Changes

Լեոնիդ Ենգիբարյան

Ավելացվել է 3789 բայտ, 12:54, 13 Դեկտեմբերի 2015
|մահացել է = 1972
}}
{{DEFAULTSORT:Ենգիբարյան, Լեոնիդ}}
==Ստեղծագործություններ==
===Դու, ես ու իմ տխրությունը===
:Ճանապարհը՝ երկա՜ր-երկա՜ր։ Եւ նույնքան երկար է գնացքը:
:Այն կազմված է տասնյակ, գուցե նաեւ հարյուր հազարավոր վագոններից:
:Ամեն վագոնում՝ հարյուրավոր լուսամուտներ, որովհետև որովհետեւ ամեն մի վագոնը մի հարյուրամյակ է::Ես կմտնեմ վերջին վագոն, որ գոնե մի փոքր մոտ լինեմ քեզ:
===Գունդը ափի մեջ===
:Կրկեսում մարդիկ բարդ համարներ են անում:
:Եվ բարդ է ոչ միայն այն պատճառով, որ անվերջանալի մարզումներից հետո գիշերը կցավեն ձեր ուսերը, կայտուցվեն թեւերը, եւ աչքերն արյունով կլցվեն․․․
:Այս ամենն, իհարկե, ծանր է եւ, այնուամենայնիվ, այն վաղ թե ուշ մոռացվում է: Միայն մի բան երբեւէ չի մոռացվում՝ երբ կանգնում ես երկու ձեռքերի վրա, կամաց պոկում ես մի ձեռքդ եւ հասկանում՝ ափիդ մեջ երկրագունդն է:
 
===Մի՛ նեղացրեք մարդուն===
:Իզուր, հենց էնպես մարդուն նեղացնել պետք չի, որովհետեւ դա շատ վտանգավոր է։ Հանկարծ ու նա Մոցա՞րտն է։ Ու հատկապես, եթե դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ «Թուրքական մարշը»։ Կնեղացնեք նրան ու ոչինչ էլ չի գրի։ Մի բան չի գրի, հետո մյուսը, ու աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, ու նշանակում է, լավ մարդիկ էլ կպակասեն։
:Իհարկե, մեկ ուրիշին կարելի եւ նեղացել՝ ամեն մեկը հո Մոցարտ չի՞։ Բայց, այնուամենայնիվ, պետք չի, հանկարծ ու․․․
:Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չի․․․
:Դուք էլ այնպիսին եք, ինչպիսին նա է։
:Լա՜վ նայեք իրար, մարդի՜կ
 
===Սովորականն անսովոր է===
:Գարնանը Գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև։
:―Ես ամենա-ամենան եմ,― ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է: Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված դառնալ, նույնիսկ ամենա՜֊ամենա՜ն… Նրա առջև ահռելի անտառն էր, հետո դաշտ էր, հետո էլի անտառ և էլի դաշտ, գյուղ, ու լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ աշխարհում, որում այդքան հեշտ է թռվռալ, որովհետեւ այն հոսելի է։
:Ու որպեսզի գետակը չմեռնի ու կարողանա հասնել գեղեցի՜կ կապույտ ծովին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժ լինի ու թափվի ներքեւ, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը…
:―Ոչ,― մտածեց Գետակը,― ես ամենաանսովորն եմ: Եվ թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես աննկատ խառնվեց նրան ու նրա հետ միասին հանգիստ լողաց դեպի Ծո՜վը…
 
:Իսկ նա, մեծահոգի, նույնիսկ չնկատեց էլ դա․․․
:Գետը քաշում էր նավեր, լույս էր տալիս, ձկներին էր փաշտպանում ձկնորսներից ու կատուներից…Քիչ հոգս չուներ։
 
:Այդպես անցավ գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց.
 
:―Ես ամենաանսովորն եմ, ես հասա Ծովի՜ն:
:Բայց հանկարծ տեսավ, որ շատ կան այդպիսի «անսովորներ», որ թաքնվել էին Գետի մեջ․․․
:Իսկ բոլոր կամուրջները, առափնյա հատվածները ու այլ պարգեւ֊պատիվները մարդիկ տվեցին Գետին, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական…
:Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…
 
 
[[Category: Արձակ]]
[[Կատեգորիա:Հեղինակներ-Ե|{{{դասակարգում}}}]]
[[Կատեգորիա:Հեղինակներ]]
[[Կատեգորիա:Ռուսական գրականություն]]