«Դյութիչ շուրթերն այդ, աչքերը կանաչ…»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
չ
 
Տող 15. Տող 15.
 
― Տե՛ր իմ աստված, դե ի՞նչ կա որ։ Իսկ դու…
 
― Տե՛ր իմ աստված, դե ի՞նչ կա որ։ Իսկ դու…
  
Ալեհերն ասաց, որ իր կարծիքով զարհուրելի ոչ մի բան էլ չի պատահի, եթե նույնիսկ չվերցնի լսափողը և իր ձախ ձեռքը սահեցրեց կնոջ թևի տակով, արմունկից վերև, որի վրա հենված էր, մատներն առաջ խաղացնելով ու դրանց համար տեղ բացելով թևի ու կրծքավանդակի տաքուկ մասերում։ Աջ ձեռքով հասավ հեռախսին։ Լսափողը վերցնելու համար ստիպված էր փոքր-ինչ բարձրանալ և այդ անելիսգլխի ետևիմասով դիպավլուսամփոփի անկյունին։ Այդ ակնթարթին լույսը մի առանձնակի պայծառ փայլ նետեց նրա ալեխառն, առավելապես սպիտակ մազերին։ Եվ, չնայած այդ պահին նրա մազերը խառնված էին, ակնառու էր, որ վերջերս էին հարդարված եղելկամ առնվազն խնամքի արժանացել։ Նրա ծոծրակի ու քունքի մազերը հարկ եղածի չափ կարճ էին կտրված, բայց կողքերի ու գագաթի մազերը երկար էին, և այդ կտրվածքը նրան մի տեսակ «ազնվատոհմիկ» տեսք էր հաղորդում։
+
Ալեհերն ասաց, որ իր կարծիքով զարհուրելի ոչ մի բան էլ չի պատահի, եթե նույնիսկ չվերցնի լսափողը և իր ձախ ձեռքը սահեցրեց կնոջ թևի տակով, արմունկից վերև, որի վրա հենված էր, մատներն առաջ խաղացնելով ու դրանց համար տեղ բացելով թևի ու կրծքավանդակի տաքուկ մասերում։ Աջ ձեռքով հասավ հեռախոսին։ Լսափողը վերցնելու համար ստիպված էր փոքր-ինչ բարձրանալ և այդ անելիս գլխի ետևի մասով դիպավ լուսամփոփի անկյունին։ Այդ ակնթարթին լույսը մի առանձնակի պայծառ փայլ նետեց նրա ալեխառն, առավելապես սպիտակ մազերին։ Եվ, չնայած այդ պահին նրա մազերը խառնված էին, ակնառու էր, որ վերջերս էին հարդարված եղել կամ առնվազն խնամքի արժանացել։ Նրա ծոծրակի ու քունքի մազերը հարկ եղածի չափ կարճ էին կտրված, բայց կողքերի ու գագաթի մազերը երկար էին, և այդ կտրվածքը նրան մի տեսակ «ազնվատոհմիկ» տեսք էր հաղորդում։
  
― Լսո՛ւմ եմ, ― արձագանքող ձայնով ասաց ալեհերը։
 
― Լսո՛ւմ եմ, ― արձագանքող ձայնով ասաց ալեհերը։
Տող 41. Տող 41.
 
Ալեհերը նորից ձախ նայեց, բայց ոչ թե կնոջը, որը իռլանդացի երիտասարդ ոստիկանի նման աչքերը չէր հեռացնում իրենից, այլ բարձր, անորոշ մի կետի։
 
Ալեհերը նորից ձախ նայեց, բայց ոչ թե կնոջը, որը իռլանդացի երիտասարդ ոստիկանի նման աչքերը չէր հեռացնում իրենից, այլ բարձր, անորոշ մի կետի։
  
― Ո՛չ, Արթո՛ւր, չեմ նկատել,― ասաց նա` աչքերը հառած սենյակի խավար ու հեռավոր անկյունին, որտեղ որտեղ պատը միանում էր առաստաղին։ ― Մի՞թե նա քեզ հետ չի մեկնել։
+
― Ո՛չ, Արթո՛ւր, չեմ նկատել,― ասաց նա` աչքերը հառած սենյակի խավար ու հեռավոր անկյունին, որտեղ պատը միանում էր առաստաղին։ ― Մի՞թե նա քեզ հետ չի մեկնել։
  
― Ո՛չ, աստված վկա, ո՛չ։ Ուրեմն դու չե՞ս տեսել, թե երբ է մեկնել։
 
― Ո՛չ, աստված վկա, ո՛չ։ Ուրեմն դու չե՞ս տեսել, թե երբ է մեկնել։
Տող 55. Տող 55.
 
― Դե լավ, լա՜վ, սրտիդ այդքան մոտ մի՛ ընդունիր։ Արթո՛ւր, ― պատասխանեց ալեհերը։ ― Առաջին հերթին, ես գիտեմ այդ Էլլենբոգեններին։ Երևի նրանք մի տաքսի են վերցրել ու մի երկու ժամով քաղաքից դուրս գնացել։ Հավանաբար, ուր որ է, երեքն էլ…
 
― Այնպիսի զգացում ունեմ, որ Ջոաննան խոհանոցում մի տականքի է կպել ու պոկ չի գալիս։ Պարզապես այդպիսի զգացում ունեմ։ Նա միշտ այդպես կախվում է մի ինչ ֊ որ վիժվածքի վզից, երբ մի քանի բաժակ լակում է։ Այլևս չե՛մ կարող։ Աստծով եմ երդվում, որ այս անգամ վճիռս չեմ փոխի։ Գրո՜ղը տանի, ամբողջ հինգ…
+
― Այնպիսի զգացում ունեմ, որ Ջոաննան խոհանոցում մի տականքի է կպել ու պոկ չի գալիս։ Պարզապես այդպիսի զգացում ունեմ։ Նա միշտ այդպես կախվում է մի ինչ֊որ վիժվածքի վզից, երբ մի քանի բաժակ լակում է։ Այլևս չե՛մ կարող։ Աստծով եմ երդվում, որ այս անգամ վճիռս չեմ փոխի։ Գրո՜ղը տանի, ամբողջ հինգ…
  
― Դու այդ որտեղի՞ց ես խոսում, Արթո՛ւր, ― հարցրեց ալեհերը, ― տնի՞ց։
 
― Դու այդ որտեղի՞ց ես խոսում, Արթո՛ւր, ― հարցրեց ալեհերը, ― տնի՞ց։
Տող 73. Տող 73.
 
― Նրանց դայակից։ Գրողը տանի, մենք մի շատ հաճելի խոսակցություն ունեցանք։ Ես ու այդ աղջիկը դժոխքում էլ  մտերմություն կանենք։ Մենք իսկական բարեկամներ ենք։
 
― Նրանց դայակից։ Գրողը տանի, մենք մի շատ հաճելի խոսակցություն ունեցանք։ Ես ու այդ աղջիկը դժոխքում էլ  մտերմություն կանենք։ Մենք իսկական բարեկամներ ենք։
  
― Շատ լավ։ Հավատում եմ։ Ի՞նչ կա որ։ Իսկ միգուցե փորձեիր սպասել ու մի քիչ էլ հանգստանա՞լ, ― ասաց ալեհերը։ ― Կարծում եմ, որ հիմա երեքն էլ վալս պարելով ներս կմտնեն։ Հավատա ինձ։ Դու գիտես Լեոնային։ Բայց ես չեմ հասկանում, թե դա ի՞նչ բան է, գրողը տանի. Նրանց բոլորին էլ մի ինչ ֊ որ դիվային զվարթություն ու անհոգություն է համակում, երբ միասին ընկնում են Նյու Յորք։ Դու հո լա՜վ գիտես դա։
+
― Շատ լավ։ Հավատում եմ։ Ի՞նչ կա որ։ Իսկ միգուցե փորձեիր սպասել ու մի քիչ էլ հանգստանա՞լ, ― ասաց ալեհերը։ ― Կարծում եմ, որ հիմա երեքն էլ վալս պարելով ներս կմտնեն։ Հավատա ինձ։ Դու գիտես Լեոնային։ Բայց ես չեմ հասկանում, թե դա ի՞նչ բան է, գրողը տանի. Նրանց բոլորին էլ մի ինչ֊որ դիվային զվարթություն ու անհոգություն է համակում, երբ միասին ընկնում են Նյու Յորք։ Դու հո լա՜վ գիտես դա։
  
― Հա՛, գիտե՜մ, գիտեմ։ Բայց ես ոչինչ էլ չգիտեմ…
 
― Հա՛, գիտե՜մ, գիտեմ։ Բայց ես ոչինչ էլ չգիտեմ…
Տող 106. Տող 106.
 
― Ասո՜ւմ ես։ Իսկ դու գիտե՞ս, թե ես ինչ եմ անում։ Գիտե՞ս։ Ես նույնիսկ ամաչում եմ ասել, թե ինչ եմ անում համարյա ամեն երեկո, երբ տուն եմ մտնում։ Ուզո՞ւմ ես ասեմ։
 
― Ասո՜ւմ ես։ Իսկ դու գիտե՞ս, թե ես ինչ եմ անում։ Գիտե՞ս։ Ես նույնիսկ ամաչում եմ ասել, թե ինչ եմ անում համարյա ամեն երեկո, երբ տուն եմ մտնում։ Ուզո՞ւմ ես ասեմ։
  
― Լսի՛ր, Արթո՞ւր, ― այդ ամենը…
+
― Լսի՛ր, Արթո՛ւր, ― այդ ամենը…
  
― Մի վայրկյան… ես կասեմ քեզ, գրո՛ղի ծոցը այդ ամենը։ Հազիվ եմ զսպում ինձ, որ չբացեմ այդ անիծված պահարանների դռները, ա՛յ, երդվում եմ։ Ամեն երեկո, երբ տուն եմ գալիս, համարյա տագնապով սպասում եմ, որ այս ու այն կողմից ամեն տեսակի շան որդիներ են դուրս գալու… Վերելակավարներ։ Ցրիչներ։ Ոստիկաններ…
 
Տող 124. Տող 124.
 
― Լսի՛ր, Արթո՛ւր։ Մենք այդպես ոչ մի բանի…
 
― Լսի՛ր, Արթո՛ւր։ Մենք այդպես ոչ մի բանի…
  
― Խելքի՜ց է խոսում։ Տե՛ր աստված։ Այդ ի՜նչ ծիծաղելի բաներ ես ասում։ Ինքն էլ է կարծում, թե շատ խելոք է։ Ա՛յ թե ինչն է ինձ ծիծաղեցնում։ Թերթերում միայն թատրոնին նվիրված էջն է կարդում, մինչև կուրանալը հեռուստացույց է նայում և կարծում է, թե մեծ խելքի տեր է։ Իսկ դու գիտե՞ս, թե ես ում հետ եմ ամուսնացել։Դու այն ասա, ուզո՞ւմ ես իմանալ, թե ով է իմ կինը։ Նա մեր ժամանակի մեծագույն դերասանուհին է, գրողը, հոգեբույժը, ամբողջ Նյու Յորքում միակ հանճարը։ Բայց նա դեռևս իրեն չի դրսևորել, նրա տեղը դեռ չգիտեն, նրան դեռ արժանավայել չեն գնահատել։ Դու չգիտեիր, չէ՞։ Գրողը տանի, քիչ է մնում ծիծաղից մեռնեմ։ Կոլումբիայի համալսարանի<ref><i>Կոլումբիայի համալսարան</i>— Նյու Յորքի համալսարաններից․ ստեղծվել է 1754 թ․։</ref> կատարելագործման կուրսերից ելած Տիկին Բովարի<ref><i>Տիկին Բովարի</i>— ֆրանսիացի գրող Գ․ Ֆլոբերի համանուն վեպի հերոսուհին։</ref>։ Տիկին…
+
― Խելքի՜ց է խոսում։ Տե՛ր աստված։ Այդ ի՜նչ ծիծաղելի բաներ ես ասում։ Ինքն էլ է կարծում, թե շատ խելոք է։ Ա՛յ թե ինչն է ինձ ծիծաղեցնում։ Թերթերում միայն թատրոնին նվիրված էջն է կարդում, մինչև կուրանալը հեռուստացույց է նայում և կարծում է, թե մեծ խելքի տեր է։ Իսկ դու գիտե՞ս, թե ես ում հետ եմ ամուսնացել։ Դու այն ասա, ուզո՞ւմ ես իմանալ, թե ով է իմ կինը։ Նա մեր ժամանակի մեծագույն դերասանուհին է, գրողը, հոգեբույժը, ամբողջ Նյու Յորքում միակ հանճարը։ Բայց նա դեռևս իրեն չի դրսևորել, նրա տեղը դեռ չգիտեն, նրան դեռ արժանավայել չեն գնահատել։ Դու չգիտեիր, չէ՞։ Գրողը տանի, քիչ է մնում ծիծաղից մեռնեմ։ Կոլումբիայի համալսարանի<ref><i>Կոլումբիայի համալսարան</i>— Նյու Յորքի համալսարաններից․ ստեղծվել է 1754 թ․։</ref> կատարելագործման կուրսերից ելած Տիկին Բովարի<ref><i>Տիկին Բովարի</i>— ֆրանսիացի գրող Գ․ Ֆլոբերի համանուն վեպի հերոսուհին։</ref>։ Տիկին…
  
― Ո՞վ, ― հուզված ձայնով հարցրեց ալեհերը։  
 
― Ո՞վ, ― հուզված ձայնով հարցրեց ալեհերը։  
Տող 130. Տող 130.
 
― Հեռուստատեսությամբ քննադատական հաղորդումներ լսող տիկին Բովարին։ Աստվա՛ծ իմ, միայն իմանայիր, թե ինչպես է…
 
― Հեռուստատեսությամբ քննադատական հաղորդումներ լսող տիկին Բովարին։ Աստվա՛ծ իմ, միայն իմանայիր, թե ինչպես է…
  
― Դե լավ, լավ։ Հասկացիր, վերջապես, որ այս ձևով ոչ մի բանի չենք հասնի, ― ասաց ալեհերը։ Նաշրջվեց դեպի կինը և երկու մատը մոտեցնելով բերանին, նշան արեց, որ սիգարետ է ուզում։ ― Նախ, ― շարունակեց ալեհերը, ― դու շատ խելոք մարդ ես, բայց դե ի՞նչ օգուտ, որ մի կոպեկի տակտ չունես։ ― Նա ուղղեց իր մեջքը, այնպես, որ կինը կարողանար հասնել սիգարետին։ ― Հավատա ինձ։Դա մեծ հետք թողնում քո անձնական կյանքի, քո…
+
― Դե լավ, լավ։ Հասկացիր, վերջապես, որ այս ձևով ոչ մի բանի չենք հասնի, ― ասաց ալեհերը։ Նա շրջվեց դեպի կինը և երկու մատը մոտեցնելով բերանին, նշան արեց, որ սիգարետ է ուզում։ ― Նախ, ― շարունակեց ալեհերը, ― դու շատ խելոք մարդ ես, բայց դե ի՞նչ օգուտ, որ մի կոպեկի տակտ չունես։ ― Նա ուղղեց իր մեջքը, այնպես, որ կինը կարողանար հասնել սիգարետին։ ― Հավատա ինձ։Դա մեծ հետք թողնում քո անձնական կյանքի, քո…
  
― Խե՜լք։ Աստվա՛ծ վկա, դու ինձ կսպանես։ Տե՜ր իմ։ Իսկ դու  երբևէ լսե՞լ ես, թե նա ինչպես է նկարագրում որևէ մեկին։ Նկատի ունեմ տղամարդու։ Թե բան ու գործ չունենաս, ինձ մի լավություն արա, խնդրիր նրան, որ նկարագրի որևէ մեկին։ Աչքովն ընկախ յուրաքանչյուր տղամարդու մասին կասի՝ «անչափ գրավիչ է», թեկուզև զառամյալ մի ծերուկ լինի, սրիկա, մի տձև ճարպագունդ…
+
― Խե՜լք։ Աստվա՛ծ վկա, դու ինձ կսպանես։ Տե՜ր իմ։ Իսկ դու  երբևէ լսե՞լ ես, թե նա ինչպես է նկարագրում որևէ մեկին։ Նկատի ունեմ տղամարդու։ Թե բան ու գործ չունենաս, ինձ մի լավություն արա, խնդրիր նրան, որ նկարագրի որևէ մեկին։ Աչքովն ընկած յուրաքանչյուր տղամարդու մասին կասի՝ «անչափ գրավիչ է», թեկուզև զառամյալ մի ծերուկ լինի, սրիկա, մի տձև ճարպագունդ…
  
― Դե լա՛վ, Արթո՛ւր, ― կտրուկ ասաց ալեհերը։ ― Ինչքան ժամանակ է, դոփում ենք նույն տեղում։ Այո, նույն տեղում։
 
― Դե լա՛վ, Արթո՛ւր, ― կտրուկ ասաց ալեհերը։ ― Ինչքան ժամանակ է, դոփում ենք նույն տեղում։ Այո, նույն տեղում։
Տող 154. Տող 154.
 
― Ուրեմն տանո՞ւլ տվեցիր։
 
― Ուրեմն տանո՞ւլ տվեցիր։
  
― Հա՛։ Ինքս էի ուզում պատմել քեզ։ Այդ աղմուկ ֊ աղաղակի մեջ ուրիշ ոչ մի ելք չունեի։ Իսկ քո կարծիքով Շեֆը կատաղությունից պատեպա՞տ կընկնի։ Թյո՜ւ, պետքս էլ չի, բայց դե, բոլոր դեպքերում, ի՞նչ ես կարծում, շա՞տ կկատաղի։
+
― Հա՛։ Ինքս էի ուզում պատմել քեզ։ Այդ աղմուկ֊աղաղակի մեջ ուրիշ ոչ մի ելք չունեի։ Իսկ քո կարծիքով Շեֆը կատաղությունից պատեպա՞տ կընկնի։ Թյո՜ւ, պետքս էլ չի, բայց դե, բոլոր դեպքերում, ի՞նչ ես կարծում, շա՞տ կկատաղի։
  
Ալեհերը ձախ ձեռքով թափ տվեց իր սիգարետի մոխիրը, որը հենց նույն ձևով ընկավ մոխրամանի եզրին։
 
Ալեհերը ձախ ձեռքով թափ տվեց իր սիգարետի մոխիրը, որը հենց նույն ձևով ընկավ մոխրամանի եզրին։
Տող 160. Տող 160.
 
― Հաստատ չեմ կարող ասել, թե նա պատեպատ կընկնի, Արթո՛ւր, ― մեղմ ձայնով ասաց ալեհերը։ ― Համենայն դեպս, չեմ կարծում, թե դա նրան կզվարճացնի։ Դե, դու գիտես, թե ինչքան ժամանակ է, որ գործ ունենք այդ անիծված երեք հյուրանոցների հետ։ Հենց ինքը՝ այն պառավ Շենլին է սկսել ամբողջ…       
 
― Գիտե՛մ, գիտե՛մ։ Շեֆն ամենաքիչը մի հիսուն անգամ արդեն պատմած կլինի։ Նման հետաքրքիր բաներ իմ ողջ կյանքում շատ քիչ եմ լսել։ Դե, մի խոսքով, այդ անիծյալ գործը գլուխ չբերի։ Բայց ես մեղավոր չէի։ Մի կողմից ամբողջ դատավարության ժամանակ խելառ Վիտտորիոն էր հոգիս հանում, մյուս կողմից էլայդ ծալապակաս աղախինն էր սկսում փայտոջիլոտ սավանները այս ու այն կողմ…
+
― Գիտե՛մ, գիտե՛մ։ Շեֆն ամենաքիչը մի հիսուն անգամ արդեն պատմած կլինի։ Նման հետաքրքիր բաներ իմ ողջ կյանքում շատ քիչ եմ լսել։ Դե, մի խոսքով, այդ անիծյալ գործը գլուխ չբերի։ Բայց ես մեղավոր չէի։ Մի կողմից ամբողջ դատավարության ժամանակ խելառ Վիտտորիոն էր հոգիս հանում, մյուս կողմից էլ այդ ծալապակաս աղախինն էր սկսում փայտոջիլոտ սավանները այս ու այն կողմ…
  
― Ոչ ոք էլ չի ասում, թե դու մեղավոր ես, Արթո՛ւր, ― ասաց ալեհերը։ ― Դու ուզեցիր իմանալ, թե Շեֆը շա՞տ կկատաղի։ Ես էլ քեզ անկեղծորեն…
 
― Ոչ ոք էլ չի ասում, թե դու մեղավոր ես, Արթո՛ւր, ― ասաց ալեհերը։ ― Դու ուզեցիր իմանալ, թե Շեֆը շա՞տ կկատաղի։ Ես էլ քեզ անկեղծորեն…
Տող 170. Տող 170.
 
