«Փոքրիկ Մուքը»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Փոքրիկ Մուքը |հեղինակ = Վիլհելմ Հաուֆ |թարգմանիչ = Հ․ Հարությունյան (ռուսե...»:) |
|||
Տող 5. | Տող 5. | ||
|աղբյուր = [[«Փոքրիկ Մուքը»]] | |աղբյուր = [[«Փոքրիկ Մուքը»]] | ||
}} | }} | ||
+ | |||
+ | |||
+ | Իմ հայրենի Նիկե քաղաքում ապրում էր մի մարդ, որին կոչում էին Փոքրիկ Մուք։ Թեպետ այն ժամանակ ես դեռ երեխա էի, բայց շատ լավ եմ հիշում նրան, մանավանդ, որ մի անգամ նրա պատճառով հորիցս մի լավ ծեծ կերա։ Այն ժամանակ փոքրիկ Մուքն արդեն ծեր մարդ էր, բայց շատ կարճ հասակ ուներ։ Եվ տեսքն էլ, ընդհանրապես, շատ ծիծաղելի էր, փոքրիկ, բարալիկ մարմնի վրա տնկված էր ահագին գլուխը, որ շատ ավելի մեծ էր, քան սովորական մարդկանցը։ | ||
+ | |||
+ | Փոքրիկ Մուքն ապրում էր հին, մեծ տան մեջ, բոլորովին մեն֊մենակ։ Նույնիսկ իր ճաշն ինքն էր պատրաստում։ Ամեն օր կեսօրին նրա տան գլխին թանձր ծուխ էր բարձրանում։ Եթե այդ ծուխը չլիներ, հարևանները չէին իմանա՝ ողջ֊առողջ է թզուկը, թե՞ մեռել է արդեն։ Փոքրիկ Մուքը փողոց էր դուրս գալիս ամսական միայն մեկ անգամ, այն էլ ամսվա առաջին օրը։ Բայց հաճախ երեկոները մարդիկ տեսնում էին, թե ինչպես նա զբոսնում է իր տան տափակ կտուրին։ Ներքևից այնպես էր թվում, թե տան կտուրին հենց միայն մի ահագին գլուխ է ետ ու առաջ շարժվում։ | ||
+ | |||
+ | Ես ու իմ ընկերները չար տղաներ էինք և սիրում էինք մարդկանց ծաղրել ու ջղայնացնել, դրա համար էլ, երբ Փոքրիկ Մուքը դուրս էր գալիս տանից, մեզ համար իսկական տոն էր լինում։ Այդ օրը մենք հավաքվում էինք Մուքի տան առաջ և սպասում նրա դուրս գալուն։ Ահա զգուշությամբ բացվում է դուռը։ Այնտեղից դուրս է ցցվում Փոքրիկ Մուքի գլուխը՝ ահագին չալմայի մեջ։ Լայն գոտուց կախված էր լինում խանչալը՝ այնքան երկար, որ դժվար էր ասել՝ խանչա՞լն է կախված Մուքից, թե՞ Մուքն է կախված խանչալից։ | ||
+ | |||
+ | Վերջապես, երբ Մուքը փողոց էր դուրս գալիս, մենք ողջունում էինք նրան ուրախ աղաղակներով և պարում, ցատկոտում էինք նրա շուրջը գժվածի պես։ Փոքրիկ Մուքը հպարտ֊հպարտ գլխով ողջունում էր մեզ և մաշիկները շրխկացնելով հանդարտ քայլում փողոցով։ Նրա մաշիկներն էլ շատ խոշոր էին, այդպիսի մաշիկներ ոչ ոք ոչ մի տեղ չէր տեսել։ Մենք, տղաներս, վազում էինք նրա հետևից ու գոռում․ «Փոքրիկ Մո՛ւք, Փոքրիկ Մո՛ւք»։ Նրա մասին նույնիսկ այսպիսի մի երգ էինք հորինել․ | ||
+ | |||
+ | <poem> | ||
+ | Ա՛յ պստիկ Մուք, պստիկ Մուք, | ||
+ | Մի ետ նայիր, պստիկ Մուք, | ||
+ | Կարճ ոտքերով վազվզիր, | ||
+ | Թե կարող ես՝ մեզ բռնիր։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | Այսպես մենք հաճախ էինք ծաղրում խեղճ թզուկին, և, թեպետ ամոթ է ինձ համար, բայց ստիպված եմ խոստովանել, որ ես ամենից շատ էի նեղացնում նրան։ Ամեն անգամ քաշքշում էի Մուքի խալաթի փեշից, իսկ մի անգամ էլ դիտմամբ ոտքս դրի նրա մաշիկի կրնկին այնպես, որ խեղճը վայր ընկավ։ Այս բանն ինձ շատ ծիծաղելի թվաց, բայց հենց որ Փոքրիկ Մուքը դժվարությամբ վեր կացավ և քայլեց ուղիղ դեպի մեր տուն, իմ ծիծաղը կտրվեց։ Երկար ժամանակ նա մեր տանից դուրս չէր գալիս։ Ես դռան հետևը թաք էի կացել և անհամբեր սպասում էի, թե ինչ է լինելու։ | ||
+ | |||
+ | Վերջապես դուռը բացվեց, և թզուկը դուրս եկավ։ Հայրիկս հարգանքով նրա թևը բռնած՝ ճանապարհեց մինչև շեմքը և որպես հրաժեշտ՝ խոնարհ գլուխ տվեց։ Ես զգում էի, որ իմ բանը լավ չի և երկար ժամանակ սիրտ չէի անում տուն գնալ։ Վերջապես քաղցը վախին հաղթեց, և ես վախվխելով տուն մտա, բայց սիրտ չէի անում գլուխս բարձրացնել։ | ||
+ | |||
+ | ― Լսել եմ, որ դու Փոքրիկ Մուքին նեղացնում ես, ― խստությամբ ասաց հայրս։ ― Ես քեզ կպատմեմ նրա արկածները, և դու երևի այլևս չես ծաղրի այդ խեղճ թզուկին։ Բայց մինչև այդ դու կստանաս այն, ինչ քեզ հասնում է։ | ||
+ | |||
+ | Իսկ այդպիսի բաների համար ինձ մի լավ ծեծ էր հասնում։ Պետք եղած թվով հարվածները տալուց հետո հայրս ասաց․ | ||
+ | |||
+ | ― Հիմա լսիր ուշադիր։ | ||
+ | |||
+ | Եվ նա ինձ պատմեց Փոքրիկ Մուքի պատմությունը։ | ||
+ | |||
+ | |||
+ | Մուքի հայրը (ասենք նրա իսկական անունը Մուք չի եղել, այլ եղել է Մուքրա) ապրում էր Նիկեում և հարգարժան մարդ էր, բայց հարուստ չէր։ Նա էլ Մուքի պես շարունակ նստում էր տանը և քիչ էր պատահում, որ փողոց դուրս գա։ Մուքին ամենևին չէր սիրում ու ոչինչ չէր սովորեցնում, որովհետև սա թզուկ էր։ | ||
+ | |||
+ | ― Դու վաղուց արդեն երեխա չես, ― ասում էր նա Մուքին, ― բայց դեռ չարություններ ես անում ու պարապ֊սարապ ման գալի։ | ||
+ | |||
+ | Մի անգամ էլ Մուքի հայրը փողոցում վայր ընկավ ու ծանր վնասվածք ստացավ։ Դրանից հետո նա հիվանդացավ և շուտով մեռավ։ Փոքրիկ Մուքը մնաց բոլորովին մենակ, առանց մի գրոշ փողի։ Հոր ազգականները նրան տանից դուրս արին ու ասացին․ | ||
+ | |||
+ | ― Գնա աշխարհ֊աշխարհ ման արի․ գուցե թե քո բախտը գտնես։ | ||
+ | |||
