Changes

Քեռի Ֆեոդորը , շունը եւ կատուն

Ավելացվել է 40 730 բայտ, 14:55, 13 Դեկտեմբերի 2015
|աղբյուր = [[«Քեռի Ֆեոդորը , շունը եւ կատուն»]]
}}
[[Կատեգորիա:Արձակ]]{{անավարտ}}[[Կատեգորիա:Մանկական]][[Կատեգորիա:Ռուսական գրականություն]]
==Գլուխ առաջին — Քեռի Ֆեոդորը==
— Չեմ հասկանում, թե ինչու եք վիճում։ Չէ՞ որ դու ուզում էիր կովը գնել, Մատրոսկին։ Եթե քեզ դուր գար։ Դե գնիր։ Հորթուկն էլ կմնա մեզ։
— Ես իմ Մուռկայից ոչ մի դեպքում չեմ բաժանվի,— ասում է կատուն։— Անպայման կգնեմ։ Դա հենց այնպես կսզբունքի սկզբունքի համար էի վիճում։ Որովհետեւ Քեռի Ֆեոդորը իրավացի չէր։
Մինչ նրանք վիճում էին, հորթուկը ժամանակն անտեղի չկորցրեց։ Կերավ Քեռի Ֆեոդորի երկու թաշկինակը։ Նա սեւուկ էր, իսկ մայրիկը՝ շիկամազ։ Բայց բնավորությամբ մորն էր քաշել․ ինչ պատահեր՝ ուտում էր։
— Խենթո՜ւկ։ Ախր նա ասաց, որ եթե կենդանին չի ուզում, ուրեմն չի կարելի վերցնել։
— Նա կատուների մասին է ասել։ Իսկ շների մասին դեռ հայտնի չի։ Ավելի լավ է մնամ տանը եւ լուսանկարները երեկակեմ։երեւակեմ։
Ու գնացին երկուսով՝ Քեռի Ֆեոդորն ու Մատրոսկինը։
Եվ պրոֆեսորը նրա բոլոր ասածները գրի էր առնում։ Իսկ հետո շատ կոնֆետ նվիրեց եւ կատվի համար մի բանկա կաթնասեր։
— Այո,— ասում է պրոֆեսորը,— ես ոչ թե կատու, այլ ոսկի եմ ունեցել։ Չեմ իմացել։ Թե չէ վաղուց ակադեմիկով ակադեմիկոս դարձած կլինեի։
Նա Քեռի Ֆեոդորին նվիրեց նաեւ գազանների լեզվի մասին գրած իր գիրքը ու նրան միշտ իր մոտ էր հրավիրում։ Ինքն էլ խոստացավ այցելել։ Ընդհանրապես նա շատ լավ մարդ դուրս եկավ։ Եվ այդ օրվանից կատու Մատրոսկինը դուրս եկավ ընդհատակից ու այլեւս ամեն դատարկ բան բանի պատճառով վառարանից իրեն հատակի տակ չէր նետում։
==Գլուխ տասնութերորվ տասնութերորդ — Փոստատար Պեչկինի նամակը==
Հայրիկն ու մայրիկը շատ էին կարոտել Քեռի Ֆեոդորին։ Նրանց համար կյանքն անիմաստ էր դարձել։ Առաջ ժամանակ էլ չէին ունենում նրանով զբաղվելու․ տնտեսության հոգսերը, հեռուստացույցը, երեկոյան թերթերը խլում էին ամբողջ ժամանակը։ Իսկ հիմա այնքան ազատ ժամանակ էին ունենում, որ երկու Քեռի Ֆեոդորի էլ կբավականացներ։ Չգիտեին, թե որտեղ վատնեն այդ ժամանակը։ Շարունակ Քեռի Ֆեոդորից էին խոսում եւ փոստարկղը ստուգում՝ Պրոստոկվաշինո գյուղից արդյոք նամակ չկա՞։
Եվ ահա եկավ քսաներկուերորդը։ Մայրիկը բացում է նամակն ու աչքերին չի հավատում։
«Բարեւ ձեյձեզ, հայրիկ ու մայրիկ։
Գրում է փոստատար Պեչկինը Պրոստոկվաշինո գյուղից։ Դուք հարցնում եք Քեռի Ֆեոդոր անունով տղայի մասին։ Նրա մասին դուք հայտարարություն էլ էիք տպել թերթում։ Այդ տղան ապրում է մեզ մոտ։ Վերջերս գնացի նար տուն՝ ստուգելու, թե բոլո՞ր սալօջախներն են արդյոք անջատված, իսկ նրա կովը այնպես հարու տվեց ինձ, որ ստիպված ծառը բարձրացա։
Նամակն ստանալուց հետո հայրիկն ու մայրիկը պատրաստվում են ճամփա ընկնել, իսկ Քեռի Ֆեոդորը ոչինչ չգիտեր։
 
==Գլուխ տասնիններորդ — Ծանրոցը==
 
Առավոտները գետինն արդեն սառած էր լինում, ձմեռը մոտենում էր։ Ամեն մեկն իր գործով էր զբաղվում։ Շարիկը լուսանկարչական ապարատը ձեռքին վազվզում էր անտառում։ Քեռի Ֆեոդորը կերաման էր պատրաստում թռչունների եւ անտառային գազանների համար։ Իսկ Մատրոսկինը Գավրյուշային դաս էր տալիս։ Ամեն ինչ սովորեցնում էր նրան։ Փայտը ջուրն էր գցում, հորթուկը գնում էր բերում։ Ասում էր՝ «Պառկիր», պառկում էր։ Մատրոսկինը հրամայում էր․ «Բռնի՛ր, քը՛ս֊քը՛ս», հորթուկն անմիջապես վազում էր ու սկսում պոզահարել։
 
Նա լավ պահակ ցուլ էր դառնում։ Եվ ահա մի օր, երբ ամեն մեկն իր գործով էր զբաղված, եկավ փոստատար Պեչկինը։
 
