}}
[[Category: Արձակ]]
[[Կատեգորիա:Ռուսական գրականություն]][[Կատեգորիա:Գիտաֆանտաստիկա]]
::::Դու պիտի բարիք արարես չարիքից, քանզի այն ուրիշ բանից չես ստեղծի։
― Ներեցեք։
― Այցելության բուն փաստը առավել կարևոր հայտնագործություն հայտնագործությունն է ոչ միայն անցած տասներեք տարիների ընթացքում, այլև մարդկության գոյության ողջ ժամանակամիջոցում։ Եվ կարևոր չէ բնավ, թե ովքեր էին այդ եկվորները։ Կարևոր չէ, թե որտեղից են եկել նրանք, ինչու են եկել, ինչու այդքան քիչ մնացին և հետո ուր կորան։ Կարևորն այն է, որ այժմ մարդկությունը հաստատ գիտե, որ ինքը միայնակ չէ Տիեզերքում։ Վախենում եմ, որ անդրերկրային կուլտուրաների ինստիտուտին այլևս երբեք բախտ չի վիճակվի նման հիմնավոր հայտնագործություն կատարել։
― Դա չափազանց հետաքրքիր է, դոկտոր Պիլման, բայց ես, ճիշտն ասած, նկատի ունեի տեխնոլոգիական կարգի հայտնագործություններ։ Այնպիսի հայտնագործություններ, որոնք կկարողանային օգտագործել մեր երկրային գիտությունն ու տեխնիկան։ Չէ՞ որ մի շարք շատ հռչակավոր գիտնականներ գտնում են, որ Այցելության գոտիներում հայտնաբերված գտածոները կարող են փոխել մեր պատմության ողջ ընթացքը։
― Բացառված չէ։
==1. Ռեդրիկ Շուխարտ, 23 տարեկան, Անդրերկրային կուլտուրաների միջազգային ինստիտուտի Հարմոնտի մասնաճյուղի լաբորանտ։==
Նախօրյակին, երեկոյան կողմ ես ու նա կանգնել էինք պահեստարանում․ մնում էր միայն հանել արտահագուստները, ու կարելի էր արդեն մեզ գցել «Բորժչ», որ մի երկու կաթիլ թունդ բան լցնենք օրգանիզմներս։ Ես հենց այնպես կանգնել էի, պատին հենված, գործս արել էի ու հիմա ձեռքիս պատրաստ պահել էի մի սիգարեթ․ սոսկալի ծխել էի ուզում, երկու ժամ չէի ծխել, իսկ նա դեռ իր ապրանքն էր տեղավորում․ փոխադրիչից վերցնում է «փուչիկները», ամեն մեկը չորս կողմից տնտղում (ի միջի այլոց դա ծանր է, ամեն մեկը վեցուկես կիլոգրամ) ու, փնչացնելով, սիրուն դնում է դարակը։
Արդեն ինչքա՜ն ժամանակ նա գլուխ է կոտրում այդ «փուչիկների» վրա ու, ըստ իս, առանց որևէ օգուտ տալու մարդկությանը։ Ես նրա տեղը վաղուց արդեն թքած կլինեի դրանց վրա ու նույն փողով մի ուրիշ բանով կզբաղվեի։ Չնայած, մյուս կողմից, որ մտածենք, «փուչիկը» իրոք առեղծվածային բան է և մի տեսակ անհասկանալի։ Ինչա՜ն Ինչքա՜ն եմ ես դրանք շալակած տարել, միևնույն է, ամեն տեսնելուս ապշում եմ, չեմ կարող․․․ Ընդամենը իրենից ներկայացնում է թեյի ափսեի չափ մի հինգ միլիմետր հաստությամբ երկու պղնձե սկավառակ, սկավառակների միջև ընկած տարածությունը կլինի չորս հարյուր միլիմետր և, բացի այդ տարածությունից, նրանց արանքում ոչ մի բան չկա։ Այսինքն՝ բոլորովին բան չկա, դատարկություն է։ Ուզում ես ձեռքդ մտցրու այնտեղ, ուզում ես՝ գլուխդ, եթե դու լրիվ շշմել ես զարմանքից․ դատարկություն է և դատարկություն, միայն օդ։ Եվ այնուամենայնիվ նրանց արանքում ինչ֊որ բան կա, ինչ֊որ մի ուժ, ինչպես հասկանում եմ ես, որովհետև չես կարող այդ սկավառակները սեղմել֊կպցնել իրար, ոչ էլ կարող ես դրանք իրարից հեռացնել․․․ Դեռ ոչ մեկին չի հաջողվել դա անել։
Չէ, տղերք, շատ դժվար է դա նկարագրելը, եթե քո աչքով չես տեսնում, ախր արտաքուստ շատ հասարակ բան է, մանավանդ որ տեսնում ես ու աչքերիդ հավատում։ Դա նույնն է, թե բաժակը կամ, աստված չանի, գինու գավաթը ուզենաս մեկնումեկին նկարագրել, միայն մատներդ կշարժես ու կհայհոյես անզորությունից։ Լավ, ընդունենք, որ դուք ամեն ինչ հասկացաք, իսկ ով էլ որ չի հասկացել, թող վերցնի ինստիտուտի «Զեկուցումները», այնտեղ ամեն մի համարում այդ «փուչիկների» մասին հոդված կա․․․
― Հասկանում եմ, ― ասում եմ։ ― Դա հասկանում եմ։ Միայն չեմ հասկանում, թե որ սրիկան է մատնել ինձ․․․
Բայց նա նորից նայում է ինձ անագե աչքերով, ֆսֆսացնում է դատարկ ծխամորճն ու հենց այնպես թերթում թղթապանակը։ Դա նշանակում է՝ սերժանտ Լումերը վերադարձել է ու բերել համար հարյուր հինգ հիսուն գործը։
― Շնորհակալություն, Շուխարտ, ― ասում է կապիտան Վիլլի Խերցոգը, որի մականունն է «Կռտած խոզ»։ ― Ես պարզեցի իմ ուզածը։ Դուք ազատ եք։
― Չէ, ― ասում եմ, ― ոչ մի բան էլ չի պատահել։ Երեկ պոկեր խաղալիս քսան ռուբլի տարվեցի, հո չի՜ խաղում այդ Նունանը, ոնց որ կախարդ․․․
― ՍպասրՍպասիր, ― ասում է նա։ ― Հո միտքդ չե՞ս փոխել։
Այստեղ ես նույնիսկ տնքացի լարվելուց։
― Ինձ չի կարելի, ― ասում եմ նրան ատամների արանքից։ ― Չի կարելի, հասկանո՞մ ես։ Նոր Խերցոգն ինձ կանչել էր։
Նա թուլացավ։ Նորից թշավառ թշվառ տեսք ստացավ, ու աչքերն էլ դարձան հիվանդ շան աչքեր։ Ջղաձգորեն շունչ քաշեց, նոր սիգարետ վառեց ու կամացուկ ասաց․
― Ինձ պիտի հավատաս, Ռեդ, ես ոչ մեկին բան չեմ ասել։
― Առանձնապես ոչ մի բան, ― ասում եմ։ ― Ինչ֊որ մեկը մատնել է․․․
Նա մի տեսակ տարօրինակ նայեց վրաս, վեր թռավ պատուհանի գոգից ու սկսեց հետուառաջ քայլել իր փոքրիկ աշխատասենյակում։ Նա վազվզում էր աշխատասենյակում, իսկ ես նստել եմ, ֆստացնում եմ ու չեմ խոսում։ Խղճում եմ նրան, ու շատ ափսոս է, որ այսպես հիմար բան ստացվեց, մարդուն բուժեցի մելամղձությունիցմելամաղձությունից, ո՜նց չէ։ Իսկ ո՞վ է մեղավոր։ Ես ինքս եմ մեղավոր։ Երեխային կոնֆետ ցույց տվի, իսկ այդ կոնֆետը չար քեռիները ձեռքիցս խլեցին․․․ Հանկարծ նա դադարեց սենյակում վազվզել, կանգնեց կողքս ու, մի կողմ նայելով վեհերոտ հարցրեց․
― Լսիր, Ռեդ, իսկ դա ինքչա՞ն կարժենա լիքը «փուչիկը»։
Նա քարտեզը փռեց պատուհանի գոգին, արմունկներով հենվեց, կռացավ քարտեզի վրա, ու նրա ողջ առույգությունը մի վայրկյանում ցնդեց։ Լսում եմ, փնթփնթում է․
― Հարյուր քսան մետր․․․ նույնիսկ հարյուր քսաներկու․․․ ու ինչքան էլ հենց գարաժի մեջ։ Չէ, Տենդերին չեմ տանի հետս։ Ինչ ես կարծում, Ռեդ, գուցե չարժե՞ Տենդերին տանել։ Ախր երկու երեխա ունի․․․
― Մենակ քեզ չեն թողնի, ― ասում եմ։
Այստեղ ես նայեցի Կիրիլին ու տեսա, որ նա աչքի պոչով ինձ է տնտղում։ Ու մի այնպիսի՜ դեմք ուներ, որ այդ պահին ես նորից միտքս փոխեցի։ Դեհ, գրողը տանի դրանց, մտածեցի, վերջ ի վերջո այդ դոդոշները ի՞նչ պիտի անեն ինձ։ Կիրիլը կարող էր ընդհանրապես ոչ մի բան չասել, բայց նա ասաց․
― Լաբորանտ Շուխարտ, ― ասաց նա։ ― Պաշտոնական, ընդգծում եմ, պաշտոնական աղբյուրներից ես տեղեկություններ եմ ստացել, որ գարաժի զննումը մեծ օգուտ կարող է տակ տալ գիտությանը։ Առաջարկություն է եղել՝ զննել գարաժը։ Պարգևավաճարը երաշխավորում եմ։ ― Իսկ ինքը ժպտում է, ոնց որ մայիսյան վարդ։
― Իսկ այդ ի՞նչ պաշտոնական աղբյուրներ են, ― հարցնում եմ ու նույնպես ժպտում հիմարի պես։
Իսկ նա հանկարծ ժպտաց ու ձեռքով թփթփացրեց մեջքիս, իբր՝ մի՛ վախեցիր, իբր՝ դու ինձ հետ չես կորչի, իսկ եթե կորչես էլ, էհ, մի՛ անգամ ենք մեռնում։ Չէ, ծիծաղելի տղա է, ազնիվ խոսք։
Մենք անցաթղթերը հանձնեցինք վերջին սերժանտին, այս անգամ, բացառության կարգով, պարզվեց, որ նա լեյտենանտ է (ես նրան ճանաչում եմ, նրա հայրը Ռեքսոպոլում զբաղվում է գերեզմանաճաղերի վաճառքով), ու իսկույն էլ հայտնվեց «թռչող գալոշը»․ այն բերեցին ՊՊՍ֊ի տղերքը ու կանգնեցրին հենց պահակատան մոտ։ Բոլորն արդեն այստեղ են՝ և՛ «շտապ օգնությունը», և հրշեջները, և՛ մեր փառապանծ գոարդիան՝ գվարդիան՝ անվախ փրկիչները, հղփացած ձրիակերները իրենց ուղղաթիռով։ Ոնց որ աչքիս փուշը լինեն։
Մենք բարձրացանք «գալոշի» վրա, Կիրիլը կանգնեց ղեկի մոտ ու ասաց ինձ․
Ես առանց շտապելու իջեցրի բաճկոնիս «կայծակ» շղթան, ծոցիցս հանեցի տափաշիշը, մի լավ խմեցի, հետո բերանը փակեցի ու նորից դրեցի ծոցս։ Առանց դրա չեմ կարող։ Որերորդ անգամն է Գոտի եմ գնում, բայց առանց սրա չեմ կարող, չէ։ Նրանք երկուսն էլ նայում են ինձ ու սպասում։
― Այսպես, ― ասում եմ։ ― Ձեզ չեմ առաջարկում, որովհետև ձեզ հետ առաջին անգամ եմ գնում ու չգիտեմ, թե ալկոհոլը ոնց է ազդում ձեզ վրա։ Մեզ մոտ այսպիսի կարգուկանոն պետք է լինի․ ինչ որ ասեմ՝ իսկույն և անհապաղ պետք է կատարեք։ Եթե մեկն ու մեկդ դանդաղեք կամ սկսեք հարցեր տալ՝ ծեծ կուտեք, նախապես ներողություն եմ խնդրում։ Այ, օրինալկ օրինակ քեզ, պարոն Տենդեր, կհրամայեմ՝ գլխիվայր կանգնիր ու գնա առաջ։ Եվ դու իսկույն, պարոն Տենդեր, պիտի հաստ քամակդ տնկես ու կատարես հրամանը։ Իսկ եթե չկատարես, գուցե էլ չտեսնես հիվանդ աղջկադ։ Հասկացա՞ր։ Բայց թե ես կհոգամ, որ դու անպայման տեսնես նրան։
― Ռեդ, գլխավորը, որ դու չմոռանաս հրամայել, ― ֆսսացնում է Տենդերը, արդեն կաս֊կարմիր կտրած, քրտնած ու հազվադեպ շարժելով շրթունքները։ ― Ես ատամներիս վրա էլ կքայլեմ, ինչ մնաց թե գլխիս վրա։ Առաջին անգամ չեմ․․․
― Ավելի լավ, ― ասում եմ։ ― Դեհ, աստված մեզ հետ։ Իջեցրեք երեսկալները։ Հառաջ ձողանշանների վերևով, բարձրությունը՝ երեք մետր։ Կանգառը՝ քսանյոթերորդ ձողանշանի մոտ։
Կիրիլը «գալոշը» բարձրացրեց երեք մետր ու դանդաղ առաջ շարժվեց, իսկ ես թաքուն գլուխս շրջեցի ու կամացուկ թքեցի ձախ ուսիս վրայով։ Տեսնեմ՝ փրկարար գվարդիականները մտել են իրենց ուղղաթիռը․ հրշեջները հարգալից ոտքի են կանգնել, պահակատան շեմին կանգնած լեյտենանտը պատվի է առել, ախմախը, իսկ նրանց բոլորի վերևում ծածանվում է արդեն գունաթափված պլակատը՝ « Բարի «Բարի գալուստ, պարոնայք եկվորներ»։ Տենդերն արդեն ուզում էր ձեռքով հրաժեշտ տալ նրանց, բայց ես այնպես խփեցի նրա կողքին, որ այդ բոլոր տիսակատարությունները ծիսակատարությունները դուրս թռան գլխից։ Ես քեզ մնաք բարով ցույց կտամ, դու դեռ հալա մնաս բարով կանես․․․
Թռանք։
Մեր աջ կողմում ինստիտուտն էր, ձախում՝ Ժանտախտի թաղամասը, իսկ մենք փողոցի մեջտեղով առաջ էինք գնում մի ձողանշանից դեպի մյուսը։ Պա՜հ, ոնց որ վաղուց այս փողոցով ոչ ոք չի անցել։ Ասֆալտը լրիվ ճաքճքել է, ճեղքերում խոտ է բուսնել, բայց սա մեր խոտն է, մարդկայինը։ Իսկ այ, ձախ կողմի մայթի վրա աճել է արդեն սև փուշը, և այս փշից երևում է, թե որքան հստակորեն է ինքն իրեն սահմանանշում Գոտին․ խճուղու մոտի սև մացառները ասես գերանդիով հնձված լինեն։ Չէ, այս եկվորները, այնուամենայնիվ, կարգին տղերք են եղել։ Ճիշտ է, շատ են համը հանել, բայց դե իրենք էլ իրենց հսատակ հստակ սահման են դրել․․․ Չէ որ նույնիսկ «այրող աղվամազը» երբեք Գոտուց չի գալիս մեր կողմը, ոչ մի անգամ, ինչքան էլ որ ուժեղ քամի լինի․․․
Ժանտախտի թաղամասում կանգնած են մեռյալ, ճաքճքած տները, սակայն բոլոր պատուհանների ապակիները գրեթե լրիվ տեղն են, միայն թե շատ կեղտոտ են, ու այդ պատճառով էլ ոնց որ կույր լինեն։ Իսկ այ գիշերը, երբ սողում ես այդ տների մոտով, շատ լավ երևում է, ներսի լույսը, ասես այնտեղ սպիրտ է այրվում կապտավուն բոցի լեզվակներով։ Դա «վհուկի դոնդողն» է նկուղներից դուրս գալիս։ Իսկ ընդհանրապես որ նայում ես՝ սովորական թաղամաս է, տները ոնց որ սովորական տներ են, պարզապես վերանորոգման կարիք ունեն, ուրիշ ոչ մի արտառոց բան չկա, միայն թե մարդիկ չեն երևում։ Այ, ի միջի այլոց, այս աղյուսե տանը ապրում էր մեր մաթեմատիկայի ուսուցիչը, նրա անունը Ստորակետ էինք դրել։ Անհաջողակի մեկն էր ու ձանձրալի մարդ, նրա երկրորդ կինը բաժանվեց հենց Այցելությունից առաջ, իսկ աղջկա աչքի մեջ էլ հատ կար, ու մենք, հիշում եմ, այնքան էինք դրա համար ձեռ առնում, որ խեղճը լաց էր լինում։ Երբ խուճապն ընկավ, նա բոլորի հետ միասին, հագին միայն սպիտակեղեն, այս թաղամասից փախավ մինչև կամուրջ՝ վեց կիլոմետր առանց շունչ քաշելու։ Հետո երկար ժամանակ ժանտախտով պառկած էր, մաշկը լրիվ պլոլվեցպլոկվեց, եղունգները թափվեցին։ Բոլորը, ովքեր ապրում էին այս թաղամասում, գրեթե բոլորը հիվանդացան ժանտախտով, հենց դրա համար էլ այս թաղամասի անունը դրին Ժանտախտի թաղամաս։ Ոմնաք մահացան, հիմնականում ծերերը, և այն էլ ոչ բոլորը։ Ես, օրինակ, կարծում եմ, որ նրանք ոչ թե ժանտախտից մահացան, այլ վախից։ Սարսափն ահավոր էր։ Ովքեր ապրում էին այս թաղամասում, բոլորն էլ հիվանդացան ժանտախտով։ Իսկ այն երեք թաղամասերում ապրողները կուրացան։ Հիմա այդ թաղամասերը այդպես էլ կոչվում են՝ Առաջին Կույր, Երկրորդ Կույր․․․ Մարդիկ ոչ թե լրիվ են կուրանում, այլ ոնց որ հավկուրություն էր լինում։ Ւ Ի միջի այլոց պատմում են, որ նրանք կուրացել են ոչ թե ինչ֊որ բռնկումից, թեև ասում են, որ բռնկումներ էլ են եղել, այլ կուրացել են սոսկալի դղրդյունից։ Ասում են, որ դա մի այնպիսի դղրդյուն է եղել, որ մարդիկ իսկույն կուրացել են։ Բժիշկները նրանց ասում էին, թե դա չի կարող պատահել, թող հապա մի լավ հիշեն։ Չէ, այդ մարդիկ նորից իրենց ասածն էին պնդում՝ ահավոր դղրդյուն, որից նրանք կուրացել էին։ Ընդ որում, նրանցից բացի ոչ ոք չէր լսել այդ դղրդյունը․․․
Այո, ասես ոչ մի բան տեղի չի ունեցել այստեղ։ Ահա այս ապակե կրպակին ոչ մի բան չի եղել։ Դռների առաջ մնացել է մանկասայլակը, նույնիսկ նրա միջի սպիտակեղենը ոնց որ մաքուր լինի․․․ Իսկ այս անտենաները ծածկվել են ինչ֊որ մազմզուկներով, ոնց որ ճիլոպ լինեն։ Մեր գիտնականները վաղուց են աչքները գցել այդ անտենաների վրա, բա ոնց չէ, ուզում են գլուխ հանեն, թե դրանք ինչ ճիլոպ են, ախր ուրիշ ոչ մի տեղ այդպիսի բան չկա, միայն Ժանտախտի թաղամասում, այն էլ միայն անտենաների վրա։ Ու ամենագլխավորն այն է, որ դա հենց այստեղ է, ինստիտուտի կողքը, հենց պատուհանների տակ։ Անցյալ տարի խելքներին փչեց ուղղաթիռից պողպատե ճապանով խարիսխ իջեցնել ու մի անտենա ճանկել։ Հենց որ խարիսխը ուզեց քաշի անտենան, հանկարծ՝ ֆըշֆըշֆըշ․․․ Տեսնենք ինչ՝ անտենայից ծուխ է դուրս գալիս, խարիսխը ծխի մեջ է, ու պողպատե ճոպանն էլ արդեն ծուխ է արձակում, ու ոչ թե սովորական ծուխ, այլ մի տեսակ թունավոր ֆշշոցով, ոնց որ բոժոժավոր օձ․․․ Դեհ, օդաչուն իսկույն գլխի ընկավ (շատ էլ որ լեյտենանտ էր), ինչն ինչոց է, ճոպանը ցած գցեց, ու ինքը հո չծլկեց․․․ Այ, հրեն ճապանը, մինչև հիմա կախված է մնացել անտենայից ու ինքն էլ է լրիվ ծածկվել ճիլոպով։
― Կանգնի՛ր, ― ասում եմ Կիրիլին։
Նա անմիջապես արգելակում է։ Լավ ռեակցիա ունի։ Բռնում եմ Տենդերի ուսից, դեմքը շրջում եմ իմ կողմն ու ձեռքիս ափով շրխկացնում երեսկալին։ Խեղճը քթով զարկում է ապակուն, աչքերը փակում է ու լռում։ Հենց որ նա լռեց, ես լսեցի՝ շը՜շ․․․ շը՜շ․․․ Կիրիլն ինձ է նայում ատամները պինդ սեղմած, բերանը բաց։ Ես ձեռքով հասկացնում եմ նրան՝ կանգնիր, աստծու սիրուն մի շարժվիր։ Բայց չէ որ նա էլ է այդ դռդռոցը լսում ու, ինչպես բոլոր սկսնակները, նա էլ է ուզում իսկույն ինչ֊որ բան անել․․․ «Հետո գնանք», ― շշնջում է նա։ Ես ճարահատյալ գլուխս թափահարում եմ, բռունցքս դեմ անում սաղավարտին, որ, իբր, հերիք է, վերջ տուր։ Է՜հ, գրողը տանի, էս սկսնակի հետ չգիտես ինչ անես, ո՞ր կողմը նայես՝ դաշտի՞ն, թե նրանց։ Ու հանկարծ ամեն ինչ մոռացա։ Հին աղբակույտի վրայով ու վերևով, կոտրված ապակու և փալաս֊փուլուսի վերևով սողաց մի այնպիսի թռթիռթրթիռ, ոնց որ ամառվա շոգ կեսօրին տաք օդն է թրթռում երկաթե տանիքի վրա, այդ թրթիռն անցավ թմբի վրայից ու եկավ մեր դեմը կտրեց, հենց ձողանշանի մոտ, մի քիչ կախված մնաց, մի կես վայրկյան, կամ էլ գուցե ուղղակի թվաց ինձ, ու ձգվեց դեպի դաշտ, թփերի հետևը, փտած ցանկապատի կողմը, հին ավտոմեքենաների գերեզմանոցի կողմը։
Գրողը տանի ակնոցավոր գիտուններին, խելքներին ինչ է փչել, որ ճանապարհը այս փոսի վրայով են անց կացրել։ Դե, ես էլ մի բան չեմ, աչքերս ո՞ւր էին նայում, երբ հիանում էի նրանց քարտեզով։
― Կինոյում էի միայն տեսել, ― ասում է, իսկ ինքն ամբողջովին առաջ է թեքվել, քիչ է մնում «գալոշից» ցած գլորվի։ ― Մի հատ էլ գցիր, հա՞։
Խելքի՜ն նայեցեք։ Մի հատ էլ․․․ Ախր այստեղ մեկն ի՞նչ կանի։ Վա՜յ գիտություն․․․ Լավ, ութ պնդօղակ էլ նետեցի, մինչև որ որոշեցի «ճաղատության» տեղը։ Անկեղծ ասած, յոթն էլ էր հերիք, բայց մեկը հատուկ նրա համար գցեցի, ամենամեջտեղը, թող հիանա իր կոնցենտրատով։ Թրմփաց պնդօղակը կավի մեջ ու տեղը միայն մի անց անցք մնաց։ Կիրիլը կռնչաց գոհունակությունից։
― Դե լավ, ― ասում եմ, ― մի քիչ խաղացինք ու հերիք է։ Այս կողմը նայիր։ Գցում եմ անցումայինը, աչքդ չկտրես նրանից։
Այնուհետև գործն ավելի հեշտացավ։ Ես գտա իմ ճեղքը, այն մաքուր էր, իմ սիրունիկը, ոչ մի զիբիլ չէր բուսնել այնտեղ, գույնը չէր փոխել։ Նայում էի այդ ճեղքին ու մտքումս ուրախանում։ Եվ նա մեզ հասցրեց մինչև գարաժի դարպասը բոլոր ձողանշաններից էլ լավ։
Ես Կիրիլին հրամայեցի իջնել մինչև մեկուկես մետր, հետո պառկեցի փորիս վրա ու սկսեցի նայել բաց դարպասին։ Սկզբում արևի պատճառով ոչ մի բան չէր երևում՝ սև էր ու սև, հետո աչքերս վարժվեցին, ու ես տեսնում եմ, որ գարաժում ոնց որ ոչինչ չի փոխվել այն ժամանակից ի վեր։ Ինքնաթափը ոնց որ կանգնած էր փոսի մեջ, այդպես էլ կանգնած է, չի ծակծկվել, գույնը չի թափվել և նրա շուրջը ցեմենտե հատակն էլ է նույնությամբ մնացել, երևի այն պատճառով, որ «վհուկի դոնդողը» քիչ է լցվել փոսի մեջ ու ոչ մի անգամ այնտեղից դուրս չի հոսել։ Մի բան միայն ինձ դուր չեկավ գարաժի խորքում, որտեղ կանիստրներն էին դրված․ ինչ֊որ բան էր պսպղում։ Առաջ դա չկար։ Դե լավ, փայփլում փայլփլում է, թող փայփլիփայլփլի, հո դրա պատճառով հետ չե՞նք դառնալու։ Չէ՞ որ շատ ուժեղ չի փայլում, այլ հազիվ, աննշան, ու մի տեսակ հանգիստ, կարծես նույնիսկ քնքշորեն․․․
Վեր կացա պառկածս տեղից, փորս թափ տվի ու նայեցի շուրջս։ Իսկապես որ գարաժի հրապարակում կանգնած բեռնատարներին ոչինչ չի եղել, կարծես նոր֊նոր լինեն, վերջին անգամ իմ այստեղ գալուց հետո դրանք կարծես ավելի նոր տեսք ունեն, իսկ բենզինատարը լրիվ ժանգոտել է, ուր որ է մաս֊մաս կթափվի։ Այ, անվադողն արդեն դուրս է ընկել, հենց դա էր նրանց քարտեզի վրա նշված․․․
― Հիմա ես ու Կիրիլը կգնանք գարաժ։ Դու այստեղ ես մնում որպես վարորդ։ Առանց իմ կարգադրության ձեռք չտաս ղեկին, ինչ էլ որ պատահի, թեկուզ գետինը վառվի ոտքերիդ տակ։ Եթե վախից փախար, էն աշխարհում էլ սևդ կտամ։
Նա լրջորեն գլխով արեց՝ իբր, չեմ վախենա։ Քիթը ոնց որ կապույտ սալոր լինի, համա թե խփել էի․․․ Դեհ, կամաց ցած իջեցրի վթարային ճոպանները, մի անգամ էլ նայեցի արծաթավուն փայլին, ձեռքով արեցի Կիրիլին ու սկսեվի սկսեցի իջնել։ Կանգնեցի ասֆալտին ու սպասում եմ, մինչև մյուս ճոպանով էլ Կիրիլը իջնի։
― Մի՛ շտապիր, ― ասում եմ նրան։ ― Մի՛ շտապիր։ Հանգիստ։
Կարճ ասած, դուրս եկանք Գոտուց, մեր «գալոշը» մտցրինք ոջլաջարդոցը կամ, գիտական լեզվով ասած, սանիտարական հանգարը։ Այստեղ մեզ երեք անգամ եռման ջրով լվացին ու լողացրին երեք ալկալիներով, ճառագայթահարեցին ինչ֊որ մի տխմարությամբ, ինչ֊որ բան ցանեցին վրաներս ու նորից լվացին, հետո չորացրին ու ասացին․ դե, գնացեք, տղերք, ազատ եք։ Տենդերն ու Կիրիլը «փուչիկը» տարան։ Մարդիկ վազեվազ եկել են, որ նայեն մեզ, անցնելու տեղ չկա, բայց դե ինչն է բնորոշ՝ բոլորը նայում են մեզ ու բացականչություններ անում, բայց ոչ մեկի մտքով չի անցնում օգնել հոգնած մարդկանց, ոչ մեկը չի խիզախում օգնել «փուչիկը» տանողներին․․․ Լավ, դա արդեն ինձ չի վերաբերում։ Հիմա ոչ մի բան այլևս ինձ չի վերաբերում․․․
Վրայիցս հանեցի արտահագուստը, գցեցի ուղղակի հատակին, ոչինչ , ծառա սերժանտները կհավաքեն, իսկ ինքս մտա բաղնիք, որովհետև ոտից գլուխ ջրի մեջ կորած էի, փակվեցի խցիկում, հանեցի տափաշիշը, պտտեցի կափարիչը ու տզրուկի պես սկսեցի ծծել։ Նստել եմ ու ծնկներումս դատարկություն եմ զգում, հոգումս՝ դատարկություն, ու թունդ օղին գլուխս եմ քաշում ոնց որ ջուր։ Կենդանի եմ։ Գոտին բաց թողեց ինձ։ Բաց թողեց զիբիլը։ Հարազատը։ Ստորը։ Կենդանի եմ։ Սկսնակները երբեք ու երբեք դա չեն հասկանա։ Ստալկերից բացի դա ոչ ոք չի հասկանա։ Ու արցունքները հոսում են աչքերիցս՝ օղուց է, թե ինչից, ինքս էլ չգիտեմ։ Տափաշիշը լրիվ դատարկեցի, ինքս թաց եմ, տափաշիշը՝ չոր։ Էհ, վերջին կումը պակաս մնաց։ Ոչինչ, դա ուղղելի բան է։ Հիմա արդեն ամեն ինչ կարելի է ուղղել։ Կենդանի եմ։ Նստել եմ ու սիգարետ եմ ծխում։ Զգում եմ, որ կամաց֊կամաց ուշքի եմ գալիս։ Միտքս եկավ պարգևավճարը։ Դա մեր ինստիտուտում շատ լավ է դրված։ Հենց հիմա էլ կարող ես գնալ ու ստանալ ծրարը։ Իսկ գուցե այստե՞ղ բերեն, հենց բաղնի՞ք։
Ես դանդաղ սկսեցի հանել շորերս։ Հանեցի ժամացույցս, նայում եմ․ ուրեմն, Գոտում մենք մնացել ենք, աստված իմ, հինգ ժամ ու մի քանի րոպե։ Հինգ ժամ․․․ Իսկ եթե մտածեք, թե հինգ ժամն ի՜նչ է ստալկերի համար։ Հեչ բան, որ թքես՝ կչորանա։ Իսկ տասներկու ժամը ո՞նց է։ Իսկ երկու օ՞րը։ Երբ գիշերվա ընթացքում չես հասցնում գործերը վերջացնել, ամբողջ ցերեկը Գոտում պառկում ես մռութդ հողի մեջ և արդեն նույնիսկ չես էլ աղոթում, այլ զառանցում ես, ու ինքդ էլ չգիտես կենդանի ես, թե մեռած․․․ Իսկ երկրորդ գիշերը գործն անում ես, ավարը շալակած մոտենում ես սահմանին, իսկ այնտեղ պահակ գնդացրորդները, դոդոշները, նրանք հո ատում են քեզ, նրանք հավես չունեն քեզ բռնելու, նրանք քեզնից վախենում են ինչպես ժանտախտից, վախենում են, որ դու վարակիչ ես, նրանք աշխատում են քեզ շրխկացնել, դեհ դու էլ գնա ու ապացուցի, որ քեզ անօրինական են շրխկացրել․․․ Եվ, ուրեմն, նորից մռութդ մտցնում ես հողի մեջ ու աղոթում մինչև լույսը բացվի, հետո էլ նորից աղոթում ես մինչև մութն ընկնի, իսկ ավարն ընկած է կողքիդ, ու դու նույնիսկ չգիտես, թե դա հենց այնպես ընկած է կողքի՞դ, թե թաքուն սպանում է քեզ։ Կամ էլ ոնց որ Ոսկրոտ Իսահակի հետ եղավ․ նա լուսաբացին հայտնվում է բաց տեղանքում, ճանապարհից շեղվում է ու մնում երկու առվի արանքում, ո՛չ աջ կարող է գնալ, ո՛չ ձախ։ Երկու ժամ կրակում են նրա վրա, բայց չեն կարողանում դիպչել։ Երկու ժամ նա ձևանում է մեռած։ Փառք աստծու, հավատում են ու, վերջապես, թողնում գնում։ Ես հետո տեսա ոսկրոտ Իսահակին՝ չճանաչեցի, կոտրել էին նրան, այնտեղ մարդ չկար․․․
― Նստիր, Շեկ։ Նստիր սատանի ծառա։ Սիրում եմ քեզ։ Արի միասին լաց լինենք մարդկանց մեղքերի համար։ Դառը լաց լինենք։
― Քանզի կգա օրը, ― ավետում է Գուտալինը։ ― Քանզի արդեն սանձահարված է ձին, հեծյալն արդեն ոտքը դրել է ասպանդակին։ Եվ իզուր են սատանային ծախվածների աղոթքները։ Ու կփրկվեն միայն նրա դեմ ընդվզածները։ Դուք, մարդկային ցեղի զավակներ, որ գայթակղվել եք սատանայով, որ խաղում եք սատանայի խաղալիքներով, որ սատանայի գանձերին եք տիրացել, ասում եմ ձեզ՝ կույր եք։ Ուշքի եկեք, սրիկաներ, քանի դեռ ուշ չէ։ Ջարդուփշուր արեք դիվային խաղալիքները։ ― Այստեղ նա հանկարծ լռեց, ասես մոռացել էր շարունակությունը։ ― Իսկ ինձ խմելու բան կտա՞ն այստեղ, ― արդեն ուրիշ ձայնով հարցրեց նա։ ― Թե՞ ես ուրիշ տեղ եմ ընկել։ Գիտես, շեկ, էլի ինձ աշխատանքից վռնդեցին։ Ասում են՝ ագիտատոր եմ։ Ես նրանց բացատրում եմ՝ ուշաքի ուշքի եկեք, ինքներդ կույր֊կույր անդունդն եք գլորվում և ուրիշ կույրերի էլ ձեր հետևից եք տանում։ Հռհռում են։ Դե ես էլ մի լավ հագցրի կառավարչին։ Հիմա ինձ կնստեցնեն։ Իսկ ինչի՞ համար․․․
Եկավ Դիկը ու մի շիշ դրեց սեղանին։
Հաջողության կենացը լավ խմվեց։ Գուտալինը լրիվ թթվել է, նստել ու լաց է լինում, արցունքները աչքերից հոսում են ոնց որ ջրի ծորակից։ Ոչինչ, ես նրան լավ գիտեմ։ Հիմա նրա լաց լինելու և քարոզներ կարդալու շրջանն է, որ Գոտին, իբր, սատանայական գայթակղություն է, այնտեղից ոչ մի բան չի կարելի դուրս բերել, իսկ ինչ որ արդեն բերել եք՝ հետ տարեք, դրեք տեղը ու ապրեք այնպես, ասես Գոտի գոյություն էլ չունի։ Սատանայինը, իբր, սատանային։ Ես սիրում եմ Գուտալինին։ Ընդհանրապես սիրում եմ տարօրինակ մարդկանց։ Երբ նա փող է ունենում, ումից ասես «ապրանք» է առնում առանց սակարկելու, ինչ գին էլ որ ասում են, իսկ հետո գիշերը այդ «ապրանքը» հետ է տանում գոտի ու թաղում այնտեղ․․․ Աստված իմ, ո՜նց է ոռնում։ Է՛հ, ոչինչ, կանցնի․․․
― Իսկ ի՞նչ բան է այդ լիքը փուչիկը, ― հարցնում է Դիկը։ ― Սովորական «փուչիկը» գիտեմ, իսկ թե լիքը ի՞նչ է՝ չգիտեմ․ չգիտեմ։ Առաջին անգամ եմ լսում։
Ես բացատրեցի նրան, նա գլուխն օրորեց ու շրթունքներով ճպճպացրեց։
― Ավելի լավ է արի խմենք, միամիտ մարդ։
― Արի, ― ասում եմ ես, բայց ջղայնանում եմ։ Իրենց համար միամիտ մարդ են գտել, շան որդիներ։ ― Հե՜յ, ― ասում եմ, ― Գուտալին։ Հերիք է քնես, արի խմենք։
Չէ, Գուտալինը քնած է։ Սև մռութը դրել է սև սեղանին ու քնել։ Ձեռքերը կախվել, հասել են հատակին։ Ու խմեցինք երկուսով, առանց Գուտալինի։
― Դու այսօր ոնց որ փող ունես, հա՞։
― Համ Հա, ― ասում եմ, ― ունեմ․․․
― Միգուցե պարտքդ կտա՞ս։ Վաղը պիտի պարտքերս մուծեմ։
― Միձեռանին դու ես, սրիկա, ― ասում եմ նրան։ ― Քեզ նման հազարից մի Կիրիլ չի ստացվի։ Անամո՛թ, ― ասում եմ։ ― Հոտած չարչի։ Ախր դու մահվան առևտուր ես անում։ Բոլորիս առել ես քո կանաչ թղթերով․․․ Ուզո՞ւմ ես, հենց հիմա տակնուվրա անեմ խանութդ։
Ու ձեռքս բարձրացրի, որ խփեմ, հանկարծ ինձ բռնեցին ու ինչ֊որ տեղ քարշ տվին։ Ես արդեն ոչ մի բան չեմ հասկանում ու չեմ ուզում հասկանալ։ Գոռգոռում եմ, ուզում եմ ձեռքներից դուրս պրծնեմ, ոտքերով հարվածում եմ ինչ֊որ մեկին, հետո ուշքի եմ գալիս հոտած զուգարանում, ամբողջովին թաց եմ, քիթումռութս ջարդված։ Նայում եմ հայելու մեջ ու ինձ չեմ ճանաչում․ Ինչ֊որ ճանաչում, ինչ֊որ բանից դեմքս ջղաձգվում է, առաջ ոչ մի անգամ այդպիսի բան չի պատահել։ Իսկ դահլիճից աղմուկ է լսվում, ինչ֊որ բան է ճրթճրթում, ափսեներ են փշրվում, աղջիկները ճվճվում են, ու լսում եմ՝ Գուտալինը ոռնում է արջի պես՝ «Ապաշխարհե՜ք, պորտաբույծնե՛ր։ Որտե՞ղ է Շեկը։ Սատանի ծնո՜ւնդ, որտե՞ղ եք գցել Շեկոյին․․․»։ Եվ ոստիկանական շչակը սկսում է ոռնալ։
