Changes
Այդ երկրները, որ, ինչպես վերևում հիշեցի, մի ժամանակ Աղվանից թագավորության մի մասն էին կազմում, հետո ապաստան դարձան հայոց մելիքների։ Երկրի անմատչելի դիրքը նպաստում էր այնտեղ հայոց իշխանության պահպանվելուն դառն ժամանակների փոթորիկներից։ Վայրենի բնությունը, դարևոր խուլ անտառներով պատած ահագին լեռները, անդնդախոր ձորերի մթությունը, ստեղծել էին այստեղ մի մթին ժողովուրդ, որը իր շրջապատող ժայռերի նման ամուր կուրծք աներ և իր ծմակների վագրների նման աներկյուղ սիրտ ուներ։ Այդ ժողովուրդը ապրում էր իր սիրելի լեռների այրերի մեջ, քարանձավների խորքում, ապրում էր գետնի տակ, կերակրվում էր իր անտառների պտուղներով, իր անասունների բարիքներով և, որպես մի դարանամուտ գազան, իր թաքստի միջից հարձակումներ էր գործում, երբ թշնամին հանդգնում էր վրդովել նրա խաղաղությունը։
Յուրաքանչյուր մելիք իր գավառի տերն էր, նա ուներ իր առանձին բերդը և իր ամրոցները։ Գյուլիստանի մելիքի ամրոցը գտնվում էր Գյուլիստան գյուղի մոտ<ref>Ղարաբաղի մելիքների բերդերը, ամրոցները, մի քանիսը ավերակ, մի քանիսը ամբողջ դրության մեջ, գոլություն գոյություն ունեն մինչև այսօր։ Բայց պետք է նկատի առնել, որ այդ ամրոցներից շատերը Աղվանից թագավորների և իշխանների ժամանակներից մնացած են, մելիքները միայն նորոգեցին իրանց գործածության համար։</ref>մի անմատչելի սարի գագաթի վրա. մի այլ ամրոց նույն գավառում գտնվում էր Թալիշ ավանի մոտ, Հոռեկա վանքի հանդեպ։ Ջրաբերդի մելիքի ամրոցը գտնվում էր Թարթար գետի ափի մոտ, Երիցմանկանց վանքի հանդեպ։ Այդ բերդի անունով ամբողջ գավառը կոչվում է Ջրարերդ, որովհետև բերդը կանգնած է համարյա թե ջրի մեջ, մի ահագին սեպաձև ժայռի գագաթի վրա, դրի ստորոտը քերելով, անցնում են կատաղի Թարթարը և Թըրղին։ Այդ երկու գետերը, կտրելով միմյանց, բերդին թերակղզու ձև են տալիս։ Խաչենի մելիքների բերդերը գտնվում էին Խաչեն գետի մոտ. նրանցից մեկը կանգնած է Գանձասարի հռչակավոր վանքի հանդեպ, բարձր, անտառապահ լեռան գլխի վրա և կոչվում է Թարխանաբերդ (Խոխանաբերդ)։ Այս բերդում տասնևերորդ դարու սկզբներում պաշտպանվում էր Հասան-Ջալալ իշխանը թաթարների արշավանքների դեմ։ Մի այլ բերդ, դարձյալ Խաչեն գավառում, գտնվում է հիշյալից մի քանի ժամ ճանապարհով հեռու, սուրբ Հակոբա վանքի հանդեպ։ Այդ բերդը արժանի է իր անվանը. նա կոչվում է Կաչաղակաբերդ (Սաղսաղան-կալասի), որովհետև սրաթռիչ կաչաղակները միայն կարող են բարձրանալ մինչև նրա սրածայր գագաթը, որ կորչում է ամպերի մեջ։ Վարանդայի Մելիքի ամրոցը գտնվում էր Չանախչի (Ավետարանոց) ավանում, կուսանաց անապատի հանդեպ։ Տիզակի Մելիքի ամրոցը գտնվում էր Տող ավանում, Գտչի վանքի հանդեպ, որը բարձրացել է մինչև երկինքը։
Այդ երկրում աշխարհից հրաժարված աբեղաների վանքերի հանդեպ կանգնած էին իշխանական ամրոցները, նրանց սարսափելի բերդերը, իսկ խաչի հետ միացրած էր սուրը։
Երիտասարդ Յուսուբը, իր հափշտակած գանձը առնելով, ամրացավ Գյուլիստանի բերդում։ Նրա վարմունքը մնաց անպատիժ, որովհետև որպես հետո կտեսնենք, այդ միջոցներում Պարսկաստանում մեծ խռովություններ և փոփոխություններ պատահեցան։ Շահ-Սուլթան-Հուսեինը գահընկեց եղավ. ավղանները տիրեցին պարսից մայրաքաղաքին և այդ ժամանակվա պատերազմական շփոթությունների մեջ ո՞վ պիտի մտածեր, թե Ղարաբաղի կողմերում մի այդպիսի անցք էր պատահել։
Երիտասարդ Յուսուբը, հարստության տեր դառնալով, սկսեց օրըստօրե զորացնել իր ուժերը։ նա դաշնակցություն կապեց Ջրաբերդի Մելիք-Աթամի հետ, որի հարաբերությունները իր հորեղբոր՝ Մելիք-Թամրազի, հետ բարեկամական չէին։ Այժմ մտածում էր ոչ միայն խլել նրանից Գյուլիստանի իշխանությունը, որ նա բռնությամբ հափշտակել էր, այլ ցանկանում էր վրեժխնդիր լինել այն բոլոր անիրավությունների և զրկանքների համար, որ իր անգութ հոգաբարձուն՝ Մելիք-Թամրազը, կատարել էր, երբ ինքը դեռ անչափահաս էր։ Միանալով Մելիք-Աթամի հետ, երիտասարդ Յուսուբը հարձակվեցավ Մելիք-Թամրազի ամրոցի վրա։ Մի քանի օրվա սաստիկ կռիվներից հետո ամրոցը գրավվեցավ, և Մելիք-Թամրազը գերի բռնվեցավ։ Յուսուբը հրամայեց նրան կախ տալ մի չինարի ծառից<ref>Այդ չինարի հինավուրց ձառը մինչև այսօր էլ ցույց են տալիս Գյուլիստանի և Ջրարերդի սահմանի վրա և կոչվում է «Ղանլու չինար», որ նշանակում է արյունոտ չինարի։</ref>, և ինքը այսուհետև սկսեց կառավարել Գյոլիստանի Գյուլիստանի իշխանությունը Մելիք-Թամրազից մնաց մի որդի՝ Սարուխանբեկ անունով, որ 1723 թվականի հայոց գունդերի չորս քաջ զորապետներից մեկն էր։
Մելիք-Յուսուբի մայրը՝ խելացի Ղամար-Սոլթանը, որ իր խորհուրդներով ոչ սակավ օգնեց որդու բարձրանալուն, վախճանվեցավ 1753 թ.։ Նրա մարմինը թաղվեցավ Մելիք-Բեգլարյանների տոհմային գերեզմանատանը, Հոռեկա վանքի հանդեպ։
Մելիք-Ավանյանները նույնպես գաղթականներ են, Լոռի գավառի Արտու անունով գյուղից։ Տասնևվեցերորդ դարում այդ գավառում զորացան Լորիս-Մելիքյանները. այդ տոհմից էր Մելիք-Ավանը (Եգանը), որը Ղուկաս վարդապետի որդին էր։
Մելիք-Ավանը անընդհատ կռիվներ ուներ իր տոհմակից Մելիք-Էլիզբարի հետ, որը բռնությամբ խլել էր Մելիք-Ավանից նրա հայրենի ժառանգությունը՝ Փամբակի ձորը և Լոռիի մի մասը։ Չկարողանալով հաղթել իր թշնամուն և հալածված նրանից, Մելիք-Ավանը իր հոր՝ Ղուկաս վարդապետի հետ և իր ժողովրդով գաղթեց Ղարաբաղի Տիզակ գավառի Տող գյուղը։ Այստեղ նրա հայրը նորոգեց Գտիչ վանքը, միաբանություն հաստատեց և բնակվեցավ նույն վանքում։ Իսկ որդին, Մելիք-Ավանը, Տող գյուղում հիմնեց հոյակապ եկեղեցի և ամրացրեց այդ գյուղը շրջապարիսպներով։ Նրա փառավոր պալատը նույն գյուղում մինչև այսօր էլ մնում է, հայկական արձանագրություններով, որի մեջ բնակվում են նրա ժառանգներից այն մնացորդները միայն, որոնք Շուշի բերդի Իբրահիմ-խանի հալածանքների ժամանակ ընդունեցին մահմեդականություն։ Այդ մահմեդականները ազնվականներ են և պարծանքով են հիշում իրանց նախահոր՝ Մելիք-Ավանի անունը, նրա գերեզմանը օրհնել են տալիս ամեն մի տոն օրերում, և ամեն տարի զատկի ավագ կյուրակեի պատարագը տեղային եկեղեցոլմ եկեղեցում նրանց հաշվով է կատարվում<ref>1881 թվում, Սյունյաց աշխարհում ճանապարհորդելու ժամանակ, մի գիշեր մնացի Տող գյուղում, այստեղ ինձ պատմեցին, թե հիշյալ մահմեդականների գլխավոր ներկայացուցիչը իր երկու որդիներին հանձնեց Սարգիս եպիսկոպոս Ջալալյանցին, որ նա հայկական ոգով կրթել տար, հետո քրիստոնեություն ընդունեին և շարունակեին Մելիք-Ավանյանների ժառանգությունը իբրև հայեր։ Բայց բարեհոգի եպիսկոպոսը, փոխանակ նրանց դպրոց տալու, սկսեց ծառայացնել իր մոտ որպես սպասավորներ։ Նրա խոհանոցում մանուկները լրբացան և գողացան եպիսկոպոսի թեյի գդալները։ Եպիսկոպոսը այնուհետև ստիպվեցավ նրանց վռնդել իր տնից։ Ջալալյանը այդ ժամանակ Շուշիի առաջնորդն էր։</ref><ref>'''Սարգիս եպիսկոպոս Ջալալյանցին։'''— Ջալալյանը (1810—1879) եղել է Սանահինի վանքի վանահայր։ 1855 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս և նշանակվել Էջմիածնի Սինոդի անդամ։ 1857 թվականին դարձել է Թիֆլիսի թեմի առաջնորդը։ Իր ձեռքում պահելով Ներսիսյան դպրոցի դպրոցի ղեկավարությունե՝ նա գլխավորել է պայքարը դպրոցի տեսուչ Շանշյանի դեմ։ Վախճանվել է 1879 թվականին։— '''Խմբ.'''</ref>։
Մենք համառոտ կերպով ցույց տվեցինք Ղարաբաղի հինգ գավառների — Գյուլիստան, Ջրաբերդ, Խաչեն, Վարանդա և Տիզակ — տիրապետող մելիքների ծագումը։ Տեսանք, որ այդ մելիքական տներից միայն Խաչենի իշխողները բնիկներ են եղել, իսկ մյուս բոլորը օտար երկրներից գաղթականներ, որոնք համարյա միօրինակ պատմական հանգամանքներից ստիպված, ապաստան են գտել Ղարաբաղի անտառների և անմատչելի լեռների մեջ և հիմնել են իրանց հզոր իշխանությունը։ Այժմ դառնանք դեպի այդ մելիքների ապագա գործունեությունը, որոնք նշանավոր տեղ են բռնում մեր նոր պատմության մեջ։