+ | Մուքը խնդրեց միայն հորից մնացած հին շալվարը և բաճկոնը։ Նրա հայրը բարձրահասակ ու հաստամարմին մարդ էր, բայց Մուքը առանց երկար մտածելու շալվարն էլ կարճացրեց, բաճկոնն էլ ու հագավ։ Ճիշտ է, դրանք շատ լայն էին, բայց թզուկը դրա դեմ ոչինչ չէր կարող անել։ Նա չալմայի փոխարեն մի սրբիչ փաթաթեց գլխին, խանչալը կախեց գոտուց, մի գավազան ձեռքն առավ ու ճամփա ընկավ՝ ինքն էլ չիմանալով թե ուր։ | ||
+ | |||
+ | Շուտով քաղաքից դուրս եկավ և երկու օր շարունակ ճամփա էր գնում։ Շատ էր հոգնել ու սովել։ Հետը ոչ մի ուտելիք չուներ և սնվում էր արմատեղենով ու զանազան հատիկներով։ Իսկ գիշերները պառկում էր դաշտում, բաց երկնքի տակ։ | ||
+ | |||
+ | Երրորդ օրվա առավոտյան մի բլրի գլխից նա տեսավ մի մեծ, գեղեցիկ քաղաք՝ զարդարված դրոշներով ու դրոշակներով։ Վերջին ուժերը հավաքելով՝ Փոքրիկ Մուքը քայլեց դեպի այդ քաղաքը։ | ||
+ | |||
+ | «Գուցե թե հենց այս քաղաքում գտնեմ իմ բախտը», ― ասում էր նա ինքն իրեն։ | ||
+ | |||
+ | Թեև քաղաքը մոտիկ էր թվում, բայց Մուքը էլի երկար ճանպարհ գնաց։ Վերջապես կեսօրին նա հասավ քաղաքի դարբասին։ Քաղաքի տները շատ գեղեցիկ էին։ Լայն փողոցները լիքն էին ժողովրդով։ Փոքրիկ Մուքը շատ քաղցած էր, բայց ոչ ոք նրա առաջ դուռը չէր բացում ու չէր հրավիրում ներս մտնել, հանգստանալ։ | ||
+ | |||
+ | Մուքը հազիվ ոտքերը քարշ տալով վհատ թափառում էր փողոցներում։ Նա անցնում էր մի բարձր, գեղեցիկ տան մոտով, մեկ էլ հանկարծ այդ տան լուսամուտներից մեկը լայն բացվեց, և մի ինչ֊որ պառավ գլուխը դուրս հանելով կանչեց․ | ||
+ | |||
+ | <poem> | ||
+ | Եկե՜ք, եկե՜ք, | ||
+ | Ճաշը կերե՜ք, | ||
+ | Ա՛յ քաղաքացիներ, | ||
+ | Հարևաններ, | ||
+ | Դուք էլ եկեք, | ||
+ | Կուշտ֊կուշտ կերե՜ք։ | ||
+ | </poem> |
18:16, 21 Փետրվարի 2016-ի տարբերակ
հեղինակ՝ Վիլհելմ Հաուֆ |
Իմ հայրենի Նիկե քաղաքում ապրում էր մի մարդ, որին կոչում էին Փոքրիկ Մուք։ Թեպետ այն ժամանակ ես դեռ երեխա էի, բայց շատ լավ եմ հիշում նրան, մանավանդ, որ մի անգամ նրա պատճառով հորիցս մի լավ ծեծ կերա։ Այն ժամանակ փոքրիկ Մուքն արդեն ծեր մարդ էր, բայց շատ կարճ հասակ ուներ։ Եվ տեսքն էլ, ընդհանրապես, շատ ծիծաղելի էր, փոքրիկ, բարալիկ մարմնի վրա տնկված էր ահագին գլուխը, որ շատ ավելի մեծ էր, քան սովորական մարդկանցը։
Փոքրիկ Մուքն ապրում էր հին, մեծ տան մեջ, բոլորովին մեն֊մենակ։ Նույնիսկ իր ճաշն ինքն էր պատրաստում։ Ամեն օր կեսօրին նրա տան գլխին թանձր ծուխ էր բարձրանում։ Եթե այդ ծուխը չլիներ, հարևանները չէին իմանա՝ ողջ֊առողջ է թզուկը, թե՞ մեռել է արդեն։ Փոքրիկ Մուքը փողոց էր դուրս գալիս ամսական միայն մեկ անգամ, այն էլ ամսվա առաջին օրը։ Բայց հաճախ երեկոները մարդիկ տեսնում էին, թե ինչպես նա զբոսնում է իր տան տափակ կտուրին։ Ներքևից այնպես էր թվում, թե տան կտուրին հենց միայն մի ահագին գլուխ է ետ ու առաջ շարժվում։
