|աղբյուր =
}}
{{Անավարտ}}
[[Պատկեր:white-fang-title.png|250px|thumb|right|«Սպիտակ ժանիք» Ժանիք» վիպակի տիտղոսաթերթը]]
'''White Fang''' by ''Jack London''
<blockquote>
«Սպիտակ ժանիքը» Ժանիք» վիպակը առաջին անգամ տպագրվել է «Աութինգ մեգեզին» հանդեսում 1904 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին և նույն տարի էլ լույս է տեսել առանձին հրատարակությամբ Նյու-Յորքում: Յորքում։
</blockquote>
— Ուրեմն սխալ ես հաշվել։
— Ունենք վեց շուն,— անտարբեր կրկնեց Բիլլը։— Ես վերցրի վեց ձուկ։ Միականջանուն բաժին չհասավ․ ստիպված տnպրակից տոպրակից մի ձուկ էլ հանեցի։
— Ընդամենը վեց շուն ունենք,— իրենն էր պնդում Հենրին։
— Ուրեմն քո կարծիքով դա․․․
Մի երկար ու թախծոտ ոռնոց չթողեց, որ նա խոսքն ավարտի։ Լուռ ականջ դրեց, հետո էլ վերջացրեց սկսած խոսքը՝ մատն ուղղեղով ուղղելով դեպի ետ, խավարի մեջ։
— ․․․այնտեղից եկած հյո՞ւր էր։
Այսպես ավարտվեց երկրորդ դամբանականը այդ երկու օրվա ընթացքում։
Տխուր անցավ նախաճաշը. մնացած չորս շները լծեցին սահնակին։ Այդ օրը բազմաթիվ նախորդ օրերի ճշգրիտ պատճենն էր։ Ուղևորներն անխոս ու դանդաղ քայլում էին ձյունածածկ անապատով։ Լռությունը խախտում էր միայն հետապնդողների ոռնոցը, որոնք առանց երևալու նրանց աչքին՝ քայլ առ քայլ հետևում էին։ Մութն ընկնելուն պես, երբ հետապընդումըհետապնդումը, ինչպես պետք էր սպասել, մոտենում էր, ոռնոցը լսվում էր համարյա կողքից. շները սարսափից դողում էին, այս ու այն կողմ նետվում ու խճճում լծասարքը, որով ավելի ընկճում էին մարդկանց։
— Դե՛, հիմա արդեն ոչ մի տեղ չեք թաքնվի, անբա՛ն անասուններ,— գոհունակությամբ ասաց Բիլլը հերթական հանգրվանում։
— Նայիր, Բի՛լլ,— շշնջաց Հենրին։
Հուշիկ քայլերով, կողքանց, խարույկից լուսավորված շրջանը սողոսկեց շան նմանվող մի գազան։ Նա մոտենում էր վախվխելով, միաժամանակ և հանդգնաբար՝ ամբողջ ուշադրությունը դարձրած շներին, անտես չանելով նաև մարդկանց: մարդկանց։ Միականջանին մղվեց դեպի նորեկը, որքան ձողը թույլ էր տալիս, և անհամբեր գռմռաց։
— Այս դդումը կարծես մազաչափ իսկ չի վախենում,— կամացուկ ասաց Բիլլը։
— Ահա թե ինչ եմ ուզում ասել,— շարունակեց Բիլլը,— երևում է, որ սա վարժվել է խարույկներին, իսկ դա խիստ կասկածելի է։
— Սա շատ ավելի է իմանում, քան վայել է իմանալ իրեն հարգող էդ էգ գայլին,— համաձայնեց Հենրին։— Շներին կերակրելու ժամանակ հայտնվող էգ գայլը փորձված գազան է։
— Ծեր Վիլենը ժամանակին ուներ մի շուն, որ նույնպես գնաց գայլերի հետ,— բարձրաձայն խորհրդածեց Բիլլը։— Ով էլ չիմանար դա, ես կիմանայի։ Ես էլ սպանեցի դրան գայլերի ոհմակում՝ Լիթլ-Սթիկի իշայծյամների արոտավայրում։ Ծեր Վիլենը լաց էր լինում երեխայի պես, ասում էր, թե երեք տարի չէր տեսել դրան։ Եվ այդ երեք տարիների ընթացքում այդ շունը ման էր գալիս գայլերի հետ։
— Նա է՝ էգ գայլը,— ասաց Բիլլը։
Շները պառկել էին ձյան վրա։ Բիլլն անցավ նրանց մոտռվ՝ մոտով՝ հասավ սահնակի կողքին կանգնած ընկերոջը։ Եվ երկուսն էլ սկսեցին զննել տարօրինակ գազանին, որն արդեն մի քանի օր հետապնդում էր նրանց ու ոչնչացրել էր լծկանների կեսը։
Մի փոքր սպասելուց ու շուրջը նայելուց հետո գազանը մի քանի քայլ առաջ եկավ։ Այդ մանյովրը նա կրկնեց այնքան ժամանակ, մինչև որ մոտեցավ սահնակին ու կանգնեց մի հարյուր յարդ հեռու, ապա՝ եղևնիների մոտ, բարձրացրեց դունչը, տարուբերեց քիթը և սկսեց ուշադիր հետևել իրեն զըննող զննող այդ մարդկանց։ Այդ հայացքի մեջ կար մի թախծալի բան, որը շան հայացք էր հիշեցնում, բայց շան հավատարմության նշույլ անգամ չկար։ Դա մի թախիծ էր, որ ծնվել էր քաղցից՝ գայլի ժանիքի նման դաժան և սառնամանիքի պես անողոք քաղցից։
Որպես գայլ խոշոր էր այդ գազանը, ու չնայած նրա նիհարությանը՝ երևում էր որ իր ցեղի ամենախոշոր ներկայացուցիչներից է։
— Տես, է՜, բնավ էլ չի վախենում,— ծիծաղեց Հենրին։
Ընկերն ավելի բարձր գոռաց ու բռունցքով սպառնաց գազանին, որը սակայն վախի ոչ մի նշան ցույց չտվեց, միայն ավելի աչալրջացավ, շարունակեց նայել նրանց նույն անողոք, քաղցած կենդանու կարոտով։ Նրա առաջ միս կար, իսկ նա սոված Էր։ էր։ Եվ եթե բավականաչափ համարձակություն ունենար, կհարձակվեր մարդկանց վրա ու կլափեր նրանց։
— Լսիր, Հենրի,— ասաց Բիլլը՝ ձայնն անգիտակցաբար հասցնելով շշունջի։— Ունենք երեք փամփուշտ. բայց չէ՞ որ սրան կարելի է սպանել տեղնուտեղր։ Այս դեպքում չենք վրիպի։ Այն երեք շներն այնպես անհետացան, որ կարծես չենք էլ ունեցել. պետք է սրա վերջը տանք, հը, ի՞նչ կասես։
Նա ուզում էր հոտոտել նրան, բայց գայլը ետ-ետ գնաց՝ խորամանկ խաղ անելով նրա հետ։ Ամեն անգամ, երբ շունը մի քայլ առաջ էր գնում, գայլը ընկրկում էր։ Եվ այսպես էգ գայլը Միականջանուն քայլ առ քայլ հրապուրեց իր հետևից՝ նրա հուսալի պաշտպաններից՝ մարդկանցից ավելի հեռու։ Հանկարծ մի անորոշ վտանգ կարծես կասեցրեց Միականջանուն։ Նա շրջեց գլուխը, նայեց շուռ եկած սահնակին, լծակից ընկերներին ու իրեն կանչող տերերին։ Բայց եթե շան մտքով այդպիսի բան անցավ էլ, ապա գայլը վայրկենապես փարատեց նրա անվճռականությունը՝ մոտեցավ շանը, մի ակնթարթ քիթը կպցրեց նրան և նորից սկսեց խաղ անելով՝ ավելի ու ավելի հեռանալ։
Այդ միջոցին Բիլլը Հիշեց հրացանը, բայց դա շուռ եկած սահնակի տակ էր մնացել, ու մինչև որ Հենրին օգնեց նրան իրերը դուրս բերել, Միականջանին ու գայլը այնքան մոտեցան իրար, որ այդպիսի հեռավորությունից կրակելը վաանգավոր վտանգավոր էր։
Շատ ուշ հասկացավ Միականջանին իր սխալը։ Դեռ բանի էությունը չհասկացած՝ Բիլլն ու Հենրին տեսան, թե ինչպես շունը շրջվեց ու սկսեց վազել ետ՝ իրենց կողմը։ Այնուհետև նրանք տեսան մի տասներկու նիհար ու գորշ գայլեր, որոնք ուղիղ անկյունով սլանում էին դեպի ճանապարհը՝ կտրելու Միականջանու ուղին։ Մի ակնթարթում էգ գայլը մի կողմ թողեց իր ամբողջ ծեքծեքումն ու խորամանկությունը և մռնչալով նետվեց Միականջանու վրա։ Սա ուսով ետ մղեց նրան, համոզվեց, որ վերադարձի ճամփան կտրված է, և տակավին հուսալով հասնել սահնակին սկսեց պտտվելով մոտենալ դրան։ Րոպե առ րոպե ավելանում էր գայլերի թիվը։ Էգ գայլը սուրում էր շան հետևից՝ նրանից մի ոստյունաչափ հեռու մնալով։
— Ո՞ւր, ո՞ւր,— գոռաց հանկարծ Հենրին՝ բռնելով րնկերոջ ընկերոջ ուսը։
Բիլլը դեն գցեց նրա ձեռքը։
Հրացանը հորիզոնադիր պահած՝ նա նետվեց գետի հունը երիզող թփերի մեջ։ Նրա մտադրությունը շատ պարզ էր. սահնակը ընդունելով որպես կենտրոն այն շրջանակի, որով վազում էր շունը, Բիլլը հույս ուներ կտրել այդ շրջանակը այն կետից, ուր դեռ չէր հասել հետապնդումը։ Օրը ցերեկով, հրացանը ձեռքին, գայլերին քշելն ու շան փրկելը միանգամայն հնարավոր էր։
— Զգո՜ւյշ, Բիլլ,— գոռաց նրա հետևից Հենրին։— Զուր տեղը քեղ քեզ մի վտանգիր։
Հենրին նստեց սահնակին ու սկսեց սպասել, թե ինչ կլինի հետո։ Այլ բան չէր մնացել անելու։ Բիլլն արդեն տեսողությունից անհետացավ, բայց թփերի և փունջ-փունջ աճած եղևնիների միջև մերթ երևում, մերթ կրկին չքանում էր Միականջանին։ Հենրին հասկացավ, որ շան վիճակը անհույս է։ Սա էլ շատ լավ էր հասկանանում վտանգը, բայց ստիպված էր վազել արտաքին շրջանակով, մինչդեռ գայլերի ոհմակը ներքին՝ ավելի նեղ շրջանակով։ Չարժեր անգամ մտածել, որ Միականջանին կկարողանա այնքան առաջ անցնել իրեն հալածողներից, որ կտրի նրանց ուղին ու հասնի սահնակին։ Ամեն րոպե երկու գծերն էլ կարող էին միանալ։ Հենրին գիտեր, որ այնտեղ ծառերով ու թփերով իր տեսողությունից ծածկված ձյուների մեջ, մի կետում պետք է իրար հանդիպեին գայլերի ոհմակը, Միականջանին ու Բիլլը։
Ուրիշ ոչինչ։ Լռեց մռնչյունը. դադարեց կաղկանձը։ Անմարդաբնակ այդ երկրում նորից ծանր լռություն տիրեց։
Հենրին երկար մնաց սահնակի վրա նստած։ Պետք էլ չէր, որ նա գնա այնտեղ. ամեն ինչ պարզ էր, կարծես նրա աչքի առաջ էր տեղի ունեցել Բիլլի ու գայլերի գոտեմարտը։ Մի անդամ անգամ միայն նա վեր թռավ տեղից և սահնակից արագ քաշեց կացինը, բայց հետո կրկին նստեց սահնակին և հայացքը մռայլ հառեց իր դիմաց, իսկ երկու ողջ մնացած շները սեղմվում էին նրա ոտքերին ու վախից դողում։
Վերջապես նա վեր կացավ (այնքան հոգնած, ասես մկաններր կորցրել էին ամենայն ճկունություն) և սկսեց սահնակը լծել։ Մի ձգափոկն ինքը գցեց ուսն ու շների հետ էլ քաշեց սահնակը։ Բայց երկար չգնաց, և հենց որ սկսեց մթնել, հանգրվանեց և որքան կարելի էր, շատ ցախ հավաքեց, այնուհետև կերակրեց շներին, ինքն էլ ընթրեց և խարույկի կողքին էլ իր համար անկողին գցեց։
Այդպիսի վստահություն էր զգացվում ամբողջ ոհմակի վարվեցողության մեջ։ Հենրին համրեց մի քսան գայլ, որոնք սովահար աչքերով նայում էին իրեն կամ հանգիստ մրափում էին ձյան վրա։ Դրանք նման էին այն երեխաներին, որոնք հավաքվել են ճոխ սեղանի շուրջը և միայն սպասում են թույլտվության, որ հարձակվեն անուշեղենների վրա։ Եվ այդ անուշեղենը իրե՜ն է վիճակված լինել։ «Ուրեմն ե՞րբ կսկսեն գայլերն իրենց խրախճանքը»,— մտածեց նա։
Ցախ գցելով խարույկը՝ Հենրին նկատեց, որ հիմա ինքը բոլորովին այլ կերպ է վերաբերվում իր մարմնին։ Նա հետևեց իր մկանների աշխատանքին և հետաքրքրությամբ զննեց մատների խորամիտ մեխանիզմը։ Խարույկի լույսի տակ նա մի քանի անգամ ճկեց դրանք մերթ մեկ-մեկ, մերթ բոլորը միասին, մերթ չռում էր, մերթ սեղմում՝ դարձնում բռունցք։ Նա ուշադիր դիտեց եղունգների կառուցվածքը, քաշքշեց մատների ծայրերը մերթ ուժգին, մերթ թույլ փորձելով նյարդային համակարգի զգայականությունը։ Այդ ամենը հիացնում էր Հենրիին, և հանկարծ նա քնքշանք զգաց իր մարմնի նկատմամբ, որն աշխատում էր այնքա՜ն հեշտ, այնքա ն այնքա՜ն ճշգրիտ ու կատարյալ։ Այնուհետև նա վախկոտ հայացքներ էր նետում խարույկն ավելի սեղմ օղակած գայլերին, և հանկարծ որոտի նման ապշեցրեց նրան այն միտքը, որ այդ հրաշալի մարմինը, այդ կենդանի օրգանիզմը ոչ այլ ինչ է, եթե ոչ միս՝ տենչանքի առարկան այդ որկրամոլ գազանների, որոնք իրենց ժանիքներով կբզկտեն, կտոր-կտոր կանեն այդ միսը, կհագեցնեն դրանով իրենց քաղցը ճիշտ այնպես, ինչպես ինքն էր հաճախ հագեցրել իր քաղցը իշայծյամի կամ նապաստակի մսով։
Նա սթափվեց մղձավանջի պես ծանր նիրհից ու իր առաջ տեսավ շեկ գայլին, որ նստել էր խարույկից մոտ վեց ոտնաչափ հեռու ու կարոտով նայում էր մարդուն։ Երկու շներն էլ վնգստում ու գռմռում էին նրա ոտքերի մոտ, իսկ գայլն ասես չէր էլ նկատում դրանց, նայում էր մարդուն, ու մարդն էլ մի քանի րոպե շարունակ նույն կերպ էր վարվում։ Գայլի տեսքը բնավ էլ արյունարբու չէր։ Նրա աչքերում նշուլում էր սոսկալի մի թախիծ, սակայն Հենրին գիտեր, որ այդ թախիծը նույնքան սոսկալի քաղցի հետևանք էր։ Ինքն ուտելիք էր, և այդ ուտելիքի տեսքը գայլի մեջ գրգռում էր համի զգացողություն։ Նրա երախը բաց էր, լորձունքը թափվում էր ձյան վրա, և գայլը լիզում էր շրթունքները՝ կանխապես վայելելով ակնկալածը։
Հենրին համակվեց խելահեղ սարսափով։ Նա ձեռքը արագ մեկնեց դեպի խանձողը, բայց դեռ չէր էլ բռնել, որ գայլը ետ ցատկեց. հավանորեն վարժվել էր, որ մարդիկ իր վրա նետեն ինչ պատահի։ Գայլը գռմռաց՝ սպիտակ ժանիքները բաց անելով մինչև լնդերը, և նրա աչքերի թախծին փոխարինեց այնպիսի արնածարավ մի զայրույթ, որից Հենրին սարսռաց։ Նա նայեց իր ձեռքին, նկատեց, թե ինչպիսի ճարպկությամբ են մատները բռնել խանձողը, ինչպես են հարմարվել փայտի բոլոր անհարթություններին՝ ամեն կողմից պարուրելով նրա անողորկ մակերեսը, ինչպես ճկույթը, հակառակ տիրոջ կամքին, ինքն իրեն հեռացել է այրող մասից. նայեց և նույն րոպեին էլ որոշակի պատկերացրեց, թե ինչպես մայր գայլի սպիտակ ատամները կխրվեն տյդ այդ նուրբ, քնքուշ մատների մեջ ու կբզկտեն։ Հենրին դեռ երբեք իր մարմինն այնպես չէր սիրել, ինչպես հիմա, երբ դրա գոյությունը այնքան անհաստատ էր։
Ամբողջ գիշեր Հենրին սովահար ոհմակից պաշտպանվեց վառվող խանձողներով, քնեց, երբ այլևս ուժ չուներ պայքարելու նիրհի դեմ և զարթնեց շների վնգստոցից ու գռմռալուց։ Բացվեց առավոտը, բայց այս անգամ ցերեկվա լույսը գայլերին քշեց։ Մարդը զուր սպասեց, որ իրեն հետապնդողները ցրվեն, բայց նրանք առաջվա պես օղակել էին խարույկն ու նայում էին Հենրիին այնպիսի լկտի վստահությամբ, որ նա կրկին զրկվեց արիությունից, որը նոր էր սկսել վերադառնալ լուսաբացի հետ։
Բայց այս անգամ քնելուց առաջ Հենրին աջ թևին կապեց սոճու մի մարմանդ այրվող ճյուղ։ Աչքը հազիվ էր փակել, երբ այրուցքի ցավից արթնացավ։ Այդպես շարունակվեց մի քանի ժամ։ Արթնանալիս նա քշում էր գայլերին վառվող խանձողներով՝ ցախ գցելով կրակի մեջ ու դարձյալ հաստ ճյուղ կապելով թևին։ Ամեն ինչ լավ էր ընթանում, բայց մի անգամ էլ այդպես զարթնելուց հետո Հենրին փոկը լավ չամրացրեց ու հենց որ աչքերը փակվեցին, ճյուղը ծառից ընկավ։
Ու երազ տեսավ նա: նա։ Մակ Հերրի ամրոցը։ Տաք է ու անդորրավետ։ Նա քրիբեջ է խաղում ֆակտորիայի պետի հետ։ Ու մեկ էլ տեսավ, որ գայլերր պաշարում են ամրոցը, ոռնում են ուղիղ դարպասի մոտ, իսկ իրենք՝ ինքն ու պետը երբեմն կտրվում են խաղից, որպեսզի ունկնդրեն ոռնոցին և ծիծաղեն ամրոց մտնելու համար գայլերի գործադրած ապարդյուն ճիգերի վրա։ Հետո (ի՜նչ գարմանալի երազ) ճռինչ լսվեց։ Դուռը լայն բացվեց։ Գայլերր ներխուժեցին սենյակ, հարձակվեցին իր պետի վրա։ Հենց որ դուռը կրկին բացվեց, ոռնոցը դարձավ խլացուցիչ ու այլևս հանգիստ չտվեց նրան։ Երազն ինչ-որ այլ պատկերների էր վերածվում․ բայց Հենրին դեռ չէր կարողանում հասկանալ ինչպիսի, և չէր էլ կարող հասկանալ, որովհետև խանգարում էր ոչ մի րոպե չընդհատվող ոռնոցը։
Հետո արդեն զարթնեց նա և ոռնոցն ու մռնչոցը լսեց իրականում։ Գայլերը ամբողջ ոհմակով նետվեցին նրա վրա։ Մեկի ժանիքները խրվեցին նրա ձեռքը։ Նա ցատկեց խարույկի մեջ և ցատկելիս զգաց, թե ինչպես սուր ատամները ճղճղեցին նրա ոտքը։ Եվ ահա սկսվեց գոտեմարտը։ Հաստ թաթպանները կրակից պաշտպանում էին նրա ձեռքերը։ Նա բուռ-բուռ կրակ էր շաղ տալիս ամեն կողմ, և խարույկը ի վերջո դարձավ հրաբխի նման մի բան։
Հիմա գայլերը երկար էին հանգստանում ու քնում։ Ստամոքսները լցնելուց հետո ավելի երիտասարդ արուներն սկսեցին գժտվել ու կռվել, իսկ դա շարունակվեց ոհմակի քայքայվելուն նախորդած օրերի ընթացքում։ Սովը վերջացավ։ Գայլերը հասան որսով լի վայրերի, և առաջվա պես ամբողջ ոհմակով էին որս անում, բայց արդեն զգուշությամբ՝ ճանապարհին պատահած իշայծյամների փոքր նախիրներից կտրելով հղի էգերին կամ ծերացածներին ու հիվանդներին։
Եվ առատության այդ երկրում եկավ այն օրը, երբ գայլերի ոհմակը բաժանվեց երկու մասի։ Էգը, երիտասարդ ոհմակապետը, որ վազում էր նրա ձախ կողմից, և Միակնանին, որ աջից էր վազում, ոհմակի իրենց կեսը տարան արևելք՝ դեպի Մաքենզի գետը, ապա ավելի առաջ՝ դեպի լճերը։ Այդ փոքրիկ ոհմակն էլ օր օրի վրա պակասում էր։ Գայլերը բաժան վում բաժանվում էին զույգերի՝ մի արու ու մի էգ։ Ախոյանի սուր ատամները ստեպ-ստեպ հեռու էին վանում մի որևէ միայնակ գայլի։ Եվ վերջապես մենակ մնացին էգը, ոհմակապետը, Միակնանին ու հանդուգն երեք տարեկանը։
Այդ օրերին բոլորովփն բոլորովին փչացավ մայր գայլի բնավորությունը։ Երեք սիրատարփների վրա էլ մնացել էին նրա ատամների հետքերը։ Սակայն ոչ մի անգամ արուները նույն կերպ չպատասխանեցին նրան, ոչ մի անգամ չփորձեցին պաշտպանվել։ Նրանք միայն ուսն էին դեմ անում էգի ամենակատաղի խածումներին, պոչ էին խաղացնում ու մանրաքայլ պտտվում էին նրա շուրջը՝ ջանալով չափավորել էգի զայրույթը։ Բայց եթե սրա հանդեպ արուները հեզություն էին ցուցաբերում, ապա իրար նկատմամբ դառնում էին չարության մարմնացում։ Երեք տարեկանի վայրագությունը ամեն չափ անցավ։ Հերթական գզվռտոցներից մեկի ժամանակ նա խոյացավ ծեր գայլի վրա այն կողմից, որից նա բան չէր տեսնում, ու բզիկ-բզիկ արեց նրա ականջը։ Բայց միակնանի ծերուկը երիտասարդության և ուժի դեմ օգնության կանչեց իր ամբողջ բազմամյա իմաստությունը և փորձը։ Նրա կուրացած աչքը և սպիներով ակոսված դունչը բավականին պերճախոս կերպով ցույց էին տալիս, թե ինչ տիպի էր այդ փորձը։ Շատ գոտեմարտեր էր մղել նա իր կյանքում, որպեսզի գոնե մի րոպե մտածեր, թե ինչպես պետք է վարվի ինքը հիմա։
Գոտեմարտն սկսվեց ազնվորեն, բայց վերջացավ անազնիվ կերպով։ Սկզբից դժվար էր որոշել ելքը, եթե ծեր ոհմակապետին չմիանար երիտասարդը, որոնք միասին հարձակվեցին հանդուգն երեք տարեկանի վրա։ Նախկին եղբայրակիցների անողոք ժանիքները ամեն կողմից խրվում էին նրա մարմնի մեջ։ Մոռացվեցին այն օրերը, երբ գայլերը միասին էին որս անում, մոռացվեցին միասին սպանած որսերը, երեքին էլ հավասարապես տանջած քաղցը։ Այդ ամենը անցյալին էր պատկանում։ Հիմա նրանց համակել էր սերը՝ քաղցից ավելի խիստ ու դաժան մի զգացմունք։
Անշշուկ, ինչպես ստվերներ, սահելով լուսնից լուսավորված անտառում, նրանք պատահեցին մի արահետի ու անմիջապես էլ քթները մտցրին ձյան մեջ։ Արահետի հետքերը խիստ թարմ էին։ Միակնանին զգույշ առաջ էր գնում, իսկ ընկերուհին հետևում էր քայլ առ քայլ։ Հաստ բարձիկներ ունեցող նրանց լայն թաթերը թավշի պես փափուկ իջնում էին ձյան վրա։ Բայց մեկ էլ Միակնանին մի սպիտակ բան տեսավ նույնքան սպիտակ ձյան հարթության վրա։ Միակնանու սահուն քայլվածքը ծածկում էր նրա շարժումների արագությունը, իսկ հիմա նա սկսեց ավելի արագ ընթանալ։ Նրա առջևում փայլկտում էր մի անորոշ սպիտակ բիծ։
Նա ու էգ գայլը վազում էին մի նեղ անծառ շերտով, որը երկու կողմից երիզված էր մատղաշ եղևնիների բուսուտով ու դուրս էր դալիս գալիս լուսնի լույսով ողողված բացատ։ Ծեր գայլը հասնում էր իր առաջ փայլփլող բծին։ Նրա յուրաքանչյուր ոստյունը կրճատում էր նրանց միջև եղած տարածությունը։ Բայց ահա բոլորովին մոտ է դա։ Եվս մի ոստյուն, և գայլի ատամները կմխրճվեն դրա մեջ։ Սակայն այդ ոստյունը այնուամենայնիվ չեղավ։ Սպիտակ բիծը, որ նապաստակ էր, հենց Միակնանու գլխավերևում թռավ օդ և սկսեց ոստոստել և օրորվել այնտեղ վերևում, առանց դիպչելու գետնին, ասես մի ֆանտաստիկ պար պարելով։
Միակնանին վախեցած փռթկոցով ետ նետվեց ու փակչելով ձյանը՝ ահեղաձայն մռնչաց այդ սարսափելի ու անհասկանալի առարկայի վրա։ Մինչդեռ էգ գայլը բոլորովին հանգիստ շրջանցեց նրան, չափեց իր ոստյունը և ցատկեց ջանալով բռնել նապաստակին։ Նա վեր նետվեց, բայց վրիպեց ու միայն ատամները կափկափեց։ Առաջին ոստյունին հաջորդեց երկրորդը, երրորդը։
Եվ ահա վերջապես էգը գտավ այն, ինչ փնտրում էր։ Գտավ դա ամռանը Մաքենզիի մեջ թափվող գետակի հոսանքն ի վեր վազելիս, մի քանի մղոնի վրա․ հիմա այդ գետակը մինչև քարե հատակը սառել էր ու լռել և ակունքից մինչև ակունքը վերածվել համատարած սառույցի։ Էգը հոգնած սնգսնգոցով վազում էր խիստ առաջ ընկած Միակնանու հետևից և հանկարծ նկատեց, որ մի տեղ կավահողի բարձրադիր ափը կախ է ընկել գետակի վրա։ Էգ գայլը շեղվեց ճանապարհից ու վազեց այդտեղ։ Գարնանային փոթորկահույզ հեղեղները և հալչող ձյունը հարթել էին ափի նեղ ճեղքը ու մի փոքրիկ անձավ ստեղծել այդտեղ։
Էգ գայլը կանգ առավ նրա մուտքի մոտ և ուշադիր զննեց անձավի արտաքին պատը, հետո պտտվեց դրա շուրջը երկու կողմից, մինչև այն կետը, որտեղ զառիթափը վեր Է է ածվում մեղմ թեքության։ Նա ետ դարձավ ու նեղ բացվածքից մտավ անձավը։ Առաջին երեք ոտնաչափը նա ստիպված եղավ սողալ, հետո պատերն ընդլայնվեցին դեպի աջ ու ձախ ու դեպի վեր, և գայլը դուրս եկավ մոտ վեց ոտնաչափ տրամագիծ ունեցող մի փոքր հրապարակ։ Նրա գլուխը համարյա դիպչում Էր էր առաստաղին։ Ներսում չոր էր ու անդորրավետ։ Գազանն սկսեց հետազոտել անձավը, իսկ Միակնանին մուտքի մոտ կանգնած համբերությամբ հետևում Էր էր նրան։ Խոնարհելով գլուխը, ու քիթը համարյա դիպցնելով իրար կպցրած թաթերին՝ Էգը մի քանի անգամ թավալվեց իր շուրջը, չգիտես հոգնած հառաչելով թե մրթմրթալով ծալեց ոտքերը ու փռվեց գետնին՝ գլուխը դեպի մուտքը։ Միակնանին ականջները տնկած՝ ծիծաղում էր նրա վրա, և էգ գայլը տեսնում Էրէր, թե ինչպես Միակնանու պոչի ծայրը բարեմտորեն ետ ու առաջ է գնում սպիտակ բծի՝ անձավի մուտքի ֆոնի վրա։ Նա սրածայր ականջները սեղմեց գլխին, բացեց երախը ու դուրս գցեց լեզուն՝ իր ամբողջ տեսքով կատարյալ բավականություն ու անդորր արտահայտելով։
Միակնանին ուզում Էր էր բան ուտել։ Նա քնեց անձավի մուտքի մոտ, բայց նրա քունը տագնապալի Էր։ էր։ Նա ստեպ-ստեպ արթնանում էր և ականջները սրած՝ ունկնդրում, թե ինչ էր ասում ձյան վրա խաղ անող ապրիլյան վառ արևով ողողված աշխարհը։ Հենց որ Միակնանին սկսում Էր էր նիրհել, նրա ականջներին հասնում Էր էր անտեսանելի առվակների հազիվ լսելի շշունջը, և նա բարձրացնում էր գլուխը՝ լարված ականջ դնելով այդ հնչյուններին։ Արևը դարձյալ երևաց երկնքում, և զարթնող Հյուսիսը իր կոչը հղեց գայլին։ Շուրջ բոլորը ամեն ինչ կյանք էր առնում։ Օդից գարնան հոտ էր գալիս, ձյան տակ ծնունդ էր առնում կյանքը, ծառերն ուռչում էին հյութից, բողբոջները դեն Էին էին գցում սառցե կապանքները։
Միակնանին անհանգիստ նայում էր իր րնկերուհուն, բայց սա տեղից վեր կենալու ոչ մի ցանկություն չէր ցուցաբերում։ Արուն նայեց աջ ու ձախ, տեսավ իրենից քիչ հեռու իրար անցած ճնճղկիկների երամը, վեր կացավ թեթևակի, բայց մի անգամ ևս նայելով ընկերուհուն՝ պառկեց ու նորից նիրհեց։ Մի թույլ տզզոց հասավ նրա լսողությանը։ Նա քնի մեջ մի քանի անգամ թաթը թափահարեց դնչի մոտ, հետո էլ արթնացավ։ Նրա քթի առաջ տզզալով պտտվում էր մի մոծակ։ Խոշոր էր մոծակը, հավանորեն ամբողջ ձմեռն անց էր կացրել մի չոր փչակում, իսկ հիմա արևը դուրս էր հանել նրան ընդարմացումից։ Գայլն ի վիճակի չէր դիմադրելու շրջապատի կանչին և, բացի դրանից, ուտել էր ուզում։
Միակնանին սողաց դեպի իր ընկերուհին ու փորձեց համոզել նրան վեր կենալու, բայց սա միայն գռմռաց նրա վրա։ Դրանից հետո արուն որոշեց մենակ ճամփա ընկնել ու դուրս գալով վառ արևի տակ տեսավ, որ ոտքի տակ ձյունը փուլ է գալիս և ճամփորդությունը հեշտ չի լինի։ Նա վազում Էր էր սառած գետակն ի վեր, որտեղ ծառերի ստվերի տակ եղած ձյունը դեռ պինդ Էր։ էր։ Մի ութ ժամ թափառելուց հետո Միակնանին վերադարձավ մութ երեկոյան՝ առաջվանից ավելի քաղցած։ Հաճախ Էր էր նա որս տեսնում, բայց չէր կարողանում բռնել։ Նապաստակները թեթև-թեթև սուրում էին հալվող ձյան վրայով, իսկ ինքը խրվում էր մեջը ու թպրտում։
Մի տարտամ կասկած ստիպեց Միակնանուն կանգ առնել անձավի մուտքի մոտ։ Այնտեղից տարօրինակ, թույլ ձայներ էին լսվում, որ նման չէին էգ գայլի ձայնին, բայց և մի ծանոթ բան էր զգացվում դրանց մեջ։ Նա զգուշությամբ սողաց ներս ու լսեց իր ընկերուհու նախազգուշացնող մռնչոցը։ Դա չշփոթեց Միակնանուն, բայց և ստիպեց կանգ առնել որոշ հեռավորության վրա․ նրան հետաքրքրում էին այլ ձայներ՝ թույլ, խուլ վնգստոցն ու լացը։
Սակայն կես ժամ հետո Միակնանին վեր կացավ, չարացած մռնչաց անշարժ կծիկի վրա ու թողեց գնաց։ Անցյալում շատ հաճախ էր ստիպված եղել դարանակալ սպասել խոզուկներին, ահա այսպես, առանց որևէ արդյունքի։ Հիմա չէր ուզում ժամավաճառ լինել։ Եվ նա վազեց գնաց գետակի աջ վտակի երկայնքով։ Օրը մթնելու վրա էր, իսկ որոնումները դեռ հաջողություն չէին ունեցել։
Գայլին կառավարում էր հայրության զարթնած բնազդը։ Նա գիտեր, որ ինչ գնով էլ լինի, պետք է ուտելիք գտնել։ Կեսօրին մի սպիտակ կաքավ պատահեց նրան։ Գայլը դուրս նետվեց թփուտից ու դեմ առավ այդ տխմար թռչունին, որ նստած էր կոճղի վրա նրա դնչից մոտ մի ոտնաչափ հեռու։ Նրանք միաժամանակ տեսան իրար։ Թռչունը վախեցած թափահարեց թևերը, բայց գայլը թաթը խփեց նրան, գցեց գետին ու ատամներով բռնեց ճիշտ այն պահին, երբ նա թպրտում Էր էր ձյան վրա ու ջանում թռչել օդ։ Հենց որ Միակնանու ատամները խրվեցին փափուկ մսի մեջ՝ կոտրատելով դյուրաբեկ ոսկորներր, նրա ծնոտներն սկսեցին աշխատել։ Հետո նա հանկարծ մի բան հիշեց և սկսեց վազել դեպի անձավը՝ իր հետ տանելով կաքավին։
Իր անձայն քայլվածքով մի մղոն ևս վազելուց հետո, ստվերի պես սահելով և ուշադիր զննելով գետափի ամեն մի նոր ծալք՝ նա դարձյալ պատահեց նույն խոշոր թաթերի հետքերին։ Այդ հետքերը շարունակվում Էին էին դեպի այն կողմը, որով ընթանում Էր էր իր ճանապարհը, այնպես որ նա պատրաստվեց ուզած րոպեին հանդիպելու այդ թաթերի տիրոջը։
Գայլը զգուշությամբ գլուխը դուրս հանեց ժայռի հետևից, որտեղ գետակը հանկարծ թեքվում էր, և նրա սուր աչքը նկատեց այնպիսի մի բան, որը նրան ստիպեց անմիջապես տափականալ գետնին։ Դա այն գազանն Էրէր, որ մեծ հետքեր Էր էր թողել ձյան վրա՝ մի խոշոր Էգ էգ լուսան։ Սա պառկած էր կծիկ դարձած մի խոզուկի առաջ նույն այն դիրքով, որով վաղ առավոտյան գայլն ինքն էր պառկել մի այդպիսի խոզուկի առաջ։ Եթե մինչ այդ Միակնանուն կարելի էր համեմատել սահող ստվերի հետ, ապա հիմա նա այն ստվերի ուրվականն Էրէր, որն զգույշ, քամու հակառակ կողմից, շրջանցում էր այդ անձայն ու անշարժ զույգին՝ խոզուկին ու լուսանին։
Գայլը պառկեց գետնին, կաքավին դրեց իր կողքը և մի կարճլիկ սոճու փշերի միջից սկսեց ակնասևեռ հետևել նրա աչքի առաջ ծավալվող կյանքի խաղին՝ լուսանին ու խոզուկին, որոնք թեև թաք էին կացել, բայց կենսալի էին և յուրաքանչյուրը պաշտպանում էր իր գոյությունը։ Իսկ այդ խաղի իմաստն այն Էրէր, որ դրա մասնակիցներից մեկը ուզում Էր էր ուտել մյուսին, իսկ այդ մյուսը չէր ուզում կերված լինել։
Ծեր գայլը նույնպես իր թաքստոցից մասնակցեց այդ խաղին՝ հույս ունենալով, որ հանկարծ բախտը կարող է դառնալ իր կողմը, և ինքը ձեռք կբերի ապրելու համար անհրաժեշտ ուտելիք։
Ամեն ինչ կատարվեց միաժամանակ՝ հարված, պատասխան հարված, խոզուկի մերձիմահ կաղկանձ և ցավից շշմած ահագին կատվի ճիչ։ Միակնանին թեթևակի բարձրացրեց գլուխը, սրեց ականջներն ու պարզեց հուզմունքից գողացող պոչը։ Լուսանը ազատություն տվեց իր բնավորությանը՝ մոլեգնորեն հարձակվեց իրեն այդպիսի ցավ պատճառած գազանի վրա։ Բայց խոզուկը խռխռալով, վնգստալով ու ջանալով կծկվել պատռված փորից դուրս թափած փորոտիքը թաքցնելու համար, մի անգամ էլ հարվածեց պոչով։ Խոշոր կատուն դարձյալ ցավից ծղրտաց ու ֆշշալով ետ նետվեց. նրա ամբողջովին փշապատ քիթը այժմ նման էր ասեղի բարձիկի։ Նա թաթերով քերծում էր քիթը՝ աշխատելով ազատվել կրակի պես այրող այդ նետերից, դունչը կոխում էր ձյան մեջ, քսում ճյուղերին, ցատկում առաջ, ետ, աջ ու ձախ՝ սաստիկ ցավից ու վախից խելքը կորցրած։
Շարունակելով ֆշշալ՝ լուսանը ջղաձգորեն թափահարում էր իր կարճլիկ պոչը, հետո էլ քիչ-քիչ հանդարտվեց։ Միակնանին, որ շարունակում էր հետևել նրան, հանկարծ ցնցվեց ու փշաքաղվեց. լուսանը հուսահատ ոռնոցով նետվեց բարձր օդ ու թողեց փախավ ամեն մի ոստյունի հետ սուր ճչալով։ Եվ միայն այն ժամանակ, երբ նա անհետացավ ու նրա կաղկանձը մարեց հեռվում, Միակնանին սիրտ արեց առաջանալու։ Նա այնքան զգույշ էր քայլում, որ կարծես ամբողջ ձյան վրա սփռված էին ամեն րոպե իր թաթերի փափուկ բարձիկների մեջ մխրճվելու պատրաստ ասեղներ։ Խոզուկր Խոզուկը խելահեղ կաղկանձով և ատամների կափկափումով դիմավորեց գայլի երևալը։ Նա կարողացավ մի կերպ կծկվել, բայց դա նախկին անթափանց կծիկը չէր արդեն. պատառոտված մկանները չէին ենթարկվում նրան, նա համարյա երկու կտոր էր արված և արնաքամ էր լինում։
Միակնանին երախով առնում ու մեծ հաճույքով կուլ էր տալիս արնաթաթախ ձյունը։ Սակայն այդպիսի նախաճաշից հետո նրա քաղցը սաստկանում էր միայն, բայց նա իզուր հո չէր ապրել աշխարհում․ կյանքը սովորեցրել էր նրան զգույշ լինել։ Սպասել էր պետք։ Եվ նա պառկեց խոզուկի առաջ, իսկ սա ատամներն էր կրճտում, խռխռում ու կամացուկ կաղկանձում էր։ Մի քանի րոպե անց Միակնանին նկատեց, որ խոզուկի փշերը կամացկամաց իջնում են, և նրա ամբողջ մարմնով սարսուռ է անցնում։ Հետո սարսուռը միանգամից կտրվեց։ Երկար ատամները կափկափեցին վերջին անգամ, փշերն իջան, մարմինը թուլացավ և այլևս չշարժվեց։
Երբ նա իր բեռը ներս քաշեց որջը, մայր գայլը զննեց դա, բարձրացրեց գլուխը և լիզեց արուի վիզը։ Բայց դրանից անմիջապես հետո նա թեթևակի մռնչաց՝ ձագերից հեռու վանելով նրան. ճիշտ է, այս անգամ մռնչոցը այնքան էլ չար չէր, դրանից ավելի շուտ ներողություն էր լսվում, քան թե սպառնալիք։ Իր սերնդի հորից զգացած բնազդական վախը աստիճանաբար չքվում էր։ Միակնանին իրեն պահում էր հայր գայլին պարտ ու պատշաճ և Էգի աշխարհ բերած ձագերին լափելու ապօրինի ցանկություն չէր ցուցաբերում։
== Գլուխ III։ Գորշ ձագը ==
Ի դեպ, նա շատ շուտ նկատեց, որ իր աշխարհի պատերից մեկը տարբերվում է մյուսներից. այնտեղ անձավից դուրս գալու ելք կար և այդտեղից լույս էր գալիս։ Նա շատ ավելի վաղ հայտնաբերեց, որ այդ պատը նման չէ մյուսներին, քան նրա մեջ կառաջանային մտքեր ու գիտակցված ցանկություններ։ Այդ պատը անհաղթահարելի կերպով հրապուրում էր գորշուկին դեռ այն ժամանակ, երբ նա չէր կարող տեսնել դա։ Այդտեղից եկող լույսն ընկնում էր նրա սեղմված կոպերին, և տեսողական նյարդերը պատասխանում էին այնպիսի հաճելի ու միաժամանակ տարօրինակ զգացողություն առաջացնող այդ տաքուկ կայծերին։ Նրա մարմնի, այդ մարմնի ամեն մի բջջի կյանքը, հենց նրա էությունը կազմող ու նրա կամքից անկախ գործող կյանքը մղվում էր դեպի այդ լույսը, հրապուրում այնտեղ այնպես, ինչպես բույսի քիմիական բարդ կազմությունն է ստիպում նրան շրջվել դեպի արևը։
Գիտակցության նշույլներն առաջանալուց դեռ շատ առաջ գայլի ձագը ստեպ-ստեպ սողում էր դեպի անձավի ելքը։ Քույրերն ու եղբայրները ետ չէին մնում նրանից։ Եվ կյանքի այդ շրջանում նրանցից և ոչ մեկը չէր քաշվում հետևի պատի մութ անկյունները։ Լույսը ձգում էր նրանց, կարծես բույս լինեին, կյանք կոչվող քիմիական պրոցեսը լույս էր պահանջում։ Լույսը նրանց գոյության անհրաժեշտ պայմանն էր, և նրանց փոքրիկ մարմինները ձգտում էին դեպի լույսը, ինչպես խաղողի վազի մկրատներըմատները, առանց մտածելու, հնազանդվելով միայն բնազդին։ Հետագայում, երբ յուրաքանչյուրի մեջ սկսեց անհատականություն երևան գալ, երբ ամեն մեկի մեջ դրսևորվեցին ցանկություններ ու գիտակցված հակումներ, լույսին ձգտելը ուժեղացավ միայն։ Անընդհատ սողում ու մղվում էին դեպի լույսը, և մայրն ստիպված էր հաճախ ետ քշել նրանց։
Ահա այդ ժամանակ էլ գորշուկն իմացավ իր մոր մյուս հատկությունները, բացի փափուկ ու շոյող լեզվից։
Օրավուր գորշուկն ավելի կատաղի էր դառնում։ Նրա մռնչոցը ավելի խռպոտ ու բարձր էր, քան եղբայրներինն ու քույրերինը, լակոտային մոլեգնության բռնկումները ավելի սոսկալի։ Նախ նա սովորեց թաթի ճարպիկ հարվածով գցել նրանց մեջքի վրա։ Ու հենց նա էլ ամենից առաջ բռնեց մյուս ձագի ականջը և սկսեց քաշքշել, այս ու այն կողմ տանել նրան՝ կատաղաբար գռմռալով սեղմ ծնոտների արանքից։ Եվ, ի՜նչ խոսք, որ նա մյուս ձագերից ավելի սկսեց անհանգստացնել մորը, որը ջանում էր շառավիղներին հեռացնել անձավի մուտքից։
Օր օրի վրա լույսը ավելի ու ավելի էր գորշուկին հրապուրում։ Րոպեն մեկ նա սկսում էր թափառել անձավում՝ ջանալով դուրս գալ այդտեղից և րոպեն մեկ ետ էին հրում նրան։ ճիշտ Ճիշտ է, նա չէր իմ անում, որ դա ելք է։ Նրա մտքով չէր էլ անցնում, թե կան տարբեր մուտքեր ու ելքեր, որոնք տանում են մի տեղից մյուսը։ Ընդհանրապես նա գաղափար չուներ այլ վայրերի գոյության մասին, իսկ այդ տեղերը հասնելու միջոցների վերաբերյալ առավել ևս։ Այդ պատճառով էլ անձավի ելքը թվում էր նրան պատ՝ լույսի մի պատ։ Այն, ինչ արևն էր ազատության մեջ ապրողների համար, նրա համար էլ այդ պատն էր նրա աշխարհի արևը։ Այդ պատը քաշում էր նրան, ինչպես կրակն է քաշում թիթեռին։ Նա անընդհատ ձգտում էր հասնել այդտեղ։ Նրա մեջ արագ աճող կյանքը մղում էր նրան դեպի լույսի պատը։ Նրա մեջ ծվարած կյանքը իմանում էր, որ դա աշխարհ մտնելու միակ ուղին է, այն ուղին, ուր նրան կանխորոշված է մտնել։ Բայց նա ինքը ոչինչ չգիտեր այդ մասին։ Նա չէր իմանում, որ գոյություն ունի արտաքին աշխարհ։
Լույսի այդ պատը մի տարօրինակ հատկություն ուներ։ Նրա հայրը (իսկ գորշուկն արդեն ընդունել էր նրան որպես իր աշխարհի բնակիչներից մեկը՝ մորը նման այդ արարածին, որը լույսի մոտ է քնում և ուտելիք է բերում). նրա հայրը սովորություն ուներ ուղղակի անցնել այդ հեռավոր լուսեղեն պատից ու անհետանալ այն կողմում։ Գորշուկը չէր կարողանում հասկանալ այդ։ Մայրը թույլ չէր տալիս նրան մոտենալ այդ լուսավոր պատին, բայց նա մոտենում էր անձավի մյուս պատերին, և ամեն անգամ նրա նուրբ քիթը դիպչում էր մի պինդ բանի։ Եվ դա ցավ էր պատճառում։ Ուստի մի քանի այդպիսի ուղևորություններից հետո պատերի հետազոտությունը դադարեց։ Առանց երկար մտածելու, նա հոր անհետանալը համարեց նրա բնորոշ հատկությունը, ինչպես որ կաթն ու մսե ծամոնը մոր բնորոշ հատկությունն էին։
Երբ գորշուկը մի քիչ ամրացավ և կրկին սկսեց հետաքրքրվել հեռավոր սպիտակ պատով, տեսավ, որ իր աշխարհի բնակիչները խիստ պակասել են։ Մնացել էր միայն մի քույր, մյուսներն անհետացել էին։ Հենց որ նրա ուժերը վերականգնվեցին, նա սկսեց խաղալ, բայց խաղալ միայնակ, որովհետև քույրը ո՛չ գլուխը կարող էր բարձրացնել, ո՛չ էլ շարժվել։ Գորշուկի փոքրիկ մարմինը կլորացել էր այն մսից, որ ուտում էր հիմա. իսկ քրոջ համար ուտելիքը հասավ շատ ուշ։ Նա շարունակ քնում էր, և մորթիով պատած կմախքի նմանող նրա փոքրիկ մարմնի մեջ տրոփող կյանքի կայծը հետզհետե ավելի թույլ էր փայլփլում և ի վերջո հանգավ։
Հետո էլ եկավ մի Ժամանակ, երբ Միակնանին դադարեց երևալ պատի միջով ու չքվել նրա հետևում, թափուր մնաց այն տեղը, ուր քնում էր նա անձավի մուտքի մոտ։ Դա տեղի ունեցավ երկրորդ նվազ դաժան քաղցի վերջում։ Մայր գայլը դիտերգիտեր, թե ինչու Միակնանին չվերադարձավ որջ, բայց չէր կարող գորշուկին պատմել, թե ինչ էր տեսել ինքը։
Որս ճարելու համար գնալով գետակի ձախ ճյուղն ի վեր՝ այնտեղ, ուր լուսանն էր ապրում, մայր գայլը պատահեց Միակնանու երեկվա հետքին։ Եվ այնտեղ, ուր հետքերը վերջանում էին, նա գտավ Միակնանուն, ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել էր նրանից։ Շուրջը եղած ամեն ինչից երևում էր քիչ առաջ տեղի ունեցած մենամարտը և որ լուսանը շահելով այդ մենամարտը՝ քաշվել էր իր բույնը։ Մայր գայլը որոնեց ու գտավ այդ որջը, բայց դատելով նշաններից՝ լուսանն այդտեղ էր, և գայլը սիրտ չարեց ներս մտնել։
Այն օրերին, երբ մայրն սկսեց դուրս գալ որջից ու գնալ որսի, գորշուկն արդեն հասու եղավ այն օրենքին, ըստ որի արգելվում էր մոտենալ անձավի դռանը։ Այդ օրենքը շատ անգամ ներշնչել էր նրան մայրը՝ հրելով մերթ քթով, մերթ թաթով, և հենց նրա մեջ էլ սկսում էր զարգանալ վախի բնազդը։ Իր ամբողջ կարճատև կյանքում նա անձավում ոչ մի անգամ չէր պատահել այնպիսի բանի, որը կարողանար վախեցնել նրան. և այնուամենայնիվ նա գիտեր, թե ինչ բան է վախը։ Վախը գորշուկին էր անցել հեռավոր նախնիներից՝ հազար հազարավոր կյանքերի միջոցով։ Դա մի ժառանգություն էր, որ անմիջականորեն ստացել էր նա Միակնանուց ու իր մորից, բայց սրանց ևս իր հերթին անցել էր դա մինչ այդ եղած գայլերի ամբողջ սերնդի միջոցով։ Վախը հյուսիսի ժառանգությունն է, և ոչ մի գազանի վիճակված չէ ազատվել դրանից կամ փոխել դա ոսպնապուրի հետ։
Այպիսով Այսպիսով գորշուկը ճանաչում էր վախը, թեև չէր հասկանում դրա էությունը։ Նա հավանորեն հաշտվել էր դրա հետ, որպես կյանքի հարուցած պատնեշներից մեկի։ Իսկ որ այդպիսի պատնեշներ գոյություն ունեն, նա արդեն առիթ էր ունեցել համոզվելու. նա քաղց էր զգացել և հնարավորություն չունենալով հագեցնել այն՝ դեմ էր առել իր ցանկությունների արգելակին։ Անձավի պինդ պատերը, մոր քթի ուժգին հրումները, նրա թաթի խորտակիչ հարվածը և չհագեցած քաղցը մշակել էին նրա մեջ այն հավատը, թե աշխարհում թույլ է տրված ոչ ամեն ինչ, թե կյանքում կան բազմաթիվ սահմանափակումներ ու արգելքներ։ Եվ այդ սահմանափակումներն ու արգելքները օրենք էին։ Ենթարկվել դրանց, նշանակում էր խուսափել ցավից ու կենսական ամեն տեսակ բարդություններից։
Այդ ամենի մասին գորշուկն այնպես չէր մտմտում, ինչպես մարդիկ են մտմտում։ Նա պարզապես շրջապատը բաժանել էր երկու մասի՝ այն, որ ցավ է պատճառում, և այն, որ ցավ չի պատճառում, և բաժանելուց հետո աշխատում էր խուսափել ցավ պատճառող ամեն ինչից՝ այսինքն արգելքներից ու պատնեշներից, և օգտվել միայն կյանքի տված պարգևներից և ուրախություններից։
Գորշուկի մազերը փշաքաղվեցին, բայց նա ձայն չհանեց։ Ինչի՞ց նա կռահեց, որ ի պատասխան այդ հնչյունների՝ պետք է փշաքաղվել։ Անցյալից նա այդպիսի փորձ չուներ, և այնուամենայնիվ այդպես դրսևորվեց նրա վախը, որի բացատրությունը կարելի չէր գտնել ապրված կյանքում։ Սակայն վախին ուղեկցեց մի բնազդական ցանկություն ևս՝ թաքնվելու, սուս կենալու ցանկությունը։ Սոսկումը համակեց գորշուկին, բայց նա մնաց պառկած՝ անշշուկ, առանց շարժվելու, քարացած, ասես մեռել։ Մայրը վերադառնալով տուն և շատակերիկի հետքերի հոտն առնելով մռնչաց, ներխուժեց անձավ ու իր համար անսովոր քնքշանքով սկսեց լիզել ու փաղաքշել գորշուկին։ Եվ սա էլ հասկացավ, որ կարողացել էր խույս տալ սաստիկ ցավից։