— Այստե՞ղ է ապրում կատու Մատրոսկինը։
 
— Ես եմ Մատրոսկինը,— ասում է կատուն։
 
— Ձեր անունով ծանրոց է ստացվել։ Ահա, տեսեք։ Միայն թե ձեզ չեմ տա, որովհետեւ դուք փաստաթուղթ չունեք։
 
Քեռի Ֆեոդորը հարցնում է․
 
— Բա էլ ինչո՞ւ ես բերել։
 
— Որովհետեւ կարգն այդպես է։ Ծանրոց է եկել, ուրեմն պարտավոր եմ բերել։ Իսկ քանի որ փաստաթուղթ չունեք, պետք է չտամ։
 
Կատուն գոռում է․
 
— Տվեք ծանրոցը։
 
— Ի՞նչ փաստաթուղթ ունեք,— ասում է փոստատարը։
 
— Թաթեր, պոչ եւ բեղեր։ Ահա իմ փաստաթուղթը։
 
Բայց վեճի մեջ Պեչկինին չես հաղթի։
 
— Փաստաթղթերի վրա միշտ կնիք է լինում եւ համար։ Իսկ ձեր պոչի վրա համար կա՞։ Բեղերն էլ հեշտությամբ կարելի է կեղծել։ Այնպես որ ստիպված եմ ծանրոցը ետ ուղարկել։
 
— Բա հետո ի՞նչ կլինի,— հարցնում է Քեռի Ֆեոդորը։
 
— Չգիտեմ։ Միայն թե հիմա ամեն օր ես ձեր տուն կգամ։ Կբերեմ ծանրոցը, կհարցնեմ փաստաթղթերի մասին եւ ետ կտանեմ։ Այդպես երկու շաբաթ շարունակ։ Իսկ քանի որ ծանրոցը ոչ ոք չի ստանա, ետ կգնա քաղաք։
 
— Եվ դա ճի՞շտ կլինի,— հարցնում է տղան։
 
— Կարգն այդպես է,— պատասխանում է Պեչկինը։— Գուցե ես ձեզ շատ եմ սիրում, գուցե լաց էլ կլինեմ։ Բայց կարգը խախտել չեմ կարող։
 
— Նա լաց չի լինի,— ասում է Շարիկը։
 
— Դա արդեն իմ գործն է,— ասում է Պեչկինը։— Կուզեմ՝ լաց կլինեմ, կուզեմ՝ չէ։ Ես ազատ մարդ եմ։— Ասաց ու գնաց։
 
Մատրոսկինը կատաղությունից ուզում էր Գավրյուշային բաց թողնել նրա վրա, բայց Քեռի Ֆեոդորը թույլ չտվեց։ Նա ասաց․
 
— Ահա թե ինչ եմ մտածել։ Կգտնենք Պեչկինի արկղի նման մի արկղ ու վրան ամեն ինչ կգրենք։ Ե՛վ մեր հասցեն, ե՛ւ ետհասցեն։ Կկնքենք ու պարանով կկապենք։ Երբ Պեչկինը գա, թեյ կհյուրասիրենք, իսկ արկղները կվերցնենք ու կփոխենք։ Ծանրոցը մեզ մոտ կմնա, իսկ դատարկ արկղը կուղարկեն գիտնականներին։
 
— Իսկ ինչո՞ւ դատարկ,— ասում է Մատրոսկինը։— Արկղում սունկ կդնենք կամ ընկույզ։ Թող գիտնականները նվեր ստանան։
 
— Ուռա՜,— գոռում է Շարիկը։ Եվ ուրախությունից իր մոտ է կանչում Գավրյուշային․— Գավրյուշա, եկ ինձ մոտ։ Տո՛ւր թաթդ։
 
Գավրյուշան ոտքը մեկնում է եւ սկսում պոչն այս ու այն կողմ շարժել, ճիշտ շան նման։
 
Այդպես էլ արեցին։ Վերցրին մի արկղ եւ մեջը սունկ ու ընկույզ լցրին։ Նամակ էլ գրեցին․
 
«Սիրելի գիտնականներ․
 
Շնորհակալություն ծանրոցի համար։ Ցանկանում ենք ձեզ առողջություն, նոր գյուտեր։ Եվ հատկապես ամեն տեսակ հայտնագործություններ»։
 
Տակն էլ ստորագրեցին․
 
«Քեռի Ֆեոդոր՝ տղա։
 
Շարիկ՝ որսորդական շուն։
 
Մատրոսկին՝ տնտեսական գործերով զբաղվող կատու»։
 
Հետո գրեցին հասցեն, ամեն ինչ արեցին այնպես, ինչպես պետք էր, եւ սպասեցին Պեչկինին։ Գիշերը նույնիսկ քնել չկարողացան։ Անընդհատ մտածում էին․ կհաջողվի՞ իրենց բռնած գործը, թե ոչ։
 
Առավոտյան կատուն կարկանդակ թխեց, Քեռի Ֆեոդորը թեյ պատրաստեց։ Իսկ Շարիկն ու Գավրյուշան շուտ֊շուտ դուրս էին վազում, տեսնեն՝ գալի՞ս է արդյոք Պեչկինը, թե ոչ։ Եվ ահա Շարիկը վազում է տուն․
 
— Գալիս է։
 
Պեչկինը մոտենում է դռանն ու թակում։
 
Ճայակը պահարանի վրայից հարցնում է․
 
— Ո՞վ է․
 
Պեչկինը պատասխանում է․
 
— Ես եմ, փոստատար Պեչկինը։ Ծանրոց եմ բերել։ Բայց չեմ տա։ Որովհետեւ փաստաթուղթ չունեք։
 
Մատրոսկինը դուրս է գալիս արտասանդուղք եւ հանգիստ ասում․
 
— Իսկ մեզ պետք էլ չի։ Մենք այդ ծանրոցը չենք վերցնի։ Ինչների՞ս է պետք գուտալինը։
 
— Ի՞նչ գուտալին,— զարմանում է Պեչկինը։
 
— Սովորական։ Որով կոշիկներ են մաքրում,— բացատրում է կատուն։— Այդ ծանրոցում հավանաբար գուտալին է։
 
Պեչկինը նույնիսկ աչքերն է չռում․
 
— Այդ ո՞վ է ձեզ այդքան գուտալին ուղարկել։
 
— Քեռիս է ուղարկել,— բացատրում է կատուն։— Նա գուտալինի գործարանում է ապրում, պահակի մոտ։ Չորս կողմը գուտալին է, չգիտի ինչ անի։ Եվ ահա ուղարկում է, ում պատահի։
 
Պեչկինը նույնիսկ շփոթվում է։ Իսկ Շարիկը մոտենում է ծանրոցին, հոտոտում է ու ասում․
 
— Ոչ, արկղում բոլորովին էլ գուտալին չէ։
 
Պեչկինն ուրախանում է․
 
— Այ, տեսնո՞ւմ եք, գուտալին չէ։
 
— Օճառ է,— ասում է Շարիկը։
 
— Ի՞նչ օճառ,— գոռում է Պեչկինը։— Գլուխս մի՛ տարեք։ Ինչո՞ւ են ձեզ այդքան օճառ ուղարկել։ Ինչ է, բաղնի՞ք եք բացելու։
 
— Եթե օճառ է,— ասում է Քեռի Ֆեոդորը,— ուրեմն մորաքույրս է ուղարկել՝ Զոյա Վասիլեւնան։ Նա օճառի գործարանում որպես փորձարկող է աշխատում։ Օճառ է փորձարկում։ Նրան ավտոբուս էլ չի կարելի նստել։ Հատկապես անձրեւի ժամանակ։
 
— Ինչո՞ւ,— հարցնում է Պեչկինը։
 
— Անձրեւի ժամանակ նա ամբողջովին օճառի փրփուրով է ծածկվում։ Ավտոբուսը լիքն է մարդկանցով, հենց որ սեղմում են նրան, անմիջապես դուրս է թռչում։ Մի անգամ էլ վեցերորդ հարկից աստիճաններով սահել է մինչեւ առաջին հարկ։
 
Այստեղ էլ Շարիկն է հարցնում․
 
— Ինչո՞ւ։
 
— Որովհետեւ հատակը լվացել էին։ Աստիճանները թաց են եղել։ Իսկ նա էլ ախր սոթլիկ է, օճառված։
 
Լսում է Պեչկինն ու ասում․
 
— Օճառ է այստեղ, թե ոչ, միեւնույն է, ծանրոցը չեմ տա։ Որովհետեւ փաստաթուղթ չունեք։ Եվ ընդհանրապես, իզուր եք գլուխս տանում։ Ես հիմար չեմ։— Ու թխկթխկացնում է գլխին։
 
Իսկ ճայակը լսում է թխկթխկոցն ու հարցնում․
 
— Ո՞վ է։
 
— Այդ ես եմ, փոստատար Պեչկինը։ Ծանրոց եմ բերել ձեզ համար։ Այսինքն՝ ոչ թե բերել եմ, այլ տանում եմ։ Իսկ դու, բլբլան, ձայնդ կտրիր։
 
Կատուն նրան ասում է․
 
— Դե լավ, մի՛ բարկացեք։ Ավելի լավ է, եկեք թեյ խմենք։ Կարկանդակ եմ թխել։
 
Պեչկինն անմիջապես համաձայնում է․
 
— Կարկանդակ շատ եմ սիրում։ Եվ ընդհանրապես ձեր տունն էլ եմ շատ սիրում։
 
Նրան սեղանի մոտ են տանում։ Բայց Պեչկինը խորամանկն է։ Ծանրոցից չի բաժանվում։ Նույնիսկ աթոռի փոխարեն ծանրոցի վրա է նստում։
 
Այդ ժամանակ Քեռի Ֆեոդորը կոնֆետը դնում է սեղանի մյուս ծայրին։ Որպեսզի Պեչկինը կոնֆետի պատճառով ստիպված վեր կենա արկղի վրայից։ Բայց Պեչկինին չես խաբի։ Նա ծանրոցի վրայից վեր չի կենում, այլ խնդրում է․
 
— Ա՛յ, այն կոնֆետներն ինձ տվեք։ Դրանք շատ լավն են։
 
Դրան տեսեք, կոնֆետ է ուզում ուտել։ Բայց այդ պահին ճայակը փրկում է դրությունը։ Պեչկինը երկու կոնֆետ է դնում ծոցագրպանը, որպեսզի տուն տանի։ Իսկ ճայակը նստում է նրա ուսին եւ թռցնում կոնֆետները։ Փոստատարը բղավում է․
 
— Վերադարձրու, դրանք իմ կոնֆետներն են։
 
Ու ճայակի ետեւից է ընկնում։ Ճայակը թռչում է խոհանոց։ Պեչկինը՝ նրա ետեւից։ Այդ պահին էլ Մատրոսկինը փոխում է ծանրոցը։ Կոնֆետները ձեռքին՝ Պեչկինը ետ է վազում ու նորից նստում ծանրոցի վրա։ Բայց սա արդեն ուրիշ ծանրոց է։
 
Վերջապես նրանք ամբողջ թեյը խմում են ու կարկանդակներն էլ ուտում։ Իսկ Պեչկինը, միեւնույն է, տեղից չի շարժվում։ Մտածում է, թե էլի որեւէ բան կտան ուտելու։ Շարիկն ակնարկում է․
 
— Փոստ գնալու ժամանակը չէ՞։ Թե չէ շուտով կփակվի։
 
— Թող փակվի։ Եվ իմ բանալին ունեմ։
 
Մատրոսկինն ասում է․
 
— Ինձ թվում է, որ ձեր տան սալօջախը անջատված չէ։ Շատ հնարավոր է, որ հրդեհ ընկնի։
 
— Ես սալօջախ չունեմ,— պատասխանում է Պեչկինը։
 
Այդ ժամանակ Շարիկը Քեռի Ֆեոդորին հարցնում է․
 
— Կարելի՞ է, ես նրան ուղղակի կծեմ։ Ինչո՞ւ չի գնում։
 
Իսկ Պեչկինը լավ լսողություն ուներ։ Ու ամեն ինչ լսում է։
 
— Ահա թե ինչ,— ասում է նա։— Ես ձեզ մոտ մաքուր սրտով եմ եկել, իսկ դուք ուզում եք ինձ կծել, հա՞։ Խնդրեմ։ Սրանից հետո ծանրոցն էլ չեմ բերի։ Հենց վաղը ես կուղարկեմ։
 
