Changes
/* Դժոխք */
=== Երգ առաջին ===
<poem style="'margin:0ex 5ex"'>{{տող|1}}Կիսաճամփին մեր այս կյանքի նախընթաց Ես կորցըրի ճանապարհը ճշմարիտ
Եվ ինձ գտա մի անտառում մթամած։
{{տող|4}}Օ՜, դժվար է արտահայտել, թե որքան Վայրի, դժնի ու մռայլ էր անտառն այդ.
Պակուցիչ է հիշելն անգամ սոսկական։
{{տող|7}}Նա դառնաշունչ ու ահեղ էր մահվան պես.
Բայց ցույց տալու համար բարիքն իմ գտած՝
Կպատմեմ, թե ինչեր տեսա այնտեղ ես։
Որ իմ սիրտը ահաբեկել էր այնքան,
{{տող|16}}Վեր նայեցի և տեսա, որ գագաթն իր
Շողերով էր արդեն պատած արևի,
Որ լուսեղեն ուղեցույց է անպատիր։
{{տող|19}}Այնժամ մի քիչ մեղմեց սոսկումն իմ խորին,
Որ իմ սրտի խոոոչում էր լճացել
Իմ անցկացրած անդոհալի գիշերին։
Նայում է ետ՝ ալիքներին փոթորկուն,
{{տող|25}}Այսպես հոգիս, որը տալիս էր դեռ խույս,
Դարձավ ետև՝ նայելու այն անտառին,
Ուրկից ոչ ոք դուրս չի եկել անկորույս։
{{տող|28}}Երբ քիչ հանգիստ տվի մարմնիս հոգնաբեկ, Ճամփա ընկա դեպի բարձունքն ամայի,
Հենվելով միշտ իմ պինդ ոտի վրա մեկ։
{{տող|31}}Եվ ահա ճիշտ իմ վերելքի սկզբին,
Թեթևաշարժ ու ժիրաժիր մի հովազ,
Որ պատված էր պիսակներով երփներփին,
{{տող|34}}Դեմըս ելավ ու չթողեց բարձրանալ,
Այլ մանավանդ ճամփաս այնպես խափանեց,
Որ քանիցըս ես ուզեցի ետ դառնալ։
Որոնց հետ էր այնժամ, երբ Սերն աստվածյան
{{տող|40}}Շարժում տվեց մարմիններին գեղատես։
Գտնելով պահն ու եղանակն հուսալի,
Արդեն այնքան երկյուղ չէի զգում ես
Երբ երևաց ինձ մի առյուծ հանկարծույն։
{{տող|46}}Սա կարծես թե իմ վրա էր հարձակվում,
Ահիպարան ու մոլեգին կեցվածքով,
Որից օդն իսկ սարսափահար էր թվում։
{{տող|49}}Նույն պահին ես տեսա մի գայլ էգ ու չոր,
Որ սովահար ու անհագ էր երևում
Եվ շատերի կյանքն էր դարձրել տանջավոր։
{{տող|52}}Սա ինձ այնքան պատճառ դարձավ խոովքի
Քստմնելի ու ահռելի իր տեսքով,
Որ ես արդեն կորցրի հույսըս վերելքի։
{{տող|55}}Եվ ինչպես նա, ով դիզում է անընդհատ,
Բայց երբ հանկարծ իր ձեռք բերածն է կորցնում,
Տխրում է և իրեն զգում հույժ վհատ,
Իրական մարդ դու լինես, թե ուրվական»։
{{տող|67}}Պատասխանեց. «Մարդ չեմ արդ, մարդ եղել եմ. Ես սերել եմ ծնողներից լոմբարդցի
Եվ ծնվել եմ Մանտովայամ աննսեմ.
Երբ դեռ կային սուտ աստվածներն ազգերի։
{{տող|73}}Եղա պոետ և երգեցի փառքն անանց
Անքիսորդու, որ հեոացավ Տրոյայից,
Երբ հրկիզվեց Իլիոնը սիգապանծ։
{{տող|76}}Բայց դու ինչո՞ւ վայրն ես գնում տանջանքի, Ինչո՞ւ համար չես ելնում լեռն հեշտավետ,
Որ սկիզբն է, պատճաոն ամեն բերկրանքի»։
{{տող|79}}Ես պատասխան տվի դեմքով պատկառուն. «Դո՞ւ ես Վիրգիլն և այն աղբյուրը, ուրկից
Պերճ խոսքերի գետ է հորդել լայնահուն։
{{տող|82}}Օ՜, դու բոլոր պոետների փառք ու լույս,
Արժեն սերն ու տքնությունը հարատև,
Որով հատորդ վերծանեցի խորասույզ։
{{տող|85}}Դու ես վարպետս ու հեղինակս իմ երեց.
Դու ես լոկ նա, որից էլ ես ստացա
Գողտրիկ ոճը, որը պատիվ ինձ բերեց։
{{տող|88}}Տես գազանը, որ ճամփաս է խափանում,
Օգնիր ինձ, ո՛վ հռչակավոր իմաստուն,
Նա իմ բոլոր մարմինը դող է հանում»։
{{տող|91}}Պատասխանեց ի տես իմ մեծ երկյուղի. «Եթե կուզես պրծնել հովտից այս մռայլ,
Պետք է ընտրես բոլորովին այլ ուղի.
{{տող|94}}Քեզ չարչարող այդ գայլ-գազանը դժնյա Ոչ ոքի չի թողնում անցնել իր ճամփով
Եվ տեսածին սպանում է անխնա։
Եվ լափելուց հետո քաղցում ավելի։
{{տող|100}}Մարդիկ շատ կան, որոնց է նա կպչում հար, Եվ ավելի կշատանան, մինչև որ
Քերծեն գա ու նրան մեռցնի չարաչար։
{{տող|106}}Նա կփրկի ստորանկյալ Իտալիան,
Որի համար զոհ գնացին կարեվեր
Տուռնոն, Նիսոն, Էվրիալն ու Կամիլլան։
Ուրկից դուրս էր եկել մղված մախանքից։
{{տող|112}}Արդ ի խնդիր քո փրկությանն ապահով՝ Հետևիր ինձ, քեզ կլինեմ աոաջնորդ
Ու կանցկացնեմ հավերժական կայանով։
{{տող|115}} Անդ կլսես անհույս ճիչեր ցավագին Եվ կտեսնես հին հոգիներ տանջահար,
Որոնք երկրորդ մահ են տենչում անձկագին.
{{տող|118}} Ապա նրանց, որ տանջվում են հաճույքով Կրակի մեջ, զի հույս ունեն, որ մի օր
Կհամբառնան երանելի հոգվոց քով։
{{տող|121}} Իսկ սրանց մոտ եթե ելնել փափագես,
Կա ինձանից արժանավոր մի հոգի,
Որին պիտի հեռանալիս հանձնեմ քեզ.
{{տող|124}} Քանզի կայսրը, որ գերիշխանն է երկնի,
Չի՛ կամենա իմ մուտքը իր քաղաքում,
Զի ես չեղա իր օրենքին ընտանի։
{{տող|127}} Նա ամենուր տեր է, երկնում՝ տիրակալ. Նրա քաղաքն ու գահույքը այնտեղ են.
Երջանիկ է նա, ով դառնում է ընտրյալ»։
{{տող|130}}Եվ ես նրան. «Հայցում եմ քեզ, ո՛վ պոետ, Հանուն Աստծու, որին դու չես ճանաչել,
Ազատիր ինձ այս վիճակից չարաղետ.
{{տող|133}}Տար ինձ այնտեղ, որի մասին խոսեցիր, Որ ես տեսնեմ դարպասը սուրբ Պետրոսի
Եվ նրանց, որ ներկայացրիր տանջակիր»։
=== Երգ երկրորդ ===
<poemstyle='margin:0ex 5ex'>{{տող|1}}Օրն անցել էր, և օդն արդեն մթնշաղ Հանգչելու էր հրավիրում աստվորաց.
Ապրողներից լոկ ես էի անխաղաղ,
{{տող|4}}Որ պատրաստվում էի պայքար մղելու Այն կրկնակի դժվարաթյանց դեմ, որոնք
Ես կպատմեմ հետո առանց թյուրելու։
{{տող|7}}Արդ ինձ օգնեք, ո՛վ Մուսաներ, ո՛վ հանճար, Տեսածներըս արձանագրած ո՛վ իմ միտք,
Աստ կերևա ազնվությունդ անաչառ։
{{տող|10}}Ես դիմեցի. «Ո՛վ բանաստեղծ առաջնորդ,
Ձեռնարկելուց առաջ քայլը այդ դժվար,
Տես, թե ունե՞մ բավական ուժ անհողդողդ։
{{տող|13}}Դու ասում ես Սիլվիոսի հոր մասին,Որ նա գնաց անմահ աշխարհն հանդերձյալ,
Մահկանացու մարմնից չելած տակավին։
{{տող|16}}Սակայն եթե Արարիչը չարատյաց
Շնորհ արեց նրան, ապա, երբ խորհենք,
Թե ով էր նա և ինչի էր սահմանված,
{{տող|19}}Խելոք մարդուն այդ չի թվա անպատեհ.Զի երկնքում նա ընտրվեց նախահայր
Ե՛վ Հոոմի, և՛ կայսրության նրա վեհ։
{{տող|22}}Այս երկուսը հաստատվեցին, որպեսզիՊատրաստեն տեղն այն գահույքի սրբազան,
Ուր փոխանորդն է նստում մեծ Պետրոսի։
{{տող|25}}Նա այդ այցով քո տաղերգած՝ բավական Բաներ լսեց, որ դարձան հիմք ու պատճառ
Իր հաղթության և ծիրանուն պապական։
{{տող|28}}Ապա այնտեղ գնաց Անոթն Ընտրության
Ներզորություն բերելու այն հավատին,
Որ սկիզբն է ճանապարհի փրկության։
{{տող|31}}Իսկ ես ինչո՞ւ, ո՞ւմ շնորհիվ այնտեղ գամ.
Ես ոչ Էնեաս, ոչ առաքյալ Պողոսն եմ.
Ես այդ պատվին արժանի չեմ էլ անգամ։
{{տող|34}}Եթե ես քո առաջարկը ընդունեմ,Վախենում եմ, որ խոլություն ինձ թույլ տամ.
Հասկացիր ինձ, դու խելոք ես ու խոհեմ»։
{{տող|37}}Եվ ինչպես նա, ով իր ուզածը հանկարծ
Էլ չի ուզում և, իր միտքը փոխելով,
Իսպառ ետ է կանգնում գործից ձեռնարկած,
{{տող|40}}Այսպես արի ես այն լանջի վրա մութ.
Զի վարանոտ՝ ետ կացա այն ձեռնարկից,
Որ սկզբում ես հանձն առա այնքան շուտ։
{{տող|43}}Այնժամ ասաց աոաջնորդըս մեծարգո.«Եթե ես քո խոսքերը լավ հասկացա,
Երկչոտությամբ է պաշարված հոգին քո.
{{տող|46}}Դա շատ հաճախ այնպես ընկճում է մարդուն,
Որ խզում է նրան ազնիվ ձեռնարկից,
Ինչպես շուքն է խրտնեցնում կենդանուն։
{{տող|49}}Որպեսզի դու այդ երկյուղից ազատվես,
Կասեմ ինչու եկա և ինչ լսեցի,
Որի համար ես վշտացա խորապես։
{{տող|52}}Կանգնել էի հոգիների մեջ առկախ,
Երր ինձ կանչեց մի կին այնքան գեղեցիկ,
Որ ուզեցի նրան լսել անհապաղ։
{{տող|55}}Շողում էին աչքերն ինչպես վառ աստղեր. Նա մեղմանուշ, հրեշտակային ձայնիկով
Սկսեց ոգել այս խոսքերը համոզկեր.
{{տող|58}}«Ո՛վ մանտուացի ազնիվ հոգի, հիրավի,Որի փառքը դեռ տևում է աշխարհում
Եվ կտևի որքան աշխարհը տևի.
{{տող|61}}Իմ սիրելին, բայց ոչ բախտի սիրելին,
Ճանապարհին այնքան արգելք է տեսել,
Որ երկյուղից ետ է դարձել տրտմագին։
{{տող|64}}Վախենում եմ, նա այնքան է մոլորվել,
Որ, դատելով նրա մասին լսածից,
Նրան ուշ եմ ես օգնության դուրս եկել։
{{տող|67}}Արդ դու գնա և խոսքերով քո խոհեմ,
Եվ ինչով որ հարկ է նրան փրկելու,
Օգնիր նրան, որպեսզի ես սփոփվեմ։
{{տող|70}}Բեատրիչեն եմ ես, որ քեզ հղում եմ.
Ես եկել եմ գրգարանից երկնային.
Սերն ինձ մղեց, որ այստեղ գամ ու խոսեմ։
{{տող|73}}Երբ ես նորից իմ Տիրոջ մոտ համբառնամ.
Քեզ բազմիցըս պիտի գովեմ նրա մոտ»։
Ի պատասխան բարբառեցի ես այնժամ.
{{տող|76}}«Ո՛վ բարի ու առաքինի կին երկնի,Որով մարդը վսեմանում է հոգով
Ավելի քան ամեն էակ կենդանի.
{{տող|79}}Քո հրամանն այնքան է ինձ հաճելի,
Որ կաշխատեմ այն կատարել անհապաղ.
Հարկ չկա, որ կամքըդ հայտնես ավելի։
{{տող|82}}Բայց դու ինչո՞ւ չես վախեցել իջնելու
Խորխորատն այս այն երկնքից լայնարձակ,
Ուր դառնալու փափագով ես այրվում դու»։
{{տող|85}}«Քանի որ դու այդքան ուզում ես գիտնալ,— Պատասխանեց,— կարճ խոսքերով քեզ կասեմ,
Թե ես ինչու չեմ վախենում այստեղ գալ։
{{տող|88}}Պետք է միայն այն բաներից վախենալ,Որ կարող են թաքուն վնաս հասցընել,
Մյուսներից երկյուղ պետք չէ ունենալ։
{{տող|91}}Արարիչը ինձ այնպես է ստեղծել,
Որ չի դիպչում ինձ ձեր վիճակը տխուր,
Եվ չի կարող Դժոխքի հուրն ինձ խանձել։
{{տող|94}}Երկնքում կա մի կին ազնիվ ու բարի,
Որ գթալով տառապյալին մոլորյալ,
Բեկանում է խիստ դատաստանը վերի։
{{տող|97}}Սա Լուչիային կանչեց իր մոտ և ասաց.— Հավատարիմդ օգնությանն է քո կարոտ,
Քեզ եմ նրան հանձնարարում առ ի տած։—
{{տող|100}}Լուչիան, ամեն անգթության թշնամի,Վեր կացավ և եկավ այնտեղ, որտեղ ես
Նստել էի Հռաքելի հետ հնամի,
{{տող|103}}Եվ ինձ ասաց,— Բեատրիչե, գովք անմար,
Ինչո՞ւ համար չես օգնում քեզ սիրողին,
Որ ամրոխից վեր բարձրացավ քեզ համար։
{{տող|106}}Չե՞ս լսում դու նրա ճիչերն արցունքի,Չե՞ս տեսնում մահն, որի դեմ է նա կռվում
Հեղեղատում իր կրքերի հորձանքի։—
{{տող|109}}Ոչ ոք այնպես չի փութացել իր շահին,
Կամ վնասից խույս չի տվել, ինչպես ես,
Երբ լսեցի այդ խոսքերը Լուչիայի.
{{տող|112}}Իջա այստեղ իմ գահույքից երկնային,
Վստահելով քո խոսքերին խելացի,
Որ պատիվ է բերում քեզ և լսողին»։
{{տող|115}}Երբ նա ինձ հետ այսօրինակ բարբառեց, Արտասվափայլ աչքերն ուղղեց առ երկինք,
Եվ դա իմ գալն էլ ավելի փութացրեց։
{{տող|118}}Այսպես եկա, ինչպես նա էր փափագել.
Քեզ փրկեցի այն գազանից ամեհի,
Որ լեռն ի վեր քո կարճ ճամփան էր փակել։
{{տող|121}}Ուրեմըն ի՞նչ, էլ ինչո՞ւ ես առել կանգ,
Ինչո՞ւ սիրտըդ սնուցում ես երկյուղով,
Ինչո՞ւ չունես արիություն, տոկան կամք,
{{տող|124}}Երբ քո մասին երեք կանայք երանիկ
Հոգ են տանում արքունիքում երկնային,
Եվ երբ ես քեզ խոստանում եմ շատ բարիք»։
{{տող|127}}Ինչպես ցայգի ցրտից բեկված ու փակված Ծաղիկները հենց որ արև են տեսնում,
Ցողունների վրա ցցվում են բացված,
{{տող|130}}Այսպես ոգի առավ կորովն իմ կաշկանդ.
Եվ ես այնքան տոգորվեցի եռանդով,
Որ ասացի ինչպես մի մարդ անվկանդ.
{{տող|133}}«Օ՛ գթած կին, որ օգնության ինձ փութաց. Իսկ դու ազնիվ, որ անսացիր անհապաղ
Նրա ազդին ճշմարիտ ու հոգատած։
{{տող|136}}Քո խոսքերով ես այնքան եմ խթանվել,
Եվ այնքան եմ քեզ հետևել ցանկանում,
Որ ես ոչ մի առարկություն չունեմ էլ։
{{տող|139}}Հիմա քայլիր, երկուսով մի կամք ունենք. Դու առաջնորդ, դու տեր, և դու ուսուցիչ»։
Այսպես նրան ես ասացի, ապա մենք
{{տող|142}}Մեկտեղ մտանք ուղին խուլ ու սարստւցիչ։
</poem>
=== Երգ երրորդ ===
<poemstyle='margin:0ex 5ex'>{{տող|1}}ԻՆՁԱՆՈՎ ԵՆ ԳՆՈՒՄ ԳԵՀԵՆՆ ԱՀԱՎՈՐ, ԻՆՁԱՆՈՎ ԵՆ ԳՆՈՒՄ ՀՈԳՎՈՑ ՀԱՐԱՏԱՆՋ,
ԻՆՁԱՆՈՎ ԵՆ ԳՆՈԻՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԱԽՏԱՎՈՐ»
{{տող|4}}ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋՆՈՐԴԵՑ ԱՐԱՐՉԻՍ. ԻՆՁ ՀԱՍՏԵՑԻՆ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԱԳՈՒՅՆ,
ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՀ ԵՎ ՍԵՐՆ ԱՌԱՋԻՆ։
{{տող|7}}ԻՆՁՆԻՑ ԱՌԱՋ ՍՏԵՂԾՎԵԼ ԵՆ ՄԻՄԻԱՅՆ ՀԱՎԵՐԺ ԳՈՅԵՐՆ, ԵՎ ԵՍ ՀԱՎԵՏ ԿՏԵՎԵՄ։
Ո՛Վ ՄՏՆՈՂՆԵՐ, ԹՈՂԵՔ ՁԵՐ ՀՈՒՅՍԸ ՀԱՄԱՅՆ։
{{տող|10}}Մռայլ գույնով գրված խոսքերն այս անանց
Կարդալով մի դռան վերև՝ ասացի.
«Վարպետ, ինչքան իմաստն ահեղ է դրանց»։
{{տող|13}}Նա, խորագետ, պատասխանեց ինձ իսկույն. «Այստեղ հարկ է մեկ կողմ թողնել ամեն ահ.
Այստեղ հարկ է լինել հոգով աննկուն։
{{տող|16}}Ես ասացի, որ կհասնենք այնտեղ, ուր
Դու կտեսնես բազմաչարչար հոգիներ,
Որ կորցրել են մտքի բարիքը մաքուր»։
{{տող|19}}Ապա զվարթ դեմքով, որ ինձ հուսադրեց,Նա իր ձեռքը երկարելով իմ ձեռքին,
Խորհրդավոր, անհայտ աշխարհն ինձ մտցրեց։
{{տող|22}}Անդ հառաչներ, հեծեծանքներ, ճիչեր սուր
Հնչում էին աստեղազուրկ այրերում,
Որոնց ի լուր արտասվեցի ես նախ լուռ։
{{տող|25}}Ամեն լեզվով գոչեր, ահեղ հայհուչներ,
Ցավի կանչեր և մռունչներ մոլեգին,
Զիլ ու նվաղ ձայներ, ձեռքի շաչյուններ
{{տող|28}}Կազմում էին աղմկահույզ մի ժխոր,
Որ շարունակ պտտվում էր մութ օդում,
Ինչպես ավազ՝ հուզված հողմից մեծազոր։
{{տող|31}}Գլուխըս այդ արհավիրքով պաշարված՝Ես հարցըրի. «Այդ ի՞նչ ճիչեր են, վարպե՛տ,
Այդ ովքե՞ր են տանջանքների մատնված»։
{{տող|34}}Եվ նա ասաց. «Այս վիճակը առանձին
Ունեն ճղճիմ հոգիները այն մարդկանց,
Որոնք անգով և անպարսավ ապրեցին։
{{տող|37}}Նրանց հետ է հրեշտակների դասն այն վատ,
Որ Աստծուն ոչ դեմ եղավ, ոչ էլ թեր,
Այլ պայքարում մնաց չեզոք ու անջատ։
{{տող|40}}Երկինքն ի բաց վանեց նրանց, իբրև բիծ.
Ոչ էլ նրանց խոր Դժոխքն է ընդունում,
Որ նրանց մոտ չպարծենա հոգին պիղծ»։
{{տող|43}}Եվ ես. «Վարպետ, ի՞նչ անձկություն հատկապես Նրանց այդպես ուժգին հեծել է տալիս»։
Պատասխանեց. «Ես համառոտ կասեմ քեզ։
{{տող|46}}Նրանք չունեն ամենևին հույս մահվան,
Եվ այս կյանքը այնքան նվաստ են գտնում,
Որ խանդում են ուրիշ ամեն կացության։
{{տող|49}}Նրանք երկրում անհիշատակ մնացին.Բարձրյալն անգամ արհամարհում է նրանց.
Նրանց մասին լռենք, նայիր ու անցիր»։
{{տող|52}}Եվ, նայելով, հեռվում տեսա մի դրոշ,
Որ հիո գալով սլանում էր սրընթաց,
Եվ կարծես թե չուներ կայան մի որոշ։
{{տող|55}}Հետևում էր հոգիների մի շարան
Այնքան երկար, որ դժվար էր հավատալ,
Թե մահն այդքան լայն դուռ ունի ու դարան։
{{տող|58}}Երբ ես ոմանց ճանաչեցի նրանցից,
Նկատեցի, տեսա ստվերը նրա,
Որ վատությամբ հրաժարվեց մեծ գործից։
{{տող|61}}Իսկույն ևեթ ես իմացա ճշտորեն,
Որ դա խումբն էր հոգիների փոքրոգի,
Որ ոչ Աստծուն, ոչ դևերին հաճո չեն։
{{տող|64}}Անարգներն այս, որ չունեցան կենսուղի,Մերկ էին և խայթվում էին հարաժամ
Գոռեխներից ու բոռերից այնտեղի։
{{տող|67}}Միշտ արյուն էր հոսում նրանց դեմքերից,
Եվ արյունը, արցունքի հետ շաղախված,
Թափվում էր ցած ու ծծվում պիղծ որդերից։
{{տող|70}}Եվ երբ մի քիչ ես նայեցի անդրագույն,Տեսա մարդիկ մի մեծ գետի եզերքին։
«Վարպետ, ասա,— վրա բերի ես իսկույն,—
{{տող|73}}Այդ ովքե՞ր են, և ի՞նչ ուժով կամ հույսով
Շտապում են նրանք անցնել այդտեղից,
Ինչպես ահա նշմարում եմ թույլ լույսով»։
{{տող|76}}Եվ նա ասաց. «Այդ դու ինքըդ կտեսնես,Երբ քայլ առ քայլ մոտենանք ու կանգ առնենք
Գետի ափին Ախերոնի տխրատես»։
{{տող|79}}Վախենալով, որ հարցերով ընդունայնԿպատճառեմ նրան ձանձրույթ ու տաղտուկ,
Լուռ մնացի, մինչև որ գետն հասանք այն։
{{տող|82}}Եվ մակույկով ահա դեպ մեզ գալիս էր
Գիսախռիվ ու ալեհեր մի ծերուկ,
Գոչելով մեզ. «Վա՛յ ձեզ, անարգ հոգիներ.
{{տող|85}}Երկինք տեսնել ամենևին մի հուսաք.Ես գալիս եմ ձեզ տանելու ափը մյուս,
Հավերժական խավարի մեջ ցուրտ ու տաք։
{{տող|88}}Իսկ դու, հոգի՛ կենդանի, որ այդտեղ ես,
Շուտ հեռացիր մեռյալներից այս բոլոր»։
Բայց երբ տեսավ, որ տեղից չեմ շարժվում ես,
{{տող|91}}Հարեց. «Այստեղ ճամփա չկա քեզ համար. Տարանցելու համար պետք է դա գտնես
Այլ նավակայք և այլ նավակ քեզ հարմար»։
{{տող|94}}Վարպետս ասաց. «Քարոն շատ մի զայրագնիր. Այդ են կամում անդ, ուր կարող են անել
Ինչ որ կամին։ Էլ ուրիշ բան մի՛ հարցնիր»։
{{տող|97}}Այս խոսքերից փուքը իջավ համրորեն
Թավամորուս նավավարի, որ ուներ
Աչքերի շուրջ շրջանակներ բոցեղեն։
{{տող|100}}Երբ հուսաբեկ հոգիները լսեցին
Ահագորույն այն խոսքերը Քարոնի,
Գունատվեցին և ատամներ կրճտեցին։
{{տող|103}}Անիծեցին Աստուծուն և մարդկության,
Ժամանակն ու տեղը, որում ծնվեցին,
Պատճառն իրենց ծագման, իրենց գոյության։
{{տող|106}}Ապա, լալով, բոլորը մեկ խռնվեցին
Գետի ափին, որ սպասում է նրան,
Ով Աստուծուց երկյուղ չունի բնածին։
{{տող|109}}Ոլորելով իր աչքերը զայրագին,Դև Քարոնը համախմբում է նրանց
Եվ թիակով զարնում դանդաղ շարժվողին։
{{տող|112}}Աշնանն ինչպես տերևները ծառերիՄեկիկ-մեկիկ ցած են թափվում, մինչև որ
Հողն ընդունի ողջ պճնանքը ճյուղերի,
{{տող|115}}Այսպես հոռի սերունդները Ադամի,
Ցանցում բռնված թռչունների նմանակ,
Նետվում էին նավակի մեջ մի առ մի։
{{տող|118}}Մռայլ գետով ահա առաջ են շարժվում,
Եվ չհասած հանդիպակաց ափը դեռ,
Այս կողմ ուրիշ մի նոր խումբ է հավաքվում։
{{տող|121}}«Որդյա՛կ,— ասաց բարեհամբույր վարպետս ինձ,— Նրանք, ովքեր մեղքերի մեջ են մեռնում,
Հավաքվում են այստեղ ամեն մի երկրից.
{{տող|124}}Եվ փութկոտ են նրանք գետով անց կենում,Զի Աստուծո դատաստանը այնպես է
Նրանց խթում, որ վախն իղձի է փոխվում։
{{տող|127}}Բարի հոգուն չի կարելի այստեղ գալ,
Եվ Քարոնը եթե քո դեմ զայրացավ,
Դա կարող ես նրա միտքը հասկանալ»։
{{տող|130}}Հենց որ լռեց, խորխորատը խավարչտին Այնպես ցնցվեց, որ, երբ հիշում եմ ես այն,
Իմ սարսափից դեռ քրտնում եմ տենդագին։
{{տող|133}}Մի փոթորիկ ծագեց հովտում արտոսրի, Ապա մի լույս փայլատակեց այնպես վառ,
Որ ես ամեն զգայության կորցրի,
{{տող|136}}Եվ քնահար մարդու նման ընկա վար։
</poem>
=== Երգ չորրորդ ===
<poemstyle='margin:0ex 5ex'>{{տող|1}}Մի թունդ որոտ խզեց քունըս ծանրացած,
Եվ ես ընդոստ սթափվեցի ակամա,
Ինչպես մի մարդ բռնի կերպով արթնացած։
{{տող|4 }}Վեր կենալով՝ ես իմ աչքերը հանգչած
Շուրջ հածեցի և սևեռուն նայեցի,
Իմանալու թե ուր էի ես ընկած։
{{տող|7 }}Եվ ահա ես ինձ գտնում եմ եզերքին
Արհավրալի ու ահալի անդունդի,
Ուրկից ճիչեր էին պոռթկում ցավագին։
{{տող|10 }}Այնտեղ այնքան խորունկ, մթար ու մառ էր,
Որ ինչթան էլ հայացքըս ներս սուզեի,
Ես ոչ մի բան չէի կարող նշմարել։
{{տող|13 }}«Արդ մենք իջնենք դեպի աշխարհը անլույս ,
Ես առջևից, դու ետևից կընթանանք,—
Ասաց պոետն համակ դալկուն և ի հույզ։
{{տող|16 }}Նկատելով գույնն իր փոխված՝ ասացի.
«Ես ինչպե՞ս գամ, երբ դու երկյուղ ես զգում,
Դու, որ միակ իմ նեցուկն ես առնացի»։
{{տող|19 }}«Տանջանքն անձանց, որ ցածում են գտնվում,
Դեմքիս վրա մի դալկություն է սփռել,—
Պատասխանեց,— որ քեզ ահից է թվում։
{{տող|22 }}Այժմ շտապենք, քանզի երկար է ուղին»։
Այսպես մտավ և այսպես ինձ մտցրեց
Վիհը պատող պարունակը առաջին ։
{{տող|25 }}Այնտեղ, որքան կարողացա լսել ես,
Լաց֊կոծ չկար, այլ կար միայն հառաչանք,
Որ հուզում էր հավերժ օդը մշտապես։
{{տող|28 }}Դա այն անվիշտ տվայտանքից էր անանց,
Որ կրում էր բազմությունը անհամար
Մանուկների, տղամարդկանց և կանանց։
{{տող|31 }}«Չես հարցնում, թե ի՞նչ հոգիներ են սրանք,—
Ասաց վարպետս։— Արդ դու նախքան մեր ճամփան
Շարունակելն հասու եղիր, որ նրանք
{{տող|34 }}Չեն մեղանչել, չեն էլ փրկվել հավաստի,
Քանզի նրանք մկրտություն չստացան,
Որը մասն է քո դավանած հավատի։
{{տող|37 }}Իսկ նրանք, որ նախքան Քրիստոսն ապրեցին,
Պատշաճորեն չպաշտեցին Աստուծուն,
Ես ինքըս էլ պատկանում եմ այդ դասին։
{{տող|40 }}Մենք այստեղ ենք այս թերությանց պատճառով,
Եվ ոչ ուրիշ, և մեր վիշտը այն է լոկ,
Որ ապրում ենք երկնի անհույս տենչանքով»։
{{տող|43 }}Ես իմ սրտում ցավ զգացի դժնդակ,
Երբ իմացա, որ շատ անձինք մեծարժեք
Լիմբոսի մեջ ունեն աոկախ մի վիճակ ։
{{տող|46 }}«Ասա ինձ, տե՛ր, ասա, վարպե՛տ թանկագին,
Ասացի ես, որ ես վստահ լինեմ միշտ
Ամեն կասկած հաղթահարող հավատքին,—
{{տող|49 }}Մեկն այստեղից ելա՞վ աշխարհն երանյալ՝
Իր կամ այլոց արժանիքի շնորհիվ»։
Կռահելով նա խոսքերն իմ քողարկյալ,
{{տող|52 }}Պատասխանեց. «Ես նոր էի աստ եկած,
Երբ տեսա, որ այստեղ իջավ մի Հզոր,
Հաղթանակի սուրբ խաչվառով պսակված։
{{տող|55 }}Նա այստեղից դուրս բերեց մեր նախահոր ,
Եվ Աբելին, նրա որդուն, և Նոյին,
Եվ Մովսեսին — տեր ու ծառա պատվավոր.
{{տող|58 }}Աբրահամին և թագավոր Դավիթին,Իսրայելին և նրա հորն ու որդվոց,
Եվ Հռաքելին, սիրված սիրով կաթոգին .
{{տող|61 }}Եվ շատերի, որոնց հասցրեց նա փառքի։
Պետք է գիտնաս, որ անձերից այս առաջ
Չէր փրկըված մարդկային ոչ մի հոգի»։
{{տող|64 }}Այսպես էր նա խոսում առաջ շարժվելով,
Եվ մենք այսպես գնում էինք ու անցնում
Բազմահազար հոգիների հոծ ցանցով։
{{տող|67 }}Դեռ շատ չէինք հեռացել մենք վիհեզրից,
Երբ ես հանկարծ տեսա մի լույս հրեղեն,
Որ ցրում էր մի որոշ մաս խավարից։
{{տող|70 }}Թեև լույսից հեռու էինք բավական,
Բայց ես արդեն կռահեցի, որ տեղն այդ
Սահմանված էր անձանց համար պատվական։
{{տող|73 }}«Օ՜, գիտության և արվեստի ջատագով,
Այդ ովքե՞ր են, ոբ հարգ ունեն այդքան մեծ
Եվ մյուսներից տարբերվում են վիճակով»։
{{տող|76 }}Պատասխանեց. «Անունն իրենց փաոապանծ,
Որ հնչում է ամենուրեք աշխարհում,
Այդ պատվին է արժանացնում հենց նրանց»։
{{տող|79 }}Այդ միջոցին ինչ֊որ մի ձայն ես առա.
«Պատիվ տվեք բանաստեղծին վեհագույն։
Ահա ետ է դառնում ստվերը նրա»։
{{տող|82 }}Եվ ես տեսա, երբ այն ձայնը մնաց լուռ,
Որ չորս ստվեր գալիս էին դեպի մեզ.
Նրանց դեմքը ոչ ուրախ էր, ոչ տխուր։
{{տող|85 }}Բարի վարպետս այն ժամանակ ասաց ինձ. «Նայիր նրան, որ սուր բռնած իր ձեռքին՝
Ընթանում է այն երեքի առջևից։
{{տող|88 }}Նա Հոմերն է, բանաստեղծը տիրական.
Հետևյալը Հորատիոսն է երգիծող,
Օվիդիոսն է երրորդ, վերջինը՝ Լուկան։
{{տող|91 }}Մենք կապված ենք այն պանծալի տիտղոսով,
Որ նրանք նոր հռչակեցին միաձայն,
Ուստի լավ են անում պատիվ ինձ տալով»։
{{տող|94 }}Այսպես տեսա հավաքույթը այստեղ ես
Այն կաճառի, որի երգերը վսեմ
Այլոց վրա սավառնում են արծվի պես։
{{տող|97 }}Զրուցելով նրանք մի պահ միասին,
Մոտեցան ինձ ողջույններով սիրալիր,
Եվ դրանից ժպտաց վարպետն իմ անգին։
{{տող|100 }}Ապա նրանք առ ի հարգանս ինձ դարձյալ,
Ինձ միացրին իրենց խմբին իմաստուն.
Եվ նրանց մեջ ես վեցերորդը դարձա։
{{տող|103 }}Մենք բոլորս դեպի լույսը շարժվեցինք,
Զրուցելով բաներ, որ լավ է լռել,
Ինչպես լավ էր խոսել այնտեղ, ուր էինք։
{{տող|106 }}Եկանք առջև մի դղյակի փառահեղ,
Որ պատած էր յոթնապատիկ որմերով
Եվ պաշտպանված մի գետակով յուրագեղ։
{{տող|109 }}Մենք գետակը, ինչպես ցամաք, անց կացանք,
Եվ մտնելով իմաստնոց հետ յոթ դռնով՝
Դալարազարդ մարգագետին մի հասանք։
{{տող|112 }}Այնտեղ կային մարդիկ դեմքով ծանր ու լուրջ
Եվ հայացքով պատկաոազդու չափազանց.
Խոսում էին սակավ, ձայնով քաղցրահունչ։
{{տող|115 }}Մենք բարձրացանք մի բլրակի վրա ջինջ,
Տեղի վրա մի լուսավոր ու արձակ,
Ուրկից տեսնել կարելի էր ամեն ինչ։
{{տող|118 }}Ճիշտ մեր դիմաց մարգի վրա այն դալար
Երևացին մեծապայծառ հոգիներ,
Որոնց տեսնելն իսկ պարծանք էր ինձ համար։
{{տող|121 }}Այնտեղ տեսա Էլեկտրային՝ զարմերով,
Որոնց միջև Հեկտորը և Էնեաս,
Եվ Կեսարին՝ կորովաբիբ աչքերով։
{{տող|124 }}Այնտեղ էին Պենտեսիլեն, Կամիլլան.
Այնտեղ էին Լատինոսը թագավոր
Եվ նրա հետ իր աղջիկը՝ Լավինան։
{{տող|127 }}Անդ Բրուտոսն էր, որ արտաքսեց Տարկվինին,
Հուլիան, Մարկիան, Լուկրետիան ու Կոռնելիան,
Եվ Սալատինն, որին տեսա առանձին։
{{տող|130 }}Ապա երբ որ ես նայեցի քիչ հեռուն,
Տեսա ամեն իմացության ուսուցչին,
Շրջապատված ընտանիքով իմաստուն։
{{տող|133 }}Նրան էին նայում բոլորն հարգանքով.
Այնտեղ էին Սոկրատը և Պլատոնն,
Որ ամենքից մոտիկ էին նրա քով.
{{տող|136 }}Այնտեղ էին իմաստուններ Դեմոկրիտ,
Դիոդենեսն, Անաքսագորն ու Թալես,
Էմպեդոկլը, Զենոնը և Հերակլիտ։
{{տող|139 }}Այնտեղ էր և Դոսկորիդը բուսաբան,
Այնտեղ էին Օրֆեոսը և Լինոն,
Կիկերոնն ու բարոյագետ Սենեկան։
{{տող|142 }}Եվկլիդեսն ու Պտղոմեոսն աստղաբան,
Հիպպոկրատը, Գալիենն ու Ավիկենն,
Ավերրոյսը, որ եղավ մեծ մեկնաբան։
{{տող|145 }}Ես չեմ կարող այստեղ թվել բոլորին,
Զի երկար նյութն ինձ խթանում է այնպես,
Որ խոսքերըս պետք է զիջեն փաստերին։
{{տող|148 }}Մեր վեցյակը վերածվում է երկուսի.
Խաղաղ օդից իջանք օդում հողմահույզ
Վարպետս ու ես մի ուղիով մեկուսի.
{{տող|151 }}Եկա մի վայր, ուր չէր շողում ոչ մի լույս։
</poem>
=== Երգ հինգերորդ ===
Երկրորդի մեջ, որ նվազ է տարածքով,
Բայց ավելի լի է ողբով ցավագին։
{{տող|4 }}Մուտքի մոտ է Մինոսն ահեղ կեցվածքով.
Մեղավորներ է նա քննում ու դատում
Եվ ուղարկում ներքև պոչի գալարքով։
{{տող|7 }}Այսինքըն, երբ ներկայանում է նրան
Մի պիղծ հոգի իր մեղքերը հայտնելու,
Մեղքերի այդ դատավորը անվարան
{{տող|10 }}Որոշում է նրա տեղը Դժոխքում,
Եվ գալարում այնքան անգամ պոչը իր,
Որքան հարկ է որ նա խրվի անդնդում։
{{տող|13 }}Նրա առջև միշտ հոգիներ կան բազում.
Նրանք հերթով մոտենում են դատվելու
Եվ վճիռը լսելուն պես խոր սուզվում։
{{տող|16 }}«Դու, որ եկար այս կայանը տանջալի,—
Բացականչեց Մինոսը, ինձ տեսնելով
Եվ թողնելով մի պահ պաշտոնն ահալի,—
{{տող|19 }}Ո՛ւր ես մտնում, և ո՛ւմ ես դու վստահում.
Թող չխաբի քեզ լայնությունը մուտքի»։
Առաջնորդըս նրան. «Ինչո՞ւ ես գոռում.
{{տող|22 }}Մի՛ խափանիր նրա ճամփան պարտադիր.
Այդ են կամում անդ՝ ուր կարող են անել,
Ինչ որ կամին. էլ ուրիշ բան մի՛ հարցնիր»։
{{տող|25 }}Ահա ողբի ձայներ էին ինձ հասնում.
Ահա արդեն եկել֊հասել եմ այնտեղ,
Ուր ինձ խոցում էին ջայլերը բազում։
{{տող|28 }}Եկա այնտեղ, ուր չի շողում ոչ մի լույս,
Ուր փչում են քամիները հակամարտ
Եվ շառաչում, ինչպես մի ծով հողմահույզ։
{{տող|31 }}Եվ մրրիկը, որ երբեք չի դադարում,
Հոգիներին իր հորձանքի մեջ առած՝
Պտուտքում է, քշում, իրար ընդհարում։
{{տող|34 }}Երբ հասնում են նրանք ժայռին եզրային,
Հեծեծում են, ողբում, գոռում ու գոչում
Եվ անիծում արդարությունն երկնային։
{{տող|37 }}Ես իմացա, որ այս տեսակ տանջանքին
Մատնված են մարմնասերները մեղսոտ,
Որոնք միտքը ենթարկել են կույր կրքին։
{{տող|40 }}Եվ ինչպես որ սարյակները խուռներամ
Թևածում են արագ, մղված ցուրտ հովից,
Այսպես և այն հոգիները թուլակամ
{{տող|43 }}Հողմից քշված սլանում են ամեն դի.
