Changes

Երեքը մի նավակում չհաշված շունը

Ավելացվել է 137 բայտ, 15:10, 13 Դեկտեմբերի 2015
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Բրիտանական գրականություն]]
==Նախաբան==
Այս գրքի հրապույրը ոչ թե նրա գրական ոճի, բովանդակության կամ էջերում ամփոփված շատ և օգտակար տեղեկությունների մեջ է, այլ պարզ ճշմարտացիության մեջ։ Գրքի էջերում նկարագրված են դեպքեր, որոնք իրականում տեղի են ունեցել։ Ես պարզապես մի թեթև գունավորում եմ տվել, որից, սակայն, առանձին փոփոխություն չի կատարվել։ Ջորջը, Հարրիսը և Մոնթմորընսին ամենևին էլ բանաստեղծական իդեալներ չեն, այլ միս ու արյունից սովորական մահկանացուներ, հատկապես Ջորջը, որը տասներկու ստոն քաշ ունի։ Որոշ ստեղծագործություններ թերևս աչքի են ընկնում մտքի ավելի խորությամբ, մարդկային բնության ավելի մեծ իմացությամբ, այլ գրքերը գուցե իմ գրքին չեն զիջում իրենց ինքնատիպությամբ և ընդգրկումով, բայց իր հուսահատական, անուղղելի վավերականությամբ, մինչև այժմ գրված ոչ մի ստեղծագործություն չի կարող մրցել այս գրքի հետ։ Կարծում եմ, վերջինը ավելի շատ, քան գրքի մյուս բոլոր հմայքները, վիպակը արժեքավոր կդարձնեն լրջախոհ ընթերցողի համար և լրացուցիչ կշիիռ կշիռ կհաղորդեն այն ամենին, ինչ կարելի է քաղել գրքի էջերից։
==Գլուխ առաջին==
Երեք հաշմանդամներ։ Ջորջի և Հարրիսի տառապանքները։ Հարյուր և յոթ ճակատագրական հիվանդությունների զոհը։ Օգտակար դեղատոմսեր։ Երեխաների լյարդի հիվանդության բուժումը։ Մենք որոշում ենք, որ գերհոգնած ենք և հանգստի կարիք ունենք։ Մեկ շաբաթ ծովու՞մ։ ծովո՞ւմ։ Ջորջն առաջարկում է ճանապարհորդել գետով։ Մոնթմորընսին դեմ է քվեարկում։ Սկզբնական առաջարկությունն ընդունվում է ձայների մեծամասնությամբ՝ երեքը մեկի դեմ։  
Մենք չորսով էինք՝ Ջորջը, Վիլյամ Սեմուել Հարրիսը, ես և Մոնթմորընսին։ Նստած էինք իմ սենյակում, ծխում էինք ու խոսում, թե որքան վատ է մեր վիճակը, վատ, իհարկե, նկատի ունեմ բժշկական տեսանկյունից։
Մեր առողջական վիճակը վատ էր և դրա համար խիստ անհանգստանում էինք։ Հարրիսն ասաց, որ ժամանակ առ ժամանակ գլխապտույտի այնպիսի տարօրինակ նոպաներ է ունենում, որ չի հասկանում, թե ինչ է անում։ Ջորջն ասաց, որ ինքն էլ է գլխապտույտի նոպաներ ունենւմ ունենում և այդ ժամանակ ինքն էլ չի հասկանում, թե ինչ է անում։ Ինչ վերաբերվում էր ինձ, իմ լյարդն էր շարքից դուրս եկել։ Ես համոզված էի, որ լյարդս կարգին չերչէր, որովհետև հենց այդ ժամանակ կարդում էի լյարդի հիվանդությունների դեմ դեղամիջոցներ ռեկլամող տեղեկագիրը, որտեղ մանրամասն նկարագրված էին տարբեր ախտանիշներ, որոնց օգնությամբ մարդ կարող էր իմանալ, թե արդյո՞ք իր լյարդը հիվանդ է։ Ես այդ բոլոր ախտանիշներն ունեի։
Շատ արտասովոր երևույթ է, բայց ամեն անգամ, երբ որևէ պատենտավորած դեղորայքի մասին հայտարարություն եմ կարդում, միշտ այն եզրակացության եմ հանգում, որ տառապում եմ հենց այդ հիվանդությամբ և այն էլ դրա ամենավտանգավոր ձևով։ Թվում է, թե ախտորոշումը միշտ համընկնում է իմ զգացումների հետ։
Մի պահ մարմնովս սարսուռ անցավ, և հուսահատ անտարբերությամբ կրկին շրջեցի էջերը։ Հասա որովայնային տիֆին, կարդացի ախտանիշները, պարզեցի, որ տիֆով հիվանդ եմ արդեն մի քանի ամիս՝ ինքս էլ չիմանալով այդ։ Փորձեցի պարզել, թե է՛լ ինչով եմ հիվանդ։ Կարդացի Սուրբ Վիտասի պարի մասին և, ինչպես սպասում էի, պարզեցի, որ հիվանդ եմ նաև դրանով։ Անհանգստացած իմ առողջական վիճակով, որոշեցի հիմնավորապես ուսումնասիրել այն։
Սկսեցի կարդալ այբբենական կարգով։ Կարդացի մալարիայի մասին և իմացա, որ հիվանդ եմ դրանով և, որ սուր շրջանը կսկսվի երկու շաբադից։ շաբաթից։ Բրայթի հիվանդությունը, բարեբախտաբար, թույլ էր արտահայտված և, հետևաբար, կարող էի ապրել շատ տարիներ, իսկ խոլերան, ուղեկցվում էր բարդություններով, և թվում էր, ի ծնե հիվանդ եմ դիֆտերիայով։ Ջանասիրաբար աչքի անցկացնելով այբուբենի բոլոր տառերը, պարզեցի՝ միակ հիվանդությունը, որ չունեի, ծնկոսկրի բորբոքումն էր։
Սկզբում նույնիսկ մի քիչ վիրավորվեցի դրանից։ Ես արժանի չեի չէի նման անպատվության։ Ինչու՞ Ինչո՞ւ չունեի ծնկոսկրի բորբոքում։ Ինչի՞ համար է այս անարդարությունը։ Բայց շուտով այդ եսասիրական զգացումները տեղի տվեցին։ Մտածեցի, որ ունեմ բժշկությանը հայտնի մնացած բոլոր հիվանդությունները, դարձա պակաս եսասեր և որոշեցի յոլա գնալ առանց ծնկոսկրի բորբոքման։ Հոդատապը, իր ամենավտանգավոր ձևով, ինչպես երևում է տանջում էր ինձ առանց իմ գիտության, իսկ վարակիչ հիվանդություններով ես ակնհայտորեն տառապել եմ դեռևս պատանի հասակից։ Քանի որ դա գրքում եղած վերջին հիվանդությունն էր, այն եզրակացության հանգեցի, որ մնացած ամեն ինչ ինձ մոտ կարգին է։
Նստեցի ու սկսեցի մտորել։ Մտածում էի, թե որքան հետաքրքիր դեպք պետք է լինեմ բժշկական տեսանկյունից, ինչպիսի գյուտ լսարանի համար։ Ուսանողները կարիք չեն ունենա շրջել հիվանդանոցները, քանի որ ես կամ։ Ես ինքս մի հիվանդանոց էի։ Նրանց համար բավական կլինի միայն պտտվել իմ շուրջը և հետո ստանալ իրենց դիպլոմները։
Ես ասացի․
― Սիրելի բարեկամ, քեզնից ժամանակ չեմ խլի պատմելով, թե ինչ է պատահել ինձ հետ։ Կյանքը կարճ է և այն կարող է ավելի վաղ ավարտվել, քան իմ պատմությունը։ Բայց ես կպատմեմ, թե ինչ չի՛ պատահել ինձ հետ։ Ես չունեմ ծնկոսկրի բորբոքում։ Թե ինչու, չեմ կարող ասել, բայց փաստը մնում է փաստ՝ այդ հիվանդությամբ ես չեմ տառապում։ Փոխարենը, ունեմ մնացած բոլոր հիվանդուցյունները։հիվանդությունները։
Եվ ես պատմեցի, թե ինչպես եմ հայտնաբերել դա։
Նա պատասխանեց․
― Ես դեղագործ եմ։ Եթե հանրախանութի և ընտանեկան հյուրանոցի տնօրեն լինեի, ի վիճակի կլինեյի կլինեի բավարարել Ձեր խնդիրքը։ Սակայն ընդամենը մի հասարակ դեղագործ լինելը ինձ դժվարին կացության մեջ է դնում։
Ես կարդացի դեղատոմսը։ Այնտեղ գրված էր․
Նրանք ինձ դեղ չէին տալիս, դրա փոխարեն հասցնում էին վզակոթիս։ Եվ որքան էլ տարօրինակ թվա, այդպիսի վերաբերմունքը հաճախ բարերար ներգործություն էր ունենում իմ առողջական վիճակի վրա։ Ես գիտեի, վզակոթիս հասցված մի հարվածը ավելի մեծ ազդեցություն էր ունենում լյարդիս վրա և ստիպում էր առանց ժամանակ վատնելու վեր կենալ ու գնալ ուր որ պետք է և անել ինչ որ պահանջվում էր, քան հիմա՝ մի ամբողջ տուփ դեղորայքը։
Գիտե՞ք, այդպես հաճախ է լինում, այդ պարզունակ, հնաոճ բուժման միջոցները երբեմն ավելի լավ են ներգործում, քան դեղատան ոզջ ողջ պաշարը։
Մենք նստած էինք կես ժամի չափ՝ միմյանց նկարագրելով մեր հիվանդուցյունները։ հիվանդությունները։ Ես բացատրում էի Ջորջին և Վիլյամ Հարրիսին, թե ինչ էի զգում առավոտյան արթնանալիս, իսկ Վիլյամ Հարրիսը պատմում էր, թե ինչ է զգում, երբ պառկում է քնելու։ Ջորջը, կանգնած բուխարու առջև փռած գորգին, հմտորեն ու պատկերավոր մեզ ներկայացրեց, թե ինչպես է իրեն զգում գիշերը։
Ջորջը միայն ձևացնում էր, թե հիվանդ է։ Իրականում ոչ մի լուրջ հիվանդություն չուներ։
― Ոչ, ― ասաց Հարրիսը, ― եթե դուք հանգիստ և շրջապատի փոփոխություն եք ուզում, ապա ոչինչ չի կարող համեմատվել ծովային ճանապարհորդության հետ։
Ես խիստ դեմ էի ։ Ծովային ճանապարհորդուցյունը ճանապարհորդությունը օգտակար է, եթե տևում է մի երկու ամիս, իսկ միայն մեկ շաբաթը ոչ մի լավ բան չի խոստանում։
Դուք ճանապարհ եք ընկնում երկուշաբթի օրը, հաճելի ժամանակ անցկացնելու հաստատ մտադրությամբ։ Ձեռքով ուրախ մնաք բարով եք անում ցամաքում մնացած ձեր ընկերներին, վառում եք ամենաերկար ծխամորճը և տախտակամածը չափչփում այնպիսի տեսքով, ասես նավապետ Քուքն եք, սըր ֆրենսիս Դրեյքը և Քրիստափոր Կոլոմբոսը՝ միավորված մեկ անձնավորության մեջ։ Երեքշաբթի օրը սկսում եք զղջալ, որ ձեռնարկել եք այդ ճանապարհորդությունը։ Չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ օրերին զղջում եք, որ ընդհանրապես լույս աշխարհ եք եկել։ Շաբաթ օրը, արդեն ի վիճակի եք մի քիչ մսաջուր կուլ տալ, նստել տախտակամածին և թույլ ժպիտով պատասխանել, երբ բարեհոգի մարդիկ տեղեկանում են ձեր առողջական վիճակի մասին։ Կիրակի օրը նորից սկսում էք զբոսնել տախտակամածի վրա և սնվել, ինչպես հարկն է։ Եվ երկուշաբթի առավոտյան, երբ հովանոցը և ճամպրուկը ձեռքին կանգնում եք նավեզրին՝ սպասելով ցամաք դուրս գալու, ճանապարհորդությունը սկսում է ձեզ իսկապես դուր գալ։
Հիշում եմ, ինչպես մի անգամ կնոջս եղբայրը առողջությունը բարելավելու նպատակով ուղևորվել էր կարճատև ծովային ճանապարհորդուցյան։ ճանապարհորդության։ Նա տոմս էր վերցրել մինչև Լիվերպուլ և ետ, բայց երբ հասել էր Լիվերպուլ, նրա միակ հոգսը եղել էր այդ տոմսը վաճառելը։
Ինձ պատմել են, թե ինչպես էր նա պտտվում քաղաքում՝ առաջարկելով իր տոմսը էժան գնով, և վերջիվերջո տասնութ պենսով վաճառել էր դեղնախտավոր տեսքով մի երիտասարդի, որին բժիշկները խորհուրդ էին տվել գնալ ծովափ և կոփել մարմինը։
― Ծովա՜փ, ― ասել էր կնոջս եղբաըրըեղբայրը, բարեկամաբար տոմսը նրա ձեռքը խոթելով, ― այն լիուլի կբավարարի, որպեսզի երկարացնեք ձեր կյանքը, իսկ ինչ վերաբերում է մարմինը կոփելուն, ապա դուք ավելի շատ կկոփվեք պարզապես նավում նստելով, քան եթե ցամաքում թավալգլոր տաք։
Իսկ ինքը՝ կնոջս եղբայրը, վերադարձել էր գնացքով։ Նա ասում էր, որ հյուսիս-արևմտյան երկաթուղին բավականաչափ առողջարար է իր համար։
Ծանոթներիցս մեկը մեկ շաբաթով ծովային ճանապարհորդուցյան ճանապարհորդության էր մեկնել․ մինչ նավը կշարժվեր, մատուցողը մոտեցել էր նրան ու հարցրել՝ արդյոք նա ցանկանում է ուտելիքի համար վճարել ամեն օ՞ր, թե գերադասում է վճարել ամբողջ շաբաթվա համար միանգամից։
Մատուցողն առաջարկել էր երկրորդ միջոցը, քանի որ այդպես ավելի էժան կնստեր։ Նա հայտնել էր, որ սնունդը մեկ շաբաթվա համար կարժենա երկու ֆունտ և հինգ շիլլինգ։ Ասել էր նաև, որ նախաճաշին մատուցվելու էր ձուկ և տապակած միս։ Երկրորդ նախաճաշը ժամը մեկին էր՝ կազմված չորս ճաշատեսակից։ Ճաշը՝ վեցին․ սուպ, ձուկ, միս, սալաթ, քաղցրավենիք, պանիր և աղանդեր։ Եվ ժամը տասին թեթև ընթրիք՝ կազմված մսեղենից։
Նա համոզված էր, որ եթե մեկ օր էլ մնար նավում, ապա անպայման կկարգավորեր այդ գործը։
Դրա համար էլ, ես դեմ էի ծովային ճանապարհորդությանը։ Ոչ ինձ համար, իհարկե, ինչպես բացատրեցի, ես երբեք գլխապտույտ չեմ ունենում։ Ես Ջորջի համար էի անհանգստանում։ Ջորջն ասաց, որ չարժե անհանգստանալ իր համար, որ ծովային ճանապարհորդուցյունը ճանապարհորդությունը իրեն նույնիսկ դուր է գալիս, սակայն նա էլ իր հերթին խորհուրդ էր տալիս Հարրիսին և ինձ հրաժարվել այդ մտքից, քանի որ մենք երկուսս էլ կհիվանդանայինք։ Հարրիսն ասաց, ինչ վերաբերվում է իրեն, ապա իր համար գաղտնիք է մնում, թե այդ ինչպես է մարդկանց հաջողվում հիվանդանալ ծովային հիվանդությամբ։ Նա ասաց, որ իր կարծիքով, մարդիկ դիտմամբ են այդպես անում, պարզապես ձևացնւմ ձևացնում են և վերջ, և որ ինքը հաճախ է ցանկացել հիվանդանալ, բայց երբեք իրեն չի հաջողվել։
Հետո իր կյանքից մեզ դեպքեր պատմեց, թե ինչպես Լա-Մանշով անցնելիս, երբ այնպիսի ալեկոծություն էր, որ ուղեվորներին կապում էին մահճակալներին, ինքն ու նավապետը միակն էին նավում, որ հիվանդ չէին։ Երբեմն էլ ինքը և նավապետի օգնականը չէին հիվանդանում։ Մի խոսքով, եթե նավի վրա նույնիսկ բոլորն էլ հիվանդ էին, ապա ինքը դարձյալ առողջ էր մնում։
― Օ՜, ես հենց դա եմ ուզում, ― պատասխանեց նա, և ես ստիպված հանգիստ թողեցի նրան։
Երեք շաբաթ անց, ես նրան հանդիպեցի Բաթի հյուրանոցներից մեկի սրճարանում, երբ նա պատմում էր իր ծովային ճանապարհորդուցյունների ճանապարհորդությունների մասին և ոքևորությամբ բացատրում էր, թե որքան է սիրւմ ծովը։
― Ինձ վրա չի ազդում ծովաճոճանքը, ― պատասխանեց նա, մի երիտասարդի նախանձով լի հարցին, ― պետք է խոստովանել, որ մի անգամ եմ միայն վատ զգացել։ Հորն հըրվանդանն հրվանդանն անցնելիս։ Հաջորդ օրը նավը խորտակվեց։
― Այդ դու՞ք դո՞ւք չէիք, որ վատ էիք զգում Սաութէնդյան ծովապատնեշի մոտ, ― հարցրեցի ես, ― նույնիսկ ուզում էիք տախտակամածից ցած ընկնել։
― Սաութէնդյան ծովապատնե՞շ, ― կրկնեց նա զարմացած։
Ինչ վերաբերվում է ինձ, ծովային հիվանդությունից խուսափելու հիանալի միջոց եմ գտել։ Կանգնում եք տախտակամածի կենտրոնում և հենց որ նավը սկսում է օրորվել, դուք նույնպես օրորվում եք, որպեսզի հավասարակշռությունը պահպանեք։ Երբ բարձրանում է նավաքիթը, առաջ եք թեքվում, այնքան, մինչև նավաքիթը կպչում է ձեր սեփական քթին։ Իսկ երբ նավախելն է բարձրանում, ետ եք թեքվում։ Իհարկե, այս ամենը լավ է մեկ կամ երկու ժամվա համար, բայց հնարավոր չէ ետ ու առաջ օրորվել մի ամբողջ շաբաթ։
― Եկեք գետով վեր բարձրանանք, առաջարկեց Ջորջը։
Նա ասաց, որ մենք կունենանք և՛ մաքուր օդ, և՛ հանգիստ, և՛ կմարզվենք։ Բնապատկերների փոփոխությունը կզբաղեցնի մեր միտքը (ներառյալ և այն մտքերը, որոնք կգտնվեն Հարրիսի գլխում), իսկ ծանր ֆիզիկական աշխատանքը ախորժակ կգրգռի և կստիպի ավելի լավ քնել։
==Գլուխ երկրորդ==
Ծրագրերի քննարկում։ Լավ եղանակին դրսում գիշերելու հաճույքը։ Նույնը՝ անձրևոտ եղանակին։ Համաձայնություն փողզիջումով։ փոխզիջումով։ Մոնթմորընսի, առաջին տպավորությունները։ երկյուղ Երկյուղ կա, որ նա չափազանց լավն է այս աշխարհի համար։ Երկյուղը անհիմն է։ Նիստը հետաձգվում է։  
Մենք մեջտեղ բերեցինք քարտեզները և քննարկեցինք մեր ուղերթը։ Որոշեցինք ճանապարհ ընկնել հաջորդ շաբաթ օրը Քինգստոնից։ Հարրիսը և ես պետք է այնտեղ գնայինք առավոտյան և նավակը տանեինք հոսանքն ի վեր մինչև Չըրթսի։ Իսկ Ջորջը, որ միայն կեսօրից հետո կարող էր դուրս գալ Սիթիից (նա ամեն օր գնում էր քնելու մի ինչ-որ բանկում՝ ժամը տասից չորսը, բացի շաբաթ օրերից, երբ նրան արթնացնում և ազատ են արձակում ժամը երկուսին), պետք է հանդիպեր մեզ այնտեղ։
Մեռյալ արևի մասին երջանիկ հիշողությունը դանդաղորեն աղոտանում է ցուրտ, տխուր ամպերի սրտում։ Լուռ, ինչպես խռոված երեխաներ, թռչունները դադարեցրել են իրենց ճռվողյունը և միայն շոտլանդական կաքավի աղիողորմ ճիչը և մարգալորի ականջ ծակող կռնչյունն են խախտում ջրերի վրա շղարշված երկյուղած լռությունը, ուր մեռնող օրը իր վերջին շունչն է փչում։ Երկու կողմի ափերի մթին անտառներից անձայն դուրս են սողում գիշերվա տեսիլային հրոսակների գորշ ստվերները՝ հալածելու լույսի անշտապ պաշտպաններին և անձայն, անտեսանելի քայլերով անցնելու ալեկոծվող սեզի և հառաչող եղեգնուտի վրայով։ Իսկ գիշերը՝ բազմած մռայլ գահին, իր թևերն է տարածում մթնող աշխարհի վրա և կախարդական պալատից վառելով գունատ աստղերը՝ տիրում է լռության մեջ։
Այնուհետև թիավարում ենք նավակը դեպի մի լուռ ծովախորշ, խփում ենք վրանն ու պատրաստում համեղ ընթրիքը, որն ուտում ենք մեծ ախորժակով։ Հետո լցնում ենք երկար ծխամորճերը, կպցնում ու սկսում հաճելի զրույցը։ Մինչդեռ մեր խոսակցության ընդմիջումներին գետը, խաղ անելով նավակի շուրջը, զարմանալի գաղտնիքներ ու մոռացված հեքիաթներ է պատմում, մեղմ ձայնով հին մանկական երգեր է երգում,որ երգել է շատ հազարամյակներ և դեռ կերգի այնքան գալիք հազարամյակներ, մինչև նրա ձայնը կդառնա խռպոտ ու զառամ։ Մենք, որ սովորել ենք սիրել նրա փոփոխուն դեմքը, որ այնքան հաճախ ծվարել ենք նրա ալեկոծվող գրկում, հասկանում ենք այդ երգը, թեև չենք կարող հասարակ բառերի միջոցով հաղորդել այն, ինչին ունկնդիր ենք։
Եվ ահա մենք նստած ենք գետափին, իսկ լուսինը, որը նույնպես նրան սիրում է, ցած է խոնարհվում, քրոջ պես գգվում գետի ջրերին և իր արծաթե թևերը սփռում է նրա շուրջը։ Մենք հետևում ենք, թե ինչպես է գետը հոսում, մերթ երգելով, մերթ շշնջալով, շտապելով հանդիպել իր տիրակալին՝ ծովին։ Մեր ձայները մարում են լռության մեջ, ծխամորճերը հանգչում են, և մենք՝ սովորական, բավականին բիրտ երիտասարդ տղամարդիկս, տարօրինակ կերպով կարծես լցվում ենք խոհերով, տխուր և թանկագին հուշերով և այլևս խոսելու ցանկություն չի մնում։ Վերջապես վեր ենք կենում, թափ ենք տալիս մոխիրը հանգած ծխամորճերի միջից և իրար բարի գիշեր մաղթում։ Մենք քուն ենք մտնում ջրի ծփանքի և ծառերի սոսափյունի ներքո, հսկայական, լուռ աստղերի տակ և մեզ թվում է, թե աշխարհը նորից ջահել է, ջահել ու գեղեցիկ, ինչպիսին եղել է, մինչև հոգսի ու տագնապի դարերը ակոսել են նրա գեղեցիկ դեմքը, մինչև նրա զավակների մեղքերը և խենթությունները ծերացրել են նրա սիրող սիրտը, գեղեցիկ, ինչպես այն անցած-գնացած օրերին, երբ նա ջահել մոր նման իր լայն կրծքին օրոր էր ասում մեզ՝ իր զավակներին, մինչև պճնված քաղաքակրթությունը, գայթակղելով իր հնարքներով, մեզ դուրս կորզեց նրա սիրող թևերից և արհեստականության թունավոր ծաղրը ստիպեց ամաչել այն պարզ ու հասարակ կյանքի համար, որ վարում էինք նրա հետ և հեռանալ այն անպաճույճ ու վեհասքանչ տնից, որտեղ ծնվել է մարդկությունը այնքան շատ հազարամյակներ առաջ։
Եթե Հարրիսի հետ կանգնած լինեք գիշերը ծովափին և ասեք․
Լսու՞մ Լսո՞ւմ ես, հավանաբար ջրահարսերն են երգում ալեկոծվող ջրերի խորքում, կամ տխուր ոգիները սաղմոս են ասում գունատ ջրահեղձների վրա, որ խճճվել են ջրիմուռների միջև, ― Հարրիսը կբռնի ձեր ձեռքից և կասի․
― Պարզ է, թե ինչ է կատարվում քեզ հետ, ծերուկ։ Դու մրսել ես։ Արի ինձ հետ։ Ես մի լավ տեղ գիտեմ մոտակայքում, որտեղ կարելի է հիանալի շոտլանդական վիսկի խմել, այնպիսին,որ մինչև հիմա փորձած չես լինի։ Դա քեզ անմիջապես ուշքի կբերի։
― Էյ, այդ ինչ՞ ես անում, ― գոռում եք դուք։
― Իսկ դու՞ դո՞ւ ինչ ես անում, ― պատասխանում է նա, ― դե բաց թող։
― Մի ձգիր, ամեն ինչ փչացրիր։ Հիմար ավանակ։ ― Գոռում եք դուք։
― Դե, ի՞նչ էի քեզ ասում։
Մինջ Մինչ այդ, ձեր երրորդ ընկերը, որը նավակի ջուրն էր դատարկում և թրջել էր թևքը, արդեն տասը րոպե շարունակ առանց շունչ առնելու անեծք է թափում, փորձելով հասկանալ, թե այդ ի՞նչ պատմություն եք սարքել և ինչու՞ ինչո՞ւ այդ գրողի տարած վրանը մինչև հիմա խփված չէ։
Վերջապես, մի կերպ վրանը կանգնեցնում եք և իրերը ցամաք եք տեղափոխում․ իմաստ չունի փորձել խարույկ պատրաստել։ Դուք վառում եք սպիրտայրոցը և խմբվում շուրջը։
Կարծես մեկ ուրիշին էլ է դժբախտություն պատահել։ Դուք լսում եք նրա աղիողորմ կանչերը ձեր անկողնու տակից։ Որոշելով, ինչ էլ լինի, կռվել մինչև վերջին շունչը, դուք պայքարում եք խելագարի պես, աջ ու ձախ հարվածելով ոտքերով ու ձեռքերով և միաժամանակ վայնասուն բարձրացնելով։ Վերջապես ինչ-որ բան տեղի է տալիս, և դուք հայտնվում եք մաքուր օդում։ Երկու ոտնաչափ այն կողմ աղոտ նշմարում եք մի կիսահագնված սրիկայի,որը ուր որ է կսպանի ձեզ, և պատրաստվում եք կենաց մահու կռիվ մղել նրա հետ, երբ հանկարծ պարզվում է, որ դա Ջիմն է։
― Ախ, այդ դու՞ դո՞ւ ես, ― ասում է նա, նույն պահին ճանաչելով ձեզ։
― Այո, ― պատասխանում եք դուք, տրորելով ձեր աչքերը։ ― Ի՞նչ է պատահել։
Թրև գալ ախոռի շուրջը, հավաքելով ամբողջ քաղաքի ամենավատ համբավի տեր շների մի ողջ ոհմակ և գլխավորել նրանց երթը դեպի քաղաքի ետնախորշերը՝ կռվելու ուրիշ կտրիճ շների հետ ― Մոնթմորընսիի համար սա է կյանքի իմաստը։ Դրա համար էլ, ինչպես ասացի, նա այդպիսի բուռն հավանություն տվեց հյուրանոցներում, պանդոկներում և իջևանատներում գիշերելու առաջարկությանը։
Այսպես կարգավորելով գիշերելու հարցը, որը գոհացնում էր չորսիս էլ, մնաց քննարկելու միայն մի հարց․ ինչ՞ ի՞նչ պետք է վերցնեինք մեզ հետ, և մենք սկսել էինք քննարկել դա, երբ Հարրիսն ասաց, որ մի երեկոյի համար արդեն բավական ճառել ենք և առաջարկեց դուրս գալ ու մի բան խմել։ Նա ասաց, որ մի լավ տեղ գիտի մոտակայքում, որտեղ կարելի է հիանալի հոլանդական վիսկի խմել։
Ջորջն ասաց,որ խմելու կարիք է զգում (չեմ հիշում մի դեպք, որ Ջորջը խմելու կարիք չզգա) և, քանի որ ես այնպիսի նախազգացում ունեի, որ մի քիչ վիսկին մի կտոր լիմոնի հետ օգտակար կլիներ ինձ համար, մտքերի փոխանակությունը, ընդհանուր համաձայնությամբ, հետաձգվեց մինչև հաջորդ երեկո։ Համաժողովի մասնակիցները դրեցին իրենց գլխարկները և դուրս եկան։
==Գլուխ երրորդ==
Այնուհետև նա հանում է պիջակն ու գործի անցնում։ Աղախնին ուղարկում է վեց պենսի մեխ գնելու, նրա ետևից ուղարկում է տղաներից մեկին, ասելու, թե ինչ չափսի մեխ գնի, և այդ պահից սկսած ընտանիքի բոլոր անդամներին հերթով ներգրավում է աշխատանքի մեջ։
― Ուիլ, գնա և բեր մուրճը, ― կանչում է նա, ― իսկ դու, Թոմ, տուր ինձ քանոնը։ Ինձ պետք է գալու նաև աստիճանը։ Լավ կլինի, որ խոհանոցից էլ մի աթոռակ բերեք։ Ջիմ, վազիր միստր Գոգլի մոտ և ասա․ «Հայրիկը բարևում է և հուսով է, որ ձեր ոտքը ավելի լավ է ու խնդրում է ժամանակավորապես տալ ձեր հարթաչափը»։ Իսկ դու, Մարիա, մի գնա, քանի որ մեկնումեկը պետք է պահի մոմը, և երբ աղախինը վերադառնա, նա պետք է նորից խանութ գնա նկարի համար առասանակ գնելու։ Դու, Թոմ, ու՞ր ո՞ւր է Թոմը, Թո՛մ, արի այստեղ։ Դու պետք է ինձ տաս նկարը։
Հետո, այն բարձրացնելիս ցած է գցում, և նկարը դուրս է գալիս շրջանակից, նա փորձում է փրկել ապակին և կտրում է մատը։ Հետո վազվզում է սենյակում, փնտրելով իր թաշկինակը։ Նա չի կարողանում գտնել թաշկինակը, որովհետև այն պիջակի գրպանում է, որը հանել է ու չգիտի թե ուր է դրել։ Եվ տան բոլոր անդամները ստիպված թողնում են գործիքները փնտրելը ու սկսում են փնտրել նրա պիջակը, մինչ նա վազվզում է սենյակում խանգարելով բոլորին։
― Ահա, ― ասում է նա վիրավորված տոնով, ― հիմա էլ մեխն ընկավ։
Այս անգամ էլ սկսում ենք փնտրել մեխը, մինչ նա կանգնած աթոռակի վրա փնթփնթում է , թե ողջ երեկոն իրեն պետք է պահեն այդտեղ։
Վերջապես մեխը գտնում ենք, բայց այդ ընթացքում նա հասցնում է կորցնել մուրճը։
― Որտե՞ղ է մուրճը։ Ի՛նչ արեցի։ Աստված իմ։ Յոթ հոգով կանգնել զարմացած խնձ եք նայում և չգիտեք , թե ինչ եղավ մուրճը։
Մենք գտնում և նրան ենք տալիս մուրճը, բայց հիմա էլ նա կորցրել է պատի վրա նշած տեղը, որտեղ պետք է մեխը խփեր։ Մեզնից յուրաքանչյուրը ստիպված բարձրանում է աթոռակի վրա, նրա կողքին, և փնտրում։ Ամեն մեկս այն հայտնաբերում ենք տարբեր տեղերում, իսկ նա մեզ հերթով հիմար է անվանում և պատվիրում է ցած իջնել։ Իսկ ինքը վերցնում է քանոնը ու նորից չափում։ Պարզվում է,որ իրեն պետք է անկյունից չափել 31 և 3/8 դյույմի կեսի չափ, փորձում է մտքով բաժանել և զայրույթից քիչ է մնում խենթանա։
Մենք նույնպես փորձում ենք մտքով բաժանել, և ամեն մեկս տարբեր արդյունքի ենք հանգում, սկսում ենք ծաղրել մեկս մյուսին և ընդհանուր ժխորի մեջ մոռանում ենք սկզբնական թիվը։ Քեռի Փոջերը ստիպված նորից է չափում։
Այս անգամ նա պարանի մի կտոր է վերցնում և վճռական պահին, երբ ծեր խենթուկը քառասունհինգ աստիճանով թեքվում է աթոռակի վրա, փորձելով հասնել մի կետի, որը երեք դյույմ այն կողմ է իր հասանելիության սահմանից, պարանը ձեռքից սահում է, և նա գլորվում է ուղիղ դաշնամուրի վրա։ Անսպասելիորեն նրա մարմինը և գլուխը հարվածում են բոլոր ստեղներին միաժամանակ, և իսկապես հիանալի երաժշտական տպավորութոյուն տպավորություն է ստեղծվում։ Իսկ մորաքույր Մարիան ասում է, որ չի կարող թույլ տալ, որպեսզի երեխաները նման արտահայտություններ լսեն։
Վերջապես քեռի Փոջերը նորից է տեղը նշում, ձախ ձեռքով մեխի ծայրը դնում է դրա վրա, իսկ աջով վերցնում է մուրճը։ Եվ հենց առաջին հարվածը հասցնում է բթամատին ու վայնասունով մուրճը գցում մեկն ու մեկի ոտքի վրա։
Հետո մենք ստիպված նորից ենք գտնում քանոնը և պարանը, մի նոր անցք ենք բացում․ կեսգիշերի մոտ, նկարը՝ ծուռ ու անհուսալի մի կերպ կախում ենք իր տեղում, իսկ պատի շուրջը մի քանի յարդ այնպիսի տեսք ունի, կարծես փոցխել են, և բոլորս մահու չափ հոգնած ու խղճուկ տեսք ունենք, բացի քեռի Փոջերից։
― Ահա , ― ասում է նա, աթոռակից ծանրորեն վայրէջք կատարելով ուղիղ հավաքարարուհու կոշտուկների վրա և ակնհայտ հպարտւթյամբ հպարտությամբ դիտելով իր ստեղծած խառնաշփոթը։ ― Որոշ մարդիկ հատուկ մարդ կհրավիրեին այսպիսի մանրուքի համար։
Համոզված եմ, որ Հարրիսն էլ այդպիսին կդառնա, երբ տարիքն առնի։ Ես ասացի, որ չեմ կարող թույլ տալ, որ նա այդքան գործ վերցնի իր վրա։
Ոչ, դու վերցրւ վերցրու թուղթը, մատիտը ու գնացուցակը, ― առաջարկեցի ես, ― Ջորջը թող գրի առնի, իսկ ես կանեմ մնացածը։
Մեր կազմած առաջին ցուցակը չեղյալ համարվեց։ Պարզ էր, որ Թեմզայի վերին հոսանքներում հնարավոր չէ լողալ այնպիսի մեծ նավակով, որպիսին մեզ պետք էր անհրաժեշտ բոլոր իրերը տեղավորելու համար։ Մենք պատռեցինք ցուցակը և հայացքներ փոխանակեցինք։
Ջորջն ասաց։
― Մենք սխալ ճանապարհի վրա ենք կանգնած։ Չպետք է մտածենք այնպիսի իրերի մասին, որոնք մեզ պետք կգան, ալ այլ միայն այն իրերի մասին, առանց որոնց չենք կարող յոլա գնալ։
Պարզվում է, որ Ջորջը երբեմն իսկապես խելացի կարող է լինել։ Զարմանալի է։ Ես դա արդարև իմաստություն եմ համարում, ոչ թե միայն տվյալ դեպքի համար, այլև մեր ողջ ճանապարհորդուցյան ճանապարհորդության և կյանքի համար ընդհանրապես։ Որքան մարդիկ կան, որ ճամբորդելիսճամփորդելիս, վտանգի ենթարկելով նավակը, այն բեռնավորում են ավելորդ իրերով, որոնք իրենց կարևոր են թվում ճանապարհորդուցյունը ճանապարհորդությունը հարմարավետ և հաճելի դարձնելու համար, բայց որոնք իրականւմ միայն ավելորդ բեռ են։
Ինչ՜պես Ինչպե՜ս են նրանք իրենց խղճուկ նավակը մինչև կայմը բեռնավորում թանկարժեք զգեստներով, մեծ տներով, անօգուտ ծառաներով և բազմաթիվ պճնամոլ ընկերներով, որոնք իրենց համար երկու պենս էլ չարժեն և իրենք էլ նրանց համար արժեք չունեն, թանկարժեք զվարճություններով, որոնք ոչ ոքի չեն ուրախացնում, ձևականություններով և նորաձևություններով, երկերեսանությամբ և սնապարծությամբ և օ՜, ամենածանր և ամենաանմիտ բեռը, որ կա՝ վախով, թե ինչ կմտածի հարևանը․ շքեղությամբ՝ որ միայն հղփացնում է, հաճույքներով՝ որ տաղտկացնում են, անիմաստ ցուցամոլությամբ, որը ինչպես հանցագործի երկաթե պսակը, արյունոտում է ցավող գլուխը և ուշագնացության հասցնում այն կրողին։
Անպետքություն է, մարդ արարած, անպետքություն է այդ ամենը։ Դեն նետեք տախտակամածից։ Դա այնքան է դժվարեցնում նավակը թիավարելը, որ համարյա ընկնում եք թիակների վրա։ Դա է նավակը դարձնում այդքան ծանրաշարժ և վտանգավոր, որ դուք մի րոպե անգամ ազատ չեք լինում հոգսից և տագնապից, երբեք չեք կարողանում մի րոպե ազատ ժամանակ գտնել երազկոտ ալարկոտությամբ տարվելու։ Դուք ժամանակ չունեք հիանալու գետի մակերևույթին սահող ստվերների խաղով կամ արևի ճառագայթների փայլով, որ առկայծում են ալիքների հետ, ափի բարձր ծառերով, որոնք նայում են իրենց արտացոլմանը, ոսկով և կանաչով ծածկված անտառներով, դեղին և սպիտակ շուշաններով ստվերախիտ ծփացող եղեգնուտով, սիզախոտերով կամ խոլորձով և կամ անմոռուկներով։
― Մենք վրան չենք վերցնի, առաջարկեց նա, ― այլ ծածկով նավակ։ Այդպես շատ ավելի պարզ է և հարմարավետ։
Դա լավ միտք էր, և մենք այն ընդունեցինք։ Ես չգիտեմ, թե երբևէ տեսե՞լ եք այն, ինչը նկատի ունեմ։ Դուք երկաթյա օղակներ եք ամրացնում նավակի ողջ երկարությամբ՝ նավախելից մինչև նավաքիթը, դրանց վրա ձգում և ամրացնում եք բրեզենտը այնպես,որ նավակը վեր է ածվում փոքրիկ տնակի։ Այնտեղ հարմարավետ է, թեև մի քիչ հեղձուցիչ, բայց ամեն ինչ ունի նաև իր բացասական կողմը, ինչպես ասում էր մի մարդ, որին ստիպել էին վճարել զոքանչի թաղման ծախսերը։
Ջորջն ասաց, որ այդ դեպքում մենք պետք է ծածկոցներ վերցնենք յուրաքանչյուրի համար առանձին, մեկ լամպ, օճառ, խոզանակ, սանր (ընդհանուր գործածության համար), ատամի խոզանակ (յուրաքանչյուրի համար առանձին), լվացվելու թաս, ատամնափոշի, սափրվելու պարագաներ, (ֆրանսերենի քերականական վարժությունների նման է հնչում, այնպես չէ՞) և մի զույգ մեծ սրբիչ՝ մարմինը չորացնելու համար։ Ես նկատել եմ,որ մարդիկ հսկայական պատրաստություններ են տեսնում լողալու համար, երբ մեկնում էն ջրին մոտ մի որևէ տեղ, սակայն, երբ արդեն այնտեղ են, այնքան էլ շատ չեն լողում։
Մենք վերջնականապես որոշեցինք վերցնել երեք սրբիչ, որպեսզի մեկս մյուսին չստիպենք սպասել։
Ինչ վերաբերում է հագուստներին, Ջորջն ասաց, երկու ֆլանելե կոստյումը բավական է, քանի որ անհրաժեշտության դեպքում դրանք կարող ենք լվանալ Թեմզայի ջրերում։ Մենք հարցրեցինք, թե արդյոք նա երբևէ փորձե՞լ է ֆլանելե կոստյում լվանալ գետում, իսկ նա պատասխանեց․ ոչ, ինքը՝ ոչ, բայց ճանաչում է մարդկանց, որոնք լվացել են։ Դա շատ հեշտ է։ Հարրիսը և ես չափազանց անտրամադիր էինք , որպեսզի պատկերացնենք, արդյոք նա հասկանում էր, թե ինչ էր ասում և արդյոք առանց դիրքի և ազդեցության, երեք հարգարժան երիտասարդներ, որոնք բացարձակապես անփորձ են լվացք անելու գործում, իսկապե՞ս կարող էին օճառի կտորով իրենց վերնաշապիկներն ու անդրավարտիքները լվանալ Թեմզայի մեջ։
Հաջորդ օրերին,երբ արդեն չափազանց ուշ էր, մենք համոզվեցինք, որ Ջորջը մի խղճուկ ինքնակոչ է, որը գաղափար անգամ չունի նման գործերից։ Եթե դուք տեսնեիք այդ հագուստները, երբ… բայց էժանագին դետեկտիվների լեզվով ասած, անցնենք առաջ։
==Գլուխ չորրորդ==
Սննդամթերքի հարցը։ նավթի Նավթի բացասական հատկությունները։ Պանրի ուղեկցությամբ ճանապարհորդելու առավելությունները։ Ամուսնացած կինը լքում է իր տունը։ Վթարի դեպքում հետագա միջոցառումները։ Ես իրերն եմ կապում։ Ատամի խոզանակների կամակորությունը։ Ջորջը ու Հարրիսը մնացած իրերն են տեղավորում։ Մոնթմորընսիի սարսափելի վարքը։ Պառկում ենք քնելու։
― Նավթ՝ ոչ մի դեպքում, ― ասաց Ջորջը բազմանշանակալից հայացքով նայելով մեզ, և Հարրիսն ու ես համաձայնեցինք։
Մի անգամ արդեն մեզ հետ վերցրել էինք նավթավառ, բայց այլևս այդ սխալը չենք կրկնի։ Այդ ամբողջ շաբաթը կարծես ապրում էինք նավթի կրպակում։ Ամեն ինչ նավթով էր ներծծված։ Երբեք չեմ տեսել, որ որևէ բան այնպես արագորեն տարածվի, ինչպես նավթը։ Նավթավառը պահում էինք նավաքթում, այնտեղից նավթը տարածվել էր մինչև ղեկը, ներծծելով նավակը և այն ամենը, ինչ պատահել էր ճանապարհին։ Այն տարածվել էր գետով մեկ, իրենով լցրել բնապատկերը, թունավորել մթնոլորտը։ Երբեմն արևմտյան նավթային քամի էր փչում, երբեմն՝ արևելյան նավթային քամի, երբեմն էլ փչում էր հյուսիսային նավթային քամի, իսկ գուցե և հարավային նավթային քամի։ Սակաայն Սակայն այն Արկտիկայի ձյուներից փչեր, թե ավազոտ անապատներից, միևնույն է, մեզ էր հասնում նավթի բույրով հագեցած։
Այդ նավթ կոչեցյալն ավելի ու ավելի էր տարածվում և փչացրել էր մեր արևմուտը, իսկ լուսնի ճառագայթներից ուղղակի նավթի հոտ էր փչում։
― Օ՜, հաճույքով, բարեկամս, հաճույքով, ― պատասխանեցի ես։
Մեկնելիս գնացի ընկերոջս մոտ, վերցնելու պանրի փաթեթը և այն կառքով կայարան տարա։ Դա մի կիսաքանդ կառք էր, որը քաշում էր մի ծուռոտ և ուժասպառ լուսնոտ, որին տերը խոսակցության ժամանակ, ոգեշնչման պահին, ձի անվանեց։ Ես պանիրը դրեցի վերևում և մենք շարժվեցինք մի արագությամբ, որը պատիվ կբերեր երբևէ կառուցված ամենաարագնդաց շոգեգլանավակինշոգեգլանվակին, և ամեն ինչ շատ ուրախ էր, ինչպես թաղման ժամանակ, քանի դեռ մենք անկյունից չէինք թեքվել։ Այդտեղ քամին պանրի բուրմունքով հարվածեց ուղիղ մեր երիվարի ռունգներին։ Դա կարծես սթափեցրեց նրան։ Նա սարսափով փնչացրեց և առաջ նետվեց ժամում երեք մղոն արագությամբ։ Քամին դեռ փչում էր նախկին ուղղությամբ, և մինչ մենք կհասնեինք փողոցի ծայրը, մեր երիվարն արդեն առաջ էր սլանում ժամում մոտ չորս մղոն արագությամբ՝ տեղ չթողնելով հաշմանդամների կամ հասակավոր գեր լեդիների համար։
Կայարանի մոտ նրան կանգնեցնելու համար երկու բեռնակիրների և կառապանի օգնության կարիքը զգացվեց։ Չեմ կարծում, որ նույնիսկ նրանք կարողանային գլուխ հանել , եթե ներկաներից մեկը թաշկինակով չծածկեր ձիու ռունգները և չվառեր մի կտոր թուղթ։
Ես տոմս վերցրի և իմ պանրի փաթեփի հետ միասին հպարտորեն, քայլեցի կառամատույցով։ Ժողովուրդը երկու կողմից հարգանքով ճանապարհ էր տալիս ինձ։ Գնացքը մարդաշատ էր, և ես ստիպված մտա մի կուպե, որտեղ արդեն յոթ ուղևոր էին նստած։ Մի կռվասեր ծեր ջենտլմեն բողոքեց, բայց ես այնուամենայնիվ ներս մտա, փաթեթը դրեցի ցանցի վրա, մի կերպ խցկվեցի նստարանին և հաճելի ժպիտով ասացի, որ տաք օր է։ Մի քանի րոպե անց, ծեր ջենտլմենը սկսեց անհամբեր շարժվել տեղում։
Աստեղ ― Այստեղ շատ տոթ է, ասաց նա։
Օդ չկա շնչելու, ― ավելացրեց նրա հարևանը։
Հետո սկսեցին հոտոտել շուրջը և երրորդ փորձից նրանց շունչը կտրվեց։ Անխոս վեր կացան ու դուրս եկան։ Նրանցից հետո մի ծեր կին վեր կացավ և ասաց, որ անքաղաքավարություն է այդպիսի եղանակով համբերությունից հանել իր նման հարգարժան տիկնոջը, հավաքեց իրերն ու դուրս եկավ՝ ետևեվից ետևից քարշ տալով անհամար փաթեթները։ Մնացած չորս ուղեվորները ուղևորները մի որոշ ժամանակ նստած մնացին, մինչև անկյունի մռայլ տեսքով ջենտլմենը, որի արտաքինից և հագուստից երևում էր, որ պատկանում է դագաղագործների դասին, ասաց, որ ակամա մահացած երեխաներ միտքը եկան, այդ ժամանակ մյուս երեք ուղեվորները ուղևորները փորձեցին դուրս գալ դռնից միաժամանակ ու ցավեցրին իրենց կողերը։
Ես ժպտացի մռայլ ջենտլմենին և ասացի, որ մենք հավանաբար մենակ կմնանք կուպեում։ Նա բարեհոգաբար ժպտաց և ասաց, որ որոշ մարդիկ սիրում են չնչին բաներից աղմուկ բարձրացնել։ Բայց երբ գնացքը շարժվեց, նույնիսկ նա տարօրինակ կերպով իրեն ճնշված էր զգում և երբ հասանք Քրու, առաջարկեցի նրան գնալ և մի բաժակ բան խմել։ Նա ընդունեց հրավերը, և մենք մի կերպ ճանապարհ բացեցինք դեպի բուֆետ, որտեղ քառորդ ժամի չափ գոռում էինք, թխկթխկացնում և թափահարում հովանոցները, մինչև մի երիտասարդ մոտեցավ և հարցրեց, թե ինչ ենք ցանկանում։
Եվ խմելով իր բրենդին, նա դուրս եկավ ու մտավ ուրիշ կուպե, որը ես ստորություն եմ համարում։
Քրուից ես մենակ էի կուպեում, թեև, գնացքը լիքն էր ուղեվորներով։ ուղևորներով։ Հենց որ մենք հասնում էինք որևէ նոր կայարանի, մարդիկ, տեսնելով դատարկ կուպեն ներս էին խցկվում․ «Ահա Մարիա, արի այստեղ։ Ազատ է»։ « Հիանալի է, Թոմ, մենք այստեղ կնստենք», ― կանչում էին միմյանց ու վազում էին՝ քարշ տալով ծանր ճամպրուկները, խմբվելով դռան մոտ, փորձելով առաջինը ներս մտնել։ Ինչ-որ մեկը բաց էր անում դուռը, բարձրանում աստիճանին և օրորվելով ընկնում ետևում կանգնածի վրա։ Նրանք բոլորը հերթով ներս էին մտնում, հոտոտում, ետ էին թռչում և խցկվում մյուս կուպեները կամ էլ վճարում էին տարբերութոյւնը տարբերությունը և մեկնում առաջին կարգի վագոնով։
Լոնդոնի Յուսթոնյան կայարանից պանրի փաթեթը ուղիղ ընկերոջս տուն տարա։ Երբ նրա կինը սենյակ մտավ, մի պահ հոտոտեց շուրջը և ասաց․
Իմ բարեկամը ավելի երկար մնաց Լիվերպուլում, քան կարծում էր։ Երեք օր անց, երբ նա դեռ տուն չէր վերադարձել, նրա կինն այցելեց ինձ։
Ի՞նչ էր Թոմն ասում այդ պանրի մասին։
Ես ասացի, որ նա հանձնարարել է սառը տեղ պահել և խնդրել է ձեռք չտալ։
― Տիկին, պատասխանեցի ես, ― անձամբ ինձ դուր է գալիս պանրի հոտը և Լիվերպուլից կատարած ճանապարհորդությունը ես միշտ կհիշեմ, որպես հաճելի արձակուրդի երջանիկ վախճան։ Բայց այս աշխարհում մենք պետք է հաշվի առնենք նաև մյուսներին։ Տիկինը, որի հարկի տակ պատիվ ունեմ բնակվելու, այրի է և , որքան գիտեմ, նաև որբ։ Նա ուժգնորեն, ես կասեի պերճախոս կերպով, դեմ է, որ իրեն, ինչպես ինքն է արտահայտվում,«նեղացնեն»։ Ձեր ամուսնու գնած պանրի առկայությունը նրա տանը, նա կհամարի, ― ես դա բնազդորեն զգում եմ, ― որ իրեն նեղացնում են։ Իսկ ես չեմ ուզում, որ իմ մասին խոսեն, իբր ես նեղացնում եմ այրիներին և որբերին։
― Հիանալի է , ասաց ընկերոջս կինը վեր կենալով, ― այդ դեպքում ինձ միայն մի բան է մնում․ կվերցնեմ երեխաներին և կգնամ հյուրանոց, մինչև այդ պանիրը ուտեն վերջացնեն։ Ես հրաժարվում եմ այդ գարշահոտուտյան գարշահոտության հետ միասին ապրել մի հարկի տակ։
Նա իր խոսքի տերը եղավ, թողնելով տունը աղախնի խնամքին, որն այն հարցին, թե կարո՞ղ է դիմանալ այդ հոտին, պատասխանել էր՝ ի՞նչ հոտ, իսկ երբ մոտեցրել էին պանիրը և պատվիրել, որ մի լավ հոտ քաշի, ասել էր, որ սեխի թույլ բույր է զգում։ Դրանից հետևություն արեցին, որ այդպիսի մթնոլորտը աղախնուն առանձնապես չի վնասի և նրան թողեցին բնակարանում։ Հյուրանոցի հաշիվը կազմեց տասնհինգ գինեա, և իմ ընկերը, ծախսերը հանրագումարի բերելով, գտավ, որ պանրի մեկ ֆունտը իր վրա նստեց ութ շիլլինգ և վեց պենս։ Նա ասաց, որ ճիշտ է շատ է սիրում երբեմն մի փոքրիկ կտոր պանիր համտեսել, սակայն դա իր հնարավորություններից վեր է և որոշեց ազատվել դրանից։ Նա պանիրը նետեց ջրանցքը, բայց ստիպված էր նորից կարթով ետ որսալ, քանի որ մակույկավարները բողոքեցին։ Նրանք ասում էին, որ վատ են զգում այդ հոտից։ Իսկ դրանից հետո, մի մութ գիշեր, նա պանիրը տարավ և թողեց եկեղեցու մոտի գերեզմանատանը։ Բայց դատական քննիչը հայտնաբերեց այն և սարսափելի աղմուկ բարձրացրեց։
― Թեյելու կարիք չի լինի, ― ասաց Ջորջը (Հարրիսը դեմքը տհաճությունից ծամածռեց), ― բայց մենք կուշտ, արժանավայել կճաշենք ժամը յոթին․ ճաշ, թեյ, ընթրիք՝ միաժամանակ։
Հարրիսը զվաթացավ։ զվարթացավ։ Ջորջն առաջարկեց վերցնել մսով և մրգով կարկանդակներ, սառը միս, լոլիկ, միրգ և կանաչեղեն։ Ծարավը հագեցնելու համար որոշեցինք վերցնել Հարրիսի պատրաստած մի ինչ-որ զարմանալիորեն կպչուն կոնցենտրատ, որը խմելիս խառնում էին ջրի հետ և կոչվում էր լիմոնադ, մեծ քանակությամբ թեյ և վիսկի, որը, ինչպես Ջորջն ասաց, պետք կգար նավակը վթարի ենթարկվելու դեպքում։
Ինձ թվում է, որ Ջորջը շատ հաճախ էր մտածում վթարի մասին։ Կարծում եմ լավ չէ նման տրամադրությամբ ճամփա ընկնել։
Ես հպարտանում եմ իրերը կապելու իմ հմտությամբ։ Դա մեկն է այն մեծաթիվ գործերից, որ, իմ համոզմամբ աշխարհում ամենալավը միայն ես եմ անում։ (Ինքս էլ երբեմն զարմանում եմ, թե որքան շատ են նման գործերը)։ Ես ասացի Ջորջին և Հարրիսին, որ լավ կանեն ամեն ինչ թողնեն ինձ։ Նրանք զարմանալի պատրաստակամությամբ ընդունեցին իմ առաջարկը։ Ջորջը վառեց ծխամորճը և փռվեց բազկաթոռին, իսկ Հարրիսը ոտքերը մեկնեց սեղանին և մի սիգար կպցրեց։
Հազիվ թե դա այն էր, ինչ ես նկատի ունեի։ Ես մտադրվել էի, իհարկե, որ կղեկավարեմ աշխատանքը, իսկ Ջորջը և Հարրիսը կգործեն իմ հրահանգներով․ «Էյ, դուք, տվեք ես ինքս կանեմ»։ «Տեսնու՞մ «Տեսնո՞ւմ եք, ինչ հեշտ է», ― կասեմ ես մի կողմ հրելով նրանց, այսպես ասած, սովորեցնելով, թե ինչպես պետք է աշխատել։ Այն հանգամանքը, որ նրանք ինձ ճիշտ չհասկացան, զայրացնում էր ինձ։ Ոչինչ ինձ այնքան շատ չի զայրացնում, որքան այն, որ մարդիկ անգործ նստած են շուրջս, երբ ես աշխատում եմ։
Մի ժամանակ ես ապրում էի մի մարդու հետ, որն այդ ձևով ինձ կատաղության էր հասցնում։ Նա ժամերով վեր էր ընկնում բազմոցին և աչքերով հետևում էր, թե ես ինչպես եմ աշխատում և ուր եմ գնում։ Նա ասում էր, որ իր համար օգտակար է ինձ նայելը, երբ ես աշխատում եմ։ Այդ ժամանակ նա հասկանում է, որ կյանքը միայն դատարկ երազ չէ, որն անցկացնում են ձանձրույթով և անվերջ հորանջելով, այլ վեհանձն գործ, որտեղ կարևորը պատասխանատվության զգացումն է և համբերատար աշխատանքը։ Նա ասում էր, որ երբեմն զարմանում է, թե ինչպես է յոլա գնացել մինչև ինձ հանդիպելը, երբեք չունենալով կողքին որևէ մեկը, որին նայի, երբ վերջինս աշխատում է։
Ես այդպիսին չեմ։ Ես չեմ սիրւմ սիրում նստել և նայել, թե մյուսներն ինչպես են աշխատում։ Ինձ մոտ ցանկություն է առաջանում վեր կենալ և հետևել աշխատանքի ընթացքին, քայլել սենյակում ձեռքերս գրպանս դրած և թելադրել, թե ինչ պետք է անել։ Մեղավորը իմ եռանդուն խառնվացքն խառնվածքն է, ինչ կարող եմ անել։
Սակայն, ես ոչինչ չասացի, այլ սկսեցի տեղավորել իրերը։ Դա ավելի շատ ժամանակ խլեց, քան կարծում էի, բայց վերջապես ավարտեցի ծամպրուկը ճամպրուկը դասավորելը, նստեցի վրան և սկսեցի ամրացնել կապերը։
― Սապոգները չե՞ս ուզում վերցնել, ― հարցրեց Հարրիսը։ Ես շուրջս նայեցի և տեսա, որ իսկապես մոռացել էի սապոգները տեղավորել։ Դա Հարրիսին նման է։ Կարծես մինչև ճամպրուկը փակելը չէր կարող ասել։ Իսկ Ջորջը սկսեց հռհռալ իր զայրացնող, անիմաստ ու ականջ ծակող ծիծաղով։ Ինչպե՛ս Ինչպե՜ս են նրանք ինձ կատաղեցնում։
Ես բաց արեցի ճամպրուկը, սապոգները տեղավորեցի այնտեղ և հետո, երբ պատրաստվում էի կրկին փակել, մի սարսափելի միտք անցավ գլխովս։ Արդյոք վերցրե՞լ եմ ատամի խոզանակս։ Չգիտեմ, թե ինչպես է ստացվում, բայց ես երբեք չեմ հիշում՝ վերցրե՞լ եմ ատամի խոզանակը թե ոչ։
Ատամի խոզանակը մի իր է, որը ճանապարհորդելիս ինձ հանգիստ չի տալիս և իմ կյանքը տանջանքի է վերածում։ Երազումս տեսնում եմ, որ այն չեմ վերցրել, արթնանում եմ սառը քրտինքով պատած, վեր եմ կենում անկողնուց և սկսւմ սկսում փնտրել։ Իսկ առավոտյան տեղավորում եմ ճամպրուկում մինչև օգտագործելը և հետո ստիպված նորից եմ քրքրում իրերը՝ խոզանակը գտնելու հույսով, իսկ այն միշտ հայտնվում է ամենախորքում։ Հետո կրկին դասավորում եմ ճամպրուկը և մոռանում խոզանակը, այնպես որ վերջին վայրկյանին ստիպված եմ լինում վազել աստիճաններով վեր և այն կայարան եմ տանում թաշկինակիս մեջ փաթաթաց։փաթաթած։
Հիմա էլ ստիպված էի ճամպրուկից դուրս թափել ամեն ինչ, և իհարկե, չկարողացա գտնել խոզանակը։ Իրերը այնպիսի քաոսային վիճակի մեջ գցեցի, ինչպիսին հավանաբար եղել են մինչև աշխարհի ստեղծումը։ Իհարկե, Ջորջի և Հարրիսի խոզանակները մոտ տասնութ անգամ գտա, բայց իմը այդպես էլ գտնել չկարողացա։ Ես մեկ առ մեկ իրերը կրկին տեղավորեցի ճամպրուկի մեջ՝ նախապես ամեն ինչը բարձրացնելով և թափ տալով։ Վերջապես այն գտա կոշիկի միջից։ Եվ մի անգամ ևս ճամպրուկը դասավորեցի։
Հենց որ ավարտեցի, Ջորջը հարցրեց, թե արդյոք օճառը վերցրե՞լ եմ։ Ես ասացի, որ ինձ համար միևնունյն միևնույն է՝ վերցրել եմ օճառը թե ոչ, և թափով փակեցի ճամպրուկն ու ձգեցի ամրակապերը։ Սակայն պարզվեց, որ ծխախոտատուփս նույնպես փակել եմ ճամպրուկում և ստիպված կրկին բացեցի։ Այն վերջնականապես փակվեց երեկոյան ժամը տասին։ Դեռ մնում էին զամբյուղները, որտեղ պետք է սննդամթերքը և ամանեղենը դասավորեինք։ Հարրիսն ասաց, որ մինչև ճանապարհվելը մեր տրամադրության տակ ընդամենը տասներկու ժամ կա, այնպես որ լավ կլինի, որ մնացածը ինքը և Ջորջը անեն։ Ես համաձայնեցի և նստեցի, իսկ նրանք գործի անցան։
Ջորջը և Հարրիսը ուրախ տրամադրությամբ սկսեցին, հավանաբար ցանկանալով ցույց տալ, թե ինչպես պետք է իրերը կապկպել։ Ես ոչինչ չասացի, պարզապես նստել ու սպասում էի։ Երբ Ջորջին կախեն, Հարրիսը կդառնա աշխարհի ամենավատ իրեր կապողը։ Նայում էի ափսեների, բաժակների, թեյամանների, շշերի, բանկաների, տորթերի, սպիրտայրոցների, բիսկվիթների, լոլիկների և զանազան առարկաների կույտին և զգում էի, որ շուտով խիստ հուզիչ տեսարանի եմ ականատես լինելու։
Այդպես էլ եղավ։ Նախ և առաջ նրանք կոտրեցին բաժակը։ Կարծես դիտմամբ արեցին, որպեսզի ցույց տան, թե ինչի են ընդունակ, և հետաքրքրություն առաջացնեն իրենց նկատմամբ։
Հետո Հարրիսը ելակի մուրաբայի բանկան դրեց լօլիկի լոլիկի վրա և ճխլեց այն, ու հետո ստիպված լոլիկը հանեցին թեյի գդալով։
Հիմա էյ էլ Ջորջի հերթն էր՝ նա ոտքով տրորեց կարագը։ Ես ոչինչ չասացի , միայն ավելի մոտեցա, և նստելով սեղանի ծայրին, սկսեցի հետևել նրամց։ նրանց։ Դա նրանց ավելի զայրացրեց, քան եթե ես որևէ բան ասեի։ Ես դա զգում էի։ Դա նրանց նյարդայնացնում և շփոթեցնում էր։ Նրանք տրորում էին իրերը, կամ էլ դնում էին իրենց ետևում և հետո, պետք եղած ժամանակ չէին կարողանում գտնել։ Նրանք կարկանդակները տեղավորեցին զամբյուղի խորքում, իսկ ծանր իրերը դրեցին դրանց վրա, այնպես որ լրիվ տրորեցին կարկանդակները։
Ամեն ինչի վրա նրանք աղ լցրեցին։ Հապա կարա՛գը։ կարա՜գը։ Երբևէ չեմ տեսել, որ մարդիկ այդքան շատ ժամանակ վատնեն մեկ շիլլինգ և երկւ երկու պենս արժեցող մի կտոր կարագի վրա, որքան նրանք։ Երբ Ջորջը պոկեց կարագը իր կոշիկի տակից, նրանք փորձեցին այն խցկել փոքրիկ կաթսայի մեջ։ Կարագը ներս չմտավ, իսկ ինչ էլ որ մտավ, այլևս հնարավոր չէր դուրս հանել։ Վերջապես նրանք դուրս հանեցին կարագը և դրեցին աթոռի վրա, հետո Հարրիսը նստեց աթոռին, ու կարագը կպավ շալվարին, և նրանք սկսեցին ողջ սենյակով մեկ փնտրել այն։
― Կարող եմ երդվել, որ կարագը դրեցի աթոռի վրա, ― ասաց Ջորջը, աչքերը սևեռելով դատարկ աթոռին։
Եվ նրանք պոկեցին կարագը շալվարի վրայից ու տեղավորեցին թեյնիկի մեջ։
Մոնթմորընսին, իհարկե, մասնակցում էր այդ բոլոր իրադարձութոյւններին։ իրադարձություններին։ Մոնթմորընսիի կյանքի նպատակն է՝ ընկնել բոլորի ոտքի տակ և լսել իր հասցեին ուղղված հայհոյանքներ։ Եթե նրան հաջողվում է քիթը խոթել այնտեղ, որտեղ դրա կարիքը բոլորովին չի զգացվում, ձանձրացնել և բարկացնել շրջապատի մարդկանց, ստիպել նրանց պատահած իրը իր գլխին շպրտել ― այդ ժամանակ նա հասկանում է, որ իր օրը իզուր չի անցել։
Նրա ամենամեծ նպատակը և երազանքն է՝ ընկնել մեկն ու մեկի ոտքի տակ և ստիպել նրան մի ամբողջ ժամ հայհոյել իրեն, և եթե նրան հաջողվում է դա իրականացնել, նրա գոհունակությունը չափ ու սահման չի ունենում։
Մոնթմորընսին գալիս էր և նստում իրերի վրա հենց այն ժամանակ, երբ դրանք պետք էին լինում։ Նա առաջնորդվում էր այն համոզմունքով, որ երբ Հարրիսը և Ջորջը իրենց ձեռքը մեկնեին որևէ բան վերցնելու, ապա դա պետք է լիներ իր սառը,թաց մռութը։ Նա թաթը մտցրեց մուրաբայի մեջ, ցրեց թեյի գդալները և ձևացրեց, իբր կիտրոնները առնետներ են, ու մտնելով զամբյուղի մեջ, սպանեց նրանցից երեքին։ Հարրիսն էլ մի լավ դաս տվեց նրան թավայով։
Հարրիսն ասաց, որ ես էի հրահրում շանը։ Ես չէի հրահրում։ Նրա նման շունը հրահրման կարիք չի զգում։ Դա նրա մեջ եղած յուրահատուկ, բնածին մեղքն է, որը ստիպում է նման բան անել։
Ժամը 12,50-ին իրերը կապկպված պատրաստ էին։ Հարրիսը նստեց մեծ զամբյուղի վրա և հույս հայտնեց, որ ոչինչ ջարդված չի լինի։ Ջորջն ասաց՝ ինչ որ ջարդվելու էր, արդեն ջարդված է, և այդ միտքը կարծես հանգստրացրեց հանգստացրեց նրան։ Նա նաև ասաց, որ ժամանակն է քնելու։ Մենք բոլորս էլ համամիտ էինք։ Հարրիսը պետք է մեզ մոտ գիշերեր, և մենք երեքով բարձրացանք ննջասենյակ։
Մենք վիճակ հանեցինք, և պարզվեց, որ Հարրիսը պետք է ինձ մոտ քներ։ Նա հարցրեց։
Հարրիսը և ես մի թեթև վիճեցինք դրա համար, բայց վերջապես տարբերությունը կրճատեցինք և համաձայնեցինք՝ վեց անց կեսին։
Արթնացրու մեզ վեց անց կեսին, Ջորջ, ― ասացինք մենք։ Ջորջը չպատասխանեց և մենք, մոտենալով նրան, պարզեցինք, որ նա արդեն քնած է։ Մենք լողարանը հարմարեցրինք այնպես, որ առավոտյան արթնանալիս, Ջորջը անկողնուց ընկնի ուղիղ լողարանի մեջ, և պառկեցինք քնելու։
==Գլուխ հինգերրորդհինգերորդ==
Միսիս Փ-ն արթնացնում է մեզ։ Ջորջը ծուլանում է։ Մոլորություն, որը «ժամանակի կանխագուշակում» է կոչվում։ Մեր ուղեբեռը։ Սարսափելի վարքի տեր տղան։ Մեր շուրջը ամբոխ է հավաքվում։ Մեր հանդիսավոր մեկնումը և ժամանումը Վաթերլոոյի կայարան։ Հարավ-արևմտյան երկաթուղու ծառայողների սուրբ անտեղյակությունը այնպիսի աշխարհիկ հարցում, ինչիսին ինչպիսին գնացքներն են։ Մենք լողում ենք ու լողում բաց նավակում։
― Կարծեմ դու ժամը վեցի՞ն էիր ուզում արթնանալ։
― Այո, ― պատասխանեցի ես, ― ինչու՞ ինչո՞ւ ինձ չարթնացրիր։
― Ինչպես կարող էի քեզ արթնացնել, երբ դու ինձ չես արթնացրել ― առարկեց Հարրիսը։ ― Հիմա մենք գետ կհասնենք միայն ժամը 12-ից հետո։ Զարմանում եմ, որ դու ընդհանրապես քեզ նեղություն ես տվել արթնանալ։
Չգիտեմ, թե ինչու, երբ ես արթուն եմ, քնած մարդու տեսքը ուղղակի կատաղեցնում է ինձ։ Ինձ ապշեցնում է այն միտքը, որ մարդու կյանքի թանկագին ժամերը, այն անգին րոպեները, որ միայն մեկ անգամ են տրվում մարդուն, աննպատակ վատնվում են այդ անասնական քնի վրա։
Այ, Ջորջը, գարշելի ծուլությանը հանձնված, վատնում է ժամանակի անգնահատելի պարգևը՝ իր թանկագին կյանքը, որի յուրաքանչյուր վարկյանի վայրկյանի համար վերջիվերջո նա պետք է պատսխանատվություն պատասխանատվություն կրի, վատնում է իզուր։ Հիմա նա կարող էր ապխտած մսով ձվածեղ ուտել, չարացնել շանը կամ սիրահետել աղախնուն, իսկ այդ ամենի փոխարեն վեր է ընկել այստեղ՝ սպանիչ մոռացուցյան մոռացության մեջ ընկղմված։
Դա սարսափելի միտք էր։ Կարծես այս միտքը ինձ ու Հարրիսին միանգամից շանթահարեց։ Մենք որոշեցինք փրկել Ջորջին և այդ ազնիվ մտադրությամբ տարված, մոռացանք մեր վիճաբանության մասին։ Նետվեցինք դեպի Ջորջը և վրայից քաշեցինք վերմակը։ Հարրիսը կոշիկով մի լավ հարվածեց նրան, իսկ ես գոռացի ականջի մեջ, ու Ջորջը վեր թռավ։
Մենք ասացինք, որ մարդ պետք է հիմար լինի, լողարանը չնկատելու համար։
Երբ ավարտեցինք հագնվելը, անցանք հարդարանքի մյուս մանրամասներին, հիշեցինք, որ ատամի խոզանակները, հագուստի խոզանակը և սանրը(այդ ատամի խոզանակը, համոզված եմ, մի օր իմ մահվան պատճառն է դառնալու) փակել ենք ճամպրուկում և ստիպված իջանք առաջին հարկ ու հանեցինք դրանք։ Եվ երբ դա էլ ավարտեցինք, Ջորջին պետք եկան սափրվելու պարագաները։ Մենք ասացինք, որ այդ առավոտ նա ստիպված պիտի լինի յոլա գնալ առանց սափրվելու, քանի որ միտք չունեինք ոչ նրա, ոչ էլ նրա նման մեկ ուրիշի համար նորից քրքրել ճամպրուկը։
― Հիմարություններ դուրս մի տվեք, ― ասաց նա, ― ինչպե՞ս կարող եմ այսպիսի տեսքով երևալ Սիթիում։
― Հրաշալի բան է լավ նախաճաշը, ― ասաց Հարրիսը, ― և սկսեց մի զույգ կոտլետից, ասելով, որ դրանց հետ իր հաշիվները կմաքրի, քանի դեռ տաք են, իսկ սառը միսը կարող է սպասել։
Ջորջը ձեռքը վերցրեց թերթը և սկսեց բարձրաձայն կարդալ նավարկության ժամանակ պատահած դժբախտ դեպքերի մասին և եղանակի տեսությունը, որն ասում էր՝ «ցուրտ, անձրև, աստիճանաբար պարզ եղանակ, (ամենատհաճ բանը, որ կարելի է սպասել եղանակից), տեղ-տեղ անձրև, ամպրոպ, քամին՝ արևելյան, մթնոլորտային ճնշման ցածրացում կենտրոնական կոմսություններում (նեռարյալ ներառյալ Լոնդոնը և Լա Մանշի նեղուցը), սնդիկի սյան հետագա անկում»։
Իմ կարծիքով, բոլոր այն անհեթեթություններից, որոնք մեզ վրդովեցնում են, այդ «եղանակի կանխագուշակման տեսության պատրանքը» ամենավրդովեցուցիչն է։ Այն ճշտորեն կանխագուշակում է թե ինչ է տեղի ունեցել երեկ կամ երեկ չէ նախորդ օրը և ճիշտ հակառակը այն բանի, թե ինչ կլինի այսօր։
Հիշում եմ, թե անցյալ աշնան տեղական լրագրի եղանակի տեսությունը ինչպես փչացրեց իմ արձակուրդը։ «Այսօր սպասվում է տեղատարափ անձրև և ամպրոպ», ― տեղեկացրեց լրագիրը երկուշաբթի օրը։ Մենք հրաժարվեցինք քաղաքից դուրս գալու մտադրությունից և ամբողջ օրը մնացինք տանը, սպասելով անձրևին։ Իսկ տան մոտով մարդիկ կառքերով անցնում էին անչափ ուրախ ու զվարթ, արևը պայծառ փայլում էր և ոչ մի ամպ չէր երևում երկնակամարում։
― Այ թե կթրջվեն, հա՛հա՜, ասացինք մենք, պատուհանից նայելով նրանց ետևից։
Մենք հրճվում էինք, պատկերացնելով, թե ինչպես են նրանք թրջվելու, և վերադառնալով բուխարու մոտ, խառնեցինք կրակը և վերցրեցինք ալբոմները ու կարգի բերեցինք ծովախոտերի և խեցիների մեր հավաքածուները։ Կեսօրին մենք հարցնում էինք միմյանց, թե երբ էր վերջապես այդ տեղատարափ անձրևը և ամպրոպը սկսվելու։
― Կտեսնեք, կեսօրից հետո կսկսվի, ― հուսադրում էինք միմյանց, ― օ՛օ՜, այ թե կթրջվեն այս մարդիկ։ Ի՛նչ Ի՜նչ զվարճալի է։
Ժամը մեկին տանտիրուհին եկավ հարցնելու, արդյոք մտադիր չենք դուրս գալու, չէ՞ որ այնքա՛ն այնքա՜ն հաճելի օր է։
― Ոչ, ոչ, ― պատասխանեցինք մենք իմաստալից ժպիտով, ― ոչ մի դեպքում։ Մենք թրջվելու մտադրություն չունենք, ոչ, ոչ։
Այդ ամառ այդպես էլ լավ եղանակ չարեց։ Հավանաբար, այդ սարքը հաջորդ գարունը նկատի ուներ։
Գոյություն ունեն նոր տիպի ծանրաչափեր՝ երկար և ուղիղ։ Ես երբեք չեմ կարողացել դրանց ոտ ու գլուխը ջոկել։ Դրանց մի կողմը նախորդ օրվա ժամը տասի համար է, իսկ մյուսը՝ տվյալ օրվա ժամը տասի, բայց երբեք չի հաջողվում այդքան վաղ մոտենալ ծանրաչափին։ Նրա ցուցիչը բարձրանում և իջնում է պարզ կամ անձրևոտ եղանակին, ուժեղ կամ թույլ քամու հետ միասին։ Մի ծայրին գրված է «Արևելք», իսկ մյուս ծայրին՝ «Հյուսիս»։ Եթե մատով էլ թխկացնեք, միևնւյն է , ոչնչի չեք հասնի։ Ստիպված կլինեք ճշտել այն ծովի մակերևույթին համեմատ փոխարկել ըստ Ֆարընհայթի սանդղակի, և նույնիսկ այդ ժամանակ գլխի չեք ընկնի, թե ինչպիսի եղանակ է սպասվում։
Բայց ու՞մ ո՞ւմ է պետք նախապես իմանալ եղանակը։ Առանց այն էլ վատ է, երբ եղանակը փչանում է, ուրեմն էլ ինչւ՞ նախորոք ինչո՞ւ նախօրոք իզուր վատ զգանք։ Եղանակի ամենացանկալի գուշակը այն ծերուկն է, որը ամպամած առավոտյան, երբ մեզ առանձնապես ցանկալի է արևոտ եղանակը, հմուտ աչքով դիտում է հորիզոնը և ասում․
― Օ՜, ոչ, սըր։ Իմ կարծիքով երկինքը կպարզվի։ Հիանալի օր է սպասվում, սըր։
― Օ՜, Նա նա գիտե ինչ է ասում, ― ասում ենք մենք և նրան հաջողություն մաղթելով՝ հեռանում։ ― Զարմանալի է , թե ինչպես են ծերերը կարողանում այդպես ճիշտ գուշակել եղանակը։
Եվ մենք հարգանք ենք տածում այդ մարդու հանդեպ, ու այդ հարգանքը ամենևին չի նվազում այն հանգամանքից, որ եղանակը չպարզվեց, և անձրևը շարունակում է հեղեղի պես թափվել։
Մեր ուղեբեռը իսկապես չափազանց մեծածավալ էր երևում, և Հարրիսն ու ես սկսեցինք ամաչել դրա համար, թեև ամաչելու ոչինչ չկար։ Հակառակի պես, մեր կողքով ոչ մի կառք չէր անցնում, բայց փողոցային տղաներ ինչքան ուզես, որոնք ակներևաբար հետաքրքրվելով իրենց առջև բացվող տեսարանով, կանգ էին առնում։
Բիգսի մոտ աշխատող տղան առաջինն էր, որ մոտեցավ մեզ։ Բիգսը կանաչեղեն վաճառողն է և նրա տաղանդը կայանում է նրանում, որ փնտրում և իր մոտ աշխատանքի է վերցնում ամենաանառակ և անկարգ հանձնակատար տղաների, որոնք երբևէ ստեղծել է քաղաքակրթությունը։ Եթե հանկարծ մեր թաղամասում մի որևէ նողկալի արարք էր կատարվում, մենք համոզված էինք, որ դա Բիգսի մոտ աշխատող տղայի ձեռքի գործն է։ Պտմում Պատմում են, որ Գրեյթ Քորամ փողոցում կատարված սպանությունից հետո մեր փողոցի բնակիչները եզրակացրեցին, որ այդ ժամանակ Բիգսի մոտ աշխատող տղայի մատը խառն է այս պատմության մեջ և եթե նա չկարողանար ապացուցել իր ալիբին այն խիստ հարցաքննության ժամանակ, որին նրան ենթարկեց համար 19 տան բնակիչը, երբ ոճիրի հաջորդ առավոտյան տղան այնտեղ էր գնացել պատվերների ետևից (հարցաքննությանը մասնակցում էր նաև համար 21 տան բնակիչը, որն այդ պահին պատահաբար մուտքի մոտ էր), նրա բանը բուրդ կլիներ։ Այդ ժամանակ ես չէի ճանաչում Բինգսի Բիգսի հանձնակատար տղային, սակայն դատելով այն ամենից, ինչ պատմում էին նրա նախորդների մասին, ես ինքս այդ ալիբիին մեծ նշանակություն չէի տա։
