«Գիշերվա պատմությունը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Սահմաններ |հեղինակ = Խորխե Լուիս Բորխես |թարգմանիչ =∅ (իսպաներեն և անգլերե...»:)
(Տարբերություն չկա)

01:00, 18 Փետրվարի 2016-ի տարբերակ

Սահմաններ

հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես
թարգմանիչ՝ ∅ (իսպաներեն և անգլերեն տարբերակների հիման վրա)


Սերունդների գոյության ընթացքում,
Մարդը արարեց գիշերը:
Սկզբում այն կույր էր
փշեր էր, ոտքերը ճանկռող
և գայլերից վախն էր:
Մենք երբեք չենք իմանա, ով ձևեց բառը
խավարի այն միջակայքի, որը
բաժանում է երկու մթնշաղները:
Մենք երբեք չենք իմանա, որ դարում այն դարձավ
տիեզերքի ու աստղերի խորհրդանիշ:
Մյուսներն ստեղծեցին առասպելը՝
դարձնելով նրան մայրը ճակատագրի աստվածուհիների,
որ մեր բախտն են հյուսում
և զոհեցին նրան սև գառ,
և աքաղաղ ավարտն ավետող:
Քաղդեացիները տվեցին նրան տասներկու տներ,
Զենոնը վերագրեց անվերջանալի աշխարհներ,
Լատինական հեկզամետրը ձուլեց նրան,
Եվ ձուլեց նրան Պասկալի սարսափը:
Լուի դը Լեոնը տեսավ նրա մեջ
իր դողացող հոգու հայրենիքը:
Հիմա գիշերն զգում ենք
ինչպես հին գինին
և ոչ ոք չի կարող դիտել նրան առանց գլխապտույտի
և ժամանակը փոխանցել է նրան հավերժությունը

Ուղղակի մտածել, որ գիշերը չէր լինի
առանց փխրուն այս գործիքների՝ աչքերի: