«Աստվածային կատակերգություն»–ի խմբագրումների տարբերություն
չ (→Երգ քսանյոթերորդ) |
(→Քավարան) |
||
Տող 6461. | Տող 6461. | ||
==Քավարան== | ==Քավարան== | ||
+ | |||
+ | === Երգ առաջին === | ||
+ | |||
+ | <poem style='margin:0ex 5ex'> | ||
+ | {{տող|1}}Արդ, չվելու համար հանդարտ ջրերով՝ | ||
+ | Առագաստ է պարզում նավակն հանճարիս, | ||
+ | Որ ետ թողեց մի ծով այնքան ալեխռով | ||
+ | |||
+ | {{տող|4}}Այժմ ես երկրորդ տեսլարանն եմ երգելու, | ||
+ | Ուր մարդկային հոգիներն են մաքրվում | ||
+ | Եվ արժանի դառնում երկինք ելնելու։ | ||
+ | |||
+ | {{տող|7}}Աստ թող հառնե քերթողությունը մեռյալ, | ||
+ | Ո՛վսրբազան ու տիրական Մուսաներ. | ||
+ | Թող Կալլիոպեն հաճի փոքր֊ինչ վեր կենալ | ||
+ | |||
+ | {{տող|10}}Ուղեկցելու երգիս ձայնով սրտահույզ, | ||
+ | Որի հարվածն հեգ Անծեղներն զգացին, | ||
+ | Չունենալով ներողության ոչ մի հույս։ | ||
+ | |||
+ | {{տող|13}}Արևելյան շափյուղայի գույնն աղվոր, | ||
+ | Որ անապակ օդի մեջ էր տարածվել | ||
+ | Մինչև պայծառ հորիզոնը հեռավոր, | ||
+ | |||
+ | {{տող|16}}Նորից սկսեց իմ աչքերը հմայել, | ||
+ | Հենց որ ելա մռայլամած օդից դուրս, | ||
+ | Որ իմ հոգին անդոհով էր համակել։ | ||
+ | |||
+ | {{տող|19}}Սեր ներշնչող մոլորակը գեղապանծ | ||
+ | Ժպտացնում էր արևելքը բովանդակ, | ||
+ | Սքողելով ընթացակից իր Ձկանց։ | ||
+ | |||
+ | {{տող|22}}Ես դարձա աջ մյուս բևեռին նայելու. | ||
+ | Այնտեղ տեսա լուսապայծառ չորս աստղեր, | ||
+ | Որ տեսան լոկ նախամարդիկը հլու։ | ||
+ | |||
+ | {{տող|25}}Նրանց ցոլքից երկինքն հրճվում էր կարծես։ | ||
+ | Ո՛վորբացած հյուսիսային կիսագունդ, | ||
+ | Դու առհավետ նրանց տեսքից զրկված ես։ | ||
+ | |||
+ | {{տող|28}}Երբ ես նրանց դադարեցի նայելուց | ||
+ | Եվ ուղղվեցի դեպի բևեռն հակադիր, | ||
+ | Որտեղ Սայլը անհետացել էր վաղուց, | ||
+ | |||
+ | {{տող|31}}Իմ մոտ տեսա մի ծերունի մենավոր, | ||
+ | Տեսքից այնքան ակնածության արժանի, | ||
+ | Որքան որդին պարտ էտածել հանդեպ հոր։ | ||
+ | |||
+ | {{տող|34}}Նրա մորուքն երկար էր ու ալեհեր, | ||
+ | Ինչպես էին գլխի մազերը, որոնք | ||
+ | Թափվել էին կրծքին հյուսքով զուգահեռ։ | ||
+ | |||
+ | {{տող|37}}Ճաճանչները չորս սրբազան աստղերի | ||
+ | Իր դեմքն այնքան լույսով էին ողողել, | ||
+ | Որ նա կարծես ցոլացումն էր արևի։ | ||
+ | |||
+ | {{տող|40}}«Այդ ո՞վեք դուք, որ գետն իվեր ելնելով, | ||
+ | Խույս եք տվել հավերժական զնդանից,— | ||
+ | Հարցրեց նա մեզ թավ մորուքը շարժելով։— | ||
+ | |||
+ | {{տող|43}}Ո՞վբերեց ձեզ, ո՞վեղավ ձեր լուսատուն, | ||
+ | Որ դուրս ելնեք խորխորատից Դժոխքի, | ||
+ | Ուր տիրում էհավետ խավարը անհուն։ | ||
+ | |||
+ | {{տող|46}}Ի՛նչ, փոխվե՞լեն օրենքները գեհենի, | ||
+ | Կամ երկնքում նոր որոշո՞ւմ էհանված, | ||
+ | Որ եկել եք այստեղ առանց հրամանի»։ | ||
+ | |||
+ | {{տող|49}}Առաջնորդըս այնժամ բռնեց ինձ ձեռքով, | ||
+ | Եվ ձայնով ու ակնարկներով հասկացրեց, | ||
+ | Որ ծնրադրեմ նրա առջև հարգանքով։ | ||
+ | |||
+ | {{տող|52}}Ապա նրան. «Ես չեմ եկել ինքնակամ։ | ||
+ | Մի կին իջավ երկնքից ու ինձ խնդրեց, | ||
+ | Որ ես սրան իմ օգնությունը ցույց տամ։ | ||
+ | |||
+ | {{տող|55}}Բայց եթե դու կամենում ես ստանալ | ||
+ | Ավելի լայն տեղեկություն մեր մասին, | ||
+ | Ես չեմ կարող քո խնդիրքը զլանալ։ | ||
+ | |||
+ | {{տող|58}}Սա չի տեսել դեռ իր գիշերը վերջին, | ||
+ | Բայց խոլաբար այնքան նրան մոտեցավ, | ||
+ | Որ քիչ մնաց պիտի կորչեր գլխովին։ | ||
+ | |||
+ | {{տող|61}}Ինչպես ասի, ուղարկվեցի նրա մոտ, | ||
+ | Ազատելու համար նրան կորստից, | ||
+ | Դրա համար հարկ էր ճամփան այն ցավոտ։ | ||
+ | |||
+ | {{տող|64}}Ես ցույց տվի նրան մարդկանց ծանրամեղ. | ||
+ | Մտադիր եմ հիմա ցույց տալ այն հոգվոց, | ||
+ | Որ քավում են իշխանությանդ տակ այստեղ։ | ||
+ | |||
+ | {{տող|67}}Ինչպես բերի՝ ասելն երկար կտևի. | ||
+ | Բերի նրան քեզ տեսնելու, լսելու՝ | ||
+ | Աջակցությամբ մի զորության վերևի։ | ||
+ | |||
+ | {{տող|70}}Նրա գալը դու ընդունիր լավակամ. | ||
+ | Նա ձգտում էազատության թանկագին, | ||
+ | Որի համար մարդ զոհում էկյանքն անգամ։ | ||
+ | |||
+ | {{տող|73}}Դու այդ գիտես, քանզի մահը հաճույքով | ||
+ | Ընդունեցիր Ուտիկեում, ուր մի օր | ||
+ | Մարմինդ հառնած կշողշողա ողջ փառքով։ | ||
+ | |||
+ | {{տող|76}}Մենք չենք խախտել օրենքները անվախճան. | ||
+ | Զի նա ողջ է, իսկ ես ազատ Մինոսից, | ||
+ | Պարունակս էլ այն է, որտեղ քո Մարկիան, | ||
+ | |||
+ | {{տող|79}}Ազնիվ հոգի, կարծես քեզ էփնտրում դեռ. | ||
+ | Հանուն սիրո, որ նա ունի քո հանդեպ, | ||
+ | Բարեհաճիր բավարարել իղձը մեր։ | ||
+ | |||
+ | {{տող|82}}Թույլ տուր անցնենք ոլորտներով քո յոթնյակ. | ||
+ | Իմ երախտիքս առ քեզ նրան կհայտնեմ, | ||
+ | Որի համար դու քեզ կզգաս գոհունակ։ | ||
+ | |||
+ | {{տող|85}}Եվ նա ասաց. «Երկրում էի երբ ցածի, | ||
+ | Մարկիան այնպես իմ աչքի լույսը դարձավ, | ||
+ | Որ ես նրան ամեն ինչով հոգացի։ | ||
+ | |||
+ | {{տող|88}}Արդ քանի որ նա այն կողմն էժանտ գետից, | ||
+ | Էլ չի կարող ինձ հուզել այն օրենքով, | ||
+ | Որ հաստատվեց, երբ ես ելա այնտեղից։ | ||
+ | |||
+ | {{տող|91}}Բայց եթե քեզ մի սուրբ կին էուղարկել, | ||
+ | Էլ հարկ չկա շոյող խոսքեր անելու, | ||
+ | Բավ է, որ դու նրա հայցով ես եկել։ | ||
+ | |||
+ | {{տող|94}}Արդ գնա ևգոտևորիր դու սրան | ||
+ | Մի կնյունով ևերեսն էլ լավ լվա, | ||
+ | Որ չմնա կեղտի ոչ մի հետք վրան։ | ||
+ | |||
+ | {{տող|97}}Վայել չէ, որ նա աչքերով բլշակնած | ||
+ | Ներկայանա պաշտոնեին առաջին, | ||
+ | Որը մեկն էէակներից երկնակյաց։ | ||
+ | |||
+ | {{տող|100}}Այս կղզյակը իր ափերին ստորին, | ||
+ | Ուր կոծում են ալիքները օվկիանի, | ||
+ | Ունի շամբեր հողի վրա սիկային։ | ||
+ | |||
+ | {{տող|103}}Սաղարթավոր կամ կարծրակուռ ոչ մի բույս | ||
+ | Այդտեղ աճել ևուռճանալ չի կարող, | ||
+ | Զի չի թեքվի ալիքներից հողմահույզ։ | ||
+ | |||
+ | {{տող|106}}Դուք այստեղից անկարող եք ետ դառնալ. | ||
+ | Շուտով ծագող արևը ձեզ ցույց կտա, | ||
+ | Թե ինչ ճամփով պետք էլեռը բարձրանալ»։ | ||
+ | |||
+ | {{տող|109}}Այս ասելով անհետացավ ծերունին։ | ||
+ | Ես ելնելով առաջնորդիս մոտեցա | ||
+ | Ու հառեցի նրան հայացքըս լռին։ | ||
+ | |||
+ | {{տող|112}}Նա ինձ ասաց. «Հիմա դա ինձ հետևիր. | ||
+ | Գնանք այն կողմ, զի հարթավայրն այնտեղից | ||
+ | Իջնում էդեպ ծովի ափը ցածրադիր»։ | ||
+ | |||
+ | {{տող|115}}Վաղորդյան ժամն արդ ընկրկում էր ետ֊ետ | ||
+ | Արշալույսի առջև բացվող, ևհեռվից | ||
+ | Նկատեցի ծովածփանքը վետ֊վետ։ | ||
+ | |||
+ | {{տող|118}}Գնում էինք հարթավայրով մենավոր, | ||
+ | Ինչպես նա, ով կորցրած ճամփան գտնելով՝ | ||
+ | Հրճվում էևիրեն զգում բախտավոր։ | ||
+ | |||
+ | {{տող|121}}Գալով այնտեղ, որտեղ շաղը մանրամաղ | ||
+ | Պայքարում էշողերի հետ արևի, | ||
+ | Եվ որտեղ նա գոլորշանում էդանդաղ, | ||
+ | |||
+ | {{տող|124}}Վարպետըս իր երկու ձեռքերը բացած՝ | ||
+ | Մեղմ տարածեց խոտի վրա դալարուն. | ||
+ | Ես, որ նրա դիտումն էի հասկացած, | ||
+ | |||
+ | {{տող|127}}Մոտեցըրի նրան այտերս արտոսրոտ. | ||
+ | Նա երևան հանեց գույնն իմ բնական, | ||
+ | Որ ծածկել էր Դժոխքը մութ ու մրոտ։ | ||
+ | |||
+ | {{տող|130}}Ապա մեկտեղ եկանք ափը ամայի, | ||
+ | Ուր ոչ ոք չի կարողացել նավարկել | ||
+ | Ու ետ դառնալ ալիքներով ամեհի։ | ||
+ | |||
+ | {{տող|133}}Այստեղ նա ինձ գոտևորեց անդստին։ | ||
+ | Բայց ո՛վզարմանք, այն խոնարհ բույսը, որ նա | ||
+ | Քաղեց֊քանցեց, հենց նույն տեղում վերստին | ||
+ | |||
+ | {{տող|136}}Ընդհուպ բուսավ մի ուրիշ տունկ եղեգնյա։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | === Երգ երկրորդ === | ||
+ | |||
+ | <poem style='margin:0ex 5ex'> | ||
+ | {{տող|1}}Արևն արդեն հորիզոնի վրա էր, | ||
+ | Որի ծիրը միջօրեական ծածկում է | ||
+ | Իր զենիթով Երուսաղեմն երկրի մեր. | ||
+ | |||
+ | {{տող|4}}Իսկ Գիշերը, պտտվելով նրա դեմ, | ||
+ | Դուրս էր գալիս ընդհատակից Գանգեսի, | ||
+ | Ուղեկցությամբ իր Կշեռքի երկնաճեմ. | ||
+ | |||
+ | {{տող|7}}Որով երկու այտերը վառ ու ճերմակ | ||
+ | Արշալույսի վարդամատն ու գեղեցիկ՝ | ||
+ | Ժամանակից դարձել էին դեղնորակ։ | ||
+ | |||
+ | {{տող|10}}Մենք տակավին կանգնած էինք ծովափում, | ||
+ | Ինչպես նա, ով քառուղիում կանգ առած, | ||
+ | Մտքով գնում, մարմնով անշարժ էմնում։ | ||
+ | |||
+ | {{տող|13}}Եվ ահա ինձ երևաց լույս մի բոսոր, | ||
+ | Ինչպես Հրատն այգաբացից քիչ առաջ | ||
+ | Երևում էարևմուտքում հեռավոր, | ||
+ | |||
+ | {{տող|16}}Շրջապատված գոլորշիքով խտացած. | ||
+ | Եվ նա ծովով այնպես արագ էր չվում, | ||
+ | Որ նման բան չէի տեսել սրընթաց։ | ||
+ | |||
+ | {{տող|19}}Երբ նրանից մի պահ աչքերս հեռացրի, | ||
+ | Որպեսզի իմ առաջնորդին հարցընեմ, | ||
+ | Լույսն այն դարձավ ավելի վառ ու մեծղի։ | ||
+ | |||
+ | {{տող|22}}Եվ ապա այն լույսի երկու կողմերում | ||
+ | Երևացին ինչ֊որ բաներ սպիտակ, | ||
+ | Մի ճերմակ բան էլ երևաց ներքևում։ | ||
+ | |||
+ | {{տող|25}}Առաջնորդըս դեռ չէր հանում ոչ մի ձայն, | ||
+ | Երբ թև դարձան սպիտակներն առաջին։ | ||
+ | Իմանալով թե նավավարն ով էր այն, | ||
+ | |||
+ | {{տող|28}}Նա ինձ ասաց. «Ծնրադրիր ևաղոթիր. | ||
+ | Ահա Աստծու հրեշտակը, հետայսու | ||
+ | Դու կտեսնես այդ պաշտոնյայք տյառնընտիր։ | ||
+ | |||
+ | {{տող|31}}Տե՛ս, ինչպես նա ավելորդ էհամարում | ||
+ | Առագաստը ևթին — գյուտերը մարդկանց, | ||
+ | Եվ մակույկը իր թևերով էվարում։ | ||
+ | |||
+ | {{տող|34}}Թևերն ինչպես կարկառել էերկինք, տե՛ս, | ||
+ | Օդն հուզելով փետուրներով այնպիսի, | ||
+ | Որ չեն թափվում մահկանացու փետրի պես»։ | ||
+ | |||
+ | {{տող|37}}Աստվածային թռչունն ինչքան մոտեցավ, | ||
+ | Այնքան վառ ու լուսապայծառ երևաց. | ||
+ | Եվ դրանից աչքըս սաստիկ շլացավ։ | ||
+ | |||
+ | {{տող|40}}Նա փույթ ընդ փույթ եկավ֊հասավ ափեզրին | ||
+ | Մի մակույկով այնպես սահուն ու թեթև, | ||
+ | Որ հազիվ էր կարծես դիպչում ջրերին։ | ||
+ | |||
+ | {{տող|43}}Անդ խելին էր կանգնած նավորդն երկնային, | ||
+ | Որի դեմքին երանության դրոշմ կար. | ||
+ | Շատ հոգիներ իր մակույկի մեջ կային։ | ||
+ | |||
+ | {{տող|46}}«յԵգիպտոսէ Իսրայելի յելանելն» | ||
+ | Սաղմոսն էին միաբերան օրհներգում | ||
+ | Հոգիներն այն, որ նոր էին ժամանել։ | ||
+ | |||
+ | {{տող|49}}Հրեշտակն օրհնեց նրանց խաչի նշանով, | ||
+ | Եվ բոլորը ափի վրա նետվեցին. | ||
+ | Իսկ նա նորից վերադարձավ շտապով։ | ||
+ | |||
+ | {{տող|52}}Հոգիների խումբը տեղին ծանոթ չէր, | ||
+ | Եվ շվարած շուրջն էր նայում ուշադիր, | ||
+ | Նման նրան, ով տեսնում էնոր բաներ։ | ||
+ | |||
+ | {{տող|55}}Արևն արդեն սլաքներով իր սուրսայր | ||
+ | Այծեղջյուրին հալածել էր երկնքից | ||
+ | Եվ ամենուր սփռել շողերն հրազայր, | ||
+ | |||
+ | {{տող|58}}Երբ ափ ելնող այն հոգիները նորեկ | ||
+ | Հայացքն իրենց մեզ ուղղելով ասացին. | ||
+ | «Եթե գիտեք՝ լեռան ճամփան ցույց տվեք»։ | ||
+ | |||
+ | {{տող|61}}Վիրգիլիոսը պատասխանեց. «Անպայման | ||
+ | Դուք կարծում եք, թե մենք ծանոթ ենք տեղին. | ||
+ | Սակայն մենք էլ նոր ենք եկել ձեզ նման։ | ||
+ | |||
+ | {{տող|64}}Մենք ձեզանից մի քիչ առաջ աստ եկանք, | ||
+ | Բայց այնպիսի տաժանելի մի ճամփով, | ||
+ | Որ վերելքը մեզ պիտ թվա զբոսանք»։ | ||
+ | |||
+ | {{տող|67}}Հոգիները, երբ իմ շնչից իմացան, | ||
+ | Որ տակավին կենդանի մարդ էի ես, | ||
+ | Այլայլվեցին ևարմացան֊զարմացան։ | ||
+ | |||
+ | {{տող|70}}Եվ ինչպես երբ գալիս էմի սուրհանդակ, | ||
+ | Մարդիկ մոտն են վազում լուրեր լսելու, | ||
+ | Փույթ չանելով իրար տալու ոտնատակ, | ||
+ | |||
+ | {{տող|73}}Այսպես բոլոր հոգիներն այն բախտավոր | ||
+ | Մոտըս եկան ևնայեցին ինձ ուշով, | ||
+ | Մոռնալով, որ քավելու են պարտավոր։ | ||
+ | |||
+ | {{տող|76}}Նրանցից մեկն, առաջ գալով, ինձ գրկեց, | ||
+ | Բայց այնպիսի գորովով ու կարոտով, | ||
+ | Որ իմ հերթին նույնը արի ես անկեղծ։ | ||
+ | |||
+ | {{տող|79}}Օ՛, ստվերներ աննյութական ևունայն։ | ||
+ | Ես երեք հեղ նրան գրկել փորձեցի, | ||
+ | Բայց երեք հեղ գրկեցի կուրծքըս միայն։ | ||
+ | |||
+ | {{տող|82}}Ես չափազանց ապշել էի զարմանքից։ | ||
+ | Բայց ստվերը ետ ընկրկեց ժպտալով, | ||
+ | Եվ ես առաջ եկա նրա ետևից։ | ||
+ | |||
+ | {{տող|85}}Նա մեղմ ասաց, որ հետևելս իզուր էր։ | ||
+ | Այնժամ նրան ճանաչեցի իր ձայնից | ||
+ | Եվ խնդրեցի, որ կանգներ ու զրուցեր։ | ||
+ | |||
+ | {{տող|88}}Պատասխանեց. «Ինչպես մարմնով մահացու | ||
+ | Քեզ սիրեցի, սիրում եմ ևանմարմին. | ||
+ | Ես կկանգնեմ, սակայն ո՞ւր ես գնում դու»։ | ||
+ | |||
+ | {{տող|91}}«Իմ Կազելլա, ես այս ճամփան եմ անցնում, | ||
+ | Որ վերստին այստեղ դառնամ,— ասացի,— | ||
+ | Բայց դու ինչո՞ւայսքան ուշ ես ժամանում»։ | ||
+ | |||
+ | {{տող|94}}Եվ նա ասաց. «Նախատինք չէ ինձ համար, | ||
+ | Որ նավավարն հոգիներին փոխադրող | ||
+ | Ինձ իմ տեղում սպասեցրեց ընդերկար. | ||
+ | |||
+ | {{տող|97}}Զի նա արդար մի կամքի էենթարկվում։ | ||
+ | Հիմա արդեն երեք ամսից իվեր նա | ||
+ | Ցանկացողին նավն էառնում ու տանում։ | ||
+ | |||
+ | {{տող|100}}Ես, որ կանգնած էի ափին այն ծովի, | ||
+ | Ուր Տիբերի ջուրը աղի էդառնում, | ||
+ | Նրա մակույկն ընդունվեցի կամովի։ | ||
+ | |||
+ | {{տող|103}}Արդ նա դեպի գետաբերանն էթռչում, | ||
+ | Քանզի այնտեղ հավաքվում են շարունակ | ||
+ | Նրանք, ովքեր դեպ Ախերոն չեն իջնում»։ | ||
+ | |||
+ | {{տող|106}}Եվ ես. «Եթե նոր վճռով չեն զրկել քեզ | ||
+ | Հիշելու կամ կատարելու սիրերգերդ, | ||
+ | Որ ամոքում էին հոգիս վշտակեզ, | ||
+ | |||
+ | {{տող|109}}Մի քիչ հաճիր երգովդ հոգիս սփոփել, | ||
+ | Որ գալով աստ իր մարմնի հետ միասին՝ | ||
+ | Այնքան շատ էտագնապել ու տառապել»։ | ||
+ | |||
+ | {{տող|112}}«Սերը մտքումս ինձ հետ զրույց էանում»— | ||
+ | Սկսեց այնժամ երգել այնքան դաշնությամբ, | ||
+ | Որի ձայնը դեռ թրթռում էիմ սրտում։ | ||
+ | |||
+ | {{տող|115}}Վարպետս ու ես ևհոգիներն այն նորոգ | ||
+ | Լսում էինք երգը այնքան գոհությամբ, | ||
+ | Որ կարծես թե մենք չունեինք ուրիշ հոգ։ | ||
+ | |||
+ | {{տող|118}}Մենք հմայված լսում էինք երգն այն դեռ, | ||
+ | Երբ երևաց պատկառելի ծերունին | ||
+ | Եվ կշտամբեց. «Այդ ի՞նչ է, ծո՛ւյլ հոգիներ։ | ||
+ | |||
+ | {{տող|121}}Ի՞նչ անփույթ եք, այդ ինչո՞ւեք դուք կանգնել. | ||
+ | Շտապեք լեռն՝ ազատվելու ձեր կեղտից, | ||
+ | Որ կարենաք աստվածությունը տեսնել»։ | ||
+ | |||
+ | {{տող|124}}Ինչպես խմբված աղավնիներն հանդարտիկ, | ||
+ | Առանց իրենց սովորական աշխույժի, | ||
+ | Կտցոտում են վարսակ կամ այլ արմտիք, | ||
+ | |||
+ | {{տող|127}}Բայց եթե մի ահազդու բան նկատեն, | ||
+ | Անմիջապես ճարակը բաց են թողնում | ||
+ | Եվ խուճապով խույս են տալիս դեսուդեն, | ||
+ | |||
+ | {{տող|130}}Այսպես տեսա, որ ջոկատը այն հոգվոց | ||
+ | Երգը թողեց ևդեպի դարը փութաց, | ||
+ | Ինչպես մի մարդ շվարուն ու մտակոծ. | ||
+ | |||
+ | {{տող|133}}Մեր մեկնումը չեղավ նվազ ճեպընթաց։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | === Երգ երրորդ === | ||
+ | |||
+ | <poem style='margin:0ex 5ex'> | ||
+ | {{տող|1}}Մինչ խուճապը նրանց մատնեց իփախուստ | ||
+ | Հարթավայրով դեպ ստորոտը լեռան, | ||
+ | Ուր քավել էպարտադրված մեզ վերուստ, | ||
+ | |||
+ | {{տող|4}}Ես մոտեցա իմ ընկերոջ անձնվեր. | ||
+ | Առանց նրան ո՞ւր պիտի ես գնայի։ | ||
+ | Ո՞վպիտի ինձ առաջնորդեր լեռն իվեր։ | ||
+ | |||
+ | {{տող|7}}Ինձ թվաց, թե նա եղել էր խղճահար։ | ||
+ | Օ՛ անարատ ու զգալուն խղճմտանք, | ||
+ | Չնչին զանցանքն անգամ ցավ էքեզ համար։ | ||
+ | |||
+ | {{տող|10}}Երբ Վիրգիլը դադարեցրեց շտապել | ||
+ | Ընթանալու համար հանդարտ քայլերով, | ||
+ | Իմ միտքը, որ ինքն իր մեջ էր ամփոփվել, | ||
+ | |||
+ | {{տող|13}}Շրջանակն իր ուշադրության ընդլայնեց. | ||
+ | Եվ հայացքըս ես ուղղեցի այն լեռան, | ||
+ | Որ բարձր է, քան ամեն այլ լեռ երկնաբերձ։ | ||
+ | |||
+ | {{տող|16}}Լույսն արևի, որ շողում էր իմ ետև, | ||
+ | Դեմ էր առել անթափանցիկ իմ մարմնին | ||
+ | Եվ ստվերըս երկարացրել իմ առջև։ | ||
+ | |||
+ | {{տող|19}}Երբ տեսա, որ լոկ իմ առջևն էր մթնած, | ||
+ | Կողքիս դարձա բնազդաբար, ակամա, | ||
+ | Վախենալով, որ ես մենակ եմ թողված։ | ||
+ | |||
+ | {{տող|22}}Առաջնորդըս ինձ դառնալով այն ատեն, | ||
+ | Ասաց. «Ինչո՞ւչես վստահում իմ վրա, | ||
+ | Կարծում ես, թե ես քեզ լքե՞լեմ արդեն։ | ||
+ | |||
+ | {{տող|25}}Հիմա արդեն իրիկնաժամ էայնտեղ, | ||
+ | Ուր թաղված էիմ մարմինը ստվերող, | ||
+ | Բրանդիզիում էր գտնվում նա մի հեղ։ | ||
+ | |||
+ | {{տող|28}}Արդ, եթե ես առջևս ստվեր չեմ անում, | ||
+ | Մի՛ զարմանա ավելի քան այն բանից, | ||
+ | Որ երկինքներն իրար լույս չեն խափանում։ | ||
+ | |||
+ | {{տող|31}}Լիազորը, որ մարմինները մեր պես | ||
+ | Ընդունակ էդարձնում տանջանք կրելու, | ||
+ | Չի կամենում գործելակերպն հայտնել մեզ։ | ||
+ | |||
+ | {{տող|34}}Խենթ էնա, ով հույս ունի, որ միտքը մեր | ||
+ | Իզորու էհասկանալու ամեն ինչ, | ||
+ | Որ անում էեռանձնյա Գոյը անմեռ։ | ||
+ | |||
+ | {{տող|37}}Դուք, ո՛վմարդիկ, գոհացեք լոկ արդյունքով, | ||
+ | Եթե ամեն ինչ պարզ լիներ ձեզ համար, | ||
+ | Կույս Մարիամը չէր ծնանի երկունքով։ | ||
+ | |||
+ | {{տող|40}}Ձեր բաղձանքը զուր ունեցան ևնրանք, | ||
+ | Որոնք եղան մտածողներ խորամիտ, | ||
+ | Իսկ արդ նրանց հավետ տրված էթախծանք։ | ||
+ | |||
+ | {{տող|43}}Նրանց մեջ են Պլատոնն ու Արիստոտ | ||
+ | Եվ դեռ շատեր»։ Նա ճակատը խոնարհեց, | ||
+ | Ել չխոսեց ու մնաց լուռ, մտածկոտ։ | ||
+ | |||
+ | {{տող|46}}Այսպես հասանք մենք ստորոտը լեռան. | ||
+ | Այստեղ գտանք լանջը այնքան զառիթափ, | ||
+ | Որ ուժասպառ կաներ մարդուն պնդերան։ | ||
+ | |||
+ | {{տող|49}}Տուրբիա գյուղից մինչև բերդը Լերիչի | ||
+ | Ամենից սեպ զառիվերը սրա մոտ | ||
+ | Պիտի թվար սանդուղք հարմար ու լայնշի։ | ||
+ | |||
+ | {{տող|52}}«Արդ ո՞վգիտե՝ թե որ կողմից լեռն այս ձիգ | ||
+ | Նվազ սեպ է,— ասաց տերըս կանգնելով,— | ||
+ | Որ կարենանք վեր բարձրանալ դյուրանցիկ»։ | ||
+ | |||
+ | {{տող|55}}Մինչ յուրովի նա խորհում էր մտասթափ, | ||
+ | Թե ինչ ճամփով կարելի էր բարձրանալ, | ||
+ | Եվ մինչ նայում էի լեռան զառիթափ, | ||
+ | |||
+ | {{տող|58}}Մեր ձախ կողմում տեսա մի խումբ հոգիներ, | ||
+ | Որ շատ դանդաղ գալիս էին դեպի մեզ, | ||
+ | Կարծես թվում էին անշարժ, աներեր։ | ||
+ | |||
+ | {{տող|61}}Ես ասացի. «Վարպե՛տ, նայի՛րվեր ուղիղ. | ||
+ | Ահա սրանք որոշ խորհուրդ կտան մեզ, | ||
+ | Եթե դու չես գտնում ելքի մի ուղի»։ | ||
+ | |||
+ | {{տող|64}}Նա նայեց ու պատասխանեց անվարան. | ||
+ | «Գնանք, որդի՛, դանդաղաշարժ հոգվոց մոտ, | ||
+ | Վստահ եղիր, մենք կիմանանք մեր ճամփան»։ | ||
+ | |||
+ | {{տող|67}}Մենք մի հազար քայլից հետո դեռ այնքան | ||
+ | Հեռու էինք հոգիների այն խմբից, | ||
+ | Որքան հեռու կհասներ քարը նետկան, | ||
+ | |||
+ | {{տող|70}}Երբոր նրանք կպան ժայռին վերամբարձ | ||
+ | Եվ կանգնեցին միմյանց սեղմված, զերթ մարդիկ | ||
+ | Որ տեսնում են խիթալի բան մի հանկարծ։ | ||
+ | |||
+ | {{տող|73}}«Օ՛ հոգիներ բարեբախտ ու ընտրովի,— | ||
+ | Դիմեց նրանց Վիրգիլիոսը,— հանուն այն | ||
+ | Խաղաղության, որին եք դուք ծարավի, | ||
+ | |||
+ | {{տող|76}}Ասացեք մեզ, թե ո՞րկողմից կարող ենք | ||
+ | Հեշտ բարձրանալ այս լեռն իվեր սեպաձև, | ||
+ | Այնպես որ մենք զուր ժամանակ չկորցնենք»։ | ||
+ | |||
+ | {{տող|79}}Գառներն ինչպես դուրս են գալիս փարախից | ||
+ | Մեկ֊մեկ, զույգ֊զույգ, երեք֊երեք, իրար կիպ, | ||
+ | Խոնարհելով դունչն ու աչքերը վախից, | ||
+ | |||
+ | {{տող|82}}Եվ առջևից քայլողներին հետևում, | ||
+ | Մերթ կանգնելով ևմերթ նրանց հենվելով, | ||
+ | Իսկ թե ինչու՝ իրենք էլ չեն իմանում, | ||
+ | |||
+ | {{տող|85}}Այսպես ահա մոտենում էր դեպի մեզ | ||
+ | Առաջին շարքն այն բախտավոր ջոկատի, | ||
+ | Դեմքով խոնարհ ևհայացքով բարեհեզ։ | ||
+ | |||
+ | {{տող|88}}Երբ տեսան այն հոգիները նախընթաց, | ||
+ | Որ աջ կողմըս լույսը հատված էր այնպես, | ||
+ | Որ ստվերըս դեպի սարն էր երկարած, | ||
+ | |||
+ | {{տող|91}}Կանգ առան ևընկրկեցին մի քիչ ետ, | ||
+ | Եվ ետևից ընթացողները բոլոր | ||
+ | Նույն բանն արին բնազդաբար ու անգետ։ | ||
+ | |||
+ | {{տող|94}}«Ես ձեզ ասեմ, դուք ինձ դեռ հարց չտված, | ||
+ | Ձեր տեսածը մի մարմին էմարդկային, | ||
+ | Դրանից էլույսը գետնին երկատված։ | ||
+ | |||
+ | {{տող|97}}Մի՛ զարմանաք, հավատացեք, որ առանց | ||
+ | Երկնապարգև մի զորության չէ, որ նա | ||
+ | Հետամուտ էելնելու լեռն այս անանց»։ | ||
+ | |||
+ | {{տող|100}}Այսպես ասաց առաջնորդըս ևայնժամ | ||
+ | Նրանք խմբով «Եկեք մեզ հետ» ասացին, | ||
+ | Ճանապարհը մեզ ցույց տալով փութակամ։ | ||
+ | |||
+ | {{տող|103}}«Ով էլ լինես,— ասաց մեկը նրանցից,— | ||
+ | Մի պահ դեմքիս նայիր առանց կանգնելու, | ||
+ | Եվ հիշիր թե երբևէ չե՞ստեսել ինձ»։ | ||
+ | |||
+ | {{տող|106}}Դարձա նրան ևուշադիր նայեցի. | ||
+ | Նա խարտյաշ էր, ազնվատիպ ու սիրուն, | ||
+ | Բայց մի հոնքի վրա ուներ մի սպի։ | ||
+ | |||
+ | {{տող|109}}Խոնարհաբար ասացի, որ չեմ հիշում, | ||
+ | Այն ժամանակ նա ինձ ասաց. «Նայիր ինձ» | ||
+ | Եվ ցույց տվեց մի վերք կրծքի վերևում։ | ||
+ | |||
+ | {{տող|112}}Ապա ժպտուն ասաց. «Տե՛ս, ես Մանֆրեդն եմ, | ||
+ | Թոռն հարազատ Կոստանցայի կայսրուհի։ | ||
+ | Երբ դու երկիր վերադառնաս, խնդրում եմ՝ | ||
+ | |||
+ | {{տող|115}}Գնա գտիր իմ գեղեցիկ աղջկան, | ||
+ | Սիկիլիո ևԱրագոնի տերանց մոր, | ||
+ | Եվ իմ մասին պատմիր ստույգը նրան։ | ||
+ | |||
+ | {{տող|118}}Երբ ես երկու մահացու վերք ստացա, | ||
+ | Ինձ հանձնեցի արցունքով ու զղջումով | ||
+ | Նրան, որ միշտ ներող էևսրտացավ։ | ||
+ | |||
+ | {{տող|121}}Իմ մեղքերը սարսափելի ծանր եղան, | ||
+ | Բայց Տերն այնքան բարի էու ողորմած, | ||
+ | Որ ներում է, ով որ դիմում էնրան։ | ||
+ | |||
+ | {{տող|124}}Կոզենցայի հովիվը, որ ուղարկված | ||
+ | Կլեմենտից՝ ինձ հալածեց հետմահու, | ||
+ | Աստծու խոսքը եթե լիներ կարդացած, | ||
+ | |||
+ | {{տող|127}}Իմ դիակը դեռ պահպանված կլիներ | ||
+ | Մոտակայքում Բենեվենտի կամուրջի, | ||
+ | Հովանու տակ քարակույտի ծանրաբեռ։ | ||
+ | |||
+ | {{տող|130}}Արդ նա հողմի, անձրևի տակ հորձանուտ | ||
+ | Ծեծվում էու թրջվում ափին Վերդեի, | ||
+ | Ուր նա տարվեց կերոններով շիջանուտ։ | ||
+ | |||
+ | {{տող|133}}Սակայն նրանց նզովքների պատճառով | ||
+ | Հավերժ սերը չի կորցնում իսպառ նա, | ||
+ | Ով կարող էդեռ դարձի գալ զղջումով։ | ||
+ | |||
+ | {{տող|136}}Բայց ով մեռնի բանադրված՝ սրբազան | ||
+ | Եկեղեցուց, թեև զղջա հուսկ ժամին, | ||
+ | Նա կսպասի ստորոտը այս լեռան, | ||
+ | |||
+ | {{տող|139}}Մի երեսուն անգամ երկար ժամանակ, | ||
+ | Քան նա մնաց բանադրանքում, եթե որ | ||
+ | Դա չկարճվի աղոթքներով երկնառաք։ | ||
+ | |||
+ | {{տող|142}}Արդ կարող ես դու ինձ բերկրանք պատճառել, | ||
+ | Տեղս հայտնելով Կոստանցային իմ բարի, | ||
+ | Որ փութա ինձ իր ջանքերով սատարել։ | ||
+ | |||
+ | {{տող|145}}Աստ օգնում են աղոթքները ողջերի»։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | === Երգ չորրորդ === | ||
+ | |||
+ | <poem style='margin:0ex 5ex'> | ||
+ | {{տող|1}}Երբոր մեկը մեր ուժերից հոգեկան | ||
+ | Մորմոքով կամ հաճույքով էհամակվում, | ||
+ | Հոգին դրան ենթակայում էայնքան, | ||
+ | |||
+ | {{տող|4}}Որ կարծես թե իր մեջ այլ ուժ չի զգում, | ||
+ | Դա հերքում էայն սխալը, ըստ որի | ||
+ | Մեր մեջ զատ֊զատ հոգիներ են բռնկում։ | ||
+ | |||
+ | {{տող|7}}Այնպես որ, երբ լսում ենք կամ տեսնում ենք | ||
+ | Մի բան, որը կլանում էմեր հոգին, | ||
+ | Ժամանակի անցումը չենք զգում մենք։ | ||
+ | |||
+ | {{տող|10}}Այլ ուժ էայն, որ ժամանցն էընկալում, | ||
+ | Եվ այլ էայն, որ առինքնում էհոգին. | ||
+ | Սա կապված է, իսկ նա՝ ճախրում եթերում։ | ||
+ | |||
+ | {{տող|13}}Ես դրանում համոզվեցի հեշտությամբ, | ||
+ | Երբ ուշադիր լսում էի Մանֆրեդին. | ||
+ | Զի արևը բարձրացել էր հիսնաչափ | ||
+ | |||
+ | {{տող|16}}Աստիճանով, որ ես չէի նկատել, | ||
+ | Երբ բոլոր այն հոգիները միաձայն | ||
+ | Ասացին մեզ. «Ահա տեղն եք դուք հասել»։ | ||
+ | |||
+ | {{տող|19}}Երբ հասնում են ողկույզները խաղողի, | ||
+ | Շինականը ցանկապատի մեջ այգու | ||
+ | Մերթ թողնում էավելի լայն անցուղի, | ||
+ | |||
+ | {{տող|22}}Բան այն ուղին, ուրկից վերև բարձրացանք | ||
+ | Առաջնորդըս ևես իրար ետևից, | ||
+ | Հազիվ թե այն հոգիներից հեռացանք։ | ||
+ | |||
+ | {{տող|25}}Կարելի էլոկ օգնությամբ ոտների | ||
+ | Սանլյո, Նոլի, Բիզմանտովա բարձրանալ, | ||
+ | Բայց աստ հարկ էր օգնությունը թևերի, | ||
+ | |||
+ | {{տող|28}}Ժիր թևերի անպարագիծ փափագի, | ||
+ | Որպեսզի ես հետևեի վարպետիս, | ||
+ | Որ ինձ հույս ու լույս էր տալիս մշտակի։ | ||
+ | |||
+ | {{տող|31}}Ելնում էինք ժայռամիջյան նեղ անցքով, | ||
+ | Սեղմվելով միջև երկու պատերի | ||
+ | Եվ կառչելով գետնին ոտքով ու ձեռքով։ | ||
+ | |||
+ | {{տող|34}}Երբ մենք լեռան նախահարթակը հասանք | ||
+ | Եկ մեզ գտանք մի բացատում, ասացի. | ||
+ | «Վարպե՛տ, հիմա ի՞նչ ուղղությամբ ընթանանք»։ | ||
+ | |||
+ | {{տող|37}}Եվ նա ասաց. «Առաջացիր աներկբա, | ||
+ | Շարունակիր ինձ հետևել լեռն իվեր, | ||
+ | Մինչև որ մեզ մի ուղեցույց երևա»։ | ||
+ | |||
+ | {{տող|40}}Գագաթն այնքան բարձր էր, որ չէր նկատվում, | ||
+ | Եվ լանջը թեք ավելի քան գիծը այն, | ||
+ | Որ ուղղանկյան միշտ կենտրոնով էանցնում։ | ||
+ | |||
+ | {{տող|43}}Հոգնած էի ևասացի անդեդև. | ||
+ | «Թանկագի՛նհայր, մի քիչ կանգ առ դու այստեղ, | ||
+ | Հոգնությունից, տե՛ս, մնում եմ ես ետև»։ | ||
+ | |||
+ | {{տող|46}}«Որդյա՛կ,— ասաց,— մինչև այնտեղ բարձրացիր», | ||
+ | Եվ ցույց տվեց մի դարատափ մեր վրա, | ||
+ | Որ պատում էշուրջը լեռան լայնածիր։ | ||
+ | |||
+ | {{տող|49}}Հույժ խթանված ես այդ խոսքից մեղմաձայն, | ||
+ | Ջանք թափեցի մագլցելու չորեքթաթ, | ||
+ | Մինչև որ ես դարատափը հասա այն։ | ||
+ | |||
+ | {{տող|52}}Մենք հանգչելու համար մի քիչ նստեցինք, | ||
+ | Մեր երեսը ուղղված դեպի արևելք, | ||
+ | Եվ դիտելով անցած ուղին՝ հրճվեցինք։ | ||
+ | |||
+ | {{տող|55}}Ես նայեցի դեպ ցածրադիր ափը նախ, | ||
+ | Ապա երկինք, ևես սաստիկ զարմացա, | ||
+ | Որ արևը ճաճանչում էր կողմից ձախ։ | ||
+ | |||
+ | {{տող|58}}Իմ զարմանքը լավ նկատվեց պոետից, | ||
+ | Իմ զարմանքը իտես կառքի լուսեղեն, | ||
+ | Որ ծածկել էր Ակուիլոնը մեզանից։ | ||
+ | |||
+ | {{տող|61}}«Եթե Կաստորն ու Պոլլուքսը բոց ու հուր,— | ||
+ | Ասաց նա ինձ,— ուղեկցեին արևին, | ||
+ | Որ իր լույսը տարածում էամենուր, | ||
+ | |||
+ | {{տող|64}}Կտեսնեիր, որ Զոդիակը բոսոր | ||
+ | Կպտտվեր ավելի մոտ Արջերին, | ||
+ | Թե դուրս չգար ճանապարհից իր սովոր։ | ||
+ | |||
+ | {{տող|67}}Եթե կուզես գիտնալ պատճառը դրա, | ||
+ | Պատկերացրու, որ Սիոնն ու լեռը այս | ||
+ | Երկրի վրա ունեն դիրքեր հակոտնյա. | ||
+ | |||
+ | {{տող|70}}Ունեն տարբեր երկնակամար, բայց ունեն | ||
+ | Մեկ հորիզոն, ևայն ուղին, որտեղից | ||
+ | Ֆայետոնը շեղեց կառքն իր հրեղեն, | ||
+ | |||
+ | {{տող|73}}Անհրաժեշտ է, որ մի կողմից երկարի | ||
+ | Դեպի լեռն այս, իսկ մյուս կողմից դեպ լեռն այն, | ||
+ | Եթե դու այդ լավ ըմբռնես ըստ կարի»։ | ||
+ | |||
+ | {{տող|76}}Ես ասացի. «Վարպե՛տ, երբեք մինչև արդ | ||
+ | Չեմ հասկացել այնպես հստակ ու որոշ | ||
+ | Որևէ հարց իմ ըմբռնման համար բարդ, | ||
+ | |||
+ | {{տող|79}}Ինչպես հիմա քո խոսքերն եմ հասկանում, | ||
+ | Զի միջին ծիրն հասարակած անվանված, | ||
+ | Որ ամռան ու ձմռան միջև էմնում, | ||
+ | |||
+ | {{տող|82}}Համաձայն քո փաստարկության՝ այստեղից | ||
+ | Դեպի հյուսիս այնքան հեռու է, որքան | ||
+ | Դեպի հարավ նա հեռու էՍիոնից։ | ||
+ | |||
+ | {{տող|85}}Բայց դեռ ի՛նչքան մեզ հարկավոր էելնել. | ||
+ | Լեռը այնքան բարձրաբերձ էերևում, | ||
+ | Որ գագաթը անկարելի էտեսնել»։ | ||
+ | |||
+ | {{տող|88}}Եվ նա ասաց. «Այս լեռն հաստված էայնպես, | ||
+ | Որ սկզբում բարձրանալը դժվար է, | ||
+ | Սակայն հետո հեշտանում էմեծապես։ | ||
+ | |||
+ | {{տող|91}}Եվ երբ այնքա՛նքո ընթացքը հեշտանա, | ||
+ | Որ վերելքը թեթև լի՛նի քեզ այնպես, | ||
+ | Ինչպես նավով հոսանքն իվար մարդ գնա, | ||
+ | |||
+ | {{տող|94}}Այն ժամանակ ճամփիդ եզրին կհասնես։ | ||
+ | Այնտեղ կառնես հոգնությունըդ տաժանքից. | ||
+ | Ահա այն, ինչ ես կարող եմ ասել քեզ»։ | ||
+ | |||
+ | {{տող|97}}Հազիվ թե նա այս խոսքերը ինձ ասաց, | ||
+ | Մեր մոտերքում մի ձայն հնչեց ու լսվեց. | ||
+ | «Գուցե մի քիչ հանգչես վերև չհասած»։ | ||
+ | |||
+ | {{տող|100}}Մենք այդ ձայնից ետև դարձանք երկուսս էլ | ||
+ | Եվ ձախ կողմում տեսանք մի մեծ քարաժայռ, | ||
+ | Որ նախապես բնավ չէինք նկատել։ | ||
+ | |||
+ | {{տող|103}}Մենք մոտեցանք. ժայռի ետև միաձույլ | ||
+ | Ստվերի տակ խմբված էին հոգիներ | ||
+ | Այն տեսքով, որ ունեն մարդիկ հեղգ ու ծույլ։ | ||
+ | |||
+ | {{տող|106}}Եվ մեկը, որ երևում էր խիստ հոգնած, | ||
+ | Նստած էր ու գրկած ծնկները երկու, | ||
+ | Իսկ գլուխը նրանց միջև էր հակած։ | ||
+ | |||
+ | {{տող|109}}«Օ՜, ազնի՛վտեր, նայիր վրան դու դրա,— | ||
+ | Ասացի ես.— նա այնքան էալարկոտ, | ||
+ | Որ ծուլությանն ասես եղբայրն էնրա»։ | ||
+ | |||
+ | {{տող|112}}Նա շուռ եկավ ու մեզ նայեց ուշադիր, | ||
+ | Դեմքը հազիվ բարձրացնելով ազդրերից, | ||
+ | Եվ ինձ ասաց. «Վեր ել, թե որ շատ ես ժիր»։ | ||
+ | |||
+ | {{տող|115}}Իսկույն նրա ով լինելը իմացա. | ||
+ | Եվ թեև ես հևում էի խոնջենքից, | ||
+ | Բայց ևայնպես փութով նրան մոտեցա։ | ||
+ | |||
+ | {{տող|118}}Նա գլուխը բարձրացրեց հազիվ հազ | ||
+ | Ու ինձ ասաց. «Լավ հասկացա՞ր, թե ինչպես | ||
+ | Կառքն արևի ձախ կողմից էտալիս վազ»։ | ||
+ | |||
+ | {{տող|121}}Ծույլ շարժումներն ու կարճ բառերը նրա | ||
+ | Անմիջապես իմ ծիծաղը շարժեցին։ | ||
+ | Ես ասացի. «Ուրախ եմ, որ Բելակուա՛, | ||
+ | |||
+ | {{տող|124}}Դու փրկված ես. բայց ինչո՞ւես դա այդպես | ||
+ | Նստել այստեղ։ Ուղեկցի՞ ես սպասում, | ||
+ | Թե քո նախկին ծուլությունն էբռնել քեզ»։ | ||
+ | |||
+ | {{տող|127}}Եվ նա. «Եղբայր, օգուտն ի՞նչ էշարժվելու։ | ||
+ | Տյառն հրեշտակը, որ հսկում էդռան, | ||
+ | Ինձ չի թույլ տա մեղքերս հիմա քավելու։ | ||
+ | |||
+ | {{տող|130}}Նախ հարկ է, որ իմ շուրջ երկինքը պտույտ | ||
+ | Գործի այնքան, որքան գործեց իմ կյանքում, | ||
+ | Զի մինչև վերջ ես զղջալու չարի փույթ։ | ||
+ | |||
+ | {{տող|133}}Ինձ սատարել կարող էլոկ աղոթքն այն, | ||
+ | Որ բխում էսրտից մաքուր ու բարի. | ||
+ | Այլ աղոթքը անօգուտ էևունայն»։ | ||
+ | |||
+ | {{տող|136}}Իմ պոետը բարձրանում էր ու ասում. | ||
+ | «Հետևիր ինձ, ահա արևը արդեն | ||
+ | Զենիթում է, իսկ Գիշերը այն մասում | ||
+ | |||
+ | {{տող|139}}Տարածվել էՄարոկկոյից էլ քիչ դեն»։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | === Երգ հինգերորդ === | ||
+ | |||
+ | <poem style='margin:0ex 5ex'> | ||
+ | {{տող|1}}Ես արդեն այն ստվերներին թողնելով՝ | ||
+ | Գնում էի առաջնորդիս ետևից, | ||
+ | Երբ նրանցից մեկն ինձ մատով ցույց տալով | ||
+ | |||
+ | {{տող|4}}Ասաց. «Տեսեք, նա որ ցածրից էչվում, | ||
+ | Իր ձախ կողմում երկար շվաք էարել, | ||
+ | Եվ կարծես, թե կենդանի էերևում»։ | ||
+ | |||
+ | {{տող|7}}Ես շուռ եկա այս խոսքերից շշնջված | ||
+ | Եվ տեսա, որ հոգիները զարմանքով | ||
+ | Նայում էին ինձ ևլույսին բեկանված։ | ||
+ | |||
+ | {{տող|10}}Վարպետս ասաց. «Ինչո՞ւհամար դա այդպես | ||
+ | Այլայլվում ես ու քայլերըդ ծանրացնում։ | ||
+ | Թե նրանք ինչ են շշնջում, ի՞նչ փույթ քեզ։ | ||
+ | |||
+ | {{տող|13}}Հետևիր ինձ, թող ասեն ինչ որ ուզեն։ | ||
+ | Կանգնիր ինչպես աշտարակը հաստատուն, | ||
+ | Որ չի ցնցվի, հողմերն ինչքան էլ հուզեն։ | ||
+ | |||
+ | {{տող|16}}Մարդ նպատակն հեռացնում էիրենից, | ||
+ | Երբ ծփում էմտքերի մեջ, ըստ որում | ||
+ | Մեկի թափը թուլանում էմյուսից»։ | ||
+ | |||
+ | {{տող|19}}Ի՞նչ պետք էի ասել իբրև չքմեղանք։ | ||
+ | Ես «գալիս եմ» ասացի այն շիկնությամբ, | ||
+ | Որ ներման էարժանացնում մարդուն ցանգ։ | ||
+ | |||
+ | {{տող|22}}Այդ միջոցին լեռնալանջով իջնելով | ||
+ | Մեզ ընդառաջ գալիս էին հոգիներ, | ||
+ | Օրհներգելով «Ողորմեա ինձ» տներով։ | ||
+ | |||
+ | {{տող|25}}Հենց որ նրանք նշմարեցին նույնհետայն, | ||
+ | Որ իմ մարմնով շողեր չէին թափանցում, | ||
+ | Նրանց երգը փոխվեց «Օ՛»֊իմի երկայն։ | ||
+ | |||
+ | {{տող|28}}Եվ երկուսը դեսպանների պես հատուկ, | ||
+ | Մեզ ընդառաջ վազեցին ևհարցըրին. | ||
+ | «Մեզ ասացեք ո՞վեք, ի՞նչ եք ուզում դուք»։ | ||
+ | |||
+ | {{տող|31}}Վարպետս ասաց. «Դուք գնացեք ևհայտնեք | ||
+ | Նրանց, որոնք ձեզ այստեղ են ուղարկել, | ||
+ | Որ դեռ ողջ էսրա մարմինն հոգնաբեկ։ | ||
+ | |||
+ | {{տող|34}}Եթե նրանք մի քիչ առաջ կանգ առան | ||
+ | Նրա շվաքն ուշի ուշով դիտելու, | ||
+ | Դա հերիք է, պատիվ անեն թող նրան»։ | ||
+ | |||
+ | {{տող|37}}Ես չեմ տեսել նախամուտքին գիշերվա | ||
+ | Ոչ ասուպի այնպես սլացքն օդով ջինջ, | ||
+ | Ոչ փայլակինն ամպի միջով ամառվա, | ||
+ | |||
+ | {{տող|40}}Ինչպես նրանք փաթանակի հեռացան | ||
+ | Եվ խմբի հետ վերադարձան դեպի մեզ, | ||
+ | Արշավասույր վարգող գնդի մի նման։ | ||
+ | |||
+ | {{տող|43}}«Այդ ամբոխը, որ դեպի մեզ էվազում,— | ||
+ | Ասաց վարպետս,— ուզում էքեզ բան խնդրել, | ||
+ | Ուստի գնա ևտես, թե ինչ են ասում»։ | ||
+ | |||
+ | {{տող|46}}«Դո՛ւ, որ երկինք ես բարձրանում մարմնովդ այն | ||
+ | Որով ծնվել ու ապր՛ել ես, քիչ կա՛նգ առ, | ||
+ | Բոլորեքյան ինձ գոչեցին միաձայն։— | ||
+ | |||
+ | {{տող|49}}Նայի՛ր, գուցե մեկնումեկիս ճանաչես. | ||
+ | Նրա մասին լուր կտանես աշխարհում. | ||
+ | Ա՛հ, սպասիր, մի՛ շտապիր դու այդպես։ | ||
+ | |||
+ | {{տող|52}}Մե՛նք բոլորքս եղանք զոհեր բռնության, | ||
+ | Եվ մեղավոր մեր մահվան ժամը մինչև, | ||
+ | Երբ մի լույսով լուսավորված փրկության, | ||
+ | |||
+ | {{տող|55}}Զղջացինք ու մեր թշնամյաց ներեցինք | ||
+ | Եվ մահացանք Աստուծո հետ հաշտըված, | ||
+ | Որին տեսնել մե՛նք անձկագին տենչացինք»։ | ||
+ | |||
+ | {{տող|58}}Եվ ես. «Ինչքան ձեզ նայում եմ խորասույզ, | ||
+ | Ոչ մեկիդ էլ չեմ ճանաչում, բայց եթե | ||
+ | Մի բան անել կարող եմ ձեզ իհաճույս, | ||
+ | |||
+ | {{տող|61}}Ասացեք ևանեմ հանուն անխռով | ||
+ | Խաղաղության, որ աշխարհե իաշխարհ | ||
+ | Որոնում եմ առաջնորդիս հետքերով»։ | ||
+ | |||
+ | {{տող|64}}Մեկը ասաց. «Կարիք չկա մեզ երդվել, | ||
+ | Հավատում ենք քո ցանկությանը բարի, | ||
+ | Միայն թե դա կարողանաս կատարել։ | ||
+ | |||
+ | {{տող|67}}Ես, որ այստեղ առաջինն եմ խոսք առնում, | ||
+ | Խնդրեմ՝ եթե տեսնես երկիրն այն, որ կա | ||
+ | Ռոմանյո ևՆեապոլի սահմանում, | ||
+ | |||
+ | {{տող|70}}Եվ Ֆանոյամ լինես, հիշիր իմ մասին, | ||
+ | Որպեսզի անդ աղոթք անեն ինձ համար, | ||
+ | Որ մաքրվեմ իմ մեղքերից ծանրագին։ | ||
+ | |||
+ | {{տող|73}}Այդտեղից եմ, բայց իմ վերքերն ապառում, | ||
+ | Ուրկից հոսեց իմ արյունը հորդավեժ, | ||
+ | Ես ստացա Անտենորի գավառում, | ||
+ | |||
+ | {{տող|76}}Ուր կարծեցի, թե կմնամ անվթար. | ||
+ | Բայց Էստեցին ինձ հալածեց ավելի, | ||
+ | Քան պահանջում էր իրավունքը արդար։ | ||
+ | |||
+ | {{տող|79}}Բայց եթե ես Միրա փախած լինեի, | ||
+ | Օրիակում չէի լինի ձերբակալ | ||
+ | Եվ դեռ երկրում մինչև հիմա կապրեի։ | ||
+ | |||
+ | {{տող|82}}Ես վազեցի դեպի շամբուտը տղմուտ. | ||
+ | Այնտեղ ընկա ևես տեսա, թե ինչպես | ||
+ | Լիճ գոյացավ իմ արյունից հոսանուտ»։ | ||
+ | |||
+ | {{տող|85}}Ուրիշն ասաց. «Իցիվ ածվեր իկատար | ||
+ | Քո փափագը՝ լեռան բարձունքն հասնելու։ | ||
+ | Աղոթքներովդ հանդիսացիր ինձ սատար։ | ||
+ | |||
+ | {{տող|88}}Բոնկոնտեն եմ, Մոնտեֆելտրո հովիտից, | ||
+ | Ջովաննան ու մյուսները ինձ չեն հոգում. | ||
+ | Ես սրանց մեջ կարմրում եմ ամոթից»։ | ||
+ | |||
+ | {{տող|91}}Եվ ես նրան. «Ի՞նչ ուժ կամ ի՞նչ պատահար | ||
+ | Կամպալդինից այնքան հեռու քեզ նետեց, | ||
+ | Որ չիմացվեց, թե ուր ընկար ու կորար»։ | ||
+ | |||
+ | {{տող|94}}Պատասխանեց. «Կազենտինի ստորև | ||
+ | Արկիանո կոչված գետակն էհոսում, | ||
+ | Որ ծագում էՄենաստանից քիչ վերև։ | ||
+ | |||
+ | {{տող|97}}Այնտեղ, ուր նա էլ չի կոչվում այդ անվամբ, | ||
+ | Հասա խոցված ու խզրատված կոկորդով | ||
+ | Եվ տեղանքը ոռոգեցի իմ արյամբ։ | ||
+ | |||
+ | {{տող|100}}Գիտակցությունս ու շունչս այնտեղ կորուսի | ||
+ | Եվ մահացա Մարիամ անունը բերնիս. | ||
+ | Մարմինս այնտեղ մնաց լքված, մեկուսի։ | ||
+ | |||
+ | {{տող|103}}Արդ լսիր ևմարդկանց պատմիր անվարան. | ||
+ | Հրեշտակն եկավ ինձ տանելու դեպ երկինք, | ||
+ | Բայց դևն ասաց. «Ո՞ւր ես տանում դու նրան. | ||
+ | |||
+ | {{տող|106}}Դու տանում ես հավերժ հոգին հանցավոր | ||
+ | Նրա զղջման մի արցունքի պատճառով, | ||
+ | Իսկ ես կառնեմ նրա մարմինն անցավոր»։ | ||
+ | |||
+ | {{տող|109}}Դու լավ գիտես, թե ինչպես են խտանում | ||
+ | Գոլորշիների ու վերածվում անձրևի, | ||
+ | Հենց որ օդի ցուրտ խավերն են բարձրանում։ | ||
+ | |||
+ | {{տող|112}}Միացնելով միտքը իր չար կամքի հետ | ||
+ | Եվ գործելով իրեն հատուկ բնությամբ, | ||
+ | Դևը հանեց հողմ ու ամպրոպ չարաղետ։ | ||
+ | |||
+ | {{տող|115}}Եվ ապա նա, երբ օրն եղավ երեկո, | ||
+ | Պրատոմանյից մինչև պարը մեծ լեռան, | ||
+ | Հովիտն ամբողջ ծածկեց թաղուն մի մեգով, | ||
+ | |||
+ | {{տող|118}}Որից օդը հագեցավ ու ծանրացավ | ||
+ | Տեղատարափ անձրև եկավ այն ատեն | ||
+ | Եվ տեղումից առատ հեղեղ գոյացավ։ | ||
+ | |||
+ | {{տող|121}}Երբ հեղեղը հեղեղատներն հավաքվեց, | ||
+ | Այնքան թափով հոսեց դեպի գետը լայն, | ||
+ | Որ սահանքը ոչ մի բանով չզսպվեց։ | ||
+ | |||
+ | {{տող|124}}Հորդ Արկիանոն իմ մարմինը սառ ու պաղ | ||
+ | Իր մեջ գտավ ևայն նետեց Առնոյում, | ||
+ | Արձակելով բազուկներըս անհապաղ, | ||
+ | |||
+ | {{տող|127}}Որ մեռնելիս խաչել էին իմ կրծքին. | ||
+ | Հորձանքը ինձ ափերն իվար թավալեց, | ||
+ | Ապա ծածկեց իր ալքերում տղմագին»։ | ||
+ | |||
+ | {{տող|130}}«Ա՛հ, երբ աշխարհ վերադառնաս դու նորից, | ||
+ | Եվ հանգչես, քո ճանապարհից, շատ երկար,— | ||
+ | Ասաց երրորդն երկրորդ հոգու ետևից,— | ||
+ | |||
+ | {{տող|133}}Այնտեղ հիշիր նաև դու ինձ, Պիայիս. | ||
+ | Սիենայում կյանք, Մարեմմայում մահ գտա. | ||
+ | Այդ գիտե նա, ով ինձ իր կին առնելիս, | ||
+ | |||
+ | {{տող|136}}Մատըս դրեց մի մատանի մարգարտյա»։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | === Երգ վեցերորդ === | ||
+ | |||
+ | <poem style='margin:0ex 5ex'> | ||
+ | {{տող|1}}Երբ ավարտվի բախտախաղը զառայի, | ||
+ | Ապա տարվողն հուսալքում էապրում | ||
+ | Եվ զառեր էգցում տեղում ամայի. | ||
+ | |||
+ | {{տող|4}}Մինչ ամբոխը ուղեկցում էհաղթողին. | ||
+ | Մեկն առջևից, մեկն ետևից էքաշում, | ||
+ | Մեկն էլ կողքից հիշեցնում էիր մասին. | ||
+ | |||
+ | {{տող|7}}Իսկ նա քայլում ու լսում էամենքին, | ||
+ | Նրանց մի բան տալով ճամփում էմեկ֊մեկ, | ||
+ | Եվ այսպես նա հեռացնում էբոլորին։ | ||
+ | |||
+ | {{տող|10}}Այսպես էի ես այն խմբում ուղեկից, | ||
+ | Դեմքս ուղղելով մերթ մեկին ու մերթ մյուսին | ||
+ | Եվ խոստումներ տալով պրծնում նրանցից։ | ||
+ | |||
+ | {{տող|13}}Այդ խմբում էր արետինը, որ զոհվեց | ||
+ | Բիրտ ու վայրագ ձեռքով Գին դի Տակկոյի, | ||
+ | Եվ մյուսը, որ հալածվելիս խեղդըվեց։ | ||
+ | |||
+ | {{տող|16}}Նրա մեջ էր Ֆեդերիկո Նովելլոն, | ||
+ | Եվ պիզացին, որի մահվան առիթով | ||
+ | Իր կորովը ցուցաբերեց Մարցուկկոն։ | ||
+ | |||
+ | {{տող|19}}Նրա մեջ էր Օրսո կոմսը, ևնա, որ | ||
+ | Սպանվել էր այլոց խանդի պատճառով | ||
+ | Եվ ոչ թե մի մեղքի համար մասնավոր. | ||
+ | |||
+ | {{տող|22}}Պիեր դը լա Բրոսն էդա. արդ թող շուտ, | ||
+ | Քանի ողջ է, զղջա Բրաբանտ տիրուհին, | ||
+ | Որ չխառնվի մի օր հոտին ժանտաժուտ։ | ||
+ | |||
+ | {{տող|25}}Երբ հեռացա ստվերներից այդ ամեն, | ||
+ | Որոնք այլոց աղոթքն էին աղերսում, | ||
+ | Որպեսզի շուտ մաքրվեն ու սրբացվեն, | ||
+ | |||
+ | {{տող|28}}Ես ասացի. «Վարպե՛տ, կարծեմ քո երկի | ||
+ | Մի հատվածում ժխտում ես, թե աղոթքով | ||
+ | Կարելի էփոխել վճիռն երկնքի. | ||
+ | |||
+ | {{տող|31}}Իսկ այս մարդիկ այդ են միայն թախանձում, | ||
+ | Սրանց հույսը ուրեմն իզո՞ւր կլինի, | ||
+ | Թե՞ քո միտքը այնքան լավ չեմ թափանցում»։ | ||
+ | |||
+ | {{տող|34}}Եվ նա ասաց. «Իմ գրածը պարզ էշատ, | ||
+ | Եվ եթե այն ողջմտությամբ հասկացվի, | ||
+ | Զուր չի անցնի սրանց հույսը խանդակաթ. | ||
+ | |||
+ | {{տող|37}}Զի երկնային դատաստանը չի փոխվում | ||
+ | Նրանից, որ աստ անելիքը սրանց | ||
+ | Սիրո հուրը կատարում էվայրկյանում։ | ||
+ | |||
+ | {{տող|40}}Եվ այնտեղ, ուր այնպես էի հավաստած, | ||
+ | Աղոթքն այնքան չէր ծառայում քավության, | ||
+ | Զի չէր հասնում մինչև երկինք, առ Աստված։ | ||
+ | |||
+ | {{տող|43}}Բայց մի՛ կանգնիր հարցի վրա այս նրբին. | ||
+ | Այս մասին քեզ լուսաբանում կտա նա, | ||
+ | Ով քո միտքը կհասցընի ճշմարտին. | ||
+ | |||
+ | {{տող|46}}Այսինքըն քո Բեատրիչեն իմաստուն. | ||
+ | Դու կտեսնես նրան լեռան գագաթին, | ||
+ | Ուր սպասում էնա ժպտուն ու խնդուն»։ | ||
+ | |||
+ | {{տող|49}}Եվ ես. «Տե՛րիմ, ջանանք մի քիչ շտապել, | ||
+ | Զի ես արդեն, առաջվա պես չեմ հոգնում, | ||
+ | Եվ լեռն էլ, տե՛ս, իր շվաքն էարձակել»։ | ||
+ | |||
+ | {{տող|52}}«Այսօր ինչքան մենք կարող ենք կընթանանք,— | ||
+ | Պատասխանեց առաջնորդըս,— բայց ուղին | ||
+ | Այնքան հարթ չէ, որ հեշտությամբ բարձրանանք։ | ||
+ | |||
+ | {{տող|55}}Վեր գնալիս մի անգամ էլ կտեսնես | ||
+ | Ելքն արևի, որ արդ թաքչած էլանջին, | ||
+ | Այնպես որ դու շվաք անել կարող չես։ | ||
+ | |||
+ | {{տող|58}}Բայց, տես, այնտեղ լուռ նստել էմի հոգի | ||
+ | Եվ հայացքը մեր վրա էբևեռել, | ||
+ | Նա ցույց կտա մեզ կարճ ուղին վերելքի»։ | ||
+ | |||
+ | {{տող|61}}Մենք մոտեցանք։ Լոմբարդացի հոգի դու, | ||
+ | Քո կեցվածքը ինչքան վես էր ու խրոխտ, | ||
+ | Քո նայվածքը ինչքան լուրջ էր ու ազդու: | ||
+ | |||
+ | {{տող|64}}Նա նստած էր միայնակ ու լուռումունջ, | ||
+ | Եվ հայացքով հետևում էր մեզ այնպես, | ||
+ | Ինչպես գետնին հանգչող առյուծն անմռունչ։ | ||
+ | |||
+ | {{տող|67}}Վիրգիլիոսը մատչեց նրան ու հարցրեց, | ||
+ | Թե որտեղ էհարմար ուղին վերելքի. | ||
+ | Բայց այդ հարցին նա պատասխան չտվեց, | ||
+ | |||
+ | {{տող|70}}Այլ հարցրեց, թե ովքեր ևոր երկրից ենք. | ||
+ | Քաղցր առաջնորդս հենց որ ասաց «Մանտուայից» | ||
+ | Նա որ այդպես ինքնամփոփ էր ևաննենգ, | ||
+ | |||
+ | {{տող|73}}Անմիջապես տեղից ելավ գոչելով. | ||
+ | «Օ՛ մանտուացի, Սորդելլոն եմ, երկրացիդ»։ | ||
+ | Եվ երկուսով պինդ փարվեցին կարոտով։ | ||
+ | |||
+ | {{տող|76}}Օ՛ ցավերի օջախ, ստրո՛ւկ Իտալիա, | ||
+ | Դու անղեկ նավ ահեղասաստ հողմերում, | ||
+ | Դու պղծանոց, ոչ տիրուհի վեհազնյա։ | ||
+ | |||
+ | {{տող|79}}Այն սեգ հոգին իր սիրասուն հայրենյաց | ||
+ | Քաղցրահնչուն անունը լոկ լսելով | ||
+ | Ընդունեց իր քաղաքացուն գրկաբաց։ | ||
+ | |||
+ | {{տող|82}}Մինչդեռ քեզ մոտ բնակիչներդ անդադրում | ||
+ | Պատերազմում ու բզկտում են միմյանց, | ||
+ | Նրանք, որ նույն շրջապատում են ապրում։ | ||
+ | |||
+ | {{տող|85}}Նայի՛ր, թշվա՛ռ, քո ափերը ծովանիստ, | ||
+ | Ապա նայիր քո ծոցի մեջ, կա՞ արդյոք | ||
+ | Մի անկյուն, որ լինի խաղաղ ու հանգիստ։ | ||
+ | |||
+ | {{տող|88}}Ի՞նչ օգուտ որ Հուստինիանոսը կազմեց | ||
+ | Սանձ քեզ համար, եթե թամբըդ թափուր է. | ||
+ | Առանց դրան ամոթըդ չէր լինի մեծ։ | ||
+ | |||
+ | {{տող|91}}Օ՛ դուք, որոնց պարտքն էր հոգվույն նվիրվել | ||
+ | Եվ Կեսարին թողնել թամբին նստելու, | ||
+ | Ինչպես Աստված հրահանգ էձեզ տվել, | ||
+ | |||
+ | {{տող|94}}Տեսեք ինչպես հեստ, անզուսպ էդարձել ձին, | ||
+ | Անկուշելով խթանները այն օրից, | ||
+ | Երբ ձեր ձեռքը դուք մեկնեցիք իր սանձին։ | ||
+ | |||
+ | {{տող|97}}Եվ դու, Ալբե՛րտ գերմանացի, դու որ արդ | ||
+ | Թողլքել ես ապերասան այս ձիուն, | ||
+ | Որին սանձել քո վրա էր ընկնում պարտ, | ||
+ | |||
+ | {{տող|100}}Թող երկնքից արդար պատիժ շուտ տեղա | ||
+ | Ցեղիդ վրա ևայնպես խիստ ու ցայտուն, | ||
+ | Որ դրանից քո հաջորդը դողդողա. | ||
+ | |||
+ | {{տող|103}}Վասնզի դու ևքո հայրը թույլ տվիք, | ||
+ | Որ անապատ դառնա այգին կայսրության, | ||
+ | Իսկ դուք ձեզ մոտ հարստության դիզեցիք։ | ||
+ | |||
+ | {{տող|106}}Արի՛, անփո՛ւյթ, ևտես ինչ էկատարված. | ||
+ | Կապպելլետտիք, Ֆիլիպպեսկիք, Մոնալդիք | ||
+ | Ու Մոնտեկկիք ճնշված են կամ հալածված. | ||
+ | |||
+ | {{տող|109}}Արի՛, անգո՛ւթ, ևտես տագնապն ահավոր, | ||
+ | Որ կրում են սեպուհներըդ ամենուր, | ||
+ | Արի՛, տես, թե, ինչ օրի էՍանտաֆիորն։ | ||
+ | |||
+ | {{տող|112}}Տես, թե, ինչպես քո Հռոմը որբացած | ||
+ | Հեծեծում էու քեզ կանչում ցայգ ու տիվ. | ||
+ | «Օ՜, Կեսա՛րիմ, ինչո՞ւես ինձ դու լքած»։ | ||
+ | |||
+ | {{տող|115}}Տե՛ս, թե մարդիկ ինչպե՛սսիրում են իրար. | ||
+ | Եվ եթե, դու չես խղճում մեզ, գեթ արի, | ||
+ | Որ ամաչես քո համբավից ոտնահար։ | ||
+ | |||
+ | {{տող|118}}Ո՛վՏեր, եթե ներելի է, ինձ թույլ տուր | ||
+ | Հարցնելու քեզ, որ խաչվեցիր մեզ համար, | ||
+ | Մի՞թե արդար աչքերդ ուղղված են այլուր, | ||
+ | |||
+ | {{տող|121}}Թե՞ խորհուրդիդ անդունդի մեջ անհատակ | ||
+ | Պատրաստում ես դու մեզ համար մի բարիք, | ||
+ | Որ մեր միտքը ըմբռնելու չէ ատակ։ | ||
+ | |||
+ | {{տող|124}}Զի տիրում են ողջ քաղաքներն Իտալիո | ||
+ | Բռնակալներ, ևամեն մի սինլքոր | ||
+ | Կուսակցելով դառնում էմի Մարկելլո։ | ||
+ | |||
+ | {{տող|127}}Իմ Ֆլորենցիա, դու կարող ես լինել գոհ | ||
+ | Այս գայթումից, որ բնավ չի դիպչում քեզ, | ||
+ | Շնորհիվ քո ժողովրդի ողջախոհ։ | ||
+ | |||
+ | {{տող|130}}Շատեր ունեն արդարությունը սրտում, | ||
+ | Բայց զգույշ են այն երևան բերելու: | ||
+ | Իսկ ժողովուրդդ այն ունի լոկ իր շրթում։ | ||
+ | |||
+ | {{տող|133}}Շատեր խույս են տալիս գործից հանրային, | ||
+ | Իսկ ժողովուրդդ ինքնակոչ ու փութաջան | ||
+ | Բղավում է. «Բեռը բարձեք իմ մեջքին»։ | ||
+ | |||
+ | {{տող|136}}Արդ, դու հրճվիր, դրա համար պատճառ կա. | ||
+ | Դու հարուստ ես, դու խաղաղ ես, դու խելոք. | ||
+ | Թե ես ճիշտ եմ, իրավիճակն էվկա։ | ||
+ | |||
+ | {{տող|139}}Սպարտան ու Աթենքը, որ հին ու կիրթ | ||
+ | Օրենքներ ու վարչակարգեր ունեցան, | ||
+ | Համեմատած քեզ հետ, եղան սին ու բիրտ. | ||
+ | |||
+ | {{տող|142}}Դու այնքան նուրբ վարչաձևեր ես գտնում, | ||
+ | Որ այն, ինչ որ հոկտեմբերին փորձում ես, | ||
+ | Նոյեմբերի մինչև կեսն էլ չի հասնում։ | ||
+ | |||
+ | {{տող|145}}Կարճ շրջանում, հիշի՛ր, քանի անգամ դու | ||
+ | Փոփոխել ես օրենք, դրամ, կարգ ու սարք | ||
+ | Եվ նորոգել գործիչներըդ աչքառու։ | ||
+ | |||
+ | {{տող|148}}Եվ եթե դու դեռ խելք ունես դատելու, | ||
+ | Կտեսնես, որ նման ես այն հիվանդին, | ||
+ | Որ անկարող մահճում հանգիստ գտնելու, | ||
+ | |||
+ | {{տող|151}}Շրջշրջվում էիդարմանում իր ցավին։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | === Երգ յոթերորդ === | ||
+ | |||
+ | <poem style='margin:0ex 5ex'> | ||
+ | {{տող|1}}Ջերմ ու զվարթ ողջագուրանքն երկուստեք | ||
+ | Երբ կրկնվեց մի քանի հեղ, Սորդելլոն | ||
+ | Ետ քաշվեց ու հարցապնդեց. «Դուք ո՞վեք»։ | ||
+ | |||
+ | {{տող|4}}Առաջնորդըս այնժամ տվեց պատասխան. | ||
+ | «Ես Վիրգիլն եմ ևզրկվեցի երկնքից | ||
+ | Չունենալու համար հավատ իսկական։ | ||
+ | |||
+ | {{տող|7}}Երբ հոգիներն արժանընտիր ևանեղծ | ||
+ | Դեռ այս լեռնով չէին ելնում առ Աստված, | ||
+ | Օկտավիանոսն իմ ոսկորները թաղեց»։ | ||
+ | |||
+ | {{տող|10}}Ինչպես նա, ով համակվում էզարմանքով, | ||
+ | Երբ տեսնում էհանկարծ մեկին չսպասված, | ||
+ | Եվ ասում է՝ «Նա է, թե չէ» վարանքով, | ||
+ | |||
+ | {{տող|13}}Այսպես ապշեց ու կարկամեց այն հոգին, | ||
+ | Եվ երկյուղած մոտենալով վարպետիս, | ||
+ | Նորից նրան ողջագուրեց կաթոգին։ | ||
+ | |||
+ | {{տող|16}}«Օ՛ դու,— ասաց,— լատինների փառք պայծառ, | ||
+ | Որ մեր լեզուն ճոխացըրիր մեծապես | ||
+ | Եվ ծննդյան վայրիս պարծանքը դարձար, | ||
+ | |||
+ | {{տող|19}}Ո՞րշնորհքիս համար եմ ես տեսնում քեզ։ | ||
+ | Թե արժան եմ քո խոսքերը լսելու, | ||
+ | Ասա խնդրեմ՝ դու Դժոխքի՞ցես եկել»։ | ||
+ | |||
+ | {{տող|22}}Վիրգիլիոսը պատասխանեց. «Դժոխքի | ||
+ | Պարունակաց միջով այստեղ եմ եկել, | ||
+ | Աջակցությամբ մի զորության երկնքի։ | ||
+ | |||
+ | {{տող|25}}Ոչ անելուս, այլ չանելուս համար լոկ | ||
+ | Ես զրկվեցի վեհ Արևից քո տենչած, | ||
+ | Որին շատ ուշ ճանաչեցի ես իրոք։ | ||
+ | |||
+ | {{տող|28}}Ցածում տեղ կա, ուր տխուր էխավարից, | ||
+ | Ոչ տանջանքից, ևողբերն անդ չեն հնչում | ||
+ | Իբրև ճիչ, այլ իբրև հառաչ վշտալից։ | ||
+ | |||
+ | {{տող|31}}Ես այնտեղ եմ մանուկների հետ անմեղ, | ||
+ | Որոնք ընկան ժանիքների մեջ մահվան, | ||
+ | Դեռ չազատված սկզբնական մեղքից մեր։ | ||
+ | |||
+ | {{տող|34}}Ես այնտեղ եմ այն մարդկանց հետ բարեծին, | ||
+ | Որ չիմացան լավությունները երեք, | ||
+ | Իսկ մյուսները իմացան ու պահեցին։ | ||
+ | |||
+ | {{տող|37}}Բայց եթե դու ճամփան գիտես՝ ցույց տուր մեզ, | ||
+ | Որպեսզի շուտ կարողանանք հասնել անդ, | ||
+ | Ուր բացվում էՔավարանի դուռը մեծ»։ | ||
+ | |||
+ | {{տող|40}}Եվ Սորդելլոն. «Ես անարգել կարող եմ | ||
+ | Շրջել, ելնել այս լանջերով ստորին, | ||
+ | Ուստի որքան կարող եմ, քեզ կուղեկցեմ։ | ||
+ | |||
+ | {{տող|43}}Բայց օրը, տե՛ս, տարաժամել էարդեն, | ||
+ | Եվ գիշերով կարելի չէ բարձրանալ. | ||
+ | Արդ լավ է, որ գտնենք կայան մի աստեն։ | ||
+ | |||
+ | {{տող|46}}Այստեղ աջ կողմ կան հոգիներ անհամար. | ||
+ | Եթե կուզես, քեզ կտանեմ նրանց մոտ, | ||
+ | Նրանց տեսնելն հաճելի էքեզ համար»։ | ||
+ | |||
+ | {{տող|49}}Վարպետս հարցրեց. «Ինչպե՞ս, եթե մեկն ուզեր | ||
+ | Վեր բարձրանալ աղջամուղջի ժամանակ, | ||
+ | Չէ՞րկարենա, ևկամ մեկը կարգելե՞ր»։ | ||
+ | |||
+ | {{տող|52}}Եվ Սորդելլոն մատով քաշեց գիծ գետնին, | ||
+ | Ապա ասաց. «Երբ արևը մայր մտնի, | ||
+ | Դու չես կարող անցնել գծից այս անդին։ | ||
+ | |||
+ | {{տող|55}}Բարձրանալուն խանգարում էլոկ մի բան — | ||
+ | Գիշերային մթությունը անթափանց. | ||
+ | Դա էմիայն արգելակում ձեր ճամփան։ | ||
+ | |||
+ | {{տող|58}}Բայց քանի լույսն հորիզոնի տակ էարդ, | ||
+ | Կարելի էշրջագայել ստորև, | ||
+ | Կամ դեգերել շուրջը լեռան կորնթարդ»։ | ||
+ | |||
+ | {{տող|61}}Այնժամ տերըս, որին զարմանք էր պատել, | ||
+ | Ասաց. «Ուրեմն հիմա դու մեզ տար այնտեղ, | ||
+ | Ուր, ասացիր, հաճելի էկանգ առնել»։ | ||
+ | |||
+ | {{տող|64}}Մենք մեր տեղից դեռ շատ չէինք հեռացել, | ||
+ | Երբ տեսա, որ լեռան մեջ կար մի հատված, | ||
+ | Ուր գոգավոր մի հովիտ էր գոյացել։ | ||
+ | |||
+ | {{տող|67}}Ստվերն ասաց. «Հիմա այնտեղ գնանք մենք, | ||
+ | Որտեղ լեռան գոգը հովիտ էկազմել, | ||
+ | Եվ այնտեղ էլ արշալույսին կսպասենք»։ | ||
+ | |||
+ | {{տող|70}}Ոչ իրոք թեք, ոչ իրոք հարթ մի դարափ | ||
+ | Մեզ տարավ դեպ այն հովիտը գոգավոր, | ||
+ | Որտեղ եզրը ցածրանում էր կիսով չափ։ | ||
+ | |||
+ | {{տող|73}}Ոսկին, արծաթն ու ծիրանին կարմրորակ, | ||
+ | Լուրթ լեղակն ու եբենոսը պաղպաջուն, | ||
+ | Թարմ զմրուխտը նոր բեկանված ժամանակ, | ||
+ | |||
+ | {{տող|76}}Բոլորն իրենց գույնով պիտի զիջեին | ||
+ | Այս ծմակի դալարիքին ու ծաղկանց, | ||
+ | Ինչպես խղճուկ բանը զիջում էճոխին։ | ||
+ | |||
+ | {{տող|79}}Բնությունն այստեղ շռայլել էր ոչ միայն | ||
+ | Պես պես թույրեր, այլև բույրեր պեսպիսի, | ||
+ | Կազմելով մի բուրմունք նոր ու աննման։ | ||
+ | |||
+ | {{տող|82}}Այդ հովտի մեջ ծաղկածիծաղ ու հուռթի | ||
+ | Նստած էին առանձնացյալ հոգիներ, | ||
+ | Որոնք երգում էին՝ «Ողջ լեր, թագուհի»։ | ||
+ | |||
+ | {{տող|85}}«Մինչ արևը դեռ իր մահճին չի հասել,— | ||
+ | Վերսկսվեց մեզ ուղեկցող մանտուացին,— | ||
+ | Մենք կարող ենք այստեղ հանգիստ սպասել։ | ||
+ | |||
+ | {{տող|88}}Այս բարձունքից ավելի լավ կարող եք | ||
+ | Տեսնել դեմքերն ու շարժումներն ամենքի, | ||
+ | Քան թե հովտում նրանց միջև գտնվեք։ | ||
+ | |||
+ | {{տող|91}}Ահա նա, ով բոլորից բարձր էնստել, | ||
+ | Եվ չի երգում մյուսների հետ միասին, | ||
+ | Գիտակցելով որ պարտքը զանց էառել, | ||
+ | |||
+ | {{տող|94}}Ռոդոլֆ կայսրն, որը կարող էր բուժել | ||
+ | Վերքերն այն, որ սպանեցին Իտալիան, | ||
+ | Իսկ արդ նրան վերածնելն ուշ էէլ։ | ||
+ | |||
+ | {{տող|97}}Նա, ով կայսրին մխիթարել էջանում, | ||
+ | Վարեց երկիրն, ուր ծագում էջուրն այն որ | ||
+ | Մոլտան Էլբա, իսկ Էլբան ծով էտանում։ | ||
+ | |||
+ | {{տող|100}}Օտտոկարն է, որ հասակում մանկամարդ | ||
+ | Շատ ավելի արժեր, քան թե իր որդին՝ | ||
+ | Վենցեսլավը, որ չափահաս մարդ էարդ։ | ||
+ | |||
+ | {{տող|103}}Եվ Քթիկն այն, որ խոսում էսերտ կերպով | ||
+ | Մեկի հետ, որ հեզահամբույր դեմք ունի, | ||
+ | Մարտում ընկավ շուշանները պղծելով։ | ||
+ | |||
+ | {{տող|106}}Տեսեք ինչպես նա իր կուրծքն էմիշտ թակում։ | ||
+ | Նայեք մյուսին, որ իր այտը հենել է | ||
+ | Ձեռքի ափին ևհառաչ էարձակում։ | ||
+ | |||
+ | {{տող|109}}Գաղղիո ցավի հայրն ու աներն են նրանք, | ||
+ | Գիտեն նրա կյանքը պիղծ ու ամբարիշտ, | ||
+ | Դրանից էնրանց վիշտն ու տվայտանք։ | ||
+ | |||
+ | {{տող|112}}Իսկ այն մեկը, որ հաղթանդամ էկարի | ||
+ | Եվ երգում էՔթեղի հետ համաձայն, | ||
+ | Ամեն դեպքում եղավ արի ու բարի։ | ||
+ | |||
+ | {{տող|115}}Թե նրանից հետո մնար թագավոր | ||
+ | Այն պարմանին, որ ետևումն էնստած, | ||
+ | Նա կունենար, անշուշտ, ժառանգ պատվավոր, | ||
+ | |||
+ | {{տող|118}}Ինչպիսին նա ամենևին չունեցավ. | ||
+ | Ճիշտ էՅակոբն ու Ֆեդերիկն են արքա, | ||
+ | Բայց նրանցից լավ ժառանգորդ դուրս չեկավ։ | ||
+ | |||
+ | {{տող|121}}Հայրական լավն հազվադեպ էերևում | ||
+ | Սերունդի մեջ, ևայդպես էկամում Նա, | ||
+ | Ով լավ ձիրքերն ինքն էմիայն պարգևում։ | ||
+ | |||
+ | {{տող|124}}Խոսքս ուղղված էԱրագոնցուն ոչ սակավ, | ||
+ | Քան Քթեղին, որ ձայնակցում էնրան, | ||
+ | Զի Պրովանսն ու Պուլյան հեծում են տակավ։ | ||
+ | |||
+ | {{տող|127}}Որդին հորից այնքան պակաս է, որքան | ||
+ | Բեատրիչն ու Մարգրիտն իրենց ամուսնով | ||
+ | Քիչ պարծելու հիմք ունեն, քան Կոստանցան։ | ||
+ | |||
+ | {{տող|130}}Տեսեք այնտեղ նստած մենակ ու ազատ | ||
+ | Անգլիայի արքա Հենրիկը խոնարհ. | ||
+ | Սա ունեցավ ավելի լավ պայազատ։ | ||
+ | |||
+ | {{տող|133}}Նա, որ նստած էմյուսներից մի քիչ վար, | ||
+ | Հայացքը վեր, Գուլյելմ մարկիզն էհույժ վես, | ||
+ | Որի համար ծագած մարտից զինավառ | ||
+ | |||
+ | {{տող|136}}Արտասվեցին Մոնֆերրատն ու Կանավեզ»։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | === Երգ ութերորդ === | ||
+ | |||
+ | <poem style='margin:0ex 5ex'> | ||
+ | {{տող|1}}Արդեն ժամն էր երեկոյան զովասուն, | ||
+ | Երբ նավորդող ուղևորները հուզված, | ||
+ | Հրաժեշտ են տալիս անձանց սիրասուն, | ||
+ | |||
+ | {{տող|4}}Երբ պանդուխտը վերապրում էհույզ ու դող՝ | ||
+ | Զանգակատան ղողանջները լսելով, | ||
+ | Որոնք կարծես ողբում են օրը մեռնող, | ||
+ | |||
+ | {{տող|7}}Երբ այլևըս չլսելով ոչ մի ձայն, | ||
+ | Սկսեցի դիտել մեկին, որ կանգնած, | ||
+ | Ունկնդրություն էր աղերսում լռելյայն։ | ||
+ | |||
+ | {{տող|10}}Կցելով ու բարձրացնելով ձեռքերն իր, | ||
+ | Նա հայացքը ուղղեց դեպի արևելք, | ||
+ | Կարծես ասեր. «Աստվա՛ծ, հույս իմ անպատիր»։ | ||
+ | |||
+ | {{տող|13}}«Վախճան լուսոյ» երգեց այնքան ջերմեռանդ, | ||
+ | Այնպես անուշ ու դաշնոլոր շեշտերով, | ||
+ | Որ ինձանից ես վերացա հիախանդ։ | ||
+ | |||
+ | {{տող|16}}Իսկ մյուսները նույն ավաչով դաշնային | ||
+ | Ձայնակցեցին նրան ամբողջ օրհներգում, | ||
+ | Աչքերն ուղղած դեպի գնդերն երկնային։ | ||
+ | |||
+ | {{տող|19}}Արդ, ընթերցո՛ղ, ճշմարտության հառիր ուշդ. | ||
+ | Այստեղ քողը այնքան նուրբ էու բարակ, | ||
+ | Որ թափանցել խորքը դյուրին էանշուշտ։ | ||
+ | |||
+ | {{տող|22}}Երգից հետո հոգիներն այն վեհաշուք | ||
+ | Սպասեցին երկյուղած ու անձկագին, | ||
+ | Վեր նայելով կարկամ, անխոս, անշշուկ։ | ||
+ | |||
+ | {{տող|25}}Ես տեսա որ հանկարծ իջան բարձրերից | ||
+ | Երկու հրեշտակ երկու փայլուն սրերով, | ||
+ | Որոնք ծայրատ էին ևզուրկ սայրերից։ | ||
+ | |||
+ | {{տող|28}}Նրանց հանդերձն, ինչպես տերև նորաբույս, | ||
+ | Բաց կանաչ էր, ևնույներանգ թևերի | ||
+ | Թափհարումից ծածանվում էր հողմահույզ։ | ||
+ | |||
+ | {{տող|31}}Մեկը թռավ ու կանգ առավ մեր կողմում, | ||
+ | Մյուսը իջավ հովտի եզրին հակադիր, | ||
+ | Այնպես որ այն խումբը մնաց մեջտեղում։ | ||
+ | |||
+ | {{տող|34}}Տեսնում էի նրանց ծամերը դեղձան, | ||
+ | Բայց աչքերըս շլացան ու մթնեցին | ||
+ | Նրանց դեմքի փայլակումից շողացան։ | ||
+ | |||
+ | {{տող|37}}«Նրանք իջան շրջանակից Մարիամա,— | ||
+ | Ասաց Սորդելլն,— այս հովիտը պահելու | ||
+ | Ընդդեմ օձի, որ գալու էհենց հիմա»։ | ||
+ | |||
+ | {{տող|40}}Չիմանալով թե որ կողմով սա կգա, | ||
+ | Շուրջըս դարձա և, սարսափը իմ սրտում, | ||
+ | Հավատարիմ առաջնորդիս պինդ կպա։ | ||
+ | |||
+ | {{տող|43}}Եվ Սորդելլոն հարեց. «Հայտնի մարդկանց քով | ||
+ | Իջնենք հիմա ևզրուցենք նրանց հետ. | ||
+ | Նրանք պիտի ձեզ ընդունեն հաճույքով»։ | ||
+ | |||
+ | {{տող|46}}Ես երեք քայլ հազիվ էի ցած իջել, | ||
+ | Երբ տեսա, որ ինձ էր նայում մի հոգի, | ||
+ | Ասես թե նա ուզում էր ինձ ճանաչել։ | ||
+ | |||
+ | {{տող|49}}Այն պահն էր, երբ օդն սկսում էր մթնել, | ||
+ | Բայց ոչ այնքան, որ արգելեր տեսնելու | ||
+ | Նրան, որին առաջ չէի նկատել: | ||
+ | |||
+ | {{տող|52}}Մենք ընդառաջ եկանք իրար դեմ առ դեմ։ | ||
+ | Որքան «գոհ եմ, Նինո, ազնիվ դատավոր, | ||
+ | Որ չես ընկել հոգիների մեջ դժխեմ։ | ||
+ | |||
+ | {{տող|55}}Ողջունելուց հետո իրար փութեռանդ, | ||
+ | Նա ինձ հարցվեց. «Երբվանի՞ցես դու եկել | ||
+ | Տար ափերից ստորոտը այս լեռան»։ | ||
+ | |||
+ | {{տող|58}}«Ես եկել եմ այս առավոտ, շատ մռայլ | ||
+ | Մի տեղանքով,— ասացի ես.— ես ողջ եմ, | ||
+ | Բայց հոգում եմ կյանքի մասին հանդերձյալ»։ | ||
+ | |||
+ | {{տող|61}}Երբ ես տվի այս խոսքերով պատասխան, | ||
+ | Սորդելլոն ու Նինոն ետ֊ետ քաշվեցին, | ||
+ | Հանկարծակի շշմած մարդկանց ճիշտ նման։ | ||
+ | |||
+ | {{տող|64}}Մեկը նայեց Վիրգիլին, մյուսը՝ մեկին, | ||
+ | Ոք նստած էր, զարմանահար գոչելով. | ||
+ | «Վե՛րկաց, Կուրրա՛դ, նայի՛րՏիրոջ ընտրյալին»։ | ||
+ | |||
+ | {{տող|67}}Եվ ապա ինձ. «Հանուն շնորհի աոանձին, | ||
+ | Որի համար դու պարտական ես նրան, | ||
+ | Ով ծածկում էիր պատճառներն առաջին, | ||
+ | |||
+ | {{տող|70}}Ջովաննայիս ասա, երբ դու ետ դառնաս, | ||
+ | Որ ինձ համար աղոթք ուղղի առ երկինք, | ||
+ | Ուր լսում են անմեղներին հանապազ։ | ||
+ | |||
+ | {{տող|73}}Նրա մայրը էլ հազիվ թե ինձ հիշի, | ||
+ | Քանի որ նա փոխեց քողն իր սպիտակ, | ||
+ | Որի համար թշվառն անշուշտ կտուժի։ | ||
+ | |||
+ | {{տող|76}}Օրինակով այդ հասկանալ չէ դժվար, | ||
+ | Թե որքան էսերը տևում կնոջ մեջ, | ||
+ | Եթե գգվանքն այն չի պահում հաճախ վառ: | ||
+ | |||
+ | {{տող|79}}Եվ տոհմային նշան իժը Միլանի | ||
+ | Նրա դամբանն այնպես պիտի չպճներ, | ||
+ | Ինչպես կաներ աքաղաղը Գալլուրի»։ | ||
+ | |||
+ | {{տող|82}}Այսպես ասաց, ունենալով իր դեմքին | ||
+ | Դրոշմը այն արդարացի զայրույթի, | ||
+ | Որ չափով էբորբոքում մաղձը ներքին։ | ||
+ | |||
+ | {{տող|85}}Աչքերս ուղղել էի այն կողմն երկնքի, | ||
+ | Ուր աստղերը ծանր են շարժում մյուսներից, | ||
+ | Ինչպես անվակն ավելի մոտ առանցքի։ | ||
+ | |||
+ | {{տող|88}}Եվ տերըս ինձ. «Ո՞ւր ես նայում դու, որդյա՛կ»։ | ||
+ | Եվ ես. «Երեք ջահերին եմ նայում այն, | ||
+ | Որ շողում են լրության մեջ բովանդակ»։ | ||
+ | |||
+ | {{տող|91}}Եվ նա ասաց. «Չորս աստղերն այն լուսազարդ, | ||
+ | Որ դու տեսար այս առավոտ, իջել են, | ||
+ | Եվ նրանց տեղ այս երեքն են ելել արդ»։ | ||
+ | |||
+ | {{տող|94}}Իսկ Սորդելլոն նրան քաշեց, ասելով. | ||
+ | «Նայի՛րայնտեղ, ահա ոսոխը մեր ժանտ»։ | ||
+ | Եվ ցույց տվեց անմիջապես այն մատով։ | ||
+ | |||
+ | {{տող|97}}Այն կողմից, ուր հովիտը չէր պատնեշված, | ||
+ | Մտավ մի օձ, նման գուցե այն օձին, | ||
+ | Որ Եվային տվեց պտուղն արգելված։ | ||
+ | |||
+ | {{տող|100}}Պիղծ սողունը միջով ծաղկանց ու խոտի | ||
+ | Սողոսկում էր, մերթ ցցելով գլուխն իր, | ||
+ | Մերթ լիզելով իր կռնակը զազրոտի։ | ||
+ | |||
+ | {{տող|103}}Ես չտեսա,— ևայդ մասին չեմ խոսի,— | ||
+ | Թե երկնային սակռերն ինչպես սլացան, | ||
+ | Բայց լավ տեսա խոյացումը երկուսի։ | ||
+ | |||
+ | {{տող|106}}Հենց որ լսեց թևահարումը ուժգին, | ||
+ | Օձը փախավ, ևհրեշտակները երկու | ||
+ | Վերադարձան իրենց տեղերը նախկին։ | ||
+ | |||
+ | {{տող|109}}Իսկ այն հոգին, որը մեզ մոտ էր եկել, | ||
+ | Այն խոյանքի ու գրոհի ժամանակ | ||
+ | Ամենևին չդադարեց ինձ նայել։ | ||
+ | |||
+ | {{տող|112}}«Իցիվ թե քեզ երկինք տանող լույսն անմուղտ,— | ||
+ | Դիմեց նա ինձ,— քո մեջ գտներ այնքան կամք, | ||
+ | Որքան հարկ էհասնելու գահը զմրուխտ. | ||
+ | |||
+ | {{տող|115}}Եթե ստույգ ու հավաստի լուր ունես | ||
+ | Վալդիմագրի մարզի մասին, ասա՛ ինձ, | ||
+ | Քանզի այնտեղ իշխանավոր եղա ես։ | ||
+ | |||
+ | {{տող|118}}Մալասպինա Կուրրադո եմ ես կոչվում. | ||
+ | Ավագը չեմ, բայց սերում եմ նրանից. | ||
+ | Մերոնց հանդեպ փույթըս այստեղ եմ քավում»։ | ||
+ | |||
+ | {{տող|121}}«Օ՜,— ասացի,— ես չեմ եղել մարզում ձեր. | ||
+ | Բայց կա՞ արդյոք Եվրոպայում մի անկյուն, | ||
+ | Որտեղ նրա անունն հայտնի չլիներ։ | ||
+ | |||
+ | {{տող|124}}Եվ համբավը, որ պատիվ էձեր տոհմին, | ||
+ | Հռչակել էմարզպետներն ու մարզը ձեր. | ||
+ | Այնտեղ չեղողն անգամ գիտե այդ մասին։ | ||
+ | |||
+ | {{տող|127}}Երդվում եմ ձեզ իմ կենդանի հավատով, | ||
+ | Որ ձեր ազնիվ տոհմը հավետ կփայլի | ||
+ | Վեհանձնության ևքաջության զարդերով։ | ||
+ | |||
+ | {{տող|130}}Վարքն ու բարքը նրան այնպես են օժտել, | ||
+ | Որ թեպետ ևաշխարհ շեղվել էճամփից, | ||
+ | Նա կընթանա շիտակ ճամփով իր ընտել»։ | ||
+ | |||
+ | {{տող|133}}Եվ նա. «Նախքան հեռանալըդ իմացիր. | ||
+ | Արևն յոթ հեղ չի հանգչելու իր մահճում, | ||
+ | Որտեղ խոյը տարածել էոտներն իր, | ||
+ | |||
+ | {{տող|136}}Երբ մեր մասին քո կարծիքը այդ ազնիվ | ||
+ | Քո գլխի մեջ ավելի պինդ կմեխվի, | ||
+ | Քան մարդկային ամեն զրույց ու հաշիվ, | ||
+ | |||
+ | {{տող|139}}Եթե ընթացքն իրադրության չփոխվի»։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | === Երգ իններորդ === | ||
+ | |||
+ | <poem style='margin:0ex 5ex'> | ||
+ | {{տող|1}}Վաղնջական Դիթոնի հարճը չքնաղ, | ||
+ | Դուրս պրծնելով իր սիրածի թևերից, | ||
+ | Պայծառացնում էր արևելքը խաղաղ։ | ||
+ | |||
+ | {{տող|4}}Շողշողում էր նրա ճակատն ակներով, | ||
+ | Շարված ձևովն այն կենդանու սառնարյուն, | ||
+ | Որը մարդուն հարվածում էագիով. | ||
+ | |||
+ | {{տող|7}}Եվ Գիշերը, բարձրանալով դեպի վեր, | ||
+ | Հորիզոնում ընթացել էր երկու քայլ, | ||
+ | Իսկ երրորդին խոնարհում էր իր թևերն. | ||
+ | |||
+ | {{տող|10}}Երբ ես, որ դեռ մարմնով էի հողածին, | ||
+ | Քնից հաղթված ընկա վրան սեզերի, | ||
+ | Որտեղ նստած էինք հինգըս միասին։ | ||
+ | |||
+ | {{տող|13}}Այն ժամին, երբ այգը մոտ էբացվելուն, | ||
+ | Ծիծեռնակը տխուր երգեր էծվում, | ||
+ | Գուցե իր հին դժբախտությունն հիշելուն, | ||
+ | |||
+ | {{տող|16}}Երբ մեր միտքը, ազատվելով առօրյա | ||
+ | Իր խոհերից ևմարմնական պետքերից, | ||
+ | Դառնում էմի բախտագուշակ համարյա, | ||
+ | |||
+ | {{տող|19}}Երազիս մեջ կարծես տեսա երկնքում | ||
+ | Ոսկեփետուր, սավառնաթև մի արծիվ, | ||
+ | Որ իջնելու, որս անելու էր միտում։ | ||
+ | |||
+ | {{տող|22}}Ինձ թվաց թե այնտեղ էի, ուր հանկարծ | ||
+ | Գանիմեդին առևանգեց մի արծիվ | ||
+ | Եվ բարձրացրեց նրան ատյանն երկնակաց։ | ||
+ | |||
+ | {{տող|25}}Ես խորհեցի. «Գուցե միայն այդտեղ նա | ||
+ | Սովորություն ունի որսի իջնելու. | ||
+ | Գուցե այլուր որս անելու չի գնա»։ | ||
+ | |||
+ | {{տող|28}}Բայց նա մի քիչ պտտվելով իմ վերև, | ||
+ | Վար սլացավ շանթի նման ահարկու | ||
+ | Եվ ինձ տարավ հրեղեն գունդը մինչև։ | ||
+ | |||
+ | {{տող|31}}Այնտեղ ես ևնա այրվեցինք միասին. | ||
+ | Եվ տեսլական հուրը այնպես ինձ կիզեց, | ||
+ | Որ իմ քունը ևերազը կասեցին։ | ||
+ | |||
+ | {{տող|34}}Այնպես ինչպես Աքիլլեսը սթափված՝ | ||
+ | Պտտացրեց շուրջը աչքերը շլմոր, | ||
+ | Չիմանալով թե որտեղ էր ինքն ընկած, | ||
+ | |||
+ | {{տող|37}}Երբ Քիրոնից վերցնելով մայրը նրան՝ | ||
+ | Քնաթաթախ տեղափոխեց Սքիրոս, | ||
+ | Ուրկից նրան հետո հույները տարան. | ||
+ | |||
+ | {{տող|40}}Այսպես էի, երբ զարթնեցի իմ քնից, | ||
+ | Գունաթափված հար ևնման այն մարդու, | ||
+ | Ում արյունը սառ էկապում սոսկումից։ | ||
+ | |||
+ | {{տող|43}}Կողքիս միայն Վիրգիլիոսն էր մնացել. | ||
+ | Արևն արդեն երկու ժամ էծագել էր, | ||
+ | Իսկ իմ դեմքը դեպի բաց ծով էր դարձել։ | ||
+ | |||
+ | {{տող|46}}«Մի՛ վախենա,— ինձ ասաց տերն իմ արգո,— | ||
+ | Վստահ եղիր, մենք եկել ենք տեղը բուն. | ||
+ | Թող չպակսի, այլ թող աճի ուժը քո։ | ||
+ | |||
+ | {{տող|49}}Ահա արդեն մենք հասել ենք Քավարան. | ||
+ | Ահա նրան շրջապատող դարը թեք. | ||
+ | Ահա մուտքը, որ խրամի էնման։ | ||
+ | |||
+ | {{տող|52}}Լուսադեմին, որ նախորդում էօրվան, | ||
+ | Երբ դու հոգով քնել էիր խորապես | ||
+ | Այն ծաղկազարդ հովիտի մեջ հոտևան, | ||
+ | |||
+ | {{տող|55}}Մի կին եկավ ևասաց. «Ես Լուչիան եմ. | ||
+ | Այս քնածին թողեք տանեմ ես ինձ հետ. | ||
+ | Այսպես պիտի նրա ճամփան հեշտացնեմ»։ | ||
+ | |||
+ | {{տող|58}}Նա քեզ վերցրեց հոգիներից փառակից. | ||
+ | Եվ երբ արդեն բացվեց լույսը տվնջյան, | ||
+ | Քեզ փոխադրեց, ես էլ եկա ետևից։ | ||
+ | |||
+ | {{տող|61}}Քեզ բերեց աստ ևաչքերով իր չքնաղ | ||
+ | Ինձ ցույց տվեց Քավարանի մուտքը բաց. | ||
+ | Հուսկ չքացավ երազիդ հետ անհապաղ»։ | ||
+ | |||
+ | {{տող|64}}Ինչպես նա, ով նախ լինում էվարանոտ, | ||
+ | Բայց իր ահը վստահության էփոխում, | ||
+ | Երբ լինում էիրողությանը ծանոթ, | ||
+ | |||
+ | {{տող|67}}Այսպես եղա, ինձ պահելով անայլայլ. | ||
+ | Առաջնորդըս այնժամ ելավ դարն իվեր, | ||
+ | Ես էլ նրան հետևեցի քայլ առ քայլ: | ||
+ | |||
+ | {{տող|70}}Այժմ, ընթերցո՛ղ, բարձրացնում եմ նյութս համեստ. | ||
+ | Հետևաբար մի՛ զարմանար, եթե արդ | ||
+ | Իմ նոր նյութին ես ընձեռեմ նոր արվեստ։ | ||
+ | |||
+ | {{տող|73}}Մենք մոտեցանք, ևայնտեղ, ուր նախապես | ||
+ | Ինձ խրամ էր երևացել շատ հեռվից, | ||
+ | Ինչպես ճեղք, որ պատն անում էերկու կես, | ||
+ | |||
+ | {{տող|76}}Տեսա մի դուռ ևտակն երեք բազրոտներ, | ||
+ | Մեկը մյուսից այլազանվող գույներով, | ||
+ | Եվ մի պահնորդ, որ ոչինչ չէր խոսում դեռ։ | ||
+ | |||
+ | {{տող|79}}Երբ նայեցի քիչ ավելի մոտիկից, | ||
+ | Տեսա նրան նստած վերին բազրոտին, | ||
+ | Դեմքն այնպես վառ, որ շլացա դրանից։ | ||
+ | |||
+ | {{տող|82}}Ձեռքին ուներ մերկացըրած մի սուսեր, | ||
+ | Որ այնպես էր ցոլարձակում դեպի մեզ, | ||
+ | Որ աչքերըս նրան ուղղելս իզուր էր։ | ||
+ | |||
+ | {{տող|85}}«Ի՞նչ եք ուզում, դուք այդտեղից ասացեք,— | ||
+ | Դիմեց նա մեզ։— Ո՞վէբերել ձեզ այստեղ. | ||
+ | Նայեցեք որ այստեղ գալուց չտուժեք»։ | ||
+ | |||
+ | {{տող|88}}«Երկնի մի կին այս բաներին իրազեկ,— | ||
+ | Պատասխանեց իմ առաջնորդը նրան,— | ||
+ | Նոր մեզ ասաց. «Դուռն այնտեղ է, գնացե՛ք»։ | ||
+ | |||
+ | {{տող|91}}«Եվ նա էլ թող աջակցի ձեր քայլերին, | ||
+ | Շարունակեց բարապանը բարեկիրթ,— | ||
+ | Արդ մոտեցեք մեր սանդուղքի մատներին»։ | ||
+ | |||
+ | {{տող|94}}Մենք մոտեցանք, աստիճանը առաջին | ||
+ | Ճերմակ, ողորկ մարմարից էր մաքրափայլ, | ||
+ | Ուր իմ դեմքը հայելացավ անդստին։ | ||
+ | |||
+ | {{տող|97}}Երկրորդը, որ ուներ մթին ու գորշ գույն, | ||
+ | Կոշկոռոտուն ու հրախանձ քարից էր, | ||
+ | Ճաքած լայնքով ու երկայնքով իր ողջույն։ | ||
+ | |||
+ | {{տող|100}}Իսկ երրորդը, որ վերևում էր ընկած, | ||
+ | Պորփյուրից էր, սակայն այնպես վառ կարմիր, | ||
+ | Ինչպես արյունն երակներից նոր ժայթքած։ | ||
+ | |||
+ | {{տող|103}}Իր ոտները սրա վրա էր դրած | ||
+ | Բարապանը՝ նստած դռան լայն շեմին, | ||
+ | Որ կարծես թե ադամանդից էր կռած։ | ||
+ | |||
+ | {{տող|106}}Առաջնորդըս, իմ ցանկությամբ անձկակեզ, | ||
+ | Այդ սալերով ինձ բարձրացրեց, ասելով. | ||
+ | «Հեզիկ հայցիր, որ բաց անի դուռը քեզ»։ | ||
+ | |||
+ | {{տող|109}}Ես, երկյուղած, սուրբ ոտներին նետվեցի. | ||
+ | Խնդրեցի, որ դուռը բանա գթությամբ, | ||
+ | Բայց նախ երեք անգամ կուրծքըս ծեծեցի։ | ||
+ | |||
+ | {{տող|112}}Նա իմ ճակտին յոթը Մ֊եր գծագրեց | ||
+ | Սուրի ծայրով ևասաց. «Երբ ներս մտնես, | ||
+ | Դու կջանաս քո այդ վերքերը մաքրել»։ | ||
+ | |||
+ | {{տող|115}}Նրա հագած հանդերձն ուներ մոխրալի | ||
+ | Չոր հողի գույն, ևհանդերձի ներքևից | ||
+ | Նա դուրս հանեց երկու տեսակ բանալի — | ||
+ | |||
+ | {{տող|118}}Մեկը ոսկե, իսկ մյուսը արծաթե։ | ||
+ | Եվ այդ երկու բանալիքով նա բացավ | ||
+ | Դուռը այնպես, որ գոհ եղա իսրտե։ | ||
+ | |||
+ | {{տող|121}}«Երբ մեկը այս բանալիքից խաթարվի | ||
+ | Եվ փականքում չպտտվի այնքան լավ,— | ||
+ | Ասաց նա մեզ,— այս դուռը չի բաց արվի։ | ||
+ | |||
+ | {{տող|124}}Մեկն ավելի թանկարժեք էու հարգի. | ||
+ | Սակայն մյուսն էլ խելք ու փորձ էպահանջում, | ||
+ | Քանզի նա էքանգդում հանգույցը մեղքի։ | ||
+ | |||
+ | {{տող|127}}Ինձ Պետրոսը դրանք հանձնեց, ասելով, | ||
+ | Որ չմերժեմ դուռը բառնալ միշտ նրանց, | ||
+ | Որոնք այստեղ կգան անկեղծ զղջումով»։ | ||
+ | |||
+ | {{տող|130}}Հուսկ հրելով փեղկերը սուրբ դարպասի, | ||
+ | Ասաց. «Մտեք, բայց ձեզ հայտնեմ նախապես, | ||
+ | Որ ով շուռ գա ու ետ նայի՝ կարտաքսվի»։ | ||
+ | |||
+ | {{տող|133}}Եվ ահա երբ նվիրական այն դռան | ||
+ | Հաստատակուռ ևհնչական մետաղե | ||
+ | Փեղկերն իրենց ծղխնիների վրա դարձան, | ||
+ | |||
+ | {{տող|136}}Տարպեան ժայռը ոչ այնպես սուր ճռնչաց, | ||
+ | Երբ Մետելլոն նրա մուտքից հեռացվեց, | ||
+ | Որով պարպվեց գանձը այնտեղ պահպանված։ | ||
+ | |||
+ | {{տող|139}}Երբ ներս մտա, լսեցի ձայնը թնդուն | ||
+ | «Զքեզ Աստուած գովաբանեմք» օրհներգի, | ||
+ | Որ երգվում էր ավաչներով թրթռուն։ | ||
+ | |||
+ | {{տող|142}}Իմ լսածը շատ նման էր այն երգին, | ||
+ | Որ երգվում էձայնով կերկեր ու դողդոջ, | ||
+ | Ուղեկցությամբ երգեհոնի նվագին, | ||
+ | |||
+ | {{տող|145}}Ուր բառերը մերթ լսվում են ևմերթ ոչ։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | === Երգ տասներորդ === | ||
+ | |||
+ | <poem style='margin:0ex 5ex'> | ||
+ | {{տող|1}}Երբ ներս մտանք շեմից դռան փրկության, | ||
+ | Որ սակավ էբացվում սիրուց ախտավոր, | ||
+ | Որ պատճառ էդառնում մարդկանց կորստյան, | ||
+ | |||
+ | {{տող|4}}Նա շխկոցով նորից փակվեց մեր ետև, | ||
+ | Եվ եթե ես ետ դառնայի նայելու, | ||
+ | Ի՞նչ չքմեղանք կունենայի արդարև։ | ||
+ | |||
+ | {{տող|7}}Մենք բարձրացանք ժայռամիջյան մի անցքով, | ||
+ | Որի բարձըր պատերն երկու կողմերում | ||
+ | Ասես ծփում էին ամբողջ երկայնքով։ | ||
+ | |||
+ | {{տող|10}}«Այստեղ պետք էլինենք ճկուն ու ճապուկ,— | ||
+ | Ասաց տերըս,— որպեսզի մենք մոտենանք | ||
+ | Մերթ այս որմին, մերթ այն որմին խուսափուկ»։ | ||
+ | |||
+ | {{տող|13}}Եվ դա այնքան մեր քայլերը համրացրեց, | ||
+ | Որ մենք դեռ այն արահետից դուրս չեկած՝ | ||
+ | Լուսնի մահիկն իր տեղն հասավ ու հանգչեց։ | ||
+ | |||
+ | {{տող|16}}Երբ մենք ազատ բացաստանը դուրս եկանք, | ||
+ | Անդ, ուր լեռը դեպի ետև էքաշվում, | ||
+ | Ես արդեն իսկ զգում էի հույժ խոնջանք. | ||
+ | |||
+ | {{տող|19}}Եվ երկուսս էլ, չիմանալով մեր ճամփան, | ||
+ | Կանգ առանք մի բոլորաձև հարթակում, | ||
+ | Որ անկուռ էր լեռնագոտու պես խոպան։ | ||
+ | |||
+ | {{տող|22}}Այդ բոլորակն իր եզերքից արտաքին | ||
+ | Մինչև ոտքը դարավանդի բարձրաբերձ՝ | ||
+ | Հավասար էր երեք մարմնի մարդկային. | ||
+ | |||
+ | {{տող|25}}Եվ իմ աչքը որքան հասնել կարող էր | ||
+ | Թե դեպի ձախ, թե դեպի աջ ուղղությամբ, | ||
+ | Բոլորակն այս ամենուր նույն լայնքն ուներ։ | ||
+ | |||
+ | {{տող|28}}Անդ դեռ մի քայլ առաջ չէինք գնացել, | ||
+ | Երբ դիտեցի, որ եզրապատը լեռան, | ||
+ | Որ, ուղղաձիգ, կարելի չէր մագլցել, | ||
+ | |||
+ | {{տող|31}}Մաքրամաքուր ու պաղպաջուն կճից էր, | ||
+ | Լի այնպիսի քանդակներով, որոնց մոտ | ||
+ | Պոլիկլետ չէ, բնությունն իսկ կզիջեր։ | ||
+ | |||
+ | {{տող|34}}Հրեշտակը, որ երկիր իջավ ու բերավ | ||
+ | Երկար դարեր հայցված պատգամն հաշտության, | ||
+ | Որ մարդկության համար երկինքը բացավ, | ||
+ | |||
+ | {{տող|37}}Երևում էր այստեղ այնքան համոզկեր, | ||
+ | Այնքան ճշգրիտ ու կենդանի քանդակված, | ||
+ | Որ կարծս թե լիներ խոսուն մի պատկեր։ | ||
+ | |||
+ | {{տող|40}}Կերդվեի, որ նա ասում էր «Ողջոյն քեզ», | ||
+ | Դիմելով այն կույսին օրհնյալ ու խոնարհ, | ||
+ | Որ բաց արեց դուռը սիրո երկնակեզ։ | ||
+ | |||
+ | {{տող|43}}Իսկ վերջինըս քանդակի մեջ ասում էր՝ | ||
+ | «Աւասիկ կամ աղախին Տեառն» այնքան պարզ, | ||
+ | Որքան մոմում դրոշմված մի պատկեր։ | ||
+ | |||
+ | {{տող|46}}«Քո հայացքը լոկ մի տեղի մի՛ ուղղիր»,— | ||
+ | Ասաց բարի վարպետըս, որ կանգնած էր | ||
+ | Իմ այն կողմին, ուր մարդ ունի սիրտը իր։ | ||
+ | |||
+ | {{տող|49}}Հայացքս այնժամ ես շեղեցի, ևայն կողմ, | ||
+ | Ուր կանգնած էր առաջնորդըս, ես տեսա | ||
+ | Կույս Մարիամի ետև ուրիշ մի դրոշմ, | ||
+ | |||
+ | {{տող|52}}Որ կուճի մեջ դրվագված էր հայտնապես. | ||
+ | Եվ Վիրգիլին շրջանցելով մոտեցա, | ||
+ | Որպեսզի այն ավելի լավ տեսնեմ ես։ | ||
+ | |||
+ | {{տող|55}}Այդ քանդակը պատկերում էր ճշտորեն | ||
+ | Սուրբ տապանը քաշող սայլը եզներով, | ||
+ | Որ դեռ վախ էազդում մարդուն անօրեն։ | ||
+ | |||
+ | {{տող|58}}Սայլի մոտ մի երգչախումբ էր երևում, | ||
+ | Որի մասին աչքս ասում էր՝ «Երգում են», | ||
+ | Իսկ ականջըս ասում էր՝ «Ոչ, չեն երգում»։ | ||
+ | |||
+ | {{տող|61}}Նմանապես խունկի ծուխի մասին այն, | ||
+ | Որ իսկությամբ ներկայացված էր այնտեղ, | ||
+ | Քիթս ու աչքերս իրար չէին համաձայն։ | ||
+ | |||
+ | {{տող|64}}Սուրբ տապանի աոջևից էր ընթանում | ||
+ | Սաղմոսերգուն, կաքավելով կայթ իկայթ, | ||
+ | Որ արքային ամենևին չէր սազում։ | ||
+ | |||
+ | {{տող|67}}Ճիշտ դիմացը ապարանքի մի խոշոր | ||
+ | Պատուհանից Մեղքողն ապշած նայում էր, | ||
+ | Ինչպես մի կին ջղագրգիռ ու խոժոռ։ | ||
+ | |||
+ | {{տող|70}}Այնուհետև կանգնած տեղըս ես թողի, | ||
+ | Մոտից ուրիշ մի պատմություն տեսնելու, | ||
+ | Որ նշված էր հետսակողմում Մեղքողի։ | ||
+ | |||
+ | {{տող|73}}Անդ նշված էր փառահեղ դեպքն Հռոմյան | ||
+ | Իշխանազնի, որի արարքը ազնիվ | ||
+ | Պատճառ դարձավ Գրիգորի հաղթության. | ||
+ | |||
+ | {{տող|76}}Տրայանոս կայսրի մասին եմ խոսում. | ||
+ | Նրա ձիու սանձի մոտ էր մի այրի, | ||
+ | Որ դառնաղի արտասուքներ էր հոսում։ | ||
+ | |||
+ | {{տող|79}}Շրջապատել էին կայսրին խուռն ու կուռ | ||
+ | Ձիավորներ, որոնց գլխի վերևում | ||
+ | Ծփում էին արծիվները ոսկեհուռ։ | ||
+ | |||
+ | {{տող|82}}Դժբախտ կինը կայսրին ասում էր կարծես. | ||
+ | «Լսիր, տեր իմ, սպանել են իմ որդուն, | ||
+ | Եվ դու պետք էդրա վրեժը լուծես»։ | ||
+ | |||
+ | {{տող|85}}Կայսրը նրան. «Մինչև դարձըս սպասիր»։ | ||
+ | «Իսկ եթե, տեր, դու այլևըս չդառնա՞ս»,— | ||
+ | Հարցրեց այրին անհամբեր ու վշտակիր։ | ||
+ | |||
+ | {{տող|88}}Կայսրը նրան. «Պարտքըս հաջորդըս կանի»։ | ||
+ | Այրին կայսեր. «Դա ի՞նչ օգուտ քեզ համար, | ||
+ | Զանց ես առնում քո անելիքը քանի»։ | ||
+ | |||
+ | {{տող|91}}Կայսրը նրան. «Արդ սփոփվիր, ըստ որում | ||
+ | Պարտքըս պետք էես կատարեմ չմեկնած։ | ||
+ | Արդարությունն ու գութն են ինձ թելադրում»։ | ||
+ | |||
+ | {{տող|94}}Նա, ում համար ոչինչ անհայտ չէ ու նոր, | ||
+ | Հեղինակն էպատկերների այս խոսուն, | ||
+ | Որ մեզ համար անդին են ու անսովոր։ | ||
+ | |||
+ | {{տող|97}}Մինչ ես հրճվում էի իտես այս անգյուտ | ||
+ | Պատկերների՝ խոնարհության օրինակ, | ||
+ | Հեղինակված վարպետությամբ անստգյուտ, | ||
+ | |||
+ | {{տող|100}}Վարպետս հծծեց. «Տե՛սայն կողմից գալիս են | ||
+ | Խուռն հոգիներ, դանդաղընթաց քայլերով. | ||
+ | Նրանք, անշուշտ, ելքի ուղին մեզ կասեն»։ | ||
+ | |||
+ | {{տող|103}}Աչքերըս, որ շոյված էին տեսնելով | ||
+ | Քանդակներն այն նորագյուտ ու հանկուցիչ, | ||
+ | Առաջնորդիս կողմը դարձան շտապով։ | ||
+ | |||
+ | {{տող|106}}Բայց, ընթերցո՛ղ, թող խոհերը քո բարի | ||
+ | Չվրդովվեն եղանակից այն, որով | ||
+ | Հատուցվում էԱստծուն պարտքը մեղքերի։ | ||
+ | |||
+ | {{տող|109}}Նայիր ոչ թե տանջանքների ծանրության, | ||
+ | Այլ արդյունքին. դրանք շատ֊շատ կտևեն | ||
+ | Մինչև օրը դատաստանի վերջնական։ | ||
+ | |||
+ | {{տող|112}}«Վարպե՛տ, հեռվից շարժվողները դեպի մեզ,— | ||
+ | Ասացի ես,— չունեն մարդու կերպարանք. | ||
+ | Չգիտեմ, թե նրանք ինչ են իսկապես»։ | ||
+ | |||
+ | {{տող|115}}Եվ նա. «Ծանըր տեսակն իրենց տանջանքի | ||
+ | Նրանց այնպես կռացրել է, որ մի պահ | ||
+ | Ես էլ ընկա անձկության մեջ վարանքի։ | ||
+ | |||
+ | {{տող|118}}Սակայն նայիր ուշադրությամբ դու նրանց, | ||
+ | Որ գալիս են քարերի տակ ծանրաբեռ. | ||
+ | Տե՛սինչպես են ծեծում կրծքերը յուրյանց»։ | ||
+ | |||
+ | {{տող|121}}Ո՛վմեծամիտ քրիստոնեայքըդ դժխեմ, | ||
+ | Դուք այնքան եք ձեր մտքերով կուրացած, | ||
+ | Որ չեք տեսնում ձեր քայլերը հետադեմ։ | ||
+ | |||
+ | {{տող|124}}Դուք չգիտե՞ք, որ մենք որդեր ենք նսեմ, | ||
+ | Ծնված թիթեռն այն դառնալու թևավոր, | ||
+ | Որ թռչում էդեպի ատյանը վսեմ։ | ||
+ | |||
+ | {{տող|127}}Ինչի՞ցեք դուք գոռոզանում ու փքվում. | ||
+ | Չէ՞ որ դուք դեռ միջատներ եք անկատար, | ||
+ | Ինչպես թրթուր, որ թերի էիր կազմում։ | ||
+ | |||
+ | {{տող|130}}Ինչպես անդրին ձեղունին կամ տանիքին | ||
+ | Ծառայելու համաք իբրև հենամույթ, | ||
+ | Կուրքծքը ճկել՝ ճիգով հասցրել էծնկին, | ||
+ | |||
+ | {{տող|133}}Պատճառելով տեսնողին ցավ իրական, | ||
+ | Թեպետև նա իրական չէ, այլ քանդակ, | ||
+ | Այսպես կքած էին մարդիկ վիսական։ | ||
+ | |||
+ | {{տող|136}}Նքանք կքած էին ավել կամ պակաս, | ||
+ | Ըստ ծանրության իրենց բեռան չարչարող. | ||
+ | Իսկ նա, ով իր բեռն էր կքում հազիվ֊հազ, | ||
+ | |||
+ | {{տող|139}}Հառաչում էր. «Ես այլևըս չեմ կարող»։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | === Երգ տասնմեկերորդ === | ||
+ | |||
+ | <poem style='margin:0ex 5ex'> | ||
+ | {{տող|1}}«Ո՛վհայր մեր, որ երկնքի մեջ ես անեղծ, | ||
+ | Ոչ փակվելու, այլ ավելի զեղելու | ||
+ | Սերըդ հանդեպ էակներիդ նախաստեղծ, | ||
+ | |||
+ | {{տող|4}}Գովյալ լինի քո զորությունն ու անունն | ||
+ | Ամենայնից ևարժանին հատուցվի | ||
+ | Քո սիրույն ևիմաստությանը անհուն։ | ||
+ | |||
+ | {{տող|7}}Պարգևիր մեզ խաղաղությունդ երկնային, | ||
+ | Այլապես մենք այն չենք կարող ձեռք բերել | ||
+ | Համաբոլոր ջանադրությամբ մերային։ | ||
+ | |||
+ | {{տող|10}}Հրեշտակներըդ ինչպես իրենց կամքը հեզ | ||
+ | Զոհում են քեզ, օրհներգելով «Ովսաննայ» | ||
+ | Այսպես մարդիկ թող կամքն իրենց զոհեն քեզ։ | ||
+ | |||
+ | {{տող|13}}Տուր մեզ այսօր հանապազորդ մանանան, | ||
+ | Առանց որի անապատում այս դժպիհ | ||
+ | Մենք չենք կարող մի քայլ առաջ ընթանալ։ | ||
+ | |||
+ | {{տող|16}}Ինչպես բոլոր չարիքները մեր կրած | ||
+ | Ներում ենք մենք, դու ևս ո՛վմարդասեր, | ||
+ | Թողություն տուր չարիքներին մեր գործած։ | ||
+ | |||
+ | {{տող|19}}Մեր կորովը, որ դյուրաբեկ էայնքան, | ||
+ | Մի ենթարկիր հին ոսոխի փորձությանց, | ||
+ | Այլ պահպանիր արարքներից մեղմական։ | ||
+ | |||
+ | {{տող|22}}Թանկագի՛նՏեր, այս վերջին հայցը արդեն, | ||
+ | Մեզ համար չէ, զի պետք չունենք մենք դրան, | ||
+ | Այլ նրանց, որ դեռ աշխարհում ապրում են»։ | ||
+ | |||
+ | {{տող|25}}Իրենց ևմեզ համար այսպես հայցելով, | ||
+ | Նրանք գնում էին կքած բեռան տակ, | ||
+ | Առավել կամ նվազ տագնապ կրելով, | ||
+ | |||
+ | {{տող|28}}Ինչպիսին մարդ մղձավանջումն էկրում. | ||
+ | Եվ տքնությամբ պտտվելով լեռան շուրջ | ||
+ | Աշխարհային մուրն ու մրուրը մաքրում։ | ||
+ | |||
+ | {{տող|31}}Եթե այսպես են մեզ համար հայցում անդ, | ||
+ | Ի՞նչ չեն կարող նրանց համար աստ անել | ||
+ | Նրանք, ովքեր բարեպաշտ են մանավանդ։ | ||
+ | |||
+ | {{տող|34}}Հարկ էնրանց օգնել, որ աղտն այսերկրյա | ||
+ | Շուտ լվանան, որպեսզի ջինջ ու թեթև | ||
+ | Կարողանան ելնել երկինքն աստեղյա։ | ||
+ | |||
+ | {{տող|37}}«Իցիվ թե ձեզ ողորմությունն երկնային | ||
+ | Շուտ թոթափի, որ կարենաք թևածել | ||
+ | Դեպի այնտեղ, ուր ձգտում եք անձկագին։ | ||
+ | |||
+ | {{տող|40}}Ցույց տվեք մեզ աստ կարճ ուղին վերելքի. | ||
+ | Եվ եթե կան վերելակներ մեկից շատ, | ||
+ | Ցույց տվեք այն, որ նվազ էթեքակի. | ||
+ | |||
+ | {{տող|43}}Վասնզի սա, որ ուղեկցում էինձ հար, | ||
+ | Մահկանացու մարմնի բեռան պատճառով | ||
+ | Ակամայից ծանր էքայլում ու դժվար»։ | ||
+ | |||
+ | {{տող|46}}Այն խոսքերը, որոնք եղան պատասխան | ||
+ | Այս խոսքերին առաջնորդիս սիրելի, | ||
+ | Թե ում կողմից էին՝ հայտնի մեզ չեղան. | ||
+ | |||
+ | {{տող|49}}Բայց մեզ ասվեց. «Եկեք մեզ հետ աջ կողմով, | ||
+ | Եվ քիչ անդին դուք կգտնեք մի շավիղ, | ||
+ | Որով ելնել կարելի էևմարմնով։ | ||
+ | |||
+ | {{տող|52}}Եվ եթե ես չլինեի կռացած | ||
+ | Այս բեռան տակ, որ սեգ գլուխս էկքում, | ||
+ | Եվ հարկադրում ինձ պահելու դեմքըս ցած, | ||
+ | |||
+ | {{տող|55}}Կնայեի դրան, որ ողջ էդեռևս, | ||
+ | Տեսնելու՝ թե ես ճանաչո՞ւմ եմ նրան. | ||
+ | Իմ տանջանքով շարժեի գութը, թերևս։ | ||
+ | |||
+ | {{տող|58}}Ես լատին եմ, որդին մի մեծ տոսկանի, | ||
+ | Որ կոչվում էԱլդոբրանդեսկ Գուլյելմո։ | ||
+ | Գուցե գիտեք, որ սա մարդ էր անվանի։ | ||
+ | |||
+ | {{տող|61}}Նախնյացս անունն ու գործերը հանրալուր | ||
+ | Ինձ դարձըրին այն աստիճան մեծամիտ, | ||
+ | Որ մոռնալով, թե ունենք մայր ընդհանուր, | ||
+ | |||
+ | {{տող|64}}Սկսեցի արհամարհել ես մարդկանց, | ||
+ | Որից մեռա, ինչպես գիտեն սենացիք, | ||
+ | Ինչպես գիտե Կամպանյատում ամեն անձ։ | ||
+ | |||
+ | {{տող|67}}Ես Օմբերտն եմ, գոռոզությունն ինձ միայն | ||
+ | Չկործանեց. նա վնաս ու պատուհաս | ||
+ | Բերեց նաև ազգատոհմին իմ համայն։ | ||
+ | |||
+ | {{տող|70}}Ախտիս համար հարկ է, որ բեռն այս տանեմ, | ||
+ | Մինչև Աստծուն գոհացում տամ, զի ինչ, որ | ||
+ | Չարի կյանքում, պետք էայստեղ ես անեմ»։ | ||
+ | |||
+ | {{տող|73}}Ես, լսելիս, հակել էի դեմքըս վար. | ||
+ | Նրանցից մին — ոչ նա, որը խոսում էր — | ||
+ | Գալարվելով իր բեռան տակ ծանրաստվար, | ||
+ | |||
+ | {{տող|76}}Դժվարությամբ աչքերն հառեց իմ վրա. | ||
+ | Նա նայեց ինձ, ճանաչեց ու կանչեց ինձ, | ||
+ | Որ նրանց պես կքել էի համարյա։ | ||
+ | |||
+ | {{տող|79}}Եվ ես. «Կարծեմ քո անունն էՕդերիզ. | ||
+ | Դու պատիվն ես Գուբբիոյի ևարվեստի, | ||
+ | Որ կոչվում էմանրանկար իՓարիզ»։ | ||
+ | |||
+ | {{տող|82}}Եվ նա. «Եղբա՛յր, բոլոնիացի Ֆրանկոն | ||
+ | Ինձնից վառ ու գունագեղ էնկարում. | ||
+ | Արդ նրանն էամեն պատիվ, բրաբիոն։ | ||
+ | |||
+ | {{տող|85}}Ողջությանըս այսպես անկեղծ, այսպես ճիշտ | ||
+ | Չէի խոսի այն մարմաջիս պատճառով | ||
+ | Առաջնության, որին սիրտըս անձկաց միշտ։ | ||
+ | |||
+ | {{տող|88}}Այս վեսության պատիժն այստեղ եմ կրում. | ||
+ | Եվ այստեղ էլ չէի լինի դեռ, եթե | ||
+ | Ժամանակին չզղջայի ես երկրում։ | ||
+ | |||
+ | {{տող|91}}Ո՛վ, ունայն փառք կարողությանց մարդկային. | ||
+ | Քո ծաղկումը ինչքան սակավ կտևեր, | ||
+ | Եթե անկման ժամանակներ չգային։ | ||
+ | |||
+ | {{տող|94}}Չիմաբուեն իրեն մենակ էր կարծում | ||
+ | Նկարչության ասպարեզում, բայց Ջոտտոն | ||
+ | Նրա վրա արդեն ստվեր էգցում։ | ||
+ | |||
+ | {{տող|97}}Այսպես զիջեց մեկ Գուիդոն մյուսին | ||
+ | Փառքը գրչի, ևմի գուցե ծնվել է | ||
+ | Նա, ով պիտի բնաբարձի երկուսին։ | ||
+ | |||
+ | {{տող|100}}Ոչ այլ ինչ էգոռ շռինդը երկնային, | ||
+ | Եթե ոչ հով, որ փոխում էանունն իր, | ||
+ | Երբ փոխվում էուղղությունը կողմնային։ | ||
+ | |||
+ | {{տող|103}}Հազար տարի հետո համբավը կանցնի | ||
+ | Թե նրա, ով կվախճանվի վաղաժամ, | ||
+ | Թե նրա, ով ծեր հասակում կմեռնի։ | ||
+ | |||
+ | {{տող|106}}Հավերժի մոտ դա ավելի կարճ է, քան | ||
+ | Ակնթարթը այն միջոցի մոտ, որում | ||
+ | Իր պտույտն էգործում երկինքն աստղական։ | ||
+ | |||
+ | {{տող|109}}Նա, ով դանդաղ իմ առջևից էքայլում, | ||
+ | Մի ժամանակ թնդացնում էր Տոսկանան, | ||
+ | Իսկ այժմ հազիվ ակնարկվում էՍիենայում, | ||
+ | |||
+ | {{տող|112}}Որի տերն էր, երբ ջախջախվեց Ֆլորենտիան, | ||
+ | Որ հպարտ ու հզորեղ էր այն ատեն, | ||
+ | Ինչպես հիմա նկուն էու անպիտան։ | ||
+ | |||
+ | {{տող|115}}Վաղանցիկ էհամբավն ինչպես խոտի գույն, | ||
+ | Եվ այն ուժը, որ ուռճացնում էնրան, | ||
+ | Նա էլ նրան դարձնում էգոս ու տմույն։ | ||
+ | |||
+ | {{տող|118}}Եվ ես նրան. «Քո խոսքերը անձանձիր | ||
+ | Խոնարհություն ներարկեցին իմ սրտում. | ||
+ | Բայց ո՞վէնա, որի մասին հիշեցիր»։ | ||
+ | |||
+ | {{տող|121}}Պատասխանեց. «ԷՍալվանի Պրովենցան. | ||
+ | Նա այստեղ է, որովհետև հավակնեց | ||
+ | Միահեծան կառավարել Սիենան։ | ||
+ | |||
+ | {{տող|124}}Մեռած օրից կքած քայլում էայսպես. | ||
+ | Ահա այսպես հատուցում էպարտքը նա, | ||
+ | Ով իր կյանքում եղավ անչափ ժիտ ու վես»։ | ||
+ | |||
+ | {{տող|127}}Եվ ես նրան. «Եթե հոգի մի բասիր | ||
+ | Չի զղջացել մինչ հետին պահը կյանքի, | ||
+ | Եվ պետք էանդ՝ լեռան ներքև սպասի — | ||
+ | |||
+ | {{տող|130}}Եթե նրան չօգնի աղոթքն օրհնընկալ — | ||
+ | Այնքան ատեն, որքան ապրեց աշխարհում, | ||
+ | Ինչպե՞սսրան թույլատրվեց այստեղ գալ»։ | ||
+ | |||
+ | {{տող|133}}«Երբ նա փառքի գագաթին էր գտնվում,— | ||
+ | Պատասխանեց Օդերիզին,— ինքնակամ | ||
+ | Գնաց մուրալ Սիենայի Կամպոյում. | ||
+ | |||
+ | {{տող|136}}Եվ բառնալու համար տագնապն ընկերոջ, | ||
+ | Որ կրում էր զնդանի մեջ Կառլոսի, | ||
+ | Նա դողդողաց նյարդերովը իր ամբողջ։ | ||
+ | |||
+ | {{տող|139}}Ես գիտեմ, որ իմ այս խոսքը մութ էքեզ. | ||
+ | Բայց ոչ շատ անց քաղաքացիքդ անարդար | ||
+ | Այնպես կանեն, որ դու դա հեշտ կմեկնես։ | ||
+ | |||
+ | {{տող|142}}Այս արարքով նա չմնաց անդ երկար»։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | === Երգ տասներկուերորդ === | ||
+ | |||
+ | <poem style='margin:0ex 5ex'> | ||
+ | {{տող|1}}Նման կքած երկու եզան լծակից | ||
+ | Ես գնացի այն հոգու հետ բեռնավոր, | ||
+ | Որքան թողեց իմ վարպետը սրտակից. | ||
+ | |||
+ | {{տող|4}}Բայց երբ ասաց՝ «Բաց թող նրան ևանցիր. | ||
+ | Աստ հարկ է, որ ամեն մեկը սեփական | ||
+ | Առագաստով, թիով վարի նավակն իր», | ||
+ | |||
+ | {{տող|7}}Ես իրանըս բոլորովին շտկեցի, | ||
+ | Ընթանալու համար ձևով բնական, | ||
+ | Թեև հոգով հեզ ու նկուն մնացի։ | ||
+ | |||
+ | {{տող|10}}Քայլում էի, հետևելով անդեդև | ||
+ | Իմ վարպետի արագընթաց քայլերին, | ||
+ | Եվ երկուսով քայլում էինք մենք թեթև. | ||
+ | |||
+ | {{տող|13}}Նա ինձ ասաց. «Նայիր ներքև, ոտքիդ տակ, | ||
+ | Լավ էոր դու սալահատակը դիտես, | ||
+ | Որ հեշտանա ճանապարհըդ դժնդակ»։ | ||
+ | |||
+ | {{տող|16}}Ինչպես իհուշ հանգուցելոց բախտավոր, | ||
+ | Նրանց շիրմին դրվագվում են պատկերներ, | ||
+ | Որ նշում են նրանց կյանքը անցավոր, | ||
+ | |||
+ | {{տող|19}}Եվ որ հաճախ արցունքներով են օծվում, | ||
+ | Դառն ու տխուր հիշատակաց զարթնումից, | ||
+ | Որից միայն զգայուններն են հուզվում, | ||
+ | |||
+ | {{տող|22}}Այսպես տեսա պատկերներով զարդարված, | ||
+ | Բայց հորինված չնաշխարհիկ արվեստով, | ||
+ | Ամբողջ ուղին դարափից դուրս կարկառված։ | ||
+ | |||
+ | {{տող|25}}Տեսնում էի Արուսյակին փառահեղ, | ||
+ | Որ երկնքից շանթի նման սրընթաց | ||
+ | Գահավիժեց դեպի անդունդը ահեղ։ | ||
+ | |||
+ | {{տող|28}}Տեսնում էի Բրիարեյին մեծաստվար, | ||
+ | Որ երկնային սուր սլաքով հարվածված՝ | ||
+ | Թավալված էր գետնին մարմնով ծանր ու սառ։ | ||
+ | |||
+ | {{տող|31}}Տեսնում էի Տիմբրին, Մարսին, Պալլասին, | ||
+ | Որոնք զինված ու հոր շուրջը հավաքված՝ | ||
+ | Նայում էին Հսկաների մասունքին։ | ||
+ | |||
+ | {{տող|34}}Տեսնում էի ևՆեմբրոթին իկսկիծ, | ||
+ | Որ նայում էր, մեծ կառույցի տակ նստած, | ||
+ | Սենաարի գոռոզներին գործակից։ | ||
+ | |||
+ | {{տող|37}}Ո՛վՆիոբե, ինչքան տխուր հայացքով | ||
+ | Նայում էիր դու՝ պատկերված նույն տեղում, | ||
+ | Քո յոթ ևյոթ անշնչացած որդվոց քով։ | ||
+ | |||
+ | {{տող|40}}Ո՛վՍավուղ, դու սրիդ վրա կեռաձև | ||
+ | Ինչպես ընկել էիր սարում Գեղբուե, | ||
+ | Ուր այլևըս ոչ շաղ իջավ, ոչ անձրև։ | ||
+ | |||
+ | {{տող|43}}Ո՛վԱրաքնե, տեսնում էի, թե ինչպես | ||
+ | Դարձել էիր կիսով չափ սարդ ոստայնում, | ||
+ | Որի հյուսվածքն աղետաբեր եղավ քեզ։ | ||
+ | |||
+ | {{տող|46}}Ո՛վՌոբովամ, այստեղ արդեն քո դեմքով | ||
+ | Չես սպառնում, այլ դու ինքըդ սարսափած | ||
+ | Խուճապահար խույս ես տալիս քո կառքով։ | ||
+ | |||
+ | {{տող|49}}Ցույց էր տալիս դեռ հատակը սալարկված, | ||
+ | Թե Ալկմեոն մորն ինչպես թանկ նստեցրեց | ||
+ | Չարաբաստիկ զարդը՝ նրան ընծայված։ | ||
+ | |||
+ | {{տող|52}}Ցույց էր տալիս, թե որդիները ինչպես | ||
+ | Սպանեցին Սենեքերիմ արքային, | ||
+ | Երբ մեհյանում նա աղոթում էր կարծես։ | ||
+ | |||
+ | {{տող|55}}Ցույց էր տալիս, թե Տամիրիսը ինչպես | ||
+ | Նախճիր գործեց, ապա ասաց Կյուրոսին. | ||
+ | «Արյան էիր ծարավ, խմիր լիապես»։ | ||
+ | |||
+ | {{տող|58}}Ցույց էր տալիս, թե ինչպես զորքն ասորոց | ||
+ | Փախուստ տվեց, երբ Հողոփեոնն սպանվեց, | ||
+ | Թողնելով իր անդամները բազմախոց։ | ||
+ | |||
+ | {{տող|61}}Տեսնում էի Տրոյան եղած քարուքանդ. | ||
+ | Ով Իլիոն, ինչպես պատկերդ հայտնապես | ||
+ | Ցույց էր տալիս վիճակդ անկյալ ու վկանդ։ | ||
+ | |||
+ | {{տող|64}}Արդ որպիսի վարպետի դուր կամ վրձին | ||
+ | Կենդանացրեց աստ այնպիսի պատկերներ, | ||
+ | Որ կզմայլվեր նույնիսկ հանճարը նրբին։ | ||
+ | |||
+ | {{տող|67}}Ասես ողջը ողջ էր, մեռածը՝ մեռած, | ||
+ | Ոչ ոք ինձնից լավագույն բան չտեսավ | ||
+ | Քան այն, ինչ ես տեսա այստեղ պատկերված։ | ||
+ | |||
+ | {{տող|70}}Արդ սոնքացեք ձեր ընթացքով սիգաճեմ, | ||
+ | Եվայի զարմ, ևմի թեքվեք տեսնելու, | ||
+ | Թե ուր էձեզ տանում հակումը դժխեմ։ | ||
+ | |||
+ | {{տող|73}}Մենք լեռան շուրջ քայլել էինք ավելի | ||
+ | Եվ գործադրել ավելի շատ ժամանակ, | ||
+ | Քան խորասույզ մտքիս եղավ զգալի, | ||
+ | |||
+ | {{տող|76}}Երբ վարպետըս, որ ռահվիրաս էր սթափ, | ||
+ | Հանկարծ ասաց. «Գլուխըդ վեր բարձրացրու. | ||
+ | Ժամանակն էընթանալու հապշտապ։ | ||
+ | |||
+ | {{տող|79}}Տես մի հրեշտակ արդեն մեզ էմոտենում. | ||
+ | Տես վեցերորդ սպասուհին արևի | ||
+ | Ավարտել էպաշտոնն ու ետ էդառնում։ | ||
+ | |||
+ | {{տող|82}}Այժմ ընդունիր մի երևույթ հարգալից, | ||
+ | Որպեսզի նա հոժարի վեր ճամփել մեզ. | ||
+ | Մտածիր, որ այսօրն ետ չի գա նորից»։ | ||
+ | |||
+ | {{տող|85}}Ես ժամանակ չվատնելու իր ազդին | ||
+ | Սովոր էի, այնպես որ այս հարցի շուրջ | ||
+ | Իր խոսքը չէր կարող մնալ ինձ մթին։ | ||
+ | |||
+ | {{տող|88}}Մեզ մոտեցավ չքնաղ էակն երկնային, | ||
+ | Ճերմակ հագած ևդեմքն այնպես վառվռուն, | ||
+ | Որ շողում էր աստղի նման այգային։ | ||
+ | |||
+ | {{տող|91}}Բազուկներն ու թևերը նա բաց արավ. | ||
+ | Ասաց. Եկեք, աստիճանները մոտ են, | ||
+ | Այսուհետև բարձրանալու եք դյուրավ։ | ||
+ | |||
+ | {{տող|94}}Շատ քչերն են պատասխանում այս կոչին. | ||
+ | Ով ցեղ մարդկան՝ ծնված վերև թռչելու, | ||
+ | Ինչո՞ւես դու գայթում հովից իսկ չնչին»։ | ||
+ | |||
+ | {{տող|97}}Մեզ տարավ անդ, ուր լեռն ուներ կտրվածք. | ||
+ | Անդ թևերով նա հարվածեց իմ ճակտին | ||
+ | Եվ ինձ մաղթեց բարեհաջող մի գնացք։ | ||
+ | |||
+ | {{տող|100}}Ինչպես եթե ելնենք բլրան բարձունքին, | ||
+ | Ուր տաճարը Ռուբակոնտի կամուրջից | ||
+ | Իշխում էլավ կառավարված քաղաքին, | ||
+ | |||
+ | {{տող|103}}Դյուրացած ենք գտնում ուղին վերելքի | ||
+ | Մի սանդուղքով, որ պատրաստվեց այն ատեն, | ||
+ | Երբ դեռ զեղծում չկար հաշվի, կշեռքի, | ||
+ | |||
+ | {{տող|106}}Այսպես այստեղ վերելակը զառիթափ | ||
+ | Հեշտացած էր մի սանդուղքի շնորհիվ. | ||
+ | Բայց այդ անցքը նեղ ու անձուկ էր անչափ։ | ||
+ | |||
+ | {{տող|109}}Մինչ սկսանք ելնել անցքով մատչելի, | ||
+ | «Օ՜, երանի,— երգվեց,— հոգւով աղքատաց» | ||
+ | Այնպես անուշ, որ ասել չէր կարելի։ | ||
+ | |||
+ | {{տող|112}}Ա՛հ, որքա՛նեն անցուղիները տարբեր | ||
+ | Դժոխքում ևՔավարանում. այստեղ քեզ | ||
+ | Ուղեկցում են երգեր, այնտեղ սուր ողբեր։ | ||
+ | |||
+ | {{տող|115}}Երբ մենք արդեն ելնում էինք սանդուղքով, | ||
+ | Ես ավելի թեթև էի ինձ զգում, | ||
+ | Քան երբ քայլում էի ցածի հարթակով։ | ||
+ | |||
+ | {{տող|118}}Եվ ես. «Վարպե՛տ, ասա, ի՞նչ բեռ, ծանրություն | ||
+ | Ընկավ ինձնից, այնպես որ ես գնալիս | ||
+ | Համարյա թե է՛լչեմ զգում հոգնություն։ | ||
+ | |||
+ | {{տող|121}}Պատասխանեց. «Մ֊երը, որ տակավին | ||
+ | Աղոտ կերպով մնացել են ճակատիդ, | ||
+ | Երբ վերանան այն մեկի պես լիովին, | ||
+ | |||
+ | {{տող|124}}Ոտներդ այնպես պիտի կամքիդ ենթարկվեն, | ||
+ | Որ ոչ միայն պիտի չզգան հոգնություն, | ||
+ | Այլ աշխույժով պիտի վերև երագեն»։ | ||
+ | |||
+ | {{տող|127}}Եվ, ինչպես նա, ով վրան իր մազերի | ||
+ | Ինչ որ բան էկրում առանց գիտնալու, | ||
+ | Ու տեսնելով հայացքները մյուսների, | ||
+ | |||
+ | {{տող|130}}Այդ ստուգում ու ճշտում էմատներով, | ||
+ | Ե՛վփնտրում է, և՛ գտնում է, իր ձեռամբ | ||
+ | Անելով այն, ինչ չի կարող աչքերով,— | ||
+ | |||
+ | {{տող|133}}Այսպես ևես, մատներըս լայն բաց արած, | ||
+ | Ընդամենը վեց տառ գտա ճակտիս սեղմ, | ||
+ | Ուր բարապանն իր սրով էր նշագրած. | ||
+ | |||
+ | {{տող|136}}Դիտելով այդ՝ առաջնորդըս ժպտաց մեղմ։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | === Երգ տասներեքերորդ === | ||
+ | |||
+ | <poem style='margin:0ex 5ex'> | ||
+ | {{տող|1}}Հասել էինք արդեն ծայրը սանդուղի, | ||
+ | Ուր հատվում էերկրորդ անգամ լեռը ձիգ, | ||
+ | Որ մաքրում էմեղքի հետքերն ելնողի. | ||
+ | |||
+ | {{տող|4}}Առաջինի նման մի այլ բոլորակ | ||
+ | Լեռան կողը շրջապատում էայստեղ, | ||
+ | Բայց թեքվածքն իր նվազ լայն էևարձակ։ | ||
+ | |||
+ | {{տող|7}}Այստեղ չկար ոչ մի պատկեր կամ քանդակ. | ||
+ | Իսկ զառիթափն ու ճանապարհն հարթ ու մերկ | ||
+ | Գորշ, մղտագույն քարից էին բովանդակ։ | ||
+ | |||
+ | {{տող|10}}«Եթե ճամփան հարցընելու համար մենք | ||
+ | Աստ սպասենք,— խոսքը ուղղեց վարպետս ինձ,— | ||
+ | Շատ կուշանանք, ընտրությունը շուտ անենք»։ | ||
+ | |||
+ | {{տող|13}}Ապա նայեց դեպի արևն հոգեհաճ, | ||
+ | Եվ աջ ոտքը դարձրած առանցք հատակին՝ | ||
+ | Իր ձախ ոտքը պտտացրեց դեպի աջ։ | ||
+ | |||
+ | {{տող|16}}«Օ՛ քաղցըր լույս, քեզ վստահած եմ մտնում | ||
+ | Այս նոր ճամփան,— ասում էր նա։— Վարիր մեզ, | ||
+ | Ինչպես հարկ էվարել այս նոր ոլորտում։ | ||
+ | |||
+ | {{տող|19}}Դու ես երկրի լուսատուն ու ջերմատուն. | ||
+ | Եվ եթե մենք այլ ռահվիրա չունենանք, | ||
+ | Քո շողերը մեզ պետք էտան ուղղություն»։ | ||
+ | |||
+ | {{տող|22}}Որքան երկրում մարդ հաշվում էմեկ մղոն, | ||
+ | Այնքան առաջ էինք շարժվել մենք արդեն | ||
+ | Այն եռանդով, որ մեզ տալիս էր մղոն, | ||
+ | |||
+ | {{տող|25}}Երբ օդի մեջ թռչող ձայներ լսեցինք | ||
+ | Աներևույթ ոգիներից արձակված, | ||
+ | Որ կոչ էին անում սիրո գեղեցիկ։ | ||
+ | |||
+ | {{տող|28}}Ձայնն առաջին, որ մոտեցավ թռչելով, | ||
+ | Բարձրաբարբառ գոչեց՝ «գինի ոչ ունին», | ||
+ | Ու մեր ետև անցավ նույնը կրկնելով։ | ||
+ | |||
+ | {{տող|31}}Եվ չէր մարել դեռ այն ձայնը օդաչու, | ||
+ | Մի ուրիշը «Ես եմ Օրեստը» գոչեց, | ||
+ | Ու հեռացավ դարձյալ առանց կանգնելու։ | ||
+ | |||
+ | {{տող|34}}«Ի՞նչ ձայներ են սրանք, հա՛յր իմ»,— հարցրի ես, | ||
+ | Երբ նույն պահին մի ուրիշ ձայն բարբառեց. | ||
+ | «Սիրեցեք դուք ձեր թշնամուն հեզապես»։ | ||
+ | |||
+ | {{տող|37}}Վարպետս ասաց. «Այս ոլորտում ծանրալուծ | ||
+ | Մտրակվում է, քավվում մեղքը նախանձի, | ||
+ | Եվ մտրակի թելերն հյուսված են սիրուց։ | ||
+ | |||
+ | {{տող|40}}Սանձը պետք էլինի ներհակ բնության. | ||
+ | Ես կարծում եմ դու ինքդ էլ այդ կիմանաս, | ||
+ | Երբոր հասնես տեղը մեղքի թողության։ | ||
+ | |||
+ | {{տող|43}}Բայց հայացքըդ հառիր օդով մեղմագին | ||
+ | Եվ մեր դիմաց դու կտեսնես հոգիներ, | ||
+ | Նստած ընդհուպ քարաժայռի երկայնքին»։ | ||
+ | |||
+ | {{տող|46}}Այն ժամանակ ես աչքերըս լայն բացած, | ||
+ | Նայեցի ևտեսա մի խումբ ստվերներ, | ||
+ | Խարազնագույն վերարկուներ զգեցած։ | ||
+ | |||
+ | {{տող|49}}Եվ երբ մի քիչ առաջացանք համրաբար, | ||
+ | Ես լսեցի՝ «Մարիամ, Պետրոս, Միքայել | ||
+ | Եվ այլ սրբեր, աղոթեցեք մեզ համար»։ | ||
+ | |||
+ | {{տող|52}}Չեմ կարծում, որ լինի երկրի մեջ մի մարդ | ||
+ | Այնքան անգութ, որ չհուզվի այն տխուր | ||
+ | Տեսարանի առջև, որ ես տեսա արդ։ | ||
+ | |||
+ | {{տող|55}}Երբ բավական ես մոտեցա այն հոգվոց | ||
+ | Եվ պարզ տեսա նրանց տեսքը ողբալի, | ||
+ | Արտասվեցի, սիրտըս հուզված իխորոց։ | ||
+ | |||
+ | {{տող|58}}Նրանք կոպիտ քուրձով էին ծածկըված. | ||
+ | Մեկը մյուսի ուսի վրա էր հենվել, | ||
+ | Եվ բոլորն էլ ժայռին էին կռթընած։ | ||
+ | |||
+ | {{տող|61}}Այսպես կույրերն աղքատ՝ տոնի օրերին | ||
+ | Հավաքվում են ժամի առջև մուրալու, | ||
+ | Գլուխներն իրենց հենելով մեկը մյուսին, | ||
+ | |||
+ | {{տող|64}}Որ անցորդի գութը շարժեն ավելի, | ||
+ | Ոչ լոկ իրենց ողորմաձայն խոսքերով, | ||
+ | Այլև տեսքով, որ նվազ չէ խղճալի։ | ||
+ | |||
+ | {{տող|67}}Ինչպես կույրին լույսն արևի չի օգնի, | ||
+ | Այսպես այստեղ ստվերներին հավաքված | ||
+ | Չի շնորհվի առատաբաշխ լույսն երկնի։ | ||
+ | |||
+ | {{տող|70}}Կարված էին նրանց կոպերը բոլոր | ||
+ | Երկաթ թելով, ինչպես վայրի բազեին | ||
+ | Նույնն էարվում, երբ նա նայում էխոլոր։ | ||
+ | |||
+ | {{տող|73}}Ինձ թվում է, որ կլիներ վատություն | ||
+ | Տեսնել նրանց ևչխոսել նրանց հետ, | ||
+ | Ուստի դարձա իմ վարպետին իմաստուն։ | ||
+ | |||
+ | {{տող|76}}Տեսնելով որ ես ունեի մտմտուք, | ||
+ | Նա ինձ ասաց, չսպասելով իմ հարցին․ | ||
+ | «Խոսիր, սակայն խոսիր հակիրճ ու կտրուկ»։ | ||
+ | |||
+ | {{տող|79}}Վիրգիլիոսն ինձ ուղեկցում էր այն կողմով | ||
+ | Բոլորակի, ուր կարելի էր ընկնել, | ||
+ | Զի այդ կողմը եզրափակված չէր որմով։ | ||
+ | |||
+ | {{տող|82}}Մյուս կողմս էին ստվերները այնտեղի, | ||
+ | Որոնց ամուր կերպով կարված աչքերից | ||
+ | Կաթում էին արտասուքներ դառնաղի։ | ||
+ | |||
+ | {{տող|85}}Ես դարձա ու նրանց այսպես ասացի. | ||
+ | «Ո՛վէակներ, որ վստահ եք տեսնելու | ||
+ | Լույսը վերին, միակ հոգը ձեր իղձի, | ||
+ | |||
+ | {{տող|88}}Իցիվ երկնի շնորհն շտապ լվանար | ||
+ | Ձեր խիղճն ամեն արատներից ևձեր մեջ | ||
+ | Մեղքի ոչ մի հիշողություն չմնար. | ||
+ | |||
+ | {{տող|91}}Ասացեք ինձ, ես շատ ուրախ կլինեմ, | ||
+ | Այստեղ ձեր մեջ լատին հոգի կա՞ արդյոք. | ||
+ | Գիտնալով այդ՝ գուցե նրան ես օգնեմ»։ | ||
+ | |||
+ | {{տող|94}}«Մենք բոլորըս հավերժական քաղաքի | ||
+ | Բնակիչ ենք դարձել այստեղ, եղբա՛յր իմ, | ||
+ | Կուզես ասել հայրենակից ուղղակի»։ | ||
+ | |||
+ | {{տող|97}}Այս խոսքերը մի քիչ հեռվից ինձ եկան, | ||
+ | Եվ որպեսզի այդ ձայնը լավ լսեի, | ||
+ | Ես շարժվեցի ու մոտեցա բավական։ | ||
+ | |||
+ | {{տող|100}}Իմեջ այլոց տեսա մեկին այնտեղ ես, | ||
+ | Որ նստել էր սպասողի նմանակ | ||
+ | Եվ կզակը բարձրացրել էր կույրի պես։ | ||
+ | |||
+ | {{տող|103}}«Օ՜ դու հոգի, որ քո հանցանքն ես քավում,— | ||
+ | Ասացի ես,— եթե խոսողը դու ես, | ||
+ | Որտեղի՞ցես ևինչպե՞սես դու կոչվում»։ | ||
+ | |||
+ | {{տող|106}}«Սիենայից եմ,— պատասխանեց նա այնժամ,— | ||
+ | Եվ սրանց հետ լալով մեղքերս եմ քավում, | ||
+ | Որ ըստ կարի շուտով երկինք բարձրանամ։ | ||
+ | |||
+ | {{տող|109}}Խելոք չեղա, թեև Սապիա կոչվեցի. | ||
+ | Զի հրճվեցի դժբախտությամբ ես այլոց | ||
+ | Ավելի քան հաջողությամբ իմ գործի։ | ||
+ | |||
+ | {{տող|112}}Եվ որպեսզի դու հավատաս իմ խոսքիս, | ||
+ | Լսիր, թե ես ինչպես եղա խոլամիտ, | ||
+ | Երբ թեքվել էր արդեն աղեղն հասակիս։ | ||
+ | |||
+ | {{տող|115}}Իմ երկրացիք կռվում էին Կոլլեում | ||
+ | Թշնամու դեմ, ևես աղոթք արի, որ | ||
+ | Պարտվեն նրանք, զի այդ էի կամենում։ | ||
+ | |||
+ | {{տող|118}}Այնտեղ նրանք պարտըվեցին ու փախան. | ||
+ | Ես տեսնելով փախն ու խուճապը նրանց՝ | ||
+ | Զգացի մի ուրախություն աննման. | ||
+ | |||
+ | {{տող|121}}Եվ ուղղելով ժպիրհ դեմքըս առ Աստված, | ||
+ | Ես գոչեցի. «Չեմ վախենում է՛լքեզնից»,— | ||
+ | Ինչպես ծվաց սարյակն օդում մեղմացած։ | ||
+ | |||
+ | {{տող|124}}Ես ուզեցի կյանքիս վերջին վայրկյանին | ||
+ | Աստուծո հետ հաշտվել ևիմ զղջումով | ||
+ | Պարտքըս այստեղ չէր նվազի տակավին, | ||
+ | |||
+ | {{տող|127}}Եթե Պիեր Պետտինայոն բարեգութ | ||
+ | Ինձ չհիշեր աղոթքներում ջերմեռանդ | ||
+ | Եվ չհոգար իմ փրկության համար զուտ։ | ||
+ | |||
+ | {{տող|130}}Բայց ո՞վես դու, որ մեր մասին ես հարցնում. | ||
+ | Երևում էքո աչքերը փակված չեն, | ||
+ | Եվ կենդանի մարդու նման ես խոսում»։ | ||
+ | |||
+ | {{տող|133}}Եվ ես. «Այստեղ իմ աչքերն էլ կփակվեն, | ||
+ | Բայց ոչ երկար, զի մեղքերն, որ գործեցի | ||
+ | Չարակնությամբ՝ աննշան ու սակավ են։ | ||
+ | |||
+ | {{տող|136}}Շատ ավելի երկնչում էիմ հոգին | ||
+ | Ստորակա տանջանքներից, ևկարծես | ||
+ | Բեռան ճնշումն զգում եմ իմ կռնակին։ | ||
+ | |||
+ | {{տող|139}}Եվ նա. «Եթե պետք էընկնես այդ մարզում, | ||
+ | Ուրեմն ո՞վքեզ բերեց այստեղ մեր միջև»։ | ||
+ | Եվ ես. «Սա, որ ինձ հետ էևչի խոսում։ | ||
+ | |||
+ | {{տող|142}}Ես դեռ ողջ եմ, ուստի, հոգի բարեբաստ, | ||
+ | Խնդրիր ինձնից, ինչ ես ուզում, որ անեմ | ||
+ | Վերադարձիս քո փրկության ինպաստ»։ | ||
+ | |||
+ | {{տող|145}}«Օ՜,— գոչեց նա,— լսածս այնքան էնոր բան, | ||
+ | Որ նշան է, թե քեզ սիրում էԱստված. | ||
+ | Մերթ օգնիր ինձ աղոթքներովդ օրհնաբան։ | ||
+ | |||
+ | {{տող|148}}Հայցում եմ քեզ հանուն իղձիդ մեծագույն, | ||
+ | Որ եթե դու վերադառնաս Տոսկանա, | ||
+ | Մերոնց պատմիր իմ վիճակի մասին սույն։ | ||
+ | |||
+ | {{տող|151}}Դու կտեսնես նրանց մարդկանց մեջ ունայն, | ||
+ | Որ հույս անեն ձեռք բերելու Տալմոնեն, | ||
+ | Բայց զուր, ինչպես զուր են փնտրում Դիանան, | ||
+ | |||
+ | {{տող|154}}Որի համար բանողները կտուժեն»։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | === Երգ տասնչորսերորդ === | ||
+ | |||
+ | <poem style='margin:0ex 5ex'> | ||
+ | {{տող|1}}«Ո՞վէսա, որ կապանքներից մարմնական | ||
+ | Դեռ չազատված՝ շրջագայում էայստեղ | ||
+ | Եվ բաց ու խուփ անում աչքերն ինքնակամ»։ | ||
+ | |||
+ | {{տող|4}}«Ես չգիտեմ, բայց գիտեմ որ մենակ չէ. | ||
+ | Ինքըդ հարցրու, դու ավելի մոտիկ ես. | ||
+ | Միայն հետը վայելչությամբ բանակցե»։ | ||
+ | |||
+ | {{տող|7}}Այսպես երկու հոգի, հակված մեկ մեկի, | ||
+ | Իմ աջ կողմում խոսում էին իմ մասին, | ||
+ | Ապա դեմքերն ինձ ուղղեցին շեշտակի։ | ||
+ | |||
+ | {{տող|10}}Մեկն ինձ ասաց. «Ո՛վհոգի, որ չվում ես | ||
+ | Դեպի երկինք դեռ մարմնիդ մեջ ներփակված, | ||
+ | Բարեհաճիր սփոփել ևասել մեզ՝ | ||
+ | |||
+ | {{տող|13}}Ո՞րտեղից ես ևո՞վես դու իսկապես. | ||
+ | Քո գալն այստեղ այնքան էմեզ զարմացնում, | ||
+ | Ինչքան մի բան չպատահած նախապես»։ | ||
+ | |||
+ | {{տող|16}}Եվ ես նրան. «Տոսկանայում կա մի գետ, | ||
+ | Որ ծագում էՖալտերոնից ևանցնում | ||
+ | Ավելի քան հարյուր մղոն անջրպետ։ | ||
+ | |||
+ | {{տող|19}}Այս մարմինըս այդ ափերից եմ բերում. | ||
+ | Թե ով եմ ես՝ ասելն իզուր կլինի, | ||
+ | Զի անունըս շատ չի հնչում դեռ երկրում»։ | ||
+ | |||
+ | {{տող|22}}Եվ այնժամ նա այսպես տվեց պատասխան. | ||
+ | «Եթե միտքըս քո միտքը լավ հասկացավ, | ||
+ | Առնո գետն ես դու ակնարկում անպայման»։ | ||
+ | |||
+ | {{տող|25}}Եվ մյուսն ասաց նրան. «Ինչո՞ւծածկեց նա | ||
+ | Գետի անունն, ինչպես անում են մարդիկ, | ||
+ | Երբ խոսում են բանի մասին մծղնյա»։ | ||
+ | |||
+ | {{տող|28}}Եվ այն հոգին, որին տրվեց այսպես հարց, | ||
+ | Պատասխանեց. «Չգիտեմ, բայց տեղին է, | ||
+ | Որ անունն այդ կորչի իսպառ ու անդարձ. | ||
+ | |||
+ | {{տող|31}}Զի իր ակից (ուր լեռնապարն ահռելի, | ||
+ | Որից վաղուց անջատվել էՊելորոն, | ||
+ | Բարձրանում էայլ տեղերից ավելի) | ||
+ | |||
+ | {{տող|34}}Մինչև այնտեղ, ուր իր հոսանքն էտանում, | ||
+ | Լրացնելու գոլորշիները ծովի, | ||
+ | Ուրկից գետերն իրենց ջուրն են ստանում, | ||
+ | |||
+ | {{տող|37}}Բոլոր մարդիկ խորշում են լավ արարքից, | ||
+ | Ինչպես օձից․ դա կամ տեղից էդժբախտ, | ||
+ | Կամ տեղացոց հոռի վարքից ու բարքից։ | ||
+ | |||
+ | {{տող|40}}Եվ այնքան են իրենց բնույթը փոխել | ||
+ | Բնակիչներն այդ գետահովտի չարաբաստ, | ||
+ | Որ կարծես թե նրանց Կիրկեն էսնել։ | ||
+ | |||
+ | {{տող|43}}Գետն իր հոսքով նախ գնում էզազրոտի | ||
+ | Խոզերի մեջ, որ ավելի են արժան | ||
+ | Խոզկաղնի, քան մարդուն վայել սնունդի։ | ||
+ | |||
+ | {{տող|46}}Ապա գտնում էնա շներ վայրահաչ, | ||
+ | Որ ոռնում են իրենց ուժից ավելի, | ||
+ | Եվ նրանցից խրտչած՝ թեքվում էդեպ աջ։ | ||
+ | |||
+ | {{տող|49}}Իջնելով ու լայնանալով մի քիչ դեռ՝ | ||
+ | Անիծապարտ ու տարաբախտ գետը այն | ||
+ | Հանդիպում էոչ թե շներ, այլ գայլեր։ | ||
+ | |||
+ | {{տող|52}}Եվ, վերջապես, կիրճերի մեջ հովունի | ||
+ | Նա գտնում էշատ խորամանկ աղվեսներ, | ||
+ | Որոնք ոչ մի ծուղակի մեջ չեն ընկնի։ | ||
+ | |||
+ | {{տող|55}}Դեռ կխոսեմ, քանի մտիկ ես անում, | ||
+ | Եվ սրան էլ լավ կլինի գիտնալ, թե | ||
+ | Ճշմարտության ոգին ինչ էինձ հայտնում։ | ||
+ | |||
+ | {{տող|58}}Տեսնում եմ, թե ինչպես զարմիկդ հարազատ | ||
+ | Գետի ափին հալածում էգայլերին | ||
+ | Եվ ամենքին ահաբեկում էզատ֊զատ։ | ||
+ | |||
+ | {{տող|61}}Նրանց միսը ողջ֊ողջ ծախու էհանում. | ||
+ | Նա մորթում էնրանց իբրև ծեր գրաստ. | ||
+ | Այլոց կյանքից, իրեն պատվից էզրկում։ | ||
+ | |||
+ | {{տող|64}}Արյամբ արբած՝ նա սփռում էմահ, ավեր, | ||
+ | Եվ այդ վայրը հազար տարուց չի գտնի | ||
+ | Իր երբեմնի ծաղկուն վիճակը վավեր»։ | ||
+ | |||
+ | {{տող|67}}Ինչպես նա, ով լսելով որ լուր մի դժնյա, | ||
+ | Դիմափոխվում ու այլայլվում էհամակ, | ||
+ | Որտեղից էլ թեկուզ վտանգն սպառնա, | ||
+ | |||
+ | {{տող|70}}Այսպես մյուսը, որ լսում էր ուշիուշ, | ||
+ | Վրդովմունքով ու տխրությամբ համակվեց, | ||
+ | Երբ հասկացավ այդ խոսքերը չարագուժ։ | ||
+ | |||
+ | {{տող|73}}Մեկի խոսքերն ու մյուսի դեմքը հուզված | ||
+ | Ինձ դրդեցին գիտնալ նրանց անուններն. | ||
+ | Եվ այդ հարցրի աղերսանքով երկյուղած։ | ||
+ | |||
+ | {{տող|76}}Եվ նույն հոգին պատասխանեց ինձ այսպես. | ||
+ | «Դու ուզում ես, որ իմ անունը հայտնեմ, | ||
+ | Մինչդեռ քոնը դու չես ուզում հայտնել մեզ։ | ||
+ | |||
+ | {{տող|79}}Բայց քանի որ դու այստեղ ես ժամանել, | ||
+ | Ես չեմ կարող քո խնդիրքը զլանալ. | ||
+ | Գիտցիր, որ ես Գուիդո դել Դուկան եմ։ | ||
+ | |||
+ | {{տող|82}}Արյունս այնքան բորբոքվում էր նախանձով, | ||
+ | Որ եթե ես մեկին ուրախ տեսնեի, | ||
+ | Կպատեր իմ դեմքը մռայլ թախիծով։ | ||
+ | |||
+ | {{տող|85}}Արդ քաղում եմ, ինչ որ ինքս եմ սերմանել. | ||
+ | Ո՛վմարդկանց ցեղ, ինչո՞ւձգտում ես նրան, | ||
+ | Ինչ չես կարող ուրիշի հետ բաժանել։ | ||
+ | |||
+ | {{տող|88}}Սա Ռինիերն է, փառքն ու պարծանքը իրոք | ||
+ | Կալբոլենց տան, արժանիքները որի | ||
+ | Չեն պահպանել ժառանգորդները նորոգ։ | ||
+ | |||
+ | {{տող|91}}Արդ ոչ միայն նրա տոհմն էմերկացած | ||
+ | — Միջև Պոյի, լեռան, ծովի, Ռենոյի — | ||
+ | Իր ձիրքերից, ևբարքերով մեղկացած։ | ||
+ | |||
+ | {{տող|94}}Մոլախոտերն այնտեղ այնքան են աճել, | ||
+ | Որ ինչքան էլ այդ շրջանը մշակվի, | ||
+ | Դրանք այլևս անհնար էանճիտել։ | ||
+ | |||
+ | {{տող|97}}Ո՞ւր էԼիցիոն, ո՞ւր՝ Արրիգո Մանարդին, | ||
+ | Պիեր Տրավերսարն ու Գուիդո դի Կարպինյան, | ||
+ | Ո՛վխորթացած ռոմանյացիքըդ արդի։ | ||
+ | |||
+ | {{տող|100}}Ե՞րբ մի Ֆաբրո պիտի ծնի Բոլոնիան, | ||
+ | Ե՞րբ Ֆայենցան՝ մի Բեռնարդին դի Ֆոսկո — | ||
+ | Ազնիվ մի մարդ սերած զարմից աննշան։ | ||
+ | |||
+ | {{տող|103}}Ո՛վտոսկանցի այժմ էլ ողբում եմ ես դեռ, | ||
+ | Երբ հիշում եմ Գուիդո դա Պրատային | ||
+ | Եվ Ուգոլին դ՚Ացցոյին, որ մեզ հետ էր. | ||
+ | |||
+ | {{տող|106}}Ֆեդերիկո Տինյոզոյին հարազատ, | ||
+ | Տրավերսար ու Անաստաջի տոհմերին | ||
+ | (Երկու տոհմեր, որ չունեցան պայազատ). | ||
+ | |||
+ | {{տող|109}}Արանց, կանանց ևնրանց փույթը տածած | ||
+ | Ասպետական մարտերին ու բարքերին, | ||
+ | Մինչ սրտերը այժմ այնքան են ժանտացած։ | ||
+ | |||
+ | {{տող|112}}Ո՛վԲերտինոր, էլ ինչո՞ւչես չքանում։ | ||
+ | Երբ չվել են քո տոհմիկները բոլոր, | ||
+ | Որ չաղարտվեն քո չարաշուք գեհյանում։ | ||
+ | |||
+ | {{տող|115}}Լավ է, որ էԲանյակավալն անսերունդ, | ||
+ | Եվ վատ էոր Կաստրոկարոն ու Կոնիոն | ||
+ | Դեռ սերում են կոմսերի նոր֊նոր ծնունդ։ | ||
+ | |||
+ | {{տող|118}}Լավ կլինեն Պագանիներն, երբ գնա | ||
+ | Նրանց դևը, բայց ոչ այնքան, որ իրենց | ||
+ | Համբավն ամեն խծբծանքից զերծ մնա։ | ||
+ | |||
+ | {{տող|121}}Ո՛վՈւգոլին դե՚ Ֆանտոլին անվանի, | ||
+ | Քո համբավը ապահով է, ըստ որում | ||
+ | Սերունդ չունես, որպեսզի այն մթագնի։ | ||
+ | |||
+ | {{տող|124}}Բայց, տոսկանցի, է՛լհրաժեշտ դու մեզ տուր. | ||
+ | Այժմ ավելի ուզում եմ լալ, քան խոսել, | ||
+ | Այնքան հուզեց ինձ մեր զրույցը տխուր»։ | ||
+ | |||
+ | {{տող|127}}Հոգիներն այն մեր քայլերը լսեցին, | ||
+ | Եվ մենք նրանց լռությունից հասկացանք, | ||
+ | Որ ուղիղ ու ճիշտ էր բռնած մեր ուղին։ | ||
+ | |||
+ | {{տող|130}}Երբ մնացինք մենակ, առաջ շարժվելով, | ||
+ | Մի ձայն, նման շառաչյունին կայծակի, | ||
+ | Հանկարծ հնչեց մեր հանդիման, գոչելով. | ||
+ | |||
+ | {{տող|133}}«Ով ինձ գտնի, ուզում էինձ սպանի». | ||
+ | Եվ չքացավ ինչպես ձայնը որոտման, | ||
+ | Որ անցնում է, պատռելով ամպը երկնի։ | ||
+ | |||
+ | {{տող|136}}Հազիվ թե մենք դադարեցինք լսել այն, | ||
+ | Ահա ուրիշ մի շառաչյուն հետևեց, | ||
+ | Որ նախորդի նման հնչեց բարձրաձայն. | ||
+ | |||
+ | {{տող|139}}«Ես Ագլաուրն եմ, որ դարձա քարի փերթ»։ | ||
+ | Այնժամ ահից քայլերս աջ կողմ ուղղեցի | ||
+ | Եվ բանաստեղծ առաջնորդիս կպա սերտ։ | ||
+ | |||
+ | {{տող|142}}Ամեն մի ձայն օդում լռել էր արդեն։ | ||
+ | Վարպետս ասաց. «Սրանք սանձերն են այն խիստ, | ||
+ | Որոնք մարդուն իր չափի մեջ կպահեն։ | ||
+ | |||
+ | {{տող|145}}Բայց խայծն էձեզ հրապուրում անդադար | ||
+ | Եվ ձեզ գցում թակարդը հին ոսոխի. | ||
+ | Ուստի զուր են սանձն ու կոչը ձեզ համար։ | ||
+ | |||
+ | {{տող|148}}Ձեր շուրջ դարձող երկինքը ձեզ էկանչում. | ||
+ | Ցույց տալով ձեզ իր հմայքներն անսպառ, | ||
+ | Բայց ձեր աչքը միայն երկրին էկառչում։ | ||
+ | |||
+ | {{տող|151}}Դրա համար ձեզ պատժում էՏերն արդար»։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | === Երգ տասնհինգերորդ === | ||
+ | |||
+ | <poem style='margin:0ex 5ex'> | ||
+ | {{տող|1}}Որքան միջոց հարկ էլինում անցնելու | ||
+ | Մշտահոլով գնդին՝ օրվա սկզբից | ||
+ | Մինչև երրորդ ժամվա վախճանն հասնելու, | ||
+ | |||
+ | {{տող|4}}Այնքան միջոց էր արևին մնացել | ||
+ | Դեռ անցնելու, որ ավարտեր ընթացքն իր։ | ||
+ | Աստ երեկո ևանդ գիշեր էր դարձել։ | ||
+ | |||
+ | {{տող|7}}Նրա շողերն ուղղված էին մեր դեմքին, | ||
+ | Զի լեռան շուրջ շարժվել էինք մենք այնքան, | ||
+ | Որ արևմուտք էինք գնում երկոքին, | ||
+ | |||
+ | {{տող|10}}Երբ զգացի, որ աչքերըս շլացան | ||
+ | Այդ շողերից ավելի վառ մի լույսից. | ||
+ | Եվ պատճառը չիմանալով զարմացա։ | ||
+ | |||
+ | {{տող|13}}Ձեռքերս այնժամ դեպի հոնքերըս տարա | ||
+ | Եվ աչքերիս վերև հովար կազմեցի, | ||
+ | Մեղմացնելու համար լույսը հորդառատ։ | ||
+ | |||
+ | {{տող|16}}Ինչպես ջրից կամ հայելուց տափարակ | ||
+ | Ցոլքն էցայտում ընդդիմակաց ուղղությամբ, | ||
+ | Բարձրանալով ևիջնելով շատ արագ, | ||
+ | |||
+ | {{տող|19}}Եվ հավասար տարածություն անցնելիս | ||
+ | Քարի անկման զուգահեռ գիծ էկազմում, | ||
+ | Ինչպես փորձն ու գիտությունն են ցույց տալիս, | ||
+ | |||
+ | {{տող|22}}Այսպես ահա անդրադարձված մի վառ լույս | ||
+ | Զարկեց դեմքիս հանդիպակաց անկյունից, | ||
+ | Որից աչքերս անմիջապես տվին խույս։ | ||
+ | |||
+ | {{տող|25}}«Այդ ի՞նչ լույս է, ասա, հայր իմ անձկալի,— | ||
+ | Ասացի ես,— որ աչքերս էշլացնում, | ||
+ | Եվ որ կարծես դեպի մեր կողմ էգալիս»։ | ||
+ | |||
+ | {{տող|28}}Պատասխանեց. «Մի զարմանա եթե քեզ | ||
+ | Շլացնում էընտանիքը երկնային. | ||
+ | Հրեշտակ է, որ գալիս էվեր ճամփել մեզ։ | ||
+ | |||
+ | {{տող|31}}Նման բաներ տեսնելը քեզ շատ շուտով | ||
+ | Կպատճառի ոչ թե տանջանք, այլ բերկրանք, | ||
+ | Որքան զգալ կարող ես քո բնույթով»։ | ||
+ | |||
+ | {{տող|34}}Երբ մոտեցավ հրեշտակը այն օրհնյալ, | ||
+ | Զվարթ ձայնով ասաց. «Ելեք այստեղից, | ||
+ | Վերելքն այստեղ նվազ էթեք, սեպացյալ»։ | ||
+ | |||
+ | {{տող|37}}Մենք բարձրանում էինք արդեն այնտեղից, | ||
+ | Երբ «Երանի ողորմածաց», «Ցնծացէք» | ||
+ | Օրհներգերը հնչեցին մեր ետևից։ | ||
+ | |||
+ | {{տող|40}}Վարպետս ու ես ելնում էինք միայնակ, | ||
+ | Եվ այնժամ ես մտածեցի գնալիս | ||
+ | Օգուտ քաղել իր խոսքերից խոհունակ։ | ||
+ | |||
+ | {{տող|43}}Եվ Ես դարձա նրան այսպես հարցնելով. | ||
+ | «Ի՞նչ կամեցավ ասել հոգին Ռոմանյո | ||
+ | Անբաժնելի բարյաց մասին հիշելով»։ | ||
+ | |||
+ | {{տող|46}}Վարպետս ասաց. «Հետևանքն իր մոլության | ||
+ | Հասկանում է. զարմանալի չէ, որ նա | ||
+ | Զգուշացնում, սաստ էկարդում մարդկության։ | ||
+ | |||
+ | {{տող|49}}Դուք ձգտում եք բարիքներին այն վաղանց, | ||
+ | Որ պակսում են բաժանելով այլոց հետ, | ||
+ | Եվ դա ձեր մեջ առաջացնում էնախանձ։ | ||
+ | |||
+ | {{տող|52}}Բայց եթե սերն հանդեպ բարին վեհագույն | ||
+ | Ձեր իղձերը դեպի երկինք ուղղել տար, | ||
+ | Այդ երկյուղը ձեր սրտում չէր դնի բույն, | ||
+ | |||
+ | {{տող|55}}Քանզի այնտեղ ինչքան շատեր ասեն «մեր», | ||
+ | Այնքան ամեն մեկը հարուստ կլինի | ||
+ | Եվ այնքան սեր կբորբոքվի նրանց մեջ»։ | ||
+ | |||
+ | {{տող|58}}«Հիմա նվազ գոհացած եմ ինձ զգում,— | ||
+ | Ասացի ես,— քան երբ հարցրի այս մասին. | ||
+ | Զի արդ ունեմ նոր տարակույս իմ մտքում։ | ||
+ | |||
+ | {{տող|61}}Ինչպե՞սբարիք մի բաշխված շատերին, | ||
+ | Սրանց հարուստ կդարձընի ավելի, | ||
+ | Քան եթե այն բաշխված լինի քչերին»։ | ||
+ | |||
+ | {{տող|64}}Եվ նա ասաց. «Քո ուշն ու միտը նորեն | ||
+ | Բևեռում ես բարիքներին երկրային, | ||
+ | Եվ խավար ես տեսնում լույսի փոխարեն։ | ||
+ | |||
+ | {{տող|67}}Այն անհուն ևանճառ էակն երկնակալ | ||
+ | Հաղորդվում էիրեն սիրող էակին, | ||
+ | Ինչպես արփու շողը՝ մարմնին լուսընկալ։ | ||
+ | |||
+ | {{տող|70}}Այնքան տրվում, որքան սեր էնա գտնում. | ||
+ | Ուստի որքան սիրով զեղուն էհոգին, | ||
+ | Այնքան շատ էնրան Հավերժն հաղորդվում։ | ||
+ | |||
+ | {{տող|73}}Որքան շատ են սիրողները երկնքում, | ||
+ | Այնքան շատ են բարիք գտնում սիրո մեջ | ||
+ | Եվ բարիքի շողերն իրար արձակում։ | ||
+ | |||
+ | {{տող|76}}Եթե գոհ չես իմ խոսքերից կարճառոտ, | ||
+ | Բեատրիչեն քեզ լիովին կպարզի | ||
+ | Այս հարցերը, ինչպես հարցերն այլ կնճռոտ։ | ||
+ | |||
+ | {{տող|79}}Հիմա ջանա, որ շուտ բուժվեն ու ջնջվեն | ||
+ | Երկուսի պես հինգ վերքերըդ մնացյալ, | ||
+ | Որոնք զղջմամբ ու քավությամբ կփակվեն»։ | ||
+ | |||
+ | {{տող|82}}Մինչդեռ «գոհ եմ» ուզում էի ես ասել, | ||
+ | Հարկադրված եղա լռել տեսնելով, | ||
+ | Որ մի ուրիշ բոլորակ եմ ես հասել։ | ||
+ | |||
+ | {{տող|85}}Այստեղ ասես գրավվեցի ես հանկարծ | ||
+ | Հափշտակիչ տեսիլքներով ևտեսա | ||
+ | Մի տաճարում բազում մարդկանց հավաքված. | ||
+ | |||
+ | {{տող|88}}Եվ մի կնոջ, որ կանգնած մոտ դրանդու, | ||
+ | Նեղանում էր գորովանքով մայրական. | ||
+ | «Որդյակ, ինչո՞ւայդպիսի բան արիր դու։ | ||
+ | |||
+ | {{տող|91}}Հայրըդ ու ես՝ մտատանջ ու սրտացավ, | ||
+ | Քեզ փնտրելու էինք ելել»։ Ու լռեց. | ||
+ | Եվ առաջին իմ տեսիլքը չքացավ։ | ||
+ | |||
+ | {{տող|94}}Այնուհետև մի ուրիշ կին երևաց, | ||
+ | Այտերն օծված արտասուքի շիթերով, | ||
+ | Որոնցով նա վիշտն էր պոռթկում ամբարված։ | ||
+ | |||
+ | {{տող|97}}Նա ասում էր. «Թե քաղաքի տերն ես այն, | ||
+ | Որի անվան համար վեճի մտան դիք, | ||
+ | Եվ որ ակն էիմաստության ամենայն, | ||
+ | |||
+ | {{տող|100}}Վրեժ լուծիր այն պատանուց անզգամ, | ||
+ | Որ համբուրեց մեր աղջկան, Պիսիստրա՛տ»։ | ||
+ | Եվ Պիսիստրատն հեզահամբույր, հեզակամ, | ||
+ | |||
+ | {{տող|103}}Հանդարտ դեմքով պատասխանեց. «Ի՞նչ կանենք | ||
+ | Մեզ վատություն կամեցողին, եթե որ | ||
+ | Մեզ սիրողին դատապարտենք ու պատժենք»։ | ||
+ | |||
+ | {{տող|106}}Ապա տեսա մարդկանց ցասմամբ լիարբշիռ | ||
+ | Որ քարկոծում էին ջահել մի մարդու, | ||
+ | Մեկը մյուսին պոռալով՝ «Զարկ, սպանիր»։ | ||
+ | |||
+ | {{տող|109}}Եվ նա արդեն գետին ընկած, տարածված, | ||
+ | Գալարվում էր օրհասական մահվան մեջ, | ||
+ | Բայց աչքերը միշտ դեպ երկինք կարկառած, | ||
+ | |||
+ | {{տող|112}}Տագնապի մեջ աղոթում էր Բարձրյալին, | ||
+ | Որ ներեր իր ոսոխներին հալածիչ, | ||
+ | Մի դեմքով որ լի էր գութով վշտագին։ | ||
+ | |||
+ | {{տող|115}}Երբ իմ հոգին վերադարձավ արտաքին | ||
+ | Առարկաներն ընկալելու կացության, | ||
+ | Տեսիլքներից ուշքի եկա ես կրկին։ | ||
+ | |||
+ | {{տող|118}}Առաջնորդըս, տեսնելով որ նոր զարթնող | ||
+ | Մարդու նման ես դանդաչում եմ, ասաց. | ||
+ | «Ի՞նչ ունես, որ դու քեզ պահել չես կարող. | ||
+ | |||
+ | {{տող|121}}Աչքերըդ փակ ևոտքերըդ դեդևկոտ | ||
+ | Դու քայլեցիր կես փարսախից ավելի, | ||
+ | Որպես մի մարդ գինեհարյալ կամ քնկոտ»։ | ||
+ | |||
+ | {{տող|124}}Ես ասացի. «Լսիր ինձ, հայր իմ ազնիվ, | ||
+ | Քեզ կասեմ թե ինչեր տեսա տեսիլքում, | ||
+ | Երբ գայթ իգայթ քայլում էի ես հազիվ»։ | ||
+ | |||
+ | {{տող|127}}Եվ նա ասաց. «Հարյուր դիմակ էլ, դիցուք, | ||
+ | Դու կրեիր, կկարդայի միտքը քո, | ||
+ | Թեկուզ ինչքան էլ նա լիներ խուսափուկ։ | ||
+ | |||
+ | {{տող|130}}Ինչ որ տեսար, նրա համար էր որ դու | ||
+ | Սիրտըդ բանաս խաղաղության ջրերին, | ||
+ | Որ բխում են Ակնաղբյուրից կենսատու։ | ||
+ | |||
+ | {{տող|133}}Ես «ինչ ունես» չհարցրի քեզ այն մտքով, | ||
+ | Ինչ մտքով որ պիտի հարցներ քեզ մի մարդ, | ||
+ | Որ տեսնում էլոկ մարմնական իր աչքով. | ||
+ | |||
+ | {{տող|136}}Այլ հարցրի, որ քեզ ներշնչեմ ուժ, կորով. | ||
+ | Այսպես հարկ էխթանել այն ծույլերին, | ||
+ | Որ, սթափված, տեղից շարժվում են զոռով»։ | ||
+ | |||
+ | {{տող|139}}Վերջալույսի պահն էր արդեն, ևինչքան | ||
+ | Մեզ թույլ էին տալիս շողերն առկայծող, | ||
+ | Ուշիուշով դիտում էինք հեռական։ | ||
+ | |||
+ | {{տող|142}}Քիչ֊քիչ ահա մոտենում էր դեպի մեզ | ||
+ | Մի ստվար ծուխ, գիշերվա պես մթագնիչ, | ||
+ | Որից չկար ազատվելու ճար կարծես. | ||
+ | |||
+ | {{տող|145}}Դա խավարեց մեր աչքերն ու օդը ջինջ։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | === Երգ տասնվեցերորդ === | ||
+ | |||
+ | <poem style='margin:0ex 5ex'> | ||
+ | {{տող|1}}Խոր խավարը Դժոխքի ևգիշերի՝ | ||
+ | Աստղազուրկ ու սահմանափակ երկնի տակ, | ||
+ | Որ պատած էխիտ խավերով ամպերի, | ||
+ | |||
+ | {{տող|4}}Դեմքըս այնպես թանձըր քողով չպատեց, | ||
+ | Ոչ էլ եղավ տեսողությանս այնպես խոչ, | ||
+ | Ինչպես ծուխն այն, որ այստեղ մեզ պարուրեց։ | ||
+ | |||
+ | {{տող|7}}Նա աչքերս թույլ չտվեց բաց անել։ | ||
+ | Տեսնելով այդ՝ առաջնորդըս մոտեցավ, | ||
+ | Որ կարենամ նրա ուսին ես հենվել։ | ||
+ | |||
+ | {{տող|10}}Ինչպես կույրը, որպեսզի իր ճամփայից | ||
+ | Չմոլորվի ու չընդհարվի մի բանի, | ||
+ | Գնում էիր առաջնորդի ետևից, | ||
+ | |||
+ | {{տող|13}}Այսպես էի ծխի միջով գնում ես, | ||
+ | Ունկնդրելով առաջնորդիս, որ անվերջ | ||
+ | Ասում էր ինձ. «Զգույշ, ինձնից չզատվես»։ | ||
+ | |||
+ | {{տող|16}}Ես լսեցի ձայներ, որոնք իսրտանց | ||
+ | Հայցում էին խաղաղություն, գթություն | ||
+ | Աստծու գառից, որ բառնա մեղքը յուրյանց։ | ||
+ | |||
+ | {{տող|19}}«Գառն Աստուծոյ» էին նրանք երգում հար, | ||
+ | Երգում այնպես ելևէջով համակերպ, | ||
+ | Որ կարծես թե ունեին ձայն միալար։ | ||
+ | |||
+ | {{տող|22}}Եվ ես. «Վարպետ, հոգիների ձա՞յնն էայն»։ | ||
+ | Եվ նա ասաց. «Այո, ճիշտ ես գուշակում. | ||
+ | Նրանք իրենց մեղքն են քավում բարկության»։ | ||
+ | |||
+ | {{տող|25}}«Արդ ո՞վես դու, որ մեր ծխով ես անցնում | ||
+ | Եվ մեր մասին հարցապնդում, որպես թե | ||
+ | Դեռ ողջերի աշխարհին ես պատկանում»։ | ||
+ | |||
+ | {{տող|28}}Այսպես ահա խոսեց մի ձայն մոտը մեր։ | ||
+ | Վարպետըս ինձ. «Պատասխանիր դու նրան, | ||
+ | Եվ հարցրու, թե այս կողմի՞ցեն ելնում վեր»։ | ||
+ | |||
+ | {{տող|31}}Եվ ես. «Ո՛վդու, որ մաքրվում ես այդպես, | ||
+ | Որպեսզի քեզ Հաստողի մոտ բարձրանաս, | ||
+ | Կզարմանաս, եթե դու ինձ ուղեկցես»։ | ||
+ | |||
+ | {{տող|34}}Պատասխանեց. «Ինչքան կարող եմ՝ կգամ, | ||
+ | Եթե ծուխը թույլ չի տալիս մեզ տեսնել, | ||
+ | Լսելը մեզ կդարձընի համակամ»։ | ||
+ | |||
+ | {{տող|37}}«Վեր եմ գնում այս մարմնական պատանքով, | ||
+ | Որին միայն մահն էլուծում,— ասացի,— | ||
+ | Այստեղ եկա արհավրալի Դժոխքով. | ||
+ | |||
+ | {{տող|40}}Եվ եթե ինձ Աստված շնորհ էարել, | ||
+ | Թույլ տալով որ ես իր պալատը տեսնեմ | ||
+ | Մի կերպով, որ այժմ անսովոր էդառել, | ||
+ | |||
+ | {{տող|43}}Ապա հայտնիր, թե դու կյանքում ո՞վեղար, | ||
+ | Եվ ասա թե ճի՞շտ էբռնած իմ ուղին, | ||
+ | Քո խոսքերը թող մեզ լինեն ղեկավար»։ | ||
+ | |||
+ | {{տող|46}}«Լոմբարդցի եմ ևՄարկո եմ ես կոչվում. | ||
+ | Աշխարհ տեսա ու սիրեցի լավ բարքեր, | ||
+ | Որոնց հիմա արդեն ոչ ոք չի ձգտում։ | ||
+ | |||
+ | {{տող|49}}Դու գնում ես դեպի վերև ուղղապես»։ | ||
+ | Այսպես ասաց, ապա հարեց. «Խնդրում եմ, | ||
+ | Երբ վեր հասնես, դու ինձ համար կաղոթես»։ | ||
+ | |||
+ | {{տող|52}}Եվ ես նրան. «Քո բաղձանքը ես կանեմ, | ||
+ | Սակայն իմ մեջ մի տարակույս ծագեց արդ, | ||
+ | Որից եթե ես չազատվեմ՝ կպայթեմ։ | ||
+ | |||
+ | {{տող|55}}Առաջ պարզ էր, սակայն հիմա բարդացավ | ||
+ | Այն հարցըդ, որ շոշափեցիր դու այստեղ, | ||
+ | Եվ որ այժըմ ինձ տալիս էգլխացավ։ | ||
+ | |||
+ | {{տող|58}}Ասածիդ պես, հիմա աշխարհը ողջամբ | ||
+ | Մերկացել էամեն ազնիվ բարքերից | ||
+ | Եվ հղի ու լի էամեն չարությամբ։ | ||
+ | |||
+ | {{տող|61}}Սակայն ի՞նչն էդրա պատճառը մեկին, | ||
+ | Աստղե՞րն են, թե՞ մարդիկ՝ իրենք։ Եվ երբ ես | ||
+ | Իմանամ այդ՝ կբացատրեմ ամենքին»։ | ||
+ | |||
+ | {{տող|64}}Նա արձակեց խոր հառաչանք վշտակեզ | ||
+ | Եվ սկսեց. «Աշխարհը կույր է, եղբայր. | ||
+ | Դու այնտեղից անշուշտ եկած կլինես։ | ||
+ | |||
+ | {{տող|67}}Դուք, ապրողներդ, աստղերին եք վերագրում | ||
+ | Ամեն պատճառ, կարծես նրանց ներգործման | ||
+ | Արդյունք լիներ, ինչ պատահում էերկրում։ | ||
+ | |||
+ | {{տող|70}}Եթե այդպես լիներ, ձեր մեջ կբարձվեր | ||
+ | Ազատ կամքը ևարդար չէր լինի, որ | ||
+ | Բարին խինդով, չարը վշտով հատուցվեր։ | ||
+ | |||
+ | {{տող|73}}Աստղերից են ձեր հակումներն առաջին, | ||
+ | Ոչ բոլորը, դիցուք բոլորը, բայց ձեզ | ||
+ | Լույս էտրված ջոկելու չարն ու բարին, | ||
+ | |||
+ | {{տող|76}}Եվ ազատ կամք, որը եթե իսկզբան | ||
+ | Վատ կկռվի հակումների դեմ հոռի, | ||
+ | Լավ կոփվելով՝ հուսկ դուրս կգա հաղթական։ | ||
+ | |||
+ | {{տող|79}}Դուք, ազատներդ, ենթարկվում եք արարող | ||
+ | Մի զորության, որ ստեղծեց ձեր հոգին, | ||
+ | Որի վրա աստղերն ազդել չեն կարող։ | ||
+ | |||
+ | {{տող|82}}Եթե աշխարհն արդ դարձել էամբարիշտ, | ||
+ | Դուք եք պատճառն ևդա ձեր մեջ որոնեք. | ||
+ | Հիմա ես քեզ կբացատրեմ միտքըս ճիշտ։ | ||
+ | |||
+ | {{տող|85}}Մարդու հոգին, որ ստեղծված էԱստծուց, | ||
+ | Դուրս էպրծնում արարչական ձեռքերից | ||
+ | Եվ աշխարհ էմտնում մանկան պես մերկուց. | ||
+ | |||
+ | {{տող|88}}Եվ դեռ ամեն ինչի անփորձ ու անգետ, | ||
+ | Ուրախանում ու խայտում էմանկան պես, | ||
+ | Զի իբնե հաճույքի էհակամետ։ | ||
+ | |||
+ | {{տող|91}}Ճաշակում էնախ բարիքները ումպետ | ||
+ | Եվ պատրանքով վազում նրանց ետևից, | ||
+ | Եթե նրան ետ չպահի սանձ կամ պետ։ | ||
+ | |||
+ | {{տող|94}}Արդ իբրև սանձ պահանջվեցին օրենքներ, | ||
+ | Իսկ իբրև պետ պահանջվեց մի միապետ, | ||
+ | Որ քաղաքի միջնաբերդը գեթ տեսներ։ | ||
+ | |||
+ | {{տող|97}}Օրենքներ կան, բայց ովքե՞րեն պահողներ, | ||
+ | Հիմա ոչ ոք. իսկ հովիվը առաջնորդ | ||
+ | Որոճում է, բայց չունի հերձ կճղակներ։ | ||
+ | |||
+ | {{տող|100}}Եվ ամբոխը, տեսնելով որ հովիվն իր | ||
+ | Ձգտում էլոկ բարիքների նյութական, | ||
+ | Ինքն էլ խժռում ևչի դնում այլ խնդիր։ | ||
+ | |||
+ | {{տող|103}}Ուստի պարզ է, որ վարչությունն էվատթար | ||
+ | Պատճառն արդի ապականման աշխարհի, | ||
+ | Ոչ թե մարդկանց բնությունը վատախտար։ | ||
+ | |||
+ | {{տող|106}}Հռոմը, որ հարդարիչն էր աշխարհի, | ||
+ | Ուներ երկու լուսատուներ, որ մարդկանց | ||
+ | Նշում էին ուղին երկնի ու երկրի։ | ||
+ | |||
+ | {{տող|109}}Մեկը մյուսին մարեց, ևսուրը խառնվեց | ||
+ | Մականի հետ, ու հետևանքն այն եղավ, | ||
+ | Որ թե մեկը ևթե մյուսը խաթարվեց, | ||
+ | |||
+ | {{տող|112}}Ու վերացավ փոխադարձ վախն իրարից։ | ||
+ | Նայիր հասկին, եթե ինձ չես հավատում. | ||
+ | Ամենայն տունկ ճանաչում են իր պտղից։ | ||
+ | |||
+ | {{տող|115}}Այն երկրում, ուր հոսում են Պոն, Աղիջեն, | ||
+ | Հեշտ էր գտնել առաքինի վարք ու բարք, | ||
+ | Երբ Ֆեդերիկն սկսած չէր դեռ վիճել։ | ||
+ | |||
+ | {{տող|118}}Այժմ այդ երկրով ազատ կարող էանցնել | ||
+ | Ամեն շուտիկ, առանց երկյուղ զգալու, | ||
+ | Որ կարող էկարգին մարդու հանդիպել։ | ||
+ | |||
+ | {{տող|121}}Այնտեղ դեռ կան երեք ծերեր կենդանի, | ||
+ | Որ խրտնում են նոր բարքերից խորթացած | ||
+ | Եվ ձգտում են վաղուց կյանքին անդենի. | ||
+ | |||
+ | {{տող|124}}Անուններն են Կուրրադո դա Պալացցո, | ||
+ | Լավ Գերարդո ևԳուիդո դա Կաստել, | ||
+ | Որ ֆրանսիացիք կոչում են պարզ Լոմբարդո։ | ||
+ | |||
+ | {{տող|127}}Արդ ձուլելով իր մեջ երկու վարչություն, | ||
+ | Ցեխն էխրվել եկեղեցին Հռոմի, | ||
+ | Աղտեղելով և՛ իրեն, և՛ բեռը դույն»։ | ||
+ | |||
+ | {{տող|130}}«Ո՛վիմ Մարկո, դատում ես ճիշտ ևստույգ,— | ||
+ | Ասացի ես։— Այժմ հասկացա, թե ինչու | ||
+ | Ղևի որդիք ձեռք չբերին կայք ու գույք։ | ||
+ | |||
+ | {{տող|133}}Սակայն ո՞վէայն Գերարդոն փառազուն, | ||
+ | Որ հանգուցյալ սերնդից էմնացել, | ||
+ | Ինախատինս նոր սերնդին վայրասուն»։ | ||
+ | |||
+ | {{տող|136}}«Քո խոսքերը տարօրինակ են հնչում,— | ||
+ | Պատասխանեց,— զարմանալի է, որ դու | ||
+ | Տոսկանցի ես ևնրան չես ճանաչում։ | ||
+ | |||
+ | {{տող|139}}Ուրիշ անուն ես չեմ կարող նրան տալ, | ||
+ | Թե ոչ ասել, որ նա հայրն էԳայայի։ | ||
+ | Աստված ձեզ հետ. էլ չեմ կարող ձեզ հետ գալ: | ||
+ | |||
+ | {{տող|142}}Ծխի միջով մի լույս շողում էանդ, տես. | ||
+ | Հրեշտակ էդա. ինձ հարկավոր էմեկնել, | ||
+ | Նախքան այստեղ նրա գալը իհանդես»։ | ||
+ | |||
+ | {{տող|145}}Այսպես ասաց ևէլ չուզեց ինձ լսել։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | === Երգ տասնյոթերորդ === | ||
+ | |||
+ | <poem style='margin:0ex 5ex'> | ||
+ | {{տող|1}}Ո՛վ ընթերցող, եթե երբեք լեռներում | ||
+ | Քեզ պատեց մեգ, որի միջով դու տեսար, | ||
+ | Ինչպես մաշկի միջով խլուրդն էտեսնում, | ||
+ | |||
+ | {{տող|4}}Հիշիր ինչպես ճաճանչները արևի | ||
+ | Թափանցում են խիտ ու խոնավ մշուշով, | ||
+ | Երբ սա քիչ֊քիչ նոսրանում էհիրավի. | ||
+ | |||
+ | {{տող|7}}Եվ կարող ես պատկերացնել, թե ինչպես | ||
+ | Ծխի միջով ես նայեցի արևին, | ||
+ | Երբ սա արդեն մայր էր մտնում համրապես։ | ||
+ | |||
+ | {{տող|10}}Այսպես քայլերս առաջնորդիս քայլերին | ||
+ | Համակերպած՝ դուրս եկա այն ծխամպից, | ||
+ | Երբ մութ էին արդեն ափերն ստորին։ | ||
+ | |||
+ | {{տող|13}}Ո՛վտեսիլքներ, մերթ այնքան եք կտրում մեզ | ||
+ | Արտաշխարհից, որ մենք ոչինչ չենք լսի, | ||
+ | Թեկուզ հնչեն հազար փողեր շուրջը մեր. | ||
+ | |||
+ | {{տող|16}}Ձեր աղբյուրը ի՞նչ է, եթե զգայք չեն. | ||
+ | Ձեր աղբյուրը հարկավ լույսն էգերբնական, | ||
+ | Որ գործում էիվերուստ կամ ինքնօրեն. | ||
+ | |||
+ | {{տող|19}}Տեսիլքիս մեջ տեսա պատկերը նրա, | ||
+ | Ով իր ոճրի համար փոխվեց այն թռչնին, | ||
+ | Որ հրճվում էիր դայլայլից առօրյա։ | ||
+ | |||
+ | {{տող|22}}Այստեղ միտքըս իր մեջ այնքան էր գոցվել, | ||
+ | Որ ազդակներն զգայական աշխարհի | ||
+ | Չէին կարող նրա վրա ներգործել։ | ||
+ | |||
+ | {{տող|25}}Ապա տեսա իմ տեսիլքում հոգեզմայլ | ||
+ | Մի խաչելյալ, դեմքով գոռոզ ու վայրագ, | ||
+ | Որ մեռնում էր պահելով տեսքն անայլայլ։ | ||
+ | |||
+ | {{տող|28}}Ասուերոս արքան էին նրա քով, | ||
+ | Եսթեր կինը ևՄարդոքեն այն արդար, | ||
+ | Որ ուղղամիտ եղավ խոսքով ու գործով։ | ||
+ | |||
+ | {{տող|31}}Երբ չքացավ այս պատկերը տեսլային, | ||
+ | Ցնդելով այն պղպջակի նմանակ, | ||
+ | Որ զրկվել էիր պատյանից ջրային, | ||
+ | |||
+ | {{տող|34}}Ինձ երևաց մի աղջնակ վշտալից, | ||
+ | Որ լալագին ասում էր. «Ո՛վթագուհի, | ||
+ | Ինչո՞ւմեռնել փափագեցիր զայրույթից։ | ||
+ | |||
+ | {{տող|37}}Դու մեռար, որ Լավինիայիդ չկորցնես, | ||
+ | Եվ կորցըրիր ինձ։ Մայր, նախքան մահն իմ սիրո, | ||
+ | Ես քո մահն եմ հիմա ողբում դառնապես»։ | ||
+ | |||
+ | {{տող|40}}Ինչպես մարդու քունը խզվում էհանկարծ | ||
+ | Ազդեցության ներքո պայծառ մի լույսի, | ||
+ | Եվ տակավ առ տակավ անցնում էանդարձ, | ||
+ | |||
+ | {{տող|43}}Այսպես անցան իմ տեսիլքներն այցելու, | ||
+ | Երբ իմ դեմքին հանկարծ զարկավ մի վառ լույս, | ||
+ | Ավելի վառ, քան սովոր ենք տեսնելու։ | ||
+ | |||
+ | {{տող|46}}Շուրջըս դարձա գիտնալու թե ուր եմ ես, | ||
+ | Երբ մի ձայն, որ ամբողջ ուշքըս գրավեց, | ||
+ | «Այստեղից են վեր բարձրանում»,— ասաց մեզ։ | ||
+ | |||
+ | {{տող|49}}Այնքան էի ես անհամբեր տեսնելու, | ||
+ | Թե ով էր այն բարբառողը, որ մինչև | ||
+ | Նա չերևար՝ հանգիստ չէի լինելու։ | ||
+ | |||
+ | {{տող|52}}Բայց աչքերըս նրա լույսից շլացան, | ||
+ | Ինչպես մարդու աչքը լույսից արևի, | ||
+ | Որ պատած էիր շողերով վայրացան։ | ||
+ | |||
+ | {{տող|55}}«Սա երկնային մի ոգի է, որ առանց | ||
+ | Մեր խնդրանքին՝ մեզ վերելքն էցույց տալիս | ||
+ | Եվ քողարկում իրեն լույսով անթափանց։ | ||
+ | |||
+ | {{տող|58}}Նա վարվում էր մեզ հետ, ինչպես մարդն իր հետ. | ||
+ | Ով չի օգնում, երբ կարոտյալ էտեսնում, | ||
+ | Հայցը կանխավ մերժելու էհակամետ։ | ||
+ | |||
+ | {{տող|61}}Արդ մեզ արած իր հրավերն ընդունենք. | ||
+ | Դեռ չմթնած ջանանք վերև բարձրանալ, | ||
+ | Քանզի հետո էլ չենք կարող ելնել մենք»։ | ||
+ | |||
+ | {{տող|64}}Այսպես ասաց ինձ առաջնորդս առանձին, | ||
+ | Եվ քայլներըս դեպի սանդուղքն ուղղեցինք. | ||
+ | Երբ ոտք դրինք աստիճանին առաջին, | ||
+ | |||
+ | {{տող|67}}Ես զգացի թևաբախում իմ դեմքին | ||
+ | Եվ լսեցի «Հաշտարարաց երանի», | ||
+ | Որոնք զերծ են բարկությունից մեղսագին»։ | ||
+ | |||
+ | {{տող|70}}Հետին շողերն աղջամուղջին նախորդող | ||
+ | Արդեն այնքան շիջել էին եթերում, | ||
+ | Որ երևում էին աստղերն առկայծող։ | ||
+ | |||
+ | {{տող|73}}«Ո՛վիմ կորով, ինչո՞ւցնդում ես այդպես»,— | ||
+ | Ասում էի ես յուրովի, զգալով, | ||
+ | Որ սրունքներս հոգնել էին մեծապես։ | ||
+ | |||
+ | {{տող|76}}Հասել էինք արդեն սանդղի բարձունքին, | ||
+ | Եվ կանգ առել, ինչպես նավը լողացող, | ||
+ | Որ կանգնում է, երբ հասնում էափունքին։ | ||
+ | |||
+ | {{տող|79}}Նոր ոլորտում մի պահ ես լուռ մնացի, | ||
+ | Սպասելով որևէ բան լսել նոր, | ||
+ | Ապա դարձա վարպետիս ևասացի. | ||
+ | |||
+ | {{տող|82}}«Իմ բարի հայր, արդ ասա ինձ՝ ի՞նչ հանցանք. | ||
+ | Քավվում էայս բոլորակում, ևեթե | ||
+ | Մենք կանգ առանք, թող խոսքերըդ չառնեն կանգ»։ | ||
+ | |||
+ | {{տող|85}}«Այստեղ էիր հատուցումը ստանում | ||
+ | Թույլ ու թերի սերը բարու,— ասաց նա,— | ||
+ | Այստեղ են հենց ալարկոտին խթանում։ | ||
+ | |||
+ | {{տող|88}}Բայց որպեսզի ավելի լավ հասկանաս, | ||
+ | Ուշի ուշով ինձ ունկըն դիր ևդու մեր | ||
+ | Այս կանգառից որոշ օգուտ կստանաս»։ | ||
+ | |||
+ | {{տող|91}}Եվ նա սկսեց. «Լսիր, որդի սիրեկան, | ||
+ | Արարիչն ու արարածները բոլոր | ||
+ | Լի են սիրով բնական ու հոգեկան։ | ||
+ | |||
+ | {{տող|94}}Բնականը ենթակա չէ սխալի, | ||
+ | Իսկ մյուսը սխալվում է վատ ձգտմամբ, | ||
+ | Կամ ձգտելով չափից քիչ կամ ավելի. | ||
+ | |||
+ | {{տող|97}}Եվ քանի նա վսեմ բարուն էձգտում | ||
+ | Ու չափ պահում բարիքների մեջ նսեմ, | ||
+ | Վատ հաճույքի նախապատճառ չի լինում։ | ||
+ | |||
+ | {{տող|100}}Բայց երբ սերն այդ մի վատ բանի էձգտում | ||
+ | Կամ բարուն էձգտում չափից շատ կամ քիչ, | ||
+ | Արարածը Արարչի դեմ էգործում։ | ||
+ | |||
+ | {{տող|103}}Այստեղից էլ կհասկանաս առհարկի, | ||
+ | Որ մարդկանց մեջ սերը հիմքն էամենայն | ||
+ | Առաքինի ևմեղսավոր արարքի։ | ||
+ | |||
+ | {{տող|106}}Արդ զի սերը չի կարելի անջատել | ||
+ | Ենթակայի օգտամատույց բարիքից, | ||
+ | Մարդ չի կարող սեփական անձը ատել։ | ||
+ | |||
+ | {{տող|109}}Նմանապես չի կարելի ըմբռնել | ||
+ | Մի ինքնագո էակ՝ անկախ Արարչից, | ||
+ | Ուստի նրան չի կարելի անգոսնել։ | ||
+ | |||
+ | {{տող|112}}Եթե այսպես ճիշտ եմ դատում ու դասում, | ||
+ | Մնում էլոկ սիրել չարիքն ուրիշի։ | ||
+ | Եվ այդ սերը երեք տեսակ էլինում։ | ||
+ | |||
+ | {{տող|115}}Կան, որ այլոց կործանումով հույս ունեն | ||
+ | Վեր բարձրանալ ևհենց դրա համար լոկ | ||
+ | Հետամուտ են նրանց անկման բարձունքեն: | ||
+ | |||
+ | {{տող|118}}Կան որ այլոց բարձրացումով վախում են | ||
+ | Կորցնել շնորհ, իշխանություն, փառք, պատիվ, | ||
+ | Եվ չարիք են նրանց նյութում տենդորեն։ | ||
+ | |||
+ | {{տող|121}}Եվ կան էլ որ զայրանում են մաղձալից | ||
+ | Նրանց դեմ, որ վիրավորանք են հասցրել, | ||
+ | Եվ պատրաստ են ոխ հանելու նրանցից։ | ||
+ | |||
+ | {{տող|124}}Այս եռակերպ սերը քավվում էցածում. | ||
+ | Արդ ուզում եմ քեզ բացատրել սերը մյուս, | ||
+ | Որ անկանոն կերպով բարուն էձգտում։ | ||
+ | |||
+ | {{տող|127}}Երազում են մարդիկ վսեմ մի բարիք, | ||
+ | Ուր կարենան իրենց հոգին գոհացնել, | ||
+ | Եվ հասնելու առ այն զգում են կարիք։ | ||
+ | |||
+ | {{տող|130}}Եթե նրան ձեզ ձգում էսերը գաղջ, | ||
+ | Դուք այդ մեղքը այս ոլորտում կքավեք, | ||
+ | Կատարելով ապաշխարանք մի պատշաճ։ | ||
+ | |||
+ | {{տող|133}}Կա այլ բարիք, որ նսեմ է, ոչ հարգի. | ||
+ | Դա չի տալիս երջանկություն, չէ Աստված, | ||
+ | Որ պատճառն ու հիմքն էամեն բարիքի։ | ||
+ | |||
+ | {{տող|136}}Այն սերը, որ դրան շատ էնվիրվում, | ||
+ | Բոլորակաց մեջ էքավվում վերևի, | ||
+ | Բայց ինչպես էայն երեքի տրոհվում, | ||
+ | |||
+ | {{տող|139}}Ես կլռեմ, որ դու գտնես յուրովի»։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | === Երգ տասնութերորդ === | ||
+ | |||
+ | <poem style='margin:0ex 5ex'> | ||
+ | {{տող|1}}Մեծ ուսուցիչս ավարտելով ճառը իր | ||
+ | Իմ աչքերի մեջ էր նայում տեսնելու, | ||
+ | Թե ես նրան լսե՞լէի ուշադիր. | ||
+ | |||
+ | {{տող|4}}Ես, որ նորից տանջվում էի ծարավով, | ||
+ | Լռում էի ևյուրովի մտածում. | ||
+ | «Գուցե նրան ձանձրացընեմ հարցերով»։ | ||
+ | |||
+ | {{տող|7}}Բայց իմ հայրը ճշմարիտ ու հարազատ, | ||
+ | Տեսնելով որ բերան չէի բաց անում, | ||
+ | Ինձ թելադրեց խոսել անվախ ու ազատ։ | ||
+ | |||
+ | {{տող|10}}Եվ ես. «Վարպետ, իմ միտքը քո ուսմունքով | ||
+ | Այնքան լավ էլուսավորվում, որ ես պարզ | ||
+ | Հասկանում եմ ճառըդ ամեն մասունքով։ | ||
+ | |||
+ | {{տող|13}}Սակայն, հայր իմ, թախանձում եմ քեզ կարի, | ||
+ | Բացատրիր, թե ինչ էսերը, որին դու | ||
+ | Վերագրում ես ամեն գործ չար ու բարի»։ | ||
+ | |||
+ | {{տող|16}}Եվ նա. «Ուղղիր մտքիդ աչքերն իմ վրա, | ||
+ | Եվ կպարզվի քեզ սխալը կույրերի, | ||
+ | Որոնք իրենց համարում են ռահվիրա։ | ||
+ | |||
+ | {{տող|19}}Հոգին, որին սիրո հակում էտրված, | ||
+ | Ձգտում էդեպ ամեն մի բան հաճելի, | ||
+ | Հենց որ զարթնում էհաճույքից դրդըված։ | ||
+ | |||
+ | {{տող|22}}Ընկալչությունը ձեր՝ պատկերն էառնում | ||
+ | Իրականից ևպարզում էձեզ այնպես, | ||
+ | Որ ձեր հոգին առ այն պատկերն էդառնում։ | ||
+ | |||
+ | {{տող|25}}Եթե հոգին դեպ այն պատկերն էհակվում, | ||
+ | Այդ հակումը սերն է, սերը բնական, | ||
+ | Որ հաճույքից մղված գործում էհոգում։ | ||
+ | |||
+ | {{տող|28}}Եվ ինչպես բոցն իր հատկությամբ բնական | ||
+ | Ձգտում էվեր, այնտեղ, ուր իր տարերքում | ||
+ | Ավելի էդառնում կայուն, տևական, | ||
+ | |||
+ | {{տող|31}}Այսպես հոգին մի մղումով բնածին | ||
+ | Դեպ հաճելին էձգտում ևչի հանգչում, | ||
+ | Մինչև որ նա չի տիրանում սիրածին։ | ||
+ | |||
+ | {{տող|34}}Արդ կարող ես դու հասկանալ թե որքան | ||
+ | Սխալվում են նրանք, ովքեր պնդում են, | ||
+ | Թե ամեն սեր գովելի էըստ ինքյան։ | ||
+ | |||
+ | {{տող|37}}Զի գուցե միշտ լավ էսիրո առարկան, | ||
+ | Բայց ամեն սեր լավ չէ, ինչպես ամեն դրոշմ, | ||
+ | Թեև մոմը լինի լավ ու պատվական»։ | ||
+ | |||
+ | {{տող|40}}«Քո խոսքերը ևիմ միտքը հետախույզ | ||
+ | Ինձ պարզեցին սիրո բնույթն,— ասացի,— | ||
+ | Բայց դա իմ մեջ ծնեց մի նոր տարակույս։ | ||
+ | |||
+ | {{տող|43}}Եթե սերը մեր մեջ դրսից էծագում, | ||
+ | Ապա հոգին, որ գործում էբնազդմամբ, | ||
+ | Իր կամքով չէ, երբ լավ կամ վատ էգործում»։ | ||
+ | |||
+ | {{տող|46}}Եվ նա. «Ինչ որ միտքն այս մասին կդատի, | ||
+ | Կբացատրեմ, իսկ ավելին կպարզե | ||
+ | Բեատրիչեն, զի դա գործ էհավատի։ | ||
+ | |||
+ | {{տող|49}}Յուրաքանչյուր գոյացություն ձևավոր, | ||
+ | Որ նյութից զատ, բայց զոդված էնրա հետ, | ||
+ | Իր մեջ ունի մի զորություն մասնավոր, | ||
+ | |||
+ | {{տող|52}}Որը միայն իր գործնական արյունքով | ||
+ | Զգացնում էիր գոյությունը ներքին, | ||
+ | Ինչպես բույսն իր կյանքը՝ կանաչ սաղարթքով։ | ||
+ | |||
+ | {{տող|55}}Մարդ չգիտե, թե նախնական գիտությանց | ||
+ | Իմացությունն իր ուսկից էևուսկից | ||
+ | Զգացումը իր նախնական ցանկությանց, | ||
+ | |||
+ | {{տող|58}}Որ ձեր մեջ կան, ինչպես մեղվում բնազդ կա | ||
+ | Մեղր շինելու, ևմիտումն այս նախավոր | ||
+ | Գովեստի կամ պարսավի չէ ենթակա։ | ||
+ | |||
+ | {{տող|61}}Արդ որպեսզի այլ հակումներն այս հակման | ||
+ | Համակերպվեն, ձեր մեջ կա ուժ բնածին, | ||
+ | Որ հսկում էիբրև մուտքի պահապան։ | ||
+ | |||
+ | {{տող|64}}Այդ ուժն էայն սկզբունքը, ըստ որի | ||
+ | Ձեր գործերն են գնահատվում, նայած թե | ||
+ | Նա ընտրում էսեր բարի, թե հոռի։ | ||
+ | |||
+ | {{տող|67}}Նրանք, ովքեր ճշմարտախույզ են խորին, | ||
+ | Ճանաչեցին ազատ կամքը մարդու մեջ | ||
+ | Եվ բարույքի դասեր տվին աշխարհին։ | ||
+ | |||
+ | {{տող|70}}Իսկ դիցուք թե սերն առողջ կամ անառողջ | ||
+ | Արծարծվում էձեր մեջ մղմամբ ակամա, | ||
+ | Բայց կարող եք դուք ընդունել այն կամ ոչ։ | ||
+ | |||
+ | {{տող|73}}Բեատրիչեն կարողությունն այս ազնիվ | ||
+ | Հասկանում էազատ կամքը, հիշիր այդ, | ||
+ | Եթե երբեք նա քեզ խոսի այդ առթիվ»։ | ||
+ | |||
+ | {{տող|76}}Լուսինը, որ իր ընթացքով երկնավար | ||
+ | Նոսրացրել էր աստղերի թիվը տակավ, | ||
+ | Երևում էր ինչպես մի գունդ հրավառ, | ||
+ | |||
+ | {{տող|79}}Եվ սահում էր ընդդեմ երկնի աստղազարդ | ||
+ | Այն ուղիով, ուր մայրամուտն էտեսնում | ||
+ | Հռոմայեցին կղզյաց միջև Կորս ևՍարդ։ | ||
+ | |||
+ | {{տող|82}}Եվ վարպետըս, որի փառքի շնորհիվ | ||
+ | Պիետոլան հանդիսացավ անվանի, | ||
+ | Ճնշող բեռից ազատել էր ինձ լրիվ։ | ||
+ | |||
+ | {{տող|85}}Եվ ահա ես, որ հարցերիս լուրջ ու բարդ | ||
+ | Առել էի պատասխաններ պարզորոշ, | ||
+ | Կանգնած էի ինչպես քնով տարված մարդ։ | ||
+ | |||
+ | {{տող|88}}Բայց իմ քունը հանկարծ խզվեց մի թափով | ||
+ | Խուլ աղմուկից հոգիների մի խմբի, | ||
+ | Որ գալիս էր մեր ետևից շտապով։ | ||
+ | |||
+ | {{տող|91}}Ինչպես Իսմենն ու Ասոպը միասին | ||
+ | Մութ գիշերով տեսան վազքը թեբեցոց, | ||
+ | Որ խուռնընթաց դիմում էին Բաքոսին, | ||
+ | |||
+ | {{տող|94}}Այսպես այստեղ տեսա ամբոխ մի խռնված, | ||
+ | Որ վազեվազ մեր ետևից էր գալիս, | ||
+ | Բարի կամքից, արդար սիրուց խթանված։ | ||
+ | |||
+ | {{տող|97}}Զի վազում էր այն բազմությունն ահագին, | ||
+ | Վաղվաղակի բոլորը մեզ միացան։ | ||
+ | Երկու հոգի գոչում էին լալագին. | ||
+ | |||
+ | {{տող|100}}«Մարիամն շտապ դեպի լեռը վազ տվեց | ||
+ | Եվ Կեսարը, բաց թողնելով Մարսիլիան, | ||
+ | Անմիջապես դեպ Իլերդա արշավեց»։ | ||
+ | |||
+ | {{տող|103}}«Շուտ, ժամանակ չկորցնենք հեղգորեն, | ||
+ | Որ բողբոջի մեր մեջ փափագը բարու»,— | ||
+ | Ասում էին մյուս հոգիներն համորեն։ | ||
+ | |||
+ | {{տող|106}}«Ո՛վհոգիներ, դուք որ հիմա եռանդյամբ | ||
+ | Դարմանում եք անփութությունն, որ բարիք | ||
+ | Գործելու մեջ թույլ եք տվել գաղջությամբ. | ||
+ | |||
+ | {{տող|109}}Սա դեռ ողջ է— ես ստելու չեմ սովոր — | ||
+ | Եվ ուզում էվեր բարձրանալ վաղորդյան. | ||
+ | Ասացեք մեզ՝ ո՞ւր էելքը մերձավոր»։ | ||
+ | |||
+ | {{տող|112}}Այսպես ասաց առաջնորդըս ամբոխին. | ||
+ | Եվ նրանցից մեկը տվեց պատասխան. | ||
+ | «Հետևիր մեզ ևկգտնես անցուղին։ | ||
+ | |||
+ | {{տող|115}}Մենք շարժվելու այնքան փափագ ունենք մեծ, | ||
+ | Որ չենք կարող կանգնած խոսել, ևեթե | ||
+ | Մեր վարմունքը կոպիտ գտնես, ներիր մեզ։ | ||
+ | |||
+ | {{տող|118}}Սան Զենոյի աբբան էի Վերոնում, | ||
+ | Բարբարոսսա վեհապետի օրերին, | ||
+ | Որի մասին վատ են խոսում Միլանում։ | ||
+ | |||
+ | {{տող|121}}Եվ մեկը, որ արդեն զառամ էդարձած, | ||
+ | Շուտով կողբա այն վանատան պատճառով, | ||
+ | Ուր չարարկեց իշխանությունն ունեցած. | ||
+ | |||
+ | {{տող|124}}Զի նա որդուն անհարազատ ու տգեղ, | ||
+ | Տգեղ մարմնով ևթե հոգով մանավանդ, | ||
+ | Նշանակեց օրինավոր հովվի տեղ»։ | ||
+ | |||
+ | {{տող|127}}Ես չգիտեմ՝ նա դեռ խոսե՞ց, թե՞ լռեց, | ||
+ | Այնքան արդեն հեռացել էր մեզանից, | ||
+ | Բայց լսածըս ինձ գոհություն պատճառեց։ | ||
+ | |||
+ | {{տող|130}}Եվ վարպետըս, զորավիգըս ապահով, | ||
+ | Ասաց. «Նայիր, ահա երկու հոգիներ, | ||
+ | Որ գալիս են հեղգությունը սաստելով»։ | ||
+ | |||
+ | {{տող|133}}Ասում էին նրանք. «Մեռան այն մարդիկ, | ||
+ | Որոնց առջև ծովը բացվեց, բայց հետո | ||
+ | Հորդանանը տեսավ սերունդն երջանիկ։ | ||
+ | |||
+ | {{տող|136}}Եվ այն մարդիկ, որ մինչև վերջ չուզեցին | ||
+ | Տաժանք կրել զավակի հետ Անքիսի, | ||
+ | Անփառունակ մի կյանքի մեջ սուզվեցին»։ | ||
+ | |||
+ | {{տող|139}}Երբ մեզանից նրանք այնքան հեռացան, | ||
+ | Որ այլևըս չէին կարող նկատվել, | ||
+ | Իմ մեջ ծնունդ առան մտքեր այլազան, | ||
+ | |||
+ | {{տող|142}}Ուրկից բազում ուրիշ խոհեր ծագեցին, | ||
+ | Եվ ես այնքան խոհից իխոհ ծփացի, | ||
+ | Որ իվերջո իմ աչքերը փակվեցին. | ||
+ | |||
+ | {{տող|145}}Եվ խոհերըս վերածվեցին երազի։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | === Երգ տասնիններորդ === | ||
+ | |||
+ | <poem style='margin:0ex 5ex'> | ||
+ | {{տող|1}}Այն ժամին, երբ ջերմությունը ցերեկվա | ||
+ | Երկրից կամ մերթ Երևակից շիջանած՝ | ||
+ | Է՛լչի կարող մեղմել ցուրտը գիշերվա. | ||
+ | |||
+ | {{տող|4}}Երբ գուշակներն իրենց Բախտը մեծագույն | ||
+ | Արևելյան հորիզոնում են տեսնում, | ||
+ | Ուր կծագի շուտով օրը նորագույն, | ||
+ | |||
+ | {{տող|7}}Երազիս մեջ երևաց կին մի թլվատ, | ||
+ | Աչքերը շիլ ևոտքերը ծուռումուռ, | ||
+ | Ձեռքերը հաշմ ևերեսը շատ գունատ։ | ||
+ | |||
+ | {{տող|10}}Նայում էի. ինչպես արևը շողուն | ||
+ | Ժրացնում էանդամները ցրտահար, | ||
+ | Այսպես հայացքս արձակում էր կապ լեզուն, | ||
+ | |||
+ | {{տող|13}}Ուղղում նրա շեղությունները կարգավ | ||
+ | Եվ տալիս էր նրա դալուկ երեսին | ||
+ | Այն գույնը, որ պահանջում էսերն հարկավ։ | ||
+ | |||
+ | {{տող|16}}Հենց որ այսպես լեզվի կապն էր արձակվել, | ||
+ | Նա սկսեց երգել այնպես քաղցրաձայն, | ||
+ | Որ ես նրան չէի կարող չունկնդրել։ | ||
+ | |||
+ | {{տող|19}}«Ես,— երգում էր,— ես այն սիրենն եմ սիրուն, | ||
+ | Որ թովում էնավորդներին ծովի մեջ, | ||
+ | Այնքան ձայնըս հաճելի էու ծորուն։ | ||
+ | |||
+ | {{տող|22}}Ես իմ երգով Ուլիսին էլ թովեցի. | ||
+ | Ով վարժվի ինձ ևհմայվի ինձանով, | ||
+ | Հազիվ թե իմ լարացանցից դուրս պրծնի»։ | ||
+ | |||
+ | {{տող|25}}Նա տակավին իր բերանը չէր փակել, | ||
+ | Երբ երևաց ինձ մոտ մի կին սուրբ ու վեհ, | ||
+ | Որ այն մյուսին անարգելու էր եկել։ | ||
+ | |||
+ | {{տող|28}}«Օ´ Վիրգիլիոս, օ´ Վիրգիլիոս, ո՞վէնա»,— | ||
+ | Գոչեց կինը բարկությամբ լի, իսկ տերն իմ | ||
+ | Նայում էր լոկ այդ կնոջը վեհազնյա։ | ||
+ | |||
+ | {{տող|31}}Ապա տերըս մյուսին բռնեց զայրալի | ||
+ | Եվ, պատռելով փեշը, փորը բաց արավ. | ||
+ | Ես զարթնեցի բուրած հոտից զազրելի։ | ||
+ | |||
+ | {{տող|34}}Երբ շուռ եկա, բարի վարպետս ինձ ասաց. | ||
+ | «Երեք անգամ քեզ կանչեցի ես հիմա. | ||
+ | Վեր կաց, արի, գնանք գտնենք մուտքը բաց»։ | ||
+ | |||
+ | {{տող|37}}Ես վեր կացա։ Արդեն լույս էր շողարձակ | ||
+ | Լեռան բոլոր ոլորտներում. գնացինք. | ||
+ | Մեր ետևն էր արեգակը նորածագ։ | ||
+ | |||
+ | {{տող|40}}Հետևելով առաջնորդիս քայլերին՝ | ||
+ | Գնում էի կորաքամակ, գլխահակ, | ||
+ | Ինչպես նա, ով հանձնվել էմտքերին։ | ||
+ | |||
+ | {{տող|43}}Հանկարծ լսվեց. «Անցքը այստեղ է, եկեք» — | ||
+ | Այնպես աղու ևհեշտալուր մի ձայնով, | ||
+ | Որ մեր երկրում չենք ունկնդրի մենք երբեք։ | ||
+ | |||
+ | {{տող|46}}Այդպես ասողն, հար ևնման կարապի, | ||
+ | Բացավ թևերն ու մեզ ուղղեց դեպ այնտեղ, | ||
+ | Ուր մի անցք կար միջև երկու քարափի։ | ||
+ | |||
+ | {{տող|49}}Թափհարելով իր թևերը փետրավոր, | ||
+ | Նա «Երանի սգավորաց,— ասաց մեզ,— | ||
+ | Զի կստանան մխիթարանք հոգևոր»։ | ||
+ | |||
+ | {{տող|52}}«Ի՞նչ ունես դու, որ մտախոհ ես դարձել»,— | ||
+ | Այսպես ասաց վարպետըս ինձ, երբ արդեն | ||
+ | Հրեշտակից քիչ վեր էինք բարձրացել։ | ||
+ | |||
+ | {{տող|55}}Եվ ես. «Հիմա տեսա տեսիլք մի դարձյալ. | ||
+ | Նա ինձ այնպես խորհուրդներով պաշարեց, | ||
+ | Որ չեմ կարող նրա միտքը հասկանալ»։ | ||
+ | |||
+ | {{տող|58}}Եվ նա. «Տեսար այն կախարդին հինավուրց, | ||
+ | Որի համար պատժվում են վերևում, | ||
+ | Եվ որից մարդ ճողոպրում էմազապուրծ։ | ||
+ | |||
+ | {{տող|61}}Բավ էդա քեզ. հիմա մի քիչ շտապիր, | ||
+ | Եվ ունկնդրիր կոչին երկնի, ուր Արքան | ||
+ | Հավերժական հոլովում էգնդերն իր»։ | ||
+ | |||
+ | {{տող|64}}Ինչպես բազեն, որ նայում էնախ ներքև, | ||
+ | Ապա, իլուր կանչին, սուրում էայնտեղ, | ||
+ | Ուր քաշում էնրան երեն ակներև, | ||
+ | |||
+ | {{տող|67}}Այսպես արի, բարձրանալով փույթ իփույթ | ||
+ | Ժայռամիջյան կածանն իվեր, որը մեզ | ||
+ | Տարավ այնտեղ, ուր գործվում էնոր պտույտ։ | ||
+ | |||
+ | {{տող|70}}Երբ դուրս եկա բոլորակը հինգերորդ, | ||
+ | Տեսա մարդիկ, որոնք դեմքերը գետնին, | ||
+ | Պառկած էին ու հեծեծում սրտահորդ։ | ||
+ | |||
+ | {{տող|73}}Ասում էին՝ «Մերձեցաւ անձն իմ իհող» | ||
+ | Այնպիսի խոր հառաչանքով ու հեծքով, | ||
+ | Որ հազիվ էր լսվում խոսքն այդ անսքող: | ||
+ | |||
+ | {{տող|76}}«Ո՛վհոգիներ, որ ձեր տանջանքը մռայլ, | ||
+ | Ամոքում եք արդարությամբ ու հույսով, | ||
+ | Մեզ ցույց տվեք ելման տեղը հետևյալ»։ | ||
+ | |||
+ | {{տող|79}}«Եթե այստեղ դուք պառկելուց ազատ եք | ||
+ | Եվ ուզում եք գտնել ուղին կարճառոտ, | ||
+ | Գնալիս միշտ աջ ուղղությամբ քայլեցեք»։ | ||
+ | |||
+ | {{տող|82}}Այսպես ասաց առաջնորդըս ևայսպես | ||
+ | Պատասխանեց նրան մեկը մոտիկից, | ||
+ | Որի վրա ուշ դարձըրի իսկույն ես։ | ||
+ | |||
+ | {{տող|85}}Հայացքս այնժամ ես ուղղեցի վարպետիս, | ||
+ | Եվ նա սիրով ինձ թույլ տվեց կատարել | ||
+ | Այն փափագըս, որ երևում էր դեմքիս։ | ||
+ | |||
+ | {{տող|88}}Երբ թույլ տվեց անել ըստ իմ ուզածի, | ||
+ | Ես մոտեցա ուշագրավ այն հոգուն | ||
+ | Եվ մեղմորեն նրան այսպես ասացի. | ||
+ | |||
+ | {{տող|91}}«Ո՛վդու հոգի, որ ողբերով քո համառ | ||
+ | Հարդարում ես դարձիդ ուղին առ Աստված, | ||
+ | Քավությունըդ քիչ ընդհատիր ինձ համար։ | ||
+ | |||
+ | {{տող|94}}Ասա ո՞վես ևինչո՞ւեք դուք պառկել | ||
+ | Բերանքսիվար, ուզո՞ւմ ես որ քո մասին | ||
+ | Խոսեմ այնտեղ, ուրկից ողջ եմ ես եկել»։ | ||
+ | |||
+ | {{տող|97}}«Թե ինչու ենք պառկել վրան երեսի, | ||
+ | Դու կիմանաս,— ասաց հոգին,— բայց դու նախ | ||
+ | Գիտա զի ես եղէ յաջորդ Պետրոսի։ | ||
+ | |||
+ | {{տող|100}}Կիավերի ու Սիեստրի միջև գեղադիր | ||
+ | Կա ուղղահոս մի գետ, որի անունից | ||
+ | Իմ ազգատոհմն ստացել էտիտղոսն իր։ | ||
+ | |||
+ | {{տող|103}}Ամսից քիչ անց ես զգացի թե ինչպես | ||
+ | Ծանր էկրել պատմուճանը, որի մոտ | ||
+ | Ամեն այլ բեռ թեթև փետուր էկարծես։ | ||
+ | |||
+ | {{տող|106}}Ես մեղքերից դարձի, ավա՜ղ, ուշ եկա. | ||
+ | Բայց երբ դարձա եկեղեցու հովվապետ, | ||
+ | Հասկացա որ կյանքը փուչ էու անշահ։ | ||
+ | |||
+ | {{տող|109}}Չհանգչելով աստիճանովս ասդենի, | ||
+ | Մի աստիճան, որ բարձրագույնն էերկրում, | ||
+ | Ես այրվեցի սիրով հանդեպ անդենի։ | ||
+ | |||
+ | {{տող|112}}Մինչ այդ հոգիս՝ թշվառական ու վատթար՝ | ||
+ | Ագահությամբ ուծացել էր Աստուծուց. | ||
+ | Արդ կրում եմ այստեղ պատիժըս արդար։ | ||
+ | |||
+ | {{տող|115}}Ագահությունն երևում էհայտնապես | ||
+ | Քավության մեջ հոգիների այս հեծող, | ||
+ | Եվ լեռան մեջ պատիժ չկա սրա պես։ | ||
+ | |||
+ | {{տող|118}}Ինչպես երկրում մեր հայացքը միմիայն | ||
+ | Գետին ուղղվեց ևչամբարձավ դեպ երկինք, | ||
+ | Այսպես այստեղ Բարձրյալն ուղղեց գետին այն։ | ||
+ | |||
+ | {{տող|121}}Ինչպես երկրում ագահությունը մեր մեջ | ||
+ | Մարեց սերը բարի գործեր անելու, | ||
+ | Այսպես այստեղ Երկնավորը սեղմեց մեզ, | ||
+ | |||
+ | {{տող|124}}Կապելով մեր ձեռն ու ոտը ամրաբար. | ||
+ | Եվ կմնանք այստեղ անշարժ տարածված | ||
+ | Այնքան, ինչքան կկամենա Տերն արդար»։ | ||
+ | |||
+ | {{տող|127}}Ակնածանքից եկել էի ես ծնկի. | ||
+ | Ուզում էի խոսել, բայց նա նկատեց, | ||
+ | Լոկ լսելով, իմ այդ ցույցը հարգանքի, | ||
+ | |||
+ | {{տող|130}}Եվ ինձ ասաց. «Ինչո՞ւես դու ծունկ չոքել»։ | ||
+ | Եվ ես նրան. «Այնքան վեհ էանձը ձեր, | ||
+ | Որ իմ խիղճը թույլ չի տալիս ինձ կանգնել»։ | ||
+ | |||
+ | {{տող|133}}Պատասխանեց. «Եղբայր, վեր կաց ու կանգնիր, | ||
+ | Մի սխալվիր. ծառայակից եմ ես քեզ | ||
+ | Եվ այլոց հետ նույն Տիրոջը փառակիր։ | ||
+ | |||
+ | {{տող|136}}Եթե երբեք դու լսել ես «Ոչ կանայս...» | ||
+ | Խոսքերը, որ Ավետարանն էհիշում, | ||
+ | Իմ ասածը դու պիտի լավ հասկանաս։ | ||
+ | |||
+ | {{տող|139}}Գնա այլևս, է՛լհարկ չկա սպասել. | ||
+ | Ներկայությունդ ինձ արգելք էողբալու, | ||
+ | Որով պարտ եմ ապաշխարանք կատարել։ | ||
+ | |||
+ | {{տող|142}}Մի զարմուհի ունեմ անվամբ Ալաջա. | ||
+ | Նա բարի էինքնին, միայն տոհմը մեր | ||
+ | Նրա համար չար օրինակ չդառնա. | ||
+ | |||
+ | {{տող|145}}Նա էմիայն ինձ մնացել երկրի մեջ»։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | === Երգ քսաներորդ === | ||
+ | |||
+ | <poem style='margin:0ex 5ex'> | ||
+ | {{տող|1}}Լավ կամքի դեմ չի կռվում կամքը արդար. | ||
+ | Եվ ակամա ջրից սպունգն հանեցի, | ||
+ | Թեպետ ևնա հագեցած չէր դեռ իսպառ։ | ||
+ | |||
+ | {{տող|4}}Առաջնորդըս ու ես առաջ շարժվեցինք | ||
+ | Լեռան եզրին ազատ թողված տեղանքով, | ||
+ | Ինչպես եզրով մի պարսպի շրջանցիկ։ | ||
+ | |||
+ | {{տող|7}}Քանզի նրանք, որ արցունքով դառնագին | ||
+ | Քավում էին չարիքն աշխարհ համակող, | ||
+ | Բռնել էին մինչև եզերքն արտաքին։ | ||
+ | |||
+ | {{տող|10}}Անիծվե՛սդու, վաղնջական գայլ անգութ, | ||
+ | Որ ամեն մի այլ գազանից ավելի | ||
+ | Զոհ ես դարձնում մարդկանց քաղցիդ անհագուրդ: | ||
+ | |||
+ | {{տող|13}}Ո՛վերկինք, որ վերագրում են քո շարժման | ||
+ | Փոփոխմունքը պայմանների երկրային, | ||
+ | Ե՞րբ պիտի գա երկրից վանողը սրան։ | ||
+ | |||
+ | {{տող|16}}Գնում էինք ծանր ու դանդաղ քայլերով, | ||
+ | Մինչ իմ ուշքը կլանված էր լիովին | ||
+ | Հոգիների աղիողորմ ջայլերով։ | ||
+ | |||
+ | {{տող|19}}Եվ նրանցից մեկը ձայնով ողբական | ||
+ | Հանկարծ գոչեց մեր առջևում. «Օ՛, Մարիամ», | ||
+ | Ինչպես կինն էբացականչում ծննդկան. | ||
+ | |||
+ | {{տող|22}}Ապա ասաց. «Դու շատ աղքատ ապրեցիր. | ||
+ | Դա երևաց այն մսուրքից անպաճույճ, | ||
+ | Ուր սրբազան քո պտուղը ծնեցիր»։ | ||
+ | |||
+ | {{տող|25}}Ապա հարեց. «Ո՛վՖաբրիկիոսըդ ազնիվ, | ||
+ | Նախընտրեցիր ապրել աղքատ, բայց պատվով, | ||
+ | Քան թե ապրել հարուստ, սակայն անպատիվ»։ | ||
+ | |||
+ | {{տող|28}}Այս խոսքերն ինձ պատճառեցին մեծ բերկրանք, | ||
+ | Այնպես որ ես մի քիչ առաջ շարժվեցի, | ||
+ | Գիտնալու թե ով էր ասողը դրանք։ | ||
+ | |||
+ | {{տող|31}}Նա տարփողեց ևայն պարգևը առատ, | ||
+ | Որ Նիկողոսն արեց մատաղ կույսերին, | ||
+ | Պահպանելու նրանց պատիվն անարատ։ | ||
+ | |||
+ | {{տող|34}}«Ո՛վհոգի, որ այդքան բարիք ես ոգում,— | ||
+ | Ասացի ես,— ասա ո՞վես ևինչո՞ւ | ||
+ | Այդ գործերը միայն դու ես գովերգում։ | ||
+ | |||
+ | {{տող|37}}Ես չեմ թողնի խոսելդ առանց հատույցքի, | ||
+ | Երբ ետ դառնամ ավարտելու կարճ ուղին | ||
+ | Մահկանացու ևանցողիկ իմ կյանքի»։ | ||
+ | |||
+ | {{տող|40}}«Ես կխոսեմ ոչ թե նրա համար որ,— | ||
+ | Բարբառեց նա,— երկրից բան եմ սպասում. | ||
+ | Այլ զի քո մեջ տեսնում եմ վառ մի շնորհ։ | ||
+ | |||
+ | {{տող|43}}Ես արմատն եմ չարաբաստիկ այն ծառի, | ||
+ | Որ ստվեր էձգել երկրում քրիստոնյա, | ||
+ | Ուր հազիվ էքաղվում պտուղ մի բարի։ | ||
+ | |||
+ | {{տող|46}}Դուեն, Լիլլը, Կանդն ու Բրյուգգեն երանի | ||
+ | Կարենային իրենց վրեժը լուծել. | ||
+ | Նրանց կօգնի Արդարադատը երկնի։ | ||
+ | |||
+ | {{տող|49}}Ես աշխարհում հորջորջվել եմ Հյուգ Կապետ, | ||
+ | Իմ սերունդն են Ֆիլիպներն ու Լուիներ, | ||
+ | Որոնք դարձան Գաղղիայի նոր կարապետ։ | ||
+ | |||
+ | {{տող|52}}Ես որդին եմ մի փարիզցու մսագործ. | ||
+ | Երբ չքացան հին արքաները բոլոր, | ||
+ | Բացի մեկից, որ զգեցավ խորգաձորձ, | ||
+ | |||
+ | {{տող|55}}Արքայության կառավարման սանձը ձիգ | ||
+ | Իմ ձեռքն անցավ. նոր հողերով ևբազում | ||
+ | Համհարզներով այնքան դարձա ազդեցիկ, | ||
+ | |||
+ | {{տող|58}}Որ իմ որդին ևս գահը բարձրացավ, | ||
+ | Որից հետո գահակալել սկսեց | ||
+ | Իմ սերունդը, երբ սուրբ օծումն ստացավ։ | ||
+ | |||
+ | {{տող|61}}Մինչ քանի դեռ մեծ օժիտը պրովանսյան | ||
+ | Չէր փչացրել իմ սերնդին, սա, ճիշտ է, | ||
+ | Աննշան էր, բայց չէր տալիս գոնե զյան։ | ||
+ | |||
+ | {{տող|64}}Այդ օրից նա զոռով, սուտով սկսեց | ||
+ | Հափշտակել, ևապա, իբր հատուցում, | ||
+ | Նորմանդիան, Պոնտն ու Գասկոնիան ձեռք բերեց։ | ||
+ | |||
+ | {{տող|67}}Կառլոսն եկավ Իտալիա, իբր հատուցում, | ||
+ | Զոհաբերեց Կոնրադինին, ևապա | ||
+ | Թունավորեց Թովմասին, իբր հատուցում։ | ||
+ | |||
+ | {{տող|70}}Ժամանակ եմ տեսնում, ոչ շատ հետագա, | ||
+ | Երբ Ֆրանսիայից կգա ուրիշ մի Կառլոս, | ||
+ | Որ իրեն ևյուրայնոց լավ ցույց կտա։ | ||
+ | |||
+ | {{տող|73}}Կգա զինված միայն տեգով Հուդայի, | ||
+ | Եվ դրանով կհարվածի նա այնպես, | ||
+ | Որ Ֆլորենցիո փորոտիքը կթափի։ | ||
+ | |||
+ | {{տող|76}}Դրանից նա հող չի շահի, այլ հանցանք | ||
+ | Եվ ամոթանք, շահ այնքան ծանր իր համար, | ||
+ | Որքան թեթև բան էհաշվում նա դրանք։ | ||
+ | |||
+ | {{տող|79}}Եվ մյուսը, որ գերի ընկավ բաց ծովում, | ||
+ | Սակարկությամբ կծախի իր աղջկան, | ||
+ | Ինչպես հենը ստրկուհուն էծախում։ | ||
+ | |||
+ | {{տող|82}}Ագահությո՛ւն, ի՞նչ կարող ես անել դեռ, | ||
+ | Երբ ցեղս այնքան վարակեցիր քեզանով, | ||
+ | Որ նա նույնիսկ չի խնայում իր դստեր։ | ||
+ | |||
+ | {{տող|85}}Բայց կան գործեր է՛լավելի զազրոտի. | ||
+ | Դա շուշանի ներխուժումն էԱնանյա | ||
+ | Եվ Քրիստոսի գերումն հանձին հաջորդի։ | ||
+ | |||
+ | {{տող|88}}Ես տեսնում եմ նրան նորից այպանված, | ||
+ | Նորոգված եմ տեսնում քացախն ու լեղին, | ||
+ | Եվ տեսնում եմ նրան նորից սպանված։ | ||
+ | |||
+ | {{տող|91}}Տեսնում եմ նոր Պիղատոսին այնքան չար, | ||
+ | Այնքան անհագ, որ նա առանց ամոթի | ||
+ | Ագահության կիրքը տանում էՏաճար։ | ||
+ | |||
+ | {{տող|94}}Ո՛վՏեր, ե՞րբ ես պիտի լինեմ անտրտում, | ||
+ | Տեսնելով քո դատաստանը երկնային, | ||
+ | Որ երկնում ես դու քո զանխուլ խորհրդում։ | ||
+ | |||
+ | {{տող|97}}Իսկ իմ գոչը հարսի մասին Սուրբ Հոգու, | ||
+ | Որի համար դու դիմեցիր ինձ հարցով, | ||
+ | Ինձնից որոշ բացատրություն առնելու, | ||
+ | |||
+ | {{տող|100}}Մյուսների հետ մենք կրկնում ենք աղոթքում, | ||
+ | Երբ ցերեկ է, իսկ երբ գիշեր էգալիս, | ||
+ | Դրանց ներհակ օրինակներ ենք ոգում։ | ||
+ | |||
+ | {{տող|103}}Մենք գիշերը Պիգմալիոնին հիշում ենք, | ||
+ | Որին ոսկու անհագ ծարավը դարձրեց | ||
+ | Գող, դավաճան ու մարդասպան չարանենգ։ | ||
+ | |||
+ | {{տող|106}}Եվ տանջանքը Միդասի խոլ ու ագահ, | ||
+ | Որ գոհացրեց իր պահանջը անհագուրդ | ||
+ | Եվ առհավետ դարձավ ծաղրի առարկա։ | ||
+ | |||
+ | {{տող|109}}Հիշում ենք ևանմտությունն Աքարի, | ||
+ | Որ գողացավ ավարները, ևկարծես | ||
+ | Դեռ պատժում էնրան ցասումը Հեսվի. | ||
+ | |||
+ | {{տող|112}}Մեղադրում ենք Անանիային ու կնոջ. | ||
+ | Հիշում քացին, որ Հելիոդորն ստացավ. | ||
+ | Հիշում նաև Պոլինեստրին մեծագոչ, | ||
+ | |||
+ | {{տող|115}}Որ սպանեց Պոլիդորին մերձավոր. | ||
+ | Հուսկ գոչում ենք. «Ո՛վԿրասոս, ասա մեզ, | ||
+ | Ի՞նչ համ ունի ոսկին, գիտես քանի որ»։ | ||
+ | |||
+ | {{տող|118}}Մերթ գոչում ենք զիլ ձայնով, մերթ ձայնով բամբ, | ||
+ | Ըստ այն հույզի, որ մեզ մղում էոգել | ||
+ | Մերթ առավել ևմերթ նվազ ուժգնությամբ։ | ||
+ | |||
+ | {{տող|121}}Քիչ առաջ այն բարիքները մենակ ես | ||
+ | Չէի ոգում. ով ոք այստեղ մոտերքում | ||
+ | Չէր ձայնարկում, որ լսելի լիներ քեզ»։ | ||
+ | |||
+ | {{տող|124}}Մենք բաժանվել էինք արդեն խոսողից, | ||
+ | Եվ շտապում էինք առաջ ընթանալ, | ||
+ | Որքան թույլ էր տալիս նեղվածքը տեղի, | ||
+ | |||
+ | {{տող|127}}Եբբ զգացի հանկարծ ցնցումը լեռան. | ||
+ | Դա ինձ ահով ու սարսափով համակեց, | ||
+ | Ինչպես նրան, որին տանում էն մահվան։ | ||
+ | |||
+ | {{տող|130}}Չէր տատանվում Դելոսն այնպես ուժգնակի, | ||
+ | Եբբ Լատոնան բույն չէր դրել դեռ այնտեղ՝ | ||
+ | Ծնանելու երկու աչքերն երկնքի։ | ||
+ | |||
+ | {{տող|133}}Ամենուրեք հնչեց մի ճիչ ահագին, | ||
+ | Եվ վարպետըս դեպ ինձ դարձավ ասելով, | ||
+ | «Մի վախենա, ես կանգնած եմ քո կողքին»: | ||
+ | |||
+ | {{տող|136}}Երգում էին «Փառք իբարձունս Աստուծոյ», | ||
+ | Որքան որ ես կարողացա հասկանալ, | ||
+ | Երբ այն ճիչը ունկնդրեցի իմոտո։ | ||
+ | |||
+ | {{տող|139}}Մենք մնացինք անշարժ ևափ իբերան, | ||
+ | Առաջինն այն երգը լսող հովվաց պես. | ||
+ | Հուսկ դադրեցին երգն ու ցնցումը լեռան։ | ||
+ | |||
+ | {{տող|142}}Ապա նորից առաջացանք նույն ճամփով, | ||
+ | Նայելով այն ստվերներին վայրանկյալ, | ||
+ | Որոնք դարձյալ հեծում էին տագնապով։ | ||
+ | |||
+ | {{տող|145}}Անգիտությունն, եթե լավ եմ հիշում ես, | ||
+ | Ինձ չի մղել այնպես սաստիկ գիտնալու, | ||
+ | Ինչպես մղեց արդ գիտնալա ճշտապես, | ||
+ | |||
+ | {{տող|148}}Թե երգի ու ցնցման պատճառն ինչն էր բուն. | ||
+ | Ոչ շտապ երթն ինձ թույլ տվեց, որ հարց տամ, | ||
+ | Ոչ ինքս էի կարող լինել բանիբուն. | ||
+ | |||
+ | {{տող|151}}Այսպես գնում էի խոհուն ու տարտամ։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | === Երգ քսանմեկերորդ === | ||
+ | |||
+ | <poem style='margin:0ex 5ex'> | ||
+ | {{տող|1}}Սաստիկ տանջված բնական սուր ծարավից, | ||
+ | Որ միմիայն հագենում էայն ջրով, | ||
+ | Որը խնդրեց սամարուհին Քրիստոսից, | ||
+ | |||
+ | {{տող|4}}Ճեպում էի առաջնորդիս ետևից, | ||
+ | Հոգիների միջով խուռն ու բազմահոծ, | ||
+ | Հուզված նրանց արդար պատժից ու ցավից։ | ||
+ | |||
+ | {{տող|7}}Հանկարծ, ինչպես, ըստ Ղուկասի գրածի, | ||
+ | Քրիստոսն երկու աշակերտի երևաց, | ||
+ | Երբ հառնել էր գերեզմանից փառացի, | ||
+ | |||
+ | {{տող|10}}Այսպես այստեղ մեկն երևաց մեր ետև, | ||
+ | Որ գալիս էր պառկածներին նայելով. | ||
+ | Տեսնելով մեզ՝ նա մեզ ասաց անդեդև. | ||
+ | |||
+ | {{տող|13}}«Եղբայրներ, ձեզ խաղաղություն տա Աստված»։ | ||
+ | Իսկույն դարձանք, ևՎիրգիլիոսը նրան | ||
+ | Համապատշաճ ողջույն տվեց ու ասաց. | ||
+ | |||
+ | {{տող|16}}«Երանի թե երանելյաց կաճառում | ||
+ | Քեզ ընդուներ խաղաղությամբ Տերն արդար, | ||
+ | Որ պահում էինձ մշտական աքսորում»։ | ||
+ | |||
+ | {{տող|19}}«Ի՞նչպես, եթե դուք հոգիներ չեք ընտրյալ,— | ||
+ | Բարբառեց նա, մեզ հետ առաջ շարժվելով,— | ||
+ | Ո՞վձեզ բերեց այս ոլորտները օրհնյալ»։ | ||
+ | |||
+ | {{տող|22}}Վարպետս ասաց. «Եթե նայես դու սրա | ||
+ | Նշաններին, որ հրեշտակն էնշել, | ||
+ | Կիմանաս, որ պետք էվերև նա գնա։ | ||
+ | |||
+ | {{տող|25}}Բայց զի կյանքի թելը մանող տիրուհին | ||
+ | Չի ավարտել մանելը այն կծիկի, | ||
+ | Որ Կլոթոսն էտրամադրում իր հերթին, | ||
+ | |||
+ | {{տող|28}}Սրա հոգին, նման իմի ևքոնի, | ||
+ | Դեպի բարձունք մենակ գնալ չի կարող, | ||
+ | Քանզի մեզ պես պայծառատես աչք չունի։ | ||
+ | |||
+ | {{տող|31}}Եվ ես ելա լայն երախից Դժոխքի | ||
+ | Ուղեկցելու համար նրան մինչև անդ, | ||
+ | Ուր կարող ենք մենք բարձրանալ կողք֊կողքի։ | ||
+ | |||
+ | {{տող|34}}Բայց ասա ինձ՝ ինչո՞ւլեռը դղրդաց, | ||
+ | Ինչո՞ւճիչը հոգիների համախումբ | ||
+ | Հնչեց մինչև լեռան ոտներն հարաթաց»։ | ||
+ | |||
+ | {{տող|37}}Այս հարցումով նա փափագըս գուշակեց, | ||
+ | Եվ գոհացում ստանալու հույսըս լոկ. | ||
+ | Իմ ցանկության սաստկությունը մեղմացրեց։ | ||
+ | |||
+ | {{տող|40}}Հոգին ասաց. «Ոչինչ չկա մասնավոր, | ||
+ | Որ խանգարի կարգն ու կանոնը լեռան | ||
+ | Եվ կամ լինի մի նորություն անսովոր։ | ||
+ | |||
+ | {{տող|43}}Այստեղ չկա փոփոխություն տարերքի. | ||
+ | Փոփոխության պատճառ կարող էլինել | ||
+ | Լոկ սեփական ուժերի մեջ երկնքի. | ||
+ | |||
+ | {{տող|46}}Զի ոչ եղյամ, ոչ ցող, ոչ ձյուն, ոչ անձրև, | ||
+ | Ոչ էլ կարկուտ չի թափվել ևչի թափվում | ||
+ | Եռաստիճան կարճ սանդուղքից այն վերև։ | ||
+ | |||
+ | {{տող|49}}Այստեղ չկան ոչ խիտ ամպեր, ոչ ցանցառ, | ||
+ | Ոչ փայլակներ, ոչ էլ դուստրը Տավմանտի, | ||
+ | Որը երկրում փոխում էիր տեղը հար։ | ||
+ | |||
+ | {{տող|52}}Չոր գոլորշի ու ցնցումներ չեն լինում | ||
+ | Ավելի վեր այն սանդուղքի գագաթից, | ||
+ | Ուր Պետրոսի փոխանորդողն էբազմում։ | ||
+ | |||
+ | {{տող|55}}Գուցե ցածում ցնցում լինում էմեկ֊մեկ, | ||
+ | Բայց չգիտեմ ինչպես՝ հողմերն ընդերկրյա | ||
+ | Այստեղ ցնցում առաջացրած չեն երբեք։ | ||
+ | |||
+ | {{տող|58}}Աստ ցնցվում է, երբ որևէ մի հոգի | ||
+ | Մաքրվում էևերկինք էհամբառնում | ||
+ | Ուղեկցությամբ հոգիների օրհներգի։ | ||
+ | |||
+ | {{տող|61}}Եվ մաքրության երաշխիքը իղձն էայն, | ||
+ | Որով հոգին իրեն պատրաստ էզգում՝ | ||
+ | Համբառնալու դեպ օթարանն հանգստյան։ | ||
+ | |||
+ | {{տող|64}}Առաջ էլ նա համբառնալու իղձ ուներ, | ||
+ | Բայց Աստուծո արդար կամքի համաձայն | ||
+ | Նախ պետք էիր արդար պատիժը կրեր։ | ||
+ | |||
+ | {{տող|67}}Եվ ես, որ այս տանջանքի մեջ եմ հլու | ||
+ | Ավելի քան հինգ հարյուր ամ, լոկ հիմա | ||
+ | Ինձ զգացի պատրաստ երկինք ելնելու։ | ||
+ | |||
+ | {{տող|70}}Հենց դրանից լեռը ցնցվեց ուժգնորեն | ||
+ | Եվ հոգիներն օրհներգեցին Բարձրյալին, | ||
+ | Որ իրենք էլ վերև կանչվեն փութորեն»։ | ||
+ | |||
+ | {{տող|73}}Այսպես ասաց, բայց զի ծարավը մարդու | ||
+ | Որքան մեծ է, այնքան կուշտ էնա խմում, | ||
+ | Նույնքան եղավ նա ինձ համար ձեռնտու։ | ||
+ | |||
+ | {{տող|76}}Եվ վարպետըս նրան. «Տեսնում եմ ես արդ, | ||
+ | Թե ցանցն ինչպես ձեզ բռնում է, բաց թողնում, | ||
+ | Ինչից էցունցն ու ձեր ցնծերգը զվարթ։ | ||
+ | |||
+ | {{տող|79}}Հիմա հաճիր պարզ ու մեկին խոսքերով | ||
+ | Ինձ ասելու, թե ով ես դու ևինչու | ||
+ | Պառկել ես աստ այսքան երկար դարերով»։ | ||
+ | |||
+ | {{տող|82}}«Երբ Տիտոսը կամքով երկնի Արքայի | ||
+ | Վրեժ լուծեց այն խոցերի համար խոր, | ||
+ | Ուրկից հոսեց ծախած արյունն Հուդայի,— | ||
+ | |||
+ | {{տող|85}}Խոսեց հոգին,— ապրում էի համբավով, | ||
+ | Որ ամենից շատ էտևում ու հարգվում, | ||
+ | Սակայն ես դեռ չէի ապրում հավատով։ | ||
+ | |||
+ | {{տող|88}}Իմ երգերը այնքան քաղցըր հնչեցին, | ||
+ | Որ կանչվեցի ես, տուլուզցիս, իՀռոմ, | ||
+ | Ուր գլուխըս մրտենիով պճնեցին։ | ||
+ | |||
+ | {{տող|91}}Ստատիոս եմ կոչվում երկրում բովանդակ. | ||
+ | Ես երգեցի Թեբեն, ապա Աքիլլին. | ||
+ | Բայց ես ընկա իմ այս երկրորդ բեռան տակ. | ||
+ | |||
+ | {{տող|94}}Աղբյուրը իմ քերթողական ավյունի | ||
+ | Եղան կայծերն աստվածային բոցի այն, | ||
+ | Որից շատեր լույս ստացան կենդանի։ | ||
+ | |||
+ | {{տող|97}}Ակնարկում են Էնեականն հիշարժան, | ||
+ | Որ ներշնչմանս մայրն ու դայակը եղավ. | ||
+ | Առանց նրան կմնայի աննշան։ | ||
+ | |||
+ | {{տող|100}}Եվ որպեսզի ես ապրեի Վիրգիլի | ||
+ | Ապրած ատեն, կլինեի հույժ հոժար | ||
+ | Այստեղ մնալ մի տարի էլ ավելի»։ | ||
+ | |||
+ | {{տող|103}}Այս խոսքերի վրա Վիրգիլն ուղղվեց ինձ | ||
+ | Մի դեմքով, որ ինձ ասում էր՝ «Լուռ մնա», | ||
+ | Բայց չի կարող կամքը անել ամեն ինչ։ | ||
+ | |||
+ | {{տող|106}}Ծիծաղն ու լացն այնքան կապված են ներքին | ||
+ | Զգացմունքին, որ պարզասիրտ մարդկանց մոտ | ||
+ | Դրանք նվազ հպատակվում են կամքին։ | ||
+ | |||
+ | {{տող|109}}Ես ժպտացի նման մարդուն ակնարկու. | ||
+ | Ստվերն այնժամ մի պահ լռեց ու նայեց | ||
+ | Աչքերիս մեջ, որ հայտարարն են հոգու։ | ||
+ | |||
+ | {{տող|112}}«Երանի թե դժվարագայն քո ուղին | ||
+ | Լավ ավարտվեր,— ասաց նա ինձ,— բայց ինչո՞ւ | ||
+ | Ժպտի մի շող հիմա խաղաց քո դեմքին»։ | ||
+ | |||
+ | {{տող|115}}Երկու կողմից ես կաշկանդված մնացի. | ||
+ | Մեկն ուզում էր լռեմ, մյուսը՝ խոսեմ. | ||
+ | Հասկանալով ինձ վարպետըս մտացի, | ||
+ | |||
+ | {{տող|118}}Ասաց. «Խոսիր առանց դույզն ինչ վարանքի, | ||
+ | Բացեիբաց պատասխանիր դու նրան, | ||
+ | Ինչ հարցնում էայնքան փույթով շեշտակի»։ | ||
+ | |||
+ | {{տող|121}}Եվ ես. «Լսիր, ով հինավուրց դու հոգի, | ||
+ | Ժպտիս համար զարմանում ես դու գուցե. | ||
+ | Բայց ավելի պատճառ ունես զարմանքի։ | ||
+ | |||
+ | {{տող|124}}Ահա սա, որ առաջնորդս էփառապանծ, | ||
+ | Վիրգիլիոսն է, որից դու լիցք ստացար, | ||
+ | Տաղերգելու աստվածներին ևմարդկանց։ | ||
+ | |||
+ | {{տող|127}}Ժպտիս պատճառն եթե այլ բան կարծեցիր, | ||
+ | Սխալվում ես. պատճառը այն խոսքերն են, | ||
+ | Որ դու հենց նոր նրա մասին ասացիր»։ | ||
+ | |||
+ | {{տող|130}}Նա թեքվեց, որ գրկեր ոտներն ուսուցչիս, | ||
+ | Բայց սա ասաց. «Եղբայր, թող այդ, մի անիր, | ||
+ | Զի դու ևես լոկ ստվերներ ենք անմիս»։ | ||
+ | |||
+ | {{տող|133}}Նա ուղղվեց ու ասաց. «Կարող ես դատել | ||
+ | Թե իմ սերը ինչքան ջերմ էքո հանդեպ, | ||
+ | Երբ մոռնալով, որ մենք ունայն ենք դարձել, | ||
+ | |||
+ | {{տող|136}}Ես ստվերը ընդանում եմ մարմնի տեղ»։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | === Երգ քսաներկուերորդ === | ||
+ | |||
+ | <poem style='margin:0ex 5ex'> | ||
+ | {{տող|1}}Հրեշտակն արդեն մեր ետևն էր մնացել, | ||
+ | Նա, որ մի այլ նիշ ջնջելով իմ ճակտից, | ||
+ | Դեպ վեցերորդ բոլորակն էր մեզ ճամփել, | ||
+ | |||
+ | {{տող|4}}Եվ ասել էր. «Երանյալ են նրանք որ | ||
+ | Արդարության ծարավի են ու քաղցյալ, | ||
+ | Եվ չեն ձգտում ոչ մի բանի նյութավոր»։ | ||
+ | |||
+ | {{տող|7}}Ես զգալով թեթևացած ինձ նորից, | ||
+ | Առանց ճիգի քայլում էի դեպի վեր՝ | ||
+ | Երկու փութկոտ պոետների ետևից, | ||
+ | |||
+ | {{տող|10}}Երբ Վիրգիլիոսն ասաց նրան. «Բարությամբ | ||
+ | Զեղուն սերը միշտ ուրիշ սեր կարծարծի, | ||
+ | Միայն թե դա արտահայտվի եռանդյամբ։ | ||
+ | |||
+ | {{տող|13}}Այն պահից, երբ Յուվենալը բանաստեղծ | ||
+ | Եկավ մեզ մոտ Լիմբոսի մեջ Դժոխքի, | ||
+ | Եվ ինձ հայտնեց քո սերը ջերմ ու անկեղծ, | ||
+ | |||
+ | {{տող|16}}Ես քո հանդեպ սեր տածեցի ավելի, | ||
+ | Քան մարդ տածեց հանդեպ պայծառ մի մարդու. | ||
+ | Արդ կլինի ճամփաս քեզ հետ հաճելի։ | ||
+ | |||
+ | {{տող|19}}Նախ ներիր ինձ որպես մոտիկ բարեկամ, | ||
+ | Եթե հարցըս լինի մի քիչ համարձակ, | ||
+ | Եվ ինձ ասա որպես ընկեր համակամ. | ||
+ | |||
+ | {{տող|22}}Ինչպե՞սեղավ, որ քո սրտում տեղ գտավ | ||
+ | Ագահությունն իմաստության մեջ այնքան, | ||
+ | Որ ձեռք բերիր քո ջանքերով ոչ սակավ»։ | ||
+ | |||
+ | {{տող|25}}Այս խոսքերից Ստատիոսը նախ ժպտաց, | ||
+ | Ապա ասաց. «Քո խոսքերը ինձ համար | ||
+ | Սիրույդ ազնիվ նշաններն են անկասկած։ | ||
+ | |||
+ | {{տող|28}}Սակայն հաճախ երևում են մեզ բաներ, | ||
+ | Որոնց պատճառն անհայտ ու մութ մնալով՝ | ||
+ | Հանիրավի հարուցում են կասկածներ։ | ||
+ | |||
+ | {{տող|31}}Քո հարցումը այն կարծիքդ էվկայում, | ||
+ | Թե ես անցյալ կյանքում ագահ եմ եղել, | ||
+ | Որովհետև դու ինձ այստեղ ես տեսնում։ | ||
+ | |||
+ | {{տող|34}}Արդ գիտցիր, որ ագահությունն ինձնից հույժ | ||
+ | Հեռու եղավ, սակայն ախտն էլ հակառակ | ||
+ | Ստանում էայստեղ ծանր ու երկար տույժ։ | ||
+ | |||
+ | {{տող|37}}Եվ եթե ես ինձ չուղղեի, կարդալով | ||
+ | Այն տողերդ, ուր բնության դեմ մարդկային | ||
+ | Մի ժամանակ դու գոչել ես զայրույթով՝ | ||
+ | |||
+ | {{տող|40}}«Ո՞ւր չես տանում, օ՛ անիծյալ քաղց ոսկու, | ||
+ | Մահկանացու մարդկանց ձգտումը անհագ», | ||
+ | Արդ կզգայի բախումները ահարկու։ | ||
+ | |||
+ | {{տող|43}}Տեսնելով որ մեր ձեռքերը ծախսելիս | ||
+ | Կարող էին բացվել չափից ավելի, | ||
+ | Ես զղջացի իմ այդ հանցանքը մախիզ։ | ||
+ | |||
+ | {{տող|46}}Քանիներ կան, որ վարում են շռայլ կյանք, | ||
+ | Չիմանալով որ իրենք մեղք են գործում | ||
+ | Եվ չեն զղջում իրենց կյանքում բովանդակ։ | ||
+ | |||
+ | {{տող|49}}Եվ գիտցիր, որ այն մեղքը որ ուղղակի | ||
+ | Հակոտնյան էմի այլ մեղքի՝ նրա հետ | ||
+ | Ստանում էնույն պատիժը ծանրակի։ | ||
+ | |||
+ | {{տող|52}}Արդ եթե ես սրանց մեջ եմ զետեղվել, | ||
+ | Որոնք իրենց ագահությունն են քավում, | ||
+ | Ապա պատճառն հակառակ մեղքս էեղել»։ | ||
+ | |||
+ | {{տող|55}}«Երբ երգեցիր այն զինամարտը վայրագ, | ||
+ | Որ Յոկաստին կրկնակի վիշտ պատճառեց,— | ||
+ | Ասաց նրան բանաստեղծը հովվերգակ,— | ||
+ | |||
+ | {{տող|58}}Այդ երգերից, որ ներշնչեց քեզ Կլիոն, | ||
+ | Դեռ հայտնի չէր հարումըդ այն հավատին, | ||
+ | Առանց որի բարի գործը չէ գործոն։ | ||
+ | |||
+ | {{տող|61}}Թե այդպես է, ապա ասա՝ ինչպիսի՞ | ||
+ | Արև կամ ջահ լուսավորեց քեզ այնպես, | ||
+ | Որ դու դարձար հետևորդը ձկնորսի»։ | ||
+ | |||
+ | {{տող|64}}Եվ Ստատիոն. «Դու ինքդ ինձ նախ կանչեցիր | ||
+ | Դեպի Պառնաս իր ակունքից ըմպելու, | ||
+ | Դու ինքդ ինձ նախ հավատի լույս ջամբեցիր։ | ||
+ | |||
+ | {{տող|67}}Նմանվեցիր դու ջահակիր այն մարդուն, | ||
+ | Որ մթան մեջ ընթանում էառխարխափ, | ||
+ | Դառնալով իր հետնորդների լուսատուն», | ||
+ | |||
+ | {{տող|70}}Երբ ասացիր՝ «Նորոգվում էդարը արդ. | ||
+ | Հաստատվում էարդարությունն հինավուրց, | ||
+ | Եվ երկնքից ցած էիջնում մի նոր մարդ»։ | ||
+ | |||
+ | {{տող|73}}Քեզնով դարձա բանաստեղծ ու քրիստոնյա. | ||
+ | Բայց որպեսզի լավ հասկանաս միտքը իմ, | ||
+ | Ուրվագիծըս քիչ կընդլայնեմ ես հիմա։ | ||
+ | |||
+ | {{տող|76}}Աշխարհն արդեն տոգորված էր ուղղակի | ||
+ | Այն ճշմարիտ ու սրբազան հավատով, | ||
+ | Որ բանբերներն էին բերել երկնքի։ | ||
+ | |||
+ | {{տող|79}}Եվ այն խոսքըդ, որ ես այստեղ հիշեցի, | ||
+ | Ձայնակցում էր քարոզներին նոր մարդկանց, | ||
+ | Եվ ես նրանց հաճախ այցի գնացի։ | ||
+ | |||
+ | {{տող|82}}Նրանք այնքան ինձ թվացին սրբակյաց, | ||
+ | Որ երբ նրանց Դոմիտիանը հալածեց, | ||
+ | Նրանց ողբի հանդեպ չեղա անզգած։ | ||
+ | |||
+ | {{տող|85}}Եվ որքան ինձ երկրի վրա մնաց կյանք, | ||
+ | Սատարեցի նրանց ևվարքն իրենց սուրբ, | ||
+ | Ինձ զզվեցրեց ամեն ուրիշ դավանանք։ | ||
+ | |||
+ | {{տող|88}}Եվ դեռ չերգած հունաց արշավը Թեբե՝ | ||
+ | Մկրտվեցի, սակայն վախից ծածկեցի | ||
+ | Քրիստոնյա իմ դառնալը գրեթե, | ||
+ | |||
+ | {{տող|91}}Ինձ հեթանոս ձևացնելով ընդերկար. | ||
+ | Այդ թուլությանս համար էլ ես մնացի | ||
+ | Չորրորդ գոտում ավելի քան չորեք դար։ | ||
+ | |||
+ | {{տող|94}}Սակայն դու որ իմ աչքերին պարզեցիր | ||
+ | Այն բարիքը, որի մասին եմ խոսում, | ||
+ | Ապա, քանի միասին ենք, զեկուցիր՝ | ||
+ | |||
+ | {{տող|97}}Ո՞ւր էարդյոք Տերենտիոսը մեր զվարթ, | ||
+ | Ո՞ւր են Վարրոն, Պլավտոսն ու Կեկիլիոն. | ||
+ | Եթե նրանք պատժված են, ո՞ւր են արդ»։ | ||
+ | |||
+ | {{տող|100}}«Դրանք, Պերսիոն, ես ևուրիշ դեռ շատեր,— | ||
+ | Ասաց վարպետս,— այն հույնի հետ միասին, | ||
+ | Որ Մուսայից ամենից շատ շոյվածն էր, | ||
+ | |||
+ | {{տող|103}}Մութ զնդանի պարունակում ենք վերի. | ||
+ | Մենք խոսում ենք Պառնաս լեռան մասին միշտ, | ||
+ | Ուր ապրում են ներշնչողներն երգերի։ | ||
+ | |||
+ | {{տող|106}}Անդ մեզ հետ են Եվրիպիդն ու Անտիֆոնն, | ||
+ | Ագաթոնը, Սիմոնիդն ու այլ հույներ, | ||
+ | Որոնց ճակատն արտախուրեց բրաբիոնն։ | ||
+ | |||
+ | {{տող|109}}Այնտեղ են ևկանայք, որոնց երգել ես — | ||
+ | Անտիգոնեն, Դեիֆիլեն, Արգիան | ||
+ | Եվ Իսմենեն, որ վշտահար էայնպես։ | ||
+ | |||
+ | {{տող|112}}Այնտեղ էնա, որ ցույց տվեց Լանգիան, | ||
+ | Այնտեղ էնա, Տիրեսիասի դուստրը դեգ, | ||
+ | Եվ Թետիսը, ինչպես նաև Դեյդամիան»։ | ||
+ | |||
+ | {{տող|115}}Լռել էին զույգ պոետները արդեն | ||
+ | Եվ ուշադիր նայում էին իրենց շուրջ, | ||
+ | Պրծած ելքից ու սանդուղքից ժայռեղեն։ | ||
+ | |||
+ | {{տող|118}}Անցել էին չորս նաժիշտները օրվա, | ||
+ | Իսկ հինգերորդն առեղի մոտ էր կանգնած, | ||
+ | Վեր ուղղելով հրավառ ծայրը նրա, | ||
+ | |||
+ | {{տող|121}}Երբ ինձ ասաց առաջնորդըս. «Պետք էմենք | ||
+ | Լեռը շրջենք բոլորակի աջ եզրով, | ||
+ | Ինչպես որ մենք սովորաբար արել ենք»։ | ||
+ | |||
+ | {{տող|124}}Սովորությունն առաջնորդեց մեզ այստեղ. | ||
+ | Եվ մենք ճամփա ընկանք նվազ վարանքով, | ||
+ | Հավանությամբ մեր ուղեկցի բանաստեղծ։ | ||
+ | |||
+ | {{տող|127}}Ես հետևում էի նրանց անվարան | ||
+ | Եվ ունկնդրում ուշով նրանց զրույցին, | ||
+ | Որից դասեր էի քաղում քերթության։ | ||
+ | |||
+ | {{տող|130}}Սակայն հանկարծ նրանց զրույցն օգտավետ | ||
+ | Խզեց մի ծառ, որ մենք գտանք մեր ճամփին, | ||
+ | Բեռնավորված պտուղներով բուրավետ։ | ||
+ | |||
+ | {{տող|133}}Ինչպես քիչ֊քիչ բարակում էեղևնին, | ||
+ | Բարձրանալով, այսպես էր սա իջնելով, | ||
+ | Որպեսզի մարդ չբարձրանա ճյուղերին։ | ||
+ | |||
+ | {{տող|136}}Այն կողմից, ուր մեր ճանապարհն էր միշտ գոց, | ||
+ | Բարձըր ժայռից մի վճիտ ջուր էր ցայտում | ||
+ | Եվ տարածվում սաղարթների վրա հոծ։ | ||
+ | |||
+ | {{տող|139}}Երբ մոտեցանք արտասովոր այն ծառին, | ||
+ | Սաղարթների միջից մի ձայն բարբառեց. | ||
+ | «Զուր եք ձգտում այս մրգերին ու ջրին»։ | ||
+ | |||
+ | {{տող|142}}Ապա ասաց. «Մարիամ կուսանը բարի | ||
+ | Ոչ իր մասին, այլ այն մասին էր հոգում, | ||
+ | Որ հանդեսը լինի պատվով, անթերի։ | ||
+ | |||
+ | {{տող|145}}Հին Հռոմի կանայք իբրև ըմպելիք | ||
+ | Ջրով միայն գոհ մնացին, Դանիելն էլ | ||
+ | Մերժեց ուտեստն ու ձեռք բերեց գիտելիք։ | ||
+ | |||
+ | {{տող|148}}Նախնադարը ոսկու նման էր պայծառ, | ||
+ | Երբոր քաղցից բալուտն համեղ էր թվում, | ||
+ | Իսկ ծարավից ջուրը թվում էր նեկտար։ | ||
+ | |||
+ | {{տող|151}}Անապատում Հովհաննեսը սնանվեց | ||
+ | Վայրի մեղրով ու մարախով, ևայսպես | ||
+ | Փառավորվեց նա ևդարձավ այնպես մեծ, | ||
+ | |||
+ | {{տող|154}}Ինչպես որ դա Սուրբ Մատյանն էհայտնում ձեզ»։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | === Երգ քսաներեքերորդ === | ||
+ | |||
+ | <poem style='margin:0ex 5ex'> | ||
+ | {{տող|1}}Մինչ դեռ նայում էի ծառին սաղարթուն, | ||
+ | Ինչպես նա, ով ճնճղուկներին էնայում, | ||
+ | Զուր կորցնելով իր ժամանակը զարթուն, | ||
+ | |||
+ | {{տող|4}}Ավելի քան հոգատար հայրս ինձ ասաց. | ||
+ | «Որդյակ, գնանք, մենք պետք էոր ավելի | ||
+ | Լավ գործածենք ժամանակը սահմանված»։ | ||
+ | |||
+ | {{տող|7}}Ես ուղղեցի դեմքս ու քայլերըս դեպի | ||
+ | Իմաստուններն, որոնց զրույցն այնպես էր, | ||
+ | Որ ես չէի զգում տաժանքը ճամփի։ | ||
+ | |||
+ | {{տող|10}}Հանկարծ ահա հնչեց մի երգ ողբալից — | ||
+ | «Ով Տէր, եթե զշրթունս իմ,— մի ձայնով, | ||
+ | Որ լսողը կզգար թե խինդ, թե թախիծ։ | ||
+ | |||
+ | {{տող|13}}«Սիրելի հայր, այդ ի՞նչ երգ է»,— ես հարցրի։ | ||
+ | Եվ նա. «Կարծեմ ստվերներ են մոտեցող, | ||
+ | Որ քավում են իրենց մեղքը որկորի»։ | ||
+ | |||
+ | {{տող|16}}Ինչպես մարդիկ, խորհուրդների մեջ սուզված, | ||
+ | Հանդիպելիս ճամփին անձանց անծանոթ, | ||
+ | Հպանցելով մի պահ նայում են նրանց, | ||
+ | |||
+ | {{տող|19}}Այսպես հոգվոց մի խումբ, լուռ ու երկյուղած, | ||
+ | Արագ գալիս անցնում էին մեր կողքով, | ||
+ | Զարմանահար հայացքն իրենց մեզ ուղղած։ | ||
+ | |||
+ | {{տող|22}}Աչքերն անփայլ ու փոս էին բոլորի, | ||
+ | Դեմքերն անգույն ևմարմիններն այնքան չոր, | ||
+ | Որ առել էր կաշին ձևը ոսկորի։ | ||
+ | |||
+ | {{տող|25}}Չեմ կարծում, որ Էրեսիքթոնը լիներ | ||
+ | Ծոմից այնքան հյուծված, ծյուրված, չորացած, | ||
+ | Երբ ամենից շատ դրանից վախ ուներ։ | ||
+ | |||
+ | {{տող|28}}Խորհում էի ես ինձ, նրանց նայելով. | ||
+ | «Ահա ցեղն, որ Երուսաղեմը կորցրեց, | ||
+ | Երբ Մարիամը որդուն կերավ հոշելով»։ | ||
+ | |||
+ | {{տող|31}}Ակնախորշերն անքար մատնու պես էին. | ||
+ | Ովքեր մարդկանց դեմքին կարդում են OMO, | ||
+ | Այնտեղ պիտի Mտառը լավ տեսնեին։ | ||
+ | |||
+ | {{տող|34}}Եվ ո՞վպիտի, պատճառն առանց գիտնալու, | ||
+ | Հավատար որ տեսքը պտղի ու ջրի | ||
+ | Իզորու էր նրանց այսքան հյուծելու։ | ||
+ | |||
+ | {{տող|37}}Չիմանալով հյուծման պատճառը նրանց, | ||
+ | Ես զարմանքով խորհում էի, թե նրանք | ||
+ | Ինչի՞ցէին այդպես ծյուրվել չափազանց, | ||
+ | |||
+ | {{տող|40}}Երբ մի ստվեր հանկարծ գանգի խոռոչից | ||
+ | Աչքերն ուղղեց դեպի ինձ ու պիշ նայեց, | ||
+ | Ապա գոչեց. «Այս շնորհն ինձ ո՞րտեղից»։ | ||
+ | |||
+ | {{տող|43}}Դեմքից նրան չէր կարելի ճանաչել. | ||
+ | Սակայն նրա ձայնից հայտնի եղավ ինձ | ||
+ | Այն, ինչ տեսքից անհնար էր գուշակել։ | ||
+ | |||
+ | {{տող|46}}Նրա ձայնից լուսավորվեց միտքը իմ, | ||
+ | Եվ ես նրա կերպարանքում խաթարված | ||
+ | Ճանաչեցի Ֆորեզեին մտերիմ։ | ||
+ | |||
+ | {{տող|49}}«Օ, մի նայիր չոր ու դժգույն իմ դեմքին,— | ||