Այսպիսով Բիգսի հանզնակատարըհանձնակատարը, ինչպես ասացի, շրջանցեց անկյունը։ Նա, ակնևերաբարակներևաբար, խիստ շտապում էր, երբ առաջին անգամ երևաց մեր տեսադաշտում։ Սակայն, տեսնելով Հարրիսին, ինձ, Մոնթմորընսիին և մեր իրերը, դանդաղեցրեց քայլերը՝ աչքերը հառելով մեզ։ Հարրիսը և ես խոժոռված նրան նայեցինք։ Ամեն մի զգայուն արարած, կվիրավորվեր դրանից, բայց Բիգսի մոտ աշխատեղ տղաները, որպես կանոն, նրբազգաց չեն։ Մեզանից մեկ յարդ հեռավորության վրա նա կանգ առավ, ծամելու համար ծղոտ ընտրեց և, հենվելով բազրիքին, աչքերը հառեց մեզ։ Նա, ակներևաբար, որոշել էր ոչ մի մանրամասն բաց չթողնել։
Հաջորդ րոպեին պարենավաճառի հանձնակատարն էր անցնում փողոցի դիմացի մայթով։ Բիգսի հանձնակատարը ձայն տվեց նրան։
Վերջապես, մի դատարկ կառք երևաց (մեր փողոցում դատարկ կառքերը, երբ պետք չեն, որպես կանոն, հանդիպում են րոպեում՝ երեքը հաճախականությամբ, պտտվում են շուրջդ, խանգարում)։ Մեզ և մեր իրերը մի կերպ խցկելով կառքը և վռնդելով Մոնթմորընսիի մի քանի ընկերներին, որոնք ակներևաբար երդվել էին երբեք չլքել նրան, ամբոխի ուրախ բացականչությունների ներքո շարժվեցինք առաջ, իսկ Բիգսի տղան նույնիսկ գազար շպրտեց մեր ետևից, որպես հաջողության նշան։
Ժամը 11-ին մենք ժամանեցինք Վաթերլոոյի կայարան և հարցրեցինք, թե որտեղից է մեկնում ժ 11. 05-ի գնացքը։ Ոչ ոք, իհարկե, այդ մասին ոչինչ չգիտեր։ Վաթերլոոյի կայարանում ոչ ոք երբեք չի իմանում, թե որտեղից է մեկնում այս կամ այն գնացքը կամ, եթե գնացքը արդեն ժարժվում շարժվում է , ապա դեպի ուր է ուղղություն վերցրել և նման այլ բաներ։ Մեր իրերը տանող բեռնակիրը ենթադրում էր, որ գնացքը կմեկնի երկրորդ կառամատույցից, մինչդեռ մյուս բեռնակիրը, որին մենք դիմեցինք նույն հարցով, լսել էր, որ այն պետք է մեկնի առաջին կառամատույցից։ Կայարանապետը, մյուս կողմից, համոզված էր, որ մեր գնացքը կմեկնի քաղաքի ծայրամասային կայարանից։ Որպեսզի միանգամից վերջ տայինք այս ամենին, վերև բարձրացանք և հարցրեցինք երթևեկության հսկիչին։ Նա ասաց, որ հենց նոր պատահեց մի մարդու, որը գնացքը տեսել էր երրորդ կառամատույցի մոտ։ Մենք գնացինք դեպի երրորդ կառամատույցը, բայց այնտեղի հեղինակավոր անձնավորությունները հայտնեցին, որ իրենց կարծիքով, դա ավելի շուտ Սաութհեմփտոնյան ճեպընթացն էր, կամ էլ Վինձորի ճյուղը։ Համենայն դեպս, որ դա Քինգստոնի գնացքը չէր, նրանք համոզված էին, թեև իրենք էլ չէին կարող ասել, թե ինչու։
Հետո մեր բեռնակիրն ասաց, որ այդ դեպքում մեր գնացքը պետք է գտնվի վերևի կառամատույցում և որ ինքը ճանաչում է այդ գնացքը։ Մենք գնացինք վերևի կառամատույցը և մեքենավարին հարցրեցինք, արդյոք նա մեկնու՞մ մեկնո՞ւմ է Քինգստոն։ Նա ասաց, որ հաստատ ոչինչ չի կարող ասել, սակայն կարծում է, որ կմեկնի։ Համենայն դեպս, եթե դա ժ․11. 05-ին Քինգստոն չմեկնի, ապա համոզված է, որ ժ. 9. 32-ին կմեկնի Վերջինիա-Ուոթեր, կամ առավոտյան ժ․ 10-ին՝ Ուայթի կղզի, կամ նույն ուղղության վրա գտնվող մի այլ վայր, և որ մենք ամեն ինչ կիմանանք, երբ տեղ հասնենք։ Մենք կես կրոն խցկեցինք նրա ձեռքը և խնդրեցինք, որ ժ․ 11.05-ին Քինգստոն մեկնի։
― Այս գծի վրա ոչ ոք երբեք չի իմանա, թե որ գնացքն է և ուր է ուղեվորվում։ Դուք ճանապարհը գիտեք, կամաց դուրս սահեք և շարժվեք դեպի Քինգստոն։
==Գլուխ վեցերորդ==
Քինգստոն։ Ուսանելի ակնարկ Անգլիայի պատմուցյունից։ պատմությունից։ Ուսանելի զրույցներ՝ փորագրված կաղնեփայտի վրա, և կյանքի մասին ընդհանրապես։ Կրտսեր Ստիվինգսի տխուր ճակատագիրը։ Մտորումներ հնությունների մասին։ Ես մոռանում եմ, որ ղեկակալ եմ։ Ուշագրավ հետևանք։ Հեմփթոն Քորթի լաբիրինթոսը։ Հարրիսը ուղեկցողի դերում։
Ուշ գարնանային կամ վաղ ամառային (ինչպես ձեզ դուր է գալիս) հիանալի առավոտ էր, երբ խոտի և տերևվների տերևների նուրբ կանաչը մուգ նրբերանք է ստանում, իսկ բնությունը կարծես անհասկանալի հույզի թրթիռով բռնված մի գեղեցիկ ու ջահել օրիորդ լինի, պատրաստ՝ կին դառնալու։
Քինգստոնի հնաշխհարիկ հնաշխարհիկ նրբանցքները, որ իջնում են մինչև ջուրը, շատ գեղատեսիլ են երևում արևի պայծառ ճառագայթների ներքո։ Փայփլուն Փայլփլուն գետը՝ դրեյֆող նավակներով, անտառով շրջապատված հիանալի վիլլաները գետի մի կողմում, Հարրիսը կարմրանարնջագույն բաճկոնակը հագին՝ տնքտնքալով շարժելով թիերը, հեռվում առկայծող Թյուդորների հին, գորշ պալատը, ― այս ամենը մի վառ պատկեր էին կազմում՝ պայծառ, բայց հանգիստ կյանքով լեցուն և միաժամանակ այնքան խաղաղ, որ թեև օրը նոր էր սկսվում, ես տարվեցի անուրջներով ու խորասուզվեցի մտքերի մեջ։
Մտորում էի Քինգստոնի կամ Քինգստունի մասին, ինչպես անվանում էին մի ժամանակ, երբ սաքսոնական թագավորներն էին այստեղ թագադրվում։ Մեծ Կեսարն այստեղ է անցել գետը, և հռոմեական լեգեոնները ճամբար են դրել գետը հարող բլուրների վրա։ Կեսարը, իսկ ավելի ուշ նաև Էլիզաբրթ թագուհին, թվում է, թե կանգ է առել ամենուրեք, միայն թե Կեսարը ավելի շատ հարգանք է տածել իր անձի հանդեպ, քան բարի թագուհի Բեսսը։ Նա գոնե պանդոկներում չի իջևանել։
Անգլիայի այդ կույս թագուհին ուղղակի պաշտում էր պանդոկները։ Լոնդոնի շրջակայքում, տասը մղոն հեռավորության վրա, հազիվ թե գտնվի քիչ թե շատ գրավիչ մի պանդոկ, որտեղ ժամանակ առ ժամանակ նա իջևանած կամ գոնե պատված չլինի իր այցելությամբ։
Հետաքրքիր է, ենթադրենք Հարրիսը նոր կյանք է սկսում, ականավոր և հայտնի մարդ է դառնում, հասնում է մինչև պրեմիեր-մինիստրի աստիճանի, իսկ հետո մահանում է, արդյոք այն բոլոր պանդոկներին, որոնց նա պատվել է իր այցելությամբ, հուշատախտակներ կփակցվե՞ն հետևյալ բովանդակությամբ․ «Հարրիսը մի գավաթ գարեջուր է խմել այստեղ», « Հարրիսը «Հարրիսը երկու բաժին շոտլանդական սառը վիսկի է խմել 88-ի ամռանը», «Հարրիսին դուրս են վռնդել այստեղից 1886-ի դեկտեմբերին»։
Ոչ, այսպիսի հուշատախտակներն անչափ շատ կլինեին։ Ավելի շատ համբավ ձերք կբերեյին կբերեին այն պանդոկները, ուր Հարրիսը ոտք չի դրել․ «Հարավային Լոնդոնի միակ պանդոկը, որտեղ Հարրիսը ոչինչ չի խմել»։ Մարդիկ խմբերով ներս կթափվեին տեսնելու, թե առանձնահատուկ ինչ կա այնտեղ։
Ինչպես պետք է ատած լիներ Քինգսթոնը խեղճ, տկարամիտ թագավոր Էդվին։ Թագավորության ծիսակատարությունից հետո տրվող խնջույքը նրա ուժերից վեր էր։ Գուցե քաղցրավենիքով լցոնած վարազի գլու՞խը գլո՞ւխը նրան դուր չէր եկել (համոզված եմ, ինձ էլ դուր չէր գա), կամ գուցե սովորականից շատ մեղրախմիչք ու անապակ գինի՞ էր խմել, համենայն դեպս, նա կամացուկ դուրս է սահել աղմկոտ խրախճանքից, որպեսզի լուսնի լույսի ներքո գողունի մի ժամ զբոսնի իր սիրեցյալ Էլջիվայի հետ։
Հավանաբար ձեռք ձեռքի տված նրանք պատւհանից պատուհանից հետևել են գետի վրա լւսնի լուսնի շողերի խաղին, մինչ պալատի հեռավոր հարկաբայիններից հարկաբաժիններից նրանց են հասել բուռն խրախճանքի աղմուկն ու եռուզեռը։
Հետո դաժան Օդոն ու Սենտ-Դուստանը ներս են խուժել խաղաղ սենյակը և կոպտորեն վիրավորելով գեղեցկադեմ թագուհուն, խեղճ Էդվիին քարշ են տվել դեպի հարբաց ու ճղճղացող ամբոխը։
Տարիներ անց Սակսոնական թագավորները և նրանց խրախճանքները թաղվեցին միատեղ և Քինգստոնի փառքը ժամանակավորապես խամրեց, որպեսզի մի անգամ ևս փայլի, երբ Հեմփթոն Քորթը դարձավ Թյուդորների և Սթյուարտների նստավայրը և թագավորական նավակները օրորվում էին գետափի մոտ, ու վառ զգեստավորված պալատական պճնամոլները աստիճաններով իջնում էին դեպի գետը՝ կանչելու նավավարներին։
Շրջակայքի հին տները շատ բան էին պատմում ալն այն օրերի մասին, երբ Քինգստոնը թագավորանիստ քաղաք էր, և ազնվականներն ու պալատականները ապրում էին այստեղ՝ իրենց արքային մոտ։ Դեպի պալատի դարպասները տանող ճանապարհին ամբողջ օրը եռուզեռ էր, զրնգում էր պողպատը, արշավում էին ձիերը, խշխշում էին մետաքսն ու թավիշը, առկայծում՝ գեղեցիկ դեմքերը։ Մեծ և ընդարձակ տները՝ իրենց ներս ընկած, վանդակավոր պատուհաններով, հսկայական բուխարիներով, սրածայր տանիքներով, հիշեցնում են երկար գուլպաների, կամզոլների, մարգարտաշար բաճկոնների և խրթին երդումների օրերը։ Այս պատերը կանգնեցվել են այն օրերին, երբ մարդիկ գիտեին կառուցել։ Ամուր, կարմիր աղյուսը ժամանակի ընթացքում միայն ավելի է ամրացել, իսկ կաղնեփայտե աստիճանները չեն ճռճռում ու տնքում, երբ փորձում եք անաղմուկ ցած իջնել։
Կաղնեփայտե աստիճանների մասին խոսելիս հիշեցի, որ Քինգստոնի տներից մեկում փորաքանդակներով մի հիանալի աստիճան կար։ Այժմ այդ տունը խանութի է վերածվել, շուկայի հրապարակում, բայց ակնհայտ է , որ ժամանակին մի հայտնի մեծահարուստի ապարանք է եղել։ Իմ մի ընկերը, որն ապրում է Քինգստոնում, մի օր գնաց այնտեղ իր համար գլխարկ գնելու և մտքերով տարված, ձեռքը տարավ գրպանը և հենց տեղնուտեղը վճարեց գլխարկի արժեքը։
Խանւթպանը Խանութպանը (նա ճանաչւմ ճանաչում էր իմ ընկերոջը) սկզբում, բնական է, խիստ զարմացավ, բայց անմիջապես գլխի ընկավ, որ ինչ-որ բան պետք է անել նման երևույթները քաջալերելու համար և հարցրեց մեր հերոսին, արդյոք նա կցանկանա՞ր հիանալի փորագրված կաղնեփայտի մի հին աշխատանք տեսնել։ Իմ բարեկամը համաձայնեց, և խանութպանը առաջնորդրց նրան խանութի միջով, հետո աստիճաններով վեր բարձրացան։ Բազիրքը Բազրիքը ատաղձագործական արհեստի մի հիանալի նմուշ էր, իսկ պատը աստիճանների երկարությամբ ամբողջովին պատված էր հիանալի փորագրված կաղնեփայտով, որը պատիվ կբերեր ցանկացած ապարանքին։
Աստիճաններից նրանք անցան հյուրասենյակ, որը մի ընդարձակ և լուսավոր սենյակ էր՝ պատված ինչ-որ արտասովոր, թեև ուրախ, երկնագույն պաստառով։ Այնուամենայնիվ, ուշադրության արժանի ոչ մի բան չկար սենյակում, և իմ ընկերը զարմացավ, թե ինչու են իրեն բերել այստեղ։ Տանտերը մոտեցավ պատին և թխկացրեց։ Փայտի ձայն լսվեց։
Ամուսնացած տղամարդիկ կին ունեն, որ նրանց կարծես թե պետք չէ, իսկ երիտասարդ ամուրիներն էլ գոչում են, որ չեն կարողանում կին գտնել։ Աղքատ մարդիկ, որոնք մի կերպ են իրենց գլուխը պահում, ամենաքիչը ութ ամրակազմ երեխա ունեն։ Հարուստ զույգերն էլ մահանում են անժառանգ, չիմանալով՝ ում թողնել իրենց հարստությունը։
Կամ, ասենք, աղջիկներն ու նրանց երկրպագուները։ Պարզվում է, ովքեր երկրպագուներ ունեն, նրանց կարիքը ամենևին չեն զգում։ Նրանք համոզված են, որ առանց նրանց ավելի լավ կլինի, որ նրանք միայն ավելորդ անհանգստություն են պատճառում իրենց։ Ինչու՞ Ինչո՞ւ նրանք չեն սիրահետում միսս Սմիթին, կամ միսս Բրաունին, որոնք տգեղ են և տարիքն առած ու ոչ մեկը չունեն, որ սիրի իրենց։ Իսկ ինչ վերաբերվում է իրենց՝ ապա ոչ մեկի կարիքը չեն զգում և ամուսնանալու մտադրություն չունեն։
Մարդ ակամայից տխրում է,երբ սկսում է նման երևույթների մասին մտորել։
Մի տղա կար մեր դպրոցում, որին անվանում էինք Սանդֆորդ և Մերթոն։ Նրա իսկական ազգանունը Ստիվինգս էր։ Ավելի արտասովոր տղայի երբևէ հանդիպած չկամ։ Ես համոզված եմ, որ նա իսկապես սիրում էր ուսումը։ Նա միշտ սարսափելի տհաճությունների մեջ էր ընկնում, որովհետև անկողնում հունարեն էր կարդում, իսկ ինչ վերաբերվում է ֆրանսերենի անկանոն բայերին, ապա աշխարհում ոչ մի ուժ չկար, որ նրան ետ պահեր դրանցից։ Նրա գլուխը լի էր տարօրինակ և անբնական մտքերով․ այսպես, օրինակ՝ որ նա պետք է պատիվ բերի իր ծնողներին և դառնա դպրոցի պարծանքը։ Նա երազում էր պարգևներ ստանալ, հասակ առնել, դառնալ հասարակության արժանավոր անդամ և նման այլ տխմարություններ։ Եա երբեք չեմ հանդիպել նման տարօրինակ արարածի, որը միաժամանակ անմեղ էր, ինչպես դեռևս լույս աշխարհ չեկած մանուկը։
Այսպիսին է կյանքը, և մենք բոլորս ընդամենը անցողիկ խոտ ենք, որը կտրում են և այրում։
Վերադառնալով փորաքանդակ կաղնեփայտին, կասեմ, որ մեր նախապապերը գեղեցիկի և վայելչագեղի մասին բավական լավ պատկերացում են ունեցել։ Այսօրվա մեր արվեստի բոլոր գանձերը երեք-չորս հարյուրամյակ առաջ սովորական, ամենօրյա գործածության իրեր են եղել։ Հաճախ ինձ հարց եմ տալիս,արդյո՞ք այնքան գեղեցիկ են հնադարյան կերակրամանները, գարեջրի բաժակները, մոմերի կայծառները, որքան մենք համարում ենք այժմ, թե՞ անցյալի լուսապսակն է նրանց նոր հրապույր հաղորդում մեր աչքերում։ Այդ հին «երկնագույն ափսեները», որոնք այժմ զարդարում են մեր պատերը, մի քանի դար առաջ եղել են սովորական, ամենօրյա օգտագործման սպասքի պարագաներ, իսկ վարդագույն հովիվներն ու դեղնավուն հովվուհիները, որոնցով հիացնում ենք մեր հյուրերին, իսկ նրանք էլ ձևացնում են, թե հասկանւմ են դրանց արժեքը, տասնութերորդ դարում ընդամենը հասարակ զարդարանքներ են եղել բուխարւ համար, որ մայրը տալիս էր իր լացող երեխային։
Մի՞թե հետագայում էլ նույն է լինելու։ Արդյոք մի՞շտ են անցյալի հասարակ, չնչին իրերը դառնալու ներկայի արժեքավոր գանձերը։ Արդյոք մեր չինական զարդանախշերով հախճապակե ափսեները կզարդարե՞ն քսանմեկերորդ դարի ականավոր մարդկանց բուխարիները։
Մի՞թե ոսկե երիզով և ներսում ոսկե ծաղիկով (անունն անհայտ է) սպիտակ գավաթները, որ մեր աղախինները այնքան անփութորեն կոտրում են, հետագայում հոգատարությամբ կվերականգնվեն և կդրվոն կդրվեն պատվանդանի վրա, այնպես, որ միայն տանտիրուհիները իրավունք կունենան սրբելու դրանց վրայի փոշին։
Վերցնենք թեկուզ այն չինական սպիտակ հախճապակե շունը, որը զարդարում է իմ վարձու բնակարանի ննջարանը։ Աչքերը երկնագույն են, քիթը՝ նուրբ վարդագույն, սև կետերով։ Գլուխը ցավալիորեն ձիգ է, իսկ դեմքը հիմարության աստիճանի հասնող բարեհոգությւն բարեհոգություն է արտահայտում։ Ես անձամբ չեմ հիանում դրանով։ Որպես արվեստի ստեղծագործություն , այդ արձանիկը ինձ խիստ զայրացնում է։ Թեթեվամիտ ընկերներս ծաղրում են այն, և նույնիսկ տանտիրուհիս ինքը չի հիանում այդ արձանիկով և դրա ներկայությունը արդարացնում է նրանով, որ իր մորաքրոջ նվերն է։
Բայց հավանական է, որ ավելի քան երկու հարյուր տարի անց այդ շնիկը, ― առանց ոտքերի և կոտրված պոչով, ― կպեղեն, կհանեն որևէ տեղից, կվաճառեն որպես հին չինական հախճապակի և կպահեն ապակե տուփի մեջ։ Իսկ մարդիկ կպտտվեն դրա շուրջը՝ անկարող լինելով արտահայտել իրենց հիացմունքը։ Նրանց կհիացնի շնիկի քթի հիանալի գունավորումը, և կսկսեն գուշակություններ անել, թե որքան գեղեցիկ է եղել պոչի կոտրված մասը։
Մեր ժամանակներում մենք չենք հասկանում, թե որն է այդ շնիկի հմայքը։ Մեզ համար դա սովորական իր է, ինչպես արևամուտն ու աստղերը։ Մենք չենք խոնարհվում նրանց գեղեցկության առջև, որովհետև մեր աչքի համար նրանք սովորական են դարձել։ 2288 թվականին մարդիկ կսքանչանան դրանով։ Նման շնիկների պատրաստումը այդ ժամանակ մոռացված արվեստ կդառնա։ Մեր հետնորդները գլուխ կկոտրեն, փորձելով իմանալ, թե ինչպես են դա պատրաստել և կեզրակացնեն, թե որքան խելացի ենք եղել մենք։ Մեզ սիրով կանվանեն «մեծ վարպետներ, որոնք ստեղծագործել են տասնիններորդ դարում և ստեղծել են նման հախճապակե շնիկներ»։
Նախշը, որ մեր ավագ դուստրը ասեղնագործում է դպրոցում, կկոչվի «Վիկտորիանական դարաշրջանի գոբելեն» և համարյա անգին կհամարվի։ Ճամփեզրի պանդոկների սպիտակ և երկնագւյն երկնագույն գարեջրի գավաթները, ամբողջապես ճաքճքված և կոտրտված, կսկսեն փնտրել և վաճառել իրենց կշռի չափ ոսկով, և հարուստ մարդիկ դրանք կոգտագործեն կօգտագործեն կրյուշոնի բյուրեղապակյա բաժակների փոխարեն։ Իսկ ճապոնացի ճանապարհորդները կգնեն այդ բոլոր «Նվերները Ռամգեյթից» և «Հուշանվերները Մարգեյթից», որոնք այսպես թե այնպես պահպանվել են ոչնչացումից, և կտանեն Տոկիո, որպես հնադարյան անգլիական հազվագյուտ իրեր։
Հենց այդ ժամանակ Հարրիսը մի կողմ նետեց թիերը, վեր կացավ տեղից, մեջքի վրա մեկնվեց և ոտքերը վեր տնկեց։ Մոնթմորընսին ոռնոց բարձրացրեց ու գլուխկոնծի տվեց, իսկ վերևի կողովը շրջվեց և պարունակությունը դուրս թափվեց։
Ես մի քիչ զարմացա, բայց ինձ չկորցրեցի։ Բավական սիրալիր հարցրեցի․
― էյ, ինչւ՞ ինչո՞ւ այսպես, միանգամից։
Ինչու՞Ինչո՞ւ, դե…
Ոչ, ես չեմ կրկնի այն, ինչ ասաց Հարրիսը։ Ընդունում եմ, գուցե ես ինչ-որ չափով մեղավոր էի, բայց ոչինչ չի կարող արդարացնել վիրավորական ու կոպիտ արտահայտությունները, հատկապես, երբ մարդ այնպիսի լավ դաստիրակություն դաստիարակություն է ստացել, ինչպես Հարրիսը։ Ես տարվել էի մտքերով, և, ինքնին հասկանալի է, մոռացել էի, որ նավակի ղեկն իմ ձեռքում է։ Դրա հետևանքը եղավ այն, որ մենք չափից ավելի մոտեցանք ափին։ Առաջին պահին, դժվար էր որոշել, որն ենք մենք և որն է գետի Միջին Էսեկսյան ափը, բայց շուտով ամեն ինչ պարզեցինք և բաժանվեցինք միմյանցից։
Հարրիսը հայտարարեց,որ ինքը չափից շատ է աշխատել և առաջարկեց, որ ես փոխարինեմ իրեն։ Այսպիսով, քանի որ մենք ափի մոտ էինք, ես դուրս եկա նավակից, վերցրեցի ճոպանը և նավակը քարշ տվեցի Հեմփտոն Քորթի մոտով։ Ի՛նչ հիանալի պատ է ձգվում այդտեղ, գետի երկարությամբ։ Ես միշտ անցնում եմ այդտեղով և հենց միայն դրա տեսքից ինձ անչափ լավ եմ զգում։ Այդ փխրուն, աչք շոյող, սիրելի ու խարխուլ պատը։ Ի՛նչ գեղեցիկ պատկեր կստացվի․ մի մասում քարաքոսն է տարածվել, մյուս մասը մամուռով է ծածկվել, խաղողի վազը երկչոտությամբ ծիկրակում է վերևից, տեսնելու, թե այդ ինչ եռուզեռ է գետի վրա և հետևելու ծեր բաղեղին, որը մի քիչ ներքևում փաթաթվել է պատին։ Այդ հին պատի ամեն մի տասը յարդ հատվածում ավելի քան հիսուն գույներ ու նրբերանգներ կան։ Եթե ես կարողանայի նկատել և ճիշտ հաղորդել գույները, համոզված եմ, որ կստեղծեի այդ հին պատի հիանալի ուրվանկարը։ Ես հաճախ եմ մտածել, որ հաճույքով կապրեի Հեմփթոն Քորթում։ Այստեղ ամեն ինչ այնքան խաղաղ է ու հանգստավետ, այնքան հաճելի է վաղ առավոտյան միայնակ թափառել այս սիրելի վայրերում։
Բայց չեմ կարծում, որ եթե դա իրականություն դառնար, ինձ իսկապես կուրախացներ։ Հավանաբար երեկոներն այնքան մռայլ ու ձանձրալի կլինեին այնտեղ․ լամպը գերբնական ստվերներ է գցում տախտակադրվագ պատերի վրա և քարե միջանցքներից հասնում է հեռավոր ոտնաձայների արձագանքը՝ մերթ մոտենալով, մերթ հալվելով հեռվում, և միայն մեր սրտի զարկերն են խախտում գերեզմանային լռությունը։
Հարրիսն ինձ հարցրեց, թե երբևէ եղե՞լ եմ Հեմփթոն Քորթի լաբիրինթոսում։ Նա պատմեց, թե ինչպես մի անգամ եղել է այնտեղ որպես ուղեկցորդ։ Սկզբում նա ուսումնասիրել է լաբիրինթոսի հատակագիծը, և դա այնքան հեշտ ու հասարակ է թվացել, որ նույնիսկ չարժեր ներս մտնելու համար երկու պենս վճարել։ Հարրիսն ասաց, որ այդ հատակագիծը ուղղակի ծաղրուծանակ էր, որովհետև այն ամենևին նման չէր լաբիրինթոսին և միայն մոլորության մեջ էր գցում մարդկանց։ Հարրիսն այնտեղ էր տարել գավառից եկած իր հորեղբորորդուն։
― Մենք պարզապես ներս կմտնենք, ― ասաց Հարրիսը, ― որպեսզի դու հետո կարողանաս ասել, որ եղել ես լաբիրինթոսում։ Նույնիսկ ծիծաղելի է սա լաբիրինթոս կոչել։ Ուղղակի պետք է անընդհատ դեպի աջ թեքվել։ Մենք մի տասը րոպեյի րոպեի չափ կզբոսնենք ու կգնանք նախաճաշելու։
Լաբիրինթոս մտնելով, նրանք շուտով հանդիպեցին մարդկանց, որոնք ասացին, որ երեք քառորդ ժամ է, ինչ թափառում են այդտեղ և արդեն կուշտ են այդ ամենից։ Հարրիսն ասաց, որ եթե ցանկանում են, կարող են հետևել իրեն։ Նա հենց նոր է ներս մտել, ահա կշրջվի ու դուրս կգա։ Բոլորը միահամուռ շնորհակալություն հայտնեցին և հետևեցին Հարրիսին։
Վերջապես բոլորի համբերության բաժակը լցվեց և սկսեցին միաձայն կանչել պահակին։ Սա եկավ, ձեռնասանդուղքով վեր մագլցեց և սկսեց բարձրաձայն նրանց ուղղություն ցույց տալ։ Բայց բոլորի ուղեղում այնպիսի խառնաշփոթ էր, որ անկարող էին որևէ բան ըմբռնել։ Այդ ժամանակ պահակը նրանց առաջարկեց կանգնած մնալ իրենց տեղում, և ասաց, որ ինքը կփորձի հասնել նրանց մոտ։ Բոլորը խմբվեցին և սկսեցին սպասել, իսկ պահակը իջավ և մտավ լաբիրիթոս։
Պահակը երիտասարդ էր և իր գործի մեջ սկսնակ, դրա համար էլ ներս մտնելով, չկարողացավ նրանց մոտ հասնել և ինքը նույնպես մոլորվեց։ Ժամանակ առ ժամանակ նրանք նկատում էին պահակին դալար ցանկապատի մյուս կողմում դեսուդեն նետվելիս։ Պահակն էլ իր հերթին նրանց էր նկատում և այս ու այն կողմ էր ընկնում նրանց մոտ հասնելու համար, իսկ խումբը սպասում էր հինգ րոպեյի րոպեի չափ, որից հետո պահակը նորից էր հայտնվում նույն տեղում անընդհատ հարցնելով, թե ուր են կորել մարդիկ։
Վերջիվերջո, ստիպված էին սպասել, մինչև հին պահակներից մեկը, որը գնացել էր ճաշելու, վերադարձավ, և միայն այդ ժամանակ նրանք կարողացան դուրս պրծնել լաբիրինթոսից։
==Գլուխ յոթերորդ==
Գետը իր կիրակնորյա հանդերձանքով։ Ինչպես հագնվել նավարկելիս։ Լավ հնարավորություն տղամարդկանց համար։ Ճաշակի բացակայությունը Հարրիսի մոտ։ Ջորջի բաճկոնակը։ Մեկ օր՝ մոդայիկ երիտասարդ օրիորդի հետ։ Միսիս Թոմասի դամբարանը։ Մարդ, որը չի սիրում գերեզմաններ, տապանագրեր և գանգեր։ Հարրիսը զայրանում է։ Նրա կարծիքը Ջորջի, բանկերի և լիմոնադի մասին։ Հարրիսը ակրոբատիկ համար է ցուցադրում։
նավարկելիս։ Լավ հնարավորություն տղամարդկանց համա
ր։ Ճաշակի բացակայությունը Հարրիսի մոտ։ Ջորջի բաճկոն
ակը։ Մեկ օր՝ մոդայիկ երիտասարդ օրիորդի հետ։ ՄիսիսԵրբ Հարրիսը պատմում էր լաբիրինթոսում ունեցած իր արկածների մասին, այդ ժամանակ մենք անցնում էինք Մաուլսյան շլյուզը։ Անցումը մեզանից բավական ժամանակ խլեց, քանի որ մեր նավակը միակն էր, իսկ շլյուզը՝ ընդարձակ։ Չեմ հիշում, որ երբևէ միայն մեկ նավակ տեսած լինեմ Մաուլսյան շլյուզում։ Դա, իմ կարծիքով, Թեմզայի ամենածանրաբեռնված շլյուզն է, նույնիսկ Բաուլտերյան շլյուզից էլ ծանրաբեռնված։ Երբեմն ես կանգնում ու դիտում էի շլյուզը այնպիսի ժամանակ, երբ ջուրն ամենևին չէր երևում։ Այն կարծես քողարկված լիներ վառ գույնի սպորտային բաճկոնների, խայտաբղետ ու շքեղ գլխարկների, բազմագույն հովանոցների, մետաքսե գլխաշորերի ու թիկնոցների, ճերմակ զգեստների և փողփողացող ժապավենների ներքո։ Եթե շլյուզին նայեք նավահանգստից, ապա այն կարելի է սխալմամբ մի մեծ արկղի տեղ դնել, ուր, ինչպես պատահի, շաղ են տվել ամեն գույնի ու նրբերանգ ծաղիկներ, որոնք ասես անթիվ-անհամար ծիածաններ, ծածկել են նրա ամեն մի անկյունը։ Արևոտ կիրակի օրերին այն այսպիսի տեսք է ունենում գրեթե ամբողջ օրը։ Իսկ դարպասներից այն կողմ, հոսանքով վեր ու վար կանգնած, իրենց հերթին են սպասում նավակների երկար շարքերը։ Նավակները մոտենում են և հեռանում, այնպես, կարծես արևով ողողված գետը, պալատից մինչև Հեմփթոնյան եկեղեցին, ծածկված է դեղին, երկնագույն, նարնջագույն, սպիտակ, կարմիր, վարդագույն կետերով։ Հեմփթոնի և Մաուլսիի բոլոր բնակիչները, թեթև սպորտային հագուստներով, իրենց շնիկների հետ գալիս են զբոսնելու շլյուզի շուրջը, կոտրատվում են, ծխում են, նավակներին են նայում և այդ ամենի հետ միասին տղամարդկանց գլխարկները, բաճկոնները, կանանց գեղեցիկ գույնզգույն զգեստները, անհանգիստ շները, սահող նավակները, ճերմակ առագաստները և տեղ-տեղ փայլատակող ջուրը ― իրենից ներկայացնում է ամենապայծառ տեսարաններից մեկը, ինչպիսին կարելի է տեսնել մեր հին, տաղտկալի Լոնդոնի մոտակայքում։
Թոմասի դամբարանը։ Մարդ, որը չի սիրում գերեզմաններ, տապանագրեր և գանգեր։ Հարրիսը զայրանում է ։ Նրա կա րծիքը Ջորջի, բանկերի և լիմոնադի մասին։ Հարրիսը ակր ոբատիկ համար է ցուցադրում։   Երբ Հարրիսը պատմում էր լաբիրինթոսում ունեցած իր արկածների մասին, այդ ժամանակ մենք անցնում էինք Մաուլսյան շլյուզը։ Անցումը մեզանից բավական ժամանակ խլեց, քանի որ մեր նավակը միակն էր, իսկ շլյուզը՝ ընդարձակ։ Չեմ հիշում, որ երբևէ միայն մեկ նավակ տեսած լինեմ Մաուլսյան շլյուզում։ Դա, իմ կարծիքով, Թեմզայի ամենածանրաբեռնված շլյուզն է, նույնիսկ Բաուլտերյան շլյուզից էլ ծանրաբեռնված։ Երբեմն ես կանգնում ու դիտում էի շլյուզը այնպիսի ժամանակ, երբ ջուրն ամենևին չէր երևում։ Այն կարծես քողարկված լիներ վառ գույնի սպորտային բաճկոնների, խայտաբղետ ու շքեղ գլխակների, բազմագույն հովանոցների, մետակսե գլխաշորերի ու թիկնոցների, ճերմակ զգեստների և փողփողացող ժապավենների ներքո։ Եթե շլյուզին նայեք նավահանգստից, ապա այն կարելի է սխալմամբ մի մեծ արկղի տեղ դնել, ուր, ինչպես պատահի, շաղ են տվել ամեն գույնի ու նրբերանգի ծաղիկներ, որոնք ասես անթիվ-անհամար ծիածաններ, ծածկել են նրա ամեն մի անկյունը։ Արևոտ կիրակի օրերին այն այսպիսի տեսք է ունենում գրեթե ամբողջ օրը։ Իսկ դարպասներից այն կողմ, հոսանքով վեր ու վար կանգնած, իրենց հերթին են սպասում նավակների երկար շարքերը։ Նավակները մոտենում են և հեռանում, այնպես, կարծես արևով ողողված գետը, պալատից մինչև Հեմփթոնյան եկեղեցին, ծածկված է դեղին,երկնագույն, նարնջագույն, սպիտակ, կարմիր, վարդագույն կետերով։ Հեմփթոնի և Մաուլսիի բոլոր բնակիչները, թեթև սպորտային հագուստներով, իրենց շնիկների հետ գալիս են զբոսնելու շլյուզի շուրջը, կոտրատվում են, ծխում են, նավակներին են նայում և այդ ամենի հետ միասին տղամարդկանց գլխարկները, բաճկոնները, կանանց գեղեցիկ գույնզգույն զգեստները, անհանգիստ շները, սահող նավակները, ճերմակ առագաստները և տեղ-տեղ փայլատակող ջուրը ― իրենից ներկայացնում է ամենապայծառ տեսարաններից մեկը, ինչպիսին կարելի է տեսնել մեր հին, տաղտկալի Լոնդոնի մոտակայքում։ Գետը ճաշակով հագնվելու լայն հնարավորութուններ է ընձեռում։ Գոնե այստեղ, մենք՝ տղամարդիկս, կարող ենք ցույց տալ մեր հմտությունը գույներ ընտրելիս, և եթե ինձ հարցնեք, կասեմ, որ այդ գործում կարող ենք շատ հմուտ լինել։ Ես շատ եմ սիրում կարմիր գույնը, կարմիրը և սևը։ Գիտե՞ք, իմ մազերը մի տեսակ ոսկեգույն-շագանակագույն են (բավականին հաճելի երանգ, ինչպես ասել են ինձ) և մուգ կարմիրը հիանալի սազում է մազերիս հետ։ Եվ հետո, իմ կարծիքով, այստեղ շատ ներդաշնակ զուգաքցում զուգակցում կլինի բաց երկնագույն վզնոցը, յուֆտե կոշիկներն ու գոտկատեղը գրկող մետակսե կարմիր շարֆը ― չէ՞ որ շարֆն ավելի լավ տեսք ունի, քան կաշեգոտին։
Հարրիսը միշտ գերադասում է նարնջագույնի և դեղինի տարբեր երանգները, բայց ես համաձայն չեմ նրա հետ։ Նրա մաշկի գույնը չափազանց մուգ է դեղինի համար։ Դեղինը չի սազում նրան, դրանում կասկած չկա։ Ավելի լավ կանի, եթե որպես ֆոն վերցնի կապույտը և նրա հետ սպիտակը կամ կաթնագույնը։ Բայց արի ու տես, որքան մարդ անճաշակ է հագուստի հարցում, այնքան համառ է։ Ափսոս, որովհետև նա երբեք հաջողության չի հասնի, այնինչ կան մեկ-երկու գույներ, որոնք նրա արտաքինը մի քիչ հաճելի կդարձնեին, եթե իհարկե չմոռանա գլխարկը նույնպես դնել։
