|աղբյուր = [[«Մտքի բուրմունքը»]]
}}
[[CategoryԿատեգորիա: Արձակ]][[Կատեգորիա:Գիտաֆանտաստիկա]][[Կատեգորիա:Պատմվածք]]
Հադուելը հայացքը հառեց ներքեւում երեւացող մոլորակին։ Հուզմունքի դող անցավ նրա մարմնով, երբ նայեց կանաչ դաշտավայրերի, կարմիր սարերի եւ անհանգիստ կապտամոխրավուն ծովերի այդ հրաշագեղ աշխարհին։ Տիեզերանավի սարքերն արագ տեղեկություններ հավաքեցին եւ որոշեցին, որ մոլորակը շատ հարմար է մարդկային կյանքի համար։ Հադուելը միացրեց վայրէջքի ռեժիմը եւ բացեց նոթատետրը։
— Ինչեւէ,— ասաց Մելեն,— ամեն ինչ քուրմից է կախված…
— Խնդրո՛ւմ եմ,— գոչեց Բրոգը։— Լագին կարող է թվալ, որ դեռ պատրաստ չեմ։ Խնդրո՛ւմ Խնդրո՛ւմ եմ, Քաթագա, ինքդ արա։
Քաթագան ուշադիր նայեց դստերը, տեսավ նրա դեմքի անհողդողդ արտահայտությունը եւ հառաչեց։