«Նմուշներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդական բանահյուսությունից»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
Տող 233. Տող 233.
  
 
Տրանա ետը թաքավըերն իրեք ախպորցն ասում ա․ «Տուք վըեր էտքան իմաստուն ըք, կարում չըք գյիդա̈ք, ես հունց կը՞կարեմ գյիդա̈մ»։ Ըտեղ թաքավըերեն ախճիգյն ասում ա․ «Ես կըկարեմ գյիդա̈մ, մենակ քյեցեքյ ծեր հոր կլո̈խը պերեքյ, նրան խուսըցնեմ, ես վըեր քառասուն տըռնըվան մըռըլու կլո̈խ էլ ինի, կըկարեմ խուսըցնեմ։ Ծեր հոր կլո̈խը վըեր խուսըցնեմ, կըգյիդա̈մ ծըզանա հո̇ւ̇ր ա փայ հըսնում, հո̇ւ̇ր չէ»։ Մըեծ ախպերն ասում ա․ «Ես փայու հետե կարել չըմ իմ հոր կյիրեզմանը քա̈նդիմ, կլո̈խը տո̇ւ̇ս օնեմ»։ Մաշնակն էլ ա էտ ասում, էն ա վըեր կո̇ւ̇ճո̇ւ̇րը օ̈զում ա քյինա̈ կլո̈խը պիրի։ Թաքավըերեն ախճիգյն ասում ա․ «Ծըեր հա̈ր հենց տրան ա փայա զրկած իլա̈լ, տա պիճ ա, վըեր հարազատ ինի, էտ խոկը ասել՝ չի»։
 
Տրանա ետը թաքավըերն իրեք ախպորցն ասում ա․ «Տուք վըեր էտքան իմաստուն ըք, կարում չըք գյիդա̈ք, ես հունց կը՞կարեմ գյիդա̈մ»։ Ըտեղ թաքավըերեն ախճիգյն ասում ա․ «Ես կըկարեմ գյիդա̈մ, մենակ քյեցեքյ ծեր հոր կլո̈խը պերեքյ, նրան խուսըցնեմ, ես վըեր քառասուն տըռնըվան մըռըլու կլո̈խ էլ ինի, կըկարեմ խուսըցնեմ։ Ծեր հոր կլո̈խը վըեր խուսըցնեմ, կըգյիդա̈մ ծըզանա հո̇ւ̇ր ա փայ հըսնում, հո̇ւ̇ր չէ»։ Մըեծ ախպերն ասում ա․ «Ես փայու հետե կարել չըմ իմ հոր կյիրեզմանը քա̈նդիմ, կլո̈խը տո̇ւ̇ս օնեմ»։ Մաշնակն էլ ա էտ ասում, էն ա վըեր կո̇ւ̇ճո̇ւ̇րը օ̈զում ա քյինա̈ կլո̈խը պիրի։ Թաքավըերեն ախճիգյն ասում ա․ «Ծըեր հա̈ր հենց տրան ա փայա զրկած իլա̈լ, տա պիճ ա, վըեր հարազատ ինի, էտ խոկը ասել՝ չի»։
 +
 +
===Իտի կնեգյ էլ ա ինո̇ւ̇մ===
 +
 +
Ինո̇ւ̇մ ա չինո̇ւ̇մ մին մարթ, մին կնեգյ։ Տահանք սիրավ֊սո̇ւ̇հբաթավ ըպրելիս ըն ինո̇ւ̇մ։ Էտ կնգանը մարթը շատ ղոչճաղ, օցը ծական տո̇ւ̇ս օնող մարթ ար։
 +
 +
Ուրերան մին օր մարթը եր ա կենում, եր ինո̇ւ̇մ ո̇ւ̇րա̈ն ծին, քյինա̈մ վըերսի։ Տահանք փիս ին ապրում էտ յըրգյիրումը, ընդեղ ուշըփնեն ըն ըպրելիս ինո̇ւ̇մ։ Տըհանցա մինին աշկը էտ մարթիտ կընգանը յրա̈ յար, օզում ին, վար մարթին շարքա տո̇ւ̇ս օնեն, կնգանը յոր օնեն։ Լհա̈ վար էտ մարթը քյինա̈մ ա վըերսի, ուշըփնեն յրա̈ յըն տա̈ռնում, այբեջառ անում, ըսպանում տրան։ Ո̇ւ̇րո̇ւ̇գյո̇ւ̇նը պիտի մարթը կյա̈ր տո, կյամ չի։ Սաղ քշերը կնգանը աշկը մնամ ա հղըցեն, անջուկն էլ՝ ծենի։
 +
 +
Լո̇ւ̇սը վար պա̈նվում ա, էլհա մարթը կյամ չի, կնեգյը ըստեղ մաննը կծում ա։ Գյո̇ւ̇դո̇ւ̇մ ա, վա ո̇ւ̇րա̈ն մարթը սաղ չի, վար սաղ ինա̈ր, անպայման կըկյա̈ր տոն։ Կյամ ըն կնգանը խաբար տամ, վար էն ա մարթըտ փլան տըեղը ըսպանված։ Կընեգյը քյին̈մ ա մարթին պիրում, լա̈վ բադարաքյ անում։ Մարթին օխնը տալանը ետը էր ա կենում նի մննում թովլան, մին լա̈վ ծի յոր օնում տո̇ւ̇ս կյամ։ Էտ շենումը մին լա̈վ նա̈լբա̈նդ ա ինո̇ւ̇մ։ Ծիյին կապը քաշում ա, տանում նըլբա̈նդին մղակը, վար նալել տա։ Էն ղոլան մին մարթ ո̇ւ̇րա̈ն ծին պիրում ա, վար էլհա նալել տա։ Էտ մարթը ուշափանց ազգան ա ինո̇ւ̇մ։ Վըեչ մին մարթ կարում չի իլա̈լ տրա ըռաշկեն ծին նալել տա։ Տա վար կյամ չի՜ տըեսնում մին կնեգյ ո̇ւ̇ր̈ն ծին նալել ա տամ, կզնըվելան օզում ա թա լհա̈ շա̈շվի։ Էտ մարթը կյամ ա ծին նալել տվող կնգանը առաչը կտրում․
 +
 +
— Քեզ հու վա՞ իրավունք տըվալ, վար իմ ըռաշկեն տու ծի յըս նալել տամ։
 +
 +
— Իսկ ա̈մա̈լ չի կյա̈՞լ, վար լո̇ւ̇զիտ մըխրե քեզ պահես,— ասըմ ա կնեգյը, էտ մարթիտ յըխան փռնում, վըռըվեր կուփի տամ,— տու ըսպասե ծիս նալել տամ, հաշիվ օնեմ, պեդում ա, վար մաքրեմ։
 +
 +
Էտ մարթը հըմընչիլա̈ն նհետ օզում ա թա փախճի, էլ փախճուո չի։ Էնքան կենում ա, վար կնեգյը ծին նալել ա տամ, նոր ո̇ւ̇րա̈ն ծին ինքյն ա նալել տամ։
 +
 +
— Մին հղե կա,— ասում ա կնեգյը, — եք էտ հղըցավը միյասին քյինա̈նք, պա̈ն օնեմ ըսելի։
 +
 +
Էտ մարթը հըմընչիլա̈ն ա, թա վըխելան, համաձայնվում ա։ Տահանք ծըռվում ըն, քյինա̈մ։ Շատ ըն քյինա̈մ, թա՝ խրեգյ, ո̇ւ̇ր̈նք ըն գյո̇̇ւ̇դո̇ւ̇մ, լհա̈ վար հըսնում ըն հղեն, կնեգյն ըտեղ ծին վըենն ա կըցնում։ Էտ մարթն էլ վըեննը կըցնում։ Էտ կնեգյն ո̇ւ̇րա̈ն ծիյին կապը տամ ա նրան, ինքյը քըերծնըյեր պըցրա̈նո̇ւ̇մ։ Մին խիլլա̈ վախտ անց կընելանը ետն էտ մարթը եշում ա, տըեսնում՝ կնեգյն ըրեվաց տիյեր, էրկու մարթու կլո̈խ ծըեռքեն։ Տա տըեսնալնը֊բա̈ստ վախը վըեններն ա ըյնո̇ւ̇մ, օզում ա թա փախճի։ Էտ կնեգյը կլո̈խ ա ըյնո̇ւ̇մ, վար տա օզում ա փախճի․
 +
 +
— Վախիլ մի, ինձ քյո̈մա̈գյ ըրա, վըեր կյամ։
 +
 +
Մարթը քյո̈մա̈գյ ա անում, տա վըեր ա կյամ․
 +
 +
— Տըեսնում ը՞ս, սահանք իմ թշնամիքյըս ըն։ Դե, եր իլ ծին, հա̈լա̈ քյիննա̈կան ընք։
 +
 +
Տահանք նորից ծիյըվըերվում ըն, քյինա̈մ։ Շատ ըն քյինա̈մ, թա խրեգյ, մին խիլլա̈ վախտ անց ա կենում։ Քյինա̈մ ըն հըսնում մին կյիրըզմանու կոշտ։ Կնեգյը ծիյան վդեր ա կյամ, ո̇ւ̇րա̈ն ըսպանած մարթուցը կլխընեն վըեր ածում էտ կյիրըզմանեն յրա̈։
 +
 +
— Հանգյիստ քոն իլ, թըշնամուցըտ կլխընեն պիրա̈լ ըմ, համ ընձետի էլ տեղ պա̈ց, ես էլ ըմ կյամ կոշտըտ, — լա̈ց ինիլա̈վ ասում ա էտ կնեգյը։
 +
 +
— Ա՛ քուր, լա̈ց մընիլ, ըսօրա ետ տու իմ քուրըս ըս, ես քու ախպերը, — ասում ա էտ մարթը,— եկ քյինա̈նք տոն։
 +
 +
— Չէ՛,— ասում ա էտ կնեգյը,— թա տու ինձ հարգում ըս մարթիս կոխկավը մին փոս կտրե, ինձ թաղե, նոր քյինա̈։

13:06, 22 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

Նմուշներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդական բանահյուսությունից