Բայց նրա մեջ գործում էին նաև ուրիշ ուժեր, որոնցից գլխավորը աճում էր։ Բնազդն ու օրենքը պահանջում էին նրանից հնազանդվել, իսկ աճումը անհնազանդություն էր պահանջում։ Մայրն ու վախը ստիպում էին հեռու մնալ սպիտակ պատից, բայց աճը կյանք է, իսկ կյանքին կանխորոշված է մշտնջենապես ձգտել դեպի լույսը, և ոչ մի պատնեշով կարելի չէր կասեցնել ալիքները կյանքի, որ բարձրանում էր նրա մեջ, բարձրանում էր ամեն մի կերված մսակտորի հետ, ամեն անդամ անգամ օդ շնչելու հետ։ Եվ վերջապես վախն ու հնազանդությունը նետվեցին մի կողմ կյանքի ճնշման տակ, և մի գեղեցիկ օր էլ գորշուկը անվստահ ու անհամարձակ քայլերով ուղղվեց դեպի անձավի դուռը։
Ի հակադրություն այլ պատերի, որոնց բախվելու առիթ ունեցել էր նա, թվում էր, թե այդ պատը նահանջում է ու նահանջում, որքան որ նա մոտենում է դրան։ Փոքրիկ, քնքուշ քիթը հետախուզաբար առաջ պարզած՝ նա սպասում էր, թե կբախվի պինդ մակերեսի. բայց պարզվեց, որ այդ պատը նույնքան թափանցիկ ու անցանելի է, որքան լույսը։ Գորշուկը մտավ այն բանի մեջ, որը պատ էր թվում նրան, և սուզվեց այդ պատը կազմող նյութի մեջ։
Հիմա, երբ սոսկալի անհայտությունը ազատ արձակեց գայլի ձագին, նա մոռացավ նրա բոլոր սարսափները. հետաքրքրութուն էր միայն զգում այն ամենի նկատմամբ, ինչ շրջապատում էր իրեն։ Նա դիտեց իր տակի խոտը, քիչ հեռվի հապալասի թուփը, չորացած սոճու բունը, որ ցցված էր ծառերով շրջապատված բացատի եզրին։ Սոճու հետևից մի սկյուռ վազեց ուղիղ դեպի գորշուկն ու սարսափեցրեց նրան։ Գայլի ձագը տափեց գետնին ու մռնչաց։ Բայց սկյուռը ավելի սարսափեց, արագ մագլցեց ծառը և հասնելով անվտանգ տեղ՝ բարկացած սկսեց ծվծվալ։
Դա քաջություն տվեց գորշուկին, և փայտփորիկը, որին հանդիպեց դրանից անմիջապես հետո, սարսուռ պատճառեց նրան, այնուամենայնիվ նա վստահ շարունակեց իր ուղին։ Այդ վստահությունն աճեց այն աստիճան, որ երբ մի հանդուդն հանդունգն թռչուն ցատկեց գորշուկի մոտ, սա խաղ անելով՝ թաթիկը պարզեց դեպի նա։ Ի պատասխան դրան, թռչունը ցավագին կտցահարեց նրա քիթը․ սա խիստ կծկվեց ու ճչաց։ Թռչունը վախեցավ նրա ձայնից և անմիջապես օդ բարձրացավ։
Գորշուկը ուսանում էր։ Նրա փոքրիկ, թույլ ուղեղը թեև անգիտակցաբար, բայց և եզրակացություն արեց։ Լինում են իրերը կենդանի ու անկենդան։ Եվ կենդանի իրերից պետք է զգուշանալ։ Անկենդանները միշտ մնում են տեղում, իսկ կենդանի իրերը շարժվում են, և առաջուց երբեք չի կարելի իմանալ, թե ինչ կարող են անել։ Նրանցից պետք է սպասել ամեն տեսակ անակնկալ, նրանց նկատմամբ պետք է աչալուրջ լինել, զգույշ։
== Գլուխ V։ Որսի օրենքը ==
Ապշեցուցիչ արագությամբ էր զարգանում գորշուկը։ Երկու օր նա հանգստացավ, ապա նորից մեկնեց ուղևորության։ Այս անգամ նա հանդիպեց փոքրիկ աքիսին, որի մայրը հոշոտվել էր իր օգնությամբ, և հոգ տարավ, որ ձագն էլ մեկնի մոր հետևից։ Բայց հիմա նա արդեն չմոլորվեց և երբ հոգնեց, անձավի ճամփան գտավ ու պառկեց քնեց։ Դրանից հետո գորշուկը ամեն օր ելնում էր զբոսնելու և ամեն անgամ անգամ ավելի հեռուն էր գնում։
Նա վարժվեց ճիշտ համաչափել իր ուժն ու թուլությունը՝ հաշվի առնելով, թե երբ պետք է խիզախություն ցուցաբերի, իսկ երբ զգուշություն։ Պարզվեց, որ զգույշ պետք է լինել միշտ, բացի այն հազվագյուտ դեպքերից, երբ սեփական ուժերին վստահ լինելը թույլատրում է ազատություն տալ վայրազությանն ու ագահությանը։
Նորից վրա հասավ քաղցը, և հիմա գորշուկը արդեն միանգամայն գիտակցաբար էր զգում դրա տանջանքները։ Մայր գայլը բոլորովին նիհարեց որս որոնելուց։ Համարյա ամբողջ ժամանակն անցկացնելով որսորդությամբ, այն էլ մեծ մասամբ անհաջող, նա հազվադեպ էր գալիս անձավ քնելու։ Այս անգամ քաղցը թեև երկար չտևեց, բայց սարսափելի էր։ Գորշուկը ոչ մի կաթիլ կաթ չէր կարող ծծել մոր պտուկներից, իսկ միս վաղուց չէր ընկնում նրա ճանկը։
Առաջ նա որս էր անում զվարճանալու համար, ի սեր այն հաճույքի, ինչ որսն է պատճառում․ իսկ հիմա իսկապես ձեռնամուխ եղավ դրան, բայց և այնպես բախտը չէր բանում։ Սակայն անհաջողությունները նպաստում էին միայն գորշուկի զարգացմանը։ Նա ավելի ջանախնդիր կերպով էր ուսումնասիրում սկյուռի սովորույթները և ավելի մեծ ջանք թափում աննկատելիորեն նրան մոտենալու համար։ Հետամուտ էր լինում դաշտամկներին և սովորեց փորել ու հանել նրանց իրենց բներից։ Շատ նոր բաներ իմացավ փայտփորիկի և այլ թռչունների մասին։ Եվ ահա եկավ այն ժամանակը, երբ գորշուկն արդեն չէր թաքնվում թփերի մեջ, երբ տեսնում էր բազեի ստվերը գետնի վրայով սահելիս։ Նա դարձավ ավելի ուժեղ ու փորձված, մեծ վստահություն զգաց իր մեջ։ Բացի դրանից, քաղցր քաղցը կատաղեցրեց նրան։ Հիմա նա նստում էր բացատի կենտրոնում, ամենաաչքի ընկնող տեղն ու սպասում, թե բազեն երբ կիջնի իր մոտ։ Այնտեղ՝ նրա գլխավերևում, կապուտակ երկնքում, թռչում էր ուտելիքը, այն ուտելիքը, որ այնքան համառորեն պահանջում էր իր փորը։ Սակայն բազեն հրաժարվում էր մարտն ընդունել, և գորշուկը քաշվում էր թավուտը՝ հիասթափությունից ու քաղցից լալագին նվալով։
Քաղցը վերջացավ։ Մայր գայլը միս բերեց տուն։ Անսովոր էր այդ միսը՝ բոլորովին նման չէր այն մսին, որ առաջ բերում էր։ Լուսանի ձագ էր դա՝ արդեն մեծացած, բայց ոչ այնպես խոշոր, ինչպես գորշուկը։ Եվ ամբողջ միսը հատկացված էր գորշուկին։ Մայրն արդեն կարողացել էր հագեցնել իր քաղցը, թեև որդին չէր էլ կասկածում, որ դրա համար պետք էր եղել լուսանի ամբողջ սերունդը։ Նա չէր կասկածում և այն, թե ինչքան օրհասական մի արարք էր ստիպված եղել կատարել մայրը։ Գորշուկը միայն այն էր իմանում, որ թավշանման մորթիով փոքրիկ լուսանը միս էր և ուտում էր այդ միսը՝ մեծ հաճույք ստանալով կուլ տված յուրաքանչյուր կտորից։
Միջօրեի արևի վառ շողերի մեջ գորշուկը տեսավ էգ լուսանին անձավի մուտքի մոտ գետնին կպած։ Նրա մեջքի մազերը փշաքաղվել էին։ Սարսափն էր նայում գորշուկի աչքերին. նա հասկացավ այդ՝ չսպասելով բնազդի հուշելուն։ Եվ եթե նույնիսկ բավականին ահեղ չլիներ լուսանի տեսքը, ապա նրա խռպոտ վնգստոցից լսվող ցասումը խիստ պերճախոս էր։
Գորշուկի մեջ ամրացող կյանքն ասես առաջ մղեց նրան։ Նա մռնչաց ու քաջաբար կանգնեց մոր կողքին։ Բայց նրան խայտառակ կերպով ետ մղեցին։ Ցածլիկ մուտքր մուտքը թույլ չէր տալիս լուսանին ոստյուն կատարել, ուստի նա սահեց անձավ. բայց գայլը խոյացավ նրա վրա ու սեղմեց գետնին։ Շատ քիչ բան կարողացավ հասկանալ գորշուկն այդ գոտեմարտից։ Նա լսում էր միայն մռնչյուն, ֆշշոց ու սուր վնգստոց։ Երկու գազանն էլ թավալվում էին գետնի վրա. լուսանը պատառոտում էր իր հակառակորդին ատամներով ու ճիրաններով, իսկ գայլը կարող էր գործի դնել միայն ատամները։
Գորշուկը ոստնեց դեպի լուսանը և ցասումնալից մռնչյունով կառչեց հետևի ոտքից։ Իր մարմնի ծանրությամբ նա, ինքն էլ չիմանալով, խանգարում էր նրա շարժումներին և օգնում մորը։ Պայքարը նոր ընթացք ստացավ. մարտնչողները տրորեցին իրենց տակ գորշուկին, որն ստիպված եղավ ծնոտները բացել։ Բայց ահա երկու մայրերը հեռացան իրարից, և լուսանը նախքան գայլի հետ նորից գուպարի բռնվելը, իր զորեղ թաթով խփեց գորշուկին, ճեղքեց նրա ուսը մինչև ոսկորն ու շպրտեց նրան դեպի պատը։ Հիմա մարտնչողների մռնչոցին միացավ և աղերսագին լացը։ Սակայն գոտեմարտն այնքան երկարաձգվեց, որ գորշուկը բավականաչափ ժամանակ ունեցավ մի կուշտ լաց լինելու և արիության նոր զեղում զգալու համար։ Գոտեմարտի վերջում նա նորից կառչեց լուսանի հետևի ոտքից՝ զայրագին մռնչալով սեղմած ծնոտների միջից։
Գորշուկի ուսը դեռևս ցավում էր, և նա դեռ երկար ժամանակ կաղալով էր ման գալիս։ Բայց այդ ժամանակամիջոցում փոխվեց նրա վերաբերմունքը աշխարհի հանդեպ։ Հիմա նա մեծ վստահությամբ էր պահում իրեն, հպարտության զգացումով, որը ծանոթ չէր նրան լուսանի հետ մարտի բռնվելուց առաջ։ Նա համոզվեց, որ կյանքը դաժան է. նա մասնակցել էր գոտեմարտին, ատամները կոխել թշնամու մարմնի մեջ ու կենդանի մնացել։ Եվ դա համարձակություն տվեց նրան․ նրա մեջ երևան եկավ նույնիսկ տաքարյունություն, որն առաջ չկար։ Նա դադարեց անհամարձակ լինելուց և արդեն չէր վախենում փոքր գազաններից. սակայն անհայտը իր գաղտնիքներով ու սարսափներով առաջվա պես իշխում էր նրան ու չէր դադարում ընկճել։
Գորշուկն սկսեց ուղեկցել մորը որսի գնալիս և շատ անգամ տեսավ, թե ինչպես է նա սպանում որսը, և ինքն էլ էր մասնակցում դրան։ Նա տարտամորեն սկսում էր հասու լինել ավարառության օրենքին։ Կյանքում կա երկու ցեղ՝ իր սեփականը և օտարը։ Առաջինին պատկանում են ինքը ու մայրը, երկրորդին՝ մնացած բոլոր շարժվելու ունակությամբ օժտված արարածները։ Բայց դրանք էլ իրենց հերթին միասնական չեն։ Դրանց մեջ կան ոչ գիշատիչներ և մանր գիշատիչներ, որոնց սպանում և ուտում են իր ցեղակիցները. և կան թշնամիներ, որոնք սպանում և ուտում են իր ցեղակիցներին կամ իրենք են ընկնում դրանց ճանկը։ Այս սահմանագծումից էլ կազմվում է օրենքը։ Կյանքի նպատակը ավարառությունն է։ Կյանքի էությունը ավարառությունն է։ Կյանքր կյանքով է սնվում։ Աշխարհի բոլոր կենդանի արարածները բաժանվում են երկու մասի՝ այն, որոնք ուտում են, և այն, որոնց ուտում են։ Եվ այդ օրենքն ասում էր՝ _կեր_ ''կեր'' կամ _քեզ կուտեն_։ ''քեզ կուտեն''։ Գորշուկը չէր կարող հստակ ու որոշակի ձևակերպել այդ օրենքը և չէր փորձում եզրակացություն հանել դրանից։ Նա նույնիսկ չէր մտածում այդ մասին, այլ պարզապես ապրում էր ըստ նրա թելադրանքի։
Գորշուկն այդ օրենքի ազդեցությունը տեսնում էր ամենուրեք։ Նա կերել էր կաքավի ճուտերին։ Բազեն կերել էր դրանց մորը և ուզում էր ուտել իրեն՝ գորշուկին։ Հետագայում, երբ գորշուկն աճեց, ցանկացավ ուտել բազեին։ Նա կերավ լուսանի ձագին։ Մայր լուսանը կուտեր գորշուկին, եթե ինքը չսպանվեր և չուտվեր։ Այդպես էլ ընթանում էր դա։ Գորշուկի շուրջը եղած ամենայն կենդանի արարած ապրում էր ըստ այդ օրենքի, որի մի փոքրիկ մասնիկն էր և ինքը։ Գիշակեր էր նա, սնվում էր միայն մսով՝ կենդանի մսով, որը խույս էր տալիս նրանից, սլանում էր օդ, մագլցում ծառերը, թաքնվում գետնի տակ կամ կռվի բռնվում իր հետ, երբեմն էլ փախուստի մատնում նրան։
Սպիտակ Ժանիքը գնաց մոր հետևից ու պառկեց նրա կողքին։ Սաղմոնի Լեզուն ձեռքը պարզեց դեպի գորշուկն ու գցեց մեջքի վրա։ Կիչին վախեցած նայում էր նրանց։ Սպիտակ Ժանիքն զգաց, որ վախը կրկին պաշարում է իրեն։ Սա չկարողացավ զսպել ու մռնչաց, բայց արդեն չհամարձակվեց կծել։ Կեռանման չռած մատներ ունեցող ձեռքը սկսեց քորել նրա փորը և կողքից կողք շուռ տալ։ Ոտքերը վեր ցցած՝ մեջքի վրա պառկելը անմիտ բան էր ու նվաստացուցիչ։ Բացի դրանից, Սպիտակ Ժանիքը անօգնական էր զգում իրեն, և նրա ամբողջ էությունն ընդվզում էր այդպիսի նվաստացման դեմ։ Բայց ճա՜րն ինչ... Եթե այդ մարդը ուզենա ցավ պատճառել իրեն, ապա ինքը նրա իշխանության տակ է։ Կարելի՞ է միթե մի կողմ նետվել, երբ չորս ոտքերդ էլ ճոճվում են օդի մեջ։ Եվ այնուամենայնիվ հնազանդությունը գերիշխեց վախին, և Սպիտակ Ժանիքը սահմանափակվեց խուլ մռնչյունով։ Մռնչոցը չէր կարող խեղդել, սակայն մարդը չբարկացավ ու չխփեց գլխին։ Եվ որքան էլ տարօրինակ լինի, Սպիտակ Ժանիքը մի անբացատրելի բավականություն զգաց, երբ մարդու ձեռքը շոյում էր նրա մազերը ետ ու առաջ։ Շրջվելով կողքի վրա՝ նա դադարեց մռնչալ։ Մատներն սկսեցին քերել ու քորել նրա ականջի տակը, իսկ դրանից հաճելի զգացողությունը սաստկացավ միայն։ Եվ երբ վերջապես մարդը մի անգամ ևս շոյեց նրան ու հեռացավ, Սպիտակ Ժանիքը վերջնականապես գոտեպնդվեց։ Նա դեռ շատ անգամ էր վախ զգալու մարդուց, բայց նրանց միջև բարեկամական հարաբերությունները ծնունդ առան այդ րոպեներին։
Քիչ Ժամանակ հետո Սպիտակ ժանիքը Ժանիքը լսեց տարօրինակ ձայների մոտենալը։ Նա արագ կռահեց, որ այդ ձայները մարդկանցից են ելնում։ Շարան կազմած՝ արահետ մտավ հնդկացիների ամբողջ ցեղը, որ տեղափոխվում էր մի նոր վայր։ Կլինեին մոտ քառասուն մարդ՝ ճամբարային գույքի ծանրության տակ կռացած տղամարդիկ, կանայք ու երեխաներ։ Նրանց հետևից գալիս էին բազմաթիվ շներ, և բոլոր շները, բացի լակոտներից, նույնպես բարձված էին տարբեր բեռներով։ Ամեն մի շան մեջքի վրա կար քսանից երեսուն ֆունտ քաշ ունեցող իրերի պարկ։
Սպիտակ Ժանիքը դեռ երբեք շուն չէր տեսել, բայց անմիջապես զգաց, որ դրանք շատ քիչ են տարբերվում իր սեփական ցեղից։ Գորշուկի ու նրա մոր հոտն առնելով՝ շները անմիջապես ապացուցեցին, թե որքան աննշան է այդ տարբերությունը։ Սկսվեց իրարանցումը։ Սպիտակ Ժանիքը ամբողջովինվ, ամբողջովին փշաքաղված՝ մռնչում ու գռմռում էր ամեն կողմից իրեն շրջապատած երախաբաց շների վրա։ Շները գետին գլորեցին գորշուկին, բայց սա շարունակում էր կծել ու ծվատել նրանց ոտքերն ու փորը՝ միաժամանակ զգալով, թե ինչպես շների ատամները խրվում են իր մարմնի մեջ։ Խլացուցիչ հաչոց բարձրացավ։ Գորշուկը լսում էր իրեն օգնության մղվող Կիչիի մռնչոցը, լսում էր մարդկանց ճիչեր, մահակների հարվածներ և այդ հարվածներն ստացող շների վնգստոց։
Մի քանի վայրկյան հետո գորշուկը դարձյալ ոտքի վրա էր։ Նա տեսավ, թե ինչպես մարդիկ մահակներով ու քարերով քշում են շներին՝ պաշտպանելով, փրկելով իրեն այդ արարածների ահարկու ժանիքներից, որոնք այնուամենայնիվ ինչ֊որ բանով տարբերվում էին գայլերի ցեղից։ Ու թեև գորշուկը չէր կարող պատկերացնել մի այնպիսի վերացական հասկացություն, ինչպես արդար հատուցումը, այնուամենայնիվ նա յուրովի զգաց մարդու արդարացիությունը և ընդունեց նրան որպես մի արարածի, որը օրենք է սահմանում ու հետևում է դրա կատարմանը։ Նա գնահատեց նաև այն եղանակը, որով մարդիկ ստիպում են ենթարկվել իրենց օրենքներին։ Նրանք չէին կծում ու ճիրաններ չէին գործադրում, ինչպես մյուս բոլոր գազանները, այլ օգտագործում էին անշունչ իրերի ուժը։ Անշունչ իրերը ենթարկվում էին նրանց կամքին, այդ տարօրինակ արարածների նետած քարերն ու մահակները օդ էին սլանում կենդանի էակների պես, և զգալի հարվածներ հասցնում շներին։
Այդ իշխանությունը արտասովոր, աստվածային էր թվում Սպիտակ Ժանիքին, դուրս էր գալիս ամենայն հնարավորի սահմանից։ Սպիտակ Ժանիքը իր խառնվածքով իսկ չէր կարող կասկածել, թե գոյություն ունեն աստվածներ, լավագույն դեպքում զգում էր, թե կան անըմբռնելի բաներ։ Սակայն այն ակնածանքն ու սարսուռը, որ ներշնչում էին նրան մարդիկ, նման էին այն ակնածանքին ու սարսուռին, որ կզգար մարդը լեռան գագաթից երկրի վրա կայծակներ արձակող աստվածություն տեսնելիս։
Ահա վերջին շունն էլ թողեց ու փախավ մի կողմ, իրարանցումը վերջացավ, և Սպիտակ Ժանիքն սկսեց լիզել վերքերը՝ մտածելով առաջին անգամ ոհմակի հետ շփում ունենալու և առաջին անդամ անգամ նրա դաժանությանը ծանոթանալու մասին։ Մինչև հիմա նրան թվում էր, թե իրենց ամբողջ ցեղը կազմված է Միակնանուց, մորից ու իրենից։ Իրենք երեքով առանձին մի խումբ էին։ Բայց մեկ էլ, բոլորովին հանկարծակի, պարզվեց, որ կան ուրիշ, ըստ երևույթին իր ցեղին պատկանող շատ արարածներ։ Եվ գորշուկի գիտակցության մի խոր կետում երևան եկավ վիրավորանքի զգացում իր եղբայրակիցներից, որոնք դեռ նոր իրեն տեսած՝ մահացու ատելությամբ լցվեցին իր դեմ։ Բացի դրանից, նա վրդովվում էր, որ մորը կապեցին փայտին, թեև դա արվեց գերագույն արարածի ձեռքով։ Դրանից թակարդի, ազատազրկության հոտ էր գալիս։ Սակայն ի՞նչ կարող էր իմանալ գորշուկը թակարդի, ազատազրկության մասին։ Ուզած ժամանակ թափառելու, վազելու, պառկելու ազատությունը ժառանգել էր նա իր նախնիներից։ Հիմա նրա մոր շարժումները սահմանափակվում էին ձողի երկարությանբ, իսկ այդ նույն ձողը սահմանափակում էր նաև գորշուկի շարժումները, որովհետև նա դեռ չէր կարող ապրել առանց մոր։
Այդ բանը դուր չէր գալիս գորշուկին, և երբ մարդիկ վեր կացան ու ընկան ճանապարհ, նա վերջնականապես դժգոհ մնաց այդ կարգ ու կանոնից, որովհետև մարդկային մի փոքր արարած բռնեց այն ձողը, որին կապված էր Կիչին, ու տարավ իր հետևից որպես գերու, իսկ Կիչիի հետևից դանդաղ սկսեց քայլել նաև Սպիտակ Ժանիքը՝ այդ բոլոր տեղի ունեցածից խիստ շփոթված ու անհանգստացած։
Նրանք շարժվեցին գետակի հովիտն ի վար՝ բավական հեռու այն վայրերից, ուր իր թափառումների ընթացքում հասել էր Սպիտակ Ժանիքը, և կանգ առան հովտի ծայրին, որտեղ գետակը միախառնվում է Մաքենզիին։ Գետափին, բարձր ձողերից առկախ, կային շատ նավակներ, ընկած էին ձուկ չորացնելու վանդակներ։ Հնդկացիներն իջևանեցին այդտեղ։ Սպիտակ ժանիքը Ժանիքը զարմացած շուրջն էր նայում։ Րոպե առ րոպե աճում էր մարդկանց հզորությունր։ Նա արդեն համոզվեց, որ նրանք իշխում են կատաղի շների վրա։ Այդ իշխանությունը ուժի ապացույց էր։ Սակայն Սպիտակ ժանիքին Ժանիքին ավելի էր զարմացնում մարդկանց իշխանությունր անշունչ իրերի վրա, աշխարհի դեմքը փոխելու նրանց ընդունակությունը։ Ամենաապշեցուցիչն այդ էր։ Ահա մարդիկ ձողեր են ամրացնում վիգվամների համար, ճիշտն ասած՝ ոչ մի երևելի բան չկար այս դեպքում, դա անում էին նույն մարդիկ, որոնք կարող էին քար ու փայտ շպրտել։ Բայց երբ ձողերի վրա կաշի ու կտավ քաշեցին ու դրանք դարձան վիգվամներ, Սպիտակ Ժանիքը վերջնականապես շփոթվեց։
Ամենից ավելի ապշեցնում էին նրան վիգվամների ահագին չափերը։ Դրանք հրեշավոր արագությամբ բարձրանում էին ամեն տեղ, ասես ինչ-որ կենդանի արարածներ, գրավում էին համարյա ամբողջ տեսադաշտը։ Սպիտակ ժանիքը Ժանիքը վախենում էր դրանից։ Վիգվամները չարագուշակ ցցվել էին վերևում, և երբ քամի էր անցնում իջևանատեղով և ուռեցնում դրանց կտավն ու կաշին, Սպիտակ ժանիքը Ժանիքը սարսափած տափում էր գետնին՝ առանց աչքը կտրելու այդ հսկայական բաներից և պատրաստվելով մի կողմ նետվել, հենց որ դրանք սկսեն փլվել իր վրա։
Շատ չանցած Սպիտակ ժանիքը Ժանիքը վարժվեց վիգվամներին․ տեսավ, որ կանայք ու երեխաներ մտնում են դրանց մեջ ու դուրս գալիս առանց վնասվելու, որ շներն էլ են ուզում մտնել ներս, բայց մարդիկ լուտանքներով քշում են նրանց ու հետևներից էլ քար են շպրտում։ Օրվա վերջին Սպիտակ Ժանիքը թողեց Կիչիին ու սկսեց զգույշ սողալ դեպի ամենամոտիկ վիգվամը։ Նրան դրդում էր հետաքրքրասիրությունը՝ ապրել սովորելու, գործելու և փորձ ձեռք բերելու պահանջը։ Իրեն վիգվամի պատից բաժանող վերջին մի քանի քայլը Սպիտակ Ժանիքը սողաց տաժանելիորեն երկար ու զգույշ։ Այդ օրվա դեպքերն արդեն նախապատրաստել էին նրան, որ անհայտը միշտ հակամետ է դրսևորելու իրեն ամենաանսպասելի, ամենաանհավանական ձևով։ Վերջապես նրա քիթը դիպավ կտավին։ Սպիտակ Ժանիքը սպասեց, թե ինչ է լինելու։ Ոչի՜նչ․․․ ամեն ինչ բարեհաջող անցավ։ Այն ժամանակ նա հոտոտեց այդ սարսափելի, մարդու հոտով ներծծված նյութը, ատամներով բռնեց դա ու մի թեթև քաշեց իր կողմը։ Նորից ամեն ինչ հաջող անցավ, թեև կտավե պատը երերաց։ Մի անգամ էլ քաշեց. պատը տատանվեց։ Դա խիստ դուր եկավ նրան։ Նա սկսեց ավելի ու ավելի ուժեղ քաշել, մինչև որ ամբողջ պատը շարժվեց։ Այդ ժամանակ վիգվամից լսվեց հնդկացի կնոջ սուր ճիչը, և Սպիտակ Ժանիքը գլխապատառ նետվեց դեպի մայրը։ Բայց այդ պահից նա դադարեց բարձր վիգվամներից վախենալ։
Հինգ րոպե էլ չէր անցել, որ Սպիտակ Ժանիքը դարձյալ հեռացավ մորից։ Սա կապված էր գետնի մեջ խփված ցցից ու չէր կարող գնալ իր ձագի հետևից։ Մարտական տեսքով մի լակոտ, գորշուկից շատ ավելի մեծահասակ ու խոշոր, մոտեցավ նրան։ Շան լակոտի անունը Լիփ֊Լիփ էր, ինչպես իմացավ հետագայում Սպիտակ Ժանիքը։ Նա արդեն մարտական փորձ ուներ և արդեն նշանավոր կռվարար էր համարվում իր եղբայրակիցների շրջանում։
Կանայք ու երեխաները ձողեր ու ճյուղեր բերին Գորշ Ջրշունին։ Ըստ երևույթին մի հետաքրքիր բան էր պատրաստվում։ Սպիտակ Ժանիքի հետաքրքրասիրությունն այնպես բորբոքվեց, որ նա կիպ մոտեցավ Գորշ Ջրշունին՝ մոռանալով, որ նրա առաջ գտնվում է մարդկային մի ահարկու արարած։ Եվ հանկարծ նա տեսավ, որ Գորշ Ջրշունի ձեռքերի տակից, մամուռի ու ճյուղերի վրա, բարձրանում է մի տարօրինակ, մշուշի նմանող բան։ Հետո էլ այդ մշուշից, պտտվելով ու գալարվելով, առաջացավ մի կենդանի, կարմիր բան, ինչպես երկնքի արևը։ Սպիտակ Ժանիքը բան չէր իմանում կրակի մասին։ Բայց կրակը ձգում էր դեպի իրեն, ինչպես մի ժամանակ անձավում, նրա մանկության օրերին, լույսն էր ձգում։ Նա ավելի առաջ սողաց, իր գլխավերևից լսեց Գորշ Ջրշունի ծիծաղը ու հասկացավ, որ այդ հնչյունների մեջ ևս ոչ մի թշնամական բան չկա։ Այնուհետև Սպիտակ Ժանիքը քիթը դիպցրեց կրակին ու միաժամանակ դուրս հանեց լեզուն։
Առաջին վայրկյանին քարացավ։ Ցախերի ու մամուռի մեջ թաքնված անհայտը կառչել էր նրա քթից։ Սպիտակ ժանիքը Ժանիքը ետ ցատկեց կրակից՝ զարհուրելի վնգստալով։ Կիչին լսեց այդ վնգստոցը և մռնչալով մղվեց առաջ որքան ձողն էր թույլ տալիս և անզոր կատաղությամբ սկսեց այս ու այն կողմ նետվել զգալով, որ չի կարող օգնել որդուն։ Բայց Գորշ Ջրշունը ծիծաղում էր, ձեռքերը ազդրերին խփում և ամենքին պատմում տեղի ունեցածը, և բոլորն էլ բարձրաձայն ծիծաղում էին։ Իսկ Սպիտակ Ժանիքը հետևի թաթերին նստած՝ վնգստում էր ու ծվծվում և խիստ փոքր ու ողորմելի էր թվում իրեն շրջապատած մարդկանց միջև։
Դա ամենաուժեղ ցավն էր, որ նա ստիպված եղավ կրել։ Գորշ Ջրշունի ձեռքերի տակից ծագած կենդանի էակը, որ գույնով նման էր արևին, դաղեց նրա քիթն ու լեզուն։ Սպիտակ Ժանիքը նվում էր, նվում էր անընդհատ, և նրա ամեն մի վնգստոցը մարդիկ ընդունում էին ծիծաղի նոր պայթյունով։ Նա փորձեց լիզել թաթը, սակայն դաղված լեզվի հպումը դաղված քթին ավելի սաստկացրեց ցավը։ Եվ գորշուկը ոռնաց ավելի հուսահատ, ավելի թախծալի։
Իսկ հետո ամաչեց իրենից։ Հասկացավ, թե ինչու են մարդիկ ծիծաղում։ Մենք հնարավորություն չունենք իմանալու, թե ինչպես են որոշ կենդանիներ հասկանում, թե ինչ բան է ծիծաղը, և կռահում են, որ մենք նրանց վրա ենք ծիծաղում։ Ահա այդ էլ պատահեց Սպիտակ Ժանիքին, և նա ամաչեց, երբ մարդիկ ծաղրի առարկա դարձրին իրեն։ Նա շրջվեց ու փախավ, բայց նրան փախչելու մղեց ոչ այնքան դաղվելուց առաջացած ցավը, որքան ծաղրը, որովհետև ծիծաղը ավելի խորն էր թափանցում և ավելի սաստիկ էր վիրավորում, քան կրակը։ Սպիտակ Ժանիքը նետվեց իր կապի մոտ գազազած մոր՝ աշխարհի միակ արարածի մոտ, որը չէր ծիծաղում նրա վրա։
Իջավ մթնշաղը, ապա հաջորդեց գիշերը, իսկ Սպիտակ ժանիքը Ժանիքը չէր հեռանում Կիչիից։ Նրա քիթն ու լեզուն առաջվա պես ցավում էին, բայց նրան հանգիստ չէր տալիս մի ուրիշ բան, ավելի ուժեղ մի զգացում։ Նրան համակեց կարոտը։ Ինչ-որ դատարկություն էր զգում նա իր մեջ, տանջվում և ափսոսում էր այն լռությունն ու խաղաղությունը, որ իշխում էր գետակի և հարազատ անձավի շուրջը։ Կյանքը շատ էր անհանգիստ դարձել։ Այստեղ մարդկային արարածներ՝ տղամարդիկ, կանայք, երեխաներ շատ կային, և բոլորն էլ աղմկում ու ջղայնացնում էին նրան։ Շներն անընդհատ կռվում էին, հաչում, գզվռտում։ Վերջացել էր այն անխռով մենակությունը, որ ճանաչել էր մինչ այդ։ Այստեղ օդն անդամ անգամ հագեցած էր կյանքով, որ բզզում, դղրդում էր Սպիտակ Ժանիքի շուրջը՝ ոչ մի րոպե կանգ չառնելով։ Նոր ձայները շփոթեցնում ու անհանգստացնում էին նրան, ստիպում, որ շարունակ սպասի նոր դեպքերի։ Սպիտակ Ժանիքը հետևում էր այն մարդկանց, որոնք գնում գալիս էին վիգվամների միջև, անհետանում, նորից էին երևում։ Ինչպես մարդն է նայում իր իսկ ստեղծած աստվածներին, այդպես էլ Սպիտակ Ժանիքն էր դիտում իր շրջապատի մարդկանց։ Սրանք նրա համար գերագույն էակներ էին։ Սրանց բոլոր արարքների մեջ նա տեսնում էր այն հրաշագործ ուժը, որով մարդն է օժտում աստծուն։ Նրանք մի անըմբռնելի, անսահման զորություն ունեին։ Նրանք կենդանի և անկենդան աշխարհի տիրակալներն էին. հնազանդության մեջ էին պահում այն ամենը, ինչ ընդունակ է շարժվել, և շարժում էին անշարժ իրերը, չոր մամուռից ու ձողերից ստեղծում էին մի կյանք, որը խիստ այրում էր և իր գույնով արևն էր հիշեցնում։ Նրանք կրակ էին ստեղծում։ Աստվածնե՜ր էին նրանք։
Սպիտակ ժանիքը հետևում էր այն մարդկանց, որոնք գնում գալիս էին վիգվամների միջև, անհետանում, նորից էին երևում։ Ինչպես մարդն է նայում իր իսկ ստեղծած աստվածներին, այդպես էլ Սպիտակ ժանիքն էր դիտում իր շրջապատի մարդկանց։ Սրանք նրա համար գերագույն էակներ էին։ Սրանց բոլոր արարքների մեջ նա տեսնում էր այն հրաշագործ ուժը, որով մարդն է օժտում աստծուն։ Նրանք մի անըմբռնելի, անսահման զորություն ունեին։ Նրանք կենդանի և անկենդան աշխարհի տիրակալներն էին. հնազանդության մեջ էին պահում այն ամենը, ինչ ընդունակ է շարժվել, և շարժում էին անշարժ իրերը, չոր մամուռից ու ձողերից ստեղծում էին մի կյանք, որը խիստ այրում էր և իր գույնով արևն էր հիշեցնում։ Նրանք կրակ էին ստեղծում։ Աստվածնե՜ր էին նրանք։
== Գլուխ II։ Ազատազրկություն ==
Ամեն մի օրը մի նոր բան էր բերում Սպիտակ Ժանիքին։ Քանի դեռ մայրը կապված էր ցցին, նա վազվզում էր ամբողջ ավանում, հետազոտում, ուսումնասիրում էր, փորձ կուտակում։ Նա արագ ծանոթացավ մարդկային արարածների սովորույթներին, սակայն այդպես մոտիկից ծանոթանալը արհամարհանք չառաջացրեց նրանց հանդեպ։ Որքան ավելի էր նա ճանաչում մարդկանց, այնքան ավելի էր համոզվում նրանց հզոր լինելուն։
Մարդը հոգեկան ցավ է զգում այն ժամանակ, երբ նրա աստվածներին տապալում են և խորտակում են իր իսկ ձեռքով կառուցված տաճարները, բայց գայլին ու վայրի շանը ծանոթ չէ այդ ցավը։ Ի հակադրություն մարդուն, որի աստվածները բնավ իրականություն չդարձող անուրջի թեթև ծուխ են, բարությամբ և ուժով օժտված ուրվականներ, նրա _եսի_ ''եսի'' թռիչքն են դեպի ոգու թագավորությունը, ի հակադրություն մարդուն գայլն ու վայրի շունը՝ տաքանալով մարդու վառած խարույկի մոտ, տեսնում են, որ իրենց աստվածները միս ու արյուն ունեն, շոշափելի են, որոշակի տեղ են գրավում տարածության մեջ և հասնում են իրենց նպատակներին, արդարացնում են իրենց դերը կյանքում՝ ենթարկվելով ժամանակի օրենքին։ Այդպիսի աստվածներին հեշտ է հավատալ, և ոչ մի բան չի կարող խախտել այդ հավատը։ Այդպիսի աստծուց չես կարող ազատվել։ Ահա կանգնած է նա ամբողջ հասակով, մահակը ձեռքին՝ ամենակարող, ցասումնալի ու բարի։ Նրա ներքին գաղտնիքն ու զորությունը պարուրված է մարմնով, որից արյուն է հոսում, երբ պատառոտում են, և որի համը բնավ էլ վատ չէ որևէ ուրիշ մսից։
Այդպես էլ եղավ Սպիտակ ժանիքին։ Ժանիքին։ Մարդկային արարածները թվում էին նրան աստվածներ, աներկբա և ամենահաս աստվածներ։ Եվ նա հնազանդվեց նրանց այնպես, ինչպես հնազանդվեց նրա մայրը՝ Կիչին, հենց որ լսեց իր անունը նրանց բերանից։ Սպիտակ Ժանիքը ճանապարհ էր տալիս նրանց։ Երբ սրանք կանչում էին իրեն, մոտենում էր, երբ քշում էին, շտապ փախչում էր, երբ սպառնում էին, կպչում էր գետնին, որովհետև նրանց ամեն մի շարժման տակ կար ուժ, որը երևան էր գալիս բռունցքի ու մահակի, օդում թռչող քարերի և մտրակի այրող հարվածների միջոցով։
Սպիտակ Ժանիքը պատկանում էր մարդկանց, ինչպես բոլոր շներն էին պատկանում։ Նրա արարքները կախված էին նրանց հրամաններից։ Նրանք ազատ կարող էին հաշմել իր մարմինը, տրորել կամ խնայել։ Այս դասը արագ ըմբռնեց Սպիտակ Ժանիքը, բայց հեշտ չյուրացրեց դա, որովհետև նրա խառնվածքում շատ բան ըմբոստանում էր այն ամենի դեմ, ինչին հարկ էր լինում բախվել ամեն մի քայլափոխին։ եվ Եվ այդ ամենով հանդերձ, իր համար էլ աննկատելի ձևով, Սպիտակ Ժանիքն սկսում էր հասու լինել նոր կյանքի հրապույրին, թեև դրան վարժվելը և՛ դժվար էր, և՛ անախորժ։ Նա իր ճակատագիրը հանձնեց ուրիշի և վերացրեց իրենից ամենայն պատասխանատվություն սեփական գոյության համար։ Հենց միայն դա եղավ նրա վարձատրությունը, որովհետև ուրիշին հենվելը միշտ էլ ավելի հեշտ է, քան մենակ կանգնելը։
Բայց այդ ամենը միանգամից չեղավ. մի օրվա մեջ կարելի չէ անձնատուր լինել մարդուն և՛ հոգով, և՛ մարմնով։ Սպիտակ Ժանիքը չէր կարող հրաժարվել նախնիների ժառանգությունից, չէր կարող մոռանալ Հյուսիսի խուլ վայրերը։ Լինում էին օրեր, երբ նա մոտենում էր անտառի եզրին, կանգնում այնտեղ և ունկնդրում իրեն հեռուն քաշող կանչերին։ Եվ վերադառնում էր այդպիսի զբոսանքներից անհանգիստ, տագնապահար, ողբագին ու կամացուկ վնգստալով. պառկում էր Կիչիի կողքին և իր արագաշարժ, հետազոտող լեզվով լիզում նրա դունչը։
Սպիտակ Ժանիքը շուտ ուսումնասիրեց հնդկական ավանի կյանքը։ Նա իմացավ, որ մեծահասակ շները անարդար ու ագահ են միս և ձուկ բաժանելու ժամերին։ Համոզվեց, որ տղամարդիկ արդարամիտ են, երեխաները խստասիրտ, իսկ կանայք բարի, և ավելի շուտ նրանցից, քան թե ուրիշներից, կարելի է ստանալ մի կտոր միս կամ ոսկոր։ Իսկ շատ լակոտների մայրերի հետ ունեցած երկու թե երեք ընդհարումից հետո Սպիտակ Ժանիքը հասկացավ, որ ավելի լավ է գործ չունենալ այդ ջադուների հետ. որքան հեռու մնաս դրանցից, այնքան ավելի հանգիստ կլինես։
Սակայն ամենից ավելի թունավորում էր նրա կյանքր Լիփ-Լիփը։ Սա նրանից ավելի մեծ էր և ուժեղ։ Սպիտակ Ժանիքը չէր խուսափում նրա հետ կռվելուց, բայց միշտ էլ պարտություն էր կրում։ Այդպիսի հակառակորդը նրա ուժերից վեր էր։ Լիփ-Լիփը իր զոհին հետապնդում էր ամենուրեք։ Բավական էր, որ Սպիտակ Ժանիքը հեռանա մորից, և այդ կռվարարը իսկույն տնկվում էր այնտեղ, կրնկակոխ հետապնդում նրան, մռնչում, կպչում նրանից, և եթե մոտակայքում մարդ չէր լինում, կռվի էր բռնվում։ Այդ ընդհարումները շատ մեծ հաճույք էին պատճառում Լիփ֊Լիփին, որովհետև սա միշտ էլ հաղթող էր դուրս գալիս։ Բայց այն, ինչ Լիփ֊Լիփի համար մեծագույն հաճույք էր կյանքում, Սպիտակ ժանիքին Ժանիքին միայն տառապանք էր պատճառում։
Այնուամենայնիվ այնքան էլ հեշտ չէր ահաբեկել Սպիտակ Ժանիքին։ Նա իրար հետևից պարտություն էր կրում, բայց չէր խոնարհվում։ Եվ այնուամենայնիվ այդ մշտական թշնամությունն սկսում էր անդրադառնալ նրա վրա։ Նա դարձավ չար ու մռայլ։ Մոլեգնությունը հատուկ էր նրան որպես գայլի, իսկ անվերջանալի հետապնդումները էլ ավելի դաժանացնում էին նրան։ Այն, ինչ բարի էր նրա մեջ, ուրախ և պատանեկան, չէր կարողանում ելք գտնել։ Նա երբեք չէր խաղում ու կայտառություն չէր անում հասակակիցների հետ. Լիփ-Լիփը թույլ չէր տալիս։ Բավական էր, որ Սպիտակ ժանիքը Ժանիքը երևա լակոտների մեջ, և Լիփ-Լիփը սլանում էր նրա մոտ, կռիվ գցում և վերջ ի վերջո քշում հեռու։
Շուտով այն ամենը, ինչ լակոտային էր Սպիտակ ժանիքի Ժանիքի մեջ, անհետացավ, և նա սկսեց իր տարիքից ավելի մեծ թվալ։ Զրկված լինելով խաղերի մեջ իր եռանդը վատնելու հնարավորությունից՝ նա ամփոփվեց ինքն իր մեջ և սկսեց զարգանալ մտավորապես։ Նրա մեջ երևան եկավ խորամանկություն, իսկ որևէ արարք մտմտալու համար բավականաչափ ժամանակ ուներ։ Եվ որովհետև խանգարում էին նրան մսի ու ձկան իր բաժինն ստանալ շների ընդհանուր սնուցման ժամանակ, նա էլ դարձավ ճարպիկ գող։ Հարկ եղավ անձամբ հոգ տանել իրեն, և Սպիտակ Ժանիքն այնքան վարպետորեն կարողանում էր իր ուտելիքը ճարել, որ դարձավ կանանց իսկական պատուհասը։ Նա ման էր գալիս ամբողջ ավանում, գիտեր, թե որտեղ ինչ է տեղի ունենում, ամեն ինչ տեսնում էր ու լսում, հարմարվում էր հանգամանքներին և ամեն կերպ խուսափում իր երդվյալ թշնամուն հանդիպելուց։
Ավանում ապրելու դեռ առաջին օրերին Սպիտակ ժանիքը Ժանիքը մի չար կատակ խաղաց Լիփ֊Լիփի գլխին և ճաշակեց վրեժխնդրության քաղցրությունը։ Նա հրապուրեց նրան ու տարավ ուղիղ վայրագ Կիչիի երախը մոտավորապես այն նույն եղանակով, որով սա էր մի ժամանակ հրապուրում շներին մարդկային հանգրվաններից ու տանում գայլերի մոտ ուտվելու։ Լիփ֊Լիփից փրկվելիս Սպիտակ Ժանիքը փախչում էր ոչ թե շիփ֊շիտակ, այլ սկսում էր պտույտ գալ վիգվամների միջև։ Լավ էր նա վազում, իր տարիքի ուզած լակոտից և նույնիսկ Լիփ֊Լիփից ավելի արագ։ Բայց այդ անգամ նա առանձնապես չէր շտապում և թողնում էր, որ իր հակառակորդը ընդամենը մի ոստյունի չափ հեռու լինի իրենից։
Հետապնդումից և զոհի մոտիկությունից բորբոքված Լիփ-Լիփը հրաժարվեց ամեն տեսակ զգուշությունից և մոռացավ, թե որտեղ է գտնվում։ Եվ երբ հիշեց, արդեն ուշ էր։ Ամբողջ թափով շրջանցելով վիգվամը՝ նա խոյացավ ուղիղ իր ցցի մոտ պառկած Կիչիի վրա։ Լիփ-Լիփը սարսափից ոռնաց։ Կիչին թեև կապված էր, սակայն նրա ճանկից ազատվելը այնքան էլ հեշտ չեղավ։ Գայլը ցած գլորեց նրան, որպեսզի չկարողանա փախչել, և ատամները կոխեց նրա մարմնի մեջ։
Վերջապես պոկվելով գայլից ու ընկնելով մի կողմ՝ Լիփ-Լիփը դժվարությամբ վեր կացավ, ամբողջովին գզգզված, և՛ մարմնապես, և՛ բարոյապես ծեծված։ Մորթին ծվեն֊ծվեն կախված էր այն տեղերից, որոնք ընկել էին Կիչիի ատամների տակ։ Նա բացեց երախն ու սկսեց լակոտային երկարաձիգ, սրտակեղեք ոռնոց արձակել։ Սակայն Սպիտակ ժանիքը Ժանիքը չթողեց, որ նա մի կարգին ոռնա։ Նա նետվեց իր թշնամու վրա ու հափռեց նրա հետևի ոտքը։ Ո՜ւր էր կորել լակոտի երբեմնի ռազմաշունչ ոգին։ Լիփ֊Լիփը փախուստի դիմեց, իսկ նրա զոհը կրնկակոխ հետապնդեց նրան այնքան ժամանակ, մինչև որ իրեն տանջողը հասավ իր վիգվամին։ Այդտեղ Լիփ֊Լիփին ազատելու շտապեցին կանայք, իսկ Սպիտակ ժանիքըԺանիքը, որ դարձել էր մի կատաղած դև, նահանջեց միայն իր վրա տեղացող քարակարկուտից փրկվելու համար։
Եկավ մի օր, երբ Գորշ Ջրշունը հանեց Կիչիի կապը՝ որոշելով, որ հիմա այլևս չի փախչի նա։ Սպիտակ Ժանիքը ցնծության մեջ էր՝ մորը ազատ տեսնելով։ Նա ուրախությամբ սկսեց նրա հետ ման գալ ավանում, և քանի դեռ Կիչին մոտ էր, Լիփ-Լիփը Սպիտակ Ժանիքից պատկառելի հեռավորության վրա էր պահում իրեն։ Սպիտակ Ժանիքը նույնիսկ փշաքաղվում էր ու մարտական տեսքով մոտենում նրան, բայց Լիփ֊Լիփը չէր ընդունում մարտակոչը։ Հիմար չէր նա և որոշել էր վրեժը լուծելու համար սպասել մինչև այն ժամանակ, երբ մենակ հանդիպի Սպիտակ Ժանիքին։
Այդ նույն օրը Կիչին ու Սպիտակ Ժանիքը հասան մինչև անտառի եզրը՝ ավանից քիչ հեռու։ Սպիտակ ժանիքը Ժանիքը աստիճանաբար, քայլ առ քայլ այնտեղ էր տանում մորը, և երբ սա կանգ առավ անտառի մոտ, գորշուկը փորձեց ավելի հեռու տանել նրան։ Գետակը, որջը և հանդարտ անտառը ձգում էին Սպիտակ Ժանիքին, և նա կուզենար, որ մայրը գա իր հետ։ Ուստի և վազեց մի քանի քայլ, կանգ առավ ու նայեց նրան։ Մայրը կանգնել էր ու չէր շարժվում։ Սպիտակ Ժանիքը պաղատագին վնգստաց և սկսեց խաղալով վազվզել թփերի մեջ, հետո վերադարձավ, լիզեց մոր դունչն ու նորից վազեց։ Բայց մայրը շարունակեց մնալ տեղում։ Սպիտակ Ժանիքը նայում էր նրան, և թվում էր, թե հանկարծ համառությունն ու անհամբերությունը տոգորեցին գորշուկին, ապա դանդաղորեն էլ փարատվեցին, երբ Կիչին շրջելով գլուխը՝ նայեց ավանին։
Հեռաստանը կանչում էր Սպիտակ Ժանիքին։ Մայրն էլ էր լսում այդ կանչը։ Բայց ավելի որոշակի էր նա լսում կրակի ու մարդու կանչը, որին բոլոր գազաններից արձագանքում է միայն գայլը, գայլը և վայրի շունը, որովհետև դրանք եղբայրներ են։
Այսպես էր ահա մարդկային արդարադատությունը, և Սպիտակ Ժանիքը չնայած վախին ու ցավին՝ չէր կարող երախտագիտություն չզգալ մարդու հանդեպ։ Նա հլու֊հնազանդ գնաց Գորշ Ջրշունի հետևից ամբողջ ավանի միջով՝ դեպի նրա վիգվամը։ Եվ այդ օրվանից այլևս չմոռացավ Սպիտակ Ժանիքը, որ աստվածները պատժելու իրավունքը վերապահում են իրենց, իսկ իրենց ենթակա կենդանիներին զրկում են այդ իրավունքից։
Այդ գիշեր, երբ ավանում ամեն ինչ լռեց, Սպիտակ ժանիքը Ժանիքը մտաբերեց մորը ու տխրեց։ Բայց այնպես բարձրաձայն էր նա թախծում, որ արթնացրեց Գորշ Ջրշունին, և սա դնգստեց նրան։ Դրանից հետո գորշուկը աստվածների ներկայությամբ լռելյայն էր թախծում և իր վշտին ազատություն էր տալիս միայն այն ժամանակ, երբ միայնակ մոտենում էր անտառին։
Այդ օրերին Սպիտակ Ժանիքը կարող էր անսալ անցյալի ձայնին, որ կանչում էր նրան դեպի անձավն ու գետակը, բայց մոր հիշատակը պահում էր նրան տեղում։ Գուցե և նա վերադառնա ավան, ինչպես մարդիկ են վերադառնում որսից հետո։ Եվ Սպիտակ Ժանիքը մնաց ազատազրկության մեջ՝ սպասելով Կիչիին։
Ստրկական կյանքը այնքան էլ չէր ճնշում Սպիտակ Ժանիքին։ Այդտեղ շատ բան հետաքրքրում էր նրան։ Ավանում իրար էին հաջորդում դեպքերը։ Վախճան չունեին այն արարքները, որ կատարում էին աստվածները, իսկ Սպիտակ ժանիքը Ժանիքը միշտ էլ խիստ հետաքրքրասեր էր։ Բացի դրանից, նա սովորեց հաշտ ապրել Գորշ Ջրշունի հետ։ Սպիտակ Ժանիքից պահանջվում էր հնազանդություն, անառարկելի հնազանդություն, իսկ դա յուրացնելուց հետո նա այլևս չէր զայրացնում մարդկանց ու խուսափում էր ծեծից։
Երբեմն էլ նույնիսկ պատահում էր, որ Գորշ Ջրշունը ինքն էր մի կտոր միս շպրտում Սպիտակ Ժանիքին, և երբ սա ուտում էր, չէր թողնում մյուս շները մոտենան նրան։ Եվ այդ կտորը գին չուներ. հենց միայն դա ավելի թանկ էր, քան կանանց ձեռքից ստացած տասնյակ կտորները։ Գորշ Ջրշունը երբեք չէր շոյել կամ գուրգուրել Սպիտակ Ժանիքին։ Եվ գուցե նրա ծանր բռունցքը, գուցե և արդարադատությունն ու հզորությոլնրհզորությունը, կամ այս բոլորը միասին ազդում էին Սպիտակ ժանիքի Ժանիքի վրա, այնուամենայնիվ նրա մեջ սկիզբ էր առնում կապվածությունն այդ մռայլ տիրոջ հետ։
Ինչ֊որ դավաճանական ուժեր աննկատելի կերպով կապկպում էին Սպիտակ Ժանիքին ազատազրկության կապերով և գործում էին նույնքան անսխալ, ինչպես մահակը կամ բռունցքի հարվածը։ Բնազդը, որ վաղուց է գայլերին մղում դեպի մարդու խարույկը, արագ է զարգանում։ Դա զարգանում էր նաև Սպիտակ Ժանիքի մեջ։ Ու թեև նրա այժմյան կյանքը լի էր վշտերով, այնուամենայնիվ ավանը հետզհետե ավելի սիրելի էր դառնում։ Բայց նա ինքը մտքովն էլ չէր անցկացնում այդ։ Նա միայն Կիչիի կարոտն էր քաշում, հույս ուներ, որ նա կվերադառնա, և անհագորեն ձգտում էր նախկին ազատ կյանքին։
== Գլուխ III։ Մեկուսացածը ==
Լիփ֊Լիփը այն աստիճան էր թունավորում Սպիտակ ժանիքի Ժանիքի կյանքը, որ սա հետզհետե ավելի էր դառնում չար ու գազազած, քան բնությունն էր սահմանել նրա համար։ Վայրագությունը հատուկ էր նրա խառնվածքին, բայց հիմա դա անցել էր ամեն չափ ու սահման։ Նա իր ոխակալությամբ հայտնի էր նույնիսկ մարդկանց։ Ամեն անգամ, երբ ավանում լսվում էր հաչոց, շան գզվռտոց և կամ կանայք էին հարայհրոց բարձրացնում մի կտոր գողացված մսի պատճառով, ապա ոչ ոք չէր կասկածում, թե այդ ամենի հանցավորը Սպիտակ ժանիքն Ժանիքն է։ Մարդիկ չէին փորձում քննել այդ վարքի պատճառները, այլ տեսնում էին միայն հետևանքները, իսկ այդ հետևանքները վատ էին։ Սպիտակ ժանիքը Ժանիքը հռչակված էր որպես ծակամուտ, գող և բոլոր կռիվների նախաձեռնող։ Խիստ զայրացած կանայք Գայլ էին կոչում նրան, վատ վախճան էին գուշակում նրա համար, իսկ նա լսելով այդ ամենը՝ աչալուրջ հետևում էր նրանց և ամեն րոպե պատբաստ էր խույս տալ մահակի կամ քարի հարվածից։
Սպիտակ Ժանիքը մեկուսացված էր զգում իրեն ավանի բնակիչների մեջ։ Բոլոր ջահել շները հետևում էին Լիփ֊Լիփի օրինակին։ Ինչ-որ տարբերություն կար նրանց ու Սպիտակ Ժանիքի միջև։ Գուցե և շներն ուրիշ ցեղի հոտն առնում էին նրանից ու տածում էին նրա հանդեպ այն բնազդական թշնամանքը, որ միշտ էլ ծագում է ընտանի շան ու գայլի միջև։ Ինչ էլ որ լիներ, դրանք միանում էին Լիփ-Լիփին։ Եվ պատերազմ հայտարարելով Սպիտակ ժանիքին՝ Ժանիքին՝ շները բավականաչափ առիթ ունենում էին չդադարեցնելու դա։ Բոլորն էլ անխտիր ծանոթացել էին նրա սուր ատամներին, և արդարացի լինելու համար ասենք, որ նա հարյուրապատիկ էր հատուցում իր թշնամիներին։ Շներից շատերին նա կարող էր հաղթել մեն֊մենակ կռվելիս, բայց այդպիսի հնարավորություն չէր ներկայանում։ Այդպիսի կռվի սկսվելը ազդանշան էր դառնում բոլոր ջահել շների համար, որոնք վազում գալիս էին ամբողջ ավանից ու գրոհում Սպիտակ Ժանիքի վրա։
Շների ոհմակի հետ եղած թշնամությունը երկու կարևոր բան սովորեցրեց նրան, անմիջապես անջատվել ամբողջ ոհմակից և գործ ունենալով միայն մի հակառակորդի հետ՝ ըստ հնարավորին շատ վերք հասցնել նրան կարճ ժամանակամիջոցում։ Չընկնել, ամեն կողմից իրեն շրջապատած թշնամիների միջև մնալ կանգնած՝ նշանակում է պահել կյանքը, և Սպիտակ Ժանիքը կատարելապես հասու եղավ այդ գիտությանը։ Նա կարող էր մնալ ոտքի վրա կատվից ոչ պակաս։ Անգամ մեծահասակ շները կարող էին ուզածի չափ նեղել նրան․ Սպիտակ Ժանիքը ընկրկում էր, ոստոստում, խույս տալիս մի կողմ, և այնուամենայնիվ ոտքերը չէին դավաճանում նրան և հաստատ հենվում էին գետնին։
Ամեն մի կռվից առաջ շները սովորաբար ինչ֊որ ծես են կատարում. գռմռում են, գնում֊գալիս իրար առջև, մազերը փշաքաղվում են։ Սպիտակ ժանիքը Ժանիքը այդպիսի բան չէր անում։ Ամեն մի հապաղումը կարող էր պատճառ դառնալ ամբողջ ոհմակի հայտնվելուն։ Պետք է գործը արագ վերջացնել ու հետո էլ ծլկել։ Եվ Սպիտակ Ժանիքը ցույց չէր տալիս իր մտադրությունները։ Նա նետվում էր կռվի մեջ առանց որևէ նախազգուշացման և սկսում կծել ու պատառոտել իր հակառակորդին՝ չսպասելով, որ սա պատրաստվի։ Այսպիսով նա սովորեց ծանր վերքեր հասցնել շներին։ Բացի դրանից, Սպիտակ ժանիքը Ժանիքը հասկացավ, որ կարևոր է թշնամուն հանկարծակիի բերել, պետք է հարձակվել անսպասելի կերպով, պատռել նրա ուսը, կտոր֊կտոր անել ականջը՝ քանի դեռ սա ուշքի չի եկել. և այն ժամանակ գործի կեսը կատարված է։
Նա համոզվեց, որ հանկարծակիի բերված շանը գետին գցելը դատարկ բան է և այն ժամանակ նրա վզի ամենախոցելի տեղը անպաշտպան կլինի։ Սպիտակ ժանիքն Ժանիքն իմանում էր, թե որն է այդ տեղը։ Այդ իմացությունն անցել էր նրան ժառանգաբար՝ գայլերի բազում սերունդներից։ Եվ հարձակվելիս նա այսպիսի տակտիկա էր բանեցնում՝ նախ դարանակալ սպասում էր շանը, երբ սա մենակ էր, երկրորդ՝ հարձակվում էր նրա վրա անսպասելի կերպով ու ցած գցում և երրորդ՝ կառչում էր նրա կոկորդից։
Սպիտակ Ժանիքը դեռ մատղաշ էր, և նրա չամրացած ծնոտները չէին կարող մահացու հարվածներ հասցնել, բայց և այնպես շատ լակոտներ էին ման գալիս ավանում նրա ատամների հետքերը վզին։ Եվ մի անգամ էլ իր թշնամիներից մեկին բռնելով անտառի եզրին՝ այնուամենայնիվ կարողացավ այնպես կծել նրա կոկորդը, որ ախոյանը շունչը փչեց։ Այդ երեկո ավանն իրար անցավ։ Նրա արածը նկատել էին. այդ լուրը հասավ սատկած շան տիրոջը, կանայք էլ վերհիշեցին Սպիտակ Ժանիքի բոլոր գողությունները, և Գորշ Ջրշունի կացարանի մոտ բազմություն հավաքվեց։ Բայց նա կտրականապես փակեց վիգվամի մուտքը, ուր թաք էր կացել ոճրագործը, և հրաժարվեց հանձնել նրան իր ցեղակիցներին։
Սպիտակ Ժանիքին ոհմակից վտարելուց, նրան պատերազմ հայտարարելուց հետո՝ ջահել շները դրանով իսկ իրենց դրեցին նրա ոխակալության, ճարպկության և ուժի դեմ հանդիման։ Բանն այնպես եղավ, որ հիմա Սպիտակ Ժանիքի թշնամիներն էլ չէին կարող ոհմակից մի քայլ իսկ հեռանալ։ Նա թույլ չէր տալիս դա։ Ջահել շները ամեն րոպե սպասում էին նրա հարձակմանը և սիրտ չէին անում առանձին թրև գալ, Լիփ֊Լիփից բացի, մնացած բոլորը ստիպված էին ի մի խմբված մնալ, որպեսզի միահամուռ ջանքերով պաշտպանվեն իրենց ահեղ հակառակորդից։ Միայնակ գետը գնալիս լակոտը դիմում էր կամ դեպի անվրեպ մահ, կամ սուր ոռնոց ու վնգստոց գցում ամբողջ ավանում՝ ծլկելով դարանից դուրս թռած գայլի այդ ձագից։
Սակայն Սպիտակ Ժանիքը շարունակում էր վրեժ լուծել շներից անգամ այն ժամանակ, երբ սրանք մի անգամ ընդմիշտ հասկացան, որ իրարից չպետք է հեռանալ։ Նա հարձակվում էր շների վրա, երբ առանձին֊առանձին էր հանդիպում նրանց, իսկ շները ամբողջ ոհմակով էին հարձակվում նրա վրա։ Բավական էր, որ շներր նկատեին Սպիտակ ժանիքինԺանիքին. բոլորն էլ միահամուռ կերպով ընկնում էին հետևից, իսկ այդպիսի դեպքերում գորշուկին փրկում էին միայն արագավազ ոտքերը։ Բայց վայ այն շանը, որ ոգևորվելով՝ իր ընկերներից առաջ էր անցնում. Սպիտակ Ժանիքը ամբողջ թափով շրջվում էր դեպի ոհմակի առջևից սուրացողն ու նետվում նրա վրա։ Հաճախ էր այդ պատահում, որովհետև հետապնդումից բորբոքված շները մոռանում էին աշխարհում ամեն ինչ, իսկ Սպիտակ Ժանիքը երբեք սառնարյունությունը չէր կորցնում։ Ստեպ-ստեպ ետ նայելով՝ նա պատրաստ էր ուզած րոպեին, արագ վազքի ընթացքում, շրջվել ու նետվել չափից ավելի եռանդուն և իր ընկերներից անջատված հետապնդողի վրա։
Ջահել շները լի են խաղալու անհաղթահարելի պահանջով, և Սպիտակ Ժանիքի թշնամիները բավարարում էին այդ պահանջը, նրա դեմ մղած պատերազմը վերածելով գրավիչ զվարճության։ Գորշուկի հետևից ընկնելը դարձել էր նրանց նախասիրած, թեև ոչ կատակային և երբեմն էլ մահացու վտանգ պարունակող զվարճությունը։ Իսկ Սպիտակ Ժանիքը, որի հետ ոչ մեկը չէր կարող մրցել արագավազությամբ, նմանապես կանգ չէր առնում վտանգի առաջ։ Այդ օրերին, երբ դեռ նա չէր կորցրել Կիչիի վերադառնալու հույսը, հաճախ էր շների ոհմակին հրապուրում դեպի մոտակա անտառը։ Բայց շները չէին կարողանում հասնել նրան այնտեղ։ Սպիտակ Ժանիքը նրանց հաչոցից ու ոռնոցից որոշում էր, թե որտեղ են, իսկ ինքը վազում էր սուս ու փուս, ստվերի պես սահելով ծառերի միջով, ինչպես նրա հայրն ու մայրն էին անում։ Բացի դրանից, նա շատ ավելի սերտորեն էր կապված խուլ Հյուսիսին, քան շները, նա ավելի լավ էր հասկանում դրա բոլոր գաղտնիքներն ու խորամանկությունները։ Շատ հաճախ Սպիտակ Ժանիքը դիմում էր այսպիսի հնարամտության՝ լողում անցնում էր գետակը, կորցնում իր հետքերն ու հանգիստ պառկում անտառի մացառուտում՝ ունկնդրելով իրեն կորցրած հետապնդողների հաչոցին։
Թե՛ իր եղբայրակիցների և թե՛ մարդկանց մեջ միմիայն ատելություն առաջացնելով և մշտապես թշնամություն անելով բոլորի հետ՝ Սպիտակ Ժանիքը արագ, բայց միակողմանի էր զարգանում։ Այդպիսի կյանք վարելու ընթացքում ո՛չ բարի զգացմունքներ կարող էին ծնվել նրա մեջ, ո՛չ էլ փաղաքշվելու պահանջ։ Այդ ամենի մասին նա մազաչափ պատկերացում իսկ չուներ։ Հնազանդվիր ուժեղին, ճնշիր թույլին. ահա այն օրենքը, որ ղեկավարում էր նրան։ Գորշ Ջրշունը աստվածություն է՝ օժտված ուժով, ուստի Սպիտակ ժանիքը Ժանիքը ենթարկվում է նրան։ Իսկ շներին, անգամ նրանց, որոնք ջահել են իրենից և հասակով էլ պակաս ու թույլ, պետք է ոչնչացնել։
Սպիտակ Ժանիքի մեջ զարգանում էին այն բոլոր հատկությունները, որոնք օգնում էին նրան դիմադրելու հաճախակի իր կյանքին սպառնացող վտանգին։ Պողպատանման մկանները երևում էին նրա նիհար ու ճկուն մարմնի վրա պարանների պես։ Ոչ ոք չէր կարող համեմատվել նրա հետ ճարպկությամբ ու խորամանկությամբ. նա ավելի արագ էր վազում, ավելի անողոք էր կռվի ժամանակ, ավելի դիմացկուն, կատաղի, գազազած ու խելացի, քան մյուս բոլոր շները։ Սպիտակ Ժանիքը պետք է այդպիսին լիներ, այլապես ողջ չէր մնա այն թշնամական շրջապատում, ուր հասցրեց նրան կյանքը։
== Գլուխ IV։ Աստվածների հետևից ==
Հետո նա սկսեց մրսել։ Այլևս չկար վիգվամի տաքուկ պատը, որի մոտ նա միշտ տաքանում էր։ Այդպես նստած՝ նա հերթով ծալում էր տակը առջևի մերթ այս, մերթ այն թաթը, հետո էլ ծածկում իր թավամազ պոչով. հենց այդ պահին նրա առջևով անցավ մի տեսիլք։ Ոչ մի տարօրինակ բան չկար այդտեղ. ծանոթ պատկերներ հառնեցին նրա աչքի առաջ։ Նա կրկին տեսավ ավանը, վիգվամները, խարույկների բոցը. լսեց կանանց սուր ձայները, տղամարդկանց կոպիտ թավաձայնը, շների հաչոցր։ Սպիտակ Ժանիքը քաղցածացավ և հիշեց մսի կտորներն ու ձկները, որ մարդիկ էին տալիս իրեն։ Մինչդեռ հիմա նա շրջապատված էր լռությամբ, որը ոչ թե ուտելիք, այլ վտանգ էր խոստանում նրան։
Ազատազրկությունը քնքշացրել էր Սպիտակ ժանիքին։ Ժանիքին։ Մարդկանցից կախված լինելը խլել էր նրա ուժի մի մասը։ Նա կորցրել էր ուտելիք ճարելու սովորությունը։ Նրա վրա իջնում էր գիշերը։ Ավանի աղմուկին ու շարժմանը, ձայների ու պատկերների անընդհատ իրար հաջորդելուն վարժված նրա տեսողությունն ու լսողությունը գործ չէին գտնում իրենց համար։ Ո՛չ անելիք ուներ, ո՛չ լսելիք. ո՛չ մի բան, որին նայեր։ Ջանում էր որսալ թեկուզ նվազագույն սոսափը կամ շարժումը։ Բնության այդ անշարժության ու լռության մեջ մի ահավոր վտանգ կար։
Եվ հանկարծ Սպիտակ ժանիքը Ժանիքը ցնցվեց։ Մի ահագին ու անձև բան անցավ նրա աչքի առջևով։ Գետնի վրա փռվեց ամպի տակից դուրս եկած լուսնից լուսավորված ծառի ստվերը։ Միամտվելով՝ գորշուկը կամացուկ գռմռաց, բայց վերհիշելով, որ դա կարող է իր մոտ բերել մի տեղ թաքնված թշնամուն, լռեց։
Գիշերվա սառնամանիքին ենթարկված ծառը բարձրաձայն ճարճատեց նրա գլխավերևում։ Սպիտակ ժանիքը Ժանիքը ոռնաց և սարսափից խելացնոր լեղապատառ վազեց դեպի ավանը։ Մարդկային հասարակության մեջ լինելու և նրա ընձեռած պաշտպանության անհաղթահարելի պահանջ էր զգում նա։ Նրա ռունգների մեջ մնացել էր խարույկների ծխի հոտը, ականջների մեջ հնչում էին ձայներ ու աղաղակներ։ Անտառից նա դուրս եկավ լուսնի լույսով ողողված բացատը, որտեղ ո՛չ ստվեր կար, ո՛չ խավար, բայց նրա աչքերը չտեսան ծանոթ ավանը։ Մոռացել էր, որ մարդիկ մեկնել են այդտեղից։
Սպիտակ Ժանիքը քարացած կանգ առավ։ Ուր վազեր չգիտեր. տեղ չկար։ Նա սկսեց տխուր֊տրտում թափառել ամայացած իջևանատեղում, հոտոտել աղբի ու անպետք բաների կույտերը, որ աստվածներն էին թողել։ Հիմա նրան կուրախացներ անգամ այն քարը, որ մի ժամանակ նետել էր մի որևէ բարկացած կին, նույնիսկ Գորշ Ջրշունի ծանր ձեռքը, իսկ Լիփ-Լիփին և շների ամբողջ հաչող ու վախկոտ ոհմակին ցնծությամբ կդիմավորեր։
Նա դանդաղորեն հասավ այն տեղին, ուր առաջ Գորշ Ջրշունի վիգվամն էր, նստեց մեջտեղը և դունչը ուղղեց դեպի լուսինը։ Ջղաձգությունից կոկորդը սեղմվում էր. ապա նրա երախը բացվեց, և ամեն ինչ՝ մենակություն, վախ, Կիչիի կարոտը, անցած բոլոր դառնությունները և գալիք ձախորդությունների ու տառապանքների նախազգացումը հորդեց երկարաձիգ ու տխրագին ոռնոցի մեջ։ Դա Սպիտակ ժանիքի Ժանիքի կրծքից պոռթկած առաջին գայլային ոռնոցն էր։
Լույսը բացվելուն պես նրա վախը փարատվեց, բայց ավելի սաստկացավ մենակության զգացողությունը։ Լքված իջևանատեղի տեսքը, որտեղ դեռ վերջերս կյանքր կյանքը եռում էր, տխրություն էր պատճառում նրան։ Երկար մտմտալու պետք չեղավ, նա դարձավ դեպի անտառը և վազեց գետակի երկայնքով։ Վազեց ամբողջ օրը՝ առանց ոչ մի րոպե հանգստանալու։ Թվում էր, թե կարող է վազել հավիտենապես. նրա ուժեղ մարմինը չէր իմանում ի՛նչ է հոգնությունը։ Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ հոգնությունն այնուամենայնիվ վրա հասավ, նախնիներից ժառանգած տոկունությունը շարունակում էր մղել նրան առաջ, միշտ առաջ։
Այնտեղ, ուր գետը հոսում էր դիք ափերի միջով, Սպիտակ Ժանիքը վազում էր շրջանցումով՝ բլուրների վրայով։ Մաքենզիին միախառնվող առուներն ու վտակներր նա լողում անցնում էր և կամ ծանծաղուտով կտրում։ Հաճախ էր նա ստիպված լինում վազել ափին կպած սառույցի նեղ շերտով. բարակ սառույցը ջարդվում էր, և Սպիտակ ժանիքը Ժանիքը ընկնելով սառը ջրի մեջ՝ հաճախ մազ էր մնում խեղդվի։ Եվ այդ ամբողջ ժամանակ սպասում էր, թե ահա հիմա կգտնի աստվածների հետքը այն վայրում, ուր նրանք կմոտենան ափին և կուղղվեն դեպի երկրի խորքը։
Սպիտակ Ժանիքը խելքով գերազանցում էր իր շատ եղբայրակիցներին, և այնուամենայնիվ նրա մտքով չէր անցնում, որ Մաքենզին մի ափ ևս ունի։ Ի՞նչ կլինի, եթե աստվածների հետքը անցնի մյուս կողմը։ Ահա այս էլ նա չէր կարող կռահել։ Հավանորեն հետագայում, ավելի մեծանալուց հետո, սովորեր հետքերը փնտրել գետափերի երկայնքով և մտածեր, որ այդպիսի բան հնարավոր է։ Իսկ հիմա նա վազում էր ենթադրաբար՝ հաշվի առնելով Մաքենզիի միայն մի ափը։
Գիշերն իջավ։ Ձյունն ավելի սաստկացավ, և Սպիտակ Ժանիքը սայթաքելով, լնգլնգալով ու վազելիս կամացուկ վնգվնգալով՝ պատահեց թարմ ոտնահետքի։ Հետքն այնքան թարմ էր, որ Սպիտակ Ժանիքը անմիջապես ճանաչեց։ Անհամբերությունից վնգստալով՝ նա թեքվեց գետից ու նետվեց անտառ։ Նրա ականջին հասան ծանոթ հնչյուններ։ Նա տեսավ խարույկի բոցը, Կլու֊Քուչին, որ զբաղված էր ճաշ պատրաստելով, Գորշ Ջրշունին, որ պպզել ու մի կտոր հում ճարպ էր ծամում։ Մարդիկ թարմ մի՜ս ունեին։
Սպիտակ Ժանիքը սպասում էր դատաստանի և սրա մասին մտածելիս մեջքի մազերը տնկվեցին։ Հետո նա գաղաագողի գաղտագողի առաջ շարժվեց. վախենում էր ատելի ծեծից և գիտեր, որ չի խուսափելու դրանից։ Բայց նա գիտեր նաև, որ կտաքանա կրակի մոտ, կվայելի աստվածների հովանավորությունը, կհանդիպի շների հասարակությանը, որը թեև թշնամի է իրեն, բայց և հասարակություն է՝ ընդունակ բավարարելու կենդանի արարածներին մոտիկ լինելու նրա պահանջը։
Սպիտակ Ժանիքը սողալով մոտեցավ խարույկին։ Գորշ Ջրշունը տեսավ նրան ու դադարեց ճարպ ծամել։ Սպիտակ Ժանիքը ավելի դանդաղ սողաց. նվաստանալու և հնազանդվելու զգացումը ճնշում էր նրան, ստիպում քծնել մարդու առաջ։ Նա սողում էր ուղիղ դեպի Գորշ Ջրշունը՝ առաջընթացը շարունակ դանդաղեցնելով, կարծես թե ամեն մի մատնաչափին ավելի էր դժվարանում սող տալը, և վերջապես պառկեց տիրոջ ոտքերի առաջ, որին այսօրվանից անձնատուր եղավ կամովին՝ հոգով ու մարմնով։ Սեփական ցանկությամբ նա մոտեցավ մարդու խարույկին և ընդունեց նրա իշխանությունն իր վրա։ Սպիտակ Ժանիքը դողում էր՝ սպասելով անխուսափելի պատժին։ Ձեռքը բարձրացավ նրա վրա։ Նա կծկվեց ու պատրաստվեց ընդունելու հարվածը, բայց հարված չիջավ։
Սպիտակ Ժանիքը ծածուկ նայեց վեր։ Գորշ Ջրշունը ճարպը երկու կտոր արեց։ Գորշ Ջրշունը մի կտոր ճարպ պարզեց նրան․․․ Սպիտակ Ժանիքը զգույշ ու անվստահ հոտոտեց դա, հետո էլ ձգեց դեպի իրեն։ Գորշ Ջրշունը հրամայեց միս տալ Սպիտակ Ժանիքին, և երբ սա ուտում էր, թույլ չէր տալիս մյուս շներին մոտենան նրան։ Երախտապարտ ու գոհ Սպիտակ Ժանիքը պառկեց իր տիրոջ ոտքերի մոտ՝ նայելով խարույկի տաք բոցին ու աչքերը քնատ կկոցելով։ Նա գիտեր, որ առավոտը կդիմավորի ոչ թե մռայլ անտառում, այլ հանգրվանում, աստվածների մոտ, որոնց նա նվիրեց իր ամբողջ էությունը և որոնց կամքից էլ այժմ կախված էր։
== Գլուխ V։ Պայմանադրություն ==
Լծվածքը յոթ շնից էր։ Բոլորն էլ իննից-տասը ամսական էին, միայն Սպիտակ Ժանիքն էր ութ ամսական։ Ամեն մի շուն քաշում էր առանձին մի թոկ։ Պարանները տարբեր երկարություն ունեին, իսկ դրանց տարբերությունը չափվում էր շների մարմնի երկարությամբ։ Դրանք ի մի էին հավաքվում սահնակի առաջամասի օղակում։ Առաջամասը վեր էր կորացված, որ պեսզի կեչեփայտե ու անկող սահնակը չխրվի փափուկ, փետրանման ձյան մեջ։ Այսպիսի կառուցվածքի շնորհիվ սահնակի, ինչպես նաև բեռան ծանրությունը ավելի մեծ մակերեսի վրա էր բաժանվում։ Այդ նույն նպատակով, այսինքն ծանրությունը ըստ հնարավորին ավելի հավասարաչափ բաշխելու համար, շներին հովհարաձև էին կապում սահնակի առաջամասին, և ոչ մի շուն մյուսի հետևից չէր գնում։
Հովհարաձև լծվածքը մի առավելություն ևս ուներ. թոկերի տարբեր երկարությունը թույլ չէր տալիս հետևից վաղող վազող շներին նետվելու առջևից ընթացողների վրա, իսկ կռիվ սկսել կարելի էր միայն ավելի կարճ պարանով լծված հարևանի հետ։ Բայց այդ դեպքում հարձակվողը քիթ քթի էր գալիս իր թշնամու հետ և, բացի դրանից, ենթարկվում էր սահնակավարի մտրակի հարվածներին։ Սակայն այդ ձևով լծելու ամենամեծ առավելությունն այն էր, որ ջանալով հարձակվել առջևի շների վրա հետևից եկողները զոռ էին տալիս քաշիկներին, իսկ որքան արագ էր ընթանում սահնակը, այնքան ավելի արագ էր վազում հետապնդվող շունը։ Այսպիսով հետևինը երբեք չէր կարող հասնել առջևինին։ Որքան արագ էր վազում մեկը, այնքան արագ էլ խույս էր տալիս նրանից մյուսը և նույնքան արագ էլ վազում էին մյուս բոլոր շները։ Այս բոլորի հետևանքով ավելի արագ էր սլանում նաև սահնակը։ Ահա թե ինչպիսի խորամանկ հնարներով էր մարդը ամրապնդում իր իշխանությունը կենդանիների վրա։
Միթ-Սան, որ խիստ նման էր հորը, ժառանգել էր նրանից և իմաստությունը։ Վաղուց էր նա նկատել, որ Լիփ֊Լիփը հանգիստ չի տալիս Սպիտակ Ժանիքին, բայց այն ժամանակ Լիփ-Լիփը ուրիշ տերեր ուներ, և Միթ֊Սան համարձակվում էր միայն գաղտագողի քարով խփել նրան։ Իսկ հիմա Լիփ֊Լիփը պատկանում էր Միթ֊Սային, ուստի որոշելով անցյալի վրեժը լուծել նրանից, Միթ-Սան կապեց նրան ամենաերկար թոկով։ Այսպիսով Լիփ-Լիփը դարձավ առաջընթացիկ, կարծես մեծ պատիվ արեցին նրան, մինչդեռ քիչ պատիվ կար դրա մեջ, որովհետև ամբողջ ոհմակի կռվարարին ու առաջընթացիկին ատում և հետապնդում էին հիմա բոլոր շները։
Եվ որովհետև Լիփ֊Լիփը կապված էր ամենաերկար թոկով, ապա շներին թվում էր, թե նա փախչում է իրենցից։ Սրանք տեսնում էին միայն նրա հետևի ոտքերը և թավամազ պոչը, իսկ դա այնքան սարսափելի չէ, որքան փշաքաղված մազերը և փայլող ժանիքները։ Բացի դրանից, վազող շան պատկերը մյուս շների մեջ վստահություն է առաջացնում, թե դա հենց իրենցից է փախչում և ինչ գնով էլ լինի պետք է հասնել նրան։
Հենց որ սահնակը շարժվեց, ամբողջ լծվածքը ընկավ Լիփ-Լիփի հետևից, և այդ հետապնդումը շարունակվեց ամբողջ ցերեկը։ Սկզբում վիրավորված Լիփ֊Լիփը ստեպ-ստեպ փորձում էր նետվել իրեն հետապնդողների վրա, բայց ամեն անդամ անգամ Միթ֊Սան եղջերուի դաբաղած աղիքից հյուսված երեսուն ոտնաչափանոց խարազանով շրմփացնում էր նրա գլխին ու ստիպում վերադառնալ իր տեղը։ Լիփ֊Լիփը չէր վախենա գոտեմարտի բռնվել ամբողջ լծվածքի հետ, բայց խարազանը շատ ավելի սարսափելի էր, և ուրիշ բան չէր մնում նրան, եթե ոչ ձգել թոկը և իր կողերը հեռացնել ընկերների ատամներից։
Հնդկացու խելքն անսպառ է, երբ խոսքը վերաբերում է խորամանկությանը։ Որպեսզի բոլոր լծկանների թշնամությունը սաստկացնի Լիփ֊Լիփի նկատմամբ, Միթ֊Սան սկսեց գերադասել նրան մյուս շներից՝ խանդ առաջացնելով սրանց մեջ դեպի առաջրնթացիկը։ Միթ֊Սան միս էր տալիս նրան ամբողջ ոհմակի առաջ, իսկ մյուսներից ոչ մեկին չէր տալիս։ Շները կատաղում էին, պտույտ էին գալիս Լիփ֊Լիփի շուրջը, երբ սա ուտում էր, բայց մոտենալու սիրտ չէին անում, որովհետև Միթ֊Սան կանգնում էր նրա կողքին՝ խարազանը ձեռքին։ Իսկ երբ միս չէր լինում, Միթ֊Սան շներին քշում էր հեռու և ձևացնում, թե կերակրում է Լիփ֊Լիփին։
Սպիտակ Ժանիքը հաճությամբ գործի լծվեց։ Հնազանդվելով աստվածներին՝ նա ժամանակին ավելի երկար ճանապարհ էր կտրել, քան մյուս շները, և նրանցից ավելի խոր էր ըմբռնել աստվածների կամքին հակառակվելու ապարդյուն լինելը։ Բացի դրանից, այն ատելությունը, որ տածում էին իր հանդեպ բոլոր շները, նվազեցնում էր իր աչքում նրանց նշանակությունը և ավելացնում մարդու նշանակությունը։ Նա իր եղբայրակիցների հասարակության կարիք չուներ, Կիչին համարյա մոռացվել էր, և աստվածներին հավատարիմ լինելը, որոնց իշխանությունն իր վրա ընդունում էր Սպիտակ ժանիքըԺանիքը, իր զգացմունքներն արտահայտելու գրեթե միակ միջոցն էր։ Եվ Սպիտակ ժանիքը Ժանիքը եռանդագին աշխատում էր, հնազանդվում էր հրամաններին ու ենթարկվում կարգապահությանը։ Ազնվորեն ու հաճությամբ էր նա աշխատում։ Ազնվորեն աշխատելը հատուկ է բոլոր ընտելացված գայլերին ու ընտելացված շներին, իսկ Սպիտակ Ժանիքը լիովին օժտված էր այս հատկությամբ։
Սպիտակ ժանիքը Ժանիքը շների հետ էլ չէր շփվում, բայց այդ շփումն արտահայտվում էր թշնամությամբ ու ատելությամբ։ Երբեք չէր խաղում նրանց հետ։ Կարողանում էր կռվել, և կռվում էր հարյուրապատիկը հատուցելով այն բոլոր խածնումների ու նեղությունների համար, որ ստիպված էր եղել կրել այն օրերին, երբ Լիփ֊Լիփը ոհմակի պարագլուխն էր։ Հիմա Լիփ֊Լիփը գլխավորում էր իրեն միայն այն ժամանակ, երբ երկար թոկի ծայրին լծված՝ վազում էր իր ընկերների և ձյան վրա ոստոստացող սահնակի առջևից։ Հանգրվանումների ժամանակ Լիփ֊Լիփը մոտ էր մնում Միթ֊Սային, Գորշ Ջրշունին և Կլու֊Քուչին, սիրտ չէր անում հեռանալ աստվածներից, որովհետև այժմ բոլոր շների ժանիքներն ուղղված էին նրա դեմ, և նա իր վրա զգում էր այն թշնամանքի դառնությունը, որ առաջ բաժին էր ընկնում Սպիտակ ժանիքին։Ժանիքին։
Լիփ֊Լիփի անկումից հետո Սպիտակ Ժանիքը կարող էր դառնալ ոհմակի պարագլուխը, բայց նա դրա համար շատ էր մռայլ և ինքնամփոփ։ Լծակից ընկերները միայն խածնումներ էին ստանում նրանից, իսկ մնացած ամեն ինչում նա կարծես չէր նկատում դրանց։ Սպիտակ Ժանիքին հադիպելիս նրանք շեղում էին ճանապարհը, և ոչ մեկը, անգամ ամենահամարձակը, սիրտ չէր անում խլել նրանից մսի բաժինը։ Ընդհակառակը, աշխատում էին որքան կարելի է շուտ կուլ տալ իրենց բաժինը՝ վախենալով, որ նա հանկարծ կխլի իըենցից։ Սպիտակ ժանիքը Ժանիքը լավ էր յուրացրել _ճնշիր ''ճնշիր թույլին և հնազանդվիր ուժեղին_ ուժեղին'' օրենքը։ Նա հապշտապ ուտում էր տիրոջ նետած կտորը և այն ժամանակ վա՜յ այն շանը, որը դեռ չէր վերջացրել ուտելը։ Ահեղ մռնչյուն, ցուցադրված ժանիքներ... և կիսակուշտ շանը մնում էր միայն մի բան՝ իր վրդովմունքը զեղել անտարբեր աստղերին, երբ Սպիտակ Ժանիքն ուտում պրծնում էր սրա բաժինը։
Ժամանակ առ ժամանակ մերթ այս, մերթ այն շունը ըմբոստանում էր Սպիտակ ժանիքի Ժանիքի դեմ, բայց սա արագ հանդարտեցնում էր դրանց։ Նա նախանձախնդրաբար պահում էր իր մեկուսացած դրությունը ոհմակում և հաճախ կռվով էր ձեռք բհրում բերում դա։ Բայց այդպիսի ընդհարումները երկարատև չէին լինում։ Շները չէին կարող չափվել նրա հետ։ Նա վերքեր էր հասցնում հակառակորդին՝ չթողնելով որ նա ուշքի գա, և շունն սկսում էր արնաքամ լինել դեռ ինչպես հարկն է կռիվ սկսելու ժամանակ չունեցած։
Սպիտակ ժանիքը Ժանիքը ևս, ինչպես որ աստվածները, խստագույն կարգապահություն էր պահպանում իր եղբայրակիցների մեջ։ Նա ոչ մի զիջողություն չէր անում նրանց և անսահման հարգանք էր պահանջում իր հանդեպ։ Շներն իրար մեջ ինչ ասես կարող էին անել, այդ նրան չէր վերաբերում։ Սպիտակ Ժանիքը հետևում էր միայն, որ շները ոտնձգություն չանեն իր առանձնակի դրության դեմ, ճանապարհ տան իրեն, երբ ինքը երևում է ոհմակի մեջ, և ընդունեն իր տիրապետությունն իրենց նկատմամբ։ Բավական էր, որ հանդուգնի մեկը ռազմական տեսք ընդուներ, ատամները ցույց տար կամ փշաքաղվեր, որ Սպիտակ ժանիքը Ժանիքը նետվեր նրա վրա և ամենաանխնա կերպով ապացուցեր նրա սխալ վարվելը։
Վայրագ բռնակալ էր նա, կառավարում էր երկաթե աննկունությամբ։ Թույլերին ամենևին չէր ներում։ Գոյության դաժան պայքարը, որ ստիպված էր նա մղել վաղ մանկությունից, երբ մոր հետ միայնակ, հաղթահարելով հեռավոր Հյուսիսի թշնամությունը, չարչարվում էին ապրելու համար, անհետ չէր կորել։ Ավելի ուժեղ հակառակորդի հանդիպելիս Սպիտակ Ժանիքը հեզ էր պահում իրեն։ Նա ճնշում էր թույլին, բայց հարգում էր ուժեղին։ Եվ երբ Գորշ Ջրշունը իր երկար ճանապարհին պատահում էր այլ մարդկանց հանգրվանների, Սպիտակ ժանիքը Ժանիքը հանդարտ ու զգույշ էր ման գալիս օտար ու չափահաս շների մեջ։
Անցավ մի քանի ամիս, իսկ Գորշ Ջրշունի ուղևորությունը դեռ շարունակվում էր։ Երկար ճանապարհը և սահնակ քաշելիս բարեխղճորեն աշխատելը ամրապնդեցին Սպիտակ Ժանիքի ուժերը, և ըստ երևույթին նրա մտավոր զարգացումն ավարտվեց։ Շրջապատող աշխարհը նա ճանաչեց ամբողջովին։ Եվ նայում էր նա դրան մռայլ՝ ոչ մի պատրանք չունենալով դրա հանդեպ։ Խստաշունչ ու դաժան էր այդ աշխարհը, ո՛չ ջերմություն կար այդտեղ, ո՛չ քնքշանք, ո՛չ էլ բարեկամական կապ։
Սպիտակ Ժանիքը բարեկամություն չէր զգում անգամ Գորշ Ջրշունի հանդեպ։ Սա, ճիշտ է, աստված էր, բայդ բայց դաժան աստված։ Սպիտակ ժանիքը Ժանիքը հաճությամբ էր ընդունում նրա իշխանությունն իր նկատմամբ, թեև այդ իշխանությունը հիմնված էր մտավոր գերազանցության և բռնի ուժի վրա։ Սպիտակ Ժանիքի խառնվածքի մեջ կար մի այլ բան, որն ընդառաջում էր այդ տիրակալությանը, այլապես նա չէր վերադառնա խուլ Հյուսիսից և դրանով էլ չէր ապացուցի իր հավատարմությունն աստվածներին։ Նրա մեջ կային խորություններ, որ դեռ ոչ ոք չէր հետազոտել։ Գորշ Ջրշունը մի քաղցր խոսքով կամ փաղաքուշ հպումով կարող էր թափանցել այդ խորությունների մեջ, բայց այդ մարդը երբեք չէր փաղաքշում Սպիտակ Ժանիքին, ոչ մի քաղցր խոսք չէր ասել նրան։ Այդպիսի սովորություն չուներ նա։ Գորշ Ջրշունի գերազանցությունը հիմնված էր դաժանության վրա, և այդպիսի դաժանությամբ էլ նա հրամայում էր՝ արդարադատությունն իրագործելով մահակի միջոցով, հանցագործությունը պատժելով ֆիզիկական ցավ հասցնելով, իսկ ծառայությունը վարձատրելով ոչ թե փաղաքշանքով, այլ հարված չհասցնելով։
Եվ Սպիտակ ժանիքը Ժանիքը անգիտանում էր այն երանությանը, որ կարող է պարգևել մարդկային ձեռքը։ Ասենք, նա չէր էլ սիրում մարդկային ձեռքերը. դրանց մեջ ինչ-որ կասկածելի բան կար։ Այդ ձեռքերը, ճիշտ է, երբեմն միս էին տալիս, բայց շատ ավելի հաճախ ցավ էին պատճառում։ Դրանցից պետք էր հեռու մնալ, դրանք քար էին նետում, թափահարում էին փայտը, մահակը, խարազանը, կարող էին խփել ու հրել, իսկ եթե դիպչում էին, ապա միայն կսմթելու, թափահարելու և մի փունջ մազ պոկելու համար։ Օտար ավաններում նա իմացավ, որ մանկական ձեռքերն էլ կարող են ցավ պատճառել։ Մի փոքրիկ տղա մի անգամ քիչ մնաց ծակեր նրա աչքը։ Դրանից հետո Սպիտակ Ժանիքը սկսեց խիստ կասկածամտորեն վերաբերվել երեխաներին։ Նա պարզապես չէր հանդուրժում նրանց։ Երբ սրանք մոտենում և պարզում էին լավ բան չխոստացող իրենց ձեռքերը, նա վեր էր կենում ու հեռանում։
Գերության Մեծ լճի ափին գտնվող ավաններից մեկում Սպիտակ Ժանիքը առիթ ունեցավ ճշգրտելու Գորշ Ջրշունի ավանդած օրենքը, ըստ որի աստվածների վրա հարձակվելը համարվում է աններելի հանցանք։ Բոլոր շների սովորությամբ, բոլոր ավաններում, Սպիտակ Ժանիքն էլ գնաց ուտելիք փնտրելու։ Նա տեսավ, թե ինչպես մի տղա կացնով կտրատում էր իշայծյամի սառած միսը, որի կտորները թռչում էին ամեն կողմ, Սպիտակ ժանիքը Ժանիքը կանգ առավ ու սկսեց հավաքել դրանք։ Տղան ցած դրեց կացինը ու ճանկեց մի ծանր մահակ։ Սպիտակ Ժանիքը ետ նետվեց՝ հազիվ կարողանալով խուսափել հարվածից։ Տղան ընկավ նրա հետևից, իսկ Սպիտակ ժանիքն Ժանիքն էլ ավանին ծանոթ չլինելով նետվեց վիգվամների արանքում եղած անցուղին ու ընկավ բարձր հողաթմբով փակված փակուղու մեջ։
Թաքնվելու տեղ չկար։ Տղան փակում էր այդտեղից դուրս գալու միակ ելքը։ Նա բարձրացրեց մահակը և մի քայլ առաջացավ։ Սպիտակ Ժանիքը կատաղեց։ Արդարասիրության նրա զգացումը վրդովվեց․ նա ամբողջ մարմնով փշաքաղվեց և սպառնալի մռնչյունով դիմավորեց տղային։ Սպիտակ Ժանիքը լավ էր իմանում օրենքը, ըստ որի մսի բոլոր մնացորդները, օրինակ իշայծյամի սառած մսի մանր կտորները, պատկանում են այն շանը, որը գտնում է դրանք. ուրեմն նա ոչ մի վատ բան չէր արել, ոչ մի օրենք չէր խախտել, և այնուամենայնիվ տղան պատրաստվում էր ծեծել իրեն։ Սպիտակ Ժանիքն էլ չէր իմանում ինչպես եղավ դա։ Նա այդ կատարեց կատաղության նոպայի պահին, և ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ, որ նրա հակառակորդը նույնպես ժամանակ չունեցավ բան հասկանալու։ Տղան հանկարծ փռվեց ձյան վրա, իսկ Սպիտակ Ժանիքի ատամները կծեցին մահակ բռնած ձեռքը։
Դրանից հետո Սպիտակ Ժանիքը սովորեց սեփականության օրենքը, ինչպես նաև այն, որ տիրոջ սեփականությունը պետք է պահպանել։ Աստծու մարմնի պաշտպանությունից մինչև նրա ունեցվածքի պաշտպանությունր մի քայլ էր միայն, և Սպիտակ Ժանիքն այդ քայլը արեց։ Այն, ինչ պատկանում էր աստծուն, պետք էր պահպանել ամբողջ աշխարհից՝ կանգ չառնելով անգամ օտար աստվածների վրա հարձակվելու առաջ։ Սակայն այդ արարքը, որ ինքնըստինքյան սրբապիղծ է, միշտ էլ կապված է մեծ վտանգների հետ։ Աստվածներն ամենազոր են, և շան համար դժվար է չափվել նրանց հետ. և այնուամենայնիվ Սպիտակ Ժանիքը սովորեց անվախ կերպով հակահարված տալ նրանց։ Պարտականության գիտակցումը հաղթահարեց վախը, և վերջ ի վերջո գողության հակամետ աստվածները որոշեցին ձեռք չտալ Գորշ Ջրշունի ունեցվածքին։
Սպիտակ ժանիքը Ժանիքը շուտով հասկացավ, որ գողաբարո աստվածները վախկոտ են և տագնապի ձայն լսելուն պես փախչում են։ Բացի դրանից (ինչպես նա փորձով համոզվեց), տագնապ հարուցելու և Գորշ Ջրշունի հայտնվելու Ժամանակամիջոցը ժամանակամիջոցը սովորաբար շատ կարճ էր լինում։ Նա հասկացավ նաև, որ գողը փախչում է ոչ թե այն պատաճռով, որ վախենում է իրենից՝ Սպիտակ ժանիքիցԺանիքից, այլ որովհետև Գորշ Ջրշունից է վախենում։ Տեսնելով, որ եկողը գող է, Սպիտակ Ժանիքը հաչոց չէր գցում (ասենք հաչել չէր էլ իմանում), այլ նետվում էր անկոչ հյուրի պես և, երբ հաջողվում էր, ատամները կոխում էր նրա մարմնի մեջ։ Մռայլ ու մարդախույս լինելն օգնեցին Սպիտակ Ժանիքին դառնալու տիրոջ ունեցվածքի հուսալի պաշտպանը, և Գորշ Ջրշունը ամեն կերպ խրախուսում էր նրան այս կետում։ Եվ վերջ ի վերջո Սպիտակ ժանիքը Ժանիքը ավելի չար, ավելի անզուսպ դարձավ ու վերջնականապես ամփոփվեց ինքն իր մեջ։
Ամիսներն անցնում էին իրար հետևից, և ժամանակը հետզհետե ավելի էր ամրացնում շան և մարդու միջև կնքված պայմանադրությունը։ Այդ պայմանադրությունը կնքել էր Հյուսիսի խորքից մարդու մոտ եկած առաջին գայլը։ Եվ իր բոլոր նախնիների՝ գայլերի ու վայրի շների նման, Սպիտակ Ժանիքն ինքը մշակեց դրա պայմանները, որոնք շատ պարզ էին։ Աստվածությանը պաշտելու համար նա զոհեց իր ազատությունը, իսկ նրանից սկսեց ստանալ նրա հետ հարաբերելու իրավունք, հովանավորություն, սնունդ ու տաքություն։ Փոխարենը պահպանում էր նրա ունեցվածքը, պաշտպանում նրա մարմինը, աշխատում նրա համար և հնազանդվում նրան։
Եթե աստված ունես, պետք է ծառայես նրան։ Եվ Սպիտակ Ժանիքը ծառայում էր իր աստծուն՝ ենթարկվելով պարտականության ու երկյուղած վախի զգացմունքին։ Բայց չէր սիրում նրան։ Նա չէր իմանում ինչ բան է սերը, և երբեք չէր զգացել դա։ Կիչին դարձել էր հեռավոր հուշ։ Բացի դրանից, անձնատուր լինելով մարդուն՝ Սպիտակ Ժանիքը ոչ միայն կապերը խզեց հյուսիսից ու իր ցեղակիցներից, այլև ենթարկվեց պայմանագրի այն կետին, որը թույլ չէր տալիս նրան լքել աստծուն ու գնալ Կիչիի հետևից, եթե անգամ հանդիպեր նրան։ Մարդուն հավատարիմ լինելը օրենք դարձավ Սպիտակ Ժանիքի համար, և այդ օրենքը ավելի ուժեղ էր ազատասիրությունից, ավելի ուժեղ՝ արենակցական կապերից։
== Գլուխ VI։ Քաղցը ==
Գարունն արդեն հեռու չէր, երբ Գորշ Ջրշունի երկար ուղևորությունը վերջացավ։ Ապրիլյան մի օր, երբ նոր էր լրացել Սպիտակ ժանիքի Ժանիքի մի տարին, սա կրկին վերադարձավ հին ավանը, ուր և Միթ-Սան արձակեց նրա լծասարքը։ Սպիտակ Ժանիքը թեև լրիվ հասունության չէր մոտեցել, այնուամենայնիվ Լիփ-Լիփից հետո ամենախոշորն էր մի տարեկան լակոտների մեջ։ Հասակը և ուժը ժառանգելով գայլ հորից և Կիչիից նա համարյա հասնում էր չափահաս շներին, բայց զիջում էր նրանց կազմվածքի ամրությամբ։ Նրա մարմինր նիհար էր ու բարեկազմ, կռիվներում հաղթում էր ավելի շուտ ճարպկությամբ, քան թե ուժով, մորթին գորշ էր, ինչպես գայլինն է լինում։ Տեսքով էլ նա թվում էր ամենաիսկական գայլ։ Շան արյունը, որ անցել էր նրան Կիչիից, հետք չէր թողել նրա արտաքինի վրա, սակայն բնավորությունը ձևավորվում էր ոչ առանց մոր մասնակցության։
Սպիտակ ժանիքը Ժանիքը թափառում էր ավանում՝ հանգիստ գոհունակությամբ ճանաչելով այն աստվածներին, որոնց ծանոթ էր դեռ ուղևորությունից առաջ։ Պատահում էր այդտեղ նաև լակոտների, որ նույնպես մեծացել էին այդ ժամանակամիջոցում, և չափահաս շների, որ հիմա արդեն այնքան մեծ ու սարսափելի չէին թվում նրան։ Սպիտակ Ժանիքը համարյա դադարեց նրանցից վախենալուց և ման էր դալիս ոհմակի մեջ սկզբնական շրջանում իրեն մեծ գոհունակություն պատճառող անբռնազբոսիկությամբ։
Այդտեղ էր նաև ծերացած Բեսիկը, որի համար առաջ բավական էր ատամները ցույց տալ, և Սպիտակ ժանիքը Ժանիքը յոթ սար այն կողմ կփախչեր։ Անցած օրերին Բեսիկը հաճախ էր Uպիտակ Սպիտակ Ժանիքին ստիպել համոզվելու իր սեփական ոչնչությանը, բայց հիմա նույն Բեսիկը օգնեց նրան գնահատելու իր մեջ կատարված փոփոխությունները։ Բեսիկը ծերանում էր, զառամում, իսկ Սպիտակ ժանիքը Ժանիքը երիտասարդ էր և օրավուր ուժերն ավելանում էին։
Շների հետ ունեցած հարաբերություններում փոփոխությունը պարզ դարձավ Սպիտակ ժանիքին՝ Ժանիքին՝ ավան վերադառնալուց քիչ հետո։ Մարդիկ մշակում էին հենց նոր սպանած իշայծյամի միսը։ Նա ստացավ մի կճղակ և սրունքոսկրի մի մասը, որի վրա բավական շատ միս կար։ Կռվող շներից փախչելով անտառ, որպեսզի ոչ մեկը չտեսնի իրեն, Սպիտակ ժանիքն Ժանիքն սկսեց ուտել իր բաժինը։ Եվ հանկարծ գրոհեց նրա վրա Բեսիկը։ Դեռ ժամանակ չունենալով մի լավ հասկանալու բանի էությունը՝ Սպիտակ ժանիքը Ժանիքը երկու անգամ ատամներով վիրավորեց ծեր շանը ու նետվեց մի կողմ։ Այդպիսի հանդուգն ու սրընթաց հարձակումից ապշած Բեսիկը աչքերն անիմաստ կերպով սևեռեց Սպիտակ Ժանիքի վրա, իսկ ոսկորն ու վրայի թարմ միսը մնաց երկուսի միջև։
Բեսիկը ծեր էր և արդեն իր վրա զգաց այն երիտասարդության խիզախությունը, որին վախեցնելը առաջ դատարկ բան էր նրա համար։ Որքան էլ դառն լիներ, բայց և այնպես կամա թե ակամա ստիպված էր վիրավորանքը կուլ տալ՝ օգնության կանչելով իր ամբողջ իմաստությունը, որպեսզի սխալ բան արած չլիներ երիտասարդ շների առաջ։ Անցած֊գնացած օրերին արդարացի զայրույթը կստիպեր նրան հարձակվել այդ հանդուգն ջահելի վրա, բայց հիմա նվազող ուժերը թույլ չէին տալիս այդպիսի քայլ անելու խիզախել։ Ամբողջ մարմնով փշաքաղվելով՝ նա սպառնալի նայում էր Սպիտակ Ժանիքին, իսկ սա, վերհիշելով իր երբեմնի վախը, կծկվեց մի պստիկ լակոտի պես և արդեն մտովի հաշիվ էր անում, թե ինչպես նահանջի ըստ հնարավորին քիչ խայտառակությամբ։
Ահա հենց այդ ժամանակ էլ Բեսիկը սխալ բան արեց։ Եթե նա բավականանար ահեղ ու վայրագ տեսքով, ամեն ինչ բարվոք կվերջանար։ Փախչելու պատրաստված Սպիտակ Ժանիքը կնահանջեր՝ ոսկորը թողնելով նրան։ Սակայն Բեսիկը չուզեց սպասել, և կարծելով, թե ինքը հաղթեց, երկու քայլ առաջացավ ու հոտոտեց ոսկորը։ Սպիտակ ժանիքը Ժանիքը մի փոքր փշաքաղվեց։ Հիմա անգամ կարելի էր փրկել դրությունը։ Եթե Բեսիկը շարունակեր կանգնել գլուխը բարձր պահած, սպառնալի նայելով հակառակորդին՝ Սպիտակ ժանիքը Ժանիքը վերջ ի վերջո կծլկեր։ Բայց թարմ մսի հոտը խտտում էր Բեսիկի ռունգները, ուստի չկարողանալով զսպել իրեն՝ նա բռնեց ոսկորը։
Սա արդեն Սպիտակ Ժանիքը չէր կարող հանդուրժել։ Լուծընկերների վրա ունեցած գերիշխանությունը դեռ թարմ էր նրա հիշողության մեջ, և նա արդեն չէր կարող տիրապետել իրեն՝ տեսնելով, թե ինչպես մի ուրիշ շուն լափում է իրեն պատկանող միսը։ Եվ ըստ իր սովորության նա հարձակվեց Բեսիկի վրա՝ չթողնելով, որ սա ուշքի գա։ Առաջին խածումից հետո արդեն ծեր շան աջ ականջը բզիկ-բզիկ կախ ընկավ։ Հարձակման հանկարծակիությունը շշմեցրեց նրան։ Բայց դրանից անմիջապես հետո, և նույնպիսի հանկարծակիությամբ, հաջորդեցին ավելի տխուր դեպքեր. Բեսիկը գլորվեց գետին, իսկ նրա վզի վրա բացվեց մի խոր վերք։ Չթողնելով, որ ծերունին վեր կենա, ջահել շունը երկու անգամ պատռեց նրա ուսը։ Հիրավի ապշեցուցիչ էր հարձակման սրընթացությունը։ Բեսիկը նետվեց Սպիտակ Ժանիքի վրա, բայց նրա ատամները միայն զայրագին կափկափեցին օդում։ Հաջորդ րոպեին պաաառոտվեց պատառոտվեց Բեսիկի քիթը, և նա երերալով ընկրկեց։
Դրությունը խիստ փոխվեց։ Ոսկորի մոտ կանգնել էր սպառնալի փշաքաղված Սպիտակ ժանիքըԺանիքը, իսկ Բեսիկը կանգնել էր հեռու՝ ուզած րոպեին նահանջելու պատրաստ։ Նա չէր համարձակվում կռվի բռնվել երիտասարդ, կայծակի պես արագաշարժ հակառակորդի հետ։ Եվ նորից, ավելի խոր թախիծով Բեսիկն զգաց մոտեցող ծերությունը։ Արժանապատվությունը պահպանելու նրա փորձը հիրավի հերոսական էր։ Մեջքը հանգիստ շրջելով դեպի ջահել շունը և գետնին ընկած ոսկորը, ասես թե մեկը և թե մյուսը բոլորովին արժանի չէին ուշադրության, նա վեհաշուք հեռացավ։ Եվ միայն այն ժամանակ, երբ Սպիտակ ժանիքն Ժանիքն արդեն չէր կարող տեսնել իրեն, Բեսիկը պառկեց գետնին ու սկսեց լիզել իր վերքերը։
Այս դեպքից հետո Սպիտակ Ժանիքը վերջնականապես հավատաց իր ուժերին և խրոխտացավ։ Հիմա նա հանգիստ ման էր գալիս չափահաս շների մեջ, դարձավ ոչ այնքան զիջող։ Ոչ թե կռվելու առիթներ էր փնտրում, բնավ էլ ոչ, այլ պահ անջում պահանջում էր ուշադրություն դարձնեն իրեն։ Նա պաշտպանում էր իր իրավունքները և չէր ուզում նահանջել այլ շների առաջ։ Հարկ էր լինում հաշվի առնել նրան, ուրիշ ոչինչ։ Ոչ ոք չէր համարձակվում բանի տեղ չդնել նրան։ Լակոտների ճակատագիրն է դա, որի հետ ստիպված են հաշտվել լծվածքի բոլոր շները. լակոտներր ընկրկում էին չափահաս շներից, ճանապարհը զիջում նրանց, երբեմն էլ հարկադրված էին նրանց տալ իրենց բաժին միսը։ Սակայն շփվել չսիրող, միայնակ, մռայլ, ահեղ ու բոլորից խուսափող Սպիտակ Ժանիքին ընդունեցին չափահաս շների շրջանը որպես հավասարի։ Սրանք արագ հասկացան, որ նրան պետք է հանգիստ թողնել, պատերազմ չէին հայտարարում նրան և չէին փորձում բարեկամություն հաստատել նրա հետ։ Նույն ձևով էր վարվում նրանց հետ և Սպիտակ Ժանիքը, և մի քանի ընդհարումից հետո շները համոզվեցին, որ այդ իրադրությունը չտեսնված լավ է և բոլորի սրտով։
Ամռան կեսին մի անսպասելի բան պատահեց Սպիտակ Ժանիքին։ Իր անձայն ու մանր վազքով հասնելով ավանի ծայրը հետազոտելու նոր վիգվամը, որ հաստատել էին այն ժամանակ, երբ ինքը հնդկացիների հետ գնացել էր իշայծյամի որսի, Սպիտակ Ժանիքը պատահեց Կիչիին։ Կանգ առավ ու նայեց նրան։ Նա հիշում էր մորը տարտամորեն, բայց և այնպես _հիշում էր_''հիշում էր'', իսկ Կիչին մոռացել էր որդուն։ Ահեղաձայն մռնչալով՝ Կիչին ատամները կրճտեց նրա վրա, և Սպիտակ Ժանիքը հիշեց ամեն բան։ Մանկությունն ու այդ մռնչոցի իմաստը հառնեցին նրա առաջ։ Նախքան աստվածներին պաաահելը պատահելը Կիչին Սպիտակ Ժանիքի համար տիեզերքի կենտրոնն էր։ Հին զգացմունքները վերադարձան ու համակեցին նրան։ Նա ցատկեց դեպի մայրը, որը սակայն երախաբաց դիմավորեց նրան ու ճեղքեց այտը մինչև ոսկորը։ Սպիտակ ժանիքը Ժանիքը չհասկացավ, թե ինչ տեղի ունեցավ, և շփոթված ընկրկեց՝ այդպիսի ընդունելությունից շշմած։
Բայց Կիչին հանցավոր չէր․ էգ գայլերը մոռանում են իրենց ձագերին, որոնք արդեն մի տարեկան են կամ ավելի։ Այդպես էլ Կիչին էր մոռացել Սպիտակ Ժանիքին, սա նրա համար անծանոթ էր, օտար, և այն սերունդը, որ ունեցել էր այդ ժամանակամիջոցում, իրավունք էր տալիս թշնամաբար վերաբերվել այդպիսի անծանոթների հետ։
Նրա լակոտներից մեկը սողաց դեպի Սպիտակ ժանիքը։ Ժանիքը։ Երենք էլ չգիտեին, որ խորթ եղբայրներ են։ Սպիտակ Ժանիքը հետաքրքրությամբ հոտոտեց լակոտին, որի համար Կիչին մի անգամ էլ նետվեց նրա վրա ու պատռեց դունչը։ Սպիտակ Ժանիքն ավելի ետ գնաց։ Հառնելու պատրաստվող բոլոր նախկին վերհուշները նորից մեռան ու փոշիացան։ Նա նայեց Կիչիին, որը լիզում էր իր ձագին ու երբեմն բարձրացնում գլուխը և մռնչում։ Հիմա Կիչին պետք չէր Սպիտակ Ժանիքի համար։ Նրա աշխարհում տեղ չէր մնացել Կիչիի համար, ինչպես որ մոր աշխարհում տեղ չէր մնացել Սպիտակ Ժանիքի համար։
Վերհուշներ ասես չէին էլ եղել, նա կանգնել էր շփոթված, տեղի ունեցածից շշմած։ Եվ այդ միջոցին Կիչին երրորդ անգամ խոյացավ դեպի նա՝ աչքից հեռու քշելով։ Սպիտակ ժանիքը Ժանիքը հնազանդվեց։ Կիչին էգ էր, իսկ նրա ցեղի հաստատած օրենքով՝ արուները չպետք է կռվեն էգերի հետ։ Սպիտակ Ժանիքը անտեղյակ էր այդ օրենքին և հասու եղավ դրան ոչ թե կենսափորձով, այլ բնազդը թելադրեց նրան այդ օրենքը, այն նույն բնազդը, որր մղում էր նրան լուսնահաչ տալ, ոռնալ աստղերի վրա, վախենալ մեռնելուց ու անհայտից։
Ամիսներն իրար էին հաջորդում։ Սպիտակ Ժանիքի ուժերը հետզհետե ավելանում էին. նա դառնում էր խոշոր ու լայնաթիկունք, իսկ բնավորությունը զարգանում էր այն ուղղությամբ, որ կանխորոշել էին ժառանգականությունն ու շրջապատը։ Սպիտակ Ժանիքը ստեղծված էր կավի նման փափուկ և բազմաթիվ ու բազմազան հնարավորություններ պարունակող նյութից։ Միջավայրը այդ նյութից քանդակել էր այն ամենը, ինչ հաճո էր իրեն ու տվել էր ուզած ձևը։ Օրինակ՝ եթե Սպիտակ Ժանիքը չմոտենար մարդու վառած կրակին, հյուսիսը իսկական գայլ կդարձներ նրան։ Բայց աստվածները պարգևել էին նրան մի այլ միջավայր, և Սպիտակ Ժանիքից սաացվեց շուն, որի մեջ գայլային շատ բան կար թեև, բայց և այնպես շուն էր նա և ոչ թե գայլ։
Սակայն մեծանալը չկարողացավ ազատել նրան մի թուլությունից. նա չէր հանդուրժում, երբ ծիծաղում էին իր վրա։ Մարդկային ծիծաղը համբերությունից հանում էր նրան։ Մարդիկ կարող էին իրենց մեջ ծիծաղել ինչի վրա ասես, և նա բնավ ուշք չէր դարձնում դրան։ Սակայն բավական էր, որ մեկը իր վրա ծիծաղի, և նա կատաղում էր. այդ ծանրաբարո, արժանապատվությամբ լի շունը մոլեգնում էր անհեթեթության աստիճան։ Ծիծաղը այնպես էր կատաղեցնում նրան, որ նա դառնում էր իսկական դև։ Եվ վա՜յ այն լակոտներին, որոնք այդ պահերին պատահում էին նրան։ Նա շատ լավ էր իմանում օրենքը, ուստի և ոխը Գորշ Ջրշունից չէր հանում. Գորշ Ջրշունին օգնում էին մահակն ու խելքը, իսկ լակոտները ոչինչ չունեին, բացի արձակ տարածությունից, որը և փրկում էր նրանց, երբ իրենց առաջ տնկվում էր ծիծաղից կատաղության հասած Սպիտակ Ժանիքը։
Երբ Սպիտակ ժանիքը Ժանիքը մտավ իր երրորդ տարին, Մաքենզիի ափերին ապրող հնդկացիները մատնվեցին սովի։ Ամռանը ձուկ չորսացվեց, ձմռանն էլ եղջերուները հեռացան իրենց սովորական վայրերից։ Իշայծյամներ հազվադեպ էին պատահում, նապաստակներն էլ գրեթե անհետացան։ Գիշակեր գազանները սատկում էին։ Քաղցած, սովից թուլացած՝ նրանք սկսեցին իրար լափել։ Ողջ էին մնում միայն ուժեղներր։ Սպիտակ Ժանիքի աստվածները միշտ էլ զբաղվում էին որսորդությամբ։ Նրանցից ծերերն ու թույլերը մեռնում էին իրար հետևից։ Ավանից միշտ լացի ձայն էր գալիս։ Կանայք ու երեխաները իրենց խղճուկ սննդաբաժինը զիջում էին նիհարած, սմքած որսորդներին, որոնք չափչփում էին անտառը՝ որս ճարելու սին հույսով։
Քաղցը աստվածներին այնպիսի ծայրահեղության հասցրեց, որ նրանք սկսեցին ուտել դաբաղած կաշուց պատրաստված իրենց մոքասիններն ու թաթպանները, շներն էլ իրենց լծասարքն ու նույնիսկ խարազանները։ Բացի դրանից, շներն ուտում էին միմյանց, աստվածներն էլ շուն էին ուտում։ Նախ կերան ամենաթույլերին և սակավարժեքներին։ Ողջ մնացած շները տեսնում էին այդ բոլորը և հասկանում էին, որ նույն վախճանն է սպասում իրենց։ Ավելի համարձակ ու ավելի խելացիները հեռացան մարդու վառած խարույկներից, որոնց մոտ հիմա սպանդ էր տեղի ունենում, ու փախան անտառ, ուր նրանց սպասում էին սովամահությունը կամ գայլի ատամները։
Այդ ծանր շրջանում Սպիտակ Ժանիքն էլ փախավ անտառ։ Նա ավելի էր ընտելացած կյանքին, քան մյուս շները. երևան էր գալիս մանկության ամիսներին անցած դպրոցը։ Առանձնակի վարպետությամբ էր նա դարանամուտ լինում մանր գազաններին։ Նա կարող էր ժամերով հետամուտ լինել զգուշավոր սկյուռի յուրաքանչյուր շարժումին ու սպասել, որ նա ծառից իջնի գետին, ըստ որում այնպիսի անսահման համբերություն էր ունենում, որը ոչ մի բանով պակաս չէր նրան տանջող քաղցից։ Սպիտակ ժանիքը Ժանիքը երբեք չէր շտապում, սպասում էր այնքան, մինչև հնարավոր լինի վստահ գործել առանց վախենալու, որ սկյուռը նորից կծլկի ու կբարձրանա ծառը։ Այդ Ժամանակժամանակ, և միայն այդ ժամանակ, Սպիտակ ժանիքը Ժանիքը կայծակնային արագությամբ դուրս էր նետվում իր դարանից այն արկի պես, որը երբեք չի վրիպում նշված նպատակակետից. նա նետվում էր դեպի սկյուռը, որին չէին կարող փրկել նրա արագավազ ոտքերը։
Ու թեև սկյուռի որսը սովորաբար հաջող էր վերջանում, այնուամենայնիվ մի հանգամանք խանգարում էր Սպիտակ Ժանիքին կուշտ ուտել. սկյուռներ քիչ էին պատահում, և նա կամա թե ակամա ստիպված էր ավելի մանր կենդանիներ որսալ։ Երբեմն քաղցը այնպես էր տանջում նրան, որ նույնիսկ չէր հրաժարվում բները քանդելուց ու մկներ բռնելուց։ Նա չխորշեց նաև կռվի բռնվել աքիսի հետ, որը նույնպես քաղցած էր, ինչպես ինքը, բայց հազարապատիկ ավելի կատաղի էր։
Մի անգամ էլ Սպիտակ Ժանիքը պատահեց մի ջահել, հյուծված և ոտքի վրա հազիվ կանգնել կարողացող գայլի։ Եթե Սպիտակ Ժանիքը այդքան քաղցած չլիներ, հավանորեն նրա հետ էլ ճանապարհը շարունակեր և վերջ ի վերջո միանար գայլերի ոհմակին, բայց հիմա այլ բան չէր մնում նրան անելու, եթե ոչ ընկնելու գայլի հետևից, հոշոտելու և ուտելու նրան։
Բախտը կարծես բարյացակամ էր Սպիտակ ժանիքի Ժանիքի հանդեպ։ Ամեն անգամ, երբ ուտելիքի պակասը առանձնապես, սուր էր զգացվում, նա մի որևէ որս գտնում էր։ Բախտը նրան չդավաճանեց անգամ այն օրերին, երբ ուժը բոլորովփն բոլորովին սպառվեց, իսկ այդ շրջանում խոշոր գիշատիչները նրան չնկատեցին։ Մի անգամ նա փորը պնդացրեց մի լուսանով, որը ուղիղ երկու օր բավարարեց նրան։ Հետո Սպիտակ ժանիքը Ժանիքը հանդիպեց գայլերի ոհմակի։ Սկսվեց մի երկար ու դաժան հետապնդում. բայց Սպիտակ Ժանիքը գայլերից ավելի ամրակազմ էր և վերջ ի վերջո խույս տվեց նրանցից։ Եվ ոչ միայն խույս տվեց, այլև մի խոշոր շրջան կատարեց ու ետ դառնալով՝ հարձակվեց իրեն հետապնդած մի ուժասպառ գայլի վրա։
Շուտով Սպիտակ Ժանիքը թողեց այդ վայրերը և ուղղվեց դեպի հովիտը՝ իր հայրենիքը։ Որոնեց գտավ իր նախկին որջը և այդտեղ տեսավ Կիչիին։ Կիչին նույնպես լքել էր աստվածների անհյուրընկալ խարույկները և հենց որ հասել էր ցնկնելու ժամանակը, վերադարձել էր անձավը։ Երբ այդտեղ հայտնվեց Սպիտակ Ժանիքը, Կիչիի բոլոր ձագերից մնացել էր միայն մեկը, սա էլ իր վերջին օրերն էր ապրում, երիտասարդ կյանքի համար դժվար էր այդպիսի սովից փրկվելը։
Չեր Չէր կարելի ջերմ անվանել այն ընդունելությունը, որ Կիչին ցույց տվեց իր մեծացած որդուն։ Բայց Սպիտակ ժանիքը Ժանիքը անտարբեր նայեց դրան։ Այլևս մոր կարիք չզգալով՝ նա անայլայլ շուռ եկավ ու վազեց գետակն ի վեր։ Նրա ձախ վտակի մոտ Սպիտակ Ժանիքը գտավ այն լուսանի որջը, որի հետ ժամանակին ստիպված էր եղել կռվել մոր հետ կողք-կողքի։ Այդտեղ՝ լքված բնում, նա պառկեց ու ամբողջ օրը հանգստացավ։
Ամառնամուտին, երբ սովահարությունը մոտենում էր վախճանին, Սպիտակ Ժանիքը պատահեց Լիփ-Լիփին, որը նույնպես, ինչպես և ինքը, փախել էր անտառ և ողորմելի գոյություն էր պահպանում այնտեղ։ Սպիտակ Ժանիքը բոլորովին անսպասելի կերպով պատահեց նրան։ Հակառակ կողմերից շրջանցելով դիք ափի ելուստը՝ նրանք միաժամանակ դուրս նետվեցին բարձր ժայռի հետևից և քիթ-քթի ընդհարվեցին իրար։ Երկուսն էլ այդպիսի հանդիպումից վախեցած՝ անշարժացան ու հայացքները գամեցին միմյանց վրա։
Սպիտակ Ժանիքի վիճակը հիանալի էր։ Այդ ամբողջ շաբաթը նա հաջող որս էր արել, շատ էր կերել, իսկ իր վերջին ավարից լիուլի հղփացել էր։ Սակայն բավական էր տեսնել Լիփ֊Լիփին, որ մեջքի մազերը ցից֊ցից տնկվեն։ Նա փշաքաղվեց բոլորովին ինքնաբերաբար. անցյալում բարկության այդ արտաքին դրսևորումն ուղեկցում էր կռվարար Լիփ֊Լիփի հետ ունեցած ամեն մի հանդիպումին, և տեսնելով իր թշնամուն՝ Սպիտակ Ժանիքը փշաքաղվեց ու մռնչաց նրա վրա։ Ոչ մի րոպե զուր չանցավ։ Ամեն ինչ արվեց արագ, մի ակնթարթում։ Լիփ֊Լիփն ընկրկեց, բայց Սպիտակ ժանիքը Ժանիքը ուս-ուսի բախվեց նրան, գլորեց մեջքի վրա և ատամները խրեց նրա ջլուտ վզի մեջ։ Լիփ֊Լիփը տապլտկվում էր մերձիմահ ջղաձգություններից, իսկ Սպիտակ Ժանիքը պտույտ էր գալիս շուրջը՝ առանց աչքը կտրելու նրանից։ Այնուհետև նա շարունակեց իր ճամփան և անհետացավ ափի դիք ոլորանի հետևը։ Դրանից շատ չանցած Սպիտակ Ժանիքը դուրս եկավ անտառի եզրը և նեղ բացատով իջավ դեպի Մաքենզի գետը։ Առաջ էլ էր եղել նա այդտեղ, բայց այն ժամանակ ամայի էր այդ ափը, իսկ հիմա ավան էր երևում։ Սպիտակ Ժանիքը կանգ առավ և առանց ծառերի հետևից դուրս գալու, սկսեց զննել։ Ձայներն ու հոտերը ծանոթ թվացին նրան։ Հին ավանն էր դա, միայն թե տեղն էր փոխել, բայց ձայների ու հոտերի մեջ մի նոր բան էր զգացվում։ Ո՛չ ոռնոց էր լսվում, ո՛չ էլ լաց։ Այդ հնչյունները բավարարվածություն էին արտահայտում։ Եվ երբ Սպիտակ Ժանիքը լսեց մի բարկացած կանացի ձայն, հասկացավ, որ այդպես բարկանալ կարելի է միայն այն ժամանակ, երբ փորը կուշտ է։ Օդից ձկան հոտ էր գալիս, ուրեմն ավանում ուտելիք կար։ Սովը վերջացել էր։ Եվ նա համարձակ դուրս եկավ անտառից ու վազեց ուղիղ դեպի տիրոջ վիգվամը։ Տերն ինքը տանը չէր, բայց Կլու֊Քուչը Սպիտակ Ժանիքին դիմավորեց հրճվագին աղաղակներով, մի ամբողջ թարմ ու խոշոր ձուկ տվեց նրան, նա էլ պառկեց և սկսեց սպասել Գորշ Ջրշունի վերադառնալուն։
Դրանից շատ չանցած Սպիտակ ժանիքը դուրս եկավ անտառի եզրը և նեղ բացատով իջավ դեպի Մաքենզի գետը։ Առաջ էլ էր եղել նա այդտեղ, բայց այն ժամանակ ամայի էր այդ ափը, իսկ հիմա ավան էր երևում։ Սպիտակ Ժանիքը կանդ առավ և առանց ծառերի հետևից դուրս գալու, սկսեց զննել։ Ձայներն ու հոտերը ծանոթ թվացին նրան։ Հին ավանն էր դա, միայն թե տեղն էր փոխել, բայց ձայների ու հոտերի մեջ մի նոր բան էր զգացվում։ Ո՛չ ոռնոց էր լսվում, ո՛չ էլ լաց։ Այդ հնչյունները բավարարվածություն էին արտահայտում։ Եվ երբ Սպիտակ Ժանիքը լսեց մի բարկացած կանացի ձայն, հասկացավ, որ այդպես բարկանալ կարելի է միայն այն ժամանակ, երբ փորը կուշտ է։ Օդից ձկան հոտ էր գալիս, ուրեմն ավանում ուտելիք կար։ Սովը վերջացել էր։ Եվ նա համարձակ դուրս եկավ անտառից ու վազեց ուղիղ դեպի տիրոջ վիգվամը։ Տերն ինքը տանը չէր, բայց Կլու֊Քուչը Սպիտակ ժանիքին դիմավորեց հրճվագին աղաղակներով, մի ամբողջ թարմ ու խոշոր ձուկ տվեց նրան, նա էլ պառկեց և սկսեց սպասել Գորշ Ջրշունի վերադառնալուն։
= ՄԱՍՆ ՉՈՐՐՈՐԴ =
Այսպիսի ինքնաբռնադատումը անպատիժ չի անցնում։ Եթե մարմնի վրա աճած մազին ստիպեն աճել դեպի մաշկի խորքը, ապա դա տանջալի ցավ կպատճառի։ Նույնն էլ տեղի էր ունենում Սպիտակ Ժանիքի հետ։ Իր ամբողջ էությամբ նա ձգտում էր գլուխն ազատել կրնկակոխ իրեն հետապնդող շներից, բայց աստվածների կամքը խախտել չէր կարելի, մանավանդ որ նրանց կամքը փաստարկվում էր եղջերուի աղիքներից հյուսված երեսուն ոտնաչափանոց մտրակի հարվածներով։ Եվ Սպիտակ Ժանիքը հանդուրժում էր այդ ամենը՝ ներս գցելով այնպիսի ատելություն ու չարություն, որին ընդունակ էր նրա վայրագ ու աննկուն բնավորությունը։
Եթե մի որևէ կենդանի արարածի կարելի լիներ անվանել իր ցեղակիցների թշնամին, ապա դա վերաբերում էր հատկապես Սպիտակ Ժանիքին։ Նա երբեք գութ չէր հայցում և ինքն էլ ոչ ոքի չէր խնայում։ Նրա մարմնից անպակաս էին վերքերն ու սպիները․ շներն էլ իրենց հերթին շարունակ ծածկված էին լինում նրա ատամների հետքերով։ Ի հակադրություն շատ առաջընթացիկների, որոնք ապաստանում էին աստվածների պաշտպանությանը, հենց որ շներին արձակում էին, Սպիտակ Ժանիքը արհամարհում էր այդ պաշտպանությունը։ Նա անվախ ման էր գալիս իջևանատեղում և գիշերն էր շների դատաստանը տեսնում այն ամենի համար, ինչ ստիպված էր լինում հանդուրժել ցերեկը։ Այն ամիսներին, երբ Սպիտակ Ժանիքը դեռ առաջընթացիկ չէր, այժմյան լծակիցները սովորաբար աշխատում էին չընկնել նրա ճանապարհի վրա։ Հիմա դրությունը փոխվել էր։ Առավոտից մինչ երեկո տևող հետապնդումը, այն գիտակցությունը, որ Սպիտակ Ժանիքը ամբողջ ցերեկր ցերեկը փախչում էր նրանցից, գտնվում էր նրանց իշխանության ներքո, այս ամենը շներին թույլ չէր տալիս նահանջել նրա առջևից։ Հենց որ նա հայտնվում էր ոհմակի մեջ, անմիջապես կռիվ էր սկսվում։ Իջևանում կատարած նրա թափառումներին ուղեկցում էին մռնչոցը, գզվռտոցը, վնգստոցը։ Նրա շնչած օդն իսկ հագեցած էր ատելությամբ ու չարությամբ, և դա սաստկացնում էր միայն նրա ներսում եղած ատելությունն ու չարությունը։
Երբ Միթ֊Սան լծվածքին հրամայում էր կանգ առնել, Սպիտակ Ժանիքը հնազանդվում էր նրա կանչին։ Առաջին օրերին այդ դադարը իրարանցում էր առաջացնում շների մեջ, և բոլորն էլ հարձակվում էին ատելի առաջընթացիկի վրա։ Բայց այդ միջոցին դեպքը բոլորովին այլ ընթացք էր ստանում՝ մտրակը թափահարելով Սպիտակ Ժանիքին օգնության էր հասնում Միթ֊Սան։ Եվ շները վերջապես հասկացան, որ եթե սահնակը կանգ է առնում Միթ֊Սայի հրամանով, ապա լավ է առաջընթացիկին չդիպչել։ Բայց եթե Սպիտակ Ժանիքը ինքնակամ է կանգ առնում, նշանակում է՝ կարելի է նրա դատաստանը տեսնել։
Շուտով Սպիտակ ժանիքը Ժանիքը դադարեց առանց հրամանի կանգ առնել։ Այդպիսի դասեր արագ են յուրացվում։ Ասենք Սպիտակ Ժանիքը չէր էլ կարող չսերտել դրանք, այլապես ողջ չէր մնա այն խստաշունչ միջավայրում, որ պատրաստել էր նրա համար կյանքը։
Սակայն այդ դասերը զուր էին անցնում շների համար․ սրանք հանգիստ չէին թողնում նրան հանգրվանումների պահերին։ Ցերեկվա հալածանքը և մոլագար հաչոցը, որի մեջ շները ներդնում էին իրենց ամբողջ ատելությունը Սպիտակ Ժանիքի հանդեպ, մոռացնել էր տալիս նրանց այն, ինչ եղել էր նախորդ գիշերը․ հաջորդ գիշերը դասը կրկնվում էր, բայց առավոտյան դրանից հետք անգամ չէր մնում։ Բացի դրանից, Սպիտակ Ժանիքի հանդեպ շների տածած թշնամանքը սնվում էր մի ուրիշ, բավական կարևոր հանգամանքով, սրանք այլ ցեղ էին նկատում նրա մեջ, և դա միանգամայն բավական էր նրանց իրար հակադրելու համար։
Նրանք բոլորն էլ, Սպիտակ ժանիքի Ժանիքի նման, ընտելացված գայլեր էին, բայց նրանց հետևում կար մի քանի ընտելացված սերունդ։ Շատ բան էր արդեն անհետացել այն ամենից, ինչով գայլին օժտում է հեռավոր Հյուսիսը, և շների համար այդ ամայությունը պարունակում էր միայն անորոշություն, մշտական սպառնալիք ու թշնամություն։ Բայց Սպիտակ Ժանիքի արտաքինը, նրա բոլոր հակումներն ու բնազդները ցույց էին տալիս, որ ամուր կապ ունի նա խուլ Հյուսիսի հետ. նա դրա խորհրդանշանն էր ու մարմնացումը։ Ուստի և շները ատամ կրճտելով նրա վրա՝ դրանով իսկ պահպանում էին իրենց այն կործանումից, որ դարանել էր անտառների աղջամուղջում և մարդու խարույկներն ամեն կողմից պարուրած խավարում։
Ասենք, մի դաս լավ սերտեցին շները՝ պետք է միասին լինել։ Սպիտակ ժանիքր Ժանիքը շատ վտանգավոր հակառակորդ էր, և ոչ ոք սիրտ չէր անում միայնակ հանդիպել նրան։ Շներն ամբողջ ոհմակով էին հարձակվում նրա վրա, ապա թե ոչ մի գիշերվա մեջ դրանց հաշիվը կմաքրեր նա։ Եվ Սպիտակ Ժանիքին չէր հաջողվում իր թշնամիներից ոչ մեկի դատաստանը տեսնել։ Նա հակառակորդին գցում էր դետինգետին, բայց ոհմակը անմիջապես հարձակվում էր նրա վրա ու չէր թողնում խածնի շան կոկորդը։ Կռվի նվազագույն նշան նկատելիս ամբողջ ոհմակը համերաշխ զինվորագրվում էր իր պարագլխի դեմ։ Շները մշտապես գզվռտում էին իրար մեջ, սակայն բավական էր, որ նրանցից մեկն ու մեկը սկսի կռվել Սպիտակ Ժանիքի հետ, երբ վայրկենապես մոռացվում էին մյուս բոլոր վեճերը։
Բայց և այնպես, հակառակ իրենց բոլոր ջանքերին, նրանք Սպիտակ Ժանիքին չէին կարողանում գզգզել։ Սա նրանց համար շատ էր դյուրաշարժ, շատ էր ահեղ ու խելացի. խուսափում էր այն տեղերից, ուր կարելի էր ծուղակն ընկնել, և միշտ էլ խույս էր տալիս, երբ ոհմակը աշխատում էր օղակել նրան։ Եվ ոչ մի շան մտքով անգամ չէր անցնում, թե կարելի է ցած գցել Սպիտակ ժանիքին։ Ժանիքին։ Նրա ոտքերը նույնպիսի համառությամբ կառչում էին գետնին, ինչպիսի համառությամբ ինքն էր կառչում կյանքից։ Ուստի և այն անվախճան պատերազմում, որն Սպիտակ Ժանիքը մղում էր ոհմակի դեմ, կյանքը պահելն ու ոտքի վրա կանգնած մնալը նրա համար համանշանակ հասկացողություններ էին, և ոչ ոք ավելի լավ չէր իմանում այդ, քան նա ինքը։
Այսպիսով, Սպիտակ Ժանիքը դարձավ իր ցեղակիցների անհաշտ թշնամին, թշնամին գայլերի, որոնք տաքացել էին մարդու վառած խարույկի մոտ ու քնքշացել մարդկային զորության փրկարար հովանու տակ։ Այդպես էր դարձրել նրան կյանքը։ Նա արյան վրեժ էր հայտարարել բոլոր շներին և այնպիսի դաժանությամբ էր վրեժ լուծում, որ նույնիսկ Գորշ Ջրշունը, որը պակաս ցասկոտն ու վայրագը չէր, չէր կարող չզարմանալ Սպիտակ Ժանիքի չարահոգության վրա։ «Էս շան թայը չկա»,— ասում էր Գորշ Ջրշունը։ Եվ այլ ավանների հնդկացիները հաստատում էին նրա խոսքը՝ հիշելով, թե ինչպես էր Սպիտակ Ժանիքը իրենց շների դատաստանը տեսնում։
Սպիտակ Ժանիքը մոտ հինգ տարեկան էր, երբ Գորշ Ջրշունը տարավ նրան իր հետ երկարատև ուղևորության, և Ժայռոտ Լեռների մերձակա ավաններում, Մաքենզի և Պորքյուփայն գետերի երկայնքով մեկ, ընդհուպ մինչև Յուքոնը, երկար ժամանակ հիշում էին Սպիտակ Ժանիքի դատաստանը շների հետ։ Նա հաճույք էր ստանում իր վրեժխնդրությունից։ Օտար շները ոչ մի վատ բան չէին սպասում նրանից, առիթ չէին ունեցել հանդիպելու մի հակառակորդի, որն այդքան հանկարծակի հարձակվեր։ Նրանք չէին իմանում, թե գործ ունեն մի թշնամու հետ, որը սպանում է մի հարվածքով, ինչպես կայծակը։ Այլ ավաններում շները մոտենում էին Սպիտակ Ժանիքին կռվախնդիր տեսքով, իսկ սա առանց ժամանակ կորցնելու նախնական արարողությունների համար՝ խոյանում էր նրանց վրա ամեհի կերպով, ինչպես պողպատե արձակված զսպանակ, բռնում էր հակառակորդի կոկորդը և սպանում՝ չթողնելով, որ զարմանքից ուշքի գա։
Սպիտակ Ժանիքը դարձավ փորձված մարտիկ։ Նա կռվում էր հաշվանկատ, երբեք իզուր տեղը ուժ չէր վատնում, պայքարը չէր ձգձգում։ Նա գրոհում էր և եթե պատահեր վրիպի, անմիջապես ետ էր նետվում։ Սպիտակ Ժանիքն էլ բոլոր գայլերի պես խուսափում էր հակառակորդի հետ երկարատև շփում ունենալուց։ Նա չէր հանդուրժում դա։ Այդ շփումը վտանգ էր պարունակում և կատաղեցնում էր նրան։ Նա ուզում էր ազատ լինել, ուզում էր հաստատ կանգնել ոտքերի վրա։ Խուլ Հյուսիսը Սպիտակ Ժանիքին բաց չէր թողնում իր ամուր գրկից և իր իշխանությունն էր հասաատում հաստատում նրա վրա։ Ամենավաղ մանկության օրերից իր նմանների հասարակությունից խորթացած լինելը միայն սաստկացնում էր նրա ազատաբաղձությունը։ Հակառակորդին անմիջականորեն մոտիկ լինելը ինչ֊որ սպառնալիք էր պարունակում. Սպիտակ ժանիքը Ժանիքը կասկածում էր, թե ծուղակ կա այդտեղ, և չէր կարողանում ազատվել այդ ծուղակի պատճառած վախից։
Օտար շները չէին կարող չափվել նրա հետ։ Սպիտակ Ժանիքը խույս էր տալիս նրանց ժանիքներից, նրանց հախից գալիս էր ու անվնաս փախչում։ Իհարկե, ամեն մի կանոն իր բացառություններն ունի։ Լինում էր և այնպես, որ Սպիտակ Ժանիքի վրա հարձակվում էին միանգամից մի քանի հակառակորդ, և նա ժամանակ չէր ունենում՝ փախչել դրանցդիցդրանցից, երբեմն էլ սաստիկ տուժում էր մի որևէ միայնակ շնից։ Բայց դա հազվադեպ Էր էր լինում։ Սպիտակ Ժանիքը դարձավ այնպիսի վարժ մարտիկ, որ պատվով էր դուրս գալիս դրեթե բոլոր կռիվներից։
Նա ուներ մի արժանիք ևս՝ կարողանում Էր էր ճիշտ հաշվել ժամանակն ու հեռավորությունը։ Անշուշտ դա արվում Էր էր բոլորովին անգիտակցաբար։ Պարզապես տեսողությունը երբեք չէր խաբում նրան, և ամբողջ օրգանիզմը, որ ավելի լավ էր կազմված, քան մյուս շներինը, աշխատում էր ճշգրիտ ու արագ․ մտավոր ու ֆիզիկական ուժերի համադրումը ավելի կատարյալ էր, քան նրանցը։ Երբ տեսողական նյարդերը Սպիտակ Ժանիքի ուղեղին էին հաղորդում շարժվող պատկերը, նրա ուղեղը առանց որևէ ճիգ գործադրելու որոշում էր այն տարածությունն ու ժամանակը, որ անհրաժեշտ էր այդ շարժումն ավարտելու համար։ Այսպիսով նա կարող էր խույս տալ շան ոստյունից կամ ժանիքներից և միաժամանակ օգտագործել յուրաքանչյուր վայրկյանը, որպեսզի ինքը հարձակվեր հակառակորդի վրա։ Բայց սրա համար չարժե գովեստներ շռայլել նրա հասցեին. բնությունն ավելի լիաբուռն էր պարգևել նրան, քան մյուսներին․ ուրիշ ոչինչ։
Ամառ էր, երբ Սպիտակ ժանիքը Ժանիքը եկավ Ֆորտ֊Յուքոն։ Ձմռան վերջին Գորշ Ջրշունը կտրեց անցավ Մաքենզիի և Յուքոնի միջև եղած ջրբաժան գիծը և ամբողջ գարնանը որս էր անում ժայռոտ Ժայռոտ Լեռների արևմտյան ճյուղավորումների վրա։ Իսկ երբ Պորքյուփայն գետը սառույցից ազատվեց, Գորշ Ջըըշունը Ջրշունը պիրոգա՝ մակույկ շինեց ու իջավ այն տեղը, ուր այս գետը միախառնվում է Յուքոնին, ուղիղ Բևեռային շրջանի մոտ։ Այդտեղ էլ գտնվում էր Հուդզոնի ծոցի Ընկերության ամրոցը, ուր կային բազմաթիվ հնդկացիներ, ուտելիքի պաշար. ամենուրեք աննախընթաց աշխուժություն էր տիրում։ 1898 թվականն էր, և ոսկեխույզները հազարներով բարձրանում էին Յուքոնն ի վեր՝ դեպի Դոուսոն ու Քլոնդայկ։ Ուղևորության նպատակին հասնելու համար դեռ հարյուրավոր մղոններ էր մնում նրանց, մինչդեռ նրանցից շատերը արդեն մի տարի էր, ինչ ճանապարհ էին գալիս. ոչ մեկը հինգ հազար մղոնից պակաս չէր կտրել, իսկ ոմանք էլ այդտեղ էին եկել աշխարհի մյուս ծայրից։
Ֆորտ֊Յուքոնում Գորշ Ջրշունը կանգ առավ։ Ոսկու տենդի լուրերը հասել էին նաև նրա ականջին, և նա իր հետ բերել էր մի քանի հակ մորթի ու մի հակ էլ թաթպան և մոքասին։ Գորշ Ջրշունը երբեք սիրտ չէր անի այդպիսի հեռավոր ուղևորություն կատարել, եթե մեծ վաստակ անելու հույսը չբերեր նրան այստեղ։ Բայց այն, ինչ Գորշ Ջրշունը տեսավ, գերազանցեց նրա բոլոր ակնկալությունները։ Իր ամենաանզուսպ երազանքների պահին նա հույս ուներ, թե մորթիները վաճառելուց կշահի հարյուր տոկոս, մինչդեռ համոզվեց, որ կարելի է հազար էլ շահել։ Եվ որպես իսկական հնդկացի՝ Գորշ Ջրշունը ձեռնամուխ եղավ գործին առանց շտապելու, որոշելով նստել այդտեղ թեկուզ մինչև աշուն, միայն թե հաշիվներում չսխալվի ու չէժանացնի։
Ֆորտ֊Յուքոնում Սպիտակ Ժանիքը առաջին անգամ սպիտակ մարդիկ տեսավ։ Հնդկացիների համեմատությամբ նրանք թվում էին այլ ցեղի էակներ աստվածներ, որոնց իշխանությունը հենվում էր ավելի մեծ զորության վրա։ Այդ վստահությունն ինքնաբերաբար եկավ Սպիտակ ժանիքինԺանիքին. կարիք չկար, որ նա լարեր իր մտածողական ունակությունները՝ սպիտակ աստվածների զորությանը համոզվելու համար։ Նա միայն զգում էր այդ, բայց զգում էր արտակարգ ուժով։ Հնդկացիների կառուցած վիգվամները մի ժամանակ նրան թվում էին մարդու մեծության վկայություն, իսկ հիմա նրան ապշեցնում էին հսկայական ամրոցը և հաստ գերաններից շինված տները։ Այս ամենը հզորության ապացույց էր։ Սպիտակ աստվածները ուժեղ էին։ Նրանց իշխանությունը ավելի հեռուն էր տարածվում Սպիտակ Ժանիքի նախկին աստվածների իշխանությունից, որոնց մեջ ամենահզոր արարածը Գորշ Ջրշունն էր։ Բայց Գորշ Ջրշունն էլ ոչնչություն էր թվում սպիտակամորթ աստվածների համեմատությամբ։
Անշուշտ Սպիտակ ժանիքը Ժանիքը միայն զգում էր այդ և պարզ հաշիվ չէր տալիս իրեն, թե ինչ է զգում։ Սակայն կենդանիները մեծ մասամբ գործում են հատկապես այդպիսի զգացողությունների հիման վրա, և Սպիտակ Ժանիքի ամեն մի քայլը՝ այժմ ցույց էր տալիս, թե որքան է նա հավատում սպիտակ աստվածների հզորությանը։ Մեծ զգուշությամբ էր նա վերաբերվում նրանց։ Ո՜վ գիտե, թե ինչ անհայտ արհավիրք կամ մի նոր աղետ կարելի է սպասել գրանցից։ դրանցից։ Սպիտակ ժանիքը Ժանիքը հետաքրքրությամբ էր հետևում սպիտակ աստվածներին, բայց վախենում էր երևալ նրանց ճամփի վրա։ Առաջին մի քանի ժամվա ընթացքում նա բավարարվեց հեռվից զգուշությամբ հետևելով նրանց, բայց տեսնելով, որ սպիտակ աստվածները ոչ մի վնաս չեն հասցնում իրենց շներին, ավելի մոտեցավ։
Սպիտակ Ժանիքն էլ իր հերթին հանուր ուշադրության արժանացավ, գայլի նման լինելը անմիջապես աչքի ընկավ, և մարդիկ նրան մատնացույց էին անում իրար։ Դա մղեց Սպիտակ Ժանիքին զգույշ լինել։ Հենց որ մեկն ու մեկը մոտենում էր նրան, նա մերկացնում էր ատամները ու մի կողմ նետվում։ Եվ այդպես էլ մարդիկ չէին կարողանում ձեռք տալ նրան, և լավ է որ չէին կարողանում։
Շուտով Սպիտակ Ժանիքն իմացավ, որ այդ աստվածներից շատ քչերը, ընդամենը տասը մարդ, մշտապես ապրում են ամրոցում։ Երկու֊երեք օրը մեկ ափին էր մոտենում մի շոգենավ (սպիտակ աստվածների ամենազորության ևս մի մեծ ասրս ցույցապացույց) և մի քանի ժամ մնում էր նավամատույցի մոտ։ Աստվածները գալիս էին շոգենավերով ու նորից մեկնում։ Թվում էր, թե այդ մարդիկ անհամարեն։ անհամար են։ Առաջին իսկ երկու օրը Սպիտակ Ժանիքն այնքան մարդ տեսավ, որքան հնդկացի չէր տեսել իր ամբողջ կյանքում։ Եվ ամեն օր ժամանում էին նրանք, ման էին գալիս ամրոցում ու կրկին մեկնում գետն ի վեր։
Բայց եթե սպիտակ աստվածները ամենազոր էին, ապա նրանց շներն անպետք էին։ Սպիտակ Ժանիքը շուտ համոզվեց դրանում՝ բախվելով այն շներին, որոնք ափ էին ելնում իրենց տերերի հետ։ Դրանցից ոչ մեկը մյուսին նման չէր. ոմանք կարճ, խիստ կարճ ոտքեր ունեին, ոմանք էլ երկար, խիստ երկար։ Խիտ մորթու փոխար են նրանք ծածկված էին կարճ մազով, ոմանք էլ համարյա թե մազ չունեին։ Եվ այդ շներից ոչ մեկը կռվել չէր իմանում։
Ատելություն տածելով իր ամբողշ ցեղի հանդեպ՝ Սպիտակ Ժանիքը կարծում էր, թե պարտավոր է կռվի բռնվել այդ շների հետ։ Մի քանի ընդհարումից հետո նա խոր արհամարհանքով համակվեց նրանց նկատմամբ. այդ շները իրենց ցույց տվեցին անշնորհք, անօգնական, և ճգնում էին հաղթել Սպիտակ ժանիքին Ժանիքին միայն ուժով, մինչղեռ ինքը հասնում էր դրան ճարպկությամբ ու խորամանկությամբ։ Շները հաչելով էին հարձակվում նրա վրա։ Սպիտակ ժանիքը Ժանիքը ցատկում էր մի կողմ։ Շներն այլևս չէին տեսնում նրան, և այն ժամանակ նա խոյանում էր դրանց վրա կողքից, ուսով ցած գլորում և հափռում կոկորդը։
Հաճախ այդ խածնումը մահացու էր լինում, և նրա հակառակորդը թպրտում էր ցեխի մեջ, հնդկացիների շների ոտքերի տակ, որոնք հենց այդ րոպեին էին սպասում, երբ հնարավոր կլինի ամբողջ ոհմակով գրոհ տալ ու պատառ-պատառ անել օտար շանը։ Սպիտակ Ժանիքը իմաստուն էր։ Նա վաղուց արդեն գիտեր, որ աստվածները զայրանում են, երբ որևէ մեկը սպանում է իրենց շներին։ Սպիտակ աստվածները բացառություն չէին։ Ուստի և հակառակորդին տապալելով գետին ու խածնելով նրա կոկորդը նա փախչում էր մի կողմ և ոհմակին թույլ էր տալիս ավարտել իր սկսած գործը։ Այդ միջոցին վրա էին հասնում սպիտակամորթ մարդիկ և իրենց զայրույթը թափում ոհմակի վրա, իսկ Սպիտակ Ժանիքը ջրից չոր էր դուրս գալիս։ Սովորաբար նա կանգնում էր մի կողմ ու դիտում, թե ինչպես իր ցեղակիցներին ծեծում են քարով, մահակով, կացնով ու այն ամենով, ինչ ընկնում էր մարդկանց ձեռքի տակ։ Իմաստուն էր Սպիտակ ժանիքը։Ժանիքը։
Սակայն նրա ցեղակիցները նույնպես մի որոշ բան սովորել էին, հասկացել էին, որ ամենազվարճալին սկսվում է այն րոպեին, երբ շոգենավը մոտենում է ափին։ Ահա շները դուրս նետվեցին շոգենավից, և նրանցից երկու-երեքը վայրկենապես բզկտվեցին։ Այն ժամանակ մյուսներին մարդիկ քշում են ետ և ձեռնամուխ լինում մի դաժան դատաստանի։ Մի անգամ սպիտակ մի մարդ, որի աչքի առաջ բզկտեցին նրա սեթթերին, քաշեց ատրճանակը, վեց անգամ իրար հետևից կրակեց, և ոհմակից վեց շուն գետին փռվեցին անկենդան։ Սա սպիտակ մարդկանց հզորության ևս մի դրսևորումն էր և երկար ժամանակ դուրս չեկավ Սպիտակ Ժանիքի մտքից։
Սպիտակ Ժանիքը հրճվում էր այդ ամենից, չէր ափսոսում իր ցեղակիցներին և այդպիսի ընդհարումներից անվնաս մնալու հնարը գտնում էր։ Սկզբնական շրջանում սպիտակ մարդկանց շների հետ կռվելը պարզապես զվարճացնում էր նրան, հետո արդեն կարգին ոգևորվեց դրանով։ Այլ գործ չուներ նա։ Գորշ Ջրշունը զբաղված էր առևտրով, հարստանում էր։ Եվ Սպիտակ Ժանիքը թրև էր գալիս նավամատույցի մոտերքը և հնդկական անառակ շների ոհմակի հետ սպասում շոգենավերի գալուն։ Հենց որ շոգենավը մոտենում էր նավամատույցին, սկսվում էր զվարճությունը։ Այդ միջոցին, երբ սպիտակ մարդիկ անակնկալից ուշքի էին գալիս, շների ոհմակը ցրվում էր ամեն կողմ և սպասում հաջորդ շոգենավին։
Այնուամենայնիվ Սպիտակ Ժանիքին չէր կարելի համարել շների ոհմակի անդամ։ Նա չէր խառնվում դրան, մեկուսի էր պահում իրեն, երբեք չէր կորցնում իր անկախությունը, և շները նույնիսկ վախենում էին նրանից։ Ճիշտ է, նա համերաշխ էր գործում նրանց հետ, կռփվ կռիվ էր գցում օտար շան հետ ու տապալում գետին։ Այն ժամանակ հարձակվում էր ոհմակը և օտարականի հաշիվը մաքրում, իսկ Սպիտակ Ժանիքը անմիջապես ծլկում էր՝ թողնելով, որ ոհմակը պատիժն ստանա կատաղած աստվածներից։
Մեծ ջանք պետք չէր այդպիսի կռիվ հրահրելու համար։ Բավական էր, որ Սպիտակ Ժանիքը երևա նավամատույցի մոտ, երբ օտար շները ափ էին իջնում, և ահա անմիջապես հարձակվում էին նավի վրա։ Այդպես էր հրամայում նրանց բնազդը։ Շները Սպիտակ Ժանիքից հեռավոր հյուսիսի, անհայտի, սարսափի, մշտնջենական սարսափի հոտն էին առնում, զգում Էինէին, որ նա այն Էէ, ինչ մարդկանց խարույկները շրջապատող խավարում գաղտագողի ման Է է գալիս, երբ իրենք մոտենալով այդ խարույկներին՝ հրաժարվում էին իրենց նախկին բնազդներից և վախենում խուլ Հյուսիսից, որը լքել էին, որին դավաճանել էին։ Հյուսիսի հանդեպ զգացած այդ վախը սերնդից սերունդ անցնում Է է շներին։ Հյուսիսային ամայությունը սպառնում էր սպանել նրանց, բայց նրանց տիրակալները իրավունք էին տվել նրանց սպանելու այդտեղից եկած ամենայն կենդանի արարած։ Եվ օգտվելով այդ իրավունքից՝ նրանք պաշտպանում էին թե՛ իրենց և թե՛ նրանց իրենց հասարակության մեջ առած աստվածներին։
Այդ պատճառով էլ հարավային ծագում ունեցող շները, որոնք կամրջակով իջնում էին Յուքոնի ափը, բավական է, որ տեսնեին Սպիտակ Ժանիքին, որպեսզի հարձակվելու և նրան բզիկ~բդիկ բզիկ անելու անդիմադրելի ցանկություն ունենան։ Այդ եկածների մեջ լինում էին և քաղաքի շներ, սակայն հեռավոր Հյուսիսի հանդեպ ունեցած բնազդական վախը պահպանվել էր նաև նրանց մեջ։ Օրը ցերեկով նրանց առաջ ցցված գայլանման գազանին նրանք նայում Էին էին ոչ միայն իրենց աչքով, այլև Սպիտակ Ժանիքին դիտում էին նախնիների աչքով, և բոլոր նախորդ սերունդներից ժառանգած հիշողությունը թելադրում Էր էր նրանց, թե իրենց առաջ կանգնած է մի գայլ, որի հանդեպ իրենց ցեղը հնամենի թշնամանք է տածում։
Այդ ամենը հաճույք Էր էր պատճառում Սպիտակ Ժանիքին։ Եթե հենց միայն իր տեսքով նա մղում Է է շներին կռվի նետվելու, ավելի լավ իր և ավելի վատ նրանց համար։ Նրանք զգում էին, որ Սպիտակ ժանիքը Ժանիքը իրենց օրինական որսն Էէ, և ճիշտ այդպես էլ ինքն էր վերաբերվում նրանց։
Զուր չէր, որ Սպիտակ Ժանիքը առաջին անգամ ցերեկվա լույս տեսավ մեկուսացած որջում և իր առաջին իսկ գոտեմարտերում ունեցավ այնպիսի հակառակորդներ, ինչպես ճերմակ կաքավը, աքիսը և լուսանը։ Եվ զուր չէր, որ նրա վաղ մանկությունը մռայլվել էր Լիփ֊Լիփի և շահել շների ամբողջ ոհմակի հետ ունեցած թշնամությամբ։ Եթե նրա կյանքը այլ կերպ դասավորվեր, նա էլ այլ կլիներ։ Եթե ավանում չլիներ Լիփ֊Լիփը, ապա Սպիտակ Ժանիքը կբարեկամանար մյուս լակոտների հետ, ավելի կնմանվեր շան և ավելի համբերատարությամբ կվերաբերվեր իր ցեղակիցներին։ Եթե Գրորշ Ջրշունը ավելի մեղմ ու բարի լիներ, կկարողանար նրա մեջ առաջացնել բարեկամության ու սիրո զգացմունք։ Բայց ամեն ինչ այլ կերպ դասավորվեց։ Կյանքը խիստ վարվեց Սպիտակ Ժանիքի հետ, և նա դարձավ մռայլ, ինքնամփոփ, չարամիտ գազան, իր ցեղակիցների թշնամին։
== Գլուխ II։ Խելագար աստվածը ==
Ֆորտ֊Յուքոնում սպիտակ մարդիկ քիչ կային։ Նրանք վաղուց էին ապրում այդտեղ, անվանում էին իրենց «թթխմոր» և խիստ հպարտանում էին դրանով։ Հնաբնակներն արհամարհում էին նրանց, ովքեր գալիս էին այդտեղ այլ վայրերից։ Շոգենավից ափ իջած մարդիկ նորելուկներ էին և կոչվում էին «չեչակո»։ Նորելուկները ամենևին չէին սիրում իրենց մականունը։ Սրանք չոր թթխմորով էին շադախում շաղախում իրենց խմորը, և դա որոշակի անջրպետ էր ստեղծում նրանց ու հնաբնակների միջև, որոնք խմորը թողնում էին թթվի, որովհետև թթխմոր չունեին։
Բայց այս բոլորը ի միջի այլոց։ Ամրոցի բնակիչները արհամարհում էին նորեկներին, ուրախանում էին ամեն անգամ, երբ որևէ անախորժություն էր պատահում նրանց։ Առանձնակի հաճույք էին պատճառում նրանց Սպիտակ ժանիքի Ժանիքի և ամեն տեսակ անկարգություն անող ոհմակի դատ ու դատաստանը օտար շների հետ։ Հենց որ շոգենավը գալիս էր, ամրոցի հնաբնակներն շտապում էին գետափ՝ զվարճությունից չուշանալու համար։ Նրանք այդ զվարճությունը կանխավայելում էին հնդկական շներից ոչ պակաս, և, իհարկե, անմիջապես էլ գնահատեցին այն դերը, որ այդ կռիվներում կատարում էր Սպիտակ Ժանիքը։
Բայց հնաբնակների մեջ կար մի մարդ, որին առանձնակի հաճույք էր պատճառում այդ զվարճությունը։ Լսելով մոտեցող շոգենավի շչակի սուլոցը՝ նա մեծ արագությամբ վազում էր գետափ, իսկ երբ կռիվը վերաջանում վերջանում էր և շների ոհմակը ցրվում ամեն կողմ, այդ մարդը դանդաղորեն հեռանում էր նավամատույցից՝ իր ամբողջ տեսքով խոր ափսոսանք արտահայտելով։ Հաճախ, երբ հարավային քնքշացած շունը ընկնում էր գետին ու շունչը փչում՝ բզիկբզիկ բզիկ-բզիկ լինելով իր վրա գրոհած ոհմակից, այդ մարդը հրճվանքից գոռգոռում էր ու ոստոստում։ Եվ ամեն անգամ նախանձով նայում էր Սպիտակ Ժանիքին։