Ջորջը այս ճանապարհորդության առիթով իր համար մի քանի նոր հագուստ է գնել, որոնք ինձ ուղղակի զայրացնում են։ Նրա բաճկոնակը «ճչում է»։ Ես ինքնին հասկանալի է չէի ուզենա, Ջորջն իմանար, որ ես այդպես եմ մտածում, բայց դրա համար ուրիշ բնորոշում չկա։ Բաճկոնակը նա տուն բերեց և ցույց տվեց մեզ հինգշաբթի երեկոյան։ Մենք հարցրեցինք, թե իր բնորոշմամբ, դա ինչ գույնի է։ Նա ասաց, որ չգիտի։ Չի կարծում, թե այդ գույնը անուն ունի։ Վաճառողն ասել էր, որ դա արևելյան գունավորում է։
Ջորջը հագավ բաճկոնակը և հարցրեց, թե ինչ կարծիքի ենք։ Հարրիսն ասաց, որ դա շատ հարմար կլինի վաղ գարնանը թռչուններին վախեցնելու նպատակով, կախել ծաղկաթմբերի վրա, սական այն միտքը, որ որևէ մարդ արարած կարող է դա կրել որպես հագուստի բաղկացուցիչ մաս, բացի իհարկե թափառական երգիչներից, ուղղակի սարսափեցնում է իրեն։ Ջորջը քիթը ցցեց, սակայն Հարրիսն ասաց, որ եթե չի ցանկանում լսել իր կարծիքը, ինչու՞ ինչո՞ւ է հարցնում։
Հարրիսին և ինձ միայն մի բան է անհանգստացնում․ մենք վախենում ենք, որ այդ բաճկոնակը բոլորի ուշադրությունը կբեվևեռի կբևեռի մեր նավակի վրա։
Թույլ սեռի ներկայացուցիչները նույնպես կարող են լավ տեսք ունենալ նավակում, եթե հագնված են ինչպես հարկն է։ Իմ կարծիքով, ոչինչ այնքան հրապուրիչ չէ, որքան ճաշակով ընտրված «նավային կոստյումը»։ Սակայն լավ կլինի, եթե բոլոր կանայք հասկանան, որ դա պետք է լինի հագուստ, որը կրում են նավակում և ոչ թե ապակե կափարիչի տակ։ Էքսկուրսիան լրիվ ձախողվում է, եթե ձեզ հետ նավակում կան մարդիկ, որոնք ամբողջ ժամանակ ավելի շատ մտածում են իրենց հագուստների , քան ճանապարհորդության մասին։ Մի անգամ դժբախտություն եմ ունեցել այդպիսի երկու լեդիների հետ մասնակցելու գետային պիկնիկի։ Ա՛յ թե ուրախ ժամանակ անցկացրեցինք։
Նրանք երկուսն էլ գեղեցիկ հագնված էին՝ , ամբողջովին ժանյակների ու մետաքսի մեջ․ ծաղիկներ, ժապավեններ, պերճաշուք կոշիկներ, բաց գույնի ձեռնոցներ։ Նրանք հագնված էին նկարչական ստուդիայի և ոչ թե գետային պիկնիկի համար։ Նրանց զգեստները ֆրանսիական մոդայիկ ամսագրից ընդօրինակած «գետային կոստյումներ» էին։ Ծիծաղելի էր այդպիսի կոստյումներով գտնվել իսկական հողին, օդին, ջրին մոտ։
Առաջին միտքը, որ անցավ նրանց գլխով, այն էր, որ նավակը մաքուր չէ։ Մենք մաքրեցինք նստարանները և սկսեցինք հավաստիացնել, որ այժմ ամեն ինչ կարգին է, բայց նրանք դարձյալ չհավատացին։ Նրանցից մեկը ձեռնոցով մաքրեց բարձը և արդյունքը ցույց տվեց մյուսին։ Աղջիկները խոր հոգոց հանեցին և նստեցին քրիստոնեության վաղ շրջանի տառապյալների պես, կարծես փորձելով հնարավորին չափ հարմար տեղավորվոել տեղավորվել խաչի վրա։ Թիավարելիս երբեմն պատահում է, որ թիերից ջուր է ցայտում։ Այդ օրը ինձ համար պարզ դարձավ, որ մի կաթիլ ջուրը կարող է հիմնովին փչացնել հագուստը։ Հետքը հնարավոր չէ մաքրել, և զգեստի վրա ընդմիշտ բիծ է մնում։
Ես առաջին թիավարն էի։ Կաշվիցս դուրս էի գալիս, թիակները մոտ երկու ֆուտ բարձրացնում էի, յուրաքանչյուր հարվածից հետո դադար էի տալիս, որպեսզի թիակների վրայից ջուրը ցած հոսեր և ամեն անգամ ջրի վրա հարթ տեղ էի փնտրում, թիակները նորից ջուրը մտցնելու համար։ (Նավաքթի թիավարը շուտով ասաց, որ ինքը բավականաչափ հմուտ չէ, որպեսզի ինձ հետ համաչափ թիավարի, եթե ես դեմ չեմ, լուռ կնստի և կուսումնասիրի թիավարման իմ մեթոդը, քանի որ դա նրան շատ է հետաքրքրում)։ Բայց չնայած իմ բոլոր ջանքերին, երբեմն ջրի կաթիլները ցայտում էին աղջիկների զգեստների վրա։
Աղջիկները չէին բողոքում, այլ կպչում էին միմյանց ու ամուր սեղմում շրթունքները։ Ամեն անգամ նրանց զգեստներին մի կաթիլ ջուր ցայտելիս, լուռ թոթվում էին ուսերը և ցնցվում։ Այդ լուռ տառապանքները ազնվացնում էին նրանց մեր աչքերում, բայց ազդում էին մեր վրա։ Ես անչափ զգայուն եմ։ Սկսեցի կատաղի ու ջղաձգորեն թիավարել, և որքան էլ որ ձգտում էի չցայտեցնել, ավելի ու ավելի շատ ջուր էր ցայտում։
Վերջապես ես հանձնվեցի և ասացի, որ կթիավարեմ նավակի քթամասում։ Մյուս թիավարը նույնպես կարծում էր, որ այդպես ավելի լավ կլինի և մենք փոխեցինք տեղներս։ Աղջիկները, տեսնելով որ գնում եմ, իրենցից անկախ, թեթևացած շունչ քաշեցին, և մի պահ նրանց աչքերը ուրախութունից փայլեցին։ Խե՛ղճ աղջիկներ։ Ավելի լավ կանեին, որ հաշտվեին ինձ հետ։ Թիավարը, որ այժմ բաժին ընկավ նրանց, մի ուրախ, անհոգ ու հաստագլուխ երիրասարդ երիտասարդ էր, նույնքան զգայուն, որքան նյուֆաունդլենդյան շան քոթոթը։ Փորձեք մի ժամ շարունակ հայացքով ինչ-որ բան հասկացնել նրան, նա չի էլ նկատի և եթե նկատի էլ, դրանից ամենևին չի շփոթվի։ Նա աղմուկով ու թափով այնպես էր հարվածում թիերով, որ ջրի շիթերը շատրվանի պես թափվում էին նավակի մեջ, չթողնելով մեզ հանգիստ նստել տեղում։ Երբ նա զգեստների վրա մի պինտից ավելի ջուր էր ցայտեցնում, հաճելի ժպիտով ասում էր․
― Ներողություն եմ խնդրում, ― և սրբելու համար առաջարկում էր թաշկինակը։
Եվ այնուամենայնիվ, ստիպեց, որ նրանք ամանները լվանան։ Նա ասաց, որ հենց դրա մեջ է պիկնիկի ողջ հմայքը։ Աղջիկները համաձայնեցին, որ դա շատ հետաքրքիր էր։
Հիմա ես հաճախ ինձ հարց եմ տալիս․ այդ երիտասարդը իսկապե՞ս այնպիսի հաստագլուխի մեկն էր, ինչպես կարծում էինք, կամ գուցե նա…ոչնա… ոչ, դա անհնար է։ Նա այնքան պարզ, մանկական դեմք ուներ։
Հարրիսը ցանկացավ ափ դուրս գալ Հեմփթոնյան եկեղեցու մոտ և գնալ նայելու միսիս Թոմասի դամբարանը։
Ես նւյնիսկ դա չէի ուզում տեսնել, և նա կրակեց իր վերջին փամփուշտը։ Նա մոտ եկավ և խռպոտ ձայնով շշնջաց․
Այնտեղ, ներքևի դամբարանում մի զույգ գանգ կա, ― ասաց նա, ― գնանք տեսեք։ Օ՜, անպայման եկեք և տեսեք գանգերը։ Դուք երիտասարդ եք, դուք հանգստանում եք և ցանկանում եք հաճելի ժամանակ անցկացնել։ Գնանք գանգերը տեսնելու։
Այդ պահին ես շրջվեցի և սկսեցի վազել, իսկ նա շարունակում էր կանչել․
Օ՜․ Օ՜, եկեք տեսնելու գանգերը, վերադարձեք և տեսեք գանգերը։
Հարրիսը, սակայն բավականություն է ստանում դիտելով դամբարանները, գերեզմանները, հուշարձանների վրայի տապանագրերն ու հուշագրերը, և այն միտքը, որ գուցե ինքը չտեսնի միսիս Թոմասի դամբարանը, մոլեգնության էր հասցնում նրան։ նա Նա ասաց, որ հենց առաջին պահից սկսած, երբ այս ճանապարհորդությունն սկսելու առաջարկություն արվեց, նա փայփաել փայփայել է այն իղձը, որ կտեսնի միսիս Թոմասի դամբարանը, որ չէր միանա մեզ, եթե նպատակ չունենար տեսնելու այդ դամբարանը։
Ես հիշեցրի նրան Ջորջի մասին և այն, որ մենք պետք է նավակը ժամը հինգին հասցնենք Շեփերթոն՝ Ջորջին հանդիպելու համար, ու Հարրիսը սկսեց լուտանք թափել Ջորջի հասցեին։ Ինչու՞ Ինչո՞ւ պետք է Ջորջը ամբողջ օրը թրև գա, իսկ մենք՝ երկուսով քարշ տանք այս ծանրաշարժ, երերուն ու խարխուլ մակույքը հոսանքով վեր ու վար, ինչ է թե հանդիպենք նրան։ Ինչու՞ Ինչո՞ւ ինքը չէր կարող գալ և աշխատել մեզ հետ։ Ինչու՞ Ինչո՞ւ նա մի ազատ օր չկարողացավ վերցնել և գալ մեզ հետ։ Թող քարուքանդ լինի այդ բանկը։ Բանկի ինչի՞ն է պետք նա։
― Երբ էլ գնամ այնտեղ, երբեք չեմ տեսել, որ նա որևէ գործ անի, ― շարունակեց Հարրիսը։ ― Ամբողջ օրը նստում է ապակու ետևում, ձևացնելով, իբր խիստ զբաղված է։ Ի՞նչ օգուտ ապակու ետևում նստած մարդուց։ Ես իմ աշխատանքով ապրուստի միջոց եմ հայթայթում։ Նրանից բանկին ի՞նչ օգուտ, և ընդհանրապես, ի՞նչ օգուտ այդ բոլոր բանկերից։ Նրանք վերցնում են դրամդ, իսկ երբ չեկ ես դուրս գրում, այն վերադարձնում են ամբողջովին խզմզված․ «Սպառված է», «Մոտեցեք այսինչ պատուհանին»։ Ի՞նչ օգուտ այս ամենից։ Անցյալ շաբաթ նրանք երկու անգամ նման օյին խաղացին իմ գլխին։ Ես մտադիր չեմ երկար համբերել, կփակեմ իմ հաշիվը բանկում և վերջ։ Եթե նա այստեղ լիներ, մենք կկարողանայինք գնալ և տեսնել այդ դամբարանը։ Չհավատաս, որ նա բանկում է։ Հիմա զվաճանում է ինչ-որ տեղ, ահա թե ինչով է նա զբաղված, իսկ մենք աշխատում ենք նրա փոխարեն։ Ես գնում եմ մի բան խմելու։
Հիմա էլ Հարրիսը հարձակվեց լիմոնադի, իմբիրի գարեջրի, մորու հյութի վրա, դրանք անվանելով «կիրակնօրյա դպրոցի կեղտաջուր»։ Նրա կարծիքով, դրանք բոլորն էլ նյութափոխանակության խանգարում են առաջացնում, քայքայում են մարմինն ու հոգին և Անգլիայում կատարվող հանցագործությունների կեսի պատճառն են։
Նա ասաց, որ այնուամենայնիվ, պետք է չէ՞ մի բան խմի, բարձրացավ նստարանին, որպեսզի շիշը վերցնի։ Շիշը զամբյուղի խորքում էր և հեշտ չէր հանելը։ Նա ավելի ու ավելի էր կռանում, փորձելով միաժամանակ ղեկավարել նավակը՝ ամեն ինչին նայելով վարից վեր։ Հարրիսը սխալվեց՝ ձգելով ոչ այն պարանը, և նավակը ուղղեց դեպի ափ։ Հարվածից նա գլխի վրա շուռ եկավ և ընկավ ուղիղ զամբյուղի մեջ՝ ջղաձգորեն երկու ձեռքերով կառչելով նավակի կողերից, ոտքերը օդում տնկած։ Հարրիսը չէր համարձակվում շարժվել, վախենալով, որ ջուրը կընկներ, և ստիպված էր մնալ այդպես այնքան ժամանակ, մինչև ես, բռնելով նրա որքերիցոտքերից, դուրս քաշեցի, որից նա ավելի կատաղեց։
==Գլուխ ութերորդ==
Շանտաժ։ Դրա դեմ պայքարելու ճիշտ մեթոդը։ Առափնյա հողատերերի բռի եսասիրությունը։ «Հայտարարություն- ները»։ «Հայտարարությունները»։ Հարրիսի ոչ քրիստոնեական զգացմունքները։ Ինչ- պես Ինչպես է Հարրիսը կատակերգ երգում։ Բարցրաշխարհիկ  Բարձրաշխարհիկ երեկույթ։ Երկու բարոյազուրկ երիտասարդների ամոթալի վարմունքը։ Անօգուտ տեղեկություններ։ Ջորջը բանջո է  գնում։
նախաճաշելու Նախաճաշելու համար մենք կանգ առանք Քեմփթոն-պարկի ուռենիների տակ։ Դա մի հիանալի վայր է․ ափի երկայնքով ձգվում է համատարած կանաչ մարգագետինը, որը տեղ-տեղ ծածկված է ուռենիներով։ Մենք հենց նոր էինք անցել երրորդ կերակրատեսակին՝ հաց ու ջեմին, երբ առանց պիջակի ու կարճ ծխամորճով մի ջենտլմեն մոտեցավ մեզ և ցանկացավ իմանալ, թե արդյոք մեզ հայտնի՞ է, որ ուրիշի տիրույթն ենք ներխուժել։ Մենք պատասխանեցինք, որ այդ հարցին բավականաչափ ուշադրություն չենք հատկացրել, որպեսզի հնարավորություն ունենանք մի որոշակի եզրակացության հանգել, բայց եթե նա մեզ ջենտլմենի խոսք տա, որ մենք իսկապես ներխուժել ենք ուրիշի տիրույթի սահմանները, ապա մենք, առանց հետագա տատանումների, պատրաստ ենք հավատալ նրան։
Նա հավաստիացրեց մեզ, և մենք շնորհակալություն հայտնեցինք։ Սակայն նա չէր հեռանում և դժգոհ տեսք ուներ, այնպես, որ մենք հարցրեցինք, թե է՞լ ինչով կարող ենք օգտակար լինել։ Իսկ Հարրիսը, որը բնավորությամբ շատ ընկերական է, մի կտոր հաց ու ջեմ առաջարկեց նրան։
Հարրիսը, պետք է ասել, բարձրահասակ է, ատլետիկ կազմվածք ունի և ամրակազմ ու ուժեղ տղամարդու տպավորություն է թողնում։ Մարդը ոտից գլուխ չափեց նրան և ասաց, որ գնում է խորհրդակցելու իր տիրոջ հետ, որից հետո կվերադառնա և մեզ երկուսիս էլ կնետի գետը։
Իհարկե մենք նրան այլևս չտեսամքչտեսանք, և իհարկե, նրա ուզածը մեկ շիլլինգ էր։ Ամառվա ընթացքում ծովափին հաճախ են հանդիպում նման խուլիգաններ, որոնք բավական դրամ են կուտակում, թափառելով ափին և այս եղանակով շանտաժի ենթարկելով թուլամիտ տխմարներին։ Նրանք իրենց ներկայացնում են որպես հողատիրոջ վստահված անձինք։ Ամենաճիշտն այն կլինի, որ հայտնեք ձեր անունն ու հասցեն և հնարավորություն տաք սեփականատիրոջը, եթե նա իսկապես կապ ունի այս ամենի հետ, դատի տալ ձեզ և ապացուցել, որ դուք վնաս եք հասցրել նրան՝ նստելով նրան պատկանող հողակտորի վրա։ Բայց մարդկանց մեծամասնությունը այնքան ծույլ ու երկչոտ են, որ գերադասում են խրախուսել այդ խաբեությունը, տեղի տալով, քան թե վերջ տալ դրան՝ ցուցաբերելով վճռական բնավորություն։
Այն դեպքում, երբ իսկապես սեփականատերերն են մեղավոր, նրանց պետք է մերկացնել։ Առափնյա հողատերերի եսամոլությունը տարեցտարի աճում է։ Եթե թողնեն, նրանք կփակեն Թեմզան։ Նրանք փաստորեն այդպես էլ վարվում են փոքրիկ վտակների և ջրանցքների հետ։ Նրանք գետի մեջ սյուներ են խփում, և շղթաներ են անց կացնում մի ափից մյուսը ու յուրաքանչյուր ծառին տախտակի կտորներ են մեխում՝ նախազգուշացումներով։ Հենց միայն այդ նախազգուշացումների տեսքը իմ մեջ արթնացնում է ամենավատ բնազդները։ Ինձ մոտ ցանկություն է առաջանում պոկել դրանք ու այնքան խփել հեղինակի գլխին, մինչև շունչը փչի, իսկ այդ տախտակի կտորը դնել նրա գերեզմանին, որպես տապանաքար։
― Դե, լավ, գիտեք չե՞, որ ես միայն կոմիկական երգեր եմ երգում, ― և դա ասում է այնպիսի տոնով, կարծես այդ երգերը այնքան լավ է կատարում, որ գոնե մի անգամ լսելուց հետո կարելի է հանգիստ հոգին ավանդել։
― Օ՜,հիանալի է, ― ասում է տանտիրուհին, ― որևէ բան երգեք, միստր Հարրիս։ Եվ Հարրիսը վեր է կենում, ուրախության ճառագայթներ արձակելով ուղղվում է դեպի դաշնամուրը այնպես մեծահոգաբար, կարծես պատրաստվում է նվեր մատուցել մարդկությանը։
― Այժմ, խնդրում եմ լռություն պահպանել, ― ասում է տանտիրուհին, դիմելով հյուրերին։ ― Միստր Հարրիսը մեզ համար կոմիկական քառյակներ կերգի։
Դե, քառյակներ երգելու համար հատուկ ձայնային տվյալներ չեն պահանջվում։ Դուք չեք ակնկալում ճիշտ ֆրազավորում կամ հնչյունի պարզություն։ Ոչինչ, եթե երգիչը նոտայի կեսից հանկարծ հայտնաբերում է, որ այն շատ բարձր է և միանգամից ցածր նոտա է վերցնում։ Տեմպը նույնպես նշանակություն չունի։ Ոչինչ, եթե երգիչը երկու տակտ առաջ է ընկել նվագակցումից և հանկարծ, տողի կեսին կանգ է առնում, որպեսզի դա քննարկի դաշնակահարի հետ և հետո նորից է սկսում նույն քառյակը։ Բայց դուք բառեր եք ակնկալում լսել։
Դուք չեք պատկերացնում, որ երգիչը ոչինչ չի հիշում առաջին քառյակի երեք տողերից բացի, և այդ տողերը կրկնում է այնքան, միչև մինչև հասնում է երգչախմբի հերթը։ Ձեր մտքով անգամ չի անցնում, որ երգիչը կարող է կանգառնել տողի կեսին և հռհռալով ասել, որ ծիծաղելի է, բայց թող անիծված լինի թե հիշում է, ինչ բառեր են գալիս դրանից հետո։ Փորձում է ինքը որևէ բան հորինել և հետո, հանկարծ, երբ արդեն անցել են հաջորդ քառյակին, մտաբերում է և առանց նախազգուշացնելու կանգ է առնում, որպեսզի ամեն ինչ նորից սկսի։ Դուք չեք կարող պատկերացնել… Դե, լավ, ավելի լավ է ձեզ ներկայացնեմ, թե ինչպես է Հարրիսը կոմիկական երգ երգում և հետո ինքներդ դատեք։
ՀԱՐՐԻՍ (կանգնելով դաշնամուրի մոտ և դիմելով սպասումով լի հասարակությանը): ― Վախենում եմ, որ շատ հին երգ է։ Հավանաբար բոլորդ էլ լսած կլինեք։ Բայց դա միակ երգն է , որ ես երգում եմ։ Դա դատավորի երգն է «Գոգնոց» օպերետից, ոչ, ուզում եմ ասել… ոչ թե «Գոգնոցից»։ Դուք հասկանում եք, ինչ եմ ուզում ասել, այսինքն, այն մյուս օպերետից։ Դուք բոլորդ, պարզ է, պետք է կատարեք կրկներգը։
(Ուրախ շշնջոց, բոլարն բոլորն ուզում են կատարել խմբերգը «Երդվյալների դատավարությւն» դատավարություն» օպերետից։ Դատավորի երգի նախերգանքի հիասքանչ կատարում հուզված դաշնակահարի կողմից։ Ժամանակն է, որ Հարրիսը սկսի։ Հարրիսը պահը բաց է թողնում։ Հուզված դաշնակահարը նորից է սկսում նախերգանքը և Հարրիսն էլ սկսում է նրա հետ միաժամանակ։ Նա մի շնչով կատարում է Առաջին լորդի երգի առաջին երկու տողերը «Գոգնոցից»։ Նյարդայնացած դաշնակահարը փորձում է շարունակել նախանվագը, սակայն հրաժարվում է, փորձում է հետևել Հարրիսին «Երդվյալների դատավարություն» օպերետից դատավորի երգի նվագակցումով, տեսնում է, որ ոչինչ չի ստացվում, փորձում է գլխի ընկնել, թե ինչ պետք է անի և որտեղ է գտնվում, զգում է, որ հիշողությւնն իրեն դավաճանում է և լռում)։
ՀԱՐՐԻՍ (սիրալիր քաջալերելով)։ ― Հրաշալի է։ Դուք հրաշալի եք նվագում, շարունակեցեք։
ՆՅԱՐԴԱՅԻՆ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ։ ― Վախենում եմ, այստեղ սխալ կա։ Դուք ի՞նչ եք երգում։
ՀԱՐՐԻՍ (առանց հապաղելու)։ ― ինչպե՞ս թե, Դատավորի երգը «Երդվյալների դատավարությունից»։ Չգիտե՞ք ինչ է։
ՀԱՐՐԻՍԻ ԸՆԿԵՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ (սենյակի խորքից)։ ― Ոչ , հաստագլուխ, դու երգում ես Ադմիրալի երգը «Գոգնոցից»։
(երկար բանավեճ Հարրիսի և նրա ընկերոջ միջև՝ թե իսկապես ինչ է երգում Հարրիսը։ Նրա ընկերը վերջապես ասում է, որ կարևոր չէ, թե ինչ է երգում, միայն թե որևե որևէ բան երգի, և Հարրիսը, որին ակնհայտորեն տանջում է վիրավորված ինքնասիրության զգացումը, խնդրում է դաշնակահարին նորից սկսել։ Դաշնակահարը նվագում է Ադմիրալի երգի նախերգանքը, և Հարրիսը, իր կարծիքով հարմար պահն ընտրելով, սկսում է)։
ՀԱՐՐԻՍ ՀԱՐՐԻՍ։ ― Երբ ջահել էի, դարձա փաստաբան…
(Համատարած ծիծաղի որոտ, որը Հարրիսն ընդունում է որպես քաջալերանք։ Դաշնակահարը հիշում է իր կնոջն ու երեխաներին, դադարեցնում է այդ անհավասար մրցությունն ու նահանջում։ Նրա տեղը գրավում է ավելի ուժեղ նյարդերի տեր մեկ ուրիշը)։
ՆՈՐ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ (զվարթ)։ ― Դե, ծերուկ, սկսեք, իսկ ես կհետևեմ Ձեզ․ նախանվագի կարիք չկա։
ՀԱՐՐԻՍ (որն իր համար պարզել էր այդ ամենը․ ամենը, ծիծաղելով) ։ ― Աստված իմ, ներողություն եմ խնդրում։ Իհարկե, ես խառնում էի երկու երգերը։ Ջենկինն էր ինձ շփոթեցնում։ Դե սկսեցինք։
(Երգում է։ Նրա ձայնը կարծես գալիս է գինու մառանից և հիշեցնում է մոտեցող երկրաշարժի առաջին նախանշանները)։
(Թեքվելով դաշնակահարի կողմը)։ ― Շատ ցածր է, ծերուկ։ Մի անգամ էլ փորձենք, եթե դեմ չեք։
Նորից երգում է առաջին երկւ երկու տողերը, այս անգամ՝ ֆալցետով։ Զարմանքի նշաններ լսարանի կողմից։ Բուխարու մոտի նյարդային ծեր տիկինը սկսում է լալ և նրան դուրս են առաջնորդում)։
ՀԱՐՐԻՍ (շարւնակելովշարունակելով)։ ― Ես պատուհաններն էի մաքրում ու դուռն էի մաքրում, ես…
Ոչ, ոչ, «ես մուտքի դռան ապակիներն էի մաքրում և ես հատակն էի փայլեցնում», ոչ, գրողը տանի, ներողությում եմ խնդրում։ Ծիծաղելի է, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել այդ տողը։ Եվ ես… և ես… Դե լավ, անցնենք կրկներգին (նշան է անում)։
― Այժմ , երգչախումբը, ինչպես գիտեք, վերջին երկու տողերը կրկնվում են։
ԵՐԳՉԱԽՈՒՄԲ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ։ ― Եվ նա տրա-լա-լա, տրա-լա-լա, տրա-լա-լա,
Արքայական նավատորմի Ադմիրալն է հիմա։
Հարրիսը գլխի չի ընկնում, թե ինչպիսի աննախանձելի դրության մեջ է և ինչպես է զայրացնում մարդկանց, որոնք նրան ոչ մի վատություն չեն արել։ նա Նա ի սրտե համոզված է, որ մեծագույն հաճույք է պատճառել նրանց և խոստանում է մեկն էլ երգել ընթրիքից հետո։
Խոսելով կոմիկական քառյակների ու երեկույթների մասին, մի հետաքրքիր դեպք հիշեցի, որին ինքս եմ ներկա եղել և որը, քանի որ վառ լույս է սփռում մարդկային բանականության պրոցեսի վրա ընդհանրապես, իմ կարծիքով, պետք է հիշատակվի այս էջերում։
Երեկույթի մասնակիցները՝ բոլորս էլ ժամանակակից և բարձր կուլտուրայի տեր մարդիկ էինք։ Հագել էինք մեր լավագույն հագուստները, զրուցում էինք բարեհնչյուն լեզվով և շատ երջանիկ էինք, բոլորս, բացի երկու երիտասարդ ուսանողներից, որոնք վերջերս էին վերադարձել Գերմանիայից։ Նրանք ոչնչով աչքի չընկնող երիտասարդներ էին և իրենց անչափ անհանգիստ ու անհարմար էին զգում, կարծես ժամանակը նրանց համար դանդաղ էր անցնում։ Բանն այն է, որ մենք չափազանց խելացի էինք նրանց համար։ Մեր փայլուն ու միևնույն ժամանակ անհոգ զրույցը և մեր բարձրաշխհարիկ բարձրաշխարհիկ ճաշակները նրանցից հեռու էին։ Մեր կողքին նրանք իրենց անհարմար էին զգում։ Կարիք չկար, որ նրանք այդտեղ լինեին։ Հետո բոլորն էլ համաձայնեցին այդ մտքի հետ։
Մենք հատվածներ էինք նվագում գերմանացի հին վարպետների գործերից։ Դատողություններ էինք անում փիլիսոփայության ու էթիկայի հարցերի շուրջ, վայելուչ արժանապատվությամբ սիրախաղ էինք անում։ Մենք նույնիսկ կատակում էինք բարձրաշխարհիկ ոճով։
Ընթրիքից հետո ինչ-որ մեկը բանաստեղծություններ կարդաց ֆրանսերեն լեզվով, և մենք գտանք, որ դրանք սքանչելի են։ Հետո մի տիկին մի հուզիչ բալլադ երգեց իսպաներեն լեզվով, և ոմանք նույնիսկ լաց եղան, այնքան զգայացունց էր այն։
Դրանից հետո այդ երկու երիտասարդները վեր կացան և հարցրեցին, թե մենք երբևէ լսե՞լ ենք, թե ինչպես է հերր Շլոսսեն Բոշենը (որը հենց նոր է ժամանել և ճաշասենյակում է, իր հռչակավոր գերմանական կատագերքը կատակերգը կատարում։
Մեզանից ոչ ոք չէր լսել։
Անձամբ ես, գերմաներեն չեմ հասկանում։ Ճիշտ է, դպրոցում ուսումնասիրել եմ այդ լեզուն, բայց ավարտելուց երկու տարի անց մոռացել եմ մինչև վերջին բառը, և այդ ժամանակվանից, ավելի լավ եմ զգում ինձ։ Սակայն ես չէի ուզում, որ ներկաներն իմանային իմ տգիտության մասին ու այդ պատճառով որոշեցի խորամանկել։ Ես աչքս չէի հեռացնում այդ երկու ուսանողներից և հետևում էի նրանց օրինակին։ Երբ նրանք քմծիծաղում էին, ես էլ էի քմծիծաղում, երբ նրանք ամբողջ կոկորդով մեկ հռհռում էին, ես շտապում էի ետ չմնալ։ Բացի դրանից, երբեմ էլ իմ իսկ նախաձեռնությանբ թեթևաբար ժպտում էի, կարծես ծիծաղելու որևէ բան էի նկատել, որ ուրիշների ուշադրությունից վրիպել էր։ Իմ կողմից սա բավական խորամանկ քայլ էր։
երգի Երգի ընթացքում ես նկատեցի, որ ներկաներից շատերը, ինչպես և ես, աչքերը չէին հեռացնում այդ երկու երիտասարդներից։ Նրանք նույնպես քմծիծիղում էին, երբ երիտասարդներն էին քմծիծաղում և հռհռում էին, երբ նրանք էին հռհռում։ Իսկ քանի որ այդ երիտասարդները քմծիծաղում, ժպտում, քրքրջում էին ամբողջ երգի ընթացքում, ամեն ինչ հիանալի էր ընթանում։
Սակայն այդ գերմանացի պրոֆեսորը ամենևին ուրախ տեսք չուներ։ Սկզբում, երբ մենք սկսեցինք ծիծաղել, նրա դեմքը խոր զարմանք արտահայտեց, կարծես բոլորովին չէր սպասում, որ իր երգը կդիմավորեն ծիծաղով։ Մեզ դա շատ ծիծաղելի թվաց և ասացինք, որ նրա հաջողության կեսը իր լրջության մեջ է։ Մի թեթև ակնարկն իր կողմից, որ նա գիտե, թե այդ ամենը որքան ծիծաղելի է, ամբողջապես կփչացներ ամեն ինչ։ Քանի որ մենք շարունակում էինք ծիծաղել, նրա զարմանքը փոխվեց վրդովմունքի և հետո՝ զայրույթի։ Նա զայրացած խոժոռում էր աչքերը մեզ վրա (բացի այն երկու երիտասարդներից, որոնց նա չէր կարող տեսնել, քանի որ նստած էին իր թիկունքում): Նրա այդ շանթահարող հայացքները միայն բավական էին, որ ծիծաղից թուլանայինք։ Մենք միմյանց ասում էինք, որ այդ երգը մեր մահվան պատճառն է դառնալու։ Միայն բառերը, ասում էինք, բավական են, որ մեզ նոպայի հասցնեն, իսկ նրա ձևական լրջությու՞նը․ լրջությո՞ւնը․ օ՛, դա արդեն չափազանց էր։
Վերջին քառյակում պրոֆեսորն ինքն իրեն գերազանցեց։ Նա այնպիսի կատաղի հայացքներով էր շամփրում մեզ, որ եթե նախազգուշացված չլինեինք կոմիկական քառյակներ կատարելու գերմանական մեթոդի մասին, խիստ կվիրավորվեինք։ Միևնույն ժամանակ, նրա անսովոր եղանակի մեջ տառապանքի այնպիսի հնչյուններ էին լսվում, որ եթե նախօրոք տեղեկացված չլինեինք, որ դա ուրախ երգ է, անպայման կարտասվեինք։
Մեզ համար տանջալից իրադրություն էր ստեղծվել, անչափ տանջալից։ Թվում էր, թե ոչ մի պատասխան լինել չէր կարող։ Մենք փնտրեցինք երկու երիտասարդներին, որոնք մեզ այս վիճակին հասցրին, բայց երգի ավարտից հետո նրանք աննկատելիորեն հեռացել էին։
Այսպես ավարտվեց այդ երեկոն։ Ինձ երբեք չի վիճակվել տեսնել, որ երեկույթն ավարտվի այդպիսի քար լռության մեջ, և հյուրերն այդքան անձայն հեռանան։ Մենք միմյանց նույնիսկ բարի գիշեր չմաղթեցինք։ Մենք մեկ-մեկ, անաղմուկ ցած էինք իջնում,աշխատելով թաքնվել ստվերոտ կողմում։ Ցածրաձայն խնդրում էինք սպասավորից մեր գլխակներն գլխարկներն ու վերարկուները, ինքներս բաց էինք անում դուռը, աննկատ դուրս էինք սահում և արագ թեքվում անկյունից՝ հնարավորին չափ խուսափելով միմյանցից։
Այդ ժամանակվանից ես առանձնապես հետաքրքրություն չեմ ցուցաբերում գերմաներեն երգերի նկատմամբ։
Նույնիսկ Ռեդիգը, թեև ամեն կերպ ձգտում է փչացնել աղտոտել ու ապականել հնարավորին չափ մեծ տարածություն, բավական բարեհոգի է, որպեսզի աչքից հեռու պահի իր տգեղ դեմքի նշանակալի մասը։
Կեսարը, իհարկե կանգ է առել նաև Ուոլթոնի մոտ, ճամբար է դրել, ամրություններ է կառուցել և ալլն։ այլն։ Կեսարը գետի մեծ սիրահար էր։ Էլիզաբեթ թագուհին նույնպես եղել է այստեղ։ Ուր էլ գնաք, չեք ազատվի այդ կնոջից։ Կրոմվելը և Բրեդշոուն ուղեցույց գրքի հեղինակը չէ, այլ դատավոր Բրեդշոուն, որը Չարլզ արքային մահվան դատապարտեց, նույնպես եղել է այստեղ։ Նրանք բոլորը միասին պետք է որ բավական հաճելի ընկերախումբ կազմեին։
Ուոլթոնյան եկեղեցում կռվարար կանանց սանձահարելու համար պահվում է երկաթե սանձ։ Հին ժամանակներում դա օգտագործում էին կանանց լեզուները սանձելու համար։ Ներկայումս նման փորձերից հրաժարվել են։ Իմ կարծիքով , դրա պատճառը երկաթի պակասությունն է, իսկ երկաթից բացի, ուրիշ ոչինչ չի կարող բավականաչափ դիմացկուն լինել։
Եկեղեցում կան նաև ուշադրության արժանի մի քանի գերեզմաններ, և ես վախենում էի, որ Հարրիսին դրանցից կտրել չի լինի, սակայն Հարրիսը դրանց մասին չէր էլ մտածում և մենք շարունակեցինք մեր ճանապարհը։ Կամրջից վեր գետը զարմանալիորեն ոլորուն է դառնում։ Դա գետը գեղատեսիլ է դարձնում, բայց զայրացնում է նրանց, ովքեր թիավարում կամ պարանով քարշում են նավակը, և անվերջ վեճեր են ծագում թիավարի և ղեկակալի միջև։
― Դա ի՞նչ է, թավա՞, ― հարցրեց Հարրիսը։
― Ոչ, ― պատասխանեց Ջորջը աչքեի աչքերի տարօրինակ փայլով նայելով մեզ, ― այս ամառ սա շատ մոդայիկ է։ Բոլորը վերցնում են իրենց հետ գետով ճանապարհորդելիս։ Սա բանջո է։
― Չգիտեի , որ դու բանջո ես նվագում, ― մի շնչով վրա տվեցինք Հարրիսը և ես։
Այժմ, երբ Ջորջն արդեն մեզ հետ էր, մենք ստիպեցինք նրան աշխատել։ Ինքնին հասկանալի է, Ջորջը աշխատել չէր ուզում։ Նա պատճառաբանեց, որ չափազանց շատ է աշխատել Սիթիում։ Հարրիսը, որ բնավորությամբ շատ կտրուկ է ու խղճմտանքից զուրկ, ասաց․ ― Ահ, ոչինչ, հիմա էլ փոփոխության համար կաշխատես գետի վրա։ Փոփոխությունը օգտակար է բոլորի համար։
Եթե խղճով դատենք։ դատենք, (նույնիսկ այնպիսի խղճով, ինչպիսին Ջորջինն է), նա չպետք է առարկեր։ Ջորջն առաջարկեց, որ թերևս ավելի լավ կլինի, ինքը մնա նավակում և թեյ պատրաստի, իսկ Հարրիսը և ես ճոպանով քարշենք նավակը, քանի որ թեյ պատրաստելը հոգնեցուցիչ գործ է, իսկ Հարրիսը և ես խիստ հոգնած տեսք ունեինք։ Պատասխանի փոխարեն մենք նրան փոխանցեցինք ճոպանը, որը նա վերցրեց ու դուրս եկավ նավակից։
ճոպանը Ճոպանը ինչ-որ տարօրինակ ու անբացատրելի հատկություն ունի։ Դուք փաթաթում եք այն այնպիսի զգուշությամբ ու խնամքով, կարծես նոր անդրավարտիք եք ծալում և չանցած հինգ րոպե, երբ նորից վերցնում եք, պարզվում է, որ ճոպանը վերածվել է մի սարսափելի, զայրացուցիչ ձևով խճճված կծիկի։
Թող վիրավորական չթվա, բայց ես խորապես համոզված եմ, որ եթե վերցնեք մի ամենասովորական ճոպան, ուղիղ ձգեք դաշտի կենտրոնում և երեսուն աստիճան մեջքով շրջվեք, ապա կտեսնեք, որ այդ ժամանակամիջոցում ճոպանը գալարվել է, խճճվել և ամբողջովին հանգույցներով պատվել, իսկ երկու ծայրերը չգիտես, թե ուր են կորել։ Եվ ստիպված եք կես ժամ շարունակ նստել այդտեղ, խոտերի վրա, և հայհոելով հայհոյելով քանդել խճճվածքը։
