«Ամպեր»–ի խմբագրումների տարբերություն
Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Ամպեր |հեղինակ = Խորխե Լուիս Բորխես |թարգմանիչ = |աղբյուր = }} Չկա ոչ մի բան,...»:) |
(Տարբերություն չկա)
|
23:58, 31 Հունվարի 2016-ի տարբերակ
հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես |
Չկա ոչ մի բան, ինչը ամպ չէ: Տաճարները քարերի և բիբլիական բյուրեղների հսկայական ամպեր են, որոնք ժամանակը կսրբի: Ոդիսականը փոփոխական է ինչպես ծովը: Ամեն անգամ բացելիս նոր բան կգտնես: Հայելում նայող արտացոլանքդ արդեն նույնը չէ, իսկ օրը մի շփոթեցնող լաբիրինթոս է: Մենք նրանք ենք, որոնք անհետանում ենք: Արևմուտքում լուծվող բարդ ամպերը մեր պատկերն են: Վարդը այլ վարդ է դառնում անդադար: Դու ամպ ես: Ու ծով: Ու մոռացումը: Այն ամենն ես, ինչ երբևէ կորցրել ես: