Changes

Դժվար է աստված լինել

Ավելացվել է 188 բայտ, 15:40, 13 Դեկտեմբերի 2015
}}
[[Category: Արձակ]]
[[Կատեգորիա:Ռուսական գրականություն]]
[[Կատեգորիա:Գիտաֆանտաստիկա]]
 :::Այդ օրերին էր, որ ես իմացա, թե ինչ է նշանակում տառապել,ինչ է նշանակում ամաչել,ինչ է նշանակում հուսահատվել։
::::::::::::Պիեռ Աբելյառ
Աչքը չկտրելով նրանից, Ռումատան նստարանի վրայով մեկնեց փոշոտ երկարաճիտք կոշիկներով ոտքերն ու նստեց, սուրը դնելով կողքը։
― Արկղը․․․ ― կրկնեց հայր Կաբանին ընկճված ձայնով։ ― Դա մենք ենք ասում, որ իբր մե՛նք ենք հորինում։ Իրականում այս բոլորը վաղուց, շատ վաղուց է հորինված։ Ինչ֊որ մեկը վաղուց հորինել է, դրել արկղի մեջ, կափարիչի վրա մի անցք է բացել ու ինքը թողել գնացել․․․ Գնացել է քնելու․․․ Իսկ հետո՞։ Հետո գալիս է հայր Կաբանին, փակում է աչքերն ու ձեռքը մտցնում անցքի մեջ։ ― Հայր Կաբանին նայեց իր ձեռքին։ ― Ձեռքը մտցնում է արկղի մեջ ու ա՛ռը հա․․․ Հորինե՜լ։ Ես ասում է, ես եմ այս ամենը հորինել․․․ Իսկ ով ինձ չի հավատում, ուրեմն հիմարի մեկն է․․․ Ձեռքս մտցնում եմ՝ մ֊մե՛կ։ Ի՞նչ է։ Փշալար։ Ինչի՞ համար։ Փարախը գայլերից պաշտպանելու համար․․․ Ապրե՜ս։ Ձեռքս մտցնում եմ՝ երկո՛ւ։ Ի՞նչ։ Չտեսնված մի բան։ Մսաղաց է կոչվում։ Ի՞նչի համար։ Աղացած միսը շատ նուրբ է ստացվում․․․ Ապրե՜ս։ Ձեռքս մտցնում եմ՝ երեք։ Դյուրավառ ջուր․․․ Ինչի՞ համար։ Որ խոնավ փայտերր փայտերը վառենք․․․ Բա՞․․․
Հայր Կաբանին լռեց ու սկսեց առաջ թեքվել, ասես ինչ֊որ մեկը բռնել էր նրա վզից ու կռացնում էր ներքև։ Ռումատան վերցրեց գավաթը, նայեց մեջը, հետո մի քանի կաթիլ լցրեց ձեռքի վրա։ Կաթիլները մանուշակագույն էին և սիվուխայի հոտ ունեին։ Ռումատան ժանեկազարդ թաշկինակով սրբեց ձեռքը։ Թաշկինակի վրա յուղի բծեր մնացին։ Հայր Կաբանիի գզգզված գլուխը կպավ սեղանին ու իսկույն էլ վեր նետվեց։
Ռումատան հայր Կաբանիին պառկեցրեց ճռճռան թախտի վրա, ոտքերից հանեց կոշիկները, հետո նրան շրջեց աջ կողքի վրա ու ծածկեց վաղուց սատկած ինչ֊որ կենդանու մազաթափ մորթիով։ Հայր Կաբանին մի պահ արթնացավ, բայց ոչ շարժվել կարող էր, ոչ էլ որևէ բան հասկանալ։ Սահմանափակվեց նրանով, որ մի քանի տուն երգեց «Ես ոնց մի ալ ծաղիկ, քո ձեռքում փոքրիկ․․․» արգելված ռոմանսից, հետո խռխռոցը գցեց։
Ռումատան հավաքեց սեղանը, ավլեց հատակը ու մաքրեց միակ պատուհանի ապակին, որը սևացել էր կեղտից ու հայր Կաբանիի քիմիական փորձերից։ Ճաքճքած վառարանի հետևում նա գտավ սպիրտով լցված մի տակառ ու այն դատարկեց առնետի բնի մեջ։ Հետո ջուր ու վարսակ տվեց խամախարյան հովատակին, լվացվեց ու սկսեց սպասել, նայելով ձիթաճրագի մրոտ կրակին։ Արդեն վեց տարի նա ապրում էր այս տարօրինակ, երկակի կյանքով ու, թվում էր, թե վարժվել էր արդեն, բայց ժամանակ առ ժամանակ, ինչպես հիմա, հանկարծ սկսում էր մտածել, թե իրականում չկա և ոչ մի կազմակեպված գաժանություն դաժանություն ու ճնշող գորշություն, այլ տեղի է ունենում մի արտառոց թատերական ներկայացում, որի գլխավոր դերակատարն ինքն է՝ Ռումատան։ Որ հիմա, հատկապես իր հաջող խոսքից հետո, կթնդան ծափահարությունները, և Փորձարարական պատմության ինստիտուտի հասկացողները կգոռան․ «Ադեկվատնո՜, Անտոն։ Ադեկվատնո՜, Անտոն։ Կեցցե՛ս, Տոշկա՜։ Նա նույնիսկ նայեց շուրջը, բայց լեփ֊լեցուն դահլիճ չկար, այլ կային միայն բորբոսնած ու սևացած գերանակապ պատեր, որոնց վրա շերտ֊շերտ մուր էր նստած։
Դրսում կամացուկ վրնջաց ու սմբակներով դոփեց խամախարյան հովատակը։ Լսվեց ցածր համաչափ դռռոց, որը շատ ծանոթ էր ու այստեղ միանգամայն անհավատալի։ Ռումատան, բերանը բաց, լսում էր այդ ձայնը։ Դռռոցը կտրվեց, աշտանակի վրա մոմի բոցը երերաց ու էլ ավելի պայծառ վառվեց։ Ռումատան վեր կացավ տեղից, և հենց այդ պահին էլ գիշերվա խավարից սենյակ մտավ դոն Կոնդորը՝ Սոան առևտրական հանրապետության Գերագույն դատավորն ու պետական մեծ կնիքների պահապանը, Տասներկու մեկենասների կոնֆերանսի փոխնախագահը և Գթասրտության Աջի կայսերական միաբանության ասպետը։
Ռումատան այնպես վեր թռավ տեղից, որ քիչ մնաց շուռ տար նստարանը։ Նա պատրաստ էր նետվել դոնին ընդառաջ, գրկել, համբուրել նրան, բայց ոտքերը, ենթարկվելով վարվելակարգին, իրենք իրենց ծալվեցին, հանդիսավոր զնգացին կոշկախթանները, աջ ձեռքը մի լայն կիսաշրջան կատարեց սրտից դեպի մի կողմ, իսկ գլուխն այնքան կռացավ, որ կզակը կորավ օձիքի փրփրադեզ ժանյակների մեջ։ Դոն Կոնդորը գլխից հանեց հասարակ փետուրով թավշե բերետը ու, հապշտապ, ասես մոծակներ էր քշում, թափահարեց Ռումատայի կողմը, իսկ հետո, բերետը նետելով սեղանին, երկու ձեռքով քանդեց թիկնոցի օձիքի ճարմանդները։ Թիկնոցը դեռ դանդաղ սահում էր նրա մեջքից, իսկ նա արդեն նստել էր նստարանին՝ ոտքերը լայն չռած, ձախ ձեռքը կողքին կանթնածկանթած, իսկ աջ ձեռքով բռնել էր հատակի փտած տախտակների մեջ խրված ոսկեզօծ թրի դաստակը։ Նա փոքրամարմին էր, վտիտ, դուրս պրծած խոշոր աչքերով և երկար, նեղ դեմքով։ Սև մազերը բոլորված էին Ռումատայի Ոսկե ապարոշի պես հաստ ապարոշով, որի վրա, քթարմատի տեղում, փայլփլում էր խոշոր կանաչ քարը։
― Դուք մենա՞կ եք, դոն Ռումատա, ― հարցրեց նա կտրուկ։
Դոն Կոնդորը շրջվեց նրա կողմը։
― Ես ուղղաթիռով եկա, ֊ ասաց նա։
― Հուսանք, որ ձեզ չեն տեսել․ տեսել, ― ասաց Ռումատան։
― Մի առասպել ավել, մի առասպել՝ պակաս, ― ջղագրգիռ ասաց դոն Կոնդորը։ ― Ես ժամանակ չունեմ ձիով ճանապարհորդելու համար։ Ի՞նչ է պատահել Բուդախին։ Ո՞ւր է կորել։ Դե նստեք, դոն Ռումատա, խնդրում եմ։ Վիզս ցավում է։
― Քիչ բան գիտեք դուք, ― ասաց Կոնդորը։
― Հարցն այստեղ Բուդախը չէ, ― առարկեց դոն Ռումատան։ ― Եթե նա կենդանի է, ես նրան կգտնեմ ու լույս աշխարհ կհանեմ։ Դա ես կարող եմ անել։ Եվ այդ մասին չէի ուզում ձեզ հետ խոսել։ Ես ուզում էի կրկին ու կրկին ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ Արկանարում դրությունը դուրս է գալիս բազիսային տեսության շրջանակներից․․․ Դոն Կոնդորի դեմքին թթու արտահայտություն նշմարվեց։ ― Ո՛չ, ո՛չ, մինչև վերջ լսեք ինձ, ― համառորեն շարունակեց Ռումատան։ ― Ես զգում եմ, որ ռադիոյով երբեք չեմ կարողանա բացատրել ձեզ։ Իսկ Արկանարում ամեն ինչ փոխվել է։ Ի հայտ է եկել ինչ֊որ մշտական գործոն։ Եվ դա արտահայտվում է նրանով, որ դոն Ռեբան, կարծես, գիտակցորեն, թագավորության մեջ եղած ողջ գորշությունը հրահրում է ուսյալների դեմ։ Նա, ով թեկուզ մի փոքր վեր է միջին գորշ մակարդակից, սպառնալիքի տակ է։ Դուք լսե՛ք ինձ, դոն Կոնդոր, սրանք հույզեր չեն, սրանք փաստեր են։ Եթե դու խելոք ես, կրթված, եթե դու տարակուսանքներ ունես, սովորական ձևով չես խոսում, վերջապես, եթե գինի չես խմում՝ կյանքդ վտանգի տակ է։ Ամեն մի խանութպան կարող է քեզ մահվան դուռը հասցնել։ Հարյուրավոր և հազարավոր մարդիկ հայտարարված են օրենքից դուրս։ Գրոհայինները բռնում են նրանց ու կախում ճանապարհների երկյանքով։ Կախում են նրանց գլխիվայր ու լրիվ մերկ։ Երեկ իմ փողոցում ոտքի տակ էին գցել մի ծերուկի և ծեծում էին, որովհետև իմացել էին, որ նա գրագետ է։ Ասում են, որ երկու ժամ անընդհատ անխնա տրորել ու ջարդել են նրան այդ բութ ու քրտնած հաստամռութ գազանները․․․ ― Ռումատան զսպեց իրեն և վերջացրեց հանգիտ․ հանգիստ։ ― Մի խոքովխոսքով, Արկանարում շուտով չի մնա և ոչ մի գրագետ մարդ։ Ոնց որ Սուրբ Միաբանության մարզում Բարկանյան կոտորածից հետո։
Դոն Կոնդորը, շրթունքները պինդ սեղմած, սևեռուն նայում էր նրան։
Չրխկացին սմբակները, վրնջաց խամատակյան հովատակը և լսվեց մի թունդ հայհոյանք իրուկանյան առոգանությամբ։ Դռան շեմին հայտնվեց դոն Գուգը, Իրուկանի հերցոգի ավագ անկողնապետը՝ կարմրաթուշիկ, կտրիճավարի վեր ցցած բեղերով, մինչև ականջները հասնող ժպիտով և շականակագույն կեղծամի խոպոպների տակից ուրախ նայող փոքրիկ աչքերով մի հաստլիկ մարդ։ Ու նորից Ռումատան մի շարժում արեց առաջ նետվելու և գրկելու նրան, որովհետև չէ որ դա Պաշկան էր, բայց դոն Գուգը հանկարծ ձգվեց, հաստամռութ դեմքին հայտնվեց մի քաղցրումեղցր արտահայտություն, և նա թեթևակի խոնարհվեց, գլխարկը սեղմեց կրծքին ու շրթունքներն ուռցրեց։ Ռումատան մի թռուցիկ հայացք գցեց Ալեկսանդր Վասիլևիչի կողմը։ Ալեկսանդր Վասիլևիչը անհետացել էր։ Նստարանին նստած էր Գերագույն դատավորը և Մեծ կնիքների պահապանը՝ ոտքերը չռած, ձախ ձեռքը կողքին կանթած, իսկ աջով ոսկեզօծ թրի երախակալը բռնած։
― Դուք շատ ուշացաք, դոն Գուգ, ― ասաց նա անդոր անդուր ձայնով։
― Հազար ներողություն, ― բացականչեց դոն Գուգը, արագ մոտենալով սեղանին։ ― Երդվում եմ իմ հերցոգի ռախիտով, ինձ խանգարեցին մի շարք չնախատեսված հանգամանքներ։ Չորս անգամ ինձ կանգնեցրեց նորին մեծության Արկանարի թագավորի պարեկությունը, և երկու անգամ կռվի մեջ մտա ինչ֊որ լկտիների հետ։ ― Նա նրբագեղորեն բարձրացրեց արնաթաթախ շորով փաթաթված ձախ ձեռքը։ ― Ի դեպ, ազնվազարմ դոներ, չե՞ք ասի, այդ ո՞ւմ ուղղաթիռն է կանգնած խրճիթի հետևում։
Ռումատան ցցնվեց ու բացեց աչքերը։ Արդեն լուսացել էր։ Պատուհանների տակ աղմկում էին։ Ինչ֊որ մեկը, ըստ երևույթին զինվորական, գոռում էր․ «Սը֊րի֊կա՜։ Դու քո լեզվով կմաքրես այս ցեխը։ («Բարի լույս», ― մտածեց Ռումատան։) Լը֊ռե՛լ։ Երդվում եմ սուրբ Միկայի մեջքով, դու համբերությունից կհանես ինձ»։ Մյուս ձայնը, կոշտ ու խռպոտ, քրթմնջում էր, որ այս փողոցում միշտ էլ պետք է նայել ոտքերի տակ։ «Առավոտյան կողմ անձրև սկսվեց, իսկ սրա սալարկը դուք էլ գիտեք, թե երբ են արել․․․» ― «Նա դեռ ինձ սովորեցնո՜ւմ է, թե որտեղ պիտի նայեմ․․․»։ ― «Դուք լավ կանեք ինձ բաց թողնեք, ազնվազարմ դոն, մի՛ քաշեք շապիկիցս»։ ― «Նա դեռ ինձ սովորեցնո՜ւմ է․․․»։ Լսվեց մի զրնգուն շրխկոց։ Ըստ երևույթին, դա արդեն երկրորդ ապտակն էր․ Ռումատային արթնացրել էր առաջինը։ «Լավ կանեք ինձ չծեծեք, ազնվազարմ դոն», ― քրթմնջում էին ներքևում։
Ծանոթ ձայն էր, տեսնես ո՞վ է։ Կարծես դոն Տամեոն է։ Այս խամախարյան քնձռոտ ձին այսօր նորից պետք է տանել տալ նրան։ Հետաքրքիր է, երբևիցե ձիերից բան կհասկանա՞մ։ Ճիշտ է, մենք՝ Ռումատա Էստորցիներս, դարեր ի վեր բան չենք հասկացել ձիերից։ Մենք մարտական ուղտերի գիտակներ ենք։ Լավ է, որ Արկանարում ուղտ համարյա չկա։ Ռումատան մարմինը ճրթճրթացնելով ձգվեց, մահճակալի գլխավերևում շոշափեց մետաքսե քուղը և մի քանի անգամ ձգեց։ Տան ընդերքում զնգզնգացին զանգերը։ Տղան, իհարկե, դրսի կովին կռվին է նայում, մտածեց Ռումատան։ Կարելի էր վեր կենալ և ինքնուրույն հագնվել, բայց դե ավելորդ ասեկոսների տեղիք կտա։ Նա ականջ դրեց դրսից լսվող գզվռտոցին։ Ի՜նչ հզոր բան է լեզուն։ Աներևակայելի էնտրոպիա։ Հո՜ չկտրեց դոն Տամեոն․․․ Վերջին ժամանակներս գվարդիայում հայտնվել են սիրողներ, որոնք հայտարարում են, թե ազնիվ մարտի համար նրանք մի սուր ունեն, իսկ մյուս սուրը հատուկ օգտագործում են փողոցային հետապնդումների ժամանակ, ինչը դոն Ռեբայի ջանքերով չափազանց շատացել է փառապանծ Արկանարում։ Ի դեպ, դոն Տամեոն դրանցից չէ։ Վախկոտի մեկն է մեր դոն Տամեոն, և որպես քաղաքետ էլ է հայտնի․․․
Զզվելի է, որ օրը սկսվում է դոն Տամեոյով․․․ Ռումատան նստեց, պատռված շքեղ վերմակի տակ ծնկները գրկելով։ Քեզ համակում է արճճե վհատության մի ծանր զգացում, ուզում ես տխրել ու խորհել այն մասին, թե որքան թույլ ենք ու չնչին հանգամանքների առաջ․․․ Երկրի վրա նման բաներ մեր մտքով անգամ չի անցնում։ Այստեղ մենք առողջ, ինքնավստահ տղաներ ենք, հոգեպես ամրապնդված և պատրաստ ամեն ինչի։ Մենք պինդ նայրդեր նյարդեր ունենք․ մենք կարող ենք դեմքներս շրջել, երբ խոշտանգում են մարդկանց ու կախաղան հանում։ Մենք չտեսնված դիմացկուն ենք․ ընդունակ ենք դիմանալու անհուսալի ապուշների բարբաջանքնեիրին։ բարբաջանքներին։ Մենք մոռացել ենք ինչ բան է զզվանքը, մենք չենք խորշում այն պնակներից, որ տալիս են շներին լիզելու, իսկ հետո սրբում են կեղտոտ փեշով։ Մենք մեծագույն անդեմներ ենք, նույնիսկ երազում չենք խոսում Երկրի լեզուներով։ Մենք ունենք անխափան զենք՝ ֆեոդալիզմի բազիսային տեսությունը, որը մշակվել է լռին առանձնասենյակներում ու լաբորատորիաներում, փոշոտ պեղումնավայրերում, պատկառազդու բանավեճերում․․․
Ափսոս, որ դոն Ռեբան ոչ մի պատկերացում չունի այդ տեսության մասին։ Ափսոս, որ հոգեբանական պատրաստվածությունը մեզանից պոկվում է ինչպես արևայրուքը, մենք ընկնում ենք ծայրահեղությունների մեջ, մենք ստիպված ենք անընդհատ ոգևորել մեզ․ «Ատամներդ սեղմիր ու հիշիր, որ մենք ծպտյալ աստվածներ ենք, որ նրանք չեն գիտակցում, թե ինչ են անում, և նրանցից գրեթե ոչ մեկը մեղավոր չէ, ուստի դու պիտի լինես համբերատար և հանդուրժող․․․» Պարզվում է, մեր հոգու մարդասիրության ջրհորները, որ Երկրի վրա թվում էին անհատակ, ցամաքում են ահավոր արագությամբ։ Սուրբ Միկա, չէ որ մենք իսկական մարդասերներ էինք այնտեղ՝ Երկրում, մարդասիրությունը մեր էության կմախքն էր, Մարդու առաջ խոնարհվելը, Մարդու հանդեպ ունեցած սերը մեզ հասցրեց մարդապաշտության, իսկ այստեղ հանկարծ սարսափով զգում ենք, որ սիրում ենք ոչ թե մարդուն, այլ սոսկ միայն կոմունարին, երկրացուն, մեզ հավասարին․․․ Ավելի ու ավելի հաճախ ենք մտածում․ «Դեհ, հերիք է, մի՞թե սրանք մարդ են։ Մի՞թե սրանք ընդունակ են մարդ դառնալու, թեկուզև ժամանակի ընթացքում»։ Ու այդժամ հիշում ենք Կիրային, Բուդախին, Արատա Սապատավորին, մեծարգո բարոն Պամպային, և բոլորս ամաչում ենք, իսկ դա նույնպես արտառոց ու տհաճ բան է և, ամենակարևորը չի օգնում․․․