― Ո՛չ, չես ասել, Արթո՛ւր, ― պատասխանեց ալեհերը։
 
― Ո՛չ, չես ասել, Արթո՛ւր, ― պատասխանեց ալեհերը։
  
― Հա՛, հնարավոր է, որ վերադառնամ։ Բայց դեռևս չգիտեմ։  Դե, բնական է, չեմ ասում, թե գժվում եմ գնալու համար, և չեմ էլ գնա, եթե ուրիշ մի լավ ան գտնեմ։ Բայց կարող է այնպես պատահել, որ ուզած- չուզած գնամ։ Դեռևս չգիտեմ։ Գուցե պետք է հիշողությունից ջնջել ամեն ինչ։ Բայց եթե վերադարձնեն իմ փոքրիկ սաղավարտը, իմ մեծ, ընդարձակ գրասեղանը, մոծակներից պաշպանվելու իմ գեղեցիկ, լայն ցանցը, հնարավոր է, որ այնքան էլ…
+
― Հա՛, հնարավոր է, որ վերադառնամ։ Բայց դեռևս չգիտեմ։  Դե, բնական է, չեմ ասում, թե գժվում եմ գնալու համար, և չեմ էլ գնա, եթե ուրիշ մի լավ բան գտնեմ։ Բայց կարող է այնպես պատահել, որ ուզած- չուզած գնամ։ Դեռևս չգիտեմ։ Գուցե պետք է հիշողությունից ջնջել ամեն ինչ։ Բայց եթե վերադարձնեն իմ փոքրիկ սաղավարտը, իմ մեծ, ընդարձակ գրասեղանը, մոծակներից պաշպանվելու իմ գեղեցիկ, լայն ցանցը, հնարավոր է, որ այնքան էլ…
  
― Լսիր, շատ կցանկանայի այդ գլխիդ մեջ մի քիչ խելք մտցնել։ Այ թե ինչ կցանկանայի, ― ասաց ալեհերը։ ― Դու, գրո՛ղը տանի… հո գիտեմ, որ լավ գլուխ ունես, բայց դե փոքր երեխայի նման հիմարություններ ես դուրս տալիս։ Ասում եմ ամենայն անկեղծությոմբ։ Մանր֊մունր բաները փոքր ձնագնդի նման գլորելով այնքան ես մեծացնում և ուռճացնում գլխումդ, որ հետո բացարձակապես անզոր ես լինում որևէ բան…
 
Տող 184. Տող 184.
 
― Հասուն կի՜ն։ Խելքի՛ արի։ Նա հասուն երեխա է։ Ի սե՜ր աստծու։ Լսի՛ր ապա։ Սափրվում եմ, ուշադիր լսիր, սափրվում եմ, մեկ էլ բնակարանի մյուս ծայրից, գրո՛ղը տանի, նրա խելքին փչում է ինձ կանչել։ Գնում եմ։ Կարող է բա՜ն է պատահել։ Հենց սափրվելու ընթացքում, փրփուրն էլ անիծված դեմքիս։ Ապա կռահիր, թե ինչ է ուզում։ Նա ուզում է հարցնել, թե իմ կարծիքով ինքը խելո՞ք է։ Աստված է վկա։ Սենտիմենտալ է նա, լուրջ եմ ասում։ Ես նրան նայում եմ, երբ միայն քնած է լինում։ Հավատա, գիտեմ, թե ինչ եմ ասում։
 
― Դե պարզ է, դու ավելի լավ կիմանաս, թե ինչն ինչոց է…Ուզում եմ ասել, ես իրավասու չեմ նման հարցերում, ― ասաց ալեհերը։ ― Միայն թե բանն այն է, գրո՜ղը տանի,որ դու չես փորձում հիմնավոր մի բան անել, որպեսզի…
+
― Դե պարզ է, դու ավելի լավ կիմանաս, թե ինչն ինչոց է… Ուզում եմ ասել, ես իրավասու չեմ նման հարցերում, ― ասաց ալեհերը։ ― Միայն թե բանն այն է, գրո՜ղը տանի, որ դու չես փորձում հիմնավոր մի բան անել, որպեսզի…
  
― Մենք համապատասխան զույգ չենք։ Ու վերջ։ Ամեն ինչ շատ պարզ է։ Մենք իրար չենք սազում, գրո՛ղը տանի։ Դու գիտե՞ս, թե նրան ինչ է պետք։ Նրան պետք է քչախոս ու մարմնեղ որևէ անասուն, որ ուզած ժամանակ մոտենա, սառնասրտորեն մի լավ մշակի… հետո էլ գնա ու հանգիստ խղճով թերթ կարդա։ Ա՛յ, թե ինչ է նրան պետք։ Իսկ ես, գրո՛ղը տանի, շատ թույլ եմ նրա համար։ Ես դա նախքան ամուսնանալն էլ գիտեի… Աստված վկա, գիտեի։  Բայց դու շատ խորամանկ սատանա դուրս եկար, այդպես էլ չամուսնացար։ Իսկ այդ ամունացողները… անուրջների մեջ ընկած մտածում են, թե որքան երջանիկ են լինելու, երբ ամուսնանան։ Իսկ ես ձեռք եմ քաշել։ Ձեռք եմ քաշել ամեն տեսակ պատրանքներից ու անուրջներից։ Ես թույլ մարդ եմ։ Այդ է բոլորը։
 
Տող 192. Տող 192.
 
― Չէ՛, թույլ եմ։ Ես, իհարկե, թույլ մարդ եմ։ Ես շատ լավ գիտեմ, որ թույլ մարդ եմ, գրո՛ղը տանի։ Եթե թույլ չլինեի, ի՞նչ ես կարծում, կհանդուրժե՞ի, որ ամեն ինչ այսպես տակնուվրա… Ա՜հ, խոսելն անիմաստ է։ Իհարկե թույլ եմ… Բայց դե այս գիշեր քեզ լրիվ արթուն պահեցի։ Գրո՛ղը տանի, ինչո՞ւ լսափողը չես կախում։ Լուրջ եմ ասում։ Կախիր լսափողը և վերջ։  
 
― Ես ոչ մի նման մտադություն էլ չունեմ, Արթո՛ւր։ Ես կցանկանայի օգնել քեզ, եթե ուժերիցս վեր չէ, ― ասաց ալեհերը։ ― Բայց, իրականում, հենց դու ես քո ամենավատ…
+
― Ես ոչ մի նման մտադրություն էլ չունեմ, Արթո՛ւր։ Ես կցանկանայի օգնել քեզ, եթե ուժերիցս վեր չէ, ― ասաց ալեհերը։ ― Բայց, իրականում, հենց դու ես քո ամենավատ…
  
― Նա ինձ չի հարգում։ Տե՜ր աստված, նա ինձ չի էլ սիրում։ Ի վերջո, ըստ էության ես էլ նրան այլևս չեմ սիրում։ Ինքս էլ հաստատ չգիտեմ, գրո՛ղը տանի։ Ամեն անգամ, երբ վերջնականապես վճռում եմ հաշիվներս փակել, պարզվում է, որ այս ֊ այս առիթով ճաշի ենք հրավիրված, և նրան պետք աշխատանքից հետո հանդիպեմ ինչ ֊ որ տեղ , ու նա մոտենում է ինձ այդ անիծված սպիտակ ձեռնոցները հագած, մեկ էլ չգիտեմ, թե ինչ… Կամ էլ սկսում եմ վերհիշել, թե ինչպես առաջին անգամ քշեցինք֊գնացինք Նյու Հեյվեն<ref><i>Նյու Հեյվեն</i>— քաղաք ԱՄՆ֊ի Կոնեկտիկուտ նահանգում։</ref>, պրիստոնյան մրցումներին։ Հետո էլ… հենց նոր էինք դուրս եկել ճանապարհի ծառապատ հատվածից, երբ ավտոդողը ծակվեց, իսկ դրսում դժոխային ցուրտ էր, ու մինչ ես այդ անիծվածն էի ամրացնում, նա ինձ լուսավորում էր գրպանի լապտերով… Հասկանո՞ւմ ես։ Կամ էլ վերհիշում եմ այն… գրո՛ղը տանի, ամոթից կարմրում եմ…այն երիցս անիծյալ բանաստեղծությունը, որ նվիրել էի նրան մեր առաջին հանդիպման ժամանակ.
+
― Նա ինձ չի հարգում։ Տե՜ր աստված, նա ինձ չի էլ սիրում։ Ի վերջո, ըստ էության ես էլ նրան այլևս չեմ սիրում։ Ինքս էլ հաստատ չգիտեմ, գրո՛ղը տանի։ Ամեն անգամ, երբ վերջնականապես վճռում եմ հաշիվներս փակել, պարզվում է, որ այս֊այս առիթով ճաշի ենք հրավիրված, և նրան պետք աշխատանքից հետո հանդիպեմ ինչ֊որ տեղ , ու նա մոտենում է ինձ այդ անիծված սպիտակ ձեռնոցները հագած, մեկ էլ չգիտեմ, թե ինչ… Կամ էլ սկսում եմ վերհիշել, թե ինչպես առաջին անգամ քշեցինք֊գնացինք Նյու Հեյվեն<ref><i>Նյու Հեյվեն</i>— քաղաք ԱՄՆ֊ի Կոնեկտիկուտ նահանգում։</ref>, պրիստոնյան մրցումներին։ Հետո էլ… հենց նոր էինք դուրս եկել ճանապարհի ծառապատ հատվածից, երբ ավտոդողը ծակվեց, իսկ դրսում դժոխային ցուրտ էր, ու մինչ ես այդ անիծվածն էի ամրացնում, նա ինձ լուսավորում էր գրպանի լապտերով… Հասկանո՞ւմ ես։ Կամ էլ վերհիշում եմ այն… գրո՛ղը տանի, ամոթից կարմրում եմ…այն երիցս անիծյալ բանաստեղծությունը, որ նվիրել էի նրան մեր առաջին հանդիպման ժամանակ.
  
       «Վարդի բույրի պես նուրբ ու հիասքանչ
 
       «Վարդի բույրի պես նուրբ ու հիասքանչ
Տող 249. Տող 249.
 
Ալեհերը մոխրամանից վերցրեց սիգարետը, ավելի ճիշտ, լրիվ ու կիսատ ծխած սիգարետների կույտից ընտրեց իրենը և ագահորեն ներս քաշեց ծուխը։
 
Ալեհերը մոխրամանից վերցրեց սիգարետը, ավելի ճիշտ, լրիվ ու կիսատ ծխած սիգարետների կույտից ընտրեց իրենը և ագահորեն ներս քաշեց ծուխը։
  
― Նա ուզում էր այստեղ գալ, որ մի ֊ մի բաժակ խմեինք։
+
― Նա ուզում էր այստեղ գալ, որ մի֊մի բաժակ խմեինք։
  
― Աստվա՛ծ իմ։ Դու ի՞նչ ասացիր, ― հարցրեց կինը։
 
― Աստվա՛ծ իմ։ Դու ի՞նչ ասացիր, ― հարցրեց կինը։
Տող 257. Տող 257.
 
Նա հանգցրեց սիգարետը։
 
Նա հանգցրեց սիգարետը։
  
― Դու քեզ հրաշալի պահեցիր։ Ուղղակի անթերի, ― ասաց կինը՝ զննելով տղամարդու դեմքը ։ ― Աստվա՛ծ իմ, ինչ ստո՜րն եմ ես։   
+
― Դու քեզ հրաշալի պահեցիր։ Ուղղակի անթերի, ― ասաց կինը՝ զննելով տղամարդու դեմքը։ ― Աստվա՛ծ իմ, ինչ ստո՜րն եմ ես։   
  
― Ա՛յ քեզ պատմություն, ― ասաց ալեհերը։ ― Իսկապե՞ս հրաշալի պահեցի ինձ։  
 
― Ա՛յ քեզ պատմություն, ― ասաց ալեհերը։ ― Իսկապե՞ս հրաշալի պահեցի ինձ։  
Տող 289. Տող 289.
 