Նրանք չունեն սփոփարար ոչ մի հույս
Տանջանքների մեղմացման կամ հանգստի։
{{տող|46 }}Եվ ինչպես որ կռունկները կառաչող
Սավառնում են օդում երկար շարքերով,
Այսպես տեսա ես հոգիներ հառաչող,
{{տող|49 }}Որոնք տարվում էին հողմի հորձանքից։
Ես ասացի. «Վարպե՛տ, ովքե՞ր են դրանք,
Որոնք այդպես չարչարվում են սև օդից»։
{{տող|52 }}Եվ նա ասաց. «Առաջինն այն պիղծերից,
Որոնց մասին դու ուզում ես իմանալ,
Կայսրուհին էր բազմալեզու ազգերի։
{{տող|55 }}Նա այնքան մեղկ ու անառակ կյանք վարեց,
Որ խույս տալու համար մարդկանց պարսավից,
Ամեն հաճույք օրինական համարեց։
{{տող|58 }}Շամիրամն է, որ, ինչպես գիրքն է գրում,
Եղավ կինը և հաջորդը Նինոսի.
Նա իշխեց անդ, ուր արդ Սուլթանն է տիրում։
{{տող|61 }}Իսկ այն մյուսը եղավ սիրուց ինքնասպան ,
Չպահելով հիշատակը Սիքեի.
Ետևում է Կլեոպատրան ճակաճան։
{{տող|64 }}Ահա այնքան չարյաց պատճառ Հեղինեն.
Ահա և մեծն, անպարտելին Աքիլլես,
Որ, ի վերջո, պարտվեց սիրուց հրեղեն։
{{տող|67 }}Ահա Պարիսն ու Տրիստանը»։ Եվ այսպես
Անուններով նշեց բազում ստվերներ,
Որոնք մեռել էին սիրուց բոցակեզ։
{{տող|70 }}Եվ երբ այսպես իմ ուսուցչից իմացա
Անունները հերոս արանց ու կանանց,
Ես հուզվեցի և գրեթե թալկացա։
{{տող|73 }}Ես ասացի. «Պոե՛տ, սիրով կուզեի
Ես տեսակցել այն զույգի հետ համընթաց ,
Որ թեթև է քշվում հողմից ամեհի»։
{{տող|76 }}Եվ նա ասաց. «Կտեսնես, երբ մոտ հասնեն,
Այնժամ նրանց վարող սիրո անունով
Կանչիր նրանց, նրանք կգան կխոսեն»։
{{տող|79 }}Հենց որ հողմը նրանց ուղղեց դեպի մեզ,
Ես ձայնեցի. «Ո՛վ տառապյալ հոգիներ,
Եկեք խոսենք, եթե չունեք արգելք ձեզ»։
{{տող|82 }}Ինչպես կանչված աղավնիները հեզիկ
Բնազդաբար, բաց և անշարժ թևերով,
Ցած են թռչում դեպ իրենց բույնը քաղցրիկ,
{{տող|85 }}Այսպես նրանք ելան խմբից Դիդոնի
Եվ ժանտ օդի միջով եկան դեպի մեզ,
Այնքան ազդու եղավ ձայնս կենդանի։
{{տող|88 }}«Ո՛վ արարած բարեգութ և մարդասեր,
Որ այցի ես մեզ եկել այս գորշ օդով,
Մեզ, որ աշխարհն արյունով ենք ներկել մեր.
{{տող|91 }}Տիեզերքի արքան եթե մեզ լսեր,
Կաղոթեինք խաղաղության համար քո,
Զի գթացիր դժխեմ բախտի վրա մեր։
{{տող|94 }}Այն, ինչ որ դու կուզես լսել և խոսել,
Մենք պատրաստ ենք խոսելու և լսելու,
Քանի քամին արդ լռել է ու կասել։
{{տող|97 }}Ես ծնվել եմ այն քաղաքում ծովամերձ ,
Որտեղ Պոն է իջնում հանգիստ առնելու
Մշտահոսուն վտակներով իր հանդերձ։
{{տող|100 }}Սերը, որ շուտ է այրում սիրտը քնքուշ,
Վառեց սրան գեղեցկությամբ իմ մարմնի,
Որ գրավվեց կերպով այնքան խուժադուժ։
{{տող|103 }}Սերը, որ սեր է պարտադրում սիրվածին,
Ինձ սիրահար դարձրեց սրան այնքան թունդ,
Որ այստեղ իսկ մենք կապված ենք միասին։
{{տող|106 }}Սերը հասցրեց մեզ երկուսիս նույն մահվան.
Մեզ սպանողն սպասվում է Կայենում »։
Այս խոսքերը նրանց բերնից դուրս եկան։
{{տող|109 }}Լսելով այդ հոգիներին վշտակեզ,
Ես գըլուխըս տխուր կրծքիս հակեցի։
Վարպետս հարցրեց. «Ի՞նչ ես խորհում դու այդպես»։
{{տող|112 }}Ի պատասխան ես ասացի. «0՜«՜, ավա՛ղ,
Ինչքա՛ն հույզեր ու երազներ խանդակաթ
Հասցրին սրանց այս վախճանին կանխավաղ»։
{{տող|115 }}Ապա նրանց ես դիմելով խոսեցի.
«Ո՛վ Ֆրանչեսկա, քո պատմությունը տխուր
Ես վշտով ու կարեկցությամբ լսեցի։
{{տող|118 }}Բայց ինձ ասա՝ ձեր հույզերի ժամանակ
Սերն ինչ ձևով և ինչ դեպքում թույլ տվեց,
Որ դուք ձեր լուռ զգացումներն իմանաք»։
{{տող|121 }}Եվ նա ասաց. «Ավելի մեծ վիշտ չկա,
Քան երջանիկ ժամանակները հիշել
Դժբախտ ժամին, քո ուսուցիչն է վկա։
{{տող|124 }}Բայց եթե դու տեղեկանալ ես ուզում
Պատճառը մեր անբախտ սիրո, ես կասեմ,
Ինչպես նա, ով արտասվում է և խոսում։
{{տող|127 }}Իբրև ժամանց կարդում էինք մի օր մենք
Լանչիլոտտի պատմությունը սիրային .
Մենակ էինք և չունեինք մտքեր նենգ։
{{տող|130 }}Ընթերցումն այդ մեր հայացքները շատ հեղ
Հանդիպեցրեց և մեր դեմքերն այլայլեց,
Բայց մեր խելքը կորցնել տվեց լոկ մի տեղ։
{{տող|133 }}Երբ կարդացինք, որ տարփածուն ցանկալից
Սիրեցյալի ժպտուն բերանն համբուրեց,
Սա, որ երբեք չի բաժանվի ինձանից,
{{տող|136 }}Համբուրեց իմ բերանն համակ հուզադող։Գիրքը դարձավ Գալեոտտո մեզ համար։
Է՛լ այն օրը չկարդացինք ոչ մի տող »։
{{տող|139 }}Մինչ այսպես էր բարբառում այն մի հոգին,
Մյուսն այնպես դառնորեն էր հեկեկում,
Որ հուզմունքից նվաղեցի մահագին.
{{տող|142 }}Եվ ես ընկա, ինչպես դիակն է ընկնում։
</poem>
=== Երգ վեցերորդ ===
Որ այլայլվել, մթագնել էր հուզումից,
Ի լուր ողբին սիրող զույգի մտերիմ,
{{տող|4 }}Ես ամենուր տեսա շուրջը իմ բոլոր,
Ուր որ դարձա և կամ ուր որ նայեցի,
Տանջանքներ և տանջակիրներ նորանոր։
{{տող|7 }}Ահա արդեն պարունակումն եմ երրորդ,
Ուր տեղում է անդադար ու միալար
Մի ցուրտ անձրև անիծյալ ու գարշահոտ։
{{տող|10 }}Մեծ֊մեծ կարկուտ, և ձյուն, և ջուր աղտեղի
Թափվում են ցած օդի միջով մթամած,
Հոտեցնելով տղմուտ տարածքը տեղի։
{{տող|13 }}Կերբերոսը , գազանն անգութ, արտառոց,
Երեք գլխով կաղկանձում է շան նման
Այնտեղ խրված հոգիների վրա հոծ։
{{տող|16 }}Նրա աչքերն հուր են, մորուքը մթար,
Փորը խոշոր և թաթերը ճապռավոր,
Հոգիներին ճանկռում, ցրցում է նա հար։
{{տող|19 }}Անձրևի տակ սրանք ոռնում են շան պես,
Եվ ջանալով ծածկել մեկ կողը մյուսով՝
Շրջշրջվում են, շուռ֊մուռ գալիս մշտապես։
{{տող|22 }}Երբ մեզ տեսավ Կերբերոսը ահագին,
Բացեց ռեխերն ու ժանիքներ ցույց տվեց.
Նա դողում էր բարկությունից մոլեգին։
{{տող|25 }}Առաջնորդըս պարզեց ձեռքերն իր անփակ
Եվ գետնից հող վերցնելով լիաբուռ՝
Նետեց նրա երախների մեջ անհագ։
{{տող|28 }}Ինչպես շունը, որ ոռնում է քաղցից սուր,
Հանդարտվում է, հենց որ ոսկորն է կրծում,
Եվ զբաղվում հոշոտելով լոկ այն լուռ,
{{տող|31 }}Այսպես սսկվեց դև Կերբերոսն հողակուլ,
Որի ոռնոցն հոգվոց այնպես էր լլկում,
Որ կուզեին նրանք լինել հավետ խուլ։
{{տող|34 }}Անցնում էինք ժանտ անձրևից կռացած
Հոգիների վրայով և կոխկրտում
Ուրուները նրանց՝ մարմին թվացած։
{{տող|37 }}Բոլոր նրանք պառկած էին գետնամած,
Բացի մեկից, որ վեր կացավ ու նստեց,
Երբ տեսավ, որ իրեն էինք մոտեցած։
{{տող|40 }}«Օ՜ դու, որ այս Դժոխքի մեջ ես բերվել,—
Ասաց նա ինձ,— իմացիր, թե ով եմ ես.
Իմ մեռնելուց առաջ էիր դու ծնվել»։
{{տող|43 }}Եվ ես նրան. «Տանջանքները քո կրած
Դիմագծերդ այլակերպել են այնքան,
Որ թվում է, թե քեզ երբեք չեմ տեսած։
{{տող|46 }}Բայց ասա ինձ՝ ո՞վ ես, որ այս չարատանջ
Վայրն ես եկել և կրում ես մի պատիժ,
Որ մյուսներից թեթև է, բայց շատ տհաճ»։
{{տող|49 }}Եվ նա ասաց. «Քաղաքըդ , որ չարությամբ
Այնքան լի է, որ չափն անցել է արդեն,
Եղավ օրրանն իմ կենցաղի անտաղտապ։
{{տող|52 }}Քաղաքացիքդ անվանեցիք ինձ Չակկո ։
Եվ որկորի իմ մոլության համար վատ
Լլկվում եմ այս անձրևի տակ հարագո։
{{տող|55 }}Եվ ես՝ թշվառս, այստեղ մենակ չեմ հարկավ.
Սրանք էլ նույն մեղքի համար են կրում
Նույն պատիժը»։ Եվ նա մի պահ կանգ առավ։
{{տող|58 }}Ես ասացի. «Չարչարանքներըդ, Չակկո,
Ինձ հուզում են արտասվելու աստիճան,
Բայց ասա ինձ՝ ո՞ւր կհանգեն ի վերջո
{{տող|61 }}Երկպառակված քաղաքացիք քաղաքի.
Մի՞թե արդար մեկը չկա նրանց մեջ.
Ի՞նչ է պատճառն այդ գժտությանց անհարկի»։
{{տող|64 }}Եվ նա ասաց . «Երկար վեճից հետո տաք
Կռվի կանցնեն. գեղջուկները կհաղթեն,
Իսկ մյուսները կհալածվեն բովանդակ։
{{տող|67 }}Ապա նրանք երրորդ տարվա ընթացքում
Կտապալվեն և մյուսները կհաղթեն
Ուժով մեկի, որ նենգությամբ է գործում։
{{տող|70 }}Սրանք նրանց երկար ատեն կնեղեն
Ու կենթարկեն ստորացման վիսաբար,
Թեկուզ նրանք արտասվեն կամ կատաղեն։
{{տող|73 }}Արդարներ կան, սակայն չունեն ունկնդրող։
Գոռոզություն, ագահություն ու նախանձ —
Երեք կայծեր եղան սրտեր բռնկող»։
{{տող|76 }}Նա վերջ տվեց իր խոսքերին ցավալի։
Եվ ես նրան. «Տեղեկության տուր խնդրեմ,
Շնորհելով ինձ երկու խոսք ավելի։
{{տող|79 }}Արժանավոր Ֆարինատան և Մոսկան,
Ռուստիկուչչին, Տեգիայոն և Արիգոն,
Եվ այլք, որոնք եղան անձեր պատվական,
{{տող|82 }}Ո՞ւր են, ասա, որ ես նրանց գեթ տեսնեմ.
Մեծ իղձ անեմ իմանալու, թե նրանք
Երկնքո՞ւմ են, թե՞ Դժոխքում են դժխեմ»։
{{տող|85 }}Եվ նա ասաց. «Դժոխքում են, բայց ցածում,
Եթե իջնես, նրանց կարող ես տեսնել.
Նրանց վրա այլ մեղքեր են ծանրանում ։
{{տող|88 }}Բայց երբ դու քաղցր աշխարհ ընկնես վերստին,
Խնդրում եմ քեզ հիշատակըս պահել տաս.
Այս է իմ խոսքն ու պատասխանը վերջին»։
{{տող|91 }}Եվ նայելով աչքերով խեթ ու մռայլ,
Իր գլուխը վայրահակեց ու ընկավ
Տղմաթաթախ հոգիների միջև այլ։
{{տող|94 }}Վարպետս ասաց․ «Էլ չի ելնի այլոց պեսՄինչև հնչելն հրեշտակային փողերի
Եվ գալուստը դատավորի խորատես,
{{տող|97 }}Երբ կգտնեն նրանք շիրիմն իրենց լուռ,
Կառնեն մարմինն ու տեսքն իրենց սեփական
Եվ կլսեն դատավճիռն ահալուր »։
{{տող|100 }}Այսպես ահա մենք անցկացանք համրաքայլ
Գարշ խառնուրդով ստվերների ու ցեխի,
Զրուցելով կյանքի մասին հանդերձյալ։
{{տող|103 }}Եվ ես. «Վարպե՛տ, այս տանջանքները դաժան
Ահեղ վճռից հետո կաճե՞ն ավելի,
Թե՞ կպակսեն և կամ նույնը կմնան»։
{{տող|106 }}Եվ նա. «Դիմիր քո գիտությանն , ըստ որի
Էակն ինչքան ավելի է կատարյալ,
Այնքան ուժեղ կզգա չարը և բարին։
{{տող|109 }}Թեպետ և այս հոգիները հուսաթափ
Չեն դառնալու ճշմարտապես կատարյալ,
Բայց հույս ունեն հուսկ դառնալու որոշ չափ։
{{տող|112 }}Խոսակցելով այլ բաների մասին դեռ,
Շուրջանակի պտտվեցինք միասին
Եվ եկանք անդ, ուր վայրէջքն էր բացվում մեր.
{{տող|115 }}Այստեղ գտանք մեծ թշնամի Պլուտոսին ։
</poem>
=== Երգ յոթերորդ ===
Գոչեց Պլուտոսն իր ձայնով խուլ ու խռպոտ։
Եվ իմաստունս, որ ամեն ինչ լավ գիտե,
{{տող|4 }}Փարատելու համար ահըս՝ ինձ ասաց.
«Մի վախենար, նա ինչ անի, չի կարող
Մեզ արգելել իջնելու այս ժայռից ցած»։
{{տող|7 }}Եվ դառնալով ռեխին դևի զայրալիր՝
Ասաց. «Լռի՛ր, անիծյալ ու անհագ գայլ.
Բարկությունից ինքզինքըդ կե՛ր, սպառի՛ր։
{{տող|10 }}Մեր վայրէջքը ունի որոշ մի պատճառ.
Այդ են կամում այնտեղ՝ բարձըր երկնքում,
Ուր Միքայելն ընկճեց ջոլիրն հեստ ու չար»։
{{տող|13 }}Ինչպես հողմից առագաստները ուռած
Ցած են ընկնում, երբ հանկարծ կայմն է ջարդվում,
Այսպես վայրագ գազանն անզոր ընկավ ցած։
{{տող|16 }}Այսպես չորրորդ պարունակը մենք հասանք,
Ընթանալով անդունդն ի վար Դժոխքի,
Որ պատժում է ամեն չարիք ու հանցանք։
{{տող|19 }}Օ՛ երկնային արդարացի դատաստան։
Ի՛նչ տանջանքներ ու պատիժներ են տեսնում,
Ինչո՞ւ մեղքերն աղետաբեր են այսքան։
{{տող|22 }}Ինչպես երկրում Քարիբդեսի վրա ճիշտ
Ալիքները մեկը մյուսին են բախվում,
Այսպես այստեղ մարդիկ պետք է բախվեն միշտ։
{{տող|25 }}Նրանք այստեղ անթիվ էին երևում,
Որոնք կազմած երկու խմբեր տարանջատ՝
Ծանըր բեռներ էին կրծքով գլորում։
{{տող|28 }}Ապա նրանք իրար էին ընդհարվում
Ու ետ քաշվում, մեկը մյուսին գոռալով.
«Ի՞նչ ես գանձում», մյուսը՝ «Ի՞նչ ես դեն գցում»—
{{տող|31 }}Եվ, շարժվելով պարունակով մթասքող,
Գնում էին դեպի կետերն հակադիր,
Միշտ կրկնելով այդ խոսքերը ծանակող։
{{տող|34 }}Ապա նրանք կիսաշրջանն անցնելով՝
Վերադառնում էին նորից բախվելու։
Ես սրտիս մեջ դառըն կսկիծ զգալով՝
{{տող|37 }}Հարցրի. «Վարպե՛տ, սրանք ովքե՞ր են իրոք,Ձախակողմյան այս ստվերները խուզված
Բոլորեքյան կղերակա՞ն են արդյոք»։
{{տող|40 }}Եվ նա ասաց. «Սրանք բոլորը, որ կան,
Իրենց կյանքում եղան այնքան թյուրամիտ,
Որ ծախսի մեջ չդրին չափ ու սահման։
{{տող|43 }}Այդ է ասում նրանց գոռոցը վայրագ,
Որ հանում են, երբ հասնում են այն կետին,
Ուր զատվում են հանցանքներով հակառակ։
{{տող|46 }}Նրանք, որոնց գլուխներն են հերաթափ,
Քահանաներ, կարդինալներ, պապեր են,
Որոնց եղծեց ագահությունը անչափ»։
{{տող|49 }}Եվ ես. «Վարպե՛տ, անտարակույս ես այստեղ
Կկարենամ մի քանիսին ճանաչել,
Որ պղծվել են այդ ախտերով ծանրամեղ»։
{{տող|52 }}Եվ նա ասաց. «Զուր բաներ ես մտածում.
Այն կյանքն անմիտ, որը նրանց տխեղծեց,
Այժըմ նրանց անճանաչ է դարձընում։
{{տող|55 }}Նրանք հավետ բախվելու են այս կերպով.
Ոմանք իրենց գերեզմանից դուրս կելնեն
Փակ ափերով , ոմանք կտրած մազերով։
{{տող|58 }}Նրանք իրենց ժլատ, շռայլ կենցաղով
Մատնվել են այս պայքարին անվախճան,
Որ չեմ ուզում մանրամասնել խոսքերով։
{{տող|61 }}Արդ տես, որդյա՛կ, թե որքան են խաբուսիկ
Բարիքներն այն, որ հանձնված են Բախտին ,
Որոնց համար իրար գզում են մարդիկ.
{{տող|64 }}Այս խոնջաբեկ հոգիներից ոչ մեկին»։
Զի արդ երկրում եղած֊չեղած ողջ ոսկին
Չի կարող տալ հանգստություն ու դադար
{{տող|67 }}Եվ ես. «Ասա դարձյալ, վարպե՛տ իմ բարի,Քո ակնարկած Բախտը ի՞նչ է, որ նրա
Ճանկերում են բարիքները աշխարհի»։
{{տող|70 }}Եվ նա ասաց. «Ո՛վ էակներ կարճամիտ,Ինչպիսի՛ խոր տգիտության մեջ եք դուք.
Արդ ընդունիր իմ մտքերը ճշմարիտ։
{{տող|73 }}Նա, որ գեր ի վեր է ամեն գիտությամբ,
Երկինքների համար կարգեց վարիչներ
Եվ իր լույսը բաշխեց այնպես համաչափ,
{{տող|76 }}Որ նրանք այն ցոլարձակեն փոխադարձ.
Նմանապես աշխարհային փայլերին
Նա սահմանեց մի ընդհանուր հոգաբարձ,
{{տող|79 }}Որ փոխանցի սին բարիքներն երկրային
Ազգե ի ազգ, տոհմե ի տոհմ կամոք յուր,
Ի հեճուկս ընդդիմության մարդկային։
{{տող|82 }}Դրանից են ոմանք իշխում, այլք՝ ընկնում,
Դատաստանի համաձայն հենց այս Բախտի,
Որ պահված է, ինչպես օձը թավ խոտում։
{{տող|85 }}Նրան ոչինչ չի հակազդի խելքը ձեր.
Նա վարում է, տնօրինում իր մարզում,
Ինչպես իրենց մարզում ուրիշ աստվածներ։
{{տող|88 }}Դադար չունեն փոխանցումներն իր անսանձ,
Անհրաժեշտ հարկն շտապեցնում է նրան.
Այս է պատճառն հաճախադեպ փոփոխմանց։
{{տող|91 }}Մարդիկ, ի դեպ, պետք է նրան գովեին,
Նույնիսկ նրանք, որ անիրավ ու անճահ
Հայհոյանք են ուղղում նրա հասցեին։
{{տող|94 }}Բայց նա, զվարթ, փույթ չի անում այդ մասին.
Իր ոլորտն է ղեկավարում գոհությամբ
Մյուս նախաստեղծ գոյերի հետ միասին ։
{{տող|97 }}Այժմ ավելի չարչարանքի վայրն իջնենք.
Աստղերն ահա խոնարհվում են դեպի ցած,
Եվ մենք պետք չէ մեր ընթացքը դանդաղենք»։
{{տող|100 }}Պարունակի միջով անցանք մենք դիմաց
Եվ մոտեցանք մի առվակի խոխոջուն,
Որ հոսում էր իր իսկ փորած ձորով ցած։
{{տող|103 }}Գույնն ավելի թխորակ է, քան թե մութ,
Եվ մենք նրա գորշ հոսանքին զուգընթաց
Ներքև իջանք մի շավիղով տաժանուտ։
{{տող|106 }}Տխրատեսիլ այդ գետակը հասնելով
Ստորոտը սեպ ու մթին ժայռերի,
Մի ճահիճ է կազմում Ստիքս անունով։
{{տող|109 }}Մինչ ես նայում էի սևեռ աչքերով,
Ճահճում տեսա տղմաթաթախ հոգիներ,
Բոլորն էլ մերկ և զայրագին դեմքերով։
{{տող|112 }}Լոկ ձեռքերով նրանք չէին կռվտում,
Այլև իրենց գլխով, կրծքով, ոտքերով
Եվ իրարու ատամներով բզկտում։
{{տող|115 }}Վարպետս ասաց. «Արդ դու տեսնում ես, որդյակ
Նրանց, որոնք կյանքում ցասկոտ են եղել.
Բայց իմացիր, որ այս պղտոր ջրի տակ
{{տող|118 }}Կան այլ մարդիկ, որ արձակում են հառաչ
Եվ պղպջակ հանում ջրի երեսին,
Ինչպես տեսնել դու կարող ես քո առաջ։
{{տող|121 }}Ճահճում սուզված՝ նրանք այսպես են ասում.
«Տխուր եղանք զվարթ օդում երկրային,
Անթեղելով մաղձության ծուխ մեր ներսում.
{{տող|124 }}Արդ տխրում ենք, խրված տիղմում այս մռայլ»։
Նրանց կոկորդն այս երգն է միշտ կարկաչում,
Զուր ճգնելով արտաբերել խոսք մի այլ»։
{{տող|127 }}Նայելով այն հոգիներին ցեխակուլ,
Մենք բավական երկար պտույտ գործեցինք
Տղմուտ ճահճի և չոր ափի միջով խուլ,
{{տող|130 }}Եվ հասանք տակն աշտարակի մի վերձիգ։</poem>
===Երգ ութերորդ===
<poemstyle='margin:0ex 5ex'>{{տող|1}}Սակայն, ասեմ, որ չհասած տակավին
Ստորոտը աշտարակի բարձրաբերձ,
Մեր աչքերը նրա գագաթն ուղղվեցին.
{{տող|4 }}Քանզի այնտեղ երկու լույսեր դուրս եկան,
Մի երրորդն էլ, որ հազիվ էր նկատվում,
Վառվեց հեռվում իբրև նրանց պատասխան:պատասխան։
{{տող|7 }}Ես դիմելով ծովին ամեն գիտությանց,
Հարցրի. «Վարպե՛տ, այդ ի՞նչ լույսեր են դրանք.
Ի՞նչ ասում ու պատասխանում են միմյանց»։
{{տող|10 }}Եվ նա ասաց. «Հիմա ինչ որ կերևա
Տղմուտ ճահճում, դա կարող ես նկատել,
Եթե մեգը քեզ արգելակ չդառնա»:չդառնա»։
{{տող|13 }}Նետը երբեք այնպես թեթև ու արագ
Չի արձակվել պրկված լարից աղեղի,
Ինչպես տեսա փոքրածավալ մի նավակ,
{{տող|16 }}Որ սրընթաց խոյանում էր դեպի մեզ,
Թիավարված մի հոգուց, որ գոռում էր,
«Դժխեմ հոգի, ահա եկար վերջապես»։
{{տող|19 }}«Ֆլեգիաս , Ֆլեգիաս, զուր ես գոռում այս անգամ,—
Ասաց տերըս։— Մենք քոնը չենք, եկել ենք
Անց կենալու այս ճահիճով ապական»։
{{տող|22 }}Ինչպես նա ով խաբեության մի ի լուր
Սրտնեղվում ու սրտմտում է խորապես,
Այսպես սրտնեց Ֆլեգիասը զուսպ ու լուռ։
{{տող|25 }}Առաջնորդըս նրա մակույկը իջավ,
Եվ ապա ինձ իջեցրեց իր կողքին.
Իմ մտնելով լոկ մակույկը ծանրացավ .
{{տող|28 }}Հենց որ այսպես զետեղվեցինք երկուստեք,
Հին մակույկը առաջ շարժվեց սրընթաց,
Ճեղքելով ջուրն ավելի խոր, քան երբեք։
{{տող|31 }}Մինչ մենք ճահճով ճեպում էինք անարգել,Ինձ հանդիպեց տղմոտ մեկը և ասաց.
«Ո՞վ ես դու, որ ժամիցըդ վաղ ես եկել»։
{{տող|34 }}Եվ ես նրան. «Եկել եմ ոչ մնալու.
Իսկ դու ով ես, որ աղտեղված ես այդպես»։
Ասաց. «Մեկն եմ դատապարտված ողբալու»։
{{տող|37 }}Եվ ես նրան. «Ողբա, սգա դու այդպես,
Անիծյալ ու լպիրշ հոգի, վասնզի
Կեղտիդ մեջ էլ լավ ճանաչում եմ ես քեզ»։
{{տող|40 }}Այնժամ ցասմամբ նա ինձ մեկնեց ձեռքերն իր.
Բայց առաջնորդս հրեց նրան, ասելով.
«Շուտ դեն գնա, մյուս շների հետ կորչիր»։
{{տող|43 }}Ապա բազկով վզիս փարվեց դող ի դող,
Ինձ պագավ ու ասաց. «Հոգի զայրասիրտ,
Քեզ հղացողն հավետ օրհնյալ լինի թող,—
{{տող|46 }}Նա աշխարհում մեծամիտ մեկն է եղել
Եվ թողել է վատ հիշատակ իր մասին,
Դրանից է այստեղ այնպես կատաղել։
{{տող|49 }}Երկրում ինչքան մեծամեծներ կան անհարգ,
Որոնք այստեղ թավալվում են խոզի պես,
Իրենց մասին թողած անուն մի անարգ»։
{{տող|52 }}Եվ ես. «Վարպե՛տ, շատ պիտի գոհ լինեի,
Եթե մենք դեռ ճահճալճից դուրս չեկած՝
Այս ջրի մեջ նրան սուզված տեսնեի»։
{{տող|55 }}Եվ նա. «Դեռևս դեմի ափը չհասած,
Դու կստանաս քո փափագին գոհացում.
Արդար է, որ դու քեզ զգաս գոհացած»։
{{տող|58 }}Քիչ անց տեսա, որ ընկերները պղծուն
Նրա վրա այնպես գրոհ գործեցին,
Որ գոհությամբ ես փառք տվի Աստծուն։
{{տող|61 }}«Զա՛րկ Արջենտուն»,— գոռում էին համորեն,
Իսկ կատաղած ֆլորենտացի այն հոգին
Ատամներով կծոտում էր ինքն իրեն։
{{տող|64 }}Եվ ես նրան այդ վիճակում թողեցի։
Սակայն հանկարծ ճիչեր հասան ականջիս,
Եվ ես ուշի ուշով առաջ նայեցի։
{{տող|67 }}Բարի վարպետս ինձ բացատրեց. «Որդյա՛կ, արդ
Մոտեցել ենք մենք Դևպետի քաղաքին ,
Ուր բազմաթիվ հոգիներ կան մեղապարտ»։
{{տող|70 }}Եվ ես. «Վարպե՛տ, արդեն տեսնում եմ ի ցած
Բոսորագույն պարիսպները նրա ձիգ,
Կարծես դուրս են եկել հրից շիկացած»։
{{տող|73 }}Եվ նա ասաց. «Դա Դժոխքն է ստորին,
Ուր վառվում է հավերժական մի կրակ,
Որից որմերն հեռվից տալիս են կարմրին։
{{տող|76 }}Մենք ի վերջո հասանք խորունկ ջրանցքին,
Որով շուրջ էր պատած երկիրն այս ցավոտ,
Որի որմերն ասես երկաթ լինեին։
{{տող|79 }}Կատարելով մի շրջանցում շեղակի,
Եկանք մի տեղ, ուր նավարարը գոչեց.
«Դեհ դուրս եկեք, մուտքն այստեղ է քաղաքի»։
{{տող|82 }}Դռների վրա տեսա դևեր բազմաթիվ,
Որոնք միմյանց ասում էին զայրագին.
«Ո՞վ է սա, որ դեռ չմեռած ստուգիվ,
{{տող|85 }}Մեռյալների բնակավայրն է եկել»։
Այնժամ վարպետս նշանացի հասկացրեց,
Որ ուզում է մի պահ հետները խոսել։
{{տող|88 }}Քիչ զսպելով իրենց զայրույթը ահեղ,
«Մենակ դու եկ, թող նա գնա,— ասացին,—
Նա, որ այդպես հանդգնել է գալ այստեղ։
{{տող|91 }}Թող նա մենակ վերադառնա ճամփով խոլ.
Իսկ դու հավետ այստեղ մեզ մոտ կմնաս,
Դու որ նրան այս զնդանն ես բերել խոր»։
{{տող|94 }}Թե ես որքան զարհուրեցի, ընթերցող,
Չարագուշակ այդ խոսքերից, դու դատիր,
Կարծեցի թե էլ ետ դառնալ չեմ կարող։
{{տող|97 }}Ես ասացի. «Ո՛վ առաջնորդ թանկագին,
Դու որ հաճախ իմ զորավիգն ես եղել
Եվ ինձ փրկել վտանգներից ահագին,
{{տող|100 }}Մի՛ թողնիր ինձ այստեղ այսպես անպաշտպան,
Եվ եթե մեզ խոչընդոտ են հարուցում,
Իսկույն բռնենք վերադարձի մեր ճամփան։
{{տող|103 }}Եվ իմ տերը, որ ինձ այդտեղ էր բերել,
Ասաց. «Վանիր քո երկյուղը, աստ ոչ ոք
Չի կարող մեր առաջընթացին արգելել։
{{տող|106 }}Ինձ սպասիր և քո հոգին հուսաբեկ
Ամրապնդիր, սնիր բարի հույսերով.
Այս խորքերում քեզ չեմ թողնի ես երբեք»։
{{տող|109 }}Եվ հեռացավ մի պահ հայրըս բարեծին,
Ինձ թողնելով երկբայության մեջ այնպես,
Որ իմ գլխում «ոչ»֊ն ու «այո»֊ն վիճեցին ։
{{տող|112 }}Նրա խոսքերն հնար չեղավ ինձ լսել.
Բայց նա երկար դևերի մոտ չմնաց,
Քանզի նրանք շտապեցին ներս վազել։
{{տող|115 }}Նրանք իսկույն դռներն ամուր փակեցին
Առաջնորդիս առջև, որ դուրս մնալով,
Վերադարձավ դանդաղաքայլ ու լռին։
{{տող|118 }}Աչքերն հակած և ժրությանը կորցրած՝
Նա հառաչով այս խոսքերն էր մրմնջում.
«Ո՞վ երեսիս փակեց որջն այս մեղսամած»։
{{տող|121 }}Եվ ինձ ասաց. «Հակառակ իմ խռովքին,
Դու հանգիստ կաց, ես այս մարտում կհաղթեմ,
Ով էլ թեկուզ ընդդիմանա մեր մուտքին։
{{տող|124 }}Նորության չէ այդ լրբությունը նրանց.
Նրանք նույն բանն արին դռանն արտաքին ,
Որ դեռ մինչև հիմա բաց է մնացած։
{{տող|127 }}Վրան տեսար արձանագիրը դժնյակ։
Ահա արդեն այդ դռնից ներս է անցել
Եվ իջնում է ներքև մեկը միայնակ,
{{տող|130 }}Որ կարող է այս քաղաքը մեզ բացել»։</poem>
===Երգ իններորդ===
<poemstyle='margin:0ex 5ex'>{{տող|1}}Այն գույնը, որ վախը դեմքիս դրոշմեց
Առաջնորդիս վերադարձը երբ տեսա,
Նրան իսկույն վանել տվեց հույզքն իր մեծ։
{{տող|4 }}Նա կանգնեց ու նայեց, աչքը կիսագոց,
Զի հայացքը հեռու ուղղել չէր կարող
Աղջամուղջի և մշուշի միջով հոծ։
{{տող|7 }}«Բայց,— ասաց նա,— պետք է հաղթենք այս մարտում,
Ապա թե ոչ... Կա այնպիսի մի նեցուկ.
Օ՛, ուր է նա և ինչու է ուշանում»։
{{տող|10 }}Ես լավ տեսա, թե ինչպես նա քողարկեց
Առկախ թողած իր այն խոսքը մյուսով,
Որոնց միջև տարբերության կար մի մեծ։
{{տող|13 }}Բայց և այնպես վախ զգացի առժամայն,
Զի այդ ընդհատ խոսքին գուցե ես տվի
Ավելի վատ իմաստ, քան թե ուներ այն։
{{տող|16 }}«Ձեզնից մեկը այս անդնդում խորասույզ
Իջա՞վ արդյոք պարունակից առաջին,
Ուր պատիժը լոկ սպասելն է անհույս»։
{{տող|19 }}Այսպես հարցրի, և նա տվեց պատասխան.
«Մինչև հիմա հազվադեպ է պատահել,
Որ մեզնից մեկն անցած լինի այս ճամփան։
{{տող|22 }}Ես մի անգամ եղել եմ այս խոռոչում,Կախարդանքով Երիքթոնի այն անգութ,
Որը հոգվոց իրենց մարմնոց էր կանչում։
{{տող|25 }}Ես նոր էի զրկվել մարմնից կենդանի,
Երբ նա ինձ այս պարսպից ներս մտցրեց,
Որ դուրս բերեմ մեկին մարզից Հուդայի ։
{{տող|28 }}Իսկ սա վայրն է ամենից խոր ու նսեմ
Եվ հեռագույնն համայնածիր երկնքից.
Վստահ եղիր, ես ճանապարհը գիտեմ։
{{տող|31 }}Այս ճահիճը, որ արձակում է գարշ հոտ,
Օղակում է այս քաղաքը տանջալի,
Ուր չենք կարող մենք ներս մտնել վեհերոտ»։
{{տող|34 }}Չեմ հիշում, թե ուրիշ ինչեր դեռ ասաց,
Քանզի ամբողջ ուշադրությանս ուղղված էր
Դեպի գագաթն աշտարակի իմ տեսած։
{{տող|37 }}Ահա հանկարծ նրա վրա կանգնեցինԴժոխքի երեք Ֆուրիաները արնաներկ,
Որ ունեին տեսք ու կեցվածք կանացի։
{{տող|40 }}Նրանց պատել էին կանաչ հիդրաներ,
Իսկ գլուխներն ահեղ՝ փոխան մազերի
Կրում էին եղջերավոր օձիկներ։
{{տող|43 }}Եվ վարպետըս, որ ճանաչեց վաղվաղի
Նաժիշտներին տարտարոսի տիրուհու,
Ասաց. «Նայիր Երիններին կատաղի։
{{տող|46 }}Աջ կողմինը Ալեկտոն է դառնահեծ,
Ձախ կողմինը Մեգերան է, իսկ նրանց
Մեջտեղինը Տիսիֆոնն է»։ Եվ լռեց։
{{տող|49 }}Ամեն մեկն իր կուրծքն էր ցտում և ապա
Իրեն ծեծում ու ճչում էր այնպես զիլ,
Որ ես ահից առաջնորդիս պինդ կպա։
{{տող|52 }}«Մեդուսան գա, մենք նրան քար կդարձնենք,—
Ասում էին նրանք ներքև նայելով.—
Թեսեոսին զուր անպատիժ թողինք մենք »։
{{տող|55 }}«Շուտ շուռ արի և քո աչքերը փակիր,
Քանզի եթե Գորգոնն այստեղ երևա,
Էլ չես կարող վերադառնալ դու երկիր»։
{{տող|58 }}Այսպես ասաց տերս և անձամբ ինձ շրջեց,
Եվ շատ վստահ չլինելով ձեռքերիս՝
Իր ձեռքերով երկու աչքերըս փակեց։
{{տող|61 }}Դուք, որ ունեք ողջմտություն սեփական,
Ուշ դարձրեք բարոյական իմաստին,
Որ կա խորքում իմ տողերի այլաբան։
{{տող|64 }}Ահա արդեն գորշ ջրերի վրայով
Հասնում էր մեզ շռնդալի մի աղմուկ,
Որ ցնցում էր երկու ափերն ալեխռով,
{{տող|67 }}Այնպես, ինչպես փոթորիկը սաստկահույզ,
Որ ծագում է հոսանքներից օդային,
Թնդացնում է անտառները նորաբույս,
{{տող|70 }}Քանցում ոստերն և դես ու դեն է գցում,
Եվ փոշու ամպ բարձրացնելով իր առջև՝
Հոտաղներին ու հոտերին հալածում։
{{տող|73 }}Բաց անելով աչքերս ասաց. «Հիմա դու
Տեսողությունդ ուղղիր ճահճի այն կետին,
Ուր ավելի հոծ է մշուշն ու ազդու»։
{{տող|76 }}Գորտերն ինչպես թշնամի օձ տեսնելիս
Բոլորը մեկ չքանում են ջրի տակ
Եվ սահմռկած՝ հատակին կուչ են գալիս,
{{տող|79 }}Այսպես տեսա ես հոգիներ հազարյակ,
Որոնք փախչում էին մեկի առջևից,
Որ անցնում էր Ստիքսն ինչպես մի ցամաք։
{{տող|82 }}Նա ձախ ձեռքը ստեպ առաջ էր տանում,
Հեռացնելով իր աչքերից մեգը խիտ,
Եվ կարծես նա լոկ դրանից էր նեղվում։
{{տող|85 }}Ճանաչելով սուրհանդակին երկնքի ,
Դարձա տիրոջս, և սա նշան արեց ինձ,
Որ խոնարհվեմ լռին՝ ի ցույց հարգանքի։
{{տող|88 }}Օ՜, նա որքան լի էր թվում բարկությամբ։
Եկավ կանգնեց դռան առջև ամրափակ
Եվ ճպոտով այն բաց արեց հեշտությամբ։
{{տող|91 }}«Ո՛վ երկնքից վտարվածներ , անարգ ցեղ,—
Սաստեց նրանց, կանգնած մուտքին ահավոր,—
Որտեղի՞ց է հանդգնությանը այդ ձեր.
{{տող|94 }}Ինչո՞ւ եք դուք հակառակվում այն կամքին,
Որ երբեք իր նպատակից չի շեղվում,
Եվ կարող է պատուհասել ձեզ կրկին։
{{տող|97 }}Ի՞նչ օգուտ ձեզ հեստել վճռի դեմ հաստված.
Ձեր Կերբերոսն, եթե լավ եք դուք հիշում,
Դեռ կրում է քիթն ու մռութը ջարդված»։
{{տող|100 }}Վերադարձավ ապա ճամփով գարշելի,
Առանց մի բառ մեզ ասելու, ինչպես նա,
Ով դիմացի անձի հոգսից ավելի
{{տող|103 }}Մտահոգված, տարված է այլ հոգսերով։
Եվ մենք այսպես դեպի քաղաքն ուղղվեցինք,
Սրտապնդված սրբազանի խոսքերով։
{{տող|106 }}Մենք ներս մտանք բոլորովին անարգել.
Ես, որ այնքան ուզում էի իմանալ,
Թե ամրոցն այդ ինչ էր իր մեջ ներփակել,
{{տող|109 }}Մտնելուս պես իմ աչքերը շրջեցի
Եվ ամենուր տեսա մի դաշտ ընդարձակ,
Լի ցավերով ու կոծերով ահռելի։
{{տող|112 }}Ինչպես Առլում , ուր Ռոդանն է լճանում,
Ինչպես Պոլում , Կառնարոյի ծոցի մոտ,
Ուր Իտալիո սահմաններն են վերջանում,
{{տող|115 }}Շիրիմներ կան, որ վայրն անհարթ են դարձնում,
Այսպես այստեղ կային բազում շիրիմներ,
Որոնք տխուր պատկեր էին ընծայում։
{{տող|118 }}Նրանց շուրջը բոցեր էին բարձրանում,
Շիկացնելով նրանց այնպես սաստկորեն,
Ինչպես երբեք երկաթը չի շիկանում։
{{տող|121 }}Բացված էին կափարիչները նրանց,
Ուրկից ելնում էին ողբերը հոգվոց,
Որոնք ներսում տանջվում էին հրախանձ։
{{տող|124 }}Ես ասացի. «Վարպե՛տ, ովքե՞ր են դրանք,
Որոնք թաղված դագաղների մեջ նման՝
Արձակում են դառնակսկիծ հեծեծանք»։
{{տող|127 }}Եվ նա ասաց. «Հերձվածների պետերն են
Իրենց բոլոր հարողների հետ մեկտեղ,
Եվ լեցուն են դամբարաններն այս ամեն։
{{տող|130 }}Նմանն այստեղ նմանի հետ է թաղված ,
Շիրիմներն են առավել կամ նվազ տաք »։
Եվ ապա մենք դեպի աջ կողմը ուղղված՝
</poem>
=== Երգ տասներորդ ===
Առաջացանք մեկըս մյուսի ետևից։
Հուսկ վարպետիս ես դիմեցի այս հարցով.
{{տող|4 }}«Ո՛վ վսեմ միտք, որ համաձայն բաղձանքիս
Ինձ տանում ես պարունակից պարունակ,
Խոսիր ինձ և տուր գոհացում փափագիս։
{{տող|7 }}Կարելի՞ է շիրիմների մեջ պառկած
Մարդկանց տեսնել։ Խուփերն ահա բացված են,
Եվ նրանց մոտ պահապան էլ չի կանգնած։
{{տող|10 }}Եվ նա ասաց. «Այդ բոլորը կփակվեն,Երբ հոգիներն Հովսափաթից այստեղ գան
Մարմինների հետ, որ երկրում կրել են։
{{տող|13 }}Այս կողմ ունեն գերեզմաններ առանձինԷպիկուրն ու հետևորդները նրա,
Որոնք մարմնի հետ մեռցնում են և հոգին։
{{տող|16 }}Աստ կգտնես պատասխանը քո հարցի
Եվ կստանաս գոհացումը փափագիդ ,
Որի մասին դու լռում ես մտացի»։
{{տող|19 }}Եվ ես նրան. «Բարեհոգի՛ իմաստուն,
Բան չեմ խոսում և սիրտըս չեմ բաց անում,
Որպեսզի քեզ չպատճառեմ ձանձրություն»։
{{տող|22 }}«Ո՛վ տոսկանցիդ, որ քաղաքով բոցավառ
Անցնում ես ողջ, այդպես համեստ խոսելով,
Խնդրում եմ քեզ այստեղ մի պահ դու կանգ առ:առ։
{{տող|25 }}Քո բարբառը ցույց է տալիս հայտնապես,Որ ծնվել ես հայրենիքում այն ազնիվ,
Որի հանդեպ գուցե շատ խիստ եղա ես»։
{{տող|28 }}Հանկարծ ահա այս խոսքերը դուրս եկան
Մի դամբանի խորքից, և ես առ ահի
Կիպ մոտեցա առաջնորդիս պատվական։
{{տող|31 }}Եվ նա ասաց. «Այդպես ինչո՞ւ ես վեհեր։Նայիր այնտեղ Ֆարինատան է կանգնել։
Երևում է, ահա, մեջքից մինչև վեր»։
{{տող|34 }}Աչքերս այնժամ նրա վրա առան կանգ.
Իսկ նա կուրծքն ու ճակատը վեր էր ցցել,
Դժոխքի դեմ ասես ուներ քամահրանք։
{{տող|37 }}Այն ժամանակ աոաջնորդըս ինձ թափով
Դամբանների միջով մղեց դեպի նա,
Ասելով ինձ. «Խոսիր նրա հետ չափով»։
{{տող|40 }}Երբ ես նրա դամբարանի մոտ հասա,
Նա ինձ նայեց և վեսորեն ինձ հարցրեց.
«Ովքե՞ր էին քո նախնիները, ասա՛»։
{{տող|43 }}Ես նրանից ոչինչ ծածկել չուզելով,
Մերոնց մասին իմ գիտցածը պատմեցի։
Եվ նա ասաց հոնքերը վեր քաշելով.
{{տող|46 }}«Նրանք եղան հակառակորդ չափազանց
Ինձ, իմ նախնյաց և իմ մարդկանց կուսակից.
Երկու անգամ աքսորեցի ես նրանց»։
{{տող|49 }}«Աքսորվեցին, բայց ամենուստ ետ դարձան,—
Ես պատասխան տվի նրան անհապաղ,—
Սակայն ձերոնք այդ արվեստը չիմացան»։
{{տող|52 }}Այնժամ ահա նույն դամբանի միջից բացՄի հոգի էլ ելավ ծնոտը մինչև։
Երևում էր, որ նա ծնկի էր եկած։
{{տող|55 }}Շուրջըս նայեց, ասես ուներ բուռըն իղձ
Ինձ հետ նաև մի ուրիշին տեսնելու,
Բայց երբ զրկվեց բոլորովին այդ հույսից,
{{տող|58 }}Լալով ասաց. «Եթե զնդանն այս դժնյա
Դու եկել ես քո հանճարի վեհությամբ,
Ո՞ւր է որդիս և ինչո՞ւ չէ քեզ հետ նա»։
{{տող|61 }}Եվ ես նրան. «Ես ինքնակամ չեմ եկել.
Ինձ սպասողն այնտեղ՝ տանում է առ այն,
Որին, կարծեմ, Գուիդոն չի հարգել »։
{{տող|64 }}Պատժի կերպից և խոսքերից հայտարար
Ես արդեն իսկ հասկացա, թե ով էր նա,
Որով եղավ պատասխանըս բավարար։
{{տող|67 }}Հանկարծ ցցված՝ գոչեց ձայնով կորովի.
«Ի՛նչ ասացի՞ր։ Նա չի հարգե՞լ ։ Ողջ չէ՞ նա։
Էլ չի՞ տեսնում քաղցըր լույսը արևի»։
{{տող|70 }}Երբ նա տեսավ, որ իր հարցերն ինձ ուղղած
Անպատասխան ես թողեցի միառժամ,
Մեջքին ընկավ և այլևըս չերևաց։
{{տող|73 }}Իսկ անձն այն սեգ , որ ինձ կանգնել էր տվել,
Մնացել էր տեղում անշարժ, անայլայլ,
Եվ իր դեմքը ամենևին չէր փոխել։
{{տող|76 }}«Եթե մերոնք այդ արվեստը չիմացան,—
Շարունակեց,— ապա այդ բանն ավելի
Տանջում է ինձ, քան այս դամբանը դաժան։
{{տող|79 }}Սակայն նախքան հիսուն անգամ շողա վառ
Դեմքն այն կնոջ , որ տիրակալ է այստեղ,
Կիմանաս, թե այդ բան ինչքան է դժվար։
{{տող|82 }}Իցիվ թե դու տեսնես աշխարհն անուշակ։Բայց ասա ինձ՝ ձերոնք ինչո՞ւ մերոնց դեմ
Եղան այնքան անագորույն ու վայրագ»։
{{տող|85 }}Եվ ես նրան. «Այն կոտորածը դժնյա,Որից Արբիան շառագունեց արյունով,
Մեզ ստիպեց ձեր դեմ լինել անխնա»։
{{տող|88 }}Նա ճոճելով գլուխն ասաց ի խորոց.
«Այդ կռվում ես մենակ չէի և առանց
Պատճառի չէր, որ միացա ես այլոց։
{{տող|91 }}Բայց երբ մի օր որոշեցին կործանել
Եվ հիմնովին բնաջնջել Ֆլորենցիան,
Լոկ ես էի նրա պաշտպանը կանգնել»։
{{տող|94 }}«Երանի թե հանգչեր զարմը ձեր մի օր,—
Ասացի ես։— Բայց լուծեցեք հանգույցն այն,
Որ իմ միտքը պարապատեց աստանոր։
{{տող|97 }}Ինձ թվում է , եթե ես չեմ սխալվում,
Դուք ապագան նախատեսում եք կանխավ,
Մինչդեռ ներկան բոլորովին չեք տեսնում»։
{{տող|100 }}«Մենք տեսնում ենք հեռու ընկած ապագան,—
Պատասխանեց,— նման մարդկանց հեռատես.
Երկինքը մեզ դեռ տալիս է լույս այդքան։
{{տող|103 }}Երբ դեպքերը մերձակա կամ ներկա են,
Մենք չենք տեսնի, և ձեր մասին մենք ոչինչ
Չենք իմանա, եթե մեզ լուր չբերեն։
{{տող|106 }}Արդ կարող ես մակաբերել պարզ ու ճիշտ,
Որ մեր ամեն իմացություն կջնջվի,
Երբոր փակվի ապագայի դուռն ընդմիշտ »։
{{տող|109 }}Այնժամ սխալն իմ զղջալով լիովին,
Ես ասացի. «Այն ընկածին դուք կասեք,
Որ իր որդին կենդանի է տակավին.
{{տող|112 }}Կասեք, եթե իմ պատասխանն ուշացավ,
Պատճառն այն էր, որ ունեի մի կասկած,
Որ դուք հիմա ինձ պարզեցիք այնքան լավ»։
{{տող|115 }}Առաջնորդըս ինձ կանչում էր արդեն ետ.
Ուստի հոգուն ես խնդրեցի, որ շտապ
Ինձ հաղորդեր, թե ուրիշ ով կար իր հետ։
{{տող|118 }}Եվ նա ասաց. «Այստեղ մարդիկ կան բազում.Ֆեդերիկ Բ֊ն և Կարդինալն այստեղ են.
Ուրիշների մասին արդեն չեմ խոսում»։
{{տող|121 }}Եվ ներս քաշվեց։ Իսկ ես, կարի վշտահար,
Մոտեցա իմ առաջնորդին, խոկալով
Չարագուշակ այն խոսքերի մասին հար:հար։
{{տող|124 }}Առաջնորդըս այնժամ ասաց ինձ ճամփին.
«Ինչո՞ւ այդքան մտատանջ ես երևում»։
Ես պատասխան տվի նրա այդ հարցին։
{{տող|127 }}«Դու քո մասին լսածներըդ միշտ հիշիր»,—
Պատվիրեց ինձ իմաստունը, և ապա
Բարձրացնելով մատը ասաց. «Ինձ նայիր.
{{տող|130 }}Երբ դու հասնես լույսին չքնաղ աչքերի ,
Որ ամեն ինչ պարզ ու որոշ են տեսնում,
Կյանքիդ ուղին դու կիմանաս անթերի»։
{{տող|133 }}Այս ասելով դեպ ձախ թեքվեց հապշտապ.
Մենք գնացինք մի շավիղով գաղտամես
Դեպի եզրը պարունակի զառիթափ,
{{տող|136 }}Ուրկից մի սուր գարշահոտ էր հասնում մեզ։
</poem>
=== Երգ տասնմեկերորդ ===
Ուր ժայռերի կարկառները մեր ներքև
Պարզում էին մի խորխորատ ահագին։
{{տող|4 }}Այնտեղ բուրող հոտից սուր ու գարշելի,
Որ փչում էր խորահատակ անդունդից,
Մենք քաշվեցինք սալի ետև մի շիրմի,
{{տող|7 }}Որ ուներ այս տապանագիրը մթար.
«Այստեղ ներսում պառկած է պապն Անաստաս ,
Որին ճամփից շեղեց Ֆոտինն այլափառ»։
{{տող|10 }}«Հիմա այստեղ պետք է մի քիչ կանգ առնենք,
Որպեսզի մենք ընտելանանք գարշ հոտին.
Այնուհետև ուշ չենք դարձնի դրան մենք,—
{{տող|13 }}Ասաց վարպետս։ Եվ ես. «Այնպես դու արա,
Որ մեր այստեղ սպասելը զուր չանցնի»։
Եվ նա. «Ես էլ մտածում եմ դրա վրա»։
{{տող|16 }}Ապա հարեց. «Որդյա՛կ, տակն այս ժայռերի
Ուրիշ երեք պարունակներ կան, որոնք
Նեղանում են տակավ նման մյուսների։
{{տող|19 }}Դրանք լի են հոգիներով նզովված.
Որպեսզի դու սրանց տեսքով գոհանաս,
Կասեմ ինչպես և ինչ կարգով են դասված։
{{տող|22 }}Նպատակը ամեն տեսակ չարության
Իրավունքի խախտումն է, որ գործվում է
Խաբեության միջոցով կամ բռնության։
{{տող|25 }}Խաբեությունն, իբրև մարդուն հատուկ ախտ
Հոռեգույն է, և խաբողներն ավելի
Վարն են տանջվում ու ավելի են դժբախտ։
{{տող|28 }}Բռնավորք են պարունակում աոաջին.
Սա կազմում է երեք գոտի, ըստ որում
Բռնացվում են երեք անձեր առանձին։
{{տող|31 }}Աստված, մարդը և մերձավորը մարդու
Բռնացվում են իրենց անձով և ինչքով,
Ինչպես պիտի արդ ինձանից լսես դու։
{{տող|34 }}Մերձավորի դեմ գործում են բռնություն՝
Սպանելով ու խոցելով, կամ նրան
Կողոպտելով և քանդելով տեղ ու տուն։
{{տող|37 }}Մարդասպաններն ու խոցողներն ստորին,
Ավազակներն ու քանդողները բոլոր
Պատժվում են ուստի գոտում աոաջին։
{{տող|40 }}Մարդ կարող է իր անձի և ինչքի դեմ
Բռնագործել, ուստի երկրորդ գոտու մեջ
Հարկ է կրի արդար պատիժը դժխեմ
{{տող|43 }}Նա, ով իրեն վերացնում է աշխարհից,
Ով խաղի մեջ ժառանգությունն է վատնում
Եվ ողբում անդ , որտեղ կապրեր բերկրալից։
{{տող|46 }}Աստուծո դեմ գործադրում են բռնություն,
Հայհոյելով նրան մտքով կամ խոսքով,
Կամ խախտելով նրա կարգը հաստատուն։
{{տող|49 }}Դրա համար գոտին անձուկ, փոքրագույն
Իր հրով է դաղում Սոդոմն ու Գոմորն ,
Եվ նրանց, որ հայհոյում են Աստուծույն։
{{տող|52 }}Խաբեությունը, որ սրտեր է այրում,
Մարդ գործում է ընդդեմ նրա, ով իրեն
Վստահում է կամ իրեն չի վստահում։
{{տող|55 }}Վերջին կերպով խախտվում է ու խզվում
Բնությունից ստեղծված կապը սիրո,
Ուստի երկրորդ պարունակում են տանջվում
{{տող|58 }}Կեղծավորներ, շողոքորթներ, կախարդներ,
Կեղծարարներ, սրբապիղծներ, կավատներ,
Զեղծարարներ, գողեր և այլ անարգներ։
{{տող|61 }}Իսկ մյուս կերպով խախտվում է ոչ միայն
Բնական կապն, այլև կապը հավելյալ,
Որից հատուկ մի հավատ է ծնվում լայն։
{{տող|64 }}Ուստի վերջին պարունակի մեջ դաժան,
Ուր կենտրոնն է երկրի, կայքը Դևպետի,
Պատժվում է հավետ ամեն դավաճան»։
{{տող|67 }}Եվ ես. «Վարպե՛տ, դու պարզեցիր ինձ լրիվ
Այս անդունդի բաժիններն ու ասացիր,
Թե ովքեր են պատուհասվում անդ խստիվ։
{{տող|70 }}Բայց ասա ինձ՝ նրանք, ովքեր տանջվում են
Մրրիկներից, անձրևի տակ, ճահճի մեջ,
Եվ նրանք, որ ընդհարվում են ուժգնորեն,
{{տող|73 }}Ինչո՞ւ չկան հրատոչոր քաղաքում,
Եթե իրոք բարկացրել են Աստուծուն,
Իսկ եթե չէ, այդպես ինչո՞ւ են տանջվում»։
{{տող|76 }}Եվ նա ասաց. «Ինչո՞ւ շեղվում ես այդպես
Ողջմտության բնականոն ընթացքից.
Մի՞թե միտքըդ անդաճում է այլապես։
{{տող|79 }}Չե՞ս հիշում քո հետազոտած Էթիկան,
Ուր լայնորեն քննության են առնված
Երեք հոռի հակումները մեղսական —
{{տող|82 }}Անզսպություն, անբանություն, չարություն.
Եվ թե ինչպես անզսպությունը նվազ
Բասրելի է և նվազ տույժ ընդունում։
{{տող|85 }}Եվ եթե դու լավ մտածես այս մասին,
Ու միտք բերես, թե ովքեր են պատժվում
Քաղաքից դուրս, ոլորտների մեջ վերին,
{{տող|88 }}Կիմանաս, թե նրանք ինչու են ջոկված
Այս պիղծերից, և թե ինչու են նրանք
Ավելի մեղմ պատիժների ենթարկված»։
{{տող|91 }}«Ո՛վ արեգակ, որ ցրում ես ամեն մուժ,
Լուսաբանումդ այնքան է ինձ գոհացնում,
Որ ինձ համար հարցեր տալը քաղցր է հույժ:հույժ։
{{տող|94 }}Վերադարձիր այնտեղ, ուր ինձ ասացիր,Թե ինչպես է վաշխառությունը խախտում
Կարգն Աստուծո, և այս հանգույցը լուծիր»։
{{տող|97 }}Եվ նա ասաց. «Փիլիսոփան անվանի
Իր երկերով ուսուցանել է հաճախ,
Որ բնության ակնաղբյուրը կենդանի
{{տող|100 }}Իմաստությունն ու արվեստն են Աստուծու.Եվ եթե դու քո Ֆիզիկան լավ քննես,
Անդ կգտնես, առանց երկար թերթելու,
{{տող|103 }}Որ ձեր արվեստն հետևում է բնության,
Ինչպես սանը հետևում է ուսուցչին.
Նա Աստուծու թոռն է գալիս ըստինքյան։
{{տող|106 }}Այդ երկուսով՝ բնությամբ և արվեստով,
Միայն պետք է մարդիկ ապրեն ու ծաղկեն,
Ինչպես գիտես Ծննդոցի ասույթով։
{{տող|109 }}Իսկ վաշխառուն ուրիշ ճամփա է բռնում
Եվ անարգում թե՛ բնություն, թե՛ արվեստ,
Զի իր հույսը այլ բանի մեջ է տեսնում։
{{տող|112 }}Բայց էլ շարժվենք, մենք կարող ենք հապաղել,Ձկներն արդեն հորիզոնում կայտռում են,
Սայլն էլ ահա դեպի Կավրոսն է թեքվել։
{{տող|115 }}Մի քիչ այն կողմ ժայռը իջնում է նորեն»։
</poem>
=== Երգ տասներկուերորդ ===
<poem style='margin:0ex 5ex'>
{{տող|1}}Վայրէջքի տեղն, ուր մենք եկանք, շատ դիք էր,
Անդ կեցողն էլ տեսքով այնքան էր ահեղ,
Որ տեսնողը սարսափահար կլիներ։
{{տող|4}}Ինչպես ժայռն այն, որ ոչ հեռու Տրենտոյից,
Փուլ է եկել Ադիջեի ափերին
Երկրաշարժից կամ նեցուկի խախտումից,
{{տող|7}}Եվ գագաթից մինչ ստորոտը լեռան
Դարը այնքան փլուզված է, որ բարձրում
Գտնվողներն հազիվ իջնել կարենան,
{{տող|10}}Այսպես էր և այս գահավանդն ամեհի,
Իսկ անդունդի վրա կախված բարձունքին
Տարածվել էր նախատինքը Կրետեի,
{{տող|13}}Որ ծնվել է կեղծ ու պատիր կռվի մեջ։
Տեսնելով մեզ՝ նա ինքնիրեն կծոտեց
Բարկությունից անզսպելի ու անշեջ։
{{տող|16}}Իմ վարպետը նրան ասաց համարձակ.
«Կարծում ես թե սա՞ է դուքսը Աթենքի,
Որ քեզ երկրի վրա արեց շանսատակ։
{{տող|19}}Կորի՛ր, գազա՛ն։ Սա չի եկել քո քրոջ
Հրահանգով, այլ եկել է տեսնելու
Պատիժներն ու տանջանքները ձեր ամբողջ»։
{{տող|22}}Ինչպես ցուլը, որ կապանքներն է քանդում,
Երբ մի հարված է ստանում մահացու,
Եվ վազելու անզոր՝ վեր֊վեր է ցատկում,
{{տող|25}}Այսպես արեց Մինոտավրը չարալից.
Զգոն վարպետս ինձ հորդորեց. «Վար վազիր,
Քանի դեռ նա կուրացած է զայրույթից»։
{{տող|28}}Այսպես իջանք քարակույտի վրայով,
Որը հաճախ գլորվում էր ոտքիս տակ,
Իմ կենդանի մարմնի բեռան պատճառով։
{{տող|31}}Մինչ մտորում էի, վարպետս ինձ ասաց.
«Այս փլվածքի մասի՞ն ես դու մտածում,
Որի պահակն այն գազանն է գազազած։
{{տող|34}}Արդ իմացիր, որ առաջին անգամին,
Երբ ես իջա այս ստորին Դժոխքում,
Այնտեղ դեռ այս փլվածքները չկային։
{{տող|37}}Սակայն նախքան Դժոխք իջնելը Նրա,
Ով այնտեղից երկինք տարավ շատերին,
Որ Դևպետի գերին էին հնօրյա,
{{տող|40}}Այս խոր վիհը այնքան ուժգին սասանվեց,
Որ կարծեցի՝ աշխարհ սիրով սարսռաց,
Որի համար, ինչպես մեկը ենթադրեց,
{{տող|43}}Տիեզերքում առաջացել է քաոս.
Այդ միջոցին այս ժայռն այստեղ և այլուր
Այսպես փլվեց ու գոյացավ դարուփոս։
{{տող|46}}Բայց դու նայիր արյան գետին այն եռուն,
Որտեղ սուզված պատուհասվում են նրանք,
Որ այլոց դեմ գործադրել են բռնություն»։
{{տող|49}}Օ՛ մոլի շահ, օ՛ բարկություն խոլական,
Դուք մեզ այնպես գրգռում եք կարճ կյանքում,
Հետո հավետ սուզում գետի մեջ արյան։
{{տող|52}}Ես տեսա լայն ու ծրաձև մի խանդակ,
Որ, ինչպես ինձ իմ առաջնորդն էր ասել,
Ընդգրկում էր հարթությունը բովանդակ։
{{տող|55}}Խանդակի և դարի միջև խմբովին
Վազում էին կենտավրոսներ նետազեն,
Ասես որսի էին գնում միասին։
{{տող|58}}Մեզ տեսնելով դարի վրա՝ կանգնեցին,
Եվ նրանցից երեք հոգի ջոկվելով
Աղեղով ու նետով մեր կողմ ուղղվեցին։
{{տող|61}}Նրանցից մեկն հեռվից գոռաց զայրադեմ.
«Ո՞ւր եք գնում, շուտ ասացեք այդտեղից,
Ապա թե ոչ՝ աղեղս ահա կարձակեմ»։
{{տող|64}}Վարպետս ասաց. «Մենք լոկ կտանք պատասխան
Ձեր Քիրոնին, երբ ավելի մոտենանք։
Հախուռն մտքերդ միշտ ի վնաս քեզ եղան»։
{{տող|67}}Եվ ինձ դարձավ. «Սա հենց Նեսոսն է մախիզ,
Որ մահ գտավ Դեյանիրի պատճառով,
Բայց իր վրեժն ինքը լուծեց մեռնելիս։
{{տող|70}}Մեջտեղինը, որ կանգնել է գլխահակ,
Քիրոնն է մեծ, Աքիլլեսի հոգածուն,
Իսկ երրորդը Ֆոլոսն է ժանտ ու վայրագ։
{{տող|73}}Նրանք խմբով պտտվում են գետի շուրջ,
Նետհարելով նրան, ով դուրս է գալիս
Ավելի, քան նշված է իր մեղքով լուրջ»։
{{տող|76}}Մենք մոտեցանք հրեշներին նետընկեց։
Քիրոնն այնժամ իր մորուքը թավարծի
Նետի ծայրով ծնոտի տակ հավաքեց.
{{տող|79}}Եվ բանալով իր բերանը լայնածիր,
Ընկերներին ասաց. «Արդյոք դիտեցի՞ք,
Ետևինը երերցնում է դիպածն իր.
{{տող|82}}Մեռյալների ոտքերն այդպես չեն անում»։
Վարպետըս, որ նրա կրծքին էր հասել,
Անդ ուր երկու բնույթներն են միանում,
{{տող|85}}Պատասխանեց. «Նա ողջ է ու գիտակից.
Ես էլ նրա առաջնորդն եմ այս վայրում.
Նա եկել է հարկից և ոչ քմայքից։
{{տող|88}}Մի կին երկնում ալելուիան ընդհատեց
Եվ եկավ ինձ այս նոր պաշտոնը տալու.
Ոչ սա է գող, ոչ ես հոգի չարաստեղծ։
{{տող|91}}Սակայն հանուն այն գերագույն զորության,
Որ քայլերս է վարում վայրով այս վայրի,
Թող ձերոնցից մեկը ցույց տա մեզ ճամփան,
{{տող|94}}Եվ սրան էլ իր գավակին թող վերցնի
Ու անցկացնի գետի հունով ծանծաղուտ,
Որովհետև նա ստվեր չէ, որ թռնի»։
{{տող|97}}Քիրոնն ուղղվեց դեպի Նեսոսն ու ասաց.
«Դու տար սրանց, և եթե ձեզ հանդիպեն
Այլ ջոկատներ, կհեռացնես դու նրանց»։
{{տող|100}}Մենք շարժվեցինք մեր ուղեկցին առընթեր
Այդ եռացող արյան գետի երկայնքով,
Ուր խաշվողներն հանում էին սուր ճիչեր։
{{տող|103}}Տեսա ոմանց մինչև աչքերը սուզված։
Նեսոսն ասաց. «Բռնակալներ են սրանք,
Որ արյան ու ինչքի էին ծարաված։
{{տող|106}}Աստ տանջվում են ոճրի համար իրենց մեծ.
Աստ Ալեքսանդրն ու Դիոնիսն են դաժան.
Սա Սիկիլիան երկար ատեն կեղեքեց։
{{տող|109}}Նա, ով գլխին ունի մազեր այնքան սև,
Աձձոլինն է, իսկ այն մյուսը շիկահեր
Օբիձձոն է Էստեցի, որն, արդարև,
{{տող|112}}Երկրում խեղդվեց իր զավակից հարազատ»։
Երբ զարմանքով ես նայեցի վարպետիս,
Նա ինձ ասաց. «Դա ստույգ է ու հաստատ»։
{{տող|115}}Ապա Նեսոսն աչքերն հառեց քիչ հեռուն՝
Մի խումբ մարդկանց, որոնք մինչև վիզն իրենց
Սուզված էին արյան գետի մեջ եռուն։
{{տող|118}}Մեզ ցույց տվեց մեկին ընկած մեկուսի,
Եվ ասաց. «Սա ժամում խոցեց սիրտը այն,
Որ հարգվում է ցարդ կամուրջի վրա Թայմզի»։
{{տող|121}}Ապա տեսա հորձանքի մեջ այլ անձանց,
Որոնց գլուխն ու կուրծքն էին երևում
Եվ որոնցից ծանոթ էի ես ոմանց։
{{տող|124}}Այսպես քիչ֊քիչ ծանծաղում էր գետը այն
Եվ միմիայն նրանց ոտներն էր ծածկում.
Եվ այստեղ մենք անցանք նրա հունով լայն։
{{տող|127}}«Եթե այս կողմ գետը տակավ ու տակավ
Ծանծաղում է,— ասաց Նեսոսը դարձյալ,—
Ապա հունից այն կողմ սակավ առ սակավ
{{տող|130}}Խորանում է և դառնում է հորդառատ,
Մինչև որ նա հասնում է մեծ բարձրության,
Ուր հեծում են բռնակալներն ապիրատ։
{{տող|133}}Այնտեղ Աստծու դատաստանով տանջվում են
Ատտիլասը՝ պատուհասը աշխարհի,
Եվ Քսեստոսը, և Պյուռոսը անօրեն։
{{տող|136}}Այնտեղ հորձքում հեծեծում են անդադար
Ռինիեր Կորնետն ու Ռինիեր դե՚ Պացցին,
Որոնք եղան հուղկահարներ անպատկառ։
{{տող|139}}Այս ասելով նա ետ դարձավ առանձին։
</poem>
=== Երգ տասներեքերորդ ===
<poem style='margin:0ex 5ex'>
{{տող|1}}Նեսոսը դեռ գետից այն կողմ չէր անցել,
Երբ մենք մտանք արտասովոր մի անտառ,
Ուր ամեն մի շավիղ ի չիք էր դարձել։
{{տող|4}}Կանաչ չէին տերևները, այլ տմույն,
Ուղիղ չէին ուղեշները, այլ խոտոր,
Չիք պտուղներ, այլ լոկ փշեր լիաթույն։
{{տող|7}}Չեչինայից սկսած մինչև Կոռնետո,
Ուր ապրում են կենդանիները վայրի,
Չկան այդքան թավաթփեր հախնթոր։
{{տող|10}}Անդ բույն ունեն Հարպիաները նողկալի,
Որ տրովացոց Ստրոֆադից վանեցին,
Գուշակելով տխուր դեպքերը գալիք։
{{տող|13}}Նրանք ունեն կանացի դեմք, լայն թևեր,
Կեռ մագիլներ և փետրալից խոշոր փոր,
Եվ ծառերից արձակում են կռիչներ։
{{տող|16}}Ինձ դառնալով ասաց վարպետս առաջնորդ.
«Մենք քանի դեռ չենք խորացել անտառում,
Իմացիր, որ հիմա գոտում ենք երկրորդ,
{{տող|19}}Որից այն կողմ ավազուտն է հրակեզ։
Իսկ այժմ այստեղ դու տեսնելու ես բաներ,
Որոնք պիտի հավատալի չլինեն քեզ»։
{{տող|22}}Ամեն կողմից լսում էի ողբ ու ճիչ,
Բայց ոչ ոքի չէի տեսնում շուրջը իմ,
Եվ զարմացած սպասեցի ես մի քիչ։
{{տող|25}}Կարծեմ, թե նա կարծեց, որ ես կարծեցի,
Թե ճիչերն այդ հանում էին նրանք, որ
Փակված էին թփերի մեջ թավարծի։
{{տող|28}}Եվ ասաց ինձ. «Եթե երբեք դու պոկես
Այս տունկերից որևիցե մի ճյուղիկ,
Իրողությունն հայտնի պիտի դառնա քեզ»։
{{տող|31}}Այնժամ ձեռքըս ես մեկնեցի քիչ առաջ
Եվ մի թփից փոքրիկ մի ճյուղ պոկեցի։
«Ի՞նչ ես կտրում»,— գոչեց բունը ցավատանջ։
{{տող|34}}Եվ երբ ճյուղը ամբողջ արյամբ սևացավ,
Դարձյալ գոչեց. «Ինչո՞ւ ես ինձ կտրատում,
Ի՞նչ խղճով ես ինձ պատճառում այդպես ցավ։
{{տող|37}}Մարդիկ էինք, հիմա դարձել ենք բույսեր,
Բայց օձերի հոգիներ իսկ լինեինք,
Պետք է մի քիչ դու լինեիր գթասեր»։
{{տող|40}}Ինչպես դալար մի բարունակ նրբենի,
Երբ մի ծայրից այրվի, ապա մյուս ծայրից
Ջուր դուրս կտա և ճտճտոց կհանի,
{{տող|43}}Այսպես ելան այն փրցված ճյուղիկից
Խոսք և արյուն, և ես սաստիկ վախեցած՝
Անմիջապես այն բաց թողի իմ ձեռքից։
{{տող|46}}«Եթե երբեք նա հավատար այն դեպքին,—
Պատասխանեց առաջնորդըս իմաստուն,—
Որ իմ երկում ես պատմել եմ տրտմագին,
{{տող|49}}Ձեռք չէր տա քեզ, ո՛վ հեգ հոգի վշտակեզ.
Բայց որպեսզի նա իսկությունն իմանա,
Ես ցավ ի սիրտ նրան կտրել տվի քեզ։
{{տող|52}}Բայց ով ես դու, ասա նրան, որպեսզի
Նա պահել տա հիշատակըդ աշխարհում,
Ուր նա պիտի վերադառնա հավաստի»։
{{տող|55}}Եվ բունն ասաց. «Դու այնպես ես գերում ինձ
Քո խոսքերով, որ չեմ կարող ես լռել.
Արդ թույլ տվեք մի քիչ պատմել իմ կյանքից։
{{տող|58}}Ես նա եմ, որ ձեռքիս էի պահում սեղմ
Ֆեդերիկի բանալիները սրտի,
Եվ պտտացնում դրանք այնպես զգույշ, մեղմ,
{{տող|61}}Որ նա միայն ինձ էր գաղտնիք վստահում։
Իմ պաշտոնին այնպես էի նվիրված,
Որ ես հանգիստ ու քուն չէի խնայում։
{{տող|64}}Բայց պոռնիկը, կործանարարն աշխարհի,
Որ իր պիղծ ու խենեշ աչքերը երբեք
Չի հեռացնում արքունիքից Կեսարի,
{{տող|67}}Դրանիկներին բոլոր իմ դեմ բորբոքեց,
Եվ վեհապետն, հրահրված նրանցից,
Իմ լավ վարկը տխուր սուգի փոխարկեց։
{{տող|70}}Եվ այնժամ ես, խոր զայրույթով տենդահար,
Կամենալով մահով պրծնել անկումից,
Ինձ՝ արդարիս հանդեպ դարձա անարդար։
{{տող|73}}Երդվում եմ նոր արմատներով այս բնի,
Որ ես երբեք չխաբեցի իմ տիրոջ,
Որ այնքան էր հարգ ու պատվի արժանի։
{{տող|76}}Եվ ով աշխարհ վերադառնա ձեզանից,
Թող պաշտպանի իմ պատիվը անբասիր,
Որ խորտակվեց չար նախանձի հարվածից»։
{{տող|79}}«Ահա լռեց,— ասաց ինձ տերս հոգաբարձ.—
Ժամանակը սուղ է, խոսիր նրա հետ,
Հարցրու նրան, եթե ունես ուրիշ հարց»։
{{տող|82}}«Ինքըդ հարցրու,— ասացի ես,— դու գիտես,
Թե ինչ բան է ինձ հարկավոր իմանալ,
Ես չեմ կարող, այնքան հուզված եմ արդ ես»։
{{տող|85}}Վարպետս այնժամ դիմեց բնին տխրատես.
«Քո խնդրանքը սա պատրաստ է կատարել.
Իսկ արդ, բանտված հոգի, հաճիր ասել մեզ,
{{տող|88}}Ինչպես ընկնում ու ներփակվում է հոգին
Այս թփերում, և նրանցից ազատվել
Կարելի՞ է և հաջողվո՞ւմ է մեկին»։
{{տող|91}}Այնժամ բունը փչեց ուժգին մի թափով,
Եվ այդ շունչը այս խոսքերին վերածվեց.
«Ձեզ պատասխան պիտի տրվի կարճ կերպով։
{{տող|94}}Երբ խոլ հոգին ինքն իր կամքով բաժանվում,
Հեռանում է իր մարմնական պատյանից,
Նրան Մինոսն այս անտառն է ուղարկում.
{{տող|97}}Նրան մի տեղ չի սահմանվում մասնավոր.
Նա ընկնում է այստեղ մի տեղ ըստ բախտի
Եվ բողբոջում ինչպես հատիկ բեղմնավոր։
{{տող|100}}Նա աճում է, հետո դառնում ծառ վայրի,
Իսկ Հարպիաներն իր տերևներն ուտելով՝
Ցավացնում են և անցք բացում ցավերի։
{{տող|103}}Մեր մարմիններն ահեղ օրում կգտնենք.
Սակայն դրանք մենք այլևըս չենք հագնի,
Զի արդար չէ առնել, ինչ որ թողել ենք։
{{տող|106}}Մենք քարշ կտանք դրանք վայրն այս տխրագին,
Եվ մարմինը ամեն մեկիս կկախվի
Այն թփուտից, ուր փակված է մեր հոգին»։
{{տող|109}}Մենք դեռ լարված լսում էինք բնին այն,
Կարծելով որ դեռ բան ունի ասելու,
Երբ մեզ հասավ մի վայնասուն մեծաձայն,
{{տող|112}}Նման նրան, ով իր տեղից թաքնված
Շների ու կինճի ոռնոց է լսում
Եվ ճրթոցը տերևների կոխկրտված։
{{տող|115}}Արդ ձախ կողմից երկու հոգի վատարի
Մերկ, ճանկռտված, վազում էին սրընթաց,
Ջարդոտելով բոլոր ճյուղերն անտառի.
{{տող|118}}Առջևինը բղավում էր. «Մա՛հ, հասի՛ր»,
Իսկ մյուսը, որ չէր կամենում ետ մնալ,
Գոռգոռում էր. «Լանո՛, այդքան ժիր չէիր,
{{տող|121}}Երբ դու փախչում էիր կռվից Տոպպոյի»։
Եվ ապա նա, շնչակտուր լինելով,
Թաքնվեց մեջն ստվարախիտ մի թփի։
{{տող|124}}Իսկ ետևում ողջ անտառը լեցուն էր
Սև, սովատանջ ու սուրացող քածերով,
Ինչպես անթիվ շղթայազերծ քերծեներ։
{{տող|127}}Երբ շները թաքնվածի մոտ հասան,
Ատամներով բզկտեցին նրան լավ,
Ապա հոշված իր անդամները տարան։
{{տող|130}}Առաջնորդըս այնժամ բռնեց իմ ձեռքից
Եվ ինձ տարավ այն թփի մոտ, որ իզուր
Բողոքում էր իր արյունոտ ջարդվածքից։
{{տող|133}}«Ջակոմո դա Սանտ Անդրեա,— ասում էր,—
Ի՞նչ շահեցիր ինձ դարձնելով քեզ պատվար.
Ինչո՞ւ ցավերս ծանրացրիր կարեվեր»։
{{տող|136}}Մոտենալով վարպետս ասաց այն հոգուն.
«Ո՞վ ես դու, որ խոցվածքներիդ միջով այդ
Դուրս են տալիս ցավոտ խոսքեր և արյուն»։
{{տող|139}}«Ո՛վ հոգիներ,— ասաց թուփը այնժամ մեզ,—
Որ եկել եք տեսնելու ջարդն այս անխիղճ,
Որ քրքրեց ու քայքայեց ինձ այսպես,
{{տող|142}}Հավաքեցեք տերևներըս բնիս քով։
Ես ծնվել ու ապրել եմ այն քաղաքում,
Որ հին տիրոջ փոխարինեց Մկրտչով.
{{տող|145}}Ուստի նա մեզ կտխրեցնի անդադար,
Եվ եթե դեռ անցքի վրա Առնոյի
Չպահպանվեր նրա մասունքն անվթար,
{{տող|148}}Ապա նրանք, որ նոր քաղաք հիմնեցին
Ատտիլասի ավերների հենց վրան,
Իզուր պիտի ջանքեր թափած լինեին։
{{տող|151}}Բնակարանս ես դարձրի ինձ տանջարան»։
</poem>
=== Երգ տասնչորսերորդ ===
<poem style='margin:0ex 5ex'>
{{տող|1}}Հուզված հուշից իմ հայրենյաց սիրասուն,
Հավաքեցի այն տերևները ցիրցան
Եվ հանձնեցի արդեն լռած այն հոգուն։
{{տող|4}}Մենք անտառով եկանք հասանք այն եզրին,
Ուր զատվում է երկրորդ գոտին երրորդից
Եվ երևում ահեղ վճիռը վերին։
{{տող|7}}Արդ որպեսզի դառնա ամեն ինչ հայտնի,
Ասեմ, որ մենք հասանք մի կորդ հարթավայր,
Ուր չէր աճում և ոչ մի բույս կենդանի։
{{տող|10}}Ցավոտ անտառն օղակում էր բացատն այն,
Ինչպես արյան գետը՝ անտառը հիշյալ.
Մենք կանգնեցինք նրա եզրին առժամայն։
{{տող|13}}Գետինն ամբողջ չոր ավազով էր պատած,
Ճիշտ ինչպես այն ավազուտը հրաշեկ,
Որ Կատոնը ոտքերով էր կոխկրտած։
{{տող|16}}Օ՜ Աստուծո պատուհասիչ դատաստան,
Որքա՛ն պետք է ահուդողով համակվի,
Ով տեսնի այն, ինչ իմ աչքերը տեսան։
{{տող|19}}Այնտեղ տեսա բազմաթիվ մերկ հոգիներ,
Որոնք ողբում֊կոծում էին դառնորեն,
Բայց ունեին այլատեսակ վիճակներ։
{{տող|22}}Ոմանք գետնին պառկած մեջքն ի վար,
Ոմանք նստած֊պպզած էին ինքնամփոփ,
Իսկ ոմանք էլ քայլում էին անդադար։
{{տող|25}}Քայլողները շատվոր էին ամենքից,
Իսկ պառկածներն ամենաքիչը թվով,
Բայց ավելի ուժգին ճչում տանջանքից։
{{տող|28}}Ավազի վրա դանդաղորեն, շարունակ
Բոց էր տեղում ծվեններով լայնածիր,
Ինչպես ձյունը սարում անհողմ ժամանակ։
{{տող|31}}Ինչպես հնդկաց գավառներում հրատապ
Ալեքսանդրը իր զորքերի վրա հոծ
Տեսավ տեղալն հուր բոցերի մի տարափ,
{{տող|34}}Եվ հրամայեց զինվորներին կոխկրտել
Բոցերն ընկած, իմանալով որ դրանք
Հեշտ է հանգցնել, քանի դեռ չեն ծավալվել,
{{տող|37}}Այսպես այստեղ միշտ տեղում էր հուր ու բոց.
Եվ ավազն էլ շիկանում էր դրանից,
Սաստկացնելով չարչարանքները հոգվոց։
{{տող|40}}Սրանք շարժում էին ձեռքերը յուրյանց,
Մերթ այս կողմից, մերթ այն կողմից թափ տալով
Իրենց վրա ընկած բոցերն հրախանձ։
{{տող|43}}Ես ասացի. «Վարպե՛տ, դու որ հաղթում ես
Ամեն ինչի, բացի այն ժանտ դևերից,
Որ այն դռան մուտքին արգելք եղան մեզ,
{{տող|46}}Ո՞վ է մեծն այն, որ պառկած է անզարհուր,
Քամահրելով կրակները տեղացող,
Ասես նրան չի խեղճացնում անձրևն հուր»։
{{տող|49}}Երբ նկատեց, որ իր մասին էի ես
Առաջնորդիս հարցնում, հոգին մռնչաց.
«Ինչպես եղա կյանքում, հիմա էլ եմ վես։
{{տող|52}}Զևսը նորից թող հոգնեցնի իր դարբնին,
Որի ձեռքից առավ շանթը սայրասուր
Եվ ինձ խոցեց իմ օրհասի մեջ վերջին,
{{տող|55}}Կամ մյուսներին թող փոխնիփոխ չարչարի
Մոնգիբելլի դարբնոցի մեջ սևամած,
Բղավելով. «Օգնիր, Վուլկան քաջարի»,
{{տող|58}}Ինչպես արեց Ֆլեգրայի գոռ մարտում,
Եվ թող նա ինձ զարկի ամբողջ զորությամբ,
Իր վրեժը չի ստանա գոհացում»։
{{տող|61}}Վարպետս այնժամ խոսեց կրքով բացահայտ,
Ինչպիսին ես չէի լսել նրանից.
«Ո՛վ Կապանևս, գոռոզությանդ համար այդ
{{տող|64}}Արժանի ես պատժվելու այդպես միշտ.
Այդ պատիժըդ քեզ տեղին է ու հարմար
Քո վարքի ու բարքի համար ամբարիշտ»։
{{տող|67}}Եվ հանդարտած դեմքով դարձավ դեպի ինձ.
«Սա մեկն է յոթ արքաներից այն վսեր,
Որոնք Թեբեն պաշարեցին չորս կողմից։
{{տող|70}}Նա քամահրեց և քամահրում է Աստծուն.
Սակայն նրա շարժուձևերը ժպիրհ
Նրա անձի զարդարանքներն են սազուն։
{{տող|73}}Հիմա արի իմ ետևից, բայց նայիր,
Որ ոտքերըդ բորբ ավազին չհպես,
Այլ անտառի եզերքներին միշտ պահիր»։
{{տող|76}}Մենք լուռ ու մունջ հասանք մինչև մի գետակ,
Որ անտառից էր դուրս ցայտում և որի
Կարմրությունը ահաբեկեց ինձ համակ։
{{տող|79}}Բուլիկամից ինչպես առվակ է հոսում,
Որից ջուր են վերցնում կանայք վուշ գզող,
Այսպես և նա ավազն ի վար էր վազում։
{{տող|82}}Նրա հատակն ու ափերը ապալեր
Պնդացել ու դարձել էին քարակոփ.
Ես հասկացա, որ այդտեղ էր անցքը մեր։
{{տող|85}}«Այն ամենում, ինչ որ ես ցույց տվի քեզ,
Այն պահից, երբ անցանք դռնից Դժոխքի,
Որի մուտքը բաց է եղել մշտապես,
{{տող|88}}Քո աչքերը այնպիսի բան չտեսան,
Ինչպիսին է այս գետակը շառագույն,
Որ հանգցնում է ընկած բոցերը վրան»։
{{տող|91}}Այս խոսքերը առաջնորդըս ինձ ասաց.
Եվ ես նրան թախանձագին խնդրեցի,
Որ սնունդ տար ախորժակիս իր բացած։
{{տող|94}}«Կա մի ավեր երկիր ծովում միջերկրյա,—
Պատասխանեց,— որ կոչվում է Կրետե,
Ուր երջանիկ էին մարդիկ հնօրյա։
{{տող|97}}Այնտեղ Իդա կոչված մի լեռ կա հայտնի,
Որ ծաղկուն էր ջրերով ու ծառերով,
Իսկ ներկայիս տխուր է ու ամայի։
{{տող|100}}Ռեան այնտեղ ընտրեց մանկան թաքստոց,
Եվ ծածկելու համար ճիչերը նրա,
Աղմուկ հանել հանձնարարեց յուրայնոց։
{{տող|103}}Լեռան մեջ կա ծերի արձան մի հսկա,
Որ կռնակը դեպի Դամիատ է դարձրած
Եվ հայացքը դեպի Հռոմն հեռակա։
{{տող|106}}Նրա գլուխն անեղծ ոսկուց է կազմված,
Իսկ կուրծքը և բազուկները՝ արծաթից,
Եվ պղնձից՝ մինչև աճուկն երկճյուղված։
{{տող|109}}Այնտեղից ցած ամբողջ ընտիր երկաթ է,
Միայն թե աջ ոտքը կավից է թրծած,
Եվ կանգնած է սրա վրա գրեթե։
{{տող|112}}Գլխից բացի, մյուս մասերն ունեն ծերպ,
Ուրկից շիթ֊շիթ արտասուքներ են կաթում
Եվ այս ժայռն են փորում հոսքով միակերպ։
{{տող|115}}Ու իրենց այդ անդունդն ի վար ընթացքով
Ախերոն, Ստիքս ու Ֆլեգեթոնն են կազմում.
Ապա դարձյալ գահավիժում են անցքով
{{տող|118}}Մինչև հատակն, ուր տեղ չկա իջնելու
Եվ կազմում են Կոկիտոնը, որ հետո
Դու կտեսնես, այժմ հարկ չկա խոսելու»։
{{տող|121}}Ես ասացի. «Եթե այս գետը ոչ լայն
Հաստատապես մեր աշխարհից է ծագում,
Ապա ինչո՞ւ լոկ այստեղ ենք տեսնում այն»։
{{տող|124}}Եվ նա ասաց. «Գիտես, որ վայրս է կլոր,
Թեպետև մենք միշտ քայլեցինք դեպի ձախ,
Իջնելով այս անդունդն ի վար խորախոր,
{{տող|127}}Բայց բոլորքով մենք չենք անցել տակավին.
Ուստի եթե նոր բան է մեզ երևում,
Դու դրանից մի զարմանա բնավին»։
{{տող|130}}«Ֆլեգեթոնն ու Լեթեն ո՞ւր են գտնվում,—
Հարց տվի ես։— Մեկի մասին լռում ես,
Մյուսն, ասում ես, այս շիթերից է կազմվում»։
{{տող|133}}«Քո հարցն,— ասաց,— տեղին է ու խելացի,
Բայց եռումը այս ջրերի շառագույն
Քեզ պետք է տար լուծումը քո մի հարցի։
{{տող|136}}Դու կտեսնես Լեթեն ոչ այս անդնդում,
Այլ այնտեղ, ուր մաքրագործվում է հոգին
Եվ զղջումով իր մեղքերից ազատվում»։
{{տող|139}}Ապա հարեց. «Էլ հեռանանք անտառից,
Դու աշխատիր ինձ հետևել հիմա լուռ.
Մեր ճանապարհն ընթանում է գետեզրից,
{{տող|142}}Որի վրա շիջանում է ամեն հուր»։
</poem>
=== Երգ տասնհինգերորդ ===
<poem style='margin:0ex 5ex'>
{{տող|1}}Արդ գնում ենք մի քարափի երկայնքով.
Իսկ գետակից վեր բարձրացող գոլորշին
Ափերն հրից զերծ էր պահում իր մեգով։
{{տող|4}}Ինչպես ֆլամանք կառուցում են ամբարտակ
Գուիսսանտի ու Բրյուգի միջև, որպեսզի
Վանեն գրոհն ալիքների սանձարձակ,
{{տող|7}}Եվ կամ ինչպես Բրենտա գետի երկայնքին
Պատնեշներ են բարձրացնում պադուացիք,
Որ պաշտպանեն կայքերն իրենց թանկագին,
{{տող|10}}Այդպես էին շինված քարե ափերն այն,
Բայց վարպետը նրանց, ով էլ որ լիներ,
Չէր կառուցել նույնքան բարձր ու նույնքան լայն։
{{տող|13}}Մենք անտառից այնքան էինք հեռացել,
Որ ինչքան էլ ես նայեի դեպի ետ,
Էլ անկարող կլինեի այն տեսնել։
{{տող|16}}Մեզ հանդիպեց հոգվոց մի խումբ ներքևում,
Որ մատչելով նայում էին մեզ այնպես,
Ինչպես մարդիկ մեկը մյուսին են նայում
{{տող|19}}Երեկոյան մթնշաղին տարաժամ,
Եվ բիբերը ուղղել էին մեզ այնպես,
Ինչպես ասղան անցքին դերձակը զառամ։
{{տող|22}}Մինչդեռ նրանք նայում էին մեզ այդպես,
Նրանցից մեկն ինձ ճանաչեց ու բռնեց
Իմ քղանցքից, գոչելով. «Ի՛նչ հրաշք, տես»։
{{տող|25}}Երբ բազուկը նա դեպի ինձ երկարեց,
Ես նայեցի նրա դեմքին հրախանձ,
Բայց այդ տեսքը ինձ բնավ էլ չարգելեց
{{տող|28}}Իմանալու, թե ով էր այդ հոգին հեգ,
Եվ գլուխըս խոնարհելով դեպի նա,
Ես ասացի. «Տե՛ր Բրունետտո, այդ դո՞ւք եք»։
{{տող|31}}Եվ նա ասաց. «Որդյա՛կ, դժգոհ մի լինի,
Եթե մի քիչ Բրունետտո Լատինոն
Քեզ հետ խոսի և մյուսներից ետ ընկնի»։
{{տող|34}}Ես ասացի. «Խնդրեմ, սիրով ամենայն,
Եթե կուզեք այստեղ ձեզ հետ կկանգնեմ,
Միայն թե սա դրան լինի համաձայն»։
{{տող|37}}«Որդյակ,— ասաց,— մեզանից մեկը եթե
Մի պահ կանգնի, մի դար անշարժ կպառկի
Այս հրեղեն անձրևի տակ դժպատեհ։
{{տող|40}}Ուստի քայլիր. ես քեզ մոտից կուղեկցեմ,
Ապա դարձյալ կմիանամ իմ խմբին,
Որ կրում է պատիժն իր դառն ու դժխեմ։
{{տող|43}}Ես սիրտ չէի անում իջնել քարափից
Եվ նրա հետ համհավասար ընթանալ,
Բայց գլխահակ էի քայլում հարգանքից։
{{տող|46}}Եվ նա հարցրեց. «Ի՞նչ բախտ կամ ի՞նչ որոշում
Մահիցդ առաջ այս անդունդը քեզ բերեց.
Եվ ո՞վ է սա, որ ճանապարհդ է նշում»։
{{տող|49}}«Այնտեղ վերև պայծառ կյանքում երկրային,—
Ասացի ես,— մոլորվեցի մի հովտում,
Հազիվ հասած իմ լիարժեք հասակին։
{{տող|52}}Ես դեռ այնտեղ էի երեկ առավոտ,
Երբ իմ դարձին երևաց սա, որ հիմա
Առաջնորդում է ինձ ճամփով այս ցավոտ»։
{{տող|55}}Եվ նա ասաց. «Թե հետևես քո աստղին,
Դու կհասնես նպատակիդ փառավոր,
Որքան կյանքում լավ դիտեցի քո ուղին.
{{տող|58}}Եվ եթե ես չմեռնեի վաղաժամ,
Ապա, ի տես քո ընթացքին երկնահաճ,
Քո գործերում քեզ կօգնեի հարաժամ։
{{տող|61}}Բայց ժողովուրդն այն ապերախտ ու անսիրտ,
Որ վաղնջուց Ֆիեզոլից է իջել
Եվ տակավին մնում է բիրտ ու անկիրթ,
{{տող|64}}Բարվույդ համար կլինի քո թշնամին.
Եվ իրավամբ, զի սիների մեջ վայրի
Քաղցըր պտուղ չի կարող տալ թզենին։
{{տող|67}}Մի հին առած անվանել է նրանց կույր.
Նրանք ագահ, նախանձոտ են ու գոռոզ.
Նրանց մեջ քեզ պահիր անեղծ ու մաքուր։
{{տող|70}}Ի պատիվ քեզ երկու կողմերն ախոյան
Կկամենան քեզ հոշոտել, բայց իզուր,
Կտուցները խոտից հեռու կմնան։
{{տող|73}}Թող ֆիեզոլյան անասունները անտեր
Իրար ուտեն և ձեռք չտան այն բույսին,
Որ աճում է գոմաղբի մեջ նրանց դեռ,
{{տող|76}}Պահպանելով սերմը ջինջ ու անարատ
Այն հռոմայեցոց, որոնք այնտեղ մնացին,
Երբ հիմնարկվեց որջը այնքան ապիրատ»։
{{տող|79}}Եթե բաղձանքս հաշվի լիներ առնված,—
Ասացի ես ի պատասխան,— ապա դուք
Դեռ աշխարհից չէիք լինի հեռացած։
{{տող|82}}Իմ հոգու մեջ դրոշմված է խորապես
Ձեր բարի ու քաղցըր պատկերն հայրական,
Երբ աշխարհում ուսուցանում էիք մեզ,
{{տող|85}}Թե ինչպես մարդ կանմահանա գործերով։
Եվ իմ կյանքում երախտիքըս ձեր հանդեպ
Հարկ է, որ ես հայտնեմ անկեղծ խոսքերով։
{{տող|88}}Ձեր ծանույցը մյուսների հետ կհիշեմ,
Որ տիրուհուս լուսաբանել տամ հետո,
Եթե երբեք մի օր նրա մոտ հասնեմ։
{{տող|91}}Բայց ուզում եմ, որ ձեզ մի բան պարզ լինի.
Թող միմիայն չկշտամբի խիղճըս ինձ,
Ես կտոկամ բախտի ամեն հարվածի։
{{տող|94}}Այդ ազդերը նորություն չեն ինձ համար.
Բախտն ու մարդիկ ինչ ուզում են թող անեն,
Ես կլինեմ հաստատակամ ու համառ»։
{{տող|97}}Վարպետս այնժամ դառնալով ետ, դեպի ինձ,
Մի պահ նայեց և այս հորդորն ինձ տվեց.
«Ով խելոք է, խրատվում է ուրիշից»։
{{տող|100}}Բայց ես նորից Բրունետտոյին դիմեցի
Եվ հարցրի, թե իր խմբի մեջ որո՞նք են
Ընկերները ամենից մեծ, մտացի։
{{տող|103}}Եվ նա ասաց. «Մի քանիսին կնշեմ,
Իսկ մյուսների մասին կանցնեմ լռությամբ,
Զի ժամանակ չկա, որ ես երկարեմ։
{{տող|106}}Ամփոփակի իմացիր, որ բոլորն էլ
Կղերական ու գրական դեմքեր են,
Որոնք երկրում նույն մեղքով են աղտեղվել։
{{տող|109}}Այդ ցավալի շրջանակի մեջ են լայն
Պրիշիանոն և Ֆրանչեսկո դ՚Ակկորսոն,
Դու կարող ես այնտեղ տեսնել և պիղծն այն,
{{տող|112}}Ում ծառայից ծառան շուտով փոխադրեց
Առնոյից դեպ Բակկիլյոնե, ուր և նա
Իր հույժ լարված ջղերն հավետ հանգչեցրեց։
{{տող|115}}Կարող էի ես անվանել դեռ այլոց,
Բայց ժամանակ չկա երկար խոսելու.
Տես ավազից բարձրանում է ծուխ ու բոց.
{{տող|118}}Մի նոր խումբ է, պետք է խույս տամ նրանից։
Գանձըս, որում ապրում եմ դեռ, լավ պահիր,
Ես միմիայն այդ եմ խնդրում քեզանից»։
{{տող|121}}Նա շուռ եկավ և վազ տվեց դեպի աջ,
Ինչպես նրանք, որ վազում են Վերոնում
Ստանալու համար դրոշը կանաչ,
{{տող|124}}Եվ նմանվեց նա հաղթողին այդ վազքում։
</poem>
===Երգ տասնվեցերորդ===
<poemstyle='margin:0ex 5ex'>{{տող|1}}Լսում էի արդեն շռինդը ջրի,
Որ թափվում էր պարունակը հետևյալ,
Ինչպես բզզոց մեղուների պարսերի,
{{տող|4 }}Երբ որ հանկարծ երեք հոգի֊ստվերներ
Միահաղույն անջատվեցին մի խմբից ,
Որ անցնում էր բոցերի տակ տանջաբեր։
{{տող|7 }}Ուղղվելով մեզ, նրանք հեռվից գոչեցին.
«Կանգ առ մի պահ։ Քո հագուստից իմացանք,
Որ եկել ես մեր քաղաքից չարածին»։
{{տող|10 }}Օ ի՜նչ խոցեր նրանց վրա տեսա ես,
Որոնք կիզիչ հրից էին գոյացել.
Երբ հիշում եմ, դեռ ցավում եմ դառնապես։
{{տող|13 }}Նրանց ձայնից առաջնորդըս խորագետ
Ինձ դարձավ և ազդարարեց. «Սպասի՛ր,
Պետք է լինել քաղաքավար սրանց հետ։
{{տող|16 }}Եթե այստեղ հուր չտեղար հարակեզ,
Ես կասեի, որ դու պետք է փութայիր
Դեպի նրանք, ոչ թե նրանք դեպի քեզ»։
{{տող|19 }}Հենց որ կեցանք, նրանք նորից շարժվեցին .
Եվ երբ նրանք արտորանքով հասան մեզ,
Երեքով մեկ տեղում պտույտ գործեցին։
{{տող|22 }}Եվ ինչպես մերկ ըմբիշները կորովի
Ուշիուշով հետաքննում են միմյանց,
Նախքան անցնելն իրարու դեմ գրոհի,
{{տող|25 }}Այսպես նրանք ինձ նայեցին պշնորեն,
Պտտվելով այնպես, որ վիզը նրանց
Ու ոտները շարժվում էին տարորեն։
{{տող|28 }}«Թեև տեղն այս, ուր ընկել ենք մենք այսպես,—
Ասաց մեկը,— և մեր դեմքերն հրախանձ
Քամահրանքի արժանի են դարձնում մեզ,
{{տող|31 }}Սակայն հանուն մեր համբավի ու փառքի
Մեզ զիջանիր ասելու թե ո՛վ ես դու,
Որ անցնում ես անվախ միջով Դժոխքի։
{{տող|34 }}Ահա սա, որ իմ առջևից է գնում,
Թեև մերկ է ու մարմինը խանձայրյաց,
Բարձրաստիճան մի դիրք ուներ աշխարհում։
{{տող|37 }}Նա հենց թոռն է Գուալդրադայի բարեգով. Նա կոչվում է Գուիդո Գուերրա, և կյանքում
Շատ գործեր է արել թրով ու խելքով։
{{տող|40 }}Իսկ մյուսը, որ իմ ետևից է քայլում,
Ալդոբրանդի Տեգիայոն է, այր խելոք,
Որի խոսքը պետք է լսվեր աշխարհում։
{{տող|43 }}Ես, որ այսպես չարչարվում եմ նրանց հետ,
Ռուստիկուչչի Յակոպոն եմ, և անշուշտ
Իմ կորստյան բան պատճառը կինս էր հեստ»։
{{տող|46 }}Եթե հրից ես մնայի անվթար,
Կնետվեի ներքև՝ նրանց գրկելու,
Որ իհարկե վարպետըս ինձ թույլ կտար։
{{տող|49 }}Բայց որ վտանգ կար այրվելու, մրրկվելու,
Իմ երկյուղը հաղթեց կամքին իմ բարի,
Որ տենչ ուներ նրանց ամուր փարվելու։
{{տող|52 }}Ես ասացի. «Հենց որ տերս պատվական
Ասաց խոսքեր, որ կռահել ինձ տվին,
Թե դուք իրոք հոգիներ եք պատվարժան,
{{տող|55 }}Իմ սրտի մեջ ձեր վիճակը դժնդակ
Ծնեց ոչ թե արհամարհանք, այլ մորմոք,
Որ կմնա իմ մեջ երկար ժամանակ։
{{տող|58 }}Ես ինքըս ձեր համերկրացին եմ բնիկ.
Ես սիրով ու հարգանքով եմ միշտ հիշել
Ձեր գործերն ու անունները ազդեցիկ։
{{տող|61 }}Դառը թողնում, քաղցըր տեղանքն եմ գնում,
Որ ինձ անսուտ առաջնորդս է խոստացել.
Բայց պետք է նախ իջնեմ երկրի կենտրոնում »։
{{տող|64 }}«Իցիվ թե դու դեռ ապրեիր ընդերկար,—
Պատասխանեց այն ատեն ինձ նույն հոգին,—
Եվ համբավդ էլ մահից հետո շողշողար։
{{տող|67 }}Արդ ասա մեզ, բարքերն ազնիվ ու տիպար
Մեր քաղաքում շարունակո՞ւմ են ապրել,
Թե այնտեղից անհետացել են իսպառ։
{{տող|70 }}Քանզի Գուլյելմ Բորսիերեն , որ այստեղ
Նոր է եկել և մեր խմբում է հիմա,
Մեզ բերել է տխուր լուրեր սրտակեղ»։
{{տող|73 }}«Նոր֊նոր մարդիկ և վաստակներ նյութական,
Օ՜ Ֆլորենցիա, քեզ դարձրել են սնապարծ
Ու սանձարձակ, որից տուժում ես այնքան»—
Այդ լսելով երեքն իրար նայեցին,
Նման նրանց, որ լսում են ճիշտ բաներ։
{{տող|79 }}«Թե ամեն ինչ այսպես շիտակ ես ասում,—
Երեքով մեկ նրանք տվին պատասխան,—
Երանի քեզ, որ դու անկեղծ ես խոսում.
{{տող|82 }}Բայց եթե դու դուրս գաս տեղից այս մռայլ՝
Նորից չքնաղ լույս աստղերը տեսնելու,
Եվ ուզենաս հիշել աշխարհն հանդերձյալ,
{{տող|85 }}Ասա մարդկանց, որ տեսել ես այստեղ մեզ»։
Ապա նրանք թեթևասույր սլացքով
Մեզնից փախան ու հեռացան փութապես։
{{տող|88 }}Չի կարելի արտասանել մի «ամեն»
Ավելի շուտ, քան որ նրանք չքացան։
Եվ վարպետըս մեկնել վճռեց այն ատեն։
{{տող|91 }}Եվ ահա մենք առաջացանք, և քիչ անց
Ջրի շառաչն այնքան մոտից հասավ մեզ,—
Որ խոսելիս չէինք լսում մենք միմյանց։
{{տող|94 }}Ինչպես գետն այն ,— որ իր ուրույն հունով նախ
Մոնվիզոյից դեպ արևելք է հոսում,
Երբ բխում է Ապեննինի լանջից ձախ,
{{տող|97 }}Եվ որ վերին, սկզբնական հոսանքում,
Նախքան իջնելն հարթավայրը Ֆոռլիի,
Իր անվան տեղ Ակուակետա է կոչվում —
{{տող|100 }}Շառաչյունով թավալվում է դարն ի վար,
Սուրբ Բենեդիկտ կոչված գյուղի վերևում,
Ուր կարող է բազում սահանք գոյանար,
{{տող|103 }}Այսպես այստեղ թավալվում էր ժայռն ի վար
Գորշ ջրվեժը այնպիսի գոռ բոմբյունով,
Որ կարող էր խլացնել մեզ իսպառ։
{{տող|106 }}Մեջքիս կապած ես մի պարան ունեի,
Որով բռնել մտածեցի մի անգամ
Խայտաճամուկ մորթով հովազն ամեհի։
{{տող|109 }}Առաջնորդիս հրամանի համաձայն
Ես իմ մեջքից արձակեցի պարանն այդ
Եվ կծկելով երկարեցի նրան այն։
{{տող|112 }}Առաջնորդըս այնժամ դարձավ դեպ աջ դին
Եվ եզերքի կարկառներից քիչ հեռու
Արձակեց այն անդունդն ի վար խավարչտին։
{{տող|115 }}«Արդ պետք է որ,— ներքուստ ասում էի ես,—
Այդ նշանին մի պատասխան հետևի,
Եթե վարպետս ուշով նայում է այդպես»։
{{տող|118 }}Մարդիկ պարտ են զգուշավոր միշտ լինել
Այն անձանց մոտ, որոնք գիտեն ոչ միայն
Գործը տեսնել, այլև միտքը թափանցել։
{{տող|121 }}Նա ինձ ասաց. «Կբարձրանա վեր շուտով
Այն, ինչ որ մենք սպասում ենք՝ ես ու դու.
Այդ դու հիմա կնկատես քո աչքով»։
{{տող|124 }}Ճշմարիտն այն, որ նմանվում է սուտի,
Պետք է պահել ամուր փակած շրթներով,
Այլապես նա մեզ կենթարկի ամոթի։
{{տող|127 }}Սակայն այստեղ ես չեմ կարող մնալ լուռ.
Երդվում եմ իմ Կատակերգով , ընթերցող,
— Երանի նա շնորհ գտներ ամենուր,—
{{տող|130 }}Ես տեսա, որ մութ ու մռայլ վիհն ի վեր
Բարձրանում էր լողով ճիվաղ մի ահեղ,
Որ վախ կազդեր նույնիսկ սրտին անվեհեր.
{{տող|133 }}Նավազն այսպես բարձրանում է ծովալքից,
Երբ խարիսխը պոկում է ու արձակում
Խոր խութերից կամ այլ ծածուկ արգելքից,
{{տող|136 }}Եվ մարմինը մեկ ձգում է, մեկ կծկում։
</poem>
=== Երգ տասնյոթերորդ ===
Ահա նա, ով արգելակներ է փշրում
Եվ գարշությամբ պղծում աշխարհը համայն»։
{{տող|4 }}Այսպես ասաց ինձ առաջնորդըս աննենգ,
Եվ գազանին հրավիրեց մոտենալ
Այն քարափին, որով անցել էինք մենք։
{{տող|7 }}Խաբեության այդ պատկերը գարշելի
Առաջ եկավ և, պոչն հեռու պահելով,
Ափի վրա քաշեց իրանն ահռելի։
{{տող|10 }}Նրա դեմքը արդար մարդու տեսք ուներ,
Այնքան հեզ ու բարեմույն էր արտաքուստ,
Իսկ մնացած մասը մարմնի լոկ օձ էր։
{{տող|13 }}Ուներ երկու բռչոտ թաթեր ճապռավոր,
Մեջքը, կուրծքը և զույգ կողերը նրա
Նիշված էին խայտուցներով օղավոր։
{{տող|16 }}Թաթարներն ու թուրքերն երբեք չեն գործել
Այնքան նախշուն ու խայտաբղետ պաստառներ,
Արաքնեն էլ նման ոստայն չի հյուսել։
{{տող|19 }}Ինչպես մակույկը մերթ ափին է հանգչում,
Մասամբ ջրի վրա, մասամբ ցամաքի,
Ինչպես շվայտ գերմանների աշխարհում
{{տող|22 }}Սպասում է կուղբը պայքար մղելու,
Այսպես ավազն եզրապատող քարափին
Սպասում էր այն գազանը ահարկու։
{{տող|25 }}Նա իր պոչը խաղացնում էր շարունակ,
Գալարելով նրա ծայրը թունավոր,
Ինչպես կարիճն իր խայթոցը կենսունակ։
{{տող|28 }}Հիմա պետք է ճանապարհից քիչ շեղվենք,—
Ասաց տերըս,— որպեսզի մենք հասնենք անդ,
Ուր փռված է այն գազանը չարանենգ»։
{{տող|31 }}Այսպես իջանք աջակողմյան ուղղությամբ
Եվ ծայրեզրով տասը քայլ անցանք, որպեսզի
Խույս տանք հրից և ավազից հրատապ։
{{տող|34 }}Երբ մոտեցանք այն նենգավոր գազանին,
Մի քիչ անդին տեսա մարդկանց մի զանգված,
Որ նստած էր ավազուտի երկայնքին։
{{տող|37 }}Վարպետս ասաց. «Որպեսզի դու այս գոտին
Կարողանաս ամեն կողմից ճանաչել,
Գնա, նայիր նրանց վիճակը հետին։
{{տող|40 }}Բայց թող այնտեղ քո զրույցը կարճ լինի.
Իսկ ես մինչ այդ կբանակցեմ սրա հետ,
Որպեսզի իր գավակը մեզ հատկացնի»։
{{տող|43 }}Եվ յոթներորդ պարունակի եզրով ես
Մեն֊միայնակ առաջացա դեպ այնտեղ,
Ուր նստած էր այն ամբոխը տխրատես։
{{տող|46 }}Նրանց ցավը դուրս էր պոռթկում աչքերից.
Նրանք ձեռքով ջանում էին պաշտպանվել
Մերթ բոցերից, մերթ հրաշեկ ավազից։
{{տող|49 }}Այսպես շներն ամռան շոգին տոթալից
Պաշտպանվում են մերթ թաթերով, մերթ դնչով,
Երբ խայթվում են ճանճերից կամ լվերից։
{{տող|52 }}Ես դիտեցի ուշով դեմքերը ոմանց,
Որոնց վրա հուր էր տեղում ահավոր,
Բայց ճանաչել չկարեցա ես նրանց։
{{տող|55 }}Ամեն մեկի պարանոցից կախված էր
Որոշ գույնով ու նշանով մի քսակ ,
Որով նրանք ապրում էին կարծես դեռ։
{{տող|58 }}Ես նրանց մեջ տեսա դեղին մի քսակ,
Որի վրա կար մի կապույտ ուրվագիծ,
Որ նման էր մի առյուծի պարարակ։
{{տող|61 }}Եվ քիչ հեռու տեսա ուրիշ մի քսակ,
Արյան նման կարմիր, որի կենտրոնում
Երևում էր մի սագ կաթից սպիտակ։
{{տող|64 }}Մեկը, որի ճերմակ պարկի վրա կար
Կապույտ գույնի մի խոզ, մատակ ու հղի,
Ինձ բարբառեց. «Այստեղ ինչո՞ւ դու եկար։
{{տող|67 }}Շուտ հեռացի՛ր։ Եվ քանզի ողջ ես դեռ դու,
Իմացիր որ Վիտալիանոն , երկրացիս,
Այստեղ գալու և կողքիս է նստելու։
{{տող|70 }}Ֆլորենտացոց մեջ այս ես եմ պադուացին.
Սրանք հաճախ իմ գլուխը տանում են,
Ինձ ասելով. «Թող գա ասպետն հոյածին ,
{{տող|73 }}Հետ բերելով քսակն երեք կտցանի»։
Եվ բերանը ծռեց, լեզուն դուրս հանեց,
Ինչպես պինչը լիզող եզը կենդանի։
{{տող|76 }}Վախենալով, որ չլինի թե երբեք
Իմ ուշացմամբ առաջնորդիս բարկացնեմ,
Հեռացա այն հոգիներից տանջաբեկ։
{{տող|79 }}Առաջնորդըս մինչ այդ նստել էր արդեն
Լայն գավակին զարհուրելի գազանի։
Նա ինձ ասաց. «Արիացիր դու այժմեն։
{{տող|82 }}Այսուհետև այսպես պետք է ցած իջնել ։
Նստիր առաջ, ես ետևում կնստեմ,
Որ պոչը քեզ չկարենա վնասել»։
{{տող|85 }}Ինչպես նա, ով սարսռում է, կափկափում,
Երբ զգում է տենդի գալը, և հենց որ
Շուք է տեսնում, մարմինը դող է պատում,
{{տող|88 }}Այսպես եղա այդ խոսքերից ահազդու.
Սակայն շուտով ինձ զգացի սրտապինդ,
Ինչպես ծառան տիրոջ առջև հուսատու։
{{տող|91 }}Ես նստեցի նուսի վրա այլանդակ.
Ուզում էի իրոք ասել՝ «Գրկիր ինձ»,
Սակայն ձայնըս խզվեց կամքիս հակառակ։
{{տող|94 }}Բայց վարպետըս, որ զորավիգս է եղել
Ուրիշ դժվար իմ պահերին, արդեն իսկ
Բազուկներով ինձ գրկել էր ու պահել։
{{տող|97 }}Եվ նա ասաց. «Գերիո՛ն, հիմա ընթացիր,
Սակայն իջիր շուրջանակի ու դանդաղ.
Քո ուսերին նոր բեռ ունես, իմացիր»։
{{տող|100 }}Ինչպես նավակն, անջատվելով կայանքից,
Նախ գնում է ետ֊ետ, այսպես նա մեկնեց.
Եվ երբ ազատ զգաց ամեն արգելքից,
{{տող|103 }}Անմիջապես պոչը կրծքի կողմ տարավ,
Ապա ձգվեց օձաձկան ճիշտ նման
Եվ թաթերով օդ վերցնելով ցած թռավ։
{{տող|106 }}Ֆայետոնը գուցե այնքան չերկնչեց,
Երբ բաց թողեց ձիասանձերը ձեռքից,
Որից մասամբ երկնակամարը այրվեց.
{{տող|109 }}Կամ Իկարը , երբ նա զգաց, որ տաքից
Մոմն հալվում է, և փետուրներն են թափվում,
Մինչ գոչում էր հայրը՝ «Շեղվել ես ճամփից» —
{{տող|112 }}Ինչքան որ ես, երբ տեսա, որ չորս կողմից
Կախվել էի պարապ օդում և ոչինչ
Չէի տեսնում, բացի ահեղ գազանից։
{{տող|115 }}Նա ճախրելով դանդաղ իջնում էր ներքև.
Այդ զգացի լոկ նրանից, որ տակից
Ու ճակատից փչում էր հովը թեթև։
{{տող|118 }}Մեր ներքևում լսում էի ես արդեն
Ահագնագոռ շառաչյունը ջրվեժի,
Եվ գլուխըս երկարեցի մի քիչ դեն։
{{տող|121 }}Երբ ես բոցեր տեսա, ողբեր լսեցի,
Իմ երկյուղը կրկնապատիկ սաստկացավ.
Եվ ես դողով կուչ եկա ու սմքեցի։
{{տող|124 }}Ստորակա պարունակին մատչելով,
Ես նոր միայն որոշակի իմացա,
Որ մենք իջնում էինք պտույտ գործելով։
{{տող|127 }}Ինչպես բազեն, սավառնելով ընդերկար՝
Առանց թռչուն կամ խրտվիլակ տեսնելու,
Ցածրանում է պտույտներով օդապար,
{{տող|130 }}Եվ իջնում է այնտեղ, ուրկից սրընթաց
Խոյացել էր, և հեռու իր տիրոջից
Կանգ է առնում, գժդմնած ու սրտմտած,
{{տող|133 }}Այսպես Գերիոնն իջավ հատակն անդունդի,
Ստորոտը քարաժայռի սեպաձև.
Եվ հազիվ թե բեռնաթափեց մեզ գետին,
{{տող|136 }}Նետի նման թռավ֊գնաց սրաթև։
</poem>
=== Երգ տասնութերորդ ===
Վիմակերտ ու երկաթագույն, ճիշտ ինչպես
Նրա շուրջը պատող դարը գորշերանգ։
{{տող|4 }}Այդ չարաշուք վայրի ուղիղ կենտրոնում
Բացվում է լայն ու խորասույզ մի ջրհոր,
Որի մասին ես կպատմեմ իր տեղում։
{{տող|7 }}Այն տարածքը, որ նման է ջրհորի
Ու շրջակա դարի միջև, կլոր է,
Եվ հատակը բաժանված է տաս ձորի։
{{տող|10 }}Եվ ինչպես որ խրամատներ կան ջոկ֊ջոկ
Ամրոցների պարիսպների շուրջբոլոր,
Ու ծառայում պաշտպանության համար լոկ,
{{տող|13 }}Այսպես էին այստեղ ձորերն երևում.
Եվ ինչպես որ ամրոցների շեմերից
Դեպի հեռուն կամրջակներ են ձգվում,
{{տող|16 }}Այսպես դարից ձգված էին պարեխներ,
Որոնք թմբերն ու ձորերը հատելով,
Հասնում էին և հավաքվում ձորն ի վեր։
{{տող|19 }}Ահա այդտեղ իջավ Գերիոնը ճիվաղ
Եվ երկուսիս իր շալակից ցած նետեց։
Այն ժամանակ մենք ուղղվեցինք դեպի ձախ։
{{տող|22 }}Իմ աջ կողմում տեսա նոր֊նոր պատիժներ,
Նոր տանջվողներ և տանջողներ նորանոր,
Որոնցով այն առաջին ձորը լի էր։
{{տող|25 }}Այնտեղ կային երկու խմբեր տարընթաց .
Մոտի խումբը դեպի մեր կողմ էր գալիս,
Իսկ հեռվինը քայլում մեզ հետ համընթաց։
{{տող|28 }}Այսպես հռոմցիք, հոբելյանի մեծ տարում ,
Բազմությանը Սուրբ Հրեշտակի կամրջով
Անցկացնելու հեշտ միջոց են հնարում,
{{տող|31 }}Որով ոմանք գնում են դեպ մայր տաճար,
Դեմքերն իրենց ամրոցի կողմը ուղղած,
Իսկ ուրիշներ վերադառնում դեպի սար։
{{տող|34 }}Ձորի երկու ոլորներում տեսա ես
Եղջերավոր դևեր, որոնք մտրակով
Հոգիներին ձաղկում էին սաստկապես։
{{տող|37 }}Ինչպե՛ս սրանք հարվածից իսկ առաջինԿրնկափոխ փախչում էին, և ոչ ոք
Չէր սպասում այլևս հաջորդ հարվածին։
{{տող|40 }}Մինչ ես առաջ էի գնում անվարան,
Տեսա մեկին և ասացի յուրովի.
«Ուրիշ անգամ կարծես տեսել եմ սրան»։
{{տող|43 }}Ես կանգ առա, որ նրան լավ ճանաչեմ,
Կանգնեց նաև իմ առաջնորդը բարի,
Ինձ թույլ տալով, որ նրա հետ զրուցեմ։
{{տող|46 }}Մտրակյալը, կամենալով քողարկվել,
Դեմքը թեքեց, սակայն իզուր եղավ դա.
Ես ասացի. «Դո՛ւ, որ գլուխդ ես հակել,
{{տող|49 }}Վենեդիկո Կաչչանեմիկն ես կարծեմ,
Դիմագծերդ եթե լավ եմ ես հիշում.
Բայց ինչո՞ւ ես այս տանջանքի մեջ դժխեմ»։
{{տող|52 }}Եվ նա ասաց. «Այդ քեզ կասեմ ակամա.
Պարզ խոսքերըդ ինձ ստիպում են սակայն,
Որ ես հիշեմ մեր աշխարհը հնամյա։
{{տող|55 }}Ես դրդեցի իմ Գիզոլա Բելլային ,
Կատարելու ցանկությունը Մարկիզի,
Ինչ էլ խոսվի այս լուրի շուրջ գարշային։
{{տող|58 }}Մենակ ես չեմ բոլոնիացին մեղապարտ,
Նրանք այստեղ այնքան շատ են , որ Ռենի
Եվ Սավենի միջև ընկած հովտում արդ
{{տող|61 }}Sipa բաոը չի կրկնվում այնքան շատ,
Որքան այստեղ. եթե կուզես ապացույց,
Հիշիր դու մեր ագահությունն ապիրատ»։
{{տող|64 }}Եվ մինչդեռ նա ինձ բարբառում էր այսպես,
Մի դև նրան խարազանեց ու ասաց.
«Կավա՛տ, այստեղ կանայք չկան, որ խաբես»։
{{տող|67 }}Ես միացա առաջնորդին իմ նորից.
Մի քանի քայլ անցնելով մենք հասանք անդ,
Ուր մի պարեխ էր երկարում դարափից։
{{տող|70 }}Մենք հեշտությամբ նրա վրա բարձրացանք,
Եվ աջ կողմից դարավանդի վրայով
Մշտաչարչար այն ամբոխից հեռացանք։
{{տող|73 }}Երբ հասանք անդ, ուր կազմում է նա կամար,
Որի տակով մտրակյալներն են անցնում,
Առաջնորդըս ասաց. «Այստեղ դու կանգ առ
{{տող|76 }}Եվ նայիր այն երկրորդ խմբին չարածին,
Որոնց դեմքը դու տակավին չես տեսել,
Քանզի քայլում էին մեզ հետ միասին»։
{{տող|79 }}Հին կամրջից նայում էինք նոր խմբին,Որ մյուս ծայրից առաջանում էր դեպ մեզ,
Նույնպես ծեծված մտրակներով դիվային։
{{տող|82 }}Բարի վարպետս ասաց՝ հարցըս կանխելով.