Այսպիսին է իմ կարծիքը, ճոպանների մասին ընդհանրապես։ Իհարկե, լինում են նաև արժանի բացառություններ, ես չեմ ասում, որ այդպիսինները չկան։ Հնարավոր է, կան ճոպաններ, որոնք պատիվ են բերում իրենց կոչմանը, բարեխիղճ հարգարժան ճոպաններ, որոնք ամենևին չեն երևակայում , թե իրենք հելունագործության համար են ստեղծված, և երբ մենակ են մնում, չեն փորձում վերածվել ուռուցակար անձեռոցիկների։ Ես ասում եմ, որ կարող են լինել նման ճոպաններ, ես սրտանց հավատում եմ, որ գոյութուն ունեն այդպիսիները։ Բայց ինձ բախտ չի վիճակվել հանդիպել նրանց։
Միշտ այդպես է լինում, և դա իր ետևից նույնպիսի հետևանքներ է բերում։ Գետափին կանգնած մարդը, որը փորձում է քանդել խճճվածքը, համոզված է, որ ամեն ինչում մեղավորը նա է, ով կծկել է ճոպանը, իսկ երբ մարդ գետափին մի որևէ բան է մտածում, անպայման իր մտքերը բարձրաձայն է արտահայտում։
― Ի՞նչ էիր ուզում սարքել սրանից, ուզում էիր ձկնորսական ցա՞նց հյուսել։ Լավ ես խճճել, խոսք չկա։ Մի՞թե չէիր կարող կարգին փաթաթել , հիմար։
Այսպես անդադար մռթմռթալով, նա կատաղի պայքար է մղում ճոպանի հետ, փռում է գետափին և վազվզում է շուրջը, փորձելով գտնել ծայրը։
Մյուս կողմից, նա, ով փաթաթել է ճոպանը, համոզված է, որ մեղավորը մյուսն է, որը փորձում է քանդել այն։
― Ամեն ինչ կարգին էր, երբ դու վերցրիր, ― բարկացած գոռում է նա։ ― Ինչու՞ Ինչո՞ւ ես առանց մտածելու գործ բռնում։ Քեզ մոտ ամեն ինչ այդպես է ստացվում։ Դու գերանից էլ հանգույց կկապես։
Նրանք այնքան են բորբոքվում, որ քիչ է մնում ճոպանով կախեն մեկը մյուսին։ Անցնում է տասը րոպե, գետափին կանգնած մարդը օրհասական ճիչ է արձակում և կատաղորեն սկսում է պտտվել պարանի շուրջը, փորձում է ուղղել, բռնում է ձեռքն ընկած առաջին կտորն ու քաշում։ Իհարկե, դրանից պարանն ավելի է խճճվում, քան առաջ։ Այդ ժամանակ նրա ընկերը դուրս է գալիս նավակից որպեսզի օգնի նրան, բայց նրանք միայն խանգարում են իրար։ Երկուսն էլ բռնում են պարանի նույն կտորից, սկսում են ձգել տարբեր ուղղություններով և փորձում են գտնել, թե որտեղ է հանգուցված։ Վերջապես քանդում են հանգույցները և շրջվելով դեպի գետը , տեսնում են, որ նավակը ափից հեռացել է ու լողում է ուղիղ դեպի ամբարտակը։
Գուցե ղեկն է կոտրվել կամ ձողն է տախտակամածից ցած ընկել, կամ գլխարկն է ջուրն ընկել և արագ լողում է հոսանքով վար։ Սկզբում նա համեստորեն և անչափ քաղաքավարի խնդրում է նրանց կանգ առնել։
էյԷյ, մի րոպե կանգ առեք, խնդրում եմ, ― ուրախ գոռում է նա, ― գլխարկս ջուրն ընկավ։
― Էյ, Թոմ, Դիք, չե՞ք լսում, ի՞նչ է, ― այս անգամ պակաս հարգալից տոնով։
― Նրանք գտա՞ն ծեր կնոջը, ― հարցրեց Հարրիսը։
Ջորջը պատասխանեց,որ չգիտի։
Քարշողի և քարշվողի միջև փոխադարձ համակրանքի վտանգավոր բացակայության մեկ ուրիշ դեպքի մի անգամ Ջորջը և ես ականատես եղանք Ուոլթոնի մոտ։ Դա այն հատվածում էր, ուր ափաշերտը թեք իջնում է դեպի ջուրը, իսկ մենք հանդիպակաց ափին էինք և դիտում էինք գետը։ Քիչ անց մեր տեսադաշտում մի փոքրիկ նավակ երևաց, որը մեծ արագությամբ քարշում էր մի զորավոր ձի։ Հեծյալը մի փոքրիկ տղա էր։ Նավակի մեջ երազկոտ ու հարմար դիրքերով անխռով մեկնվել էին հինգ տղամարդիկ։ Հատկապես ղեկակալը շատ անխռով տեսք ուներ։
Եվ հենց նույն պահին ղեկակալն այդպես էլ արեց, և նավակը ափ թռավ այնպիսի աղմուկով, կարծես միաժամանակ քառասուն հազար քաթանե սավան պատռեցին։ Տղամարդկանցից երկուսը, զամբյուղը և երեք թիերը ակնթարթորեն դուրս թռան ձախ նավակողից և փռվեցին ափին․ մեկուկես րոպե անց, ևս երկուսը դուրս թռան աջ նավակողից և թրմփացին գետնին՝ կարթաձողերի, առագաստների, պարկերի ու շշերի միջև։ Վերջին ուղեվորը տասը յարդ առաջ անցավ և ի վերջո դուրս թռավ գլխի վրա։
Դրանից հետո նավակը թեթևացավ և ավելի հեշտ առաջ սլացավ, իսկ տղան իր ձայնի հնարավորության սահմաններում բարձր գոռալով, ստիպում էր ձիուն քառարշավ սլանալ։ Տղամարդիկ նստեցին տեղներում և աչքերը հառեցին միմյանց։ Մի քանի վայրկյան անցավ, միչև մինչև նրանք գլխի ընկան, թե ինչ է պատահել իրենց հետ ու սկսեցին զայրացած բղավել տղային, որ կանգնի։ Սակայն վերջինս շատ էր տարված իր ձիով, որպեսզի լսեր նրանց։ Մենք հետևում էինք, թե ինչպես են նրանք սլանում տղայի ետևից, մինչև կորան մեր տեսադաշտից։
Չեմ կարող ասել, թե ցավում էի նրանց անհաջողուցյան անհաջողության համար։ Իրականում ես միայն ցանկանում եմ, որ բոլոր այն դեղնակտուց դատարկագլուխները, որոնք սիրում են իրենց նավակը քարշել նման եղանակով, ― իսկ այդպիսիները քիչ չեն, ― նույնպիսի անհաջողությունների հանդիպեն։ Բացի նրանից, որ վտանգի են ենթարկում իրենց կյանքը, նրանք անցանկալի ու վտանգավոր են դառնում ճանապարհին հանդիպած նավակների համար։ Սլանալով այդպիսի մեծ արագությամբ, նրանք ոչ միայն անհնարին են դարձնում նավակի ղեկավարությունը, այլև թույլ չեն տալիս, որ մյուս նավակները գոնե դուրս գան ճանապարհից։ Նրանց ճոպանը դիպչում է ձեր կայմին և շրջում նավակը, կամ դիպչում է նավակում գտնվող մարդկանց և նրանց ջուրն է գցում, կամ ճանկռոտում դեմքը։ Ամենաճիշտն այն կլինի, որ ամուր կանգնեք ձեր տեղում և պատրաստ լինեք կայմի ներքևի մասով հեռու տանել նրանց ձեր նավակից։
Սակայն նավաքարշի հետ կապված դեպքերից ամենատպավորիչն այն է, երբ նավակը քարշում են թույլ սեռի ներկայացուցիչները։ Դա մի ցնցող իրադարձություն է, որը ոչ մեկը չպետք է բաց թողնի։ Ավելի հաճախ երեք աղջիկներ են քարշում․ երկուսը վերցնում են ուսապարանը, իսկ երրորդը պտտվում է նրանց շուրջն ու անվերջ քրքջում։ Սովորաբար ամեն ինչ սկսվում է նրանից, որ պարանը փաթաթվում է նրանց ոտքերին ու ստիպված են լինում նստել գետափին և օգնել մեկը մյուսին ազատվելու կապանքներից։ Հետո պարանը փաթաթվում է նրանց պարանոցների շուրջը և քիչ է մնում, շնչահեղձ լինեն։ Վերջիվերջո ամեն ինչ կարգավորվում է, և նրանք սկսում են վազել, իրենց ետևից քարշելով նավակը անչափ վտանգավոր արագությամբ։ Մոտ հարյուր յարդ վազելուց հետո, նրանք բնականաբար շնչասպառ են լինում, միանգամից կանգ են առնում և ծիծաղելով թավալվում կանաչների վրա։ Իսկ ձեր նավակը, մինչև գլխի կընկնեք, թե ինչ է կատարվում կամ կհասցնեք վերցնել թիերը, քշվում է մինջև գետի մեջտեղը և պտտվում տեղում։ Իսկ նրանք վեր են կենում ու զարմանում։
― Օ, նայեք, ասում են նրանք, ― նավակը գետի մեջտեղն է հասել։
― Ոչ, ― պատասխանում եք դուք, ― ամեն ինչ կարգին է։ Միայն մի կանգնեք։ Շարժվեք։
Ինչու՞։Ինչո՞ւ։
― Երբ կանգ եք առնում, մենք չենք կարողանում ուղղությունը ճիշտ պահել։ Նավակը պետք է միշտ շարժման մեջ լինի։
― Պարզ է։ Տվեք ինձ իմ կարմիր գլխաշորը։ Բարձի տակ է։
Դուք գտնում եք գլխաշորը և մեկնում նրան։ Այդ ընթացքում մյուս աղջիկը խնդրում է իրենն էլ տալ։ Բոլոր դեպքերում նրանք վերցնում են նաև Մերիի գլխաշորը, բայց պարզվում է , որ դա Մերիին պետք չէ և նրանք ետ են բերում ու փոխարենը վերցնում են սանրը։ Այդ ամենը տևում է մոտ քսան րոպե։ Հետո աղջիները նորից գործի են անցնում։ Հաջորդ ոլորանն անցնելիս, նրանք մի կով են տեսնում, և դուք ստիպված դուրս եք դալիս նավակից և ճանապարհից քշում կովին։
Երբ աղջիկներն են նավակը քարշում, ոչ մի րոպե չեք հասցնում ձանձրանալ։
Որոշ ժամանակ անց Ջորջը կարգի բերեց ճոպանը և առանց միջադեպերի մեզ հասցրեց մինչև Փենթոն-Հուք։ Այդտեղ մենք քննարկեցինք գիշերելու կարևոր հարցը։ Որոշեցինք այդ գիշերն անցկացնել նավակում․ դրա համար կամ պետք է կանգ առնեինք այդտեղ, կամ էլ Սթեյնզն անցնելուց հետո։Սակայն հետո։ Սակայն գիշերելու պատրաստություն տեսնել հիմա, երբ արևը դերևս դեռևս երկնակամարում է, իմաստ չուներ։ Այդ պատճառով էլ որոշեցինք թիավարել ևս երեքւկես երեքուկես մղոն մինչև Ռաննիմիդ, որտեղ գետակը խաղաղ է ու անտառածածկ և կարելի է հարմար օթևան գտնել։
Սակայն հետո մենք զղջացինք, որ կանգ չառանք Փենթոն-Հուքի մոտ։ Հոսանքին հակառակ վաղ առավոտյան երեք-չորս մղոն անցնելը հասարակ գործ է, բայց երկար օրվա վերջում դա տանջալից աշխատանք է։ Վերջին մի քանի մղոնն անցնելիս բնապատկերներն այլևս ձեզ չեն հետաքրքրում։ Ոչ խոսելու, ոչ ծիծաղելու ցանկություն չի մնում։ Ամեն կես մղոնը ձեզ ամբողջ երկու մղոն է թվում։ Չեք կարողանում հավատալ, որ դեռ այդտեղ եք գտնվում և սկսում եք կասկածել , թե քարտեզն է սխալ։ Եվ երբ, ինչպես ձեզ թվում է, ամենաքիչը տասը մղոն ճանապարհ եք անցել և դեռ շլյուզը չի երևում, դուք սկսում եք լրջորեն անհանգստանալ, որ գուցե ինչ-որ մեկը գողացել է շլյուզը ու փախուստի դիմել։
Հիշում եմ, ինչպես մի անգամ գետի վրա սարսափելի ցնցում ապրեցի (փոխաբերական իմաստով, իհարկե): ։ Նավակում մի ջահել օրիորդի հետ էի (մորաքրոջս աղջիկն էր): ։ Մենք լողում էինք հոսանքի ուղղությանբ դեպի Գորինգ։ Բավական ուշ էր, և ուզում էինք հնարավորին չափ շուտ տեղ հասնել, համենայն դեպս նա այդպես էր ցանկանում։ Արդեն վեցն անց կես էր, երբ հասանք Բենսոնյան շլյուզին։ Մթնշաղ էր իջնում, և իմ ուղեկցուհին սկսեց անհանգստության նշաններ ցույց տալ։ Նա ասաց, որ ընթրիքին պետք է անպայման տանը լինի։ Ես ասացի, որ դա այնպիսի իրադարձություն է, որից ինքս էլ չէի ցանկանա ուշանալ և հանեցի քարտեզը, որ մոտս էի պահում, տեսնելու, թե որքան ճանապարհ էր մնում անցնելու։ Պարզեցի, որ ընդամենը մեկուկես մղոն էր մնացել մինչև հաջորդ՝ Ուոլլինգֆորդյան շլյուզը, իսկ այնտեղից մինչև Քլիվ հինգ մղոն է։
― Ամեն ինչ կարգին է, ասացի։ ― Մինչև ժամը յոթը կլինենք հաջորդ շլյուզի մոտ, իսկ հետո կմնա ընդամենը մեկը և վերջ։
Եվ սկսեցի ոգևորությանբ թիավարել։
Անցանք կամուրջը, և ես շուտով հարցրեցի արդյոք շլյուզը երևու՞մ երևո՞ւմ է։ Նա պատասխանեց․ «Ոչ, ոչ մի շլյուզ էլ չի երևում»։ Ես ասացի՝ ահ, և շարունակեցի թիավարել։ Հինգ րոպե անց, կրկին խնդրեցի նրան նայել։
― Ոչ, ― ասաց նա, ― շլյուզի ոչ մի նշան չեմ տեսնում։
Հարրիսն ու ես սկսեցինք մտածել, որ գուցե Բել-Ուիրյան շլյուզի հետ էլ հաշիվները մաքրել են նույն եղանակով։ Ջորջը պարանով քարշեց մեզ մինչև Սթեյնզ, և այնտեղ մենք փոխարինեցինք նրան։ Թվում էր, թե հիսուն տոննա ծանրություն ենք քարշ տալիս և արդեն քառասուն մղոն ճանապարհ ենք անցել։ Ժամը յոթն անց կեսին տեղ հասանք, բոլորս տեղավորվեցինք նավակում և թիավարեցինք դեպի ձախ ափը, հարմար տեղ փնտրելով նավակը կանգնեցնելոը կանգնեցնելու համար։
Սկզբում որոշել էինք գիշերելու համար կանգ առնել Մեծ Խարտիա կղզու մոտ, ― մի գեղեցիկ անկյուն, որտեղ գետը ոլորապտույտ հոսում է հարթ, կանաչապատ դաշտավայրով, ― և գիշերել այն գեղատեսիլ, փոքրիկ գետախորշերից մեկում, որոնցից այնքան շատ կան այդ կղզյակի շուրջը։ Սակայն, չգիտես ինչու, հիմա մենք այնպես չէինք ձգտում դեպի գեղատեսիլ վայրերը, ինչպես օրվա սկզբում։ Այդ գիշեր մեզ լիուլի կբավարարեր նույնիսկ ջրի մի փոքրիկ հատվածը ածուխի բեռնանավի և գազի հանքավայրի միջև։ Բնապատկերները մեզ չէին գրավում։ Մենք միայն ուզում էինք ընթրել ու պառկել քնելու։ Սակայն, այնուամենայնիվ, թիավարեցինք մինչև փոքրիկ հրվանդանը, որը կոչվում է «Պիկնիկների հրվանդան» և մի շատ հաճելի անկյուն գտանք հսկայական ծփիի ներքո, որի տարածված արմատներից էլ կապեցինք մեր նավակը։
Գետի վրա, եթե ուզում եք, թեյնիկի ջուրը եռա, միակ միջոցն այն է, որ թեյնիկը չիմանա, որ անհամբերությամբ սպասում եք իրեն։ Հակառակ դեպքում նա նույնիսկ չի թշշա։ Լավ կանեք հեռանաք և սկսեք ուտել, կարծես չեք էլ պատրաստվում թեյ խմել։ Կարիք չկա նույնիսկ նայել նրա կողմը։ Այդ ժամանակ կլսեք, թե ինչպես է ձայնը գլուխը գցել, կարծես աղաչելով, որ անմիջապես իրենից թեյ պատրաստեք։
Իսկ եթե շատ եք շտապում, ապա սկսեք բարձրաձայն խոսել միմյանց հետ, իբր թե չեք սիրում և ամենևին էլ չեք պատրաստվում թեյել։ Դուք կանգնում եք թեյնիկի մոտ, այնպես, որ նա կարողանա լսել ձեզ և գոռում եք․ «Ես թեյ չեմ ուզում, իսկ դու՞դո՞ւ, Ջորջ»։ եվ Ջորջը նույնպես գոռալով պատասխանում է․ «Օ՜, ոչ։ Ես թեյ չեմ սիրում։ Դրա փոխարեն լիմոնադ կխմենք։ Թեյը դժվարամարս է»։ Դրանից հետո թեյնիկի ջուրը այնպես է խլթխլթում, որ սպիրտայրոցի բոցը մարում է։
Մենք օգտվեցինք այս անմեղ խորամանկությունից և արդյունքն այն եղավ, որ մինչև ամեն ինչ կպատրաստեինք թեյը մեզ էր սպասում։ Վառեցինք լապտերը և նստեցինք ընթրելու, որի կարիքը խիստ զգում էինք։
Երեսունհինգ րոպե շարունակ նավակի վրա մի ուրիշ հնչյուն չէր լսվում, բացի ամանեղենի և դանակ-պատառաքաղների չխչխկոցից ու չորս զույգ ծնոտների չփչփոցից։ Երեսուն րոպե անց Հարրիսն ասաց՝ օֆ, հանեց իր տակից ձախ ոտքն ու փոխարենը դրեց աջը։ Հինգ րոպե անց, Մոնթմորընսին, մեր ճանապարհորդության ըթացքում առաջին անգամ, գոհունակության նշաններ ցույց տվեց․ թավալվեց մի կողքի վրա և տարածեց ոտքերը։ Հետո ես ասացի՝ օֆ, և գլուխս ետ գցեցի՝ խփելով աղեղնակներից մեկին, բայց ուշադրություն չդարձրեցի։ Ես նույնիսկ չհայհոեցի։չհայհոյեցի։
Որքան լավ է, երբ մարդ կուշտ է լինում։ Որքան գոհ է լինում իրենից ու աշխարհից։ Նման փորձ ունեցողները պնդում են, որ ճիշտ է, մաքուր խիղճը մարդուն երջանիկ ու գոհ է դարձնում, բայց լիքը ստամոքսը այդ գործը նույնպես վատ չի կարգավորում, բացի դրանից ավելի էժան է նստում ու ավելի հեշտ է ձեռք բերվում։ Մարդ այնքա՛ն ներողամիտ և մեծահոգի է դառնում սննդարար և դյուրամարս ճաշից հետո, այնքա՛ն ազնվասիրտ ու բարեհոգի։
― Ջո։
Ի՞նչ է պատահել, Թոմ, ― հարցնում է Ջոյի ձայնը մահճակալի հակառակ ծայրից։
Իմ անկողնում մարդ կա, ― ասում է Ջորջի հայրը, ― ահա, նրա ոտքերը բարձի վրա են։
― Տարորինակ է, Թոմ, ― պատասխանում է մյուսը, ― թող անիծվեմ, թե իմ անկողնում էլ մարդ չկա։
Եվ այնուհանդերձ թվում է, գիշերը լի է ուժով և հանգստությամբ։ Մեծ գիշերվա ներկայությամբ մեր աննշան դառնությունները ամաչելով հետ են ընկրկում։ Օրն այնքան լի էր հոգսերով, մեր սրտերը լի են չարությամբ ու դառը մտքերով, իսկ աշխարհը թվում է դաժան ու անարդար։ Գիշերը սիրասուն մոր նման զգուշորեն ափը դնում է մեր այրվող ճակատին, շրջում է մեր արցունքոտված դեմքը դեպի իրեն ու ժպտում է։ Ու, թեև ոչինչ չի ասում, սակայն մենք հասկանում ենք, թե ինչ էր ուզում ասել, մեր այրվող ու շառագունած այտը սեղմում ենք նրա կրծքին ու ցավն անցնում է։
Երբեմն մեր վիշտն այնքան խոր է ու անկեղծ, որ ոչ մի լեզվով հնարավոր չէ արտահայտել, և մենք լուռ կանգնում ենք նրա առջև ու հառաչում։ Գիշերվա սիրտը լի է մեր հանդեպ խղճահարությամբ, սակայն չի կարող թեթևացնել մեր ցավը։ Նա բռնում է մեր ձեռքից, և ներքևում գտնվող փոքրիկ երկրագունդը ավելի ու ավելի է փոքրանում ու հենվելով նրա մութ թևերին, մենք մի պահ հայտնվում ենք ավելի կատարյալի առջև, քան գիշերն է , և այդ կատարյալի զարմանահրաշ լույսի ներքո մարդկային կյանքը գրքի նման բացվում է մեր առջև, ու մենք հասկանում ենք, որ Ցավը և Տառապանքը աստծո կողմից ուղարկված հրեշտակներ են։ Միայն նրանք, ովքեր կրել են տառապանքի լուսապսակը, կարող են տեսնել այդ զարմանահրաշ լույսը։ Սակայն երկիր վերադառնալով, նրանք ի վիճակի չեն խոսելու գաղտնիքի մասին, որին իրենք հաղորդակից են եղել։
Ժամանակով, օտար երկրով մի քանի բարի ասպետներ էին անցնում։ նրանց Նրանց ճամփան անցնում էր սաղարթախիտ անտառի միջով, ուր մասրենու խիտ թփերը ծվատում էին նրանց մարմինը, ովքեր մոլորվում էին անտառում։ Իսկ ծառերի տերևները մուգ գույնի էին ու սերտաճաց, այնպես որ լույսի շող անգամ չէր թափանցում ճյուղերի միջից՝ ցրելու խավարն ու թախիծը։
Եվ մինչ նրանք անցնում էին անտառով, ասպետներից մեկը կտրվեց ընկերներից, մոլորվեց և այլևս չվերադարձավ նրանց մոտ։ Իսկ ընկերները, նրան մեռած համարելով, խոր կսկիծով շարունակեցին ճանապարհը։
==Գլուխ տասնմեկերորդ==
Թե ինճպես ինչպես Ջորջը մի անգամ առավոտյան վաղ արթնացավ։ Ջորջին, Հարրիսին և Մոնթմորընսիին դուր չի գալիս պաղ ջուրը։ Ջեյի խիզախությունն ու վճռականությունը։ Ջորջը և իր վերնաշապիկը ― պատմությոն պատմություն բարոյախոսական վերջաբանով։ Հարրիսը՝ խոհարար։ Պատմական վերհուշ՝ նախատեսված դպրոցականների համար։
Հաջորդ առավոտյան ես արթնացա ժամը վեցին և տեսա, որ Ջորջը նույնպես արթուն Է։ է։ Մենք երկուսս էլ շրջվեցինք մյուս կողքի վրա և փորձոցինք փորձեցինք նորից քնել, բայց չկարողացանք։ Եթե արթուն մնալու առանձնահատուկ պատճառ լիներ և անհրաժեշտ լիներ անմիջապես վեր կենալ ու հագնվել, մենք, հավանաբար, ժամացույցներին կնայեինք ու նորից քուն կմտնեինք և կարթնաբայինք կարթնանայինք միայն ժամը տասին։ Քանի որ երկու ժամից շուտ արթնանալու բացարձակապես ոչ մի անհրաժեշտություն չկար, ավելին, այդ ժամին արթնանալը լրիվ անհեթեթություն էր, այնուամենայնիվ, մենք համոզված էինք, որ ևս մի հինգ րոպե պառկելը մեզ համար հավասարազոր է մահվան։ Այդպիսին է մարդու բնությունը։
Ջորջն ասաց, որ նման դեպք, միայն ավելի վատ ձևով, պատահել է իր հետ մեկուկես տարի առաջ, երբ նա սենյակ էր վարձել ոմն միսիս Գիփինգսի մոտ։
Մի օր երեկոյան, ― պատմեց Ջորջը, իր ժամացույցը կանգնել էր 8,15-ի վրա։ Նա չէր նկատել դա, որովհետև ինչ-ինչ պատճառներով քնելուց առաջ մոռացել էր ժամացույցը լարել (նրա համար արտառոց երևույթ) և կախել էր գլխավերևում՝ նույնիսկ չնայելով ժամացույցին։
Դա պատահել էր ձմռանը, ամենակարճ օրերից մի օր, մառախլապատ եղանակին, այնպես որ, այն փաստը, որ դեռևս շատ մութ էր, երբ Ջորջն արթնացավ, չէր կարող ժամանակի հուսալի ուղեցույց ծառայել։ Նա մեկնեց ձեռքն ու վերցրեց ժամացույցը։ Ութն անց քարորդ քառորդ էր։
― Երկնային լուսատուներ, փրկեցեք ինձ, ― բացականչեց Ջորջը, ― չէ՞ որ ես պետք է ժամը իննին լինեմ Սիթիում։ Ինչու՞ Ինչո՞ւ մեկն ու մեկը ինձ չի արթնացրել։ Սա ի՞նչ խայտառակություն է։
Նա մի կողմ նետեց ժամացույցն ու դուրս թռավ անկողնուց, սառը ջրցող ընդունեց, լվացվեց, հագնվեց ու սափրվեց սառը ջրով, ոտովհետև որովհետև տաք ջրին սպասելու ժամանակ չկար, և նորից նայեց ժամացույցին։
Գուցե ժամացույցն անկողնուն շպրտելուց հետո սկսել էր աշխատել, իսկ գուցե ուրի՞շ պատճառ կար, Ջորջը չէր կարող ասել։ Փաստն այն էր, որ ութն անց քառորդ ժամացույցն սկսեց աշխատել և այժմ ցույց էր տալիս իննից քսան պակաս։
Ջորջը ճանկեց ժամացույցն ու աստիճաններով ցած վազեց։ Ընդունարանում մութ էր ու խաղաղ։ Բուխարու կրակը չէր երևում։ Ջորջը մտածեց, որ դա խայտառակություն է միսիս Գ-ի համար և որոշեց, որ երեկոյան վերադառնալիս կասի նրան, թե ինչ կարծիքի է այդ ամենի մասին։ Հետո նետվեց վերարկուի ու գլխարկի ետևից և ճանկելով հովանոցը, սլացավ դեպի ելք։ Դուռը կողպված էր։ Ջորջը միսիս Գ-ին ծույլ պառավ անվանեց և զարմացավ, թե ինչու մարդիկ չեն կարողանում ժամանակին արթնանալ, բացեց փականքն ու դուրս վազեց։
Ջորջը վազքով քարորդ քառորդ մղոն ճանապարհ անցավ և դրանից հետո միայն նրան սկսեց տարօրինակ ու անհասկանալի թվալ, թե ինչու այդքան քիչ մարդ կար փողոցում և խանութները դեռ փակ էին։ Ինքնին հասկանալի է, շատ մութ ու մառախլապատ առավոտ էր, բայց դա դեռևս պատճառ չէր, որ մարդիկ դադարեցնեին ամեն տեսակի աշխատանքը։ Ինքը ստիպված է աշխատանքի գնալ, ինչու՞ ինչո՞ւ մյուսները պետք է մնան տաքուկ անկողնում միայն նրա համար, որ մութ ու մառախուղ է դրսում։
Վերջապես հասավ Հոլբորն։ Խանութների փեղկերը փակ էին, շուրջը ոչ մի օմնիբուս չէր երևում։ Տեսադաշտում երևում էին երեք մարդ, որոնցից մեկը ոստիկան էր, կաղամբով լի մի սայլակ և մի կիսախարխուլ կառք։ Ջորջը գրպանից հանեց ժամացույցն ու նայեց թվացույցին։ Ժամը իննից հինգ էր պակաս։ Նա անժարժ անշարժ կանգնեց ու սկսեց հաշվել սրտի զարկերը։ Հետո կռացավ և շոշափեց սրունքները։ Այնուհետև, ժամացույցը դեռևս ձեռքում պահած, մոտեցավ ոստիկանին և հարցրեց, թե ժամը քանիսն է։
― Ժամը քանի՞սն է, ― կրկնեց ոստիկանը ակնհայտ կասկածանքով ոտքից գլուխ չափելով Ջորջին, ― լսեցեք, հիմա ժամացույցի զարկերը կխփեն։
― Կարո՞ղ եմ իմանալ, թե որտեղ եք ապրում, ― խստորեն հարցրեց հասարակական կարգ ու կանոնի պահապանը։
Ջորջը մի պահ մտածեց ու տվեց իր հասցեն։ ― Օ, ահա թե որտեղ եք ապրում, ― պատասխանեց ոստիկանը։ ― Ահա, ուրեմն, հանգիստ վերադարձեք տուն ձեր ժամացույցով հանդերց հանդերձ և ավելի շրջահայաց եղեք։
Եվ Ջորջը նորից տուն վերադարձավ, մտորելով ամբողջ ճանապարհին։
Իր սենյակը մտնելով, սկզբում նա որոշեց նորից հանվել ու անկողին մտել, բայց երբ մտածեց, որ նորից պիտի հագնվի, լվացվի ու ջրցող ընդունի, վճռեց չպառկել, այլ ննջել բազկաթոռին։
Սակայն քնել չկարողացավ։ Նա իր կյանքում երբեք այդքան առույգ չէր զգացել իրեն։ Ջորջը ստիպված վառեց լամպը, դուրս հանեց շախմատի տախտակը և մի պարտիա մենակ խաղաց։ Բայց նույնիսկ դա էլ չոգնեց։ չօգնեց։ Ժամանակն այնքան դանդաղ էր շարժվում։ Նա թողեց շախմատը և փորձեց կարդալ։ Սակայն դա նույնպես նրա ուժերից վեր էր։ Նորից հագավ վերարկուն և դուրս եկավ զբոսնելու։
Փողոցը դատարկ էր ու մռայլ։ Ոստիկանները նայում էին չքողարկված կասկածանքով, լապտերներով լուսավորում էին նրան ու հետևում։ Եվ այդ ամենն այնպիսի տպավորություն էր թողնում նրա վրա, կարծես իսկապես ինչ-որ բան էր արել։ Ամեն անգամ, երբ լսում էր մոտեցող ոստիկանների քայլերը, գողեգող անցնում էր նրբանցքներով ու թաքնվում էր շենքերի մուտքի մոտ։
Ինքնին հասկանալի է, որ նման վարվելակերպը ավելի էր խորացնում կարգ պահպանողների կասկածը։ Նրանք մոտենում, գտնում էին Ջորջին և հարցնում, թե ինչ է անում այդտեղ։ Եվ երբ նա պատասխանում էր «ոչինչ», պարզապես դուրս է եկել զբոսնելու (դա եղել է առավոտյան ժամը չորսին), նրան չէին հավատում, իսկ քաղաքացիական հագուստով երկու ոստիկաններ նրան տուն ուղեկցեցին, համոզվելու՝ ի՞րոք նա ապրում է այն հասցեում, ինչ հայտնել էր իրենց։ Տեսնելով , որ նա դուռը բացում է իր բանալիով, նրանք դիրքավորվեցին տան դիմաց և սկսեցին հետևել, թե ինչ է կատարվում տանը։
Ներս մտնելով, Ջորջը վորոշեց որոշեց կրակ վառել և իր համար նախաճաշ պատրաստել, պարզապես ժամանակ անցկացնելու համար։ Սակայն նա կարծես ի վիճակի չէր որևէ իր վերցնել ձեռքը։ Լիներ դա ածուխի թիակ, թե թեյի գդալ, ցած էր գցում կամ ինքն էր ընկնում և այնպիսի աղմուկ էր բատձրացնում ու հետո էլ մահու չափ վախենում էր, որ կարթնացնի միսիս Գ-ին։ Նա էլ, կարծելով, թե գողեր են ներս մտել, բաց կանի պատուհանն ու «ոստիկանություն» կկանչի, իսկ այդ երկու ոստիկանները ներս կվազեն, ձեռնակապներ կհագցնեն ու իրեն կտանեն ոստիկանություն։
Նա սարսափելի ջղային վիճակում էր և նույնիսկ պատկերացրեց իր դատավարությունը․ ինքը փորձում է հանգամանքները բացատրել երդվյալ ատենակալներին, բայց ոչ ոք նրան չի հավատում։ Ի վերջո, նրան դատապարտում են քսան տարվա տաժանակրության, և մայրը վշտից մահանում է։ Այսպիսով, նա հրաժարվեց նախաճաշ պատրաստելու մտքից, փաթաթվեց վերարկուով և տեղավորվեց բազկաթոռին, մինչև ժամը 7-ն անց կեսին միսիս Գ-ն իջավ հյուրասենյակ։
Մինչ Ջորջը պատմում էր այս իրական պատմությունը, մենք երկուսով էլ ծածկոցաշալերով փաթաթված նստած էինք և երբ նա ավարտեց, ես փորձեցի թիով արթնացնել Հարրիսին։ Երրորդ փորձը հասավ իր նպատակին, նա շուռ եկավ մյուս կողքի վրա և ասաց, որ մի րոպեից ցած կիջնի և կհագնի իր քուղակապերով կոշիկները։ Սակայն կարթաձողի օգնությամբ մենք նրան շուտով հասկացրինք, թե որտեղ է գտնվում և նա հանկարծակի նստեց տեղում՝ նավակի հակառակ ծայրը շպրտելով Մոնթմոտընսիին, որն անխռով քնած էր Հարրիսի կրծքին։
Այնուհետև բարձրացրեցինք բրեզենտը, չորսով գլուխներս կողքից դուրս հանեցիցնքհանեցինք, նայեցինք ջրին և սառսռացինք։ Նախորդ գիշեր որոշել էինք առավոտյան վաղ արթնանալ, դեն գցել վերմակներն ու ծածկոցները և ուրախ բացականչություններով նետվել ջուրն ու մի լավ լող տալ։ Սակայն հիմա,երբ արդեն առավոտ էր, այդ միտքը պակաս գայթակղիչ էր թվում։ Ջուրը տամուկ ու սառն էր թվում և, բացի դրանից, ցուրտ քամի էր փչում։
― Դե, տեսնենք ո՞վ առաջինը ջուրը կմտնի, ― վերջապես ասաց Հարրիսը։
― Ամեն ինչ կարգի՞ն է, ― երգեցիկ ձայնով հարցրեց Ջորջը։
― Հիանալի է, ― թոթովեցի ես ի պատասխան։ ― Հիմարություն եք անում, որ ջուրը չեք մտնում։ Աշխարհում հանուն ոչ մի բանի չէի հրաժարվի այս հաճույքից։ Ինչու՞ Ինչո՞ւ դուք էլ չփորձեք։ Պարզապես մի փոքր վճռական պետք է լինել։
Բայց ինձ այդպես էլ չհաջողվեց տարհամոզել նրանց։
― Դու… չե՞ս պատրաստվում ջրից հանել վերնաշապիկդ, ― հռհռալով հարցրեց Ջորջը։
Ես չկարողացա նրան անմիջապես պատասխանել, այնպես էի ցնցվում ծիծաղից, բայց վերջապես, ծիծաղի պոռտթկումների պոռթկումների միջև ինձ հաջողվեց պատասխանել․
― Դա իմ վերնաշապիկը չէ…քոնն չէ… քոնն է։
Ես երբեք չեմ տեսել, որ մարդու դեմքը այդքան ակնթարթորեն ուրախ արտահայտությունը փոխի մռայլի։
― Ի-ի՞նչ, ― ճղճղաց Ջորջը, ոտքի ցատկելով, ― հիմա՛ր։ Ինչու՞ Ինչո՞ւ ավելի ուշադիր չես։ Ինչու՞Ինչո՞ւ, գրողը տանի, չէ՞իր կարող գնալ գետափ և այնտեղ հագնվել։ Ձեր նմաններին պետք է արգելել նավակ մտնել, այո, արգելել։ Տու՛ր այստեղ կարթաձողը։
Ես փորձեցի բացատրել նրան, թե այդ ամենը որքան ծիծաղելի է, բայց ինձ ոչինչ չհաջողվեց։ Ջորջը երբեմն այնքան բութ է լինում կատակը հասկանալու համար։
Արդյունքն այնքան հաջող չստացվեց ինչպես սպասում էր Հարրիսը։ Շատ քիչ բան էր մնացել թավայում։ Վեց ձու էր եղել թավայի մեջ և դրանից մնացել էր մի թեյի գդալի չաթ այրված ու անախորժելի տեսքով ինչ-որ շփոթ։
Հարրիսն ասաց, որ մեղավորը թավան է։ Ամեն ինչ հաջող կլիներ, եթե ձուկ եփելու թաս ու գազոջախ գազօջախ ունենայինք։ Որոշեցինք այլևս փորձեր չանել, մինչև այդ խոհարարական պարագաները չունենայինք։
Երբ ավարտեցինք նախաճաշը, արդեն արևն բավական լավ էր տաքացնում։ Քամին դադարել էր, ավելի լավ եղանակ հնարավոր չէր ցանկանալ։ Շրջապատում քիչ բան էր հիշեցնում 19-րդ դարի մասին։ Առավոտյան արևի լույսի ներքո նայելով գետին, կարելի էր համարյա պատկերացնել, որ 1215 թվականի այն հայտնի հունիսյան առավոտից մեզ բաժանող դարերը մի կողմ են քաշվել և, որ մենք՝ անգլիական ֆերմերների զավակներս, տնայնագործական հագուստներով և կաշեգոտու վրայի դաշույններով, սպասում ենք այդտեղ, ականատես լինելու, թե ինչպես է գրվում պատմութլան այդ նշանակալից էջը, որի նշանակությունը չորս հարյուր և ավելի տարիներ անց հասարակ ժողովրդին լուսաբանեց այն խորապես ուսումնասիրած Օլիվեր Կրոմվելը։
Եվ ահա, Սթեյնզից գետափով ձգվող ճանապարհի վրա թավաձայն ծիծաղելով դեպի մեզ են գալիս մոտ տասը ամրակազմ տղամարդիկ՝ սակրատեգերով։ Դրանք բարոնների մարդիկ են։ Նրանք կանգ են առնում մեզանից տասը յարդ հեռու և հենվելով իրենց զենքերին, սկսում են սպասել։
Եվ այսպես, ժամ առ ժամ ճանապարհով անցնում են զինված մարդկանց նորանոր ջոկատներ ու խմբեր, նրանց սաղավարտներն ու զրահները անդրադարցնում անդրադարձնում են առավոտյան արևի երկար ու թեք ճառագայթները, մինչև ամբողջ ճանապարհը, ― որքան որ մարդու աչքը կտրում է, ― լցվում է փայլուն մետաղով և վարգող ձիերով։ Հեծյալները քառատրոփ արշավով խմբից խումբ են անցնում և ոչ մեծ դրոշները թռթռում են առափնյա զեփյուռից։ Ժամանակ առ ժամանակ շարժում է նկատվում, և շարքերը երկու կողմից ճամփա են բացում մեծ բարոններից որևէ մեկի համար, որը ռազմական ձիու վրա նստած, շրջապատված իր պահակախմբով, անցնում է՝ գլխավորելու իր ճորտերին ու վասալներին։