հեղինակ՝ Միքայել Առաքելյան, Ռոբերտ Ղահրամանյան (կազմողներ)
աղբյուր՝ «Նմուշներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդական բանահյուսությունից»

Հեքիաթներ

Էրկու ախպեր

Մին վըերսկան քյա̈սիբ մարթ ա ինո̇ւ̇մ։ Ուրերեն մին օրը տատո̇ւ̇ս ա կյամ վըերսի։ Շատ ա վըերսու շոռ կյամ թա խրեգյ, բո̇ւ̇րդա̈ն մին ծառու յրա̈ հավք ա տեսնում, ընդըհենց մի հավք, վարո̇ւ̇րա̈ն գյանքումը հա̈լա̈ տեսած չի ինո̇ւ̇մ։ Ղիմիշ չի անում, թա թվա̈նգյա̈վ յրա̈ անե, վեր քցի։ Մին խիլլա̈ վախտ ըտեղ կընալանը ետը յրա̈ յա անում վեր քցո̇ւ̇մ, ծեռքն օնում, քյնա̈մ բիդա̈ շենը։ Հղեցը նրան մի վաճառական ա պըտահում։ Էտ վաճառականը զարմանըմ ա։ Վըրսկանեն ծեռքին հավքեն կլխեն էրկու պա̈ն ա ինո̇ւ̇մ կյիրված, վար թոքն օտողը վըեսկե պիտի թքե, իսկ կըլոխն օտողը՝ թաքավըեր պիտի տա̈ռնա։

— Վըերսկան ախպեր, թա էտ հավքը ծախըմ ըս, պեր ինքյ օնեմ, — հըրցնում ա վաճառականը։

Վըերսկան ախպպերը վըեչ մին պա̈ն գյուղո̇ւ̇մ չի ուրան ըսպանած հավքեն անա, միյամիդ ասըմ ա․

— Հինչ կըտա՞ս…

— Տասսը վըեսկե յըմ տամ, համաձայն ը՞ս։

— Ա՛յ մարթ, պա ես խաղ եմ՞ անըմ, վար տու ընձա̈նա̈վ տնազ ըս անըմ, վըերսիս հախը տո, հախը։

Վաճառականն էլ գյո̇ւ̇դո̇ւ̇մ ա թա խրեգյ ա հախն ասալ, պիրըմ ա իծծուն վըեսկե տամ։ Էտ վըսկենետ յոր ա օնըմ, քյնա̈մ տոն։ Վըերսկանը ուրխանըմ ա ըշխարքես մըչընք, էլ գյո̇ւ̇դո̇ւ̇մ չի թա հունց հըսավ տոն։ Կնեգյն էլ ա ուրխանըմ, ըսկսում ըն ո̇ւ̇րո̇ւ̇ր նհետ սերավ ապրելը, հըրուստանըմ ըն, ո̇ւ̇րա̈նց հետե լա̈ւ տներ ըն շինո̇ւ̇մ։ Վաճառականն էլ ա շատ ուրխանըմ, ըխշարքավըս մին տա̈ռնում։ Ասըմ ա․

— Դե հինչ կա՞, թռչունին կլո̈խը ես կօտեմ, թաքավըեր կըտա̈ռնամ, թոքն էլ կնեգյըս կօտե, վըեր վատ օզիմ, ինձ համար վըեսկե կըթքե։ Սրանա ետն էլ հի՜նչ բախտավորություն…

Վաճառականը տոն ա հըսնում թա չէ, կնգանը կարքադըրում ա, վար իփի էտ թռչունը։ Բայց մննան ընգնում ա, վար ասե թոքեն ան կլխեն մասին։ Հունցը վար մարթը պատվիրալ ար, նհենց էլ իփում ա, տնո̇ւ̇մ մին ըմանում, վար հուվանա։ Հա՛, ասեմ, վար էտ կնեգյը յըտվակին ա ինո̇ւ̇մ, հետան էրկու տղա խոխա յա ինո̇ւ̇մ պիրա ̈ծ։ Վար տանան տո̇ւ̇ս ըն կյամ մըրթըկնեգյ, ըզբաղվում օրիշ գուրծերավ, կնգանը էրկու տղան կյամ ըն, մինը կլո̈խն ա օտըմ, մինն էլ՝ թոքը։

Վաճառականը միամիդ կյամ ա տոն, կնգանն ասըմ․

— Ա՛ կնեգյ, պա թոքն ան կլո̈խը հինչ ըրե՞ր, պեր օտենքյ։

Կնեգյը գյո̇ւ̇դում չի, թա հինչ ա կըդարվում ո̇ւ̇րա̈նց տանը։ Քյնա̈մ ա տեսնում վըեչ կլո̈խ կա, վըեչ էլ թոք։ Մարթին ասըմ ա, վար խոխեքյը կերալ ըն։ Փրփըրում ա վաճառականը, էլ գյո̇ւ̇դում, չի թա հինչ անե։ Կատաղությունան աշխերը ըռնավ լըցնում ա, կլո̈խը էս պատավն ա տամ, էն պատավն ա տամ, պա̈ն չի տա̈ռնըմ։ Ըսկսում ա ճղճղալ կնգանը յրա̈։

— Քյնա̈ խոխեքյը պեր, մուրթոտում ըմ, նահանց փորան տո̇ւ̇ս օնեմ թոքն էլ, կլո̈խն էլ։ Կնեգյը լա̈ց ու շիվան ա անըմ, ամմա վըեչ մին պա̈նավ կարըմ չի մարթին ջղայնությունը քըշըցնե։ Էլ մին ճար չի գյո̇ւ̇դո̇ւ̇մ, էրկու տղեն փըխճըցնում ա, հըռըցնում, վար էլ ո̇ւ̇րա̈ն մարթը տեսնա հուչ։

Դե մհենգյ վաճառականն ան ո̇ւ̇րա̈ն կնեգյը թողենքյ ըստեղ, տեսնանք էն երկու տղան հինչ ճանապարհով ըն քյնա̈մ, նահանց վերչը հինչ ա տա̈ռնըմ։ Ըխպըրք֊ախպերք քշեր֊ցիրեկ քյընա̈մ ըն, հըսնըմ մին շեն։ Մըեծ ախպերը չոբան ա տա̈ռնըմ, կուճուրը՝ թուռնու մոխեր կտրող։ Վար կլխավը մին քանի տարե անց ա կենըմ, ախպերքն ո̇ւ̇րո̇ւ̇ր անա պժա̈նվում ըն։

Ժուկ ա ընցնում, ժամանակ ա ընցնում, կուճուր ախպերը ճղորտած շուրերավ կյամ ա տո̇ւ̇ս կյամ մին քաղաք։ Քըղաքեն ղրաղըմը մին պառավ ա ինո̇ւ̇մ կընալիս, տրա տանը կենըմ ա, քշըրհանան քյնա̈մ մոտի ծմական մին շա̈լակ վադ պիրո̇ւ̇մ, բզարըմը ծախըմ, ո̇ւ̇րո̇ւ̇գյո̇ւ̇նը նորից կյամ պըռավեն կոխկը։

Ուրերեն մին օրը էտ տղան հա̈զըմ ա, թքըմ։ Ա՛յ քեզ արմանք֊զարմանք, բո̇ւ̇րդա̈ն եշըմ ա, տեսնըմ թքենքյը վըեսկե։ Էլ վեչ մինին ասըմ չի։ Հա̈զըմ ա, թքըմ, վըեսկեն յոր օնըմ։ Տա ըսկսում ա պըռավեն հողե տանը տեղը մին պալատ շինիլը։ Մին քանի վախտ անց կընալանը ետը եշըմ ա, տեսնըմ մին պալատ ա վըետ կացալ, վար թաքավըերեն պըլատեն յրա̈շոք ա անըմ։ Էտ պենը հետաքրքիր ա տա̈ռնըմ թաքավըերեն մըեծ ըխճկանը հետի։ Էտ ախճիգյը շատ ա քյնա̈մ֊կյամ, մին օր էտ տղեն վար տեսնըմ ա, խրեգյ ա մընամ խելքը կուրցնե։ Տյեր֊տուվեր մըտըծելան ետը թաքավըերեն ախճիգյն օզում ա ծանոթանա տրա նհետ։ Նա մին օր ղոնաղ ա պիրում էտ տղեն, մին լա̈վ խմըցնում։ Տղան վար խմում ա, ո̇ւ̇րա̈ն կուրցնում, բո̇ւ̇րդա̈ն սա̈բր ա կյամ։ Սա̈բրին նհետ թոքը տո̇ւ̇ս ա պրծնում։ Թաքավըերեն ախճիգյը թոքը կոլ ա տամ, ինքյը տա̈ռնըմ վըեսկե թքող։ Իսկ էտ տղան էլ մա̈լո̇ւ̇ր֊մա̈շկյո̇ւ̇ն տո̇ւ̇ս ա կյամ, նհենց հա̈րփա̈ծ կլո̈խ յոր օնըմ, քյնա̈մ։ Ու̇րա̈ն կուրցրած, մին տեղ վըեր ա ըյնո̇ւ̇մ։ Վար օշը կլո̈խն ա հըվաքում, եշըմ ա, տեսնըմ ո̇ւ̇րա̈ն չորս ա̈նգյո̇ւ̇նը խնձո̈րնի յա, մինն օտըմ ա, խոզ տա̈ռնըմ, միննել օտըմ ա, ծի տա̈ռնըմ, մին խնձո̈ր էլ օտըմ ա, մարթ տա̈ռնըմ։

Էտ կա̈րմո̇ւ̇ր խնձո̈րներան մինը ճոկում ա, տանըմ տամ թաքավըերեն ըխճըկանը։ Թաքավըերեն ախճիգյը խնձո̈րը վար օտըմ ա, մին լա̈վ ծի յա տառնըմ։ Էտ տղան եր ա ինո̇ւ̇մ, քշո̇ւ̇մ։ Վար շատ քշո̇ւ̇մ ա, ծին փռնչցնում ա, փռնչցընելնը բա̈ստ թոքը վըեր ա ըյնո̇ւ̇մ։ Էտ տղան էլ տրա յա մա̈թա̈լ ընո̇ւ̇մ, յոր ա օնըմ, կոլ տամ։