«Տես այն մեծը, որ գալիս է, և կարծես,
Ցավի մեջ իսկ երևում է անխռով.
{{տող|85 }}Վեհ ու վես է տեսքով, ինչպես գահերեց։Նա Յասոնն է, որ քաջությամբ ու խելքով
Կոլխիդայից ոսկեգեղմը ձեռք բերեց։
{{տող|88 }}ճանապարհին Լեմնոս կղզին մտավ նա,
Որտեղ կանայք քաջահանդուգն ու անգութ
Բոլոր արանց մեռցրել էին անխնա։
{{տող|91 }}Նա ցույցերով ու խոսքերով սիրախանձ
Այնտեղ խաբեց Հիսիպիլին դեռատի,
Որն իր հերթին նախ խաբել էր մյուս կանանց։
{{տող|94 }}Այնտեղ խեղճին թողեց հղի վիճակում.
Դրա համար դատապարտված է այսպես։
Մեդեայի համար էլ է պատժվում։
{{տող|97 }}Նրա հետ են խաբողները իր նման.
Այս աոաջին ձորի և անդ պատժվող
Անձանց մասին բավ է գիտնալը այսքան»։
{{տող|100 }}Եկանք այնտեղ, որտեղ պարեխը երկար
Երկրորդ թմբի հետ հատվում է խաչաձև
Եվ կազմում է նրա վրա նոր կամար։
{{տող|103 }}Մեզ այնտեղից հասան հաջորդ վիրապի
Ողբերն հոգվոց, որ փնչում են ու ծեծում
Կրծքերն իրենց հարվածներով կռուփի:կռուփի։
{{տող|106 }}Ձորի խորքից փչող շնչից գանելի
Պատերն ամբողջ պատած էին բորբոսով,
Որ ոչ աչքին, ոչ քթին էր տանելի։
{{տող|109 }}Հատակն այնքան խորունկ էր ու խավարին,
Որ տեսնելու համար թե ինչ կար այնտեղ,
Պետք է ծայրը մենք ելնեինք կամարի։
{{տող|112 }}Այնտեղ ելանք. ձորում տեսա անարգել
Մարդկանց մի խումբ կղկղանքի մեջ սուզված ,
Ասես այնտեղ արտաքնոց էր դատարկել։
{{տող|115 }}Մինչ ցած էի նայում տեսքով անհամբեր,
Տեսա մեկին, գլուխն այնքան աղտեղված,
Որ հայտնի չէ աշխարհիկ էր, թե կղեր։
{{տող|118 }}Նա ինձ ասաց. «Այդպես ինչո՞ւ ես ձգտում
Նայելու ինձ ավելի քան մյուսներին»։
Ես ասացի. «Եթե լավ եմ ես հիշում,
{{տող|121 }}Ուրիշ անգամ պետք է տեսած լինեմ քեզ.Դու Ալեսսիո Ինտերմինելն ես լուկկացի.
Ահա ինչու քեզ եմ նայում հատկապես»։
{{տող|124 }}Այնժամ ինքն իր գլխին տալով նա գոչեց.
«Այստեղ ընկա իմ քծնանքի պատճառով,
Որից լեզուս ամենևին չհոգնեց»։
{{տող|127 }}Այնուհետև առաջնորդըս ինձ ասաց.
«Հայացքդ հիմա մի քիչ հեռու արձակիր,
Որպեսզի դու տեսնես դեմքը աղտեղված
{{տող|130 }}Այն աղծապիղծ ու հերարձակ պոռնիկի,
Որ ճանկռտում է եղունգներով ինքն իրեն,
Եվ մեկ պպզում, և մեկ կանգնում է ոտքի։
{{տող|133 }}Թայիսն է նա, այն բոզը, որ հոմանվույն,
Երբ նա հարցրեց՝ «Ունե՞մ քեզ մոտ մեծ շնորհ»,
Պատասխանեց. «Օ, ինչպե՛ս չէ, մեծագույն»։
{{տող|136 }}Մեր աչքերը, թող կշտանան սրանով»։
</poem>
=== Երգ տասնիններորդ ===
Դուք, որ ոսկու և արծաթի համար լոկ
Փչացնում եք սրբությունները վսեմ,
{{տող|4 }}Որոնք պետք է տրվեն մարդկանց պատվավոր.
Արդ հարկ է որ շեփորն հնչի ձեզ համար,
Որ խրված եք երրորդ ձորում ահավոր։
{{տող|7 }}Հասել էինք արդեն հաջորդ խանդակի
Կոր կամարի բարձրակետին, ուրկից ցած
Մենք ամեն ինչ տեսնում էինք հայտնակի։
{{տող|10 }}Ո՛վ Գերիմաստ, ի՞նչ արվեստ ես ցուցադրում
Երկնում, երկրում և աշխարհում այս դժպիհ,
Օ՜, դու ինչքա՛ն արդարորեն ես դատում։
{{տող|13 }}Ես հատակին ու պատերին ձոր֊խորշի
Տեսա բազում սալաքարեր գորշերանգ,
Որոնց վրա անցքեր կային բոլորշի։
{{տող|16 }}Այդ անցքերը այնպես էին երևում,
Ինչպես ունի Սան֊Ջովաննին իմ չքնաղ ,
Ուր ծեսերն են մկրտության կատարվում։
{{տող|19 }}Սրանցից մին, շատ տարիներ դեռ չկան,Ես ջարդեցի մի խեղդվողի պատճառով,
Եվ սա ոչ ոք չվերագրի այլ դիտման։
{{տող|22 }}Ամեն անցքից վերև էին կարկառված
Սրունքները մեղավորի մի ուրույն,
Իսկ իրանը անցքի մեջ էր մխրճված։
{{տող|25 }}Այրվում էին ներբանները բոլորի,
Եվ հոդերը պրկվում այնպես ուժգնորեն,
Որ կապերն իսկ կքանդեին լարերի։
{{տող|28 }}Ինչպես եթե յուղոտ մի բան է այրվում,
Բոցը նրա երեսին է շրջում լոկ,
Այսպես էին այստեղ ոտքերը վառվում։
{{տող|31 }}«Վարպե՛տ, ասա,— ասացի ես,— ո՞վ է նա ,
Որ մյուսներից ավելի է գալարվում
Եվ ավելի կիզվում հրից անխնա»։
{{տող|34 }}Եվ նա ասաց. «Արդ եթե դու կամենաս,
Քեզ կտանեմ այս դարն ի վար զառիթափ,
Եվ պատասխանն հենց նրանից կիմանաս»։
{{տող|37 }}«Իմ կամքն այն է, ինչ որ դու ես կամենում,—
Ասացի ես,— դու ես տերըս և գիտես
Իմ բաղձանքը, թեև լուռ եմ ես մնում»։
{{տող|40 }}Այնժամ չորրորդ թմբի վրա մենք եկանք,
Եվ, ձախ կողմից ցած իջնելով դարն ի վար,
Անցքերով լի ձորի հատակը հասանք։
{{տող|43 }}Բարի վարպետս ինձ բաց թողեց լոկ այնժամ,
Երբ մենք եկանք֊հասանք անցքի մոտ նրա,
Ով ոտներն էր ջղաձգում հարաժամ։
{{տող|46 }}«Ով էլ լինես, ո՛վ դու հոգի տանջակեզ,
Որ տնկվել ես ցցի նման գլխիվայր,—
Ասացի ես,— խոսի՛ր, եթե կարող ես»։
{{տող|49 }}Կանգնած էի այնտեղ ինչպես քահանա,
Ում կանչում է մարդասպանը գետնամուխ,
Որպեսզի իր մահվան ժամը ուշանա ։
{{տող|52 }}Նա ինձ գոչեց. «Բոնիֆակիոս, այդ դո՞ւ ես ,
Ասա, դո՞ւ ես, ոք եկել ես այսքան վաղ.
Շատ տարիներ գիրքը խաբեց ինձ այսպես։
{{տող|55 }}Ունեցվածքից այդպես շուտով կշտացա՞ր,Որի համար դու նենգորեն խաբեցիր
Չքնաղ կնոջ , ապա նրան տիրացար»։
{{տող|58 }}Ես, շփոթված, նմանվեցի ճիշտ նրան,
Ով իր լսած խոսքերը չի հասկանում
Եվ չգիտե՝ ինչ պետք է տա պատասխան։
{{տող|61 }}Եվ Վիրգիլն ինձ. «Ասա՛ նրան, շուտ արա՛.
«Այն չեմ, այն չեմ, որին ես դու սպասում»։
Կատարեցի ես պատվիրածը նրա։
{{տող|64 }}Այնժամ հոգին ցնցեց ոտներն և ապա,
Հառաչելով, ասաց ձայնով լալագին.
«Ուրեմն ինձնից ի՞նչ ես ուզում դու հապա։
{{տող|67 }}Եթե դու այս ձորի հատակն ես եկել
Իմանալու թե ով եմ ես, արդ գիտցիր՝
Ես պապական մեծ պատմուճանն եմ կրել։
{{տող|70 }}ճշմարիտ է, որ ես եղա արջի ձագ .
Եվ հոգացի արջուկների մասին մյուս
Այնքան հաճախ, որ ընկա այս անցքը ծակ։
{{տող|73 }}Ինձ նախորդած սիմոնական այլ պապեր
Քարշ են տրված այնտեղ, ներքև իմ գլխից,
Եվ ծվարած այս հողանցքում տանջաբեր։
{{տող|76 }}Ես էլ պիտի խորասուզվեմ այս անցքով,
Երբ որ գա նա, որի հետ քեզ շփոթած՝
Քեզ դիմեցի անակընկալ իմ հարցով։
{{տող|79 }}Բայց նա այստեղ այնքան երկար չի մնա
Ոտնատոչոր ու գլխիվայր վիճակում,
Ինչքան որ ես մնացել եմ մինչ հիմա.
{{տող|82 }}Քանզի շուտով արևմուտքից պիտի գա
Ավելի վատ ու անօրեն մի հովիվ ,
Որ երկուսիս մոռացընել պիտի տա։
{{տող|85 }}Նա կլինի մի նոր Հասոն Մակաբյանց .
Եվ ինչպես սա զիջող եղավ արքային,
Այսպես կլինի նա արքային ֆրանկյանց»։
{{տող|88 }}Հիմարություն չարի՞ արդյոք, չգիտեմ,
Երբ ես նրան այսպես տվի պատասխան.
«Դեհ դու հիմա պատասխանիր ինձ տեսնեմ՝
{{տող|91 }}Մեր Տերն ինչքա՞ն գանձ պահանջեց Պետրոսից,
Երբ որ նրան եկեղեցու պետ ընտրեց.
Ոչինչ, միայն ասաց. «Եկ իմ ետևից»։
{{տող|94 }}Ոչ Պետրոսը, ոչ էլ մյուսները, անշուշտ,
Մատաթիայից ոսկի, արծաթ չուզեցին,
Երբ նա բռնեց տեղը հոգու ժանտաժուտ ։
{{տող|97 }}Արդ կաց այդպես, պատիժդ արդար է քանզի,
Եվ պինդ պահիր դրամները քո շորթած,
Որ քեզ ժպիրհ դարձրին ընդդեմ Կառլոսի ։
{{տող|100 }}Եվ եթե ես չտածեի խոր հարգանք
Այն պաշտոնի հանդեպ վեհ ու սրբազան,
Որ վարեցիր, երբ ապրեցիր ուրախ կյանք ,
{{տող|103 }}Կասեի դեռ ծանըր խոսքեր ավելի.
Զի դուք աշխարհն ագահությամբ փչացրիք,
Բարձրացնելով անարգներին ատելի։
{{տող|106 }}Հովհաննեսը ձեզ ունեցավ նկատի ,
Երբ տեսավ այն, որ ջրերի վրա նստած,
Պոռնկում էր արքաների հետ երկրի.
{{տող|109 }}Այն, որ տեսավ յոթ գլխով ու տասը եղջրով,
Որոնցից նա ուժ ու սատար ստացավ,
Մինչև այրն իր հաճի ապրել լավ վարքով։
{{տող|112 }}Ոսկին, արծաթն աստվածացրիք դուք կյանքում,
Կռապաշտներից տարբերվում եք նրանով,
Որ մեկի տեղ հարյուր կուռք եք դուք պաշտում ։
{{տող|115 }}Օ՜ Կոնստանդին, ո՛րքան չարյաց մայր դարձավ
Ոչ քո դարձը, այլ այն պարգևը խոշոր,
Որ քեզանից հովվապետը ստացավ»։
{{տող|118 }}Մինչ ես նրան այսպես էի բարբառում,
Նա զայրույթից և կամ խղճի խայթերից
Ուժգնորեն իր սրունքներն էր թափհարում։
{{տող|121 }}Ես կարծում եմ իմ խոսքերը ճշմարիտ
Ուրախություն պատճաոեցին վարպետիս,
Որ լսել էր դեմքով գոհ ու լրջամիտ։
{{տող|124 }}Ապա նա ինձ իր թևերի մեջ առած
Եվ իր կրծքին ամուր սեղմած՝ բարձրացավ
Այն դարվերով, ուրկից իջավ քիչ առաջ։
{{տող|127 }}Ամենևին չհոգնելով իր բեռից,
Նա ինձ բերեց գագաթը այն կամարի,
Որ հինգերորդ թումբն էր տանում չորրորդից։
{{տող|130 }}Այնտեղ բեռը գետին դրեց շատ զգույշ,
Այն տեղանքի համար վայրի ու դերբուկ,
Ուրկից այծերն իսկ կանցնեին դժվար հույժ.
{{տող|133 }}Այստեղ պարզվեց մի այլ ձորակ չարաշուք։
</poem>
=== Երգ քսաներորդ ===
Ներկա երգում իմ առաջին նվագի ,
Որի նյութն են դատապարտյալքը դժխեմ։
{{տող|4 }}Պատրաստ էի ես նայելու արդեն ցած,
Դեպի խորքը երևացող նոր ձորի,
Որ թրջվում էր արցունքներով դառնամած։
{{տող|7 }}Եվ բոլորշի ձորակի մեջ տեսա ես
Մեղապարտներ , որոնք, լուռ ու լալագին,
Քայլում էին դանդաղ թափոր մի որպես։
{{տող|10 }}Երբ նայեցի ավելի լավ և ուշով,
Նկատեցի, որ պարանոցը նրանց
Ոլորված էր զարմանալի մի կերպով։
{{տող|13 }}Նրանց դեմքը դեպի կռնակն էր շրջված,
Եվ զի զրկված էին առջև նայելուց,
Նրանք ետ֊ետ էին քայլում ստիպված։
{{տող|16 }}Պատահել է գուցե նման հաշմանդամ
Պարանոցով այսպես լրիվ գալարված,
Բայց չեմ տեսել և հազիվ թե հավատամ։
{{տող|19 }}Ո՛վ ընթերցող, Աստված տա, որ օգտվեիր
Ընթերցումից իմ պոեմի այս երկար,
Բայց ես կարո՞ղ էի չլալ, դու դատիր,
{{տող|22 }}Երբոր տեսա պատկերը մեր մարմնույքի
Այնքան ծռված, որ արցունքները կաթող
Հոսում էին ճեղքի միջով հետույքի։
{{տող|25 }}Լալիս էի հենված ժայռի ելուստին։
Այն ժամանակ առաջնորդըս ինձ ասաց.
«Արդյոք անմիտ բան չե՞ս անում վերստին։
{{տող|28 }}Գթությունը այստեղ մեղք է մահացու։
Ո՞վ ավելի մեղադրելի է քան նա,
Ով հուզվում է դատաստանից Աստուծու։
{{տող|31 }}Նայիր նրան, ով գետնի տակ կուլ գնաց
Թեբայեցուց աչքի առջև, երբ նրանք
Գոչում էին. «Անֆիա՛ր , ո՞ւր ես սուզվում ցած.
{{տող|34 }}Ի՞նչ ես թողնում դա մարտադաշտը Մարսի»։
Ու նա այսպես անդունդն ի վար գլորվեց
Եվ ի վերջո ընկավ ճանկը Մինոսի։
{{տող|37 }}Տես ինչպես է նա կռնակը կուրծք դարձրել
Եվ քայլում է ետ֊ետ, նայում է ետև,
Զի շատ ուզեց առաջիկայքը տեսնել։
{{տող|40 }}Ահա Տիրեսն , ում կերպարանքը փոխվեց,
Երբ, փոխվելով իր անդամները բոլոր,
Տղամարդուց կնոջ սեռի վերածվեց։
{{տող|43 }}Եվ հետո, երբ գանահարեց վերստին
Զույգ օձերին իրար ամուր պլլված,
Նա ստացավ իր արությունը կրկին։
{{տող|46 }}Ահա Արոնտն , որ հետևում է նրան.
Նա լեռների մեջ Լունիի, որոնց տակ
Կարրարացին հող է հերկում հարաջան,
{{տող|49 }}Բնակվում էր մի քարայրում մարմարյա,
Եվ այդտեղից դիտարկում էր անարգել
Ծովը անհուն և աստղերը հեռակա։
{{տող|52 }}Իսկ նա, որի վարսերն առատ ու խռիվ
Արձակվել են կրծքի վրա, ծածկելով
Ստինքները և ամոթույքը լրիվ,
{{տող|55 }}Դյութ Մանտովն է, որ շատ տեղեր ման եկավ,
Հուսկ կանգ առավ այնտեղ, ուր ես եմ ծնվել .
Արդ այս մասին լսիր ինձ պահ մի սակավ։
{{տող|58 }}Երբ Մանտովի հայրը կյանքից հեռացավ,Եվ Բաքոսի քաղաքն ստրուկ հռչակվեց,
Շատ տարիներ թափառական նա դարձավ։
{{տող|61 }}Բենակ կոչված մի լիճ ունի Իտալիան,
Ստորոտը այն լեռների բարձրաբերձ,
Որ փակում են Տիրալլի մոտ Լամանիան։
{{տող|64 }}Կամոնիկի և Գարդայի միջև կան
Շատ աղբյուրներ, որ թափվում են այդ լճում,
Ողողելուց հետո լանջերը Ալպյան։
{{տող|67 }}Անդ կղզյակ կա, որը օրհնել կարող են
Վերոնայի, Բրեշիայիի և Տրենտոյի
Հովիվները, եթե այնտեղ այցելեն ։
{{տող|70 }}Անդ, ուր ափը ցածրադիր է առավել,Կառուցված է Պեսկիերա բերդն ամուր,
Որ կարող է թշնամու դեմ դիմադրել։
{{տող|73 }}Այն ջուրը, որ չի պարփակվում լճի մեջ,
Դուրս է հորդում բերդի մոտից իբրև գետ
Եվ հոսում է արոտներով թարմ ու գեջ։
{{տող|76 }}Բայց հենց որ ջուրն այդտեղից դուրս է հոսում,
Անվանվում է Մինչո մինչև Գովեռնո,
Որի մոտ էլ նա թափվում է Պադոսում ։
{{տող|79 }}Մի քիչ ներքև հասնելով մի հարթավայր,
Նա տարածվում ու կազմում է մի ճահիճ,
Ուր ամռանը օդը շնչվում է դժվար։
{{տող|82 }}Վայրի կույսը, երբ այդտեղով էր անցնում,
Ճահճի մեջտեղ ինչ֊որ ցամաք նկատեց,
Որ անմշակ ու անբնակ էր թվում։
{{տող|85 }}Մարդախույսը ահա այստեղ կանգ առավ
Եվ նվիրվեց գուշակության արվեստին.
Այստեղ ապրեց և այստեղ էլ նա մեռավ։
{{տող|88 }}Ապա մարդիկ շրջաբնակ վայրերից
Հավաքվեցին այս ցամաքում անմատույց,
Որ ճահճով էր շրջապատված չորս կողմից։
{{տող|91 }}Նրա թաղված տեղում քաղաք հիմնեցին,
Եվ, անունով առաջնական գտնողի,
Առանց վեճի այն Մանտովա կոչեցին։
{{տող|94 }}Նա նախապես բնակչությամբ շատ էր խիտ,
Երթ դեռ անմիտ Կազալոդին չէր խաբվել
Պինամոնտե Բոնակոլսից նենգամիտ։
{{տող|97 }}Եվ եթե դու երբևէ այլ կերպ լսես
Ծագումը իմ հայրենական քաղաքի,
Ճշմարիտն ու սուտը իրար չխառնես»։
{{տող|100 }}Եվ ես. «Վարպե՛տ, քո պատմությունը հայտնի
Այնքան ստույգ հավաստիք է ինձ համար,
Որ ուրիշը ես բանի տեղ չեմ դնի։
{{տող|103 }}Բայց ինձ ասա՝ այս թափորի մեջ արդյոք
Կա՞ն ուրիշներ ուշադրության արժանի.
Զի ես հիմա այդ մասին եմ խորհում լոկ»։
{{տող|106 }}Ասաց. «Ահա նա, ում մորուքը անարդ
Տարածվել է մեջքի վրա թխորակ,
Գուշակ էր, երբ Հունաստանում տղամարդ
{{տող|109 }}Կարելի էր օրորոցում լոկ գտնել.
Այդ նա էր, որ Կալկանտի հետ Ավլիդում
Ազդանշեց նավաթոկերն արձակել։
{{տող|112 }}Նրա անունն Եվրիպիլ է, այր մի վես,Որի մասին վսեմ Ողբերգս հիշում է.
Դու այդ գիտես, զի երկիս լավ ծանոթ ես։
{{տող|115 }}Իսկ այն մյուսը, որ նիհար է չափազանց,Սկովտիացի Միքելեն է, որ գիտեր
Նենգ խաղերը ամեն տեսակ մոգությանց։
{{տող|118 }}Ահա նաև Բոնատտին և Աստենդեն .
Այս վերջինը թելն ու կաշին զուր թողեց,
Սակայն հիմա զղջալը ուշ է արդեն։
{{տող|121 }}Ահա կանայք, որոնք մեկդի թողնելով
Ճախարակը, իլն ու ասեղը իրենց,
Կախարդություն արին խոտով, պատկերով։
{{տող|124 }}Բայց էլ գնանք, Կայենը իր փշերով
Հասել է զույգ կիսագնդոց սահմանին
Եվ Սևիլիոտ մոտ իջնում է ընդհուպ ծով ։
{{տող|127 }}Երեկ գիշեր լիալուսին էր արդեն,
Կհիշես այդ. զի նա մթին անտառում
Լուսավորեց քո ճանապարհն այն ատեն»։
{{տող|130 }}Նա, գնալիս, այսպես էր ինձ բարբառում։
</poem>
=== Երգ քսանմեկերորդ ===
<poem style===Երգ քսաներեքերորդ==='margin:0ex 5ex'>{{տող|1}}Մի կամուրջից մյուսը անցանք մենք այսպես,Զրուցելով այլ բաների մասին դեռ,Որ չեմ ուզում Կատակերգումս հիշել ես։
{{տող|4}}Մենք լսեցինք ուրիշ ճիչեր ներքևում,Ապա տեսանք պարունակի ձորը նոր,Որ սևամած ու մթին էր երևում։ {{տող|7}}Այնպես, ինչպես նավարանում ՎենետկիԵռացնում են ձմռանը ձյութը մածան,Ծեփոտելու համար նավերն ըստ կարգի.Եվ նավազներն աշխատում են անարգել — {{տող|10}}Ոմանք նոր նավ են պատրաստում, ուրիշներՆորոգում այն, որը շատ է նավարկել.Սա նավի խելն, իսկ նա ցռուկն է կոփում, {{տող|13}}Մին թի սարքում, մյուսը փաթթում է պարան,Իսկ մի ուրիշն առագաստ է կարկատում,—Այսպես այստեղ աստվածային արվեստով, {{տող|16}}Եվ ոչ հուրով, եռում էր ձյութ մի թանձրիկ,Որ ծածկում էր պատերն ստվար մի շերտով։Տեսնում էի համատարած այդ ձյութում {{տող|19}}Պղպջակներ, տաքությունից գոյացող,Որ բարձրանում, ուռչում էին ու պայթում։Մինչ ես ներքև էի նայում ակնդետ, {{տող|22}}Առաջնորդըս «զգույշ, զգույշ» ինձ ասաց,Ու ինձ քաշեց կանգնած տեղից դեպի ետ։Ես քաշվեցի ինչպես նա, ով աչքերն իր {{տող|25}}Չի հեռացնում սպառնացող վտանգիցԵվ, ահարկված արհավիրքից անպատիր,Թե նայում է և թե փախչում շտապով։ {{տող|28}}Եվ ահա ես տեսա մի սև սատանա,Որ մեր կողմ էր վազում ժայռի վրայով։Օ՛ նա տեսքով ինչքան ժանտ էր ու վայրագ։ {{տող|31}}Օ՛ որքան ինձ անագորույն երևացԲաց թևերով և ոտներով իր արագ։Նա իր ցցուն ու բարձրաբերձ ուսերին {{տող|34}}Շալակել էր մեղավորի մի նորեկԵվ ճանկերը խրել նրա ազդրերին։Ժայռ֊կամուրջից գոռաց. «Էհե՛յ, Չարճանկեր, {{տող|37}}Ահա ձեզ մի ավագ Սանտա Ձիտայից։Ներս խոթեցեք։ Այսպիսիներ շատ կան դեռԱյն քաղաքում, ուր նորից եմ ես գնում։ {{տող|40}}Բոնտուրից զատ գռփողներ են բոլորնանդ.Փողի համար ոչն այո է անդ դառնում»։Նա նետեց բեռն և վազ տվեց ժայռից ցած. {{տող|43}}Գողի ետև արձակված շունը երբեքՉսլացավ այդօրինակ սրընթաց։Երբ սուզվածը երեսն ելավ խայծղանի, {{տող|46}}Կամրջի տակ պահված դևերն ասացին.«Սուրբ Դեմքնայստեղ ոչ մի օգուտ քեզ չունի.Այստեղ լողում են այլ կերպ, քան Սերկիոյում. {{տող|49}}Մեր ճանկերից եթե ուզում ես պրծնել,Մի՛ բարձրանա, սուզված մնա խայծղանում»։Եվ ձողերը խրելով կողը նրա, {{տող|52}}Ավելացրին. «Թալթալ խաղա կուպրի տակ,Եվ այնտեղից դուրս գալու փորձ մի՛ արա»։Կաթսայի մեջ խոհարարները այսպես {{տող|55}}Ընկղմում են միսը երկար շերեփով,Որպեսզի այն չբարձրանա մակերես։Վարպետս առ ինձ. «Արդ որպեսզի ոչ մի դև {{տող|58}}Չնկատի, որ դու այստեղ ինձ հետ ես,Շուտ թաքնվիր քառաժայռի մի ետև։Իսկ իմ մասին դու անհոգ կաց, վասնզի {{տող|61}}Ոչ ոք ոչինչ ինձ չի կարող սպառնալ.Ես սովոր եմ ընդդիմությանց այսպիսի»։Եվ վարպետըս թողեց ծայրը կամարի, {{տող|64}}Ու երբ եկավ հասավ թումբը վեցերորդ,Պարտավորվեց իրեն ցույց տալ քաջարի։Շներն ինչպես կատաղությամբ ահարկու {{տող|67}}Հարձակվում են մուրացկանի վրա խեղճ,Որ եկել է ողորմություն խնդրելու,Այսպես դևերն ելան տակից կամրջի {{տող|70}}Եվ ուղղեցին կեռ ձողերը նրա դեմ.Բայց նա գոչեց. «Թող ոչ ոք ինձ չդիպչի.Ձեր ձողերը նախքան ուղղելը իմ դեմ, {{տող|73}}Թող ձեզնից մեկն առաջ գա ու ինձ լսի.Հետո միայն կմտածեք ինձ խշտել»։Բոլորն ասին. «Դե՛հ, Չարագի՛, դու գնա՛»։ {{տող|76}}Եվ այնժամ սա առաջնորդիս մոտեցավՈւ մռլտաց. «Խոսիր տեսնեմ, ես եկա»։Եվ առաջնորդս. «Ի՞նչ ես կարծում, Չարագի՛, {{տող|79}}Մի՞թե այստեղ կարող էիր ինձ տեսնել,Եթե այդպես չհաճեին ուղղակիԱստծու կամքն ու ճակատագիրն անհեղլի։ {{տող|82}}Ճանապարհ տուր. ես երկնքի վճիռովՊետք է մեկին ցույց տամ վայրն այս ցավալի»։Այնժամ իջավ հոխորտաթյունը դևի, {{տող|85}}Եվ նա նետեց կեռաձողը ոտներինՈւ մյուսներին ասաց. «Պետք չէ սա խոցվի»։Եվ տերըս ինձ. «Օ՜ դո՛ւ, որ կուչ ես եկել {{տող|88}}Ու թաքնվել քարերի մեջ կամրջի,Արդ կարող ես վերադառնալ անարգել»։Ես նրա մոտ շտապեցի այն ատեն. {{տող|91}}Բայց դևերը երբ ընդառաջ շարժվեցին,Վախեցա, որ իրենց խոսքը կդրժեն։Այսպես տեսա վախը գնդի հանձնվող, {{տող|94}}Որ դաշինքով Կապրոնայիցդուրս գալով՝Իրեն գտավ զորախմբի մեջ ոսոխ։Ամբողջ մարմնով առաջնորդիս ես կպա, {{տող|97}}Իմ աչքերը չհեռացնելով նրանցից,Որոնց տեսքը ահեղ էր ու անոպա։Կեռ ձողերը ուղղած դեպ ինձ՝ իրարու {{տող|100}}Ասում էին. «Նրա մեջքին տա՞մ մի հատ»։Եվ պատասխան տալիս. «Այո, հասցրու»։Բայց այն դևը, որ բանակցել էր մի քիչ {{տող|103}}Վարպետիս հետ, անմիջապես ետ դարձավՈւ նեղացավ. «Լռի՛ր, լռի՛ր, Խառնակի՛չ»։Այնուհետև նա մեզ դարձավ ու ասաց. {{տող|106}}«Դուք չեք կարող առաջ գնալ այս ճամփով,Զի վեցերորդ կամուրջը փուլ է եկած։Իսկ եթե դուք առաջանալ ուզում եք, {{տող|109}}Կգնաք այս քարաժայռով, որի մոտԿա մի այլ ժայռ, որտեղով էլ դուք կանցնեք։Երեկ, հինգ ժամ անց այս ժամից, լրացավ {{տող|112}}Հազար երկու հարյուր վաթսունվեց տարինԱյն պահից, երբ այս ժայռուղին փուլ եկավ։Ուղարկում եմ մերոնց այդտեղ ես պարետ, {{տող|115}}Որ նայեն, թե կուպրից մարդ չի՞ բարձրացել.Մի՛ վախենաք, դուք գնացեք նրանց հետ»։«Էհե՛յ Ծուռթե, էհե՛յ դու Շուն, դու Ծերուկ, {{տող|118}}Առաջ եկեք,— հրամայեց դևերին,—Իսկ դու նրանց առաջնորդիր, Թա՛վ Մորուք։Թող առաջ գան Ժանտն ու Վիշապը ահեղ, {{տող|121}}Ժանիքավոր Խոզն ու Գամփռը ահարկու,Գիժ Մորոսն ու Մոլեգինը խելահեղ։Գնացեք ու տեսեք լճակը եռուն. {{տող|124}}Իսկ սրանց էլ ողջ կտանեք կամուրջն այն,Որ մնում է ձորերի վրա դեռ կանգուն»։«Վա՛յ ինձ, վարպե՛տ, ի՞նչ եմ տեսնում,— ասացի,— {{տող|127}}Ի սեր Աստծու, եթե ճամփան դու գիտես,Գնանք մենակ, գնանք առանց ուղեկցի։Դու, որ այնքան աչալուրջ ու խոհեմ ես, {{տող|130}}Չե՞ս տեսնում, որ նրանք ատամ են կրճտումԵվ աչքերով սպառնալիք անում մեզ»։Եվ նա ասաց. «Դու հանգիստ կաց ու անհոգ. {{տող|133}}Ինչքան ուզեն ատամ կրճտեն թող նրանք,Դա անում են մեղավորաց համար լոկ»։Եվ դևերը վերադարձան ձախ թմբով. {{տող|136}}Բայց նախապես ամեն մեկը իր լեզունՊետին ուղղեց ատամների արանքով.Իսկ սա ոռից շեփորի ձայն հանեց սուր։ {{տող|139}}</poem> === Երգ քսաներկուերորդ === <poem style='margin:0ex 5ex'>{{տող|1}}Ես տեսել եմ հեծյալների երթը կուռՀարձակման կամ զորատեսի ժամանակԵվ երբեմն էլ նահանջների պահին լուռ. {{տող|4}}Օ՜ արետինք, ես տեսել եմ մարզում ձերԱրշավանքներ, ասպատակներ ավերիչ,Նիզակներով ու սրերով գուպարներ՝ {{տող|7}}Հնչյուններով թմբուկների, փողերի,Ահազանգով աշտարակի բարձրաբերձԵվ այլ զանգով մերային կամ օտարի. {{տող|10}}Բայց այդպիսի փողի ձայնով արտառոց.Ես չեմ տեսել երթն հեծյալի, հետիի,Ոչ էլ նավի՝ դեպի որոշ նշանոց։ {{տող|13}}Գնում էինք դևերի հետ ընտրովի.Օ՜, ահավոր ընկերություն։ Մատռան մեջՍրբի հետ ենք, գինետան մեջ՝ գինովի։ {{տող|16}}Նայում էի կպրաձյութին հորձեռանդ,Որ տեսնեի հատկությունը այդ ձորի,Եվ գիտենայի, թե ովքեր են այրվում անդ։ {{տող|19}}Ինչպես դելփինք բարձրանում են ծովերես,Նավազներին նշան տալով ողներով,Որ նավն իրենց փրկեն ծովից փրփրադեզ, {{տող|22}}Այսպես երբեմն, հովանալու համար գեթ,Մի մեղավոր կուպրի երես էր ելնում,Եվ չքանում փայլակի պես լուսահետ։ {{տող|25}}Եվ ինչպես որ գորտերն եզրին ջրփոսիՁիգ կանգնում են, դունչները դուրս կարկառած,Եվ ներսուզած մյուս մասերը մարմնի, {{տող|28}}Այսպես էին մեղավորները կանգնած,Սակայն հենց որ Թավ Մորուքն էր մոտենում,Քաշվում էին կպրաձյութի տակ հանկարծ։ {{տող|31}}Ես տեսա որ — և այդ ցավով եմ հիշում —Մեկն ուշացավ, ինչպես մի գորտ շատ անգամ,Սպասում է, մյուսը ջրի մեջ ցատկում։ {{տող|34}}Եվ Գամփռը, որ նրա դիմացն էր կանգնած,Կեռով բռնեց նրա ձյութոտ մազերիցԵվ վեր քաշեց, որ ջրաղվես ինձ թվաց։ {{տող|37}}Գիտեի ես անունն արդեն բոլորի.Զի երբ նրանք ընտրվեցին քիչ առաջ,Եվ կանչեցին միմյանց ճամփին՝ ուշ դրի։ {{տող|40}}«Հե՛յ, Մոլեգի՛ն, բռնիր նրան ուժգնորենԵվ ճանկերով կաշին մի լավ պլոկիր»,—Գոռում էին նզովյալներն համորեն։ {{տող|43}}Ես ասացի. «Վարպե՛տ, փորձիր իմանալ,Թե ով է այն դատապարտյալը թշվառ,Որ ձեռքն ընկավ այն դևերի անիծյալ»։ {{տող|46}}Մոտենալով մեղապարտին կարեվեր,Վարպետս հարցրեց՝ որ երկրից էր. նա ասաց.«Նավարրայից։ Մայրըս, որ ինձ ծնել էր, {{տող|49}}Բարոյազուրկ, զեխ ու շվայտ մի հորից,Որ ունեցվածքն ու ինքզինքն էր փչացրել,Մի տիրոջ մոտ ծառայության դրեց ինձ։ {{տող|52}}Ծառայեցի ապա արքա Տեբալդին.Բայց պալատում կատարեցի զեղծումներ,Որ քավում եմ այս կուպրի, մեջ տապագին»։ {{տող|55}}Սակայն Խոզը, որ վարազի ճիշտ նման,Բերնի երկու կողմում, ուներ ժանիքներ,Զգացրեց, որ ընդունակ է հոշոտման։ {{տող|58}}Մուկն ընկել էր կատուների մեջ ահեղ։Բայց Մորուքը նրան բոնեց և ասաց.«Հեռու կացեք, նրան սեղմել եմ ուժեղ»։ {{տող|61}}Եվ հայացքը իմ վարպետին ուղղելովԱսաց. «Խոսիր հետը, եթե դեռ կուզես,Քանի նրան չեն բզկտել ճանկերով»։ {{տող|64}}Վարպետս հարցրեց. «Այս կուպրի տակ դժպհիՃանաչո՞ւմ ես մեկին լատինաշխարհից»։Հոգին ասաց. «Ես նոր մեկի հետ էի, {{տող|67}}Որ եկել էր մի կղզիից մերձակից։Ես նրա հետ եթե սուզված լինեի,Չէի վախնա հիմա կեռից ու ճանկից»։ {{տող|70}}Այնժամ Ժանտը «է՛լ բավական է» գոչեց,Եվ կեռ ձողը նրա թևին խրելով,Մսի մի մեծ փերթ այնտեղից դուրս կորզեց։ {{տող|73}}Իսկ Վիշապը ուզեց նրա սրունքինՀարված հասցնել, բայց տասնապետը նրանցԻր աչքերը շուրջ ոլորեց զայրագին։ {{տող|76}}Բոլոր դևերն հանդարտվեցին այս անգամ։Եվ նրան, որ խոր խոցեր էր ստացել,Առաջնորդըս հարցաքննեց փութակամ. {{տող|79}}«Իսկ ո՞վ էր այն, որի մասին հիշեցիր»։Եվ այնժամ, նա այսպես տվեց պատասխան.«Կոմիտան էր, վանականը Գալլուրի, {{տող|82}}Անոթն ամեն ստության ու նենգության.Նա իր տիրոջ ոսոխների հետ բոլորԱյնպես վարվեց, որ բոլորն էլ գոհացան։ {{տող|85}}Նա բոլորից դրամ կորզեց և ապա,Ինչպես ասաց, նրանց ազատ արձակեց.Այլ գործերում չեղավ պակաս խաբեբա։ {{տող|88}}Լոգոդորցի Միքել Ձանկենէլ վաղուցՆրա հետ է, և լեզուները նրանցՉեն դադարում Սարդինիո շուրջ խոսելուց։ {{տող|91}}Օ՜, տեսեք, թե Գիժն ինչպես է գազազել.Ես տակավին կխոսեի, սակայն նաԿարող է ինձ իր կեռիքով բրդգզել»։ {{տող|94}}Տասնապետը տեսնելով, որ դևը ԳիժՊատրաստվում էր խոցել նրան, մռլտաց,«Շուտ հեռացի՛ր դու այստեղից, թունո՛տ իժ»։ {{տող|97}}«Եթե ուզում եք դուք տեսնել կամ լսել,—Վերսկսեց դատապարտյալն ահաբեկ,—Այլ լատինի, նրան կարող եմ կանչել. {{տող|100}}Բայց Չարճանկերն հեռու մի քիչ թող կանգնեն,Որ ոչ մեկը չվախենա նրանցից,Իսկ ես այստեղ նստած կարող եմ մեկեն {{տող|103}}Ձեզ բազմաթիվ մեղավորներ բերել տալ,Լոկ սուզվելով, ինչպես սովոր ենք անել,Երբ կարենանք մեկնումեկըս ափ դուրս գալ»։ {{տող|106}}Այս խոսքերից Շունը դունչը վեր տնկեցԵվ ճոճելով գլուխն ասաց. «ՈրպեսզիՄեզնից պրծնի՝ տես ինչ նենգ բան մոգոնեց»։ {{տող|109}}Եվ հոգին, որ ավելի էր խորամանկ,Պատասխանեց. «Այո, իրոք ես նենգ եմՊատճառելու համար մերոնց չարչարանք»։ {{տող|112}}Բայց Ծուռթևը չհամբերեց այս անգամ,Եվ զայրագին ասաց նրան. «Եթե դուՓորձես փախչել, քո ետևից ես կգամ {{տող|115}}Ոչ վազելով, այլ ուղղակի թոչելով։Թմբից իջնենք և դարի եզրը քաշվենք,Ու տեսնենք թե մեզնից ով է հունարով»։ {{տող|118}}Այժմ, ընթերցո՛ղ, դու կտեսնես մի նոր խաղ.Ամեն մեկը աչքերն ուղղեց դեպ այն կողմ,Եվ ամենից առաջ Շունը խստերախ։ {{տող|121}}Նավարրացին այդ առիթից օգտվեց.Ոտքը ուժգին գետին զարկեց և ընդոստՎար ցատկելով նրանց ձեռքից ազատվեց։ {{տող|124}}Դա բոլորին ջղայնացրեց, հատկապեսԾուռթևին, որ պատճառ եղավ սխալի։Սա թռնելով գոռաց. «Ահա հասա քեզ»։ {{տող|127}}Սակայն իզուր, քանզի ահի ետևիցԹևերն հասնել չէին կարող. նա սուզվեց,Իսկ Ծուռթևը վերադարձավ զայրալից։ {{տող|130}}Այսպես բադը իսկույն սուզվում է ջրում,Երբ տեսնում է մոտենալը բազեի,Իսկ սա ետ է թռչում մռայլ ու տրտում։ {{տող|133}}Իսկ Ծերուկը, ընկերոջ դեմ բարկացած,Արագ թափով թռավ նրա ետևից,Որ նրա հետ կռվի բռնվի բացեբաց. {{տող|136}}Զեղծարարը հենց որ կուպրի տակ սուզվեց,Դևն իր ճանկերն ուղղեց ընդդեմ ընկերոջ,Եվ նրա հետ ձյութի վրա գզվռտեց։ {{տող|139}}Բայց Ծուռթևը, ինչպես ճուռակ չարախանդ,Մագիլներով բռնեց նրան ուժգնորեն,Եվ երկուսով ընկան լիճը հորձեռանդ։ {{տող|142}}Տաքությունից նրանք իսկույն պոկ եկան.Սակայն նրանք չկարեցան վեր կենալ,Այնքան էին կպած թևերը մածան։ {{տող|145}}Թավ Մորուքը, մյուս դևերի պես սրտնած,Հրամայեց չորսին թռչել կեռերովԴեպի ձորի մյուս եզերքը ձյութամած։ {{տող|148}}Նրանք նշված տեղերն իջան շատ զգույշ,Եվ կեռերը խրվածներին ուղղեցին,Որոնք լճում խաշված էին արդեն հույժ. {{տող|151}}Այսպես նրանց խառնաշփոթ թողեցինք։</poem> === Երգ քսաներեքերորդ === <poemstyle='margin:0ex 5ex'>{{տող|1}}Լռիկ, մնջիկ, անուղեկից, մենավոր
Քայլում էինք մեկըս մյուսի ետևից,
Այնպես ինչպես եղբայրները փոքրավոր ։
{{տող|4 }}Այն դևերի կռիվը միտքս է բերում
Եզոպոսի մի առակը հինավուրց ,
Որ գորտի ու մուկի մասին է խոսում։
{{տող|7 }}«Արդն» ու «այժմը» այնքան նման չեն միմյանց,
Որքան մեկ ու մյուս դեպքը, եթե մենք
Լավ բաղդատենք սկիզբն ու վերջը նրանց ։
{{տող|10 }}Եվ ինչպես մի մտքից ուրիշն է ծագում,
Այսպես իմ մեջ մեկից ծագեց մի այլ միտք,
Որ պատճառեց ինձ կրկնակի մի սոսկում։
{{տող|13 }}Խորհում էի այսպես. «Դևերն այդ դժնի
Մեր պատճառով եղան առակ֊նշավակ,
Եվ դա նրանց խիստ զայրացրած կլինի։
{{տող|16 }}Երբ զայրույթը զուգակցվի կամքին չար,
Նրանք մեզ հետ ավելի վատ կվարվեն,
Քան թե շունը նապաստակի հետ անճար»։
{{տող|19 }}Ահից ցցվել էին մազերըս բիզ֊բիզ։
Ես նայելով իմ ետևը ասացի.