+ | Ասաց նա ինձ թախանձագին խնդրանքով,— | ||
+ | Ոչ էլ նայիր երիթացած իմ մարմնին։ | ||
+ | |||
+ | {{տող|52}}Բայց քո մասին ճշմարիտը ինձ հայտնիր, | ||
+ | Եվ ասա թե ուղեկիցներդ ովքե՞րեն. | ||
+ | Խնդրեմ ինձ հետ զրուցելու մի քաշվիր»։ | ||
+ | |||
+ | {{տող|55}}«Մեռած դեմքըդ ողբացել եմ ես կյանքում,— | ||
+ | Ասացի ես,— բայց տեսնելով այն խեղված, | ||
+ | Հիմա նորից նույն կսկծանքն եմ ապրում։ | ||
+ | |||
+ | {{տող|58}}Արդ ինձ ասա՝ ի՞նչն էհյուծում այդպես ձեզ. | ||
+ | Ես զարմանքից դժվարանում եմ խոսել. | ||
+ | Զարմացողը վատ էխոսում իսկապես»։ | ||
+ | |||
+ | {{տող|61}}Եվ նա ասաց. «Այս ծառի ու ջրի մեջ | ||
+ | Աստվածային կամքով մուծված էմի ուժ, | ||
+ | Որ հյուծում ու չորացնում էայսպես մեզ։ | ||
+ | |||
+ | {{տող|64}}Բոլոր սրանք, որոնք երգում են լալով, | ||
+ | Մոլությունն ու ախտը իրենց որկորի | ||
+ | Աստ քավում են քաղց ու ծարավ զգալով։ | ||
+ | |||
+ | {{տող|67}}Եվ ուտելու ու խմելու տենչը վառ | ||
+ | Բորբոքում են մեր մեջ մրգերը բուրյան | ||
+ | Եվ ջրերը, որ հոսում են ժայռն իվար։ | ||
+ | |||
+ | {{տող|70}}Ամեն անգամ, որ այստեղով մենք դառնանք, | ||
+ | Նորոգվում էմեր տանջանքը նորից նոր, | ||
+ | Ես կասեի ոչ թե տանջանք, այլ հրճվանք. | ||
+ | |||
+ | {{տող|73}}Զի մեզ ծառին ձգող կամքը կամքն էայն, | ||
+ | Որ Քրիստոսին ասել տվեց «Աստուած իմ», | ||
+ | Երբ որ նա մեզ փրկեց գնով իր արյան»։ | ||
+ | |||
+ | {{տող|76}}Եվ ես նրան. «Ով Ֆորեզե, այն օրից, | ||
+ | Երբ մեռնելով ընկար աշխարհն հանդերձյալ, | ||
+ | Մինչև հիմա դեռ չի անցել հինգ տարի։ | ||
+ | |||
+ | {{տող|79}}Եթե զղջումդ այնքան էիր ուշացրել, | ||
+ | — Զղջում, որ մեզ հաշտեցնում էԱստծու հետ — | ||
+ | Երբ այլևըս չէիր կարող մեղք գործել, | ||
+ | |||
+ | {{տող|82}}Ապա ինչպե՞սայս բոլորակն եկար դու։ | ||
+ | Կարծում էի քեզ կգտնեմ ներքևում, | ||
+ | Ուր կենում են զանցառուներն հարկատու»։ | ||
+ | |||
+ | {{տող|85}}Եվ նա. «Նելլաս այսքան շուտով ինձ տարավ | ||
+ | Ճաշակելու այս օշինդրը դառնանուշ, | ||
+ | Նա էր, որ ինձ արտասուքով հորդառատ, | ||
+ | |||
+ | {{տող|88}}Ջերմ աղոթքով ևհառաչքով իր խորին | ||
+ | Ինձ դուրս հանեց կայաններից սպասման | ||
+ | Եվ ինձ փրկեց ոլորտներից ստորին։ | ||
+ | |||
+ | {{տող|91}}Իմ հեգ այրին, որին անչափ սիրեցի, | ||
+ | Հաճելի ու թանկագին էԱստուծո, | ||
+ | Զի մենակ էվարք ու բարքով ուղղացի. | ||
+ | |||
+ | {{տող|94}}Քանզի հիմա Սարդինկայի Բարբաջան | ||
+ | Ավելի շատ կանայք ունի ամոթխած, | ||
+ | Քան քաղաքն այն, ուր ապրում էիմ Նելլան։ | ||
+ | |||
+ | {{տող|97}}Օ՛ եղբայր իմ, ի՞նչ ես ուզում որ ասեմ. | ||
+ | Ես տեսնում եմ այն ժամանակը գալիք, | ||
+ | Եվ այնքան էլ դա հեռու չէ, կարծում եմ, | ||
+ | |||
+ | {{տող|100}}Երբ կարձակվեն հրամաններ վարչական | ||
+ | Ֆլորենտացի կանանց ընդդեմ անպատկառ, | ||
+ | Որպեսզի մերկ ստինքներով դուրս չգան։ | ||
+ | |||
+ | {{տող|103}}Բարբարոս կամ սարակինոս կա՞ մի կին, | ||
+ | Որ ծածկելու համար կուրծքը՝ հարկ զգա | ||
+ | Հոգևոր կամ աշխարհական մտրակին։ | ||
+ | |||
+ | {{տող|106}}Բայց եթե այդ անամոթներն զգային, | ||
+ | Թե երկինքը ինչ էնրանց պատրաստում, | ||
+ | Այժմվանից բերանաբաց կոռնային։ | ||
+ | |||
+ | {{տող|109}}Եվ եթե իմ կռահումներն ստույգ են, | ||
+ | Կպատժվեն նրանք, նախքան այսօրվա | ||
+ | Մանկանց այտերն աղվամազով ծածկըվեն։ | ||
+ | |||
+ | {{տող|112}}Այժմ ինձ ասա՝ այստեղ ինչպե՞սես եկել. | ||
+ | Ոչ միայն ես, այլև սրանք զարմանքով | ||
+ | Նայում են անդ, ուր քո շվաքն ես ձգել»։ | ||
+ | |||
+ | {{տող|115}}Եվ ես նրան. «Եթե միտքըդ դու բերես | ||
+ | Այն կյանքը, որ մենի վարեցինք միասին, | ||
+ | Դառն հուշերից կճնշվես ծանրապես։ | ||
+ | |||
+ | {{տող|118}}Ահա սա, որ ուղեկիցս է, անցյալ օր | ||
+ | Ինձ դուրս բերեց այդ ախտավոր կենցաղից, | ||
+ | Երբ դարձել էր արևի քույրը կլոր։ | ||
+ | |||
+ | {{տող|121}}Այս անպատիր ու կենդանի իմ մարմնով | ||
+ | Նա ինձ տարավ դեպ հոգիները մեռած՝ | ||
+ | Դժոխքի խոր, մշտագիշեր խավարով։ | ||
+ | |||
+ | {{տող|124}}Իր օգնությամբ ես դուրս ելա այնտեղից | ||
+ | Եվ եկա աստ, բարձրանալով լեռն իվեր, | ||
+ | Որ մաքրում էձեզ երկրային աղտերից։ | ||
+ | |||
+ | {{տող|127}}Նա ասաց, որ իր պարտքն էինձ ուղեկցել, | ||
+ | Մինչև անդ՝ ուր Բեատրիչեն կգտնեմ. | ||
+ | Այնժամ ինքը ինձ հրաժեշտ կտա էլ։ | ||
+ | |||
+ | {{տող|130}}Վիրգիլն էսա, որ ինձ այսպես բարբառեց. | ||
+ | Իսկ այս մյուսը այն հոգին էխստամբեր, | ||
+ | Որի համար քիչ առաջ լեռը ցնցվեց, | ||
+ | |||
+ | {{տող|133}}Որպեսզի նա նրան իբաց թոթափեր»։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | === Երգ քսանչորսերորդ === | ||
+ | |||
+ | <poem style='margin:0ex 5ex'> | ||
+ | {{տող|1}}Զրույցն ու երթն իրար չէին արգելակ, | ||
+ | Այնպես որ մենք գնում էինք ճեպընթաց, | ||
+ | Ինչպես մի նավ մղված հողմից հաջողակ։ | ||
+ | |||
+ | {{տող|4}}Իսկ նրանք, որ թվում էին կրկնամեռ, | ||
+ | Փոս աչքերով նայում էին իմ վրա, | ||
+ | Զարմանալով որ կենդանի էի դեռ։ | ||
+ | |||
+ | {{տող|7}}Ես ասացի խոսքըս առաջ տանելով. | ||
+ | «Մի գուցե նա դանդաղում էհամբառնալ, | ||
+ | Մեզ երկուսիս ընկերակցել ուզելով։ | ||
+ | |||
+ | {{տող|10}}Բայց թե գիտես, ասա ո՞ւր էՊիկկարդան, | ||
+ | Եվ ասա, թե ուշիուշով ինձ նայող | ||
+ | Այս խմբի մեջ կա՞ մի հոգի հիշարժան»։ | ||
+ | |||
+ | {{տող|13}}«Իմ քույրը, որ գեղեցիկ էր ու բարի, | ||
+ | Բայց չգիտեմ որն ավելի, այժմ արդեն | ||
+ | Գտնվում էՈլիմպոսի մեջ վերի»։ | ||
+ | |||
+ | {{տող|16}}Այսպես ասաց, որից հետո նա հարեց. | ||
+ | «Անհրաժեշտ էմեր անուններն այստեղ տալ, | ||
+ | Զի մեր դեմքը խաթարված էպասից մեծ։ | ||
+ | |||
+ | {{տող|19}}Սա լուկկացի Բոնաջունտան է,— ասաց, | ||
+ | Եվ ցույց տվեց նրան մատով,— իսկ մյուսն այն, | ||
+ | Որի դեմքն էամենքից շատ ազազած, | ||
+ | |||
+ | {{տող|22}}Եկեղեցու ղեկն ունեցավ իր ձեռքին. | ||
+ | Նա Տուրից է, ևարդ ծոմով էքավում | ||
+ | Բոլսենայի օձաձկներն ու գինին»։ | ||
+ | |||
+ | {{տող|25}}Եվ շատերի մատնանշեց մեկ առ մեկ. | ||
+ | Ոչ ոք դժգոհ չէր երևում նշվելուց, | ||
+ | Զի չայլայլվեց, չմռայլվեց ոչ մի դեմք։ | ||
+ | |||
+ | {{տող|28}}Այնտեղ քաղցից ատամացում էին զուր | ||
+ | Ուբալդինն ու Բոնիֆացիո Ֆիեսկին, | ||
+ | Որ շատ մարդկանց գավազանով հովվեց սուրբ։ | ||
+ | |||
+ | {{տող|31}}Այնտեղ մեսսեր Մարկեզեն էր չորացած, | ||
+ | Որ Ֆոռլիում միշտ զբաղվեց խմելով, | ||
+ | Որից երբեք իրեն չզգաց հագեցած։ | ||
+ | |||
+ | {{տող|34}}Բայց ինչպես նա, ով նայում է, որ ընտրի, | ||
+ | Այսպես ևես նախընտրեցի լուկկացուն, | ||
+ | Որ խոսելու փափագ ուներ ավելի։ | ||
+ | |||
+ | {{տող|37}}Նա հծծում էր ինչ֊որ անուն — Ջենտուկկա — | ||
+ | Իր այն մասով, որ իվերուստ սահմանված | ||
+ | Տանջանքներին ավելի էր ենթակա։ | ||
+ | |||
+ | {{տող|40}}«Ո՛վհոգի, որ ինձ հետ խոսել ես բաղձում,— | ||
+ | Ասացի ես,— արդ բարբառիր դու այնպես, | ||
+ | Որ երկուսով էլ ստանանք գոհացում»։ | ||
+ | |||
+ | {{տող|43}}Եվ նա. «Մի կին, որ անքող էտակավին, | ||
+ | Իմ քաղաքը քեզ հաճելի կդարձնի, | ||
+ | Թեև արժան էնա մարդկանց պարսավին։ | ||
+ | |||
+ | {{տող|46}}Դու հիշիր այս նախատեսումս անձնական. | ||
+ | Եթե հծծյունս այլ մտքով ես հասկանում, | ||
+ | Քեզ կպարզեն հետո դեպքերն իրական։ | ||
+ | |||
+ | {{տող|49}}Բայց դու նա չե՞ս, ով հորինեց նոր տաղեր, | ||
+ | Որոնք կարծեմ սկսում են այս տողով. | ||
+ | «Կանայք, դուք որ ձեր մեջ ունեք ազնիվ սեր»։ | ||
+ | |||
+ | {{տող|52}}Եվ ես նրան. «Ես մեկն եմ, որ նոթագրում, | ||
+ | Ապա հույզերս արտահայտում եմ այնպես, | ||
+ | Ինչպես սերն էինձ ներշնչում, թելադրում» ։ | ||
+ | |||
+ | {{տող|55}}Եվ նա. «Եղբայր, արդ տեսնում եմ խոչն այն սուր, | ||
+ | Որ Նոտարին, Գուիտտոնին, նաև ինձ | ||
+ | Հեռու պահեիք ձեր նոր ոճից քաղցրալուր։ | ||
+ | |||
+ | {{տող|58}}Քաջ տեսնում եմ, թե ինչպես ձեր գրչով դուք | ||
+ | Հետևում եք սերտիվ սիրույն թելադրող, | ||
+ | Ինչ որ չեղավ գրարվեստին մեր հատուկ։ | ||
+ | |||
+ | {{տող|61}}Ով շեղվում էողջմտության կանոնից, | ||
+ | Տարբերությունն այդ ոճերի չի տեսնում»։ | ||
+ | Եվ նա լռեց, բավարարված զրույցից։ | ||
+ | |||
+ | {{տող|64}}Ինչպես հաճախ կռունկները հեռագնաց, | ||
+ | Որ Նեղոսի երկայնքին են ձմեռում, | ||
+ | Շարան֊շարան սլանում են սրընթաց, | ||
+ | |||
+ | {{տող|67}}Այսպես բոլոր հոգիներն այն ներգևյալ, | ||
+ | Որ հետամուտ էին իրենց քավության, | ||
+ | Շուտ եկան ևվերադարձան փութաքայլ։ | ||
+ | |||
+ | {{տող|70}}Եվ ինչպես նա, ով հոգնելով վազելուց, | ||
+ | Ընկերներից զատվում էու մեղմ քայլում, | ||
+ | Մինչև որ իր կուրծքը դադրի հևալուց, | ||
+ | |||
+ | {{տող|73}}Այսպես այստեղ անջատվելով սուրբ հոտից, | ||
+ | Դանդաղորեն ինձ հետևեց Ֆորեզեն, | ||
+ | Հարցնելով ինձ. «Ե՞րբ կտեսնեմ քեզ նորից»։ | ||
+ | |||
+ | {{տող|76}}Ես ասացի. «Ինչքան կապրեմ չգիտեմ. | ||
+ | Բայց չի լինի աստ վերադարձս այնքան շուտ, | ||
+ | Որ ավելի վաղ գալու իղձ չհայտնեմ. | ||
+ | |||
+ | {{տող|79}}Քանզի քաղաքն, ուր տրված էինձ ապրել, | ||
+ | Լավ բարքերից մերկանում էօրեցօր | ||
+ | Եվ կարող էիր կործանմանը հանգել»։ | ||
+ | |||
+ | {{տող|82}}«Ով այդ բանում մեծ մեղք ունի,— ասաց նա,— | ||
+ | Ձիու պոչից կկապվի ու քարշ կածվի | ||
+ | Դեպի անդունդ, ուր փրկության հույս չկա։ | ||
+ | |||
+ | {{տող|85}}Ձին գնալով կարագացնի վազքը իր, | ||
+ | Մինչև նրա հոգին բերանը բերի | ||
+ | Ու բաց թողնի նրա դիակը զազիր։ | ||
+ | |||
+ | {{տող|88}}Եվ շատ պիտի չպտտվեն աստղերն այն,— | ||
+ | Եվ աչքերը երկինք ուղղեց,— մինչև որ | ||
+ | Քեզ պարզ դառնա իրողությունն ամենայն։ | ||
+ | |||
+ | {{տող|91}}Հիմա զատվենք, ժամանակը մեզ համար | ||
+ | Սուղ էայստեղ, ևայն իզուր կկորցնեմ, | ||
+ | Եթե շարժվեմ քո քայլերով համրավար»։ | ||
+ | |||
+ | {{տող|94}}Ինչպես երբեմն հեծյալ մարտիկն առանձին | ||
+ | Հեռանում էհեծելազոր ջոկատից, | ||
+ | Ստանալու բախման պատիվն առաջին, | ||
+ | |||
+ | {{տող|97}}Այսպես մեզնից նա հեռացավ հապշտապ. | ||
+ | Ես մնացի պոետների հետ երկու, | ||
+ | Որոնք եղան այնքան վարպետ հոյակապ։ | ||
+ | |||
+ | {{տող|100}}Երբ նա մեզնից այնքան շատ էր հեռացել, | ||
+ | Որ էլ աչքըս նրան պարզ չէր նկատում, | ||
+ | Ինչպես միտքըս նրան պարզ չէր հասկացել, | ||
+ | |||
+ | {{տող|103}}Ինձ երևաց, ոչ շատ հեռու մեր տեղից, | ||
+ | Մի ուրիշ ծառ պտղաբերձ ու սաղարթուն, | ||
+ | Որ տնկված էր անդին լեռան դարձվածքից։ | ||
+ | |||
+ | {{տող|106}}Տեսա մարդկանց, որ ձեռքերը կարկառած | ||
+ | Տերևներին՝ ճչում էին ինչ֊որ բան, | ||
+ | Ինչպես ճչում են մանուկները զրկված, | ||
+ | |||
+ | {{տող|109}}Երբ չեն տալիս նրանց ուզածը մարդիկ, | ||
+ | Այլ, սրելու համար ախորժը նրանց, | ||
+ | Ուզածները բարձր են բռնում սակավիկ։ | ||
+ | |||
+ | {{տող|112}}Հուսկ հուսախաբ եղած՝ նրանք մեկնեցին։ | ||
+ | Մենք մոտեցանք այնժամ ծառին պտղաբերձ, | ||
+ | Որ խուլ մնաց նրանց այնքան թախանձին։ | ||
+ | |||
+ | {{տող|115}}«Առաջ անցեք, մի մոտենաք դուք սրան. | ||
+ | Սա ծլել էեդեմական այն ծառից, | ||
+ | Որից կերել, ճաշակել էմայր Եվան»։ | ||
+ | |||
+ | {{տող|118}}Այսպես ասաց ճյուղերի մեջ ինչ֊որ ձայն։ | ||
+ | Մենք երեքով առաջացանք հուպ ընդ հուպ, | ||
+ | Միջով դարի ու բարձրաբերձ ծառի այն։ | ||
+ | |||
+ | {{տող|121}}«Հիշեցեք այն նզովելոց ամպածին,— | ||
+ | Ասում էր նա,— որոնք հարբած, հղփացած, | ||
+ | Թեսեոսին մարտահրավեր կարդացին. | ||
+ | |||
+ | {{տող|124}}Եվ հրեից, որ խմեցին կշտացան, | ||
+ | Որի համար նրանց վանեց Գեդեոնն, | ||
+ | Երբ ցած իջավ բլուրներից իՄադիան»։ | ||
+ | |||
+ | {{տող|127}}Բոլորակի եզրով այսպես ընթացանք, | ||
+ | Ունկնդրելով մեղաց մասին որկորի, | ||
+ | Որ ունեցան դառն ու տխուր հետևանք։ | ||
+ | |||
+ | {{տող|130}}Մենք երեքով դուրս եկանք լայն ճանապարհ, | ||
+ | Եվ ընթացանք հազար քայլից ավելի, | ||
+ | Ամեն մեկըս մտորելով անբարբառ։ | ||
+ | |||
+ | {{տող|133}}«Ինչո՞ւեք դուք այդպես գնում մտածկոտ»,— | ||
+ | Հանկարծ գոչեց մի ձայն, որից խրտչեցի | ||
+ | Հար ևնման մի մտրուկի վեհերոտ։ | ||
+ | |||
+ | {{տող|136}}Վեր նայեցի, տեսնելու թե ով էր այդ. | ||
+ | Քուրայի մեջ մետաղը կամ ապակին | ||
+ | Երբեք այնպես չեն շողացել հրացայտ, | ||
+ | |||
+ | {{տող|139}}Ինչպես շողաց մեկը, որ մեզ գոչում էր. | ||
+ | «Խաղաղության տանող աղին այստեղ է. | ||
+ | Մուտքն այստեղ էբարձրանալու լեռն իվեր»։ | ||
+ | |||
+ | {{տող|142}}Նրա տեսքից ես շլացա իրավամբ, | ||
+ | Եվ շարժվեցի վարպետներիս ետևից, | ||
+ | Ընթանալով լսված ձայնի ուղղությամբ։ | ||
+ | |||
+ | {{տող|145}}Ինչպես այգից առաջ սյուքը մայիսյան | ||
+ | Մեղմ փչում է, բոլորովին թաթավված | ||
+ | Խոտերի ու ծաղկանց շնչովը բուրյան, | ||
+ | |||
+ | {{տող|148}}Այսպես ճակտիս մի հով փչեց այդպիսի. | ||
+ | Ես զգացի թափահարում թևերի, | ||
+ | Ուրկից բուրմունք մի տարածվեց ամբրոսի։ | ||
+ | |||
+ | {{տող|151}}Ես լսեցի այս խոսքերը. «Երանի | ||
+ | Նրանց, որոնք իրենց սրտում չեն զգում | ||
+ | Անհագություն որկորաժետ բերանի, | ||
+ | |||
+ | {{տող|154}}Եվ քաղցում են միայն արդար սահմանում»։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | === Երգ քսանհինգերորդ === | ||
+ | |||
+ | <poem style='margin:0ex 5ex'> | ||
+ | {{տող|1}}Այն ժամն էր, երբ ելքը պետք չէր հապաղել | ||
+ | Զի արևը միջօրյա ծիրը Ցուլին, | ||
+ | Իսկ գիշերը Կարիճին էր արդ թողել։ | ||
+ | |||
+ | {{տող|4}}Եվ ինչպես նա, ով չի երբեք դանդաղում, | ||
+ | Այլ իր ճամփով ընթանում էմիշտ առաջ, | ||
+ | Երբոր նրան հարկի խթանն էմղում, | ||
+ | |||
+ | {{տող|7}}Այսպես ևմենք մտանք մի նեղ արահետ, | ||
+ | Մագլցելով մի սանդուղքով, որ, անձուկ, | ||
+ | Թույլ չէր տալիս մեզ բարձրանալ զուգահետ։ | ||
+ | |||
+ | {{տող|10}}Ինչպես մատաղ ծիտը թևերն էբացում, | ||
+ | Թռչկոտելու տենչով, ապա կծկում է, | ||
+ | Սիրտ չանելով թողնել իր բույնը փցուն, | ||
+ | |||
+ | {{տող|13}}Այսպես ես մեկ ուզում էի բան հարցնել, | ||
+ | Մեկ տատամսում, իմ շրթները շարժելով, | ||
+ | Ճիշտ ինչպես նա, ով փորձում էխոսք վերցնել։ | ||
+ | |||
+ | {{տող|16}}Բարի հայրըս տեսնելով, որ ես երկմիտ | ||
+ | Ու վարանոտ գնում էի, ինձ ասաց. | ||
+ | «Դեհ արձակիր լարված աղեղը լեզվիդ»։ | ||
+ | |||
+ | {{տող|19}}Ես աներկբա բացի բերանս այն ատեն | ||
+ | Ու ասացի. «Ինչպե՞սկարող են հյուծվել | ||
+ | Նրանք, ովքեր սնուցվելու պետք չունեն»։ | ||
+ | |||
+ | {{տող|22}}Եվ նա ասաց. «Եթե հիշես, թե ինչպես | ||
+ | Մելեագրը խանձողի հետ սպառվեց, | ||
+ | Հասկանալն այդ շատ չի լինի դժվար քեզ։ | ||
+ | |||
+ | {{տող|25}}Եթե դարձյալ մտաբերես, թե ինչպես | ||
+ | Ձեր պատկերն էարտացոլում հայելին, | ||
+ | Այն, ինչ որ քեզ բարդ էթվում, կըմբռնես։ | ||
+ | |||
+ | {{տող|28}}Բայց որպեսզի հարցն հասկանաս անթերի, | ||
+ | Ահավասիկ Ստատիոսը, կխնդրեմ, | ||
+ | Որ նա լինի բուժիչը քո վերքերի»։ | ||
+ | |||
+ | {{տող|31}}«Եթե ինձ էընկնում այդ հարցը պարզել, | ||
+ | Քանի դու կաս,— պատասխանեց Ստատիոն,— | ||
+ | Ներիր ինձ, որ քեզ չեմ կարող ոչ ասել»։ | ||
+ | |||
+ | {{տող|34}}Ապա սկսեց. «Եթե խոսքերն իմ, որդյակ, | ||
+ | Լավ ըմբռնի ու ընկալի միտքը քո, | ||
+ | Քեզ կպարզվի տվյալ հարցը բովանդակ։ | ||
+ | |||
+ | {{տող|37}}Զուտ արյունը, ոը երբեք չի ներծծվում | ||
+ | Երակներից ևմնում էինչպես մի | ||
+ | Ավելորդ ճաշ, որ սեղանից էվերցվում, | ||
+ | |||
+ | {{տող|40}}Ստանում էսրտում հաստիչ զորություն, | ||
+ | Ինչպես արյունն երակների մեջ հոսող | ||
+ | Սնուցում էծայրանդամները մարդուն։ | ||
+ | |||
+ | {{տող|43}}Նորից զտված՝ նա իջնում էսեռական | ||
+ | Օրգաններում, ուրկից կաթում էմի այլ | ||
+ | Արյան վրա մի անոթում բնական։ | ||
+ | |||
+ | {{տող|46}}Անդ խառնվում էմի արյունը մյուս արյան, | ||
+ | Մին ներկրում է, իսկ մյուսը ներգործում. | ||
+ | Ըստ որում սա ունի զորեղ զտարան։ | ||
+ | |||
+ | {{տող|49}}Ձուլված նրան՝ սկսում էսա գործել | ||
+ | Մակարդելով, ևապա կյանք էտալիս | ||
+ | Այն մակարդին, որին ինքն էստեղծել։ | ||
+ | |||
+ | {{տող|52}}Ներգործոն ուժն հոգևորվում էնման | ||
+ | Բուսականին, տարբերվելով այնու, որ | ||
+ | Նա ճամփին է, իսկ սա հասել իր լրման. | ||
+ | |||
+ | {{տող|55}}Եվ աճելով ինչպես մի սունկ ծովային՝ | ||
+ | Շարժվում էևզգում, ապա կազմում է | ||
+ | Օրգանները կարողությանց մարդկային։ | ||
+ | |||
+ | {{տող|58}}Սրտից ծագած այդ զորությունն իհարկին | ||
+ | Մերթ ընդլայնվում, մերթ ծավալվում է, նայած | ||
+ | Անդամների կազմավորման կարիքին։ | ||
+ | |||
+ | {{տող|61}}Բայց ինչպես էասուն դառնում անասնից, | ||
+ | Դեռ չգիտես, դա այնպիսի հարց էբարդ, | ||
+ | Ուր մոլորվեց մի իմաստուն քեզանից։ | ||
+ | |||
+ | {{տող|64}}Ըստ որում նա իր գիտությամբ անջատեց | ||
+ | Հոգեկանից իմացականը ներգոր, | ||
+ | Որին ոչ մի հատուկ օրգան չընծայեց։ | ||
+ | |||
+ | {{տող|67}}Արդ միտքըդ բաց ճշմարտությանն անհեղլի. | ||
+ | Իմացիր որ հենց որ սաղմի մեջ արդեն | ||
+ | Ավարտված էկազմավորումն ուղեղի, | ||
+ | |||
+ | {{տող|70}}Արարիչը զվարթ նայում էնրան՝ | ||
+ | Բնության այդ ամենամեծ արվեստին | ||
+ | Եվ ներարկում նրան հոգի բանական։ | ||
+ | |||
+ | {{տող|73}}Իսկ սա ինչ֊որ գործոն գտնում էսաղմում, | ||
+ | Միակցում էևկազմում լոկ մի հոգի, | ||
+ | Որ ապրում է, զգում էևգիտակցում։ | ||
+ | |||
+ | {{տող|76}}Եվ որպեսզի խոսքըս քեզ քիչ զարմացնի, | ||
+ | Հիշիր, ինչպես վազի հույզը, միացած | ||
+ | Արեգակի տապին, դաոնում էգինի։ | ||
+ | |||
+ | {{տող|79}}Երբ Լաքեզիսն սպառում էմանածոն, | ||
+ | Հոգին մարմնից, անջատվում էու տանում | ||
+ | Նրա բոլոր հատկությունները գործոն։ | ||
+ | |||
+ | {{տող|82}}Որոշ ձիրքեր անգործունյա են մնում. | ||
+ | Հիշողությունը, միտքն ու կամքը, սակայն, | ||
+ | Առաջվանից ավելի լավ են գործում։ | ||
+ | |||
+ | {{տող|85}}Հոգին թռչում ու հասնում էանհապաղ | ||
+ | Զույգ ափերից մեկին ևկամ մյուսին, | ||
+ | Եվ իր վիճակն իմանում էայնտեղ նախ։ | ||
+ | |||
+ | {{տող|88}}Հենց որ այդտեղ օդը պատում էնրան, | ||
+ | Հաստիչ ուժը ճառագայթում էիր շուրջ, | ||
+ | Ինչպես արեց անդամների մեջ կենդան։ | ||
+ | |||
+ | {{տող|91}}Եվ օդն ինչպես, երբ այն լի էգոլորշով, | ||
+ | Ցոլցոլում էարեգակի շողերից | ||
+ | Եվ զարդարվում ծիածանի գույներով, | ||
+ | |||
+ | {{տող|94}}Այսպես օդը, որով պատվում էհոգին, | ||
+ | Ստանում էայն ձևը, որ նրա մեջ | ||
+ | Դրոշմում էարարիչ ուժը ներքին. | ||
+ | |||
+ | {{տող|97}}Եվ ինչպես բոցն հետևում էկրակին, | ||
+ | Ուր էլ որ սա տեղափոխվի ու գնա, | ||
+ | Այսպես նոր ձևն հետևում էհոգիին։ | ||
+ | |||
+ | {{տող|100}}Երևույթն այն, որը կոչվում էստվեր, | ||
+ | Այս նոր ձևն է, որից կազմում էհոգին | ||
+ | Ամեն տեսակ զգայական օրգաններ։ | ||
+ | |||
+ | {{տող|103}}Դրանով ենք մենք ծիծաղում, բարբառում, | ||
+ | Դրանով են հառաչներն ու հեծքը մեր, | ||
+ | Որ կարող էլսած լինես այս սարում։ | ||
+ | |||
+ | {{տող|106}}Մեր ստվերներն այս կամ այն տեսքն են առնում, | ||
+ | Նայած թե ինչ գրգիռներ են վարում մեզ. | ||
+ | Պատճառն այդ է, որ քեզ զարմանք էառթում»։ | ||
+ | |||
+ | {{տող|109}}Հասել էինք արդեն վերջին ոլորտին | ||
+ | Եվ շուռ եկել դեպի աջ կողմը ճամփի, | ||
+ | Երբ ունեցանք մի ուրիշ հոգ անդստին։ | ||
+ | |||
+ | {{տող|112}}Լեռան լանջը այնտեղ բոցեր էր ցանում, | ||
+ | Եվ ներքևից բարձրանում էր մի քամի, | ||
+ | Որ այդ բոցերը բորբ իբաց էր վանում։ | ||
+ | |||
+ | {{տող|115}}Արդ մեզ հարկ էր մեկ֊մեկ գնալ ճամփեզրից. | ||
+ | Բայց այս կողմից երկյուղ էի ես զգում | ||
+ | Վար ընկնելուց, այն կողմից՝ վառ բոցերից։ | ||
+ | |||
+ | {{տող|118}}Վարպետս ասաց. «Աստ հարկ էու անհրաժեշտ | ||
+ | Աչքերը միշտ պահել լարված, անթարթափ, | ||
+ | Ըստ որում՝ աստ կարելի էգայթել հեշտ»։ | ||
+ | |||
+ | {{տող|121}}Այնժամ խորքից հրի վառ ու ահագին | ||
+ | Ես լսեցի «Տէր վեհագոյն գթութեան» | ||
+ | Երգը հնչուն, դեպ ուր դարձա փութագին։ | ||
+ | |||
+ | {{տող|124}}Բոցերի մեջ տեսա անձինք երթևեկ, | ||
+ | Ուստի ուշով ես նայեցի մերթ նրանց, | ||
+ | Մերթ քայլերիս, չուղղելով աչքս այլուրեք։ | ||
+ | |||
+ | {{տող|127}}Երբ ավարտում էին նրանք օրհներգն այն, | ||
+ | «Զայր ոչ գիտեմ» գոչում էին ուժգնորեն, | ||
+ | Ապա նորից էին երգում մեղմաձայն. | ||
+ | |||
+ | {{տող|130}}Որից հետո դարձյալ գոչում. «Դիանան | ||
+ | Անտառ վազեց ու վռնդեց Հելիկին, | ||
+ | Որ խմել էր քաղցըր թույնը վեներյան»։ | ||
+ | |||
+ | {{տող|133}}Ապա նրանք նորից օրհներգն երգեցին | ||
+ | Եվ հիշեցին հետո արանց ու կանանց, | ||
+ | Որ ողջախոհ, անեղծ կյանքով ապրեցին։ | ||
+ | |||
+ | {{տող|136}}Եվ կարծեմ այս երգն ու գոչերը այնքան | ||
+ | Պիտի տևեն, մինչև նրանք տոչորվեն. | ||
+ | Այդ գոհերով ու այդ պատժով քավչական | ||
+ | |||
+ | {{տող|139}}Վերքերն իրենց վերջ իվերջո կփակվեն։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | === Երգ քսանվեցերորդ === | ||
+ | |||
+ | <poem style='margin:0ex 5ex'> | ||
+ | {{տող|1}}Մինչ մենք քայլում էինք իրար ետևից, | ||
+ | Ճամփի եզրով, բարի վարպետըս հաճախ | ||
+ | Ասում էր ինձ. «Զգույշ օգտվիր իմ ազդից»: | ||
+ | |||
+ | {{տող|4}}Արևը, որ դեպ արևմուտք էր թեքվել, | ||
+ | Պայծառելով հորիզոնը կապուտակ, | ||
+ | Ճաճանչներն իր իմ աջ ուսին էր զարկել. | ||
+ | |||
+ | {{տող|7}}Եվ այնտեղ, ուր մարմինս ստվեր էր արել, | ||
+ | Հուրն ավելի շառագույն էր երևում. | ||
+ | Հոգիներին դա զարմանք էր պատճառել։ | ||
+ | |||
+ | {{տող|10}}Այս առիթով ահա նրանք իմ մասին | ||
+ | Խոսք բաց արին ևասացին մեկմեկու. | ||
+ | «Սա կարծես թե մարմին չունի մեզ պես սին»: | ||
+ | |||
+ | {{տող|13}}Ապա ոմանք ինձ մոտեցան անարգել, | ||
+ | Միշտ ջանալով դուրս չգալու այնտեղից, | ||
+ | Որտեղ նրանց սահմանված էր տոչորվել։ | ||
+ | |||
+ | {{տող|16}}«Դու, որ կերթաս այն երկուսի ետևից | ||
+ | Ոչ հեղգանքից, այլ հարգանքից մի գուցե, | ||
+ | Պատասխանիր, տես, այրվում եմ ծարավից. | ||
+ | |||
+ | {{տող|19}}Պատասխանըդ պետք չէ միայն ինձ համար. | ||
+ | Դա բոլորիս ավելի էհարկավոր, | ||
+ | Քան հնդիկին ու հաբեշին ջուրը սառ: | ||
+ | |||
+ | {{տող|22}}Ասա մեզ, թե ինչպե՞սես դու խափանում | ||
+ | Ճառագայթներն արեգակի, կարծես թե | ||
+ | Դեռ չլինես ընկած մահվան դարանում»: | ||
+ | |||
+ | {{տող|25}}Այսպես հարցրեց ինձ մի հոգի. ես ընդփույթ | ||
+ | Պատրաստվեցի նրան տալու պատասխան, | ||
+ | Երբ գրավեց ուշքըս մի նոր երևույթ. | ||
+ | |||
+ | {{տող|28}}Վասնզի այն ճամփի միջով հրավառ | ||
+ | Եկավ մի խումբ նախորդ խմբին ընդառաջ, | ||
+ | Եվ իր վրա ուղղեց հայացքս ապշահար։ | ||
+ | |||
+ | {{տող|31}}Հանկարծ տեսա, որ այն խմբերը կրկին | ||
+ | Շտապեցին ողջագուրել մեկզմեկ, | ||
+ | Գոհանալով այդ ողջույնից սրտագին։ | ||
+ | |||
+ | {{տող|34}}Այսօրինակ մրջյունները անպաշտպան | ||
+ | Հանդիպում են իրար ցռուկ ցռուկի, | ||
+ | Իմանալու իրենց բախտը կամ ճամփան։ | ||
+ | |||
+ | {{տող|37}}Երբ ավարտվեց հանդիպումն այդ մտերմիկ, | ||
+ | Նրանք նախքան բաժանվելը իրարից | ||
+ | Փոփոխակի ձայնարկեցին բարձր ու ձիգ. | ||
+ | |||
+ | {{տող|40}}Նորեկ խումբը գոչեց «Սոդոմ ևԳոմոր» | ||
+ | Մյուսը՝ «Մտավ Պասիֆայեն կռվի մեջ, | ||
+ | Որ գոհացնի ցուլը կիրքն իր հախնթոր»։ | ||
+ | |||
+ | {{տող|43}}Ինչպես ճայերն, որ թռչում են, սուրալով | ||
+ | Մասամբ դեպի Ռիֆե, մասամբ՝ անապատ, | ||
+ | Սրանք ցրտից, նրանք տաքից խորշելով, | ||
+ | |||
+ | {{տող|46}}Այսպես խմբերն երթևեկում էին հար, | ||
+ | Եվ լալագին կրկնում օրհներգը հիշյալ | ||
+ | Ու գոչյունը՝ իրենց պատշաճ ու հարմար։ | ||
+ | |||
+ | {{տող|49}}Եվ նույն նրանք, որ ինձ էին նախ դիմել, | ||
+ | Նորից դեպի ինձ մոտեցան հապշտապ, | ||
+ | Փափագելով իմ պատասխանը լսել։ | ||
+ | |||
+ | {{տող|52}}Ես տեսնելով բուռըն բաղձանքը նրանց, | ||
+ | Բարբառեցի. «Դուք որ վստահ եք, անշուշտ, | ||
+ | Մի օր հանգչել խաղաղության մեջ անանց, | ||
+ | |||
+ | {{տող|55}}Իմացեք որ ես չեմ մեռել դեռ մահվամբ, | ||
+ | Այլ մարմինըս այստեղ ինձ հետ եմ բերել | ||
+ | Իր կենդանի հոդվածներով ևարյամբ։ | ||
+ | |||
+ | {{տող|58}}Գնում եմ վեր, որ լույս գտնեմ մտավոր. | ||
+ | Անդ մի կին կա, որի շնորհիվ ես միայն | ||
+ | Այստեղ բերի իմ մարմինը անցավոր։ | ||
+ | |||
+ | {{տող|61}}Բայց իցիվ թե ձեր իղձը շուտ գոհացվի | ||
+ | Եվ սիրով ու լույսով զեղուն երկնքում | ||
+ | Քեզ համար պարտ ու պատշաճ տեղ հատկացվի. | ||
+ | |||
+ | {{տող|64}}Ասացեք ինձ, որպեսզի այն գրանցեմ, | ||
+ | Դուք ո՞վեք ևայն հոգիներն ովքե՞րեն, | ||
+ | Որ քայլում են ձեր ընթացքին հակընդդեմ»: | ||
+ | |||
+ | {{տող|67}}Ինչպես կոպիտ ու վայրենի լեռնցին, | ||
+ | Երբ առաջին անգամ քաղաք էգալիս, | ||
+ | Նայում էլուռ, շլմոր ասդին ու անդին, | ||
+ | |||
+ | {{տող|70}}Այսպես էին այն ստվերներն երևում. | ||
+ | Բայց երբ նրանք թոթափվեցին զարմանքից, | ||
+ | Որ իմաստուն մարդկանց մոտ կարճ էտևում, | ||
+ | |||
+ | {{տող|73}}«Երանի քեզ, որ մեր մարզերն ես եկել,— | ||
+ | Վերսկսեց բարբառողը քիչ առաջ,— | ||
+ | Որ լավագույն կյանքի հասնես անարգել. | ||
+ | |||
+ | {{տող|76}}Այն խումբը, որ քայլում էմեզ հակընթաց, | ||
+ | Գործեց մեղքն այն, որի համար ծաղրանքով | ||
+ | «Բամբիշ» կոչվեց մի օր Կեսարը հաղթած։ | ||
+ | |||
+ | {{տող|79}}Հեռանում են նրանք «Սոդոմ» գոռալով | ||
+ | Եվ մեղադրում իրենց, ինչպես լսեցիր, | ||
+ | Պիղծ արարքից իրենց ամոթ զգալով։ | ||
+ | |||
+ | {{տող|82}}Մեր մեղքն եղավ միջև երկու սեռերի. | ||
+ | Զի մենք օրենքն ընդունեցինք մարդկային, | ||
+ | Անբանի պես հետևելով կրքերի, | ||
+ | |||
+ | {{տող|85}}Համոթըս մեր՝ բաժանվելու ընթացքում | ||
+ | Միշտ կրկնում ենք անունը այն կնոջ, որ | ||
+ | Անասնացավ անասնաձև սարվածքում։ | ||
+ | |||
+ | {{տող|88}}Արդ մեր մեղքն ու արարքները գիտես դու. | ||
+ | Անշուշտ կուզես մեր անուններն իմանալ, | ||
+ | Բայց ժամանակ չկա մեկ֊մեկ թվելու: | ||
+ | |||
+ | {{տող|91}}Իմ անունը ես կարող եմ քեզ հայտնել. | ||
+ | Ես կոչվում եմ Գուինիցելլի Գուիդո. | ||
+ | Վաղ զղջալուս համար այստեղ եմ ընկել»։ | ||
+ | |||
+ | {{տող|94}}Ինչ զգացին երկու որդիք հնօրյա, | ||
+ | Երբ մորն իրենց Լիկուրգոսի մոտ տեսան, | ||
+ | Նույն ապրումներն ես ունեցա համարյա, | ||
+ | |||
+ | {{տող|97}}Երբ լսեցի նրա անունը, որին | ||
+ | Համարել են իմ հայրն ու հայրը այլոց, | ||
+ | Որ գրել են գողտրիկ տաղեր սիրային։ | ||
+ | |||
+ | {{տող|100}}Ես քայլեցի լռությամբ ու մտածկոտ, | ||
+ | Ակնապիշ ու երկար նրան, դիտելով, | ||
+ | Սակայն հրի ահից չեկա նրա մոտ։ | ||
+ | |||
+ | {{տող|103}}Եվ երբ նրան ես նայելուց հագեցա, | ||
+ | Պատրաստակամ եղա նրան ծառայել. | ||
+ | Տալով հաստատ հավաստիքներ նախընծա։ | ||
+ | |||
+ | {{տող|106}}Եվ նա ասաց. «Քո խոսքերը նորավետ | ||
+ | Այնպիսի խոր հետք թողեցին իմ հոգում, | ||
+ | Որ չի կարող Լեթեն ջնջել առհավետ։ | ||
+ | |||
+ | {{տող|109}}Բայց եթե քո հավաստիքներն ստույգ են, | ||
+ | Ապա ասա, ի՞նչ էպատճառն այն սիրո, | ||
+ | Որ տածում ես դեպ ինձ այնքան ջերմորեն»։ | ||
+ | |||
+ | {{տող|112}}Եվ ես նրան. «Այդ ձեր տաղերն են քաղցրիկ, | ||
+ | Որոնք պիտի միշտ հաճույքով ընթերցվեն, | ||
+ | Քանի տևի տաղերգությունն ընթացիկ»։ | ||
+ | |||
+ | {{տող|115}}«Եղբայր, սա որ քեզ մատնանիշ եմ անում,— | ||
+ | Ասաց, մատով ինձ ցույց տալով մի հոգի,— | ||
+ | Վարպետ եղավ իր մայրենի բարբառում։ | ||
+ | |||
+ | {{տող|118}}Նա տաղելու, վիպելու մեջ բոլորից | ||
+ | Առաջ անցավ, ևհիմարներն ասեն թող, | ||
+ | Որ Լիմոժցին գերազանց էնրանից։ | ||
+ | |||
+ | {{տող|121}}Նրանք նայում են անվանը, ոչ փաստին, | ||
+ | Եվ կազմում են այսպես կարծիքը իրենց, | ||
+ | Չունկնդրելով ողջմտությանն, արվեստին։ | ||
+ | |||
+ | {{տող|124}}Այսպես արին հիներն հանդեպ Գուիտտոնի, | ||
+ | Տարփողելով նրան բերնե իբերան, | ||
+ | Մինչև եղավ ճշմարտությունը հայտնի։ | ||
+ | |||
+ | {{տող|127}}Արդ, եթե դու ունես շնորհ այնքան մեծ, | ||
+ | Որ կարող ես դեպի Դրախտ բարձրանալ, | ||
+ | Ու Քրիստոսն էբազմած իբրև գահերեց, | ||
+ | |||
+ | {{տող|130}}Ապա այնտեղ «Հայր մեր» ասա ինձ համար, | ||
+ | Այնքան որքան հարկավոր էմեզ այստեղ, | ||
+ | Ուր մեղանչել էլ չենք կարող մենք իսպառ»։ | ||
+ | |||
+ | {{տող|133}}Ապա, գուցե տալու համար տեղ նրան, | ||
+ | Որ իր մոտ էր, անհետացավ հրի մեջ, | ||
+ | Ջրալուցքը սուզվող ձկան ճիշտ նման։ | ||
+ | |||
+ | {{տող|136}}Ես մոտեցա այնժամ մյուսին ցույց տրված, | ||
+ | Եվ ասացի, որ իմ հոգին անձկալի | ||
+ | Նրա անվանն հատուկ տեղ էր պատրաստած: | ||
+ | |||
+ | {{տող|139}}Նա սկսեց հոժարակամ բարբառել. | ||
+ | «Դուք այնպիսի շոյող խոսքեր եք անում, | ||
+ | Որ չեմ կարող ևչեմ ուզում ինձ ծածկել։ | ||
+ | |||
+ | {{տող|142}}Ես Առնալդն եմ, որ երգում եմ արցունքով. | ||
+ | Ես զղջում եմ հիմարությունն իմ անցյալ, | ||
+ | Եվ տեսնում եմ հուսացյալ օրն հրճվանքով։ | ||
+ | |||
+ | {{տող|145}}Հայցում եմ ձեզ հանուն ուժի մեծազոր, | ||
+ | Որ տանում էձեզ գագաթը այս լեռան, | ||
+ | Պատեհ ժամին հիշեցեք իմ վիշտը խոր»։ | ||
+ | |||
+ | {{տող|148}}Եվ չքացավ խորքում հողի հորձեռանդ։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | === Երգ քսանյոթերորդ === | ||
+ | |||
+ | <poem style='margin:0ex 5ex'> | ||
+ | {{տող|1}}Արևը այն կետի վրա էր երկնի, | ||
+ | Ուրկից շողերն արձակում էնախ այնտեղ, | ||
+ | Որտեղ հեղվեց սուրբ արյունը Միածնի. | ||
+ | |||
+ | {{տող|4}}Մինչ Էբրոսը թավալվում էԿշռի տակ, | ||
+ | Եվ Գանգեսը եռևեփում կեսօրին։ | ||
+ | Օրն անցնում էր, երբ տեսանք մի հրեշտակ: | ||
+ | |||
+ | {{տող|7}}Նա բոցից դուրս եզրին կանգնած՝ «Երանի | ||
+ | Այնոցիկ որ սուրբ են սրտիւք» էր երգում, | ||
+ | Մի ձայնով, որ մերնից էր գեր կենդանի։ | ||
+ | |||
+ | {{տող|10}}Ապա նրան երբ մոտեցանք՝ ասաց մեզ. | ||
+ | «Սուրբ հոգիներ, դուք չեք կարող ընթանալ, | ||
+ | Թե այս հուրը ձեզ չի կիզել նախապես. | ||
+ | |||
+ | {{տող|13}}Արդ ներս մտեք ևունկնդրեք երգ մի նոր»։ | ||
+ | Լսելով այս՝ ես սարսեցի ինչպես նա, | ||
+ | Ում խրել են մի փոսի մեջ գետնափոր։ | ||
+ | |||
+ | {{տող|16}}Ահից սառած՝ գլուխս առաջ պարզեցի, | ||
+ | Դիտելով հուրն ևհիշելով այն մարդկանց, | ||
+ | Որոնք կիզվել էին վրան վառ բոցի։ | ||
+ | |||
+ | {{տող|19}}Դեպ ինձ դարձան առաջնորդներն իմ անահ։ | ||
+ | «Որդյակ,— ասաց Վիրգիլիոսն ինձ,— ներս անցիր, | ||
+ | Սա կարող էահ պատճառել, բայց ոչ մահ։ | ||
+ | |||
+ | {{տող|22}}Հիշիր, հիշիր, ես օգնեցի եթե քեզ | ||
+ | Ողջ ևառողջ անդունդն իվար իջնելու, | ||
+ | Չօգնե՞մհիմա, երբ երկինքը մոտ էմեզ։ | ||
+ | |||
+ | {{տող|25}}Հավատա, որ եթե նույնիսկ դա մնաս | ||
+ | Հազար տարի այս կրակի կենտրոնում, | ||
+ | Նա չի կարող քեզնից խլել ոչ մի մազ։ | ||
+ | |||
+ | {{տող|28}}Եթե կարծում ես, որ խաբում եմ ես քեզ, | ||
+ | Մոտեցիր ևփեշըդ բոցին երկարիր, | ||
+ | Կտեսնես որ նա չի լինի հրակեզ։ | ||
+ | |||
+ | {{տող|31}}Արդ թոթափվիր ամեն տեսակ երկյուղից. | ||
+ | Դարձիր այս կողմ ևհամարձակ ներս մտիր»։ | ||
+ | Ես, ակամա, չէի շարժվում իմ տեղից։ | ||
+ | |||
+ | {{տող|34}}Երբ տեսավ, որ չէի շարժվում ես նորից, | ||
+ | Մի քիչ հուզված ասաց. «Որդի, էլ հիմա | ||
+ | Այս խութն էլոկ քեզ բաժանում Բեատրիչից»։ | ||
+ | |||
+ | {{տող|37}}Ինչպես իլուր Թիսբե անվան անձկալի, | ||
+ | Պիրամոսը բացավ աչքերն ու նայեց | ||
+ | Թթենու տակ, որ դարձել էր արնալի, | ||
+ | |||
+ | {{տող|40}}Այսպես կոտրած ընդդիմությունն իմ համառ, | ||
+ | Նայեցի իմ առաջնորդին իմաստուն, | ||
+ | Իլուր անվան, որ միշտ թանկ էինձ համար։ | ||
+ | |||
+ | {{տող|43}}Եվ նա գլուխն օրորելով, ինձ ասաց՝ | ||
+ | «Էլ չսպասենք» ու ինձ ժպտաց քաղցրորեն, | ||
+ | Ինչպես մանկան, որին միրգ էխոստացված։ | ||
+ | |||
+ | {{տող|46}}Ապա ինձնից առաջ մտավ հրատում, | ||
+ | Ստատիոսին խնդրելով մեզ հետևել, | ||
+ | Որ մինչև այդ մեզ զատել էր ուղերթում։ | ||
+ | |||
+ | {{տող|49}}Հենց որ մտա կրակի մեջ հորձեռանդ, | ||
+ | Պիտ ուզեի հալոցի մեջ ինձ նետել | ||
+ | Զովանալու համար, այնքան տապ էր անդ։ | ||
+ | |||
+ | {{տող|52}}Իմ հայրն անուշ, ինձ շնչելու համար ույժ, | ||
+ | Միշտ հիշում էր իմ տիրուհուն, ասելով. | ||
+ | «Կարծես տեսնում եմ իր աչքերը մեղույշ»։ | ||
+ | |||
+ | {{տող|55}}Մեզ մի ձայն էր առաջնորդում օրհներգի. | ||
+ | Եվ մենք, ուշով հետևելով այդ ձայնին, | ||
+ | Դուրս եկանք անդ, ուր սանդուղքն էր վերելքի։ | ||
+ | |||
+ | {{տող|58}}Նա երգում էր՝ «Եկայք օրհնեալք Հօր իմոյ», | ||
+ | Պատած լույսով այնպես պայծառ ու շողուն, | ||
+ | Որ շլացրեց երկու աչքերըս շլմոր։ | ||
+ | |||
+ | {{տող|61}}Ապա հարեց. «Արևը մայր էմտել. | ||
+ | Ձեր քայլերը արագացրեք, քանի դեռ | ||
+ | Արևմուտքը բոլորովին չի մթնել»։ | ||
+ | |||
+ | {{տող|64}}ժայռի միջով բարձրանում էր ուղին վեր՝ | ||
+ | Դեպի այն կողմ, ուր բեկվել էր իմ առջև | ||
+ | Շողքն արևի, որ արդեն ցած էր թեքվել։ | ||
+ | |||
+ | {{տող|67}}Մի քանի ոտք հազիվ էինք մենք ելել, | ||
+ | Երբ ստվերիս չքանալով իմացանք, | ||
+ | Որ մեր ետև արևը մայր էր մտել։ | ||
+ | |||
+ | {{տող|70}}Եվ նախքան որ հորիզոնը ընդհանուր | ||
+ | Ամենուրեք միևնույն տեսքն ստանար | ||
+ | Եվ գիշերը սփռեր խավարն ամենուր, | ||
+ | |||
+ | {{տող|73}}Ամեն մեկըս պառկեցինք մի բազրոտին. | ||
+ | Զի լեռնային մութը մեր մեջ չքացրեց | ||
+ | Բարձրանալու ուժն ու փափագը ներքին։ | ||
+ | |||
+ | {{տող|76}}Այծերն ինչպես, քանի դեռ չեն ճարակած, | ||
+ | Ժայռերն իվեր ոստոստում են ու կայտռում, | ||
+ | Ապա հեզիկ արածում են լռակաց, | ||
+ | |||
+ | {{տող|79}}Ստվերի տակ — մինչ արևն հուր էցանում — | ||
+ | Պահպանությամբ իրենց հովվի, որ հենված | ||
+ | Իր մականին հսկողություն էանում. | ||
+ | |||
+ | {{տող|82}}Հոտաղն ինչպես որ հսկում էբացօթյա | ||
+ | Եվ գիշերում իր հոտի մոտ մակաղած, | ||
+ | Որպեսզի նա գազանի կեր չդառնա, | ||
+ | |||
+ | {{տող|85}}Այսպես էինք մենք երեքով այդ պահին. | ||
+ | Ես որպես այծ, նրանք որպես հովիվներ, | ||
+ | Փակված բարձըր ժայռերի մեջ եզրային։ | ||
+ | |||
+ | {{տող|88}}Վերևում մեզ երևում էր անցք մի նեղ, | ||
+ | Բայց այդ անցքից աստղերն էին երևում՝ | ||
+ | Սովորական տեսքից խոշոր ևլուսեղ։ | ||
+ | |||
+ | {{տող|91}}Մինչ, խոկալով, նրանց էի նայում ես, | ||
+ | Քունըս տարավ. իսկ քունն հայտնում էհաճախ | ||
+ | Երազի մեջ դեպքերը ոչ ծանոթ մեզ։ | ||
+ | |||
+ | {{տող|94}}Այն ժամին, երբ արևելքից Կիթերան, | ||
+ | Որ վառվում էհավետ սիրո հրայրքով, | ||
+ | Իր առաջին շողերն հղեց այս լեռան, | ||
+ | |||
+ | {{տող|97}}Ես երազում տեսա մի կին գեղատես, | ||
+ | Որ մի մարգում ծաղիկներ էր հավաքում | ||
+ | Եվ հաճելի ձայնով երգում էր այսպես. | ||
+ | |||
+ | {{տող|100}}«Ով իմ անունն իմանալու էկարոտ, | ||
+ | Թող իմանա՝ Լիան եմ ես. շրջում եմ, | ||
+ | Որ ինձ համար կազմեմ ծաղկե մի նարոտ։ | ||
+ | |||
+ | {{տող|103}}Իհաճույս ինձ՝ պճնում եմ ինձ ծաղկունքով, | ||
+ | Իսկ իմ քույրը՝ Հռաքելը, օրն իբուն | ||
+ | Անշարժ անգործ նստում էիր հայելու քով։ | ||
+ | |||
+ | {{տող|106}}Նա սիրում էգողտր աչքերին իր նայել, | ||
+ | Իսկ ես զուգվել ծաղիկներով իմ քաղած. | ||
+ | Իմ հաճույքն էգործել, նրանը՝ հայել»։ | ||
+ | |||
+ | {{տող|109}}Արդեն այգի վաղահարույց շողերից | ||
+ | — Որոնք այնքան հաճելի են պանդուխտին, | ||
+ | Որքան նվազ հեռու էնա մայր երկրից — | ||
+ | |||
+ | {{տող|112}}Խույս էր տալիս խավարն ամեն կողմերից, | ||
+ | Քունս էլ հետը։ Ես վեր կացա ու տեսա, | ||
+ | Որ վարպետներս ելել էին տեղներից։ | ||
+ | |||
+ | {{տող|115}}«Քաղցըր պտուղն, որին այնքան անձկությամբ | ||
+ | Հետամուտ են սերունդները մարդկային, | ||
+ | Քո քաղցն այսօր կհագեցնի լիությամբ»։ | ||
+ | |||
+ | {{տող|118}}Վիրգիլիոսը այս խոսքերով ինձ դիմեց. | ||
+ | Ոչ մի լավ լուր ես չեմ լսել իմ կյանքում, | ||
+ | Որ պատճառեր ինձ խնդություն այդքան մեծ։ | ||
+ | |||
+ | {{տող|121}}Այնքան աճեց տենչըս բարձունքն ելնելու, | ||
+ | Որ ամեն մի քայլիս զգում էի ինձ | ||
+ | Թևավորված՝ պատրաստ թռիչք գործելու։ | ||
+ | |||
+ | {{տող|124}}Երբ սանդուղքը մեզնից արդեն մնաց ցած, | ||
+ | Եվ մենք հասանք աստիճանին վերնագույն, | ||
+ | Վիրգիլիոսը դեպ ինձ նայեց ու ասաց. | ||
+ | |||
+ | {{տող|127}}«Որդյակ, տեսար հուրն անցավոր ու անանց, | ||
+ | Եվ դու հիմա եկել հասել ես այնտեղ, | ||
+ | Որտեղ պետք էմենք հրաժեշտ տանք միմյանց։ | ||
+ | |||
+ | {{տող|130}}Ամեն ճարով, ջանքով բերի քեզ այստեղ. | ||
+ | Հիմա թող քեզ առաջնորդի կամքը քո. | ||
+ | Դու ազատ ես ուղիներից սեպ ու նեղ։ | ||
+ | |||
+ | {{տող|133}}Տես արևը, որ շողում էքո ճակտին. | ||
+ | Տես սեզերը, ծաղիկներն ու թփերն այն, | ||
+ | Որոնք այստեղ հողում աճում են ինքնին։ | ||
+ | |||
+ | {{տող|136}}Մինչ նրա գալն, ում աչքերը գեղափայլ | ||
+ | Ու թախծալի ինձ մղեցին գալ քեզ մոտ, | ||
+ | Դու կարող ես այստեղ նստել կամ ման գալ։ | ||
+ | |||
+ | {{տող|139}}Դու այլևս ինձնից խոսք մի սպասիր. | ||
+ | Ազատ, շիտակ ևառողջ էքո ոգին. | ||
+ | Հիմա շարժվիր ըստ քո կամքի անբասիր. | ||
+ | |||
+ | {{տող|142}}Արդ պսակ ու թագ եմ դնում քո գլխին»։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | === Երգ քսանութերորդ === | ||
+ | |||
+ | <poem style='margin:0ex 5ex'> | ||
+ | {{տող|1}}Անձկակարոտ՝ ամեն կողմից տեսնելու | ||
+ | Աստվածային անտառը թավ ու ծաղկուն, | ||
+ | Որ մեղմում էր նորածագ լույսն այցելու, | ||
+ | |||
+ | {{տող|4}}Ես անհապաղ մտա այնտեղ ևհուշիկ | ||
+ | Առաջացա հարթավայրով, ուր չորս դին | ||
+ | Տարածվել էր մի խնկաբույր անուշիկ։ | ||
+ | |||
+ | {{տող|7}}Մի հեշտաշունչ ու հեզիկ հով համասփյուռ | ||
+ | Միապաղաղ խփում էր իմ ճակատին, | ||
+ | Ինչպես մեղմիկ փչող անուշ մի զեփյուռ. | ||
+ | |||
+ | {{տող|10}}Եվ այդ հովից ծառուղեշներն ամենայն | ||
+ | Հակվում էին դեպի այն կողմ, ուր սուրբ լեռն | ||
+ | Արձակել էր ստվերածն իր վաղորդյան. | ||
+ | |||
+ | {{տող|13}}Սակայն ճյուղերն այնքան չէին ճկում կոր, | ||
+ | Որ բարձունքին թառած ծիտերն առ ահի | ||
+ | Կասեցնեին իրենց դայլայլը սովոր, | ||
+ | |||
+ | {{տող|16}}Այլ ներշնչում էին սյուքերն առաջին | ||
+ | Ցնծապատար մի հեշտանքով, խառնելով | ||
+ | Դայլայլն իրենց տերևների մրմունջին, | ||
+ | |||
+ | {{տող|19}}Որ նման էր Քիասիի պուրակում | ||
+ | Սոճիների սաղարթների սոսափին, | ||
+ | Երբ Եվղոսը իր սղոխն էարձակում։ | ||
+ | |||
+ | {{տող|22}}Ես համրաքայլ այնքան էի խորացել | ||
+ | Վաղնջական այն անտառով, որ արդեն | ||
+ | Չէի տեսնում՝ ուրկից էի ներս մտել, | ||
+ | |||
+ | {{տող|25}}Երբ ընթացքըս արգելակեց խոր մի գետ, | ||
+ | Որի ափին աճած սեզերը դալար | ||
+ | Ալյակներից ծփում էին վետ իվետ։ | ||
+ | |||
+ | {{տող|28}}Երկրի ջրերն ամենից ջինջ ու զուլալ, | ||
+ | Թվում էր թե պղտոր էին ու աղոտ, | ||
+ | Բաղդատելով այս գետի հետ մաքրափայլ, | ||
+ | |||
+ | {{տող|31}}Թեպետև նա ստվերախիտ ու մթին | ||
+ | Ձորերով էհոսում հավետ, ուր բնավ | ||
+ | Չի թափանցել ոչ արեգակ, ոչ լուսին։ | ||
+ | |||
+ | {{տող|34}}Ես կանգ առա ևիմ աչքերն ուղղեցի | ||
+ | Հանդիպակաց ափը գետի՝ դիտելու | ||
+ | Բազմապիսի ծաղկուն ծառերն աղարծի։ | ||
+ | |||
+ | {{տող|37}}Ինչպես երբ մեզ հրաշք մի բան երևա, | ||
+ | Միտքը ուրիշ բանի մասին չի խորհի, | ||
+ | Այսպես մի կին ինձ երևաց գեղանձնյա, | ||
+ | |||
+ | {{տող|40}}Որ հաճույքով ման էր գալիս միայնակ, | ||
+ | Երգելով ևթարմ ծաղիկներ քաղելով, | ||
+ | Որոնցով էր պատած ուղին բովանդակ։ | ||
+ | |||
+ | {{տող|43}}«Օ՛ չքնաղ կին, որ ջերմանում ես սիրո | ||
+ | Ճաճանչներով, եթե պետք էհավատալ | ||
+ | Դեմքի տեսքին, որ հայտարարն էհոգվո, | ||
+ | |||
+ | {{տող|46}}Բարի եղիր գետի ափին մոտենալ,— | ||
+ | Ասացի ես,— որպեսզի այն, ինչ որ դու | ||
+ | Գեղգեղում ես, կարողանամ հասկանալ։ | ||
+ | |||
+ | {{տող|49}}Դու թվում ես Պրոզերպինը պարման, | ||
+ | Այն պահին, երբ մայրը նրան կորցըրեց, | ||
+ | Իսկ նա կորցրեց ծաղկած աշխարհը գարնան»։ | ||
+ | |||
+ | {{տող|52}}Հար ևնման հեզիկ կայթող մի կնոջ, | ||
+ | Նա ոտները միացըրեց իրարու | ||
+ | Եվ, սահելով քայլիկներով անդողդոջ, | ||
+ | |||
+ | {{տող|55}}Ուղղվեց դեպ ինձ ծաղկանց միջով խատուտիկ, | ||
+ | Եվ կույսի պես համեստափայլ ու պարկեշտ | ||
+ | Խոնարհեցրեց իր աչքերը գեղեցիկ։ | ||
+ | |||
+ | {{տող|58}}Նա գոհացում տվեց իմ ջերմ աղերսին, | ||
+ | Մատչելով ինձ այնքան, որ ձայնն իր թավշյա | ||
+ | Հասնում էր ինձ բառերի հետ միասին։ | ||
+ | |||
+ | {{տող|61}}Գալով այնտեղ, որտեղ ափը սիզավետ | ||
+ | Ողողված էր զուլալ գետի ջրերով, | ||
+ | Նա բարձրացրեց իր աչքերը բոցավետ։ | ||
+ | |||
+ | {{տող|64}}Չեմ կարծում որ Վեներայի աչքերից | ||
+ | Փայլատակած լիներ նման մի շողյուն, | ||
+ | Երբ պատահմամբ նետահարվեց իր զավկից։ | ||
+ | |||
+ | {{տող|67}}Նա ժպտում էր գետի ափից հանդիման, | ||
+ | Փունջ կազմելով ծաղիկներից բազմերանգ, | ||
+ | Որ բուսնում են այստեղ առանց սերմանման։ | ||
+ | |||
+ | {{տող|70}}Մեզ բաժանող երեք քայլեր լոկ կային. | ||
+ | Բայց Հելլեսպոնտն, ուր Քսերքսեսը պարտվեց, | ||
+ | Դառնալով դաս հոխորտության մարդկային, | ||
+ | |||
+ | {{տող|73}}Լեանդրոսը ավելի չէր անիծել, | ||
+ | Աբիդի ևՍեստի միջև լողալիս, | ||
+ | Քան ես Լեթեն, որ չթողեց ինձ անցնել։ | ||
+ | |||
+ | {{տող|76}}«Դուք նորեկ եք, ևիմ ժպիտը այստեղ, | ||
+ | Ուր մարդկության ապաստան էընտրված,— | ||
+ | Բարբառեց նա, մեզ նայելով ակնդետ,— | ||
+ | |||
+ | {{տող|79}}Կարող էձեզ որոշ չափով զարմացնել. | ||
+ | Բայց կարող էսաղմոսն «Ուրախ արարեր» | ||
+ | Ձեզ լույս սփռել ևձեր կասկածը ցրել։ | ||
+ | |||
+ | {{տող|82}}Եվ դու, որ ինձ աղերսագին կանչեցիր, | ||
+ | Ուզածդ հարցրու, ըստ որում ես պատրաստ եմ | ||
+ | Ամեն հարցիդ պատասխան տալ անձանձիր»։ | ||
+ | |||
+ | {{տող|85}}Եվ ես նրան. «Ջուրն ու սոսափն անտառի | ||
+ | Հակասում են իմ մտքում այն կարծիքին, | ||
+ | Որ կազմեցի բոլորակի մեջ վարի»։ | ||
+ | |||
+ | {{տող|88}}Եվ նա ասաց. «Պատճառը այդ զարմանքիդ | ||
+ | Ես կպարզեմ համոզարար խոսքերով | ||
+ | Եվ կցրեմ քեզ պարուրող մեգը խիտ։ | ||
+ | |||
+ | {{տող|91}}Արարիչը, որ կատարյալ էինքյան, | ||
+ | Մարդուն բարի, բարու համար ստեղծեց, | ||
+ | Տալով նրան տեղն այս հավերժ հանգստյան։ | ||
+ | |||
+ | {{տող|94}}Մարդն իր մեղքով այստեղ սակավ բնակվեց. | ||
+ | Նրա մեղքով խինդն ու խնծիղը անուշ | ||
+ | Դառըն ողբի ու թախիծի փոխարկվեց։ | ||
+ | |||
+ | {{տող|97}}Այս լեռն այսքան բարձրացել էդեպ երկինք, | ||
+ | Ինչպես ահա տեսնում ես դու քո աչքով, | ||
+ | Որ գագաթին ապրած մարդուն երջանիկ, | ||
+ | |||
+ | {{տող|100}}Չնեղեին գոլորշիներն երկրային, | ||
+ | Որ ունակ են բարձրանալու դեպի վեր, | ||
+ | Մինչև սահմանն երրորդ խավի օդային։ | ||
+ | |||
+ | {{տող|103}}Բայց քանի որ շուրջերկրյա օրը անամպ | ||
+ | Պտտվում էերկինքների հետ բոլոր | ||
+ | (Թե պտույտն այդ չխափանվի պատահմամբ), | ||
+ | |||
+ | {{տող|106}}Ապա այստեղ, լեռան այս ջինջ կատարում, | ||
+ | Նրա պտույտն հանդիպում էծառերին | ||
+ | Եվ սոսափներ առաջացնում անտառում։ | ||
+ | |||
+ | {{տող|109}}Ծփուն ծառերն իրենց սերմերը բոլոր | ||
+ | Փոխանցում են օդին, իսկ սա, հիռ գալով, | ||
+ | Շուրջն էսփռում այդ սերմերը բեղմնավոր։ | ||
+ | |||
+ | {{տող|112}}Իսկ երկիրը ըստ իր տեղի բնության | ||
+ | Արտադրում ևաճեցնում էդրանցից | ||
+ | Բազմապիսի բույսեր պես֊պես հատկության։ | ||
+ | |||
+ | {{տող|115}}Գիտնալով այս՝ մարդիկ պետք չէ զարմանան, | ||
+ | Երբոր տեսնեն, որ բողբոջել էմի բույս | ||
+ | Առանց հայտնի ևակներն սերմանման։ | ||
+ | |||
+ | {{տող|118}}Պետք էգիտնաս, որ այս անտառը փարթամ | ||
+ | Ուր եկել ես, լի էամեն սերմերով | ||
+ | Եվ ձեզ անհայտ պտուղներով քաղցրահամ։ | ||
+ | |||
+ | {{տող|121}}Իսկ այս ջուրը չի ծագում մի ակունքից, | ||
+ | Որ փոփոխման ենթակա էշարունակ | ||
+ | Եվ հոսում էմերթ թափով, մերթ զուրկ թափից. | ||
+ | |||
+ | {{տող|124}}Այլ ծագում էմի ակունքից համաչափ, | ||
+ | Որ իվերուստ ստանում էայնքան ջուր, | ||
+ | Որքան հարկ էհոսել երկու ուղղությամբ։ | ||
+ | |||
+ | {{տող|127}}Այս կողմ հոսող ջուրը հուշը մեղքերի | ||
+ | Վերացնում է, մինչդեռ հոսողը այն կողմ | ||
+ | Արթնացնում էհուշը բարի գործերի։ | ||
+ | |||
+ | {{տող|130}}Աստ Լեթե, անդ Եվնոյե էկոչվում նա, | ||
+ | Եվ հարկ էնախ երկու կողմից ճաշակել, | ||
+ | Որպեսզի ջուրն ազդեցություն ունենա։ | ||
+ | |||
+ | {{տող|133}}Նրա համին ոչ մի այլ համ չի հասնի։ | ||
+ | Քո պապակը հագեցած էթեպետև, | ||
+ | Եվ քեզ այլ բան ասելու հարկ չի լինի, | ||
+ | |||
+ | {{տող|136}}Բայց ասածիս կավելացնեմ դեռ մի բան. | ||
+ | Չեմ կարծում, որ խոսքըս նվազ դուր գա քեզ, | ||
+ | Եթե թեկուզ գերազանցի իմ խոստման։ | ||
+ | |||
+ | {{տող|139}}Նրանք, որոնք իվաղնջյան երգեցին | ||
+ | Ոսկեդարն ու մարդկանց վիճակն երջանիկ, | ||
+ | Գուցե այստեղ պատկերացրին մտովին։ | ||
+ | |||
+ | {{տող|142}}Այստեղ անմեղ եղան մարդիկ նախնական. | ||
+ | Այստեղ հավերժ գարուն ու միրգ էպես֊պես, | ||
+ | Եվ նեկտարը հենց այս ջուրն էպատվական»: | ||
+ | |||
+ | {{տող|145}}Ես շուռ եկա պոետներիս ունկնդիր, | ||
+ | Եվ տեսա որ նրանք ժպտուն դեմքերով | ||
+ | Լսում էին այս հուսկ բանքը նախընտիր։ | ||
+ | |||
+ | {{տող|148}}Նորից դարձա այն կնոջը գեղաթով: | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | === Երգ քսանիններորդ === | ||
+ | |||
+ | <poem style='margin:0ex 5ex'> | ||
+ | {{տող|1}}Ավարտելով իր խոսքերը զվարթուն, | ||
+ | Նա սկսեց երգել որպես սիրահար. | ||
+ | «Երանի ում մեղաց եղև թողութիւն»: | ||
+ | |||
+ | {{տող|4}}Ինչպես հարսներն հավերժ, որոնք պչրելով | ||
+ | Ճեմում էին անտառներում հովանուտ, | ||
+ | Ոմանք արև, ոմանք ստվեր փնտրելով, | ||
+ | |||
+ | {{տող|7}}Այսպես կինն այն գետի ափով հակադիր | ||
+ | Առաջացավ հոսանքն իվեր, ևես էլ | ||
+ | Հետևեցի հայսկույս քայլքով զուգադիր։ | ||
+ | |||
+ | {{տող|10}}Մենք հարյուր քայլ չէինք արել երկուստեք, | ||
+ | Երբ թեքվեցին զույգ ափերը միապես, | ||
+ | Այնպես որ ես ուղղվեցի դեպ արևելք։ | ||
+ | |||
+ | {{տող|13}}Դեռ շատ չէինք ընթացակցել ափնուղով, | ||
+ | Երբ նա դեմքը դեպ ինձ դարձրեց ու ասաց. | ||
+ | «Եղբայր, նայիր ևունկնդրիր արդ ուշով»։ | ||
+ | |||
+ | {{տող|16}}Եվ ահա այն անտառի մեջ բովանդակ | ||
+ | Հանկարծ ճայթռեց մի լույս այնպես շողշողուն, | ||
+ | Որ թվաց, թե դա մի շանթ էր լուսարձակ։ | ||
+ | |||
+ | {{տող|19}}Սակայն շանթը շողում էու չքանում, | ||
+ | Իսկ այս լույսը տևում էր ու աճում հար. | ||
+ | «Արդ ի՞նչ էսա» խորհում էի իմ մտքում։ | ||
+ | |||
+ | {{տող|22}}Անդ հնչում էր մի մեղեդի հմայիչ. | ||
+ | Դա իմ սրտում արդար զայրույթ հարուցեց | ||
+ | Կշտամբելու հանդգնությունն Եվայի. | ||
+ | |||
+ | {{տող|25}}Մինչ երկինքն ու երկիրն էին հպատակ | ||
+ | Աստծու կամքին, միայն կինը նորաստեղծ | ||
+ | Չհանդուրժեց մնալու մի քողի տակ, | ||
+ | |||
+ | {{տող|28}}Որի ներքո եթե մնար սրբակյաց, | ||
+ | Անճառելի այս վայելքները բոլոր | ||
+ | Վաղուց անտի կլինեի ճաշակած։ | ||
+ | |||
+ | {{տող|31}}Մինչ ես գնում էի հավերժ խնդությանց | ||
+ | Այս առաջին ճաշակումից զմայլված, | ||
+ | Եվ ծարավի ավելի մեծ ցնծությանց, | ||
+ | |||
+ | {{տող|34}}Մեր առջև օդն՝ ուղեշների տակ կանաչ՝ | ||
+ | Լուսավառվեց որպես խարույկ բոցավառ, | ||
+ | Եվ երգ դարձավ լսված ձայնը քաղցրավաչ։ | ||
+ | |||
+ | {{տող|37}}Ո՛վսուրբ Կույսեր, եթե երբեք ձեզ համար | ||
+ | Ես տարա քաղց, ցուրտ, տքնություն տանջալի, | ||
+ | Արդ հայցում եմ վարձատրությունն իմ արդար։ | ||
+ | |||
+ | {{տող|40}}Արդ ինձ համար թող Հելիկոնը հորդի. | ||
+ | Թող Ուրանիան ինձ օգնի իր խմբի հետ, | ||
+ | Որ տաղերգեմ խորհուրդներ խոր ու խրթին։ | ||
+ | |||
+ | {{տող|43}}Հեռվից տեսա կարծես ոսկե յոթ ծառեր, | ||
+ | Պատրված այն տարածությամբ միջանկյալ, | ||
+ | Որ ընկած էր նրանց ևմեր միջև դեռ: | ||
+ | |||
+ | {{տող|46}}Բայց երբ այնքան մոտիկացա ես նրանց, | ||
+ | Որ զգայքը պատրող հանուր առարկան | ||
+ | Ինձ իրական իր պատկերով երևաց, | ||
+ | |||
+ | {{տող|49}}Այն զորությամբ, որը հիմքն էընկալման, | ||
+ | Իմացա, որ աշտանակներ են դրանք, | ||
+ | Եվ որ ձայներն այն երգում են «Ովսաննան»։ | ||
+ | |||
+ | {{տող|52}}Շողում էին չքնաղ ջահերը յոթնյակ | ||
+ | Ավելի վառ, քան թե լուսինը լրիվ | ||
+ | Կեսգիշերվա պայծառության ժամանակ։ | ||
+ | |||
+ | {{տող|55}}Ես Վիրգիլին դարձա սաստիկ զարմանքով. | ||
+ | Այնժամ նա ինձ պատասխանեց նույնպիսի | ||
+ | Զարմացական ևապշահար հայացքով։ | ||
+ | |||
+ | {{տող|58}}Նորից դարձա այն ջահերին լուսափայլ, | ||
+ | Որ ընդառաջ էին շարժվում դեպի մեզ | ||
+ | Նոր հարսերի նման հուշիկ, համրաքայլ։ | ||
+ | |||
+ | {{տող|61}}Կինն ինձ սաստեց. «Ինչո՞ւհայացքըդ այդպես | ||
+ | Հառել ես լոկ լուսացնցուղ ջահերին, | ||
+ | Եվ ետևից եկողն առնում ես անտես»։ | ||
+ | |||
+ | {{տող|64}}Այնժամ տեսա, որ ջահերի ետևից | ||
+ | Գալիս էին անձինք ճերմակ հանդերձով, | ||
+ | Որոնց վրա չէր երևում ոչ մի բիծ։ | ||
+ | |||
+ | {{տող|67}}Իմ ձախ կողմում ցոլցոլում էր ջուրը պաղ, | ||
+ | Եվ հենց որ ես նայում էի նրա մեջ, | ||
+ | Հայելու պես ցոլանում էր կողն իմ ձախ։ | ||
+ | |||
+ | {{տող|70}}Երբ ես եկա ափի այն տեղն, ուր միայն | ||
+ | Գետի հունն էր մեզ բաժանում թափորից, | ||
+ | Ես կանգ առա, որպեսզի լավ տեսնեմ այն։ | ||
+ | |||
+ | {{տող|73}}Շարժվում էին առաջ ջահերն հրեղեն | ||
+ | Եվ փողփողուն դրոշների նմանակ | ||
+ | Իրենց ետև թողնում գծեր լուսեղեն։ | ||
+ | |||
+ | {{տող|76}}Եվ լույսի յոթ գծեր էին գոյանում. | ||
+ | Բոլորն էլ այն վառ գույներով, որոնցով | ||
+ | Արփին կամար, Դելիան պսակ էկազմում։ | ||
+ | |||
+ | {{տող|79}}Այդ գծերի երկայնությունն էր այնպես, | ||
+ | Որ ծայրերը չէի տեսնում, իսկ նրանց | ||
+ | Միջև լայնքը տասը քայլի չափ էր կարծես։ | ||
+ | |||
+ | {{տող|82}}Հովանու տակ այդ կամարի լուսավոր | ||
+ | Գալիս էին քսանչորս ծերեր զույգ առ զույգ՝ | ||
+ | Արտախուրված շուշաններով պճնավոր։ | ||
+ | |||
+ | {{տող|85}}Բոլորեքյան երգում էին համաձայն. | ||
+ | «Օրհնյալ ես դու դստերաց մեջ Ադամա, | ||
+ | Օրհնյալ լինի գեղեցկությունդ հավիտյան»։ | ||
+ | |||
+ | {{տող|88}}Երբ ծաղիկներն ու խոտերը ուռճալիր, | ||
+ | Որոնցով էր պատած ափը դիմացի, | ||
+ | Ազատեցին մի պահ այրերն այն ընտիր, | ||
+ | |||
+ | {{տող|91}}Ինչպես լույսին հետևում էմի այլ լույս, | ||
+ | Չորս կենդանի եկան նրանց ետևից, | ||
+ | Արտախուրված տերևներով նորաբույս. | ||
+ | |||
+ | {{տող|94}}Ամեն մեկը վեց թև ուներ փետրալի, | ||
+ | Որտեղ կային բազում աչքեր պսպղուն. | ||
+ | Այդպես էին անշուշտ աչքերն Արգոսի։ | ||
+ | |||
+ | {{տող|97}}Ես, ընթերցող, կերպարանքները նրանց | ||
+ | Աստ չեմ կարող նկարագրել ավելի. | ||
+ | Մի այլ հարկից ես պետք էդա առնեմ զանց։ | ||
+ | |||
+ | {{տող|100}}Բայց դու կարդա Եզեկիելին. նա նրանց | ||
+ | Պատկերում էինչպես եկան հյուսիսից, | ||
+ | Հողմով, ամպով ևկրակով պարուրված։ | ||
+ | |||
+ | {{տող|103}}Եվ ինչպես դու նրա երկում կգտնես, | ||
+ | Այդպիսին էր սրանց տեսքը, միայն թե | ||
+ | Հովհաննեսը թևերն հաշվում էինձ պես։ | ||
+ | |||
+ | {{տող|106}}Չորս կենդանու միջև եղած տարածում | ||
+ | Շարժվում էր մի երկանիվ կառք հաղթական, | ||
+ | Որ մի Գրիֆոն ուսով ընդքարշ էր ածում։ | ||
+ | |||
+ | {{տող|109}}Սա պարզել էր իր թևերը արծվային. | ||
+ | Բայց, քայլելով անցուղիով միջանկյալ, | ||
+ | Չէր խանգարում լույս գծերին եզրային։ | ||
+ | |||
+ | {{տող|112}}Չէր երևում թևերի ծայրն հեռարձակ. | ||
+ | Նրա թռչնի մասերն էին ոսկեգույն, | ||
+ | Իսկ մյուս մասերն՝ կարմրախառն սպիտակ։ | ||
+ | |||
+ | {{տող|115}}Ոչ միայն չէր Ափրիկեցու կառքը կամ | ||
+ | Օգոստոսինն այսպես շքեղ Հռոմում, | ||
+ | Այլ կզիջեր Արևի կառքը անգամ, | ||
+ | |||
+ | {{տող|118}}Արևինը, որ, շեղելով իր ճամփան, | ||
+ | Այրվեց Երկրի պաղատանքով ջերմեռանդ, | ||
+ | Երբոր Զևսը տեսավ արդար դատաստան։ | ||
+ | |||
+ | {{տող|121}}Աջ անվի մոտ պարում էին երեք կին. | ||
+ | Մեկը այնպես վառ կարմիր էր, որ հազիվ | ||
+ | Կնկատվեր կրակի մեջ բորբագին։ | ||
+ | |||
+ | {{տող|124}}Մյուսը ուներ այնպիսի գույն, որ կարծես | ||
+ | Նրա մարմինն ստեղծվել էր զմրուխտից, | ||
+ | Իսկ երրորդը ճեփ֊ճերմակ էր ձյունի պես։ | ||
+ | |||
+ | {{տող|127}}Մերթ ճերմակն էր վարում պարը այդ կանանց, | ||
+ | Մերթ կարմիրը, որի երգի համաձայն | ||
+ | Մերթ արագ էր պարն ընթանում, մերթ կամաց։ | ||
+ | |||
+ | {{տող|130}}Իսկ ձախ կողմում չորս կին, հագած ծիրանի, | ||
+ | Կայթում֊կայտռում էին մեկի կշռույթով, | ||
+ | Որը ուներ գլուխ երեք աչքանի։ | ||
+ | |||
+ | {{տող|133}}Այս տողանցող խմբից հետո տեսա ես | ||
+ | Երկու ծերուկ, հագնվածքով ոչ նման, | ||
+ | Սակայն նման շարժըվածքով ծանր ու հեզ։ | ||
+ | |||
+ | {{տող|136}}Մեկը կարծես աշակերտն էր ընտանի | ||
+ | Հիպպոկրատի, որին բնությունն ստեղծեց | ||
+ | Առողջության համար մարդկանց կենդանի։ | ||
+ | |||
+ | {{տող|139}}Մյուսը կարծես ներհակ հոգսով էր տարված, | ||
+ | Կրելով սուր այնքան սուրսայր ու փայլուն, | ||
+ | Որ վախեցրեց ինձ ափունքից դիմակաց։ | ||
+ | |||
+ | {{տող|142}}Ապա տեսա չորս անձ խոնարհ կեցվածքով. | ||
+ | Վերջում մենակ մի ծերունի էր գալիս, | ||
+ | Խորաթափանց ու տեսլահար հայացքով։ | ||
+ | |||
+ | {{տող|145}}Այս յոթ հոգին տարազներով մյուսներից | ||
+ | Չէին ջոկվում, սակայն իրենց գլխի շուրջ | ||
+ | Կրում էին ոչ թե պսակ շուշանից, | ||
+ | |||
+ | {{տող|148}}Այլ վառ կարմիր վարդանման ծաղկունքից. | ||
+ | Հեռվից նայողն անտարակույս կկարծեր, | ||
+ | Որ այրվում էր նրանց ճակատը հուրքից։ | ||
+ | |||
+ | {{տող|151}}Եվ երբ կառքը կանգնեց ուղիղ իմ դիմաց, | ||
+ | Լսվեց որոտ, ևայն անձինք հարգարժան, | ||
+ | Դեն գնալու չլինելով արտոնված, | ||
+ | |||
+ | {{տող|154}}Իրենց բոլոր շքախմբով կանգ առան։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | === Երգ երեսուներորդ === | ||
+ | |||
+ | <poem style='margin:0ex 5ex'> | ||
+ | {{տող|1}}Երբ բոցավառ յոթ ջահերը կանգ առան, | ||
+ | Որ թափորի համար եղան ուղեցույց, | ||
+ | Ինչպես աստղերն ուղին նշում են նրան, | ||
+ | |||
+ | {{տող|4}}Ով իր նավը նավահանգիստ էտանում,— | ||
+ | Պատկառելի այն այրերը իմաստուն, | ||
+ | Որ Գրիֆոնից առաջ էին ընթանում, | ||
+ | |||
+ | {{տող|7}}Կանգ առնելուց հետո իսկույն շուռ եկան | ||
+ | Դեպի կառքը այն հոյակապ ու շքեղ, | ||
+ | Որպես իրենց զմայլանքի առարկան։ | ||
+ | |||
+ | {{տող|10}}Նրանցից մեկն, ինչպես էակ ներշնչյալ, | ||
+ | Երեք անգամ «Եկ, հարսն» երգեց բարձրաձայն, | ||
+ | Եվ այդ երգը կրկնեք խումբը միացյալ։ | ||
+ | |||
+ | {{տող|13}}Զերթ երանյալք երբ վերջին կոչը լսեն, | ||
+ | Փութով պիտի հասնեն իրենց դամբանից | ||
+ | Եվ մարմնացած՝ ալելուիա օրհներգեն, | ||
+ | |||
+ | {{տող|16}}Այսպես ձայնից այն ծերունու գերպատիվ | ||
+ | Աստվածային կառքի վրա բարձրացան | ||
+ | Հավերժ կյանքի բանբերները բազմաթիվ։ | ||
+ | |||
+ | {{տող|19}}«Օրհնեալ որ գասդ» օրհներգեցին միախուռն | ||
+ | Եվ սփռելով շուրջն ու վրան ծաղիկներ, | ||
+ | Ավելացրին. «Շուշանս ածէք լիաբուռն»։ | ||
+ | |||
+ | {{տող|22}}Ինչպես հաճախ երբ օրը նոր էծագում, | ||
+ | Արևելքը վարդագունում էհամակ, | ||
+ | Իսկ երկինքը պայծառորեն հստակում. | ||
+ | |||
+ | {{տող|25}}Եվ նորածագ արևի դեմքը պարկեշտ | ||
+ | Ծածկըված էլինում այնքան նուրբ քողով, | ||
+ | Որ կարող էտեսանելի դառնալ հեշտ, | ||
+ | |||
+ | {{տող|28}}Այսպես թեթև մի ամպի մեջ վառ ծաղկանց — | ||
+ | Որ նետվելով հրեշտակային ձեռքերից՝ | ||
+ | Թափվում էին չորս դին կառքի հաղթապանծ,— | ||
+ | |||
+ | {{տող|31}}Մի կին տեսա ձիթենիով պսակված, | ||
+ | Ճերմակ քողով, կանաչավուն բեհեզով | ||
+ | Եվ ոսկեգույն պարեգոտով պարուրված։ | ||
+ | |||
+ | {{տող|34}}Եվ հոգիս, որ վաղուց իվեր չէր կրել | ||
+ | Այն հուզումն ու այլայլությունը, որով | ||
+ | Կյանքում նրա ներկայությամբ եմ ապրել, | ||
+ | |||
+ | {{տող|37}}Առանց նրան պարզ տեսնելու կանխազգաց | ||
+ | Մի զորությամբ, որ նրանից էր բխում, | ||
+ | Վաղնջական ուժը սիրո չհանգած։ | ||
+ | |||
+ | {{տող|40}}Հայացքս հազիվ հանդիպեց այն զորության, | ||
+ | Որ կարեվեր խոցել էր ինձ, երբ ես դեռ | ||
+ | Չէի ելած իմ հասակից մանկության, | ||
+ | |||
+ | {{տող|43}}Դարձա ձախ կողմ մի բնազդով ինքնամուղ, | ||
+ | Որով մանուկն իր մայրիկին էփնտրում, | ||
+ | Երբ իր սրտում ունի մորմոք կամ երկյուղ, | ||
+ | |||
+ | {{տող|46}}Վիրգիլիոսին հաղորդելու. «Զգացի | ||
+ | Համակ սարսաո անոթներում իմ արյան. | ||
+ | Ճանաչում եմ ես նշաններն հին բոցի»։ | ||
+ | |||
+ | {{տող|49}}Բայց Վիրգիլը թողել էր ու հեռացել, | ||
+ | Վիրգիլը, իմ հոգեհայրը քաղցրագույն, | ||
+ | Վիրգիլը, որ փրկությունս էր հանձանձել։ | ||
+ | |||
+ | {{տող|52}}Այն բոլորը, ինչ կորցրել էմայր Եվան, | ||
+ | Չարգելեց որ դեմքըս, ցողով լվացված, | ||
+ | Նորից եղծվեր արցունքներով իմ ծորան։ | ||
+ | |||
+ | {{տող|55}}«Դանտե, մի լար որ Վիրգիլիոսը գնաց, | ||
+ | Մի լար, մի լար ամենևին, զի հիմա | ||
+ | Հարկ էուրիշ խոցի համար լինես լաց»։ | ||
+ | |||
+ | {{տող|58}}Զերթ ծովակալն, որ տեսնելու էգալիս | ||
+ | Անձնակազմին իր ենթակա նավերի | ||
+ | Եվ ամենքին սիրտ ու կորով էտալիս, | ||
+ | |||
+ | {{տող|61}}Այսպես երբ ես դարձա իլուր իմ անվան, | ||
+ | Որ այստեղ լոկ ակամայից էնշվում, | ||
+ | Կառքի ձախ կողմ տեսա կնոջ աննման, | ||
+ | |||
+ | {{տող|64}}Որ քիչ առաջ ինձ երևաց քողարկված | ||
+ | Հեղեղի տակ ծաղիկների համասփյուռ, | ||
+ | Իր աչքերը դեմի ափից ինձ ուղղած։ | ||
+ | |||
+ | {{տող|67}}Թեև քողը, որ իջնում էր գլխից վար, | ||
+ | Շրջանակված Միներվայի ոստերով, | ||
+ | Թույլ չէր տալիս, որ նա որոշ երևար, | ||
+ | |||
+ | {{տող|70}}Բայց նա իր սեգ ու տիրական կեցվածքում | ||
+ | Շարունակեց, ինչպես նա, ով ամենից | ||
+ | Ազդու խոսքերն հարմար պահին էձգում. | ||
+ | |||
+ | {{տող|73}}«Լա՛վնայիր, լա՛վԲեատրիչեն եմ ես արդ. | ||
+ | Ինչպե՞սեղավ, որ հաճեցիր այստեղ գալ, | ||
+ | Չգիտե՞սոր երջանիկ էայստեղ մարդ»։ | ||
+ | |||
+ | {{տող|76}}Ես աչքերըս դեպի գետը հակեցի. | ||
+ | Երբ ինձ տեսա ջինջ ջրերի մեջ նրա, | ||
+ | Ճանաչեցի ինձ ևամոթ զգացի։ | ||
+ | |||
+ | {{տող|79}}Ինչպես խիստ էմայրն երևում իր որդուն, | ||
+ | Այսպես նա ինձ խիստ երևաց, բայց նրա | ||
+ | Բարկության մեջ ես զգացի բարություն։ | ||
+ | |||
+ | {{տող|82}}Նա լուռ մնաց, իսկ հրեշտակներն համաձայն | ||
+ | Օրհներգեցին. «Ով տէր, իքեզ յուսացայ», | ||
+ | Եվ «զոտս իմ»֊ով վերջացըրին սաղմոսն այն։ | ||
+ | |||
+ | {{տող|85}}Ինչպես ձյունը սառնանում էԻտալիո | ||
+ | Ողնաշարի անտառներում կենդանի, | ||
+ | Ցուրտ շնչի տակ քամիների Սլավոնիո, | ||
+ | |||
+ | {{տող|88}}Ապա հենց որ ստվերազուրկ աշխարհից | ||
+ | Հողմ էփչում, սառնը հալչում էտակավ, | ||
+ | Այնպես ինչպես մոմը հալչում էհուրից, | ||
+ | |||
+ | {{տող|91}}Այսպես եղա մինչև երգելը նրանց, | ||
+ | Որոնց ձայնի հնչյունները թավշային | ||
+ | Ուղեկցում են հավերժալուր դաշնությանց. | ||
+ | |||
+ | {{տող|94}}Բայց երբ նրանց ավաչի մեջ աղվական | ||
+ | Զգացի գութ, ավելի քան ասեին՝ | ||
+ | «Ով կին, ինչո՞ւնրան տանջում ես այդքան», | ||
+ | |||
+ | {{տող|97}}Սառույցը, որ սիրտըս սեղմել էր ուժգին, | ||
+ | Դարձավ արցունք ևհառաչանք, ևբերնից | ||
+ | Ու աչքերից պոռթկաց իմ վիշտը ներքին։ | ||
+ | |||
+ | {{տող|100}}Սակայն նա միշտ կանգնած անշարժ, հոտնկայս՝ | ||
+ | Հիշատակված կողմը կառքի սրբազան, | ||
+ | Ուղղեց գթոտ էակներին խոսքերն այս. | ||
+ | |||
+ | {{տող|103}}«Դուք հսկում եք հավերժության մեջ այնպես, | ||
+ | Որ ոչ մի դեպք ընթացքի մեջ դարերի | ||
+ | Գաղտնածածուկ ու անհայտ չի մնում ձեզ. | ||
+ | |||
+ | {{տող|106}}Իմ պատասխանն անշուշտ նրան էուղղված, | ||
+ | Որ լալիս էահա այնտեղ, որպեսզի | ||
+ | Վիշտը լինի զուգակշիռ իր մեղաց։ | ||
+ | |||
+ | {{տող|109}}Եվ ոչ միայն ազդեցությամբ աստղերի, | ||
+ | Որ ամեն գոյ մի վախճանի են ուղղում, | ||
+ | Ըստ իրենց մեջ պարունակած ուժերի, | ||
+ | |||
+ | {{տող|112}}Այլև առատ շնորհներով երկնային | ||
+ | (Որ հեղում են այնքան բարձըր ակունքից, | ||
+ | Ուր չեն հասնում հայացքները մերային) | ||
+ | |||
+ | {{տող|115}}Նա նոր կյանքում սկսում էր զորանալ, | ||
+ | Եվ հակումներն, որոնցով էր նա օժտված, | ||
+ | Կարող էին ամեն գծով զարգանալ։ | ||
+ | |||
+ | {{տող|118}}Սակայն մի հող, ինչքան լինում էբերրի, | ||
+ | Այնքան վատ ու անպտղաբեր էդառնում, | ||
+ | Երբ մնում էնա անմշակ ու վայրի։ | ||
+ | |||
+ | {{տող|121}}Ես միառժամ նրան նեցուկ կանգնեցի, | ||
+ | Եվ միմիայն իմ կենդանի գոյությամբ | ||
+ | Տանում էի նրան ճամփով ուղղացի։ | ||
+ | |||
+ | {{տող|124}}Բայց երբ հասա շեմին երկրորդ հասակի | ||
+ | Ու հեռացա մահկանացու աշխարհից, | ||
+ | Նա ինձ լքեց ու հանձնվեց այլ կյանքի։ | ||
+ | |||
+ | {{տող|127}}Երբ որ մարմնից ես բարձրացա առ հոգի, | ||
+ | Եվ աճեցի գեղեցկությամբ, զորությամբ, | ||
+ | Դարձա նրան նվազ հաճո ու հարգի։ | ||
+ | |||
+ | {{տող|130}}Նա ընթացավ ճանապարհով մոլորուն, | ||
+ | Ընկնելով սին բարիքների ետևից, | ||
+ | Որ չեն տալիս, ինչ խոստանում են մարդուն։ | ||
+ | |||
+ | {{տող|133}}Ներշնչումներս անգամ անզոր մնացին, | ||
+ | Որոնցով ես նրան դարձի կոչ արի. | ||
+ | Նա այնքան քիչ փույթ ունեցավ այդ մասին։ | ||
+ | |||
+ | {{տող|136}}Այնքան ընկավ մոլորության մեջ նա խոր, | ||
+ | Որ մի ճար կար միայն նրան փրկելու — | ||
+ | Ցույց տալ նրան հոգիներին մեղավոր։ | ||
+ | |||
+ | {{տող|139}}Դրա համար այցելեցի ես Դժոխք, | ||
+ | Ուղղելու իմ լալագին հայցը նրան, | ||
+ | Որ բերել էսրան վայրն այս լուսաշողք։ | ||
+ | |||
+ | {{տող|142}}Աստվածային վճռի խախտում կլիներ | ||
+ | Լեթե հասնել ևըմպել ջուրն աննման, | ||
+ | Առանց գինը վճարելու քավաբեր | ||
+ | |||
+ | {{տող|145}}Արցունքներով ստրջանքի ու զղջման»։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | === Երգ երեսունմեկերորդ === | ||
+ | |||
+ | <poem style='margin:0ex 5ex'> | ||
+ | {{տող|1}}Խոսքը արդեն ինձ ուղղելով ուղղակի, | ||
+ | Որ ինձ այնքան սուր ու խիստ էր թվացել, | ||
+ | Շարունակեց. «Ով դու, որ սուրբ գետակի | ||
+ | |||
+ | {{տող|4}}Այն ափին ես, ասա, ասա, ճիշտ չե՞մես։ | ||
+ | Այսքան ծանըր մեղադրանքները քո դեմ | ||
+ | Հարկ է, որ դու քո խոսքերով հաստատես»։ | ||
+ | |||
+ | {{տող|7}}Այնպես էի ես սահմռկած ու սմքած, | ||
+ | Որ իմ ձայնը, բարձրանալով իներքուստ, | ||
+ | Մարեց դեռևս շնչափողից դուրս չեկած։ | ||
+ | |||
+ | {{տող|10}}Քիչ սպասեց, ապա հարեց նույն տոնով. | ||
+ | «Ի՞նչ ես խորհում, պատասխան տուր, քանի դեռ | ||
+ | Քո մեղքերը չեն մաքրված Լեթեով»։ | ||
+ | |||
+ | {{տող|13}}Խռովքս ու վախս, ուժեղացած առավել, | ||
+ | Բերնիցս այնքան թույլ մի «այո» կորզեցին, | ||
+ | Որ կարող էր աչքը միայն նշմարել։ | ||
+ | |||
+ | {{տող|16}}Ինչպես աղեղն, երբ այն լարված էանչափ, | ||
+ | Բեկանվում էայնպես, որ նետն արձակված | ||
+ | Թիրախին էդիպչում նվազ ուժգնությամբ, | ||
+ | |||
+ | {{տող|19}}Այսպես ևես ճնշված ծանըր իմ բեռից, | ||
+ | Դուրս պոռթկացի արցունքներս ու հառաչներս, | ||
+ | Եվ իմ ձայնը թույլ դուրս եկավ իմ բերնից։ | ||
+ | |||
+ | {{տող|22}}Եվ նա ասաց. «Հորդորներումս անցյալի, | ||
+ | Որ քեզ մղում էին սիրել այն Բարին, | ||
+ | Որից այն կողմ ոչինչ չկա անձկալի, | ||
+ | |||
+ | {{տող|25}}Ի՞նչ արգելակ կամ ի՞նչ կապանք դու գտար, | ||
+ | Որ քո հույսն ու արիությանը կորցրիր | ||
+ | Ընթանալու ճանապարհով ուղղատար։ | ||
+ | |||
+ | {{տող|28}}Ի՞նչ հեշտական կամ շահեկան բան տեսար | ||
+ | Աշխարհային բարիքների մեջ ունայն, | ||
+ | Որոնց այնքան հանդիսացար սիրահար»։ | ||
+ | |||
+ | {{տող|31}}Արձակելով կրծքից մի դառն հառաչանք, | ||
+ | Ես շրթներըս դժվարությամբ բաց արի | ||
+ | Եվ պատասխան տալու համար արի ջանք։ | ||
+ | |||
+ | {{տող|34}}Ես ասացի. «Բարիքները աշխարհիկ | ||
+ | Ինձ գերեցին իրենց պատիր հաճույքով, | ||
+ | Երբ ձեր մահով կորավ ձեր դեմքը քաղցրիկ»։ | ||
+ | |||
+ | {{տող|37}}Եվ նա ասաց. «Ծածկելով կամ ժխտելով | ||
+ | Դու չես խաբի Դատավորին երկնավոր, | ||
+ | Որ դատում էմարդկանց իրենց գործերով։ | ||
+ | |||
+ | {{տող|40}}Իսկ երբ մեղքը բերանով էհայտնվում, | ||
+ | Այն ժամանակ մեր ատյանում երկնային | ||
+ | Շեղբին հեսանն հակառակ էպտտվում։ | ||
+ | |||
+ | {{տող|43}}Որպեսզի դու ավելի լավ իմանաս | ||
+ | Քո սխալը, ևորպեսզի այլ անգամ | ||
+ | Սիրենների դյութանքներին դիմանաս, | ||
+ | |||
+ | {{տող|46}}Հանգստացիր ևինձ լսիր փութակամ. | ||
+ | Իմ մահը քեզ պետք էդրդեր ընթանալ | ||
+ | Այլ ուղղությամբ, քան ընթացար դու ցայնժամ։ | ||
+ | |||
+ | {{տող|49}}Բնությունը կամ արվեստը քեզ բնավ | ||
+ | Ցույց չեն տվել գեղեցկություն մի այնպես, | ||
+ | Ինչպես անձս էր, որ թաղվեց ու հող դարձավ։ | ||
+ | |||
+ | {{տող|52}}Եթե մահովս կորցրիր գանձն այդ առավել, | ||
+ | Ապա էլ ի՞նչ մահկանացու բան ուրիշ | ||
+ | Կարող էր քո սրտի մեջ տեղ գրավել։ | ||
+ | |||
+ | {{տող|55}}Հիսաթափված բարիքներից սին ու սուտ, | ||
+ | Դու պետք էիր ինձ հետևել միմիայն, | ||
+ | Ինձ, որ արդեն դարձել էի ոգի զուտ։ | ||
+ | |||
+ | {{տող|58}}Դու պետք չէիր կծկել թևերդ սլացիկ, | ||
+ | Ենթարկվելու նոր պատրանքի կամ կնոջ | ||
+ | Կամ ինչ որ այլ ունայն բանի վաղանցիկ։ | ||
+ | |||
+ | {{տող|61}}Մատաղ ծիտն էլոկ վտանգի ենթարկվում, | ||
+ | Իսկ չափահաս թռչունի դեմ իզուր է | ||
+ | Ծուղակ լարվում կամ պարսաքար արձակվում»։ | ||
+ | |||
+ | {{տող|64}}Մանուկն ինչպես կանգնած լուռ ու ակնկոր, | ||
+ | Կշտամբանքներ էլսում ևամաչում, | ||
+ | Լիով իրեն ճանաչելով մեղավոր, | ||
+ | |||
+ | {{տող|67}}Այսպես էլ ես։ Եվ նա. «Թե որ վշտացար, | ||
+ | Լոկ լսելով, մորուքըդ վեր բարձրացրու, | ||
+ | Ինձ նայելով դու ավելի կզգաս ցավ»։ | ||
+ | |||
+ | {{տող|70}}Բարձրացնելու համար դեմքըս դրի ուժ, | ||
+ | Ոչ նվազ ուժ, քան այն, որով հաղթ կաղնին | ||
+ | Սասանվում էմեր նորմերից սաստկախուժ, | ||
+ | |||
+ | {{տող|73}}Կամ Յարբասի երկրից փչող հողմերից. | ||
+ | Եվ դեմքի տեղ երբ նա մորուք գործածեց, | ||
+ | Ես զգացի թունոտ խայթը ակնարկից։ | ||
+ | |||
+ | {{տող|76}}Իվերջո երբ վեր բարձրացրի դեմքըս ես, | ||
+ | Նկատեցի, որ հրեշտակները արդեն | ||
+ | Չէին սփռում ծաղիկներ խուռն ու պես֊պես։ | ||
+ | |||
+ | {{տող|79}}Եվ ես տեսա, դեռ աչքերով ոչ անքույթ, | ||
+ | Որ տիրուհիս հայացքն ուղղել էր դեպի | ||
+ | Այն Գազանը, որ մի անձ էր երկբնույթ։ | ||
+ | |||
+ | {{տող|82}}Նա քողով էր ևերևում էր հեռվանց, | ||
+ | Բայց թվաց, թե գերազանցում էր իրեն, | ||
+ | Ավելի քան գերազանցեց այլ կանանց։ | ||
+ | |||
+ | {{տող|85}}Խղճիս խայթը այնքան եղավ ահռելի, | ||
+ | Որ այն, ինչ ես սիրել էի նախապես, | ||
+ | Հիմա դարձավ իմ աչքերին ատելի։ | ||
+ | |||
+ | {{տող|88}}Այնքան ճնշեց ինձ ծանրությունն իմ մեղաց, | ||
+ | Որ ուշաթափ ընկա, ևայն ինչ դարձա, | ||
+ | Գիտե նա, ով դրա պատճառն էր եղած։ | ||
+ | |||
+ | {{տող|91}}Եվ երբ ուշքըս վերստացա ես նորից, | ||
+ | Իմ վերևում տեսա կնոջ մենավոր, | ||
+ | Որ ասում էր. «Բռնիր, բռնիր իմ ձեռքից»։ | ||
+ | |||
+ | {{տող|94}}Նա ինձ սուզեց գետում կոկորդըս մինչև | ||
+ | Եվ, քաշելով իր ետևից, ընթացավ | ||
+ | Ջրի վրա ինչպես մակույկ մի թեթև։ | ||
+ | |||
+ | {{տող|97}}Երբ մոտեցա դեմի ափին անխռով, | ||
+ | «Ցօղեա յիս»֊ը երգվեց այնքան քաղցրաձայն, | ||
+ | Որ չեմ կարող նկարագրել բառերով։ | ||
+ | |||
+ | {{տող|100}}Գեղանի կինն իը թևերը բաց արավ, | ||
+ | Բռնեց գլուխս ևներսուզեց ջրի մեջ, | ||
+ | Այնպես որ ինձ ջուրը կուլ տալ հարկ եղավ։ | ||
+ | |||
+ | {{տող|103}}Ապա գետից ինձ ափ հանեց ու գեջ֊գեջ | ||
+ | Ներկայացրեց ինձ չորս կանանց նազելի. | ||
+ | Եվ ամեն մեկն ինձ առավ իր բազկի մեջ։ | ||
+ | |||
+ | {{տող|106}}«Նիմֆաներ ենք այստեղ, երկնում՝ վառ աստղեր. | ||
+ | Բեատրիչեն աշխարհ չեկած տակավին | ||
+ | Կարգըվեցինք նրան որպես նաժիշտներ։ | ||
+ | |||
+ | {{տող|109}}Մենք կտանենք քեզ նրա մոտ, իսկ երեք | ||
+ | Կանայք, որոնք ավելի խորն են տեսնում, | ||
+ | Քեզ կօգնեն, որ տեսնես աչքերն իր արեգ»։ | ||
+ | |||
+ | {{տող|112}}Այսպես նրանք բարբառեցին խորիմաց | ||
+ | Եվ ինձ տարան Գրիֆոնի կրծքի տակ, | ||
+ | Ուր կանգնած էր Բեատրիչեն մեր դիմաց։ | ||
+ | |||
+ | {{տող|115}}Ինձ ասացին. «Հառիր հայացքդ անձկակեզ։ | ||
+ | Մենք քեզ բերինք աչքերի մոտ այն զմրուխտ, | ||
+ | Ուրկից Սերը իր նետերով խոցեց քեզ»։ | ||
+ | |||
+ | {{տող|118}}Հազար իղձեր, ինչպես բոցեր բորբոքված, | ||
+ | Ինձ մղեցին նայել պայծառ աչքերին, | ||
+ | Որ Գրիֆոնի վրա էին բևեռված։ | ||
+ | |||
+ | {{տող|121}}Ինչպես արևն հայելու մեջ էցոլում, | ||
+ | Այսպես երկկերպ այն Գազանը նրանց մեջ | ||
+ | Մերթ մի տեսքով, մերթ այլ տեսքով էր շողում։ | ||
+ | |||
+ | {{տող|124}}Ո՛վընթերցող, ինքըդ դատիր թե որքան | ||
+ | Ես զարմացա, երբ Գազանը չէր շարժվում, | ||
+ | Բայց փոխվում էր նրա պատկերն իրական։ | ||
+ | |||
+ | {{տող|127}}Մինչ իմ հոգին, հիացքով ու խինդով լի, | ||
+ | Ճաշակում էր դեռ սնունդը գերբնական, | ||
+ | Որից բնավ հագենալ չէր կարելի, | ||
+ | |||
+ | {{տող|130}}Այն մյուս երեք կանայք եկան ընդառաջ | ||
+ | Ազնվական շարժումներով, երգելով | ||
+ | Հրեշտակային իրենց ձայնով քաղցրավաչ։ | ||
+ | |||
+ | {{տող|133}}Երգում էին. «Բեատրիչե սրբափառ, | ||
+ | Աչքերդ ուղղիր քեզ նվիրված այս մարդուն, | ||
+ | Որ քեզ համար կտրեց այնքան ճանապարհ։ | ||
+ | |||
+ | {{տող|136}}Շնորհ արա բանալ դեմքըդ լուսահորդ, | ||
+ | Որպեսզի նա կարողանա պարզ տեսնել | ||
+ | Քո քողարկած գեղեցկությունը երկրորդ»։ | ||
+ | |||
+ | {{տող|139}}Օ՛ ցոլացում հավերժական վառ լույսի. | ||
+ | Ո՞րօժտվածը քանքարներով բնատուր, | ||
+ | Կամ ո՞րտքնողն ստվերի տակ Պառնասի, | ||
+ | |||
+ | {{տող|142}}Պիտի չզգար իրեն անզոր ու անճար, | ||
+ | Եթե փորձեր քեզ պատկերել այն պահին, | ||
+ | Երբ երկնային գեղեցկությամբ քո անճառ | ||
+ | |||
+ | {{տող|145}}Երևացիր անքող՝ օդում արփային։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | === Երգ երեսուներկուերորդ === | ||
+ | |||
+ | <poem style='margin:0ex 5ex'> | ||
+ | {{տող|1}}Աչքերս այնքան ագահորեն հագեցրին | ||
+ | Իմ տասնամյա ծարավն այրող ու տանջող, | ||
+ | Որ մյուս բոլոր զգայարանքս հանգցրին։ | ||
+ | |||
+ | {{տող|4}}Եվ անտարբեր դեպի իրերն արտաքին՝ | ||
+ | Հմայվեցի նրա ժպտուն բերանով, | ||
+ | Որ գերում էր սիրացանցով իր նախկին։ | ||
+ | |||
+ | {{տող|7}}Ես ակամա դեմքըս դարձրի դեպի ձախ, | ||
+ | Երբ ինձ երեք դիցուհիներն ասացին. | ||
+ | «Քեզ դյութել էԲեատրիչեն քո չքնաղ»։ | ||
+ | |||
+ | {{տող|10}}Շլացումը, որից աչքերը տարտամ | ||
+ | Կորցընում են տեսողությունը իրենց, | ||
+ | Ինձ գրեթե կուրացըրեց միառժամ։ | ||
+ | |||
+ | {{տող|13}}Բայց աչքերըս երբ թույլ լույսին վարժվեցին | ||
+ | (Ասում եմ «թույլ» բաղդատմամբ այն լույսին վառ, | ||
+ | Որից նրանք ակամայից պոկվեցին), | ||
+ | |||
+ | {{տող|16}}Ես տեսա, որ այն թափորը փառահեղ | ||
+ | Թեքվել էր աջ ևդառնում էր արդեն ետ, | ||
+ | Ունենալով իր դեմ արփին ճաճանչեղ։ | ||
+ | |||
+ | {{տող|19}}Ինչպես գունդը վահանների ծածկի տակ | ||
+ | Պտտվում էդրոշի հետ նախընթաց, | ||
+ | Դեռ չթեքած ուղղությունն իր բովանդակ, | ||
+ | |||
+ | {{տող|22}}Այսպես փաղանգն արքայության երկնքի | ||
+ | Ամբողջ կազմով առաջ անցավ մեզանից, | ||
+ | Դեռ չշեղված ուղղությունը սուրբ կառքի։ | ||
+ | |||
+ | {{տող|25}}Կանայք նորից անիվների մոտ եկան, | ||
+ | Եվ Գրիֆոնը օրհնյալ կառքը քարշ տվեց, | ||
+ | Անշարժ պահած իր թևերը ռոշնական։ | ||
+ | |||
+ | {{տող|28}}Չքնաղ կինը, որ ինձ գետով անցկացրեց, | ||
+ | Ստատիոն, ես հետևեցինք կառանվին, | ||
+ | Որ ավելի մանըր աղեղ գծագրեց։ | ||
+ | |||
+ | {{տող|31}}Այսպես անցանք մենք անտառով անբընակ | ||
+ | — Մեղքով նրա, որը օձին հավատաց — | ||
+ | Ուղեկցությամբ մի օրհներգի ներդաշնակ։ | ||
+ | |||
+ | {{տող|34}}Մեկնակետից այնքան էինք հեռացած, | ||
+ | Որքան նետն էանցնում երեք սլացքով, | ||
+ | Երբոր կառքից Բեատրիչեն իջավ ցած։ | ||
+ | |||
+ | {{տող|37}}Ամենքն «Ադամ» մրմնջացին մեղմաձայն, | ||
+ | Ապա նրանք շուրջպատեցին մի ծառ, որ | ||
+ | Զուրկ էր ծաղկից ու տերևից ամենայն։ | ||
+ | |||
+ | {{տող|40}}Այդ ծառը, որ ընդարձակվում էր այնքան, | ||
+ | Որքան դեպի վեր էր ձգվում, բարձրությամբ | ||
+ | Չուներ նմանն անտառներում հնդկական։ | ||
+ | |||
+ | {{տող|43}}«Փառք քեզ, Գրիֆոն, որ չես կտցում ծառն այս լավ, | ||
+ | Քանզի եթե նրան վնաս հասցվի, | ||
+ | Իվերջո նա կպատճառի փորացավ»։ | ||
+ | |||
+ | {{տող|46}}Այսպես նրանք գոչեցին շուրջը ծառի: | ||
+ | Եվ Գազանը երկկերպ տվեց պատասխան. | ||
+ | «Այսպես պահենք հիմքը ամեն արդարի»։ | ||
+ | |||
+ | {{տող|49}}Եվ դառնալով կառքին ճոխ ու հոյակապ, | ||
+ | Այն քարշ տվեց դեպի ծառը մերկացած | ||
+ | Եվ առեղը նրան կապեց ամրակապ։ | ||
+ | |||
+ | {{տող|52}}Եվ ինչպես մեր ծառատունկներն երկրային, | ||
+ | Երբ մեծ լույսը միանում էնրա հետ, | ||
+ | Որ շողում էՁկանց ետև երկնային, | ||
+ | |||
+ | {{տող|55}}Զարդարվում են ծաղիկներով գույնզգույն, | ||
+ | Նախքան արևն իր նժույգները լծեր | ||
+ | Արշավելու աստղահույլի տակ ուրույն, | ||
+ | |||
+ | {{տող|58}}Այսպես ծառն այս, որը մերկ էր վաղ անտի, | ||
+ | Վերածաղկեց, զարդարվելով մի գույնով, | ||
+ | Որ խառնուրդն էր մանուշակի ու վարդի։ | ||
+ | |||
+ | {{տող|61}}Ես չիմացա այն օրհներգը սրտագրավ, | ||
+ | Որ այդ պահին երգեց թափորն համորեն, | ||
+ | Զի հմայքից քունըս տարավ իմ տակավ։ | ||
+ | |||
+ | {{տող|64}}Եթե պատմել կարենայի, թե ինչպես | ||
+ | Կիպ փակվեցին ահեղ աչքերն Արգոսի, | ||
+ | Որին նստեց հսկումը թանկ մեծապես, | ||
+ | |||
+ | {{տող|67}}Հենց այդպիսի օրինակով նկարեն | ||
+ | Կպատմեի, թե ես ինչպես քնեցի, | ||
+ | Բայց չեմ կարող ես այդ անել հմտորեն։ | ||
+ | |||
+ | {{տող|70}}Սակայն կասեմ, թե ես ինչպես զարթնեցի. | ||
+ | Ահա մի լույս իմ քնի քողը պատռեց, | ||
+ | Եվ ես «Վեր կաց, ինչ ես քնել» լսեցի։ | ||
+ | |||
+ | {{տող|73}}Ինչպես Պետրոսն, Հակոբոսն ու Հովհաննես | ||
+ | Երբոր տեսան խնձորենու պտուղն այն, | ||
+ | Որ տենչում են հրեշտակները անձկապես, | ||
+ | |||
+ | {{տող|76}}Եվ որ հավետ զարդն էերկնի հարսանյաց, | ||
+ | Նվաղեցին, ապա, զարթնած մի գոչից, | ||
+ | Որից խոր քունն էլ կխզվեր անկասկած, | ||
+ | |||
+ | {{տող|79}}Նկատեցին, որ Մովսեսը ևԵղիան | ||
+ | Իրենց խմբից հեռացել են, չքացել, | ||
+ | Եվ իրենց Տերն զգեցել էայլ ամղան, | ||
+ | |||
+ | {{տող|82}}Այսպես ևես սթափվեցի ու տեսա | ||
+ | Ինձ մոտ միայն այն կնոջը ողորմած, | ||
+ | Որ ինձ տարավ ափով գետի հեզասահ։ | ||
+ | |||
+ | {{տող|85}}«Բեատրիչեն ո՞ւր է» հարցրի ես նրան։ | ||
+ | Եվ նա ասաց. «Նա նստած էայն ծառի | ||
+ | Ստվերի տակ ևարմատի հենց վրան։ | ||
+ | |||
+ | {{տող|88}}Տես կանանց, որ պաշարել են նրան լուռ, | ||
+ | Իսկ մյուսները Գրիֆոնի ետևից | ||
+ | Վեր համբարձան օրհներգերով քաղցրալուր»։ | ||
+ | |||
+ | {{տող|91}}Ես չգիտեմ թե ինչ խոսքեր արեց այլ, | ||
+ | Զի տիրուհիս առինքնել էր ինձ արդեն, | ||
+ | Եվ ես նրան էի նայում հոգեզմայլ։ | ||
+ | |||
+ | {{տող|94}}Նա նստել էր գետնի վրա միայնակ, | ||
+ | Կարծես լիներ պահակ կարգված այն կառքին, | ||
+ | Որ ծառին էր կապել Գազանը կրկնակ։ | ||
+ | |||
+ | {{տող|97}}Նիմֆաները կազմել էին նրա շուրջ | ||
+ | Մի շրջանակ, ձեռներին այն ջահերով, | ||
+ | Որ չեն շիջի քամիներից սաստկաշունչ։ | ||
+ | |||
+ | {{տող|100}}«Դու կմնաս այս անտառում միառժամ, | ||
+ | Ապա ինձ հետ կբնակվես առհավետ | ||
+ | Այն Հռոմում, ուր Քրիստոսն էպատվանդամ։ | ||
+ | |||
+ | {{տող|103}}Արդ դու հօգուտ վատթարակյաց աշխարհի | ||
+ | Քո հայացքը ուղղիր կառքին, ևինչ որ | ||
+ | Տեսնելու ես՝ վերադարձիդ առ գրի»։ | ||
+ | |||
+ | {{տող|106}}Այսպես ասաց Բեատրիչեն, ևես որ | ||
+ | Պատրաստ էի հնազանդելու միշտ նրան, | ||
+ | Ուշքս ու աչքըս դարձրի կառքին անսովոր։ | ||
+ | |||
+ | {{տող|109}}Շանթը երբեք չիջավ ստվար ամպերից | ||
+ | Այնքան արագ, երբ նա ցած էսլանում | ||
+ | Այն ոլորտից, որ հեռագույնն էերկրից, | ||
+ | |||
+ | {{տող|112}}Ինչպես Զևսի թռչունն իջավ ծառն իվար, | ||
+ | Քայքայելով թե կեղևը նրա պինդ, | ||
+ | Թե ծաղիկներն ու տերևները դալար, | ||
+ | |||
+ | {{տող|115}}Ու հարվածեց բոլոր ուժովը կառքին, | ||
+ | Եվ սա ցնցվեց ինչպես նավը՝ մատնված | ||
+ | Ալիքների ու հողմերի կոծանքին։ | ||
+ | |||
+ | {{տող|118}}Ապա տեսա, որ կառքի մեջ հաղթական | ||
+ | Խուժեց աղվես մի սովահար, որ կարծես | ||
+ | Չէր ճարակել ոչ մի սնունդ կենսական։ | ||
+ | |||
+ | {{տող|121}}Բայց, գիտնալով ժանտ արարքները նրա, | ||
+ | Իմ տիրուհին սաստեց նրան խստորեն, | ||
+ | Եվ նա փախավ սրունքներով իր ոսկրյա։ | ||
+ | |||
+ | {{տող|124}}Ապա տեսա, որ արծիվը նույն ճամփով | ||
+ | Նորից իջավ հատակամասը կառքի, | ||
+ | Ուր ևթողեց փետուրները մեծ չափով։ | ||
+ | |||
+ | {{տող|127}}Նման ձայնին ելած սրտից վշտակեզ, | ||
+ | Տխրաթաթավ մի ձայն երկնից հեծեծեց. | ||
+ | «Ո՛վիմ նավակ, ինչքա՛նհոռի բեռ ունես»։ | ||
+ | |||
+ | {{տող|130}}Ապա երկու անիվների արանքին | ||
+ | Հողը բացվեց, ուրկից ելավ մի վիշապ | ||
+ | Եվ կառքի մեջ խորամխեց իր ագին։ | ||
+ | |||
+ | {{տող|133}}Եվ բոռի պես, որ քաշում էխայթոցն ետ, | ||
+ | Վիշապը ժանտ պոչը կառքից ետ քաշեց | ||
+ | Ու պոկելով մի մաս՝ տարավ այն իր հետ։ | ||
+ | |||
+ | {{տող|136}}Մնացած մասն, ինչպես լավ հողը՝ սեզով, | ||
+ | Ծածկվեց ամբողջ փետուրներով, որ, գուցե, | ||
+ | Ընծայել էր արծիվն ազնիվ դիտումով. | ||
+ | |||
+ | {{տող|139}}Զույգ անիվներն ու քեղին էլ ծածկվեցին | ||
+ | Ավելի կարճ ժամանակում, քան հարկ է | ||
+ | Արձակելու համար հառաչ մի խորին։ | ||
+ | |||
+ | {{տող|142}}Այսպես փոխված՝ սրբազան կառքը խոցոտ | ||
+ | Իր ծայրերից յոթ գլուխներ դուրս հանեց. | ||
+ | Երեք հատը քեղու, չորսը՝ անկյանց մոտ։ | ||
+ | |||
+ | {{տող|145}}Երեք հատը ունեին զույգ եղջյուրներ, | ||
+ | Իսկ չորսը՝ լոկ մի֊մի եղջյուր ճակատին. | ||
+ | Նման ճիվաղ տեսնըված չէր երբեք դեռ։ | ||
+ | |||
+ | {{տող|148}}Անշարժ, ինչպես լեռան քերծը հաստամեստ, | ||
+ | Կառքի վրա նստել էր պիղծ մի պոռնիկ | ||
+ | Եվ շրջում էր իր աչքերը անհամեստ։ | ||
+ | |||
+ | {{տող|151}}Նրա կողքին հաղթ մի հսկա էր կանգնած, | ||
+ | Որ աչալուրջ հսկում, պահում էր նրան | ||
+ | Եվ երկուսով պաչում էին մերթ միմյանց։ | ||
+ | |||
+ | {{տող|154}}Բայց երբ պոռնիկն իր աչքերը անամոթ | ||
+ | Դեպ ինձ ուղղեց, նրա վայրագ հոմանին | ||
+ | Խարազանեց նրան գլխից մինչև ոտ. | ||
+ | |||
+ | {{տող|157}}Ապա, խանդով ու մոլուցքով սրարբած, | ||
+ | Կառքն արձակեց ու քարշ տվեց անտառով, | ||
+ | Որտեղ, ասես վարագույրով ծածկըված, | ||
+ | |||
+ | {{տող|160}}Բոզն ու ճիվաղն անհետացան շտապով։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | === Երգ երեսուներեքերորդ === | ||
+ | |||
+ | <poem style='margin:0ex 5ex'> | ||
+ | {{տող|1}}Կանայք հերթով՝ մերթ երեքը ևմերթ չորսք, | ||
+ | Սկսեցին երգել ձայնով ողբագին | ||
+ | Քաղցըր սաղմոսն. «Աստուած, մտին հեթանոսք»։ | ||
+ | |||
+ | {{տող|4}}Բեատրիչեն, արձակելով դառն հառաչ, | ||
+ | Ունկնդրում էր նրանց այնպես տրտմագին, | ||
+ | Ինչպես Մարիամ կույսը խաչին ընդառաջ։ | ||
+ | |||
+ | {{տող|7}}Բայց երբ նրանք ավարտեցին երգն իրենց, | ||
+ | Նա վեր կացավ ևմի դեմքով հրաշեկ | ||
+ | Այսպես նրանց փութանակի բարբառեց. | ||
+ | |||
+ | {{տող|10}}«Փոքըր մի՝ ևոչ ևըս տեսանէք, | ||
+ | Եվ ապա, ո՛վխանդաղակաթ իմ քույրեր, | ||
+ | Սակաւիկ մի՝ ևզիս կրկին տեսանէք»։ | ||
+ | |||
+ | {{տող|13}}Ապա յոթին անցկացրեց իր առջև, | ||
+ | Իսկ ինձ, կնոջն ու իմաստուն ուղեկցին | ||
+ | Ակնարկ արեց, որ շուտ անցնենք իր ետև։ | ||
+ | |||
+ | {{տող|16}}Այսպես առաջ նա ընթացավ համրաքայլ, | ||
+ | Եվ տասներորդ քայլը գետին չէր դրել, | ||
+ | Երբ ես տեսա նրա աչքերն հրափայլ։ | ||
+ | |||
+ | {{տող|19}}«Շուտ մոտեցիր, որպեսզի երբ խոսեմ ես,— | ||
+ | Ասաց նա ինձ դեմքով արդեն հանդարտած,— | ||
+ | Կարողանաս ինձ ունկնդրել դյուրապես»։ | ||
+ | |||
+ | {{տող|22}}Հենց որ նրան ես մոտեցա հապշտապ, | ||
+ | Նա ինձ ասաց. «Եղբայր, ինչո՞ւդու հիմա | ||
+ | Չես հանդգնում տալ ինձ հարցեր հրատապ»։ | ||
+ | |||
+ | {{տող|25}}Ինչպես նա, ով մեծերի հետ խոսելիս | ||
+ | Հույժ պատկառոտ մի կեցվածք էընդունում, | ||
+ | Եվ բերանից ձայնն հազիվ էդուրս գալիս, | ||
+ | |||
+ | {{տող|28}}Այսպես ևես ձայնով տարտամ ու տկար | ||
+ | Բարբառեցի. «Ով տիրուհի, դուք գիտեք, | ||
+ | Թե ինչ էպետք ու կարևոր ինձ համար»։ | ||
+ | |||
+ | {{տող|31}}Եվ նա ասաց. «Նախ դու պետք էթոթափես | ||
+ | Շփոթությունն ու երկյուղը քեզանից | ||
+ | Եվ չխոսես բանդագուշած մարդու պես։ | ||
+ | |||
+ | {{տող|34}}Այն կառքը, որ ջարդեց վիշապը խուժդուժ, | ||
+ | Եղավ ևչէ. բայց մեղավորն այդ խնդրում | ||
+ | Աստծու պատժից չի խուսափի վաղ թե ուշ։ | ||
+ | |||
+ | {{տող|37}}Արծիվը, որ կառքին թողեց իր փետուրք, | ||
+ | Որից դարձավ սա նախ ճիվաղ, հուսկ ավար, | ||
+ | Չի մնալու ժառանգորդից ընդմիշտ զուրկ։ | ||
+ | |||
+ | {{տող|40}}Զի տեսնում եմ արդեն աստղեր մերձավոր, | ||
+ | Որոնք, ազատ ամեն խութից ու խոչից, | ||
+ | Կբերեն մեզ մի ժամանակ բախտավոր, | ||
+ | |||
+ | {{տող|43}}Երբ Հինգհարյուր Տասնևհինգը երկնառաք | ||
+ | Կխողխողի ավազակին բոզացյալ | ||
+ | Եվ նրա հետ այն հսկային անառակ։ | ||
+ | |||
+ | {{տող|46}}Գուցե խոսքերս Սֆինքսի ու Թեմիսի | ||
+ | Լեզվի նման մութ են ևքիչ համոզիչ, | ||
+ | Նրանց նման մթիմաստ են վասնզի, | ||
+ | |||
+ | {{տող|49}}Բայց դեպքերը Նայադներ են լինելու | ||
+ | Եվ լուծելու այս հանելուկը դժվար, | ||
+ | Առանց հոտերն ու արտերը տուժելու։ | ||
+ | |||
+ | {{տող|52}}Եվ այն ինչ որ ես ասացի քեզ հիմա, | ||
+ | Հետո դու այն կհաղորդես ողջերին, | ||
+ | Որոնց կյանքը մի արշավ էդեպի մահ։ | ||
+ | |||
+ | {{տող|55}}Եվ ասածըս երբ որ առնես դու գրի, | ||
+ | Մի մոռանար հիշատակել ևծառն այն, | ||
+ | Որ մատնվեց երկու անգամ ավարի։ | ||
+ | |||
+ | {{տող|58}}Նրանք որ այն կավարեն կամ կավերեն, | ||
+ | Կհասցընեն վիրավորանք Աստուծո, | ||
+ | Որ ստեղծեց այն իպետըս լոկ իրեն։ | ||
+ | |||
+ | {{տող|61}}Կծելով այն, նախամարդը հինգ հազար | ||
+ | Եվ ավելի տարի տխուր սպասեց, | ||
+ | Որ Մեսիան գար ևիր հանցանքը բառնար։ | ||
+ | |||
+ | {{տող|64}}Միտքըդ փակ է, եթե դու չես հասկանում, | ||
+ | Որ մի հատուկ պատճառով էծառն այդքան | ||
+ | Վեր բարձրանում ևգագաթին լայնանում։ | ||
+ | |||
+ | {{տող|67}}Թե սին խոհերն, ինչպես ջրեր Էլսայի, | ||
+ | Չպատեին ու չեղծեին միտքը քո, | ||
+ | Ինչպես արեց Պիրամը թութը վայրի, | ||
+ | |||
+ | {{տող|70}}Այս փաստերը քեզ ըմբռնել կտային | ||
+ | Բարոյական իմաստը այն արգելքի, | ||
+ | Որ սահմանեց արդարությունն երկնային։ | ||
+ | |||
+ | {{տող|73}}Բայց տեսնելով, որ միտքըդ քար էդարձել | ||
+ | Եվ մթագնել ու կուրացել էայնպես, | ||
+ | Որ չի կարող խոսքերիս լույսն ընկալել, | ||
+ | |||
+ | {{տող|76}}Դու դա կրիր քո հոգու մեջ դրոշմած, | ||
+ | Այնպես ինչպես ցուպ են կրում ուխտական, | ||
+ | Արմավենու տերևներով զարդարված»։ | ||
+ | |||
+ | {{տող|79}}Եվ ես. «Ինչպես պահում էմոմն անաղարտ | ||
+ | Դրոշմատիպ պատկերն իր մեջ, ճիշտ այդպես | ||
+ | Ձեր խոսքերը կարձանագրի ուղեղս արդ։ | ||
+ | |||
+ | {{տող|82}}Սակայն ինչո՞ւձեր խոսքերը տենչալի | ||
+ | Մտքիցս այնքան բարձր են ճախրում, ևինչո՞ւ | ||
+ | Նրանց իմաստն ինձանից խույս էտալիս»։ | ||
+ | |||
+ | {{տող|85}}«Որպեսզի դու լավ ճանաչես դպրոցն այն, | ||
+ | Որին դու ցարդ հետևել ես,— ասաց նա,— | ||
+ | Եվ հասկանաս նրա ուսմունքը ունայն. | ||
+ | |||
+ | {{տող|88}}Ու տեսնես թե ձեր ճանապարհը բռնած | ||
+ | Աստվածային ճամփից այնքան էհեռու, | ||
+ | Որքան երկիրն երկնագնդից բարձրընթաց»։ | ||
+ | |||
+ | {{տող|91}}Իպատասխան ես ասացի. «Չեմ հիշում, | ||
+ | Թե երբ եմ ես օտարացել ձեզանից. | ||
+ | Դրա համար իմ խիղճը ինձ չի տանջում»։ | ||
+ | |||
+ | {{տող|94}}«Իսկ եթե դու դա մոռացել ես արդեն,— | ||
+ | Պատասխանեց նա ժպտալով,— հիշիր թե | ||
+ | Ինչպես այսօր հենց խմեցիր դու Լեթեն։ | ||
+ | |||
+ | {{տող|97}}Եթե ծուխը ենթադրել էտալիս հուր, | ||
+ | Մոռացումդ այդ ցույց էտալիս հայտնապես, | ||
+ | Որ մեղավոր կամքըդ ուղղված էր այլուր։ | ||
+ | |||
+ | {{տող|100}}Բայց ես քեզ հետ այսուհետև կխոսեմ | ||
+ | Պարզ ու մեկին ևանսքող խոսքերով, | ||
+ | Որ մատչելի լինեմ մտքին քո նսեմ»։ | ||
+ | |||
+ | {{տող|103}}Ավելի վառ ևավելի համրաքայլ | ||
+ | Մուտք էր գործում արփին ծիրում միջօրյա, | ||
+ | Որ մի տեղից միշտ անցնում էտեղ մի այլ, | ||
+ | |||
+ | {{տող|106}}Երբ յոթ կանայք, հասնելով ծայրն անտառի, | ||
+ | — Որ դալարուն ու զովասուն էր ինչպես | ||
+ | Սաղարթախիտ անտառները Ալպերի — | ||
+ | |||
+ | {{տող|109}}Անդ կանգ առան, ինչպես կանգնում էնա, որ | ||
+ | Ընթանալով մի բազմության առջևից՝ | ||
+ | Ճանապարհին նկատում էբան մի նոր։ | ||
+ | |||
+ | {{տող|112}}Կարծես տեսա գետերն Եփրատ ու Տիգրիս, | ||
+ | Որոնք բխում էին միակ ակունքից | ||
+ | Եվ բաժանվում ընկերների պես հանգիստ։ | ||
+ | |||
+ | {{տող|115}}«Ո՛վլույս, ո՛վփառք դու մարդկային սերնդյանց. | ||
+ | Ի՞նչ ջուր էսա, որ բխելով մի ակից, | ||
+ | Բաժանվում էհոսանքների հակընթաց»։ | ||
+ | |||
+ | {{տող|118}}Այս ուղերձիս պատասխանեց տիրուհիս. | ||
+ | «Մաթելդային խնդրիր, որ քեզ բացատրի»։ | ||
+ | Չքնաղ կինը, որ գտնվում էր կողքիս, | ||
+ | |||
+ | {{տող|121}}Հայտարարեց. «Ես նրա հետ այդ բանի | ||
+ | Եվ բաների մասին ուրիշ խոսել եմ. | ||
+ | Վստահ եմ, որ նա մոռացած չի լինի»։ | ||
+ | |||
+ | {{տող|124}}Բեատրիչեն. «Գուցե հոգսերը լլկիչ, | ||
+ | Որ խախտում են հիշողությունը հաճախ, | ||
+ | Մթագնել են նրա ուղեղը մի քիչ։ | ||
+ | |||
+ | {{տող|127}}Տես Եվնոյեն, որ հոսում էայնտեղ ցած. | ||
+ | Տար նրան անդ ևսուզելով ջրի մեջ, | ||
+ | Վերարծարծիր նրա կորովն անթեղված»։ | ||
+ | |||
+ | {{տող|130}}Ինչպես նա ով անսաստող չէ բնույթով, | ||
+ | Այլ հոժար էկատարելու կամքն այլոց, | ||
+ | Հենց որ կամքն այղ հայտնվում էմի բանով, | ||
+ | |||
+ | {{տող|133}}Այսպես կինն այն փութաց պատվերն այդ անել, | ||
+ | Ապա շարժվեց ևկանացի քնքշությամբ | ||
+ | Ստատիոսին առաջարկեց հետևել։ | ||
+ | |||
+ | {{տող|136}}Ո՛վընթերցող, եթե այստեղ տեղ մնար | ||
+ | Դեռ գրելու, կերգեի քաղցր ըմպելին, | ||
+ | Որից երբեք մարդ չպիտի հագենար։ | ||
+ | |||
+ | {{տող|139}}Բայց քանի որ լրացած են էջերն այն, | ||
+ | Որ սահմանված էին երկրորդ նվագիս, | ||
+ | Արվեստի սանձն ինձ պահում էառժամայն։ | ||
+ | |||
+ | {{տող|142}}Ես ետ դարձա այն ջրերից մաքրասուրբ, | ||
+ | Վերածնված՝ բույսի պես նոր փթթած դեռ | ||
+ | Եվ ծածկըված տերևներով նոր ու նուրբ, | ||
+ | |||
+ | {{տող|145}}Ջինջ ու պատրաստ բարձրանալու դեպ աստղեր։ | ||
+ | </poem> | ||
==Դրախտ== | ==Դրախտ== |
13:19, 27 Փետրվարի 2016-ի տարբերակ
հեղինակ՝ Դանտե Ալիգիերի |
Բովանդակություն
- 1 Դժոխք
- 1.1 Երգ առաջին
- 1.2 Երգ երկրորդ
- 1.3 Երգ երրորդ
- 1.4 Երգ չորրորդ
- 1.5 Երգ հինգերորդ
- 1.6 Երգ վեցերորդ
- 1.7 Երգ յոթերորդ
- 1.8 Երգ ութերորդ
- 1.9 Երգ իններորդ
- 1.10 Երգ տասներորդ
- 1.11 Երգ տասնմեկերորդ
- 1.12 Երգ տասներկուերորդ
- 1.13 Երգ տասներեքերորդ
- 1.14 Երգ տասնչորսերորդ
- 1.15 Երգ տասնհինգերորդ
- 1.16 Երգ տասնվեցերորդ
- 1.17 Երգ տասնյոթերորդ
- 1.18 Երգ տասնութերորդ
- 1.19 Երգ տասնիններորդ
- 1.20 Երգ քսաներորդ
- 1.21 Երգ քսանմեկերորդ
- 1.22 Երգ քսաներկուերորդ
- 1.23 Երգ քսաներեքերորդ
- 1.24 Երգ քսանչորսերորդ
- 1.25 Երգ քսանհինգերորդ
- 1.26 Երգ քսանվեցերորդ
- 1.27 Երգ քսանյոթերորդ
- 1.28 Երգ քսանութերորդ
- 1.29 Երգ քսանիններորդ
- 1.30 Երգ երեսուներորդ
- 1.31 Երգ երեսունմեկերորդ
- 1.32 Երգ երեսուներկուերորդ
- 1.33 Երգ երեսուներեքերորդ
- 1.34 Երգ երեսունչորսերորդ
- 2 Քավարան
- 2.1 Երգ առաջին
- 2.2 Երգ երկրորդ
- 2.3 Երգ երրորդ
- 2.4 Երգ չորրորդ
- 2.5 Երգ հինգերորդ
- 2.6 Երգ վեցերորդ
- 2.7 Երգ յոթերորդ
- 2.8 Երգ ութերորդ
- 2.9 Երգ իններորդ
- 2.10 Երգ տասներորդ
- 2.11 Երգ տասնմեկերորդ
- 2.12 Երգ տասներկուերորդ
- 2.13 Երգ տասներեքերորդ
- 2.14 Երգ տասնչորսերորդ
- 2.15 Երգ տասնհինգերորդ
- 2.16 Երգ տասնվեցերորդ
- 2.17 Երգ տասնյոթերորդ
- 2.18 Երգ տասնութերորդ
- 2.19 Երգ տասնիններորդ
- 2.20 Երգ քսաներորդ
- 2.21 Երգ քսանմեկերորդ
- 2.22 Երգ քսաներկուերորդ
- 2.23 Երգ քսաներեքերորդ
- 2.24 Երգ քսանչորսերորդ
- 2.25 Երգ քսանհինգերորդ
- 2.26 Երգ քսանվեցերորդ
- 2.27 Երգ քսանյոթերորդ
- 2.28 Երգ քսանութերորդ
- 2.29 Երգ քսանիններորդ
- 2.30 Երգ երեսուներորդ
- 2.31 Երգ երեսունմեկերորդ
- 2.32 Երգ երեսուներկուերորդ
- 2.33 Երգ երեսուներեքերորդ
- 3 Դրախտ
Դժոխք
Երգ առաջին
1Կիսաճամփին մեր այս կյանքի նախընթաց
Ես կորցըրի ճանապարհը ճշմարիտ
Եվ ինձ գտա մի անտառում մթամած։
4Օ՜, դժվար է արտահայտել, թե որքան
Վայրի, դժնի ու մռայլ էր անտառն այդ.