Ես ու իմ ընկերները չար տղաներ էինք և սիրում էինք մարդկանց ծաղրել ու ջղայնացնել, դրա համար էլ, երբ Փոքրիկ Մուքը դուրս էր գալիս տանից, մեզ համար իսկական տոն էր լինում։ Այդ օրը մենք հավաքվում էինք Մուքի տան առաջ և սպասում նրա դուրս գալուն։ Ահա զգուշությամբ բացվում է դուռը։ Այնտեղից դուրս է ցցվում Փոքրիկ Մուքի գլուխը՝ ահագին չալմայի մեջ։ Լայն գոտուց կախված էր լինում խանչալը՝ այնքան երկար, որ դժվար էր ասել՝ խանչա՞լն է կախված Մուքից, թե՞ Մուքն է կախված խանչալից։
Վերջապես, երբ Մուքը փողոց էր դուրս գալիս, մենք ողջունում էինք նրան ուրախ աղաղակներով և պարում, ցատկոտում էինք նրա շուրջը գժվածի պես։ Փոքրիկ Մուքը հպարտ֊հպարտ գլխով ողջունում էր մեզ և մաշիկները շրխկացնելով հանդարտ քայլում փողոցով։ Նրա մաշիկներն էլ շատ խոշոր էին, այդպիսի մաշիկներ ոչ ոք ոչ մի տեղ չէր տեսել։ Մենք, տղաներս, վազում էինք նրա հետևից ու գոռում․ «Փոքրիկ Մո՛ւք, Փոքրիկ Մո՛ւք»։ Նրա մասին նույնիսկ այսպիսի մի երգ էինք հորինել․
Ա՛յ պստիկ Մուք, պստիկ Մուք,
Մի ետ նայիր, պստիկ Մուք,
Կարճ ոտքերով վազվզիր,
Թե կարող ես՝ մեզ բռնիր։
Այսպես մենք հաճախ էինք ծաղրում խեղճ թզուկին, և, թեպետ ամոթ է ինձ համար, բայց ստիպված եմ խոստովանել, որ ես ամենից շատ էի նեղացնում նրան։ Ամեն անգամ քաշքշում էի Մուքի խալաթի փեշից, իսկ մի անգամ էլ դիտմամբ ոտքս դրի նրա մաշիկի կրնկին այնպես, որ խեղճը վայր ընկավ։ Այս բանն ինձ շատ ծիծաղելի թվաց, բայց հենց որ Փոքրիկ Մուքը դժվարությամբ վեր կացավ և քայլեց ուղիղ դեպի մեր տուն, իմ ծիծաղը կտրվեց։ Երկար ժամանակ նա մեր տանից դուրս չէր գալիս։ Ես դռան հետևը թաք էի կացել և անհամբեր սպասում էի, թե ինչ է լինելու։
Վերջապես դուռը բացվեց, և թզուկը դուրս եկավ։ Հայրիկս հարգանքով նրա թևը բռնած՝ ճանապարհեց մինչև շեմքը և որպես հրաժեշտ՝ խոնարհ գլուխ տվեց։ Ես զգում էի, որ իմ բանը լավ չի և երկար ժամանակ սիրտ չէի անում տուն գնալ։ Վերջապես քաղցը վախին հաղթեց, և ես վախվխելով տուն մտա, բայց սիրտ չէի անում գլուխս բարձրացնել։
― Լսել եմ, որ դու Փոքրիկ Մուքին նեղացնում ես, ― խստությամբ ասաց հայրս։ ― Ես քեզ կպատմեմ նրա արկածները, և դու երևի այլևս չես ծաղրի այդ խեղճ թզուկին։ Բայց մինչև այդ դու կստանաս այն, ինչ քեզ հասնում է։