Ամրոցի հնաբնակներն այդ մարդու անունը դրել էին «Սիրուն»։ Ոչ ոք չէր իմանում նրա իսկական անունը, և այդ շրջաններում նա հայտնի էր որպես Սիրուն Սմիթ։ Ճիշտն ասած, գեղեցիկ քիչ բան կար նրա մեջ, հավանորեն այդ պատճառով էլ տվել էին նրան այդ մականունը։ Հազվագյուտ տգեղն էր նա։ Նրան ստեղծելիս բնությունը ժլատություն էր արել։ Կարճահասակ էր նա, իսկ ճլեզ մարմնի վրա նստել էր անկանոն ձևի ու երկարավուն գլուխը։ ՄանկությանօրերինՄանկության օրերին, նախքան «Սիրուն» նոր մականունը կամրանար նրա վրա, հասակակիցները «Մանրամեխ» էին անվանում նրան։
Սմիթի ծոծրակը բոլորովին տափակ էր. ճակատը նեղ ու անճոռնիորեն տափակ։ Հետո էլ բնությունը հանկարծ դարձել էր առատաձեռն ու Սիրուն Սմիթին օժտել դուրս պրծած և այն աստիճան իրարից հեռու գտնվող աչքերով, որ դրանց միջև մի զույգ աչք ևս կարող էր տեղավորվել։ Մնացած ազատ տարածությունը որևէ կերպ լցնելու համար բնությունը տվել էր նրան ծանր կզակ, որն առաջ էր ցցված ու համարյա թե ընկած էր կրծքին, կամ գուցե և այդպես էր միայն թվում, որովհետև Սիրուն Սմիթի վիզը շատ էր բարակ այդպիսի մեծածավալ բեռի համար։
Կարճ ասած՝ Սիրուն Սմիթը այլանդակ մարդ էր, բայց հարկ չկա մեղադրել նրան դրա համար։ Այդպես էր նա աշխարհ եկել։ Ամրոցի բնակիչների համար նա կերակուր էր եփում, ամաններն էր լվանում և ամեն տեսակ այլ կեղտոտ աշխատանք կատարում։ Այդտեղի բնակիչները հանդուրժողաբար և նույնիսկ ներողամտաբար էին վերաբերվում նրան որպես կյանքում ձախողակ մի արարածի։ Բացի դրանից, Սիրուն Սմիթից մի փոքր էլ վախենում էին. այդպիսի չարամիտ վախկոտից կարելի էր գնդակ ստանալ մեջքին կամ մի բաժակ թունավորված սուրճ։ Բայց չէ՞ որ մեկնումեկը պետք է կերակուր եփի, իսկ Սիրուն Սմիթը, չնայած իր բոլոր թերություններին, իմանում էր իր գործը։
Այսպես էր ահա այն մարդը, որը զմայլվում էր Սպիտակ Ժանիքի քաջությամբ ու երազում տիրանալ նրան։ Սիրուն Սմիթն սկսեց քծնախաղ անել Սպիտակ Ժանիքի հետ, բայց սա ոչ մի ուշադրություն չդարձրեց դրան։ Երբ խաղ անելը հաճախակիանում ու չափից անցնում էր, Սպիտակ ժանիքը Ժանիքը ատամները կրճտում էր Սիրուն Սմիթի վրա, փշաքաղվում ու փախչում։ Այդ մարդը դուր չէր գալիս նրան։ Սպիտակ Ժանիքը չար բան էր զգում նրանից ու ատում էր նրան՝ վախենալով պարզած ձեռքից և շողոմ ձայնից։
Հասարակ էակը չարն ու բարին ընկալում է շատ պարզ ձևով։ Բարի է այն ամենը, ինչ դադարեցնում է ցավը, ազատություն է բերում ու բավականություն։ Դրա համար էլ բարին հաճելի է։ Իսկ չարն ատելի է, որովհետև բերում է անհանգստություն, վտանգ ու տառապանք։ Ինչպես նեխած ճահճի վրա է մշուշ բարձրանում, այնպես էլ Սիրուն Սմիթի այլանդակ մարմնից ու կեղտոտ հոգուց ինչոր գարշ ու վատառողջ բան էր հառնում։ Անգիտակցաբար, ասես վեցերորդ զգայարանի միջոցով, Սպիտակ Ժանիքը կռահում էր, որ այդ մարդու մեջ չար բան կա, մահվան սպառնալիք, ուստի պետք է ատել նրան։
Սպիտակ Ժանիքը տանն էր, երբ Սիրուն Սմիթը առաջին անգամ եկավ Գորշ Ջրշունի կայանը։ Սիրուն Սմիթի երևալուց առաջ արդեն, հենց միայն նրա ոտնաձայնից, Սպիտակ Ժանիքը հասկացավ, թե ով է գալիս իրենց մոտ, և փշաքաղվեց։ Ու՝ թեև նրա համար խիստ հարմար էր պառկելը, բայց հենց որ այդ մարդը մոտեցավ, նա վեր կացավ ու անշշուկ, ինչպես իսկական գայլ, փախավ մի կողմ։ Սպիտակ ժանիքը Ժանիքը չէր իմանում, թե ինչ էր այդ մարդը խոսում Գորշ Ջրշունի հետ, միայն այն էր տեսնում, որ իր տերը խոսում է նրա հետ։ Զրույցի ժամանակ Սիրուն Սմիթը մատնացույց արեց Սպիտակ Ժանիքին, իսկ սա գռմռաց, կարծես թե այդ ձեռքը ոչ թե հիսուն ոտնաչափ հեռու է նրանից, այլ իջնում է նրա մեջքին։ Սիրուն Սմիթը քրքջաց, և Սպիտակ Ժանիքը որոշեց փախչել ու թաքնվել անտառում և վազելիս շարունակ նայում էր ետ՝ զրուցող մարդկանց։
Գորշ Ջրշունը հրաժարվեց շունը ծախել։ Նա հարստացել էր, ամեն ինչ ուներ։ Բացի դրանից, ավելի լավ լծկան շուն և լծվածքի ավելի լավ առաջընթացիկ անկարելի էր գտնել ո՛չ Մ աքենզիիՄաքենզիի, ո՛չ էլ Յուքոնի ափերին։ Սպիտակ Ժանիքը կռվելու վարպետ է։ Նրա համար դատարկ բան է որևէ շուն պատառպատառ անելը, ինչպես մարդու համար մժղուկ տրորելը։ (Այս խոսքերը լսելիս Սիրուն Սմիթի աչքերը փայլեցին, և նա ագահաբար լիզեց իր բարակ շրթունքները)։ Ոչ, Գորշ Ջրշունը ոչ մի գումարով չի ծախի Սպիտակ Ժանիքին։
Բայց Սիրուն Սմիթը լավ էր ճան աչում ճանաչում հնդկացիներին։ Նա սկսեց հաճախակի այցելել Գորշ Ջրշունին և ամեն անգամ թևատակը դրած մի շիշ էր բերում։ Վիսկին մի զորեղ հատկություն ունի՝ ծարավ է առաջացնում։ Եվ այդպիսի ծարավ առաջացավ Գորշ Ջրշունի մեջ։ Նրա սիրտը հետզհետե ավելի շատ էր պահանջում այդ այրող հեղուկը, և անսովոր լինելուց նա կորցրեց ինքնիշխանությունը, ուստի և պատրաստ էր ամեն ինչ անել, միայն թե այդ հեղուկը ճարեր։ Մորթի, թաթպան ու մոքասին ծախելուց ստացված փողերն սկսեցին հալչել, պակասել ու պակասել, և ինչքան ավելի էր դատարկվում այն տոպրակը, որի մեջ Գորշ Ջրշունը պահում էր դրամը, այնքան ավելի անհանգիստ էր դառնում նա։
Ի վերջո ամեն ինչ անհետացավ՝ և՛ դրամը, և՛ ապրանքը, և՛ հանգիստը։ Գորշ Ջրշունին մնաց միայն ծարավը, որն աճում էր րոպե առ րոպե։ Այն ժամանակ Սիրուն Սմիթը նորից խոսք գցեց Սպիտակ Ժանիքի մասին, բայց այս անգամ գինը որոշվում էր ոչ թե դոլլարով, այլ վիսկիի շշերով, և Գորշ Ջրշունը ավելի ուշադիր լսեց առաջարկությունը։
Հենց որ Սպիտակ Ժանիքը պառկեց, Գորշ Ջրշունը երերալով մոտեցավ նրան ու փոկը գցեց վիզը։ Հետո Գորշ Ջրշունը նստեց Սպիտակ Ժանիքի կողքին՝ փոկի ծայրը ձեռքին։ Մյուս ձեռքում նա պահել էր շիշը և ստեպ֊ստեպ բերնին էր դնում դա, և այնժամ Սպիտակ Ժանիքը կլկլոց էր լսում։
Այդպես անցավ մի ժամ, և հանկարծ Սպիտակ ժանիքի Ժանիքի ականջին հասավ մեկի ոտնաձայնը։ Նա առաջինը տարբերեց դա և կռահելով, թե ով է գալիս, ամբողջ մարմնով փշաքաղվեց։ Գորշ Ջրշունը նստել ու գլուխր գլուխը վեր֊վար էր անում։ Սպիտակ Ժանիքը զգուշությամբ ձգեց փոկը տիրոջ ձեռքից, բայց թուլացած մատներն ավելի սեղմվեցին, և Գորշ Ջրշունն արթնացավ։
Սիրուն Սմիթը մոտեցավ վիգվամին ու կանգ առավ Սպիտակ Ժանիքի կողքին։ Սա խուլ մռնչաց այդ ահարկու արարածի վրա, առանց աչքը նրա ձեռքերից հեռացնելու։ Մի ձեռքը պարզվեց առաջ ու սկսեց իջնել նրա գլխի վրա։ Սպիտակ Ժանիքը ավելի բարձր մռնչաց։ Ձեռքը շարունակում էր դանդաղորեն իջնել, իսկ Սպիտակ ժանիքը Ժանիքը չարացած նայելով նրան և արդեն խեղդվելով զայրագին մռնչոցից հետզհետե ավելի էր տափակում գետնին։ Եվ հանկարծ նրա ժանիքները շողշողացին, ինչպես օձի ատամները, և մետաղի սուր ճռինչով կրճտացին օդում։ Ձեռքը ժամանակին ետ քաշվեց։ Սիրուն Սմիթը վախեցավ ու կատաղեց։ Գորշ Ջրշունը խփեց Սպիտակ Ժանիքի գլխին, և սա հլու֊հնազանդ պառկեց գետնին։
Սպիտակ Ժանիքը հետևում Էր էր երկու մարդկանց ամեն մի շարժումին։ Նա տեսավ, որ Սիրուն Սմիթը գնաց ու շուտով վերադարձավ մի ծանր մահակ ձեռքին։ Գորշ Ջրշունը փոկը հանձնեց նրան։ Սիրուն Սմիթը շարժվեց առաջ։ Փոկը ձգվեց։ Սպիտակ Ժանիքը դեռ պառկած Էր։ Գորշ Ջրշունը մի քանի անգամ խփեց նրան՝ ստիպելով վեր կենալ։ Սպիտակ Ժանիքը հնազանդվեց և ցատկեց ուղիղ օտարականի վրա, որն ուզում էր իր հետ տանել նրան։ Սա սպասում էր այդ հարձակմանը և մահակի հարվածով Սպիտակ Ժանիքին փռեց գետին՝ ոստյունը կես ճանապարհին կասեցնելով։ Գորշ Ջրշունը ծիծաղեց և գլխով հավանության նշան արեց։ Սիրուն Սմիթը նորից ձգեց փոկը, և հարվածից շշմած Սպիտակ Ժանիքը դժվարությամբ ոտքի ելավ։
Նա չկրկնեց իր ոստյունը։ Այդպիսի մի հարվածը բավական էր համոզելու նրան, որ սպիտակ աստվածը իզուր չէր մահակ պահել ձեռքին։ Սպիտակ Ժանիքն իմաստուն էր և տեսնում էր անխուսափելիի դեմ մաքառելու ավելորդությունը։ Պոչն իրեն քաշելով և շարունակելով խուլ մռնչալ՝ նա ընկավ Սիրուն Սմիթի հետևից, սա էլ աչքը չէր կտրում նրանից և մահակը պատրաստ էր պահում։
Հասնելով ամրոց՝ Սիրուն Սմիթը ամուր կապեց Սպիտակ Ժանիքին ու պառկեց քնելու։ Սպիտակ Ժանիքը սպասեց մի ժամ, հետո արդեն ընկավ փոկի վրա և տասը վայրկյան Էլ էլ չանցած արդեն ազատ էր։ Նա ժամանակն իզուր չկորցրեց․ փոկը այնպես կտրեց շեղակի, որ ասես դանակով էր կտրված։ Նայելով այս ու այն կողմ՝ Սպիտակ Ժանիքը փշաքաղվեց ու մռնչաց։ Ապա շրջվեց ու վազեց Գորշ Ջրշունի վիգվամը։ Հո պարտավոր չէ՞ր հնազանդվելու այդ օտար ու ահարկու աստծուն։ Նա ամբողջովին հանձնվել էր Գորշ Ջրշունին, և Գորշ Ջրշունից բացի, ուրիշ ոչ ոք չէր կարող տիրանալ իրեն։
Նախորդ ամբողջ գործողությունը կրկնվեց, միայն թե որոշ տարբերությամբ։ Գորշ Ջրշունը կրկին կապեց նրան և առավոտյան տարավ Սիրուն Սմիթի մոտ։ Հենց այդ ժամանակ էլ Սպիտակ ժանիքն Ժանիքն զգաց այդ տարբերությունը։ Սիրուն Սմիթը դնգստեց նրան։ Այս անգամ ամուր կապված Սպիտակ ժանիքին Ժանիքին այլ բան չէր մնում, եթե ոչ անզոր կատաղությամբ նետվել այս ու այն կողմ և կրել պատիժը։ Սիրուն Սմիթը գործի դրեց մահակն ու մտրակը, և այդպիսի ծեծ կյանքում երբեք առիթ չէր ունեցել զգալու Սպիտակ Ժանիքը։ Անգամ այն դնգստոցը, որ մի անգամ վաղուց տվել էր նրան Գորշ Ջրշունը, դատարկ բան էր՝ համեմատած այն ծեծի հետ, որին ստիպված էր ենթարկվել հիմա։
Սիրուն Սմիթը հաճույք էր զգում։ Նա ագահաբար նայում էր իր զոհին, և նրա աչքերում աղոտ կայծ Էր էր փայլում, երբ Սպիտակ Ժանիքը ցավից ոռնում էր և մահակի կամ մտրակի ամեն մի հարվածից հետո մռնչում էր։ Սիրուն Սմիթը դաժան էր, ինչպես դաժան լինում են միայն երկչոտները։ Հլու֊հնազանդ կրելով մարդկանց հասցրած հարվածներն ու լուտանքը՝ նա իր չարությունը թափում էր ավելի թույլ արարածների վրա։ Ամենայն կենդանի էակ սիրում Է է իշխանություն, և Սիրուն Սմիթը բացառություն չէր, հնարավորություն չունենալով իր նմանների վրա իշխել՝ նա էլ օգտվում էր անասունների անպաշտպանությունից։ Բայց դրա համար Սիրուն Սմիթին չպետք է մեղադրել։ Այլանդակ մարմինն ու ցած մտացիությունը տրված էին նրան ի բնե, իսկ կյանքը խիստ վարվեց հետը և չուղղեց։
Սպիտակ ժանիքն Ժանիքն իմանում էր, թե ինչու են ծեծում իրեն։ Երբ Գորշ Ջրշունը փոկը գցեց նրա վիզը և կապը հանձնեց Սիրուն Սմիթին, Սպիտակ Ժանիքը հասկացավ, որ իր աստվածը հրամայում է իրեն գնալ այդ մարդու հետ։ Եվ երբ Սիրուն Սմիթը նրան տարավ ամրոց ու կապեց, նա հասկացավ, որ սա հրամայում է իրեն մնալ այդտեղ։ Հետևաբար նա խախտեց երկու աստվածների կամքը և արժանացավ պատժի։ Նա առաջ էլ առիթ էր ունեցել տեսնել, թե ինչպես նոր տիրոջից փախած շներին ծեծում են այնպես, ինչպես հիմա իրեն են ծեծում։ Սպիտակ ժանիքը Ժանիքը իմաստուն էր, սակայն նրա մեջ կային այնպիսի ուժեր, որոնցից նահանջում էր անգամ իմաստությունը։ Այդ ուժերից մեկը հավատարմությունն էր։ Սպիտակ ժանիքը Ժանիքը չէր սիրում Գորշ Ջրշունին, և այնուամենայնիվ հավատարիմ էր մնացել նրան՝ հակառակ նրա կամքին, նրա զայրույթին։ Նա չէր կարող փոխել իրեն։ Այդպես էր նա ստեղծված։ Հավատարմությունը Սպիտակ Ժանիքի ցեղի սեփականությունն էր, հավատարմությամբ նա տարբերվում էր մյուս բոլոր կենդանիներից, հավատարմությունը գայլին ու վայրի շանը բերեց մարդու մոտ և թույլ տվեց դառնալու նրա ընկերները։ Ծեծից հետո Սպիտակ Ժանիքին քաշեցին տարան ամրոց, և այս անգամ Սիրուն Սմիթը հնդկացիների ձևով կապեց նրան՝ ձողով։ Սակայն սեփական աստվածությունից հրաժարվելը հեշտ չէ, և Սպիտակ Ժանիքը զգում էր դա իր վրա։ Գորշ Ջրշունը նրա ահամար աստված էր, և նա շարունակում էր կառչած մնալ Գորշ Ջրշունից՝ հակառակ նրա կամքին։ Գորշ Ջրշունը դավաճանեց Սպիտակ ժանիքինԺանիքին, մերժեց նրան, բայց դա ոչ մի նշանակություն չուներ։ Զուր չէր, որ Սպիտակ ժանիքը Ժանիքը անձնատուր էր եղել Գորշ Ջրշունին հոգով ու մարմնով։ Այնքան էլ հեշտ չէր խզել այն կապը, որ իրեն միացնում էր իր տիրոջը։
Եվ գիշերը, երբ ամբողջ ամրոցը քնել էր, Սպիտակ ժանիքը Ժանիքը սկսեց կրծել այն ձողը, որին կապել էին իրեն։ Ձողը չոր էր և ամուր և այնքան էր մոտենում վզին, որ նա դժվարությամբ, մկանների տանջալի լարումից հետո, ատամները հասցրեց նրան, իսկ կապը կրծելու համար հարկ եղավ, որ մի քանի ժամ մեծ համբերությամբ աշխատի։ Նրանից առաջ ոչ մի շուն այդպիսի բան չէր արել, բայց Սպիտակ ժանիքն Ժանիքն արեց դա և առավոտյան կանուխ փախավ ամրոցից՝ ձողի կտորը վզից կախ։
Իմաստուն էր Սպիտակ Ժանիքը։ Եվ եթե նա միայն իմաստուն լիներ, չէր վերադառնա արդեն երկու անգամ իրեն դավաճանած Գորշ Ջրշունի մոտ։ Բայց նրա իմաստությանը միացած էր նաև հավատարմությունը. նա եկավ տուն, և տերը դավաճանեց նրան երրորդ անգամ։ Դարձյալ Սպիտակ ժանիքը Ժանիքը թույլ տվեց փոկը գցեն իր վիզը, և դարձյալ Սիրուն Սմիթը՝ եկավ նրա հետևից։ Եվ այս անգամ Սպիտակ ժանիքը Ժանիքը ավելի սաստիկ ծեծ կերավ։ Գորշ Ջրշունը անտարբեր նայում էր, թե ինչպես սպիտակ մարդը շաչեցնում է մտրակը։ Եվ չէր փորձում պաշտպանել շանը, քանի որ սա այլևս չէր պատկանում իրեն։ Երբ ծեծը վերջացավ, Սպիտակ Ժանիքը հազիվ կենդանի էր։ Հարավի քնքշացած շունը այդպիսի ծեծի չէր դիմանա, բայց Սպիտակ Ժանիքը դիմացավ։ Նրան կոփել էր կյանքի դաժան դպրոցը։ Շատ էր նա կենսունակ, և ավելի ուժեղ էր կառչած կյանքին, քան մյուս շները։ Բայց հիմա Սպիտակ Ժանիքը հազիվ էր շնչում։ Չէր կարող նույնիսկ երերալ, այնպես որ Սիրուն Սմիթն ստիպված եղավ մի կես ժամ սպասել, նախքան տուն տանելը։ Հետո արդեն Սպիտակ ժանիքը Ժանիքը վեր կացավ օրորվելով և առանց իր առջև որևէ բան տեսնելու՝ Սիրուն Սմիթի հետևից դիմեց դեպի ամրոցը։ Այս անգամ նրան կապեցին շղթայով, որը չէր կարելի կրծել։ Նա ջանում էր պոկել գերանի մեջ խփված կեռը, բայց նրա բոլոր ջանքերը զուր անցան։ Մի քանի օր հետո սնանկացած Գորշ Ջրշունը զգաստացավ ու երկար ուղևորության մեկնեց Պորքյոսիայն գետով դեպի Մաքենզի։ Սպիտակ Ժանիքը մնաց Ֆորտ-Յուքոնում և դարձավ խելացնոր ու մարդկային կերպարանքը կորցրած արարածի լրիվ սեփականությունը։ Բայց շունն ի՞նչ է իմանում խելագարության մասին։ Սպիտակ Ժանիքի համար Սիրուն Սմիթը դարձավ աստված՝ զարհուրելի, բայց և այնպես աստված։ Խելագար աստված էր նա, բայց Սպիտակ Ժանիքը չէր իմանում, թե ինչ բան է խելագարությունը. նա միայն գիտեր, որ պետք է ենթարկվել այդ մարդու կամքին և կատարել նրա բոլոր կամայականություններն ու քմահաճույքները։
Այս անգամ նրան կապեցին շղթայով, որը չէր կարելի կրծել։ Նա ջանում էր պոկել գերանի մեջ խփված կեռը, բայց նրա բոլոր ջանքերը զուր անցան։ Մի քանի օր հետո սնանկացած Գորշ Ջրշունը զգաստացավ ու երկար ուղևորության մեկնեց Պորքյոսիայն գետով դեպի Մաքենզի։ Սպիտակ Ժանիքը մնաց Ֆորտ-Յուքոնում և դարձավ խելացնոր ու մարդկային կերպարանքը կորցրած արարածի լրիվ սեփականությունը։ Բայց շունն ի՞նչ է իմանում խելագարության մասին։ Սպիտակ Ժանիքի համար Սիրուն Սմիթը դարձավ աստված՝ զարհոլրելի, բայց և այնպես աստված։ Խելագար աստված էր նա, բայց Սպիտակ Ժանիքը չէր իմանում, թե ինչ բան է խելագարությունը. նա միայն գիտեր, որ պետք է ենթարկվել այդ մարդու կամքին և կատարել նրա բոլոր կամայականություններն ու քմահաճույքները։
== Գլուխ III։ Ատելության թագավորություն ==
Խելագար աստծու ձեռքում Սպիտակ Ժանիքը դարձավ դև։ Ամրոցի հեռավոր ծայրում ցանկապատ շինելով՝ Սիրուն Սմիթը Սպիտակ Ժանիքին շղթայով կապեց այնտեղ և սկսեց բարկացնել նրան ու կատաղության հասցնել մանր, բայց տանջալի հարձակումներով։ Շատ շուտ նկատեց նա, որ Սպիտակ Ժանիքը չի հանդուրժում, երբ նրա վրա ծիծաղում են, և սովորաբար իր չարչարանքներն ավարտում էր խլացուցիչ քրքիջի պոռթկումներով։ Սպիտակ Ժանիքին ծաղրելիս աստվածը նրան էր մատնացույց անում։ Այդ պահերին շունը կորցնում էր ամբողջ ինքնիշխանությունը և նրան տակնուվրա անող մոլեգնության նոպաներում ավելի կատաղած էր թվում, քան Սիրուն Սմիթը։
Մինչև հիմա Սպիտակ Ժանիքը թշնամություն էր զգում, ճիշտ է՝ վայրագ թշնամություն, միայն իր ցեղակիցների նկատմամբ։ Իսկ հիմա նա դարձավ թշնամի այն ամենի, ինչ տեսնում էր իր շուրջը։ Սիրուն Սմիթի ծաղրուծանակը այնքան էին զայրացնում նրան, որ նա կուրորեն և անխոհեմաբար ատում էր ամենքին ու ամեն ինչ։ Նա ատեց իր շղթան, ցանկապատի ճաղերի միջով իրեն դիտող մարդկանց, սրանց հետ եկող շներին, որոնց չարացած գռմռոցին ոչնչով չէր կարող պատասխանել։ Սպիտակ Ժանիքը ատեց նույնիսկ այն տախտակները, որոնցից շինված էր այդ ցանկապատը։ Սակայն ամենից առաջ և ամենից ավելի ատ ում ատում էր Սիրուն Սմիթին։
Սպիտակ Ժանիքի հետ այդպես վարվելով Սիրուն Սմիթը միտում էր որոշակի նպատակի։ Մի օր էլ մի քանի մարդ հավաքեց ցանկապատի մոտ։ Սիրուն Սմիթը, մահակը ձեռքին, մտավ այնտեղ և Սպիտակ Ժանիքին արձակեց շդթայից։ Հենց որ տերը ներս մտավ, Սպիտակ Ժանիքն սկսեց վազվզել անկյունից անկյուն ջանալով հասնել իրեն դիտող մարդկանց։ Փառահեղ էր Սպիտակ Ժանիքն իր ցասման մեջ։ Ուղիղ հինգ ոտնաչափ երկարությամբ և երկուսուկես էլ բարձրությամբ՝ նա կշռում էր իննսուն ֆունտ՝ ամեն մի չափահաս գայլից շատ ավելի։ Շան զանգվածային իրանը նա ժառանգել էր մորից, ըստ. որում նրա մարմնի վրա ճարպի հետք անդամ անգամ չկար։ Մկան, ոսկոր, ջիլ, և ո՛չ մի ունցիա ավելորդ քաշ, ինչպես վայել է իսկական մարտիկին, որը հիանալի վիճակում է գտնվում։
Ցանկապատի դուռը դարձյալ մի քիչ բացվեց։ Սպիտակ Ժանիքը կանգ առավ։ Անհասկանալի բան էր կատարվում։ Դուռն ավելի լայն բացվեց։ Եվ հանկարծ մի խոշոր շուն հրեցին դեպի նա։ Դուռն անմիջապես փակվեց։ Սպիտակ ժանիքը Ժանիքը երբեք չէր տեսել այդ ցեղի շուն (մաստիֆ էր դա)։ Բայց անծանոթի չափերն ու վայրագ տեսքր տեսքը բնավ էլ չշփոթեցրին նրան։ Նա իր առաջ տեսնում էր ոչ թե փայտ, ոչ թե երկաթ, այլ մի կենդանի արարած, որի վրա կարելի էր բարկությունը թափել։ Ժանիքները շողշողացնելով նա ցատկեց մաստիֆի վրա և պատռեց վիզը։ Մաստիֆը թափահարեց գլուխը և խռպոտ մռնչյունով խոյացավ Սպիտակ Ժանիքի վրա։ Բայց Սպիտակ Ժանիքը ցատկում էր այս ու այն կողմ՝ հակառակորդից խույս տալու ճարը գտնելով և միաժամանակ կարողանում էր ժանիքներով ծվատել նրան ու նորից ետ ցատկել։
Հանդիսատեսները ճչում էին, ծափ տալիս, իսկ Սիրուն Սմիթը՝ հիացմունքից դողալով ագահ հայացքը չէր կտրում հակառակորդի հախից եկող Սպիտակ ժանիքից։ Ժանիքից։ Ծանրամարմին և անդյուրաթեք մաստիֆը դատապարտված էր հենց սկզբից, և գոտեմարտը վերջացավ նրանով, որ Սիրուն Սմիթը մահակով քշեց Սպիտակ Ժանիքին, իսկ կիսամեռ մաստիֆին քաշեցին տարան դուրս։ Այնուհետև տանուլ տվածները վճարեցին գրազները, և Սիրուն Սմիթի ձեռքում դրամներ զնգզնգացին։
Այդ օրվանից էլ Սպիտակ Ժանիքն արդեն անհամբերությամբ էր սպասում այն րոպեին, երբ կրկին բազմություն կհավաքվի իր ցանկապատի մոտ։ Դա կռվի նախանշան էր, իսկ կռիվը հիմա նրա համար դարձել էր իր էությունը դրսևորելու միակ միջոցը։ Արգելափակված, հալածված, ատելությունից խելահեղ նա այդ ատելության համար ելք էր գտնում միայն այն ժամանակ, երբ տերը շուն էր բտց բաց թողնում նրա արգելարանը։ Սիրուն Սմիթը երևի կարողանում էր հաշվի առնել Սպիտակ Ժանիքի ուժերը, որովհետև սա միշտ էլ հաղթական էր դուրս գալիս այդպիսի գուպարներից։ Մի անգամ իրար հետևից երեք շուն բաց թողեցին նրա մոտ։ Հետո էլ, մի քանի օր անց, հենց նոր բռնված մի չափահաս գայլ։ Իսկ երրորդ անգամ նա հարկադրված եղավ կռվել միաժամանակ երկու շան հետ։ Նրա մղած բոլոր կռիվներից ամենամոլեգինը այդ էր, ու թեև իր երկու հակառակորդներին գցեց գետին, բայց վերջ ի վերջո ինքն էլ հազիվ շունչ էր քաշում։
Աշնանը, երբ եկավ առաջին ձյունը և գետը ծածկվեց սառույցի փառով, Սիրուն Սմիթը իր և Սպիտակ Ժանիքի համար տեղ վարձեց շոգենավի վրա, որը մեկնում էր Յուքոնն ի վեր՝ Դոուսոն։ Սպիտակ ժանիքի Ժանիքի հռչակը տարածվել էր ամենուրեք և հայտնի էր «մարտական գայլ» մականունով, ուստի և շոգենավի տախտակամածին գտնվող նրա վանդակի առաջ միշտ հետաքրքրասերներ էին խռնվում։ Նա մռնչում էր ու նետվում հանդիսատեսների վրա և կամ անշարժ պառկում ու սառն ատելությամբ նայում նրանց։ Մի՞թե այդ մարդիկ արժանի չէին նրա ատելությանը։ Սպիտակ ժանիքը Ժանիքը երբեք այդպիսի հարց չէր տալիս իրեն։ Նա գիտեր միայն այդ զգացմունքը և ամբողջովին հանձնվում էր դրան։ Կյանքը դարձել էր նրա համար դժոխք։ Մարդու ձեռքն ընկած ամեն մի վայրենի գազանի նման նա էլ չէր կարող մնալ փականքի տակ։ Իսկ նա ստիպված էր դիմանալ ազատազրկությանը։
Անբան մարդիկ դիտում էին Սպիտակ Ժանիքին, փայտեր էին մտցնում վանդակաճաղերի միջով, նա էլ մռնչում էր, իսկ մարդիկ ծիծաղում էին նրա վրա։ Դրանք այնպիսի ցասում էին հարուցում նրա մեջ, որպիսին բնությունն անգամ չէր ենթադրել պարգևել նրան։ Սակայն բնությունը հարմարվելու ընդունակություն էր տվել նրան։ Այնտեղ, ուր մի այլ կենդանի կսատկեր կամ կհեզանար, Սպիտակ Ժանիքը հարմարվում Էր էր հանգամանքներին ու շարունակում ապրել չկոտրելով իր համառությունը։ Գուցե և Սիրուն Սմիթի կկրպարանքն ունեցող դևը վերջ ի վերջո կարողանար կոտրել Սպիտակ Ժանիքին, բայց մինչ այդ օրը նրա բոլոր ջանքերը մնում Էին էին ապարդյուն։
Եթե Սիրուն Սմիթի մեջ դև էր նստած, ապա այս հարցում Սպիտակ ժանիքը Ժանիքը չէր զիջում նրան, և այդ երկու դևերը անվախճան պատերազմ էին մղում իրար դեմ։ Առաջ Սպիտակ Ժանիքը բավականին խոհեմ էր, որպեսզի հնազանդվեր ձեռքին մահակ բռնած մարդուն, իսկ հիմա այդ խոհեմությունը չքվել էր նրանից։ Բավական էր, որ նա տեսնի Սիրուն Սմիթին, որպեսզի անմիջապես կատաղի։ Եվ երբ նրանք ընդհարվում էին, և մահակը Սպիտակ Ժանիքին քշում էր վանդակի անկյունը, այդ ժամանակ անգամ նա չէր դադարում մռնչալ ու ատամներր կրճտել։ Անկարելի էր մեղմացնել նրան։ Սիրուն Սմիթը կարող էր ծեծել Սպիտակ Ժանիքին ինչպես ուզենար և որքան ուզենար, մեկ է՝ նա անձնատուր չէր լինում։ Եվ հենց որ տերը դադարում էր ծեծել ու հեռանում էր, անմիջապես լսվում էր մարտակոչի շեշտ ունեցող նրա մռնչոցը և կամ թե Սպիտակ Ժանիքը նետվում էր վանդակի ձողերի վրա և ոռնում իրեն փոթորկող ատելությունից։
Երբ շոգենավը հասավ Դոուսոն, Սպիտակ Ժանիքին ափ տարան։ Բայց Դոուսոնում էլ նա ապրում էր առաջվա պես ամենքի աչքի առաջ, մշտապես պարապ մարդկանցով շրջապատված վանդակում։ Սմիթը ի ցույց էր դրել իր «մարտակտն գայլին», և մարդիկ ոսկու փոշով հիսունական սենթ էին վճարում նրան դիտելու համար։ Սպիտակ Ժանիքը ոչ մի րոպե հանգիստ չուներ։ Եթե նա քներ, արթնացնում էին, ձեռնափայտով վեր կացնում։ Իսկ տեսարանը ավելի գրավիչ դարձնելու համար Սպիտակ Ժանիքին մշտտպես մշտապես պահում էին կատաղած վիճակում։
Սակայն ամենավատը այն մթնոլորտն էր, որի մեջ ապրում էր նա։ Նայում էին նրան որպես մի զարհուրելի վայրի գազանի, և մ արդկանց մարդկանց այդ վերաբերմունքը վանդակի ճաղերի միջով թափանցում էր Սպիտակ Ժանիքին։ Նրանց ամեն մի խոսքը, ամեն մի շարժումը համոզում էր նրան, թե որքան սարսափելի է մարդկանց համար իր ցասումը։ Իսկ դա միայն յուղ էր լցնում կրակի վրա, և օրավուր աճում էր Սպիտակ Ժանիքի վայրագությունը։ Ահա ևս մի ապացույց այն բանի, թե որքան ենթարկվող էր այն ատաղձը, որից կերտված էր նա՝ շրջապատին հարմարվելու նրա ընդունակության ապացույցը։
Սիրուն Սմիթը ոչ միայն ի ցույց էր դրել Սպիտակ Ժանիքին, այլև պրոֆեսիոնալ մարտիկ դարձրել նրան։ Երբ գոտեմարտ կազմակերպելու հնարավորություն էր ներկայանում, Սպիտակ Ժանիքին տանում էին անտառ, քաղաքից մի քանի մղոն հեռու։ Սովորաբար այդ անում էին գիշերը, տեղական հեծյալ ոստիկանության հետ ընդհարվելուց խույս տալու համար։ Մի քանի ժամ հետո, լուսաբացին, գալիս էին հանդիսատեսներն ու այն շունը, որի հետ նա կռվելու էր։ Սպիտակ ժանիքը Ժանիքը հարկադրված էր հանդիպելու ամեն ցեղի ու ամեն մեծության հակառակորդների։ Նա ապրում էր վայրի երկրում, ուր մարդիկ ևս վայրենի էին, և շների մենամարտերը սովորաբար վերջանում էին մասնակիցներից մեկի մահվամբ։
Բայց Սպիտակ Ժանիքը շարունակում էր կռվել, հետևաբար և մահանում էին նրա հակառակորդները։ Նա երբեք պարտություն չէր կրել։ Մարտական կոփվածքը, որ ստացել էր մանկությունից, երբ ստիպված էր կռվել Լիփ֊Լիփի ու ջահել շների ամբողջ ոհմակի հետ, լավ ծառայություն էին մատուցել նրան։ Սպիտակ Ժանիքին փրկում էր այն, որ նա հաստատ մնամ էր ոտքի վրա կանգնած։ Ոչ մի հակառակորդ չէր կարողացել զգետնել նրան։ Այն շները, որոնց մեջ դեռ մնացել էր իրենց հեռավոր նախնիների՝ գայլերի արյունը, ի գործ էին դնում իրենց նախասիրած մարտական հնարանքը՝ նետվում էին հակառակորդի վրա ուղղակի կամ անսպասելի ոստյունով, կողքից, նկատի ունենալով խփել նրա ուսին և գցել մեջքի վրա։ Բարակները, լայկաները, գամփռները, նյուֆաունդլենդները այդ ձևը փորձել էին Սպիտակ ժանիքի Ժանիքի վրա ու ոչ մի արդյունքի չէին՝ չէին հասել։ Չէր եղել մի դեպք, որ Սպիտակ Ժանիքը հավասարակշռությունը կորցնի։ Մարդիկ այդ պատմում էին իրար և ամեն անդամ անգամ հույս ունեին, թե նրան կտապալեն գետին, բայց նա մշտապես հիասթափեցնում էր նրանց։
Սպիտակ Ժանիքին օգնում էր նրա կայծակնային արագությունը։ Դա հսկայական առավելություն էր տալիս նրան հակառակորդների նկատմամբ, որոնցից ամենափորձվածներն անգամ այդպիսի հնարագետ մարտիկի չէին պատահել։ Հարկ էր լինում հաշվի առնել նաև նրա հարձակման անակնկալ լինելը։ Բոլոր շները կռվելուց առաջ մի որոշակի ծես են կատարում՝ ատամներն են կրճտում, փշաքաղվում են, մռնչում, և բոլոր շները, որոնք Սպիտակ Ժանիքի հետ ստիպված էին եղել կռվել, գետին էին տապալվել ու շունչր փչել, նախքան կռվի կբռնվեին կամ թե անակնկալից ուշքի կգային։ Այնքան հաճախ էր պատահել դա, որ սկսել էին Սպիտակ Ժանիքին զսպել, որպեսզի հակառակորդին հնարավորություն տան կատարելու ծեսը և նույնիսկ նրանից առաջ նետվելու կռվի մեջ։
Սակայն մարտերում ամենամեծ առավելությունը տալիս էր Սպիտակ Ժանիքին նրա փորձառությունը։ Սպիտակ Ժանիքը կռվից ավելի լավ էր հասկանում, քան նրա որևէ հակառակորդը։ Նա բոլորից շատ էր մենամարտել, կարող էր ետ մղել ամեն մի հարձակում, իսկ նրա սեփական մարտական հնարանքները շատ ավելի բազմազան էին և հազիվ թե բաբելավման բարելավման կարիք ունենային։ Ժամանակն անցնում էր, և մենամարտելու առիթները հետզհետե նվազում էին։ Շնամարտի սիրահարներն արդեն հույսը կորցրել էին, թե արժանի ախոյան կգտնեն Սպիտակ Ժանիքի համար, իսկ Սիրուն Սմիթին այլ բան չէր մնում անել, եթե ոչ դուրս բերել նրան զայլերի գայլերի դեմ։ Հնդկացիները հատկապես այդ նպատակով գայլ էին որսում թակարդով, և Սպիտակ Ժանիքի մենամարտը գայլի հետ միշտ էլ ահագին բազմություն էր հավաքում։ Մի անդամ անգամ էլ հաջողվեց չգիտես որտեղից ձեռք բերել մի հասուն էգ լուսան, և այս անգամ Սպիտակ Ժանիքն ստիպված եղավ մարտում պաշտպանել իր կյանքը։ Լուսանը չէր զիջում նրա ո՛չ շարժումների արագությանը, ո՛չ ցասմանը և գործի էր դնում ատամներն ու սուր ճիրանները, մինչդեռ Սպիտակ ժանիքը Ժանիքը գործում էր միայն ատամներով։
Սակայն լուսանի հետ մենամարտելուց հետո կռիվները վերջացան։ Սպիտակ Ժանիքը այլևս ախոյան չուներ մարտնչելու. ոչ ոք չէր կարող արժանի հակառակորդ դուրս հանել նրա դեմ։ Եվ նա մինչև գարուն մնաց վանդակում, իսկ գարնանը Դոուսոնից եկավ ոմն Թիմ Քինեն, որի զբաղմունքը թղթախաղն էր։ Քինենն իր հետ բերել էր մի բուլդոգ, որ հայտնվել էր Քլոնդայկում։ Սպիտակ Ժանիքի և այդ շան հանդիպումն անխուսափելի էր, և քաղաքի բնակիչներից մի քանիսի համար նրանց միջև կայանալիք մենամարտը մի ամբողջ շաբաթ խոսակցության գլխավոր նյութն էր։
== Գլուխ IV։ Անվրեպ մահ ==
Եվ իր կյանքում առաջին անգամ Սպիտակ Ժանիքը իսկույն չխոյացավ մարտի մեջ։ Նա կանգնել էր ասես քարացած, ականջները տնկած և հետաքրքրությամբ զննում էր իր առաջ կեցած տարօրինակ արարածին։ Այդպիսի շուն երբեք չէր տեսել նա։ Թիմ Քինենը բուլդոգին մղեց առաջ ու ասաց.
— Բոնի՛ր Բռնի՛ր դրան։
Գետնամած, անդյուրաթեք շունը երերաքայլ պտտվեց շրջանի մեջտեղը և աչքերը թարթելով՝ կանգ առավ Սպիտակ Ժանիքի դիմաց։
նությունը՝ փրկեց իրեն միայն անսպասելի ոստյուն կատարելով դեպի հակադիր կողմը։
Ժամանակն անցնում էր։ Սպիտակ ժանիքը Ժանիքը պարում ու պտտվում էր Չերոկիի շուրջը՝ ստեպ֊ստեպ կծելով նրան և անմիջապես մի կողմ նետվելով։ Իսկ բուլդոգը մռայլ համառությամբ շարունակում էր վազել նրա հետևից։ Վաղ թե ուշ, մեկ է, նա իր ուզածը կանի և բռնելով Սպիտակ Ժանիքի կոկորդը, կլուծի գոտեմարտի ելքը։ Իսկ հիմա այլ բան չէր մնում անել, եթե ոչ համբերությամբ կրել հակառակորդի հարձակումները։ Նրա կարճ ականջները կախվել էին ծոպերի նման, վիզն ու ուսերը ծածկվել էին բազմաթիվ վերքերով, և նույնիսկ շրթունքները պատառոտված էին ու արյունաշաղախ, իսկ այդ ամենը արել էին Սպիտակ ժանիքի Ժանիքի կայծակնային խածումները, որոնք չէր կարելի նախատեսել և որոնցից կարելի չէր խուսափել։
Շատ անգամ Սպիտակ Ժանիքը փորձեց գետին տապալել Չերոկիին, սակայն հասակների տարբերությունը շատ մեծ էր։ Չերոկին ամրակազմ Էր ու գետնին կպած։ Եվ այս անգամ բախտը դավաճանեց Սպիաակ Սպիտակ Ժանիքին։ Ոստոստելով ու հոլի պես պտտվելով Չերոկիի շուրջը՝ նա գտավ մի հարմար պահ, երբ հակառակորդը չկարողանալով ընդոստ պտույտ գործել գլուխը տարավ մի կողմ և ուսը թողեց անպաշտպան: Սպիտակ Ժանիքը նետվեց առաջ, բայց նրա սեփական ուսը բավական բարձր մնաց հակառակորդի ուսից, և չկարողանալով կանգ առնել ամբողջ թափով թռավ նրա մեջքի վրայով։ Եվ Սպիտակ Ժանիքի մարտական գործունեության ամբողջ ընթացքում մարդիկ ականատես եղան, թե ինչպե՛ս «մարտական գայլը»՝ չկարողացավ ոտքի վրա կանգնած մնալ։ Նա կատվի նման պտտվեց օդում և հենց այդ էլ չթողեց, որ ընկնի մեջքին։ Սպիտակ Ժանիքը շրմփաց կողքի վրա և հաջորդ ակնթարթին էլ վեր թռավ, բայց Չերոկիի ատամներն արդեն խրվել էին նրա կոկորդը։
Այնքան էլ հաջող չէր բռնված նրա կոկորդը՝ ցած էր, կրծքին մոտ, բայց Չերոկին ծնոտները չէր բացում։ Սպիտակ Ժանիքը նետվում էր այս ու այն կողմ՝ ջանալով դեն գցել բուլդոգին իր վրայից։ Իր հետ քարշ եկող այդ ծանրությունը կատաղեցնում էր նրան. կաշկանդում էր նրա շարժումները, զրկում ազատությունից, կարծես ընկել էր թակարդը։ Նրա բնազդը ըմբոստանում էր դրա դեմ։ Խելքը կորցրել էր նա։ Կյանքի ծարավն էր համակել նրան։ Մարմինը տիրակալորեն ազատություն էր պահանջում։ Ուղեղն ու բանականությունը չէին մասնակցում այդ պայքարին, նահանջել էին ապրելու, շարժվելու կույր ձգտումից, նախ և առաջ շարժվելու ձգտումից, որովհետև հենց դրա մեջ էր արտահայտվում կյանքը։
Առանց մի վայրկյան իսկ կանգ առնելու Սպիտակ Ժանիքը պտտվում էր, ցատկում առաջ ու ետ ջանալով դեն գցել վզից կախված հիսուն ֆունտանոց բեռը։ Իսկ բուլդոգի համար կարևոր էր միայն մի բան՝ ծնոտներր ծնոտները չբացել։ Շատ հազվադեպ, երբ կարողանում էր մի ակնթարթ թաթերը դիպցնել գետնին, նա ջանում էր դիմադրել Սպիտակ ժանիքին Ժանիքին և իսկույն էլ մի շրջան էր գծում օդում՝ ենթարկվելով խելացնոր հակառակորդի յուրաքանչյուր շարժմանը։ Չերոկին վարվում էր այնպես, ինչպես հրամայում էր նրան բնազդը. գիտեր, որ ճիշտ է վարվում, որ չի կարելի ծնոտները թուլացնել, և մերթ֊մերթ հաճույքից ցնցվում էր։ Այդ պահերին նա նույնիսկ փակում էր աչքերը և հաշվի չառնելով ցավերը՝ թույլ էր տալիս Սպիտակ Ժանիքին թափ տալ իրեն մերթ աջ, մերթ ձախ։ Այս ամեմը նշանակություն չուներ. հիմա Չերոկիի համար կարևոր էր մի բան՝ ատամները չբացել, և նա չէր բացում։
Սպիտակ ժանիքը Ժանիքը դադարեց այս ու այն կողմ նետվել, երբ վերջնականապես ուժասպառ եղավ։ Նա արդեն ոչինչ չէր կարողանում անել, ոչինչ չէր կարողանում հասկանալ։ Իր ամբողջ կյանքում երբեք առիթ չէր ունեցել այդպիսի բան զգալու։ Այն շները, ում հետ կռվել էր մինչև այդ, բոլորովին այլ կերպ էին վարվում։ Նրանց հետ պետք էր գործել այսպես՝ բռնել, ատամներով պատռել, ետ ցատկել, դարձյալ բռնել, ատամներով պատռել ու ետ ցատկել։ Սպիտակ Ժանիքը կիսապառկած էր դետնին և ծանր շնչում էր։ Չերոկին, առանց ատամները թուլացնելու, ամբողջ մարմնով ընկել էր նրա վրա ու ճգնում էր մեջքի շրջել։ Սպիտակ Ժանիքը դիմադրում էր ու զգում, որ բուլդոգի ծնոտները ասես ծամելով իր մորթին՝ հետզհետե վեր են բարձրանում։ Րոպե առ րոպե դրանք մոտենում էին կոկորդին։ Բուլդոգը հաշվով էր գործում։ Ջանալով բաց չթողնել իր բռնածը՝ նա օգտագործում էր նվազագույն հնարավորությունը, որպեսզի ավելի շատ բռնի։ Այդպիսի հնարավորություն ունենում էր նա, երբ Սպիտակ Ժանիքը պառկում էր հանգիստ, բայց հենը հենց որ նա սկսում էր դուրս պրծնել, բուլդոգն անմիջապես սեղմում էր ծնոտները։
Սպիտակ Ժանիքը դունչը կարող էր հասցնել միայն Չերոկիի վզակոթին։ Նա ատամները խրեց նրա ուսից վեր, բայց վերուվար անել, ասես մաշկը ծամելու համար, չկարողացավ, այդ եղանակը ծանոթ չէր նրան, մանավանդ որ նրա ծնոտներր վարժված չէին այդպիսի սեղմումի համար։ Նա ատամներով ջղաձգորեն պատառոտում էր Չերոկիին ու մեկ էլ զգաց, որ իրենց դիրքը փոխվել է։ Չերոկին գցեց նրան մեջքի վրա ու դեռ ծնոտները չբացելով՝ հակառակորդի վրա կանգնելու ճարը գտավ։ Սպիտակ Ժանիքը ծալեց հետևի ոտքերը և կատվի պես սկսեց ճիրաններով պատառոտել իր թշնամուն։ Չերոկին ենթարկվում էր փորը ճեղքվելու վտանգին և փրկվեց միայն նետվելով մի կողմ՝ Սպիտակ Ժանիքի նկատմամբ ուղիղ անկյուն կազմելով։
Նրա ծնոտների սեղմումից ազատվելն անիմաստ էր․ դա կաշկանդում էր նրան ճակատագրի անողոքությամբ։ Չերոկիի ատամները դանդաղորեն շարժվում էին վեր, երակի երկայնքով։ Սպիտակ Ժանիքին մահանալուց զերծ էին կացուցում միայն մորթի լայն ծալքերը և վզի խիտ մազերը։ Չերոկին նրա մորթիով ամբողջովին խցկել էր բերանը, բայց դա չէր խանգարում նրան օգտվելու նվազագույն հնարավորությունից և էլ ավելի ներս առնելու։ Նա խեղդում էր Սպիտակ Ժանիքին, որի համար շնչելը րոպե առ րոպե դժվարանում էր։
Ըստ երևույթին պայքարը մոտենում էր վախճանին։ Չերոկիի վրա գրազ եկած մարդիկ հիացմունքից խելահեղ հսկայական գրազներ էին առաջարկում։ Սպիտակ Ժանիքի կողմնակիցները ընկճվել Էին էին և հրաժարվում էին մեկի դիմաց տասը և մեկի դիմաց քսան դնելուց։ Սակայն եղավ մեկը, որ գրազ եկավ մեկի դիմաց հիսուն։ Սիրուն Սմիթն էր դա։ Նա մտավ շրջանի մեջ և մատնացույց անելով Սպիտակ Ժանիքին՝ սկսեց արհամարհանքով ծիծաղել նրա վրա։ Դա իր ազդեցությունն ունեցավ։ Սպիտակ ժանիքը Ժանիքը զայրույթից խելքը թռցրեց։ Եվ հավաքելով վերջին ուժերը՝ ոտքի ելավ։ Բայց բավական էր, որ այս ու այն կողմ նետվի շրջանի մեջ՝ հիսուն ֆունտանոց բեռը վզից կախ, որ այդ զայրույթին փոխարինի սարսափը։ Կյանքի ծարավը նորից համակեց նրան, և բանականությունը մարեց՝ ենթարկվելով մարմնի հրամաններին։ Նա վազում էր շրջանի մեջ՝ գայթելով, ընկնելով, նորից վեր կենալով, ծառս Էր էր ելնում, իր թշնամուն վեր նետում, և այնուամենայնիվ զուր էին անցնում իրեն փակչած մահը թոթափելու նրա բոլոր փորձերը։
Վերջապես Սպիտակ Ժանիքը փռվեց մեջքի վրա, և բուլդոգը անմիջապես ատամներով բռնեց ավելի վեր և երախն առնելով նրա մաշկր՝ մաշկը՝ համարյա թույլ չէր տալիս նրան շունչ քաշել։ Ծափահարությունների որոտով դիմավորեցին հաղթողին, բազմությունից զոռում էին. «Չերոկի՜, Չերոկի՜»։ Բուլդոգը եռանդագին խաղացնում էր կճատ պոչը։ Բայց ծափահարությունները չէին խանգարում նրան։ Պոչը և զանգվածային ծնոտները գործում էին միմյանցից բոլորովին անկախ։ Պոչը տարուբերվում էր մի կողմից մյուսը, իսկ ծնոտները ավելի ու ավելի ուժգին էին սեղմում Սպիտակ Ժանիքի կոկորդը։
Եվ այդ միջոցին հանդիսատեսների ուշքը շեղվեց այդ զվարճությունից։ Հեռվից լսվեցին շնասահնակ վարողների ճիչեր, զանգուլակների զնգզնգոց։ Ամենքն էլ, բացի Սիրուն Սմիթից, աչալրջացան՝ կարծելով, թե ոստիկանությունն է վրա տալիս։ Բայց ճանապարհի վրա շուտով երևացին սահնակի կողքից վազող երկու մարդ։ Նրանք ոչ թե քաղաքից էին դուրս գալիս, այլ գիմում դիմում էին քաղաք՝ ամենայն հավանականությամբ վերադառնալով մի որևէ հետախուզական արշավից։ Խռնված բազմություն տեսնելով՝ անծանոթները կանգնեցրին շներին և, մոտեցան իմանալու, թե ինչ է կատարվում այդտեղ։
Նրանցից մեկը մի բարձրահասակ երիտասարդ էր, մաքուր ածիլած դեմքը ցրտում արագ շարժվելուց կարմրած էր։ Մյուսը՝ սահնակավարը, ավելի կարճահասակ էր ու բեղավոր։
— Վախկոտնե՛ր,— գոռաց նա,— սրիկանե՛ր։
Նա խելքը թռցրել հր էր զայրույթից, այն զայրույթից, որով միայն ողջախոհ մարդն է բռնկվում։ Նրա գորշ աչքերը պողպատե փայլ էին արձակում։ Սիրուն Սմիթը վեր կացավ և վախվխելով առաջացավ դեպի նա։ Անծանոթը չհասկացավ նրա մտադրությունը։ Չկասկածելով, որ իր առաջ կանգնած է մի չտեսնված վախկոտ, նա կարծեց, թե Սիրուն Սմիթը ուզում է կռվել և գոռալով «Սրիկա՛», երկրորդ անգամ գլորեց նրան մեջքի վրա։ Սիրուն Սմիթը ըմբռնելով, որ ձյան վրա պառկելն ավելի անվտանգ է, այլևս չփորձեց վեր կենալ։
— Մե՛թ, օգնեց եք օգնեցեք ինձ,— ասաց անծանոթը սահնակավարին, որը նրա հետ մտել էր շրջանի մեջ։
Եվ երկուսն էլ կռացան շների վրա։ Մեթը պատրաստվեց Սպիտակ Ժանիքին քաշել մի կողմ, հենց որ Չերոկին թուլացնի իր մահաբեր սեղմումը։ Երիտասարդն սկսեց բացել բուլդոգի ծնոտները։ Բայց նրա բոլոր ջանքերը զուր էին։ Ճգնելով բացել շան ծնոտները՝ նա անդադար կրկնում էր կիսաձայն․ «Սրիկանե՜ր»։
Սքոթը ձեռքը տարավ գոտուց կախված պատյանին, հանեց ատրճանակը և փորձեց փողը մտցնել բուլդոգի սեղմած ծնոտների արանքը։ Նա ճգնում էր ամենայն ուժով, լսվում էր, թե ինչպես պողպատը ճռռում է Չերոքիի սեղմած ատամներին դիպչելով։ Նա ու սահնակավարը ծնկաչոք կռացել էին շների վրա։
Թիմ Քինենը մտավ շրշան և մոտենալով Ս քո թին՝ Սքոթին՝ ձեռքը դրեց նրա ուսին և սպառնալի շեշտով ասաց.