Մին խիլլա̈ վախն անց կընալանը ետը թաքավըերը շոռ ա կյամ ո̇ւ̇րա̈ն ըխճըկանը։ Ամմա դե էս էլ ասեմ, էտ ախճիգյն էն ա ընո̇ւ̇մ մին կյումում կապած։ Թաքավերեն ըխճկանը ծի շինող տղան քյնա̈մ ա մին օրիշ խնձո̈ր տամ էտ ծիյին, օտելնը բա̈ստ տա̈ռնըմ ա հա̈մա̈ն ախճիգյը։ Պա̈ց ա թողում, տա քյնա̈մ ա տոն թա չէ, լա̈ղ ա անըմ ո̇ւ̇րա̈ն հորն ասըմ, վար ̇ո̇ւ̇րա̈ն ծի յա շինա̈լ էսհինչ պռավեն տղան։ Թաքավըերը հրաման ա տամ, վար կախաղանը պըդրաստեն։

Կախաղանը պըդրաստըմ ըն։ Էտ վըեսկե թքող տղեն պիրո̇ւ̇մ ըն, վար կախ տան։ Ընթունված օրենքյ ա, թաքավըերնեն էտ վախտը մին տեսակ խըղճըմտանքավ տա̈ռնըմ։ Թաքավըերն էս դո̈նըմն էլ ա խըճղըմտանքավ տառնըմ, թողըմ ա, վար կախ ընողն ո̇ւ̇րա̈ն վերչին խոսկն ասե։ Կախ ընո̈ղն ըսկսում ա, պատմըմ ա էն, հինչ ես ծեզ պըտմեցե։ Թաքավըերը վար տա ըսկանըմ ա, կլխուվա ինգյնո̇ւ̇մ, վար նա ո̇ւ̇րա̈ն ախպերն ա, կյամ ա տրան խտետը քցո̇ւ̇մ, ըսկսում ըն ո̇ւ̇րո̇ւ̇ր լո̇ւ̇զ տալը։

Օվչի Փիրումը

Ընո̇ւ̇մ ա չընո̇ւ̇մ, մին վըերսկան մարթ ա ընո̇ւ̇մ։ Տա միշտ քյնա̈մ ա ծմըկնեն, վըերս անըմ, պիրո̇ւ̇մ ո̇ւ̇րա̈նց տոնը պահըմ։

Ուրերեն մին օրը Փիրումը քյնա̈մ ա վըերսու։ Շատ ա շոռ կյամ թա խրեգյ, տա ինքյն ա գյո̇ւ̇դո̇ւ̇մ, մին շա̈մբու միչավ ընցնելիս աշկը նի յա ընգյնո̇ւ̇մ էրկու չըթլակած օցու։ Էտ անդար օցերան մինը շատ ղա̈շա̈նգյ ա ընո̇ւ̇մ, մինն էլ՝ կյեշ։ Օվչի Փիրումեն նամուսը յոր չօնում, վար էն ղա̈շա̈նգյ օցեն նհետ կյեշը չըթլակվալ ա։ Թվա̈նգյը լհա̈ նհետ ա պիրո̇ւ̇մ, վար էն կյեշ օցեն ըսպանե, գյո̇ւ̇լլա̈ն նա յա կյամ նախշուն օցեն, հա̈քյին կտրվում ա։ Օցերն ո̇ւ̇րո̇ւ̇րանա̈ ըննո̇ւ̇մ ըն, փախճում։

Օվչի Փիրումը վար տասնըմ ա նախշուն օցեն հա̈քյին կըտըրված, էնքան ափսոսում ա, վար էլ կարող չըմ ասեմ։ Սո̈քյավ֊շվանավ ընգյա̈ծ մարթու նման կյամ ա տոն։ Վըեչ օտում ա, վըեչ խմում ա, վըեչ խոսում ա։ Կնեգյն ասում ա․

— Ա՛յ մարթ, քեզ հինչ ա՞ պըտահալ, խե՞յըս քեզ կորցրալ, ասե մին տեսնամ։

— Է՜, ա՛ կնեգյ,— թառանչ քշելավ ասում ա Փիրումը,— պա ըսօրե մին ա̈րո̇ւ̇ն ըմ ըրալ։

Հի՞նչ ա̈րո̇ւ̇ն ըս ըրալ,— աշկերը չռելավ հըրցնում ա կընեգյը։

— Պա էրկու օց ըմ տեսալ չըթլակված, մինը ղա̈շա̈նգյ ա ըլա̈լ մինը՝ կյեշ, ուզեցալ ըմ վար էն կյեշին վըեր քցիմ, ղըշա̈նգյին ա նի եկալ։

— Տոնըտ աստված շինի, տրա դա̈րդա̈ն էլ մըտածում ը՞ս, — սերտ ա տնըմ կնեգյը։

Տու հինչ, տահանց զրո̇ւ̇ցին վախտն էրկու օցն ըն ընո̇ւ̇մ եկած նի մըտած օվչի Փիրումեն չմըշկնեն, վար կյա̈ թա կյենա̈փ կծեն, ըսպանեն։ Էտ զրո̇ւ̇ցին վար ըսկանում ըն, օցերը եր ըն կենում, քյնա̈մ ո̇ւ̇րա̈նց թաքավըերեն պատմըմ, վար էն մարթը ղասիդ չի յրա̈ ըրալ, նամուսը եր չի կալար, վար էն ղա̈շա̈նգյ օցեն նհետ մին կյեշ օց ա իլա̈լ չըթլակված։

Էտ պա̈նը վար ըսկանըմ ա օցերեն թաքավըերը, էրկու շահմար օցու ասում ա․

— Քյնա̈ցեքյ էն մարթին սաղ֊սալամաթ եր կալիքյ, պիրաք իմ կոշտըս։ Շահմար օցերը եր ըն կենում, քյնա̈մ տո̇ւ̇ս կյամ օվչի Փիրումեն տոնը։ Նահանց լո̇ւ̇զի յա ընում, ըսկսում ըն խոսելը։

— Օվչի Փիրում,— ասըմ ըն օցերը,— վըեչ մին անքամ վախես հուչ, եկալ ընք քեզ տանենքյ մըեր թաքավըերեն կոշտը։

Տու նրա ըխճըկանն ըս յարալու ըրալ։ Վար նա քեզ ասե հինչ ը՞ս օժըմ քու էտ նըմուսետ հետի, կասես վըեչ մին պա̈ն, մին դո̈նո̇ւ̇մ պըրա̈նո̇ւ̇մըս թքե։ Նա վար պըրա̈նո̇ւ̇մըտ թքեց, իմաստուն ըս տըռնըլական։

Օվչի Փիրումն էն ուցերեն նհետ քյնա̈մ ա տո̇ւ̇ս կյամ թաքավըերեն կոշտը։ Ուցերեն թաքավըերը Փիրումեն տեսնալնը բա̈ստ ասըմ ա․

— Տու հո՞ւնց իմ ըխճկանըս յարալու ըրեր, մին ասե տեսնամ

Ըստեղ օվչի Փիրումը վախան նհետ ո̇ւ̇րա̈ն կուրցնում ա, օզում ա թա լղեն պըտառե։ Ուցերեն թաքավըերը տըսնալավ, վար օվչի Փիրումը վախում ա, ըսկսում ա դինջ խոսելը․

— Վըեչ մին պա̈նա տու վախիլ միր, ասե տեսնամ իմ ըխճկանըս հի՞նչ տեսակ ըս տեսալ, վար յրա̈ ըս ըրալ։

Օվչի Փիրումը հինչ վար իլա̈լ ար, վար ես ըսեցի ծեզ, դո̇ւ̇զ, առանց ծըռըցնելու, պատմում ա թաքավըերեն։

— Վար օցերը լոխ պիրիմ կոշտըտ, կըկարե՞ս ինձ նշանց տաս էն կյեշ օցը,— հըրցնում ա թաքավըերը։

— Հա՛, կըկարեմ,— ասըմ ա Փիրումը։

Թաքավըերը հրաման ա տամ, վար օցերը լոխ կյա̈ն ո̇ւ̇րա̈նց ըռաշկավն անց կենան։ Ըշխարքես տակեն հինչ օցեր ա ընո̇ւ̇մ, լոխ կյամ ըն թաքավըերեն ան օվչի Փիրումեն ըռաշկավն անց կենում։ Օվչի Փիրումն աշկերը չորս ըրած, եշըմ ա, թա տեսնա կարըմ ա՞ ճընա̈նչի ծմակումը պըտահած օցեն։ Լհա̈ վար օցերը կյամ ըն անց կենում, օվչի Փիրումը եշում ա, տեսնում հա̈մին օցը մին քանի օցու քըմակե կյաղլու կացած, օզում ա վար անց կենա։

— Թաքավըերն ապրած կենա,— օվչի Փիրումը ծեռքը մեկնում ա բդա̈ էն օցը,— հես է՜, էս օցն ա ըլա̈լ։

— Հա՛, վըեչինչ,— ասըմ ա թաքավըերը,— ըրեւում ա, վար նըմուսավուր մարթ ըս, քու էտ նըմուսետ դա̈րդա̈ն քեզ պիտի մին լիվոթուն անեմ, ասե տեսնամ ինձա̈նա հի՞նչ ըս օզըմ։

Օվչի Փիրումը ծեռքը տանում ա խըզա̈տակը քորում, այսինքն նհենց մին պա̈ն, վար վըեչ մին պա̈ն էլա օզում չի։ Ուցերեն թաքավըերը արա մին լիվոթուն ընելի հետի էլհա ասըմ ա․

— Հինչ լիվո՞թուն ըս օզըմ, օվչի Փիրում, ասե առանց վըխելի։

— Դե վար շատ ըս ըստիբում,— ասըմ ա օվչի Փիրումը,— քըզանա վըեչ մին պա̈ն օզըմ չըմ, լհա̈ մին դո̈նո̇ւ̇մ պըրա̈նո̇ւ̇մըս թքե, քյնա̈մ։

— Հա՛, էտ էլ պակաս պա̈ն չի,— ասըմ ա ուցերեն թաքավըերը, օվչի Փիրումեն պըրա̈նո̇ւ̇մը թքում։

Լհա̈ վար թքում չի՜ Փիրումեն պըրա̈նո̇ւ̇մը, Փիրումը բո̇ւ̇րդա̈ն ծըտերեն ծլվլոցը, հիյվըններեն պռանչուցը, հինչ սա̈ս վար կա, գյո̇ւ̇դո̇ւ̇մ ա հինչ ըն ասըմ։

Օվչի Փիրումը եր ա կենում, կյամ ո̇ւ̇րա̈նց տոն։ Էտ օրանց վըեչ մին դո̈նո̇ւ̇մ Փիրումը վըերսի չի քյնա̈մ։ Ուրերեն մին օրը Փիրումն ո̇ւ̇րա̈ն կնգանն ու խուխոցը եր կալած քյնա̈մ ա հըներանց տոն։ Վար մին խիլլա̈ քյնա̈մ ըն, ծիյին քոռակը մորը հետան խրխնջամ ա։ Ասըմ ա․

— Մա՛մա, վըեննը կաց կյամ։

Մարն էլ էս ղոլաս ա խրխնջամ, էն էլ ասըմ ա․

— Կլո̈խըտ թաղեմ, մին֊մենակ ջանըտ ա, եք ըլի, պա ես հունց ը՞մ անում, մինը շըլա̈կես, մինը խըտտես, մինը փորումը, մինն էլ իմ փորումըս, մհենգյ էլ ես, հենգյ հոքի յըմ տանում, հա̈լա̈ վըետ կենամ տու վել կյա̈՞ս։

Էտքանը մինակ օվչի Փիրումն ա ըսկանում։ Ըսկանում ա, մին լա̈վ ծիծաղում։

— Էտ հինչա̈՞վ ծիծըղեցիր,— հըրցնըմ ա կնեգյը։

— Վըեչ մին պա̈նավ,— պատասխանում ա Փիրումը։

Կնեգյը Փիրումեն դինջ թողըմ չի, մըչընք հըրցնում ա, վար խեղճ մարթին կլո̈խը դա̈նգյ ա տա̈ռնըմ։ Օվչի Փիրումը վար ասե, թա ինքյը հինչա̈վ ա ծիծաղում, դա̈ստի մըռնըլական ա։ Կնգանն ասըմ ա, վար ո̇ւ̇րա̈նք քյնա̈ն հըսնեն տոն, էն վախտը ինքյը կասե, թա հինչա̈վ ա ծիծաղում։

Վար քյնա̈մ ըն հըսնըմ հըներանց տոն, կնեգյն էլհա յա պո̇ւ̇տնը պըկեն հարում, թա՝ ասե տեսնամ հինչա՞վ ըս ծիծաղալ։ Օվչի Փիրումը հենց մարթ ա ինո̇ւ̇մ, վա ո̇ւ̇րա̈ն կնգանը հետի օզում ա թա հոքին տո̇ւ̇ս կյա̈։ Օզում չի, վար կնգանը նգյա̈րա̈ն թողե։ Կնգանը նհետ պայման ա կապում, վար հիբը քյնա̈ն ո̇ւ̇րա̈նց տոն, էն վախտը ինքյը կասե, թա հինչավ ա ծիծաղալ ու դա̈ստի մեռնե։ Կնեգյը համաձայնվում ա էտ պայմանեն։

Կանուխ ո̇ւ̇րա̈ն հա̈րա̈նց տանան ետ ըն տա̈ռնըմ, կյամ։ Տես հինչ կնեգյ ա յե՜, մին խոսկ գյիդա̈լի դա̈րդա̈ օզում ա, վար մարթը մըեռնե։ Վերչը, վար օվչի Փիրումը կնգանը նհետ հըներանց տանան կյամ ա տոն, քյնա̈մ ա ճաղացը, ալիր անըմ, մին եզնը մորթում, վար էն ծիծաղեն պատճառը ասեր, պիտի դա̈ստի մըեռնե, բադարաքյ անեն։ Լհա̈ էն վախտն ա ինո̇ւ̇մ, օվչի Փիրումեն վըերցակը թեւերը թափ ա տամ, չըփարեն յրա̈ վըետ կենում, կանչում։ Օվչի Փիրումը մըհենգյ էլ ա ծիծա̈ղում։ Նա հըսկացալ ար, թա վըերցակն ո̇ւ̇րա̈ն կընչիլավը հինչ ասեց։ Ասըմ ա թա՝ յա օվչի Փիրումեն խելքը, յա իմ խելքը, օվչի Փիրումը մին խոսկու դա̈րդա̈ օզում ա թա մըեռնե։

— Էտ մըհե՞նգյ հինչա̈վ ծիծըղեցիր,— հըրցնում ա օվչի Փիրումեն կնեգյը,— ասե տեսնամ հինչա̈՞վ ծիծըղեցիր։

— Ես իմ խելքավը ծիծըղեցի, — պատասխանըմ ա օվչի Փիրումը,— վար մին խոսկու դա̈րդա̈ օզըմ ըմ թա մըեռնեմ։ Դե վար տու օզում ըս ես մին խոսկու դա̈րդա̈ մըեռնեմ, ես էլ մըեռնըմ չըմ, քյնա̈, տու էլ իմ կնեգյը չըս, տու քըզետե, ես՝ ինձետե։

Ըստեղ օվչի Փիրումը ըզադըմ ա վըերցակը։ Մինչեւ օվչի Փիրումը ա̈դա̈թ չըլա̈լ, վար մարթը կնեգյ տո̇ւ̇ս քցի։ Կնեգյ տո̇ւ̇ս քցիլը տրանա ետն ա ա̈դա̈թ ընգյա̈լ։

Մըրթակեր ախճիգյը

Ինո̇ւ̇մ ա չինո̇ւ̇մ մին մարթ, մինգյել մին կնեգյ։ Տահանց ինո̇ւ̇մ ա մին տղա, մինգյել մին ախճիգյ։ Ախճիգյը հա̈լա̈ ուրուրուցումը, մարը վըեր տանում ա թա թուրունն էրի, հաց թխե, եր ա կենում պո̇ւ̇լերը լոխ օտում, էլլա նի մննում ուրուրուցը։ Վըեր մխըրե մըծանըմ ա, շենումը հիշքան մարթ, հեյվան, շոն, կատու վա ինո̈ւ̇մ, լոխ օտում ա, հորն ան մորն էլ օտում, թողում մին վըերցակ, հանցու վըեր օրիշ տըեղա մարթ֊պեն կյա̈լիս վախտը կանչի, դույուղ անե, մին շոն, հանցու վըեր հըչիլավ դույուղ անե, մինգյել մին դա̈մո̇ւ̇րչի, հանցու վըեր կըռքընեն սըրե։

Հա̈լա̈ մինչեւ հորն ան մորը օտելն էտ ախճիգյը օզում ա ախպորն օտե, մին ղուշ տիյերան դույուղ ա անում, վըեր քու քուր քյեցալ ա կըռքընեն սըրե, կյա̈ քեզ օտե, ճելլ ըրա փախե, կլո̈խըտ ըզադե։

Էտ տղան փախճում ա, քյնա̈մ մին հեռու տըեղ, տըեսնում՝ մին քըերծու ղաթում մին կարան, երկու պառավ էծերը քթած, կաթնը մին ըմանում փրթա̈ծ, օտում ըն։ Թաքուն քյինա̈մ ա տահանց կոշտը, կուխկըրներեն նստում, ըսկսում նհըտնեն օտելը։ Վըեր պըրծնում ըն, մարթն ընդըեղան ա ասում՝ ա՛ կնեգյ, ախեր քուշտացեվուչ, կնեգյն էլ ընդեղան ա ասում՝ ա՛ մարթ, ախեր իսկի ես էլ չի քուշտացե։

Մին քանի օր վըեր էտ տղան տահանց նհետ թաքուն օտում ա, տահանք միշտ մնամ ին սոված, մին օր էլ մարթը թա՝ ա՛ կնեգյ, հենց ա մըեր քշտին օրիշ մարթ էլ ինի՞ մըզնհետ ուտելիս, թա չէ, սոված չընք մնալ, եք ծըռքըրնես ո̇ւ̇րո̇ւ̇ր անա փռնենքյ, տըփտըփենքյ, քթենանք։ Ու̇րո̇ւ̇ր ծեռքա փռնում ըն, ղալ անում, տըփտըփելավ էտ տղեն քթենո̇ւ̇մ, հըրցնում, թա՝ տու հինչ իլլըթմիի՞լլաթ ըս, ըստեղ հինչ օ՞նես։ Էտ տղան թա՝ ես էհսինչ շենան ըմ, իստի մին մըրթակեր քուր օնեմ, շենին կեսը կերալ ա, ուզեցալ ա ինձ էլ օտե, փախալ ըմ։ Տահանք թա՝ դե լա̈վ, մըեր քշտին կաց, մունք կըտեռնանք քըզետե համ հա̈ր, համ մար, տու վըել տար էծերը պահե, հղըցեն ծա̈խ ընգյո̇ւ̇նա̈ն վըեր չի հընցնես։

