«Գրառումներ մեռյալ տնից»–ի խմբագրումների տարբերություն
չ (→IX։ Իսայ Ֆոմիչը։ Բաղնիք։ Բակլուչինի պատմածը) |
չ (→II։ Առաջին տպավորություններ) |
||
(19 intermediate revisions by 3 users not shown) | |||
Տող 11. | Տող 11. | ||
=== Ներածություն === | === Ներածություն === | ||
− | Սիբիրի հեռաստաններում<ref>Սիբիրի հեռաստաններում․․․ ― Պատիժների մասին 1822 թ․ Օրենսգրքում, վերաբնակեցման աքսորը բաժանվում էր երկու կարգի՝ «հեռավորագույն վայրերում» (Արևելյան Սիբիր) և «ոչ այնքան հեռավոր վայրերում» (Արևմտյան Սիբիր և Անդրկովկաս)։</ref>, տափաստանների, սարերի կամ անանցանելի անտառների մեջ մեկ֊մեկ հանդիպում են փոքր քաղաքներ, հազար, ամենաշատը՝ երկու հազար բնակիչներով, երկու եկեղեցիներով, մեկը՝ քաղաքում, մյուսը՝ գերեզմանոցում, փայտաշեն ու աննշան, ավելի շատ նման մերձմոսկովյան մի գյուղի, քան քաղաքի։ Սովորաբար, դրանք բավականաչափ շատ ունեն իսպրավնիկներ, ատենակալներ և մնացյալ սուբալտերն<ref>․․․ իսպրավնիկներ․․․ սուբալտերն աստիճանավորներ․․․ ― Իսպրավնիկը գավառական ոստիկանապետն է, ցարական բանակում սուբալտերն աստիճանավորներ էին կոչվում կրտսեր սպաները (գերմ․ Subaltern Offiziers), այստեղ՝ մասնր աստիճանավորներ։</ref> աստիճանավորներ։ | + | Սիբիրի հեռաստաններում<ref>Սիբիրի հեռաստաններում․․․ ― Պատիժների մասին 1822 թ․ Օրենսգրքում, վերաբնակեցման աքսորը բաժանվում էր երկու կարգի՝ «հեռավորագույն վայրերում» (Արևելյան Սիբիր) և «ոչ այնքան հեռավոր վայրերում» (Արևմտյան Սիբիր և Անդրկովկաս)։</ref>, տափաստանների, սարերի կամ անանցանելի անտառների մեջ մեկ֊մեկ հանդիպում են փոքր քաղաքներ, հազար, ամենաշատը՝ երկու հազար բնակիչներով, երկու եկեղեցիներով, մեկը՝ քաղաքում, մյուսը՝ գերեզմանոցում, փայտաշեն ու աննշան, ավելի շատ նման մերձմոսկովյան մի գյուղի, քան քաղաքի։ Սովորաբար, դրանք բավականաչափ շատ ունեն իսպրավնիկներ, ատենակալներ և մնացյալ սուբալտերն<ref>․․․ իսպրավնիկներ․․․ սուբալտերն աստիճանավորներ․․․ ― Իսպրավնիկը գավառական ոստիկանապետն է, ցարական բանակում սուբալտերն աստիճանավորներ էին կոչվում կրտսեր սպաները (գերմ․ Subaltern Offiziers), այստեղ՝ մասնր աստիճանավորներ։</ref> աստիճանավորներ։ Ընդհանրապես, Սիբիրում, չնայած ցրտին, ծառայելը չափազանց ջերմ է։ Ապրում են հասարակ, ոչ֊ազատական մարդիկ, կարգերը հին են, ամուր, դարերով սրբագործված։ Աստիճանավորները, որոնք արդարացիորեն խաղում են սիբիրյան ազնվականության դերը, կամ բնիկներ են՝ արմատակալած սիբիրցիներ, կամ եկվորներ են Ռուսաստանից, մեծ մասամբ մայրաքաղաքներից, հրապուրված հաշվից դուրս վճարվող ռոճիկներով, կրկնակի ուղեծախսերով և ապագայի գայթակղիչ հույսերով։ Նրանցից կյանքի հանելուկը վճռել կարողացողները մշտապես մնում են Սիբիրում և հաճույքով արմատներ գցում։ Հետագայում դրանք բերում են առատ և քաղցր պտուղներ։ Սակայն մյուսները՝ թեթևամիտ և կյանքի հանելուկ վճռել չկարողացողները, շուտով ձանձրանում են Սիբիրից ու տրտմագին հարց տալիս իրենք իրենց. ինչի՞ համար են եկել֊հասել այստեղ։ Անհամբերությամբ օր են հաշվում ծառայության օրինական ժամկետից՝ երեք տարի, և լրանալուն պես մտահոգվում իրենց տեղափոխմամբ ու ետ գնում իրենց ճամփով, փնովելով Սիբիրը և ծաղրելով դա։ Անիրավացի են նրանք․ ոչ միայն ծառայողական, այլ նույնիսկ շատ տեսակետներից Սիբիրում կարելի է երանավետ ապրել։ Սքանչելի կլիմա ունի, շատ են նշանակալի հարուստ և աղուհացով վաճառականները, շատ կան արտակարգ ինքնաբավ այլազգիներ։ Օրիորդները փթթում են վարդի պես և բարոյական են վերին աստիճանի։ Որսի թռչունը լի է փողոցներում և ինքն է գալիս որսորդին ավար։ Շամպայն է խմվում անբնական շատ։ Խավիարն է զարմանալի։ Որոշ տեղերում բերքը լինում է մեկին տասնհինգ... Ընդհանրապես, օրհնյալ հող է։ Հարկ է միայն օգտագործել կարողանալ։ Սիբիրում կարողանում են։ |
− | Այդպիսի զվարթ և իրենից գոհ, ամենահամակրելի բնակչությամբ գյուղաքաղաքներից մեկում, որի մասին հիշողությունն անջնջելի կմնա իմ սրտում, հանդիպեցի Ալեքսանդր Պետրովիչ Գորյանչիկովին։ Աքսորաբնակ էր, Ռուսաստանում ծնված ազնվական և կալվածատեր, հետո դարձած երկրորդ կարգի աքսորյալ տաժանապարտ՝ իր կնոջը սպանելու համար, և օրենքով սահմանված տասնամյա տաժանակրությունն ավարտելուց հետո, խոնարհ ու անաղմուկ իր կյանքն էր ապրում Կ. գյուղաքաղաքում, որպես աքսորաբնակ։ Իրականում նա կցված էր ենթաքաղաքային մի վոլոստի, բայց ապրում էր քաղաքում, հնարավորություն ունենալով գոնե ինչ-որ բան վաստակել ուսուցչությամբ։ Սիբիրյան քաղաքներում հաճախ են հանդիպում աքսորաբնակներից ուսուցիչներ՝ նրանցից չեն խորշում։ Իսկ նրանք գերազանցապես ուսուցանում են ֆրանսերեն՝ այնքան անհրաժեշտ կյանքի ասպարեզներում, և որի մասին, առանց նրանց, Uիբիրի հեռավոր ծայրերում պատկերացում անգամ չէին ունենա։ Ալեքսանդր Պետրուվիչին առաջին անգամ հանդիպեցի մի հնամենի, վաստակաշատ, հյուրասեր աստիճանավոր Իվան Իվանիչ Գվոզդիկովի տանը, որն ուներ տարբեր տարիքի հինգ դուստր, հիանալի հույսեր ներշնչող։ Ալեքսանդր Պետրովիչը շաբաթը չորս անգամ դասավանդում էր նրանց, ամեն դասի համար երեսուն արծաթ կոպեկով։ Նրա արտաքինն ինձ հետաքրքրեց․ չափից ավելի գունատ և նիհար մարդ էր, դեռևս ոչ տարեց, երեսունհինգ տարեկան, փոքրամարմին և տխեղծ։ Հագնվում էր մշտապես շատ մաքուր, եվրոպական ոճով։ Եթե խոսքի բռնվեիք նրա հետ, | + | Այդպիսի զվարթ և իրենից գոհ, ամենահամակրելի բնակչությամբ գյուղաքաղաքներից մեկում, որի մասին հիշողությունն անջնջելի կմնա իմ սրտում, հանդիպեցի Ալեքսանդր Պետրովիչ Գորյանչիկովին։ Աքսորաբնակ էր, Ռուսաստանում ծնված ազնվական և կալվածատեր, հետո դարձած երկրորդ կարգի աքսորյալ տաժանապարտ՝ իր կնոջը սպանելու համար, և օրենքով սահմանված տասնամյա տաժանակրությունն ավարտելուց հետո, խոնարհ ու անաղմուկ իր կյանքն էր ապրում Կ. գյուղաքաղաքում, որպես աքսորաբնակ։ Իրականում նա կցված էր ենթաքաղաքային մի վոլոստի, բայց ապրում էր քաղաքում, հնարավորություն ունենալով գոնե ինչ-որ բան վաստակել ուսուցչությամբ։ Սիբիրյան քաղաքներում հաճախ են հանդիպում աքսորաբնակներից ուսուցիչներ՝ նրանցից չեն խորշում։ Իսկ նրանք գերազանցապես ուսուցանում են ֆրանսերեն՝ այնքան անհրաժեշտ կյանքի ասպարեզներում, և որի մասին, առանց նրանց, Uիբիրի հեռավոր ծայրերում պատկերացում անգամ չէին ունենա։ Ալեքսանդր Պետրուվիչին առաջին անգամ հանդիպեցի մի հնամենի, վաստակաշատ, հյուրասեր աստիճանավոր Իվան Իվանիչ Գվոզդիկովի տանը, որն ուներ տարբեր տարիքի հինգ դուստր, հիանալի հույսեր ներշնչող։ Ալեքսանդր Պետրովիչը շաբաթը չորս անգամ դասավանդում էր նրանց, ամեն դասի համար երեսուն արծաթ կոպեկով։ Նրա արտաքինն ինձ հետաքրքրեց․ չափից ավելի գունատ և նիհար մարդ էր, դեռևս ոչ տարեց, երեսունհինգ տարեկան, փոքրամարմին և տխեղծ։ Հագնվում էր մշտապես շատ մաքուր, եվրոպական ոճով։ Եթե խոսքի բռնվեիք նրա հետ, ձեզ կնայեր չափազանց ակնդետ և ուշադիր, խստահայաց բարեկրթությամբ կլսեր ձեր յուրաքանչյուր բառը, կարծես մտորելով դրա շուրջ, կարծես ձեր հարցով խնդիր էիք առաջարկել իրեն կամ ուզել ինչ֊որ գաղտնիք կորզել, և ի վերջո, կպատասխաներ հստակ ու հակիրճ, սակայն այն աստիճան ծանրութեթև անելով իր պատասխանի ամեն բառը, որ չգիտես ինչու, անհարմար կզգայիք նաև դուք, վերջապես, ինքներդ ուրախանալով խոսակցության ավարտով։ Հենց այն ժամանակ էլ հարցուփորձ արեցի Իվան Իվանիչին և իմացա, որ Գորյանչիկովն ապրում է անթերի և բարոյական չափանիշներով և որ այլապես ինքը չէր հրավիրի նրան դուստրերին ուսուցանելու համար, և որ նա ահավոր մարդախույս է, թաքնվում է բոլորից, չափազանց է ուսյալ, շատ կարդում է, սակայն խոսում է շատ քիչ, և որ նրա հետ բավականին դժվար է խոսակցություն սկսել։ Ոմանք պնդում էին, որ նա իսկապես ցնորված է, թեև գտնում էին, որ ըստ էության, այնքան էլ մի կարևոր թերություն չէ, որ քաղաքի պատվավոր անդամներից շատերը պատրաստ են ըստ ամենայնի գոհացնել Ալեքսանդր Պետրովիչին, որ նա կարող է նույնիսկ օգտակար լինել խնդրագրեր և այլ թղթեր գրելով։ Ենթադրում էին, որ պիտի կարգին բարեկամություն ունենա Ռուսաստանում, գուցե և ոչ վերջին մարդիկ, սակայն գիտեին, որ աքսորման սկզբից ևեթ նա հաստատակամորեն խզել է բոլոր կապերը նրանց հետ, մի խոսքով, վնասում է ինքն իրեն։ Բացի դրանից, մեզ մոտ բոլորը գիտեին նրա պատմությունը, գիտեին, որ սպանել է կնոջը՝ ամուսնության առաջին տարում, սպանել է խանդից և ինքն է հայտնել արածի մասին (ինչը շատ է թեթևացրել նրա պատիԺը)։ Իսկ նման հանցագործություններին միշտ նայում են որպես դժբախտություն և ափսոսում դրա համար։ Սակայն չնայած այդ ամենին, այդ խենթը համառորեն խուսափում էր բոլորից և մարդամեջ հայտնվում միայն դասավանդելու։ |
− | Սկզբում ես առանձին ուշադրություն չէի դարձնում նրա վրա, սակայն ինքս էլ չգիտեմ ինչու, նա կամաց֊կամաց սկսեց հետաքրքրել ինձ։ Հանելուկային մի բան ուներ։ Հետը խոսքի բռնվելու նվազագույն իսկ հնարավորություն չկար։ Իհարկե, հարցերիս միշտ պատասխանում էր, նույնիսկ այնպիսի տեսքով, ասես համարում էր իր առաջնահերթ պարտականությունը, բայց նրա պատասխաններից հետո նեղվում էի շարունակել հարցուփորձս, ու նման խոսակցություններից հետո, նրա դեմքին միշտ երևում էր մի տեսակ տառապանք ու հոգնություն։ Հիշում եմ, մի անգամ, ամառային սքանչելի երեկո էր, գալիս էինք Իվան Իվանիչի մոտից։ Հանկարծ մտքովս անցավ տուն հրավիրել նրան մի րոպեով, միասին ծխելու։ Չեմ կարող նկարագրել, թե ի՜նչ սարսափ գծագրվեց նրա դեմքին, լիովին շփոթվեց, սկսեց ինչ֊որ անկապ բաներ մրմնջալ ու մեկեն, չարացած նայելով ինձ, նետվեց հակառակ ուղղությամբ։ Նույնիսկ | + | Սկզբում ես առանձին ուշադրություն չէի դարձնում նրա վրա, սակայն ինքս էլ չգիտեմ ինչու, նա կամաց֊կամաց սկսեց հետաքրքրել ինձ։ Հանելուկային մի բան ուներ։ Հետը խոսքի բռնվելու նվազագույն իսկ հնարավորություն չկար։ Իհարկե, հարցերիս միշտ պատասխանում էր, նույնիսկ այնպիսի տեսքով, ասես համարում էր իր առաջնահերթ պարտականությունը, բայց նրա պատասխաններից հետո նեղվում էի շարունակել հարցուփորձս, ու նման խոսակցություններից հետո, նրա դեմքին միշտ երևում էր մի տեսակ տառապանք ու հոգնություն։ Հիշում եմ, մի անգամ, ամառային սքանչելի երեկո էր, գալիս էինք Իվան Իվանիչի մոտից։ Հանկարծ մտքովս անցավ տուն հրավիրել նրան մի րոպեով, միասին ծխելու։ Չեմ կարող նկարագրել, թե ի՜նչ սարսափ գծագրվեց նրա դեմքին, լիովին շփոթվեց, սկսեց ինչ֊որ անկապ բաներ մրմնջալ ու մեկեն, չարացած նայելով ինձ, նետվեց հակառակ ուղղությամբ։ Նույնիսկ զարմացա։ Այդ օրվանից, հանդիպելիս ինձ էր նայում կարծես մի տեսակ վախով։ Սակայն ես չհանգստացա, ինչ֊որ բան ինձ ձգում էր նրա կողմը, և մի ամիս անց, հենց այնպես անառիթ, մտա Գորյանչիկովի մոտ։ Հարկավ, հիմարություն և աննրբանկատություն էր արածս։ Նա բնակարան էր վաձում քաղաքի ամենածայրամասում, պառավ մի քաղքենուհու տանը, որը թոքախտավոր մի աղջիկ ուներ, սա էլ՝ ապօրինածին դստրիկ, տասնամյա սիրունիկ, ուրախ֊զվարթ աղջնակ էր։ Ալեքսանդր Պետրովիչը նստած էր նրա հետ և կարդալ էր սովորեցնում, երբ ներս մտա։ Ինձ տեսնելով, այնպես շշկլվեց, կարծես բռնել էի նրան ինչ֊որ հանցանքի վրա։ Կատարելապես շփոթվեց, վեր թռավ աթոռից ու ինձ էր նայում աչքերը չռած։ Վերջապես նստեցինք, նա ակնդետ հետևում էր իմ հայացքին, կարծես յուրաքանչյուր հայացքի մեջ որևիցե հատուկ խորհրդավոր իմաստ էր կասկածում։ Կռահեցի, որ կասկածամիտ է խելահեղության աստիճան։ Ատելությամբ ինձ էր նայում, համարյա թե հարց տալով. «Շո՞ւտ ես գնալու այստեղից»։ Խոսք բացեցի մեր գյուղաքաղաքից, ընթացիկ նորություններից։ Նա լսում էր ու չարախինդ ժպտում։ Պարզվեց, որ ոչ միայն չգիտե ամենասովորական, բոլորին հայտնի քաղաքային նորությունները, այլ նույնիսկ չի էլ հետաքրքրվում, որ իմանա։ Հետո սկսեցի խոսել մեր երկրամասի, նրա պահանջմունքների մասին։ Լսում էր լուռ, և այնքան տարօրինակ նայում աչքերիս, որ ի վերջո խիղճս տանջեց մեր խոսակցության համար։ Ի դեպ, քիչ էր մնացել, զայրացնեի նրան նոր գրքերով ու ամսագրերով, որոնք իմ ձեռքին էին՝ հենց նոր ստացված փոստից, առաջարկեցի նրան՝ դեռևս էջերը չկտրատած։ Մի ագահ հայացք նետեց դրանց վրա, բայց տեղնուտեղը փոխեց մտադրությունը և մերժեց առաջարկս, պատճառ բռնելով ազատ ժամանակ չունենալը։ Վերջապես հրաժեշտ տվեցի և դուրս գալով նրա մոտից, զգացի, որ անտանելի մի ծանրություն ընկավ սրտիցս։ Ամաչում էի, և չափազանց հիմար բան թվաց ձեռ չքաշելը մի մարդուց, որն իր գլխավորագույն խնդիրն է համարում հնարավորինս հեռու թաքնվել ամբողջ աշխարհից։ Բայց եղածը եղած էր։ Հիշում եմ, համարյա ոչ մի գիրք չնկատեցի նրա մոտ, ուստիև անարդարացի էին խոսում նրա մասին, թե շատ է կարդում։ Բայց և այնպես, մի երկու անգամ շատ ուշ գիշերով նրա պատուհանների մոտով անցնելիս, ներսում լույս տեսա։ Ի՞նչ էր անում նա, նստած մինչև լուսաբաց։ Չէ՞ր գրում, արդյոք։ Իսկ եթե այդպես է, ի՞նչ հատկապես։ |
− | Հանգամանքներն ինձ հեռացրին երեք ամսով մեր քաղաքից։ Տուն դառնալով արդեն ձմռանը, իմացա, որ Ալեքսանդր Պետրովիչը մահացել է աշնանը, մահացել է մենության մեջ և նույնիսկ ոչ մի անգամ բժիշկ չի կանչել։ Քաղաքում համարյա մոռացել էին նրա մասին։ Բնակարանը մնացել էր դատարկ։ Ես անմիջապես ծանոթացա հանգուցյալի տանտիրուհու հետ՝ մտադիր նրանից իմանալ. հատկապես ինչո՞վ էր զբաղվում նրա կենվորը և ինչ֊որ բան չէ՞ր գրում արդյոք։ Քսան կոպեկի դիմաց նա մի ամբողջ զամբյուղ թղթեր բերեց՝ մնացած հանգուցյալից հետո։ Պառավը խոստովանեց, որ երկու տետր արդեն բանեցրել է։ Խոժոռ ու քչախոս պառավ էր, խելքը գլխին որևէ բան դժվար էր նրանից կորզել։ Իր կենվորի մասին առանձնապես նոր ոչինչ չկարողացավ ասել ինձ։ Նրա ասածով, համարյա երբեք ոչինչ չէր անում կենվորը, ամիսներով գիրք չէր բացում ու գրիչ չէր առնում ձեռքը, փոխարենը գիշերներ շարունակ ետուառաջ էր քայլում սենյակում, ինչ֊որ բան մտածելով, երբեմն էլ խոսում ինքն իր հետ, որ շատ էր սիրել և շատ էր գուրգուրում իր թոռնուհուն՝ Կատյային, հատկապես այն օրից ի վեր, երբ իմացավ, որ Կատյա է անունը և որ Կատերինայի օրվան, ամեն անգամ գնում էր ինչ֊որ մեկի հոգեհանգիստը մատուցելու։ Հյուր տանել չէր կարողանում, տնից ելնում էր միայն դասեր տալու համար։ Խեթում էր նույնիսկ իրեն՝ պառավին, երբ նա շաբաթը մեկ անգամ, մտնում էր նրա սենյակը քիչումիչ հավաքելու, և երբեք մի խոսք անգամ չխոսեց իր հետ, երեք տարի շարունակ։ Ես հարցրի Կատյային, թե հիշո՞ւմ է իր ուսուցչին։ Աղջնակն ինձ նայեց լուռ, շրջվեց | + | Հանգամանքներն ինձ հեռացրին երեք ամսով մեր քաղաքից։ Տուն դառնալով արդեն ձմռանը, իմացա, որ Ալեքսանդր Պետրովիչը մահացել է աշնանը, մահացել է մենության մեջ և նույնիսկ ոչ մի անգամ բժիշկ չի կանչել։ Քաղաքում համարյա մոռացել էին նրա մասին։ Բնակարանը մնացել էր դատարկ։ Ես անմիջապես ծանոթացա հանգուցյալի տանտիրուհու հետ՝ մտադիր նրանից իմանալ. հատկապես ինչո՞վ էր զբաղվում նրա կենվորը և ինչ֊որ բան չէ՞ր գրում արդյոք։ Քսան կոպեկի դիմաց նա մի ամբողջ զամբյուղ թղթեր բերեց՝ մնացած հանգուցյալից հետո։ Պառավը խոստովանեց, որ երկու տետր արդեն բանեցրել է։ Խոժոռ ու քչախոս պառավ էր, խելքը գլխին որևէ բան դժվար էր նրանից կորզել։ Իր կենվորի մասին առանձնապես նոր ոչինչ չկարողացավ ասել ինձ։ Նրա ասածով, համարյա երբեք ոչինչ չէր անում կենվորը, ամիսներով գիրք չէր բացում ու գրիչ չէր առնում ձեռքը, փոխարենը գիշերներ շարունակ ետուառաջ էր քայլում սենյակում, ինչ֊որ բան մտածելով, երբեմն էլ խոսում ինքն իր հետ, որ շատ էր սիրել և շատ էր գուրգուրում իր թոռնուհուն՝ Կատյային, հատկապես այն օրից ի վեր, երբ իմացավ, որ Կատյա է անունը և որ Կատերինայի օրվան, ամեն անգամ գնում էր ինչ֊որ մեկի հոգեհանգիստը մատուցելու։ Հյուր տանել չէր կարողանում, տնից ելնում էր միայն դասեր տալու համար։ Խեթում էր նույնիսկ իրեն՝ պառավին, երբ նա շաբաթը մեկ անգամ, մտնում էր նրա սենյակը քիչումիչ հավաքելու, և երբեք մի խոսք անգամ չխոսեց իր հետ, երեք տարի շարունակ։ Ես հարցրի Կատյային, թե հիշո՞ւմ է իր ուսուցչին։ Աղջնակն ինձ նայեց լուռ, շրջվեց դեպի տատն ու լաց եղավ։ Ուրեմն, այդ մարդը կարող էր գեթ մեկին ստիպել՝ սիրել իրեն։ |
Ես վերցրի նրա թղթերն ու ամբողջ օրը ջոկջկում էի։ Թղթերի երեք քառորդը փուչ, աննշան պատառիկներ էին կամ աշակերտական վարժություններ՝ ուղղումներով։ Բայց կար նաև բավական ծավալուն մի տետր, գրված մանրատառ և անավարտ, գուցեև մի կողմ դրված ու մոռացված հեղինակի իսկ կողմից։ Ալեքսանդր Պետրովիչի կրած տասնամյա տաժանակրության նկարագրությունն էր, թեև անկապակցված։ Տեղ-տեղ այդ նկարագրությունն ընդմիջվում էր մեկ ուրիշ պատմությամբ, ինչ֊որ արտառոց, զարհուրելի հիշողություններով՝ գրված անհամաչափ, ջղաձիգ, ասես ինչ֊ինչ հարկադրանքով։ Մի քանի անգամ կարդացի այդ հատվածները և համարյա թե համոզվեցի, որ դրանք գրված են խելագարության մեջ։ Սակայն տաժանավայրի հիշողությունները՝ նոթերը «Տեսարաններ Մեռյալ տնից», ինչպես ինքն էր կոչել դրանք ձեռագրում, ինչ֊որ տեղ, ամենևին էլ անհետաքրքիր չթվացին ինձ։ Բացարձակապես նոր աշխարհ, մինչ այդ անծանոթ, առանձին փաստերի արտառոցություն, առանձնահատուկ նոթեր՝ կործանված մարդկանց մասին, հափշտակեցին ինձ և որոշ բաներ կարդացի հետաքրքրությամբ։ Հարկավ, կարող եմ նաև սխալվել։ Փորձելու համար սկզբից ընտրում եմ երկու֊երեք գլուխ՝ թող հասարակությունը դատի․․․ | Ես վերցրի նրա թղթերն ու ամբողջ օրը ջոկջկում էի։ Թղթերի երեք քառորդը փուչ, աննշան պատառիկներ էին կամ աշակերտական վարժություններ՝ ուղղումներով։ Բայց կար նաև բավական ծավալուն մի տետր, գրված մանրատառ և անավարտ, գուցեև մի կողմ դրված ու մոռացված հեղինակի իսկ կողմից։ Ալեքսանդր Պետրովիչի կրած տասնամյա տաժանակրության նկարագրությունն էր, թեև անկապակցված։ Տեղ-տեղ այդ նկարագրությունն ընդմիջվում էր մեկ ուրիշ պատմությամբ, ինչ֊որ արտառոց, զարհուրելի հիշողություններով՝ գրված անհամաչափ, ջղաձիգ, ասես ինչ֊ինչ հարկադրանքով։ Մի քանի անգամ կարդացի այդ հատվածները և համարյա թե համոզվեցի, որ դրանք գրված են խելագարության մեջ։ Սակայն տաժանավայրի հիշողությունները՝ նոթերը «Տեսարաններ Մեռյալ տնից», ինչպես ինքն էր կոչել դրանք ձեռագրում, ինչ֊որ տեղ, ամենևին էլ անհետաքրքիր չթվացին ինձ։ Բացարձակապես նոր աշխարհ, մինչ այդ անծանոթ, առանձին փաստերի արտառոցություն, առանձնահատուկ նոթեր՝ կործանված մարդկանց մասին, հափշտակեցին ինձ և որոշ բաներ կարդացի հետաքրքրությամբ։ Հարկավ, կարող եմ նաև սխալվել։ Փորձելու համար սկզբից ընտրում եմ երկու֊երեք գլուխ՝ թող հասարակությունը դատի․․․ | ||
Տող 33. | Տող 33. | ||
Վաղուց էր դա, այդ ամենը հիմա երազիս է գալիս, երազի պես է։ Հիշում եմ, ինչպես մտա բանտ։ Երեկո էր, դեկտեմբեր ամսին։ Արդեն մթնում էր, մարդիկ վերադառնում էին աշխատանքից, պատրաստվում ստուգման։ Բեղավոր ենթասպան վերջապես բացեց այդ տարօրինակ տան դուռը, ուր պիտի մնայի այնքա՜ն տարի, կրեի բազում այնպիսի՜ զգացողություններ, որոնց մասին, իսկականից չապրելով դրանք, նույնիսկ մոտավոր ըմբռնում ունենալ չէի կարող։ Օրինակ, ոչ մի կերպ չէի կարող պատկերացնել, թե ինչ մի սարսափելի և տանջալի բան կա, որ իմ տաժանակրության բոլոր տասը տարիների ընթացքում ոչ մի անգամ, ոչ մի րոպե մենակ չեմ լինելու։ Գործատեղում միշտ հսկողության տակ, տանը՝ երկու հարյուր ընկերների հետ և ոչ մի անգամ, ոչ մի անգամ՝ մենակ։ Ասենք, մենակ դրա՞ն պիտի ընտելանայի։ | Վաղուց էր դա, այդ ամենը հիմա երազիս է գալիս, երազի պես է։ Հիշում եմ, ինչպես մտա բանտ։ Երեկո էր, դեկտեմբեր ամսին։ Արդեն մթնում էր, մարդիկ վերադառնում էին աշխատանքից, պատրաստվում ստուգման։ Բեղավոր ենթասպան վերջապես բացեց այդ տարօրինակ տան դուռը, ուր պիտի մնայի այնքա՜ն տարի, կրեի բազում այնպիսի՜ զգացողություններ, որոնց մասին, իսկականից չապրելով դրանք, նույնիսկ մոտավոր ըմբռնում ունենալ չէի կարող։ Օրինակ, ոչ մի կերպ չէի կարող պատկերացնել, թե ինչ մի սարսափելի և տանջալի բան կա, որ իմ տաժանակրության բոլոր տասը տարիների ընթացքում ոչ մի անգամ, ոչ մի րոպե մենակ չեմ լինելու։ Գործատեղում միշտ հսկողության տակ, տանը՝ երկու հարյուր ընկերների հետ և ոչ մի անգամ, ոչ մի անգամ՝ մենակ։ Ասենք, մենակ դրա՞ն պիտի ընտելանայի։ | ||
− | Այստեղ կային մարդասպաններ՝ դիպվածով և մարդասպաններ՝ արհեստով, ավազակներ ու ավազակների պարագլուխներ։ Կային պարզապես խաբեբաներ և շրջմոլիկներ՝ հարամ փողերով ու վաշխառությամբ գործ անողներ։ Կային և այնպիսիք, ում մասին դժվար էր որոշել, թե տեսնես՝ ինչի՞ համար կարող էին ընկնել այստեղ։ Այնինչ, ամեն մեկն ուներ իր պատմությունը՝ խառնիխուռն և ծանր, ինչպես երեկվա հարբածության մրուրը։ Ընդհանրապես, իրենց անցյալի մասին նրանք քիչ էին խոսում, չէին սիրում պատմել և հավանորեն, ջանում էին չմտածել անցածի մասին։ Նրանց մեջ ես գիտեի նույնիսկ մարդասպանների՝ այնքան ուրախ, այնքան երբեք չմտորող, որ կարելի էր գրազ գալ, որ նրանց խիղճը երբեք և ոչ մի խայթ չի զգացել։ Սակայն կային նաև մռայլադեմներ, համարյա միշտ լուռումունջ։ Ընդհանրապես, իր կյանքը հազվադեպ որևէ մեկը պատմեր, և հետաքրքրասիրությունն ընդունված չէր, մի տեսակ սովորության մեջ չէր, հարգի չէր։ Թերես հազվադեպ, մեկնումեկը խոսք բացեր՝ անգործությունից, իսկ մյուսը սառնարյուն ու մռայլված լսեր։ Այստեղ ոչ ոք ոչ ոքի չէր կարող զարմացնել։ «Մենք գրագետ ժողովուրդ ենք»,— ասում էին նրանք հաճախ, մի տեսակ տարօրինակ ինքնագոհությամբ։ Հիշում եմ, ինչպես մի անգամ մի ավազակ, գինովցած (աքսորում երբեմն կարելի էր և հարբել), սկսեց պատմել, թե ինչպես է սպանել հնգամյա մի տղեկի, ինչպես է սկզբում խաբել խաղալիքով, ապա տարել մի դատարկ մարագ, այնտեղ էլ մորթել։ Ամբողջ բանտասենյակը, որ մինչ այդ խնդում էր նրա կատակների վրա, մի մարդու պես բղավեց, և ավազակը ստիպված էր լռել։ Զայրույթից չէ, որ գոռաց բանտասենյակը, այլ որովհետև ''պետք չէր'' խոսել ''դրա մասին'', քանի որ ''դրա մասին'' խոսել ընդունված չէր։ Իմիջիայլոց, նշեմ, որ այդ ժողովուրդն իսկապես գրագետ էր և նույնիսկ ոչ փոխաբերական, այլ բառիս բուն իմաստով։ Հավանորեն, նրանց կեսից ավելին կարող էր կարդալ ու | + | Այստեղ կային մարդասպաններ՝ դիպվածով և մարդասպաններ՝ արհեստով, ավազակներ ու ավազակների պարագլուխներ։ Կային պարզապես խաբեբաներ և շրջմոլիկներ՝ հարամ փողերով ու վաշխառությամբ գործ անողներ։ Կային և այնպիսիք, ում մասին դժվար էր որոշել, թե տեսնես՝ ինչի՞ համար կարող էին ընկնել այստեղ։ Այնինչ, ամեն մեկն ուներ իր պատմությունը՝ խառնիխուռն և ծանր, ինչպես երեկվա հարբածության մրուրը։ Ընդհանրապես, իրենց անցյալի մասին նրանք քիչ էին խոսում, չէին սիրում պատմել և հավանորեն, ջանում էին չմտածել անցածի մասին։ Նրանց մեջ ես գիտեի նույնիսկ մարդասպանների՝ այնքան ուրախ, այնքան երբեք չմտորող, որ կարելի էր գրազ գալ, որ նրանց խիղճը երբեք և ոչ մի խայթ չի զգացել։ Սակայն կային նաև մռայլադեմներ, համարյա միշտ լուռումունջ։ Ընդհանրապես, իր կյանքը հազվադեպ որևէ մեկը պատմեր, և հետաքրքրասիրությունն ընդունված չէր, մի տեսակ սովորության մեջ չէր, հարգի չէր։ Թերես հազվադեպ, մեկնումեկը խոսք բացեր՝ անգործությունից, իսկ մյուսը սառնարյուն ու մռայլված լսեր։ Այստեղ ոչ ոք ոչ ոքի չէր կարող զարմացնել։ «Մենք գրագետ ժողովուրդ ենք»,— ասում էին նրանք հաճախ, մի տեսակ տարօրինակ ինքնագոհությամբ։ Հիշում եմ, ինչպես մի անգամ մի ավազակ, գինովցած (աքսորում երբեմն կարելի էր և հարբել), սկսեց պատմել, թե ինչպես է սպանել հնգամյա մի տղեկի, ինչպես է սկզբում խաբել խաղալիքով, ապա տարել մի դատարկ մարագ, այնտեղ էլ մորթել։ Ամբողջ բանտասենյակը, որ մինչ այդ խնդում էր նրա կատակների վրա, մի մարդու պես բղավեց, և ավազակը ստիպված էր լռել։ Զայրույթից չէ, որ գոռաց բանտասենյակը, այլ որովհետև ''պետք չէր'' խոսել ''դրա մասին'', քանի որ ''դրա մասին'' խոսել ընդունված չէր։ Իմիջիայլոց, նշեմ, որ այդ ժողովուրդն իսկապես գրագետ էր և նույնիսկ ոչ փոխաբերական, այլ բառիս բուն իմաստով։ Հավանորեն, նրանց կեսից ավելին կարող էր կարդալ ու գրել։ Ուրիշ որտե՞ղ, ուր ռուս ժողովուրդր խմբվում է հոծ զանգվածներով, կառանձնացնեք երկու հարյուր հիսուն հոգանոց խումբ, որի կեսը գրագետ է։ Լսեցի հետագայում, թե ինչ-որ մեկն այդպիսի տվյալներից սկսել է հետևություններ անել, որ գրագիտությունը կործանում է ժողովրդին։ Սխալ է. միանգամայն ուրիշ են պատճառները, թեև չի կարելի չհամաձայնել, որ գրագիտությունը Ժողովրդի մեջ ինքնավստահություն է զարգացնում։ Սակայն չէ որ թերություն չէ դա ամենևին։ Բոլոր կարգերը զանազանվում էին հագուստով․ ոմանց բաճկոնների կեսը մուգ դարչնագույն էր, իսկ մյուս կեսը՝ մոխրագույն, նույնը՝ շալվարները. մի ոտքը մոխրագույն, մյուսը դարչնագույն։ Մի անգամ գործատեղում, կալանավորներին մոտեցած կալաչ ծախող աղջնակը երկար զննում էր ինձ, հետո հանկարծ քրքհաց. «Փո՛ւհ, ի՜նչ գեշ է,— ղժղժում էր նա,— ոչ մոխրագույն մահուդն է հերիքել, ոչ՝ սևը»։ Կային և այնպիսիք, ում բաճկոնն ամբողջ մոխրագույն մահուդից էր, միայն թևքերն էին մուգ դարչնագույն։ Գլուխն էլ էին խուզում տարբեր ձևերով. ոմանց գլխի կեսը խուզված էր գանգի առջևից ետ, մյուսներինը՝ կողքից կողք։ |
Առաջին հայացքից կարելի էր նկատել որոշ ցայտուն ընդհանրություն այդ համակ օտարոտի ընտանիքում։ Նույնիսկ ամենաթափով, ամենաինքնօրինակ անհատականությունները, որոնք ակամա իշխում էին ուրիշների վրա, նրանք էլ էին ջանում ընկնել ամբողջ բանտի ընդհանուր եղանակի մեջ։ Իսկ ընդհանրապես կասեմ, որ այդ ամբողջ ժողովուրդը, բացառությամբ սակավաթիվ որոշ անսպառ-զվարթաբարո մարդկանց, ինչի համար էլ համընդհանուր արհամարհանքի արժանացած, խոժոռադեմ էին, քինոտ, ահավոր սնափառ, պարծենկոտ, նեղացկոտ և ծայրաստիճան ձևապաշտ։ Ոչնչից չզարմանալու ընդունակությունը մեծագույն առաքինություն էր։ Բոլորը խելքները թռցրած էին արտաքնապես իրենց զսպելու վրա։ Սակայն հաճախ ամենագոռոզ տեսքը կայծակի արագությամբ փոխարինվում էր ամենափոքրոգիի։ Կային մի քանի իսկապես ուժեղ մարդիկ, որոնք պարզհոգի էին և ձևեր չէին թափում։ Բայց տարօրինակ մի բան. իսկապես ուժեղ այդ մարդկանցից մի քանիսը սնափառ էին՝ վերին աստիճանի, համարյա հիվանդության աստիճան։ Ընդհանրապես, սնափառությունը, արտաքինն առաջին պլանում էին։ Մեծամասնությունն այլասերված էր և ահավոր ապականված։ Բամբասանքն ու ասեկոսեներն անընդմեջ էին՝ դժոխք էր դա, անթափանց խավար։ Սակայն բանտի ներքին կանոնների և ընդունված սովորույթների դեմ ոչ ոք չէր համարձակվում ըրնդվզել, բոլորն էին ենթարկվում։ Խիստ արտահայտված բնավորություններ էին լինում, դժվարությամբ, ճիգով ենթարկվող, բայց և այնպես ենթարկվում էին։ Բանտ էին գալիս և այնպիսիք, որոնք այլևս լրիվ դուրս էին չափ ու սահմանից, դրսում անչափ շատ էին խախտած ամեն ինչ, այնպես որ կարծես ոչ ինքըստինքյան, կարծես չիմանալով ինչու, իրենց հանցանքներն էլ վերջում գործել էին կարծես զառանցանքի մեջ, մշուշված վիճակում՝ հաճախ ծայրաստիճան բորբոքված սնափառությունից։ Սակայն մեզ մոտ նրանց անմիջապես տեղն էին դնում, չնայած ոմանք, նախքան բանտ մտնելը, ամբողջ գյուղերի և քաղաքների սարսափն էին։ Չորսդին նայելով, նորեկը շուտով նկատում էր, որ իր իմացած տեղը չէ, որ այստեղ արդեն ոչ մեկին չես զարմացնի, և աննկատելիորեն զգաստանում էր ու ընդհանուր տոնը բռնում։ Այդ ընդհանուր տոնն արտաքնապես կազմվում էր ինչ֊որ առանձնահատուկ սեփական արժանապատվությունից, որով տոգորված էր բանտի համարյա յուրաքանչյուր բնակիչ։ Ճիշտ, կարծես իրականում, տաժանապարտի, դատապարտյալի կոչումը դառնում էր որևիցե մի աստիճան, այն էլ դեռ պատվավոր։ Ամոթի կամ զղջման և ոչ մի դրսևորում։ Իմիջիայլոց, ինչ֊որ մի արտաքին խոնարհություն էլ կար, այսպես ասած՝ պաշտոնական, մի տեսակ հանդարտ խրատաբանություն։ «Մենք կործանված մարդիկ ենք,— ասում էին նրանք,— չկարողացար ազատ ապրել, հիմա բեռդ քաշիր, օրերդ հաշվիր»։ «Չլսեցիր ծնող հորդ ու մորդ, հիմա թմբուկի ձայնը լսիր»։ «Չուզեցար հագնել ոսկեկար, հիմա մուրճդ առ, ջարդիր քար»։ Այս ամենն ասվում էր հաճախ, որպես խրատ և սովորական առակների և ասացվածքների ձևով, բայց երբեք լրջորեն։ Այդ ամենը սոսկ խոսք էր։ Հազիվ թե գոնե մեկնումեկը ներքուստ խոստովաներ իր անօրենությունը։ Ոչ տաժանապարտներից մեկնումեկը թող փորձեր կշտամբել կալանավորին՝ գործած հանցանքի համար, նախատել նրան (թեև, իմիջիայլոց, ռուսական ոգուն հարիր չէ նախատել հանցագործին), հայհոյանքներին վերջ չէր լինի։ Իսկ հայհոյանքի ի՜նչ վարպետներ էին բոլորն էլ։ Հայհոյում էին նրբավայել, գեղարվեստորեն։ Ուշունցը վերածել էին գիտության, ջանում էին խոցել ոչ այնքան վիրավորական բառով, այլ վիրավորական իմաստով, ոգով, գաղափարով՝ իսկ դա առավել նրբին է, թունալի։ Նրանց միջև անվերջանալի վեճերն էլ ավելի էին զարգացնում այդ գիտությունը։ Բոլոր այդ մարդիկ աշխատում էին մահակի տակ, ուստիև անբան էր ամեն մեկը, ուստիև այլասերվում էր. եթե նախկինում այլասերված էլ չէր, ապա աքսորում այլասերվում էր։ Բոլորն այստեղ էին հավաքվել ոչ իրենց կամքով, բոլորը խորթ էին միմյանց։ | Առաջին հայացքից կարելի էր նկատել որոշ ցայտուն ընդհանրություն այդ համակ օտարոտի ընտանիքում։ Նույնիսկ ամենաթափով, ամենաինքնօրինակ անհատականությունները, որոնք ակամա իշխում էին ուրիշների վրա, նրանք էլ էին ջանում ընկնել ամբողջ բանտի ընդհանուր եղանակի մեջ։ Իսկ ընդհանրապես կասեմ, որ այդ ամբողջ ժողովուրդը, բացառությամբ սակավաթիվ որոշ անսպառ-զվարթաբարո մարդկանց, ինչի համար էլ համընդհանուր արհամարհանքի արժանացած, խոժոռադեմ էին, քինոտ, ահավոր սնափառ, պարծենկոտ, նեղացկոտ և ծայրաստիճան ձևապաշտ։ Ոչնչից չզարմանալու ընդունակությունը մեծագույն առաքինություն էր։ Բոլորը խելքները թռցրած էին արտաքնապես իրենց զսպելու վրա։ Սակայն հաճախ ամենագոռոզ տեսքը կայծակի արագությամբ փոխարինվում էր ամենափոքրոգիի։ Կային մի քանի իսկապես ուժեղ մարդիկ, որոնք պարզհոգի էին և ձևեր չէին թափում։ Բայց տարօրինակ մի բան. իսկապես ուժեղ այդ մարդկանցից մի քանիսը սնափառ էին՝ վերին աստիճանի, համարյա հիվանդության աստիճան։ Ընդհանրապես, սնափառությունը, արտաքինն առաջին պլանում էին։ Մեծամասնությունն այլասերված էր և ահավոր ապականված։ Բամբասանքն ու ասեկոսեներն անընդմեջ էին՝ դժոխք էր դա, անթափանց խավար։ Սակայն բանտի ներքին կանոնների և ընդունված սովորույթների դեմ ոչ ոք չէր համարձակվում ըրնդվզել, բոլորն էին ենթարկվում։ Խիստ արտահայտված բնավորություններ էին լինում, դժվարությամբ, ճիգով ենթարկվող, բայց և այնպես ենթարկվում էին։ Բանտ էին գալիս և այնպիսիք, որոնք այլևս լրիվ դուրս էին չափ ու սահմանից, դրսում անչափ շատ էին խախտած ամեն ինչ, այնպես որ կարծես ոչ ինքըստինքյան, կարծես չիմանալով ինչու, իրենց հանցանքներն էլ վերջում գործել էին կարծես զառանցանքի մեջ, մշուշված վիճակում՝ հաճախ ծայրաստիճան բորբոքված սնափառությունից։ Սակայն մեզ մոտ նրանց անմիջապես տեղն էին դնում, չնայած ոմանք, նախքան բանտ մտնելը, ամբողջ գյուղերի և քաղաքների սարսափն էին։ Չորսդին նայելով, նորեկը շուտով նկատում էր, որ իր իմացած տեղը չէ, որ այստեղ արդեն ոչ մեկին չես զարմացնի, և աննկատելիորեն զգաստանում էր ու ընդհանուր տոնը բռնում։ Այդ ընդհանուր տոնն արտաքնապես կազմվում էր ինչ֊որ առանձնահատուկ սեփական արժանապատվությունից, որով տոգորված էր բանտի համարյա յուրաքանչյուր բնակիչ։ Ճիշտ, կարծես իրականում, տաժանապարտի, դատապարտյալի կոչումը դառնում էր որևիցե մի աստիճան, այն էլ դեռ պատվավոր։ Ամոթի կամ զղջման և ոչ մի դրսևորում։ Իմիջիայլոց, ինչ֊որ մի արտաքին խոնարհություն էլ կար, այսպես ասած՝ պաշտոնական, մի տեսակ հանդարտ խրատաբանություն։ «Մենք կործանված մարդիկ ենք,— ասում էին նրանք,— չկարողացար ազատ ապրել, հիմա բեռդ քաշիր, օրերդ հաշվիր»։ «Չլսեցիր ծնող հորդ ու մորդ, հիմա թմբուկի ձայնը լսիր»։ «Չուզեցար հագնել ոսկեկար, հիմա մուրճդ առ, ջարդիր քար»։ Այս ամենն ասվում էր հաճախ, որպես խրատ և սովորական առակների և ասացվածքների ձևով, բայց երբեք լրջորեն։ Այդ ամենը սոսկ խոսք էր։ Հազիվ թե գոնե մեկնումեկը ներքուստ խոստովաներ իր անօրենությունը։ Ոչ տաժանապարտներից մեկնումեկը թող փորձեր կշտամբել կալանավորին՝ գործած հանցանքի համար, նախատել նրան (թեև, իմիջիայլոց, ռուսական ոգուն հարիր չէ նախատել հանցագործին), հայհոյանքներին վերջ չէր լինի։ Իսկ հայհոյանքի ի՜նչ վարպետներ էին բոլորն էլ։ Հայհոյում էին նրբավայել, գեղարվեստորեն։ Ուշունցը վերածել էին գիտության, ջանում էին խոցել ոչ այնքան վիրավորական բառով, այլ վիրավորական իմաստով, ոգով, գաղափարով՝ իսկ դա առավել նրբին է, թունալի։ Նրանց միջև անվերջանալի վեճերն էլ ավելի էին զարգացնում այդ գիտությունը։ Բոլոր այդ մարդիկ աշխատում էին մահակի տակ, ուստիև անբան էր ամեն մեկը, ուստիև այլասերվում էր. եթե նախկինում այլասերված էլ չէր, ապա աքսորում այլասերվում էր։ Բոլորն այստեղ էին հավաքվել ոչ իրենց կամքով, բոլորը խորթ էին միմյանց։ | ||
− | «Սատանան երեք ոտնաման է մաշել, մինչև մեզ խմբել է մի տեղ»,— ասում էին իրենք իրենց մասին, ուստիև բամբասանքները, խարդավանքները, կնիկական անեծքները, նախանձը, կռվշտոցը, չարությունը միշտ առաջին գծում էին այդ զարհուրելի աշխարհում։ Ոչ մի կնիկ ի վիճակի չէր լինել այնքան կնիկ, քան այդ մարդասպաններից ոմանք։ Կրկնում եմ, նրանց մեջ կային նաև ուժեղ մարդիկ, անհատականություններ, ընտելացած ամբողջ կյանքում հարգել ու հրամայել, կոփված, աներկյուղ։ Մի տեսակ ակամա հարգում էին նրանց, իսկ իրենց կողմից, թեև հաճախ ու շատ էին խանդոտ իրենց փառքի նկատմամբ, սակայն ընդհանրապես աշխատում էին ուրիշներին նեղություն չտալ, փուչ վեճուկռվի չէին բռնվում, իրենց պահում էին անսովոր արժանապատվությամբ, կշռադատ էին և համարյա մշտապես հնազանդ ղեկավարությանը՝ ոչ հնազանդության սկզբունքից, ոչ պարտականությունների գիտակցումից, այլ այնպես, կարծես ինչ֊որ պայմանագրով, փոխադարձ | + | «Սատանան երեք ոտնաման է մաշել, մինչև մեզ խմբել է մի տեղ»,— ասում էին իրենք իրենց մասին, ուստիև բամբասանքները, խարդավանքները, կնիկական անեծքները, նախանձը, կռվշտոցը, չարությունը միշտ առաջին գծում էին այդ զարհուրելի աշխարհում։ Ոչ մի կնիկ ի վիճակի չէր լինել այնքան կնիկ, քան այդ մարդասպաններից ոմանք։ Կրկնում եմ, նրանց մեջ կային նաև ուժեղ մարդիկ, անհատականություններ, ընտելացած ամբողջ կյանքում հարգել ու հրամայել, կոփված, աներկյուղ։ Մի տեսակ ակամա հարգում էին նրանց, իսկ իրենց կողմից, թեև հաճախ ու շատ էին խանդոտ իրենց փառքի նկատմամբ, սակայն ընդհանրապես աշխատում էին ուրիշներին նեղություն չտալ, փուչ վեճուկռվի չէին բռնվում, իրենց պահում էին անսովոր արժանապատվությամբ, կշռադատ էին և համարյա մշտապես հնազանդ ղեկավարությանը՝ ոչ հնազանդության սկզբունքից, ոչ պարտականությունների գիտակցումից, այլ այնպես, կարծես ինչ֊որ պայմանագրով, փոխադարձ օգուտները գիտակցելով։ Իմիջիայլոց, նրանց հետ էլ զդուշորեն էին վարվում։ Հիշում եմ, ինչպես նման կալանավորներից մեկին՝ անվախ ու վճռական, իր գազանային հակումներով ղեկավարությանը հայտնի մի մարդու, մի անգամ կանչեցին պատիժը կրելու ինչ֊որ հանցանքի համար։ Ամառ օր էր, ոչ աշխատանքային։ Շտաբ-սպան, բանտի ամենամերձ և ամենաանմիջական պետը, ինքն էր եկել կորդեգարդիա, որն ուղիղ մեր դարպասի մոտ էր, ներկա գտնվելու պատժին։ Այդ մայորը մի տեսակ ճակատագրական էակ էր կալանավորների համար, նրանց հասցրել էր այն վիճակին, որ սարսռում էին իրենից։ Խելագարության աստիճան խիստ էր, «վրա էր պրծնում մարդկանց», ինչպես ասում էին տաժանապարտները։ Ամենից ավելի սարսափում էին նրա թափանցող, լուսանային հայացքից, որից ոչինչ չէր լինի թաքցնել։ Նա տեսնում էր մի տեսակ առանց նայելու։ Բանտ մտնելով, արդեն գիտեր, թե ինչ է կատարվում հակառակ ծայրին։ Կալանավորները նրան կոչում էին ութաչքանի։ Նրա որդեգրած կարգը խաբուսիկ էր։ Նա միայն չարացնում էր արդեն չարացած մարդկանց իր կատաղի, չարամիտ արարքներով, և եթե նրանից վեր չլիներ պարետը՝ վեհանձն ու կշռադատ, ենթակայի վայրի արարմունքները զսպող մեկը, ապա իր կառավարմամբ նա մեծ փորձանքների կհանգեցներ։ Չեմ հասկանում, ինչպես կարող էր նա բարեհաջող ավարտել․ պաշտոնաթող եղավ ողջ և առողջ, թեև, իմիջիայլոց, դատի տրվեց։ |
− | + | Կալանավորը գունատվեց, երբ նրան կանչեցին։ Սովորաբար, նա լուռ և վճռական պառկում էր ճիպոտահարվելու, լուռ դիմանում էր պատժին ու դրանից հետո ոտքի ելնում գզգզվածի պես, սառնարյուն և փիլիսոփայորեն նայելով կատարված փորձանքին։ Ի դեպ, նրա հետ միշտ զգուշորեն էին վարվում։ Բայց այս անգամ, չգիտես ինչու, իրեն արդար էր համարում։ Նա գունատվեց, և պահակներից ծածուկ, հասցրեց թևքի մեջ մտցնել կոշկակարի անգլիական սուր դանակը։ Դանակներ ու ամեն տեսակի սուր գործիքներ խստիվ արգելված էին բանտում։ Խուզարկությունները հաճախակի էին և բավականին լուրջ, պատիժները՝ դաժան։ Բայց քանի որ դժվար է գողի մոտ որևէ բան գտնել, երբ նա առանձնապես որոշել է ինչ֊որ բան թաքցնել, և քանի որ դանակներն ու գործիքները մշտապես անհրաժեշտ էին բանտում, ապա չնայած խուզարկություններին, դրանք չէին վերանում։ Իսկ եթե վերցնում էլ էին, ապա անմիջապես նորերն էին հայտնվում։ Ամբողջ կալանավայրը խռնվել էր ցանկապատի մոտ և խանձացցերի արանքներից նայում էր՝ շունչը պահած։ Բոլորը գիտեին, որ Պետրովն այս անգամ չի ուզենա պառկել ճիպոտների տակ, և որ մայորի վերջն եկել է։ Բայց ամենավճռական պահին մեր մայորը նստեց կառքն ու հեռացավ՝ պատժի ի կատար ածումը հանձնարարելով մեկ ուրիշ սպայի։ «Աստված փրկեց»,— հետո ասում էին կալանավորները։ Իսկ ինչ վերաբերում է Պետրովին, նա շատ հանգիստ դիմացավ պատժին։ Նրա զայրույթը չքացավ մայորի գնալուն պես։ Կալանավորը հլու և հնազանդ է մինչև որոշակի աստիճան, բայց կա մի սահման, որը պետք չէ անցնել։ Իմիջիայլոց, ավելի հետաքրքրական ոչինչ չի կարող լինել անհնազանդության և ընդվզման այդ արտառոց պոռթկումներից։ Հաճախ մարդը հանդուրժում է մի քանի տարի, հնազանդվում է, կրում դաժանագույն պատիժներ ու հանկարծակի պոռթկում մի փոքր, դատարկ բանի վրա, համարյա թե հենց այնպես։ Ուրիշ հայացքով, կարելի է դա նույնիսկ խելագարություն կոչել, այդպես էլ անում են։ | |
Արդեն ասել եմ, որ տարիներ շարունակ այդ մարդկանց մեջ չեմ տեսել ոչ զղջման նվազագույն արտահայտություն, ոչ ծանր մտորումների հատիկ՝ իրենց գործած հանցանքի շուրջ և որ նրանց մեծ մասն իրեն ներքուստ միանգամայն արդար է համարում։ Դա փաստ է։ Հարկավ, սնափառությունը, վատ օրինակները, կտրիճությունը, կեղծ ամոթը մեծապես պատճառ են դրան։ Մյուս կողմից, ո՞վ կարող է ասել, թե պեղել է այդ տարաբախտ սրտերի խորքը և կարդացել այնտեղ մի խորհրդավոր բան համակ աշխարհից։ Սակայն չէ որ կարելի էր այդքան տարիների ընթացքում գեթ մի բան նկատել, բռնել, որսալ այդ սրտերում, գեթ որևէ մի գիծ, որ կվկայեր ներքին տրտմություն, տառապանք։ Բայց դա չկար, ամենևին չկար։ Այո, հանցագործությունը կարծեմ թե չի կարող իմաստավորվել տվյալ, պատրաստի տեսակետներից, և դրա փիլիսոփայությունը որոշակի չափով ավելի դժվարին է, քան ենթադրում են։ Անշուշտ, բանտերը և հարկադիր աշխատանքի համակարգը չեն ուղղում հանցագործին, դրանք սոսկ պատժում են և ապահովում հասարակության հանգստությունը՝ չարագործի հետագա ոտնձգություններից։ Իսկ հանցագործի մեջ բանտը և ամենախստացրած տաժանակիր աշխատանքը զարգացնում են սոսկ ատելություն, արգելված վայելքների ծարավ ու ահավոր թեթև ամտություն։ Սակայն ես հաստատ համոզված եմ, որ նշանավոր խցային համակարգը հետապնդում է լոկ շինծու, խաբուսիկ, արտաքին նպատակ։ Դա քամում է մարդու կենսական հյութը, բթացնում նրա հոգին, թուլացնում, վախեցնում է նրան, հետո էլ բարոյապես սմքած մումիային, կիսախելագարին ներկայացնում որպես ուղղման և զղջման նմուշ։ Իհարկե, հասարակության դեմ ելած հանցագործն ատում է նրան, միշտ իրեն է արդարացի համարում, իսկ հասարակությանը՝ մեղավոր։ Բացի դրանից, նա արդեն պատիժ կրել է հասարակության կողմից, իսկ համարում է իրեն դրանից մաքրված, հաշիվը փակած։ Վերջապես, նման տեսակետներով կարելի է դատել, թե համարյա ստիպված ես արդարացնել հանցագործին։ Սակայն, չնայած հնարավոր բոլոր տեսակետներին, յուրաքանչյուր ոք կհամաձայնի, որ կան հանցանքներ, որոնք միշտ և ամենուրեք, ամենատարբեր օրենքներով, աշխարհի սկզբից իսկ համարվում են աներկբա հանցանքներ և այդպիսին կհամարվեն այնքան ժամանակ, քանի դեռ մարդը մարդ է մնում։ Միայն բանտում ես լսեցի պատմություններ ամենազարհուրելի, ամենաանբնական արարքների մասին, ամենահրեշավոր սպանությունների մասին՝ պատմված ամենաանզուսպ, ամենամանկական զվարթ ծիծաղով։ Հիշողությանս մեջ հատկապես մնացել է մի հայրասպան։ Ազնվականներից էր, ծառայում էր և իր վաթսունամյա հոր մի տեսակ անառակ որդին էր։ Կատարյալ անբարո վարք ուներ, խրվել էր պարտքերի մեջ։ Հայրը սահմանափակում էր նրան, հորդորում, սակայն հայրը տուն ուներ, ագարակ, ենթադրվում էր՝ փող, և... որդին սպանել էր նրան, ժառանգության ծարավով։ Հանցանքը բացահայտվել էր միայն մեկ ամիս անց։ Մարդասպանն ինքն էր հայտնել ոստիկանությանը, որ հայրն անհետացել է՝ չգիտեն որտեղ։ Ամբողջ այդ ամիս իրեն պահել էր անչափ անառակավարի։ Վերջապես, նրա բացակայությամբ, ոստիկանությունը գտել էր դիակը։ Բակում, ամբողջ երկայնքով, աղտեղությունների հեռացման համար առու կար՝ տախտակներով ծածկված։ Մարմինն այդ առվի մեջ էր։ Հագցված, պատրաստված էր, ալեհեր գլուխը լրիվ կտրած ու դրված մարմնի վրա, իսկ գլխի տակ մարդասպանը բարձ էր դրել։ Նա չէր խոստովանել, զրկվել էր ազնվականությունից, աստիճանից և տաժանակրության ուղարկվել քսան տարով։ Ամբողջ Ժամանակ, ինչքան ապրեցի նրա հետ, շատ հիանալի և զվարթ հոգեվիճակի մեջ էր։ Երեսառած, թեթևամիտ, վերին աստիճանի անկշռադատ մարդ էր, թեև ամենևին ոչ անխելք։ Նրա մեջ երբեք չեմ նկատել առանձնահատուկ որևէ դաժանություն։ Կալանավորներն արհամարհում էին նրան ոչ թե հանցանքի պատճառով, որի մասին խոսք իսկ չկար, այլ որովհետև իրեն պահել չէր կարողանում։ Խոսքի մեջ հանկարծ կհիշեր հորը։ Մի անգամ, ինձ հետ խոսելով իրենց ընտանիքում ժառանգական առողջ կազմվածքի մասին, ավելացրեց. «Ահա, ''իմ ծնող հայրն'', օրինակ, մինչև մեռնելը, չի բողոքել որևէ մի հիվանդությունից»։ Այդպիսի գազանային անզգայնություն, անշուշտ, հնարավոր չէ։ Ֆենոմեն է սա, կառուցվածքի որևիցե արատ, մարմնական և հոգեկան ինչ-որ այլանդակություն՝ դեռևս անհայտ գիտությանը, և ոչ թե սովորական հանցանք։ Իհարկե, ես չէի հավատում այդ հանցագործությանը։ Բայց նրա համաքաղաքացիները, ովքեր պիտի իմանային նրա պատմության բոլոր մանրուքները, ինձ պատմեցին ամբողջ գործը։ Փաստերն այնքան էին հստակ, որ անհնար էր չհավատալ։ | Արդեն ասել եմ, որ տարիներ շարունակ այդ մարդկանց մեջ չեմ տեսել ոչ զղջման նվազագույն արտահայտություն, ոչ ծանր մտորումների հատիկ՝ իրենց գործած հանցանքի շուրջ և որ նրանց մեծ մասն իրեն ներքուստ միանգամայն արդար է համարում։ Դա փաստ է։ Հարկավ, սնափառությունը, վատ օրինակները, կտրիճությունը, կեղծ ամոթը մեծապես պատճառ են դրան։ Մյուս կողմից, ո՞վ կարող է ասել, թե պեղել է այդ տարաբախտ սրտերի խորքը և կարդացել այնտեղ մի խորհրդավոր բան համակ աշխարհից։ Սակայն չէ որ կարելի էր այդքան տարիների ընթացքում գեթ մի բան նկատել, բռնել, որսալ այդ սրտերում, գեթ որևէ մի գիծ, որ կվկայեր ներքին տրտմություն, տառապանք։ Բայց դա չկար, ամենևին չկար։ Այո, հանցագործությունը կարծեմ թե չի կարող իմաստավորվել տվյալ, պատրաստի տեսակետներից, և դրա փիլիսոփայությունը որոշակի չափով ավելի դժվարին է, քան ենթադրում են։ Անշուշտ, բանտերը և հարկադիր աշխատանքի համակարգը չեն ուղղում հանցագործին, դրանք սոսկ պատժում են և ապահովում հասարակության հանգստությունը՝ չարագործի հետագա ոտնձգություններից։ Իսկ հանցագործի մեջ բանտը և ամենախստացրած տաժանակիր աշխատանքը զարգացնում են սոսկ ատելություն, արգելված վայելքների ծարավ ու ահավոր թեթև ամտություն։ Սակայն ես հաստատ համոզված եմ, որ նշանավոր խցային համակարգը հետապնդում է լոկ շինծու, խաբուսիկ, արտաքին նպատակ։ Դա քամում է մարդու կենսական հյութը, բթացնում նրա հոգին, թուլացնում, վախեցնում է նրան, հետո էլ բարոյապես սմքած մումիային, կիսախելագարին ներկայացնում որպես ուղղման և զղջման նմուշ։ Իհարկե, հասարակության դեմ ելած հանցագործն ատում է նրան, միշտ իրեն է արդարացի համարում, իսկ հասարակությանը՝ մեղավոր։ Բացի դրանից, նա արդեն պատիժ կրել է հասարակության կողմից, իսկ համարում է իրեն դրանից մաքրված, հաշիվը փակած։ Վերջապես, նման տեսակետներով կարելի է դատել, թե համարյա ստիպված ես արդարացնել հանցագործին։ Սակայն, չնայած հնարավոր բոլոր տեսակետներին, յուրաքանչյուր ոք կհամաձայնի, որ կան հանցանքներ, որոնք միշտ և ամենուրեք, ամենատարբեր օրենքներով, աշխարհի սկզբից իսկ համարվում են աներկբա հանցանքներ և այդպիսին կհամարվեն այնքան ժամանակ, քանի դեռ մարդը մարդ է մնում։ Միայն բանտում ես լսեցի պատմություններ ամենազարհուրելի, ամենաանբնական արարքների մասին, ամենահրեշավոր սպանությունների մասին՝ պատմված ամենաանզուսպ, ամենամանկական զվարթ ծիծաղով։ Հիշողությանս մեջ հատկապես մնացել է մի հայրասպան։ Ազնվականներից էր, ծառայում էր և իր վաթսունամյա հոր մի տեսակ անառակ որդին էր։ Կատարյալ անբարո վարք ուներ, խրվել էր պարտքերի մեջ։ Հայրը սահմանափակում էր նրան, հորդորում, սակայն հայրը տուն ուներ, ագարակ, ենթադրվում էր՝ փող, և... որդին սպանել էր նրան, ժառանգության ծարավով։ Հանցանքը բացահայտվել էր միայն մեկ ամիս անց։ Մարդասպանն ինքն էր հայտնել ոստիկանությանը, որ հայրն անհետացել է՝ չգիտեն որտեղ։ Ամբողջ այդ ամիս իրեն պահել էր անչափ անառակավարի։ Վերջապես, նրա բացակայությամբ, ոստիկանությունը գտել էր դիակը։ Բակում, ամբողջ երկայնքով, աղտեղությունների հեռացման համար առու կար՝ տախտակներով ծածկված։ Մարմինն այդ առվի մեջ էր։ Հագցված, պատրաստված էր, ալեհեր գլուխը լրիվ կտրած ու դրված մարմնի վրա, իսկ գլխի տակ մարդասպանը բարձ էր դրել։ Նա չէր խոստովանել, զրկվել էր ազնվականությունից, աստիճանից և տաժանակրության ուղարկվել քսան տարով։ Ամբողջ Ժամանակ, ինչքան ապրեցի նրա հետ, շատ հիանալի և զվարթ հոգեվիճակի մեջ էր։ Երեսառած, թեթևամիտ, վերին աստիճանի անկշռադատ մարդ էր, թեև ամենևին ոչ անխելք։ Նրա մեջ երբեք չեմ նկատել առանձնահատուկ որևէ դաժանություն։ Կալանավորներն արհամարհում էին նրան ոչ թե հանցանքի պատճառով, որի մասին խոսք իսկ չկար, այլ որովհետև իրեն պահել չէր կարողանում։ Խոսքի մեջ հանկարծ կհիշեր հորը։ Մի անգամ, ինձ հետ խոսելով իրենց ընտանիքում ժառանգական առողջ կազմվածքի մասին, ավելացրեց. «Ահա, ''իմ ծնող հայրն'', օրինակ, մինչև մեռնելը, չի բողոքել որևէ մի հիվանդությունից»։ Այդպիսի գազանային անզգայնություն, անշուշտ, հնարավոր չէ։ Ֆենոմեն է սա, կառուցվածքի որևիցե արատ, մարմնական և հոգեկան ինչ-որ այլանդակություն՝ դեռևս անհայտ գիտությանը, և ոչ թե սովորական հանցանք։ Իհարկե, ես չէի հավատում այդ հանցագործությանը։ Բայց նրա համաքաղաքացիները, ովքեր պիտի իմանային նրա պատմության բոլոր մանրուքները, ինձ պատմեցին ամբողջ գործը։ Փաստերն այնքան էին հստակ, որ անհնար էր չհավատալ։ | ||