Նրանց էլ հենց այդ էր պետք։ Երբ Պեչկինը գնաց, փակեցին դուռն ու ծանրոցը բացեցին։
 
==Գլուխ քսաներորդ — Արեւը==
 
Ծանրոցի երեսին մի նամակ կար դրված․
 
«Սիրելի կատու։
 
Բոլորս քեզ հիշում ենք։ Ափսոս, որ դու կորել ես»։
 
— Լա՜վ եմ կորել,— ասում է Մատրոսկինը։— Տնտեսվարն է ինձ վռնդել։
 
«Ուրախ ենք, որ լավ ես ապրում։ Իսկ անտառի ծառերը չպետք է կտրել։ Քո տերն իրավացի է։
 
Քեզ համար փոքրիկ, տնային արեւ ենք ուղարկում։ Թե ինչպես պետք է վարվել դրա հետ, դու գիտես։ Տեսել ես մեզ մոտ։ Կարգավորիչ էլ ենք ուղարկում, որով կարող ես ջերմաստիճանը ավելացնել կամ պակասեցնել։ Եթե ինչ֊որ բան մոռացել ես, գրիր, ամեն ինչ կբացատրենք։
 
Հաջողություն։ Արեւի ֆիզիկայի ինստիտուտ։ Պատուհանի մոտ նստող գիտնական Նիկոլաեւ, որի խալաթի կոճակները կտրված են»։
 
Կատուն ասում է․
 
— Հիմա լսեք ինձ եւ մի՛ խանգարեք։
 
Նա արկղից հանեց խողովակաձեւ փաթաթված մի թուղթ։ Դա մի մեծ փոխադրանկար էր, որի վրա արեւ էր նկարված։ Միայն ոչ թե ներկերով էր նկարված, այլ՝ նուրբ պղնձյա լարերով։ Նկարը հարկավոր էր ամրացնել առաստաղին եւ միացնել էլեկտրականությանը։
 
Նրանք միահամուռ ուժերով սկսեցին պահարանը տեղաշարժել, որպեսզի բարձրանային նրա վրա ու արեւը ամրացնեին առաստաղին։ Իսկ ճայակին դա դուր չեկավ։ Սկսեց նրանց վրա տարբեր բաներ նետել, ֆշշացնել ու կտցահարել։ Բայց, այնուամենայնիվ, նրանք պահարանը տեղաշարժեցին։ Կատուն վերցրեց արեւը, թրջեց ու կպցրեց առաստաղին։ Իսկ հաղորդալարերը էլեկտրականությանը միացրեց։ Բայց ոչ թե անմիջապես, այլ նախ՝ սեւ արկղին, ապա արկղից՝ էլեկտրականությանը։ Այդ արկղը բռնակ ուներ։ Կատուն բռնակը մի քիչ թեքեց, եւ ա՜յ քեզ հրաշք․ արեւը սկսեց լուսավորել։ Նախ՝ եզրերը, հետո սկսեց տարածվել։ Եվ սենյակը միանգամից տաքացավ ու լուսավորվեց։ Բոլորն ուրախացան ու ցատկոտեցին։ Ցատկոտեց նաեւ պահարանի վրա նստած ճայակը։ Բայց ոչ թե ուրախությունից, այլ այն պատճառով, որ շոգել էր։ Նրանք շտապ պահարանն իր տեղը հրեցին։
 
Քեռի Ֆեոդորն ասում է․
 
— Դուք ոնց կուզեք, բայց ես պետք է արեւառվեմ։
 
Նա ծածկոցը փռեց հատակին, տրուսիկով պառկեց վրան ու մեջքն արեւին արեց։ Կատուն էլ պառկեց կողքին ու սկսեց տաքանալ։
 
Տանն ամեն ինչ կենդանացավ։ Եվ ծաղիկները թեքվեցին դեպի արեւը, եւ թիթեռներ հավաքվեցին ինչ֊որ տեղից։ Գավրյուշա հորթուկն էլ սկսեց թռչկոտել, ինչպես բացատում, եւ ուրախությունից ինքն իրեն հարու տալ։
 
Իսկ բակում խոնավ է, ցուրտ ու ցեխ։ Շուտով ձմեռ կլինի։ Նրանց տունը փողոցի կողմից փայլում է խաղալիքի նման։ Նույնիսկ մի ինչ֊որ երաշտահավիկ եկավ ու սկսեց ծեծել պատուհանը։ Բայց նրան ներս չթողեցին։ Չպետք է երես տալ։ Ա՛յ, երբ սառնամանիք լինի, խնդրեմ, թող գա։
 
Այդ ժամանակից ի վեր նրանց կյանքը շատ երջանիկ դարձավ։ Առավոտյան միացնում էին արեւը եւ ամբողջ օրը տաքանում։ Դրսում սառնամանիք է, իսկ նրանց տանը՝ շոգ ամառ։
 
Փոստատար Պեչկինը շատ հետաքրքրասեր էր։ Տեսնում է, որ գյուղի բոլոր տների ծխնելույզներից ծուխ է դուրս գալիս, իսկ Քեռի Ֆեոդորի տան ծխնելույզից դուրս չի գալիս։ Դարձյալ ինչ֊որ բան կարգին չէ։ Որոշում է իմանալ, թե ինչն ինչոց է։ Գնում է Քեռի Ֆեոդորի մոտ եւ ասում․
 
— Բարեւ ձեզ։ «Ժամանակակից փոստատար» թերթ եմ բերել ձեզ համար։
 
Իսկ աչքերը հառել է վառարանին։ Տեսնում է, վառարանում փայտը չի վառվում, բայց տունը տաք է։ Ոչինչ չի հասկանում, իսկ տնային արեւն էլ չի տեսնում։ Որովհետեւ կախված է անմիջապես իր գլխավերեւում, առաստաղից։ Գլուխն այրում է։
 