Դոն Սերան կաս֊կարմիր կտրեց ու սկսեց երկար֊բարակ կմկմալով արդարանալ, ընդ որում միայն ստում էր։ Սևակնած դոն Տամեոն նորից թունդ էստորյան լցրեց բաժակը, և քանի որ, ինչպես ինքն էր ասում՝ «ոնց որ սկսել էր նախորդ օրվանից, մինչև հիմա չէր կարողանում կանգ առնել», երբ նրանք վեր կացան գնալու, դոն Տամեոյին թևերից բռնած տարան։
Պայծառ արևոտ օր էր։ Հասարակ ժողովուրդը խռնվել էր տների արանքում՝ նայելու բան փնտրելով, գոռգոռում ու սուլում էին իրար վրա ցեխ շպրտող տղաները, պատուհաններից նայում էին սիրունիկ կանայք, թեթևսոլիկ աղախինները ծիկրակում էին խոնավ աչքերով, ու Ռումատայի տրամադրությունը աստիճանաբար բարձրացավ։ Դոն Սերան շատ ճարպկորեն ցած գլորեց մի գեղջուկի և քիչ մնաց ծիծաղից մեռներ, նայելով ոնց է գեղջուկը թպրտում ցեխաջրի մեջ։ Դոն Տամեոն հանկարծ նկատելով, որ սուսերակալը թարս է կապել, գոռաց․ «Կանգնե՛ք», ու սկսեց տեղում պտտվել, ճգնելով ուղղել սուսերակալը։ Դոն Սերայի բաճկոնից էլի ինչ֊որ բան պոկվեց։ Ռումատան բռնեց կողքից վազող դեռատի աղախնի վարդագույն ականջն ու խնդրեց նրան օգնել դոն Տամեոյին, որ իրեն կարգի բերի։ Ազնվազարմ դոներին իսկույն շրջապատեցին անբան չաչանակներն ու սկսեցին խորհուրդներ տալ աղախնին, որը, դրանք լսելով, կաս֊կարմիր էր կտրել, իսկ դոն Սերայի բաճկոնից կարկտի պես ցած էին թափվում կոճակներն ու ճարմանդները։ Երբ նրանք վերջապես առաջ գնացին, դոն Տամեոն սկսեց բարձրաձայն շարադրել իր զեկուցման շարունակությունը, գտնելով, որ «իգական սեռի սիրունիկ անձանց չպետք է դասել գեղջկուհիների և ռամիկների շարքը»։ Հենց այդ ժամանակ էլ կճուճներով բեռնված մի սայլ փակեց նրանց ճանապարհը։ Դոն Սերան մերկացրեց երկու թուրն ու հայտարարեց, որ ազնվազարմ դոներին վայել չէ ճանապարհը թեքել ինչ֊որ կճուճների պատճառով։ Բայց մինչ նա ճգնում էր որոշել, թե որտեղ է վերջանում տան պատը, և որտեղ են սկսվում կճուճները, Ռումատան բռնեց անիվներից ու շուռ տվեց սայլը, բաց անելով ճանապարհը։ Անբանների բազմությունը հիացմունքով երեք անգամ «ուռա՜» գոռաց Ռումատային։ Ազնվազարմ դոներն արդեն ուզում էին շարունակել իրենց ճանապարհը, երբ երրորդ հարկի պատուհանից գլուխը դուրս հանեց հաստլիկ ու ալեհեր խանութպանը և սկսեց նզովել անօրեն պալատականներին, որոնց «հախից շատ շուտով կգա մեր արծիվ դոն Ռեբան»։ Դոները ստիպված եղան կանգ առնել և բոլոր կճուճներն ուղարկել այդ պատուհանից ներս։ Դոն Ռումատան վերջին կճուճի մեջ դրեց Պիցա Վեցերորդի պատկերով երկու ոսկեդրամ ու տվեց շշմած սայլատիրոջը։
― Ի՞նչքան տվեցիր նրան, ― հարցրեց դոն Տամեոն, երբ նրանք վերջապես շարունակեցին իրենց ճանապարհը։
Դոն Տամեոն բացեց աչքերը։
― Ծառայելով թագավորին, ― հայտարարեց նա, ― մենք պարտավոր ենք մշտապես նայել առաջ, դեպի ապագան։ Դ֊դոն Դոն Սատարինան անցած էտապ է։ Հառա՜ջ, ազնվազարմ դոներ։ Ես պետք է գնամ իմ պահակակետը։
― Հառա՜ջ, ― համաձայնեց Ռումատան։
Ռումատան մի ոսկի տարվեց լեյտենանտին ու նրա հետ խոսեց նոր սուսերակալների և թրերը սրելու նոր եղանակների մասին։ Նա ի միջի այլոց նկատեց, որ մտադիր է գնալ դոն Սատարինայի մոտ, որն ունի հին սրվածքով թուր, ու շատ վշտացավ, իմանալով, որ հարգարժան իշխանավորը լրիվ ցնդել է․ դեռ մեկ ամիս առաջ ազատ է թողել իր բոլոր գերիներին, արձակել է դրուժինան, իսկ խոշտանգման հարստագույն զինանոցը անհատույց նվիրել է պետական գանձարանին։ Հարյուրերկուամյա զառամյալը հայտարարել է, որ մնացյալ կյանքը մտադիր է նվիրաբերել բարիք գործելուն և հիմա, երևի, երկար չի ապրի։
Հրաժեշտ տալով լեյտենանտին, Ռումատան դուրս եկավ պալատից ու քայլերն ուղղեց դեպի նավահանգիստ։ Նա քայլում էր՝ շրջանցելով ջրափոսերն ու ցատկելով կանաչ ջրով լցված խանդակների վրայով, անփութորեն հրմշտելով անբան ավարաներին, աչքով անելով աղջիկներին, որոնց վրա, ըստ երևույթին, նրա արտաքինն իրոք անդիմադրելի տպավորություն էր գործում, ողջյուններ էր փոխանակում տիկնանց հետ, որոնց տանում էին պատգարակներով, մտերմորեն բարևում էր ծանոթ ազնվականներին և դիտովորյալ դիտավորյալ չէր նկատում գորշ գրոհայիններին։
Նա մի փոքր թեքվեց, որ մտնի Հայրենասիրական դպրոց։ Այդ դպրոցը երկու տարի առաջ ստեղծվել էր դոն Ռեբայի միջոցներով՝ մանր կալվածատերերի և վաճառականների տհաս զավակներից զինվորական ու վարչական կադրեր պատրաստելու համար։ Դա մի քարաշեն ժամանակակից կառույց էր առանց սյուների և հարթաքանդակների, հաստ պատերով, նեղլիկ հրակնատատիպ պատուհաններով և գլխավոր մուտքի երկու կողմում կանգնած կիսակլոր աշտարակներով։ Անհրաժեշտության դեպքում այս տանը կարելի էր դիմանալ որոշ ժամանակ։
Ռումատան նեղ աստիճաններով բարձրացավ երկրորդ հարկ և խթանները զնգացնելով քարերի վրա, դասարանների մոտով գնաց դեպի դպրոցի տնորենի տնօրենի առանձնասենյակը։ Դասարաններից լսվում էր ձայների բզզոց, աղմուկ, գոռգոռոց։ «Ո՞վ է թագավորը։ Նորին պայծառափայլությունը։ Ովքե՞ր են մինիստրները։ Հավատարիմները, ոչ մի բանում չկասկածողները․․․», «Եվ աստված, մեր արարիչը, ասաց․ «Կնոզովեմ»։ «Կնզովեմ»։ Ու «նզովեց», «․․․Իսկ եթե եղջերափողը երկու անգամ հնչի, ցրվել երկու֊երեք շղթա կազմած, ընդսմին ցած իջեցնելով նիզակները․․․», «Իսկ երբ խոշտանգվողը կորցնում է գիտակցությունը, կտտանքը դադարեցնել․․․»։
Դպրոց, մտածեց Ռումատան։ Իմաստության աղբյուր։ Կուլտուրայի հենարան․․․
Շատ հետաքրքիր կլիներ, եթե այդ Վագային մեր ձեռքը գցեինք ու տանեինք Երկիր, մտածում էր Ռումատան։ Տեխնիկապես դա բարդ չէ։ Դա հենց հիմա էլ կարելի էր անել։ Ի՞նչ կաներ նա Երկրում։ Ռումատան փորձեց պատկերացնել, թե ինչ կաներ Վագան Երկրում։ Հայելապատ, լուսավոր, ծովի կամ փշատերև ծառերի բուրմունքով հագեցած զով սենյակն են գցել մի վիթխարի բրդոտ սարդ։ Սարդը սեղմվում է փայլուն հատակին, ջղաձգորեն շուրջը նայում չար աչքերով և, ի՞նչ, կողքանց գնում է դեպի սենյակի ամենամութ այնկյունն անկյունն ու կծկվում՝ սպառնալից ցցելով թունավոր ծնոտները։ Վագան, անշուշտ, ամենից առաջ կսկսեր փնտրել նեղացածներին։ Եվ, անշուշտ, ամենահիմար նեղացածը նրան կթվար չափից դուրս մաքուր ու իր համար ոչ պիտանի։ Եվ, կհիվանդանար ծերուկը։ Երևի նույնիսկ կմեռներ։ Ասենք, ով գիտի, թե նա ի՜նչ կանի։ Հենց բանն էլ այն է, որ այս հրեշների հոգեբանությունը մի մութ աշխարհ է մեզ համար։ Սուրբ Միկա՜։ Դրանց հոգեբանությունը հասկանալը շատ ավելի բարդ է, քան ոչ մարդկային քաղաքակրթությունների հոգեբանությունը։ Նրանց բոլոր գործողությունները կարելի է բացատրել, սակայն անհնարին է այդ գործողությունների կանխատեսումը։ Հա, գուցե մեռներ ձանձրույթից։ Իսկ միգուցե կտնտղեր շուրջը, կհարմարվեր։ Կհասկանար ինչն ինչոց է և անտառապահ կաշխատեր մի որևէ արգելանոցում։ Չէ՞ որ անհնարին բան է, որ նա չունենա որևէ փոքրիկ, մի անվնաս ձգտում, ցանկություն, որն այստեղ միայն խանգարում է նրան, իսկ այնտեղ կարող է դառնալ նրա կյանքի իմաստը։ Կարծեմ, նա սիրում է կատուներին։ Ասում են, որ նրա որջում մի ամբողջ հոտ կատու կա, և նրանց խնամելու համար հատուկ մարդ ունի։ Եվ նա նույնիսկ վճարում է այդ մարդուն, թեև ժլատ է և կարող էր բավարարվել նրան ահաբեկելով։ Բայց ի՞նչ պիտի նա աներ Երկրում իր ճիվաղային իշխանատենչությամբ։ Այ դա՛ է անհասկանալի։
Ռումատան կանգ առավ պանդոկի առաջ և արդեն ուզում էր ներս մտնել, երբ հանկարծ տեսավ, որ քսակը կորցրել է։ Շփոթված կանգնել էր դռան շեմին (ոչ մի կերպ չէր կարողանում հաշտվել այդպիսի բաների հետ, չնայած սա առաջին դեպքը չէր) ու երկար տնտղում էր բոլոր գրպանները։ Նա ընդամենը երեք քսակ ուներ, ամեն մեկի մեջ՝ տասը ոսկի։ Մի քսակը տվեց դպրոցի տնօրենին՝ հայր Կինին, երկրորդը՝ Վագային։ Երրորդ քսակն անհետացել էր։ Նրա գրպանները դատարկ էին, տաբատի ձախ կողմից խնամքով կտրված էին բոլոր ոսկե ճարմանդները, իսկ գոտուց էլ անհետացել էր դաշույնը։
Հանկարծ նա զգաց, որ բոլոր մկանները ցավում են, ինչպես լինում է ծանր աշխատանքից հետո։ Դե, դե, կամաց, ասաց նա ինքն իրեն։ Ոչ մի սարսափելի բան չի եղել։ Ամեն ինչ անցավ։ Պարզապես բռնկվեցիր, ու հիմա ամեն ինչ անցավ։ Չէ՞ որ ես, այնուամենայնիվ, մարդ եմ, և ամեն մարդկային բան ինձ հատուկ է․․․ Ուղղակի նյարդերս չեն դիմանում։ Նյարդերս ու այս վերջին օրերի լարվածությունը․․․ Ու ամենակարևորը՝ սողեսող մոտեցող այս ստվերի կանխազգացումը։ Հասկանալի չէ, թե որտեղից է սողում այս ստվերը, բայց սողում է ու սողում անխուսափելիորեն․․․
Այս անխուսափելիությունը զգացվում էր ամեն ինչում։ Եվ այն բանում, որ դեռ վերջերս զորանոցներում վախից կծկված գրոհայիններն այժմ լկտիաբար, կացինը ձեռքներին, ազատ ման են գալիս հենց փողոցների մեջտեղում, որտեղով նախկինում իրավունք ունեին քայլել միմիայն ազնիվ դոները։ Զգացվում էր և այն բանում, որ քաղաքից անհետացել էին թափառական երգիչները, հեքիթասացներըհեքիաթասացները, պարողներն ու լարախաղացները։ Եվ այն բանում, որ քաղաքացիներն այլևս չէին երգում քաղաքական բովանդակությամբ քառյակներ, շատ էին լրջացել ու միանգամայն որոշակի գիտեին, թե ինչ է անհրաժեշտ հայրենիքի բարօրության համար։ Եվ այն բանում, որ հանկարծակի ու անհասկանալի կերպով փակվեց նավահանգիստը։ Եվ այն բանում, որ «զայրացած ժողովուրդը» ավերեց ու հրդեհեց հազվագյուտ գրքեր վաճառող բոլոր խանութները՝ ամբողջ թագավորության մեջ այն միակ տեղերը, որտեղ կարելի էր գնել կամ ժամանակավորապես վերցնել Կայսրության բոլոր լեզուներով գրված գրքերը, այդ թվում և Անդրնեղուցի բնիկների այժմ արդեն մեռած, հին լեզուներով գրած մագաղաթները։ Եվ այն բանում, որ քաղաքի զարդը՝ աստղադիտարանի շողշողուն գմբեթը, այսօր սև, փտած ատամի պես մխրճվել էր երկնքի կապույտում, զոհ դառնալով «պատահական հրդեհին»։ Եվ այն բանում, որ վերջին երկու տարվա ընթացքում ալկոհոլի օգտագործումն աճել էր չորս անգամ, և դա Արկանարում, որը հնուց ի վեր հայտնի էր իր անզուսպ հարբեցողությամբ։ Եվ այն բանում, որ ի ծնե տանջված, բազմաչարչար գյուղացիները վերջնականապես գետնի տակն էին մտել Բարեհուսներում, Դրախտավայրերում և Օդային Համբյուրենրում, չհամարձակվելով դուրս գալ իրենց գետնափոր հյուղակներից նույնիսկ անհետաձգելի դաշտային աշխատանքների համար։ Եվ, վերջապես, այն բանում, որ պառավ գիշակեր Վագա Անիվը, հարուստ ավարի հոտն առնելով, տեղափոխվել էր քաղաք․․․
Պալատի խորքերում ինչ֊որ տեղ, պերճաշուք հարկաբաժիններում, որտեղ հոդակապով տառապող և քսան տարի արևի լույս չտեսած թագավորը, իր իսկ նախապապի տղան, վախենալով սեփական ստվերից, ապուշավարի հռհռալով իրար հետևից ստորագրում էր ազնիվ ու անկաշառ մարդկանց տանջալի մահվան դատապարտող հրամաններ, այնտեղ այսօր հասունանում է մի հրեշավոր թարախագունդ, որը շատ շուտով պիտի պայթեր։
Ռումատան ոտքն անզգուշաբար դրեց ջարդված սեխի վրա և գլուխը բարձրացրեց։ Նա գտնվում էր Գերշնորհակալության փողոցում, պատկառելի վաճառականների, դրամափոխների և ոսկերիչների թագավորությունում։ Փողոցի երկու կողմերում կանգնած էին հինավուրց առանձնատներ՝ խանութներով և պահեստներով, մայթերն այստեղ լայն էին, իսկ փողոցը սալարկված էր գրանիտե սալերով։ Սովորաբար այստեղ կարելի էր տեսնել ազնվականներին և մեկ էլ ամենահարուստներին, բայց հիմա Ռումատայինընդառաջ էր գալիս գրգռված ռամիկների հոծ խումբը։ Նրանք զգուշորեն էին անցնում Ռումատայի կողքով, քծնանքով նայելով նրան, իսկ շատերն էլ համենայն դեպս խոնարհ գլուխ էին տալիս։ Վերին հարկերի պատուհաններում երևացող հաստ դեմքերն արտահայտում էին գրգռված հետաքրքրություն։ Առջևում ինչ֊որ տեղ տիրաբար գոռգոռում էին․ «Դե՛հ, շուտ անցիր․․․ Ցրվե՛լ․․․ Շո՛ւտ, արագ․․․»։ Ամբոխի մեջ մարդիկ իրար ասում էին․
― Չարը հենց դրանց մեջ է, ամենից շուտ պետք է վախենալ հենց դրանցից․․․ Որ նայես՝ դրանք սուսիկ֊փուսիկ են երևում, բարի, հարգարժան վաճառական են, բայց ներսում թույն է․․․
Էլի ինչ֊որ մեկին ծեծել են, մտածեց Ռումատան։ Նա ուզեց թեքվել և չանցնել այն տեղով, որտեղից գալիս էր ամբոխը, և որտեղ գոռում էին՝ «ցրվել»։ Բայց չթեքվեց։ Միայն ձեռքով ուղղեց խռնված մազերը, որ երևա գլխին դրած ոսկե ապարոշի քարը։ Քարը ոչ թե քար էր, այլ հեռահաղորդիչի օբյեկտիվ, և ապարոշն էլ ոչ թե ապարոշ էր, այլ ռադիոհաղորդիչ։ Երկրի վրա գտնվող պատմաբանները տեսնում և լսում էին այն ամենը, ինչ տեսնում ու լսում էին մոլորակի ինը մայրցամաքներում գտնվող երկու հարյուր հիսուն հետախույզները։ Այդ իսկ պատճառով հետախույզները պարտավոր էին տեսնել և լսել։
Կզակը վեր տնկելով և կողքերից կախված սրերը ցցելով, որ ինչքան հնարավոր է շատ մարդու դիպչի, Ռումատան ուղիղ գնաց դեպի փողոցի մեջտեղում խռնված մարդիկ, և նրանք իսկույն մի կողմ նետվեցին, ճանապարհ բացելով նրա համար։ Ներկված մռութներով չորս թիկնեղ֊բեռնակիրներ թիկնեղ բեռնակիրներ հայտնվեցին փողոցում՝ մի արծաթափայլ պատգարակով։ Վարագույրի հետևից երևաց գեղեցիկ ու սառը մի դեմք՝ ներկված թարթիչներով։ Ռումատան իսկույն հանեց գլխարկն ու խոնարհվեց։ Դա դոնա Օկանան էր՝ մեր արծիվ դոն Ռեբայի այժմյան սիրուհին։ Տեսնելով հոյակապ ասպետին, նա բազմանշանակ ու քնքուշ ժպտաց։ Կարելի էր առանց մտածելու տալ մի երկու տասնյակ ազնվազարմ դոների անուններ, որոնք այդպիսի ժպիտի արժանանալուն պես գլխապատառ կնետվեին իրենց տիկնանց ու սիրուհիների մոտ, որ հայտնեն ուրախ լուրը․ «Հիմա թող բոլորը վախենան, ում ուզեմ հիմա կառնեմ ու կծախեմ․․․»։ Նման ժպիտները հազվադեպ բան են և հաճախ էլ անասելիորեն թանկ․․․ Ռումատան կանգնեց, հայացքով ուղեկցելով պատգարակը։ Պետք է վճռել, մտածեց նա։ Վերջապես պետք է վճռել․․․ Ու ամբողջ մարմնով սարսռաց, մտածելով, թե դա որքան թանկ կնստի իր վրա։ Բայց դա պե՛տք է։ Պետք է․․․ Որոշված է, մտածեց նա, միևնույն է, ուրիշ ելք չկա։ Այսօր երեկոյան։ Նա հասավ զինավաճառի խանութին, որտեղ արդեն մտել էր դաշույններ նայելու և բանաստեղծություններ լսելու համար, ու նորից կանգ առավ։ Ա՜յ քեզ բան․․․ Ուրեմն քո հերթն էր եկել, բարի հայր Գաուկ․․․
Ամբոխն արդեն ցրվել էր։ Խանութի դուռը պոկված էր տեղից, պատուհանները ջարդված էին։ Շեմին կանգնել էր մի աժդահա գրոհային և ոտքը դրել դռան կողափայտին։ Մի ուրիշ գրոհային՝ ավելի փոքրամարմին, պպզել էր պատի տակ։ Փողոցում քամին գլորում էր ճմրթված թղթերը։
― Ի՞նչ է եղել այտեղ, ― հարցրեց։
Թաքնված ուսյալի հախից եկանք, ― գրգռված ասաց լակոտը։
Աժդահան, առանց դիրքը փոխելու, շարունակեց ծծել մատը։
Զգա՛֊ստԶգա՛ստ, ― ձայնը չբարձրացնելով՝ հրամայեց Ռումատան։
Լակոտը հապշտապ վեր թռավ և գետնից վերցրեց կացինը։ Աժդահան մի քիչ մտածեց, բայց և այնպես ոտքն իջեցրեց ու բավական ուղիղ կանգնեց։
Ռումատան շրջվեց ու հեռացավ։ Բարի, թույլ Գաուկ։ Հրեշը սիրտ ունի։ Ու մենք գիտենք նրա սրտի տեղը։ Եվ դա է ամենասոսկալին, իմ լուռ, անզոր բարեկամ։ Մենք գիտենք, որտեղ է այս սիրտը, բայց չենք կարող կտոր֊կտոր անել այն, առանց թափելու ահաբեկված, մոլորված, կուրացած ու ոչ մի կասկած չունեցող հազարավոր մարդկանց արյունը։ Իսկ նրանք շատ֊շատ են, անհուսալիորեն շատ, հավիտենական անշնորհակալ աշխատանքից կուրացած, ստորացած, իրենց կոպեկից զատ ուրիշ բանի մասին մտածելու անկարող․․․ Առայժմ դեռ չի կարելի սովորեցնել նրանց, համախմբել, ուղղություն տալ, փրկել նրանց հենց իրենցից․․․ Շո՛ւտ, շա՛տ շուտ՝ մի քանի հարյուրամյակ շուտ Արկանարում գլուխ բարձրացրեց գորշ ճահիճը, ու հիմա նա չի հանդիպի հակահարվածի։ Եվ մնում է միայն մի բան՝ փրկել այն քչերին, որոնց դեռ հնարավոր է փրկել՝ Բուդախին, Տառային, Նանինին, ևս մի տասնյակ, դե գուցե երկու տասնյակ հոգու․․․
Բայց սոսկ այն միտքը, որ հազարավոր ուրիշ մարդիկ, թեկուզև պակաս տաղանդավոր, բայց նույնպես ազնիվ, իսկապես ազնիվ մարդիկ անխուսափելիորեն դատապարտված են, սարսափեցնում էր նրա սիրտը և համակում սեփական ստորության զգացումով։ Ժամանակ առ ժամանակ այդ զգացողությունն այնպես էր սրվում, որ գիտակցությունը շաղվում էր, և Ռումատան ասես արթմնի տեսնում էր կրակոցների մանուշակագաույն մանուշակագույն ցոլքերով պարուրված գորշ տականքների մեջքները և դոն Ռեբայի մշտապես ողորմելի, անգույն ու անասնական վախից ծռմռված դեմքը, ու դանդաղորեն դեպի իր ներսը փլվող Ուրախ Աշտարակը․․․ Այո, դա երազանք էր։ Դա իսկական գործ կլիներ, իսկական տեսանելի ներգործություն․․․ Բայց հետո․․․ Այո, Ինստիտուտում ճիշտ են։ Հետո կլինի անխուսափելին։ Արյունահեղ քաոս երկրում։ Վագայի գիշերային բանակը դուրս կգա իր որջից՝ տասը հազար մարդասպաններ, որոնց նզովել են բոլոր եկեղեցիները, տասը հազար ջարդարարներ, բռնաբարողներ, պղնձամորթ բարբարոսների հորդաները ցած կիջնեն լեռներից և կբնաջնջեն բոլորին՝ ծեր ու մանուկ․ սարսափից կուրացած գյուղացիների ու քաղաքացիների վիթխարի բազմությունները կփախչեն անտառներն ու լեռները, անապատները, և քո համախոհները՝ ուրախ ու խիզախ մարդիկ, իրար փոր կթափեն իշխանության համար մղվող դաժան պայքարում և քո անխուսափելի բռնի մահից հետո գնդացրիդ տիրանալու իրավունքի համար․․․Եվ քո անհեթեթ մահը, որ վրա կհասնի լավագույն ընկերոջդ տված գինու գավաթից, կամ էլ վարագույրի հետևից արձակված նետից․․․ Եվ քարացած դեմքը նրա, ու Երկիրը կուղարկի քեզ փոխարինելու, և նա այստեղ կտեսնի ամայի, արնաշաղախ, հրդեհներով բռնաված բռնված մի երկիր, որտեղ ամեն, ամեն ինչ հարկ կլինի սկսել նորից․․․
Երբ Ռումատան ոտքի հարվածով բացեց իր տան դուռը և մտավ հոյակապ ու հնատեսք նախասենյակը, նա ամպի պես սևակնած էր։ Մուգան՝ սպիտակահեր ու կորամեջք ծառան, որն ուներ սպասավոր աշխատելու քառասուն տարվա ստաժ, նրա տեսքից կծկվեց և, գլուխն ուսերի մեջ քաշած, նայում էր, թե կատաղած երիտասարդ պարոնը ինչպես է հագից հանում, շպրտում գլխարկը, թիկնոցն ու ձեռնոցները, նստարանին է գցում սրերը և բարձրանում է իր ննջարանը։ Հյուրասենյակում Ռումատային էր սպասում Ունոն։
― Երևի մի պոռնիկ։ Իսկ գուցե՝ դոնա։ Վարմունքով ոնց որ պոռնիկ լինի․ քնքուշ է, բայց հագնված է ազնվականի պես․․․ Սիրուն է․․․
Կիրան է, ― թեթևացած ու գորովանքով մտածեց Ռումատան։ Ի՜նչ լավ է։ Ո՞նց է զգացել, փոքրիկս․․․ Նա կանգնեց, փակելով աչքերն ու մտքերն ի մի ժողովելով։
― Հը՜, քշե՞մ, ― գործնականորեն հարցրեց Ունոն։
Ռումատան կանգնեց նրա կողքը ու շոյեց մազերը։ Աղջիկը փայլուն ու չար աչքերով նայում էր մի կետի։ Ի՞նչ կարող էր ասել նա աղջկան։ Եվ գրկեց նրան ու տարավ պառկեցրեց բազմոցին, իսկ ինքը նստեց կողքն ու սկսեց պատմել բյուրեղապակյա տաճարների, մի քանի մղոն ձգվող ծաղկուն այգիների մասին, որտեղ չկան հոտած ճահիճներ, մոծակներ ու չար ոգիներ, կախարդական սփռոցի ու թռչող գորգի մասին, իր ընկերների՝ հպարտ, զվարթ ու բարի մարդկանց մասին։ Ծովերից ու լեռներից այն կողմ գտնվող դյութիչ մոլորակի մասին, որն ունի մի տարօրինակ անուն՝ Երկիր։ Կիրան լսում էր լուռ և ուշադիր, ու միայն ավելի ուժեղ էր սեղմվում նրան, երբ դրսից հասնում էր պայտած կոշիկների դոփյունը՝ դը՛մբ, դը՛մբ, դը՛մբ․․․
Կիրան մի հրաշալի հատկություն ուներ՝ ի սրտե և անշահախնդրորեն հավատում էր լավին։ Եթե այդպիսի հեքիաթ պատմեին ճորտ գյուղացուն, նա թերահավատորեն կփնչացներ, թևքով կսրբեր փսլինքն ու կգնար, առանց մի խոսք ասելու, հետո շուռ կգար ու խճահարությամբ խղճահարությամբ կնայեր բարի ու սթափ ազնվազարմ դոնին, իբր, ափսոս, շատ ափսոս, որ նա խելքը թռցրել է։ Եթե Ռումատան այս բաները պատմեր դոն Տամեոյին ու դոն Սերային՝ չէին լսի մինչև վերջ, մեկը կքներ, իսկ մյուսը զկռտալով կասեր․ «Դա գիտենք, շ․․․շատ ազ․․․զնիվ բան է, իսկ կնիկների՞ հարցը ոնց է էնտեղ․․․»։ Բայց դոն Ռեբան ուշադիր կլսեր մինչև վերջ, իսկ հետո աչքով կաներ իր գրոհայիններին, որ ջարդեն ազնվազարմ դոնի ոսկորներն ու պարզեն, թե ազնվազարմ դոնը ումի՞ց է լսել այդ վտանգավոր հեքիաթները և ո՞ւմ է հասցրել դրանք պատմել․․․
Երբ Կիրան, հանգստանալով, քնեց, Ռումատան համբուրեց աղջկա խաղաղ, քնած դեմքը, ծածկեց նրան իր ձմեռային մորթեկար թիկնոցով ու ոտնաթաթերի վրա դուրս եկավ սենյակից, զգույշ ծածկելով անդուր ճռացող դուռը։ Անցնելով մութ տան միջով, նա իջավ ծառաների սենյակը և, չնայելով իր առջև խոնարհված գլուխներին, ասաց․
Երեք տարի առաջ նա դուրս լողաց պալատական գրասենյակի բորբոսնած նկուղներից և ընդամենը մի խղճուկ, աննկատելի, քծնող չինովնիկ էր՝ դժգույն ու նույնիսկ մի տեսակ կապտավուն դեմքով։ Հետո հանկարծ բանտարկվեց և մահապատժի ենթարկվեց այն ժամանակվա առաջին մինիստրը, խոշտանգումներից մահացան սարսափից խելակորույս և ոչ մի բան չհասկացող բարձրաստիճան պաշտոնյաներ, և ասես նրանց դիակների վրա վիթխարի գունատ սնկի պես աճեց միջակության այս կառչուն ու դաժան հանճարը։ Նա ոչնչություն է։ Եվ հայտնի չէ՝ որտեղից։ ― Նա մի հզոր ուղեղ չէ՝ թուլակամ տիրակալի մոտ, որպիսին նախկինում եղել են պատմության մեջ, նա մեծ ու զարհուրելի մարդ չէ՛, որն իր ողջ կյանքը նվիրում է տերության միավորման գաղափարների համար մղվող պայքարին։ Նա ո՛չ ոսկեպաշտ է, ո՛չ էլ պատահականորեն իշխանության գլուխ անցած մարդ, որը մտածում է միայն կանանց ու ոսկու մասին, որը աջուձախ սպանում է հանուն իշխանության և իշխում է, որ սպանի։ Նույնիսկ փսփսում են, որ նա իրականում ոչ էլ դոն Ռեբան է, որ դոն Ռեբան ուրիշ մարդ է, իսկ սա աստված գիտե, թե ով է՝ դե նմանակ, սատանա։
Նրա բոլոր մտահղացումները տապալվեցին։ Նա իրար դեմ հրահրեց թագավորության երկու ազդեցիկ տոհմերին, որ ջլատի նրանց ու հարձակվի բարոնության վրա։ Բայց այդ տոհմերը հաշտվեցին, գավաթների զրնգոցի ուղեկցությամբ հռչակեցին իրենց հավիտենական դաշնը ու թագավորից խլեցին բավականին մեծ հողակտոր, որը հնուց ի վեր պատկանում էր Արկանարցի Տոցեներին։ Նա պատերազմ հայտարարեց Իրուկանին, ինքը զինվորներին առաջնորդեց մինչև սահման, խեղդամահ արեց նրանց ճահիճներում ու անհետ կորցրեց անտառներում, ամեն ինչ թողեց բախտի քմահաճույքին ու հետ փախավ Արկանար։ Շնորհիվ դոն Գուգի ջանքերի, որի մասին նա, իհարկե, նույնիսկ չէր էլ կասկածում, նրան հաջողվեց Իրուկանի հերցոգի հետ հաշտություն կնքել՝ սահմանամերձ երկու քաղաքներ նրան զիջելու գնով։ Հետո թագավորը ստիպված եղավ հիմնովին դատարկել ամայացած գանձարանը, որ կարողանա ճնշել ամբողջ երկրով մեկ ծավալված գյուղացիական ապստամբությունները։ Մի ուրիշ մինիստր այսպիսի սխալների համար վաղուց գլխիվայր կախված կլիներ Ուրախ Աշտարակի գագաթից, բայց դոն Ռեբան մնաց իր տեղում։ Նա ցրեց կրթությամբ ու բարեկեցությամբ զբաղվող մինիստրությունները, ստեղծեց թագի պահպանության մինիստրություն, կառավարական պաշտոններից ազատեց տոհմիկ ազնվականներին և հատուկենտ գիտնականներին, վերջնականապես քայքայեց տնտեսությունը, գրեց «Հողագործի անասնական էության մասին» աշխատությունը և, վերջապես, մեկ տարի առաջ կազմակերպեց «պահնորդական գվարդիան»՝ «Գորշ վաշտերը»։ Հիտլերին հովանավորում էին մոնոպոլիաները, դոն Ռեբային ոչ ոք չէր հովանավորում, և ակնհայտ էր, որ վերջ ի վերջո գրոհայինները կուլ կտան նրան, ոնց որ ճանճի։ Բայց նա շարունակում էր քանդել ու ավերել, մի անհեթեթությունից հետո անել մյուսը, ասես ճգնում էր խաբել ինքն իրեն, ասես ուրիշ բան չգիտեր, բացի մի խելացնոր նպատակից՝ բնաջնջել կուլտուրան։ Վագա Անվի պես նա էլ անցյալ չուներ։ Երկու տարի առաջ ամեն մի ստահակ ազնվական արհամարհանքով էր խոսում «թագավորին մոլորեցրած ոչնչության ոչնչության» մասին, բայց հիմա որ ազնվականին էլ որ հարցնես՝ նա իրեն կանվանի թագի պահպանության մինիստրի ազգականը մայրական գծով։
Հիմա էլ Բուդախն է նրան պետք։ Նորից անհեթեթություն։ Նոից Նորից մի վայրենի հաշվեհարդար։ Բուդախը ուսյալ է։ Ուսյալներին ցից հանել։ Հանդիսավոր աղմուկ աղաղակով, որ բոլորը տեսնեն։ Բայց աղմկալի հանդիսավորություն չկա։ Ուրեմն, նրան հարկավոր է կենդանի Բուդախը։ Ինչո՞ւ։ Ռեբան այնքան հիմար չէ, որ հույս ունենա, թե Բուդախին կստիպի իր համար աշխատել։ Իսկ միգուցե հիմա՞ր է։ Իսկ գուցե դոն Ռեբան պարզապես հիմար ու հաջողակ բախտախնդրի մեկն է, ինքն էլ հաստատ չգիտի, թե ինչ է ուզում, և խորամանկորեն իրեն հիմարի տե՞ղ է դնում բոլորի մոտ։ Ծիծղելի Ծիծաղելի է, բայց ես երեք տարի հետևում եմ նրան ու մինչև հիմա չեմ հասկացել, թե նա ինչ է ներկայացնում իրենից։ Ասենք, եթե նա հետևեր ինձ, նույնպես ոչ մի բան չէր հասկանա։ Ամեն ինչ կարող է պատահել, ու հենց սա է զավեշտականը։ Բազիսի տեսությունը մասնակիացնում է հոգեբանական նպատակաուղղվածության հիմնական տեսակները միայն, իսկ իրականում այդ տեսակները այնքան շատ են, որքան որ մարդիկ, և ով ասես կարող է հայտնվել իշխանության գլուխ։ Օրինակ, ամբողջ կյանքում հարևաններին վիրավորող նվաստացնող մարդուկը։ Նա թքում է ուրիշի կաթսաների մեջ, մանրած ապակի է լցնում ուրիշի խոտի մեջ։ Նրան, իհարկե, կբռնեն, բայց նա կհասցնի ուզածի չափ թքոտել, կեղտոտել, ծաղրել մարդկանց․․․ Եվ նա բնավ չի մտածի, որ պատմության մեջ իր հետքն անգամ չի մնա, կամ որ հեռավոր սերունդները գլուխ կկոտրեն, որ նրա վարքը հարմարեցնեն պատմական հաջորդականությունների տեսությանը։
Հիմա ես տեսության հետ ոչ մի գործ չունեմ, մտածեց Ռումատան։ Ես միայն մի բան գիտեմ․ մարդը բանականության օբյեկտիվ կրողն է, այն ամենը, ինչ խանգարում է բանականության զարգացմանը՝ չարիք է, և այդ չարիքը հարկավոր է ամեն կերպ ոչնչացնել ամենակարճ ժամկետներում։ Ամե՞ն կերպ։ Արդո՞ք ամեն․․․ Ոչ, երևի, ոչ ամեն․․․ Թե՞ ամեն։ Փսլնքոտ, մտածեց նա իր մասին։ Պետք է վճռել։ Միևնույն է, վաղ թե ուշ պետք է վճռել։
Հյուրերն արդեն հավաքվել էին, բայց դոնա Օկանան դեռ չէր հայտնվել։ Խորտիկներով ծածկված ոսկեզօծ սեղանի մոտ կորացնելով մեջքները ու տնկելով նիհար քամակները, ցուցադրաբար կոնծում էին թագավորական գվարդիականները, որոնք հռչակաված էին իրենց մենամարտերով ու սեքսուալ արկածներով։ Բուխարու մոտ հռհռում էին մաշված տիկնայք, որոնք արդեն բավականին տարիքով էին և անշուք, ու հենց դրա համար էլ դոնա Օկանան վերցրել էր նրանց որպես խորհրդապահներ։ Կանայք իրար կողք նստած էին ցածր բազմոցներին, իսկ նրանց առաջ անընդհատ շարժվող բարակ ոտքերով ծռմռվում էին երեք ծերուկներ՝ անցյալ գահապահության ժամանակների հայտնի պճնամոլները և վաղուց մոռացված անեկդոտների վերջին գիտակները։ Բոլորը գիտեին, որ ոչ մի սալոն սալոն չէ առանց այս ծերուկների։ Դահլիճի կենտրոնում, երկարաճիտ կոշիկներով ոտքերը չռած, կանգնել էր դոն Ռիպատը՝ Ռումատայի հավատարիմ և բնավ էլ ոչ հիմար գործակալը, գորշ վաշտի լեյտենանտը, որն ուներ հոյակապ բեղեր և չուներ ոչ մի սկզբունք։ Խոշոր, կարմիր ձեռքերը կաշվե գոտու տակ խրած, նա լսում էր դոն Տամեոյին, որն ամեն ինչ իրար խառնելով շարադրում էր հօգուտ առևտրական խավի գեղջուկներին ճնշելու նոր նախագիծը, և մերթ ընդ մերթ աչքի պոչով նայում էր դոն Սերայի կողմը, որն իրեն պատեպատ էր գցում, ըստ երևույթին, դուռ փնտրելով։ Անկյունում զգուշավոր հայացքները գցելով այսուայն կողմ, ղանձիլով տապակած կոկորդիլոսի միս էին ուտում երկու նշանավոր դիմանկարիչներ, իսկ նրանց մոտ, պատուհանի որմնախորշում նստած էր տարիքոտ, սևազգեստ դայակը, որին դոն Ռեբան հատուկ նշանակել էր դոնա Օկանակյին հետևելու համար։ Նա անթարթ հայացքով նայում էր դեմն ու եբեմն անսպասելիորեն ամբողջ մարնով մարմնով առաջ էր նետվում։ Բոլորից մի կողմ քաշված՝ թղթախաղով էին զբաղված թագավորական տոհմի անձն ու Սոանի դեսպանության քարտուղարը։ Թագավորական անձը խարդախություն էր անում, քարտուղարը համբերատար ժպտում էր։ Հյուրասենյակում նա միակ մարդն էր, որ զբաղված էր գործով՝ նյութեր էր հավաքում իր հերթական դեսպանական զեկույցի համար։