Տող 49. | Տող 49. | ||
Պետական տաժանակիր ճորտական աշխատանքը զբաղմունք չէր, այլ պարտականություն. կալանավորն աշխատում-լրացնում էր իր կետարքը, կամ լրացնում աշխատանքի՝ օրենքով սահմանված ժամերը և ետ էր գալիս բանտ։ Աշխատանքին նայում էին ատելությամբ։ Առանց իր առանձնահատուկ, սեփական զբաղմունքի, որին կնվիրվեր ամբողջ մտքով, իր համակ հաշվարկով, մարդը բանտում ապրել չէր կարող։ Եվ էլ ի՞նչ եղանակով այդ ամբողջ բազմությունը՝ զարգացած, եռանդով ապրած և ապրել կամեցող, բռնությամբ կիտված այստեղ, բռնությամբ կտրված հասարակությունից և նորմալ կյանքից, կարող էր համակերպվել այստեղ կանոնավոր և նորմալ, իր կամքով և ցանկությամբ։ | Պետական տաժանակիր ճորտական աշխատանքը զբաղմունք չէր, այլ պարտականություն. կալանավորն աշխատում-լրացնում էր իր կետարքը, կամ լրացնում աշխատանքի՝ օրենքով սահմանված ժամերը և ետ էր գալիս բանտ։ Աշխատանքին նայում էին ատելությամբ։ Առանց իր առանձնահատուկ, սեփական զբաղմունքի, որին կնվիրվեր ամբողջ մտքով, իր համակ հաշվարկով, մարդը բանտում ապրել չէր կարող։ Եվ էլ ի՞նչ եղանակով այդ ամբողջ բազմությունը՝ զարգացած, եռանդով ապրած և ապրել կամեցող, բռնությամբ կիտված այստեղ, բռնությամբ կտրված հասարակությունից և նորմալ կյանքից, կարող էր համակերպվել այստեղ կանոնավոր և նորմալ, իր կամքով և ցանկությամբ։ | ||
− | Միայն պարապությունից այստեղ նրա մեջ կզարգանային այնպիսի հանցավոր հատկություններ, որոնց մասին նախկինում պատկերացում իսկ չուներ։ Առանց աշխատանքի և առանց օրինական, նորմալ սեփականության, մարդը չի կարող ապրել, կայլասերվի, կվերածվի գազանի։ Դրա համար էլ բանտում ամեն ոք, ի հետևանք բնական պահանջմունքի և ինքնապահպանման ինչ-որ զգացմունքի, ուներ իր արհեստն ու զբաղմունքը։ Ամռան երկար օրը համարյա ծայրեծայր լցված էր պետական աշխատանքով, կարճ գիշերին հազիվ հասցնում էին քուններն առնել։ Բայց ձմռանն, ըստ կանոնագրքի, մթնշաղն ընկնելուն պես կալանավորը պիտի փակվեր բանտում։ Իսկ ի՞նչ անել ձմռան երեկոյի երկար ու ձիգ, տաղտուկ ժամերին։ Այդ պատճառով էլ համարյա յուրաքանչյուր բանտասենյակ, չնայած արգելքին, վերածվում էր հսկայական արհեստանոցի։ Որպես այդպիսին՝ աշխատանքը, զբաղմունքն արգելված չէին, սակայն խստիվ արգելված էր բանտում, իր մոտ գործիքներ ունենալ, իսկ առանց դրանց, գործ անել չէր լինի։ Սակայն սուսուփուս աշխատում էին, և թվում է, ղեկավարությունը որոշ դեպքերում շատ աչալուրջ չէր հետևում դրան։ Շատ կալանավորներ բանտ էին գալիս՝ ոչինչ չգիտենալով, բայց սովորում էին մյուսներից և հետո ազատվում որպես լավ արհեստավորներ։ Այստեղ կային թե սապոգ ու ոտնաման կտրուղներ, թե դերձակներ, թե ատաղձագործներ ու փականագործներ, դրվագողներ, ոսկերիչներ։ Մի հրեա կար՝ Իսայ Բումշտեյնը, ոսկերիչ էր, միաժամանակ և վաշխառու։ Բոլորն էլ աշխատում էին և քիչումիչ վաստակում։ Աշխատանքի պատվերներ ձեռք էին բերվում քաղաքից։ Փողը կոփածո ազատություն է, ուստի ազատությունից կատարելապես զրկված մարդու համար, դա տասնապատիկ թանկ էր։ Եթե միայն փող էր զնգզնգում գրպանում, կալանավորն արդեն կիսով չափ սփոփված էր, թեև չէր կարող ծախսել։ Սակայն փողը միշտ և ամենուրեք կարելի է ծախսել, առավել ևս, որ արգելված պտուղը կրկնակի քաղցր է։ Իսկ տաժանավայրում նույնիսկ խմիչք կարելի էր ունենալ։ Ծխամորճերը խստագույնս արգելված էին, բայց բոլորր ծխում էին։ Փողը եւ ծխախոտը փրկում էին լնդաախտից և ուրիշ հիվանդություններից։ Իսկ աշխատանքը փրկում էր հանցանքներից, առանց աշխատանքի կալանավորները կուտեին միմյանց, ինչպես սարդերն ապակյա ամանի մեջ։ Չնայած դրան՝ թե աշխատանքը, թե փողն արգելված էին։ Հաճախ հանկարծակի խուզարկություններ էին արվում գիշերով, արգելված ամեն ինչ խլում էին, ու ինչպես էլ թաքցված լիներ փողը, այնուամենայնիվ, երբեմն ընկնում էր խուզարկուների ձեռքը։ Մասամբ ահա թե ինչու փողը չէին հավաքում, այլ շուտափույթ խմելու տալիս, ահա թե ինչու բանտում խմիչք էլ կար։ Ամեն խուզարկությունից հետո, մեղավորը, բացի որ զրկվում էր ամբողջ ունեցվածքից, սովորաբար պատժվում էլ էր ցավաշատ։ Սակայն, ամեն խուզարկությունից հետո, տեղնուտեղը լրացվում էր պակասը, անհապաղ ձեռք էին բերվում նոր իրեր, և ամեն ինչ ընթանում էր հնի պես։ Թե՛ ղեկավարությունը դիտեր դա, թե՛ կալանավորները չէին տրտնջում պատիժներից, թեև այդպիսի կյանքը նման էր Վեզուվի վրա | + | Միայն պարապությունից այստեղ նրա մեջ կզարգանային այնպիսի հանցավոր հատկություններ, որոնց մասին նախկինում պատկերացում իսկ չուներ։ Առանց աշխատանքի և առանց օրինական, նորմալ սեփականության, մարդը չի կարող ապրել, կայլասերվի, կվերածվի գազանի։ Դրա համար էլ բանտում ամեն ոք, ի հետևանք բնական պահանջմունքի և ինքնապահպանման ինչ-որ զգացմունքի, ուներ իր արհեստն ու զբաղմունքը։ Ամռան երկար օրը համարյա ծայրեծայր լցված էր պետական աշխատանքով, կարճ գիշերին հազիվ հասցնում էին քուններն առնել։ Բայց ձմռանն, ըստ կանոնագրքի, մթնշաղն ընկնելուն պես կալանավորը պիտի փակվեր բանտում։ Իսկ ի՞նչ անել ձմռան երեկոյի երկար ու ձիգ, տաղտուկ ժամերին։ Այդ պատճառով էլ համարյա յուրաքանչյուր բանտասենյակ, չնայած արգելքին, վերածվում էր հսկայական արհեստանոցի։ Որպես այդպիսին՝ աշխատանքը, զբաղմունքն արգելված չէին, սակայն խստիվ արգելված էր բանտում, իր մոտ գործիքներ ունենալ, իսկ առանց դրանց, գործ անել չէր լինի։ Սակայն սուսուփուս աշխատում էին, և թվում է, ղեկավարությունը որոշ դեպքերում շատ աչալուրջ չէր հետևում դրան։ Շատ կալանավորներ բանտ էին գալիս՝ ոչինչ չգիտենալով, բայց սովորում էին մյուսներից և հետո ազատվում որպես լավ արհեստավորներ։ Այստեղ կային թե սապոգ ու ոտնաման կտրուղներ, թե դերձակներ, թե ատաղձագործներ ու փականագործներ, դրվագողներ, ոսկերիչներ։ Մի հրեա կար՝ Իսայ Բումշտեյնը, ոսկերիչ էր, միաժամանակ և վաշխառու։ Բոլորն էլ աշխատում էին և քիչումիչ վաստակում։ Աշխատանքի պատվերներ ձեռք էին բերվում քաղաքից։ Փողը կոփածո ազատություն է, ուստի ազատությունից կատարելապես զրկված մարդու համար, դա տասնապատիկ թանկ էր։ Եթե միայն փող էր զնգզնգում գրպանում, կալանավորն արդեն կիսով չափ սփոփված էր, թեև չէր կարող ծախսել։ Սակայն փողը միշտ և ամենուրեք կարելի է ծախսել, առավել ևս, որ արգելված պտուղը կրկնակի քաղցր է։ Իսկ տաժանավայրում նույնիսկ խմիչք կարելի էր ունենալ։ Ծխամորճերը խստագույնս արգելված էին, բայց բոլորր ծխում էին։ Փողը եւ ծխախոտը փրկում էին լնդաախտից և ուրիշ հիվանդություններից։ Իսկ աշխատանքը փրկում էր հանցանքներից, առանց աշխատանքի կալանավորները կուտեին միմյանց, ինչպես սարդերն ապակյա ամանի մեջ։ Չնայած դրան՝ թե աշխատանքը, թե փողն արգելված էին։ Հաճախ հանկարծակի խուզարկություններ էին արվում գիշերով, արգելված ամեն ինչ խլում էին, ու ինչպես էլ թաքցված լիներ փողը, այնուամենայնիվ, երբեմն ընկնում էր խուզարկուների ձեռքը։ Մասամբ ահա թե ինչու փողը չէին հավաքում, այլ շուտափույթ խմելու տալիս, ահա թե ինչու բանտում խմիչք էլ կար։ Ամեն խուզարկությունից հետո, մեղավորը, բացի որ զրկվում էր ամբողջ ունեցվածքից, սովորաբար պատժվում էլ էր ցավաշատ։ Սակայն, ամեն խուզարկությունից հետո, տեղնուտեղը լրացվում էր պակասը, անհապաղ ձեռք էին բերվում նոր իրեր, և ամեն ինչ ընթանում էր հնի պես։ Թե՛ ղեկավարությունը դիտեր դա, թե՛ կալանավորները չէին տրտնջում պատիժներից, թեև այդպիսի կյանքը նման էր Վեզուվի վրա բնակություն հաստատածների կյանքին։ |
Ով արհեստ չուներ, գործում էր այլ կերպ։ Բավական ինքնօրինակ միջոցներ կային։ Օրինակ, ոմանք զբաղվում էին միայն վերավաճառքով, իսկ երբեմն վաճառվում էին այնպիսի իրեր, որոնք բանտի պատերից դուրս, մեկնումեկի մտքով իսկ չէր անցնի ոչ միայն գնել ու վաճառել դրանք, այլև իր համարել։ Սակայն տաժանավայրը շատ էր չքավոր և չափազանց արդյունաբերող։ Վերջին լաթը գին ուներ և մի տեղ բանեցվում էր։ Հենց չքավորության պատճառով էլ փողը բանտում միանգամայն ուրիշ արժեք ուներ, քան դրսում։ Մեծ ու բարդ աշխատանքի դիմաց գռոշներ էին վճարում։ Ոմանք հաջողությամբ վաշխառություն էին անում։ Ունեցածը վատնած կամ սնանկացած կալանավորն իր վերջին իրերը կտաներ վաշխառուի մոտ և մի քանի պղնձադրամ կստանար նրանից՝ սարսափելի տոկոսով։ Եթե ժամանակին ետ չգներ, այդ իրերն անհապաղ և անողոքաբար կծախվեին։ Վաշխառությունն այնպես էր ծաղկել, որ գրավ էին ընդունում նույնիսկ պետական, հսկվող բաները, այն է՝ բանտի սպիտակեղեն, կոշիկ կտրելու հումք և այլն, իրեր, որոնք կալանավորին պետք էին ամեն պահի։ Սակայն նման գրավների դեպքում պատահում էր նաև գործի մեկ ուրիշ շրջվածք, ի դեպ, ոչ լրիվ անսպասելի. գրավ դրած և փողն ստացածն իսկույն գնում էր ավագ ենթասպայի՝ բանտի ամենամերձ պետի մոտ, մատնում հսկվող իրերը գրավ վերցնելու մասին, և դրանք տեղնուտեղը վաշխառուից ետ էին խլվում, նույնիսկ առանց վերադաս ղեկավարությանը զեկուցելու։ Հետաքրքրական է, որ այդ դեպքում երբեմն նույնիսկ վեճ չէր լինում. վաշխառուն, լուռ, ու մռայլված, ետ էր տալիս ինչ հարկն էր և նույնիսկ կարծես ինքն էլ էր սպասում, որ այդպես է լինելու։ Գուցեև, չէր կարող ինքն էլ չգիտակցել, որ գրավատուի տեղն ինքն էլ այդպես կաներ։ Ուստի, եթե երբեմն նույնիսկ հետո հայհոյում էլ էր, ապա առանց որևէ չարացածության, այլ այնպես, հոգու հանգստության համար։ | Ով արհեստ չուներ, գործում էր այլ կերպ։ Բավական ինքնօրինակ միջոցներ կային։ Օրինակ, ոմանք զբաղվում էին միայն վերավաճառքով, իսկ երբեմն վաճառվում էին այնպիսի իրեր, որոնք բանտի պատերից դուրս, մեկնումեկի մտքով իսկ չէր անցնի ոչ միայն գնել ու վաճառել դրանք, այլև իր համարել։ Սակայն տաժանավայրը շատ էր չքավոր և չափազանց արդյունաբերող։ Վերջին լաթը գին ուներ և մի տեղ բանեցվում էր։ Հենց չքավորության պատճառով էլ փողը բանտում միանգամայն ուրիշ արժեք ուներ, քան դրսում։ Մեծ ու բարդ աշխատանքի դիմաց գռոշներ էին վճարում։ Ոմանք հաջողությամբ վաշխառություն էին անում։ Ունեցածը վատնած կամ սնանկացած կալանավորն իր վերջին իրերը կտաներ վաշխառուի մոտ և մի քանի պղնձադրամ կստանար նրանից՝ սարսափելի տոկոսով։ Եթե ժամանակին ետ չգներ, այդ իրերն անհապաղ և անողոքաբար կծախվեին։ Վաշխառությունն այնպես էր ծաղկել, որ գրավ էին ընդունում նույնիսկ պետական, հսկվող բաները, այն է՝ բանտի սպիտակեղեն, կոշիկ կտրելու հումք և այլն, իրեր, որոնք կալանավորին պետք էին ամեն պահի։ Սակայն նման գրավների դեպքում պատահում էր նաև գործի մեկ ուրիշ շրջվածք, ի դեպ, ոչ լրիվ անսպասելի. գրավ դրած և փողն ստացածն իսկույն գնում էր ավագ ենթասպայի՝ բանտի ամենամերձ պետի մոտ, մատնում հսկվող իրերը գրավ վերցնելու մասին, և դրանք տեղնուտեղը վաշխառուից ետ էին խլվում, նույնիսկ առանց վերադաս ղեկավարությանը զեկուցելու։ Հետաքրքրական է, որ այդ դեպքում երբեմն նույնիսկ վեճ չէր լինում. վաշխառուն, լուռ, ու մռայլված, ետ էր տալիս ինչ հարկն էր և նույնիսկ կարծես ինքն էլ էր սպասում, որ այդպես է լինելու։ Գուցեև, չէր կարող ինքն էլ չգիտակցել, որ գրավատուի տեղն ինքն էլ այդպես կաներ։ Ուստի, եթե երբեմն նույնիսկ հետո հայհոյում էլ էր, ապա առանց որևէ չարացածության, այլ այնպես, հոգու հանգստության համար։ | ||
Տող 55. | Տող 55. | ||
Ընդհանրապես, բոլորը գողանում էին իրարից ահավոր չափերով։ Համարյա յուրաքանչյուրն իր սնդուկն ուներ՝ կողպեքով, բանտի իրերը պահելու համար։ Դա թույլատրվում էր, բայց սնդուկները չէին փրկում։ Կարծում եմ, կարելի է պատկերացնել, թե ի՜նչ վարպետ գողեր կային այնտեղ։ Ինձ անկեղծորեն նվիրված մի կալանավոր (ասում եմ առանց որևէ ավելորդաբանության), ինձնից գողացավ Աստվածաշունչը, միակ գիրքը, որ թույլատրվում էր ունենալ տաժանավայրում։ Նույն օրն ինքն ինձ խոստովանեց ոչ թե զղջալով, այլ խղճալով ինձ, որովհետև երկար ժամանակ փնտրում էի։ Օղեվաճառներ կային, որոնք խմիչքի առևտուր էին անում և արագ հարստանում։ Այս վաճառքի մասին երբևէ կասեմ առանձնապես, բավականաչափ հետաքրքիր է։ Բանտում շատ կային մաքսանենգության համար նստածներ, ուստի զարմանալու հարկ չկա, թե նման զննումների և պահախմբերի առկայությամբ, ինչպես էր խմիչք բերվում բանտ։ Իմիջի այլոց, մաքսանենգությունն իր բնույթով, մի տեսակ առանձնահատուկ հանցանք է։ Օրինակ, կարելի՞ է, արդյոք, պատկերացնել, որ փողը, շահն այս կամ այն մաքսանենգի համար երկրորդական դեր են խաղում, երկրորդ տեղում են։ Այնինչ, հենց այդպես է լինում։ Մաքսանենգը գործում է կրքով, ըստ կոչման։ Մասամբ պոետ է նա։ Նա վտանգում է ամեն ինչ, գնում է ահավոր սպառնալիքի, խորամանկում է, հորինում, դուրս է պրծնում, երբեմն նույնիսկ գործում ինչ-որ ոգեշնչմամբ։ Այդ մոլուցքը նույնքան զորեղ է, ինչքան և թղթախաղը։ Բանտում մի կալանավոր գիտեի՝ վիթխարահասակ, սակայն այնքան հեզ, սուսուփուս, խոնարհ, որ պատկերացնել չէր լինի, թե ինչպես է հայտնվել բանտում։ Այն աստիճան անչար էր և հանդուրժող, որ բանտում եղած ամբողջ ժամանակ ոչ մեկի հետ վեճի մեջ չմտավ։ Բայց նա արևմտյան սահմանից էր, նստել էր մաքսանենգության համար և, իհարկե, չէր կարող դիմանալ ու սկսեց խմիչք անցկացնել։ Քանի անգամ պատժեցին նրան դրա համար, և ինչպես էր վախենում ճիպոտներից։ Եվ խմիչք ներս բերելն էլ ամենաողորմելի եկամուտ էր բերում։ Խմիչքից հարստանում էր միայն մի անտրեպրենյոր։ Խենթը սիրում էր արվեստն արվեստի համար։ Կնկա պես լալկան էր և քանի-քանի անգամ, պատժվելուց հետո, երդվում ու խոստանում էր մաքսանենգություն չանել։ Արիությամբ ինքն իրեն դիմադրում էր երբեմն ամբողջ մի ամիս, բայց և ի վերջո, չէր դիմանում այնուամենայնիվ... Հենց այդ անձանց շնորհիվ էլ խմիչքը չէր պակասում բանտում։ | Ընդհանրապես, բոլորը գողանում էին իրարից ահավոր չափերով։ Համարյա յուրաքանչյուրն իր սնդուկն ուներ՝ կողպեքով, բանտի իրերը պահելու համար։ Դա թույլատրվում էր, բայց սնդուկները չէին փրկում։ Կարծում եմ, կարելի է պատկերացնել, թե ի՜նչ վարպետ գողեր կային այնտեղ։ Ինձ անկեղծորեն նվիրված մի կալանավոր (ասում եմ առանց որևէ ավելորդաբանության), ինձնից գողացավ Աստվածաշունչը, միակ գիրքը, որ թույլատրվում էր ունենալ տաժանավայրում։ Նույն օրն ինքն ինձ խոստովանեց ոչ թե զղջալով, այլ խղճալով ինձ, որովհետև երկար ժամանակ փնտրում էի։ Օղեվաճառներ կային, որոնք խմիչքի առևտուր էին անում և արագ հարստանում։ Այս վաճառքի մասին երբևէ կասեմ առանձնապես, բավականաչափ հետաքրքիր է։ Բանտում շատ կային մաքսանենգության համար նստածներ, ուստի զարմանալու հարկ չկա, թե նման զննումների և պահախմբերի առկայությամբ, ինչպես էր խմիչք բերվում բանտ։ Իմիջի այլոց, մաքսանենգությունն իր բնույթով, մի տեսակ առանձնահատուկ հանցանք է։ Օրինակ, կարելի՞ է, արդյոք, պատկերացնել, որ փողը, շահն այս կամ այն մաքսանենգի համար երկրորդական դեր են խաղում, երկրորդ տեղում են։ Այնինչ, հենց այդպես է լինում։ Մաքսանենգը գործում է կրքով, ըստ կոչման։ Մասամբ պոետ է նա։ Նա վտանգում է ամեն ինչ, գնում է ահավոր սպառնալիքի, խորամանկում է, հորինում, դուրս է պրծնում, երբեմն նույնիսկ գործում ինչ-որ ոգեշնչմամբ։ Այդ մոլուցքը նույնքան զորեղ է, ինչքան և թղթախաղը։ Բանտում մի կալանավոր գիտեի՝ վիթխարահասակ, սակայն այնքան հեզ, սուսուփուս, խոնարհ, որ պատկերացնել չէր լինի, թե ինչպես է հայտնվել բանտում։ Այն աստիճան անչար էր և հանդուրժող, որ բանտում եղած ամբողջ ժամանակ ոչ մեկի հետ վեճի մեջ չմտավ։ Բայց նա արևմտյան սահմանից էր, նստել էր մաքսանենգության համար և, իհարկե, չէր կարող դիմանալ ու սկսեց խմիչք անցկացնել։ Քանի անգամ պատժեցին նրան դրա համար, և ինչպես էր վախենում ճիպոտներից։ Եվ խմիչք ներս բերելն էլ ամենաողորմելի եկամուտ էր բերում։ Խմիչքից հարստանում էր միայն մի անտրեպրենյոր։ Խենթը սիրում էր արվեստն արվեստի համար։ Կնկա պես լալկան էր և քանի-քանի անգամ, պատժվելուց հետո, երդվում ու խոստանում էր մաքսանենգություն չանել։ Արիությամբ ինքն իրեն դիմադրում էր երբեմն ամբողջ մի ամիս, բայց և ի վերջո, չէր դիմանում այնուամենայնիվ... Հենց այդ անձանց շնորհիվ էլ խմիչքը չէր պակասում բանտում։ | ||
− | Վերջապես, մի եկամուտ էլ կար, որը թեև չէր հարստացնում կալանավորներին, սակայն մշտական էր և բարեշնորհ։ Ողորմությունն էր։ Մեր հասարակության բարձր դասը պատկերացում չունի, թե «թշվառականների» համար ինչպես են հոգում վաճառականները, քաղքենիները և համարյա ամբողջ ժողովուրդը։ Ողորմությունը լինում է համարյա անընդմեջ և համարյա միշտ՝ հացով, բլիթներով, կալաչներով, շատ ավելի սակավ՝ փողով։ Առանց այդ ողորմությունների, շատ տեղերում կալանավորների, հատկապես ենթադատների համար, ովքեր ավելի խիստ պայմաններում են, քան դատապարտվածները, չափից ավելի դժվար կլիներ։ Ողորմությունը կրոնավայել հավասար էր բաժանվում կալանավորների միջև։ Եթե չէր հերիքում բոլորին, կալաչները կտրատվում էին հավասար, երբեմն վեց մասի, և յուրաքանչյուրն անպայման ստանում էր իր բաԺինը։ Հիշում եմ, ինչպես առաջին անգամ դրամական ողորմություն ստացա։ Դա եղավ բանտ գալուց ոչ շատ ուշ։ Վերադառնում էի առավոտյան աշխատանքից մենակ, պահնորդի հետ։ Դիմացիցս անցան մայր ու աղջիկ, դստրիկը տասը տարեկան կլիներ, հրեշտակի պես սիրունիկ։ Մի | + | Վերջապես, մի եկամուտ էլ կար, որը թեև չէր հարստացնում կալանավորներին, սակայն մշտական էր և բարեշնորհ։ Ողորմությունն էր։ Մեր հասարակության բարձր դասը պատկերացում չունի, թե «թշվառականների» համար ինչպես են հոգում վաճառականները, քաղքենիները և համարյա ամբողջ ժողովուրդը։ Ողորմությունը լինում է համարյա անընդմեջ և համարյա միշտ՝ հացով, բլիթներով, կալաչներով, շատ ավելի սակավ՝ փողով։ Առանց այդ ողորմությունների, շատ տեղերում կալանավորների, հատկապես ենթադատների համար, ովքեր ավելի խիստ պայմաններում են, քան դատապարտվածները, չափից ավելի դժվար կլիներ։ Ողորմությունը կրոնավայել հավասար էր բաժանվում կալանավորների միջև։ Եթե չէր հերիքում բոլորին, կալաչները կտրատվում էին հավասար, երբեմն վեց մասի, և յուրաքանչյուրն անպայման ստանում էր իր բաԺինը։ Հիշում եմ, ինչպես առաջին անգամ դրամական ողորմություն ստացա։ Դա եղավ բանտ գալուց ոչ շատ ուշ։ Վերադառնում էի առավոտյան աշխատանքից մենակ, պահնորդի հետ։ Դիմացիցս անցան մայր ու աղջիկ, դստրիկը տասը տարեկան կլիներ, հրեշտակի պես սիրունիկ։ Մի անգամ արդեն տեսել էի նրանց։ Մայրը զինվորի այրի էր։ Ամուսինը՝ երիտասարդ զինվոր, դատի տակ էր եղել և վախճանվել հոսպիտալում, կալանավորական հիվանդասենյակում, այն ժամանակ երբ ես էլ էի հիվանդ պառկած այնտեղ։ Կինն ու դուստրը եկել էին հրաժեշտ տալու, երկուսն էլ ահավոր լալիս էին։ Ինձ տեսնելով, աղջնակը շառագունեց, ինչ֊որ բան շշնջաց մորը, որն իսկույն կանգ առավ, պայուսակի մեջ քառորդ կոպեկ գտավ ու տվեց դստերը։ Աղջնակը վազեց իմ ետևից. «Առ, թշվառական, վերցրու կոպեկը Քրիստոսի սիրուն»,— բղավում էր նա, առաջ վազելով ինձնից և կոպեկը ձեռքս խոթելով։ Ես վերցրի նրա կոպեկանոցը, և աղջնակը մոր մոտ գնաց միանգամայն գոհ։ Այդ քառորդ կոպեկանոցը երկար ժամանակ պահում էի մոտս։ |
=== II։ Առաջին տպավորություններ === | === II։ Առաջին տպավորություններ === | ||
Տող 171. | Տող 171. | ||
Դեռ երեկ երեկոյից նկատել էի, որ ինձ խեթ են նայում։ | Դեռ երեկ երեկոյից նկատել էի, որ ինձ խեթ են նայում։ | ||
− | Արդեն բռնել էի մի քանի մռայլ հայացք։ Հակառակը, ուրիշ կալանավորներ | + | Արդեն բռնել էի մի քանի մռայլ հայացք։ Հակառակը, ուրիշ կալանավորներ շուրջս պտտվում էին, կասկածելով, թե հետս փող եմ բերել։ Անմիջապես սկսեցին ծառայություններ անել, սովորեցրին ինչպես կրեմ նոր կալանդները, ինձ համար, իհարկե փողով, մի փոքր սնդուկ գտան՝ փակով, որ դրա մեջ պահեմ արդեն ինձ տված բանտային իրերը և մի քանի ձեռք սպիտակեղենը, որ հետս էի բերել բանտ։ Հաջորդ իսկ օրը դրանք գողացան ինձնից ու խմելու տվին։ Նրանցից մեկը հետագայում դարձավ ինձ ամենանվիրված մարդը, թեև չէր դադարում գողանալ իրերս ամեն հարմար դեպքում։ Դա անում էր նվազագույնս չքաշվելով, համարյա անգիտակցաբար, կարծես պարտականությամբ, նրա վրա անհնար էր բարկանալ։ |
Իմիջիալյոց, նրանք սովորեցրին, որ պիտի իմ թեյն ունենամ, որ վատ չի լինի նաև թեյնիկ ձեռք բերել, իսկ առայժմ օգտագործելու բերեցին ուրիշինը և երաշխավորեցին մի խոհարարի, ասելով, որ ամիսը երեսուն կոպեկով ինձ համար կեփի ինչ ուզեմ, եթե կուզենամ հատուկ ուտել ու մթերք գնել ինձ համար... Անշուշտ, փող պարտք արեցին և յուրաքանչյուրն առաջին մեկ օրվա ընթացքում մի երեք անգամ եկավ՝ պարտք վերցնելու։ | Իմիջիալյոց, նրանք սովորեցրին, որ պիտի իմ թեյն ունենամ, որ վատ չի լինի նաև թեյնիկ ձեռք բերել, իսկ առայժմ օգտագործելու բերեցին ուրիշինը և երաշխավորեցին մի խոհարարի, ասելով, որ ամիսը երեսուն կոպեկով ինձ համար կեփի ինչ ուզեմ, եթե կուզենամ հատուկ ուտել ու մթերք գնել ինձ համար... Անշուշտ, փող պարտք արեցին և յուրաքանչյուրն առաջին մեկ օրվա ընթացքում մի երեք անգամ եկավ՝ պարտք վերցնելու։ | ||
Տող 183. | Տող 183. | ||
Նրանք սիրով էին հետևում մեր տառապանքներին, որոնք ջանում էինք ցույց չտալ նրանց։ Սկզբում առանձնապես տանջվում էինք գործատեղում, քանի որ նրանց ուժը չունեինք և չէինք կարողանում լիուլի օգնել նրանց։ Ավելի դժվար ոչինչ չկա, քան ժողովրդի վստահությունը շահելը (հատկապես այդպիսի ժողովրդի) և նրանց սերը վաստակելը։ | Նրանք սիրով էին հետևում մեր տառապանքներին, որոնք ջանում էինք ցույց չտալ նրանց։ Սկզբում առանձնապես տանջվում էինք գործատեղում, քանի որ նրանց ուժը չունեինք և չէինք կարողանում լիուլի օգնել նրանց։ Ավելի դժվար ոչինչ չկա, քան ժողովրդի վստահությունը շահելը (հատկապես այդպիսի ժողովրդի) և նրանց սերը վաստակելը։ | ||
− | Տաժանավայրում մի քանի հոգի կային ազնվականներից։ Նախ և առաջ, մի հինգ հոգի լեհ։ Նրանց մասին երբևէ կասեմ հատկապես։ Տաժանապարտներն անասելի չէին սիրում լեհերին, նույնիսկ ավելի, քան մյուս ազնվական աքսորյալներին։ Լեհերը (ես խոսում եմ քաղաքական հանցագործների մասին) իրենց պահում էին մի տեսակ նրբին, վիրավորական քաղաքավարությամբ, ծայրաստիճան անհաղորդակից էին և ոչ մի կերպ չէին կարողանում կալանավորներից թաքցնել իրենց | + | Տաժանավայրում մի քանի հոգի կային ազնվականներից։ Նախ և առաջ, մի հինգ հոգի լեհ։ Նրանց մասին երբևէ կասեմ հատկապես։ Տաժանապարտներն անասելի չէին սիրում լեհերին, նույնիսկ ավելի, քան մյուս ազնվական աքսորյալներին։ Լեհերը (ես խոսում եմ քաղաքական հանցագործների մասին) իրենց պահում էին մի տեսակ նրբին, վիրավորական քաղաքավարությամբ, ծայրաստիճան անհաղորդակից էին և ոչ մի կերպ չէին կարողանում կալանավորներից թաքցնել իրենց նողկանքը նրանց հանդեպ, իսկ վերջիններս շատ լավ հասկանում էին դա և փոխադարձում համարժեք։ |
Ինձ պետք եկավ համարյա երկու տարի ապրել բանտում, որոշ տաժանապարտների բարեհաճությունը ձեռք բերելու համար։ Սակայն նրանց մեծ մասն ի վերջո սիրեց ինձ և ճանաչեց որպես «լավ» մարդ։ | Ինձ պետք եկավ համարյա երկու տարի ապրել բանտում, որոշ տաժանապարտների բարեհաճությունը ձեռք բերելու համար։ Սակայն նրանց մեծ մասն ի վերջո սիրեց ինձ և ճանաչեց որպես «լավ» մարդ։ | ||
Տող 193. | Տող 193. | ||
Բայց չնայած, որ կալանավորները խնդմնդում էին Ակիմ Ակիմիչի խենթությունների վրա, այնուամենայնիվ, հարգում էին նրան ճշտակատարության և հմտության համար։ | Բայց չնայած, որ կալանավորները խնդմնդում էին Ակիմ Ակիմիչի խենթությունների վրա, այնուամենայնիվ, հարգում էին նրան ճշտակատարության և հմտության համար։ | ||
− | Չկար մի արհեստ, որ չգիտենար Ակիմ Ակիմիչը։ Ատաղձագործ էր, կոշկակար, սոլկար, ներկարար, ոսկեջուր անող, փականագործ, և այդ ամենը սովորել էր արդեն տաժանավայրում։ Ամեն ինչ անում էր ինքնուս եղանակով, մի անգամ կնայեր ու կաներ։ Սարքում էր նաև զանազան արկղներ, զամբյուղներ, լապտերիկներ, մանկական խաղալիքներ ու վաճառում դրանք քաղաքում։ Այդպիսով, քիչումիչ փող ունենում էր և անմիջապես ծախսում ավելորդ ձեռք սպիտակեղենի, ավելի փափուկ բարձի վրա, ձեռք բերեց ծալովի ներքնակ։ Ինձ հետ նույն բանտասենյակում էր տեղավորվել, և | + | Չկար մի արհեստ, որ չգիտենար Ակիմ Ակիմիչը։ Ատաղձագործ էր, կոշկակար, սոլկար, ներկարար, ոսկեջուր անող, փականագործ, և այդ ամենը սովորել էր արդեն տաժանավայրում։ Ամեն ինչ անում էր ինքնուս եղանակով, մի անգամ կնայեր ու կաներ։ Սարքում էր նաև զանազան արկղներ, զամբյուղներ, լապտերիկներ, մանկական խաղալիքներ ու վաճառում դրանք քաղաքում։ Այդպիսով, քիչումիչ փող ունենում էր և անմիջապես ծախսում ավելորդ ձեռք սպիտակեղենի, ավելի փափուկ բարձի վրա, ձեռք բերեց ծալովի ներքնակ։ Ինձ հետ նույն բանտասենյակում էր տեղավորվել, և տաժանակրության առաջին օրերին շատ ծառայություններ մատուցեց ինձ։ |
Բանտից գործի գնալիս, կալանավորները շարվում էին կորդեգարդիայի առաջ, երկու շարքով, կալանավորների առջևից և ետևից շարվում էին պահախմբի զինվորները՝ լցված զենքերով։ Հայտնվում էին՝ ինժեներական սպան, ավագ ենթասպան, ինժեներական մի քանի ստորին աստիճանավորներ, աշխատանքը հսկող պրիստավներ։ Ենթասպան հաշվում էր կալանավորներին և խումբ֊խումբ ուղարկում աշխատելու՝ ուր պետք էր։ | Բանտից գործի գնալիս, կալանավորները շարվում էին կորդեգարդիայի առաջ, երկու շարքով, կալանավորների առջևից և ետևից շարվում էին պահախմբի զինվորները՝ լցված զենքերով։ Հայտնվում էին՝ ինժեներական սպան, ավագ ենթասպան, ինժեներական մի քանի ստորին աստիճանավորներ, աշխատանքը հսկող պրիստավներ։ Ենթասպան հաշվում էր կալանավորներին և խումբ֊խումբ ուղարկում աշխատելու՝ ուր պետք էր։ | ||
Տող 205. | Տող 205. | ||
Բայց դա արդեն գիտեի։ Հատկապես ուզում էի հարցուվարձ անել մեր մայորի մասին։ Ակիմ Ակիմիչը ծածկամտություն չէր անում, և հիշում եմ, տպավորությունս ամենևին դուրեկան չէր։ | Բայց դա արդեն գիտեի։ Հատկապես ուզում էի հարցուվարձ անել մեր մայորի մասին։ Ակիմ Ակիմիչը ծածկամտություն չէր անում, և հիշում եմ, տպավորությունս ամենևին դուրեկան չէր։ | ||
− | Սակայն դեռ երկու տարի ինձ վիճակված էր ապրել նրա ղեկավարության տակ։ Այն ամենն, ինչ նրա մասին պատմեց Ակիմ Ակիմիչը, միանգամայն իրավացի էր, այն տարբերությամբ սոսկ, որ իրականության տպավորությունը միշտ ավելի ուժեղ է, քան պարզ պատմության տպավորությունը։ Զարհուրելի էր այդ մարդը հենց այն պատճառով, որ նման մարդը պետ էր համարյա անսահմանափակ իշխանությամբ՝ երկու հարյուր հոգու վրա։ Ինքնըստինքյան, դա մի խառնիխուռն, չարահոգի մարդ էր, ուրիշ ոչինչ։ Կալանավորներին նայում էր որպես բնական թշնամիների, և դա նրա առաջին ու գլխավոր սխալն էր։ Իրապես, մի քանի ընդունակություն ուներ։ Սակայն ամեն բան, նույնիսկ լավը, նրա մեջ ներկայանում էր այդպիսի խեղաթյուրված տեսքով։ Անզուսպ, չարացած՝ նա բանտ էր խուժում երբեմն նույնիսկ գիշերով, իսկ եթե նկատեր, որ կալանավորը քնած է ձախ կողի վրա կամ բերանքսիվայր, ապա առավոտյան կպատժեր նրան. «Կքնես | + | Սակայն դեռ երկու տարի ինձ վիճակված էր ապրել նրա ղեկավարության տակ։ Այն ամենն, ինչ նրա մասին պատմեց Ակիմ Ակիմիչը, միանգամայն իրավացի էր, այն տարբերությամբ սոսկ, որ իրականության տպավորությունը միշտ ավելի ուժեղ է, քան պարզ պատմության տպավորությունը։ Զարհուրելի էր այդ մարդը հենց այն պատճառով, որ նման մարդը պետ էր համարյա անսահմանափակ իշխանությամբ՝ երկու հարյուր հոգու վրա։ Ինքնըստինքյան, դա մի խառնիխուռն, չարահոգի մարդ էր, ուրիշ ոչինչ։ Կալանավորներին նայում էր որպես բնական թշնամիների, և դա նրա առաջին ու գլխավոր սխալն էր։ Իրապես, մի քանի ընդունակություն ուներ։ Սակայն ամեն բան, նույնիսկ լավը, նրա մեջ ներկայանում էր այդպիսի խեղաթյուրված տեսքով։ Անզուսպ, չարացած՝ նա բանտ էր խուժում երբեմն նույնիսկ գիշերով, իսկ եթե նկատեր, որ կալանավորը քնած է ձախ կողի վրա կամ բերանքսիվայր, ապա առավոտյան կպատժեր նրան. «Կքնես աջ կողիդ, ինչպես ես եմ հրամայել»։ Բանտում նրան ատում էին և վախենում, ինչպես ասես ժանտախտից։ Դեմքը կարմրատակած էր, չարացած։ Բոլորը գիտեին է որ նա իր սպասյակ Ֆեդկայի բռի մեջ է։ Իսկ ամենից շատ նա սիրում էր իր Տրեզորկա պուդել շանը և քիչ էր մնացել խելագարվեր, երբ շունը հիվանդացավ։ Ասում են, հեկեկում էր շան վրա, ինչպես հարազատ որդու։ Վռնդեց մի անասնաբույժի և, սովորության համաձայն, քիչ էր մնացել կռվեր հետը, և Ֆեդկայից լսելով, որ բանտում մի կալանավոր կա՝ ինքնուս անասնաբույժ, որը բուժում է արտակարգ հաջող, անմիջապես կանչել տվեց նրան. |
― Փրկիր։ Քաշով մեկ ոսկի կտամ, բուժիր Տրեզորկային,— բղավեց նա կալանավորի վրա։ | ― Փրկիր։ Քաշով մեկ ոսկի կտամ, բուժիր Տրեզորկային,— բղավեց նա կալանավորի վրա։ | ||
Տող 327. | Տող 327. | ||
― Ասացեք, խնդրեմ,— շարունակեցի հարցուփորձ անել լեհին,— չէ որ նրանք էլ են իրենց ուտելիքն ուտում, իսկ ես թեյ եմ խմում։ Այնինչ, նրանք նայում են, կարծես նախանձում են այդ թեյին։ Սա ի՞նչ է նշանակում։ | ― Ասացեք, խնդրեմ,— շարունակեցի հարցուփորձ անել լեհին,— չէ որ նրանք էլ են իրենց ուտելիքն ուտում, իսկ ես թեյ եմ խմում։ Այնինչ, նրանք նայում են, կարծես նախանձում են այդ թեյին։ Սա ի՞նչ է նշանակում։ | ||
− | ― Դա թեյի համար չէ,— պատասխանեց լեհը։— Նրանք չարանում են ձեզ վրա, որովհետև ազնվական եք և նման չեք իրենց։ Նրանցից շատերը կկամենային կպչել ձեզնից։ Շատ կուզեին ձեզ վիրավորել, նսեմացնել։ Դեռ շատ տհաճ բաներ կտեսնեք այստեղ։ Այստեղ ահավոր ծանր է բոլորիս համար։ Ամենքից ծանրը մեզ համար է բոլոր առումներով։ Բավական շատ անտարբերություն է պետք՝ դրան վարժվելու համար։ Դուք դեռ շատ տհաճությունների և կռվշտոցի կհանդիպեք թեյի և հատուկ սննդի համար, չնայած, որ այստեղ | + | ― Դա թեյի համար չէ,— պատասխանեց լեհը։— Նրանք չարանում են ձեզ վրա, որովհետև ազնվական եք և նման չեք իրենց։ Նրանցից շատերը կկամենային կպչել ձեզնից։ Շատ կուզեին ձեզ վիրավորել, նսեմացնել։ Դեռ շատ տհաճ բաներ կտեսնեք այստեղ։ Այստեղ ահավոր ծանր է բոլորիս համար։ Ամենքից ծանրը մեզ համար է բոլոր առումներով։ Բավական շատ անտարբերություն է պետք՝ դրան վարժվելու համար։ Դուք դեռ շատ տհաճությունների և կռվշտոցի կհանդիպեք թեյի և հատուկ սննդի համար, չնայած, որ այստեղ շատերը և շատ հաճախ իրենց պարենն են ուտում, ոմանք էլ մշտապես թեյ են խմում։ Նրանց կարելի է, մեզ՝ ոչ։ |
Ասելով սա, նա վեր ելավ ու հեռացավ սեղանից։ Մի քանի րոպե անց կատարվեցին նաև նրա խոսքերը։ | Ասելով սա, նա վեր ելավ ու հեռացավ սեղանից։ Մի քանի րոպե անց կատարվեցին նաև նրա խոսքերը։ | ||
Տող 790. | Տող 790. | ||
― Բազարի թել է,— պատասխանեց Վասյան, թելը տալով։ | ― Բազարի թել է,— պատասխանեց Վասյան, թելը տալով։ | ||
− | + | ― Մեր արհեստանոցինն ավելի լավ է, էս քանի օրս մի վետերան էինք ուղարկել, տեսնես, ինչ անիծած կնկանից էր առել,— շարունակեց Լուչկան լույսին բռնած թելելով ասեղը։ | |
― Սանամերը կըլնի, ուրեմըս։ | ― Սանամերը կըլնի, ուրեմըս։ | ||
Տող 841. | Տող 841. | ||
թեև վեց մարդ էր սպանել Լուչկան, բայց բանտում երբեք և ոչ ոք չէր վախենում նրանից, թեև անկեղծորեն ցանկանում էր սարսափելի մարդու համբավ ունենալ... | թեև վեց մարդ էր սպանել Լուչկան, բայց բանտում երբեք և ոչ ոք չէր վախենում նրանից, թեև անկեղծորեն ցանկանում էր սարսափելի մարդու համբավ ունենալ... | ||
− | |||
=== IX։ Իսայ Ֆոմիչը։ Բաղնիք։ Բակլուշինի պատմածը === | === IX։ Իսայ Ֆոմիչը։ Բաղնիք։ Բակլուշինի պատմածը === | ||
Տող 1026. | Տող 1025. | ||
=== X։ Քրիստոսի ծննդյան տոնը === | === X։ Քրիստոսի ծննդյան տոնը === | ||
+ | |||
+ | Վերջապես, եկան նաև տոները։ Դեռևս թաթախմանը կալանավորները համարյա չէին ելնում աշխատանքի։ Գնում էին կարի և մյուս արհեստանոցները, մնացածն ընդամենը կանգնում էին գործաբաժանին, ու թեև ինչ֊որ տեղեր նշանակվում էին, բայց համարյա բոլորը, մեկ-մեկ կամ խմբով ետ էին գալիս բանտ և ճաշից հետո արդեն ոչ ոք դուրս չէր գալիս։ Առավոտներն էլ մեծ մասը գնում էր միայն անձնական և ոչ բանտային գործերով, խմիչք անցկացնելու և նորն ապսպրելու հոգսերով, մյուսները՝ տեսնելու ծանոթ քավոր-սանամերներին կամ հավաքելու նախկինում արված գործերի դիմաց պարտքերը՝ տոնի համար։ Բակլուշինը և թատրոնի մասնակիցները՝ որոշ ծանոթների, գերազանցապես սպաների ծառաների տները շրջելու և անհրաժեշտ զգեստներ ձեռք բերելու։ Ոմանք գնում֊գալիս էին հոգսաշատ և իրարանցած տեսքով, մի պատճառով սոսկ, որ ուրիշներն էին իրարանցած և հոգսերի մեջ, թեև շատերն, ասենք, ոչ մի տեղից սպասելիք չունեին, սակայն երևցնում էին, որ իրենք էլ ինչ-որ մեկից փող պիտի վերցնեն, մի խոսքով, բոլորը կարձես սպասում էին վաղվա օրվան, ինչ-որ բանի, որևիցե փոփոխության, արտասովոր ինչ-որ բանի։ Իրիկնադեմին վետերանները, որոնք շուկա էին գնացել կալանավորական հանձնարարություններով, զանազան ուտեստեղեն էին բերում իրենց հետ. տավարի միս, խոճկորներ, անգամ բադեր։ Կալանավորներից շատերը, անգամ ամենահամեստներն ու խնայողները, կլոր տարին կուտակելով իրենց կոպեկները, պարտք էին համարում ծախսեր անել այդպիսի օրվա համար և արժանավայել տոնել թաթախումը։ Վաղվա օրը կալանավորի համար իսկական, անկապտելի տոն էր, որ նրան էր վերագրված օրենքով։ Այդ օրը կալանավորը չէր կարող ուղարկվել աշխատանքի, և այդպիսի օրեր տարվա մեջ երեքն էին։ | ||
+ | |||
+ | Եվ իվերջո, ով գիտե, քանի-քանի հիշողություններ պիտի արթնանային այդ թշվառականների հոգիներում այդպիսի օրվան ընդառաջ։ Մեծ տոների օրերը շատ ամուր են դաջվում հասարակ մարդկանց հիշողության մեջ, սկսած վաղ մանկուց։ Ծանր գործերից դադար առնելու օրեր են դրանք, ընտանեկան հավաքների օրեր։ Իսկ բանտում դրանք պիաի հիշվեն տանջանքների և կարոտի հետ։ Հարգանքը հանդիսավոր օրվա հանդեպ կալանավորների համար նույնիսկ ինչ-որ ձևականության էր փոխակերպվում։ Քչերն էին քեֆ անում։ Բոլորը լուրջ էին և իբր զբաղված որևէ բանով, թեև շատերը ոչ մի գործ չունեին անելու։ Սակայն տոնը նշող և կերուխում անողներն էլ ջանում էին ինչ-ինչ կարևորություն հաղորդել իրենց... ծիծաղը կարծես թե արգելված էր։ Ընդհանրապես, տրամադրությունը հասնում էր մի տեսակ մանրախնդրության և բորբոքուն անհանդուրժողականության, և ով խախտում էր ընդհանուր երանգը, թե կուզև ոչ միտումնավոր, նրան տեղն էին դնում կշտամբանքով և բղավոցով, որպես պատասխան բուն տոնի հանդեպ անհարգալից վերաբերմունքի։ Կալանավորների այդ տրամադրությունը հիանալի էր, անգամ հուզիչ։ Բացի մեծ տոնի նկատմամբ բնածին երկյուղածության, կալանավորն անգիտակցաբար զգում էր, որ ինքն, այդ տոնը նշելով, կարծես հաղորդակցվում է ամբողջ աշխարհի հետ, որ, ուրեմն, վերջնական թշվառական չէ, կործանված մեկը, պոկված կտոր չէ, որ բանտում էլ նույնն է, ինչ մյուսները։ Նրանք դա զգում էին, ակնհայտ էր ու ըմբռնելի։ | ||
+ | |||
+ | Ակիմ Ակիմիչն էլ շատ էր նախապատրաստվում տոնին։ Ընտանեկան հիշողություններ չուներ, որովհետև մեծացել էր որպես որբուկ՝ ուրիշի տանը և համարյա տասնհինգ տարեկանից գնացել ծանր աշխատանքի։ Նրա կյանքում չէին եղել նաև առանձին ուրախություններ, քանի որ ամբողջ կյանքն անց էր կացրել կանոնավոր, միապաղաղ, վախենալով մազաչափ իսկ ելնել իր համար նշված պարտականություններից։ Առանձնապես կրոնապաշտ էլ չէր, քանզի բարեմտությունը կարծես կլանել էր մարդկային բոլոր մնացյալ շնորհներն ու առանձնահատկությունները նրա մեջ, բոլոր կրքերն ու ցանկությունները՝ լավ, թե վատ։ Ի հետևանք այդ ամենի, նա պատրաստվում էր հանդիսավոր օրը դիմավորել առանց իրարանցման, առանց հուզմունքի, չնեղվելով տրտմալի և միանգամայն անօգուտ հուշերից, հանդարտ, կանոնավոր բարեմտությամբ, որ ճիշտ այնքան էր, ինչքան հարկավոր էր պարտականությունը և մեկընդմիշտ հաստատված ծեսը կատարելու համար։ Եվ ընդհանրապես, նա չէր սիրում շատ մտորել։ Փաստի նշանակությունը, թվում է, երբեք չէր մտնում գլուխը, սակայն մեկ անգամ նշված կանոնները կատարում էր սրբազան ճշտակատարությամբ։ Իսկ եթե վաղն իսկ հրամայեին անել միանգամայն հակառակը, կաներ միևնույն հնազանդությամբ և բծախնդրությամբ, ինչպես արել էր հակառակը՝ նախորդ օրը։ Կյանքում սոսկ մի անգամ նա փորձել էր ապրել սեփական խելքով և տաժանավայր էր ընկել։ Դասն իզուր չէր անցել։ Ու թեև նրան վիճակված չէր ճակատագրով հասկանալ, թեկուզ երբևիցե, թե որն էր իր մեղքը, փոխարենն իր արկածից փրկարար մի կանոնի էր հանգել՝ դատողություններ չանել երբեք և ոչ մի հանգամանքում, քանզի դատողություններ անելն «իր խելքի բանը չէ», ինչպես իրար մեջ ասում էին կալանավորները։ Կուրորեն նվիրված ծեսին, իր տոնական խոճկորի փորը լցոնել էր խաշիլով ու խորովել (իր ձեռքով, որովհետև դա էլ էր կարողանում) և դրան էր նայում մի տեսակ կանխակալ հարգանքով, ճիշտ կարծես սովորական խոճկորիկ չէր դա, որ միշտ կարելի էր գնել ու խորովել, այլ մի առանձնահատուկ, տոնական բան։ Գուցեև դեռ մանկուց սովոր էր այդ օրը սեղանին խոճկոր տեսնել ու հետևություն էր արել, որ խոճկորն անհրաժեշտ է այդ օրվա համար, և ես վստահ եմ, որ եթե գեթ մեկ անգամ այդ օրը խոճկոր չուտեր, ամբողջ կյանքում խղճի խայթ կզգար՝ չկատարած պարտքի համար։ Մինչև տոնը նա իր հին բաճկոնով էր ու հին, թեև կարգին-շնորհքին կարկատած շալվարով՝ բայց և այնպես լրիվ հնամաշ։ Պարզվեց հիմա, որ նոր հագուստը՝ տրված դեռևս չորս ամիս առաջ, խնամքով պահել էր սնդուկում և ձեռք չէր տվել, ժպտադեմ մտածելով, թե ինչպես է նոր շորերը հանդիսավորապես հագնելու տոնին։ Այդպես էլ արեց։ Դեռևս երեկոյան հանեց նոր հագուստը, փռեց, զննեց, մաքրեց, փոշին փչեց վրայից, և ամեն ինչ շտկելով, նախապես չափեց վրան։ Պարզվեց, որ ճիշտ ու ճիշտ վրայով է, ամեն ինչ կարգին էր, կիպ կոճկվում էր մինչև վերջ, օձիքը կարծես բերովի, հասնում էր ծնոտին, գոտկատեղին նույնիսկ մունդիրանման մի բան էր օղակվել, և Ակիմ Ակիմիչը նույնիսկ ատամները բացեց հաճույքից, և ոչ առանց կտրիճավայելության, շուռումուռ եկավ իր պստիկ հայելու առաջ, որին իր ձեռքով ու վաղուց, ազատ ժամերին ոսկեզօծ շրջանակ էր սոսնձել։ Միայն բաճկոնի օձիքին մի կեռիկ կարծես տեղում չէր։ Հասկանալով դա, Ակիմ Ակիմիչը վճռեց դրա տեղը փոխել, փոխեց, փորձեց և արդեն լրիվ լավ էր։ Այդժամ նա ծալծլեց ամեն ինչ նախկինի պես և հոգին հանդիստ դրեց արկղը, մինչև վաղը։ Գլուխն ածիլված էր բավարար, սակայն ուշադիր զննելով իրեն հայելու մեջ, նկատեց, որ կարծես այնքան էլ հարթ չէ՝ տեղ-տեղ երևում էին աճած մազեր, ու նա անհապաղ գնաց «մայորի» մոտ, որպեսզի ածիլվի մաքուր և պահանջված ձևով։ Ու թեև Ակիմ Ակիմիչին վաղը և ոչ ոք չէր զննելու, բայց նա ածիլվեց միայն ու միայն խղճի հանգստության համար, որ այդպես, այդպիսի օրվա համար կատարի իր բոլոր պարտականությունները։ Ակնածանքը կոճակի, բարակ ուսադիրի, մակակարի հանդեպ դեռևս մանկուց անջնջելի դաջվել էր նրա գլխում, որպես անվիճարկելի պարտականության, իսկ սրտում՝ վերին աստիճանի գեղեցկության նմուշ, ինչին կարող է հասնել օրինավոր մարդը։ Շտկելով ամեն ինչ, որպես բանտասենյակի ավագ կալանավոր, տնօրինեց հարդ բերել և բծախնդիր հետևում էր, ինչպես են դա փռում հատակին։ Նույնը կատարվում էր մյուս բանտասենյակներում։ Չգիտեմ ինչու, բայդ Ծննդյան տոներից առաջ միշտ հարդ էին փռում բանտասենյակում։ Հետո, ավարտելով իր բոլոր գործերը, Ակիմ Ակիմիչն աղոթեց Աստծուն, պառկեց իր մահճակալին և իսկույն քնեց մանկան անխռով քնով, որպեսզի հնարավորինս վաղ արթնանա առավոտյան։ Ի դեպ, ճիշտ այդպես էլ արեցին մյուս կալանավորները։ Բոլոր բանտասենյակներում սովորականից շատ ավելի վաղ պառկեցին քնելու։ Երեկոյան սովորական գործերը թողեցին։ Մայդանի մասին ակնարկ անգամ չէր կարող լինել։ Բոլորը սպասում էին վաղվա առավոտին։ | ||