Քեռի Ֆեոդորն ասում է․
 
— Մենք «Ժամանակակից փոստատար» թերթ չենք բաժանորդագրվել։ Դա մեծերի համար է։
 
— Ա՜խ, ափսոս,— տխրում է փոստատար Պեչկինը։— Ուրեմն ինչ֊որ բան խառնել եմ։— Ու աչքերով չորս կողմն է փնտրում․ սալօջախ կամ բուխարի չկա՞ արդյոք։
 
Արեւը նրան տաքացնում է։ Նա քրտնում է, ջուր դառնում, բայց տեղից չի շարժվում։ Ուզում է գաղտնիքը պարզել։
 
— Ուրեմն դուք «Ժամանակակից փոստատար» չե՞ք բաժանորդագրվել։ Շատ ափսոս։ Պետքական թերթ է։ Աշխարհի նորությունները այնտեղ են գրում։
 
— Իսկ հեքիաթներ չե՞ն տպում։ Կամ պատմվածքներ կենդանիների մասին,— հարցնում է Քեռի Ֆեոդորը։
 
Մատրոսկինը թեքում է արեւային արկղի բռնակը։ Արեւն ավելի է ուժեղանում։ Պեչկինը նույնիսկ գլխարկն է հանում շոգից։ Բայց ավելի վատ է զգում, արեւն ուղղակի այրում է ճակատը։
 
— Կենդանիների մասին հեքիաթնե՞ր,— հարցնում է։— Ոչ, այնտեղ ավելի շատ գրում են, թե ինչպես պետք է փոստը բաժանել եւ ինչպես են ավտոմատները դրոշմանիշ կպցնում։
 
Պեչկինը շոգից սկսեց ամեն ինչ շփոթել։ Ասում է․
 
— Ոչ, ընդհակառակն, ավտոմատներն են փոստը բաժանում եւ դրոշմանիշ կպցնում, ինչպես կենդանիները։
 
— Ո՞ր կենդանիներն են դրոշմանիշ կպցնում,— հարցնում է Շարիկը։— Ձիերը հո չե՞ն։
 
— Ի՞նչ գործ ունեն այնտեղ ձիերը,— ասում է փոստատարը։— Ես ձիերի մասին ոչինչ չեմ ասել։ Ասացի, որ կենդանիները ավտոմատների վրա են աշխատում եւ հեքիաթներ են գրում այն մասին, թե ինչպես պետք է ձիերը փոստը բաժանեն։— Նա լռեց ու սկսեց մտքերը ժողովել։
 
— Մի ջերմաչափ տվեք ինձ։ Ոնց որ թե ջերմություն ունեմ։ Ուզում եմ չափել։
 
Կատուն բերում է ջերմաչաճը եւ աթոռը դնում ուղիղ արեւի տակ։
 
Պեչկինը թխկացնում է ջերմաչափին, որ ջերմաստիճանը իջեցնի։ Իսկ ճայակը հարցնում է․
 
— Ո՞վ է․
 
— Ես եմ, փոստատար Պեչկինը։ «Մուրզիլկա» ամսագիրն եմ բերել։
 
— Ի՞նչ գործ ունի այստեղ «Մուրզիլկան»,— հարցնում է կատուն։
 
— Ա՜խ, հա։ Ես «Ժամանակակից փոստատար» թերթն եմ բերել, որը դուք չեք բաժանորդագրվել։ Որովհետեւ փաստաթուղթ չունեք։
 
Նա արդեն բոլորովին հալից ընկել էր։ Նույնիսկ գոլորշի էր բարձրանում նրանից, ինչպես ինքնաեռից։ Պեչկինը հանում է ջերմաչափն ու ասում․
 
— Երեսունվեց ու վեց է ջերմությունս։ Կարծես թե ամեն ինչ կարգին է։
 
— Ի՞նչն է կարգին,— գոռում է կատուն։— Դուք քառասուներկու աստիճան տաքություն ունեք։
 
— Ինչո՞ւ,— սարսափում է Պեչկինը։
 
— Որովհետեւ երեսունվեց ու էլի վեց է։ Բոլորը միասին ինչքա՞ն է անում։
 
Փոստատարը թղթի վրա հաշիվ է անում։ Ստացվեց քառասուներկու։
 
— Վա՜յ, մայրիկ ջան, նշանակում է, ես արդեն մեռել եմ։ Շուտ անեմ, հիվանդանոց վազեմ։ Ինչքան ձեր տուն եմ եկել, միշտ հիվանդանոց եմ ընկել… Չեք սիրում դուք փոստատարներին։
 
Բայց նրանք փոստատարներին սիրում էին։ Ուղղակի Պեչկինին չէին սիրում։ Արտաքնապես նա բարի էր թվում, բայց շատ չար էր ու հետաքրքրասեր։
 
Իսկ արեւը ամեն հարցում չէ, որ լավ էր։ Այդ արեւի պատճառով նրանք մեծ անախորժություն ունեցան։ Քեռի Ֆեոդորը հիվանդացավ։
 
==Գլուխ քսանմեկերորդ — Քեռի Ֆեոդորի հիվանդությունը==
 
Քեռի Ֆեոդորը տանը միշտ տրուսիկով էր ման գալիս՝ արեւառվում էր։ Լրիվ դարչնագույն էր դարձել, ասես հարավից եկած լիներ։ Իսկ երբ դուրս էր գալիս, պետք է հագնվեր։ Սկզբից՝ մայկան, հետո՝ բլուզը, հետո՝ շալվարը, հետո՝ սվիտրը, հետո՝ գլխարկը, շարֆը, վերարկուն, թաթմաններն ու թաղյակները։ Այ թե որքան շատ բան պետք է հագներ։ Իսկ կատվի ու Շարիկի համար շատ հեշտ էր, նրանց մուշտակը միշտ էլ հագներին է։ Նույնիսկ մուշտակը հագներին էլ լողանում են։
 
Մի անգամ Քեռի Ֆեոդորին պետք էր բակ դուրս գալ ու երաշտահավերին կերակրել։ Առանց հագնվելու, միայն տրուսիկով, բակ է դուրս գալիս։ Կարճ ժամանակով։ Իսկ դրսում սառնամանիք է, ձյուն։ Եվ Քեռի Ֆեոդորը մրսում է։ Տուն է մտնում ու սկսում դողացնել։ Ջերմությունը բարձրանում է։ Ծածկվում է վերմակով եւ ոչ ուտել է ուզում, ոչ խմել։ Վատ է զգում։ Նա ասում է․
 
— Մատրոսկին, Մատրոսկին, կարծես թե հիվանդացել եմ։
 
Կատուն անհանգստացած՝ մուրաբայով թեյ է խմեցնում նրան։ Շունը խանութ է վազում ու մեղր գնում։ Բայց Քեռի Ֆեոդորը գնալով վատանում է։ Պառկած է վերմակի տակ, չորս կողմը խաղալիքներ ու գրքեր, բայց նա բոլորովին ուշադրություն չի դարձնում։ Շարիկը գնում է խոհանոց, նստում մի անկյունում ու լաց է լինում։ Շատ է ուզում օգնել Քեռի Ֆեոդորին, բայց չի կարողանում։
 
— Ավելի լավ կլիներ ե՛ս հիվանդանայի։
 
Կատուն էլ է իրեն կորցրել․
 
— Ես եմ մեղավոր, ինչո՞ւ չհետեւեցի Քեռի Ֆեոդորին… Եվ ինչո՞ւ այդ արեւը բերեցի։
 
Գավրյուշան մոտենում է Քեռի Ֆեոդորին, ձեռքերը լիզում․ իբր, վեր կաց, Քեռի Ֆեոդոր, ինչո՞ւ ես պառկել։ Իսկ Քեռի Ֆեոդորը վեր չի կենում։ Գավրյուշան փոքրիկ էր ու հիմարիկ։ Նա չէր հասկանում, թե ինչ բան է հիվանդությունը, իսկ Շարիկն ու կատուն շատ լավ հասկանում էին։
 
Կատուն ասում է․
 
— Ես վազեմ քաղաք, բժիշկ բերեմ։ Պետք է Քեռի Ֆեոդորին փրկել։
 
— Ո՞ւր ես գնում,— հարցնում է Շարիկը։— Դուրսը բուք ու բորան է։ Ինքդ էլ կկորչես։
 
— Ավելի լավ է կորչեմ, քան տեսնեմ, թե ինչպես է տանջվում Քեռի Ֆեոդորը։
 
— Այդ դեպքում, արի ես վազեմ,— առաջարկում է Շարիկը։ — Ես ավելի լավ եմ վազում։
 
— Վազելը կարեւոր չէ,— պատասխանում է կատուն։— Ես մի մանկական լավ բժիշկ եմ ճանաչում։ Նրան կբերեմ։
 
Նա տաքացրեց շշով կաթը, փաթաթեց փալասի մեջ եւ ուզում էր արդեն դուրս գալ, երբ դուռը բախեցին։ Ճայակը հարցնում է․
 
— Ո՞վ է։
 
— Դռան ետեւից պատասխանում են․
 
— Յուրայիններ են։
 
Կատուն ասում է․
 
— Այսպիսի եղանակին յուրայինները տանն են նստում։ Հեռուստացույց են նայում։ Միայն օտարներն են թափառում։ Դուռը չենք բացի։
 
Քեռի Ֆեոդորը պառկած տեղից խնդրում է․
 
— Դուռը բաց արեք… Հայրիկս ու մայրիկս են եկել։
 
Եվ իսկապես, հայրիկն ու մայրիկն էին։ Նրանց հետ էլ՝ փոստատար Պեչկինը։
 
— Տեսնո՞ւմ եք, թե ձեր երեխային ինչ օրն են գցել։ Դրանց պետք է իսկույն պոլիկլինիկա հանձնել։ Փորձերի համար։
 
Շարիկը կատաղեց ու սկսեց փոստատարի թաղյակները կծոտել։ Պեչկինը հազիվ մի կերպ դռնից դուրս պրծավ։
 
Իսկ մայրիկն արդեն հրամայում է․
 
— Անմիջապես ջեռակը բերեք։
 
Շարիկն ու կատուն իրար անցան, ամեն ինչ տակնուվրա արեցին, իսկ ջեռակը չկա։ Կատուն ասում է․
 
— Թույլ տվեք ես ջեռակ դառնամ։ Ես շատ տաք եմ։
 
Մայրիկը վերցնում է Մատրոսկինին, փաթաթում սրբիչի մեջ եւ դնում Քեռի Ֆեոդորի կողքին։ Կատուն թաթերով գրկում է Քեռի Ֆեոդորին ու տաքացնում։
 
— Իսկ հիմա տվեք ինձ ձեր դեղերը։
 
Շարիկը ատամներով սեղմած բերում է դեղերի տուփը, եւ մայրիկը տաք կաթով մի հաբ է տալիս Քեռի Ֆեոդորին։ Եվ Քեռի Ֆեոդորը քնում է։
 
— Բայց սա դեռ բավական չէ,— ասում է մայրիկը։— Նրան պետք է նաեւ պենիցիլին սրսկել։ Դուք պենիցիլին ունե՞ք։
 
— Ոչ,— պատասխանում է կատուն։
 
— Իսկ գյուղում դեղատուն կա՞։
 
— Ոչ, չկա։
 
— Ես քաղաք կգնամ՝ պենիցիլին բերելու,— ասում է հայրիկը։
 
— Ինչպե՞ս կգնաս,— հարցնում է մայրիկը։— Ավտոբուսներն էլ չեն աշխատում։
 
— Ուրեմն, քաղաքից «շտապ օգնություն» կկանչենք։ Չի կարող պատահել, որ երեխան հիվանդանա, եւ օգնություն ցույց չտան։
 
