Changes

Վհուկը

16 bytes removed, 12:17, 21 Հունվարի 2016
|վերնագիր = Վհուկը
|հեղինակ = [[Անտոն Չեխով]]
|թարգմանիչ = [[Դ. ԴեմիրնյանԴեմիրճյան]]
|աղբյուր =
}}
 
[[Կատեգորիա:Արձակ]]
==ՎՀՈւԿԸ==
Գիշերվա մոտ էր։ Տիրացու Սավելի Գիկինը պառկել էր իր համար եկեղեցու պահականոցում ահագին անկողնում և չէր քնում, թեպետ միշտ սովորություն ուներ քնելու հավերի հետ։ Ճարպոտած, բազմագույն չթի կտորտանքով կարած վերմակի մի ծայրից նայում էին նրա շիկակարմիր, կարծր մազերը, մյուս ծայրի տակից ցցվել էին խոշոր, վաղուց չլվացած ոտքերը։ Նա ականջ էր դնում... Նրա պահականոցը խրվել էր պարսպի մեջ, և միակ պատուհանը դուրս էր գալիս դեպի դաշտը։ Իսկ դաշտում մի իսկական պատերազմ էր։ Դժվար էր հասկանալ, թե ով ում էր ջնջում աշխարհից և ում կործանման համար էր բնության մեջ շիլափլավ եփվում, բայց դատելով անլռելի, չարագույժ թնդյունից, ինչ֊որ մեկի բանը շատ վատ էր։ Ինչ֊որ մի անհաղթելի ուժ մեկի հետևից էր ընկել դաշտում, մոլեգնում էր անտառում և եկեղեցու կտրանը, չարությամբ բռունցքներով ծեծում էր պատուհանը, գցում, քրքրում էր, իսկ ինչ֊որ մի հաղթված բան ոռնում էր և լաց լինում... Աղիողորմ լացը լսվում էր մերթ պատուհանի հետևը, մերթ կտուրի վրա, մերթ էլ վառարանում։ Դրա մեջ լսվում էր ոչ թե օգնության կոչ, այլ թախիծ, մի գիտակցություն, որ արդեն ուշ է, փրկություն չկա։ Ձյան թմբերը թեթև ծածկվել էին սառցե բարակ կեղտով, դրանց և ծառերի վրա արցունքներ էին դողում, ճանապարհների և շավիղների վրա շաղվում էր ցեխի և հալած ձյան խյուսը։ Մի խոսքով, գետնի վրա հալհլոց էր, բայց երկինքը մութ գիշերի միջով չէր տեսնում այդ և ինչքան ուժը պատում էր, թափում էր հալած գետնի վրա նոր ձյան փաթիլները։ Իսկ քամին զբոսնում էր հարբածի պես... Նա չէր թողնում, որ ձյունը նստի գետնին և պտտեցնում էր մթության մեջ ինչպես ուզում էր։
Տիրացուն է՛լ ավելի համոզիչ դարձնելու համար մատը դրեց ճակատին, փակեց ձախ աչքը և արտասանեց երգեցիկ ձայնով.
— Անմտությո՜ւն, Հուդայի նզովք։ նզո՜վք։ Եթե դու իսկապես մարդ ես, ոչ թե վհուկ, խելքդ կհավաքեիր, կմտածեիր։ Ի՞նչ կանես, եթե եկողները վարպետ, որսորդ, գրագիր չլինեին, այլ սատանան նրանց կերպարանքով։ Հը՞։ Մի մտածի՛ր։
— Ախր դու հիմար ես, է՜, Սավելի,— հառաչեց տիրացուի կինը, խղճահար նայելով ամուսնուն։— Հայրս որ կենդանի էր և այստեղ էր ապրում, շատ ժողովուրդ էր գալիս նրա մոտ դողէրոցքից բուժվելու. գյուղից էլ, գաղթեցրածների բնակավայրերից, հայերի գյուղերից։ Հաշվիր որ ամեն օր գալիս էին, և ոչ ոք նրանց սատանա չէր ասում։ Իսկ երբ մեզ մոտ վատ եղանակին, տարին մի անգամ մարդ է գալիս տաքանալու, դու էլ զարմանում ես, հիմար, ձեռաց տեսակ֊տեսակ մտքեր են գալիս գլուխդ։
Վստահելի
1318
edits