+ | |||
+ | Վերջապես, եկավ օրը։ Վաղ, լուսումութին, այգաբաց հնչեցնելուն պես, բացեցին բանտասենյակները, և կալանավորներին հաշվելու մտած պահախմբի ենթասպան բոլորին շնորհավորեց տոնի կապակցությամբ։ Նրան պատասխանեցին նույնպես, պատասխանեցին սրտաբաց և սիրալիր։ Փութով աղոթելով, Ակիմ Ակիմիչը և շատերը, որոնք իրենց բադերն ու խոճկորներն ունեին խոհանոցում, շտապեցին տեսնելու, թե ինչ են անում, ինչպես են խորովում-տապակում, ինչը որտեղ է և նման բաներ։ Մեր բանտասենյակի փոքր, ձյուն ու սառույցով պատված լուսամուտներից, մթան միջից երևում էր, որ երկու խոհանոցներում, բոլոր վեց վառարաններում վառ կրակ է բոցկլտում, որ վառել էին մինչև վաղորդայնը։ Բակով, ձյան միջով արդեն գնում֊գալիս էին կալանավորները՝ իրենց կիսամուշտակներով, թևքերով հագած կամ ուսերին գցած, բոլորն աճապարում էին խոհանոց։ Սակայն ոմանք, թեև շատ քչերը, հասցրել էին արդեն լինել օղեվաճառների մոտ։ Դրանք արդեն ամենաանհամբերներն էին։ Իսկ ընդհանրապես, բոլորն իրենց պահում էին բարեպաշտ, սթափ և մի տեսակ անսովոր ծանրումեծ։ Չէին լսվում ոչ սովորական հայհոյանքը, ոչ սովորական վեճերը։ Բոլորը հասկլանում էին, որ մեծ օր է և վիթխարի տոն։ Կային և այնպիսիք, որոնք ուրիշ բանտասենյակներ էին գնում շնորհավորելու ծանոթներին։ Բարեկամության պես ինչ֊որ բան էր դրսևորվում։ Հպանցիկ նշեմ․ կալանավորների միջև համարյա ամենևին չէր նկատվում բարեկամություն, չեմ ասում ընդհանուր, այդ մեկն իսպառ չկար, այլ այնպես, մասնավոր, որ կալանավորներից մեկնումեկը բարեկամանար մյուսի հետ։ Համարյա թե անենևին չկար դա մեզանում, և դա հիանալի գիծ է. այդպես չի լինում դրսում։ Մեզանում ընդհանրապես բոլորը միմյանց հաղորդակցվելիս, չոր էին, կոպիտ, հազվադեպ բացառություններով, և դա ինչ֊որ մի ձևական, մեկ անգամ ընդունված ու հաստատված երանգ էր։ Ես էլ դուրս եկա բանտասենյակից։ Քիչ-քիչ սկսել էր լուսանալ, աստղերը մարմրում էին, սառնամանիքի թեթև գոլորշին էր ելնում վեր։ Խոհանոցի վառարանային ծխնելույզներից սյուներով ծուխ էր գալարվում։ Դիմացից եկող կալանավորներից մի քանիսը հաճույքով և սիրալիր շնորհավորեցին ինձ տոնի առթիվ։ Շնորհակալություն հայտնեցի և պատասխանեցի նույնով։ Նրանց մեջ կային այնպիսիք նաև, որոնք մինչև հիմա ինձ ոչ մի բառ չէին ասել այդ ամբողջ ամիս։ | ||
+ | |||
+ | Հենց խոհանոցի մոտ ինձ հասավ զինվորական բանտասենյակից մի կալանավոր՝ քուրքն ուսերին գցած։ Դեռ բակի մեջտեղից տեսել էր ինձ ու բղավում էր. «Ալեքսանդր Պետրովիչ։ Ալեքսանդր Պետրովիչ»։ Նա խոհանոց էր վազում, շատպում էր։ Կանգնեցի ու սպասեցի նրան։ Ջահել տղա էր, կլոր դեմքով, աչքերի մեղմ արտահայտությամբ, բոլորի հետ շատ չխոսկան, իսկ ինձ հետ բառ անգամ չփոխանակած և մինչև հիմա ոչ մի ուշադրություն չդարձրած բանտ մտնելու օրվանից ի վեր։ Անունն անգամ չգիտեի։ Հևիհև հասավ ինձ ու կանգնեց ճիշտ դիմացս, ինձ նայելով մի տեսակ բութ, սակայն երանելի ժպիտով։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ կա,— ոչ առանց զարմանքի, հարցրի նրան, տեսնելով, որ դեմս կանգնել, ժպտում է, աչքերը չռել վրաս, իսկ խոսակցություն չի սկսում։ | ||
+ | |||
+ | ― Ոնց թե, տոն է...— մրթմրթաց և կռահելով, որ խոսելու բան այլևս չկա, թողեց ինձ ու շտապեց խոհանոց։ | ||
+ | |||
+ | Իմիջիայլոց, նշեմ, որ դրանից հետո էլ ամենևին չմտերմացանք և համարյա ոչ մի բառ չփոխանակեցինք, ընդհուպ մինչև, բանտից ելնելս։ | ||
+ | |||
+ | Խոհանոցում, շիկացած վառարանների մոտ հրմշտոց էր, իրարանցում, իսկական խռնվածք։ Յուրաքանչյուրը հետևում էր իր բարիքին, խոհարարուհիներն անցել էին բանտային կերակուրը պատրաստելուն, քանզի այդ օրը ճաշն ավելի շուտ էր սկսվելու։ Ի դեպ, ոչ ոք դեռ չէր սկսել ուտել, թեև ոմանք կուզեին, սակայն մյուսների առաջ օրինավորություն էր պահպանվում։ Սպասում էին վանականին, և նրանից հետո միայն կարելի էր պասը բացել, թաթախվել։ Այդ ընթացքում, օրը ցերեկ չդարձած, բանտի դարպասից սկսեցին հնչել եֆրեյտորի բղավոցները. «Խոհարարները թող գան»։ Համարյա թե րոպեն մեկ հնչում էին այդ բղավոցները և տևեցին շուրջ երկու ժամ։ Խոհանոցից կանչում էին խոհարարներին, որ ընդունեն քաղաքի բոլոր ծայրերից բանտ եկած ողորմությունը։ Շատ մեծ քանակությամբ էր բերվում՝ կալաչներ, հացեր, կաթնաշոռով բլիթներ, յուղաբլիթներ, հումսերաբլիթներ և ուրիշ֊ուրիշ կաթնահունց թխվածքներ։ Կարծում եմ, ամբողջ քաղաքում վաճառականական և քաղքենիական և ոչ մի տանտիրուհի չկար, որ իր խմորեղենն ուղարկած չլիներ՝ մեծ տոնի առթիվ շնորհավորելու «թշվառականներին» և բանտարկյալներին։ Կային հարուստ ողորմություններ՝ մաքուր ալյուրից կաթնահունց հացեր՝ մեծ քանակությամբ։ Շատ չքավոր ողորմություններ էլ կային՝ ինչ֊որ գռոշանոց կալաչիկ և երկու֊երեք սև բլիթ, կաթնասերի թեթևակի շերտ քսած վրան։ Դա արդեն չունևորի նվերն էր չունևորին, վերջին ունեցածից։ Ամեն ինչ ընդունվում էր նույնանման երախտագիտությամբ, առանց տարբերելու ընծան և ընծայաբերը։ Ընդունող կալանավորները հանում էին գլխարկները, գլուխ խոնարհում, շնորհավարում տոնի կապակցությամբ և բերվածը տանում խոհանոց։ Երբ արդեն շնորհված թխվածքի ամբողջ կույտեր գոյացան, կանչեցին բոլոր բանտասենյակների ավագներին, և արդեն նրանք ամենը բաժանեցին հավասար, ըստ բանտասենյակների։ Ոչ վեճ եղավ, ոչ կռիվ գործն արեցին ազնվորեն, հավասար։ Ինչ հասավ մեր բանտասենյակ, արդեն մեզ մոտ բաժանեցին։ Բաժանողն Ակիմ Ակիմիչն էր ու մեկ ուրիշ կալանավոր՝ իրենց ձեռքով կիսեցին, իրենց ձեռքով էլ տվեցին յուրաքանչյուրին։ Չեղավ նվազագույն իսկ առարկություն, նվազագույն իսկ նախանձ որևէ մեկի հանդեպ։ Բոլորը գոհ մնացին, կասկած անգամ չէր կարող լինել, թե շնորհվածը կարող էին թաքցնել կամ անհավասար բաժանել։ Իր գործերը խոհանոցում կարգավորելով, Ակիմ Ակիմիչն անցավ իր զգեստավորմանը, հագնվեց ամենայն արժանապատվությամբ և հանդիսավորությամբ, և ոչ մի կեռիկ չթողնելով չագուցած, հագնվելուց հետո իսկույն անցավ իսկական աղոթքին։ Բավականին երկար աղոթեց։ Աղոթքի էին կանգնած արդեն շատ կալանավորներ, մեծ մասամբ տարեցներ։ Ջահելները երկար չէին աղոթում, թերևս մեկ֊մեկ կխաչակնքվեին, ոտքի ելնելով նույնիսկ տոն օրով։ Աղոթքից հետո Ակիմ Ակիմիչը մոտեցավ ինձ և որոշ հանդիսավորությամբ շնորհավորեց տոնի առթիվ։ Անմիջապես հրավիրեցի նրան թեյի, իսկ նա իր խոճկորին։ Քիչ անց մոտ վազեց նաև Պետրովը՝ շնորհավորելու։ Կարծում եմ, արդեն խմել էր ու թեև մոտ վազեց հևիհև, բայց շատ բան չասաց, այլ սոսկ կանգնեց դիմացս կարճատև, ինչ֊որ սպասումով, շուտով էլ գնաց խոհանոց։ Այդ ընթացքում զինվորական բանտասենյակում նախապատրաստվում էին վանականին ընդունելու։ Այդ բանտասենյակը մյուսների պես չէր, այստեղ թախտաշարերը ձգվում էին պատերի երկայնքով, և ոչ մեջտեղով, ինչպես մյուս բոլոր բանտասենյակներում, այնպես որ միակ սենյակն էր բանտում, մեջտեղը չխցանված։ Հավանորեն, այդպես էլ արվել էր, որպեսզի անհրաժեշտ դեպքերում կարելի լիներ խմբել կալանավորներին։ Սենյակի մեջտեղում սեղանիկ դրեցին, մաքուր ծածկոց գցեցին, սրբապատկեր դրեցին և վառեցին կանթեղը։ Վերջապես, եկավ վանականը՝ խաչով և օրհնված ջրով։ Աղոթելով ու երգելով սրբապատկերի առաջ, կանգնեց կալանավորների դիմաց, և իսկույն բոլորը երկյուղածությամբ մոտեցան խաչը համբուրելու։ Հետո վանականը շրջեց բոլոր բանտասենյակներում և օրհնված ջուր ցողեց։ Խոհանոցում նա գովեց մեր բանտային հացը, որը քաղաքում հռչակված էր իր համով, և կալանավորներն իսկույն ցանկացան նրան ուղարկել թարմ և հենց նոր թխված երկու հաց։ Դրանք ուղարկելու համար անհապաղ կանչեցին մի վետերանի։ Խաչն ուղեկցեցին նույն երկյուղածությամբ, ինչպես և դիմավորել էին, ապա համարյա նույն պահին եկան պլաց֊մայորը և պարետը։ Պարետին մեզ մոտ սիրում և անգամ հարգում էին։ Նա շրջեց բոլոր բանտասենյակներում պլաց֊մայորի ուղեկցությամբ, բոլորին շնորհավորեց տոնի առթիվ, մտավ խոհանոց և փորձեց բանտային շչին։ Փառավոր շչի էր ստացվել, այդպիսի օրվա համար մի ֆունտի չափ միս էին հատկացրել ամեն կալանավորին։ Դրանից բացի, կորեկաձավար էին խաշել, կարգին յուղ լցրած վրան։ Ճանապարհ դնելով պարետին, պլաց֊մայորը հրամայեց սկսել ճաշը։ Կալանավորները ջանում էին նրա աչքին չընկնել։ Չէին սիրում մայորին՝ ակնոցի տակից գցած հայացքի համար, որով հիմա էլ աջուձախ էր նայում, թե անկարգություն չի՞ գտնի, որևէ մեղավոր չի՞ ընկնի ձեռքի տակ։ | ||
+ | |||
+ | Սկսեցինք ճաշել։ Ակիմ Ակիմիչի խոճկորը հրաշալի էր խորովված։ Եվ ահա, չեմ կարող բացատրել, թե ինչպես եղավ, որ պլաց-մայորի հեռանալուն պես, ընդամենը հինգ րոպե անց, անսովոր շատ հարբած մարդիկ հայտնվեցին, այնինչ հինգ րոպե առաջ բոլորը համարյա թե միանգամայն սթափ էին։ Ի հայտ եկան բազմաթիվ կարմրատակած, շողացող դեմքեր, մեկտեղ բերեցին բալալայկաները։ Տխեղծ լեհն իր ջութակով արդեն քայլում էր մի քեֆչու ետևից՝ վարձված ամբողջ օրով, և ուրախ պարեր էր ճզվզացնում նրա համար։ Խոսք ու զրույցը դառնում էր ավելի ու ավելի գինովցած և աղմկոտ։ Բայց ճաշեցին֊պրծան առանց մեծ անկարգությունների։ Բոլորը կուշտ էին։ Ծերուկներից և պատկառելիներից շատերը տեղնուտեղը գնացին քնելու, ինչ արեց նաև Ակիմ Ակիմիչը, կարծեմ համարելով, որ մեծ տոնին, ճաշից հետո անպայման հարկ է քնել։ Ստարոդուբովյան հնածիսականներից մի ծերուկ, քիչ ննջելուց հետո, ելավ վառարանին, բացեց իր գիրքը և աղոթում էր մինչև խոր գիշեր, համարյա չընդհատելով աղոթքը։ Նրա համար ծանր էր տեսնել այդ «խաղք ու խայտառակը», ինչպես ասում էր նա կալանավորների այդ համընդհանուր գինարբուքի մասին։ Բոլոր չերքեզները նստոտել էին առմուտքին և հետաքրքրասիրությամբ, դրա հետ մեկտեղ որոշ խորշանքով նայում էին հարբած մարդկանց։ Ինձ հանդիպեց Նուրրան. «Յաման է, յաման,— ասաց ինձ՝ գլուխն օրորելով, բարեպաշտ վրդովմունքով,— ո՜ւխ, յաման։ Ալլահ բարկանա»։ Իսայ Ֆոմիչը համառորեն և գոռոզամտությամբ մոմ վառեց իր անկյունում և սկսեց աշխատել, ըստ երևույթին, ցույց տալու, թե բանի տեղ չի դնում տոն օրը։ Այս ու այն անկյուններում ծայր առան մեյդանները։ Վետերաններից չէին վախենում, իսկ ենթասպայի հայտնվելու դեպքում, որն ինքն էր ջանում ոչինչ չնկատել, պահակներ դրեցին։ Պահախմբի սպան այդ օրը երեք անգամ երևաց բանտում։ Հարբածները թաքցվեցին, մայդանները վերացրին՝ նրա հայտնվելուն պես, իսկ սպան կարծես վճռել էր ուշադրություն չդարձնել մանր֊մունր անկարեգություններին։ Հարբած մարդն այդ օրը համարվում էր թեթև անկարգություն։ Կամաց֊կամաց մարդիկ տաքանում էին։ Ծայր առան վեճ ու կռիվներ։ Այնուամենայնիվ, սթափ մնացածները շատ ավելի մեծ թիվ էին կազմում, և հարբածներին հետևողներ կային։ Փոխարենը՝ քեֆչիները խմում էին այլևս անչափ։ Գազինը ցնծում էր։ Ինքնագոհ տեսքով նա շրջում էր թախտաշարի վրա իր տեղի չորսբոլորը, որի տակ անվախ տեղափոխել էր խմիչքը, որը մինչ այդ օրը թաքցվել էր բանտասենյակներից հեռու, ձների մեջ մի գաղտնի տեղ և խորամանկորեն խնդմնդում էր, նայելով իր մոտ եկած հաճախորդներին։ Ինքը միանգամայն սթափ էր և կաթիլ անգամ չէր խմել։ Մտադիր էր իր քեֆն անել տոնի ավարտին, նախապես գռփելով կալանավորական գրպանների բոլոր փողերը։ Բանտասենյակներում երգեր էին հնչում։ Բայց հարբածությունն արդեն անցնում էր մշուշոտ մլարի, և երգն անարտասուք չէր լինում։ Շատերն էին շրջում սեփական բալալայկաներով, քուրքերն ուսերին գցած, և կտրիճավարի խփում էին լարերին։ Հատուկ բաժանմունքում նույնիսկ երգչախումբ գոյացավ՝ մի ութը հոգի։ Նրանք փառավոր էին երգում՝ բալալայկաների և կիթառների նվագակցությամբ։ Զուտ ժողովրդական երգեր քիչ էին երգում։ Հիշում եմ միայն մեկը՝ շատ կրակոտ երգվածը. | ||
+ | |||
+ | <poem> | ||
+ | Երեկվա ջահել֊ջիվան, | ||
+ | Քեֆի մեջ էի... | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | Այստեղ էլ լսեցի այդ երգի նոր տարբերակը, որ նախկինում էի լսել։ Վերջում ավելացել էին մի քանի տուներ. | ||
+ | |||
+ | <poem> | ||
+ | Ինքս ջահել ու ջիվան, | ||
+ | Տունուտեղս հավաքած, | ||
+ | Աման֊չաման լվացած, | ||
+ | Ճաշ ու մաշերս եփած, | ||
+ | Տաշտերս քերքրեցի, | ||
+ | Քաղցր խմոր սարքեցի... | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | Մեծ մասամբ երգում էին մեզանում այդպես կոչված կալանավորական երգեր, իմիջիայլոց՝ բոլորը հայտնի։ Դրանցից մեկը կոչվում էր «Ժամանակին...», կատակերգ էր, ուր նկարագրվում էր, թե ինչպես նախկինում մարդն ուրախ֊զվարթ, աղայի պես ապրում էր ազատության մեջ, իսկ հիմա ընկել էր բանտ և երդվում էր, թե ինչպես առաջ «բլամանժեն» խառնում էր «շենպանսկուն», իսկ հիմա՝ | ||
+ | |||
+ | <poem> | ||
+ | Կաղամբը կտան՝ ջրի հետ խառնված, | ||
+ | Կուտեմ, կերածս քթովս կգա։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | Տարածված էր նաև չափազանց հայտնի՝ | ||
+ | |||
+ | <poem> | ||
+ | Ինձ համար ապրում էի ուրախ֊զվարթ, | ||
+ | Տղա-երեխա, կոպիտալս կար, | ||
+ | Կոպիտալս ձեռքիցս թռավ-գնաց, | ||
+ | Ընկա բանտերը, կյանքս վերջացավ․․․ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | և այսպես շարունակ։ Միայն թե մեզ մոտ ասում էին «կոպիտալ», և ոչ «կապիտալ», բառը գոյացնելով «копить» ― «կուտակել» բայից։ Թախծալի երգեր էլ էին երգում։ Մեկը զուտ տաժանակրային էր, կարծեմ նույնչափ հայտնի. | ||
+ | |||
+ | <poem> | ||
+ | Լույսը շողաց երկինքներից, | ||
+ | Թմբուկը զարկեց լուսաբաց, | ||
+ | Ավագը դռները բացեց, | ||
+ | Գրագիրը՝ իր ցուցակը։ | ||
+ | |||
+ | Չենք երևում պարսպից ներս, | ||
+ | Ոնց ենք ապրում՝ չգիտենք։ | ||
+ | Վերից Աստված մեզ է նայում, | ||
+ | Էստեղ էլ կանք, չենք կորչի, | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | և այլն։ | ||
+ | |||
+ | Մյուս երգը, շատ ավելի թախծալի, ի դեպ, սքանչելի եղանակով, հավանորեն ինչ-որ աքսորյալի հորինած, ծեքծեքուն ու բավական անգրագետ խոսքերով։ Մի քանի տող եմ հիմա հիշում. | ||
+ | |||
+ | <poem> | ||
+ | Աչքս էլ չի տեսնի երկիրը, | ||
+ | Որտեղ ծնվել եմ ես, | ||
+ | Անմեղ տեղս տանջանք տարել, | ||
+ | Մինչև մահս չարչարվել։ | ||
+ | |||
+ | Կարին թառած բուն կկանչի, | ||
+ | Ցրիվ կտա անտառով, | ||
+ | Տխուր-տրտում սիրտս ցավի, | ||
+ | Էլ չեմ լինի երևի։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | Այս երգը հաճախ էր երգվում մեզ մոտ, սակայն ոչ խմբով, այլ մենակ։ Քեֆի ժամին մեկնումեկը գուրս կգար բանտասենյակի առմուտք, կնստեր, մտքերի մեջ կընկներ, այտը կհեներ ձեռքի ափին ու կձգեր բարձր ֆալցետով։ Կլսեիր ու հոգիդ տակնուվրա կլիներ։ Մեզ մոտ կարգին ձայն ունեցողներ կային։ | ||
+ | |||
+ | Մինչ այդ մթնշաղը վրա հասավ։ Տխրություն, թախիծ ու մրուր ի հայտ եկան գինարբուքի մեջ։ Դրանից մի ժամ առաջ քրքջացողը, չափից ավելի խմած, արդեն հեկեկում էր մի որևէ տեղ, մյուսներն արդեն հասցրել էին մի երկու անգամ կռվշտել։ Երրորդները՝ գունատ և ոտքերի վրա հազիվ կանգնելով, թափառում էին բանտասենյակներում, վեճուկռիվ սարքում։ Իսկ նրանք, ում հարբածությունը ոչ կռվազան հատկություն ուներ, ապարդյուն փնտրում էին ընկերների, նրանց առաջ հոգին դատարկելու և իրենց արբեցած վշտի արցունքները թափելու։ Այդ բովանդակ թշվառ ժողովուրդն ուզում էր զվարճանալ, ուրախ անցկացնել մեծ տոնը, և Տեր Աստվա՜ծ, ինչ ծանր ու տրտում է այդ օրը, համարյա յուրաքանչյուրի համար։ Ամեն մեկն անցկացնում էր օրը, կարծես ինչ֊որ բանից հուսախաբ։ Պետրովը մեկ֊երկու անգամ եկավ ինձ մոտ։ Նա շատ քիչ էր խմել ամբողջ օրվա ընթացքում և համարյա լրիվ սթափ էր։ Սակայն մինչև վերջին ժամը դեռևս ինչ֊որ բանի էր սպասում, ինչ անպայման պիտի կատարվեր, անսովոր, տոնական, շատ ուրախ մի բան։ Թեև չէր խոսում այդ մասին, բայց աչքերից էր երևում։ Սակայն առանձնահատուկ ոչինչ չէր կատարվում ու չէր հանդիպում, բացի գինարբուքից, հարբած ու անմիտ հայհոյանքից և հարբածությունից կրակվող գլուխներից։ Սիրոտկինն էլ էր շրջում բանտասենյակներում, նոր կարմիր շապիկը հագած, սիրունացած, լողացած և նույնպես մեղմ ու միամիտ, կարծես սպասում էր որևիցե մի բանի։ Բանտասենյակներում վիճակը կամաց֊կամաց դառնում էր անտանելի ու նողկալի։ Հարկավ, ծիծաղելի բան էլ շատ կար, բայց ես մի տեսակ տրտում էի ու խղճում էի բոլորին՝ ծանր էր ու հեղձուցիչ նրանց մեջ։ Ահա, երկու կալանավոր վիճում են, թե ով ում հյուրասիրի։ Երևում էր, որ արդեն վաղուց են վիճում և դրանից առաջ նույնիսկ գժտվել են։ Մեկը վաղուց, հատկապես, ատամ ուներ մյուսի հանդեպ։ Բողոքում և փաթ ընկնող լեզվով ճգնում էր ապացուցել, որ մյուսն անարդար է վարվել իր հետ. ծախվել էր ինչ֊որ կիսամուշտակ, ժամանակին ինչ֊որ փողեր էին թաքցվել՝ անցյալ տարի, բարեկենդանին։ Դրանից զատ էլի ինչ֊որ բան էր եղել... Մեղադրողը բարձրահասակ, մկանուտ երիտասարդ էր, ոչ անխելք, սթափ, սակայն խմած ժամանակ բարեկամանալու և դարդը մեկնումեկին պատմելու հակված։ Նա վիճում և պահանջներ էր ներկայացնում, կարծես դիմացինի հետ առաջիկայում ավելի հիմնավոր հաշտվելու ցանկությամբ։ Մյուսը պնդակազմ էր, գիրուկ, կարճահասակ, կլորերես խորամանկ և ծակամուտ։ Գուցեև ավելի շատ էր խմել ընկերոջից, բայց թեթևակի էր հարբած։ Հաստատակամ էր և ունևորի համբավ ուներ, բայց չգիտես ինչու, հիմա ձեռնտու չէր գտնում բորբոքել իր անզուսպ ընկերոջը և տանում էր նրան օղեվաճառի մոտ։ Ընկերը պնդում էր, թե ինքը պետք է և պարտավոր է պատվել, «թե որ դու ազնիվ մարդ ես որ կաս»։ | ||
+ | |||
+ | Օղեվաճառը որոշ հարգանք դրսևորելով պահանջողի և արհամարհանք՝ անզուսպի հանդեպ, քանզի իր փողով չէր խմում, այլ պատիվ էին տալիս, մի գավաթ օղի լցրեց։ | ||
+ | |||
+ | ― Չէ, Ստյոպկա, էդ դու ես պարտք,— ասաց անզուսպ ընկերը, հանկարծ տեսնելով, որ դիմացինը հաղթեց,— քանի որ էդ քո պարտքն է։ | ||
+ | |||
+ | ― Ախր, ես քեզ հետ ձրի էլ լեզու չեմ թրջի,— պատասխանեց Ստյոպկան։ | ||
+ | |||
+ | ― Չէ, Ստյոպկա, էդ մեկը սուտ ասիր,— հաստատեց առաջինը, օղեվաճառից վերցնելով գավաթը,— քանի որ ինձ փող ես պարտք։ Խիղճ չունես ու աչքերդ էլ ոնց որ քոնր չլինեն, վերցնովի են։ Սրիկա ես դու, Ստյոպկա, քեզ ասեմ՝ իսկական սրիկա։ | ||
+ | |||
+ | ― Ինչ ես ճոճում, խմիչքը թափեցիր։ Պատիվ են տալի, ուրեմն՝ խմի,— գոռաց օեղավաճառն անզուսպի վրա,— մինչև էգուց հո չեմ կանգնելու գլխիդ։ | ||
+ | |||
+ | ― Կխմեմ, ինչ ես գոռում։ Տոնդ շնորհավոր, Ստեպան Դորոֆեյիչ,— քաղաքավարի և թեթևակի խոնարհումով, գավաթը ձեռքին, դիմեց նա Ստյոպկային, ում կես րոպե առաջ սրիկա էր անվանել։— Ողջ լինես հարյուր տարի, ապրածդ էլ հաշվի մեջ չի։— Խմեց, կռնչաց ու սրբեց բերանը։— Առածներում, տղերք, շատ էի կարենում խմել,— նշեց լուրջ կարևորությամբ, դիմելով ասես բոլորին և հատկապես ոչ մեկին,— բայց հիմա, երևում է, տարիքս առաջանում է։ Շնորհակալ եմ, Ստեպան Դորոֆեյիչ։ | ||
+ | |||
+ | ― Եղածը մի բան չէր։ | ||
+ | |||
+ | ― Ստյոպկա, ամեն ինչ քեզ ասելու եմ, ու բացի էն, որ դու մեծ սրիկա ես իմ առաջ, էլի կասեմ... | ||
+ | |||
+ | ― Տես, ես քեզ ինչ եմ ասում, հարբած ռեխ,— ընդհատեց համբերությունը հատած Ստյոպկան։— Լսի, ու ամեն խոսքս հաշիվ արա. հրես, աշխարհը քեզ՝ կես արած, կեսը քեզ, կեսն՝ ինձ։ Գնա ու էլ դեմս չելնես։ Զզվացրիր։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմս, կտա՞ս փողս։ | ||
+ | |||
+ | ― Էլ ի՞նչ փող քեզ, այ հարբեցող։ | ||
+ | |||
+ | ― Էյ, էն աշխարհում կգաս՝ տալու, չեմ վերցնի։ Մեր եղած փողն աշխատավորական է, քրտինք ու կոշտուկախռը։ Իմ հնգանոցով տանջվելու ես էն աշխարհում | ||
+ | |||
+ | ― Դե, գնա կորի գրողի ծոցը։ | ||
+ | |||
+ | ― Ինչ ես մի գլուխ քոքել։ | ||
+ | |||
+ | ― Գնա, գնա։ | ||
+ | |||
+ | ― Սրիկա։ | ||
+ | |||
+ | ― Փախստական։ | ||
+ | |||
+ | Ու նորից ծայր առավ հայհոյանքը, ավելի շատ, քան մինչ պատվելը։ | ||
+ | |||
+ | Ահա, թախտաշարին ջոկ-ջոկ նստած են երկուսը. մեկը բարձրահասակ է, ամրակազմ, մսեղ, իսկը մսագործ, դեմքը կարմրատակած։ Քիչ է մնում արտասվի, քանզի շատ է հուզված։ Մյուսը՝ տխեղծ, նիհարիկ, բարալիկ, քիթը երկար, որից ինչ-որ բան էր կաթում, ցած հառած մանրիկ, խոզի աչքերը։ Քաղաքական է, կրթված։ Ժամանակին գրագիր էր եղել և ընկերոջը բացատրում էր փոքր֊ինչ վերևից, ինչը դիմացինին շատ էր տհաճ՝ քողարկված։ Ամբողջ օրն իրար հետ խմել էին։ | ||
+ | |||
+ | ― Նա ինձ անպատվեց,— բղավեց մսեղ ընկերը, ձախ ձեռքով գրկելով ու թափահարելով գրագրի գլուխը։ «Անպատվեց»՝ ասել է թե խփեց։ Մսեղ ընկերը, որ ենթասպաներից էր, գողունի նախանձում էր իր տխեղծ ընկերոջը, այդ պատճառով երկուսն էլ միմյանց առաջ ձևեր էին թափում խոսքի բարեկրթությամբ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ես քեզ ասում եմ, որ դու ևս իրավացի չես,— անառարկելի սկսեց դավանաբան գրագիրը, աչքերը համառորեն չբարձրացնելով դիմացինի վրա և ծանրակշիռ ցած նայելով։ | ||
+ | |||
+ | ― Նա ինձ անպատվեց,— ընդհատեց մյուսը, ավելի ու ավելի անհանգստացնելով իր սիրելի բարեկամին։— Հիմա մենակ դու ես մնացել ինձ համար ամբողջ աշխարհում, լսո՞ւմ ես։ Դրա համար եմ մենակ քեզ ասում. նա ինձ անպատվեց... | ||
+ | |||
+ | ― Իսկ ես դարձյալ կասեմ, նման անդուր արդարացումը, սիրելի բարեկամս, սոսկ ամոթ է դառնում քո գլխին,— բարակ ու ծվծվան ձայնով առարկեց գրագիրը,— այնինչ, ավելի լավ կլինի համաձայնես, սիրելի բարեկամս, որ այդ համակ հարբածությունը քո սեփական անհետևողականությունից է գալիս... | ||
+ | |||
+ | Մսեղ բարեկամը քիչ ետ մղվեց, գինովցած աչքերով բութ֊բութ նայեց ինքնագոհ գրագրին ու հանկարծ, միանգամայն անսպասելի, խոշոր բռունցքի ուժով խփեց գրագրի փոքրիկ դեմքին։ Դրանով էլ վերջացավ բարեկամությունը մի ամբողջ օրով։ Սիրելի բարեկամը՝ ուշագնաց, թռավ թախտաշարի տակ... | ||
+ | |||
+ | Ահա, բանտասենյակ մտավ իմ ծանոթներից մեկը հատուկ բաժանմունքից, անսահման բարեհոգի և զվարթ մի ջահել, ոչ անխելք, չվիրավորող ծաղրասեր և արտաքնապես անսովոր հասարակադեմ։ Հենց նա, ով բանտում իմ առաջին օրը, խոհանոցում, ճաշի ժամին փնտրում էր, թե որտեղ է ապրում հարուստ մուժիկը, հավատացնում, թե ինքը «հավագնություններ ունի», և ինձ հետ թեյ խմեց։ Քառասուն տարեկան էր, անսովոր հաստ շրթունքով, անսովոր մսեղ, բշտիկապատ քթով։ Բալալայկա ուներ ձեռքին, անփութորեն հնչեցնում էր լարերը։ Ճիշտ պոչից կպածի պես, չափազանց փոքրամարմին, մեծագլուխ մի կալանավոր, ում շատ քիչ գիտեի մինչ այդ։ Իմիջիայլոց, նրա վրա և ոչ ոք ոչ մի ուշադրություն չէր դարձնում։ Մի տեսակ տարօրինակ, չվստահող, մշտապես լուռ ու լուրջ մեկն էր, աշխատելու էր գնում դերձականոց և, ըստ երևույթին, ջանում էր ապրել մեկուսի և ոչ մեկի հետ կապ չունենալ։ Իսկ հիմա, գինովցած, ստվերի պես կպել էր Վառլամովին հետևում էր նրան՝ ահավոր հուզված, ձեռքերն էր թափահարում, բռունցքով խփում պատերին, թախտաշարերին և նույնիսկ համարյա թե լալիս էր։ Վառլամովը կարծես ոչ մի ուշադրություն չէր դարձնում նրա վրա, ասես կողքին չէր։ Նշենք, որ նախկինում այդ երկուսը համարյա երբեք կողք֊կողքի չէին եղել, թե՛ զբաղմունքով, թե՛ բնավորությամբ նրանց միջև ընդհանուր ոչինչ չկար։ Տարբեր կարգեր ունեին և ապրում էին տարբեր բանտասենյակներում։ Փոքրամարմին կալանավորի ազգանունը Բուլկին էր։ | ||
+ | |||
+ | Ինձ տեսնելով, Վառլամովը լայն բացեց բերանը։ Նստած էի իմ թախտաշարին, վառարանի մոտ։ Նա կանգնեց քիչ հեռու, դիմացս, ինչ֊որ բան մտմտալով, ճոճվեց և անհաստատ քայլերով մոտենալով, մի տեսակ կտրիճավարի, ամբողջ մարմնով կողքի թեքված, թեթևակի դիպավ լարերին, սկսեց ասերգել, կամացուկ կտկտացնելով սապոգով. | ||
+ | |||
+ | <poem> | ||
+ | Կլորերես, ճերմակերես, | ||
+ | Երգում է նա արտույտի պես՝ | ||
+ | Իմ սիրելին։ | ||
+ | Ատլաս շորով է նա եկել, | ||
+ | Հագուկապը՝ փառավոր, | ||
+ | Սիրունիկ ու անուշիկ... | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | Երգը, թվում է, հավասարակշռությունից հանեց Բուլկինին։ Նա թափահարեց ձեռքերը և դիմելով բոլորին, բղավեց. | ||
+ | |||
+ | ― Լրիվ ստեր է ասում, ախպեր տղերք, լրիվ ստեր։ Մի խոսք անգամ ճիշտ չի ասի, լրիվ սուտ է, լրիվ։ | ||
+ | |||
+ | ― Պատիվ, հարգանք ծերուկ Ալեքսանդր Պետրովիչին,— ասաց Վառլամովը, խորամանկ ծիծաղով նայելով աչքերիս ու համարյա թե ձգվեց՝ պաչվելու։ Լավ հարբած էր։ «Հարգանք, պատիվ այսինչին...», ասել է թե՝ վերաբերմունքս մեկին կամ մյուսին, օգտագործվում է հասարակ ժողովրդի մեջ ամբողջ Սիբիրում, թեկուզև վերաբերի քսանամյա ջահելի։ «Ծերուկ» բառը նշանակում է ինչ֊որ պատկառելի, հարգարժան, նույնիսկ շողոքորթ մի բան։ | ||
+ | |||
+ | ― Է, ի՞նչ կա, Վառլամով, ինչպե՞ս եք։ | ||
+ | |||
+ | ― Նայած օր։ Ով էլ ուրախ է տոնի համար, առավոտ ծեգից հարբած է, դուք ինձ կներեք,— Վառլամովը փոքր֊ինչ երգեցիկ էր խոսում։ | ||
+ | |||
+ | ― Լրիվ ստեր է ասում, նրրից լրիվ ստեր,— բղավեց Բnւլկինը, մի տեսակ բորբոքված, ձեռքով խփելով թախտաշարին։ Սակայն Վառլամովն ասես խոսք էր տվել նվազագույն իսկ ուշադրություն չդարձնել նրա վրա, և դրա մեկ չափազանց շատ էր կոմիզմը, որովհետև Բուլկինը կպել էր Վառլամովի պոչից միանգամայն անտեղի, դեռևս առավոտից, հենց մի պատճառով, որ Վառլամովը «լրիվ ստեր է փչում», ինչ թվացել էր նրան՝ չգիտես ինչու։ Ստվերի պես թափառում է նրա ետևից, կպչում ամեն խոսքից, վնասում ձեռքերը, արնոտելով խփում պատերին և թախտաշարերին և ըստ երևույթին, տառապում համոզումից, որ Վառլամովը «լրիվ ստեր է փչում»։ Եթե գլխին մազ ունենար, թվում է, մազերն էլ կպոկոտեր դառնացածությունից։ Ճիշտ կարծես պարտականություն էր ստանձնել պատասխան տալ Վառլամովի արարքների համար, ճիշտ կարծես իր խղճին էին ծանրացած Վառլամովի բոլոր թերությունները։ Սակայն բանն այն էր հենց, որ Վառլամովը նույնիսկ վրան էլ չէր նայում։ | ||
+ | |||
+ | ― Լրիվ սուտ, լրիվ սուտ, լրիվ սուտ։ Ոչ մի խոսքը ոչ մի բանի չի բռնում,— բղավում էր Բուլկինը։ | ||
+ | |||
+ | ― Է, քե՞զ ինչ,— ծիծաղելով պատասխանում էին կալանավորները։ | ||
+ | |||
+ | ― Ալեքսանդր Պետրովիչ, ձեզ պիտի հայտնեմ, որ շատ գեղեցիկ տղամարդ էի և ինձ շատ էին սիրում կնանիք...— հանկարծ, անտեղի֊անհարկի սկսեց Վառլամովը։ | ||
+ | |||
+ | ― Սուտ է ասում։ Էլի սուտ,— մի տեսակ ծղրտալով, ընդհատեց Բուլկինը։ | ||
+ | |||
+ | Կալանավորները քրքջում էին։ | ||
+ | |||
+ | ― Ես էլ նրանց առաջ հո ձևեր չէի թափում. շապիկս՝ կարմիր, շալվարս՝ պլիսե, պառկած ինձ համար, ոնց որ ասենք, կոմս Բուտըյլկինի պես, այսինքս՝ շվեդի պես հարբած, մի խոսքով՝ ինչ կհրամայեք։ | ||
+ | |||
+ | ― Սո՜ւտ է,— առավել վճռական հաստատեց Բուլկինը։ | ||
+ | |||
+ | ― Էն ժամանակ էլ հորիցս մնացած երկու հարկանի տուն ունեի, քարից սարքած։ Է, մի երկու տարում երկու հարկն էլ մսխեցի, ինձ մնաց մենակ դարպասը՝ առանց սյուների։ Ինչ ասեմ, փողն աղունիկի պես բան է, թև առած գալիս է, թև առած գնում։ | ||
+ | |||
+ | ― Սուտ է ասում,— ավելի վճռական հաստատեց Բուլկինը։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմս, որ էստեղ խելքս գլուխս եկավ, ծնողներիս աղաչանք գրեցի, որ վայ թե փողից-բանից զրկեն։ Քանի որ, ասին, ծնողիս դեմ եմ գնացել, հարգանք չեմ ունեցել։ Հրես, յոթը տարի կլինի, ղրկել եմ։ | ||
+ | |||
+ | ― Ու պատասխան չկա՞,— ծիծաղելով հարցրի ես։ | ||
+ | |||
+ | ― Չէ ու չէ,— պատասխանեց նա, հանկարծ ինքն իրեն ծիծաղելով և կամաց-կամաց քիթն ավելի մոտեցնելով դեմքիս։— Ալեքսանդր Պետրովիչ, ախր էստեղ սիրած ունեմ։ | ||
+ | |||
+ | ― Դո՞ւք։ Սիրուհի՞։ | ||
+ | |||
+ | ― Օնուֆիրիևն երեկ ասաց. «Իմր չնայած չեչոտ է, գեշ, բայց էնքան շոր ունի որ, քոնն էլ սիրուն է, բայց աղքատ, տոպրակով է ման գալիս»։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե ճիշտ է։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտը որ ասեմ՝ աղքատ է,— պատասխանեց նա և խեղդվեց անձայն ծիծաղից։ Բանտասենյակն էլ էր քրքջում։ Իսկապես, բոլորը գիտեին, որ նա կապվել է ինչ-որ աղքատ կնոջ հետ և կես տարվա ընթացքում ընդամենը տասը կոպեկ տվել նրան։ | ||
+ | |||
+ | ― Լավ, հետո՞,— հարցրի ես, կամենայով վերջապես գլուխս ազատել նրանից։ | ||
+ | |||
+ | Նա լռեց, գորովանքով նայեց ինձ ու նրբաձայն ասաց. | ||
+ | |||
+ | ― Էնպես որ, չե՞ք բարեհաճի էս պատճառով մի կես շշի փող տալ, Ալեքսանդր Պետրովիչ, էսօր վրա-վրա թեյ եմ խմել մենակ,— ավեյացրեց՝ վերցնելով փողը,— ու էնքան եմ խմել, որ շունչս կտրվում է, փորիս մեջ էլ լխկլխկում... | ||
+ | |||
+ | Այդ ընթացքում, մինչ նա կվերցներ փողը, Բուլկինի բարոյական բորբոքումը հասավ վերջին աստիճանին։ Նա մոլեգնած թափահարում էր ձեռքերն ու մարմինը՝ հուսալքության հասածի պես, համարյա թե լալիս էր։ | ||
+ | |||
+ | ― Աստված սիրեք,— բղավեց նա, կատաղած դիմելով ամբողջ բանտասենյակին,— դրան նայեք հապա։ Լրի՜վ սուտ է ասում։ Ինչ էլ ասի, մեկ է, մեկ՝ լրիվ ստեր է փչում։ | ||
+ | |||
+ | ― Բայց ախր քե՞զ ինչ,— գոռում էին կալանավորները զարմացած նրա կատաղությամբ,— անհասկացող մարդ ես։ | ||
+ | |||
+ | ― Չեմ թողնելու ստեր ասի,— գոռում էր Բուլկինը, աչքերը շողացնելով ու ամբողջ ուժով խփելով թախտաշարերին,― չեմ ուզում, որ սուտ ասի։ | ||
+ | |||
+ | Բոլորը քրքջում էին։ Վառլամովը վերցրեց փողը, խոնարհվեց ինձ և ձևեր թափելով, շտապեց բանտասենյակից դուրս՝ անշուշտ, օղեվաճառի մոտ։ | ||
+ | |||
+ | Եվ այդտեղ, կարծես առաջին անգամ նկատեց Բուլկինին։ | ||
+ | |||
+ | ― Դե, գնացինք,— ասաց նրան, կանգ առնելով կես ճամփին, ճիշտ կարծես ինչ֊որ բանի համար Բուլկինը պետք էր իրեն։― Դանդալոշ,— ավելացրեց արհամարհանքով, առաջ թողնելով դառնացած Բուլկինին և նորից սկսեց ծլնգացնել բալալայկան... | ||
+ | |||
+ | Բայց ինչ կա նկարագրելու այդ ժանտահոտը։ Վերջապես ավարտվեց այդ հեղձուկ օրը։ Կալանավորները քուն մտան թախտաշարերին։ Քնի մեջ նրանք խոսում ու զառանցում էին մյուս գիշերներից ավելի։ Տեղ֊տեղ դեռ նստած էին՝ մայդանների շուրջ։ Վաղուց սպասված տոնն անցավ։ Վաղը կրկին առօրյա, կրկին՝ աշխատանքի... | ||
+ | |||
=== XI։ Ներկայացում === | === XI։ Ներկայացում === | ||
+ | Տոնի երրորդ օրը, երեկոյան, տեղի ունեցավ առաջին ներկայացումը մեր թատրոնում։ Հավանորեն, կազմակերպման նախնական հոգսերը շատ էին, բայց դերասաններն ամեն ինչ վերցրին իրենց վրա, այնպես որ մենք մնացյալս, չգիտեինք էլ, ի՞նչ վիճակում է գործը, ի՞նչ է արվում հատկապես, նույնիսկ լավ չգիտեինք, ինչ է ներկայացվելու։ Այդ լրիվ երեք օրերի ընթացքում, ելնելով աշխատանքի, դերասանները ջանում էին շատ զգեստներ ձեռք բերել՝ ըստ հնարավորինս։ Ինձ հանդիպելիս, Բակլուշինը միայն մատներն էր չրթացնում բավարարությունից։ Թվում է, պլաց֊մայորն էլ էր կարգին ոգևորված։ Իմիջիայլոց, միանգամայն անհայտ էր մեզ, թե գիտե՞ արդյոք նա թատրոնի մասին։ Եթե գիտեր, ապա թույլատրե՞լ էր արդյոք, ձևականորեն, կամ սոսկ վճռել էր լռե՞լ, ձեռքը թափ տվել կալանավորական ձեռնարկի վրա և անշուշտ հաստատել, որ ամեն ինչ հնարավորինս կարգի՞ն լինի։ Կարծում եմ, նա գիտեր թատրոնի մասին ու չէր կարող չիմանալ, բայց չէր կամեցել միջամտել, հասկանալով, որ կարող է ավելի վատ լինել, եթե արգելի, կալանավորները կսկսեին անկարգություններ անել, հարբեցողության տրվել, այնպես որ շատ ավելի լավ էր, եթե որևէ մի բանով զբաղվեն։ Ի դեպ, պլաց֊մայորի պարագային նման եզրահանգում ենթադրում եմ սոսկ մի պատճառով, որ դա ամենաբնականն էր, ամենաճիշտը և ուղղամիտը։ Նույնիսկ կարելի է այսպես ասել. եթե կալանավորները տոնին չունենային թատրոն կամ մեկ այլ զբաղմունք, ղեկավարությունը պիտի հորիներ դա։ Բայց քանի որ մեր պլաց-մայորն աչքի էր ընկնում մտածողության միանգամայն հակառակ եղանակով, քան մարդկության մնացյալ մասը, ապա ամենևին բացառված չէ, որ մեղք եմ անում հոգուս, ենթադրելով, թե նա գիտեր թատրոնի մասին և թույլ էր տվել։ Պլաց-մայորի պես մարդուն պետք էր ամենուրեք ինչ-որ բան ճնշել, ինչ-որ բան խլել, որևէ մեկին զրկել իրավունքներից, մի խոսքով, որևէ տեղ կարգուկանոն հաստատել։ Այդ տեսակետից նա հայտնի էր ամբողջ քաղաքում։ Ո՞ւմ ինչ գործն է, թե հենց այդ ճնշումներից բանտում անկարգություններ կարող են ծագել։ Անկարգությունների համար կան պատիժներ (դատում են այնպիսիք, ինչպիսին մեր պլաց-մայորն էր), իսկ խարդախ կալանավորների համար խստություն և կանոնների անընդմեջ, տառացի կատարում՝ ահա այն ամենն, ինչ պահանջվում է։ Օրենքի այդ անշնորհք կատարողները կտրականապես չեն հասկանում, ի վիճակի էլ չեն հասկանալ, որ օրենքի սոսկ տառացի կատարումը՝ առանց իմաստի, առանց ոգին հասկանալու, ուղղակիորեն հանգեցնում է անկարգությունների, և երբեք էլ ուրիշ մի բանի չի հանգեցրել։ «Օրենքներում ասված է, ուրիշ էլ ի՞նչ»,— ասում են նրանք և անկեղծորեն զարմանում, թե է՞լ ինչ են իրենցից պահանջում, օրենքից զատ՝ առողջ տրամաբանություն և սթափ գլուխ։ Վերջինը հատկապես շատերին թվում է ավելորդ ու զայրացուցիչ շքեղություն, ճնշում և անհանդուրժողություն։ | ||
+ | |||
+ | Բայց ինչ էլ լինի, ավագ ենթասպան չէր հակադրվում կալանավորներին, իսկ նրանց հենց դա էր պետք։ Հաստատապես կասեմ, որ թատրոնը և երախտագիտությունը, որ դա թույլ տվեցին, պատճառ հանդիսացան, որ տոներին ոչ մի լուրջ անկարգություն չեղավ բանտում. ոչ մի չարորակ վեճուկռիվ, ոչ մի գողություն։ Ինքս եմ վկա եղել, թե ինչպես հենց իրենք էին զսպում որոշ քեֆչիների և կռվշտողների, միայն մի պատճառով, որ թատրոնը կարգելեն։ Ենթասպան խոսք էր վերցրել կալանավորներից, որ ամեն ինչ խաղաղ կլինի և իրենց լավ կպահեն։ Համաձայնել էին ուրախությամբ և սրբոբեն կատարում էին խոստումը, շատ էր շոյում և այն, որ հավատում են իրենց խոսքին։ Ի դեպ, հարկ է ասել, որ թատրոն թույլատրելն առանձին մի բան չէր ղեկավարության համար, ոչ մի զոհողություն չկար։ Նախապես տեղեր չսահմանեցին. թատրոնը սարքվում և քանդվում էր շատ֊շատ քառորդ ժամում։ Տևում էր ժամուկես, և եթե հանկարծ վերևից հրաման հնչեր դադարեցնել ներկայացումը, դործը գլուխ կբերվեր վայրկենապես։ Զգեստները թաքցված էին կալանավորների սնդուկներում։ Բայց նախքան ասելս, թե ինչպես էր սարքված և ինչ զգեստներ էին օգտագործված, խոսեմ թատրոնի ազդագրի մասին, այսինքն հատկապես ինչ էր նախատեսված խաղալ։ | ||
+ | |||
+ | Ասենք, գրված ազդագիր չկար էլ։ Երկրորդ, երրորդ ներկայացումներին, ի դեպ, հայտնվեց մի թերթիկ Բակլուշինն էր գրել պարոնայք սպաների և ընդհանրապես ազնվական այցելուների համար, ովքեր դեռևս առաջին ներկայացմանը իրենց այցելությանն էին արժանացրել մեր թատրոնը։ Այն է. պարոններից սովորաբար գալիս էր պահախմբի սպան, իսկ մի անգամ եկավ պահախմբերի հերթապահն անձամբ։ Մի անգամ էլ եկավ ինժեներականի սպան, ահա, այդ այցելուների համար էլ ստեղծվեց ազդադիրը։ Ենթադրվում էր, որ բանտային թատրոնի համբավը կթնդա հեռուներում, ամրոցում և նույնիսկ քաղաքում, առավել ևս, որ քաղաքում թատրոն չկար։ Տարածվել էր, որ մեկ ներկայացում է կազմակերպված՝ սիրողներից, ուրիշ ոչինչ։ Կալանավորները երեխայի պես ուրախանում էին նվազագույն հաջողությամբ, անգամ արվում սնափառության։ «Ով գիտե,— մտմտում ու խոսում էին մեզ մոտ իրենք իրենց և իրար մեջ,— մեկ էլ տեսար, ամենավերին ղեկավարությունն իմացավ։ Կգան, կնայեն, այն ժամանակ կտեսնեն, թե ինչ կալանավորներ կան։ Հասարակ զինվորական ներկայացում չէ, ինչ֊որ խրտվիլակներով, լողացող նավակներով, քայլող արջերով ու այծերով։ Դերասաններ են, իսկական դերասաններ, պարոնների կատակերգություններ են խաղում, նման թատրոն քաղաքում էլ չկա։ Ասում են, գեներալ Աբրոսիմովի մոտ է մի անգամ ներկայացում եղել, էլի է լինելու, է՛, կարող է միայն զգեստներով աչքի ընկնեն, իսկ ինչ վերաբերում է ''խոսք ու զրույցին'', ապա ով գիտե մերոնց։ Լուրը կհասնի նահանգապետին, վայ թե ու սատանան գիտե, կարող է ինքն էլ ուզենա գա՝ նայելու։ Ախր, քաղաքում թատրոն չկա... Մի խոսքով, կալանավորների երևակայությունը, հատկապես անդրանիկ հաջողությունից հետո, տոներին հասավ վերիին աստիճանին, համարյա թե մինչև պարգևատրումների կամ պատժաժամկետների նվազեցման, թեև միևնույն ժամանակ հենց իրենք էին շատ բարեհոգի ծիծաղում իրենց վրա։ Միով բանիվ, երեխաներ էին, կատարյալ երեխաներ, չնայած այդ երեխաներից ոմանք քառասուն տարեկան էին։ Բայց թեև ազգագիր չկար, ես արդեն հիմնական գծերով գիտեի նախատեսված ներկայացման ցանկը։ Առաջին պիեսն էր «Ֆիլատկան և Միրոշկան ախոյաններ»։ Բակլուշինը, ներկայացումից դեռ մեկ շաբաթ առաջ, գլուխ էր գովում իմ առաջ, որ Ֆիլատկայի դերակատարումը ստանձնել է ինքը և այնպես կներկայացվի, որ սանկտ-պետերբուրգյան թատրոնում էլ չեն տեսել։ Նա շրջում էր բանտասենյակներում, պարծենում՝ առանց խղճի ու ամոթի, դրա հետ մեկտեղ նաև բարեհոգությամբ, մեկ-մեկ էլ հանկարծ մի որևէ «թաթրոնական» բան ասում իր դերից, և բոլորը քրքջում էին, ծիծաղելի լիներ, թե՝ ոչ նրա «օյինը»։ Ի դեպ, հարկ է խոստովանել, որ կալանավորներն այստեղ էլ էին կարողանում զսպել իրենց և արժանապատվություն պահպանել. հիանում էին Բակլուշինի արարքներով և թատրոնի ապագայի մասին պատմություններով, արտահայտվում էին կամ ամենաջահել դերակատարները՝ անզսպությամբ, կամ միայն կալանավորներից ամենաերևելիները, ում հեղինակությունն անվերապահ հաստատված էր, այնպես որ վախենալու ոչինչ չունեին արտահայտելու իրենց զգացողությունները, ինչ էլ լինեին դրանք, թեկուզև ամենասանձարձակ բնույթի (այսինքն՝ բանտային ըմբռնումներով՝ ամենաանվայել)։ Իսկ մնացածը լուռ լսում էին խոսք ու զրույցները, ճիշտ է, չէին դատապարտում կամ հակադրվում, սակայն ամբողջ ուժով ջանում թատրոնի վերաբերյալ լուրերին արձագանքել անտարբերությամբ, մասամբ էլ՝ նույնիսկ վերևից։ Միայն ամենավերջին շրջանում, համարյա ներկայացման օրն իսկ սկսեցին հետաքրքրվել, որևէ բան կլինի՞, ինչպե՞ս են մերոնք, պլաց֊մայո՞րն ինչ, կհաջողվի՞ այնպես, ինչպես նախանցյալ տարի և այլն։ Բակլուշինը հավատացնում էր ինձ, որ բոլոր դերասաններն ընտրված են հոյակապ, յուրաքանչյուրն «իր տեղում է»։ Որ նույնիսկ վարագույր է լինելու։ Որ Ֆիլատկայի հարսնացուի դերը խաղալու է Սիրոտկինը՝ ինքներդ կտեսնեք, թե ինչպիսին է նա՝ կնոջ զգեստով,— ասում էր նա, աչքերը կկոցելով ու լեզուն ճպպացնելով։ Բարեգործ կալվածատիրուհին կլինի ծալաբոլորք զգեստով, նաև՝ լայնօձիք թիկնոց, ձեռքին՝ հովանոց, իսկ բարերար կալվածատերը բեմ կմտնի սպայական ուսկապեր ունեցող սերթուկով, ձեռնափայտով։ Ապա հետևում էր երկրորդ պիեսը, դրամատիկ «Որկրամոլ Կեդրիլը»։ Անվանումն ինձ շատ հետաքրքրեց, սակայն ինչքան էլ հարցուփորձ արեցի դրա մասին, ոչինչ չկարողացա իմանալ նախապես։ Իմացա սոսկ, որ վերցված է ոչ գրքից, այլ «ձեռագրով», որ պիեսը ձեռք են բերել ինչ֊որ պաշտոնաթող ենթասպայից, արվարձանում, իսկ ենթասպան թերևս ինքն էլ ժամանակին մասնակցել է մի որևէ զինվորական թատրոնի բեմադրություններին։ Մեզանում, հեռավոր քաղաքներում ու նահանգներում իսկապես կան այնպիսի պիեսներ, որոնք, թվում է, հայտնի չեն ոչ ոքի, գուցեև ոչ մի տեղ երբեք չեն տպագրվել, սակայն որոնք ինքնըստինքյան հայտնվում էին որևէ մի տեղից և կազմում Ռուսաստանի հայտնի շերտի յուրաքանչյուր ժողովրդական թատրոնի անհրաժեշտ պատկանելիությունը։ Իմիջիայլոց. ես ասացի «ժողովրդական թատրոն»։ Շատ ու շատ լավ կլիներ, եթե մեր հետազոտողներից մեկնումեկը զբաղվեր նոր և ավելի հանգամանալի, քան մինչ այժմ, ուսումնասիրություններով՝ ժողովրդական թատրոնի մասին, որը կա, գոյություն ունի, գուցեև ոչ ամենևին աննշան։ Չեմ ուզում հավատալ, որ այն ամենը, ինչ հետո տեսա մեզ մոտ, մեր բանտային թատրոնում, հորինել էին մեր իսկ կալանավորները։ Այստեղ անհրաժեշտ է սովորույթների, ավանդույթների ժառանգականություն, մեկ անգամ հաստատված հնարներ և ըմբռնումներ, որոնք անցնում են տոհմից տոհմ և ապրում հին հիշողություններով։ Դրանք փնտրել է պետք զինվորների մոտ, ֆաբրիկաների բանվորների մոտ՝ ֆաբրիկա ունեցող քաղաքներում և նույնիսկ անծանոթ որոշ չքավոր գավառական գյուղաքաղաքներում՝ քաղքենիների մոտ։ Դրանք պահպանվել են նմանապես գյուղերում և գավառական քաղաքներում՝ կալվածատիրական խոշոր տների ծառաների մոտ։ Մտածում եմ նույնիսկ, որ հինավուրց շատ պիեսներ ձեռագիր տարածվել են Ռուսաստանով մեկ ոչ այլ կերպ, քան կալվածատիրական ծառայատների միջոցով։ Նախկին հնամենի կալվածատերեր և մոսկվացի հողատերեր ունեցել են սեփական թատրոններ՝ կազմված ճորտ դերասաններից։ Եվ ահա, այդ թատրոններում էլ սկիզբ է առել մեր ժողովրդական դրամատիկ արվեստը, որի հատկանիշներն աներկբա են։ Իսկ ինչ վերաբերում է «Որկրամոլ Կեդրիլին», ապա ինչքան էլ ջանացի, նախապես ոչինչ չկարողացա իմանալ դրա մասին, բացի որ բեմի վրա հայտնվում են չար ոգիներ և Կեդրիլին տանում դժոխք։ Սակայն ի՞նչ ասել է Կեդրիլ, վերջապես ինչո՞ւ Կեդրիլ և ոչ Կիրիլլ, ռուսակա՞ն դիպված է, թե օտարերկրյա՝ ոչ մի կերպ չիմացա։ Ավարտին հայտարարվում էր, թե ներկայացվելու է «պանտոմինա երաժշտությամբ»։ Հարկավ, այդ ամենը շատ էր հետաքրքրական։ Դերասանները տասնհինգ հոգի էին՝ բոլորն էլ ճարպիկ ու անվեհեր մարդիկ։ Նրանք լոպազանում էին միմյանց մասին, փորձեր էին անում, երբեմն՝ բանտասենյակների ետևում, գաղտնի պահում, թաքնվում։ Մի խոսքով, ուզում էին բոլորիս զարմացնել անսովոր և անսպասելի մի բանով։ | ||
+ | |||