― Ո՛չ, ո՛չ, ես պարզապես… ո՛չ, ո՛չ, ― ասաց ալեհերը՝ ձեռքը չհեռացնելով աչքերից։ Նա մաքրեց կոկորդը։
 
― Ո՛չ, ո՛չ, ես պարզապես… ո՛չ, ո՛չ, ― ասաց ալեհերը՝ ձեռքը չհեռացնելով աչքերից։ Նա մաքրեց կոկորդը։
  
― Ի՞նչ էի ասում։ Հա՛։ Հավանաբար այսպես է եղել։ Այդ Լեոնան մի քիչ նեխել է, հետո մի հիստերիկ լաց ու կոծ դրել, Բոբն էլ խնդրել է Ջոաննային միասին մի տեղ գնալ, մի երկու բաժակ կոնծել ու եղած- չեղածը մոռանալ։ Բայց խելքս բան չի կտրում։ Դու ավելի լավ կհասկանաս… Ինձ համար շա՜տ է բարդ։ կարծես մի աղջամուղջ լիներ այս ամենը։ Ինչևէ, նա արդեն տանն է։ Աստված վկա, այս ամենի պատճառը Նյու Յորքն է։ Գրողը տանի, մտածում եմ, եթե ամեն ինչ խաղաղ ընթանա, լավ կլինի գնանք մի հանգիստ տեղ, ասենք Կոնեկտիկուտում<ref><i>Կոնեկտիկուտ</i>— ԱՄՆ֊ի հյուսիս֊արևելյան նահանգներից․ վարչական կենտրոնը Հարթֆորդ քաղաքն է։</ref>, տուն վարձենք, ոչ շատ հեռու, իհարկե, բայց մի այնպիսի տեղ, որ հնարավոր լինի մարդավարի ապրել։ Հասկանո՞ւմ ես, նա գժվում է թփերի, ծաղիկների ու ընդհանրապես ամեն տեսակի բույսերի համար։ Նա, հավանաբար, ուրախությունից խելքը թռցնի, եթե մի սեփական պարտեզ ունենա։ Հասկանո՞ւմ ես, թե ինչ եմ ուզում ասել։ Մյուս կողմից էլ Նյու Յորքում մեր ունեցած ծանոթները, բացի քեզնից, իհարկե, կարծես հոգեկան հիվանդներ լինեն։ Դրանից, ուշ թե շուտ, նորմալ մարդն էլ կխելագարվի։
+
― Ի՞նչ էի ասում։ Հա՛։ Հավանաբար այսպես է եղել։ Այդ Լեոնան մի քիչ նեխել է, հետո մի հիստերիկ լաց ու կոծ դրել, Բոբն էլ խնդրել է Ջոաննային միասին մի տեղ գնալ, մի երկու բաժակ կոնծել ու եղած-չեղածը մոռանալ։ Բայց խելքս բան չի կտրում։ Դու ավելի լավ կհասկանաս… Ինձ համար շա՜տ է բարդ։ կարծես մի աղջամուղջ լիներ այս ամենը։ Ինչևէ, նա արդեն տանն է։ Աստված վկա, այս ամենի պատճառը Նյու Յորքն է։ Գրողը տանի, մտածում եմ, եթե ամեն ինչ խաղաղ ընթանա, լավ կլինի գնանք մի հանգիստ տեղ, ասենք Կոնեկտիկուտում<ref><i>Կոնեկտիկուտ</i>— ԱՄՆ֊ի հյուսիս֊արևելյան նահանգներից․ վարչական կենտրոնը Հարթֆորդ քաղաքն է։</ref>, տուն վարձենք, ոչ շատ հեռու, իհարկե, բայց մի այնպիսի տեղ, որ հնարավոր լինի մարդավարի ապրել։ Հասկանո՞ւմ ես, նա գժվում է թփերի, ծաղիկների ու ընդհանրապես ամեն տեսակի բույսերի համար։ Նա, հավանաբար, ուրախությունից խելքը թռցնի, եթե մի սեփական պարտեզ ունենա։ Հասկանո՞ւմ ես, թե ինչ եմ ուզում ասել։ Մյուս կողմից էլ Նյու Յորքում մեր ունեցած ծանոթները, բացի քեզնից, իհարկե, կարծես հոգեկան հիվանդներ լինեն։ Դրանից, ուշ թե շուտ, նորմալ մարդն էլ կխելագարվի։
  
Ալեհերը ձայն չհանեց։ Նրա աչքերը դեռ սեղմ փակված էին ձախ ձեռքի ափի տակ։
 
Ալեհերը ձայն չհանեց։ Նրա աչքերը դեռ սեղմ փակված էին ձախ ձեռքի ափի տակ։
Տող 297. Տող 297.
 
―  Եթե դեմ չես, Արթո՛ւր, ես կփորձեմ…
 
―  Եթե դեմ չես, Արթո՛ւր, ես կփորձեմ…
  
― Միայն չկարծես, թե քեզ նորից զանգահարեցի, որովհետև անհանգստանում եմ իմ այդ հիմար աշխատանքիկամ էլ որևէ այլ բանի համար։ Ամենևի՛ն։ Այսինքն, ճիշտն ասած, գրողը տանի, մի քիչ անհանգստանում եմ։ Պարզապես մտածեցի, որ եթե կարողանամ առանց պատեպատ ընկնելու հանգստացնել Շեֆին, ապա, գրողը տանի, այնքան էլ հիմար…
+
― Միայն չկարծես, թե քեզ նորից զանգահարեցի, որովհետև անհանգստանում եմ իմ այդ հիմար աշխատանքի կամ էլ որևէ այլ բանի համար։ Ամենևի՛ն։ Այսինքն, ճիշտն ասած, գրողը տանի, մի քիչ անհանգստանում եմ։ Պարզապես մտածեցի, որ եթե կարողանամ առանց պատեպատ ընկնելու հանգստացնել Շեֆին, ապա, գրողը տանի, այնքան էլ հիմար…
  
― Լսի՛ր, Արթո՛ւր, ― ընդհատեց ալեհերը՝ ձեռքը հեռացնելով դեմքից, ― հանկարծակի գլուխս մի ահավոր ցավ բռնեց։ Չգիտեմ էլ, թե ինչ պատճառով։ Դեմ չե՞ս, եթե հիմա վերջ տանք։ Կխոսենք առավոտյան… լա՞վ։
 
― Լսի՛ր, Արթո՛ւր, ― ընդհատեց ալեհերը՝ ձեռքը հեռացնելով դեմքից, ― հանկարծակի գլուխս մի ահավոր ցավ բռնեց։ Չգիտեմ էլ, թե ինչ պատճառով։ Դեմ չե՞ս, եթե հիմա վերջ տանք։ Կխոսենք առավոտյան… լա՞վ։
Տող 303. Տող 303.
 
Մի րոպե էլ լսեց խոսակցին ու դրեց լսափողը։
 
Մի րոպե էլ լսեց խոսակցին ու դրեց լսափողը։
  
Կինն անմիջապես ինչ ֊ որ բան հարցրեց, բայց ալեհերը չպատասխանեց։ Մոխրամանից վերցրեց նրա ծխացող սիգարետը և հենց այն է, ուզում էր մոտեցնել շուրթերին, երբ այն ընկավ ձեռքից։ Կինը փորձեց օգնել՝ սիգարետը գտնելու, հանկարծ ու մի բան վառվեր, բայց տղամարդն ասաց, որ տեղից չշարժվի, և կինը ետ քաշեց ձեռքը։
+
Կինն անմիջապես ինչ֊որ բան հարցրեց, բայց ալեհերը չպատասխանեց։ Մոխրամանից վերցրեց նրա ծխացող սիգարետը և հենց այն է, ուզում էր մոտեցնել շուրթերին, երբ այն ընկավ ձեռքից։ Կինը փորձեց օգնել՝ սիգարետը գտնելու, հանկարծ ու մի բան վառվեր, բայց տղամարդն ասաց, որ տեղից չշարժվի, և կինը ետ քաշեց ձեռքը։

Ընթացիկ տարբերակը 22:47, 21 Հունվարի 2016-ի դրությամբ

Դյութիչ շուրթերն այդ, աչքերը կանաչ…

հեղինակ՝ Ջերոմ Սելինջեր
թարգմանիչ՝ Ա․ Առաքելյան
աղբյուր՝ «XXրդ դարի արտասահմանյան արձակ»_(1_հատոր)

Երբ հեռախոսի զանգը հնչեց, ալեհեր տղամարդը, քիչ թե շատ, բայց որոշակիորեն անհարգալից ձևով, հարցրեց երիտասարդ կնոջը, թե արդյոք չէ՞ր վերցնի լսափողը իր փոխարեն։ Կինը լսեց նրա ձայնը, սակայն թվաց, թե այն հեռվից է գալիս ու նայեց դեպի տղամարդը` մի աչքը, որը լույսի կողմն էր, սեղմ փակված, իսկ բաց աչքը շատ, թերևս անբնականորեն, մեծ և կապույտ, այնպիսին, որ համարյա դառնում էր մանուշակագույն։ Ալեհեր տղամարդն ասաց, որ արագացնի, և կինը պարզապես հապճեպորեն բարձրացավ ու հենվեց աջ արմունկին. այդ շարժումը բավականին կոկիկ ստացվեց։ Այնուհետև ձախ ձեռքով ճակատի վրայից ետ գցեց մազերն ու ասաց.

― Տե՛ր իմ աստված, դե ի՞նչ կա որ։ Իսկ դու…

Ալեհերն ասաց, որ իր կարծիքով զարհուրելի ոչ մի բան էլ չի պատահի, եթե նույնիսկ չվերցնի լսափողը և իր ձախ ձեռքը սահեցրեց կնոջ թևի տակով, արմունկից վերև, որի վրա հենված էր, մատներն առաջ խաղացնելով ու դրանց համար տեղ բացելով թևի ու կրծքավանդակի տաքուկ մասերում։ Աջ ձեռքով հասավ հեռախոսին։ Լսափողը վերցնելու համար ստիպված էր փոքր-ինչ բարձրանալ և այդ անելիս գլխի ետևի մասով դիպավ լուսամփոփի անկյունին։ Այդ ակնթարթին լույսը մի առանձնակի պայծառ փայլ նետեց նրա ալեխառն, առավելապես սպիտակ մազերին։ Եվ, չնայած այդ պահին նրա մազերը խառնված էին, ակնառու էր, որ վերջերս էին հարդարված եղել կամ առնվազն խնամքի արժանացել։ Նրա ծոծրակի ու քունքի մազերը հարկ եղածի չափ կարճ էին կտրված, բայց կողքերի ու գագաթի մազերը երկար էին, և այդ կտրվածքը նրան մի տեսակ «ազնվատոհմիկ» տեսք էր հաղորդում։

― Լսո՛ւմ եմ, ― արձագանքող ձայնով ասաց ալեհերը։

Երիտասարդ կինը, արմունկին հենված, տղամարդուն էր նայում։ Նրա աչքերը ո՛չ տագնապ էին արտահայտում, ո՛չ մտայնություն. Պարզապես լայն բացված էին, կարծես, միայն ցույց տալու համար, թե որքան մեծ ու գունեղ են այդ աչքերը։

Լսափողում լսվեց տղամարդու խուլ, թերևս, նաև տհաճ, ինչ-որ առիթով հուզված մի ձայն.

― Լի՞։ Արթնացրի՞ քեզ։

Ալեհերը մի թռուցիկ հայացք նետեց դեպի ձախ` կնոջ վրա։

― Ո՞վ է,― հարցրեց նա։ ― Դո՞ւ ես, Արթո՛ւր։

― Հա՛, հա՛, ես եմ։ Արթնացրի՞ քեզ։

― Ո՛չ։ Անկողնում պառկած կարդում էի։ Ի՞նչ է, բա՞ն է պատահել։

― Երդվո՞ւմ ես։ Դու իսկապես քնած չէ՞իր։

― Ո՛չ, ո՛չ, ամենևին, ― պատասխանեց ալեհերը։ ― Ես, փաստորեն, օրվա մեջ միջին հաշվով մի չորս ժամ եմ քնում…

― Գիտե՞ս ինչի համար եմ քեզ զանգահարել, Լի՛։ Դու պատահաբար չե՞ս նկատել, թե երբ է մեկնել Ջոաննան։ Դու չե՞ս նկատել, միգուցե նա Էլլենբոգենների հե՞տ է մեկնել։ Հը՞, չե՞ս նկատել։

Ալեհերը նորից ձախ նայեց, բայց ոչ թե կնոջը, որը իռլանդացի երիտասարդ ոստիկանի նման աչքերը չէր հեռացնում իրենից, այլ բարձր, անորոշ մի կետի։

― Ո՛չ, Արթո՛ւր, չեմ նկատել,― ասաց նա` աչքերը հառած սենյակի խավար ու հեռավոր անկյունին, որտեղ պատը միանում էր առաստաղին։ ― Մի՞թե նա քեզ հետ չի մեկնել։

― Ո՛չ, աստված վկա, ո՛չ։ Ուրեմն դու չե՞ս տեսել, թե երբ է մեկնել։

― Դե, ասացի` ո՛չ, Արթո՛ւր, չեմ տեսել, ― պատասխանեց ալեհերը։ ― Գրո՛ղը տանի, փաստորեն ես այս երեկո ընդհանրապես ոչ մի բան չեմ տեսել։ Հենց նոր էի ներս մտել, երբ մի տխմար, սատանան գիտի` ով էր, ֆրանսիացի, թե ավստրիացի, կպավ ինձնից։ Այդ գարշելի օտարերկրացիները, աչքերը չռած, առիթ են փնտրում իրավաբանից ձրի խորհուրդներ պոկելու համար։ Բայց դու ինչո՞ւ ես հարցնում։ Ի՞նչ է, Ջոաննան անհետացե՞լ է։

― Էհ, գրո՛ղը տանի, ո՞վ գիտի։ Ես չգիտեմ։ Դե գիտես նրան էլի, երբ մի քիչ լակում է, էլ բռնողը չես։ Չգիտեմ։ Իսկ նա կարող է պարզապես…

― Դու զանգահարե՞լ ես Էլլենբոգեններին, ― հարցրեց ալեհերը։

― Հա՛։ Նրանք տանը չեն։ Չգիտեմ։ Գրո՛ղը տանի, ես նույնիսկ համոզված էլ չեմ, որ նրանց հետ է մեկնել։ Միայն մի բան գիտեմ, գրո՛ղը տանի։ Ես միայն մի բան գիտեմ։ Հերիք է, հոգիս բերանովս դուրս է գալիս։ Այո՛, հերիք է։ Վճռել եմ։ Հի՜նգ տարի՜։ Գրո՜ղը տանի…

― Դե լավ, լա՜վ, սրտիդ այդքան մոտ մի՛ ընդունիր։ Արթո՛ւր, ― պատասխանեց ալեհերը։ ― Առաջին հերթին, ես գիտեմ այդ Էլլենբոգեններին։ Երևի նրանք մի տաքսի են վերցրել ու մի երկու ժամով քաղաքից դուրս գնացել։ Հավանաբար, ուր որ է, երեքն էլ…

― Այնպիսի զգացում ունեմ, որ Ջոաննան խոհանոցում մի տականքի է կպել ու պոկ չի գալիս։ Պարզապես այդպիսի զգացում ունեմ։ Նա միշտ այդպես կախվում է մի ինչ֊որ վիժվածքի վզից, երբ մի քանի բաժակ լակում է։ Այլևս չե՛մ կարող։ Աստծով եմ երդվում, որ այս անգամ վճիռս չեմ փոխի։ Գրո՜ղը տանի, ամբողջ հինգ…

― Դու այդ որտեղի՞ց ես խոսում, Արթո՛ւր, ― հարցրեց ալեհերը, ― տնի՞ց։

― Հա՛, տնից։ Իմ տո՛ւնը։ Իմ երջանկության դղյա՛կը։ Գրողի ծո՛ցը…

― Լա՛վ, լա՛վ, փորձիր այդքան մոտ… բայց դու հարբա՞ծ ես, ի՞նչ է։

― Չգիտեմ, գրողը տանի, ես ոչինչ չգիտեմ։

― Դե լավ, լսիր, թե ինչ եմ ասում։ Մի հուզվիր։ Քեզ պարզապես հանգիստ պահիր, ― ասաց ալեհերը։ ― Բայց չէ՞ որ դու գիտես այդ Էլլենբոգեններին։ Ի՞նչ պետք է պատահած լինի։ Երևի նրանք ուշացել են վերջին գնացքից։ Երևի, ուր որ է, երեքն էլ սրամտություն ու խենթություն անելով ներս կմտնեն…

― Նրանք արդեն եկել են։

― Որտեղի՞ց իմացար։

― Նրանց դայակից։ Գրողը տանի, մենք մի շատ հաճելի խոսակցություն ունեցանք։ Ես ու այդ աղջիկը դժոխքում էլ մտերմություն կանենք։ Մենք իսկական բարեկամներ ենք։

― Շատ լավ։ Հավատում եմ։ Ի՞նչ կա որ։ Իսկ միգուցե փորձեիր սպասել ու մի քիչ էլ հանգստանա՞լ, ― ասաց ալեհերը։ ― Կարծում եմ, որ հիմա երեքն էլ վալս պարելով ներս կմտնեն։ Հավատա ինձ։ Դու գիտես Լեոնային։ Բայց ես չեմ հասկանում, թե դա ի՞նչ բան է, գրողը տանի. Նրանց բոլորին էլ մի ինչ֊որ դիվային զվարթություն ու անհոգություն է համակում, երբ միասին ընկնում են Նյու Յորք։ Դու հո լա՜վ գիտես դա։

― Հա՛, գիտե՜մ, գիտեմ։ Բայց ես ոչինչ էլ չգիտեմ…

― Ախր գիտես, ինչպես՝ չէ։ Ապա մի քիչ շարժիր ուղեղդ։ Այդ երկուսը երևի բռնի կերպով են Ջոաննային տարել…

― Լսի՛ր։ Ոչ ոք երբեք ստիպված չի եղել նրան բռնի կերպով որևէ տեղ տանել։ Ի՞նչ ես աչքերիս թոզ փչում։

― Քո աչքերին ոչ ոք թոզ չի փչում, Արթո՛ւր, ― հանգիստ ասաց ալեհերը։

― Գիտե՛մ, գիտե՜մ, ների՛ր։ Գրողը տանի, խենթանում եմ։ Բայց դու ճի՞շտ ես ասում, ես քեզ, իսկապես, չարթնացրի՞։

― Եթե արթնացրած լինեիր, կասեի, ― պատասխանեց ալեհերը։

Մտազբաղ՝ նա դուրս քաշեց ձախ ձեռքը կնոջ տաքուկ թևի տակից։

― Լսի՛ր, Արթո՛ւր։ Քեզ մի լավ խորհուրդ կտամ, ― ասաց նա և երկու մատով բռնեց հաղորդալարը՝ անմիջապես խոսափողի տակից։ ― Այժմ լսի՛ր, թե ինչ եմ ասում։ Դու ուզո՞ւմ ես մի խորհուրդ լսել ինձնից, չէ՞։

― Հա՛։ Չէ՜, չգիտեմ։ Բայց գրո՛ղը տանի, ես չեմ թողնում, որ քնես։ Եվ ինչու ես ուղղակի չեմ կտրում իմ…

― Ինձ լսի՛ր մի րոպե, ― ասաց ալեհերը, ― նախ, լուրջ բան եմ ասում, հենց հիմա անկողին մտի՛ր ու հանգստացի՛ր։ Մի բաժակ թունդ բանով էլ կոկորդդ թրջիր, որ լավ քնես ու մտիր…

― Մի բաժա՞կ։ Ի՞նչ է, ձե՞ռ ես առնում։ Այս վերջին երկու ժամում, գրողը տանի, երևի արդեն մի լիտր կոնծել եմ։ Մի բաժա՜կ։ Գլուխս այնպես տաք է, որ հազիվ կարողանամ…

― Լա՛վ, շատ լա՛վ, ուրեմն անկողին մտիր, ― ասաց ալեհերը, ― և հանգստացիր։ Լսո՞ւմ ես, թե ինչ եմ ասում։ Դե ի՞նչ իմաստ ունի, վերջապես, որ նստել ու տանջվում ես։

― Պարզ է։ Ես չէի էլ մտահոգվի, երդվում եմ, բայց դե նրան վստահել չի լինի։ Աստծով եմ երդվում։ Աստված վկա, նրան չի կարելի վստահել։ Հերի՛ք է միայն աչքդ թեքես և… չգիտեմ էլ, թե ինչ ասեմ։ Ա՜հ, իսկապես, ի՞նչ իմաստ ունի։ Գրո՛ղը տանի, խենթանալու բան է։

― Դե լա՜վ։ Փորձիր մոռանալ։ Շատ ես հուզվում։ Լսիր, դու կարո՞ղ ես կյանքումդ ինձ մի լավություն անել։ Գլխիցդ հանիր այդ մտքերը, ― ասաց ալեհերը։ ― Ախր դու էլ լավ հասկանում ես, դու… ազնիվ խոսք… չնչին լուն մի մեծ ուղտ ես դարձնում…

― Ասո՜ւմ ես։ Իսկ դու գիտե՞ս, թե ես ինչ եմ անում։ Գիտե՞ս։ Ես նույնիսկ ամաչում եմ ասել, թե ինչ եմ անում համարյա ամեն երեկո, երբ տուն եմ մտնում։ Ուզո՞ւմ ես ասեմ։