«Վարպե՛տ, նրանք մեր ետևից են գալիս.
{{տող|22 }}Շուտ թաքնվենք մի անկյունում երկուսով.
Չար ճանկերից վախենում եմ և կարծես
Նրանց ձայնը ես լսում եմ ականջով»։
{{տող|25 }}«Թե լինեի մի հայելի,–– ասաց նա,—
Դեմքըդ չէի ես ընկալի այնպես շուտ,
Ինչպես միտքըդ ընկալում եմ ես հիմա։
{{տող|28 }}Քո խորհածը այնքան հար է և նման
Իմ խորհածին, որ երկուսիս համար էլ
Ես հանգեցի միատեսակ որոշման։
{{տող|31 }}Եթե դարի աջ կողմն այնքան լինի թեք,
Որ կարենանք իջնել ձորը հետևյալ,
Ապա արդեն նրանց ձեռքից կազատվենք...»։
{{տող|34 }}Նա տակավին իր միտքը չէր ավարտել,
Երբ ես տեսա նրանց՝ բացված թևերով,
Որ ահա մեզ ուզում էին ձեռք ձգել։
{{տող|37 }}Վարպետըս ինձ իսկույն գրկեց առ ահի,
Նման այն մոր, որ աղմուկից զարթնելով
Եվ տեսնելով մոտից բոցերն հրդեհի,
{{տող|40 }}Որդուն առնում ու փախչում է անդեդև
Եվ միմիայն նրա մասին խորհելով
Մոռանամ է հագնել շապիկն իսկ թեթև,—
{{տող|43 }}Եվ կռնակի վրա սահեց փութակի
Այն զառիթափ ու առապար դարն ի վար,
Որ փակում էր մի կողմն հաջորդ ձորակի։
{{տող|46 }}Ջուրն առվակով այնպես արագ չի իջնում
Պտտացնելու անիվն հովտի ջաղացքի,
Երբ, հոսելով, փառերին է մոտենում,
{{տող|49 }}Ինչպես իջավ իմ վարպետը դարն ի վար,
Ինձ կրելով կրծքին իբրև զավակի,
Եվ ոչ իբրև մի ընկերոջ հավասար։
{{տող|52 }}Հազիվ թե նա ձորի հատակը հասավ,
Դևերն ահա երևացին մեր վերև.
Բայց նրանցից վախ չունեինք էլ բնավ.
{{տող|55 }}Զի Բարձրյալը, որ պարտադրել է նրանց
Պահապաններ դառնալ ձորի հինգերորդ,
Թույլ չի տա, որ նրանք լինեն պարտազանց։
{{տող|58 }}Ցածում գտանք մեղապարտներ ոսկեփայլ ,
Որ լալագին, հոգնաբեկ ու հուսաբեկ,
Շուրջանակի շարժվում էին համրաքայլ։
{{տող|61 }}Նրանք կրում էին փիլոն կնգղանի,
Որոնք լայն ու փայլուն էին, այնպիսիք,
Որ կրում են մոնազները Կլունյիի ։
{{տող|64 }}Դրանք դրսից պսպղուն էին ու ոսկյա,
Սակայն ներսից կապար էին, ծանր այնպես,
Որ կթվար Ֆեդերիկինը հարդյա։
{{տող|67 }}Օ՛ վերարկու տաժանելի առհավետ։
Մենք, ինչպես միշտ, նորից դարձանք դեպի ձախ,
Ունկնդրելով նրանց ողբին տխրավետ։
{{տող|70 }}Սակայն նրանք ծանըր բեռան պատճառով
Մեզ ուղեկցում էին այնպես համրընթաց,
Որ նոր անձանց էինք գտնում միշտ մեր քով։
{{տող|73 }}Ես ասացի առաջնորդիս. «Արդ նայիր
Եվ սրանց մեջ գտիր մեկին, որ երկրում
Հայտնի լինի անունով ու գործով իր»։
{{տող|76 }}Տոսկանացու լեզուս մեկը լսելով՝
Մեր ետևից աղաղակեց. «Կանգ առեք,
Դուք, որ այդպես շտապում եք մութ օդով։
{{տող|79 }}Քո ուզածը գուցե ինձնից կիմանաս»։
Այնժամ ասաց վարպետըս ինձ. «Սպասի՛ր,
Ապա նրա ոտքով առաջ կընթանաս»։
{{տող|82 }}Ես կանգ առա և տեսա, որ երկու անձ
Ինձ հասնելու ճիգեր էին թափում մեծ,
Բայց ծանըր բեռն հապաղեցնում էր նրանց։
{{տող|85 }}Երբ ինձ հասան, հայացքով խեթ, խուզարկու,
Նրանք մի պահ ինձ նայեցին լռելյայն,
Ապա դարձան և ասացին մեկ մեկու.
{{տող|88 }}«Մեկը ողջ է թվում շարժից կոկորդի,
Եթե ողջ չեն, ինչ շնորհով են նրանք
Քայլում առանց ծանրակապար զգեստի»։
{{տող|91 }}Եվ ապա ինձ. «Օ՜ տոսկանցի՛դ բարետես,
Որ եկել ես կեղծավորաց համայնքն այս,
Մի՛ քամահրիր մեզ ասելու, թե ով ես»։
{{տող|94 }}Եվ ես նրանց. «Ծնվել եմ ու մեծացել
Մեծ քաղաքում գեղածիծաղ Առնոյի .
Ես մարմնով եմ, քանզի դեռ չեմ մահացել։
{{տող|97 }}Իսկ դուք ո՞վ եք, որոնց այտերն հենց ի վար
Արցունքներ են հոսում, ինչպես տեսնում եմ.
Եվ ի՞նչ են այդ սքեմները ոսկեվառ»։
{{տող|100 }}Եվ մեկն ասաց. «Մեր փիլոններն ոսկետես
Կապարե են և այնպես ծանր ու ստվար,
Որ նրանց տակ մենք տնքում ենք մշտապես։
{{տող|103 }}Բոլոնիացի ենք, Վայելող եղբայրներ .Ես Կատալան, նա Լոդերինգ ենք կոչվում.
Քո քաղաքը մեզ ընտրել էր իրեն տեր,
{{տող|106 }}Որ պահպանի խաղաղությունն իր ներքին,
Բայց մենք այնպես վարվեցինք, որ հետքը դեռ
Երևում է Գարդինգոյի մոտերքին»։
{{տող|109 }}Ես ասացի. «Եղբայրնե՛ր, ձեր գործերով...»,
Բայց կանգ առա, քանզի տեսա ես մեկին,
Որ խաչված էր գետնին երեք ցցերով։
{{տող|112 }}Ինձ տեսնելով նա գալարվեց ու խոպաց,
Հառաչանքով մորուքի մեջ փչելով։
Երբ Կատալանն այդ նկատեց՝ ինձ ասաց.
{{տող|115 }}«Այս մեխվածը , որ դու տեսար հանկարծուստ,
Փարիսեցոց խորհուրդ տվեց, թե լավ է
Զոհվի մի մարդ, քան մի ամբողջ ժողովուրդ։
{{տող|118 }}Ճամփի վրա նա պառկած է շեղակի
Եվ զգում է ծանրությունները նրանց,
Որ անցնում են իր վրայով ուղղակի։
{{տող|121 }}Նույն ձևով են այստեղ տանջվում նրա հետ
Նրա աներն ու անդամներն ատյանի ,
Որ հրեից համար դարձավ չարաղետ»։
{{տող|124 }}Վիրգիլիոսը զարմացել էր չափազանցԻ տես նրա, ով աքսորում այս հավերժ
Այդպես խաչված ու փռված էր գետնամած։
{{տող|127 }}Ապա եղբոր այս խոսքերը ուղղեց նա.
«Բարեհաճիր մեզ ասել, թե աջ կողմում
Կա՞ որևէ մի անցուղի մոտակա,
{{տող|130 }}Որպեսզի մենք դուրս գանք տեղից այս զնդան,
Առանց երբեք հարկադրված լինելու
Դիմելու սև հրեշտակների օգնության»։
{{տող|133 }}Եվ եղբայրը պատասխանեց. «Քիչ հետո
Կա մի ժայռ, որ մեծ պարսպից ձգվելով,
Խաչհատում է բոլոր ձորերն ահարկու.
{{տող|136 }}Այս ձորից զատ նա փլված է ամեն տեղ.
Դուք կարող եք բարձրանալ այդ փլվածքով,
Որ կազմում է մի զառիթափ նվազ թեք»։
{{տող|139 }}Առաջնորդըս մի պահ կանգնեց մտախռով,
Ապա ասաց. «Ուրեմըն մեզ խաբեց նա ,
Որ լլկում էր հոգիներին ճանկերով»։
{{տող|142 }}Եղբայրն ասաց. «Դևի ամեն չարության
Մասին արդեն Բոլոնիայում լսել եմ ,
Ի մեջ այլոց, թե նա հայր է ստության»։
{{տող|145 }}Առաջնորդըս արագացրեց քայլերն իր,
Բարկությունից ջղայնացած բավական.
Եվ ես թողած հոգիներին ծանրակիր՝
{{տող|148 }}Հետևեցի իմ վարպետին պատվական։
</poem>
=== Երգ քսանչորսերորդ ===
<poem style='margin:0ex 5ex'>
{{տող|1}}Նորոգ տարվա այն պահին, երբ արփին վառ
Ջրհոսիտակ փափկացնում է վարսերն իր,
Եվ պակսում, են ցայգի ժամերը խավար.
{{տող|4}}Երբ եղյամը դաշտի վրա բովանդակ
Ստանում է, թեկուզ և շատ կարճատև,
Պատկերը իր ավագ քրոջ սպիտակ.
{{տող|7}}Շինականը, որի խարն է պակասել,
Առավոտյան ելնում է ու նկատում,
Որ արտերը ճերմակ քողով են պատել,
{{տող|10}}Տուն է մտնում և իր բախտն է անիծում,
Ինչպես դժբախտն անճարության մատնված.
Բայց շատ չանցած, երբ գալիս է ու տեսնում,
{{տող|13}}Որ փոխվել է դիմապատկերը երկրի,
Սիրտ է առնում և ցուպը ձեռքը բռնած՝
Արածելու է քշում հոտն ոչխարի։
{{տող|16}}Այսպես վարպետս ինձ ահ ու դող պատճառեց,
Երբ ինձ այնքան խռովահույզ երևաց,
Եվ այսպես շուտ նա իմ ցավը դարմանեց։
{{տող|19}}Քանզի հենց որ հասանք կամուրջը խորտակ,
Նա ինձ դարձավ այն հայացքով ամոքիչ,
Որ նախապես տեսել էի լեռան տակ։
{{տող|22}}Նա ուշադիր փլատակին նախ նայեց,
Ապա մի պահ մտմտալով յուրովի,
Բացավ թևերն ու ինձ օգնել շտապեց։
{{տող|25}}Եվ ինչպես նա, ով գործում է դատելով,
Ասես գալիքն առաջվանից է հոգում,
Այսպես տերս ինձ մի ժայռն ի վեր հանելով,
{{տող|28}}Մատնանշեց մի ուրիշ ժայռ կարկառուն
Եվ ինձ ասաց. «Հիմա այնտեղ բարձրացիր,
Բայց նախ փորձիր, թե արդյոք չէ՞ երերուն»։
{{տող|31}}Ճանապարհն այս բեռնավորաց համարչէր,
Զի նա թեթև, իսկ ես նրա օգնությամբ
Հազիվ էինք մենք բարձրանում դարն ի վեր։
{{տող|34}}Եվ եթե այս զառիվերը ստորնյա
Ներսի կողմից ավելի կարճ չլիներ,
Նա չգիտեմ, բայց ես չէի դիմանա։
{{տող|37}}Բայց քանի որ պարունակը թեքվում էր
Դեպի բերանն անդնդախոր ջրհորի,
Ապա ամեն ձորի դիրքը այնպես էր,
{{տող|40}}Որ կողերից մեկը բարձր էր, մյուսը ցած։
Մենք ի վերջո հասանք գլխին կամրջի,
Որի ծայրի քարը դուրս էր կարկառված։
{{տող|43}}Շունչը այնքան սպառվել էր թոքերիս,
Որ այլևըս չէի կարող շարժվել ես,
Եվ նստեցի իսկույն այնտեղ հասնելիս։
{{տող|46}}«Հարկ է, որ դու ծուլությունըդ թոթափես։
Փափուկ տեղում նստելով կամ պառկելով
Փառք չեն գտնի,— ասաց վարպետս իրատես.—
{{տող|49}}Առանց որի ով իր կյանքն է սպառում,
Երկրում այնքան հետք կթողնի իր մասին,
Որքան ծուխը օդում, փրփուրը՝ ջրում։
{{տող|52}}Արդ վեր կաց ու վհատությանն հաղթիր քո
Այն ոգիով, որ կբառնա ամեն խոչ,
Թե չկքի մարմնի բեռան ի ներքո։
{{տող|55}}Բավական չէ միայն դուրս գալն այստեղից.
Կա ավելի երկարաձիգ մի սանդուղք.
Թե հասկացար, օգտվիր իմ այս ազդից»։
{{տող|58}}Ես վեր կացա, ինձ ցույց տալով ավելի
Կորովապինդ քան ինձ զգում էի ես.
Եվ ասացի. «Գնանք, պինդ եմ ու արի»։
{{տող|61}}Մենք ընթացանք ժայռաթմբի վրայով,
Որ ավելի քարքարոտ էր ու անձուկ,
Քան այն, որով անցել էինք երկուսով։
{{տող|64}}Խոսում էի չերևալու համար թույլ։
Մյուս ձորակից հանկարծ լսվեց սուր մի ձայն,
Որ չէր կազմում նույնիսկ մի խոսք միաձույլ։
{{տող|67}}Ես չիմացա, թե նա ինչ էր բարբառում,
Թեև ողնի վրան էի կամարի,
Բայց խոսողը շարժման մեջ էր երևում։
{{տող|70}}Հակվել էի, բայց մթության պատճառով
Չէի կարող տեսնել խորքը ձորակի,
Եվ ասացի. «Վարպե՛տ, մենք այս կամարով
{{տող|73}}Հաջորդ թմբի վրա իջնենք փութապես.
Ձայն եմ լսում, բայց ոչինչ չեմ հասկանում,
Ցած եմ նայում, բայց ոչինչ չեմ տեսնում ես»։
{{տող|76}}«Քեզ պատասխան կտամ գործով միմիայն,—
Ասաց վարպետս,— հայցը համեստ ու արդար
Բավարարել հարկ է գործով լռելյայն»։
{{տող|79}}Մենք կամուրջի ներքև իջանք այն գլխից,
Ուր ութերորդ թմբին է նա միանում,
Եվ նոր ձորը ինձ երևաց այնտեղից։
{{տող|82}}Ներսում տեսա օձերի կույտ մի մախիզ,
Այնքան ահեղ, հրեշավոր ձևերով,
Որ քստմնում, սարսում եմ դեռ հիշելիս։
{{տող|85}}Թող էլ Լիբիան չպարծենա, թե ունի
Քելիդրներ, քարբեր, ծարբեր, նետօձեր
Եվ այլ օձեր անհեթեթ ու անճոռնի.
{{տող|88}}Այնտեղ չկա այնքան զեռուն թունալից,
Ի միասին հաշված ամբողջ Եթովպիան
Եվ Արաբիան Կարմիր ծովին հարակից։
{{տող|91}}Այդ օձերի միջով վայրագ, արտառոց՝
Վազում էին մերկ հոգիներ ահաբեկ,
Չգտնելով հելիոտրոպկամ թաքստոց։
{{տող|94}}Կապված էին նրանց ձեռքերն ետևում.
Իսկ օձերը պոչն ու գլուխը խրած
Նրանց մեջքին՝ պրկվում էին առջևում։
{{տող|97}}Մեկի վրա, որ մեզ մոտ էր գտնվում,
Ահա հանկարծ նետվեց մի օձ ու խայթեց
Այնտեղից, ուր վիզն ուսերին է կցվում։
{{տող|100}}O կամ i տառն այնքան արագ չի գրվի,
Որքան արագ վառվեց, խայթվածն ու այրվեց
Եվ ընկավ վար՝ վերածվելով մոխիրի։
{{տող|103}}Հազիվ թե նա գետին ընկավ, մոխրացավ,
Փոշին եկավ ու հավաքվեց ինքն իրեն
Եվ իր նախկին կերպարանքը ստացավ։
{{տող|106}}Իմաստուններն ասում են ու հավաստում,
Որ Փյունիկը մեռնում, ծնվում է այսպես,
Երբ հինգ հարյուր տարիին է մոտենում։
{{տող|109}}Նրա կերը ոչ հատիկ է և ոչ խոտ,
Այլ լոկ խունկի ու համեմի կաթիլներ,
Իսկ պատանքը՝ զմուռս, նարդոս քաղցրահոտ։
{{տող|112}}Ինչպես նա, ով ցած է ընկնում դիտապաստ
Հանկարծական մի զորությամբ դիվային
Եվ կամ թե մի հիվանդությամբ չարաբաստ,
{{տող|115}}Ու, ելնելով, իր բոլորտիքն է նայում,
Դեռ շշկլված մեծ տագնապից իր կրած,
Եվ, նայելով, հառաչանք է արձակում,—
{{տող|118}}Այսպես էր այն մեղավորը, երբ կանգնեց։
Որքան խիստ ես, աստվածային զորություն,
Որ պատժում ես հարվածներով ահընկեց։
{{տող|121}}Առաջնորդըս նրան հարցրեց. «Ո՞վ ես դու»։
Եվ նա ասաց. «Շատ ժամանակ չէ, որ ես
Տոսկանայից ընկա ձորն այս ահազդու։
{{տող|124}}Ընտրեցի ես՝ ջորիս, կյանքը անասնի,
Ոչ թե մարդու։ Վաննի Ֆուչչինեմ անբան,
Եվ Պիստոյան եղավ ինձ որջ արժանի»։
{{տող|127}}Ես վարպետիս. «Հիմա հարցրու դու նրան,
Թե ինչ մեղքի համար ընկել է այստեղ.
Գիտեմ, որ նա մարդ էր կռվի և արյան»։
{{տող|130}}Մեղավորը այս լսելով չընկրկեց,
Այլ ինձ ուղղեց իր հայացքը սևեռուն,
Եվ գրգռումից ու ցասումից կարմըրեց։
{{տող|133}}Ապա ասաց. «Ես ցավում եմ առավել,
Որ դու ինձ այս անարգ տեղում ես տեսնում,
Քան երբ կյանքից գրավվեցի առհավետ։
{{տող|136}}Ստիպված եմ ասել, ինչու եմ այստեղ.
Այս խոր վիրապն ես ընկա այն պատճառով,
Որ գողացա մատռան սպասքը շքեղ.
{{տող|139}}Եվ սխալմամբ մեղադրեցին ուրիշին։
Բայց որպեսզի ինձ տեսնելով չհրճվես,
Եթե երբեք դուրս գաս տեղից այս մթին,
{{տող|142}}Ապա լսիր իմ ծանուցումը գուժարկ.
Նախ Պիստոյան կդատարկվի Սևերից,
Հուսկ Ֆլորենցիան կփոփոխի կարգ ու սարք։
{{տող|145}}Մարսը Մագրի հովտից մի շանթկհանի,
Շրջապատված թխպակուտակ ամպերով,
Եվ կմղվի դաշտի վրա Պիչենի
{{տող|148}}Ամպրոպահույզ ու խստաշունչ մի կռիվ.
Սակայն շանթը կպատռի թուխպն ի վերջո,
Եվ կխոցվեն Սպիտակները լրիվ։
{{տող|151}}Այս ասացի, որ մղկտա սիրտը քո»։
</poem>
=== Երգ քսանհինգերորդ ===
<poem style='margin:0ex 5ex'>
{{տող|1}}Այս խոսքերից հետո գողը անպատկառ
Ձեռքը ցցեց ու մատները հանգուցեց,
Մռնչալով. «Աստված, ահա քեզ համար»։
{{տող|4}}Ինձ այդ պահից օձերն եղան բարեկամ.
Քանզի մի օձ նրա վզին փաթաթվեց,
Կարծես ասեր. «Սուս կա՛ց, լռի՛ր, անզգա՛մ»։
{{տող|7}}Մի ուրիշն էլ նրա թևերը կապեց,
Գալարվելով ինքն իր վրա այնպես պիրկ,
Որ նա ոչ մի շարժում անել չկարեց։
{{տող|10}}Օ՜, Պիստոյա՛, ինչո՞ւ մոխիր չդարձար.
Ինչո՞ւ ես դու գոյատևում տակավին.
Պղծության մեջ քո արմատին դու անցար։
{{տող|13}}Ինձ, չերևաց ոչ մի մարզում Դժոխքի
Այդքան ըմբոստ մեկը հանդեպ Աստուծո,
Ոչ իսկ նա, ով ընկավ որմից Թեբեի։
{{տող|16}}Նա խույս տվեց էլ ոչ մի բառ չասելով։
Եվ ես տեսա մի կենտավրոս ամեհի,
Որ գալիս էր «Ուր է լիրբը» գոչելով։
{{տող|19}}Մարեմմայումայնքան օձեր չեն լինում,
Որքան կային նրա մեջքին մինչև անդ,
Ուր մարդկային մարմնիրանն է սկսում։
{{տող|22}}Իսկ ուսերից ու ծոծրակից կախված էր
Սոսկատեսիլ ու թևավոր մի վիշապ,
Որ նետում էր հանդիպողին հուր բոցեր։
{{տող|25}}Վարպետս ասաց. «Նա Կակոսնէ կատաղած,
Որ ժայռերի ներքև լեռան Ավենտին
Կազմեց լճեր արյուններից իր թափած։
{{տող|28}}Եղբայրների հետ միասին չի հածում.
Նրա համար, որ նենգությամբ գողացավ
Այն նախիրը, որ մոտերքն էր արածում։
{{տող|31}}Բայց վերջ գտան նրա գործերն անիրավ
Լաստի ներքո Հերակլեսի, որ տվեց
Հարյուր հարված և տասն հազիվ ստացավ»։
{{տող|34}}Մինչ վարպետըս ինձ հետ խոսում էր այսպես,
Մեր ներքևով երեք հոգիանցկացան,
Որոնք այնժամ նկատելի եղան մեզ,
{{տող|37}}Երբ «Ո՞վ եք դուք» մեզ գոչեցին միաձայն։
Այն ժամանակ մեր զրույցը կտրեցինք
Եվ մեր ուշքը դարձրինք նրանց միմիայն։
{{տող|40}}Ծանոթ չէի ես նրանցից ոչ մեկին,
Սակայն հանկարծ ահա այնպես պատահեց,
Որ նրանցից մեկն անվանեց մյուսին,
{{տող|43}}Հարցընելով. «Չանֆան որտե՞ղ է կորել»։
Այնժամ մատըս բերնիս դրի, ուզելով
Տիրոջս ուշքը նրանց վրա բևեռել։
{{տող|46}}Արդ ընթերցող, չհավատաս դու անգամ
Իմ պատմության, չեմ զարմանա ես բնավ.
Քանզի ես որ տեսա՝ հազիվ հավատամ։
{{տող|49}}Մինչ ես նայում էի հառած հայացքով,
Մեկի վրա նետվեց մի օձ վեցոտնյա
Եվ փաթաթվեց նրան ուժգին պատվածքով։
{{տող|52}}Նրա փորը սեղմեց միջին ոտներով.
Առջիններով բռնեց թևերը նրա,
Իսկ այտերը՝ ատամնավոր բերանով։
{{տող|55}}Ետիններով կպավ նրա ազդրերին,
Եվ իր պոչը, նրանց միջև խոթելով,
Բարձրացրեց մինչև կռնակը վերին։
{{տող|58}}Բաղեղն երբեք չպատատվեց մի ծառի
Այնպես ամուր, ինչպես զեռունը ահեղ
Փաթաթվեց շուրջն այն եղկելի թշվառի։
{{տող|61}}Ապա նրանք, ինչպես տաք մոմ, հալվեցին,
Եվ խառնեցին իրենց գույները այնպես,
Որ ոչ մեկին էր ներհատուկ, ոչ մյուսին։
{{տող|64}}Այսպես վառվող թղթի վրայով լայնարձակ
Բոցի առջև ընթանում է մի մուգ գույն,
Որ սև չէ դեռ, ոչ էլ այլևս սպիտակ։
{{տող|67}}Մյուս երկուսը գոչում էին ահաբեկ.
«Ավա՛ղ, Անյե՛լ, այդ ինչպե՛ս ես դու փոխվում.
Ահա արդեն ոչ երկու ես, ոչ էլ մեկ»։
{{տող|70}}Արդեն երկու գլուխները մեկ դարձան,
Եվ մեր առջև նրանց դեմքերը երկու
Ձուլվեցին ու մեկ կերպարանք ստացան։
{{տող|73}}Չորս մասերը դարձան երկու բազուկներ,
Իսկ ոտները, փորը և կուրծքը նրանց
Դարձան անդամ, որ տեսնված բան չէր դեռ։
{{տող|76}}Նախնականից չէր մնացել ոչ մի բան,
Եվ արտառոց այդ պատկերը այդ ձևով
Դանդաղորեն շարունակում էր ճամփան։
{{տող|79}}Ինչպես մողեսն, ամռան շոգի ժամանակ,
Մի թփուտից մյուս թփուտը անցնելիս
Սլանում է արագ, ինչպես մի փայլակ,
{{տող|82}}Այսպես սուրաց մոլեգնությամբ կատաղի
Դեպի մյուս երկու հոգին մի օձիկ,
Որ սև, բարկ էր, ինչպես հատիկ պղպեղի։
{{տող|85}}Նա նրանցից մեկին խայթեց ճիշտ այնտեղ,
Ուրկից սաղմը իր սնունդն է ստանում.
Ապա փռվեց նրա առջև տեղնուտեղ։
{{տող|88}}Վիրավորը նրան նայեց անմռունչ
Եվ հորանջեց, ասես լիներ բռնված
Ծանըր քնով և կամ տենդով մահաշունչ։
{{տող|91}}Նա և օձը իրար էին պիշ նայում.
Մին մխում էր վերքից, մյուսը՝ բերնից,
Եվ մուխերը իրար էին հանդիպում։
{{տող|94}}Թող Լուկանը այսուհետև չխոսի.
Սաբելլոսի և Նասիդի մասին հեգ,
Եվ ինչ որ արդ պատմելու եմ՝ թող լսի։
{{տող|97}}Թող լռի և Օվիդիոսը, ըստ որում
Կաղմոսն օձի և Արեթուսն աղբյուրի
Եթե փոխեց, ես նրան չեմ նախանձում։
{{տող|100}}Զի նա երկու արարածներ բնության
Չայլափոխեց այնպես, որ նյութը մեկի
Ձևափոխվեր մյուսի նյութի էության։
{{տող|103}}Այսպես եղավ այլակերպումը նրանց.
Օձն իր պոչը երկու մասի բաժանեց,
Իսկ խայթվածը կցեց ոտները միմյանց։
{{տող|106}}Սրունքներն ու ազդրերն այնպես կիպ կպան
Ու միացան, որ շատ չանցած արդեն իսկ
Չէր երևում ոչ մի նշան միացման։
{{տող|109}}Օձի պոչը այն կերպարանքն էր առնում,
Որ կորչում էր մյուսի մեջ, մեկի մոտ
Մորթն էր փափկում, իսկ մյուսի մոտ կոշտանում։
{{տող|112}}Մարդու թևերն անութներից ներս մտան,
Եվ գազանի զույգ կարճ ոտները այնչափ
Երկարեցին, որչափ նրանք կարճացան։
{{տող|115}}Հետին ոտներն, ոլորվելով միասին,
Դարձան ծածուկ պահվող անդամն առնական,
Իսկ խեղճի մոտ այն երկճղվեց անդստին։
{{տող|118}}Մինչդեռ ծուխը ծածկում էր այն երկուսին
Նոր գույներով, մեկին մազով օժտելով,
Հերատելով, գոնջացնելով մյուսին,
{{տող|121}}Մեկը կանգնեց, իսկ մյուսը ընկավ վար,
Չկասելով միմյանց նայել չար աչքով,
Որի ներքո փոխում էին դեմքերն հար.
{{տող|124}}Վեր կանգնողը դունչը քաշեց քունքերին
Եվ այնտեղից հոսող նյութից հորդառատ
Կազմվեցին ականջները մարդկային։
{{տող|127}}Իսկ ավելցած այն հեղանյութը հորդուն
Դեմքի վրա կազմեց քիթը բնական
Եվ շրթներին տվեց որոշ հաստություն։
{{տող|130}}Ցած պառկողը իր սուր դունչը երկարեց
Եվ ականջներն, ինչպես խխունջն է անում,
Իր գլխի մեջ ներքաշեց ու ծրարեց։
{{տող|133}}Լեզուն, որ նախ միաձույլ էր ու խոսուն,
Ճեղքվածք տվեց, իսկ մյուսի մոտ այն փակվեց,
Եվ դադարեց նրանց մուխը ներգործուն։
{{տող|136}}Եվ հոգին, որ մի սողուն էր դարձել պիղծ,
Ձորի միջով փախավ֊գնաց ֆշշալով,
Իսկ այն մյուսը թքեց նրա ետևից։
{{տող|139}}Ապա նրան իր կռնակը դարձնելով,
Ասաց մյուսին«Թող հիմա էլ Բուոզոն
Ինձ պես սողա ու սողոսկի այս ճամփով»։
{{տող|142}}Այսպես տեսա փոփոխմունքը էությանց։
Թող նորությունն արդարացում լինի ինձ,
Եթե եղա երկարաբան չափազանց։
{{տող|145}}Թեպետ արդեն իմ աչքերը և հոգին
Շլմորել ու շշմել էին չափազանց,
Բայց երբ նրանք ծածուկ ծլկվել ուզեցին,
{{տող|148}}Տեսա Պաչչո Շանկատոյին հայտնապես.
Լոկ սա էր, որ չայլափոխվեց, ապաքեն,
Այն երեքից, որոնք եկան նախապես.
{{տող|151}}Մյուսը նա էր, որից տուժեց Գավիլլեն։
</poem>
=== Երգ քսանվեցերորդ ===
<poem style='margin:0ex 5ex'>
{{տող|1}}Ֆլորենցիա ցնծա, զի մեծ ես այնքան,
Որ ոչ միայն հռչակվել ես աշխարհում,
Այլ Դժոխքում էլ ես դարձել տիրական։
{{տող|4}}Այն գողերի մեջ հինգ հոգի գտա ես,
Որ, համոթ ինձ, քաղաքացիք էին ինձ,
Եվ այդ բնավ մեծ պատիվ չի բերի քեզ։
{{տող|7}}Եթե ճիշտ են երազները վաղորդյան,
Ապա շուտով կիմանաս, թե Պրատոն.
Եվ ուրիշներ ինչ են մաղթում քեզ սերկյան։
{{տող|10}}Եվ դա որքան շուտ կատարվի, այնքան լավ,
Քանզի որքան առաջանամ տարիքով,
Այնքան պիտի ավելի շատ զգամ ցավ։
{{տող|13}}Մենք մեկնեցինք, և վարպետըս բարեհաճ
Ինձ բարձրացրեց սանդուղքներով դարափուլ,
Որոնցով մենք իջել էինք քիչ առաջ։
{{տող|16}}Եվ մենք միջով քարերի ու խութերի
Զուգընթացանք ճանապարհով մենավոր,
Բայց ոչ առանց օգնության մեր ձեռքերի։
{{տող|19}}Ես տխրել եմ, այժմ էլ տխրում եմ էլի,
Երբ հիշում եմ իմ տեսածները բոլոր
Եվ սանձում միտքս առաջվանից ավելի,
{{տող|22}}Որպեսզի նա ուղիղ ճամփից դուրս չգա.
Եթե բարի աստղը ձիրք է ինձ տվել,
Դրա համար նախանձելու հարկ չկա։
{{տող|25}}Գեղջուկն ինչպես որ հանգչում է բլրան տակ,—
Այն ժամանակ, երբ լուսատուն աշխարհի.
Քիչ է ծածկում մեզնից իր դեմքը սուտակ,
{{տող|28}}Երբ մժեղը փոխարինում է ճանճին,—
Ներքև, հովտում, իր այզու մեջ կամ արտում
Տեսնում է բյուր փոսուռաներ լուսածին,
{{տող|31}}Այսպես տեսա ես ութերորդ ձորակում
Բազում բոցեր, հենց որ հասա ես այնտեղ,
Ուրկից մինչև խոր հատակն էր երևում։
{{տող|34}}Ինչպես նա, ով վրեժ լուծեց արջերով,
Աչքով տեսավ Եղիայի կառքն հրեղեն,
Որ ելնում էր դեպի երկինք ձիերով,
{{տող|37}}Եվ նայելով ուշով նրա ուղղությամբ,
Ուրիշ ոչինչ չնկատեց բոցից զատ,
Որ բարձրանում էր դեպի վեր ինչպես ամպ,
{{տող|40}}Այսպես բոցեր էին շարժվում այս ձորում,
Եվ ամեն բոց պարուրում էր մի հոգի,
Թեև աչքը գողոնը չէր նշմարում։
{{տող|43}}Ես վայրահակ նայում էի կամրջից,
Եվ եթե մի քարից բռնած չլինեի,
Ցած կընկնեի, չհրմշտված ոչ մեկից։
{{տող|46}}Տեսնելով, որ ես նայում եմ ապշահար,
Վարպետս ասաց. «Կան հոգիներ հուրերում,
Որոնք ծածկում ու այրում են նրանց հար»։
{{տող|49}}«Վարպե՛տ, հիմա հավատում եմ քեզ իրոք,—
Ասացի ես։— Ես էլ այդպես գիտեի,
Բայց ուզում եմ քեզ հարցընել, թե արդյոք
{{տող|52}}Ո՞վ կա երկճյուղ այն հուրի մեջ բոցավետ,
Ասես թե նա այն խարույկից է ելել,
Ուր դրված էր Էտեոկլը եղբոր հետ»։
{{տող|55}}Պատասխանեց. «Նրա մեջ են չարչարվում
Ուլիսը և Դիոմեդը, մեկտեղ են,
Ինչպես մեկտեղ եղան մարտում ու դավում։
{{տող|58}}Անդ տանջվում են ձիու դավիհամար այն,
Որի շնորհիվ բացվեց դուռը քաղաքի,
Ուրկից ելավ ազնիվ սերմը հռոմյան.
{{տող|61}}Եվ նենգության, որի համար Դեյդամիան,
Թեև մեռած, դեռ ողբում է Աքիլլին.
Անդ տեղն է և Պալլադիոնիհատուցման»։
{{տող|64}}«Եթե նրանք բոցում կարող են խոսել,—
Ասացի ես,— ապա, վարպե՛տ, խնդրում եմ,
Թույլատրիր ինձ մի քիչ այստեղ սպասել,
{{տող|67}}Մինչև որ այն երկճյուղ բոցը մոտենա.
Տես, թե ինչպես իղձըս նրան լսելու
Ինձ հակում ու առձգում է դեպի նա»։
{{տող|70}}«Քո խնդիրքը արժանի է,— ասաց նա,—
Գովասանքի, և ընդունում եմ ես այն.
Բայց քո լեզուն դու առայժըմ մի՛ բանա։
{{տող|73}}Խոսելն ինձ թող, ինչ որ ուզում ես հարցնել,
Ես հասկացա, գուցե նրանք, որ հույն են,
Չհաճեն քեզ պատասխանել ու լսել»։
{{տող|76}}Երբ բավական մեզ մոտեցավ բոցը այն,
Տեղն ու պահը վարպետս հարմար համարեց
Եվ այս կերպով սկսեց խոսեյ նույնհետայն.
{{տող|79}}«Օ՛ դուք, որ մեկ կրակի մեջ եք կիզիչ,
Եթե ես ձեզ արժանացա իմ կյանքում,
Եթե ես ձեզ արժանացա շատ թե քիչ,
{{տող|82}}Երբ աշխարհում գրեցի երկն իմ վսեմ,
Կանգ առեք, և ձեզնից մեկըթող պատմի,
Թե ուր կորավ ու գտավ մահն իր դժխեմ»։
{{տող|85}}Վաղնջական բոցի ճյուղը բարձր ու մեծ
Սկսեց այնժամ օրորվել ու ճարճատել,
Ճարճատում է ինչպես հուրը հողմածեծ.
{{տող|88}}Ապա գագաթն իր դեսուդեն ճոճելով,
Ինչպես եթե խոսուն լեզու մի լիներ,
Ձայն արձակեց ու բարբառեց այս կերպով.
{{տող|91}}«Երբ ես պրծա ու հեռացա Կիրկեից,
Որ մի տարի Գայետիմոտ ինձ պահեց,
Նախքան այսպես անվանվելը Էնեասից,
{{տող|94}}Ոչ գորովը որդուս, ոչ գութն ալեհեր
Հորըս հանդեպ, ոչ էլ սերը պարտեցյալ,
Որ իմ կնոջ պիտի բերկրանքը կազմեր,
{{տող|97}}Կարող չեղան զսպել փափագն իմ ուժգին
Ճանաչելու աշխարհները հեռավոր
Եվ տեսնելու չարն ու բարին մարդկային։
{{տող|100}}Եվ ես մտա բացաստանները ծովի,
Նավարկելով առագաստե մի նավով
Ու փոքրաթիվ ընկերներով կորովի։
{{տող|103}}Տեսա ափերն երկումինչև Իսպանիա
Ու Մարոկկո, տեսա կղզին սարդերի.
Եվ այլ կղզիքհեռափնյա ու մերձափնյա։
{{տող|106}}Արդեն երկար ժամանակ էր անցկացել,
Երբ հոգնաբեկ հասանք նեղուցն այն անձուկ,
Ուր Հերկուլեսն իր սյուներն էր կանգնեցրել,
{{տող|109}}Որ ոչ մի մարդ չկարենար դենն անցնել.
Ես աջ կողմում թողել էի Սևիլիան,
Իսկ Սեուտանձախ կողմում էր մնացել։
{{տող|112}}«Ո՛վ եղբայրներ,— ասացի ես,— արդ դուք, որ
Շատ փորձությանց միջով հասաք արևմուտք,
Ձեզ մնացած կյանքում կարճ ու անցավոր
{{տող|115}}Չլինի թե զլանաք ու ետ կենաք
Հետևելու արեգակի ընթացքին,
Ճանաչելու համար աշխարհն անբնակ։
{{տող|118}}Հաշվի առեք ձեր ծագումը երջանիկ.