+ | Սովորական օրերին բանտը փակվում էր վաղ, մութն ընկնելուն պես։ Ծննդյան տոներին բացառություն էր արվում, չէին փակում մինչև իրիկնավարտ։ Այդ արտոնությունը տրվել էր՝ հատկապես թատրոնի համար։ Տոների ընթացքում ամեն օր, սովորաբար իրիկնամուտին, բանտից մարդ էին ուղարկում պահախմբի սպայի մոտ՝ խոնարհ խնդիրքով, «թույլատրել թատրոնը և ավելի ուշ փակել բանտը», ավելացնելով, որ երեկ էլ թատրոն կար ու երկար ժամանակ չփակվեց, իսկ ոչ մի անկարգություն չեղավ։ Պահախմբի սպան այսպես էր դատում. «Իրոք, երեկ անկարգություններ չեղան, իսկ որ իրենք են խոսք տալիս, որ այսօր էլ չի լինի, ուրեմն, իրենք էլ կհետևեն, իսկ դա ամենից հաստատն է։ Բացի դրանից, թատրոնը թույլ չտաս, մեկ էլ տեսար (ո՞վ գիտե դրանց, աքսորական ժողովուրդ են), դիտավորյալ որևէ բան կսարքեն չարությունից և պահախումբը մեղավոր կհանեն»։ Վերջապես և այն, որ պահակ կանգնելը ձանձրալի գործ է, իսկ դա թատրոն է, ոչ թե հասարակ զինվորական, այլ կալանավորական, կալանավորներն էլ հո հետաքրքիր մարդիկ են՝ ուրախալի կլինի նայել։ Իսկ պահախմբի սպան միշտ իրավունք ունի նայել։ | ||
+ | |||
+ | Կգա հերթապահը։ «Որտե՞ղ է պահախմբի սպան»։— «Գնաց բանտ՝ կալանավորներին հաշվելու, բանտասենյակները կողպելու»,— ուղղակի պատասխան է, և արդարացումն է ուղղակի։ Այդպիսով, պահախմբի սպաներն ամեն երեկո, ամբողջ տոնի ընթացքում թույլատրում էին թատրոնը և չէին կողպում բանտասենյակներն՝ ընդհուպ մինչև իրիկնավարտ։ Կալանավորները նախապես էլ գիտեին, որ պահախմբից արգելքներ չեն լինի և հանգիստ էին։ | ||
+ | |||
+ | Ժամը յոթին մոտ իմ ետևից եկավ Պետրովը և միասին գնացինք ներկայացման։ Մեր բանտասենյակից համարյա բոլորը եկան, չեռնիգովցի հնածիսականից և լեհերից բացի։ Միայն ամենավերջին ներկայացմանը, հունվարի չորսին, լեհերը վճռեցին լինել թատրոնում, այն էլ բազում հավաստիացումներից հետո, որ այնտեղ թե լավ է, թե ուրախ, թե անվտանգ։ Լեհերի խորշանքն ամենևին չէր բարկացնում տաժանապարտներին, և հունվարի չորսին նրանց ընդունեցին շատ քաղաքավարի։ Նույնիսկ թողեցին զբաղեցնել լավագույն տեղերը։ Իսկ ինչ վերաբերում է չերքեզներին, առանձնապես Իսայ Ֆոմիչին, ապա նրանց համար մեր թատրոնն իսկական վայելք էր։ Իսայ Ֆոմիչն ամեն անգամ երեքական կոպեկ էր տալիս, իսկ վերջին անգամ ափսեի մեջ դրեց տասը կոպեկ, և երանություն հյատնվեց նրա դեմքին։ Դերասանները սահմանել էին փող վերցնել ներկաներից՝ ով ինչքան կտար, թատրոնի ծախսերի և իրենց անձնական ''սատարման'' համար։ Պետրովը հավատացնում էր, որ ինչքան էլ լեփ֊լեցուն լինի թատրոնը, առաջին տեղերից մեկն ինձ կտան, այն առումով, որ մյուսներից ավելի ունեոր լինելով, հավանաբար, ավելի շատ կտամ, նաև որ իրենցից ավելի շատ բան եմ իմանում։ Այդպես էլ եղավ։ Բայց սկզբում նկարագրեմ սրահը և թատրոնի շինվածքը։ | ||
+ | |||
+ | Մեր զինվորական բանտասենյակը, ուր թատրոնն էր տեղավորվել, տասնհինգ քայլաչափ երկարություն ուներ։ Բակից բարձրանում էին առմուտք, այստեղից՝ հաշտ, հաշտից էլ բանտասենյակ։ Այդ երկարուկ բանտասենյակը, ինչպես արդեն ասացի, առանձնահատուկ էր սարքված, թախտաշարը ձգվում էր պատի երկայնքով, այնպես որ սենյակի մեջտեղը մնում էր ազատ։ Սենյակի կեսը՝ ավելի մոտ առմուտքին, տրված էր հանդիսականներին։ Իսկ մյուս կեսը, որը կապված էր ուրիշ բանտասենյակի հետ, հատկացված էր բուն բեմին։ Ամենից առաջ ինձ ապշեցրեց վարագույրը։ Ձգվում էր տասը քայլաչափ՝ ամբողջ սենյակի լայնքով։ Վարագույրն այնպիսի ճոխություն էր, որ իսկապես զարմանալու բան կար։ Բացի ամեն ինչից, նկարված էր յուղաներկերով, պատկերված էին ծառեր, տաղավարներ, լճակներ և աստղեր։ Նկարված էր հին ու նոր կտավի վրա, ով ինչքան տվել ու նվիրել էր, նաև կալանավորական հին փաթավաներից և շապիկներից՝ մի կերպ կարկրված ու դարձած խոշոր պաստառ, ի վերջո, այն մասը, որին կտավ չէր հերիքել, պարզապես թղթից էր՝ նույնպես թերթ֊թերթ խնդրած տարբեր գրասենյակներից ու վարչատներից։ Իսկ մեր ներկարարները, որոնցից աչքի էր ընկել Ա.֊վ Բրյուլլովը, ստանձնել էին ներկել ու նկարել։ Էֆեկտը զարմանալի էր։ Նման ճոխությունն ուրախացնում էր ամենամռայլ և ամենաբծախնդիր կալանավորներին, որոնք, հենց բանը հասավ ներկայացմանը, առանց բացառության դարձան նույնպիսի մանուկներ, ինչպես ամենատաքարյունները և անհամբերները նրանցից։ Բոլորը շատ գոհ էին, նույնիսկ պարծենկոտ գոհ։ Լուսավորությունը մի քանի մաս-մաս արված ճարպամոմեր էին։ Վարագույրի առաջ երկու նստարան էր դրված՝ խոհանոցից, իսկ նստարաններից առաջ երեք-չորս աթոռ, բերված էին ենթասպաների սենյակից։ Աթոռները նախատեսված էին սպայական ամենաբարձր կոչման անձանց համար։ Իսկ նստարանները՝ ենթասպաների, ինժեներական գրագիրների, վերակացուների և այլոց համար, ովքեր թեև պետեր էին, բայց ոչ սպայական կոչումներով, եթե հանկարծ նրանք բանտ գային՝ թատրոն։ Այդպես էլ եղավ՝ կողմնակի այցելուների հոսքը չկտրվեց ամբողջ տոների ընթացքում։ Մի երեկո շատ էին լինում, մյուսին՝ ավելի քիչ, իսկ վերջին ներկայացմանը նստարաններին ոչ մի ազատ տեղ չկար։ Եվ վերջապես, արդեն նստարանների ետևում, տեղավորվում էին կալանավորները, կանգնած, այցելուների հանդեպ հարգանքից՝ գլխաբաց, բաճկոններով կամ կիսամուշտակներով, չնայած սենյակի շոգեխաշ հեղձուկին։ Իհարկե, կալանավորների համար տեղեր չափից ավելի քիչ էին հատկացված։ Սակայն բացի նրանից, որ հատկապես վերջին շարքերում մեկը մյուսի վրա էր նստում, զբաղված էին նաև թախտաշարերը, կուլիսները և ի վերջո, կային մշտապես թատրոն եկող սիրողներ և նրանք մտնում էին մյուս բանտասենյակ և այնտեղից, ետևի կուլիսներից դիտում էին ներկայացումը։ Նեղվածքը բանտասենյակի առջևում, անբնական էր ու թերևս հավասարվում էր խռնվածքին ու նեղվածքին, ինչ դեռ վերջերս էի տեսել բաղնիքում։ Դեպի հաշտ տանող դուռը բաց էր մնում, և այնտեղ, ուր քսան աստիճան սառնամանիք էր, նույնպես մարդիկ էին խռնված։ Մեզ՝ ինձ ու Պետրովին անմիջապես թողեցին առաջ, համարյա նստարանների մոտ, որտեղից ավելի լավ էր երեում, քան ետևի շարքերից։ Ի դեմս ինձ, մասամբ տեսնում էին գնահատողի, գիտակի, որը եղել է ոչ այսպիսի թատրոններում։ Տեսնում էին, թե Բակլուշինն ինչպես է ամբողջ ժամանակ խորհուրդներ հարցնում ինձնից և հարգանքով վերաբերվում։ Ուրեմնև, հիմա ինձ հարգանք և տեղ էր հասնում։ Ընդունենք, որ կալանավորները սնափառ, և վերին աստիճանի թեթևամիտ մարդիկ էին, բայց այդ ամենր շինծու էր։ Կալանավորները կարող էին խնդալ վրաս, տեսնելով, որ վատ օգնական եմ գործի մեջ։ Ալմազովը կարող էր արհամարհանքով նայել մեզ՝ ազնվականներիս, մեր առաջ պարծենալով ալաբաստր խարկելու իր ընդունակությամբ։ Սակայն մեր հանդեպ ճնշումներին և ծաղրանքին խառնվում էր մեկ ուրիշ բան. ինչ֊որ ժամանակ մենք ազնվական էինք եղել, պատկանում էինք նույն դասին, ինչև իրենց տերերը, ում մասին լավ հիշողություններ չէին կարող պահպանած լինել։ Բայց հիմա, թատրոնում, նրանք ետ էին քաշվում իմ առաջ։ Նրանք ընդունում էին, որ այս գործում կարող եմ իրենցից ավելի լավ դատել, որ տեսել ու գիտեմ իրենցից ավելի։ Իմ հանդեպ ամենավատ տրամադրվածները (գիտեմ դա) հիմա ցանկանում էին սաանալ իմ գովասանքն իրենց թատրոնի մասին, և առանց որևէ ինքնանվաստացման, թողեցին ինձ լավագույն տեղը։ Հիմա դատում եմ, վերհիշելով այն ժամանակվա իմ տպավորությունը։ Իսկ այն ժամանակ թվաց՝ հիշում եմ դա, որ իրենք իրենց նկատմամբ արդար դատն ամենևին նվաստացում չէր, այլ սեփական արժանապատվության զգացում։ Մեր ժողովրդի բարձրագույն և ամենակտրուկ բնութագրական գիծը արդարացիության զգացումն է ու դրա ծարավը։ Ամենուրեք և ''ինչ ուզում է լինի''՝ առջևվում լինելու աքլորական հակումները՝ արժե, թե չարժե մարդը, ժողովրդի մեջ չկա։ Արժե սոսկ պոկել արտաքին, ոչ բնական կեղևը և բուն միջուկին նայել ավելի ուշադիր, մոտիկից, առանց նախապաշարումների, և ոմանք ժողովրդի մեջ կտեսնեն այնպիսի բաներ, ինչի մասին չէին էլ ենթադրում։ Քիչ բան կարող են ժողովրդին սովորեցնել մեր իմաստունները։ Հաստատապես կասեմ նույնիսկ հակառակը՝ դեռ իրենք պիտի սովորեն նրանից։ | ||
+ | |||
+ | Պետրովը միամտաբար ասաց ինձ, երբ դեռ նոր էինք պատրաստվում թատրոն գնալ, որ ինձ առաջ կթողնեն նաև այն պատճառով, որ ավելի շատ փող կտամ։ Հաստատված գին չկար․ յուրաքանչյուրը տալիս էր, ինչ կարող էր կամ ինչ ուզում էր։ Համարյա բոլորն ինչ֊որ բան գնում էին, թեկուզ մեկական գռոշ, երբ սկսեցին շրջել ափսեով։ Բայց եթե ինձ առաջ թողեցին՝ մասամբ և փողի համար, ենթադրելով, թե կտամ բոլորից շատ, ապա, նորից և նորից ինչքան շատ էր սեփական արժանապատվության գիտակցումը։ «Դու ավելի ունեոր ես ինձնից, առաջ անցիր, թեև այստեղ բոլորը հավասար են, բայց դու ավելի շատ կդնես, հետևաբար, այնպիսի այցելու, ինչպիսին դու ես, ավելի դուրեկան է դերասաններին, ուրեմնև՝ քեզ առաջին տեղը, որովհետև բոլորս այստեղ ենք ոչ ի գին փողի, այև հարգանքից, հետևաբար ինքներս մեզ պիտի տեսակավորենք»։ Իսկական ազնվաբարո ինչքա՜ն հպարտություն կար դրա մեջ։ Հարգանք չէր փողի հանդեպ, այլ հարգանք իրենց իսկ նկատմամբ։ Իսկ ընդհանրապես, փողի, հարստության հանդեպ բանտում առանձնահատուկ հարգանք չկար հատկապես, եթե բոլոր կալանավորներին նայես անտարբեր, զանգվածաբար, խմբովի։ Ես չեմ հիշում նրանցից նույնիսկ մեկին, որը լրջորեն նսեմանար փողի պատճառով, եթե անգամ նրանց դիտելիս լինեիր առանձին֊առանձին։ Կային ուզվորներ, որոնք փող էին ուզում ինձնից։ Սակայն այդ մուրացկանության մեջ ավելի շատ էր չարաճճիությունը, խորամանկությունը, քան իրական գործը, ավելի շատ էր հումորը, միամտությունը։ Չգիտեմ, հասկանալի՞ եմ արտահայտվում արդյոք... Բայց մոռացա թատրոնը։ Անցնեմ գործի։ | ||
+ | |||
+ | Մինչ վարագույրը կբարձրանար, ամբողջ սենյակն արաառոց և աշխույժ մի պատկեր էր ներկայացնում։ Նախ, հանդիսականների ամբոխը՝ սեղմված, ճապաղված, բոլոր կողմերից հրմշտված, համբերությամբ, երանությունը դեմքերին՝ ներկայացման սկզբին սպասող։ Վերջին շարքերում մեկը մյուսի շալակն ելած մարդիկ։ Շատերն իրենց հետ խոհանոցից ձողաններ էին բերել՝ հաստ ձողանը մի կերպ հարմարեցնելով պատի մոտ, ելնում էին դրանց վրա և երկու ձեռքով հենվում առջևի կանգնածի ուսերին և, դիրքը չփոխելով, այդպես կանգնում էին երկու ժամ, հատկապես գոհ իրենցից ու տեղերից։ Մյուսները, ոտատեղ հարմարեցրած ներքեի ոտնակին, ճիշտ նույնպես կանգնում էին ամբողջ ժամանակ, հենվելով առջևինների ուսերին։ Դա ամենավերջին շարքերում էր, պատի մոտ։ Կողքից, թախտաշարի վրա մագլցած, նույնչափ հոծ ամբոխ էր կանգնած երաժիշտների գլխավերևում։ Սրանք լավ տեղեր էին։ Մի հինգ հոգի ելել էին հենց վառարանի վրա և պառկած, նայում էին ցած։ Հո երանության մեջ չէ՜ին։ Դիմացի պատի լուսամուտագոգերին նույնպես խռնված էր ուշացած և լավ տեղ չգտածների բազմությունը։ Բոլորն իրենց պահում էին լուռ ու արժանապատիվ։ Բոլորը կամենում էին պարոնների և այցելուների առաջ իրենց ցույց տալ լավագույն կողմից։ Բոլոր դեմքերն արտահայտում էին ամենապարզունակ սպասում։ Բոլոր դեմքերը կարմրատակած էին, քրտնապատ՝ շոգից և հեղձուկից։ Մանկական բերկրանքի, դուրեկան, դուրեկան, անխառն վայելքի այդ ինչ արտացոլում կար կնճռապատ, խարանված ճակատներին ու այտերին, մինչ այդ մռայլ ու խոժոռ մարդկանց հայացքներում, երբեմն ահարկու կրակով շողացող աչքերում։ Բոլորը գլխաբաց էին, և աջ կողմից բոլոր գլուխներն ածիլված պատկերվեցին ինձ։ Բայց ահա, բեմի վրա իրարանցում, աճապարանք առաջացավ։ Հիմա կբարձրանա վարագույրը։ Ահա, նվագեց նվագախումբը... Արժանահիշատակ է այդ նվագախումբը։ Կողքից, թախտաշարերին տեղավորվել էին ութը երաժիշտ. երկու ջութակ (մեկը կար բանտում, մյուսն ինչ-որ մեկից էին վերցրել ամրոցում, իսկ նվագողը բանտում գտնվեց), երեք բալալայկա՝ բոլորն ինքնաշեն, երկու կիթառ և մի դափ՝ կոնտրաբասի փոխարեն։ Ջութակները միայն ճզճզացնում էին, կիթառները վատն էին, փոխարենը՝ բալալայկաներն էին չլսված։ Լարերի վրա մատների խաղը լրիվ նման էր ամենահմուտ աճպարարության։ Բոլոր եղանակները պարային էին։ Ամենառիթմիկ տեղերում նվագողները մատնոսկրերով խփում էին բալալայկաների հնչերեսներին։ Տոնը, ճաշակը, կատարումը, նվագարանների կիրառումը, եղանակի մատուցման բնույթը՝ այդ ամենն ինքնատիպ էր, կալանավորական։ Կիթառահարներից մեկն էլ հոյակապ գիտեր իր նվագարանը։ Հենց նա էր՝ ազնվականներից, որը սեփական հորն էր սպանել։ Ինչ վերաբերում է դափահարին, ապա նա հրաշքներ էր գործում. մեկ պտտում էր մատներով, մեկ բթամատն ընդհատ֊ընդհատ սահեցնում կաշվի վրա, մեկ հնչում էին մանրիկ, զնգուն և միօրինակ հարվածներ, մեկ հանկարծ այդ ուժգին, հատու հնչյունը սիսեռահատիկի պես ցրիվ էր գալիս՝ վերածվելով անհամար մանրիկ, դողդողացող, սրսփող հնչյունների։ Վերջապես, հայտնվեցին ես երկու հարմոնահար։ Ազնիվ խոսք, մինչ այդ պատկերացում իսկ չունեի, թե ինչ կարելի է անել հասարակ, ժողովրդական պարզ նվագարաններով. հնչյունների փոխհամաձայնեցումը, միասնականությունը, գլխավորը՝ ոգին, ընկալման բնույթը և եղանակի բուն էության ըմբռնման և փոխանցման կերպը պարզապես զարմանալի էին։ Առաջին անգամ ես լիովին հասկացա այնտեղ, թե հատկապես ինչ խրոխտ ու զվարթ բան կա ռուսական պարերգերի անսահման կենսուրախության և խրոխտության մեջ։ Վերջապես բարձրացավ վարագույրը։ Բոլորն իրար եկան, մի ոտքից մյուսին հենվեցին, ետևինները բարձրացան ոտնաթաթերի վրա։ Ինչ֊որ մեկն ընկավ ձողանի վրայից, բոլորն անխտիր բացեցին բերանները և չռեցին աչքերը, ու լիակատար լռություն տիրեց։ Ներկայացումը սկսվեց։ | ||
+ | |||
+ | Կողքս կանգնած էր Ալեյը՝ իր եղբայրների և մյուս բոլոր չերքեզների խմբի հետ։ Նրանք բոլորը ջերմեռանդոր են կապվել էին թատրոնին և ամեն երեկո այստեղ էին։ Բոլոր մահմեդականները, թաթարները և այլոք, ինչպես նկատել եմ ոչ մեկ անգամ, միշտ էլ ամեն կարգի տեսարան֊ներկայացումների կրքոտ երկրպագուներ են։ Նրանց կողքին կուչուռվել էր նաև Իսայ Ֆոմիչը, որը վարագույրը բարձրանալուն պես, ասես ամբողջովին վերածվեց լսողության, տեսողության և ամենապարզունակ, հրաշքների և վայելու մի անհագ սպասումի։ Նույնիսկ ափսոս կլիներ, եթե հուսախաբվեր իր սպասումներից։ Ալեյի սիրուն դեմքը շողում էր այնպիսի մանկական, սքանչելի բերկրանքով, որ խոստովանում եմ, ինձ համար շատ դուրալի էր նրան նայելը և մի քանի անգամ, հիշում եմ, դերասանի մի որևէ ծիծաղելի կամ ճարպիկ վարմունքից հետո, երբ ընդհանուր քրքիջ էր հնչում, իսկույն շրջվում էի Ալեյի կողմն ու նայում նրա դեմքին։ Նա ինձ չէր տեսնում, ինչ կապ ուներ հիմա ինձ հետ։ Ինձնից ոչ շատ հեռու, ձախ կողմում կանգնած էր մի կալանավոր՝ տարեց, մշտապես խոժոռ, մշտապես դժգոհ ու փնթփնթան։ Նա նույնպես նկատել էր Ալեյին և տեսա, որ մի քանի անգամ կիսաժպիտով շրջվեց, նրան նայելու՝ այնքան էր դուրեկան։ «Ալեյ Սեմյոնիչ» էր ասում նրան՝ չգիտեմ ինչու։ Սկսեցին «Ֆիլատկա և Միրոշկայով»։ Ֆիլատկան (Բակլուշին) իսկապես հոյակապ էր։ Իր դերը խաղում էր զարմանալի հստակությամբ։ Երևում էր, որ նա խորամուխ է եղել իր յուրաքանչյուր դարձվածքի, ամեն մի շարժուձևի մեջ։ Ամեն մի դատարկ խոսքին, յուրաքանչյուր շարժմունքին կարողանում էր իմաստ և նշանակություն հաղորդել՝ լիուլի համապատասխան դերի բնույթին։ Այդ ջանադրությամբ, ուսումնասիրմանը գումարեք զարմանալի, բնական ուրախություն, պարզություն, անկեղծություն, և եթե տեսնեիք Բակլուշինին, անպայման կհամաձայնեիք, որ իսկական, բնածին դերասան է, մեծ տաղանդի տեր։ Քանիցս տեսել եմ Ֆիլատկայի դերակատարներ մոսկովյան և պետերբուրգյան թատրոններում և հաստատապես եմ ասում՝ Ֆիլատկայի մայրաքաղաքային երկու դերասաններն էլ Բակլուշինից վատ էին խաղում։ Նրա հետ համեմատած, երկուսն էլ գեղջուկներ էին և ոչ իսկական մուժիկներ։ Նրանք չափից ավելի էին կամենում ներկայացնել մուժիկների։ Դրանից բացի, Բակլուշինին բորբոքում էր մրցակցությունը։ Բոլորին հայտնի էր, որ երկրորդ ներկայացմանը Կեդրիլի դերը խաղալու է կալանավոր Պոցեյկինը, որը դերասան էր, ում, չգիտես ինչու, բոլորը համարում էին Բակլուշինից շնորհալի, ավելի լավ, և Բակլուշինը դրանից տառապում էր երեխայի պես։ Քանի անգամ նա մոտս եկավ վերջին օրերին ու սիրտր դատարկեց։ Ներկայացումից երկու ժամ առաթ դողէրոցքից ցնցվում էր։ Երբ ամբոխը քրքջում ու բղավում էր նրան. «Շատ լավ է, Բակլուշին։ Ապրես, Բակլուշին», դեմքը շողում էր երջանկությունից, իսկական ոգեշնչում էր փայլատակում աչքերում։ Միրոշկային համբուրելու տեսարանը, երբ Ֆիլատկան նախապես բղավում էր նրան, թե «Սրբվի՜ր», ինքն էլ էր բերանը սրբում, չափազանց ծիծաղելի էր ստացվել։ Բոլորը թուլացել էին ծիծաղից։ Բայց ամենից հետաքրքրականն ինձ համար հանդիսականներն էին՝ այստեղ արդեն ամեն ինչ բացեիբաց էր։ Իրենց հաճույքին էին տրվել ինքնամոռացությամբ։ Հավանության ճիչերը հնչում էին ավելի ու ավելի հաճախ։ Ահա, մեկը բոթեց ընկերոջը և շտապ-շտապ նրան հայտնեց տպավորությունները, նույնիսկ չմտահոգվելով ու չտեսնելով, որ կանգնած է նրա կողքին։ Մյուսը, որևէ զվարճալի տեսարանի ժամանակ, հանկարծակի, հիացմունքով ու փութով, շրջվում էր ամբոխի կողմը, արագ զննում բոլորին, կարծես կոչելով նրանց ևս ծիծաղել, ձեռքն էր թափահարում և անմիջապես, անհագաբար դառնում բեմի կողմը։ Երրորդը պարզապես լեզուն էր ճտտացնում, մատներով չրթացնում ու չէր կարողանում տեղում հանգիստ կանգնել, իսկ քանի որ շարժվելու տեղ չկար, ապա միայն ոտքից ոտքի էր հենվում։ Պիեսի ավարտին ընդհանուր զվարթ տրամադրությունը հասավ գագաթնակետին։ Ոչինչ չեմ չափազանցնում։ Պատկերացրեք, բանտ, կալանդներ, անազատություն, առջևում՝ երկարուձիգ տրտում տարիներ, ջրի կաթիլի պես միօրինակ կյանք՝ աշնան մթնգած օրվա մեջ, ու հանկարծ բոլոր այդ ճնշվածներին ու կալանվածներին թույլ էին տվել մի ժամով թոթափվել, զվարճանալ, մոռանալ ծանր երազը, մի ամբողջ թատրոն սարքել, այն էլ ինչպե՜ս. ի հպարտություն և ի զարմանս ամբողջ քաղաքի՝ իբր, տես ու ճանաչիր մերոնց, թե ինչ կալանավորներ են։ Հարկավ, ամեն ինչ գրավում էր նրանց, ասենք, զգեստները։ Անասելի հետաքրքրական էր նրանց՝ մի որևէ Անուղղելի Վանկայի, կամ Նեցվետաևի, կամ Բակլուշինի տեսնել բոլորովին ուրիշ զգեստով, քան տեսել էին արդեն քանի-քանի տարի, ամեն օր։ «Ախր, կալանավոր է, հենց նույն կալանավորը, ում ոտքերին կալանդներ են զնգզնգում, բայց ահա, բեմ է մտնում սերթուկով, կլոր շլյապայով, թիկնոցով՝ իսկական քաղքցի։ Բեղեր է կպցրել, մազեր։ Հրեն, գրպանից հանեց կարմիր թաշկինակը, թափ տվեց, ազնվական է ներկայացնում, ճիշտ կարծես ոչ ավել, ոչ պակաս, հենց հողատեր է որ կա»։ Եվ բոլորը զմայլված են։ Բարեգործ կալվածատերը բեմ էր մտնում համհարզի մունդիրով, ճիշտ է՝ շատ հնամաշ, ուսապանակներով, կոկարդակիր գլխարկով և ձեռնափայտով անսովոր տպավորություն գործում։ Այդ դերին երկու հավակնորդ կար, և ո՞վ կհավատա, ճիշտ փոքր երեխայի պես շատ գեշ կռվշտեցին, թե ով պիտի խաղա. երկուսն էլ ուզում էին երևալ սպայական մունդիրով, ուսակապերով։ Նրանց բաժանեցին մյուս դերասանները և ձայների մեծամասնությամբ որոշեցին դերը տալ Նեցվետաևին, ոչ այն պատճառով, որ ավելի վայելուչ ու գեղեցկատես էր մյուսից, այդպիսով ավելի նման պարոնի, այլ որովհետև Նեցվետաևը համոզեց բոլորին, որ բեմ կմտնի ձեռնափայտով ու այնպես կշարժի, կպտտի հատակի վրա, ինչպես իսկական պարոն և առաջնակարգ պճնամոլ, ինչ Անուղղելի Վանկայի մտքով անգամ չի անցնի, քանի որ իսկական ազնվականների երբեք չի տեսել։ Եվ իրոք, Նեցվետաևն այնպես հայտնվեց հանդիսականին՝ տիկնոջ հետ, հատակին այնպես արագ ու հմտորեն էր պտտում եղեգնե բարակ, ինչ֊որ տեղից ձեռք գցած ձեռնափայտը, հավանորեն համարելով, որ հենց դա է վերին տիրունականության, ծայրագույն պճնամոլության և ձևականության հատկանիշը։ Հավանաբար, ժամանակին, դեռևս երեխա, ճորտ ու ոտաբոբիկ, նրան վիճակվել էր տեսնել գեղեցիկ հագնված, ձեռնափայտով մի պարոնի, գերվել ձեռնափայտը խաղացնելու նրա հմտությամբ, և ահա, տպավորությունն ընդմիշտ և անջնթելի էր մնացել նրա հոգում, այնպես որ հիմա, երեսուն տարեկան հասակում, վերհիշվել էր՝ եղածի պես, ամբողջ բանտը գերելու և հմայելու համար։ Նեցվետաևն այն աստիճան էր խորացել իր զբաղմունքի մեջ, որ արդեն չէր նայում ոչ ոքի և ոչ մի ուղղությամբ, նույնիսկ խոսում էր՝ աչքերր չբարձրացնելով, և սոսկ մի բան էր անում՝ հետևում էր ձեռնափայտին ու դրա ծայրին։ Բարերար կալվածատիրուհին նույնպես չափազանց ակնառու էր յուրովի. նա հայտնվեց հնամաշ ու վաղեմի մարմաշե զգեստով, որն իսկական լաթի տեսք ուներ, թևերն ու վիզը բաց, ահավոր ճերմակաշպար և կարմրաշպար դեմքով, ծնոտի տակ կապ գցած մոմլաթե գիշերագլխարկով, հովանոցը մի ձեռքին, նկարած թղթե հովհարը մյուսին, որով անդադար հովհարում էր։ Քրքիջի թնդյունով դիմավորեցին կալվածատիրուհուն։ Եվ ինքն էլ չդիմացավ ու մի քանի անգամ կչկչաց։ Տիրուհի՝ խաղում էր կալանավոր Իվանովը։ Օրիորդի զգեստ հագած Սիրոտկինը շատ սիրունիկ էր։ Երգած քառյակները նույնպես լավ անցան։ Մի խոսքով, ներկայացումն ավարտվեց, հարուցելով կատարյալ և համրնդհանուր գոհացում։ Քննադատություն չեղավ և չէր էլ կարող լինել։ | ||
+ | |||
+ | Մի անգամ էլ հնչեց նախանվագը և նորից բարձրացավ վարագույրտ։ Կեդրիլն էր, Դոն Ժուանի պես մի բան, համենայն դեպս, թե պարոնին, թե ծառային սատանաները վերջում տանում են դժոխք։ Ամբողջ գործողություն էր ներկայացվում, բայց երևում էր, որ հատված է՝ սկիզբն ու ավարտը կորսված էին։ Նվազագույն միտք ու իմաստ չկար։ Գործողությունը կատարվում էր Ռուսաստանում, ինչ֊որ իջևանատան մեջ։ Պանդոկապանը սենյակ էր առաջնորդում շինելով և ծռմռված կլոր շլյապայով պարոնին։ Ետեից գալիս էր ծառա Կեդրիլը՝ ճամպրուկով և կապույտ թղթով փաթաթված հավը մյուս ձեռքին։ Կեդրիլը կիսամուշտակով էր և ծառայական գդակով։ Որկրամոլը հենց նա էր որ կար։ Պարոնի դերակատարը նույն Իվանովն էր, որը նախորդ պիեսում բարերար կալվածատիրուհի էր խաղում։ Պանդոկապանը՝ Նեցվետաևը, նախապես տեղեկացրեց, որ սենյակում չարքեր կան ու հեռացավ։ Մռայլադեմ ու մտահոգ պարոնը մրթմրթաց քթի տակ, որ դա վաղուց գիտեր և կարգադրեց Կեդրիլին՝ իրերը դասավորել և ընթրիք պատրաստել։ Կեդրիլը վախկոտ է և որկրամոլ։ Լսելով սատանաների մասին, գունատվում է և դողում տերևի պես։ Նա կփախչեր, բայց վախենում էր պարոնից։ Եվ դրանից բացի, ուտել է ուզում նաև։ Նա հեշտասեր է, անխելք, յուրովի խորամանկ, վախկոտ, ամեն քայլափոխին խաբում է պարոնին, միաժամանակ վախենում նրանից։ Ծառայի հիանալի տիպ է, նրա կերպարում անհստակ և մոտավոր ի հայտ են գալիս Լեպորելլոյի գծերը իսկապես հիանալի մատուցված։ Պոցեյկինը հիմնավոր տաղանդ ունի և, իմ կարծիքով, Բակլուշինից ավելի լավ դերասան է։ Հասկանալի է, հաջորդ օրը հանդիպելով Բակլուշինին, կարծիքս լրիվ չհայտնեցի՝ չափից ավելի կդառնացնեի նրան։ Պարոնի դերակատար կալանավորը նույնպես վատ չխաղաց։ Անասելի ահավոր, ոչ մի բանի չնմանվող բաներ էր դուրս տալիս, սակայն առոգանությունն էր ճիշտ, ճարտար, շարժմունքը՝ համապատասխան։ Մինչ Կեդրիլը կտեղավորեր ճամպրուկները, պարոնր մտահոգ գնում֊գալիս էր բեմի վրա և ի լուր ամենեցուն հայտնում, որ այս երեկո՝ վերջ իր ճամփորդություններին։ Կեդրիլը հետաքրքրությամբ ականջ էր դնում, ծամածռություններ անում, խոսում a parte և ամեն խոսքով ծիծաղեցնում հանդիսականին։ Նա չի խղճում պարոնին, բայց լսել է սատանաների մասին։ Ուզում է իմանալ, թե դա ինչ բան է, և ահա, խոսք է բացում, հարցուփորձ անում։ Պարոնն ի վերջո հայտնում է նրան, որ ժամանակին, ինչ֊որ փորձանքի մեջ օգնություն է հայցել դժոխքից և սատանան օգնել է, փրկել իրեն, սակայն այսօր ժամկետն է և ըստ պայմանի, գուցե թե կգան՝ հոգին առնելու։ Կեդրիլը սաստիկ դողացնում է։ Սակայն պարոնը չի կորցնում ոգու արիությունը և կարգադրում ծառային՝ ընթրիք պատրաստել։ Ընթրիքի մասին լսելով, Կեդրիլն աշխուժանում է, հանում է հավը, գինին, մեկ֊մեկ էլ պռճոկում է հավից և համտեսում։ Սրահը քրքջում է։ Ահա, ճռռաց դուռը, փեղկերն իրար է զարկում քամին։ Կեդրիլը դողում է և փութով, համարյա անգիտակցաբար հավի մի մեծ կտոր է խցկում բերանը և չի կարողանում կուլ տալ։ Նորից՝ քրքիջ։ «Պատրա՞ստ է»,— բղավում է պարոնը՝ գնալ֊գալով սենյակում։ «Հիմա, պարոն... պատրաստում եմ»,— ասում է Կեդրիլը, ինքը նստում սեղանի մոտ և հանգիստ սկսում խժռել պարոնի ուտելիքր։ Ըստ երևույթին, հանդիսականին դուր է գալիս ծառայի ճարպկությունը, խորամանկությունը և այն, որ պարոնը հիմարի վիճակում է։ Հարկ է խոստովանել, որ Պոցեյկինը նույնպես, իրոք, արժանի էր գովասանքի։ «Հիմա, պարոն, պատրաստում եմ» բառերը նա հրաշալի էր ասում։ Նստելով սեղանի մոտ, սկսում է ագահաբար ուտել և ցնցվում տիրոջ ամեն մի քայլի վրա, որպեսզի վերիինս չնկատի իր արարմունքր։ Հենց պարոնը շրջվում է տեղում, Կեդրիլը թաքնվում է սեղանի տակ, իր հետ քաշել֊տանելով հավը։ Ի վերջո, հագեցնում է քաղցի առաջին պոռթկումը, ժամանակն է մտածել և տիրոջ մասին։ «Ի՞նչ եղավ ընթրիքը, Կեդրիլ»,― գոռում է պարոնը։ «Պատրա՜ստ-տ է»,— խրոխտ պատասխանում է Կեդրիլը, հանկարծ նկատելով, որ տիրոջն ուտելու բան համարյա չի մնացել։ Ափսեի մեջ, իսկապես, հավի մի տոտիկ էր դրված։ Պարոնը մռայլված և մտահոգ, ոչինչ չնկատելով սեղան է նստում, և Կեդրիլը՝ անձեռոցիկը թևքին, կանգնում է աթոռի ետևում։ Կեդրիլի ամեն բառը, ամեն շարժումը, դիմախաղը, երբ նա, դառնալով հասարակությանը, գլխով է անում անհասկացող պարոնի կողմը, հանդիսականների անզուսպ քրքիջն էր առաջ բերում։ Բայց ահա, պարոնը հենց սկսում է ուտել, հայտնվում են սատանաները։ Այստեղ արդեն ոչինչ հասկանալ չի լինի, սատանաներն էլ են հայտնվում մի տեսակ չափից ավելի անմարդավարի։ Կողքի կուլիսից բացվում է դուռը և հայտնվում ինչ-որ բան՝ ճերմակազգեստ, գլխի փոխարեն՝ լապտեր, մեկը՝ մոմ։ Մյուս տեսիլքը նույնպես լապտերով է, ձեռքին՝ գերանդի։ Ինչի՞ համար են լապտերները, ինչո՞ւ գերանդի, սատանաներն ինչո՞ւ են ճերմակազգեստ՝ ոչ ոք չի կարող բացատրել։ Իմիջիայլոց, ոչ ոք չի էլ մտածում այդ մասին։ Երևի այդպես էլ պիտի լինի։ Տերը բավականին քաջասիրտ, դառնում է չարքերին, որ ինքը պատրաստ է, թող տանեն։ Սակայն Կեդրիլը վախեցած է՝ նապաստակի պես։ Մտնում է սեղանի տակ, բայց չնայած իր համակ սարսափին, չի մոռանում սեղանի վրայից ճանկել շիշը։ Սատանաները մի պահ չքանում են, Կեդրիլը դուրս է թռչում սեղանի տակից, բայց հենց պարոնը նորից է անցնում հավ ուտելուն, երեք սատանա վերստին խուժում են սենյակ, ետևից բռնում պարոնին ու քարշ են տալիս դեպի գեհեն։ «Կեդրիլ, փրկիր ինձ»,— գոռում է պարոնը։ Բայց Կեդրիլն ուրիշ գործի է։ Այս անգամ թե շիշը, թե ափսեն, թե նույնիսկ հացն է քարշ տվել սեղանի տակ։ Եվ ահա, մենակ է հիմա, սատանաները չկան, պարոնը՝ նույնպես։ Կեդրիլը դուրս է սողում, շուրջը նայում, և ժպիտը լուսավորում է նրա դեմքը։ Խարդախավարի կկոցում է աչքերը, նստում տիրոջ տեղը և գլխով անելով հասարակությանը, ասում է կիսաշշունկով. | ||
+ | |||
+ | ― Դե, հիմա մենակ եմ... առանց պարոնի... | ||
+ | |||
+ | Բոլորը քրքջում են, որովհետև առանց պարոնի է նա, բայց ահա, էլի ավելացնում է կիսաշշնջոցով, գողունի դիմելով հանդիսականին, կիսաշշնջոցով ասում. | ||
+ | |||
+ | ― Ախր, մեր պարոնին սատանեքը տարան... | ||
+ | |||
+ | Հանդիսականների ցնծությունն անսահման է։ Բացի, որ պարոնին սատանեքը տարան, սա ասվել էր այնպիսի մի խորամանկությամբ, այնպիսի ծաղրական֊ցնծացող դիմախաղով, որ իսկապես անհնար էր չծափահարել։ Սակայն երկար չի տևում Կեդրիլի երջանկությունը։ Հենց նոր էր շիշն առել ձեռքը, բաժակը լցրել և ուզում էր խմել, հանկարծակի վերադառնում են չարքերը, գողեգող մոտենում ետևից և ըհ՛ը, բռնում են կողերից։ Կեդրիլը կոկորդ է պատռում, վախից չի համարձակվում շրջվել։ Պաշտպանվել նույն պես չի կարող, շիշն ու բաժակը ձեռքերում են, անուժ է թողնել դրանք։ Սարսափից բերանը բացած, կես րոպեի չափ նստած է, աչքերը չռած հասարակության վրա, վախվորած սարսափի այնպիսի ծիծաղելի արտահայտությամբ, որ կարելի է նկարել։ Վերջապես, նրան քաշքաշ անելով տանում են, շիշը հետն է, նա քացի֊քացի է անում ու բղավում, բղավում։ Բղավոցները դեռ լսվում են կուլիսներից։ Վարագույրն իջնում է, և բոլորը քրքջում են, հիացած են բոլորը․․․ Նվագախումբը սկսում է «կամարինսկայա» նվագել։ | ||
+ | |||
+ | Սկսում են մեղմ, հազիվ լսելի, բայց եղանակն աճում ու աճում է, տեմպն արագանում, հնչում են խրոխտ թակոցներ բալալայկաների դեկաներին... Կամարինսկայան է, իր համակ թափով, հիրավի, լավ կլիներ, եթե Գլինկան թեկուզև պատահաբար լսեր դա մեր բանտում։ Սկսվում է պանտոմինան, երաժշտության ուղեկցությամբ։ Կամարինսկայան չի դադարում ամբողջ պանտոմինայի ընթացքում։ Ներկայացվում է խրճիթի ներսը։ Բեմի վրա են ջաղացպանն ու իր կինը. ջաղացպանը մի անկյունում լծասարքն է նորոգում, մյուս անկյունում կինը վուշ է մանում։ Կնոջ դերակատարը Սիրոտկինն է, ջաղացպանը՝ Նեցվետաևը։ | ||
+ | |||
+ | Նշեմ, որ մեր դեկորացիաները շատ աղքատիկ էին։ Թե այս, թե նախորդ պիեսներում, իսկ մյուսները դուք լրացրեք սեփական երևակայությամբ, քան աչքով կտեսնեք։ Ետնապատի փոխարեն կախված էր մի որևէ գորգ կամ տապճակ, կողքից՝ ինչ֊որ հնամաշ, ծալովի վարագույրներ։ Իսկ ձախ կողմում ոչինչ չկա, այնպես որ երևում են թախտաշարերը։ Բայց հանդիսականները խստապահանջ չեն և համաձայն՝ երևակայությամբ լրացնել իրականը, առավել ես, որ կալանավորները շատ են ընդունակ դրան. «Թե որ ասում են այգի, ուրեմն դու էլ այգի համարիր, սենյակը սենյակի նման է, խրճիթն էլ խրճիթի, մեկ է, ու շատ ձևեր մի թափեք»։ Ջահել կնկա շորերով Սիրոտկինը շատ լավիկն է։ Հանդիսականների մեջ մի քանի կիսաձայն հաճոյախոսություններ են հնչում։ Ջաղացպանը գործը վերջացնում, վերցնում է գդակը, մտրակը, մոտենում է կնոջն ու նշաններով բացատրում, որ պիտի գնա, բայց եթե առանց իրեն կինն ընդունի մեկնումեկին, ապա... ցույց է տալիս մտրակը։ Կինը լսում է և գլխով անում։ Այդ մտրակը քաջ ծանոթ է իրեն, ըստ երևույթին՝ ամուսնու բացակայությամբ ման եկող է։ Ամուսինը հեռանում է։ Հենց ելնում է դռնից, կինը բռունցքն է թափ տալիս ետևից։ Բայց ահա, դուռը թակում են, բացվում է դուռը և նորից հայտնվում է հարևանը՝ նույնպես ջաղացպան է կաֆտայով ու մորուքով։ Ձեռքին նվեր ունի՝ կարմիր գլխաշոր։ Կինը ծիծաղում է, բայց հենց հարևանն ուզում է գրկել, դուռը նորից թակում են։ Որտե՞ղ թաքնվել։ Կինը փութով թաքցնում է հարևանին սեղանի տակ, իսկ ինքը նորից ձեռքն է առնում իլիկը։ Հայտնվում է մյուս երկրպագուն. սա գրագիր է, զինվորական համազգեստով։ Մինչ այժմ պանտոմինան ընթանում էր անթերի, շարժուձևն անսխալ էր, ճշգրիտ։ Կարելի էր անգամ զարմանալ՝ տեսնելով այդ հանպատրաստից դերակատարներին և ակամա մտածել, ինչքան ուժ և տաղանդ է կորչում մեզ մոտ՝ Ռուսաստանում, երբեմն համարյա անտեղի, անազատության և դժվարին վիճակի մեջ։ Բայց գրագիր խաղացող կալանավորն, ըստ երևույթին, երբևէ եղել էր գավառական կամ տնային թատրոնում, և նրան թվացել էր, թե մեր դերասանները՝ բոլորն անխտիր, գործը չեն հասկանում և այնպես չեն քայլում բեմում, ինչպես հարկ է քայլել։ Եվ ահա, նա հանդես էր գալիս այնպես, ինչպես, ասում են, հնում հանդես էին գալիս դասական հերոսները թատրոններում. երկար քայլ էին գցում և մյուս ոտքը դեռ չշարժած, կանգ առնում հանկարծ, ետ գցում ամբողջ իրանը, գլուխը, հպարտորեն շուրջը նայում և մյուս քայլը գցում։ Եթե նման քայլքը ծիծաղելի էր դասական հերոսների պարագային, ապա զինվորական գրագրի համար, այն էլ՝ կոմիկական տեսարանում, առավել ծիծաղելի։ Սակայն մեր հասարակությունը մտածել էր, որ այդպես էլ պետք է հավանորեն, լողլող գրագրի երկար քայլերն ընդունել որպես կատարված փաստ, առանց առանձին քննադատության։ Գրագիրը հազիվ էր հասցրել հայտնվել բեմի մեջտեղում, նոր թակոց է լսվում։ Տանտիրուհին կրկին իրար է անցնում։ Ո՞ւր խցկի գրագրին՝ սնդուկի մեջ, բարեբախտաբար, բաց է։ Գրագիրը խցկվում է սնդուկը, և կինը ծածկում է կափարիչը։ Այս անգամվա հյուրն առանձնահատուկ է, նույնպես սիրահար, բայց հատուկ տեսակի։ Բրահման է, նույնիսկ զգեստով։ Անզուսպ ծիծաղ է հնչում սրահում։ Բրահմանի դերը կալանավոր Կաշկինն էր խաղում և հիանալի էր խաղում։ Կազմվածքն էր բրահմանական։ Իր սիրո ամբողջ չափը նա բացատրում էր շարժուձևով։ Ձեռքերը պարզում էր երկինք, ապա ծալում կրծքին, հպում սրտին, բայց դեռ չհասցրած քնքշանալ, ուժեղ հարված է թնդում դռանը։ Հարվածից երևում է, որ սա տանտերն է։ Վախեցած կինն իրեն կորցրել է, բրահմանը դեսուդեն է նետվում և աղաչում թաքցնել իրեն։ Կինն արագ֊արագ նրան խցկում է պահարանի ետևը, իսկ ինքը, մոռանալով դուռը բացել, նետվում է իր մանվածքի կողմը և մանում, մանում է՝ չլսելով ամուսնու թակոցը, վախից կտրում է թելը և պտտում է իլիկը, մոռանալով բարձրացնել դա հատակից։ Սիրոտկինը շատ լավ ու հաջող ներկայացրեց կնոջ վախը։ Սակայն տանտերը ոտքով կոտրում է դուռը և մտրակը ձեռքին մոտենում կնոջը։ Նա ամեն ինչ նկատել է, հետևել և ուղղակի մատնացույց է անում, որ երեք հոգի թաքնված են տանը։ Հետո փնտրում է թաքնվածներին։ Առաջինը գտնում է հարևանին և դմբզելով հանում սենյակից։ Վախեցած գրագիրը ցանկանում է փախչել։ Գլխով բարձրացնում է սնդուկի կափարիչը և հենց դրանով էլ մատնում իրեն։ Տանտերը շրմփացնում է մտրակով, և այս անգամ սիրահար գրագիրը ցատկոտում է ամենևին ոչ դասական եղանակով։ Մնում է բրահմանը։ Տանտերը երկար է փնտրում, ի վերջո գտնում պահարանի ետևում, բարեկիրթ խոնարհվում է նրան և մորուքից բռնած, քաշեքաշ բերում բեմի կենտրոն։ Բրահմանը փորձում է պաշտպանվել, բղավում է «նզովյալ, նզովյալ» (մնջախաղի ընթացքում ասված միակ բառերը), բայց ամուսինը չի լսում և դատաստան տեսնում իր ձևով։ Կինը, տեսնելով, որ հերթն իրեն է հասնում, թողնում է մանվածքը, իլիկը և փախչում սենյակից, նստելու տախտակն ընկնում է հատակին, կալանավորները քրքջում են։ Ալեյը, չնայելով ինձ, քաշքշում էր ձեռքս և բղավում. «Նայի, բրահմանը, բրահմանը» և չէր կարողանում զսպել ծիծաղը։ Վարագույրն իջնում է։ Սկսվում է մյուս տեսարանը... | ||
+ | |||
+ | Սակայն կարիք չկա նկարագրել բոլոր տեսարանները։ Երկու, թե երեք տեսարաններ էին։ Բոլորն էլ ծիծաղելի և իսկապես զվարճալի։ Եթե հորինել էին ոչ իրենք՝ կալանավորները, ապա ծայրահեղ դեպքում յուրաքանչյուրի մեջ իրենցն էին ներդրել։ Համարյա յուրաքանչյուր դերակատար հանպատրաստից բաներ էր արել, այնպես որ հաջորդ երեկոյան միևնույն դերակատարը նույն դերը խաղում էր փոքր-ինչ այլ կերպ։ Վերջին պանտոմինան՝ ֆանտաստիկ բնույթի, ավարտվում էր բալետով։ Հանգուցյալ էին թաղում։ Բրահմանը՝ բազմաթիվ օգնականներով, դագաղի վրա զանազան կախարդումներ էր անում, բայց ոչինչ չէր օգնում։ Վերջապես հնչեց «Արևը մայր է մտնում», մեռյալը կենդանանում էր և բոլորն ուրախացած, սկսում են պարել։ Բրահմանը պարում էր մեռյալի հետ, պարում էր միանգամայն առանձնահատուկ ձևով, բրահմանավարի։ Դրանով էլ ավարտվում էր թատրոնը, մինչև հաջորդ երեկո։ Մերոնք ցրվում էին ուրախ, գոհացած, գովում դերակատարներին, շնորհակալություն հայտնում ենթասպային։ Վեճեր չէին լինում։ Բոլորն անսովոր գոհ էին, նույնիսկ կարծես երջանիկ, և քուն էին մտնում ոչ ամեն անգամվա պես, այլ հոգիները հանգիստ՝ և թվում է, ինչի՞ց։ Այնինչ, սա իմ երևակայության արդյունքը չէ, ճշմարի՛տ է, ճի՛շտ։ Այդ խեղճ մարդկանց թույլ էին տվել հենց ապրել յուրովի, զվարճանալ մարդավարի, թեկուզև մեկ ժամ ապրել ոչ բանտային կյանքով, և մարդը բարոյապես փոխվում էր, թեև ընդամենը մի քանի րոպե էր դա... Բայց ահա, խոր գիշեր է։ Ես ցնցվեցի ու արթնացա պատահաբար. ծերուկը շարունակում էր աղոթել վառարանի վրա և կաղոթի մինչև այգաբաց։ Ալեյը անձայն քնած է կողքս։ Հիշեցի, որ քնելուց առաջ էլ, դեռևս ծիծաղելով, եղբայրների հետ խոսում էր թատրոնի մասին և ես ակամա նայեցի Ալեյի մանկական հանգիստ դեմքին։ Կամաց֊կամաց վերհիշեցի ամեն, ամեն ինչ. վերջին օրը, տոները, այս ամբողջ ամիսը... Վախեցած բարձրացրի գլուխս և զննեցի իմ քնած ընկերներին, բանտային վեցնամոմի դողդոջ ու աղոտ լույսի տակ։ Նայեցի նրանց խղճահարույց դեմքերին, աղքատիկ անկողիններին, այդ համակ ու անհուսալի չքավորությանն ու աղքատությանը, և ճիշտ կարծես ուզեցի հավատալ, որ այդ ամենն այլանդակ երազի շարունակությունը չէ, այլ իրական ճշմարտություն։ Սակայն այդպես է որ կա. ահա, լսվում է ինչ֊որ մեկի տնքոցը, մյուսը ծանր֊ծանր բարձրացրեց ձեռքը և զրնգացին շղթաները։ երրորդը ցնցվեց քնի մեջ և սկսեց խոսել, իսկ վառարանի վրա ծերուկն աղոթում էր բոլոր «ուղղափառ քրիստոնեաների» համար, և լսվում էր նրա մեղմաձայն, երգեցիկ աղոթքը. «Տեր Հիսուս Քրիստոս, ողորմա մեզ...»։ | ||
+ | |||
+ | «Ընդմիշտ հո այստեղ չեմ լինելու, այլ ընդամենը մի քանի տարի»,— մտածեցի և գլուխս իջեցրի բարձին։ | ||
+ | |||
+ | '''Վերջ առաջին մասի''' | ||
== ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ == | == ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ == | ||
=== I։ Հոսպիտալ === | === I։ Հոսպիտալ === | ||
+ | |||
+ | Տոներից անմիջապես հետո, ես հիվանդացա և գնացի մեր զինվորական հոսպիտալը։ Կանգնած էր առանձնակի, բերդից կես վերստ հեռու։ Երկարուկ, միհարկանի չենք էր, դեղին ներկված։ Ամռանը, նորոգման աշխատանքների ժամանակ, չափից ավելի դեղին ներկ էր ծախսվել։ Հոսպիտալի հսկայական բակում տեղավորված էին ծառայությունները, բժշկական ղեկավարության տները և հարկավոր այլ շինություններ։ Իսկ գլխավոր մասնաշենքում միայն հիվանդասենյակներն էին, որոնք շատ էին, սակայն կալանավորականները՝ միայն երկուսը, մշտապես լեփ֊լեցուն, հատկապես ամռանը, այնպես որ հաճախ էին ստիպված լինում մոտեցնել մահճակալները։ Մեր հիվանդասենյակները լցվում էին ամեն կարգի «անբախտ ժողովրդով»։ Մերոնք էին լինում, զանազան զինվորական ամբաստանյալներ, որոնց պահում էին տարբեր աբվախտներում, դատապարտվածներ, չդատապարտվածներ, կալանառքման ենթականեր։ Լինում էին նաև ուդղիչ վաշտից՝ տարօրինակ հաստատություն էր, ուր քշվում էին մեղք գործած և սակավ հուսալի զինվորներ՝ իրենց վարքն ուղղելու համար նախատեսված գումարտակներից և որտեղից երկու և ավելի տարիներ անց ելնում էին այնպիսի սրիկաներ, որպիսիք հազվադեպ հանդիպեիք։ Վատառողջ կալանավորները մեզ մոտ սովորաբար առավոտյան ենթասպային էին հայտնում իրենց հիվանդության մասին։ Անմիջապես գրանցում էին մատյանի մեջ և դա, հիվանդի հետ, պահնորդի ուղեկցությամբ, ուղարկում գումարտակի լազարեթ։ Այդտեղ բժիշկը նախապես զննում էր բերդում տեղավորված բոլոր ստորաբաժանումներից եկած բոլոր հիվանդներին և ում իսկապես հիվանդ էր համարում, գրանց ում էր՝ հոսպիտալ տանելու։ Ինձ գրառեցին մատյանում և ժամը երկուսին մոտ, երբ արդեն մերոնք՝ բոլորը բանտից գնում էին ետճաշյա աշխատանքի, և ես գնացի հոսպիտալ։ Հիվանդ կալանավորը սովորաբար իր հետ վերցնում էր փող՝ ինչքան կարող էր, հաց, քանի որ այդ օրը հոսպիտալում չէր կարող ուտելիքի հույս ունենալ, փոքրիկ ծխափող և ծխախոտի քսակ, կայծքար և հրահան։ Այս վերջին իրերը խնամքով թաքցվում էին սապոգների մհջ։ Հոսպիտալի պարսպից ներս մտա ոչ առանց որոշ հետաքրքրության՝ այդ նոր, կալանավորական մեր նիստուկացի՝ դեռևս ինձ անծանոթ ելևէջումի հանդեպ։ | ||
+ | |||
+ | Տաք, ամպամած և թախծալի օր էր, այն օրերից մեկը, երբ հոսպիտալի նման հաստատություններն ընդունում են հատկապես գործնական, տրտում ու թթված տեսք։ Զինվորի հետ մտանք ընդունարան, ուր պղնձյա երկու լոգարան կար և ուր արդեն սպասում էին երկու հիվանդ՝ ամբաստանյալներից, նույնպես զինվորի ուղեկցությամբ։ Ներս մտավ բուժակը, ծուլորեն և տիրաբար զննեց մեզ ու էլ ավելի ծուլորեն գնաց զեկուցելու բժշկին։ Վերջինս շուտով երևաց, զննեց, շատ սիրալիր վերաբերվեց և մեզ տվեց «վշտաթերթիկներ», որոնց վրա նշված էին մեր ազգանունները։ Իսկ դրան հաջորդող հիվանդության նկարագրությունը, դեղորայքի նշանակումները, չափերը և այլն, մնում էր արդեն օրդիատորներից նրան, որը կալանավորական հիվանդասենյակներն էր տնօրինում։ Նախկինում էլ էի լսել, որ կալանավորները շատ են գովում իրենց բուժակներին։ «Հոր տեղ են գալիս»,— պատասխանում էին իմ հարցերին, երբ հիվանդանոց պիտի գնայի։ Այդ ընթացքում շորներս փոխեցինք։ Մեր ունեցած արտահագուստը և սպիտակեղենը, որոնցով եկել էինք, մեզնից վերցրին և հիվանդանոցային սպիտակեղեն հագցրին, բացի դրանից, տվեցին երկար գուլպաներ, ոտնամաններ, գդակներ և գորշագույն մահուդե հաստ խալաթներ, ներսից վրակար կտավով կամ մեկ այլ կտորով։ Մի խոսքով, ամեն ինչ վերին աստիճանի կեղտոտ էր, բայց դա գնահատեցի արդեն տեղում։ Հետո մեզ տարան կալանավորական հիվանդասենյակներ, որոնք տեղավորված էին շատ երկար, բարձրառաստաղ և մաքուր միջանցքի ծայրին։ Արտաքին մաքրությունն ամենուր շատ բավարար էր։ Առաջին հայացքից աչքի ընկնող ամեն ինչ ուղղակի փայլում էր։ Ի դեպ, այդպես կարող էր ինձ թվալ՝ մեր բանտից հետո։ Երկու, ամբաստանյալը գնացին ձախ կողմի հիվանդասենյակը, իսկ ես՝ աջ։ Երկաթյա հեղույսով կողպած դռան մոտ ժամապահն էր, հրացանով, կողքին՝ օգնականը։ Կրտսեր ենթասպան (հոսպիտալի պահախմբից) կարգադրեց ներս թողնել ինձ, և ես հայտնվեցի երկար ու նեղ սենյակում, որի երկայնակի պատերի տակ մահճակալներն էին, շուրջ քսան հատ, որոնցից երեք-չորսը դեռևս զբաղված չէին։ Մահճակալները փայտյա էին, ներկված կանաչ՝ չափից ավելի ծանոթ բոլորին և յուրաքանչյուրին մեզ մոտ՝ Ռուսաստանում, հենց այն մահճակալները, որոնք ինչ-որ նախասահմանումով չեն կարող լինել առանց մլակների։ Տեղավորվեցի անկյունում, այն կողմում, ուր պատուհաններն էին։ | ||
+ | |||
+ | Ինչպես արդեն ասացի, այստեղ էին նաև մեր կալանավորները, բանտից։ Մի քանիսն արդեն ճանաչում էին ինձ, համենայն դեպս, տեսել էին նախկինում։ Ավելի շատ էին ենթադատները և ուղղիչ վաշտից բերվածները։ Ծանր հիվանդներ, այսինքն՝ անկողնուց չելնողներ, այնքան էլ շատ չէին։ Մյուսները թեթև հիվանդներ կամ ապաքինվողներ, կամ նստած էին մահճակալների վրա, կամ ետուառաջ էին քայլում սենյակում, ուր մահճակալների երկու շարքերի միջև դեռևս տարածություն էր մնում՝ զբոսնելու համար բավարար։ Սենյակում չափազանց հեղձուցիչ, հիվանդանոցային հոտ կար։ Օդը վարակված էր զանազան անդուր գոլորշիներով և դեղորայքի հոտով, թեև համարյա ամբոդջ օրը անկյունում վառվում էր վառարանը։ Իմ մահճակալին շերտավոր ծածկոց էր գցած։ Բացեցի։ Ծածկոցի տակ մահուդե կտավով վրակար վերմակ կար և խիստ կասկածելի մաքրության հաստ սպիտակեղեն։ Մահճակալի կողքին՝ սեղանիկ, որի վրա բաժակ կար և անագե աման։ Պատշաճության համար այդ ամենը ծածկված էր ինձ արամագրված սրբիչով։ Սեղանիկի ներքևում մի դարակ էլ կար. այդտեղ դրվում էին թեյ խմողների թեյնիկները, փայտյա գավերը՝ կվասի համար և այլն։ Սակայն հիվանդների մեջ թեյ խմողներ չատ քիչ կային։ Իսկ ծխափողեր և քսակներ համարյա բոլորն ունեին, չբացառած անգամ թոքախտավորներին, դրանք պահվում էին մահճակալների տակ։ Բժիշկը և մյուս ղեկավարները համարյա երբեք չէին ստուգում, իսկ եթե մեկնումեկին էլ բռնացնում էին ծխափողով, ձևացնում էին, թե չեն նկատում։ | ||
+ | |||
+ | Իմիջիայլոց, հիվանդներն էլ միշտ զգույշ էին և ծխելու էին գնում վառարանի մոտ։ Փոխարենը՝ գիշերով ծխում էին հենց մահճակալների վրա, այնինչ գիշերները ոչ ոք չէր շրջում հիվանդասենյակներում, բացի երբեմն պահախմբի սպայից՝ հոսպիտալի պահախմբի պետից։ | ||
+ | |||