Իսկ Քուփեր-Հիլլի լանջին, ճիշտ նրանց դիմաց, հավաքվել են զարմացած գյուղացիներ ու Սթեյնզից եկած հետաքրքրասեր քաղաքացիներ, և ոչ ոք հաստատ չգիտի, թե ինչի համար է այդ ամբողջ իրարանցումը, բայց յուրաքանչյուրը յուրովի է բացատրում այդ մեծ իրադարձությունը, որին եկել են ականատես լինելու։ Ոմանք ասում են, որ այդ օրվա իրադարձություններից հետո ժողովրդի վիճակը կբարելավվի, բայց ծերունիները բացասաբար շարժում են գլուխները, քանի որ նման հեքիաթներ առաջներում էլ են լսել։
Բայց ոչ։ Այս անգամ նա երկաթե ճիրանների մեջ է և իզուր է պոչ խաղացնում ու փորձում խույս տալ։ Հեռվում, ճանապարհի վրա փոշու մի փոքրիկ ամպ է բարձրանում, որն աստիճանաբար մոտենում է ու մեծանում, սմբակների դոփյունը ուժգնանում է և զգաստ կանգնած զինվորների շարքերի միջով շարժվում է վառ զգեստավորված լորդերի և ասպետների փայլուն թափորը։ Առջևից, ետևից և երկու կողմերից արշավում են բարոնների հպատակները, իսկ նրանց մեջտեղում՝ Իոհան թագավորը։
Նա մոտենում է այն վայրին, որտեղ մեկնելու պատրստ պատրաստ սպասում են նավերը, և մեծ բարոնները շարքերից ընդառաջ են գալիս՝ ողջունելու նրան։ Նա ողջունում է ուրախ ժպիտով և հաճոյախոսություններ է անում նրանց, ասես նրան հրավիրել են իր պատվին կազմակերպված տոնակատարության։ Բայց երբ նա պատրաստվում է ձիուց ցած իջնել, մի արագ հայացք է նետում ետևի մասում շարված իր ֆրանսիական վարձկանների և բարոնների հպատակների ահեղ շարքերի վրա, որոնք օղակ են կազմել իր շուրջը։
Գուցե դեռ ուշ չէ՞։ Մի անսպասելի ուժգին հարված իր կողքի հեծյալին, մի կոչ՝ իր ֆրանսիական զորքերին, մի անսպասելի սրընթաց հարձակում՝ իր առջև ձգված անուշիմ շարքերի վրա, և այդ խռովարար բարոնները կզղջան, որ համարձակվել են խափանել իրենց թագավորի ծրագրերը։ Ավելի համարձակ ձեռքը կարող էր նույնիսկ այդպիսի իրադրության մեջ փոխել խաղի ընթացքը։ Եթե նա Ռիչարդ լիներ, ազատության գավաթը կխլեին Անգլիայի քթի տակից և դեռ հարյուրամակներ հարյուրամյակներ շարունակ Անգլիան չէր իմանա, թե ինչ համ ունի ազատությունը։
Սակայն Իոհան թագավորի սիրտն ահ է ընկնում՝ նայելով անգլիացի զինվորյալների ահեղ դեմքերին, նրա ձեռքն անուժ ընկնում է սանձի վրա, ձիուց ցած է իջնում և տեղավորվում առաջին նավում։ Իսկ բարոնները հետևում են նրան, ձեռքները՝ ձեռքերը՝ սրերի երախակալներին, և մեկնելու հրաման է տրվում։
Դանդաղորեն, ծանր, զարդարված նավերը հեռանում են Ռաննիմիդի գետափից։ Դանդաղորեն նրանք առաջ են շարժվում գետի թույլ հոսանքին հակառակ և խուլ հարվածով խփվում են փոքրիկ կղզյակի ափին, որն այդ օրվանից կոչվում է «Մեծ Խարտիայի կղզի» Թագավորը ափ է դուրս գալիս։ Մենք լուռ, շունչներս պահած սպասում ենք, մինչև մի ուժգին ձայն ճեղքում է օդը՝ հայտարարելով, որ Անգլիայի ազատության ամրոցի հիմնաքարը, ի գիտություն բոլորի ամուր դրված է։
==Գլուխ տասներկուերորդ==
Հենրի Ութերորդը և Աննա Բոլեյն։ Սիրահար զույգի հետ նույն տանն ապրելու անհարմարությունները։ Անգլիական ազգի համար դժվարին ժամանակներ։ Գիշերային դեգերումներ՝ գեղեցիկի ետևից։ Անտուն ու անոթևան։ անօթևան։ Հարրիսը մեռնելու պատրաստություն է տեսնում։ Հրեշտակ է հայտնվում։ Հանկարծակի ուրախության ազդեցությունը Հարրիսի վրա։ Թեթև ընթրիք։ Նախաճաշ։ Բարձր գին՝ մանանեխի համար։ Սարսափելի ճակատամարտ։ Մեյդենհեգ։ Առագաստները պարզած։ Երեք ձկնորս։ Մեզ հայհոյում են։
Ես նստած էի գետափին, երևակայությանս մեջ նկարելով այդ տեսարանը, երբ Ջորջն ասաց, քանի որ բավականին հանգստացել եմ, գուցե դեմ չեմ լինի, ամանները լվանալ․ այսպիսով, անցյալի փառապանծ օրերից վերադառնալով դեպի գորշ, տաղտկալի ներկան՝ իր բոլոր ձախորդություններով ու մեղքերով, ես նավակ իջա և փայտի ձողիկով ու խոտի փնջով մաքրեցի թավան, վերջնականապես փայլեցնելով Ջորջի թաց վերնաշապիկով։
Մենք ուղևորվեցինք դեպի Մեծ Խարտիայի կղզի և դիտեցինք քարը, որը դրաված դրված էր մի տնակում, որի վրա, ինչպես ասում են, ստորագրվել է «Մեծ Խարտիա» անունը կրող հրովարտակը։ Թեև չեմ կարող երաշխավորել, որ իրոք դա այդտեղ է ստորագրվել, և ոչ թե, ինչպես ոմանք են պնդում, Ռաննիմիդի ափին։ Անձանբ ես հակված եմ գերադասություն տալ ավելի տարածված կղզու թեորիային։ Համենայն դեպս, եթե այն ժամանակ ես բարոններից մեկն ու մեկը լինեի, անպայման կհամոզեի իմ ընկերներին այնպիսի մի անհուսալի ուղեկցի, ինչպիսի Իոհան թագավորն էր, տանել կղզի, որտեղ նրա կողմից ամեն տեսակի անսպասելիությունների ու հնարքների համար ավելի քիչ հնարավորություն կլիներ։
Պիկնիկների հրվանդանից ոչ հեռու, Անքերվիք-Հաուզի մոտակայքում պահպանվել են մի հին վանքի ավերակները, որի մոտ, ինչպես ասում է ավանդությունը, Հենրի VIII-ը հանդիպում էր Աննա Բոլեյնի հետ։ Նրանք հանդիպում էին նաև Քենթում գտնվող Հիվեր ամրոցում և էլի ինչ-որ տեղ Սընթ-Օլբանսի մոտ։ Այն օրերին Անգլիայի բնակիչները երևի դժվարանում էին որևէ վայր գտնել, որտեղ այդ երկու անհոգ սիրահարներին չհանդիպեին։
Քիչ անց ասում եք․
― Շատ խավար է այստեղ։ Ինչու՞ Ինչո՞ւ չեք վառում լամպը։
Ջոն Էդվարդն ասում է՝ օ՜, նույնիսկ չի էլ նկատել։ Իսկ Էմիլին պատասխանում է, որ իր հայրը չի սիրում, երբ օրը ցերեկով լամպը վառում են։
Դուք նրանց մեկ-երկու վերջին նորություններ եք հաղորդում և արտահայտում ձեր կարծիքը Իռլանդական հարցի վերաբերյալ, բայց դա ակնհայտորեն նրանց չի հետաքրքրում։ Նրանք միայն պատասխանում են․ «Օ՜», «մի՞թե», «իսկապե՞ս», «այո՞», «Չի" կարող պատահել»։ Եվ տասը րոպե այսօրինակ խոսակցություն վարելուց հետո, զգուշորեն մոտենում եք դռանը և դուրս եք սողոսկում ու դեռ զարմանում եք, որ դուռը, առանց ձեր մասնակցության, անմիջապես շրխկոցով փակվում է ձեր ետևից։
Կես ժամից որոշում եք գնալ և ծխել ձմեռային այգում։ Այնտեղի միակ աթոռը զբաղեցրել է Էմիլին, իսկ Ջոն Էդվարդը, եթե կարելի է հավատալ զգեստներին, ակնհայտորեն նստած է հատակին։ Նրանք ոչինչ չեն ասում, բայց նրանց հայացքն ասում է այն ամենը, ինչ թույլ է տալիս քաղաքակիրթ հասարակությունը։ Անմիջապես ետ եք դառնում և դուռը ծածկում ձեր ետևից։
Եվ այդ մարդիկ հեռանում էին քթի տակ փնթփնթալով․ «Ավելի լավ է հեռանանք քանի դեռ գգվում ու ղունղունում են։ Գնանք Քենթ»։
Նրանք գնում էին Քենթ և առաջին բանը, որ տեսնում են այնտեզ այնտեղ հասնելով, Հենրին ու Աննան են, որ պտտվում են Հիվեր ամրոցի շուրջը։
― Օ՜, գրողը տանի, ― ասում են նրանք, ― եկեք հեռանանք։ Ես այլևս չեմ կարող դիմանալ։ Գնանք Սենթ-Օլբանս, գեղեցիկ ու խաղաղ անկյուն է։
Եվ նա հացը բերանը դրեց, կուլ տվեց ու մեռավ։
Հին Վինձորն անցնելուց հետո, գետն ինչ-որ անհետաքրքիր է թվում և նորից գեղատեսիլ է դառնում Բովենիին մոտենալիս։ Ջորջը և ես քարշում էինք նավակը Հոում-պարկի մոտով, որը ձգվում է գետի աջ ափով Ալբերտի կամրջից մինչև Վիկտորիայի կամուրջը։ Երբ անցնում էինք Դաչետի մոտով, Ջորջը հարցրեց, թե հիշու՞մ հիշո՞ւմ եմ արդյոք գետի վրա կատարած մեր առաջին ճանապարհորդությունը, երբ գիշերելու համար ափ դուրս եկանք այդտեղ, երեկոյան ժամը տասին։
Ես պատասխանեցի , որ իհարկե, հիշում եմ։ Նման բաներն այդքան շուտ չեն մառացվում։մոռացվում։
Դա օգոստոսն էր, մի շաբաթ օր։ Մենք՝ այսինքն մեր եռյակը, հոգնած ու քաղցած էինք։ Ու երբ հասանք Դատչետ, վերցրեցինք զամբյուղը, երկու պայուսակները, ծածկոցաշալերը, վերարկուները և մյուս իրերն ու ճամփա ընկանք գիշերելու տեղ որոնելու։
Հարրիսն այնպիսի՛ բարությամբ և խելամտորեն էր դատողություններ անում այդ մասին։
«Կալվածատիրոջ տանը» մեզ նույնիսկ թույլ չտվեցին խոսել։ Տիրուհին առմուտքի մոտ մեզ դիմավորեց, հայտարարելով, որ մենք տասնչորսերորդ խումբն ենք, որոնց նա ճամփա է դնում վերջին մեկուկես ժամվա ընթացքում։ Մեր երկյուղած ակնարկները՝ գիշերել ախոռում, Բիլյարդասենյալում բիլյարդասենյակում կամ նկուղում, նա լսեց արհամարական քմծիծաղով։ Այդ բոլոր բները վաղուց արդեն գրավել են։
Ամբողջ գյուղում նա չգիտի՞ մի որևէ տեղ, որտեղ կարելի է մի գիշեր անցկացնել։
― Լավ, եթե համաձայն եք տանել որոշ կարգի անհարմարություններ, ― նկատի ունեցեք, ինքը չէր երաշխավորում, ― ապա իթոն Իթոն տանող ճանապարհով կես մղոն ներքև կա մի փոքրիկ գարեջրատուն…
Մենք չսպասեցինք շարունակությունը լսելու, ճանկեցինք զամբյուղը, պայուսակները, վերարկուները, ծածկոցաշալերը, փաթեթները և սլացանք։ Տարածությունը ոչ թե կես, այլ մի ամբողջ մղոն թված մեզ։ Վերջապես տեղ հասանք և շնչասպառ մեզ գցեցինք գարեջրատուն։
Սակայն պետք է խոստովանեմ, որ Հարրիսն ու ես, երկուսս էլ մանանեխը ստանալուց հետո, կփորձեինք հրաժարվել այդ գործարքից։ Նման խելացնոր գործարքներ մարդ կնքում է հուզմունքի պահերին, բայց իհարկե, երբ սկսում է սառը դատել, հասկանում է, թե ինչպիսի աղաղակող անհամեստություն կա փոխանակվող իրերի արժեքների միջև։ Մի անգամ Շվեյցարիայում սար բարձրանալիս, լսեցի թե ինչպես մեկն ասաց, որ ողջ տիեզերքը կփոխեր մի բաժակ գարեջրի հետ և երբ նա մի փոքրիկ խրճիթի հասավ, որտեղ գարեջուր էին վաճառում, սարսափելի աղմուկ բարձրացրեց, որովհետև իրենից հինգ ֆրանկ էին պահանջել մեկ շիշ գարեջրի համար։ Նա աղաղակում էր, որ դա խայտառակ թալան է և այդ մասին գրեց «Թայմս»ին։
Մանանեխի բացակայությունը վշտացրեց բոլորիս։ Մենք լռության մեջ կերանք միսը։ Գոյություն պահպանելը անիմաստ ու անհետքրքիր անհետաքրքիր էր թվում։ Մտաբերեցինք մանկության անհագ օրերն ու խոր հոգոց հանեցինք։ Սակայն անցնելով խնձորով կարկանդակներին, մեր տրամադրությունը փոքր ինչ բարձրացավ, իսկ երբ Ջորջը զամբյուղի խորքից դուրս հանեց և դեպի նավակի մեջտեղը գլորեց անանասի հյութի բանկան, զգացինք, որ ապրել, այնուամենայնիվ, կարելի է։
Երեքս էլ անանաս շատ էինք սիրում։ Նայում էինք բանկայի վրայի նկարին և մտածում հյութի մասին։ Մենք ժպիտներ փոխանակեցինք, իսկ Հարրիսը գդալը պատրաստ պահեց ձեռքում։
Այնուհետև սկսեցինք փնտրել բացիչը։ Զամբյուղում եղած ամեն ինչ տակնուվրա արեցինք, պայուսակները՝ նույնպես։ Բարձրացրեցիմք Բարձրացրեցինք և թափ տվեցինք։ Բանկայի բացիչը չգտնվեց։
Այդ ժամանակ Հարրիսը փորձեց բանկան բացել գրպանի դանակով, բայց միայն կոտրեց դանակը և շատ խոր կտրեց մատը։ Ջորջը փորձեց բացել մկրատով, որը սակայն դուրս թռավ նրա ձեռքից և քիչ մնաց աչքը հաներ։ Մինչ նրանք զբաղված էին իրենց վերքերը կապելով, ես փորձեցի բանկայի վրա անցք բաց անել կարթաձողի սուր ծայրով, բայց դա էլ ձեռքիցս սահեց ու ես հայտնվեցի նավակի և գետափի միջև, երկու ոտնաչափ խորությամբ տիղմի մեջ, իսկ բանկան անվնաս գլորվեց և կոտրեց թեյի գավաթը։
Ես ղեկակալն էի։
Չգիտեմ, առագաստով նավարկելուց ավելի գրավիչ բան կա՞։ Դա ավելի մոտ է սավառնելուն։ Քամու սլացող թևերը կարծես ձեզ առաջ են տանում, չգիտես, թե ուր։ Դուք այլևս այն թույլ, դանդաղաշարժ, ողորմելի արարածը չեք, որ դանդաղ սողում է գետնի վրայով։ Դուք Բնության մասնիկն եք։ Ձեր սիրտը տրոփում է նրա սրտի հետ համաչափ։ Նրա սքանչելի թևերը գրկում են ձեզ և բարձրացնում վեր։ Էությամբ, դուք նույնացել եք նրա հետ, կարծես թեթևացած լինեք, քամին ասես ձեզ համար է երգ ասում։ Երկրագունդը թվում է հեռու ու աննշան, ձեր գլխին այնքան մոտ ամպերի հետ կարծես եղբայրներ լինեք, և դուք ձեռք եք մեկնում նրանց։
Մենք գետի միակ տերն ու տիրակալն էինք։ Միայն հեռվում, գետի մեջտեղում մի ձկնորսական նավակ էր երևում, որտեղ երեք ձկնորս էին նստած։ Մենք լուռ սահեցինք ջրերի վրայով՝ ետևում թողնելով անտառապատ ափերը։
Սակայն մենք ամենևին էլ մթնշաղի աշխարհը չընկանք, այլ ամբողջ թափով խփվեցինք նավակին, որտեղ այդ երեք մարդիկ հանգիստ նստած ձուկ էին որսում։ Սկզբում գլխի չընկանք , թե ինչ կատարվեց, որովհետև առագաստը մեր տեսադաշտը փակել էր։ Սակայն մեր լսողությանը հասած արտահայտություններից, որ մեզ էր բերում երեկոյան զեփյուռը, գլխի ընկանք, որ շատ մոտ հարևանության մեջ ենք գտնվում մարդկային արարածների հետ, որոնք խիստ բարկացած են ու դժգոհ։
Հարրիսը իջեցրեց առագաստը և միայն այդ ժամանակ տեսանք, թե ինչ էր կատարվել։ Մենք աթոռներից ցած էինք գցել երեք ջենտլմեններին։ նրանք իրար վրա ընկած էին նավակի հատակին և դանդաղորեն ու դժվարությամբ փորձում էին վեր կենալ ու իրենց վրայից թափ տալ ձուկը։ Այդ ընթացքում նրանք հայհոյում էին մեզ ոչ թե սովորական, անշար հայհոյանքներով, այլ երկար, չափած ձևած, բազմաբովանդակ հայհոյանքներով, որոնք իրենց մեջ էին ընդգրկում մեր ողջ գործունեությունը և հասնում մինչև հեռավոր ապագան, ներառնում մեր բոլոր հարազատներին և այն ամենը, ինչ կապված էր մեզ հետ։ Դրանք ընտրովի, հիմնավոր հայհայանքներ հայհոյանքներ էին։
Հարրիսն ասաց, որ ամբողջ օրը ձկնորսությամբ զբաղվելուց հետո նրանք դեռ պետք է շնորհապարտ լինեն մեզ այդ փոքրիկ զվարճության համար։ Նա նաև ավելացրեց, որ զարմացած և վշտացած է, տեսնելով, որ նրանց տարիքի մարդիկ այդպես են արտահայտում իրենց զայրույթը։
==Գլուխ տասներեքերորդ==
Մարլո։ Բիշեմյան աբբայությունը։ Մեդմենհեմյան վանականները։ Մոնթմորընսին մտադրվում է սպանել ծեր կատվին, հետո, հավանաբար, որոշում է, որ ավելի լավ է կենդանի թողնել նրան։ Ֆոքսթերիերի ամոթալի վարքը հանրախանութում։ Մեր մեկնումը Մարլոյից։ Տպավորիչ թափոր։ Շոգեմակույքներ․ Շոգեմակույկներ․ օգտակար խորհուրդներ, թե ինչպես տհաճություններ պատճառել ու խանգարել նրանց։ Մենք հրաժարվում ենք խմել գետի ջուրը։ Խաղաղասեր շունը։ Հարրիսի ու կարկանդակի տարօրինակ անհետացումը։
Բենեդիկտյան օրդենին պատկանող վանականները, որոնք աբբայություն էին հիմնել այստեղ 13-րդ դարում, որպես հագուստ կոպիտ բալախոններ ու փարաջա էին հագնում և հրաժարվում էին միս, ձուկ և ձու ուտելուց։ Նրանք ծղոտի վրա էին քնում և կեսգիշերին վեր էին կենում՝ պատարագ մատուցելու։ Օրն անց էին կացնում աշխատելով, կարդալով ու աղոթելով, և նրանց կյանքն անցնում էր գերեզմանային լռության մեջ, որովհետև նրանք չէին խոսում։
Դա մռայլ եղբայրություն էր և մռայլ կյանք էր վարում այդ գեղեցիկ վայրում, որն արարիչն այնքան պայծառ էր ստեղծել։ Տարօրինակ է, որ շրջապատող բնության ձայները՝ ջրերի մեղմ երգը, սիզախոտի շշունջը․ շշունջը, քամու երգը, նրանց չէին սովորեցրել կյանքի նկատմամբ ավելի ճիշտ վերաբերմունք ունենալ։ Օրեր շարունակ նրանք ուկնդրում էին լռությանը, սպասելով երկնքից ուղարկված պատգամի, որը ամբողջ օրվա և հանդիսավոր գիշերվա ընթացքում հասնում էր նրանց բնության բյուրավոր ձայներով, որոնց հանդեպ սակայն նրանք խուլ էին։
Մեդմենհեմյան շլյուզից մինչև գեղեցիկ Համբլդոնյան շլյուզը ընկած հատվածում գետը լի է հանդարտ գեղեցկությամբ, բայց Գրինլանդն անցնելուց հետո, որն իմ լրագրողի անհետաքրքիր ռեզիդենցիան է (այդ հանգիստ, համեստ ծեր ջենտլմենին կարելի է տեսնել մոտակայքում միայնակ և եռանդուն կերպով թիավարելիս կամ շլյուզն անցնելիս հին պահակներից մեկնումեկի հետ սրտաբաց զրուցելիս), և Հենլիից այն կողմ, գետը միապաղաղ ու տաղտկալի է դառնում։
Այս առաջին փորձի արդյունքը հավանաբար ահագին բավականություն պատճառեց նրան և նա որոշեց շարունակել նույն ոգով ու շուրջը բոլորին աշխուժացնել։ Պուդելի վրայից նա թռիչք կատարեց և եռանդուն հարձակում գործեց քոլլիի վրա։ Քոլլին արթնացավ և անմիջապես կատաղի ու աղմկոտ պայքար սկսեց պուդելի հետ։ Դրանից հետո մեր ֆոքսին իր տեղը վերադարձավ և բռնելով բուլդոգի ականջից, փորձեց գետին տապալել նրան։ Այդ ժամանակ բուլդոգը, մի տարօրինակ անկողմնակալ կենդանի, հարձակվեց բոլորի վրա, որոնց կարողացավ հասնել, ներառյալ և դռնապանը։ Իսկ մեր փոքրիկ ֆոքսթերիերի համար հնարավորություն ընձեռվեց իր նման պատրաստակամ բակապահ շան հետ միասին հիանալու իր իսկ ստեղծած տուրուդմփոցով։
Ամեն ոք, ով ծանոթ է շների բնավորությանը, հեշտությամբ գլխի կընկնի,որ այդ ժամանակ նախասրահում եղած բոլոր շները կռվում էին այնպիսի ոգևորությամբ, կարծես այդ մարտի ելքից էր կախված իրենց ու իրենց ցեղի բախտը։ Մեծ շները, առանց բացառության կռվում էին բոլորի հետ, փոքրերը կռվում էին իրենց նմանների հետ՝ ազատ ժամանակը լցնելով նրանով, ր որ կծում էին մեծ շների թաթերը։
Նախասրահը վերածվեց իսկական դժողքի։ դժոխքի։ Սարսափելի աղմուկ-աղաղակ բարձրացավ։ Դրսում, Հեյմարքեթի հրապարակում, ամբոխ էր հավաքվել, և մարդիկ հարցնում էին, թե այդ ի՞նչ միտինգ է, կամ ու՞մ ո՞ւմ են սպանել և ինչու՞։ ինչո՞ւ։ Ինչ-որ մարդիկ եկան ձողերով ու պարաններով և փորձեցին շներին բաժանել միմյանցից, նույնիսկ ոստիկանություն կանչեցին։
Տուրուդմփոցի ամենա թեժ պահին այն հաճելի արտաքինով երիտասարդ կինը վերադարձավ, գիրկն առավ իր փոքրիկ, քաղցրիկ շնիկին (որը բակապահ շանը մոտ մի ամսով շարքից հանել էր, իսկ ինքը հիմա նորածին գառնուկի տեսք ուներ), համբուրեց և հարցրեց, արդյո՞ք նա դեռ կենդանի՞ է և ի՞նչ են արել նրան այդ գարշելի գամփռները։ Իսկ մեր հերոսը թառել էր նրա գրկին ու այնպիսի հայացքով էր նայում, կարծես ուզում էր ասել․ «Որքան ուրախ եմ, որ եկել ու ինձ հեռացնում եք այս ամոթալի տեսարանից»։
Երիտասարդ կինն ասաց, որ խանութի աշխատակիցները չպետք է թույլ տան անդաստիրակ անդաստիարակ շներին պահել հարգարժան մարդկանց շների հետ մեկտեղ և որ ինքը մտադիր է ոմանց պատասխանատվության կանչել։
Այսպիսին է ֆոքսթերիերի բնությունը և այդ պատճառով ես չեմ մեղադրում Մոնթմորընսիին կատուների հետ կռվելու նրա հակման համար։ Բայց այդ առավոտ նա զղջաց, որ իրեն այլ կերպ չդրսեվորեց։
Մոնթմորընսին սլացավ այդ խեղճ կենդանու ետևից ժամում քսան մղոն արագությամբ, բայց կատուն չէր շտապում, կարծես դեռ չէր գիտակցում, որ իր կյանքը վտանգի մեջ է։ Նա շարունակեց մանր քայլերով վազեվազ անցնել փողոցով, մինչև նրա հնարավոր դահիճը հայտնվեց մեկ յարդ հեռավորության վրա։ Այդ ժամանակ նա շրջվեց, նստեց փողոցի մեջտեղում և սիրալիր ու հարցական հայացքով նայեց Մոնթմորընսիին, կարծես ուզում էր ասել․
Այո՞, ձեզ ինչ-որ բա՞ն է պետք։
Ոչ, Մոնթմորընսին քաջության պակաս չի զգում, բայց այդ կատվի հայացքում ինչ որ բան կար, որ կսառեցներ ամենաքաջ շանն անգամ։ Նա կտրուկ կանգ առավ և նույնպես նայեց կատվին։
Կատու ― Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել։
Մոնթմորընսի․ Ոչ…ոչՄոնթմորընսի ― Ոչ… ոչ, շնորհակալություն։
Կատու ― Մի քաշվեք , ասացեք, եթե Ձեզ որևէ բան է պետք։
Մոնթմորընսի ― (Նահանջելով Կենտրոնական փողոցով ցած), ― Օ՜, ոչ։ Ի՞նչ եք ասում… Իհարկե… Մի անհանգստացեք։ Ես… Վախենում եմ, որ սխալվել եմ։ Ինձ թվաց, թե ճանաչում եմ Ձեզ։ Ներեցեք անհանգստացնելու համար։
Կատու ― Ցտեսություն։
Դրանից հետո կատուն վեր կացավ և շարունակեց իր ճանապարհը, իսկ Մոնթմորընսին պոչն իրեն քաշեց, վերադարձավ մեզ մոտ ու աննկատ դիրքավորվոեց դիրքավորվեց մեր ետևում։
Մինչև այսօր, եթե Մոնթմորընսիի մոտ արտասանեք «կատու» բառը, նա վեր կթռչի և խղճալի հայացքով կնայի ձեզ, կարծես ասելով․
Երբ մոտեցանք նավամատույցին, մակույկավարը հարցրեց․
― Ներեցեք , սըր, ձերը շոգեմակու՞յք շոգեմակո՞ւյկ էր, թե լողացող տուն։
Լսելով, որ մերը չորս թիանի նավակ է, մակույկավարը զարմացած տեսք ընդունեց։
Շոգեմակույկը սուլելով մոտենում է, իսկ մենք շարունակում ենք լողալ։ Մոտ հարյուր յարդ հեռավորության վրա շոգեմակույկը սկսում է սուլել խելագարի պես, իսկ բոլոր ուղեվորները ցած են թեքվում և աղաղակում, բայց մենք նրանց չենք լսում։ Հարրիսը մեզ ինչ-որ զվարճալի պատմություն է պատմում իր մոր մասին, իսկ Ջորջն ու ես, այնպես ենք լսում, կարծես աշխարհում ոչ մի բանի հետ նրա մի բառն անգամ չենք փոխի։
Այդ ժամանակ շոգեմակույկը վերջին անգամ այնպիսի ականջ ծակող սուլոց է արձակում, որ քիչ է մնում կաթսան հոդս հօդս ցնդի, հետո դանդաղեցնում է ընթացքը, շրջան է գծում և ի վերջո խրվում տիղմի մեջ։ Տաղտակամածի վրա գտնվողները հավաքվում են նավաքթում և ինչ-որ բան են գոռում մեզ, գետափին նույնպես մարդիկ են հավաքվում և գոռում, մյուս նավակներն էլ կանգ են առնում և միանում նրանց, միչև որ ամբողջ գետի վրա մի քանի մղոն տարածության վրա խելահեղ իրարանցում է սկսվում։ Այդ ժամանակ Հարրիսը ամենահետաքրքիր տեղում ընդհատում է իր պատմությունը, զարմանքով շուրջն է դիտում և ասում Ջորջին․
― Ջորջ, գրողը տանի, կարծես սա շոգեմակույկ է։
― Աջ կողմով թիավարեք։ Հիմարի մեկը… Ձախով ետ։ Ոչ, դա չէ, մյուսը… Դե վերջապես հանգիստ թողեք ղեկը… Հիմա երկուսով միասին։ Այդպես չէ։ Էխ դուք…
Նրանք ստիպված նավակ են իջեցնում՝ մեզ օգնելու համար և քարորդ քառորդ ժամ տևող ջանքերից հետո մեզ հեռացնում են ճանապարհից, այնպես, որ շոգեմակույկը կարողանա շարունակել ճանապարհհը, իսկ մենք նրանց շնորհակալություն ենք հայտնում և խնդրում ենք բուքսիրի վերցնել։ Բայց նրանք չեն համաձայնվում։
Արիստոկրատ տեսքով շոգեմակույկներին զայրացնելու մեկ այլ լավ միջոց ենք հայտնաբերել․ ձևացնում ենք, իբր դրանց լողացող ռեստորանի հետ ենք շփոթել և հարցնում ենք արդյոք նրանք պատկանում են պարոնայք Կուբիտների՞ն, թե « Բերմոնդյան «Բերմոնդյան բարի ասպետներին», և խնդրում ենք փոխարինաբար տալ ճաշի կաթսան։
Ծեր տիկնայք, որ սովոր չեն գետին, միշտ անչափ նյարդայնամում նյարդայնանում են շոգեմակույկների պատճառով։ Հիշում եմ, մի անգամ Սթեյնզից Վինձոր էինք լողում (գետի այս հատվածը հատկապես լի է նմանորինակ նմանօրինակ մեխանիկական հրեշներով) երեք այդպիսի լեդիների ուղեկցությամբ։ Դա շատ հուզիչ իրադարձություն էր։ Շոգեմակույկ երևալուն պես, նրանք պնդում էին, որ ցանկանում են ափ իջնել և նստել գետափին, մինչև շոգեմակույկը հեռանա իրենց տեսադաշտից։ Նրանք խնդրեցին ներողամիտ լինել իրենց նկատմամբ, քանի որ պարտավոր էին հանուն իրենց ընտանիքների վտանգի չենթարկել իրենց կյանքը։
Համբլդոնյան շլյուզի մոտ պարզեցինք, որ խմելու ջուր չունենք։ Վերցրեցինք ջրամանը և գնացինք շլյուզի պահակի տնակը՝ ջուր խնդրելու։
― Ահա այն, ― ասաց Ջորջը նայելով դեպի արևմուտք։
Հարրիսն ու ես հետևեցինք նրա հայացքին և մի շուն տեսանք, որը հանձնված գետի թույլ հոսանքին, լողում էր դեպի մեզ։ Դա իմ տեսած ամենահանգիստ ու խաղաղասեր շներից մեկն էր։ Ես երբեք չեմ հանդիպել մի շան, որը այդքան բավարարված ու անվրդով լիներ։ Նա մեջքի վրա պառկած և չորս թաթերը օդում ցցած երազկոտ օրօրվում էր։ Դա, ինչպես ասում են , մարմնեղ շուն էր, լավ զարգացած կրցքավանդակով։ կրծքավանդակով։ Ահա նա մոտեցավ՝ անվրդով, արժանապատվությամբ լի և հանդարտորեն, մինչև հավասարվեց մեր նավակին և այդտեղ, եղեգների մոտ , կանգ առավ ու հարմար տեղավորվեց, ասես մտադրվեց հենց այդտեղ էլ գիշերել։
Ջորջն ասաց, որ ոչ մի թեյ էլ չի ուզում և իր գավաթը դատարկեց գետի մեջ։ Հարրիսը նույնպես ծարավ չէր զգում և հետևեց նրա օրինակին։ Ես արդեն խմել էի իմ թեյի կեսը, բայց ամեն ինչ կտայի , որ խմած չլինեի։
Ես հարցրեցի Ջորջին, թե նրա կարծիքով կհիվանդանա՞մ տիֆով։
Նա պատասխանեց՝ օ, ոչ․ ես շատ շանսեր ունեի խուսափելու դրանից։ Համենայն դեպս, երկու շաբաթից ամեն ինչ կպարզվեր։
Մենք գետախորշով լողացինք վեր, մինչև Ուորգրեյվ։ Դա կարճ ճանապարհ է, որը տանում է մինչև Մարշ շլյոիզից շլյուզից կես մղոն վեր, և արժե նրանից օգտվել, քանի որ գետի գեղատեսիլ ու ստվերաշատ հատվածներից է և, բացի դրանից, տարածությունը կրճատվում է կես մղոնով։
Իհարկե, մուտքը դեպի ջրանցքը փակված է գերաններով ու շղթաներով և, իհարկե շրջապատված նախազգուշացումներով, որոնք ամեն տեսակի տանջանքներ , բանտարկություն և մահ են սպառնում բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն այդտեղի ջրերի մեջ մխրճել իրենց թին։ Զարմանում եմ, որ այդ առափնյա անտաշ հողատերերը արգելք չեն դնում գետի օդի վրա և չեն սպառնում քառասուն շիլլինգ տուգանքով բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն շնչել այն։ Բայց մի փոքր հմտություն բանեցնելու դեպքում գերանները ու շղթաները կարելի է շրջանցել, իսկ ինչ վերաբերվում է գրություններին, ապա եթե հինգ րոպե ազատ ժամանակ ունեք և շուրջը ոչ ոք չկա, կարող եք պոկել նրանցից մի երկուսը և ջուրը նետել։
Ջրանցքի կեսն անցնելուց հետո մենք ափ դուրս եկանք նախաճաշելու և այդ ժամանակ էր, որ Ջորջն ու ես բավական տանջալից հոգեկան ցնցում ապրեցինք։
Հարրիսը նույնպես քիչ ապրումներ չունեցավ, բայց դա նրա վրա այնքան խոր ազդեցություն չթողեց, որքան Ջորջի ու ինձ վրա։
Ուրեմն այսպես։ Մենք նստած էինք մարգագետնում, գետից տասը յարդ հեռու և նախաճաշելու համար հենց նոր հարմար տեղավորվոել էիմք տեղավորվել էինք խոտերի մեջ։ Հարրիսը ծնկների միջև պահել էր մսով կարկանդակը և կտրատում էր, իսկ Ջորջը և ես ափսեները պատրաստ պահած սպասում էինք։
― Գդալ կա՞, ― հարցրեց Հարրիսը, ― մի գդալ տվեք կերակրահյութը լցնելու համար։
Զամբյուղը մեր ետևում էր, և Ջորջն ու ես միաժամանակ շրջվեցինք գդալը հանելու։ Գդալը հանելը հինգ վարկյան վայրկյան էլ չտևեց։ Երբ մենք նորից շրջվեցինք, Հարրիսը և կարկանդակը չքվել էին։
Մենք լայնարձակ, բաց դաշտում էինք։ Հարյուրավոր յարդեր հեռավորության վրա ոչ ծառ կար, ոչ թուփ։ Նա չէր կարող ջուրն ընկնել, քանի որ մենք ջրին ավելի մոտ էինք և ջուրն ընկնելու համար Հարրիսը ստիպված պետք է լիներ անցնել մեր վրայով։
Այս առարկությունը բավականաչափ հիմնավոր թվաց, և երկնային տեսությունը ժխտվեց։
իմ Իմ կարծիքով ավելի հավանական է, ― ասաց Ջորջը, վերադառնալով տափակ և գործնական մտածողությանը, ― որ երկրաշարժ է եղել։
Հետո ձայնի մեջ տխուր շեշտ դնելով, ավելացրեց․ ― Միայն ափսոս, որ դա կարկանդակը կտրելու ժամանակ տեղի ունեցավ։
Խոր հոգոց հանելով, մեր աչքերն ուղղեցինք այնտեղ,որտեղ երկրի վրա վերջին անգամ տեսել էինք Հարրիսին ու կարկանդակը։ Եվ հանկած արյունը սառեց մեր երակներում և փշաքաղվեցինք, երբ տեսանք Հարրիսի գլուխը , ուրիշ ոչինչ, միայն գլուխը, որը դուրս էր ցցվել բարձր խոտերի միջից․ դեմքը բարկությունից ամբողջապես կարմրատակած էր։
Առաջինը Ջորջը ուշքի եկավ։
==Գլուխ տասնչորսերորդ==
Ուորգրեյվ։ Մոմե ֆիգուրներ։ Սոննինգ։ Մեր իռլանդական ռագուն։ Մոնմորընսին մարտականորեն է տրամադրված։ Մենամարտ Մոնթմորընսիի և թեյնիկի միջև։ Ջորջը բանջո նվագել է սովորում։ Նրան չեն քաջալերում։ Խոչընդոտներ ինքնուս երաժշտի ճանապարհին։ Պարկապզուկ նվագելու մասին։ Ընթրիքից հետո Հարրիսը տխրում է։ Ջորջը և ես գնում ենք զբոսանքի։ Վերադառնում ենք քաղցաց քաղցած ու թրջված։ Հարրիսի հետ տարօրինակ բան է կատարվում։ Հարրիսը և կարապները՝ մի զարմանալի պատմություն։ Հարրիսը անհանգիստ գիշեր է անցկացնում։
Նախաճաշից հետո օգտվեցիք թույլ քամուց, որը մեզ դանդաղորեն տարավ Ուորգրեյվի և Շիփլեյքի մոտով։ Գետի ոլորանում թաքնված Ուորգրեյվը, ամառային կեսօրվա արևի քնկոտ ճառագայթների ներքո գեղեցիկ ու հինավուրց նկարի տպավորություն է թողնում։ Այնպիսի նկար, որ երկար է մնում հիշողության մեջ։
Ուորգրեյվի «Գեորգ և հրեշ» պանդոկի պարծանքը նրա ցուցանակն է, որի մի կողմը նկարազարդել է թագավորական ակադեմիայի անդամ Լեսլին, մյուս կողմը՝ Հոջսոնը։ Լեսլին պատկերել է մարտը, իսկ Հոջսոնը՝ տեսարանը «Մարտից հետոհետո», երբ Գեորգն իր գործն անելուց հետո բավականությամբ գարեջուր է վայելում։
Ի պատիվ քաղաքի, Ուորգրեյվում է ապրել և այստեղ սպանվել Դեյը «Սանֆորդ և Մերթոն»-ի հեղինակը։ Ուորգրևյան եկեղեցում հուշարձան է կանգնեցված ի պատիվ Սառա Հիլլի, որի կտակի համաձայն, ամեն տարի Զատկի տոնին մեկ ֆունտ ստեռլինգ է բաժանվում երկու տղաների և երկու աղջիկների միջև, «որոնք երբեք անհարգալից չեն վերաբերվում իրենց ծնողներին, չեն հայհոյում, չեն ստում, չեն գողանում և պատուհաններ չեն ջարդում։ Պատկերացրեք, մի ամբողջ տարի հրաժարվել այդ ամենից հանուն ընդամենը հինգ շիլլինգի։ Իրոք, չարժե։
Ասում են,մի անգամ, շատ տարիներ առաջ մի տղա է հայտնվել, որը իսկապես երբեք նման բաներ չէր արել, համենայն դեպս, ոչ ոք նրան չէր բռնել հանցանքի մեջ, իսկ դա այն ամենն էր որ պահանջվում էր, և տղան նվաճել էր փառքի պսակը։ Դրանից հետո երեք շաբաթ շարունակ նրան ցուցադրել են քաղաքապետարանում ապակե տուփի տակ, ի տես բոլորի։ Իսկ թե ինչ է եղել դրամի հետ հետո, ոչ ոք չգիտի։ Ասում են, որ դա մշտապես փոխանցում են մոտակա մոմե ֆիգուրների ցուցահանդեսին։
Շիփլեյքը գեղեցիկ գյուղակ է, բայց գետից չի երևում, քանի որ բարձրունքի վրա է։ Շիփլեյքի եկեղեցում է ամուսնացել Թենիսոնը։
Մարդ երբեք այդքան թափթփված տեսք չի ունենում, որքան կարտոֆիլ մաքրելուց հետո։ Դժվար էր հավատալ, որ այդ ամբողջ աղբը, որի մեջ թաղված էինք Հարրիսը և ես, առաջացել էր ընդամենը չորս կարտոֆիլից։ Դա ցույց է տալիս, թե ինչի կարելի է հասնել, եթե խնայողաբար և հոգատարությամբ է կատարվում աշխատանքը։
Ջորջն ասաց, որ ուղղակի անհեթեթություն է իռլանդական ռագույի ռագուի մեջ ընդամենը չորս կարտոֆիլ գցելը, մենք կես դյուժինի չափ կարտոֆիլ լվացինք ու առանց կճպելու լցրեցինք կաթսայի մեջ։ Ավելացրեցինք նաև մի գլուխ կաղամբ, և ահագին սիսեռ։ Ջորջն այդ ամենը խառնեց իրար և հետո ասաց, որ դեռ բավական ազատ տեղ կա։ Մենք սկսեցինք տնտղել երկու զամբյուղները, հանեցինք սննդի մնացորդները, և էլի ինչ որ կարողացանք գտնել, ու ավելացրեցինք ռագույի ռագուի վրա։ Կես կարկանդակ գտնվեց խոզի մսով, մի կտոր սառը միս։ Դրանք նույնպես լցրեցինք կաթսայի մեջ, Ջորջն էլ իր հերթին կես բանկա սաղմոնի պահածո գտավ և դատարկեց կաթսայի մեջ։
Ջորջն ասաց, որ հենց դրանում է իռլանդական ռագուի առավելությունը, որ ազատվում ես ամեն տեսակի ուտելիքի մնացորդներից։ Ես երկու կոտրած ձու գտա և դրանք նույնպես ավելացրեցինք կաթսայի պարունակությանը։ Ջորջն ասաց, որ դրանից կերակրահյութը կթանձրանա։
Ես մոռացել եմ , թե էլ ինչ լցրեցինք կաթսայի մեջ, բայց համոզված եմ, որ ոչինչ իզուր չկորավ։ Հիշում եմ, վերջում Մոնթմորընսին, որը մեծ հետաքրքրությամբ էր հետևում այս ամբողջ արարողությանը հանկարծ լուրջ ու մտածկոտ տեսքով ինչ-որ տեղ կորավ և մի քանի րոպեից վերադարձավ ատամներով բռնած բերելով մի սատկած ջրառնետ, որը նա ակնհայտորեն մտադրվել էր նվիրաբերել մեզ, որպես իր ներդրումը ճաշի պատրաստման գործում։ Արդլո՞ք Արդյո՞ք դա ծաղր էր, թե՝ օգտակար լինելու սրտանց ցանկություն, չեմ կարող ասել։
Մենք սկսեցինք քննարկել՝ արժե՞ առնետը գցել կաթսայի մեջ թե ոչ։ Հարրիսն ասաց, որ իր կարծիքով ամեն ինչ հիանալի կլինի, քանի որ վերջ ի վերջո դա էլ խառնվելու է մյուս մթերքների հետ։ Բայց Ջորջը կտրականապես դեմ էր։ Նա ասաց, որ երբեք չի լսել, որ իռլանդական ռագուի մեջ առնետ գցեն, ավելի լավ է ռիսկի չդիմեն և կասկածելի փորձեր չանեն։
Հարրիսն ասաց․
եթե Եթե ոչ մի նոր բան չփորձենք, ինչպե՞ս կիմանանք, լա՞վ է թե՞ վատ։ Քեզ նմաններն են, որ արգելակում են մարդկության առաջնդացը։ առաջընթացը։ Հիշիր այն մարդուն որն առաջինը կերավ նրբերշիկը։
Մեր իռլանդական ռագուն շատ համեղ էր ստացվել։ Չեմ հիշում, որ երբևէ ուտելիքից ավելի մեծ բավականություն ստացած լինեմ։ Դրա մեջ ինչ-որ թարմ ու ախորժաբեր համ կա։ Մարդու ծնոտը հոգնում է միշտ միևնույն ուտելիքները ծամելուց։ Ահա մի նոր կերակուր, այնպիսի նոր համ ու հոտով, ինչպիսին չունի աշխարհում ոչ մի ուրիշը։
Ընթրիքն ավարտեցինք թեյով և բալով կարկանդակով։ Մինչ մենք թեյում էինք, Մոնթմորընսին մենամարտի էր բռնվել թեյնիկի հետ և մարտից դուրս եկավ պարտված։
Ամբողջ ճանապարհորոդության ճանապարհորդության ընթացքում նա մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում թեյնիկի նկատմամբ։ Նստում ու ապշահար նայում էր, թե թեյնիկի ջուրն ինչպես է եռում և ժամանակ առ ժամանակ գռմռալով փորձում էր համբերութունից հանել նրան։ Երբ թեյնիկի ջուրը եռում և գոլոշի էր արձակում, Մոնթմորընսին դա ընդունում էր որպես մարտահրավեր և պատրաստվում էր մենամարտ սկսել, միայն թե հենց այդ պահին մեզանից մեկնումեկը հասնում և տանում էր նրա զոհին՝ ժամանակ չտալով նրան որևէ բան ձեռնարկել։
Այսօր Մոնթմորընսին որոշել էր նախաձերնությունը իր ձեռքը վերցնել։ Հազիվ էր թեյնիկը սկսել աղմկել, երբ նա գռմռալով վեր կացավ և սպառնալից տեսքով ուղղվեց դեպի թեյնիկը։ Դա ընդամենը մի փոքրիկ թեյնիկ էր, բայց լի քաջությամբ և ֆշշացնում ու թքում էր նրա վրա։
Այդ օրվանից Մոնթմորընսին թեյնիկին վերաբերվում է խոր ակնածանքով, կասկածով ու ատելությամբ։ Ամեն անգամ թեյնիկ տեսնելիս, գռմռում է և արագորեն, պոչն իրեն քաշած ետ է սլանում։ Իսկ սկսած այն պահից, երբ թեյնիկը դնում ենք սպիրտայրոցի վրա, անմիջապես դուրս է մագլցում նավակից և նստում գետափին, մինչև թեյի ավարտը։
Ընթրիքից հետո Ջորջը դուրս հանեց իր բանջոն և պատրաստվեց նվագելու, սակայն Հարրիսն ընդիմացավ։ ընդդիմացավ։ Նա պատճառաբանեց, որ գլխացավ ունի և իրեն բավականաչափ ուժեղ չի զգում նրա նվագին դիմանալու համար։ Ջորջի կարծիքով, երաժշտությունը պետք է որ բարերար ազդեցություն ունենար նրա վրա, քանի որ երաժշտությունը հաճախ հանգստացնում է նյարդերը և անցկացնում գլխացավը։ Եվ նա երկու-երեք նոտա վերցրեց, պարզապես ցույց տալու Հարրիսին, թե ինչի մասին է խոսքը։ Բայց Հարրիսն ասաց, որ գերադասում է գլխացավը։
Ջորջը մինչև այսոր այսօր էլ բանջո նվագել չի սովորել։ Նա իր շրջապատից ոչ մի քաջալերանք չի ստացել։ Երկու- երեք անգամ, երեկոյան, երբ մենք դեռ գետի վրա էինք, նա նվագելու փորձեր արեց, բայց նրա փորձերը երբեք հաջողությամբ չէին պսակվում։ Հենց միայն Հարրիսի արտահայտությունները բավական էին, որ մարդու հուսաթափ անեին։ Կարծես թե դա քիչ էր, Մոնթմորընսին էլ նստում էր և անդադար ոռնում հենց այն ժամանակ, երբ Ջորջը սկսում էր նվագել։ Էլ ի՞նչ սովորելու մասին էր խոսքը։
― Այդ շունն էլ, ինչու՞ ինչո՞ւ է ոռնում երբ ես նվագում եմ, ― բարկությամբ բացականչում էր Ջորջը, կոշիկը նետելով Մոնթմորընսիի կողմը։
― Իսկ դու ինչու՞ ինչո՞ւ ես նվագում, երբ նա ոռնում է, ― միջամտում էր Հարրիսը ՝ Հարրիսը՝ որսալով կոշիկը։ ― Հանգիստ թող նրան։ Նա չի կարող չոռնալ։ Նա խիստ երաժշտական լսողություն ոնի։ Ուրեմն ինչպե՞ ինչպե՞ս չոռնա, լսելով քո այդ նվագը։
Ջորջը որոշեց մինչև տուն վերադառնալը հետաձգել իր փորձերը երաժշտության բնագավառում։ Բայց նույնիսկ տանը նրան նվագելու հնարավորություն չտվեցին։ Միսիս Փ-ն Փ֊ն ներս էր մտնում, խնդրում էր ներողամիտ լինել և ասում էր, որ անձամբ իրեն, հաճելի է լսել Ջորջի նվագը, բայց վերևի հարկի հղի տիկինը վատ է զգում, և բժիշկը վախենում է, որ դա կարող է վնասել երեխային։
Այդ ժամանակ Ջորջը որոշեց բանջոն դուրս տանել և նվագել հրապարակում։ Բայց բնակիչները բողոքեցին ոստիկանությանը, և մի գիշեր Ջորջին բռնեցին հանցանքի վայրում։ Հանցանշաններն ակնհայտ էին, և նրան վեց ամսով զրկեցին բանջո նվագելուց։
Նրա մայրն ասում էր, որ այդ նվագը հիշեցնում է իր դժբախտ հորը (խեղճ մարդուն նոր Գվինեայի ափերի մոտ կուլ էր տվել շնաձուկը): Իսկ թե ինչու էր երաժշտությունը նրա մեջ արթնացնում հենց այդ հիշողությյունը, չէր կարող բացատրել։
Վերջապես , նրա համար մի առանձին սենյակ կառուցեցին պարտեզի խորքում, տնից քառորդ մղոն հեռավորոիթյան հեռավորության վրա, և արդեն նա կարող էր պարկապզուկը քարշ տալ այնտեղ և երբ խելքին փչեր այն գործի գցեր։ Երբեմն նրանք հյուր էին ունենում, որը բանից անտեղյակ էր, իսկ տնեցիներն էլ մոռանում էին նախազգուշացնել այդ մասին։ Նա դուրս էր գալիս զբոսնելու պարտեզում և հանկարծ, առանց նախօրոք պատրաստվելու այդ փորձությանը և գաղափար իսկ չունենալով, թե բանն ինչ է, հայտնվում էր պարկապզուկի լսելիուցյան լսելիության սահմաններում։ Եվ վերջն այն էր լինում, որ ուժեղ կամքի տեր մարդիկ ուշագնաց էին լինում, իսկ միջին կամքի տեր անհատները սովորաբար խելագարվում էին։
Համաձայնեք, որ շատ տխուր բան է, երբ մարդ նոր է սովորում պարկապզուկ նվագել։ Ես դա զգացել եմ, երբ լսում էի իմ երիտասարդ ընկերոջը։ Պետք է բավականաչափ օդ հավաքել ամբողջ մեղեդու համար մինչև սկսելը, համենայն դեպս, այդպես հասկացա ես, երբ նայում էի Ջեֆֆերսոնին։
Հոգնած ու քաղցած, մեզ պատկերացնում էինք նավակում, մտովի տեսնում էինք մթության մեջ կորած գետն ու անձև ծառերը, իսկ նրաց ներքո՝ հսկայական լուսատտիկի նման մեր հարազատ նավակը, այնքան հարմար, տաքուկ և ուրախ։ Պատկերացնում էինք մեզ ընթրիքի սեղանի շուրջ․ խժռում ենք սառը միսը ու միմյանց փոխանցում հացի կտորները։ Լսում էինք դանակների ուրախ չխչխկոցը, մեր զվարթ ձայները, որ լցնում են գիշերային լռությունն ու տարածվում հեռուները, և շտապում էինք դա իրականություն դարձնել։
Հասանք ափաշերտին, դա մեզ անչափ ուրախացրեց, քանի որ մինչ այդ համոզված չէինք՝ մոտենու՞մ մոտենո՞ւմ ենք գետին թե հեռանում։ Իսկ երբ հոգնած ես ու քնել ես ուզում, նման տարակուսանքները հանգիստ չեն տալիս։ Երբ անցանք Շիփլեյքը, ժամացույցը խփեց ժ․12-ից քառորդ պակաս, և Ջորջը մտածկոտ հարցրեց․
― Դու իհարկե, չես հիշում, չէ՞, թե որ կղզում ենք կանգ առել։
― Ընդամենը չորսը, ― պատասխանեց Ջորջը, ― ամեն ինչ լավ կլինի, եթե Հարրիսը արթուն լինի։
իսկ Իսկ եթե ո՞չ, ― անհանգստացա ես։ Սակայն նման մտքերը մեզանից հեռու վանեցինք։
Հավասարվելով առաջին կղզուն, ձայն տվեցինք, բայց պատասխան չեղավ։ Այդ ժամանակ մոտեցանք երկրորդին և այնտեղ փորձեցինք։ Նույն արդյունքը։
Դրությունը լրջանում էր։ Կեսգիշերն անց էր։ Շիփլեյքի ու Հենլիի հյուրանոցները լեփլեցուն էին։ Եվ անմիտ բան կլիներ կեսգիշերին պտտվել քաղաքում՝ թակելով բնակիչների դռները՝ հարցնելու, թե վարձով սենյակ չունե՞ն։ Ջորջն առաջարկեց վերադառնալ Հենլի, հարձակվել ոստիկանի վրա և այսպիսով գիշերն անցկացնել ոստիկանատանը։ Բայց հետո մտածեցինք՝ իսկ եթե նա, ինչպես հարկն է դնգստի մեզ ու հրաժարվի ձերբակալե՞լ։
Հո չէ՞ինք կարող ողջ գիշերն անցկացնել ոստիկանների դեմ մարտընչելով։ մարտնչելով։ Բացի այդ, վախենում էինք չափն անցկացնել ու հետո վեց ամիս անցկացնել բանտում։
Հուսահատված, մթության մեջ մոտեցանք այն վայրին, որը մեզ թվաց չորրորդ կղզին, բայց՝ անարդյունք։ Անձրևն ավելի էր ուժեղացել և, ինչպես երևում էր մտադիր էր դեռ երկար շարունակել նույն ոգով։ Մինչև ոսկորները թրջվել էինք, դողում էինք ու շատ խղճուկ տեսք ունեինք։ Սկսեցինք մտածել, որ ոչ թե չորս, այլ ավելի շատ կղզիներ կային, որ մենք ամենևին էլ կղզիների մոտ չենք գտնվում, այլ դրանցից մեկ մղոն հեռավորության վրա կամ գետի բոլորովին ուրիշ հատվածում։ Մթության մեջ ամեն ինչ այնքան արտառոց ու անծանոթ էր երևում։ Սկսեցինք պատկերացնել անտառում մոլորված երեխաների տառապանքները։
Դա իսկապես տեղի ունեցավ հենց այն ժամանակ, երբ մենք կորցրել էինք ամեն հույս, և ես այդպես էլ պետք է պատմեմ։ Այսպիսով, հենց որ լրիվ հուսահատվեցինք, հանկարծ, մեզնից փոքր-ինչ ներքև ես մի տարօրինակ ու անսովոր լույս նկատեցի, որը կայծկլտում էր դիմացի ափի ծառերի միջով։ Մի պահ մտածեցի ոգիների մասին, այնքան աղոտ, այնքան առեղծվածային էր այդ լույսը։ Հաջորդ րոպեին գլխի ընկա, որ դա մեր նավակն է և այնպես ճչացի, որ նույնիսկ գիշերն ինքը անկողնուց վեր կթռչեր։
Մի պահ շունչներս պահած սպասեցինք և հանկարծ, ― օ՛, գիշերային լռության աստվածային երաժշտություն, ― լսվեց Մոնթմորընսիի պատասխան հաչոցը։ Մենք նորից բարձրաձայն գոռացինք, որ բավական էր նույնիսկ յոթ քնած քաջերին արթնացնելու համար (իմիջիայլոց, գլխի չեմ ընկնում, թե յոթ քնածներին արթնացնելու համար ինչու՞ ինչո՞ւ ավելի շատ աղմուկ է պետք, քան մեկին) և հինգ րոպե անց, որը մի ամբողջ հավիտենականություն թվաց, տեսանք, որ լուսավորված նավակը դանդաղ լողում է մթության մեջ և լսեցինք Հարրիսի քնկոտ ձայնը, որը հարցնում էր, թե որտեղ ենք գտնվում։
Հարրիսի հետ ինչ-որ տարօրինակ բան էր կատարվում։ Դա սովորական հոգնածություն չեր, ավելին։ Նա նավակը թիավարեց այնպիսի տեղ, որտեղից մեզ համար անհար էր նավակ մտնել և անմիջապես քուն մտավ։ Շատ ջանքեր ու գոռում-գոչյուններ պահանջվեցին, որպեսզի կրկին արթնացնենք և ուշքի բերենք նրան։ Բայց վերջապես մեր ջանքերը հաջողությամբ պսակվեցին և մենք ողջ առողջ ոտք դրեցինք տախտակամածի վրա։
Երկու անգամ հրեց ինձ ու Ջորջին, տեսնելու արդյոք մենք պառկած ենք իր շալվարի վրա։ Երկրորդ անգամ Ջորջը խիստ զայրացավ։
― Գրողը տանի, գիշերվա կեսին ինչի՞դ է պետք շալվարը։ Ինչու՞ Ինչո՞ւ չես տեղդ վեր ընկնում ու քնում։
Հաջորդ անգամ արթնանալիս տեսա, որ , որ Հարրիսը ուղղակի գլուխը կորցրել է, որովհետև չէր կարողանում գտնել իր կիսագուլպաները։ Աղոտ հիշում եմ, որ վերջին անգամ արթնանալիս ինձ մի կողքից մյուսն էին շրջում, և լսում էի Հարրիսի մռթմռթոցը, որը չէր կարողանում հասկանալ, թե ու՞ր ո՞ւր կարող էր չքվել իր հովանոցը։
==Գլուխ տասնհինգերորդ==
Առավոտյան մենք բավական ուշ արթնացանք և ընդառաչելով Հարրիսի անկեղծ ցանկությանը, բավարարվեցինք պարզունակ, «առանց դելիկատեսների» նախաճաշով։ Որից հետո լվացինք ամանեղենը և ամեն ինչ կարգի բերեցինք (այդ ամենօրյա կրկնվող աշխատանքը օգնում է վճռելու մի հարց, որը ինձ հաճախ շփոթության մեջ էր գցում․ այն է․ ինչպե՞ս է տնային տնտեսուհին հաջողացնում անցկացնել ժամանակը) և մոտավորապես ժամը տասին ճանապարհ ընկանք՝ մտադրվելով այդ օրվա ընթացքում որքան հնարավոր է երկար ճանապարհ անցնել։
Այդ առավոտյան մենք համաձայնության եկանք նավակը թիավարել, ճոպանով քարշելու փոխարեն։ Հարրիսն ասաց, որ աշխատանքի ամենաճիշտ բաժանումն այն կլինի, որ Ջորջը ու ես թիավարենք, իսկ ինքը ղեկակալ լինի։Ես ամենևին համաձայն չէի նրա հետ և ասացի, որ Հարրիսը ավելի շատ խելամտություն կցուցաբերեր, եթե առաջարկեր, որ ինքն ու Ջորջն աշխատեն, իսկ ինձ թողնեն, որ մի քիչ հանգըստանամ։ հանգստանամ։ Ինձ թվում էր, որ ես ավելի շատ եմ աշխատում, քան պետք է, և դա արդեն ազդում էր նյարդերիս վրա։
Ինձ միշտ այնպես է թվում, որ պետք եղածից ավելի եմ աշխատում։ Մի կարծեք, թե դեմ եմ աշխատանքին, ընդհակառակը, սիրում եմ աշխատանքը։ Դա ինձ հմայում է։ Ես կարող եմ ժամերով նստել և դիտել, թե աշխատանքն ինչպես է առաջ գնում։ Շատ եմ սիրում աշխատանքին մոտ գտնվել։ Այն միտքը, որ կարող եմ դրանից զրկվել, հուսահատության է հասցնում ինձ։
― Պատկերացնում ես, ծերուկ Ջորջը աշխատանքի մասին է ճառում, ― ծիծաղեց նա։ ― Ախր կես ժամ աշխատելուց հետո շունչը կփչի։ Երբևէ տեսե՞լ ես Ջորջին աշխատելիս, ― դիմեց ինձ Հարրիսը։
Ես համաձայնեցի Հարրիսի հետ, որ իրոք չեմ տեսել, ավելի ճիտճիշտ, ճանապարհորդությունն սկսելուց հետո ինչ-որ չեմ նկատել։
― Չեմ հասկանում, ի՞նչպես պիտի իմանայիր, ― առարկեց Ջորջը։ ― Թող անիծված լինեմ, եթե ամբողջ ժամանակդ քնով չես անցկացրել։ Երբևէ Հարրիսին արթուն տեսած կա՞ս։ Բացի, իհարկե, ճաշի ժամերից, ― դիմեց Ջորջը ինձ։
Նկատել եմ, որ հին թիավարները նույնպես նահանջում են, երբ ուժ գործադրելու կարիք է զգացվում։ Հին թիավարին միշտ կարելի է ճանաչել նրանով, թե ինչպես է մեկնվել նավակի խորքում դրված բարձին և քաջալերում է թիավարներին, պատմելով, թե ինչ հրաշագործություններ է կատարել անցյալ տարի։
― Դուք էլ կարծում եք, թե դժվար գործ եք անում, ― ծոր տալով խոսում է նա, ինքնագոհ տեսքով ծխամորճից ծուխը փչելով ու դիմելով հալից ընկած երկու սկսնակ թիավարներին, որոնք արդեն ժամուկես անդադար թիավարում են հոսանքին հակառակ։ ― Ջիմ Բիֆը, Ջեկը և ես անցյալ ամառ Մարլոյից մինչև Գորինգ հասանք մի օրում, առանց կանգառի։ Հիշու՞մ Հիշո՞ւմ ես Ջեկ։
Լսելով հարցը, Ջեկը, որը նավաքթում իր համար անկողին էր պատրաստել բոլոր այն վերարկուներից ու ծածկոցներից, որ կարողացել էր գտնել, և արդեն երկու ժամ է, ինչ քնած էր, արթնանում է և սկսում է մեկ առ մեկ հիշել այդ դեպքի մանրամասները։ Նա նույնիսկ հիշում է, որ ամբողջ ժամանակ ստիպված էին թիավարել ուժեղ հոսանքին հակառակ, ինչպես նաև քամուն դեմ հանդիման։
― Մոտ երեսունչորս մղոն ճանապարհ անցանք, ― ավելացնում է առաջին պատմիչը, ևս մի բարձ ավելացնելով գլխի տակ։
Դե լավ, Թոմ, մի չափազանցրու, ― կշտամբանքով մռթմռթում է Ջեկը, ― ամենաշատը երեսուներեք մղոն։
Եվ Ջեկն ու Թոմը, լրիվ ուժասպառ լինելով իրենց ուժից վեր այս խոսակցությունից, , նորից քուն են մտնում։ Իսկ երկու պարզամիտ թիավարները անչափ հպարտ են, որ իրենց թույլ են տվել տեղափոխել այնպիսի հիանալի թիավարների, ինչպիսին Ջեկն ու Թոմն են և սկսում են ավելի ջանասիրաբար թիավարել։
Ես ինքս, երբ ջահել էի, լսում էի մեծահասակների նմանօրինակ պատմությունները, ընդունում էի, կուլ էի տալիս, յուրացնում ամեն մի բառը և խնդրում էի էլի պատմել։ Բայց ներկայիս սերունդը կարծես զուրկ է հին օրերի միամիտ հավատից։ Մենք՝ Ջորջը, Հարրիսը և ես, մի տարի ամռանը մեզ հետ էինք վերցրել մի դեղնակտուց պատանու և ճանապարհին նրան սովորական անհավատալի բաներ էինք պատմում մեր երևակայական հրաշագործությունների մասին։
Այդ առավոտ սկսեցինք խոսել մեր անձնական փորձի մասին և հիշեցինք թիավարման արվեստի մեջ կատարած մեր առաջին քայլերը։
Նավակի հետ կապված իմ առաջին հիշողությունն այն է,որ հինգ տղաներով, այդ թվում նաև ես, յուրաքանչյուրս երեքական պենս էինք զոհում և Ռիջենթ-պարկի լճում մի ինչ-որ արտասովոր տեսքով նավակ էինք թիավարում, որից հետո մեր զգեստները չորացնում էինք այգու պահակի սենյակում։
Դրանից հետո ես սիրեցի ջուրը և հաճախ էի նավարկում քաղաքամերձ տարբեր լճակներում։ Դա մի զբաղմունք է, որն ավելի շատ զվարճանք ու հուզմունք է խոստանում, քան թվում է առաջին հայացքից, հատկապես, երբ դուք գտնվում եք լճակի մեջտեղում, իսկ ափին հանկարծ մի մեծ փայտ ձեռքին հայտնվում է այն տախտակների տերը, որոնցից պատրաստված է ձեր լաստանավակը։
Պարզվում է, որ նա ճանաչում է ձեր հորն ու մոտիկից ծանոթ է նաև ձեզ հետ, բայց նույնիսկ դրանով չի կարողանում ձեզ իր կողմը գրավել։ Նա սպառնում է, որ ցույց կտա, թե ինչ է նշանակում վերցնել ուրիշի տախտակներն ու դրանից լաստ պատրաստել, բայց քանի որ դուք արդեն գիտեք, թե դա ինչպես է արվում, առաջարկությունը, թեև սրտանց է արված, ավելորդ է թվում և հետո դուք չեք ցանկանում նեղություն պատճառել նրան՝ առաջարկն ընդունելով։
Բայց և այնպես, ձեզ հետ հանդիպելու նրա ցանկությունն այնքան մեծ է, որ ձեր անտարբերությունից ամենևին չի պակասում։ Եվ այն փուդաջանությունըփութաջանությունը, որ նա ցույց է տալիս լճակի ափով ետ ու առաջ վազելով, որպեսզի ձեր ափ հասնելուն պես տեղում լինի, ինչպես հարկն է ձեզ ողջունելու համար, իրոք որ շոյում է մարդու ինքնասիրությունը։ Եթե նա գեր է և վազելիս շնչահեղձ է լինում, հեշտությամբ կարող եք խույս տալ նրա սիրալիությունից, իսկ եթե երիտասարդ է և արագաշարժ՝ հանդիպումն անխուսափելի է։ Տեսակցությունը, սակայն, արագ է ավարտվում։ Մեծ մասամբ նա է խոսում, իսկ դ՛ուք դուք սահմանափակվում եք միավանկ բացականչություններով և հենց որ նրա ձեռքից դուրս պրծնելու հնարավորություն է ստեղծվում, առանց տատանվելու օգտվում եք դրանից։
Ես մոտ երեք ամիս նվիրեցի լաստանավերով նավարկելուն և արվեստի այդ բնագավառում բավականաչափ փորձ ձեռք բերելով, որոշեցի ինչպես հարկն է զբաղվել թիավարման գործով և դարձա Լի գետի ակումբներից մեկի անդամը։
Բայց այսպես թիավարման գործում փորձ ձեռք չեք բերի։
Ես թիավարման իմ ոճը ձեռք եմ բերել Թեմզայի վրա նավարկելով։ Իմ ոճն ամենուր ընդունում են հիացմունքով։ Բոլորը գտնում են, որ դա շատ յուրորինակ յուրօրինակ ոճ է։
Մինչև տասնվեց տարեկան դառնալը, Ջորջը նույնիսկ չի մոտեցել ջրին։ Դրանից հետո նա և նույն տարիքի ևս ութ ջենտլմեններ մի շաբաթ օր ճամփա ընկան դեպի Քյու, մտադրվելով այնտեղ նավակ վարձել ու թիավարել մինչև Ռիչմոնդ ու ետ։ Նրանցից մեկը, Ջոսքինս անունով մի փրչոտ երիտասարդ, որը մեկ երկու անգամ նավակ էր նստել Սերփնթայնում, հավաստիացրեց նրանց, որ դա շատ զվարճալի է։ Երբ նրանք հասան նավամատույց, տեղատվության ժամ էր և հոսանքը շատ արագ էր։ Գետից սառը քամի էր փչում, բայց դա նրանց ամենևին չանհանգստացրեց, և սկսեցին իրենց համար նավակ ընտրել։
Նավամատույցում մի ութ թիանի նավակ էր չորանում, որը և գրավեց նրանց ուշադրությունը։ Նրանք խնդրեցին, որ իրենց տան այդ նավակը։ Նավավարը տեղում չէր և նրան փոխարինում էր որդին։ Տղան փորձեց շեղել նրանց ուշադրությունը սպորտային նավակից և ցույց տվեց երկու-երեք հարմարավետ նավակներ, որոնք նախատեսված էին ընտանեկան զբոսանքների համար, բայց դրանք հարմար չէին։ Սպորտային նավակը միակն էր, որի մեջ նրանք տպավորիչ կերևային։
Այսպիսով տղան նավակը ջուրը իջեցրեց, երիտասարդները հանեցին պիջակները և պատրաստվեցին գրավել իրենց տեղերը։ Տղան առաջարկեց Ջորջին, որը նույնիսկ այն ժամանակ ցանկացած խմբի ամենածանրաքաշ անդամն էր, գրավել չորրորդ տեղը։ Ջորջն ասաց, որ ուրախ է չորրորդը լինել, արագ անցավ առաջին թիավարի նստարանը և նստեց մեջքով դեպի նավախելը։ Վերջիվերջո, նրան նստեցրին ինչպես հարկն է, որից հետո մյուսները նույնպես հետեվոցին հետեվեցին նրա օրինակին։
Ղեկակալ նշանակեցին մի խիստ ջղային տղայի, որին Ջոսքինսը բացատրեց ղեկի հետ վարվելու կանոնները։ Ջոսքինսն ինքը իր իր վրա վերցրեց առաջին թիավարի պարտականությունները։ Նա բացատրեց մյուսներին, որ ամեն ինչ շատ հեշտ է, պարզապես պետք է հետևեն իր օրինակին։
Նրանք հայտնեցին, որ պատրստ պատրաստ են, իսկ տղան վերցրեց ձողը և նավակը նավամատույցից հեռու հրեց։
Թե ինչ եղավ հետո, Ջորջը ի վիճակի չէր նկարագրել ամենայն մանրամասնությամբ։ Նա աղոտ հիշում էր, որ մեկնարկ վերցնելուց անմիջապես հետո հինգերորդ թիավարը թիով ուժգին հարված ստացավ մեջքին և միևնույն ժամանակ զգաց, որ իր նստարանը ինչ որ հանելուկային ձևով ահետացավ, իսկ ինքը հայտնվեց նավակի հատակին։ Նա զարմանքով նկատեց, որ երկրորդ թիավարը պառկած էր հատակին ոտքերը օդում տնկած, ակներևաբար նոպայի մեջ։
Նրանք անցան Քյուի կամրջի տակով ժամում ութ մղոն արագությամբ և դա այն դեպքում, երբ միայն Ջոսքինսն էր թիավարում։ Ջորջը նորից տեղավորվելով իր տեղում, փորձեց օգնել նրան, բայց, ի զարմանս իրեն, թին ջրի մեջ մխրճվելու պես անհոտացավ անհետացավ նավակի տակ և քիչ մնաց իրեն էլ հետը տաներ։
Իսկ «ղեկակալը» տախտակամածից ցած նետեց ղեկավարման պարանները և սկսեց լաց լինել։
Թե ինչպես վերադարձան, Ջորջը ի վիճակի չէր նկարագրել, բայց դա նրանից ամբողջ քառասուն րոպե խլեց։ Քյուի կամրջից մի մեծ բազմություն հետաքրքրությամբ դիտում էր այս ներկայացումը, և ամեն մեկը տարբեր ցուցմունքներ էր տալիս։ Երեք անգամ նրանց հաջողվեց նավակը ետ տանել կամրջի տակից։ Երեք անգամն էլ հոսանքը նավակը քշեց նույն տեղը։ Եվ ամեն անգամ, երբ ղեկակալը վեր էր նայում և իր գլխավերևում տեսնում էր կամուրջը, վերսկսում էր լացուկոծը։
Ջորջը խոստովանեց , որ այդ օրը իր մտքով անգամ չեր անցնի, որ երբևէ իրեն այսքան դուր կգար նավակով զբոսանքը։
Հարրիսը ավելի շատ սովոր է թիավարել բաց ծովում, քան գետի վրա։ Նա ասում է, որպես մարզանք, դա իրեն ավելի է դուր գալիս։ Ես նրա հետ համաձայն չեմ։
Հիշում եմ, անցյալ ամառ Իսթբորնում մի նավակ էի վարձել։ Տարիներ առաջ ես ծովում բավական թիավարել եմ և համոզված էի, որ այս անգամ էլ ամեն ինչ կարգին կլինի, բայց պարզվեց, որ հիմնավորապես մոռացել էի թիավարման նրբությունները։ Երբ մի թին խորասուզվում էր ջրի մեջ, մյուսը անօգնական ճոճվում էր օդում։ Իսկ ջուրը երկու թիերով միաժամանակ ճեղքելու համար ստիպված էի տեղիցս վեր կենալ։ Ծովափին մեծ թվով բարձր դասի մարդիկ էին զբոսնում և ես ստիպված էի այսպիսի ծիծաղելի դիրքով անցնել նրանց մոտով։ Լողափի կես ճանապարհին կանգ առա և ետ դարնալու դառնալու համար ստիպված էի դիմել մի ծեր ձկնորսի օգնությանը։
Սիրում եմ դիտել, թե ինչպես է թիավարում ծեր թիավարը, հատկապես երբ նրան ժամավարձով են վճարում։ Թիավարման նրա մեթոդի մեջ ինչ-որ դուրեկան հանգստություն ու անշտապողականություն կա։ Դա այնքան հեռու է այն տանջալից շտապողականությունից, այն գերլարվածությունից, որն օրեցօր ավելի ու ավելի է թունավորում տասնիններորդ դարի մարդկանց կյանքը։ Նա երբեք չի ձգտում առաջ անցնել մյուս նավակներից։ Եթե նրանցից մեկ ուրիշ նավակ առաջ է անցնում, նա ամենևին չի բարկանում։ Ճիշտն ասած, բորոր բոլոր մյուս նավակները, եթե նույն ուղղությսմբ են շարժվում, նրանից առաջ են անցնում։ Որոշ մարդկանց դա կարող է համբերությունից հանել։ Սակայն վարձու նավավարի վսեմ ինքնատիրապետումը, որն ի հայտ է գալիս դժվարին փորձության պահին, լավ դաս է գոռոզամիտների ու սնապարծների համար։
Պարզ, սովորական թիավարումը, երբ պետք է նավակը պարզապես առաջ շարժել, այնքան շատ հմտություն չի պահանջում, բայց բավական փորձ պետք է ունենաք, մինչև կարողանաք աղջիկների մոտով անցնելիս ձեզ անբռնազբոս զգալ։ Սկսնակ թիավարին համաչափ զարկն է, որ շփոթեցնում է։
- Ծիծաղելի է, ― ասում է նա արդեն քսաներորդ անգամ փորձելով իր թիերն առանձնացնել ձերից։ ― Երբ մենակ եմ լինում, ամեն ինչ հիանալի է ստացվում։
Անչափ զվարճալի է տեսնել, թե ինչպես երկու սկսնակ թիավարներ փորձում էն համաչափ թիավարել։ Նավախելի թիավարը գտնում է, որ անհնար է թիավարել առաջին թիավարի հետ համաչափ, քանի որ նա շատ տարօրինակ ոճ ունի։ Առաջին թիավարը խիստ բարկանում է և փորձում է բացատրել, որ վերջին տասը րոպեների ընթացքում միայն նրանով է զբաղված, որ փորձում է իր ոճը հարմարեցնել նրա սահմանափակ կարողությանը։ Նավախելի թիավարն էլ իր հերթին է վիրավորվում և խնդրում է առաջին թիավարին չանհագստանալ իր համար, այլ ողջ ուշադրությունը կենտրոնացնել թիերի վրա։
Գուցե փոխե՞նք տեղներս, ― ավելացնոււմ է նա, ― ակնհայտորեն հասկացնելով, որ դա միանգամից կփոխի դրությունը։
Աննշան հաջողությամբ նրանք շրմփացնում են թիերով ևս մի հարյուր յարդ և հանկարծ առաջին թիավարի գլխում մի պայծառ միտք է ծագում և նրա համար պարզ է դառնում իրենց անհաջողության պատճառը։