Դուք չեք ծնվել անասնաբար ապրելու,
Այլ գիտելիք ճեռք բերելու և բարիք»։
{{տող|121}}Այս կարճ ճառովս ընկերներիս ես այնպես
Հրահրեցի ուղին առաջ վարելու,
Որ էլ նրանց չէի կարող զսպել ես։
{{տող|124}}Եվ նավախելն ուղղած դեպի արևելք՝
Մենք վարեցինք թիերն իբրև խոլ թևեր,
Ընթանալով միշտ դեպի ձախանարգելք։
{{տող|127}}Մութն ընկնելով՝ տեսնում էի արդեն ես
Մյուս բևեռիբոլոր աստղերը պայծառ,
Իսկ մերերըչէին գալիս ասպարեզ։
{{տող|130}}Արդեն վառվել ու հանգել էր հինգ անգամ.
Երկրին նայող լուսնի լույսը այն պահից,
Ինչ մենք մտանք դժվար ուղին ինքնակամ,
{{տող|133}}Երբ մեզ հեռվից աղոտ կերպով երևաց
Մի լեռ, որ ինձ թվաց այնքան բարձրաբերձ,
Որ նմանը երբեք չէի ես տեսած։
{{տող|136}}Մեր բերկրանքը շատով վշտի վերածվեց,
Զի նոր երկրից մի փոթորիկ բարձրացավ,
Որից նավը ուժգին թափով հարվածվեց.
{{տող|139}}Երեք անգամ նա հորձանվեց սոսկալի,
Իսկ չորրորդին նրա խելը վեր ցցվեց
Եվ ցռուկը սուզվեց կամքով Բարձրյալի,
{{տող|142}}Մինչև որ մեզ ծովը իսպառ կուլ տվեց»։
</poem>
=== Երգ քսանյոթերորդ ===
<poem style='margin:0ex 5ex'>
{{տող|1}}Բոցը արդեն անշարժացած, ուղղաձիգ,
Լռել էր և հեռանամ էր մեզանից,
Արձակումով բանաստեղծի իմ քաղցրիկ,
{{տող|4}}Երբ մի այլ բոց, որ գալիս էր ետևից,
Գրավեց մեր ուշադրությունն երկուսիս
Սուր շչյունով, որ հանում էր իր ծայրից։
{{տող|7}}Ինչպես ցուլը սիկիլյան,— որ նախ խանչեց
Ձայնով նրա (և այդ արդար էր անշուշտ),
Որի ձեռքով ու խարտոցով այն շինվեց,—
{{տող|10}}Մռնչում էր ձայնով ներսում այրվողի
Եվ, թեպետ նա պղնձից էր պատրաստված,
Թվում էր, թե ցավ էր զգում դառնաղի,
{{տող|13}}Այսպես հոգին իր ցավագին խոսքերին
Մի անցք կամ ելք չգտնելով բոցի մեջ,
Հանում էր մի ձայն, որ հատուկ է հուրին։
{{տող|16}}Բայց հազիվ թե գտան ազատ անցք նրանք
Բոցի ծայրից, տալով նրան թրթիռն այն,
Որով լեզուն ձայն էր հանում տխրերանգ,
{{տող|19}}Մենք լսեցինք. «Օ՜, դո՛ւ, քեզ եմ դիմում ես,
Քեզ, որ հենց նոր լոմբարդական բարբառով
Ասել էիր. «Գնա, էլ չեմ պահում քեզ».
{{տող|22}}Թեև այստեղ մի քիչ ուշ եմ ես հասնում,
Բայց դու հաճիր մի քիչ կանգնել ու խոսել.
Տես այրվելով հանդերձ ես կանգ եմ առնում։
{{տող|25}}Եթե նոր ես եկել աշխարհն այս մոլոր
Լատինական երկրից քաղցր ու հարազատ,
Ուրկից հետս եմ բերել մեղքերն իմ բոլոր,
{{տող|28}}Ռոմանիայում, ասա, կռվո՞ւմ են էլի.
Զի ծննդյամբ լեռնավայրից եմ ես այն,
Որ Ուրբինից ակն է հասնում Տիբերի»։
{{տող|31}}Ես դեռ հակված լսում էի ուշադիր,
Երբ վարպետըս կողիս դիպավ ասելով.
«Նա լատին է, դու նրա հետ բարբառիր»։
{{տող|34}}Եվ ես արդեն պատասխանըս պատրաստած՝
Սկսեցի այսպես խոսել անհապաղ,
«Ով դու հոգի, որ հրի մեջ ես փակված,
{{տող|37}}Քո Ռոմանիան չի եղել և չի լինի
Առանց կռվի տիրողների սրտերում.
Բայց հիմա անդ կռիվ չկա շատ հայտնի։
{{տող|40}}Առաջվա պես նույնն է հիմա Ռավեննան.
Պոլենտայի արծիվը թուխս է նստել
Եվ թևերով ծածկել է այն ու Չերվիան։
{{տող|43}}Քաղաքը, որ պաշարման դեմ դրեց քաջ.
Եվ ֆրանսացոց արյունահեղ ջարդ տվեց,
Այժմ ընկած է ճիրանների տակ կանաչ։
{{տող|46}}Վերուկկիոյի գամփռներն ահել ու ջահել,
Որ սովոր են հոշոտելու որսն իրենց,
Ստիպեցին Մոնտանյային սպանել։
{{տող|49}}Կապույտ կորյունը, որ ամռան ու ձմռան
Փոխում է իր ուղղությունը հոսանքի,
Արդ վարում է Ֆայենցան ու Իմոլան։
{{տող|52}}Իսկ քաղաքն այն, որով Սավիոն է հոսում,
Եվ դաշտի ու լեռան միջև է ընկած,
Ոչ լծի տակ, ոչ էլ ազատ է ապրում։
{{տող|55}}Բայց ով ես դու, աղաչում եմ՝ ասա մեզ,
Չէ որ ես քեզ սիրով տվի պատասխան,—
Թող հիշատակդ երկրում մնա մշտապես»։
{{տող|58}}Նախ և առաջ հուրը մի քիչ շառաչեց,
Ապա սուր ծայրն օրորելով դես ու դեն,
Իր ընդերքից այս խոսքերը դուրս փչեց.
{{տող|61}}«Թե գիտնայի, որ պատասխանըս պիտի
Ուղղվի մեկին, որ աշխարհ է դառնալու,
Ապա բոցըս բարբառելու չէր միտի.
{{տող|64}}Բայց զի ոչ ոք ետ չի դարձել այստեղից,
Եթե ճիշտ է իմ լսածը այդ մասին,
Ես կխոսեմ, չվախնալով ամոթից։
{{տող|67}}Եղա ռազմիկ, ապա դարձա կապավոր,
Հուսալով որ կարժանանամ շնորհի.
Եվ հույսս, անշուշտ, կիրագործվեր, եթե որ
{{տող|70}}Հովվապետը, գրողի ծոցը գնա,
Ինձ չխոթեր իմ մեղքերի մեջ նախկին.
Թե այդ ինչպես եղավ, լսիր ինձ հիմա։
{{տող|73}}Քանի կյանքում միս ու ոսկոր կրեցի,
Որոնք ես իմ մորից էի ժառանգել,
Աղվեսի պես գործեցի, ոչ առյուծի։
{{տող|76}}Ճանաչեցի ամեն տեսակ նենգ ու դավ,
Որոնք այնպես վարպետորեն գործ դրի,
Որ նրանց լուրն աշխարհի ծայրը հասավ։
{{տող|79}}Երբ ես տեսա, որ հասել եմ իմ կյանքի
Այն շրջանին, երբ այլևըս պետք է մարդ
Առագաստներն ու պարաններն հավաքի,
{{տող|82}}Ատեցի այն, ինչ հաճույք էր ինձ տվել,
Եվ զղջալով կրոնավոր ես դարձա.
Օ, ավա՛ղ ինձ, կարող էի ես փրկվել։
{{տող|85}}Վեհապետը փարիսեցոց մերօրյա,
Որ կռվում էր Լատերանի մոտերքում,
Ոչ ցեղերի դեմ հեթանոս կամ հրեա,
{{տող|88}}Այլ հենց ընդդեմ քրիստոնեից ընտանի,
Որոնք չէին Ակրի առմանն աջակցել,
Կամ առևտուր արել երկրում Սուլթանի,
{{տող|91}}Չպատկառեց ոչ իր բարձըր պաշտոնից,
Ոչ իր կարգից ու վիճակից սրբազան,
Եվ ոչ էլ իմ ֆրանկիսկյան փիլոնից։
{{տող|94}}Ինչպես կանչեց Կոնստանդինը Սիլվեստրին,
Որ Սորատտից գա ու իրեն բժշկի,
Այսպես նա ինձ իր մոտ կանչեց անդստին,
{{տող|97}}Որ բժշկեմ գոռոզության իր տենդից.
Ինձնից խորհուրդ ուզեց, բայց ես լռեցի,
Քանզի նա ինձ ցնդած թվաց խոսքերից։
{{տող|100}}Ապա հարեց. «Ես քեզ մեղքից կարձակեմ,
Մի՛ վախենա. դու միայն ինձ խորհուրդ տուր,
Թե ես ինչպես Պենեստրինոնխորտակեմ։
{{տող|103}}Ես կարող եմ բանալ երկինքն ու գոցել,
Ինչպես գիտես, ունեմ երկու բանալիք,
Որոնց հարգը նախորդըսչէր իմացել»։
{{տող|106}}Այնժամ մղված այս փաստարկից կարևոր,
Լուռ մնալը համարեցի վատագայն,
Եվ ասացի. «Հայր, սրբում ես քանի որ
{{տող|109}}Ինձնից մեղքն այն, ուր արդ ընկնեմ պիտի ես,
Շատ խոստացիր, բայց մի՛ պահիր խոստումներդ,
Եվ քո բարձըր գահում հաղթող կլինես»։
{{տող|112}}Ֆրանկիսկըինձ մոտ եկավ, երբ մեռա,
Բայց դևերից մեկը նրան բողոքեց,
«Դու չտանես, բուն տերը ես եմ նրա։
{{տող|115}}Նա պետք է գա՝ գերիներիս մեջ մնա.
Ես բռնել եմ ամուր նրա մազերից
Այն օրից, երբ նենգ խորհուրդներ տվեց նա։
{{տող|118}}Ով չի զղջում, նա արձակվել չի կարող.
Չի կարելի զղջալ հանցանք գործելով,
Դա կլինի հակասություն բացառող»։
{{տող|121}}Վա՛յ ինձ, ինչպես ես ցնցվեցի սրտադող,
Երբ ինձ ասաց. «Չէիր կարծում դու գուցե,
Որ ես իրոք տրամախոս եմ հաջող»։
{{տող|124}}Նա ինձ տարավ Մինոսիմոտ մեղսիմաց.
Սա ութ անգամ պոչը իր շուրջ պատելով
Ու զայրույթից այն կծելով՝ մռնչաց.
{{տող|127}}«Սրան պետք է կրակների մեջ նետել»։
Եվ այսպես ես դատապարտված եմ այստեղ
Ու տանջվում եմ հրօղակի մեջ անել»։
{{տող|130}}Ավարտելով այսպես խոսքերն իր երկար,
Բազմաչարչար բոցը մեզնից հեռացավ,
Գալարելով իր եղջյուրը սրածայր։
{{տող|133}}Առաջնորդըս ու ես առաջ ընթացանք
Ժայռի վրայով մինչև կամարն հաստատուն
Հաջորդ ձորի, ուր պատժվում են նրանք,
{{տող|136}}Որ մարդկանց մեջ սերմանեցին գժտություն։
</poem>
=== Երգ քսանութերորդ ===
<poem style='margin:0ex 5ex'>
{{տող|1}}Ո՞վ կարող էր նույնիսկ արձակ խոսքերով.
Պատմել արյունն ու խոցերը այն բոլոր,
Որ ես տեսա իմ սեփական աչքերով։
{{տող|4}}Ամեն լեզու հարկավ պիտի թերանար.
Զի մարդկային խոսքն ու միտքը անզոր են
Ընդգրկելու նման բաներ անհնար։
{{տող|7}}Եթե ի մի հավաքվեին այն մարդիկ,
Որ Պուլյայիհողի վրա տարաբախտ
Ընկան ձեռքով հռոմայեցոցքաջ մարտիկ,
{{տող|10}}Եվ նրանք, որ ընկան երկար մարտերում,
Ուր այնքան մեծ ավար եղավ մատանու,
Ինչպես անսուտ Տիտոս — Լիվիոսն է գրում,
{{տող|13}}Եվ նրանք, որ սպանվեցին կարեվեր,
Դիմադրելով զորքին Ռոբերտ Գուիսկարդի,
Նրանք, որոնց ոսկորներն են հանում դեռ
{{տող|16}}Չեպերանում, որտեղ ամեն պուլյացի
Դավաճանեց, և որտեղ ծեր Ալարդոն.
Անզեն հաղթեց մոտակայքում ամրոցի —
{{տող|19}}Բոլոր սրանք անդամներով թրատված
Ոչինչ էին այն պատկերի մոտ տխուր,
Որ իններորդ ձորում տեսա ես պարզված։
{{տող|22}}Տակառն անտակ չունի այնպես խեղված ձև,
Ինչպես տեսա մի մեղավոր ես այստեղ,
Որ ճղված էր ծնոտից ցայլքը մինչև։
{{տող|25}}Աղիքները կախված էին ներքևում,
Երևում էր սիրտը պարկի հետ այն պիղծ,
Ուր կերվածը կղկղանքի էր փոխվում։
{{տող|28}}Մինչ սևեռուն դիտում էի ես նրան,
Նա նայեց ինձ և իր կուրծքը բանալով
Արտաբերեց. «Ահա նայիր իմ վրան.
{{տող|31}}Ահա տես, թե Մահմեդնինչպես է հերձված։
Իմ առջևից լալով գնում է Ալին,
Ծնոտից վեր ամբողջ դեմքով փեռեկված։
{{տող|34}}Եվ բոլորը, որոնց այստեղ տեսնում ես,
Սերմանեցին գժտություն ու պառակտում,
Դրա համար ճղված֊հերձված են այսպես։
{{տող|37}}Մեր ետևում ահեղ մի դև ունենք մենք,
Որ իր թրով մեզ խփում է բրտորեն
Ամեն անգամ, երբ մենք անում֊պրծնում ենք
{{տող|40}}Մեր պտույտը այս ձորակում տխրերանգ.
Վասնզի մեր խոցվածքները փակվում են,
Նախքան նորից նրա առջև երևանք։
{{տող|43}}Բայց ո՞վ ես դա, որ նայում ես ժայռն ի վար։
Թե՞ ուզում ես դանդաղ գնալ քո պատժին,
Որ քո մեղքով սահմանված է քեզ համար»։
{{տող|46}}«Նա մեռած չէ, ոչ էլ մեղքերն են նրան
Այստեղ բերել,— պատասխանեց վարպետն իմ,—
Այլ եկել է իմանալու ամեն բան,
{{տող|49}}Եվ ես՝ մեռյալս, հարկ է նրան ման ածեմ
Դժոխքն ի վար պարունակ առ պարունակ,
Ճշմարիտը սա է, որ քեզ ասում եմ»։
{{տող|52}}Այս լսելով՝ հոգիները հարյուրյակ
Կանգ առան և ինձ նայեցին զարմացած,
Մոռանալով տանջանքն իրենց դժնդակ։
{{տող|55}}«Դու, որ գուցե տեսնես արևը շուտով,
Ասա եղբայր Դոլչինոյին, որ եթե
Նա չի ուզում այստեղ քովըս գալ փութով,
{{տող|58}}Թող պարենի պաշար հոգա այժմյանից,
Որ ձմռանը նովարացուն դիմադրի.
Այլապես նա հեշտ կպարտվի նրանից»։
{{տող|61}}Երբ Մահմեդը այս խոսքերը բարբառեց,
Իր մի ոտքը բարձրացրել էր արդեն,
Եվ ապա այն գետին դրեց ու մեկնեց։
{{տող|64}}Մի ուրիշը, որի կոկորդն էր ծակված
Ու կտրված քիթը՝ հոնքերը մինչև,
Եվ որի լոկ մի ականջն էր մնացած,
{{տող|67}}Կանգ առավ և սևեռաբիբ ինձ նայեց,
Եվ բերանն իր, որ արյամբ էր կարմրած,
Ընկերներից առաջ բացավ ու խոսեց.
{{տող|70}}«Դու որ մեղքով դատապարտված չես թվում,
Եթե քեզ չեմ նմանեցնում ուրիշի,
Քեզ տեսել եմ լատինական աշխարհում։
{{տող|73}}Դու հիշիր ինձ՝ Պիետրո դա Մեդիչին,
Եթե գնաս հարթավայրն այն անուշակ,
Որ Մարկաբից տարածվում է Վերչելլի։
{{տող|76}}Եվ Ֆանոյի ազնիվ մարդկանց իմաց տուր,
Ինչպիսիք են Անջոլելլոն ու Գուիդոն,
Որ, եթե մեր գուշակությունըչէ զուր,
{{տող|79}}Կատտոլիկա ավանի մոտ առափնյա
Նրանք նավից պիտի ծովը շպրտվեն
Դավադրությամբ բռնակալի մի դժնյա։
{{տող|82}}Կիպրոս կղզուց մինչև հեռու Մայորկա.
Նեպտունն այդքան ստոր ոճիր չի տեսել
Գործված հույնից և կամ հենից սրիկա։
{{տող|85}}Դավադիրը, որ մի աչքով է ծնվել,
Եվ որ տերն է այն քաղաքի, որ այստեղ
Մեզնից մեկը կուզեր տեսած չլինել,
{{տող|88}}Կանչելու է նրանց իմ մոտ՝ խորհուրդի.
Բայց այնպես է նա անելու, որ նրանց
Հարկ չի լինի ոչ աղոթքի, ոչ ուխտի»։
{{տող|91}}Եվ ես նրան. «Եթե ուզում ես, որ քեզ
Հիշեմ երկրում, ցույց տուր, ասա, ո՞վ է նա,
Որ տեսնելու համար տուժեց դառնապես»։
{{տող|94}}Այնժամ ձեռքը դրեց մեկի բերանին
Եվ, բանալով, այսպես ասաց բարձրաձայն.
«Ահա սա է, բայց մնում է միշտ լռին։
{{տող|97}}Սա փարատեց երկմտանքը Կեսարի,
Երբ որ ասաց՝ «Ով պատրաստ է գործելու,
Միշտ տուժում է սպասելուց անհարկի»։
{{տող|100}}Օ՜ որքա՛ն ինձ երևում էր սահմռկած
Կոկորդի մեջ կտրած լեզվով Կուրիոննայն,
Որ խոսելու այնքան հախուռն էր եղած։
{{տող|103}}Մի ուրիշը, որ զրկված էր ձեռքերից,
Բարձրացնելով կրճատ թևերն օդի մեջ,
Որից դեմքը աղտեղվում էր արյունից,
{{տող|106}}Աղաղակեց. «Հիշիր նաև Մոսկային.
«Պետք է վերջ տալ» ասողն, ավա՛ղ, ես էի,
Որը աղետ բերեց տոսկան աշխարհին»։
{{տող|109}}«Եվ մահ ցեղիդ»,— ավելացրի ես իսկույն։
Եվ նա, ճնշված կրկնակ ցավից, հեռացավ
Ծանըր վշտից գժված մարդու մի հանգույն։
{{տող|112}}Կանգնած նայում էի հոգվոց դժպհի,
Երբ որ տեսա մի բան այնքան անսովոր,
Որ ես չէի պատմի առանց վկայի,
{{տող|115}}Եթե պատմել չթելադրեր խիղճըս ինձ,
Լավ ընկերն այդ, որ համարձակ է դարձնում
Այն մարդուն, որ իրեն զգում է անբիծ։
{{տող|118}}Ստույգ տեսա, այժմ էլ տեսնում եմ կարծես,
Առանց գլխի մի իրան, որ քայլում էր
Ընկերների նման հոտի տխրատես։
{{տող|121}}Նա բռնել էր հերքից գլուխն իր կտրած,
Որ կախված էր օդում, ինչպես մի լապտեր,
Եվ գոչում էր «Վա՛յ ինձ» ցավից իր կրած։
{{տող|124}}Նա ինքն իրեն դարձրել էր մի ճրագ.
Երկուս էին մեկի մեջ, մեկ՝ երկուսի.
Թե այդ ինչպես՝ Ամենակալն է գիտակ։
{{տող|127}}Կանգ առնելով կամրջի տակ բարձրադիր,
Նա գլուխը վեր բարձրացրեց բազուկով,
Որպեսզի ինձ մոտեցընի խոսքերն իր,
{{տող|130}}Որոնք եղան. «Տես պատիժն իմ ահռելի,
Դու որ, դեռ ողջ, այստեղ մեր մեջ ես եկել.
Տես սրանից սոսկալին կա՞ ավելի։
{{տող|133}}Եվ որպեսզի երկրում հիշես իմ մասին,
Գիտցիր՝ Բերտրան դը Բոռննեմ ես, անձը այն,
Որ չար խորհուրդ տվեց ջահել արքային։
{{տող|136}}Ես լարեցի միմյանց դեմ հայր ու որդի.
Աքիտոփելնավելի շատ չգրգռեց
Աբիսողոմ որդուն ընդդեմ հայր Դավթի։
{{տող|139}}Ես զատեցի մարդկանց իրար ընտանի.
Դրա համար ուղեղս անջատ եմ կրում
Ողնաշարից, որ մեջն է այս իրանի։
{{տող|142}}Եվ այսպես ես համատույժսեմ ստանում»։
</poem>
=== Երգ քսանիններորդ ===
<poem style='margin:0ex 5ex'>
{{տող|1}}Տեսքն ամբոխի և տանջանքները անլուր
Այնքան էին իմ աչքերը տամկացրել,
Որ կուզեի սիրտըս փղձկալ ու լալ լուռ.
{{տող|4}}Վիրգիլն ասաց. «Միտքըդ ինչո՞վ է տարված.
Հայացքդ ինչո՞ւ շարունակում ես հառել
Ստվերների վրա խեղված, խաթարված։
{{տող|7}}Մյուս ձորերում այդպիսի բան չարեցիր,
Եթե նրանց հաշվում ես դու, գիտցիր, որ
Այս ձորն ունի քսաներկու մղոն ծիր։
{{տող|10}}Լուսինն արդեն գտնվում է նադիրում.
Դու տեսնելիք այլ բաներ էլ ունես դեռ,
Բայց մեզ հիմա քիչ ժամանակ է մնում»։
{{տող|13}}Ես ասացի. «Իսկ եթե դու գիտնայիր,
Թե ես ինչո՞ւ նայում էի այնպես պիշ,
Գուցե դու ինձ դեռ կանգնելու թույլ տայիր»։
{{տող|16}}Ընթանալով առաջնորդիս ետևից,
Այսպես ահա նրան տվի պատասխան,
Եվ հարեցի. «Այս ձորի մեջ տանջալից,
{{տող|19}}Ուր ես նայում էի այնպես ակնապիշ,
Մի զարմիկըս կարծեմ քավում է մեղքն այն,
Որը այստեղ ստանում է խիստ պատիժ»։
{{տող|22}}Այնժամ ասաց իմ վարպետը բարեմիտ.
«Նրա մասին մի մտածիր դու բնավ,
Եվ նա այնտեղ թող իր տեղը մնա միշտ։
{{տող|25}}Ես կամրջից տեսա նրան ի մոտ,
Որ զայրագին քեզ էր անում մատնանիշ։
Կոչում էին նրան Ջերի դել Բելլո։
{{տող|28}}Այդ միջոցին այնքան էիր դու տարված
Հոտըֆորի բերդակալով, որ նրան
Չնայեցիր, և նա թողեց ու գնաց»։
{{տող|31}}Եվ ես. «Վարպե՛տ, նրա մահը բռնական,
Որի վրեժն առած չեն դեռ այն անձինք,
Որ կրեցին անպատվություն տոհմական,—
{{տող|34}}Ահա դա է ցասման պատճառը նրա.
Ուստի գնաց առանց ինձ հետ խոսելու,
Եվ այդ բանը սաստիկ ազդեց իմ վրա»։
{{տող|37}}Այսպես ահա խոսակցելով մենք հասանք
Ժայռ֊կամուրջի վրա հաջորդ ձորակի,
Ուր չլիներ եթե այնքան մթներանգ,
{{տող|40}}Կտեսնեինք մինչև հատակը նրա
Եվ ներփակյալ հոգիներին մեղապարտ.
Երբ մենք ելանք բարձրակետի ճիշտ վրա,
{{տող|43}}Ինձ խոցեցին հեծեծանքներ ահարկու,
Ինչպես նետեր, սրված ցավով անպատում,
Եվ փակեցի իմ ականջները երկու։
{{տող|46}}Այս ձորի մեջ այնքան ցավ ու տնքոց կար,
Ինչքան պիտի լիներ, եթե մի փոսում
Հավաքեին հիվանդներին ցավագար
{{տող|49}}Վալդիկիանի, Մարեմմայի, Սարդինիո.
Իսկ հատակից բարձրանում էր գարշ մի հոտ,
Որ հատուկ է մարմիններին նեխածո։
{{տող|52}}Եվ մենք իջանք թմբի վրա արտաքին,
Առաջվա պես ընթանալով դեպի ձախ,
Աստ ավելի լավ պարզվեց իմ աչքին
{{տող|55}}Խորքը ձորի, ուր պաշտոնյան Բարձրյալի,
Արդար վճռի կատարածուն անվրեպ,
Պատուհաս է տալիս ամեն կեղծյալի։
{{տող|58}}Չեմ կարծում, որ մարդիկ այնչափ ցավ զգան
Ի տես հիվանդ ժողովրդին Եգինի,—
Ուր ժանտախտով վարակված էր օդն այնքան,
{{տող|61}}Որ կենդանի ամեն էակ մահացավ,
Ապա նախկին ժողովուրդը կղզյակի
Մրջյունների սերմով նորից բազմացավ,
{{տող|64}}Ինչպես որ դա պոետներն են հավաստում,—
Որչափ այստեղ, ուր հոգիները բոլոր
Տանջանքներից հալվում էին ու հատնում։
{{տող|67}}Մեկը գետնին փորի վրա էր պառկած,
Մյուսը հենված իր մերձակցի ուսերին,
Մի ուրիշը քարշ էր գալիս սողընթաց։
{{տող|70}}Դանդաղ ու լուռ անցնում էինք ձորով այս.
Նայելով և ունկնդրելով խոթերին,
Որոնք չէին կարող կանգնել հոտնկայս։
{{տող|73}}Տեսա երկու հոգի իրար կռթնած,
Ինչպես երկու տապակ վրան կրակի,
Գլխից մինչև ոտքը քոսով ծածկված։
{{տող|76}}Ձիապանը, որին տերն է սպասում,
Եվ կամ որին փութացնում է մի այլ բան,
Քերչով ձիուն այնպես շուտ֊շուտ չի քսում,
{{տող|79}}Ինչպես սրանք եղունգներով սրասայր
Քերում էին իրենց վրա, որպեսզի
Մեղմացնեին իրենց քորը սաստկազայր։
{{տող|82}}Եղունգները թափում էին քոսը վար,
Ինչպես դանակն է թափում թեփն սկարի,
Կամ այլ ձկան թեփերով լայն ու ստվար.
{{տող|85}}«Օ՜, դու, որ քեզ քո մատներով ցտում ես,
Եվ պոկում ես միսըդ ինչպես աքցանով,—
Ասաց մեկին առաջնորդըս հեգնապես,—
{{տող|88}}Ասա մեզ, կա՞ այստեղ ձեր մեջ մի լատին.
Երանի թե քո եղունգները երբեք
Չմաշվեին քո այդ գործում դժվարին»։
{{տող|91}}«Մենք երկուսս էլ, որ տխեղծված ենք այսպես,
Լատիններ ենք,— պատասխանեց նա լալով,—
Բայց ո՞վ ես դու, որ հարցում ես անում մեզ»։
{{տող|94}}Վարպետս ասաց. «Ես այս մարդու հետ կենդան
Իջնում եմ ցած պարունակ առ պարունակ,
Որ ցույց տամ, թե Դժոխքի մեջ ինչեր կան»։
{{տող|97}}Այնժամ նրանք մեկը մյուսից զատվեցին
Եվ, դողալով, ինձ նայեցին այլոց հետ,
Երբ պատահմամբ այն խոսքերը լսեցին։
{{տող|100}}Բարի վարպետս ինձ մոտեցավ, ասելով.
«Ասա նրանց, թե ինչ ես դու փափագում»։
Այնժամ նրանց ես դիմեցի այս կերպով.
{{տող|103}}«Իցիվ թե ձեր հիշատակը չցնդեր
Մարդկանց մտքից՝ աշխարհի մեջ առաջին,
Եվ կարենար շատ տարիներ ապրել դեռ.
{{տող|106}}Ասացեք ինձ՝ ո՛վ եք, և ո՛ր երկրից եք.
Այդ զազիր և անարգ պատժի պատճառով
Ինքնությանը ձեր հայտնելու մի՛ քաշվեք»։
{{տող|109}}Մեկն ասաց. «Ես Արեցցոյից եմ եկել.
Ինձ մեղադրեց սիենացի Ալբերոն,
Բայց այլ մեղքի համար եմ ես աստ ընկել։
{{տող|112}}Ճիշտ է, նրան կատակելով ասացի,
Թե ես գիտեմ կերպը օդում թռչելու.
Իսկ նա, աշխույժ, սակայն սակավ խելացի,
{{տող|115}}Խնդրեց, որ ես սովորեցնեմ այդ իրեն,
Բայց նա Դեդալ չդառնալով ինձ այրեց
Նրա ձեռքով, ում զավակն էր հոգեղեն։
{{տող|118}}Ես ալքիմիա բանեցըրի աշխարհում.
Դրա համար ինձ Մինոսը ուղղադատ
Դատապարտեց տասից վերջին այս ձորում»։
{{տող|121}}Ես պոետիս. «Այնպես ինչպես սենացիք
Կա՞ն երբևէ մարդիկ այնքան սնամիտ,
Այդպիսիք չեն մինչև անգամ ֆրանսացիք»։
{{տող|124}}Մյուս բորոտը, որ այս խոսքըս լսել էր,
Պատասխանեց. «Ի բաց առյալ Ստրիկկան,
Որ ծախքերն իր չափավորել լավ գիտեր.
{{տող|127}}Եվ Նիկկոլոն, որ առաջինը մուծեց
Շահոքրամի գործածությունն այն այգում,
Որտեղ նրա սերմը այնքան լավ աճեց.
{{տող|130}}Եվ այն խումբը, ուր շռայլեց ու վատնեց
Կաչա դ՚Աշանն իր անտառներն ու այգին,
Իսկ Աբբալյատն իր մեծ խելքը ցույց տվեց։
{{տող|133}}Եվ որպեսզի իմանաս, թե ով եմ ես,
Որ սենացոց այսպես ծաղրում եմ քեզ հետ,
Լավ նայիր ինձ, և իմ դեմքը կասի քեզ.
{{տող|136}}Կտեսնես, որ Կապոկկիոն եմ քեզ ծանոթ։
Ես կեղծեցի ալքիմիայով մետաղներ.
Պետք է հիշես, եթե դու չես մոռացկոտ,
{{տող|139}}Որ բնությամբ եղա կապկող ջանասեր»։
</poem>
=== Երգ երեսուներորդ ===
<poem style='margin:0ex 5ex'>
{{տող|1}}Երբ Յունոնը Սեմելեի պատճառով
Զայրացել էր ընդդեմ ցեղի թեբական,
Ինչպես ցույց էր տվել երկու առիթով,
{{տող|4}}Աթամանտըայնքան դարձավ խելազուրկ,
Որ տեսնելով իր կնոջը սեփական,
Որ գալիս էր զավակների հետ իր զույգ,
{{տող|7}}Աղաղակեց. «Լարենք ցանցերը արագ,
Որ էգ առյուծն ու կորյունները բռնեմ»։
Եվ պարզելով իր ճիրանները վայրագ,
{{տող|10}}Բռնեց մեկին, որ Լեարկոս էր կոչվում,
Եվ զարնելով Ժայռին՝ նրան ջախջախեց,
Մայրն էլ խեղդվեց մյուս զավակի հետ ծովում։
{{տող|13}}Եվ երբ բախտը խոնարհեցրեց հավիտյան
Զորությունը տրովացոց սիգապանծ,
Եվ արքան ու արքայությունը հանգան,
{{տող|16}}Հեգ Հեկուբը, որ գերի էր ցավագին,
Տեսնելով իր Պոլիքսենին սպանված
Եվ գտնելով իր Պոլիդոր զավակին
{{տող|19}}Ծովի ափին անշնչացած ու փռված,
Խելակորույս սկսեց ոռնալ շան նման,
Այնքան վշտից ցնցված էր ու ցնորված։
{{տող|22}}Սակայն երբեք ոչ Թեբեում և ոչ էլ
Տրոյայում կենդանյաց կամ մարդկանց մեջ
Կատաղությունն այնպես սաստիկ չի եղել,
{{տող|25}}Ինչպես տեսա երկու հոգումեջ դժգույն,
Որ ամենքին կծում էին, վազելով,
Բնից փախչող սոված խոզի մի հանգույն։
{{տող|28}}Մեկըկծեց Կապոկկիոյին ծոծրակից
Եվ քարշ տվեց նրան, և նա, ճչալով,
Փորով քերեց չոր հատակը ձորակի։
{{տող|31}}Արետինը, դողդողալով, ինձ ասաց.
«Ահա Ջաննի Սկիկկին է այդ ոգին,
Որ ամենքին խածատում է՝ գազազած»։
{{տող|34}}«Օ՜, երանի քեզ այն մյուսը չկծեր,—
Ասացի ես,— բայց դու հաճիր ինձ ասել,
Թե ո՞վ է դա, քանի դեռ չի հեռացել»։
{{տող|37}}Եվ նա ասաց. «Դա հոգին է հնօրյա
Այն ապիրատ ու անպատկառ Միրրայի,
Որ իր հոր հետ կապվեց սիրով մծղնյա։
{{տող|40}}Նա գործելու համար արարքն իր տգեղ,
Նմանեցրեց իրեն ուրիշ մի կնոջ.
Իսկ այն մյուսը, որ, տես, գնում է այնտեղ,
{{տող|43}}Յուրացնելու համար հոտի տիրուհին,
Նմանեցրեց իրեն Բուոզո Դոնատուն,
Եվ թելադրեց պատշաճ կտակ նոտարին»։
{{տող|46}}Երբ այն երկու կատաղիքը գնացին,
Որոնց վրա հառել էի հայացքն իմ,
Դարձա դեպի մյուս հոգիներն հոռեծին։
{{տող|49}}Տեսա մեկին, որ պիտ վինի նմանվեր,
Եթե լիներ նրա մարմինը կիսված
Երկճյուղանի ցայլքից սկսած մինչև վեր։
{{տող|52}}Ջրուռույցքը, որ նյութերով ավշային
Մարմնանդամներն այլանդակում է այնպես,
Որ դեմքը չի ներդաշնակում մեծ փորին,
{{տող|55}}Ստիպում էր նրան բացել շրթներն իր,
Ծյուրախտավորն ինչպես սաստիկ ծարավից
Բաց է անում իր շրթները կաս֊կարմիր։
{{տող|58}}«Դուք, որ ամեն տեսակ պատժից ազատ եք
Եվ չգիտեմ ինչու՝ Դժոխք եք ընկել,—
Ասաց նա մեզ,— խնդրեմ մի պահ ինձ նայեք.
{{տող|61}}Տեսեք դաժան տանջանքն Ադամ վարպետի.
Ես ողջությանս ինչ ուզեցի ունեցա,
Արդ կարոտ եմ, ավա՛ղ, ջրի մի շիթի։
{{տող|64}}Առնո թափվող առվակները գլգլուն,
Որ հոսում են Կազենտինի լեռներից,
Զովացնելով ծործորները դալարուն,
{{տող|67}}Այստեղ միշտ իմ աչքի առջև են գալիս,
Եվ այդ պատկերն ինձ ավելի է հյուծում,
Քան այն ախտը, որ ինձ տաղտապ է տալիս։
{{տող|70}}Այնտեղ է, որ ես գործեցի մեղքն իմ մեծ.
Եվ հիմա ես այդ վայրերը հիշելով
Արձակում եմ հառաչանքներ դառնահեծ.
{{տող|73}}Հենց այնտեղ է Ռոմենան, ուր կեղծեցի
Ոսկեդրամը Մկրտիչով դրոշմված.
Դրա համար ես կենդանվույն այրվեցի։
{{տող|76}}Բայց որպեսզի այստեղ տանջված տեսնեի
Գուիդոյին, Ալեսսանդրին ու եղբոր,
Ֆոնտե Բրանդանհոժարությամբ կտայի։
{{տող|79}}Մեկն եկել է արդեն, եթե հավատամ
Այստեղ շրջող ստվերներին մոլեգին,
Բայց ի՞նչ օգուտ, անկյալ եմ ու ծանրանդամ։
{{տող|82}}Եթե գոնե այնքան թեթև լինեի,
Որ շարժվեի մի մատնաչափ մի դարում,
Վաղուց արդեն ես ճանապարհ կընկնեի
{{տող|85}}Որոնելու նրան մարդկանց մեջ այս պիղծ,
Թեպետև այս ձորը ունի կես մղոն
Լայնություն և տասնմեկ մղոն շրջագիծ։
{{տող|88}}Ես այստեղ եմ ընկած նրանց պատճառով.
Նրանց համար ես կտրեցի ֆլորին
Երեք կարատ այլ մետաղի խառնուրդով»։
{{տող|91}}Եվ ես նրան. «Այն երկուսըովքե՞ր են,
Որ պառկած են քո աջ կողմում իրար կից,
Եվ արձակում ծուխ֊գոլորշի մեղմորեն»։
{{տող|94}}Պատասխանեց. «Երբ այս ձորը ընկա ես,
Նրանց այդպես անշարժ գտա, և կարծեմ
Նրանք պետք է այդպես մնան մշտապես։
{{տող|97}}Մեկն այն կինն է, որ զրպարտեց Հովսեփին.
Իսկ այն մյուսը Սինոննէ՝ հույն խաբեբան.
Սուր տենդից են արձակում այդ գոլորշին»։
{{տող|100}}Երկրորդը, որ լցվեց սաստիկ զայրույթով,
Երբ իր մասին այս որակումը լսեց,
Նրա պրկված փորին զարկավ բռունցքով։
{{տող|103}}Հարվածից փորն հնչեց ինչպես մի թմբուկ.
Իսկ Ադամը խփեց նրա երեսին
Մի հարվածով նույնքան ուժգին ու դիպուկ,
{{տող|106}}Ապա ասաց. «Շարժվել կարող չեմ թեև
Իմ ծանրացած անդամների պատճառով,
Բայց խփելու համար ունեմ ազատ թև»։
{{տող|109}}Եվ հույնը. «Դու դեպի խարույկ գնալիս
Քո ձեռքն այդպես ժիր չէր, սակայն այդպես էր,
Եվ ավելի գուցե, դրամ կտրելիս»։
{{տող|112}}Եվ ցնփորը. «Այդ բանում դու իրավ ես,
Սակայն այդպես ճշմարտախոս չեղար դու,
Երբ Տրոյայում ճշմարիտը հարցրին քեզ»։
{{տող|115}}Եվ հույնը. «Ես խոսք կեղծեցի, դու՝ դրամ.
Իմ հանցանքը մեկն է, քոնը այնքան շատ,
Որ դու անցար սատանայից էլ անգամ»։
{{տող|118}}Հաստափորը պատասխանեց. «Ուխտադրուժ,
Դու հիշիր ձին և տանջըվիր ամոթից,
Զի դա թողեց բոլորի մեջ հոռի հուշ»։
{{տող|121}}«Դու էլ տանջվիր,— ասաց հույնը,— ծարավից,
Եվ դրանից ճաքի լեզուդ, փորը քո
Փքվել է ու դառել տակառ ջրալից»։
{{տող|124}}Դրամանենգն այնժամ ասաց զայրալի.
«Բերանըդ լոկ չար խոսելու է բացվում,
Ճիշտ է, թե ես ծարավ եմ ու ջրով լի,
{{տող|127}}Քեզ էլ այրում, տանջում է տենդը կիզիչ.
Եվ առաջին կանչին պիտի վազեիր
Լափլիզելու ջինջ հայելին Նարգիսի»։
{{տող|130}}Նրանց խոսքերն ուշով լսում էի ես,
Երբ ինձ վարպետս զգուշացրեց. «Լսիր դեռ.
Քիչ մնաց, որ նեղանայի պիտի քեզ»։
{{տող|133}}Զգալով որ նա խոսում էր բարկությամբ,
Դարձա նրան մի այնպիսի ամոթով,
Որ տակավին ես հիշում եմ դառնությամբ։
{{տող|136}}Եվ ինչպես նա, ով տեսնում է վատ երազ,
Եվ ուզում է, որ դա երազ էլ մնա,
Ինչպես մի բան անհնարին ու անհաս,
{{տող|139}}Այսպես էի ես՝ անկարող խոսելու.
Ուզում էի ինձ չքմեղել, բայց արդեն
Ինձ չքմեղում էի առանց գիտնալու։
{{տող|142}}Վարպետս ասաց. «Մեծ հանցանքներ դրանից
Արձակվում են նվազ ամոթ զգալով,
Ուստի վանիր քո խռովքը քեզանից։
{{տող|145}}Բայց եթե դու ընկնես ուրիշ մի առթիվ
Այդօրինակ բանակռվող մարդկանց մեջ,
Ապա պետք է պախարակեմ քեզ խստիվ.