+ | Մինչ այդ ես չէի պառկել և ոչ մի հիվանդանոցում, ուստիև շրջապատող ամեն ինչ չափազանց նոր էր ինձ համար։ Նկատեցի, որ որոշ հետաքրքրություն եմ հարուցում։ Իմ մասին արդեն լսել էին և զննում էին խիստ անփափկանկատ, նույնիսկ որոշ գերազանցության երանգով, ինչպես դպրոցներում նորեկներին են զննում կամ պաշտոնական տեղերում՝ խնդրատուին։ Աջ կողմում պառկած էր ամբաստանյալ մի գրագիր, պաշտոնաթող կապիտանի ապօրինի որդի էր։ Նա դատվելու էր կեղծ թղթադրամների համար և մի տարվա չափ պառկած էր արդեն, կարծեմ ոչ մի հիվանդություն էլ չուներ, բայց հավատացրել էր բժիշկներին, թե արյունատար անոթների լայնացում ունի։ Հասել էր նպատակին, տաժանակրությունը և մարմնական պատիժները շրջանցել էին նրան, և մեկ տարի անց ուղարկեցին Տ.-սկ, ինչ֊որ տեղ պահելու համար՝ հիվանդանոցին կից։ Ամրակազմ, թիկնեղ, քսանութ տարեկան երիտասարդ էր, մեծ խարդախ և օրենք իմացող, ամենևին ոչ անխելք, չափազանց սանձարձակ և ինքնավստահ, հիվանդագին անձնասեր, լրբորեն հավատացրել էր ինքն իրեն, թե աշխարհիս ազնվագույն և ճշմարտագույն մարդն է և անգամ ոչ մի մեղք չունի, ընդմիշտ պահպանում էր այդ վստահությունը։ Առաջինն ինքը խոսք բացեց, հետաքրքրությամբ հարցուփորձ արեց և բավականին մանրամասն պատմեց հոսպիտալի արտաքին կանոնների մասին։ Հարկավ, ամենից առաջ հայտնեց, որ կապիտանի որդի է։ Չափից ավելի էր ուզում ազնվական կամ ծայրահեղ դեպքում «ազնվատոհմներից» երևցնել իրեն։ Նրանից հետո ինձ մոտեցավ ուղղիչ վաշտից մի հիվանդ ու սկսեց հավատացնել, թե ճանաչել է նախկինում աքսորված ազնվականներից շատերին, տալով նրանց անուն հայրանունները։ Արդեն ալեհեր զինվոր էր, դեմքին գրված, որ ծայրեծայր փչում է։ Չեկունով էր ազգանունը։ Ակնհայտ էր, որ քծնում է, կասկածելով, թե փող կունենամ։ Նկատելով թեյախոտի և շաքարի փաթեթը, իսկույն առաջարկեց ծառայությունները. թեյնիկ գտնել և թեյ թրմել ինձ համար։ Թեյնիկ ինձ խոստացել էր վաղն ուղարկել Մ․-ցկին բանտից, հոսպիտալ աշխատանքի եկող կալանավորներից մեկի հետ։ Բայց Չեկունովն ամբողջ գործն արեց։ Ինչ-որ չուգունե աման գտավ, նույնիսկ գավաթ, ջուր եռացրեց, թեյ թրմեց, մի խոսքով, ծառայում էր արտասովոր ջանադրությամբ, որով իսկույն հիվանդներից մեկի թունոտ ծաղրանքը հարուցեց՝ իր հանդեպ։ Այդ հիվանդը թոքախտավոր էր, պառկած իմ դիմաց, ազգանունը՝ Ուստյանցև, ենթադատ զինվորներից, հենց նա, որը պատժից վախենալով, թունդ թրմած ծխախոտով օղի էր խմել, ինչից էլ թոքախտ ստացել։ Նրա մասին արդեն հիշատակել եմ։ Մինչ այդ նա պառկած էր լուռ, ծանր շնչելով, ակնդետ և լրբությամբ ինձ էր զննում և զայրույթով հետևում Չեկունովին։ Արտակարգ, մաղձոտ լրբությունը մի տեսակ առանձնահատուկ ծաղրական երանգ էր հաղորդում նրա զայրույթին։ Ի վերջո, չդիմացավ. | ||
+ | |||
+ | ― Ճորտիս տեսե՜ք։ Պարո՜ն է գտել,— խոսեց դադարներով և անուժությունից բեկվող ձայնով։ Կյանքի վերջին օրերն էր ապրում արդեն։ | ||
+ | |||
+ | Չեկունովը զայրացած դարձավ նրան. | ||
+ | |||
+ | ― Էդ ո՞վ է ճորտը,— արտաբերեց նա, արհամարհանքով նայելով Ուստյանցևին։ | ||
+ | |||
+ | ― Դու ես ճորտը,— պատասխանեց վերջինս այնպիսի ինքնավստահ տոնով, կարծես լիակատար իրավունք ուներ շշպռել Չեկունովին և նույնիսկ այդ նպատակով էր կցված նրան։ | ||
+ | |||
+ | ― Ե՞ս եմ ճորտը։ | ||
+ | |||
+ | ― Դու ես որ կաս։ Այ ժողովուրդ, լսեք, չի հավատում։ Զարմանում է։ | ||
+ | |||
+ | ― Է, քո՞ ինչ գործն է։ Հրեն, անձեռ-անոտ են։ Առանց ծառա սովոր չեն։ Հայտնի բան է։ Էլ ինչի՞ չծառայի, փրչոտ մռութ ծաղրածու։ | ||
+ | |||
+ | ― Էդ ո՞վ է փրչոտ մռութը։ | ||
+ | |||
+ | ― Դու ես փրչոտ մռութը։ | ||
+ | |||
+ | ― Ես եմ փրչոտ մռութը։ | ||
+ | |||
+ | ― Դու ես որ կաս։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դու պատկե՞րք։ Թե ես փրչոտ մռութ եմ, քո գլուխն էլ ոնց որ ագռավի ձու լինի։ | ||
+ | |||
+ | ― Հենց էդ ես որ կաս։ Ախր, Աստված հոգիդ առել է, քեզ համար պառկի ու մեռի էլի։ Չէ, ո՜ւր, շաղ է տալիս։ Է, ինչ ես շաղ տալիս։ | ||
+ | |||
+ | ― Ինչ։ Չէ, ավելի լավ է ես սապոգին գլուխ տամ, քանց թե տրեխին։ Հերըս չի տվել, ինձ էլ չի թողել։ Ես... Ես... | ||
+ | |||
+ | Ուզում էր շարունակել, բայց զարհուրելի հազաց մի քանի րոպե, արյուն թքելով։ Շուտով սառը, տանջող քրտինք երևաց նեղ ճակատին։ Հազը խանգարում էր, այլապես էլի կխոսեր։ Աչքերից երևում էր, թե ինչպես կուզեր դեռ կռվշտել, բայց անուժությունից միայն ձեռքը թափ տվեց... Չեկունովն էլ ի վերջո մոռացավ նրան։ | ||
+ | |||
+ | Ես զգացի, որ թոքախտավորի չարությունն ուղղված էր ավելի շատ ինձ, քան Չեկունովին։ Ծառայելու և դրանով մի երկու կոպեկ ձեռք բերելու Չեկունովի ցանկության համար ոչ ոք չէր բարկանա կամ առանձին արհամարհանքով չէր նայի։ Ամենքն էլ հասկանում էին, որ նա անում է դա պարզապես փողի համար։ Այդ հարցում հասարակ մարդիկ ամենևին էլ բծախնդիր չեն ու կարողանում են հստակ զանազանել բանի էությունը։ Ուստյանցևին հատկապես դուր չէի եկել ինքս, դուր չէր եկել իմ թեյը և այն, որ կալանդների մեջ էլ պարոնի պես եմ, կարծես չեմ կարող յոլա գնալ առանց ծառայի, թեև ինքս չէի կանչել և ոչ մի ծառայություն չէի կամեցել։ Իրոք, միշտ ցանկանում էի ամեն ինչ ինքս անել, անգամ հատկապես ուզում էի չհիշեցնել անգամ իմ մասին, որ փափկասուն եմ, հարմարասեր, որ պարոնություն եմ անում։ Դրա մեջ կար նաև մասամբ իմ ինքնասիրությունը, եթե խոսքը տեղն է եղել։ Բայց ահա, ամենևին չեմ հասկանում, ինչպես էր միշտ ստացվում, որ երբեք սակայն չէի կարողանում հրաժարվել զանազան ծառայողներից և ծառաներից, որոնք իրենք էին կցվում ինձ և վերջում տիրում ինձ կատարելապես, այնպես որ նրանք էին տերերը, իսկ ես՝ նրանց ծառան։ Իսկ արտաքուստ ինքնըստինքյան էր ստացվում, որ իսկապես պարոն եմ, չեմ կարող յոլա գնալ առանց սպասավորի և պարոնություն եմ անում։ Հարկավ, շատ ցավալի էր ինձ համար։ Բայց Ուստյանցևը թոքախտավոր էր, դյուրաբորբոք։ Իսկ մյուս հիվանդները պահպանում էին անտարբերություն, անգամ բաձրամտության որոշ երանգով։ Հիշում եմ, բոլորը զբաղված էին առանձին մի հանգամանքով, կալանավորների խոսակցություններից իմացա, որ հենց այս երեկո մեզ մոտ են բերելու մի ենթադատի, ում այդ իսկ պահին պատժում էին ճիպտածեծով։ Կալանավորները նորեկին էին սպասում որոշ հետաքրքրասիրությամբ։ Ի դեպ, խոսում էին, որ պատիժը մեղմ է լինելու՝ ընդամենը հինգ հարյուր հարված։ | ||
+ | |||
+ | Քիչ֊քիչ զննեցի շուրջս։ Որքան կարողացա նկատել, հիվանդներն այստեղ, իրոք, պառկած էին ավելի շատ լնդախտով և աչքի հիվանդություններով՝ այդ երկրամասի տեղական ախտերն էին։ Այդպիսիք մի քանիսն էին սենյակում։ Իրապես հիվանդ մյուսներից պառկած էին դողէրոցք, տարբեր թարախախոցեր, կրծքավանդակի ցավ ունեցողները։ Այստեղ այնպես չէր, ինչպես մյուս հիվանդասենյակներում, այստեղ խմբված էին բոլոր, անգամ վեներական հիվանդությունները։ Ես ասացի ''իրապես'' հիվանդ, որովհետե կային նաև մի քանիսը, որոնք եկել էին հենց ''այնպես'', առանց որևէ հիվանդության՝ «հանգստանալու»։ Նմաններին բժիշկներն ընդունում էին հաճույքով, կարեկցանքից, հատկապես երբ շատ էին ազատ մահճակալները։ Աբվախտներում և մենախցերում պայմանները հոսպիտալայինի համեմատ այնքան վատ էին, որ շատ կալանավորներ հաճույքով էին գալիս՝ պառկելու, չնայած ծանր օդին և փակ հիվանդասենյակներին։ Կային անգամ պառկելու և հոսպիտալային ապրուստի առանձնահատուկ սիրահարներ, ի դեպ, բոլորից շատ ուղղիչ վաշտից։ Հետաքրքրությամբ էի զննում իմ նոր ընկերներին, բայց հիշում եմ, առանձնապես հետաքրքրություն հարուցեց այն ժամանակ մեր բանտից ևս մի թոքախտավոր, արդեն մաhացող, որը պառկած էր Ուստյանցևից մի մահճակալ այն կողմ, այդպիսով նույնպես իմ դիմաց։ Միխայլով էր ազգանունը, դեռևս երկու շաբաթ առաջ էի տեսել բանտում։ Վաղուց արդեն հիվանդ էր և վաղուց էր պետք բուժվելու գնալ, սակայն նա մի տեսակ համառ և բացարձակապես անհարկի համբերությամբ հաղթահարում էր ինքն իրեն, գոտեպնդվում և միայն տոներին գնաց հոսպիտալ, երեք շաբաթվա ընթացքում մեռնելու զարհուրելի թոքախտից՝ ճիշտ կարծես այրվեց մարդը։ Հիմա ինձ ապշեցնում էր նրա ահավոր փոխված դեմքը, այն դեմքը, որ առաջիններից մեկը նկատեցի բանտ մտնելուն պես. այն ժամանակ մի տեսակ աչքիս ընկավ։ Կողքը պառկած էր ուղղիչ վաշտից մի զինվոր, արդեն ծեր էր, զարհուրելի և նողկալի փնթի... Եվ ի դեպ, հո չե՞մ թվարկելու բոլոր հիվանդներին։ Հիմա այդ ծերուկի մասին հիշեցի սոսկ այն պատճառով, որ այն ժամանակ նույնպես որոշ տպավորություն գործեց ու հասցրեց մի րոպեում միանգամայն լրիվ պատկերացում տալ ինձ հոսպիտալային հիվանդասենյակի որոշ առանձնահատկությունների մասին։ Հիշում եմ, ծերուկն այն ժամանակ սաստիկ հարբուխ ուներ։ Փռշտում էր շարունակ, հետո մի ամբողջ շաբաթ փռշտաց, անգամ քնի մեջ, մի տեսակ համազարկերով, հնգական, վեցական փռշտոց ամեն անգամ և ամեն անգամ էլ բծախնդրությամբ կրկնում էր. «Տեր Աստված, էս ինչ պատիժ էր գլխիս»։ Այդ պահին նա նստած էր անկողնին և քաթանե փաթեթից ագահորեն քիթն էր խցկում քթախոտը, ավելի ուժեղ ու հավաք փռշտալու համար։ Փռշտում էր սեփական, վանդականախշ, հարյուր անգամ լվացած և ծայրաստիճան խունացած թաշկինակի մեջ, ընդ որում առանձնահատուկ կնճռոտվում էր պստլիկ քիթը՝ մանրիկ ու անհամար կնճիռներով և ի ցույց դրվում ատամների հին, սևացած բեկորները, կարմիր, թքախառը լնդերի հետ։ Փռշտալուց հետո իսկույն բացում էր թաշկինակը, ուշադրությամբ զննում կուտակված առատ խորխը և անմիջապես դա քսում բանտային գորշագույն խալաթին, այնպես որ ամբողջ խորխը մնում էր խալաթի վրա, իսկ թաշկինակը գոնե թաց մնում։ Այդպես էր անում ամբողջ շաբաթը։ Սեփական թաշկինակի՝ ժամանակ պահանջող և կծծի, ի վնաս բանտային խալաթի, հիվանդների որևիցե բողոքը չէր հարուցում, թեև մեկնումեկը նրանից հետո պիտի որ հագներ հենց այդ խալաթը։ Սակայն մեր հասարակ ժողովուրդը չզզվող և չխորշող է՝ տարօրինակության աստիճան։ Իսկ ինձ նույն պահին այնպես շփոթեցրեց, որ անմիջապես սկսեցի խորշանքով և հետաքրքրությամբ ակամա զննել հենց նոր հագած խալաթս։ Այստեղ նկատեցի, որ դա վաղուց արդեն հետաքրքրությունս է բորբոքում իր սաստիկ հոտով։ Արդեն տաքացել էր մարմնիս վրա և ավելի ու ավելի էր հոտեր արձակում՝ դեղորայքի, սպեղանիների, և ինչպես թվաց ինձ, մի տեսակ թարախահոտ, ինչ շատ պարզ էր, քանի որ անհիշելի ժամանակներից հիվանդների ուսերին էր։ Գուցեև մեջքի կտավե աստառը լվացել էին երբևիցե, բայց հաստատ չգիտեմ։ Այնինչ, ներկայումս այդ աստառը ներծծված էր հնարավոր բոլոր տհաճ հյութերով, թրջոցներով, պայթած բուշտերից արտահոսած ջրերով և այլն։ Բացի դրանից, կալանավորական հիվանդասենյակներում հաճախ էին հայտնվում հենց նոր ճիպտահարվածներ՝ խոցոտված մեջքերով, նրանց բուժում էին թրջոցներով, այդ պատճառով էլ հենց թաց շապկի վրա հագցված խալաթը ոչ մի կերպ չէր կարող չփչանալ՝ ամեն ինչ մնում էր վրան։ Եվ բանտում եղած ամբողջ ժամանակ, մի քանի տարիներ, հենց հարկ էր լինում պառկել հոսպիտալում (իսկ դա հաճախ էր լինում), ամեն անգամ վախով և անվստահությամբ էի խալաթ հագնում։ Հատկապես անդուր էին այդ խալաթների վրա երբեմն հայտնվող ոջիլները՝ խոշոր և կարգին տռզած։ Կալանավորները հաճույքով էին սատկացնում դրանց, այնպես որ երբ կալանավորական հաստ ու կոպիտ եղունգի տակ մեկ-մեկ ճտտում էր սատկացրած գազանը, ապա նույնիսկ որսկանի դեմքից կարելի էր դատել նրա ստացած գոհունակության մասին։ Մեզ մոտ շատ չէին սիրում նաև մլակներին և երբեմն նույնպես ելնում էին ամբողջ հիվանդասենյակով՝ ոչնչացնելու դրանց, ձմռան երկար, տրտում երեկոներին։ Ու թեև հիվանդասենյակներում ծանր հոտից բացի, արտաքուստ հնարավորին չափ մաքուր էր, ապա ներքին, այսպես ասած, աստառային մաքրությամբ մեզանում աչքի չէին ընկնում։ Հիվանդներն ընտելացած էին դրան և նույնիսկ գտնում էին, որ այդպես էլ պիտի լինի, նաև բուն կարգուկանոնն առանձին մաքրություն չէր ենթադրում։ Սակայն կարգուկանոնի մասին հետո կխոսեմ... | ||
+ | |||
+ | Չեկունովը նոր էր թեյը տվել (հպանցիկ ասեմ՝ հիվանդասենյակի ջրով, որը բերվում էր մեկ անգամ, ամբողջ օրուգիշերվա համար և մի տեսակ շուտ էր փչանում մեր օդում), որոշ աղմուկով բացվեց դուռը, և ուժեղացրած պահախմբով սենյակ մտցրին հենց նոր ճիպտածեծ արված մի զինվորիկի։ Առաջին անգամ էի պատժված տեսնում։ Հետագայում նրանց հաճախ էին բերում, ոմանց նույնիսկ տեղափոխում ձեռքերի վրա (չափից ավելի ծանր պատժվածների), և ամեն անգամ դա հիվանդների համար մեծ զբաղմունք էր դառնում։ Այդպիսներին մեզ մոտ ընդունում էին սովորաբար դեմքի խիստ արտահայտությամբ, անգամ որոշակի շինծու լրջությամբ։ Ի դեպ, ընդունումը կախված էր լինում մասամբ հանցանքի ծանրության աստիճանից, հետևաբար և պատժաչափից։ Շատ ցավագին ծեծված և ավելի համբավավոր հանցագործն օգտվում էր ավելի մեծ հարգանքից և շատ ուշադրությունից, քան որևէ մի փախած զորակոչիկ, ինչպիսին ահա, նոր բերվածն էր։ Սակայն թե մեկ, թե մյուս դեպքում ոչ առանձին կարեկցանք, ոչ որևէ հատկապես բորբոքված դիտողություններ չէին արվում։ Լուռ օգնում էին թշվառականին և խնամում, հատկապես, եթե չէր կարող յոլա գնալ առանց օգնության։ Բուժակներն արդեն գիտեին, որ ծեծվածին հանձնում են փորձառու և վարպետ ձեռքերի։ Օգնությունը սովորաբար սառը ջրի մեթ թրջած սավանի և շապկի հաճախակի և անհրաժեշտ փոխելն էր, որը հագցնում կամ փաթաթում էին հոշոտված մեջքին, հատկապես եթե երբ պատժվածն անուժ էր լինում հետևել ինքն իրեն, բացի դրանից, վերքերց ճարպկորեն հանում էին փշերը, որոնք հաճախ են մնում մեջքերին՝ վրան կոտրված փայտերից։ Վերջին գործողությունը սովորաբար շատ տհաճ էր լինում հիվանդին։ Սակայն ընդհանրապես ինձ միշտ զարմացրել է պատժվողների անսովոր դիմացկունությունը և ցավը կրելու ունակությունը։ Շաա-շատերին եմ տեսել, երբեմն չափից այլևս ավելի ծեծվածների, և համարյա ոչ մեկը չի տնքացել։ Միայն դեմքը մի տեսակ ամբողջովին կփոխվեր, կգունատվեր, աչքերը կկրակվեին, հայացքը թափառ ու անհանգիստ, շրթունքը կդողար, ասես խեղճը դիտավորյալ կծոտել է՝ հաճախ արնոտելով։ Ներս բերած զինվորը քսաներեք տարեկան կլիներ, ամրակազմ, ջղուտ, գեղեցկադեմ, բաձրահասակ, բարեկազմ, թխամաշկ։ Մինչև գոտկատեղ մերկ էր, ուսին թաց սավան էր գցած, որից նա սրսփում էր մարմնով մեկ, ինչպես դողէրոցքի ժամանակ, և մեկուկես ժամ ետուառաջ էր քայլում սենյակում։ Նայում էի դեմքին. թվում էր, ոչ մի բանի մասին չի մտածում այդ պահին, նայում էր տարօրինակ և շաղված հայացքով, ըստ երևույթին դժվարանալով ուշադրությունը սևեռել ինչ֊որ բանի վրա։ Ինձ թվաց, թե ակնապիշ նայում է իմ թեյին։ Թեյը տաք էր, գոլորշի էր բարձրանում, և թշվառականը սառել ու դողացնում էր՝ ատամ ատամի զարկելով։ Հրավիրեցի՝ խմելու։ Նա լուռ և կտրուկ դարձավ իմ կողմը, վերցրեց բաժակը, խմեց կանգնած և անշաքար, ըստ որում շատ էր շտապում և մի տեսակ ջանում չնայել ինձ։ Լրիվ խմեց, բաժակը տեղը դրեց և անգամ գլխով չանելով, գնաց նորից ետուառաջ անելու հիվանդասենյակում։ Բայց գլխով անելու և խոսք ասելու սիրտ չուներ։ Ինչ վերաբերում է կալանավորներին, բոլորը սկզբում, չգիտես ինչու, խուսափում էին զորակոչիկի հետ ամեն տեսակ խոսակցություններից, հակառակը՝ օգնելով նրան սկզբում, կարծես ջանում էին այլևս ոչ մի ուշադրություն չդարձնել նրա վրա, գուցեև կամենալով հնարավորինս հանգիստ թողնել նրան և չձանձրացնել հետագա բոլոր հարցուփորձերով ու «կարեկցանքով», ինչից կարծես միանգամայն գոհ էր նա։ | ||
+ | |||
+ | Այդ ընթացքում մթնեց, գիշերաճրագը վառեցին։ Կալանավորներից ոմանք սեփական մոմակալներ ունեին, ի դեպ, շատ քչերը։ Ի վերջո, արդեն բժշկի երեկոյան այցից հետո, ներս մտավ պահախմբի ենթասպան, հաշվեց բոլոր հիվանդներին և հիվանդասենյակը կողպեցին, նախապես սենյակ բերելով գիշերատաշտակը... Ես զարմանքով էի իմացել, որ տաշտակն այստեղ է մնում ամբողջ գիշեր, թեև իսկական արտաքնոցը հենց այստեղ էր, միջանցքում, մի երկու քայլ այն կողմ։ Բայց դա էր ընդունված կարգը։ Ցերեկը կալանավորին դեռ բաց էին թողնում հիվանդասենյակից, ընդ որում, մեկ րոպեից ոչ ավելի, իսկ գիշերը՝ և ոչ մի կերպ։ Կալանավորական հիվանդասենյակները նման չէին սովորականներին, և հիվանդ կալանավորն այդ վիճակում էլ էր կրում իր պատիժը։ Թե ով էր սկզրնապես մտցրել այդ կարգը՝ չգիտեմ, գիտեմ սոսկ, որ իսկական կարգուկանոն դրա մեջ չկար ամենևին և որ ձևապաշտության համար անօգուտ չորությունը երրեք ավելի խոշոր չէր եղել, քան, օրինակ, տվյալ դեպքում։ Այդ կարգը գալիս էր, հարկավ, ոչ բժիշկներից։ Կրկնում եմ. կալանավորներն անձանձիր գովում էին իրենց բժիշկներին, հոր տեղ էին ընդունում նրանց, հարգում։ Յուրաքանչյուրն իր հանդեպ գորովանք էր տեսնում, մի բարի խոսք լսում, իսկ բոլորից մերժված կալանավորը գնահատում էր դա, որովհետև տեսնում էր այդ բարի խոսքի և գորովանքի ոչ սարքովիությունը և անկեղծությունը։ Դա կարող էր և չլինել․ ոչ ոք չէր պահանջի բժիշկներից, եթե նրանք վարվեին այլ կերպ, այսինքն, ավելի կոպիտ ու անմարդկային։ Հետևաբար, նրանք բարի էին իսկական մարդասիրությունից։ Եվ անշուշտ, նրանք հասկանում էին, որ հիվանդին՝ ով էլ եղավ, կալանավոր, թե ոչ, հարկավոր է նույնպիսի մաքուր օդ, ինչպես մյուս բոլոր հիվանդներին, նույնիսկ ամենաբարձր աստիճանի։ Մյուս հիվանդասենյակների հիվանդները, ապաքինվողներն, օրինակ, ազատ կարող էին քայլել միջանցքներում, ավելի շատ զբոսնել, օդ շնչել, որ այդչափ թունավորված չէր, ինչքան հիվանդասենյակներում՝ խեղդող և միշտ անհրաժեշտաբար հագեցած հեղձուցիչ գոլորշիներով։ Եվ ահավոր ու նողկալի է պատկերացնելը հիմա, թե ինչ աստիճանի թունալի պիտի լիներ առանց այդ էլ թունաշատ օդը մեզ մոտ գիշերները, երբ ներս էին բերում այդ տաշտակը, հիվանդասենյակի տաք ջերմաստիճանի և հայտնի հիվանդությունների պարագային, որոնց ժամանակ հնարավոր չէ չդատարկել ստամոքսը։ Եթե նոր ասացի, որ կալանավորը հիվանդ ժամանակ էլ է կրում իր պատիժը, ապա, անշուշտ, չէի ենթադրում ու չեմ ենթադրում, թե այդպիսի կարգը սահմանված էր հատկապես սոսկ պատժի համար։ Իհարկե, իմ կողմից դա կլիներ անմիտ զրպարտանք։ Հիվանդներին այլես պատժելու բան չկա։ Իսկ եթե այդպես է, ապա ինքնըստինքյան հասկանալի է, որ դաժան ու խիստ մի անհրաժեշտություն պարտադրել է ղեկավարությանը դիմել վնասաբեր նման միջոցի։ Իսկ ինչպիսի՞։ Սակայն ցավալին այն է հենց, որ ուրիշ ոչնչով չի կարելի թեկուզև, փոքր֊ինչ բացատրել այդ միջոցի անհրաժեշտությունը, ավելին՝ բազում այլ միջոցներինը՝ նույնպես այնքան անըմբռնելի, որ ոչ միայն բացատրել, այլ անգամ բացատրությունը կռահելն է անհնարին։ Ինչո՞վ բացատրել այդպիսի անհարկի դաժանությունը։ Նրանով, որ կալանավորը, դիտավորյալ հիվանդ ձևանալով, իբր թե կգա հիվանդանոց, կխաբի բժիշկներին, գիշերը կգնա արտաքնոց և, օգտվելով մթությունից, կփախչի՞։ Նման դատողության համակ անհեթեթությունը լրջորեն բացատրելը համարյա թե անհնար է։ Ո՞ւր է փախչելու։ Ինչպե՞ս է փախչելու։ Ի՞նչ հագուստով։ Ցերեկը դուրս են թողնում մեկական, գիշերով էլ կարող էր այդպես լինել։ Դռան մոտ կանգնած է ժամապահը՝ լցված հրացանով։ Պետքարանը տառացիորեն երկու քայլ է հեռու ժամապահից։ Սակայն, չնայած դրան, հիվանդին ուղեկցում է ժամապահի օգնականը և աչքը վրան պահում ամբողջ ժամանակ։ Այնտեղ միայն մի պատուհան կա, ձմեռվա համար երկփեղկ և երկաթյա ճաղապատ։ Իսկ բակում պատուհանի տակ, կալանավորական հիվանդասենյակների պատուհանների տակ նույնպես, գիշերը մինչև լույս գնում֊գալիս է ժամապահը։ Պատուհանից դուրս գալու համար պետք է ջարդել շրջանակը և ճաղաշարը։ Ո՞վ է թույլ տալու դա։ Բայց ենթադրենք, թե փախչողը նախապես կսպանի օգնականին, այնպես որ սա ծպտուն իսկ չի հանի և ոչ ոք ոչինչ չի լսի։ Սակայն ընդունելով նույնիսկ այդ անհեթեթությունը, չէ որ պիտի կոտրել պատուհանր և ճաղավանդակը։ Նկատի առնենք, որ հենց այդտեղ, ժամապահի մոտ, քնած են հիվանդասենյակային պահակները, իսկ տասը քայլ դենը, կալանավորական մյուս հիվանդասենյակի մոտ, մեկ ուրիշ ժամապահ է կանգնած՝ հրացանով, նրա կողքին են ուրիշ մի օգնական և ուրիշ պահակներ։ Եվ ո՞ւր փախչես ձմեռով՝ գուլպաներով, կոշիկներով, հիվանդանոցի խալաթով և գդակով։ Իսկ եթե այդպես է, եթե այդքան քիչ է վտանգը (այսինքն, իրականում բացարձակապես ոչ մի վտանգ չկա), ինչի՞ համար է հիվանդների դրության այդպիսի լուրջ ծանրացումը, նրանց կյանքի թերևս վերջին օրերին ու ժամերին, որոնց թարմ օդը շատ ավելի է պետք, քան առողջներին։ Ինչի՞ համար։ Երբեք չկարողացա հասկանալ դա... | ||
+ | |||
+ | Բայց եթե «ինչի՞ համար» հարցը տվել ենք և քանի որ խոսքը տեղն է եկել, հիմա չեմ կարող չմտաբերել ևս մի տարակուսանք, քանի֊քանի տարի ծառացած իմ առաջ՝ ամենահանելուկային փաստի տեսքով, որին նմանապես ոչ մի կերպ պատասխան չգտա։ Այդ մասին չեմ կարող թեկուզ մի քանի խոսք չասել, նախքան իմ նկարագրությունը շարունակելը։ Խոսքս կալանդների մասին է, որոնցից տաժանապարտին չի ազատում և ոչ մի հիվանդություն։ Նույնիսկ թոքախտավորներ են մեռել աչքիս առաջ՝ շղթայակապ։ Այնինչ, բոլորը վարժվել էին դրան, բոլորը համարում էին որպես կատարված, անկասելի մի բան։ Որևէ մեկը հազիվ թե մտածել էր նույնիսկ, երբ անգամ բժիշկներից ոչ մեկի մտքով չէր անցել այդ մի քանի տարվա ընթացքում միջնորդել ղեկավարության առաջ՝ ծանր հիվանդ որևէ կալանավորի, հատկապես թոքախտավորի շղթայազերծ անելու մասին։ Ընդունենք, թե կալանդներն ինքնին առանձնապես ծանրություն չունեն։ Ութից տասներկու ֆունտ քաշ են ունենում։ Տասը ֆունտ կրելն առողջ մարդու համար առանձին նեղություն չէ։ Ի դեպ, ինձ ասել են, որ կալանդներ կրելուց մի քանի տարի անց ոտքերն սկսում են չորանալ֊բարակել։ Չգիտեմ, ճիշտ է դա արդյոք, թեև, իմիջիայլոց, որոշ հավանականություն կա։ Ծանրությունը թեև փոքր, թեև տասը ֆունտ, ոտքին գամած ընդմիշտ, այդուհանդերձ, աննորմալ ձևով ավելացնում է անդամի քաշր և երկար ժամանակ անց կարող է թողնել որոշ վնասակար ազդեցություն... Բայց ենթադրենք, թե առողջ մարդու համար դա ոչինչ է։ Այդպե՞ս է, արդյոք, հիվանդի համար։ Ենթադրենք, թե սովորական հիվանդի համար էլ ոչինչ։ Բայց այդպե՞ս է, կրկնում եմ, ծանր հիվանդների համար, այդպե՞ս է, կրկնում եմ, թոքախտավորների համար, որոնց ձեռքերն ու ոտքերն առանց այդ էլ չորանում են, այնպես որ ամեն մի ծեղ էլ ծանր է դառնում։ Եվ հարկավ, բժշկական ղեկավարությունը եթե թեթևացում բերեր թեկուզև միայն թոքախտավորներին, ապա հենց դա կլիներ իսկական և մեծ բարեգործություն։ Ընդունենք, թե մեկնումեկը կասի՝ կալանավորը չարագործ է և արժանի չէ բարեգործության, սակայն մի՞թե պետք է բազմապատկել պատիժը նրա, ում առանց այդ էլ հպվել է Աստծո նախասահմանումը։ Եվ հավատալ էլ չի լինի, որ այդ ամենն արվել է սոսկ պատժի համար։ Թոքախտավորը դատարանով է ազատվում մարմնական պատժումներից։ Հետեաբար, այստեղ ես ինչ֊որ մի խորհրդավոր, կարևոր միջոց կա, որպես փրկարար նախազգուշականություն։ Բայց ինչպիսի՞՝ հասկանալ չի լինի։ Չէ որ չի կարելի իսկապես երկյուղել, որ թոքախտավորը կփախչի։ Ո՞ւմ մտքով դա կանցնի, հատկապես նկատի առնելով հիվանդության զարգացման հայտնի աստիճանը։ Իսկ ձևանալ թոքախտավոր, խաբել բժիշկներին փախչելու համար՝ անհնարին է։ Ուրիշ հիվանդություն է՝ առաջին հայացքից է երևում։ Եվ տեղին է ասել՝ մի՞թե մարդու ոտքերին շղթա են հագցնում, սոսկ միայն որ չփախչի և որ դա խանգարի նրան փախչել։ Ամենևին ոչ։ Կալանդները միայն խայտառակումն են, ամոթ բեռ են դառնում, մարմնական և բարոյական։ Համենայնդեպս, այդպես է ենթադրվում։ Իսկ փախչելուն դրանք երբեք չեն կարող խանգարել և ոչ մեկին։ Ամենահմուտ, ամենաճարպիկ կալանավորը կկարողանա շատ արագ սղոցել դրանք՝ առանց մեծ դժվարության, կամ էլ քարով կոտրել գամը։ Ոտքի կալանդներն ամենևին չեն պահպանում և ոչնչից։ Իսկ եթե այդպես է, եթե տաժանապարտի ոտքերին են հագցվել սոսկ պատժելու համար, նորից եմ հարցնում. մի՞թե այդպես պատժում են մեռնողին։ | ||
+ | |||
+ | Եվ հիմա ահա, երբ գրում եմ, շատ վառ հիշեցի մերձիմահ մեկին, թոքախտավոր էր, հենց այն Միխայլովը, որը պառկած էր համարյա դիմացս, ոչ հեռու Ուստյանցևից և որը մահացավ, հիշում եմ, հիվանդանոցում գտնվելուս չորրորդ օրը։ Գուցեև հիմա խոսեցի թոքախտավորների մասին, ակամա կրկնելով այն տպավորությունները և այն մտքերը, որոնք գլուխս մտան այդ մահվան առթիով։ Ի դեպ, քիչ էի ճանաչում Միխայլովին։ Դեռևս շատ ջահել էր, քսանհինգ տարեկան, ոչ ավելի, բարձրահասակ, բարալիկ, արտակարգ բարետես արտաքինով։ Ապրում էր հատուկ բաժանմունքում և տարօրինակության աստիճան լռակյաց էր, մի տեսակ մշտապես մեղմ ու մի տեսակ հանգիստ տխրադեմ։ Ճիշտ կարծես «չորանում» էր բանտում։ Համենայն դեպս, նրա մասին այդպես էին արտահայտվում կալանավորները հետագայում, որոնց սրտերում նա բարի հիշատակ էր թողել։ Հիշում եմ միայն, որ սքանչելի աչքեր ուներ և ճիշտն ասած, չգիտեմ ինչու, այդպես հստակ տպավորվեց իմ մեջ։ Նա մահացավ ցերեկվա ժամը երեքին, սառնամանիք և պարզկա օր էր։ Հիշում եմ, արևն իր շեղ և հուժկու ճառագայթներով ասես թափանցում էր մեր հիվանդասենյակի կանաչ, թեթևակի սառած պատուհաններից։ Հեղեղի պես թափվել էին դրանք թշվառականի վրա։ Նա մահացավ ուշքը տեղը չեկած և ծանր ու երկար տևեց հոգեվարքը՝ մի քանի ժամ շարունակ։ Դեռ առավոտից աչքերը սկսել էին չզանազանել իրեն մոտեցողներին։ Կամենում էինք մի կերպ թեթևացնել վիճակը, տեսնելով, որ շատ ծանր է, շնչում էր դժվարությամբ, խորը, խռխռոցով, կուրծքը բաձրանում էր, ասես չէր բավականացնում օդը։ Նա վրայից գցեց վերմակը, ամբողջ հագուստը և վերջում սկսեց պատառոտել շապիկը՝ նույնիսկ դա էր ծանր թվում նրան։ Օգնեցինք և վրայից հանեցինք շապիկը։ Սարսափելի էր նայելն այդ երկարուկ-երկարուկ մարմնին, մինչև ոսկորը չորացած ոտքերով ու ձեռքերով, ներս ընկած փորով, փքված կրծքով, հստակ գծագրված կողոսկրերով՝ իսկը կմախքի պես։ Ամբողջ մարմնի վրա երևում էր միայն փայտյա խաչը խնկաքսակով և կալանդները, որոնց միջով, թվում է կանցկացներ իր չորացած ոտքերը։ Մահից կես ժամ առաջ մեզ մոտ բոլորը կարծես համրացան, սկսեցին խոսել համարյա շշուկով։ Ով էլ քայլում էր, մի տեսակ անձայն էր ոտքը գնում հատակին։ Իրար հետ քիչ էին խոսում կողմնակի բաներից, երբեմն միայն նայելով մեռնողին, որը խռխռացնում էր ավելի ու ավելի։ Վերջապես նա պրպտող ու անհաստատ ձեռքով կրծքի վրա շոշափեց-գտավ խնկաքսակը, սկսեց պոկել վրայից, ասես դա էլ էր նեղում նրան, անհանգստացնում և ճնշում։ Խնկաքսակն էլ հանեցին։ Մի տասը րոպե անց նա մահացավ։ Թակեցին բանտապահի դուռը, հայտնեցին։ Ներս մտավ պահակը, բութ հայացքով նայեց մեռյալին և գնաց բուժակի մոտ։ Բուժակը՝ ջահել և բարեսիրտ, փոքր-ինչ ավելի զբաղված իր, ի դեպ, երջանիկ արտաքինով, շուտով հայտնվեց։ Փութկոտ քայլերով, սսկված հիվանդասենյակում բարձր-բարձր դոփելով, մոտեցավ հանգուցյալին և մի տեսակ առանձնահատուկ սանձարձարկ, ասես հենց այդ դեպքի համար հորինված տեսքով, բռնեց զարկերակը շոշափեց, թափ տվեց ձեռքը և դուրս գնաց։ Տեղնուտեղը շտապեցին իմաց տալ պահախմբին. կարևոր հանցագործ էր, հատուկ բաժանմունքից, նրան մահացած համարելն էլ էր պետք հատուկ արարողություններով։ Պահախմբին սպասելիս, կալանավորներից մեկը միտք հայտնեց, որ վատ չի լինի փակել հանգուցյալի աչքերը։ Մյուսն ուշադիր լսեց նրան, մոտեցավ մահացածին և փակեց աչքերը։ Տեսնելով բարձին ընկած խաչը, վերցրեց, զննեց և լուռ հագցրեց Միխայլովի վզով, հագցրեց և խաչակնքվեց։ Այդ ընթացքում մեռյալի դեմքը քարացավ, լույսի շող էր թրթռում վրան, բերանը կիսաբաց էր, երկու շարք ճերմակ, ամուր ատամները փայլում էին բարակ լնդերին կպած շրթունքների տակից։ Վերջապես եկավ պահախմբի ենթասպան, կարճ թրով ու սաղավարտով, ետևից՝ երկու պահակ։ Ավելի ու ավելի դանդաղեցնելով քայլերը, նա մոտենում էր, տարակուսանքով նայելով սսկված և բոլոր կողմերից խստորեն նայող կալանավորներին։ Մի քայլի վրա մոտենալով մահացածին, կանգ առավ մեխվածի պես, ճիշտ կարծես երկնչեց։ Լիովին մերկացված, չորացած դիակը, միայն կալանդներով, ապշեցրեց նրան, և նա հանկարծ արձակեց թրակապը, հանեց սաղավարտը, ինչ ամենևին չէր պահանջվում և լայն շարժումով խաչակնքվեց։ Խստահայաց, ալեհեր, երկար ծառայած մարդու դեմք։ Հիշում եմ, որ այդ պահին այնտեղ կանգնած էր Չեկունովը, նույնպիսի ալեհեր մի ծերուկ։ Ամբողջ ժամանակ լուռ, ակնդետ նայում էր ենթասպայի դեմքին, անքթիթ, տարօրինակ մի ուշադրությամբ հետևելով նրա յուրաքանչյուր շարժումին։ Սակայն նրանց աչքերը հանդիպեցին, և հանկարծ Չեկունովի ներքևի շրթունքը ցնցվեց։ Մի տեսակ տարօրինակ ծռմռվեց դեմքը, ատամները մերկացան և արագ-արագ, ասես ոչ դիտավորյալ գլխով անելով ենթասպային՝ մեռյալի կողմը, մրմնջաց. | ||
+ | |||
+ | ― Ախր, չէ որ նա էլ մայր ուներ,— ու հեռացավ։ | ||
+ | |||
+ | Հիշում եմ, այդ բառերն ասես շամփրեցին ինձ... Եվ ինչի համար նա ասաց, ինչպես անցան նրա մտքով այդ բառերը։ Բայց ահա դիակը սկսեցին բարձրացնել, բարձրացրին մահճակալի հետ։ Ծղոտը խշրտաց, համընդհանուր լռության մեջ շղթաները զնգուն խփվեցին հատակին... Շղթաները վերցրին։ Մարմինը տարան։ Հանկարծ բոլորը բարձրաձայն խոսեցին։ Լսվեց, թե ինչպես ենթասպան՝ արդեն միջանցքում, ինչ֊որ մեկին ուղարկեց դարբնին կանչելու։ Պետք էր շղթայազերծել մահացածին... | ||
+ | |||
+ | Բայց ես շեղվեցի նյութից... | ||
+ | |||
=== II։ Շարունակությունը === | === II։ Շարունակությունը === | ||
+ | |||
+ | Բժիշկները հիվանդասենյակներում շրջում էին առավոտյան. ժամը տասնմեկին մոտ հայտնվում էին բոլորով, ուղեկցելով գլխավոր բժշկին, իսկ նրանցից մեկուկես ժամ առաջ, հիվանդասենյակ էր գալիս մեր օրդինատորը։ Այն ժամանակ մեր օրդինատորը երիտասարդ, բժիշկ էր, բանիմաց, սիրալիր, բարեհամբույր, ում շատ էին սիրում կալանավորները և նրա մեջ միայն մի թերություն գտնում՝ «չափից ավելի է խոնարհ»։ Իսկապես էլ, նա մի տեսակ սակավախոս էր, նույնիսկ կարծես քաշվում էր մեզնից, համարյա կարմրում էր, դեղաչափը փոխում հիվանդների առաջին իսկ խնդրանքով և թվում էր պատրաստ է դեղեր նշանակել հենց հիվանդների խնդրանքով։ Իմիջիայլոց, փառավոր երիտասարդ էր։ Հարկ է ընդունել, որ Ռուսիայում հասարակ ժողովրդի սերն ու հարգանքն են վայելում շատ բժիշկներ և դա, որքան նկատել եմ, կատարյալ ճշմարտություն է։ Գիտեմ, որ խոսքերս պարադոքս կթվան, հատկապես նկատի առնելով ռուս հասարակ ժողովրդի համընդհանուր անվստահությունը բժշկության և անդրծովյան դեղերի հանդեպ։ Իրականում, հասարակ մարդը տարիներ շարունակ տառապելով ամենածանր հիվանդությամբ, կբուժվի հեքիմ կնոջ մոտ կամ իր տնական, ժողովրդական դեղերով (դրանք երբեք չպետք է արհամարհել), քան կգնա բժշկի կամ հոսպիտալում կպառկի։ Սակայն դրանից բացի, այդտեղ մի կարևոր, արտակարգ հանգամանք կա, որ ամենևին կապ չունի բժշկության հետ, այն է՝ հասարակ մարդկանց համընդհանուր անվստահությունն ամենայն ինչի նկատմամբ, ինչ կրում է վարչականի, պաշտոնականի կնիքը։ Դրանից էլ բացի, ժողովուրդը վախեցած և կանխակալ է հոսպիտալների դեմ՝ զանազան վախեր ունի, ասեկոսեներ, հաճախ անհեթեթ, սակայն երբեմն էլ՝ հիմնավոր։ Իսկ գլխավորն այն է, որ նրան վախեցնում են հոսպիտալի գերմանական կարգերը, հիվանդության ամբողջ ընթացքում օտար մարդկանց ներկայությունը, խստություններն ուտելիքի խնդրում, պատմությունները բուժակների և բժիշկների հետևեողական խստության, դիակները կտրատելու և փորփրելու մասին և այլն։ Ինչպես դատում է ժողովուրդը, ընդսմին, պարոններն են բուժելու, քանզի ամեն դեպքում, պարոններ են բժիշկները։ Բայց բժիշկների հետ ավելի սերտ ծանոթանալուց հետո (թեև ոչ առանց բացառության, սակայն մեծ մասամբ) բոլոր այդ վախերը չքանում են շատ շուտով, ինչ, կարծում եմ, ուղղակիորեն պատիվ է բերում մեր բժիշկներին, գերազանցապես երիտասարդներին։ Մեծ մասը նրանցից կարողանում է վաստակել հասարակ մարդկանց հարգանքը և անգամ սերը։ Ծայրահեղ դեպքում, ես գրում եմ այն մասին, ինչ ինքս եմ տեսել ու կրել բազմիցս, շատ տեղերում, և հիմքեր չունեմ կարծելու, թե այլ վայրերում չափից ավելի շատ վարվում են ուրիշ կերպ։ Հարկավ, որոշ տեղերում բժիշկները կաշառք են վերցնում, մեծապես օգտվում իրենց հիվանդներից, համարյա քամահրում հիվանդներին, անգամ իսպառ մոռանում բժշկությունը։ Դեռևս դա կա, բայց ես խոսում եմ մեծամասնության մասին կամ ավելի լավ է ասել, այն ոգու, այն ուղղվածության մասին, որն իրականացվում է հիմա, մեր օրերում, բժշկության մեջ։ Իսկ նրանք՝ ուխտադրուժները, ոչխարի հոտին խառնված գայլերը, մինչ էլ ներկայացնեն ի արդարացումն իրենց, ինչպես էլ արդարանան, օրինակ ասենք, ''միջավայրով'', որն իր հերթին կլլել է իրենց, մշտապես անիրավացի կլինեն, հատկապես եթե ընդսմին կորցրել են նաև մարդասիրությունը։ Իսկ մարդասիրությունը, գուրգուրանքը, եղբայրական կարեկցանքը հիվանդի հանդեպ, երբեմն ավելի են պետք բոլոր դեղամիջոցներից։ Ժամանակն է, որ դադարենք անտարբերությամբ տրտնջալ միջավայրից, իբր դա կլլել է մեզ։ Ընդունենք, թե ճշմարիտ է, շատ բան կլլում է մեզնից, և հաճախ ոմն խորամանկ և գործը հասկացող խարդախ, միջավայրի ներգործությամբ թաքցնում և արդարացնում է իր ոչ թե մեկ թուլությունը, հաճախ էլ պարզապես ստորությունը, հատկապես եթե կարողանում է սիրուն-սիրուն խոսել կամ գրել։ Ի դեպ, դարձյալ շեղվեցի նյութից, ուզում էի ասել սոսկ, որ հասարակ ժողովուրդն անվստահ և թշնամաբար է տրամադրված առավելապես բժշկական վարչակազմի և ոչ բժիշկների նկատմամբ։ Իմանալով, ինչպիսիք են նրանք իրականում, նա շուտով կորցնում է իր շատ նախապաշարմունքները։ Մեր բուժարանների մնացյալ իրավիճակը մինչև հիմա շատ հարցերում իր կանոններով չի համապատասխանում հասարակ ժողովրդի ոգուն, մինչև հիմա թշնամական է մեր հասարակ ժողովրդի սովորույթներին և ի վիճակի չէ ձեռք բերել ժողովրդյան լիակատար վստահությունը և հարգանքը։ Համենայն դեպս, ինձ այդպես է թվում՝ սեփական որոշ տպավորություններից։ | ||
+ | |||
+ | Մեր օրդինատորը սովորաբար կանգ էր առնում յուրաքանչյուր հիվանդի մոտ, լրջորեն և արտակարգ ուշադրությամբ զննում և հարցուփորձ էր անում նրան, դեղեր և չափաբաժիններ նշանակում։ Երբեմն ինքն էլ էր նկատում, որ հիվանդը ոչ մի հիվանդություն էլ չունի, բայց քանի որ նա եկել էր աշխատանքից դադար առնելու կամ պառկելու ներքնակի վրա՝ չոր տախտակի փոխարեն, և վերջապես, այնուամենայնիվ, տաք սենյակում, այլ ոչ խոնավ կորդեգարդիայում, ուր նեղվածքի մեջ էին պահվում գունատ և հյուծված մեղադրյալների հոծ խմբեր (մեզ մոտ՝ Ռուսիայում, մեղադրյայները համարյա միշտ գունատ են ու հյուծված՝ հատկանիշ, որ նրանց պահում են և հոգեվիճակն էլ միշտ ավելի ծանր է, քան դատապարտվածներինը), ապա մեր օրդինատորը հանգիստ գրանցում էր մի որևէ febris catashalis և թողնում պառկելու երբեմն մի ամբողջ շաբաթ։ Այդ febris catashalis-ի վրա մեզ մոտ ծիծաղում էին։ Շատ լավ գիտեին, որ դա մեզանում ընդունված, բժշկի և հիվանդի փոխադարձ համաձայնությամբ, մի տեսակ բանաձևում է սարքովի հիվանդության նշման համար, «պահեստի աչքխոթողներ», ինչպես «թարգմանում» էին կալանավորներն այդ «febris catashalis»-ը։ Երբեմն հիվանդը չարաշահում էր բժշկի բարեսրտությունը և շարունակում պառկել այնքան ժամանակ, մինչև ուժով կվռնդեին նրան։ Այդ ժամանակ պետք էր տեսնել մեր օրդինատորին․ կարծես երկնչում էր, կարծես ամաչում էր ուղղակի ասել հիվանդին, որ առողջանա և շուտով խնդրի դուրս գրել իրեն, թեև կատարյալ իրավունք ուներ առանց դեսուդենի, առանց ամեն կարգի խոսակցությունների և համոզելու, նրա հիվանդաթերթիկի վրա գրելով sanatest։ Սկզբում նա ակնարկում էր հիվանդին, հետո յուրօրինակ հորդորում. «Ժամանակը չէ՞, արդյոք, չէ որ արդեն համարյա առողջ ես, հիվանդասենյակում էլ նեղվածք է» և այլն, և այլն, այնքան ժամանակ, մինչև հիվանդի խիղճը կտանջեր և վերջապես ինքը կխնդրեր դուրս գրվել։ Ավագ բժիշկը, չնայած թե մարդասեր էր, թե ազնիվ (նրան նույնպես շատ էին սիրում հիվանդները), սակայն անհամեմատ ավելի խիստ էր, օրդինատորից ավելի վճռական, առանձին դեպքերում նույնիսկ դաժան խստություն էր դրսևորում, և դրա համար նրան հատկապես էին հարգում։ Նա հայտնվում էր հոսպիտալի բոլոր բժիշկների ուղեկցությամբ, օրդինատորից հետո, նույնպես զննում յուրաքանչյուրին առանձին, հատկապես կանգ առնում ծանր հիվանդների մոտ, միշտ կարողանում էր ասել բարի, քաջալերիչ, հաճախ նույնիսկ սրտալի խոսք և ընգհանրապես լավ տպավորություն էր թողնում։ «Պահեստի աչքխոթոցներով» եկածներին երբեք չէր մերժում ու ետ չէր ուղարկում, բայց եթե հիվանդն ինքն էր համառում, ապա հեշտ ու հանգիստ դուրս էր գրում, «Է՛, ինչ, եղբայր, պառկեցիր բավական ժամանակ հանգստացար, գնա, նամուսն էլ է լավ բան»։ Սովորաբար համառում էին կամ աշխատանքից ծուլացողները հատկապես ամռան աշխատանքային ամիսներին, կամ էլ ամբաստանյալներից նրանք, ովքեր պատիժ էին սպասում։ Հիշում եմ, այդպիսի մեկի նկատմամբ գործադրեցին հատուկ խստություն, անգամ դաժանություն, որպեսզի հարկադրեն դուրս գրվել։ Եկել էր աչքի հիվանդությամբ, աչքերը կարմրել էին, բողոքում էր սաստիկ, ծակող ցավերից։ Նրան սկսեցին բուժել ճանճասպեղանիով, տզրուկներով, քայքայող ինչ֊որ հեղուկի ցայտքերով և այլն, սակայն հիվանդությունն, այդուհանդերձ, չէր անցնում, աչքերը չէին մաքրվում։ Կամաց-կամաց կռահեցին բժիշկները, որ հիվանդությունը սարքովի է. բորբոքումը մշտապես մեծ չէր, ոչ վատանում էր, ոչ էլ բուժվում, շարունակ նույն վիճակն էր՝ դեպքը կասկածելի էր։ Վաղուց արդեն բոլոր կալանավորները գիտեին, որ ձևացնում է, խաբում է մարդկանց, թեև ինքը չէր խոստովանում։ Երիտասարդ էր, նույնիսկ գեղեցկատես, բայց մի տեսակ անդուր տպավորություն էր թողնում բոլորիս վրա՝ գաղտնապահ, կասկածամիտ, խոժոռված, ոչ մեկի հետ չէր խոսում, նայում էր հոնքերի տակից, թաքնվում բոլորից, ասես կասկածելով բոլորին։ Հիշում եմ, ոմանց մտքով անցնում էր, թե մի փորձանք չբերի։ Զինվոր էր եղել, մեծ գողություններ արել, մերկացվել ու դատապարտվել հազար մահակածեծի և կալանավորական վաշտ ուղարկվելու։ Պատժի պահը հեռացնելու համար, ինչպես նշել եմ վերը, կալանավորները երբեմն դիմում են սարսափելի հնարների. պատժի նախօրեին դանակով կխփի ղեկավարությունից որևէ մեկին, կամ կալանավոր իր եղբորը, նրան նորովի կդատեն, և պատժումը կհետաձգվի ես երկու ամսով, ուստի նպատակին հասել է։ Հոգը չէ, որ երկու ամիս անց իրեն պատժելու են երկու, երեք անգամ ավելի խիստ, միայն թե հիմա հեռացնի այդ գաժան պահը թեկուզ մի քանի օրով, իսկ հետո ինչ ուզում է, թող լինի՝ երբեմն այնքան ուժեղ է լինում այդ թշվառականների հոգեկան ահավոր անկումը։ Մեզ մոտ արդեն փսփսում էին իրար մեջ, որ զգուշանան նրանից, գուցեև մեկնումեկին գիշերով կդանակահարի։ Իմիջիայլոց, այդպես խոսում էին միմիայն, իսկ նախազգուշական առանձին միջոցներ չէին ձեռնարկում անգամ նրանք, ում պառկելատեղը նրա կողքին էր։ Իմիջիայլոց, տեսնում էին, որ գիշերները նա տրորում է աչքերը պատի ծեփով, էլի ինչ-որ բանով, որպեսզի առավոտյան աչքերը կարմրած լինեն.։ Ի վերջո, գլխավոր բժիշկը սպառնաց նրան կտավաքողով։ Աչքի տևական հիվանդության ժամանակ, որը ձգվում է երկար և երբ բժշկական բոլոր միջոցները փորձված են տեսողությունը փրկելու համար, բժիշկները դիմում են ուժեղ և տանջալի միջոցի. հիվանդին կտավաքող են նշանակում, ճիշտ ինչպես ձիուն։ Բայց թշվառականն այդտեղ էլ չհամաձայնեց ապաքինվել։ Ի՜նչ համառ բնավորություն էր, կամ չափից ավելի վախկոտ, չէ որ ծակծկումը թեև մահակածեծ չէր, բայց էլի շատ էր տանջալի։ Հիվանդի վզի ետևում մաշկը ձգում են ձեռքով, ինչքան հնարավոր է, բռի մեջ հավաքված մաշկը ծակծկում են դանակով, որից լայն ու երկայնակի վերք է գոյանում ծոծրակով մեկ, և այդ վերքի մեջ մտցնում բավականաչափ լայն, համարյա մատնաչափ կտավի շերտ։ Հետո ամեն օր, որոշակի ժամի, այդ շերտը քաշքշում են վերքի մեջ, այնպես, որ կարծես նորից են կտրատում, որպեսզի վերքն ընդմիշտ թարախակալի և չսպիանա։ Խեղճն ահավոր այդ տանջանքին էլ դիմացավ համառորեն, մի քանի օր և վերջապես համաձայնեց գուրս գրվել։ Աչքերը մեկ օրում կատարելապես ապաքինվեցին, և հենց սպիացավ ծոծրակը, նրան ուղարկեցին աբվախտ, որպեսզի վաղն ևեթ ելնի հազար մահակածեծի։ | ||
+ | |||
+ | Անշուշտ, դժվարին է պահը՝ պատժից առաջ, դժվարին այն աստիճան, որ գուցեև մեղք եմ անում հոգուս, այդ վախը կոչելով փոքրոգություն և վախկոտություն։ Ուրեմն, դժվար է, երբ ենթարկվում են կրկնակի, եռակի պատիժների, միայն թե հիմաի կատար չածվի։ Ի դեպ, հիշատակել եմ նաև նրանց մասին, ովքեր իրենք էին խնդրում շուտափույթ դուրսգրում, դեռևս առաջին հարվածներից չսպիացած մեջքով, որպեսզի մյուս հարվածներն էլ կրեն և վերջնականապես ելնեն դատի տակից, իսկ ենթադատ մնալն աբվախտում, հարկավ, բոլորի համար անհամեմատ ավելի վատ է տաժանակրությունից։ Սակայն խառնվածքների տարբերությունից զատ, ոմանց վճռականության և աներկյուղության մեջ մեծ դեր է խաղում ծեծի և պատժի հանդեպ արմատացած սովորույթը։ Բազմիցս գանահարվածը մի տեսակ ամրանում է հոգով և մեջքով և, ի վերջո, պատիժը դիտելով քմծիծաղով, համարյա ինչպես թեթևակի անհարմարություն, այլևս չի վախենում դրանից։ Ընդհանուր առմամբ ասած, ճշմարտացի է։ Մեր կալանավորներից մեկը՝ հատուկ բաժանմունքից, մկրտված կալմիկ Ալեքսանդրը կամ Ալեքսանդրան, ինչպես կոչում էին մեզ մոտ նրան, տարօրինակ մեկն էր, քիչումիչ խարդախ, աներկյուղ և միաժամանակ շատ բարեհոգի, պատմում էր ինձ, թե ինչպես է կրել և դիմադել իր չորս հազարին, պատմում էր ծիծաղելով ու կատակելով, բայց տեղնուտեղը երդվեց շատ լրջորեն, որ դեռևս վաղ, քնքշաբարո մանկուց եթե հասակ առած չլիներ մտրակի տակ, որից տառացիորեն ամբողջ կյանքում չչքացան մեջքի վրայի սպիներն իր հորդայում, ապա ոչ մի դեպքում չէր դիմանա այդ չորս հազարին։ Պատմելիս կարծես օրհնում էր այդ դաստիարակությունը մտրակի տակ։ «Ամեն բանի համար ինձ ծեծում էին, Ալեքսանդր Պետրովիչ,— մի անգամ ասաց նա, նստած իմ մահճակալին, իրիկնամուտին, լույսերը մարելուց առաջ,— եղած֊չեղածի, ինչի համար ասես, տասնհինգ տարի, վրա֊վրա, հենց այն օրից, ինչ ինձ հիշում եմ, օրական մի քանի անգամ, չէր խփում մենակ նա, ով չէր ուզում։ Այնպես որ վերջում արդեն լրիվ վարժվել էի»։ Ինչպես էր գնացել զինվորության, չեմ հիշում, չգիտեմ, ի դեպ գուցեև պատմել է՝ մշտապես փախչող էր ու թափառական։ Միայն հիշում եմ նրա պատմածը, թե ինչպես ահավոր վախեցավ, երբ դատապարտեցին չորս հազար մահակածեծի՝ պետին սպանելու համար։ «Գիտեի, որ ինձ դատելու են շատ խիստ և որ կարող է, մահակի տակից բաց չթողնեն, ու չնայած մտրակին վարժված էի, բայց ախր, չորս հազար մահակը կատակ բան չի, ավելացրած, որ ամբողջ ղեկավարությունը չարացած էր։ Գիտեի, հաստատ գիտեի, որ անպատիժ չի մնա, չդիմացա՝ կարող է մահակի տակից բաց չեն թողնի։ Սկզբում փորձ արեցի մկրտվել, մտածեցի՝ վայ թե ներեն, ու չնայած մերոնք էլ էին ասում, որ դրանից բան դուրս չի գա, չեն ներելու, բայց մտածեցի՝ ամեն դեպքում փորձեմ, ամեն դեպքում նրանք կխղճան ծեծել մկրտվածին։ Իսկականից էլ ինձ մկրտեցին և սուրբ մկրտությանը Ալեքսանդր անունը տվեցին, բայց դե, մահակները մնացին մահակ։ Գոնե մեկը ներեին, նույնիսկ վիրավորական էր։ Ինքս ինձ մտածեցի, դե լավ, սպասեք, բոլորիդ իսկականից եմ խաբելու։ Ու ինչ եք կարծում, Ալեքսանդր Պետրովիչ, խաբեցի։ Ես անասելի լավ կարենում էի մեռած ձևացնել, այսինքն, ոչ թե որ լրիվ մեռած, այլ որ հրես-հրես, շունչս կփչեմ։ Ինձ տարան, առաջին հազարին էին տանում՝ լավ դաղում էր, ես էլ՝ գոռում։ Տարան երկրորդին, ըհը՜, մտածեցի, վերջս գալիս է, խելքս լրիվ ցնդեցրել են, ոտքերս չեն պահում, ու շրը՜մփ՝ գետնին, աչքերս քարացան, երեսս կապույտ, շունչ չկա, բերանս փրփուր է կապել։ Մոտեցավ բուժակը, ասաց՝ հիմա կմեռնի։ Ինձ տարան հոսպիտալ, ու ես տեղնուտեղը կենդանացա։ Ուրեմն, հետո ինձ երկու անգամ էլ տարան, և արդեն չարացած էին վրաս, շատ էին չարացած, իսկ ես երկու անգամ էլ խաբեցի։ Երրորդ հազարից մենակ մեկը կերա, մեռած ձևացա, իսկ հենց եկավ չորրորդը, ամեն մահակը երեքի տեղ կլիներ՝ էնքան ցավոտ էին խփում։ Կատաղած էին վրաս։ Էդ վերջին ոչուփուչ հազարը (ես դրա...) լրիվ արժեր առաջին երեքին, ու որ չմեռա վերջից առաջ (մնացել էր ընդամենը երկու հարյուր մահակ), տեղնուտեղը կմեռցնեին ծեծելով, բայց ինձ չկորցրի. նորից խաբեցի ու նորից մեռած ձևացա, էլի հավատացին։ Ախր, ո՞նց չհավատային, բժիշկն էր հավատում, էնպես որ վերջին երկու հարյուրի վրա, ու չնայած հետո ամբողջ ուժով էին խփում, էնպես որ ուրիշ անգամ երկու հազարը հեշտ էր երևում, բայց չէ, քեզ ասեմ, չմեռցրին, բայց ինչի՞ չմեռցրին։ Էլի որ փոքրուց մտրակի տակ էի մեծացել։ Դրանից էլ էսօր ողջ ու առողջ եմ։ Օ՜հ, հո չեն ծեծել, հո ծեծ չեն տվել ինձ կյանքում»,— ավելացրեց նա պատմության վերջում, տրտում մտորումների մեջ կարծես ջանալով վերհիշել ու թվարկել, թե քանի անգամ են իրեն ծեծել։ «Չէ,― ավելացրեց նա, մի պահ լռելուց հետո,— հաշվել չի լինի, ինչքան են ծեծել, մեկ էլ՝ ի՜նչ հաշվես։ Հաշիվ֊համրանք չկա»։ Նայեց ինձ ու ծիծաղեց, այնքան բարեհոգի, որ չկարողացա չժպտալ նրան ի պատասխան։ «Գիտեք ինչ, Ալեքսանդր Պետրովիչ, ախր հիմա էլ, թե գիշերն երազ տեսա, անպայման ինձ ծեծելիս կլինեն, ուրիշ երազ չի գալիս»։ Իսկապես, գիշերները նա հաճախ էր գոռում և գոռում կոկորդով մեկ, այնպես որ կալանավորները հաճախ արթնացնում էին՝ բոթրթելով. «Ինչ ես գոռում, գրողի տարած»։ Պնդակազմ մեկն էր, ոչ բարձրահասակ, վտվտիկ ու զվարթ, քառասունհինգ տարեկան կլիներ, բոլորի հետ հաշտ ապրում էր, ու թեև շատ էր սիրում գողանալ և շատ հաճախ էլ ծեծվում դրա համար, բայց դե, մեզ մոտ ո՞վ չէր գողանում և ծեծ չէր ուտում դրա համար։ | ||