Հենց որ լսեցի այդ ոռնոցը՝ իմ ուղեղում ամեն ինչ ասես պարզվեց։ Ամեն ինչ հիշում եմ, ամեն ինչ գիտեմ, ամեն ինչ հասկանում եմ։ Եվ սրտումս էլ ոչ մի բան չկա՝ միայն սառցե չարություն։ Լավ, ասում եմ, հիմա տես ինչ օյին կբերեմ գլխիդ։ Ես քեզ ցույց կտամ, թե ստալկերը ով է, հոտած չարչի։ Ժամացույցիս գրպանիկից հանեցի «զուդան», բոլորովին նոր է, չօգտագործված, մի քիչ տրորեցի մատներիս արանքում, որ գործի ընկնի, բաց արի սրահի դուռն ու թաքուն գցեցի թքամանի մեջ, իսկ ինքս պատուհանից դուրս թռա ուղիղ փողոց։ Իհարկե, շատ կուզեի տեսնել, թե ինչ է կատարվելու այնտեղ, բայց հարկավոր էր շուտ չքվել։ Ես վատ եմ տանում «զուդան», քթիցս սկսում է արյուն գալ։
― Դու միշտ սրիկա ես եղել, ― ասաց Ռեդրիկը, հայացքը չկտրելով խճուղուց։ ― Գիշակե՛ր։
― Սրիկա եմ։ Ճիշտ է։ Առանց դրա չի լինի։ Բայց թե բոլորն են սրիկա։ Փարավորնը։ Փարավոնը։ Լորձը։ Բայց մնացել եմ միայն ես։ Գիտե՞ս ինչու։
― Գիտեմ, ― ասաց Ռեդրիկը, որ նրա ձայնը կտրի։
― Դու սրիկա ես, ― անտարբեր ասաց Ռեդրիկն ու շրջվեց։ ― Գիշակեր։
Հիվանդանոցի մուտքից դուրս թռան քնատ սանիտարները ու, վազելու ընթացքում բացելով պատգարակը, մոտեցան մեքենային։ Ռեդրիկը շարունակելով ծխել, նայում էր, թե ոնց ճարպկորեն Բարբրիջին դրին պատգարակի վրա ու տարան։ Բարբրիջը անշարժ պառկել էր ձեռքերը կրծքին դրած, ու անջատված նայում էր երկնքին։ Նրա խոշոր թաթերը, որ դաժանորեն կրծոտել էր «դոնդողը», տարօրինակ ու անբնական ձևով ոլորված էին։ Նա վերջինն էր այն հին ստալկերներից, ովքեր Այցելությունից անմիջապես հետո սկսեցին զբաղվել հանկարծակի հայտնված գանձերի «որսով», երբ Գոտին դեռ չէր կոչվում Գոտի, երբ ոչ ինստիտուտները կային, ոչ պարիսպները, ոչ էլ ՄԱԿ֊ի ոստիկանական ուժերը, երբ քաղաքը վախից կաթվածահար էր եղել, իսկ աշխարհը հռհռում էր ժուռնալիստների հնարած նոր հեքիաթի վրա։ Ռեդրիկն այն ժամանակ տասը տարեկան էր, իսկ Բարբրիջը դեռ ամրակազմ ու ճարպիկ տղամարդ էր, նա սիրում էր ուրիշի հաշվին խմել, կռիվներ սարքել ու մութ անկյունները քարշ տալ միամիտ աղջիկներին։ Այն ժամանակ նա բոլորովին չէր հետաքրքրվում իր սեփական երեխաներով, և հենց այն ժամանակ էլ սրիկա էր, որովհետև հենց որ խմում էր, մի ինչ֊որ նողկալի հաճույքով էր ծեծում կնոջը՝ բոլորի աչքի առաջ, ցուցադրական․․․ Ու ծեծլով ծեծելով սպանեց նրան։
Ռեդրիկը շրջեց «լենդրովերը» և, ուշադրություն չդարձնելով լուսանշաններին, քշեց, ազդանշան տալով հատուկենտ անցորդներին և խախտելով բոլոր անցումները, սլացավ իր տուն։
― Ամբողջ երեկո բլբլում էր, ― ասաց Գուտան։ ― Հազիվ կարողացա պառկեցնել։ Անընդհատ քեզ էր հարցնում․ հա՛ ո՞նց է հայրիկս, հա՛ ո՞ւր է հարիկս։ Որտեղի՞ց ես գտնեմ նրա հայրիկին․․․
Սլացիկ ոը ու գեղանի Գուտան անշշուկ և արագ շարժվում էր խոհանոցում։ Կաթսայի մեջ արդեն եռում էր ջուրը, դանակի տակից թռչում էին ձկան թեփուկները, ճտճտում էր յուղը ամենամեծ թավայի մեջ, ու թարմ սուրճի անուշ բուրմունքը բռնել էր չորս կողմը։
Ռեդրիկը վեր կացավ տեղից, ոտաբոբիկ գնաց միջանցք, զամբյուղը վերցրեց ու տարավ խորդանոց։ Հետո մտավ ննջարան։ Կապիկը խաղաղ քնած էր, ճմրթված վերմակը կախվել էր հատակին, գիշերանոցը վեր էր բարձրացել, ու նա ասես ափի մեջ լիներ՝ փոքրիկ ֆսֆսան գազանիկը։ Ռեդրիկը չդիմացավ ու շոյեց նրա մեջքը, որ ծածկված էր ոսկեգույն բրդով, և հազարերորդ անգամ զարմացավ, թե ինչքան երկար ու մետաքսանման է այդ բուրդը։ Նա շատ էր ուզում գիրկն առնել Կապիկին, բայց վախեցավ արթնացնել, ու հետո ինքը սարսափելի կեղտոտ էր, ամբողջովին ներծծված Գոտիով ու մահով։ Ռեդրիկը հետ եկավ խոհանոց, նորից նստեց սեղանի մոտ ու ասաց․
Սեղանին դրված էին երեկվա թերթերն ու ամսագրերը՝ «Հարմոնտյան լրագիրը», «Ատլետ» ամսագիրը, «Պլեյբոյ» ամսագիրն ու էլի մի կույտ ամսագրեր, և մոխրագույն կազմով «Արտերկրյա մշակույթների միջազգային ինստիտուտի զեկուցումների» 56֊րդ համարը։
Ռեդրիկը Գուտայի ձեռքից վերցրեց բուրավետ սուրճի բաժակը և մոտ քաշեց «Զեկուցումները»։ Ինչ֊որ ծուռ գծեր, նշաններ, գծագրեր․․․ Լուսանկարներում կարծես ծանոթ առարկաներ են, արտառոց դիրքերով։ Ահա հետմահու տպվել է Կիրիլի դարձյալ մեկ հոդվածը՝ «77֊բ տիպի մագնիսական ծուղակների ևս մեկ անսպասրլի անսպասելի հատկության մասին»։ «Պանով» ազգանունը երիզված է սև շրջանակով, ներքևում մանրատառերով տրված է ծանոթագրությունը․ «Դոկտոր Կիրիլ Ա․ Պանով, ՍՍՀՄ, ողբերգական մահով զոհվեց 19․․․ թվականի ապրիլի 19֊ին՝ փորձարկում կատարելու ժամանակ»։ Ռեդրիկը մի կողմ հրեց հանդեսը, բերանն այրելով կուլ տվեց սուրճը և հարցրեց․
― Մարդ չի՞ եկել։
Մաքուր, բոբիկ ոտքերը հաճույքով քստքստացնելով սառը հատակին, նա գնաց խորդանոց և դուռը ներսից փակեց։ Հետո հագավ ռետինե գոգնոցը, մինչև արմունկները հասնող ռետինե ձեռնոցներն ու սկսեց պարկի պարունակությունը հանել, դնել սեղանին։ Երկու «փուչիկ»։ «Քորոցներով» տուփ։ Ինը «մարտկոց»։ Երեք «ապարանջան»։ Ու մի ինչ֊որ օղակ՝ «ապարանջանի» պես, բայց սպիտակ մետաղից ու ավելի թեթև, տրամագիծն էլ կլիներ մի երեսուն միլիմետր․․․ Տասնվեց հատ «սև ցայտեր» պոլիէթիլենի տոպրակի մեջ։ Հրաշալի պահպանված, բռունցքի մեծության երկու «սպունգ»։ Երեք «զուդա»։ «Գազավոր կավով» մի բանկա։ Պարկի մեջ դեռ մնացել էր ճենապակյա ծանր կոնտեյները, որը խնամքով դրված էր ապակե տարայի մեջ, բայց Ռեդրիկը այն չհանեց։ Նա վերցրեց մի սիգարետ ու սկսեց ծխել, նայելով սեղանին դասավորված բարիքին։
Հետո նա բացեց սեղանի դարակը, վերցրեց մի թուղթ, մատիտ ու համրիչը։ Սիգարետը սեղմելով բերանի անկյունում ու ծխից կկոցելով աչքերը, նա իրար հետևից թվեր էր գրում, կազմելով երեք սյունակ, հետո սկսեց գումարել առաջին երկու սյունակների թվերը։ Արդյունքը բավական պատկառելի թիվ էր ստացվում։ Նա սիգրետի սիգարետի մնացորդը հանգցրեց, զգուշորեն բացեց տուփը և քորոցները լցրեց թղթի վրա։ Էլեկտրական լույսի տակ «քորոցները» կապույտ փայլ ունեին և միայն երբեմն էին շողշողում սպեկտի սպեկտրի մաքուր գույներով՝ դեղին, կարմիր, կանաչ։ Նա մի քորոց վերցրեց ու զգուշությամբ, որ հանկարծ մատները չծակի, սեղմեց բութ մատով և ցուցամատով։ Հետո լույսն անջատեց ու մի քիչ սպասեց, վարժվելով խավարին։ Բայց քորոցը լռում էր։ Նա այդ քորոցը դրեց մի կողմ, վերցրեց մի ուրիշը և նորից սեղմեց մատներով։ Ոչ մի բան։ Նա ավելի ամուր սեղմեց «քորոցը», չվախենալով, որ կարող է մատները ծակել, և քորոցը խոսեց․ կարմրավուն թույլ բռնկումները վազեցին նրա վրայով ու հանկարծ փոխվեցին ավելի բաց կանաչի։ Ռեդրիկը մի քանի վայրկյան հիանում էր կրակների այդ տարօրինակ խաղով, որը, ինչպես իմացավ «Զեկուցումներից», ինչ֊որ բան պիտի նշանակեր, միգուցե շատ կարևոր․ շատ էական բան, իսկ հետո այդ քորոցը դրեց մի կողմ և վերցրեց մեկ ուրիշը․․․
Ընդամենը յոթանասուներեք «քորոց» կար, որոնցից «խոսում» էին տասներկուսը, մնացածը լռում էին։ Իրականում դրանք պետք է խոսեին, բայց խոսեցնելու համար մատները քիչ էին, հարկավոր էր սեղանի մեծության հատուկ մեքենա։ Ռեդրիկը նորից վառեց լույսը և արդեն գրած թվերին ավելացրեց ևս երկուսը։ Ու միայն դրանից հետո նա վճռեց․․․
Ոչ ոք չարձագանքեց։ Հետո լսափողի մեջ շրխկոց լսվեց, ու հնչեցին կարճ ազդանշանները։ Այդ ժամանակ Ռեդրիկը վեր կացավ մահճալից, Կապիկին իջեցրեց հատակին և, արդեն չլսելով նրա բլբլոցը, հագավ շալվարն ու պիջակը։ Կապիկն անընդհատ բլբլում էր, բայց Ռեդրիկը միայն ցրված ժպտում էր բերանով, այնպես որ ի վերջո լսեց, որ հայրիկը լեզուն կուլ է տվել, ատամներով կծել է։ Եվ վերջապես նրան հանգիստ թողեցին։
Նա վերադարձավ խորդանոց, պայուսակի մեջ դրեց սեղանի վրա եղածը, վազեց լողարան կաստետը վերցնելու, նորից եկավ խորդանոց, մի ձեռքով վերցրեց պայուսկըպայուսակը, մյուսով՝ լիքը զամբյուղը, դուրս եկավ, ամուր փակեց խորդանոցի դուռն ու գոռաց Գուտային՝ «Ես գնացի»։
― Ե՞րբ կգաս, ― հարցրեց Գուտան, դուրս գալով խոհանոցից։ Նա արդեն մազերը սանրել էր ու շպարվել, և հագին ոչ թե խալաթ էր, այլ Ռեդրիկի սիրած տնային զգեստը՝ վառ կապույտ, կրծքի մեծ բացվածքով զգեստը։
― Դեհ․․․ դժկամորեն ասաց Ռեդրիկը, ― մանր֊մունր բաներով։
Նա նայում էր, թե Նունանը իրեն հատուկ լրջությամբ ու եռանդով ոնց է տեղավորվում դիմացի աթոռին, փափլիկ ձեռքերով դեն է տանում ամձեռոցիկներով անձեռոցիկներով բաժակը, դատարկ ափսեն մյուս կողմն է քաշում, և լսում էր Նունանի բարյացակամ բլբլոցը․
― Ոնց որ երեսիդ գույն չկա, հո անքուն չե՞ս մնում։ Գիտես, վերջերս ես էլ եմ շատ չարչարվում այդ նոր ավտոմատիկայի պատճառով, բայց թե քունը, եղբայրս, ինձ համար ամենակարևոր գործն է, ջհանդամը կորչի այդ ավտոմատիկան․․․ Հանկարծ նա շուրջը նայեց։ ― Պարդոն, գուցե դու սպասո՞ւմ ես ինչ֊որ մեկին։ Ես հո չե՞մ խանգարում։
Նա արագ գնաց մուտքի կողմը, բարձրացավ աստիճաններով ու մտավ ճեմասրահ։ Այստեղ զով էր, կիսամութ և աղմկոտ։ Հարկավոր էր նստել այս վիթխարի կաշվե բազմոցներից մեկի վրա, ուշքի գալ, շունչը տեղը բերել, բայց նա առանց այդ էլ ուշանում էր։ Նա իրեն թույլ տվեց միայն մինչև վերջ ծխել սիգարետը, կիսափակ կոպերի տակից նայելով ճեմասրահում խռնված մարդկանց։ Ոսկրոտը արդեն այստեղ էր ու ջղային տեսքով ինչ֊որ բան էր փնտրում վաճառասեղանին դրված ամսագրերի մեջ։ Ռեդրիկը ծխախոտի մնացորդը գցեց մոխրամանը ու մտավ վերելակի խցիկը։
Նա չհասցրեց դուռը փակել, և նրա հետ միասին վերելակի մեջ խցկվեցին ասթմայով հիվանդի պես շնչող մի ամրակազմ գիրուկ տղամարդ, թունդ օծված մի տիկին՝ իր խոժոռադեմ տղայի հետ, որը շոկոլադ էր ուտում, և վատ սափրված կզակով մի լայնատարած պառավ։ Ռեդրրիկին Ռեդրիկին հրեցին անկյուն։ Նա փակեց աչքերը, որպեսզի չտեսնի տղային, որի կզակն ի վար հոսում էր շոկոլադախառն թուքը, բայց դեմքը թարմ էր, մաքուր, առանց մի մազի, Ռեդրիկը չէր ուզում տեսնել տղայի մորը, որի խղճուկ կուրծքը զարդարված էր խոշոր «սև ցայտերից» սարքած արծաթե շքեղ մանյակով, չէր ուզում տեսնել հաստլիկի դուրս պրծած սպիտակուցները, պառավ կնոջ ուռած դեմքի զարզանդելի գորտնուկները։ Հաստլիկը փորձեց ծխել, բայց պառավը նրան սաստեց ու շարունակեց սաստել մինչև հինգերորդ հարկ, որտեղ ինքը դուրս գլորվեց վերելակից, ու հենց որ պառավը դուրս եկավ վերելակից, հաստլիկը ծխեց մի այնպիսի տեսքով, ասես պաշտպանում էր իր քաղաքացիական ազատությունը, և իսկույն էլ սկսեց հազալ ու խեղդվել, ուղտավարի ձգելով շրթունքները և արմունկով հրելով Ռեդրիկին․․․
Ութերորդ հարկում Ռեդրիկը դուրս եկավ վերելակից և փափուկ գորգի վրայով քայլեց չերևացող լապտերի մեղմ լույսով ողողված միջանցքով։ Թանկագին ծխախոտի, փարիզյան օծանելիքների, բնական կաշվից փայլուն ու լիքը լցված դրամապանակների, մի գիշերում հինգ հարյուր դոլար արժեցող աղջիկների, ոսկե ծխախոտատուփերի հոտն էր կանգնած միջանցքում, այս էժանագին, գաղջ բորբոսի հոտը, որը սնվում էր Գոտուց, խմում էր Գոտուց, չափում էր, լակում, ճարպակալում Գոտուց, ու ամեն ինչի վրա թքած ուներ, և հատկապես այն բանի վրա, թե ինչ կլինի հետո, երբ ինքը կկշտանա լափելուց, գռփելուց, իսկ այն ամենը, ինչ առաջ գտնվում էր Գոտում, կհայտնվի դրսում՝ աշխարհում։ Ռեդրիկն առանց բախելու դուռը հրեց և ներս մտավ ութ հարյուր յոթանասունչորս համարը։
Խռպոտը նստել էր պատուհանի մոտ դրված սեղանին ու տնտղում էր ձեռքին բռնած սիգարը։ Նա դեռ պիժամայով էր․ ցանցառ, թաց մազերը խնամքով սանրված էին, իսկ անառողջ, այտուցված դեմքը սափրված էր։
― Ըհը՜, ― ասաց նա, հայացքը չկտրելով սիգարից։ ― Ճշտապահությունը արքաների քաղաքավարությունն է։ Բարև, տղաս։
Նա վերջացրեց սիգարի ծայրը կտրելը, բռնեց երկու ձեռքով, մոտեցրեց բեղերին ու հոտոտեց։
― Լա՜վ մաքուր է, ― ասաց Ոսկրոտը ջղագրգիռ, տեղից վեր թռավ ու մոտեցավ պատուհանին։ ― Ո՞ր հիվանդանոցում է։
― Մի՛ վախեցեք, ― կրկնեց Ռեդրիկը։ ― Որտեղ որ պետք է։ Եկեք մեր գործը վերջանցնենք։ վերջացնենք։ Ես քնել եմ ուզում։
― Իսկ ո՞ր հիվանդանոցում է, ― արդեն գլուխը կորցրած հարցրեց Ոսկրոտը։
Ռեդրիկը լուռ էր։ Կիսաբաց պայուսակը ծնկներին պահած՝ նա անթարթ նայում էր կապույտ, հրեշտակային աչքերին։ Վերջապես Խռպոտը քմծիծաղեց․
― Տեսնես ինչի՞ համար եմ ես ձեզ այսպես սիրում, ― տղաս, ― գեղգեղաց նա։ ― Հետո էլ ասում են, որ առաջին հայացքից սեր չի լինում։ ― Նա թատերայնորեն հառաչեց։ ― Ֆիլ, բարեկամս, սրանց մոտ ո՞նց են ասում։ Մի «կաղամբ» կշռիր սրա համար, «կանաչները» հաշվիր․․․ Վերջապես մի լուցքի լուցկի տուր ինձ։ Հո տեսնո՞ւմ ես․․․ Ու նա թափ տվեց ձեռքում պահած սիգարը։
Ոսկրոտ Ֆիլը ինչ֊որ անհասկանալի բան մռթմռթաց, լուցկու տուփը նետեց նրան, իսկ ինքը գնաց մյուս սենյակը, որի դուռը ծածկված էր վարագույրով։ Լսվում էր, որ նա այնտեղ ջղայնացած ու անհասկանալի խոսում է ինչ֊որ մեկի հետ փակ աչքերով բան առնելու մասին, իսկ Խռպոտը, վերջապես ծխելով սիգարը, բարակ ու անգույն շուրթերին սառած ժպիտով անընդհատ սևեռուն նայում էր Ռեդրիկին, ու ասես ինչ֊որ բանի մասին էր մտածում, իսկ Ռեդրիկը, կզակը հենելով պայուսակին, նույնպես հայացքը չէր կտրում նրա դեմքից ու աշխատում էր չթարթել, չնայած կոպերն ասես այրվում էին, ու աչքերը արցունքով էին լցվում։ Հետո Ոսկրոտը եկավ, սեղանին շպրտեց փաթեթավորված թղթադրամները երկու կապուկ ու, հոնքերը կիտած, նստեց Ռեդրիկի կողքը։ Ռեդրիկը ծուլորեն մեկնվեց փողերին, բայց Խռպոտը ձեռքի շարժումով կանգնեցրեց նրան, կապուկների վրայից հանեց թղթերն ու խցկեց իր պիժամայի գրպանը։
― Ձեզ կզանգահարեն, ― ասաց նա։ ― Ամեն ուրբաթ առավոտ իննից մինչև ինն անց կես զանգի սպասեք։ Ձեզ բարև կհաղորդեն Ֆիլ Խյուից ու տեսակցություն կնշանակեն։
― Ռեդրիկը գլխով արեց և քայլեց դեպի դուռը։ Խռպոտը հետևեց Ռեդրիկին, ձեռքը դնելով նրա ուսին։
― Ես կուզեի, որ դուք հասկանաք, ― շարունակեց նա։ ― Այս բոլորը լավ է, շատ լավ է և այլն, և այլն, իսկ «օղակն» ուղղակի հրաշալի է, բայց ամենից առաջ մեզ երկու բան է պետք՝ լուսանկար և լրիվ կոնտեյներ։ Վերադարձրեք մեր ֆոտոապարատը, միայն թե լուսանկարած ժապավենով, ու մեր ճենապակյա կոնտեյները, բայց ոչ թե դատարկ, այլ լիքը, ու դուք էլ երբեք Գոտի գնալու կարիք չեք ունենա։
Ռեդրիկը ուսը ցնցեց, իր վրայից գցեց նրա ձեռքը, դուռը բացեց և դուրս եկավ։ Առանց շրջվելու, քայլեց փափուկ գորգի վրայով, ծոծրակին զգալով կապույտ հրեշտակային աչքերի անթարթ հայացքը։ Նա չսպասեց վերելակին ու ոտքով իջավ ութերորդ հարկից։
Դուրս գալով «Մետրոպոլ» հյուրանոցից, նա տաքսի վերցրեց ու գնաց քաղաքի մյուս ծայրը։ Վարորդն անծանոթ էր, նորեկներից՝ մեծքթանի ու պզուկոտ մի ջահել, մեկը նրանցից, ովքեր վերջերս խելակորույս լցվում են Հարմոնտ՝ անպատմելի արկածներ, անհաշիվ հարստություն, համաշխարհային փառք ու ինչ֊որ հատուկ կրոն գտնելու հույսով։ Լցվելը լցվում էին, բայց դե այդպես էլ մնում էին տաքսու վարորդ, մատուցող, շինարարության բանվոր, դռնպան՝ դռնապան՝ ընչաքաղց, ագահ, անորոշ ցանկություններով բռնված, աշխարհիս երեսին ամեն ինչից դժգոհ, սոսկալի հուսախաբված և համոզված, որ այստեղ էլ իրենց խաբեցին։ Նրանց կեսը մի երկու ամիս հետո, անիծելով ամեն ինչ ու ամենքին, վերադառնում էր հայրենի տները, իրենց հետ տանելով ու աշխարհով մեկ տարածելով մեծագույն հուսախաբությունը։ Նրանցից միայն շատ քչերն էին դառնում ստալկեր ու շուտով զոհվում էին, այդպես էլ չհասցնելով գլխի ընկնել ինչն ինչոց է։ Իսկ մյուսները իրենց բոլոր երեկոներն անց էին կացնում պանդոկներում, իրար հետ կռվում էին տարբեր հայացքներ ունենալու պատճառով, աղջիկների պատճառով, հենց այնպես, կոնծելուց, լրիվ խելագարեցնելով քաղաքի ոստիկանությանը և հնաբնակներին։
Պզուկոտ վարորդից սոսկալի օղու հոտ էր փչում, աչքերը կարմիր էին, ոնց որ ճագարի աչքեր, նա անասելի գրգռված էր ու միանգամից Ռեդրիկին սկսեց պատմել, որ այսօր առավոտյան իրենց փողոցում մի մեռել է հայտնվել գերեզմանոցից։ Եկել է, ուրեմն, իր տուն, իսկ տունն արդեն մի քանի տարի է փակ է, տնեցիք բոլորը այնտեղից գնացել են․ և՛ նրա պառավ այրին, և՛ աղջիկն ու փեսան, և՛ թոռները։ Հարևաններն ասում են, որ նա մահացել է մի երեսուն տարի առաջ, Այցելությունից առաջ, իսկ հիմա՝ բարև ձեզ, վեր է կացել, եկել։ Ման եկավ, պտտվեց, պտտվեց տան չորս կողմը, հետո նստեց ցանկապատի տակ ու մնաց։ Ամբողջ թաղի ժողովուրդը այդտեղ էր թափվել՝ նայում են նրան, բայց դե վախենում են մոտենալ։ Հետո ինչ֊որ մեկը գլխի ընկավ, ջարդեց նրա տան դուռը, ուրեմն դուռը բացեցին, որ նա մտնի իր տունը։ Ու ի՞նչ եք կարծում։ Նա վերցրեց ու ներս մտավ, դուռն էլ փակեց հետևից։ Ես աշխատանքից ուշանում էի, ու հիմա չգիտեմ, թե ինչով այդ ամենը վերջացավ, միայն մի բան գիտեմ, ուզում էին ինստիտուտ զանգ տալ, որ գան տանեն մեր թաղից, գրողի ծոցը տանեն։
― Կանգնիր, ― ասաց Ռեդրիկը։ ― Հենց այստեղ։
Նա ձեռքը տարավ գրպանը։ Մանր չկար, ստիպված եղավ մանրել նոր ստացած թղթադրամը։ Հետո սպասեց դարպասի մոտ, մինչև որ տաքսին գնաց։ Գիշակերի տունը վատը չէր․ երկու հարկ, ապակեպատ կցաշենք՝ բիլիարդանոցով, լավ մշակված այգի, ծաղկանոց, խնձորենիների մեջ՝ սպիտակ տաղավար։ Ու այս բոլորի շուրջը՝ նախշազարդ երկաթե ճաղեր, որոնք ներկված էին բաց կանաչ յուղաներկով։ Ռեդրիկը մի քանի անգամ սեղմեց զանգի կոճակը։ Դարպասը թեթև ճռռոցով բացվեց, ու Ռեդրիկը դանդաղ քայլեց ավազե շավիղով, որը երկու կողմից եզերված էր վարդի թփերով, իսկ տան առաջ արդեն կանգնած էր Փորսուղը՝ ծռմռված, սև ու կարմիր, և ամբոցջ ամբողջ մարմնով դողում էր ծառայելու ցանկությունից։ Անհամբերությունից նա շրջվեց կողքի, ջղաձգորեն հենարան փնտրելով, ոտքը դրեց աստիճանին, ապա սկսեց ձգել երկրորդ ոտքը, և այդ ընթացքում առողջ ձեռքը անընդհատ թափահարում էր Ռեդրիկի կողմը, իբր հիմա գալիս եմ, հիմա․․․
― Հե՜յ, Շեկ, ― այգուց կանչեց նրան կանացի մի ձայն։
Դինան ցած դրեց բաժակը ու մազերը հեռացրեց դեմքից։ Նա այլևս չէր ժպտում։
― Ափսոս, ― ասաց նա։ ― Ւսկ Իսկ դու, ուրեմն․․․
Ռեդրիկը հենց նրան՝ Դինա Բարբրիջին, կարող էր մանրամասն պատմել, թե դա ինչպես է եղել և ինչ էր պատահել։ Երևի նա կարող էր Դինային պատմել նույնիսկ, թե ինքը ինչպես վերադարձել էր մեքենայի մոտ, ձեռքում պահած կաստետը, ու ինչպես Բարբրիջը աղաչեց ոչ այնքան իր կյանքի համար, որքան հանուն իր զավակների՝ հանուն Դինայի և Արչիի, չթողնել իրեն, և նույնիսկ խոստացավ Ոսկե գունդը։ Բայց նա ոչ մի բան չպատմեց։ Առանց խոսելու ձեռքը տարավ ծոցը, մի կապուկ թղթադրամ հանեց ու նետեց կարմիր ներքնակի վրա, ուղիղ Դինայի երկար ու մերկ ոտքերի տակ։ Թղթադրամները ծիածանագույն հովհարի պես շաղ եկան։ Դինան ցրված վերցրեց մի քանի հատ ու սկսեց ուշադիր նայել, ասես առաջին անգամ է տեսնում, բայց առանձնապես չի հետաքրքրվում։
Էռնեստը վհատ շարժեց հոնքերն ու վեր քաշեց մի ուսը։ Ամեն ինչ պարզ էր։ Դռների մեջ արդեն կանգնած էին երկու ներգրերը ու քթների տակ ծիծաղում էին, ուրիշ դուռ չկար, իսկ պատուհանը փակ էր և դրսից պատված էր պինդ ճաղերով։
Զզվանքից ծամածռելով դեմքը, կապիտան Քվոտերբլադը երկու ձեռքը մտցնում էր պայուսակի մեջ ու այնտեղից հանածը դնում սեղանին․ երկու հատ փոքր «փուչիկ», ինը հատ «մարտկոց», տարբեր չափերի տասնվեց հատ «սև ցայտ», պոլիէթիլենի տոպրակով երկու հատ հրաշալի պահպանված «սպսունգ»«սպունգ», մի բանկա «գազով կավ»․․․
― Գրպաններումդ բան կա՞, ― կամացուկ հարցրեց կապիտանը։ ― Հանիր․․․
Նա արդեն ծնկաչոք էր սողում մեկ֊մեկ հավաքելով փողերը, ավելի ու ավելի մոտենալով պղնձե մուգ օղակին, որը հանգիստ ընկած էր պարկետի կեղտոտ փորվածքում։ Նա անընդհատ գոռգոռում էր ու թունդ հայհոյանքներ թափում բերանից, գոռում էր իր հիշած բոլոր հայհոյանքները, տեղնուտեղը հորինում նորերը, իսկ երբ վրա հասավ ցանկալի պահը, լռեց, լարվեց, բռնեց օղակից, ամբողջ ուժով վեր նետեց, ու լյուկի բացված կափարիչը դեռ չէր հասցրել շրխկալ հատակին, երբ նա, ձեռքերն առաջ պարզած, գլխիվայր սուզվեց մառանի խոնավ ու սառը խավարի մեջ։
Նա ընկավ ձեռքերի վրա, գլուխկոնծի տվեց, վեր թռավ ու, կռանալով, առաջ նետվեց՝ ոչ մի բան չտեսնելով, հույսը դնելով սոսկ հիշողության վրա, ցնցելով ու շարժելով իրար վրա շարված արկղերը, որոնք աղմուկով շուռ էին գալիս նրա անցնելուց հետո, սայթաքելով ու խարխափելով վեր բարձրացավ անտեսաներլի անտեսանելի աստիճաններով, մարմնի ուժգին հարվածով տեղից հանեց թիթեղով պատված դուռը ու հայտնվեց Էռնեստի գարաժում։ Նա ամբողջ մարմնով դողում էր ու հեվիհև շնչում, աչքերի առջև լողում էին արյունոտ օղակներ, սիրտը ծանր ու ցավոտ թպրտում էր կոկորդի մոտ, բայց նա ոչ մի վայրկյան կանգ չէր առնում։ Նա իսկույն նետվեց գարաժի ծայրի անկյունը և, ձեռքերը քերծելով, սկսեց դեսուդեն թափել հին ու ջարդված իրերի կույտը, որի հետևի պատի մի քանի տախտակները վաղուց ջարդված էին։ Հետո պառկեց փորի վրա ու դուրս սողաց այդ անցքով, լսելով ինչպես է ճտճտալով պատռվում պիջակը, և արդեն բակում, որ նեղ էր ջրհորի պես, նստեց աղբարկղերի արանքում, հանեց պիջակը, վզից պոկեց փողկապը, արագ տնտղեց իրեն, թափ տվեց շալվարի փոշին, ուղղվեց և, վազելով բակի միջով, մտավ հարևան բակը տանող ցածր ու գարշահոտ թունելը։ Վազելու ընթացքում նա անընդհատ ականջ էր դնում, բայց պարեկային շչակների ոռնոցը չէր լսվում, ու ավելի արագ վազեց, վախեցնելով երեխաներին, սուզվելով պարաններից կախված լվացքի տակ, խցկվելով փտած ցանկապատերի արանքով, ճգնելով ավելի շուտ դուրս գալ այս թաղամասից, քան կապիտան Քվոտերբլադը կհասցներ շրջապատել։ Նա շատ լավ գիտեր այս տեղերը։ Երբ դեռ փոքր տղա էր, իր հասակակիցների հետ խաղում էր այս բակերում, նկուղներում, նախկին լվացքատներում, ածխի պահեստներում, ու նա ամեն տեղ ծանոթներ ուներ ու նույնիսկ ընկերներ, մի ուրիշ դեպքում նա շատ հեշտությամբ կարող էր թաքնվել այստեղ թեկուզ մի ամբողջ շաբաթ, բայց նա դրա համար այսպես հանդգնաբար չփախավ կապիտան Քվոտերբլադի քթի տակից, միանգամից վաստակելով նաև հավելյալ տասներկու ամիս։ Բախտը ժպտում էր նրան։ Յոթերորդ փողոցում աղմուկով֊աղաղակով և փոշու ամպեր բարձրացնելով առաջ էր գնում ինչ֊որ թափոր, մոտ երկու հարյուր մարդ, բզկտված ու ճմրթված, ինչպես ինքը, ու նույնիսկ ավելի վատ տեսքով, ասես նրանք բոլորը նույնպես մտել էին ցանկապատների արանքներն ու իրենց վրա շրջել աղբարկղերը, կամ էլ գիշերն անց էին կացրել ածխի պահեստում։ Նա դուրս եկավ բակից, միանգամից խռնվեց ամբոխին և, հրմշտելով, տրորելով սրա֊նրա ոտքերը, վզակոթին հարված ստանալով ու ինքն էր հասցնելով, դուրս եկավ փողոցի մյուս կողմը և նորից մտավ բակ հենց այն պահին, երբ առջևում լսվեց պարեկային մեքենայի նողկալի ու ծանոթ ոռնոցը, ու թափորը կանգ առավ՝ հարմոնի պես սեղմվելով։ Բայց հիմա նա ուրիշ թաղում էր, ու կապիտան Քվոտերբլադը չէր կարող իմանալ, թե հատկապես որ թաղում։
Ռեդրիկն իր գարաժի մոտ դուրս եկավ ռադիոապրանքների պահեստի կողմից, ու ստիպված եղավ սպասել, մինչև որ բանվորները բեռնատարից իջեցրին հսկայական ստվարաթղթե տուփերով հեռուստացույցները։ Նա տեղավորվեց հարևան տան պատի տակ աճած եղրևանու չորացած թփերի ստվերում, շունչը տեղը բերեց ու մի սիգարետ վառեց։ Նա ագահորեն ծխում էր, պատի տակ պպզած, մերթ ընդ մերթ շփելով դեմքը, որ մեղմացնի ջղային ցնցումը, ու մտածում էր, մտածում։ Իսկ երբ վիթխարի բեռնատարը բանվորների հետ միասին դուրս եկավ դարպասից, նա ծիծաղեց ու կամաց ասաց․ «Շնորհակալություն տղերք, տխմարիս պահեցիկ․․․ թողեցիկ, որ մտածեմ»։ Այդ պահից նա սկսեց արագ գործել, բայց առանց հապճեպության, ճարպկորեն, կշռադատված, ասես Գոտում լիներ։ Ծածուկ անցքի միջով նա մտավ իր գարաժը, անաղմուկ տեղից վերցրեց մեքենայի հին նստատեղը, ձեռքը մտցրեց զամբյուղի մեջ ու այնտեղից փաթեթը հանեց ու դրեց ծոցը։ Հետո վերցրեց մեխից կախված հնամաշ կաշվե բաճկոնը, անկյունում գտավ հին գլխարկը ու երկու ձեռքով դրեց գլխին և քաշեց մինչև ճակատը։ Դռան ճեղքերից արևի բարակ շողերն ընկնում էին կիսամութ գարաժը, բակում ուրախ խաղում ու ճվճվում էին երեխաները և, երբ արդեն պատրաստվում էր գնալ, հանկարծ լսեց աղջկա ձայնը։ Ռեդրիկը աչքը կպցրեց ամենալայն ճեղքին ու տեսավ, ինչպես Կապիկը, թափահարելով երկու փուչիկները, վազվզում էր նոր ճոճանակի շուրջը, իսկ երեք պառավ հարևանուհիները նստել էին նստարանին և, ծնկներին դրած թելի կծիկներն ու շյուղերը, դժգոհ տեսքով նայում են նրան։ Մտքեր են փոխանակում պառավ վհուկները։ Իսկ երեխաները ոչինչ, խաղում են նրա հետ, ասես ոչինչ չի եղել, հո իզուր չէ ինքն այդքան քծնում՝ էլ ինչ ասես, որ չի սարքել նրանց համար՝ և փայտե բլրակ, և տիկնիկի տնակ, և ճոճանակ․․․ և այս նստարանը, որի վրա հիմա նստած են պառավ վհուկները։ «Լավ», ― ասաց նա, հազիվ շարժելով շրթունքները, հեռացավ ճեղքից, վերջին անգամ նայեց գարաժին ու դուրս եկավ գաղտնի անցքից։
― Ստացվել է նոր խումբ․․․
― Այո, ես արդեն գիտեմ։ Միստր Նունան, ես Շատ շատ կարճ ժամկետով եմ եկել։ Մի քանի հարց կա, որոնք պետք է քննարկենք անձնական հանդիպման ժամանակ։ Նկատի ունենք «Միցուբիսի դենսիի» վերջին պայմանագիրը։ Իրավաբանական կողմը։
― Ձեր տրամադրության տակ եմ։
― Ինչի աչքի՞․․․
― Խեցգետնի։ Խեցգետին։ Գիտե՞ք դա ինչ բան է։ ― Պարոն Լեմխենը երկու մատով չրխկացրեց օդում։ ― Ճանկեր ունի․․․
― Ինչո՞ւ։
― Ինչպես դուք հիշում եք, նրանք գնում էին Գոտուց բերված առարկաները, և Գուտալինը դրանք նորից հետ էր տանում Գոտի։ Սատանայինը՝ սատանային։ Հիմա էլ առնելու բան չկա ու, բացի դրանից, մասնաճյուղի նոր տնորենը տնօրենը նրանց գցեց ոստիկանների ճանկը։
― Հասկանում եմ, ― ասաց պարոն Լեմխենը։ ― Դե, իսկ ջահելնե՞րը։
Պարոն Լեմխենը անորոշ փնչացրեց։
― Դուք նույնիսկ ինձ ասելիք չունեք, ― խոսեց նա անսպասելիորեն դառնացած։ ― Ականջներդ թափ եք տալիս պետի առաջ, իսկ ես ի՞նչ վիճակում էի, երբ նախանցյալ օրը․․․ ― Նա հանկարծ կիսատ թողեց խոսքը, վեր կացավ տեղից ու քայլեց դեպի անկիզելի պահարանը։ ― Կարճ ասած, վերջին երկու ամսվա ընթացքում, ըստ միայն մեր ունեցած տեղեկությունների, հաիառակորդը հակառակորդը տարբեր Գոտիներից ստացել է ավելի քան վեց հազար միավոր նյութ։ ― Նա կանգ առավ անկիզելի պահարանի մոտ, շոյեց նրա ներկված դուռն ու կտրուկ շրջվեց Նունանի կողմը։ ― Ձեզ մի՛ մխիթարեք պատրանքներով, ― գոռաց նա։ ― Կան Բարբրիջի մատնահետքերը։ Մալթացու մատնահետքերը։ Մեծքիթ Բեն Գալեի մատնահետքերը, որին դուք նույնիսկ հարկ չհամարեցիք հիշել։ Գերեշի և Թզուկ Ցմիգի մատնահետքերը։ Լա՜վ եք «ընտելացնում» երիտասարդությանը։ «Ապարանջաննե՜ր»։ «Ասեղնե՜ր»։ «Սպիտակ ֆռի՜կ»․․․ Ու սրանց ավելացրած ինչ֊որ «խեցգետնի աչքեր», «բոժոժավոր անձեռոցիկներ», գրողը տանի․․․
Նա նորից կիսատ թողեց խոսքը, եկավ նստեց իր բազկաթոռին, նորից մատները կցեց իրար ու հարգալից հարցրեց․ ― Ի՞նչ եք մտածում այս ամենի մասին, Ռիչարդ։
― Դուրս կշպրտեմ քեզ, ― մռայլ ասաց Նունանը։ ― Չես կարողանում աշխատել։ Ինչի՞ ես պետք, հը՞․․․ Ես քո նմաններին պահողը չեմ։ Ինձ իսկական գործ անող է հարկավոր։
― Սպասեք, բոս, ― խոհեմաբար ասաց Մոսոլը՝ արյունը լղոզելով դեմքին։ ― Ի՞նչ եք միանգամից հարձակվում․․․ Հապա եկեք իրար հասկանանք․․․ ― Նա զգուշորեն մատը հպեց քթի վրքին։ վերքին։ ― Ասում եք, իբր Բարբրիջի մոտ շատ «ապրանք» կա։ Ես բան չգիտեմ։ Կներեք ինձ, իհարկե, բայց ինչ֊որ մեկը էս հարցում ձեզ խաբել է։ Հիմա ոչ մեկի մոտ «ապրանք» չկա։ Հիմա, ախր, միայն լակոտ֊լուկուտներն են գնում Գոտի ու չեն վերադառնում․․․ Չէ, բոս, ձեզ հաստատ խաբել են․․․
Նունանն աչքի պոչով հետևում էր նրան։ Երևում էր, որ Մոսոլն իսկապես ոչ մի բան չգիտեր։ Եվ հետո, նրա համար ձեռնտու էլ չէր խաբելը՝ Գիշակերը մարդու կարգին փող տվող չէ։
― Հասկացա, բոս։ ― Արդեն Մոսոլն էլ էր կանգնել ձիգ, արյունոտ մռութին՝ հավատարմություն։
― Դե, խելքիդ զոռ կատասկտաս, անասո՛ւն, ― հանկարծ գոռաց Նունանն ու դուրս եկավ։
Սրահում նա կանգնեց վաճառասեղանի մոտ, դանդաղ խմեց իր ապերիտիվը, Մադամի հետ խոսեց բարքերի անկման մասին, ակնարկեց, որ մտադիր է մոտ ապագայում մեծացնել հաստատությունը և, ձայնը ցածրացնելով, խորհուրդ տվեց, թե ինչպես պետք է վարվել Բեննիի հետ, ծերացել է խեղճը, չի լսում, նախկին ռեակցիան չունի, չի հասցնում առաջվա պես․․․ Արդեն ժամը վեցն էր, նա ուտել էր ուզում, իսկ մտքում անընդհատ պտտվում էր ու պտտվում մի անսպասելի միտք, որը շատ էր արտառոց ու միաժամանակ շատ բան էր բացատրում։ Ի դեպ, առանց այն էլ շատ բան բացատրվեց, այս գործից անհետացավ միստիկայի ահաբեկող ու գրգռող երանգը, մնաց միայն ինքն իրենից նեղանալը այն բանի համար, թե ինչու նախկինում չէր մտածել նման հնարավորության մասին, բայց ամենահիմնականը դա չէր, այլ այն միտքը, որ անընդհատ պտտվում ու պտտվում էր ուղեղում և հանգիստ չէր տալիս։
Հրաժեշտ տալով Մադամին և սեղմելով Բեննիի ձեռքը, Նունանը ուղիղ գնաց «Բորժչ»։ Ամենավատն այն է, որ մենք չենք նկատում, թե ինչպես են թռչում տարիները, մտածում էր Նունանը։ Թքած տարիների վրա, մենք չենք նկատում, ինչպես է ամեն ինչ փոխվում։ Մենք գիտենք, որ ամեն ինչ փոխվում է, մեզ մանկուց սովորեցնում են, որ ամեն ինչ փոխվում է, մենք շատ անգամ աչքներովոս աչքներովս տեսնում ենք, թե ինչպես է փոխվում, բայց և այնպես բնավ ընդունակ չենք տեսնելու այն պահը, երբ տեղի է ունենում փոփոխությունը, կամ էլ փոփոխությունը փնտրում ենք ոչ այնտեղ, որտեղ պետք է փնտրել։ Ահա արդեն հայտնվել են նոր ստալկերներ՝ կիբեռնետիկայով զինված ստալկերներ։ Հին ստալկերը կեղտոտ, մռայլ մարդ էր, որը գազանի համառությամբ, միլիմետր առ միլիմետր, փորի վրա պառկած, սողում էր Գոտում, որ փող աշխատի։ Նոր ստալկերը փողկապով պճնամոլ է, ինժեներ, իր համար նստում է Գոտուց մի կիլոմետր հեռավորության վրա, բերանին սիգարետ, արմունկի մոտ՝ զովացուցիչ հյութով լի բաժակ, այսպես նայում է ու նայում էկրաններին։ Աշխատավարձով ջենտլմեն։ Շատ տրամաբանական պատկեր է։ Այն աստիճան տրամաբանական, որ ուրիշ հնարավորություններ իսկի մտքներովն էլ չի անցնում։ Բայց չէ որ կան նաև այդպիսի հնարավորություններ, օրինակ՝ «կիրակնօրյա դպրոցը»։
Եվ հանկարծ, ասես առանց պատճառի, նա հուսահատվեց։ Ամեն ինչ իզուր է։ Ամեն ինչ անօգուտ։ Աստված իմ, մտածեց, էլ ոչ մի բան չի ստացվի։ Ոչ պահել կարող ենք, ոչ դադարեցնել։ Չկա այնպիսի մի ուժ, ոըը կարողանա զսպել, վերջ տալ այս ամենին, մտածեց նա ահաբեկված։ Եվ պատճառն այն չէ, որ մենք վատ ենք աշխատում։ Պարզապես այսպիսի աշխարհում ենք ապրում։ Ու մեր այս աշխարհում մարդիկ էլ են այդ տեսակ։ Չլիներ Այցելությունը՝ մի ուրիշ բան կլիներ։ Խոզը միշտ էլ իր համար ցեխ գտնում է․․․
― Դե, ասենք, մոլորակի մեր մասի համար։
― Դա կախված է այն բանից, մեր բախտը կբանի՞, թե չէ, ― ասաց Վալենտինը։ ― Մենք հիմա գիտենք, որ մոլորակի մեր մասի համար Այցելությունը, ընդհանուր առմամբ, անհետևանք է եղել։ Իհարկե, բացառված չէ, որ կուրորեն շագանակներ փախցնելով այդ կրակից, մենք ի վերջո մի այնպիսի բան դուրս կբերենք այնտեղից, որի պատճառով կյանքն անհնարին կդառնա ոչ միայն մեզ մոտ, այլև ամբողջ մոլորակում։ Դա կլինի անհաջողություն, ձախորդություն։ Սակայն համաձայնեք, որ այդ վտանգը միշտ էլ սպառնացել է մարդկությանը։ ― Նա ձեռքով ցրեց սիգրետի սիգարետի ծուխը և քմծիծաղեց։ ― Ես, գիտեք, վաղուց արդեն դադարել եմ մտածել համայն մարդկության մասին։ Համայն մարդկությունը չափազանց հաստատուն համակարգ է, և երբեք այն չես ընդգրկի․․․
― Դուք այդպե՞ս եք կարծում, ― հիասթափված ասաց Նունանը։ ― Դե, գուցեև այդպես է․․․
― Դա բանահյուսություն է, ― բացատրեց նա։ ― Ստալկերների աշխատանքային ժարգոնը։ «Մժեղի ճաղատը» դա գերբարձր գրավիտացիայի շրջանն է։
― Հա՜, գրավիկոնցենտրատները․․․ Ուղղորդված գրավիտացիա։ Այ դրա մասին ես մեծ հաճույքով կխոսեի, բայդ դե դուք ոչ մի բան չեք հասկանա։
― Իսկ ինչո՞ւ չեմ հասկանա։ Չէ որ ես ինժեներ եմ։
― Դա էլ է ճիշտ, ― համաձայնեց Նունանը։ ― Դե թող նրանք էլ զբաղվեին դրանով, եթե այդքան զորեղ էին։
― Այսինքն դուք առաջարկուն առաջարկում եք նրանց միջամտությունը մարդկության ներքին գործերի՞ն։
― Հըմ, ― ասաց Նունանը։ ― Մենք այսպես շատ հեռու կգնանք։ Չխոսենք այդ մասին։ Ավելի լավ է վերադառնանք մեր խոսակցության սկզբին։ Ինչո՞վ կվերջանա այս ամենը։ Այ օրինակ, դուք, գիտնականներդ, հույս ունե՞ք, որ Գոտուց կստանաք ինչ֊որ մի հիմնավոր, կարևոր բան, այնպիսի մի բան, որն իրոք ընդունակ կլինի հեղաշրջելու գիտությունը, տեխնոլոգիան ու մարդկանց կենսակերպը․․․
― Որքան էլ որ դա զավեշտական հնչի՝ շատ քիչ բան։ Մենք բազում հրաշքներ ենք հայտնաբերել։
Որոշ դեպքերում նույնիսկ սովորել ենք այդ հրաշքները օգտագործել մեր կարիքների համար։ Նույնիսկ ընտելացել ենք դրանց․․․ Կապիկը սեղմում է կարմիր կոճակը և ստանում է բանան, սեղմում է սպիտակը՝ ստանում է նարինջ, բայց թե առանց կոճակը սեղմելու բանան ու նարինջ ինչպես ձեռք բերի, նա չգիտի։ Ու չի էլ հասկանում, թե այդ կոճակներն ինչ կապ ունեն բանանների ու նարինջների հետ։ Վերցնենք, օրինակ, «էտակները»։ Մենք սովորել ենք օգտագործել դրանք։ Նույնիսկ գտել ենք այն պայմանները, որոնց դեպքում նրանք բազմանում են կիսվելու եղանակով։ Բայց մինչև հիմա չենք կարողացել ստեղծել գոնե մեկ «էտակ», չենք հասկանում դրանց կառուցվածքը և, դատելով ըստ ամենայնի, այնքան էլ շուտ չենք գլուխ հանի այդ ամենից․․․ Ես այսպես կասեի։ Կան օբյեկտներ, որոնք մենք կարողանում ենք օգտագործել։ Թեև դրանք օգտագործում ենք բնավ էլ ոչ այնպես, ինչպես օգտագործում են եկվորները։ Եա Ես միանգամայն համոզված եմ, որ հիմնականում ջուր ենք ծեծում։ Բայց և այնպես որոշ բաներ օգտագործում ենք՝ «էտակները», «ապարանջանները», որոնք խթանում են կենսական պրոցեսը․․․ քվազիկենսաբանական զանգվածների տարբեր տիպերը, որոնք մեծ հեղաշրջում կատարեցին բժշկության մեջ․․․ Մենք ստացել ենք նոր տրանկվիլիզատորներ, նոր տեսակի հանքային պարարտանյութեր, որոնք հեղաշրջում են ագրոնոմիան․․․ Ասենք, ինչո՞ւ եմ թվարկում․․․ Դուք այս բոլորը գիտեք ինձնից ոչ պակաս, տեսնում եմ, որ նույնիսկ «ապարանջան» եք կրում․․․ Օբյեկտների այս խումբն անվանենք օգտակար։ Կարելի է ասել, որ մարդկությունը ինչ֊որ չափով երախտապարտ է նրանց, թեև երբեք չպետք է մոռանալ, որ մեր էվկլիդեսյան աշխարհում ամեն մի փայտ երկու ծայր ունի․․․
― Անցանկանալի կիրառություննե՞ր, ― ասաց Նունանը։
― «Սև ցայտեր», ― ասաց Նունանը։
― Այ, հենց այդ «սև ցայտերը»․․․ Լա՜վ անուն եք դրել․․․ Դե, դուք գիտեք դրանց հատկությունների մասին։ Եթե այդ գնդիկների մեջ լույսի ճառագայթ բաց թողնենք, ապա լույսն այնտեղից դուրս կգա ուշացումով, ընդ որում այդ ուշացումը կախված է գնդիկի կշռից, չափերից, և մի քանի պարամետրերից, և հետո՝ դուրս եկող լույսի հաճախականությունը փոքր է ներս մտնող լույսի հաճախականությունից․․․ Դա ի՞նչ բան է։ Ինչո՞ւ։ Կա մի խելացնոր տեսություն, իբր ձեր այդ «սև ցայտերը» էությունն են տարածության մի վիթխարի շրջանի, որը, այսինքն՝ այդ տարածությունը, օժտված է բոլորովին այլ հատկություններով, քան մեր տարածությունը, և շրջված ձև է ընդունել մեր տարածության ազդեցության տակ․․․ Վալենտինը մի սիգարետ վառեց ու սկսեց ծխել։ ― Կարճ ասած, այս խմբի օբյեկտները բնավ պիտանի չեն ներկայիս մարդկային գործունեությանը, թեև զուտ գիտական տեսակետից վիթխարի նշանակություն ունեն։ Դրանք երկնքից մեր գլխին թափվաած թափված պատասխաններն են այն հարցերի, որոնք մենք դեռ չենք կարող տալ։ Վերոհիշյալ սըր Իսահակը, թերևս, գլուխ չէր հանի լազերից, բայց նա համենայն դեպս կհասկանար, որ դա հնարավոր բան է, և դա մեծապես կազդեր նրա գիտական աշխարհայեցողության վրա։ Ես չեմ ուզում ընկնել մանրամասների հետևից, բայց այնպիսի օբյեկտների գոյությունը, ինչպիսին են մագնիսական ծուղակները, K―23֊ը, «սպիտակ օղակը», իսպառ ջնջեցին վերջերս փթթող տեսությունները և կյանքի կոչեցին բոլորովին նոր գաղափարներ։ Բայց չէ որ կա երրորդ խումբը․․․
― Այո, ― ասաց Նունանը։ ― «Վհուկի դոնդողը» ու մյուս հրաշքները։
― Ի՞նչ։ Ա՜հ․․․ Ոչ, դա առեղծված է, բայց ոչ ավելին։ Ինչպես ասեմ․․․ Դա կարելի է պատկերացնել, գուցե․․․ Իսկ այ երբ մարդու հետ հանկարծ սկսում են տեղի ունենալ արտաֆիզիկական, արտակենսաբանական երևույթներ․․․
― Հա, դուք նկատի ունեք վտարանդինրի՞ն․․․վտարանդիների՞ն․․․
― Ճիշտ այդպես։ Մաթեմատիկական վիճակագրությունը, իմացած եղեք, շատ ստույգ գիտություն է, թեև գործ ունի հենց պատահական մեծությունների հետ։ Ու, դրանից բացի, շատ պերճախոս գիտություն է, շատ ակնառու․․․
― Իսկ գուցե տո՞ւն գնանք, Վալենտին, ― ասաց Նունանը, նայելով ժամացույցին։ ― Ես էլի կարևոր գործ ունեմ։
― Գնանք, ― ասաց Վալենտինը, իզուր ճգնելով դրմքը դեմքը մտցնել ակնոցի մեջ, և, վերջապես, երկու ձեռքով վերցրեց ակնոցն ու դրեց քթին։ ― Դուք մեքենայո՞վ եք։
― Այո, ես ձեզ կտանեմ տուն։
Ու նա սկսեց պատմել վաղվա փորձի մասին։ Նունանը նրան տարավ գիտաքաղաք։
Տես որ սրանք էլ են վախենում, մտածում էր Նունանը, նորից նստելով իր «պեժոն»։ Վախենում են լայնաճակատները․․․ Եվ հենց այդպես էլ պետք է լինի։ Նրանք ավելի շատ պետք է վախենան, քան մենք, բոլոր հասարակ մահկանացուներս միասին վերցրած։ Չէ՞ որ մենք ոչինչ չենք հասկանում, իսկ նրանք, համենայն դեպս, հասկանում են, որ ոչինչ չեն հասկանում։ Նայում են այդ անհատակ անդունդին ու գիտեն, որ անխուսափելիորեն պետք է իջնեն այնտեղ, ու սրտները վախից պայթում է, բայց պիտի իջնեն, իսկ թե ինչպես պետք է իջնեն, ինչ կա այնտեղ հատակում, և, ամենագլխավորը, արդյոք կկարողանա՞ն վերադառնալ՝ չգիտեն․․․ Իսկ մենք՝ մեղավորներս, բոլորովին ուրիշ կողմ ենք նայում։ Լսիր, գուցե հենց այդպես էլ պետք է լինի։ Թող ամեն ինչ գնա իր ճանապարհով, իսկ մենք մի կերպ մեր գլուխը կպահենք։ Նա ճիշտ ասաց․ մարդկության ամենահերոսական արարքն այն է, որ գոյատեևել է և մտադիր է այսուհետ ևս գոյատեևել․․․ գոյատևել․․․ Ու թող գրողի ծոցը գնաք, դուք, եկվորներ․․․ Չէի՞ք կարող ձեր այդ զբոսանք֊խնջույքը սարքել մի ուրիշ տեղ։ Օրինակ՝ Լուսնի վրա․․․ Կամ մարսի․․․ Դուք էլ անհոգի բան դուրս եկաք, ոնց որ բոլորը, չնայած սովորել եք կրճատել տարածությունը։ Դրա՜նց տես, իրենց համար քեֆ անելու տեղ են գտել․․․ խնջույք․․․
Ոնց գլուխ հանեմ այդ խնջույքներից, մտածում էր նա, դանդաղ վարելով «պեժոն» վառ լուսավորված թաց փողոցներով։ Ոնց որ մեխանիկայի մեջ։ Ինչիս է պետք իմ այդ ոչուփուչ ինժեներական դիպլոմը, եթե չպիտի կարողանամ մի անոտ սրիկայի հախից գալ․․․
― Հա, իհարկե, առույգ ասաց Նունանը։ ― Վաղուց չենք տեսել իրար․․․ Դուք դեռ չե՞ք մոռացել, որ ես սիրում եմ ընթրելուց առաջ խմել։
Նրանք մտան խոհանոց։ Գուտան իսկույն բացեց սառնարանը, իսկ Նունանը նստեց սեղանի մոտ ու շուրջը նայեց։ Ինչպես միշտ, այստեղ ամեն ինչ փայլում էր մաքրությունից, կաթսաներից գոլորշի էր բարձրանում։ Սալոջախը Սալօջախը նոր էր՝ կիսավտոմատ, ուրեմն տանը փող կար։
― Հը, ո՞նց է, ― հարցրեց Նունանը։
― Հը, ի՞նչ կա կապիկ, ― աշխույժ հարցրեց Ռիչարդ Նունանը, ― շոկոլադ կուզե՞ս։
Նա ձեռքը տարավ ժիլետի գրպանը, հանեց շոկոլադե ավտոմեքենան, որը փաթաթված էր թափանցիկ թղթով, ու մեկնեց աղջկան։ Աղջիկը տեղից չշարժվեց։ Գուտան նրա ձեռքից վերցրեց շոլոլադն շոկոլադն ու դրեց սեղանին։ Հանկարծ նրա շրթունքները սպիտակեցին։
― Այո, Գուտա, ― առույգ ասաց Նունանը, ― իսկ ես արդեն ուզում էի այստեղից մեկնել։ Հոգնեցի հյուրանոցում ապրելուց։ Նախ, ինստիտուտից հեռու է․․․
― Դուք ինձ չեք հարցնում, թե մենք ոնց ենք ապրում, ― շարունակեց Գուտան, ― ու ճիշտ եք անում։ Բայց չէ՞ որ դուք մեր հին բարեկամն եք, Դիկ, ու մենք ձեզնից թաքցնելու բան չունենք։ Եվ ոչ էլ կարող ենք թաքցնել։
― Բժշկի մոտ գանցե՞լ գնացե՞լ եք, ― հարցրեց Նունանը, առանց նրան նայելու։
― Այո։ Նրանք ոչ մի բան չեն կարող անել։ Իսկ մեկն էլ ասաց․․․ Գուտան լռեց։
Նունանը պատմեց ինստիտուտի գործերի մասին, ու մինչ նա խոսում էր, սեղանի մոտ, ծերուկի մոտ անձայն հայտվեց Կապիկը, կանգնեց, բրդոտ թաթիկները դնելով սեղանին, ու հանկարծ, իսկական երեխայական մի շարժումով, հենվեց մուլյաժին ու գլուխը դրեց նրա ուսին։ Եվ Նունանը, շարունակելով խոսել ու նայելով Գոտու այս երկու հրեշավոր ծնունդներին, մտածեց՝ տեր աստված, էլ ի՞նչ պիտի լինի։ Էլ ի՞նչ պիտի անեն մեզ, որ մենք վերջապես հասկանանք։ Մի՞թե եղածը քիչ է․․․ Նա գիտեր, որ միլիոնավոր և միլիարդավոր մարդիկ ոչինչ չգիտեն ու չեն էլ ուզում որևէ բան իմանալ, իսկ եթե իմանան էլ, ապա մի տասը րոպե կզարզանդեն, ու նորից ամեն ինչ նույնը կմնա։ Պետք է գնալ արդեն, մտածեց նա գազազած։ Գրողը տանի Բարբրիջին, գրողը տանի Լեմխենին․․․ Գրողը տանի աստծո կողմից անիծված այս ընտանիքին․․․
― Ի՞նչ ես աչքերդ չռել նրանց վրա , ― ցածրաձայն հարցրեց Ռեդրիկը։ ― Դու մի՛ վախեցիր, դա նրա համար վտանգավոր չէ։ Նույնիսկ հակառակը, ասում են, որ նրանցից առողջություն է գալիս։
― Հա, գիտեմ, ― ասաց Նունանն ու միանգամից դատարկեց բաժակը։
Գիշերվա ընթացքում հովիտը սառել էր, իսկ լուսաբացին արդեն ցրտեց։ Նրանք քայլում էին հողաթմբի վրայով, ոտքերը դնելով ժանգոտած ռելսերի միջև ընկած փտած կոճերին, և Ռերդրիկը Ռեդրիկը նայում էր, թե խտացած մառախուղի կաթիլներն ինչպես են փայլփլում Արթուր Բարբրիջի կաշվե բաճկոնի վրա։ Տղան շատ թեթև էր քայլում, ուրախ, ասես չէր եղել տառապալից գիշերը, չէր եղել այդ ջղային լարվածությունը, որի պատճառով մինչև հիմա ցնցվում էին նրա բոլոր ջղերը, չէին եղել ամայի բլրի թաց գագաթին այն երկու սոսկալի ժամը, որ նրանք անցկացրին տանջալի կիսաքուն վիճակում, մեջք մեջքի տված, որ տաքանան, սպասելով մինչև անցնի «կանաչի» հոսանքը, որը բլրից իջավ ու անհետացավ ձորում։
Հողաթմբի երկու կողմում թանձր մառախուղ էր։ Մերթ ընդ մերթ մեգը ծանր ու գորշ շիթերով սողում էր ռելսերի վրա, ու այդ ժամանակ նրանք առաջ էին գնում մինչև ծնկները խրված դանդաղ, քուլա֊քուլա գալարվող մշուշի մեջ։ Թաց ժանգի հոտ էր գալիս, հողաթմբի աջ կողմում գտնվող ճահճից նեխահոտ էր փչում։ Շուրջը ոչ մի բան չէր երևում, բացի մշուշից, բայց Ռեդրիկը գիտեր․ որ երկու կողմից էլ ձգվում է քարքարոտ հարթավայրը, իսկ հարթավայրից այն կողմ կանգանած են միգապատ լեռները։ Ու նաև գիտեր, որ երբ արևը դուրս գա, ու մառախուղը ցող դառած իջնի գետնին, ինքը ձախ կողմում պիտի տեսնի ջարթված ջարդված ուղղաթիռի կմախքը, իսկ առջևում՝ փոքրիկ վագոններ, ու հենց այդ ժամանակ էլ կսկսվի իսկական գործը։
Առանց քայլերը դանդաղեցնելու, Ռեդրիկը ձեռքը տարավ մեջքի և ուսապարկի արանքը ու ավելի վեր բարձրացրեց ուսապարկը, որ հելիումով լի բալոնի ծայրը չցավեցնի մեջքը։ Ծանր է իժը, ես ո՞նց պիտի սրանով սողամ։ Մեկուկես կիլոմետր․․․ Լավ, մի՛ նվնվա, ստալկեր, գիտեիր ուր ես գնում։ Ճանապարհի վերջում քեզ է սպասում հինգ հարյուր հազարը, այնպես որ մի քիչ քրտնի։ Հինգ հարյուր հազար, համեղ պատառ է, չէ՞։ Հինգ հարյուր հազարից ոչ մի կոպեկ պակաս․․․ Եվ Գիշակերին էլ երեսունից ավելի չեմ տա․․․ Իսկ լակոտի՞ն․․․ Լակոտին ոչ մի բան։ Թե որ քավթառ սրիկան գոնե կեսճշմարտությունն է ասել, ապա լակոտին․․․ ոչ մի բան։
― Առա՜ջ, ― ասաց նա ցածրաձայն, սպասեց մինչև Արթուրը քայլի ու գնաց նրա հետևից։ Աչքի պոչով նա տեսնում էր Արթուրի դեմքը, նրա գեղեցիկ կիսադեմը, այտերի նուրբ մաշկը, բարակ բեղերի տակ վճռականորեն սեղմված շրթունքները։
Նրանք մինչև գոտկատեղը խրվեցին մշուշի մեջ, հետո մինչև պարանոցները, իսկ ևս մի քանի վայրկայն վայրկյան անց առջևում երևաց վագոնների կույտը։
― Վերջ, ― ասաց Ռեդրիկը և ուզեց մեջքից իջեցնել ուսապարկը։ ― Նստիր, որտեղ որ կանգնած ես։ Դադար։
― Խոնավ է, ― համաձայնեց Ռեդրիկը։ Նա պահեց տափաշիշը, վերցրեց մի բուտերբրոդ ու սկսեց ծամել։ ― Այ, հիմա մառախուղը կցրվի, ու դու կտեսնես, որ չորս կողմը համատարած ճահիճ է։ Առաջ այս կողմերում անտանելի մոծակ կար, սարսափելի բան էր․․․
Նա լռեց ու սուրճ լցրեց իր համար։ Սուրճը տաք էր, թանձր ու քաղցր, և հիմա սուրճն ավելի հաճելի էր, քան վիսկին։ Սուրճից տան հոտ էր բուրում։ Գուտայի հոտը։ Եվ ոչ թե պարզապես Գուտայի, այլ տնային խալաթով Գուտայի, քնից նոր արթնացած, բարձից այտի վրա մնացած սպիով Գուտայի․․․ Ւզուր Իզուր համաձայնեցի, մտածեց նա։ Հինգ հարյուր հազար․․․ Իսկ ինչի՞ս է պետք այդ հինգ հարյուր հազարը։ Հո դրանով պանդոկ չե՞մ գնելու․․․ Փողը պետք է, որ փողի մասին չմտածես։ Դա ճիշտ է։ Դիկը դա լավ ասաց։ Տունը կա, այգին կա, Հարմոնտում առանց աշխատանքի չես մնա․․․ Խաբեց ոնց որ լակոտի․․․
Միստր Շուխարտ, ― հանկարծ ասաց Արթուրը, հայացքն ուրիշ կողմ հառած, ― դուք լրջորեն հավատո՞ւմ եք, որ դա կատարում է ցանկությունները։
― Գլխի եմ ընկել․․․ Ես հիմա չեմ էլ հիշում, թե հատկապես ինչից գլխի ընկա․․․ Դե, նախ, հայրիկը առաջ միշտ խոսում էր այդ Ոսկե գնդի մասին, իսկ վերջերս հանկարծ դադարեց խոսել ու դրա փոխարեն շուտ֊շուտ սկսեց ձեր տուն գալ, իսկ ես հո գիտեմ, որ դուք բոլորովին էլ ընկերներ չեք, ինչ էլ որ հայրս ասի․․․ Հետո նա վերջերս մի տեսակ տարօրինակ է դարձել, ― Արթուրը նորից ծիծաղեց ու գլուխն օրորեց, ինչ֊որ բան հիշելով։ ― Իսկ վերջնականապես համոզվեցի, երբ դուք նրա հետ դաշտում փորձում էիք դիրիժաբլը․․․ Նա ձեռքով թփթփացրեց ուսապարկին, որտեղ դրված էր օդապարիկի ամուր փաթաթված թաղանթը։ ― Անկեղծ ասած, ես այն ժամանակ ձեզ հետևում էի, ու երբ տեսա, ոնց եք քարերով լցված պարկը բարձրացնում, արդեն լրիվ ամեն ինչ հասկացա։ Իմ կարծիքով, Գոտում էլ ոչ մի ծանր բան չի մնացել, բացի Ոսկե գնդից։ ― Նա կծեց բուտերբրոդը, ծամեց ու խոսեց մտախոհ, բերանը լիքը։ ― Ես միայն մի բան չեմ հասկանում, թե ո՞նց պիտի բռնեք գունդը, նա, երևի, հարթ կլինի․․․
Ռեդրիկը բաժակի վերևից նայում էր նրան ու մտածում, թե որքան տարբեր են իրարից հայրն ու տղան։ Նրանք ոչ մի բանով նման չէին։ Ոչ դեմքով, ոչ ձայնով, ոչ հոգով։ Գիշակերի ձայնը խռպոտ է, մի տեսակ քծնող, ստոր, բայց երբ նա խոսում է գնդի մասին, ապա չտեսնվա՜ծ էր խոսում։ Հնարավոր չէր նրան չլսել։ «Շեկ, ― ասում էր նա այն ժամանակ, փռվելով սեղանի վրա։ ― Ախր մենք երկուսս ենք մնացել, բայց երկուսս՝ երկու ոտք ունենք, ու երկուսն էլ քոնն են․․․ Ո՞ւմը պիտի լինի, եթե ոչ քոնը։ Դա, երևի, ամենաթանկ բանն է, որ եղել է Գոտում․․․ Ո՞ւմ բաժինը պիտի դառնա, հը՞։ Հո էն փսլնքոտներին չի հասնելու, էն մեքենայով գործ անողներին․․․ Ախր դա ես եմ գտել, ե՛ս։ Մերոնցից քանի՜֊քանի՜սն են այդ ճանապարհին զոհ գնացել։ Իսկ գտնողը ե՛ս եմ։ Ու ինձ համար եմ պահել։ Եվ հիմա ոչ ոքի չէի տա, բայց թե ձեռքերս, տեսնում ես, կարճացել են։ Քեզնից բացի՝ ոչ ոքի։ Ինչքա՜ն կաթնակերների եմ բան հասկացրե՝ հասկացրել՝ չեն կարողացել, դրանց ոսկորն էն չի․․․ Դե լավ, չե՞ս հավատում, մի՛ հավատա։ Քեզ փող է պետք։ Կտաս ինձ ու ինչքան որ փող ուզես՝ կստանաս, հո գիտեմ, որ դու խղճով ես, չես նեղացնի․․․ Իսկ ես, ով գիտի, մեկ էլ տեսար ոտքերս հետ բերի։ Ոտքերս, հասկանո՞ւմ ես։ Ոնց որ Գոտին ոտքերս խլեց, միգուցե Գոտին էլ հետ տա․․․»։
― Ի՞նչ, ― հարցրեց Ռեդրիկը սթափվելով։
Այս բոլոր խոսակցություններից նրա հոգում մի ինչ֊որ նստվածք էր կուտակվում, մի անհասկանալի նստվածք։ Եվ ժամանակի ընթացքում այդ նստվածքը չէր վերանում, ընդհակառակը, կուտակվում էր ու կուտակվում։ Ու անհասկանալի էր, թե դա ինչ բան է, և դա խանգարում էր, ասես Գիշակերը ինչ֊որ բանով վարակել էր իրեն, բայց ոչ թե գարշանքով, այլ հակառակը․․․ Երևի ուժով, հա՞։ Չէ, դա ուժ չէր։ Իսկ ինչո՞վ։ Դե, լավ, ասաց նա ինքն իրեն։ Արի այսպես մտածենք։ Ենթադրենք ես չեկա այստեղ։ Արդեն պատրաստվել էի, ուսապարկս դասավորել էի, ու հանկարծ ինչ֊որ մի բան պատահեց․․․ Դե, ասենք, ինձ բռնեցին։ Վատ կլիներ, հա՞։ Իհարկե, վատ կլիներ։ Ինչո՞ւ պիտի վատ լիներ, փողերը կկորչեին։ Չէ, հարցը փողը չէ․․․ Այլ, որ դա պիտի տականքների ձեռքն ընկնի։ Խռպոտների ու Ոսկրոտների։ Ճիշտ է, այստեղ տհաճ բան կա։ Մի տեսակ ափսոս է։ Բայց ինձ ի՜նչ․․․ Միևնույն է, վերջ ի վերջո ամեն ինչ նրանց ձեռքն է ընկնում․․․
― Բըռ․․․ ― Արթուրը ցնցեց ուսերը։ ― Խոնավությունը ոսկորներիս մեջ է մտնում։ Միստր շուխարտՇուխարտ, գուցե հիմա կտա՞ք մի կում անեմ։
Ռեդրիկն անխոս հանեց տափաշիշն ու մեկնեց նրան։ Բայց չէ որ ես միանգամից չհամաձայնեցի, հանկարծ մտածեց նա։ Քսան անգամ քշեցի Գիշակերին, իսկ քսանմեկերորդ անգամ, այնուամենայնիվ, համաձայնեցի։ Չգիտեմ ինչու՝ չկարողացա քշել։ Ու մեր վերջին խոսակցությունն էլ կարճ էր ու գործնական։ «Բարև Շեկ, քարտեզը բերել եմ։ Միգուցե, այնուամենայնիվ, նայե՞ս»։ Իսկ ես նայեցի նրա աչքերին՝ դեղին, սև կետերով աչքերին, ու ասացի․ «Տուր»։ Եվ վերջ։ Հիշում եմ, որ այդ օրը խմած էի, ամբողջ շաբաթ խմած էի, սիրտս պայթում էր․․․ Ա՜հ, գրողը տանի, ամեն ինչ մեկ է․․․ Որոշեցի ու վերջ։ Ի՞նչ եմ հիմա ցնդածի պես քչփորում․․․ Գուցե վախենո՞ւմ եմ։
Նա ցնցվեց։ Հանկարծ մառախուղի միջից լսվեց երկար ու թախծոտ ճռինչ։ Ռեդրիկը վեր թռավ գնդակի պես, ու իսկույն էլ գնդակի պես վեր թռավ Արթուրը։ Բայց արդեն նորից լռություն էր, ու միայն նրանց ոտքերի տակից խշխշալով ցած էր թափվում մանր խիճը։
― Երևի ապարներն են թափվում, ― վեհերոտ, հազիվհազ արտասանելով բառերը, շշնջաց Արթուրը։ ― Ապարով վագոնները․․․ վաղուց են այստեղ կանգանծ․․․կանգնած․․․
Ռեդրիկը նայում էր ուղիղ իր դիմաց ու ոչինչ չէր տեսնում։ Նա հիշեց։ Գիշեր էր։ Ինքը զարթնեց հենց այդպիսի ձայնից՝ թախծոտ ու երկար, նվաղելով ինչպես երազի մեջ։ Միայն թե դա երազ չէր։ Դա Կապիկն էր ճչում՝ նստած իր անկողնու մեջ, պատուհանի մոտ։ Գուտան էլ զարթնեց ու բռնեց Ռեդրիկի ձեռքը, ու նա զգաց, որ կնոջ ուսը միանգամից պատվեց սառը քրտինքով։ Եվ նրանք այդպես պառկել ու ականջ էին դնում, իսկ երբ Կապիկը լռեց ու պարկեց, նա մի քիչ էլ սպասեց, հետո վեր կացավ, գնաց խոհանոց ու ագահորեն խմեց կես շիշ կոնյակ։ Եվ հենց այդ գիշերվանից էլ սկսեց խմել։
Ռեդրիկը նայեց նրա գունատված դեմքին ու նորից նստեց։ Սիգարետը ընկել էր մատների արանքից, ու նա նորը վառեց։ Արթուրը մի քիչ էլ կանգնած մնաց, վախվորած աջուձախ պտտելով գլուխը, հետո նույնպես նստեց ու կամաց ասաց․
― Ես գիտեմ, պատմում են, որ իբր Գոտում ապրողներ կան։ Ինչ֊որ մարդիկ։ Ոչ թե եկվորներ, այլ հենց մարդիկ։ Իբր Այցելության ժամանակ նրանք պատահաբար այստեղ են եղել, ու հետո այդ մարդիկ փոխակերպվել են․․․ հարմարվել են նոր պայմաններին։ Դուք այդպիսի բան լսե՞լ եք․ եք, միստր Շուխարտ։
― Այո, ― ասաց Ռեդրիկը։ ― Միայն թե նրանք այստեղ չեն։ Լեռներում են, հյուսիս֊արևմուտքում։ Հովիվներ են․․․
― Կրակելու համար, ― զայրացկոտ պատասխանեց Արթուրը։