Էտ տղան ամմեն օր տանում ա էծերը պահում, ո̇ւ̇րո̇ւ̇գյո̇ւ̇նը պիրում տոն։ Մին օր էլ վըեր էծերն առաչն ըրած տանում ա հա̈նդ, ասում ա․ «Էս հղըցեն ծա̈խ ա̈նգյո̇ւ̇նն անց ըմ կըննական, տըեսնամ ընդեղ հի՞նչ կա, վըեր էս պըռըվնեն ինդի յըն ասում»։ Էծերը հղըցեն տիյերն ա անում, ինքյն անց կենում էն ա̈նգյո̇ւ̇նը։ Մին խիլլա̈ վըեր քյինա̈մ ա, եշում ա, տըեսնում հեռու տեղա մին ծոխ ա պիցրա̈նում։ Թուշը յոր ա օնում, քյինա̈մ։ Հըսնում ա ըտեղ, տըեսնում մին տոն, մաչին մին քանի սադանեքյ ըն ապրում։ Էտ սադանեքյը տրան փռնում ըն, մին քանի օր պինըցնում։ Մին օր էլ էտ տղեն մին մըեծ փադ ըն տամ, թա՝ կըտորե։ Տա կացնավը վըեր ա թակում, օզում ա ճղե, կարում չի։ Սադանոցն ասում ա․ «Սըեմ չի կա՞, մին քանի սըեպ տուվեքյ, տինիմ փադին ղաթումը, ճղեմ»։ Սադանեքյն էլ ասում ըն․ «Սըեպ չօնենք, լոխ կըհըվաքվենքյ, ծըռքըրնըես տինինքյ փադին ղաթումը, բիրա̈դի ծիքյ տանք, ճղենքյ»։

Սադանեյքը լոխ հըվաքվում ըն, էտ տղան կացնավը փադին թըխում ա, մին մըեծ ճեղ ա պեց ինո̇ւ̇մ։ Սադանոցն ասում ա․ «Դե, ծըռքըրնետ բիրա̈դի քցեցեքյ ղաթը, ծիքյ տուվեքյ ճղեցեքյ»։ Տահանք վըեր մըննըրնեն քցո̇ւ̇մ ըն փադին ճեղը, էտ տղան ծիքյ ա տամ կացենը ղաթան տո̇ւ̇ս օնում, ճղված տըեղը հոփ ա կյամ, սադանոցը մննըրնեն մնամ ա փադին ղաթումը, ուրանք էլ մըշկրներան կըռացած։ Սադանեքյը լոխ բիրա̈դի էտ տղեն ղաչանք֊պըզատանք ըն անում, թա մըեզ ըզադե, հինչ լիվոթուն ասես, կանենքյ։ Էտ տղան թա՝ ըսեցեքյ տեսնամ էն պըռըվներեն աշկերը հի՞շտեղ ա, ծըեզ ըզադեմ։ Տահանք թա՝ էն ա էսհինչ ութաղեն ուրուրուցեն պերցին տակեն։ Կացնավը թխում ա տահանց լոխ ճինին կըլխընեն կտորում, քյինա̈մ պըռըվներեն աշկերը յոր օնում, սադանոցը իլըծ֊չիլա̈ծն էլ հըվաքում, տանում։ Պըռըվներեն աշկերը տանում ա քցո̇ւ̇մ ո̇ւ̇րա̈նց տըեղը, լո̇ւ̇վըցնում, ետնան թա՝ քյիննա̈կան ըմ մըեր շենը, տըեսնամ իմ հա̈ր, իմ մար հո՞ւնց ըն ապրում։ Էտ տղեն էլ էրկու լա̈վ շոն ա ինո̇ւ̇մ, մինին անումը Զա̈նգյի, մինինն էլ՝ Զրա̈նգյի։ Տա պըռըվներեն ասում ա․ «Կաթնը տիրիքյ կրակեն, թուղեցեքյ կենա, վըեր պրտո̈ղեց, Զա̈նգյին ան Զրա̈նգյին պեց կը թողեքյ կյա̈ն»։

Ինքյը ծին նստում ա, հղե ինո̇ւ̇մ, քյինա̈մ։ Վըեր հըսնում ա ո̇ւ̇րա̈նց շենը, եշուա ա, տըեսնում մարթ, հեյվան, հավ, շոն, կատու չի մնացալ, տու մի ասել, քուրը լոխ կերալ ա, սաղ շենումը թողալ մին վըերցակ, վըեր նոր մարթ յա օրիշ պեն կյա̈լիս կանչի, դույուղ անե, մին շոն, վըեր հաչի, դույուղ անե, մինգյել մին դա̈մո̇ւ̇րչի, վըեր կըռքընեն սըրե։

Տանում ա ծին սըհարան կապում, ինքյը խուրջինը ծըեռքն օնում, պիցրա̈նում տոն։ Քուրը վըեր ախպորը տըեսնում ա, շատ ա ուրխանում, կոլավն ա ինգյո̇ւ̇մ, թա՝ վա՜յ, ա՛ ախպեր, եկալ ը՞ս։ Ախպերը թա՝ հա՛։ Քյինա̈մ ա տուվըեր, ծիյին մին վըեննը պուկում օտում, կյամ թա՝ այ ախպեր, ծիտ իրեք վըննանե յա՞ եկալ։ Ախպերը վըեր արտեն գյիդա̈ցալ ա պենը հինչումն ա, ասում ա՝ հա՛։ Մինգյել քյինա̈մ ա ծիյին էն մին վըեննը պուկում օտում, կյամ թա՝ ա՛յ ախպեր, ծիտ էրկու վըննանե յա՞ եկալ։ Ախպերը թա՝ հա՛։ Էն մինն էլ վըեր պուկում ա օտում, հըրցնում ա թա՝ ծիտ մին վընանե յա՞ եկալ, ախպերը էլլա յա ասում՝ հա՛։ Վերչին վըենն էլ վըեր պուկում ա օտում, ախպորն անա հըրցնում ա, թա՝ ծիտ առանց վըեններ ա՞ իլա̈լ, ախպերը էլլա ասում ա՝ հա՛։ Վերչը ծիյին մնացած ջա̈նդա̈կն ան կլո̈խն էլ ա օտում, ետնան կյամ ասում․ «Այ ախպեր, դե տու տանը կաց, ես քյինա̈մ հըրվանան հաց փոխ օնեմ պիրիմ, սոված կինիս, հանցու հաց օտես»։

Քուրը վըեր տանան տուս ա կյամ, մին ղուշ տիյերան ծեն ա տամ, թա՝ ա՛յ տղա, քու քուր քյինա̈ց կըռքընեն սըրե, վըեր կյա̈ քեզ օտե, ճելլի ըստեղաս փախե, կլո̈խըտ պրծըցրու։

Էտ տղան շալվարը հանում ա, փոխկեքրը կըպոտում, մոխրավ լըսնում հո̇ւ̇րթա̈ն կախ տամ, ինքյը փախճում։ Քուրը կըռքընեն սըրած կյամ ա կլխըյեր եշում, տըեսնում «ախպերը» հո̇ւ̇րթա̈ն կախ իլա̈ծ, լոք ա տամ փռնում, ծիքյ տամ, ասում․ «Հոր ը՞ս օզում հո̇ւ̇րթա̈վը տո̇ւ̇ս կյա̈ս փախճիս, քյեցալ ըմ կըռքընես սըրալ, վըեր կյամ քեզ օտեմ»։ Վըեր շըլվարան ծիքյ ա տամ, պտառվում ա, մոխերն աշկերը տըեռնում, շաղվում, ըշկերավն ինո̇ւ̇մ, աշկերը հղլըղորում, ախպերը մին խիլլա̈ տըեղ էլ ա փախճում։

Քվորը աշկերեն ցավը վըեր անց ա կենում, վազ ա տամ, քյինա̈մ ախպորը հըսնում, ախպերն էլ վազ ա տամ, տըեսնում ըռաչին իրեք ծիրա̈նի ծառ։ Պիցրա̈նում ա էտ ծըռերան մինը, քուրը կյամ ա տրա տակռեն կուրծկործում, վըեր մազ ա մնամ թա ծառը պուք կյա̈ վըեր ինգյի, լոք ա տամ, եր ինո̇ւ̇մ էն մին ծառը։ Քուրն էտ մին ծառն էլ վըեր կուրծկործում ա, օզում ա թա վըեր ինգիյ, կաթնը պրտո̈ղում ա, պըռըվնեն Զա̈նգյին ան Զրա̈նգյին պեց ըն թողում, փրփըրած կյամ ըն հըսնում, տղան թա՝ Զա̈նգյի֊Զրա̈նգյի, տրան հունց հոփ տուվեքյ, հունց կոլ տուվեքյ, վըեր մին տոպ ա̈րո̇ւ̇ն կա̈թի։ Էրկու շները յիրա̈ յըն տըեռնում, էտ ըխճըկանը հունց հոմ տամ, հունց կոլ տամ, վըեր մին տիրեւու յիրա̈ մենակ մին տոպ ա̈րո̇ւ̇ն ա կա̈թում։ Տղան էտ տիրեւը յոր ա օնում տինում ծուցումը, շները հետան քցո̇ւ̇մ, հղե ինո̇ւ̇մ։

Քյինա̈մ ա, քյինա̈մ, տըեսնում մին քանի մարթ ո̇ւ̇րա̈նց քոչը վըխճըրներավ, իծերավ, օրիշ հիյվըննըերավ քշո̇ւ̇մ, տանում ըն, տըհանցա մինին ծըեռքեն էլ մին մհակ ա ինո̇ւ̇մ, էտ տղեն ասում ա․ «Թա վըեր գյիդա̈ս էս մհակը հինչի յա, էս ապրանքը լոխ քե յըմ տամ»։ Տղան կարում չի ասե, էտ ծուցեն տիրեվը թա՝ ճը՛ռ, ճը՛ռ, ճը՛ռ, տղան էլ ասում ա․ «Ճըռ֊ճապկե, թըբըղլե»։ Էտ մարթը թա՝ հա՛, տի յա։ Ապրանքը լոխ տամ ա էտ տղեն, էտ տղան էլ առաչն ա անում, տանում պըռըվներեն կոշտը։


Առյուծ ըսպանող տղան

Ինո̇ւ̇մ ա չինո̇ւ̇մ, մին քաղաքում մի շահ ա ինո̇ւ̇մ։ Օրերան մին օր էս շահը քյինա̈մ ա վըերսի։ Քյինա̈լիս տեսնըմ ա հղըցեն մաչին մին տղա մըեռած, քաշ֊կռըկլավերը աշկերը տո̇ւ̇ս տըված, ջա̈նդա̈քը օտում ըն։ Շահը վըերսից կյամ ա, հըրցըփորց ա անըմ, տըեսնըմ, վըեր էտ տղան խմալ ա հա̈րփա̈լ, քյեցալ ընդեղ վըեր, ընգյա̈լ, մըեռալ։ Էս պենը գյիդա̈լա̈նը ետը շահը հրաման ա տամ, վըեր ո̇ւ̇ա̈ն յիրգյիրըմը սօրա ետ հու վըեր խմիշք քաշի, յա պինցնե, կլո̈խը կտրըլական ա։ Տրանա ետն էլ վըեչ մինը խմիշք չի քաշում, ժուղովուրթան հուվը խմիշք ա քաշում, տանըմ ա տեն ածըմ։