+ | |||
+ | Մի բան էլ ավելացնեմ․ միշտ զարմանում էի անսովոր այն բարեհոգությամբ, որով պատմում էին բոլոր ծեծվածներն այն մասին, թե ինչպես են մահակածեծ արվել և նրանց մասին, ովքեր ծեծել են։ Հաճախ չարացածության կամ ատելության նշույլ իսկ չէր լինում այդպիսի պատմության մեջ, ինչից տակնուվրա էր լինում սիրտս և սկսում սաստիկ զարկել։ Իսկ նրանք պատմում էին ու ծիծաղում երեխաների պես։ Ահա, ասենք, Մ․֊ցկին, պատմում էր իր պատժի մասին, նա ազնվականներից չէր և հինգ հարյուրը ստացել էր։ Այդ մասին իմացել էի ուրիշներից և ինքս հարցրի․ ճի՞շտ է արդյոք դա և ինչպե՞ս է եղել։ Նա պատասխանեց մի տեսակ կարճ, ասես ներքին ցավով, ճիշտ կարծես ջանալով՝ չնայել ինձ, և դեմքը կարմրատակեց։ Քիչ անց նայեց, և աչքերի մեջ ցոլաց ատելության կրակը, իսկ շրթունքը դողաց զայրույթից։ Զգացի, որ նա երբեք չի կարող մոռանալ իր անցյալի այդ էջը։ Սակայն մերոնք, համարյա բոլորը (չեմ երաշխավորում, թե բացառություններ չլինեն) դրան նայում էին միանգամայն ուրիշ կերպ։ Երբեմն մտածում էի՝ չի կարող պաաահել, որ նրանք լիովին մեղավոր համարեն իրենց և պատժի արժանի, հատկապես եթե մեղք գործած լինեն ոչ յուրայինների, այլ ղեկավարության դեմ։ Մեծամասնությունն ամենևին չէր մեղադրում իրեն։ Ասել եմ արդեն, որ խղճի խայթ չեմ նկատել, անգամ այն դեպքերում, երբ հանցանքը գործվել էր իրենց իսկ շրջապատի դեմ։ Ղեկավարության դեմ հանցանքների մասին խոսել իսկ չարժե։ Երբեմն ինձ թվում էր, որ վերջին դեպքում առկա է յուրովի առանձնահատուկ, այսպես ասած, ինչ-որ գործնական, ավելի լավ է, փաստական հայացք խնդրո հանդեպ։ Հաշվի էր առնվում ճակատագիրը, փաստի անդիմագրավելիությունը և ոչ ինչ-ինչ կերպ մտածված, այլ հենց այնպես, չգիտակցված, ինչպես որևիցե հավատ։ Օրինակ, կալանավորը թեև մշտապես հակված է իրեն իրավացի զգալ՝ ղեկավարության դեմ գործած հանցանքներում, այնպես որ հարցն ինքնին նրա համար աներևակայելի էր, բայց և այնպես գործնականորեն գիտակցում էր, որ ղեկավարությունն իր հանցանքին միանգամայն ուրիշ հայացքով է նայում, ուրեմնև ինքը պիտի պատժվի, և դրանով քվիտ են։ Պայքարն այստեղ երկկողմանի է։ Ընդ որում, հանցագործը գիտե և չի կասկածում, որ ինքն արդարացված է իր հարազատ միջավայրի դատով, իր իսկ հասարակ ժողովրդի, ինչը հանցագործը դարձյալ գիտե, երբեք վերջնականապես չի դատապարտի իրեն, իսկ մեծ մասին լիովին կարդարացնի, միայն թե մեղքն ուղղված չլինի յուրայինների, եղբայրների, իր իսկ հասարակ ժողովրդի դեմ։ Խիղճը հանգիստ է, իսկ խղճով նա ամուր է և բարոյապես չի ճնշվում, իսկ դա գլխավորն է։ Նա կարծես զգում է, որ հենվելու տեղ ունի, ուստիև ոչ թե ատում է, այլ իր հետ կատարվածն ընդունում որպես անխուսափելի փաստ, որը ոչ իրենով է սկսվել, ոչ էլ իրենով է վերջանալու և դեռ երկար-երկար շարունակվելու է, մեկընդմիշտ հաստատված, կրավորական, սակայն համառ պայքարում։ Այդ ո՞ր զինվորն է անձամբ ատում թուրքին, երբ պատերազմում է նրա դեմ, իսկ չէ որ այդ թուրքը սպանում, խոցում, կրակում է իր վրա։ Իմիջիայլոց, ոչ բոլոր պատմություններն էին բացարձակորեն սառնասիրտ ու անտարբեր։ Օրինակ, պորուչիկ Ժերեբյատնիկովի մասին պատմում էին զայրույթի որոշ երանգով նույնիսկ, ընդ որում՝ ոչ շատ։ Այդ պորուչիկ Ժերեբյատնիկովի հետ ծանոթացել էի դեռևս առաջին անգամ հիվանդանոցում պառկելիս, հարկավ, կալանավորների պատմածներից։ Հետո մի անգամ տեսա անձամբ, երբ ժամապահ էր կանգնած։ Երեսունի մատույցներում, բարձրահասակ, գեր, ճարպոտ, վարդագույն, կախկխված այտերով, ճերմակ ատամներով և նոզդրևյան որոտնաձայն ծիծաղ ունեցող մեկն էր։ Դեմքից էր երևում, որ աշխարհիս ամենաչմտածող արարածն է։ Այնչափ շատ էր սիրում ծեծել և գանահարել, երբ մեկ-մեկ պատժող էին կարգում։ Շտապեմ ավելացնել, որ պորուչիկ Ժերեբյատնիկովին այն ժամանակ էլ էին նայում որպես մի այլանդակի՝ իր իսկ յուրայինների մեջ, այդպես էին նայում նաև կալանավորները։ Նրանից բացի, ուրիշ կատարածուներ էլ կային, անշուշտ հնում, այն ոչ ուշ անցյալում, որի մասին «թարմ է պատումը, բայց դժվար հավատալի», նրանց, ովքեր սիրում էին գործն անել եռանդագին ու ջանադիր։ Սակայն մեծ մասամբ դա արվում էր պարզունակ և առանց առանձին հափշտակության։ Իսկ պորուչիկր կատարողական գործում նման էր մի նրբաքիմք գաստրոնոմի։ Նա սիրում, կրքոտաբար էր սիրում կատարածուական արվեստը և սիրում էր լոկ հանուն արվեստի։ Նա վայելում էր դա, ըմբոշխնում, ինչպես հռոմեական կայսրության ժամանակների՝ վայելքներից հղփացած, խունացած պատրիկ, ինքն իր համար մոգոնում էր զանազան նրբաքիմք, հակաբնական բաներ, որպեսզի փոքր-ինչ գրգռի և խտուտ տա իր ճարպախեղդ հոգին։ Ահա, կալանավորին բերում են պատժելու, Ժերեբյատնիկովը կատարածուն է։ Հաստ մահակներով զինված մարդկանց երկարուկ շարքին նետած մի հայացք արդեն ոգեշնչում է նրան։ Ինքնաբավ անցնում է շարքի առջևով ու խստիվ հաստատում, որ յուրաքանչյուրն իր գործն անի ջանադրաբար, խղճմտանքով, թե չէ... Բայց ջահել զինվորներն էլ գիտեն, ինչ ասել է այդ ''թե չէ''-ն։ Բայց ահա բերում են հենց իրեն՝ կալանավորին, և եթե նա դեռևս ծանոթ չէ Ժերեբյատնիկովին, եթե դեռևս չի լսել նրա մասին՝ գաղտնիքներով հանդերձ, ապա այսպիսի մի թատրոն է սարքում կատարածուն։ (Անշուշտ, նրա հարյուրավոր օյիններից մեկը, պորուչիկն անսպառ հորինող էր)։ Յուրաքանչյուր կալանավոր այն պահին, երբ մերկացնում են իրեն, իսկ ձեռքերր կապում հրացանների խզակոթերին, որոնցով ենթասպաներն արդեն քաշեքաշ տանում են ամբողջ կանաչ փողոցով, յուրաքանչյուր կալանավոր, հետևելով ընդհանուր սովորույթին, այդ պահին սկսում էր արտասվախառը, աղերսական ձայնով աղաչել կատարածուին, որ ավելի թեթև պատժի և պատիժը չսաստկացնի ավելորդ խստությամբ. «Ձերդ ազնվություն,— բղավում է թշվառականը,— ողորմացեք, հարազատ հոր պես, էնպես արեք, որ հազար տարի ձեզ համար աղոթք անեմ Աստծուն, մի սպանեք, ողորմած եղեք»։ Ժերեբյատնիկովն էլ հենց դրան է սպասում։ Անմիջապես դադարեցնում է ընթացքր և նույնպես սրտառուչ տեսքով խոսակցություն սկսում կալանավորի հետ. | ||
+ | |||
+ | ― Բարեկամս,― ասում է նա,— ախր ես ի՞նչ անեմ քեզ հետ։ Ես չեմ պատժողը, այլ օրենքը։ | ||
+ | |||
+ | ― Ձերդ ազնվություն, ամեն բան ձեր ձեռին է, ողորմած եղեք։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դու կարծում ես, չե՞մ խղճում քեզ։ Կարծում ես, ինձ համար դուրեկա՞ն կլինի նայելը, թե ինչպես են ծեծում Ախր, ես էլ եմ մարդ։ Քո կարծիքով, մա՞րդ եմ, թե չէ։ | ||
+ | |||
+ | ― Բա ոնց, ձերդ ազնվություն, հայտնի բան է. դուք ծնող, մենք զավակ։ Հարազատ հոր տեղ եղեք,— բղավում է կալանավորը, սկսելով արդեն հուսալ։ | ||
+ | |||
+ | ― Հա, բարեկամս, ինքդ դատի, խելք հո ունես, որ դատես, ախր ինքս էլ գիտեմ, որ մարդու պես պիտի նայեմ քեզ մեղավորիդ, ներողամտությամբ և ողորմածությամբ։ | ||
+ | |||
+ | ― Լրիվ ճիշտ բան ասիք, ձերդ ազնվություն, լրիվ։ | ||
+ | |||
+ | ― Հա, ողորմածությամբ նայել, ինչքան էլ մեղավոր եղար։ Բայց ախր էստեղ ես չեմ, օրենքն է։ Ախր, ես Աստծուն եմ ծառայում ու հայրենիքին, ախր ես ծանր մեղք կգործեմ, եթե թուլացնեմ օրենքը, մտածիր էդ մասին։ | ||
+ | |||
+ | ― Ձերդ ազնվություն... | ||
+ | |||
+ | ― Դե, էլ ի՛նչ։ Էդպես էլ թող լինի քեզ համար։ Գիտեմ, որ մեղք եմ գործում, բայց թող լինի․․․ Էս անգամ քեզ կներեմ, թեթև կպատժեմ։ Լավ, իսկ որ դրանով հենց քեզ վնաս տա՞մ։ Հրես, քեզ ներեմ, թեթև պատժեմ, դու էլ հուսով լինես, որ մյուս անգամ էլ էդպես կլինի, բռնես ու նոր հանցանք գործես, էն ժամանա՞կ ինչ։ Ախր, հոգուս մեղք արած կլինեմ... | ||
+ | |||
+ | ― Ձերդ ազնվություն, բարեկամ-թշնամուս կարգելեմ։ Այ, ոնց որ երկնքի տիրակալի գահի առաջ... | ||
+ | |||
+ | ― Էհ, դե լավ, լավ։ Բայց ինձ կերդվե՞ս, որ սրանից հետո քեզ լավ ես պահելու։ | ||
+ | |||
+ | ― Աստված ինձ քարացնի, որ էն աշխարհում էլ... | ||
+ | |||
+ | ― Երդում մի կեր, մեղք է։ Ես քո խոսքին էլ կհավատամ, խոսք տալի՞ս ես։ | ||
+ | |||
+ | ― Ձերգ ազնվություն։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, լսիր, կներեմ քեզ՝ քո որբի արցունքների համար, ո՞րբ ես։ | ||
+ | |||
+ | ― Որբ եմ, ձերդ ազնվություն, մեն֊մենակ, ոչ հեր, ոչ մեր... | ||
+ | |||
+ | ― Լավ, ուրեմն, քո որբի արցունքների համար, բայց տես հա, վերջին անգամ լինի... տարեք,— ավելացնում է այնպիսի մի գթասիրտ ձայնով, որ կալանավորն արդեն չգիտե, թե ինչ աղոթքներով դիմի Աստծուն՝ այդքան բարեգութ մարդու համար։ Բայց ահա, շարժվեց ահեղաշունչ թափորը, քաշեքաշ տարան, դղրդաց թմբուկը, առաջին մահակները թափ առան... «Քշի՜ դրան,— կոկորդով մեկ գոռում է Ժերեբյատնիկովը։— Դաղի՛ դրան։ Խփի՛, խփի,՛։ Վառի՛։ Էլի հասցրու, էլի։ Ավելի պինդ որբին։ Ավելի պինդ խարդախին։ Ճկռացրու դրան, ճկռացրու»։ Եվ զինվորները զարկում են ամբողջ թափով, պեծեր են թռչում խեղճի աչքերից, նա սկսում է բղավել, իսկ Ժերեբյատնիկովր վազում է ետևից, շարքի միջով ու քրքջում, քրքջում է, խեղդվում ծիծաղից, ձեռքերով սեղմում է կողերը ծիծաղից, չի կարողանում շտկվել, այնպես որ վերջում նույնիսկ խղճալ կարելի է նրան՝ բարեսիրտ մարդուն։ Եվ հո՜ ուրախ չէ, հո՜ չի ծիծաղում, միայն թե մեկ-մեկ կտրվում է նրա զրնգուն, առողջ, որոտնալից ծիծաղը, և նորից է լսվում. « Խփի, խփի դրան։ Դաղի խաբեբային, դաղի որբուկին...»։ | ||
+ | |||
+ | Ահա, նաև ինչպիսի տարբերակներ էր մոգոնում. բերում են պատժելու, կալանավորը նորից սկսում է աղաչել։ Այս անգամ Ժերեբյատնիկովը չի կոտրատվում, ծաղրածուություն չի անում, այլ սկսում է անկեղծանալ. | ||
+ | |||
+ | ― Գիտես ինչ կա, սիրելիս,— ասում է նա,— քեզ պատժելու եմ, ինչպես պետքն է, քանի որ դրան արժես։ Բայց գուցեև քեզ համար ահա թե ինչ կանեմ, չեմ կապի խզակոթերին։ Մենակդ կանցնես, բայց նոր ձևով. ինչքան ուժ ունես, կվազես լրիվ շարքի միջով։ Չնայած բոլոր մահակները կխփեն, բայց ախր կարճ կտևի, ի՞նչ ես կարծում։ Կուզե՞ս փորձել։ | ||
+ | |||
+ | Կալանավորը լսում է տարակուսանքով, անվստահությամբ և միտք է անում. «Ինչ կա որ,— մտածում է ինքն իրեն,— վայ թե իսկականից էլ ավելի թեթև լինի, ամբողջ ուժով կվազեմ, էնպես որ չարչարանքն էլ հինգ անգամ կարճ կտևի, վայ թե մահակները լրիվ չկպչեն»։ | ||
+ | |||
+ | ― Լավ, ձերդ ազնվություն, համաձայն եմ։ | ||
+ | |||
+ | ― Է, ես էլ եմ համաձայն, դե հուպ տուր։ Տեսեք հա, փուստ չտաք,— բղավում է զինվորներին, ի դեպ, նախապես իմանալով, որ ոչ մի մահակ չի վրիպելու մեղավոր մեջքից, վրիպած զինվորն էլ է շատ լավ իմանում, թե ինչի կենթարկվի։ Կալանավորն ամբողջ ուժով սկսում է վազել «կանաչ փողոցով», բայց իհարկե, տասնհինգ շարք էլ չանցած, կայծակի պես, թմբկազարկի նման, միանգամից հանկարծակի իջնում են մահակները մեջքին, և խեղճը ճչալով ընկնում է, ինչպես գնդակից խոցված։ «Չէ, ձերդ ազնվություն, ավելի լավ է օրենքով»,— ասում է նա, դանդաղ ելնելով գետնից, գունատ ու վախեցած, իսկ Ժերեբյատնիկովը, որ նախապես գիտեր կատակը և թե ինչ կլինի հետո, քրքջում է, խեղդվում է ծիծաղից։ Սակայն ես չեմ նկարագրի նրա այդ բոլոր զվարճանքները և այն ամենն, ինչ պատմում էին նրա մասին։ | ||
+ | |||
+ | Քիչ ուրիշ կերպ, մեկ ուրիշ երանգով ու ոգով, մեզ մոտ պատմում էին պորուչիկ Սմեկալովի՝ մեր բանտում պետի պաշտոնակատարի մասին, նախքան մեր պլաց֊մայորի նշանակումն այդ պաշտոնին։ Ժերեբյատնիկովի մասին թեև պատմում էին բավականին անտարբեր, առանց հատուկ չարության, բայց և այնպես չէին հիանում նրա քաջագործություններով, չէին գովում, այլ ըստ երևույթին խորշում։ Սակայն պորուչիկ Սմեկալովի մասին հիշում էին ուրախությամբ և հաճույքով։ Բանն այն է, որ նա ծեծելու ինչ-որ առանձնահատուկ սիրահար չէր, զուտ ժերեբյատնիկովյան տարրեր չուներ իր մեջ։ Բայց և այնպես ամենևին էլ դեմ չէր ձաղկելուն, իսկ բանն այն է հենց, որ նրա մտրակները մեզ մոտ հիշվում էին մի տեսակ քաղցր սիրով՝ այնքան էր կարողանում այդ մարդը հաճոյանալ կալանավորներին։ Իսկ ինչո՞վ։ Ինչպե՞ս էր վաստակել այդպիսի հռչակ։ Ճիչտ է, մեր ժողովուրդը, ինչպես գուցեև ամբողջ ռուս ժողովուրդը, պատրաստ է մոռանալ համակ տանջանքները մի հատիկ սիրալիր խոսքով։ Խոսում եմ այս մասին որպես փաստ, այս անգամ չքննելով դա ոչ մեկ, ոչ մյուս կողմից։ Դժվար չէր հաճոյանալ այդ ժողովրդին և հռչակ ձեռք բերել։ Սակայն պորուչիկ Սմեկալովը ձեռք էր բերել ''առանձնահատուկ'' համբավ, այնպես որ նույնիսկ այն մասին, թե ինչպես էր ձաղկում, հիշվում էր համարյա թե խանդաղատանքով։ «Հորից էլ լավ էր»,— մեկ-մեկ կասեին կալանավորները, անգամ հոգոց կհանեին, հուշերով համեմատելով իրենց նախկին ժամանակավոր պետ Սմեկալովին, ներկայիս պլաց-մայորի հետ։ «Հոդի մարդ էր»։ Հասարակ մարդ էր, գուցեև նույնիսկ յուրովի բարեսիրտ։ Սակայն պատահում է, որ պետը լինում է ոչ միայն բարեսիրտ, այլ նույնիսկ մեծահոգի մարդ, և ի՞նչ. բոլորը չեն սիրում նրան, մեկ էլ տեսար՝ պարզապես ծիծաղում են վրան։ Բանն այն է, որ Սմեկալովը կարողանում էր մի տեսակ այնպես անել, որ մեզ մոտ բոլորն ընդունում էին նրան որպես յուրայինի, իսկ դա մեծ հմտություն է, ավելի ճիշտ կլինի ասել՝ բնածին ընդունակություն, ինչը մտածելու տեղիք չի տալիս անգամ ունեցողներին։ Տարօրինակ բան, այդպիսի անձանցից լինում են նաև միանգամայն ոչ բարի մարդիկ, այնինչ երբեմն ձեռք են բերում մեծ համբավ։ Չեն զզվում, չեն խորշում ենթակա ժողովրդից՝ ահա թե ինչն է պատճառը, կարծում եմ։ Նրանց մեջ պարոնորդի-փափկասուններ չկան, նշույլն իսկ չկա, այլ կա մի տեսակ հստակ ռամկական բույր, ի բնե տրված նրանց, և Տեր իմ, ի՜նչ զգայուն է ժողովուրդն այդ բույրի հանդեպ։ Ինչե՜ր չի տա այդ բույրի սիրույն։ Ամենաբարեսիրտ մարդուն անգամ պատաստ է փոխարինել ամենախստաբարո մարդով, եթե վերջինս իրենց սեփական քաթանե շապկի հոտն ունի։ Էլ ի՞նչ, եթե այդ քաթանեհոտ մարդը, դրանից բացի, իսկապես բարեսիրտ է, թեկուզև յուրովի։ Այլևս անգին մարդ է։ Պորուչիկ Սմեկալովը, ինչպես արդեն ասել եմ, մեկ֊մեկ էլ ցավոտ էր պատժում, բայց կարողանում էր այնպես անել, որ նրա վրա ոչ միայն չէին չարանում, այլ նույնիսկ հակառակը, և հիմա, իմ ժամանակ, երբ արդեն վաղուց ամեն ինչ անցել էր, ծիծաղով ու հաճույքով էին հիշում նրա օյինների մասին՝ ձաղկելիս։ Իմիջիայլոց, շատ օյիններ չուներ՝ գեղարվեստական երևակայությունը չէր բավականացնում ճշմարիտն ասած, եղած֊չեղածը մի հատիկ էր, որով նա մի լրիվ տարի յոլա էր գնացել մեզ մոտ։ Բայց գուցեև սիրելի էր հենց նրանով, որ միակն էր։ Պարզունակություն շատ կար դրա մեջ։ Օրինակ, կբերեին մեղավոր կալանավորին, Սմեկալովն ինքը կներկայանար պատժավայր, կգար քմծիծաղելով, կատակով ինչ֊որ բանի մասին հենց տեղում հարցուփորձ կաներ մեղավորին՝ կողմնակի բաներից, նրա անձնական, տնային, կալանավորական գործերից, և ամենևին ոչ ինչ-ինչ նպատակով, ոչ որևէ խաղ խաղալու, այլ հենց այնպես՝ ''որովհետև ինքն իսկապես ուզում էր իմանալ այդ գործերի մասին''։ Կբերեին ճիպոտները, Սմեկալովի համար աթոռ։ Կնստեր, անգամ ծխափողը կվառեր։ Երկարուկ մի ծխափող ուներ։ Կալանավորը կսկսեր աղաչել... «Դե չէ, եղբայր, պառկիր... ի՞նչ արած»... կասեր Սմեկալովը, կալանավորը կտնքար ու կպառկեր։ «Ասա տեսնեմ, սիրելիս, մի որևէ ոտանավոր գիտե՞ս անգիր»։— «Ոնց չէ, ձերդ ազնվություն, կնքված մարդիկ ենք, փոքրուց սովորել ենք»։— «Դե, ուրեմն ասա»։ Եվ կալանավորը գիտե, ինչ է ասելու, նախապես գիտե, ինչ է լինելու իր արտասանելիս, որովհետև մի երեսուն անգամ արդեն դա կրկնվել է ուրիշների հետ։ Սմեկալովն ինքն էլ գիտե, որ կալանավորն էլ գիտե դա, որ պառկած զոհի վրա ճիպոտները բարձրացրած զինվորներն անգամ այդ կատակի մասին նույնպես վաղուց արդեն լսած կան, այդուհանդերձ, կրկնում է նորից՝ այնքան է դուրն եկել մեկընդմիշտ, թերևս հենց այն պատճառով, որ ինքն էր հորինել, դրական ինքնասիրությունից։ Կալանավորը սկսում է, ճիպոտակիր զինվորները սպասում են, իսկ Սմեկալովը նույնիսկ կկռանար տեղում, ձեռքը կբարձրացներ, կդադարեր ծխել, կսպասեր հայտնի բառին։ Հանրահայտ աղոթքի առաջին տողից հետո, կալանավորը վերջապես կհասներ «''յերկինս ես''» բառերին։ Հենց դա էլ պետք էր։ «Սպասի,— կբղավեր բորբոքված պորուչիկը և վայրկենապես, ոգեշունչ շարժումով, դիմելով ճիպոտը բարձրացրած մարդուն, կգոռար։— Դու էլ նրան կշրմփացնես»։ | ||
+ | |||
+ | Ու կխեղդվեր ծիծաղից։ Շուրջը կանգնած զինվորներն էլ քթի տակ կխնդային, կխնդմնդար խփողը, համարյա թե կժպտար նաև ծեծվողը, չնայած որ ճիպոտը «կշրմփացնես» բառի հետ արդեն կսուլեր օդում՝ վայրկյան անց ածելու պես ձաղկելու իր մեղավոր մարմինը։ Եվ կուրախանար Սմեկալովը, հենց այն պատճառով կուրախանար, որ ինչ լավ է հորինել ու ինքն է գրել՝ «յերկինս ես» և «կշրմփացնես», ի դեպ, հանգն էլ է բռնում։ Եվ Սմեկալովը կգնար պատժավայրից միանգամայն գոհ իրենից, ասենք, ճիպոտահարվածն էլ էր գնում համարյա թե գոհ իրենից ու Սմեկալովից, և մեկ էլ տեսար, կես ժամ անց արդեն կպատմեր բանտում, թե ինչպես նոր, երեսունմեկերորդ անգամ, կրկնվել էր նախկինում արդեն երեսուն անգամ կրկնված կատակը։ «Հոգի մարդ է, մի խոսքով, ուրախություն սիրող»։ | ||
+ | |||
+ | Նույնիսկ երբեմն մի տեսակ մանիլովականությամբ էին հնչում հիշողությունները անչափ բարեսիրտ պորուչիկի մասին։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմս, տղերք, մեկ֊մեկ կպատահեր,— կպատմեր որևէ կալանավոր ու դեմքով մեկ կժպտար հիշողություններից,— դու գնում ես, իսկ նա արդեն նստած է իր պատուհանի տակ, խալաթով, թեյ է խմում, ծխում։ Գդակս կհանեի։— Էդ ո՞ւր ես գնում, Ակսյոնով։ | ||
+ | |||
+ | ― Գործի, Միխայիլ Վասիլյիչ, ամենից առաջ արհեստանոց է պետք,— քթի տակ կծիծաղեր... Այսինքս, հոգի մարդ էր։ Խոսք չկա՝ հոդի մարդ։ | ||
+ | |||
+ | ― Ու էլ չենք տեսնի էդպիսին,— կավելացներ լսողներից մեկը։ | ||
+ | |||
=== III։ Շարունակությունը === | === III։ Շարունակությունը === | ||
+ | |||
+ | Ես հիմա խոսել սկսեցի պատիժների, հավասարապես նաև այդ հետաքրքիր պարտականությունների տարբեր կատարողների մասին, սոսկ այն պատճառով, որ տեղափոխվելով հոսպիտալ, այդ ժամանակ էլ հենց առաջին ակնառու ըմբռնումը ստացա բոլոր այդ գործերի մասին։ Մինչ այդ միայն լսելով գիտեի։ Մեր երկու հիվանդասենյակներում էին խմբված շպիցռուտեններով պատժված բոլորը՝ գումարտակներից, կալանավորական բաժանմունքներից և ուրիշ զորախմբերից՝ տեղավորված մեր քաղաքում և ամբողջ շրջակայքում։ Այդ առաջին շրջանում, երբ շուրջս կատարվող ամեն ինչին դեռես այնքան ագահորեն հետևում էի, ինձ համար բոլոր այդ տարօրինակ կարգերը, բոլոր այդ պատժվածները և պատժին նախապատրաստվողները, բնականաբար, շատ ուժեղ տպավորություն էին գործում։ Ես հուզված էի, շշկլված, վախեցած։ Հիշում եմ, որ այն ժամանակ էլ հանկարծակի և անհամբեր սկսեցի խորանալ այդ նոր երևույթների բոլոր մանրուքների մեջ, այդ թեմայով խոսակցություններ և պատմություններ լսել ուրիշ կալանավորներից, ինքս էի հարցեր տալիս, լուծումներ որոնում։ Իմիջիայլոց, ուզում էի գիտնալ վճիռների և ի կատար ածումների բոլոր աստիճաններն՝ անպայման, պատժումների բոլոր երանգները, իրենց՝ կալանավորների տեսակետներն այդ ամենի մասին։ Ջանում էի պատկերացնել պատժի գնացողների հոգեբանական վիճակը։ Արդեն ասել եմ, որ պատժից առաջ հազիվ թե մեկնումեկը սառնարյուն լիներ, չբացառելով անգամ նրանց, որոնք նախապես քանիցս ծեծվել էին։ Այստեղ ընդհանրապես դատապարտվածների վրա իջնում է մի տեսակ սուր, սակայն զուտ ֆիզիկական վախ, ակամա և անդիմադրելի, մարդու համակ հոգեկան էությունը ճնշող վախ։ Հետագայում էլ, մի քանի բանտային տարիների կյանքում, ակամա հետևում էի այն դատապարտվածներին, որոնք պատժի առաջին կեսից հետո հոսպիտալում պառկելուց և մեջքներն ապաքինելուց հետո, դուրս էին գրվում, վաղն ևեթ մահակների՝ հաստատված մնացած կեսը կրելու։ Պատիժը երկու կեսի բաժանելը միշտ կատարվում է պատժին ներկա բժշկի վճռով։ Եթե հանցանքի համար նշանակած հարվածների թիվը մեծ է, այնպես, որ կալանավորը միանգամից չի դիմանա դրան, ապա այդ թիվը բաժանում են երկու, անգամ երեք մասի, ելնելով այն բանից, թե ինչ կասի բժիշկն արդեն բուն պատժման ընթացքում, այսինքն՝ կարո՞ղ է, արդյոք, պատժվողը շարունակել շարքի միջով գնալ, թե կյանքի համար դա վտանգ կներկայացնի։ Unվորաբար, հինգ հարյուր, հազար, նույնիսկ մեկուկես հազար հարվածը միանվագ են հասցնում, բայց եթե վճիռը երկու, երեք հազար հարված է, ապա ի կատար ածելը երկու կեսի է բաժանվում, անգամ երեք մասի։ Նրանք, ովքեր աառաջին կեսից հետո բուժելով մեջքները, գնում էին հոսպիտալից՝ մյուս կեսի տակ մտնելու, դուրս գրման օրը և նախօրեին սովորաբար մռայլ էին լինում, խոժոռ, չխոսող։ Նրանց մեջ նկատվում էր մտքի որոշ բթացում, մի տեսակ անբնական ցրվածություն։ Այդպիսի մարդը խոսքի չէր բռնվում և ավելի շատ լռում էր, ամենահետաքրքրականն այն էր, որ կալանավորներն էլ երբեք չեն խոսում և աշխատում են խոսք չբացել, թե ինչ է սպասում իրեն։ Ոչ ավելորդ բառ, ոչ սփոփանք, նույնիսկ ջանում են ընդհանրապես քիչ ուշադրություն դարձնել նման մեկի վրա։ Անշուշտ, դա ավելի լավ է դատապարտվածի համար։ Լինում էին բացառություններ, ինչպես օրինակ, Օռլովը, ում մասին արդեն պատմել եմ։ Պատժի առաջին կեսից հետո, նա սրտնեղվում էր միայն, որ մեջքը երկար ժամանակ չի լավանում և որ իրեն չի կարելի շուտափույթ դուրս գրվել՝ մնացած հարվածները կրելու, կալաներթի հետ գնալու իրեն նշանակված աքսորավայրը և ճանապարհին փախչելու։ Բայց նրան գրավում էր նպատակը, և Աստված գիտե, թե ինչ էր մտքինը։ Մոլեգին և կենսունակ խառնվածքի տեր մեկն էր։ Նա շատ գոհ էր խիստ բորբոքված վիճակում, թեև կոծկում էր իր զգացումները։ Բանն այն է, որ դեռես նախքան պատժի առաջին կեսը մտածում էր, որ մահակների տակից դուրս չի գալու և պետք է որ մեռնի։ Նրան էին հասնում տարբեր լուրեր՝ ղեկավարության միջոցառումների մասին, նախքան դեռ դատի տակ էր։ Դեռևս այն ժամանակ նախապատրաստվում էր մահվան։ Սակայն անցնելով առաջին կեսը, քաջալերվեց։ Հայտնվեց հոսպիտալում՝ կիսամահ ծեծված, դեռ երբեք այդպիսի խոցեր չէի տեսել։ Սակայն նա եկել էր ուրախ սրտով, հուսով, որ կենդանի է մնալու, որ լուրերը սուտ էին, որ իրեն, ահա, բաց են թողել մահակների տակից, որ հիմա, երկար ժամանակ ենթադատ պահվելուց հետո, արդեն սկսել էր երազել ճանապարհ, փախուստ, ազատություն, դաշտեր ու անտառներ... Դուրս գրվելուց երկու օր անց նա մահացավ նույն հոսպիտալում, նախկին մահճի վրա, չդիմանալով երկրորդ կեսին։ Բայց արդեն հիշատակել եմ այդ մասին։ | ||
+ | |||
+ | Եվ սակայն նույն կալանավորները, ովքեր այդքան ծանր օրեր ու գիշերներ էին անցկացնում բուն պատժից առաջ, պատիժը կրում էին արիաբար, չբացառած նաև ամենափոքրոգիներին։ Ես հազվադեպ եմ տնքոցներ լսել նույնիսկ հոսպիտալ մտնելու առաջին գիշերը, հաճախ նույնիսկ արտակարգ ծանր ծեծվածներից։ Ընդհանրապես, ժողովուրդը կարողանում է դիմանալ ցավին։ Ցավի վերաբերյալ շատ եմ հարցուփորձ արել։ Երբեմն կամենում էի որոշակիորեն գիտենալ, ինչքան է մեծ այդ ցավը և վերջապես ինչի հետ կարելի է համեմատել։ Ճշմարիտն ասած, չգիտեմ, ինչի համար էի հարցնում։ Մի բան եմ հիշում, որ ոչ պարապ հետաքրքրասիրությունից։ Կրկնում եմ, ես հուզված էի ու ցնցված։ Սակայն ում էլ հարցրեցի, չկարողացա ստանալ ինձ բավարարող պատասխանը։ Դաղում է, ոնց որ կրակով վառես՝ ահա այն ամենն, ինչ կարողացա իմանալ, և դա բոլորի միակ պատասխանն էր։ Դաղում է, ուրիշ ոչինչ։ Առաջին այդ ժամանակ, ավելի մոտիկից շփվելով Մ.-ի հետ, հարցուփորձ արեցի նաև նրան։ «Ցավոտ է,— պատասխանեց նա,— շատ, իսկ զգացողությունը՝ դաղում է ոնց որ կրակը, կարծես մեկքդ խորովվում է ուժեղ կրակի վրա»։ Մի խոսքով, բոլորը նույն բանն էին նշում։ Իմիջիայլոց, հիշում եմ, այն ժամանակ էլ մի տարօրինակ նկատառում ունեցա, որի ճշմարտացիությունն առանձնապես չեմ պնդում։ Սակայն հենց կալանավորների վճռի ընդհանրականությունը դա խստիվ պահպանում է. այն է, որ մտրակածեծը, եթե մեծ քանակությամբ է տրվում, մեզ մոտ կիրառվողներից ամենածանրն է։ Կարող է թվալ, թե առաջին հայացքից է դա անհեթեթ և անհնարին։ Բայց և այնպես, հինգ հարյուր, նույնիսկ չորս հարյուր հարվածով կարելի է մարդուն մահացու մտրակածեծ անել, իսկ հինգ հարյուրից ավելի համարյա հաստատապես։ Հազար մտրակին մեկ անգամից չի դիմանա նույնիսկ ամենաամուր կազմվածքի տեր մարդը։ Այնինչ, հինգ հարյուր մահակը կարելի է կրել, առանց կյանքի համար որևէ վտանգի։ Հազար մահակին կարող է դիմանալ, կյանքի համար չերկյուղելով, նույնիսկ ոչ ամուր կազմվածք ունեցող մարդը։ Նույնիսկ երկու հազար մահակածեծով չի լինի սպանել միջին ուժի և ամրության կազմվածք ունեցող մարդուն։ Բոլոր կալանավորներն ասում էին, որ մտրակածեծն ավելի վատ է մահակներից։ «Ճիպոտի մրմուռն ուժեղ է,— ասում էին նրանք,— տանջանքն ավելի շատ»։ Իհարկե, ճիպոտն ավելի տանջալի է մահակից։ Դրանք ավելի սաստիկ են ձաղկում, ավելի ուժեղ ազդում նյարդերի վրա, բորբոքում դրանք չափից ավելի, ցնցում հնարավորությունները։ Չգիտեմ, հիմա ինչպես, բայց ոչ ուշ անցյալում կային ջենտլմեններ, ում իրենց զոհին ձաղկելու հնարավորությունն ընձեռում էր մի բան, ինչ հիշեցնում է մարքիզ դը Սադին և Բրենվիլյեին։ Կարծում եմ, այդ զգացողության մեջ ինչ-որ բան կա, որից նվաղում է այդ ջենտլմենների սիրտը՝ քաղցր ու ցավագին միաժամանակ։ Կան մարդիկ, որոնք ծարավի են վագրի պես լիզել արյունը։ Ով մեկ անգամ զգացել է այդ իշխանությունը, այդ անսահման տերուտիրականությունը ճիշտ իր պես մարդու, իր իսկ պես ստեղծված, Քրիստոսի օրենքով իր եղբոր մարմնի, արյան և ոգու վրա, ով փորձել է իշխանությունը և իր վրա Աստծո պատկերը կրող մեկ այլ անձի ամենամեծ նսեմացման կատարյալ հնարավորությունը, նա արդեն ակամա դառնում է իր զգացումների մեջ անիշխան։ Բռնակալությունը սովորություն է որ կա, ունի զարգացման միտում, զարգանում է և ի վերջո դառնում հիվանդություն։ Ես պնդում եմ, որ ամենալավագույն մարդը կարող է կոպտանալ և սովորույթից բթանալ գազանի աստիճան։ Արյունը և իշխանությունը կարբեցնեն, կզարգանան կոպտացումը, այլասերումըր, մտքին ու սրտին մատչելի և վերջապես քաղցր կդառնան ամենաաննորմալ երևույթները։ Բռնակալի ներսում մարդը և քաղաքացին կկործանվեն ընդմիշտ, իսկ վերադարձը մարդկային արժանապատվության, զղջման, վերածնման՝ նրա համար կդառնան այլևս անհնարին։ Ընդսմին, նման ինքնակամության օրինակը, հնարավորությունն ամբողջ հասարակության վրա ներգործում են վարակիչ կերպով. նման իշխանությունը գայթակղիչ է։ Այդպիսի երևույթի անտարբեր հայեցող հասարակությունն արդեն իսկ վարակված է հիմնովին։ Մի խոսքով, մարմնական պատժի իրավունքը, տրված մեկին՝ մյուսի հանդեպ, հասարակության խոցերից մեկն է, նրա մեջ քաղաքացիականության ամեն մի սաղմի, ամեն քայլափոխի ոչնչացման ամենաուժեղ միջոցներից մեկը և աներկբա, անդիմադրելի քայքայման կատարյալ հիմքը։ | ||
+ | |||
+ | Դահճից խորշում են հասարակության մեջ, սակայն դահիճ֊ջենթլմենից՝ ամենևին ոչ։ Միայն վերջերս հակառակ կարծիք հայտնվեց, սակայն հայտնվեց սոսկ գրքերում, վերացարկված։ Անգամ նրանք, ովքեր կարծիք են հայտնում, ոչ բոլորն են դեռևս խլացրել իրենց մեջ ինքնիշխանության պահանջը. նույնիսկ ամեն մի ֆաբրիկատեր, ամեն մի ձեռնարկատեր անպայման մի տեսակ բորբոքիչ հաճույք պիտի զգա, որ իր աշխատողը երբեմն ամբողջովին, ընտանյոք հանդերձ կախված է միայն և միայն իրենից։ Հավանորեն այդպես է, ոչ շուտով սերունդն իր մեջ ժառանգաբար անցած բաներից կկտրվի, մարդը ոչ այնքան շուտ կհրաժարվի այն ամենից, ինչ արյան մեջ է, նրան է տրվել, այսպես ասած, մորական կաթի հետ։ Այդպիսի վաղահաս հեղաշրջումներ չեն լինում։ Գիտակցել մեղքը և տոհմական մեղսագործությունը դեռևս քիչ է, շատ քիչ, հարկավոր է կատարելա պես ետ վարժվել։ Իսկ դա այնքան էլ շուտ չի կատարվում։ | ||
+ | |||
+ | Ես խոսք բացեցի դահճի մասին։ Դահճի հատկություններ, սաղմնային վիճակում, կան ժամանակակից ամեն մարդու մեջ։ Սակայն մարդուս գազանային հատկությունները հավասարաչափ չեն զարգանում։ Եթե մեկնումեկի մեջ դրանց զարգացումը գերակշռում է մյուս բոլոր հատկությունները, ապա նման մարդը, հարկավ, դառնում է սարսափելի և այլանդակ։ Երկու կարգի են լինում դահիճները. ոմանք կամավոր, մյուսները՝ կախյալ, պարտադրված։ Կամավոր դահիճն, անշուշտ, բոլոր առումներով ցածր է կախյալից, որոնցից սակայն այնքան խորշում է ժողովուրդը, խորշում է սարսափի չափ, նողկանքի աստիճան, չգիտակցված, համարյա միստիկ երկյուղի աստիճան։ Իսկ որտեղի՞ց է այդ համարյա սնոտիապաշտ վախը մի դահճի և անտարբերությունը, համարյա թե հավանությունը մյուսի նկատմամբ։ Օրինակներ են լինում՝ ծայրաստիճան տարօրինակ․ ես ճանաչել եմ նույնիսկ բարի, ազնիվ, անգամ հասարակության մեջ հարգված մարդկանց, այնինչ նրանք, օրինակի համար, չեն կարողացել սառնասրտորեն տանել, եթե պատժվողը չի գոռացել ճիպոտների տակ, չի խնդրել ու աղերսել խնայել իրեն։ Պատժվողներն անպայման պիտի բղավեն և աղերսեն խնայել։ Այդպես է ընդունված։ Դա համարվում է պատշաճ և անհրաժեշտ, և երբ մի անգամ զոհը չի կամեցել բղավել, ապա պատժողը, ում ճանաչում էի և ուրիշ առումներով կարող էր համարվել թերևս բարեսիրտ, նույնիսկ անձամբ վիրավորվել է տվյալ դեպքում։ Սկզբում նա կամեցել էր թեթև պատժել, սակայն չլսելով սովորական «ձերդ ազնվություն, հարազատ հայր, ողորմացեք, ստիպեք ձեզ համար հավերժական աղոթք անել Աստծուն» և այլն, և այլն, կատաղել և հիսուն լրացուցիչ ճիպոտ է հասցրել, կամենալով կորզել թե՛ բղավոց, թե՛ աղաչանք, և կորզել է․ «Զի կ-կարելի, կոպտություն է դա»,— շատ լրջորեն պատասխանեց նա ինձ։ Իսկ ինչ վերաբերում է իսկական, ենթակա և պարտավոր դահճին, ապա հայտնի է, որ աքսորի դատապարտված կալանավոր է, սակայն չուղարկված, որ դահճի գործ անի։ Սկզբում նա սովորելու է կարգվում մեկ ուրիշ դահճի մոտ և նրանից սովորելով, հավերժորեն մնում է բանտում, ուր պահվում է առանձնահատուկ պայմաններում, հատուկ սենյակում, նույնիսկ ունենալով իր տնտեսությունը, սակայն միշտ մնալով պահակի հսկողության տակ։ Իհարկե, կենդանի մարդը մեքենա չէ, դահիճը թեև խփում է ըստ պարտականության, բայց երբեմն նույնպես տաքանում է, սակայն թեև խփում է ոչ առանց հաճույքի իր համար, փոխարենը՝ համարյա երբեք անձնական ատելություն չի ունենում իր զոհի հանդեպ։ Ճարպիկ հարվածը, գործի իմացությունը, ընկերների և հասարակության առաջ իրեն ցույց տալու ցանկությունը խթանում են նրա ինքնասիրությունը։ Նա ջանում է հանուն արվեստի։ Բացի դրանից, շատ լավ գիտե, որ մերժված է բոլորից, որ սնոտի վախն ամենուր դիմավորում է իրեն և ուղեկցում։ Չի կարելի երաշխավորել, թե դա ազդեցություն չունի նրա վրա, չի սաստկացնում նրա մեջ մոլեգնությունը, գազանային հակումները։ Անգամ երեխաները գիտեն, որ նա «հրաժարվում է հորից և մորից»։ Տարօրինակ բան. ինչքան վիճակվել է ինձ տեսնել դահիճների, բոլորն էլ եղել են բանիմաց, զարգացած մարդիկ, խելացի և անսովոր ինքնասիրության, անգամ հպարտության տեր։ Այդ հպարտությունը նրանց մեջ զարգացե՞լ էր, արդյոք, ի հակազդում իրենց հանդեպ ընդհանուր արհամարհանքի, սաստկացե՞լ էր, արդյոք, իրենց զոհին ներարկած վախի գիտակցումից, նրա վրա տերուտիրականության զգացումից՝ չգիտեմ։ Գուցե թե նույնիսկ հենց իրադրության այն հանդիսավորությունը և թատերականությունը, որով հայտնվում էին նրանք հասարակության առաջ՝ կառափնարանի վրա, որոշ չափով նպաստում էին բարձրամտության զարգացմանը։ Հիշում եմ, մի անգամ ինձ վիճակվեց որոշ ժամանակ հաճախակի հանդիպել և մոտիկից հետևել այդպիսի մի դահճի։ Միջահասակ մեկն էր, ջլուտ, չորչորուկ, քառասուն տարեկան կլիներ, բավական հաճելի և խելացի դեմքով, գանգուր մազերով։ Մշտապես արտակարգ ծանրումեծ էր, հանգիստ, արտաքուստ իրեն պահում էր ջենթլմենավարի, միշտ պատասխանում հանգիստ, կշռադատ և նույնիսկ սիրալիր, սակայն մի տեսակ բարձրամիտ սիրալիր, կարծես ինչ-որ բանով պարծենում էր իմ առաջ։ Պահախմբի սպաները հաճախ իմ ներկայությամբ խոսքի էին բռնվում նրա հետ և իրավ, նրա հանդեպ կարծես նույնիսկ որոշ հարգանքով։ Նա գիտակցում էր դա, և պետերի առաջ դիտավորյալ կրկնապատկում իր բարեկրթությունը, չորությունը և սեփական արժանապատվության զգացումը։ Ինչքան ավելի սիրալիր էր խոսում նրա հետ պետը, այնքան անզիջում էր թվում նա, թեև ամենևին չէր ելնում նրբագույն բարեկրթության սահմաններից, սակայն վստահ եմ, որ այդ պահին իրեն համարում էր անչափելի վեր իր հետ խոսող պետից։ Դեմքին էր գրված դա։ Պատահում էր, որ երբեմն ամռան շատ շոգ օրերին նրան ուղարկում էին, պահակի հսկողությամբ, երկար ու բարակ ձողով սատկացնելու քաղաքային շներին։ Այդ փոքր քաղաքում չափազանց շատ էին և ոչ մեկին չպատկանող և անսովոր արագությամբ բաղմացող շները։ Արձակուրդային ամիսներին դառնում էին վտանգավոր, և ղեկավարության կարգագրությամբ, շներին ոչնչացնելու համար դահիճ էր ուղարկվում։ Սակայն անգամ այդ նվաստացուցիչ պաշտոնն, ըստ երևույթին, բոլորովին չէր նսեմացնում նրան։ Հարկ էր տեսնել, թե ի՜նչ արժանապատվությամբ էր նա քայլում քաղաքի փողոցներով, հոգնած պահակի ուղեկցությամբ, սոսկ իր տեսքով վախեցնելով հանդիպած կանանց և երեխաներին, ի՜նչ հանգիստ, անգամ վերեից էր նայում հանդիպողներին։ Իմիջի այլոց, դահիճները լի ու առատ էին ապրում։ Փող ունենում էին, շատ լավ սնվում, խմիչքը կար։ Նրանց ձեռքը փող էր ընկնում կաշառքների միջոցով։ Քաղաքացիական դատապարտվածը, ում պատիժ էր սահմանվել դատարանով, նախօրոք, թեկուզև ինչ-որ բանով, թեկուզև վերջին ունեցածով վճարում էր դահճին։ Սակայն ոմանցից, ունևոր դատապարտվածներից, իրենք էին վերցնում, նշելով գումարի չափը՝ համապատասխան կալանավորի ենթադրյալ ունեցվածքի, վերցնում էին երեսուն ռուբլի, երբեմն էլ ավելի շատ։ Կարգին ունևորների հետ նույնիսկ լավ առևտուր էին անում։ Դահիճը, հարկավ, շատ թույլ պատժել չի կարող, պատասխան կտա սեփական մեջքով։ Բայց և այնպես, որոշակի կաշառքի դեպքում, կխոստանա զոհին, որ շատ ցավոտ չի ձաղկի։ Համարյա միշտ համաձայնում էին նրա առաջարկությանը, եթե՝ ոչ, իսկապես կպատժի բարբարոսաբար, ինչ լիովին նրա իրավունքն է։ Պատահում էր, որ նա նշանակալի գումար էր սահմանում նույնիսկ բավականին չունևոր մեղադրյալի համար, հարազատները գնում֊գալիս էին, առևտուր անում, աղաչանք֊պաղատանք, և մեծ փորձանք կլիներ, եթե չբավարարեին նրան։ Նման դեպքերում դահճին շատ է օգնում իր ներշնչած ահավոր սարսափը։ Ինչ արտառոց բաներ ասես, չեն պատմում դահիճների մասին։ Իմիջիայլոց, իրենք՝ կալանավորներն են ինձ հավատացրել, որ դահիճը կարող է սպանել մեկ հարվածով։ Սակայն, նախ և առաջ, ե՞րբ է դա փորձվել։ Այդուհանդերձ, կարող է պատահել։ Այդ մասին շատ հաստատական էին խոսում։ Իսկ դահիճն անձամբ ինձ երաշխավորում էր, թե կարող է դա անել։ Խոսում էին նաև, որ նա կարող է խփել ամբողջ թափով, ուղիղ հանցագործի մեջքին, սակայն այնպես, որ հարվածից հետո փոքրիկ սպի էլ չի գոյանա, իսկ հանցագործը նվազագույն ցավ իսկ չի զգա։ Իմիջիայլոց, բոլոր այդ ֆոկուսների և նրբությունների մասին արդեն շատ պատմություններ կան։ Բայց եթե դահիճը նույնիսկ կաշառք էլ վերցնի թեթև պատժելու համար, այդուհանդերձ, առաջին զարկը հասցնելու է ամբողջ ուժով և թափով։ Դա նույնիսկ սովորություն էր դարձել նրանց համար։ Հաջորդ հարվածները նա կմեղմի, հատկապես, եթե նախապես են վճարել։ Բայց առաջինը, վճարել են, թե՝ ոչ, իրենն է։ Ճիշտն ասած, չգիտեմ, ինչի համար է դա արվում։ Արդյո՞ք, որ միանգամից վարժեցնի զոհին հետագա հարվածներին, այն հաշվով, որ շատ դժվար հարվածից հետո արդեն այնքան տանջալի չեն թվա թեթևները, կամ էլ պարզապես փորձում է գոռոզանալ զոհի առաջ, սարսափ ներշնչել նրան, շշմեցնել առաջին հարվածից, որպեսզի հասկանա, թե ում հետ գործ ունի, մի խոսքով, ցույց տալ իրեն։ Համենայն դեպս, պատժումն սկսելուց առաջ իրեն բորբոքված վիճակում է զգում, հասկանում է իր ուժը, տերուտիրական է համարում իրեն։ Այդ պահին նա դերասան է, նրա վրա զարմանում և նրանից զարհուրում է հանդիսականը և հարկավ, ոչ առանց վայելումի է նա բղավում իր զոհի վրա, նախքան առաջին հարվածը. «Քեզ պինդ պահի, դաղելու եմ»՝ տվյալ դեպքում սովորական և ճակատագրական բառեր։ Դժվար է պատկերացնել, թե ինչքան կարելի է խեղել մարդու բնույթքը։ | ||
+ | |||
+ | Հոսպիտալում առաջին այդ օրերին շարունակ լսում էի կալանավորական պատմությունները։ Բոլորիս համար ահավոր տաղտկալի էր պառկելը։ Ամեն օրն այնքան նման էր մյուսին։ Առավոտյան դեռ զբաղեցնում էր բժիշկների այցելությունը և դրանից քիչ հետո՝ ճաշը։ Ուտելիքն, անշուշտ, նման միօրինակության մեջ նշանակալի զբաղմունք էր։ Կերակուրները տարբեր էին, նշանակված ըստ պառկածների հիվանդության։ Ոմանք ուտում էին միայն սուպ, որևիցե ձավարով, մյուսները՝ միայն շիլա, երրորդները՝ միայն սպիտակաձավարի շփոթ, որի սիրահարները շատ շատ էին։ | ||
+ | |||
+ | Երկար պառկելուց կալանավորները փափկակյաց էին դարձել ու սիրում էին համեղ ուտել։ Ապաքինվողներին և համարյա առողջներին մի կտոր տավարի խաշած միս էին տալիս, «եզան միս», ինչպես ասում էին մեզ մոտ։ Բոլորից լավ կերակուրը լնդախտային բաժնինն էր՝ տավարի միս, սոխով, ծովաբողկով և այլն, երբեմն էլ՝ թեյնիկի խուփով օղի։ Հացը նմանապես, ըստ հիվանդության սև էր լինում, կամ կիսասպիտակ, շատ լավ թխված։ Ճաշաբաժինների նշանակման այդ պաշտոնականությունը և նրբությունը սոսկ ծիծաղեցնում էր հիվանդներին։ Անշուշտ, որոշ հիվանդությունների դեպքում կալանավորն ինքը ոչինչ չէր ուտում։ Փոխարենն այն հիվանդները, որոնք ախորժակ ունեին, ուտում էին, ինչ ուզում էին։ Ոմանք փոխանակում էին կերակուրները, այնպես որ մի հիվանդությանը հարմար ուտելիքն անցնում էր միանգամայն ուրիշի։ Մյուսներն, ում թեթև կերակրաբաժիններ էին նշանակված, տավարի միս կամ լնդախտային բաժին էին գնում, կվաս խմում, հոսպիտալային գարեջուր, նույնպես գնելով նրանցից, ում դա նշանակված էր։ Ոմանք նույնիսկ երկուական բաժին էին ուտում։ Այդ բաժինները վաճառվում կամ վերավաճառվում էին փողով։ Տավարի մսով կերակուրը բավական բարձր գին ուներ, արժեր հինգ կոպեկ՝ թուղթ փողով։ Եթե մեր հիվանդասենյակում ոչ մեկից գնելու բան չէր լինում, պահակին ուղարկում էին կալանավորական մյուս հիվանդասենյակ, եթե ոչ՝ հենց զինվորների հիվանդասենյակները, «ազատները», ինչպես մեզ մոտ էին ասում։ Ծախել ուզողներ միշտ էլ գտնվում էին։ Նրանք մնում էին մի կտոր հացի հույսին, բայց փող էին կիտում։ Իհարկե, չքավորությունն համընդհանուր էր, սակայն նրանք, ովքեր փողից֊մողից ունեին, անգամ շուկա էին ուղարկում կալաչներ, նույնիսկ անուշեղեն և ուրիշ֊ուրիշ բաներ գնելու։ Մեր պահակները բոլոր այդ հանձնարարությունները կատարում էին միանգամայն անշահախնդիր։ Ճաշից հետո գալիս էր ամենատրտում ժամանակը։ Ոմանք քնում էին՝ անգործությունից, ոմանք շատախոսում, մյուսները կռվշտում, մեկն էլ ինչ֊որ բան պատմում բարձրաձայն։ Եթե նոր հիվանդներ չէին բերում, ավելի թախծալի էր լինում։ Նորեկի գալուստը համարյա միշտ որոշ տպավորություն գործում էր, հատկապես, եթե ծանոթ չէր լինում որևէ մեկին։ Նրան զննում էին, ջանում իմանալ, թե ով է, ինչ մարդ է, որտեղից ու ինչ գործով։ Նման դեպքերում առանձնապես հետաքրքրվում էին կալանառաքվածներով։ Նրանք միշտ ինչ֊որ բան պատմում էին, ի դեպ, ոչ իրենց մտերմիկ գործերից, այդ մասին, եթե մարդն ինքը չէր խոսում, երբեք հարցուփորձ չէին անում, այլ այնպես. որտեղի՞ց են գալիս, ո՞ւմ հետ, ճամփան ինչպե՞ս էր, ո՞ւր են գնալու և այլն։ Ոմանք, լսելով նոր մի պատմություն, տեղնուտեղն, ասես թռուցիկ, հիշում էին իրենց ապրածից մի որևէ բան, տարբեր կալանառաքների, կալաներթերի, կատարածուների, խմբերի պետերի մասին։ Շպիցռուտեններով պատժվածները նույնպես հայտնվում էին այդ ժամերին, իրիկնադեմին։ Նրանք միշտ թողնում էին բավականին ուժեղ տպավորություն, ինչպես, ի դեպ, արդեն հիշատակվել է։ Սակայն նրանց ամեն օր չէին բերում և այն օրը, երբ նորեր չկային, անցնում էր մի տեսակ ալարկոտ, կարծես եղած բոլոր դեմքերը միմյանց ահավոր ձանձրացրած լինեին, նույնիսկ վեճեր էին ծայր առնում։ Մեզ մոտ ուրախանում էին անգամ խելագարներով, որոնց բերում էին ստուգման։ Պատժից ազատվելու համար խելագար ձևացնելու խորամանկությունը երբեմն կիրառում էին դատապարտյալները։ Ոմանց շուտով մերկացնում էին կամ ավելի լավ է ասել, հենց իրենք էին վճռում փոխել գործողությունների քաղաքականությունը, և երկու֊երեք օր խենթուխելառություններ արած կալանավորը մեկ էլ հանկարծ դառնում է խելոք, սսկվում ու մռայլադեմ խնդրում դուրս գրվելու։ Ոչ կալանավորները, ոչ բժիշկները այդպիսի մեկին չէին կշտամբում, ամոթանք չէին տալիս, հիշեցնելով ոչ վաղուցվա օյինները, սուսուփուս դուրս էին գրում, լուռ ճանապարհում, և երկու֊երեք օր անց նա հայտնվում էր մեզ մոտ՝ պատիժն արդեն կրած։ Ասենք, նման դեպքերը հաճախակի էին ընդհանրապես։ Բայց իսկական խելագարները, որոնց բերում էին ստուգման, իսկական Աստծո պատիժ էին դառնում ամբողջ հիվանդասենյակի համար։ Որոշ խելագարների՝ ուրախ, ժիր, գոռացող, պարող ու երգողներին կալանավորները սկղբում դիմավորում էին համարյա թե ցնծությամբ։ «Այ քեզ ուրախություն»,— իրար մեջ ասում էին նրանք, նայելով որևէ նոր բերված ծամածռվողի։ Սակայն ինձ համար ահավոր դժվարին ու ծանր էր այդ թշվառականներին տեսնելը։ Ես երբեք չեմ կարողացել սառնարյուն նայել խելագարներին։ | ||