Սեղանի մոտ խմբված գվարդիականները աշխույժ բացականչություններով դիմավորեցին Ռումատային։ Ռումատան մտերմաբար աչքով արեց նրանց ու մոտեցավ հյուրերին։ Նա խոնարհաբար ողջունեց զառամյալ պճնամոլներին, մի քանի հաճոյախոսություն նետեց պառավ խորհրդապահներին, որոնք իսկույն աչքները գցեցին նրա ականջի հետևը խրած սպիտակ փետուրին, թփթփացրեց թագավորական անձի ճարպոտ մեջքին և քայլերն ուղղեց դեպի դոն Ռիպատան ու դոն Տամեոն։ Երբ նա անցնում էր պատուհանի որմնախորշի մոտով, դայակը նորից տեղից ընկնելու շարժում արեց, և նրանից գինու թունդ հոտ փչեց։
― Նրան ցույց տվեք, թե ինչ բան է գվարդիան, ազնվազարմ Ռումատա, ― ասաց երրորդը։
Ռումատան վերցրեց գավաթն ու հանկարծ տեսավ դոնա Օկանային։ Նա կանգնել էր դռան շեմին, թափահարելով հովհարն ու նվաղուն շարժելով ուսերը։ Այո, նա սիրուն էր։ Հեռվից նույնիսկ գեղրցկուհի գեղեցկուհի էր։ Նա Ռումատայի ճաշակով չէր, բայց իսկապես գեղեցիկ էր այդ հիմար վավաշոտ հավը։ Խոշոր, կապույտ, մտքից ու ջերմությունից զուրկ աչքեր, քնքուշ, բազմափորձ բերան, շքեղ, հմտորեն ու ջանադիր կերպով մերկացված մարմին․․․
Ռումատայի հետևում կանգնած գվարդիականը, չկարողանալով իրեն զսպել, բավականին բարձր չպպացրեց։ Ռումատան, առանց հետ նայելու, գավաթը խցկեց նրա ձեռքը և քայլեց դոնա Օկանայի կողմը։ Հյուրասենյակում գտնվորղները հայացքները հեռացրին նրանից ու գործնական տեսքով սկսեցին խոսել դեսուդենից․․․
― Ազնվազարմ դոներ, զվարճացե՜ք։ Ես ու դոն Ռումատան հիմա կգանք։ Ես խոստացել եմ նրան ցույց տալ իմ նոր իրուկանյան գորգերը․․․
― Մեզ շատ չթողնեք մենակ, կախարդուհի, ― մկմկաց կմկմաց ծերուկներից մեկը։
― Գեղուհի՜, ― քաղցր ծոր տվեց մյուսը։ ― Փերի՜․․․
Պանդոկապանն ինքը ուղեկցեց ազնվազարմ դոներին մաքուր մասը։ Այստեղ քիչ մարդ կար։ Անկյունում մռայլ ուրախանում էին մի խումբ գորշ սպաներ՝ նեղլիկ համազգեստով չորս լեյտենանտ և երկու կապիտան, որոնք հագել էին թագի պահպանության մինիստրության նշանաքուղերով կարճ թիկնոցներ։ Նրանք փոքր կումերով գարեջուր էին խմում և պրպտուն հայացքները ոչ մի վարկյան չէին կտրում դռնից։
Բարոնը փլվեց ազատ սեղանի մոտ դրված աթոռին, խեթ֊խեթ նայեց գորշ սպաներին ու փնթփնթաց․ «Այստեղ էլ թափթփուկներից պրծում չկա․․․»։ Բայց հենց այդ պահին գոգնոց հագած մի մարմնեղ կին մատուցեց առաջին կերակրատեսակը։ Բարոնը փնչացրեց, գոտու տակից դուրս քաշեց դաշույնը և ձեռնամուխ եղավ կերուխումին։ Նա լուռ սկսեց խժռել եղջերվամսի խոշոր կտորները, աղ դրած կաղկամորթներըկակղամորթները, ծովային խեցգետինները, սալաթի խրձերն ու մայոնեզները, այս ամենը թրջելով գինու, գարեջրի, տնական գարեջրի և գինեխառն գարեջրի հեղեղով։ Անփող դոները մեկ֊մեկ, երկու֊երկու սկսեցին հավաքվել նրա սեղանի մոտ, ու բարոնը նրանց դիմավորում էր ձեռքի աշխույժ թափահարումով և խուլ կռնչոցով։
Հանկարծ նա դադարեց ուտել, չռած աչքերով նայեց Ռումատային ու որոտաց ահեղաձայն․
― Այդպե՜ս, ― ասաց Ռումատան։
Պաշտոնապես նրան մեղադրեցին լրտեսության մեջ։
Բայց․․․ ― Դոն Ռիպատը կմկմաց ու աչքերը գցեց հատակին։ ― Ես կարծում եմ․․․ Ինձ թվում է․․․
― Հասկանում եմ, ― ասաց Ռումատան։
Բարոն Պամպան չտեսնաված քեֆ արեց այդ գիշեր։ Անփող դոների ուղեկցությամբ, որոնք շատ արագ կորցրին մարդկային կերպարանքը, նա մի վիթխարի շրջան գործեց՝ մտնելով արկանարյան բոլոր գինետները, ու գինուն տալով ամեն ինչ, նույնիսկ շքեղ գոտին, սպառելով աներևակայելի քանակությամբ խմիչք ու խորտիկներ, և ճանապարհին մոտ ութ անգամ կռվի բռնվեց։ Համենայն դեպս, Ռումատան հստակ հիշում էր ութ կռիվները, որոնց ինքը խառնվել էր, ճգնելով բաժանել կռվողներին, որ գործը չհասնի սպանության։ Ուրիշ բան նա այլևս չէր հիշում, ամեն ինչ թաղված էր մշուշի մեջ։ Այդ մշուշից մերթ հառնում էին ատամների մեջ դաշույն խրած գիշատիչ մռութներ, մեկ վերջին անփող դոնի անհեթեթ վշտահար դեմքը, որին բարոն Պամպան փորձում էր ստրկության վաճառել նավահանգստում, մերթ՝ մեծքթանի փրփրած իրուկանցուն, որը կատաղած պահանջում էր վերադարձնել իր ձիերը․․․
Սկզբում Ռումատան դեռ մնում էր որպես հետախույզ։ Բարոնին հավասար խմում էր իրուկանյան, էստորական, սոանայն, արկանարյան, սակայն ամեն անգամ նոր տեսակի գինու անցնելուց առաջ թաքուն կասպարամիդի մի հաբ էր դնում բերանը։ Նա դեռ պահպանում էր սթափությունը և, ըստ սովորության, նկատում էր խաչմերուկներում ու կամուրջների մոտ խմբված գորշ գրոհային պարեկներին, սոանյան ճանապարհի վրա գտնվող հեծայլ հեծյալ բարբարոսների ուղեկալը, որտեղ բարոնին հաստատ կգնդակահարեին, եթե Ռումատան չիմանար բարբարոսների լեզուն։ Նա հստակ հիշում էր, ինչպես ապշեց այն մտքից, երբ գլխի ընկավ, որ Հայրենասիրական դպրոցի առաջ անշարժ կանգնած կնգուղավոր, սև սքեմներով դիվային զինվորների շարքը վանքի դրուժինան է։ Եկեղեցին ի՞նչ գործ ունի այստեղ, մտածեց նա։ Այդ ո՞ր օրվանից է Արկանարում եկեղեցին միջամտում աշխարհիկ գործերին։
Նա դանդաղ էր հարբում, բայց և այնպես հարբեց միանգամից, և երբ մի պահ սթափվելով իր դիմաց տեսավ կտոր֊կտոր արված կաղնե սեղանը ինչ֊որ անծանոթ սենյակում, ձեռքում բռնած սուրը և իրեն ծափահարող անփող դոներին, մտածեց, որ տուն գնալու ժամանակն է։ Բայց արդեն ուշ էր։ Կատաղության և ամեն մարդկայինից ազատագրվելու նողկալի ու անպատկառ բերկրանքի ալիքն արդեն կլանել էր նրան։ Նա դեռևս մնում էր երկրացի մարդ, հետախույզ, ժառանգը կրակի ու երկաթի մարդկանց, որոնք հանուն վեհ նպատակի չէին խնայում ոչ իրենց, ոչ էլ ուրիշներին։ Նա չկարողացավ դառնալ Ռումատա Էստորացի, քսաներորդ սերունդը ռազմաշունչ նախնիների, որոնք հռչակված էին իրենց կողոպուտներով և հարբեցողությամբ։ Բայց նա այլևս կոմունար էլ չէր։ Նա այլևս ոչ մի պարտականություն չուներ Էքսպերիմենտի հանդեպ։ Նրան մտահոգում էին սոսկ իր հանդեպ ունեցած պարտականությունները։ Նա այլևս ոչ մի կասկած չուներ։ Ամեն ինչ պարզ էր նրան, բացարձակապես ամեն ինչ։ Նա հաստատ գիտեր, թե ով է այս ամենի մեղավորը, և հաստատ գիտեր, թե ինքն ինչու է ուզում սրակոտոր անել, ողջակիզել, նիզակներով ու եղաններով պալատի աստիճաններից ներքև շպրտել ոռնացող ամբոխին։
Նա հիշեց, երբ արդեն մոտենում էր տանը և, հիշելով, կանգ առավ։
․․․ Մի կողմ շպրտելով Ունոյին, աստիճաններով բարձրացավ ու մտավ նրա մոտ որպես տեր, ու լաուսամփոփի լուսամփոփի լույսի տակ տեսավ աղջկա սպիտակ դեմքը, սարսափից և զզվանքից խոշորացած աչքերը, և այդ աչքերում տեսավ ինքն իրեն՝ օրորվող, ոտքի վրա չկանգնող, կախ ընկած փսլնքոտ շրթունքով, քերծված բռունցքներով, կեղտոտ հագուստով, տեսավ երակներում կապույտ արյուն հոսող լկտի ու ստոր ստահակին, և այդ հայացքը հետ շպրտեց նրան դեպի սանդուղք, ներքև, միջանցք, մութ փողոց և հեռու, ավելի հեռու, ինչքան հնարավոր է հեռո՛ւ, հեռո՛ւ․․․
Ատամներն իրար սեղմելով և զգալով, որ ներսում ամեն ինչ սառել է ու քարացել, նա զգուշորեն բացեց դուռը և ոտնաթաթերի վրա մտավ միջանցք։ Անկյունում, վիթխարի ծովային կաթնասունի նման խաղաղ քնած էր բարոնը։ «Ով է», ― բացականչեց Ունոն, որն աղեղնազենը ծնկներին դրած ննջում էր աթոռի վրա։ «Կամաց», ― շշուկով ասաց Ռումատան։ ― Գնանք խոհանոց։ Մի տակառ ջուր բեր, քացախ, նոր շորեր։ Շուտ»։
Ռումատան բացեց աչքերը։
Ջուր եմ ուզում, ― ասաց նա։ ― Առավոտյան ես չեմ խմում։
Կիրան դուրս եկավ սենյակից, և Ռումատան լսեց, թե նա ինչպես հանգիստ ու զրնգուն ձայնով է խոսում Ունոյի հետ։ Հետո վերադարձավ սենյակ, նստեց նրա բազկաթոռի կողքին ու սկսեց պատմել երազը, իսկ Ռումատան լսում էր հոնքերը խոժոռելով և զգալով, թե ինչպես ամեն րոպե պատն ավելի է հաստանում ու անխորտակելի դառնում, և ինչպես է այդ պատն իրեն հեռացնում իր միակ, այս հրեշավոր աշխարհում իսկապես հարազատ իր միակ էակից։ Եվ այնժամ նա ամբողջ մարմնով ընդոստ զարնվեց այդ պատին․
Շատ ցավալի կլինի, մտածում էր Ռումատան, եթե հիմա ինձ սպանեն։ Տկարամիտների այս կույտը կլինի վերջին բանը, որ ես տեսնում եմ կյանքում։ Միայն հանկարծակիությո՛ւնը։ Ինձ կփրկի միայն հանկարծակիությունը։ Ինձ ու Բուդախին։ Գտնել հարմար պահն ու հանկարծակի հարձակվել։ Անակնկալի բերել նրան, չթողնել, որ բերանը բացի, չթողնել, որ ինձ սպանի, բոլորովին պետք չէ, որ ես մեռնեմ։
Նա մոտեցավ ննջարանի դռանը և, երկու ձեռքով բռնելով թուրը ու թեթևակի ծալելով ծնկները, մոտեցավ թագավորական մահճին։ Թագավորին գուլպաներ էին հագցնում։ Արարողությունների մինիստրը, շունչը պահած, հետևում էր երկու սենեկապետների ճարպիկ ձեռքերին։ Տրորված անկողնու մոտ կանգնած էր դոն Ռեբան և կամացուկ խոսում էր գորշ թավշից զինվորական համազգեստ հագած մի նիհար ու լողլող մարդու հետ։ Դա Ցուպիկն էր՝ Արկանարի գրոհայինների առաջնորդներից մեկը, արքունական պահակապետը։ Դոն Ռեբան փորձառու պալատական էր։ Դատելով նրա դեմքից՝ խոսակցությունը գնում էր կամ զամբիկի, կամ էլ թագավորի զարմուհու առաքինի վարքի մասին․․․ Իսկ հայր Ցուպիկը, որպես զինվորական մարդ (նախկինում խանութպան), չէր կարողանում տիրապետել իր դեմքին։ Նա մռայլվում էր, շրթունքները կծում, թրի երախակալը բռնած նրա մատները մեկ սեղմվում էին, մեկ՝ բացվում, և ի վերջո նրա դեմքը ջղաձվեցջղաձգվեց, ու հայր Ցուպիկը կտրուկ շրջվեց և, խախտելով բոլոր կանոնները, դուրս եկավ ննջարանից ու մխրճվեց իր անտաշությունից ապշած պալատականների բազմության մեջ։ Դոն Ռեբան ներողամիտ ժպտալով նայեց նրա հետևից, իսկ Ռումատան, հայացքով ուղեկցելով անճոռնի կերպարանքին, մտածեց․ «Ահա ևս մեկ հանգուցյալ»։ Նրան հայտնի էին դոն Ռեբայի և գորշ ղեկավարության տարաձայնությունները։ Գորշ կապիտան Էռնեստ Ռեմի պատմությունը կրկնվելու էր։
Թագավորի գուլպաները հագցրին։ Սպասավորները, հնազանդվելով արարողությունների մինիստրի մեղմիկ հրամանին, երանավետությամբ, մատների ծայրերով սկսեցին հագցնել թագավորի կոշիկները։ Եվ հանկարծ թագավորը, քացի տալով սպասավորներին, այնպես կտրուկ շրջվեց դոն Ռեբայի կողմը, որ լիքը պարկի նմանվող նրա փորը գլորվեց մի ծնկի վրա։
Նա լայն քայլերով անցավ միջանցքներով, վստահորեն թեքվելով հատող անցումներով ու անխոս մի կողմ հրելով ժամապահներին։ Նա չէր էլ պատկերացնում, թե ինչ է մտադիր անել, բայց հասկանում էր, որ դա մի հազվադեպ ու զարմանալի հաջողություն է։ Նա պետք է լսեր երկու սարդերի խոսակցությունը։ Հո իզուր չէ, որ դոն Ռեբան կենդանի Վագայի համար տասնչորս անգամ շատ գլխագին է դրել, քան մեռած Վագայի․․․
Մանուշակագույն վարագույրների հետևից նրա դեմը կտրեցին մերկ դաշյուններով դաշույններով զինված երկու գորշ լեյտենանտ։
― Բարև բարեկամներ, ― ասաց Ռումատան, կանգնելով նրանց արանքում։ ― Մինիստրը տեղո՞ւմ է։
― Մինիստրը զբաղված է, դոն Ռումատա, ― պատասխանեց լեյտենանտներից մեկը։
Ես կսպասեմ, ― ասաց Ռումատան ու մտավ վարագույրի հետևը։
Այստեղ անթափանց խավար էր։ Ռումատան շոշափելով առաջ էր գնում բազկաթոռների, սեղանների, թուջե աշտանակների արանքով։ Մի քանի անգամ նա որոշակիորեն զգում էր ինչ֊որ մեկի ֆսֆսոցն իր ականջի տակ, և սխտորի ու գարեջրի թունդ հոտը խփում էր նրա քթին։ Հետո նա տեսավ լույսի աղոտ շերտը, լսեց պատվարժան Վագայի ծանոթ, խուլ տենորը ու կանգ առավ։ Նույն ակնթարթին էլ նիզակի սայրը կպավ նրա թիակների արանքին․ «Կամաց, ապուշ, ― ջղայնացած, բայց ցածր ասաց նա։ ― Ես եմ, դոն Ռումատան»։ Նիզակը հետ գնաց։ Ռումատան բազկաթոռը մոտ քաշեց լույսի շերտին, նստեց, ոտքերը մեկնեց ու այնպես հորանջեց, որ լսելի լինի։ Հետո սկսեց նայել։
Դոն Ռեբան նույնպես վեր կացավ։
Ձեզ հետ զրուցելն ինձ մեծ բավականություն պատճառեց, ― ասաց նա։ ― Ես առաջին անգամ եմ տեսնում այնպիսի խիզախ մարդու, ինչպիսին դուք եք, հարգարժան․․․
― Ես նույնպես, ― ձանձրացող ձայնով ասաց Վագան։ ― Ես նույնպես ապշում եմ ու հպարտանում մեր թագավորության առաջին մինիստրի խիզախությամբ։
Նա կռնակը դարձրեց դոն Ռեբային ու քայլեց դեպի դուռը, հենվելով իր գավազանին։ Դոն Ռեբան, մտախոհ հայացքը չկտրելով նրանից, մատները ցրված դրեց դանակի կոթին։ Հենց այդ ժամանակ էլ Ռումատայի հետևում ինչ֊որ մեկը սոսկալի շնչեց, ու երկար, դարչնագույն լսափողը նրա ականջի մոտով ձգվեց դեպի վարագույրների արանքը։ Դոն Ռեբան մի վարկյան վայրկյան կանգնեց, ասես ունկնդրելով ձայներին, հետո նստեց, դուրս քաշեց սեղանի դարակը, մի կույտ թուղթ հանեց այնտեղից ու խորասուզված սկսեց կարդալ։ Ամեն ինչ պարզ էր։ Սարդերը իրար հետ լեզու գտան։ Ռումատան վեր կացավ ու, ինչ֊որ մեկի ոտքերը տրորելով, դուրս եկավ մանուշակագույն սենյակից։