― Լսի՛ր, Արթո՛ւր, ― այդ ամենը…

― Մի վայրկյան… ես կասեմ քեզ, գրո՛ղի ծոցը այդ ամենը։ Հազիվ եմ զսպում ինձ, որ չբացեմ այդ անիծված պահարանների դռները, ա՛յ, երդվում եմ։ Ամեն երեկո, երբ տուն եմ գալիս, համարյա տագնապով սպասում եմ, որ այս ու այն կողմից ամեն տեսակի շան որդիներ են դուրս գալու… Վերելակավարներ։ Ցրիչներ։ Ոստիկաններ…

― Դե լավ, լավ, Արթո՛ւր։ Եկ ողբերգություն չսարքենք, ― ասաց ալեհերը։ Նա կտրուկ մի հայացք գցեց դեպի աջ, իր սիգարետին, որն ուղիղ մեջտեղով դրված էր մոխրամանի եզրին։ Այն վաղուց արդեն հանգել էր։

― Նախ, ― շարունակեց նա, ― արդեն քանի, քանի անգամ ասացի քեզ, որ հենց այստեղ էլ քո ամենամեծ սխալն ես կատարում։ Հասկանո՞ւմ ես, թե ինչ ես անում։ Դու ջանք ու եռանդ չես խնայում դիտմամբ քեզ տանջելու։ Եվ, փաստորեն, ինքդ ես Ջոաննային ներշնչում…, ― նա լրիվ չարտահայտեց իր միտքը։ ― Եվ այն էլ պետք է ասեմ, որ քո բախտը շատ է բերել։ Նա մի սքանչելի աղջնակ է։ Եվ դու նրան բացարձակապես չես հաճոյախոսում իր նուրբ ճաշակի… կամ էլ հենց խելքի համար, և, աստված վկա, այդ պատճառով էլ…

― Խե՞լք։ Ի՞նչ է, ծաղրո՞ւմ ես։ Գրո՛ղը տանի, նրան խելք որտեղի՞ց։ Նա պարզապես անասուն է։

Ալեհերը, լայնացնելով ռունգերը, շատ խորը շունչ քաշեց։

― Բոլորս էլ անասուններ ենք, ― ասաց նա։ ― Մեր էությամբ բոլորս էլ անասուններ ենք։

― Այդ մեկը չեղա՜վ, գրո՛ղը տանի։ Ես անասուն չեմ։ Հնարավոր է, որ ես հիմար եմ, քսաներորդ դարի փչացած մի շան որդի, բայց ես բնավ էլ անասուն չե՛մ։ Այդ մեկը չասե՜ս։ Ես անասուն չե՛մ։

― Լսի՛ր, Արթո՛ւր։ Մենք այդպես ոչ մի բանի…

― Խելքի՜ց է խոսում։ Տե՛ր աստված։ Այդ ի՜նչ ծիծաղելի բաներ ես ասում։ Ինքն էլ է կարծում, թե շատ խելոք է։ Ա՛յ թե ինչն է ինձ ծիծաղեցնում։ Թերթերում միայն թատրոնին նվիրված էջն է կարդում, մինչև կուրանալը հեռուստացույց է նայում և կարծում է, թե մեծ խելքի տեր է։ Իսկ դու գիտե՞ս, թե ես ում հետ եմ ամուսնացել։ Դու այն ասա, ուզո՞ւմ ես իմանալ, թե ով է իմ կինը։ Նա մեր ժամանակի մեծագույն դերասանուհին է, գրողը, հոգեբույժը, ամբողջ Նյու Յորքում միակ հանճարը։ Բայց նա դեռևս իրեն չի դրսևորել, նրա տեղը դեռ չգիտեն, նրան դեռ արժանավայել չեն գնահատել։ Դու չգիտեիր, չէ՞։ Գրողը տանի, քիչ է մնում ծիծաղից մեռնեմ։ Կոլումբիայի համալսարանի[1] կատարելագործման կուրսերից ելած Տիկին Բովարի[2]։ Տիկին…

― Ո՞վ, ― հուզված ձայնով հարցրեց ալեհերը։

― Հեռուստատեսությամբ քննադատական հաղորդումներ լսող տիկին Բովարին։ Աստվա՛ծ իմ, միայն իմանայիր, թե ինչպես է…

― Դե լավ, լավ։ Հասկացիր, վերջապես, որ այս ձևով ոչ մի բանի չենք հասնի, ― ասաց ալեհերը։ Նա շրջվեց դեպի կինը և երկու մատը մոտեցնելով բերանին, նշան արեց, որ սիգարետ է ուզում։ ― Նախ, ― շարունակեց ալեհերը, ― դու շատ խելոք մարդ ես, բայց դե ի՞նչ օգուտ, որ մի կոպեկի տակտ չունես։ ― Նա ուղղեց իր մեջքը, այնպես, որ կինը կարողանար հասնել սիգարետին։ ― Հավատա ինձ։Դա մեծ հետք թողնում քո անձնական կյանքի, քո…

― Խե՜լք։ Աստվա՛ծ վկա, դու ինձ կսպանես։ Տե՜ր իմ։ Իսկ դու երբևէ լսե՞լ ես, թե նա ինչպես է նկարագրում որևէ մեկին։ Նկատի ունեմ տղամարդու։ Թե բան ու գործ չունենաս, ինձ մի լավություն արա, խնդրիր նրան, որ նկարագրի որևէ մեկին։ Աչքովն ընկած յուրաքանչյուր տղամարդու մասին կասի՝ «անչափ գրավիչ է», թեկուզև զառամյալ մի ծերուկ լինի, սրիկա, մի տձև ճարպագունդ…

― Դե լա՛վ, Արթո՛ւր, ― կտրուկ ասաց ալեհերը։ ― Ինչքան ժամանակ է, դոփում ենք նույն տեղում։ Այո, նույն տեղում։

Երիտասարդ կինը նրան մի սիգարետ տվեց։ Երկուսով էլ ծխեցին։

― Հա՛, լսիր, ի՞նչ եղավ այսօր, ― հարցրեց ալեհերը՝ քթանցներից ծուխը բաց թողնելով։

― Ի՞նչ։

― Ասում եմ, ի՞նչ եղավ այսօր, ― կրկնեց ալեհերը։ ― Դե, ո՞նց վերջացավ այն գործը։

― Օ՜հ, գրո՛ղը տանի։ Չգիտեմ։ Հիմար բան դուրս եկավ։ Մի երկու րոպեից պատրաստվում էի եզրափակման խոսք ասել, երբ հայցվորի փաստաբանը՝ Լիսբերգը, ներս խցկեց այդ տխմար աղախնին, և որպես իրեղեն ապացույց, սավանների մի մեծ կույտ… իսկ սավանները, գրո՛ղը տանի, ամբողջովին ծածկված էին փայտոջիլների հետքերով։

― Դե, հետո՞ ինչ եղավ։ Գործը գլուխ բերի՞ր, ― հարցրեց ալեհերը՝ ագահորեն ծուխը ներս քաշելով։

― Իսկ դու գիտե՞ս, թե ով էր դատավորը։ Այդ կնանման Վիտտերիոն։ Չեմ էլ հասկանում, գրո՛ղը տանի, թե այդ խրտվիլակն ի՞նչ ունի իմ դեմ։ Դեռ բերանս չբացած, հարձակվում է վրաս։ Այդպիսիների հետ խոսել չի լինում։ Անկարելի բան է։

Ալեհերը շրջեց գլուխը դեպի կինը՝ տեսնելու, թե ինչով է նա զբաղված։ Կինը բարձրացրել էր մոխրամանը և ուզում էր դնել իրենց մեջտեղում։

― Ուրեմն տանո՞ւլ տվեցիր։

― Հա՛։ Ինքս էի ուզում պատմել քեզ։ Այդ աղմուկ֊աղաղակի մեջ ուրիշ ոչ մի ելք չունեի։ Իսկ քո կարծիքով Շեֆը կատաղությունից պատեպա՞տ կընկնի։ Թյո՜ւ, պետքս էլ չի, բայց դե, բոլոր դեպքերում, ի՞նչ ես կարծում, շա՞տ կկատաղի։

Ալեհերը ձախ ձեռքով թափ տվեց իր սիգարետի մոխիրը, որը հենց նույն ձևով ընկավ մոխրամանի եզրին։

― Հաստատ չեմ կարող ասել, թե նա պատեպատ կընկնի, Արթո՛ւր, ― մեղմ ձայնով ասաց ալեհերը։ ― Համենայն դեպս, չեմ կարծում, թե դա նրան կզվարճացնի։ Դե, դու գիտես, թե ինչքան ժամանակ է, որ գործ ունենք այդ անիծված երեք հյուրանոցների հետ։ Հենց ինքը՝ այն պառավ Շենլին է սկսել ամբողջ…

― Գիտե՛մ, գիտե՛մ։ Շեֆն ամենաքիչը մի հիսուն անգամ արդեն պատմած կլինի։ Նման հետաքրքիր բաներ իմ ողջ կյանքում շատ քիչ եմ լսել։ Դե, մի խոսքով, այդ անիծյալ գործը գլուխ չբերի։ Բայց ես մեղավոր չէի։ Մի կողմից ամբողջ դատավարության ժամանակ խելառ Վիտտորիոն էր հոգիս հանում, մյուս կողմից էլ այդ ծալապակաս աղախինն էր սկսում փայտոջիլոտ սավանները այս ու այն կողմ…

― Ոչ ոք էլ չի ասում, թե դու մեղավոր ես, Արթո՛ւր, ― ասաց ալեհերը։ ― Դու ուզեցիր իմանալ, թե Շեֆը շա՞տ կկատաղի։ Ես էլ քեզ անկեղծորեն…

― Գիտե՛մ։ Գիտե՛մ, որ… Ոչինչ էլ չգիտեմ, գրո՛ղը տանի։ Ես, երևի, բոլոր դեպքերում վերադառնամ զինվորական ծառայության։ Այդ մասին ասե՞լ եմ քեզ։

Ալեհերը նորից շրջվեց դեպի կինը՝ հավանաբար ցույց տալու, թե ինչպիսի համբերատարություն, նույնիսկ ստոյիկյան տոկունություն է արտահայտում իր դեմքը։ Բայց կինը նրան չնայեց։ Նա ծնկի անզգույշ շարժումով շրջել էր մոխրամանը և այժմ մատներով արագ֊արագ մաքրում էր թափված մոխիրն ու լցնում ծխախոտի մնացորդների փոքրիկ կույտի վրա։ Կինը վեր նայեց շատ ավելի ուշ, քան պետք էր։

― Ո՛չ, չես ասել, Արթո՛ւր, ― պատասխանեց ալեհերը։

― Հա՛, հնարավոր է, որ վերադառնամ։ Բայց դեռևս չգիտեմ։ Դե, բնական է, չեմ ասում, թե գժվում եմ գնալու համար, և չեմ էլ գնա, եթե ուրիշ մի լավ բան գտնեմ։ Բայց կարող է այնպես պատահել, որ ուզած- չուզած գնամ։ Դեռևս չգիտեմ։ Գուցե պետք է հիշողությունից ջնջել ամեն ինչ։ Բայց եթե վերադարձնեն իմ փոքրիկ սաղավարտը, իմ մեծ, ընդարձակ գրասեղանը, մոծակներից պաշպանվելու իմ գեղեցիկ, լայն ցանցը, հնարավոր է, որ այնքան էլ…

― Լսիր, շատ կցանկանայի այդ գլխիդ մեջ մի քիչ խելք մտցնել։ Այ թե ինչ կցանկանայի, ― ասաց ալեհերը։ ― Դու, գրո՛ղը տանի… հո գիտեմ, որ լավ գլուխ ունես, բայց դե փոքր երեխայի նման հիմարություններ ես դուրս տալիս։ Ասում եմ ամենայն անկեղծությոմբ։ Մանր֊մունր բաները փոքր ձնագնդի նման գլորելով այնքան ես մեծացնում և ուռճացնում գլխումդ, որ հետո բացարձակապես անզոր ես լինում որևէ բան…

― Ես պետք է նրան թողած լինեի։ Դու դա գիտե՞ս։ Ես դեռ անցյալ ամռանը պետք է հաշիվներս փակած լինեի, երբ իսկապես փոքր ձնագունդը գլորելով…. Եվ գիտե՞ս, թե ինչու չթողեցի նրան։ Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչու։

― Իսեր աստծու, Արթո՛ւր։ Մենք իսկապես ջուր ենք ծեծում։

― Մի վայրկյան։ Թող ասեմ։ Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչու չհեռացա։ Ես քեզ ճիշտը կասեմ։ Որովհետև խղճացի նրան։ Դա է ողջ ճշմարտությունը։ Պա՞րզ է։ Ես խղճացի…

― Դե, ի՞նչ ասեմ։ Ես իրավասու չեմ նման բաների համար, ― ասաց ալեհերը։ ― Չնայած, ինձ թվում է, որ դու մի բան մոռանում ես։ Դու մոռանում ես, որ Ջոաննան հասուն կին է։ Չգիտեմ, ինձ թվում է…

― Հասուն կի՜ն։ Խելքի՛ արի։ Նա հասուն երեխա է։ Ի սե՜ր աստծու։ Լսի՛ր ապա։ Սափրվում եմ, ուշադիր լսիր, սափրվում եմ, մեկ էլ բնակարանի մյուս ծայրից, գրո՛ղը տանի, նրա խելքին փչում է ինձ կանչել։ Գնում եմ։ Կարող է բա՜ն է պատահել։ Հենց սափրվելու ընթացքում, փրփուրն էլ անիծված դեմքիս։ Ապա կռահիր, թե ինչ է ուզում։ Նա ուզում է հարցնել, թե իմ կարծիքով ինքը խելո՞ք է։ Աստված է վկա։ Սենտիմենտալ է նա, լուրջ եմ ասում։ Ես նրան նայում եմ, երբ միայն քնած է լինում։ Հավատա, գիտեմ, թե ինչ եմ ասում։

― Դե պարզ է, դու ավելի լավ կիմանաս, թե ինչն ինչոց է… Ուզում եմ ասել, ես իրավասու չեմ նման հարցերում, ― ասաց ալեհերը։ ― Միայն թե բանն այն է, գրո՜ղը տանի, որ դու չես փորձում հիմնավոր մի բան անել, որպեսզի…

― Մենք համապատասխան զույգ չենք։ Ու վերջ։ Ամեն ինչ շատ պարզ է։ Մենք իրար չենք սազում, գրո՛ղը տանի։ Դու գիտե՞ս, թե նրան ինչ է պետք։ Նրան պետք է քչախոս ու մարմնեղ որևէ անասուն, որ ուզած ժամանակ մոտենա, սառնասրտորեն մի լավ մշակի… հետո էլ գնա ու հանգիստ խղճով թերթ կարդա։ Ա՛յ, թե ինչ է նրան պետք։ Իսկ ես, գրո՛ղը տանի, շատ թույլ եմ նրա համար։ Ես դա նախքան ամուսնանալն էլ գիտեի… Աստված վկա, գիտեի։ Բայց դու շատ խորամանկ սատանա դուրս եկար, այդպես էլ չամուսնացար։ Իսկ այդ ամունացողները… անուրջների մեջ ընկած մտածում են, թե որքան երջանիկ են լինելու, երբ ամուսնանան։ Իսկ ես ձեռք եմ քաշել։ Ձեռք եմ քաշել ամեն տեսակ պատրանքներից ու անուրջներից։ Ես թույլ մարդ եմ։ Այդ է բոլորը։

― Դու թույլ մարդ չես։ Դու պարզապես չես փորձում ուղեղդ շարժել,― ասաց ալեհերը և կնոջ ձեռքից վերցրեց ծխացող սիգարետը։

― Չէ՛, թույլ եմ։ Ես, իհարկե, թույլ մարդ եմ։ Ես շատ լավ գիտեմ, որ թույլ մարդ եմ, գրո՛ղը տանի։ Եթե թույլ չլինեի, ի՞նչ ես կարծում, կհանդուրժե՞ի, որ ամեն ինչ այսպես տակնուվրա… Ա՜հ, խոսելն անիմաստ է։ Իհարկե թույլ եմ… Բայց դե այս գիշեր քեզ լրիվ արթուն պահեցի։ Գրո՛ղը տանի, ինչո՞ւ լսափողը չես կախում։ Լուրջ եմ ասում։ Կախիր լսափողը և վերջ։

― Ես ոչ մի նման մտադրություն էլ չունեմ, Արթո՛ւր։ Ես կցանկանայի օգնել քեզ, եթե ուժերիցս վեր չէ, ― ասաց ալեհերը։ ― Բայց, իրականում, հենց դու ես քո ամենավատ…

― Նա ինձ չի հարգում։ Տե՜ր աստված, նա ինձ չի էլ սիրում։ Ի վերջո, ըստ էության ես էլ նրան այլևս չեմ սիրում։ Ինքս էլ հաստատ չգիտեմ, գրո՛ղը տանի։ Ամեն անգամ, երբ վերջնականապես վճռում եմ հաշիվներս փակել, պարզվում է, որ այս֊այս առիթով ճաշի ենք հրավիրված, և նրան պետք աշխատանքից հետո հանդիպեմ ինչ֊որ տեղ , ու նա մոտենում է ինձ այդ անիծված սպիտակ ձեռնոցները հագած, մեկ էլ չգիտեմ, թե ինչ… Կամ էլ սկսում եմ վերհիշել, թե ինչպես առաջին անգամ քշեցինք֊գնացինք Նյու Հեյվեն[3], պրիստոնյան մրցումներին։ Հետո էլ… հենց նոր էինք դուրս եկել ճանապարհի ծառապատ հատվածից, երբ ավտոդողը ծակվեց, իսկ դրսում դժոխային ցուրտ էր, ու մինչ ես այդ անիծվածն էի ամրացնում, նա ինձ լուսավորում էր գրպանի լապտերով… Հասկանո՞ւմ ես։ Կամ էլ վերհիշում եմ այն… գրո՛ղը տանի, ամոթից կարմրում եմ…այն երիցս անիծյալ բանաստեղծությունը, որ նվիրել էի նրան մեր առաջին հանդիպման ժամանակ.

     «Վարդի բույրի պես նուրբ ու հիասքանչ
     Դյութիչ շուրթերն այդ, աչքերը կանաչ…»

Թյո՛ւ, գրողը տանի, իսկապես կարմրում եմ, բայց այդ տողերն ինձ նրան են հիշեցնում։ Նրա աչքերը կանաչ չեն… Նրա աչքերը կարծես ծովախեցիներ լինեն… ես դրանց… չգիտեմ, միևնույն է, այդ տողերն ինձ… Դե, այսպես խոսելուց ի՞նչ օգուտ։ Խենթանալու բան է։ Բայց դու ինձ մի նայիր, կախիր լսափողը, լուրջ եմ ասում։

Ալեհերը մաքրեց կոկորդը։

― Ասացի, որ նման մտադրություն չունեմ, Արթո՛ւր։ Միայն թե մի…

― Մի անգամ ինձ համար կոստյում էր գնել։ Իր փողերով։ Դրա մասին պատմե՞լ եմ։

― Ոչ, ես…

― Ուղղակի վեր էր կացել ու գնացել, որքան գիտեմ Թրիփլերի խանութը և կոստյում գնել։ Ինձ չէր ասել։ Ուզում եմ ասել, գրո՛ղը տանի, որ բնավորության լավ գծեր էլ ունի։ Եվ ի՞նչը ինձ շատ ուրախացրեց, որ այն ճիշտ վրայովս էր։ Միայն հարկ եղավ տաբատի ետևի մասից մի քիչ նեղացնել, մի քիչ էլ կարճացնել։ Իսկապես, նա բնավորության լավ գծեր էլ ունի։

Ալեհերը մի քիչ էլ լսեց իր խոսակցին ու հետո կտրուկ շրջվեց դեպի կինը։ Միայն մի ակնթարթային հայացք, և այդ էլ բավական եղավ, որ կինը հասկանար թե ինչ է կատարվում հաղորդալարի այն կողմում։

― Հիմա ինձ լսի՛ր, Արթո՛ւր։ Այդպես ոչ մի լավ բանի էլ չենք հասնի, ― ասաց ալեհերը։ ― Լուրջ եմ ասում, ոչ մի բանի։ Լսիր, ամենայն անկեղծությամբ եմ ասում։ Լավ կանես խելոք մանչուկի նման հանվես, տեղդ մտնես ու հանգստանաս։ Ջոաննան հավանաբար մի երկու րոպեից այդտեղ կլինի։ Դու չես ուզում, որ նա քեզ այդ վիճակում տեսնի, չէ՞։ Նրա հետ էլ երևի այդ սատանա Էլլենբոգենները հայտնվեն։ Ու ոչ էլ ուզում ես, որ նրանք քեզ այդ վիճակում տեսնեն, ճի՞շտ է։

Լռեց՝ պատասխանը լսելու համար։

― Դու ինձ չե՞ս լսում, Արթո՛ւր։

― Տե՛ր աստված, բայց ես քեզ չեմ թողնում, որ քնես։ Ինչ անում եմ, ես…

― Դու ինձ չես խանգարում, ― ասաց ալեհերը։ ― Նույնիսկ չարժե մտածել այդ մասին։ Ես արդեն ասացի քեզ, որ օրվա մեջ միջին հաշվով մի չորս ժամ եմ քնում։ Կարևորն այն է, բարեկամս, որ շատ կցանկանայի օգնել քեզ, եթե դա մարդկային ուժերից վեր չէ։