Էտ քըղաքըմը մին պառավ կնեգյ ա ինո̇ւ̇մ։ Տա ո̇ւ̇րա̈ն տանը մին փոս ա քա̈նդըմ, կյինին ընդեղ կյեղըմ։ Էտ պըռավեն մին մադար տղա յա ինո̇ւ̇մ, իրեք տըրեկան։ Տղան վըեր կյամ ա տըեռնըմ տասը տըրեկան, պառավը կյինուն ռեխը պեց ա անըմ, խրեգյ֊խրեգյ․ տամ տղեն։ Սո̇ւ̇րթա̈ խրեգյ ա տամ, ամմա տղան քանի մըծանըմ ա, էնքան կյինին շատ ա տամ, ամեն հաց ուտելավ մին գրուշկա կյինի յա տամ։ Էս տղան կյամ ա տըեռնըմ տասնըօթ տըրեկան։

Մին օր էլ էս տղան քըղաքավը շոռ ա կյամ։ Շահեն պըլատեն դըրբըզեն կոխկեն էրկու առյուծ ա ինո̇ւ̇մ կապած, մինը էքյ, մինը՝ վըերց։ Էս տղան վըեր քյինա̈մ ա թա պըլատեն դըրբըզեն կոկավն անց կենա, վըերց առյուծն ըռաշկե վըեննավը թխում ա տրա մաշկեն, չոխան ճըղում։ Էտ ղոչճաղ տղան ետ կըտեռնա առյուծեն փռնե, տինի տակեն, մին ծեռքավը երե չինա̈ն փռնե, մինա̈վը՝ ներքե, ծիքյ տա մաչան կես անե, ընդեղ վըեր քցի, ինքյը քյինա̈։

Շահեն ծառանեն վըեր տեսնըմ ըն առյուծն էտ հա̈լըմը, քյինամ ըն շահեն խաբար տամ։ Շահը ծեն ա տամ ո̇ւ̇րա̈ն իմաստուններեն, վըեր քթենա̈ն առյուծն ըսպընողեն։ Տրանք էլ հիշքան չրչարվում ըն, կարըմ չըն քթենան։ Ետնան էլ նա̈զիր֊վեզիրներան ամեն մինին ղարկըմ ա մին շեն, մին քաղաք։ Տրանք էլ շիբըթներավ շոռ ըն կյամ, շոռ, փոխ ու փեշման ետ տըեռնըմ կյամ։ Շահը հինչ անըմ ա, անըմ չի, կարըմ չի քթենա̈, ճարը կտրած, յիրգյիրավը մին ա անըմ, թա հու վըեր առյուծն ըսպընողեն քթենա̈, թըքըվըրութունին կեսը տըլական ա ո̇ւ̇րա̈ն։

Մին քանե օրանը ետն էս պառավ կնեգյը քյինա̈մ ա շահեն կոխկը, թա․ «Շահն ապրած կենա, ես կըքթենամ առյուծ ըսպընողեն, մենակ մին պըյմանավ։ Պայմանըս էն ա, վըեր տու քու ասածիտ մին թուխտու յիրա̈ կյիրիս, ինձ տաս, հանցու ետնան քու ասածետ դաղմիշ չինիս»։ Շահը ճարը կտրած, յոր ա օնում կյիրըմ, թա՝ հու վըեր առյուծ ըսպընողեն քթենա̈, թըքըվըրութունիս կեսը տըլական ըմ ո̇ւ̇րա̈ն, տակավը ծեռք ա քաշըմ, տամ էտ կնգանը։

Էս պառավը քյինա̈մ ա, էքյսը ո̇ւ̇րա̈ն տղան յոր օնում, տանըմ շահեն կոխկը, թա՝ շահն ապրած կենա, էտ ա առյուծին ըսպանողը։ Շահը հըվատըմ չի, թա՝ տի կիճի տղան կըկարե՞ առյուծին մաչան կես անե։ Տրա հետե յել պիրըմ ա էքյ առյուծը պեց թողըմ տղեն յիրա̈, թա վըեր կարից ըսպանե, գյիդա̈ վըեր էն մինն էլ ա ինքյն ըսպանալ։ Էս տղան հոռ ա անըմ, առյուծին տինըմ տակեն, ծեռքը քցըմ ռեխը, մաչան ճըղըմ, էրկու կես անըմ։ Էս վըեր տեսնըմ ըն, մնամ ըն պլըշած։ Շահը պըռավեն անա հըրցնըմ ա, թա էտ կիճի տղեն էտքան օժը ըշտըղա՞ն ա։ Պառավը մին֊մին պատմըմ ա շահեն վըերսի քյինա̈լը, մըեռաը տղեն քթենա̈լը, ընդրա մըթանալը, առյուծ ըսպանելը։

Շահը պիրըմ ա թըքըվըրութո̇ւ̇նին կեսը տամ էտ տղեն, ախճիգյը փսակըմ նհետը, մին թա̈զա̈ հրաման տամ, թա․ «Ա՛ ժուղովուրթ, խմիշքը քըշեցեքյ, ամմա խմեցեքյ վըեչ թա վըեր ընգելի մըռնելի հետե, այլ առյուծ ըսպընելի հետե»։

Գյիտկան պառավը

Ինըմ ա չինըմ մի թաքավըեր։ Ուրերան մին օր էտ թաքավըերն ո̇ւ̇րա̈ն զորավարներին հրամայում ա, վըեր ո̇ւ̇րա̈ն երգյիրումը հիշքան քառասուն տըրըկանա պեցո̇ւ̇ր մարթ կա, կուտորեն։ Մինչեւ մին քանի օր էտ թաքավըերեն հրամանըկըդարվում ա։ Բայց մին ջա̈հիլ տղա խղճամ ա ո̇ւ̇րա̈ն հորը, տանըմ ա շենա̈ն մոտե մին ծո̈րըմ կյողլը կըցնըմ, ամմեն օր թաքուն հաց տանըմ։

Հունց ա պըտահըմ, մին օր թաքավըերեն քաղաքըմը խաբար ա տըրածվում, վըեր քըղաքան մոտե մին մըրթակեր դո̈վ ա ա̈րշա̈ եկալ, թողում չի, վըեր վըեչ մարթ նի մըննե քաղաքը, վըեչ տո̇ւ̇ս կյա̈։

Թաքավըերը ըսկըանալավ, նա̈զիր֊վեզիրներեն հըվաքըմ ա, վըեր մին հնար անեն։ Բայց վըեչ մինը հնարը քթենո̇ւ̇մ չի։ Էտ վախտը թաքավըերը տրանց հրամայում ա մին մըեծ մարթ քթենա̈ն, նա անպայման հնարը կասե։ Նա̈զիր֊վեզիրնեն հիշքան շուռ ըն կյամ, տի մարթ չըն քթենո̇ւ̇մ։

Էն ջա̈հիլը ըսկընալավ, վըեր թաքավըերը մին մեծ մարթու շոռ ա կյամ, փասպարք ա անըմ թաքավեըրեն, վըեր ես տի մարթ կըճարեմ։ Տըղան քյընա̈մ ա հորը ղարկըմ թաքավըերեն պալատը։

Թաքավըերն ամմեն հինչ պատմում ա, ասըմ․ «Էրկու օր քեզ մո̈հլա̈թ, վըեր ճարեսվուչ, քեզ էլ ըմ ըսպըննական»։ Իսկ էս պառավն ասըմ ա․

— Թաքավըերն ապրած կենա, էս սըհաթըս էլ ասեմ։ Հրըմայի, վըեր մին մըեծ այնա քթենա̈ն։ Թաքավըերը հրըմայում ա, այնքան քթենըմ ըն, պիրում։ Էը պառավն ասըմ ա․

— Դե, մհենգյ էտ այնան եր կալիքյ, քյեցեքյ ընդեղ, ըշտեղ վըեր ա, դո̈վը կյիլա̈կան ա։ Վըեր էտ դո̈վն օզե թա ծըզըրա կյա̈, տուք այնան բիդի ո̇ւ̇րա̈ն տարեքյ։ Վըեր բիդի ո̇ւ̇րա̈ն տանեքյ, նա գյիդըլա̈ա̈ն ա թա մին օրիշ դո̈վ էլ բիդի ո̈ւ̇րա̈ն ա կյամ, ըսկալաան ա փախճիլը։ Էտ վախտը տուք կարող ըք քըմըկանը տո̇ւ̇ս ըսպանեքյ։

Էտ պըռավեն խորուրթը կադարելավ քաղաքը դո̈վան ըզադըմ ա, մարթիքյ ըսկսում ըն ազադ ապրել։ Իսկ թաքավըերն էլ էտ պըռավեն խիլլա̈ վըեսկե յա տամ, ասըմ․

— Քյինա̈, ա՛ պառավ, տու վըեր քըզետե ազադ ապրե, վըեր տի գյիտկան ըս։

Թաքավըերեն ըխճըկանը խոսկը

Մին հարուստ մարթ ա ինո̇ւ̇մ։ Տա օ̈զում ա, վըեր փսակվե մին հարուստ կնգա նհետ։ Կնեգյը պայման ա տինո̇ւ̇մ, վըեր տա իրեք տարեն մեհետ քյինա̈ ո̇ւ̇րա̈ն կոշտը։ Մարթը համաձայնվում ա։