Պակուցիչ է հիշելն անգամ սոսկական։
7Նա դառնաշունչ ու ահեղ էր մահվան պես.
Բայց ցույց տալու համար բարիքն իմ գտած՝
Կպատմեմ, թե ինչեր տեսա այնտեղ ես։
10Չգիտեմ, թե ինչպես մտա ես այնտեղ,
Այնքան էի քնաթաթախ այն պահին,
Երբ բաց թողի ճամփան ուղիղ ու անշեղ։
13Բայց երբ հասա ստորոտը մի լեռան,
Ուր փակվում էր այն հովիտը չարաշուք,
Որ իմ սիրտը ահաբեկել էր այնքան,
16Վեր նայեցի և տեսա, որ գագաթն իր
Շողերով էր արդեն պատած արևի,
Որ լուսեղեն ուղեցույց է անպատիր։
19Այնժամ մի քիչ մեղմեց սոսկումն իմ խորին,
Որ իմ սրտի խոոոչում էր լճացել
Իմ անցկացրած անդոհալի գիշերին։
22Եվ ինչպես նա, ով հևհևուն ու թասուն,
Ծովից դեպի ծովեզերքը նետվելով,
Նայում է ետ՝ ալիքներին փոթորկուն,
25Այսպես հոգիս, որը տալիս էր դեռ խույս,
Դարձավ ետև՝ նայելու այն անտառին,
Ուրկից ոչ ոք դուրս չի եկել անկորույս։
28Երբ քիչ հանգիստ տվի մարմնիս հոգնաբեկ,
Ճամփա ընկա դեպի բարձունքն ամայի,
Հենվելով միշտ իմ պինդ ոտի վրա մեկ։
31Եվ ահա ճիշտ իմ վերելքի սկզբին,
Թեթևաշարժ ու ժիրաժիր մի հովազ,
Որ պատված էր պիսակներով երփներփին,
34Դեմըս ելավ ու չթողեց բարձրանալ,
Այլ մանավանդ ճամփաս այնպես խափանեց,
Որ քանիցըս ես ուզեցի ետ դառնալ։
37Նախաժամն էր արշալույսի վաղորդյան,
Եվ արևն այն աստղերի հետ էր ծագում,
Որոնց հետ էր այնժամ, երբ Սերն աստվածյան
40Շարժում տվեց մարմիններին գեղատես։
Գտնելով պահն ու եղանակն հուսալի,
Արդեն այնքան երկյուղ չէի զգում ես
43Այն գազանից պատած մորթով գույնզգույն.
Բայց ես նորից համակվեցի սոսկումով,
Երբ երևաց ինձ մի առյուծ հանկարծույն։
46Սա կարծես թե իմ վրա էր հարձակվում,
Ահիպարան ու մոլեգին կեցվածքով,
Որից օդն իսկ սարսափահար էր թվում։
49Նույն պահին ես տեսա մի գայլ էգ ու չոր,
Որ սովահար ու անհագ էր երևում
Եվ շատերի կյանքն էր դարձրել տանջավոր։
52Սա ինձ այնքան պատճառ դարձավ խոովքի
Քստմնելի ու ահռելի իր տեսքով,
Որ ես արդեն կորցրի հույսըս վերելքի։
55Եվ ինչպես նա, ով դիզում է անընդհատ,
Բայց երբ հանկարծ իր ձեռք բերածն է կորցնում,
Տխրում է և իրեն զգում հույժ վհատ,
58Այսպես վհատ ինձ զգացի, հիրավի,
Երբ գայլը ինձ ետ էր քշում դեպ այնտեղ,
Ուր շողերը չեն թափանցում արևի։
61Մինչ ես դեպի հովիտն էի թավալվում,
Իմ աչքերին ներկայացավ մի հոգի,
Որը վաղուց ի վեր լռած էր թվում։
64Տեսնելով այդ ամայության մեջ նրան,
Ես գոչեցի. «Ողորմիր ու փրկիր ինձ,
Իրական մարդ դու լինես, թե ուրվական»։
67Պատասխանեց. «Մարդ չեմ արդ, մարդ եղել եմ.
Ես սերել եմ ծնողներից լոմբարդցի
Եվ ծնվել եմ Մանտովայամ աննսեմ.
70Ծնվել եմ ուշ, օրոքն Հուլիոս Կեսարի,
Ապրել Հռոմում Օգոստոսի շուքի տակ,
Երբ դեռ կային սուտ աստվածներն ազգերի։
73Եղա պոետ և երգեցի փառքն անանց
Անքիսորդու, որ հեոացավ Տրոյայից,
Երբ հրկիզվեց Իլիոնը սիգապանծ։
76Բայց դու ինչո՞ւ վայրն ես գնում տանջանքի,
Ինչո՞ւ համար չես ելնում լեռն հեշտավետ,
Որ սկիզբն է, պատճաոն ամեն բերկրանքի»։
79Ես պատասխան տվի դեմքով պատկառուն.
«Դո՞ւ ես Վիրգիլն և այն աղբյուրը, ուրկից
Պերճ խոսքերի գետ է հորդել լայնահուն։
82Օ՜, դու բոլոր պոետների փառք ու լույս,
Արժեն սերն ու տքնությունը հարատև,
Որով հատորդ վերծանեցի խորասույզ։
85Դու ես վարպետս ու հեղինակս իմ երեց.
Դու ես լոկ նա, որից էլ ես ստացա
Գողտրիկ ոճը, որը պատիվ ինձ բերեց։
88Տես գազանը, որ ճամփաս է խափանում,
Օգնիր ինձ, ո՛վ հռչակավոր իմաստուն,
Նա իմ բոլոր մարմինը դող է հանում»։
91Պատասխանեց ի տես իմ մեծ երկյուղի.
«Եթե կուզես պրծնել հովտից այս մռայլ,
Պետք է ընտրես բոլորովին այլ ուղի.
94Քեզ չարչարող այդ գայլ-գազանը դժնյա
Ոչ ոքի չի թողնում անցնել իր ճամփով
Եվ տեսածին սպանում է անխնա։
97Նա բնությամբ այնքան չար է, գարշելի,
Որ խժռելով չի հագենում երբևէ
Եվ լափելուց հետո քաղցում ավելի։
100Մարդիկ շատ կան, որոնց է նա կպչում հար,
Եվ ավելի կշատանան, մինչև որ
Քերծեն գա ու նրան մեռցնի չարաչար։
103Սա ոչ հողով, ոչ մետաղով կսնվի,
Այլ պատիվով, իմաստությամբ ու սիրով.
Նա Ֆելտրի և Ֆելտրի միջև կծնվի։
106Նա կփրկի ստորանկյալ Իտալիան,
Որի համար զոհ գնացին կարեվեր
Տուռնոն, Նիսոն, Էվրիալն ու Կամիլլան։
109Նա կվանի գայլին ամեն քաղաքից,
Մինչև նորից Դժոխքի խորքը խրի,
Ուրկից դուրս էր եկել մղված մախանքից։
112Արդ ի խնդիր քո փրկությանն ապահով՝
Հետևիր ինձ, քեզ կլինեմ աոաջնորդ
Ու կանցկացնեմ հավերժական կայանով։
115Անդ կլսես անհույս ճիչեր ցավագին
Եվ կտեսնես հին հոգիներ տանջահար,
Որոնք երկրորդ մահ են տենչում անձկագին.
118Ապա նրանց, որ տանջվում են հաճույքով
Կրակի մեջ, զի հույս ունեն, որ մի օր
Կհամբառնան երանելի հոգվոց քով։
121Իսկ սրանց մոտ եթե ելնել փափագես,
Կա ինձանից արժանավոր մի հոգի,
Որին պիտի հեռանալիս հանձնեմ քեզ.
124Քանզի կայսրը, որ գերիշխանն է երկնի,
Չի՛ կամենա իմ մուտքը իր քաղաքում,
Զի ես չեղա իր օրենքին ընտանի։
127Նա ամենուր տեր է, երկնում՝ տիրակալ.
Նրա քաղաքն ու գահույքը այնտեղ են.
Երջանիկ է նա, ով դառնում է ընտրյալ»։
130Եվ ես նրան. «Հայցում եմ քեզ, ո՛վ պոետ,
Հանուն Աստծու, որին դու չես ճանաչել,
Ազատիր ինձ այս վիճակից չարաղետ.
133Տար ինձ այնտեղ, որի մասին խոսեցիր,
Որ ես տեսնեմ դարպասը սուրբ Պետրոսի
Եվ նրանց, որ ներկայացրիր տանջակիր»։
136Այնժամ շարժվեց, և ես հետքով գնացի։
Երգ երկրորդ
1Օրն անցել էր, և օդն արդեն մթնշաղ
Հանգչելու էր հրավիրում աստվորաց.
Ապրողներից լոկ ես էի անխաղաղ,
4Որ պատրաստվում էի պայքար մղելու
Այն կրկնակի դժվարաթյանց դեմ, որոնք
Ես կպատմեմ հետո առանց թյուրելու։
7Արդ ինձ օգնեք, ո՛վ Մուսաներ, ո՛վ հանճար,
Տեսածներըս արձանագրած ո՛վ իմ միտք,
Աստ կերևա ազնվությունդ անաչառ։
10Ես դիմեցի. «Ո՛վ բանաստեղծ առաջնորդ,
Ձեռնարկելուց առաջ քայլը այդ դժվար,
Տես, թե ունե՞մ բավական ուժ անհողդողդ։
13Դու ասում ես Սիլվիոսի հոր մասին,
Որ նա գնաց անմահ աշխարհն հանդերձյալ,
Մահկանացու մարմնից չելած տակավին։
16Սակայն եթե Արարիչը չարատյաց
Շնորհ արեց նրան, ապա, երբ խորհենք,
Թե ով էր նա և ինչի էր սահմանված,
19Խելոք մարդուն այդ չի թվա անպատեհ.
Զի երկնքում նա ընտրվեց նախահայր
Ե՛վ Հոոմի, և՛ կայսրության նրա վեհ։
22Այս երկուսը հաստատվեցին, որպեսզի
Պատրաստեն տեղն այն գահույքի սրբազան,
Ուր փոխանորդն է նստում մեծ Պետրոսի։
25Նա այդ այցով քո տաղերգած՝ բավական
Բաներ լսեց, որ դարձան հիմք ու պատճառ
Իր հաղթության և ծիրանուն պապական։
28Ապա այնտեղ գնաց Անոթն Ընտրության
Ներզորություն բերելու այն հավատին,
Որ սկիզբն է ճանապարհի փրկության։
31Իսկ ես ինչո՞ւ, ո՞ւմ շնորհիվ այնտեղ գամ.
Ես ոչ Էնեաս, ոչ առաքյալ Պողոսն եմ.
Ես այդ պատվին արժանի չեմ էլ անգամ։
34Եթե ես քո առաջարկը ընդունեմ,
Վախենում եմ, որ խոլություն ինձ թույլ տամ.
Հասկացիր ինձ, դու խելոք ես ու խոհեմ»։
37Եվ ինչպես նա, ով իր ուզածը հանկարծ
Էլ չի ուզում և, իր միտքը փոխելով,
Իսպառ ետ է կանգնում գործից ձեռնարկած,
40Այսպես արի ես այն լանջի վրա մութ.
Զի վարանոտ՝ ետ կացա այն ձեռնարկից,
Որ սկզբում ես հանձն առա այնքան շուտ։
43Այնժամ ասաց աոաջնորդըս մեծարգո.
«Եթե ես քո խոսքերը լավ հասկացա,
Երկչոտությամբ է պաշարված հոգին քո.
46Դա շատ հաճախ այնպես ընկճում է մարդուն,
Որ խզում է նրան ազնիվ ձեռնարկից,
Ինչպես շուքն է խրտնեցնում կենդանուն։
49Որպեսզի դու այդ երկյուղից ազատվես,
Կասեմ ինչու եկա և ինչ լսեցի,
Որի համար ես վշտացա խորապես։
52Կանգնել էի հոգիների մեջ առկախ,
Երր ինձ կանչեց մի կին այնքան գեղեցիկ,
Որ ուզեցի նրան լսել անհապաղ։
55Շողում էին աչքերն ինչպես վառ աստղեր.
Նա մեղմանուշ, հրեշտակային ձայնիկով
Սկսեց ոգել այս խոսքերը համոզկեր.
58«Ո՛վ մանտուացի ազնիվ հոգի, հիրավի,
Որի փառքը դեռ տևում է աշխարհում
Եվ կտևի որքան աշխարհը տևի.
61Իմ սիրելին, բայց ոչ բախտի սիրելին,
Ճանապարհին այնքան արգելք է տեսել,
Որ երկյուղից ետ է դարձել տրտմագին։
64Վախենում եմ, նա այնքան է մոլորվել,
Որ, դատելով նրա մասին լսածից,
Նրան ուշ եմ ես օգնության դուրս եկել։
67Արդ դու գնա և խոսքերով քո խոհեմ,
Եվ ինչով որ հարկ է նրան փրկելու,
Օգնիր նրան, որպեսզի ես սփոփվեմ։
70Բեատրիչեն եմ ես, որ քեզ հղում եմ.
Ես եկել եմ գրգարանից երկնային.
Սերն ինձ մղեց, որ այստեղ գամ ու խոսեմ։
73Երբ ես նորից իմ Տիրոջ մոտ համբառնամ.
Քեզ բազմիցըս պիտի գովեմ նրա մոտ»։
Ի պատասխան բարբառեցի ես այնժամ.
76«Ո՛վ բարի ու առաքինի կին երկնի,
Որով մարդը վսեմանում է հոգով
Ավելի քան ամեն էակ կենդանի.
79Քո հրամանն այնքան է ինձ հաճելի,
Որ կաշխատեմ այն կատարել անհապաղ.
Հարկ չկա, որ կամքըդ հայտնես ավելի։
82Բայց դու ինչո՞ւ չես վախեցել իջնելու
Խորխորատն այս այն երկնքից լայնարձակ,
Ուր դառնալու փափագով ես այրվում դու»։
85«Քանի որ դու այդքան ուզում ես գիտնալ,—
Պատասխանեց,— կարճ խոսքերով քեզ կասեմ,
Թե ես ինչու չեմ վախենում այստեղ գալ։
88Պետք է միայն այն բաներից վախենալ,
Որ կարող են թաքուն վնաս հասցընել,
Մյուսներից երկյուղ պետք չէ ունենալ։
91Արարիչը ինձ այնպես է ստեղծել,
Որ չի դիպչում ինձ ձեր վիճակը տխուր,
Եվ չի կարող Դժոխքի հուրն ինձ խանձել։
94Երկնքում կա մի կին ազնիվ ու բարի,
Որ գթալով տառապյալին մոլորյալ,
Բեկանում է խիստ դատաստանը վերի։
97Սա Լուչիային կանչեց իր մոտ և ասաց.
— Հավատարիմդ օգնությանն է քո կարոտ,
Քեզ եմ նրան հանձնարարում առ ի տած։—
100Լուչիան, ամեն անգթության թշնամի,
Վեր կացավ և եկավ այնտեղ, որտեղ ես
Նստել էի Հռաքելի հետ հնամի,
103Եվ ինձ ասաց,— Բեատրիչե, գովք անմար,
Ինչո՞ւ համար չես օգնում քեզ սիրողին,
Որ ամրոխից վեր բարձրացավ քեզ համար։
106Չե՞ս լսում դու նրա ճիչերն արցունքի,
Չե՞ս տեսնում մահն, որի դեմ է նա կռվում
Հեղեղատում իր կրքերի հորձանքի։—
109Ոչ ոք այնպես չի փութացել իր շահին,
Կամ վնասից խույս չի տվել, ինչպես ես,
Երբ լսեցի այդ խոսքերը Լուչիայի.
112Իջա այստեղ իմ գահույքից երկնային,
Վստահելով քո խոսքերին խելացի,
Որ պատիվ է բերում քեզ և լսողին»։
115Երբ նա ինձ հետ այսօրինակ բարբառեց,
Արտասվափայլ աչքերն ուղղեց առ երկինք,
Եվ դա իմ գալն էլ ավելի փութացրեց։
118Այսպես եկա, ինչպես նա էր փափագել.
Քեզ փրկեցի այն գազանից ամեհի,
Որ լեռն ի վեր քո կարճ ճամփան էր փակել։
121Ուրեմըն ի՞նչ, էլ ինչո՞ւ ես առել կանգ,
Ինչո՞ւ սիրտըդ սնուցում ես երկյուղով,
Ինչո՞ւ չունես արիություն, տոկան կամք,
124Երբ քո մասին երեք կանայք երանիկ
Հոգ են տանում արքունիքում երկնային,
Եվ երբ ես քեզ խոստանում եմ շատ բարիք»։
127Ինչպես ցայգի ցրտից բեկված ու փակված
Ծաղիկները հենց որ արև են տեսնում,
Ցողունների վրա ցցվում են բացված,
130Այսպես ոգի առավ կորովն իմ կաշկանդ.
Եվ ես այնքան տոգորվեցի եռանդով,
Որ ասացի ինչպես մի մարդ անվկանդ.
133«Օ՛ գթած կին, որ օգնության ինձ փութաց.
Իսկ դու ազնիվ, որ անսացիր անհապաղ
Նրա ազդին ճշմարիտ ու հոգատած։
136Քո խոսքերով ես այնքան եմ խթանվել,
Եվ այնքան եմ քեզ հետևել ցանկանում,
Որ ես ոչ մի առարկություն չունեմ էլ։
139Հիմա քայլիր, երկուսով մի կամք ունենք.
Դու առաջնորդ, դու տեր, և դու ուսուցիչ»։
Այսպես նրան ես ասացի, ապա մենք
142Մեկտեղ մտանք ուղին խուլ ու սարստւցիչ։
Երգ երրորդ
1ԻՆՁԱՆՈՎ ԵՆ ԳՆՈՒՄ ԳԵՀԵՆՆ ԱՀԱՎՈՐ,
ԻՆՁԱՆՈՎ ԵՆ ԳՆՈՒՄ ՀՈԳՎՈՑ ՀԱՐԱՏԱՆՋ,
ԻՆՁԱՆՈՎ ԵՆ ԳՆՈԻՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԱԽՏԱՎՈՐ»
4ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋՆՈՐԴԵՑ ԱՐԱՐՉԻՍ.
ԻՆՁ ՀԱՍՏԵՑԻՆ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԱԳՈՒՅՆ,
ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՀ ԵՎ ՍԵՐՆ ԱՌԱՋԻՆ։
7ԻՆՁՆԻՑ ԱՌԱՋ ՍՏԵՂԾՎԵԼ ԵՆ ՄԻՄԻԱՅՆ
ՀԱՎԵՐԺ ԳՈՅԵՐՆ, ԵՎ ԵՍ ՀԱՎԵՏ ԿՏԵՎԵՄ։
Ո՛Վ ՄՏՆՈՂՆԵՐ, ԹՈՂԵՔ ՁԵՐ ՀՈՒՅՍԸ ՀԱՄԱՅՆ։
10Մռայլ գույնով գրված խոսքերն այս անանց
Կարդալով մի դռան վերև՝ ասացի.
«Վարպետ, ինչքան իմաստն ահեղ է դրանց»։
13Նա, խորագետ, պատասխանեց ինձ իսկույն.
«Այստեղ հարկ է մեկ կողմ թողնել ամեն ահ.
Այստեղ հարկ է լինել հոգով աննկուն։
16Ես ասացի, որ կհասնենք այնտեղ, ուր
Դու կտեսնես բազմաչարչար հոգիներ,
Որ կորցրել են մտքի բարիքը մաքուր»։
19Ապա զվարթ դեմքով, որ ինձ հուսադրեց,
Նա իր ձեռքը երկարելով իմ ձեռքին,
Խորհրդավոր, անհայտ աշխարհն ինձ մտցրեց։
22Անդ հառաչներ, հեծեծանքներ, ճիչեր սուր
Հնչում էին աստեղազուրկ այրերում,
Որոնց ի լուր արտասվեցի ես նախ լուռ։
25Ամեն լեզվով գոչեր, ահեղ հայհուչներ,
Ցավի կանչեր և մռունչներ մոլեգին,
Զիլ ու նվաղ ձայներ, ձեռքի շաչյուններ
28Կազմում էին աղմկահույզ մի ժխոր,
Որ շարունակ պտտվում էր մութ օդում,
Ինչպես ավազ՝ հուզված հողմից մեծազոր։
31Գլուխըս այդ արհավիրքով պաշարված՝
Ես հարցըրի. «Այդ ի՞նչ ճիչեր են, վարպե՛տ,
Այդ ովքե՞ր են տանջանքների մատնված»։
34Եվ նա ասաց. «Այս վիճակը առանձին
Ունեն ճղճիմ հոգիները այն մարդկանց,
Որոնք անգով և անպարսավ ապրեցին։
37Նրանց հետ է հրեշտակների դասն այն վատ,
Որ Աստծուն ոչ դեմ եղավ, ոչ էլ թեր,
Այլ պայքարում մնաց չեզոք ու անջատ։
40Երկինքն ի բաց վանեց նրանց, իբրև բիծ.
Ոչ էլ նրանց խոր Դժոխքն է ընդունում,
Որ նրանց մոտ չպարծենա հոգին պիղծ»։
43Եվ ես. «Վարպետ, ի՞նչ անձկություն հատկապես
Նրանց այդպես ուժգին հեծել է տալիս»։
Պատասխանեց. «Ես համառոտ կասեմ քեզ։
46Նրանք չունեն ամենևին հույս մահվան,
Եվ այս կյանքը այնքան նվաստ են գտնում,
Որ խանդում են ուրիշ ամեն կացության։
49Նրանք երկրում անհիշատակ մնացին.
Բարձրյալն անգամ արհամարհում է նրանց.
Նրանց մասին լռենք, նայիր ու անցիր»։
52Եվ, նայելով, հեռվում տեսա մի դրոշ,
Որ հիո գալով սլանում էր սրընթաց,
Եվ կարծես թե չուներ կայան մի որոշ։
55Հետևում էր հոգիների մի շարան
Այնքան երկար, որ դժվար էր հավատալ,
Թե մահն այդքան լայն դուռ ունի ու դարան։
58Երբ ես ոմանց ճանաչեցի նրանցից,
Նկատեցի, տեսա ստվերը նրա,
Որ վատությամբ հրաժարվեց մեծ գործից։
61Իսկույն ևեթ ես իմացա ճշտորեն,
Որ դա խումբն էր հոգիների փոքրոգի,
Որ ոչ Աստծուն, ոչ դևերին հաճո չեն։
64Անարգներն այս, որ չունեցան կենսուղի,
Մերկ էին և խայթվում էին հարաժամ
Գոռեխներից ու բոռերից այնտեղի։
67Միշտ արյուն էր հոսում նրանց դեմքերից,
Եվ արյունը, արցունքի հետ շաղախված,
Թափվում էր ցած ու ծծվում պիղծ որդերից։
70Եվ երբ մի քիչ ես նայեցի անդրագույն,
Տեսա մարդիկ մի մեծ գետի եզերքին։
«Վարպետ, ասա,— վրա բերի ես իսկույն,—
73Այդ ովքե՞ր են, և ի՞նչ ուժով կամ հույսով
Շտապում են նրանք անցնել այդտեղից,
Ինչպես ահա նշմարում եմ թույլ լույսով»։
76Եվ նա ասաց. «Այդ դու ինքըդ կտեսնես,
Երբ քայլ առ քայլ մոտենանք ու կանգ առնենք
Գետի ափին Ախերոնի տխրատես»։
79Վախենալով, որ հարցերով ընդունայն
Կպատճառեմ նրան ձանձրույթ ու տաղտուկ,
Լուռ մնացի, մինչև որ գետն հասանք այն։
82Եվ մակույկով ահա դեպ մեզ գալիս էր
Գիսախռիվ ու ալեհեր մի ծերուկ,
Գոչելով մեզ. «Վա՛յ ձեզ, անարգ հոգիներ.
85Երկինք տեսնել ամենևին մի հուսաք.
Ես գալիս եմ ձեզ տանելու ափը մյուս,
Հավերժական խավարի մեջ ցուրտ ու տաք։
88Իսկ դու, հոգի՛ կենդանի, որ այդտեղ ես,
Շուտ հեռացիր մեռյալներից այս բոլոր»։
Բայց երբ տեսավ, որ տեղից չեմ շարժվում ես,
91Հարեց. «Այստեղ ճամփա չկա քեզ համար.
Տարանցելու համար պետք է դա գտնես
Այլ նավակայք և այլ նավակ քեզ հարմար»։
94Վարպետս ասաց. «Քարոն շատ մի զայրագնիր.
Այդ են կամում անդ, ուր կարող են անել
Ինչ որ կամին։ Էլ ուրիշ բան մի՛ հարցնիր»։
97Այս խոսքերից փուքը իջավ համրորեն
Թավամորուս նավավարի, որ ուներ
Աչքերի շուրջ շրջանակներ բոցեղեն։
100Երբ հուսաբեկ հոգիները լսեցին
Ահագորույն այն խոսքերը Քարոնի,
Գունատվեցին և ատամներ կրճտեցին։
103Անիծեցին Աստուծուն և մարդկության,
Ժամանակն ու տեղը, որում ծնվեցին,
Պատճառն իրենց ծագման, իրենց գոյության։
106Ապա, լալով, բոլորը մեկ խռնվեցին
Գետի ափին, որ սպասում է նրան,
Ով Աստուծուց երկյուղ չունի բնածին։
109Ոլորելով իր աչքերը զայրագին,
Դև Քարոնը համախմբում է նրանց
Եվ թիակով զարնում դանդաղ շարժվողին։
112Աշնանն ինչպես տերևները ծառերի
Մեկիկ-մեկիկ ցած են թափվում, մինչև որ
Հողն ընդունի ողջ պճնանքը ճյուղերի,
115Այսպես հոռի սերունդները Ադամի,
Ցանցում բռնված թռչունների նմանակ,
Նետվում էին նավակի մեջ մի առ մի։
118Մռայլ գետով ահա առաջ են շարժվում,
Եվ չհասած հանդիպակաց ափը դեռ,
Այս կողմ ուրիշ մի նոր խումբ է հավաքվում։
121«Որդյա՛կ,— ասաց բարեհամբույր վարպետս ինձ,—
Նրանք, ովքեր մեղքերի մեջ են մեռնում,
Հավաքվում են այստեղ ամեն մի երկրից.
124Եվ փութկոտ են նրանք գետով անց կենում,
Զի Աստուծո դատաստանը այնպես է
Նրանց խթում, որ վախն իղձի է փոխվում։
127Բարի հոգուն չի կարելի այստեղ գալ,
Եվ Քարոնը եթե քո դեմ զայրացավ,
Դա կարող ես նրա միտքը հասկանալ»։
130Հենց որ լռեց, խորխորատը խավարչտին
Այնպես ցնցվեց, որ, երբ հիշում եմ ես այն,
Իմ սարսափից դեռ քրտնում եմ տենդագին։
133Մի փոթորիկ ծագեց հովտում արտոսրի,
Ապա մի լույս փայլատակեց այնպես վառ,
Որ ես ամեն զգայության կորցրի,
136Եվ քնահար մարդու նման ընկա վար։
Երգ չորրորդ
1Մի թունդ որոտ խզեց քունըս ծանրացած,
Եվ ես ընդոստ սթափվեցի ակամա,
Ինչպես մի մարդ բռնի կերպով արթնացած։
4Վեր կենալով՝ ես իմ աչքերը հանգչած
Շուրջ հածեցի և սևեռուն նայեցի,
Իմանալու թե ուր էի ես ընկած։
7Եվ ահա ես ինձ գտնում եմ եզերքին
Արհավրալի ու ահալի անդունդի,
Ուրկից ճիչեր էին պոռթկում ցավագին։
10Այնտեղ այնքան խորունկ, մթար ու մառ էր,
Որ ինչթան էլ հայացքըս ներս սուզեի,
Ես ոչ մի բան չէի կարող նշմարել։
13«Արդ մենք իջնենք դեպի աշխարհը անլույս ,
Ես առջևից, դու ետևից կընթանանք,—
Ասաց պոետն համակ դալկուն և ի հույզ։
16Նկատելով գույնն իր փոխված՝ ասացի.
«Ես ինչպե՞ս գամ, երբ դու երկյուղ ես զգում,
Դու, որ միակ իմ նեցուկն ես առնացի»։
19«Տանջանքն անձանց, որ ցածում են գտնվում,
Դեմքիս վրա մի դալկություն է սփռել,—
Պատասխանեց,— որ քեզ ահից է թվում։
22Այժմ շտապենք, քանզի երկար է ուղին»։
Այսպես մտավ և այսպես ինձ մտցրեց
Վիհը պատող պարունակը առաջին ։
25Այնտեղ, որքան կարողացա լսել ես,
Լաց֊կոծ չկար, այլ կար միայն հառաչանք,
Որ հուզում էր հավերժ օդը մշտապես։
28Դա այն անվիշտ տվայտանքից էր անանց,
Որ կրում էր բազմությունը անհամար
Մանուկների, տղամարդկանց և կանանց։
31«Չես հարցնում, թե ի՞նչ հոգիներ են սրանք,—
Ասաց վարպետս։— Արդ դու նախքան մեր ճամփան
Շարունակելն հասու եղիր, որ նրանք
34Չեն մեղանչել, չեն էլ փրկվել հավաստի,
Քանզի նրանք մկրտություն չստացան,
Որը մասն է քո դավանած հավատի։
37Իսկ նրանք, որ նախքան Քրիստոսն ապրեցին,
Պատշաճորեն չպաշտեցին Աստուծուն,
Ես ինքըս էլ պատկանում եմ այդ դասին։
40Մենք այստեղ ենք այս թերությանց պատճառով,
Եվ ոչ ուրիշ, և մեր վիշտը այն է լոկ,
Որ ապրում ենք երկնի անհույս տենչանքով»։
43Ես իմ սրտում ցավ զգացի դժնդակ,
Երբ իմացա, որ շատ անձինք մեծարժեք
Լիմբոսի մեջ ունեն աոկախ մի վիճակ ։
46«Ասա ինձ, տե՛ր, ասա, վարպե՛տ թանկագին,
Ասացի ես, որ ես վստահ լինեմ միշտ
Ամեն կասկած հաղթահարող հավատքին,—
49Մեկն այստեղից ելա՞վ աշխարհն երանյալ՝
Իր կամ այլոց արժանիքի շնորհիվ»։
Կռահելով նա խոսքերն իմ քողարկյալ,
52Պատասխանեց. «Ես նոր էի աստ եկած,
Երբ տեսա, որ այստեղ իջավ մի Հզոր,
Հաղթանակի սուրբ խաչվառով պսակված։
55Նա այստեղից դուրս բերեց մեր նախահոր ,
Եվ Աբելին, նրա որդուն, և Նոյին,
Եվ Մովսեսին — տեր ու ծառա պատվավոր.
58Աբրահամին և թագավոր Դավիթին,
Իսրայելին և նրա հորն ու որդվոց,
Եվ Հռաքելին, սիրված սիրով կաթոգին .
61Եվ շատերի, որոնց հասցրեց նա փառքի։
Պետք է գիտնաս, որ անձերից այս առաջ
Չէր փրկըված մարդկային ոչ մի հոգի»։
64Այսպես էր նա խոսում առաջ շարժվելով,
Եվ մենք այսպես գնում էինք ու անցնում
Բազմահազար հոգիների հոծ ցանցով։
67Դեռ շատ չէինք հեռացել մենք վիհեզրից,
Երբ ես հանկարծ տեսա մի լույս հրեղեն,
Որ ցրում էր մի որոշ մաս խավարից։
70Թեև լույսից հեռու էինք բավական,
Բայց ես արդեն կռահեցի, որ տեղն այդ
Սահմանված էր անձանց համար պատվական։
73«Օ՜, գիտության և արվեստի ջատագով,
Այդ ովքե՞ր են, ոբ հարգ ունեն այդքան մեծ
Եվ մյուսներից տարբերվում են վիճակով»։
76Պատասխանեց. «Անունն իրենց փաոապանծ,
Որ հնչում է ամենուրեք աշխարհում,
Այդ պատվին է արժանացնում հենց նրանց»։
79Այդ միջոցին ինչ֊որ մի ձայն ես առա.
«Պատիվ տվեք բանաստեղծին վեհագույն։
Ահա ետ է դառնում ստվերը նրա»։
82Եվ ես տեսա, երբ այն ձայնը մնաց լուռ,
Որ չորս ստվեր գալիս էին դեպի մեզ.
Նրանց դեմքը ոչ ուրախ էր, ոչ տխուր։
85Բարի վարպետս այն ժամանակ ասաց ինձ.
«Նայիր նրան, որ սուր բռնած իր ձեռքին՝
Ընթանում է այն երեքի առջևից։
88Նա Հոմերն է, բանաստեղծը տիրական.
Հետևյալը Հորատիոսն է երգիծող,
Օվիդիոսն է երրորդ, վերջինը՝ Լուկան։
91Մենք կապված ենք այն պանծալի տիտղոսով,
Որ նրանք նոր հռչակեցին միաձայն,
Ուստի լավ են անում պատիվ ինձ տալով»։
94Այսպես տեսա հավաքույթը այստեղ ես
Այն կաճառի, որի երգերը վսեմ
Այլոց վրա սավառնում են արծվի պես։
97Զրուցելով նրանք մի պահ միասին,
Մոտեցան ինձ ողջույններով սիրալիր,
Եվ դրանից ժպտաց վարպետն իմ անգին։
100Ապա նրանք առ ի հարգանս ինձ դարձյալ,
Ինձ միացրին իրենց խմբին իմաստուն.
Եվ նրանց մեջ ես վեցերորդը դարձա։
103Մենք բոլորս դեպի լույսը շարժվեցինք,
Զրուցելով բաներ, որ լավ է լռել,
Ինչպես լավ էր խոսել այնտեղ, ուր էինք։
106Եկանք առջև մի դղյակի փառահեղ,
Որ պատած էր յոթնապատիկ որմերով
Եվ պաշտպանված մի գետակով յուրագեղ։
109Մենք գետակը, ինչպես ցամաք, անց կացանք,
Եվ մտնելով իմաստնոց հետ յոթ դռնով՝
Դալարազարդ մարգագետին մի հասանք։
112Այնտեղ կային մարդիկ դեմքով ծանր ու լուրջ
Եվ հայացքով պատկաոազդու չափազանց.
Խոսում էին սակավ, ձայնով քաղցրահունչ։
115Մենք բարձրացանք մի բլրակի վրա ջինջ,
Տեղի վրա մի լուսավոր ու արձակ,
Ուրկից տեսնել կարելի էր ամեն ինչ։
118Ճիշտ մեր դիմաց մարգի վրա այն դալար
Երևացին մեծապայծառ հոգիներ,
Որոնց տեսնելն իսկ պարծանք էր ինձ համար։
121Այնտեղ տեսա Էլեկտրային՝ զարմերով,
Որոնց միջև Հեկտորը և Էնեաս,
Եվ Կեսարին՝ կորովաբիբ աչքերով։
124Այնտեղ էին Պենտեսիլեն, Կամիլլան.
Այնտեղ էին Լատինոսը թագավոր
Եվ նրա հետ իր աղջիկը՝ Լավինան։
127Անդ Բրուտոսն էր, որ արտաքսեց Տարկվինին,
Հուլիան, Մարկիան, Լուկրետիան ու Կոռնելիան,
Եվ Սալատինն, որին տեսա առանձին։
130Ապա երբ որ ես նայեցի քիչ հեռուն,
Տեսա ամեն իմացության ուսուցչին,
Շրջապատված ընտանիքով իմաստուն։
133Նրան էին նայում բոլորն հարգանքով.
Այնտեղ էին Սոկրատը և Պլատոնն,
Որ ամենքից մոտիկ էին նրա քով.
136Այնտեղ էին իմաստուններ Դեմոկրիտ,
Դիոդենեսն, Անաքսագորն ու Թալես,
Էմպեդոկլը, Զենոնը և Հերակլիտ։
139Այնտեղ էր և Դոսկորիդը բուսաբան,
Այնտեղ էին Օրֆեոսը և Լինոն,
Կիկերոնն ու բարոյագետ Սենեկան։
142Եվկլիդեսն ու Պտղոմեոսն աստղաբան,
Հիպպոկրատը, Գալիենն ու Ավիկենն,
Ավերրոյսը, որ եղավ մեծ մեկնաբան։
145Ես չեմ կարող այստեղ թվել բոլորին,
Զի երկար նյութն ինձ խթանում է այնպես,
Որ խոսքերըս պետք է զիջեն փաստերին։
148Մեր վեցյակը վերածվում է երկուսի.
Խաղաղ օդից իջանք օդում հողմահույզ
Վարպետս ու ես մի ուղիով մեկուսի.
151Եկա մի վայր, ուր չէր շողում ոչ մի լույս։
Երգ հինգերորդ
1Այսպես իջա պարունակից առաջին
Երկրորդի մեջ, որ նվազ է տարածքով,
Բայց ավելի լի է ողբով ցավագին։
4Մուտքի մոտ է Մինոսն ահեղ կեցվածքով.
Մեղավորներ է նա քննում ու դատում
Եվ ուղարկում ներքև պոչի գալարքով։
7Այսինքըն, երբ ներկայանում է նրան
Մի պիղծ հոգի իր մեղքերը հայտնելու,
Մեղքերի այդ դատավորը անվարան
10Որոշում է նրա տեղը Դժոխքում,
Եվ գալարում այնքան անգամ պոչը իր,
Որքան հարկ է որ նա խրվի անդնդում։
13Նրա առջև միշտ հոգիներ կան բազում.
Նրանք հերթով մոտենում են դատվելու
Եվ վճիռը լսելուն պես խոր սուզվում։
16«Դու, որ եկար այս կայանը տանջալի,—
Բացականչեց Մինոսը, ինձ տեսնելով
Եվ թողնելով մի պահ պաշտոնն ահալի,—
19Ո՛ւր ես մտնում, և ո՛ւմ ես դու վստահում.
Թող չխաբի քեզ լայնությունը մուտքի»։
Առաջնորդըս նրան. «Ինչո՞ւ ես գոռում.
22Մի՛ խափանիր նրա ճամփան պարտադիր.
Այդ են կամում անդ՝ ուր կարող են անել,
Ինչ որ կամին. էլ ուրիշ բան մի՛ հարցնիր»։
25Ահա ողբի ձայներ էին ինձ հասնում.
Ահա արդեն եկել֊հասել եմ այնտեղ,
Ուր ինձ խոցում էին ջայլերը բազում։
28Եկա այնտեղ, ուր չի շողում ոչ մի լույս,
Ուր փչում են քամիները հակամարտ
Եվ շառաչում, ինչպես մի ծով հողմահույզ։
31Եվ մրրիկը, որ երբեք չի դադարում,
Հոգիներին իր հորձանքի մեջ առած՝
Պտուտքում է, քշում, իրար ընդհարում։
34Երբ հասնում են նրանք ժայռին եզրային,
Հեծեծում են, ողբում, գոռում ու գոչում
Եվ անիծում արդարությունն երկնային։
37Ես իմացա, որ այս տեսակ տանջանքին
Մատնված են մարմնասերները մեղսոտ,
Որոնք միտքը ենթարկել են կույր կրքին։
40Եվ ինչպես որ սարյակները խուռներամ
Թևածում են արագ, մղված ցուրտ հովից,
Այսպես և այն հոգիները թուլակամ
43Հողմից քշված սլանում են ամեն դի.
Նրանք չունեն սփոփարար ոչ մի հույս
Տանջանքների մեղմացման կամ հանգստի։
46Եվ ինչպես որ կռունկները կառաչող
Սավառնում են օդում երկար շարքերով,
Այսպես տեսա ես հոգիներ հառաչող,
49Որոնք տարվում էին հողմի հորձանքից։
Ես ասացի. «Վարպե՛տ, ովքե՞ր են դրանք,
Որոնք այդպես չարչարվում են սև օդից»։
52Եվ նա ասաց. «Առաջինն այն պիղծերից,
Որոնց մասին դու ուզում ես իմանալ,
Կայսրուհին էր բազմալեզու ազգերի։
55Նա այնքան մեղկ ու անառակ կյանք վարեց,
Որ խույս տալու համար մարդկանց պարսավից,
Ամեն հաճույք օրինական համարեց։
58Շամիրամն է, որ, ինչպես գիրքն է գրում,
Եղավ կինը և հաջորդը Նինոսի.
Նա իշխեց անդ, ուր արդ Սուլթանն է տիրում։
61Իսկ այն մյուսը եղավ սիրուց ինքնասպան ,
Չպահելով հիշատակը Սիքեի.
Ետևում է Կլեոպատրան ճակաճան։
64Ահա այնքան չարյաց պատճառ Հեղինեն.
Ահա և մեծն, անպարտելին Աքիլլես,
Որ, ի վերջո, պարտվեց սիրուց հրեղեն։
67Ահա Պարիսն ու Տրիստանը»։ Եվ այսպես
Անուններով նշեց բազում ստվերներ,
Որոնք մեռել էին սիրուց բոցակեզ։
70Եվ երբ այսպես իմ ուսուցչից իմացա
Անունները հերոս արանց ու կանանց,
Ես հուզվեցի և գրեթե թալկացա։
73Ես ասացի. «Պոե՛տ, սիրով կուզեի
Ես տեսակցել այն զույգի հետ համընթաց ,
Որ թեթև է քշվում հողմից ամեհի»։
76Եվ նա ասաց. «Կտեսնես, երբ մոտ հասնեն,
Այնժամ նրանց վարող սիրո անունով
Կանչիր նրանց, նրանք կգան կխոսեն»։
79Հենց որ հողմը նրանց ուղղեց դեպի մեզ,
Ես ձայնեցի. «Ո՛վ տառապյալ հոգիներ,
Եկեք խոսենք, եթե չունեք արգելք ձեզ»։
82Ինչպես կանչված աղավնիները հեզիկ
Բնազդաբար, բաց և անշարժ թևերով,
Ցած են թռչում դեպ իրենց բույնը քաղցրիկ,
85Այսպես նրանք ելան խմբից Դիդոնի
Եվ ժանտ օդի միջով եկան դեպի մեզ,
Այնքան ազդու եղավ ձայնս կենդանի։
88«Ո՛վ արարած բարեգութ և մարդասեր,
Որ այցի ես մեզ եկել այս գորշ օդով,
Մեզ, որ աշխարհն արյունով ենք ներկել մեր.
91Տիեզերքի արքան եթե մեզ լսեր,
Կաղոթեինք խաղաղության համար քո,
Զի գթացիր դժխեմ բախտի վրա մեր։
94Այն, ինչ որ դու կուզես լսել և խոսել,
Մենք պատրաստ ենք խոսելու և լսելու,
Քանի քամին արդ լռել է ու կասել։
97Ես ծնվել եմ այն քաղաքում ծովամերձ ,
Որտեղ Պոն է իջնում հանգիստ առնելու
Մշտահոսուն վտակներով իր հանդերձ։
100Սերը, որ շուտ է այրում սիրտը քնքուշ,
Վառեց սրան գեղեցկությամբ իմ մարմնի,
Որ գրավվեց կերպով այնքան խուժադուժ։
103Սերը, որ սեր է պարտադրում սիրվածին,
Ինձ սիրահար դարձրեց սրան այնքան թունդ,
Որ այստեղ իսկ մենք կապված ենք միասին։
106Սերը հասցրեց մեզ երկուսիս նույն մահվան.
Մեզ սպանողն սպասվում է Կայենում »։
Այս խոսքերը նրանց բերնից դուրս եկան։
109Լսելով այդ հոգիներին վշտակեզ,
Ես գըլուխըս տխուր կրծքիս հակեցի։
Վարպետս հարցրեց. «Ի՞նչ ես խորհում դու այդպես»։
112Ի պատասխան ես ասացի. «՜, ավա՛ղ,
Ինչքա՛ն հույզեր ու երազներ խանդակաթ
Հասցրին սրանց այս վախճանին կանխավաղ»։
115Ապա նրանց ես դիմելով խոսեցի.
«Ո՛վ Ֆրանչեսկա, քո պատմությունը տխուր
Ես վշտով ու կարեկցությամբ լսեցի։
118Բայց ինձ ասա՝ ձեր հույզերի ժամանակ
Սերն ինչ ձևով և ինչ դեպքում թույլ տվեց,
Որ դուք ձեր լուռ զգացումներն իմանաք»։
121Եվ նա ասաց. «Ավելի մեծ վիշտ չկա,
Քան երջանիկ ժամանակները հիշել
Դժբախտ ժամին, քո ուսուցիչն է վկա։
124Բայց եթե դու տեղեկանալ ես ուզում
Պատճառը մեր անբախտ սիրո, ես կասեմ,
Ինչպես նա, ով արտասվում է և խոսում։
127Իբրև ժամանց կարդում էինք մի օր մենք
Լանչիլոտտի պատմությունը սիրային .
Մենակ էինք և չունեինք մտքեր նենգ։
130Ընթերցումն այդ մեր հայացքները շատ հեղ
Հանդիպեցրեց և մեր դեմքերն այլայլեց,
Բայց մեր խելքը կորցնել տվեց լոկ մի տեղ։
133Երբ կարդացինք, որ տարփածուն ցանկալից
Սիրեցյալի ժպտուն բերանն համբուրեց,
Սա, որ երբեք չի բաժանվի ինձանից,
136Համբուրեց իմ բերանն համակ հուզադող։
Գիրքը դարձավ Գալեոտտո մեզ համար։
Է՛լ այն օրը չկարդացինք ոչ մի տող »։
139Մինչ այսպես էր բարբառում այն մի հոգին,
Մյուսն այնպես դառնորեն էր հեկեկում,
Որ հուզմունքից նվաղեցի մահագին.
142Եվ ես ընկա, ինչպես դիակն է ընկնում։
Երգ վեցերորդ
1Հենց որ արդեն վերադարձավ ուշքը իմ,
Որ այլայլվել, մթագնել էր հուզումից,
Ի լուր ողբին սիրող զույգի մտերիմ,
4Ես ամենուր տեսա շուրջը իմ բոլոր,
Ուր որ դարձա և կամ ուր որ նայեցի,
Տանջանքներ և տանջակիրներ նորանոր։
7Ահա արդեն պարունակումն եմ երրորդ,
Ուր տեղում է անդադար ու միալար
Մի ցուրտ անձրև անիծյալ ու գարշահոտ։
10Մեծ֊մեծ կարկուտ, և ձյուն, և ջուր աղտեղի
Թափվում են ցած օդի միջով մթամած,
Հոտեցնելով տղմուտ տարածքը տեղի։
13Կերբերոսը , գազանն անգութ, արտառոց,
Երեք գլխով կաղկանձում է շան նման
Այնտեղ խրված հոգիների վրա հոծ։
16Նրա աչքերն հուր են, մորուքը մթար,
Փորը խոշոր և թաթերը ճապռավոր,
Հոգիներին ճանկռում, ցրցում է նա հար։
19Անձրևի տակ սրանք ոռնում են շան պես,
Եվ ջանալով ծածկել մեկ կողը մյուսով՝
Շրջշրջվում են, շուռ֊մուռ գալիս մշտապես։
22Երբ մեզ տեսավ Կերբերոսը ահագին,
Բացեց ռեխերն ու ժանիքներ ցույց տվեց.
Նա դողում էր բարկությունից մոլեգին։
25Առաջնորդըս պարզեց ձեռքերն իր անփակ
Եվ գետնից հող վերցնելով լիաբուռ՝
Նետեց նրա երախների մեջ անհագ։
28Ինչպես շունը, որ ոռնում է քաղցից սուր,
Հանդարտվում է, հենց որ ոսկորն է կրծում,
Եվ զբաղվում հոշոտելով լոկ այն լուռ,
31Այսպես սսկվեց դև Կերբերոսն հողակուլ,
Որի ոռնոցն հոգվոց այնպես էր լլկում,
Որ կուզեին նրանք լինել հավետ խուլ։
34Անցնում էինք ժանտ անձրևից կռացած
Հոգիների վրայով և կոխկրտում
Ուրուները նրանց՝ մարմին թվացած։
37Բոլոր նրանք պառկած էին գետնամած,
Բացի մեկից, որ վեր կացավ ու նստեց,
Երբ տեսավ, որ իրեն էինք մոտեցած։
40«Օ՜ դու, որ այս Դժոխքի մեջ ես բերվել,—
Ասաց նա ինձ,— իմացիր, թե ով եմ ես.
Իմ մեռնելուց առաջ էիր դու ծնվել»։
43Եվ ես նրան. «Տանջանքները քո կրած
Դիմագծերդ այլակերպել են այնքան,
Որ թվում է, թե քեզ երբեք չեմ տեսած։
46Բայց ասա ինձ՝ ո՞վ ես, որ այս չարատանջ
Վայրն ես եկել և կրում ես մի պատիժ,
Որ մյուսներից թեթև է, բայց շատ տհաճ»։
49Եվ նա ասաց. «Քաղաքըդ , որ չարությամբ
Այնքան լի է, որ չափն անցել է արդեն,
Եղավ օրրանն իմ կենցաղի անտաղտապ։
52Քաղաքացիքդ անվանեցիք ինձ Չակկո ։
Եվ որկորի իմ մոլության համար վատ
Լլկվում եմ այս անձրևի տակ հարագո։
55Եվ ես՝ թշվառս, այստեղ մենակ չեմ հարկավ.
Սրանք էլ նույն մեղքի համար են կրում
Նույն պատիժը»։ Եվ նա մի պահ կանգ առավ։
58Ես ասացի. «Չարչարանքներըդ, Չակկո,
Ինձ հուզում են արտասվելու աստիճան,
Բայց ասա ինձ՝ ո՞ւր կհանգեն ի վերջո
61Երկպառակված քաղաքացիք քաղաքի.
Մի՞թե արդար մեկը չկա նրանց մեջ.
Ի՞նչ է պատճառն այդ գժտությանց անհարկի»։
64Եվ նա ասաց . «Երկար վեճից հետո տաք
Կռվի կանցնեն. գեղջուկները կհաղթեն,
Իսկ մյուսները կհալածվեն բովանդակ։
67Ապա նրանք երրորդ տարվա ընթացքում
Կտապալվեն և մյուսները կհաղթեն
Ուժով մեկի, որ նենգությամբ է գործում։
70Սրանք նրանց երկար ատեն կնեղեն
Ու կենթարկեն ստորացման վիսաբար,
Թեկուզ նրանք արտասվեն կամ կատաղեն։
73Արդարներ կան, սակայն չունեն ունկնդրող։
Գոռոզություն, ագահություն ու նախանձ —
Երեք կայծեր եղան սրտեր բռնկող»։
76Նա վերջ տվեց իր խոսքերին ցավալի։
Եվ ես նրան. «Տեղեկության տուր խնդրեմ,
Շնորհելով ինձ երկու խոսք ավելի։
79Արժանավոր Ֆարինատան և Մոսկան,
Ռուստիկուչչին, Տեգիայոն և Արիգոն,
Եվ այլք, որոնք եղան անձեր պատվական,
82Ո՞ւր են, ասա, որ ես նրանց գեթ տեսնեմ.
Մեծ իղձ անեմ իմանալու, թե նրանք
Երկնքո՞ւմ են, թե՞ Դժոխքում են դժխեմ»։
85Եվ նա ասաց. «Դժոխքում են, բայց ցածում,
Եթե իջնես, նրանց կարող ես տեսնել.
Նրանց վրա այլ մեղքեր են ծանրանում ։
88Բայց երբ դու քաղցր աշխարհ ընկնես վերստին,
Խնդրում եմ քեզ հիշատակըս պահել տաս.
Այս է իմ խոսքն ու պատասխանը վերջին»։
91Եվ նայելով աչքերով խեթ ու մռայլ,
Իր գլուխը վայրահակեց ու ընկավ
Տղմաթաթախ հոգիների միջև այլ։
94Վարպետս ասաց․ «Էլ չի ելնի այլոց պես
Մինչև հնչելն հրեշտակային փողերի
Եվ գալուստը դատավորի խորատես,
97Երբ կգտնեն նրանք շիրիմն իրենց լուռ,
Կառնեն մարմինն ու տեսքն իրենց սեփական
Եվ կլսեն դատավճիռն ահալուր »։
100Այսպես ահա մենք անցկացանք համրաքայլ
Գարշ խառնուրդով ստվերների ու ցեխի,
Զրուցելով կյանքի մասին հանդերձյալ։
103Եվ ես. «Վարպե՛տ, այս տանջանքները դաժան
Ահեղ վճռից հետո կաճե՞ն ավելի,
Թե՞ կպակսեն և կամ նույնը կմնան»։
106Եվ նա. «Դիմիր քո գիտությանն , ըստ որի
Էակն ինչքան ավելի է կատարյալ,
Այնքան ուժեղ կզգա չարը և բարին։
109Թեպետ և այս հոգիները հուսաթափ
Չեն դառնալու ճշմարտապես կատարյալ,
Բայց հույս ունեն հուսկ դառնալու որոշ չափ։
112Խոսակցելով այլ բաների մասին դեռ,
Շուրջանակի պտտվեցինք միասին
Եվ եկանք անդ, ուր վայրէջքն էր բացվում մեր.
115Այստեղ գտանք մեծ թշնամի Պլուտոսին ։
Երգ յոթերորդ
1«Պապե Սատան, պապե Սատան, ալեպպե» ,—
Գոչեց Պլուտոսն իր ձայնով խուլ ու խռպոտ։
Եվ իմաստունս, որ ամեն ինչ լավ գիտե,
4Փարատելու համար ահըս՝ ինձ ասաց.
«Մի վախենար, նա ինչ անի, չի կարող
Մեզ արգելել իջնելու այս ժայռից ցած»։
7Եվ դառնալով ռեխին դևի զայրալիր՝
Ասաց. «Լռի՛ր, անիծյալ ու անհագ գայլ.
Բարկությունից ինքզինքըդ կե՛ր, սպառի՛ր։
10Մեր վայրէջքը ունի որոշ մի պատճառ.
Այդ են կամում այնտեղ՝ բարձըր երկնքում,
Ուր Միքայելն ընկճեց ջոլիրն հեստ ու չար»։
13Ինչպես հողմից առագաստները ուռած
Ցած են ընկնում, երբ հանկարծ կայմն է ջարդվում,
Այսպես վայրագ գազանն անզոր ընկավ ցած։
16Այսպես չորրորդ պարունակը մենք հասանք,
Ընթանալով անդունդն ի վար Դժոխքի,
Որ պատժում է ամեն չարիք ու հանցանք։
19Օ՛ երկնային արդարացի դատաստան։
Ի՛նչ տանջանքներ ու պատիժներ են տեսնում,
Ինչո՞ւ մեղքերն աղետաբեր են այսքան։
22Ինչպես երկրում Քարիբդեսի վրա ճիշտ
Ալիքները մեկը մյուսին են բախվում,
Այսպես այստեղ մարդիկ պետք է բախվեն միշտ։
25Նրանք այստեղ անթիվ էին երևում,
Որոնք կազմած երկու խմբեր տարանջատ՝
Ծանըր բեռներ էին կրծքով գլորում։
28Ապա նրանք իրար էին ընդհարվում
Ու ետ քաշվում, մեկը մյուսին գոռալով.
«Ի՞նչ ես գանձում», մյուսը՝ «Ի՞նչ ես դեն գցում»—
31Եվ, շարժվելով պարունակով մթասքող,
Գնում էին դեպի կետերն հակադիր,
Միշտ կրկնելով այդ խոսքերը ծանակող։
34Ապա նրանք կիսաշրջանն անցնելով՝
Վերադառնում էին նորից բախվելու։
Ես սրտիս մեջ դառըն կսկիծ զգալով՝
37Հարցրի. «Վարպե՛տ, սրանք ովքե՞ր են իրոք,
Ձախակողմյան այս ստվերները խուզված
Բոլորեքյան կղերակա՞ն են արդյոք»։
40Եվ նա ասաց. «Սրանք բոլորը, որ կան,
Իրենց կյանքում եղան այնքան թյուրամիտ,
Որ ծախսի մեջ չդրին չափ ու սահման։
43Այդ է ասում նրանց գոռոցը վայրագ,
Որ հանում են, երբ հասնում են այն կետին,
Ուր զատվում են հանցանքներով հակառակ։
46Նրանք, որոնց գլուխներն են հերաթափ,
Քահանաներ, կարդինալներ, պապեր են,
Որոնց եղծեց ագահությունը անչափ»։
49Եվ ես. «Վարպե՛տ, անտարակույս ես այստեղ
Կկարենամ մի քանիսին ճանաչել,
Որ պղծվել են այդ ախտերով ծանրամեղ»։
52Եվ նա ասաց. «Զուր բաներ ես մտածում.
Այն կյանքն անմիտ, որը նրանց տխեղծեց,
Այժըմ նրանց անճանաչ է դարձընում։
55Նրանք հավետ բախվելու են այս կերպով.
Ոմանք իրենց գերեզմանից դուրս կելնեն
Փակ ափերով , ոմանք կտրած մազերով։
58Նրանք իրենց ժլատ, շռայլ կենցաղով
Մատնվել են այս պայքարին անվախճան,
Որ չեմ ուզում մանրամասնել խոսքերով։
61Արդ տես, որդյա՛կ, թե որքան են խաբուսիկ
Բարիքներն այն, որ հանձնված են Բախտին ,
Որոնց համար իրար գզում են մարդիկ.
64Այս խոնջաբեկ հոգիներից ոչ մեկին»։
Զի արդ երկրում եղած֊չեղած ողջ ոսկին
Չի կարող տալ հանգստություն ու դադար
67Եվ ես. «Ասա դարձյալ, վարպե՛տ իմ բարի,
Քո ակնարկած Բախտը ի՞նչ է, որ նրա
Ճանկերում են բարիքները աշխարհի»։
70Եվ նա ասաց. «Ո՛վ էակներ կարճամիտ,
Ինչպիսի՛ խոր տգիտության մեջ եք դուք.
Արդ ընդունիր իմ մտքերը ճշմարիտ։
73Նա, որ գեր ի վեր է ամեն գիտությամբ,
Երկինքների համար կարգեց վարիչներ
Եվ իր լույսը բաշխեց այնպես համաչափ,
76Որ նրանք այն ցոլարձակեն փոխադարձ.
Նմանապես աշխարհային փայլերին
Նա սահմանեց մի ընդհանուր հոգաբարձ,
79Որ փոխանցի սին բարիքներն երկրային
Ազգե ի ազգ, տոհմե ի տոհմ կամոք յուր,
Ի հեճուկս ընդդիմության մարդկային։
82Դրանից են ոմանք իշխում, այլք՝ ընկնում,
Դատաստանի համաձայն հենց այս Բախտի,
Որ պահված է, ինչպես օձը թավ խոտում։
85Նրան ոչինչ չի հակազդի խելքը ձեր.
Նա վարում է, տնօրինում իր մարզում,
Ինչպես իրենց մարզում ուրիշ աստվածներ։
88Դադար չունեն փոխանցումներն իր անսանձ,
Անհրաժեշտ հարկն շտապեցնում է նրան.
Այս է պատճառն հաճախադեպ փոփոխմանց։
91Մարդիկ, ի դեպ, պետք է նրան գովեին,
Նույնիսկ նրանք, որ անիրավ ու անճահ
Հայհոյանք են ուղղում նրա հասցեին։
94Բայց նա, զվարթ, փույթ չի անում այդ մասին.
Իր ոլորտն է ղեկավարում գոհությամբ
Մյուս նախաստեղծ գոյերի հետ միասին ։
97Այժմ ավելի չարչարանքի վայրն իջնենք.
Աստղերն ահա խոնարհվում են դեպի ցած,
Եվ մենք պետք չէ մեր ընթացքը դանդաղենք»։
100Պարունակի միջով անցանք մենք դիմաց
Եվ մոտեցանք մի առվակի խոխոջուն,
Որ հոսում էր իր իսկ փորած ձորով ցած։
103Գույնն ավելի թխորակ է, քան թե մութ,
Եվ մենք նրա գորշ հոսանքին զուգընթաց
Ներքև իջանք մի շավիղով տաժանուտ։
106Տխրատեսիլ այդ գետակը հասնելով
Ստորոտը սեպ ու մթին ժայռերի,
Մի ճահիճ է կազմում Ստիքս անունով։
109Մինչ ես նայում էի սևեռ աչքերով,
Ճահճում տեսա տղմաթաթախ հոգիներ,
Բոլորն էլ մերկ և զայրագին դեմքերով։
112Լոկ ձեռքերով նրանք չէին կռվտում,
Այլև իրենց գլխով, կրծքով, ոտքերով
Եվ իրարու ատամներով բզկտում։
115Վարպետս ասաց. «Արդ դու տեսնում ես, որդյակ
Նրանց, որոնք կյանքում ցասկոտ են եղել.
Բայց իմացիր, որ այս պղտոր ջրի տակ
118Կան այլ մարդիկ, որ արձակում են հառաչ
Եվ պղպջակ հանում ջրի երեսին,
Ինչպես տեսնել դու կարող ես քո առաջ։
121Ճահճում սուզված՝ նրանք այսպես են ասում.
«Տխուր եղանք զվարթ օդում երկրային,
Անթեղելով մաղձության ծուխ մեր ներսում.
124Արդ տխրում ենք, խրված տիղմում այս մռայլ»։
Նրանց կոկորդն այս երգն է միշտ կարկաչում,
Զուր ճգնելով արտաբերել խոսք մի այլ»։
127Նայելով այն հոգիներին ցեխակուլ,
Մենք բավական երկար պտույտ գործեցինք
Տղմուտ ճահճի և չոր ափի միջով խուլ,
130Եվ հասանք տակն աշտարակի մի վերձիգ։
Երգ ութերորդ
1Սակայն, ասեմ, որ չհասած տակավին
Ստորոտը աշտարակի բարձրաբերձ,
Մեր աչքերը նրա գագաթն ուղղվեցին.
4Քանզի այնտեղ երկու լույսեր դուրս եկան,
Մի երրորդն էլ, որ հազիվ էր նկատվում,
Վառվեց հեռվում իբրև նրանց պատասխան։
7Ես դիմելով ծովին ամեն գիտությանց,
Հարցրի. «Վարպե՛տ, այդ ի՞նչ լույսեր են դրանք.
Ի՞նչ ասում ու պատասխանում են միմյանց»։
10Եվ նա ասաց. «Հիմա ինչ որ կերևա
Տղմուտ ճահճում, դա կարող ես նկատել,
Եթե մեգը քեզ արգելակ չդառնա»։
13Նետը երբեք այնպես թեթև ու արագ
Չի արձակվել պրկված լարից աղեղի,
Ինչպես տեսա փոքրածավալ մի նավակ,
16Որ սրընթաց խոյանում էր դեպի մեզ,
Թիավարված մի հոգուց, որ գոռում էր,
«Դժխեմ հոգի, ահա եկար վերջապես»։
19«Ֆլեգիաս , Ֆլեգիաս, զուր ես գոռում այս անգամ,—
Ասաց տերըս։— Մենք քոնը չենք, եկել ենք
Անց կենալու այս ճահիճով ապական»։
22Ինչպես նա ով խաբեության մի ի լուր
Սրտնեղվում ու սրտմտում է խորապես,
Այսպես սրտնեց Ֆլեգիասը զուսպ ու լուռ։
25Առաջնորդըս նրա մակույկը իջավ,
Եվ ապա ինձ իջեցրեց իր կողքին.
Իմ մտնելով լոկ մակույկը ծանրացավ .
28Հենց որ այսպես զետեղվեցինք երկուստեք,
Հին մակույկը առաջ շարժվեց սրընթաց,
Ճեղքելով ջուրն ավելի խոր, քան երբեք։
31Մինչ մենք ճահճով ճեպում էինք անարգել,
Ինձ հանդիպեց տղմոտ մեկը և ասաց.
«Ո՞վ ես դու, որ ժամիցըդ վաղ ես եկել»։
34Եվ ես նրան. «Եկել եմ ոչ մնալու.
Իսկ դու ով ես, որ աղտեղված ես այդպես»։
Ասաց. «Մեկն եմ դատապարտված ողբալու»։
37Եվ ես նրան. «Ողբա, սգա դու այդպես,
Անիծյալ ու լպիրշ հոգի, վասնզի
Կեղտիդ մեջ էլ լավ ճանաչում եմ ես քեզ»։
40Այնժամ ցասմամբ նա ինձ մեկնեց ձեռքերն իր.
Բայց առաջնորդս հրեց նրան, ասելով.
«Շուտ դեն գնա, մյուս շների հետ կորչիր»։
43Ապա բազկով վզիս փարվեց դող ի դող,
Ինձ պագավ ու ասաց. «Հոգի զայրասիրտ,
Քեզ հղացողն հավետ օրհնյալ լինի թող,—
46Նա աշխարհում մեծամիտ մեկն է եղել
Եվ թողել է վատ հիշատակ իր մասին,
Դրանից է այստեղ այնպես կատաղել։
49Երկրում ինչքան մեծամեծներ կան անհարգ,
Որոնք այստեղ թավալվում են խոզի պես,
Իրենց մասին թողած անուն մի անարգ»։
52Եվ ես. «Վարպե՛տ, շատ պիտի գոհ լինեի,
Եթե մենք դեռ ճահճալճից դուրս չեկած՝
Այս ջրի մեջ նրան սուզված տեսնեի»։
55Եվ նա. «Դեռևս դեմի ափը չհասած,
Դու կստանաս քո փափագին գոհացում.
Արդար է, որ դու քեզ զգաս գոհացած»։
58Քիչ անց տեսա, որ ընկերները պղծուն
Նրա վրա այնպես գրոհ գործեցին,
Որ գոհությամբ ես փառք տվի Աստծուն։
61«Զա՛րկ Արջենտուն»,— գոռում էին համորեն,
Իսկ կատաղած ֆլորենտացի այն հոգին
Ատամներով կծոտում էր ինքն իրեն։
64Եվ ես նրան այդ վիճակում թողեցի։
Սակայն հանկարծ ճիչեր հասան ականջիս,
Եվ ես ուշի ուշով առաջ նայեցի։
67Բարի վարպետս ինձ բացատրեց. «Որդյա՛կ, արդ
Մոտեցել ենք մենք Դևպետի քաղաքին ,
Ուր բազմաթիվ հոգիներ կան մեղապարտ»։
70Եվ ես. «Վարպե՛տ, արդեն տեսնում եմ ի ցած
Բոսորագույն պարիսպները նրա ձիգ,
Կարծես դուրս են եկել հրից շիկացած»։
73Եվ նա ասաց. «Դա Դժոխքն է ստորին,
Ուր վառվում է հավերժական մի կրակ,
Որից որմերն հեռվից տալիս են կարմրին։
76Մենք ի վերջո հասանք խորունկ ջրանցքին,
Որով շուրջ էր պատած երկիրն այս ցավոտ,
Որի որմերն ասես երկաթ լինեին։
79Կատարելով մի շրջանցում շեղակի,
Եկանք մի տեղ, ուր նավարարը գոչեց.
«Դեհ դուրս եկեք, մուտքն այստեղ է քաղաքի»։
82Դռների վրա տեսա դևեր բազմաթիվ,
Որոնք միմյանց ասում էին զայրագին.
«Ո՞վ է սա, որ դեռ չմեռած ստուգիվ,
85Մեռյալների բնակավայրն է եկել»։
Այնժամ վարպետս նշանացի հասկացրեց,
Որ ուզում է մի պահ հետները խոսել։
88Քիչ զսպելով իրենց զայրույթը ահեղ,
«Մենակ դու եկ, թող նա գնա,— ասացին,—
Նա, որ այդպես հանդգնել է գալ այստեղ։
91Թող նա մենակ վերադառնա ճամփով խոլ.
Իսկ դու հավետ այստեղ մեզ մոտ կմնաս,
Դու որ նրան այս զնդանն ես բերել խոր»։
94Թե ես որքան զարհուրեցի, ընթերցող,
Չարագուշակ այդ խոսքերից, դու դատիր,
Կարծեցի թե էլ ետ դառնալ չեմ կարող։
97Ես ասացի. «Ո՛վ առաջնորդ թանկագին,
Դու որ հաճախ իմ զորավիգն ես եղել
Եվ ինձ փրկել վտանգներից ահագին,
100Մի՛ թողնիր ինձ այստեղ այսպես անպաշտպան,
Եվ եթե մեզ խոչընդոտ են հարուցում,
Իսկույն բռնենք վերադարձի մեր ճամփան։
103Եվ իմ տերը, որ ինձ այդտեղ էր բերել,
Ասաց. «Վանիր քո երկյուղը, աստ ոչ ոք
Չի կարող մեր առաջընթացին արգելել։
106Ինձ սպասիր և քո հոգին հուսաբեկ
Ամրապնդիր, սնիր բարի հույսերով.
Այս խորքերում քեզ չեմ թողնի ես երբեք»։
109Եվ հեռացավ մի պահ հայրըս բարեծին,
Ինձ թողնելով երկբայության մեջ այնպես,
Որ իմ գլխում «ոչ»֊ն ու «այո»֊ն վիճեցին ։
112Նրա խոսքերն հնար չեղավ ինձ լսել.
Բայց նա երկար դևերի մոտ չմնաց,
Քանզի նրանք շտապեցին ներս վազել։
115Նրանք իսկույն դռներն ամուր փակեցին
Առաջնորդիս առջև, որ դուրս մնալով,
Վերադարձավ դանդաղաքայլ ու լռին։
118Աչքերն հակած և ժրությանը կորցրած՝
Նա հառաչով այս խոսքերն էր մրմնջում.
«Ո՞վ երեսիս փակեց որջն այս մեղսամած»։
121Եվ ինձ ասաց. «Հակառակ իմ խռովքին,
Դու հանգիստ կաց, ես այս մարտում կհաղթեմ,
Ով էլ թեկուզ ընդդիմանա մեր մուտքին։
124Նորության չէ այդ լրբությունը նրանց.
Նրանք նույն բանն արին դռանն արտաքին ,
Որ դեռ մինչև հիմա բաց է մնացած։
127Վրան տեսար արձանագիրը դժնյակ։
Ահա արդեն այդ դռնից ներս է անցել
Եվ իջնում է ներքև մեկը միայնակ,
130Որ կարող է այս քաղաքը մեզ բացել»։
Երգ իններորդ
1Այն գույնը, որ վախը դեմքիս դրոշմեց
Առաջնորդիս վերադարձը երբ տեսա,
Նրան իսկույն վանել տվեց հույզքն իր մեծ։
4Նա կանգնեց ու նայեց, աչքը կիսագոց,
Զի հայացքը հեռու ուղղել չէր կարող
Աղջամուղջի և մշուշի միջով հոծ։
7«Բայց,— ասաց նա,— պետք է հաղթենք այս մարտում,
Ապա թե ոչ... Կա այնպիսի մի նեցուկ.
Օ՛, ուր է նա և ինչու է ուշանում»։
10Ես լավ տեսա, թե ինչպես նա քողարկեց
Առկախ թողած իր այն խոսքը մյուսով,
Որոնց միջև տարբերության կար մի մեծ։
13Բայց և այնպես վախ զգացի առժամայն,
Զի այդ ընդհատ խոսքին գուցե ես տվի
Ավելի վատ իմաստ, քան թե ուներ այն։
16«Ձեզնից մեկը այս անդնդում խորասույզ
Իջա՞վ արդյոք պարունակից առաջին,
Ուր պատիժը լոկ սպասելն է անհույս»։
19Այսպես հարցրի, և նա տվեց պատասխան.
«Մինչև հիմա հազվադեպ է պատահել,
Որ մեզնից մեկն անցած լինի այս ճամփան։
22Ես մի անգամ եղել եմ այս խոռոչում,
Կախարդանքով Երիքթոնի այն անգութ,
Որը հոգվոց իրենց մարմնոց էր կանչում։
25Ես նոր էի զրկվել մարմնից կենդանի,
Երբ նա ինձ այս պարսպից ներս մտցրեց,
Որ դուրս բերեմ մեկին մարզից Հուդայի ։
28Իսկ սա վայրն է ամենից խոր ու նսեմ
Եվ հեռագույնն համայնածիր երկնքից.
Վստահ եղիր, ես ճանապարհը գիտեմ։
31Այս ճահիճը, որ արձակում է գարշ հոտ,
Օղակում է այս քաղաքը տանջալի,
Ուր չենք կարող մենք ներս մտնել վեհերոտ»։
34Չեմ հիշում, թե ուրիշ ինչեր դեռ ասաց,
Քանզի ամբողջ ուշադրությանս ուղղված էր
Դեպի գագաթն աշտարակի իմ տեսած։
37Ահա հանկարծ նրա վրա կանգնեցին
Դժոխքի երեք Ֆուրիաները արնաներկ,
Որ ունեին տեսք ու կեցվածք կանացի։
40Նրանց պատել էին կանաչ հիդրաներ,
Իսկ գլուխներն ահեղ՝ փոխան մազերի
Կրում էին եղջերավոր օձիկներ։
43Եվ վարպետըս, որ ճանաչեց վաղվաղի
Նաժիշտներին տարտարոսի տիրուհու,
Ասաց. «Նայիր Երիններին կատաղի։
46Աջ կողմինը Ալեկտոն է դառնահեծ,
Ձախ կողմինը Մեգերան է, իսկ նրանց
Մեջտեղինը Տիսիֆոնն է»։ Եվ լռեց։
49Ամեն մեկն իր կուրծքն էր ցտում և ապա
Իրեն ծեծում ու ճչում էր այնպես զիլ,
Որ ես ահից առաջնորդիս պինդ կպա։
52«Մեդուսան գա, մենք նրան քար կդարձնենք,—
Ասում էին նրանք ներքև նայելով.—
Թեսեոսին զուր անպատիժ թողինք մենք »։
55«Շուտ շուռ արի և քո աչքերը փակիր,
Քանզի եթե Գորգոնն այստեղ երևա,
Էլ չես կարող վերադառնալ դու երկիր»։
58Այսպես ասաց տերս և անձամբ ինձ շրջեց,
Եվ շատ վստահ չլինելով ձեռքերիս՝
Իր ձեռքերով երկու աչքերըս փակեց։
61Դուք, որ ունեք ողջմտություն սեփական,
Ուշ դարձրեք բարոյական իմաստին,
Որ կա խորքում իմ տողերի այլաբան։
64Ահա արդեն գորշ ջրերի վրայով
Հասնում էր մեզ շռնդալի մի աղմուկ,
Որ ցնցում էր երկու ափերն ալեխռով,
67Այնպես, ինչպես փոթորիկը սաստկահույզ,
Որ ծագում է հոսանքներից օդային,
Թնդացնում է անտառները նորաբույս,
70Քանցում ոստերն և դես ու դեն է գցում,
Եվ փոշու ամպ բարձրացնելով իր առջև՝
Հոտաղներին ու հոտերին հալածում։
73Բաց անելով աչքերս ասաց. «Հիմա դու
Տեսողությունդ ուղղիր ճահճի այն կետին,
Ուր ավելի հոծ է մշուշն ու ազդու»։
76Գորտերն ինչպես թշնամի օձ տեսնելիս
Բոլորը մեկ չքանում են ջրի տակ
Եվ սահմռկած՝ հատակին կուչ են գալիս,
79Այսպես տեսա ես հոգիներ հազարյակ,
Որոնք փախչում էին մեկի առջևից,
Որ անցնում էր Ստիքսն ինչպես մի ցամաք։
82Նա ձախ ձեռքը ստեպ առաջ էր տանում,
Հեռացնելով իր աչքերից մեգը խիտ,
Եվ կարծես նա լոկ դրանից էր նեղվում։
85Ճանաչելով սուրհանդակին երկնքի ,
Դարձա տիրոջս, և սա նշան արեց ինձ,
Որ խոնարհվեմ լռին՝ ի ցույց հարգանքի։
88Օ՜, նա որքան լի էր թվում բարկությամբ։
Եկավ կանգնեց դռան առջև ամրափակ
Եվ ճպոտով այն բաց արեց հեշտությամբ։
91«Ո՛վ երկնքից վտարվածներ , անարգ ցեղ,—
Սաստեց նրանց, կանգնած մուտքին ահավոր,—
Որտեղի՞ց է հանդգնությանը այդ ձեր.
94Ինչո՞ւ եք դուք հակառակվում այն կամքին,
Որ երբեք իր նպատակից չի շեղվում,
Եվ կարող է պատուհասել ձեզ կրկին։
97Ի՞նչ օգուտ ձեզ հեստել վճռի դեմ հաստված.
Ձեր Կերբերոսն, եթե լավ եք դուք հիշում,
Դեռ կրում է քիթն ու մռութը ջարդված»։
100Վերադարձավ ապա ճամփով գարշելի,
Առանց մի բառ մեզ ասելու, ինչպես նա,
Ով դիմացի անձի հոգսից ավելի
103Մտահոգված, տարված է այլ հոգսերով։
Եվ մենք այսպես դեպի քաղաքն ուղղվեցինք,
Սրտապնդված սրբազանի խոսքերով։
106Մենք ներս մտանք բոլորովին անարգել.
Ես, որ այնքան ուզում էի իմանալ,
Թե ամրոցն այդ ինչ էր իր մեջ ներփակել,
109Մտնելուս պես իմ աչքերը շրջեցի
Եվ ամենուր տեսա մի դաշտ ընդարձակ,
Լի ցավերով ու կոծերով ահռելի։
112Ինչպես Առլում , ուր Ռոդանն է լճանում,
Ինչպես Պոլում , Կառնարոյի ծոցի մոտ,
Ուր Իտալիո սահմաններն են վերջանում,
115Շիրիմներ կան, որ վայրն անհարթ են դարձնում,
Այսպես այստեղ կային բազում շիրիմներ,
Որոնք տխուր պատկեր էին ընծայում։
118Նրանց շուրջը բոցեր էին բարձրանում,
Շիկացնելով նրանց այնպես սաստկորեն,
Ինչպես երբեք երկաթը չի շիկանում։
121Բացված էին կափարիչները նրանց,
Ուրկից ելնում էին ողբերը հոգվոց,
Որոնք ներսում տանջվում էին հրախանձ։
124Ես ասացի. «Վարպե՛տ, ովքե՞ր են դրանք,
Որոնք թաղված դագաղների մեջ նման՝
Արձակում են դառնակսկիծ հեծեծանք»։
127Եվ նա ասաց. «Հերձվածների պետերն են
Իրենց բոլոր հարողների հետ մեկտեղ,
Եվ լեցուն են դամբարաններն այս ամեն։
130Նմանն այստեղ նմանի հետ է թաղված ,
Շիրիմներն են առավել կամ նվազ տաք »։
Եվ ապա մենք դեպի աջ կողմը ուղղված՝
133Դամբանների և պարսպի մեջ մտանք։
Երգ տասներորդ
1Դամբանների և պարսպի արանքով
Առաջացանք մեկըս մյուսի ետևից։
Հուսկ վարպետիս ես դիմեցի այս հարցով.
4«Ո՛վ վսեմ միտք, որ համաձայն բաղձանքիս
Ինձ տանում ես պարունակից պարունակ,
Խոսիր ինձ և տուր գոհացում փափագիս։
7Կարելի՞ է շիրիմների մեջ պառկած
Մարդկանց տեսնել։ Խուփերն ահա բացված են,
Եվ նրանց մոտ պահապան էլ չի կանգնած։
10Եվ նա ասաց. «Այդ բոլորը կփակվեն,
Երբ հոգիներն Հովսափաթից այստեղ գան
Մարմինների հետ, որ երկրում կրել են։
13Այս կողմ ունեն գերեզմաններ առանձին
Էպիկուրն ու հետևորդները նրա,
Որոնք մարմնի հետ մեռցնում են և հոգին։
16Աստ կգտնես պատասխանը քո հարցի
Եվ կստանաս գոհացումը փափագիդ ,
Որի մասին դու լռում ես մտացի»։
19Եվ ես նրան. «Բարեհոգի՛ իմաստուն,
Բան չեմ խոսում և սիրտըս չեմ բաց անում,
Որպեսզի քեզ չպատճառեմ ձանձրություն»։
22«Ո՛վ տոսկանցիդ, որ քաղաքով բոցավառ
Անցնում ես ողջ, այդպես համեստ խոսելով,
Խնդրում եմ քեզ այստեղ մի պահ դու կանգ առ։
25Քո բարբառը ցույց է տալիս հայտնապես,
Որ ծնվել ես հայրենիքում այն ազնիվ,
Որի հանդեպ գուցե շատ խիստ եղա ես»։
28Հանկարծ ահա այս խոսքերը դուրս եկան
Մի դամբանի խորքից, և ես առ ահի
Կիպ մոտեցա առաջնորդիս պատվական։
31Եվ նա ասաց. «Այդպես ինչո՞ւ ես վեհեր։
Նայիր այնտեղ Ֆարինատան է կանգնել։
Երևում է, ահա, մեջքից մինչև վեր»։
34Աչքերս այնժամ նրա վրա առան կանգ.
Իսկ նա կուրծքն ու ճակատը վեր էր ցցել,
Դժոխքի դեմ ասես ուներ քամահրանք։
37Այն ժամանակ աոաջնորդըս ինձ թափով
Դամբանների միջով մղեց դեպի նա,
Ասելով ինձ. «Խոսիր նրա հետ չափով»։
40Երբ ես նրա դամբարանի մոտ հասա,
Նա ինձ նայեց և վեսորեն ինձ հարցրեց.
«Ովքե՞ր էին քո նախնիները, ասա՛»։
43Ես նրանից ոչինչ ծածկել չուզելով,
Մերոնց մասին իմ գիտցածը պատմեցի։
Եվ նա ասաց հոնքերը վեր քաշելով.
46«Նրանք եղան հակառակորդ չափազանց
Ինձ, իմ նախնյաց և իմ մարդկանց կուսակից.
Երկու անգամ աքսորեցի ես նրանց»։
49«Աքսորվեցին, բայց ամենուստ ետ դարձան,—
Ես պատասխան տվի նրան անհապաղ,—
Սակայն ձերոնք այդ արվեստը չիմացան»։
52Այնժամ ահա նույն դամբանի միջից բաց
Մի հոգի էլ ելավ ծնոտը մինչև։
Երևում էր, որ նա ծնկի էր եկած։
55Շուրջըս նայեց, ասես ուներ բուռըն իղձ
Ինձ հետ նաև մի ուրիշին տեսնելու,
Բայց երբ զրկվեց բոլորովին այդ հույսից,
58Լալով ասաց. «Եթե զնդանն այս դժնյա
Դու եկել ես քո հանճարի վեհությամբ,
Ո՞ւր է որդիս և ինչո՞ւ չէ քեզ հետ նա»։
61Եվ ես նրան. «Ես ինքնակամ չեմ եկել.
Ինձ սպասողն այնտեղ՝ տանում է առ այն,
Որին, կարծեմ, Գուիդոն չի հարգել »։
64Պատժի կերպից և խոսքերից հայտարար
Ես արդեն իսկ հասկացա, թե ով էր նա,
Որով եղավ պատասխանըս բավարար։
67Հանկարծ ցցված՝ գոչեց ձայնով կորովի.
«Ի՛նչ ասացի՞ր։ Նա չի հարգե՞լ ։ Ողջ չէ՞ նա։
Էլ չի՞ տեսնում քաղցըր լույսը արևի»։
70Երբ նա տեսավ, որ իր հարցերն ինձ ուղղած
Անպատասխան ես թողեցի միառժամ,
Մեջքին ընկավ և այլևըս չերևաց։
73Իսկ անձն այն սեգ , որ ինձ կանգնել էր տվել,
Մնացել էր տեղում անշարժ, անայլայլ,
Եվ իր դեմքը ամենևին չէր փոխել։
76«Եթե մերոնք այդ արվեստը չիմացան,—
Շարունակեց,— ապա այդ բանն ավելի
Տանջում է ինձ, քան այս դամբանը դաժան։
79Սակայն նախքան հիսուն անգամ շողա վառ
Դեմքն այն կնոջ , որ տիրակալ է այստեղ,
Կիմանաս, թե այդ բան ինչքան է դժվար։
82Իցիվ թե դու տեսնես աշխարհն անուշակ։
Բայց ասա ինձ՝ ձերոնք ինչո՞ւ մերոնց դեմ
Եղան այնքան անագորույն ու վայրագ»։
85Եվ ես նրան. «Այն կոտորածը դժնյա,
Որից Արբիան շառագունեց արյունով,
Մեզ ստիպեց ձեր դեմ լինել անխնա»։
88Նա ճոճելով գլուխն ասաց ի խորոց.
«Այդ կռվում ես մենակ չէի և առանց
Պատճառի չէր, որ միացա ես այլոց։
91Բայց երբ մի օր որոշեցին կործանել
Եվ հիմնովին բնաջնջել Ֆլորենցիան,
Լոկ ես էի նրա պաշտպանը կանգնել»։
94«Երանի թե հանգչեր զարմը ձեր մի օր,—
Ասացի ես։— Բայց լուծեցեք հանգույցն այն,
Որ իմ միտքը պարապատեց աստանոր։
97Ինձ թվում է , եթե ես չեմ սխալվում,
Դուք ապագան նախատեսում եք կանխավ,
Մինչդեռ ներկան բոլորովին չեք տեսնում»։
100«Մենք տեսնում ենք հեռու ընկած ապագան,—
Պատասխանեց,— նման մարդկանց հեռատես.
Երկինքը մեզ դեռ տալիս է լույս այդքան։
103Երբ դեպքերը մերձակա կամ ներկա են,
Մենք չենք տեսնի, և ձեր մասին մենք ոչինչ
Չենք իմանա, եթե մեզ լուր չբերեն։
106Արդ կարող ես մակաբերել պարզ ու ճիշտ,
Որ մեր ամեն իմացություն կջնջվի,
Երբոր փակվի ապագայի դուռն ընդմիշտ »։
109Այնժամ սխալն իմ զղջալով լիովին,
Ես ասացի. «Այն ընկածին դուք կասեք,
Որ իր որդին կենդանի է տակավին.
112Կասեք, եթե իմ պատասխանն ուշացավ,
Պատճառն այն էր, որ ունեի մի կասկած,
Որ դուք հիմա ինձ պարզեցիք այնքան լավ»։
115Առաջնորդըս ինձ կանչում էր արդեն ետ.
Ուստի հոգուն ես խնդրեցի, որ շտապ
Ինձ հաղորդեր, թե ուրիշ ով կար իր հետ։
118Եվ նա ասաց. «Այստեղ մարդիկ կան բազում.
Ֆեդերիկ Բ֊ն և Կարդինալն այստեղ են.
Ուրիշների մասին արդեն չեմ խոսում»։
121Եվ ներս քաշվեց։ Իսկ ես, կարի վշտահար,
Մոտեցա իմ առաջնորդին, խոկալով
Չարագուշակ այն խոսքերի մասին հար։
124Առաջնորդըս այնժամ ասաց ինձ ճամփին.
«Ինչո՞ւ այդքան մտատանջ ես երևում»։
Ես պատասխան տվի նրա այդ հարցին։
127«Դու քո մասին լսածներըդ միշտ հիշիր»,—
Պատվիրեց ինձ իմաստունը, և ապա
Բարձրացնելով մատը ասաց. «Ինձ նայիր.
130Երբ դու հասնես լույսին չքնաղ աչքերի ,
Որ ամեն ինչ պարզ ու որոշ են տեսնում,
Կյանքիդ ուղին դու կիմանաս անթերի»։
133Այս ասելով դեպ ձախ թեքվեց հապշտապ.
Մենք գնացինք մի շավիղով գաղտամես
Դեպի եզրը պարունակի զառիթափ,
136Ուրկից մի սուր գարշահոտ էր հասնում մեզ։
Երգ տասնմեկերորդ
1Մենք մոտեցանք դարավանդի եզերքին,
Ուր ժայռերի կարկառները մեր ներքև
Պարզում էին մի խորխորատ ահագին։
4Այնտեղ բուրող հոտից սուր ու գարշելի,
Որ փչում էր խորահատակ անդունդից,
Մենք քաշվեցինք սալի ետև մի շիրմի,
7Որ ուներ այս տապանագիրը մթար.
«Այստեղ ներսում պառկած է պապն Անաստաս ,
Որին ճամփից շեղեց Ֆոտինն այլափառ»։
10«Հիմա այստեղ պետք է մի քիչ կանգ առնենք,
Որպեսզի մենք ընտելանանք գարշ հոտին.
Այնուհետև ուշ չենք դարձնի դրան մենք,—
13Ասաց վարպետս։ Եվ ես. «Այնպես դու արա,
Որ մեր այստեղ սպասելը զուր չանցնի»։
Եվ նա. «Ես էլ մտածում եմ դրա վրա»։
16Ապա հարեց. «Որդյա՛կ, տակն այս ժայռերի
Ուրիշ երեք պարունակներ կան, որոնք
Նեղանում են տակավ նման մյուսների։
19Դրանք լի են հոգիներով նզովված.
Որպեսզի դու սրանց տեսքով գոհանաս,
Կասեմ ինչպես և ինչ կարգով են դասված։
22Նպատակը ամեն տեսակ չարության
Իրավունքի խախտումն է, որ գործվում է
Խաբեության միջոցով կամ բռնության։
25Խաբեությունն, իբրև մարդուն հատուկ ախտ
Հոռեգույն է, և խաբողներն ավելի
Վարն են տանջվում ու ավելի են դժբախտ։
28Բռնավորք են պարունակում աոաջին.
Սա կազմում է երեք գոտի, ըստ որում
Բռնացվում են երեք անձեր առանձին։
31Աստված, մարդը և մերձավորը մարդու
Բռնացվում են իրենց անձով և ինչքով,
Ինչպես պիտի արդ ինձանից լսես դու։
34Մերձավորի դեմ գործում են բռնություն՝
Սպանելով ու խոցելով, կամ նրան
Կողոպտելով և քանդելով տեղ ու տուն։
37Մարդասպաններն ու խոցողներն ստորին,
Ավազակներն ու քանդողները բոլոր
Պատժվում են ուստի գոտում աոաջին։
40Մարդ կարող է իր անձի և ինչքի դեմ
Բռնագործել, ուստի երկրորդ գոտու մեջ
Հարկ է կրի արդար պատիժը դժխեմ
43Նա, ով իրեն վերացնում է աշխարհից,
Ով խաղի մեջ ժառանգությունն է վատնում
Եվ ողբում անդ , որտեղ կապրեր բերկրալից։
46Աստուծո դեմ գործադրում են բռնություն,
Հայհոյելով նրան մտքով կամ խոսքով,
Կամ խախտելով նրա կարգը հաստատուն։
49Դրա համար գոտին անձուկ, փոքրագույն
Իր հրով է դաղում Սոդոմն ու Գոմորն ,
Եվ նրանց, որ հայհոյում են Աստուծույն։
52Խաբեությունը, որ սրտեր է այրում,
Մարդ գործում է ընդդեմ նրա, ով իրեն
Վստահում է կամ իրեն չի վստահում։
55Վերջին կերպով խախտվում է ու խզվում
Բնությունից ստեղծված կապը սիրո,
Ուստի երկրորդ պարունակում են տանջվում
58Կեղծավորներ, շողոքորթներ, կախարդներ,
Կեղծարարներ, սրբապիղծներ, կավատներ,
Զեղծարարներ, գողեր և այլ անարգներ։
61Իսկ մյուս կերպով խախտվում է ոչ միայն
Բնական կապն, այլև կապը հավելյալ,
Որից հատուկ մի հավատ է ծնվում լայն։
64Ուստի վերջին պարունակի մեջ դաժան,
Ուր կենտրոնն է երկրի, կայքը Դևպետի,
Պատժվում է հավետ ամեն դավաճան»։
67Եվ ես. «Վարպե՛տ, դու պարզեցիր ինձ լրիվ
Այս անդունդի բաժիններն ու ասացիր,
Թե ովքեր են պատուհասվում անդ խստիվ։
70Բայց ասա ինձ՝ նրանք, ովքեր տանջվում են
Մրրիկներից, անձրևի տակ, ճահճի մեջ,
Եվ նրանք, որ ընդհարվում են ուժգնորեն,
73Ինչո՞ւ չկան հրատոչոր քաղաքում,
Եթե իրոք բարկացրել են Աստուծուն,
Իսկ եթե չէ, այդպես ինչո՞ւ են տանջվում»։
76Եվ նա ասաց. «Ինչո՞ւ շեղվում ես այդպես
Ողջմտության բնականոն ընթացքից.
Մի՞թե միտքըդ անդաճում է այլապես։
79Չե՞ս հիշում քո հետազոտած Էթիկան,
Ուր լայնորեն քննության են առնված
Երեք հոռի հակումները մեղսական —
82Անզսպություն, անբանություն, չարություն.
Եվ թե ինչպես անզսպությունը նվազ
Բասրելի է և նվազ տույժ ընդունում։
85Եվ եթե դու լավ մտածես այս մասին,
Ու միտք բերես, թե ովքեր են պատժվում
Քաղաքից դուրս, ոլորտների մեջ վերին,
88Կիմանաս, թե նրանք ինչու են ջոկված
Այս պիղծերից, և թե ինչու են նրանք
Ավելի մեղմ պատիժների ենթարկված»։
91«Ո՛վ արեգակ, որ ցրում ես ամեն մուժ,
Լուսաբանումդ այնքան է ինձ գոհացնում,
Որ ինձ համար հարցեր տալը քաղցր է հույժ։
94Վերադարձիր այնտեղ, ուր ինձ ասացիր,
Թե ինչպես է վաշխառությունը խախտում
Կարգն Աստուծո, և այս հանգույցը լուծիր»։
97Եվ նա ասաց. «Փիլիսոփան անվանի
Իր երկերով ուսուցանել է հաճախ,
Որ բնության ակնաղբյուրը կենդանի
100Իմաստությունն ու արվեստն են Աստուծու.
Եվ եթե դու քո Ֆիզիկան լավ քննես,
Անդ կգտնես, առանց երկար թերթելու,
103Որ ձեր արվեստն հետևում է բնության,
Ինչպես սանը հետևում է ուսուցչին.
Նա Աստուծու թոռն է գալիս ըստինքյան։
106Այդ երկուսով՝ բնությամբ և արվեստով,
Միայն պետք է մարդիկ ապրեն ու ծաղկեն,
Ինչպես գիտես Ծննդոցի ասույթով։
109Իսկ վաշխառուն ուրիշ ճամփա է բռնում
Եվ անարգում թե՛ բնություն, թե՛ արվեստ,
Զի իր հույսը այլ բանի մեջ է տեսնում։
112Բայց էլ շարժվենք, մենք կարող ենք հապաղել,
Ձկներն արդեն հորիզոնում կայտռում են,
Սայլն էլ ահա դեպի Կավրոսն է թեքվել։
115Մի քիչ այն կողմ ժայռը իջնում է նորեն»։
Երգ տասներկուերորդ
1Վայրէջքի տեղն, ուր մենք եկանք, շատ դիք էր,
Անդ կեցողն էլ տեսքով այնքան էր ահեղ,
Որ տեսնողը սարսափահար կլիներ։
4Ինչպես ժայռն այն, որ ոչ հեռու Տրենտոյից,
Փուլ է եկել Ադիջեի ափերին
Երկրաշարժից կամ նեցուկի խախտումից,
7Եվ գագաթից մինչ ստորոտը լեռան
Դարը այնքան փլուզված է, որ բարձրում
Գտնվողներն հազիվ իջնել կարենան,
10Այսպես էր և այս գահավանդն ամեհի,
Իսկ անդունդի վրա կախված բարձունքին
Տարածվել էր նախատինքը Կրետեի,
13Որ ծնվել է կեղծ ու պատիր կռվի մեջ։
Տեսնելով մեզ՝ նա ինքնիրեն կծոտեց
Բարկությունից անզսպելի ու անշեջ։
16Իմ վարպետը նրան ասաց համարձակ.
«Կարծում ես թե սա՞ է դուքսը Աթենքի,
Որ քեզ երկրի վրա արեց շանսատակ։
19Կորի՛ր, գազա՛ն։ Սա չի եկել քո քրոջ
Հրահանգով, այլ եկել է տեսնելու
Պատիժներն ու տանջանքները ձեր ամբողջ»։
22Ինչպես ցուլը, որ կապանքներն է քանդում,
Երբ մի հարված է ստանում մահացու,
Եվ վազելու անզոր՝ վեր֊վեր է ցատկում,
25Այսպես արեց Մինոտավրը չարալից.
Զգոն վարպետս ինձ հորդորեց. «Վար վազիր,
Քանի դեռ նա կուրացած է զայրույթից»։
28Այսպես իջանք քարակույտի վրայով,
Որը հաճախ գլորվում էր ոտքիս տակ,
Իմ կենդանի մարմնի բեռան պատճառով։
31Մինչ մտորում էի, վարպետս ինձ ասաց.
«Այս փլվածքի մասի՞ն ես դու մտածում,
Որի պահակն այն գազանն է գազազած։
34Արդ իմացիր, որ առաջին անգամին,
Երբ ես իջա այս ստորին Դժոխքում,
Այնտեղ դեռ այս փլվածքները չկային։
37Սակայն նախքան Դժոխք իջնելը Նրա,
Ով այնտեղից երկինք տարավ շատերին,
Որ Դևպետի գերին էին հնօրյա,
40Այս խոր վիհը այնքան ուժգին սասանվեց,
Որ կարծեցի՝ աշխարհ սիրով սարսռաց,
Որի համար, ինչպես մեկը ենթադրեց,
43Տիեզերքում առաջացել է քաոս.
Այդ միջոցին այս ժայռն այստեղ և այլուր
Այսպես փլվեց ու գոյացավ դարուփոս։
46Բայց դու նայիր արյան գետին այն եռուն,
Որտեղ սուզված պատուհասվում են նրանք,
Որ այլոց դեմ գործադրել են բռնություն»։
49Օ՛ մոլի շահ, օ՛ բարկություն խոլական,
Դուք մեզ այնպես գրգռում եք կարճ կյանքում,
Հետո հավետ սուզում գետի մեջ արյան։
52Ես տեսա լայն ու ծրաձև մի խանդակ,
Որ, ինչպես ինձ իմ առաջնորդն էր ասել,
Ընդգրկում էր հարթությունը բովանդակ։
55Խանդակի և դարի միջև խմբովին
Վազում էին կենտավրոսներ նետազեն,
Ասես որսի էին գնում միասին։
58Մեզ տեսնելով դարի վրա՝ կանգնեցին,
Եվ նրանցից երեք հոգի ջոկվելով
Աղեղով ու նետով մեր կողմ ուղղվեցին։
61Նրանցից մեկն հեռվից գոռաց զայրադեմ.
«Ո՞ւր եք գնում, շուտ ասացեք այդտեղից,
Ապա թե ոչ՝ աղեղս ահա կարձակեմ»։
64Վարպետս ասաց. «Մենք լոկ կտանք պատասխան
Ձեր Քիրոնին, երբ ավելի մոտենանք։
Հախուռն մտքերդ միշտ ի վնաս քեզ եղան»։
67Եվ ինձ դարձավ. «Սա հենց Նեսոսն է մախիզ,
Որ մահ գտավ Դեյանիրի պատճառով,
Բայց իր վրեժն ինքը լուծեց մեռնելիս։
70Մեջտեղինը, որ կանգնել է գլխահակ,
Քիրոնն է մեծ, Աքիլլեսի հոգածուն,
Իսկ երրորդը Ֆոլոսն է ժանտ ու վայրագ։
73Նրանք խմբով պտտվում են գետի շուրջ,
Նետհարելով նրան, ով դուրս է գալիս
Ավելի, քան նշված է իր մեղքով լուրջ»։
76Մենք մոտեցանք հրեշներին նետընկեց։
Քիրոնն այնժամ իր մորուքը թավարծի
Նետի ծայրով ծնոտի տակ հավաքեց.
79Եվ բանալով իր բերանը լայնածիր,
Ընկերներին ասաց. «Արդյոք դիտեցի՞ք,
Ետևինը երերցնում է դիպածն իր.
82Մեռյալների ոտքերն այդպես չեն անում»։
Վարպետըս, որ նրա կրծքին էր հասել,
Անդ ուր երկու բնույթներն են միանում,
85Պատասխանեց. «Նա ողջ է ու գիտակից.
Ես էլ նրա առաջնորդն եմ այս վայրում.
Նա եկել է հարկից և ոչ քմայքից։
88Մի կին երկնում ալելուիան ընդհատեց
Եվ եկավ ինձ այս նոր պաշտոնը տալու.
Ոչ սա է գող, ոչ ես հոգի չարաստեղծ։
91Սակայն հանուն այն գերագույն զորության,
Որ քայլերս է վարում վայրով այս վայրի,
Թող ձերոնցից մեկը ցույց տա մեզ ճամփան,
94Եվ սրան էլ իր գավակին թող վերցնի
Ու անցկացնի գետի հունով ծանծաղուտ,
Որովհետև նա ստվեր չէ, որ թռնի»։
97Քիրոնն ուղղվեց դեպի Նեսոսն ու ասաց.
«Դու տար սրանց, և եթե ձեզ հանդիպեն
Այլ ջոկատներ, կհեռացնես դու նրանց»։
100Մենք շարժվեցինք մեր ուղեկցին առընթեր
Այդ եռացող արյան գետի երկայնքով,
Ուր խաշվողներն հանում էին սուր ճիչեր։
103Տեսա ոմանց մինչև աչքերը սուզված։
Նեսոսն ասաց. «Բռնակալներ են սրանք,
Որ արյան ու ինչքի էին ծարաված։
106Աստ տանջվում են ոճրի համար իրենց մեծ.
Աստ Ալեքսանդրն ու Դիոնիսն են դաժան.
Սա Սիկիլիան երկար ատեն կեղեքեց։
109Նա, ով գլխին ունի մազեր այնքան սև,
Աձձոլինն է, իսկ այն մյուսը շիկահեր
Օբիձձոն է Էստեցի, որն, արդարև,
112Երկրում խեղդվեց իր զավակից հարազատ»։
Երբ զարմանքով ես նայեցի վարպետիս,
Նա ինձ ասաց. «Դա ստույգ է ու հաստատ»։
115Ապա Նեսոսն աչքերն հառեց քիչ հեռուն՝
Մի խումբ մարդկանց, որոնք մինչև վիզն իրենց
Սուզված էին արյան գետի մեջ եռուն։
118Մեզ ցույց տվեց մեկին ընկած մեկուսի,
Եվ ասաց. «Սա ժամում խոցեց սիրտը այն,
Որ հարգվում է ցարդ կամուրջի վրա Թայմզի»։
121Ապա տեսա հորձանքի մեջ այլ անձանց,
Որոնց գլուխն ու կուրծքն էին երևում
Եվ որոնցից ծանոթ էի ես ոմանց։
124Այսպես քիչ֊քիչ ծանծաղում էր գետը այն
Եվ միմիայն նրանց ոտներն էր ծածկում.
Եվ այստեղ մենք անցանք նրա հունով լայն։
127«Եթե այս կողմ գետը տակավ ու տակավ
Ծանծաղում է,— ասաց Նեսոսը դարձյալ,—
Ապա հունից այն կողմ սակավ առ սակավ
130Խորանում է և դառնում է հորդառատ,
Մինչև որ նա հասնում է մեծ բարձրության,
Ուր հեծում են բռնակալներն ապիրատ։
133Այնտեղ Աստծու դատաստանով տանջվում են
Ատտիլասը՝ պատուհասը աշխարհի,
Եվ Քսեստոսը, և Պյուռոսը անօրեն։
136Այնտեղ հորձքում հեծեծում են անդադար
Ռինիեր Կորնետն ու Ռինիեր դե՚ Պացցին,
Որոնք եղան հուղկահարներ անպատկառ։
139Այս ասելով նա ետ դարձավ առանձին։
Երգ տասներեքերորդ
1Նեսոսը դեռ գետից այն կողմ չէր անցել,
Երբ մենք մտանք արտասովոր մի անտառ,
Ուր ամեն մի շավիղ ի չիք էր դարձել։
4Կանաչ չէին տերևները, այլ տմույն,
Ուղիղ չէին ուղեշները, այլ խոտոր,
Չիք պտուղներ, այլ լոկ փշեր լիաթույն։
7Չեչինայից սկսած մինչև Կոռնետո,
Ուր ապրում են կենդանիները վայրի,
Չկան այդքան թավաթփեր հախնթոր։
10Անդ բույն ունեն Հարպիաները նողկալի,
Որ տրովացոց Ստրոֆադից վանեցին,
Գուշակելով տխուր դեպքերը գալիք։
13Նրանք ունեն կանացի դեմք, լայն թևեր,
Կեռ մագիլներ և փետրալից խոշոր փոր,
Եվ ծառերից արձակում են կռիչներ։
16Ինձ դառնալով ասաց վարպետս առաջնորդ.
«Մենք քանի դեռ չենք խորացել անտառում,
Իմացիր, որ հիմա գոտում ենք երկրորդ,
19Որից այն կողմ ավազուտն է հրակեզ։
Իսկ այժմ այստեղ դու տեսնելու ես բաներ,
Որոնք պիտի հավատալի չլինեն քեզ»։
22Ամեն կողմից լսում էի ողբ ու ճիչ,
Բայց ոչ ոքի չէի տեսնում շուրջը իմ,
Եվ զարմացած սպասեցի ես մի քիչ։
25Կարծեմ, թե նա կարծեց, որ ես կարծեցի,
Թե ճիչերն այդ հանում էին նրանք, որ
Փակված էին թփերի մեջ թավարծի։
28Եվ ասաց ինձ. «Եթե երբեք դու պոկես
Այս տունկերից որևիցե մի ճյուղիկ,
Իրողությունն հայտնի պիտի դառնա քեզ»։
31Այնժամ ձեռքըս ես մեկնեցի քիչ առաջ
Եվ մի թփից փոքրիկ մի ճյուղ պոկեցի։
«Ի՞նչ ես կտրում»,— գոչեց բունը ցավատանջ։
34Եվ երբ ճյուղը ամբողջ արյամբ սևացավ,
Դարձյալ գոչեց. «Ինչո՞ւ ես ինձ կտրատում,
Ի՞նչ խղճով ես ինձ պատճառում այդպես ցավ։
37Մարդիկ էինք, հիմա դարձել ենք բույսեր,
Բայց օձերի հոգիներ իսկ լինեինք,
Պետք է մի քիչ դու լինեիր գթասեր»։
40Ինչպես դալար մի բարունակ նրբենի,
Երբ մի ծայրից այրվի, ապա մյուս ծայրից
Ջուր դուրս կտա և ճտճտոց կհանի,
43Այսպես ելան այն փրցված ճյուղիկից
Խոսք և արյուն, և ես սաստիկ վախեցած՝
Անմիջապես այն բաց թողի իմ ձեռքից։
46«Եթե երբեք նա հավատար այն դեպքին,—
Պատասխանեց առաջնորդըս իմաստուն,—
Որ իմ երկում ես պատմել եմ տրտմագին,
49Ձեռք չէր տա քեզ, ո՛վ հեգ հոգի վշտակեզ.
Բայց որպեսզի նա իսկությունն իմանա,
Ես ցավ ի սիրտ նրան կտրել տվի քեզ։
52Բայց ով ես դու, ասա նրան, որպեսզի
Նա պահել տա հիշատակըդ աշխարհում,
Ուր նա պիտի վերադառնա հավաստի»։
55Եվ բունն ասաց. «Դու այնպես ես գերում ինձ
Քո խոսքերով, որ չեմ կարող ես լռել.
Արդ թույլ տվեք մի քիչ պատմել իմ կյանքից։
58Ես նա եմ, որ ձեռքիս էի պահում սեղմ
Ֆեդերիկի բանալիները սրտի,
Եվ պտտացնում դրանք այնպես զգույշ, մեղմ,
61Որ նա միայն ինձ էր գաղտնիք վստահում։
Իմ պաշտոնին այնպես էի նվիրված,
Որ ես հանգիստ ու քուն չէի խնայում։
64Բայց պոռնիկը, կործանարարն աշխարհի,
Որ իր պիղծ ու խենեշ աչքերը երբեք
Չի հեռացնում արքունիքից Կեսարի,
67Դրանիկներին բոլոր իմ դեմ բորբոքեց,
Եվ վեհապետն, հրահրված նրանցից,
Իմ լավ վարկը տխուր սուգի փոխարկեց։
70Եվ այնժամ ես, խոր զայրույթով տենդահար,
Կամենալով մահով պրծնել անկումից,
Ինձ՝ արդարիս հանդեպ դարձա անարդար։
73Երդվում եմ նոր արմատներով այս բնի,
Որ ես երբեք չխաբեցի իմ տիրոջ,
Որ այնքան էր հարգ ու պատվի արժանի։
76Եվ ով աշխարհ վերադառնա ձեզանից,
Թող պաշտպանի իմ պատիվը անբասիր,
Որ խորտակվեց չար նախանձի հարվածից»։
79«Ահա լռեց,— ասաց ինձ տերս հոգաբարձ.—
Ժամանակը սուղ է, խոսիր նրա հետ,
Հարցրու նրան, եթե ունես ուրիշ հարց»։
82«Ինքըդ հարցրու,— ասացի ես,— դու գիտես,
Թե ինչ բան է ինձ հարկավոր իմանալ,
Ես չեմ կարող, այնքան հուզված եմ արդ ես»։
85Վարպետս այնժամ դիմեց բնին տխրատես.
«Քո խնդրանքը սա պատրաստ է կատարել.
Իսկ արդ, բանտված հոգի, հաճիր ասել մեզ,
88Ինչպես ընկնում ու ներփակվում է հոգին
Այս թփերում, և նրանցից ազատվել
Կարելի՞ է և հաջողվո՞ւմ է մեկին»։
91Այնժամ բունը փչեց ուժգին մի թափով,
Եվ այդ շունչը այս խոսքերին վերածվեց.
«Ձեզ պատասխան պիտի տրվի կարճ կերպով։
94Երբ խոլ հոգին ինքն իր կամքով բաժանվում,
Հեռանում է իր մարմնական պատյանից,
Նրան Մինոսն այս անտառն է ուղարկում.
97Նրան մի տեղ չի սահմանվում մասնավոր.
Նա ընկնում է այստեղ մի տեղ ըստ բախտի
Եվ բողբոջում ինչպես հատիկ բեղմնավոր։
100Նա աճում է, հետո դառնում ծառ վայրի,
Իսկ Հարպիաներն իր տերևներն ուտելով՝
Ցավացնում են և անցք բացում ցավերի։
103Մեր մարմիններն ահեղ օրում կգտնենք.
Սակայն դրանք մենք այլևըս չենք հագնի,
Զի արդար չէ առնել, ինչ որ թողել ենք։
106Մենք քարշ կտանք դրանք վայրն այս տխրագին,
Եվ մարմինը ամեն մեկիս կկախվի
Այն թփուտից, ուր փակված է մեր հոգին»։
109Մենք դեռ լարված լսում էինք բնին այն,
Կարծելով որ դեռ բան ունի ասելու,
Երբ մեզ հասավ մի վայնասուն մեծաձայն,
112Նման նրան, ով իր տեղից թաքնված
Շների ու կինճի ոռնոց է լսում
Եվ ճրթոցը տերևների կոխկրտված։
115Արդ ձախ կողմից երկու հոգի վատարի
Մերկ, ճանկռտված, վազում էին սրընթաց,
Ջարդոտելով բոլոր ճյուղերն անտառի.
118Առջևինը բղավում էր. «Մա՛հ, հասի՛ր»,
Իսկ մյուսը, որ չէր կամենում ետ մնալ,
Գոռգոռում էր. «Լանո՛, այդքան ժիր չէիր,
121Երբ դու փախչում էիր կռվից Տոպպոյի»։
Եվ ապա նա, շնչակտուր լինելով,
Թաքնվեց մեջն ստվարախիտ մի թփի։
124Իսկ ետևում ողջ անտառը լեցուն էր
Սև, սովատանջ ու սուրացող քածերով,
Ինչպես անթիվ շղթայազերծ քերծեներ։
127Երբ շները թաքնվածի մոտ հասան,
Ատամներով բզկտեցին նրան լավ,
Ապա հոշված իր անդամները տարան։
130Առաջնորդըս այնժամ բռնեց իմ ձեռքից
Եվ ինձ տարավ այն թփի մոտ, որ իզուր
Բողոքում էր իր արյունոտ ջարդվածքից։
133«Ջակոմո դա Սանտ Անդրեա,— ասում էր,—
Ի՞նչ շահեցիր ինձ դարձնելով քեզ պատվար.
Ինչո՞ւ ցավերս ծանրացրիր կարեվեր»։
136Մոտենալով վարպետս ասաց այն հոգուն.
«Ո՞վ ես դու, որ խոցվածքներիդ միջով այդ
Դուրս են տալիս ցավոտ խոսքեր և արյուն»։
139«Ո՛վ հոգիներ,— ասաց թուփը այնժամ մեզ,—
Որ եկել եք տեսնելու ջարդն այս անխիղճ,
Որ քրքրեց ու քայքայեց ինձ այսպես,
142Հավաքեցեք տերևներըս բնիս քով։
Ես ծնվել ու ապրել եմ այն քաղաքում,
Որ հին տիրոջ փոխարինեց Մկրտչով.
145Ուստի նա մեզ կտխրեցնի անդադար,
Եվ եթե դեռ անցքի վրա Առնոյի
Չպահպանվեր նրա մասունքն անվթար,
148Ապա նրանք, որ նոր քաղաք հիմնեցին
Ատտիլասի ավերների հենց վրան,
Իզուր պիտի ջանքեր թափած լինեին։
151Բնակարանս ես դարձրի ինձ տանջարան»։
Երգ տասնչորսերորդ
1Հուզված հուշից իմ հայրենյաց սիրասուն,
Հավաքեցի այն տերևները ցիրցան
Եվ հանձնեցի արդեն լռած այն հոգուն։
4Մենք անտառով եկանք հասանք այն եզրին,
Ուր զատվում է երկրորդ գոտին երրորդից
Եվ երևում ահեղ վճիռը վերին։
7Արդ որպեսզի դառնա ամեն ինչ հայտնի,
Ասեմ, որ մենք հասանք մի կորդ հարթավայր,
Ուր չէր աճում և ոչ մի բույս կենդանի։
10Ցավոտ անտառն օղակում էր բացատն այն,
Ինչպես արյան գետը՝ անտառը հիշյալ.
Մենք կանգնեցինք նրա եզրին առժամայն։
13Գետինն ամբողջ չոր ավազով էր պատած,
Ճիշտ ինչպես այն ավազուտը հրաշեկ,
Որ Կատոնը ոտքերով էր կոխկրտած։
16Օ՜ Աստուծո պատուհասիչ դատաստան,
Որքա՛ն պետք է ահուդողով համակվի,
Ով տեսնի այն, ինչ իմ աչքերը տեսան։
19Այնտեղ տեսա բազմաթիվ մերկ հոգիներ,
Որոնք ողբում֊կոծում էին դառնորեն,
Բայց ունեին այլատեսակ վիճակներ։
22Ոմանք գետնին պառկած մեջքն ի վար,
Ոմանք նստած֊պպզած էին ինքնամփոփ,
Իսկ ոմանք էլ քայլում էին անդադար։
25Քայլողները շատվոր էին ամենքից,
Իսկ պառկածներն ամենաքիչը թվով,
Բայց ավելի ուժգին ճչում տանջանքից։
28Ավազի վրա դանդաղորեն, շարունակ
Բոց էր տեղում ծվեններով լայնածիր,
Ինչպես ձյունը սարում անհողմ ժամանակ։
31Ինչպես հնդկաց գավառներում հրատապ
Ալեքսանդրը իր զորքերի վրա հոծ
Տեսավ տեղալն հուր բոցերի մի տարափ,
34Եվ հրամայեց զինվորներին կոխկրտել
Բոցերն ընկած, իմանալով որ դրանք
Հեշտ է հանգցնել, քանի դեռ չեն ծավալվել,
37Այսպես այստեղ միշտ տեղում էր հուր ու բոց.
Եվ ավազն էլ շիկանում էր դրանից,
Սաստկացնելով չարչարանքները հոգվոց։
40Սրանք շարժում էին ձեռքերը յուրյանց,
Մերթ այս կողմից, մերթ այն կողմից թափ տալով
Իրենց վրա ընկած բոցերն հրախանձ։
43Ես ասացի. «Վարպե՛տ, դու որ հաղթում ես
Ամեն ինչի, բացի այն ժանտ դևերից,
Որ այն դռան մուտքին արգելք եղան մեզ,
46Ո՞վ է մեծն այն, որ պառկած է անզարհուր,
Քամահրելով կրակները տեղացող,
Ասես նրան չի խեղճացնում անձրևն հուր»։
49Երբ նկատեց, որ իր մասին էի ես
Առաջնորդիս հարցնում, հոգին մռնչաց.
«Ինչպես եղա կյանքում, հիմա էլ եմ վես։
52Զևսը նորից թող հոգնեցնի իր դարբնին,
Որի ձեռքից առավ շանթը սայրասուր
Եվ ինձ խոցեց իմ օրհասի մեջ վերջին,
55Կամ մյուսներին թող փոխնիփոխ չարչարի
Մոնգիբելլի դարբնոցի մեջ սևամած,
Բղավելով. «Օգնիր, Վուլկան քաջարի»,
58Ինչպես արեց Ֆլեգրայի գոռ մարտում,
Եվ թող նա ինձ զարկի ամբողջ զորությամբ,
Իր վրեժը չի ստանա գոհացում»։
61Վարպետս այնժամ խոսեց կրքով բացահայտ,
Ինչպիսին ես չէի լսել նրանից.
«Ո՛վ Կապանևս, գոռոզությանդ համար այդ
64Արժանի ես պատժվելու այդպես միշտ.
Այդ պատիժըդ քեզ տեղին է ու հարմար
Քո վարքի ու բարքի համար ամբարիշտ»։
67Եվ հանդարտած դեմքով դարձավ դեպի ինձ.
«Սա մեկն է յոթ արքաներից այն վսեր,
Որոնք Թեբեն պաշարեցին չորս կողմից։
70Նա քամահրեց և քամահրում է Աստծուն.
Սակայն նրա շարժուձևերը ժպիրհ
Նրա անձի զարդարանքներն են սազուն։
73Հիմա արի իմ ետևից, բայց նայիր,
Որ ոտքերըդ բորբ ավազին չհպես,
Այլ անտառի եզերքներին միշտ պահիր»։
76Մենք լուռ ու մունջ հասանք մինչև մի գետակ,
Որ անտառից էր դուրս ցայտում և որի
Կարմրությունը ահաբեկեց ինձ համակ։
79Բուլիկամից ինչպես առվակ է հոսում,
Որից ջուր են վերցնում կանայք վուշ գզող,
Այսպես և նա ավազն ի վար էր վազում։
82Նրա հատակն ու ափերը ապալեր
Պնդացել ու դարձել էին քարակոփ.
Ես հասկացա, որ այդտեղ էր անցքը մեր։
85«Այն ամենում, ինչ որ ես ցույց տվի քեզ,
Այն պահից, երբ անցանք դռնից Դժոխքի,
Որի մուտքը բաց է եղել մշտապես,
88Քո աչքերը այնպիսի բան չտեսան,
Ինչպիսին է այս գետակը շառագույն,
Որ հանգցնում է ընկած բոցերը վրան»։
91Այս խոսքերը առաջնորդըս ինձ ասաց.