Մայրիկը պատուհանից դուրս է նայում ու գլուխն օրորում։
 
— Չե՞ս տեսնում, թե դրսում ինչ է կատարվում։ Ոչ մի «շտապ օգնություն» էլ չի գա։ Թե չէ ստիպված կլինեն տրակտորով քաշել։ Խեղճ Քեռի Ֆեոդոր։
 
Մատրոսկինը վեր է թռչում տեղից ու գոռում է․
 
— Բոլորս էլ հիմար ենք։ Տրակ֊տրակ Միտյան բա ինչի՞ համար է։ Չէ՞ որ մենք տրակտոր ունենք։
 
Հայրիկն ուրախանում է․
 
— Ի՜նչ լավ եք ապրում։ Նույնիսկ տրակտոր ունեք։ Եկեք մեքենան շուտ գործի գցենք։ Բենզին լցնենք։
 
Շարիկն ասում է․
 
— Մեր տրակտորը սովորական տրակտոր չէ։ Մթերային է։ Ապուրով ու նրբերշիկներով է աշխատում։
 
Հայրիկը չզարմացավ։ Ժամանակ չկար։
 
— Մի պայուսակ լիքը մթերք ունենք։ Ե՛վ նարինջ, ե՛ւ շոկոլադ։ Հարմա՞ր է։
 
— Ոչ,— ասում է կատուն։— Հարմար չէ։ Միտյային չպետք է երես տալ։ Մենք մի կաթսա լիքը խաշած կարտոֆիլ ունենք։
 
Եվ հայրիկն ու Շարիկը գնացին Միտյային գործի գցելու։ Միտյան շատ ուրախացավ։ Տրակտորային մի երգ սկսեց երգել, եւ ճամփա ընկան քաղաք՝ լրիվ կարտոֆիլային արագությամբ։
 
Իսկ մայրիկն ու Մատրոսկինը Քեռի Ֆեոդորին էին խնամում։ Մայրիկն ասում է․
 
— Թաց սրբիչ բեր։
 
Մատրոսկինը բերում է։
 
Մայրիկն ասում է․
 
— Իսկ հիմա՝ ջերմաչափ։
 
Կատուն ասում է․
 
— Խնդրեմ։
 
Մայրիկը չէր իմանում, որ կատուներն այդպես խելոք են լինում։ Կարծում էր, թե նրանք միայն միս են գողանում ու տանիքների վրա մլավում։ Իսկ սա, խնդրեմ, ոչ թե կատու է, այլ իսկական բուժքույր։
 
Մատրոսկինը նույնիսկ թեյ եփեց եւ մայրիկին կարկանդակ հյուրասիրեց։ Նա շատ դուր եկավ մայրիկին։ Ե՛վ ձեռքից ամեն ինչ գալիս է, ե՛ւ հետը զրուցել կարելի է։
 
Մայրիկն ասում է․
 
— Այս ամենի համար ես եմ մեղավոր։ Իզուր ձեզ դուրս արեցի տնից։ Կապրեիք մեզ մոտ, համ Քեռի Ֆեոդորը ոչ մի տեղ չէր գնա, համ էլ տանը կարգ ու կանոն կլիներ։ Հայրիկն էլ ձեզնից շատ բան կսովորեր։
 
Կատուն ամաչում է․
 
— Կարկանդակ թխելը ինչ է որ։ Ես կարողանում եմ նաեւ գործել ու կար անել մեքենայով։
 
Եվ այդպես, մինչեւ կեսգիշեր նրանք բուժում էին Քեռի Ֆեոդորին ու զրուցում։ Շուտով տրակ֊տրակ Միտյան ու հայրիկը վերադարձան եւ դեղ բերեցին։
 
==Գլուխ քսաներկուերորդ — Դեպի տուն==
 
Հաջորդ օրը առավոտյան պայծառ եղանակ էր։ Արեւը տաքացնում էր, եւ ձյունը գրեթե հալվել էր։ Մեղմ ու հաճելի աշուն էր։
 
Կատուն առաջինն արթնացավ ու թեյ պատրաստեց։ Հետո կովը կթեց եւ կաթը տվեց Քեռի Ֆեոդորին։ Հայրիկն ասում է․
 
— Եկեք Քեռի Ֆեոդորի ջերմությունը չափենք։ Գուցե արդեն լավացել է։
 
Ջերմաչափը դրեցին Քեռի Ֆեոդորի թեւի տակ։ Շարիկն ասում է․
 
— Իմ քիթը ջերմաչափ է։ Եթե այն սառն է, նշանակում է ես առողջ եմ։ Իսկ երբ տաք է, նշանակում է հիվանդացել եմ։
 
— Շատ լավ ջերմաչափ է,— ասում է հայրիկը։— Բայց ինչպե՞ս պետք է թափ տալ։ Կամ ուրիշի ջերմաստիճանը չափել։ Օրինակ, եթե ես հիվանդանամ, հո քիթդ չե՞մ խոթի թեւիս տակ։
 
— Չգիտեմ։
 
— Բանն էլ հենց այդ է,— ասում է հայրիկը։
 
Այդ պահին ճայակը պահարանից ցած թռավ, նստեց Քեռի Ֆեոդորի մահճակալին ու տեսավ, որ նրա թեւի տակ ինչ֊որ բան է փայլփլում։ Բոլորը հայրիկին էին նայում, իսկ նա գողացավ ջերմաչափը։
 
— Բռնեցեք,— բղավում է հայրիկը։— Ջերմաչափը թռավ։
 
Մինչեւ ճայակին կբռնեին, այնպիսի աղմուկ ու աղաղակ բարձրացավ, ու նույնիսկ Մուռկան եկավ գոմից եւ պատուհանից նայեց։ Գլուխը մտցրեց ներս ու ասում է․
 