Իսկ այդպիսի բաների համար ինձ մի լավ ծեծ էր հասնում։ Պետք եղած թվով հարվածները տալուց հետո հայրս ասաց․
― Հիմա լսիր ուշադիր։
Եվ նա ինձ պատմեց Փոքրիկ Մուքի պատմությունը։
Մուքի հայրը (ասենք նրա իսկական անունը Մուք չի եղել, այլ եղել է Մուքրա) ապրում էր Նիկեում և հարգարժան մարդ էր, բայց հարուստ չէր։ Նա էլ Մուքի պես շարունակ նստում էր տանը և քիչ էր պատահում, որ փողոց դուրս գա։ Մուքին ամենևին չէր սիրում ու ոչինչ չէր սովորեցնում, որովհետև սա թզուկ էր։
― Դու վաղուց արդեն երեխա չես, ― ասում էր նա Մուքին, ― բայց դեռ չարություններ ես անում ու պարապ֊սարապ ման գալի։
Մի անգամ էլ Մուքի հայրը փողոցում վայր ընկավ ու ծանր վնասվածք ստացավ։ Դրանից հետո նա հիվանդացավ և շուտով մեռավ։ Փոքրիկ Մուքը մնաց բոլորովին մենակ, առանց մի գրոշ փողի։ Հոր ազգականները նրան տանից դուրս արին ու ասացին․
― Գնա աշխարհ֊աշխարհ ման արի․ գուցե թե քո բախտը գտնես։
Մուքը խնդրեց միայն հորից մնացած հին շալվարը և բաճկոնը։ Նրա հայրը բարձրահասակ ու հաստամարմին մարդ էր, բայց Մուքը առանց երկար մտածելու շալվարն էլ կարճացրեց, բաճկոնն էլ ու հագավ։ Ճիշտ է, դրանք շատ լայն էին, բայց թզուկը դրա դեմ ոչինչ չէր կարող անել։ Նա չալմայի փոխարեն մի սրբիչ փաթաթեց գլխին, խանչալը կախեց գոտուց, մի գավազան ձեռքն առավ ու ճամփա ընկավ՝ ինքն էլ չիմանալով թե ուր։
Շուտով քաղաքից դուրս եկավ և երկու օր շարունակ ճամփա էր գնում։ Շատ էր հոգնել ու սովել։ Հետը ոչ մի ուտելիք չուներ և սնվում էր արմատեղենով ու զանազան հատիկներով։ Իսկ գիշերները պառկում էր դաշտում, բաց երկնքի տակ։
Երրորդ օրվա առավոտյան մի բլրի գլխից նա տեսավ մի մեծ, գեղեցիկ քաղաք՝ զարդարված դրոշներով ու դրոշակներով։ Վերջին ուժերը հավաքելով՝ Փոքրիկ Մուքը քայլեց դեպի այդ քաղաքը։
«Գուցե թե հենց այս քաղաքում գտնեմ իմ բախտը», ― ասում էր նա ինքն իրեն։
Թեև քաղաքը մոտիկ էր թվում, բայց Մուքը էլի երկար ճանպարհ գնաց։ Վերջապես կեսօրին նա հասավ քաղաքի դարբասին։ Քաղաքի տները շատ գեղեցիկ էին։ Լայն փողոցները լիքն էին ժողովրդով։ Փոքրիկ Մուքը շատ քաղցած էր, բայց ոչ ոք նրա առաջ դուռը չէր բացում ու չէր հրավիրում ներս մտնել, հանգստանալ։
Մուքը հազիվ ոտքերը քարշ տալով վհատ թափառում էր փողոցներում։ Նա անցնում էր մի բարձր, գեղեցիկ տան մոտով, մեկ էլ հանկարծ այդ տան լուսամուտներից մեկը լայն բացվեց, և մի ինչ֊որ պառավ գլուխը դուրս հանելով կանչեց․
Եկե՜ք, եկե՜ք,
Ճաշը կերե՜ք,
Ա՛յ քաղաքացիներ,
Հարևաններ,
Դուք էլ եկեք,
Կուշտ֊կուշտ կերե՜ք։