Եվ ես նրան թախանձագին խնդրեցի,
Որ սնունդ տար ախորժակիս իր բացած։
94«Կա մի ավեր երկիր ծովում միջերկրյա,—
Պատասխանեց,— որ կոչվում է Կրետե,
Ուր երջանիկ էին մարդիկ հնօրյա։
97Այնտեղ Իդա կոչված մի լեռ կա հայտնի,
Որ ծաղկուն էր ջրերով ու ծառերով,
Իսկ ներկայիս տխուր է ու ամայի։
100Ռեան այնտեղ ընտրեց մանկան թաքստոց,
Եվ ծածկելու համար ճիչերը նրա,
Աղմուկ հանել հանձնարարեց յուրայնոց։
103Լեռան մեջ կա ծերի արձան մի հսկա,
Որ կռնակը դեպի Դամիատ է դարձրած
Եվ հայացքը դեպի Հռոմն հեռակա։
106Նրա գլուխն անեղծ ոսկուց է կազմված,
Իսկ կուրծքը և բազուկները՝ արծաթից,
Եվ պղնձից՝ մինչև աճուկն երկճյուղված։
109Այնտեղից ցած ամբողջ ընտիր երկաթ է,
Միայն թե աջ ոտքը կավից է թրծած,
Եվ կանգնած է սրա վրա գրեթե։
112Գլխից բացի, մյուս մասերն ունեն ծերպ,
Ուրկից շիթ֊շիթ արտասուքներ են կաթում
Եվ այս ժայռն են փորում հոսքով միակերպ։
115Ու իրենց այդ անդունդն ի վար ընթացքով
Ախերոն, Ստիքս ու Ֆլեգեթոնն են կազմում.
Ապա դարձյալ գահավիժում են անցքով
118Մինչև հատակն, ուր տեղ չկա իջնելու
Եվ կազմում են Կոկիտոնը, որ հետո
Դու կտեսնես, այժմ հարկ չկա խոսելու»։
121Ես ասացի. «Եթե այս գետը ոչ լայն
Հաստատապես մեր աշխարհից է ծագում,
Ապա ինչո՞ւ լոկ այստեղ ենք տեսնում այն»։
124Եվ նա ասաց. «Գիտես, որ վայրս է կլոր,
Թեպետև մենք միշտ քայլեցինք դեպի ձախ,
Իջնելով այս անդունդն ի վար խորախոր,
127Բայց բոլորքով մենք չենք անցել տակավին.
Ուստի եթե նոր բան է մեզ երևում,
Դու դրանից մի զարմանա բնավին»։
130«Ֆլեգեթոնն ու Լեթեն ո՞ւր են գտնվում,—
Հարց տվի ես։— Մեկի մասին լռում ես,
Մյուսն, ասում ես, այս շիթերից է կազմվում»։
133«Քո հարցն,— ասաց,— տեղին է ու խելացի,
Բայց եռումը այս ջրերի շառագույն
Քեզ պետք է տար լուծումը քո մի հարցի։
136Դու կտեսնես Լեթեն ոչ այս անդնդում,
Այլ այնտեղ, ուր մաքրագործվում է հոգին
Եվ զղջումով իր մեղքերից ազատվում»։
139Ապա հարեց. «Էլ հեռանանք անտառից,
Դու աշխատիր ինձ հետևել հիմա լուռ.
Մեր ճանապարհն ընթանում է գետեզրից,
142Որի վրա շիջանում է ամեն հուր»։
Երգ տասնհինգերորդ
1Արդ գնում ենք մի քարափի երկայնքով.
Իսկ գետակից վեր բարձրացող գոլորշին
Ափերն հրից զերծ էր պահում իր մեգով։
4Ինչպես ֆլամանք կառուցում են ամբարտակ
Գուիսսանտի ու Բրյուգի միջև, որպեսզի
Վանեն գրոհն ալիքների սանձարձակ,
7Եվ կամ ինչպես Բրենտա գետի երկայնքին
Պատնեշներ են բարձրացնում պադուացիք,
Որ պաշտպանեն կայքերն իրենց թանկագին,
10Այդպես էին շինված քարե ափերն այն,
Բայց վարպետը նրանց, ով էլ որ լիներ,
Չէր կառուցել նույնքան բարձր ու նույնքան լայն։
13Մենք անտառից այնքան էինք հեռացել,
Որ ինչքան էլ ես նայեի դեպի ետ,
Էլ անկարող կլինեի այն տեսնել։
16Մեզ հանդիպեց հոգվոց մի խումբ ներքևում,
Որ մատչելով նայում էին մեզ այնպես,
Ինչպես մարդիկ մեկը մյուսին են նայում
19Երեկոյան մթնշաղին տարաժամ,
Եվ բիբերը ուղղել էին մեզ այնպես,
Ինչպես ասղան անցքին դերձակը զառամ։
22Մինչդեռ նրանք նայում էին մեզ այդպես,
Նրանցից մեկն ինձ ճանաչեց ու բռնեց
Իմ քղանցքից, գոչելով. «Ի՛նչ հրաշք, տես»։
25Երբ բազուկը նա դեպի ինձ երկարեց,
Ես նայեցի նրա դեմքին հրախանձ,
Բայց այդ տեսքը ինձ բնավ էլ չարգելեց
28Իմանալու, թե ով էր այդ հոգին հեգ,
Եվ գլուխըս խոնարհելով դեպի նա,
Ես ասացի. «Տե՛ր Բրունետտո, այդ դո՞ւք եք»։
31Եվ նա ասաց. «Որդյա՛կ, դժգոհ մի լինի,
Եթե մի քիչ Բրունետտո Լատինոն
Քեզ հետ խոսի և մյուսներից ետ ընկնի»։
34Ես ասացի. «Խնդրեմ, սիրով ամենայն,
Եթե կուզեք այստեղ ձեզ հետ կկանգնեմ,
Միայն թե սա դրան լինի համաձայն»։
37«Որդյակ,— ասաց,— մեզանից մեկը եթե
Մի պահ կանգնի, մի դար անշարժ կպառկի
Այս հրեղեն անձրևի տակ դժպատեհ։
40Ուստի քայլիր. ես քեզ մոտից կուղեկցեմ,
Ապա դարձյալ կմիանամ իմ խմբին,
Որ կրում է պատիժն իր դառն ու դժխեմ։
43Ես սիրտ չէի անում իջնել քարափից
Եվ նրա հետ համհավասար ընթանալ,
Բայց գլխահակ էի քայլում հարգանքից։
46Եվ նա հարցրեց. «Ի՞նչ բախտ կամ ի՞նչ որոշում
Մահիցդ առաջ այս անդունդը քեզ բերեց.
Եվ ո՞վ է սա, որ ճանապարհդ է նշում»։
49«Այնտեղ վերև պայծառ կյանքում երկրային,—
Ասացի ես,— մոլորվեցի մի հովտում,
Հազիվ հասած իմ լիարժեք հասակին։
52Ես դեռ այնտեղ էի երեկ առավոտ,
Երբ իմ դարձին երևաց սա, որ հիմա
Առաջնորդում է ինձ ճամփով այս ցավոտ»։
55Եվ նա ասաց. «Թե հետևես քո աստղին,
Դու կհասնես նպատակիդ փառավոր,
Որքան կյանքում լավ դիտեցի քո ուղին.
58Եվ եթե ես չմեռնեի վաղաժամ,
Ապա, ի տես քո ընթացքին երկնահաճ,
Քո գործերում քեզ կօգնեի հարաժամ։
61Բայց ժողովուրդն այն ապերախտ ու անսիրտ,
Որ վաղնջուց Ֆիեզոլից է իջել
Եվ տակավին մնում է բիրտ ու անկիրթ,
64Բարվույդ համար կլինի քո թշնամին.
Եվ իրավամբ, զի սիների մեջ վայրի
Քաղցըր պտուղ չի կարող տալ թզենին։
67Մի հին առած անվանել է նրանց կույր.
Նրանք ագահ, նախանձոտ են ու գոռոզ.
Նրանց մեջ քեզ պահիր անեղծ ու մաքուր։
70Ի պատիվ քեզ երկու կողմերն ախոյան
Կկամենան քեզ հոշոտել, բայց իզուր,
Կտուցները խոտից հեռու կմնան։
73Թող ֆիեզոլյան անասունները անտեր
Իրար ուտեն և ձեռք չտան այն բույսին,
Որ աճում է գոմաղբի մեջ նրանց դեռ,
76Պահպանելով սերմը ջինջ ու անարատ
Այն հռոմայեցոց, որոնք այնտեղ մնացին,
Երբ հիմնարկվեց որջը այնքան ապիրատ»։
79Եթե բաղձանքս հաշվի լիներ առնված,—
Ասացի ես ի պատասխան,— ապա դուք
Դեռ աշխարհից չէիք լինի հեռացած։
82Իմ հոգու մեջ դրոշմված է խորապես
Ձեր բարի ու քաղցըր պատկերն հայրական,
Երբ աշխարհում ուսուցանում էիք մեզ,
85Թե ինչպես մարդ կանմահանա գործերով։
Եվ իմ կյանքում երախտիքըս ձեր հանդեպ
Հարկ է, որ ես հայտնեմ անկեղծ խոսքերով։
88Ձեր ծանույցը մյուսների հետ կհիշեմ,
Որ տիրուհուս լուսաբանել տամ հետո,
Եթե երբեք մի օր նրա մոտ հասնեմ։
91Բայց ուզում եմ, որ ձեզ մի բան պարզ լինի.
Թող միմիայն չկշտամբի խիղճըս ինձ,
Ես կտոկամ բախտի ամեն հարվածի։
94Այդ ազդերը նորություն չեն ինձ համար.
Բախտն ու մարդիկ ինչ ուզում են թող անեն,
Ես կլինեմ հաստատակամ ու համառ»։
97Վարպետս այնժամ դառնալով ետ, դեպի ինձ,
Մի պահ նայեց և այս հորդորն ինձ տվեց.
«Ով խելոք է, խրատվում է ուրիշից»։
100Բայց ես նորից Բրունետտոյին դիմեցի
Եվ հարցրի, թե իր խմբի մեջ որո՞նք են
Ընկերները ամենից մեծ, մտացի։
103Եվ նա ասաց. «Մի քանիսին կնշեմ,
Իսկ մյուսների մասին կանցնեմ լռությամբ,
Զի ժամանակ չկա, որ ես երկարեմ։
106Ամփոփակի իմացիր, որ բոլորն էլ
Կղերական ու գրական դեմքեր են,
Որոնք երկրում նույն մեղքով են աղտեղվել։
109Այդ ցավալի շրջանակի մեջ են լայն
Պրիշիանոն և Ֆրանչեսկո դ՚Ակկորսոն,
Դու կարող ես այնտեղ տեսնել և պիղծն այն,
112Ում ծառայից ծառան շուտով փոխադրեց
Առնոյից դեպ Բակկիլյոնե, ուր և նա
Իր հույժ լարված ջղերն հավետ հանգչեցրեց։
115Կարող էի ես անվանել դեռ այլոց,
Բայց ժամանակ չկա երկար խոսելու.
Տես ավազից բարձրանում է ծուխ ու բոց.
118Մի նոր խումբ է, պետք է խույս տամ նրանից։
Գանձըս, որում ապրում եմ դեռ, լավ պահիր,
Ես միմիայն այդ եմ խնդրում քեզանից»։
121Նա շուռ եկավ և վազ տվեց դեպի աջ,
Ինչպես նրանք, որ վազում են Վերոնում
Ստանալու համար դրոշը կանաչ,
124Եվ նմանվեց նա հաղթողին այդ վազքում։
Երգ տասնվեցերորդ
1Լսում էի արդեն շռինդը ջրի,
Որ թափվում էր պարունակը հետևյալ,
Ինչպես բզզոց մեղուների պարսերի,
4Երբ որ հանկարծ երեք հոգի֊ստվերներ
Միահաղույն անջատվեցին մի խմբից ,
Որ անցնում էր բոցերի տակ տանջաբեր։
7Ուղղվելով մեզ, նրանք հեռվից գոչեցին.
«Կանգ առ մի պահ։ Քո հագուստից իմացանք,
Որ եկել ես մեր քաղաքից չարածին»։
10Օ ի՜նչ խոցեր նրանց վրա տեսա ես,
Որոնք կիզիչ հրից էին գոյացել.
Երբ հիշում եմ, դեռ ցավում եմ դառնապես։
13Նրանց ձայնից առաջնորդըս խորագետ
Ինձ դարձավ և ազդարարեց. «Սպասի՛ր,
Պետք է լինել քաղաքավար սրանց հետ։
16Եթե այստեղ հուր չտեղար հարակեզ,
Ես կասեի, որ դու պետք է փութայիր
Դեպի նրանք, ոչ թե նրանք դեպի քեզ»։
19Հենց որ կեցանք, նրանք նորից շարժվեցին .
Եվ երբ նրանք արտորանքով հասան մեզ,
Երեքով մեկ տեղում պտույտ գործեցին։
22Եվ ինչպես մերկ ըմբիշները կորովի
Ուշիուշով հետաքննում են միմյանց,
Նախքան անցնելն իրարու դեմ գրոհի,
25Այսպես նրանք ինձ նայեցին պշնորեն,
Պտտվելով այնպես, որ վիզը նրանց
Ու ոտները շարժվում էին տարորեն։
28«Թեև տեղն այս, ուր ընկել ենք մենք այսպես,—
Ասաց մեկը,— և մեր դեմքերն հրախանձ
Քամահրանքի արժանի են դարձնում մեզ,
31Սակայն հանուն մեր համբավի ու փառքի
Մեզ զիջանիր ասելու թե ո՛վ ես դու,
Որ անցնում ես անվախ միջով Դժոխքի։
34Ահա սա, որ իմ առջևից է գնում,
Թեև մերկ է ու մարմինը խանձայրյաց,
Բարձրաստիճան մի դիրք ուներ աշխարհում։
37Նա հենց թոռն է Գուալդրադայի բարեգով.
Նա կոչվում է Գուիդո Գուերրա, և կյանքում
Շատ գործեր է արել թրով ու խելքով։
40Իսկ մյուսը, որ իմ ետևից է քայլում,
Ալդոբրանդի Տեգիայոն է, այր խելոք,
Որի խոսքը պետք է լսվեր աշխարհում։
43Ես, որ այսպես չարչարվում եմ նրանց հետ,
Ռուստիկուչչի Յակոպոն եմ, և անշուշտ
Իմ կորստյան բան պատճառը կինս էր հեստ»։
46Եթե հրից ես մնայի անվթար,
Կնետվեի ներքև՝ նրանց գրկելու,
Որ իհարկե վարպետըս ինձ թույլ կտար։
49Բայց որ վտանգ կար այրվելու, մրրկվելու,
Իմ երկյուղը հաղթեց կամքին իմ բարի,
Որ տենչ ուներ նրանց ամուր փարվելու։
52Ես ասացի. «Հենց որ տերս պատվական
Ասաց խոսքեր, որ կռահել ինձ տվին,
Թե դուք իրոք հոգիներ եք պատվարժան,
55Իմ սրտի մեջ ձեր վիճակը դժնդակ
Ծնեց ոչ թե արհամարհանք, այլ մորմոք,
Որ կմնա իմ մեջ երկար ժամանակ։
58Ես ինքըս ձեր համերկրացին եմ բնիկ.
Ես սիրով ու հարգանքով եմ միշտ հիշել
Ձեր գործերն ու անունները ազդեցիկ։
61Դառը թողնում, քաղցըր տեղանքն եմ գնում,
Որ ինձ անսուտ առաջնորդս է խոստացել.
Բայց պետք է նախ իջնեմ երկրի կենտրոնում »։
64«Իցիվ թե դու դեռ ապրեիր ընդերկար,—
Պատասխանեց այն ատեն ինձ նույն հոգին,—
Եվ համբավդ էլ մահից հետո շողշողար։
67Արդ ասա մեզ, բարքերն ազնիվ ու տիպար
Մեր քաղաքում շարունակո՞ւմ են ապրել,
Թե այնտեղից անհետացել են իսպառ։
70Քանզի Գուլյելմ Բորսիերեն , որ այստեղ
Նոր է եկել և մեր խմբում է հիմա,
Մեզ բերել է տխուր լուրեր սրտակեղ»։
73«Նոր֊նոր մարդիկ և վաստակներ նյութական,
Օ՜ Ֆլորենցիա, քեզ դարձրել են սնապարծ
Ու սանձարձակ, որից տուժում ես այնքան»—
76Գոչեցի ես, բարձրացնելով դեմքըս վեր.
Այդ լսելով երեքն իրար նայեցին,
Նման նրանց, որ լսում են ճիշտ բաներ։
79«Թե ամեն ինչ այսպես շիտակ ես ասում,—
Երեքով մեկ նրանք տվին պատասխան,—
Երանի քեզ, որ դու անկեղծ ես խոսում.
82Բայց եթե դու դուրս գաս տեղից այս մռայլ՝
Նորից չքնաղ լույս աստղերը տեսնելու,
Եվ ուզենաս հիշել աշխարհն հանդերձյալ,
85Ասա մարդկանց, որ տեսել ես այստեղ մեզ»։
Ապա նրանք թեթևասույր սլացքով
Մեզնից փախան ու հեռացան փութապես։
88Չի կարելի արտասանել մի «ամեն»
Ավելի շուտ, քան որ նրանք չքացան։
Եվ վարպետըս մեկնել վճռեց այն ատեն։
91Եվ ահա մենք առաջացանք, և քիչ անց
Ջրի շառաչն այնքան մոտից հասավ մեզ,—
Որ խոսելիս չէինք լսում մենք միմյանց։
94Ինչպես գետն այն ,— որ իր ուրույն հունով նախ
Մոնվիզոյից դեպ արևելք է հոսում,
Երբ բխում է Ապեննինի լանջից ձախ,
97Եվ որ վերին, սկզբնական հոսանքում,
Նախքան իջնելն հարթավայրը Ֆոռլիի,
Իր անվան տեղ Ակուակետա է կոչվում —
100Շառաչյունով թավալվում է դարն ի վար,
Սուրբ Բենեդիկտ կոչված գյուղի վերևում,
Ուր կարող է բազում սահանք գոյանար,
103Այսպես այստեղ թավալվում էր ժայռն ի վար
Գորշ ջրվեժը այնպիսի գոռ բոմբյունով,
Որ կարող էր խլացնել մեզ իսպառ։
106Մեջքիս կապած ես մի պարան ունեի,
Որով բռնել մտածեցի մի անգամ
Խայտաճամուկ մորթով հովազն ամեհի։
109Առաջնորդիս հրամանի համաձայն
Ես իմ մեջքից արձակեցի պարանն այդ
Եվ կծկելով երկարեցի նրան այն։
112Առաջնորդըս այնժամ դարձավ դեպ աջ դին
Եվ եզերքի կարկառներից քիչ հեռու
Արձակեց այն անդունդն ի վար խավարչտին։
115«Արդ պետք է որ,— ներքուստ ասում էի ես,—
Այդ նշանին մի պատասխան հետևի,
Եթե վարպետս ուշով նայում է այդպես»։
118Մարդիկ պարտ են զգուշավոր միշտ լինել
Այն անձանց մոտ, որոնք գիտեն ոչ միայն
Գործը տեսնել, այլև միտքը թափանցել։
121Նա ինձ ասաց. «Կբարձրանա վեր շուտով
Այն, ինչ որ մենք սպասում ենք՝ ես ու դու.
Այդ դու հիմա կնկատես քո աչքով»։
124Ճշմարիտն այն, որ նմանվում է սուտի,
Պետք է պահել ամուր փակած շրթներով,
Այլապես նա մեզ կենթարկի ամոթի։
127Սակայն այստեղ ես չեմ կարող մնալ լուռ.
Երդվում եմ իմ Կատակերգով , ընթերցող,
— Երանի նա շնորհ գտներ ամենուր,—
130Ես տեսա, որ մութ ու մռայլ վիհն ի վեր
Բարձրանում էր լողով ճիվաղ մի ահեղ,
Որ վախ կազդեր նույնիսկ սրտին անվեհեր.
133Նավազն այսպես բարձրանում է ծովալքից,
Երբ խարիսխը պոկում է ու արձակում
Խոր խութերից կամ այլ ծածուկ արգելքից,
136Եվ մարմինը մեկ ձգում է, մեկ կծկում։
Երգ տասնյոթերորդ
1«Ահա գազանն՝ իր տտունով սուր, երկայն ,
Ահա նա, ով արգելակներ է փշրում
Եվ գարշությամբ պղծում աշխարհը համայն»։
4Այսպես ասաց ինձ առաջնորդըս աննենգ,
Եվ գազանին հրավիրեց մոտենալ
Այն քարափին, որով անցել էինք մենք։
7Խաբեության այդ պատկերը գարշելի
Առաջ եկավ և, պոչն հեռու պահելով,
Ափի վրա քաշեց իրանն ահռելի։
10Նրա դեմքը արդար մարդու տեսք ուներ,
Այնքան հեզ ու բարեմույն էր արտաքուստ,
Իսկ մնացած մասը մարմնի լոկ օձ էր։
13Ուներ երկու բռչոտ թաթեր ճապռավոր,
Մեջքը, կուրծքը և զույգ կողերը նրա
Նիշված էին խայտուցներով օղավոր։
16Թաթարներն ու թուրքերն երբեք չեն գործել
Այնքան նախշուն ու խայտաբղետ պաստառներ,
Արաքնեն էլ նման ոստայն չի հյուսել։
19Ինչպես մակույկը մերթ ափին է հանգչում,
Մասամբ ջրի վրա, մասամբ ցամաքի,
Ինչպես շվայտ գերմանների աշխարհում
22Սպասում է կուղբը պայքար մղելու,
Այսպես ավազն եզրապատող քարափին
Սպասում էր այն գազանը ահարկու։
25Նա իր պոչը խաղացնում էր շարունակ,
Գալարելով նրա ծայրը թունավոր,
Ինչպես կարիճն իր խայթոցը կենսունակ։
28Հիմա պետք է ճանապարհից քիչ շեղվենք,—
Ասաց տերըս,— որպեսզի մենք հասնենք անդ,
Ուր փռված է այն գազանը չարանենգ»։
31Այսպես իջանք աջակողմյան ուղղությամբ
Եվ ծայրեզրով տասը քայլ անցանք, որպեսզի
Խույս տանք հրից և ավազից հրատապ։
34Երբ մոտեցանք այն նենգավոր գազանին,
Մի քիչ անդին տեսա մարդկանց մի զանգված,
Որ նստած էր ավազուտի երկայնքին։
37Վարպետս ասաց. «Որպեսզի դու այս գոտին
Կարողանաս ամեն կողմից ճանաչել,
Գնա, նայիր նրանց վիճակը հետին։
40Բայց թող այնտեղ քո զրույցը կարճ լինի.
Իսկ ես մինչ այդ կբանակցեմ սրա հետ,
Որպեսզի իր գավակը մեզ հատկացնի»։
43Եվ յոթներորդ պարունակի եզրով ես
Մեն֊միայնակ առաջացա դեպ այնտեղ,
Ուր նստած էր այն ամբոխը տխրատես։
46Նրանց ցավը դուրս էր պոռթկում աչքերից.
Նրանք ձեռքով ջանում էին պաշտպանվել
Մերթ բոցերից, մերթ հրաշեկ ավազից։
49Այսպես շներն ամռան շոգին տոթալից
Պաշտպանվում են մերթ թաթերով, մերթ դնչով,
Երբ խայթվում են ճանճերից կամ լվերից։
52Ես դիտեցի ուշով դեմքերը ոմանց,
Որոնց վրա հուր էր տեղում ահավոր,
Բայց ճանաչել չկարեցա ես նրանց։
55Ամեն մեկի պարանոցից կախված էր
Որոշ գույնով ու նշանով մի քսակ ,
Որով նրանք ապրում էին կարծես դեռ։
58Ես նրանց մեջ տեսա դեղին մի քսակ,
Որի վրա կար մի կապույտ ուրվագիծ,
Որ նման էր մի առյուծի պարարակ։
61Եվ քիչ հեռու տեսա ուրիշ մի քսակ,
Արյան նման կարմիր, որի կենտրոնում
Երևում էր մի սագ կաթից սպիտակ։
64Մեկը, որի ճերմակ պարկի վրա կար
Կապույտ գույնի մի խոզ, մատակ ու հղի,
Ինձ բարբառեց. «Այստեղ ինչո՞ւ դու եկար։
67Շուտ հեռացի՛ր։ Եվ քանզի ողջ ես դեռ դու,
Իմացիր որ Վիտալիանոն , երկրացիս,
Այստեղ գալու և կողքիս է նստելու։
70Ֆլորենտացոց մեջ այս ես եմ պադուացին.
Սրանք հաճախ իմ գլուխը տանում են,
Ինձ ասելով. «Թող գա ասպետն հոյածին ,
73Հետ բերելով քսակն երեք կտցանի»։
Եվ բերանը ծռեց, լեզուն դուրս հանեց,
Ինչպես պինչը լիզող եզը կենդանի։
76Վախենալով, որ չլինի թե երբեք
Իմ ուշացմամբ առաջնորդիս բարկացնեմ,
Հեռացա այն հոգիներից տանջաբեկ։
79Առաջնորդըս մինչ այդ նստել էր արդեն
Լայն գավակին զարհուրելի գազանի։
Նա ինձ ասաց. «Արիացիր դու այժմեն։
82Այսուհետև այսպես պետք է ցած իջնել ։
Նստիր առաջ, ես ետևում կնստեմ,
Որ պոչը քեզ չկարենա վնասել»։
85Ինչպես նա, ով սարսռում է, կափկափում,
Երբ զգում է տենդի գալը, և հենց որ
Շուք է տեսնում, մարմինը դող է պատում,
88Այսպես եղա այդ խոսքերից ահազդու.
Սակայն շուտով ինձ զգացի սրտապինդ,
Ինչպես ծառան տիրոջ առջև հուսատու։
91Ես նստեցի նուսի վրա այլանդակ.
Ուզում էի իրոք ասել՝ «Գրկիր ինձ»,
Սակայն ձայնըս խզվեց կամքիս հակառակ։
94Բայց վարպետըս, որ զորավիգս է եղել
Ուրիշ դժվար իմ պահերին, արդեն իսկ
Բազուկներով ինձ գրկել էր ու պահել։
97Եվ նա ասաց. «Գերիո՛ն, հիմա ընթացիր,
Սակայն իջիր շուրջանակի ու դանդաղ.
Քո ուսերին նոր բեռ ունես, իմացիր»։
100Ինչպես նավակն, անջատվելով կայանքից,
Նախ գնում է ետ֊ետ, այսպես նա մեկնեց.
Եվ երբ ազատ զգաց ամեն արգելքից,
103Անմիջապես պոչը կրծքի կողմ տարավ,
Ապա ձգվեց օձաձկան ճիշտ նման
Եվ թաթերով օդ վերցնելով ցած թռավ։
106Ֆայետոնը գուցե այնքան չերկնչեց,
Երբ բաց թողեց ձիասանձերը ձեռքից,
Որից մասամբ երկնակամարը այրվեց.
109Կամ Իկարը , երբ նա զգաց, որ տաքից
Մոմն հալվում է, և փետուրներն են թափվում,
Մինչ գոչում էր հայրը՝ «Շեղվել ես ճամփից» —
112Ինչքան որ ես, երբ տեսա, որ չորս կողմից
Կախվել էի պարապ օդում և ոչինչ
Չէի տեսնում, բացի ահեղ գազանից։
115Նա ճախրելով դանդաղ իջնում էր ներքև.
Այդ զգացի լոկ նրանից, որ տակից
Ու ճակատից փչում էր հովը թեթև։
118Մեր ներքևում լսում էի ես արդեն
Ահագնագոռ շառաչյունը ջրվեժի,
Եվ գլուխըս երկարեցի մի քիչ դեն։
121Երբ ես բոցեր տեսա, ողբեր լսեցի,
Իմ երկյուղը կրկնապատիկ սաստկացավ.
Եվ ես դողով կուչ եկա ու սմքեցի։
124Ստորակա պարունակին մատչելով,
Ես նոր միայն որոշակի իմացա,
Որ մենք իջնում էինք պտույտ գործելով։
127Ինչպես բազեն, սավառնելով ընդերկար՝
Առանց թռչուն կամ խրտվիլակ տեսնելու,
Ցածրանում է պտույտներով օդապար,
130Եվ իջնում է այնտեղ, ուրկից սրընթաց
Խոյացել էր, և հեռու իր տիրոջից
Կանգ է առնում, գժդմնած ու սրտմտած,
133Այսպես Գերիոնն իջավ հատակն անդունդի,
Ստորոտը քարաժայռի սեպաձև.
Եվ հազիվ թե բեռնաթափեց մեզ գետին,
136Նետի նման թռավ֊գնաց սրաթև։
Երգ տասնութերորդ
1Դժոխքում կա գեշ ձորերով մի տեղանք ,
Վիմակերտ ու երկաթագույն, ճիշտ ինչպես
Նրա շուրջը պատող դարը գորշերանգ։
4Այդ չարաշուք վայրի ուղիղ կենտրոնում
Բացվում է լայն ու խորասույզ մի ջրհոր,
Որի մասին ես կպատմեմ իր տեղում։
7Այն տարածքը, որ նման է ջրհորի
Ու շրջակա դարի միջև, կլոր է,
Եվ հատակը բաժանված է տաս ձորի։
10Եվ ինչպես որ խրամատներ կան ջոկ֊ջոկ
Ամրոցների պարիսպների շուրջբոլոր,
Ու ծառայում պաշտպանության համար լոկ,
13Այսպես էին այստեղ ձորերն երևում.
Եվ ինչպես որ ամրոցների շեմերից
Դեպի հեռուն կամրջակներ են ձգվում,
16Այսպես դարից ձգված էին պարեխներ,
Որոնք թմբերն ու ձորերը հատելով,
Հասնում էին և հավաքվում ձորն ի վեր։
19Ահա այդտեղ իջավ Գերիոնը ճիվաղ
Եվ երկուսիս իր շալակից ցած նետեց։
Այն ժամանակ մենք ուղղվեցինք դեպի ձախ։
22Իմ աջ կողմում տեսա նոր֊նոր պատիժներ,
Նոր տանջվողներ և տանջողներ նորանոր,
Որոնցով այն առաջին ձորը լի էր։
25Այնտեղ կային երկու խմբեր տարընթաց .
Մոտի խումբը դեպի մեր կողմ էր գալիս,
Իսկ հեռվինը քայլում մեզ հետ համընթաց։
28Այսպես հռոմցիք, հոբելյանի մեծ տարում ,
Բազմությանը Սուրբ Հրեշտակի կամրջով
Անցկացնելու հեշտ միջոց են հնարում,
31Որով ոմանք գնում են դեպ մայր տաճար,
Դեմքերն իրենց ամրոցի կողմը ուղղած,
Իսկ ուրիշներ վերադառնում դեպի սար։
34Ձորի երկու ոլորներում տեսա ես
Եղջերավոր դևեր, որոնք մտրակով
Հոգիներին ձաղկում էին սաստկապես։
37Ինչպե՛ս սրանք հարվածից իսկ առաջին
Կրնկափոխ փախչում էին, և ոչ ոք
Չէր սպասում այլևս հաջորդ հարվածին։
40Մինչ ես առաջ էի գնում անվարան,
Տեսա մեկին և ասացի յուրովի.
«Ուրիշ անգամ կարծես տեսել եմ սրան»։
43Ես կանգ առա, որ նրան լավ ճանաչեմ,
Կանգնեց նաև իմ առաջնորդը բարի,
Ինձ թույլ տալով, որ նրա հետ զրուցեմ։
46Մտրակյալը, կամենալով քողարկվել,
Դեմքը թեքեց, սակայն իզուր եղավ դա.
Ես ասացի. «Դո՛ւ, որ գլուխդ ես հակել,
49Վենեդիկո Կաչչանեմիկն ես կարծեմ,
Դիմագծերդ եթե լավ եմ ես հիշում.
Բայց ինչո՞ւ ես այս տանջանքի մեջ դժխեմ»։
52Եվ նա ասաց. «Այդ քեզ կասեմ ակամա.
Պարզ խոսքերըդ ինձ ստիպում են սակայն,
Որ ես հիշեմ մեր աշխարհը հնամյա։
55Ես դրդեցի իմ Գիզոլա Բելլային ,
Կատարելու ցանկությունը Մարկիզի,
Ինչ էլ խոսվի այս լուրի շուրջ գարշային։
58Մենակ ես չեմ բոլոնիացին մեղապարտ,
Նրանք այստեղ այնքան շատ են , որ Ռենի
Եվ Սավենի միջև ընկած հովտում արդ
61Sipa բաոը չի կրկնվում այնքան շատ,
Որքան այստեղ. եթե կուզես ապացույց,
Հիշիր դու մեր ագահությունն ապիրատ»։
64Եվ մինչդեռ նա ինձ բարբառում էր այսպես,
Մի դև նրան խարազանեց ու ասաց.
«Կավա՛տ, այստեղ կանայք չկան, որ խաբես»։
67Ես միացա առաջնորդին իմ նորից.
Մի քանի քայլ անցնելով մենք հասանք անդ,
Ուր մի պարեխ էր երկարում դարափից։
70Մենք հեշտությամբ նրա վրա բարձրացանք,
Եվ աջ կողմից դարավանդի վրայով
Մշտաչարչար այն ամբոխից հեռացանք։
73Երբ հասանք անդ, ուր կազմում է նա կամար,
Որի տակով մտրակյալներն են անցնում,
Առաջնորդըս ասաց. «Այստեղ դու կանգ առ
76Եվ նայիր այն երկրորդ խմբին չարածին,
Որոնց դեմքը դու տակավին չես տեսել,
Քանզի քայլում էին մեզ հետ միասին»։
79Հին կամրջից նայում էինք նոր խմբին,
Որ մյուս ծայրից առաջանում էր դեպ մեզ,
Նույնպես ծեծված մտրակներով դիվային։
82Բարի վարպետս ասաց՝ հարցըս կանխելով.
«Տես այն մեծը, որ գալիս է, և կարծես,
Ցավի մեջ իսկ երևում է անխռով.
85Վեհ ու վես է տեսքով, ինչպես գահերեց։
Նա Յասոնն է, որ քաջությամբ ու խելքով
Կոլխիդայից ոսկեգեղմը ձեռք բերեց։
88ճանապարհին Լեմնոս կղզին մտավ նա,
Որտեղ կանայք քաջահանդուգն ու անգութ
Բոլոր արանց մեռցրել էին անխնա։
91Նա ցույցերով ու խոսքերով սիրախանձ
Այնտեղ խաբեց Հիսիպիլին դեռատի,
Որն իր հերթին նախ խաբել էր մյուս կանանց։
94Այնտեղ խեղճին թողեց հղի վիճակում.
Դրա համար դատապարտված է այսպես։
Մեդեայի համար էլ է պատժվում։
97Նրա հետ են խաբողները իր նման.
Այս աոաջին ձորի և անդ պատժվող
Անձանց մասին բավ է գիտնալը այսքան»։
100Եկանք այնտեղ, որտեղ պարեխը երկար
Երկրորդ թմբի հետ հատվում է խաչաձև
Եվ կազմում է նրա վրա նոր կամար։
103Մեզ այնտեղից հասան հաջորդ վիրապի
Ողբերն հոգվոց, որ փնչում են ու ծեծում
Կրծքերն իրենց հարվածներով կռուփի։
106Ձորի խորքից փչող շնչից գանելի
Պատերն ամբողջ պատած էին բորբոսով,
Որ ոչ աչքին, ոչ քթին էր տանելի։
109Հատակն այնքան խորունկ էր ու խավարին,
Որ տեսնելու համար թե ինչ կար այնտեղ,
Պետք է ծայրը մենք ելնեինք կամարի։
112Այնտեղ ելանք. ձորում տեսա անարգել
Մարդկանց մի խումբ կղկղանքի մեջ սուզված ,
Ասես այնտեղ արտաքնոց էր դատարկել։
115Մինչ ցած էի նայում տեսքով անհամբեր,
Տեսա մեկին, գլուխն այնքան աղտեղված,
Որ հայտնի չէ աշխարհիկ էր, թե կղեր։
118Նա ինձ ասաց. «Այդպես ինչո՞ւ ես ձգտում
Նայելու ինձ ավելի քան մյուսներին»։
Ես ասացի. «Եթե լավ եմ ես հիշում,
121Ուրիշ անգամ պետք է տեսած լինեմ քեզ.
Դու Ալեսսիո Ինտերմինելն ես լուկկացի.
Ահա ինչու քեզ եմ նայում հատկապես»։
124Այնժամ ինքն իր գլխին տալով նա գոչեց.
«Այստեղ ընկա իմ քծնանքի պատճառով,
Որից լեզուս ամենևին չհոգնեց»։
127Այնուհետև առաջնորդըս ինձ ասաց.
«Հայացքդ հիմա մի քիչ հեռու արձակիր,
Որպեսզի դու տեսնես դեմքը աղտեղված
130Այն աղծապիղծ ու հերարձակ պոռնիկի,
Որ ճանկռտում է եղունգներով ինքն իրեն,
Եվ մեկ պպզում, և մեկ կանգնում է ոտքի։
133Թայիսն է նա, այն բոզը, որ հոմանվույն,
Երբ նա հարցրեց՝ «Ունե՞մ քեզ մոտ մեծ շնորհ»,
Պատասխանեց. «Օ, ինչպե՛ս չէ, մեծագույն»։
136Մեր աչքերը, թող կշտանան սրանով»։
Երգ տասնիններորդ
1Ո՛վ մոգ Սիմոն , ո՛վ հետևորդքըդ նսեմ,
Դուք, որ ոսկու և արծաթի համար լոկ
Փչացնում եք սրբությունները վսեմ,
4Որոնք պետք է տրվեն մարդկանց պատվավոր.
Արդ հարկ է որ շեփորն հնչի ձեզ համար,
Որ խրված եք երրորդ ձորում ահավոր։
7Հասել էինք արդեն հաջորդ խանդակի
Կոր կամարի բարձրակետին, ուրկից ցած
Մենք ամեն ինչ տեսնում էինք հայտնակի։
10Ո՛վ Գերիմաստ, ի՞նչ արվեստ ես ցուցադրում
Երկնում, երկրում և աշխարհում այս դժպիհ,
Օ՜, դու ինչքա՛ն արդարորեն ես դատում։
13Ես հատակին ու պատերին ձոր֊խորշի
Տեսա բազում սալաքարեր գորշերանգ,
Որոնց վրա անցքեր կային բոլորշի։
16Այդ անցքերը այնպես էին երևում,
Ինչպես ունի Սան֊Ջովաննին իմ չքնաղ ,
Ուր ծեսերն են մկրտության կատարվում։
19Սրանցից մին, շատ տարիներ դեռ չկան,
Ես ջարդեցի մի խեղդվողի պատճառով,
Եվ սա ոչ ոք չվերագրի այլ դիտման։
22Ամեն անցքից վերև էին կարկառված
Սրունքները մեղավորի մի ուրույն,
Իսկ իրանը անցքի մեջ էր մխրճված։
25Այրվում էին ներբանները բոլորի,
Եվ հոդերը պրկվում այնպես ուժգնորեն,
Որ կապերն իսկ կքանդեին լարերի։
28Ինչպես եթե յուղոտ մի բան է այրվում,
Բոցը նրա երեսին է շրջում լոկ,
Այսպես էին այստեղ ոտքերը վառվում։
31«Վարպե՛տ, ասա,— ասացի ես,— ո՞վ է նա ,
Որ մյուսներից ավելի է գալարվում
Եվ ավելի կիզվում հրից անխնա»։
34Եվ նա ասաց. «Արդ եթե դու կամենաս,
Քեզ կտանեմ այս դարն ի վար զառիթափ,
Եվ պատասխանն հենց նրանից կիմանաս»։
37«Իմ կամքն այն է, ինչ որ դու ես կամենում,—
Ասացի ես,— դու ես տերըս և գիտես
Իմ բաղձանքը, թեև լուռ եմ ես մնում»։
40Այնժամ չորրորդ թմբի վրա մենք եկանք,
Եվ, ձախ կողմից ցած իջնելով դարն ի վար,
Անցքերով լի ձորի հատակը հասանք։
43Բարի վարպետս ինձ բաց թողեց լոկ այնժամ,
Երբ մենք եկանք֊հասանք անցքի մոտ նրա,
Ով ոտներն էր ջղաձգում հարաժամ։
46«Ով էլ լինես, ո՛վ դու հոգի տանջակեզ,
Որ տնկվել ես ցցի նման գլխիվայր,—
Ասացի ես,— խոսի՛ր, եթե կարող ես»։
49Կանգնած էի այնտեղ ինչպես քահանա,
Ում կանչում է մարդասպանը գետնամուխ,
Որպեսզի իր մահվան ժամը ուշանա ։
52Նա ինձ գոչեց. «Բոնիֆակիոս, այդ դո՞ւ ես ,
Ասա, դո՞ւ ես, ոք եկել ես այսքան վաղ.
Շատ տարիներ գիրքը խաբեց ինձ այսպես։
55Ունեցվածքից այդպես շուտով կշտացա՞ր,
Որի համար դու նենգորեն խաբեցիր
Չքնաղ կնոջ , ապա նրան տիրացար»։
58Ես, շփոթված, նմանվեցի ճիշտ նրան,
Ով իր լսած խոսքերը չի հասկանում
Եվ չգիտե՝ ինչ պետք է տա պատասխան։
61Եվ Վիրգիլն ինձ. «Ասա՛ նրան, շուտ արա՛.
«Այն չեմ, այն չեմ, որին ես դու սպասում»։
Կատարեցի ես պատվիրածը նրա։
64Այնժամ հոգին ցնցեց ոտներն և ապա,
Հառաչելով, ասաց ձայնով լալագին.
«Ուրեմն ինձնից ի՞նչ ես ուզում դու հապա։
67Եթե դու այս ձորի հատակն ես եկել
Իմանալու թե ով եմ ես, արդ գիտցիր՝
Ես պապական մեծ պատմուճանն եմ կրել։
70ճշմարիտ է, որ ես եղա արջի ձագ .
Եվ հոգացի արջուկների մասին մյուս
Այնքան հաճախ, որ ընկա այս անցքը ծակ։
73Ինձ նախորդած սիմոնական այլ պապեր
Քարշ են տրված այնտեղ, ներքև իմ գլխից,
Եվ ծվարած այս հողանցքում տանջաբեր։
76Ես էլ պիտի խորասուզվեմ այս անցքով,
Երբ որ գա նա, որի հետ քեզ շփոթած՝
Քեզ դիմեցի անակընկալ իմ հարցով։
79Բայց նա այստեղ այնքան երկար չի մնա
Ոտնատոչոր ու գլխիվայր վիճակում,
Ինչքան որ ես մնացել եմ մինչ հիմա.
82Քանզի շուտով արևմուտքից պիտի գա
Ավելի վատ ու անօրեն մի հովիվ ,
Որ երկուսիս մոռացընել պիտի տա։
85Նա կլինի մի նոր Հասոն Մակաբյանց .
Եվ ինչպես սա զիջող եղավ արքային,
Այսպես կլինի նա արքային ֆրանկյանց»։
88Հիմարություն չարի՞ արդյոք, չգիտեմ,
Երբ ես նրան այսպես տվի պատասխան.
«Դեհ դու հիմա պատասխանիր ինձ տեսնեմ՝
91Մեր Տերն ինչքա՞ն գանձ պահանջեց Պետրոսից,
Երբ որ նրան եկեղեցու պետ ընտրեց.
Ոչինչ, միայն ասաց. «Եկ իմ ետևից»։
94Ոչ Պետրոսը, ոչ էլ մյուսները, անշուշտ,
Մատաթիայից ոսկի, արծաթ չուզեցին,
Երբ նա բռնեց տեղը հոգու ժանտաժուտ ։
97Արդ կաց այդպես, պատիժդ արդար է քանզի,
Եվ պինդ պահիր դրամները քո շորթած,
Որ քեզ ժպիրհ դարձրին ընդդեմ Կառլոսի ։
100Եվ եթե ես չտածեի խոր հարգանք
Այն պաշտոնի հանդեպ վեհ ու սրբազան,
Որ վարեցիր, երբ ապրեցիր ուրախ կյանք ,
103Կասեի դեռ ծանըր խոսքեր ավելի.
Զի դուք աշխարհն ագահությամբ փչացրիք,
Բարձրացնելով անարգներին ատելի։
106Հովհաննեսը ձեզ ունեցավ նկատի ,
Երբ տեսավ այն, որ ջրերի վրա նստած,
Պոռնկում էր արքաների հետ երկրի.
109Այն, որ տեսավ յոթ գլխով ու տասը եղջրով,
Որոնցից նա ուժ ու սատար ստացավ,
Մինչև այրն իր հաճի ապրել լավ վարքով։
112Ոսկին, արծաթն աստվածացրիք դուք կյանքում,
Կռապաշտներից տարբերվում եք նրանով,
Որ մեկի տեղ հարյուր կուռք եք դուք պաշտում ։
115Օ՜ Կոնստանդին, ո՛րքան չարյաց մայր դարձավ
Ոչ քո դարձը, այլ այն պարգևը խոշոր,
Որ քեզանից հովվապետը ստացավ»։
118Մինչ ես նրան այսպես էի բարբառում,
Նա զայրույթից և կամ խղճի խայթերից
Ուժգնորեն իր սրունքներն էր թափհարում։
121Ես կարծում եմ իմ խոսքերը ճշմարիտ
Ուրախություն պատճաոեցին վարպետիս,
Որ լսել էր դեմքով գոհ ու լրջամիտ։
124Ապա նա ինձ իր թևերի մեջ առած
Եվ իր կրծքին ամուր սեղմած՝ բարձրացավ
Այն դարվերով, ուրկից իջավ քիչ առաջ։
127Ամենևին չհոգնելով իր բեռից,
Նա ինձ բերեց գագաթը այն կամարի,
Որ հինգերորդ թումբն էր տանում չորրորդից։
130Այնտեղ բեռը գետին դրեց շատ զգույշ,
Այն տեղանքի համար վայրի ու դերբուկ,
Ուրկից այծերն իսկ կանցնեին դժվար հույժ.
133Այստեղ պարզվեց մի այլ ձորակ չարաշուք։
Երգ քսաներորդ
1Արդ հարկ է, որ նոր պատիժներ տաղերգեմ
Ներկա երգում իմ առաջին նվագի ,
Որի նյութն են դատապարտյալքը դժխեմ։
4Պատրաստ էի ես նայելու արդեն ցած,
Դեպի խորքը երևացող նոր ձորի,
Որ թրջվում էր արցունքներով դառնամած։
7Եվ բոլորշի ձորակի մեջ տեսա ես
Մեղապարտներ , որոնք, լուռ ու լալագին,
Քայլում էին դանդաղ թափոր մի որպես։
10Երբ նայեցի ավելի լավ և ուշով,
Նկատեցի, որ պարանոցը նրանց
Ոլորված էր զարմանալի մի կերպով։
13Նրանց դեմքը դեպի կռնակն էր շրջված,
Եվ զի զրկված էին առջև նայելուց,
Նրանք ետ֊ետ էին քայլում ստիպված։
16Պատահել է գուցե նման հաշմանդամ
Պարանոցով այսպես լրիվ գալարված,
Բայց չեմ տեսել և հազիվ թե հավատամ։
19Ո՛վ ընթերցող, Աստված տա, որ օգտվեիր
Ընթերցումից իմ պոեմի այս երկար,
Բայց ես կարո՞ղ էի չլալ, դու դատիր,
22Երբոր տեսա պատկերը մեր մարմնույքի
Այնքան ծռված, որ արցունքները կաթող
Հոսում էին ճեղքի միջով հետույքի։
25Լալիս էի հենված ժայռի ելուստին։
Այն ժամանակ առաջնորդըս ինձ ասաց.
«Արդյոք անմիտ բան չե՞ս անում վերստին։
28Գթությունը այստեղ մեղք է մահացու։
Ո՞վ ավելի մեղադրելի է քան նա,
Ով հուզվում է դատաստանից Աստուծու։
31Նայիր նրան, ով գետնի տակ կուլ գնաց
Թեբայեցուց աչքի առջև, երբ նրանք
Գոչում էին. «Անֆիա՛ր , ո՞ւր ես սուզվում ցած.
34Ի՞նչ ես թողնում դա մարտադաշտը Մարսի»։
Ու նա այսպես անդունդն ի վար գլորվեց
Եվ ի վերջո ընկավ ճանկը Մինոսի։
37Տես ինչպես է նա կռնակը կուրծք դարձրել
Եվ քայլում է ետ֊ետ, նայում է ետև,
Զի շատ ուզեց առաջիկայքը տեսնել։
40Ահա Տիրեսն , ում կերպարանքը փոխվեց,
Երբ, փոխվելով իր անդամները բոլոր,
Տղամարդուց կնոջ սեռի վերածվեց։
43Եվ հետո, երբ գանահարեց վերստին
Զույգ օձերին իրար ամուր պլլված,
Նա ստացավ իր արությունը կրկին։
46Ահա Արոնտն , որ հետևում է նրան.
Նա լեռների մեջ Լունիի, որոնց տակ
Կարրարացին հող է հերկում հարաջան,
49Բնակվում էր մի քարայրում մարմարյա,
Եվ այդտեղից դիտարկում էր անարգել
Ծովը անհուն և աստղերը հեռակա։
52Իսկ նա, որի վարսերն առատ ու խռիվ
Արձակվել են կրծքի վրա, ծածկելով
Ստինքները և ամոթույքը լրիվ,
55Դյութ Մանտովն է, որ շատ տեղեր ման եկավ,
Հուսկ կանգ առավ այնտեղ, ուր ես եմ ծնվել .
Արդ այս մասին լսիր ինձ պահ մի սակավ։
58Երբ Մանտովի հայրը կյանքից հեռացավ,
Եվ Բաքոսի քաղաքն ստրուկ հռչակվեց,
Շատ տարիներ թափառական նա դարձավ։
61Բենակ կոչված մի լիճ ունի Իտալիան,
Ստորոտը այն լեռների բարձրաբերձ,
Որ փակում են Տիրալլի մոտ Լամանիան։
64Կամոնիկի և Գարդայի միջև կան
Շատ աղբյուրներ, որ թափվում են այդ լճում,
Ողողելուց հետո լանջերը Ալպյան։
67Անդ կղզյակ կա, որը օրհնել կարող են
Վերոնայի, Բրեշիայիի և Տրենտոյի
Հովիվները, եթե այնտեղ այցելեն ։
70Անդ, ուր ափը ցածրադիր է առավել,
Կառուցված է Պեսկիերա բերդն ամուր,
Որ կարող է թշնամու դեմ դիմադրել։
73Այն ջուրը, որ չի պարփակվում լճի մեջ,
Դուրս է հորդում բերդի մոտից իբրև գետ
Եվ հոսում է արոտներով թարմ ու գեջ։
76Բայց հենց որ ջուրն այդտեղից դուրս է հոսում,
Անվանվում է Մինչո մինչև Գովեռնո,
Որի մոտ էլ նա թափվում է Պադոսում ։
79Մի քիչ ներքև հասնելով մի հարթավայր,
Նա տարածվում ու կազմում է մի ճահիճ,
Ուր ամռանը օդը շնչվում է դժվար։
82Վայրի կույսը, երբ այդտեղով էր անցնում,
Ճահճի մեջտեղ ինչ֊որ ցամաք նկատեց,
Որ անմշակ ու անբնակ էր թվում։
85Մարդախույսը ահա այստեղ կանգ առավ
Եվ նվիրվեց գուշակության արվեստին.
Այստեղ ապրեց և այստեղ էլ նա մեռավ։
88Ապա մարդիկ շրջաբնակ վայրերից
Հավաքվեցին այս ցամաքում անմատույց,
Որ ճահճով էր շրջապատված չորս կողմից։
91Նրա թաղված տեղում քաղաք հիմնեցին,
Եվ, անունով առաջնական գտնողի,
Առանց վեճի այն Մանտովա կոչեցին։
94Նա նախապես բնակչությամբ շատ էր խիտ,
Երթ դեռ անմիտ Կազալոդին չէր խաբվել
Պինամոնտե Բոնակոլսից նենգամիտ։
97Եվ եթե դու երբևէ այլ կերպ լսես
Ծագումը իմ հայրենական քաղաքի,
Ճշմարիտն ու սուտը իրար չխառնես»։
100Եվ ես. «Վարպե՛տ, քո պատմությունը հայտնի
Այնքան ստույգ հավաստիք է ինձ համար,
Որ ուրիշը ես բանի տեղ չեմ դնի։
103Բայց ինձ ասա՝ այս թափորի մեջ արդյոք
Կա՞ն ուրիշներ ուշադրության արժանի.
Զի ես հիմա այդ մասին եմ խորհում լոկ»։
106Ասաց. «Ահա նա, ում մորուքը անարդ
Տարածվել է մեջքի վրա թխորակ,
Գուշակ էր, երբ Հունաստանում տղամարդ
109Կարելի էր օրորոցում լոկ գտնել.
Այդ նա էր, որ Կալկանտի հետ Ավլիդում
Ազդանշեց նավաթոկերն արձակել։
112Նրա անունն Եվրիպիլ է, այր մի վես,
Որի մասին վսեմ Ողբերգս հիշում է.
Դու այդ գիտես, զի երկիս լավ ծանոթ ես։
115Իսկ այն մյուսը, որ նիհար է չափազանց,
Սկովտիացի Միքելեն է, որ գիտեր
Նենգ խաղերը ամեն տեսակ մոգությանց։
118Ահա նաև Բոնատտին և Աստենդեն .
Այս վերջինը թելն ու կաշին զուր թողեց,
Սակայն հիմա զղջալը ուշ է արդեն։
121Ահա կանայք, որոնք մեկդի թողնելով
Ճախարակը, իլն ու ասեղը իրենց,
Կախարդություն արին խոտով, պատկերով։
124Բայց էլ գնանք, Կայենը իր փշերով
Հասել է զույգ կիսագնդոց սահմանին
Եվ Սևիլիոտ մոտ իջնում է ընդհուպ ծով ։
127Երեկ գիշեր լիալուսին էր արդեն,
Կհիշես այդ. զի նա մթին անտառում
Լուսավորեց քո ճանապարհն այն ատեն»։
130Նա, գնալիս, այսպես էր ինձ բարբառում։
Երգ քսանմեկերորդ
1Մի կամուրջից մյուսը անցանք մենք այսպես,
Զրուցելով այլ բաների մասին դեռ,
Որ չեմ ուզում Կատակերգումս հիշել ես։
4Մենք լսեցինք ուրիշ ճիչեր ներքևում,
Ապա տեսանք պարունակի ձորը նոր,
Որ սևամած ու մթին էր երևում։
7Այնպես, ինչպես նավարանում ՎենետկիԵռացնում են ձմռանը ձյութը մածան,
Ծեփոտելու համար նավերն ըստ կարգի.
Եվ նավազներն աշխատում են անարգել —
10Ոմանք նոր նավ են պատրաստում, ուրիշներ
Նորոգում այն, որը շատ է նավարկել.
Սա նավի խելն, իսկ նա ցռուկն է կոփում,
13Մին թի սարքում, մյուսը փաթթում է պարան,
Իսկ մի ուրիշն առագաստ է կարկատում,—
Այսպես այստեղ աստվածային արվեստով,
16Եվ ոչ հուրով, եռում էր ձյութ մի թանձրիկ,
Որ ծածկում էր պատերն ստվար մի շերտով։
Տեսնում էի համատարած այդ ձյութում
19Պղպջակներ, տաքությունից գոյացող,
Որ բարձրանում, ուռչում էին ու պայթում։
Մինչ ես ներքև էի նայում ակնդետ,
22Առաջնորդըս «զգույշ, զգույշ» ինձ ասաց,
Ու ինձ քաշեց կանգնած տեղից դեպի ետ։
Ես քաշվեցի ինչպես նա, ով աչքերն իր
25Չի հեռացնում սպառնացող վտանգից
Եվ, ահարկված արհավիրքից անպատիր,
Թե նայում է և թե փախչում շտապով։
28Եվ ահա ես տեսա մի սև սատանա,
Որ մեր կողմ էր վազում ժայռի վրայով։
Օ՛ նա տեսքով ինչքան ժանտ էր ու վայրագ։
31Օ՛ որքան ինձ անագորույն երևաց
Բաց թևերով և ոտներով իր արագ։
Նա իր ցցուն ու բարձրաբերձ ուսերին
34Շալակել էր մեղավորի մի նորեկ
Եվ ճանկերը խրել նրա ազդրերին։
Ժայռ֊կամուրջից գոռաց. «Էհե՛յ, Չարճանկեր,
37Ահա ձեզ մի ավագ Սանտա Ձիտայից։
Ներս խոթեցեք։ Այսպիսիներ շատ կան դեռ
Այն քաղաքում, ուր նորից եմ ես գնում։
40Բոնտուրից զատ գռփողներ են բոլորնանդ.
Փողի համար ոչն այո է անդ դառնում»։
Նա նետեց բեռն և վազ տվեց ժայռից ցած.
43Գողի ետև արձակված շունը երբեք
Չսլացավ այդօրինակ սրընթաց։
Երբ սուզվածը երեսն ելավ խայծղանի,
46Կամրջի տակ պահված դևերն ասացին.
«Սուրբ Դեմքնայստեղ ոչ մի օգուտ քեզ չունի.
Այստեղ լողում են այլ կերպ, քան Սերկիոյում.
49Մեր ճանկերից եթե ուզում ես պրծնել,
Մի՛ բարձրանա, սուզված մնա խայծղանում»։
Եվ ձողերը խրելով կողը նրա,
52Ավելացրին. «Թալթալ խաղա կուպրի տակ,
Եվ այնտեղից դուրս գալու փորձ մի՛ արա»։
Կաթսայի մեջ խոհարարները այսպես
55Ընկղմում են միսը երկար շերեփով,
Որպեսզի այն չբարձրանա մակերես։
Վարպետս առ ինձ. «Արդ որպեսզի ոչ մի դև
58Չնկատի, որ դու այստեղ ինձ հետ ես,
Շուտ թաքնվիր քառաժայռի մի ետև։
Իսկ իմ մասին դու անհոգ կաց, վասնզի
61Ոչ ոք ոչինչ ինձ չի կարող սպառնալ.
Ես սովոր եմ ընդդիմությանց այսպիսի»։
Եվ վարպետըս թողեց ծայրը կամարի,
64Ու երբ եկավ հասավ թումբը վեցերորդ,
Պարտավորվեց իրեն ցույց տալ քաջարի։
Շներն ինչպես կատաղությամբ ահարկու
67Հարձակվում են մուրացկանի վրա խեղճ,
Որ եկել է ողորմություն խնդրելու,
Այսպես դևերն ելան տակից կամրջի
70Եվ ուղղեցին կեռ ձողերը նրա դեմ.
Բայց նա գոչեց. «Թող ոչ ոք ինձ չդիպչի.
Ձեր ձողերը նախքան ուղղելը իմ դեմ,
73Թող ձեզնից մեկն առաջ գա ու ինձ լսի.
Հետո միայն կմտածեք ինձ խշտել»։
Բոլորն ասին. «Դե՛հ, Չարագի՛, դու գնա՛»։
76Եվ այնժամ սա առաջնորդիս մոտեցավ
Ու մռլտաց. «Խոսիր տեսնեմ, ես եկա»։
Եվ առաջնորդս. «Ի՞նչ ես կարծում, Չարագի՛,
79Մի՞թե այստեղ կարող էիր ինձ տեսնել,
Եթե այդպես չհաճեին ուղղակի
Աստծու կամքն ու ճակատագիրն անհեղլի։
82Ճանապարհ տուր. ես երկնքի վճիռով
Պետք է մեկին ցույց տամ վայրն այս ցավալի»։
Այնժամ իջավ հոխորտաթյունը դևի,
85Եվ նա նետեց կեռաձողը ոտներին
Ու մյուսներին ասաց. «Պետք չէ սա խոցվի»։
Եվ տերըս ինձ. «Օ՜ դո՛ւ, որ կուչ ես եկել
88Ու թաքնվել քարերի մեջ կամրջի,
Արդ կարող ես վերադառնալ անարգել»։
Ես նրա մոտ շտապեցի այն ատեն.
91Բայց դևերը երբ ընդառաջ շարժվեցին,
Վախեցա, որ իրենց խոսքը կդրժեն։
Այսպես տեսա վախը գնդի հանձնվող,
94Որ դաշինքով Կապրոնայիցդուրս գալով՝
Իրեն գտավ զորախմբի մեջ ոսոխ։
Ամբողջ մարմնով առաջնորդիս ես կպա,
97Իմ աչքերը չհեռացնելով նրանցից,
Որոնց տեսքը ահեղ էր ու անոպա։
Կեռ ձողերը ուղղած դեպ ինձ՝ իրարու
100Ասում էին. «Նրա մեջքին տա՞մ մի հատ»։
Եվ պատասխան տալիս. «Այո, հասցրու»։
Բայց այն դևը, որ բանակցել էր մի քիչ
103Վարպետիս հետ, անմիջապես ետ դարձավ
Ու նեղացավ. «Լռի՛ր, լռի՛ր, Խառնակի՛չ»։
Այնուհետև նա մեզ դարձավ ու ասաց.
106«Դուք չեք կարող առաջ գնալ այս ճամփով,
Զի վեցերորդ կամուրջը փուլ է եկած։
Իսկ եթե դուք առաջանալ ուզում եք,
109Կգնաք այս քարաժայռով, որի մոտ
Կա մի այլ ժայռ, որտեղով էլ դուք կանցնեք։
Երեկ, հինգ ժամ անց այս ժամից, լրացավ
112Հազար երկու հարյուր վաթսունվեց տարին
Այն պահից, երբ այս ժայռուղին փուլ եկավ։
Ուղարկում եմ մերոնց այդտեղ ես պարետ,
115Որ նայեն, թե կուպրից մարդ չի՞ բարձրացել.
Մի՛ վախենաք, դուք գնացեք նրանց հետ»։
«Էհե՛յ Ծուռթե, էհե՛յ դու Շուն, դու Ծերուկ,
118Առաջ եկեք,— հրամայեց դևերին,—
Իսկ դու նրանց առաջնորդիր, Թա՛վ Մորուք։
Թող առաջ գան Ժանտն ու Վիշապը ահեղ,
121Ժանիքավոր Խոզն ու Գամփռը ահարկու,
Գիժ Մորոսն ու Մոլեգինը խելահեղ։
Գնացեք ու տեսեք լճակը եռուն.
124Իսկ սրանց էլ ողջ կտանեք կամուրջն այն,
Որ մնում է ձորերի վրա դեռ կանգուն»։
«Վա՛յ ինձ, վարպե՛տ, ի՞նչ եմ տեսնում,— ասացի,—
127Ի սեր Աստծու, եթե ճամփան դու գիտես,
Գնանք մենակ, գնանք առանց ուղեկցի։
Դու, որ այնքան աչալուրջ ու խոհեմ ես,
130Չե՞ս տեսնում, որ նրանք ատամ են կրճտում
Եվ աչքերով սպառնալիք անում մեզ»։
Եվ նա ասաց. «Դու հանգիստ կաց ու անհոգ.
133Ինչքան ուզեն ատամ կրճտեն թող նրանք,
Դա անում են մեղավորաց համար լոկ»։
Եվ դևերը վերադարձան ձախ թմբով.
136Բայց նախապես ամեն մեկը իր լեզուն
Պետին ուղղեց ատամների արանքով.
Իսկ սա ոռից շեփորի ձայն հանեց սուր։
139
Երգ քսաներկուերորդ
1Ես տեսել եմ հեծյալների երթը կուռ
Հարձակման կամ զորատեսի ժամանակ
Եվ երբեմն էլ նահանջների պահին լուռ.
4Օ՜ արետինք, ես տեսել եմ մարզում ձեր
Արշավանքներ, ասպատակներ ավերիչ,
Նիզակներով ու սրերով գուպարներ՝
7Հնչյուններով թմբուկների, փողերի,
Ահազանգով աշտարակի բարձրաբերձ
Եվ այլ զանգով մերային կամ օտարի.
10Բայց այդպիսի փողի ձայնով արտառոց.
Ես չեմ տեսել երթն հեծյալի, հետիի,
Ոչ էլ նավի՝ դեպի որոշ նշանոց։
13Գնում էինք դևերի հետ ընտրովի.
Օ՜, ահավոր ընկերություն։ Մատռան մեջ
Սրբի հետ ենք, գինետան մեջ՝ գինովի։
16Նայում էի կպրաձյութին հորձեռանդ,
Որ տեսնեի հատկությունը այդ ձորի,
Եվ գիտենայի, թե ովքեր են այրվում անդ։
19Ինչպես դելփինք բարձրանում են ծովերես,
Նավազներին նշան տալով ողներով,
Որ նավն իրենց փրկեն ծովից փրփրադեզ,
22Այսպես երբեմն, հովանալու համար գեթ,
Մի մեղավոր կուպրի երես էր ելնում,
Եվ չքանում փայլակի պես լուսահետ։
25Եվ ինչպես որ գորտերն եզրին ջրփոսի
Ձիգ կանգնում են, դունչները դուրս կարկառած,
Եվ ներսուզած մյուս մասերը մարմնի,
28Այսպես էին մեղավորները կանգնած,
Սակայն հենց որ Թավ Մորուքն էր մոտենում,
Քաշվում էին կպրաձյութի տակ հանկարծ։
31Ես տեսա որ — և այդ ցավով եմ հիշում —
Մեկն ուշացավ, ինչպես մի գորտ շատ անգամ,
Սպասում է, մյուսը ջրի մեջ ցատկում։
34Եվ Գամփռը, որ նրա դիմացն էր կանգնած,
Կեռով բռնեց նրա ձյութոտ մազերից
Եվ վեր քաշեց, որ ջրաղվես ինձ թվաց։
37Գիտեի ես անունն արդեն բոլորի.
Զի երբ նրանք ընտրվեցին քիչ առաջ,
Եվ կանչեցին միմյանց ճամփին՝ ուշ դրի։
40«Հե՛յ, Մոլեգի՛ն, բռնիր նրան ուժգնորեն
Եվ ճանկերով կաշին մի լավ պլոկիր»,—
Գոռում էին նզովյալներն համորեն։
43Ես ասացի. «Վարպե՛տ, փորձիր իմանալ,
Թե ով է այն դատապարտյալը թշվառ,
Որ ձեռքն ընկավ այն դևերի անիծյալ»։
46Մոտենալով մեղապարտին կարեվեր,
Վարպետս հարցրեց՝ որ երկրից էր. նա ասաց.
«Նավարրայից։ Մայրըս, որ ինձ ծնել էր,
49Բարոյազուրկ, զեխ ու շվայտ մի հորից,
Որ ունեցվածքն ու ինքզինքն էր փչացրել,
Մի տիրոջ մոտ ծառայության դրեց ինձ։
52Ծառայեցի ապա արքա Տեբալդին.
Բայց պալատում կատարեցի զեղծումներ,
Որ քավում եմ այս կուպրի, մեջ տապագին»։
55Սակայն Խոզը, որ վարազի ճիշտ նման,
Բերնի երկու կողմում, ուներ ժանիքներ,
Զգացրեց, որ ընդունակ է հոշոտման։
58Մուկն ընկել էր կատուների մեջ ահեղ։
Բայց Մորուքը նրան բոնեց և ասաց.
«Հեռու կացեք, նրան սեղմել եմ ուժեղ»։
61Եվ հայացքը իմ վարպետին ուղղելով
Ասաց. «Խոսիր հետը, եթե դեռ կուզես,
Քանի նրան չեն բզկտել ճանկերով»։
64Վարպետս հարցրեց. «Այս կուպրի տակ դժպհի
Ճանաչո՞ւմ ես մեկին լատինաշխարհից»։
Հոգին ասաց. «Ես նոր մեկի հետ էի,
67Որ եկել էր մի կղզիից մերձակից։
Ես նրա հետ եթե սուզված լինեի,
Չէի վախնա հիմա կեռից ու ճանկից»։
70Այնժամ Ժանտը «է՛լ բավական է» գոչեց,
Եվ կեռ ձողը նրա թևին խրելով,
Մսի մի մեծ փերթ այնտեղից դուրս կորզեց։
73Իսկ Վիշապը ուզեց նրա սրունքին
Հարված հասցնել, բայց տասնապետը նրանց
Իր աչքերը շուրջ ոլորեց զայրագին։
76Բոլոր դևերն հանդարտվեցին այս անգամ։
Եվ նրան, որ խոր խոցեր էր ստացել,
Առաջնորդըս հարցաքննեց փութակամ.
79«Իսկ ո՞վ էր այն, որի մասին հիշեցիր»։
Եվ այնժամ, նա այսպես տվեց պատասխան.
«Կոմիտան էր, վանականը Գալլուրի,
82Անոթն ամեն ստության ու նենգության.
Նա իր տիրոջ ոսոխների հետ բոլոր
Այնպես վարվեց, որ բոլորն էլ գոհացան։
85Նա բոլորից դրամ կորզեց և ապա,
Ինչպես ասաց, նրանց ազատ արձակեց.
Այլ գործերում չեղավ պակաս խաբեբա։
88Լոգոդորցի Միքել Ձանկենէլ վաղուց
Նրա հետ է, և լեզուները նրանց
Չեն դադարում Սարդինիո շուրջ խոսելուց։
91Օ՜, տեսեք, թե Գիժն ինչպես է գազազել.
Ես տակավին կխոսեի, սակայն նա
Կարող է ինձ իր կեռիքով բրդգզել»։
94Տասնապետը տեսնելով, որ դևը Գիժ
Պատրաստվում էր խոցել նրան, մռլտաց,
«Շուտ հեռացի՛ր դու այստեղից, թունո՛տ իժ»։
97«Եթե ուզում եք դուք տեսնել կամ լսել,—
Վերսկսեց դատապարտյալն ահաբեկ,—
Այլ լատինի, նրան կարող եմ կանչել.
100Բայց Չարճանկերն հեռու մի քիչ թող կանգնեն,
Որ ոչ մեկը չվախենա նրանցից,
Իսկ ես այստեղ նստած կարող եմ մեկեն
103Ձեզ բազմաթիվ մեղավորներ բերել տալ,
Լոկ սուզվելով, ինչպես սովոր ենք անել,
Երբ կարենանք մեկնումեկըս ափ դուրս գալ»։
106Այս խոսքերից Շունը դունչը վեր տնկեց
Եվ ճոճելով գլուխն ասաց. «Որպեսզի
Մեզնից պրծնի՝ տես ինչ նենգ բան մոգոնեց»։
109Եվ հոգին, որ ավելի էր խորամանկ,
Պատասխանեց. «Այո, իրոք ես նենգ եմ
Պատճառելու համար մերոնց չարչարանք»։
112Բայց Ծուռթևը չհամբերեց այս անգամ,
Եվ զայրագին ասաց նրան. «Եթե դու
Փորձես փախչել, քո ետևից ես կգամ
115Ոչ վազելով, այլ ուղղակի թոչելով։
Թմբից իջնենք և դարի եզրը քաշվենք,
Ու տեսնենք թե մեզնից ով է հունարով»։
118Այժմ, ընթերցո՛ղ, դու կտեսնես մի նոր խաղ.
Ամեն մեկը աչքերն ուղղեց դեպ այն կողմ,
Եվ ամենից առաջ Շունը խստերախ։
121Նավարրացին այդ առիթից օգտվեց.
Ոտքը ուժգին գետին զարկեց և ընդոստ
Վար ցատկելով նրանց ձեռքից ազատվեց։
124Դա բոլորին ջղայնացրեց, հատկապես
Ծուռթևին, որ պատճառ եղավ սխալի։
Սա թռնելով գոռաց. «Ահա հասա քեզ»։
127Սակայն իզուր, քանզի ահի ետևից
Թևերն հասնել չէին կարող. նա սուզվեց,
Իսկ Ծուռթևը վերադարձավ զայրալից։
130Այսպես բադը իսկույն սուզվում է ջրում,
Երբ տեսնում է մոտենալը բազեի,
Իսկ սա ետ է թռչում մռայլ ու տրտում։
133Իսկ Ծերուկը, ընկերոջ դեմ բարկացած,
Արագ թափով թռավ նրա ետևից,
Որ նրա հետ կռվի բռնվի բացեբաց.
136Զեղծարարը հենց որ կուպրի տակ սուզվեց,
Դևն իր ճանկերն ուղղեց ընդդեմ ընկերոջ,
Եվ նրա հետ ձյութի վրա գզվռտեց։
139Բայց Ծուռթևը, ինչպես ճուռակ չարախանդ,
Մագիլներով բռնեց նրան ուժգնորեն,
Եվ երկուսով ընկան լիճը հորձեռանդ։
142Տաքությունից նրանք իսկույն պոկ եկան.
Սակայն նրանք չկարեցան վեր կենալ,
Այնքան էին կպած թևերը մածան։
145Թավ Մորուքը, մյուս դևերի պես սրտնած,
Հրամայեց չորսին թռչել կեռերով
Դեպի ձորի մյուս եզերքը ձյութամած։
148Նրանք նշված տեղերն իջան շատ զգույշ,
Եվ կեռերը խրվածներին ուղղեցին,
Որոնք լճում խաշված էին արդեն հույժ.
151Այսպես նրանց խառնաշփոթ թողեցինք։
Երգ քսաներեքերորդ
1Լռիկ, մնջիկ, անուղեկից, մենավոր
Քայլում էինք մեկըս մյուսի ետևից,
Այնպես ինչպես եղբայրները փոքրավոր ։
4Այն դևերի կռիվը միտքս է բերում
Եզոպոսի մի առակը հինավուրց ,
Որ գորտի ու մուկի մասին է խոսում։
7«Արդն» ու «այժմը» այնքան նման չեն միմյանց,
Որքան մեկ ու մյուս դեպքը, եթե մենք
Լավ բաղդատենք սկիզբն ու վերջը նրանց ։
10Եվ ինչպես մի մտքից ուրիշն է ծագում,
Այսպես իմ մեջ մեկից ծագեց մի այլ միտք,
Որ պատճառեց ինձ կրկնակի մի սոսկում։
13Խորհում էի այսպես. «Դևերն այդ դժնի
Մեր պատճառով եղան առակ֊նշավակ,
Եվ դա նրանց խիստ զայրացրած կլինի։
16Երբ զայրույթը զուգակցվի կամքին չար,
Նրանք մեզ հետ ավելի վատ կվարվեն,
Քան թե շունը նապաստակի հետ անճար»։
19Ահից ցցվել էին մազերըս բիզ֊բիզ։
Ես նայելով իմ ետևը ասացի.
«Վարպե՛տ, նրանք մեր ետևից են գալիս.
22Շուտ թաքնվենք մի անկյունում երկուսով.
Չար ճանկերից վախենում եմ և կարծես
Նրանց ձայնը ես լսում եմ ականջով»։
25«Թե լինեի մի հայելի,–– ասաց նա,—
Դեմքըդ չէի ես ընկալի այնպես շուտ,
Ինչպես միտքըդ ընկալում եմ ես հիմա։
28Քո խորհածը այնքան հար է և նման
Իմ խորհածին, որ երկուսիս համար էլ
Ես հանգեցի միատեսակ որոշման։
31Եթե դարի աջ կողմն այնքան լինի թեք,
Որ կարենանք իջնել ձորը հետևյալ,
Ապա արդեն նրանց ձեռքից կազատվենք...»։
34Նա տակավին իր միտքը չէր ավարտել,
Երբ ես տեսա նրանց՝ բացված թևերով,
Որ ահա մեզ ուզում էին ձեռք ձգել։
37Վարպետըս ինձ իսկույն գրկեց առ ահի,
Նման այն մոր, որ աղմուկից զարթնելով
Եվ տեսնելով մոտից բոցերն հրդեհի,
40Որդուն առնում ու փախչում է անդեդև
Եվ միմիայն նրա մասին խորհելով
Մոռանամ է հագնել շապիկն իսկ թեթև,—
43Եվ կռնակի վրա սահեց փութակի
Այն զառիթափ ու առապար դարն ի վար,
Որ փակում էր մի կողմն հաջորդ ձորակի։
46Ջուրն առվակով այնպես արագ չի իջնում
Պտտացնելու անիվն հովտի ջաղացքի,
Երբ, հոսելով, փառերին է մոտենում,
49Ինչպես իջավ իմ վարպետը դարն ի վար,
Ինձ կրելով կրծքին իբրև զավակի,
Եվ ոչ իբրև մի ընկերոջ հավասար։
52Հազիվ թե նա ձորի հատակը հասավ,
Դևերն ահա երևացին մեր վերև.
Բայց նրանցից վախ չունեինք էլ բնավ.
55Զի Բարձրյալը, որ պարտադրել է նրանց
Պահապաններ դառնալ ձորի հինգերորդ,
Թույլ չի տա, որ նրանք լինեն պարտազանց։
58Ցածում գտանք մեղապարտներ ոսկեփայլ ,
Որ լալագին, հոգնաբեկ ու հուսաբեկ,
Շուրջանակի շարժվում էին համրաքայլ։
61Նրանք կրում էին փիլոն կնգղանի,
Որոնք լայն ու փայլուն էին, այնպիսիք,
Որ կրում են մոնազները Կլունյիի ։
64Դրանք դրսից պսպղուն էին ու ոսկյա,
Սակայն ներսից կապար էին, ծանր այնպես,
Որ կթվար Ֆեդերիկինը հարդյա։
67Օ՛ վերարկու տաժանելի առհավետ։
Մենք, ինչպես միշտ, նորից դարձանք դեպի ձախ,
Ունկնդրելով նրանց ողբին տխրավետ։
70Սակայն նրանք ծանըր բեռան պատճառով
Մեզ ուղեկցում էին այնպես համրընթաց,
Որ նոր անձանց էինք գտնում միշտ մեր քով։
73Ես ասացի առաջնորդիս. «Արդ նայիր
Եվ սրանց մեջ գտիր մեկին, որ երկրում
Հայտնի լինի անունով ու գործով իր»։
76Տոսկանացու լեզուս մեկը լսելով՝
Մեր ետևից աղաղակեց. «Կանգ առեք,
Դուք, որ այդպես շտապում եք մութ օդով։
79Քո ուզածը գուցե ինձնից կիմանաս»։
Այնժամ ասաց վարպետըս ինձ. «Սպասի՛ր,
Ապա նրա ոտքով առաջ կընթանաս»։
82Ես կանգ առա և տեսա, որ երկու անձ
Ինձ հասնելու ճիգեր էին թափում մեծ,
Բայց ծանըր բեռն հապաղեցնում էր նրանց։
85Երբ ինձ հասան, հայացքով խեթ, խուզարկու,
Նրանք մի պահ ինձ նայեցին լռելյայն,
Ապա դարձան և ասացին մեկ մեկու.
88«Մեկը ողջ է թվում շարժից կոկորդի,
Եթե ողջ չեն, ինչ շնորհով են նրանք
Քայլում առանց ծանրակապար զգեստի»։
91Եվ ապա ինձ. «Օ՜ տոսկանցի՛դ բարետես,
Որ եկել ես կեղծավորաց համայնքն այս,
Մի՛ քամահրիր մեզ ասելու, թե ով ես»։
94Եվ ես նրանց. «Ծնվել եմ ու մեծացել
Մեծ քաղաքում գեղածիծաղ Առնոյի .
Ես մարմնով եմ, քանզի դեռ չեմ մահացել։
97Իսկ դուք ո՞վ եք, որոնց այտերն հենց ի վար
Արցունքներ են հոսում, ինչպես տեսնում եմ.
Եվ ի՞նչ են այդ սքեմները ոսկեվառ»։
100Եվ մեկն ասաց. «Մեր փիլոններն ոսկետես
Կապարե են և այնպես ծանր ու ստվար,
Որ նրանց տակ մենք տնքում ենք մշտապես։
103Բոլոնիացի ենք, Վայելող եղբայրներ .
Ես Կատալան, նա Լոդերինգ ենք կոչվում.
Քո քաղաքը մեզ ընտրել էր իրեն տեր,
106Որ պահպանի խաղաղությունն իր ներքին,
Բայց մենք այնպես վարվեցինք, որ հետքը դեռ
Երևում է Գարդինգոյի մոտերքին»։
109Ես ասացի. «Եղբայրնե՛ր, ձեր գործերով...»,
Բայց կանգ առա, քանզի տեսա ես մեկին,
Որ խաչված էր գետնին երեք ցցերով։
112Ինձ տեսնելով նա գալարվեց ու խոպաց,
Հառաչանքով մորուքի մեջ փչելով։
Երբ Կատալանն այդ նկատեց՝ ինձ ասաց.
115«Այս մեխվածը , որ դու տեսար հանկարծուստ,
Փարիսեցոց խորհուրդ տվեց, թե լավ է
Զոհվի մի մարդ, քան մի ամբողջ ժողովուրդ։
118Ճամփի վրա նա պառկած է շեղակի
Եվ զգում է ծանրությունները նրանց,
Որ անցնում են իր վրայով ուղղակի։
121Նույն ձևով են այստեղ տանջվում նրա հետ
Նրա աներն ու անդամներն ատյանի ,
Որ հրեից համար դարձավ չարաղետ»։
124Վիրգիլիոսը զարմացել էր չափազանց
Ի տես նրա, ով աքսորում այս հավերժ
Այդպես խաչված ու փռված էր գետնամած։
127Ապա եղբոր այս խոսքերը ուղղեց նա.
«Բարեհաճիր մեզ ասել, թե աջ կողմում
Կա՞ որևէ մի անցուղի մոտակա,
130Որպեսզի մենք դուրս գանք տեղից այս զնդան,
Առանց երբեք հարկադրված լինելու
Դիմելու սև հրեշտակների օգնության»։
133Եվ եղբայրը պատասխանեց. «Քիչ հետո
Կա մի ժայռ, որ մեծ պարսպից ձգվելով,
Խաչհատում է բոլոր ձորերն ահարկու.
136Այս ձորից զատ նա փլված է ամեն տեղ.
Դուք կարող եք բարձրանալ այդ փլվածքով,
Որ կազմում է մի զառիթափ նվազ թեք»։
139Առաջնորդըս մի պահ կանգնեց մտախռով,
Ապա ասաց. «Ուրեմըն մեզ խաբեց նա ,
Որ լլկում էր հոգիներին ճանկերով»։
142Եղբայրն ասաց. «Դևի ամեն չարության
Մասին արդեն Բոլոնիայում լսել եմ ,
Ի մեջ այլոց, թե նա հայր է ստության»։
145Առաջնորդըս արագացրեց քայլերն իր,
Բարկությունից ջղայնացած բավական.
Եվ ես թողած հոգիներին ծանրակիր՝
148Հետևեցի իմ վարպետին պատվական։
Երգ քսանչորսերորդ
1Նորոգ տարվա այն պահին, երբ արփին վառ
Ջրհոսիտակ փափկացնում է վարսերն իր,
Եվ պակսում, են ցայգի ժամերը խավար.
4Երբ եղյամը դաշտի վրա բովանդակ
Ստանում է, թեկուզ և շատ կարճատև,
Պատկերը իր ավագ քրոջ սպիտակ.
7Շինականը, որի խարն է պակասել,
Առավոտյան ելնում է ու նկատում,
Որ արտերը ճերմակ քողով են պատել,
10Տուն է մտնում և իր բախտն է անիծում,
Ինչպես դժբախտն անճարության մատնված.
Բայց շատ չանցած, երբ գալիս է ու տեսնում,
13Որ փոխվել է դիմապատկերը երկրի,
Սիրտ է առնում և ցուպը ձեռքը բռնած՝
Արածելու է քշում հոտն ոչխարի։
16Այսպես վարպետս ինձ ահ ու դող պատճառեց,
Երբ ինձ այնքան խռովահույզ երևաց,
Եվ այսպես շուտ նա իմ ցավը դարմանեց։
19Քանզի հենց որ հասանք կամուրջը խորտակ,
Նա ինձ դարձավ այն հայացքով ամոքիչ,
Որ նախապես տեսել էի լեռան տակ։
22Նա ուշադիր փլատակին նախ նայեց,
Ապա մի պահ մտմտալով յուրովի,
Բացավ թևերն ու ինձ օգնել շտապեց։
25Եվ ինչպես նա, ով գործում է դատելով,
Ասես գալիքն առաջվանից է հոգում,
Այսպես տերս ինձ մի ժայռն ի վեր հանելով,
28Մատնանշեց մի ուրիշ ժայռ կարկառուն
Եվ ինձ ասաց. «Հիմա այնտեղ բարձրացիր,
Բայց նախ փորձիր, թե արդյոք չէ՞ երերուն»։
31Ճանապարհն այս բեռնավորաց համարչէր,
Զի նա թեթև, իսկ ես նրա օգնությամբ
Հազիվ էինք մենք բարձրանում դարն ի վեր։
34Եվ եթե այս զառիվերը ստորնյա
Ներսի կողմից ավելի կարճ չլիներ,
Նա չգիտեմ, բայց ես չէի դիմանա։
37Բայց քանի որ պարունակը թեքվում էր
Դեպի բերանն անդնդախոր ջրհորի,
Ապա ամեն ձորի դիրքը այնպես էր,
40Որ կողերից մեկը բարձր էր, մյուսը ցած։
Մենք ի վերջո հասանք գլխին կամրջի,
Որի ծայրի քարը դուրս էր կարկառված։
43Շունչը այնքան սպառվել էր թոքերիս,
Որ այլևըս չէի կարող շարժվել ես,
Եվ նստեցի իսկույն այնտեղ հասնելիս։
46«Հարկ է, որ դու ծուլությունըդ թոթափես։
Փափուկ տեղում նստելով կամ պառկելով
Փառք չեն գտնի,— ասաց վարպետս իրատես.—
49Առանց որի ով իր կյանքն է սպառում,
Երկրում այնքան հետք կթողնի իր մասին,
Որքան ծուխը օդում, փրփուրը՝ ջրում։
52Արդ վեր կաց ու վհատությանն հաղթիր քո
Այն ոգիով, որ կբառնա ամեն խոչ,
Թե չկքի մարմնի բեռան ի ներքո։
55Բավական չէ միայն դուրս գալն այստեղից.
Կա ավելի երկարաձիգ մի սանդուղք.
Թե հասկացար, օգտվիր իմ այս ազդից»։
58Ես վեր կացա, ինձ ցույց տալով ավելի
Կորովապինդ քան ինձ զգում էի ես.
Եվ ասացի. «Գնանք, պինդ եմ ու արի»։
61Մենք ընթացանք ժայռաթմբի վրայով,
Որ ավելի քարքարոտ էր ու անձուկ,
Քան այն, որով անցել էինք երկուսով։
64Խոսում էի չերևալու համար թույլ։
Մյուս ձորակից հանկարծ լսվեց սուր մի ձայն,
Որ չէր կազմում նույնիսկ մի խոսք միաձույլ։
67Ես չիմացա, թե նա ինչ էր բարբառում,
Թեև ողնի վրան էի կամարի,
Բայց խոսողը շարժման մեջ էր երևում։
70Հակվել էի, բայց մթության պատճառով
Չէի կարող տեսնել խորքը ձորակի,
Եվ ասացի. «Վարպե՛տ, մենք այս կամարով
73Հաջորդ թմբի վրա իջնենք փութապես.
Ձայն եմ լսում, բայց ոչինչ չեմ հասկանում,
Ցած եմ նայում, բայց ոչինչ չեմ տեսնում ես»։
76«Քեզ պատասխան կտամ գործով միմիայն,—
Ասաց վարպետս,— հայցը համեստ ու արդար
Բավարարել հարկ է գործով լռելյայն»։
79Մենք կամուրջի ներքև իջանք այն գլխից,
Ուր ութերորդ թմբին է նա միանում,
Եվ նոր ձորը ինձ երևաց այնտեղից։
82Ներսում տեսա օձերի կույտ մի մախիզ,
Այնքան ահեղ, հրեշավոր ձևերով,
Որ քստմնում, սարսում եմ դեռ հիշելիս։
85Թող էլ Լիբիան չպարծենա, թե ունի
Քելիդրներ, քարբեր, ծարբեր, նետօձեր
Եվ այլ օձեր անհեթեթ ու անճոռնի.
88Այնտեղ չկա այնքան զեռուն թունալից,
Ի միասին հաշված ամբողջ Եթովպիան
Եվ Արաբիան Կարմիր ծովին հարակից։
91Այդ օձերի միջով վայրագ, արտառոց՝
Վազում էին մերկ հոգիներ ահաբեկ,
Չգտնելով հելիոտրոպկամ թաքստոց։
94Կապված էին նրանց ձեռքերն ետևում.
Իսկ օձերը պոչն ու գլուխը խրած
Նրանց մեջքին՝ պրկվում էին առջևում։
97Մեկի վրա, որ մեզ մոտ էր գտնվում,
Ահա հանկարծ նետվեց մի օձ ու խայթեց
Այնտեղից, ուր վիզն ուսերին է կցվում։
100O կամ i տառն այնքան արագ չի գրվի,
Որքան արագ վառվեց, խայթվածն ու այրվեց
Եվ ընկավ վար՝ վերածվելով մոխիրի։
103Հազիվ թե նա գետին ընկավ, մոխրացավ,
Փոշին եկավ ու հավաքվեց ինքն իրեն
Եվ իր նախկին կերպարանքը ստացավ։
106Իմաստուններն ասում են ու հավաստում,
Որ Փյունիկը մեռնում, ծնվում է այսպես,
Երբ հինգ հարյուր տարիին է մոտենում։
109Նրա կերը ոչ հատիկ է և ոչ խոտ,
Այլ լոկ խունկի ու համեմի կաթիլներ,
Իսկ պատանքը՝ զմուռս, նարդոս քաղցրահոտ։
112Ինչպես նա, ով ցած է ընկնում դիտապաստ
Հանկարծական մի զորությամբ դիվային
Եվ կամ թե մի հիվանդությամբ չարաբաստ,
115Ու, ելնելով, իր բոլորտիքն է նայում,
Դեռ շշկլված մեծ տագնապից իր կրած,
Եվ, նայելով, հառաչանք է արձակում,—
118Այսպես էր այն մեղավորը, երբ կանգնեց։
Որքան խիստ ես, աստվածային զորություն,
Որ պատժում ես հարվածներով ահընկեց։
121Առաջնորդըս նրան հարցրեց. «Ո՞վ ես դու»։
Եվ նա ասաց. «Շատ ժամանակ չէ, որ ես
Տոսկանայից ընկա ձորն այս ահազդու։
124Ընտրեցի ես՝ ջորիս, կյանքը անասնի,
Ոչ թե մարդու։ Վաննի Ֆուչչինեմ անբան,
Եվ Պիստոյան եղավ ինձ որջ արժանի»։
127Ես վարպետիս. «Հիմա հարցրու դու նրան,
Թե ինչ մեղքի համար ընկել է այստեղ.
Գիտեմ, որ նա մարդ էր կռվի և արյան»։
130Մեղավորը այս լսելով չընկրկեց,
Այլ ինձ ուղղեց իր հայացքը սևեռուն,
Եվ գրգռումից ու ցասումից կարմըրեց։
133Ապա ասաց. «Ես ցավում եմ առավել,
Որ դու ինձ այս անարգ տեղում ես տեսնում,
Քան երբ կյանքից գրավվեցի առհավետ։
136Ստիպված եմ ասել, ինչու եմ այստեղ.
Այս խոր վիրապն ես ընկա այն պատճառով,
Որ գողացա մատռան սպասքը շքեղ.
139Եվ սխալմամբ մեղադրեցին ուրիշին։
Բայց որպեսզի ինձ տեսնելով չհրճվես,
Եթե երբեք դուրս գաս տեղից այս մթին,
142Ապա լսիր իմ ծանուցումը գուժարկ.
Նախ Պիստոյան կդատարկվի Սևերից,
Հուսկ Ֆլորենցիան կփոփոխի կարգ ու սարք։
145Մարսը Մագրի հովտից մի շանթկհանի,
Շրջապատված թխպակուտակ ամպերով,
Եվ կմղվի դաշտի վրա Պիչենի
148Ամպրոպահույզ ու խստաշունչ մի կռիվ.
Սակայն շանթը կպատռի թուխպն ի վերջո,
Եվ կխոցվեն Սպիտակները լրիվ։
151Այս ասացի, որ մղկտա սիրտը քո»։
Երգ քսանհինգերորդ
1Այս խոսքերից հետո գողը անպատկառ
Ձեռքը ցցեց ու մատները հանգուցեց,
Մռնչալով. «Աստված, ահա քեզ համար»։
4Ինձ այդ պահից օձերն եղան բարեկամ.
Քանզի մի օձ նրա վզին փաթաթվեց,
Կարծես ասեր. «Սուս կա՛ց, լռի՛ր, անզգա՛մ»։
7Մի ուրիշն էլ նրա թևերը կապեց,
Գալարվելով ինքն իր վրա այնպես պիրկ,
Որ նա ոչ մի շարժում անել չկարեց։
10Օ՜, Պիստոյա՛, ինչո՞ւ մոխիր չդարձար.
Ինչո՞ւ ես դու գոյատևում տակավին.
Պղծության մեջ քո արմատին դու անցար։
13Ինձ, չերևաց ոչ մի մարզում Դժոխքի
Այդքան ըմբոստ մեկը հանդեպ Աստուծո,
Ոչ իսկ նա, ով ընկավ որմից Թեբեի։
16Նա խույս տվեց էլ ոչ մի բառ չասելով։
Եվ ես տեսա մի կենտավրոս ամեհի,
Որ գալիս էր «Ուր է լիրբը» գոչելով։
19Մարեմմայումայնքան օձեր չեն լինում,
Որքան կային նրա մեջքին մինչև անդ,
Ուր մարդկային մարմնիրանն է սկսում։
22Իսկ ուսերից ու ծոծրակից կախված էր
Սոսկատեսիլ ու թևավոր մի վիշապ,
Որ նետում էր հանդիպողին հուր բոցեր։
25Վարպետս ասաց. «Նա Կակոսնէ կատաղած,
Որ ժայռերի ներքև լեռան Ավենտին
Կազմեց լճեր արյուններից իր թափած։
28Եղբայրների հետ միասին չի հածում.
Նրա համար, որ նենգությամբ գողացավ
Այն նախիրը, որ մոտերքն էր արածում։
31Բայց վերջ գտան նրա գործերն անիրավ
Լաստի ներքո Հերակլեսի, որ տվեց
Հարյուր հարված և տասն հազիվ ստացավ»։
34Մինչ վարպետըս ինձ հետ խոսում էր այսպես,
Մեր ներքևով երեք հոգիանցկացան,
Որոնք այնժամ նկատելի եղան մեզ,
37Երբ «Ո՞վ եք դուք» մեզ գոչեցին միաձայն։
Այն ժամանակ մեր զրույցը կտրեցինք
Եվ մեր ուշքը դարձրինք նրանց միմիայն։
40Ծանոթ չէի ես նրանցից ոչ մեկին,
Սակայն հանկարծ ահա այնպես պատահեց,
Որ նրանցից մեկն անվանեց մյուսին,
43Հարցընելով. «Չանֆան որտե՞ղ է կորել»։
Այնժամ մատըս բերնիս դրի, ուզելով
Տիրոջս ուշքը նրանց վրա բևեռել։
46Արդ ընթերցող, չհավատաս դու անգամ
Իմ պատմության, չեմ զարմանա ես բնավ.
Քանզի ես որ տեսա՝ հազիվ հավատամ։
49Մինչ ես նայում էի հառած հայացքով,
Մեկի վրա նետվեց մի օձ վեցոտնյա
Եվ փաթաթվեց նրան ուժգին պատվածքով։
52Նրա փորը սեղմեց միջին ոտներով.
Առջիններով բռնեց թևերը նրա,
Իսկ այտերը՝ ատամնավոր բերանով։
55Ետիններով կպավ նրա ազդրերին,
Եվ իր պոչը, նրանց միջև խոթելով,
Բարձրացրեց մինչև կռնակը վերին։
58Բաղեղն երբեք չպատատվեց մի ծառի
Այնպես ամուր, ինչպես զեռունը ահեղ
Փաթաթվեց շուրջն այն եղկելի թշվառի։
61Ապա նրանք, ինչպես տաք մոմ, հալվեցին,
Եվ խառնեցին իրենց գույները այնպես,
Որ ոչ մեկին էր ներհատուկ, ոչ մյուսին։
64Այսպես վառվող թղթի վրայով լայնարձակ
Բոցի առջև ընթանում է մի մուգ գույն,
Որ սև չէ դեռ, ոչ էլ այլևս սպիտակ։
67Մյուս երկուսը գոչում էին ահաբեկ.
«Ավա՛ղ, Անյե՛լ, այդ ինչպե՛ս ես դու փոխվում.
Ահա արդեն ոչ երկու ես, ոչ էլ մեկ»։
70Արդեն երկու գլուխները մեկ դարձան,
Եվ մեր առջև նրանց դեմքերը երկու
Ձուլվեցին ու մեկ կերպարանք ստացան։
73Չորս մասերը դարձան երկու բազուկներ,
Իսկ ոտները, փորը և կուրծքը նրանց
Դարձան անդամ, որ տեսնված բան չէր դեռ։
76Նախնականից չէր մնացել ոչ մի բան,
Եվ արտառոց այդ պատկերը այդ ձևով
Դանդաղորեն շարունակում էր ճամփան։
79Ինչպես մողեսն, ամռան շոգի ժամանակ,
Մի թփուտից մյուս թփուտը անցնելիս
Սլանում է արագ, ինչպես մի փայլակ,
82Այսպես սուրաց մոլեգնությամբ կատաղի
Դեպի մյուս երկու հոգին մի օձիկ,
Որ սև, բարկ էր, ինչպես հատիկ պղպեղի։
85Նա նրանցից մեկին խայթեց ճիշտ այնտեղ,
Ուրկից սաղմը իր սնունդն է ստանում.
Ապա փռվեց նրա առջև տեղնուտեղ։
88Վիրավորը նրան նայեց անմռունչ
Եվ հորանջեց, ասես լիներ բռնված
Ծանըր քնով և կամ տենդով մահաշունչ։
91Նա և օձը իրար էին պիշ նայում.
Մին մխում էր վերքից, մյուսը՝ բերնից,
Եվ մուխերը իրար էին հանդիպում։
94Թող Լուկանը այսուհետև չխոսի.
Սաբելլոսի և Նասիդի մասին հեգ,
Եվ ինչ որ արդ պատմելու եմ՝ թող լսի։
97Թող լռի և Օվիդիոսը, ըստ որում
Կաղմոսն օձի և Արեթուսն աղբյուրի
Եթե փոխեց, ես նրան չեմ նախանձում։
100Զի նա երկու արարածներ բնության
Չայլափոխեց այնպես, որ նյութը մեկի
Ձևափոխվեր մյուսի նյութի էության։
103Այսպես եղավ այլակերպումը նրանց.
Օձն իր պոչը երկու մասի բաժանեց,
Իսկ խայթվածը կցեց ոտները միմյանց։
106Սրունքներն ու ազդրերն այնպես կիպ կպան
Ու միացան, որ շատ չանցած արդեն իսկ
Չէր երևում ոչ մի նշան միացման։
109Օձի պոչը այն կերպարանքն էր առնում,
Որ կորչում էր մյուսի մեջ, մեկի մոտ
Մորթն էր փափկում, իսկ մյուսի մոտ կոշտանում։
112Մարդու թևերն անութներից ներս մտան,
Եվ գազանի զույգ կարճ ոտները այնչափ
Երկարեցին, որչափ նրանք կարճացան։
115Հետին ոտներն, ոլորվելով միասին,
Դարձան ծածուկ պահվող անդամն առնական,
Իսկ խեղճի մոտ այն երկճղվեց անդստին։
118Մինչդեռ ծուխը ծածկում էր այն երկուսին
Նոր գույներով, մեկին մազով օժտելով,
Հերատելով, գոնջացնելով մյուսին,
121Մեկը կանգնեց, իսկ մյուսը ընկավ վար,
Չկասելով միմյանց նայել չար աչքով,
Որի ներքո փոխում էին դեմքերն հար.
124Վեր կանգնողը դունչը քաշեց քունքերին
Եվ այնտեղից հոսող նյութից հորդառատ
Կազմվեցին ականջները մարդկային։
127Իսկ ավելցած այն հեղանյութը հորդուն
Դեմքի վրա կազմեց քիթը բնական
Եվ շրթներին տվեց որոշ հաստություն։
130Ցած պառկողը իր սուր դունչը երկարեց
Եվ ականջներն, ինչպես խխունջն է անում,
Իր գլխի մեջ ներքաշեց ու ծրարեց։
133Լեզուն, որ նախ միաձույլ էր ու խոսուն,
Ճեղքվածք տվեց, իսկ մյուսի մոտ այն փակվեց,
Եվ դադարեց նրանց մուխը ներգործուն։
136Եվ հոգին, որ մի սողուն էր դարձել պիղծ,
Ձորի միջով փախավ֊գնաց ֆշշալով,
Իսկ այն մյուսը թքեց նրա ետևից։
139Ապա նրան իր կռնակը դարձնելով,
Ասաց մյուսին«Թող հիմա էլ Բուոզոն
Ինձ պես սողա ու սողոսկի այս ճամփով»։
142Այսպես տեսա փոփոխմունքը էությանց։
Թող նորությունն արդարացում լինի ինձ,
Եթե եղա երկարաբան չափազանց։
145Թեպետ արդեն իմ աչքերը և հոգին
Շլմորել ու շշմել էին չափազանց,
Բայց երբ նրանք ծածուկ ծլկվել ուզեցին,
148Տեսա Պաչչո Շանկատոյին հայտնապես.
Լոկ սա էր, որ չայլափոխվեց, ապաքեն,
Այն երեքից, որոնք եկան նախապես.
151Մյուսը նա էր, որից տուժեց Գավիլլեն։
Երգ քսանվեցերորդ
1Ֆլորենցիա ցնծա, զի մեծ ես այնքան,
Որ ոչ միայն հռչակվել ես աշխարհում,
Այլ Դժոխքում էլ ես դարձել տիրական։
4Այն գողերի մեջ հինգ հոգի գտա ես,
Որ, համոթ ինձ, քաղաքացիք էին ինձ,
Եվ այդ բնավ մեծ պատիվ չի բերի քեզ։
7Եթե ճիշտ են երազները վաղորդյան,
Ապա շուտով կիմանաս, թե Պրատոն.
Եվ ուրիշներ ինչ են մաղթում քեզ սերկյան։
10Եվ դա որքան շուտ կատարվի, այնքան լավ,
Քանզի որքան առաջանամ տարիքով,
Այնքան պիտի ավելի շատ զգամ ցավ։
13Մենք մեկնեցինք, և վարպետըս բարեհաճ
Ինձ բարձրացրեց սանդուղքներով դարափուլ,
Որոնցով մենք իջել էինք քիչ առաջ։
16Եվ մենք միջով քարերի ու խութերի
Զուգընթացանք ճանապարհով մենավոր,
Բայց ոչ առանց օգնության մեր ձեռքերի։
19Ես տխրել եմ, այժմ էլ տխրում եմ էլի,
Երբ հիշում եմ իմ տեսածները բոլոր
Եվ սանձում միտքս առաջվանից ավելի,
22Որպեսզի նա ուղիղ ճամփից դուրս չգա.
Եթե բարի աստղը ձիրք է ինձ տվել,
Դրա համար նախանձելու հարկ չկա։
25Գեղջուկն ինչպես որ հանգչում է բլրան տակ,—
Այն ժամանակ, երբ լուսատուն աշխարհի.
Քիչ է ծածկում մեզնից իր դեմքը սուտակ,
28Երբ մժեղը փոխարինում է ճանճին,—
Ներքև, հովտում, իր այզու մեջ կամ արտում
Տեսնում է բյուր փոսուռաներ լուսածին,
31Այսպես տեսա ես ութերորդ ձորակում
Բազում բոցեր, հենց որ հասա ես այնտեղ,
Ուրկից մինչև խոր հատակն էր երևում։
34Ինչպես նա, ով վրեժ լուծեց արջերով,
Աչքով տեսավ Եղիայի կառքն հրեղեն,
Որ ելնում էր դեպի երկինք ձիերով,
37Եվ նայելով ուշով նրա ուղղությամբ,
Ուրիշ ոչինչ չնկատեց բոցից զատ,
Որ բարձրանում էր դեպի վեր ինչպես ամպ,
40Այսպես բոցեր էին շարժվում այս ձորում,
Եվ ամեն բոց պարուրում էր մի հոգի,
Թեև աչքը գողոնը չէր նշմարում։
43Ես վայրահակ նայում էի կամրջից,
Եվ եթե մի քարից բռնած չլինեի,
Ցած կընկնեի, չհրմշտված ոչ մեկից։
46Տեսնելով, որ ես նայում եմ ապշահար,
Վարպետս ասաց. «Կան հոգիներ հուրերում,
Որոնք ծածկում ու այրում են նրանց հար»։
49«Վարպե՛տ, հիմա հավատում եմ քեզ իրոք,—
Ասացի ես։— Ես էլ այդպես գիտեի,
Բայց ուզում եմ քեզ հարցընել, թե արդյոք
52Ո՞վ կա երկճյուղ այն հուրի մեջ բոցավետ,
Ասես թե նա այն խարույկից է ելել,
Ուր դրված էր Էտեոկլը եղբոր հետ»։
55Պատասխանեց. «Նրա մեջ են չարչարվում
Ուլիսը և Դիոմեդը, մեկտեղ են,
Ինչպես մեկտեղ եղան մարտում ու դավում։
58Անդ տանջվում են ձիու դավիհամար այն,
Որի շնորհիվ բացվեց դուռը քաղաքի,
Ուրկից ելավ ազնիվ սերմը հռոմյան.
61Եվ նենգության, որի համար Դեյդամիան,
Թեև մեռած, դեռ ողբում է Աքիլլին.
Անդ տեղն է և Պալլադիոնիհատուցման»։
64«Եթե նրանք բոցում կարող են խոսել,—
Ասացի ես,— ապա, վարպե՛տ, խնդրում եմ,
Թույլատրիր ինձ մի քիչ այստեղ սպասել,
67Մինչև որ այն երկճյուղ բոցը մոտենա.
Տես, թե ինչպես իղձըս նրան լսելու
Ինձ հակում ու առձգում է դեպի նա»։
70«Քո խնդիրքը արժանի է,— ասաց նա,—
Գովասանքի, և ընդունում եմ ես այն.
Բայց քո լեզուն դու առայժըմ մի՛ բանա։
73Խոսելն ինձ թող, ինչ որ ուզում ես հարցնել,
Ես հասկացա, գուցե նրանք, որ հույն են,
Չհաճեն քեզ պատասխանել ու լսել»։
76Երբ բավական մեզ մոտեցավ բոցը այն,
Տեղն ու պահը վարպետս հարմար համարեց
Եվ այս կերպով սկսեց խոսեյ նույնհետայն.
79«Օ՛ դուք, որ մեկ կրակի մեջ եք կիզիչ,
Եթե ես ձեզ արժանացա իմ կյանքում,
Եթե ես ձեզ արժանացա շատ թե քիչ,
82Երբ աշխարհում գրեցի երկն իմ վսեմ,
Կանգ առեք, և ձեզնից մեկըթող պատմի,
Թե ուր կորավ ու գտավ մահն իր դժխեմ»։
85Վաղնջական բոցի ճյուղը բարձր ու մեծ
Սկսեց այնժամ օրորվել ու ճարճատել,
Ճարճատում է ինչպես հուրը հողմածեծ.
88Ապա գագաթն իր դեսուդեն ճոճելով,
Ինչպես եթե խոսուն լեզու մի լիներ,
Ձայն արձակեց ու բարբառեց այս կերպով.
91«Երբ ես պրծա ու հեռացա Կիրկեից,
Որ մի տարի Գայետիմոտ ինձ պահեց,
Նախքան այսպես անվանվելը Էնեասից,
94Ոչ գորովը որդուս, ոչ գութն ալեհեր
Հորըս հանդեպ, ոչ էլ սերը պարտեցյալ,
Որ իմ կնոջ պիտի բերկրանքը կազմեր,
97Կարող չեղան զսպել փափագն իմ ուժգին
Ճանաչելու աշխարհները հեռավոր
Եվ տեսնելու չարն ու բարին մարդկային։
100Եվ ես մտա բացաստանները ծովի,
Նավարկելով առագաստե մի նավով
Ու փոքրաթիվ ընկերներով կորովի։
103Տեսա ափերն երկումինչև Իսպանիա
Ու Մարոկկո, տեսա կղզին սարդերի.
Եվ այլ կղզիքհեռափնյա ու մերձափնյա։
106Արդեն երկար ժամանակ էր անցկացել,
Երբ հոգնաբեկ հասանք նեղուցն այն անձուկ,
Ուր Հերկուլեսն իր սյուներն էր կանգնեցրել,
109Որ ոչ մի մարդ չկարենար դենն անցնել.
Ես աջ կողմում թողել էի Սևիլիան,
Իսկ Սեուտանձախ կողմում էր մնացել։
112«Ո՛վ եղբայրներ,— ասացի ես,— արդ դուք, որ
Շատ փորձությանց միջով հասաք արևմուտք,
Ձեզ մնացած կյանքում կարճ ու անցավոր
115Չլինի թե զլանաք ու ետ կենաք
Հետևելու արեգակի ընթացքին,
Ճանաչելու համար աշխարհն անբնակ։
118Հաշվի առեք ձեր ծագումը երջանիկ.
Դուք չեք ծնվել անասնաբար ապրելու,
Այլ գիտելիք ճեռք բերելու և բարիք»։
121Այս կարճ ճառովս ընկերներիս ես այնպես
Հրահրեցի ուղին առաջ վարելու,
Որ էլ նրանց չէի կարող զսպել ես։
124Եվ նավախելն ուղղած դեպի արևելք՝
Մենք վարեցինք թիերն իբրև խոլ թևեր,
Ընթանալով միշտ դեպի ձախանարգելք։
127Մութն ընկնելով՝ տեսնում էի արդեն ես
Մյուս բևեռիբոլոր աստղերը պայծառ,
Իսկ մերերըչէին գալիս ասպարեզ։
130Արդեն վառվել ու հանգել էր հինգ անգամ.
Երկրին նայող լուսնի լույսը այն պահից,
Ինչ մենք մտանք դժվար ուղին ինքնակամ,
133Երբ մեզ հեռվից աղոտ կերպով երևաց
Մի լեռ, որ ինձ թվաց այնքան բարձրաբերձ,
Որ նմանը երբեք չէի ես տեսած։
136Մեր բերկրանքը շատով վշտի վերածվեց,
Զի նոր երկրից մի փոթորիկ բարձրացավ,
Որից նավը ուժգին թափով հարվածվեց.
139Երեք անգամ նա հորձանվեց սոսկալի,
Իսկ չորրորդին նրա խելը վեր ցցվեց
Եվ ցռուկը սուզվեց կամքով Բարձրյալի,
142Մինչև որ մեզ ծովը իսպառ կուլ տվեց»։
Երգ քսանյոթերորդ
1Բոցը արդեն անշարժացած, ուղղաձիգ,
Լռել էր և հեռանամ էր մեզանից,
Արձակումով բանաստեղծի իմ քաղցրիկ,
4Երբ մի այլ բոց, որ գալիս էր ետևից,
Գրավեց մեր ուշադրությունն երկուսիս
Սուր շչյունով, որ հանում էր իր ծայրից։
7Ինչպես ցուլը սիկիլյան,— որ նախ խանչեց
Ձայնով նրա (և այդ արդար էր անշուշտ),
Որի ձեռքով ու խարտոցով այն շինվեց,—
10Մռնչում էր ձայնով ներսում այրվողի
Եվ, թեպետ նա պղնձից էր պատրաստված,
Թվում էր, թե ցավ էր զգում դառնաղի,
13Այսպես հոգին իր ցավագին խոսքերին
Մի անցք կամ ելք չգտնելով բոցի մեջ,
Հանում էր մի ձայն, որ հատուկ է հուրին։
16Բայց հազիվ թե գտան ազատ անցք նրանք
Բոցի ծայրից, տալով նրան թրթիռն այն,
Որով լեզուն ձայն էր հանում տխրերանգ,
19Մենք լսեցինք. «Օ՜, դո՛ւ, քեզ եմ դիմում ես,
Քեզ, որ հենց նոր լոմբարդական բարբառով
Ասել էիր. «Գնա, էլ չեմ պահում քեզ».
22Թեև այստեղ մի քիչ ուշ եմ ես հասնում,
Բայց դու հաճիր մի քիչ կանգնել ու խոսել.
Տես այրվելով հանդերձ ես կանգ եմ առնում։
25Եթե նոր ես եկել աշխարհն այս մոլոր
Լատինական երկրից քաղցր ու հարազատ,
Ուրկից հետս եմ բերել մեղքերն իմ բոլոր,
28Ռոմանիայում, ասա, կռվո՞ւմ են էլի.
Զի ծննդյամբ լեռնավայրից եմ ես այն,
Որ Ուրբինից ակն է հասնում Տիբերի»։
31Ես դեռ հակված լսում էի ուշադիր,
Երբ վարպետըս կողիս դիպավ ասելով.
«Նա լատին է, դու նրա հետ բարբառիր»։
34Եվ ես արդեն պատասխանըս պատրաստած՝
Սկսեցի այսպես խոսել անհապաղ,
«Ով դու հոգի, որ հրի մեջ ես փակված,
37Քո Ռոմանիան չի եղել և չի լինի
Առանց կռվի տիրողների սրտերում.
Բայց հիմա անդ կռիվ չկա շատ հայտնի։
40Առաջվա պես նույնն է հիմա Ռավեննան.
Պոլենտայի արծիվը թուխս է նստել
Եվ թևերով ծածկել է այն ու Չերվիան։
43Քաղաքը, որ պաշարման դեմ դրեց քաջ.
Եվ ֆրանսացոց արյունահեղ ջարդ տվեց,
Այժմ ընկած է ճիրանների տակ կանաչ։
46Վերուկկիոյի գամփռներն ահել ու ջահել,
Որ սովոր են հոշոտելու որսն իրենց,
Ստիպեցին Մոնտանյային սպանել։
49Կապույտ կորյունը, որ ամռան ու ձմռան
Փոխում է իր ուղղությունը հոսանքի,
Արդ վարում է Ֆայենցան ու Իմոլան։
52Իսկ քաղաքն այն, որով Սավիոն է հոսում,
Եվ դաշտի ու լեռան միջև է ընկած,
Ոչ լծի տակ, ոչ էլ ազատ է ապրում։
55Բայց ով ես դու, աղաչում եմ՝ ասա մեզ,
Չէ որ ես քեզ սիրով տվի պատասխան,—
Թող հիշատակդ երկրում մնա մշտապես»։
58Նախ և առաջ հուրը մի քիչ շառաչեց,
Ապա սուր ծայրն օրորելով դես ու դեն,
Իր ընդերքից այս խոսքերը դուրս փչեց.
61«Թե գիտնայի, որ պատասխանըս պիտի
Ուղղվի մեկին, որ աշխարհ է դառնալու,
Ապա բոցըս բարբառելու չէր միտի.
64Բայց զի ոչ ոք ետ չի դարձել այստեղից,
Եթե ճիշտ է իմ լսածը այդ մասին,
Ես կխոսեմ, չվախնալով ամոթից։
67Եղա ռազմիկ, ապա դարձա կապավոր,
Հուսալով որ կարժանանամ շնորհի.
Եվ հույսս, անշուշտ, կիրագործվեր, եթե որ
70Հովվապետը, գրողի ծոցը գնա,
Ինձ չխոթեր իմ մեղքերի մեջ նախկին.
Թե այդ ինչպես եղավ, լսիր ինձ հիմա։
73Քանի կյանքում միս ու ոսկոր կրեցի,
Որոնք ես իմ մորից էի ժառանգել,
Աղվեսի պես գործեցի, ոչ առյուծի։
76Ճանաչեցի ամեն տեսակ նենգ ու դավ,
Որոնք այնպես վարպետորեն գործ դրի,
Որ նրանց լուրն աշխարհի ծայրը հասավ։
79Երբ ես տեսա, որ հասել եմ իմ կյանքի
Այն շրջանին, երբ այլևըս պետք է մարդ
Առագաստներն ու պարաններն հավաքի,
82Ատեցի այն, ինչ հաճույք էր ինձ տվել,
Եվ զղջալով կրոնավոր ես դարձա.
Օ, ավա՛ղ ինձ, կարող էի ես փրկվել։
85Վեհապետը փարիսեցոց մերօրյա,
Որ կռվում էր Լատերանի մոտերքում,
Ոչ ցեղերի դեմ հեթանոս կամ հրեա,
88Այլ հենց ընդդեմ քրիստոնեից ընտանի,
Որոնք չէին Ակրի առմանն աջակցել,
Կամ առևտուր արել երկրում Սուլթանի,
91Չպատկառեց ոչ իր բարձըր պաշտոնից,
Ոչ իր կարգից ու վիճակից սրբազան,
Եվ ոչ էլ իմ ֆրանկիսկյան փիլոնից։
94Ինչպես կանչեց Կոնստանդինը Սիլվեստրին,
Որ Սորատտից գա ու իրեն բժշկի,
Այսպես նա ինձ իր մոտ կանչեց անդստին,
97Որ բժշկեմ գոռոզության իր տենդից.
Ինձնից խորհուրդ ուզեց, բայց ես լռեցի,
Քանզի նա ինձ ցնդած թվաց խոսքերից։
100Ապա հարեց. «Ես քեզ մեղքից կարձակեմ,
Մի՛ վախենա. դու միայն ինձ խորհուրդ տուր,
Թե ես ինչպես Պենեստրինոնխորտակեմ։
103Ես կարող եմ բանալ երկինքն ու գոցել,
Ինչպես գիտես, ունեմ երկու բանալիք,
Որոնց հարգը նախորդըսչէր իմացել»։
106Այնժամ մղված այս փաստարկից կարևոր,
Լուռ մնալը համարեցի վատագայն,
Եվ ասացի. «Հայր, սրբում ես քանի որ
109Ինձնից մեղքն այն, ուր արդ ընկնեմ պիտի ես,
Շատ խոստացիր, բայց մի՛ պահիր խոստումներդ,
Եվ քո բարձըր գահում հաղթող կլինես»։
112Ֆրանկիսկը ինձ մոտ եկավ, երբ մեռա,
Բայց դևերից մեկը նրան բողոքեց,
«Դու չտանես, բուն տերը ես եմ նրա։
115Նա պետք է գա՝ գերիներիս մեջ մնա.
Ես բռնել եմ ամուր նրա մազերից
Այն օրից, երբ նենգ խորհուրդներ տվեց նա։
118Ով չի զղջում, նա արձակվել չի կարող.
Չի կարելի զղջալ հանցանք գործելով,
Դա կլինի հակասություն բացառող»։
121Վա՛յ ինձ, ինչպես ես ցնցվեցի սրտադող,
Երբ ինձ ասաց. «Չէիր կարծում դու գուցե,
Որ ես իրոք տրամախոս եմ հաջող»։
124Նա ինձ տարավ Մինոսիմոտ մեղսիմաց.
Սա ութ անգամ պոչը իր շուրջ պատելով
Ու զայրույթից այն կծելով՝ մռնչաց.
127«Սրան պետք է կրակների մեջ նետել»։
Եվ այսպես ես դատապարտված եմ այստեղ
Ու տանջվում եմ հրօղակի մեջ անել»։
130Ավարտելով այսպես խոսքերն իր երկար,
Բազմաչարչար բոցը մեզնից հեռացավ,
Գալարելով իր եղջյուրը սրածայր։
133Առաջնորդըս ու ես առաջ ընթացանք
Ժայռի վրայով մինչև կամարն հաստատուն
Հաջորդ ձորի, ուր պատժվում են նրանք,
136Որ մարդկանց մեջ սերմանեցին գժտություն։
Երգ քսանութերորդ
1Ո՞վ կարող էր նույնիսկ արձակ խոսքերով.
Պատմել արյունն ու խոցերը այն բոլոր,
Որ ես տեսա իմ սեփական աչքերով։
4Ամեն լեզու հարկավ պիտի թերանար.
Զի մարդկային խոսքն ու միտքը անզոր են
Ընդգրկելու նման բաներ անհնար։
7Եթե ի մի հավաքվեին այն մարդիկ,
Որ Պուլյայիհողի վրա տարաբախտ
Ընկան ձեռքով հռոմայեցոցքաջ մարտիկ,
10Եվ նրանք, որ ընկան երկար մարտերում,
Ուր այնքան մեծ ավար եղավ մատանու,
Ինչպես անսուտ Տիտոս — Լիվիոսն է գրում,
13Եվ նրանք, որ սպանվեցին կարեվեր,
Դիմադրելով զորքին Ռոբերտ Գուիսկարդի,
Նրանք, որոնց ոսկորներն են հանում դեռ
16Չեպերանում, որտեղ ամեն պուլյացի
Դավաճանեց, և որտեղ ծեր Ալարդոն.
Անզեն հաղթեց մոտակայքում ամրոցի —
19Բոլոր սրանք անդամներով թրատված
Ոչինչ էին այն պատկերի մոտ տխուր,
Որ իններորդ ձորում տեսա ես պարզված։
22Տակառն անտակ չունի այնպես խեղված ձև,
Ինչպես տեսա մի մեղավոր ես այստեղ,
Որ ճղված էր ծնոտից ցայլքը մինչև։
25Աղիքները կախված էին ներքևում,
Երևում էր սիրտը պարկի հետ այն պիղծ,
Ուր կերվածը կղկղանքի էր փոխվում։
28Մինչ սևեռուն դիտում էի ես նրան,
Նա նայեց ինձ և իր կուրծքը բանալով
Արտաբերեց. «Ահա նայիր իմ վրան.
31Ահա տես, թե Մահմեդնինչպես է հերձված։
Իմ առջևից լալով գնում է Ալին,
Ծնոտից վեր ամբողջ դեմքով փեռեկված։
34Եվ բոլորը, որոնց այստեղ տեսնում ես,
Սերմանեցին գժտություն ու պառակտում,
Դրա համար ճղված֊հերձված են այսպես։
37Մեր ետևում ահեղ մի դև ունենք մենք,
Որ իր թրով մեզ խփում է բրտորեն
Ամեն անգամ, երբ մենք անում֊պրծնում ենք
40Մեր պտույտը այս ձորակում տխրերանգ.
Վասնզի մեր խոցվածքները փակվում են,
Նախքան նորից նրա առջև երևանք։
43Բայց ո՞վ ես դա, որ նայում ես ժայռն ի վար։
Թե՞ ուզում ես դանդաղ գնալ քո պատժին,
Որ քո մեղքով սահմանված է քեզ համար»։
46«Նա մեռած չէ, ոչ էլ մեղքերն են նրան
Այստեղ բերել,— պատասխանեց վարպետն իմ,—
Այլ եկել է իմանալու ամեն բան,
49Եվ ես՝ մեռյալս, հարկ է նրան ման ածեմ
Դժոխքն ի վար պարունակ առ պարունակ,
Ճշմարիտը սա է, որ քեզ ասում եմ»։
52Այս լսելով՝ հոգիները հարյուրյակ
Կանգ առան և ինձ նայեցին զարմացած,
Մոռանալով տանջանքն իրենց դժնդակ։
55«Դու, որ գուցե տեսնես արևը շուտով,
Ասա եղբայր Դոլչինոյին, որ եթե
Նա չի ուզում այստեղ քովըս գալ փութով,
58Թող պարենի պաշար հոգա այժմյանից,
Որ ձմռանը նովարացուն դիմադրի.
Այլապես նա հեշտ կպարտվի նրանից»։
61Երբ Մահմեդը այս խոսքերը բարբառեց,
Իր մի ոտքը բարձրացրել էր արդեն,
Եվ ապա այն գետին դրեց ու մեկնեց։
64Մի ուրիշը, որի կոկորդն էր ծակված
Ու կտրված քիթը՝ հոնքերը մինչև,
Եվ որի լոկ մի ականջն էր մնացած,
67Կանգ առավ և սևեռաբիբ ինձ նայեց,
Եվ բերանն իր, որ արյամբ էր կարմրած,
Ընկերներից առաջ բացավ ու խոսեց.
70«Դու որ մեղքով դատապարտված չես թվում,
Եթե քեզ չեմ նմանեցնում ուրիշի,
Քեզ տեսել եմ լատինական աշխարհում։
73Դու հիշիր ինձ՝ Պիետրո դա Մեդիչին,
Եթե գնաս հարթավայրն այն անուշակ,
Որ Մարկաբից տարածվում է Վերչելլի։
76Եվ Ֆանոյի ազնիվ մարդկանց իմաց տուր,
Ինչպիսիք են Անջոլելլոն ու Գուիդոն,
Որ, եթե մեր գուշակությունըչէ զուր,
79Կատտոլիկա ավանի մոտ առափնյա
Նրանք նավից պիտի ծովը շպրտվեն
Դավադրությամբ բռնակալի մի դժնյա։
82Կիպրոս կղզուց մինչև հեռու Մայորկա.
Նեպտունն այդքան ստոր ոճիր չի տեսել
Գործված հույնից և կամ հենից սրիկա։
85Դավադիրը, որ մի աչքով է ծնվել,
Եվ որ տերն է այն քաղաքի, որ այստեղ
Մեզնից մեկը կուզեր տեսած չլինել,
88Կանչելու է նրանց իմ մոտ՝ խորհուրդի.
Բայց այնպես է նա անելու, որ նրանց
Հարկ չի լինի ոչ աղոթքի, ոչ ուխտի»։
91Եվ ես նրան. «Եթե ուզում ես, որ քեզ
Հիշեմ երկրում, ցույց տուր, ասա, ո՞վ է նա,
Որ տեսնելու համար տուժեց դառնապես»։
94Այնժամ ձեռքը դրեց մեկի բերանին
Եվ, բանալով, այսպես ասաց բարձրաձայն.
«Ահա սա է, բայց մնում է միշտ լռին։
97Սա փարատեց երկմտանքը Կեսարի,
Երբ որ ասաց՝ «Ով պատրաստ է գործելու,
Միշտ տուժում է սպասելուց անհարկի»։
100Օ՜ որքա՛ն ինձ երևում էր սահմռկած
Կոկորդի մեջ կտրած լեզվով Կուրիոննայն,
Որ խոսելու այնքան հախուռն էր եղած։
103Մի ուրիշը, որ զրկված էր ձեռքերից,
Բարձրացնելով կրճատ թևերն օդի մեջ,
Որից դեմքը աղտեղվում էր արյունից,
106Աղաղակեց. «Հիշիր նաև Մոսկային.
«Պետք է վերջ տալ» ասողն, ավա՛ղ, ես էի,
Որը աղետ բերեց տոսկան աշխարհին»։
109«Եվ մահ ցեղիդ»,— ավելացրի ես իսկույն։
Եվ նա, ճնշված կրկնակ ցավից, հեռացավ
Ծանըր վշտից գժված մարդու մի հանգույն։
112Կանգնած նայում էի հոգվոց դժպհի,
Երբ որ տեսա մի բան այնքան անսովոր,
Որ ես չէի պատմի առանց վկայի,
115Եթե պատմել չթելադրեր խիղճըս ինձ,
Լավ ընկերն այդ, որ համարձակ է դարձնում
Այն մարդուն, որ իրեն զգում է անբիծ։
118Ստույգ տեսա, այժմ էլ տեսնում եմ կարծես,
Առանց գլխի մի իրան, որ քայլում էր
Ընկերների նման հոտի տխրատես։
121Նա բռնել էր հերքից գլուխն իր կտրած,
Որ կախված էր օդում, ինչպես մի լապտեր,
Եվ գոչում էր «Վա՛յ ինձ» ցավից իր կրած։
124Նա ինքն իրեն դարձրել էր մի ճրագ.
Երկուս էին մեկի մեջ, մեկ՝ երկուսի.
Թե այդ ինչպես՝ Ամենակալն է գիտակ։
127Կանգ առնելով կամրջի տակ բարձրադիր,
Նա գլուխը վեր բարձրացրեց բազուկով,
Որպեսզի ինձ մոտեցընի խոսքերն իր,
130Որոնք եղան. «Տես պատիժն իմ ահռելի,
Դու որ, դեռ ողջ, այստեղ մեր մեջ ես եկել.
Տես սրանից սոսկալին կա՞ ավելի։
133Եվ որպեսզի երկրում հիշես իմ մասին,
Գիտցիր՝ Բերտրան դը Բոռննեմ ես, անձը այն,
Որ չար խորհուրդ տվեց ջահել արքային։
136Ես լարեցի միմյանց դեմ հայր ու որդի.
Աքիտոփելնավելի շատ չգրգռեց
Աբիսողոմ որդուն ընդդեմ հայր Դավթի։
139Ես զատեցի մարդկանց իրար ընտանի.
Դրա համար ուղեղս անջատ եմ կրում
Ողնաշարից, որ մեջն է այս իրանի։
142Եվ այսպես ես համատույժսեմ ստանում»։
Երգ քսանիններորդ
1Տեսքն ամբոխի և տանջանքները անլուր
Այնքան էին իմ աչքերը տամկացրել,
Որ կուզեի սիրտըս փղձկալ ու լալ լուռ.
4Վիրգիլն ասաց. «Միտքըդ ինչո՞վ է տարված.
Հայացքդ ինչո՞ւ շարունակում ես հառել
Ստվերների վրա խեղված, խաթարված։
7Մյուս ձորերում այդպիսի բան չարեցիր,
Եթե նրանց հաշվում ես դու, գիտցիր, որ
Այս ձորն ունի քսաներկու մղոն ծիր։
10Լուսինն արդեն գտնվում է նադիրում.
Դու տեսնելիք այլ բաներ էլ ունես դեռ,
Բայց մեզ հիմա քիչ ժամանակ է մնում»։
13Ես ասացի. «Իսկ եթե դու գիտնայիր,
Թե ես ինչո՞ւ նայում էի այնպես պիշ,
Գուցե դու ինձ դեռ կանգնելու թույլ տայիր»։
16Ընթանալով առաջնորդիս ետևից,
Այսպես ահա նրան տվի պատասխան,
Եվ հարեցի. «Այս ձորի մեջ տանջալից,
19Ուր ես նայում էի այնպես ակնապիշ,
Մի զարմիկըս կարծեմ քավում է մեղքն այն,
Որը այստեղ ստանում է խիստ պատիժ»։
22Այնժամ ասաց իմ վարպետը բարեմիտ.
«Նրա մասին մի մտածիր դու բնավ,
Եվ նա այնտեղ թող իր տեղը մնա միշտ։
25Ես կամրջից տեսա նրան ի մոտ,
Որ զայրագին քեզ էր անում մատնանիշ։
Կոչում էին նրան Ջերի դել Բելլո։
28Այդ միջոցին այնքան էիր դու տարված
Հոտըֆորի բերդակալով, որ նրան
Չնայեցիր, և նա թողեց ու գնաց»։
31Եվ ես. «Վարպե՛տ, նրա մահը բռնական,
Որի վրեժն առած չեն դեռ այն անձինք,
Որ կրեցին անպատվություն տոհմական,—
34Ահա դա է ցասման պատճառը նրա.
Ուստի գնաց առանց ինձ հետ խոսելու,
Եվ այդ բանը սաստիկ ազդեց իմ վրա»։
37Այսպես ահա խոսակցելով մենք հասանք
Ժայռ֊կամուրջի վրա հաջորդ ձորակի,
Ուր չլիներ եթե այնքան մթներանգ,
40Կտեսնեինք մինչև հատակը նրա
Եվ ներփակյալ հոգիներին մեղապարտ.
Երբ մենք ելանք բարձրակետի ճիշտ վրա,
43Ինձ խոցեցին հեծեծանքներ ահարկու,
Ինչպես նետեր, սրված ցավով անպատում,
Եվ փակեցի իմ ականջները երկու։
46Այս ձորի մեջ այնքան ցավ ու տնքոց կար,
Ինչքան պիտի լիներ, եթե մի փոսում
Հավաքեին հիվանդներին ցավագար
49Վալդիկիանի, Մարեմմայի, Սարդինիո.
Իսկ հատակից բարձրանում էր գարշ մի հոտ,
Որ հատուկ է մարմիններին նեխածո։
52Եվ մենք իջանք թմբի վրա արտաքին,
Առաջվա պես ընթանալով դեպի ձախ,
Աստ ավելի լավ պարզվեց իմ աչքին
55Խորքը ձորի, ուր պաշտոնյան Բարձրյալի,
Արդար վճռի կատարածուն անվրեպ,
Պատուհաս է տալիս ամեն կեղծյալի։
58Չեմ կարծում, որ մարդիկ այնչափ ցավ զգան
Ի տես հիվանդ ժողովրդին Եգինի,—
Ուր ժանտախտով վարակված էր օդն այնքան,
61Որ կենդանի ամեն էակ մահացավ,
Ապա նախկին ժողովուրդը կղզյակի
Մրջյունների սերմով նորից բազմացավ,
64Ինչպես որ դա պոետներն են հավաստում,—
Որչափ այստեղ, ուր հոգիները բոլոր
Տանջանքներից հալվում էին ու հատնում։
67Մեկը գետնին փորի վրա էր պառկած,
Մյուսը հենված իր մերձակցի ուսերին,
Մի ուրիշը քարշ էր գալիս սողընթաց։
70Դանդաղ ու լուռ անցնում էինք ձորով այս.
Նայելով և ունկնդրելով խոթերին,
Որոնք չէին կարող կանգնել հոտնկայս։
73Տեսա երկու հոգի իրար կռթնած,
Ինչպես երկու տապակ վրան կրակի,
Գլխից մինչև ոտքը քոսով ծածկված։
76Ձիապանը, որին տերն է սպասում,
Եվ կամ որին փութացնում է մի այլ բան,
Քերչով ձիուն այնպես շուտ֊շուտ չի քսում,
79Ինչպես սրանք եղունգներով սրասայր
Քերում էին իրենց վրա, որպեսզի
Մեղմացնեին իրենց քորը սաստկազայր։
82Եղունգները թափում էին քոսը վար,
Ինչպես դանակն է թափում թեփն սկարի,
Կամ այլ ձկան թեփերով լայն ու ստվար.
85«Օ՜, դու, որ քեզ քո մատներով ցտում ես,
Եվ պոկում ես միսըդ ինչպես աքցանով,—
Ասաց մեկին առաջնորդըս հեգնապես,—
88Ասա մեզ, կա՞ այստեղ ձեր մեջ մի լատին.
Երանի թե քո եղունգները երբեք
Չմաշվեին քո այդ գործում դժվարին»։
91«Մենք երկուսս էլ, որ տխեղծված ենք այսպես,
Լատիններ ենք,— պատասխանեց նա լալով,—
Բայց ո՞վ ես դու, որ հարցում ես անում մեզ»։
94Վարպետս ասաց. «Ես այս մարդու հետ կենդան
Իջնում եմ ցած պարունակ առ պարունակ,
Որ ցույց տամ, թե Դժոխքի մեջ ինչեր կան»։
97Այնժամ նրանք մեկը մյուսից զատվեցին
Եվ, դողալով, ինձ նայեցին այլոց հետ,
Երբ պատահմամբ այն խոսքերը լսեցին։
100Բարի վարպետս ինձ մոտեցավ, ասելով.
«Ասա նրանց, թե ինչ ես դու փափագում»։
Այնժամ նրանց ես դիմեցի այս կերպով.
103«Իցիվ թե ձեր հիշատակը չցնդեր
Մարդկանց մտքից՝ աշխարհի մեջ առաջին,
Եվ կարենար շատ տարիներ ապրել դեռ.
106Ասացեք ինձ՝ ո՛վ եք, և ո՛ր երկրից եք.
Այդ զազիր և անարգ պատժի պատճառով
Ինքնությանը ձեր հայտնելու մի՛ քաշվեք»։
109Մեկն ասաց. «Ես Արեցցոյից եմ եկել.
Ինձ մեղադրեց սիենացի Ալբերոն,
Բայց այլ մեղքի համար եմ ես աստ ընկել։
112Ճիշտ է, նրան կատակելով ասացի,
Թե ես գիտեմ կերպը օդում թռչելու.
Իսկ նա, աշխույժ, սակայն սակավ խելացի,
115Խնդրեց, որ ես սովորեցնեմ այդ իրեն,
Բայց նա Դեդալ չդառնալով ինձ այրեց
Նրա ձեռքով, ում զավակն էր հոգեղեն։
118Ես ալքիմիա բանեցըրի աշխարհում.
Դրա համար ինձ Մինոսը ուղղադատ
Դատապարտեց տասից վերջին այս ձորում»։
121Ես պոետիս. «Այնպես ինչպես սենացիք
Կա՞ն երբևէ մարդիկ այնքան սնամիտ,
Այդպիսիք չեն մինչև անգամ ֆրանսացիք»։
124Մյուս բորոտը, որ այս խոսքըս լսել էր,
Պատասխանեց. «Ի բաց առյալ Ստրիկկան,
Որ ծախքերն իր չափավորել լավ գիտեր.
127Եվ Նիկկոլոն, որ առաջինը մուծեց
Շահոքրամի գործածությունն այն այգում,
Որտեղ նրա սերմը այնքան լավ աճեց.
130Եվ այն խումբը, ուր շռայլեց ու վատնեց
Կաչա դ՚Աշանն իր անտառներն ու այգին,
Իսկ Աբբալյատն իր մեծ խելքը ցույց տվեց։
133Եվ որպեսզի իմանաս, թե ով եմ ես,
Որ սենացոց այսպես ծաղրում եմ քեզ հետ,
Լավ նայիր ինձ, և իմ դեմքը կասի քեզ.
136Կտեսնես, որ Կապոկկիոն եմ քեզ ծանոթ։
Ես կեղծեցի ալքիմիայով մետաղներ.