― Դե, դե․․․ ― խիստ ասաց Ռեդրիկը և նստեց տեղում։ ― Հապա մի տուր ինձ։ Գոտում ատրճանակի կարիք չկա։ Տո՛ւր։
Արթուրն ինչ֊որ բան էր ուզում ասել, բայց լռեց, ձեռքը տարավ գրպանը, հանեց զինվորական ատրճանակն ու, փողից բռնած, մեկնեց Ռեդրիկին։
― Աջ գնա, ― հրամայեց Ռեդրիկը։ ― Գնա՛։
Այո, վատ ստալկեր չէր լինի․․․ Գրողը տանի, ոնց որ խղճում եմ նրան։ Միայն դա էր պակաս։ Իսկ երբևիցե որևէ մեկը ինձ խղճացե՞լ է․․․ Հա, ոնց որ խղճացել են։ Կիրիլն ինձ խղճում էր։ Դիկ Նունանն էլ է խղճում։ Ճիշտ է, նա երևի այնքան ինձ չի խղճում, որքան Գուտային է կպչում։ Բայց հնարավոր է, որ ինձ էլ է խղճում, մեկը մյուսին չի խանգարում կարգին մարդկանց մոտ․․․ Այ, միայն թե ես ոչ ոքի չեմ խղճում։ Ես ընտրում եմ ՝ եմ՝ կամ֊կամ․․․ Նա առաջին անգամ ամենայն հստակությամբ պատկերացրեց այդ ընտրությունը՝ կամ այս տղան կամ իմ Կապիկը։ Այստեղ իսկի ընտրություն էլ չկա, ամեն ինչ պարզ է։ Եթե միայն հրաշքը հնարավոր է, ասաց ներսից ինչ֊որ մի ձայն, ու Ռեդրիկը սարսափահար ու կատաղած խեղդեց իր մեջ այդ ձայնը։
Նրանք անցան գորշ քրջերի մոտով։ Ճարպիկից ոչ մի բան չէր մնացել, միայն չորացած խոտերի մեջ ընկած էր երկար, ամբողջովին ժանգոտած ձողը՝ ականորսը։ Այն ժամանակ շատերն էին ականորս օգտագործում, թաքուն գնում էին զինվորականներից ու հույսները դրանց վրա էին դնում՝ ոնց որ աստծու վրա, իսկ երկու ստալկեր զոհվեցին ստորերկրյա լիցքերից։ Այնուամենայնիվ, ո՞վ է այս Ճարպիկը։ Գիշակե՞րն է նրան այստեղ բերել, թե նա ինքն է եկել։ Ու ինչո՞ւ էին բոլորը գալիս այս քարհանքի մոտ։ Ինչո՞ւ ես ոչ մի բան չեմ լսել այդ մասին․․․ Գրողը տանի, ոնց է այրում․․․ Ու հալա դեռ առավոտ է, իսկ հետո ի՞նչ է լինելու․․․
Ու նա կդիմանար, և ամեն ինչ լավ կվերջանար, միայն մի քիչ կքրտնեին, բայց Արթուրը չդիմացավ։ Կամ նա չէր լսել Ռեդրիկի ասածը, կամ էլ շատ էր վախեցել․ իսկ գուցե նրան ավելի ուժեղ էր վառել, քան Ռեդրիկին․ համենայն դեպս նա անզոր եղավ ղեկավարելու ինքն իրեն ու կուրորեն, արձակելով կոկորդային մի ոռնոց, կռացած նետվեց այն կողմը, որտեղ նրան քշում էր անիմաստ բնազդը, նետվեց դեպի հետ՝ հենց այն կողմը, որտեղ արդեն ոչ մի կերպ չէր կարելի վազել։ Ռեդրիկը հազիվհազ հասցրեց բարձրանալ ընկած տեղից ու երկու ձեռքով բռնել նրա ոտքից, ու Արթուրն ամբողջ մարմնով շրմփաց գետնին, մոխրի ամպեր բարձրացնելով, աղեկտուր ճչաց անբնական բարձր ձայնով, ազատ ոտքով աքացի տվեց Ռեդրիկի դեմքին, ցնցվեց ու թպրտաց, բայց Ռեդրիկը, արդեն ոչինչ չհասկանալով ցավից, սողալով բարձրացավ նրա վրա, այրված դեմքով սեղմվելով նրա բաճկոնին, աշխատելով նրան խրել, մտցնել հողի մեջ, երկու ձեռքով բռնեց նրա երկարամազ, թպրտացող գլուխը, և կոշիկների քթերով ու ծնկներով կատաղորեն սկսեց խփել ոտքերին, հետևին, գետնին։ Նա աղոտ լսում էր իր տակից եկող տնքոցներն ու փնչոցները, ու սեփական խռպոտ ոռնոցը․ «Պառկի՛, դոդոշ, պառկի՛, կսպանեմ․․․»։ Իսկ վերևից նրա վրա էին լցվում ու լցվում շիկացած ածուխի կույտերը, ու արդեն բոցավառվում էր նրա հագուստը, ճարճատում, ուռչում և բշտիկ֊բշտիկ պայթում էր ոտքերի ու կողերի մաշկը, և նա, ճակատը խրելով մոխրի մեջ ու կրծքով ջղաձգորեն պահելով այդ անիծյալ լակոտի գլուխը, չդիմացավ ու աղեկտուր ոռնաց․․․
Նա չէր հիշում, երբ այդ ամենը վերջացավ։ Հասկացավ միայն, որ նորից կարող է շնչել, որ օդը նորից դարձել է օդ, այլ ոչ թե կոկորդն այրող շիկացած գոլոշիգոլորշի, ու մտածեց, որ պետք է շտապել, որ պետք է հնարավորին չափ շուտ դուրս գալ այդ դժոխային հնոցի տակից, քանի դեռ նորից չի իջել իրենց վրա։ Նա ցած սահեց Արթուրի վրայից, որը բոլորովին չէր շարժվում, նրա ոտքերը մտցրեց թևերի տակ ու ազատ ձեռքի օգնությամբ սողաց առաջ, աչքը չկտրելով այն գծից, որի մյուս կողմում նորից խոտ էր, մեռած, չոր, փշոտ, բայց իսկական խոտ, որը հիմա նրան թվում էր կյանքի մեծագույն ապաստան։ Մոխիրը խշրտում էր նրա ատամների տակ, վառված դեմքը պարուրվում էր ջերմության մնացորդներով, քրտինքը լցվում էր աչքերը, երևի այն պատճառով, որ նա այլևս ոչ հոնքեր ուներ, ոչ էլ թարթիչներ։ Իր հետևից նա քաշում էր Արթուրին, որն ասես դիտավորյալ այս ու այնտեղ էր կարչում կառչում անիծյալ բաճկոնով, այրվում էին խաշված ձեռքերը, իսկ ուսապարկն անընդհատ խրվում էր վառված ծոծրակը։ Ցավից ու հեղձուկից Ռեդրիկը սոսկումով մտածեց, որ ինքը ամբողջովին այրվել է և այլևս տեղ չի հասնի։ Այդ սարսափից նա ավելի ուժեղ աշխատեց ազատ արմունկով ու ծնկներով, միայն թե մի քիչ էլ առաջ սողա, մի քիչ էլ, Ռե՜դ, շարժվիր,Շեկ, այ այսպե՜ս, այ այսպես, դե՛հ, մի՛ քիչ էլ։
Հետո նա երկար պառկել էր, դեմքն ու ձեռքերը մտցրած սառը ժանգոտ ջրի մեջ, ու հաճույքով շնչում էր նեխահոտ զովը։ Նա կուզեր ընդմիշտ այդպես պառկած մնալ, բայց ստիպեց իրեն վեր կենալ և, ծնկաչոք, մի կողմ նետեց ուսապարկը, չորեքթաթ մոտեցավ Արթուրին, որը դեռ անշարժ ընկած էր ճահճից մի երեսուն քայլ հեռու, ու նրան շրջեց մեջքի վրա։ Հը՜մ, այո, սիրուն տղա էր։ Իսկ հիմա այդ սիրուն մռութը թվում էր չորացած ածուխից ու մոխրից սարքած մի դիմակ, ու Ռեդրիկը մի քանի վայրկյան բութ հետաքրքրությամբ նայում էր այդ դիմակի վրայի երկայնակի ակոսներին՝ ճիմերի ու քարերի հետքերին։ Հետո նա ոտքի կանգնեց, բռնեց Արթուրի թևատակից ու քաշեց դեպի ջուրը։ Արթուրը խռռացնում էր ու մերթ ընդ մերթ տնքում։ Ռեդրիկը նրա դեմքը մտցրեց ամենախոր ջրափոսի մեջ ու ինքն էլ պառկեց կողքը, նորից ըմբոշխնելով սառը և թաց գուրգուրանքի հաճույքը։ Արթուրը բլթբլթացրեց շարժվեց, ձեռքերը մտցրեց տակը ու վեր բարձրացրեց գլուխը։ Նրա աչքերը չռվել էին, նա ոչինչ չէր հասկանում ու ագահորեն օդ էր շնչում՝ հազալով ու թքելով։ Հետո նրա հայացքը դարձավ իմաստալից ու կանգ առավ Ռեդրիկի վրա։
Ռեդրիկը նույնպես հետ նայեց։ Մոխրածածկ գորշ խոտի վրա շատ հետքեր էին մնացել, ու Ռեդրիկն ապշեց, թե որքան, պարզվում է, կարճ է եղել այն ահավոր ու անվերջանալի ճանապարհը, որն ինքն անցավ սողալով՝ փրկվելով կործանումից։ Խանձված տարածությունը ծայրից ծայր կլիներ մոտ քսան֊երեսուն մետր, ոչ ավելի, բայց նա սարսափահար ու կուրորեն սողացել էր սոսկալի զիգզագներ անելով, ինչպես ուտիչը շիկացած թավայի մեջ, և դեռ պետք է շնորհակալ լինել, որ ի վերջո սողացել է այնտեղ, որտեղ պետք է սողար, իսկ չէ՞ որ կարող էր սողալ դեպի ձախ կողմի «մժեղի ճաղատը», էլ չասած, որ կարող էր ընդհանրապես դեպի հետ շրջվել․․․ Ոչ, չէր կարող, մտածեց նա կատաղորեն։ Մի ինչ֊որ կաթնակեր լակոտ կարող էր, իսկ ես քեզ համար կաթնակեր չեմ, և եթե այդ հիմարը չլիներ, ընդհանրապես ոչինչ չէր լինի, ոտքերս կխաշեի ու հենց այդքանով էլ կպրծնեի։
Նա նայեց Արթուրին։ Արթուրը լվացվում էր փնչացնելով ու տնքտնքալով, երբ հանկարծ դիպչում էր ցավոտ տեղերին։ Ռեդրիկը վեր կացավ տեղից ու, այրված մաշկին շոգից կոշտացած հագուստի կպչելուց առաջացած ցավից կնճռոտվելով, դուրս եկավ մի չոր տեղ և կռացավ ուսապարկի վրա։ Այ, ուսապարկը շատ էր տուժել։ Վերին գրպաններից ընդհանրապես բան չէր մնացել․ դեղի սրվալները սրվակները պայթել էին ուժեղ ջերմությունից, ու ամբողջ պարկից մի սոսկալի դեղահոտ էր փչում։ Ռեդրիկը ապակու ռ ու պլաստիկի բեկորներն ու մնացորդները թափեց ուսապարկից, ու հենց այդ ժամանակ էլ թիկունքից լսեց Արթուրի ձայնը․
― Շնորհակալություն, միստր Շուխարտ, դուք ինձ փրկեցիք։
― Ուղիղ այնտեղ։ Մա՛րշ։
Արթուրը ձեռքի հակառակ կողմով սրբեց քիթն ու առաջ շարժվեց, չլմփացնելով ջրափոսերի միջով։ Նա կաղում էր և արդեն առաջվա պես սլացիկ ու ձիգ չէր, կռացել էր, ու հիմա շատ զգույշ էր առաջ գնում։ Ահա մեկին էլ փրկեցի, մտածեց Ռեդրիկը։ Սա ո՞րերորդն է արդեն։ Հի՞նգը։ Վե՞ցը։ Ու հիմա հարց է ծագում՝ ինչո՞ւ։ Ինչ է, նա հարազա՞տս է։ Խոստացե՞լ եմ օգնել նրան։ Լսիր, Շեկ, ինչո՞ւ էիր դու նրան քարշ տալիս․․․ Չէ՞ որ քիչ մնաց նրա պատճառով դու էլ խրվեիր․․․ Հիմա արդեն՝ պարզ գլխով, գիտեմ, որ ճիշտ արեցի, ես առանց նրա չեմ կարողանա, նա ոնց որ պատանդ լինի Կապիկիս համար։ Ես ոչ թե մարդու էի քարշ տալով բերում, այլ իմ ականորսը։ Իմ ականազերծիչը։ Իմ․․․ Իսկ այնտեղ, վառվելիս, ես այս մասին իսկի չէի էլ մտածում։ Փրկում էի նրան, ոնց որ հարազատիս, ու մտքովս մի պահ անգամ չէր անցնում, որ լքեմ նրան, չնայած ոչ մի բանի մասին չէի հիշում՝ ոչ խայծի, ոչ Կապիկի․․․ Ուրմեն Ուրեմն ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ ես իսկապես բարի մարդ եմ։ Դա ինձ Գուտան էլ է անընդհատ ասում, հանգուցյալ Կիրիլն էր ասում։ Ու Ռիչարդն էլ է մի գլուխ ասում․․․ Ոնց չէ, լա՜վ բարի ես գտել։ Դու այս բոլորը վերջացրու, ասաց նա ինքն իրեն։ Այստեղ քո բարության տեղը չէ։ Նախ պետք է մտածել, հետո նոր ձեռքերն ու ոտքերը գործի դնել։ Ու սա լինի առաջին ու վերջին անգամ, հասկացա՞ր։ Բարի՜․․․ Ես նրան պետք է պահեմ «մսաղացի» համար, սառն ու հստակ մտածեց նա։ Այստեղ ամեն ինչից կարելի է պրծնել, բացի «մսաղացից»։
― Կանգնի՛ր, ― ասաց նա Արթուրին։
― Ա՛ռաջ։ Առա՛ջ, ― գոռաց նա, ինքն էլ չլսելով իր ձայնը։
Հիմա նրանք առաջ էին շարժվում պպզած, սագի քայլքով, դրսում թողնելով միայն գլուխը, ու ամեն անգամ կայծակի բռնկումից Ռեդրիկը տեսնում էր, ինչպես են ցից֊ցից կանգնում Արթուրի երկար մազերը, ու զգում էր, ինչպես են հազարավոր ասեղներ խրվում իր դեմքի մաշկի մեջ։ «Առա՛ջ, ― միապաղաղ կրկնում էր նա։ ― Առա՛ջ»։ Նա արդեն ոչ մի բան չէր լսում։ Մի անգամ Արթուրը դեմքը շրջեց նրա կողմը, ու նա տեսավ իրեն ուղղված սարսափից չռված աչքերը, սպիտակ, դողդողացող շրթունքները և կանաչոտված ու քրտնքով պատած այտը։ Հետո կայծակներն այքան ցածրացան, որ նրանք ստիպված եղան գլուխներն էլ մտցնել խյուսի մեջ։ Կանաչ լորձը սոսնձում էր բերանները, և շնչելը շատ դժվար էր։ Բերանով որսլով որսալով օդը, Ռեդրիկը քթից հանեց բամբակը ու հանկարծ զգաց, որ գարշահոտությունը վերացել է, որ օդը հագեցած է մաքուր օզոնի թարմացուցիչ հոտով, իսկ գոլորշին էլ ավելի է բարձրացել, կամ գուցե աչքերն են շաղվում, և նա արդեն չէր տեսնում ոչ աջ, ոչ ձախ կողմի բլուրները, ոչինչ չէր երևում, բացի Արթուրի կանաչ՝ ցեխով պատված գլխից և շուրջը գալարվող դեղին գոլորշուց։
Դուրս կգամ, դուրս կգամ, մտածում էր Ռեդրիկը։ Առաջին անգամը չէ, ամբողջ կյանքումս սա է եղել․ ինքս կեղտի մեջ, իսկ գլխիս վերևում՝ կայծակներ, ուրիշ բան չի եղել իմ կյանքում․․․ Տեսնես որտեղի՞ց է այս զիբիլը։ Ու ինչքան էլ շատ է․․․ խելագարվել կարելի է, ինչքան զիբիլ կա կուտակված մի տեղում։ Սա Գիշակերն է, մտածեց նա գազազած։ Գիշակերն է անցել այս տեղով, ու նրանից հետո է այս զիբիլը մնացել․․․ Ակնոցավորը աջ կողմում է պառկել, Պուդելը՝ ձախ, ու այդ բոլորը նրա համար, որ Գիշակերը գնա նրանց արանքով ու իրենից հետո այս գարշանքը թողնի․․․ Քեզ տեղն է, ասաց նա ինքն իրեն։ Ինչ է, չգիտեի՞ր այս բոլորը։ Ով որ Գիշակերից հետո է գնում, նա միշտ էլ միչև կոկորդը կեղտի մեջ է խրվում։ Ինչ է, դու դա չգիտեի՞ր․․․ Դրանք շատ֊շատ են, այդ գիշակերները, ու դրա համար էլ այստեղ ոչ մի մաքուր տեղ չի մնացել․․․ Նունանը հիմար է, որ ինձ ասում է․ դու, Շեկ, հավասարակշռություն խախտող ես, կարգուկանոնը խախտող, դու, ասում է, միշտ էլ քեզ վատ կզգաս, լավ կարգերի դեպքում էլ, վատի էլ, քո նմանների պատճառով երկրի վրա երբեք երկնային արքայություն չի լինի։ Բայց թե դու այդ ամենից ի՞նչ ես հասկանում, Հաստլիկ։ Դու այդ ե՞րբ ես մեզ մոտ լավ կարգեր տեսել։ Դու այդ ե՞րբ ես ինձ տեսել քո լավ կարգերի օրոք․․․
― Լավ կլիներ՝ լվացվեինք․․․ ― Արթուրը մտահոգ շուրջը նայեց։ ― Գոնե դեմքներս թրջեինք։
Ռեդրիկը ցրված նայեց նրան, տեսավ թաղիքի նման իրար կպած մազերը, չորացած լորձով պատված դեմքը՝ վրան մատների թողած հետքերը, ու ոչ խղճահարություն զգաց, ոչ էլ զայրույթ։ Ո՛չ մի բան։ Խոսող գործիք։ Նա դեմքը շրջեց։ Առջևում փռված էր լքված շինհրապարակի պես մռայլ մի տարածություն, որը լցված էր սուր խճաքարով, պարուրված էր սպիտակ փոշով, ողոված ողողված էր արևի շլացուցիչ լույսով, անտանելիորեն սպիտակ, այրող, չարագույժ ու մեռյալ լույսով։ Քարհանքի հեռավոր ծայրն արդեն երևում էր այստեղից՝ նույնպես շլացուցիչ սպիտակ, և այստեղից թվում էր շատ հարթ ու լերկ, իսկ մոտիկ ծայրը՝ նշմարվում էր խոշոր բեկորների կույտով, և քարհանք իջնում էին այնտեղից, որտեղ բեկորների մեջ կարմիր գույնով երևում էր էքսկավատորի խցիկը։ Դա միակ կողմնորոշիչն էր։ Հարկավոր էր ուղիղ գնալ դեպի այդ էքսկավատորը, ապավինելով սոսկ միայն սովորական հաջողությանը։
Հանկարծ Արթուրը մի քիչ ձգվեց պառկած տեղից, ձեռքը մտցրեց ֆուրգոնի տակ ու այնտեղից հանեց պահածոյի մի ժանգոտած տուփ։
― Ուղիղ այդ կողմը։ Գնա։
Արթուրը տնքալվ տնքալով ձգվեց, ուղղեց ուսերը, ցավից ծռմռվեց ու, շուրջը նայելով, շշնջաց․
― Գոնե մի քիչ լվացվեինք․․․ Ամեն ինչ կպել է իրար․․․
Ամեն մի քայլից սպիտակ փոշու ամպ էր բարձրանում, փոշին նստում էր կոշիկներին, արձակելով մի անտանելի հոտ, ավելի ճիշտ՝ այդ հոտը Արթուրից էր փչում, հնարավոր չէր հետևից քայլել, ու Ռեդրիկը նոր միայն հասկացավ, որ ամենից շատ իր վրայից է փչում այդ հոտը։ Դա մի նողկալի հոտ էր, բայց նաև ծանոթ, այդ հոտն էր տարածվում քաղաքով մեկ այն օրերին, երբ հյուսիսային քամին գործարանի ծուխը լցնում էր քաղաքի փողոցները։ Իր հորից էլ էր նույն հոտը փչում, երբ նա տուն էր գալիս՝ աժդահա, մռայլ ու արյունով լցված կատաղի աչքերով, և Ռեդրիկը շտապ թաքնվում էր մի հեռու անկյունում ու այնտեղից վախվորած նայում, թե հայրն ինչպես է վրայից հանում աշխատանքային շորերն ու շպրտում մորը, հետո վիթխարի ոտքերից պոկելով հանում է մաշված կոշիկները, խցկում կախիչի տակ, ու ինքը, գուլպաներով, քստքստացնելով մերկ մարմինն, շրխկացնելով թասերը, քթի տակ ինչ֊որ բան մռթմռթալով, իսկ հետո գոռում է տնով մեկ․ «Մարիա՜։ Քնե՞լ ես»։ Պետք էր սպասել մինչև հայրը լողանա, նստի սեղանի մոտ, որտեղ արդեն դրված էր շիշը, թանձր ապուրով ափսեն ու կետչուպով բանկան, և սպասել, մինչև նա խպշտի ապուրը, անցնի մսին ու լոբուն, և ահա այդ ժամանակ արդեն կարելի էր դուրս գալ լույս աշխարհ, բարձրանալ նրա ծնկներին ու հարցնել, թե այսօր ո՛ր վարպետին ու ո՛ր ինժեներին է նա խեղդել արջասպի յուղի մեջ․․․
Շուրջն ամեն ինչ շիկանալուց սպիտակել էր, և Ռեդրիկը սրտխառնոց էր զգում չոր ու դաժան տապից,հոգնածությունից, ճաքճքած մաշկը անտանելիորեն մղկտում էր ու մռմռում էր ծալքերում, ու նրան թվում էր, որ գիտակցությունը մթագնող այս կիզիչ մշուշի միջով մաշկը ճգնում է լսելի դարձնել իր ձայնը, աղերսելով դադար, ջուր ու զովություն։ Անճանաչելիության չափ մաշված հիշողությունները ահագնանում էին այտուցված ուղեղում, հրմշտում ու ցած գլորում իրար, խռնվում, ձուլվելով ու դառնալով ճերմակ, հրակեզ ու տոթ մի աշխարհ, որը պարում էր նրա կիսափակ աչքերի առաջ, ու այդ բոլոր հիշողությունները դառն էին, ու բոլորը ծնում էին ճանկռոտող խղճահարություն կամ ատելություն։ Նա փորձում էր խառնվել այդ մղձավանջին, ճգնում էր անցյալից հիշել մի որևէ քաղցր պատրանք, քնքշություն կամ առույգության զգացողություն, հիշողության խորքերից ճզմելով հանում էր Գուտայի նուրբ, ծիծաղկոտ դեմքը, աղջկական դեմքը՝ տենչալի ու անմատչելի, ու երբ արդեն ասես հայտնվելու վրա էր, հանկարծ ծածկվում էր ժանգով, աղավաղվում ու դառնում մռայլ, կոշտ կարմրավոին կարմրավուն բրդով ծածկված կապիկի մռութ, նա ճգնում էր հիշել Կիրիլին, սուրբ մարդուն, նրա արագ, վստահ շարժումները, նրա ծիծաղը, նրա ձայնը, որ խոստանում էր աննման ու սքանչելի վայրեր և ժամանակներ, ու Կիրիլը հայտնվում էր նրա առաջ, իսկ հետո արևի վրա բռնկվում էր մի արծաթավուն սարդոստայն, և Կիրիլն արդեն չկար, ու նրա փոխարեն չթարթող, հրեշտակային աչքերով Ռեդրիկի դեմքին իր հայացքն էր գամում Խռպոտ Խյուն, ու նրա խոշոր սպիտակ ձեռքը ափի վրա ծանրութեթև էր անում ճենապակյա կոնտեյները․․․ Գիտակցուցյան մեջ պտտվող ինչ֊որ չար ուժեր անմիջապես թուլացնում էին կամային պատնեշը ու մարում այն քիչ լավը, որ դեռ մնում էր նրա հիշողության մեջ, ու արդեն թվում էր, որ երբեք ոչ մի լավ բան չի եղել, այլ միայն մռութներ, մռութներ, մռութներ․․․
Եվ այդ ամբողջ ժամանակ նա մնում էր ստալկեր։ Առանց մտածելու, առանց գիտակցելու, առանց նույնիսկ հիշելու, նա ասես զգում էր ողնուղեղով, որ ձախից, անվտանգ հեռավորության վրա, հին տախտակների կույտի վերևում կանգնած է «ուրախ ուրվականը»՝ հանգիստ ու հալիծ ընկած։ Ահ, թքած նրա վրա։ Իսկ աջից քամի փչեց, ու մի քանի քայլ այն կողմ բացվեց հայելու պես հարթ ու լերկ «մժեղի ճաղատը»՝ ծովաստղի նման մի քանի պոչով, հեռու է, սարսափելի չէ, իսկ նրա կենտրոնում՝ ստվերի պես տափակած թռչուն, հազվադեպ մի բան, քանի որ Գոտում ընդհանրապես թռչուններ չեն թռչում։ Իսկ այ արահետի մոտ ընկած են երկու «փուչիկ»։ Երևում է Գիշակերն է գցել հետ դառնալիս, վախը հաղթել է ագահությանը․․․ Նա տեսնում էր այս ամենը և այս ամենը հաշվի առնում, ու հենց որ կռացած ու կծկված Արթուրը մի քայլ շեղվում էր ճիշտ ուղղությունից, Ռեդրիկի բերանը բացվում էր ինքն իրեն, ու խռպոտ, նախազգուշացնող գոռոցը ինքն իրեն դուրս էր թռչում նրա կոկորդից։ Մեքենա եմ, մտածեց նա։ Դուք ինձ մեքենա սարքեցիք․․․ Իսկ քարհանքի ծայրի քարեղեն բեկորները ավելի ու ավելի էին մոտենում, և էքսկավատորի կարմիր խցիկի տանիքին արդեն կարելի էր տեսնել ժանգի քմահաճ նախշերը։
Գունդը ոսկե չէր, այն ավելի շուտ պղինձ էր, կարմրավուն, բացարձակապես հարթ, և աղոտ փայլատակում էր արևի տակ։ Այն ընկած էր քարհանքի հեռավոր պատի տակ, հարմար տեղավորված էր վաղուց թափված ապարի կույտի մեջ ու նույնիսկ այստեղից էլ էր երևում, թե որքան հոծ է ու ինչպես է ծանրությամբ ճզմել ընկած տեղը։
Նրա մեջ ոչ մի հիասթափեցնող կամ կասկած հարուցող բան չկար, բայց չկար նաև հուսադրող բան։ Չգիտես ինչու, միանգամից այն միտքն էր ծագում, որ սնամեջ է, ու եթե ձեռքով շոշափես, շատ տաք պետք է լինի՝ արևն է շիկացրել։ Նա հաստատ չէր լուսարձակում ու հաստատ ընդունակ չէր օդ թռչելու և պարելու, ինչ նրան վերագրում էին բազմաթիվ առասպելները։ Նա գտնվում էր այնտեղ, ուր ընկել էր։ Միգուցե ընկել էր մի ինչ֊որ վիթխարի գրպանից, կամ էլ գլորվել ու կորել էր ինչ֊որ աժդահաների խաղի ժամանակ։ Գունդը չի դրվել այստեղ, այն ընկել մնացել էր, ինչպես որ այստեղ ընկել մնացել էին բոլոր «փուչիկներն» ու «ապարանջանները», «մարտկոցներն» ու Այցելությունից հետո մնացած ամեն տեսակ ազբը․․․աղբը․․․
Բայց և այնպես նրա մեջ ինչ֊որ բան կար, և որքան շատ էր Ռեդրիկը նայում, այնքան հստակորեն էր հասկանում, որ գնդի վրա նայելը հաճելի է, որ ուզում ես մոտենալ նրան, ձեռքերով շոյել, ու չգիտես որտեղից հառնեց այն միտքը, թե լավ կլինի, եթե նստես նրա կողքը, իսկ էլ ավելի լավ կլինի, եթե մեջքով հենվես նրան, գլուխդ հետ գցես ու, աչքերդ փակելով, մտածես, հիշես, իսկ գուցեև պարզապես քնես, հանգստանաս․․․
Արթուրը վեր թռավ, արձակեց իր բաճկոնի բոլոր կոճակները, պոկեց֊հանեց հագից այդ բաճկոնը ու շպրտեց ոտքերի տակ, բարձրացնելով սպիտակ փոշու սյուն։ Նա ինչ֊որ բան էր գոռում, ծամածռելով դեմքն ու թափահարելով ձեռքերը, իսկ հետո ձեռքեըը ձեռքերը դրեց մեջքին ու, պարելով, ճարպկորեն վեր նետելով ոտքերը, սկսեց թռչկոտելով ցած իջնել թեքությմբ։ թեքությամբ։ Նա արդեն չէր նայում Ռեդրիկին, նա մոռացել էր իր Ռեդրիկին, նա մոռացել էր ամեն ինչ, նա գնում էր կատարելու իր բոլոր ցանկությունները, քոլեջի աշակերտի իր փոքրիկ, բաղձալի ցանկությունները, այդ տղան, որը կյանքում ոչ մի փող չէր տեսել, բացի այսպես կոչված գրպանի փողերից, այդ կաթնակերը, որին տանը անխնա ծեծում էին, եթե վրայից թեկուզ մի քիչ օղու հոտ էին առնում, որին ուզում էին անպայման նշանավոր իրավաբան դարձնել, իսկ հեռանկարում՝ մինիստր, իսկ էլ ավելի հեռավոր ապագայում ինքներդ եք հասկանում՝ պրեզիդենտ։ Կուրացնող լույսից կկոցելով բորբոքված աչքերը, Ռեդրիկը լուռ նայում էր նրա հետևից։ Նա սառն էր ու հանգիստ, նա գիտեր հիմա ինչ է կատարվելու, ու գիտեր, որ ինքը չի նայելու դրան, բայց առայժմ դեռ կարելի էր նայել, ու նա նայում էր, առանձնապես ոչ մի բան չզգալով, միայն թե ներսում, շատ֊շատ խորքում, հանկարծ մի անդադրում որդ շարժվեց ու պտտեցրեց փշոտ գլուխը։
Իսկ տղան անընդհատ իջնում էր՝ պարելով ու թռչկոտելով զառիկող ճանապարհին, և սպիտակ փոշին վեր էր բարձրանում «չեչոտկա» դոփող նրա ոտքերի տակից, ու նա ամբողջ ձայնով ինչ֊որ բան էր գոռում, զրնգուն և շատ ուրախ ձայնով, և շատ հանդիսավոր, ինչպես երգ կամ անեծք, ու Ռեդրիկը մտածեց, որ հանքի գույության ողջ ընթացքում առաջին անգամ են այս ճանապարհով իջնում այսպես, ասես տոնախմբության են գնում։ Ու սկզբում չէր լսում, թե ինչ է գոռում այդ խոսող գործիքը, իսկ հետո կարծես նրա մեջ ինչ֊որ բան միացավ, ու նա լսեց․
Աստված իմ, որտե՞ղ են բառերը, որտե՞ղ են իմ մտքերը։ Նա կիսաբաց բռունցքով ուժգին խփեց դեմքին։ Չէ՞ որ ամբողջ կյանքում նա ոչ մի միտք չէր ունեցել։ Սպասիր, սպասիր, Կիրիլն էլ էր ինչ֊որ նման բան ասում․․․ Կիրիլ։ Նա տենդագին փորփրում էր հիշողությունները, ու հառնում էին ինչ֊որ բառեր՝ ծանոթ ու անծանոթ, բայց դրանք այն բառերը չէին, որովհետև Կիրիլից բառեր չէին մնացել։ Կիրիլից մնացել էին ինչ֊որ աղոտ պատկերներ՝ շատ բարի, սակայն բացարձակապես անճշմարտանման պատկերներ։
Ստորություն, ստորություն․․․ Այստեղ էլ նրանք ինձ խաբեցին, առանց լեզու թողեցին ինձ․․․ Իժեր․․․ Սրիկաներ․․․ Ոնց որ սրիկա եղել է, այնպես էլ սրիկա պառավել է․․․ Այ դա պիտի չլինի։ Դու լսո՞ւմ ես։ Որ ապագայում դա մեկընդմիշտ արգելվի։ Մարդը ծնվել է, որպեսզի մտածի (ահա նա՝ Կիրիլը, վերջապես․․․): Միայն թե ես դրան չեմ հավատում․․․ Առաջ էլ չեմ հավատացել, հիմա էլ չեմ հավատում, ու թե ինչի համար է մարդը ծնվել՝ չգիտեմ։ Ծնվել է, ուրեմն ծնվել է։ Ուտում են՝ ով ինչ կարողանում է։ Թող մենք բոլորս էլ առողջ լինենք, իսկ նրանք բոլորորը թող սատկեն։ Իսկ ովքե՞ր ենք մենք։ Ովքե՞ր են նրաք։ նրանք։ Անհասկանալի բաներ են։ Ես ինձ լավ եմ զգում՝ Բարբրիջն է իրեն վատ զգում, Բարբրիջն է լավ զգում՝ Ակնոցավորի համար է վատ, Խռպոտն իրեն լավ է զգում՝ բոլորն էլ վատ են զգում, և ինքը Խռպոտն էլ է վատ, միայն թե նա՝ հիմարը, երևակայում է, թե կկարողանա ժամանակին գլուխը պրծացնել․․․ Տեր աստված, չէ որ սա շիլափլավ է, շիլափլավ։ Ես ամբողջ կյանքումս կռվում եմ կապիտան Քվոտերբլադի հետ, իսկ նա իր ողջ կյանքում կռվել է Խռպոտի հետ, ու ինձնից՝ դմբոյիցս միայն մի բան է ուզել՝ որ ես թողնեմ ստալկերությունը։ Բայց թե ո՞նց կարող էի թողնել ստալկերությունը, երբ պետք է կերակրեի ընտանիքս։ Աշխատեի՞։ Բայց ես չեմ ուզում ձեզ համար աշխատել, սիրտս խառնում է ձեր աշխատանքից․ դուք կարո՞ղ եք սա հասկանալ։ Ես այսպես եմ կարծում․ եթե ձեր մեջ մարդը աշխատում է, ուրեմն նա աշխատում է ձեզանից մեկնումեկի համար, ու նա ստրուկ է և ուրիշ ոչինչ, իսկ ես միշտ ուզել եմ ազատ լինել․ ուզել եմ լինել ես ինքս, որ թքեմ բոլորի վրա, ձեր թախիծի ու ձեր ձանձրույթի վրա․․․
Նա խմեց մնացած կոնյակը ու, ինչքան ուժ ուներ, տափաշիշը զարկեց գետնին։ Տափաշիշը վեր թռավ, փայլատակելով արևի տակ, ու գլորվեց ինչ֊որ տեղ, և Ռեդրիկն իսկույն մոռացավ նրա մասին։ Հիմա նա նստած էր աչքերը ձեռքերով փակած, ու փորձում էր արդեն ոչ թե հասկանալ, ոչ թե մտածել, այլ գոնե տեսնել ինչ֊որ մի բան, ինչպես պետք է որ լինի․․․ Բայց դարձյալ ու դարձյալ տեսնում էր միայն մռութներ, մռութներ, մռութներ․․․ Կանաչ փողեր, շշեր, քրջերի կույտեր, որոնք ժամանակին մարդ են եղել, թվերի սյունակներ․․․ Նա գիտեր, որ պետք է ոչնչացնել այդ ամենը, և ուզում էր ոչնչացնել, բայց գլխի էր ընկնում, որ եթե այդ ամենը ոչնչացվի, ապա բան չի մնա, բացի հարթ ու ամայի հողից։ Անզորությունից ու հուսահատությունից նա նորից ուզեց մեջքը հենել ու գլուխը հետ գցել։ Նա վեր կացավ, մեքենաբար թափ տվեց շորերին կպած փոշին ու սկսեց իջնել քարհանք։
Արևն այրում էր, աչքերի առջև լողում էին կարմիր բծեր, քարհանքի հատակին դողդողում էր օդը, և այդ դողդողուն օդի մեջ թվում էր, թե գունդը պարում է տեղում, ինչպես լողանը ալիքների վրա։ Ռեդրիկն անցավ շերեփի մոտով, սնահավատորեն ոտքերը բարձրացնելով և ուշադիր հետևելով, որ չտրորի սև բծերը, իսկ հետո, խրվելով փխրուն հողի մեջ, քարհանքի մեջտեղով ուղիղ գնաց դեպի պարող ու թրթռացող գունդը։ Նա կորել էր քրտնքի մեջ, շնչահեղջձ էր լինում շոգից, բայց միաժամանակ սառը մի դող պատում էր նրա մարմինը, ու նա ցնցվում էր, ինչպես հարբած ժամանակ, իսկ ատամների տակ կրճտում էր անհամ կավճափոշին։ Ու նա այլևս չէր փորձում մտածել։ Միայն հուսահատորեն կրկնում էր աղոթքի պես․ «Ես կենդանի եմ, դու հո տեսնում ես, որ ես կենդանի եմ։ Ես բառեր չունեմ, ինձ բառեր չեն սովորեցրել, ես չեմ կարողանում մտածել, այդ իժերը չթողեցին, որ ես մտածել սովորեմ։ Բայց եթե դու իսկապես այդպիսին ես․․․ ամենազոր, ամենակարող, ամենագետ՝ ինքդ հասկացիր։ Նայիր իմ հոգու մեջ, ես գիտեմ, որ այնտեղ կա այն ամենը, ինչ քեզ պետք է։ Պետք է լինի։ Չէ՛ որ ես իմ հոգին երբեք և ոչ մեկին չեմ ծախել։ Դա իմն է, մարդկայի՛ն։ Դու ինքդ ինձնից դուրս քաշիր իմ ուզածը, չէ որ անհնարին բան է, որ ես վատը կամենամ։ Անիծյալ լինի ամեն ինչ, ես ոչ մի բան չեմ կարողանում մտածել, բացի նրա բառերից․ «Երջանկություն բոլորի համար, ձրի, ու թող ոչ ոք նեղացած չգնա»։