— Թյո՛ւ։ Բոլորովին էլ ծիծաղելի չէ։
 
Բոլորն իսկույն հանդարտվեցին։ Հապա ինչ եք կարծում՝ Մուռկան է խոսում․
 
— Ինչ է, դու խոսել գիտես,— հարցնում է կատուն։
 
— Ըհը։
 
— Իսկ ինչո՞ւ էիր առաջ լռում։
 
— Լավ էի անում։ Իսկ ինչի՞ մասին պետք է խոսեի ձեզ հետ… Օյ, սալա՛թ է աճել։
 
— Դա սալաթ չէ,— բղավում է կատուն։— Դա դարահալվե է։— Եվ Մուռկային պատուհանից ետ է հրում։
 
Նրանք բռնեցին ջերմաչափը եւ տեսան, որ ջերմությունը կանոնավորվել է։ Քեռի Ֆեոդորը համարյա լավացել է։ Մայրիկն ասում է․
 
— Դե, որդիս, ինչ ուզում ես ասա, բայց քեզ տուն ենք տանելու։ Քեզ խնամք է հարկավոր։
 
— Իսկ եթե ուզում ես կատվին կամ Շարիկին, կամ էլի որեւէ մեկին վերցնես հետդ՝ վերցրու։ Մենք չենք առարկի,— ասում է հայրիկը։
 
Քեռի Ֆեոդորը հարցնում է կատվին։
 
— Կգա՞ս ինձ հետ։
 
— Կգայի, եթե մենակ լինեի։ Բա Մուռկա՞ս։ Տնտեսությո՞ւնը։ Ձմեռվա պաշա՞րը։ Եվ հետո ես արդեն ընտելացել եմ գյուղին, մարդկանց։ Ինձ բոլորը ճանաչում են ու բարեւում։ Իսկ քաղաքում պետք է հազար տարի ապրես, որ ճանաչեն։
 
— Իսկ դու, Շարիկ, կգա՞ս։
 
Շարիկը չգիտի ինչ ասի։ Իր տեղը կյանքում արդեն գտել է՝ ֆոտոորսորդությամբ է զբաղվում, դե արի ու գնա։
 
— Դու, Քեռի Ֆեոդոր, ավելի լավ է առողջացիր եւ ինքդ արի մեզ մոտ։
 
Հայրիկն ասում է․
 
— Մենք բոլորս միասին ձեզ հյուր կգանք։
 
— Ճիշտ է,— ասում է Մատրոսկինը։— Կիրակի օրերին եկեք մեզ մոտ դահուկ քշելու։ Իսկ ամռանն արձակուրդը մեզ մոտ անցկացրեք։ Երբ Քեռի Ֆեոդորը դպրոց գնա, թող ամառային ու ձմեռային արձակուրդները մեզ մոտ անցկացնի։
 
Այդպես էլ պայմանավորվեցին։
 
Մայրիկը Քեռի Ֆեոդորին տաք֊տաք փաթաթեց, իսկ հայրիկին պատվիրեց ինչպես հարկն է կերակրել տրակտորին։ Հետո հարցրեց Մատրոսկինին․
 
— Քաղաքից ի՞նչ ուղարկենք ձեզ համար։
 
— Մենք ամեն ինչ ունենք։ Միայն թե գրքերն են քիչ։ Եվ մեկ էլ անհովար գլխարկ եմ ուզում։ Նավաստիական։
 
— Լավ,— ասում է մայրիկը։— Անպայման կուղարկեմ։ Նավաստու մայկա էլ կճարեմ։ Իսկ քեզ, Շարիկ, ոչինչ պետք չէ՞։
 
— Մի փոքրիկ ռադիո կուզեի ունենալ։ Բնումս նստած հաղորդումներ կլսեի։ Եվ մի կինոապարատ։ Ֆիլմ պետք է նկարահանեմ կենդանիների մասին։
 
— Լավ,— ասում է հայրիկը։— Այդ հարցով ինքս կզբաղվեմ, անձամբ։
 
Ու նրանք տրակտոր նստեցին՝ հայրիկը, մայրիկը, Քեռի Ֆեոդորն ու Շարիկը։ Շարիկը պետք է Միտյային հետ բերեր։ Նրանք մեկնեցին։ Հանկարծ Մատրոսկինը դուրս թռավ պարտեզի դռնակից․
 
— Կանգնեցե՜ք, կանգնեցե՜ք։
 
Կանգ են առնում։ Կատուն ճայակին տալիս է նրանց։
 
— Ահա, վերցրեք։ Սրա հետ կյանքներդ ուրախ կանցնի։
 
Հայրիկը խցիկից հարցնում է․
 
— Այդ ո՞վ է։
 
Ճայակը պատասխանում է․
 
— Ես եմ, փոստատար Պեչկինը։ «Մուրզիլա» ամսագիրն եմ բերել։ — Եվ բոլորը հիշեցին Պեչկինին։ Մայրիկն ասում է․
 
— Ի՜նչ անհարմար է, նրան բոլորովին մոռացել ենք․
 
— Ճիշտ էլ արել եք,— ասում է Շարիկը։— Նա չար մարդ է։
 
— Չար է, թե բարի, կարեւոր չէ։ Կարեւորն այն է, որ նրան հեծանիվ ենք խոստացել։
 
— Այստեղ հեծանիվ լինո՞ւմ է,— հարցնում է հայրիկը։
 
— Ոչ,— ասում է Շարիկը։
 
— Ահա թե ինչ,— առաջարկում է Մատրոսկինը։— Նրա համար վիճակախաղի տոմսեր գնեցեք։ Հարյուր ռուբլու։ Ինչ կուզի, թող այն էլ շահի։ Մոտոցիկլետ կամ մեքենա։ Չէ՞ որ ինքն է այդ տոմսերը վաճառում։ Կրկնակի օգուտ կանի։ Ե՛վ տոմսերի վաճառվելու տեսակետից, ե՛ւ շահելու։
 
Այդպես էլ արեցին։ Պեչկինից վիճակախաղի տոմսեր գնեցին ու տարան փոստ Պեչկինին տալու։ Փոստատարը նույնիսկկ զգացվեց․
 
— Շնորհակալություն։ Ինչո՞ւ էի ես վատը։ Որովհետեւ հեծանիվ չունեի։