― Ահա թե ինչ, դու վերցրել ես իմ թիերը, ― գոռում է նա առաջին թիավարին, ինձ փոխանցիր քոնը։
Ահ, ես էլ զարմանում էի, թե ինչու չեմ կարողանում սրանից գլուխ հանել, ― պատասխանում է մյուս թիավարը, պայծառանալով և հաճույքով համաձայնելով թիերը փոխելու առաջակությանը։ ― Հիմա արդեն ամեն ինչ կկարգավորվի։
Բայց նույնիսկ այդ ժամանակ էլ իրերի ընթացքը չի փոխվում։ Նավախելի թիավարը թիերին հասնելու համար ստիպված է թևերը մեկնել ողջ երկարությամբ, մինչդեռ առաջին թիավարը յուրաքանչյուր զարկի ժամանակ թիերով ուժեղ հարված է հասցնում իր իսկ կրծքավանդակին։ Այնպես, որ նրանք նորից են փոխանակություն կատարում և այն եզրակացությանն են հանգում, որ նավավարը ուրիշ զույգ թիեր է տվել իրենց, ու անդադար մեղադրելով այդ մարդուն մտերմանում են՝ ամենաջերմ ու բարեկամական զգացմունքներով լցվելով միմյանց հանդեպ։
Ես սկսեցի խիստ զայրանալ ընկերոջս վրա, որը քայլ արեց տախտակամածից այն կողմ ու այդպես լքեց ինձ։ Ծայրահեղ դեպքում նա կարող էր գոնե ձողը թողնել ինձ։
Մոտավորապես քարորդ քառորդ մղոն այդպես լողացի, երբ հանկարծ գետի կենտրոնում խարիսխ ձգած մի ձկնորսական նավակ նկատեցի, որտեղ երկու ծեր ձկնորսներ էին նստած։ Նրանք տեսան, որ ուղիղ սլանում եմ իրենց վրա և ձայն տվեցին, որպեսզի մի կողմ թեքվեմ իրեց իրենց ճանապարհից։
― Չեմ կարող, ― գոռացի ես ի պատասխան։
Երբ ավելի մոտեցա, բացատրեցի, թե բանն ինչ է, և նրանց հաջողվեց մի ձող փոխանցել ինձ։ Ամբարտակը այդտեղից ընդամենը հիսուն յարդի վրա էր գտնվում, և ես բախտավոր եմ, որ այդ ձկնորսները պատահաբար այդտեղ էին։
Առաջին անգամ լաստանավով զբոսանքի մեկնեցինք երեք ուրիշ երիտասարդների հետ, որոնք ինձ պետք է ցույց տային, թե ինչպես վարվեմ լաստանավի հետ։ Ինչ-ինչ պատճառներով մենք չէինք կարող միասին գնալ գետափ, և ես, խոստացա, որ առաջինը կգնամ և, մինչև նրանց գալը, կվերցնեմ լաստանավակը, ջուրը կիջեցնեմ և մի քիչ կփորձեմ։
Այդ օրը ինձ չհաջողվեց լաստանավ ստանալ․ դրանք բոլորն էլ արդեն զբաղված էին, այնպես, որ ինձ ոչինչ չէր մնում անելու, քան նստել գետափին, նայել գետին ու սպասել ընկերներիս։
Ուրախ էի տեսնել, որ իմ ընկերները բավականաչափ պարկեշտ գտնվեցին և զգացին, թե ինչ հիմար դրության մեջ են ընկել։ Նրանք բացատրեցին այդ երիտասարդին, որ նրան շփոթել են իրենց ընկերոջ հետ և հույս հայտնեցին, որ նա, հավանաբար հասկանում է, որ իրենք ընդունակ չեն իրենց ընկերներից բացի որևէ մեկ ուրիշին այդպես վիրավորել։
Իհարկե, այն հանգամանքը, որ նրան շփոթել են իրենց ընկերոջ հետ, արդարացնում էր նրանց արարքը։ Հիշում եմ, մի անգամ Հարրիսը ինձ մի դեպք պատմեց, որը կատարվել էր իր հետ Բուլոնում լողոլիս։ լողալիս։ Նա լողում էր լողափից ոչ հեռու, երբ հանկարծ զգաց, որ ինչ-որ մեկը ետևից բռնեց իր պարանոցից և ուժեղ սուզեց ջրի տակ։ Հարրիսը սկսեց կատաղորեն պայքարել, բայց նրա հակառակորդը կարծես իսկական Հերկուլես լիներ և Հարրիսի բոլոր ջանքերը՝ դուրս պրծնել, ապարդյուն անցան։ Ի վերջո, նա դադարեց դիմադրել և փորձեց հանդիսավոր բաների մասին մտածել, երբ անսապասելիորեն հակառակորդը ազատ արձակեց նրան։ Հարրիսը ոտքի կանգնեց և շուրջը նայեց՝ փնտրելով իր հնարավոր դահճին։ Վերջինս կանգնել էր նրա մոտ և քահ-քահ ծիծազում էր, բայց հենց որ տեսավ Հարրիսի դեմքը ետ ընկրկեց և խիստ շփոթվեց։
― Ներեցեք , խնդրում եմ, ― ձեզ ընկերոջս հետ շփոթեցի։
Ամենայն հավանականությամբ, նման երեվույթն այս աշխարհում իրերի բնական քմահաճության արդյունքն է։ Հավանաբար, նավակը, դատելով մեր վարքագծից, եզրակացրել էր, որ այդ առավոտյան որոշել էինք ինքնասպան լինել և այդ պատճառով էլ հաստատ որոշել էր խանգարել մեզ։ Դա միակ բացատրությունն է, որ կարող եմ տալ։
Ամուր կառչելով նավակի գերանից, մեզ հաջողվեց նավակից դուրս չթրչել, բայց դա տանջալից զբաղմունք էր։ Հեկտորն ասաց, որ ծովահեննրրն ծովահեններն ու նավորդները ուժեղ փոթորիների փոթորիկների ժամանակ սովորաբար ղեկը կառաթոկով կապում են որևէ բանից և քամուն հանդիման են պահում գլխավոր եռանկյունի թեք առագաստը և առաջարկեց, որ մենք էլ փորձենք նույնն անել։ Բայց ես պնդեցի, որ նավակը հանձնենք քամու քմահաճույքին։
Քանի որ իմ խորհուրդին հետևելը ավելի հեշտ էր, ի վերջո մենք այդպես էլ արեցիք, իսկ ինքներս հաջողացրեցինք գրկել եզրագերանը և թողեցինք որ նավակը ինքն իր գլխի ճարը տեսնի։
Հակառակի պես, այնպիսի օր չէր, որ մարդիկ ձգտեին դեպի գետը և հարկ եղավ երեք ժամ սպասել մինչև տեսադաշտում մի կենդանի արարած հայտնվեց։ Դա մի ծեր ձկնորս էր, որն անասելի դժվարությամբ, վերջիվերջո ազատագրեց մեզ և խայտառակ ձևով քարշելով հասցրեց մինչև նավակայան։
Ձկնորսի վարձը, որը մեզ տեղ հասցրեց, շարքից դուրս եկած թիերը և չորս ու կես ժամ նավակը զբաղեցնելը մեզ վրա թանկ նստեց։ Բայց մենք փորձ ձեռք բերեցինք, իսկ հանուն դրա , ինչպես ասում են, որքան էլ վճարես, շատ չէ։
==Գլուխ տասնվեցերորդ==
Ռեդինգ։ Մեզ շոգենավակ է քարշում։ Խղճուկ նավակների զայրացուցիչ վարքը։ Ինչպես են նրանք խանգարում շոգենավակներին։ Ջորջը և Հարրիսը նորից հրաժարվում են աշխատել։ Բավական ճղճիմ պատմություն։ Սթրիթլի և Գորինգ։
 
 
Ժամը տասնմեկին մոտ մեր տեսադաշտում երևաց Ռեդինգը։ Գետն այստեղ աղտոտված էր ու մռայլ։ Մարդ այս վայրերում երկար մնալու ցանկություն չի ունենում։ Ռեդինգը հինավուրց հայտնի քաղաք է, որը հիմնադրվել է Էթելրեդ թագավորի օրոք, երբ դանիական ռազմանավերը խարիսխ էին ձգել Քեննեթի ծովախորշում և ճամբար դնելով Ռեդինգում՝ ասպատակություններ էին կատարում ողջ Էսսեքսում։ Այստեղ Էթելրեդը իր եղբոր՝ Ալֆրեդի հետ, ճակատամարտ տվեց դանիացիներին և հաղթանակ տարավ, ընդ որում, Էթելրեդը աղոթում էր, իսկ Ալֆրեդը մարտ էր մղում։
Ավելի ուշ, Ռեդինգը համարում էին հարմար վայր, ուր կարելի էր փախչել, երբ Լոնդոնում դրությունն անտանելի էր դառնում։ Պառլամենտը, սովորաբար հապճեպ Ռեդինգ էր տեղափոխվում, երբ Վեսթմինսթըրում ժանտախտի համաճարակ էր հայտնաբերվում։ 1625 թվականին Արդարադատության պալատը հետևեց նրա օրինակին, և բոլոր դատավարությունները տեղի էին ունենում Ռեդինգում։ Հավանաբար, վատ չէր լինի, եթե ժանտախտի մի թեթև համաճարակ սկսվեր Լոնդոնում, որը հնարավորություն տար միանգամից ազատվել և դատավորներից և պառլամենտից։
Պառլամենտականների ու թագավորի միջև մղվող պայքարի ընթացքում Էսսեքսի կոմսը շրջապատեց Ռեդինգը, իսկ քարորդ քառորդ դար անց Օրանի արքայազնը Ռեդինգի մոտ ջախջախեց Հակոբ արքայի զորքերը։
Հենրի Առաջինը թաղված է Ռեդինգում, իր իսկ հիմնադրած Բենեդիկտյան աբբայությունում, որի ավերակները պահպանվել են մինչև մեր օրերը և այս նույն աբբայությունում է, որ հռչակավոր Ջոն Գոնթը պսակվել է լեդի Բլանշի հետ։
Ուղեվորությունն էլ ավելի հաճելի կլիներ, եթե չլինեին այն անթիվ-անհամար փոքրիկ, խղճուկ նավակները, որոնք ամբողջ ժամանակ խանգարում էին մեր շոգենավակին։ Դրանց խորտակվելուց փրկելու համար, մենք ստիպված էինք անընդատ դանդաղեցնել ընթացքը կամ կանգ առնել։ Իրոք, որ, անչափ վրդովեցուցիչ է տեսնել, թե ինչպես են այդ թիավոր նավակները խանգարում շոգենավակներին։
Եվ դեռ այնքան էլ հանդուգն են իրենց պահում։ Ստիպված էինք լինում այնքան սուլել, որ քիչ էր մնում կաթսան հոդս հօդս ցնդեր, մինչև նրանք իրենց նեղություն էին տալիս շտապել։ Եթե ինձ մնար, ժամանակ առ ժամանակ նրանցից մեկ-երկուսին կխորտակեյիկխորտակեի, մյուսներին դաս տալու համար։
Ռեդինգն անցնելուց հետո գետը շատ հաճելի է դառնում։ Թայլհերստի մոտ երկաթուղին մի քիչ փչացնում է տեսարանը, բայց Մեյփըլդերհեմից մինչև Սթրիթլի գետը ուղղակի սքանչելի է։ Մեյփըլդերհեմյան շլյուզից քիչ վեր է գտնվում Հարգվիկ-հաուզը, որտեղ Կարլոս Առաջինը կեգլի էր խաղում։ Վենբորնի շրջակայքը, որտեղ գողտրիկ «Կարապ» պանդոկն է, նույնքան ծանոթ է նկարչական ցուցահանդեսների հաճախորդներին, որքան և տեղի բնակիչներին։
Ամբողջ օրը նա թափառել է անտառներում, որ ձգված են գետի երկարությամբ։ Ու հետո, երբ մթնշաղը իր սև զգեստն է փռել ջրերի վրա, նա իր ձեռքերը պարզել է դեպի մթին գետը, որը մասնակից է եղել իր դառնություններին և ուրախությանը, ու ծերացած գետը նրան իր գիրկն է առել, կրծքին է սեղմել հոգնած գլուխն ու ցավը հանդարտեցրել։
Այսպես մեղանչեց այդ կինը ― մեղանչեց ապրելիս և մահանալիս։ Թող վողորմյա ողորմյա աստված նրան ու մյուս մեղավորներին։
Գորինգը գետի ձախ և Սթրիթլին աջ ափին, երկուսն էլ հմայիչ վայրեր են, կարծես ստեղծված հանգստանալու համար։ Մինչև Ֆենգբորն գետը կանչում է առագաստներով նավարկելու արևոտ օրերին, իսկ գիշերը՝ թիավարելու լուսնի լույսի ներքո։ Իսկ շուրջը շատ գեղատեսիլ է։ Այդ օրը որոշել էինք հասնել միչև Ուոլլինգֆորդ, բայց գետի հմայիչ ու ծիծաղկուն դեմքը համոզեց մեզ հապաղել։ Մենք թողեցինք նավակը կամրջի մետ, գնացինք Սթրիթլի և, ի հեճուքս հեճուկս Մոնթմորընսիի, նախաճաշեցինք «Ցուլ» պանդոկում։
Ասում են, որ գետի երկու կողմի լեռները այս տեղում ինչ-որ ժամանակ միաձուլվել են ու պատնեշել Թեմզայի հունը, և իբր գետը ընդհատվել է այստեղ, Գորինգի մոտ, կազմելով մի ընդարձակ լիճ։ Ես հակված չեմ ոչ ժխտելու և ոչ էլ ընդունելու այս տեսակետը։ Պարզապես ձեզ տեղեկացնում եմ այդ մասին։
==Գլուխ տասնյոթերորդ==
Լվացք։ Ձկներ ու ձկնորսներ։ Կարթով ձուկ որսայու որսալու մասին։ Բարեխիղճ ձկնորսը։ Ձկնորսական պատմություն։
Աշխարհում ոչ մի այլ տեղ չկա, որտեղ կարողանաք ավելի շատ հաճույք ստանալ ձկնորսությունից կամ ավելի երկար ժամանակով զբաղվեք այդ գործով։ Որոշ ձկնորսներ գալիս և որսում են մի ամբողջ օր, մյուսները՝ մի ամիս։ Եթե ցանկանում եք, կարող եք երկարացնել ժամկետը և ձուկ որսալ մի ամբողջ տարի՝ տարբերություն չկա։
«Թեմզայի ձկնորսի ուղեցույցն» ասում է՝ «այստեղ կան նաև գայլաձկներ և պերկես», բայց այստեղ ձկնորսի ուղեցույցը սխալվում է։ Գուցե կան գայլաձուկ ու պերկես, այսինքն, ես իմ աչքով եմ տեսել, որ կան։ Ափի երկյանքով զբոսնելիս, կարող եք դրանց ամբողջ վտառներ տեսնել։ Նրանք մոտ են լողում և կիսով չափ ջրից դուրս գալով, բերանները լայն բաց արած, սպասում են, որ թխվածք գցեն իրենց։ Իսկ երբ լողում եք, նրանք շրջապատում են ձեզ, խանգարում են և համբերությունից հանում։ Բայց որպեսզի բռնեք նրանց կարթի ծայրին ամրացված մի փոքրիք փոքրիկ որդով, կամ դրա նման մի բան, ոչ, դա երբեք չի լինի։
Ես ինքս հմուտ ձկնորս չեմ։ Մի ժամանակ բավականաչափ ուշադրություն եմ նվիրել այդ զբաղմունքին և, իմ կարծիքով, ամեն ինչ լավ էր ստացվում։ Բայց փորձված ձկնորսներն ասացին, որ ինձնից բան դուրս չի գա և խորհուրդ տվեցին չշարունակել։ Նրանք այն կարծիքին էին, որ ես մեծ խնամքով եմ կարթը գցում, հնարամիտ եմ ու բավարար չափով՝ ծույլ։ Սակայն, այնուամենայնիվ, նրանք համոզված էին, որ ինձնից ձկնորս դուրս չի գա։ Ես շատ աղքատ երևակայություն ունեմ։
նրանք Նրանք ասացին, որ բանաստեղծի, էժանագին դեդեկտիվների հեղինակի, թխտակցի թղթակցի կամ մի այլ դերի համար ես, գուցեև հարմար եմ, բայց որ Թեմզայի ձկնորս կոչվելու պատվին արժանանամ, ինձ պետք է ունենալ ավելի հարուստ երևակայություն և ավելի մեծ հնարամտություն։
Ոմանք կարծում են, որ լավ ձկնորս լինելու համար պետք է միայն կարողանալ հեշտորեն, առանց կարմրելու, ստեր փչել, բայց նրանք մոլորության մեջ են։ Միայն մերկ հորինվածքները անօգուտ են, դա ամեն մի սկսնակ էլ կարող է անել։ Հանգամանալից մանրամասներ, ճշմարատանման նկարագրություններ, նրբանկատ, համարյա մանրախնդրության հասնող ճշմարտության պատրանք ― ահա թե որտեղ է երևում իսկական ձկնորսը։
― Էհ, երեքշաբթի երեկոյան ես այնպիսի բարեհաջող որս եմ արել, որ նույնիսկ հնարավոր չէ բառերով նկարագրել։
― Դե, ինչու՞ ինչո՞ւ չէ… ― հարցնում են մյուսները։
― Որովհետև չեմ կարծում, որ մեկնումեկը կհավատա ինձ, ― հանգիստ պատասխանում է ծերուկը ձայնի մեջ առանց դառնության նշույլի, վերստին լցնում է ծխամորճը և պանդոկապանին խնդրում է երեք բաժին սառը շոտլանդական վիսկի մատուցել։
Դրանից հետո բոլորը լուռ են, ոչ ոք իր մեջ բավական համարձակություն չի գտնում ծեր ջենտլմենին հակաճառելու համար։ Այնպես որ նա ստիպված է շարունակել, չսպասելով քաջալերման։
― Ոչ, ― մտածկոտ շարունակում է նա, ― ես ինքս էլ չէի հավատա, եթե ինձ այդպիսի բան պատմեին, բայց և այնպես, սա փաստ է։ Ամբողջ օրը նստած էի ափին և բառացիորեն ոչինչ չբռնեցի, մի քանի դյուժին սպիտակաձկից և մի քսան գայլաձկից բացի։ Արդեն պատրաստվում էի տուն գնալ, քանի որ գործս հաջող չէր ընթանում, երբ հանկարծ զգացի, որ կարթը ուժգին քաշում են։ Մտածեցի, որ դա էլի մի ինռինչ-որ մանր-մունր բան է և սկսեցի կարթը ձգել։ Աստծո անեցքն անեծքն իմ գլխին, եթե հնարավոր էր գոնե կարթը տեղից շարժել։ Ամբողջ կես ժամ չարչարվեցի, կես ժամ՝ այդ ձուկը դուրս քաշելու համար և ամեն վարկյան վայրկյան մտածում էի, որ կարթաթելը ուր որ է կկտրվի։ Վերջապես դուրս քաշեցի, և ի՞նչ եք կարծում։ Թառափ։ Քառասուն ֆունտանոց թառափ, այն էլ կարթով։ Դե իհարկե ― կզարմանաք։ Էյ, պանդոկապան, ևս երեք բաժին շոտլանդական։
Հետո նա սկսում է պատմել, թե որքան էին զարմացել բոլորը, թե ինչ ասեց կինը, երբ նա տուն հասավ, և թե ինչ կարծիքի էր այդ մասին Ջո Բագգլսը։
― Կարգին մեծ իշխան է, այնպես չէ՞, ― ասաց Ջորջը, շրջվելով նրա կողմը։
― Ա՛, կարելի է այդպես ասել, ― պատասխանեց կառապանը և մի կում գաեոջուր գարեջուր խմելով, ավելացրեց, ― գուցե դուք այս կողմերում չէի՞ք, երբ բռնեցի այս ձուկը։
― Ոչ,― ասացինք մենք, մենք օտարական ենք։ ― Ա՛, այդ դեպքում, իհարկե, որտեղի՞ց պիտի իմանայիք, ― ասաց կառապանը, ― Ահա արդեն հինգ տարի է, ինչ ես բռնել եմ այդ իշխանը։
Որոշ ժամանակ մենք լուռ էինք։ Վերջապես Ջորջը շրջվեց դեպի նորեկն ու ասաց։
― Ներեցեք , խնդրում եմ… Հուսով եմ, որ կներեք այն համարձակությունը, որ մենք՝ այս կողմերում օտար մարդիկ, թույլ ենք տալիս մեզ , սակայն իմ ընկերը և ես անչափ շնորհապարտ կլինենք ձեզ, եթե պատմեք, թե ինչպես եք բռնել այս իշխանը։
― Իսկ ձեզ ո՞վ է ասել, որ ես եմ բռնել այդ ձուկը, ― զարմացած հարցեոց հարցրեց նա։
Մենք ասացինք, որ ոչ ոք մեզ չի ասել, մենք բնազդորեն զգում ենք, որ դա իր ձեռքի գործն է։
― Զարմանալի բան է, իրոք որ զարմանալի, ― ծիծաղելով պատասխանեց անվրդով ջենտլմենը, ― քանի որ պատահականության բերմամբ, դուք ճիշտ եք գուշակել։ Իրոք որ ես եմ բռնել իշղանը։ իշխանը։ Սակայն ինչպե՞ս կարողացաք գլխի ընկնել։ Աստված իմ, որքան զարմանալի է։
Եվ նա սկսեց պատմել մեզ, թե ինչպես է կես ժամ չարչարվել, մինչև ձուկը դուրս է քաշել ջրից, ինչպես է կոտրել իր կարթաձողը, հետո, տուն հասնելով, մեծ խնամքով կշռել է, և սլաքը ցույց է տվել երեսունչորս ֆունտ։
Նա նույնպես դուրս գնաց և նրանից հետո ներս մտավ պանդոկապանը։ Մենք նրան պատմեցինք այն բոլոր պատմությոիններըպատմությունները, որ լսել էինք իշխանի մասին և դա նրան անչափ զվարճացրեց։ Բոլորս միասին սրտանց ծիծաղեցինք։
― Պատկերացնում եմ, թե ինչպես են Ջիմ Բեյթսը, Ջո Բագլսը, միստր Ջոնը և ծերուկ Բիլի Մաունդերսը պարծեցել, թե իրենք են բռնել։ Հա՛, հա՛, հա՛։ Հիանալի է, ― ասաց ազնիվ ծերուկը սրտանց ծիծաղելով։ ― Ինչպե՞ս չէ, նրանք այնպիսի մարդիկ են, որ եթե իրենք բռնած լինեին ձուկը, ԻՆՁ կտային ու թույլ կտային կախել ԻՄ պանդոկում։ Ինչպե՛ս չէ։ Հա՛, հա՛, հա՛։
Շլյուզներ։ Ջորջը և ես լուսավորում ենք։ Ուոլինգֆորդ։ Դորչեսթըր։ Էբինգտոն։ Ընտանիքի հայրը։ Խեղդվելու համար հարմար վայր։ Գետի դժվարին հատվածը։ Գետի օդի բարոյազրկող ազդեցությունը։
  Հաջորդ օրը, վաղ առավոտըան առավոտյան դուրս եկանք Սթրիթլիից և թիավարեցինք գետով վեր, մինչև Քելհեմ, որտեղ նավակը կանգնեցրինք գետախորշում ու գիշերեցինք բրեզենտի տակ։
Սթրիթլիի և Ուոլինգֆորդի միջև գետը առանձնապես գրավիչ չէ։ Քլիվից հետո, վեցուկես մղոնի վրա ոչ մի շլյուզ չկա։ Սա, հավանաբար, Թեդդինգտոնից վեր գտնվող գետի ամենաերկար, չընդհատվող հատվածն է, և Օքսվորդի սպորտային ակումբը այստեղ է մարզում իր ութնյակներին։
―Էյ, ուշադրություն դարձրեք ձեր քթին։
Ես չէի կարող շրջվել՝ տեսնելու, թե բանն ինչ է և այդ ում քթին է պետք ուշադրություն դարձնել։ Գողունի նայեցի Ջորջի քթին։ Ամեն ինչ կարգին էր, համենայն դեպս այնպիսի բան չկար, որ կարելի լիներ ուղղել։ Հայացքս ցած սահեցրի իմ սեփական քթին և համոզվեցի, որ ամեն ինչ այնպես է , ինչպես և սպասում էի։
― Նայեք քթին, հիմար ավանակ, ― նորից լսվեց նույն ձայնը, այս անգամ ավելի բարձր։
Հիմա արդեն ամբողջ շլյուզը սկսեց աղաղակել, և մի որոտալից ձայն բղավեց․
նայեք Նայեք ձեր նավակին, սըր, էյ, դուք, կարմիր և սև գլխարկներով։ եթե Եթե չշտապեք, լուսանկարի մեջ միայն ձեր դիակները կպատկերվեն։
Մենք նայեցինք և տեսանք, որ մեր նավաքիթը լռվել մնացել է շլյուզի ցցագերանների տակ, իսկ ջուրը բարձրանում է՝ իր հետ բարձրացնելով նավակը։ Եվս մի րոպե և մենք կխորտակվենք։ Կայծակի պես արագ ամեն մեկս մի թի ճանկեցինք և մի ուժգին հարվածը շլյուզի կողմնային մասին՝ ազատեց նավակը, իսկ մենք անճոռնի դիրքերով փռվեցինք մեջքի վրա։
Դորչեսթըրը, ինչպես և Ուոլլինգֆորդը, հնադարյան Բրիտանական քաղաք է, որն այն ժամանակ կոչվում էր Կաեր-Գորեն (քաղաք ջրի վրա)։ Ավելի ուշ, հռոմեացիներն այստեղ ճամբար դրեցին և ամրությունները, որ մի ժամանակ շրջապատում էին ճամբարը, այժմ ցածր, հավասար բլրակներ են թվում։ Սաքսոնների ժամանակ դա Էսսեքսի մայրաքաղաքն էր։ Քաղաքը շատ վաղեմի է և ժամանակին հզոր ու ամուր է եղել։ Այժմ նա հեռու է կանգնած աղմկոտ աշխարհից, ննջում ու երազներ է տեսնում։
Քլիֆտոն Համփդեն գեղեցիկ գյուղակի շուրջը, որը հնաոճ, հանգստավետ ու նրբագեղ է երևում իր ծաղկանոցներով, գետփնյա գետափնյա տեսարաններն ավելի հարուստ ու գեղեցիկ են դառնում։ Եթե ցանկանում եք գիշերել Քլիֆտոնում, ավելի լավ է կանգ առնեք «Գարու բարդոց» պանդոկում։ Կարող եմ համոզված ասել, որ դա, առանց վերապահության, առափնյա ամենայուրօրինակ, ամենահնաոճ պանդոկն է, որը գտնվում է կամրջից աջ, գյուղակից բավական հեռու։ Պանդոկի թեքված ծղոտե տանիքը և վանդակավոր պատուհանները նրան հեքիաթային տնակի տեսք են տալիս, իսկ ներսից ավելի շատ վաղեմությամբ էր բուրում։
Ժամանակակից վեպի հերոսուհու համար դա այնքան էլ հարմար տեղ չէ։ ժամանակակից վեպի հերոսուհին սովորաբար «վեհաշուք կերպով բարձրահասակ է» և միշտ «ձգվում է ողջ հասակով մեկ»։ «Գարու բարդոցում» ամեն անգամ դա անելիս նա գլուխը կխփեր առաստաղին։
Քլիֆտոնից մինչև Քելհեմ, գետափը հարթ է, միօրինակ և անհետաքրքիր, բայց Քելհեմյան շլյուզն անցնելուց հետո, որը գետի ամենախոր և ամենասառը շլյուզն է, բնապատկերները գունեղանում են։
Էբինգտոնում գետը հոսում է փողոցներով։ Էբինգտոնը փոքր չափերի տիպիկ գավառական քաղաք է, խաղաղ, վերին աստիճանի պատկառելի և անհուսալիորեն տաղտկալի։ Քաղաքը հպարտանում է իր վաղեմիությամբվաղեմությամբ, բայց որ այս տեսակետից ոչ մի համեմատություն չի կարող լինել Ուոլլինգֆորդի և Դորչեսթըրի հետ, տարակույս չկա։ Մի ժամանակ այստեղ աբբայություն կար։ Ներկայումս նրա կանգուն մնացած սրբազան պատերի միջև դառը էյլ են եփում։
Էբինգտոնում, Սուրբ Նիկոլասի եկեղեցում, մի հուշարձան է կանգնեցված Ջոն Բլաքուոլլի և նրա կնոջ՝ Ջեյնի հիշատակին, որոնք երջանիկ ամուսնական կյանքով ապրելուց հետո, երկուսն էլ մահացել են նույն օրը՝ 1625 թ․ օգոստոսի 21-ին։ Իսկ Սուրբ Հելենի եկեղեցում գրանցում կա, որն ասում է, որ Ու․ Լին, որը մահացել է 1637 թ․ «իր կենդանության օրոք սերունդ ուներ երկու հարյուրից երեք շունչ պակաս»։ Եթե մի քիչ խորհեք, կպարզեք, որ միստր Ու․ Լիի ընտանիքը կազմված էր հարյուր իննսունյոթ անդամից։ Միստր Ու․ Լին, որը հինգ անգամ ընտրվել է Էբինգտոնի քաղաքագլուխ, անկասկած, բարեգործ էր իր սերնդի համար, բայց, հուսով եմ, որ մեր գերբնակեցված 19-րդ դարում նման բարեգործներ այնքան էլ շատ չկան։
==Գլուխ տասնիններորդ==
Օքսֆորդ։ Դրախտի մասին Մոնթմորընսիի պատկերացումը։ Վարձու նավակ, նրա հրապույրներն ու առավելությունները։ «Թեմզայի հպարտությունը»։ Եղանակը փոխվում է։ Գետը իր տարբեր կերպարանափոխոիթյուններով։ կերպարանափոխություններով։ Ոչ այնքան ուրախ երեկո։ Ձգտում դեպի անհասանելին։ Ուրախ զրույց։ Ջորջը բանջո է նվագում։ Թախծոտ մեղեդի։ Դարձյալ անձրևոտ օր։ Փախուստ։ Թեթև ընթրիք և բաժակաճառ։
Տղան գնաց և հինգ րոպե անց կրկին հայտնվեց՝ մի կերպ քարշ տալով մի անդրջրհեղեղյան փայտե տաշտակ։ Դա այնպիսի տեսք ուներ, ասես վերջերս էին ինչ-որ տեղից պեղել հանել և այն էլ անզգուշորեն, այնպես, որ նավակը այդ օպերացիայի ժամանակ իզուր տեղը տուժել էր։
Այդ իրը տեսնելով, իմ առաջին միտքն այն էր, որ դա հռոմեական ծագումունեցող ծագում ունեցող ինչ-որ իրի, ավելի հավանական է՝ դագաղի մնացորդ է։
Թեմզայի վերին հոսանքներում տեղանքը հարուստ է հին հռոմեական մասունքներով և իմ ենթադրությունը խիստ հավանական էր թվում, բայց մեր խմբից մեկը, մի լրջախոհ երիտասարդ, որը գլուխ էր հանում երկրաբանությունից, ծաղրեց իմ հին հռոմեական մասունքի տեսությունը։ Նա ասաց, որ ամեն մի բանական մարդու համար (նա ցավում էր, որ չէր կարող ինձ դասել նրանց շարքը), պարզ է, որ տղայի հայտնաբերած իրը կետի կմախք է։ Եվ նա մեզ տարբեր նշաններ ցույց տվեց, ապացուցելու, որ դա պատկանում է մինչսառցային շրջանին։
Երրորդ օրը եղանակը փոխվեց (հիմա արդեն խոսում եմ ներկայիս ճանապարհորդության մասին), և մենք Օքսֆորդից տունդարձի ճանապարհը բռնեցինք անդադար մաղող անձրևի տակ։
Երբ արևի ճառագայթները խաղում են ալիքների միջև, ոսկեզոծելով ոսկեզօծելով գորշականաչավուն առափնյա հաճարենիները, թափառում են անտառի մութ ու խոնավ արահետներում, ստվեր են ձգում լեռնալանջերին, ջրաղացի անվից ադամանդներ են շուրջը ցրում, համբյուրներ ուղարկում ջրաշուշաններին, արծաթազօծում են մամռոտ ամրություններն ու կամուրջները, լուսավորում են ամեն մի փոքրիկ անկյունը՝ գեղեցկացնելով արահետներն ու մարգագետինները, խճճվում են եղեգների միջև՝ ծիծաղելով, ծիկրակելով ամեն մի աննկատելի ճեղքից, լուսավորում են հեռավոր առագաստը, օդը լցնում հրճվանքով, ― այս ամենը գետը դարձնում է մի ոսկեզօծ, հիասքանչ պատկեր։
Իսկ ամպամած եղանակին, ― երբ մթագնած ու ալարկոտ ջրերի վրա անդադար անձրև է մաղում, կարծես միայնակ կին է հեծեծում մութ սենյակում, իսկ խավար անտառները լուռ թաքնված են խոնավ մշուշի ետև, կարծես ափին կանգնած ոգիներ լինեն նախատալից աչքերով, չար ոգիների պես, ― գետը կարծես ուրվականների հավաքատեղի լինի, որն անցնում է ապարդյուն զղջումների երկրով։
Դա Հարրիսին հիշեցրեց իր մի ընկերոջ մասին, որը կամավոր բանակ էր զորագրվել և Օլդերշոտում մի խոնավ գիշեր էր անցկացրել վրանում։ «Ճիշտ այսպիսի գիշեր էր» ― ասաց Հարրիսը, իսկ առավոտյան արթնացել էր հաշմանդամ դարձած։ Հարրիսը խոստացավ, որ մեզ երկուսիս էլ, ― երբ քաղաք վերադառնանք, ― կծանոթացնի այդ մարդու հետ։ Անչափ ցավալի է նրան տեսնելը։
Այս ամենից հետո, բնականաբար, սկսեցինք խոսել իշիասի, դողերոցքիդողէրոցքի, մրսածության, թոքերի հիվանդությունների , ու բրոնխիտի մասին։ Հարրիսն ասաց, որ սարսափելի բան կլինի, եթե մեզանից մեկնումեկը լրջորեն հիվանդանա, չէ՞ որ բժիշկներից այնքան հեռու էինք գտնվում։
Նման խոսակցությունից հետո, մենք ուրախանալու կարիք էինք զգում և թուլության պահին ես, առաջարկեցի Ջորջին վերցնել իր բանջոն և փորձել մեզ համար մի որևէ ուրախ երգ կատարել։
Երբ կրկներգը սկսելու ժամանակը հասավ, մենք նույնիսկ հուսահատ փորձ արեցինք ուրախ երևալ, նորից լցրեցինք բաժակները և միացանք երգին։ Հարրիսը զգացմունքներից ցնցվող ձայնով երգեց, իսկ Ջորջն ու ես մի քանի տակտ հետո կրկնում էինք նրան։
Երկու սիտունիկսիրունիկ, սև աչեր,
Օ, հիասքանչ աչեր,
Մեզանից մեկը, մոռացել եմ, թե հատկապես ով, երևի հենց ես էի, թույլ փորձ արեց առավոտյան վերադառնալ Բնության զավակների ու անձրևի մասին գնչուական անհեթեթությանը, բայց դրանից ոչինչ չստացվեց։ «Չեմ վախենում անձրևից, ոչ, չեմ վախենում» այնպես չէին սազում մեր տրամադրությանը, և երգը շատ անտեղի էր հնչում։
Մի կետում մենք միաձայն համաձայնեցինք՝ որ ինչ էլ պատահի, ճանապարհորդությունը կհասցնենք մինչև վերջ։ Մենք որոշել էինք երկու ուրախ շաբաթ անցկացնել գետի վրա և մտադիր էինք այդ երկու շաբաթը լիովին օգտագործել , թեկուզ դա մեր մահվան պատճառը դառնար։ Պարզ է, դա կվշտացներ մեր ընկերներին ու հարազատներին, բայց ոչինչ չէինք կարող անել։ Մենք զգում էինք, որ Անգլիայի կլիմայի պայմաններում՝ նահանջել եղանակի առջև, կնշանակեր վատ օրինակ ծառայել սերունդների համար։
― Ընդամենը երկու օր է մնացել, ― ասաց Հարրիսը, ― իսկ մենք ջահել ենք ու առողջ։ Վերջիվերջո, գուցեև ամեն ինչ բարեհաջող ավարտվի։
Նստեցինք ու սկսեցինք մտորել մեր անելիքների մասին։ Ժամը հինգին կլինենք Փենգբորնում, ճաշը կավարտենք, ասենք, ժամը վեցն անց կեսին։ Դրանից հետո կամ պետք է տեղատարափ անձրևի տակ զբոսնենք գյուղում, մինչև քնելու ժամը, կամ պետք է նստենք աղոտ լուսավորված պանդոկում ու աչքի անցկացնենք «Ալմանախը»։
Ալհամբրայում ավելի ուրախ կլինի, ― ասաց Հարրիսը մի պահ գլուխը դուրս հանելով բրեզենտի տակից և հայացք գցելով երկնքին։
― Դրանից հետո կարող էինք ընթրել։ Ա-ում, ― ավելացրեցի ես համարյա առանց գիտակցելու։
― Եթե որոշած չլինեինք սպասել մեր ստույգ մահվանը այս խոնավ դագաղում, ― ասաց Ջորջը կատաղի հայացքով չափելով նավակը, ― ինձ թույլ կտայի հիշեցնել, որ ժամը հինգին Փենգբորնից գնացք է մեկնում Լոնդոն և մենք կհասցնենք նախաճաշել ու հետո գնալ քո նշած տեղը։
Ոչ ոք չպատասխանեց։ Մենք նայեցինք իրար և թվում էր, թե յուրաքանչյուրս տեսնում ենք մյուսի դեմքին արտացոլված իր իսկ սեփական փոգրոգի փոքրոգի ու մեղավոր մտքերը։ Լռության մեջ մեջտեղ բերեցինք ու սկսեցինք մանրակրկիտ զննել մեր ճամպրուկը։ Հետո դիտեցինք գետը, տեսադաշտում ոչ մի կենդանի էակ չէր երևում։
Քսան րոպե անց երեք մարդկային կերպարանքներ, ամոթահար շան հետ, գողեգող դուրս սողոսկեցին «Կարապ» պանդոկի մոտ գտնվող նավամատույցից և ուղեվորվեցին դեպի երկաթուղային կայարան։ Նրանց հանդերձանքը, որ բավական թափթփված էր ու անճաշակ, կազմված էր հետևյալից․ սև, կաշվե կոշիկներ՝ կեղտոտ, ֆլանելե կոստյում՝ շատ կեղտոտ, շագանակագույն ֆետրե գլխարկ՝ ճմռթված, անձրևանոց՝ թրջված, հովանոց։
Ժամը յոթին հասանք Լոնդոնի Փեդդինգտոնյան կայարան և այնտեղից մեկնեցինք ուղիղ դեպի իմ նկարագրած ռեստորանը։ Նախաճաշելով, այնտեղ թողեցինք Մոնթմորընսիին, պատվիրեցինք մեզ ընթրիք մատուցել տասն անց կեսին, իսկ ինքներս ուղեվորվեցինք դեպի Լեյսթեր-սքվեր։
Ալհրամբայում բոլորի ոիշադրությունը ուշադրությունը մեր կողմն էր։ Տեսնելով, որ մոտենում ենք տոմսարկղին, մեզ կոպտորեն դուրս հրավիրեցին ետնամուտքից, ասելով, որ կես ժամ ուշացել ենք ներկայացումից։
Դժվարությամբ հաջողվեց համոզել ծառայողին, որ Հիմալայան լեռներից ժամանած թափառաշրջիկ լարախաղացներ չենք, և այդ ժամանակ միայն նա վերցրեց դրամը ու թույլ տվեց մեզ անցնել։