Պետք է հիշես, եթե դու չես մոռացկոտ,
139Որ բնությամբ եղա կապկող ջանասեր»։
Երգ երեսուներորդ
1Երբ Յունոնը Սեմելեի պատճառով
Զայրացել էր ընդդեմ ցեղի թեբական,
Ինչպես ցույց էր տվել երկու առիթով,
4Աթամանտըայնքան դարձավ խելազուրկ,
Որ տեսնելով իր կնոջը սեփական,
Որ գալիս էր զավակների հետ իր զույգ,
7Աղաղակեց. «Լարենք ցանցերը արագ,
Որ էգ առյուծն ու կորյունները բռնեմ»։
Եվ պարզելով իր ճիրանները վայրագ,
10Բռնեց մեկին, որ Լեարկոս էր կոչվում,
Եվ զարնելով Ժայռին՝ նրան ջախջախեց,
Մայրն էլ խեղդվեց մյուս զավակի հետ ծովում։
13Եվ երբ բախտը խոնարհեցրեց հավիտյան
Զորությունը տրովացոց սիգապանծ,
Եվ արքան ու արքայությունը հանգան,
16Հեգ Հեկուբը, որ գերի էր ցավագին,
Տեսնելով իր Պոլիքսենին սպանված
Եվ գտնելով իր Պոլիդոր զավակին
19Ծովի ափին անշնչացած ու փռված,
Խելակորույս սկսեց ոռնալ շան նման,
Այնքան վշտից ցնցված էր ու ցնորված։
22Սակայն երբեք ոչ Թեբեում և ոչ էլ
Տրոյայում կենդանյաց կամ մարդկանց մեջ
Կատաղությունն այնպես սաստիկ չի եղել,
25Ինչպես տեսա երկու հոգումեջ դժգույն,
Որ ամենքին կծում էին, վազելով,
Բնից փախչող սոված խոզի մի հանգույն։
28Մեկըկծեց Կապոկկիոյին ծոծրակից
Եվ քարշ տվեց նրան, և նա, ճչալով,
Փորով քերեց չոր հատակը ձորակի։
31Արետինը, դողդողալով, ինձ ասաց.
«Ահա Ջաննի Սկիկկին է այդ ոգին,
Որ ամենքին խածատում է՝ գազազած»։
34«Օ՜, երանի քեզ այն մյուսը չկծեր,—
Ասացի ես,— բայց դու հաճիր ինձ ասել,
Թե ո՞վ է դա, քանի դեռ չի հեռացել»։
37Եվ նա ասաց. «Դա հոգին է հնօրյա
Այն ապիրատ ու անպատկառ Միրրայի,
Որ իր հոր հետ կապվեց սիրով մծղնյա։
40Նա գործելու համար արարքն իր տգեղ,
Նմանեցրեց իրեն ուրիշ մի կնոջ.
Իսկ այն մյուսը, որ, տես, գնում է այնտեղ,
43Յուրացնելու համար հոտի տիրուհին,
Նմանեցրեց իրեն Բուոզո Դոնատուն,
Եվ թելադրեց պատշաճ կտակ նոտարին»։
46Երբ այն երկու կատաղիքը գնացին,
Որոնց վրա հառել էի հայացքն իմ,
Դարձա դեպի մյուս հոգիներն հոռեծին։
49Տեսա մեկին, որ պիտ վինի նմանվեր,
Եթե լիներ նրա մարմինը կիսված
Երկճյուղանի ցայլքից սկսած մինչև վեր։
52Ջրուռույցքը, որ նյութերով ավշային
Մարմնանդամներն այլանդակում է այնպես,
Որ դեմքը չի ներդաշնակում մեծ փորին,
55Ստիպում էր նրան բացել շրթներն իր,
Ծյուրախտավորն ինչպես սաստիկ ծարավից
Բաց է անում իր շրթները կաս֊կարմիր։
58«Դուք, որ ամեն տեսակ պատժից ազատ եք
Եվ չգիտեմ ինչու՝ Դժոխք եք ընկել,—
Ասաց նա մեզ,— խնդրեմ մի պահ ինձ նայեք.
61Տեսեք դաժան տանջանքն Ադամ վարպետի.
Ես ողջությանս ինչ ուզեցի ունեցա,
Արդ կարոտ եմ, ավա՛ղ, ջրի մի շիթի։
64Առնո թափվող առվակները գլգլուն,
Որ հոսում են Կազենտինի լեռներից,
Զովացնելով ծործորները դալարուն,
67Այստեղ միշտ իմ աչքի առջև են գալիս,
Եվ այդ պատկերն ինձ ավելի է հյուծում,
Քան այն ախտը, որ ինձ տաղտապ է տալիս։
70Այնտեղ է, որ ես գործեցի մեղքն իմ մեծ.
Եվ հիմա ես այդ վայրերը հիշելով
Արձակում եմ հառաչանքներ դառնահեծ.
73Հենց այնտեղ է Ռոմենան, ուր կեղծեցի
Ոսկեդրամը Մկրտիչով դրոշմված.
Դրա համար ես կենդանվույն այրվեցի։
76Բայց որպեսզի այստեղ տանջված տեսնեի
Գուիդոյին, Ալեսսանդրին ու եղբոր,
Ֆոնտե Բրանդանհոժարությամբ կտայի։
79Մեկն եկել է արդեն, եթե հավատամ
Այստեղ շրջող ստվերներին մոլեգին,
Բայց ի՞նչ օգուտ, անկյալ եմ ու ծանրանդամ։
82Եթե գոնե այնքան թեթև լինեի,
Որ շարժվեի մի մատնաչափ մի դարում,
Վաղուց արդեն ես ճանապարհ կընկնեի
85Որոնելու նրան մարդկանց մեջ այս պիղծ,
Թեպետև այս ձորը ունի կես մղոն
Լայնություն և տասնմեկ մղոն շրջագիծ։
88Ես այստեղ եմ ընկած նրանց պատճառով.
Նրանց համար ես կտրեցի ֆլորին
Երեք կարատ այլ մետաղի խառնուրդով»։
91Եվ ես նրան. «Այն երկուսըովքե՞ր են,
Որ պառկած են քո աջ կողմում իրար կից,
Եվ արձակում ծուխ֊գոլորշի մեղմորեն»։
94Պատասխանեց. «Երբ այս ձորը ընկա ես,
Նրանց այդպես անշարժ գտա, և կարծեմ
Նրանք պետք է այդպես մնան մշտապես։
97Մեկն այն կինն է, որ զրպարտեց Հովսեփին.
Իսկ այն մյուսը Սինոննէ՝ հույն խաբեբան.
Սուր տենդից են արձակում այդ գոլորշին»։
100Երկրորդը, որ լցվեց սաստիկ զայրույթով,
Երբ իր մասին այս որակումը լսեց,
Նրա պրկված փորին զարկավ բռունցքով։
103Հարվածից փորն հնչեց ինչպես մի թմբուկ.
Իսկ Ադամը խփեց նրա երեսին
Մի հարվածով նույնքան ուժգին ու դիպուկ,
106Ապա ասաց. «Շարժվել կարող չեմ թեև
Իմ ծանրացած անդամների պատճառով,
Բայց խփելու համար ունեմ ազատ թև»։
109Եվ հույնը. «Դու դեպի խարույկ գնալիս
Քո ձեռքն այդպես ժիր չէր, սակայն այդպես էր,
Եվ ավելի գուցե, դրամ կտրելիս»։
112Եվ ցնփորը. «Այդ բանում դու իրավ ես,
Սակայն այդպես ճշմարտախոս չեղար դու,
Երբ Տրոյայում ճշմարիտը հարցրին քեզ»։
115Եվ հույնը. «Ես խոսք կեղծեցի, դու՝ դրամ.
Իմ հանցանքը մեկն է, քոնը այնքան շատ,
Որ դու անցար սատանայից էլ անգամ»։
118Հաստափորը պատասխանեց. «Ուխտադրուժ,
Դու հիշիր ձին և տանջըվիր ամոթից,
Զի դա թողեց բոլորի մեջ հոռի հուշ»։
121«Դու էլ տանջվիր,— ասաց հույնը,— ծարավից,
Եվ դրանից ճաքի լեզուդ, փորը քո
Փքվել է ու դառել տակառ ջրալից»։
124Դրամանենգն այնժամ ասաց զայրալի.
«Բերանըդ լոկ չար խոսելու է բացվում,
Ճիշտ է, թե ես ծարավ եմ ու ջրով լի,
127Քեզ էլ այրում, տանջում է տենդը կիզիչ.
Եվ առաջին կանչին պիտի վազեիր
Լափլիզելու ջինջ հայելին Նարգիսի»։
130Նրանց խոսքերն ուշով լսում էի ես,
Երբ ինձ վարպետս զգուշացրեց. «Լսիր դեռ.
Քիչ մնաց, որ նեղանայի պիտի քեզ»։
133Զգալով որ նա խոսում էր բարկությամբ,
Դարձա նրան մի այնպիսի ամոթով,
Որ տակավին ես հիշում եմ դառնությամբ։
136Եվ ինչպես նա, ով տեսնում է վատ երազ,
Եվ ուզում է, որ դա երազ էլ մնա,
Ինչպես մի բան անհնարին ու անհաս,
139Այսպես էի ես՝ անկարող խոսելու.
Ուզում էի ինձ չքմեղել, բայց արդեն
Ինձ չքմեղում էի առանց գիտնալու։
142Վարպետս ասաց. «Մեծ հանցանքներ դրանից
Արձակվում են նվազ ամոթ զգալով,
Ուստի վանիր քո խռովքը քեզանից։
145Բայց եթե դու ընկնես ուրիշ մի առթիվ
Այդօրինակ բանակռվող մարդկանց մեջ,
Ապա պետք է պախարակեմ քեզ խստիվ.
148Ստոր տենչ է լսել նման բանավեճ»։
Երգ երեսունմեկերորդ
1Այն լեզուն, որ ինձ խոցել էր այնպես հույժ,
Որ փոխվել էր նույնիսկ գույնը իմ դեմքի,
Այդ էլ դրեց վերքիս վրա դեղաբույժ։
4Աքիլլեսի և հոր նիզակը այսպես
Սուր խոցեր էր նախ պատճառում, ասում են,
Ապա բուժում նույն խոցերը փութապես։
7Մենք հեռացանք վերջին ձորից չարաշուք.
Եվ, անցնելով եզրաթմբի վրայով,
Գնում էինք առաջ լուռ ու անշշուկ։
10Այնտեղ լույսը այնքան թույլ էր և աղոտ,
Որ իմ առջև հազիվ էի ես տեսնում,
Բայց լսեցի շեփորի ձայն մի պոռոտ,
13Որոտումից ավելի գոռ և ուժգին.
Եվ ուղղությանն հետևելով այդ ձայնի՝
Հայացքս ընկավ կետի վրա մի ներքին։
16Այն ողբալի կոտորածի ժամանակ,
Երբ Կառլոս Մեծն իր սուրբ փաղանգը կորցրեց,
Օռլանդն այնպես չհնչեցրեց փող֊կոչնակ։
19Եվ նայելով ձայնի կողմը ես ուղեղ,
Տեսա կարծես աշտարակներ բարձրաբերձ,
Եվ ես. «Վարպե՛տ, այդ ի՞նչ քաղաք է այդտեղ»։
22Եվ նա. «Դու այս օդի միջով աղջամուղջ
Քո հայացքը շատ հեռուն ես արձակում,
Դրա համար մոլորվում ես կարի լուրջ։
25Երբ մոտենաս, դու կտեսնես թե ինչպես
Պատրվում է տեսողությունը հեռվից.
Հիմա հարկ է, որ դու մի քիչ շտապես»։
28Ապա հարեց մեղմ բռնելով իմ ձեռքից.
«Որպեսզի բանն արտասովոր չթվա,
Հարկ է, որ դա տեղեկանաս այժմյանից,
31Որ հսկա են նրանք, ոչ թե աշտարակ.
Պորտից ներքև նրանք սուզված են հորում
Եվ նրա շուրջ կազմում են լայն շրջանակ»։
34Ինչպես մեգը երբ փարատվում է քիչ֊քիչ,
Տակավ աչքերն սկսում են որոշել
Այն, ինչ ծածկում է գոլորշին պարփակիչ,
37Այսպես որքան հորին էինք մոտենում
Այդ հոծ ու մութ օդի միջով, այնքան իմ
Ահն աճում էր և իմ պատրանքը ցնդում։
40Եվ ինչպես որ Մոնտերեջոն, բարձունքին,
Պսակում են աշտարակներ բարձրաբերձ,
Այսպես ջրհորն եզրապատող ափունքին
43Ցցվել էին Հսկաներըահավոր,
Որոնց Զևսը սպառնում է տակավին,
Երբ երկնքից որոտում է ահագոռ։
46Ահա արդեն տեսնում էի ես մեկի.
Դեմքն ու կուրծքը և որովայնն ահագին
Եվ կողերից կախված թևերն երկակի։
49Բնությունըանշուշտ շատ լավ բան արեց,
Երբ դադարեց նման հրեշներ ստեղծել
Եվ Մարսի այդ մարտիկներին վերացրեց.
52Եվ եթե դեռ ստեղծում է կետ ու փիղ,
Ապա ով որ կշռադատի նրբորեն,
Դա կգտնի ավելի ճիշտ և ուղիղ.
55Վասնզի եբբ խելքն ու միտքը բանական
Միանում են չար կամքին ու բիրտ ուժին,
Դրանց հանդեպ մարդ մնում է անպաշտպան։
58Նրա դեմքը այնպես լայն էր ու երկայն,
Ինչպես կոնը Սուրբ Պետրոսի՝ Հռոմում.
Եվ մարմինն էլ մեծ էր դրա համաձայն։
61Մեջքից ներքև ջրհորի մեջ էր թեև,
Բայց դրսից դեռ այնքան բան էր երևում,
Որ հասնելու համար գլխին իր պարթև
64Երեք ֆրիզոն չէին լինի բավական.
Քանզի պորտից մինչև անրակը նրա
Տեսնում էի երեսուն թիզ իսկական։
67«Ռաֆել մայի ամեք իզաբի ալմի»,—
Ահեղ ձայնով գոչեց բերանն այն վայրագ,
Որին քաղցըր սաղմոս ասել չէր սազի։
70Եվ վարպետըս նրան. «Հոգի անոպա,
Փչիր փողդ ու հանգստացիր դրանով,
Երբ քեզ բռնի կատաղության մի նոպա։
73Խառնակ հոգի, պարանոցըդ շոշափիր,
Եվ կգտնես շիկափոկը շեփորիդ,
Որ պատում է ամբողջ կուրծքըդ լայնածիր»։
76Եվ ապա ինձ. «Նա ինքն իրեն է մատնում.
Նա Նեմբրոթնէ, որի մտքի համար խոլ
Արդ մի լեզու չի գործածվում աշխարհում։
79Թողնենք նրան, հետը իզուր ենք խոսում.
Նրա համար ամեն լեզու այնպես է
Ինչպես իրը, որ ոչ ոք չի հասկանում»։
82Մենք անցնելով ճանապարհով մատչելի՝
Ձախ թեքվեցինք և քիչ հեռու մենք գտանք
Մի այլ Հսկա, հաղթ ու վայրագ ավելի։
85Չգիտեմ, թե նա զսպված էր ո՛ւմ ձեռքով,
Ձախ բազուկը կրծքի վրա էր կապված,
Մինչդեռ աջը թիկունքին՝ մի շղթայով,
88Որ կախված էր պարանոցից հաղթանդամ
Եվ պորտից վեր երևացող մարմնի շուրջ
Պարուրաձև փաթաթվել էր հինգ անգամ։
91Վարպետս ասաց. «Այս գոռոզը կամեցավ
Ուժը չափել ամենազոր Զևսի հետ
Եվ հատուցումն ըստ արժանվույն ստացավ։
94Նա Ֆիալտնէ, Հսկաներից մեկը այն,
Որ գրոհով աստվածներին վախեցրին.
Է՛լ չի շարժում բազուկներն իր հաղթ ու լայն»։
97Ես ասացի. «Եթե հնար է, վարպե՛տ,
Թույլ տուր տեսնեմ իմ սեփական աչքերով
Բրիարեսինվիթխարի ու անհեթեթ»։
100Պատասխանեց. «Նախ կտեսնես Անթեյին,
Որ խոսում է ու կապված չէ շղթայով.
Նա կտանի մեզ հատակը անդունդի։
103Քո ուզածը այստեղից շատ է հեռու.
Նա կապված է և այնպես է, ինչպես սա,
Միայն դեմքով ավելի է ահարկու»։
106Մի աշտարակ երբեք այնպես ուժգնորեն
Չի ցընցըվել երկրաշարժից ահավոր,
Ինչպես ցնցվեց Հսկա Ֆիալտը մեկեն։
109Ինձ համակեց այնժամ սոսկումը մահվան.
Եվ եթե ես չտեսնեի կապերն իր,
Ինձ կսպաներ անշուշտ երկյուղըս միայն։
112Այն ատեն մենք առաջացանք աննկուն
Եվ մոտեցանք Անթեյին, որ հորից դուրս
Մինչև վիզը երևում էր հինգ կանգուն։
115«Օ՜ դու, որ այն դաշտահովտում բարեբաստ,
Ուր Սկիպիոնն արժանացավ փառքերի,
Երբ ջախջախեց Հաննիբալին անզգաստ,
118Իբրև ավար շատ առյուծներ ձեռք բերիր,
Եվ որ եթե, ինչպես կարծում են ոմանք,
Եղբայրներիդհետ մեծ մարտում լինեիր,
121Երկրի որդիք կտանեին հաղթանակ.
Խնդրեմ մեզ տար դեպի հատակն անդունդի,
Ուր Կոկիտը ցրտից սառած է համակ։
124Է՛լ չդիմենք Տիտոնին կամ Տիֆոնին.
Սա կարող է քեզ արժանին հատուցել.
Զիջանիր մեզ, քիթ ու մռութ մի՛ անի։
127Սա կարող է քեզ աշխարհում հռչակել,
Քանզի ողջ է և դեռ կապրի ընդերկար,
Եթե Տերը չուզի նրան վաղ կանչել»։
130Այսպես ասաց իմ վարպետը Հսկային.
Սա բացավ ու նրան պարզեց թևերն իր,
Որոնց ուժը քաջ հայտնի էր Հերակլին։
133Եվ երբ գրկված զգաց Վիրգիլը ինքզինք,
Դեպ ինձ դիմեց. «Մոտեցիր, որ քեզ գրկեմ».
Եվ երկուսով մենք մի կապոց կազմեցինք։
136Ինչպես եթե Կարիզենդինմարդ նայի,
Երբ ամպեր են անցնում նրա վրայից,
Կկարծի, թե պիտի թեքվի ու ընկնի,
139Այսպես Անթեյն ինձ երևաց արդ մի պահ,
Երբոր նրա թեքվելն էի ես տեսնում.
Եվ ես վախից պիտ ընտրեի այլ ճամփա։
142Բայց նա մեզ մեղմ դրեց վիհի հատակին,
Ուր խոթված են Սադայելը և Հուդան.
Եվ ապա նա շտկվելով փութագին,
145Ուղիղ կանգնեց նավակայմի ճիշտ նման։
Երգ երեսուներկուերորդ
1Եթե տաղեր ունենայի խժալուր,
Ինչպես վայել էր այս տխուր խոռոչին,
Ուր հենվում են պարունակներն ընդհանուր,
4Կարող էի մտքիս հյութը լավ քամել,
Բայց քանի որ պակասում են այդպիսիք,
Սկսում եմ վարանումով ես պատմել.
7Քանզի խաղ չէ և կամ ձեռնարկ մի պարապ՝
Նկարագրել տիեզերքը ի հիմանց
Մի լեզվով, որ թոթովում է «մամ» ու «պապ»։
10Բայց այն Մուսայք, որ օգնեցին Անֆիոնին.
Պարսպելու Թեբեն, այստեղ ինձ կօգնեն,
Որ խոսքերըս համազորեն իմ նյութին։
13Օ՛ հոռեգույն արարածներ չարասուն,
Որոնց մասին նույնիսկ դժվար է խոսել,
Լավ էր երկրում դուք լինեիք անասուն։
16Երբ մեզ գտանք մութ ջրհորի հատակին,
Այն Հսկայի ոտքերից էլ ստորև,
Եվ մինչ նայում էի բարձըր պատերին,
19Ես լսեցի մեկի խոսքերն հետևյալ.
«Զգույշ եղիր, որ ոտնակոխ դու չանես
Գլուխները եղբայրներիսողբացյալ»։
22Ես, հակվելով, տեսա տակն իմ ոտների
Մի սառած լիճ, որ իր սառցե ծածկույթով
Նմանվում էր ապակիի, քան ջրի։
25Ավստրիայում, սաստիկ ձմռան ժամանակ,
Դանուբն այնպես չի ծածկվել հաստ շերտով,
Կամ Տանայիսնհեռավոր ցուրտ երկնի տակ,
28Ինչպես սա է. արդ Տամբեռնիկըև կամ
Պիետրապանանեթե վրան փուլ գային,
Նա չէր հանի մի ճթթոցի ձայն անգամ։
31Ինչպես գորտը դունչը ջրից դուրս հանած
Կոկռում է, այն ժամանակ մանավանդ,
Երբ գեղջկուհին հնձում է արտն իր հասած,
34Այսպես այստեղ ստվերները տխրատես
Մինչև վիզը սուզված էին սառցի մեջ
Եվ կափկափում ատամները սագի պես։
37Յուրաքանչյուրն իր դեմքը ցած էր պահում.
Բերանները ցրտի, աչքերը սրտի.
Տվայտանքի մասին էին վկայում։
40Երբ հայացքըս ես ուղղեցի քիչ հեռու,
Ներքև տեսա երկու հոգիայնքան կիպ,
Որ մազերը խառնվել էին իրարու։
43«Դուք, որ միմյանց այդպես կպել եք ամուր,
Ասեք՝ ո՞վ եք»,— ասացի ես։ Եվ նրանք
Ինձ հառեցին այնժամ հայացքն իրենց սուր։
46Արցունքները, լցված նրանց աչքերում,
Կաթկթեցին, ապա նորից սառելով,
Քարացան ու կպան նրանց կոպերում։
49Երկու փայտեր կեսով իրար չկպան
Այդպես ամուր։ Եվ դրանից կատաղած
Հարու տվին նոխազների ճիշտ նման։
52Մի ուրիշը, որ ականջներն էր կորցրել
Ցրտությունից, կոր ի գլուխ ինձ ասաց.
«Աչքերդ ինչո՞ւ մեր վրա ես դու հառել։
55Այն երկուսը, որ տեսնում ես, եղբայր են.
Նրանք իրենց հայր Ալբերտից ստացան
Բիզենցիոյի հովտի կայքերն համորեն.
58Բայց դու ամբողջ շրջանակում Կայենի
Չես հանդիպի այլոց, որոնք լինեին
Սառույցի մեջ խրման այնքան արժանի.
61Ոչ նա, որի կուրծքն ու ստվերը մինչև
Ծակեց Արթուրն իր տեգի մեկ հարվածով,
Ոչ Ֆոկաչչան, ոչ էլ սա, որ իմ առջև
64Գլխով ցցվել֊խափանել է թմբի պես.
Նա կոչվում է Մասկերոնի Սասոլո.
Տոսկանայից պետք է նրան ճանաչես։
67Եվ որպեսզի քեզ ամեն ինչ պարզ լինի,
Գիտցիր, որ ես Կամիչոն դե՚ Պացցինեմ.
Սպասում եմ ինձնից վատթար Կառլինին»։
70Ապա տեսա ցրտից կապտած, սևացած
Բազում դեմքեր, և ես սարսուռ եմ զգում
Ու կզգամ միշտ, երբ տեսնեմ լիճ մի սառած։
73Եվ մինչ դեպի կենտրոնէինք մենք գնում,
Ուր ձգվում են ծանրությունները բոլոր,
Եվ մինչ դողում էի հավերժ սառույցում,
76Դիտմամբ էր, թե դիպվածաբար, չգիտեմ,
Բայց անցնելիս գլուխների միջով այն,
Ոտքով զարկի մեկի գանգինձառադեմ։
79Նա ողբալով գոչեց. «Ինչո՞ւ ես զարկում.
Թե չես եկել ծանրացնելու պատիժն իմ
Մոնտապերտու համար, է՞ր ես ինձ լլկում»։
82Եվ ես. «Վարպե՛տ, այստեղ մի քիչ սպասիր,
Որ ես նրա մասին կասկածս ստուգեմ.
Հետո որքան կկամենաս՝ շտապիր»։
85Կանգնեց վարպետս. և այն հոգուն այնժամ ես,
Որը դեռ ինձ նզովում էր, ասացի.
«Ո՞վ ես դու, որ նախատում ես ինձ այդպես»։
88«Իսկ դու ո՞վ ես, որ գլուխները մերոնց
Կոխկրտում ես Անտենորում,— ասաց նա,—
Ողջ լինեիր, մեզ չէի՞ր տա ծանըր խոց»։
91«Այո ողջ եմ,— տվի նրան պատասխան,—
Եվ եթե դա երկրում ուզում ես հիշվել,
Քեզ կհիշեմ, երբ ավարտեմ այս ճամփան»։
94Եվ նա ասաց. «Ճիշտ հակառակն եմ ուզում.
Շուտ հեռացի՛ր և գլուխըս մի՛ տանիր.
Դու չգիտես շողոքորթել այս մարզում»։
97Ես բռնեցի այնժամ նրա ծոծրակից
Եվ ասացի. «Պետք է անունդ ինձ ասես,
Թե ոչ մազերդ ես կպոկեմ քո գանգից»։
100Եվ նա ասաց. «Բոլոր մազերս էլ պոկես,
Քեզ չեմ ասի, չեմ հայտնի, թե ես ով եմ,
Թեկուզ հազար անգամ գլխիս դու թակես»։
103Մազերն արդեն իմ ձեռքի մեջ ոլորած,
Մի խոշոր փունջ քաշեցի, ու պոկեցի.
Իսկ նա ցավից աղաղակեց ու ոռնաց։
106Հանկարծ մեկը գոռաց. «Բոկկա՛, ի՞նչ ունես.
Ծնոտիդ ձայնն հերիք, չէ՞, որ հիմա էլ
Կաղկանձում ես. արդ ո՞ր դևն է տանջում քեզ»։
109Ես ասացի. «Լռի՛ր, ստո՛ր դավաճան,
Վերև երկրում պիտի պատմեմ, համոթ քեզ,
Ինչ որ գիտեմ ես քո մասին իրական»։
112«Գնա՛, պատմի՛ր,— ասաց,— ինչ որ ուզում ես.
Բայց պատմիր և մեղավորի մասին այն,
Որ շտապեց իմ անունը հայտնել քեզ։
115Ֆրանսացոց փողն է քավում այստեղ նա,
Ասա՝ տեսա Դուերայինես այնտեղ,
Ուր տանջվում են դավաճաններն անխնա։
118Եթե հարցնեն՝ այնտեղ ով կա տակավին,
Ահավասիկ քո կողքին է Բեկկերիան,
Որի վիզը ֆլորենտացիք կտրեցին։
121Քիչ հեռու են Գանելլոնըև Ջաննի
Սոլդանիերին, Տեբալդելլո Ձամբրազին.
Սա վաճառեց իր Ֆայենցան հայրենի»։
124Արդեն նրան թողել էինք ու անցել,
Երբ ես տեսա երկու հոգի սառցասույզ,
Որից մեկը մյուսին գլխարկ էր դարձել։
127Եվ ինչպես որ սովածը հաց է կծում,
Այսպես մեկը մյուսին կրծում էր այնտեղ,
Ուր ուղեղը ծոծրակին է հարակցում։
130Եվ կամ ինչպես Տիդեոսըվշտահար
Կրծեց գանգը Մենալիպի թեբեցի,
Այսպես մեկը մյուսի գանգն էր կրծում հար։
133«Դո՛ւ, որ այդպես գազանային նշանով
Դրա վրա քո ոխն ու մաղձն ես թափում,
Ասա՛ պատճառն,— ասացի ես,— պայմանով,
136Որ եթե դու իրավամբ ես կսկծում,
Ճանաչելով, թե ով ես դու և ով նա,
Քեզ աշխարհում կանեմ արդար հատուցում,
139Քանի լեզուս անկապտելի կմնա»։
Երգ երեսուներեքերորդ
1Նա բարձրացրեց բերանն ահեղ ճարակից,
Ապա սրբեց մազերովը այն գլխի,
Որ կրծել էր արդեն տակավ ծոծրակից։
4Հետո սկսեց. «Ուզում ես, որ վերապրեմ
Ծանըր վիշտըս, որի հուշն իսկ դժնդակ
Ճնշում է ինձ, ուր մնաց որ այն պատմեմ։
7Բայց խոսքերըս եթե պետք է նախատեն
Դավաճանին, որին կրծում եմ այստեղ,
Ես կպատմեմ ու կարտասվեմ նույն ատեն։
10Ես չգիտեմ, թե ով ես դու և ինչպես
Եկար այստեղ, բայց, դատելով քո լեզվից,
Դա անկասկած ֆլորենտացի կլինես։
13Արդ իմացիր, որ Ուգոլինկոմսն եմ ես,
Իսկ սա՝ ավագ եպիսկոպոս Ռուջջերն է.
Հիմա կասեմ, թե ինչու ենք կիպ այսպես։
16Թե ես ինչպես սադրանքներով նրա չար
Կալանվեցի և հուսկ հետո մահացա,
Դա հայտնի է և հարկ չկա ասել ճառ։
19Բայց այն, ինչ որ դու իմացած չես լինի,
Այն, թե ինչպես մահըս եղավ ահավոր,
Ես կպատմեմ, որ չմնա դա գաղտնի։
22Նեղ բացվածքի միջով բերդի խավարչտին,
Որ այն օրից Սովի Բերդ է հորջորջվել,
Եվ ուր շատեր կբանտարկվեն տակավին,
25Տեսել էի շատ լուսիններ արդեն վառ,
Երբ ես տեսա չարագուշակ մի երազ,
Որ գալիքի քողը բացավ ինձ համար։
28Երազիս մեջ սա շների հետ որսկան
Հալածում էր գայլին ու իր ձագերին
Դեպի լեռն այն, որ կանգնած է անսասան
31Իմ Պիզայի ու Լուկկայի միջև դիք.
Այդ ոհմակում վազում էին առջևից
Գուալանդիք, Լաֆրանկիք ու Սիսմոնդիք։
34Հայր ու որդիք երկար վազքից հոգնեցին։
Պառականներն ետևներից հասնելով
Ժանիքները նրանց կողը խրեցին։
37Երբ զարթնեցի առավոտյան մոտերքին,
Ես լսեցի, որ որդիքըսքնի մեջ
Ճչում էին ու հաց հայցում լալագին։
40Շատ անգութ ես, եթե հանգիստ լսում ես
Նախաբանն այս սրտակեղեք պատմության,
Թե չես հուզվում, ապա ի՞նչ է հուզում քեզ։
43Զարթնել էին արդեն և մոտ էր ժամն այն,
Երբ բանտապանն ուտելիք էր բերում մեզ.
Մենք բոլորըս դողում էինք նույն ժամայն։
46Եվ ես հանկարծ լսեցի, որ մեր ներքին
Մեխում էին դուռը բերդի ահավոր.
Լուռ նայեցի այնժամ որդվոցըս դեմքին։
49Ես, քարացած, չէի լալիս, իսկ նրանք
Լալիս էին։ Հուսկ Անսելմիկս ինձ ասաց.
«Հա՛յր, ինչո՞ւ ես դու ինձ նայում այդ տեսակ»։
52Բայց չլացի, պատասխան էլ չտվի,
Այն օրն ամբողջ ու գիշերը վերանաս,
Մինչև հաջորդ օրը ծագումն արևի։
55Հենց որ լույսի թույլ ու աղոտ մի ճաճանչ
Ներս թափանցեց զնդանի մեջ չարաշուք,
Չորս դեմքի մեջ տեսա պատկերս հուզատանջ։
58Ես ձեռքերըս խածի ցավից անմեկին.
Կարծելով որ քաղցից էի այդ անում,
Նրանք չորսով ընդոստ ոտքի կանգնեցին
61Ու ասացին. «Հա՛յր, ծանըր չէ մեզ համար,
Եթե ուտես մեզ, որդվոցըդ. դու տվիր,
Դու էլ վերցրու մեր մարմիններն այս թշվառ»։
64Հանդարտվեցի, որ ավելի չհուզվեն։
Լուռ մնացինք այն օրն ու օրն հետևյալ։
Ահ, ինչո՞ւ մեզ կուլ չտվիր, հող ժանտկեն։
67Այնուհետև, երբ չորրորդ օրը հասավ,
Գադդոս ընկավ ոտքերիս տակ, հծծելով.
«Հա՛յր իմ, օգնի՛ր» և տեղնուտեղ մահացավ։
70Եվ ես, ինչպես դու ինձ տեսնում ես հիմա,
Տեսա ինչպես հաջորդ երկու օրերում
Մյուս երեքը մեկ֊մեկ ընկան սովամահ։
73Ես, արդեն կույր, շոշափեցի բոլորին
Եվ երկու օր աղիողորմ կանչեցի.
Ապա քաղցը հաղթեց վշտին իմ խորին»։
76Երբ նա լռեց, կատաղությամբ մի անմար
Վերսկսեց կրծել կառափն ապիրատ,
Որը կարծր էր, ինչպես ոսկրը շան համար։
79Ա՛յ դու Պիզա, դու նախատինք մշտապես
Այն գեղեցիկ երկրի, ուր si են հնչում,
Եվ եթե այլք դանդաղում են պատժել քեզ,
82Օն թող շարժվեն Կապրարան ու Գորգոնան.
Եվ Առնոյի գետաբերանը փակեն,
Որ խեղդըվեն բնակիչներդ անպիտան։
85Զի Ուգոլինն եթե անուն էր հանել
Դավաճանի՝ ամրոցներիդ հանձնումով,
Դու պետք չէիր նրա որդվոց սպանել։
88Անմեղ էին ու դեռատի հասակում
Ուգուչչոնն ու Բրիգատան, նոր Թեբե,
Եվ այն երկուսն, որ հիշվեցին այս երգում։
91Մենք շարժվելով եկանք անդ, ուր լիճը սառ
Ներկալել էր մի այլ խմբի մեղապարտ,
Որոնց դեմքը ետ էր թեքված, ոչ թե վար։
94Անդ արտասուքն իսկ արտասվել չէր թողնում.
Եվ աչքի մեջ հանդիպելով արգելքի՝
Ետ էր դառնում ու տանջանքը սաստկացնում։
97Զի առաջին արտասուքները տխուր
Լցվում էին շիթ֊շիթ աչքի խոռոչում
Եվ քարանում, ինչպես բյտրեղ ամրակուռ։
100Թեև դեմքըս ցրտից դաժան ու դժնի
Կորցըրել էր զգայությունն իր բոլոր,
Ինչպես լիներ կոշտացած մասը մարմնի,
103Բայց ես, կարծես, ինչ֊որ քամի զգացի,
Ուստի հարցրի. «Ի՞նչ քամի է սա, վարպե՛տ.
Չէ՞ որ այստեղ չկա ոչ մի գոլորշի»։
106Եվ նա ասաց. «Շուտով այնտեղ կլինես,
Ուր գտնելով պատասխանը քո հարցի,
Դու կիմանաս քամու պատճառն հայտնապես»։
109Սառույցի մեջ սուզված մեկը գոչեց մեզ.
«Ո՛վ հոգիներ, որ եղել եք այնքան չար,
Որ տանջանքի վերջին վայրն են ղրկել ձեզ,
112Այս կարծըր քողնհանեցեք իմ աչքերից,
Որպեսզի ես պոռթկամ վիշտը կմ սրտի,
Նախքան սառելն իմ արցունքները նորից»։
115Եվ ես նրան. «Ես քո աչքը կբանամ,
Եթե ասես ով ես. եթե դա չանեմ,
Թող այս սառցի խոր հատակը ես գնամ»։
118Պատասխանեց. «Ես Ալբերիգ եղբայրնեմ,
Վատ այգիից միրգ բերողը, և այստեղ
Ստանում եմ արմավ թուզի փոխարեն»։
121«Ի՛նչ,— ասացի,— դու մահացած չե՞ս իրավ»։
Եվ նա ասաց. «Դեռ ոչ, և ես չգիտեմ,
Թե աշխարհում իմ մարմինը ինչ եղավ։
124Այս Պտղոմյաննայն հատկությամբ է օժտված,
Որ շատ հաճախ հոգին ընկնում է այստեղ,
Ատրոպոսընրան կյանքից չխզած։
127Բայց որպեսզի դու ավելի շտապես
Ինձ ազատել արցունքներից քարացած,
Իմացիր, որ հենց որ մեկը, ինչպես ես,
130Դավ է գործում, իսկույն մարմնի մեջ նրա
Դև է մտնում և այն վարում հոգու տեղ,
Մինչև նրա ժամանակը լրանա։
133Նա ընկնում է այս ջրհորի խորքը խոր։
Գուցե երկրում կա մարմինը դեռ նրա,
Ով իմ ետև սրսփում է ակնկոր։
136Դու կիմանաս նրան, եթե նորեկ ես.
Նա կոչվում է Բրանկա դ՚Օրիավաղուց է,
Որ նա փակված, սառցապատված է այսպես»։
139Ես ասացի. «Կարծեմ սխալ ես հայտնում,
Բրանկա դ՚Օրիան ողջ առողջ է տակավին
Եվ ուտում է, խմում, քնում ու հագնում»։
142Եվ նա ասաց. «Այն խոր ձորի մեջհավերժ,
Ուր եռում է կպրաձյութը մածուցիկ,
Միքել Ձանկեն դեռ չէր ընկել գահավեժ,
145Երբ նրա մեջ մի դև մտավ հոգու տեղ,
Ինչպես նրա մի ազգակցի մեջ մոտիկ,
Որի հետ նա դավաճանեց համատեղ։
148Բայց դու հիմա ձեռքըդ արդեն այստեղ բեր
Ու բաց աչքերս»։ Ես չբացի և իմ այդ
Բրտությունը նրա հանդեպ տեղին էր։
151Օ՛ գենուացիք, դուք, որ զուրկ եք ամոթից
Եվ վարակված ամեն տեսակ ախտերով,
Ինչո՞ւ համար չեք չքանում աշխարհից։
154Զի Ռոմանյո չար ոգուհետ մեղսամած
Հանդիպեցի, գտա ձեզնից ես մեկին,
Որի հոգին Կոկիտի մեջ է սուզված,
157Իսկ մարմինը երկրում ողջ է տակավին։
Երգ երեսունչորսերորդ
1«Դրոշք յառաջ գան թագաւորինԴժոխոց,—
Ասաց վարպետս։— Ահա նայիր, նա արդեն
Նկատվում է այս մթան մեջ թանձրահոծ»։
4Ինչպես հեռվից հողմաղացն է երևում,
Երբ իջնում է աղջամուղջը գիշերվա,
Կամ երբ երկրում մառախուղ է բարձրանում,
7Այսպես այստեղ ինձ երևաց նման բան։
Ես կուչ եկա առաջնորդիս ետևում,
Պաշտպանվելու համար հողմից անխափան։
10Եկանք այնտեղ— ես այդ ահով եմ երգում —
Ուր մեղավորք ծածկված էին սառցի տակ
Եվ երևում, ինչպես շյուղը ապակում։
13Ոմանք պառկած էին, ոմանք ուղղակաց
Գլուխն ի վեր կամ գլխիվայր դրությամբ,
Իսկ ոմանք էլ աղեղի պես կորացած։
16Մենք լռությամբ առաջ էինք ընթացել,
Եվ վարպետըս, կամենալով ինձ ցույց տալ
Այն էակին, որ վեհ տեսք էր ունեցել,
19Առջևիցըս մեկ կողմ քաշվեց, ասելով.
«Ահա Դևպետն, ահավասիկ տեղը այն,
Ուր հարկ է քեզ գոտեպնդես կորովով»։
22Թե ես ինչքան սահմռկեցի, ընթերցո՛ղ,
Մի՛ հարցնիր և մի՛ պահանջիր գրանցել,
Զի բառերով արտահայտել չեմ կարող։
25Ինձ զգացի ոչ մեռած, ոչ կենդանի.
Ինքըդ դատիր, եթե կարող ես դատել,
Թե ինչ եղա առանց մահի ու կյանքի։
28Տիրակալը արքայության տանջալի
Կուրծքը կիսով դուրս էր հանել սառույցից։
Ես կչափվեմ հսկայի հետ ավելի,
31Քան թե հսկան բազուկների հետ նրա.
Թե նա ամբողջ մարմնով ինչքան կլիներ,
Բազուկներից միայն հաշիվ դու արա։
34Քանի որ նա Արարչի դեմ ծառացավ,
Ապա նման մեղքի համար ծանրագույն
Ամեն չարյաց սկզբնաղբյուրը դարձավ։
37Օ զարմանքով համակվեցի ես իսկույն,
Երբոր տեսա նրա գլխին երեք դեմք.
Մեկն առջեն էր, որը ուներ կարմիր գույն.
40Մյուսները, որ սրան էին միանում,
Ցցվել էին ուսի վրա աջ ու ձախ
Եվ երեքն էլ կցվել գլխի վերևում։
43Աջ կողմինը դեղնավուն էր, իսկ մյուսի,
Ձախի գույնը գույնին նման էր նրանց,
Որ ապրում են վերին հովտում Նեղոսի։
46Զույգ մեծ թևեր ուներ ամեն դեմքի տակ,
Ինչքան հարկ է հսկա թոչունն ունենա.
Ես չեմ տեսել առագաստներ այդ տեսակ։
49Առանց փետրի էին, նման չղջիկի.
Նա շարժում էր այդ թևերն ու դրանից
Ծագում էին ցուրտ քամիներ եռակի,
52Որոնք ամբողջ Կոկիտն էին սառեցնում։
Վեց աչքերով արտասվում էր և երեք
Երախներից արյուն, արցունք հոսեցնում։
55Ամեն երախ ժանիքներովտրորում
Ու ձրձում էր մի մեղավոր, թակի պես,
Եվ այսպես Դևն երեք հոգու էր տանջում։
58Առջևինին այնքան ծանըր չէր թվում
Խածվելն ինչքան ճանկռոտվելը ճանկերով,
Որոնցով հար նրա կաշին էր քերթվում։
61«Առջևինը, որ տանջվում է անխնա,—
Ասաց վարպետս,— սկարիովտացի Հուդան է.
Գլխով ներսն է, իսկ ոտքերով դուրսն է նա։
64Մյուս երկուսից, որ կախված են գլխիվայր,
Նա, որ կախված է սև ռեխից, Բրուտոսն է.
Տես ինչպես է նա գալարվում ոգեվար։
67Մյուսն է Կասիոն, որ հաղթանդամ է այնքան։
Սակայն արդեն մայրամուտ է, է՛լ մեկնենք,
Վասնզի մենք արդեն տեսանք ամեն բան»։
70Ուզածին պես փաթաթվեցի իր վզին։
Պահն ու տեղը վարպետս հարմար համարեց,
Եվ երբ Դևի թևերը լայն բացվեցին,
73Ամուր կառչեց նրա մարմնից թավարծի
Եվ սկսեց ներքև իջնել փունջ առ փունջ
Միջով բրդոտ կրծքի ու հաստ սառույցի։
76Երբ իջնելով արդեն հասանք մենք այնտեղ,
Որտեղ կողը միակցվում է կոնքին,
Առաջնորդըս, ճիգ ու ջանքով մի զորեղ,
79Գլուխն ի վայր շրջվեց, ես էլ նրա հետ,
Եվ սկսեց վեր բարձրանալ բրչերով,
Ու թվաց, թե նորից դառնում էինք ետ։
82«Լավ բռնիր ինձ,— ասաց վարպետս հևասպառ,—
Հարկ է, որ մենք այսօրինակ սանդուղքով
Դուրս գանք վայրից չարիքների անհամար»։
85Ապա ժայռի բացվածքից դուրս ելավ
Եվ ինձ օգնեց նրա ծայրին նստելու,
Որից հետո զգուշությամբ մոտս եկավ։
88Կարծեցի, թե Դևը դեռ այն դիրքով էր,
Ինչպես նրան տեսել էի քիչ առաջ,
Բայց երևաց սրունքները ցցված վեր։
91Թե ես ինչքան շփոթություն ունեցա,
Թող մտածեն ռամկամիտները, որոնք
Չեն հասկանում, թե ինչ տեղով ես անցա։
94«Ոտքի կանգնի՛ր,— առաջնորդըս ինձ ասաց,—
Ճանապարհը երկար է ու դժնդակ,
Եվ արևն էլ վաղորդայնին է հասած»։
97Պալատական մի սրահում չէինք մենք,
Այլ բնական մի փապարում ընդերկրյա,
Որի գետինն անհարթ էր ու զառիթեք,
100«Վարպե՛տ, քանի դուրս չենք եկել անդունդից,—
Ասացի ես, հենց որ ոտքի կանգնեցի,—
Ինձ բացատրիր, որ զերծ մնամ պատրանքից.
103Ո՞ւր է սառույցն։ Ինչո՞ւ է սա շուռ եկել։
Արևն ինչպե՞ս ժամանակում այնքան կարճ
Այսքան երկար մի ճանապարհ է անցել»։
106Եվ նա ասաց. «Դու կարծում ես, որ մենք դեռ
Այն կողմում ենք կենտրոնից, ուր կառչեցի
Բրչից Դևի, որ աշխարհն է ծակում մեր։
109Անդին էինք ցածրանալիս մենք միայն.
Բայց շրջադարձ կատարեցինք այն կետում,
Ուր ձգվում են ծանրությունները համայն։
112Արդ մենք տակն ենք մյուս երկնային կամարի,
Հակադիրը այն կամարի, որ ծածկում,
Պարփակում է մեր ցամաքը վիթխարի,
115Որի մեջտեղ ծնվեց Մարդը սրբազան։
Մենք կանգնել ենք մի տարածքում փոքրածիր,
Որ կազմում է Ջուդեկկայի հակոտնյան։
118Աստ վաղ այգ է, անդ երեկո է երբոր.
Իսկ այդ Դևը, որ մեզ սանդուղք ծառայեց,
Միշտ խրված է անդունդի մեջ խորափոր։
121Նա հենց այստեղ գահավիժեց երկնքից.
Իսկ երկիրը, որ առաջ դուրս էր ցցված,
Ծովով ծածկվեց, ահաբեկված նրանից,
124Եվ քիչ֊քիչ մեր կիսագնդի տակ քաշվեց.
Ու խույս տալու համար նրա հպումից՝
Բարձրացավ ու քավության լեռը կազմեց»։
127Այնտեղ տեղ կա, որ հեռու է Դևպետից
Այնքան, որքան տարածվում է փապարն այն.
Դա հայտնի է մի գետակի սահանքից,
130Որ հոսում է ստորակա հորանցքով,
Որը նա է բացել տակավ առ տակավ
Իր գալարուն ա վայրընթաց հոսանքով։
133Արդ հասնելու համար աշխարհը պայծառ,
Առաջնորդըս ու ես մտանք մենք այնտեղ,
Ու բարձրացանք այդ անցքն ի վեր անդադար,
136Նա առջևից, իսկ ես նրա ետևից,
Մինչև որ ես տեսա չքնաղ մարմիններ
Ժայռամիջյան մի բոլորշի բացվածքից.
139Եվ այդտեղից նորից տեսանք մենք աստղեր։
Քավարան
Երգ առաջին
1Արդ, չվելու համար հանդարտ ջրերով՝
Առագաստ է պարզում նավակն հանճարիս,
Որ ետ թողեց մի ծով այնքան ալեխռով
4Այժմ ես երկրորդ տեսլարանն եմ երգելու,
Ուր մարդկային հոգիներն են մաքրվում
Եվ արժանի դառնում երկինք ելնելու։
7Աստ թող հառնե քերթողությունը մեռյալ,
Ո՛վսրբազան ու տիրական Մուսաներ.
Թող Կալլիոպեն հաճի փոքր֊ինչ վեր կենալ
10Ուղեկցելու երգիս ձայնով սրտահույզ,
Որի հարվածն հեգ Անծեղներն զգացին,
Չունենալով ներողության ոչ մի հույս։
13Արևելյան շափյուղայի գույնն աղվոր,
Որ անապակ օդի մեջ էր տարածվել
Մինչև պայծառ հորիզոնը հեռավոր,
16Նորից սկսեց իմ աչքերը հմայել,
Հենց որ ելա մռայլամած օդից դուրս,
Որ իմ հոգին անդոհով էր համակել։
19Սեր ներշնչող մոլորակը գեղապանծ
Ժպտացնում էր արևելքը բովանդակ,
Սքողելով ընթացակից իր Ձկանց։
22Ես դարձա աջ մյուս բևեռին նայելու.
Այնտեղ տեսա լուսապայծառ չորս աստղեր,
Որ տեսան լոկ նախամարդիկը հլու։
25Նրանց ցոլքից երկինքն հրճվում էր կարծես։
Ո՛վորբացած հյուսիսային կիսագունդ,
Դու առհավետ նրանց տեսքից զրկված ես։
28Երբ ես նրանց դադարեցի նայելուց
Եվ ուղղվեցի դեպի բևեռն հակադիր,
Որտեղ Սայլը անհետացել էր վաղուց,
31Իմ մոտ տեսա մի ծերունի մենավոր,
Տեսքից այնքան ակնածության արժանի,
Որքան որդին պարտ էտածել հանդեպ հոր։
34Նրա մորուքն երկար էր ու ալեհեր,
Ինչպես էին գլխի մազերը, որոնք
Թափվել էին կրծքին հյուսքով զուգահեռ։
37Ճաճանչները չորս սրբազան աստղերի
Իր դեմքն այնքան լույսով էին ողողել,
Որ նա կարծես ցոլացումն էր արևի։
40«Այդ ո՞վեք դուք, որ գետն իվեր ելնելով,
Խույս եք տվել հավերժական զնդանից,—
Հարցրեց նա մեզ թավ մորուքը շարժելով։—
43Ո՞վբերեց ձեզ, ո՞վեղավ ձեր լուսատուն,
Որ դուրս ելնեք խորխորատից Դժոխքի,
Ուր տիրում էհավետ խավարը անհուն։
46Ի՛նչ, փոխվե՞լեն օրենքները գեհենի,
Կամ երկնքում նոր որոշո՞ւմ էհանված,
Որ եկել եք այստեղ առանց հրամանի»։
49Առաջնորդըս այնժամ բռնեց ինձ ձեռքով,
Եվ ձայնով ու ակնարկներով հասկացրեց,
Որ ծնրադրեմ նրա առջև հարգանքով։
52Ապա նրան. «Ես չեմ եկել ինքնակամ։
Մի կին իջավ երկնքից ու ինձ խնդրեց,
Որ ես սրան իմ օգնությունը ցույց տամ։
55Բայց եթե դու կամենում ես ստանալ
Ավելի լայն տեղեկություն մեր մասին,
Ես չեմ կարող քո խնդիրքը զլանալ։
58Սա չի տեսել դեռ իր գիշերը վերջին,
Բայց խոլաբար այնքան նրան մոտեցավ,
Որ քիչ մնաց պիտի կորչեր գլխովին։
61Ինչպես ասի, ուղարկվեցի նրա մոտ,
Ազատելու համար նրան կորստից,
Դրա համար հարկ էր ճամփան այն ցավոտ։
64Ես ցույց տվի նրան մարդկանց ծանրամեղ.
Մտադիր եմ հիմա ցույց տալ այն հոգվոց,
Որ քավում են իշխանությանդ տակ այստեղ։
67Ինչպես բերի՝ ասելն երկար կտևի.
Բերի նրան քեզ տեսնելու, լսելու՝
Աջակցությամբ մի զորության վերևի։
70Նրա գալը դու ընդունիր լավակամ.
Նա ձգտում էազատության թանկագին,
Որի համար մարդ զոհում էկյանքն անգամ։
73Դու այդ գիտես, քանզի մահը հաճույքով
Ընդունեցիր Ուտիկեում, ուր մի օր
Մարմինդ հառնած կշողշողա ողջ փառքով։
76Մենք չենք խախտել օրենքները անվախճան.
Զի նա ողջ է, իսկ ես ազատ Մինոսից,
Պարունակս էլ այն է, որտեղ քո Մարկիան,
79Ազնիվ հոգի, կարծես քեզ էփնտրում դեռ.
Հանուն սիրո, որ նա ունի քո հանդեպ,
Բարեհաճիր բավարարել իղձը մեր։
82Թույլ տուր անցնենք ոլորտներով քո յոթնյակ.
Իմ երախտիքս առ քեզ նրան կհայտնեմ,
Որի համար դու քեզ կզգաս գոհունակ։
85Եվ նա ասաց. «Երկրում էի երբ ցածի,
Մարկիան այնպես իմ աչքի լույսը դարձավ,
Որ ես նրան ամեն ինչով հոգացի։
88Արդ քանի որ նա այն կողմն էժանտ գետից,
Էլ չի կարող ինձ հուզել այն օրենքով,
Որ հաստատվեց, երբ ես ելա այնտեղից։
91Բայց եթե քեզ մի սուրբ կին էուղարկել,
Էլ հարկ չկա շոյող խոսքեր անելու,
Բավ է, որ դու նրա հայցով ես եկել։
94Արդ գնա ևգոտևորիր դու սրան
Մի կնյունով ևերեսն էլ լավ լվա,
Որ չմնա կեղտի ոչ մի հետք վրան։
97Վայել չէ, որ նա աչքերով բլշակնած
Ներկայանա պաշտոնեին առաջին,
Որը մեկն էէակներից երկնակյաց։
100Այս կղզյակը իր ափերին ստորին,
Ուր կոծում են ալիքները օվկիանի,
Ունի շամբեր հողի վրա սիկային։
103Սաղարթավոր կամ կարծրակուռ ոչ մի բույս
Այդտեղ աճել ևուռճանալ չի կարող,
Զի չի թեքվի ալիքներից հողմահույզ։
106Դուք այստեղից անկարող եք ետ դառնալ.
Շուտով ծագող արևը ձեզ ցույց կտա,
Թե ինչ ճամփով պետք էլեռը բարձրանալ»։
109Այս ասելով անհետացավ ծերունին։
Ես ելնելով առաջնորդիս մոտեցա
Ու հառեցի նրան հայացքըս լռին։
112Նա ինձ ասաց. «Հիմա դա ինձ հետևիր.
Գնանք այն կողմ, զի հարթավայրն այնտեղից
Իջնում էդեպ ծովի ափը ցածրադիր»։
115Վաղորդյան ժամն արդ ընկրկում էր ետ֊ետ
Արշալույսի առջև բացվող, ևհեռվից
Նկատեցի ծովածփանքը վետ֊վետ։
118Գնում էինք հարթավայրով մենավոր,
Ինչպես նա, ով կորցրած ճամփան գտնելով՝
Հրճվում էևիրեն զգում բախտավոր։
121Գալով այնտեղ, որտեղ շաղը մանրամաղ
Պայքարում էշողերի հետ արևի,
Եվ որտեղ նա գոլորշանում էդանդաղ,
124Վարպետըս իր երկու ձեռքերը բացած՝
Մեղմ տարածեց խոտի վրա դալարուն.
Ես, որ նրա դիտումն էի հասկացած,
127Մոտեցըրի նրան այտերս արտոսրոտ.
Նա երևան հանեց գույնն իմ բնական,
Որ ծածկել էր Դժոխքը մութ ու մրոտ։
130Ապա մեկտեղ եկանք ափը ամայի,
Ուր ոչ ոք չի կարողացել նավարկել
Ու ետ դառնալ ալիքներով ամեհի։
133Այստեղ նա ինձ գոտևորեց անդստին։
Բայց ո՛վզարմանք, այն խոնարհ բույսը, որ նա
Քաղեց֊քանցեց, հենց նույն տեղում վերստին
136Ընդհուպ բուսավ մի ուրիշ տունկ եղեգնյա։
Երգ երկրորդ
1Արևն արդեն հորիզոնի վրա էր,
Որի ծիրը միջօրեական ծածկում է
Իր զենիթով Երուսաղեմն երկրի մեր.
4Իսկ Գիշերը, պտտվելով նրա դեմ,
Դուրս էր գալիս ընդհատակից Գանգեսի,
Ուղեկցությամբ իր Կշեռքի երկնաճեմ.
7Որով երկու այտերը վառ ու ճերմակ
Արշալույսի վարդամատն ու գեղեցիկ՝
Ժամանակից դարձել էին դեղնորակ։
10Մենք տակավին կանգնած էինք ծովափում,
Ինչպես նա, ով քառուղիում կանգ առած,
Մտքով գնում, մարմնով անշարժ էմնում։
13Եվ ահա ինձ երևաց լույս մի բոսոր,
Ինչպես Հրատն այգաբացից քիչ առաջ
Երևում էարևմուտքում հեռավոր,
16Շրջապատված գոլորշիքով խտացած.
Եվ նա ծովով այնպես արագ էր չվում,
Որ նման բան չէի տեսել սրընթաց։
19Երբ նրանից մի պահ աչքերս հեռացրի,
Որպեսզի իմ առաջնորդին հարցընեմ,
Լույսն այն դարձավ ավելի վառ ու մեծղի։
22Եվ ապա այն լույսի երկու կողմերում
Երևացին ինչ֊որ բաներ սպիտակ,
Մի ճերմակ բան էլ երևաց ներքևում։
25Առաջնորդըս դեռ չէր հանում ոչ մի ձայն,
Երբ թև դարձան սպիտակներն առաջին։
Իմանալով թե նավավարն ով էր այն,
28Նա ինձ ասաց. «Ծնրադրիր ևաղոթիր.
Ահա Աստծու հրեշտակը, հետայսու
Դու կտեսնես այդ պաշտոնյայք տյառնընտիր։
31Տե՛ս, ինչպես նա ավելորդ էհամարում
Առագաստը ևթին — գյուտերը մարդկանց,
Եվ մակույկը իր թևերով էվարում։
34Թևերն ինչպես կարկառել էերկինք, տե՛ս,
Օդն հուզելով փետուրներով այնպիսի,
Որ չեն թափվում մահկանացու փետրի պես»։
37Աստվածային թռչունն ինչքան մոտեցավ,
Այնքան վառ ու լուսապայծառ երևաց.
Եվ դրանից աչքըս սաստիկ շլացավ։
40Նա փույթ ընդ փույթ եկավ֊հասավ ափեզրին
Մի մակույկով այնպես սահուն ու թեթև,
Որ հազիվ էր կարծես դիպչում ջրերին։
43Անդ խելին էր կանգնած նավորդն երկնային,
Որի դեմքին երանության դրոշմ կար.
Շատ հոգիներ իր մակույկի մեջ կային։
46«յԵգիպտոսէ Իսրայելի յելանելն»
Սաղմոսն էին միաբերան օրհներգում
Հոգիներն այն, որ նոր էին ժամանել։
49Հրեշտակն օրհնեց նրանց խաչի նշանով,
Եվ բոլորը ափի վրա նետվեցին.
Իսկ նա նորից վերադարձավ շտապով։
52Հոգիների խումբը տեղին ծանոթ չէր,
Եվ շվարած շուրջն էր նայում ուշադիր,
Նման նրան, ով տեսնում էնոր բաներ։
55Արևն արդեն սլաքներով իր սուրսայր
Այծեղջյուրին հալածել էր երկնքից
Եվ ամենուր սփռել շողերն հրազայր,
58Երբ ափ ելնող այն հոգիները նորեկ
Հայացքն իրենց մեզ ուղղելով ասացին.
«Եթե գիտեք՝ լեռան ճամփան ցույց տվեք»։
61Վիրգիլիոսը պատասխանեց. «Անպայման
Դուք կարծում եք, թե մենք ծանոթ ենք տեղին.
Սակայն մենք էլ նոր ենք եկել ձեզ նման։
64Մենք ձեզանից մի քիչ առաջ աստ եկանք,
Բայց այնպիսի տաժանելի մի ճամփով,
Որ վերելքը մեզ պիտ թվա զբոսանք»։
67Հոգիները, երբ իմ շնչից իմացան,
Որ տակավին կենդանի մարդ էի ես,
Այլայլվեցին ևարմացան֊զարմացան։
70Եվ ինչպես երբ գալիս էմի սուրհանդակ,
Մարդիկ մոտն են վազում լուրեր լսելու,
Փույթ չանելով իրար տալու ոտնատակ,
73Այսպես բոլոր հոգիներն այն բախտավոր
Մոտըս եկան ևնայեցին ինձ ուշով,
Մոռնալով, որ քավելու են պարտավոր։
76Նրանցից մեկն, առաջ գալով, ինձ գրկեց,
Բայց այնպիսի գորովով ու կարոտով,
Որ իմ հերթին նույնը արի ես անկեղծ։
79Օ՛, ստվերներ աննյութական ևունայն։
Ես երեք հեղ նրան գրկել փորձեցի,
Բայց երեք հեղ գրկեցի կուրծքըս միայն։
82Ես չափազանց ապշել էի զարմանքից։
Բայց ստվերը ետ ընկրկեց ժպտալով,
Եվ ես առաջ եկա նրա ետևից։
85Նա մեղմ ասաց, որ հետևելս իզուր էր։
Այնժամ նրան ճանաչեցի իր ձայնից
Եվ խնդրեցի, որ կանգներ ու զրուցեր։
88Պատասխանեց. «Ինչպես մարմնով մահացու
Քեզ սիրեցի, սիրում եմ ևանմարմին.
Ես կկանգնեմ, սակայն ո՞ւր ես գնում դու»։
91«Իմ Կազելլա, ես այս ճամփան եմ անցնում,
Որ վերստին այստեղ դառնամ,— ասացի,—
Բայց դու ինչո՞ւայսքան ուշ ես ժամանում»։
94Եվ նա ասաց. «Նախատինք չէ ինձ համար,
Որ նավավարն հոգիներին փոխադրող
Ինձ իմ տեղում սպասեցրեց ընդերկար.
97Զի նա արդար մի կամքի էենթարկվում։
Հիմա արդեն երեք ամսից իվեր նա
Ցանկացողին նավն էառնում ու տանում։
100Ես, որ կանգնած էի ափին այն ծովի,
Ուր Տիբերի ջուրը աղի էդառնում,
Նրա մակույկն ընդունվեցի կամովի։
103Արդ նա դեպի գետաբերանն էթռչում,
Քանզի այնտեղ հավաքվում են շարունակ
Նրանք, ովքեր դեպ Ախերոն չեն իջնում»։
106Եվ ես. «Եթե նոր վճռով չեն զրկել քեզ
Հիշելու կամ կատարելու սիրերգերդ,
Որ ամոքում էին հոգիս վշտակեզ,
109Մի քիչ հաճիր երգովդ հոգիս սփոփել,
Որ գալով աստ իր մարմնի հետ միասին՝
Այնքան շատ էտագնապել ու տառապել»։
112«Սերը մտքումս ինձ հետ զրույց էանում»—
Սկսեց այնժամ երգել այնքան դաշնությամբ,
Որի ձայնը դեռ թրթռում էիմ սրտում։
115Վարպետս ու ես ևհոգիներն այն նորոգ
Լսում էինք երգը այնքան գոհությամբ,
Որ կարծես թե մենք չունեինք ուրիշ հոգ։
118Մենք հմայված լսում էինք երգն այն դեռ,
Երբ երևաց պատկառելի ծերունին
Եվ կշտամբեց. «Այդ ի՞նչ է, ծո՛ւյլ հոգիներ։
121Ի՞նչ անփույթ եք, այդ ինչո՞ւեք դուք կանգնել.
Շտապեք լեռն՝ ազատվելու ձեր կեղտից,
Որ կարենաք աստվածությունը տեսնել»։
124Ինչպես խմբված աղավնիներն հանդարտիկ,
Առանց իրենց սովորական աշխույժի,
Կտցոտում են վարսակ կամ այլ արմտիք,
127Բայց եթե մի ահազդու բան նկատեն,
Անմիջապես ճարակը բաց են թողնում
Եվ խուճապով խույս են տալիս դեսուդեն,
130Այսպես տեսա, որ ջոկատը այն հոգվոց
Երգը թողեց ևդեպի դարը փութաց,
Ինչպես մի մարդ շվարուն ու մտակոծ.
133Մեր մեկնումը չեղավ նվազ ճեպընթաց։
Երգ երրորդ
1Մինչ խուճապը նրանց մատնեց իփախուստ
Հարթավայրով դեպ ստորոտը լեռան,
Ուր քավել էպարտադրված մեզ վերուստ,
4Ես մոտեցա իմ ընկերոջ անձնվեր.
Առանց նրան ո՞ւր պիտի ես գնայի։
Ո՞վպիտի ինձ առաջնորդեր լեռն իվեր։
7Ինձ թվաց, թե նա եղել էր խղճահար։
Օ՛ անարատ ու զգալուն խղճմտանք,
Չնչին զանցանքն անգամ ցավ էքեզ համար։
10Երբ Վիրգիլը դադարեցրեց շտապել
Ընթանալու համար հանդարտ քայլերով,
Իմ միտքը, որ ինքն իր մեջ էր ամփոփվել,
13Շրջանակն իր ուշադրության ընդլայնեց.
Եվ հայացքըս ես ուղղեցի այն լեռան,
Որ բարձր է, քան ամեն այլ լեռ երկնաբերձ։
16Լույսն արևի, որ շողում էր իմ ետև,
Դեմ էր առել անթափանցիկ իմ մարմնին
Եվ ստվերըս երկարացրել իմ առջև։
19Երբ տեսա, որ լոկ իմ առջևն էր մթնած,
Կողքիս դարձա բնազդաբար, ակամա,
Վախենալով, որ ես մենակ եմ թողված։
22Առաջնորդըս ինձ դառնալով այն ատեն,
Ասաց. «Ինչո՞ւչես վստահում իմ վրա,
Կարծում ես, թե ես քեզ լքե՞լեմ արդեն։
25Հիմա արդեն իրիկնաժամ էայնտեղ,
Ուր թաղված էիմ մարմինը ստվերող,
Բրանդիզիում էր գտնվում նա մի հեղ։
28Արդ, եթե ես առջևս ստվեր չեմ անում,
Մի՛ զարմանա ավելի քան այն բանից,
Որ երկինքներն իրար լույս չեն խափանում։
31Լիազորը, որ մարմինները մեր պես
Ընդունակ էդարձնում տանջանք կրելու,
Չի կամենում գործելակերպն հայտնել մեզ։
34Խենթ էնա, ով հույս ունի, որ միտքը մեր
Իզորու էհասկանալու ամեն ինչ,
Որ անում էեռանձնյա Գոյը անմեռ։
37Դուք, ո՛վմարդիկ, գոհացեք լոկ արդյունքով,
Եթե ամեն ինչ պարզ լիներ ձեզ համար,
Կույս Մարիամը չէր ծնանի երկունքով։
40Ձեր բաղձանքը զուր ունեցան ևնրանք,
Որոնք եղան մտածողներ խորամիտ,
Իսկ արդ նրանց հավետ տրված էթախծանք։
43Նրանց մեջ են Պլատոնն ու Արիստոտ
Եվ դեռ շատեր»։ Նա ճակատը խոնարհեց,
Ել չխոսեց ու մնաց լուռ, մտածկոտ։
46Այսպես հասանք մենք ստորոտը լեռան.
Այստեղ գտանք լանջը այնքան զառիթափ,
Որ ուժասպառ կաներ մարդուն պնդերան։
49Տուրբիա գյուղից մինչև բերդը Լերիչի
Ամենից սեպ զառիվերը սրա մոտ
Պիտի թվար սանդուղք հարմար ու լայնշի։
52«Արդ ո՞վգիտե՝ թե որ կողմից լեռն այս ձիգ
Նվազ սեպ է,— ասաց տերըս կանգնելով,—
Որ կարենանք վեր բարձրանալ դյուրանցիկ»։
55Մինչ յուրովի նա խորհում էր մտասթափ,
Թե ինչ ճամփով կարելի էր բարձրանալ,
Եվ մինչ նայում էի լեռան զառիթափ,
58Մեր ձախ կողմում տեսա մի խումբ հոգիներ,
Որ շատ դանդաղ գալիս էին դեպի մեզ,
Կարծես թվում էին անշարժ, աներեր։
61Ես ասացի. «Վարպե՛տ, նայի՛րվեր ուղիղ.
Ահա սրանք որոշ խորհուրդ կտան մեզ,
Եթե դու չես գտնում ելքի մի ուղի»։
64Նա նայեց ու պատասխանեց անվարան.
«Գնանք, որդի՛, դանդաղաշարժ հոգվոց մոտ,
Վստահ եղիր, մենք կիմանանք մեր ճամփան»։
67Մենք մի հազար քայլից հետո դեռ այնքան
Հեռու էինք հոգիների այն խմբից,
Որքան հեռու կհասներ քարը նետկան,
70Երբոր նրանք կպան ժայռին վերամբարձ
Եվ կանգնեցին միմյանց սեղմված, զերթ մարդիկ
Որ տեսնում են խիթալի բան մի հանկարծ։
73«Օ՛ հոգիներ բարեբախտ ու ընտրովի,—
Դիմեց նրանց Վիրգիլիոսը,— հանուն այն
Խաղաղության, որին եք դուք ծարավի,
76Ասացեք մեզ, թե ո՞րկողմից կարող ենք
Հեշտ բարձրանալ այս լեռն իվեր սեպաձև,
Այնպես որ մենք զուր ժամանակ չկորցնենք»։
79Գառներն ինչպես դուրս են գալիս փարախից
Մեկ֊մեկ, զույգ֊զույգ, երեք֊երեք, իրար կիպ,
Խոնարհելով դունչն ու աչքերը վախից,
82Եվ առջևից քայլողներին հետևում,
Մերթ կանգնելով ևմերթ նրանց հենվելով,
Իսկ թե ինչու՝ իրենք էլ չեն իմանում,
85Այսպես ահա մոտենում էր դեպի մեզ
Առաջին շարքն այն բախտավոր ջոկատի,
Դեմքով խոնարհ ևհայացքով բարեհեզ։
88Երբ տեսան այն հոգիները նախընթաց,
Որ աջ կողմըս լույսը հատված էր այնպես,
Որ ստվերըս դեպի սարն էր երկարած,
91Կանգ առան ևընկրկեցին մի քիչ ետ,
Եվ ետևից ընթացողները բոլոր
Նույն բանն արին բնազդաբար ու անգետ։
94«Ես ձեզ ասեմ, դուք ինձ դեռ հարց չտված,
Ձեր տեսածը մի մարմին էմարդկային,
Դրանից էլույսը գետնին երկատված։
97Մի՛ զարմանաք, հավատացեք, որ առանց
Երկնապարգև մի զորության չէ, որ նա
Հետամուտ էելնելու լեռն այս անանց»։
100Այսպես ասաց առաջնորդըս ևայնժամ
Նրանք խմբով «Եկեք մեզ հետ» ասացին,
Ճանապարհը մեզ ցույց տալով փութակամ։
103«Ով էլ լինես,— ասաց մեկը նրանցից,—
Մի պահ դեմքիս նայիր առանց կանգնելու,
Եվ հիշիր թե երբևէ չե՞ստեսել ինձ»։
106Դարձա նրան ևուշադիր նայեցի.
Նա խարտյաշ էր, ազնվատիպ ու սիրուն,
Բայց մի հոնքի վրա ուներ մի սպի։
109Խոնարհաբար ասացի, որ չեմ հիշում,
Այն ժամանակ նա ինձ ասաց. «Նայիր ինձ»
Եվ ցույց տվեց մի վերք կրծքի վերևում։
112Ապա ժպտուն ասաց. «Տե՛ս, ես Մանֆրեդն եմ,
Թոռն հարազատ Կոստանցայի կայսրուհի։
Երբ դու երկիր վերադառնաս, խնդրում եմ՝
115Գնա գտիր իմ գեղեցիկ աղջկան,
Սիկիլիո ևԱրագոնի տերանց մոր,
Եվ իմ մասին պատմիր ստույգը նրան։
118Երբ ես երկու մահացու վերք ստացա,
Ինձ հանձնեցի արցունքով ու զղջումով
Նրան, որ միշտ ներող էևսրտացավ։
121Իմ մեղքերը սարսափելի ծանր եղան,
Բայց Տերն այնքան բարի էու ողորմած,
Որ ներում է, ով որ դիմում էնրան։
124Կոզենցայի հովիվը, որ ուղարկված
Կլեմենտից՝ ինձ հալածեց հետմահու,
Աստծու խոսքը եթե լիներ կարդացած,
127Իմ դիակը դեռ պահպանված կլիներ
Մոտակայքում Բենեվենտի կամուրջի,
Հովանու տակ քարակույտի ծանրաբեռ։
130Արդ նա հողմի, անձրևի տակ հորձանուտ
Ծեծվում էու թրջվում ափին Վերդեի,
Ուր նա տարվեց կերոններով շիջանուտ։
133Սակայն նրանց նզովքների պատճառով
Հավերժ սերը չի կորցնում իսպառ նա,
Ով կարող էդեռ դարձի գալ զղջումով։
136Բայց ով մեռնի բանադրված՝ սրբազան
Եկեղեցուց, թեև զղջա հուսկ ժամին,
Նա կսպասի ստորոտը այս լեռան,
139Մի երեսուն անգամ երկար ժամանակ,
Քան նա մնաց բանադրանքում, եթե որ
Դա չկարճվի աղոթքներով երկնառաք։
142Արդ կարող ես դու ինձ բերկրանք պատճառել,
Տեղս հայտնելով Կոստանցային իմ բարի,
Որ փութա ինձ իր ջանքերով սատարել։
145Աստ օգնում են աղոթքները ողջերի»։
Երգ չորրորդ
1Երբոր մեկը մեր ուժերից հոգեկան
Մորմոքով կամ հաճույքով էհամակվում,
Հոգին դրան ենթակայում էայնքան,
4Որ կարծես թե իր մեջ այլ ուժ չի զգում,
Դա հերքում էայն սխալը, ըստ որի
Մեր մեջ զատ֊զատ հոգիներ են բռնկում։
7Այնպես որ, երբ լսում ենք կամ տեսնում ենք
Մի բան, որը կլանում էմեր հոգին,
Ժամանակի անցումը չենք զգում մենք։
10Այլ ուժ էայն, որ ժամանցն էընկալում,
Եվ այլ էայն, որ առինքնում էհոգին.
Սա կապված է, իսկ նա՝ ճախրում եթերում։
13Ես դրանում համոզվեցի հեշտությամբ,
Երբ ուշադիր լսում էի Մանֆրեդին.
Զի արևը բարձրացել էր հիսնաչափ
16Աստիճանով, որ ես չէի նկատել,
Երբ բոլոր այն հոգիները միաձայն
Ասացին մեզ. «Ահա տեղն եք դուք հասել»։
19Երբ հասնում են ողկույզները խաղողի,
Շինականը ցանկապատի մեջ այգու
Մերթ թողնում էավելի լայն անցուղի,
22Բան այն ուղին, ուրկից վերև բարձրացանք
Առաջնորդըս ևես իրար ետևից,
Հազիվ թե այն հոգիներից հեռացանք։
25Կարելի էլոկ օգնությամբ ոտների
Սանլյո, Նոլի, Բիզմանտովա բարձրանալ,
Բայց աստ հարկ էր օգնությունը թևերի,
28Ժիր թևերի անպարագիծ փափագի,
Որպեսզի ես հետևեի վարպետիս,
Որ ինձ հույս ու լույս էր տալիս մշտակի։
31Ելնում էինք ժայռամիջյան նեղ անցքով,
Սեղմվելով միջև երկու պատերի
Եվ կառչելով գետնին ոտքով ու ձեռքով։
34Երբ մենք լեռան նախահարթակը հասանք
Եկ մեզ գտանք մի բացատում, ասացի.
«Վարպե՛տ, հիմա ի՞նչ ուղղությամբ ընթանանք»։
37Եվ նա ասաց. «Առաջացիր աներկբա,
Շարունակիր ինձ հետևել լեռն իվեր,
Մինչև որ մեզ մի ուղեցույց երևա»։
40Գագաթն այնքան բարձր էր, որ չէր նկատվում,
Եվ լանջը թեք ավելի քան գիծը այն,
Որ ուղղանկյան միշտ կենտրոնով էանցնում։
43Հոգնած էի ևասացի անդեդև.
«Թանկագի՛նհայր, մի քիչ կանգ առ դու այստեղ,
Հոգնությունից, տե՛ս, մնում եմ ես ետև»։
46«Որդյա՛կ,— ասաց,— մինչև այնտեղ բարձրացիր»,
Եվ ցույց տվեց մի դարատափ մեր վրա,
Որ պատում էշուրջը լեռան լայնածիր։
49Հույժ խթանված ես այդ խոսքից մեղմաձայն,
Ջանք թափեցի մագլցելու չորեքթաթ,
Մինչև որ ես դարատափը հասա այն։
52Մենք հանգչելու համար մի քիչ նստեցինք,
Մեր երեսը ուղղված դեպի արևելք,
Եվ դիտելով անցած ուղին՝ հրճվեցինք։
55Ես նայեցի դեպ ցածրադիր ափը նախ,
Ապա երկինք, ևես սաստիկ զարմացա,
Որ արևը ճաճանչում էր կողմից ձախ։
58Իմ զարմանքը լավ նկատվեց պոետից,
Իմ զարմանքը իտես կառքի լուսեղեն,
Որ ծածկել էր Ակուիլոնը մեզանից։
61«Եթե Կաստորն ու Պոլլուքսը բոց ու հուր,—
Ասաց նա ինձ,— ուղեկցեին արևին,
Որ իր լույսը տարածում էամենուր,
64Կտեսնեիր, որ Զոդիակը բոսոր
Կպտտվեր ավելի մոտ Արջերին,
Թե դուրս չգար ճանապարհից իր սովոր։
67Եթե կուզես գիտնալ պատճառը դրա,
Պատկերացրու, որ Սիոնն ու լեռը այս
Երկրի վրա ունեն դիրքեր հակոտնյա.
70Ունեն տարբեր երկնակամար, բայց ունեն
Մեկ հորիզոն, ևայն ուղին, որտեղից
Ֆայետոնը շեղեց կառքն իր հրեղեն,
73Անհրաժեշտ է, որ մի կողմից երկարի
Դեպի լեռն այս, իսկ մյուս կողմից դեպ լեռն այն,
Եթե դու այդ լավ ըմբռնես ըստ կարի»։
76Ես ասացի. «Վարպե՛տ, երբեք մինչև արդ
Չեմ հասկացել այնպես հստակ ու որոշ
Որևէ հարց իմ ըմբռնման համար բարդ,
79Ինչպես հիմա քո խոսքերն եմ հասկանում,
Զի միջին ծիրն հասարակած անվանված,
Որ ամռան ու ձմռան միջև էմնում,
82Համաձայն քո փաստարկության՝ այստեղից
Դեպի հյուսիս այնքան հեռու է, որքան
Դեպի հարավ նա հեռու էՍիոնից։
85Բայց դեռ ի՛նչքան մեզ հարկավոր էելնել.
Լեռը այնքան բարձրաբերձ էերևում,
Որ գագաթը անկարելի էտեսնել»։
88Եվ նա ասաց. «Այս լեռն հաստված էայնպես,
Որ սկզբում բարձրանալը դժվար է,
Սակայն հետո հեշտանում էմեծապես։
91Եվ երբ այնքա՛նքո ընթացքը հեշտանա,
Որ վերելքը թեթև լի՛նի քեզ այնպես,
Ինչպես նավով հոսանքն իվար մարդ գնա,
94Այն ժամանակ ճամփիդ եզրին կհասնես։
Այնտեղ կառնես հոգնությունըդ տաժանքից.
Ահա այն, ինչ ես կարող եմ ասել քեզ»։
97Հազիվ թե նա այս խոսքերը ինձ ասաց,
Մեր մոտերքում մի ձայն հնչեց ու լսվեց.
«Գուցե մի քիչ հանգչես վերև չհասած»։
100Մենք այդ ձայնից ետև դարձանք երկուսս էլ
Եվ ձախ կողմում տեսանք մի մեծ քարաժայռ,
Որ նախապես բնավ չէինք նկատել։
103Մենք մոտեցանք. ժայռի ետև միաձույլ
Ստվերի տակ խմբված էին հոգիներ
Այն տեսքով, որ ունեն մարդիկ հեղգ ու ծույլ։
106Եվ մեկը, որ երևում էր խիստ հոգնած,
Նստած էր ու գրկած ծնկները երկու,
Իսկ գլուխը նրանց միջև էր հակած։
109«Օ՜, ազնի՛վտեր, նայիր վրան դու դրա,—
Ասացի ես.— նա այնքան էալարկոտ,
Որ ծուլությանն ասես եղբայրն էնրա»։
112Նա շուռ եկավ ու մեզ նայեց ուշադիր,
Դեմքը հազիվ բարձրացնելով ազդրերից,
Եվ ինձ ասաց. «Վեր ել, թե որ շատ ես ժիր»։
115Իսկույն նրա ով լինելը իմացա.
Եվ թեև ես հևում էի խոնջենքից,
Բայց ևայնպես փութով նրան մոտեցա։
118Նա գլուխը բարձրացրեց հազիվ հազ
Ու ինձ ասաց. «Լավ հասկացա՞ր, թե ինչպես
Կառքն արևի ձախ կողմից էտալիս վազ»։
121Ծույլ շարժումներն ու կարճ բառերը նրա
Անմիջապես իմ ծիծաղը շարժեցին։
Ես ասացի. «Ուրախ եմ, որ Բելակուա՛,
124Դու փրկված ես. բայց ինչո՞ւես դա այդպես
Նստել այստեղ։ Ուղեկցի՞ ես սպասում,
Թե քո նախկին ծուլությունն էբռնել քեզ»։
127Եվ նա. «Եղբայր, օգուտն ի՞նչ էշարժվելու։
Տյառն հրեշտակը, որ հսկում էդռան,
Ինձ չի թույլ տա մեղքերս հիմա քավելու։
130Նախ հարկ է, որ իմ շուրջ երկինքը պտույտ
Գործի այնքան, որքան գործեց իմ կյանքում,
Զի մինչև վերջ ես զղջալու չարի փույթ։
133Ինձ սատարել կարող էլոկ աղոթքն այն,
Որ բխում էսրտից մաքուր ու բարի.
Այլ աղոթքը անօգուտ էևունայն»։
136Իմ պոետը բարձրանում էր ու ասում.
«Հետևիր ինձ, ահա արևը արդեն
Զենիթում է, իսկ Գիշերը այն մասում
139Տարածվել էՄարոկկոյից էլ քիչ դեն»։
Երգ հինգերորդ
1Ես արդեն այն ստվերներին թողնելով՝
Գնում էի առաջնորդիս ետևից,
Երբ նրանցից մեկն ինձ մատով ցույց տալով
4Ասաց. «Տեսեք, նա որ ցածրից էչվում,
Իր ձախ կողմում երկար շվաք էարել,
Եվ կարծես, թե կենդանի էերևում»։
7Ես շուռ եկա այս խոսքերից շշնջված
Եվ տեսա, որ հոգիները զարմանքով
Նայում էին ինձ ևլույսին բեկանված։
10Վարպետս ասաց. «Ինչո՞ւհամար դա այդպես
Այլայլվում ես ու քայլերըդ ծանրացնում։
Թե նրանք ինչ են շշնջում, ի՞նչ փույթ քեզ։
13Հետևիր ինձ, թող ասեն ինչ որ ուզեն։
Կանգնիր ինչպես աշտարակը հաստատուն,
Որ չի ցնցվի, հողմերն ինչքան էլ հուզեն։
16Մարդ նպատակն հեռացնում էիրենից,
Երբ ծփում էմտքերի մեջ, ըստ որում
Մեկի թափը թուլանում էմյուսից»։
19Ի՞նչ պետք էի ասել իբրև չքմեղանք։
Ես «գալիս եմ» ասացի այն շիկնությամբ,
Որ ներման էարժանացնում մարդուն ցանգ։
22Այդ միջոցին լեռնալանջով իջնելով
Մեզ ընդառաջ գալիս էին հոգիներ,
Օրհներգելով «Ողորմեա ինձ» տներով։
25Հենց որ նրանք նշմարեցին նույնհետայն,
Որ իմ մարմնով շողեր չէին թափանցում,
Նրանց երգը փոխվեց «Օ՛»֊իմի երկայն։
28Եվ երկուսը դեսպանների պես հատուկ,
Մեզ ընդառաջ վազեցին ևհարցըրին.
«Մեզ ասացեք ո՞վեք, ի՞նչ եք ուզում դուք»։
31Վարպետս ասաց. «Դուք գնացեք ևհայտնեք
Նրանց, որոնք ձեզ այստեղ են ուղարկել,
Որ դեռ ողջ էսրա մարմինն հոգնաբեկ։
34Եթե նրանք մի քիչ առաջ կանգ առան
Նրա շվաքն ուշի ուշով դիտելու,
Դա հերիք է, պատիվ անեն թող նրան»։
37Ես չեմ տեսել նախամուտքին գիշերվա
Ոչ ասուպի այնպես սլացքն օդով ջինջ,
Ոչ փայլակինն ամպի միջով ամառվա,
40Ինչպես նրանք փաթանակի հեռացան
Եվ խմբի հետ վերադարձան դեպի մեզ,
Արշավասույր վարգող գնդի մի նման։
43«Այդ ամբոխը, որ դեպի մեզ էվազում,—
Ասաց վարպետս,— ուզում էքեզ բան խնդրել,
Ուստի գնա ևտես, թե ինչ են ասում»։
46«Դո՛ւ, որ երկինք ես բարձրանում մարմնովդ այն
Որով ծնվել ու ապր՛ել ես, քիչ կա՛նգ առ,
Բոլորեքյան ինձ գոչեցին միաձայն։—
49Նայի՛ր, գուցե մեկնումեկիս ճանաչես.
Նրա մասին լուր կտանես աշխարհում.
Ա՛հ, սպասիր, մի՛ շտապիր դու այդպես։
52Մե՛նք բոլորքս եղանք զոհեր բռնության,
Եվ մեղավոր մեր մահվան ժամը մինչև,
Երբ մի լույսով լուսավորված փրկության,
55Զղջացինք ու մեր թշնամյաց ներեցինք
Եվ մահացանք Աստուծո հետ հաշտըված,
Որին տեսնել մե՛նք անձկագին տենչացինք»։
58Եվ ես. «Ինչքան ձեզ նայում եմ խորասույզ,
Ոչ մեկիդ էլ չեմ ճանաչում, բայց եթե
Մի բան անել կարող եմ ձեզ իհաճույս,
61Ասացեք ևանեմ հանուն անխռով
Խաղաղության, որ աշխարհե իաշխարհ
Որոնում եմ առաջնորդիս հետքերով»։
64Մեկը ասաց. «Կարիք չկա մեզ երդվել,
Հավատում ենք քո ցանկությանը բարի,
Միայն թե դա կարողանաս կատարել։
67Ես, որ այստեղ առաջինն եմ խոսք առնում,
Խնդրեմ՝ եթե տեսնես երկիրն այն, որ կա
Ռոմանյո ևՆեապոլի սահմանում,
70Եվ Ֆանոյամ լինես, հիշիր իմ մասին,
Որպեսզի անդ աղոթք անեն ինձ համար,
Որ մաքրվեմ իմ մեղքերից ծանրագին։
73Այդտեղից եմ, բայց իմ վերքերն ապառում,
Ուրկից հոսեց իմ արյունը հորդավեժ,
Ես ստացա Անտենորի գավառում,
76Ուր կարծեցի, թե կմնամ անվթար.
Բայց Էստեցին ինձ հալածեց ավելի,
Քան պահանջում էր իրավունքը արդար։
79Բայց եթե ես Միրա փախած լինեի,
Օրիակում չէի լինի ձերբակալ
Եվ դեռ երկրում մինչև հիմա կապրեի։
82Ես վազեցի դեպի շամբուտը տղմուտ.
Այնտեղ ընկա ևես տեսա, թե ինչպես
Լիճ գոյացավ իմ արյունից հոսանուտ»։
85Ուրիշն ասաց. «Իցիվ ածվեր իկատար
Քո փափագը՝ լեռան բարձունքն հասնելու։
Աղոթքներովդ հանդիսացիր ինձ սատար։
88Բոնկոնտեն եմ, Մոնտեֆելտրո հովիտից,
Ջովաննան ու մյուսները ինձ չեն հոգում.
Ես սրանց մեջ կարմրում եմ ամոթից»։
91Եվ ես նրան. «Ի՞նչ ուժ կամ ի՞նչ պատահար
Կամպալդինից այնքան հեռու քեզ նետեց,
Որ չիմացվեց, թե ուր ընկար ու կորար»։
94Պատասխանեց. «Կազենտինի ստորև
Արկիանո կոչված գետակն էհոսում,
Որ ծագում էՄենաստանից քիչ վերև։
97Այնտեղ, ուր նա էլ չի կոչվում այդ անվամբ,
Հասա խոցված ու խզրատված կոկորդով
Եվ տեղանքը ոռոգեցի իմ արյամբ։
100Գիտակցությունս ու շունչս այնտեղ կորուսի
Եվ մահացա Մարիամ անունը բերնիս.
Մարմինս այնտեղ մնաց լքված, մեկուսի։
103Արդ լսիր ևմարդկանց պատմիր անվարան.
Հրեշտակն եկավ ինձ տանելու դեպ երկինք,
Բայց դևն ասաց. «Ո՞ւր ես տանում դու նրան.
106Դու տանում ես հավերժ հոգին հանցավոր
Նրա զղջման մի արցունքի պատճառով,
Իսկ ես կառնեմ նրա մարմինն անցավոր»։
109Դու լավ գիտես, թե ինչպես են խտանում
Գոլորշիների ու վերածվում անձրևի,
Հենց որ օդի ցուրտ խավերն են բարձրանում։
112Միացնելով միտքը իր չար կամքի հետ
Եվ գործելով իրեն հատուկ բնությամբ,
Դևը հանեց հողմ ու ամպրոպ չարաղետ։
115Եվ ապա նա, երբ օրն եղավ երեկո,
Պրատոմանյից մինչև պարը մեծ լեռան,
Հովիտն ամբողջ ծածկեց թաղուն մի մեգով,
118Որից օդը հագեցավ ու ծանրացավ
Տեղատարափ անձրև եկավ այն ատեն
Եվ տեղումից առատ հեղեղ գոյացավ։
121Երբ հեղեղը հեղեղատներն հավաքվեց,
Այնքան թափով հոսեց դեպի գետը լայն,
Որ սահանքը ոչ մի բանով չզսպվեց։
124Հորդ Արկիանոն իմ մարմինը սառ ու պաղ
Իր մեջ գտավ ևայն նետեց Առնոյում,
Արձակելով բազուկներըս անհապաղ,
127Որ մեռնելիս խաչել էին իմ կրծքին.
Հորձանքը ինձ ափերն իվար թավալեց,
Ապա ծածկեց իր ալքերում տղմագին»։
130«Ա՛հ, երբ աշխարհ վերադառնաս դու նորից,
Եվ հանգչես, քո ճանապարհից, շատ երկար,—
Ասաց երրորդն երկրորդ հոգու ետևից,—
133Այնտեղ հիշիր նաև դու ինձ, Պիայիս.
Սիենայում կյանք, Մարեմմայում մահ գտա.
Այդ գիտե նա, ով ինձ իր կին առնելիս,
136Մատըս դրեց մի մատանի մարգարտյա»։
Երգ վեցերորդ
1Երբ ավարտվի բախտախաղը զառայի,
Ապա տարվողն հուսալքում էապրում
Եվ զառեր էգցում տեղում ամայի.
4Մինչ ամբոխը ուղեկցում էհաղթողին.
Մեկն առջևից, մեկն ետևից էքաշում,
Մեկն էլ կողքից հիշեցնում էիր մասին.
7Իսկ նա քայլում ու լսում էամենքին,
Նրանց մի բան տալով ճամփում էմեկ֊մեկ,
Եվ այսպես նա հեռացնում էբոլորին։
10Այսպես էի ես այն խմբում ուղեկից,
Դեմքս ուղղելով մերթ մեկին ու մերթ մյուսին
Եվ խոստումներ տալով պրծնում նրանցից։
13Այդ խմբում էր արետինը, որ զոհվեց
Բիրտ ու վայրագ ձեռքով Գին դի Տակկոյի,
Եվ մյուսը, որ հալածվելիս խեղդըվեց։
16Նրա մեջ էր Ֆեդերիկո Նովելլոն,
Եվ պիզացին, որի մահվան առիթով
Իր կորովը ցուցաբերեց Մարցուկկոն։
19Նրա մեջ էր Օրսո կոմսը, ևնա, որ
Սպանվել էր այլոց խանդի պատճառով
Եվ ոչ թե մի մեղքի համար մասնավոր.
22Պիեր դը լա Բրոսն էդա. արդ թող շուտ,
Քանի ողջ է, զղջա Բրաբանտ տիրուհին,
Որ չխառնվի մի օր հոտին ժանտաժուտ։
25Երբ հեռացա ստվերներից այդ ամեն,
Որոնք այլոց աղոթքն էին աղերսում,
Որպեսզի շուտ մաքրվեն ու սրբացվեն,
28Ես ասացի. «Վարպե՛տ, կարծեմ քո երկի
Մի հատվածում ժխտում ես, թե աղոթքով
Կարելի էփոխել վճիռն երկնքի.
31Իսկ այս մարդիկ այդ են միայն թախանձում,
Սրանց հույսը ուրեմն իզո՞ւր կլինի,
Թե՞ քո միտքը այնքան լավ չեմ թափանցում»։
34Եվ նա ասաց. «Իմ գրածը պարզ էշատ,
Եվ եթե այն ողջմտությամբ հասկացվի,
Զուր չի անցնի սրանց հույսը խանդակաթ.
37Զի երկնային դատաստանը չի փոխվում
Նրանից, որ աստ անելիքը սրանց
Սիրո հուրը կատարում էվայրկյանում։
40Եվ այնտեղ, ուր այնպես էի հավաստած,
Աղոթքն այնքան չէր ծառայում քավության,
Զի չէր հասնում մինչև երկինք, առ Աստված։
43Բայց մի՛ կանգնիր հարցի վրա այս նրբին.
Այս մասին քեզ լուսաբանում կտա նա,
Ով քո միտքը կհասցընի ճշմարտին.
46Այսինքըն քո Բեատրիչեն իմաստուն.
Դու կտեսնես նրան լեռան գագաթին,
Ուր սպասում էնա ժպտուն ու խնդուն»։
49Եվ ես. «Տե՛րիմ, ջանանք մի քիչ շտապել,
Զի ես արդեն, առաջվա պես չեմ հոգնում,
Եվ լեռն էլ, տե՛ս, իր շվաքն էարձակել»։
52«Այսօր ինչքան մենք կարող ենք կընթանանք,—
Պատասխանեց առաջնորդըս,— բայց ուղին
Այնքան հարթ չէ, որ հեշտությամբ բարձրանանք։
55Վեր գնալիս մի անգամ էլ կտեսնես
Ելքն արևի, որ արդ թաքչած էլանջին,
Այնպես որ դու շվաք անել կարող չես։
58Բայց, տես, այնտեղ լուռ նստել էմի հոգի
Եվ հայացքը մեր վրա էբևեռել,
Նա ցույց կտա մեզ կարճ ուղին վերելքի»։
61Մենք մոտեցանք։ Լոմբարդացի հոգի դու,
Քո կեցվածքը ինչքան վես էր ու խրոխտ,
Քո նայվածքը ինչքան լուրջ էր ու ազդու:
64Նա նստած էր միայնակ ու լուռումունջ,
Եվ հայացքով հետևում էր մեզ այնպես,
Ինչպես գետնին հանգչող առյուծն անմռունչ։
67Վիրգիլիոսը մատչեց նրան ու հարցրեց,
Թե որտեղ էհարմար ուղին վերելքի.
Բայց այդ հարցին նա պատասխան չտվեց,
70Այլ հարցրեց, թե ովքեր ևոր երկրից ենք.
Քաղցր առաջնորդս հենց որ ասաց «Մանտուայից»
Նա որ այդպես ինքնամփոփ էր ևաննենգ,
73Անմիջապես տեղից ելավ գոչելով.
«Օ՛ մանտուացի, Սորդելլոն եմ, երկրացիդ»։
Եվ երկուսով պինդ փարվեցին կարոտով։
76Օ՛ ցավերի օջախ, ստրո՛ւկ Իտալիա,
Դու անղեկ նավ ահեղասաստ հողմերում,
Դու պղծանոց, ոչ տիրուհի վեհազնյա։
79Այն սեգ հոգին իր սիրասուն հայրենյաց
Քաղցրահնչուն անունը լոկ լսելով
Ընդունեց իր քաղաքացուն գրկաբաց։
82Մինչդեռ քեզ մոտ բնակիչներդ անդադրում
Պատերազմում ու բզկտում են միմյանց,
Նրանք, որ նույն շրջապատում են ապրում։
85Նայի՛ր, թշվա՛ռ, քո ափերը ծովանիստ,
Ապա նայիր քո ծոցի մեջ, կա՞ արդյոք
Մի անկյուն, որ լինի խաղաղ ու հանգիստ։
88Ի՞նչ օգուտ որ Հուստինիանոսը կազմեց
Սանձ քեզ համար, եթե թամբըդ թափուր է.
Առանց դրան ամոթըդ չէր լինի մեծ։
91Օ՛ դուք, որոնց պարտքն էր հոգվույն նվիրվել
Եվ Կեսարին թողնել թամբին նստելու,
Ինչպես Աստված հրահանգ էձեզ տվել,
94Տեսեք ինչպես հեստ, անզուսպ էդարձել ձին,
Անկուշելով խթանները այն օրից,
Երբ ձեր ձեռքը դուք մեկնեցիք իր սանձին։
97Եվ դու, Ալբե՛րտ գերմանացի, դու որ արդ
Թողլքել ես ապերասան այս ձիուն,
Որին սանձել քո վրա էր ընկնում պարտ,
100Թող երկնքից արդար պատիժ շուտ տեղա
Ցեղիդ վրա ևայնպես խիստ ու ցայտուն,
Որ դրանից քո հաջորդը դողդողա.
103Վասնզի դու ևքո հայրը թույլ տվիք,
Որ անապատ դառնա այգին կայսրության,
Իսկ դուք ձեզ մոտ հարստության դիզեցիք։
106Արի՛, անփո՛ւյթ, ևտես ինչ էկատարված.
Կապպելլետտիք, Ֆիլիպպեսկիք, Մոնալդիք
Ու Մոնտեկկիք ճնշված են կամ հալածված.
109Արի՛, անգո՛ւթ, ևտես տագնապն ահավոր,
Որ կրում են սեպուհներըդ ամենուր,
Արի՛, տես, թե, ինչ օրի էՍանտաֆիորն։
112Տես, թե, ինչպես քո Հռոմը որբացած
Հեծեծում էու քեզ կանչում ցայգ ու տիվ.
«Օ՜, Կեսա՛րիմ, ինչո՞ւես ինձ դու լքած»։
115Տե՛ս, թե մարդիկ ինչպե՛սսիրում են իրար.
Եվ եթե, դու չես խղճում մեզ, գեթ արի,
Որ ամաչես քո համբավից ոտնահար։
118Ո՛վՏեր, եթե ներելի է, ինձ թույլ տուր
Հարցնելու քեզ, որ խաչվեցիր մեզ համար,
Մի՞թե արդար աչքերդ ուղղված են այլուր,
121Թե՞ խորհուրդիդ անդունդի մեջ անհատակ
Պատրաստում ես դու մեզ համար մի բարիք,
Որ մեր միտքը ըմբռնելու չէ ատակ։
124Զի տիրում են ողջ քաղաքներն Իտալիո
Բռնակալներ, ևամեն մի սինլքոր
Կուսակցելով դառնում էմի Մարկելլո։
127Իմ Ֆլորենցիա, դու կարող ես լինել գոհ
Այս գայթումից, որ բնավ չի դիպչում քեզ,
Շնորհիվ քո ժողովրդի ողջախոհ։
130Շատեր ունեն արդարությունը սրտում,
Բայց զգույշ են այն երևան բերելու:
Իսկ ժողովուրդդ այն ունի լոկ իր շրթում։
133Շատեր խույս են տալիս գործից հանրային,
Իսկ ժողովուրդդ ինքնակոչ ու փութաջան
Բղավում է. «Բեռը բարձեք իմ մեջքին»։
136Արդ, դու հրճվիր, դրա համար պատճառ կա.
Դու հարուստ ես, դու խաղաղ ես, դու խելոք.
Թե ես ճիշտ եմ, իրավիճակն էվկա։
139Սպարտան ու Աթենքը, որ հին ու կիրթ
Օրենքներ ու վարչակարգեր ունեցան,
Համեմատած քեզ հետ, եղան սին ու բիրտ.
142Դու այնքան նուրբ վարչաձևեր ես գտնում,
Որ այն, ինչ որ հոկտեմբերին փորձում ես,
Նոյեմբերի մինչև կեսն էլ չի հասնում։
145Կարճ շրջանում, հիշի՛ր, քանի անգամ դու
Փոփոխել ես օրենք, դրամ, կարգ ու սարք
Եվ նորոգել գործիչներըդ աչքառու։
148Եվ եթե դու դեռ խելք ունես դատելու,
Կտեսնես, որ նման ես այն հիվանդին,
Որ անկարող մահճում հանգիստ գտնելու,
151Շրջշրջվում էիդարմանում իր ցավին։
Երգ յոթերորդ
1Ջերմ ու զվարթ ողջագուրանքն երկուստեք
Երբ կրկնվեց մի քանի հեղ, Սորդելլոն
Ետ քաշվեց ու հարցապնդեց. «Դուք ո՞վեք»։
4Առաջնորդըս այնժամ տվեց պատասխան.
«Ես Վիրգիլն եմ ևզրկվեցի երկնքից
Չունենալու համար հավատ իսկական։
7Երբ հոգիներն արժանընտիր ևանեղծ
Դեռ այս լեռնով չէին ելնում առ Աստված,
Օկտավիանոսն իմ ոսկորները թաղեց»։
10Ինչպես նա, ով համակվում էզարմանքով,
Երբ տեսնում էհանկարծ մեկին չսպասված,
Եվ ասում է՝ «Նա է, թե չէ» վարանքով,
13Այսպես ապշեց ու կարկամեց այն հոգին,
Եվ երկյուղած մոտենալով վարպետիս,
Նորից նրան ողջագուրեց կաթոգին։
16«Օ՛ դու,— ասաց,— լատինների փառք պայծառ,
Որ մեր լեզուն ճոխացըրիր մեծապես
Եվ ծննդյան վայրիս պարծանքը դարձար,
19Ո՞րշնորհքիս համար եմ ես տեսնում քեզ։
Թե արժան եմ քո խոսքերը լսելու,
Ասա խնդրեմ՝ դու Դժոխքի՞ցես եկել»։
22Վիրգիլիոսը պատասխանեց. «Դժոխքի
Պարունակաց միջով այստեղ եմ եկել,
Աջակցությամբ մի զորության երկնքի։
25Ոչ անելուս, այլ չանելուս համար լոկ
Ես զրկվեցի վեհ Արևից քո տենչած,
Որին շատ ուշ ճանաչեցի ես իրոք։
28Ցածում տեղ կա, ուր տխուր էխավարից,
Ոչ տանջանքից, ևողբերն անդ չեն հնչում
Իբրև ճիչ, այլ իբրև հառաչ վշտալից։
31Ես այնտեղ եմ մանուկների հետ անմեղ,
Որոնք ընկան ժանիքների մեջ մահվան,
Դեռ չազատված սկզբնական մեղքից մեր։
34Ես այնտեղ եմ այն մարդկանց հետ բարեծին,
Որ չիմացան լավությունները երեք,
Իսկ մյուսները իմացան ու պահեցին։
37Բայց եթե դու ճամփան գիտես՝ ցույց տուր մեզ,
Որպեսզի շուտ կարողանանք հասնել անդ,
Ուր բացվում էՔավարանի դուռը մեծ»։
40Եվ Սորդելլոն. «Ես անարգել կարող եմ
Շրջել, ելնել այս լանջերով ստորին,
Ուստի որքան կարող եմ, քեզ կուղեկցեմ։
43Բայց օրը, տե՛ս, տարաժամել էարդեն,
Եվ գիշերով կարելի չէ բարձրանալ.
Արդ լավ է, որ գտնենք կայան մի աստեն։
46Այստեղ աջ կողմ կան հոգիներ անհամար.
Եթե կուզես, քեզ կտանեմ նրանց մոտ,
Նրանց տեսնելն հաճելի էքեզ համար»։
49Վարպետս հարցրեց. «Ինչպե՞ս, եթե մեկն ուզեր
Վեր բարձրանալ աղջամուղջի ժամանակ,
Չէ՞րկարենա, ևկամ մեկը կարգելե՞ր»։
52Եվ Սորդելլոն մատով քաշեց գիծ գետնին,
Ապա ասաց. «Երբ արևը մայր մտնի,
Դու չես կարող անցնել գծից այս անդին։
55Բարձրանալուն խանգարում էլոկ մի բան —
Գիշերային մթությունը անթափանց.
Դա էմիայն արգելակում ձեր ճամփան։
58Բայց քանի լույսն հորիզոնի տակ էարդ,
Կարելի էշրջագայել ստորև,
Կամ դեգերել շուրջը լեռան կորնթարդ»։
61Այնժամ տերըս, որին զարմանք էր պատել,
Ասաց. «Ուրեմն հիմա դու մեզ տար այնտեղ,
Ուր, ասացիր, հաճելի էկանգ առնել»։
64Մենք մեր տեղից դեռ շատ չէինք հեռացել,
Երբ տեսա, որ լեռան մեջ կար մի հատված,
Ուր գոգավոր մի հովիտ էր գոյացել։
67Ստվերն ասաց. «Հիմա այնտեղ գնանք մենք,
Որտեղ լեռան գոգը հովիտ էկազմել,
Եվ այնտեղ էլ արշալույսին կսպասենք»։
70Ոչ իրոք թեք, ոչ իրոք հարթ մի դարափ
Մեզ տարավ դեպ այն հովիտը գոգավոր,
Որտեղ եզրը ցածրանում էր կիսով չափ։
73Ոսկին, արծաթն ու ծիրանին կարմրորակ,
Լուրթ լեղակն ու եբենոսը պաղպաջուն,
Թարմ զմրուխտը նոր բեկանված ժամանակ,
76Բոլորն իրենց գույնով պիտի զիջեին
Այս ծմակի դալարիքին ու ծաղկանց,
Ինչպես խղճուկ բանը զիջում էճոխին։
79Բնությունն այստեղ շռայլել էր ոչ միայն
Պես պես թույրեր, այլև բույրեր պեսպիսի,
Կազմելով մի բուրմունք նոր ու աննման։
82Այդ հովտի մեջ ծաղկածիծաղ ու հուռթի
Նստած էին առանձնացյալ հոգիներ,
Որոնք երգում էին՝ «Ողջ լեր, թագուհի»։
85«Մինչ արևը դեռ իր մահճին չի հասել,—
Վերսկսվեց մեզ ուղեկցող մանտուացին,—
Մենք կարող ենք այստեղ հանգիստ սպասել։
88Այս բարձունքից ավելի լավ կարող եք
Տեսնել դեմքերն ու շարժումներն ամենքի,
Քան թե հովտում նրանց միջև գտնվեք։
91Ահա նա, ով բոլորից բարձր էնստել,
Եվ չի երգում մյուսների հետ միասին,
Գիտակցելով որ պարտքը զանց էառել,
94Ռոդոլֆ կայսրն, որը կարող էր բուժել
Վերքերն այն, որ սպանեցին Իտալիան,
Իսկ արդ նրան վերածնելն ուշ էէլ։
97Նա, ով կայսրին մխիթարել էջանում,
Վարեց երկիրն, ուր ծագում էջուրն այն որ
Մոլտան Էլբա, իսկ Էլբան ծով էտանում։
100Օտտոկարն է, որ հասակում մանկամարդ
Շատ ավելի արժեր, քան թե իր որդին՝
Վենցեսլավը, որ չափահաս մարդ էարդ։
103Եվ Քթիկն այն, որ խոսում էսերտ կերպով
Մեկի հետ, որ հեզահամբույր դեմք ունի,
Մարտում ընկավ շուշանները պղծելով։
106Տեսեք ինչպես նա իր կուրծքն էմիշտ թակում։
Նայեք մյուսին, որ իր այտը հենել է
Ձեռքի ափին ևհառաչ էարձակում։
109Գաղղիո ցավի հայրն ու աներն են նրանք,
Գիտեն նրա կյանքը պիղծ ու ամբարիշտ,
Դրանից էնրանց վիշտն ու տվայտանք։
112Իսկ այն մեկը, որ հաղթանդամ էկարի
Եվ երգում էՔթեղի հետ համաձայն,
Ամեն դեպքում եղավ արի ու բարի։
115Թե նրանից հետո մնար թագավոր
Այն պարմանին, որ ետևումն էնստած,
Նա կունենար, անշուշտ, ժառանգ պատվավոր,
118Ինչպիսին նա ամենևին չունեցավ.
Ճիշտ էՅակոբն ու Ֆեդերիկն են արքա,
Բայց նրանցից լավ ժառանգորդ դուրս չեկավ։
121Հայրական լավն հազվադեպ էերևում
Սերունդի մեջ, ևայդպես էկամում Նա,
Ով լավ ձիրքերն ինքն էմիայն պարգևում։
124Խոսքս ուղղված էԱրագոնցուն ոչ սակավ,
Քան Քթեղին, որ ձայնակցում էնրան,
Զի Պրովանսն ու Պուլյան հեծում են տակավ։
127Որդին հորից այնքան պակաս է, որքան
Բեատրիչն ու Մարգրիտն իրենց ամուսնով
Քիչ պարծելու հիմք ունեն, քան Կոստանցան։
130Տեսեք այնտեղ նստած մենակ ու ազատ
Անգլիայի արքա Հենրիկը խոնարհ.
Սա ունեցավ ավելի լավ պայազատ։
133Նա, որ նստած էմյուսներից մի քիչ վար,
Հայացքը վեր, Գուլյելմ մարկիզն էհույժ վես,
Որի համար ծագած մարտից զինավառ
136Արտասվեցին Մոնֆերրատն ու Կանավեզ»։
Երգ ութերորդ
1Արդեն ժամն էր երեկոյան զովասուն,
Երբ նավորդող ուղևորները հուզված,
Հրաժեշտ են տալիս անձանց սիրասուն,
4Երբ պանդուխտը վերապրում էհույզ ու դող՝
Զանգակատան ղողանջները լսելով,
Որոնք կարծես ողբում են օրը մեռնող,
7Երբ այլևըս չլսելով ոչ մի ձայն,
Սկսեցի դիտել մեկին, որ կանգնած,
Ունկնդրություն էր աղերսում լռելյայն։
10Կցելով ու բարձրացնելով ձեռքերն իր,
Նա հայացքը ուղղեց դեպի արևելք,
Կարծես ասեր. «Աստվա՛ծ, հույս իմ անպատիր»։
13«Վախճան լուսոյ» երգեց այնքան ջերմեռանդ,
Այնպես անուշ ու դաշնոլոր շեշտերով,
Որ ինձանից ես վերացա հիախանդ։
16Իսկ մյուսները նույն ավաչով դաշնային
Ձայնակցեցին նրան ամբողջ օրհներգում,
Աչքերն ուղղած դեպի գնդերն երկնային։
19Արդ, ընթերցո՛ղ, ճշմարտության հառիր ուշդ.
Այստեղ քողը այնքան նուրբ էու բարակ,
Որ թափանցել խորքը դյուրին էանշուշտ։
22Երգից հետո հոգիներն այն վեհաշուք
Սպասեցին երկյուղած ու անձկագին,
Վեր նայելով կարկամ, անխոս, անշշուկ։
25Ես տեսա որ հանկարծ իջան բարձրերից
Երկու հրեշտակ երկու փայլուն սրերով,
Որոնք ծայրատ էին ևզուրկ սայրերից։
28Նրանց հանդերձն, ինչպես տերև նորաբույս,
Բաց կանաչ էր, ևնույներանգ թևերի
Թափհարումից ծածանվում էր հողմահույզ։
31Մեկը թռավ ու կանգ առավ մեր կողմում,
Մյուսը իջավ հովտի եզրին հակադիր,
Այնպես որ այն խումբը մնաց մեջտեղում։
34Տեսնում էի նրանց ծամերը դեղձան,
Բայց աչքերըս շլացան ու մթնեցին
Նրանց դեմքի փայլակումից շողացան։
37«Նրանք իջան շրջանակից Մարիամա,—
Ասաց Սորդելլն,— այս հովիտը պահելու
Ընդդեմ օձի, որ գալու էհենց հիմա»։
40Չիմանալով թե որ կողմով սա կգա,
Շուրջըս դարձա և, սարսափը իմ սրտում,
Հավատարիմ առաջնորդիս պինդ կպա։
43Եվ Սորդելլոն հարեց. «Հայտնի մարդկանց քով
Իջնենք հիմա ևզրուցենք նրանց հետ.
Նրանք պիտի ձեզ ընդունեն հաճույքով»։
46Ես երեք քայլ հազիվ էի ցած իջել,
Երբ տեսա, որ ինձ էր նայում մի հոգի,
Ասես թե նա ուզում էր ինձ ճանաչել։
49Այն պահն էր, երբ օդն սկսում էր մթնել,
Բայց ոչ այնքան, որ արգելեր տեսնելու
Նրան, որին առաջ չէի նկատել:
52Մենք ընդառաջ եկանք իրար դեմ առ դեմ։
Որքան «գոհ եմ, Նինո, ազնիվ դատավոր,
Որ չես ընկել հոգիների մեջ դժխեմ։
55Ողջունելուց հետո իրար փութեռանդ,
Նա ինձ հարցվեց. «Երբվանի՞ցես դու եկել
Տար ափերից ստորոտը այս լեռան»։
58«Ես եկել եմ այս առավոտ, շատ մռայլ
Մի տեղանքով,— ասացի ես.— ես ողջ եմ,
Բայց հոգում եմ կյանքի մասին հանդերձյալ»։
61Երբ ես տվի այս խոսքերով պատասխան,
Սորդելլոն ու Նինոն ետ֊ետ քաշվեցին,
Հանկարծակի շշմած մարդկանց ճիշտ նման։
64Մեկը նայեց Վիրգիլին, մյուսը՝ մեկին,
Ոք նստած էր, զարմանահար գոչելով.
«Վե՛րկաց, Կուրրա՛դ, նայի՛րՏիրոջ ընտրյալին»։
67Եվ ապա ինձ. «Հանուն շնորհի աոանձին,
Որի համար դու պարտական ես նրան,
Ով ծածկում էիր պատճառներն առաջին,
70Ջովաննայիս ասա, երբ դու ետ դառնաս,
Որ ինձ համար աղոթք ուղղի առ երկինք,
Ուր լսում են անմեղներին հանապազ։
73Նրա մայրը էլ հազիվ թե ինձ հիշի,
Քանի որ նա փոխեց քողն իր սպիտակ,
Որի համար թշվառն անշուշտ կտուժի։
76Օրինակով այդ հասկանալ չէ դժվար,
Թե որքան էսերը տևում կնոջ մեջ,
Եթե գգվանքն այն չի պահում հաճախ վառ:
79Եվ տոհմային նշան իժը Միլանի
Նրա դամբանն այնպես պիտի չպճներ,
Ինչպես կաներ աքաղաղը Գալլուրի»։
82Այսպես ասաց, ունենալով իր դեմքին
Դրոշմը այն արդարացի զայրույթի,
Որ չափով էբորբոքում մաղձը ներքին։
85Աչքերս ուղղել էի այն կողմն երկնքի,
Ուր աստղերը ծանր են շարժում մյուսներից,
Ինչպես անվակն ավելի մոտ առանցքի։
88Եվ տերըս ինձ. «Ո՞ւր ես նայում դու, որդյա՛կ»։
Եվ ես. «Երեք ջահերին եմ նայում այն,
Որ շողում են լրության մեջ բովանդակ»։
91Եվ նա ասաց. «Չորս աստղերն այն լուսազարդ,
Որ դու տեսար այս առավոտ, իջել են,
Եվ նրանց տեղ այս երեքն են ելել արդ»։
94Իսկ Սորդելլոն նրան քաշեց, ասելով.
«Նայի՛րայնտեղ, ահա ոսոխը մեր ժանտ»։
Եվ ցույց տվեց անմիջապես այն մատով։
97Այն կողմից, ուր հովիտը չէր պատնեշված,
Մտավ մի օձ, նման գուցե այն օձին,
Որ Եվային տվեց պտուղն արգելված։
100Պիղծ սողունը միջով ծաղկանց ու խոտի
Սողոսկում էր, մերթ ցցելով գլուխն իր,
Մերթ լիզելով իր կռնակը զազրոտի։
103Ես չտեսա,— ևայդ մասին չեմ խոսի,—
Թե երկնային սակռերն ինչպես սլացան,
Բայց լավ տեսա խոյացումը երկուսի։
106Հենց որ լսեց թևահարումը ուժգին,
Օձը փախավ, ևհրեշտակները երկու
Վերադարձան իրենց տեղերը նախկին։
109Իսկ այն հոգին, որը մեզ մոտ էր եկել,
Այն խոյանքի ու գրոհի ժամանակ
Ամենևին չդադարեց ինձ նայել։
112«Իցիվ թե քեզ երկինք տանող լույսն անմուղտ,—
Դիմեց նա ինձ,— քո մեջ գտներ այնքան կամք,
Որքան հարկ էհասնելու գահը զմրուխտ.
115Եթե ստույգ ու հավաստի լուր ունես
Վալդիմագրի մարզի մասին, ասա՛ ինձ,
Քանզի այնտեղ իշխանավոր եղա ես։
118Մալասպինա Կուրրադո եմ ես կոչվում.
Ավագը չեմ, բայց սերում եմ նրանից.
Մերոնց հանդեպ փույթըս այստեղ եմ քավում»։
121«Օ՜,— ասացի,— ես չեմ եղել մարզում ձեր.
Բայց կա՞ արդյոք Եվրոպայում մի անկյուն,
Որտեղ նրա անունն հայտնի չլիներ։
124Եվ համբավը, որ պատիվ էձեր տոհմին,
Հռչակել էմարզպետներն ու մարզը ձեր.
Այնտեղ չեղողն անգամ գիտե այդ մասին։
127Երդվում եմ ձեզ իմ կենդանի հավատով,
Որ ձեր ազնիվ տոհմը հավետ կփայլի
Վեհանձնության ևքաջության զարդերով։
130Վարքն ու բարքը նրան այնպես են օժտել,
Որ թեպետ ևաշխարհ շեղվել էճամփից,
Նա կընթանա շիտակ ճամփով իր ընտել»։
133Եվ նա. «Նախքան հեռանալըդ իմացիր.
Արևն յոթ հեղ չի հանգչելու իր մահճում,
Որտեղ խոյը տարածել էոտներն իր,
136Երբ մեր մասին քո կարծիքը այդ ազնիվ
Քո գլխի մեջ ավելի պինդ կմեխվի,
Քան մարդկային ամեն զրույց ու հաշիվ,
139Եթե ընթացքն իրադրության չփոխվի»։
Երգ իններորդ
1Վաղնջական Դիթոնի հարճը չքնաղ,
Դուրս պրծնելով իր սիրածի թևերից,
Պայծառացնում էր արևելքը խաղաղ։
4Շողշողում էր նրա ճակատն ակներով,
Շարված ձևովն այն կենդանու սառնարյուն,
Որը մարդուն հարվածում էագիով.
7Եվ Գիշերը, բարձրանալով դեպի վեր,
Հորիզոնում ընթացել էր երկու քայլ,
Իսկ երրորդին խոնարհում էր իր թևերն.
10Երբ ես, որ դեռ մարմնով էի հողածին,
Քնից հաղթված ընկա վրան սեզերի,
Որտեղ նստած էինք հինգըս միասին։
13Այն ժամին, երբ այգը մոտ էբացվելուն,
Ծիծեռնակը տխուր երգեր էծվում,
Գուցե իր հին դժբախտությունն հիշելուն,
16Երբ մեր միտքը, ազատվելով առօրյա
Իր խոհերից ևմարմնական պետքերից,
Դառնում էմի բախտագուշակ համարյա,
19Երազիս մեջ կարծես տեսա երկնքում
Ոսկեփետուր, սավառնաթև մի արծիվ,
Որ իջնելու, որս անելու էր միտում։
22Ինձ թվաց թե այնտեղ էի, ուր հանկարծ
Գանիմեդին առևանգեց մի արծիվ
Եվ բարձրացրեց նրան ատյանն երկնակաց։
25Ես խորհեցի. «Գուցե միայն այդտեղ նա
Սովորություն ունի որսի իջնելու.
Գուցե այլուր որս անելու չի գնա»։
28Բայց նա մի քիչ պտտվելով իմ վերև,
Վար սլացավ շանթի նման ահարկու
Եվ ինձ տարավ հրեղեն գունդը մինչև։
31Այնտեղ ես ևնա այրվեցինք միասին.
Եվ տեսլական հուրը այնպես ինձ կիզեց,
Որ իմ քունը ևերազը կասեցին։
34Այնպես ինչպես Աքիլլեսը սթափված՝
Պտտացրեց շուրջը աչքերը շլմոր,
Չիմանալով թե որտեղ էր ինքն ընկած,
37Երբ Քիրոնից վերցնելով մայրը նրան՝
Քնաթաթախ տեղափոխեց Սքիրոս,
Ուրկից նրան հետո հույները տարան.
40Այսպես էի, երբ զարթնեցի իմ քնից,
Գունաթափված հար ևնման այն մարդու,
Ում արյունը սառ էկապում սոսկումից։
43Կողքիս միայն Վիրգիլիոսն էր մնացել.
Արևն արդեն երկու ժամ էծագել էր,
Իսկ իմ դեմքը դեպի բաց ծով էր դարձել։
46«Մի՛ վախենա,— ինձ ասաց տերն իմ արգո,—
Վստահ եղիր, մենք եկել ենք տեղը բուն.
Թող չպակսի, այլ թող աճի ուժը քո։
49Ահա արդեն մենք հասել ենք Քավարան.
Ահա նրան շրջապատող դարը թեք.
Ահա մուտքը, որ խրամի էնման։
52Լուսադեմին, որ նախորդում էօրվան,
Երբ դու հոգով քնել էիր խորապես
Այն ծաղկազարդ հովիտի մեջ հոտևան,
55Մի կին եկավ ևասաց. «Ես Լուչիան եմ.
Այս քնածին թողեք տանեմ ես ինձ հետ.
Այսպես պիտի նրա ճամփան հեշտացնեմ»։
58Նա քեզ վերցրեց հոգիներից փառակից.
Եվ երբ արդեն բացվեց լույսը տվնջյան,
Քեզ փոխադրեց, ես էլ եկա ետևից։
61Քեզ բերեց աստ ևաչքերով իր չքնաղ
Ինձ ցույց տվեց Քավարանի մուտքը բաց.
Հուսկ չքացավ երազիդ հետ անհապաղ»։
64Ինչպես նա, ով նախ լինում էվարանոտ,
Բայց իր ահը վստահության էփոխում,
Երբ լինում էիրողությանը ծանոթ,
67Այսպես եղա, ինձ պահելով անայլայլ.
Առաջնորդըս այնժամ ելավ դարն իվեր,
Ես էլ նրան հետևեցի քայլ առ քայլ:
70Այժմ, ընթերցո՛ղ, բարձրացնում եմ նյութս համեստ.
Հետևաբար մի՛ զարմանար, եթե արդ
Իմ նոր նյութին ես ընձեռեմ նոր արվեստ։
73Մենք մոտեցանք, ևայնտեղ, ուր նախապես
Ինձ խրամ էր երևացել շատ հեռվից,
Ինչպես ճեղք, որ պատն անում էերկու կես,
76Տեսա մի դուռ ևտակն երեք բազրոտներ,
Մեկը մյուսից այլազանվող գույներով,
Եվ մի պահնորդ, որ ոչինչ չէր խոսում դեռ։
79Երբ նայեցի քիչ ավելի մոտիկից,
Տեսա նրան նստած վերին բազրոտին,
Դեմքն այնպես վառ, որ շլացա դրանից։
82Ձեռքին ուներ մերկացըրած մի սուսեր,
Որ այնպես էր ցոլարձակում դեպի մեզ,
Որ աչքերըս նրան ուղղելս իզուր էր։
85«Ի՞նչ եք ուզում, դուք այդտեղից ասացեք,—
Դիմեց նա մեզ։— Ո՞վէբերել ձեզ այստեղ.
Նայեցեք որ այստեղ գալուց չտուժեք»։
88«Երկնի մի կին այս բաներին իրազեկ,—
Պատասխանեց իմ առաջնորդը նրան,—
Նոր մեզ ասաց. «Դուռն այնտեղ է, գնացե՛ք»։
91«Եվ նա էլ թող աջակցի ձեր քայլերին,
Շարունակեց բարապանը բարեկիրթ,—
Արդ մոտեցեք մեր սանդուղքի մատներին»։
94Մենք մոտեցանք, աստիճանը առաջին
Ճերմակ, ողորկ մարմարից էր մաքրափայլ,
Ուր իմ դեմքը հայելացավ անդստին։
97Երկրորդը, որ ուներ մթին ու գորշ գույն,
Կոշկոռոտուն ու հրախանձ քարից էր,
Ճաքած լայնքով ու երկայնքով իր ողջույն։
100Իսկ երրորդը, որ վերևում էր ընկած,
Պորփյուրից էր, սակայն այնպես վառ կարմիր,
Ինչպես արյունն երակներից նոր ժայթքած։
103Իր ոտները սրա վրա էր դրած
Բարապանը՝ նստած դռան լայն շեմին,
Որ կարծես թե ադամանդից էր կռած։
106Առաջնորդըս, իմ ցանկությամբ անձկակեզ,
Այդ սալերով ինձ բարձրացրեց, ասելով.
«Հեզիկ հայցիր, որ բաց անի դուռը քեզ»։
109Ես, երկյուղած, սուրբ ոտներին նետվեցի.
Խնդրեցի, որ դուռը բանա գթությամբ,
Բայց նախ երեք անգամ կուրծքըս ծեծեցի։
112Նա իմ ճակտին յոթը Մ֊եր գծագրեց
Սուրի ծայրով ևասաց. «Երբ ներս մտնես,
Դու կջանաս քո այդ վերքերը մաքրել»։
115Նրա հագած հանդերձն ուներ մոխրալի
Չոր հողի գույն, ևհանդերձի ներքևից
Նա դուրս հանեց երկու տեսակ բանալի —
118Մեկը ոսկե, իսկ մյուսը արծաթե։
Եվ այդ երկու բանալիքով նա բացավ
Դուռը այնպես, որ գոհ եղա իսրտե։
121«Երբ մեկը այս բանալիքից խաթարվի
Եվ փականքում չպտտվի այնքան լավ,—
Ասաց նա մեզ,— այս դուռը չի բաց արվի։
124Մեկն ավելի թանկարժեք էու հարգի.
Սակայն մյուսն էլ խելք ու փորձ էպահանջում,
Քանզի նա էքանգդում հանգույցը մեղքի։
127Ինձ Պետրոսը դրանք հանձնեց, ասելով,
Որ չմերժեմ դուռը բառնալ միշտ նրանց,
Որոնք այստեղ կգան անկեղծ զղջումով»։
130Հուսկ հրելով փեղկերը սուրբ դարպասի,
Ասաց. «Մտեք, բայց ձեզ հայտնեմ նախապես,
Որ ով շուռ գա ու ետ նայի՝ կարտաքսվի»։
133Եվ ահա երբ նվիրական այն դռան
Հաստատակուռ ևհնչական մետաղե
Փեղկերն իրենց ծղխնիների վրա դարձան,
136Տարպեան ժայռը ոչ այնպես սուր ճռնչաց,
Երբ Մետելլոն նրա մուտքից հեռացվեց,
Որով պարպվեց գանձը այնտեղ պահպանված։
139Երբ ներս մտա, լսեցի ձայնը թնդուն
«Զքեզ Աստուած գովաբանեմք» օրհներգի,
Որ երգվում էր ավաչներով թրթռուն։
142Իմ լսածը շատ նման էր այն երգին,
Որ երգվում էձայնով կերկեր ու դողդոջ,
Ուղեկցությամբ երգեհոնի նվագին,
145Ուր բառերը մերթ լսվում են ևմերթ ոչ։
Երգ տասներորդ
1Երբ ներս մտանք շեմից դռան փրկության,
Որ սակավ էբացվում սիրուց ախտավոր,
Որ պատճառ էդառնում մարդկանց կորստյան,
4Նա շխկոցով նորից փակվեց մեր ետև,
Եվ եթե ես ետ դառնայի նայելու,
Ի՞նչ չքմեղանք կունենայի արդարև։
7Մենք բարձրացանք ժայռամիջյան մի անցքով,
Որի բարձըր պատերն երկու կողմերում
Ասես ծփում էին ամբողջ երկայնքով։
10«Այստեղ պետք էլինենք ճկուն ու ճապուկ,—
Ասաց տերըս,— որպեսզի մենք մոտենանք
Մերթ այս որմին, մերթ այն որմին խուսափուկ»։
13Եվ դա այնքան մեր քայլերը համրացրեց,
Որ մենք դեռ այն արահետից դուրս չեկած՝
Լուսնի մահիկն իր տեղն հասավ ու հանգչեց։
16Երբ մենք ազատ բացաստանը դուրս եկանք,
Անդ, ուր լեռը դեպի ետև էքաշվում,
Ես արդեն իսկ զգում էի հույժ խոնջանք.
19Եվ երկուսս էլ, չիմանալով մեր ճամփան,
Կանգ առանք մի բոլորաձև հարթակում,
Որ անկուռ էր լեռնագոտու պես խոպան։
22Այդ բոլորակն իր եզերքից արտաքին
Մինչև ոտքը դարավանդի բարձրաբերձ՝
Հավասար էր երեք մարմնի մարդկային.
25Եվ իմ աչքը որքան հասնել կարող էր
Թե դեպի ձախ, թե դեպի աջ ուղղությամբ,
Բոլորակն այս ամենուր նույն լայնքն ուներ։
28Անդ դեռ մի քայլ առաջ չէինք գնացել,
Երբ դիտեցի, որ եզրապատը լեռան,
Որ, ուղղաձիգ, կարելի չէր մագլցել,
31Մաքրամաքուր ու պաղպաջուն կճից էր,
Լի այնպիսի քանդակներով, որոնց մոտ
Պոլիկլետ չէ, բնությունն իսկ կզիջեր։
34Հրեշտակը, որ երկիր իջավ ու բերավ
Երկար դարեր հայցված պատգամն հաշտության,
Որ մարդկության համար երկինքը բացավ,
37Երևում էր այստեղ այնքան համոզկեր,
Այնքան ճշգրիտ ու կենդանի քանդակված,
Որ կարծս թե լիներ խոսուն մի պատկեր։
40Կերդվեի, որ նա ասում էր «Ողջոյն քեզ»,
Դիմելով այն կույսին օրհնյալ ու խոնարհ,
Որ բաց արեց դուռը սիրո երկնակեզ։
43Իսկ վերջինըս քանդակի մեջ ասում էր՝
«Աւասիկ կամ աղախին Տեառն» այնքան պարզ,
Որքան մոմում դրոշմված մի պատկեր։
46«Քո հայացքը լոկ մի տեղի մի՛ ուղղիր»,—
Ասաց բարի վարպետըս, որ կանգնած էր
Իմ այն կողմին, ուր մարդ ունի սիրտը իր։
49Հայացքս այնժամ ես շեղեցի, ևայն կողմ,
Ուր կանգնած էր առաջնորդըս, ես տեսա
Կույս Մարիամի ետև ուրիշ մի դրոշմ,
52Որ կուճի մեջ դրվագված էր հայտնապես.
Եվ Վիրգիլին շրջանցելով մոտեցա,
Որպեսզի այն ավելի լավ տեսնեմ ես։
55Այդ քանդակը պատկերում էր ճշտորեն
Սուրբ տապանը քաշող սայլը եզներով,
Որ դեռ վախ էազդում մարդուն անօրեն։
58Սայլի մոտ մի երգչախումբ էր երևում,
Որի մասին աչքս ասում էր՝ «Երգում են»,
Իսկ ականջըս ասում էր՝ «Ոչ, չեն երգում»։
61Նմանապես խունկի ծուխի մասին այն,
Որ իսկությամբ ներկայացված էր այնտեղ,
Քիթս ու աչքերս իրար չէին համաձայն։
64Սուրբ տապանի աոջևից էր ընթանում
Սաղմոսերգուն, կաքավելով կայթ իկայթ,
Որ արքային ամենևին չէր սազում։
67Ճիշտ դիմացը ապարանքի մի խոշոր
Պատուհանից Մեղքողն ապշած նայում էր,
Ինչպես մի կին ջղագրգիռ ու խոժոռ։
70Այնուհետև կանգնած տեղըս ես թողի,
Մոտից ուրիշ մի պատմություն տեսնելու,
Որ նշված էր հետսակողմում Մեղքողի։
73Անդ նշված էր փառահեղ դեպքն Հռոմյան
Իշխանազնի, որի արարքը ազնիվ
Պատճառ դարձավ Գրիգորի հաղթության.
76Տրայանոս կայսրի մասին եմ խոսում.
Նրա ձիու սանձի մոտ էր մի այրի,
Որ դառնաղի արտասուքներ էր հոսում։
79Շրջապատել էին կայսրին խուռն ու կուռ
Ձիավորներ, որոնց գլխի վերևում
Ծփում էին արծիվները ոսկեհուռ։
82Դժբախտ կինը կայսրին ասում էր կարծես.
«Լսիր, տեր իմ, սպանել են իմ որդուն,
Եվ դու պետք էդրա վրեժը լուծես»։
85Կայսրը նրան. «Մինչև դարձըս սպասիր»։
«Իսկ եթե, տեր, դու այլևըս չդառնա՞ս»,—
Հարցրեց այրին անհամբեր ու վշտակիր։
88Կայսրը նրան. «Պարտքըս հաջորդըս կանի»։
Այրին կայսեր. «Դա ի՞նչ օգուտ քեզ համար,
Զանց ես առնում քո անելիքը քանի»։
91Կայսրը նրան. «Արդ սփոփվիր, ըստ որում
Պարտքըս պետք էես կատարեմ չմեկնած։
Արդարությունն ու գութն են ինձ թելադրում»։
94Նա, ում համար ոչինչ անհայտ չէ ու նոր,
Հեղինակն էպատկերների այս խոսուն,
Որ մեզ համար անդին են ու անսովոր։
97Մինչ ես հրճվում էի իտես այս անգյուտ
Պատկերների՝ խոնարհության օրինակ,
Հեղինակված վարպետությամբ անստգյուտ,
100Վարպետս հծծեց. «Տե՛սայն կողմից գալիս են
Խուռն հոգիներ, դանդաղընթաց քայլերով.
Նրանք, անշուշտ, ելքի ուղին մեզ կասեն»։
103Աչքերըս, որ շոյված էին տեսնելով
Քանդակներն այն նորագյուտ ու հանկուցիչ,
Առաջնորդիս կողմը դարձան շտապով։
106Բայց, ընթերցո՛ղ, թող խոհերը քո բարի
Չվրդովվեն եղանակից այն, որով
Հատուցվում էԱստծուն պարտքը մեղքերի։
109Նայիր ոչ թե տանջանքների ծանրության,
Այլ արդյունքին. դրանք շատ֊շատ կտևեն
Մինչև օրը դատաստանի վերջնական։
112«Վարպե՛տ, հեռվից շարժվողները դեպի մեզ,—
Ասացի ես,— չունեն մարդու կերպարանք.
Չգիտեմ, թե նրանք ինչ են իսկապես»։
115Եվ նա. «Ծանըր տեսակն իրենց տանջանքի
Նրանց այնպես կռացրել է, որ մի պահ
Ես էլ ընկա անձկության մեջ վարանքի։
118Սակայն նայիր ուշադրությամբ դու նրանց,
Որ գալիս են քարերի տակ ծանրաբեռ.
Տե՛սինչպես են ծեծում կրծքերը յուրյանց»։
121Ո՛վմեծամիտ քրիստոնեայքըդ դժխեմ,
Դուք այնքան եք ձեր մտքերով կուրացած,
Որ չեք տեսնում ձեր քայլերը հետադեմ։
124Դուք չգիտե՞ք, որ մենք որդեր ենք նսեմ,
Ծնված թիթեռն այն դառնալու թևավոր,
Որ թռչում էդեպի ատյանը վսեմ։
127Ինչի՞ցեք դուք գոռոզանում ու փքվում.
Չէ՞ որ դուք դեռ միջատներ եք անկատար,
Ինչպես թրթուր, որ թերի էիր կազմում։
130Ինչպես անդրին ձեղունին կամ տանիքին
Ծառայելու համաք իբրև հենամույթ,
Կուրքծքը ճկել՝ ճիգով հասցրել էծնկին,
133Պատճառելով տեսնողին ցավ իրական,
Թեպետև նա իրական չէ, այլ քանդակ,
Այսպես կքած էին մարդիկ վիսական։
136Նքանք կքած էին ավել կամ պակաս,
Ըստ ծանրության իրենց բեռան չարչարող.
Իսկ նա, ով իր բեռն էր կքում հազիվ֊հազ,
139Հառաչում էր. «Ես այլևըս չեմ կարող»։
Երգ տասնմեկերորդ
1«Ո՛վհայր մեր, որ երկնքի մեջ ես անեղծ,
Ոչ փակվելու, այլ ավելի զեղելու
Սերըդ հանդեպ էակներիդ նախաստեղծ,
4Գովյալ լինի քո զորությունն ու անունն
Ամենայնից ևարժանին հատուցվի
Քո սիրույն ևիմաստությանը անհուն։
7Պարգևիր մեզ խաղաղությունդ երկնային,
Այլապես մենք այն չենք կարող ձեռք բերել
Համաբոլոր ջանադրությամբ մերային։
10Հրեշտակներըդ ինչպես իրենց կամքը հեզ
Զոհում են քեզ, օրհներգելով «Ովսաննայ»
Այսպես մարդիկ թող կամքն իրենց զոհեն քեզ։
13Տուր մեզ այսօր հանապազորդ մանանան,
Առանց որի անապատում այս դժպիհ
Մենք չենք կարող մի քայլ առաջ ընթանալ։
16Ինչպես բոլոր չարիքները մեր կրած
Ներում ենք մենք, դու ևս ո՛վմարդասեր,
Թողություն տուր չարիքներին մեր գործած։
19Մեր կորովը, որ դյուրաբեկ էայնքան,
Մի ենթարկիր հին ոսոխի փորձությանց,
Այլ պահպանիր արարքներից մեղմական։
22Թանկագի՛նՏեր, այս վերջին հայցը արդեն,
Մեզ համար չէ, զի պետք չունենք մենք դրան,
Այլ նրանց, որ դեռ աշխարհում ապրում են»։
25Իրենց ևմեզ համար այսպես հայցելով,
Նրանք գնում էին կքած բեռան տակ,
Առավել կամ նվազ տագնապ կրելով,
28Ինչպիսին մարդ մղձավանջումն էկրում.