+ | |||
+ | Իմիջիայլոց, նոր բերված և քրքիջով դիմավորված խելագարի անվերջանալի ծամածռությունները և անհանգիստ արարմունքները շուտով կատարելապես ձանձացնում էին բոլորին և երկու օրում վերջնականապես հանում համբերությունից։ Նրանցից մեկին մեզ մոտ պահեցին երեք շաբաթվա չափ և ստիպված էինք լինում ուղղակի փախչել հիվանդասենյակից։ Ասես դիտավորյալ, այդ ընթացքում մի խելագարի էլ բերեցին։ Այս մեկն ինձ վրա առանձնահատուկ տպավորություն գործեց։ Դա եղավ իմ տաժանակրության երրորդ տարում արդեն։ Առաջին տարին, կամ ավելի լավ է ասել, բանտային իմ կյանքի առաջին ամիսներին, գարնանը, մի խմբի հետ գործի էի գնում երկու վերստ հեռու, աղյուսի գործարան՝ վառարանագործների և մատակարարի հետ։ Պետք էր գալիք ամառային աղյուսագործության համար կարգի գցել վառարանները։ Այդ առավnտ գործարանում Մ.֊ցկին և Բ.֊ն ինձ ծանոթացրին այնտեղ որպես վերակացու ապրող ենթասպա Օստրոժսկու հետ։ Լեհ էր, բարձրահասակ, չորչորուկ, չափազանց վեհ և նույնիսկ վեհաշուք տեսք ունեցող վաթսունամյա ծերունի էր։ Սիբիրում էր վաղեմի ժամանակներից ծառայության մեջ ու թեև հասարակ ժոդովրդի ծոցից էր ելել, եկել էր որպես երեսնական թվականների զորքի զինվոր, բայց Մ.֊ցկին և Բ.֊ն նրան սիրում ու հարգում էին։ Նա մշտապես ընթերցում էր կաթոլիկ Աստվածաշունչը։ Խոսքի բռնվեցի նրա հետ, խոսում էր այնքան փաղաքուշ, այնքան խելամիտ, այնքան հետաքրքրաշարժ էր պատմում, այնպես բարեհոգի և ազնվաբար նայում։ Այդ ժամանակից ի վեր երկու տարի չտեսա նրան, լսեցի միայն, որ մի գործով հետաքննության տակ է, ու հանկարծ նրան մեր հիվանդասենյակ բերեցին, որպես խելագարի։ Նա ներս մտավ ճղճղոցներով, քրքիջով և ամենաանպարկեշտ, ամենակամարինյան շարժմունքով պար եկավ հիվանդասենյակում։ Կալանավորները ցնծում էին, բայց ես այնպե՜ս տխրեցի... Երեք օր անց բոլորս արդեն չգիտեինք ուր թաքնվել նրանից։ Նա վիճում էր, կռվշտում, ղժղժում, երգում, նույնիսկ գիշերը, րոպեն մեկ այնպիսի նողկալի արարմունքներ անում, որ շատերի սիրտը պարզապես խառնել սկսեց։ Ոչ մեկից չէր վախենում։ Նրան ջերմաշապիկ հագցրին, բայց դրանից մեր բանը վատացավ, թեև առանց շապկի վեճի էր բռնվում ու կռիվ սարքում համարյա բոլորի հետ։ Այդ երեք շաբաթվա մեջ ամբողջ հիվանդասենյակը ոտքի էր ելնում և միաձայն խնդրում գլխավոր բժշկին՝ մեր գանձը տեղափոխել ուրիշ կալանավորական հիվանդասենյակ։ Այնտեղ, իրենց հերթին, երկու օր անց խնդրում էին տեղափոխել մեզ մոտ։ Իսկ քանի որ միանգամից երկու խելագար էին հայտնվել մեզ մոտ, անհանգիստ ու կռվազան, ապա մի հիվանդասենյակը փոխարինվում էր մյուսով և խելագարներ փոխանակում։ Բայց երկուսն էլ ավելի վատացան։ Բոլորն ազատ շունչ քաշեցին, երբ վերջնականապես նրանց մեզ մոտից տարան ինչ֊որ տեղ... | ||
+ | |||
+ | Հիշում եմ ևս մի արտառոց խելագարի։ Մի անգամ, ամռանը բերեցին դատապարտյալի, հաղթանդամ և արտաքուստ անճոռնի մարդ էր, քառասունհինգ տարեկան, ծաղկատար դեմքով, արնակոխ մանրիկ աչքերով և չափազանց մռայլ և խոժոռ տեսքով։ Տեղավորվեց իմ կողքին։ Պարզվեց շատ խոնարհ մեկն է, ոչ ոքի հետ չէր խոսում և նստած էր, կարծես ինչ֊որ բան մտմտալով։ Սկսեց մթնել, և նա հանկարծ դիմեզ ինձ։ Ուղղակի, առանց երկար֊բարակ նախաբանի, սակայն այնպիսի տեսքով, կարծես արտակարգ գաղտնիք է հայտնում, սկսեց պատմել, որ օրերս իրեն կվճռեն երկու հազար հարված, բայց դա չի լինի, որովհետև գնդապետ Գ․֊ի դուստրն իր համար բարեխոսում է։ Տարակուսանքով նայում էի նրան և պատասխանեցի, որ տվյալ դեպքում, ինձ թվում է, գնդապետի դուստրն ի վիճակի չէ որևէ բան անել։ Դեռևս ոչինչ չէի կռահում, բերել էին ամենևին էլ ոչ որպես խելագարի, այլ սովորական հիվանդի։ Հարցրի, թե ի՞նչն է հիվանդ։ Պատասխանեց, որ չգիտե և որ իրեն ինչ-որ բանի համար են այստեղ ուղարկել , իսկ ինքն առողջ է կատարելապես, և գնդապետի դուստրը սիրահարված է իրեն, որ մի անգամ, երկու շաբաթ դրանից առաջ, աղջիկն անցել է աբվախտի մոտով, իսկ ինքն այդ պահին դուրս է նայել ճաղապատ պատուհանից։ Իրեն տեսնելուն պես, աղջիկը տեղնուտեղը սիրահարվել է։ Եվ այդ օրից, տարբեր ձևերով, արդեն երեք անգամ եղել է աբվախտում։ Առաջին անգամ եկել է հոր հետ, եղբոր մոտ, որը սպա էր և աբվախտում էր, մյուս անգամ մոր հետ էր եկել ողորմություն բաժանելու և, իր մոտով անցնելիս, շշնջացել էր, թե սիրում է նրան և կփրկի։ Տարօրինակ էր, թե ինչպիսի նուրբ մանրուքներով էր ինձ պատմում այդ ամբողջ անհեթեթությունը, որն, անշուշտ, ծայրեծայր ծնվել էր նրա խեղված, խեղճ գլխում։ Իր ազատմանը պատժից նա հավատում էր սրբությամբ։ Իր հանդեպ այդ օրիորդի կրքոտ սիրո մասին նա խոսում էր հանգիստ, հաստատական, և արդեն չնայած պատմության համակ անհեթեթությանը, խիստ արտառոց էր լսել սիրահարված օրիորդի նման ռոմանտիկ պատմությունը հիսունին մոտ, այդչափ վհատված վշտաբեկ և տգեղ արտաքինով մարդու։ Տարօրինակ էր, թե ինչ կարող է անել պատժման ահը վախվորած այդ հոգու հետ։ Գուցեև նա, իրոք, պատուհանից տեսել էր ինչ-որ մեկին, և սարսափից նրա մեջ սաղմնավորված խելագարությունը, ժամ առ ժամ աճելով, հանկարծ մեկեն իր ելքն էր գտել, իր ձևը։ Թշվառական այդ զինվորը, որն ամբողջ կյանքում գուցեև ոչ մի անգամ չէր մտածել օրիորդների մասին, հանկարծակի մի ամբողջ սիրավեպ էր հորինել, բնազդաբար կառչելով թեկուզև այդ ծղոտից։ Ես լուռ լսեցի և նրա մասին հայտնեցի մյուս կալանավորներին։ Սակայն երբ մյուսները սկսեցին հետաքրքրվել, նա ողջամտորեն լռեց։ Հաջորդ օրը բժիշկը երկար հարցուփորձ արեց նրան, և քանի որ նա ասաց, թե ոչնչով հիվանդ չէ, զննումից էլ դա իրոք այդպես էր, ապաև դուրս գրեցին նրան։ Բայց քանի որ նրա հիվանդաթերթիկում գրված էր sanat, իմացանք արդեն, երբ բժիշկներ ելան հիվանդասենյակից, այնպես որ ասել նրանց, թե բանն ինչ է, այլևս չէր լինի։ Այն Ժամանակ ինքներս էլ դեռևս լիովին չէինք կռահում, թե ինչն է գլխավորը։ Այնինչ, բանը նրան մեզ մոտ ուղարկած ղեկավարության սխալն էր, որը չէր բացատրել, թե ինչի համար են նրան ուղարկում հիվանդանոց։ Ինչ֊որ անփութություն էր թույլ տրվել։ Իսկ գուցեև նրան ուղարկողները նույնիսկ սոսկ կռահել և ամենևին վստահ չեն եղել նրա խելագարությանը, առաջնորդվել անհստակ լուրերով, ուղարկել մեզ մոտ՝ ստուգելու։ Ինչ ուզում է լինի, բայց թշվառականին երկու օր անց դուրս բերեցին պատժման։ Կարծես, դա շատ էր ազդել նրա վրա՝ անսպասելիությամբ, մինչև վերթին րոպեն չէր հավատացել, որ կպատժեն իրեն, և երբ սկսել էին տանել շարքերի միջով, սկսել էր «կարաուլ» բղավել։ Այս անգամ հոսպիտալում նրան պառկեցրին արդեն ոչ մեզ մոտ, այլ մահճակալների բացակայության պատճառով, ուրիշ հիվանդասենյակում։ Սակայն ես տեղեկացա և իմացա, որ ութն օր շարունակ, ոչ մի բառ չի փոխանակել, շփոթված է եղել ու սաստիկ տխուր... Հետո, երբ մեջքը սպիացավ, նրան ինչ-որ տեղ ուղարկեցին։ Համենայն դեպս, այլևս ոչինչ չլսեցի նրա մասին։ | ||
+ | |||
+ | Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես բուժմանը և դեղերին, ապա ինչքան կարողացա նկատել, հիվանդները համարյա չէին կատարում բժշկի հանձնարարությունները և դեղորայք չէին ընդունում, բայց ծանր հիվանդները և ընդհանրապես իրոք հիվանդները շատ էին սիրում բուժվել, բծախնդրությամբ խմում էին իրենց փոշի և հեղուկ դեղերը, բայց ամենից շատ մեզանում սիրում էին արտաքին գործածության դեղերը։ Պուլիկներ, տզրուկներ, տաք թրջոցալաթեր, արյունառություն, որոնք այնքան էին սիրում և այնքան հավատում է դրանց հասարակ մարդը, մեզ մոտ ընդունում էին կամենալով և նույնիսկ հաճույքով։ Ինձ հետաքրքրեց մի տարօրինակ հանգամանք։ Նույն մարդիկ, որոնք այնքան համբերատար էին մահակների և ճիպոտների պատճառած տանջալի ցավերը կրելիս, հաճախ տրտնջում, ձևեր էին թափում, նույնիսկ տնքում էին ինչ֊որ պուլիկներից։ Արդյոք, շատ էին քնքշակյաց դարձել, թե ուղղակի ձևականություն էին անում՝ չգիտեմ ինչպես բացատրեմ։ Ճիշտ է, մեր պուլիկները հատուկ տեսակի էին։ Սարքը, որով ակնթարթորեն ճեղքվում է մաշկը, բուժակն անհիշելի ժամանակներում կորցրել կամ փչացրել էր, կամ գուցեև սարքն էր փչացել, այնպես որ ադեն բուժակն էր հարկադրված նշտարով անհրաժեշտ փոքր կտրվածքներն անել մարմնի վրա։ Ամեն պուլիկի համար տասներկու փոքր կտրվածքներ էին անում։ Սարքով ցավոտ չէր։ Տասներկու փոքր կտրվածքներ արվում էին մի անգամից, հանկարծակի, և ցավ չէր զգացվում։ Բայց նշտարով կտրվածքներն ուրիշ են։ Նշտարն անհամեմատ դանդաղ է կտրում, ցավը զգալի է, իսկ քանի որ ասենք, տասը պուլիկի դեպքում հարկ է հարյուր քսան այդպիսի կտրվածք անել, ապա բոլորը միասին, հարկավ, զգալի էր։ Ես փորձել եմ դա, բայց թեև ցավոտ էր և դառնացնող, այդուհանդերձ, ոչ այնպես, որ չդիմանաս ու տնքտնքաս։ Անգամ երբեմն ծիծաղելի էր նայելը մի որևէ աժդահայի կամ պնդակազմ մեկի, թե ինչպես է ջղաձգվում ու սկսում թնկթնկալ։ Ընդհանրապես, դա կարելի է համեմատել, թե ինչպես որևէ լուրջ գործում հաստատակամ և անգամ հանգիստ մեկը, մելամաղձություն և քմահաճություն է անում տանը, երբ անելիք չկա, չի ուտում, ինչ տալիս են, կռվշտում է ու նախատում, սրտովը չէ ամեն բան, բոլորն իրեն վրդովեցնում են, բոլորն իրեն կոպտում են, բոլորն իրեն տանջում են, մի խոքով, աչքն ունքից վեր է թռցնում՝ ինչպես երբեմն ասում են նման պարոնների մասին, որոնք հանդիպում են, ի դեպ, հասարակ ժողովրդի մեջ էլ, իսկ մեր բանտում, համատեղ ընդհանուր փոխշփումների պարտգային, նույնիսկ շատ հաճախ։ Մեկ֊մեկ հիվանդասենյակում հենց յուրայիններն էին սկսում ձեռ առնել նման փափկակյացի, մեկնումեկն էլ պարզապես հայհոյում էր, և սա իսկույն ձենը կկտրեր, ճիշտ կարծես սպասում էր հենց հայհոյեն իրեն, որ լռի։ Հատկապես դրանց չէր սիրում Ուստյանցևը և երբեք առիթը ձեռքից բաց չէր թողնում, որ կռվի փափկակյացի հետ։ Ընդհանրապես էլ առիթը չէր կորցնում, որ մեկնումեկի հետ կռիվ սարքի։ Դա նրա վայելումն էր, պահանջմունքը, անշուշտ, հիվանդությունից, մասամբ էլ՝ բթամտությունից։ Ուրեմն, սկզբից կնայեր լրջորեն ու անքթիթ, ապա մի հանգիստ, համոզկեր ձայնով կսկսեր խրատներ կարդալ։ Ամեն ինչ նրա գործն էր, ճիշտ ասես կարգված էր մեզ մոտ՝ կարգուկանոնին կամ ընդհանուր բարոյականությանը հետևելու։ | ||
+ | |||
+ | ― Քիթն ամեն տեղ կխոթի,— երբեմն ծիծաղելով կասեին կալանավորները։ Իմիջիայլոց, նրան խնայում և խուսափում էին հետը կռվի բռնվելուց, այլ այնպես, երբեմն կծիծաղեին։ | ||
+ | |||
+ | ― Հո չասա՜ց, հո չասա՜ց։ Երեք սել բեռ կըլնի։ | ||
+ | |||
+ | ― Էդ ինչ ասացի որ։ Հայտնի բան է՝ տխմար մարդու առաջ գլխարկ չեն հանի։ Ուրեմս, էլ ի՜նչ է գոռգոռում դանակի տակ։ Տաքը սիրում ես, սառն էլ սիրի, ասել է, թե դիմացի։ | ||
+ | |||
+ | ― Ախր քե՞զ ինչ։ | ||
+ | |||
+ | ― Չէ, ախպորս ասեմ,— ընդհատեց կալանավորներից մեկը,— ճիպոտը՝ ոչինչ, ես փորձել եմ, բայց ավելի գեշ ցավ չկա, քան որ ականջդ քաշում են երկար ժամանակ։ | ||
+ | |||
+ | Բոլորը ծիծաղեցին։ | ||
+ | |||
+ | ― Չլինի՞ քոնը քաշել են։ | ||
+ | |||
+ | ― Կարա՞մ ասեմ չէ։ Շատ լավ էլ քաշել են։ | ||
+ | |||
+ | ― Ես եմ ասում, թե ինչի են էդպես լոշտակ։ | ||
+ | |||
+ | Այդ կալանավորը՝ Շապկինն, իրոք, շատ երկարականջ էր, տնկված երկու կողմի վրա։ Թափառաշրջիկներից էր, դեռևս երիտասարդ, գործունյա և սուսուփուս մեկը, որը խոսում էր միշտ մի տեսակ լուրջ, թաքուն հումորով, ինչ նրա որոշ պատմություններին բավականաչափ ծաղրականություն էր հաղորդում։ | ||
+ | |||
+ | ― Ախր, ես ինչի՞ մտածեմ, որ ականջներդ քաշել են։ Ախր, որտեդի՞ց անցնի մտքովս, դդում գլուխ,— նորից մեջ ընկավ Ուստյանցևը, զայրացած դիմելով Շապկինին, թեև, ի դեպ, դա ամենեին էլ նրան չէր ուղղված, այլ բոլորին՝ ընդհանրապես, բայց Շապկինը նույնիսկ չնայեց նրան։ | ||
+ | |||
+ | ― Բա քո՞նն ով է քաշել,— հարցրեց մեկ ուրիշը։ | ||
+ | |||
+ | ― Ո՞վ։ Ոնց թե՝ ով, ոստիկանները։ Ախպեր տղերք, թափառական լինելու համար էր։ Էն օրերին հասանք Կ., երկու հոգով էինք, ես ու մեկն էլ կար, էլի թափառական, անունը՝ Եֆիմ, մականուն չուներ։ Ճամփին, Տոլմինա գյուղ կար, մի մուժիկից քիչումիչ թռցրինք։ Էդպիսի մի գյուղ կա, Տոլմինա։ Ուրեմս, գնում ու նայում ենք. մի բան էլ էդտեղ ձեռ գցենք, ու հայդա։ Հանդում ազատություն կա չորս կողմդ, քաղաքում է վախենալի՝ ով չգիտի։ Էհ, առաջին գործներս եղավ, որ մտանք գինետուն։ Նայեցինք դես, նայեցինք դեն։ Մեկը մոտ եկավ, խանձված֊սևացած, արմունկները ճղճղված, շորերն էլ գերմանական։ Խոսքի բռնվեցինք։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դուք ո՞նց, ասեց, թույլ տվեք հարցնել, թղթերի գծով։ | ||
+ | |||
+ | ― Չէ, ասինք, թուղթ չկա։ | ||
+ | |||
+ | ― Էդպես֊ս։ Մենք էլ֊ս։ Էստեղ, հետս երկու լավ ընկեր կան, էլի գեներալ Կուկուշկինի մոտ են ծառայում։ Ուրեմս, համարձակվում եմ հարցնել, մենք մի քիչ քեֆ արեցինք, փող էլ չի ընկել ձեռներս։ Մի կես շտոֆ պատվեք մեզ։ | ||
+ | |||
+ | ― Մեզ շատ հաճելի կըլնի, ասացինք։ Էհ, խմեցինք։ Ու էստեղ նրանք մեզ մի բան ցույց տվին սեղանական, ասել կուզի մերոնքական գործերից։ Տուն էր, քաղաքի ծերին, հարուստ քաղքենի էր ապրում, մեկջը լիքն ապրանք, ու որոշեցինք գիշերը մտնել։ Մենակ թե էդ հարուստի տանն էլ հինգ հոգով, հենց էդ գիշեր բռնվեցինք։ Մեզ տարան բաժանմունք, հետո էլ ուղիղ ոստիկանապետի մոտ։ Ասեց, ինքս եմ հարցաքննելու։ Եկավ ծխափողով, թեյի բաժակը ետևից բերեցին, բոյ բուսաթով էր, բակենբարդներով։ Նստեց։ Էդտեղ, մեզ չհաշված, երեք հոգու էլ բերին, էլի թափառականներից։ Ախպեր տղերքիս ասեմ, մազալու մարդիկ են էդ թափառականները։ Ոչ մի բան չեն հիշում, կուզես գլխներին պոպոք ջարդի, ամեն բան մոռացել են, ոչինչ չեն իմանում։ Ոստիկանապետն ուղիղ դարձավ ինձ. «Ո՞վ ես, ի՞նչ մարդ ես»։ Գոռաց, ոնց որ հորի միջից։ Ուրեմս, ինչ ասեմ, ոնց որ բոլորը ես էլ, թե՝ ոչ մի բան չեմ հիշում, ձերդ բարձր բարեծնություն, լրիվ մոռացել եմ։ | ||
+ | |||
+ | ― Համբերի, ասեց, հետդ խոսելիք ունեմ, ռեխդ ինձ ծանոթ է,— աչքերն էլ հո չի ոլորում վրաս։ Բայց ես դրան մինչև էդ տեսած էլ չկայի։ Դարձավ մի ուրիշի.— դո՞ւ ով ես։ | ||
+ | |||
+ | ― Թափ տու֊քշին եմ, ձերդ բարեծնություն։ | ||
+ | |||
+ | ― Քեզ էդպես էլ ասո՞ւմ են՝ Թափ տու֊քշի։ | ||
+ | |||
+ | ― Էդպես էլ ասում են, ձերդ բարեծնություն։ | ||
+ | |||
+ | ― Դե լավ, դու Թափ տու֊քշին ես, իսկ դո՞ւ,— ուրեմս՝ երրորդին։ | ||
+ | |||
+ | ― Նրա հետ ես էլ, ձերդ բարեծնություն։ | ||
+ | |||
+ | ― Բայց անո՞ւնդ ինչ է։ | ||
+ | |||
+ | ― Նրա հետ ես էլ, ձերդ բարձր բարեծնություն։ | ||
+ | |||
+ | ― Էդ ո՞վ է քեզ անուն դրել, սրիկայի մեկը։ | ||
+ | |||
+ | ― Բարի մարդիկ, ձերդ բարեծնություն։ Աշխարհն առանց բարի մարդկանց չի լնում, հայտնի բան է, ձերդ բարեծնություն։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ովքե՞ր են էդ բարի մարդիկ։ | ||
+ | |||
+ | ― Մտիցս մի քիչ թռել են, ձերդ բարեծնություն, ներող կլինեք, մեծ հոգու տեր մարդ եք։ | ||
+ | |||
+ | ― Բոլորի՞ն ես մոռացել։ | ||
+ | |||
+ | ― Լրիվին մոռացել եմ, ձերդ բարձր բարեծնություն։ | ||
+ | |||
+ | ― Բայց հեր ու մեր ունեցել ես, չէ՞... Գոնե նրանց հիշո՞ւմ ես։ | ||
+ | |||
+ | ― Պետք է որ եղած ըլնեն, ձերդ բարեծնություն, չնայած էլի մի քիչ մոռացել եմ, վայ թե եղել են, ձերդ բարեծնություն։ | ||
+ | |||
+ | ― Բայց որտե՞ղ ես ապրել մինչև հիմա։ | ||
+ | |||
+ | ― Անտառում, ձերդ բարձր բարեծնություն։ | ||
+ | |||
+ | ― Միշտ անտառո՞ւմ։ | ||
+ | |||
+ | ― Միշտ անտառում։ | ||
+ | |||
+ | ― Լավ, իսկ ձմռա՞նը։ | ||
+ | |||
+ | ― Ձմեռ, չեմ տեսել, ձերդ բաձր բարեծնություն։ | ||
+ | |||
+ | ― Լավ, հիմա դու։ Քո՞ անունն ինչ է։ | ||
+ | |||
+ | ― Կացին, ձերդ բարձր բարեծնություն։ | ||
+ | |||
+ | ― Քո՞նը։ | ||
+ | |||
+ | ― Չմոռանաս սրես, ձերդ բարձր բարեծնություն։ | ||
+ | |||
+ | ― Քո՞նը։ | ||
+ | |||
+ | ― Վայ թե սրես, ձերդ բարձր բարեծնություն։ | ||
+ | |||
+ | ― Բոորդ էլ ոչինչ չե՞ք հիշում։ | ||
+ | |||
+ | ― Ոչինչ չենք հիշում, ձերդ բարձր բարեծնություն։ | ||
+ | |||
+ | Կանգնել, ծիծաղում էր, նրանք էլ ոստիկանապետին էին նայում, քթների տակ խնդմնդում։ Էհ, ուրիշ անգամ ատամներդ էլ կփշրի, թե ձեռն ընկար։ Աժդահա ժոդովուրդ են դրանք, կերած֊խմած։ | ||
+ | |||
+ | ― Սրանց տարեք բանտ, ասեց, ես սրանց հետ հետո։ Իսկ դու կմնաս,— ինձ ասեց։— Մոտ արի, նստի։— Տեսնեմ սեղանին թուղթ ու գրիչ է դրած։ Մտածեցի. «Էս ի՞նչ է անցել մտքով»։— Ասեց՝ նստի էս աթոռին, գրիչն առ ու գրի,— ինքն էլ բռնեց ականջս ու ոլորեց։ Նրան էի նայում, ոնց որ սատանեն տերտերին։ «Գրել չգիտեմ, ասի ձերդ բարեծնություն»։— Գրի՛։ | ||
+ | |||
+ | ― Խղճացեք, ձերդ բարեծնություն։ Գրի, ասեց, ինչքան կարաս, գրի,— ինքն էլ ականջս էր ձգում, ձգում, մեկ էլ՝ հո չոլորեց։ Ինչ ասեմ, տղերք, ավելի լավ էր երեք հարյուր ճիպոտ զարկեին։ Գրի ու վերջ։ | ||
+ | |||
+ | ― Հո չէ՞ր ցնդել։ | ||
+ | |||
+ | ― Չէ, չէր ցնդել։ Ուրեմն, Տ.֊ում գրագրի մեկը օյին էր խաղացել, պետական փողերն առել ու փախել էր, դրա ականջներն էլ էին լոշտակ եղել։ Է, իմաց էին տվել ամեն տեղ։ Ես էլ նշաններով որ բռնել էի ոնց որ, դրա համար էլ պրիստավն ինձ տանջում էր՝ գրել դիտե՞մ ու ոնց եմ գրում։ | ||
+ | |||
+ | ― Այ քեզ փորձանք, մեր տղա։ Ցավը շա՞տ էր։ | ||
+ | |||
+ | ― Ասի՝ ցավում էր։ | ||
+ | |||
+ | Ընդհանուր ծիծաղ հնչեց։ | ||
+ | |||
+ | ― Լավ, բայց գրեցի՞ր։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ գրել։ Սկսեցի գրիչը տանել֊բերել, գծել֊գծմծել թղթի վրա, ձեռ քաշեց։ Էհ, մի տասը թաթալոշ էլ հասցրեց, նոր բաց թողեց, ուրեմն՝ էլի բանտ։ | ||
+ | |||
+ | ― Բայց դու գրել գիտե՞ս։ | ||
+ | |||
+ | ― Առաջ գիտեի, բայց հենց սկսին ծայրերով գրել, մտահան արեցի... | ||
+ | |||
+ | Այդպիսի պատմություններով, ավելի լավ է ասել՝ դատարկաբանություններով էլ երբեմն անցնում էր մեր տրտում ժամանակը։ Տեր Աստված, այդ ի՜նչ տրտմություն էր։ Երկարուձիգ օրեր, հեղձուկ, հար և նման մեկը մյուսին։ Գոնե մի որևէ գիրք լիներ։ Այդ ընթացքում, հատկապես սկզբում, հաճախ էի գնում հոսպիտալ, երբեմն հիվանդ, երբեմն՝ պարզապես պառկելու։ Բանտից դուրս։ Ծանր էր այնտեղ, ավելի ծանր, քան այստեղ, բարոյապես էլ ավելի ծանր։ Չարություն, թշնամանք, կռվշտոց, նախանձ, անվերջանալի պատրվակարարություն ազնվականներիս հանդեպ, չարամիտ, սպառնացող դեմքեր։ Իսկ այստեղ՝ հոսպիտալում, բոլորն ավելի հավասար էին, ավելի մտերմաբար էին ապրում։ Ամբողջ օրվա ընթացքում ամենատրտում ժամանակը երեկոն էր, մոմերի լույսի տակ և գիշերվա սկզբին։ Շուտ էին պառկում՝ քնելու։ Աղոտ գիշերաճրագը վառ լուսավորում էր հեռվից, դռան մոտից, իսկ մեր ծայրին կիսախավար էր։ Հեղձուկ էր, գարշահոտ։ Ինչ֊որ մեկը չէր կարողանում քնել, ելնում ու նստում էր մահճակալին, մեկ֊մեկուկես ժամ, գիշերագդակով գլուխը խոնարհած, կարծես ինչ֊որ բաներ էր մտածում։ Մի լրիվ ժամ կնայես նրան, ջանալով կռահել, թե ինչ է մտածում, նույնպես ժամանակը մի կերպ սպանելու համար։ Կամ կսկսես անրջել, հիշել անցյալը, վառ ու ծավալեղ պատկերներ կառաջանան երևակայությանդ մեջ։ Այնպիսի մանրուքներ կհիշվեն, որոնք ուրիշ ժամանակ չէիր հիշի ու չէիր զգա այնպես, ինչպես հիմա։ Մեկ֊մեկ էլ ապագան կգուշակես՝ ելնելու ես, չէ՞, բանտից։ Ո՞ւր։ Ե՞րբ է դա լինելու։ Կվերադառնա՞ս, արդյոք, երբևէ հարազատ եզերք։ Կմտածես, կմտածես, ու հույսը կխլրտա հոգուդ մեջ... Մեկ ուրիշ անգամ էլ կսկսես պարզապես հաշվել. մեկ, երկու, երեք և այլն, որպեսզի այդ հաշվի արանքում մի կերպ քնես։ Երբեմն հաշվել եմ մինչև երեք հազար ու չեմ քնել։ Ահա, մեկը շուռումուռ է գալիս։ Ուստյանցևն է հազում իր խորխառատ, թոքախտավոր հազով, հետո թույլ տնքում ու ամեն անգամ ավելացնում. «Տեր Աստված, մեղք եմ գործել»։ Եվ տարօրինակ էր լսել այդ հիվանդ, բեկված ու տնքացող ձայնը՝ համընգհանուր լռության մեջ։ Մի անկյունում նույնպես քնած չեն և խոսում են իրենց մահճակալներից։ Մեկը սկսում է ինչ-որ բան պատմել իր ցավի մասին, հեռավոր, անցած-գնացած բաներից, թափառաշրջիկության մասին, զավակների մասին, կնոջ մասին, նախկին կարգերի մասին։ Եվ շշնջոցից իսկ զգում ես, որ այն ամենն, ինչ պատմում է, արդեն երբեք ետ չի գալու նրա համար, և որ ինքը՝ պատմողը, պոկած մի կտոր է։ Մյուսը լսում է։ Մեղմ, համաչափ շշունջ է լսվում միայն, ճիշտ ասես մի հեռու տեղ ջուր է քչքչում... Հիշում եմ, ձմռան մի երկար գիշեր պատմություն լսեցի։ Առաջին պահին ինձ թվաց մի տեսակ ջերմախտի երազ, կարծես պառկած էի դողէրոցքով, և այդ ամենը տեսնում էի երազիս, զառանցելիս... | ||
+ | |||
=== IV։ Ակուլկայի ամուսինը (պատմվածք) === | === IV։ Ակուլկայի ամուսինը (պատմվածք) === | ||
+ | |||
+ | Ուշ գիշեր էր արդեն, ժամը տասներկուսի մոտ։ Այն է, պիտի քնեի, բայց հանկարծ սթափվեցի։ Հեռվում, գիշերաճրագի աղոտ, փոքր լույսը հազիվ լուսավորում էր հիվանդասենյակը... Համարյա բոլորն արդեն քնած էին։ Նույնիսկ Ուստյանցևը, և լռության մեջ լսվում էր, թե ինչքան ծանր է շնչում և ինչպես է կոկորդում խռխռում խորխը օդի ամեն ումպի հետ։ Հեռվից, հաշտի կողմից հանկարծ հնչեց մոտեցող պահախմբի հերթափոխի ծանր ոտնաձայնը։ Հատակին դխկաց հրացանի խզակոթը։ Բացվեց հիվանդասենյակի դուռը, զգույշ ոտնափոխով եֆրեյտորը հաշվեց հիվանդներին։ Մեկ րոպե անց կողպեցին հիվանդասենյակը, նոր ժամապահ կանգնեցրին, պահախումբը հեռացավ ու նորից՝ նախկին լռությունը։ Այստեղ միայն նկատեցի, որ ինձնից ոչ հեռու, ձախ կողմում, երկու հոգի քնած չեն ու կարծես փսփսում են իրար հետ։ Հիվանդասենյակներում դա լինում էր. երբեմն օրեր ու ամիսներ պառկած կողք֊կողքի, բառ անգամ չէին ասում իրար, և հանկարծ, տեսար, խոսքի բռնվեցին գիշերվա մի գրգռիչ պահի, և մեկը մյուսի առաջ շարում էր իր ամբողջ անցյալը։ | ||
+ | |||
+ | Ըստ երևույթին, վաղուց էին խոսում։ Սկզբին չէի հասել, հիմա էլ ոչ ամեն ինչ կարողացա լսել, սակայն կամաց-կամաց վարժվեցի և սկսեցի ամեն ինչ հասկանալ։ Քունս չէր տանում, իսկ ի՞նչ անեի, եթե չլսեի... Մեկը պատմում էր տաքացած, մահճակալին կիսապառկած, գլուխը բարձրացրած և ընկերոջ կողմը ձգած վիզը։ Ըստ երևույթին, բորբոքված էր, գրգռված, ուզում էր պատմել։ Ունկնդիրը՝ մռայլ ու բոլորովին անտարբեր, նստած էր իր մահճակալին, ոտքերը պարզած երկայնքով, երբեմն ինչ֊որ բան էր մնչում ի պատասխան, ի նշան մասնակցության, բայց կարծես ավելի շատ քաղաքավարության համար, այլ ոչ իսկականից, րոպեն մեկ իր պոզիկից քթախոտ լցնելով քիթը։ Զինվոր Չերյովինն էր՝ ուղղիչ բաժանմունքից, մռայլադեմ, ճշտակատար, հիսնամյա, սառնարյուն խրատաբան և ինքնասեր մի հիմար։ Պատմողը՝ Շիշկովը, դեռևս երիտասարդ էր, երեսունին մոտ, մեր քաղաքացիական կալանավորը, կարի արհեստանոցում էր աշխատում։ Մինչ այդ քիչ ուշադրություն էի դարձրել նրա վրա, հետագայում էլ, իմ բանտային կյանքի ամբողջ ընթացքում, մի տեսակ ձգտում չկար նրանով զբաղվել։ Փուչ, խելառ մարդ էր։ Մեկ-մեկ կլռեր, կապրեր մռայլված, իրեն կոպիտ կպահեր, շաբաթով չէր խոսի։ Մեկ էլ հանկարծ կխրվեր ինչ-որ պատմության մեջ, կսկսեր բամբասել, դատարկ բաներից փրփրել, բանտասենյակից բանտասենյակ թափառել, լուրեր տանել-բերել, չարախոսել, ափերից դուրս դալ։ Կծեծեին, նորից կլռեր։ Վախլուկ ու ծանծաղ մարդ էր։ Բոլորը մի տեսակ արհամարհանքով էին վերաբերվում նրան։ Բարձրահասակ չէր, նիհարիկ, աչքերն էլ մի տեսակ խլվլան, մեկ-մեկ էլ՝ բթամիտ խոհուն։ Առիթ լիներ մի բան պատմեր՝ կսկսեր կրակոտ, խանդավառ, նույնիսկ ձեռքերը թափահարելով, ու հանկարծ կընդհատեր, կամ կանցներ ուրիշ բանի, կհրապուրվեր նոր մանրամասներով և կմոռանար, ինչի մասին է սկսել խոսել։ Հաճախ կհայհոյեր, հայհոյելիս էլ անպայման էլ կկշտամբեր մեկնումեկին՝ իր հանդեպ ինչ֊որ մեղքի համար, և զգացմունքով կխոսեր, համարյա թե լաց լինելով... Բալալայկա վատ չէր նվագում ու սիրում էր նվագել, իսկ տոն օրերին նույնիսկ կպարեր և լավ կպարեր, երբ մեկ֊մեկ ստիպեին... Նրան շատ շուտ կարելի էր ստիպել ինչ֊որ բան անել... Ոչ թե այնքան լսող էր, այլ սիրում էր շրթապատի մեջ խցկվել ու հաճոյանալ ընկերականությունից։ | ||
+ | |||
+ | Երկար ժամանակ չէի կարողանում ընկալել, թե ինչի մասին է նա պատմում։ Սկզբում ինձ էլի թվաց, թե շարունակ շեղվում է նյութից ու կողմնակի բաներով հրապուրվում։ Գուցեև նկատում էր, որ Չերյավինը համարյա չի հետաքրքրվում իր պատմությամբ, բայց կարծես ուզում էր դիտավորյալ համոզել ինքն իրեն, որ ունկնդիրը համակ ուշադրություն է, և գուցե թե շատ ցավալի կլիներ նրա համար, եթե հակառակը համոզվեր։ | ||
+ | |||
+ | ― ... Մեկ֊մեկ, ասենք, շուկա կմտներ,— շարունակում էր նա,— բոլորը գլուխ կտային, պատիվ կտային, մի խոսքով՝ հարուստ մարդ էր։ | ||
+ | |||
+ | ― Առուտո՞ւր ուներ, ասում ես։ | ||
+ | |||
+ | ― Հա՛, առուտուր։ Էդ մեր՝ քաղքենիության մեջ է չքավորություն։ Տիփ֊տկլոր։ Կնանիք ջուրը գետից է՜, ուր են հասցնում՝ հրեն դարատափը, բանջարանոցները ջրելու։ Տանջվում, չարչարվում են, աշնանն էլ շչի եփելու բան մնաց֊չմնաց։ Կարիքի մեջ։ Ուրեմն, մեծ հողեր ուներ, գործավորներն էին վարում֊ցանում, երեք հոգի մշտական մոտն էին, դրան գումարած՝ իր մեղուն ուներ, մեղր էր ծախում, անասուն էլ, մեր կողմերում, ուրեմս, մեծ հարգանք ուներ։ Շատ էր տարիքով, յոթանասուն, ոսկորը ծանրացել էր, մազերը սպիտակած, խոշոր մարդ էր։ Որ դուրս գար շուկա՝ աղվեսամորթու քուրքով, ամենքը գլուխ կտային։ Ուրեմս, կզգային։ «Բարև ձեզ, հայրիկ, Անկուդիմ Տրոֆիմիչ».... « Քեզ էլ բարև, կասեր»։ Ասել է թե ոչ ոքի չէր նեղացնի։ «Երկար կյանք ունենաք, Անկուդիմ Տրոֆիմիչ»։ — «Քո գործե՞րը ոնց են»,— կհարցներ։ «Էհ մեր գործերը, վատից էլ վատ։ Դո՞ւք ինչպես եք, պատվելիս»։ Կասեր՝ «Մենք էլ՝ ոչինչ, մեր մեղքերի չափով, ապրում ենք, օդը փչացնում»։ — «Երկար կյանք ունենաք, Անկուդիմ Տրոֆիմիչ»։ Էդպես, ոչ մեկին չէր արհամարհի, իսկ կխոսեր էնպես, ասես ամեն բառը մի-մի ռուբլի արժենային։ Աստվածագետ էր, կարդացած, անընդհատ սուրբ գրքեր կկարդար։ Պառավին կնստեցներ դիմացն, ու «Դե լսիր, այ կնիկ, հասկացիր»,― ու կսկսեր բացատրել։ Պառավն էլ տարիքով չէր, երկրորդ անգամ էր նրա հետ պսակվել, երեխեքի համար, ուրեմս, առաջինից չուներ։ Ուրեմս, երկրորդից, ուրեմս, Մարյա Ստեպանովնայից երկու տղա կար, արդեն մեծ, փոքրին Վասյային, վաթսուն տարեկան էր ունեցել, Ակուլկան էլ, ուրեմս, աղջիկը բոլորից մեծն էր, տասնութը տարեկան էր։ | ||
+ | |||
+ | ― Էդ ուրեմս, քո կի՞նն էր։ | ||
+ | |||
+ | ― Համբերի։ Առաջուց էլ Ֆիլկա Մորոզովը բստրեց։ Դու, ասեց, ուրեմս, Ֆիլկան, ուրեմս Անկուդինին բաժին հանի։ Լրիվ չորս հարյուր մանեթս տուր, հո աշխատողդ չե՞մ, չեմ ուզում քեզ հետ առուտուր անեմ, ու քո Ակուլկային էլ չեմ ուզում, ասեց։ Հիմա, ասեց, ես պրծա։ Հիմի ծնողներս մեռել են, ասեց, ուրեմս, էդ փողերը կտամ խմելու, հետո էլ, ուրեմս, վարձու գինվոր կգրվեմ, մի տասը տարի հետո կդառնամ ֆելդմարշալ ու կգամ էստեղ, ձեզ մոտ։ Անկուդիմն էլ փողը տվեց, լրիվ հաշիվները փակեց, որովհետև Ֆիլկայի հերը հալիվորի հետ նույն առուտուրի վրա էին։ «Կորած մարդ ես դու, ասաց»։ Սա էլ թե՝ «Էհ, կորած եմ, կորած չեմ, իսկ քեզ հետ, հալիվոր, մախաթով կաթ խմել կսովորես։ Ասեց, դու գործն երկու գռոշով ես ուզում սարքես, ինչ զիբիլ ասես կհավաքես՝ մի բանի պետք կգա։ Ուրեմս, թքած ունենամ էդ տեսակ գործի վրա։ Կդիզես, կդիզես ու սատանի իզը կբռնես։ Ես իմ բնավորությունն ունեմ, ասեց։ Քո Ակուլկային էլ չեմ առնի, առանց դրա էլ հետը պառկել եմ...»։ | ||
+ | |||
+ | ― Էդ ո՞նց ես համարձակվում, ասեց Անկուդիմը, խայտառակես ազնիվ հորը, ազնիվ աղջկան։ Էդ ե՞րբ ես նրա հետ պառկել, օձի կծած, իժի ծնունդ, ինքն էլ ամբողջ մարմնով դողացրեց։ Ինքը՝ Ֆիլկան էր պատմում։ | ||
+ | |||
+ | ― Ոչ թե մենակ ինձ հետ, ասեց, էնպես կանեմ, որ ձեր Ակուլկան ոչ մեկի հետ չպսակվի, ոչ ոք չի ուզի, Միկիտա Գրիգորյիչն էլ հիմի չի ուզի, քանի որ աղջիկն անպատված է հիմի։ Աշնանից սկսած, մի տեղ ապրուստի ենք անցել, ես էլ հիմի հարյուր կարմրով չեմ համաձայնվի։ Փորձի համար հմի հարյուր կարմիր տուր՝ չեմ համաձայնվի... | ||
+ | |||
+ | Ու հո իրեն քեֆի չտվեց ջահելը մեզ մոտ։ Էնպես, որ հողը տնքում էր, քաղաքով մեկ թնդում։ Ընկեր֊մընկեր գտավ, լիքը փող ուներ, մի երեք ամիս քեֆ քաշեց, եղածը լրիվ մսխեց։ «Փողս որ պրծավ, ասում էր, տունը կծախեմ, եղած֊չեղածը կծախեմ, հետո էլ կամ վարձու գործ, կամ էլ՝ թափառելու»։ Ու հո չէին սիրում նրան կնանիք, ասելու չի։ Լավ տորբա էր նվագում։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմս, Ակուլկայի հետ մինչև է՞դ էր գործ ունեցել։ | ||
+ | |||
+ | ― Սպասի, համբերի։ Էն ժամանակ ես էլ ծնող հորս թաղեցի, մերըս էլ պրյանիկ էր թխում, ուրեմս, Անկուդիմի մոտ էր գործ անում, դրանով էլ ապրում էինք։ Վատ էինք ապրում։ Է, մի փոքր հողամաս կար անտառի տակ, ցորեն էինք ցանում, բայց հորիցս հետո ամեն ինչ քամուն տվեցինք, քանի որ ես էլ ինձ խփեցի խմիչքի, ախպորս ասեմ։ Մորիցս փող էի պոկում ծեծուջարդով... | ||
+ | |||
+ | ― Էդ լավ չի, որ ծեծուջարդով։ Մեծ մեղք է։ | ||
+ | |||
+ | ― Ախպորս ասեմ, մեկ֊մեկ առավոտից գիշեր հարբած էի լինում։ Մեր տունը՝ հլա ոչինչ, չնայած փտած էր, բայց մերն էր, մեջն էլ՝ լենուբոլ, նապաստակ բռնել կլիներ։ Լինում էր, սոված էինք մնում, շաբաթով ուտելու բան չէր լինում։ Մերս էլ սկսում էր ինձ փնովել, փնովել... Էն ժամանակ Ֆիլկա Մորոզովից ձեռ չէի քաշում։ Առավոտից իրիկուն նրա հետ։ «Ինձ համար կիթառ, նվագի ու պար արի, ասում էր, ես էլ պառկած տեղից քեզ փող կգցեմ, քանի որ ամենահարուստ մարդն եմ»։ Ու ինչեր ասես, չէր անում։ Մենակ գողացած ապրանք չէր վերցնում։ «Ես գող չեմ, կասեր, ես ազնիվ մարդ եմ»։ «Եկեք գնանք, կասեր, Ակուլկայենց դարպասին ձյութ քսենք, քանի որ չեմ ուզում, որ Ակուլկան Միկիտա Գրիգորյիչի հետ պսակվի։ Ինձ համար շատ թանկ էր, է՜, ասում էր»։ Իսկ Միկիտա Գրիգորյիչի հետ ծերուկը դրանից առաջ էր ուզում աղջկան պսակի։ Միկիտան էլ էր տարիքով, անկնիկ, ակնոց էր դնում, առուտուր անում։ Հենց լսեց, որ Ակուլկալի մասին լուրեր են պտտվում, ետ քաշվեց։ «Անկուդիմ Տրոֆիմիչ, ինձ համար դա մեծ անպատվություն կըլնի, քանի որ տարիքս առած մարդ էլ եմ, չեմ ուզում պսակվեմ»։ Էդտեղ էլ մենք Ակուլկայի դարպասը ձյութեցինք։ Հո չէին քերում, չէին քերում հետո... Մարյա Ստեպանովնան գոռում էր. «Աշխարհիս երեսից կջնջեմ»։ Հալիվորն էլ, թե՝ «Առաջներում, ազնիվ պատրիարքերի ժամանակ, ես դրան խարույկի վրա կտոր֊կտոր կանեի, բայց հիմա, ասեց, աշխարհս խավար է ու փուչ»։ Մեկ֊մեկ հարևանները փողոցով մեկ կլսեին, ինչպես է Ակուլկան գոռում֊բղավում։ Առավոտից իրիկուն կճիպտեին։ Իսկ Ֆիլկան շուկայով մեկ կգոռար. «Փառավոր աղջիկ է, կասեր, Ակուլկան, բաժակի ընկեր։ Վրա֊գլուխդ մաքուր, հագածդ սիպտակ, ում ես սիրում երկնքի տակ։ Ես դրանց քիթ ու մռութին հասցրի, կասեր, թող հիշեն»։ Էդ ժամանակ ես էլ մի անգամ տեսա Ակուլկային, դույլերով ջուր էր կրում, ու ձեն տվի. «Բարև ձեզ, Ակուլկա Անկուդիմովնա։ Ողջություն եմ ցանկանում, սիպտակ հագած ման ես գալիս, թուղթ գրի տեսնեմ՝ ո՞ւմ հետ կապրես»։ Ասածս էդ էր, ու հո չնայեց վրաս, աչքերը՝ խոշոր֊խոշոր, ինքն էլ նիհարած, տաշեղ դառած։ Էն ո՜նց նայեց վրաս, մերն էլ կարծեց թե աղջիկը ծիծաղում է ինձ հետ, գոռաց դարպասատակից․ «Էդ ի՞նչ ես սեպերդ բացել, անամոթի մեկը», և ուրեմս էդ օրն էլ ճիպտեցին։ Մեկ֊մեկ լրիվ ժամով կճիպտեին։ «Ճիպտելու եմ, կասեր, քանի որ հիմի էլ աղջիկ չէ ինձ»։ | ||
+ | |||
+ | ― Ասել է, թե անառակ էր։ | ||
+ | |||
+ | ― Դու լսի, լսի, հորոխպեր։ Ուրեմս, էդ ամբողջ ժամանակ ես ու Ֆիլկան կերուխումի մեջ էինք, մերըս կգար մոտս, ես էլ՝ պառկած։ «Սրիկայի մեկը, էդ ինչի՞ ես շնթռել։ Ավազակ ես դու, կասեր»։ Կփնովեր, ուրեմս։ «Պսակվի, կասեր, հրեն, Ակուլկայի հետ պսակվի։ Նրանք հիմի քեզ նմանին տալուն էլ ուրախ կըլնեն, երեք հարյուր ռուբլի հետը կտան»։ Ես էլ, թե՝ «Ախր, հիմի նա աշխարհքով մեկ խայտառակ է եղել, ասի»։— «Ախմախ ես, ասեց, պսակն ամեն բան ծածկում է, քեզ համար էլ ավելի լավ կըլնի, որ կյանքովը մեկ մեղավոր կըլնի քո առաջ։ Մենք էլ նրանց փողերով կդրստվենք։ Ասեց, ես արդեն Մարյա Ստեպանովնայի հետ խոսել եմ։ Շատ էլ լավ լսեց»։ Ես էլ՝ «Փողն, ասի, քսան հատ տասնոց՝ սեղանին, էդ ժամանակ կպսակվեմ»։ Ու կհավատաս, թե չէ, մինչև հարսանիքիս օրը գիշեր֊ցերեկ խմած էի։ Էդտեղ էլ, ուրեմս, Ֆիլկա Մորոզովը սկսեց հաթաթա տալ. «Ակուլկայի մարդն ես, ինչ ես, կողերդ լրիվ կհամրեմ, կնկանդ հետ էլ, ուզեցա, ամեն գիշեր կպառկեմ»։ Ես էլ՝ «սուտ ես ասում, շան ցկնած»։ Էստեղ դա փողոցով մեկ խայտառակ արեց ինձ։ Ետ գնացի տուն. «Չեմ ուզում պսակվեմ, ասի, թե որ հենց հիմի հիցուն հատ տասանոց չդնեք սեղանին»։ | ||
+ | |||
+ | ― Ախր, քհ՞զ ինչի էին տալիս։ | ||
+ | |||
+ | ― Էդ ի՞նձ։ Ինչի որ չէ։ Մենք հո անպատիվ չէինք։ Իմ ծնող հերը մենակ վերջում սնանկացավ հրդեհից, թե չէ իրենցից էլ հարուստ էինք ապրում։ Անկուդիմն էլ բռնեց ու ասաց. «Դուք տիփ-տկլոր եք, ասեց»։ Ես էլ պատասխան տվի. «Ձեր դռանն էլ քիչ ձյութ չեն քսել»։ Նա էլ, թե՝ «Ի՞նչ ես ձևեր թափում մեզ վրա։ Գնա, ապացուցի, որ անպատիվ է, թե չէ ամենքի բերանը խցկել չիլնի։ Էս դու, էս՝ դռան շեմը, մի պսակվի։ Մենակ թե առածդ փողը բեր, ետ տուր»։ Ես ու Ֆիլկան էլ որոշեցինք՝ Միտրիյ Բըյկովին ղրկեցինք նրան ասի, որ հիմի աշխարհքով մեկ խաղք ու խայտառակ եմ անելու, ու մինչև հարսանիքի օրը, ախպորս ասեմ, առանց դադար տալու, խմած էի։ Մենակ պսակին ուշքի եկա։ Ու հենց բերեցին մեզ պսակից, նստեցրին, Միտրոֆան Ստեպանիչը՝ քեռին, ուրեմս, ասեց. «Չնայած արդար չէր, բայց, ասեց, գործը պինդ բռնեցինք ու պրծանք»։ Հալիվորն էլ, Անկուդիմը, ուրեմս, նմանապես խմած էր ու լաց եղավ, նստել ու արցունքները մորուքի վրայով գլորգլոր թափվում էին։ Էդ ժամանակ էլ, ախպերս, ինչ անեմ, որ լավ ըլնի հետս մի լավ ճիպոտ էի վերցրել, մինչև պսակն էի պահել ու էդպես էլ որոշել, որ հիմի Ակուլկայից մուռս կհանեմ, որ իմանա, թե ինչ ասել է անազնիվ խաբելով մարդու գնալը, մեկ էլ՝ մարդիկ կիմանան, որ ախմախ֊ախմախ չեմ պսակվել... | ||
+ | |||
+ | ― Էդ է որ կա։ Ուրեմս, որ հետո էլ զգա... | ||
+ | |||
+ | ― Չէ, հորոխպեր, գու նստի ու լսի։ Մեր կողմերում հենց պսակից հետո տանում են մութ սենյակ, մնացած հարսանքավորն էդ ժամանակ խմում է։ Ուրեմս, ինձ ու Ակուլկային թողեցին էդ սենյակում։ Ակուլկան նստած էր էդպես սպիտակած, երեսին գույն չկար։ Վախեցել էր, ուրեմս։ Մազերն էլ էին լրիվ վուշի նման, սպիտակ-սպիտակ։ Աչքերը՝ մեծ-մեծ։ Ու միշտ սուս, ձենը չէր լսվում, կարծես տանն անլեզու մարդ էր ապրում։ Շատ էր մի տեսակ։ Ու ի՞նչ կարող ես մտածես, ախպերս, ախպերս ես որ ղամշիս պատրաստ դրել եմ տեղաշորի կողքը, բայց նա, ախպերս որ դու ես, ոչ մի բանով մեղավոր դուրս չեկավ իմ առաջ։ | ||
+ | |||
+ | — Չէ՛ հա՜։ | ||
+ | |||
+ | ― Ոչ մի բանով։ Արդար էր ու ազնիվ, արդար տնից։ Ու թե ինչի էր էդ տեսակ չարչարանք տարել։ Ինչի՞ համար էր Ֆիլկա Մորոզովն աշխարհքով մեկ խայտառակ արել նրան։ | ||
+ | |||
+ | ― Հա՛։ | ||
+ | |||
+ | ― Էդտեդ ես հենց տեղաշորից ծնկի իջա նրա առաջ, ձեռներս ծալեցի. «Հոգիս, ասեցի, Ակուլինա Անկուդիմովնա, ներող եղի ինձ նման ախմախին, որ քեզ էդ տեսակ էի կարծել։ Ներող եղի, ասեցի, ինձ պես սրիկային»։ Ու նստել էր առաջս, տեղաշորին, նայում էր երեսիս, երկու ձեռքն ուսերիս դրած, ծիծաղում էր, բայց արցունքները թափվում էին, լաց էր լինում ու ծիծաղում... Էդտեղ դուրս եկա բոլորի առաջ. «Էհ, ասի, Ֆիլկա Մորոզովին թե հանդիպեցի, էլ կյանք չի ունենա աշխարհքիս երեսին»։ Հալիվորներն էլ չեն իմանում, ում աղոթք անեն, մերը համարյա թե ոտքերն ընկավ, վնգում էր։ Հալիվոր հերն էլ էդտեղ ասեց. «Թե իմանայինք ու հավատային, մեր քաղցր աղջիկ, էս տեսակ մարդ չէ, որ քեզ համար կճարեինք»։ Ու առաջին կիրակին երկուսով ոնց գնացինք եկեղեղի, ես՝ գառան մորթու գլխարկով, բարակ մահուդից կաֆատնով, շալվարս՝ պլիսե, Ակուլինան էլ նապաստակի նոր մուշտակով, մետաքսե գլխաշորով՝ ասել է թե ես իրեն վայել, ինքն էլ՝ ինձ, էդպես էլ գնացինք։ Մարդիկ մեզ էին նայում սիրով, ես որ ինձ գիտեմ, Ակուլկային էլ չնայած ուրիշների առաջ գովաբանել չիլնի, բայց փնովել էլ՝ չէ, էնպես որ տասից մեկն ինքն է որ կա։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմս, լավ է։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմս, լսի։ Հարսանիքի հենց մեկել օրը, չնայած խմած էի, հարսանքավորից փախա, վազում էի. «Էստեղ բերեք էդ անբանուդործ Ֆիլկա Մորոզովին, էստեղ բերեք սրիկային»։ Գոռում էի բազարով մեկ։ Ես էլ՝ խմած֊հարբած, Վլասովների խանութի մոտ ինձ բոնեցին ու երեք հոգով զոռով տուն բերին։ Քաղաքով մեկ խոսք ու զրույց էր գնում։ Կնանիք բազարում իրար մեջ խոսում էին. «Աղջկերք, խելոքներ, իմացա՞ք բանը։ Ախր, Ակուլկան պատվով֊նամուսով է եղել»։ Ֆիլկան էլ, մի քանի օր անց, մարդկանց մեջ ինձ ասեց. «Կնկանդ ծախի, խմելու կտաս։ Հրեն, մեր զինվոր Յաշկան դրա համար էլ պսակվեց. կնկա հետ չէր քնում, երեք կլոր տարի խմած ման եկավ»։ Նրան ասի, թե՝ «Սրիկա մարդ ես»։ Դա էլ՝ թե «Դու էլ ախմախ ես։ Ախր, ասեց, քեզ խմած֊խմած են պսակել, ասեց, ի՞նչ էիր հասկանալու էդ գործից»։ Տուն եկա ու գոռացի. «Դուք ինձ խմած֊խմած եք պսակել, ասի»։ Էստեղ մերը կպավ բկիցս։ «Մերիկ, ասի, ականջներդ ոսկուց ծանրացել են։ Էստեղ բերեք Ակուլկալին»։ Է, սկսեցի Ակուլկային գզել։ Գզեցի, գզեցի, ախպերս, երկու ժամի չափ գզում էի, մինչև, որ հազիվ ոտի վրա էի մնում։ Ինքն էլ երեք շաբաթ տեղաշորից չելավ։ | ||
+ | |||
+ | ― Էդպես է,— սառնարյուն նշեց Չերյավինը,— որ չծեծես, դրանց... բայց դու նրան սիրածի հետ բռնացրե՞լ ես։ | ||
+ | |||
+ | — Չէ, բռնացնելը՝ չեմ բռնացրել,— լռելուց հետո և մի տեսակ ճիգով նշեց Շիշկովը։— Ու շատ ցավալի դառավ ինձ համար, մարդիկ լրիվ կատաղեցին, ու էդ ամենի սարքողը Ֆիլկան էր։ «Կնիկդ, ասեց, նմուշի համար է, որ մարդիկ նայեն»։ Տուն կանչեց մեզ, ու բերանը հո չբացեց. «Նրա կնիկն, ասեց, բարիբարի հոգի է, ազնիվ, խոնարհ, մարդամոտ, ամեն ինչով լավն է, ասեց, հիմի նրա համար։ Բայց տղեն մոռացե՞լ է, թե ինքը ո՞նց էր ձութ քսում նրա դարպասին»։ Ես էլ խմած֊հարբած նստած եմ, ու հո չբռնեց մազերիցս, էն ժամանակ ունեի, բռնեց ու կզացրեց։ «Պար արի, ասեց, Ակուլկայի մարդ, մազերիցդ բռնած պահելու եմ, դու էլ պար կգաս, ինձ կուրախացնես»։ «Սրիկայի մեկը»,— գոռացի։ Նա էլ, թե՝ «Խմբով գալու ենք, մոտդ, ու Ակուլկային կնկանդ, աչքիդ առաջ ճիպտելու եմ, ինչքան քեֆս տա»։ Ես էլ, կհավատաս, թե՝ ոչ, դրանից հետո մի լրիվ ամիս վախում էի տնից դուրս գալ, մտածում էի, կգա, անպատիվ կանի։ Հենց դրա համար էլ սկսի Ակուլկային ծեծել... | ||
+ | |||
+ | ― Իսկ ինչի՞ ծեծել։ Ձեռները կապեցիր, լեզվին կապ չկա։ Շատ ծեծելն էլ մի բան չէ։ Պատժի, սովորացրու, սիրով եղի։ Դրա համար էլ կնիկ է։ | ||
+ | |||
+ | Շիշկովը որոշ ժամանակ լուռ էր։ | ||
+ | |||
+ | ― Շատ էի նեղված,— շարունակեց նորից,— էլի անցա էդ սովորությանր, օր էր լինում, առավոտից իրիկուն ծեծում էի՝ լավ չվերկացավ, լավ չքայլեց։ Որ չէի ծեծում, տխրում էի։ Նստում էր մեկ-մեկ սուսուփուս, պատուհանից նայում դուրս, լաց լինում... Մեկ-մեկ էլ միշտ էր լացում, մեղքս գալիս էր, բայց ծեծում էի։ Մերըս դրա համար փնովում ու փնովում էր. «Սրիկայի մեկն ես, ասում էր, բռնավորի հոգի ունես»։ — «Կսպանեմ, գոռում էի, թող ոչ ոք սիրտ չանի ինձ բան ասի, ինձ խաբելով եք պսակել»։ Սկզբից հալիվոր Անկուդիմն էր պաշտպան կանգնում, ինքն էր գալիս. «Աստված գիտե, ասում էր, թե ինչ պտուղ ես դու, հախիցդ գալու ձևը կգտնեմ»։ Հետո ձեռ քաշեց։ Մարյա Ստեպանովնան էլ կարծես լրիվ հաշտվել էր։ Մի անգամ եկավ, լացախառն աղաչեց. «Մի խնդիրք-աղաչանքով եմ եկել, Իվան Սեմյոնիչ, եղածը մի բան չէ, խնդրանքս է մեծ։ Թող լույս աշխարք տեսնենք, պատվելիս,— գլուխ էր տալիս,— հաշտվի, ների ադջկաս։ Չար լեզուներն են բամբասել, ինքդ գիտես, կույս ես առել»։ Ոտերս ընկավ, լաց եղավ։ Ես էլ ձևեր եմ թափում. «Հիմի ձեզ լսել էլ չեմ ուզում։ Ինչ ուզենամ, անելու եմ լրիվիդ գլխին, քանի որ ինքս իմ տերը չեմ, Ֆիլկա Մորոզովն էլ, ասի, ինձ բարեկամ է ու առաջին ընկեր...»։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմս, նորի՞ց իրար ընկաք։ | ||
+ | |||
+ | ― Էն էլ ո՜նց։ Ու բռնելու տեղ էլ չկար։ Լրիվ իրեն տվել էր խմելու։ Ունեցած֊չունեցածը ծախսեց ու վարձվոր մտավ մի քաղքենու մոտ՝ մեծ տղի փոխարեն բանակ գնալու։ Մեր կողմերում էլ թե մեկը վարձվոր դառավ, մինչև տանելու օրը տան մեջ ամեն ինչ նրա առաջ փռած պիտի լինի, ամենքի գլխին տերուտիրական կդառնա։ Փողը լրիվ կստանա, մինչև գնալը նրանց տանը կապրի, կես տարով կապրի, ու ինչեր ասես չի սարքի տանտերերի գլխին, դիմանալու բան չէ։ Իբր, ես քո տղի փոխարեն զինվոր եմ գնում, ուրեմս ձեր բարեգործն եմ, էնպես որ լրիվդ ինձ պտի հարգեք, թե չէ ձեռ կքաշեմ։ Էդպես Ֆիլկան քաղքենու տունը տակնուվրա արեց, աղջկա հետ քնում էր, ամեն օր ճաշից հետո տանտիրոջ մորուքը քաշքաշում, քեֆն ինչ տար, անում էր։ Ամեն օր նրա համար բաղնիս պիտի վառեին, և որ գոլորշին արաղով լիներ, և որ կնանիք տանեին բաղնիս՝ ձեռների վրա։ Կերուխումից կգար, կկանգներ փողոցում. «Դարպասով չեմ ուզում, ցանկապատը քանդեք», էդպես էլ նրա համար դարպասի կողքի տախտակ կհանեին, որ մտներ։ Վերջը պրծավ, տարան զինվորության, ուշքի բերեցին։ Ժողովուրդ հո չէր թափվել փողոցը. Ֆիլկա Մորոզովին տանում են զինվոր տալու։ Գլուխ էր տալիս բոլոր կողմերի վրա։ Ակուլկան էլ էդ ժամանակ բանջարանոցից էր գալիս, Ֆիլկան նրան տեսավ թե չէ, հենց մեր դարպասի մոտ, գոռաց՝ «Կանգնի», դուրս թռավ սելից ու միանգամից գետնահաս գլուխ տվեց նրան. «Հոգիս, ասեց, քաղցրս, երկու տարի սիրել եմ քեզ, հիմի էլ նվագով֊բանով զինվոր են տանում։ Կներես ինձ, ասեց, ազնիվ հոր ազնիվ աղջիկ, քանի որ սրիկայություն եմ արել քո առաջ, լրիվ մեղավոր եմ»։ Ու մի անգամ էլ գլուխ տվեց։ Ակուլկան կանգնեց, սկզբից ոնց որ վախեցավ, հետո ինքն էլ գոտկահաս գլուխ տվեց ու ասեց. «Դու էլ ինձ ների քաջ տղա, քեզ վրա ոչ մի չարություն չունեմ»։ Ակուլկայի ետեից մտա խրճիթ. «Էդ ի՞նչ ասիր նրան, շան ցնկնած»։ Կհավատաս, թե չէ, նայեց վրաս ու. «Ախր ես նրան, ասեց, հիմի աշխարհքի չափ եմ սիրում»։ | ||