{{տող|148}}Ստոր տենչ է լսել նման բանավեճ»։
</poem>
=== Երգ երեսունմեկերորդ ===
<poem style='margin:0ex 5ex'>
{{տող|1}}Այն լեզուն, որ ինձ խոցել էր այնպես հույժ,
Որ փոխվել էր նույնիսկ գույնը իմ դեմքի,
Այդ էլ դրեց վերքիս վրա դեղաբույժ։
{{տող|4}}Աքիլլեսի և հոր նիզակը այսպես
Սուր խոցեր էր նախ պատճառում, ասում են,
Ապա բուժում նույն խոցերը փութապես։
{{տող|7}}Մենք հեռացանք վերջին ձորից չարաշուք.
Եվ, անցնելով եզրաթմբի վրայով,
Գնում էինք առաջ լուռ ու անշշուկ։
{{տող|10}}Այնտեղ լույսը այնքան թույլ էր և աղոտ,
Որ իմ առջև հազիվ էի ես տեսնում,
Բայց լսեցի շեփորի ձայն մի պոռոտ,
{{տող|13}}Որոտումից ավելի գոռ և ուժգին.
Եվ ուղղությանն հետևելով այդ ձայնի՝
Հայացքս ընկավ կետի վրա մի ներքին։
{{տող|16}}Այն ողբալի կոտորածի ժամանակ,
Երբ Կառլոս Մեծն իր սուրբ փաղանգը կորցրեց,
Օռլանդն այնպես չհնչեցրեց փող֊կոչնակ։
{{տող|19}}Եվ նայելով ձայնի կողմը ես ուղեղ,
Տեսա կարծես աշտարակներ բարձրաբերձ,
Եվ ես. «Վարպե՛տ, այդ ի՞նչ քաղաք է այդտեղ»։
{{տող|22}}Եվ նա. «Դու այս օդի միջով աղջամուղջ
Քո հայացքը շատ հեռուն ես արձակում,
Դրա համար մոլորվում ես կարի լուրջ։
{{տող|25}}Երբ մոտենաս, դու կտեսնես թե ինչպես
Պատրվում է տեսողությունը հեռվից.
Հիմա հարկ է, որ դու մի քիչ շտապես»։
{{տող|28}}Ապա հարեց մեղմ բռնելով իմ ձեռքից.
«Որպեսզի բանն արտասովոր չթվա,
Հարկ է, որ դա տեղեկանաս այժմյանից,
{{տող|31}}Որ հսկա են նրանք, ոչ թե աշտարակ.
Պորտից ներքև նրանք սուզված են հորում
Եվ նրա շուրջ կազմում են լայն շրջանակ»։
{{տող|34}}Ինչպես մեգը երբ փարատվում է քիչ֊քիչ,
Տակավ աչքերն սկսում են որոշել
Այն, ինչ ծածկում է գոլորշին պարփակիչ,
{{տող|37}}Այսպես որքան հորին էինք մոտենում
Այդ հոծ ու մութ օդի միջով, այնքան իմ
Ահն աճում էր և իմ պատրանքը ցնդում։
{{տող|40}}Եվ ինչպես որ Մոնտերեջոն, բարձունքին,
Պսակում են աշտարակներ բարձրաբերձ,
Այսպես ջրհորն եզրապատող ափունքին
{{տող|43}}Ցցվել էին Հսկաներըահավոր,
Որոնց Զևսը սպառնում է տակավին,
Երբ երկնքից որոտում է ահագոռ։
{{տող|46}}Ահա արդեն տեսնում էի ես մեկի.
Դեմքն ու կուրծքը և որովայնն ահագին
Եվ կողերից կախված թևերն երկակի։
{{տող|49}}Բնությունըանշուշտ շատ լավ բան արեց,
Երբ դադարեց նման հրեշներ ստեղծել
Եվ Մարսի այդ մարտիկներին վերացրեց.
{{տող|52}}Եվ եթե դեռ ստեղծում է կետ ու փիղ,
Ապա ով որ կշռադատի նրբորեն,
Դա կգտնի ավելի ճիշտ և ուղիղ.
{{տող|55}}Վասնզի եբբ խելքն ու միտքը բանական
Միանում են չար կամքին ու բիրտ ուժին,
Դրանց հանդեպ մարդ մնում է անպաշտպան։
{{տող|58}}Նրա դեմքը այնպես լայն էր ու երկայն,
Ինչպես կոնը Սուրբ Պետրոսի՝ Հռոմում.
Եվ մարմինն էլ մեծ էր դրա համաձայն։
{{տող|61}}Մեջքից ներքև ջրհորի մեջ էր թեև,
Բայց դրսից դեռ այնքան բան էր երևում,
Որ հասնելու համար գլխին իր պարթև
{{տող|64}}Երեք ֆրիզոն չէին լինի բավական.
Քանզի պորտից մինչև անրակը նրա
Տեսնում էի երեսուն թիզ իսկական։
{{տող|67}}«Ռաֆել մայի ամեք իզաբի ալմի»,—
Ահեղ ձայնով գոչեց բերանն այն վայրագ,
Որին քաղցըր սաղմոս ասել չէր սազի։
{{տող|70}}Եվ վարպետըս նրան. «Հոգի անոպա,
Փչիր փողդ ու հանգստացիր դրանով,
Երբ քեզ բռնի կատաղության մի նոպա։
{{տող|73}}Խառնակ հոգի, պարանոցըդ շոշափիր,
Եվ կգտնես շիկափոկը շեփորիդ,
Որ պատում է ամբողջ կուրծքըդ լայնածիր»։
{{տող|76}}Եվ ապա ինձ. «Նա ինքն իրեն է մատնում.
Նա Նեմբրոթնէ, որի մտքի համար խոլ
Արդ մի լեզու չի գործածվում աշխարհում։
{{տող|79}}Թողնենք նրան, հետը իզուր ենք խոսում.
Նրա համար ամեն լեզու այնպես է
Ինչպես իրը, որ ոչ ոք չի հասկանում»։
{{տող|82}}Մենք անցնելով ճանապարհով մատչելի՝
Ձախ թեքվեցինք և քիչ հեռու մենք գտանք
Մի այլ Հսկա, հաղթ ու վայրագ ավելի։
{{տող|85}}Չգիտեմ, թե նա զսպված էր ո՛ւմ ձեռքով,
Ձախ բազուկը կրծքի վրա էր կապված,
Մինչդեռ աջը թիկունքին՝ մի շղթայով,
{{տող|88}}Որ կախված էր պարանոցից հաղթանդամ
Եվ պորտից վեր երևացող մարմնի շուրջ
Պարուրաձև փաթաթվել էր հինգ անգամ։
{{տող|91}}Վարպետս ասաց. «Այս գոռոզը կամեցավ
Ուժը չափել ամենազոր Զևսի հետ
Եվ հատուցումն ըստ արժանվույն ստացավ։
{{տող|94}}Նա Ֆիալտնէ, Հսկաներից մեկը այն,
Որ գրոհով աստվածներին վախեցրին.
Է՛լ չի շարժում բազուկներն իր հաղթ ու լայն»։
{{տող|97}}Ես ասացի. «Եթե հնար է, վարպե՛տ,
Թույլ տուր տեսնեմ իմ սեփական աչքերով
Բրիարեսինվիթխարի ու անհեթեթ»։
{{տող|100}}Պատասխանեց. «Նախ կտեսնես Անթեյին,
Որ խոսում է ու կապված չէ շղթայով.
Նա կտանի մեզ հատակը անդունդի։
{{տող|103}}Քո ուզածը այստեղից շատ է հեռու.
Նա կապված է և այնպես է, ինչպես սա,
Միայն դեմքով ավելի է ահարկու»։
{{տող|106}}Մի աշտարակ երբեք այնպես ուժգնորեն
Չի ցընցըվել երկրաշարժից ահավոր,
Ինչպես ցնցվեց Հսկա Ֆիալտը մեկեն։
{{տող|109}}Ինձ համակեց այնժամ սոսկումը մահվան.
Եվ եթե ես չտեսնեի կապերն իր,
Ինձ կսպաներ անշուշտ երկյուղըս միայն։
{{տող|112}}Այն ատեն մենք առաջացանք աննկուն
Եվ մոտեցանք Անթեյին, որ հորից դուրս
Մինչև վիզը երևում էր հինգ կանգուն։
{{տող|115}}«Օ՜ դու, որ այն դաշտահովտում բարեբաստ,
Ուր Սկիպիոնն արժանացավ փառքերի,
Երբ ջախջախեց Հաննիբալին անզգաստ,
{{տող|118}}Իբրև ավար շատ առյուծներ ձեռք բերիր,
Եվ որ եթե, ինչպես կարծում են ոմանք,
Եղբայրներիդհետ մեծ մարտում լինեիր,
{{տող|121}}Երկրի որդիք կտանեին հաղթանակ.
Խնդրեմ մեզ տար դեպի հատակն անդունդի,
Ուր Կոկիտը ցրտից սառած է համակ։
{{տող|124}}Է՛լ չդիմենք Տիտոնին կամ Տիֆոնին.
Սա կարող է քեզ արժանին հատուցել.
Զիջանիր մեզ, քիթ ու մռութ մի՛ անի։
{{տող|127}}Սա կարող է քեզ աշխարհում հռչակել,
Քանզի ողջ է և դեռ կապրի ընդերկար,
Եթե Տերը չուզի նրան վաղ կանչել»։
{{տող|130}}Այսպես ասաց իմ վարպետը Հսկային.
Սա բացավ ու նրան պարզեց թևերն իր,
Որոնց ուժը քաջ հայտնի էր Հերակլին։
{{տող|133}}Եվ երբ գրկված զգաց Վիրգիլը ինքզինք,
Դեպ ինձ դիմեց. «Մոտեցիր, որ քեզ գրկեմ».
Եվ երկուսով մենք մի կապոց կազմեցինք։
{{տող|136}}Ինչպես եթե Կարիզենդինմարդ նայի,
Երբ ամպեր են անցնում նրա վրայից,
Կկարծի, թե պիտի թեքվի ու ընկնի,
{{տող|139}}Այսպես Անթեյն ինձ երևաց արդ մի պահ,
Երբոր նրա թեքվելն էի ես տեսնում.
Եվ ես վախից պիտ ընտրեի այլ ճամփա։
{{տող|142}}Բայց նա մեզ մեղմ դրեց վիհի հատակին,
Ուր խոթված են Սադայելը և Հուդան.
Եվ ապա նա շտկվելով փութագին,
{{տող|145}}Ուղիղ կանգնեց նավակայմի ճիշտ նման։
</poem>
=== Երգ երեսուներկուերորդ ===
<poem style='margin:0ex 5ex'>
{{տող|1}}Եթե տաղեր ունենայի խժալուր,
Ինչպես վայել էր այս տխուր խոռոչին,
Ուր հենվում են պարունակներն ընդհանուր,
{{տող|4}}Կարող էի մտքիս հյութը լավ քամել,
Բայց քանի որ պակասում են այդպիսիք,
Սկսում եմ վարանումով ես պատմել.
{{տող|7}}Քանզի խաղ չէ և կամ ձեռնարկ մի պարապ՝
Նկարագրել տիեզերքը ի հիմանց
Մի լեզվով, որ թոթովում է «մամ» ու «պապ»։
{{տող|10}}Բայց այն Մուսայք, որ օգնեցին Անֆիոնին.
Պարսպելու Թեբեն, այստեղ ինձ կօգնեն,
Որ խոսքերըս համազորեն իմ նյութին։
{{տող|13}}Օ՛ հոռեգույն արարածներ չարասուն,
Որոնց մասին նույնիսկ դժվար է խոսել,
Լավ էր երկրում դուք լինեիք անասուն։
{{տող|16}}Երբ մեզ գտանք մութ ջրհորի հատակին,
Այն Հսկայի ոտքերից էլ ստորև,
Եվ մինչ նայում էի բարձըր պատերին,
{{տող|19}}Ես լսեցի մեկի խոսքերն հետևյալ.
«Զգույշ եղիր, որ ոտնակոխ դու չանես
Գլուխները եղբայրներիսողբացյալ»։
{{տող|22}}Ես, հակվելով, տեսա տակն իմ ոտների
Մի սառած լիճ, որ իր սառցե ծածկույթով
Նմանվում էր ապակիի, քան ջրի։
{{տող|25}}Ավստրիայում, սաստիկ ձմռան ժամանակ,
Դանուբն այնպես չի ծածկվել հաստ շերտով,
Կամ Տանայիսնհեռավոր ցուրտ երկնի տակ,
{{տող|28}}Ինչպես սա է. արդ Տամբեռնիկըև կամ
Պիետրապանանեթե վրան փուլ գային,
Նա չէր հանի մի ճթթոցի ձայն անգամ։
{{տող|31}}Ինչպես գորտը դունչը ջրից դուրս հանած
Կոկռում է, այն ժամանակ մանավանդ,
Երբ գեղջկուհին հնձում է արտն իր հասած,
{{տող|34}}Այսպես այստեղ ստվերները տխրատես
Մինչև վիզը սուզված էին սառցի մեջ
Եվ կափկափում ատամները սագի պես։
{{տող|37}}Յուրաքանչյուրն իր դեմքը ցած էր պահում.
Բերանները ցրտի, աչքերը սրտի.
Տվայտանքի մասին էին վկայում։
{{տող|40}}Երբ հայացքըս ես ուղղեցի քիչ հեռու,
Ներքև տեսա երկու հոգիայնքան կիպ,
Որ մազերը խառնվել էին իրարու։
{{տող|43}}«Դուք, որ միմյանց այդպես կպել եք ամուր,
Ասեք՝ ո՞վ եք»,— ասացի ես։ Եվ նրանք
Ինձ հառեցին այնժամ հայացքն իրենց սուր։
{{տող|46}}Արցունքները, լցված նրանց աչքերում,
Կաթկթեցին, ապա նորից սառելով,
Քարացան ու կպան նրանց կոպերում։
{{տող|49}}Երկու փայտեր կեսով իրար չկպան
Այդպես ամուր։ Եվ դրանից կատաղած
Հարու տվին նոխազների ճիշտ նման։
{{տող|52}}Մի ուրիշը, որ ականջներն էր կորցրել
Ցրտությունից, կոր ի գլուխ ինձ ասաց.
«Աչքերդ ինչո՞ւ մեր վրա ես դու հառել։
{{տող|55}}Այն երկուսը, որ տեսնում ես, եղբայր են.
Նրանք իրենց հայր Ալբերտից ստացան
Բիզենցիոյի հովտի կայքերն համորեն.
{{տող|58}}Բայց դու ամբողջ շրջանակում Կայենի
Չես հանդիպի այլոց, որոնք լինեին
Սառույցի մեջ խրման այնքան արժանի.
{{տող|61}}Ոչ նա, որի կուրծքն ու ստվերը մինչև
Ծակեց Արթուրն իր տեգի մեկ հարվածով,
Ոչ Ֆոկաչչան, ոչ էլ սա, որ իմ առջև
{{տող|64}}Գլխով ցցվել֊խափանել է թմբի պես.
Նա կոչվում է Մասկերոնի Սասոլո.
Տոսկանայից պետք է նրան ճանաչես։
{{տող|67}}Եվ որպեսզի քեզ ամեն ինչ պարզ լինի,
Գիտցիր, որ ես Կամիչոն դե՚ Պացցինեմ.
Սպասում եմ ինձնից վատթար Կառլինին»։
{{տող|70}}Ապա տեսա ցրտից կապտած, սևացած
Բազում դեմքեր, և ես սարսուռ եմ զգում
Ու կզգամ միշտ, երբ տեսնեմ լիճ մի սառած։
{{տող|73}}Եվ մինչ դեպի կենտրոնէինք մենք գնում,
Ուր ձգվում են ծանրությունները բոլոր,
Եվ մինչ դողում էի հավերժ սառույցում,
{{տող|76}}Դիտմամբ էր, թե դիպվածաբար, չգիտեմ,
Բայց անցնելիս գլուխների միջով այն,
Ոտքով զարկի մեկի գանգինձառադեմ։
{{տող|79}}Նա ողբալով գոչեց. «Ինչո՞ւ ես զարկում.
Թե չես եկել ծանրացնելու պատիժն իմ
Մոնտապերտու համար, է՞ր ես ինձ լլկում»։
{{տող|82}}Եվ ես. «Վարպե՛տ, այստեղ մի քիչ սպասիր,
Որ ես նրա մասին կասկածս ստուգեմ.
Հետո որքան կկամենաս՝ շտապիր»։
{{տող|85}}Կանգնեց վարպետս. և այն հոգուն այնժամ ես,
Որը դեռ ինձ նզովում էր, ասացի.
«Ո՞վ ես դու, որ նախատում ես ինձ այդպես»։
{{տող|88}}«Իսկ դու ո՞վ ես, որ գլուխները մերոնց
Կոխկրտում ես Անտենորում,— ասաց նա,—
Ողջ լինեիր, մեզ չէի՞ր տա ծանըր խոց»։
{{տող|91}}«Այո ողջ եմ,— տվի նրան պատասխան,—
Եվ եթե դա երկրում ուզում ես հիշվել,
Քեզ կհիշեմ, երբ ավարտեմ այս ճամփան»։
{{տող|94}}Եվ նա ասաց. «Ճիշտ հակառակն եմ ուզում.
Շուտ հեռացի՛ր և գլուխըս մի՛ տանիր.
Դու չգիտես շողոքորթել այս մարզում»։
{{տող|97}}Ես բռնեցի այնժամ նրա ծոծրակից
Եվ ասացի. «Պետք է անունդ ինձ ասես,
Թե ոչ մազերդ ես կպոկեմ քո գանգից»։
{{տող|100}}Եվ նա ասաց. «Բոլոր մազերս էլ պոկես,
Քեզ չեմ ասի, չեմ հայտնի, թե ես ով եմ,
Թեկուզ հազար անգամ գլխիս դու թակես»։
{{տող|103}}Մազերն արդեն իմ ձեռքի մեջ ոլորած,
Մի խոշոր փունջ քաշեցի, ու պոկեցի.
Իսկ նա ցավից աղաղակեց ու ոռնաց։
{{տող|106}}Հանկարծ մեկը գոռաց. «Բոկկա՛, ի՞նչ ունես.
Ծնոտիդ ձայնն հերիք, չէ՞, որ հիմա էլ
Կաղկանձում ես. արդ ո՞ր դևն է տանջում քեզ»։
{{տող|109}}Ես ասացի. «Լռի՛ր, ստո՛ր դավաճան,
Վերև երկրում պիտի պատմեմ, համոթ քեզ,
Ինչ որ գիտեմ ես քո մասին իրական»։
{{տող|112}}«Գնա՛, պատմի՛ր,— ասաց,— ինչ որ ուզում ես.
Բայց պատմիր և մեղավորի մասին այն,
Որ շտապեց իմ անունը հայտնել քեզ։
{{տող|115}}Ֆրանսացոց փողն է քավում այստեղ նա,
Ասա՝ տեսա Դուերայինես այնտեղ,
Ուր տանջվում են դավաճաններն անխնա։
{{տող|118}}Եթե հարցնեն՝ այնտեղ ով կա տակավին,
Ահավասիկ քո կողքին է Բեկկերիան,
Որի վիզը ֆլորենտացիք կտրեցին։
{{տող|121}}Քիչ հեռու են Գանելլոնըև Ջաննի
Սոլդանիերին, Տեբալդելլո Ձամբրազին.
Սա վաճառեց իր Ֆայենցան հայրենի»։
{{տող|124}}Արդեն նրան թողել էինք ու անցել,
Երբ ես տեսա երկու հոգի սառցասույզ,
Որից մեկը մյուսին գլխարկ էր դարձել։
{{տող|127}}Եվ ինչպես որ սովածը հաց է կծում,
Այսպես մեկը մյուսին կրծում էր այնտեղ,
Ուր ուղեղը ծոծրակին է հարակցում։
{{տող|130}}Եվ կամ ինչպես Տիդեոսըվշտահար
Կրծեց գանգը Մենալիպի թեբեցի,
Այսպես մեկը մյուսի գանգն էր կրծում հար։
{{տող|133}}«Դո՛ւ, որ այդպես գազանային նշանով
Դրա վրա քո ոխն ու մաղձն ես թափում,
Ասա՛ պատճառն,— ասացի ես,— պայմանով,
{{տող|136}}Որ եթե դու իրավամբ ես կսկծում,
Ճանաչելով, թե ով ես դու և ով նա,
Քեզ աշխարհում կանեմ արդար հատուցում,
{{տող|139}}Քանի լեզուս անկապտելի կմնա»։
</poem>
=== Երգ երեսուներեքերորդ ===
<poem style='margin:0ex 5ex'>
{{տող|1}}Նա բարձրացրեց բերանն ահեղ ճարակից,
Ապա սրբեց մազերովը այն գլխի,
Որ կրծել էր արդեն տակավ ծոծրակից։
{{տող|4}}Հետո սկսեց. «Ուզում ես, որ վերապրեմ
Ծանըր վիշտըս, որի հուշն իսկ դժնդակ
Ճնշում է ինձ, ուր մնաց որ այն պատմեմ։
{{տող|7}}Բայց խոսքերըս եթե պետք է նախատեն
Դավաճանին, որին կրծում եմ այստեղ,
Ես կպատմեմ ու կարտասվեմ նույն ատեն։
{{տող|10}}Ես չգիտեմ, թե ով ես դու և ինչպես
Եկար այստեղ, բայց, դատելով քո լեզվից,
Դա անկասկած ֆլորենտացի կլինես։
{{տող|13}}Արդ իմացիր, որ Ուգոլինկոմսն եմ ես,
Իսկ սա՝ ավագ եպիսկոպոս Ռուջջերն է.
Հիմա կասեմ, թե ինչու ենք կիպ այսպես։
{{տող|16}}Թե ես ինչպես սադրանքներով նրա չար
Կալանվեցի և հուսկ հետո մահացա,
Դա հայտնի է և հարկ չկա ասել ճառ։
{{տող|19}}Բայց այն, ինչ որ դու իմացած չես լինի,
Այն, թե ինչպես մահըս եղավ ահավոր,
Ես կպատմեմ, որ չմնա դա գաղտնի։
{{տող|22}}Նեղ բացվածքի միջով բերդի խավարչտին,
Որ այն օրից Սովի Բերդ է հորջորջվել,
Եվ ուր շատեր կբանտարկվեն տակավին,
{{տող|25}}Տեսել էի շատ լուսիններ արդեն վառ,
Երբ ես տեսա չարագուշակ մի երազ,
Որ գալիքի քողը բացավ ինձ համար։
{{տող|28}}Երազիս մեջ սա շների հետ որսկան
Հալածում էր գայլին ու իր ձագերին
Դեպի լեռն այն, որ կանգնած է անսասան
{{տող|31}}Իմ Պիզայի ու Լուկկայի միջև դիք.
Այդ ոհմակում վազում էին առջևից
Գուալանդիք, Լաֆրանկիք ու Սիսմոնդիք։
{{տող|34}}Հայր ու որդիք երկար վազքից հոգնեցին։
Պառականներն ետևներից հասնելով
Ժանիքները նրանց կողը խրեցին։
{{տող|37}}Երբ զարթնեցի առավոտյան մոտերքին,
Ես լսեցի, որ որդիքըսքնի մեջ
Ճչում էին ու հաց հայցում լալագին։
{{տող|40}}Շատ անգութ ես, եթե հանգիստ լսում ես
Նախաբանն այս սրտակեղեք պատմության,
Թե չես հուզվում, ապա ի՞նչ է հուզում քեզ։
{{տող|43}}Զարթնել էին արդեն և մոտ էր ժամն այն,
Երբ բանտապանն ուտելիք էր բերում մեզ.
Մենք բոլորըս դողում էինք նույն ժամայն։
{{տող|46}}Եվ ես հանկարծ լսեցի, որ մեր ներքին
Մեխում էին դուռը բերդի ահավոր.
Լուռ նայեցի այնժամ որդվոցըս դեմքին։
{{տող|49}}Ես, քարացած, չէի լալիս, իսկ նրանք
Լալիս էին։ Հուսկ Անսելմիկս ինձ ասաց.
«Հա՛յր, ինչո՞ւ ես դու ինձ նայում այդ տեսակ»։
{{տող|52}}Բայց չլացի, պատասխան էլ չտվի,
Այն օրն ամբողջ ու գիշերը վերանաս,
Մինչև հաջորդ օրը ծագումն արևի։
{{տող|55}}Հենց որ լույսի թույլ ու աղոտ մի ճաճանչ
Ներս թափանցեց զնդանի մեջ չարաշուք,
Չորս դեմքի մեջ տեսա պատկերս հուզատանջ։
{{տող|58}}Ես ձեռքերըս խածի ցավից անմեկին.
Կարծելով որ քաղցից էի այդ անում,
Նրանք չորսով ընդոստ ոտքի կանգնեցին
{{տող|61}}Ու ասացին. «Հա՛յր, ծանըր չէ մեզ համար,
Եթե ուտես մեզ, որդվոցըդ. դու տվիր,
Դու էլ վերցրու մեր մարմիններն այս թշվառ»։
{{տող|64}}Հանդարտվեցի, որ ավելի չհուզվեն։
Լուռ մնացինք այն օրն ու օրն հետևյալ։
Ահ, ինչո՞ւ մեզ կուլ չտվիր, հող ժանտկեն։
{{տող|67}}Այնուհետև, երբ չորրորդ օրը հասավ,
Գադդոս ընկավ ոտքերիս տակ, հծծելով.
«Հա՛յր իմ, օգնի՛ր» և տեղնուտեղ մահացավ։
{{տող|70}}Եվ ես, ինչպես դու ինձ տեսնում ես հիմա,
Տեսա ինչպես հաջորդ երկու օրերում
Մյուս երեքը մեկ֊մեկ ընկան սովամահ։
{{տող|73}}Ես, արդեն կույր, շոշափեցի բոլորին
Եվ երկու օր աղիողորմ կանչեցի.
Ապա քաղցը հաղթեց վշտին իմ խորին»։
{{տող|76}}Երբ նա լռեց, կատաղությամբ մի անմար
Վերսկսեց կրծել կառափն ապիրատ,
Որը կարծր էր, ինչպես ոսկրը շան համար։
{{տող|79}}Ա՛յ դու Պիզա, դու նախատինք մշտապես
Այն գեղեցիկ երկրի, ուր si են հնչում,
Եվ եթե այլք դանդաղում են պատժել քեզ,
{{տող|82}}Օն թող շարժվեն Կապրարան ու Գորգոնան.
Եվ Առնոյի գետաբերանը փակեն,
Որ խեղդըվեն բնակիչներդ անպիտան։
{{տող|85}}Զի Ուգոլինն եթե անուն էր հանել
Դավաճանի՝ ամրոցներիդ հանձնումով,
Դու պետք չէիր նրա որդվոց սպանել։
{{տող|88}}Անմեղ էին ու դեռատի հասակում
Ուգուչչոնն ու Բրիգատան, նոր Թեբե,
Եվ այն երկուսն, որ հիշվեցին այս երգում։
{{տող|91}}Մենք շարժվելով եկանք անդ, ուր լիճը սառ
Ներկալել էր մի այլ խմբի մեղապարտ,
Որոնց դեմքը ետ էր թեքված, ոչ թե վար։
{{տող|94}}Անդ արտասուքն իսկ արտասվել չէր թողնում.
Եվ աչքի մեջ հանդիպելով արգելքի՝
Ետ էր դառնում ու տանջանքը սաստկացնում։
{{տող|97}}Զի առաջին արտասուքները տխուր
Լցվում էին շիթ֊շիթ աչքի խոռոչում
Եվ քարանում, ինչպես բյտրեղ ամրակուռ։
{{տող|100}}Թեև դեմքըս ցրտից դաժան ու դժնի
Կորցըրել էր զգայությունն իր բոլոր,
Ինչպես լիներ կոշտացած մասը մարմնի,
{{տող|103}}Բայց ես, կարծես, ինչ֊որ քամի զգացի,
Ուստի հարցրի. «Ի՞նչ քամի է սա, վարպե՛տ.
Չէ՞ որ այստեղ չկա ոչ մի գոլորշի»։
{{տող|106}}Եվ նա ասաց. «Շուտով այնտեղ կլինես,
Ուր գտնելով պատասխանը քո հարցի,
Դու կիմանաս քամու պատճառն հայտնապես»։
{{տող|109}}Սառույցի մեջ սուզված մեկը գոչեց մեզ.
«Ո՛վ հոգիներ, որ եղել եք այնքան չար,
Որ տանջանքի վերջին վայրն են ղրկել ձեզ,
{{տող|112}}Այս կարծըր քողնհանեցեք իմ աչքերից,
Որպեսզի ես պոռթկամ վիշտը կմ սրտի,
Նախքան սառելն իմ արցունքները նորից»։
{{տող|115}}Եվ ես նրան. «Ես քո աչքը կբանամ,
Եթե ասես ով ես. եթե դա չանեմ,
Թող այս սառցի խոր հատակը ես գնամ»։
{{տող|118}}Պատասխանեց. «Ես Ալբերիգ եղբայրնեմ,
Վատ այգիից միրգ բերողը, և այստեղ
Ստանում եմ արմավ թուզի փոխարեն»։
{{տող|121}}«Ի՛նչ,— ասացի,— դու մահացած չե՞ս իրավ»։
Եվ նա ասաց. «Դեռ ոչ, և ես չգիտեմ,
Թե աշխարհում իմ մարմինը ինչ եղավ։
{{տող|124}}Այս Պտղոմյաննայն հատկությամբ է օժտված,
Որ շատ հաճախ հոգին ընկնում է այստեղ,
Ատրոպոսընրան կյանքից չխզած։
{{տող|127}}Բայց որպեսզի դու ավելի շտապես
Ինձ ազատել արցունքներից քարացած,
Իմացիր, որ հենց որ մեկը, ինչպես ես,
{{տող|130}}Դավ է գործում, իսկույն մարմնի մեջ նրա
Դև է մտնում և այն վարում հոգու տեղ,
Մինչև նրա ժամանակը լրանա։
{{տող|133}}Նա ընկնում է այս ջրհորի խորքը խոր։
Գուցե երկրում կա մարմինը դեռ նրա,
Ով իմ ետև սրսփում է ակնկոր։
{{տող|136}}Դու կիմանաս նրան, եթե նորեկ ես.
Նա կոչվում է Բրանկա դ՚Օրիավաղուց է,
Որ նա փակված, սառցապատված է այսպես»։
{{տող|139}}Ես ասացի. «Կարծեմ սխալ ես հայտնում,
Բրանկա դ՚Օրիան ողջ առողջ է տակավին
Եվ ուտում է, խմում, քնում ու հագնում»։
{{տող|142}}Եվ նա ասաց. «Այն խոր ձորի մեջհավերժ,
Ուր եռում է կպրաձյութը մածուցիկ,
Միքել Ձանկեն դեռ չէր ընկել գահավեժ,
{{տող|145}}Երբ նրա մեջ մի դև մտավ հոգու տեղ,
Ինչպես նրա մի ազգակցի մեջ մոտիկ,
Որի հետ նա դավաճանեց համատեղ։
{{տող|148}}Բայց դու հիմա ձեռքըդ արդեն այստեղ բեր
Ու բաց աչքերս»։ Ես չբացի և իմ այդ
Բրտությունը նրա հանդեպ տեղին էր։
{{տող|151}}Օ՛ գենուացիք, դուք, որ զուրկ եք ամոթից
Եվ վարակված ամեն տեսակ ախտերով,
Ինչո՞ւ համար չեք չքանում աշխարհից։
{{տող|154}}Զի Ռոմանյո չար ոգուհետ մեղսամած
Հանդիպեցի, գտա ձեզնից ես մեկին,
Որի հոգին Կոկիտի մեջ է սուզված,
{{տող|157}}Իսկ մարմինը երկրում ողջ է տակավին։
</poem>
=== Երգ երեսունչորսերորդ ===
<poem style='margin:0ex 5ex'>
{{տող|1}}«Դրոշք յառաջ գան թագաւորինԴժոխոց,—
Ասաց վարպետս։— Ահա նայիր, նա արդեն
Նկատվում է այս մթան մեջ թանձրահոծ»։
{{տող|4}}Ինչպես հեռվից հողմաղացն է երևում,
Երբ իջնում է աղջամուղջը գիշերվա,
Կամ երբ երկրում մառախուղ է բարձրանում,
{{տող|7}}Այսպես այստեղ ինձ երևաց նման բան։
Ես կուչ եկա առաջնորդիս ետևում,
Պաշտպանվելու համար հողմից անխափան։
{{տող|10}}Եկանք այնտեղ— ես այդ ահով եմ երգում —
Ուր մեղավորք ծածկված էին սառցի տակ
Եվ երևում, ինչպես շյուղը ապակում։
{{տող|13}}Ոմանք պառկած էին, ոմանք ուղղակաց
Գլուխն ի վեր կամ գլխիվայր դրությամբ,
Իսկ ոմանք էլ աղեղի պես կորացած։
{{տող|16}}Մենք լռությամբ առաջ էինք ընթացել,
Եվ վարպետըս, կամենալով ինձ ցույց տալ
Այն էակին, որ վեհ տեսք էր ունեցել,
{{տող|19}}Առջևիցըս մեկ կողմ քաշվեց, ասելով.
«Ահա Դևպետն, ահավասիկ տեղը այն,
Ուր հարկ է քեզ գոտեպնդես կորովով»։
{{տող|22}}Թե ես ինչքան սահմռկեցի, ընթերցո՛ղ,
Մի՛ հարցնիր և մի՛ պահանջիր գրանցել,
Զի բառերով արտահայտել չեմ կարող։
{{տող|25}}Ինձ զգացի ոչ մեռած, ոչ կենդանի.
Ինքըդ դատիր, եթե կարող ես դատել,
Թե ինչ եղա առանց մահի ու կյանքի։
{{տող|28}}Տիրակալը արքայության տանջալի
Կուրծքը կիսով դուրս էր հանել սառույցից։
Ես կչափվեմ հսկայի հետ ավելի,
{{տող|31}}Քան թե հսկան բազուկների հետ նրա.
Թե նա ամբողջ մարմնով ինչքան կլիներ,
Բազուկներից միայն հաշիվ դու արա։
{{տող|34}}Քանի որ նա Արարչի դեմ ծառացավ,
Ապա նման մեղքի համար ծանրագույն
Ամեն չարյաց սկզբնաղբյուրը դարձավ։
{{տող|37}}Օ զարմանքով համակվեցի ես իսկույն,
Երբոր տեսա նրա գլխին երեք դեմք.
Մեկն առջեն էր, որը ուներ կարմիր գույն.
{{տող|40}}Մյուսները, որ սրան էին միանում,
Ցցվել էին ուսի վրա աջ ու ձախ
Եվ երեքն էլ կցվել գլխի վերևում։
{{տող|43}}Աջ կողմինը դեղնավուն էր, իսկ մյուսի,
Ձախի գույնը գույնին նման էր նրանց,
Որ ապրում են վերին հովտում Նեղոսի։
{{տող|46}}Զույգ մեծ թևեր ուներ ամեն դեմքի տակ,
Ինչքան հարկ է հսկա թոչունն ունենա.
Ես չեմ տեսել առագաստներ այդ տեսակ։
{{տող|49}}Առանց փետրի էին, նման չղջիկի.
Նա շարժում էր այդ թևերն ու դրանից
Ծագում էին ցուրտ քամիներ եռակի,
{{տող|52}}Որոնք ամբողջ Կոկիտն էին սառեցնում։
Վեց աչքերով արտասվում էր և երեք
Երախներից արյուն, արցունք հոսեցնում։
{{տող|55}}Ամեն երախ ժանիքներովտրորում
Ու ձրձում էր մի մեղավոր, թակի պես,
Եվ այսպես Դևն երեք հոգու էր տանջում։
{{տող|58}}Առջևինին այնքան ծանըր չէր թվում
Խածվելն ինչքան ճանկռոտվելը ճանկերով,
Որոնցով հար նրա կաշին էր քերթվում։
{{տող|61}}«Առջևինը, որ տանջվում է անխնա,—
Ասաց վարպետս,— սկարիովտացի Հուդան է.
Գլխով ներսն է, իսկ ոտքերով դուրսն է նա։
{{տող|64}}Մյուս երկուսից, որ կախված են գլխիվայր,
Նա, որ կախված է սև ռեխից, Բրուտոսն է.
Տես ինչպես է նա գալարվում ոգեվար։
{{տող|67}}Մյուսն է Կասիոն, որ հաղթանդամ է այնքան։
Սակայն արդեն մայրամուտ է, է՛լ մեկնենք,
Վասնզի մենք արդեն տեսանք ամեն բան»։
{{տող|70}}Ուզածին պես փաթաթվեցի իր վզին։
Պահն ու տեղը վարպետս հարմար համարեց,
Եվ երբ Դևի թևերը լայն բացվեցին,
{{տող|73}}Ամուր կառչեց նրա մարմնից թավարծի
Եվ սկսեց ներքև իջնել փունջ առ փունջ
Միջով բրդոտ կրծքի ու հաստ սառույցի։
{{տող|76}}Երբ իջնելով արդեն հասանք մենք այնտեղ,
Որտեղ կողը միակցվում է կոնքին,
Առաջնորդըս, ճիգ ու ջանքով մի զորեղ,
{{տող|79}}Գլուխն ի վայր շրջվեց, ես էլ նրա հետ,
Եվ սկսեց վեր բարձրանալ բրչերով,
Ու թվաց, թե նորից դառնում էինք ետ։
{{տող|82}}«Լավ բռնիր ինձ,— ասաց վարպետս հևասպառ,—
Հարկ է, որ մենք այսօրինակ սանդուղքով
Դուրս գանք վայրից չարիքների անհամար»։
{{տող|85}}Ապա ժայռի բացվածքից դուրս ելավ
Եվ ինձ օգնեց նրա ծայրին նստելու,
Որից հետո զգուշությամբ մոտս եկավ։
{{տող|88}}Կարծեցի, թե Դևը դեռ այն դիրքով էր,
Ինչպես նրան տեսել էի քիչ առաջ,
Բայց երևաց սրունքները ցցված վեր։
{{տող|91}}Թե ես ինչքան շփոթություն ունեցա,
Թող մտածեն ռամկամիտները, որոնք
Չեն հասկանում, թե ինչ տեղով ես անցա։
{{տող|94}}«Ոտքի կանգնի՛ր,— առաջնորդըս ինձ ասաց,—
Ճանապարհը երկար է ու դժնդակ,
Եվ արևն էլ վաղորդայնին է հասած»։
{{տող|97}}Պալատական մի սրահում չէինք մենք,
Այլ բնական մի փապարում ընդերկրյա,
Որի գետինն անհարթ էր ու զառիթեք,
{{տող|100}}«Վարպե՛տ, քանի դուրս չենք եկել անդունդից,—
Ասացի ես, հենց որ ոտքի կանգնեցի,—
Ինձ բացատրիր, որ զերծ մնամ պատրանքից.
{{տող|103}}Ո՞ւր է սառույցն։ Ինչո՞ւ է սա շուռ եկել։
Արևն ինչպե՞ս ժամանակում այնքան կարճ
Այսքան երկար մի ճանապարհ է անցել»։
{{տող|106}}Եվ նա ասաց. «Դու կարծում ես, որ մենք դեռ
Այն կողմում ենք կենտրոնից, ուր կառչեցի
Բրչից Դևի, որ աշխարհն է ծակում մեր։
{{տող|109}}Անդին էինք ցածրանալիս մենք միայն.
Բայց շրջադարձ կատարեցինք այն կետում,
Ուր ձգվում են ծանրությունները համայն։
{{տող|112}}Արդ մենք տակն ենք մյուս երկնային կամարի,
Հակադիրը այն կամարի, որ ծածկում,
Պարփակում է մեր ցամաքը վիթխարի,
{{տող|115}}Որի մեջտեղ ծնվեց Մարդը սրբազան։
Մենք կանգնել ենք մի տարածքում փոքրածիր,
Որ կազմում է Ջուդեկկայի հակոտնյան։
{{տող|118}}Աստ վաղ այգ է, անդ երեկո է երբոր.
Իսկ այդ Դևը, որ մեզ սանդուղք ծառայեց,
Միշտ խրված է անդունդի մեջ խորափոր։
{{տող|121}}Նա հենց այստեղ գահավիժեց երկնքից.
Իսկ երկիրը, որ առաջ դուրս էր ցցված,
Ծովով ծածկվեց, ահաբեկված նրանից,
{{տող|124}}Եվ քիչ֊քիչ մեր կիսագնդի տակ քաշվեց.
Ու խույս տալու համար նրա հպումից՝
Բարձրացավ ու քավության լեռը կազմեց»։
{{տող|127}}Այնտեղ տեղ կա, որ հեռու է Դևպետից
Այնքան, որքան տարածվում է փապարն այն.
Դա հայտնի է մի գետակի սահանքից,
{{տող|130}}Որ հոսում է ստորակա հորանցքով,
Որը նա է բացել տակավ առ տակավ
Իր գալարուն ա վայրընթաց հոսանքով։
{{տող|133}}Արդ հասնելու համար աշխարհը պայծառ,
Առաջնորդըս ու ես մտանք մենք այնտեղ,
Ու բարձրացանք այդ անցքն ի վեր անդադար,
{{տող|136}}Նա առջևից, իսկ ես նրա ետևից,
Մինչև որ ես տեսա չքնաղ մարմիններ
Ժայռամիջյան մի բոլորշի բացվածքից.
{{տող|139}}Եվ այդտեղից նորից տեսանք մենք աստղեր։
</poem>
==Քավարան==