— Ատամները չջարդեք, անծանո՛թ։
— Շունն իմն է...— փորձեց շարունակել նա։
— Դուք կորցրել եք այս շան վրա ունեցած ձեր բոլոր իրավունքները,— ընդհատեց Սքոթը։— Վերցրեք փողը, կամ ուզում եք մի անգա՞մ Էլ էլ խփեմ ձեզ։
— Լավ, լավ,— վախեցած մրթմրթաց Սիրուն Սմիթը։— Բայց դուք հարկադրում եք ինձ։ Այս շունն անգին է։ Ես թույլ չեմ տա, որ կողոպտեն ինձ։ Ամեն մարդ իր իրավունքներն ունի։
— Զգույշ, կծում է,— գոռաց մեկը, և բազմությունից շատերը հռհռացին։
Սքոթը մեջքը շրջեց դեպի Սիրուն Սմիթը և մոտեցավ սահնակավարին, որ դեռ զբաղված Էր էր Սպիտակ ժանիքով։Ժանիքով։
Հանդիսատեսներից ոմանք արդեն գնում Էինէին, ոմանք Էլ էլ խումբ֊խումբ հավաքվել Սքոթին էին նայում ու խոսում իրար հետ։
Այդ խմբերից մեկին մոտեցավ Թիմ Քինենը։
— Ի՞նչ պտուղ Է է սա,— հարցրեց նա։
— Ուիդոն Սքոթն Էէ,— պատասխանեց մեկը։
— Ինչացո՞ւ Է է այդ Ուիդոն Սքոթը։
— Հանքերի ինժեներն Է։ է։ Տանու մարդ Է է այստեղի ղեկավարների շրջանում։ Թե չես ուզում անախորժությունների մեջ ընկնել, հեռու կաց դրանից։ Հանքերի պետն անգամ նրա սրտակից բարեկամն է։ — Իսկույն հասկացա, որ կարևոր անձ է,— ասաց Թիմ Քինենը։— Չէ, կարծում եմ, ավելի լավ է էդպիսի մարդու հետ գործ չունենալ։
— Իսկույն հասկացա, որ կարևոր անձ Է,— ասաց Թիմ Քինենը։— Չէ, կարծում եմ, ավելի լավ է էդպիսի մարդու հետ գործ չունենալ։
== Գլուխ V։ Անզուսպը ==
— Չէ՜, բան չենք կարող անել,— հուսահատ շեշտով ասաց Ուիդոն Սքոթը։ Նա իջավ սանդղամատին ու նայեց սահնակավարին, որը նույնպես հուսահատ թոթվեց ուսերը։ Երկուսն էլ հայացքները հառեցին Սպիտակ Ժանիքի վրա։ Ամբողջ մարմնով փշաքաղվելով՝ սա գազազած մռնչում էր, ուզում շղթան կտրել ու հասնել սահնակից արձակված շներին։ Իսկ շները Մեթից ստանալով երկար ու բարակ խրատ ու հորդոր, որոնք հիմնավորված էին մահակի հարվածներով, հասկանում էին, որ ավելի լավ է Սպիտակ Ժանիքի հետ գլուխ չդնել։ Հիմա նրանք պառկել էին մի կողմ և կարծես բոլորովին մոռացել էին նրա գոյությունը։ — Այո՜֊ո՜, գայլ է, իսկ գայլին հնարավոր չէ ընտելացնել,― ասաց Ուիդոն Սքոթը։ — Ի՜նչ իմանաս,— առարկեց Մեթը։— Գուցե և սրա մեջ ավելի շատ շնային կա, քան գայլային։ Բայց այն, ինչին հավատացած եմ, դրանից ինձ ետ չես համոզի։ Սահնակավարը լռեց և խորհրդավոր ձևով գլխով արեց Իշայծյամի սարի ուղղությամբ։ — Լավ, մի՝ ստիպեք՝ խնդրեն ձեզ, — կտրուկ ասաց Սքոթը՝ չսպասելով խոսքի շարունակությանը։ — Ասացեք, ի՞նչ կա։ Սահնակավարը բթամատը տնկեց ուսի վրայով՝ ցույց տալով Սպիտակ Ժանիքին։ — Կարևոր չէ՝ գայլ է նա թե շուն, բայց փորձել են ընտելացնել։ — Չի կարող պատահել։ — Ես ձեզ ասում եմ՝ փորձել են։ Նա անգամ լծվել է։ Մոտիկից նայեցեք։ Կրծքին տրորված տեղեր կան։ — Ճիշտ է, Մե՛թ։ Մինչև Սիրուն Սմիթի ձեռքն ընկնելը սահնակ է քաշել։ — Իսկ ինչո՞ւ մենք էլ չլծենք։ — Ճի՜շտ որ,— բացականչեց Սքոթը։ Սակայն նշուլած հույսը անմիջապես էլ մարեց, և նա գլուխն օրորելով՝ ասաց. — Երկու շաբաթ է արդեն, որ մեզ մոտ է, բայց կարծես ավելի է չարացել։ — Եկեք թոկից արձակենք, տեսնենք ի՞նչ կլինի,— առաջարկեց Մեթը։ Սքոթը անվստահ նայեց նրան։ — Այո, այո,— շարունակեց Մեթը։— Ես գիտեմ, որ դուք արդեն փորձել եք դա, ուրեմն նորից փորձեցեք, միայն թե չմոռանաք մահակ վերցնել։ — Լավ, բայց հիմա ես դա հանձնարարում եմ ձեզ։ Սահնակավարը զինվեց փայտով ու մոտեցավ կապված Սպիտակ Ժանիքին։ Սա հետևում էր փայտին, ինչպես առյուծն է հետևում գազան մարզողի մտրակին։ — Տեսեք, թե ինչպես է հայացքը սևեռել փայտին,— ասաց Մեթը։— Լավ նշան է դա։ Չի համարձակվի հարձակվել ինձ վրա, քանի փայտը ձեռքիս է։ Վերջ ի վերջո կատաղած չէ։ Հենց որ մարդու ձեռքը մոտեցավ Սպիտակ Ժանիքի վզին, նա փշաքաղվեց և գռմռալով տափակեց գետնին։ Առանց աչքը կտրելու Մեթի ձեռքից՝ նա միաժամանակ հետևում էր իր գլխի վրա կախված փայտին։ Մեթը վզակապից արագ արձակեց շղթան ու ետ֊ետ գնաց։ Սպիտակ Ժանիքը չէր հավատում, որ ազատ է թողնված։ Շատ ամիսներ էին անցել այն օրից, որ տիրացել էր նրան Սիրուն Սմիթը, և այդ ամբողջ ժամանակամիջոցում արձակել էին միմիայն շների հետ կռվելու համար, հետո նորից էին կապել։ Իսկ ի՞նչ էր անելու ազատությունը։ Չլինի՞ թե աստվածները նորից մի դիվային բան են նյութել։ Սպիտակ Ժանիքը մի քանի դանդաղ, զգույշ քայլ կատարեց՝ ամեն րոպե հարձակման սպասելով։ Չէր իմանում ինչպես պահի իրեն, այնքան անսովոր էր այդ ազատությունը։ Համենայն դեպս, ավելի լավ է հեռու կենա իրեն դիտող աստվածներից ու քաշվի խրճիթի անկյունը։ Այդպես էլ արեց, և ամեն ինչ հաջող անցավ։ Դրանից մտամոլոր Սպիտակ Ժանիքը ետ եկավ և մարդկանցից մի տասը ոտնաչափ հեռու կանգ առնելով՝ զգաստ հայացքը հառեց նրանց վրա։ ― Չի՞ փախչի,— հարցրեց նոր տերը։ — Ռիսկ անենք։ Ռիսկը լավ բան է։ — Խե՜ղճ։ Ամենից ավելի մարդկային փաղաքշանքի կարիք ունի,— խղճահարությամբ մրթմրթաց Սքոթը ու ներս գնաց խրճիթ, մի կտոր միս բերեց այդտեղից ու նետեց Սպիտակ Ժանիքին։ Սա ցատկեց մի կողմ և սկսեց անվստահ ու հեռվից նայել մսին։ — Մայո՛ր, ե՛տ գնա,— գոչեց Մեթը. բայց արդեն ուշ էր։ Մայորը նետվեց մսի վրա, և այն րոպեին, երբ միսն արդեն նրա ատամների մեջ էր, Սպիտակ Ժանիքը հարձակվեց ու գետին գլորեց նրան։ Մեթը վազեց նրանց մոտ, բայց Սպիտակ Ժանիքն իր գործը տեսել էր արագ։ Մայորը դժվարությամբ վեր կացավ, և նրա կոկորղից ժայթքած արյունը կարմիր լճակի պես տարածվեց ձյան վրա։ — Մեղք էր Մայորը, բայց տեղն էր նրան,— շտապ վրա բերեց Սքոթը։ Բայց Մեթը արդեն բարձրացրեց ոտքը Սպիտակ Ժանիքին խփելու համար։ Արագ ու իրար հետևից հաջորդեցին ոստյուն, ատամների կափկափում ու ցավի բարձր ճիչ։ Սպիտակ Ժանիքը մոլեգնորեն մռնչալով ետ սողաց, իսկ Մեթը կռացավ ու սկսեց զննել իր խածված ոտքը։ — Այնուամենայնիվ հափռեց,— ասաց նա՝ ցույց տալով իր շալվարն ու սպիտակեղենը, որի վրա ճապաղում էր արյան բրիծը։ — Ասում էի, չէ՞, որ անհույս բան է,— ընկճված ձայնով ասաց Սքոթը։— Ես շատ եմ մտածել այս շան մասին, մտքիցս դուրս չի գալիս նա։ Ի՜նչ արած, ուրիշ ճար չկա։ Այս խոսքի վրա նա գրպանից հանեց ատրճանակը և ստուգելով տեսավ, որ փամփուշտ կա մեջը։ — Բան եմ ասում, մի՛ստր Սքոթ,— պաղատեց Մեթը,— ի՜նչ ասես ստիպված չի եղել կրել այս շունը։ Չի կարելի պահանջել, որ անմիջապես դառնա հրեշտակ, ժամանակ տվեք։ — Նայեք հիացեք Մայորի վրա,— պատասխանեց Սքոթը։ Սահնակավարը նայեց խեղված շանը, որ ընկել էր ձյան վրա, արյան լճակի մեջ, և հավանորեն վերջին շնչումն էր։ — Տեղն է դրան։ Չէ՞ որ դուք ինքներդ այդպես ասացիք, միստր Սքոթ։ Աչքը տնկեց ուրիշի մսին, ուրեմն նրա երգը երգված է։ Պետք էր սպասել դրան։ Ես մի կոտրած դրամ էլ չեմ տա այն շանը, որն իր բաժինը առանց կռվի է տալիս։ — Լավ, իսկ դո՞ւք, Մեթ։ Շունը շուն, բայց ամեն ինչ չափ պիտի ունենա։ — Ինձ էլ տեղն է,— չէր նահանջում Մեթը։— Հարց է ծագում, ինչի՞ համար խփեցի նրան։ Չէ՞ որ ինքներդ ասացիք, թե նա իրավացի է։ Ուրեմն ծեծելու պատճառ չկար: — Լավ գործ արած կլինենք, եթե գնդակահարենք այս շանը,— պնդում էր Սքոթը։— Ընտելացնել չենք կարողանա։ — Բան եմ ասում, մի՛ստր Սքոթ։ Եկեք թողնենք, որ այս խեղճը ցույց տա իրեն։ Սատանան գիտե, թե ինչեր է քաշել նա, նախքան մեր ձեռքն ընկնելը։ Եկեք փորձենք։ Իսկ եթե չարդարացնի մեր վստահությունը, ես ինքս կսպանեմ։ — Ասենք ես չեմ էլ ուզում սպանել դրան,— պատասխանեց Սքոթը՝ թաքցնելով ատրճանակը։— Թող ազատ֊արձակ ման գա մի քիչ․ կտեսնենք, թե ինչ կարելի է ստանալ նրանից քաղցրությամբ։ Ա՛յ, հիմա կփորձեմ։ Նա մոտեցավ Սպիտակ Ժանիքին ու սկսեց խոսել հետը մեղմ, հանգստացնող ձայնով․ — Համենայն դեպս փայտ վերցրեք,— զգուշացրեց Մեթը։ Սքոթը բացասաբար օրորեց գլուխը և շարունակեց խոսել՝ ջանալով նվաճել Սպիտակ Ժանիքի վստահությունը։ Սպիտակ Ժանիքը զգաստացավ։ Վտանգ էր սպառնում նրան։ Նա կծելով սպանել էր այս աստծու շանը, խածել էր նրա ընկերոջը։ Էլ ի՞նչ պիտի սպասեր, բացի խիստ պատժից։ Եվ այնուամենայնիվ չէր հեզանում։ Բոլոր մազերը փշաքաղվեցին, ամբողջ մարմինը լարվեց, ատամները բացեց ու ակնասևեռ հետևեց մարդուն՝ ամեն անակնկալի պատրաստ։ Սքոթի ձեռքին փայտ չկար, և Սպիտակ Ժանիքը թողեց, որ մոտենա իրեն, բոլորովին մոտենա։ Աստծու ձեռքն սկսեց իջնել նրա գլխի վրա։ Սպիտակ Ժանիքը կծկվեց ու կպավ գետնին։ Ահա թե որտե՜ղ է վտանգն ու դավաճանությունը։ Աստվածների ձեռքերը իրենց անառարկելի իշխանությամբ ու նենգությամբ քաջածանոթ էին նրան։ Բացի դրանից, նա առաջվա պես չէր հանդուրժում՝ դիպչեն իր մարմնին։ Նա ավելի չարացած մռնչաց և ավելի տափակեց գետնին, իսկ ձեռքը շարունակում էր իջնել։ Նա չէր ուզում խածել այդ ձեռքը և համբերությամբ էր դիմանում դրա սպառնացած վտանգին մինչև այն աստիճան, քանի դեռ կարող էր պայքարել բնազդի դեմ՝ կյանքի անհագ ծարավի դեմ։ Ուիդոն Սքոթը վստահ էր, թե միշտ էլ կկարողանա ժամանակին քաշել ձեռքը։ Բայց այդ միջոցին նրան վիճակվեց իր վրա զգալու, թե ինչպես Սպիտակ Ժանիքը կարող է շանթահարել իր օղակներն արձակած օձի դիպուկությամբ ու սրընթացությամբ։ Սքոթն անակնկալից ճչաց և ձախ ձեռքով բռնեց աջ՝ կծված ձեռքը։ Մեթը բարձրաձայն հայհոյեց ու վազեց նրա մոտ։ Սպիտակ Ժանիքը ետ սողաց՝ ամբողջովին փշաքաղված, ատամները կրճտելով ու սպառնագին նայելով մարդկանց։ Հիմա արդեն չի խուսափի ծեծից, ոչ պակաս ահավոր ծեծից, որպիսիք շատ էր կերել Սիրուն Սմիթից։ — Ի՞նչ եք անում,— գոռաց հանկարծ Սքոթը։ Իսկ Մեթը կարողացել էր արդեն նետվել խրճիթ ու հայտնվել շեմի վրա հրացանը ձեռքին։ — Առանձնապես ոչինչ,— դանդաղ, շինծու անխռովությամբ ասաց նա։— Ուզում եմ հարգել իմ խոստումը։ Ասացի կսպանեմ շանը, ուրեմն կսպանեմ։ — Ոչ, չե՛ք սպանի։ — Ոչ, կսպանե մ։ Ա՛յ, նայեցեք։ Հիմա էլ Սպիտակ Ժանիքին պաշտպանելու հերթը եկավ Ուիդոն Սքոթին, ինչպես մի քանի րոպե առաջ խածված Մեթն էր պաշտպանում։ — Դուք ինքներդ առաջարկեցիք փորձել նրան, դե փորձեցեք։ Մենք սկսեցինք միայն, հո չի՞ կարելի միանգամից հրաժարվել։ Ինքս եմ հանցավոր։ Եվ... հապա մի նայեցե՜ք դրան։ Սպիտակ Ժանիքը խրճիթի անկյունից նայելով նրանց այնպես կատաղած էր մռնչում, որ արյունը սառչում էր երակներում. սակայն նրա ցասման պատճառը ոչ թե Սքոթն էր, այլ սահնակավարը։ — Հը՜, հիմա՞ ինչ կասեք,— գոչեց Մեթը։ — Տեսնո՞ւմ եք որքան հասկացողն է,— շտապ վրա բերեց Սքոթը։— Նա ինձնից ու քեզնից պակաս չի իմանում, թե ինչ բան է հրազենը։ Այսպիսի խելացի շան հետ արժե գլուխ ցավացնել։ Ցած դրեք հրացանը։ — Լավ, եկեք փորձենք,— և Մեթը հրացանը դեմ արեց վառելափայտի դարսակին։— Տես, է՜. մի լավ նայեցեք դրան,— գոչեց նա նույն րոպեին։ Սպիտակ Ժանիքը հանդարտվեց ու դադարեց գռմռալ։ — Մի անգամ էլ փորձեցեք։ Հետևեցեք նրան։ Մեթը վերցրեց հրացանը, և Սպիտակ Ժանիքը դարձյալ մռնչաց։ Մեթը հեռացավ հրացանից, Սպիտակ Ժանիքը ծածկեց ատամները։ — Լավ, մի անգամ էլ։ Պարզապես հետաքրքիր է։ Մեթը վերցրեց հրացանն ու սկսեց դանդաղ բարձրացնել ու հենել ուսին։ Սպիտակ Ժանիքն անմիջապես մռնչաց, և ինչքան հրացանը վեր էր բարձրանում, նրա մռնչոցն այնքան ավելի էր սաստկանում։ Բայց հազիվ էր Մեթը փողն ուղղել նրա վրա, երբ շունը ցատկեց մի կողմ ու թաքնվեց տնակի անկյան հետևը։ Մեթի նշանակետում կար սպիտակ ձյուն, իսկ այն տեղը, ուր հենց նոր կանգնած էր շունը, դատարկ էր։ Սահնակավարը դանդաղ ցած դրեց հրացանը, շրջվեց ու նայեց իր տիրոջը։ — Ճիշտ է, մի՛ստր Սքոթ, այս շունը շատ խելացի է, ափսոս է սպանել դրան։
== Գլուխ VI։ Մի նոր գիտություն ==
Տեսնելով մոտեցող Ուիդոն Սքոթին՝ Սպիտակ Ժանիքը փշաքաղվեց ու մռնչաց. հասկացրեց, որ չի հանդուրժի իր դատաստանը տեսնեն։ Այն պահից, ինչ նա կծեց Սքոթի ձեռքը, որը հիմա վիրակապված էր ու վզից կախ, անցել էր մի օր։ Սպիտակ Ժանիքը հիշում էր, որ աստվածները երբեմն հետաձգում են պատիժը, և հիմա սպասում էր իր զանցանքի հատուցմանը։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Սրբապղծություն էր կատարել նա՝ ատամներր կոխել էր աստծու, այն էլ սպիտակամորթ աստծու սրբազան մարմնի մեջ։ Ըստ փորձի, որ մնացել էր նրա մեջ աստվածների հետ շփվելուց, Սպիտակ Ժանիքը գիտեր, թե ինչպիսի խիստ պատիժ է սպառնում իրեն։
Աստվածը նստել էր նրանից մի քանի քայլ հեռու։ Դրա մեջ դեռ ոչ մի սարսափելի բան չկար. նրանք սովորաբար կանգնած են պատժում։ Բացի դրանից, այս աստվածը ո՛չ մահակ ուներ, ո՛չ մտրակ, ո՛չ էլ հրացան, և հենց ինքը՝ Սպիտակ Ժանիքն էլ կապված չէր։ Ոչ մի բան չէր կաշկանդում նրան՝ ո՛չ շղթան, ո՛չ էլ փայտին ամրացված փոկը. այնպես որ ինքը կարող է փախչել ազատվել ավելի շուտ, քան աստվածը վեր կենալու ժամանակ կունենա։ Իսկ հիմա պետք է սպասել ու տեսնել, թե ինչ կլինի հետո։
Աստվածը նստել էր բոլորովին հանգիստ՝ տեղից վեր կենալու փորձ չանելով, և Սպիտակ Ժանիքի չարամիտ մռնչոցը աստիճանաբար վերածվեց խուլ գռմռոցի, հետո էլ գռմռոցը դադարեց։ Աստվածն սկսեց խոսել և նրա ձայնի առաջին իսկ հնչյուններից Սպիտակ Ժանիքի վզակոթը փշաքաղվեց և կոկորդից դարձյալ քլթքլթոց լսվեց։ Բայց աստվածը շարունակում էր խոսել նույն անխռովությամբ առանց որևէ խիստ շարժում կատարելու։ Սպիտակ Ժանիքը մռնչում էր նրա ձայնին համահնչյուն, այնպես որ բառերի ու մռնչոցի միջև համաչափ ռիթմ ստեղծվեց։ Սակայն մարդու խոսքը հորդում էր անվերջ։ Նա այնպես էր խոսում, ինչպես երբեք ոչ ոք չէր խոսել Սպիտակ Ժանիքի հետ։ Մեղմ, հանգստացնող բառերից քնքշանք էր լսվում, և այդ քնքշանքը ինչ-որ արձագանք էր առաջացնում Սպիտակ Ժանիքի մեջ։ Ակամա, հակառակ բնազդի բոլոր նախազգուշացումներին՝ նա վստահություն զգաց իր նոր աստծու հանդեպ։ Նրա մեջ սկիզբ առավ սեփական անվտանգության հավատը, մի բան, որից քանի անգամ ստիպված էր եղել տարհամոզվել մարդկանց հետ շփվելիս։
Աստվածը խոսեց երկար, հետո էլ վեր կացավ ու գնաց։ Իսկ երբ նորից երևաց տնակի շեմքին, Սպիտակ Ժանիքը կասկածամտորեն զննեց նրան։ Նրա ձեռքին ո՛չ մտրակ կար, ո՛չ փայտ, ո՛չ էլ զենք։ Եվ նրա առողջ ձեռքը հետևը չէր։ Նա նստեց նույն տեղը՝ Սպիտակ Ժանիքից մի քանի քայլ հեռու և միս պարզեց նրան։ Սպիտակ Ժանիքը ականջները տնկեց, անվստահ նայեց մսին՝ միաժամանակ և՛ դրան, և՛ աստծուն նայելու հնարը գտնելով, և պատրաստվեց մի կողմ նետվել վտանգի առաջին իսկ նշույլը նկատելիս։
Սակայն պատիժը դեռևս հետաձգվում էր։ Աստվածը ուտելիք էր պարզում նրան, և ուրիշ ոչինչ։ Միսը միս էր և ոչ մի սարսափելի բան չէր պարունակում։ Բայց Սպիտակ Ժանիքը դեռ տարակուսում էր ու պարզված միսը չվերցրեց, թեև Սքոթի ձեռքը ավելի ու ավելի էր մոտենում նրա քթին։ Աստվածներն իմաստուն են. ի՞նչ իմանաս, թե ինչ նենգություն կա արտաքուստ անվտանգ այդ մսի տակ։ Իր նախկին փորձով, մանավանդ երբ հարկ էր եղել գործ ունենալ կանանց հետ, Սպիտակ Ժանիքը գիտեր, որ միսն ու պատիժը ամենուրեք սերտ ու անախորժ կապ ունեին իրար հետ։
Վերջ ի վերջո աստվածը միսը գցեց ձյան վրա, Սպիտակ Ժանիքի ոտքերի մոտ։ Սա մանրակրկիտ հոտոտեց մսի կտորը առանց նայելու դրան, որովհետև աչքերը հառել էր աստծուն։ Ոչ մի վատ բան տեղի չունեցավ։ Այնժամ նա միսն առավ բերանն ու կուլ տվեց։ Բայց այս դեպքում էլ ամեն ինչ բարեհաջող վերջացավ։ Աստվածը մի այլ կտոր առաջարկեց։ Եվ երկրորդ անգամ էլ Սպիտակ Ժանիքը հրաժարվեց նրա ձեռքից ընդունել դա, և կրկին աստվածը միսը նետեց ձյան վրա։ Այդպես կրկնվեց մի քանի անգամ։ Բայց եկավ այն պահը, երբ աստվածը հրաժարվեց նետել միսը։ Նա պահում էր դա ձեռքում և համառորեն առաջարկում Սպիտակ Ժանիքին միսը իր ձեռքից վերցնել։
Համեղ էր միսը, իսկ Սպիտակ Ժանիքը քաղցած էր։ Քիչ֊քիչ, մեծագույն զգուշությամբ նա մոտ եկավ և վերջապես սիրտ արեց ընդունել դա մարդու ձեռքից։ Առանց աչքը աստծուց կտրելու Սպիտակ Ժանիքը պարզեց վիզը, իջեցրեց ականջները, վզակոթի մազերը փշաքաղվեցին, կոկորդից լսվեց խուլ մռնչյուն, որպես մի տեսակ նախազգուշացում մարդուն, թե հիմա կատակներն անտեղի են։ Սպիտակ Ժանիքը կերավ միսը, ու ոչինչ չպատահեց իրեն։ Եվ այդպես քիչ֊քիչ Նա կերավ ամբողջ միսը, և այնուամենայնիվ ոչինչ չպատահեց իրեն։ Ուրեմն պատիժը հետաձգվում էր։
Սպիտակ Ժանիքը լիզեց շրթունքները և սպասեց իմանալու, թե ինչ կլինի հետո։ Աստվածը շարունակում էր խոսել։ Նրա ձայնի մեջ փաղաքշանք կար, մի բան, որի մասին Սպիտակ Ժանիքը մինչև հիմա ամենևին պատկերացում չուներ։ Եվ այդ փաղաքշանքը նրա մեջ հարուցում էր մինչև հիմա անծանոթ զգացողություններ։ Տարօրինակ անդորր զգաց նա, կարծես ինչ֊որ պահանջ էր բավարարվում, ինչ֊որ դատարկություն էր լցվում նրա էության մեջ։ Հետո կրկին զարթնեց բնազդը, և նախորդ փորձը դարձյալ նախազգուշացում ուղարկեց նրան։ Աստվածները խորամանկ են. դժվար է գուշակել, թե ինչ միջոց կընտրեն իրենց նպատակներին հասնելու համար։
Հենց ա՜յդ է, որ կա։ Նենգ ձեռքը ավելի ու ավելի առաջ է մղվում ու իջնում իր գլխի վերևում։ Բայց աստվածը շարունակում է խոսել։ Նրա ձայնը հնչում է մեղմ ու հանգստացևող։ Չնայած այն սպառնալիքին, որ ձեռքից է սպասվում, ձայնը վստահություն է ներշնչում։ Ու չնայած ձայնի մեղմությանը, ձեռքը վախ է ներշնչում։ Սպիտակ Ժանիքի մեջ պայքարում էին հակադիր զգացումներ և զգացողություններ։ Թվում էր, թե նա անշունչ կփռվի գետնին պատառ-պատառ լինելով թշնամու ուժերից, որոնցից ոչ մեկը գերազանցություն չէր ստացել այդ պայքարում միայն այն պատճառով, որ ինքը անհավատալի ճիգ էր թափել դրանք զսպելու համար։
Եվ Սպիտակ Ժանիքը գործարք կնքեց իր հետ. մռնչում էր՝ ականջները գլխին սեղմած, բայց չէր փորձում ո՛չ կծել Սքոթին, ո՛չ էլ փախչել նրանից։ Ձեռքն իջնում էր. նրա ու Սպիտակ Ժանիքի գլխի միջև եղած տարածությունը հետզհետե պակասում էր։ Ահա նա դիպավ փշաքաղված մազերին։ Սպիտակ Ժանիքը սեղմվեց գետնին։ Ձեռքն էլ հետևեց նրան՝ ավելի ու ավելի սեղմվելով։ Կծկված, համարյա թե դողահար, նա դեռ զսպում էր իրեն։ Նա տանջվում էր իր բնազդները բռնադատող այդ ձեռքի հպումից։ Չէր կարող մեկ օրվա մեջ մոռանալ այն ամբողջ չարիքը, որ պատճառել էին նրան մարդկային ձեռքերը։ Բայց այդպես էր աստծու կամքը, և ամեն ինչ արեց նա, որպեսզի ստիպի իրեն ենթարկվելու այդ կամքին։
Ձեռքը բարձրացավ ու նորից իջավ՝ փաղաքշելով ու շոյելով նրան։ Այդպես կրկնվեց մի քանի անգամ, սակայն բավական էր, որ ձեռքը բարձրանա, որպեսզի բարձրանան նաև Սպիտակ Ժանիքի մեջքի մազերը։ Եվ ամեն անգամ, երբ իջնում էր ձեռքը, նրա ականջները սեղմվում էին գլխին, և կոկորդում սկսում էր քլթքլթալ մռնչյունը։ Սպիտակ Ժանիքը մռնչում էր՝ նախազգուշացնելով աստծուն, թե պատրաստ է վրեժ լուծել իրեն հասցված ցավի համար։ Ի՜նչ իմանաս, թե երբ երևան կգան աստծու իսկական մտադրությունները։ Ուզած րոպեին նրա մեղմ, այդպիսի վստահություն ներշնչոդ ձայնը կարող է վերածվել ցասումնալից ճիչի, իսկ այղ քնքուշ, շոյող մատները կսեղմվեն աքցանի նման և Սպիտակ Ժանիքին կզրկեն պատժին դիմադրելու ամեն մի հնարավորությունից։
Սակայն աստծու խոսքերը առաջվա պես փաղաքշական էին, իսկ նրա ձեռքը նույն ձևով բարձրանում ու նորից էր ղիպչում Սպիտակ Ժանիքին, և այդ հպումների մեջ ոչ մի թշնամական բան չկար։ Սպիտակ Ժանիքը երկու տեսակ բան էր զգում։ Բնազդը ըմբոստանում էր այդպիսի վերաբերմունքի դեմ, նեղում էր նրան, խոտոր էր նրա ազատ լինելու ձգտումին։ Եվ այնուամենայնիվ ֆիզիկական ցավ չէր զգում, ընդհակառակը, այդ հպումները նույնիսկ հաճելի էին։ Քիչ-քիչ աստծու ձեռքը մոտեցավ նրա ականջներին և սկսեց զգուշությամբ քորել դրանք, կարծես թե հաճելի զգացողությունը նույնիսկ սաստկացավ։ Բայց Սպիտակ Ժանիքը դեռ վախենում էր. առաջվա պես աչալուրջ էր, սպասում էր մի որևէ վատ բան և մերթ տառապանք էր զգում, մերթ հաճույք, նայած, թե այդ երկու զգացումներից որ մեկն էր գերիշխում։
— Պա՜հ, գրո՛ղը տանի։
Այս խոսքը պոռթկաց Մեթի բերանից։ Նա թևերը քշտած՝ դուրս էր գալիս խրճիթից, բռնած կեղտաջրի կոնքը և ուզում էր շրմփացնել ձյան վրա, երբ մեկ էլ տեսավ, որ Ուիդոն Սքոթը շոյում է Սպիտակ Ժանիքին։
Նրա, ձայնի առաջին իսկ հնչյունները լսելով, Սպիտակ Ժանիքը ետ նետվեց ու սկսեց վայրագ մռնչալ։
Մեթը նայեց իր տիրոջը, գլուխն օրորեց հավանություն չտալով և սրտամորմոք ձևով։
— Ներեցեք խնդրեմ, մի՛ստր Սքոթ, բայց, աստվա՜ծ վկա, ձեր մեջ առնվազն տասնյոթ հիմար կա, և ամեն մեկը գործում է իր ձևով։
Ուիդոն Սքոթը ժպտաց գերազանցություն ունեցողի ձևով, վեր կացավ ու կռացավ Սպիտակ Ժանիքի վրա։ Քաղցրությամբ խոսեց նրա հետ, հետո դանդաղ պարզեց ձեռքը ու դարձյալ սկսեց շոյել գլուխը։ Սպիտակ Ժանիքը համբերությամբ տանում էր այդ շոյանքը, բայց նայում էր, նայում ակնասևեռ, ոչ թե նրան, ով շոյում էր իրեն, այլ խրճիթի դռանը կանգնած Մեթին։
— Գուցե և դուք դառնաք առաջնակարգ ինժեներ, մի՛ստր Սքոթ,— ճամարտակում էր սահնակավարը,— բայց ես կարծում եմ, թե շատ բան եք դուք կորցրել կյանքում. մանկություն տարիներին պետք է փախչեիք տնից ու ընդունվեիք կրկես։
Լսելով Մեթի ձայնը՝ Սպիտակ Ժանիքը մռնչաց, բայց այս անգամ արդեն չփախավ իր գլուխն ու վիզը քնքշագին շոյող ձեռքից։
Եվ սա նախկին կյանքի վերջանալու սկիզբն էր, առաջվա ատելության թագավորության վերջանալու սկիզբը։ Սպիտակ Ժանիքի համար սկսվեց մի նոր, անըմբռնելի գեղեցիկ կյանք։ Այս գործում Ուիդոն Սքոթից պահանջվում էր մեծ համբերություն ու խելք։ Իսկ Սպիտակ Ժանիքը պետք է հաղթահարեր բնազդի թելադրանքները, սեփական փորձին հակառակ ընթանար, հրաժարվեր այն ամենից, ինչ կյանքն էր սովորեցրել նրան։
Անցյալը ոչ միայն չէր պարփակում այն նորը, ինչ հարկ եղավ իմանալ հիմա, այլև բացասում էր այդ նորը։ Կարճ ասած՝ Սպիտակ Ժանիքից պահանջվում էր շրջապատի իրադրությունն ըմբռնելու անհամեմատավելի մեծ հմտություն, քան այն, որով եկել էր հեռավոր Հյուսիսից և հոժարակամ ենթարկվել Գորշ Ջրշունի իշխանությանը։ Այն ժամանակ նա ոչ այլ ինչ էր, եթե ոչ լակոտ, որ դեռ չէր կազմավորվել ու պատրաստ էր ուզած ձևն ընդունել կյանքի ձեռքերի տակ։ Բայց հիմա ամեն ինչ այլ կերպ էր ընթանում։ Նախկին կյանքը շատ եռանդագին էր մշակել Սպիտակ Ժանիքին, դաժանացրել էր նրան, վերածել մի վայրագ, անզուսպ մարտական գայլի, որը երբեք չէր սիրել և ոչ էլ ուրիշի սերն էր վայելել։ Նրա համար վերածնվելը նշանակում էր անցնել ներքին կատարյալ հեղաշրջման միջով, դեն նետել նախկին բոլոր սովորույթները, և սա պահանջվում էր նրանից հիմա, երբ երիտասարդությունն անցել էր, երբ ճկունությունը կորսված էր և փափուկ հյուսվածքը անխորտակելի ամրություն էր ստացել, դարձել էր կոշտ ու երկաթի պես չհարմարվող, իսկ բնազդը մի անգամ ընդմիշտ սահմանել էր վարքի օրենքներն ու պահանջները։
Եվ այնուամենայնիվ նոր իրադրությունը, ուր ընկավ Սպիտակ Ժանիքը, նորից ձեռնամուխ եղավ նրա մշակմանը. դա մեղմացնում էր նրա դաժանությունը, կերտում էր նրանից մի այլ, ավելի կատարյալ ձև։ Ըստ էության ամեն ինչ կախված էր Ուիդոն Սքոթից. նա հասավ Սպիտակ Ժանիքի խառնվածքի խորքերը և փաղաքշանքով կենդանացրեց այն բոլոր զգացմունքները, որ նիրհում էին և արդեն կիսով չափ խլացել էին նրա մեջ։ Այսպես Սպիտակ Ժանիքն իմացավ, թե ինչ բան է սերը։ Սերը գրավեց ''հակման''՝ աստվածների հետ շփվելու դեպքում իրենց մատչելի ամենաջերմ զգացմունքի տեղը։
Բայց սերը չի կարող գալ մեկ օրվա մեջ։ Սկիզբ առնելով հակումից՝ նա զարգանում էր խիստ դանդաղ։ Սպիտակ Ժանիքը հավանում էր իր նոր ձեռք բերած աստծուն ու չէր փախչում նրանից, թեև ամբողջ ժամանակ ազատ էր։ Նոր աստծու մոտ ապրելը անհամեմատ ավելի լավ էր, քան թե Սիրուն Սմիթի վանդակում, բացի դրանից, Սպիտակ Ժանիքը չէր կարող ապրել առանց աստվածության։ Նրա համար անհրաժեշտություն էր դարձել իր վրա մարդու իշխանությունն զգալը։ Մարդուց կախված լինելու կնիքը մնացել էր Սպիտակ Ժանիքի վրա այն հեռավոր օրերից, երբ նա լքեց հեռավոր Հյուսիսը և սողաց Գորշ Ջրշունի ոտքերի մոտ՝ հլու֊հնազանդ սպասելով ծեծի։ Այս անջինջ կնիքը դարձյալ դրվեց նրա վրա, երբ երկրորդ անգամ վերադարձավ հյուսիսից՝ սովից հետո և ձկան հոտ առավ Գորշ Ջրշունի ավանում։
Եվ Սպիտակ Ժանիքը մնաց իր նոր տիրոջ մոտ, որովհետև չէր կարող ապրել առանց աստվածության և որովհետև Ուիդոն Սքոթը Սիրուն Սմիթից լավ էր։ Ի նշան երախտագիտության՝ նա ստանձնեց պահապանի պարտականությունը տիրոջ ունեցվածքի նկատմամբ։ Ման էր գալիս խրճիթի շուրջը, երբ լծկան շներն արդեն քնել էին, և Սքոթի առաջին իսկ ուշացած հյուրը ստիպված էր պաշտպանվել նրանից այնքան ժամանակ, մինչև օգնության հասներ տերն ինքը։ Բայց շուտով Սպիտակ Ժանիքն սկսեց գողերին տարբերել ազնիվ մարդկանցից, հասկացավ, թե որքան մեծ նշանակություն ունի վարքն ու քայլվածքը։ Այն մարդուն, որը հաստատաքայլ զալիս էր ուղիղ դեպի դուռը, նա ձեռք չէր տալիս, թեև չէր դադարում ակնասևեռ նրան հետևելուց, մինչև որ դուռը բացվեր և այցելուի բարեհուսությունը հաստատեր տան տերը։ Բայց այն, որ մոտենում էր գաղտագողի, կողմնային ուղիներով, ջանալով, որ իրեն չտեսնեն, Սպիտակ Ժանիքից չէր ազատվի, ուստի և անմիջապես դիմում էր հապճեպ ու խայտառակ փախուստի։
Ուիդոն Սքոթը որոշեց վարձատրել Սպիտակ Ժանիքին այն ամենի համար, ինչ սա ստիպված էր եղել կրել, ավելի ճիշտը քավել այն մեղքերը, որոնց համար մարդը հանցավոր էր նրա առաջ։ Դա սկզբունքի, խղճի հարց դարձավ Սքոթի համար։ Նա զգում էր, որ մարդիկ պարտք ունեն Սպիտակ Ժանիքին, և պետք է վճարել այդ պարտքը, ուստի և ջանում էր ըստ հնարավորին ավելի շատ քնքշանք ցուցաբերել Սպիտակ Ժանիքի հանդեպ։ Եվ իր համար կանոն դարձրեց ամեն օր երկար ժամանակ շոյել ու գուրգուրել նրան։
Սկզբնական շրջանում այդ փաղաքշանքը միայն կասկած ու թշնամանք էր առաջացնում Սպիտակ Ժանիքի մեջ, բայց քիչ֊քիչ նա սկսեց հաճույք զգալ դրանից։ Այնուամենայնիվ Սպիտակ Ժանիքը իր մի սովորույթից չկարողացավ ոչ մի կերպ հրաժարվել. հենց որ մարդու ձեռքը դիպչում էր նրան, սկսում էր մռնչալ ու ձայնը չէր կտրում, մինչև Սքոթը չհեռանար։ Բայց այդ մռնչյունի մեջ երևան եկան նոր շեշտեր։ Կողմնակի մարդը չէր զգա դրանք, նրա համար Սպիտակ Ժանիքի մռնչոցը առաջվա պես մնացել էր սկզբնական վայրենության արտահայտությունը, որից մարդու արյունը սառչում է երակներում։ Այն հեռավոր օրերից, երբ Սպիտակ Ժանիքը մոր հետ ապրում էր անձավում և ցասման աոաջին նոպաները համակում էին նրան, նրա կոկորդը մռնչալուց կոպտացել էր, և նա արդեն չէր կարող այլ կերպ արտահայտել իր զգացմունքները։ Այնուամենայնիվ Սքոթի նուրբ լսողությունը այդ վայրագ մռնչյունի մեջ տարբերում էր նոր շեշտեր, որոնք միայն նրան հազիվ լսելի ասում էին, թե շունը հաճույք է զգում։
Ժամանակն անցնում էր, և ''հակումից'' սկիզբ առած սերը հետզհետե ավելի էր ամրանում։ Սպիտակ Ժանիքն ինքը սկսեց զգալ դա, թեկուզ և անգիտակցաբար։ Սերն իրեն զգալ էր տալիս այն դատարկության զգացողությամբ, որը համառորեն պահանջում էր լցնել։ Սերն իր հետ բերեց ցավ ու տագնապ, որոնք հանդարտվում էին միայն նոր աստծու ձեռքի հպումից։ Այդ րոպեներին սերը դառնում էր Սպիտակ Ժանիքի ամբողջ էությունը համակող ուրախություն։ Սակայն բավական էր, որ աստվածը հեռանար, որպեսզի վերադառնային ցավն ու տագնապը, և կրկին Սպիտակ Ժանիքին համակում էր դատարկության զգացողություն, տիրաբար հագեցում պահանջող քաղցի զգացողությունը։
Սպիտակ Ժանիքն աստիճանաբար գտնում էր իրեն։ Չնայած նրա հասուն տարիքին, չնայած ձևի խստությանը, որով ձուլել էր նրան կյանքը, նրա բնավորության մեջ առաջանում էին նորանոր գծեր։ Նրա մեջ ծնունդ էին առնում անսովոր զգացմունքներ ու մղումներ։ Հիմա Սպիտակ Ժանիքը բոլորովին այլ կերպ էր պահում իրեն։ Առաջ նա ատում էր անհարմարություններն ու ցավը և ամեն կերպ ջանում էր խուսափել դրանցից։ Հիմա ամեն ինչ փոխվել էր, ի սեր նոր աստծու Սպիտակ Ժանիքը հաճախ հանդուրժում էր անհարմարություններն ու ցավը։ Օրինակ՝ առավոտները փոխանակ թափառելու և սնունդ ճարելու կամ թե մի մեկուսի տեղ պառկելու, ժամեր շարունակ անց էր կացնում սառը անդաստակի վրա և սպասում Սքոթի երևալուն։ Ուշ երեկոյան, երբ սա վերադառնում էր տուն, Սպիտակ Ժանիքը դուրս էր գալիս ձնակույտի մեջ փորված տաքուկ բնից, որպեսզի զգա բարեկամական ձեռքի հպումը, լսի քաղցր խոսքեր։ Նա մոռանում էր ուտելիքը, նույնի՜սկ ուտելիքը, միայն թե մի քիչ մնա աստծու հետ, նրանից փաղաքշանք ստանա և կամ թե նրա հետ գնա քաղաք։
Եվ ահա հակումը տեղը զիջեց սիրույն։ Սերը նրա մեջ շարժեց այնպիսի խորություններ, ուր հակումը երբեք չէր թափանցել։ Սիրո համար Սպիտակ Ժանիքը վճարում էր սիրով։ Նա ձեռք էր բերել աստվածություն, լուսաշող մի աստվածություն, որի ներկայությամբ փթթում էր, ինչպես բույսը արևի ճառագայթների տակ։ Սպիտակ Ժանիքը չէր կարողանում արտահայտել իր զգացումները. այլևս երիտասարդ չէր և դրա համար շատ էր խստաբարո։ Մշտական մենակությունը զսպվածություն էր մշակել նրա մեջ։ Նրա մռայլ բնավորությունը երկարամյա փորձի հետևանք էր։ Նա չէր կարողանում հաչել և արդեն չէր կարող սովորել հաչելով ողջունել իր աստծուն։ Նա երբեք չէր տնկվում նրա աչքի աոաջ, իրար չէր անցնում, ոչ էլ թռվռում իր սերն ապացուցելու համար. երբեք չէր վազում ընդառաջ, այլ սպասում էր մի կողմ քաշված, բայց միշտ էլ սպասում էր։ Այդ սերը հասնում էր համր, լռիկ պաշտամունքի աստիճանի։ Տիրոջ ամեն մի շարժուձևին հետևող աչքերն էին միայն, որ մատնում էին Սպիտակ Ժանիքի զգացումները։ Իսկ երբ տերն էր նայում նրան ու խոսում հետը, նա շփոթվում էր ու չէր իմանում ինչպես արտահայտի իր ամբողջ էությունը համակած սերը։
Սպիտակ Ժանիքն սկսում էր հարմարվել նոր կյանքին։ Այդպես նա հասկացավ, որ տիրոջ շներին դիպչել չի կարելի։ Սակայն նրա ազդեցիկ բնավորությունը ցույց էր տալիս իրեն, և շները ստիպված եղան գործնականում համոզվել, թե որքան գերազանց է իրենց նոր առաջընթացիկը։ Ընդունելով նրա իշխանությունն իրենց վրա՝ շներն այլևս գլխացավանք չէին պատճառում նրան։ Բավական էր՝ Սպիտակ Ժանիքը երևա ոհմակի մեջ, որ շները ճամփա տան նրան ու ենթարկվեն նրա կամքին։
Ճիշտ այդպես էլ նա վարժվեց Մեթին, որպես տիրոջ սեփականությանը։ Ուիդոն Սքոթը խիստ հազվադեպ էր անձամբ կերակրում Սպիտակ Ժանիքին, այդ պարտականությունը դրված էր Մեթի վրա, և Սպիտակ Ժանիքը հասկացավ, որ իր կերած միսը պատկանում է տիրոջը, և տերն էլ Մեթին պատվիրել է հոգ տանել իրեն։ Նույն Մեթը մի անգամ փորձեց մյուս շների հետ նրան էլ լծել սահնակին։ Բայց այդ փորձը հաջողություն չունեցավ, և Սպիտակ Ժանիքը հնազանդվեց միայն այն ժամանակ, երբ Ուիդոն Սքոթն ինքը փոկերը հագցրեց նրան ու նստեց սահնակը։ Նա հասկացավ, որ տերն ուզում է, որ Մեթը կառավարի իրեն այնպես, ինչպես մյուս շներին։
Քլոնդայկի սահնակները, ի տարբերություն այն մյուսների, որոնցով Մաքենզի են գնում, կեռաձողեր ունեն։ Այստեղ լծելու ձևը նույնպես բոլորովին այլ է։ Շները վազում են իրար հետևից, կրկնակի ձգափոկերով լծված, և ոչ թե հովհարաձև։ Եվ այստեղ Քլոնդայքում, առաջընթացիկն իսկապես պարագլուխ է։ Առաջին տեղը դնում են ամենահասկացող և ուժեղ շանը, որից վախենում և որին հնազանդվում է ամբողջ ոհմակը։ Ինչպես և պետք էր սպասել, շուտով Սպիտակ Ժանիքը գրավեց այդ տեղը։ Երկար գլխացավանքներից հետո Մեթը հասկացավ, որ Սպիտակ Ժանիքը դրանից պակասին չի համաձայնի, որ նա ինքը ընտրեց իր տեղը, և Մեթը արտահայտությունների նեղություն չքաշելով՝ հաստատեց, հենց առաջին փորձից հետո, որ ճիշտ էր այդ ընտրությունը։ Ամբողջ օրը սահնակը քաշելուց հետո Սպիտակ Ժանիքը չէր մոռանում, որ գիշերը պետք է պահպանել տիրոջ ունեցվածքը։ Այսպիսով նա մեծագույն բարեխղճությամբ էր ծառայում Սքոթին, որն ամբողջ լծվածքի մեջ ավելի արժեքավոր շուն չուներ, քան Սպիտակ Ժանիքը։
— Եթե, իհարկե, թույլ տաք արտահայտեմ իմ կարծիքը,— մի անգամ ասաց Մեթը,— ապա կասեմ ձեզ, որ դուք շատ խելացի բան արիք՝ հարյուր հիսուն դոլլար տալով այս շան համար։ Լավ խաբեցիք Սիրուն Սմիթին՝ չխոսելով արդեն այն մասին, որ ռեխին էլ հասցրիք։
Ուիդոն Սքոթի գորշ աչքերը նորից զայրույթից բոցավառվեցին, և նա բարկացած մրթմրթաց, «Սրիկա՜»։
Ուշ աշնանը մեծ վիշտ պատահեց Սպիտակ Ժանիքին. տերը հանկարծակի, առանց նախազգուշացման, անհետացավ։ Ճիշտն ասած՝ նախազգուշացում եղավ, բայց Սպիտակ Ժանիքը այդպիսի գործերի փորձ չուներ և չգիտեր, թե ինչ է պետք սպասել մի մարդուց, որը ճամպրուկների մեջ է դասավորում իր իրերը։ Հետագայում նա հիշեց, որ իրերը տեղավորելը տիրոջ մեկնելուն էր նախորդել, բայց այն ժամանակ նվազագույն կասկած չառաջացավ նրա մեջ։ Երեկոյան Սպիտակ Ժանիքը սպասում էր նրա գալուն, ինչպես միշտ։ Կես գիշերին քամի բարձրացավ. նա ցրտից քաշվեց խրճիթի հետևն ու պառկեց՝ մրափի միջից ունկնդրելով, թե ծանոթ քայլեր չե՞ն լսվի արդյոք։ Սակայն գիշերվա ժամը երկուսին անհանգստությունը քշեց նրան խրճիթի հետևից, նա գունդուկծիկ դարձավ սառն անդաստակի վրա և շարունակեց սպասել։
Տերը չէր գալիս։ Առավոտյան դուռը բացվեց, և անդաստակ դուրս եկավ Մեթը։ Սպիտակ Ժանիքը կարոտաբաղձ նայեց սահնակավարին. այլ միջոց չուներ հարցնելու այն մասին, ինչ այնքան ուզում էր իմանալ։ Օրերն իրար էին հաջորդում, իսկ տերը չէր վերադառնում։ Սպիտակ Ժանիքը, որ մինչև հիմա չէր իմանում, թե ինչ բան է հիվանդությունը, հիվանդացավ։ Վատացավ նրա վիճակը, այնքան վատացավ, որ Մեթն ստիպված եղավ տանել խրճիթ։ Բացի դրանից, Սքոթին ուղարկած իր նամակում Մեթը մի քանի տող էլ գրեց Սպիտակ Ժանիքի մասին։
Սյորքլում ստանալով այդ նամակը՝ Ուիդոն Սքոթը կարդաց հետևյալը․
«Անիծած գայլը հրաժարվում է աշխատել։ Ոչինչ չի ուտում, բոլորովին հուսահատվել է։ Շները հանգիստ չեն թողնում նրան։ Ուզում է իմանալ, թե ուր եք կորել դուք, ես էլ չեմ կարող հասկացնել նրան։ Վախենում եմ սատկի»։
Մեթը ճիշտ էր գրել․ Սպիտակ Ժանիքը կարոտամաշ եղավ, դադարեց բան ուտել, չէր պաշտպանվում իր վրա գրոհող շներից։ Պառկում էր սենյակում, վառարանի մոտ՝ ոչ մի հետաքրքրություն չցուցաբերելով ուտելիքի, Մեթի, աշխարհի ոչ մի բանի նկատմամբ։ Մեթը փորձում էր քաղցրությամբ խոսել հետը, փորձում գոռալ. ոչ մի բան չէր օգնում։ Սպիտակ Ժանիքը հառում էր նրան աղոտացած աչքերը, ապա կրկին իջեցնում գլուխը առջևի թաթերի վրա։
Բայց մի երեկո էլ, երբ Մեթը սեղանի առաջ նստած կարդում էր՝ կամացուկ մրթմրթալով բառերն ու շարժելով շըրթունքները, նրա ուշադրությունը գրավեց Սպիտակ Ժանիքի ցածրաձայն մզզոցը։ Սպիտակ Ժանիքը վեր կացավ տեղից, տնկեց ականջները՝ հայացքը հառած դռանը, և ուշադիր ունկնդրեց։ Մի րոպե անց Մեթը ոտնաձայն լսեց։ Դուռը բացվեց, և ներս մտավ Ուիդոն Սքոթը։ Նրանք բարևեցին իրար։ Հետո Սքոթը նայեց շուրջը։
— Իսկ որտե՞ղ է գայլը,— հարցրեց նա ու տեսավ նրան։
Սպիտակ Ժանիքը կանգնել էր վառարանի մոտ։ Նա առաջ չվազեց, ինչպես կաներ ամեն մի այլ շուն, և կանգնել ու նայում էր իր տիրոջը։
— Գրո՜ղը տանի,— գոչեց Մեթը,— տես է՜, պո՜չ է խաղացնում։
Ուիդոն Սքոթը եկավ սենյակի մեջտեղը և Սպիտակ Ժանիքին կանչեց իր մոտ։ Սպիտակ Ժանիքը չցատկեց նրան ընդառաջ, բայց անմիջապես մոտեցավ, հենց որ կանչը լսեց։ Նրա շարժումները կաշկանդված էին ամոթխածությունից, սակայն աչքերի մեջ երևաց մի նոր, անսովոր արտահայտություն, խոր սիրո զգացմունք էր շողշողում դրանց մեջ։
— Դե իհա՜րկե ինձ երբեք այսպես չի նայել, քանի դուք այստեղ չէիք,— ասաց Մեթը։
Բայց Ուիդոն Սքոթը ոչինչ չէր լսում։ Սպիտակ Ժանիքի առաջ պպզած նա փայփայում էր նրան՝ քորում էր նրա ականջների հետևը, շոյում էր վիզը և ուսերը, քնքշագին թփթփացնում մեջքին։ Իսկ Սպիտակ Ժանիքը կամացուկ մռլտում էր դրանց ի պատասխան, և նրա մռլտոցի մեջ կային մեղմ շեշտեր, առաջվանից ավելի հստակ։
Սակայն բանը դրանով չէր վերջանում։ Ուրախությունն ինչպե՞ս օգնեց ելք գտնել դուրս ժայթքող ուժեղ զգացմունքին։ Սպիտակ Ժանիքը հանկարծ պարզեց վիզը և գլուխը մտցրեց տիրոջ թևատակը, ապա այնպես թաքնվեց, որ միայն ականջներն էին երևում և այլևս չէր մռլտում ու ավելի սերտ էր սեղմվում տիրոջը։
Տղամարդիկ իրար նայեցին։ Սքոթի աչքերը փայլում էին։
— Տե՜ս է, — գոչեց ապշած Մեթը, ապա ավելացրեց.— Ես միշտ ասում էի, թե սա գայլ չէ, շուն է։ Նայեք ու հիացեք խնդրեմ։
Սիրել սովորեցրած տիրոջ վերադառնալուց հետո Սպիտակ Ժանիքը արագ կազդուրվեց։ Խրճիթում մնաց նա ևս երկու գիշեր ու մի ցերեկ, իսկ հետո դուրս եկավ անդաստակ։ Շներն արդեն ժամանակ էին ունեցել մոռանալու նրա քաջասրտությունը, նրանց հիշողության մեջ մնացել էր այն, որ Սպիտակ Ժանիքը վերջերս թույլ էր ու հիվանդ, և հենց որ նա երևաց անդաստակին, ամեն կողմից հարձակվեցին նրա վրա։
— Ի՜նչ տուրուդմբոց կլինի,— գոհունակությամբ մրթմրթաց Մեթը, որ խրճիթի շեմքից հետևում էր այդ տեսարանին։— Դրանց հետ նազուտուզ մի անի, գա՛յլ, հախներից եկ. դե՛, էլի՛, էլի՛։
Սպիտակ Ժանիքը խրախույսի կարիք չէր զգում։ Սիրեցյալ տիրոջ վերադարձը միանգամայն բավական էր, նրա երակներում դարձյալ բաբախեց զմայլելի վարարուն կյանքը։ Նա կռվում էր՝ կռվի մեջ գտնելով իր ուրախության միակ ելքը։ Միայն մի վախճան կարող էր լինել. շները պարտվելով, փախան դեսուդեն և վերադարձան մութն ընկնելուց հետո միայն՝ նվաստացած ու խոնարհ հայտարարելով Սպիտակ Ժանիքին որ հնազանդվում են։
Սովորելով գլուխը սեղմել տիրոջը՝ Սպիտակ Ժանիքը հաճախ էր օգտագործում իր զգացմունքներն արտահայտելու այս նոր ձևը։ Դա այն սահմանն էր, որից այն կողմ նա չէր կարող անցնել։ Գլուխն ամենից ավելի էր պահպանում ու չէր հանդուրժում, երբ ձեռք էին տալիս նրան։ Այդպես էր հրամայում նրան խուլ Հյուսիսը․ վախեցիր թակարդից, վախեցիր այն ամենից, ինչ կարող է ցավ պատճառել։ Բնազդը պահանջում էր, որ գլուխն ազատ մնա։ Իսկ հիմա սեղմվելով տիրոջը՝ Սպիտակ Ժանիքը կամովին դնում էր իրեն բոլորովին անօգնական վիճակի մեջ։ Դրանով նա արտահայտում էր անսահման հավատ և անձնուրաց հնազանդություն տիրոջը ու կարծես ասում էր նրան. «Ես ինձ հանձնում եմ քեզ։ Վարվիր ինձ հետ ինչպես կուզես»։
Մի անգամ, երեկոյան, իր վերադարձից քիչ անց, Սքոթը քնելուց առաջ քրիբեջ էր խաղում Մեթի հետ։
— Հիսուներկու և երկու, տասնհինգ ու չորս, ու դարձյալ երկու․․․— հաշվում էր Մեթը, երբ հանկարծ դրսից լսվեցին աղաղակներ ու մռնչոց։
Նրանք իրար նայեցին, ապա վեր թռան սեղանից։
— Գայլը գզգզում է ինչ֊որ մեկին,— գոչեց Մեթը։
Հուսակտուր մի վայնասուն մղեց նրանց նետվելու դեպի դուռը։
— Լո՛ւյս արա ինձ,— գոռաց Սքոթը՝ նետվելով անդաստակը։
Մեթը հետևեց նրան լամպը ձեռքին, և դրա լույսի տակ նրանք տեսան մեջքի վրա, ձյունին պառկած մի մարդու։ Նա ձեռքերով ծածկել էր դեմքն ու վիզը՝ ճգնելով պաշտպանվել Սպիտակ Ժանիքի ատամներից: Եվ ավելորդ չէր այդ նախազգուշությունը․ զայրույթից խելակորույս Սպիտակ Ժանիքը աշխատում էր ինչ գնով լինի ատամները հասցնել անծանոթի կոկորդին. նրա բաճկոնակի թևքերից, կապույտ ֆլանելե բլուզից ու տակի շապկից ծվեններ էին միայն մնացել, իսկ կծոտված ձեռքերը արնաթաթախ էին։
Սքոթն ու սահնակավարը այդ ամենը տեսան մի վայրկյանում։ Սքոթը բռնեց Սպիտակ Ժանիքի վզից ու ետ քաշեց։ Սպիտակ Ժանիքը մռնչալով առաջ էր նետվում, բայց չէր կծում տիրոջը և նրա խիստ գոչյունից հետո արագ հանդարտվեց։
Մեթն օգնեց այդ մարդուն ոտքի ելնելու։ Սա վեր կենալով՝ ձեռքերը իջեցրեց երեսից, և սահնակավարը տեսնելով Սիրուն Սմիթի գազանային դեմքը՝ ընկրկեց, ինչպես եթե եռացրած ջուր թափեին վրան։ Աչքերը լույսից կկոցելով՝ Սիրուն Սմիթը նայեց շուրջը։ Նրա դեմքը սարսափից ծռմռվեց, երբ նայեց Սպիտակ Ժանիքին։
Սույն րոպեին սահնակավարը տեսավ, որ ձյան վրա ընկած է մի բան։ Նա լամպը մոտեցրեց դրան ու կոշիկի ծայրով հրեց պողպատե մի շղթա ու մի հաստ մահակ։
Ուիդոն Սքոթը հասկացավ ու գլխով արեց։ Ոչ մի խոսք չասացին նրանք։ Մեթը բռնեց Սիրուն Սմիթի ուսը և շրջեց նրան երեսը դեպի ելքը։ Ամեն ինչ հասկանալի էր։ Սիրուն Սմիթը պուկ եկավ ու փախավ։
Իսկ Սքոթը շոյում էր Սպիտակ Ժանիքին ու ասում․
— Ուզում էր քեզ տանել, հա՞։ Իսկ դու չթողի՞ր։ Դե լա՜վ, ուրեմն սխալվե՜ց այդ ղոչին։
— Բայց նա երևի կարծեց, թե ամբողջ տարտարոսը հարձակվեց իր վրա,— քմծիծաղեց Մեթը։
Իսկ Սպիտակ Ժանիքը շարունակում էր մռնչալ. բայց քիչ֊քիչ մազերն ուղղվեցին, և մեղմ շեշտը, որ քիչ էր մնացել բոլորովին սուզվեր այդ զայրագնած մռնչոցի մեջ, ավելի ու ավելի էր լսելի դառնում։
== Գլուխ I։ Հեռավոր ուղևորություն ==
Դա զգացվում էր օդից։ Սպիտակ Ժանիքը աղետի հոտն առավ ավելի շուտ, քան դա իմաց տվեց իր մոտենալը։ Գալիք փոփոխության լուրը ինչ֊որ անհայտ ուղիներով հասավ նրան։ Նախազգացումը սկիզբ առավ նրա մեջ աստվածների հանցանքով, թեև նա իրեն հաշիվ չէր տալիս, թե ինչու և ինչպես եղավ դա։ Աստվածները մտքից չացկացնելով՝ իրենց մտադրությունները հայտնեցին շանը, և սա արդեն չէր հեռանում խրճիթի անդաստակից ու առանց մտնելու սենյակ՝ գիտեր, որ մարդիկ մի բան են նյութում։ — Ականջ դրեք,— ասաց մի անգամ Մեթը ընթրիքի ժամանակ։ Ուիդոն Սքոթը ականջ գրեց։ Դռան մյուս կողմից տագնապալի կաղկանձ էր լսվում, որ ավելի շուտ նման էր զսպված լացի։ Հետո էլ լսվեց, թե ինչպես Սպիտակ Ժանիքը հոտոտում է դուռը՝ ցանկանալով համոզվել, որ իր աստվածը դեռ այնտեղ է և ոչ թե անհետացել է խորհրդավոր կերպով, ինչպես այն անգամ։ — Հասկացել է՝ ինչն ինչոց է,— ասաց սահնակավարը։ Ուիդոն Սքոթը համարյա պաղատագին նայեց Մեթին, սակայն նրա խոսքերր չէին համապատասխանում աչքերի արտահայտությանը։ — Ինչի՞ս է պետք գայլը Կալիֆորնիայում,— հարցրեց նա։ — Ես էլ հենց այդ եմ ասում,— պատասխանեց Մեթը.— ինչների՞դ է պետք գայլը Կալիֆորնիայում։ Բայց այս խոսքերը չբավարարեցին Ուիդոն Սքոթին. նրան թվաց, թե Մեթը դատապարտում է իրեն։ — Մեր շները նրա հախիցը չեն գա,— շարունակեց Սքոթը.— սա բոլորին էլ կգզի։ Եվ եթե ես վերջնականապես չսնանկանամ հենց միայն տուգանքները վճարելուց, ոստիկանությունը, մեկ է, կվերցնի դրան ինձանից և իր ուզած ձևով կփակի հաշիվը։ — Իսկական ելուզակ է, ի՜նչ խոսք,— հաստատեց Մեթը։ Ուիդոն Սքոթը անվստահ նայեց նրան։ — Ոչ, անկարելի է դա,— ասաց նա կտրականապես։ — Իհարկե անկարելի է,— համաձայնեց Մեթը։— Դուք էլ ստիպված կլինեք մի հատուկ մարդ կցել դրան։ Սքոթի բոլոր տատանումները փարատվեցին։ Նա հրճվազին գլխով արեց։ Դրան հաջորդած լռության մեջ լսվեց, թե ինչպես Սպիտակ Ժանիքը կամացուկ կաղկանձում է՝ ասես զսպելով լացը, և դուռն է հոտոտում։ — Բայց և այնպես սաստիկ կապվել է ձեզ,— ասաց Մեթը։ Սքոթը հանկարծ բորբոքվեց. — Գրո՛ղը տանի ձեզ, Մե՛թ։ Ինքս էլ գիտեմ, թե ինչ պետք է անեմ։ — Չեմ վիճում, միայն թե... — Միայն թե ի՞նչ,— ընդհատեց Սքոթը։ — Միայն թե...— կամացուկ սկսեց սահնակավարը, բայց հանկարծ դարձավ համարձակ ու այլևս չսքողեց, թե բարկանում է.— ինչո՞ւ եք այդպես վրդովվել։ Ձեզ նայողը կասի, թե այնուամենայնիվ չեք իմանում ինչ անեք։ Մի րոպե Ուիդոն Սքոթը պայքարում էր ինքն իր հետ, հետո արդեն ասաց ավելի մեղմ շեշտով․ — Իրավունք ունեք, Մե՛թ. ինքս էլ չեմ իմանում ինչ անեմ։ Ամբողջ ցավն էլ այդ է...— Եվ մի փոքր լռելուց հետո ավելացրեց.— ոչ, իհարկե, կատարյալ անմտություն կլիներ շանը տանել ինձ հետ։ — Լրիվ համաձայն եմ ձեզ,— պատասխանեց Մեթը, բայց նրա խոսքերը այս անգամ էլ չբավարարեցին տիրոջը։ — Ինչպե՞ս է նա գուշակում, որ դուք մեկնում եք. ահա թե ինչը չեմ կարողանում հասկանալ,— շարունակեց Մեթը՝ կարծես բան չէր եղել։ — Ես ինքս էլ չեմ հասկանում,— պատասխանեց Սքոթը՝ գլուխը տխրագին օրորելով։ Հետո արդեն եկավ այն օրը, երբ խրճիթի բաց դռնից Սպիտակ Ժանիքը տեսավ, թե ինչպես իր տերը իրերն է տեղավորում նույն այն անիծած ճամպրուկի մեջ։ Սքոթն ու Մեթը ստեպ-ստեպ ելումուտ էին անում, և խրճիթի խաղաղ կյանքը խախտվել էր։ Սպիտակ Ժանիքն այլևս ոչ մի կասկած չուներ․ վաղուց էր նա դժբախտության հոտն առել, հիմա էլ հասկացավ, թե ինչ է սպառնում իրեն աստվածը դարձյալ պատրաստվում էր փախչել։ Եվ եթե առաջին անգամ իրեն հետը չտարավ, ապա ակներևաբար չի տանի և հիմա։ Այդ գիշեր Սպիտակ Ժանիքը ոռնոց գցեց՝ գայլի երկարաձիգ ոռնոց։ Սպիտակ Ժանիքը ոռնում էր դունչը ցցած դեպի անտարբեր աստղերը և իր վիշտն էր թափում նրանց առաջ ճիշտ այնպես, ինչպես մանկության օրերին, երբ խուլ Հյուսիսից ետ դառնալով՝ ավանը չգտավ և միայն աղբակույտ տեսավ այն տեղում, որտեղ առաջ Գորշ Ջրշունի վիգվամն էր։ Խրճիթում նոր էին անկողին մտել։ — Նորից դադարել է բան ուտել,— ասաց իր թախտից Մեթը։ Ուիդոն Սքոթը մի բան մրթմրթաց և շուռումուռ եկավ վերմակի տակ։ ― Այն Ժամանակ կարոտամաշ էր լինում, իսկ հիմա երևի սատկի։ Մյուս թախտի վրա վերմակը նորից սկսեց շարժվել։ — Սուս արեք, էլի՛,— խավարում գոռաց Սքոթը,― պառավ կնկա պես մի բան ես գցել գլուխդ։ — Միանգամայն ճիշտ է,— պատասխանեց սահնակավարը, իսկ Սքոթը հաստատ համոզված չէր, թե Մեթը լռելյայն չի ծիծաղում իր վրա։ Հաջորդ օրը Սպիտակ Ժանիքի անհանգստությունն ու վախը սաստկացավ միայն։ Նա կրնկակոխ հետևում էր տիրոջը, իսկ երբ Սքոթը մտնում էր խրճիթ, տնկվում էր անդաստակին։ Բաց դռնից նա տեսնում էր հատակին դրված իրերը, ճամպրուկին ավելացել էին երկու խոշոր պայուսակ ու մի արկղ։ Մեթը տեղավորում էր Սքոթի վերմակն ու մուշտակե զգեստը բրեզենտե տոպրակի մեջ։ Սպիտակ Ժանիքը նայելով այդ պատրաստություններին կաղկանձեց։ Շուտով երկու հնդկացի երևացին խրճիթի մոտ։ Սպիտակ Ժանիքը ուշադիր դիտեց, թե ինչպես նրանք իրերն առան ուսերին և իջան բլրից Մեթի հետևից, որը ճամպրուկն ու բրեզենտե տոպրակն էր տանում։ Շուտով Մեթը վերադարձավ։ Սքոթը դուրս եկավ անդաստակ և Սպիտակ Ժանիքին կանչեց խրճիթ։ — Ի՜նչ ասեմ քեզ, խղճո՛ւկս,— քնքշագին ասաց նա քորելով նրա ականջատակը և շոյելով մեջքը։― Մեկնում եմ, բարեկա՛մս։ Այդքան հեռու տեղ չեմ կարող քեզ տանել։ Դե՛, մռնչա հրաժեշտի առթիվ, մռնչա՛, մռնչա ինչպես պետք է։ Բայց Սպիտակ Ժանիքը հրաժարվում էր մռնչալ։ Փոխարենը նա մի տխրագին խուզարկու հայացք նետեց տիրոջը և գլուխը թաքցրեց նրա թևատակը։ — Շչա՛կը,— գոչեց Մեթը։ Յուքոնից լսվեց շոգենավի շչակի ականջ ծակող ճիչը։ — Վերջացրեք հրաժեշտը և մի մոռանաք փակել առջևի դուռը։ Ես դուրս կգամ հետևից։ Շտապեցե՛ք։ Երկու դռներն էլ միաժամանակ փակվեցին, և Սքոթը սպասում էր անդաստակի վրա, մինչև Մեթը դուրս գար խրճիթի անկյունից։ Դռան հետևից լսվեց լացի նմանվող ցածրաձայն վնգստոց։ Այնուհետև Սպիտակ Ժանիքն սկսեց ամբողջ կրծքով օդ ներշնչել՝ քիթը շեմքին կպցրած։ — Լավ նայեցեք նրան, Մե՛թ,— ասում էր Սքոթը, երբ նրանք իջնում էին բլրից։― Գրեցեք ինձ, թե ինչպես է օրերն անցկացնում այստեղ։ — Անպայման,— պատասխանեց սահնակավարը։― Կացե՛ք... Լսո՞ւմ եք։ Նա կանգ առավ։ Սպիտակ Ժանիքը ոռնում էր, ինչպես շներն էին ոռնում իրենց տիրոջ դիակի վրա։ Խոր վիշտ էր հառնում այդ ոռնոցից, որը վերածվում էր մերթ սրտակեղեք լացի, մերթ էլ աղերսաձայն տնքոցների, մերթ կրկին վեր էր թռչում՝ հուսահատության նոր պոռթկումից։ «Ավրորա» շոգենավը առաջինն էր այս տարի մեկնում Քլոնդայկից, և նրա տախտակամածները լեփ֊լեցուն էին ուղևորներով։ Այդտեղ խռնվել էին մարդիկ, որոնց բախտը բանել էր ոսկու հետազոտման գործում, մարդիկ, որոնց սնանկացրել էր ոսկու տենդը, և բոլորն էլ շտապում էին մեկնել այդ երկրից, ինչպես մի ժամանակ ձգտում էին հասնել այդտեղ։ Կամրջակի մոտ կանգնած Սքոթը հրաժեշտ էր տալիս Մեթին։ Սահնակավարն արդեն ուզում էր իջնել ափ, երբ հանկարծ նրա աչքն ընկավ տախտակամածի խորքում գտնվող մի բանի վրա, և նա չպատասխանեց Սքոթի ձեռքսեղմումին։ Սա ետ նայեց, նրանցից մի քայլ հեռու նստել էր Սպիտակ Ժանիքը ու կարոտաբաղձ նայում էր իր տիրոջը։ Մեթը կիսաձայն նզովում էր, իսկ Սքոթը նայում էր շանը խիստ վարանած։ — Առջևի դուռը փակե՞լ եք։ Սքոթը գլխով արեց ու հարցրեց․ — Իսկ դուք՝ հետևի՞նը։ — Իհարկե փակել եմ,— եռանդագին պատասխանեց Մեթը։ Սպիտակ Ժանիքը շողոքորթ արտահայտությամբ սեղմել էր ականջները, բայց շարունակում էր նստած մնալ մի կողմում՝ չփորձելով մոտենալ նրանց։ — Ստիպված կլինեմ տանել ինձ հետ։ Մեթը երկու քայլ առաջացավ դեպի Սպիտակ Ժանիքը, բայց սա նետվեց մի կողմ։ Սահնակավարն ընկավ նրա հետևից, սակայն Սպիտակ Ժանիքը սահեց ուղևորների ոտքերի արանքով։ Խույս տալով, մի կողմից մյուսը նետվելով՝ նա վազվզում էր տախտակամածի վրա ու չէր հանձնվում Մեթին։ Սակայն բավական էր, որ Սքոթը խոսի, և Սպիտակ Ժանիքը հլու֊հնազանդ մոտենա նրան։ — Որքա՜ն ժամանակ կերակրել եմ սրան, իսկ նա չի էլ թողնում մոտենամ իրեն,— նեղացած մրթմրթաց սահնակավարը։― Իսկ դուք գոնե մի անգամ կերակրեիք այն առաջին օրվանից հետո։ Ինձ որ սպանեք էլ, չեմ կարող ասել, թե ինչպես կռահեց, որ տերը դուք եք։ Սքոթը, որ շոյում էր Սպիտակ Ժանիքին, հանկարծ կռացավ ու ցույց տվեց թարմ կտրվածքներ դնչի վրա ու մի խոր վերք էլ աչքերի միջև։ Մեթը ձեռքով տնտղեց նրա փորը։ — Իսկ լուսամուտը երկուսս էլ մոռացել ենք, չէ՞։ Հապա մի նայեցեք՝ ամբողջ փորը կտրատված է։ Երևի ջարդել է ապակին ու դուրս նետվել։ Սակայն Ուիդոն Սքոթը չէր լսում և արագ մի բան էր մտմտում։ «Ավրորան» վերջին անգամ սուլեց։ Ողջերթ մաղթողներն շտապ֊շտապ իջնում էին ափ։ Մեթը արձակեց վզի թաշկինակը և ուզեց Սպիտակ Ժանիքին կապելու տանել։ Սքոթը բռնեց նրա ձեռքը։ — Մնաք բարո՜վ, Մե՛թ, մնաք բարո՜վ, բարեկա՛մս։ Ինչպես երևում է՝ գայլի մասին գրելու կարիք չեք ունենա... Ես․․․ ես․․․ — Ի՞նչ,— բացականչեց սահնակավարը,— չլինի՞ թե դուք... — Այդ է որ կա։ Թաքցրեք ձեր թաշկինակը։ Ես ինքս կգրեմ ձեզ նրա մասին։ Կամրջակի վրա Մեթը հապաղեց․ ― Կլիմային չի՜ դիմանա։ Շոգ եղանակին հարկ կլինի, որ խուզեք դրա մազերը։ Կամրջակը վեր քաշեցին, և «Ավրորան» հեռացավ ափից։ Ուիդոն Սքոթը ձեռքով հրաժեշտ տվեց Մեթին ու շրջվեց դեպի կողքին կանգնած Սպիտակ Ժանիքը։ — Դե՛ հիմա մռնչա, անպիտան, մռնչա՛,— ասաց՝ նայելով վստահությամբ իր ոտքերին փարած Սպիտակ Ժանիքին ու քորելով ականջատակերը։
== Գլուխ II։ Հարավում ==
Սպիտակ Ժանիքը շոգենավից իջավ Սան֊Ֆրանցիսկոյում։ Ցնցված էր նա։ Հզորության պատկերացումը նրա մեջ միշտ էլ միանում էր աստվածության պատկերացման հետ։ Եվ երբեք մարդիկ այնքան հրաշագործ չէին թվացել նրան, որքան հիմա, երբ ինքը քայլում էր Սան֊Ֆրանցիսկոյի սայթաքուն մայթերով։ Իրեն ծանոթ գերանե խրճիթների փոխարեն երկու կողմից բարձրանում էին հսկայական շենքեր։ Փողոցները լի էին ամեն տեսակ վտանգով՝ սայլակներով, կառքերով, ավտոմոբիլներով, խոշոր ֆուրգոններին լծված հաղթահասակ ձիերով, իսկ դրանց միջև երթևեկում էին սարսափելի տրամվայները, որոնք անընդհատ սպառնում էին Սպիտակ Ժանիքին սուր զնգոցով ու շառաչով, իսկ դա հիշեցնում էր նրան այն լուսանի ծղրտոցը, որին հանդիպել էր Հյուսիսի անտառներում։ Ամբողջ շրջապատը հզորության ապացույց էր։ Այդ ամենի տակ զգացվում էր իրերի վրա իր իշխանությունը հաստատած տիրակալ մարդու ներկայությունը։ Սպիտակ Ժանիքը շշմել ու ընկճվել էր այդ տեսարանից։ Սեփական ոչնչության գիտակցությունը համակեց խրոխտ, կենսալի շանը, կարծես նա դարձյալ վերածվեց հեռավոր Հյուսիսից դեպի Գորշ Ջրշունի ավանը հասած լակոտին։ Իսկ ինչքա՜ն շատ աստվածներ կային այստեղ։ Սպիտակ Ժանիքի աչքերր խտղտում էին նրանցից։ Փողոցային դղրդոցը խլացնում էր նրան. նա գլուխը կորցրել էր իրերի անընդհատ հոսանքից ու միմյանց հաջորդելուց։ Ավելի քան երբեք զգում էր նա իր կախումը տիրոջից և կրնկակոխ քայլում էր նրա հետևից՝ ջանալով տեսողությունից չկորցնել։ Քաղաքն անցավ մղձավանջի պես, բայց դրա հուշը երկար ժամանակ հետապնդում էր Սպիտակ Ժանիքին քնի մեջ։ Այդ նույն օրն էլ տերը կապեց նրան բեռավագոնի մի անկյունում՝ ճամպրուկների ու սնդուկների կույտի միջև։ Այդտեղ ամեն ինչի կարգադրողը մի թիկնեղ, խիստ ուժեղ աստված էր, որ դխդխկացնելով շարժում էր սնդուկներն ու ճամպրուկները, քաշում էր դրանք վագոն, դիզում իրար վրա և կամ դռնից դուրս նետում, ուր բռնում էին դրանք այլ աստվածներ։ Եվ այդտեղ՝ այդ զարհուրելի դժոխքում, տերը լքեց Սպիտակ Ժանիքին, համենայն դեպս, Սպիտակ Ժանիքը լքված էր համարում իրեն մինչև այն պահը, երբ տիրոջ իրերի հոտն առավ իր կողքից, և երբ հոտն առավ, պահակ կանգնեց դրանց մոտ։ ― Ժամանակին բարեհաճեցիք գալ,— մրթմրթաց թիկնեղ աստվածը, երբ մի ժամ հետո դռան մեջ երևաց Ուիդոն Սքոթը։— Այս շունը չթողեց ձեռք տամ ձեր ճամպրուկներին։ Սպիտակ Ժանիքը դուրս եկավ վագոնից։ Նորից անակնկալ․ մղձավանջը վերջացավ։ Նա վագոնն ընդունել էր որպես ամեն կողմից քաղաքով շրջապատված տան մի սենյակ։ Բայց այդ ժամվա ընթացքում քաղաքն անհետացել էր։ Նրա դղրդոցն արդեն չէր խուժում ականջները։ Սպիտակ Ժանիքի առջև տարածվել էր մի ուրախ, արևաշող ու խաղաղիկ երկիր։ Բայց այդ փոփոխության վրա զարմանալու ժամանակ չկար։ Սպիտակ Ժանիքը հաշտվեց դրա հետ, ինչպես հաշտվում էր աստվածների յուրաքանչյուր քայլափոխին ուղեկցող բոլոր հրաշքներին։ Նրանց սպասում էր մի երկանիվ։ Մի տղամարդ ու մի կին մոտեցան տիրոջը։ Կինը պարզեց թևերն ու գրկեց տիրոջ վիզը... Թշնամի՜ է դա։ Հաջորդ րոպեին Ուիդոն Սքոթը պոկվեց այդ կնոջ գրկից ու բռնեց Սպիտակ Ժանիքին, որը ցասումից խելակորույս մռնչում էր ու դիվոտում։ — Վնաս չունի, մայրի՛կ,— ասում էր Սքոթը առանց բաց թողնելու Սպիտակ Ժանիքին և ջանալով հանդարտեցնել նրան։― Սա կարծում էր, թե դուք ուզում եք նեղացնել ինձ, իսկ դա թույլ չի տրվում անել։ Ոչինչ, վնաս չունի, շուտով ամեն ինչ կհասկանա։ — Իսկ մինչ այդ ես կարող կլինեմ իմ սերն արտահայտել իմ որդուն միայն այն ժամանակ, երբ նրա շունը մոտերքում չի լինի,— ծիծաղեց տիկին Սքոթը, թեև նրա դեմքը սարսափից սպիտակել էր։ Նա նայում էր Սպիտակ Ժանիքին, որը տակավին մռնչում էր և ամբողջովին փշաքաղված աչքերը չէր կտրում նրանից։ — Շուտով ամեն ինչ կհասկանա. ա՛յ, կտեսնեք, պե՛տք է հասկանա,— ասաց Սքոթը։ Եվ սկսեց քաղցրությամբ խոսել Սպիտակ Ժանիքի հետ ու վերջնականապես հանգստացնելուց հետո, խստաձայն գոչեց. — Պառկի՛ր. քե՛զ եմ ասում։ Սպիտակ Ժանիքին արդեն ծանոթ էին այս բառերը, և նա ենթարկվեց հրամանին, թեև չկամությամբ։ — Հը՜, տեսա՞ր, մայրիկ։ Սքոթը պարզեց ձեռքը՝ առանց աչքը կտրելու Սպիտակ Ժանիքից։ — Պառկի՛ր,— գոչեց նա մի անգամ ևս։ Սպիտակ Ժանիքը փշաքաղվեց, կիսով չափ վեր կացավ, բայց իսկույն էլ նստեց տեղը՝ շարունակելով հետևել անծանոթ աստվածների թշնամական գործողություններին։ Մինչդեռ ո՛չ կինը, ո՛չ էլ տղամարդը, որ նրանից հետո գրկեց տիրոջը, ոչ մի վատ բան չարեցին նրան։ Անծանոթներն ու տերը իրերը դարսեցին երկանվի մեջ, նստեցին այնտեղ, և Սպիտակ Ժանիքը վազեց նրա հետևից՝ ժամանակ առ ժամանակ կիպ մոտենալով ձիերին և կարծես նախազգուշացնելով նրանց, թե ինքը թույլ չի տա ոչ մի վնաս հասցնել աստծուն, որին նրանք այդքան արագ տանում են ճանապարհով։ Քառորդ ժամ հետո երկանիվը մտավ քարաշեն դարպասից ներս ու ընթացավ խիտ, վերևից իրար գրկած պնդուկի թփերով երիզված ծառուղով։ Ծառուղու այս ու այն կողմը փռված էր մի մեծ մարգագետին, ուր տեղ֊տեղ հուժկու կաղնիներ էին երևում։ Մարգագետնի խուզված կանաչը ստվերում էին ոսկեթուխ ու արևախանձ դաշտեր. ավելի հեռվում կային բլուրներ լանջերին արոտավայրեր։ Ծառուղու ծայրին, բլրակի վրա, կար մի տուն՝ երկար պատշգամբով ու բազմաթիվ պատուհաններով։ Բայց Սպիտակ Ժանիքը այդ ամենը լավ դիտելու ժամանակ չունեցավ։ Երկանիվը նոր էր մտել ծառուղին, երբ վրդովմունքից ու չարությունից բոցավառվող աչքերով մի գամփռ հարձակվեց նրա վրա։ Եվ Սպիտակ Ժանիքը կտրվեց տիրոջից։ Ամբողջ մարմնով փշաքաղված և ինչպես միշտ լռելյայն, նա պատրաստվում էր ջախջախիչ հարված հասցնել նրան, բայց այնպես էլ հարվածը չհասցվեց։ Սպիտակ Ժանիքը կանգ առավ ճամփի կեսին ասես քարացած ու նստեց հետևի թաթերին՝ ջանալով ինչ էլ լինի խուսափել այդ շան հետ շփում ունենալուց, որին մի րոպե առաջ ուզում էր գետին գցել։ Էգ էր այդ շունը, իսկ նրա ցեղի օրենքը պահպանում էր նրան այդպիսի հարձակումներից։ Հարձակվել քածի վրա՝ Սպիտակ Ժանիքի համար նշանակում էր ոչ ավելի, ոչ պակաս գործել բնազդի հրամանի դեմ։ Սակայն բնազդը բոլորովին այլ բան էր ասում էգին։ Որպես գամփռ՝ նա անգիտակից վախ էր զգում հեռավոր Հյուսիսից և մանավանդ նրա այնպիսի բնակչից, ինչպիսին է գայլը։ Սպիտակ Ժանիքը գամփռի համար գայլ էր՝ վաղնջական թշնամին, որ հոտեր էր կողոպտում դեռ այն հեռավոր ժամանակներում, երբ առաջին մաքին հանձնվեց նրա հեռավոր նախնիների հոգատարությանը։ Ուստի և հենց որ Սպիտակ Ժանիքը հրաժարվելով կռվից կանգ առավ, գամփռն ինքը հարձակվեց նրա վրա։ Նա ակամա մռնչաց՝ զգալով, թե ինչպես սուր ատամները խրվեցին իր ուսը, բայց և այնպես գամփռին չկծեց, այլ միայն շփոթված ետ֊ետ գնաց՝ ջանալով շրջանցել նրան։ Սակայն և այնպես նրա բոլոր ջանքերր զուր էին անցնում․ գամփռը ճամփա չէր տալիս նրան։ — Ե՛տ, Կոլլի, ե՛տ,— գոռաց երկանիվում նստած անծանոթը։ Ուիդոն Սքոթը ծիծաղեց։ — Վնաս չունի, հա՛յր։ Սա լավ դաս է Սպիտակ Ժանիքի համար։ Շատ բանի պետք է նա վարժվի։ Ուրեմն թող միանգամից սկսի։ Ոչի՜նչ, մի կերպ գլուխը կպահի։ Երկանիվը հեռանում էր, իսկ Կոլլին դեռևս փակում էր Սպիտակ Ժանիքի ուղին։ Նա փորձեց առաջ անցնել գամփռից, իրեն գցեց բացատը, բայց մյուսը վազեց ներքին շրջանով, և Սպիտակ Ժանիքը ամենուրեք դեմ էր առնում նրա բաց երախին։ Սպիտակ Ժանիքը շրջվեց ետ՝ դեպի մյուս բացատը, բայց այստեղ էլ գամփռը հասավ նրան։ Իսկ երկանիվը տանում էր տիրոջը։ Սպիտակ Ժանիքը տեսնում էր, թե ինչպես կառքը քիչ-քիչ անհետանում է ծառերի հետևում։ Դրությունն անելանելի էր։ Նա փորձեց մի շրջան ևս կատարել։ Գամփռը ետ չէր մնում։ Այն ժամանակ Սպիտակ Ժանիքը ամբողջ թափով շրջվեց դեպի նա։ Որոշեց գործադրել իր փորձված մարտական հնարանքը. խփեց նրա ուսին ու գցեց գետին։ Գամփռը այնքան արագ էր վազում, որ այդ հարվածը ոչ միայն գետին տապալեց նրան, այլև իներցիայի ուժով մի քանի անգամ իրար հետևից թավալգլոր արեց։ Եվ ջանալով կանգ առնել՝ ճանկերով հողը փորեց և բարձրաձայն ոռնաց վրդովմունքից ու վիրավորված հպարտությունից։ Սպիտակ Ժանիքը չսպասեց։ Ճանապարհը ազատ էր, իսկ նրան այդ էր միայն պետք։ Շարունակելով գռմռալ գամփռը ընկավ նրա հետևից։ Սպիտակ Ժանիքն էլ ուղիղ գծով ծլկեց, իսկ ինչ վերաբերում է վազել կարողանալուն, ապա այս հարցում գամփռը շատ բան կարող էր սովորել նրանից։ Սա արշավում էր ջղայնացած հաչելով՝ ամեն մի նոր ոստյունի համար բոլոր ուժերը հավաքելով, իսկ Սպիտակ Ժանիքը սլանում էր առջևից լռելյայն, առանց նվազագույն լարման և ուրվականի պես էր սահում խոտի վրայով։ Շրջանցելով տունը՝ Սպիտակ Ժանիքը տեսավ, թե ինչպես տերը դուրս է գալիս շքամուտքի առաջ կանգ առած երկանվից։ Նույն րոպեին էլ նա հասկացավ, որ մի նոր հարձակում է պատրաստվում իր վրա։ Նրա վրա էր սլանում մի շոթլանդական քերծե։ Սպիտակ Ժանիքը ուզում էր արժանի ընդունելություն ցույց տալ նրան, բայց չկարողացավ միանգամից կանգ առնել, իսկ քերծեն արդեն համարյա իր կողքին էր։ Սա կողքից հարձակվեց նրա վրա։ Այդպիսի անսպասելի հարվածից Սպիտակ Ժանիքը ամբողջ թափով գլուխկոնծի տվեց ու թավալգլոր գնաց։ Իսկ երբ ոտքի ելավ, նրա տեսքը ահարկու էր, ականջները սեղմ կպած էին գլխին, ջղաձգորեն երերում էին շրթունքներն ու քիթը, ժանիքները կափկափում էին քերծեի կոկորդից համարյա մի մատնաչափ հեռու։ Տերը շտապեց ազատելու, բայց նա շատ հեռու էր շներից, և քերծեին փրկողը եղավ Կոլլի գամփռը։ Վրա հասնելով ճիշտ այն պահին, երբ Սպիտակ Ժանիքը պատրաստվում էր ոստյունի, Կոլլին թույլ չտվեց մահացու հարված հասցնել հակառակորդին։ Գամփռը գրոհեց փոթորկի նման։ Վիրավորված արժանապատվությունն ու իրավացի զայրույթը բորբոքում էին միայն ատելությունը խուլ Հյուսիսի այդ բնիկի հանդեպ, որը կարողացավ խորամանկ մանևրով խաբել ու անցնել իրենից և ի լրումն դրա՝ թավալել ավազի մեջ։ Նա ուղղանկյուն գծով խոյացավ Սպիտակ Ժանիքի վրա այն ակնթարթին, երբ սա գրոհեց քերծեի վրա, ու երկրորդ անգամ գետին տապալեց նրան։ Այդ րոպեին վրա հասած տերը բռնեց Սպիտակ Ժանիքին, իսկ տիրոջ հայրը ետ կանչեց շներին։ — Ինչ խոսք, որ լա՜վ են ընդունում այստեղ Արկտիկայից եկած տարաբախտ գայլին,— ասում էր Սքոթը՝ հանգստացնելով Սպիտակ Ժանիքին։― Իր ամբողջ կյանքում միայն մեկ անգամ է գետին տապալվել, իսկ այստեղ ցած գցեցին երկու անգամ, այն էլ ինչ֊որ կես րոպեում։ Երկանիվը գնաց, իսկ տնից դուրս եկան նոր անծանոթ աստվածներ։ Սրանցից մի քանիսը կանգ առան տիրոջից պատկառելի հեռավորության վրա, բայց երկու կին մոտեցան ու գրկեցին նրա վիզը։ Սպիտակ Ժանիքն սկսում էր քիչ-քիչ վարժվել այդ թշնամական արարքին, որը ոչ մի վնաս չէր հասցնում տիրոջը, իսկ այդ առթիվ աստվածների արտաբերած խոսքերի մեջ նվազագույն սպառնալիք անգամ չէր լսվում։ Անծանոթներն ուզում էին մոտենալ Սպիտակ Ժանիքին, բայց նա նախազգուշական մռնչոց արձակեց, տերն էլ նրա նախազգուշացումը հաստատեց խոսքով։ Սպիտակ Ժանիքը սեղմվել էր տիրոջ ոտքերին, սա էլ հանգստացնում էր նրան՝ քնքշաբար շոյելով նրա գլուխը։ «Դի՛կ, գնա տեղդ» հրամանը լսելուն պես քերծեն սանդուղքով վազեց վեր ու պառկեց պատշգամբում՝ շարունակելով գռմռալ ու աչքերը չկտրել նորեկից։ Կանանցից մեկը գրկեց Կոլլիի վիզը և սկսեց փաղաքշել ու շոյել նրան։ Բայց Կոլլին ոչ մի կերպ չէր կարողանում հանդարտվել և գայլի ներկայությունից վրդովված՝ վնգստում էր, կատարելապես համոզված, որ աստվածները սխալ են գործում թողնելով նրան իրենց հասարակության մեջ։ Աստվածները բարձրացան պատշգամբ։ Սպիտակ Ժանիքը կրնկակոխ հետևում էր տիրոջը։ Դիկը մռնչաց նրա վրա։ Սպիտակ Ժանիքը փշաքաղվեց և նույն կերպ պատասխանեց նրան։ — Կոլլիին տարեք տուն, իսկ այս երկուսը թող կռվեն,— ասաց Սքոթի հայրը։― Կռվից հետո կբարեկամանան։ ― Այն ժամանակ, Դիկի հանդեպ ունեցած իր բարեկամությունն ապացուցելու համար, Սպիտակ Ժանիքը ստիպված կլինի հանդես գալ որպես գլխավոր ողբասաց նրա հուղարկավորության ժամանակ,— ծիծաղեց տերը։ Հայրը վարանամիտ նայեց նախ Սպիտակ Ժանիքին, ապա Դիկին և ի վերջո իր որդուն. — Դու կարծո՞ւմ ես, թե․․․ Ուիդոնր գլխով արեց։ — Ճիշտ կռահեցիք։ Ձեր Դիկը կմեկնի այն աշխարհը մեկ, ամենաշատը երկու րոպեից։ Եվ շրջվեց դեպի Սպիտակ Ժանիքը։ — Գնանք, գա՛յլ։ Ինչպես երեում է՝ պետք է տուն տանել ոչ թե Կոլլիին, այլ քեզ։ Սպիտակ Ժանիքը զգույշ բարձրացավ աստիճանները և անցավ ամբողջ պատշգամբը՝ պոչը տնկած, աչքը Դիկից չկտրելով և միաժամանակ պատրաստվելով ամեն մի անակնկալի, որ կարող էր պատահել իրեն տանը։ Բայց ոչ մի սարսափելի բան չկար այնտեղ։ Մտնելով սենյակները՝ նա մանրակրկիտ հետազոտում էր բոլոր անկյունները՝ առաջվա պես սպասելով, որ վտանգ է սպառնում իրեն։ Հետո գոհունակ վնգստալով պառկեց տիրոջ ոտքերի մոտ, առանց դադարելու հետևելով այն ամենին, ինչ տեղի էր ունենում շուրջը, և պատրաստ ամեն րոպե վեր թռչելու ու կռվի բռնվելու այն սարսափների հետ, որ, ինչպես թվում էր նրան, պարունակում էր այդ ծուղակը։
== Գլուխ III։ Աստծու կալվածքները ==
Մի տեղից մյուս գնալը Սպիտակ Ժանիքի մեջ նկատելիորեն զարգացրին շրջապատին հարմարվելու ունակություն, որ բնությունն էր պարգևել նրան, և ամրացրին նրա մեջ այդպես հարմարվելու անհրաժեշտության գիտակցությունր։ Նա արագ վարժվեց Սիերրա Վիսթայի (ինչպես կոչվում էր դատավոր Սքոթի կալվածքը) կյանքին։ Այլևս ոչ մի լուրջ թյուրիմացություն չպատահեց շների հետ։ Այդտեղ Հարավում, շները աստվածների սովորություններն ավելի լավ էին իմանում, քան նա, և նրանց աչքում Սպիտակ Ժանիքի գոյությունը արդարանում էր հենց այն փաստով, որ աստվածները թույլ տվեցին նրան մտնելու իրենց կացարանը։ Մինչև հիմա Կոլլին ու Դիկը երբեք առիթ չէին ունեցել բախվելու գայլի հետ, բայց քանի որ աստվածները արտոնեցին նրան լինելու իրենց մոտ, ապա երկուսին էլ այլ բան չէր մնում անել, եթե ոչ ենթարկվել։ Սկզբնական շրջանում Դիկը չէր կարող որոշ չափով զգույշ չվերաբերվել Սպիտակ Ժանիքին, բայց շուտով նա հաշտվեց դրան, որպես Սիերրա Վիսթայի մի անքակտելի անհրաժեշտություն։ Եթե ամեն ինչ կախված լիներ միայն Դիկից, ապա նրանք կդառնային բարեկամ, բայց Սպիտակ Ժանիքը բարեկամության կարիք չէր զգում։ Նա պահանջում էր, որ շները հանգիստ թողնեն իրեն։ Ամբողջ կյանքում մեկուսի էր պահել իրեն իր ցեղակիցներից և հիմա նվազագույն ցանկություն անգամ չուներ խախտելու այդ իրադրությունը։ Դիկը հաճախակի մերձեցումներով ձանձրացնում էր Սպիտակ Ժանիքին, նա էլ մռնչալով հեռու էր վանում նրան։ Դեռ Հյուսիսում Սպիտակ Ժանիքը հասկացել էր, որ տերերի շներին դիպչել չի կարելի, և այդ դասը այստեղ էլ չէր մոռանում։ Սակայն շարունակում էր հաստատ մնալ իր մեկուսացածության և ինքնամփոփության մեջ և այն աստիճան էր անտեսում Դիկին, որ այս բարեհոգի շունը հրաժարվեց գայլի հետ բարեկամանալու բոլոր փորձերից և վերջ ի վերջո ավելի ուշք չէր դարձնում նրան, քան ախոռի մոտ ցցված ձի կապելու սյունին։ Սակայն Կոլլիի բանը մի քիչ տարբեր էր։ Հաշտվելով այն հանգամանքի հետ, որ աստվածները թույլ տվեցին գայլին ապրելու տանը, նա դրա մեջ բավականաչափ հիմք չէր գտնում նրան բոլորովին հանգիստ թողնելու համար։ Կոլլիի հիշողությունից չէին ջնջվել այն անհամար հանցագործությունները, որ կատարել էին գայլն ու նրա ցեղակիցները իր նախնիների հանդեպ։ Ոչխարանոցների վրա կատարված գրոհները չի կարելի մոռանալ ո՛չ մեկ օրվա ընթացքում, ո՛չ էլ մի ամբողջ սերնդից հետո. դրանք վրեժի էին կոչում։ Կոլլին չէր կարող խախտել կամքն աստվածների, որոնք Սպիտակ Ժանիքին ներս էին առել. բայց դա չէր խանգարում նրան թունավորել գայլի կյանքը։ Բազմադարյան թշնամություն կար նրանց միջև, և Կոլլին ձեռնամուխ եղավ շարունակ հիշեցնելու դա Սպիտակ Ժանիքին։ Օգտվելով այն առավելությունից, որ տալիս էր նրան սեռը, նա շարունակ հանում էր նրա հոգին ու հալածում։ Բնազդը գայլին թույլ չէր տալիս հարձակվելու Կոլլիի վրա, բայց պարզապես անկարելի էր անտարբեր մնալ նրա մշտական ոտնձգությունների նկատմամբ։ Երբ գամփռը նետվում էր նրա վրա, նա շան սուր ատամներին դեմ էր անում իր թավամազ ուսը և փառաշուք կերպով քաշվում էր մի կողմ․ երբ դա չէր օգնում, համբերությամբ ու ձանձրացած սկսում էր պտույտներ գործել՝ գլուխը թաքցնելով Կոլլիից։ Ասենք, երբ սա կարողանում էր կառչել նրա հետևի ոտքից, Սպիտակ Ժանիքն ստիպված էր նահանջել շատ ավելի հապշտապ՝ այլևս չմտածելով փառաշուքության մասին։ Սակայն մեծ մասամբ Սպիտակ Ժանիքը պահում էր արժանապատիվ ու գրեթե հանդիսավոր տեսք։ Նա Կոլլիին չէր նկատում, եթե, իհարկե, հնարավոր էր դա, և ջանում էր չերևալ նրա աչքին, իսկ տեսնելով կամ ձայնն առնելով մոտերքում՝ վեր էր կենում տեղից ու հեռանում։ Սպիտակ Ժանիքը շատ բան պետք է սովորեր Սիերրա Վիսթայում։ Հյուսիսում կյանքը պարզ էր այստեղի բարդ գործերի համեմատությամբ։ Նախ և առաջ հարկ եղավ ծանոթանալ տիրոջ ընտանիքին, բայց դա նորություն չէր նրա համար։ Միթ-Սան և Կլու-Քուչը պատկանում էին Գորշ Ջրշունին, ուտում էին նրա ձեռք բերած միսը, տաքանում էին նրա օջախի մոտ և քնում նրա վերմակների տակ, ճիշտ այդպես էլ Սիերրա Վիսթայի բոլոր բնակիչները պատկանում էին Սպիտակ Ժանիքի տիրոջը։ Բայց այստեղ ևս տարբերություն էր նկատվում, այն էլ բավական նշանակալի։ Սիերրա Վիսթան շատ ավելի մեծ էր Գորշ Ջրշունի վիգվամից։ Սպիտակ Ժանիքն այստեղ հարկադրված էր գործ ունենալ շատ մարդկանց հետ։ Սիերրա Վիսթայում էին դատավոր Սքոթն ու նրա կինը, այնուհետև տիրոջ երկու քույրերը՝ Բեթն ու Մերին։ Այստեղ էր տիրոջ կինը՝ Էլիսն ու վերջապես նրա երեխաները՝ Ուիդոնն ու Մոդը, չորս ու վեց տարեկան երկու մանկիկները։ Ոչ ոք չէր կարող Սպիտակ Ժանիքին պատմել այդ բոլոր մարդկանց մասին, իսկ ազգակցական կապերի ու մարդկային հարաբերությունների վերաբերյալ նա ոչինչ չգիտեր և երբեք էլ չէր կարողանա իմանալ։ Եվ այնուամենայնիվ նա արագ հասկացավ, որ այդ բոլոր մարդիկ պատկանում են տիրոջը։ Հետո էլ հետևելով նրանց վարքին, ունկնդրելով նրանց խոսակցությանն ու ձայնաշեշտերին՝ նա քիչ-քիչ ըմբռնեց Սիերրա Վիսթայի բնակիչների ու իր տիրոջ մոտիկության աստիճանը, զգաց տրամադրության չափը, որ ցուցաբերում էր տերը նրանց հանդեպ։ Եվ այդ ամենին համապատասխանորեն էլ Սպիտակ Ժանիքն սկսեց վերաբերվել նոր աստվածներին, այն, ինչ տերն էր գնահատում, գնահատամ էր և ինքը, այն, ինչ թանկ էր տիրոջը, հարկ էր, որ ինքն էլ ամեն կերպ պահպանի։ Այդպես էր տիրոջ երեխաների հանգամանքը։ Սպիտակ Ժանիքը իր ամբողջ կյանքում երեխաներին չէր հանգուրժել, վախենում էր ու չէր սիրում նրանց ձեռքերի հպումը․ չէր մոռացել մանկական այն դաժանությունն ու բռնակալությունը, որոնց ստիպված էր եղել բախվել հնդկացիների ավաններում։ Եվ երբ առաջին անգամ Ուիդոնն ու Մոդը մոտեցան նրան, նա նախազգուշացման համար մռնչաց ու չարացած շողշողացրեց ատամները։ Տիրոջ բռունցքի հարվածն ու սուր ճիչը ստիպեցին Սպիտակ Ժանիքին ենթարկվելու նրանց փաղաքշանքներին, թեև նա չէր դադարում մռնչալ, քանի դեռ փոքրիկ թաթիկները շոյում էին նրան, և այդ մռնչյունի մեջ քաղցր շեշտ չկար։ Հետագայում, նկատելով, որ տղան ու աղջիկը սիրելի են տիրոջը, նա թույլ էր տալիս նրանց շոյել իրեն՝ արդեն չսպասելով հարվածի ու սուր ճիչի։ Այնուամենայնիվ Սպիտակ Ժանիքը չէր կարողանում երևան բերել իր զգացմունքները։ Ենթարկվում էր տիրոջ երեխաներին բացահայտ չկամությամբ ու հանդուրժում նրանց մոտեցումները այնպես, ինչպես տանջալի վիրահատությունն են հանդուրժում։ Երբ նրանք շատ էին արդեն ձանձրացնում իրեն, նա վեր էր կենում ու վճռականորեն հեռանում։ Սակայն շուտով Ուիդոնն ու Մոդը Սպիտակ Ժանիքին տրամադրեցին ի նպաստ իրենց, թեև սա դեռ ոչ մի կերպ ցույց չէր տալիս իր վերաբերմունքը։ Երբեք ինքը չէր մոտենում երեխաներին, բայց արդեն չէր փախչում նրանցից և սպասում էր, որ մոտենան։ Հետո էլ հասակավորներն սկսեցին նկատել, որ երեխաներին տեսնելիս Սպիտակ Ժանիքի աչքերում ի հայտ է գալիս գոհունակ արտահայտություն, որն իր տեղը զիջում էր թեթև սրտնեղության պես մի բանի, հենց որ նրանք հեռանում էին այլ խաղերի համար։ Շատ նոր բաների Սպիտակ Ժանիքը ստիպված եղավ հասու լինել, բայց այդ ամենին ժամանակ պետք եղավ։ Երեխաներից հետո, հաջորդ տեղը Սպիտակ Ժանիքը հատկացրեց դատավոր Սքոթին։ Երկու պատճառ ուներ դա, առաջին՝ տերը ակներևաբար շատ էր գնահատում նրան, երկրորդ՝ դատավոր Սքոթը զուսպ մարդ էր։ Սպիտակ Ժանիքը սիրում էր պառկել նրա ոտքերի մոտ, երբ նա թերթ էր կարդում ընդարձակ պատշգամբում։ Հայացք կամ մի բառ, որ երբեմն նետում էր նա Սպիտակ Ժանիքի կողմը, ասում էին Սպիտակ Ժանիքին, որ դատավոր Սքոթը նկատում է իր ներկայությունը և կարող է զգացնել դա առանց որևէ աներեսության։ Բայց այդպես էր լինում, երբ տերը գնում էր որևէ տեղ։ Բավական էր, որ նա երևա, և մնացած ամբողջ աշխարհը դադարում էր գոյություն ունենալ Սպիտակ Ժանիքի համար։ Սպիտակ Ժանիքը Սքոթի ընտանիքի բոլոր անդամներին թույլ էր տալիս շոյել ու փաղաքշել իրեն, բայց ոչ մեկին այնպես չէր վերաբերվում, ինչպես տիրոջը։ Ոչ մի փաղաքշանք չէր կարող սիրո շեշտ մտցնել նրա մռնչյունի մեջ։ Որքան էլ Սքոթի հարազատները ջանում էին, այնուամենայնիվ ոչ մեկը չէր կարողացել ստիպել Սպիտակ Ժանիքին, որ գլուխը սեղմի իրենց։ Անսահման վստահության, ենթարկման ու անձնվիրության այդ արտահայտությանն արժանացնում էր Սպիտակ Ժանիքը միայն Ուիդոն Սքոթին։ Ըստ էության՝ ընտանիքի մյուս անդամները նրա համար ոչ այլ ինչ էին, եթե ոչ տիրոջ սեփականությունը։ Ճիշտ այդպես էլ Սպիտակ Ժանիքը շատ շուտ զգաց տիրոջ ընտանիքի անդամների ու ծառաների տարբերությունը։ Ծառաները վախենում էին նրանից, նա էլ իր կողմից զսպում էր իրեն այդ մարդկանց վրա հարձակվելուց, որովհետև դրանց էլ համարում էր տիրոջ սեփականությունը։ Նրանց ու Սպիտակ Ժանիքի միջև պահպանվում էր չեզոքություն, և ուրիշ ոչինչ։ Նրանք ճաշ էին պատրաստում տիրոջ համար, աման էին լվանում և ամեն տեսակ այլ աշխատանք կատարում, ինչպես Քլոնդայկում այդ ամենը Մեթն էր անում։ Կարճ ասած՝ ծառաները Սիերրա Վիսթայի կենսակառուցվածքի մի անհրաժեշտ բաղկացուցիչ մասն էին։ Շատ նոր բաներ իմանալու կարիք ունեցավ Սպիտակ Ժանիքը նաև դաստակերտից դուրս։ Տիրոջ կալվածքները լայն էին ու ընդարձակ, բայց և այնպես սահման ունեին։ Սիերրա Վիսթայի մոտից խճուղի էր անցնում, որից դենը սկսվում էին բոլոր աստվածների ընդհանուր կալվածքների ճանապարհներն ու փողոցները։ Իսկ նրանց անձնական կալվածքները ցանկապատերի հետևումն էին։ Այդ ամենը կառավարվում էր անհամար օրենքներով, որոնք և Սպիտակ Ժանիքին թելադրում էին նրա վարվելակերպը, թեև նա չէր հասկանում աստվածների լեզուն և կարող էր ծանոթանալ նրանց օրենքներին սեփական փորձի հիման վրա։ Նա գործում էր ըստ իր բնազդների այնքան ժամանակ, քանի դեռ չէր բախվել մարդկային օրենքներից որևէ մեկին։ Մի քանի այդպիսի բախումներից հետո Սպիտակ Ժանիքը ըմբռնում էր օրենքն ու այլևս երբեք չէր խախտում։ Սակայն Սպիտակ Ժանիքի վրա ամենից ավելի ազդում էին տիրոջ ձայնի խիստ շեշտերը և պատժող ձեռքը։ Սպիտակ Ժանիքն իր աստծուն սիրում էր անձնուրաց սիրով, և նրա խստությունը այնպիսի կսկիծ էր պատճառում, որպիսին չէին կարող պատճառել ո՛չ Գորշ Ջրշունը, ո՛չ էլ Սիրուն Սմիթը։ Նրանց ծեծը զգում էր միայն մարմինը, իսկ ոգին՝ Սպիտակ Ժանիքի հպարտ ու աննկուն ոգին, շարունակում էր փոթորկվել։ Նոր տիրոջ հարվածները չափազանց թույլ էին, որպեսզի ցավ պատճառեին, բայց և այնպես դրանք ավելի խոր էին թափանցում։ Տերը ցույց էր տալիս, որ ինքը չի հավանում Սպիտակ Ժանիքի արածը և դրանով խոցում էր նրա սիրտը։ Ճիշտն ասած՝ տերը Սպիտակ Ժանիքին այնքան էլ հաճախակի չէր պատժում։ Նրա ձայնը միանգամայն բավական էր․ ըստ այդ ձայնի էլ Սպիտակ Ժանիքը եզրակացնում էր՝ ճիշտ է անում թե ոչ, և դրան էլ համաձայնեցնում էր իր վարքն ու արարքները։ Այդ ձայնը նրա համար կողմնացույց էր, ըստ որի ուղղում էր իր ճամփան և որը օգնում էր նրան ծանոթանալու նոր երկրին ու նոր կյանքին։ Հյուսիսում միակ ընտելացված կենդանին շունն էր․ մնացածներն ապրում էին ազատ և ամեն մի շան օրինական որսն էին, եթե իհարկե սա կարողանում էր նրանց հախից գալ։ Առաջ Սպիտակ Ժանիքը հաճախ էր ստիպված լինում զբաղվել որսով և չէր իմանում, որ Հարավում կարգն այդպես չէ։ Նա համոզվեց դրան Սանտա Կլարա հովտում լինելու առաջին իսկ օրերը։ Մի անգամ վաղ առավոտյան ման գալով տան մոտ՝ անցավ անկյունն ու դեմ առավ հավանոցից փախած մի հավի։ Միանգամայն հասկանալի է, որ նա ցանկացավ ուտել դրան։ Մի ոստյուն, շողշողացող ատամներ, վախեցած կրթկրթոց, և անվեհեր ուղևորուհին շունչը փչեց։ Լավ սնուցված հավ էր դա, ճարպակալած ու քնքշահամ։ Սպիտակ Ժանիքը լպստեց շրթունքներն ու եզրակացրեց, որ վատ ուտելիքի չէր պատահել։ Հենց նույն օրը ախոռի մոտ դեմ առավ մի ուրիշ մոլորված հավի, որին փրկելու համար վազեվազ եկավ ձիապանը։ Չիմանալով Սպիտակ Ժանիքի բնավորությունր՝ նա սարսափեցնելու համար վերցրեց մի բարակ ճիպոտ։ Առաջին հարվածից անմիջապես հետո Սպիտակ Ժանիքը բաց թողեց հավը և հարձակվեց մարդու վրա։ Նրան կարելի էր կասեցնել մահակով, բայց ոչ ճիպոտով։ Երկրորդ հարվածը, որ հասավ նրան ոստյունի կեսին, նա ընդունեց լռելյայն, առանց ցավից ցնցվելու։ Ձիապանը ճչաց ու ընկրկեց իր կրծքին ցատկած շնից, բաց թողեց ճիպոտը և ձեռքերով բռնեց վիգը։ Դրա հետևանքով ձեռքր պատռվեց դաստակից ցած՝ մինչև ոսկորը։ Ձիապանը սաստիկ վախեցավ։ Նա շշմեց ոչ այնքան Սպիտակ Ժանիքի չարությունից, որքան այն բանից, որ նա նետվեց անձայն, առանց հաչելու, առանց մռնչալու։ Կծված ու արնաշաղախ ձեռքը տակավին չհեռացնելով դեմքից ու կոկորդից՝ ձիապանն սկսեց նահանջել դեպի մարագը։ Եթե Կոլլին մեջտեղ չգար, նրա բանը վատ կլիներ։ Կոլլին փրկեց ձիապանի կյանքը, ինչպես ժամանակին Դիկի կյանքն էր փրկել։ Կատաղությունից խելակորույս գամփռը հարձակվեց Սպիտակ Ժանիքի վրա։ Նա ավելի խելացի գտնվեց չափից ավելի դյուրահավատ աստվածներից։ Նրա բոլոր կասկածներն արդարացան, այո․ կողոպտի՜չ է սա, նորից է ձեռնամուխ եղել իր հին արարքներին, անուղղելի է։ Ձիապանը փախավ ախոռ, իսկ Սպիտակ Ժանիքը սկսեց նահանջել Կոլլիի վայրագ ատամներից՝ պտտվելով և նրա խածումներին դիմահարելով մերթ այս, մերթ այն ուսը։ Բայց Կոլլին շարունակում էր նրա հոգին հանել՝ այս անգամ չսահմանափակվելով սովորական պատժով։ Նրա ցասումն ու կատաղությունը բորբոքվում էին րոպե առ րոպե, և վերջ ի վերջո Սպիտակ Ժանիքը մոռացավ իր ամբողջ արժանապատվությունն ու փախավ դաշտ։ — Հավ չի որսա այլևս,— ասաց տերը,— բայց նախ պետք է բռնեմ նրան հանցանք կատարելիս։ Առիթը ներկայացավ երկու օր հետո, բայց տերը նույնիսկ չէր ենթադրում, թե ինչ չափերի կհասնի այդ հանցագործությունը։ Սպիտակ Ժանիքը ուշադիր հետևում էր հավանոցին ու նրա բնակիչներին։ Երեկոյան, երբ հավերը թառեցին, նա բարձրացավ վերջերս բերված տախտակի կույտի վրա, այնտեղից ցատկեց հավանոցի կտուրը, անցավ նրա գագաթնագերանի վրայով ու թռավ ցած։ Մի վայրկյան հետո հավանոցում սկսվեց կոտորածը։ Առավոտյան, երբ տերը դուրս եկավ պատշգամբ, նրա աչքերի առաջ հետաքրքրական տեսարան բացվեց․ ձիապանը կողք-կողքի շարել էր հիսուն մորթված լեգհորն սպիտակ հավերը։ Սքոթը կամացուկ սուլեց՝ նախ զարմանքից, այնուհետև հիացմունքից։ Նրա աչքին երևաց նաև Սպիտակ Ժանիքը, որը շփոթվելու կամ սեփական հանցանքը գիտակցելու նվազագույն նշան ցույց չէր տալիս։ Նա շատ խրոխտ էր պահում իրեն, կարծես իսկապես էլ ամենայն գովեստի արժանի արարք էր կատարել։ Մտածելով, որ անախորժ խնդիր է կատարելու, տերը սեղմեց շրթունքները. այնուհետև խստորեն սկսեց խոսել անխռով տրամադրված հանցագործի հետ, և նրա ձայնի՝ աստծու ձայնի մեջ զայրույթ էր զգացվում։ Ավելին, տերը Սպիտակ Ժանիքի քիթը դիպցրեց մորթված հավերին ու բռունցքով խփեց նրան։ Այդ օրվանից Սպիտակ Ժանիքն այլևս հարձակումներ չկատարեց հավանոցի վրա։ Հավերին պաշտպանում էր օրենքը, և Սպիտակ Ժանիքը հասկացավ դա։ Շատ չանցած տերը նրան տարավ հավանոց։ Հենց որ կենդանի թռչունն սկսեց վազվզել Սպիտակ Ժանիքի քթի տակ, սա անմիջապես պատրաստվեց ոստյունի։ Միանգամայն բնական շարժում էր դա, սակայն տիրոջ ձայնը կասեցրեց նրան։ Նրանք մնացին հավանոցում մոտ կես ժամ։ Եվ ամեն անգամ, երբ Սպիտակ Ժանիքը ենթարկվելով բնազդին՝ ընկնում էր թռչունի հետևից, տիրոջ ձայնը կանգնեցնում էր նրան։ Այսպիսով նա սովորեց ևս մի օրենք և անմիջապես, թռչնային այդ թագավորությունից դուրս չեկած, սովորեց չնկատել նրա բնակիչներին։ — Այսպիսի հավորսներն անուղղելի են,— գլուխը տխուր օրորելով կրկնում էր դատավոր Սքոթը նախաճաշի ժամանակ, երբ որդին պատմում էր նրան Սպիտակ Ժանիքին տրված դասի մասին։― Բավական է, որ վարժվեն թռչնանոց գնալուն ու արյան համն առնեն...— Եվ նա կրկին գլուխը տխուր օրորեց։ Սակայն Ուիդոն Սքոթը չէր համաձայնում հոր ասածին։ — Գիտե՞ք ինչ կանեմ,— ասաց նա ի վերջո.— մի ամբողջ օր Սպիտակ Ժանիքին կփակեմ հավանոցում։ — Իսկ ի՞նչ կլինի հավերին,— բողոքեց հայրը։ — Ավելի՛ն,— շարունակեց տղան,— ամեն մի խեղդված հավի համար կվճարեմ մի ոսկե դոլլար։ — Հայրիկի համար էլ պետք է մի որևէ տուգանք նշանակել,— միջամտեց Բեթը։ Քույրը պաշտպանեց Բեթին, և բոլոր սեղանակիցները հավանություն տվեցին այս առաջարկությանը։ Դատավորր չառարկեց։ — Լա՛վ,— Ուիդոն Սքոթը մի պահ մտածեց։― Եթե օրվա վերջին Սպիտակ Ժանիքը ոչ մի հավի ձեռք չտա, թռչնանոցում անցկացրած նրա ամեն մի տասը րոպեի համար կասեք նրան միանգամայն լուրջ ու հանդիսավոր ձայնով, ինչպես դատարանում վճիռն ընթերցելիս․ «Սպիտակ Ժանիք, դու ավելի խելացի ես, քան կարծում էի»։ Ընտրելով այնպիսի տեղ, ուր չէին նկատվում, ընտանիքի բոլոր անդամները պատրաստվեցին հետևել դեպքերին։ Բայց հարկադրված եղան լուրջ հիասթափություն զգալ։ Հենց որ տերը հավանոցից գուրս եկավ, Սպիտակ Ժանիքը պառկեց ու քնեց։ Հետո արթնացավ ու մոտեցավ ջրի տաշտակին, խմեց։ Հավերին ամենևին ուշք չդարձրեց, շան համար նրանք գոյություն չունեին։ Ժամը չորսին նա թափ առնելով ցատկեց հավանոցի կտուրը, մյուս կողմից նետվեց ցած և մանրաքայլ, բայց պատկառելի դիրքով վազեց դեպի տուն։ Նա սովորեց մի նոր օրենք։ Եվ դատավոր Սքոթը, ի մեծ հաճույս պատշգամբում հավաքված ամբողջ ընտանիքի, հանդիսավոր ձայնով տասնվեց անգամ իրար հետևից ասաց․ «Սպիտա՛կ Ժանիք, դու ավելի խելացի ես, քան կարծում էի»։ Սակայն օրենքների բազմազանությունը շատ հաճախ շփոթեցնում էր Սպիտակ Ժանիքին և շնորհազրկության ենթարկում նրան։ Վերջ ի վերջո նա հաստատապես պարզեց, թե չի կարելի ձեռք տալ նաև մյուս աստվածներին պատկանող հավերին։ Նույնը վերաբերում էր նաև կատուներին, ճագարներին ու հնդկահավերին։ Ճիշտն ասած՝ առաջին անգամ այդ օրենքին ծանոթանալուց հետո նա այն տպավորությունն ստացավ, թե բոլոր կենդանի արարածներն անձեռնմխելի են։ Լորերը մարգագետնում, նրա քթի տակ, ճախր էին առնում ու անվնաս թռչում։ Սպիտակ Ժանիքը դողում էր ամբողջ մարմնով, բայց և այնպես հանդարտեցնում էր թռչունը բռնելու բնազդական ցանկությունը։ Հնազանդվում էր աստվածների կամքին։ Մի անգամ էլ նա տեսավ, որ Դիկը մարգագետնում խրտնեցրեց մի նապաստակ։ Տերը նույնպես տեսավ դա, և ոչ միայն չմիջամտեց, այլև դրդեց Սպիտակ Ժանիքին միանալու հետապնդմանը։ Այսպիսով Սպիտակ Ժանիքն իմացավ, որ նոր օրենքը չի տարածվում նապաստակների վրա, և ի վերջո ամբողջովին սովորեց դա։ Ընտանի կենդանիների հետ պետք է խաղաղ ապրել։ Եթե նրանց հետ բարեկամություն չի ստեղծվում, ապա համենայն դեպս պետք է չեզոքություն պահպանել։ Բայց մյուս կենդանիները՝ սկյուռները, լորերը և նապաստակները, որոնք կապը չեն խզել անտառի թավուտից ու չեն ենթարկվել մարդուն, ամեն մի շան օրինական բաժին են։ Աստվածները պաշտպանում էին միայն ընտանի կենդանիներին և թույլ չէին տալիս նրանց թշնամանալ իրար հետ։ Աստվածներն իրավազոր էին իրենց հպատակների կյանքի ու մահվան գործում և նախանձախնդիր կերպով պահպանում էին այդ իրավազորությունը։ Սիերրա Վիսթայում կյանքը բնավ էլ այնքան պարզ չէր, ինչպես Հյուսիսում։ Քաղաքակրթությունը Սպիտակ Ժանիքից պահանջում էր ամենից առաջ տիրապետել իրեն ու զուսպ մնալ, այնպես հավասարակշռված լինել, որն անշոշափելի է, ինչպես սարդոստայնը, բայց և ավելի պինդ է, քան պողպատը։ Այստեղ կյանքը հազարադեմ էր, և Սպիտակ Ժանիքը շփվում էր դրան նրա ամբողջ բազմազանությամբ։ Օրինակ՝ երբ հարկ էր լինում վազել տիրոջ երկանվի հետևից Սան Խոսե քաղաքում կամ սպասել տիրոջը փողոցում, կյանքը ընթանում էր նրա մոտով որպես մի խոր, անընդգրկելի հորձանք՝ անընդհատ պահանջելով վայրկենապես հարմարվել իր օրենքներին և համարյա մշտապես ստիպելով խեղդել ներսում բոլոր բնական պոռթկումները։ Քաղաքում նա տեսնում էր մսի խանութներ, որտեղ հենց քթի առաջ կախված էր միսը։ Բայց թույլ չէր տրվում դիպչել դրան։ Տիրոջ այցելած տներում կային կատուներ, որոնց նույնպես պետք էր հանգիստ թողնել։ Իսկ շներ պատահում էին ամենուրեք, և նրանց հետ էլ կռվել չէր կարելի, թեև սրանք գռմռում էին նրա վրա։ Բացի դրանից, մայթերով երթևեկում էին անհամար մարդիկ, որոնց ուշադրությունը գրավում էր նա։ Մարդիկ կանգ էին առնում, մատնացույց էին անում իրար, զննում ամեն կողմից, խոսում նրա հետ և, որ ավելի վատ էր, ձեռք էին տալիս նրան։ Հարկ էր լինում համբերությամբ դիմանալ օտար ձեռքերի հպումին. բայց Սպիտակ Ժանիքն արդեն կարողացել էր համբերությամբ զինվել։ Նա արդեն սովորել էր հաղթահարել իր անշնորհք ամոթխածությունը և մեծամտորեն էր ընդունում ուշադրության այն բոլոր նշաններր, որ ցուցաբերում էին նրա հանդեպ անծանոթ աստվածները։ Նրանք ներողամիտ էին Սպիտակ Ժանիքի նկատմամբ, և սա էլ նույն կերպ էր պատասխանում նրանց։ Եվ այնուամենայնիվ Սպիտակ Ժանիքի մեջ կար այնպիսի մի բան, որը թույլ չէր տալիս ավելի մտերմաբար վարվել նրա հետ։ Անցորդները շոյում էին նրա գլուխն ու թողնում գնում սեփական համարձակությունից գոհ։ Սակայն Սպիտակ Ժանիքը ամեն անգամ այդպես հեշտ պրծնել չէր կարողանում։ Երբ տիրոջ երկանիվը անցնում էր Սան Խոսեի արվարձաններով, ճանապարհին հանդիպած մանչուկները քարերով էին դիմավորում նրան։ Սպիտակ Ժանիքը գիտեր, որ չի կարելի հասնել դրանց ու կարգին հախներիցը գալ։ Ստիպված էր վարվել ինքնապահպանման բնազդին հակառակ, ուստի ներսում խեղդելով բնազդի ձայնը՝ քիչ-քիչ դառնում էր ընտանի, քաղաքակրթված շուն։ Եվ այնուամենայնիվ այդ իրադրությունը այնքան էլ չէր բավարարում Սպիտակ Ժանիքին, թեև նա չէր էլ իմանում՝ ինչ բան են անաչառությունն ու ազնվությունը։ Բայց ամեն մի կենդանի արարած որոշ չափով ունի արդարության զգացողություն, ուստի և Սպիտակ Ժանիքի համար դժվար էր հաշտվել այն բանի հետ, որ իրեն թույլ չեն տալիս պաշտպանվել այդ տղաներից։ Նա մոռացել էր, որ իր և աստվածների միջև կնքված պայմանագիրը պարտավորեցնում է սրանց հոգ տանել ու պահպանել իրեն։ Եվ ահա մի օր էլ տերը կառքից դուրս նետվեց մտրակը ձեռքին և մի լավ հասցրեց թոկից փախածներին։ Դրանից հետո նրանք դադարեցին քար շպրտել, Սպիտակ Ժանիքն էլ ամեն ինչ հասկացավ ու կատարյալ գոհունակություն զգաց։ Շուտով Սպիտակ Ժանիքը առիթ ունեցավ զգալու մի ուրիշ նման դեպք։ Մի գարեջրատան մոտ, որի կողքից նա անց էր կենում քաղաք գնալիս, միշտ թրև էին գալիս երեք շուն, որոնք կանոն էին դարձրել հարձակվել նրա վրա։ Իմանալով, թե ինչով են վերջանում Սպիտակ Ժանիքի ու շների մղած բոլոր մենամարտերը, տերը անդադար նրա գլուխն էր մտցնում կռիվներն արգելող օրենքը։ Սպիտակ Ժանիքը լավ էր յուրացրել այդ օրենքը, և գարեջրատան մոտի քառուղին անցնելիս միշտ անախորժ դրության մեջ էր ընկնում։ Նրա չարագույժ մռնչոցը անմիջապես բոլոր շներին քշում էր պատշաճ հեռավորության վրա․ բայց սրանք շարունակում էին հեռվից հետապնդել նրան, հաչում էին, վիրավորանք հասցնում նրան։ Բավական երկար շարունակվեց այդպես։ Գարեջրատան հաճախորդները նույնիսկ խրախուսում էին շներին և մի անգամ էլ բացահայտորեն քըսքըս արին նրանց Սպիտակ Ժանիքի վրա։ Այդ ժամանակ տերը երկանիվը կանգնեցրեց։ — Բռնի՛ր դրանց,— ասաց նա Սպիտակ Ժանիքին։ Սպիտակ Ժանիքը սեփական ականջներին չհավատաց։ Նայեց շներին, նայեց իր տիրոջը։ Հետո նորից մի հարցական ու տագնապալի հայացք նետեց տիրոջը։ Սա գլխով արեց։ — Բռնի՛ր դրանց, բարեկա՛մս։ Մի լա՜վ դաս տուր դրանց։ Սպիտակ Ժանիքը դեն գցեց ամենայն երկմտություն։ Նա շրջվեց ու սուս ու փուս հարձակվեց թշնամիների վրա։ Սրանք չնահանջեցին։ Սկսվեց թավալակռիվ։ Շները հաչում էին, մռնչում, կրճտում ատամները։ Սյունի պես բարձրացած փոշին ծածկեց ռազմադաշտը։ Բայց մի քանի րոպե հետո երկու շուն արդեն ցնցվում էին ճանապարհի վրա մերձիմահ ջղաձգություններից, իսկ երրորդը ոտ առավ, ցատկեց առուն, ոստնեց ցանկապատի միջով ու ճղեց դաշտ։ Սպիտակ Ժանիքը բոլորովին անշշուկ, որպես իսկական գայլ, արագությամբ էլ չզիջելով գայլին, ընկավ նրա հետևից, դաշտի կեսին հասավ նրան ու հաշիվը մաքրեց։ Այս եռյակ սպանությունը վերջ դրեց նրա և օտար շների միջև ծագող տարաձայնություններին։ Տեղի ունեցածի լուրը տարածվեց ամբողջ հովտում, և մարդիկ սկսեցին հետևել, որ իրենց շները գլուխ չդնեն մարտական գայլի հետ։
== Գլուխ IV։ Արյան ձայնը ==
Ամիսներն իրար էին հաջորդում։ Հարավում ինչքան ասես ուտելիք կար, Սպիտակ Ժանիքից չէին պահանջում աշխատել, և նա մարմնեղացավ, լավ կյանք էր վարում ու երջանիկ էր։ Հարավը Սպիտակ Ժանիքի համար դարձավ ոչ միայն աշխարհագրական կետ, այլև կենսավայելման վայր։ Մարդկային փաղաքշանքը ջերմացրեց նրան, և նա փթթեց լավ հողի մեջ տնկված բույսի նման։ Եվ այնուամենայնիվ Սպիտակ Ժանիքի ու շների միջև ինչ֊որ տարբերություն էր նկատվում։ Նա գիտեր բոլոր օրենքները նույնիսկ ավելի լավ իր ցեղակիցներից, որոնք այլ պայմաններում ապրելու առիթ չէին ունեցել, և պահում էր դրանք մեծագույն ճշգրտությամբ. և չնայած դրան՝ վայրագությունը ձեռ չէր քաշում նրանից, կարծես հեռավոր հյուսիսը դեռ իր իշխանության տակ էր պահում նրան, կարծես թե նրա մեջ ապրող գայլը մի առժամանակ քնել էր։ Սպիտակ Ժանիքը շների հետ ընկերություն չէր անում։ Նա միշտ էլ մենակ էր և մտադիր էր հետագայում ևս հեռու մնալ իր ցեղակիցներից։ Իր կյանքի առաջին իսկ տարիներից, որոնք մռայլվել էին Լիփ֊Լիփի և լակոտների ամբողջ ոհմակի հետ թշնամանալով, ինչպես նաև այն ամիսների ընթացքում, որ նա հարկադրված եղավ անցկացնել Սիրուն Սմիթի մոտ, Սպիտակ Ժանիքն ատեց շներին։ Նրա կյանքը շեղվեց նորմալ ընթացքից, և նա հեռանալով իր ցեղակիցներից՝ մոտեցավ մարդուն։ Բացի դրանից, Հարավում շները խիստ կասկածամտորեն էին վերաբերվում Սպիտակ Ժանիքին․ սա նրանց մեջ հարուցում էր բնազդական վախ Հյուսիսի նկատմամբ, և նրանք դիմավորում էին նրան հաչոցով ու մռնչոցով, որի մեջ ատելություն էր զգացվում։ Նա էլ իր կողմից հասկացավ, որ նրանց կծելը բնավ էլ պարտադիր չէ։ Բաց ժանիքները և ցնցվող շրթունքները ազդում էին անսխալ ու կասեցնում համարյա ամենակատաղի շանը։ Բայց կյանքը Սպիտակ Ժանիքին ուղարկեց մի փորձություն, և այդ փորձությունը Կոլլին էր։ Սա ոչ մի րոպե հանգիստ չէր թողնում նրան։ Կոլլիի համար օրենքը այնպիսի անառարկելի ուժ չուներ, ինչպես Սպիտակ Ժանիքի համար, և Կոլլին դիմադրում էր նրանց բարեկամանալ ստիպող տիրոջ բոլոր փորձերին։ Նրա չարամիտ, հիստերիկ մռնչոցը անընդհատ հետապնդում էր Սպիտակ Ժանիքին. Կոլլին չէր կարող ներել հավերի գլխին բերածը և հաստատ համոզված էր, որ նրա բոլոր մտադրությունները չարամիտ են։ Նա հանցանք էր գտնում այնտեղ, ուր դեռ այդպիսի բան չկար։ Նա թունավորում էր Սպիտակ Ժանիքի գոյությունը՝ ոստիկանի նման կրնկակոխ հետևելով նրան, և բավական էր, որ գայլը մի հետաքրքրասեր հայացք նետի աղավնուն կամ հավին, և գամփռը խելահեղ ու ցասումնալից հաչոց էր գցում։ Դրանից պոկ գալու Սպիտակ Ժանիքի նախասիրած միջոցը այն էր, որ սա պառկում էր գետնին, գլուխը դնում առջևի թաթերին ու քնած ձևանում։ Այդպիսի դեպքերում գամփռը միշտ շփոթվում էր ու անմիջապես լռում։ Կոլլիի պատճառած անախորժություններից բացի, մնացած ամեն ինչ հարթ էր ընթանում։ Սպիտակ Ժանիքը սովորեց զսպել իրեն, հաստատ սովորեց օրենքները։ Նրա բնավորության մեջ երևան եկան դրականություն, հանդարտություն և փիլիսոփայական համբերատարություն։ Շրջապատը դադարեց նրան թշնամի լինելուց։ Վտանգի նախազգացումը, ցավի ու մահվան սպառնալիքները ասես չէին էլ եղել։ Քիչ-քիչ վերացավ նաև մինչ այդ ամեն քայլափոխին նրան դարանակալ սպասող անհայտի ազդած սարսափը։ Կյանքը դարձավ հանգիստ ու հեշտ, սկսեց ընթանալ միահավասար՝ չմթագնելով ո՛չ վախով, ո՛չ էլ թշնամությամբ։ Ձյունն էր պակասում նրան, բայց նա չէր հասկանում դա։ «Ի՜նչ երկար տևեց ամառը», հավանորեն կմտածեր Սպիտակ Ժանիքը, եթե մտածել կարողանար։ Ձյան պահանջը տարտամ էր, անգիտակցական։ Ճիշտ այդպես էլ ամռան օրերին, երբ արևը անողոք վառում էր, նա Հյուսիսի նկատմամբ կարոտի թեթև նոպաներ էր ունենում։ Սակայն այդ կարոտը երևան էր գալիս անհանգստությամբ, որի պատճառները պարզ չէին նաև իր համար։ Սպիտակ Ժանիքը երբեք աչքի չէր ընկնում սրտաբացությամբ։ Նա գլուխը սեղմում էր տիրոջը, փաղաքշաբար վնգստում և միայն այդ կերպ էր արտահայտում իր սերը։ Բայց շուտով հարկ եղավ ճանաչել և երրորդ ձևը։ Նա չէր կարող անտարբեր մնալ, երբ աստվածները ծիծաղում էին։ Ծիծաղը կատաղեցնում էր նրան, զայրույթից ստիպում կորցնել բանականությունը։ Բայց իր տիրոջ վրա Սպիտակ Ժանիքը չէր կարող բարկանալ, և երբ սա մի անգամ սկսեց բարեմտորեն կատակ անել ու ծիծաղել իր վրա, նա շփոթվեց։ Նախկին չարությունը գլուխ բարձրացրեց նրա մեջ, բայց այս անգամ ստիպվեց պայքարել սիրո դեմ։ Բարկանալ չէր կարող, ուրեմն ի՞նչ պիտի աներ։ Աշխատում էր վեհաշուք արտահայտություն պահել, բայց տերը քրքջաց ավելի բարձր։ Նա ավելի վեհաշուք տեսք տվեց իրեն, իսկ տերը սկսեց ավելի ու ավելի քրքջալ։ Վերջ ի վերջո Սպիտակ Ժանիքը անձնատուր եղավ. նրա շրթունքը ցնցվեց՝ ցուցադրելով ատամները, և աչքերը բոցավառվեցին չգիտես խորամանկ թե՞ սիրատոչոր կայծով։ Սպիտակ Ժանիքը սովորեց ծիծաղել։ Նա սովորեց նաև խաղալ տիրոջ հետ. թույլ էր տալիս գետին գցել իրեն, շուռ տալ մեջքի վրա, ամեն տեսակ օյին խաղալ գլխին, իսկ ինքը ձևանում էր կատաղած, ամբողջ մարմնով փշաքաղվում էր, մռնչում ու ատամները կրճտում, ցույց տալիս, թե ուզում է կծել տիրոջը։ Սակայն բանը երբեք չէր հասնում դրան, նրա ատամները կափկափում էին օդում՝ առանց դիպչելու Սքոթին։ Եվ այդպիսի խաղերի վերջում, երբ հարվածները, հրումները, ատամների կրճտոցները հետզհետե սաստկանում էին, հանկարծ մարդն ու շունը նետվում էին տարբեր կողմեր, դադար առնում ու նայում իրար։ Հետո էլ, նույնպես հանկարծակի, ասես արևը անսպասելիորեն ծագեր կատաղած ծովի վրա, նրանք սկսում էին ծիծաղել։ Խաղը սովորաբար վերջանում էր նրանով, որ տերը գրկում էր Սպիտակ Ժանիքի վիզը, սա էլ ծոր էր տալիս իր վնգստան֊քնքուշ սիրերգը։ Սակայն տիրոջից բացի, ոչ ոք չէր համարձակվում այդպիսի գզվռտոց սկսել Սպիտակ Ժանիքի հետ։ Սա թույլ չէր տալիս այդպիսի բան։ Բավական էր, որ մի ուրիշը ոտնձգություն աներ նրա անձնական արժանապատվության դեմ, և սպառնագին մռնչոցն ու փշաքաղված մազերը սպանում էին նրա հետ խաղալ ուզող համարձակի ամբողջ ցանկությունը։ Եթե Սպիտակ Ժանիքը թույլ էր տալիս տիրոջը այդպես ազատ վարվել իր հետ, ապա դա բնավ չէր նշանակում, թե նա շռայլում է իր սերը աջ ու ձախ, ինչպես մի սովորական շուն, որը պատրաստ է գզվռտել ու խաղ անել ում հետ ասես։ Տերը շատ էր ձիով տեղ գնում, և Սպիտակ Ժանիքը իր առաջնակարգ պարտականությունն էր համարում այդպիսի զբոսանքների ժամանակ ուղեկցել նրան։ Հյուսիսում նա իր հավատարմությունը մարդկանց ապացուցում էր սահնակ քաշելով, բայց հարավում ոչ ոք սահնակ չէր նստում, և այստեղի շների վրա բեռ չէին դնում։ Այդ պատճառով էլ Սպիտակ Ժանիքը միշտ տիրոջ հետ էր լինում նրա երթևեկությունների ժամանակ դրանով իր հավատարմությունն արտահայտելու մի նոր ձև գտնելով. թեկուզ և ամբողջ օրը այդպես վազելը ոչ մի նեղություն չէր պատճառում նրան։ Սա վազում էր առանց նվազագույն լարումի՝ հոգնություն չզգալով, գայլի հավասարաչափ ընթացքով, միշտ միահավասար սլանալով ձիու առջևից։ Տիրոջ այդ երթևեկությունները հնարավորություն տվեցին Սպիտակ Ժանիքին իր զգացմունքներն արտահայտելու մի նոր ձև ևս սովորել, և հատկանշական է այն, որ նա իր ամբողջ կյանքում երկու անգամ օգտվեց դրանից։ Առաջին անգամ այդ պատահեց այն դեպքում, երբ Ուիդոն Սքոթը իր զտարյուն ու դյուրաբորբոք նժույգին ուզում էր վարժեցնել, որ թույլ տա իրեն դռնակը բացել ու փակել առանց թամբից իջնելու։ Մի քանի անգամ նա մոտեցավ դռնակին ու փորձեց դռնակը փակել իր վրա, բայց նժույգը վախեցած ընկրկեց, մի կողմ նետվեց։ Նա հետզհետե ավելի էր բորբոքվում, ծառս ելնում, իսկ երբ տերը խթանում էր նրան ու ստիպում առջևի ոտքերը ծալել, սկսում էր հետույքով խփել։ Սպիտակ Ժանիքը հարաճուն անհանգստությամբ հետևում էր նրանց և ի վերջո, այլևս իրեն զսպելու ուժ չունենալով, ցատկեց ձիու մոտ և սկսեց կատաղի ու սպառնալի հաչել նրա վրա։ Ձիու այս դեպքից հետո նա հաճախ էր փորձում հաչել, և տերը խրախուսում էր նրա փորձերը. բայց նա կարողացավ անել այդ միայն մի անգամ էլ, ըստ որում այդ ժամանակ տերը մոտերքում չէր։ Դրա պատճառը դարձավ հետևյալ դեպքը․ տերը արշավում էր դաշտում, երբ հանկարծ ձին նետվեց մի կողմ՝ վախենալով հենց սմբակների տակից դուրս պրծած նապաստակից, գայթեց, տերը թամբից թռավ մի կողմ, ընկավ ու ոտքը կոտրեց։ Սպիտակ Ժանիքը գազազեց և ուզում էր կառչել հանցագործ ձիու կոկորդից, բայց տերը կասեցրեց նրան։ — Հայդե, տո՛ւն, գնա տո՛ւն,— գոչեց նա, երբ համոզվեց, որ ոտքը կոտրվել է։ Սպիտակ Ժանիքը չէր ցանկանում մենակ թողնել նրան։ Տերն ուզում էր մի երկտող գրել, բայց գրպանում ո՛չ թուղթ գտավ, ո՛չ մատիտ։ Դրանից հետո դարձյալ հրամայեց Սպիտակ Ժանիքին վազել տուն։ Սպիտակ Ժանիքը տխուր նայեց նրան, մի քանի քայլ արեց, ապա վերադարձավ ու կամացուկ վնգստաց։ Տերը խոսեց նրա հետ քաղցր, բայց լուրջ շեշտով. Սպիտակ Ժանիքը ականջները սրեց ու տանջալի լարվածությամբ ունկնդրեց նրա խոսքին։ — Մի՛ շվարի, բարեկամս, գնա տուն,— ասում էր Ուիդոն Սքոթը։― Գնա տուն ու պատմիր, թե ի՛նչ պատահեց։ Գնա տուն, գա՛յլ, գնա տո՛ւն։ Սպիտակ Ժանիքը հասկանում էր «տուն» բառը և առանց ըմբռնելու մյուսները, այնուամենայնիվ կռահում էր, թե ինչ է ասում տերը։ Եվ շրջվեց ու դժկամությամբ վազեց դաշտի միջով։ Հետո տարակուսած կանգ առավ ու ետ նայեց։ — Գնա տուն,— թնդաց խիստ հրամանը, և այս անգամ Սպիտակ Ժանիքը հնազանդվեց։ Երբ նա մոտեցավ տանը, բոլորը նստած էին պատշգամբում և իրիկնային զովություն էին վայելում։ Սպիտակ Ժանիքը փոշեթաթախ էր ու ծանր էր շնչում։ — Ուիդոնը վերադարձավ,— ասաց Սքոթի մայրը։ Երեխաները հրճվագին աղաղակներով դիմավորեցին Սպիտակ Ժանիքին ու վազեցին նրան ընդառաջ։ Նա խույս տվեց նրանցից ու քաշվեց պատշգամբի հեռավոր ծայրը, բայց փոքրիկ Ուիդոնն ու Մոսը քշեցին նրան ճոճի ու ճաղերի միջև եղած անկյունը։ Շունը մռնչաց ու փորձեց դուրս նետվել այդտեղից։ Սքոթի կինը վախեցած նայեց այդ կողմը։ — Այնուամենայնիվ ես մշտապես վախենում եմ երեխաների համար, երբ նրանք պտույտ են գալիս Սպիտակ Ժանիքի շուրջը,— ասաց նա։― Շարունակ մտածում եմ, որ մի գեղեցիկ օր էլ կհարձակվի նրանց վրա։ Սպիտակ Ժանիքը կատաղի մռնչոցով դուրս նետվեց այդ ծուղակից՝ մանչուկին ու աղջկան ցած գցելով։ Մայրը կանչեց նրանց իր մոտ և սկսեց մխիթարել ու համոզել, որ Սպիտակ Ժանիքին հանգիստ թողնեն։ ― Գայլը միշտ էլ գայլ կմնա,— նկատեց դատավոր Սքոթը։— Նրան վստահել չի կարելի։ — Բայց իսկական գայլ չէ,— միջամտեց Բեթը՝ բացակա եղբոր կողմը բռնելով։ — Դու հավատ ես ընծայում Ուիդոնի ասածին, — առարկեց դատավորը։― Նա կարծում է, թե Սպիտակ Ժանիքի մեջ շան արյուն կա․ բայց դա լոկ ենթադրություն է։ Իսկ արտաքուստ... Դատավորն իր խոսքը չկարողացավ ավարտել. Սպիտակ Ժանիքը կանգնեց նրա դիմաց ու սկսեց կատաղաբար մռնչալ։ — Կորիր տեղդ, շո՛ւտ, տե՛ղդ,— խստորեն ասաց դա տավոր Սքոթը։ Սպիտակ Ժանիքը շրջվեց դեպի տիրոջ կինը։ Սա սարսափահար ճչաց, երբ շունը ատամներով բռնեց նրա շրջաղգեստը և քաշելով պատռեց թեթև գործվածքը։ Այդ միջոցին էլ Սպիտակ Ժանիքը դարձավ ընդհանուր ուշադրության կենտրոն։ Գլուխը բարձր պահած՝ կանգնել էր նա և ուշադիր նայում էր մարդկանց դեմքին։ Նրա կոկորդը ջղաձգությունից ցնցվում էր, բայց ոչ մի ծպտուն չէր արձակում։ Նա ճգնում էր մի կերպ արտահայտել այն, որ ուզում էր դուրս ժայթքել, բայց ելք չէր գտնում։ — Չլինի՞ թե կատաղել է,— ասաց Ուիդոնի մայրը։― Ես ասում էի Ուիդոնին, որ Հյուսիսի շունը տաք կլիմային չի դիմանա։ ― Մեկ էլ տեսար սկսեց խոսել,— բացականչեց Բեթը։ Այդ րոպեին Սպիտակ Ժանիքը խոսելու շնորհք ստացավ ու սկսեց խլացուցիչ հաչոց գցել։ — Բան է պատահել Ուիդոնին,— վստահ ասաց Ուիդոնի կինը։ Ամենքն էլ տեղներից վեր թռան, իսկ Սպիտակ Ժանիքը սլացավ սանդուղքն ի վար՝ ետ նայելով ու կարծես մարդկանց հրավիրելով հետևել իրեն։ Նա հաչեց կյանքում երկրորդ ու վերջին անգամ և կարողացավ իր միտքը հասկացնել։ Այս դեպքից հետո Սիերրա Վիսթայի բնակիչներն սկսեցին ավելի լավ վերաբերվել Սպիտակ Ժանիքին, և նույնիսկ ձիապանը, որի թևը կծել էր, խոստովանեց, որ Սպիտակ Ժանիքը խելացի շուն է, թեկուզ և գայլ է։ Դատավոր Սքոթը նմանապես այս տեսակետն ուներ և, ի դժգոհություն ամենեցուն, իր իրավացիության իբր ապացույց բերում էր հանրագիտարանից ու կենդանաբանության տարբեր գրքերից քաղած նկարագրություններ և աղյուսակներ։ Օրերն իրար էին հաջորդում՝ շռայլորեն արևի ճաճանչներ շաղ տալով Սանթա Կլարա հովտի վրա։ Սակայն ձմեռը, հարավում անցկացրած նրա երկրորդ ձմեռը մոտենալու հետ Սպիտակ Ժանիքը մի տարօրինակ հայտնագործություն արեց. Կոլլիի ատամները դադարեցին առաջվա պես սուր լինել, նրա ծեքծեքուն, թեթև կծոցները այլևս ցավ չէին պատճառում։ Սպիտակ Ժանիքը մոռացավ, որ մի ժամանակ գամփռը թունավորում էր իր կյանքը, և ջանալով նույն աշխուժությամբ պատասխանել նրան, ծիծաղելիորեն անշնորհք էր անում դա։ Մի անգամ Կոլլին երկար վազվզեց մարգագետնում, հետո էլ Սպիտակ Ժանիքին հրապուրեց իր հետ՝ անտառ։ Տերը պատրաստվում էր ճաշից առաջ ձիով մի փոքր զբոսնել, իսկ Սպիտակ Ժանիքը գիտեր դա. թամբած ձին կանգնել էր շքամուտքի մոտ։ Սպիտակ Ժանիքը երկմտում էր. այնպիսի բան էր զգում իր մեջ, որ ավելի ուժեղ էր իր ճանաչած բոլոր օրենքներից, բոլոր սովորույթներից, տիրասիրությունից, կենսասիրությունից ավելի ուժեղ։ Եվ երբ գամփռը կծեց նրան ու փախավ մի կողմ, նա հրաժարվեց իր անվճռականությունից, շրջվեց ու հետևեց նրան։ Այդ օրը տերը մենակ գնաց, իսկ Սպիտակ Ժանիքը վազում էր անտառում Կոլլիի հետ՝ կողք-կողքի, այնպես, ինչպես շատ տարիներ առաջ հյուսիսային անձայն թավուտում նրա մայրը՝ Կիչին էր վազում Միակնանու հետ։
== Գլուխ V։ Նիրհած գայլը ==
Մոտավորապես այդ ժամանակ թերթերը մի հաղորդագրություն տպեցին, թե Սան Քվենթինի բանտից համարձակ փախուստ է կատարել իր վայրագությամբ հռչակված մի կալանավոր։ Դա մի մարդ էր, որ հենց մանկությունից էլ այլանդակվել էր և շրջապատից ոչ մի աջակցություն չէր ստացել, մի մարդ, որ ինքնին օրինակ էր ծառայում այն բանի, թե ի՛նչ կարող է դառնալ մարդկային ատաղձը, երբ ընկնում է հասարակության անողոք ձեռքը։ Անասուն էր նա, ճիշտ է՝ մարդակերպ անասուն, բայց և այնպես նրան այլ կերպ չէր կարելի անվանել, եթե ոչ գիշատիչ։
Սան Քվենթինի բանտում նա համարվում էր անուղղելի։ Ոչ մի պատիժ չէր կարող կոտրել նրա համառությունը։ Նա ընդունակ էր ըմբոստանալ մինչև վերջին շունչը՝ կատաղությունից խելակորույս, բայց չէր կարող ապրել ծեծկված, հնազանդեցված։ Որքան ավելի սաստիկ էր նա ըմբոստանում, այնքան խիստ էլ հասարակությունն էր վարվում հետը, և այդ խստությունը բորբոքում էր միայն նրա չարությունը։ Զսպաշապիկը, քաղցը, ծեծը չէին հասնում իրենց նպատակին, իսկ Ջիմ Հոլը կյանքից ուրիշ ոչինչ չէր ստացել։ Այդպես էին վարվել Ջիմ Հոլի հետ վաղ մանկությունից, որ անց էր կացրել Սան֊Ֆրանցիսկոյի ետ ընկած թաղամասերում, երբ նա փափուկ կավ էր և պատրաստ էր ուզած ձևն ընդունել հասարակության ձեռքում։
Երրորդ անգամ կալանքը բանտում անցկացնելիս Ջիմ Հոլը հանդիպեց այդտեղ մի պահակի, որը համարյա նույնպիսի գազան էր, ինչպես ինքը։ Պահակը ամեն կերպ հալածում էր նրան, զրպարտում էր վերակացուի առաջ․ և Ջիմին զրկում էին բանտային վերջին զիջումներից։ Ջոնի ու պահակի ամրողջ տարբերությունն այն էր միայն, որ պահակը կրում էր բանալիների մի կապոց և ատրճանակ, իսկ Ջիմ Հոլն ուներ միայն մերկ ձեռքեր ու ատամներ։ Բայց մի անգամ էլ նա հարձակվեց պահակի վրա և ատամներով բռնեց նրա կոկորդը, ինչպես վայրի գազանը ջունգլիներում։
Դրանից հետո Ջիմ Հոլին փոխադրեցին առանձին մի խուց, ուր նա ապրեց երեք տարի։ Այդ խցի հատակը, պատերն ու առաստաղը ծածկված էին երկաթով։ Ամբողջ ժամանակամիջոցում նա ոչ մի անգամ դուրս չեկավ այդտեղից, ոչ մի անգամ արև ու երկինք չտեսավ։ Ցերեկի փոխարեն այդ խցիկում մթնշաղ էր, գիշերվա փոխարեն՝ սև լռություն։ Ջիմ Հոլը ողջ-ողջ թաղված էր երկաթե գերեզմանում։ Նա մարդկային կերպարանք չէր տեսնում, որևէ մեկի հետ մի խոսք չէր փոխանակում։ Երբ ուտելիքը ներս էին մտցնում, նա մռնչում էր վայրի գազանի պես։ Նա ատում էր ամբողջ աշխարհը, կարող էր կատաղությունից ոռնալ օրեր շարունակ, գիշերները մինչև լույս, այնուհետև շաբաթներով ու ամիսներով լռում էր ոչ մի ծպտուն չհանելով, հոգու խորքը թափանցած այդ սև լռության մեջ։
Հետո էլ մի գիշեր նա փախավ։ Վերակացուն հավատացնում էր, թե դա անկարելի է, բայց և այնպես խցիկը դատարկ էր, իսկ դրա շեմքին փռված էր սպանված պահակը։ Երկու դիակ ևս ընկած էին ոճրագործի այն ուղու վրա, որ բանտի միջով տանում էր դեպի արտաքին պատը, և երեքին էլ Ջիմ Հոլն սպանել էր լոկ իր ձեռքերով, որպեսզի ոչ մի ձայն չլսվի։
Սպանված պահապանների վրայից վերցնելով զենքը՝ Ջիմ Հոլը փախել էր ու թաքնվել սարերում։ Նրա գլխի համար նշանակել էին մեծ գումար ոսկով։ Ընչաքաղց ֆերմերները հրացանները ձեռքներին հետապնդում էին նրան։ Նրա արյան գնով կարելի էր գնել գրավ դրված մի կայք կամ տղային ուղարկել քոլեջ։ Պարտքի գիտակցությամբ ոգևորված քաղաքացիները զենքը ձեռքին դուրս էին եկել Հոլի դեմ։ Խուզարկու շների մի ոհմակ արշավում էր նրա արյունոտ հետքերով։ Իսկ օրենքի խուզարկուները, որոնք ռոճիկ էին ստանում հասարակությունից, հեռախոսում էին, հեռագրեր տալիս, հատուկ գնացքներ պատվիրում, իրենց որոնումները չէին դադարեցնում ո՛չ ցերեկը, ո՛չ գիշերը։
Երբեմն Ջիմ Հոլն ընկնում էր իրեն հետապնդողների աչքին, և այն ժամանակ մարդիկ հերոսաբար գնում էին նրան ընդառաջ կամ թե թողնում փախչում էին նրանից՝ ի մեծ գոհունակություն ամբողջ երկրի, որ կարդում էր այդ մասին նախաճաշելիս։ Այդպիսի ընդհարումներից հետո սպանվածներին և վիրավորներին տանում էին հիվանդանոցները, իսկ նրանց տեղերը գրավում էին մարդորսի այլ սիրահարներ։
Հետո էլ Ջիմ Հոլն անհետացավ։ Խուզարկուները իզուր էին սլքտում նրա հետքերով։ Զինված մարդիկ ձերբակալում էին ոչ մի հանցանք չունեցող ֆերմերների ու պահանջում, որ հաստատեն իրենց ինքնությունը։ Իսկ Հոլի գլխի փրկագինը ստանալու ծարավի մարդիկ տասնյակ անգամ նրա դիակն էին գտնում սարերում։
Այդ ժամանակ թերթեր էին կարդում նաև Սիերրա Վիսթայում, բայց ոչ այնքան հետաքրքրությամբ, որքան անհանգստությամբ։ Կանայք սարսափահար էին եղել։ Դատավոր Սքոթը հոխորտում էր ու ձեռք առնում նրանց, ասենք առանց որևէ հիմքի, որովհետև պաշտոնաթող լինելուց քիչ առաջ Ջիմ Հոլը դատարանում կանգնել էր նրա առաջ ու լսել իր վճիռը։ Եվ այնտեղ էլ, դատարանի դահլիճում, ամբողջ հասարակության առաջ, Ջիմ Հոլը հայտարարել էր, թե կգա մի օր, երբ ինքը վրեժ կլուծի այդ դատավճիռը կայացնող դատավորից։
Այդ անգամ Ջիմ Հոլը հանցավոր չէր։ Նրան դատապարտել էին հանիրավի։ Գողերի աշխարհում և ոստիկանների միջավայրում դա կոչվում էր «գլորել բանտ»։
Ջիմ Հոլին «գլորեցին» մի հանցագործության համար, որը նա չէր կատարել։ Նկատի ունենալով Ջիմ Հոլի նախորդ երկու դատվածությունը դատավոր Սքոթը հիսնամյա կալանքի էր դատապարտել նրան։
Դատավոր Սքոթը չէր իմանում գործի հանգամանքներից շատերը, մտքով էլ չացկացրեց, թե դարձավ ոստիկանական դավի ակամա մասնակիցը, թե ցուցմունքները սարքված էին ու աղավաղված, թե Ջիմ Հոլը այդ ոճրագործության մասնակից չէր։ Ջիմ Հոլն էլ չէր իմանում, որ դատավոր Սքոթը չիմանալով էր գործում, այլ համոզված էր, որ դատավորը հիանալի իրազեկ է ամեն ինչին և արձակելով իր անարդարությամբ հրեշավոր այդ դատավճիռը՝ ոստիկանության հետ ձեռք ձեռքի տված է գործում։ Ուստի և երբ դատավոր Սքոթը հրապարակեց վճիռը, որը Ջիմ Հոլին դատապարտում էր մահվանից շատ քիչ տարբերվող հիսնամյա կալանքի, ապա իր հետ այդքան դաժանորեն վարված աշխարհն ատող Ջիմ Հոլը վեր թռավ իր տեղից ու զայրույթից մոլեգնեց այնքան ժամանակ, մինչև որ կապույտ համազգեստավոր թշնամիները տապալեցին նրան գետին։ Նա դատավոր Սքոթին համարում էր իր վրա իջած անարդարության ամրոցի անկյունաքարը և սպառնաց վրեժ լուծել նրանից։ Այնուհետ և Ջիմ Հոլին կենդանի թաղեցին բանտի խցիկում․․․ և նա փախավ այդտեղից։
Այս ամենի մասին ոչ մի բան չէր իմանում Սպիտակ Ժանիքը։ Սակայն նրա և իր տիրոջ կնոջ՝ Էլիսի միջև կար մի գաղտնիք։ Ամեն գիշեր, երբ Սիերրա Վիսթայում բոլորն էլ գնում էին քնելու, Էլիսը անկողնից վեր էր կենում և Սպիտակ Ժանիքին ամբողջ գիշերվա համար բերում ներս՝ նախասենյակ։ Բայց քանի որ Սպիտակ Ժանիքը սենյակային շուն չէր և պատշաճ չէր, որ տանը քնի, ապա վաղ առավոտյան, բոլորի վեր կենալուց առաջ, Էլիսը կամացուկ իջնում էր ներքև և արձակում նրան բակ։
Մի այդպիսի գիշեր, երբ ամբողջ տունը քուն էր մտել, Սպիտակ Ժանիքը արթնացավ, բայց շարունակեց անծպտուն պառկած մնալ։ Եվ նույնպես անձայն տարուբերեց քիթը ու անմիջապես էլ որսաց օդում տարածվող մի լուր, թե տանը կա մի անծանոթ աստված։ Նրա ականջին հասան ոտնաձայներ։ Սպիտակ Ժանիքը չհաչեց։ Այդպիսի սովորություն չուներ նա։ Անծանոթ աստվածը քայլերը փոխում էր խիստ կամացուկ, բայց ավելի կամաց էր քայլում Սպիտակ Ժանիքը, որովհետև հագուստ չուներ վրան, որը մարմնին կպչելիս շրշում է։ Անձայն էր շարժվում նա։ Խուլ Հյուսիսում նա կարիք էր ունեցել հետամուտ լինել խրտնող որսին և գիտեր, թե որքան կարևոր է հանկարծակիի բերել նրան։
Անծանոթ աստվածը կանգ առավ սանդուղքի մոտ ու ականջ դրեց։ Սպիտակ Ժանիքը քարացավ տեղում։ Նա կանգնեց անշարժ ու սպասեց, թե ինչ է լինելու։ Սանդուղքը տանում էր դեպի միջանցք, որտեղ տիրոջ ու նրա համար ամենասիրելի էակների սենյակներն էին։ Սպիտակ Ժանիքը փշաքաղվեց, բայց շարունակեց լռիկ սպասել։ Անծանոթ աստվածը ոտքը դրեց ներքևի աստիճանին, սկսեց սանդուղքով վեր բարձրանալ․․․
Եվ այդ րոպեին Սպիտակ Ժանիքը հարձակվեց։ Նա արեց դա առանց որևէ նախազգուշացման, անգամ չմռնչաց։ Նրա մարմինը սլացավ օդում և իջավ ուղիղ անծանոթ աստծու կռնակի վրա։ Սպիտակ Ժանիքը կախվեց նրա ուսերից և ատամները խրեց նրա վզի մեջ։ Իր ամբողջ ծանրությամբ նա կախվեց անծանոթ աստծուց և մի ակնթարթում գցեց նրան մեջքի վրա։ Երկուսն էլ տապալվեցին գետին։ Սպիտակ Ժանիքը նետվեց մի կողմ, բայց հենց որ մարդը փորձեց ոտքի ելնել, դարձյալ նետվեց նրա վրա և նորից ատամները խրեց նրա վզի մեջ։
Սիերրա Վիսթայի բնակիչները սարսափահար արթնացան։ Սանդուղքից եկող աղմուկից կարելի էր կարծել, թե այնտեղ դևերի լեգեոններ են մարտնչում։ Որոտաց ատրճանակի կրակոց, ապա երկրորդը, երրորդը։ Մեկը սարսափից ու ցավից ճչաց։ Այնուհետև լսվեց բարձր մռնչոց։ Եվ այդ բոլոր ձայներին ուղեկցում էր ապակու զրնգոցն ու շուռ եկող կահույքի դղրդոցը։
Սակայն աղմուկը դադարեց նույնքան հանկարծակի, ինչպես և ծագել էր։ Այդ ամենը երեք րոպեից ավելի չտևեց։ Տան սարսափահար բնակիչները խռնվել էին սանդուղքի վերին հարթակում։ Ներքևից, խավարի միջից, լսվում էին քլթքլթոցներ, կարծես օդը պղպջակներով բարձրանում էր ջրի մակերեսը։ Երբեմն քլթքլթոցը վեր էր ածվում թշշոցի, համարյա թե սուլոցի։ Բայց այդ ձայներն էլ արագ կտրվեցին, և խավարից լսվում էր միայն ծանր շնչառություն, կարծես մեկը բերանով տանջալիորեն օդ էր որսում։
Ուիդոն Սքոթը պտտեց էլեկտրական կոճակը և լույսի հոսանքը ողողեց սանդուղքն ու նախասենյակը։ Հետո նա ու դատավոր Սքոթը զգույշ իջան ցած՝ ատրճանակները պատրաստ պահած։ Ասենք նրանց զգուշությունը պետք չեկավ. Սպիտակ Ժանիքը իր գործը տեսել էր։ Տապալված ու կոտրատված կահույքի միջև, կողքի վրա, պառկած էր մի մարդ՝ դեմքը ձեռքով ծածկած։ Ուիդոն Սքոթը կռացավ, դեն տարավ ձեռքը և մարդուն շրջեց երեսն ի վեր։ Կոկորդին բացված վերքը ոչ մի կասկած չէր թողնում նրա մահվան պատճառների մասին։
— Ջիմ Հոլն է,— գոչեց դատավոր Սքոթը։
Հայր ու որդի բազմանշանակ իրար նայեցին, ապա հայացքը սևեռեցին Սպիտակ Ժանիքին, որ նույնպես պառկել էր կողքի վրա։ Նրա աչքերը փակ էին, բայց երբ մարդիկ կռացան նրա վրա, նա բարձրացրեց կոպերը, ջանաց վեր նայել ու մի թեթև շարժեց պոչը։ Ուիդոն Սքոթը շոյեց նրան, և ի պատասխան այդ փաղաքշանքի, նա կամացուկ գռմռաց։ Բայց գռմռոցը հազիվ լսվեց ու անմիջապես էլ կտրվեց։ Սպիտակ Ժանիքի կոպերը երերացին ու փակվեցին, ամբողջ մարմինը միանգամից կարծես կակղեց, և ինքն էլ ձգվեց հատակին։
— Բանդ բուրդ է, խե՜ղճ բարեկամս,— խոսեց տերը։
— Ոչ, դեռ շուտ է այդպես ասել,— հայտարարեց դատավորն ու վազեց հեռախոսի մոտ։
— Անկեղծ ասած՝ հազարից մեկ հավանականություն կա,— ասաց վիրաբույժը մեկ ու կես ժամ Սպիտակ Ժանիքով զբաղվելուց հետո։
Պատուհանից նայած առաջին արեգական շողքերը մթագնեցին էլեկտրական լույսը։ Ամբողջ ընտանիքը, բացի երեխաներից, հավաքվել էին վիրաբույժի մոտ, իմանալու, թե ինչ կասի նա Սպիտակ Ժանիքի մասին։
— Կոտրվել է հետևի ոտքը,— շարունակեց նա։― Կոտրվել են կողոսկրերից երեքը և դրանցից առնվազն մեկը մտել է թոքի մեջ։ Արյուն շատ է կորցրել։ Հնարավոր է, որ ներքին վնասվածքներ ևս կան, քանի որ, ըստ երևույթին, տրորել են ոտքով։ Էլ չեմ խոսում այն մասին, որ երեք գնդակներն էլ ծակել դուրս են եկել։ Եթե ասեմ, հազարից մի հավանականություն կա փրկվելու, խիստ լավատեսական կլինի։ Իրականում մեկ տասհազարերորդական հավանականություն էլ չկա։
— Բայց այդ հավանականությունն էլ չի՛ կարելի կորցնել,— գոչեց դատավոր Սքոթը։― Ուզած գումարը կտամ։ Պետք է լուսադիտում կատարել, ամեն ինչ, ինչ պետք լինի․․․ Ուիդո՛ն, անմիջապես հեռագրիր Սան֊Ֆրանցիսկո՝ դոկտոր Նիկոլսին։ Չնեղանաք, բժիշկ, մենք ձեզ հավատում ենք, բայց այս շան համար պետք է անել այն ամենը, ինչ կարելի է։
— Անշո՜ւշտ, անշո՜ւշտ։ Հասկանում եմ՝ շունն արժանի է դրան։ Սրան պետք է խնամել ինչպես մարդուն, ինչպես հիվանդ երեխային։ Հետևեցեք նաև ջերմությանը։ Կգամ ժամը տասին։
Եվ Սպիտակ Ժանիքին խնամում էին իսկապես ինչպես մարդուն։ Դատավորի դուստրերը վրդովմունքով մերժեցին հիվանդապահուհի կանչելու առաջարկությունը և իրենք ստանձնեցին այդ պարտականությունը։ Եվ Սպիտակ Ժանիքը կյանքից խլեց միակ հավանականությունը, որ մերժեց նրան վիրաբույժը։
Սակայն չպետք է դատապարտել վիրաբույժին իր սխալի համար։ Մինչև հիմա նա առիթ էր ունեցել բուժելու և վիրահատելու քաղաքակրթությունից քնքշացած մարդկանց՝ բաղմաթիվ քնքշացած սերունդների հետնորդներին։ Սպիտակ Ժանիքի համեմատությամբ այդ բոլորը թվում էին նրբակազմ ու թույլ և չէին կարողանում կառչել կյանքից։ Սպիտակ Ժանիքը բնիկ էր Հյուսիսի, որը ոչ ոքի թույլ չի տալիս քնքշանալ և արագ ոչնչացնում է թույլերին։ Ո՛չ նրա մայրը, ո՛չ հայրը, ո՛չ էլ նախնիների բազում սերունդները քնքշության նշույլ իսկ չունեին։ Հեռավոր Հյուսիսը Սպիտակ Ժանիքին պարգևել էր երկաթե օրգանիզմ և կենսունակություն, և նա կառչում էր կյանքից հոգով ու մարմնով այնպիսի համառությամբ, որը հին֊հին ժամանակներում հատուկ էր ամեն մի կենդանի արարածի։
Գամված իր տեղին, վիրակապերի ու գիպսի պատճառով անգամ շարժվելու հնարավորությունից զուրկ՝ Սպիտակ Ժանիքը շաբաթներ շարունակ պայքարում էր մահվան դեմ։ Երկար քնում էր, շատ երազներ էր տեսնում, և նրա ուղեղով շարան֊շարան անցնում էին Հյուսիսի պատկերները։ Անցյալը վերակենդանանում էր և ամեն կողմից պաշարում Սպիտակ Ժանիքին։ Նորից նա ապրում էր որջում՝ Կիչիի հետ. ամբողջ մարմնով դողալով սողում էր դեպի Գորշ Ջրշունի ոտքերը՝ հայտնելով նրան իր հնազանդությունը. փախչելով ազատվում էր Լիփ-Լիփից ու լակոտների ոռնացող ոհմակից։
Սպիտակ Ժանիքը նորից էր վազում լուռ անտառով, քաղցի օրերին թռչուններ հետապնդում. նորից էր տեսնում իրեն լծվածքի գլուխ անցած, լսում էր, թե ինչպես Միթ֊Սան ու Գորշ Ջրշունը չլթացնում են մտրակը ու գոռում. «Ռաա՜, ռաա՜», երբ սահնակր կիրճ է մտնում և շները հովհարաձև սեղմվում են նեղ ճանապարհի վրա։ Նրա առջևով օր֊օրի հետևից անցավ Սմիթի մոտ անցկացրած կյանքը և այն մարտերը, որոնց մասնակցել էր։ Այդ րոպեներին նա կրճտում էր ատամները և մռնչում, իսկ նրա մոտ նստած մարդիկ ասում էին, թե Սպիտակ Ժանիքը վատ երազ է տեսնում։
Սակայն ամենատանջալին կրկնվող մղձավանջն էր։ Սպիտակ Ժանիքը երազում տեսնում էր տրամվայներ, որոնք դղրդոցով ու զնգզնգոցով սլանում էին նրա վրա սուր ոռնացող հսկայական լուսանների նման։ Ահա Սպիտակ Ժանիքը թաքնվել է թփերի մեջ ու սպասում է այն րոպեին, երբ սկյուռը վերջապես սիրտ կանի ծառից իջնել գետին։ Ահա նա ցատկում է իր որսի վրա... Բայց սկյուռը վայրկենապես վերածվում է սոսկալի տրամվայի, որը սարի պես ահագնանում է նրա գլխավերևը, սպառնալի ճչում, դղրդում ու կրակ է թքում նրա վրա։ Նույնը և բազեն։ Սա քարի նման երկնքից ընկնում է նրա վրա ու ճամփին դառնում էլի նույն տրամվայը։ Սպիտակ Ժանիքն իրեն տեսնում է Սիրուն Սմիթի ցանկապատում։ Շուրջը բազմություն է հավաքվում, և նա գիտե, որ շուտով մենամարտը կսկսվի։ Նայում է նա դռանը՝ սպասելով իր ախոյանին։ Դուռը բացվում է, և ահավոր տրամվայը սլանում է դեպի նա։ Այդ մղձավանջը կրկնվում է օրեր շարունակ, գիշեր ու ցերեկ, և ամեն անգամ Սպիտակ Ժանիքը սարսափ է զգում քնի մեջ։
Վերջապես մի գեղեցիկ առավոտ նրա վրայից հանեցին գիպսի վերջին մասը, վերջին վիրակապը։ Ինչպիսի՜ հանդես էր դա։ Ամբողջ Սիերրա Վիսթան հավաքվել էր Սպիտակ Ժանիքի մոտ։ Տերը քորում էր նրա ականջատակերը, իսկ նա երգում էր իր մրթմրթան ու փաղաքշական երգը։ «Անգին Գայլ», անվանեց նրան տիրոջ կինը։ Այս նոր մականունը ընդունվեց հիացական գոչյուններով, և բոլոր կանայք սկսեցին կրկնել. «Անգի՜ն Գայլ, Անգի՜ն Գայլ»։
Նա փորձեց ոտքի ելնել, մի քանի անհաջող քայլ կատարեց ու ընկավ։ Ապաքինումն այնքան երկար էր տևել, որ նրա մկանները կորցրել էին ճկունությունը և ուժը։ Նա ամաչում էր իր թուլությունից, կարծես որևէ բանով հանցավոր էր աստվածների առաջ։ Եվ հերոսական ճիգ գործադրելով՝ նա կանգնեց չորս թաթի վրա՝ երերալով այս ու այն կողմ։
— Անգի՜ն Գայլ,— միաբերան բացականչեցին կանայք։
Դատավոր Սքոթը հաղթական հայացք նետեց նրանց։
— Ճշմարտությո՜ւնն է բարբառում ձեր շրթունքներով,— ասաց նա։― Ես պնդում էի դա շարունակ։ Ո՛չ մի շուն չէր կարող անել այն, ինչ արեց Սպիտակ Ժանիքը։ Նա գայլ է։
— Անգի՜ն Գայլ,— ուղղեց տիկին Սքոթը։
— Այո, Անգին Գայլ է,— համաձայնեց դատավորը։― Եվ այսօրվանից միայն այսպես կանվանեմ նրան։
— Ստիպված կլինի նորից քայլել սովորել,— ասաց բժիշկը։― Թող հենց հիմա էլ սկսի։ Հիմա արդեն կարելի է։ Տարեք նրան բակ։
Եվ Սպիտակ Ժանիքը դուրս եկավ բակ, իսկ նրա հետևից, ասես օգոստափառ անձնավորության հետևից, հարգալիր քայլում էին Սիերրա Վիսթայի բնակիչները։ Շատ թույլ էր նա և հասնելով մարգագետնին՝ պառկեց խոտի վրա ու մի քանի րոպե հանգստացավ։
Այնուհետև թափորը առաջ ընթացավ, և քիչ-քիչ, ամեն մի քայլափոխին Սպիտակ Ժանիքի մկանները ուժ էին առնում, արյունը ավելի ու ավելի արագ էր վազում երակներով։ Հասան ախոռ, որի դարպասի մոտ պառկել էր Կոլլին, իսկ նրա շուրջը արևի տակ խայտում էին կուշտ կերած վեց լակոտ։
Սպիտակ Ժանիքը վարանամիտ նայեց նրանց։ Կոլլին սպառնալի գռմռաց, և Սպիտակ Ժանիքը գերադասեց հեռու մնալ նրանից։ Տերը ոտքով նրա կողմը հրեց խոտի վրա սողացող լակոտին։ Սպիտակ Ժանիքը փշաքաղվեց, բայց տերը հանգստացրեց նրան։ Կոլլին, որին զսպում էր Բեթը, աչալուրջ հայացքը չէր կտրում Սպիտակ Ժանիքից և մռնչալով նախազգուշացնում էր, թե դեռ վաղ է միամտվելը։
Լակոտը սողալով մոտեցավ Սպիտակ Ժանիքին։ Սա տնկեց ականջները և հետաքրքրությամբ զննեց նրան։ Հետո նրանք քիթ քթի դիպցրին, և Սպիտակ Ժանիքն զգաց, թե ինչպես լակոտի տաքուկ լեզուն լիզեց իր այտը։ Ինքն էլ չիմանալով, թե ինչու այդպես եղավ, նույնպես լեզուն հանեց ու լիզեց լակոտի դունչը։
Աստվածները ծափահարությամբ ու հիացմունքի բացականչություններով դիմավորեցին դա։ Սպիտակ Ժանիքը զարմացավ ու տարակուսած նայեց նրանց։ Հետո նորից թուլություն զգաց նա, նստեց գետնին ու նայելով լակոտին՝ գլուխը թեքեց կողքի վրա։ Մյուս լակոտները նմանապես մոտեցան նրան ի մեծ դժգոհություն Կոլլիի, և Սպիտակ Ժանիքը ծանրումեծ արտահայտությամբ թույլ տվեց նրանց մագլցել իր մեջքին ու գլորվել խոտի վրա։
Ծափահարությունները շփոթեցրին նրան և ստիպեցին զգալ երբեմնի անհամարձակությունը։ Բայց շուտով անցավ դա։ Լակոտները շարունակեցին իրենց խաղը, իսկ Սպիտակ Ժանիքը արևի տակ պառկած, աչքերը կիսափակ՝ դանդաղորեն սկսեց նիրհել։