Թագավորը ճաշում էր վիթխարի, լուսավոր դահլիճում։ Երեսուն մետրանոց դահլիճում սեղան էին նստում հարյուր հոգի՝ ինքը թագավորը, դոն Ռեբան, թագավորի արյունակիցները (երկու տասնյակ շատակերներ ու կոնծաբաններ), արքունիքի ու արարողությունների մինիստրները, տոհմիկ արիստոկրատներ, որոնք ավանդաբար հրավիրվում էին (այդ թվում և Ռումատան), մի դյուժին ժամանած բարոններ՝ իրենց պնդաճակատ բարոնետներով, և սեղանի ամենածայրում՝ ամեն տեսակ արիստոկրատական թափթփուկ, որն ինչ ասես անում էր թագավորական սեղանին հրավիրվելու համար։ Հրավիրատոմսերն ու բազկաթոռների համարները տալիս այս վերջիններին նաև զգուշացնում էին․ «Անշարժ կնստեք, թագավորը չի սիրում, որ նստած տեղը շուռումուռ են գալիս։ Ձեռքներդ սեղանի վրա կդնեք, թագավորը չի սիումսիրում, որ ձեռքները սեղանի տակ են պահում։ Աչքներդ չորս կողմ չգցեք, թագավորը չի սիրում, որ նայում են իրենց շուրջը։ Յուրաքանչյուր այսպիսի ճաշկերույթի ժամանակ ուտում էին վիթխարի քանակությամբ համադամ խորտիկներ, խմում էին հինավուրց գինիներ, ջարդում և փչացնում էին նշանավոր էստորյան ճենապակյա ամանեղենը։ Թագավորին տված իր զեկույցներից մեկում ֆինանսների մինիստրը պարծեցել էր, որ նորին մեծության մեկ ճաշկերույթը արժե այնքան, որքան Սոանի գիտությունների ակադրմիայի կիսամյա ծախքը։
Սպասելով, թե արարողությունների մինիստրը երբ պետք է շեփորների նվագի տակ երեք անգամ հայտարարի՝ «Սեղան նստեք», Ռումատան կանգնել էր պալատականների խմբի մեջ ու արդեն տասներորդ անգամ լսում էր դոն Տամեոյի պատմությունը մի թագավորական ճաշկերույթի մասին, որին ինքը՝ դոն Տամեոն, պատիվ էր ունեցել մասնակցելու կես տարի առաջ։
― ․․․Ես գտնում եմ իմ բազկաթոռը, մենք կանգնում ենք, ներս է մտնում թագավորը, նստում է, մենք էլ ենք նստում։ Ճաշկերույթը սկսվում է։ Ու հանկարծ, պատկերացրեք, թանկագին դոներ, ես զգում եմ, որ տակս թաց է․․․ Թա՜ց է․․․ Ոչ կարող եմ շրջվել, ոչ նստածս տեղը շարժվել, ոչ էլ ձեռքով տակս շոշափել չեմ համարձակվում։ Սակայն մի հարմար պահ գտնելով, այնուամենայնիվ, ձեռքս մտցնում եմ տակս, ու ի՞նչ։ Իսկապես թաց է։ Հոտ եմ քաշում մատներիցս՝ ոչ մի հոտ չկա։ Այ քեզ անեծք։ Մինչդեռ ճաշկերույթը վերջանում է, բոլորը վեր են կենում, իսկ ես, պատկերացնում եք, ազնվազարմ դոներ, սարսափում եմ տեղիցս շարժվեմ․․․ Ես տեսնում եմ, որ իմ կողմն է գալիս թագավորը, հա՛, թագավորը, բայց դարձյալ տեղիցս չեմ վեր կենում, ոնց որ գեղացի բարոն, որը չգիտի պալատի վարվելակերպը։ Նորին մեծությունը մոտենում է ինձ, ողորմածաբար ժպտում է ու ձեռքը դնում ուսիս․ «Իմ թանկագին դոն Տամեո, ― ասում է նա, ― ի՞նչ է պատահել ձեզ։ Հո շատ չե՞ք կերել»։ ― «Ձերդ մեծություն, ― ասում եմ, ― հրամայեք գլուխս կտրեն, բայց դե իմ տակը թաց է»։ Նորին մեծությունը բարեհաճում է ծիծաղել ու ինձ հրամայում է վեր կենալ։ Ես վեր եմ կենում և ի՞նչ։ Բոլորը հռհռում են։ Ազնվազարմ դոներ, ամբողջ երեկոյի ընթացքում ես նստած եմ եղել ռոմով թխված կարակնդակի կարկանդակի վրա։ Նորին մեծությունը շա՜տ ծիծաղեց։ «Ռեբա՜, Ռեբա՜, ― վերջապես ասաց նա, ― ձեր արածը կլինի։ Բարի եղեք մաքրել ազնվազարմ դոնին, դուք մնդռել եք նրա հետևը»։ Դոն Ռեբան հռհռալով հանում է իր դաշույնն ու սկսում է դրանով մաքրել տաբատիս կպած խմորեղենը։ Դուք պատկերացնո՞ւմ եք իմ վիճակը, ազնիվ դոներ։ Չեմ թաքցնի, ես ամբողջ մարմնով դողում էի այն մտքից, որ բոլորի մոտ ստոր վիճակի մեջ ընկած դոն Ռեբան իր վրեժը կհանի ինձանից։ Բարեբախտաբար, ամեն ինչ լավ անցավ։ Հավատացնում եմ ձեզ, ազնվազարմ դոներ, դա իմ կյանքի ամենաերջանիկ տպավորությունն է։ Թագավորը ինչպե՜ս էր ծիծաղում։ Ինչքա՜ն գոհ էր նորին մեծությունը։
Պալատականները հռհռում էին։ Ի դեպ, նման կատակները սովորական բան էին թագավորական ճաշկերույթի ժամանակ։ Հրավիրվածներին նստեցնում էին պաշտետի վրա, սղոցված ոտքով բազկաթոռներին, սագի ձվի վրա։ Նստեցնում էին նաև թունավոր ասեղների վրա։ Թագավորը սիրում էր, երբ իրեն զվարճացնում էին։ Ռումատան հանկարծ մտածեց․ հետաքրքիր է, ես ինչպե՞ս կվարվեի, եթե այս ապուշի վիճակում լինեի։ Վախենամ, որ թագավորը ստիպված պիտի լիներ իր համար մի նոր թագի պահպանության մինիստր գտնել, իսկ Ինստիտուտն էլ ստիպված պիտի լիներ ուրիշ մարդ ուղարկել Արկանար։ Մի խոսքով, պետք է զգոն լինել։ ․․․Ոնց որ մեր արծիվ դոն Ռեբան։
Հնչեցին շեփորները, երգեցիկ գոռաց արարողությունների մինիստրը, փոքր ինչ կաղալով ներս մտավ թագավորը, բոլորը նստեցին իրենց տեղերը։ Դահլիճի անկյուններում, հենվելով իրենց երկկոթանի սրերին, անշարժ կանգնել էին հերթապահ գվարդիականները։ Ռումատային լուռումունջ հարևաններ բաժին ընկան։ Աջ կողմի բազկաթոռը զբաղեցրել էր մռայլ որկրամոլ դոն Պիֆայի՝ հանրահայտ գեղեցկուհու ամուսնու ցնցվող մարմինը։ Ձախ կողմում Դուր Քերթողը անիմաստ հայացքը գցել էր դատարկ ափսեներին։ Հյուրերը պապանձվեցին՝ նայելով թագավորին։ Թագավորը մոխրագույն անձեռոցիքը անձեռոցիկը մտցրեց օձիքի տակ, մի հայացք գցեց ուտեստներին ու թափով վերցրեց հավի ոտքը։ Հազիվ էր ատամները խրել մսի մեջ, երբ հարյուր դանակ ու պատառաքաղ իջան ափսեների վրա, և հարյուր ձեռք մեկնվեցին դեպի ուտեստները։ Դահլիճը լցվեց չլմփոցով ու կրճտոցով, կլկլաց գինին։ Երկկոթանի թրերով գվարդիականների բեղերն ագահությունից տնկվեցին։ Մի ժամանակ Ռումատան սրտխառնոց էր զգում այս ճաշկերույթների ժամանակ։ Հիմա արդեն վարժվել էր։
Դաշույնով կտրատելով ոչխարի թիակը՝ նա հայացք նետեց աջ կողմը ու իսկույն էլ շրջեց գլուխը․ Դոն Պիֆան խոնարհվել էր խորոված վարազի վրա ու աշխատում էր հողափոր գործիքի պես։ Նրանից հետո ոչ մի ոսկոր չէր մնում։ Ռումատան շունչը պահեց ու միանգամից դատարկեց իրուկանյան գինով լցված բաժակը։ Հետո նայեց ձախ կողմը։ Դուր Քերթողը, անտարբեր, գթալով քչփորում էր սալաթով լի ափսեն։
Նա հանկարծ վեր կացավ ու բարձր ու ծոր տալով արտասանեց․
<poem>
Մեծ է, փառավոր հավերժի հանգույն,
 
Արքան՝ Ազնվության անվամբ անվանված,
 
Եվ անսահմանն է նահանջում ահա,
 
Եվ նախաստեղծն է իր տեղը զիջում․․․
</poem>
Թագավորը ծամելը դադարեցրեց և բութ հայացքը գամեց նրան։ Հյուրերը գլուխները քաշեցին ուսերի մեջ։ Միայն դոն Ռեբան ժպտաց և մի քանի անգամ անձայն ծափ տվեց։ Թագավորը սփռոցի վրա թքեց բերանի ոսկորներն ու ասաց․
― Հրամայե՞մ։ Իսկույն։ Եթե ձեր ծունկը այդպես ցավար, հիմա դուք խոզի նման կճղղայիք․․․ Իսկույն ներս բերեք նրան։
Ռումատան հետ ընկավ բազկաթոռի կռնակին ու պատրաստվեց նայելու։ Դոն Ռեբան ձեռքը բարձրացրեց գլխից վեր ու մատները շրխկացրեց։ Դուռը բացվեց, և անընդհատ գլուխը աջ ու ձախ խոնարհելով, ներս մտավ կորացած մի տարիքոտ մարդ, հագին մինչև հատակը հասնող թիկնոց, որը զարդարված էր արծաթե սարդերի, աստղերի ու օձերի պատկերներով։ Թևի տակ նա պահում էր մի երկարավուն ու տափակ գիրք։ Ռումատան հիսթափված հիասթափված էր, նա բոլորովին ուրիշ կերպ էր պատկերացնում Բուդախին։ Իմաստունն ու հումանիստը, «Թույների մասին» աշխատության հեղինակը չէր կարող այսպիսի անգույն, շաղվող աչքեր ունենալ, սարսափից դողդողացող շրթունքներ, ողորմելի ու շողոքորթ ժպիտ։ Բայց նա հիշեց Դուր Քերթողին։ Հավանաբար, կարծեցյալ իրուկանյան լրտեսի հետաքննությունը Դոն Ռեբայի աշխատասենյակում լա՜վ գրական զրույցի բնույթ է կրել։ Ո՜նց կքաշեյի կքաշեի Ռեբայի ականջից, հաճույքով մտածեց Ռումատան։ Կգցեի նրան զնդան ու դահիճներին կասեի․ «Ահա սա է իրուկանյան լրտեսը, որը ծպտվել է մեր փառապանծ մինիստրի տեսքով։ Թագավորը հրամայել է իմանալ նրանից, թե որտե՞ղ է մեր իսկական մինիստրը, արեք ձեր գործը, և վայ ձեզ, եթե նա մեկ շաբաթից շուտ մեռնի․․․» Ռումատան նույնիսկ ձեռքով փակեց դեմքը, որ ոչ ոք իրեն չտեսնի։ Ի՜նչ սոսկալի բան է ատելությունը․․․
― Հապա մի արի այստեղ, բժիշկ, ― ասաց թագավորը։ ― Հապա տեսնենք ինչ հունարի տեր ես։ Հապա պպզի, պպզի, ո՞ւմ եմ ասում, պպզի՛։
Դժբախտ Բուդախը սկսեց պպզել։ Նրա դեմքը սարսափից ծռվեց։
― Էլի, էլի, ― քթի մեջ խոսեց թագավորը։ ― Մի անգամ էլ։ Էլի։ Ծնկներդ չեն ցավում, ուրեմն դու բուժել ես ծնկներդ։ Իսկ հիմա ատամներդ ցույց տուր։ Հա․․․ ոչինչ ատամներդ։ Ես էլ կուզեյի կուզեի այդպիսի ատամներ․․․ Ձեռքերդ էլ ոչինչ, ամուր են։ Առողջ ես, առողջ ես, չնայած որ խելքի պուտակ ես․․․ Դե, աղավնյակս, սկսիր բուժել, ինչ ես տնկվել դեմս․․․
― Ձ․․․ ձերդ մեծությունը․․․ Թող բ․․․ բարեհաճի ցույց տալ տոտիկը․․․ Տոտիկը․․․ ― լսեց Ռումատան ու հայացքը վեր բարձրացրեց։
― Դու սրիկա ես, ― տհաճ ձայնով ասաց թագավորը բժշկին։ ― Գեղջուկ։ Քոսոտ խելքի պուտակ։ ― Նա ձեռքն առավ գավաթը։ ― Հիմա սրանով կշրխկացնեմ ատամներիդ․․․ Նա նայեց գավաթի մեջ։ ― Իսկ եթե սիրտս խառնի՞․․․
― Ստիպված կլինեք կրկրնելկրկնել, ― տխուր ասաց Բուդախը։
― Դե լավ, աստված ձեզ հետ, ― ասաց թագավորն ու արդեն գավաթը մոտեցնում էր շուրթերին, երբ այնպես թափով հետ տարավ, որ մի քանի կաթիլ թափեց սփռոցին։ ― Հապա նախ դու խմիր։ Ես լավ եմ ճանաչում ձեզ, իրուկանցիներիդ, դուք սուրբ Միկային էլ բարբարոսներին ծախեցիք։ Խմիր, ասում եմ։
Արքայազնի ննջարանի մոտ հերթապահությունը սկսվելու էր կես գիշերիին, և Ռումատան որոշեց տուն գնալ, որ տեսնի, արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, և զգեստը փոխի։ Իրիկնային քաղաքը զարմացրեց նրան։ Փողոցները ընկղմված էին մեռելային լռության մեջ, պանդոկները փակ էին։ Բոլոր խաչմերուկներում խումբ֊խումբ կանգնած էին ջահերով գրոհայիններն ու զնգզնգացնում էին զրահները։ Նրանք լուռ էին և ասես ինչ֊որ բանի էին սպասում։ Մի քանի անգամ մոտեցան ՌումատյինՌումատային, մոտիկից նայեցին և, ճանաչելով, դարձյալ լուռ ճանապարհ տվեցին։ Երբ մինչև տուն հասնելը մնացել էր հիսուն քայլ, մի խումբ կասկածելի անձինք կպան նրա հետևից։ Ռումատան կանգ առավ, թրերը իրար զարկեց, ու այդ մարդիկ հետ մնացին, բայց հենց նույն այդ պահին էլ մթության մեջ ճռճռաց ձգվող աղեղնազենը։ Ռումատան արագացրեց քայլերը ու սեղմվելով պատերին, գտավ իր դուռը, բանալին մտցրեց կողպեքի մեջ, անընդհատ զգալով իր անպաշտպան մեջքը, և թեթևացած շունք քաշեց, երբ հայտնվեց նախասենյակում։
Այնտեղ հավաքված էին բոլոր ծառաները և բոլորն էլ զինված էին՝ ով ինչպես կարողացել էր։ Պարզվեց, որ մի քանի անգամ արդեն փորձել էին դուռը բացել։ Դա դուր չեկավ Ռումատային։ Գուցե չգնա՞մ, մտածեց նա։ Գրողի ծոցը թող կորչի այդ արքայազնը․․․
Ծառաները, չհաշված խոհարարուհուն, վեց հոգի էին, վեցն էլ շատ բան տեսած ու փողոցային ծեծկռտուքներին սովոր։ Նրանք, իհարկե, գորշերի հետ գլուխ չեն դնի, կվախենան ամենազոր մինիստրի զայրույթից, բայց գիշերային բանակի քրջոտներին պատասխան կտան, մանավանդ որ ավազակներն այս գիշեր հեշտ ավար կփնտրեն։ Երկու աղեղնազեն, չորս տապար, մսագործի ծանր դանակներ, սաղավարտներ։ Դռներն ամուր են, երկաթապատ․․․ Իսկ գուցե, այնուամենայնիվ, չգնա՞ հերթապահության։
Ռումատան բարձրացավ վերև ու ոտնաթաթերի վրա մտավ Կիրայի սենյակը։ Կիրան քնել էր շորերով, չբացված անկողնու վրա կուչ եկած։ Ռումատան ճրագը ձեռքին կանգնեց նրա գլխավերևում։ Գնա՞, թե չգնա։ Բոլորովին չի ուզում գնալ։ Նա աղջկա վրա ծածկոց գցեց, համբուրեց այտն ու հետ եկավ իր աշխատասենյակը։ Ինչ էլ որ տեղի ունենա,հետախույզը պարտավոր է լինել իրադարձությունների կենտրոնում։ Դրանից պատմաբանն էլ կշահի։ Նա դառը ծիծաղեց, գլխից հանեց ապարոշը, փափուկ շորով խնամքով մաքրեց օբյեկտիվն ու նորից դրեց գլխին։ Հետո կանչեց Ունոյին և պատվիրեց բերել զինվորական զգեստն ու փայլեցրած պղնձե սաղավարտը։ Բաճկոնի տակից, հենց մայկայի վրա, հագավ մետաղապլստե մետաղապլաստե շապիկը, որը կարված էր օղազրահի ձևով (այստեղի օղաձրահները օղազրահները վատ չէին պաշտպանում թրից ու դաշույնից, սակայն աղեղնազենից արձակված նետը տեղնուտեղը խոցում էր)։ Պինդ ձգելով մետաղե զարդերով համազգեստային գոտին, Ունոյին ասաց․
― Լսիր ինձ ճստիկ։ Ես բոլորից շատ քեզ եմ վստահում։ Ինչ էլ որ այստեղ պատահի, Կիրան պետք է կենդանի ու անվնաս մնա։ Թող տունը վառվի, թող բոլոր փողերը թալանեն, բայց Կիրային պիտի պաշտպանես։ Նրան այստեղից տար տանիքներով, նկուղներով, ինչպես կուզես, բայց ողջ֊առողջ լինի։ Հասկացա՞ր։
Նա թեթևակի շրխկացրեց տղայի քթին և ժպտաց ի պատասխան նրա վհատ ժպիտի։ Ներքևում կարճ ու խրախուսիչ ճառ ասաց ծառաներին, դուրս եկավ դռնից և նորից հայտնվեց մթության մեջ։ Նրա հետևում զրնգացին դռան կողպեքները։
Արքայազնի ննջասենյակները միշտ էլ վատ են պահպանվել։ Գուցե դա է պատճառը, որ ոչ ոք և երբեք մահափորձ չի կատարել արկանարյան արքայազների դեմ։ Ու առավել ևս չէին հետաքրքրվում այժմյան արքայազնով։ Աշխարհում ոչ ոքի պետք չէր այդ հյուծված, կապտաչյա տղան, որը ում ասես նման էր, բայց ո՛չ հորը։ Տղան դուր էր գալիս Ռումատային։ Նրա դաստիարակությամբ շատ վատ էին զբաղվում, այդ պատճառով էլ նա հասկացող էր, դաժան չէր, տանել չէր կարող (ըստ երևույթին բնազդորեն) դոն Ռեբային, սիրում էր բարձրաձայն երգել Ցուրենի բառերով գրված տարբեր երգեր և «նավակներով» խաղալ։ Ռումատան նրա համար նկարազարդ գրքեր էր բերել տալիս մայր երկրից, պատմում էր աստղազարդ երկնքի մասին ու մի անգամ ընդմիշտ նվաճեց տղայի սերը, երբ պատմեց թռչող նավերի մասին։ Ռումատայի համար, որը շատ հազվադեպ էր շփվում երեխաների հետ, տասնամյա արքայազնը այս վայրենի ու բիրտ երկրի բոլոր խավերի հակապատկերն էր։ Հենց այսպիսի սովորական, կապտաչյա տղաները (որոնք նույն էին բոլոր խավերում) հետագայում դառնում էին գազանության մարմնավորողները, իսկ չէ որ նրանց՝ երեխաների մեջ, այդ գարշանքի ոչ հետքերը կային, ոչ էլ նախադրայլները։ նախադրյալները։ Եվ Ռումատան երբեմն մտածում էր, թե ինչ լավ կլիներ, եթե մոլորակից անհետանային տասը տարեկանից մեծ բոլոր մարդիկ։
Արքայազնը արդեն քնած էր։ Ռումատան ընդունեց հերթապահությունը, պահակակետը հանձնող գվարդիականի հետ կանգնեց քնած տղայի մահճի մոտ, մերկ սրերով կատարելով պահանջվող բարդ շարժումները, սովորության համաձայն ստուգեց՝ փա՞կ են արդյոք բոլոր պատուհանները, տեղո՞ւմ են արդյոք բոլոր դարակները, բոլո՞ր սենյակներում են վառվում աշտանակները, ապա վերադարձավ նախասենյակ, հերթապահությունը հանձնած գվարդիականի հետ վեգ խաղաց ու հետաքրքրվեց, թե ազնվազարմ դոնը ի՞նչ կարծիքի է քաղաքում տեղի ունեցող անցուդարձի մասին։ Ազնվազարմ դոնը, որ մեծ խելքի մարդ էր, խորասուզվեց մտքերի մեջ և հայտնեց այն կարծիքը, որ ռամիկ ժողովուրդը պատրաստվում է սուրբ Միկայի օրը տոնելուն։
Մնալով մենակ, Ռումատան բազկաթոռը մոտեցրեց պատուհանին, հարմար նստեց ու սկսեց նայել քաղաքին։ Արքայազնի տունը բլրի վրա էր, ու ցերեկը քաղաքն այստեղից երևում էր մինչև ծով, բայց հիմա ամեն ինչ ընկղմված էր խավարի մեջ, միայն այսուայնտեղ կրակներ էին երևում։ Դրանք խաչմերուկներում կանգնած ջահակիր գրոհայիններն էին, որոնք սպասում էին ազդանշանի։ Քաղաքը քնած էր, կամ քնած էր ձևանում։ Հետաքրքիր է, բնակիչներն զգո՞ւմ էին, որ այս գիշեր սոսկալի բան է կատարվելու։ Թե՞ մեծ խելքի տեր ազնվազարմ դոնի պես մտածում էին, որ ոմանք պատրաստվում են սուրբ Միկայի օրվա տոնակատարությանը։ Երկու հարյուր հազար տղամարդ ու կին։ Երկու հարյուր հազար դարբին, զինագործ, ոսկերիչ, տնային տնտեսուհի, պոռնիկ, վանական, չարչի, զինվոր, թափառաշրջիկ, ողջ մնացած ուսյալներ հիմա անհանգիստ շուռումուռ էին գալիս իրենց գաղջ, փայտոջիլի հոտով ներծծված անկողիններում, նրանք քնած են հիմա, սիրում են իրար, մտքում հաշվում են օրվա օգուտները, լաց են լինում, ատամները կրճտացնում վիրավորանքից կամ կատաղությունից․․․ Երկու հարյուր հազար մարդ։ Երկրից այստեղ եկածի համար նրանք բոլորն էլ մի ինչ֊որ ընդհանուր բան ունեին։ Երևի այն, որ բոլորը, առանց բացառության, դեռևս մարդիկ չէին այս բառի ժամանակակից իմաստով, այլ մարդու պատրաստուկ էին, կաղապար, որոնցից իսկական հպարտ ու ազատ մարդ կստեղծեն միայն պատմության արյունահեղ դարերը։ Նրանք պասիվ էին, ագահ ու անհավատալի, աներևակայելի եսասեր։ Հոգեբանական տեսակետից գրեթե բոլորն էլ ստրուկ էին՝ հավատի՛ ստրուկ, իրենց նմանների ստրուկ, կրքերի՛ ստրուկ, փառասիրությա՛ն ստրուկ։ Եվ եթե ճակատագրի կամոք նրանցից մեկնումեկը ծնվում էր կամ դառնում էր պարոն, տեր, նա չգիտեր ի՛նչ անի իր ազատությունը։ Ու շտապում էր նորից ստրուկ դառնալ՝ հարստությա՛ն ստրուկ, հակաբնական շռայլության ստրուկ, իր ստրուկների՛ ստրուկ։ Նրանք չափից դուրս պասիվ էին ու չափից դուրս ստրուկ։ Նրանց սրտրկությունը ստրկությունը հիմնվում էր նրանց պասիվության և տգիտության վրա, իսկ պասիվությունը ու տգիտությունը կրկին ու կրկին ծնում էի ստրկություն։ Եթե նրանք բոլորը իրար նման լինեին, ապա ձեռքներս կթուլանային ու ոչ մի հույս չէր մնա։ Բայց և այնպես նրանք մարդ էին, բանականության կայծը կրողներ։ Եվ մշտապես, այս ու այնտեղ նրանց մեջ առկայծում և բռնկվում էին աներևակալիորեն հեռավոր ու անխուսափելի ապագայի կրակները։ Առկայծում էին՝ ի հեճուկս ամեն ինչի։ Ի հեճուկս նրանց թվացյալ ոչնչության։ Ի հեճուկս ճնշման։ Ի հեճուկս այն բանի, որ նրանք ոչ ոքի պետք չէին աշխարհում և աշխարհում բոլորը նրանց դեմ էին։ Ի հեճուկս այն բանի, որ ամենալավագույն դեպքում նրանք կարող էին արժանանալ արհամարհալից ու տարակուսելի խղճահարության։
Նրանք չգիտեին, որ ապագան իրենցն է, որ ապագան հնարավոր չէ առանց իրենց։ Նրանք չգիտեին, որ անցյալի ահազդու ուրվականների այս աշխարհում իրենք են միակ իրողությունը ապագայի, որ իրենք հասարակության օրգանիզմի ֆերմենտն են ու վիտամինը։ Ոչնչացրեք այդ վիտամինը, և հասարակությունը կփտի, կսկսվի սոցիալական ցինգա, կթուլանան մկանունքը, աչքերը կկորցնեն սրատեսությունը, ատամները կթափվեն։ Ոչ մի պետություն չի կարող զարգանալ առանց գիտության, հարևանները կոչնչացնեն նրան։ Առանց արվեստի ու կուլտուրայի պետությունը կորցնում է ինքնաքննադատելու ունակությունը, սկսում է խրախուսել սխալ տենդենցներ, սկսում է ամեն վայրկայն վայրկյան ծնել շողոքորթներ ու հարմարվողներ, քաղաքցիների քաղաքացիների մեջ զարգանում է ընչաքաղցություն և ինքնահավանություն և ի վերջո նորից կուլ է գնում ավելի խելամիտ հարևաններին։ Ինչքան ասես կարելի է հալածել ուսյալներին, արգելել գիտությունները, ոչնչացնել արվեստները, բայց վաղ թե ուշ ստիպված են լինելու խելքի գալ և, ատամները կրճտացնելով, ճանապարհ բացել այն ամենի համար, ինչը ատելի է եղել իշխանատենչ բթամիտներին ու տգետներին։ Եվ որքան էլ որ ատեն գիտելիքները իշխանության գլուխ կանգնած այդ գորշ մարդիկ, նրանք ոչնչով չեն կարող կասեցնել պատմության առաջնթացը։ Նրանք կարող են ընդամենը արգելակել այն, բայց ոչ կանգնեցնել։ Արհամարհելով և սարսափելով գիտելիքներից, նրանք, այնուամենայնիվ, անխուսափելիորեն հանգում են այդ գիտելիքների խրախուսմանը, որպեսզի մնան իշխանության գլուխ։ Վաղ թե ուշ ստիպված են լինում բացել համալսարաններ, գիտական ընկերություններ, ստեղծել գիտահետազոտական կենտրոններ, աստղադիտարաններ, լաբորատորիաներ, ստեղծել մտքի ու գիտելիքների տեր մարդկանց կադրեր, իրենց կողմից արդեն չհսկվող, այլ հոգեբանությամբ, այլ պահանջմունքներով մարդկանց, իսկ այդ մարդիկ չեն կարող գույություն ունենալ և մանավանդ գործել ստոր շահամոլության, ընչասիրության, խոհանոցային հետաքրքրությունների, բութ ինքնագոհության ու մարմնական պահանջների նախկին գաղջ մթնոլորտում։ Նրանց նոր մթնոլորտ է հարկավոր, համընդհանուր և համապարփակ իմացության մթնոլորտ, որը հագեցած լինի ստեղծագործական լարվածությամբ, նրանց հարկավոր են գրողներ, նկարիչներ, կոմպոզիտորներ, և իշխանության գլուխ կանգնածները պարտավոր են այստեղ ևս զիջել նրանց։ Նա, ով կհամառի, կվերացվի իշխանություն տենչացող ավելի խորամանկ ախոյանների կողմից, բայց նա, ով զիջում է՝ անխուսափելիորեն և զարմանալիորեն, իր կամքին հակառակ փորում է իր իսկ գերեզմանը։ Քանզի տգետ եսասերների ու մոլեռանդների համար մահացու է կուլտուրայի ուժն իր ողջ ընդգրկումով՝ բնագիտական հետազոտություններից մինչև երաժշտությամբ հիանալ կարողանալը․․․ Իսկ հետո սկսվում է վիթխարի սոցիալական ցնցումների դարաշրջանը, որն ուղեկցվում է գիտության աննախադեպ զարգացումով և դրա հետ առնչվող հասարակության համատարած ինտելեկտուալացման պրոցեսով, դարաշրջան, երբ գորշությունը իր վերջին մարտերն է մղում, որոնք իրենց դաժանությամբ մարդկությանը վերադարձնում են միջնադար, բայց այդ մարտերում նա պարտություն է կրում և արդեն ճնշումից ու հարստահարումից ազատ հաարակությունում հասարակությունում ընդմիշտ վերանում է որպես իրավական ուժ։
Ռումատան հայացքը չէր կտրում խավարով պարուրված լռին քաղաքից։ Այնտեղ, մի նեխահոր հյուղակում, խղճուկ մահճի վրա կծկված, տենդի մեջ այրվում է խոշտանգված հայր Տառան, իսկ կոնծած, ուրախ ու չար եղբայր Նանինը նստել է նրա կողքը, օրորվող ոտքերով սեղանի մոտ ու գրում է իր «Լուրերի մասին» տրակտատը, հրճվանքով ծաղրելով գորշ կյանքը․․․ Ինչ֊որ տեղ, պերճաշուք, ամայի հարկաբաժիններում խարխափելով, կուրորեն շրջում է Գուր Դուր Քերթողը, սարսափահար զգալով, որ իր ծվատված, տրորված հոգու խորքերում ինչ֊որ անիմանալի ուժի ճնշման տակ հառնում են և այնուամանայնիվ գիտակցությանն են հասնում պայծառ աշխարհներ՝ լի հրաշալի մարդկանցով ու շշմեցուցիչ զգացմունքներով․․․ Եվ ինչ֊որ տեղ հայտնի չէ ինչպես է գիշերը լուսացնում կոտրված, ծնկի եկած բժիշկ Բուդախը՝ փշրված, բայց կենդանի․․․ Եղբայրներ իմ, մտածեց Ռումատան, ես ձերն եմ, մենք ձեր միս ու արյունից ենք։ Ու հանկարծ մի ամեհի ուժով նա զգաց, որ ինքը բնավ էլ աստված չէ, որն իր ձեռքերի ափերով պահպանում է բանականության լուսատիտիկնրինլուսատիտիկներին, այլ եղբորը օգնող եղբայր, հորը փրկող որդի։ «Ես կսպանեմ դոն Ռեբային»։ «Ինչու»։ ― «Նա սպանում է իմ եղբայրներին»։ ― «Նա չի հասկանում ինչ է անում»։ «Նա սպանում է ապագան»։ ― «Նա մեղավոր չէ, նա իր դարի զավակն է»։ ― «Այսինքն՝ նա չգիտի՞, որ ինքը մեղավոր է։ Բայց նա շատ բան կարող է չիմանալ։ Ես, ե՛ս գիտեմ, որ նա մեղավոր է»։ ― «Իսկ դու ի՞նչ կանես հայր Ցուպիկին։ Հայր Ցուպիկը շատ բան կտար նրան, ով կսպաներ դոն Ռեբային։ Լռո՞ւմ ես։ Ատիպված կլինեք շատերին սպանել, ճի՞շտ է»։ ― «Չգիտեմ, գուցե շատերին։ Իրար հետևից։ Բոլոր նրանց, ով ձեռք կբարձրացնի ապագայի վրա»։ ― «Դա արդեն եղել է։ Թունավորել են, ինքնաշեն ռումբեր են գցել։ Ու ոչինչ չի փոխվել»։ ― «Ո՛չ փոխվել է։ Այդպես է ստեղծվել հեղափոխության ստրատեգիան»։ ― «Քեզ հարկավոր չէ ստեղծել հեղափոխության ստրատեգիա։ Չէ՞ որ դու ուզում ես պարզապես սպանել»։ ― «Այո, ուզում եմ»։ ― «Իսկ դու կարո՞ղ ես»։ ― «Երեկ ես սպանեցի դոնա Օկանային։ Ես գիտեի, որ սպանում եմ, երբ գնում էի նրա մոտ փետուրը ականջիս հետևը խրած։ Ու ափսոսում եմ միայն, որ նրան սպանեցի առանց որևէ օգուտի։ Այնպես որ ինձ համարյա սովորեցրել են սպանել»։ «Իսկ չէ՞ որ դա վատ է։ Դա վտանգավոր է։ Հիշո՞ւմ ես Սերգեյ Կոժինին։ Իսկ Ջորջ Լենիի՞ն։ Իսկ Սաբինա Կրույզերի՞ն»։ Ռումատան ափով սրբեց խոնավ ճակատը։ Այ այսպես մտածում են, մտածում, մտածում, ու վերջ ի վերջո հնարում են վառոդը։
Նա վեր թռավ տեղից ու պատուհանը բացեց։ Մթին քաղաքում կրակի փնջերն սկսեցին շարժվել, ցրվել ու ձգվեցին շխթա շղթա կազմած, հայտնվելով ու անհետանալով չերևացող տների արանքում։ Քաղաքում տարածվեց ինչ֊որ ձայն, հեռավոր ու բազմազան ոռնոց։ Երկու տուն հրդեհվեցին ու լուսավորեցին հարևան տների տանիքները։ Ինչ֊որ բան բոցավառվեց նավահանգստում։ Իրադարձությունները սկսվեցին։ Մի քանի ժամ հետո պարզ կդառնա, թե ինչ է նշանակում գորշերի ու գիշերային բանակի դաշինքը, խանութպանների ու թալանչի ավազակների հակաբնական դաշինքը, պարզ կդառնա, թե ինչ նպատակ է հետապնդում դոն Ռեբան և ինչ նոր պրովոկացիա է հնարել։ Պարզ ասած՝ ո՞ւմ են այսօր կոտորում։ Հավանաբար, սկսվել է երկար դանակների գիշերը՝ լկտիացած գորշ ղեկավարության կոտորածը, միաժամանակ նաև քաղաքում գտնվող բարոնների ու առավել անհաճո ազնվականների կոտորածը։ Պամպա՞ն որտեղ է, մտածեց նա։ Միայն թե քնած չլինի․․․
Նրա մտքերն ընդհատվեցին։ Աղեկտուր ճչալով «Բացե՜ք դուռը։ Հերթապա՛հն է, բացե՜ք», ինչ֊որ մեկը բռունցքներով սկսեց ծեծել դուռը։ Ռումատան փակը բացեց։ Ներս ընկավ կիսահագնված, վախից կապտած մի մարդ, բռնեց Ռումատայի բաճկոնի օձիքից ու, ամբողջ մարմնով ցնցվելով, գոռաց․
― Որտե՞ղ է արքայազնը։ Բուդախը թունավորել է թագավվորին։ Իրուկանի լրտեսները խռովություն են բարձրացրել քաղաքում։ Փրկեցե՜ք արքայզնին։արքայազնին։
Դա արքունիքի մինիստրն էր՝ հիմար ու ծայրաստիճան նվիրված մի մարդ։ Մի կողմ հրելով Ռումատային՝ նա նետվեց արքայազնի ննջարանը։ Կանայք վայնասուն գցեցին։ Իսկ դռներից արդեն ներս էին խցկվում գորշ շապիկներ հագած հաստամռութ ու քրտնած գրոհայինները՝ թափահարելով ժանգոտ կացինները։ Ռումատան մերկացրեց սրերը։
― Հերիք է դուրս տաք, ― մթության միջից ասաց տիրական ձայնը։ ― Այստեղ եկեք, դոն Ռումատա։
Ռումատան գնաց ձայնի կողմը, զգալով, ինչպես է կողքից կողք օրորվում։ Ինչ֊որ տեղից հայտնվեց ջահով մեկը ու քայլեց նրա առջևից։ Ռումատան ճանաչեց այս տեղը․ սա թագի պահպանության մինիստրության անթիվ ներքին բակերից մեկն է, թագավորական ախոռների մոտերքում։ Նա արագ կողմնորոշվեց, եթե աջ տանեն՝ Ուրախ Աշտարակ են տանում, զնդան։ Եթե ձախ՝ գրասենյակ։ Նա ուժեղ ցնցեց գլուխը։ Ոչինչ, մտածեց։ Որ կենդանի եմ, ուրեմն կպայքարեմ։ Նրանք թեքվեցին դեպի ձախ։ Միանգամից չեն ուզում, մտածեց Ռումատան։ Նախնական քննություն կկատարեն։ Տարօրկնակ Տարօրինակ է։ Եթե բանը հասել է քննությանը, ապա ինչո՞ւմ կարող են ինձ մեղադրել։ Թերևս պարզ է։ Թունավորող Բուդախին հրավիրելը, թագի դեմ դավադրությունը․․․ Հնարավոր է նաև արքայազնի սպանությունը։ Եվ, բնականաբար, լրտեսություն հոգուտ Իրուկանի, Սոանի, բարբարոսների, բարոնների, սուրբ միաբանության և այլն, և այլն․․․ Ուղղակի զարմանալի է, թե ոնց եմ կենդանի մնացել։ Ուրեմն էլի ինչ֊որ բան է մտքին դրել այդ արնախում սարդը։
― Այս կողմը, ― ասաց տիրական ձայնով մարդը։
― Մենամարտում ես սպանեցի Օգոստոսափայլ ընտանիքի անդամին։
Ի՜նչ եք ասում։ Իսկ ո՞ւմ։
― Երիտասարդ հերցոգ Էկինին։
― Արա՛գ֊արա՛գ, մի՛ դանդաղեք, ― զզվանքով նետեց դոն Ռեբան։
Հաստլիկը կատաղորեն դիմադրում էր, մինչև որ նրան քարշ տվին վարագույրների հետևը։ Լսվում էր, թե ինչպես է նա ճչում ու հեծեծում, հետո հանկարծ գոռաց մի անմարդկային, անճանաչելի ձայնով և իսկույն լռեց։ Դոն Ռեբան վեր կացավ տեղից ու նետը հանեց աղեղի միջից։ Ռումատան շշմած հետևում էր նրա շարժումներին։ Դոն Ռեբան հետուառաջ էր քայլում սենյակում, նետով մտախոհ քորելով մեջքը։ «Լավ, լավ, ― գրեթե քնքշորեն մրմնջաց նա։ ― Հոյակապ է․․․»։ Ասես մոռացել էր Ռումատային։ Նրա քայլերն ավելի ու ավելի էին արագանում, քայլելիս նա ձեռքի նետը թափահարում էր դիրիժորական փայտիկի պես։ Հետո հանկարծ կտրուկ կանգ առավ սեղանի մոտ, շպրտեց նետը, զգուշորեն նստեց ու ժպտաց ամբողջ դեմքոով դեմքով մեկ։
― Ոնց էր հը՞․․․ Ոչ մեկը ծպտուն էլ չհանեց․․․ Կարծում եմ, որ ձեզ մոտ այդպես չեն կարողանա․․․
― Ի՞նչը։
― Որ դուք իքնակոչ ինքնակոչ եք։
― Հարգարժան Ռեբա, ― ասաց Ռումատան հորդորանքով, ― այդպիսի բաներն ապացուցում են։ Չէ՞ որ դուք ինձ վիրավորում եք։
Ինչ֊որ բան փնտրելով գրասեղանի դարակում, դոն Ռեբան հանեց մի հաստ, քառակուսի թուղթ և, հոնքերը վեր բարձրացնելով, զննեց այն։
― Թող ձեզ հայտնի լինի, ― սկսեց նա, բարյացակամորեն ժպտալով, ― թող ձեզ հայտնի լինի, որ իմ՝ արկանարյան թագի պահպանության մինիստրի կողմից, որոշ միջոցներ ձեռնարկվեցին, այսպես կոչված, ուսյալների, գիտնականների և պետության համար վնասակար ու ոչ պիտանի մարդկանց դեմ։ Այս գործողությունները որոշ տարօրինակ դիմադրության հանդիպեցին։ Այն ժամանակ, երբ բոլորը, հավատարիմ մնալով իրենց թագավորին, ինչպես նաև արկանարյան ավանդույթներին, ամեն կերպ աջակցում ու օգնում էին ինձ՝ մատնելով թաքնվածներին, ինքնադատաստան տեսնելով նրանց հետ և նշելով կասկածյալներին, որոնք սպրդել էին իմ ուշադրությունից, նույն այդ ժամանակ, ոմն անհայտ, սակայն շատ եռանդուն մեկը, մեր քթի տակից փախցնում էր և թագավորության սահմաններից դուրս էր տանում ամենանողկալի և ամենաանուղղելի հանցագործներին։ Այդպես մեզնից խուսափեցին անաստված աստղաբան Բագիր Կիսենացին, հանցագործ ալքիմիկոս Սինդան, որը, ինչպես ապացուցվել է, կապված էր սատանայի ու իրուկանյան իշխանությունների հետ։ Նողկալի պամֆլետներ գրող և անդորրը խանգարող Ցուրենը և մի շարք այլ՝ ավելի ցածր կարգի հանցագործներ։ Անհետացել է ցնդած կախարդ և մեխանիկ Կաբանին։ Ինչ֊որ մեկը ահագին ոսկի է ծախսել, որպեսզի խանգարեր նորին մեծության նախկին լեյբհեքիմների, լրտեսների ու թունավորողների նկատմամբ արդար դատաստանի ի կատար ածմանը։ Ոմն մեկը, հիրավի ֆանտաստիկ հանգամանքներում, որը դարձյալ ստիպում է մտածել մարդկային ցեղի թշնամու մասին, բանտից ազատեց այլասերված ճիվաղ և ժողովրդական հոգիները ավաղաղողաղավաղող, գեղջկական խռովության պարագլուխ Արատա Սապատավորին․․․ ― Դոն Ռեբան դադար տվեց ու, շարժելով ճակատի մաշկը, բազմանշանակ նայեց Ռումատային։
Ռումատան, աչքերը գցելով առաստաղին, երազկոտ ժպտում էր։ Արատա Սապատավորին ինքը փախցրեց ուղղաթիռով։ Պահակների վրա դա ահավոր տպավորություն էր թողել։ Ի դեպ՝ նաև Արատայի վրա։ Ինչևիցե, կեցցե՛մ ես, մտածեց նա։ Լա՛վ եմ աշխատել։
― Ես շարունակում եմ, ― ասաց դոն Ռեբան։ ― Հոգիներն ապականող այս մարդկանց փրկելու համար դուք, դոն Ռումատա, իմ համեստ ու ոչ լրիվ հաշվումներով, ծախսել եք ոչ պակաս երեք փութ ոսկի։ Ես չեմ խոսում այն մասին, որ Արկանարյան թագավորությունում գտնվելու ողջ ընթացքում դուք ձեր Էստորյան տերությունից մի գրոշ անգամ չեք ստացել, ասենք, ինչո՞ւ պիտի ստանայիք։ Ինչո՞ւ պիտի փող մատակարարեն հանգուցյալին, թեկուզ նա լինի իրենց հարազատը։ Բայց ձեր ոսկին․․․ ― Նա բացեց թղթերի կույտի տակ դրած զարդատուփը և Պիցա Վեցերորդի պատկերով մի բուռ ոսկեդրամ հանեց այնտեղից։ ― Հենց միայն այս ոսկին բավական կլիներ, որ ձեզ այրեինք խարույկի բոցերի մեջ, ― ճչաց նա։ Սա դիվային ոսկի է։ Մարդկային ձեռքերն անկարող են պատրաստել այսպիսի մաքրության ոսկի։ ― Նա հայացքով շաղափեց Ռումատային։
Այո, մեծահոգաբար մտածեց Ռումատան, դա լա՛վ է գտել։ Կեցցե՛։ Այդ մասին մենք, թերևս չէինք մտածել։ Ու, թերևս, նա առջինն առաջինն է նկատել։ Սա պետք է հաշվի առնել․․․
Հանկարծ Ռեբան նորից հանգեց։ Նրա ձայնի մեջ հնչեցին կարեկցական, հայրական նոտաներ․
Ռումատան դեմքը կնճռոտեց։
― Խնդրում եմ, մի քիչ կամաց, ― ասաց նա։ ― Ու հիշեք, Ռեբա, ես շատ լավ գիտեմ, որ դուք ոչ մի եպիսկոպոս էլ չեք։ Ես ձեզ շատ լավ եմ ճանաչում։ Դուք պարզապես կեղտոտ դավաճան եք ու անշնորհք, էժան բանսարկու․․․ ― Դոն Ռեբան լիզեց շրթունքները։ Նրա աչքերն ապակիացան։ Ռումատան շարունակեց․ ― Ես անողորմ եմ։ Իմ կամ ի՛մ բարեկամների նկատմամբ ձեր կատարած ամեն մի ստորության համար դուք պատասխան կտաք ձեր գլխով։ Ես ձեզ ատում եմ, նկատի ունեցեք սա։ Ես համաձայն եմ հանդուրժել ձեզ։ Բայց դուք ստիպված կլինեք սովորել ժամանակին հեռանալ իմ ճանապարհից։ Դուք ինձ հասկացա՞ք։
Դոն Ռեբան, աղերսալից ժպտալով, շտապեց ասել․
«․․․ Ջրի տարվա վերջում (նոր թվարկության ինչ֊որ տարում) հինավուրց Կայսրությունում զգալիորեն ուժեղացան, կենտրոնախույս երևույթները։ Օգտվելով դրանից, Սուրբ Միաբանությունը, որն ըստ էության ներկայացնում էր ֆեոդալական հասարակության ամենառեակցիոն խմբերի շահերը և որը ամեն կերպ ձգտում էր կասեցնել դիսիպացիան․․․»։ Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ հոտ ունեին սյուներին շղթաներով կապված վառվող դիակները։ Իսկ դուք երբևիցե տեսե՞լ եք փողոցի փոշու մեջ ընկած ճղված փորով մերկ կին։ Իսկ դուք տեսե՞լ եք քաղաքներ, որտեղ մարդիկ լռում են և միայն կռնչում են ագռավները։ Դո՛ւք, Արկանարի հանրապետության դպրոցներում ոսումնական ստերեոցույցների դիմաց նստած տղաներ ու աղջիկներ, որ դեռ չեք ծնվել։
Նա կրծքով կպավ ինչ֊որ պինդ և սուր բանի։ Նրա դիմաց կանգնած էր մի սև հեծյալ։ Ռումատայի կրծքին էր կպել սրածայր ատամներով երկար տեգը։ Հեծյալը իր վեղարի սև ճեղքերից մռայլ նայում էր նրան։ Վեղարի տակին միայն երևում էին բարակ շրթունքներով բերանը և փոքրիկ կզակը։ Պետք է ինչ֊որ բան անել, մտածեց Ռումատան։ Բայց ի՞նչ։ Ձիուց ցա՞ծ գցեմ սրան։ Ոչ։ Հեծյալը դանդաղ հետ քաշեց տեգը նրա կրծքից։ Ախ, հա՜․․․ Ռումատան ծուլորեն բարձրացրեց ձախ ձեռքը ու մի քիչ վեր քաշեց թևքը ցույց տալով երկաթե ապարանջանը, որը նրան տվել էին պալատից դուրս գալուց։ Հեծյալը ուշադիր նայեց, հետո բարձրացրեց նիզակն ու հեռացավ։ «Հանուն աստծո», ― խուլ ձայնով և տարօրինակ առոգանությամբ ասաց նա։ «Հանուն նրա», ― մրմրնջաց Ռումատան և առաջ անցավ մի ուրիշ հեծյալի մոտով, որը նիզակով ճգնում էր ցած բերել տանիքի տակ դրված փայտից քանդակված ուրախ սատանայի արձանիկը։ Երկրոդ հարկի կիսաբաց փեղկի հետևից երևվաց երևաց սարսափից քարացած մի հաստ դեմք, երևի մեկն այն խանութպաններից, որոնք դեռ երեք օր առաջ գարեջուր էին խմում, գոռում էին «Կեցցե՜ դոն Ռեբան» և հաճույքով ունկնդրում էին պայտած սապոգների հատու դոփյունը՝ «դը՛մփ, դը՛մփ, դը՛մփ․․․»։ Ա՜խ, գորշություն, գորշություն․․․ Ռումատան դեմքը շրջեց։
Իսկ իմ տո՞ւնը, հանկարծ հիշեց նա ու արագացրեց քայլերը։ Վերջին թաղամասը անցավ գրեթե վազելով։ Տունը կանգուն էր։ Աստիճանների վրա նստած երկու վանականները վեղարները հանել էին ու վատ սափրված գլուխները դեմ տվել արևին։ Տեսնելով Ռումատային՝ նրանք վեր կացան։ «Հանուն տեր աստծո», ― միաձայն ասացին նրանք։ «Հանուն նրա, ― պատասխանեց Ռումատան։ ― Ի՞նչ եք անում այստեղ»։ Վանականները խոր գլուխ տվին նրան՝ ձեռքները խաչելով փորերին։ «Դուք եկաք, ու մենք կգնանք», ― ասաց նրանցից մեկը։ Վանականները իջան աստիճաններից և դանդաղ հեռացան՝ կծկվելով ու ձեռքները մտցնելով թևքերի մեջ։ Ռումատան նայեց նրանց հետևից ու հիշեց, որ փողոցներում մի հազար անգամ տեսել էր այս սքեմավոր հնազանդ կերպարանքները, միայն թե այն ժամանակ նրանց հետևներից փոշում մեջ քարշ չէին գալիս երկար թրերը։ Աչքաթող արինք, ա՜խ, ինչպես աչքաթող արինք, ― մտածեց նա։ ― Ազնվազարմ դոները ինչպե՜ս էին զվարճանում, երբ կպչում էին միայնակ վանականի։ Հետևից ու նրա գլխի վրայով իրար պատմում էին անվայելուչ պատմություններ։ Իսկ ինքը, հարբած ձևանալով, քայլում էր նրանց հետևից ու բարձրաձայն քրքջում, ուրախանալով, որ Կայսրությունը գոնե չի բռնված կրոնական մոլեռանդությամբ․․․ Իսկ ի՞նչ կարելի է անել։ Այո, ի՞նչ կարելի է անել։
― Երջանիկ է նա, ով մտածում է ուրիշների մասին․․․ Եվ, բացի այդ, ինձ ու քեզ օգնում են շատ զորեղ մարդիկ։
Ես չեմ կարող ուրիշների մասին մտածել, ― ասաց Կիրան։ ― Դու գրեթե կիսամեռ ես վերադարձել։ Ես տեսնում եմ՝ քեզ ծեծել են։ Իսկ Ունոյին սպանեցին։ Որտե՞ղ էին քո զորեղ մարդիկ։ Ինչո՞ւ նրանք չկանխեցին այս սպանությունները․․․ Չեմ հասկանում․․․
Կիրան փորձեց դուրս պրծնել նրա գրկից, բայց նա ամուր գրկել էր աղջկան։
Ռումատան Արկանարի եպիսկոսպոսի գրասենյակն էր գնում բակերով ու խուլ փողոցներով։ Նա գաղտագողի մտնում էր քաղաքացիների նեղլիկ բակերը, խճճվելով պարաններից կախված լվացքի մեջ, սողալով դուրս էր գալիս ցանկապատերի արանքում եղած անցքերով, ժանգոտ մեխերի վրա թողնելով իր շքեղ ժապավենների ու սոանյան թանկարժեք ժանյակների ծվենները, չորեքթաթ վազում էր կարտոֆիլի մարգերի միջով։ Այնուամենայնիվ, նրան չհաջովեց չհաջողվեց սպրդել սև զինվորների աչքից։ Դուրս գալով աղբանոց տանող ծուռումուռ, նեղ փողոցը, նա դեմ առ դեմ հայտնվեց երկու խոժոռ ու հարբած վանականների։
Ռումատան փորձեց շրջանցել նրանց, սակայն վանականները մերկացրին սրերն ու փակեցին նրա ճանապարհը։ Ռումատան ձեռքն առավ թրերը, և վանականները, տեսնելով այդ, երեք մատները մտցրին բերաններն ու սուլեցին՝օգնության կանչելով։ Ռումատան սկսեց հետ֊հետ գնալ դեպի այն անցքը, որտեղից հենց նոր դուրս էր եկել, բայց հանկարծ նրա դեմ դուրս թռավ աննշան դեմքով մի փոքրիկ ու ճարպիկ մարդ։ Դիպչելով Ռումատայի ուսին, նա վազելով մոտեցավ վանականներին ու ինչ֊որ բան ասաց, որից հետո նրանք, վեր քաշելով փարաջաները, վազեվազ փախան, անհտանալով տների հետևում։ Փոքրիկ մարդուկը, առանց շրջվելու, շտապեց նրանց հետևից։
Ռումատան լուռ էր։
― Դոն Ռեբան միշտ հիացրել է ինձ, ― ասաց դոն Տամեոն։ ― Ես համոզված էի, որ նա վերջի վերջո կտապալի ոչնչություն թագավորին։ ― Այս խոսքերն ասելիս նա ոտքը դրեց դեղնականաչ ջրափոսի մեջ ու, որպեսզի չչրմփա, բռնեց Ռումատայի թևքը։ ― Այո, ― շարունակեց նա, երբ դուրս եկան ամուր հողի վրա։ ― Մենք՝ երիտասարդ ազնվականներս, միշտ կլինենք դոն Ռեբայի հետ։ Վերջապես վրա հասավ բաղձալի զիջողությունը։ Ինքներդ հապա դատեք, դոն Ռումատա, ես արդեն մի ժամ է քայլում եմ նրբանցքներով ու բանջարանոցներով, բայց ոչ մի գորշ գրոհայինի չեմ հանդիպել։ Մենք աշխարհի երեսից սրբեցինք գորշ աղտեղությունը, և հիմա որքա՜ն ազատ ու քաղցր ես շնչում վերածնված Արկանարում։ Գռեհիկ խանութպանների, այդ լկտի ստահակների ու ռամիկների փոխարեն փողոցները լցված են աստծո ծառաներով։ Ես տեսա, ազնվականներից ոմանք արդեն ազատ զբոսնում են իրենց տների առաջ։ Հիմա նրանք վախենալու բան չունեն, որ գոմաղբոտ գոգնոցով մի անտաշի մեկը ցեխ կշպրտի իրենց վրա կեղտոտ սայլի անիվներից։ Ու այլևս ստիպված չենք լինի ճանապարհ բացել երեկվա մսգործների մսագործների և խանութպանների միջով։ Սուրբ միաբանության օրհնությամբ, որին ես մշտապես հարգել եմ ու, չեմ թաքցնի սիրել եմ, մենք աննխադեպ կբարգավաճենք, և ոչ մի ռամիկ չի հանդգնի աչքերը բարձրացնի ազնվականի վրա առանց հատուկ թույլտվության, որը կստորագրի մարզի տեսուչը։ Ես հիմա զեկուցագիր եմ տանում։
― Զզվելի հոտ է, ― գարշանքով ասաց Ռումատան։
― Դոն Պիֆա, ― ասաց չինովնիկը, ― ստացեք ազատման նշանը։ ― Նա կռացավ, բազկաթոռի կողքը դրված սնդուկից հանեց մի երկաթե ապարանջան ու տվեց ազնվազարմ Պիֆային։ ― Կկրեք ձախ ձեռքին, Սուրբ Միաբանության զինվորների առաջին իսկ պահանջի դեպքում ցույց կտաք։
Դոն Պիֆան դարձյալ կոկորդային ձայն արձակեց ու գնաց, տնտղելով ապարանջանը։ Չինովնիկն արդեն կարդում էր հաջորդ ազգանունը։ Ռումատան աչքի ածեց հերթը։ Այստեղ ծանոթ դեմքեր շատ կային։ Ոմանք հագնված էին սովորականի պես շքեղ, մյուսները դիտավորյալ խեղճացած էին, բայց բոլորն էլ հիմնավորապես ցեխոտ էին։ Հերթի մեջտեղից, այնպես բարձր, որ բոլորը լսեն, դոն Սերան վերջին հինգ րոպեյի րոպեի ընթացքում արդեն երրորդ անգամ ավետում էր․ «Ինչ վատ բան է, որ նույնիսկ ազնվազարմ դոնը մի երկու ճիպոտ ստանա նորին սրբազանության անունից»։
Ռումատան սպասեց, մինչև հաջորդին ուղարկեցին միջանցք (դա հայտնի ձկնավաճառ էր, ոչ հիացական մտքերի համար նրան դատապարտեցին հինգ ճիպոտահարվածի, առանց համբուրելու), մարդկանց հրմշտելով մոտեցավ սեղանին և ձեռքը դրեց չինովնիկի առաջ թափված թղթերի վրա։
― Իսկ Պեկոր Պռոշին ոնց որ առավոտյան վանականները տարան, մինչև հիմա չի վերադարձել։ Քննության էլ չի եկել։
― Էհ, ես փոխանակ մսաղացը գործի դնեմ, ախմախավարի նիգով խփեցի ու մի կողը ջարդեցի։ Այստեղ հայր կինը Կինը վրա պրծավ, քունքերիս խփեց ու սապոգով էնպես հասցրեց պոչուկիս, որ, եղբայրներիս ասեմ, աչքերս սևացան։ «Դու, ― ասաում է, ― ի՞նչ ես իմ ապրանքը փչացնում»։
Նայեք, նայեք, բարեկամներս, մտածում էր Ռումատան գլուխը դանդաղ շրջելով մի կողմից մյուսը։ Սա տեսություն չի։ Մարդկանցից ոչ մեկը դեռ այսպիսի բան չի տեսել․․․ Նայեք, լսեք, նկարահանեք․․․ և գնահատեք ու սիրեք, գրողը ձեզ տանի, ձեր ժամանակը, ու հարգեք նրանց հիշատակը, ովքեր անցել են այս ամենի միջով։ Ուշադիր նայեք այս մռութներին՝ ջահել, բութ, անտարբեր, ամեն տեսակ գազանության սովոր մռութներին, միայն թե քթներդ շուռ մի՛ տվեք, ձեր սեփական նախնիները ավելի լավը չէին․․․
― Չէ, ― ասաց մյուս վանականը։ ― Բռնաբարիչը Ռուդախն է։ Հենց նրան էս գիշեր բաց թողեցին։ Հայր Կինը ինքը իր ձեռքով հանեց նրա շղթաներն ու դուրս տարավ։ Իսկ ես․․․