Լռեց։

― Արթո՞ւր, ի՞նչ եղար։

― Ոչինչ, հենց այնպես։ Լսիր, միևնույն է, չեմ թողնում քնես։ Ասում եմ, քեզ մոտ անցնեմ ու մի֊մի բաժակ կոնծենք։ Հը, չե՞ս առարկում։

Ալեհերը ուղղեց մեջքը և ազատ ձեռքի ափը դրեց գլխին։

― Ի՞նչ է, հենց հիմա՞։

― Հա՛, հիմա։ Իհարկե, եթե դեմ չես։ Մի րոպեից ավել չեմ մնա։ Պարզապես ուզում եմ որևէ տեղ գնալ… Ա՜հ, չգիտեմ։ Դե, հնարավո՞ր բան է։

― Ինչո՞ւ չէ, բայց կարծում եմ, որ ավելի լավ է տանը մնաս։ Արթո՛ւր, ― ասաց ալեհերը՝ գլխավերևից իջեցնելով ձեռքը։ ― Այսինքն՝ իմ դռները միշտ բաց են քո առաջ, խնդրե՜մ, միայն թե, անկեղծորեն, ավելի լավ կլինի տանը մնաս ու հանգստանաս։ Կարծում եմ, ուր որ է Ջոաննան վալս պարելով ներս կմտնի։ Հավատա ինձ, դու պետք է տանը մնաս։ Դու պետք է քո տեղում լինես, երբ նա գա։ Ճի՞շտ եմ ասում, թե՝ չէ։

― Երևի։ Չգիտեմ։ Աստվա՛ծ վկա, չգիտեմ։

― Իսկ ես գիտեմ։ Համոզված եմ, ― ասաց ալեհերը։ ― Լսիր, ինչո՞ւ չես ուզում հո՛պ, ցատկես անկողնուդ մեջ ու մի քիչ հանգստանաս, իսկ հետո, թե պետք լինի, նորից կզանգահարես։ Ուզոմ եմ ասել, եթե նորից խոսելու ցանկություն ունենաս։ Եվ մի հուզվիր։ Դա ամենակարևորն է։ Լսո՞ւմ ես։ Դե, ի՞նչ կասես։

― Լա՛վ։

Ալեհերը մի որոշ ժամանակ լսափողը պահեց ականջին, հետո իջեցրեց լծակին։

― Ի՞նչ էր ասում, ― անմիջապես հարցրեց երիտասարդ կինը։

Ալեհերը մոխրամանից վերցրեց սիգարետը, ավելի ճիշտ, լրիվ ու կիսատ ծխած սիգարետների կույտից ընտրեց իրենը և ագահորեն ներս քաշեց ծուխը։

― Նա ուզում էր այստեղ գալ, որ մի֊մի բաժակ խմեինք։

― Աստվա՛ծ իմ։ Դու ի՞նչ ասացիր, ― հարցրեց կինը։

― Ի՛նքդ լսեցիր, ― ասաց ալեհերը՝ նայելով կնոջը։ ― Դու շատ լավ լսեցիր, թե ինչ ասացի։

Նա հանգցրեց սիգարետը։

― Դու քեզ հրաշալի պահեցիր։ Ուղղակի անթերի, ― ասաց կինը՝ զննելով տղամարդու դեմքը։ ― Աստվա՛ծ իմ, ինչ ստո՜րն եմ ես։

― Ա՛յ քեզ պատմություն, ― ասաց ալեհերը։ ― Իսկապե՞ս հրաշալի պահեցի ինձ։

― Այո՛, իսկապես հրաշալի էիր, ― ասաց կինը։ ― Իսկ ես թուլացել եմ։ Ամբողջովին թուլացել եմ։ Տեսնո՞ւմ ես։

Ալեհերը նայեց կնոջը։

― Այո՜, իսկապես որ անելանելի վիճակ է, ― ասաց նա։ ― Ուզում եմ ասել, որ այս ամենն այն աստիճան տարօրինակ է, որ նույնիսկ…

― Մի րոպե, սիրելի՛ս, ― կտրուկ ասաց կինը, հետո առաջ հակվեց և ձեռքի մատներով թեթև, արագ շարժումներ անելով շփեց տղամարդու թևը։ ― Ինձ թվաց, թե վառվում ես։ Բայց ոչինչ, պարզապես մոխիր էր։ Իսկ դու… այո՜, հոյակապ պահեցիր քեզ։ Տե՛ր աստված, իսկապես ինչ ստո՜րն եմ ես։

― Բայց սա շատ, ուղղակի անհավատալի պատմություն է։ Այդ տղան ակնհայտորեն մտադիր է լրիվ…

Նորից հնչեց հեռախոսի զանգը։

― Գրո՛ղը տանի, ― ասաց ալեհերը, բայց մինչև կհնչեր երկրորդ զանգը, վերցրեց լսափողը։

― Լսո՛ւմ եմ, ― ասաց նա։

― Լի՞։ Քնա՞ծ էիր։

― Ո՛չ, ո՛չ։

― Լսիր, ես մտածեցի, թե քեզ համար հետաքրքիր կլինի։ Ջոաննան հենց նոր ներս մտավ։

― Ի՞նչ, ― ասաց ալեհերն ու ձախ ձեռքի ափով ծածկեց աչքերը, թեև լույսը նրա մեջքին էր ընկնում։

― Ճի՛շտ։ Հենց նոր ներս մտավ։ Մի տասը վայրկյան էլ չէր անցել, որ խոսել էի քեզ հետ։ Մտածեցի՝ զանգահարեմ, քանի դեռ նա զուգարանում է։ Լսիր, շատ, անչափ շնորհակալ եմ քեզնից, Լի՛։ Ուզում եմ ասել… դե, դու հասկանում ես ինձ։ Դու հո քնա՞ծ չէիր։

― Ո՛չ, ո՛չ, ես պարզապես… ո՛չ, ո՛չ, ― ասաց ալեհերը՝ ձեռքը չհեռացնելով աչքերից։ Նա մաքրեց կոկորդը։

― Ի՞նչ էի ասում։ Հա՛։ Հավանաբար այսպես է եղել։ Այդ Լեոնան մի քիչ նեխել է, հետո մի հիստերիկ լաց ու կոծ դրել, Բոբն էլ խնդրել է Ջոաննային միասին մի տեղ գնալ, մի երկու բաժակ կոնծել ու եղած-չեղածը մոռանալ։ Բայց խելքս բան չի կտրում։ Դու ավելի լավ կհասկանաս… Ինձ համար շա՜տ է բարդ։ կարծես մի աղջամուղջ լիներ այս ամենը։ Ինչևէ, նա արդեն տանն է։ Աստված վկա, այս ամենի պատճառը Նյու Յորքն է։ Գրողը տանի, մտածում եմ, եթե ամեն ինչ խաղաղ ընթանա, լավ կլինի գնանք մի հանգիստ տեղ, ասենք Կոնեկտիկուտում[4], տուն վարձենք, ոչ շատ հեռու, իհարկե, բայց մի այնպիսի տեղ, որ հնարավոր լինի մարդավարի ապրել։ Հասկանո՞ւմ ես, նա գժվում է թփերի, ծաղիկների ու ընդհանրապես ամեն տեսակի բույսերի համար։ Նա, հավանաբար, ուրախությունից խելքը թռցնի, եթե մի սեփական պարտեզ ունենա։ Հասկանո՞ւմ ես, թե ինչ եմ ուզում ասել։ Մյուս կողմից էլ Նյու Յորքում մեր ունեցած ծանոթները, բացի քեզնից, իհարկե, կարծես հոգեկան հիվանդներ լինեն։ Դրանից, ուշ թե շուտ, նորմալ մարդն էլ կխելագարվի։

Ալեհերը ձայն չհանեց։ Նրա աչքերը դեռ սեղմ փակված էին ձախ ձեռքի ափի տակ։

― Մի խոսքով, ուզում եմ այսօր խորհրդակցել հետը։ Կամ էլ վաղը։ Դեռ խելքը գլուխը չի եկել։ Հասկանո՞ւմ ես, նա իր էությամբ հրաշալի մանչուկ է, և քանի որ հիմա էլ քիչ թե շատ հնարավորություն ունենք ամեն ինչ հարթելու, ապա առնվազն հիմարություն կլինի, եթե չփորձենք։ Միևնույն ժամանակ կփորձեմ հարթել նաև այդ գարշելի փայտոջիլների հետ կապված խառնաշփոթ պատմությունը։ Այդ մասին մտածել եմ։ Պարզապես հետաքրքիր է, Լի՛, քո կարծիքով ինչ կլինի, եթե գնամ Շեֆի մոտ ու անձամբ խոսեմ հետը։ Երևի կկարողանամ…

― Եթե դեմ չես, Արթո՛ւր, ես կփորձեմ…

― Միայն չկարծես, թե քեզ նորից զանգահարեցի, որովհետև անհանգստանում եմ իմ այդ հիմար աշխատանքի կամ էլ որևէ այլ բանի համար։ Ամենևի՛ն։ Այսինքն, ճիշտն ասած, գրողը տանի, մի քիչ անհանգստանում եմ։ Պարզապես մտածեցի, որ եթե կարողանամ առանց պատեպատ ընկնելու հանգստացնել Շեֆին, ապա, գրողը տանի, այնքան էլ հիմար…

― Լսի՛ր, Արթո՛ւր, ― ընդհատեց ալեհերը՝ ձեռքը հեռացնելով դեմքից, ― հանկարծակի գլուխս մի ահավոր ցավ բռնեց։ Չգիտեմ էլ, թե ինչ պատճառով։ Դեմ չե՞ս, եթե հիմա վերջ տանք։ Կխոսենք առավոտյան… լա՞վ։

Մի րոպե էլ լսեց խոսակցին ու դրեց լսափողը։

Կինն անմիջապես ինչ֊որ բան հարցրեց, բայց ալեհերը չպատասխանեց։ Մոխրամանից վերցրեց նրա ծխացող սիգարետը և հենց այն է, ուզում էր մոտեցնել շուրթերին, երբ այն ընկավ ձեռքից։ Կինը փորձեց օգնել՝ սիգարետը գտնելու, հանկարծ ու մի բան վառվեր, բայց տղամարդն ասաց, որ տեղից չշարժվի, և կինը ետ քաշեց ձեռքը։
  1. Կոլումբիայի համալսարան— Նյու Յորքի համալսարաններից․ ստեղծվել է 1754 թ․։
  2. Տիկին Բովարի— ֆրանսիացի գրող Գ․ Ֆլոբերի համանուն վեպի հերոսուհին։
  3. Նյու Հեյվեն— քաղաք ԱՄՆ֊ի Կոնեկտիկուտ նահանգում։
  4. Կոնեկտիկուտ— ԱՄՆ֊ի հյուսիս֊արևելյան նահանգներից․ վարչական կենտրոնը Հարթֆորդ քաղաքն է։