Տահանք ո̇ւ̇րո̇ւ̇ր նհետ վըեր ապրում ըն, էրկու տղա յա ինո̇ւ̇մ։ Տահանց էլ մին շատ ժուլիկ հըրեւան ա ինո̇ւ̇մ։ Մըտածում ա, թե հինչ անե, վըեր իրեքինջի խոխան ո̇ւ̇րա̈ն անա ինի։ Վերչը, տա շորերը փոխում ա, քյինա̈մ տրա կնգանը կոշտը։ Տա վըեր էտ կնգանը քշտան տո̇ւ̇ս ա կյամ քյինա̈մ, էտ կնգանը մարթը կյամ ա ո̇ւ̇րան կոշտը։ Արտեն իրեք տարեն թըմամած ա ինո̇ւ̇մ, վըեր օզուա ա թա նի մննե կնգանը օթաղը, կնեգյն ասում ա․ «Պա նոր չի՞ քըշտաս տո̇ւ̇ս եկեր»։ Ըստեղ մարթը մաննը կծում ա, կլո̈խ ինգյում պենը հինչումն ա, ամմա կնգանը պեն չի ասում, կնեգյն էլ մինչեւ վերչ գյո̇ւ̇դում չի, վըեր իրեքինջի դո̈նումն ո̇ւ̇րա̈ն կոշտը եկողն ո̇ւ̇րա̈ն հըրեւանն ա իլա̈լ։ Մարթն էլ շատ մըտըծելան մըեռնում ա։

Իրեքինջի խոխան հա̈լա̈ իլա̈ծ չի ինո̇ւ̇մ, վըեր մարթը կնգանը տակ ա անում, ասում․ «Իմ մըռնելան ետը իրեք խուխոցան մինին փայ չի տաս»։

Մարթը մըռնելան ետն էտ կնգանը մին տղա յա ծնվում։ Կնեգյն իրեք տղորանցը ամենապեցո̇ւ̇ր ուսումն ա տամ։ Տահանք ավարտում ըն, կյամ տոն։

Մեհենգյ կնեգյն օզում ա մարթին կտակը կադարե, ամմա գյո̇ւ̇դում չի թա հո̇ւ̇ր չի փայ հըսնում։ Կնեգյը տղորանցը քննություն ա կադարում։ Մըեծ տղեն կանչում ա, տո̇ւ̇ս ղարկում, գյիբին տակեն տանը հըվասար մին թոխտ ա քցո̇ւ̇մ, նորից կանչում, տղան ասում ա․ «Գյո̇ւ̇դո̇ւ̇մ չըմ տոնը առաստաղան ա քըշացա՞լ, թա՞ պոլն ա պիցրա̈ցալ»։ Մարը տըսնում ա, վըեր տղան խելունք ա։

Կանչում ա էրկուինջի տղեն։ Սրան էլ մի ըստաքան ճո̇ւ̇ր ա լըսնում, յիրա̈ն թաքուն մին կա̈թ ըրտասունք իվիլցնում, տամ ո̇ւ̇րա̈ն։ Տղան ասում ա․ «Համ ճո̇ւ̇րն ա իվիլա̈ցալ, համ ըրտըսունքու գույն ա ըստացալ»։ Մարը տըեսնում ա, վըեր սա էլ ա խելունք։

Կանչում ա իրեքինջինին։ Սրա քշտին էլ կլխեն մըզերան մինը թաքուն պուկում ա, տղան էլ ասում ա․ «Մազերըտ պըկասալ ըն»։ Մարը տեսնում ա, վըեր սա էլ ա խելունք։ Տղորանցը կանչում ա, ասում․ «Ծըեր հա̈րը կտակ ա ըրալ, վըեր ծըզանա մինին փայ չտամ, մեհենգյ գյո̇ւ̇դո̇ւ̇մ չըմ, թա հո̇ւ̇ր չտամ, ես ծեզ փուրցեցե, տըեսե, վըեր ծըզանա վըեչ մինն էլ անխելք չի, վըեր նրան փայ չտամ, մեհենգյ տուք քյինա̈ցեք աշխարքը շոռ եկեքյ, տըեսեքյ խելունք, իմաստուն մարթ ը՞ք քթենո̇ւ̇մ, թողեքյ նա ասե, թա ծըզաան հո̇ւ̇ր չի փայ հըսնում»։

Տղեքյը հղե յըն ինո̇ւ̇մ, քյինա̈մ։ Շատ ըն քյինա̈մ, թե խրեգյ, մին հղըցու վըն հըսնում, ըստեղ մըեծ ախպերն ասում ա․ «Էս հղըցավը մին քոռ օղտ ա քյեցալ»։ Մաշնակ ախպերն էլ ասում ա․ «Պեռանը մին թայը եղ ա, մինը՝ մըեղր»։ Կո̇ւ̇ճո̇ւ̇րն էլ ասում ա․ «Օղտեն յիրա̈ մին պատճառեւուր կնեգյ ա նստած»։

Մին խըրեգյ էլ վըեր քյինա̈մ ըն, տահանց առաչը մին չոբան ա տո̇ւ̇ս կյամ, մին զըեռ մհակ ծըեռքեն։ Տահանց մուտանում ա, հըրցնում, թա ըստեղավ մին օղտ չի՞ քյեցալ։ Տահանք թա՝ քյեցալ ա։ Մըեծ ախպերը թա՝ աշկեն մինը քոռ ա՞ իլա̈լ։ Չոբանը թա՝ հա՛։ Մաշնակ ախպերը հըրցնում ա, թա պեռանը մին թայը եղ, մինը մըեղր ա՞ իլա̈լ։ Չոբանը թա՝ հա՛։ Կո̇ւ̇ճո̇ւ̇րն էլ հըրցնում ա, թա օղտեն յիրա̈ պատճառեւուր կնեգյ ա՞ իլա̈լ նստած։ Չոբանը թա՝ հա՛։

Էտ չոբանը տահանց մհակեն առաչն ա անում, տանում մոտե քաղաքեն քաղաքապետի կոշտը, ասում․ «Օղտըս կուրցըրալ ըմ, սահանք էլ կյո̇ւ̇ղացալ ըն, ամմեն նիշա̈ն ասում ըն, ամմա օղտըս տամ չըն»։ Քաղաքապետը տահանց հըրցնում ա, տահանք ասում ըն․ «Մունք օղտը տըեսալ չընք, բայց գյիդացալ ընք, վըեր տեղավ օղտ ա անց կացալ»։ Քաղաքապետը հըրցնում ա, թա պա հինչին յիրա̈՞ յըք գյիդա̈ցալ։ Մըեծ ախպերն ասում ա․ «Հղըցեն մին կոխկն ըրածած ա իլա̈լ, մինը՝ թողած, տրա յիրա̈ գյիդա̈ցալ ըմ, վըեր օղտը քոռ ա իլա̈լ»։ Մաշնակ ախպերն էլ ասում ա․ «Հղըցեն մին զըրաղը մըեղր ար թափած, մինը եղ, որովհետեւ ճա̈նջերը մըեղրին յիրա̈ յըն ինո̇ւ̇մ հըվաքված, մրչըմնեն էլ եղեն յիրա̈»։ Կո̇ւ̇ճո̇ւ̇րն էլ ասում ա․ «Օղտեն հղըցան ըրեւում ար, վըեր նստած ա իլա̈լ, կոխկեն էլ կնգան ծո̇ւ̇նգյա̈ն հետ, մենակ պատճառեւուր կնեգյը կարող ար չոքե, մինգյել եր կենա, տրա յիրա̈ էլ գյիդա̈ցա̈լ ըմ, վըեր օղտեն յիրա̈ պատճառեւուր կնեգյ ա իլա̈լ նստած»։

Քաղաքապետը չո̇ւ̇բանեն ասում ա․ «Սահանց նհետ հաշեվ չօնես, սահանք օղտ չըն տըեսալ, սահանք իմաստուն մարթիքյ ըն, նշըններան ըն ամմեն հինչ գյիդա̈ցալ»։ Չոբանը թողում ա, քյինա̈մ։

Ախպերքը քաղաքապետին քշտին խոսկ ըն պեց անում, ամմեն հինչ ասում։ Քաղաքապետն ասում ա, վըեր տո̇ւ̇ք էտքան իմաստուն ըք, կարում չըք գյիդաք, թա ծըզա̈ն̈ հո̇ւ̇ր չի փայ հըսնում, ես հինչ կը՞կարեմ գյիդա̈մ, քյեցեքյ Հնդկաստանեն թաքավըերեն կոշտը, նա ծըեզ կասե։

Տահանք հղե յըն ինո̇ւ̇մ, քյինա̈մ Հնդկաստանեն թաքավըերեն կոշտը։ Թաքավըերը լա̈վ ընթունում ա, ո̇ւ̇րան մարթուցն էլ ասում, թա տահանք հինչ վըեր խոսեն, թաքուն կըկյիրիքյ, պիրիքյ կոշտըս։

Ախպերքը վըեր հաց ըն օտում, ամենալա̈վ պեներն ա ինո̇ւ̇մ տահանց հետե պերա̈ծ։ Մըեծ ախպերն ասում ա․ «Մըսան շան վըետ ա կյամ»։ Մաշնակն էլ ասում ա․ «Հացան մըռըլու վըետ ա կյամ»։ Կո̇ւ̇ճո̇ւ̇րն էլ ասում ա․ «Էս պոլեն քցա̈ծ գյա̈բա̈ն կյործող կնեգյը էրկու մարթ ա իլա̈լ պըհելիս»։ Էտ գյա̈բա̈ն էլ թաքավըերեն կնեգյն ա կյործած իլա̈լ։

Թաքավըերեն մարթիքյը տահանց ասածնեն լոխ թաքուն կյիրոտում ըն, տանըմ թաքավըերեն կոշտը։ Թաքավըեր կանչում ա ո̇ւ̇րա̈ն չուբանեն, ասում․ «Ես քեզ ասալ չը՞մ, վըեր ամենալա̈վ վըխճարը կըմորթես պիրիս, էն հինչ մըե՞ս ըս պերալ, վըեր ասում ըն թա շան վըետ ա կյամ»։ Չոբանն ասում ա․ «Տա էն ամենալա̈վ վըեխճարն ա, վըեր ասալ ըս պահե ամենապատվական ղոնաղեն հետե, ես էլ ճոկալ ըմ ամենաքյոք վըեխճարը, վըեր ըսեցեր, մեհենգյ մըետըս ընգյա̈վ, էտ վըեխճարը շատ կուճուր ա իլա̈լ, վըեր մարը ըստակալ ա, ինքյը մըեր մըեծ շանը կաթնն ա ծըծալ, տրա հետե յա մըսան շան վըետ կյամ»։

Ետնան թաքավերը կանչում ա պահեստապետին, ասում․ «Ես քեզ ասալ չը՞մ, վըեր ամենալա̈վ ցորենը կըղարկես ճեղաց մեր էս պատվելի ղունըղներեն հետե, տա հինչ ցո՞րեն ա իլա̈լ, վըեր ասում ըն հացան մըռըլու վըետ ա կյամ»։ Պահեստապետն ասում ա․ «Տա էն արտեն ցորենն ա իլա̈լ, վըեր քու հրամանավ քա̈նդա̈ծ հինգյիստրանումն ընք վարալ, ամենալա̈վ ցորենը տա յա իլա̈լ, տա էլ ղարկալ ըմ ճեղաց»։

Թաքավըերը ետնան կանչում ա կնգանը, թաքուն ասում․ «Ասե տըեսնամ հո՞ւր ըս իլա̈լ սիրա̈ց պըհելիս, վըեր ասում ըն էս գյա̈բա̈ն կյործող կնեգյը էրկու մարթ ա իլա̈լ պըհելիս, վըեր մինին հիշելիս ա իլա̈լ, օ̈րիշ տեսակ ա իլա̈լ կյուրծելիս, էն մինին հիշելիս՝ օ̈րիշ տեսակ»։ Թաքուհին վիզա̈վ ա օնում, ասում ա․ «Մին քեզ ըմ իլա̈լ պըհելիս, մին էլ Չինաստանեն թաքավըերեն տղեն»։

Տրանա ետը թաքավըերն իրեք ախպորցն ասում ա․ «Տուք վըեր էտքան իմաստուն ըք, կարում չըք գյիդա̈ք, ես հունց կը՞կարեմ գյիդա̈մ»։ Ըտեղ թաքավըերեն ախճիգյն ասում ա․ «Ես կըկարեմ գյիդա̈մ, մենակ քյեցեքյ ծեր հոր կլո̈խը պերեքյ, նրան խուսըցնեմ, ես վըեր քառասուն տըռնըվան մըռըլու կլո̈խ էլ ինի, կըկարեմ խուսըցնեմ։ Ծեր հոր կլո̈խը վըեր խուսըցնեմ, կըգյիդա̈մ ծըզանա հո̇ւ̇ր ա փայ հըսնում, հո̇ւ̇ր չէ»։ Մըեծ ախպերն ասում ա․ «Ես փայու հետե կարել չըմ իմ հոր կյիրեզմանը քա̈նդիմ, կլո̈խը տո̇ւ̇ս օնեմ»։ Մաշնակն էլ ա էտ ասում, էն ա վըեր կո̇ւ̇ճո̇ւ̇րը օ̈զում ա քյինա̈ կլո̈խը պիրի։ Թաքավըերեն ախճիգյն ասում ա․ «Ծըեր հա̈ր հենց տրան ա փայա զրկած իլա̈լ, տա պիճ ա, վըեր հարազատ ինի, էտ խոկը ասել՝ չի»։

Իտի կնեգյ էլ ա ինո̇ւ̇մ

Ինո̇ւ̇մ ա չինո̇ւ̇մ մին մարթ, մին կնեգյ։ Տահանք սիրավ֊սո̇ւ̇հբաթավ ըպրելիս ըն ինո̇ւ̇մ։ Էտ կնգանը մարթը շատ ղոչճաղ, օցը ծական տո̇ւ̇ս օնող մարթ ար։

Ուրերան մին օր մարթը եր ա կենում, եր ինո̇ւ̇մ ո̇ւ̇րա̈ն ծին, քյինա̈մ վըերսի։ Տահանք փիս ին ապրում էտ յըրգյիրումը, ընդեղ ուշըփնեն ըն ըպրելիս ինո̇ւ̇մ։ Տըհանցա մինին աշկը էտ մարթիտ կընգանը յրա̈ յար, օզում ին, վար մարթին շարքա տո̇ւ̇ս օնեն, կնգանը յոր օնեն։ Լհա̈ վար էտ մարթը քյինա̈մ ա վըերսի, ուշըփնեն յրա̈ յըն տա̈ռնում, այբեջառ անում, ըսպանում տրան։ Ո̇ւ̇րո̇ւ̇գյո̇ւ̇նը պիտի մարթը կյա̈ր տո, կյամ չի։ Սաղ քշերը կնգանը աշկը մնամ ա հղըցեն, անջուկն էլ՝ ծենի։

Լո̇ւ̇սը վար պա̈նվում ա, էլհա մարթը կյամ չի, կնեգյը ըստեղ մաննը կծում ա։ Գյո̇ւ̇դո̇ւ̇մ ա, վա ո̇ւ̇րա̈ն մարթը սաղ չի, վար սաղ ինա̈ր, անպայման կըկյա̈ր տոն։ Կյամ ըն կնգանը խաբար տամ, վար էն ա մարթըտ փլան տըեղը ըսպանված։ Կընեգյը քյին̈մ ա մարթին պիրում, լա̈վ բադարաքյ անում։ Մարթին օխնը տալանը ետը էր ա կենում նի մննում թովլան, մին լա̈վ ծի յոր օնում տո̇ւ̇ս կյամ։ Էտ շենումը մին լա̈վ նա̈լբա̈նդ ա ինո̇ւ̇մ։ Ծիյին կապը քաշում ա, տանում նըլբա̈նդին մղակը, վար նալել տա։ Էն ղոլան մին մարթ ո̇ւ̇րա̈ն ծին պիրում ա, վար էլհա նալել տա։ Էտ մարթը ուշափանց ազգան ա ինո̇ւ̇մ։ Վըեչ մին մարթ կարում չի իլա̈լ տրա ըռաշկեն ծին նալել տա։ Տա վար կյամ չի՜ տըեսնում մին կնեգյ ո̇ւ̇ր̈ն ծին նալել ա տամ, կզնըվելան օզում ա թա լհա̈ շա̈շվի։ Էտ մարթը կյամ ա ծին նալել տվող կնգանը առաչը կտրում․

— Քեզ հու վա՞ իրավունք տըվալ, վար իմ ըռաշկեն տու ծի յըս նալել տամ։

— Իսկ ա̈մա̈լ չի կյա̈՞լ, վար լո̇ւ̇զիտ մըխրե քեզ պահես,— ասըմ ա կնեգյը, էտ մարթիտ յըխան փռնում, վըռըվեր կուփի տամ,— տու ըսպասե ծիս նալել տամ, հաշիվ օնեմ, պեդում ա, վար մաքրեմ։

Էտ մարթը հըմընչիլա̈ն նհետ օզում ա թա փախճի, էլ փախճուո չի։ Էնքան կենում ա, վար կնեգյը ծին նալել ա տամ, նոր ո̇ւ̇րա̈ն ծին ինքյն ա նալել տամ։

— Մին հղե կա,— ասում ա կնեգյը, — եք էտ հղըցավը միյասին քյինա̈նք, պա̈ն օնեմ ըսելի։

Էտ մարթը հըմընչիլա̈ն ա, թա վըխելան, համաձայնվում ա։ Տահանք ծըռվում ըն, քյինա̈մ։ Շատ ըն քյինա̈մ, թա՝ խրեգյ, ո̇ւ̇ր̈նք ըն գյո̇̇ւ̇դո̇ւ̇մ, լհա̈ վար հըսնում ըն հղեն, կնեգյն ըտեղ ծին վըենն ա կըցնում։ Էտ մարթն էլ վըեննը կըցնում։ Էտ կնեգյն ո̇ւ̇րա̈ն ծիյին կապը տամ ա նրան, ինքյը քըերծնըյեր պըցրա̈նո̇ւ̇մ։ Մին խիլլա̈ վախտ անց կընելանը ետն էտ մարթը եշում ա, տըեսնում՝ կնեգյն ըրեվաց տիյեր, էրկու մարթու կլո̈խ ծըեռքեն։ Տա տըեսնալնը֊բա̈ստ վախը վըեններն ա ըյնո̇ւ̇մ, օզում ա թա փախճի։ Էտ կնեգյը կլո̈խ ա ըյնո̇ւ̇մ, վար տա օզում ա փախճի․

— Վախիլ մի, ինձ քյո̈մա̈գյ ըրա, վըեր կյամ։

Մարթը քյո̈մա̈գյ ա անում, տա վըեր ա կյամ․

— Տըեսնում ը՞ս, սահանք իմ թշնամիքյըս ըն։ Դե, եր իլ ծին, հա̈լա̈ քյիննա̈կան ընք։

Տահանք նորից ծիյըվըերվում ըն, քյինա̈մ։ Շատ ըն քյինա̈մ, թա խրեգյ, մին խիլլա̈ վախտ անց ա կենում։ Քյինա̈մ ըն հըսնում մին կյիրըզմանու կոշտ։ Կնեգյը ծիյան վդեր ա կյամ, ո̇ւ̇րա̈ն ըսպանած մարթուցը կլխընեն վըեր ածում էտ կյիրըզմանեն յրա̈։

— Հանգյիստ քոն իլ, թըշնամուցըտ կլխընեն պիրա̈լ ըմ, համ ընձետի էլ տեղ պա̈ց, ես էլ ըմ կյամ կոշտըտ, — լա̈ց ինիլա̈վ ասում ա էտ կնեգյը։

— Ա՛ քուր, լա̈ց մընիլ, ըսօրա ետ տու իմ քուրըս ըս, ես քու ախպերը, — ասում ա էտ մարթը,— եկ քյինա̈նք տոն։

— Չէ՛,— ասում ա էտ կնեգյը,— թա տու ինձ հարգում ըս մարթիս կոխկավը մին փոս կտրե, ինձ թաղե, նոր քյինա̈։