― Հիմարություններ ես դուրս տալիս, ― անհամբեր ասաց Ռումատան, թղթով խփելով իր ազդրին։ ― Բուդախը։ Թագավորին թունավորորղը։թունավորողը։
― Հա․․․ա՜, ― ասաց վերակացուն։ ― Գիտեմ։ Բայց նա, երևի, արդեն ցցի վրա է․․․ Եղբայր Պակա, գնա տասներկուսը, տես ոնց է։ Ինչ է, դո՞ւ նրան պիտի տանես, ― շուռ եկավ նա Ռումատայի կողմը։
― Բարձրացեք վերև, բայց դարպասից դուրս չգաք։ Մի կողմ քաշվեք ու սպասեք ինձ։ Եթե ձեզ կպնեն, ապարանջանները ցույց տվեք ու ինչքան կարող եք ամբարտավան եղեք։
Բարոն Պամպան ոռնում էր, ինչպես բևեռային մառախուղի մեջ ընկած ատոմագնացը։ Թնդուն արձագանքը գլորվում էր կամարների տակ։ Միջանցքներում կանգնած մարդիկ կանգ էին առնում և, բերանները բաց, երկյուղածությամբ ականջ էին դնում։ Շատերն էլ թափահարում էին իրենց բութ մատը՝ քշելով սատանային։ Ռումատան ցած նետվեց երկու սանդուխքներովսանդուղքներով, ոտքի տակ գցելով դեմը ելած վանականներին, թրերի պատյաններով ճանապարհ բացեց շրջանավարտների բազմության միջով ու աքացի տալով բացեց այն խցի դուռը, որտեղից դուրս էր պրծնում գոռոցը։ Ջահերի վետվետուն լույսի տակ նա տեսավ իր բարեկամ Պամպային։ Հզոր բարոնը մերկ ու գլխիվայր խաչված էր պատից։ Նրա դեմքը սևացել էր արյան հոսքից։ Ծուռտիկ սեղանի մոտ, մատները ականջները խրած, նստել էր մի կորամեջք չինովնիկ, իսկ քրտնքից փայլող դահիճը, որն ինչ֊որ բանով նման էր ատամնաբույժի, երկաթե թասի միջից գործիքներ էր ջոկջկում։
Ռումատան իր հետևից ամուր փակեց դուռը և, մոտենալով դահճին, թրի կոթով խփեց նրա ծոծրակին։ Դահիճը շուռ եկավ, ձեռքերով բռնեց գլուխն ու նստեց թասի մեջ։ Ռումատան թուրը հանեց պատյանից ու կտոր կտոր արեց թղթերով ծածկված սեղանը, որի մոտ նստած էր չինովնիկը։ Ամեն ինչ կարգին էր։ Դահիճը նստած էր թասի մեջ ու զկռտում էր, իսկ չինովնիկը շատ ճարպկորեն չորեքթաթ փախավ մտավ անկյունը ու պառկեց այնտեղ։ Ռումատան մոտեցավ բարոնին, որն ուրախ հետաքրքրությամբ էր նայում վարից վեր, բռնեց բարոնի ոտքերը պահող շղթաները ու, երկու անգամ ուժգին քաշելով, դրանք դուրս քաշեց պատից։ Հետո բարոնը ոտքերը զգուշորեն դրեց հատակին, լռեց, քարացավ մի տարօրինակ դիրքով, ապա իրեն թափ տվեց ու ազատեց ձեռքերը։
Ռումատան հայացքը գցեց նրբանցքին, որտեղ դեռ կանգնած էր դեղին փոշու սյունը։ Դոն Ռեբան նույնպես այդ կողմը նայեց։ Նրա դեմքին հայտնվեց մտահոգ արտահայտություն։
Օրը վաղուց արդեն կիսվել էր, երբ Կիրան ազնվազարմ դոնին ու նրա մեծագիտուն բարեկամին հրավիրեց սեղան նստելու։ Լողացած, մաքուր շորեր հագած, սափրված բժիշկ Բուդախը շատ պատկառելի տեսք ուներ։ Նրա շարժումներն անշտապ էին և արժանապատվությամբ լի, խելոք խաժ աչքերը նայում էին բարյացակամ և նույնիսկ ներողամտորեն։ Ամենից առաջ նա Ռումատայից ներողություն խնդրեց հրապարակում պոռթկալու համար։ «Բայց դուք պետք է ինձ հասկանաք, ― ասաց նա։ ― Դա մի սոսկալի մարդ է։ Նա դև է, որ լույս աշխարհ է եկել զուտ աստծու սխալի պատճառով։ Ես բժիշկ եմ, բայց չեմ ամաչում խոստովանել, որ հնարավորության դեպքում հաճույքով այն աշխարհը կուղարկեմ նրան։ Ես լսել էի, որ թագավորին թունավորել են։ (Ռումատան ուշադրությունն էլ ավելի լարեց)։ Այդ Ռեբան եկավ իմ խուցն ու պահանջեց, որ իր համար այնպիսի թույն սարքեմ, որը ներգործի մի քանի ժամվա ընթացքում։ Հասկանալի է, ես հրաժարվեցի։ Նա սպառնաց, որ ինձ խոշտանգումների կենթաեկի։ կենթարկի։ Ես ծիծաղեցի նրա երեսին։ Այդժամ այս սրիկան կանչեց իր դահիճներին, ու նրանք փողոցից բռնեցին տասը տարեկանից ոչ մեծ մի դյուժին տղաների ու աղջիկների։ Նա երեխաներին կանգնեցրեց իմ առաջ, բաց արեց դեղապարկն ու հայտարարեց, որ բոլոր դեղերը կփորձի այդ երեխաների վրա, մինչև որ կգտնի իր ուզածը․․․ Ահա թե ինչպես թունավորվեց թագավորը»։
Բուդախի շրթունքները սկսեցին դողալ, բայց նա տիրապետեց իրեն։ Ռումատան նրբանկատորեն դեմքը շրջել էր և գլխով էր անում։ Հասկանալի է, մտածում էր նա։ Ամեն ինչ հասկանալի է։ Իր մինիստրի ձեռքից թագավորը նույնիսկ վարունգ չէր վերցնի։ Ու սրիկան թագավորին էր հրամցրել ինչ֊որ ստահակի, որին խոստացել էր լեյբհեքիմի կոչում տալ, եթե թագավորին բուժի։ Ու հասկանալի է, թե ինչու Ռեբան այդպես ուրախացավ, երբ թագավորի ննջարանում ես նրան մերկացրի։ Դժվար թե նա ավելի հարմար առիթ գտներ, որ թագավորին հրամցներ կեղծ Բուդախին։ Ամբողջ պատասխանատվությունն ընկնում էր Ռումատա Էստերացու՝ իրուկանյան լրտեսի և դավադրի վրա։ Մենք լակոտներ ենք, մտածեց Ռումատան։ Ինստիտուտում պետք է հատուկ դասընթաց մտցնել՝ ֆեոդալական բանսարկուների դասընթաց։ Եվ առաջադիմությունը գնահատել ռեբաներով։ Ավելի լավ է՝ դեցիռեբաներով։ Ասենք, ո՜վ կհասնի նրան․․․
Քաղաքն աստիճանաբար կենդանանում էր։ Փողոցներում մարդիկ էին հայտնվում, ձայները ավելի բարձր էին հնչում, լսվում էր մուրճերի շրխկոցը և փայտի ճռռոցը տների տանիքներից ու պատերից պոկում էին հեթանոսական կուռքերի պատկերները։ Հաստլիկ ու ճաղատ խանութպանը գարեջրի տակառով սայլակը կանգնեցրել էր հրապարակում և գարեջուր էր վաճառում՝ գավաթը երկու գրոշ։ Քաղաքի բնակիչները հարմարվում էին։ Դիմացի տան մուտքում, քիթը քչփորելով, լղար տանտիրուհու հետ խոսում էր վտիտ լրտես֊թիկնապահը։ Հետո պատուհանի տակով անցան մինչ երկու հարկի բարձրությամբ բեռնված սայլերը։ Ռումատան սկզբում չհասկացավ, թե դրանք ինչ սայլեր են, հետո տեսավ հաստ կտավի տակից կախված կապտած ու սևացած ձեռքերն ու ոտքերը, և իսկույն հեռացավ պատուհանի մոտից։
― Մարդու էությունը, ― դանդաղ ծամելով խոսում էր Բուդախը, ― ամեն ինչին հարմարվելու զարմանալի ունակությունն է։ Բնության մեջ չկա մի այնպիսի բան, որին մարդը չհարմարվեր։ Ոչ ձին, ոչ շունը, ոչ էլ կովը օժտված չեն այդպիսի հատկությամբ։ Հավանաբար, աստված մարդուն ստեղծելիս կռահում էր, թե ինչ տանջանքների է նրան դատապարտելու, և նրան ուժերի և համբեության համբերության վիթխարի պաշար է տվել։ Դժվար է ասել, դա լա՞վ է, թե վատ։ Եթե մարդը չունենար այդ համբերությունն ու դիմացկունությունը, բոլոր բարի մարդիկ վաղուց արդեն կործաված կործանված կլինեին, աշխարհի երեսին կմնային միայն չարերն ու սրիկաները։ Մյուս կողմից, դիմանալու ու համբերելու սովորությունը մարդկանց դարձնում է անլեզու անասուն, քանզի նա ոչնչով, բացի անատոմիայից, չի տարբերվում կենդանիներից և նույնիսկ իր անպաշտպանությամբ գերազանցում է նրան։ նրանց։ Եվ յուրաքանչյուր օրը չարի ու բռնության մի նոր արհավիրք է ծնում․․․
Ռումատան նայեց Կիրային։ Աղջիկը նստել էր Բուդախի դիմաց և, աչքերը նրանից չկտրելով, այտը բռունցքին հենած ուշադիր լսում էր։ Նրա աչքերը թախծոտ էին, երևում է, շատ էր խղճում մարդկանց։
― Հավանաբար, դուք իրավացի եք, հարգարժան Բուդախ, ― ասաց Ռումատան։ ― Բայց վերցնենք ինձ։ Ես մի հասարակ ազնվազարմ դոն եմ (Բուդախի բարձր ճակատը կնճռոտվեց, աչքերը զարմանքով և ուրախ կլորացան)։ Ես շատ եմ սիրում գիտուն մարդկանց։ Նրանք ոգու ազնվականությունն են։ Ու ինձ հայտնի չէ, թե ինչո՞ւ դուք՝ վեհ գիտելիքների միակ պահպաններդ ու միակ տերերդ, այդքան անհուսալիորեն պասիվ եք։ Ինչո՞ւ դուք հլու հնազանդ թույլ եք տալիս, որ արհամարեն արհամարհեն ձեզ, բանտերը նետեն, այրեն խարույկների բոցերում։ Ինչո՞ւ դուք ձեր կյանքի իմաստը՝ գիտելիքների հայթայթումը, անջատում եք կյանքի գործնական պահանջներից՝ չարիքի դեմ պայքարելուց։
Բուդախն իրենից հեռացրեց դատարկ ափսեն, որի մեջ եղած կարկանդակներն արդեն կերել էր։
― Աշխարհն անընդհատ փոխվում է, բժիշկ Բուդախ, ― ասաց Ռումատան։ ― Մենք հիշում ենք այնպիսի ժամանակներ, երբ թագավորներ չեն եղել։
― Աշխարհը չի կարող հավերժ փոխվել, ― առարկեց Բուդախը, ― քանզի ոչ մի բան հավերժ չէ, նույնիսկ փոփոխվելը․․․ Մենք չգիենք չգիտենք կատարելության օրենքները, սակայն վաղ թե ուշ հասնում ենք կատարելության։ Հապա նայեք, ինչպես է կառուցված մեր հասարակությունը։ Ինչպես է մեր աչքը շոյում այս հստակ, երկրաչափորեն ճիշտ համակարգը։ Ներքևում գյուղացիներն են ու արհեստավորները, նրանց վերևում՝ ազնվականները, հետո՝ հոգևորականները և, վերջապես, թագավորը։ Ինչպե՜ս է այս ամենը մտածված, և ինչպիսի՜ կայունություն, ինչպիսի՜ ներդաշնակ կարգուկանոն։ Էլ ի՞նչը պիտի փոխվի այս հղկված բյուրեղի մեջ, որ դուրս է եկել երկնային ոսկերչի ձեռքերից։ Բուրգերից ավելի հաստատուն կառույցներ չկան, կասի ձեզ իր գործը իմացող ամեն մի ճարտարապետ։ ― Բուդախը խրատական տեսքով բարձրացրեց մատը։ Պարկից թափվող ցորենը հավասար շերտով չի փռվում, այլ գոյացնում է, այսպես կոչված, կոնաձև բուրգ։
― Մի՞թե դուք լրջորեն համոզված եք, որ այս աշխարհը կատարյալ է, ― զարմացավ Ռումատան։ ― Դոն Ռեբայի հետ ձեր երեկվա հանդիպումից հետո, բանտից հետո․․․
Հարբած Որջում համեմատաբար մաքուր էր, հատակը խնամքով ավլած էր, սեղանը սպիտակել էր քերելուց, անկյունում դրված անտառային խոտերի խրձերը հաճելի բուրմունքով էին լցրել խրճիթը։ Հայր Կաբանին, սթափ ու խաղաղ, ծանրումեծ նստել էր անկյունում և մաքուր լվացված ձեռքերը դրել էր ծնկներին։ Սպասելով, որ Բուդախը քնի, նրանք խոսում էին դեսից դենից։ Ռումատայի կողքը նստած Բուդախը բարեհոգի ժպիտով լսում էր ազնվազարմ դոների դատարկախոսությունը և մերթ ընդ մերթ ուժեղ ցնցվում էր դանթելով ու հանկարծ վեր թռչելով։ Նրա նիհար այտերն այրվում էին ձիու դեղաչափերով խմած տետրալյումինալից, որն աննկատ խառնել էին նրա խմիչքին։ Ծերուկը շատ էր գրգռված և դժվարությամբ էր քնում։ Անհամբեր դոն Գուգը սեղանի տակ ծռում և ուղղում էր ուղտի պայտերը, չփոխելով դեմքի ուրախ և անբռնազբոս արտահայտությունը։ Ռումատան փշրում էր հացը և հոգնած հետաքրքրությամբ նայում էր, թե դոն Կոնդորը ինչպես է դանդաղորեն լցվում մաղձով։ Մեծ կնիքների պահապանը ջղայնանում էր, քանզի ուշանում էր Տասներկու առևտրականների կոնֆերանսի արտաարգ արտակարգ գիշերային նիստից, որը նվիրված էր Արկանարյան հեղաշրջմանը, և որտեղ ինքը պիտի նախագահեր։
― Իմ ազնվազարմ բարեկամնե՜ր, ― վերջապես զրնգուն ձայնով ասաց բժիշկ Բուդախը, վեր կացավ տեղից ու ընկավ Ռումատայի վրա։ Ռումատան հոգատարությամբ գրկեց նրան։
Պարտա՞ստ Պատրա՞ստ է, ― հարցրեց դոն Կոնդորը։
― Մինչև առավոտ չի զարթնի, ― ասաց Ռումատան, գրկեց Բուդախին ու տարավ պառկեցրեց հայր Կաբանիի անկողնում։
Ռումատան լուռ նայեց նրան։
― Դու պիրի պիտի դոն Ռեբային վերցնեիր, ― հանկարծ ասաց դոն Կոնդորը։
― Այսինքն՝ ո՞նց «վերցնեի»։
― Այո, մեր մասին է։ Եվ ընդհանրապես բոլոր մարդկանց մասին, ովքեր սիրում են միմյանց։ Միայն թե մեզ ոչ ոք չի բաժանի։
Ամենից անվտանգը կլիներ Երկրի վրա, մտածում էր նա։ Բայց դու ինչպե՞ս կապրես այնտեղ առանց ինձ։ Ու ես ինչպե՞ս մենակ կմնամ այստեղ։ Կարելի էր Անկային խնդրել, որ ընկերություն անի քեզ հետ։ Բայց ես ինչպե՞ս կմնամ առանց քեզ։ Չէ, մենք միասին կթռչենք Երկիր։ Ինքս կվարեմ օդանավը, իսկ դու կնստես կողքս, ու ես ամեն ինչ կբացատրեմ քեզ։ Որ դու ոչ մի բանից չվախենաս։ Որ դու սիրես Երկիրը ու երբեք չափսոսաս, որ լքել ես քո սարսափելի հայրենիքը։ Որովհետև դա քո հանրենիքը հայրենիքը չէ։ Որովհետև քո հայրենիքը մերժել է քեզ։ Որովհետև դու քո ժամանակից հազար տարի շուտ ես ծնվել։ Բարի, մաքուր, անձնազոհ ու անշահախնդիր․․․ Քեզ նմանները միշտ էլ ծնվել են մեր մոլորակների պատմության բոլոր արյունահեղ դարաշրջաններում․․․ Պարզ, մաքուր հոգիներ, որոնց խորթ է ատելությունը և դաժանությունը։ Զոհեր։ Անօգուտ զոհեր։ Շատ ավելի անօգուտ, քան Գուր Դուր Քերթողը կամ Գալիլեյը։ Որովհետև քեզ նմանները նույնիսկ մարտիկ չեն։ Մարտիկ դառնալու համար պետք է ատել կարողանալ, իսկ դուք հենց դա չեք կարող անել։ Ճիշտ այնպես, ինչպես հիմա․․․
․․․ Ռումատան նորից ննջեց ու իսկույն տեսավ Կիրային, որը, դեգրավիատորը գոտուն ամրացրած, կանգնել էր Խորհրդի տափակ կտուրին, իսկ ուրախ ու ծաղրասեր Անկան անհամբեր հրում էր նրան դեպի մեկուկես կիլոմետրանոց անդունդը։
― Լավ, ― ասաց նա։ ― Հիմա ես կխոսեմ, իսկ դու լսիր ինձ ուշադիր։
Հեռու֊հեռվում, սայվայից այն կողմ, կանգնած է մի անմատչելի ամրոց։ Այնտեղ ապրում է ուրախ ու բարի, զվարճասեր բարոն Պամպան, ամենաբարի բարոնը Արկանարում։ Նա մի շատ գեղեցիկ ու քնքուշ կին ունի, որը շատ է սիրում չհարբած Պամպային և տանել չի կարողանում հարբած Պամպային․․․
Նա լռեց ու ականջ դրեց։ Լսեց սմբակների դոփյուն փողոցում և բազում մարդկանց ձիերի աղմկոտ շունչը։ «Սա է հա՞» ― պատուհանի տակ գոռաց մի գռեհիկ ձայն։ ― Ոնց որ թե․․․»։ ― «Կանգնի՛ր»։ Աստիճանների վրա լսվեց դմփդմփոց, ու իսկույն էլ մի քանի բռունցքներ փլվեցին դռան վրա։ Կիրան ցնցվեց ու սեղմվեց Ռումատային։
― Դրանք իմ հետևից են եկել, ― շշնջաց Կիրան։ ― Ես այդպես էլ գիտեի։
Ռումատան դժվարությամբ ազատվեց Կիրայի ձեռքերից ու վազեց պատուհանի մոտ։ «Հանո՜ւն աստծո, ― ոռնում էին ներքևից։ ― Բա՛ց արա։ Կջարդենք, ավելի վատ կլինի»։ Ռումատան մի կողմ քաշեց վարագույրը, և սենյակ ներխուժեց ջահերի ծանոթ վետվետուն լույսը։ Ներքևում դոփդոփում էին բազմաթիվ հեծյալներ դժնի, սևազգեստ ու սրածայր սև վեղարներով մարդիկ։ Ռումատան մի քանի վայրկյան նայեց ներքև, հետո զննեց պատուհանի շրջանակը։ Շրջանակը շատ ամուր էր հագցված պատի մեջ։ Ինչ֊որ ծանր բանով խփում էին դռանը։ Ռումատան մթան մեջ շոշափելով գտավ սուրը ու կոթով խփեց ապակուն։ Բեկորները զրնգոցով ներքև թափվեցին։
― Հե՜յ, ― գոռաց նա։ ― Զզվե՞լ եք ապրելուց։