Եվ տքնությամբ պտտվելով լեռան շուրջ
Աշխարհային մուրն ու մրուրը մաքրում։
31Եթե այսպես են մեզ համար հայցում անդ,
Ի՞նչ չեն կարող նրանց համար աստ անել
Նրանք, ովքեր բարեպաշտ են մանավանդ։
34Հարկ էնրանց օգնել, որ աղտն այսերկրյա
Շուտ լվանան, որպեսզի ջինջ ու թեթև
Կարողանան ելնել երկինքն աստեղյա։
37«Իցիվ թե ձեզ ողորմությունն երկնային
Շուտ թոթափի, որ կարենաք թևածել
Դեպի այնտեղ, ուր ձգտում եք անձկագին։
40Ցույց տվեք մեզ աստ կարճ ուղին վերելքի.
Եվ եթե կան վերելակներ մեկից շատ,
Ցույց տվեք այն, որ նվազ էթեքակի.
43Վասնզի սա, որ ուղեկցում էինձ հար,
Մահկանացու մարմնի բեռան պատճառով
Ակամայից ծանր էքայլում ու դժվար»։
46Այն խոսքերը, որոնք եղան պատասխան
Այս խոսքերին առաջնորդիս սիրելի,
Թե ում կողմից էին՝ հայտնի մեզ չեղան.
49Բայց մեզ ասվեց. «Եկեք մեզ հետ աջ կողմով,
Եվ քիչ անդին դուք կգտնեք մի շավիղ,
Որով ելնել կարելի էևմարմնով։
52Եվ եթե ես չլինեի կռացած
Այս բեռան տակ, որ սեգ գլուխս էկքում,
Եվ հարկադրում ինձ պահելու դեմքըս ցած,
55Կնայեի դրան, որ ողջ էդեռևս,
Տեսնելու՝ թե ես ճանաչո՞ւմ եմ նրան.
Իմ տանջանքով շարժեի գութը, թերևս։
58Ես լատին եմ, որդին մի մեծ տոսկանի,
Որ կոչվում էԱլդոբրանդեսկ Գուլյելմո։
Գուցե գիտեք, որ սա մարդ էր անվանի։
61Նախնյացս անունն ու գործերը հանրալուր
Ինձ դարձըրին այն աստիճան մեծամիտ,
Որ մոռնալով, թե ունենք մայր ընդհանուր,
64Սկսեցի արհամարհել ես մարդկանց,
Որից մեռա, ինչպես գիտեն սենացիք,
Ինչպես գիտե Կամպանյատում ամեն անձ։
67Ես Օմբերտն եմ, գոռոզությունն ինձ միայն
Չկործանեց. նա վնաս ու պատուհաս
Բերեց նաև ազգատոհմին իմ համայն։
70Ախտիս համար հարկ է, որ բեռն այս տանեմ,
Մինչև Աստծուն գոհացում տամ, զի ինչ, որ
Չարի կյանքում, պետք էայստեղ ես անեմ»։
73Ես, լսելիս, հակել էի դեմքըս վար.
Նրանցից մին — ոչ նա, որը խոսում էր —
Գալարվելով իր բեռան տակ ծանրաստվար,
76Դժվարությամբ աչքերն հառեց իմ վրա.
Նա նայեց ինձ, ճանաչեց ու կանչեց ինձ,
Որ նրանց պես կքել էի համարյա։
79Եվ ես. «Կարծեմ քո անունն էՕդերիզ.
Դու պատիվն ես Գուբբիոյի ևարվեստի,
Որ կոչվում էմանրանկար իՓարիզ»։
82Եվ նա. «Եղբա՛յր, բոլոնիացի Ֆրանկոն
Ինձնից վառ ու գունագեղ էնկարում.
Արդ նրանն էամեն պատիվ, բրաբիոն։
85Ողջությանըս այսպես անկեղծ, այսպես ճիշտ
Չէի խոսի այն մարմաջիս պատճառով
Առաջնության, որին սիրտըս անձկաց միշտ։
88Այս վեսության պատիժն այստեղ եմ կրում.
Եվ այստեղ էլ չէի լինի դեռ, եթե
Ժամանակին չզղջայի ես երկրում։
91Ո՛վ, ունայն փառք կարողությանց մարդկային.
Քո ծաղկումը ինչքան սակավ կտևեր,
Եթե անկման ժամանակներ չգային։
94Չիմաբուեն իրեն մենակ էր կարծում
Նկարչության ասպարեզում, բայց Ջոտտոն
Նրա վրա արդեն ստվեր էգցում։
97Այսպես զիջեց մեկ Գուիդոն մյուսին
Փառքը գրչի, ևմի գուցե ծնվել է
Նա, ով պիտի բնաբարձի երկուսին։
100Ոչ այլ ինչ էգոռ շռինդը երկնային,
Եթե ոչ հով, որ փոխում էանունն իր,
Երբ փոխվում էուղղությունը կողմնային։
103Հազար տարի հետո համբավը կանցնի
Թե նրա, ով կվախճանվի վաղաժամ,
Թե նրա, ով ծեր հասակում կմեռնի։
106Հավերժի մոտ դա ավելի կարճ է, քան
Ակնթարթը այն միջոցի մոտ, որում
Իր պտույտն էգործում երկինքն աստղական։
109Նա, ով դանդաղ իմ առջևից էքայլում,
Մի ժամանակ թնդացնում էր Տոսկանան,
Իսկ այժմ հազիվ ակնարկվում էՍիենայում,
112Որի տերն էր, երբ ջախջախվեց Ֆլորենտիան,
Որ հպարտ ու հզորեղ էր այն ատեն,
Ինչպես հիմա նկուն էու անպիտան։
115Վաղանցիկ էհամբավն ինչպես խոտի գույն,
Եվ այն ուժը, որ ուռճացնում էնրան,
Նա էլ նրան դարձնում էգոս ու տմույն։
118Եվ ես նրան. «Քո խոսքերը անձանձիր
Խոնարհություն ներարկեցին իմ սրտում.
Բայց ո՞վէնա, որի մասին հիշեցիր»։
121Պատասխանեց. «ԷՍալվանի Պրովենցան.
Նա այստեղ է, որովհետև հավակնեց
Միահեծան կառավարել Սիենան։
124Մեռած օրից կքած քայլում էայսպես.
Ահա այսպես հատուցում էպարտքը նա,
Ով իր կյանքում եղավ անչափ ժիտ ու վես»։
127Եվ ես նրան. «Եթե հոգի մի բասիր
Չի զղջացել մինչ հետին պահը կյանքի,
Եվ պետք էանդ՝ լեռան ներքև սպասի —
130Եթե նրան չօգնի աղոթքն օրհնընկալ —
Այնքան ատեն, որքան ապրեց աշխարհում,
Ինչպե՞սսրան թույլատրվեց այստեղ գալ»։
133«Երբ նա փառքի գագաթին էր գտնվում,—
Պատասխանեց Օդերիզին,— ինքնակամ
Գնաց մուրալ Սիենայի Կամպոյում.
136Եվ բառնալու համար տագնապն ընկերոջ,
Որ կրում էր զնդանի մեջ Կառլոսի,
Նա դողդողաց նյարդերովը իր ամբողջ։
139Ես գիտեմ, որ իմ այս խոսքը մութ էքեզ.
Բայց ոչ շատ անց քաղաքացիքդ անարդար
Այնպես կանեն, որ դու դա հեշտ կմեկնես։
142Այս արարքով նա չմնաց անդ երկար»։
Երգ տասներկուերորդ
1Նման կքած երկու եզան լծակից
Ես գնացի այն հոգու հետ բեռնավոր,
Որքան թողեց իմ վարպետը սրտակից.
4Բայց երբ ասաց՝ «Բաց թող նրան ևանցիր.
Աստ հարկ է, որ ամեն մեկը սեփական
Առագաստով, թիով վարի նավակն իր»,
7Ես իրանըս բոլորովին շտկեցի,
Ընթանալու համար ձևով բնական,
Թեև հոգով հեզ ու նկուն մնացի։
10Քայլում էի, հետևելով անդեդև
Իմ վարպետի արագընթաց քայլերին,
Եվ երկուսով քայլում էինք մենք թեթև.
13Նա ինձ ասաց. «Նայիր ներքև, ոտքիդ տակ,
Լավ էոր դու սալահատակը դիտես,
Որ հեշտանա ճանապարհըդ դժնդակ»։
16Ինչպես իհուշ հանգուցելոց բախտավոր,
Նրանց շիրմին դրվագվում են պատկերներ,
Որ նշում են նրանց կյանքը անցավոր,
19Եվ որ հաճախ արցունքներով են օծվում,
Դառն ու տխուր հիշատակաց զարթնումից,
Որից միայն զգայուններն են հուզվում,
22Այսպես տեսա պատկերներով զարդարված,
Բայց հորինված չնաշխարհիկ արվեստով,
Ամբողջ ուղին դարափից դուրս կարկառված։
25Տեսնում էի Արուսյակին փառահեղ,
Որ երկնքից շանթի նման սրընթաց
Գահավիժեց դեպի անդունդը ահեղ։
28Տեսնում էի Բրիարեյին մեծաստվար,
Որ երկնային սուր սլաքով հարվածված՝
Թավալված էր գետնին մարմնով ծանր ու սառ։
31Տեսնում էի Տիմբրին, Մարսին, Պալլասին,
Որոնք զինված ու հոր շուրջը հավաքված՝
Նայում էին Հսկաների մասունքին։
34Տեսնում էի ևՆեմբրոթին իկսկիծ,
Որ նայում էր, մեծ կառույցի տակ նստած,
Սենաարի գոռոզներին գործակից։
37Ո՛վՆիոբե, ինչքան տխուր հայացքով
Նայում էիր դու՝ պատկերված նույն տեղում,
Քո յոթ ևյոթ անշնչացած որդվոց քով։
40Ո՛վՍավուղ, դու սրիդ վրա կեռաձև
Ինչպես ընկել էիր սարում Գեղբուե,
Ուր այլևըս ոչ շաղ իջավ, ոչ անձրև։
43Ո՛վԱրաքնե, տեսնում էի, թե ինչպես
Դարձել էիր կիսով չափ սարդ ոստայնում,
Որի հյուսվածքն աղետաբեր եղավ քեզ։
46Ո՛վՌոբովամ, այստեղ արդեն քո դեմքով
Չես սպառնում, այլ դու ինքըդ սարսափած
Խուճապահար խույս ես տալիս քո կառքով։
49Ցույց էր տալիս դեռ հատակը սալարկված,
Թե Ալկմեոն մորն ինչպես թանկ նստեցրեց
Չարաբաստիկ զարդը՝ նրան ընծայված։
52Ցույց էր տալիս, թե որդիները ինչպես
Սպանեցին Սենեքերիմ արքային,
Երբ մեհյանում նա աղոթում էր կարծես։
55Ցույց էր տալիս, թե Տամիրիսը ինչպես
Նախճիր գործեց, ապա ասաց Կյուրոսին.
«Արյան էիր ծարավ, խմիր լիապես»։
58Ցույց էր տալիս, թե ինչպես զորքն ասորոց
Փախուստ տվեց, երբ Հողոփեոնն սպանվեց,
Թողնելով իր անդամները բազմախոց։
61Տեսնում էի Տրոյան եղած քարուքանդ.
Ով Իլիոն, ինչպես պատկերդ հայտնապես
Ցույց էր տալիս վիճակդ անկյալ ու վկանդ։
64Արդ որպիսի վարպետի դուր կամ վրձին
Կենդանացրեց աստ այնպիսի պատկերներ,
Որ կզմայլվեր նույնիսկ հանճարը նրբին։
67Ասես ողջը ողջ էր, մեռածը՝ մեռած,
Ոչ ոք ինձնից լավագույն բան չտեսավ
Քան այն, ինչ ես տեսա այստեղ պատկերված։
70Արդ սոնքացեք ձեր ընթացքով սիգաճեմ,
Եվայի զարմ, ևմի թեքվեք տեսնելու,
Թե ուր էձեզ տանում հակումը դժխեմ։
73Մենք լեռան շուրջ քայլել էինք ավելի
Եվ գործադրել ավելի շատ ժամանակ,
Քան խորասույզ մտքիս եղավ զգալի,
76Երբ վարպետըս, որ ռահվիրաս էր սթափ,
Հանկարծ ասաց. «Գլուխըդ վեր բարձրացրու.
Ժամանակն էընթանալու հապշտապ։
79Տես մի հրեշտակ արդեն մեզ էմոտենում.
Տես վեցերորդ սպասուհին արևի
Ավարտել էպաշտոնն ու ետ էդառնում։
82Այժմ ընդունիր մի երևույթ հարգալից,
Որպեսզի նա հոժարի վեր ճամփել մեզ.
Մտածիր, որ այսօրն ետ չի գա նորից»։
85Ես ժամանակ չվատնելու իր ազդին
Սովոր էի, այնպես որ այս հարցի շուրջ
Իր խոսքը չէր կարող մնալ ինձ մթին։
88Մեզ մոտեցավ չքնաղ էակն երկնային,
Ճերմակ հագած ևդեմքն այնպես վառվռուն,
Որ շողում էր աստղի նման այգային։
91Բազուկներն ու թևերը նա բաց արավ.
Ասաց. Եկեք, աստիճանները մոտ են,
Այսուհետև բարձրանալու եք դյուրավ։
94Շատ քչերն են պատասխանում այս կոչին.
Ով ցեղ մարդկան՝ ծնված վերև թռչելու,
Ինչո՞ւես դու գայթում հովից իսկ չնչին»։
97Մեզ տարավ անդ, ուր լեռն ուներ կտրվածք.
Անդ թևերով նա հարվածեց իմ ճակտին
Եվ ինձ մաղթեց բարեհաջող մի գնացք։
100Ինչպես եթե ելնենք բլրան բարձունքին,
Ուր տաճարը Ռուբակոնտի կամուրջից
Իշխում էլավ կառավարված քաղաքին,
103Դյուրացած ենք գտնում ուղին վերելքի
Մի սանդուղքով, որ պատրաստվեց այն ատեն,
Երբ դեռ զեղծում չկար հաշվի, կշեռքի,
106Այսպես այստեղ վերելակը զառիթափ
Հեշտացած էր մի սանդուղքի շնորհիվ.
Բայց այդ անցքը նեղ ու անձուկ էր անչափ։
109Մինչ սկսանք ելնել անցքով մատչելի,
«Օ՜, երանի,— երգվեց,— հոգւով աղքատաց»
Այնպես անուշ, որ ասել չէր կարելի։
112Ա՛հ, որքա՛նեն անցուղիները տարբեր
Դժոխքում ևՔավարանում. այստեղ քեզ
Ուղեկցում են երգեր, այնտեղ սուր ողբեր։
115Երբ մենք արդեն ելնում էինք սանդուղքով,
Ես ավելի թեթև էի ինձ զգում,
Քան երբ քայլում էի ցածի հարթակով։
118Եվ ես. «Վարպե՛տ, ասա, ի՞նչ բեռ, ծանրություն
Ընկավ ինձնից, այնպես որ ես գնալիս
Համարյա թե է՛լչեմ զգում հոգնություն։
121Պատասխանեց. «Մ֊երը, որ տակավին
Աղոտ կերպով մնացել են ճակատիդ,
Երբ վերանան այն մեկի պես լիովին,
124Ոտներդ այնպես պիտի կամքիդ ենթարկվեն,
Որ ոչ միայն պիտի չզգան հոգնություն,
Այլ աշխույժով պիտի վերև երագեն»։
127Եվ, ինչպես նա, ով վրան իր մազերի
Ինչ որ բան էկրում առանց գիտնալու,
Ու տեսնելով հայացքները մյուսների,
130Այդ ստուգում ու ճշտում էմատներով,
Ե՛վփնտրում է, և՛ գտնում է, իր ձեռամբ
Անելով այն, ինչ չի կարող աչքերով,—
133Այսպես ևես, մատներըս լայն բաց արած,
Ընդամենը վեց տառ գտա ճակտիս սեղմ,
Ուր բարապանն իր սրով էր նշագրած.
136Դիտելով այդ՝ առաջնորդըս ժպտաց մեղմ։
Երգ տասներեքերորդ
1Հասել էինք արդեն ծայրը սանդուղի,
Ուր հատվում էերկրորդ անգամ լեռը ձիգ,
Որ մաքրում էմեղքի հետքերն ելնողի.
4Առաջինի նման մի այլ բոլորակ
Լեռան կողը շրջապատում էայստեղ,
Բայց թեքվածքն իր նվազ լայն էևարձակ։
7Այստեղ չկար ոչ մի պատկեր կամ քանդակ.
Իսկ զառիթափն ու ճանապարհն հարթ ու մերկ
Գորշ, մղտագույն քարից էին բովանդակ։
10«Եթե ճամփան հարցընելու համար մենք
Աստ սպասենք,— խոսքը ուղղեց վարպետս ինձ,—
Շատ կուշանանք, ընտրությունը շուտ անենք»։
13Ապա նայեց դեպի արևն հոգեհաճ,
Եվ աջ ոտքը դարձրած առանցք հատակին՝
Իր ձախ ոտքը պտտացրեց դեպի աջ։
16«Օ՛ քաղցըր լույս, քեզ վստահած եմ մտնում
Այս նոր ճամփան,— ասում էր նա։— Վարիր մեզ,
Ինչպես հարկ էվարել այս նոր ոլորտում։
19Դու ես երկրի լուսատուն ու ջերմատուն.
Եվ եթե մենք այլ ռահվիրա չունենանք,
Քո շողերը մեզ պետք էտան ուղղություն»։
22Որքան երկրում մարդ հաշվում էմեկ մղոն,
Այնքան առաջ էինք շարժվել մենք արդեն
Այն եռանդով, որ մեզ տալիս էր մղոն,
25Երբ օդի մեջ թռչող ձայներ լսեցինք
Աներևույթ ոգիներից արձակված,
Որ կոչ էին անում սիրո գեղեցիկ։
28Ձայնն առաջին, որ մոտեցավ թռչելով,
Բարձրաբարբառ գոչեց՝ «գինի ոչ ունին»,
Ու մեր ետև անցավ նույնը կրկնելով։
31Եվ չէր մարել դեռ այն ձայնը օդաչու,
Մի ուրիշը «Ես եմ Օրեստը» գոչեց,
Ու հեռացավ դարձյալ առանց կանգնելու։
34«Ի՞նչ ձայներ են սրանք, հա՛յր իմ»,— հարցրի ես,
Երբ նույն պահին մի ուրիշ ձայն բարբառեց.
«Սիրեցեք դուք ձեր թշնամուն հեզապես»։
37Վարպետս ասաց. «Այս ոլորտում ծանրալուծ
Մտրակվում է, քավվում մեղքը նախանձի,
Եվ մտրակի թելերն հյուսված են սիրուց։
40Սանձը պետք էլինի ներհակ բնության.
Ես կարծում եմ դու ինքդ էլ այդ կիմանաս,
Երբոր հասնես տեղը մեղքի թողության։
43Բայց հայացքըդ հառիր օդով մեղմագին
Եվ մեր դիմաց դու կտեսնես հոգիներ,
Նստած ընդհուպ քարաժայռի երկայնքին»։
46Այն ժամանակ ես աչքերըս լայն բացած,
Նայեցի ևտեսա մի խումբ ստվերներ,
Խարազնագույն վերարկուներ զգեցած։
49Եվ երբ մի քիչ առաջացանք համրաբար,
Ես լսեցի՝ «Մարիամ, Պետրոս, Միքայել
Եվ այլ սրբեր, աղոթեցեք մեզ համար»։
52Չեմ կարծում, որ լինի երկրի մեջ մի մարդ
Այնքան անգութ, որ չհուզվի այն տխուր
Տեսարանի առջև, որ ես տեսա արդ։
55Երբ բավական ես մոտեցա այն հոգվոց
Եվ պարզ տեսա նրանց տեսքը ողբալի,
Արտասվեցի, սիրտըս հուզված իխորոց։
58Նրանք կոպիտ քուրձով էին ծածկըված.
Մեկը մյուսի ուսի վրա էր հենվել,
Եվ բոլորն էլ ժայռին էին կռթընած։
61Այսպես կույրերն աղքատ՝ տոնի օրերին
Հավաքվում են ժամի առջև մուրալու,
Գլուխներն իրենց հենելով մեկը մյուսին,
64Որ անցորդի գութը շարժեն ավելի,
Ոչ լոկ իրենց ողորմաձայն խոսքերով,
Այլև տեսքով, որ նվազ չէ խղճալի։
67Ինչպես կույրին լույսն արևի չի օգնի,
Այսպես այստեղ ստվերներին հավաքված
Չի շնորհվի առատաբաշխ լույսն երկնի։
70Կարված էին նրանց կոպերը բոլոր
Երկաթ թելով, ինչպես վայրի բազեին
Նույնն էարվում, երբ նա նայում էխոլոր։
73Ինձ թվում է, որ կլիներ վատություն
Տեսնել նրանց ևչխոսել նրանց հետ,
Ուստի դարձա իմ վարպետին իմաստուն։
76Տեսնելով որ ես ունեի մտմտուք,
Նա ինձ ասաց, չսպասելով իմ հարցին․
«Խոսիր, սակայն խոսիր հակիրճ ու կտրուկ»։
79Վիրգիլիոսն ինձ ուղեկցում էր այն կողմով
Բոլորակի, ուր կարելի էր ընկնել,
Զի այդ կողմը եզրափակված չէր որմով։
82Մյուս կողմս էին ստվերները այնտեղի,
Որոնց ամուր կերպով կարված աչքերից
Կաթում էին արտասուքներ դառնաղի։
85Ես դարձա ու նրանց այսպես ասացի.
«Ո՛վէակներ, որ վստահ եք տեսնելու
Լույսը վերին, միակ հոգը ձեր իղձի,
88Իցիվ երկնի շնորհն շտապ լվանար
Ձեր խիղճն ամեն արատներից ևձեր մեջ
Մեղքի ոչ մի հիշողություն չմնար.
91Ասացեք ինձ, ես շատ ուրախ կլինեմ,
Այստեղ ձեր մեջ լատին հոգի կա՞ արդյոք.
Գիտնալով այդ՝ գուցե նրան ես օգնեմ»։
94«Մենք բոլորըս հավերժական քաղաքի
Բնակիչ ենք դարձել այստեղ, եղբա՛յր իմ,
Կուզես ասել հայրենակից ուղղակի»։
97Այս խոսքերը մի քիչ հեռվից ինձ եկան,
Եվ որպեսզի այդ ձայնը լավ լսեի,
Ես շարժվեցի ու մոտեցա բավական։
100Իմեջ այլոց տեսա մեկին այնտեղ ես,
Որ նստել էր սպասողի նմանակ
Եվ կզակը բարձրացրել էր կույրի պես։
103«Օ՜ դու հոգի, որ քո հանցանքն ես քավում,—
Ասացի ես,— եթե խոսողը դու ես,
Որտեղի՞ցես ևինչպե՞սես դու կոչվում»։
106«Սիենայից եմ,— պատասխանեց նա այնժամ,—
Եվ սրանց հետ լալով մեղքերս եմ քավում,
Որ ըստ կարի շուտով երկինք բարձրանամ։
109Խելոք չեղա, թեև Սապիա կոչվեցի.
Զի հրճվեցի դժբախտությամբ ես այլոց
Ավելի քան հաջողությամբ իմ գործի։
112Եվ որպեսզի դու հավատաս իմ խոսքիս,
Լսիր, թե ես ինչպես եղա խոլամիտ,
Երբ թեքվել էր արդեն աղեղն հասակիս։
115Իմ երկրացիք կռվում էին Կոլլեում
Թշնամու դեմ, ևես աղոթք արի, որ
Պարտվեն նրանք, զի այդ էի կամենում։
118Այնտեղ նրանք պարտըվեցին ու փախան.
Ես տեսնելով փախն ու խուճապը նրանց՝
Զգացի մի ուրախություն աննման.
121Եվ ուղղելով ժպիրհ դեմքըս առ Աստված,
Ես գոչեցի. «Չեմ վախենում է՛լքեզնից»,—
Ինչպես ծվաց սարյակն օդում մեղմացած։
124Ես ուզեցի կյանքիս վերջին վայրկյանին
Աստուծո հետ հաշտվել ևիմ զղջումով
Պարտքըս այստեղ չէր նվազի տակավին,
127Եթե Պիեր Պետտինայոն բարեգութ
Ինձ չհիշեր աղոթքներում ջերմեռանդ
Եվ չհոգար իմ փրկության համար զուտ։
130Բայց ո՞վես դու, որ մեր մասին ես հարցնում.
Երևում էքո աչքերը փակված չեն,
Եվ կենդանի մարդու նման ես խոսում»։
133Եվ ես. «Այստեղ իմ աչքերն էլ կփակվեն,
Բայց ոչ երկար, զի մեղքերն, որ գործեցի
Չարակնությամբ՝ աննշան ու սակավ են։
136Շատ ավելի երկնչում էիմ հոգին
Ստորակա տանջանքներից, ևկարծես
Բեռան ճնշումն զգում եմ իմ կռնակին։
139Եվ նա. «Եթե պետք էընկնես այդ մարզում,
Ուրեմն ո՞վքեզ բերեց այստեղ մեր միջև»։
Եվ ես. «Սա, որ ինձ հետ էևչի խոսում։
142Ես դեռ ողջ եմ, ուստի, հոգի բարեբաստ,
Խնդրիր ինձնից, ինչ ես ուզում, որ անեմ
Վերադարձիս քո փրկության ինպաստ»։
145«Օ՜,— գոչեց նա,— լսածս այնքան էնոր բան,
Որ նշան է, թե քեզ սիրում էԱստված.
Մերթ օգնիր ինձ աղոթքներովդ օրհնաբան։
148Հայցում եմ քեզ հանուն իղձիդ մեծագույն,
Որ եթե դու վերադառնաս Տոսկանա,
Մերոնց պատմիր իմ վիճակի մասին սույն։
151Դու կտեսնես նրանց մարդկանց մեջ ունայն,
Որ հույս անեն ձեռք բերելու Տալմոնեն,
Բայց զուր, ինչպես զուր են փնտրում Դիանան,
154Որի համար բանողները կտուժեն»։
Երգ տասնչորսերորդ
1«Ո՞վէսա, որ կապանքներից մարմնական
Դեռ չազատված՝ շրջագայում էայստեղ
Եվ բաց ու խուփ անում աչքերն ինքնակամ»։
4«Ես չգիտեմ, բայց գիտեմ որ մենակ չէ.
Ինքըդ հարցրու, դու ավելի մոտիկ ես.
Միայն հետը վայելչությամբ բանակցե»։
7Այսպես երկու հոգի, հակված մեկ մեկի,
Իմ աջ կողմում խոսում էին իմ մասին,
Ապա դեմքերն ինձ ուղղեցին շեշտակի։
10Մեկն ինձ ասաց. «Ո՛վհոգի, որ չվում ես
Դեպի երկինք դեռ մարմնիդ մեջ ներփակված,
Բարեհաճիր սփոփել ևասել մեզ՝
13Ո՞րտեղից ես ևո՞վես դու իսկապես.
Քո գալն այստեղ այնքան էմեզ զարմացնում,
Ինչքան մի բան չպատահած նախապես»։
16Եվ ես նրան. «Տոսկանայում կա մի գետ,
Որ ծագում էՖալտերոնից ևանցնում
Ավելի քան հարյուր մղոն անջրպետ։
19Այս մարմինըս այդ ափերից եմ բերում.
Թե ով եմ ես՝ ասելն իզուր կլինի,
Զի անունըս շատ չի հնչում դեռ երկրում»։
22Եվ այնժամ նա այսպես տվեց պատասխան.
«Եթե միտքըս քո միտքը լավ հասկացավ,
Առնո գետն ես դու ակնարկում անպայման»։
25Եվ մյուսն ասաց նրան. «Ինչո՞ւծածկեց նա
Գետի անունն, ինչպես անում են մարդիկ,
Երբ խոսում են բանի մասին մծղնյա»։
28Եվ այն հոգին, որին տրվեց այսպես հարց,
Պատասխանեց. «Չգիտեմ, բայց տեղին է,
Որ անունն այդ կորչի իսպառ ու անդարձ.
31Զի իր ակից (ուր լեռնապարն ահռելի,
Որից վաղուց անջատվել էՊելորոն,
Բարձրանում էայլ տեղերից ավելի)
34Մինչև այնտեղ, ուր իր հոսանքն էտանում,
Լրացնելու գոլորշիները ծովի,
Ուրկից գետերն իրենց ջուրն են ստանում,
37Բոլոր մարդիկ խորշում են լավ արարքից,
Ինչպես օձից․ դա կամ տեղից էդժբախտ,
Կամ տեղացոց հոռի վարքից ու բարքից։
40Եվ այնքան են իրենց բնույթը փոխել
Բնակիչներն այդ գետահովտի չարաբաստ,
Որ կարծես թե նրանց Կիրկեն էսնել։
43Գետն իր հոսքով նախ գնում էզազրոտի
Խոզերի մեջ, որ ավելի են արժան
Խոզկաղնի, քան մարդուն վայել սնունդի։
46Ապա գտնում էնա շներ վայրահաչ,
Որ ոռնում են իրենց ուժից ավելի,
Եվ նրանցից խրտչած՝ թեքվում էդեպ աջ։
49Իջնելով ու լայնանալով մի քիչ դեռ՝
Անիծապարտ ու տարաբախտ գետը այն
Հանդիպում էոչ թե շներ, այլ գայլեր։
52Եվ, վերջապես, կիրճերի մեջ հովունի
Նա գտնում էշատ խորամանկ աղվեսներ,
Որոնք ոչ մի ծուղակի մեջ չեն ընկնի։
55Դեռ կխոսեմ, քանի մտիկ ես անում,
Եվ սրան էլ լավ կլինի գիտնալ, թե
Ճշմարտության ոգին ինչ էինձ հայտնում։
58Տեսնում եմ, թե ինչպես զարմիկդ հարազատ
Գետի ափին հալածում էգայլերին
Եվ ամենքին ահաբեկում էզատ֊զատ։
61Նրանց միսը ողջ֊ողջ ծախու էհանում.
Նա մորթում էնրանց իբրև ծեր գրաստ.
Այլոց կյանքից, իրեն պատվից էզրկում։
64Արյամբ արբած՝ նա սփռում էմահ, ավեր,
Եվ այդ վայրը հազար տարուց չի գտնի
Իր երբեմնի ծաղկուն վիճակը վավեր»։
67Ինչպես նա, ով լսելով որ լուր մի դժնյա,
Դիմափոխվում ու այլայլվում էհամակ,
Որտեղից էլ թեկուզ վտանգն սպառնա,
70Այսպես մյուսը, որ լսում էր ուշիուշ,
Վրդովմունքով ու տխրությամբ համակվեց,
Երբ հասկացավ այդ խոսքերը չարագուժ։
73Մեկի խոսքերն ու մյուսի դեմքը հուզված
Ինձ դրդեցին գիտնալ նրանց անուններն.
Եվ այդ հարցրի աղերսանքով երկյուղած։
76Եվ նույն հոգին պատասխանեց ինձ այսպես.
«Դու ուզում ես, որ իմ անունը հայտնեմ,
Մինչդեռ քոնը դու չես ուզում հայտնել մեզ։
79Բայց քանի որ դու այստեղ ես ժամանել,
Ես չեմ կարող քո խնդիրքը զլանալ.
Գիտցիր, որ ես Գուիդո դել Դուկան եմ։
82Արյունս այնքան բորբոքվում էր նախանձով,
Որ եթե ես մեկին ուրախ տեսնեի,
Կպատեր իմ դեմքը մռայլ թախիծով։
85Արդ քաղում եմ, ինչ որ ինքս եմ սերմանել.
Ո՛վմարդկանց ցեղ, ինչո՞ւձգտում ես նրան,
Ինչ չես կարող ուրիշի հետ բաժանել։
88Սա Ռինիերն է, փառքն ու պարծանքը իրոք
Կալբոլենց տան, արժանիքները որի
Չեն պահպանել ժառանգորդները նորոգ։
91Արդ ոչ միայն նրա տոհմն էմերկացած
— Միջև Պոյի, լեռան, ծովի, Ռենոյի —
Իր ձիրքերից, ևբարքերով մեղկացած։
94Մոլախոտերն այնտեղ այնքան են աճել,
Որ ինչքան էլ այդ շրջանը մշակվի,
Դրանք այլևս անհնար էանճիտել։
97Ո՞ւր էԼիցիոն, ո՞ւր՝ Արրիգո Մանարդին,
Պիեր Տրավերսարն ու Գուիդո դի Կարպինյան,
Ո՛վխորթացած ռոմանյացիքըդ արդի։
100Ե՞րբ մի Ֆաբրո պիտի ծնի Բոլոնիան,
Ե՞րբ Ֆայենցան՝ մի Բեռնարդին դի Ֆոսկո —
Ազնիվ մի մարդ սերած զարմից աննշան։
103Ո՛վտոսկանցի այժմ էլ ողբում եմ ես դեռ,
Երբ հիշում եմ Գուիդո դա Պրատային
Եվ Ուգոլին դ՚Ացցոյին, որ մեզ հետ էր.
106Ֆեդերիկո Տինյոզոյին հարազատ,
Տրավերսար ու Անաստաջի տոհմերին
(Երկու տոհմեր, որ չունեցան պայազատ).
109Արանց, կանանց ևնրանց փույթը տածած
Ասպետական մարտերին ու բարքերին,
Մինչ սրտերը այժմ այնքան են ժանտացած։
112Ո՛վԲերտինոր, էլ ինչո՞ւչես չքանում։
Երբ չվել են քո տոհմիկները բոլոր,
Որ չաղարտվեն քո չարաշուք գեհյանում։
115Լավ է, որ էԲանյակավալն անսերունդ,
Եվ վատ էոր Կաստրոկարոն ու Կոնիոն
Դեռ սերում են կոմսերի նոր֊նոր ծնունդ։
118Լավ կլինեն Պագանիներն, երբ գնա
Նրանց դևը, բայց ոչ այնքան, որ իրենց
Համբավն ամեն խծբծանքից զերծ մնա։
121Ո՛վՈւգոլին դե՚ Ֆանտոլին անվանի,
Քո համբավը ապահով է, ըստ որում
Սերունդ չունես, որպեսզի այն մթագնի։
124Բայց, տոսկանցի, է՛լհրաժեշտ դու մեզ տուր.
Այժմ ավելի ուզում եմ լալ, քան խոսել,
Այնքան հուզեց ինձ մեր զրույցը տխուր»։
127Հոգիներն այն մեր քայլերը լսեցին,
Եվ մենք նրանց լռությունից հասկացանք,
Որ ուղիղ ու ճիշտ էր բռնած մեր ուղին։
130Երբ մնացինք մենակ, առաջ շարժվելով,
Մի ձայն, նման շառաչյունին կայծակի,
Հանկարծ հնչեց մեր հանդիման, գոչելով.
133«Ով ինձ գտնի, ուզում էինձ սպանի».
Եվ չքացավ ինչպես ձայնը որոտման,
Որ անցնում է, պատռելով ամպը երկնի։
136Հազիվ թե մենք դադարեցինք լսել այն,
Ահա ուրիշ մի շառաչյուն հետևեց,
Որ նախորդի նման հնչեց բարձրաձայն.
139«Ես Ագլաուրն եմ, որ դարձա քարի փերթ»։
Այնժամ ահից քայլերս աջ կողմ ուղղեցի
Եվ բանաստեղծ առաջնորդիս կպա սերտ։
142Ամեն մի ձայն օդում լռել էր արդեն։
Վարպետս ասաց. «Սրանք սանձերն են այն խիստ,
Որոնք մարդուն իր չափի մեջ կպահեն։
145Բայց խայծն էձեզ հրապուրում անդադար
Եվ ձեզ գցում թակարդը հին ոսոխի.
Ուստի զուր են սանձն ու կոչը ձեզ համար։
148Ձեր շուրջ դարձող երկինքը ձեզ էկանչում.
Ցույց տալով ձեզ իր հմայքներն անսպառ,
Բայց ձեր աչքը միայն երկրին էկառչում։
151Դրա համար ձեզ պատժում էՏերն արդար»։
Երգ տասնհինգերորդ
1Որքան միջոց հարկ էլինում անցնելու
Մշտահոլով գնդին՝ օրվա սկզբից
Մինչև երրորդ ժամվա վախճանն հասնելու,
4Այնքան միջոց էր արևին մնացել
Դեռ անցնելու, որ ավարտեր ընթացքն իր։
Աստ երեկո ևանդ գիշեր էր դարձել։
7Նրա շողերն ուղղված էին մեր դեմքին,
Զի լեռան շուրջ շարժվել էինք մենք այնքան,
Որ արևմուտք էինք գնում երկոքին,
10Երբ զգացի, որ աչքերըս շլացան
Այդ շողերից ավելի վառ մի լույսից.
Եվ պատճառը չիմանալով զարմացա։
13Ձեռքերս այնժամ դեպի հոնքերըս տարա
Եվ աչքերիս վերև հովար կազմեցի,
Մեղմացնելու համար լույսը հորդառատ։
16Ինչպես ջրից կամ հայելուց տափարակ
Ցոլքն էցայտում ընդդիմակաց ուղղությամբ,
Բարձրանալով ևիջնելով շատ արագ,
19Եվ հավասար տարածություն անցնելիս
Քարի անկման զուգահեռ գիծ էկազմում,
Ինչպես փորձն ու գիտությունն են ցույց տալիս,
22Այսպես ահա անդրադարձված մի վառ լույս
Զարկեց դեմքիս հանդիպակաց անկյունից,
Որից աչքերս անմիջապես տվին խույս։
25«Այդ ի՞նչ լույս է, ասա, հայր իմ անձկալի,—
Ասացի ես,— որ աչքերս էշլացնում,
Եվ որ կարծես դեպի մեր կողմ էգալիս»։
28Պատասխանեց. «Մի զարմանա եթե քեզ
Շլացնում էընտանիքը երկնային.
Հրեշտակ է, որ գալիս էվեր ճամփել մեզ։
31Նման բաներ տեսնելը քեզ շատ շուտով
Կպատճառի ոչ թե տանջանք, այլ բերկրանք,
Որքան զգալ կարող ես քո բնույթով»։
34Երբ մոտեցավ հրեշտակը այն օրհնյալ,
Զվարթ ձայնով ասաց. «Ելեք այստեղից,
Վերելքն այստեղ նվազ էթեք, սեպացյալ»։
37Մենք բարձրանում էինք արդեն այնտեղից,
Երբ «Երանի ողորմածաց», «Ցնծացէք»
Օրհներգերը հնչեցին մեր ետևից։
40Վարպետս ու ես ելնում էինք միայնակ,
Եվ այնժամ ես մտածեցի գնալիս
Օգուտ քաղել իր խոսքերից խոհունակ։
43Եվ Ես դարձա նրան այսպես հարցնելով.
«Ի՞նչ կամեցավ ասել հոգին Ռոմանյո
Անբաժնելի բարյաց մասին հիշելով»։
46Վարպետս ասաց. «Հետևանքն իր մոլության
Հասկանում է. զարմանալի չէ, որ նա
Զգուշացնում, սաստ էկարդում մարդկության։
49Դուք ձգտում եք բարիքներին այն վաղանց,
Որ պակսում են բաժանելով այլոց հետ,
Եվ դա ձեր մեջ առաջացնում էնախանձ։
52Բայց եթե սերն հանդեպ բարին վեհագույն
Ձեր իղձերը դեպի երկինք ուղղել տար,
Այդ երկյուղը ձեր սրտում չէր դնի բույն,
55Քանզի այնտեղ ինչքան շատեր ասեն «մեր»,
Այնքան ամեն մեկը հարուստ կլինի
Եվ այնքան սեր կբորբոքվի նրանց մեջ»։
58«Հիմա նվազ գոհացած եմ ինձ զգում,—
Ասացի ես,— քան երբ հարցրի այս մասին.
Զի արդ ունեմ նոր տարակույս իմ մտքում։
61Ինչպե՞սբարիք մի բաշխված շատերին,
Սրանց հարուստ կդարձընի ավելի,
Քան եթե այն բաշխված լինի քչերին»։
64Եվ նա ասաց. «Քո ուշն ու միտը նորեն
Բևեռում ես բարիքներին երկրային,
Եվ խավար ես տեսնում լույսի փոխարեն։
67Այն անհուն ևանճառ էակն երկնակալ
Հաղորդվում էիրեն սիրող էակին,
Ինչպես արփու շողը՝ մարմնին լուսընկալ։
70Այնքան տրվում, որքան սեր էնա գտնում.
Ուստի որքան սիրով զեղուն էհոգին,
Այնքան շատ էնրան Հավերժն հաղորդվում։
73Որքան շատ են սիրողները երկնքում,
Այնքան շատ են բարիք գտնում սիրո մեջ
Եվ բարիքի շողերն իրար արձակում։
76Եթե գոհ չես իմ խոսքերից կարճառոտ,
Բեատրիչեն քեզ լիովին կպարզի
Այս հարցերը, ինչպես հարցերն այլ կնճռոտ։
79Հիմա ջանա, որ շուտ բուժվեն ու ջնջվեն
Երկուսի պես հինգ վերքերըդ մնացյալ,
Որոնք զղջմամբ ու քավությամբ կփակվեն»։
82Մինչդեռ «գոհ եմ» ուզում էի ես ասել,
Հարկադրված եղա լռել տեսնելով,
Որ մի ուրիշ բոլորակ եմ ես հասել։
85Այստեղ ասես գրավվեցի ես հանկարծ
Հափշտակիչ տեսիլքներով ևտեսա
Մի տաճարում բազում մարդկանց հավաքված.
88Եվ մի կնոջ, որ կանգնած մոտ դրանդու,
Նեղանում էր գորովանքով մայրական.
«Որդյակ, ինչո՞ւայդպիսի բան արիր դու։
91Հայրըդ ու ես՝ մտատանջ ու սրտացավ,
Քեզ փնտրելու էինք ելել»։ Ու լռեց.
Եվ առաջին իմ տեսիլքը չքացավ։
94Այնուհետև մի ուրիշ կին երևաց,
Այտերն օծված արտասուքի շիթերով,
Որոնցով նա վիշտն էր պոռթկում ամբարված։
97Նա ասում էր. «Թե քաղաքի տերն ես այն,
Որի անվան համար վեճի մտան դիք,
Եվ որ ակն էիմաստության ամենայն,
100Վրեժ լուծիր այն պատանուց անզգամ,
Որ համբուրեց մեր աղջկան, Պիսիստրա՛տ»։
Եվ Պիսիստրատն հեզահամբույր, հեզակամ,
103Հանդարտ դեմքով պատասխանեց. «Ի՞նչ կանենք
Մեզ վատություն կամեցողին, եթե որ
Մեզ սիրողին դատապարտենք ու պատժենք»։
106Ապա տեսա մարդկանց ցասմամբ լիարբշիռ
Որ քարկոծում էին ջահել մի մարդու,
Մեկը մյուսին պոռալով՝ «Զարկ, սպանիր»։
109Եվ նա արդեն գետին ընկած, տարածված,
Գալարվում էր օրհասական մահվան մեջ,
Բայց աչքերը միշտ դեպ երկինք կարկառած,
112Տագնապի մեջ աղոթում էր Բարձրյալին,
Որ ներեր իր ոսոխներին հալածիչ,
Մի դեմքով որ լի էր գութով վշտագին։
115Երբ իմ հոգին վերադարձավ արտաքին
Առարկաներն ընկալելու կացության,
Տեսիլքներից ուշքի եկա ես կրկին։
118Առաջնորդըս, տեսնելով որ նոր զարթնող
Մարդու նման ես դանդաչում եմ, ասաց.
«Ի՞նչ ունես, որ դու քեզ պահել չես կարող.
121Աչքերըդ փակ ևոտքերըդ դեդևկոտ
Դու քայլեցիր կես փարսախից ավելի,
Որպես մի մարդ գինեհարյալ կամ քնկոտ»։
124Ես ասացի. «Լսիր ինձ, հայր իմ ազնիվ,
Քեզ կասեմ թե ինչեր տեսա տեսիլքում,
Երբ գայթ իգայթ քայլում էի ես հազիվ»։
127Եվ նա ասաց. «Հարյուր դիմակ էլ, դիցուք,
Դու կրեիր, կկարդայի միտքը քո,
Թեկուզ ինչքան էլ նա լիներ խուսափուկ։
130Ինչ որ տեսար, նրա համար էր որ դու
Սիրտըդ բանաս խաղաղության ջրերին,
Որ բխում են Ակնաղբյուրից կենսատու։
133Ես «ինչ ունես» չհարցրի քեզ այն մտքով,
Ինչ մտքով որ պիտի հարցներ քեզ մի մարդ,
Որ տեսնում էլոկ մարմնական իր աչքով.
136Այլ հարցրի, որ քեզ ներշնչեմ ուժ, կորով.
Այսպես հարկ էխթանել այն ծույլերին,
Որ, սթափված, տեղից շարժվում են զոռով»։
139Վերջալույսի պահն էր արդեն, ևինչքան
Մեզ թույլ էին տալիս շողերն առկայծող,
Ուշիուշով դիտում էինք հեռական։
142Քիչ֊քիչ ահա մոտենում էր դեպի մեզ
Մի ստվար ծուխ, գիշերվա պես մթագնիչ,
Որից չկար ազատվելու ճար կարծես.
145Դա խավարեց մեր աչքերն ու օդը ջինջ։
Երգ տասնվեցերորդ
1Խոր խավարը Դժոխքի ևգիշերի՝
Աստղազուրկ ու սահմանափակ երկնի տակ,
Որ պատած էխիտ խավերով ամպերի,
4Դեմքըս այնպես թանձըր քողով չպատեց,
Ոչ էլ եղավ տեսողությանս այնպես խոչ,
Ինչպես ծուխն այն, որ այստեղ մեզ պարուրեց։
7Նա աչքերս թույլ չտվեց բաց անել։
Տեսնելով այդ՝ առաջնորդըս մոտեցավ,
Որ կարենամ նրա ուսին ես հենվել։
10Ինչպես կույրը, որպեսզի իր ճամփայից
Չմոլորվի ու չընդհարվի մի բանի,
Գնում էիր առաջնորդի ետևից,
13Այսպես էի ծխի միջով գնում ես,
Ունկնդրելով առաջնորդիս, որ անվերջ
Ասում էր ինձ. «Զգույշ, ինձնից չզատվես»։
16Ես լսեցի ձայներ, որոնք իսրտանց
Հայցում էին խաղաղություն, գթություն
Աստծու գառից, որ բառնա մեղքը յուրյանց։
19«Գառն Աստուծոյ» էին նրանք երգում հար,
Երգում այնպես ելևէջով համակերպ,
Որ կարծես թե ունեին ձայն միալար։
22Եվ ես. «Վարպետ, հոգիների ձա՞յնն էայն»։
Եվ նա ասաց. «Այո, ճիշտ ես գուշակում.
Նրանք իրենց մեղքն են քավում բարկության»։
25«Արդ ո՞վես դու, որ մեր ծխով ես անցնում
Եվ մեր մասին հարցապնդում, որպես թե
Դեռ ողջերի աշխարհին ես պատկանում»։
28Այսպես ահա խոսեց մի ձայն մոտը մեր։
Վարպետըս ինձ. «Պատասխանիր դու նրան,
Եվ հարցրու, թե այս կողմի՞ցեն ելնում վեր»։
31Եվ ես. «Ո՛վդու, որ մաքրվում ես այդպես,
Որպեսզի քեզ Հաստողի մոտ բարձրանաս,
Կզարմանաս, եթե դու ինձ ուղեկցես»։
34Պատասխանեց. «Ինչքան կարող եմ՝ կգամ,
Եթե ծուխը թույլ չի տալիս մեզ տեսնել,
Լսելը մեզ կդարձընի համակամ»։
37«Վեր եմ գնում այս մարմնական պատանքով,
Որին միայն մահն էլուծում,— ասացի,—
Այստեղ եկա արհավրալի Դժոխքով.
40Եվ եթե ինձ Աստված շնորհ էարել,
Թույլ տալով որ ես իր պալատը տեսնեմ
Մի կերպով, որ այժմ անսովոր էդառել,
43Ապա հայտնիր, թե դու կյանքում ո՞վեղար,
Եվ ասա թե ճի՞շտ էբռնած իմ ուղին,
Քո խոսքերը թող մեզ լինեն ղեկավար»։
46«Լոմբարդցի եմ ևՄարկո եմ ես կոչվում.
Աշխարհ տեսա ու սիրեցի լավ բարքեր,
Որոնց հիմա արդեն ոչ ոք չի ձգտում։
49Դու գնում ես դեպի վերև ուղղապես»։
Այսպես ասաց, ապա հարեց. «Խնդրում եմ,
Երբ վեր հասնես, դու ինձ համար կաղոթես»։
52Եվ ես նրան. «Քո բաղձանքը ես կանեմ,
Սակայն իմ մեջ մի տարակույս ծագեց արդ,
Որից եթե ես չազատվեմ՝ կպայթեմ։
55Առաջ պարզ էր, սակայն հիմա բարդացավ
Այն հարցըդ, որ շոշափեցիր դու այստեղ,
Եվ որ այժըմ ինձ տալիս էգլխացավ։
58Ասածիդ պես, հիմա աշխարհը ողջամբ
Մերկացել էամեն ազնիվ բարքերից
Եվ հղի ու լի էամեն չարությամբ։
61Սակայն ի՞նչն էդրա պատճառը մեկին,
Աստղե՞րն են, թե՞ մարդիկ՝ իրենք։ Եվ երբ ես
Իմանամ այդ՝ կբացատրեմ ամենքին»։
64Նա արձակեց խոր հառաչանք վշտակեզ
Եվ սկսեց. «Աշխարհը կույր է, եղբայր.
Դու այնտեղից անշուշտ եկած կլինես։
67Դուք, ապրողներդ, աստղերին եք վերագրում
Ամեն պատճառ, կարծես նրանց ներգործման
Արդյունք լիներ, ինչ պատահում էերկրում։
70Եթե այդպես լիներ, ձեր մեջ կբարձվեր
Ազատ կամքը ևարդար չէր լինի, որ
Բարին խինդով, չարը վշտով հատուցվեր։
73Աստղերից են ձեր հակումներն առաջին,
Ոչ բոլորը, դիցուք բոլորը, բայց ձեզ
Լույս էտրված ջոկելու չարն ու բարին,
76Եվ ազատ կամք, որը եթե իսկզբան
Վատ կկռվի հակումների դեմ հոռի,
Լավ կոփվելով՝ հուսկ դուրս կգա հաղթական։
79Դուք, ազատներդ, ենթարկվում եք արարող
Մի զորության, որ ստեղծեց ձեր հոգին,
Որի վրա աստղերն ազդել չեն կարող։
82Եթե աշխարհն արդ դարձել էամբարիշտ,
Դուք եք պատճառն ևդա ձեր մեջ որոնեք.
Հիմա ես քեզ կբացատրեմ միտքըս ճիշտ։
85Մարդու հոգին, որ ստեղծված էԱստծուց,
Դուրս էպրծնում արարչական ձեռքերից
Եվ աշխարհ էմտնում մանկան պես մերկուց.
88Եվ դեռ ամեն ինչի անփորձ ու անգետ,
Ուրախանում ու խայտում էմանկան պես,
Զի իբնե հաճույքի էհակամետ։
91Ճաշակում էնախ բարիքները ումպետ
Եվ պատրանքով վազում նրանց ետևից,
Եթե նրան ետ չպահի սանձ կամ պետ։
94Արդ իբրև սանձ պահանջվեցին օրենքներ,
Իսկ իբրև պետ պահանջվեց մի միապետ,
Որ քաղաքի միջնաբերդը գեթ տեսներ։
97Օրենքներ կան, բայց ովքե՞րեն պահողներ,
Հիմա ոչ ոք. իսկ հովիվը առաջնորդ
Որոճում է, բայց չունի հերձ կճղակներ։
100Եվ ամբոխը, տեսնելով որ հովիվն իր
Ձգտում էլոկ բարիքների նյութական,
Ինքն էլ խժռում ևչի դնում այլ խնդիր։
103Ուստի պարզ է, որ վարչությունն էվատթար
Պատճառն արդի ապականման աշխարհի,
Ոչ թե մարդկանց բնությունը վատախտար։
106Հռոմը, որ հարդարիչն էր աշխարհի,
Ուներ երկու լուսատուներ, որ մարդկանց
Նշում էին ուղին երկնի ու երկրի։
109Մեկը մյուսին մարեց, ևսուրը խառնվեց
Մականի հետ, ու հետևանքն այն եղավ,
Որ թե մեկը ևթե մյուսը խաթարվեց,
112Ու վերացավ փոխադարձ վախն իրարից։
Նայիր հասկին, եթե ինձ չես հավատում.
Ամենայն տունկ ճանաչում են իր պտղից։
115Այն երկրում, ուր հոսում են Պոն, Աղիջեն,
Հեշտ էր գտնել առաքինի վարք ու բարք,
Երբ Ֆեդերիկն սկսած չէր դեռ վիճել։
118Այժմ այդ երկրով ազատ կարող էանցնել
Ամեն շուտիկ, առանց երկյուղ զգալու,
Որ կարող էկարգին մարդու հանդիպել։
121Այնտեղ դեռ կան երեք ծերեր կենդանի,
Որ խրտնում են նոր բարքերից խորթացած
Եվ ձգտում են վաղուց կյանքին անդենի.
124Անուններն են Կուրրադո դա Պալացցո,
Լավ Գերարդո ևԳուիդո դա Կաստել,
Որ ֆրանսիացիք կոչում են պարզ Լոմբարդո։
127Արդ ձուլելով իր մեջ երկու վարչություն,
Ցեխն էխրվել եկեղեցին Հռոմի,
Աղտեղելով և՛ իրեն, և՛ բեռը դույն»։
130«Ո՛վիմ Մարկո, դատում ես ճիշտ ևստույգ,—
Ասացի ես։— Այժմ հասկացա, թե ինչու
Ղևի որդիք ձեռք չբերին կայք ու գույք։
133Սակայն ո՞վէայն Գերարդոն փառազուն,
Որ հանգուցյալ սերնդից էմնացել,
Ինախատինս նոր սերնդին վայրասուն»։
136«Քո խոսքերը տարօրինակ են հնչում,—
Պատասխանեց,— զարմանալի է, որ դու
Տոսկանցի ես ևնրան չես ճանաչում։
139Ուրիշ անուն ես չեմ կարող նրան տալ,
Թե ոչ ասել, որ նա հայրն էԳայայի։
Աստված ձեզ հետ. էլ չեմ կարող ձեզ հետ գալ:
142Ծխի միջով մի լույս շողում էանդ, տես.
Հրեշտակ էդա. ինձ հարկավոր էմեկնել,
Նախքան այստեղ նրա գալը իհանդես»։
145Այսպես ասաց ևէլ չուզեց ինձ լսել։
Երգ տասնյոթերորդ
1Ո՛վ ընթերցող, եթե երբեք լեռներում
Քեզ պատեց մեգ, որի միջով դու տեսար,
Ինչպես մաշկի միջով խլուրդն էտեսնում,
4Հիշիր ինչպես ճաճանչները արևի
Թափանցում են խիտ ու խոնավ մշուշով,
Երբ սա քիչ֊քիչ նոսրանում էհիրավի.
7Եվ կարող ես պատկերացնել, թե ինչպես
Ծխի միջով ես նայեցի արևին,
Երբ սա արդեն մայր էր մտնում համրապես։
10Այսպես քայլերս առաջնորդիս քայլերին
Համակերպած՝ դուրս եկա այն ծխամպից,
Երբ մութ էին արդեն ափերն ստորին։
13Ո՛վտեսիլքներ, մերթ այնքան եք կտրում մեզ
Արտաշխարհից, որ մենք ոչինչ չենք լսի,
Թեկուզ հնչեն հազար փողեր շուրջը մեր.
16Ձեր աղբյուրը ի՞նչ է, եթե զգայք չեն.
Ձեր աղբյուրը հարկավ լույսն էգերբնական,
Որ գործում էիվերուստ կամ ինքնօրեն.
19Տեսիլքիս մեջ տեսա պատկերը նրա,
Ով իր ոճրի համար փոխվեց այն թռչնին,
Որ հրճվում էիր դայլայլից առօրյա։
22Այստեղ միտքըս իր մեջ այնքան էր գոցվել,
Որ ազդակներն զգայական աշխարհի
Չէին կարող նրա վրա ներգործել։
25Ապա տեսա իմ տեսիլքում հոգեզմայլ
Մի խաչելյալ, դեմքով գոռոզ ու վայրագ,
Որ մեռնում էր պահելով տեսքն անայլայլ։
28Ասուերոս արքան էին նրա քով,
Եսթեր կինը ևՄարդոքեն այն արդար,
Որ ուղղամիտ եղավ խոսքով ու գործով։
31Երբ չքացավ այս պատկերը տեսլային,
Ցնդելով այն պղպջակի նմանակ,
Որ զրկվել էիր պատյանից ջրային,
34Ինձ երևաց մի աղջնակ վշտալից,
Որ լալագին ասում էր. «Ո՛վթագուհի,
Ինչո՞ւմեռնել փափագեցիր զայրույթից։
37Դու մեռար, որ Լավինիայիդ չկորցնես,
Եվ կորցըրիր ինձ։ Մայր, նախքան մահն իմ սիրո,
Ես քո մահն եմ հիմա ողբում դառնապես»։
40Ինչպես մարդու քունը խզվում էհանկարծ
Ազդեցության ներքո պայծառ մի լույսի,
Եվ տակավ առ տակավ անցնում էանդարձ,
43Այսպես անցան իմ տեսիլքներն այցելու,
Երբ իմ դեմքին հանկարծ զարկավ մի վառ լույս,
Ավելի վառ, քան սովոր ենք տեսնելու։
46Շուրջըս դարձա գիտնալու թե ուր եմ ես,
Երբ մի ձայն, որ ամբողջ ուշքըս գրավեց,
«Այստեղից են վեր բարձրանում»,— ասաց մեզ։
49Այնքան էի ես անհամբեր տեսնելու,
Թե ով էր այն բարբառողը, որ մինչև
Նա չերևար՝ հանգիստ չէի լինելու։
52Բայց աչքերըս նրա լույսից շլացան,
Ինչպես մարդու աչքը լույսից արևի,
Որ պատած էիր շողերով վայրացան։
55«Սա երկնային մի ոգի է, որ առանց
Մեր խնդրանքին՝ մեզ վերելքն էցույց տալիս
Եվ քողարկում իրեն լույսով անթափանց։
58Նա վարվում էր մեզ հետ, ինչպես մարդն իր հետ.
Ով չի օգնում, երբ կարոտյալ էտեսնում,
Հայցը կանխավ մերժելու էհակամետ։
61Արդ մեզ արած իր հրավերն ընդունենք.
Դեռ չմթնած ջանանք վերև բարձրանալ,
Քանզի հետո էլ չենք կարող ելնել մենք»։
64Այսպես ասաց ինձ առաջնորդս առանձին,
Եվ քայլներըս դեպի սանդուղքն ուղղեցինք.
Երբ ոտք դրինք աստիճանին առաջին,
67Ես զգացի թևաբախում իմ դեմքին
Եվ լսեցի «Հաշտարարաց երանի»,
Որոնք զերծ են բարկությունից մեղսագին»։
70Հետին շողերն աղջամուղջին նախորդող
Արդեն այնքան շիջել էին եթերում,
Որ երևում էին աստղերն առկայծող։
73«Ո՛վիմ կորով, ինչո՞ւցնդում ես այդպես»,—
Ասում էի ես յուրովի, զգալով,
Որ սրունքներս հոգնել էին մեծապես։
76Հասել էինք արդեն սանդղի բարձունքին,
Եվ կանգ առել, ինչպես նավը լողացող,
Որ կանգնում է, երբ հասնում էափունքին։
79Նոր ոլորտում մի պահ ես լուռ մնացի,
Սպասելով որևէ բան լսել նոր,
Ապա դարձա վարպետիս ևասացի.
82«Իմ բարի հայր, արդ ասա ինձ՝ ի՞նչ հանցանք.
Քավվում էայս բոլորակում, ևեթե
Մենք կանգ առանք, թող խոսքերըդ չառնեն կանգ»։
85«Այստեղ էիր հատուցումը ստանում
Թույլ ու թերի սերը բարու,— ասաց նա,—
Այստեղ են հենց ալարկոտին խթանում։
88Բայց որպեսզի ավելի լավ հասկանաս,
Ուշի ուշով ինձ ունկըն դիր ևդու մեր
Այս կանգառից որոշ օգուտ կստանաս»։
91Եվ նա սկսեց. «Լսիր, որդի սիրեկան,
Արարիչն ու արարածները բոլոր
Լի են սիրով բնական ու հոգեկան։
94Բնականը ենթակա չէ սխալի,
Իսկ մյուսը սխալվում է վատ ձգտմամբ,
Կամ ձգտելով չափից քիչ կամ ավելի.
97Եվ քանի նա վսեմ բարուն էձգտում
Ու չափ պահում բարիքների մեջ նսեմ,
Վատ հաճույքի նախապատճառ չի լինում։
100Բայց երբ սերն այդ մի վատ բանի էձգտում
Կամ բարուն էձգտում չափից շատ կամ քիչ,
Արարածը Արարչի դեմ էգործում։
103Այստեղից էլ կհասկանաս առհարկի,
Որ մարդկանց մեջ սերը հիմքն էամենայն
Առաքինի ևմեղսավոր արարքի։
106Արդ զի սերը չի կարելի անջատել
Ենթակայի օգտամատույց բարիքից,
Մարդ չի կարող սեփական անձը ատել։
109Նմանապես չի կարելի ըմբռնել
Մի ինքնագո էակ՝ անկախ Արարչից,
Ուստի նրան չի կարելի անգոսնել։
112Եթե այսպես ճիշտ եմ դատում ու դասում,
Մնում էլոկ սիրել չարիքն ուրիշի։
Եվ այդ սերը երեք տեսակ էլինում։
115Կան, որ այլոց կործանումով հույս ունեն
Վեր բարձրանալ ևհենց դրա համար լոկ
Հետամուտ են նրանց անկման բարձունքեն:
118Կան որ այլոց բարձրացումով վախում են
Կորցնել շնորհ, իշխանություն, փառք, պատիվ,
Եվ չարիք են նրանց նյութում տենդորեն։
121Եվ կան էլ որ զայրանում են մաղձալից
Նրանց դեմ, որ վիրավորանք են հասցրել,
Եվ պատրաստ են ոխ հանելու նրանցից։
124Այս եռակերպ սերը քավվում էցածում.
Արդ ուզում եմ քեզ բացատրել սերը մյուս,
Որ անկանոն կերպով բարուն էձգտում։
127Երազում են մարդիկ վսեմ մի բարիք,
Ուր կարենան իրենց հոգին գոհացնել,
Եվ հասնելու առ այն զգում են կարիք։
130Եթե նրան ձեզ ձգում էսերը գաղջ,
Դուք այդ մեղքը այս ոլորտում կքավեք,
Կատարելով ապաշխարանք մի պատշաճ։
133Կա այլ բարիք, որ նսեմ է, ոչ հարգի.
Դա չի տալիս երջանկություն, չէ Աստված,
Որ պատճառն ու հիմքն էամեն բարիքի։
136Այն սերը, որ դրան շատ էնվիրվում,
Բոլորակաց մեջ էքավվում վերևի,
Բայց ինչպես էայն երեքի տրոհվում,
139Ես կլռեմ, որ դու գտնես յուրովի»։
Երգ տասնութերորդ
1Մեծ ուսուցիչս ավարտելով ճառը իր
Իմ աչքերի մեջ էր նայում տեսնելու,
Թե ես նրան լսե՞լէի ուշադիր.
4Ես, որ նորից տանջվում էի ծարավով,
Լռում էի ևյուրովի մտածում.
«Գուցե նրան ձանձրացընեմ հարցերով»։
7Բայց իմ հայրը ճշմարիտ ու հարազատ,
Տեսնելով որ բերան չէի բաց անում,
Ինձ թելադրեց խոսել անվախ ու ազատ։
10Եվ ես. «Վարպետ, իմ միտքը քո ուսմունքով
Այնքան լավ էլուսավորվում, որ ես պարզ
Հասկանում եմ ճառըդ ամեն մասունքով։
13Սակայն, հայր իմ, թախանձում եմ քեզ կարի,
Բացատրիր, թե ինչ էսերը, որին դու
Վերագրում ես ամեն գործ չար ու բարի»։
16Եվ նա. «Ուղղիր մտքիդ աչքերն իմ վրա,
Եվ կպարզվի քեզ սխալը կույրերի,
Որոնք իրենց համարում են ռահվիրա։
19Հոգին, որին սիրո հակում էտրված,
Ձգտում էդեպ ամեն մի բան հաճելի,
Հենց որ զարթնում էհաճույքից դրդըված։
22Ընկալչությունը ձեր՝ պատկերն էառնում
Իրականից ևպարզում էձեզ այնպես,
Որ ձեր հոգին առ այն պատկերն էդառնում։
25Եթե հոգին դեպ այն պատկերն էհակվում,
Այդ հակումը սերն է, սերը բնական,
Որ հաճույքից մղված գործում էհոգում։
28Եվ ինչպես բոցն իր հատկությամբ բնական
Ձգտում էվեր, այնտեղ, ուր իր տարերքում
Ավելի էդառնում կայուն, տևական,
31Այսպես հոգին մի մղումով բնածին
Դեպ հաճելին էձգտում ևչի հանգչում,
Մինչև որ նա չի տիրանում սիրածին։
34Արդ կարող ես դու հասկանալ թե որքան
Սխալվում են նրանք, ովքեր պնդում են,
Թե ամեն սեր գովելի էըստ ինքյան։
37Զի գուցե միշտ լավ էսիրո առարկան,
Բայց ամեն սեր լավ չէ, ինչպես ամեն դրոշմ,
Թեև մոմը լինի լավ ու պատվական»։
40«Քո խոսքերը ևիմ միտքը հետախույզ
Ինձ պարզեցին սիրո բնույթն,— ասացի,—
Բայց դա իմ մեջ ծնեց մի նոր տարակույս։
43Եթե սերը մեր մեջ դրսից էծագում,
Ապա հոգին, որ գործում էբնազդմամբ,
Իր կամքով չէ, երբ լավ կամ վատ էգործում»։
46Եվ նա. «Ինչ որ միտքն այս մասին կդատի,
Կբացատրեմ, իսկ ավելին կպարզե
Բեատրիչեն, զի դա գործ էհավատի։
49Յուրաքանչյուր գոյացություն ձևավոր,
Որ նյութից զատ, բայց զոդված էնրա հետ,
Իր մեջ ունի մի զորություն մասնավոր,
52Որը միայն իր գործնական արյունքով
Զգացնում էիր գոյությունը ներքին,
Ինչպես բույսն իր կյանքը՝ կանաչ սաղարթքով։
55Մարդ չգիտե, թե նախնական գիտությանց
Իմացությունն իր ուսկից էևուսկից
Զգացումը իր նախնական ցանկությանց,
58Որ ձեր մեջ կան, ինչպես մեղվում բնազդ կա
Մեղր շինելու, ևմիտումն այս նախավոր
Գովեստի կամ պարսավի չէ ենթակա։
61Արդ որպեսզի այլ հակումներն այս հակման
Համակերպվեն, ձեր մեջ կա ուժ բնածին,
Որ հսկում էիբրև մուտքի պահապան։
64Այդ ուժն էայն սկզբունքը, ըստ որի
Ձեր գործերն են գնահատվում, նայած թե
Նա ընտրում էսեր բարի, թե հոռի։
67Նրանք, ովքեր ճշմարտախույզ են խորին,
Ճանաչեցին ազատ կամքը մարդու մեջ
Եվ բարույքի դասեր տվին աշխարհին։
70Իսկ դիցուք թե սերն առողջ կամ անառողջ
Արծարծվում էձեր մեջ մղմամբ ակամա,
Բայց կարող եք դուք ընդունել այն կամ ոչ։
73Բեատրիչեն կարողությունն այս ազնիվ
Հասկանում էազատ կամքը, հիշիր այդ,
Եթե երբեք նա քեզ խոսի այդ առթիվ»։
76Լուսինը, որ իր ընթացքով երկնավար
Նոսրացրել էր աստղերի թիվը տակավ,
Երևում էր ինչպես մի գունդ հրավառ,
79Եվ սահում էր ընդդեմ երկնի աստղազարդ
Այն ուղիով, ուր մայրամուտն էտեսնում
Հռոմայեցին կղզյաց միջև Կորս ևՍարդ։
82Եվ վարպետըս, որի փառքի շնորհիվ
Պիետոլան հանդիսացավ անվանի,
Ճնշող բեռից ազատել էր ինձ լրիվ։
85Եվ ահա ես, որ հարցերիս լուրջ ու բարդ
Առել էի պատասխաններ պարզորոշ,
Կանգնած էի ինչպես քնով տարված մարդ։
88Բայց իմ քունը հանկարծ խզվեց մի թափով
Խուլ աղմուկից հոգիների մի խմբի,
Որ գալիս էր մեր ետևից շտապով։
91Ինչպես Իսմենն ու Ասոպը միասին
Մութ գիշերով տեսան վազքը թեբեցոց,
Որ խուռնընթաց դիմում էին Բաքոսին,
94Այսպես այստեղ տեսա ամբոխ մի խռնված,
Որ վազեվազ մեր ետևից էր գալիս,
Բարի կամքից, արդար սիրուց խթանված։
97Զի վազում էր այն բազմությունն ահագին,
Վաղվաղակի բոլորը մեզ միացան։
Երկու հոգի գոչում էին լալագին.
100«Մարիամն շտապ դեպի լեռը վազ տվեց
Եվ Կեսարը, բաց թողնելով Մարսիլիան,
Անմիջապես դեպ Իլերդա արշավեց»։
103«Շուտ, ժամանակ չկորցնենք հեղգորեն,
Որ բողբոջի մեր մեջ փափագը բարու»,—
Ասում էին մյուս հոգիներն համորեն։
106«Ո՛վհոգիներ, դուք որ հիմա եռանդյամբ
Դարմանում եք անփութությունն, որ բարիք
Գործելու մեջ թույլ եք տվել գաղջությամբ.
109Սա դեռ ողջ է— ես ստելու չեմ սովոր —
Եվ ուզում էվեր բարձրանալ վաղորդյան.
Ասացեք մեզ՝ ո՞ւր էելքը մերձավոր»։
112Այսպես ասաց առաջնորդըս ամբոխին.
Եվ նրանցից մեկը տվեց պատասխան.
«Հետևիր մեզ ևկգտնես անցուղին։
115Մենք շարժվելու այնքան փափագ ունենք մեծ,
Որ չենք կարող կանգնած խոսել, ևեթե
Մեր վարմունքը կոպիտ գտնես, ներիր մեզ։
118Սան Զենոյի աբբան էի Վերոնում,
Բարբարոսսա վեհապետի օրերին,
Որի մասին վատ են խոսում Միլանում։
121Եվ մեկը, որ արդեն զառամ էդարձած,
Շուտով կողբա այն վանատան պատճառով,
Ուր չարարկեց իշխանությունն ունեցած.
124Զի նա որդուն անհարազատ ու տգեղ,
Տգեղ մարմնով ևթե հոգով մանավանդ,
Նշանակեց օրինավոր հովվի տեղ»։
127Ես չգիտեմ՝ նա դեռ խոսե՞ց, թե՞ լռեց,
Այնքան արդեն հեռացել էր մեզանից,
Բայց լսածըս ինձ գոհություն պատճառեց։
130Եվ վարպետըս, զորավիգըս ապահով,
Ասաց. «Նայիր, ահա երկու հոգիներ,
Որ գալիս են հեղգությունը սաստելով»։
133Ասում էին նրանք. «Մեռան այն մարդիկ,
Որոնց առջև ծովը բացվեց, բայց հետո
Հորդանանը տեսավ սերունդն երջանիկ։
136Եվ այն մարդիկ, որ մինչև վերջ չուզեցին
Տաժանք կրել զավակի հետ Անքիսի,
Անփառունակ մի կյանքի մեջ սուզվեցին»։
139Երբ մեզանից նրանք այնքան հեռացան,
Որ այլևըս չէին կարող նկատվել,
Իմ մեջ ծնունդ առան մտքեր այլազան,
142Ուրկից բազում ուրիշ խոհեր ծագեցին,
Եվ ես այնքան խոհից իխոհ ծփացի,
Որ իվերջո իմ աչքերը փակվեցին.
145Եվ խոհերըս վերածվեցին երազի։
Երգ տասնիններորդ
1Այն ժամին, երբ ջերմությունը ցերեկվա
Երկրից կամ մերթ Երևակից շիջանած՝
Է՛լչի կարող մեղմել ցուրտը գիշերվա.
4Երբ գուշակներն իրենց Բախտը մեծագույն
Արևելյան հորիզոնում են տեսնում,
Ուր կծագի շուտով օրը նորագույն,
7Երազիս մեջ երևաց կին մի թլվատ,
Աչքերը շիլ ևոտքերը ծուռումուռ,
Ձեռքերը հաշմ ևերեսը շատ գունատ։
10Նայում էի. ինչպես արևը շողուն
Ժրացնում էանդամները ցրտահար,
Այսպես հայացքս արձակում էր կապ լեզուն,
13Ուղղում նրա շեղությունները կարգավ
Եվ տալիս էր նրա դալուկ երեսին
Այն գույնը, որ պահանջում էսերն հարկավ։
16Հենց որ այսպես լեզվի կապն էր արձակվել,
Նա սկսեց երգել այնպես քաղցրաձայն,
Որ ես նրան չէի կարող չունկնդրել։
19«Ես,— երգում էր,— ես այն սիրենն եմ սիրուն,
Որ թովում էնավորդներին ծովի մեջ,
Այնքան ձայնըս հաճելի էու ծորուն։
22Ես իմ երգով Ուլիսին էլ թովեցի.
Ով վարժվի ինձ ևհմայվի ինձանով,
Հազիվ թե իմ լարացանցից դուրս պրծնի»։
25Նա տակավին իր բերանը չէր փակել,
Երբ երևաց ինձ մոտ մի կին սուրբ ու վեհ,
Որ այն մյուսին անարգելու էր եկել։
28«Օ´ Վիրգիլիոս, օ´ Վիրգիլիոս, ո՞վէնա»,—
Գոչեց կինը բարկությամբ լի, իսկ տերն իմ
Նայում էր լոկ այդ կնոջը վեհազնյա։
31Ապա տերըս մյուսին բռնեց զայրալի
Եվ, պատռելով փեշը, փորը բաց արավ.
Ես զարթնեցի բուրած հոտից զազրելի։
34Երբ շուռ եկա, բարի վարպետս ինձ ասաց.
«Երեք անգամ քեզ կանչեցի ես հիմա.
Վեր կաց, արի, գնանք գտնենք մուտքը բաց»։
37Ես վեր կացա։ Արդեն լույս էր շողարձակ
Լեռան բոլոր ոլորտներում. գնացինք.
Մեր ետևն էր արեգակը նորածագ։
40Հետևելով առաջնորդիս քայլերին՝
Գնում էի կորաքամակ, գլխահակ,
Ինչպես նա, ով հանձնվել էմտքերին։
43Հանկարծ լսվեց. «Անցքը այստեղ է, եկեք» —
Այնպես աղու ևհեշտալուր մի ձայնով,
Որ մեր երկրում չենք ունկնդրի մենք երբեք։
46Այդպես ասողն, հար ևնման կարապի,
Բացավ թևերն ու մեզ ուղղեց դեպ այնտեղ,
Ուր մի անցք կար միջև երկու քարափի։
49Թափհարելով իր թևերը փետրավոր,
Նա «Երանի սգավորաց,— ասաց մեզ,—
Զի կստանան մխիթարանք հոգևոր»։
52«Ի՞նչ ունես դու, որ մտախոհ ես դարձել»,—
Այսպես ասաց վարպետըս ինձ, երբ արդեն
Հրեշտակից քիչ վեր էինք բարձրացել։
55Եվ ես. «Հիմա տեսա տեսիլք մի դարձյալ.
Նա ինձ այնպես խորհուրդներով պաշարեց,
Որ չեմ կարող նրա միտքը հասկանալ»։
58Եվ նա. «Տեսար այն կախարդին հինավուրց,
Որի համար պատժվում են վերևում,
Եվ որից մարդ ճողոպրում էմազապուրծ։
61Բավ էդա քեզ. հիմա մի քիչ շտապիր,
Եվ ունկնդրիր կոչին երկնի, ուր Արքան
Հավերժական հոլովում էգնդերն իր»։
64Ինչպես բազեն, որ նայում էնախ ներքև,
Ապա, իլուր կանչին, սուրում էայնտեղ,
Ուր քաշում էնրան երեն ակներև,
67Այսպես արի, բարձրանալով փույթ իփույթ
Ժայռամիջյան կածանն իվեր, որը մեզ
Տարավ այնտեղ, ուր գործվում էնոր պտույտ։
70Երբ դուրս եկա բոլորակը հինգերորդ,
Տեսա մարդիկ, որոնք դեմքերը գետնին,
Պառկած էին ու հեծեծում սրտահորդ։
73Ասում էին՝ «Մերձեցաւ անձն իմ իհող»
Այնպիսի խոր հառաչանքով ու հեծքով,
Որ հազիվ էր լսվում խոսքն այդ անսքող:
76«Ո՛վհոգիներ, որ ձեր տանջանքը մռայլ,
Ամոքում եք արդարությամբ ու հույսով,
Մեզ ցույց տվեք ելման տեղը հետևյալ»։
79«Եթե այստեղ դուք պառկելուց ազատ եք
Եվ ուզում եք գտնել ուղին կարճառոտ,
Գնալիս միշտ աջ ուղղությամբ քայլեցեք»։
82Այսպես ասաց առաջնորդըս ևայսպես
Պատասխանեց նրան մեկը մոտիկից,
Որի վրա ուշ դարձըրի իսկույն ես։
85Հայացքս այնժամ ես ուղղեցի վարպետիս,
Եվ նա սիրով ինձ թույլ տվեց կատարել
Այն փափագըս, որ երևում էր դեմքիս։
88Երբ թույլ տվեց անել ըստ իմ ուզածի,
Ես մոտեցա ուշագրավ այն հոգուն
Եվ մեղմորեն նրան այսպես ասացի.
91«Ո՛վդու հոգի, որ ողբերով քո համառ
Հարդարում ես դարձիդ ուղին առ Աստված,
Քավությունըդ քիչ ընդհատիր ինձ համար։
94Ասա ո՞վես ևինչո՞ւեք դուք պառկել
Բերանքսիվար, ուզո՞ւմ ես որ քո մասին
Խոսեմ այնտեղ, ուրկից ողջ եմ ես եկել»։
97«Թե ինչու ենք պառկել վրան երեսի,
Դու կիմանաս,— ասաց հոգին,— բայց դու նախ
Գիտա զի ես եղէ յաջորդ Պետրոսի։
100Կիավերի ու Սիեստրի միջև գեղադիր
Կա ուղղահոս մի գետ, որի անունից
Իմ ազգատոհմն ստացել էտիտղոսն իր։
103Ամսից քիչ անց ես զգացի թե ինչպես
Ծանր էկրել պատմուճանը, որի մոտ
Ամեն այլ բեռ թեթև փետուր էկարծես։
106Ես մեղքերից դարձի, ավա՜ղ, ուշ եկա.
Բայց երբ դարձա եկեղեցու հովվապետ,
Հասկացա որ կյանքը փուչ էու անշահ։
109Չհանգչելով աստիճանովս ասդենի,
Մի աստիճան, որ բարձրագույնն էերկրում,
Ես այրվեցի սիրով հանդեպ անդենի։
112Մինչ այդ հոգիս՝ թշվառական ու վատթար՝
Ագահությամբ ուծացել էր Աստուծուց.
Արդ կրում եմ այստեղ պատիժըս արդար։
115Ագահությունն երևում էհայտնապես
Քավության մեջ հոգիների այս հեծող,
Եվ լեռան մեջ պատիժ չկա սրա պես։
118Ինչպես երկրում մեր հայացքը միմիայն
Գետին ուղղվեց ևչամբարձավ դեպ երկինք,
Այսպես այստեղ Բարձրյալն ուղղեց գետին այն։
121Ինչպես երկրում ագահությունը մեր մեջ
Մարեց սերը բարի գործեր անելու,
Այսպես այստեղ Երկնավորը սեղմեց մեզ,
124Կապելով մեր ձեռն ու ոտը ամրաբար.
Եվ կմնանք այստեղ անշարժ տարածված
Այնքան, ինչքան կկամենա Տերն արդար»։
127Ակնածանքից եկել էի ես ծնկի.
Ուզում էի խոսել, բայց նա նկատեց,
Լոկ լսելով, իմ այդ ցույցը հարգանքի,
130Եվ ինձ ասաց. «Ինչո՞ւես դու ծունկ չոքել»։
Եվ ես նրան. «Այնքան վեհ էանձը ձեր,
Որ իմ խիղճը թույլ չի տալիս ինձ կանգնել»։
133Պատասխանեց. «Եղբայր, վեր կաց ու կանգնիր,
Մի սխալվիր. ծառայակից եմ ես քեզ
Եվ այլոց հետ նույն Տիրոջը փառակիր։
136Եթե երբեք դու լսել ես «Ոչ կանայս...»
Խոսքերը, որ Ավետարանն էհիշում,
Իմ ասածը դու պիտի լավ հասկանաս։
139Գնա այլևս, է՛լհարկ չկա սպասել.
Ներկայությունդ ինձ արգելք էողբալու,
Որով պարտ եմ ապաշխարանք կատարել։
142Մի զարմուհի ունեմ անվամբ Ալաջա.
Նա բարի էինքնին, միայն տոհմը մեր
Նրա համար չար օրինակ չդառնա.
145Նա էմիայն ինձ մնացել երկրի մեջ»։
Երգ քսաներորդ
1Լավ կամքի դեմ չի կռվում կամքը արդար.
Եվ ակամա ջրից սպունգն հանեցի,
Թեպետ ևնա հագեցած չէր դեռ իսպառ։
4Առաջնորդըս ու ես առաջ շարժվեցինք
Լեռան եզրին ազատ թողված տեղանքով,
Ինչպես եզրով մի պարսպի շրջանցիկ։
7Քանզի նրանք, որ արցունքով դառնագին
Քավում էին չարիքն աշխարհ համակող,
Բռնել էին մինչև եզերքն արտաքին։
10Անիծվե՛սդու, վաղնջական գայլ անգութ,
Որ ամեն մի այլ գազանից ավելի
Զոհ ես դարձնում մարդկանց քաղցիդ անհագուրդ:
13Ո՛վերկինք, որ վերագրում են քո շարժման
Փոփոխմունքը պայմանների երկրային,
Ե՞րբ պիտի գա երկրից վանողը սրան։
16Գնում էինք ծանր ու դանդաղ քայլերով,
Մինչ իմ ուշքը կլանված էր լիովին
Հոգիների աղիողորմ ջայլերով։
19Եվ նրանցից մեկը ձայնով ողբական
Հանկարծ գոչեց մեր առջևում. «Օ՛, Մարիամ»,
Ինչպես կինն էբացականչում ծննդկան.
22Ապա ասաց. «Դու շատ աղքատ ապրեցիր.
Դա երևաց այն մսուրքից անպաճույճ,
Ուր սրբազան քո պտուղը ծնեցիր»։
25Ապա հարեց. «Ո՛վՖաբրիկիոսըդ ազնիվ,
Նախընտրեցիր ապրել աղքատ, բայց պատվով,
Քան թե ապրել հարուստ, սակայն անպատիվ»։
28Այս խոսքերն ինձ պատճառեցին մեծ բերկրանք,
Այնպես որ ես մի քիչ առաջ շարժվեցի,
Գիտնալու թե ով էր ասողը դրանք։
31Նա տարփողեց ևայն պարգևը առատ,
Որ Նիկողոսն արեց մատաղ կույսերին,
Պահպանելու նրանց պատիվն անարատ։
34«Ո՛վհոգի, որ այդքան բարիք ես ոգում,—
Ասացի ես,— ասա ո՞վես ևինչո՞ւ
Այդ գործերը միայն դու ես գովերգում։
37Ես չեմ թողնի խոսելդ առանց հատույցքի,
Երբ ետ դառնամ ավարտելու կարճ ուղին
Մահկանացու ևանցողիկ իմ կյանքի»։
40«Ես կխոսեմ ոչ թե նրա համար որ,—
Բարբառեց նա,— երկրից բան եմ սպասում.
Այլ զի քո մեջ տեսնում եմ վառ մի շնորհ։
43Ես արմատն եմ չարաբաստիկ այն ծառի,
Որ ստվեր էձգել երկրում քրիստոնյա,
Ուր հազիվ էքաղվում պտուղ մի բարի։
46Դուեն, Լիլլը, Կանդն ու Բրյուգգեն երանի
Կարենային իրենց վրեժը լուծել.
Նրանց կօգնի Արդարադատը երկնի։
49Ես աշխարհում հորջորջվել եմ Հյուգ Կապետ,
Իմ սերունդն են Ֆիլիպներն ու Լուիներ,
Որոնք դարձան Գաղղիայի նոր կարապետ։
52Ես որդին եմ մի փարիզցու մսագործ.
Երբ չքացան հին արքաները բոլոր,
Բացի մեկից, որ զգեցավ խորգաձորձ,
55Արքայության կառավարման սանձը ձիգ
Իմ ձեռքն անցավ. նոր հողերով ևբազում
Համհարզներով այնքան դարձա ազդեցիկ,
58Որ իմ որդին ևս գահը բարձրացավ,
Որից հետո գահակալել սկսեց
Իմ սերունդը, երբ սուրբ օծումն ստացավ։
61Մինչ քանի դեռ մեծ օժիտը պրովանսյան
Չէր փչացրել իմ սերնդին, սա, ճիշտ է,
Աննշան էր, բայց չէր տալիս գոնե զյան։
64Այդ օրից նա զոռով, սուտով սկսեց
Հափշտակել, ևապա, իբր հատուցում,
Նորմանդիան, Պոնտն ու Գասկոնիան ձեռք բերեց։
67Կառլոսն եկավ Իտալիա, իբր հատուցում,
Զոհաբերեց Կոնրադինին, ևապա
Թունավորեց Թովմասին, իբր հատուցում։
70Ժամանակ եմ տեսնում, ոչ շատ հետագա,
Երբ Ֆրանսիայից կգա ուրիշ մի Կառլոս,
Որ իրեն ևյուրայնոց լավ ցույց կտա։
73Կգա զինված միայն տեգով Հուդայի,
Եվ դրանով կհարվածի նա այնպես,
Որ Ֆլորենցիո փորոտիքը կթափի։
76Դրանից նա հող չի շահի, այլ հանցանք
Եվ ամոթանք, շահ այնքան ծանր իր համար,
Որքան թեթև բան էհաշվում նա դրանք։
79Եվ մյուսը, որ գերի ընկավ բաց ծովում,
Սակարկությամբ կծախի իր աղջկան,
Ինչպես հենը ստրկուհուն էծախում։
82Ագահությո՛ւն, ի՞նչ կարող ես անել դեռ,
Երբ ցեղս այնքան վարակեցիր քեզանով,
Որ նա նույնիսկ չի խնայում իր դստեր։
85Բայց կան գործեր է՛լավելի զազրոտի.
Դա շուշանի ներխուժումն էԱնանյա
Եվ Քրիստոսի գերումն հանձին հաջորդի։
88Ես տեսնում եմ նրան նորից այպանված,
Նորոգված եմ տեսնում քացախն ու լեղին,
Եվ տեսնում եմ նրան նորից սպանված։
91Տեսնում եմ նոր Պիղատոսին այնքան չար,
Այնքան անհագ, որ նա առանց ամոթի
Ագահության կիրքը տանում էՏաճար։
94Ո՛վՏեր, ե՞րբ ես պիտի լինեմ անտրտում,
Տեսնելով քո դատաստանը երկնային,
Որ երկնում ես դու քո զանխուլ խորհրդում։
97Իսկ իմ գոչը հարսի մասին Սուրբ Հոգու,
Որի համար դու դիմեցիր ինձ հարցով,
Ինձնից որոշ բացատրություն առնելու,
100Մյուսների հետ մենք կրկնում ենք աղոթքում,
Երբ ցերեկ է, իսկ երբ գիշեր էգալիս,
Դրանց ներհակ օրինակներ ենք ոգում։
103Մենք գիշերը Պիգմալիոնին հիշում ենք,
Որին ոսկու անհագ ծարավը դարձրեց
Գող, դավաճան ու մարդասպան չարանենգ։
106Եվ տանջանքը Միդասի խոլ ու ագահ,
Որ գոհացրեց իր պահանջը անհագուրդ
Եվ առհավետ դարձավ ծաղրի առարկա։
109Հիշում ենք ևանմտությունն Աքարի,
Որ գողացավ ավարները, ևկարծես
Դեռ պատժում էնրան ցասումը Հեսվի.
112Մեղադրում ենք Անանիային ու կնոջ.
Հիշում քացին, որ Հելիոդորն ստացավ.
Հիշում նաև Պոլինեստրին մեծագոչ,
115Որ սպանեց Պոլիդորին մերձավոր.
Հուսկ գոչում ենք. «Ո՛վԿրասոս, ասա մեզ,
Ի՞նչ համ ունի ոսկին, գիտես քանի որ»։
118Մերթ գոչում ենք զիլ ձայնով, մերթ ձայնով բամբ,
Ըստ այն հույզի, որ մեզ մղում էոգել
Մերթ առավել ևմերթ նվազ ուժգնությամբ։
121Քիչ առաջ այն բարիքները մենակ ես
Չէի ոգում. ով ոք այստեղ մոտերքում
Չէր ձայնարկում, որ լսելի լիներ քեզ»։
124Մենք բաժանվել էինք արդեն խոսողից,
Եվ շտապում էինք առաջ ընթանալ,
Որքան թույլ էր տալիս նեղվածքը տեղի,
127Եբբ զգացի հանկարծ ցնցումը լեռան.
Դա ինձ ահով ու սարսափով համակեց,
Ինչպես նրան, որին տանում էն մահվան։
130Չէր տատանվում Դելոսն այնպես ուժգնակի,
Եբբ Լատոնան բույն չէր դրել դեռ այնտեղ՝
Ծնանելու երկու աչքերն երկնքի։
133Ամենուրեք հնչեց մի ճիչ ահագին,
Եվ վարպետըս դեպ ինձ դարձավ ասելով,
«Մի վախենա, ես կանգնած եմ քո կողքին»:
136Երգում էին «Փառք իբարձունս Աստուծոյ»,
Որքան որ ես կարողացա հասկանալ,
Երբ այն ճիչը ունկնդրեցի իմոտո։
139Մենք մնացինք անշարժ ևափ իբերան,
Առաջինն այն երգը լսող հովվաց պես.
Հուսկ դադրեցին երգն ու ցնցումը լեռան։
142Ապա նորից առաջացանք նույն ճամփով,
Նայելով այն ստվերներին վայրանկյալ,
Որոնք դարձյալ հեծում էին տագնապով։
145Անգիտությունն, եթե լավ եմ հիշում ես,
Ինձ չի մղել այնպես սաստիկ գիտնալու,
Ինչպես մղեց արդ գիտնալա ճշտապես,
148Թե երգի ու ցնցման պատճառն ինչն էր բուն.
Ոչ շտապ երթն ինձ թույլ տվեց, որ հարց տամ,
Ոչ ինքս էի կարող լինել բանիբուն.
151Այսպես գնում էի խոհուն ու տարտամ։
Երգ քսանմեկերորդ
1Սաստիկ տանջված բնական սուր ծարավից,
Որ միմիայն հագենում էայն ջրով,
Որը խնդրեց սամարուհին Քրիստոսից,
4Ճեպում էի առաջնորդիս ետևից,
Հոգիների միջով խուռն ու բազմահոծ,
Հուզված նրանց արդար պատժից ու ցավից։
7Հանկարծ, ինչպես, ըստ Ղուկասի գրածի,
Քրիստոսն երկու աշակերտի երևաց,
Երբ հառնել էր գերեզմանից փառացի,
10Այսպես այստեղ մեկն երևաց մեր ետև,
Որ գալիս էր պառկածներին նայելով.
Տեսնելով մեզ՝ նա մեզ ասաց անդեդև.
13«Եղբայրներ, ձեզ խաղաղություն տա Աստված»։
Իսկույն դարձանք, ևՎիրգիլիոսը նրան
Համապատշաճ ողջույն տվեց ու ասաց.
16«Երանի թե երանելյաց կաճառում
Քեզ ընդուներ խաղաղությամբ Տերն արդար,
Որ պահում էինձ մշտական աքսորում»։
19«Ի՞նչպես, եթե դուք հոգիներ չեք ընտրյալ,—
Բարբառեց նա, մեզ հետ առաջ շարժվելով,—
Ո՞վձեզ բերեց այս ոլորտները օրհնյալ»։
22Վարպետս ասաց. «Եթե նայես դու սրա
Նշաններին, որ հրեշտակն էնշել,
Կիմանաս, որ պետք էվերև նա գնա։
25Բայց զի կյանքի թելը մանող տիրուհին
Չի ավարտել մանելը այն կծիկի,
Որ Կլոթոսն էտրամադրում իր հերթին,
28Սրա հոգին, նման իմի ևքոնի,
Դեպի բարձունք մենակ գնալ չի կարող,
Քանզի մեզ պես պայծառատես աչք չունի։
31Եվ ես ելա լայն երախից Դժոխքի
Ուղեկցելու համար նրան մինչև անդ,
Ուր կարող ենք մենք բարձրանալ կողք֊կողքի։
34Բայց ասա ինձ՝ ինչո՞ւլեռը դղրդաց,
Ինչո՞ւճիչը հոգիների համախումբ
Հնչեց մինչև լեռան ոտներն հարաթաց»։
37Այս հարցումով նա փափագըս գուշակեց,
Եվ գոհացում ստանալու հույսըս լոկ.
Իմ ցանկության սաստկությունը մեղմացրեց։
40Հոգին ասաց. «Ոչինչ չկա մասնավոր,
Որ խանգարի կարգն ու կանոնը լեռան
Եվ կամ լինի մի նորություն անսովոր։
43Այստեղ չկա փոփոխություն տարերքի.
Փոփոխության պատճառ կարող էլինել
Լոկ սեփական ուժերի մեջ երկնքի.
46Զի ոչ եղյամ, ոչ ցող, ոչ ձյուն, ոչ անձրև,
Ոչ էլ կարկուտ չի թափվել ևչի թափվում
Եռաստիճան կարճ սանդուղքից այն վերև։
49Այստեղ չկան ոչ խիտ ամպեր, ոչ ցանցառ,
Ոչ փայլակներ, ոչ էլ դուստրը Տավմանտի,
Որը երկրում փոխում էիր տեղը հար։
52Չոր գոլորշի ու ցնցումներ չեն լինում
Ավելի վեր այն սանդուղքի գագաթից,
Ուր Պետրոսի փոխանորդողն էբազմում։
55Գուցե ցածում ցնցում լինում էմեկ֊մեկ,
Բայց չգիտեմ ինչպես՝ հողմերն ընդերկրյա
Այստեղ ցնցում առաջացրած չեն երբեք։
58Աստ ցնցվում է, երբ որևէ մի հոգի
Մաքրվում էևերկինք էհամբառնում
Ուղեկցությամբ հոգիների օրհներգի։
61Եվ մաքրության երաշխիքը իղձն էայն,
Որով հոգին իրեն պատրաստ էզգում՝
Համբառնալու դեպ օթարանն հանգստյան։
64Առաջ էլ նա համբառնալու իղձ ուներ,
Բայց Աստուծո արդար կամքի համաձայն
Նախ պետք էիր արդար պատիժը կրեր։
67Եվ ես, որ այս տանջանքի մեջ եմ հլու
Ավելի քան հինգ հարյուր ամ, լոկ հիմա
Ինձ զգացի պատրաստ երկինք ելնելու։
70Հենց դրանից լեռը ցնցվեց ուժգնորեն
Եվ հոգիներն օրհներգեցին Բարձրյալին,
Որ իրենք էլ վերև կանչվեն փութորեն»։
73Այսպես ասաց, բայց զի ծարավը մարդու
Որքան մեծ է, այնքան կուշտ էնա խմում,
Նույնքան եղավ նա ինձ համար ձեռնտու։
76Եվ վարպետըս նրան. «Տեսնում եմ ես արդ,
Թե ցանցն ինչպես ձեզ բռնում է, բաց թողնում,
Ինչից էցունցն ու ձեր ցնծերգը զվարթ։
79Հիմա հաճիր պարզ ու մեկին խոսքերով
Ինձ ասելու, թե ով ես դու ևինչու
Պառկել ես աստ այսքան երկար դարերով»։
82«Երբ Տիտոսը կամքով երկնի Արքայի
Վրեժ լուծեց այն խոցերի համար խոր,
Ուրկից հոսեց ծախած արյունն Հուդայի,—
85Խոսեց հոգին,— ապրում էի համբավով,
Որ ամենից շատ էտևում ու հարգվում,
Սակայն ես դեռ չէի ապրում հավատով։
88Իմ երգերը այնքան քաղցըր հնչեցին,
Որ կանչվեցի ես, տուլուզցիս, իՀռոմ,
Ուր գլուխըս մրտենիով պճնեցին։
91Ստատիոս եմ կոչվում երկրում բովանդակ.
Ես երգեցի Թեբեն, ապա Աքիլլին.
Բայց ես ընկա իմ այս երկրորդ բեռան տակ.
94Աղբյուրը իմ քերթողական ավյունի
Եղան կայծերն աստվածային բոցի այն,
Որից շատեր լույս ստացան կենդանի։
97Ակնարկում են Էնեականն հիշարժան,
Որ ներշնչմանս մայրն ու դայակը եղավ.
Առանց նրան կմնայի աննշան։
100Եվ որպեսզի ես ապրեի Վիրգիլի
Ապրած ատեն, կլինեի հույժ հոժար
Այստեղ մնալ մի տարի էլ ավելի»։
103Այս խոսքերի վրա Վիրգիլն ուղղվեց ինձ
Մի դեմքով, որ ինձ ասում էր՝ «Լուռ մնա»,
Բայց չի կարող կամքը անել ամեն ինչ։
106Ծիծաղն ու լացն այնքան կապված են ներքին
Զգացմունքին, որ պարզասիրտ մարդկանց մոտ
Դրանք նվազ հպատակվում են կամքին։
109Ես ժպտացի նման մարդուն ակնարկու.
Ստվերն այնժամ մի պահ լռեց ու նայեց
Աչքերիս մեջ, որ հայտարարն են հոգու։
112«Երանի թե դժվարագայն քո ուղին
Լավ ավարտվեր,— ասաց նա ինձ,— բայց ինչո՞ւ
Ժպտի մի շող հիմա խաղաց քո դեմքին»։
115Երկու կողմից ես կաշկանդված մնացի.
Մեկն ուզում էր լռեմ, մյուսը՝ խոսեմ.
Հասկանալով ինձ վարպետըս մտացի,
118Ասաց. «Խոսիր առանց դույզն ինչ վարանքի,
Բացեիբաց պատասխանիր դու նրան,
Ինչ հարցնում էայնքան փույթով շեշտակի»։
121Եվ ես. «Լսիր, ով հինավուրց դու հոգի,
Ժպտիս համար զարմանում ես դու գուցե.
Բայց ավելի պատճառ ունես զարմանքի։
124Ահա սա, որ առաջնորդս էփառապանծ,
Վիրգիլիոսն է, որից դու լիցք ստացար,
Տաղերգելու աստվածներին ևմարդկանց։
127Ժպտիս պատճառն եթե այլ բան կարծեցիր,
Սխալվում ես. պատճառը այն խոսքերն են,
Որ դու հենց նոր նրա մասին ասացիր»։
130Նա թեքվեց, որ գրկեր ոտներն ուսուցչիս,
Բայց սա ասաց. «Եղբայր, թող այդ, մի անիր,
Զի դու ևես լոկ ստվերներ ենք անմիս»։
133Նա ուղղվեց ու ասաց. «Կարող ես դատել
Թե իմ սերը ինչքան ջերմ էքո հանդեպ,
Երբ մոռնալով, որ մենք ունայն ենք դարձել,
136Ես ստվերը ընդանում եմ մարմնի տեղ»։
Երգ քսաներկուերորդ
1Հրեշտակն արդեն մեր ետևն էր մնացել,
Նա, որ մի այլ նիշ ջնջելով իմ ճակտից,
Դեպ վեցերորդ բոլորակն էր մեզ ճամփել,
4Եվ ասել էր. «Երանյալ են նրանք որ
Արդարության ծարավի են ու քաղցյալ,
Եվ չեն ձգտում ոչ մի բանի նյութավոր»։
7Ես զգալով թեթևացած ինձ նորից,
Առանց ճիգի քայլում էի դեպի վեր՝
Երկու փութկոտ պոետների ետևից,
10Երբ Վիրգիլիոսն ասաց նրան. «Բարությամբ
Զեղուն սերը միշտ ուրիշ սեր կարծարծի,
Միայն թե դա արտահայտվի եռանդյամբ։
13Այն պահից, երբ Յուվենալը բանաստեղծ
Եկավ մեզ մոտ Լիմբոսի մեջ Դժոխքի,
Եվ ինձ հայտնեց քո սերը ջերմ ու անկեղծ,
16Ես քո հանդեպ սեր տածեցի ավելի,
Քան մարդ տածեց հանդեպ պայծառ մի մարդու.
Արդ կլինի ճամփաս քեզ հետ հաճելի։
19Նախ ներիր ինձ որպես մոտիկ բարեկամ,
Եթե հարցըս լինի մի քիչ համարձակ,
Եվ ինձ ասա որպես ընկեր համակամ.
22Ինչպե՞սեղավ, որ քո սրտում տեղ գտավ
Ագահությունն իմաստության մեջ այնքան,
Որ ձեռք բերիր քո ջանքերով ոչ սակավ»։
25Այս խոսքերից Ստատիոսը նախ ժպտաց,
Ապա ասաց. «Քո խոսքերը ինձ համար
Սիրույդ ազնիվ նշաններն են անկասկած։
28Սակայն հաճախ երևում են մեզ բաներ,
Որոնց պատճառն անհայտ ու մութ մնալով՝
Հանիրավի հարուցում են կասկածներ։
31Քո հարցումը այն կարծիքդ էվկայում,
Թե ես անցյալ կյանքում ագահ եմ եղել,
Որովհետև դու ինձ այստեղ ես տեսնում։
34Արդ գիտցիր, որ ագահությունն ինձնից հույժ
Հեռու եղավ, սակայն ախտն էլ հակառակ
Ստանում էայստեղ ծանր ու երկար տույժ։
37Եվ եթե ես ինձ չուղղեի, կարդալով
Այն տողերդ, ուր բնության դեմ մարդկային
Մի ժամանակ դու գոչել ես զայրույթով՝
40«Ո՞ւր չես տանում, օ՛ անիծյալ քաղց ոսկու,
Մահկանացու մարդկանց ձգտումը անհագ»,
Արդ կզգայի բախումները ահարկու։
43Տեսնելով որ մեր ձեռքերը ծախսելիս
Կարող էին բացվել չափից ավելի,
Ես զղջացի իմ այդ հանցանքը մախիզ։
46Քանիներ կան, որ վարում են շռայլ կյանք,
Չիմանալով որ իրենք մեղք են գործում
Եվ չեն զղջում իրենց կյանքում բովանդակ։
49Եվ գիտցիր, որ այն մեղքը որ ուղղակի
Հակոտնյան էմի այլ մեղքի՝ նրա հետ
Ստանում էնույն պատիժը ծանրակի։
52Արդ եթե ես սրանց մեջ եմ զետեղվել,
Որոնք իրենց ագահությունն են քավում,
Ապա պատճառն հակառակ մեղքս էեղել»։
55«Երբ երգեցիր այն զինամարտը վայրագ,
Որ Յոկաստին կրկնակի վիշտ պատճառեց,—
Ասաց նրան բանաստեղծը հովվերգակ,—
58Այդ երգերից, որ ներշնչեց քեզ Կլիոն,
Դեռ հայտնի չէր հարումըդ այն հավատին,
Առանց որի բարի գործը չէ գործոն։
61Թե այդպես է, ապա ասա՝ ինչպիսի՞
Արև կամ ջահ լուսավորեց քեզ այնպես,
Որ դու դարձար հետևորդը ձկնորսի»։
64Եվ Ստատիոն. «Դու ինքդ ինձ նախ կանչեցիր
Դեպի Պառնաս իր ակունքից ըմպելու,
Դու ինքդ ինձ նախ հավատի լույս ջամբեցիր։
67Նմանվեցիր դու ջահակիր այն մարդուն,
Որ մթան մեջ ընթանում էառխարխափ,
Դառնալով իր հետնորդների լուսատուն»,
70Երբ ասացիր՝ «Նորոգվում էդարը արդ.
Հաստատվում էարդարությունն հինավուրց,
Եվ երկնքից ցած էիջնում մի նոր մարդ»։
73Քեզնով դարձա բանաստեղծ ու քրիստոնյա.
Բայց որպեսզի լավ հասկանաս միտքը իմ,
Ուրվագիծըս քիչ կընդլայնեմ ես հիմա։
76Աշխարհն արդեն տոգորված էր ուղղակի
Այն ճշմարիտ ու սրբազան հավատով,
Որ բանբերներն էին բերել երկնքի։
79Եվ այն խոսքըդ, որ ես այստեղ հիշեցի,
Ձայնակցում էր քարոզներին նոր մարդկանց,
Եվ ես նրանց հաճախ այցի գնացի։
82Նրանք այնքան ինձ թվացին սրբակյաց,
Որ երբ նրանց Դոմիտիանը հալածեց,
Նրանց ողբի հանդեպ չեղա անզգած։
85Եվ որքան ինձ երկրի վրա մնաց կյանք,
Սատարեցի նրանց ևվարքն իրենց սուրբ,
Ինձ զզվեցրեց ամեն ուրիշ դավանանք։
88Եվ դեռ չերգած հունաց արշավը Թեբե՝
Մկրտվեցի, սակայն վախից ծածկեցի
Քրիստոնյա իմ դառնալը գրեթե,
91Ինձ հեթանոս ձևացնելով ընդերկար.
Այդ թուլությանս համար էլ ես մնացի
Չորրորդ գոտում ավելի քան չորեք դար։
94Սակայն դու որ իմ աչքերին պարզեցիր
Այն բարիքը, որի մասին եմ խոսում,
Ապա, քանի միասին ենք, զեկուցիր՝
97Ո՞ւր էարդյոք Տերենտիոսը մեր զվարթ,
Ո՞ւր են Վարրոն, Պլավտոսն ու Կեկիլիոն.
Եթե նրանք պատժված են, ո՞ւր են արդ»։
100«Դրանք, Պերսիոն, ես ևուրիշ դեռ շատեր,—
Ասաց վարպետս,— այն հույնի հետ միասին,
Որ Մուսայից ամենից շատ շոյվածն էր,
103Մութ զնդանի պարունակում ենք վերի.
Մենք խոսում ենք Պառնաս լեռան մասին միշտ,
Ուր ապրում են ներշնչողներն երգերի։
106Անդ մեզ հետ են Եվրիպիդն ու Անտիֆոնն,
Ագաթոնը, Սիմոնիդն ու այլ հույներ,
Որոնց ճակատն արտախուրեց բրաբիոնն։
109Այնտեղ են ևկանայք, որոնց երգել ես —
Անտիգոնեն, Դեիֆիլեն, Արգիան
Եվ Իսմենեն, որ վշտահար էայնպես։
112Այնտեղ էնա, որ ցույց տվեց Լանգիան,
Այնտեղ էնա, Տիրեսիասի դուստրը դեգ,
Եվ Թետիսը, ինչպես նաև Դեյդամիան»։
115Լռել էին զույգ պոետները արդեն
Եվ ուշադիր նայում էին իրենց շուրջ,
Պրծած ելքից ու սանդուղքից ժայռեղեն։
118Անցել էին չորս նաժիշտները օրվա,
Իսկ հինգերորդն առեղի մոտ էր կանգնած,
Վեր ուղղելով հրավառ ծայրը նրա,
121Երբ ինձ ասաց առաջնորդըս. «Պետք էմենք
Լեռը շրջենք բոլորակի աջ եզրով,
Ինչպես որ մենք սովորաբար արել ենք»։
124Սովորությունն առաջնորդեց մեզ այստեղ.
Եվ մենք ճամփա ընկանք նվազ վարանքով,
Հավանությամբ մեր ուղեկցի բանաստեղծ։
127Ես հետևում էի նրանց անվարան
Եվ ունկնդրում ուշով նրանց զրույցին,
Որից դասեր էի քաղում քերթության։
130Սակայն հանկարծ նրանց զրույցն օգտավետ
Խզեց մի ծառ, որ մենք գտանք մեր ճամփին,
Բեռնավորված պտուղներով բուրավետ։
133Ինչպես քիչ֊քիչ բարակում էեղևնին,
Բարձրանալով, այսպես էր սա իջնելով,
Որպեսզի մարդ չբարձրանա ճյուղերին։
136Այն կողմից, ուր մեր ճանապարհն էր միշտ գոց,
Բարձըր ժայռից մի վճիտ ջուր էր ցայտում
Եվ տարածվում սաղարթների վրա հոծ։
139Երբ մոտեցանք արտասովոր այն ծառին,
Սաղարթների միջից մի ձայն բարբառեց.
«Զուր եք ձգտում այս մրգերին ու ջրին»։
142Ապա ասաց. «Մարիամ կուսանը բարի
Ոչ իր մասին, այլ այն մասին էր հոգում,
Որ հանդեսը լինի պատվով, անթերի։
145Հին Հռոմի կանայք իբրև ըմպելիք
Ջրով միայն գոհ մնացին, Դանիելն էլ
Մերժեց ուտեստն ու ձեռք բերեց գիտելիք։
148Նախնադարը ոսկու նման էր պայծառ,
Երբոր քաղցից բալուտն համեղ էր թվում,
Իսկ ծարավից ջուրը թվում էր նեկտար։
151Անապատում Հովհաննեսը սնանվեց
Վայրի մեղրով ու մարախով, ևայսպես
Փառավորվեց նա ևդարձավ այնպես մեծ,
154Ինչպես որ դա Սուրբ Մատյանն էհայտնում ձեզ»։
Երգ քսաներեքերորդ
1Մինչ դեռ նայում էի ծառին սաղարթուն,
Ինչպես նա, ով ճնճղուկներին էնայում,
Զուր կորցնելով իր ժամանակը զարթուն,
4Ավելի քան հոգատար հայրս ինձ ասաց.
«Որդյակ, գնանք, մենք պետք էոր ավելի
Լավ գործածենք ժամանակը սահմանված»։
7Ես ուղղեցի դեմքս ու քայլերըս դեպի
Իմաստուններն, որոնց զրույցն այնպես էր,
Որ ես չէի զգում տաժանքը ճամփի։
10Հանկարծ ահա հնչեց մի երգ ողբալից —
«Ով Տէր, եթե զշրթունս իմ,— մի ձայնով,
Որ լսողը կզգար թե խինդ, թե թախիծ։
13«Սիրելի հայր, այդ ի՞նչ երգ է»,— ես հարցրի։
Եվ նա. «Կարծեմ ստվերներ են մոտեցող,
Որ քավում են իրենց մեղքը որկորի»։
16Ինչպես մարդիկ, խորհուրդների մեջ սուզված,
Հանդիպելիս ճամփին անձանց անծանոթ,
Հպանցելով մի պահ նայում են նրանց,
19Այսպես հոգվոց մի խումբ, լուռ ու երկյուղած,
Արագ գալիս անցնում էին մեր կողքով,
Զարմանահար հայացքն իրենց մեզ ուղղած։
22Աչքերն անփայլ ու փոս էին բոլորի,
Դեմքերն անգույն ևմարմիններն այնքան չոր,
Որ առել էր կաշին ձևը ոսկորի։
25Չեմ կարծում, որ Էրեսիքթոնը լիներ
Ծոմից այնքան հյուծված, ծյուրված, չորացած,
Երբ ամենից շատ դրանից վախ ուներ։
28Խորհում էի ես ինձ, նրանց նայելով.
«Ահա ցեղն, որ Երուսաղեմը կորցրեց,
Երբ Մարիամը որդուն կերավ հոշելով»։
31Ակնախորշերն անքար մատնու պես էին.
Ովքեր մարդկանց դեմքին կարդում են OMO,
Այնտեղ պիտի Mտառը լավ տեսնեին։
34Եվ ո՞վպիտի, պատճառն առանց գիտնալու,
Հավատար որ տեսքը պտղի ու ջրի
Իզորու էր նրանց այսքան հյուծելու։
37Չիմանալով հյուծման պատճառը նրանց,
Ես զարմանքով խորհում էի, թե նրանք
Ինչի՞ցէին այդպես ծյուրվել չափազանց,
40Երբ մի ստվեր հանկարծ գանգի խոռոչից
Աչքերն ուղղեց դեպի ինձ ու պիշ նայեց,
Ապա գոչեց. «Այս շնորհն ինձ ո՞րտեղից»։
43Դեմքից նրան չէր կարելի ճանաչել.
Սակայն նրա ձայնից հայտնի եղավ ինձ
Այն, ինչ տեսքից անհնար էր գուշակել։
46Նրա ձայնից լուսավորվեց միտքը իմ,
Եվ ես նրա կերպարանքում խաթարված
Ճանաչեցի Ֆորեզեին մտերիմ։
49«Օ, մի նայիր չոր ու դժգույն իմ դեմքին,—
Ասաց նա ինձ թախանձագին խնդրանքով,—
Ոչ էլ նայիր երիթացած իմ մարմնին։
52Բայց քո մասին ճշմարիտը ինձ հայտնիր,
Եվ ասա թե ուղեկիցներդ ովքե՞րեն.
Խնդրեմ ինձ հետ զրուցելու մի քաշվիր»։
55«Մեռած դեմքըդ ողբացել եմ ես կյանքում,—
Ասացի ես,— բայց տեսնելով այն խեղված,
Հիմա նորից նույն կսկծանքն եմ ապրում։
58Արդ ինձ ասա՝ ի՞նչն էհյուծում այդպես ձեզ.
Ես զարմանքից դժվարանում եմ խոսել.
Զարմացողը վատ էխոսում իսկապես»։
61Եվ նա ասաց. «Այս ծառի ու ջրի մեջ
Աստվածային կամքով մուծված էմի ուժ,
Որ հյուծում ու չորացնում էայսպես մեզ։
64Բոլոր սրանք, որոնք երգում են լալով,
Մոլությունն ու ախտը իրենց որկորի
Աստ քավում են քաղց ու ծարավ զգալով։
67Եվ ուտելու ու խմելու տենչը վառ
Բորբոքում են մեր մեջ մրգերը բուրյան
Եվ ջրերը, որ հոսում են ժայռն իվար։
70Ամեն անգամ, որ այստեղով մենք դառնանք,
Նորոգվում էմեր տանջանքը նորից նոր,
Ես կասեի ոչ թե տանջանք, այլ հրճվանք.
73Զի մեզ ծառին ձգող կամքը կամքն էայն,
Որ Քրիստոսին ասել տվեց «Աստուած իմ»,
Երբ որ նա մեզ փրկեց գնով իր արյան»։
76Եվ ես նրան. «Ով Ֆորեզե, այն օրից,
Երբ մեռնելով ընկար աշխարհն հանդերձյալ,
Մինչև հիմա դեռ չի անցել հինգ տարի։
79Եթե զղջումդ այնքան էիր ուշացրել,
— Զղջում, որ մեզ հաշտեցնում էԱստծու հետ —
Երբ այլևըս չէիր կարող մեղք գործել,
82Ապա ինչպե՞սայս բոլորակն եկար դու։
Կարծում էի քեզ կգտնեմ ներքևում,
Ուր կենում են զանցառուներն հարկատու»։
85Եվ նա. «Նելլաս այսքան շուտով ինձ տարավ
Ճաշակելու այս օշինդրը դառնանուշ,
Նա էր, որ ինձ արտասուքով հորդառատ,
88Ջերմ աղոթքով ևհառաչքով իր խորին
Ինձ դուրս հանեց կայաններից սպասման
Եվ ինձ փրկեց ոլորտներից ստորին։
91Իմ հեգ այրին, որին անչափ սիրեցի,
Հաճելի ու թանկագին էԱստուծո,
Զի մենակ էվարք ու բարքով ուղղացի.
94Քանզի հիմա Սարդինկայի Բարբաջան
Ավելի շատ կանայք ունի ամոթխած,
Քան քաղաքն այն, ուր ապրում էիմ Նելլան։
97Օ՛ եղբայր իմ, ի՞նչ ես ուզում որ ասեմ.
Ես տեսնում եմ այն ժամանակը գալիք,
Եվ այնքան էլ դա հեռու չէ, կարծում եմ,
100Երբ կարձակվեն հրամաններ վարչական
Ֆլորենտացի կանանց ընդդեմ անպատկառ,
Որպեսզի մերկ ստինքներով դուրս չգան։
103Բարբարոս կամ սարակինոս կա՞ մի կին,
Որ ծածկելու համար կուրծքը՝ հարկ զգա
Հոգևոր կամ աշխարհական մտրակին։
106Բայց եթե այդ անամոթներն զգային,
Թե երկինքը ինչ էնրանց պատրաստում,
Այժմվանից բերանաբաց կոռնային։
109Եվ եթե իմ կռահումներն ստույգ են,
Կպատժվեն նրանք, նախքան այսօրվա
Մանկանց այտերն աղվամազով ծածկըվեն։
112Այժմ ինձ ասա՝ այստեղ ինչպե՞սես եկել.
Ոչ միայն ես, այլև սրանք զարմանքով
Նայում են անդ, ուր քո շվաքն ես ձգել»։
115Եվ ես նրան. «Եթե միտքըդ դու բերես
Այն կյանքը, որ մենի վարեցինք միասին,
Դառն հուշերից կճնշվես ծանրապես։
118Ահա սա, որ ուղեկիցս է, անցյալ օր
Ինձ դուրս բերեց այդ ախտավոր կենցաղից,
Երբ դարձել էր արևի քույրը կլոր։
121Այս անպատիր ու կենդանի իմ մարմնով
Նա ինձ տարավ դեպ հոգիները մեռած՝
Դժոխքի խոր, մշտագիշեր խավարով։
124Իր օգնությամբ ես դուրս ելա այնտեղից
Եվ եկա աստ, բարձրանալով լեռն իվեր,
Որ մաքրում էձեզ երկրային աղտերից։
127Նա ասաց, որ իր պարտքն էինձ ուղեկցել,
Մինչև անդ՝ ուր Բեատրիչեն կգտնեմ.
Այնժամ ինքը ինձ հրաժեշտ կտա էլ։
130Վիրգիլն էսա, որ ինձ այսպես բարբառեց.
Իսկ այս մյուսը այն հոգին էխստամբեր,
Որի համար քիչ առաջ լեռը ցնցվեց,
133Որպեսզի նա նրան իբաց թոթափեր»։
Երգ քսանչորսերորդ
1Զրույցն ու երթն իրար չէին արգելակ,
Այնպես որ մենք գնում էինք ճեպընթաց,
Ինչպես մի նավ մղված հողմից հաջողակ։
4Իսկ նրանք, որ թվում էին կրկնամեռ,
Փոս աչքերով նայում էին իմ վրա,
Զարմանալով որ կենդանի էի դեռ։
7Ես ասացի խոսքըս առաջ տանելով.
«Մի գուցե նա դանդաղում էհամբառնալ,
Մեզ երկուսիս ընկերակցել ուզելով։
10Բայց թե գիտես, ասա ո՞ւր էՊիկկարդան,
Եվ ասա, թե ուշիուշով ինձ նայող
Այս խմբի մեջ կա՞ մի հոգի հիշարժան»։
13«Իմ քույրը, որ գեղեցիկ էր ու բարի,
Բայց չգիտեմ որն ավելի, այժմ արդեն
Գտնվում էՈլիմպոսի մեջ վերի»։
16Այսպես ասաց, որից հետո նա հարեց.
«Անհրաժեշտ էմեր անուններն այստեղ տալ,
Զի մեր դեմքը խաթարված էպասից մեծ։
19Սա լուկկացի Բոնաջունտան է,— ասաց,
Եվ ցույց տվեց նրան մատով,— իսկ մյուսն այն,
Որի դեմքն էամենքից շատ ազազած,
22Եկեղեցու ղեկն ունեցավ իր ձեռքին.
Նա Տուրից է, ևարդ ծոմով էքավում
Բոլսենայի օձաձկներն ու գինին»։
25Եվ շատերի մատնանշեց մեկ առ մեկ.
Ոչ ոք դժգոհ չէր երևում նշվելուց,
Զի չայլայլվեց, չմռայլվեց ոչ մի դեմք։
28Այնտեղ քաղցից ատամացում էին զուր
Ուբալդինն ու Բոնիֆացիո Ֆիեսկին,
Որ շատ մարդկանց գավազանով հովվեց սուրբ։
31Այնտեղ մեսսեր Մարկեզեն էր չորացած,
Որ Ֆոռլիում միշտ զբաղվեց խմելով,
Որից երբեք իրեն չզգաց հագեցած։
34Բայց ինչպես նա, ով նայում է, որ ընտրի,
Այսպես ևես նախընտրեցի լուկկացուն,
Որ խոսելու փափագ ուներ ավելի։
37Նա հծծում էր ինչ֊որ անուն — Ջենտուկկա —
Իր այն մասով, որ իվերուստ սահմանված
Տանջանքներին ավելի էր ենթակա։
40«Ո՛վհոգի, որ ինձ հետ խոսել ես բաղձում,—
Ասացի ես,— արդ բարբառիր դու այնպես,
Որ երկուսով էլ ստանանք գոհացում»։
43Եվ նա. «Մի կին, որ անքող էտակավին,
Իմ քաղաքը քեզ հաճելի կդարձնի,
Թեև արժան էնա մարդկանց պարսավին։
46Դու հիշիր այս նախատեսումս անձնական.
Եթե հծծյունս այլ մտքով ես հասկանում,
Քեզ կպարզեն հետո դեպքերն իրական։
49Բայց դու նա չե՞ս, ով հորինեց նոր տաղեր,
Որոնք կարծեմ սկսում են այս տողով.
«Կանայք, դուք որ ձեր մեջ ունեք ազնիվ սեր»։
52Եվ ես նրան. «Ես մեկն եմ, որ նոթագրում,
Ապա հույզերս արտահայտում եմ այնպես,
Ինչպես սերն էինձ ներշնչում, թելադրում» ։
55Եվ նա. «Եղբայր, արդ տեսնում եմ խոչն այն սուր,
Որ Նոտարին, Գուիտտոնին, նաև ինձ
Հեռու պահեիք ձեր նոր ոճից քաղցրալուր։
58Քաջ տեսնում եմ, թե ինչպես ձեր գրչով դուք
Հետևում եք սերտիվ սիրույն թելադրող,
Ինչ որ չեղավ գրարվեստին մեր հատուկ։
61Ով շեղվում էողջմտության կանոնից,
Տարբերությունն այդ ոճերի չի տեսնում»։
Եվ նա լռեց, բավարարված զրույցից։
64Ինչպես հաճախ կռունկները հեռագնաց,
Որ Նեղոսի երկայնքին են ձմեռում,
Շարան֊շարան սլանում են սրընթաց,
67Այսպես բոլոր հոգիներն այն ներգևյալ,
Որ հետամուտ էին իրենց քավության,
Շուտ եկան ևվերադարձան փութաքայլ։
70Եվ ինչպես նա, ով հոգնելով վազելուց,
Ընկերներից զատվում էու մեղմ քայլում,
Մինչև որ իր կուրծքը դադրի հևալուց,
73Այսպես այստեղ անջատվելով սուրբ հոտից,
Դանդաղորեն ինձ հետևեց Ֆորեզեն,
Հարցնելով ինձ. «Ե՞րբ կտեսնեմ քեզ նորից»։
76Ես ասացի. «Ինչքան կապրեմ չգիտեմ.
Բայց չի լինի աստ վերադարձս այնքան շուտ,
Որ ավելի վաղ գալու իղձ չհայտնեմ.
79Քանզի քաղաքն, ուր տրված էինձ ապրել,
Լավ բարքերից մերկանում էօրեցօր
Եվ կարող էիր կործանմանը հանգել»։
82«Ով այդ բանում մեծ մեղք ունի,— ասաց նա,—
Ձիու պոչից կկապվի ու քարշ կածվի
Դեպի անդունդ, ուր փրկության հույս չկա։
85Ձին գնալով կարագացնի վազքը իր,
Մինչև նրա հոգին բերանը բերի
Ու բաց թողնի նրա դիակը զազիր։
88Եվ շատ պիտի չպտտվեն աստղերն այն,—
Եվ աչքերը երկինք ուղղեց,— մինչև որ
Քեզ պարզ դառնա իրողությունն ամենայն։
91Հիմա զատվենք, ժամանակը մեզ համար
Սուղ էայստեղ, ևայն իզուր կկորցնեմ,
Եթե շարժվեմ քո քայլերով համրավար»։
94Ինչպես երբեմն հեծյալ մարտիկն առանձին
Հեռանում էհեծելազոր ջոկատից,
Ստանալու բախման պատիվն առաջին,
97Այսպես մեզնից նա հեռացավ հապշտապ.
Ես մնացի պոետների հետ երկու,
Որոնք եղան այնքան վարպետ հոյակապ։
100Երբ նա մեզնից այնքան շատ էր հեռացել,
Որ էլ աչքըս նրան պարզ չէր նկատում,
Ինչպես միտքըս նրան պարզ չէր հասկացել,
103Ինձ երևաց, ոչ շատ հեռու մեր տեղից,
Մի ուրիշ ծառ պտղաբերձ ու սաղարթուն,
Որ տնկված էր անդին լեռան դարձվածքից։
106Տեսա մարդկանց, որ ձեռքերը կարկառած
Տերևներին՝ ճչում էին ինչ֊որ բան,
Ինչպես ճչում են մանուկները զրկված,
109Երբ չեն տալիս նրանց ուզածը մարդիկ,
Այլ, սրելու համար ախորժը նրանց,
Ուզածները բարձր են բռնում սակավիկ։
112Հուսկ հուսախաբ եղած՝ նրանք մեկնեցին։
Մենք մոտեցանք այնժամ ծառին պտղաբերձ,
Որ խուլ մնաց նրանց այնքան թախանձին։
115«Առաջ անցեք, մի մոտենաք դուք սրան.
Սա ծլել էեդեմական այն ծառից,
Որից կերել, ճաշակել էմայր Եվան»։
118Այսպես ասաց ճյուղերի մեջ ինչ֊որ ձայն։
Մենք երեքով առաջացանք հուպ ընդ հուպ,
Միջով դարի ու բարձրաբերձ ծառի այն։
121«Հիշեցեք այն նզովելոց ամպածին,—
Ասում էր նա,— որոնք հարբած, հղփացած,
Թեսեոսին մարտահրավեր կարդացին.
124Եվ հրեից, որ խմեցին կշտացան,
Որի համար նրանց վանեց Գեդեոնն,
Երբ ցած իջավ բլուրներից իՄադիան»։
127Բոլորակի եզրով այսպես ընթացանք,
Ունկնդրելով մեղաց մասին որկորի,
Որ ունեցան դառն ու տխուր հետևանք։
130Մենք երեքով դուրս եկանք լայն ճանապարհ,
Եվ ընթացանք հազար քայլից ավելի,
Ամեն մեկըս մտորելով անբարբառ։
133«Ինչո՞ւեք դուք այդպես գնում մտածկոտ»,—
Հանկարծ գոչեց մի ձայն, որից խրտչեցի
Հար ևնման մի մտրուկի վեհերոտ։
136Վեր նայեցի, տեսնելու թե ով էր այդ.
Քուրայի մեջ մետաղը կամ ապակին
Երբեք այնպես չեն շողացել հրացայտ,
139Ինչպես շողաց մեկը, որ մեզ գոչում էր.
«Խաղաղության տանող աղին այստեղ է.
Մուտքն այստեղ էբարձրանալու լեռն իվեր»։
142Նրա տեսքից ես շլացա իրավամբ,
Եվ շարժվեցի վարպետներիս ետևից,
Ընթանալով լսված ձայնի ուղղությամբ։
145Ինչպես այգից առաջ սյուքը մայիսյան
Մեղմ փչում է, բոլորովին թաթավված
Խոտերի ու ծաղկանց շնչովը բուրյան,
148Այսպես ճակտիս մի հով փչեց այդպիսի.
Ես զգացի թափահարում թևերի,
Ուրկից բուրմունք մի տարածվեց ամբրոսի։
151Ես լսեցի այս խոսքերը. «Երանի
Նրանց, որոնք իրենց սրտում չեն զգում
Անհագություն որկորաժետ բերանի,
154Եվ քաղցում են միայն արդար սահմանում»։
Երգ քսանհինգերորդ
1Այն ժամն էր, երբ ելքը պետք չէր հապաղել
Զի արևը միջօրյա ծիրը Ցուլին,
Իսկ գիշերը Կարիճին էր արդ թողել։
4Եվ ինչպես նա, ով չի երբեք դանդաղում,
Այլ իր ճամփով ընթանում էմիշտ առաջ,
Երբոր նրան հարկի խթանն էմղում,
7Այսպես ևմենք մտանք մի նեղ արահետ,
Մագլցելով մի սանդուղքով, որ, անձուկ,
Թույլ չէր տալիս մեզ բարձրանալ զուգահետ։
10Ինչպես մատաղ ծիտը թևերն էբացում,
Թռչկոտելու տենչով, ապա կծկում է,
Սիրտ չանելով թողնել իր բույնը փցուն,
13Այսպես ես մեկ ուզում էի բան հարցնել,
Մեկ տատամսում, իմ շրթները շարժելով,
Ճիշտ ինչպես նա, ով փորձում էխոսք վերցնել։
16Բարի հայրըս տեսնելով, որ ես երկմիտ
Ու վարանոտ գնում էի, ինձ ասաց.
«Դեհ արձակիր լարված աղեղը լեզվիդ»։
19Ես աներկբա բացի բերանս այն ատեն
Ու ասացի. «Ինչպե՞սկարող են հյուծվել
Նրանք, ովքեր սնուցվելու պետք չունեն»։
22Եվ նա ասաց. «Եթե հիշես, թե ինչպես
Մելեագրը խանձողի հետ սպառվեց,
Հասկանալն այդ շատ չի լինի դժվար քեզ։
25Եթե դարձյալ մտաբերես, թե ինչպես
Ձեր պատկերն էարտացոլում հայելին,
Այն, ինչ որ քեզ բարդ էթվում, կըմբռնես։
28Բայց որպեսզի հարցն հասկանաս անթերի,
Ահավասիկ Ստատիոսը, կխնդրեմ,
Որ նա լինի բուժիչը քո վերքերի»։
31«Եթե ինձ էընկնում այդ հարցը պարզել,
Քանի դու կաս,— պատասխանեց Ստատիոն,—
Ներիր ինձ, որ քեզ չեմ կարող ոչ ասել»։
34Ապա սկսեց. «Եթե խոսքերն իմ, որդյակ,
Լավ ըմբռնի ու ընկալի միտքը քո,
Քեզ կպարզվի տվյալ հարցը բովանդակ։
37Զուտ արյունը, ոը երբեք չի ներծծվում
Երակներից ևմնում էինչպես մի
Ավելորդ ճաշ, որ սեղանից էվերցվում,
40Ստանում էսրտում հաստիչ զորություն,
Ինչպես արյունն երակների մեջ հոսող
Սնուցում էծայրանդամները մարդուն։
43Նորից զտված՝ նա իջնում էսեռական
Օրգաններում, ուրկից կաթում էմի այլ
Արյան վրա մի անոթում բնական։
46Անդ խառնվում էմի արյունը մյուս արյան,
Մին ներկրում է, իսկ մյուսը ներգործում.
Ըստ որում սա ունի զորեղ զտարան։
49Ձուլված նրան՝ սկսում էսա գործել
Մակարդելով, ևապա կյանք էտալիս
Այն մակարդին, որին ինքն էստեղծել։
52Ներգործոն ուժն հոգևորվում էնման
Բուսականին, տարբերվելով այնու, որ
Նա ճամփին է, իսկ սա հասել իր լրման.
55Եվ աճելով ինչպես մի սունկ ծովային՝
Շարժվում էևզգում, ապա կազմում է
Օրգանները կարողությանց մարդկային։
58Սրտից ծագած այդ զորությունն իհարկին
Մերթ ընդլայնվում, մերթ ծավալվում է, նայած
Անդամների կազմավորման կարիքին։
61Բայց ինչպես էասուն դառնում անասնից,
Դեռ չգիտես, դա այնպիսի հարց էբարդ,
Ուր մոլորվեց մի իմաստուն քեզանից։
64Ըստ որում նա իր գիտությամբ անջատեց
Հոգեկանից իմացականը ներգոր,
Որին ոչ մի հատուկ օրգան չընծայեց։
67Արդ միտքըդ բաց ճշմարտությանն անհեղլի.
Իմացիր որ հենց որ սաղմի մեջ արդեն
Ավարտված էկազմավորումն ուղեղի,
70Արարիչը զվարթ նայում էնրան՝
Բնության այդ ամենամեծ արվեստին
Եվ ներարկում նրան հոգի բանական։
73Իսկ սա ինչ֊որ գործոն գտնում էսաղմում,
Միակցում էևկազմում լոկ մի հոգի,
Որ ապրում է, զգում էևգիտակցում։
76Եվ որպեսզի խոսքըս քեզ քիչ զարմացնի,
Հիշիր, ինչպես վազի հույզը, միացած
Արեգակի տապին, դաոնում էգինի։
79Երբ Լաքեզիսն սպառում էմանածոն,
Հոգին մարմնից, անջատվում էու տանում
Նրա բոլոր հատկությունները գործոն։
82Որոշ ձիրքեր անգործունյա են մնում.
Հիշողությունը, միտքն ու կամքը, սակայն,
Առաջվանից ավելի լավ են գործում։
85Հոգին թռչում ու հասնում էանհապաղ
Զույգ ափերից մեկին ևկամ մյուսին,
Եվ իր վիճակն իմանում էայնտեղ նախ։
88Հենց որ այդտեղ օդը պատում էնրան,
Հաստիչ ուժը ճառագայթում էիր շուրջ,
Ինչպես արեց անդամների մեջ կենդան։
91Եվ օդն ինչպես, երբ այն լի էգոլորշով,
Ցոլցոլում էարեգակի շողերից
Եվ զարդարվում ծիածանի գույներով,
94Այսպես օդը, որով պատվում էհոգին,
Ստանում էայն ձևը, որ նրա մեջ
Դրոշմում էարարիչ ուժը ներքին.
97Եվ ինչպես բոցն հետևում էկրակին,
Ուր էլ որ սա տեղափոխվի ու գնա,
Այսպես նոր ձևն հետևում էհոգիին։
100Երևույթն այն, որը կոչվում էստվեր,
Այս նոր ձևն է, որից կազմում էհոգին
Ամեն տեսակ զգայական օրգաններ։
103Դրանով ենք մենք ծիծաղում, բարբառում,
Դրանով են հառաչներն ու հեծքը մեր,
Որ կարող էլսած լինես այս սարում։
106Մեր ստվերներն այս կամ այն տեսքն են առնում,
Նայած թե ինչ գրգիռներ են վարում մեզ.
Պատճառն այդ է, որ քեզ զարմանք էառթում»։
109Հասել էինք արդեն վերջին ոլորտին
Եվ շուռ եկել դեպի աջ կողմը ճամփի,
Երբ ունեցանք մի ուրիշ հոգ անդստին։
112Լեռան լանջը այնտեղ բոցեր էր ցանում,
Եվ ներքևից բարձրանում էր մի քամի,
Որ այդ բոցերը բորբ իբաց էր վանում։
115Արդ մեզ հարկ էր մեկ֊մեկ գնալ ճամփեզրից.
Բայց այս կողմից երկյուղ էի ես զգում
Վար ընկնելուց, այն կողմից՝ վառ բոցերից։
118Վարպետս ասաց. «Աստ հարկ էու անհրաժեշտ
Աչքերը միշտ պահել լարված, անթարթափ,
Ըստ որում՝ աստ կարելի էգայթել հեշտ»։
121Այնժամ խորքից հրի վառ ու ահագին
Ես լսեցի «Տէր վեհագոյն գթութեան»
Երգը հնչուն, դեպ ուր դարձա փութագին։
124Բոցերի մեջ տեսա անձինք երթևեկ,
Ուստի ուշով ես նայեցի մերթ նրանց,
Մերթ քայլերիս, չուղղելով աչքս այլուրեք։
127Երբ ավարտում էին նրանք օրհներգն այն,
«Զայր ոչ գիտեմ» գոչում էին ուժգնորեն,
Ապա նորից էին երգում մեղմաձայն.
130Որից հետո դարձյալ գոչում. «Դիանան
Անտառ վազեց ու վռնդեց Հելիկին,
Որ խմել էր քաղցըր թույնը վեներյան»։
133Ապա նրանք նորից օրհներգն երգեցին
Եվ հիշեցին հետո արանց ու կանանց,
Որ ողջախոհ, անեղծ կյանքով ապրեցին։
136Եվ կարծեմ այս երգն ու գոչերը այնքան
Պիտի տևեն, մինչև նրանք տոչորվեն.
Այդ գոհերով ու այդ պատժով քավչական
139Վերքերն իրենց վերջ իվերջո կփակվեն։
Երգ քսանվեցերորդ
1Մինչ մենք քայլում էինք իրար ետևից,
Ճամփի եզրով, բարի վարպետըս հաճախ
Ասում էր ինձ. «Զգույշ օգտվիր իմ ազդից»:
4Արևը, որ դեպ արևմուտք էր թեքվել,
Պայծառելով հորիզոնը կապուտակ,
Ճաճանչներն իր իմ աջ ուսին էր զարկել.
7Եվ այնտեղ, ուր մարմինս ստվեր էր արել,
Հուրն ավելի շառագույն էր երևում.
Հոգիներին դա զարմանք էր պատճառել։
10Այս առիթով ահա նրանք իմ մասին
Խոսք բաց արին ևասացին մեկմեկու.
«Սա կարծես թե մարմին չունի մեզ պես սին»:
13Ապա ոմանք ինձ մոտեցան անարգել,
Միշտ ջանալով դուրս չգալու այնտեղից,
Որտեղ նրանց սահմանված էր տոչորվել։
16«Դու, որ կերթաս այն երկուսի ետևից
Ոչ հեղգանքից, այլ հարգանքից մի գուցե,
Պատասխանիր, տես, այրվում եմ ծարավից.
19Պատասխանըդ պետք չէ միայն ինձ համար.
Դա բոլորիս ավելի էհարկավոր,
Քան հնդիկին ու հաբեշին ջուրը սառ:
22Ասա մեզ, թե ինչպե՞սես դու խափանում
Ճառագայթներն արեգակի, կարծես թե
Դեռ չլինես ընկած մահվան դարանում»:
25Այսպես հարցրեց ինձ մի հոգի. ես ընդփույթ
Պատրաստվեցի նրան տալու պատասխան,
Երբ գրավեց ուշքըս մի նոր երևույթ.
28Վասնզի այն ճամփի միջով հրավառ
Եկավ մի խումբ նախորդ խմբին ընդառաջ,
Եվ իր վրա ուղղեց հայացքս ապշահար։
31Հանկարծ տեսա, որ այն խմբերը կրկին
Շտապեցին ողջագուրել մեկզմեկ,
Գոհանալով այդ ողջույնից սրտագին։
34Այսօրինակ մրջյունները անպաշտպան
Հանդիպում են իրար ցռուկ ցռուկի,
Իմանալու իրենց բախտը կամ ճամփան։
37Երբ ավարտվեց հանդիպումն այդ մտերմիկ,
Նրանք նախքան բաժանվելը իրարից
Փոփոխակի ձայնարկեցին բարձր ու ձիգ.
40Նորեկ խումբը գոչեց «Սոդոմ ևԳոմոր»
Մյուսը՝ «Մտավ Պասիֆայեն կռվի մեջ,
Որ գոհացնի ցուլը կիրքն իր հախնթոր»։
43Ինչպես ճայերն, որ թռչում են, սուրալով
Մասամբ դեպի Ռիֆե, մասամբ՝ անապատ,
Սրանք ցրտից, նրանք տաքից խորշելով,
46Այսպես խմբերն երթևեկում էին հար,
Եվ լալագին կրկնում օրհներգը հիշյալ
Ու գոչյունը՝ իրենց պատշաճ ու հարմար։
49Եվ նույն նրանք, որ ինձ էին նախ դիմել,
Նորից դեպի ինձ մոտեցան հապշտապ,
Փափագելով իմ պատասխանը լսել։
52Ես տեսնելով բուռըն բաղձանքը նրանց,
Բարբառեցի. «Դուք որ վստահ եք, անշուշտ,
Մի օր հանգչել խաղաղության մեջ անանց,
55Իմացեք որ ես չեմ մեռել դեռ մահվամբ,
Այլ մարմինըս այստեղ ինձ հետ եմ բերել
Իր կենդանի հոդվածներով ևարյամբ։
58Գնում եմ վեր, որ լույս գտնեմ մտավոր.
Անդ մի կին կա, որի շնորհիվ ես միայն
Այստեղ բերի իմ մարմինը անցավոր։
61Բայց իցիվ թե ձեր իղձը շուտ գոհացվի
Եվ սիրով ու լույսով զեղուն երկնքում
Քեզ համար պարտ ու պատշաճ տեղ հատկացվի.
64Ասացեք ինձ, որպեսզի այն գրանցեմ,
Դուք ո՞վեք ևայն հոգիներն ովքե՞րեն,
Որ քայլում են ձեր ընթացքին հակընդդեմ»:
67Ինչպես կոպիտ ու վայրենի լեռնցին,
Երբ առաջին անգամ քաղաք էգալիս,
Նայում էլուռ, շլմոր ասդին ու անդին,
70Այսպես էին այն ստվերներն երևում.
Բայց երբ նրանք թոթափվեցին զարմանքից,
Որ իմաստուն մարդկանց մոտ կարճ էտևում,
73«Երանի քեզ, որ մեր մարզերն ես եկել,—
Վերսկսեց բարբառողը քիչ առաջ,—
Որ լավագույն կյանքի հասնես անարգել.
76Այն խումբը, որ քայլում էմեզ հակընթաց,
Գործեց մեղքն այն, որի համար ծաղրանքով
«Բամբիշ» կոչվեց մի օր Կեսարը հաղթած։
79Հեռանում են նրանք «Սոդոմ» գոռալով
Եվ մեղադրում իրենց, ինչպես լսեցիր,
Պիղծ արարքից իրենց ամոթ զգալով։
82Մեր մեղքն եղավ միջև երկու սեռերի.
Զի մենք օրենքն ընդունեցինք մարդկային,
Անբանի պես հետևելով կրքերի,
85Համոթըս մեր՝ բաժանվելու ընթացքում
Միշտ կրկնում ենք անունը այն կնոջ, որ
Անասնացավ անասնաձև սարվածքում։
88Արդ մեր մեղքն ու արարքները գիտես դու.
Անշուշտ կուզես մեր անուններն իմանալ,
Բայց ժամանակ չկա մեկ֊մեկ թվելու:
91Իմ անունը ես կարող եմ քեզ հայտնել.
Ես կոչվում եմ Գուինիցելլի Գուիդո.
Վաղ զղջալուս համար այստեղ եմ ընկել»։
94Ինչ զգացին երկու որդիք հնօրյա,
Երբ մորն իրենց Լիկուրգոսի մոտ տեսան,
Նույն ապրումներն ես ունեցա համարյա,
97Երբ լսեցի նրա անունը, որին
Համարել են իմ հայրն ու հայրը այլոց,
Որ գրել են գողտրիկ տաղեր սիրային։
100Ես քայլեցի լռությամբ ու մտածկոտ,
Ակնապիշ ու երկար նրան, դիտելով,
Սակայն հրի ահից չեկա նրա մոտ։
103Եվ երբ նրան ես նայելուց հագեցա,
Պատրաստակամ եղա նրան ծառայել.
Տալով հաստատ հավաստիքներ նախընծա։
106Եվ նա ասաց. «Քո խոսքերը նորավետ
Այնպիսի խոր հետք թողեցին իմ հոգում,
Որ չի կարող Լեթեն ջնջել առհավետ։
109Բայց եթե քո հավաստիքներն ստույգ են,
Ապա ասա, ի՞նչ էպատճառն այն սիրո,
Որ տածում ես դեպ ինձ այնքան ջերմորեն»։
112Եվ ես նրան. «Այդ ձեր տաղերն են քաղցրիկ,
Որոնք պիտի միշտ հաճույքով ընթերցվեն,
Քանի տևի տաղերգությունն ընթացիկ»։
115«Եղբայր, սա որ քեզ մատնանիշ եմ անում,—
Ասաց, մատով ինձ ցույց տալով մի հոգի,—
Վարպետ եղավ իր մայրենի բարբառում։
118Նա տաղելու, վիպելու մեջ բոլորից
Առաջ անցավ, ևհիմարներն ասեն թող,
Որ Լիմոժցին գերազանց էնրանից։
121Նրանք նայում են անվանը, ոչ փաստին,
Եվ կազմում են այսպես կարծիքը իրենց,
Չունկնդրելով ողջմտությանն, արվեստին։
124Այսպես արին հիներն հանդեպ Գուիտտոնի,
Տարփողելով նրան բերնե իբերան,
Մինչև եղավ ճշմարտությունը հայտնի։
127Արդ, եթե դու ունես շնորհ այնքան մեծ,
Որ կարող ես դեպի Դրախտ բարձրանալ,
Ու Քրիստոսն էբազմած իբրև գահերեց,
130Ապա այնտեղ «Հայր մեր» ասա ինձ համար,
Այնքան որքան հարկավոր էմեզ այստեղ,
Ուր մեղանչել էլ չենք կարող մենք իսպառ»։
133Ապա, գուցե տալու համար տեղ նրան,
Որ իր մոտ էր, անհետացավ հրի մեջ,
Ջրալուցքը սուզվող ձկան ճիշտ նման։
136Ես մոտեցա այնժամ մյուսին ցույց տրված,
Եվ ասացի, որ իմ հոգին անձկալի
Նրա անվանն հատուկ տեղ էր պատրաստած:
139Նա սկսեց հոժարակամ բարբառել.
«Դուք այնպիսի շոյող խոսքեր եք անում,
Որ չեմ կարող ևչեմ ուզում ինձ ծածկել։
142Ես Առնալդն եմ, որ երգում եմ արցունքով.
Ես զղջում եմ հիմարությունն իմ անցյալ,
Եվ տեսնում եմ հուսացյալ օրն հրճվանքով։
145Հայցում եմ ձեզ հանուն ուժի մեծազոր,
Որ տանում էձեզ գագաթը այս լեռան,
Պատեհ ժամին հիշեցեք իմ վիշտը խոր»։
148Եվ չքացավ խորքում հողի հորձեռանդ։
Երգ քսանյոթերորդ
1Արևը այն կետի վրա էր երկնի,
Ուրկից շողերն արձակում էնախ այնտեղ,
Որտեղ հեղվեց սուրբ արյունը Միածնի.
4Մինչ Էբրոսը թավալվում էԿշռի տակ,
Եվ Գանգեսը եռևեփում կեսօրին։
Օրն անցնում էր, երբ տեսանք մի հրեշտակ:
7Նա բոցից դուրս եզրին կանգնած՝ «Երանի
Այնոցիկ որ սուրբ են սրտիւք» էր երգում,
Մի ձայնով, որ մերնից էր գեր կենդանի։
10Ապա նրան երբ մոտեցանք՝ ասաց մեզ.
«Սուրբ հոգիներ, դուք չեք կարող ընթանալ,
Թե այս հուրը ձեզ չի կիզել նախապես.
13Արդ ներս մտեք ևունկնդրեք երգ մի նոր»։
Լսելով այս՝ ես սարսեցի ինչպես նա,
Ում խրել են մի փոսի մեջ գետնափոր։
16Ահից սառած՝ գլուխս առաջ պարզեցի,
Դիտելով հուրն ևհիշելով այն մարդկանց,
Որոնք կիզվել էին վրան վառ բոցի։
19Դեպ ինձ դարձան առաջնորդներն իմ անահ։
«Որդյակ,— ասաց Վիրգիլիոսն ինձ,— ներս անցիր,
Սա կարող էահ պատճառել, բայց ոչ մահ։
22Հիշիր, հիշիր, ես օգնեցի եթե քեզ
Ողջ ևառողջ անդունդն իվար իջնելու,
Չօգնե՞մհիմա, երբ երկինքը մոտ էմեզ։
25Հավատա, որ եթե նույնիսկ դա մնաս
Հազար տարի այս կրակի կենտրոնում,
Նա չի կարող քեզնից խլել ոչ մի մազ։
28Եթե կարծում ես, որ խաբում եմ ես քեզ,
Մոտեցիր ևփեշըդ բոցին երկարիր,
Կտեսնես որ նա չի լինի հրակեզ։
31Արդ թոթափվիր ամեն տեսակ երկյուղից.
Դարձիր այս կողմ ևհամարձակ ներս մտիր»։
Ես, ակամա, չէի շարժվում իմ տեղից։
34Երբ տեսավ, որ չէի շարժվում ես նորից,
Մի քիչ հուզված ասաց. «Որդի, էլ հիմա
Այս խութն էլոկ քեզ բաժանում Բեատրիչից»։
37Ինչպես իլուր Թիսբե անվան անձկալի,
Պիրամոսը բացավ աչքերն ու նայեց
Թթենու տակ, որ դարձել էր արնալի,
40Այսպես կոտրած ընդդիմությունն իմ համառ,
Նայեցի իմ առաջնորդին իմաստուն,
Իլուր անվան, որ միշտ թանկ էինձ համար։
43Եվ նա գլուխն օրորելով, ինձ ասաց՝
«Էլ չսպասենք» ու ինձ ժպտաց քաղցրորեն,
Ինչպես մանկան, որին միրգ էխոստացված։
46Ապա ինձնից առաջ մտավ հրատում,
Ստատիոսին խնդրելով մեզ հետևել,
Որ մինչև այդ մեզ զատել էր ուղերթում։
49Հենց որ մտա կրակի մեջ հորձեռանդ,
Պիտ ուզեի հալոցի մեջ ինձ նետել
Զովանալու համար, այնքան տապ էր անդ։
52Իմ հայրն անուշ, ինձ շնչելու համար ույժ,
Միշտ հիշում էր իմ տիրուհուն, ասելով.
«Կարծես տեսնում եմ իր աչքերը մեղույշ»։
55Մեզ մի ձայն էր առաջնորդում օրհներգի.
Եվ մենք, ուշով հետևելով այդ ձայնին,
Դուրս եկանք անդ, ուր սանդուղքն էր վերելքի։
58Նա երգում էր՝ «Եկայք օրհնեալք Հօր իմոյ»,
Պատած լույսով այնպես պայծառ ու շողուն,
Որ շլացրեց երկու աչքերըս շլմոր։
61Ապա հարեց. «Արևը մայր էմտել.
Ձեր քայլերը արագացրեք, քանի դեռ
Արևմուտքը բոլորովին չի մթնել»։
64ժայռի միջով բարձրանում էր ուղին վեր՝
Դեպի այն կողմ, ուր բեկվել էր իմ առջև
Շողքն արևի, որ արդեն ցած էր թեքվել։
67Մի քանի ոտք հազիվ էինք մենք ելել,
Երբ ստվերիս չքանալով իմացանք,
Որ մեր ետև արևը մայր էր մտել։
70Եվ նախքան որ հորիզոնը ընդհանուր
Ամենուրեք միևնույն տեսքն ստանար
Եվ գիշերը սփռեր խավարն ամենուր,
73Ամեն մեկըս պառկեցինք մի բազրոտին.
Զի լեռնային մութը մեր մեջ չքացրեց
Բարձրանալու ուժն ու փափագը ներքին։
76Այծերն ինչպես, քանի դեռ չեն ճարակած,
Ժայռերն իվեր ոստոստում են ու կայտռում,
Ապա հեզիկ արածում են լռակաց,
79Ստվերի տակ — մինչ արևն հուր էցանում —
Պահպանությամբ իրենց հովվի, որ հենված
Իր մականին հսկողություն էանում.
82Հոտաղն ինչպես որ հսկում էբացօթյա
Եվ գիշերում իր հոտի մոտ մակաղած,
Որպեսզի նա գազանի կեր չդառնա,
85Այսպես էինք մենք երեքով այդ պահին.
Ես որպես այծ, նրանք որպես հովիվներ,
Փակված բարձըր ժայռերի մեջ եզրային։
88Վերևում մեզ երևում էր անցք մի նեղ,
Բայց այդ անցքից աստղերն էին երևում՝
Սովորական տեսքից խոշոր ևլուսեղ։
91Մինչ, խոկալով, նրանց էի նայում ես,
Քունըս տարավ. իսկ քունն հայտնում էհաճախ
Երազի մեջ դեպքերը ոչ ծանոթ մեզ։
94Այն ժամին, երբ արևելքից Կիթերան,
Որ վառվում էհավետ սիրո հրայրքով,
Իր առաջին շողերն հղեց այս լեռան,
97Ես երազում տեսա մի կին գեղատես,
Որ մի մարգում ծաղիկներ էր հավաքում
Եվ հաճելի ձայնով երգում էր այսպես.
100«Ով իմ անունն իմանալու էկարոտ,
Թող իմանա՝ Լիան եմ ես. շրջում եմ,
Որ ինձ համար կազմեմ ծաղկե մի նարոտ։
103Իհաճույս ինձ՝ պճնում եմ ինձ ծաղկունքով,
Իսկ իմ քույրը՝ Հռաքելը, օրն իբուն
Անշարժ անգործ նստում էիր հայելու քով։
106Նա սիրում էգողտր աչքերին իր նայել,
Իսկ ես զուգվել ծաղիկներով իմ քաղած.
Իմ հաճույքն էգործել, նրանը՝ հայել»։
109Արդեն այգի վաղահարույց շողերից
— Որոնք այնքան հաճելի են պանդուխտին,
Որքան նվազ հեռու էնա մայր երկրից —
112Խույս էր տալիս խավարն ամեն կողմերից,
Քունս էլ հետը։ Ես վեր կացա ու տեսա,
Որ վարպետներս ելել էին տեղներից։
115«Քաղցըր պտուղն, որին այնքան անձկությամբ
Հետամուտ են սերունդները մարդկային,
Քո քաղցն այսօր կհագեցնի լիությամբ»։
118Վիրգիլիոսը այս խոսքերով ինձ դիմեց.
Ոչ մի լավ լուր ես չեմ լսել իմ կյանքում,
Որ պատճառեր ինձ խնդություն այդքան մեծ։
121Այնքան աճեց տենչըս բարձունքն ելնելու,
Որ ամեն մի քայլիս զգում էի ինձ
Թևավորված՝ պատրաստ թռիչք գործելու։
124Երբ սանդուղքը մեզնից արդեն մնաց ցած,
Եվ մենք հասանք աստիճանին վերնագույն,
Վիրգիլիոսը դեպ ինձ նայեց ու ասաց.
127«Որդյակ, տեսար հուրն անցավոր ու անանց,
Եվ դու հիմա եկել հասել ես այնտեղ,
Որտեղ պետք էմենք հրաժեշտ տանք միմյանց։
130Ամեն ճարով, ջանքով բերի քեզ այստեղ.
Հիմա թող քեզ առաջնորդի կամքը քո.
Դու ազատ ես ուղիներից սեպ ու նեղ։
133Տես արևը, որ շողում էքո ճակտին.
Տես սեզերը, ծաղիկներն ու թփերն այն,
Որոնք այստեղ հողում աճում են ինքնին։
136Մինչ նրա գալն, ում աչքերը գեղափայլ
Ու թախծալի ինձ մղեցին գալ քեզ մոտ,
Դու կարող ես այստեղ նստել կամ ման գալ։
139Դու այլևս ինձնից խոսք մի սպասիր.
Ազատ, շիտակ ևառողջ էքո ոգին.
Հիմա շարժվիր ըստ քո կամքի անբասիր.
142Արդ պսակ ու թագ եմ դնում քո գլխին»։
Երգ քսանութերորդ
1Անձկակարոտ՝ ամեն կողմից տեսնելու
Աստվածային անտառը թավ ու ծաղկուն,
Որ մեղմում էր նորածագ լույսն այցելու,
4Ես անհապաղ մտա այնտեղ ևհուշիկ
Առաջացա հարթավայրով, ուր չորս դին
Տարածվել էր մի խնկաբույր անուշիկ։
7Մի հեշտաշունչ ու հեզիկ հով համասփյուռ
Միապաղաղ խփում էր իմ ճակատին,
Ինչպես մեղմիկ փչող անուշ մի զեփյուռ.
10Եվ այդ հովից ծառուղեշներն ամենայն
Հակվում էին դեպի այն կողմ, ուր սուրբ լեռն
Արձակել էր ստվերածն իր վաղորդյան.
13Սակայն ճյուղերն այնքան չէին ճկում կոր,
Որ բարձունքին թառած ծիտերն առ ահի
Կասեցնեին իրենց դայլայլը սովոր,
16Այլ ներշնչում էին սյուքերն առաջին
Ցնծապատար մի հեշտանքով, խառնելով
Դայլայլն իրենց տերևների մրմունջին,
19Որ նման էր Քիասիի պուրակում
Սոճիների սաղարթների սոսափին,
Երբ Եվղոսը իր սղոխն էարձակում։
22Ես համրաքայլ այնքան էի խորացել
Վաղնջական այն անտառով, որ արդեն
Չէի տեսնում՝ ուրկից էի ներս մտել,
25Երբ ընթացքըս արգելակեց խոր մի գետ,
Որի ափին աճած սեզերը դալար
Ալյակներից ծփում էին վետ իվետ։
28Երկրի ջրերն ամենից ջինջ ու զուլալ,
Թվում էր թե պղտոր էին ու աղոտ,
Բաղդատելով այս գետի հետ մաքրափայլ,
31Թեպետև նա ստվերախիտ ու մթին
Ձորերով էհոսում հավետ, ուր բնավ
Չի թափանցել ոչ արեգակ, ոչ լուսին։
34Ես կանգ առա ևիմ աչքերն ուղղեցի
Հանդիպակաց ափը գետի՝ դիտելու
Բազմապիսի ծաղկուն ծառերն աղարծի։
37Ինչպես երբ մեզ հրաշք մի բան երևա,
Միտքը ուրիշ բանի մասին չի խորհի,
Այսպես մի կին ինձ երևաց գեղանձնյա,
40Որ հաճույքով ման էր գալիս միայնակ,
Երգելով ևթարմ ծաղիկներ քաղելով,
Որոնցով էր պատած ուղին բովանդակ։
43«Օ՛ չքնաղ կին, որ ջերմանում ես սիրո
Ճաճանչներով, եթե պետք էհավատալ
Դեմքի տեսքին, որ հայտարարն էհոգվո,
46Բարի եղիր գետի ափին մոտենալ,—
Ասացի ես,— որպեսզի այն, ինչ որ դու
Գեղգեղում ես, կարողանամ հասկանալ։
49Դու թվում ես Պրոզերպինը պարման,
Այն պահին, երբ մայրը նրան կորցըրեց,
Իսկ նա կորցրեց ծաղկած աշխարհը գարնան»։
52Հար ևնման հեզիկ կայթող մի կնոջ,
Նա ոտները միացըրեց իրարու
Եվ, սահելով քայլիկներով անդողդոջ,
55Ուղղվեց դեպ ինձ ծաղկանց միջով խատուտիկ,
Եվ կույսի պես համեստափայլ ու պարկեշտ
Խոնարհեցրեց իր աչքերը գեղեցիկ։
58Նա գոհացում տվեց իմ ջերմ աղերսին,
Մատչելով ինձ այնքան, որ ձայնն իր թավշյա
Հասնում էր ինձ բառերի հետ միասին։
61Գալով այնտեղ, որտեղ ափը սիզավետ
Ողողված էր զուլալ գետի ջրերով,
Նա բարձրացրեց իր աչքերը բոցավետ։
64Չեմ կարծում որ Վեներայի աչքերից
Փայլատակած լիներ նման մի շողյուն,
Երբ պատահմամբ նետահարվեց իր զավկից։
67Նա ժպտում էր գետի ափից հանդիման,
Փունջ կազմելով ծաղիկներից բազմերանգ,
Որ բուսնում են այստեղ առանց սերմանման։
70Մեզ բաժանող երեք քայլեր լոկ կային.
Բայց Հելլեսպոնտն, ուր Քսերքսեսը պարտվեց,
Դառնալով դաս հոխորտության մարդկային,
73Լեանդրոսը ավելի չէր անիծել,
Աբիդի ևՍեստի միջև լողալիս,
Քան ես Լեթեն, որ չթողեց ինձ անցնել։
76«Դուք նորեկ եք, ևիմ ժպիտը այստեղ,
Ուր մարդկության ապաստան էընտրված,—
Բարբառեց նա, մեզ նայելով ակնդետ,—
79Կարող էձեզ որոշ չափով զարմացնել.
Բայց կարող էսաղմոսն «Ուրախ արարեր»
Ձեզ լույս սփռել ևձեր կասկածը ցրել։
82Եվ դու, որ ինձ աղերսագին կանչեցիր,
Ուզածդ հարցրու, ըստ որում ես պատրաստ եմ
Ամեն հարցիդ պատասխան տալ անձանձիր»։
85Եվ ես նրան. «Ջուրն ու սոսափն անտառի
Հակասում են իմ մտքում այն կարծիքին,
Որ կազմեցի բոլորակի մեջ վարի»։
88Եվ նա ասաց. «Պատճառը այդ զարմանքիդ
Ես կպարզեմ համոզարար խոսքերով
Եվ կցրեմ քեզ պարուրող մեգը խիտ։
91Արարիչը, որ կատարյալ էինքյան,
Մարդուն բարի, բարու համար ստեղծեց,
Տալով նրան տեղն այս հավերժ հանգստյան։
94Մարդն իր մեղքով այստեղ սակավ բնակվեց.
Նրա մեղքով խինդն ու խնծիղը անուշ
Դառըն ողբի ու թախիծի փոխարկվեց։
97Այս լեռն այսքան բարձրացել էդեպ երկինք,
Ինչպես ահա տեսնում ես դու քո աչքով,
Որ գագաթին ապրած մարդուն երջանիկ,
100Չնեղեին գոլորշիներն երկրային,
Որ ունակ են բարձրանալու դեպի վեր,
Մինչև սահմանն երրորդ խավի օդային։
103Բայց քանի որ շուրջերկրյա օրը անամպ
Պտտվում էերկինքների հետ բոլոր
(Թե պտույտն այդ չխափանվի պատահմամբ),
106Ապա այստեղ, լեռան այս ջինջ կատարում,
Նրա պտույտն հանդիպում էծառերին
Եվ սոսափներ առաջացնում անտառում։
109Ծփուն ծառերն իրենց սերմերը բոլոր
Փոխանցում են օդին, իսկ սա, հիռ գալով,
Շուրջն էսփռում այդ սերմերը բեղմնավոր։
112Իսկ երկիրը ըստ իր տեղի բնության
Արտադրում ևաճեցնում էդրանցից
Բազմապիսի բույսեր պես֊պես հատկության։
115Գիտնալով այս՝ մարդիկ պետք չէ զարմանան,
Երբոր տեսնեն, որ բողբոջել էմի բույս
Առանց հայտնի ևակներն սերմանման։
118Պետք էգիտնաս, որ այս անտառը փարթամ
Ուր եկել ես, լի էամեն սերմերով
Եվ ձեզ անհայտ պտուղներով քաղցրահամ։
121Իսկ այս ջուրը չի ծագում մի ակունքից,
Որ փոփոխման ենթակա էշարունակ
Եվ հոսում էմերթ թափով, մերթ զուրկ թափից.
124Այլ ծագում էմի ակունքից համաչափ,
Որ իվերուստ ստանում էայնքան ջուր,
Որքան հարկ էհոսել երկու ուղղությամբ։
127Այս կողմ հոսող ջուրը հուշը մեղքերի
Վերացնում է, մինչդեռ հոսողը այն կողմ
Արթնացնում էհուշը բարի գործերի։
130Աստ Լեթե, անդ Եվնոյե էկոչվում նա,
Եվ հարկ էնախ երկու կողմից ճաշակել,
Որպեսզի ջուրն ազդեցություն ունենա։
133Նրա համին ոչ մի այլ համ չի հասնի։
Քո պապակը հագեցած էթեպետև,
Եվ քեզ այլ բան ասելու հարկ չի լինի,
136Բայց ասածիս կավելացնեմ դեռ մի բան.
Չեմ կարծում, որ խոսքըս նվազ դուր գա քեզ,
Եթե թեկուզ գերազանցի իմ խոստման։
139Նրանք, որոնք իվաղնջյան երգեցին
Ոսկեդարն ու մարդկանց վիճակն երջանիկ,
Գուցե այստեղ պատկերացրին մտովին։
142Այստեղ անմեղ եղան մարդիկ նախնական.
Այստեղ հավերժ գարուն ու միրգ էպես֊պես,
Եվ նեկտարը հենց այս ջուրն էպատվական»:
145Ես շուռ եկա պոետներիս ունկնդիր,
Եվ տեսա որ նրանք ժպտուն դեմքերով
Լսում էին այս հուսկ բանքը նախընտիր։
148Նորից դարձա այն կնոջը գեղաթով:
Երգ քսանիններորդ
1Ավարտելով իր խոսքերը զվարթուն,
Նա սկսեց երգել որպես սիրահար.
«Երանի ում մեղաց եղև թողութիւն»:
4Ինչպես հարսներն հավերժ, որոնք պչրելով
Ճեմում էին անտառներում հովանուտ,
Ոմանք արև, ոմանք ստվեր փնտրելով,
7Այսպես կինն այն գետի ափով հակադիր
Առաջացավ հոսանքն իվեր, ևես էլ
Հետևեցի հայսկույս քայլքով զուգադիր։
10Մենք հարյուր քայլ չէինք արել երկուստեք,
Երբ թեքվեցին զույգ ափերը միապես,
Այնպես որ ես ուղղվեցի դեպ արևելք։
13Դեռ շատ չէինք ընթացակցել ափնուղով,
Երբ նա դեմքը դեպ ինձ դարձրեց ու ասաց.
«Եղբայր, նայիր ևունկնդրիր արդ ուշով»։
16Եվ ահա այն անտառի մեջ բովանդակ
Հանկարծ ճայթռեց մի լույս այնպես շողշողուն,
Որ թվաց, թե դա մի շանթ էր լուսարձակ։
19Սակայն շանթը շողում էու չքանում,
Իսկ այս լույսը տևում էր ու աճում հար.
«Արդ ի՞նչ էսա» խորհում էի իմ մտքում։
22Անդ հնչում էր մի մեղեդի հմայիչ.
Դա իմ սրտում արդար զայրույթ հարուցեց
Կշտամբելու հանդգնությունն Եվայի.
25Մինչ երկինքն ու երկիրն էին հպատակ
Աստծու կամքին, միայն կինը նորաստեղծ
Չհանդուրժեց մնալու մի քողի տակ,
28Որի ներքո եթե մնար սրբակյաց,
Անճառելի այս վայելքները բոլոր
Վաղուց անտի կլինեի ճաշակած։
31Մինչ ես գնում էի հավերժ խնդությանց
Այս առաջին ճաշակումից զմայլված,
Եվ ծարավի ավելի մեծ ցնծությանց,
34Մեր առջև օդն՝ ուղեշների տակ կանաչ՝
Լուսավառվեց որպես խարույկ բոցավառ,
Եվ երգ դարձավ լսված ձայնը քաղցրավաչ։
37Ո՛վսուրբ Կույսեր, եթե երբեք ձեզ համար
Ես տարա քաղց, ցուրտ, տքնություն տանջալի,
Արդ հայցում եմ վարձատրությունն իմ արդար։
40Արդ ինձ համար թող Հելիկոնը հորդի.
Թող Ուրանիան ինձ օգնի իր խմբի հետ,
Որ տաղերգեմ խորհուրդներ խոր ու խրթին։
43Հեռվից տեսա կարծես ոսկե յոթ ծառեր,
Պատրված այն տարածությամբ միջանկյալ,
Որ ընկած էր նրանց ևմեր միջև դեռ:
46Բայց երբ այնքան մոտիկացա ես նրանց,
Որ զգայքը պատրող հանուր առարկան
Ինձ իրական իր պատկերով երևաց,
49Այն զորությամբ, որը հիմքն էընկալման,
Իմացա, որ աշտանակներ են դրանք,
Եվ որ ձայներն այն երգում են «Ովսաննան»։
52Շողում էին չքնաղ ջահերը յոթնյակ
Ավելի վառ, քան թե լուսինը լրիվ
Կեսգիշերվա պայծառության ժամանակ։
55Ես Վիրգիլին դարձա սաստիկ զարմանքով.
Այնժամ նա ինձ պատասխանեց նույնպիսի
Զարմացական ևապշահար հայացքով։
58Նորից դարձա այն ջահերին լուսափայլ,
Որ ընդառաջ էին շարժվում դեպի մեզ
Նոր հարսերի նման հուշիկ, համրաքայլ։
61Կինն ինձ սաստեց. «Ինչո՞ւհայացքըդ այդպես
Հառել ես լոկ լուսացնցուղ ջահերին,
Եվ ետևից եկողն առնում ես անտես»։
64Այնժամ տեսա, որ ջահերի ետևից
Գալիս էին անձինք ճերմակ հանդերձով,
Որոնց վրա չէր երևում ոչ մի բիծ։
67Իմ ձախ կողմում ցոլցոլում էր ջուրը պաղ,
Եվ հենց որ ես նայում էի նրա մեջ,
Հայելու պես ցոլանում էր կողն իմ ձախ։
70Երբ ես եկա ափի այն տեղն, ուր միայն
Գետի հունն էր մեզ բաժանում թափորից,
Ես կանգ առա, որպեսզի լավ տեսնեմ այն։
73Շարժվում էին առաջ ջահերն հրեղեն
Եվ փողփողուն դրոշների նմանակ
Իրենց ետև թողնում գծեր լուսեղեն։
76Եվ լույսի յոթ գծեր էին գոյանում.
Բոլորն էլ այն վառ գույներով, որոնցով
Արփին կամար, Դելիան պսակ էկազմում։
79Այդ գծերի երկայնությունն էր այնպես,
Որ ծայրերը չէի տեսնում, իսկ նրանց
Միջև լայնքը տասը քայլի չափ էր կարծես։
82Հովանու տակ այդ կամարի լուսավոր
Գալիս էին քսանչորս ծերեր զույգ առ զույգ՝
Արտախուրված շուշաններով պճնավոր։
85Բոլորեքյան երգում էին համաձայն.
«Օրհնյալ ես դու դստերաց մեջ Ադամա,
Օրհնյալ լինի գեղեցկությունդ հավիտյան»։
88Երբ ծաղիկներն ու խոտերը ուռճալիր,
Որոնցով էր պատած ափը դիմացի,
Ազատեցին մի պահ այրերն այն ընտիր,
91Ինչպես լույսին հետևում էմի այլ լույս,
Չորս կենդանի եկան նրանց ետևից,
Արտախուրված տերևներով նորաբույս.
94Ամեն մեկը վեց թև ուներ փետրալի,
Որտեղ կային բազում աչքեր պսպղուն.
Այդպես էին անշուշտ աչքերն Արգոսի։
97Ես, ընթերցող, կերպարանքները նրանց
Աստ չեմ կարող նկարագրել ավելի.
Մի այլ հարկից ես պետք էդա առնեմ զանց։
100Բայց դու կարդա Եզեկիելին. նա նրանց
Պատկերում էինչպես եկան հյուսիսից,
Հողմով, ամպով ևկրակով պարուրված։
103Եվ ինչպես դու նրա երկում կգտնես,
Այդպիսին էր սրանց տեսքը, միայն թե
Հովհաննեսը թևերն հաշվում էինձ պես։
106Չորս կենդանու միջև եղած տարածում
Շարժվում էր մի երկանիվ կառք հաղթական,
Որ մի Գրիֆոն ուսով ընդքարշ էր ածում։
109Սա պարզել էր իր թևերը արծվային.
Բայց, քայլելով անցուղիով միջանկյալ,
Չէր խանգարում լույս գծերին եզրային։
112Չէր երևում թևերի ծայրն հեռարձակ.
Նրա թռչնի մասերն էին ոսկեգույն,
Իսկ մյուս մասերն՝ կարմրախառն սպիտակ։
115Ոչ միայն չէր Ափրիկեցու կառքը կամ
Օգոստոսինն այսպես շքեղ Հռոմում,
Այլ կզիջեր Արևի կառքը անգամ,
118Արևինը, որ, շեղելով իր ճամփան,
Այրվեց Երկրի պաղատանքով ջերմեռանդ,
Երբոր Զևսը տեսավ արդար դատաստան։
121Աջ անվի մոտ պարում էին երեք կին.
Մեկը այնպես վառ կարմիր էր, որ հազիվ
Կնկատվեր կրակի մեջ բորբագին։
124Մյուսը ուներ այնպիսի գույն, որ կարծես
Նրա մարմինն ստեղծվել էր զմրուխտից,
Իսկ երրորդը ճեփ֊ճերմակ էր ձյունի պես։
127Մերթ ճերմակն էր վարում պարը այդ կանանց,
Մերթ կարմիրը, որի երգի համաձայն
Մերթ արագ էր պարն ընթանում, մերթ կամաց։
130Իսկ ձախ կողմում չորս կին, հագած ծիրանի,
Կայթում֊կայտռում էին մեկի կշռույթով,
Որը ուներ գլուխ երեք աչքանի։
133Այս տողանցող խմբից հետո տեսա ես
Երկու ծերուկ, հագնվածքով ոչ նման,
Սակայն նման շարժըվածքով ծանր ու հեզ։
136Մեկը կարծես աշակերտն էր ընտանի
Հիպպոկրատի, որին բնությունն ստեղծեց
Առողջության համար մարդկանց կենդանի։
139Մյուսը կարծես ներհակ հոգսով էր տարված,
Կրելով սուր այնքան սուրսայր ու փայլուն,
Որ վախեցրեց ինձ ափունքից դիմակաց։
142Ապա տեսա չորս անձ խոնարհ կեցվածքով.
Վերջում մենակ մի ծերունի էր գալիս,
Խորաթափանց ու տեսլահար հայացքով։
145Այս յոթ հոգին տարազներով մյուսներից
Չէին ջոկվում, սակայն իրենց գլխի շուրջ
Կրում էին ոչ թե պսակ շուշանից,
148Այլ վառ կարմիր վարդանման ծաղկունքից.
Հեռվից նայողն անտարակույս կկարծեր,
Որ այրվում էր նրանց ճակատը հուրքից։
151Եվ երբ կառքը կանգնեց ուղիղ իմ դիմաց,
Լսվեց որոտ, ևայն անձինք հարգարժան,
Դեն գնալու չլինելով արտոնված,
154Իրենց բոլոր շքախմբով կանգ առան։
Երգ երեսուներորդ
1Երբ բոցավառ յոթ ջահերը կանգ առան,
Որ թափորի համար եղան ուղեցույց,
Ինչպես աստղերն ուղին նշում են նրան,
4Ով իր նավը նավահանգիստ էտանում,—
Պատկառելի այն այրերը իմաստուն,
Որ Գրիֆոնից առաջ էին ընթանում,
7Կանգ առնելուց հետո իսկույն շուռ եկան
Դեպի կառքը այն հոյակապ ու շքեղ,
Որպես իրենց զմայլանքի առարկան։
10Նրանցից մեկն, ինչպես էակ ներշնչյալ,
Երեք անգամ «Եկ, հարսն» երգեց բարձրաձայն,
Եվ այդ երգը կրկնեք խումբը միացյալ։
13Զերթ երանյալք երբ վերջին կոչը լսեն,
Փութով պիտի հասնեն իրենց դամբանից
Եվ մարմնացած՝ ալելուիա օրհներգեն,
16Այսպես ձայնից այն ծերունու գերպատիվ
Աստվածային կառքի վրա բարձրացան
Հավերժ կյանքի բանբերները բազմաթիվ։
19«Օրհնեալ որ գասդ» օրհներգեցին միախուռն
Եվ սփռելով շուրջն ու վրան ծաղիկներ,
Ավելացրին. «Շուշանս ածէք լիաբուռն»։
22Ինչպես հաճախ երբ օրը նոր էծագում,
Արևելքը վարդագունում էհամակ,
Իսկ երկինքը պայծառորեն հստակում.
25Եվ նորածագ արևի դեմքը պարկեշտ
Ծածկըված էլինում այնքան նուրբ քողով,
Որ կարող էտեսանելի դառնալ հեշտ,
28Այսպես թեթև մի ամպի մեջ վառ ծաղկանց —
Որ նետվելով հրեշտակային ձեռքերից՝
Թափվում էին չորս դին կառքի հաղթապանծ,—
31Մի կին տեսա ձիթենիով պսակված,
Ճերմակ քողով, կանաչավուն բեհեզով
Եվ ոսկեգույն պարեգոտով պարուրված։
34Եվ հոգիս, որ վաղուց իվեր չէր կրել
Այն հուզումն ու այլայլությունը, որով
Կյանքում նրա ներկայությամբ եմ ապրել,
37Առանց նրան պարզ տեսնելու կանխազգաց
Մի զորությամբ, որ նրանից էր բխում,
Վաղնջական ուժը սիրո չհանգած։
40Հայացքս հազիվ հանդիպեց այն զորության,
Որ կարեվեր խոցել էր ինձ, երբ ես դեռ
Չէի ելած իմ հասակից մանկության,
43Դարձա ձախ կողմ մի բնազդով ինքնամուղ,
Որով մանուկն իր մայրիկին էփնտրում,
Երբ իր սրտում ունի մորմոք կամ երկյուղ,
46Վիրգիլիոսին հաղորդելու. «Զգացի
Համակ սարսաո անոթներում իմ արյան.
Ճանաչում եմ ես նշաններն հին բոցի»։
49Բայց Վիրգիլը թողել էր ու հեռացել,
Վիրգիլը, իմ հոգեհայրը քաղցրագույն,
Վիրգիլը, որ փրկությունս էր հանձանձել։
52Այն բոլորը, ինչ կորցրել էմայր Եվան,
Չարգելեց որ դեմքըս, ցողով լվացված,
Նորից եղծվեր արցունքներով իմ ծորան։
55«Դանտե, մի լար որ Վիրգիլիոսը գնաց,
Մի լար, մի լար ամենևին, զի հիմա
Հարկ էուրիշ խոցի համար լինես լաց»։
58Զերթ ծովակալն, որ տեսնելու էգալիս
Անձնակազմին իր ենթակա նավերի
Եվ ամենքին սիրտ ու կորով էտալիս,
61Այսպես երբ ես դարձա իլուր իմ անվան,
Որ այստեղ լոկ ակամայից էնշվում,
Կառքի ձախ կողմ տեսա կնոջ աննման,
64Որ քիչ առաջ ինձ երևաց քողարկված
Հեղեղի տակ ծաղիկների համասփյուռ,
Իր աչքերը դեմի ափից ինձ ուղղած։
67Թեև քողը, որ իջնում էր գլխից վար,
Շրջանակված Միներվայի ոստերով,
Թույլ չէր տալիս, որ նա որոշ երևար,
70Բայց նա իր սեգ ու տիրական կեցվածքում
Շարունակեց, ինչպես նա, ով ամենից
Ազդու խոսքերն հարմար պահին էձգում.
73«Լա՛վնայիր, լա՛վԲեատրիչեն եմ ես արդ.
Ինչպե՞սեղավ, որ հաճեցիր այստեղ գալ,
Չգիտե՞սոր երջանիկ էայստեղ մարդ»։
76Ես աչքերըս դեպի գետը հակեցի.
Երբ ինձ տեսա ջինջ ջրերի մեջ նրա,
Ճանաչեցի ինձ ևամոթ զգացի։
79Ինչպես խիստ էմայրն երևում իր որդուն,
Այսպես նա ինձ խիստ երևաց, բայց նրա
Բարկության մեջ ես զգացի բարություն։
82Նա լուռ մնաց, իսկ հրեշտակներն համաձայն
Օրհներգեցին. «Ով տէր, իքեզ յուսացայ»,
Եվ «զոտս իմ»֊ով վերջացըրին սաղմոսն այն։
85Ինչպես ձյունը սառնանում էԻտալիո
Ողնաշարի անտառներում կենդանի,
Ցուրտ շնչի տակ քամիների Սլավոնիո,
88Ապա հենց որ ստվերազուրկ աշխարհից
Հողմ էփչում, սառնը հալչում էտակավ,
Այնպես ինչպես մոմը հալչում էհուրից,
91Այսպես եղա մինչև երգելը նրանց,
Որոնց ձայնի հնչյունները թավշային
Ուղեկցում են հավերժալուր դաշնությանց.
94Բայց երբ նրանց ավաչի մեջ աղվական
Զգացի գութ, ավելի քան ասեին՝
«Ով կին, ինչո՞ւնրան տանջում ես այդքան»,
97Սառույցը, որ սիրտըս սեղմել էր ուժգին,
Դարձավ արցունք ևհառաչանք, ևբերնից
Ու աչքերից պոռթկաց իմ վիշտը ներքին։
100Սակայն նա միշտ կանգնած անշարժ, հոտնկայս՝
Հիշատակված կողմը կառքի սրբազան,
Ուղղեց գթոտ էակներին խոսքերն այս.
103«Դուք հսկում եք հավերժության մեջ այնպես,
Որ ոչ մի դեպք ընթացքի մեջ դարերի
Գաղտնածածուկ ու անհայտ չի մնում ձեզ.
106Իմ պատասխանն անշուշտ նրան էուղղված,
Որ լալիս էահա այնտեղ, որպեսզի
Վիշտը լինի զուգակշիռ իր մեղաց։
109Եվ ոչ միայն ազդեցությամբ աստղերի,
Որ ամեն գոյ մի վախճանի են ուղղում,
Ըստ իրենց մեջ պարունակած ուժերի,
112Այլև առատ շնորհներով երկնային
(Որ հեղում են այնքան բարձըր ակունքից,
Ուր չեն հասնում հայացքները մերային)
115Նա նոր կյանքում սկսում էր զորանալ,
Եվ հակումներն, որոնցով էր նա օժտված,
Կարող էին ամեն գծով զարգանալ։
118Սակայն մի հող, ինչքան լինում էբերրի,
Այնքան վատ ու անպտղաբեր էդառնում,
Երբ մնում էնա անմշակ ու վայրի։
121Ես միառժամ նրան նեցուկ կանգնեցի,
Եվ միմիայն իմ կենդանի գոյությամբ
Տանում էի նրան ճամփով ուղղացի։
124Բայց երբ հասա շեմին երկրորդ հասակի
Ու հեռացա մահկանացու աշխարհից,
Նա ինձ լքեց ու հանձնվեց այլ կյանքի։
127Երբ որ մարմնից ես բարձրացա առ հոգի,
Եվ աճեցի գեղեցկությամբ, զորությամբ,
Դարձա նրան նվազ հաճո ու հարգի։
130Նա ընթացավ ճանապարհով մոլորուն,
Ընկնելով սին բարիքների ետևից,
Որ չեն տալիս, ինչ խոստանում են մարդուն։
133Ներշնչումներս անգամ անզոր մնացին,
Որոնցով ես նրան դարձի կոչ արի.
Նա այնքան քիչ փույթ ունեցավ այդ մասին։
136Այնքան ընկավ մոլորության մեջ նա խոր,
Որ մի ճար կար միայն նրան փրկելու —
Ցույց տալ նրան հոգիներին մեղավոր։
139Դրա համար այցելեցի ես Դժոխք,
Ուղղելու իմ լալագին հայցը նրան,
Որ բերել էսրան վայրն այս լուսաշողք։
142Աստվածային վճռի խախտում կլիներ
Լեթե հասնել ևըմպել ջուրն աննման,
Առանց գինը վճարելու քավաբեր
145Արցունքներով ստրջանքի ու զղջման»։
Երգ երեսունմեկերորդ
1Խոսքը արդեն ինձ ուղղելով ուղղակի,
Որ ինձ այնքան սուր ու խիստ էր թվացել,
Շարունակեց. «Ով դու, որ սուրբ գետակի
4Այն ափին ես, ասա, ասա, ճիշտ չե՞մես։
Այսքան ծանըր մեղադրանքները քո դեմ
Հարկ է, որ դու քո խոսքերով հաստատես»։
7Այնպես էի ես սահմռկած ու սմքած,
Որ իմ ձայնը, բարձրանալով իներքուստ,
Մարեց դեռևս շնչափողից դուրս չեկած։
10Քիչ սպասեց, ապա հարեց նույն տոնով.
«Ի՞նչ ես խորհում, պատասխան տուր, քանի դեռ
Քո մեղքերը չեն մաքրված Լեթեով»։
13Խռովքս ու վախս, ուժեղացած առավել,
Բերնիցս այնքան թույլ մի «այո» կորզեցին,
Որ կարող էր աչքը միայն նշմարել։
16Ինչպես աղեղն, երբ այն լարված էանչափ,
Բեկանվում էայնպես, որ նետն արձակված
Թիրախին էդիպչում նվազ ուժգնությամբ,
19Այսպես ևես ճնշված ծանըր իմ բեռից,
Դուրս պոռթկացի արցունքներս ու հառաչներս,
Եվ իմ ձայնը թույլ դուրս եկավ իմ բերնից։
22Եվ նա ասաց. «Հորդորներումս անցյալի,
Որ քեզ մղում էին սիրել այն Բարին,
Որից այն կողմ ոչինչ չկա անձկալի,
25Ի՞նչ արգելակ կամ ի՞նչ կապանք դու գտար,
Որ քո հույսն ու արիությանը կորցրիր
Ընթանալու ճանապարհով ուղղատար։
28Ի՞նչ հեշտական կամ շահեկան բան տեսար
Աշխարհային բարիքների մեջ ունայն,
Որոնց այնքան հանդիսացար սիրահար»։
31Արձակելով կրծքից մի դառն հառաչանք,
Ես շրթներըս դժվարությամբ բաց արի
Եվ պատասխան տալու համար արի ջանք։
34Ես ասացի. «Բարիքները աշխարհիկ
Ինձ գերեցին իրենց պատիր հաճույքով,
Երբ ձեր մահով կորավ ձեր դեմքը քաղցրիկ»։
37Եվ նա ասաց. «Ծածկելով կամ ժխտելով
Դու չես խաբի Դատավորին երկնավոր,
Որ դատում էմարդկանց իրենց գործերով։
40Իսկ երբ մեղքը բերանով էհայտնվում,
Այն ժամանակ մեր ատյանում երկնային
Շեղբին հեսանն հակառակ էպտտվում։
43Որպեսզի դու ավելի լավ իմանաս
Քո սխալը, ևորպեսզի այլ անգամ
Սիրենների դյութանքներին դիմանաս,
46Հանգստացիր ևինձ լսիր փութակամ.
Իմ մահը քեզ պետք էդրդեր ընթանալ
Այլ ուղղությամբ, քան ընթացար դու ցայնժամ։
49Բնությունը կամ արվեստը քեզ բնավ
Ցույց չեն տվել գեղեցկություն մի այնպես,
Ինչպես անձս էր, որ թաղվեց ու հող դարձավ։
52Եթե մահովս կորցրիր գանձն այդ առավել,
Ապա էլ ի՞նչ մահկանացու բան ուրիշ
Կարող էր քո սրտի մեջ տեղ գրավել։
55Հիսաթափված բարիքներից սին ու սուտ,
Դու պետք էիր ինձ հետևել միմիայն,
Ինձ, որ արդեն դարձել էի ոգի զուտ։
58Դու պետք չէիր կծկել թևերդ սլացիկ,
Ենթարկվելու նոր պատրանքի կամ կնոջ
Կամ ինչ որ այլ ունայն բանի վաղանցիկ։
61Մատաղ ծիտն էլոկ վտանգի ենթարկվում,
Իսկ չափահաս թռչունի դեմ իզուր է
Ծուղակ լարվում կամ պարսաքար արձակվում»։
64Մանուկն ինչպես կանգնած լուռ ու ակնկոր,
Կշտամբանքներ էլսում ևամաչում,
Լիով իրեն ճանաչելով մեղավոր,
67Այսպես էլ ես։ Եվ նա. «Թե որ վշտացար,
Լոկ լսելով, մորուքըդ վեր բարձրացրու,
Ինձ նայելով դու ավելի կզգաս ցավ»։
70Բարձրացնելու համար դեմքըս դրի ուժ,
Ոչ նվազ ուժ, քան այն, որով հաղթ կաղնին
Սասանվում էմեր նորմերից սաստկախուժ,
73Կամ Յարբասի երկրից փչող հողմերից.
Եվ դեմքի տեղ երբ նա մորուք գործածեց,
Ես զգացի թունոտ խայթը ակնարկից։
76Իվերջո երբ վեր բարձրացրի դեմքըս ես,
Նկատեցի, որ հրեշտակները արդեն
Չէին սփռում ծաղիկներ խուռն ու պես֊պես։
79Եվ ես տեսա, դեռ աչքերով ոչ անքույթ,
Որ տիրուհիս հայացքն ուղղել էր դեպի
Այն Գազանը, որ մի անձ էր երկբնույթ։
82Նա քողով էր ևերևում էր հեռվանց,
Բայց թվաց, թե գերազանցում էր իրեն,
Ավելի քան գերազանցեց այլ կանանց։
85Խղճիս խայթը այնքան եղավ ահռելի,
Որ այն, ինչ ես սիրել էի նախապես,
Հիմա դարձավ իմ աչքերին ատելի։
88Այնքան ճնշեց ինձ ծանրությունն իմ մեղաց,
Որ ուշաթափ ընկա, ևայն ինչ դարձա,
Գիտե նա, ով դրա պատճառն էր եղած։
91Եվ երբ ուշքըս վերստացա ես նորից,
Իմ վերևում տեսա կնոջ մենավոր,
Որ ասում էր. «Բռնիր, բռնիր իմ ձեռքից»։
94Նա ինձ սուզեց գետում կոկորդըս մինչև
Եվ, քաշելով իր ետևից, ընթացավ
Ջրի վրա ինչպես մակույկ մի թեթև։
97Երբ մոտեցա դեմի ափին անխռով,
«Ցօղեա յիս»֊ը երգվեց այնքան քաղցրաձայն,
Որ չեմ կարող նկարագրել բառերով։
100Գեղանի կինն իը թևերը բաց արավ,
Բռնեց գլուխս ևներսուզեց ջրի մեջ,
Այնպես որ ինձ ջուրը կուլ տալ հարկ եղավ։
103Ապա գետից ինձ ափ հանեց ու գեջ֊գեջ
Ներկայացրեց ինձ չորս կանանց նազելի.
Եվ ամեն մեկն ինձ առավ իր բազկի մեջ։
106«Նիմֆաներ ենք այստեղ, երկնում՝ վառ աստղեր.
Բեատրիչեն աշխարհ չեկած տակավին
Կարգըվեցինք նրան որպես նաժիշտներ։
109Մենք կտանենք քեզ նրա մոտ, իսկ երեք
Կանայք, որոնք ավելի խորն են տեսնում,
Քեզ կօգնեն, որ տեսնես աչքերն իր արեգ»։
112Այսպես նրանք բարբառեցին խորիմաց
Եվ ինձ տարան Գրիֆոնի կրծքի տակ,
Ուր կանգնած էր Բեատրիչեն մեր դիմաց։
115Ինձ ասացին. «Հառիր հայացքդ անձկակեզ։
Մենք քեզ բերինք աչքերի մոտ այն զմրուխտ,
Ուրկից Սերը իր նետերով խոցեց քեզ»։
118Հազար իղձեր, ինչպես բոցեր բորբոքված,
Ինձ մղեցին նայել պայծառ աչքերին,
Որ Գրիֆոնի վրա էին բևեռված։
121Ինչպես արևն հայելու մեջ էցոլում,
Այսպես երկկերպ այն Գազանը նրանց մեջ
Մերթ մի տեսքով, մերթ այլ տեսքով էր շողում։
124Ո՛վընթերցող, ինքըդ դատիր թե որքան
Ես զարմացա, երբ Գազանը չէր շարժվում,
Բայց փոխվում էր նրա պատկերն իրական։
127Մինչ իմ հոգին, հիացքով ու խինդով լի,
Ճաշակում էր դեռ սնունդը գերբնական,
Որից բնավ հագենալ չէր կարելի,
130Այն մյուս երեք կանայք եկան ընդառաջ
Ազնվական շարժումներով, երգելով
Հրեշտակային իրենց ձայնով քաղցրավաչ։
133Երգում էին. «Բեատրիչե սրբափառ,
Աչքերդ ուղղիր քեզ նվիրված այս մարդուն,
Որ քեզ համար կտրեց այնքան ճանապարհ։
136Շնորհ արա բանալ դեմքըդ լուսահորդ,
Որպեսզի նա կարողանա պարզ տեսնել
Քո քողարկած գեղեցկությունը երկրորդ»։
139Օ՛ ցոլացում հավերժական վառ լույսի.
Ո՞րօժտվածը քանքարներով բնատուր,
Կամ ո՞րտքնողն ստվերի տակ Պառնասի,
142Պիտի չզգար իրեն անզոր ու անճար,
Եթե փորձեր քեզ պատկերել այն պահին,
Երբ երկնային գեղեցկությամբ քո անճառ
145Երևացիր անքող՝ օդում արփային։
Երգ երեսուներկուերորդ
1Աչքերս այնքան ագահորեն հագեցրին
Իմ տասնամյա ծարավն այրող ու տանջող,
Որ մյուս բոլոր զգայարանքս հանգցրին։
4Եվ անտարբեր դեպի իրերն արտաքին՝
Հմայվեցի նրա ժպտուն բերանով,
Որ գերում էր սիրացանցով իր նախկին։
7Ես ակամա դեմքըս դարձրի դեպի ձախ,
Երբ ինձ երեք դիցուհիներն ասացին.
«Քեզ դյութել էԲեատրիչեն քո չքնաղ»։
10Շլացումը, որից աչքերը տարտամ
Կորցընում են տեսողությունը իրենց,
Ինձ գրեթե կուրացըրեց միառժամ։
13Բայց աչքերըս երբ թույլ լույսին վարժվեցին
(Ասում եմ «թույլ» բաղդատմամբ այն լույսին վառ,
Որից նրանք ակամայից պոկվեցին),
16Ես տեսա, որ այն թափորը փառահեղ
Թեքվել էր աջ ևդառնում էր արդեն ետ,
Ունենալով իր դեմ արփին ճաճանչեղ։
19Ինչպես գունդը վահանների ծածկի տակ
Պտտվում էդրոշի հետ նախընթաց,
Դեռ չթեքած ուղղությունն իր բովանդակ,
22Այսպես փաղանգն արքայության երկնքի
Ամբողջ կազմով առաջ անցավ մեզանից,
Դեռ չշեղված ուղղությունը սուրբ կառքի։
25Կանայք նորից անիվների մոտ եկան,
Եվ Գրիֆոնը օրհնյալ կառքը քարշ տվեց,
Անշարժ պահած իր թևերը ռոշնական։
28Չքնաղ կինը, որ ինձ գետով անցկացրեց,
Ստատիոն, ես հետևեցինք կառանվին,
Որ ավելի մանըր աղեղ գծագրեց։
31Այսպես անցանք մենք անտառով անբընակ
— Մեղքով նրա, որը օձին հավատաց —
Ուղեկցությամբ մի օրհներգի ներդաշնակ։
34Մեկնակետից այնքան էինք հեռացած,
Որքան նետն էանցնում երեք սլացքով,
Երբոր կառքից Բեատրիչեն իջավ ցած։
37Ամենքն «Ադամ» մրմնջացին մեղմաձայն,
Ապա նրանք շուրջպատեցին մի ծառ, որ
Զուրկ էր ծաղկից ու տերևից ամենայն։
40Այդ ծառը, որ ընդարձակվում էր այնքան,
Որքան դեպի վեր էր ձգվում, բարձրությամբ
Չուներ նմանն անտառներում հնդկական։
43«Փառք քեզ, Գրիֆոն, որ չես կտցում ծառն այս լավ,
Քանզի եթե նրան վնաս հասցվի,
Իվերջո նա կպատճառի փորացավ»։
46Այսպես նրանք գոչեցին շուրջը ծառի:
Եվ Գազանը երկկերպ տվեց պատասխան.
«Այսպես պահենք հիմքը ամեն արդարի»։
49Եվ դառնալով կառքին ճոխ ու հոյակապ,
Այն քարշ տվեց դեպի ծառը մերկացած
Եվ առեղը նրան կապեց ամրակապ։
52Եվ ինչպես մեր ծառատունկներն երկրային,
Երբ մեծ լույսը միանում էնրա հետ,
Որ շողում էՁկանց ետև երկնային,
55Զարդարվում են ծաղիկներով գույնզգույն,
Նախքան արևն իր նժույգները լծեր
Արշավելու աստղահույլի տակ ուրույն,
58Այսպես ծառն այս, որը մերկ էր վաղ անտի,
Վերածաղկեց, զարդարվելով մի գույնով,
Որ խառնուրդն էր մանուշակի ու վարդի։
61Ես չիմացա այն օրհներգը սրտագրավ,
Որ այդ պահին երգեց թափորն համորեն,
Զի հմայքից քունըս տարավ իմ տակավ։
64Եթե պատմել կարենայի, թե ինչպես
Կիպ փակվեցին ահեղ աչքերն Արգոսի,
Որին նստեց հսկումը թանկ մեծապես,
67Հենց այդպիսի օրինակով նկարեն
Կպատմեի, թե ես ինչպես քնեցի,
Բայց չեմ կարող ես այդ անել հմտորեն։
70Սակայն կասեմ, թե ես ինչպես զարթնեցի.
Ահա մի լույս իմ քնի քողը պատռեց,
Եվ ես «Վեր կաց, ինչ ես քնել» լսեցի։
73Ինչպես Պետրոսն, Հակոբոսն ու Հովհաննես
Երբոր տեսան խնձորենու պտուղն այն,
Որ տենչում են հրեշտակները անձկապես,
76Եվ որ հավետ զարդն էերկնի հարսանյաց,
Նվաղեցին, ապա, զարթնած մի գոչից,
Որից խոր քունն էլ կխզվեր անկասկած,
79Նկատեցին, որ Մովսեսը ևԵղիան
Իրենց խմբից հեռացել են, չքացել,
Եվ իրենց Տերն զգեցել էայլ ամղան,
82Այսպես ևես սթափվեցի ու տեսա
Ինձ մոտ միայն այն կնոջը ողորմած,
Որ ինձ տարավ ափով գետի հեզասահ։
85«Բեատրիչեն ո՞ւր է» հարցրի ես նրան։
Եվ նա ասաց. «Նա նստած էայն ծառի
Ստվերի տակ ևարմատի հենց վրան։
88Տես կանանց, որ պաշարել են նրան լուռ,
Իսկ մյուսները Գրիֆոնի ետևից
Վեր համբարձան օրհներգերով քաղցրալուր»։
91Ես չգիտեմ թե ինչ խոսքեր արեց այլ,
Զի տիրուհիս առինքնել էր ինձ արդեն,
Եվ ես նրան էի նայում հոգեզմայլ։
94Նա նստել էր գետնի վրա միայնակ,
Կարծես լիներ պահակ կարգված այն կառքին,
Որ ծառին էր կապել Գազանը կրկնակ։
97Նիմֆաները կազմել էին նրա շուրջ
Մի շրջանակ, ձեռներին այն ջահերով,
Որ չեն շիջի քամիներից սաստկաշունչ։
100«Դու կմնաս այս անտառում միառժամ,
Ապա ինձ հետ կբնակվես առհավետ
Այն Հռոմում, ուր Քրիստոսն էպատվանդամ։
103Արդ դու հօգուտ վատթարակյաց աշխարհի
Քո հայացքը ուղղիր կառքին, ևինչ որ
Տեսնելու ես՝ վերադարձիդ առ գրի»։
106Այսպես ասաց Բեատրիչեն, ևես որ
Պատրաստ էի հնազանդելու միշտ նրան,
Ուշքս ու աչքըս դարձրի կառքին անսովոր։
109Շանթը երբեք չիջավ ստվար ամպերից
Այնքան արագ, երբ նա ցած էսլանում
Այն ոլորտից, որ հեռագույնն էերկրից,
112Ինչպես Զևսի թռչունն իջավ ծառն իվար,
Քայքայելով թե կեղևը նրա պինդ,
Թե ծաղիկներն ու տերևները դալար,
115Ու հարվածեց բոլոր ուժովը կառքին,
Եվ սա ցնցվեց ինչպես նավը՝ մատնված
Ալիքների ու հողմերի կոծանքին։
118Ապա տեսա, որ կառքի մեջ հաղթական
Խուժեց աղվես մի սովահար, որ կարծես
Չէր ճարակել ոչ մի սնունդ կենսական։
121Բայց, գիտնալով ժանտ արարքները նրա,
Իմ տիրուհին սաստեց նրան խստորեն,
Եվ նա փախավ սրունքներով իր ոսկրյա։
124Ապա տեսա, որ արծիվը նույն ճամփով
Նորից իջավ հատակամասը կառքի,
Ուր ևթողեց փետուրները մեծ չափով։
127Նման ձայնին ելած սրտից վշտակեզ,
Տխրաթաթավ մի ձայն երկնից հեծեծեց.
«Ո՛վիմ նավակ, ինչքա՛նհոռի բեռ ունես»։
130Ապա երկու անիվների արանքին
Հողը բացվեց, ուրկից ելավ մի վիշապ
Եվ կառքի մեջ խորամխեց իր ագին։
133Եվ բոռի պես, որ քաշում էխայթոցն ետ,
Վիշապը ժանտ պոչը կառքից ետ քաշեց
Ու պոկելով մի մաս՝ տարավ այն իր հետ։
136Մնացած մասն, ինչպես լավ հողը՝ սեզով,
Ծածկվեց ամբողջ փետուրներով, որ, գուցե,
Ընծայել էր արծիվն ազնիվ դիտումով.
139Զույգ անիվներն ու քեղին էլ ծածկվեցին
Ավելի կարճ ժամանակում, քան հարկ է
Արձակելու համար հառաչ մի խորին։
142Այսպես փոխված՝ սրբազան կառքը խոցոտ
Իր ծայրերից յոթ գլուխներ դուրս հանեց.
Երեք հատը քեղու, չորսը՝ անկյանց մոտ։
145Երեք հատը ունեին զույգ եղջյուրներ,
Իսկ չորսը՝ լոկ մի֊մի եղջյուր ճակատին.
Նման ճիվաղ տեսնըված չէր երբեք դեռ։
148Անշարժ, ինչպես լեռան քերծը հաստամեստ,
Կառքի վրա նստել էր պիղծ մի պոռնիկ
Եվ շրջում էր իր աչքերը անհամեստ։
151Նրա կողքին հաղթ մի հսկա էր կանգնած,
Որ աչալուրջ հսկում, պահում էր նրան
Եվ երկուսով պաչում էին մերթ միմյանց։
154Բայց երբ պոռնիկն իր աչքերը անամոթ
Դեպ ինձ ուղղեց, նրա վայրագ հոմանին
Խարազանեց նրան գլխից մինչև ոտ.
157Ապա, խանդով ու մոլուցքով սրարբած,
Կառքն արձակեց ու քարշ տվեց անտառով,
Որտեղ, ասես վարագույրով ծածկըված,
160Բոզն ու ճիվաղն անհետացան շտապով։
Երգ երեսուներեքերորդ
1Կանայք հերթով՝ մերթ երեքը ևմերթ չորսք,
Սկսեցին երգել ձայնով ողբագին
Քաղցըր սաղմոսն. «Աստուած, մտին հեթանոսք»։
4Բեատրիչեն, արձակելով դառն հառաչ,
Ունկնդրում էր նրանց այնպես տրտմագին,
Ինչպես Մարիամ կույսը խաչին ընդառաջ։
7Բայց երբ նրանք ավարտեցին երգն իրենց,
Նա վեր կացավ ևմի դեմքով հրաշեկ
Այսպես նրանց փութանակի բարբառեց.
10«Փոքըր մի՝ ևոչ ևըս տեսանէք,
Եվ ապա, ո՛վխանդաղակաթ իմ քույրեր,
Սակաւիկ մի՝ ևզիս կրկին տեսանէք»։
13Ապա յոթին անցկացրեց իր առջև,
Իսկ ինձ, կնոջն ու իմաստուն ուղեկցին
Ակնարկ արեց, որ շուտ անցնենք իր ետև։
16Այսպես առաջ նա ընթացավ համրաքայլ,
Եվ տասներորդ քայլը գետին չէր դրել,
Երբ ես տեսա նրա աչքերն հրափայլ։
19«Շուտ մոտեցիր, որպեսզի երբ խոսեմ ես,—
Ասաց նա ինձ դեմքով արդեն հանդարտած,—
Կարողանաս ինձ ունկնդրել դյուրապես»։
22Հենց որ նրան ես մոտեցա հապշտապ,
Նա ինձ ասաց. «Եղբայր, ինչո՞ւդու հիմա
Չես հանդգնում տալ ինձ հարցեր հրատապ»։
25Ինչպես նա, ով մեծերի հետ խոսելիս
Հույժ պատկառոտ մի կեցվածք էընդունում,
Եվ բերանից ձայնն հազիվ էդուրս գալիս,
28Այսպես ևես ձայնով տարտամ ու տկար
Բարբառեցի. «Ով տիրուհի, դուք գիտեք,
Թե ինչ էպետք ու կարևոր ինձ համար»։
31Եվ նա ասաց. «Նախ դու պետք էթոթափես
Շփոթությունն ու երկյուղը քեզանից
Եվ չխոսես բանդագուշած մարդու պես։
34Այն կառքը, որ ջարդեց վիշապը խուժդուժ,
Եղավ ևչէ. բայց մեղավորն այդ խնդրում
Աստծու պատժից չի խուսափի վաղ թե ուշ։
37Արծիվը, որ կառքին թողեց իր փետուրք,
Որից դարձավ սա նախ ճիվաղ, հուսկ ավար,
Չի մնալու ժառանգորդից ընդմիշտ զուրկ։
40Զի տեսնում եմ արդեն աստղեր մերձավոր,
Որոնք, ազատ ամեն խութից ու խոչից,
Կբերեն մեզ մի ժամանակ բախտավոր,
43Երբ Հինգհարյուր Տասնևհինգը երկնառաք
Կխողխողի ավազակին բոզացյալ
Եվ նրա հետ այն հսկային անառակ։
46Գուցե խոսքերս Սֆինքսի ու Թեմիսի
Լեզվի նման մութ են ևքիչ համոզիչ,
Նրանց նման մթիմաստ են վասնզի,
49Բայց դեպքերը Նայադներ են լինելու
Եվ լուծելու այս հանելուկը դժվար,
Առանց հոտերն ու արտերը տուժելու։
52Եվ այն ինչ որ ես ասացի քեզ հիմա,
Հետո դու այն կհաղորդես ողջերին,
Որոնց կյանքը մի արշավ էդեպի մահ։
55Եվ ասածըս երբ որ առնես դու գրի,
Մի մոռանար հիշատակել ևծառն այն,
Որ մատնվեց երկու անգամ ավարի։
58Նրանք որ այն կավարեն կամ կավերեն,
Կհասցընեն վիրավորանք Աստուծո,
Որ ստեղծեց այն իպետըս լոկ իրեն։
61Կծելով այն, նախամարդը հինգ հազար
Եվ ավելի տարի տխուր սպասեց,
Որ Մեսիան գար ևիր հանցանքը բառնար։
64Միտքըդ փակ է, եթե դու չես հասկանում,
Որ մի հատուկ պատճառով էծառն այդքան
Վեր բարձրանում ևգագաթին լայնանում։
67Թե սին խոհերն, ինչպես ջրեր Էլսայի,
Չպատեին ու չեղծեին միտքը քո,
Ինչպես արեց Պիրամը թութը վայրի,
70Այս փաստերը քեզ ըմբռնել կտային
Բարոյական իմաստը այն արգելքի,
Որ սահմանեց արդարությունն երկնային։
73Բայց տեսնելով, որ միտքըդ քար էդարձել
Եվ մթագնել ու կուրացել էայնպես,
Որ չի կարող խոսքերիս լույսն ընկալել,
76Դու դա կրիր քո հոգու մեջ դրոշմած,
Այնպես ինչպես ցուպ են կրում ուխտական,
Արմավենու տերևներով զարդարված»։
79Եվ ես. «Ինչպես պահում էմոմն անաղարտ
Դրոշմատիպ պատկերն իր մեջ, ճիշտ այդպես
Ձեր խոսքերը կարձանագրի ուղեղս արդ։
82Սակայն ինչո՞ւձեր խոսքերը տենչալի
Մտքիցս այնքան բարձր են ճախրում, ևինչո՞ւ
Նրանց իմաստն ինձանից խույս էտալիս»։
85«Որպեսզի դու լավ ճանաչես դպրոցն այն,
Որին դու ցարդ հետևել ես,— ասաց նա,—
Եվ հասկանաս նրա ուսմունքը ունայն.
88Ու տեսնես թե ձեր ճանապարհը բռնած
Աստվածային ճամփից այնքան էհեռու,
Որքան երկիրն երկնագնդից բարձրընթաց»։
91Իպատասխան ես ասացի. «Չեմ հիշում,
Թե երբ եմ ես օտարացել ձեզանից.
Դրա համար իմ խիղճը ինձ չի տանջում»։
94«Իսկ եթե դու դա մոռացել ես արդեն,—
Պատասխանեց նա ժպտալով,— հիշիր թե
Ինչպես այսօր հենց խմեցիր դու Լեթեն։
97Եթե ծուխը ենթադրել էտալիս հուր,
Մոռացումդ այդ ցույց էտալիս հայտնապես,
Որ մեղավոր կամքըդ ուղղված էր այլուր։
100Բայց ես քեզ հետ այսուհետև կխոսեմ
Պարզ ու մեկին ևանսքող խոսքերով,
Որ մատչելի լինեմ մտքին քո նսեմ»։
103Ավելի վառ ևավելի համրաքայլ
Մուտք էր գործում արփին ծիրում միջօրյա,
Որ մի տեղից միշտ անցնում էտեղ մի այլ,
106Երբ յոթ կանայք, հասնելով ծայրն անտառի,
— Որ դալարուն ու զովասուն էր ինչպես
Սաղարթախիտ անտառները Ալպերի —
109Անդ կանգ առան, ինչպես կանգնում էնա, որ
Ընթանալով մի բազմության առջևից՝
Ճանապարհին նկատում էբան մի նոր։
112Կարծես տեսա գետերն Եփրատ ու Տիգրիս,
Որոնք բխում էին միակ ակունքից
Եվ բաժանվում ընկերների պես հանգիստ։
115«Ո՛վլույս, ո՛վփառք դու մարդկային սերնդյանց.
Ի՞նչ ջուր էսա, որ բխելով մի ակից,
Բաժանվում էհոսանքների հակընթաց»։
118Այս ուղերձիս պատասխանեց տիրուհիս.
«Մաթելդային խնդրիր, որ քեզ բացատրի»։
Չքնաղ կինը, որ գտնվում էր կողքիս,
121Հայտարարեց. «Ես նրա հետ այդ բանի
Եվ բաների մասին ուրիշ խոսել եմ.
Վստահ եմ, որ նա մոռացած չի լինի»։
124Բեատրիչեն. «Գուցե հոգսերը լլկիչ,
Որ խախտում են հիշողությունը հաճախ,
Մթագնել են նրա ուղեղը մի քիչ։
127Տես Եվնոյեն, որ հոսում էայնտեղ ցած.
Տար նրան անդ ևսուզելով ջրի մեջ,
Վերարծարծիր նրա կորովն անթեղված»։
130Ինչպես նա ով անսաստող չէ բնույթով,
Այլ հոժար էկատարելու կամքն այլոց,
Հենց որ կամքն այղ հայտնվում էմի բանով,
133Այսպես կինն այն փութաց պատվերն այդ անել,
Ապա շարժվեց ևկանացի քնքշությամբ
Ստատիոսին առաջարկեց հետևել։
136Ո՛վընթերցող, եթե այստեղ տեղ մնար
Դեռ գրելու, կերգեի քաղցր ըմպելին,
Որից երբեք մարդ չպիտի հագենար։
139Բայց քանի որ լրացած են էջերն այն,
Որ սահմանված էին երկրորդ նվագիս,
Արվեստի սանձն ինձ պահում էառժամայն։
142Ես ետ դարձա այն ջրերից մաքրասուրբ,
Վերածնված՝ բույսի պես նոր փթթած դեռ
Եվ ծածկըված տերևներով նոր ու նուրբ,
145Ջինջ ու պատրաստ բարձրանալու դեպ աստղեր։
Դրախտ
Երգ առաջին
Փառահեղ լույսն ամեն շարժման ակունքի
Տարածվում է տիեզերքում ու շողում
Մի տեղ լրիվ և մի այլ տեղ մասնակի։
4 Այն երկնում, որ հեղեղված է այդ լույսով,
Ես եղա և տեսա բաներ այնպիսի,
Որ չեմ կարող վերապատմել բառերով.
7 Զի մեր միտքը, երբ իր իղձին է հասնում,
Այնքան շատ է խորասուզվում նրա մեջ,
Որ հիշելու կարողությունն է կորցնում։
10 Սակայն ինչ որ ես կարող եմ վերհիշել
Այն սրբազան արքայության գանձերից,
Արդ կլինի երգերիս նյութը վայել։
13 Ո՛վ Ապոլլոն, այս երկունքիս մեջ վերջին,
Քո ավյունով դու ինձ այնքան տոգորիր,
Որքան հարկ է, որ ստանամ քո դափնին։
16 Ցարդ բավ եղավ մի գագաթը Պառնասի,
Բայց հիմա ինձ հարկավոր են երկուսն էլ,
Որ մուտք գործեմ ասպարեզը նոր մարզի։
19 Մտիր կուրծքըս և շունչըդ ինձ փոխանցիր,
Այն շունչդ հզոր, որ ունեցար դու այնժամ,
Երբ մրցման մեջ դու Մարսիային հաղթեցիր։
22 Եթե դու ինձ, ո՛վ զորություն աստվածյան,
Այնպես օգնես, ոը կարենամ պատկերել
Թեկուզ ստվերն աբբայության մշտնջյան,
25 Կմոտենամ ես քո դափնուն բաղձալի,
Պսակվելու համար նրա տերևով,
Քո շնորհիվ և իմ նյութի պանծալի։
28 Հայր, այդ տունկից այնքան քիչ են քաղում արդ՝
Մեծարելու համար կայսրի, պոետի,
— Ի մեծ ամոթ մարդկանց կամքի հանցապարտ ―
31 Որ անշուշտ դու, աստվածությունըդ դելֆյան,
Կհրճվեիր, եթե մեկը նկրտեր
Արժանանալ այդ տերևին պենեյան։
34 Փոքրիկ կայծին հետևում է մեծ հրդեհ.
Ինձնից հետո գուցե լինեն լավագույն
Խնդրարկուներ, որոնց Կիրրան ունկնդրե։
37 Ջահն աշխարհի մարդկանց վրա է ծագում
Մերթ այս կողմից, մերթ այն, սակայն այն կողմից,
Ուր չորս ծիրերն երեք խաչեր են կազմում,
40 Նա ծագում է ավելի լավ ընթացքով
Եվ ավելի լավ աստղերի բույլի հետ,
Ու երկիրը կաղապարում իր կնքով։
43 Աստ առավոտ, անդ երեկո էր դարձել,
Եվ քիչ առ քիչ այս կիսագունդը համակ
Պայծառել էր, իսկ այն մյուսը խավարել,
43 Երբ ես տեսա իմ տիրուհուն, որ դարձած
Դեպի ձախ կողմ, պիշ նայում էր արևին.
Արծիվն անգամ նրան այնպես չէր նայած։
49 Եվ ինչպես որ շողը ծագում է շողից
Ու վերստին բարձրանում է դեպի վեր,
Ինչպես բազեն, որ թռչում է վեր նորից,
52 Այսպես նրա սևեռաբիբ նայվածքից
Առաջացավ իմ հայացքը անսովոր,
Որով արփին ես դիտեցի ներքևից։
55 Այն, ինչ երկրում անկարող ենք մենք անել,
Աստ կարող ենք, ի շնորհիվ տեղանքի,
Որ ի վերուստ մարդկանց համար է հաստվել։
58 Ես այդ լույսին չտոկացի շատ երկար,
Բայց տեսա, որ նա կայծեր էր արձակում,
Ինչպես երկաթն հանված բովից թեժ ու վառ։
61 Տվնջյան լույսն հանկարծ աճեց իմ աչքում,
Ինչպես եթե ամենակալ Տերը մեր
Մի նոր արև դրած լիներ երկնքում։
64 Բեատրիչեն աչքերն հառել էր հավերժ
Երկինքներին, ես էլ նրան հառեցի
Իմ աչքերը զմայլյալ ու այլամերժ։
67 Նրա տեսքից գերմարդացա ես տակավ,
Գլավկն ինչպես դարձավ աստված ծովային,
Երբ մի տեսակ խոտ համտեսեց ու կերավ։
70 Գերմարդանալն անհնար է բացատրել,
Սակայն բավ է այս օրինակը նրան,
Ով կարող է այդ իր փորձով հաստատել։
73 Թե ես միայն հոգով էի համբառնում,
Դու լոկ գիտես, ո՛վ երկինքը վարող Սեր,
Որ բարձրացրիր ինձ քո ուժով անհատնում։
76 Երբ գնդերը, որ հոլովվում են հավետ,
Իրենց վրա կենտրոնացրին ուշքը իմ
Հնչյուններով իրենց մեղմ ու դաշնավետ,
79 Տեսա երկինքն այնպես վառված արևից,
Որ այդպիսի լայնատարած լիճ երբեք
Չի գոյացել գետից և կամ անձրևից։
82 Ձայնն այնքան նոր և լույսն այնքան առատ էր,
Որ ուզեցի դրանց պատճառն իմանալ
Մի մարմաջով, որ իմ մեջ չէր եղել դեռ։
85 Տիրուհիս, որ միտքըս կարդում էր դյուրավ,
Գոհացնելու համար իղձըս անձկայրյաց,
Նախքան հարց տալս իր բերանը բաց արավ
88 Եվ բարբառեց. «Թյուր կարծիքովդ ինքըդ քեզ
Բթացնում ես. դու ամեն ինչ կիմանաս,
Եթե քեզնից այդ կարծիքը թոթափես։
31 Է՛լ երկրում չես, ինչպես կարծում ես դու դեռ։
Շանթն այնպես չի գահավիժել վերից վար,
Ինչպես դու արդ սլանում ես դեպի վեր»։
94 Եվ ես նրա այս խոսքերով կարճառոտ
Թոթափվեցի տարակույսից առաջին,
Բայց ընկա նոր տարակույսի մեջ կնճռոտ
97 Եվ ասացի. «Մի զարմանքից հանգչեցի,
Բայց հիմա էլ զարմանում եմ թե ինչպես
Վեր եմ թռչում միջով թեթև տարերքի»։
100 Եվ այնժամ նա հառաչանքով խորազգաց
Աչքերն ուղղեց դեպի ինձ այն նայվածքով,
Որով մայրն է նայում որդուն ցնորված.
103 Եվ բացատրեց․ «Էությունները համայն
Իրենց միջև ունեն մի կարգ ներդաշնակ,
Որ տիեզերքն Աստծուն դարձնում է նման։
106 Վեհ էակներն այդ կարգի մեջ ստեղծված
Տեսնում են դրոշմն իմաստության Արարչի,
Որի համար է այն կարգը հաստատված։
109 Այդ կարգի մեջ գոյակները ամենայն
Հակում ունեն ինչ-որ բանի ձգտելու,
Իրենց տարբեր վիճակների համաձայն,
112 Եվ լողում են տիեզերքի մեծ ծովով
Դեպի տարբեր հանգրվաններ՝ խթանված
Իրենց վարող մասնահատուկ բնազդով։
115 Դա է տանում հուրը դեպի գունդը վառ,
Դա է վարում անբանական կենդանուն,
Դա է պահում երկրի զանգվածը ստվար։
118 Սակայն անբան գոյակները չեն միայն,
Որ ձգտում են դեպի որոշ նպատակ,
Այլև նրանք, որ ունեն միտք բանական։
121 Այս բոլորի տնօրինողն իմաստուն
Իր լույսով է օծում երկինքը վերին,
Որի մեջ է շրջում երկինքն արագուն։
124 Եվ հենց այնտեղ, ինչպես վերջին կայանին,
Մեզ տանում է ուժն այն լարի, որ ամեն
Գոյացություն ուղղում է իր վախճանին։
127 Սակայն ինչպես արվեստի գործն իր ձևով
Հղացվածից մերթ տարբեր է դուրս գալիս,
Նյութի հետ հաշտ չընթանալու պատճաոով,
130 Այսպես էակն իր բնական ընթացքից
Մերթ շեղվում է, իր այն ուժի պատճառով,
Որ կարող է և խոտորվել ճիշտ ճամփից։
133 Ինչպես շանթը մերթ ամպերի խորքերից
Ցած է վիժում, այսպես խոյանքը մարդու
Մերթ ընկնում է, շեղված պատիր հաճույքից։
136 Մի զարմանա բարձրանալովդ արդ վերև,
Այնպես ինչպես չես զարմանա տեսնելով
Մի գետակ, որ սարից իջնում է ներքև։
139 Զարմանալին այն կլիներ քո դեպքում,
Որ դու, անխոչ, գետնին կառչած մնայիր,
Ինչպես եթե բոցը մնար իր տեղում»։
142 Եվ նա նորից երկինք ուղղեց հայացքն իր։
Երգ երկրորդ
O, դուք որ փոքր ու երերուն մակույկով
Մինչև այստեղ հետևել եք իմ նավին,
Որ անցնում է այլ ջրային տարածքով,
4 Վերադարձեք դեպ ափերը ձեզ ծանոթ.
Դուք մի դուրս գաք դեպի բաց ծով, զի գուցե
Կորցնելով ինձ՝ մնաք շվար ու շփոթ։
7 Այստեղ ոչ ոք չի նավարկել տակավին.
Ինձ վարում են Ապոլլոնն ու Միներվան,
Մուսաներն էլ ցույց են տալիս ինձ ուղին։
10 Իսկ դուք քչերդ, որ մտքերը ձեր հլու
Բարձրացրել եք դեպի հացն այն սրբազան,
Որ ատամ են աոանց հագարդ զգալու,
13 Քաջ կարող եք այս խոր ծովով նավարկել,
Հետևելով միշտ իմ նավի հետքերին,
Քանի ջրի մակերեսը չի հարթվել։
16 Հերոսներն այն, որ Կոլխիդա գնացին,
Զարմանալու այնքան պատճաո չունեցան,
Երբ երկրագործ դարձած տեսան Ցասոնին։
19 Արքայության ծարավն անհագ ու անմար
Մեզ տանում էր այնպես թափով դեպի վեր,
Ինչպիսի թափ ունի երկինքը կամար։
22 Բեատրիչեն նայում էր վեր, ես՝ նրան։
Լայնալիճից արձակված նետը երբեք
Այնքան փութով չի հասնի դեպ իր նշանն,
25 Որքան փութով ժամանեցի ես մի վայր,
Որ գրավեց իմ ուշն ու միտքը համակ։
Տիրուհիս, որ կարդում էր միտքն իմ շվար,
28 Դարձավ դեպ ինձ և ցնծագին բարբառեց.
«Երախտագետ սրտով ուղղվիր առ Աստված,
Որ առաջին երկնագունդը մեզ հասցրեց»։
31 Ինձ թվաց, որ մեզ պարուրեց մի ամպ անդ՝
Ստվարախիտ, ամուր, ողորկ ու շողուն,
Ինչպես լույսից պսպղացող ադամանդ։
34 Կուռ մարմինը ընդունեց մեզ՝ երկուսիս,
Ինչպես ջուրը, միշտ մնալով անբաժան,
Ընդունում է իր մեջ ճաճանչի լույսի։
37 Եթե մարմնով էի—և այդ դեպքում մեզ
Հասկանալի չէ, թե ինչպես կարող են
Երկու մարմին ներթափանցել իրար մեջ—
40 Դա ավելի պետք է վառեր տենչը մեր
Տեսնելու այն էությունը, որի մեջ
Զուգորդված են բնությունները տարբեր։
43 Անդ կտեսնենք այն խորհուրդները խորին,
Որ անքնին ընդունում ենք հավատով,
Այնպես ինչպես ճշմարտությունն առաջին։
46 Ես ասացի. «Ո՛վ տիրուհի սրտակից,
Ես խորապես շնորհակալ եմ նրան,
Ով ինձ հանեց մահկանացու աշխարհից։
49 Բայց ասացեք՝ ի՞նչ են բծերն այս մարմնի,
Որոնք երկրում մարդկանց առիթ են տվել
Առասպելներ հյուսելու շուրջ Կայենի»։
52 Եվ նա ասաց թեթևակի ժպիտով.
«Եթե մարդիկ սխալվում են մի հարցում,
Որ, չի լուծվում զգայության միջոցով,
55 Դու պետք չէ որ,շատ զարմանաս դրանից,
Զի մեր միտքը շատ չի կարող թևածել,
Ընթանալով զգայությանց ետևից։
58 Իսկ դու ինքըդ ի՞նչ ես կարծում»։ Ես նրան,
«Այստեղ լուսնի տարբեր տեսքերը, ըստ իս,
Հետևանք են նյութի տարբեր խտության»։
61 «Կարծիքդ,— ասաց,— սխալ է և ընդունայն.
Դա կտեսնես, երբ ուշ դարձնես փաստարկիս,
Որով հիմա ես կաշխատեմ հերքել այն։
64 Վառ երկինքը լի է բազում աստղերով,
Որոնք իրենց լույսի չափի համեմատ
Երևում են մարդկանց տպրբեր տեսքերով։
67 Թե դա լիներ նոսրի, խիտի պատճառով,
Բոլորի մեջ մի հատկություն կլիներ,
Բաշխված նվազ կամ առավել չափերով։
70 Այլատեսակ հատկություններն արդյունք են
Այլ էական պատճառների, իսկ սրանք,
Բացի մեկից, քո կարծիքով դեր չունեն։
73 Եթե նոսրը պատճառ լինէր բծերի,
Որ տեսնում ես, այս լուսինը կլիներ
Կամ նոսրացած բաղակցության նյութերի,
76 Եվ կամ, ինչպես մի մարմնի մեջ կա պարարտ
Ու նիհար մաս, այսպես և այս լուսնի մեջ
Կլինեին տարբեր շերտեր բարդ ի բարդ։
79 Նախորդ դեպքում կպարզըվեր հարցը այդ,
Երբ արևի խավար լիներ, վասնզի
Կթափանցեր լույսը նյութով այդ անգայտ։
82 Գա չէ. ապա տեսնենք վարկածը երկրորդ.
Եվ եթե ես դա էլ հերքել կարենամ,
Քո կարծիքը կհամարվի ավելորդ։
85 Եթե նոսրը ամեն տեղ չի տարածվում,
Կա ուրեմըն սահման նոսրի ու խիտի,
Ուրկից այն կողմ էլ լույսը չի թափանցում,
88 Այլ այնտեղից ետ է դառնում ուղղաբար,
Այնպես ինչպես պատկերը ետ է դառնում
Այն ապակուց, որի ետևն է կապար։
91 Բայց կառարկես՝ երբ խիտ խավը լինի խոր,
Լույսն ավելի մութ կերևա, քան այլուր,
Կանդրադառնա քանզի տեղից հեռավոր։
94 Այս կասկածից կարող է փորձը միայն
Ազատել քեզ, եթե նրան դու դիմես,
Որ աղբյուրն է ձեր գիտությանց ամենայն։
97 Վերցրու երեք հայելի և նրանցից
Երկուսը մոտ, իսկ երրորդը հեռու դիր,
Այնպես որ սա քեզ երևա մեջտեղից։
100 Քո թիկունքում զետեղիր լույս մի ուժգին,
Որ ցոլանա հայելիքում այն երեք
Եվ նրանց ցոլքն անդրադառնա քո դեմքին։
103 Հեռավորը թեև լույսի քանակով
Հավասար չէ մյուս երկուսին, բայց նրանք
Հավասար են իրենց լույսի որակով։
106 Արդ ինչպես ջերմ ճաճանչների շողյունից
Ձյան գոյանյութն ազատվում է քիչ առ քիչ
Ե՛վ իր նախկին սառնությունից, և՛ գույնից,
109 Այսպես ես քեզ, թոթափելով սխալից,
Պիտի լույսով մի ողողեմ այնպես վառ,
Որ քո աչքին փայլատակի շողալից։
112 Աստվածության անշարժանան երկնի տակ
Պտտվում է մի մեծ մարմին երկնային,
Որի ուժն է կրում ամեն մի գոյակ։
115 Հաջորդ երկինքն, ուր կան աստղեր այնքան շատ,
Հաղորդում է ուժն այդ տարբեր գոյերին,
Որ իր մեջ են և իրենից տարանջատ։
118 Մյուս երկինքներն եղանակով բնազանց
Այդ ուժերը տնօրինում են այնպես,
Որ գործադրեն ազդեցությունը յուրյանց։
121 Այսպես մեկը մյուսին են հաջորդում
Տիեզերքի օրգաններն այս և բարձրից
Առած ուժը ստորինին հաղորդում։
124 Արդ հետևիր, թե ինչպես եմ գնում ես
Քո ցանկացած ճշմարտությունը դեպի,
Որին հետո ինքըդ անձամբ կհասնես։
127 Շարժումը և ուժը երկնի գնդերի
Ձեռքի գործն է շարժիչների երանյալ,
Ինչպես դարբնած իրը դարբնի ձեռքերի։
130 Երկինքն այն, որ ունի աստղեր մշտավառ,
Ընդունում է իր մեջ դրոշմը ոգու
Եվ շարժվում է նրա ուժով մշտավար։
133 Ինչպես հոգին ձեր մարմնի մեջ մարդկային
Տարածվում է անդամների մեջ տարբեր,
Ըստ այլազան կարողությանց յուրային,
136 Այսպես ոգին աստղերի մեջ բազմազան
Տարածում է իր այդ ուժը բարերար,
Պահելով իր միասնությունն անբաժան։
139 Ինչպես հոգին ձեր մարմնի հետ մարդկային
Միաձույլ է, այսպես ուժը այդ ոգու
Միաձույլ է այդ մարմնի հետ երկնային։
142 Ունենալով հարազվարթ բնություն,
Ձուլված ուժը մարմնի միջով է շողում,
Ինչպես խինդը աչքի միջով վառվռուն։
145 Այդ ուժից են տարբեր լույսերը ծագում,
Ոչ թե մարմնի խտությունից այս կամ այն.
Պատճառն այդ է, որը առաջ է բերում
148 Մութն ու պայծառն, իր ներգործման համաձայն»։
Երգ երրորդ
Արևն այն, որ ջերմացրել էր ինձ սիրով,
Քաղցըր դեմքը ճշմարտության գեղեցիկ
Ինձ ցուցադրեց որոշակի փաստերով.
4 Եվ ցույց տալու համար, որ ես հասկացել,
Համոզվել եմ, գլուխըս ըստ պատշաճի
Վեր բարձրացրի, որ կարենամ զեկուցել։
7 Սակայն հանկարծ ես տեսա մի երևույթ,
Որով այնպես ուշս ու միտըս կլանվեց,
Որ մոռացա իմ ասելիքը ընդփույթ։
10 Ինչպես վճիտ, ականակիտ, հանդարտիկ
Ջրերի մեջ, ուր հատակն է երևում,
Կամ ինչպես ջինջ ապակու մեջ թափանցիկ
13 Մենք տեսնում ենք մեր պատկերը այնքան թույլ,
Որքան ողորկ մարգարիտն է երևամ
Ճակտի վրա սպիտակ ա աննշույլ,—
16 Այսպես տեսա դեմքեը՝ պատրաստ խոսելու.
Եվ ունեցա ներհակ պատրանքը նրա,
Ով սեր ծնեց ջրի միջև և մարդու։
19 Հենց որ նրանց, նկատեցի թուլորեն,
Կարծեցի թե դիմացոլքեր են դրանք,
Եվ շուռ եկա տեսնելու թե ովքեր են։
22 Բայց հայտնապես չտեսնելով ես ոչէնչ,
Նորից հայացքս իմ տիրուհուն ուղղեցի,
Որ ժպտում էր ինձ աչքերով վառ ու ջինջ։
25 «Մի զարմանար, որ ես ժպտում եմ քո այդ
Տղայական մտքի վրա,— ասաց նա.—
Չհենվելով ճշմարտությանը անգայթ,
28 Դու տարվել ես ցնորական մտքերով.
Քո տեսածներն էակներ են իրական,
Եվ այստեղ են ուխտի խախտման պատճառով։
31 Խոսիր, լսիր և հավատ դու նրանց։
Ճշմարտության լույսը, որով ապրում են,
Թույլ չի տա, ոը նրանք լինեն պարտազանց»։
34 Ես դիմեցի այնժամ մեկին, որ կարծես
Մեծ ցանկություն ուներ ինձ հետ խոսելու,
Եվ ասացի անձկակարոտ անձի պես.
37 «Ազնիվ հոգի, որ խորապես զգում ես
Հավերժ կյանքի քաղցրությունները բոլոր,
Որ գիտեն լոկ ճաշակողներն անձնապես,
40 Ես չափազանց գոհ կլինեմ, եթե դու
Անունդ հայտնես և ձեր մասին ինձ խոսես»։
Եվ նա ասաց պատրաստակամ ու ժպտուն.
43 «Արդար, հայցին դուռ չի փակի սերը մեր,
Ինչպես սերը բազումողորմ Արարչի,
Որ պատրաստ է միշտ լսելու խնդրանքներ։
46 Ես աշխարհում կուսական քույր եմ եղած,
Եվ եթե դու լավ նայես ինձ և հիշես,
Ապա, իմ այս գեղեցկության տակ աճած,
49 Կճանաչես Պիկկարդային անպայման.
Երանելյաց այս դասի հետ միասին
Երջանիկ եմ այստեղ՝ գնդում լուսնական։
52 Մեր սրտերը, որոնք այրվում են միայն
Այն սիրով, որ Սուրբ Հոգին է ներշնչում,
Վայելում են ցնծություններ լի ու լայն.
55 Մեր այս կարգը, ուր այնքան ցած է թվում,
Մեզ տրված է պարզապես այն պատճառով,
Որ մեր ուխտը չենք կատարել աշխարհում»։
58 Եվ ես նրան. «Ձեր դեմքերում վեհագին
Աստվածային ինչ-որ մի բան է շողում,
Որ փոխում է ձեր կերպարանքը նախկին,
61 Դրա համպը չհիշեցի քեզ մեկեն.
Բպյց այն, ինչ որ դու ինձ ասում ես հիմա,
Ինձ օգնում է ճանաչելու քեզ արդեն։
64 Դուք, որ այստեղ շատ երջանիկ եք կարծես,
Չէի՞ք ցանկա լինել տաեղում բարձրագույն,
Աստծու գահին մոտ զգալու համար ձեզ»։
67 Նա նախ ժպտաց ընկերների հետ մեկտեղ,
Ապա ասաց խինդով այնքան համակված,
Որ այրվում էր կարծես սիրուց հորդազեղ.
70 «Եղբայր, մեզ լոկ սերն է տալիս գոհացում,
Սերը, որ մեզ մղում է լոկ ցանկալ այն,
Ինչ որ ունենք, և այլ տենչ չի հարուցում։
73 Թե ցանկայինք բարձր տեղում մենք լինել,
Դրանով մեր կամքը շեղված կլիներ
Կամքից նրա, որ այստեղ է մեզ պահել։
76 Դա չի կարող տեղ ունենալ երկնքում,
Եթե հարկ է սիրով ապրել միշտ այստեղ,
Եթե լավ ես սիրո բնույթն հասկանում։
79 Պայմանը մեը երանելի վիճակի
Կամակցելն է աստվածային կամքի հետ,
Նույնացնելով կամքերը մեր ամենքի։
82 Մեր տեղադրումն արքայության մարզերում
Հաճո է մեզ, ինչպես և այն Արքային,
Որի կամքին մեր կամքը չենք հակադրում։
85 Նա է լոկ մեր խաղաղությունն հոգևոր,
Նա է ծովն այն, որին ձգտում են հավետ
Իր ստեղծած արարածները բոլոր»։
88 Ինձ պարզ դարձավ, որ ամեն տեղ երկնքում
Դրախտ է, թեև շնորհները Բարձրյալի
Ամենուրեք նույն չափերով չեն բաշխվում։
91 Բայց ինչպես նա, ով հագեցած մի ճաշով,
Ցանկանում է մի այլ բան էլ ճաշակել,
Իր կերածից շնորհակալ լինելով,
94 Այսպես արի և հասկացրի այնժամ ես,
Իմանալու համար թե ինչ ուխտ էր այն,
Որ չէր հասցրել նա կատարել լիապես։
97 Եվ նա ասաց. «Վերին երկնում է հանգչում
Վեհ կյանքի և արժանիքի տեր մի կին։
Նա, ով նրա նշած տարազն է հագնում,
1ՕՕ Մինչև ի մահ կապրի խաղաղ, անխռով
Փեսայի մոտ, որի համար ամեն ուխտ
Ընդունելի է, երբ արվում է սիրով։
103 Փափագելով այդ կնոջը հետևել,
Վաղ հասակում ես քաշվեցի աշխարհից
Եվ ուխտեցի նրա վանքին նվիրվել։
106 Սակայն մարդիկ չարակամ ու անիրավ
Քաղցըր վանքից ինձ հանեցին բռնությամբ.
Աստված գիտե, թե հետո կյանքս ինչ դարձավ։
109 Իսկ այն մյուս լուսահոգին, որ իմ աջ
Կողմն է կանգնած և որ շողում է մեր այս
Երկնագնդի ամբողջ լույսով քո առաջ,
112 Իմ խոսքերն այս վերագրում է և իրեն.
Նա էլ քույր էր, որից, ինչպես և ինձնից,
Նվիրական քողը խլվեց բռնորեն։
115 Սակայն երբ նա բռնի աշխարհ դուրս բերվեց,
Ի հեճուկըս նրա կամքի և ուխտի,
Այդ սուրբ քողը սրտի խորքում միշտ պահեց։
118 Նա կայսրուհի Կոստանցան է վեհածին,
Որ Սվեվիո երկրորդ հողմից մեծազոր
Ծնեց երրորդն, իշխանավորը վերջին»։
121 Այսպես խոսեց, ապա «Ոդջոյն քեզ, Մարիամ»
Սկսեց երգել ու երգելով չքացավ,
Ինչպես ջրում ինչ-որ մարմին ծանրանդամ։
124 Իմ հայացքով հետևեցի ես նրան,
Ապա, նրա հետքը իսպառ կորցնելով,
Դարձա դեպի իմ մեծ իղձի առարկան,
127 Այսինքըն դեպ Բեատրիչեն իմ անեղծ,
Բայց նա այնպես իմ աչքի մեջ ցոլացավ,
Որ սկզբում տեսողությունս այլայլվեց.
130 Այդ պատճառով իմ հարցումը ուշացավ։
Երգ չորրորդ
Զույգ ճաշերի միջև նույնքան գրգռալից
Մարդ ինքնակամ պիտի սովի մատնվեր,
Դեռ չկերած մեկն ու մեկը նրանցից.
4 Զույգ գայլերի միջև վայրագ, կենազուրկ,
Այսպես դառը կմատնվեր խուճապի,
Կամ թե շունը՝ այծյամների միջև զույգ։
7 Այսպես մղված զույգ հարցերից տանջալի,
Լռում էի, և լռությունս հարկադիր
Ես չեմ գտնում բասրելի կամ գովելի։
19 Լռում էի, բայց իմ հարցերն ավելի
Որոշ էին արտահայտված իմ դեմքին,
Քան եթե ես դրանք խոսքով հայտնեի։
13 Բեատրիչեն, Դանիելի ճիշտ նման,
Որ ամոքեց Ռաբելոնի արքային,
Երբ զայրույթը կուրացըրել էր նրան,
16 Բարբառեց ինձ. «Լավ տեսնում եմ, թե ինչպես
Երկու հարցեր մեզ հուզում են այնքան շատ,
Որ մտովին կաշկանդված ես զգում քեզ։
19 Դու դատում ես. «Եթե կամքըս հաստատ է.
Ապա ինչպե՞ս բռնությունը ուրիշի
Կարող է իմ արժանիքը կրճատել»։
22 Իսկ մյուս հարցը, որ, պահանջում է լուծում,
Դա մեր հոգու վերադարձն է աստղերին,
Ինչպես որ դա Պլատոնն էր ուսուցում։
25 Այս հարցերն են, որոնք, չափով հավասար
Հուզում են քեզ, բայց ես պիտի նախ խոսեմ
Այս հարցի շուրջ, որ ավելի է դժվար։
28 Աստվածության ամենամոտ Սերովբեն,
Մովսեսն, Սամվելն, Հովհաննեսները երկու,
Մինչև անգամ Մարիամն իրենց գահն ունեն
31 Նույն երկնային լուսապայծառ ոլորտում,
Ինչ որ Լուսնի, հոգիները քո տեսած,
Եվ բոլորն էլ հավերժ կյանքով են ապրում։
34 Բոլորն էլ նույն ոլորտում են բոլորշի,
Բայց ապրում են անհամաչափ ցնծությամբ,
Զի նույն չափով չեն զգում շունչն Հավերժի։
37 Սրանք այստեղ երևացին միմիայն
Նրա համար, որ զգալի դառնա քեզ
Նրանց նվազ աստիճանը խնդության։
40 Այսպես պետք է ձեր մտքի հետ բարբառել,
Զի նա միայն զգայության միջոցով
Կընկալի այն, ինչ չի կարող ըմբոնել։
43 Դրա համար Սուրբ Գիրքը ձեր ըմբռնման
Հարմարվում է, վերագրելով Աստուծուն
Ոտներ, ձեոներ, բայց հասկանամ է այլ բան.
46 Եկեղեցին էլ տեսքի տակ մարդկային
Գաբրիելին, Միքայելին է ցուցում,
Եվ այն մյուսին, որ բժշկեց Տուբիային։
49 Ինչ որ Տիմեյն հոգվոց մասին է պնդում,
Այն չէ, ինչ որ երևում է ձեզ այստեղ,
Զի նա իրոք ասում է և հավատում,
52 Որ մեր հոգին վերադառնում է կրկին
Դեպ իր աստղը, ուրկից ցած էր իջել նա
Կենդանություն տալու համար մեր մարմնին։
55 Բայց գուցե մենք նրա խոսքին տալիս ենք
Տարբեր իմաստ, քան ուզում է նա ասել,
Ուստի պետք չէ դրա վրա ծիծաղենք։
58 Թե ուզում է նա ասել, որ ամենայն
Ազդեցության այս աստղերից է գալիս,
Ապա ճիշտ է որոշ չափով խոսքը այն։
61 Բայց այս միտքը մոլորության հանգեցրեց
Ողջ աշխարհին, որը հասավ մինչ այնտեղ,
Որ նրանց Զևս, Մերկուր ու Մարս անվանեց։
64 Իսկ մյուս հարցը, որ քեզ հուզում է նույնպես,
Նվազ կնճռոտ և նվազ է փորձանքոտ
Եվ չի կարող ճիշտ հավատից շեղել քեզ։
67 Եթե երբեմն արդարությունը երկնի
Մարդկանց աչքին անարդար է երեում,
Պետք չէ որ դա ձեր հավատը թուլացնի։
70 Բայց քանի որ ճշմարտության մեջ այս խոր
Մարդկային միտքն ի զորու է թափանցել,
Քո փափագին ես գոհացում կտամ նոր։
73 Եթե թեկուզ բռնադատյալն իր կամքով
Բռնադատչի բռնությանը չի օգնել,
Հոգիներն այս չեն չքմեղվի դրանով։
76 Քանզի կամքը չի շիջանի բռնությամբ,
Այլ բոցի պես կպայքարի աննկուն,
Եթե փորձեն նրան ընկճել ուժգնությամբ։
79 Իսկ եթե նա զիջում անի շատ թե քիչ,
Կօգնի ուժին, այսպես արին և սրանք,
Չդառնալով նորից վանքի բնակիչ։
82 Եթե նրանց կամքը լիներ անսասան,
Ինչպես կամքն այն, որով Լավրենտն ու Մուկիոն
Հերոսաբար հրակիզման դիմացան,
85 Նրանց պիտի վերադարձներ դեպի վանք,
Ուրկից նրանք հանված էին բռնությամբ.
Բայց հազվագյուտ է այդպիսի տոկուն կամք։
88 Այս խոսքերիս եթե դա լավ դրիր ուշ,
Կսպառվի և քո այդ հարցը, որ հետո
Քեզ կարող էր մտատանջել նորից հույժ։
91 Սակայն հիմա ծագեց ուրիշ հարց մի բարդ,
Որի միջից դարս չես կարող գալ անձամբ.
Դու քո միտքը կհոգնեցնես տարապարտ։
94 Ես ասացի որպես ստույգ բան ու ճիշտ,
Որ չի կարող ստել հոգին երանյալ,
Երբ Առաջին ճշմարտության մոտ է միշտ։
97 Եվ ապա դա Պիկկարդայից իմացար,
— Եվ նա կարծես հակասում է ինձ այստեղ—
Որ Կոստանցան քողի սերը պահեց վառ։
100 Եղբայր, գիտես, շատ հաճախ է պատահել,
Որ խույս տալու համար ինչ-որ վտանգից,
Մարդ անում է այն, ինչ անել չէր վայել։
103 Այսպես Ալկմեն ակնածելու համար հոր,
Սպանեց իր հարազատ մոր, և անսաստ
Չլինելու համար դարձավ հանցավոր։
106 Այստեղ, ինչպես ինքըդ կարող ես դատել,
Բռնությունը միացած է կամքի հետ
Եվ հանցանքը անկարելի է ներել։
109 Ըստ էության կամքը դեմ է բռնության,
Բայց զիջում է, քանզի եթե դիմադրի,
Կմատնվի ավելի մեծ փորձության։
112 Արդ Պիկկարդան երբոր այնպես է խոսում,
Բացարձակ կամքն է հասկանում, մինչդեռ ես
Պայմանականն, ուստի մենք չենք հակասում»։
115 Այսպես եղավ հոսանքը սարբ առվակի,
Որ բխում էր ճշմարտության Ակունքից.
Եվ հագեցավ իմ ծարավը կրկնակի։
118 «Ո՛վ սիրեցյալ, աստվածային դու տիկին,—
Ասացի ես,— ձեր խոսքերը հորդաբուխ
Ողողում ու ջերմացնում են իմ հոգին։
121 Ես չեմ կարող ձեզ հատուցել արժանին
Ինձ մատուցած ծառայության փոխարեն.
Իմ տեղ Տերը թող հատուցի ձեզ բարին։
124 Տեսնում եմ, որ մեր միտքը չի հագենա,
Եթե լույսին ճշմարտության չհասնի,
Որից բացի արիշ ստույգ բան չկա։
127 Իսկ երբ հասնի՝ կխաղաղվի միտքը մեր
Նրա ծոցում, ինչպես գազանն իր որջում,
Թե ոչ ամեն ձգտում իզուր կլիներ։
130 Ճշմարտության այդ ձգտումից է ծլում,
Ինչպես բողբոջ, տարակույսը թեզնավոր,
Որ մեզ քիչ-քիչ դեպի բարձունքն է ձգում։
133 Այս բոլորն ինձ թույլ են տալիս, ո՛վ տիկին,
Ձեզ հարգանքով հարցընելու մի այլ բան,
Որ ինձ համար դեռ մութ է ու անմեկին։
136 Ես ուզում եմ գիտնալ, թե ուխտն անկատար
Կարելի՞ է փոխարինել այլ բանով,
Որ ձեր կշռի համար թեթև դուրս չգար»։
139 Բեատրիչեն դեպ ինձ նայեց այնպիսի
Աստվածային ու սիրավառ աչքերով,
Որ շլացած իմ աչքերը հակեցի,
142 Տեսողությունս համարյա թե կորցնելով։
Երգ հինգերորդ
«Երբ շողում եմ գեղուն սիրո հրայրքով,
Ավելի քան պատկերացվում է երկրում,
Եվ քեզ այդպես շլացնում եմ իմ տեսքով,
4 Մի զարմանար, զի դա առաջ է գալիս
Իմ բերկրանքից, որը ինչքան աճում է,
Այնքան դեմքիս պայծառություն է տալիս։
7 Տեսնում եմ, թե ինչպես արդեն քո մտքում
Ցոլանում է ճշմարտության Լույսն հավերժ,
Որի տեսքն իսկ մեր մեջ սեր է բորբոքում։
10 Եթե մարդկանց հրապուրում է այլ բան,
Դա լոկ Նրա նմանությանն է պատիր,
Որ թվում է մարդուն բարիք իսկական։
13 Դա ուզում ես գիտնալ, թե ուխտը խախտված
Կարելի՞ է փոխարինել այլ բանով,
Որով հոգին լինի հոգսից ազատված»։
16 Բեատրիչեն այս երգն այսպես սկսեց,
Այնուհետև առանց դադար առնելու
Իր սրբազան միտքը այսպես ինձ պարզեց.
19 «Մեծ պարգևը, որ Արարիչն էակին
Ստեղծելով՝ բաշխեց նրան բարությամբ,
Եվ որ նրա համար գանձ է թանկագին,
22 Դա ինքնիշխան ազատությանն է կամքի,
Որով օժտված ե օժտվում են ի ծնե
Իմացական էակները հատկակի։
26 Այստեղից էլ քեզ կլինի պարզըված
Մեծ արժեքը ուխտի, եթե, իհարկե,
Մարդու ուխտին հավանություն տա Աստված։
28 Զի երբ Աստված և մարդ դաշինք են կնքում,
Զոհվում է այս թանկագին գանձն իմ ասած,
Եվ այդ բանը հոժար կամքով է արվում։
31 Ուրեմն ուխտին փոխարինող էլ ի՞նչ կա.
Ուրիշ բտնով փոխարինել կամ փոխել,
Դա ուզել է, որ վատից լավ բան դուրս գա։
34 Արդ հիմնական հարցը արդեն պարզ է քեզ.
Բայց զի բանը եկեղեցին է վճռում
Որ ասածիս հակասում է աստ կարծես,
37 Հարկ է, որ դու սեղանին քիչ էլ նստես,
Վասնզի այն չոր պատառը, որ կերար,
Օգնություն է դեռ պահանջում, որ մարսես։
40 Արդ միտքըդ բաց իմ խոսքերին հայտնելիք,
Եվ միշտ հիշիր, քանզի մի բան իմանալ
Ու մոռանալ՝ չի տա ոչ մի գիտելիք։
43 Ուխտի համար հարկավոր է երկու բան.
Մեկը զոհի համար դաշինքն է կնքած,
Մյուսը՝ զոհի հիմքը կազմող առարկան։
46 Առաջինը ամենևին չի խախտվում,
Այլ պահվում է, և այդ մասին պարզորոշ
Բացատրություն արդեն տրվեց վերևում։
49 Հրեից մոտ զոհը հարկ էր կենսական,
Թեպետ նրանք ինչպես գիտես, երբեմըն
Փոխում էին իրենց զոհի առարկան։
52 Իսկ երկրորդը, որ առարկան է զոհի,
Կարող է և մեղքի պատճառ չլինել,
Եթե ուրիշ առարկայի հետ փոխվի։
65 Սակայն ոչ ոք թող իր կամքով սեփական
Չփոփոխի ստանձնած պարտքը առանց
Թույլտվության եկեղեցու սրբազան։
68 Փոփոխությանն անմիտ բան է համարվում,
Եթե զոհի հին առարկան նորի մեջ
Չի ընդգրկվում, ինչպես չորսը վեց թվամ։
61 Բայց երբ զոհի նյութը ծանր է արժեքով
Եվ չունի իր զուգակշիռն համարժեք,
Այն չի կարող փոխարինվել այլ բանով։
64 Թող ուխտի հետ մարդիկ թեթև չվարվեն.
Հավատարիմ եղեք, բայց ոչ անխոհեմ,
Ինչպես եղավ իր ուխտի մեջ Եփթայեն։
67 Լավ կլիներ, որ նա ասեր՝ «վատ արի»,
Քան վատւսգայնն աներ ախտը պահելով.
Այսպես անմիտ եղավ ավագն հույների,
70 Որի համար Իփիգենիան զոհ դարձավ,
Եվ ամեն ոք շատ ափսոսաց ու ողբաց,
Երբ այդպիսի զոհի մասին իմացավ։
73 Ո՛վ քրիստոնյայք, եղեք ուխտի մեջ զգույշ.
Ամեն հովից փետուրի պես մի թռչեք.
Մի կարծեք, թե ձեզ կլվա ամեն գուշ։
76 Դուք Հին ու նոր Կտակարանը անեք,
Եվ հովիվն է եկեղեցու ձեզ վարում.
Այսքանը ձեզ բավական է, որ փրկվեք։
79 Եթե կիրքը ձեզ թելադրի ուրիշ բան,
Դուք մարդ եղեք, ոչ թե անմիտ ոչխարներ,
Որ ձեր վրա հրեաները չխնդան։
82 Դուք մի վարվեք մատղաշ գառան պես շամբուշ,
Որ թողնելով իր մոր կաթը խոլաբար
Ցատկրտում է ու խաղ անում անզգույշ»։
85 Բեատրիչեն այսպես ճառեց ճիշտ ու ճիշտ,
Ապա դարձավ լի ըղձանքով դեպ այն կողմ,
Ուր աշխարհը ավելի է պայծսա. միշտ։
88 Նրա լռելն ա փայլելը ավելի
Կարկամեցրին մի պահ իմ միտքը անհագ,
Որ նորանոր հարցեր ուներ լուծելի։
91 Եվ ինչպես նետն իր նշանին է զարկում,
Երբ դեռ լարը թրթռամ է աղեղի,
Այսպես և մենք ընկանք երկրորդ երկնքում։
94 Իմ տիրուհին այնքան բերկրեց ու փայլեց,
Երբ ընդգրկվեց նոր երկնքի ոլորտում,
Որ երկնքի պայծառությունն էլ աճեց։
97 Եթե աստղն այն պայծառացավ առավել,
Ինչ եղա ես, որ բնությամբ իմ արդեն
Ամե՛ն կերպով փոփոխական եմ հավետ։
100 Ինչպես ձկներն հանդարտ ու ջինջ ձկնոցում
Մոտենում են շտապ ինչ֊որ մի բանի,
Որ ուտելու համպր հարմար են կարծում,
103 Այսպես անթիվ լուսապայծառ հոգիներ
Գալիս էին մեզ ընդառաջ, ասելով․
«Ահա նա, ով կաճեցնի սերը մեր»։
106 Որքան նրանք գալիս էին դեպի մեզ,
Այնքան խինդով զեղուն էին երևում
Իրենց խորքից ճառագայթող լույսի մեջ։
109 Արդ, ընթերցող, ինքըդ դատիր ու խորհիր,
Թե այս մասին այսքան միայն նշեի,
Ինչքան պիտի դու դա թերի գտնեիր.
112 Եվ զգայիր, թե ես ինչքան անձկագին
Ուզում էի նրանց վիճակն իմանալ,
Երբ որ նրանք երևացին իմ աչքին։
115 «Ո՛վ բպրեծին, որին շնորհն երկնավոր
Թույլ է տվեւ տեսնել գահերն հաղթական,
Դեռ չթողած կյանքի պայքարն երկրավոր,
118 Մենք վառված ենք սիրո լույսով երկնասփյուռ․
Թե ուզում ես տեղեկանալ մեր մասին,
Մեզ հարց տուր և քո փափագը գոհացար»։
121 Այսպես ասաց մեկն ինձ խմբից այն բարի.
Իսկ տիրուհիս ասաց, «Խոսիր համարձակ,
Եվ հավատա նրանց իբրև արդարի»։
124 «Ես տեսնում եմ, թե ինչպես քո սեփական
Լույսի մեջ ես դու պարփակվել և ինչպես
Խինդ ես զեղում քո աչքերիդ արփական։
127 Բայց չգիտեմ, թե, վեհ հոգի, ո՞վ ես դու,
Եվ ինչո՞ւ ես այս գնդի մեջ, որ երկրից
Քողարկված է մի այլ գնդով լուսատու»,—
130 Ասացի ես ուղղված լույսին այն խոսուն,
Այս խոսքերիս վրա իսկույն նա դարձավ
Առաջվանից ավելի վառ ու շողուն։
133 Ինչպես արևն իր արձակած լույսով վառ
Քողարկվում է, երբ ջերմությունը նրա
Կլանել է գոլորշիները ստվար,
136 Այսպես ծածկեց նա իր դեմքը սրբազան
Խնդությունից աճած լույսով անեղծյալ,
Եվ սքողված այսպես՝ տվեց պատասխան
139 Այն կերպով, որ երգում է երգն հետևյալ։
Երգ վեցերորդ
«Երբ Կոստանդինն ուղղեց արծիվն հռոմյան
Ընդդեմ երկնի շարժման, որին հետևեց
Այրն հինավուրց, ում կին դարձավ Լավինիան,
4 Աստծու թռչունն ավելի քան երկու դար
Եվրոպայի ծայրամասում կանգ առավ,
Այն լեռանց մոտ, ուրկից ելավ անվթար։
7 Եվ այնտեղից, հովանու տակ թևերի,
Վարեց աշխարհն ու փոխանցվեց ձեռքից ձեռք,
Մինչև որ նա ընկավ մեջն իմ ձեռքերի։
10 Ես կայսր էի և Հուստինիան եմ կոչվում.
Ես Սուրբ Հոգու ներշնչումով զտեցի
Ինչ որ զուր էր և ավելորդ օրենքում։
13 Սակայն նախքան այդ գործին ձեռք զարկեի,
Ես հավատում էի, որ կա ի Քրիստոս
Մեկ բնություն, և դրանով գոհ էի։
16 Բայց գերագույն հովվապետը Ագապիտ
Իր հոգեշահ քարոզներով ինձ բերեց
Այն հավատին, որ միակն է ճշմարիտ։
19 Ես անսացի նրան, և այդ հավատն արդ
Հասկանում եմ, ինչպես դու ես հասկանում
Ճիշտն ու սխալն ամեն ճառում հակամարտ։
22 Հազիվ թե ես եկեղեցուն հարեցի,
Բարձրյալն Աստված ինձ ներշնչեց ձեռնարկել
Այդ մեծ գործին, որին և ես լծվեցի։
25 Ես զենքերըս Բելիսարիս հանձնեցի.
Եվ երկինքը նրան այնպես աջակցեց,
Որ նշան էր, թե պետք է ես հանգչեի։
28 Իմ պատասխանն այս է հարցիդ առաջին.
Բայց բնույթն իր ինձ ստիպում է այստեղ
Խոսքիս կցել մի հավելված առանձին,
31 Որ իմանաս, թե ինչքան են անիրավ
Նրանք, ովքեր արծվի ընդդեմ են գործում,
Յուրացնելով կամ մերժելով այն դյուրավ։
34 Ինչ սխրանքներ նրան դարձրին հարգարժան.
Առ այդ նախ և առաջ Պալլանտը զոհվեց,
Որպեսզի նա դառնա տեր ու գերիշխան։
37 Գիտես, որ նա երեք դարից ավելի
Ալբում մնաց, մինչև որ հուսկ իր համար
Կռվի ելան երեքն ընդդեմ երեքի։
40 Գիտես, որ նա հերթով տարավ հաղթանակ
Սահմանակից ցեղերի դեմ այլազան,
Հռոմի յոթ արքաների ժամանակ։
43 Գիտես, որ նա մարտեր մղեց հաղթական
Ընդդեմ Բրեննի ու Պյուտոսի թշնամի
Եվ ընդդեմ այլ իշխանների տիրական։
46 Այդ մարտերում Կինտն ու Տորկուատն անվանի,
Դեկյաններն ու Ֆաբյանները ստացան
Այն հռչակը, որ գովքի է արժանի։
49 Նա ջախջախեց հոխորտությունն արաբաց,
Որոնք անցան Հաննիբալի ետևից
Այն Ալպերով ուրկից Պոն է իջնում ցած։
52 Նրա ներքո՝ դեռ հասակում անհանգիստ՝
Սկիպիոնն ու Պոմպեոսը հաղթեցին,
Որից տուժեց ձեր քաղաքը բլրանիստ։
55 Մոտենալով պահն, երբ երկինքը ուզեց
Պայծառացնել աշխարհն համայն իր նման,
Հռոմի կամքով Կեսարն իր ձեռքն այն վերցրեց։
58 Ինչ որ արեց Վարոսից մինչ Հռենոս՝
Իզեր, Լուառ և Սեն գետերը տեսան,
Ինչպես տեսավ Ռոդանոսը հորդահոս։
61 Ինչ որ արեց Ռավեննայից դուրս գալով
Եվ թռչելով Ռուբիկոնից, մի գործ էր,
Որ ո՛չ խոսքով կարտահայտվի, ո՛չ գրչով։
64 Ապա փութով դեպ Իսպանիա սլացավ,
Հուսկ Դուրացցո, և Ֆարսալիան թրատեց
Այնպես ուժգին, որ տաք Նեղոսն զգաց ցավ։
67 Տեսավ Անտանդրն ու Սիմոյիսն իր օրրան,
Ուր հանգչում է հավետ Հեկտորը հերոս,
Հուսկ խոյացավ Պտղոմեի շեշտ վրան։
70 Նա շանթի պես սուրաց ընդդեմ Յուբայի,
Հետո դարձավ թռավ դեպի արևմուտք,
Ուր ձայնն առավ պոմպեական շեփորի։
73 Ինչ որ արեց վեհապետի հետ հաջորդ,
Բրուտոսն ու Կասիոն կասեն Դժոխքում
Եվ Մոդենան ու Պերուջան վշտահորդ։
76 Կլեոպատրան, որ ողբում է դեռ տխուր,
Խուճապահար փախուստ տվեց նրանից
Եվ մի իժից մահ ստացավ դառնալուր։
79 Նա թռչելով հասավ Կարմիր ծովեզրին,
Եվ աշխարհը խաղաղեցրեց այնպես լավ,
Որ ի վերջո փակվեց տաճարն Յանոսի։
82 Բայց այն, ինչ որ արծիվն արեց և ինչ որ
Անելու էր բոլոր իրեն ենթակա
Երկրների համար մոտ ու հեռավոր,
85 Աննշան ու անփառունակ կերևա,
Եթե դիտենք պայծառ մտքով ու սրտով
Այն ինչ արեց երրորդ կայսեր ձեռքում նա.
88 Քանզի այնժամ Արդարությունը Կենդան
Նրա վրա վեհ պարտք դրեց մեղմելու
Խստությունը երկնի արդար բարկության։
91 Արդ ի զարմանս քեզ հայտնում եմ սա միայն.
Նա, որ լուծել էր վրեժը հին մեղքի,
Տիտոսի հետ փութաց պատժել վրեժն այն։
94 Երբ ատամը լանգոբարդյան կծոտեց
Եկեղեցուն, Կառլոս Մեծը՝ արծվային
Թևերի տակ օգնեց նրան ու հաղթեց։
97 Արդ դու դատիր նրանց մասին, որոնց ես
Մեղադրեցի, և նրանց այն թերությանց,
Որ պատճառն են չարիքների հասած ձեզ։
100 Մեկն հանրային դրոշին է հակադրում
Ոսկե շուշանն, իսկ մյուսը՝ զեղծում այն.
Հեշտ չէ ասել, թե ով է շատ թյուր գործում։
103 Թող գիբելլինք այլ դրոշի տակ անեն
Խաղերն իրենց. վատ հետևորդ են նրանք,
Որոնց գործերն արդարության միշտ դեմ են։
106 Թող նոր Կառլոսն այն տապալել չփորձի
Իր գուելֆներով, այլ թող սոսկա ճանկերից,
Որ ճղել են մորթն իսկ հզոր առյուծի:
109 Հաճախ որդիք տուժել են հոր հանցանքով.
Եվ թող ոչ ոք չմտածի, թե Աստված
Զինանշանն իր կփոխի շուշանով։
112 Այս երկինքը ապաստանն է բազմաթիվ
Հոգիների, որ բարեգործ են եղել,
Ձեռք բերելու համար համբավ ու պատիվ:
115 Երբ իղձերը, մոլորվելով, ձգտում են
Միայն դրանց, ապա սլացքը սիրո
Կբարձրանա վերև նվազ ջերմորեն։
118 Սակայն մասամբ մեր խնդությունը անհաս
Նրա մեջ է, որ մեր վարձքը տրվում է
Ըստ արժանյաց, ոչ ավելի, ոչ պակաս։
121 Եվ երկնային Արդարությունը Կենդան
Մաքրում է մեր զգացումները այնպես,
Որ չեն կարող նրանք հակվել չարության։
124 Տարբեր ձայներ երգ են կազմում քաղցրալուր.
Այսպես տարբեր աստիճանները մեր մեջ
Կազմում են մի դաշնակություն ընդհանուր։
127 Այս երկնում է շողում հոգին բարեբախտ
Ռոմեոյի, որի գործը գեղեցիկ
Վարձատրվեց հատուցումով ապերախտ:
130 Բայց պրովանսցիք, որ նրա դեմ գործեցին,
Չխնդացին, զի վերջը վատ է նրանց,
Որ նախանձից բամբասում են ուրիշին։
133 Կոմս Ռայմոնդը ուներ չքնաղ չորս աղջիկ,
Որոնք դարձան թագուհիներ, շնորհիվ
Ռոմեոյի — մի անձ համեստ ու շրջիկ։
136 Կոմսը դրդված խոսքերից չար, բանսարկու,
Իր հաշիվը պահանջեց այն արդարից,
Որ տասի տեղ վերադարձրեց տասներկու։
139 Եվ նա մեկնեց ծեր ու թշվառ վիճակում.
Եթե աշխարհն իմանար սիրտը նրա,
Որ իր հացը մուրալով էր վաստակում,
142 Կդարձեր նրան գովքի առարկա»։
Երգ երեսուներեքերորդ
«Ո՛վ մայր կուսան և դուստըր քո զավակի,
Խոնարհ ու վեհ քան ամենայն արարած,
Սահմանանիշ հավերժական խորհուրդի։
4 Դու մարդկային մեր բնությանը այնքան
Ազնվացրիր, որ ստեղծիչը նրա
Դարձավ նրա ստեղծյալը սոսկական։
7 Քո արգանդում սերը նորից բորբոքվեց,
Որի հրով խաղաղության մեջ հավերժ
Դրախտային այս վարդն այսպես բողբոջեց։
10 Աստ մեզ համար բոցավառ ջահ ես սիրո,
Իսկ աշխարհում, մահկանացու մարդկանց մեջ,
Դու անսպառ ու ջինջ աղբյուր ես հուսո։
13 Ո՛վ Տիրամայր, այնքան մեծ ես ու բարի,
Որ առանց քեզ շնորհ հայցել՝ կլիներ
Ինչպես թռչել ուզել աոանց թևերի։
16 Դա ոչ միայն քո բարությամբ օգնում ես
Քեզ դիմողին, այլ շատ հաճախ ինքնակամ
Գոհացնում ես կարոտյալի հայցը հեզ։
10 Դու գթություն, ողորմության ես համակ,
Դու վեհանձն ես, և քո մեջ է խտացած
Էակների բարությանը բովանդակ։
22 Այս մարդը, որ տիեզերքի հատակից
Մինչև այստեղ տեսավ վիճակը մեկ մեկ
Հոգիների, որ հեռացել են կյանքից,
25 Պաղատում է քեզնից այնքան զորություն,
Որ կարենա բարձրանալ այն տեսության,
Որի մեջ է երանությանն ավարտուն։
28 Այդ տեսությամբ ես չեմ այրվել դեռ այնպես,
Ինչպես հիմա նրա համար եմ այրվում.
Արդ աղոթքըս վերընծայում եմ ես քեզ,
31 Որպեսզի նա քո օգնությամբ ազատվի
Ամեն մուժից ու մշուշից երկրային
Եվ Գերագույն Բարիքն իրեն հայտնվի։
34 Ո՛վ թագուհի, աղաչում եմ քեզ դարձյալ,
Որ անարատ պահես տենչերը նրա,
Տեսիլքներից հետո այնքան վերացյալ։
37 Հսկիր նրա մղումներին մարդկային.
Տես, ձեռնամած միանում են աղոթքիս
Բեատրիչեն ու մյուս սրբերն երկնային»։
40 Աղոթողին հառած աչքերն հիախանդ՝
Աստվածարյալ Տիրամայրը ցույց տվեց
Իր գոհությունն այդ աղոթքից ջերմեռանդ։
43 Ապա ուղղվեց դեպի Լույսը մշտավառ,
Ուր ոչ մի միտք չի թափանցի այնքան խոր,
Որքան նրա միտքը վճիտ ու պայծառ։
46 Ես, որ հասել էի բոլոր իղձերիս
Կատարածին, շատ բնական կլիներ,
Որ զգայի իմ մեջ լրումն հրայրքիս։
49 Բեռնարդն այնժամ առաջարկեց ինձ ժպտով,
Որ նայեի վերև, սակայն ես արդեն
Նրա ուզածն արել էի իմ կամքով։
52 Իմ հայացքը դառնալով ջինջ ու վճիտ,
Հետզհետե ավելի խոր թափանցեց
Ճաճանչի մեջ միակ Լույսի ճշմարիտ։
55 Այստեղ տեսածս անկարող եմ պատկերել.
Զի մեր լեզուն, այդ տեսիլքին հանդիման,
Կարող է լոկ պապանձվել ու կարկամել։
58 Ինչպես նա, ով քնում երազ է տեսնում
Եվ, զարթնելով, մտաբերում է միայն
Այն հուզումը, որ ապրել է երազում,
61 Այսպես և ես, քանզի տեսիլքն իմ մտքի
Անհետացավ, թեպետև իմ սրտի մեջ
Դեռ ծորում է քաղցրությանը տեսիլքի։
64 Այսպես ձյունն է հալվում շողքից արևի.
Այսպես հողմից ցրվում էին Սիբիլյան
Պատգամները՝ գրված վրան տերևի։
67 Ո՛վ վերին Լույս, անմատչելի մեր մտքին,
Քո պատկերից, որ ե՛րևաց ինձ այնժամ,
Գեթ ցույց տուր ինձ չնչին մասնիկ մի կրկին,
70 Եվ լեզվիս տուր այնպիսի ուժ գերակա,
Որ կարենամ ես ավանդել քո հուրքից
Գոնե մի կայծ սերունդներին ապագա.
73 Թե կարենամ մի բան հիշել տեսիլքից
Եվ որոշ բան այս տողերում հնչեցնել,
Մարդիկ մի բան կհասկանան քո փաոքից։
76 Թե հայացքս հառեր նրա ցոլքին վառ,
Ապա նրա շողյունների սուր ցայտքից
Ես շլացած կմնայի անպատճսւո։
79 Այսուհանդերձ հանդգնեցիր այդ պահուն
Երկար տոկալ նրա տեսքին, մինչև որ
Ձուլվեց հայացքս իր էության հետ անհուն։
82 Ո՛վ հորդ շնորհ, որ ինձ դարձրիր ընդունակ
Թափանցելու Հավերժ Լույսի մեջ այնքան,
Որ սպաովեց տեսության ուժն իմ համակ։
85 Տեսա Նրա խորության մեջ ընդգրկված
Ու սիրային կապով զոդված այն, ինչ որ
Տիեզերքում երևում է մասնատված.
88 Գոյեր, ձևեր և կապն իրենց միության,
Բոլորն այնպես առընչված են իրար հետ,
Որ ասածըս լոկ նշույլն է իսկության։
91 Կարծես տեսա այդ միությունն ընդհանուր,
Ըստ որում ես, այս ասելով, զգում եմ
Մի ցնծություն անպարագիր ու անլուր։
94 Մեկ րոպեում ես զարմացա ավելի,
Քան Նեպտունը քսան և հինգ դար առաջ,
Երբ բաց ծովում տեսավ ստվերն Արգոյի։
97 Այսպես միտքըս, զմայլանքից կարկամած,
Ուշի֊ուշով ու սևեռուն նայում էր
Եվ տոգորվում պաշտամունքով երկյուղած։
100 Այդ վառ Լույսից հոգին դառնում է այնպես,
Որ այլ բանի համար խզվել նրանից,
Անկարելի բան կլիներ իրապես։
103 Զի Բարին, որ նպատակն է բոլորի,
Նրա մեջ է, և այն, ինչ որ նրա մեջ
Անթերի է, նրանից դուրս է թերի։
106 Այսուհետև լինելու է իմ լեզուն
Ավելի թույլ իմ տեսածը պատմելու,
Քան թե լեզուն երեխայի կաթնասուն։
109 Ոչ վասնզի այդ Լույսի մեջ կենսավետ
Կային պես-պես, հարափոփոխ վիճակներ,
— Նա այնպես է, ինչպես եգել է հավետ—
112 Այլ զի աչքըս, թափանցելով նրա մեջ,
Ի զորու չէր միությանը տեսնելու
Իր այլազան ցոլացությանց մեջ անշեջ։
115 Այն վեհ Լույսի էության մեջ խոր ու ջինջ
Երևացին երեք ծիրեր իմ աչքին,
Երեք գույնի և միևնույն չափի ճիշտ։
118 Մեկը մյուսի, ինչպես Իրիսն Իրիսի,
Ցոլացումն էր, իսկ երկրորդն էր հրի պես,
Եվ հավասար արգասիքն էր երկուսի։
121 Օ՛, խոսքն ինչքա՜ն սակավազոր է մտքից,
Իսկ իմ միտքը իմ տեսիլքի հանդիման
Այնքան թույլ է, որ չի բավի ասել «քիչ»։
124 Օ՛, ինքնաբուխ ու ինքնագո Հավերժ Լույս,
Դու ես աղբյուրն իմացության ամենայն,
Դու ես միայն ներշնչողը սեր ու լույս։
127 Իսկ այն ծիրը, որ ցոլացումն էր քո վառ,
Ինչպես լույսից արտացոլված մի այլ լույս,
Երբ դիտեցի ուշի ուշով ու երկար,
180 Նրա ներսում տեսա պատկերը մարդու,
Ներկայացված մասնահատուկ իր գույնով,
Եվ հառեցի առ այն հայացքն իմ հատու։
133 Ինչպես ճիգ է երկրաչափը գործ դնում
Շրջանակը չափելու և, ճգնելով,
Չափերի մեջ հարակցություն չի գտնում,
136 Այսպես եղա հանդեպ այդ նոր տեսիլքին.
Իզուր էի ջանում գտնել, թե ինչպես
Մարդու պատկերն հարաբերում էր ծիրին.
139 Թևերս անզոր էին նման թռիչքի.
Բայց իմ մտքում փայլատակեց մի նոր լույս
Եվ ինչ պարզեց խորհուրդը այդ տեսիլքի։
142 Այստեղ կասեց իմ զմայլանքն հոգեթով.
Բայց արդեն իմ սիրտն ու կամքը վարում էր
Անվի նման դաշնաթավալ կշռույթով,
145 Սերն՝ որ շարժում է արևն ու այլ աստղեր։