+ | |||
+ | ― Տես է՜... | ||
+ | |||
+ | ― Էդ լրիվ օրը ոչ մի խոսք չասի նրան։ Մենակ իրիկնադեմին. «Ակուլկա, հիմի ես քեզ կսպանեմ, ասի»։ Գիշերը քուն չեկավ աչքիս, ելա հաշտը՝ կվաս խմելու, տեսնեմ՝ լուսը բացվում է։ Ներս գնացի. «Ակուլկա, ասի, հավաքվի, գնանք հողամաս»։ Ես դրանից առաջ էի պատրաստվել, մայրիկն էլ գիտեր, որ գնալու ենք։ «Լավ գործ եք բռնել, ասեց, բերքի ժամանակ է, աշխատողն էլ, լսել եմ, պառկած է փորին»։ Սելը լծեցի, սուս էի։ Մեր քաղաքից որ դուրս ես գալիս, միանգամից անտառն է բացվում տասնհինգ վերստի վրա, դրանից դեն էլ մեր հողամասն է։ Երեք վերստ անտառով գնացինք, ձիանիք կանգնացրիք։ «Վեր կաց, ասի, Ակուլկա, վերջդ եկավ»։ Ինձ նայեց, վախեցավ, կանգնեց դեմս՝ սուսուփուս։ «Զզվացրիր ինձ, ասեցի, աղոթքդ արա»։ Ու հո չբռնեցի մազերից, հյուսքերը՝ հաստ֊հաստ, փաթաթի ձեռքիս, ետևից երկու կողմից ծնկներով հուպ տվի, դանակս հանեցի, գլուխն, ուրեմս ետ տարա ու հո չքաշեցի բկի վրա... Ուժեղ գռռաց, արյունը չռռում էր, դանակը շպրտեցի, դեմից երկու ձեռքով բռնեցի, ընկա հողին, գրկեցի նրան ու գոռացի, հո չէի գոռում, ինքն էլ էր գոռում, պոկվում ձեռներիցս, արյունն էլ՝ լրիվ վրաս, արյունն, ուրեմս, ձեռներին ու երեսին չռռալով թափվում էր։ Թողեցի նրան, վախս ուժեղացավ, ձին էլ թողեցի ու փախա, հետևներով հասա մեր տուն ու մտա բաղնիս, բաղնիսն էլ հին, անգործածելի էր, ելա առաստաղի տակ ու նստեցի, մնացի։ Մինչև գիշեր նստած էի։ | ||
+ | |||
+ | ― Բա Ակուլկա՞ն։ | ||
+ | |||
+ | ― Նա էլ ոնց որ թե ինձնից հետո վեր էր կացել ու ճամփա ընկել տուն։ Էդպես, հետո նրան էնտեղից հարյուր քայլի վրա գտել էին։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմս, լավ չես կտրել։ | ||
+ | |||
+ | ― Հա...— Շիշկովը մի րոպեի չափ դադար տվեց։ | ||
+ | |||
+ | ― Մի երակ կա,— խոսեց Չերյավինը,— թե որ էդ երակն առաջին անգամից չկտրեցիր, ուրեմս, մարդս կթփրտա ու ինչքան էլ արյուն թափվեց, չի մեռնի։ | ||
+ | |||
+ | ― Ախր, մեռավ նա։ Իրիկնադեմին մեռած էին գտել։ Իմաց տվին, սկսին ինձ ման գալ ու գիշերվա դեմ գտան բաղնիսում... Էս է, չորրորդ տարին հաշվի, էստեղ եմ ապրում,— ավելացրեց նա, լռելուց հետո։ | ||
+ | |||
+ | ― Հըմ... Էդպես է, որ չծեծես, գործը գլուխ չի գա,— սառնարյուն, մեթոդաբար նշեց Չերյավինը, նորից հանելով իր կոտոշը։ Սկսեց քաշել քիթը՝ երկար ու դադարներով։— Բայց քեզ ասեմ, մեր տղա,― շարունակեց նա,― շատ ախմախ գործ ես բռնել։ Ես էլ մի անգամ կնկանս բռնացրի սիրեկանի հետ։ Ուրեմս, կանչեցի մարագ, սանձն երկու տակ արեցի. «Ո՞ւմ ես երդվում, ասի, ո՞ւմ ես երդում տալի»։ Ու հո չծեծեցի սանձով։ Խփեցի, խփեցի, ժամ ու կես խփում էի, ուրեմս, նա էլ թե՝ «Ոտներդ կլվամ, գոռում էր, ջուրը կխմեմ»։ Անունն Ավդոտյա էր։ | ||
+ | |||
=== V։ Ամռան օրեր === | === V։ Ամռան օրեր === | ||
+ | |||
+ | Բայց ահա և ապրիլի սկիզբը, ահա և մոտենում է սուրբ շաբաթը։ Կամաց-կամաց սկսվում են նաև ամառային աշխատանքները։ Օրըստօրե արևն ավելի է տաքացնում ու ավելի վառ է, օդը լի է գարնան բույրերով և բորբոքուն ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա։ Մոտալուտ տոնական օրերը հուզում են նաև շղթայագամ մարդուն, նրա մեջ ծնում ինչ֊ինչ ցանկություններ, ձգտումներ, տրտմություն։ Թվում է, էլ ավելի սաստիկ ես տխրում ազատության համար արևի վառ շողերի ներքո, քան ձմռան կամ աշնան մթնամած օրերին, և դա նկատելի է բոլոր կալանավորների վրա։ Նրանք կարծես թե ուրախ են պայծառ օրվանից, բայց դրա հետ մեկտեղ նրանց մեջ ահագնանում է մի անհամբերություն, պոռթկունություն։ Իրոք, ես նկատեցի, որ գարնանը մի տեսակ ավելանում էին մեզ մոտ բանտային վեճուկռիվները։ Ավելի հաճախ կլսեիր աղմուկ, աղաղակ, բղավոցներ, պատմություններ կառաջանային, դր հետ մեկտեղ, գործատեղում հանկարծ կնկատեիր մեկնումեկի մտախոհ ու գամված հայացքը՝ դեպի կապտին տվող հեռուները՝ ինչ֊որ տեղ։ Իրտըյշի մյուս ափը, ուր ծայր են առնում սփռոցի պես մեկուկես հազար վերստ փռված, ղըրղըզական արձակ տափաստանը, կլսեիր մեկնումեկի խորունկ հոգոցը՝ լիակուրծք, կարծես մարդը կուզենար սոսկ ներշնչել այդ հեռավոր, ազատ օդն ու թեթևացնել իր ճնշված, շղթայված հոգին։ «Է՜խ-մա՛» կասի կալանավորը վերջապես և հանկարծակի, ասես թոթափած անուրջ ու մտորում, անհամրելությամբ և մռայլված, ձեռքը կառնի բահը կամ աղյուսները, որոնք պիտի տանի մի տեղից մյուսը։ Մեկ րոպե անց արդեն կմոռանա իր հանկարծահաս զգացողությունը և կսկսի խնդալ կամ կռվշտել՝ ըստ բնավորության, մեկ էլ հանկարծ անսովոր, հարկը եղածից առավել եռանդով կանցնի աշխատանքային կետարքին, եթե տրված է այդպիսին ու կսկսի բանել, բանել ամբողջ ուժով, ճիշտ ասես կամենալով գործի ծանրությամբ խեղդել իր մեջ այնպիսի մի բան, ինչ ինքնին նեղում է նրան և ճնշում ներքուստ։ Մեծ մասամբ ուժեղ մարդիկ են, մեծ մասամբ տարիքի և ուժի ծաղկուն շրջանում... ծանր են կալանդներն այդ ժամանակ։ Այս պահին ես չեմ բանաստեղծականացնում և վստահ եմ գրածիս ճշմարտությանը։ Բացի դրանից, որ վառ արևի ջերմության ներքո, երբ ամբողջ հոգով, ամբողջ էությամբ զգում ու լսում ես չորսբոլորդ բազմապատիկ ուժով հառնող բնությունը, էլ ավելի ծանր է դառնում փակ բանտը, պահախումբը և ուրիշի կամքը, բացի որ այդ օրերին Սիբիրով և համայն Ռուսիայով մեկ, առաջին արտույտների հետ ծայր է առնում թափառաշրջիկությունը, Աստծո մարդիկ փախչում են բանտերից և պատսպարվում անտառներում։ Հեղձուկ փոսերից հետո, նավերից, կալանդներից ու մահակներից հետո նրանք թափառում են՝ ուր ուզենան, իրենց կամքով, ուր ավելի ձեռնտու է, ավելի ազատ, ուտում և խմում են՝ որտեղ ինչ հաջողվեց, Աստծո տվածով, իսկ գիշերները խաղաղ քնում անտառում կամ դաշտում որևէ մի տեղ, առանց մեծ հոգսի, առանց բանտային թախծի, հանց անտառի հավքեր, գիշերը հրաժեշտ տալով սոսկ երկնի աստղերին, Աստծո հայացքի ներքո։ Ո՜վ ինչ կասի։ Երբեմն թե ծանր է լինում, թե քաղցած, թե տանջալի «ծառայելը գեներալ Կուկուշկինի մոտ»։ Երբեմն օրերով հացի երես չեն տեսնում, բոլորից պիտի թաքնվեն, պահվեն։ Երբեմն ստիպված են լինում թե՛ գողանալ, թե՛ թալանել, մեկ-մեկ էլ՝ սպանել։ «Աքսորականը երեխի պես բան է, աչքն ինչի ընկավ, կտանի»՝ Սիբիրում ասում են աքսորաբնակների մասին։ Ասացվածքն ամբողջովին, նույնիսկ որոշ հավելումով կարող է վերաբերվել և թափառաշրջիկին։ Նա հազվադեպ ավազակ չէ և համարյա միշտ՝ գող, անշուշտ, ավելի շատ անհրաժեշտությունից, քան բնույթքով։ Կան անուղղելի թափառաշրջիկներ։ Փախչում են նրանք, նույնիսկ ավարտելով իրենց աքսորական ժամկետը, արդեն վերաբնակեցման վայրից։ Թվում է, թե գոհ է վերաբնակեցումից և ապահովված է, բայց չէ, կարծես ինչ֊որ տեղ ձգում է նրան, կանչում։ Կյանքն անտառներում աղքատիկ ու սարսափելի, սակայն ազատ և լի է արկածներով, կյանքն ինչ֊որ գայթակղիչ բան ունի, մի խորհրդավոր հմայք նրանց համար, ովքեր մեկ անգամ արդեն զգացել են դա, և մեկ էլ տեսար, փախավ մարդը՝ ոմանք նույնիսկ համեստ, չափած-ձևված, որն անգամ խոստանում էր դառնալ լավ, նստակյաց ու կարգին տնտեսվար։ Ոմանք անգամ ամուսնանում են, երեխաներ ունենում, հինգ տարի ապրում են մի տեղում ու հանկարծ մի գեղեցիկ առավոտ անհետ անում ինչ-որ ուղղությամբ, տարակուսանքի մեջ թողած կնոջը, երեխաներին և ամբողջ վոլոստը, որին կցված էր։ Մեր բանտում ինձ զույց տվեցին այդպիսի մի փախչողի։ Առանձնապես հանցանքներ չէր գործել, ծայրահեղ դեպքում՝ չէին լսել, որ խոսեն նա մասին այդ առումով, այնինչ շարունակ փախել էր, ամբողջ կյանքը փախուստի մեջ եղել։ Հասել էր թե ռուսական հարավային սահման՝ Դանուբից այն կողմ, թե ղըրղըզական տափաստաններ, թե Արևելյան Սիբիր, թե Կովկաս՝ ամեն տեղ եղել էր։ Ով գիտե, գուցեև ուրիշ հանգամանքներում նրանից մի որևէ Ռոբինզոն Կրուզո դուրս կգար ճանապարհորդելու իր մոլությամբ։ Իմիջիայլոց, այս ամենը նրա մասին պատմել են այլոք, իսկ ինքը քիչ էր խոսում բանտում, գուցեև ամենակարևորը մրմնջար երբևէ։ Շատ փոքրամարմին մուժիկ էր, արդեն հիսունին մոտ, չափազանց հանդարտ, չափազանց հանգիստ և նույնիսկ բութ դեմքով, ապուշության հասնող հանդարտ։ Ամռանը սիրում էր նստել արևի տակ և մեկ-մեկ անպայման ինչ-որ երգ կմրմնջար քթի տակ, բայց այնքան մեղմ, որ հինգ քայլի վրա արդեն չէր լսվի։ Դիմագծերը մի տեսակ փայտացած էին, ուտում էր քիչ, ավելի շատ՝ հաց, երբեք չգնեց ոչ մի կալաչ, ոչ մի շկալիկ օղի, ու հազիվ թե երբևէ փող լիներ ձեռքը, հազիվ էլ թե հաշվել կարողանար։ Ամեն ինչին կատարելապես հանգիստ էր վերաբերվում։ Երբեմն բանտի շներին էր կերակրում ձեռքից, իսկ մեզ մոտ բանտային շներին ոչ ոք չէր կերակրում։ Ասենք, ռուս մարդն ընդհանրապես չի սիրում շանը կերակրել։ Ասում էին, ամուսնացած է եղել, նույնիսկ երկու անգամ, ասում էին՝ ինչ-որ տեղ երեխաներ ունի... Թե ինչի համար էր բանտ ընկել, բացարձակա պես չգիտեմ։ Մերոնք բոլորը սպասում էին, որ մեզ մոտից էլ է ծլկելու, բայց կամ դրա ժամանակը չէր եկել, կամ տարիներն էին անցել, ինքն իր համար ապրում էր, հայեցողաբար վերաբերվելով իրեն շրջապատող այդ համակ արտառոց միջավայրին։ Իմիջիայլոց, վսաահել չէր լինի։ Թեև թվում է, թև ի՞նչ ուներ փախչելու, ի՞նչ էր շահելու։ Այնինչ և այդուհանդերձ, անտառի, թափառականի կյանքն ամբողջությամբ դրախտ է բանտային համեմատությամբ։ Այնքան է հասկանալի, և չի կարող որևէ համեմատություն լինել։ Թեև ծանր է վիճակդ, բայց ամեն ինչում ազատ վիճակ է։ Ահա թե ինչու, յուրաքանչյուր կալանավոր Ռուսիայում, որտեղ էլ նստած լինի, մի տեսակ անհանգիստ է դառնում գարնանը, գարնանային արևի առաջին բարեբեր շողերի հետ։ Թեև ամենևին ոչ բոլորն են մտադիր փախչել, վճռականորեն պիտի ասել, որ դժվարության և պատասխանատվության առումով հարյուրից մեկն է վճռում, սակայն և մնացած իննսունիննը գոնե անրջում են, թե ինչպես կարելի է փախչել և ուր փախչել, թեկուզև հոգիներն են թեթևացնում մեն-միակ ցանկությամբ, հնարավորության միայն պատկերացմամբ։ Մեկնումեկն էլ հիշում է գոնե, թե ինչպես է նախկինում, երբևէ փախել... Հիմա ես խոսում եմ դատապարտվածների մասին։ Բայց, անշուշտ, շատ ավելի հաճախ և բոլորից շատ ենթադատներից են վճռում փախուստի դիմել։ Պատժաժամկետ ստացածները գուցեև փախչեն սոսկ իրենց կալանավորության սկզբում։ Իսկ երկու-երեք տարի տաժանակրություն կրելով, կալանավորն արդեն սկսում է գնահատել այդ տարիները և կամաց-կամաց համաձայնում նեքուստ, որ ավելի լավ է օրինական կարգով ավարտեն իրենց աշխատանքային կետարքը և դուրս գան վերաբնակեցման, քան այդպիսի ռիսկի դիմեն ու անհաջողության դեպքում այդպիսի վախճան ունենան։ Իսկ ձախողումն այնքա՜ն է հնարավոր։ Թերևս միայն տասներորդին է հաջողվում ''փոփոխել իրավիճակը''։ Դատապարտվածներից նույնպես, մյուսներից ավելի հաճախ սիրտ են անում փախչել չափազանց երկար ժամկետ ունեցողները։ Տասնհինգ-քսան տարին թվում է անսահմանություն, և նման ժամկետով դատապարտվածը մշտապես պատրաստ է երազել վիճակի փոփոխման մասին, թեև արդեն տասր տարի տաժանավայրում է։ Վերջապես, մասամբ խորաններն են քսանգարում սիրտ անել փախուստի։ Իսկ ''վիճակի փոփnխումը'' տեխնիկական տերմին է։ Այդպես էլ հարցաքննությունների ժամանակ, եթե բռնեն փախուստի մեջ, կալանավորը կպատասխանի, թե ուզում էր փոխել իր վիճակը։ Փոքր֊ինչ գրքային այս արտահայտությունը տառացիորեն կիրառելի է այդ գործում։ Յուրաքանչյուր փախչող նկատւ ունի, որ ոչ թե կազատվի ամբողջովին, նա գիտե, որ դա համարյա անհնարին է, բայց եթե ընկնի ուրիշ մի հաստատություն, կամ հաջողի վերաբնակեցման, կամ նորից դատվի նոր հանցանքով, կատարած արդեն թափառաշրջիկության ընթացքում, մի խոսքով, միայն ոչ հին, ձանձրացրած տեղը, ոչ նախկին բանտը։ Բոլոր այդ փախստականները, եթե ամռան ընթացքում իրենց համար չգտնեն որևիցե պատահական, արտակարգ տեղ, ուր կձմեռեն, եթե, օրինակ, դեմ չառնեն որևէ փախստական թաքցնողի, ում դա շահեկան է, եթե ի վերջո, երբեմն սպանությամբ ձեռք չգցեն իրենց համար որևիցե անձնագիր, որով կարելի է ապրել ամենուրեք, բոլոր նրանք աշնանամուտին, եթե մինչ այդ չբռնվեին, մեծ մասամբ իրենք էին հոծ խմբերով հայտնվում քաղաքներում ու բանտերում, որպես փախածներ և բանտ նստում ձմեռելու, ոչ առանց ամռանը նորից փախչելու հույսի։ | ||
+ | |||
+ | Գարունը ներազդում էր վրաս։ Հիշում եմ, ինչպես էի երբեմն ագահորեն նայում ցանկապատի ճեղքից դուրս և կանգնում երկար-երկար, գլուխս հենած մեր ցանկապատին, համառությամբ և ագահորեն զննելով, ինչպես է կանաչում խոտը մեր պարսպաթմբին, ինչպես ավելի ու ավելի թանձր է կապտում հեռավոր երկինքը։ Անհանգստությունս և թախիծս աճում էին օրեօր, և բանտն ավելի ու ավելի էր ատելի դառնում։ Ատելությունը, որը որպես ազնվական, կալանավորների կողմից զգում էի մշտապես, առաջին տարիների ընթացքում, գնալով ավելի անդիմադրելի էր դառնում ինձ համար, թունավորում ամբողջ կյանքս։ Առաջին այդ տարիներին հաճախ էի գնում հոսպիտալ պառկելու, առանց որևէ հիվանդության, սոսկ որպեսզի բանտում չլինեմ, որ ազատվեմ լոկ այդ համառ, ոչնչով չզսպվող համընդհանուր ատելությունից։ «Դուք երկաթյա կտուցներ եք, դուք մեզ կտցել եք»,— մեզ ասում էին կալանավորները, և մեկ֊մեկ ինչպես էի նախանձում բանտ ընկած հասարակ մարդկանց։ Նրանք անմիջապես ընկերանում էին բոլորի հետ։ Այդ իսկ պատճառով գարունը, ազատության ուրվականը, բնության համընդհանուր խինդն ինձ վրա ներգործում էին տխրությամբ և բորբոքվածությամբ։ Պասի վերջում, կարծեմ վեցերորդ շաբաթին, ինձ վիճակվեց ծոմ պահել։ Ամբողջ բանտը, դեռևս առաջին շաբաթից ավագ ենթասպան բաժանել էր յոթ հերթափոխի՝ պասի շաբաթների համաձայն ծոմ պահելու։ Այդպիսով, ամեն հերթափոխ երեսուն հոգուց էր կազմված։ Ծոմի շաբաթն ինձ շատ դուր եկավ։ Ծոմապահներն ազատվում էին աշխատանքից։ Գնում էինք բանտից ոչ հեռու գտնվող եկեղեցին՝ օրական երկու֊երեք անգամ։ Վաղուց չէի եղել եկեղեցում։ Մեծ պասի արարողությունը, այնքան ծանոթ հեռավոր մանկությունից, հայրական տանը, հանդիսավոր աղոթքները, գետնահաս խոնարհումները՝ այդ ամենը տակնուվրա արեց իմ հոգում վաղուց անցած֊գնացածը, հիշեցրեց մանուկ հասակի տպավորությունները, և հիշում եմ, ինձ համար շատ հաճելի էր, երբ առավոտյան, գիշերվանից դեռ սառած հողի վրայով, լցված զենքերով պահախումբը մեզ տանում էր Աստծո տուն։ Պահախումբն, ի դեպ, եկեղեցի չէր մտնում։ Եկեղեցում խռնվում էինք հոծ խմբով հենց դռան մոտ, ամենավերջին տեղում, այնպես որ լսում էինք միայն ձայնեղ սարկավագին, հազվադեպ ամբոխի ետևից նկատում վանականի սև շուրջառը կամ ճաղատը։ Հիշում էի, թե ինչպես դեռևս մանուկ հասակում, եկեղեցում կանգնած, երբեմն նայում էի հասարակ ժողովրդին՝ խռնված մուտքի մոտ, որոնք հաճկատարությամբ ճամփա էին բացում փարթամ ուսապանակների, հաստափոր կալվածատիրոջ, կամ պճնված, սակայն չափից ավելի բարեպաշտ տիրուհու առաջ, ովքեր անպայման առաջին տեղերում էին լինում ու պատրաստ՝ րոպեն մեկ վեճի բռնվել առաջին տեղի համար։ Այն ժամանակ ինձ թվում էր, որ մուտքի մոտ աղոթում էին ոչ այնպես, ինչպես մեր շարքերում, աղոթում էին խոնարհաբար, մոլեռանդորեն, գետնահաս խոնարհումներով և մի տեսակ իրենց նսեմության կատարյալ գիտակցումով։ | ||
+ | |||
+ | Հիմա ինձ էր վիճակվել կանգնել այդ նույն տեղերում, նույնիսկ ոչ նույն, մենք շղթայագամ էինք ու խայտառակված, բոլորը մեզնից հեռու էին մնում, բոլորը մեզնից նույնիսկ ասես վախենում էին, ամեն անգամ ողորմություն էին աալիս մեզ և, հիշում եմ, դա նույնիսկ հաճելի էր ինձ, մի նրբին, առանձնահատուկ վայելում էի զգում այդ տարօրինակ հաճույքից։ «Թող լինի, եթե այդպես է»,— մտածում էի։ Կալանավորներն աղոթում էին շատ ջերմեռանդորեն, յուրաքանչյուրն ամեն անգամ իր վերջին կոպեկներն էր բերում եկեղեցի՝ մոմ առնելու կամ գանձանակ գցելու համար։ «Ախր, ես էլ եմ մարդ»,— գուցեև մտմտում կամ զգում էր նա, մատուցելով,— Աստծո առաջ բոլորը հավասար են...»։ Հաղորդվում էինք վաղ առավոտյան։ Երբ վանականը, գավաթը ձեռքին, կարդում էր. «... բայց հանց ավազակ ընդունեսցե», համարյա բոլորն ընկնում էին ցած, զնգզնգացնելով կալանդները, կարծում եմ, այդ բառերը տառացիորեն ընդունելով իրենց հաշվին։ | ||
+ | |||
+ | Ահա եկավ նաև զատկի շաբաթը։ Ղեկավարությունը մեզ բաժին հանեց մեկական հավկիթ և մի կտոր ցորենի կաթնահունց հաց։ Քաղաքից կրկին բանտը լցրին ողորմություններով։ Նորից մեզ մոտ եկավ խաչը ձեռքին վանականը, նորից՝ ղեկավարությունը, նորից՝ յուղալի շչի, նորից՝ հարբեցողություն և ճոճք, ամեն ինչ նույն նույնն, ինչ Ծննդյան տոներին, այն տարբերությամբ, որ հիմա կարելի էր ման գալ բանտի բակում և տաքանալ արևի տակ։ Մի տեսակ ավելի լուսավոր էր, ավելի արձակ, քան ձմռանը, սակայն ավելի տրտմալի։ Ամռան երկար, անվերջանալի օրը մի տեսակ հատկապես անտանելի էր դառնում տոներին։ Սովորական օրերին ծայրահեղ դեպքում կրճատվում էր աշխատանքով։ | ||
+ | |||
+ | Ամառային աշխատանքներն, իրոք, շատ ավելի դժվարին էին ձմեռայինից։ Ավելի շատ գործ էր լինում ինժեներական կառույցների վրա։ Կալանավորները կառուցում էին, հող փորում, աղյուսի պատեր կանգնեցնում, մյուսները զբաղված էին փականագործական, ատաղձագործական կամ ներկարարական աշխատանքներով՝ պետական շենքերի նորոգման և հարդարման վրա։ Մյուսները գնում էին գործարան՝ աղյուս կտրելու։ Այդ հերթինն ամենածանր գործն էր համարվում մեզ մոտ։ Աղյուսի գործարանը գտնվում էր ամրոցից երեք կամ չորս վերստ հեռու։ Ամեն առավոտ, ամբողջ ամռան ընթացքում, կալանավորների մի ամբողջ խումբ՝ հիսուն հոգի, գնում էին աղյուս կտրելու։ Այդ աշխատանքի համար ընտրում էին սևագործների, այն է՝ ոչ արհեստավորների, ոչ որևիցե արհեստ ունեցողների։ Նրանք իրենց հետ հաց էին վերցնում, քանի որ տեղի հեռավորությունից շահեկան չէր տուն գալ՝ ճաշելու, այդպիսով, ավելի ութը վերստ քայլելու, և ճաշում էին արդեն երեկոյան՝ ետ գալով բանտ։ Կետարքը տրվում էր ամբողջ օրվա համար, և այնպիսի, որ աշխատանքային մի ամբողջ օր կալանվորը կարողանար կատարել։ Նախ, հարկ էր քանդել ու կրել կավը, ջուր բերել, կավափոսի մեջ ոտքերով տրորել կավը և վերջապես, դրանից ահագին աղյուս կտրել, կարծեմ երկու հարյուր, նաև համարյա երկու հարյուր հիսուն հատ։ Ես երկու անգամ միայն գնացի գործարան։ Այդտեղ գնացողները ետ էին գալիս արդեն երեկոյան՝ հոգնած, տանջված, և մշտապես ամբողջ ամառ կշտամբում մյուսներին, որ իրենք ամենածանր գործն են անում։ Կարծես, սփոփանք լիներ դա նրանց համար։ Չնայած դրան, ոմանք այնտեղ էին գնում նույնիսկ հաճույքով. նախ, գործը քաղաքից դուրս էր, տեղը՝ բաց, ազատ, Իրտիշի ափին։ Համենայն դեպս, չորս դին նայելն ավելի բերկրալի էր, բանտային անձուկը չէր։ Կարելի էր նաև ազատ ծխել և նույնիսկ մի կես ժամ պառկել մեծ հաճույքով։ Իսկ ես կամ արհեստանոց էի գնում՝ նախկինի պես, կամ՝ ալաբաստր մանրելու և ի վերջո, աղյուս կրող կարգվեցի շինարարություններում։ Վերջին դեպքում, մի անգամ եղավ այնպես, որ աղյուս կրեցի Իրտիշի ափից՝ կառուցվող բանտասենյակ, յոթանասունն սաժեն տարածությամբ, ամրոցի հողաթմբի վրայով, և այդ աշխատանքը տևեց լրիվ երկու ամիս։ Ինձ դա նույնիսկ գուր եկավ, թեև պարանը, որով աղյուսն էի շալակում, մշտապ ես հարում էր ուսերս։ Սակայն ինձ դուր էր գալիս, որ աշխատանքից նկատելի ուժ է ավելանում իմ մեջ։ Սկզբում կարող էի շալակել միայն ութական աղյուս, ամեն աղյուսը՝ տասներկու ֆունտ։ Բայց հետո հասա տասներկու և տասնհինգ աղյուսի, և դա ինձ շատ ուրախացրեց։ Տաժանավայրում ֆիզիկական ուժը պետք է ոչ պակաս բարոյականից՝ այդ նզովյալ կյանքի նյութական բոլոր զրկանքներին դիմանալու համար։ | ||
+ | |||
+ | Իսկ ես ուզում էի ապրել, բանտից հետո էլ։ | ||
+ | |||
+ | Իմիջիայլոց, ես սիրում էի աղյուս կրել ոչ միայն որ այդ աշխատանքից ամրանում էր մարմինս, այլև որ գործը կատարվում էր Իրտիշի ափին։ Այդքան հաճախ խոսում եմ այդ ափի մասին, որովհետև միայն այդտեղից էր երևում Աստծո աշխարհը, ջինջ ու հստակ հեռաստանը չբնակեցված, արձակ տափաստանները, որոնք տարօրինակ տպավորություն էին թողնում իրենց ամայությամբ։ Միայն ափին կարելի էր կանգնել՝ թիկունքն արած բերդին և չտեսնել բերդը։ Սեր աշխատանքի մյուս տեղերում, դրանք կամ ամրոցի մեջ էին, կամ մոտերքում։ Ամենաառաջին իսկ օրերից ես ատեցի այդ բերդը և հատկապես՝ որոշ շինություններ։ Մեր պլաց֊մայորի տունն ինձ թվում էր մի տեսակ նզովյալ, գարշելի տեղ, և ամեն անգամ ատելությամբ էի նայում մոտով անցնելիս։ Իսկ գետափին կարելի էր ցրվել, մեկ֊մեկ նայում էի այդ անծայրածիր, ամայի լայնարձակությանը, ճիշտ ինչպես բանաարկյալն իր բանտի լուսամուտիկից է նայում ազատությանը։ Ինձ համար այստեղ ամեն ինչ թանկ էր ու սիրելի. թե՛ վառ ու պայծառ արևը՝ երկնի անհուն կապույտում, թե ղըրղըզի հեռավոր երգը, որ գալիս էր ղըրղըզական ափից։ Երկար ժամանակ կնստեիր ու վերջապես կնշմարեիր մի որևէ բայղուշի խղճուկ, ծխահարված յուրտը, կզանազանեիր ծխի շիթը՝ յուրտի մոտ, ղըրղըզուհուն, որը կբնբնար իր երկու ոչխարի հետ։ Այդ ամենն աղքատիկ էր ու վայրի, սակայն աղատ։ Ինչ֊որ թռչուն կտեսնեիր կապույտ, թափանցիկ օդում ու երկար, համառորեն կհետևեիր թռիչքին. ահա թաթախվեց ջրով, ահա չքացավ կապույտի մեջ, ահա նորից հայտնվեց որպես հազիվ ցոլցլացող կետ... Անգամ աննշան, թոշնած ու պստիկ ծաղիկը, որ վաղ գարնանը գտա քարքարոտ ափի ծերպերում, դա էլ մի տեսակ հիվանդագին գամեց իմ ուշադրությունը։ Տաժանակրության առաջին այդ տարվա տրտմությունն անտանելի էր և բորբոքիչ, դառնագին էր ներգործում վրաս։ Առաջին տարին այդ իսկ տրտմությունից շատ բան չէի նկատում շուրջս։ Փակում էի աչքերս ու չէի կամենում զննել։ Իմ չարացած, ատելի տաժանապարտ֊ընկերների մեջ չէի նկատում լավ մարդկանց, մտածելու և զգալու ընդունակ մարդկանց, չնայած նողկալի ամբողջ կեղևին, որով արտաքուստ պարուրված էին նրանք։ Թունալի բառերի արանքում երբեք չէի նկատում բարեհամբույր, սիրալիր խոսքը, որն առավել թանկագին էր ինձ, քանի որ ասվում էր առանց որևէ ակնկալության, հաճախ էլ բխած ուղղակի հոգուց, որ թերևս առավել էր տառապած ու շատ բան կրած, քան իմը։ Սակայն ի՞նչ միտք ունի ծավալվել այդ մասին։ Չափազանց ուրախ էի լինում, երբ շատ հոգնած էի լինում, տուն դառնալիս գուցեև՝ քնեմ։ Քանի որ ամռանը մեզ մոտ քուն մտնելը տանջանք էր, համարյա շատ ավելի վատ, քան ձմռանը։ Ճիշտ է, մեկ֊մեկ շատ լավ երեկոներ էին լինում։ Ամբողջ օրը բանտի բակից չհեռացած արևը վերջապես մայր էր մտնում։ Զով էր իջնում, դրանից հետո՝ համարյա ցուրտ (համեմատաբար) տափաստանային գիշեր։ Կալանավորները, սպասելով մինչ կփակեն իրենց, խումբ֊խումբ զբոսնում էին բակում։ Ամենամեծ խումբն, ինչ խոսք, ավելի շատ խռնվում էր խոհանոցում։ Այնտեղ մշտապես մի որևէ բանտային կենսական հարց էր բարձրացվում, խոսում էին դեսից֊դենից, երբեմն որևիցե լուր քննարկում, հաճախ՝ անհեթեթ, սակայն մարդկանց աշխարհից մեկուսացվածների արտասովոր ուշադրությունը բորբոքող։ Ասենք, մեկ էլ լուր հասավ, թե մեր պլաց֊մայոր ին դուրս են վռնդում։ Կալանավորները դյուրահավատ են երեխաների պես, իրենք էլ գիտեին, որ լուրը փչոց է, որ դա բերել է հայտնի շաղակրատ ու «անճոռնի» մի մարդ՝ կալանավոր Կվասովը, ում արդեն վաղուց որոշել էին չհավատալ, և որն ամեն խոսքի հետ կստեր, այնինչ, բոլորը կկառչեին լուրից, կդատեին, ծանրութեթև կանեին, իրենք իրենց կվճռեին ու կավարտվեր նրանով, որ իրենք իրենց վրա կբարկանային, իրենք իրենցից կամաչեին, որ հավատացել են Կվասովին։ | ||
+ | |||
+ | ― Էդ ո՞վ կարա նրան հանի,— բղավեց մեկը,— վիզը հաստ, կպրծնի։ | ||
+ | |||
+ | ― Ախր, վայ թե նրա գլխին էլ մեծ կա,— առարկեց մյուսը, տաքարյուն ու անխելք մեկը, գլխովը շատ բան անցած, բայց վիճաբանող, որպիսին աշխարհը չէր տեսել։ | ||
+ | |||
+ | ― Շունը չան թաթ չի կծի,— խոժոռված, ասես ինքն իր համար, նշեց երրորդը՝ արդեն ալեհեր, անկյունում մենակ նստած, իր շչին խպշտելով։ | ||
+ | |||
+ | ― Էդ մեծերն էլ վայ թե գալու են, քեզնից հարցնեն՝ փոխեն, թե չփոխեն,— անտարբեր ավելացրեց չորրորդը, կամացուկ ծլնգացնելով բալալայկան։ | ||
+ | |||
+ | ― Էդ ինչի՞ չէ որ ինձնից,— կատաղած առարկեց երկրորդը։— Ուրեմս, լրիվ չքավորությունս խնդրում է, լրիվդ էլ կասեք, թե որ սկսեն հարցաքննել։ Թե չէ՝ մեզ մոտ կգոռան, կճվան, հենց բանը հասավ գործին, հետ կքաշվեն։ | ||
+ | |||
+ | ― Բա ի՞նչ կուզեիր,— ասաց բալալայկա ծլնգացնողը։— Դրա համար էլ բանտ կասեն։ | ||
+ | |||
+ | ― Էն մեկել օրը,— ասածը չլսելով, շարունակեց տաքացած վիճաբանողը,— մի քիչ ալուր էր մնացել։ Քերողներն էին հավաքել, իսկը արցունքի չափ, ուրեմըս, ուղարկին ծախելու։ Չէ, իմացավ, արտելականն էր մատնել, խլեցին, խնահողություն է, ուրեմըս։ Արդա՞ր է, թե չէ։ | ||
+ | |||
+ | ― Էդ դու ո՞ւմն ես ուզում բողոքես։ | ||
+ | |||
+ | ― Ում։ Հենց իրեն՝ տերահսկիչին, որ գալիս է։ | ||
+ | |||
+ | ― Էդ ի՞նչ տերահսկիչ է։ | ||
+ | |||
+ | ― Էդ մեկը դրուստ է, ախպրտիք, որ տերահսկիչ է գալիս,— ասաց մի ջահել, ճարպիկ տղա, գրագետ էր՝ գրագիրներից ու «Հերցոգուհի Լավալյեր» կամ դրա նման մի բան կարդացած։ Մշաապես ուրախ էր և զվարճասեր, սակայն գործերից որոշ բան գիտենալու և ընկած֊ելածության համար հարգում էին նրան։ Ուշադրություն չդարձնելով ապագա վերահսկիչի շուրջ համրնդհանուր բորբոքուն հետաքրքրասիրությանը, նա գնաց խոհարարի մոտ և հարցրեց՝ թոք ունի՞։ Մեր եփութափ անողները հաճախ էին նմանօրինակ բաներ ծախում։ Ասենք, իրենց փողով մի մեծ կտոր թոք կգնեին, կտապակեին և մանր կտորներով կծախեին կալանավորներին։ | ||
+ | |||
+ | ― Մի՞, թե երկու գռոշի,― հարցրեց խոհարարը։ | ||
+ | |||
+ | ― Երկուսի կտրի, թող մարդիկ նախանձեն։— Գեներալ, ախպերներ, մի էնպիսի գեներալ է գալիս Պետերբուրգից, լրիվ Սիբիրը նայելու է։ Հաստատ բան է։ Պարետատանն էին խոսում։ | ||
+ | |||
+ | Լուրն արտակարգ հուզմունք հարուցեց։ Քառորդ ժամի չափ հարցուփորձ էր գնում. ո՞վ է հատկապես, ի՞նչ գեներալ է, ի՞նչ աստիճան ունի և ավա՞գ է, արդյոք, այստեղի գեներալներից։ Կալանավորներն անչափ սիրում էին զրուցել աստիճանների, պետերի մասին, թե ով է ավագ մյուսից, ով ում կարող է ծռել և ով ինքը կծռվի, նույնիսկ վիճում ու կռվշտում էին գեներալների համար և համարյա ծեծկռտուքի հասցրին։ Թվում է, թե ի՞նչ շահ ունեին։ Սակայն գեներալների և ընդհանրապես ղեկավարության հանգամանալի իմացությամբ էր չափվում նաև գիտելիքների, բանիմացության աստիճանը և մարդու նախկին, մինչբանտային նշանակությունը հասարակության մեջ։ Ընդհանրապես, բարձրագույն ղեկավարության մասին խոսակցությունն ամենանրբինն ու կարևորն էր համարվում բանտում։ | ||
+ | |||
+ | ― Տղերք, ուրեմըս ճշտից էլ ստացվում է, որ գալիս են մայորին փոխելու,— նշեց Կվասովը՝ փոքրամարմին, կարմրամաշկ մարդուկը, տաքարյուն և ծայրաստիճան անհասկացող։ Հենց նա էր առաջինը բերել մայորի մասին լուրը։ | ||
+ | |||
+ | ― Կաշառքով կպրծնի,― կտրուկ առարկեց մռայլադեմ, ալեհեր կալանավորը, արդեն իր շչին խպշտած֊վերջացրած։ | ||
+ | |||
+ | ― Առանց էդ էլ կտա,— ասաց մյուսը։— Քի՞չ է գռփել։ Մինչև մեզ մոտ գալը գումարաակի հրամանատար է եղել։ Վերջերս էլ ավագերեցի աղջկա հետ էր ուզում պսակվել։ | ||
+ | |||
+ | ― Ախր, չպսակվեց՝ դուռը փակեցին, ուրեմըս՝ չունևոր ես։ Նրանից ի՜նչ փեսացու։ Աթոռից վեր կացավ, ու վե՛րջ, պրծա՜վ։ Ունեցած֊չունեցածը զատկից առաջ տարվել է ղումարով։ Ֆեդկան էր ասում։ | ||
+ | |||
+ | ― Հա՛, մեր տղեն փող ցփնող չի, փող հավաքող էլ չի։ | ||
+ | |||
+ | ― Է, ախպեր, հրես ես էլ էի կարգված։ Չունևորի համար վատ գործ է կարգվելը, պսակվի, գիշերն էլ՝ կարճ,— նշեց Սկուրատովը, տեղնուտեղը մտնելով խոսակցության մեջ։ | ||
+ | |||
+ | ― Բա ոնց։ Հենց քո մասին էր խոսքը,— ասաց սանձարձակ ջահելը՝ գրագիրներից։— Դու էլ, Կվասով, ասեմ քեզ, շատ ես ախմախ։ Չլինի՞ կարծում ես, որ էդ տեսակ գեներալին մայորը կկաշառի ու որ էդ տեսակ գեներալը Պետերբուրգից հատուկ կգա, տեղ կհասնի, որ մայորի՞ն ստուգի։ Անխելք ես, տղա, այ թե ինչ կասեմ քեզ։ | ||
+ | |||
+ | ― Էդ ո՞նց։ Թե որ գեներալ է, ուրեմըս, չի՞ վերցնի,— հոռետեսորեն նշեց հավաքվածներից մեկը։ | ||
+ | |||
+ | ― Հայտնի բան է, չի վերցնի, թե վերցրեց էլ՝ շատ տռուզ կվերցնի։ | ||
+ | |||
+ | ― Գիտենք, որ տռուզ, իր աստիճանին բռնող։ | ||
+ | |||
+ | ― Գեներալը միշտ էլ կվերցնի,— վճռական ասաց Կվասովը։ | ||
+ | |||
+ | ― Չլինի՞ ինքդ տվել ես,— արհամարհանքով ասաց հանկարծակի ներս մտած Բակլուշինը։ — Ասենք, հազիվ թե գեներալ տեսած կաս։ | ||
+ | |||
+ | ― Շատ լավ էլ տեսել եմ։ | ||
+ | |||
+ | ― Սուտ ես ասում։ | ||
+ | |||
+ | ― Սուտասանն ինքդ ես։ | ||
+ | |||
+ | ― Տղերք, թե որ տեսել է, հիմի թող ամենքիս առաջ ասի, էդ ի՞նչ գեներալի է ճանաչում։ Հը, ասա, քանի որ ես լրիվ գեներալներին գիտեմ։ | ||
+ | |||
+ | ― Ես գեներալ Զիբերտին եմ տեսել,— մի տեսակ անվճռական պատասխանեց Կվասովը։ | ||
+ | |||
+ | ― Զիբե՞րտ։ Էդպիսի գեներալ չկա։ Երևում է, էդ Զիբերտը քեզ հետևից է նայել, կարող է փոխգնդապետ է եղել, դու էլ վախից կարծել ես, թե գեներալ է։ | ||
+ | |||
+ | ― Չէ, դուք ինձ լսեք,― բղավեց Սկուրատովը,— քանի որ պսակված մարդ եմ։ Էդպիսի գեներալ իսկականից կար Մոսկվայում, Զիլբերտ, գերմանացիներից էր, բայց ռուս։ Ռուս տերտերի մոտ տարին մեկ խոստովանում էր ռուս աղջիկ պարոններից, ու միշտ ջուր էր խմում, տղերք, ոնց որ բադը։ Օրական քսան բաժակ Մոսկվա գետի ջուր կխմեր։ Ասում էին թե էդ ջրով մի տեսակ հիվանդությունից է բուժվում, իրա կամարդինն է ինձ պատմել։ | ||
+ | |||
+ | ― Փորի մեջ էլ էդ ջրից ձկնե՞ր են լողացել,— ասաց բալալայկայով կալանավորը։ | ||
+ | |||
+ | ― Դե, հերիք եղավ, բոլ եղավ։ Էստեղ գործից ենք խոսում, դրանք էլ․․․ Էդ ի՞նչ տերահսկիչ է, տղերք,— ասաց ձեռուոտ ընկնող մի կալանավոր՝ Մարտըյնովն էր, ծերուկ, զինվորականներից, նախկին հուսար։ | ||
+ | |||
+ | ― Համա թե ստեր կասեն, է՜,— խոսեց հոռետեսներից մեկը։— Ու որտեղի՞ց են վերցնում, ինչ դարձնում։ Եղածն էլ՝ լրիվ փչոց։ | ||
+ | |||
+ | ― Չէ, փչոց չէ,— անառարկելի նշեց Կուլիկովը, որը մինչ այդ լռել էր ծանրումեծ։ Կշիռ ունեցող մեկն էր, հիսունին մոտ, արտակարգ բարետես ու մի տեսակ արհամարհական֊վսեմ շարժուձևով։ Նա գիտակցում էր դա ու հպարտանում դրանով։ Կիսով գնչու էր, անասնաբույժ, քաղաքում փող էր վաստակում ձիեր բուժելով, իսկ բանտում՝ խմիչք վաճառում։ Խելացի էր ու շատ բան տեսած։ Բառերը շաղ կտար, նվեր բաժանելու պես։ | ||
+ | |||
+ | ― Դա ճիշտուճիշտ է, եղբայրներ,— հանգիստ շարունակեց նա,— դեռ անցյալ շաբաթ եմ լսել, գեներալ է գալիս, շատ կարևորներից է, ամբողջ Սիբիրն է ստուգելու։ Հայտնի բան է, նրան էլ կկաշառեն, մենակ թե՝ ոչ մեր ութաչքանին։ Չի էլ համարձակվի մոտ֊մոտ անել։ Գեներալ էլ կա, գեներալ էլ, եղբայրներ։ Ամեն տեսակ լինում են։ Մենակ թե ասում եմ, որ մեր մայորը, ինչ էլ եղավ, իր տեղում կմնա։ Հաստա՜տ։ Մենք անլեզու ժողովուրդ ենք, իսկ ղեկավարությունից իրենց մարդուն չեն մատնի։ Ստուգողը կնայի բանտը, կթողնի, կգնա և կզեկուցի, որ ամեն բան լավ է գտել... | ||
+ | |||
+ | ― Տղերք, ես եմ ասում, մեր մայորը վախեցել է՝ առավոտից խմած է։ | ||
+ | |||
+ | ― Իրիկունն էլ ուրիշ երգ կասի։ Ֆեդկան էր ասում։ | ||
+ | |||
+ | ― Կարմիր կովն իր կաշվից դուրս չի գա։ Հո առաջին անգա՞մ չի խմած։ | ||
+ | |||
+ | ― Չէ, ախր էդ ո՞նց, թե որ գեներալն էլ լավ բան չարեց։ Չէ, բոլ եղավ դրանց ախմախություններին ականջ դնենք,— հուզված, իրար մեջ խոսում էին կալանավորները։ | ||
+ | |||
+ | Վերահսկիչի մասին լուրն ակնթարթորեն սփռվեց բանտում։ Բակում թափառում էին մարդիկ ու անհամբերությամբ միմյանց փոխանցում լուրը։ Ոմանք դիտավորյալ լռում էին, պահպանելով իրենց սառնարյունությունը, դրանով ջանալով առավել կարևորություն հաղորդել իրենց։ Մյուսներն անտարբեր էին։ Բանտասենյակների առմուտքերին նստոտել էին կալանավորներն՝ իրենց բալալայկաներով։ Ոմանք շարունակում էին շաղակրատել։ Մյուսները երգեր էին ձգում, բայց ընդհանրապես, այդ երեկո բոլորն արտակարգ բորբոքված վիճակում էին։ | ||
+ | |||
+ | Ժամր տասին մոտ բոլորիս հաշվեցին, քշեցին բանտասենյակները և կողպեցին գիշերով։ Գիշերները կարճ էին, արթնացնում էին առավոտյան ժամը հինգին մոտ, իսկ բոլորը քնում էին տասնմեկից ոչ մի կերպ ավելի շուտ։ Մինչև այդ ժամը, դեռևս իրարանցում էր լինում, խոսակցություններ, երբեմն էլ, ձմռան նման, մեյդաններ էին բացվում։ Գիշերն՝ անտանելի տոթ ու հեղձուկ։ Թեև գիշերային զով էր թափանցում բարձրացրած շրջանակով պատուհանից, բայց կալանավորներն ամբողջ գիշեր շուռումուռ էին գալիս թախտաշարերի վրա՝ ասես զառանցանքի մեջ։ Անթիվ֊անհամար լվեր էին վխտում։ Դրանք ձմռանն էլ էին լինում մեզ մոտ, բայց գարնանից սկսած բազմանում էին այնպիսի չափերով, և այդ մասին լսել էի նախկինում, սակայն մաշկիս վրա չզգալով, չէի ուզել հավատալ։ Եվ որքան մոտենում էր ամառն, այնքան ավելի կատաղի էին դառնում։ Ճիշտ է, լվերին կարելի է վարժվել, ինքս եմ զգացել, բայց և այնպես դա շատ ծանր է ձեռք բերվում։ Մեկ֊մեկ այնքան էին տանջվում, որ իվերջո, պառկում ես ճիշտ ինչպես դողէրոցքի պես, և ինքդ ես զգում, որ քնած չես, այլ զառանցանքի մեջ։ Վերջապես, երբ լուսաբացից քիչ առաջ, ի վերջո, հանգստանում են նաև լվերը, ասես սատկում, և երբ վաղորդյան զովի տակ, քաղցր քուն ես մտնում, հանկարծ հնչում է թմբուկի անողորմ զարկը բանտի դարպասի մոտ, և սկսվում է առավոտյան տողանը։ Փաթաթվելով կիսամուշտակի մեջ, անեծքներ տեղալով լսում ես սրտիդ հստակ, բարձր զարկերը, կարծես հաշվում դրանք, այնինչ, քնաթաթախ ուղեղդ մի անտանելի միտք է շաղափում, որ այդպես է լինելու նաև վաղը, մյուս օրը, մի քանի տարի շարունակ, ընդհուպ մինչև ազատվելը։ Եվ մտածում ես, թե երբ է գալու այդ ազատությունը և ո՞ւր է։ Այնինչ, արթնանալ է պետք, սկսվում է առտնին ներսուդուրսը, հրմշտոցը... Մարդիկ հագնվում էին, շտապում աշխատանքի։ Ճիշտ է, մի ժամվա չափ կարելի է քնել և կեսօրին։ | ||
+ | |||
+ | Վերահսկիչի մասին ճիշտ էին ասել։ Լուրերն օրըստօրե ավելի ու ավելի էին հաստատվում, և վերջապես բոլորն իմացան արդեն հաստատ, որ Պետերբուրդից գալիս է մի շատ կարևոր մի գեներալ՝ վերստուգելու ամբողջ Սիբիրը, որ արդեն եկել է, որ արդեն Տոբոլսկում է։ Ամեն օր նոր լուրեր էին հասնում բանտ։ Լուրեր էին գալիս նաև քաղաքից, ասում էին, որ բոլորը երկյուղում են, բոլորն իրար են անցել, կամենում են լավ կողմով երևալ։ Ասում էին, որ բարձրագույն ղեկավարությունը նախապատրաստում է ընդունելություններ, պարահանդեսներ, տոնախմբություններ։ Կալանավորներին խմբերով ուղարկում էին կարգի բերելու փողոցները և ամրոցները, հարթեցնելու դուղձերը, ներկելու դարպասներն ու սյուները, ծեփծփելու և մաքրելու, մի խոսքով, ուզում էին մի վայրկյանում շտկել ամեն ինչ, ցուցադրելիք ամեն ինչը։ Մերոնք շատ լավ հասկանում էին և ավելի տաք֊տաք ու եռանդագին քննարկում իրար մեջ։ Նրանց երևակայությունը հասնում էր վիթխարի չափերի։ Պատրաստվում էին նույնիսկ հայց ներկայացնել, երբ գերենալը հարցնի պարենային բավարարության մասին։ Այդ ընթացքում վիճում և կռվշտում էին իրար հետ։ Պլաց-մայորը խռովված էր։ Ավելի հաճախ էր գալիս բանտ, ավելի հաճախ գոռգոռում, ավելի հաճախ վրա պրծնում մարդկանց, ավելի հաճախ քշում բոլորին կորդեգարդիա և խստացված հետևում մաքրությանը և բարետեսությանը։ Այդ ժամանակ, ասես դիտավորյալ, բանտում մի փոքր պատմություն եղավ, որն, ի դեպ, ամենևին չհուզեց մայորին, ինչպես հարկ էր սպասել, այլ հակառակը, նույնիսկ հաճույք պատճառեց նրան։ Մի կալանավոր կռվելիս մյուսի կրծքի մեջ բիզ էր խրել, համարյա սրտի տակ։ Հանցանք գործած կալանավորի ազգանունը Լոմով էր, խոցվածին մեզ մոտ Գավրիլկա էին ասում՝ անուղղելի փախչողներից էր։ Չեմ հիշում, ուրիշ մականուն ուներ, թե՝ չէ, մեզ մոտ նրան միշտ Գավրիլկա էին ասում։ Լոմովն ունևոր գյուղացիներից էր, Կ. գավառից։ Բոլոր Լոմովներն ապրում էին ընտանիքով, ծերունի հայրը, երեք որդիները և նրանց հորեղբայրը՝ դարձյալ Լոմով։ Ունևոր մուժիկներ էին։ Նահանգով մեկ խոսում էին, որ մինչև երեք հարյուր հազար կանխիկ կապիտալ ուներ։ Վարուցանք էին անում, կաշի մշակում, առևտուր անում, բայց ավելի շատ զբաղվում վաշխառությամբ, փախստական և գողացված ապրանք թաքցնելով և ուրիշ-ուրիշ խարդախություններով։ Գավառի գյուղացիների մոտ կեսը նրանց պարտք էին, ճորտային վիճակում։ Խելացի ու խորամանկ մուժիկների համբավ ունեին, բայց վերջում շատ մեծամտացան, երբ այն կողմերի մի շատ կարևոր մարդ սկսեց նրանց տանն իջևանել ճանապարհին, ծանոթացավ ծերունու հետ և սիրեց նրան՝ աչքաբացության և ճարպկության համար։ Նրանք մեկեն կարծեցին, թե իրենց վրա այլևս դատ ու դատաստան չկա և սկսեցին ավելի ու ավելի ռիսկաշատ գործեր բռնել զանազան ապօրինի գործարքներում։ Բոլորը տրտնջում էին նրանցից, բոլորը ցանկանում էին, որ գետնի տակն անցնեն նրանք, սակայն Լոմովները շատ ավելի վեր էին տնկում քթները։ Ոստիկանապետերին և ատենակալներին այլևս բանի տեղ չէին դնում։ Ի վերջո, ցնդեցին և կործանվեցին, սակայն ոչ իրենց գեշ ու գաղտնի հանցանքների պատճառով, այլ մի փուչ բանից։ Գյուղից տասը վերստ հեռու մեծ ագարակ ունեին, սիբիրցիները հողակտոր են ասում։ Մի գիշերվա ընթացք այնտեղ վեց ղըրղըզ էր ապրում, վաղուց արդեն ճորտացված։ Մի գիշերվա մեջ այդ բոլորին մորթոտել էին։ Գործ էր բացվել, որը երկար տևեց։ Գործին կից բացահայտվեցին բազմաթիվ այլ գեշ֊գեշ բաներ։ Լոմովներին մեղադրեցին իրենց գործավորներին սպանելու մեջ։ Իրենք այդպես էին պատմում, և ամբողջ բանտը գիտեր դա։ Նրանց կասկածել էին այն բանում, որ չափից շատ պարտք են մնացել գործավորներին, իսկ քանի որ, չնայած մեծ ունեցվածքին, կծծի էին ու անկշտում, ուրեմնև մորթոտել էին դըրղըզներին, որ պարտքերը չտան։ Հետաքննության և դատի ընթացքում նրանց ամբողջ ունեցվածքը հօդս ցնդեց։ Ծերունին մահացավ։ Զավակները դեսուդ են աքսորվեցին։ Տղաներից մեկն ու իր հորեղբայրն ընկան մեր տաժանավայրը՝ տասներկու տարով։ Եվ ի՞նչ։ Նրանք բացարձակապես անմեղ էին ղըրղըզների սպանության մեջ։ Հետագայում հենց մեր բանտն եկավ Գավրիլկան՝ հայտնի մի խարդախ և թափառական, զվարթաբարո և ճարպիկ մեկը, որն այդ ամբողջ գործը վերցրեց իր վրա։ Ի դեպ, ես չեմ լսել, որ խոստովաներ ինքը, սակայն ամբողջ բանտը հաստատապես համոզված էր, որ ղըրղըզները նրա ձեռքի տակով են անցել։ Կարճ ժամկետով էր բանտ եկել, որպես փախած զինվոր ու թափառական։ Ղըրղըզներին նա սպանել էր երեք ուրիշ թափառականների հետ, մտադրվել էին կարգին թալանանել հողակտորում։ | ||
+ | |||
+ | Լոմովներին մեզ մոտ չէին սիրում, չգիտեմ ինչ պատճառով։ Նրանցից մեկը խելացի տղա էր, ապրի՛, հաշտ բնավորություն ուներ, սակայն հորեղրայրը, որը Գավրիլկայի կուրծքը բիզ էր խրել, անխելք ու կռվազան մեկն էր։ Շատերի հետ դեռ մինչ այդ էր կռվշտել և կարգին ծեծ կերել։ Գավրիլկային բոլորն էին սիրում ուրախ և մեղմ բնավորության համար։ Լոմովները թեև գիտեին, որ հանցագործ է և որ նրա պատճառով են այստեղ, բայց նրա հետ չէին վիճում, ի դեպ, երբեք էլ մոտ֊մոտ չարեցին, ասենք, նա էլ Լոմովների վրա ոչ մի ուշադրություն չէր դարձնում։ Ու հանկարծ նրա և Լոմովների հորեղբոր միջև վեճ առաջացավ մի նողկալի կնկա համար։ Գավրիլկան սկսել էր պարծենալ կնկա բարեհաճությամբ, մուժիկն սկսեց խանդել ու մի գեղեցիկ օր խոցեց նրան բզով։ | ||
+ | |||
+ | Լոմովներբ թեև սնանկացել էին դատի տակ, սակայն բանտում ապրում էին հարուստների պես։ Ըստ երեույթին, փող ունեին։ Իրենց ինքնաեռն ունեին, թեյ էին խմում։ Մեր մայորը գիտեր այդ մասին և չափից ավելի էր ատում զույգ Լոմովներին։ Բոլորի համար ակնհայտորեն կպչում էր նրանցից և ընդհանրապես նեղում։ Լոմովները դա բացատրում էին իրենցից կաշառք վերցնելու մայորի ցանկությամբ։ Սակայն կաշառք չէին տալիս։ | ||
+ | |||
+ | Հարկավ, եթե Լոմովը քիչ ավելի խրեր բիզը, կսպաներ Գավրիլկային։ Սակայն բանն ավարտվեց սոսկ մի ճանկռվածքով։ Զեկուցեցին մայորին։ Հիշում եմ, թե ինչպես եկավ վազեվազ, հևասպառ և ըստ երևույթին՝ գոհ։ Զարմանալի հոգածությամբ, ճիշտ կարծես հարազատ որդուն, դիմեց Գավրիլկային. | ||
+ | |||
+ | ― Ինչ է, հոգիս, կարո՞ղ ես հոսպիտալ հասնել, թե չէ։ Չէ, ավելի լավ է ձի լծենք քեզ համար։ Հենց հիմա ձին լծեք,― փութով բղավեց նա են թասպայի վրա։ | ||
+ | |||
+ | ― Ձերդ բարեծնություն, ախր ես ոչինչ չեմ զգում։ Մենակ մի թեթև ծակել է, ձերդ բարեծնություն։ | ||
+ | |||
+ | ― Դու չգիտես, սիրելիս, չգիտես։ Այ, կտեսնես... Տեղն է վտանգավոր, ամեն բան տեղից է կախված, ճիշտ սրտի տակ է խրել ավազակը։ Ես քեզ, ես քեզ,— թնդաց նա, դառնալով Լոմովին,— դե, հիմա ձեռս ընկար... Կորդեգարդիա՜։ | ||
+ | |||
+ | Եվ իսկապես, ձեռքիդ բաց չթողեց։ Լոմովին դատեցին, ու թեև վերքը թեթև ծակոց էր, բայց դիտավորությունն ակնհայտ։ Հանցագործին ավելացրին աշխատանքային ժամկետը և անցկացրին հազար մահակածեծի միջով։ Մայորը կատարելապես գոհ էր... | ||
+ | |||
+ | Վերջապես, եկավ֊տեղ հասավ նաև վերահսկիչը։ | ||
+ | |||
+ | Քաղաք հասնելու հաջորդ իսկ օրը նա եկավ մեր բանտ։ Տոն օրով էր։ Դեռևս մի քանի օր առաջ մեզ մոտ ամեն ինչ լվացված էր, հարթեցված, լպստած։ Կալանավորներին սափրել էին նորից։ Հագուստը սպիտակ էր, մաքուր։ Ամռանն, ըստ կարգի, բոլորը հագնում էին քաթանե սպիտակ բաճկոն ու շալվար։ Յուրաքանչյուրի մեջքին սև շրջանակ էր վրակարված, երկու վերշոկ տրամագծով։ Կալանավորներին մեկ լրիվ ժամ սովորեցնում էին ինչպես պատասխանել, եթե բաձրաստիճան անձը բարևեր։ Փորձեր էին արվում։ Մայորն իրարանցման մեջ էր՝ կրակվածի պես։ Գեներալի հայտնվելուց մեկ ժամ առաջ բոլորը կանգնած էին իրենց տեղերում, արձանների պես ձեռքերը կողքերին ձգած։ Վերջապես, ցերեկվա մեկին եկավ գեներալը։ Ծանրակշիռ գեներալ էր, այնքան ծանրումեծ, որ թվում էր, թե ղեկավարական բոլոր սրտերը պիտի ճաքեին համայն Արևմտյան Սիբիրում՝ նրա գալստյամբ։ Ներս մտավ խստադեմ ու վեհապանծ, նրա ետևից խռնվեցին տեղական ղեկավարության ուղեկցող մեծ շքախումբը, մի քանի գեներալ, գնդապետներ։ Քաղաքացիական հագուստով մեկն էլ կար՝ բարձրահասակ, գեղեցկադեմ պարոն էր, ֆրակով և փայլուն կոշիկներով, որ նույնպես Պետերբուրգից էր եկել և արտակարգ անմիջական ու անկեղծ էր պահում իրեն։ Գեներալը հաճախ էր դիմում նրան, այն էլ արտակարգ բարեկրթորեն։ Դա անչափ հետաքրքեց կալանավորներին, քաղաքացիական զգեստով է, բայց ի՜նչ հարգանք և ինչպիսի՜ գեներալի կողմից։ Հետագայում իմացանք նրա ազդանունը և թե ով է, բայց խոսք ու զրույցը շատ էր։ Մեր մայորը՝ ձգված, նարնջագույն օձիքով, աչքերն արնակոխ, բոսորագույն, բշտիկներով ծածկված դեմքով, կարծես թե առանձնապես հաճելի տպավորություն չգործեց գեներալի վրա։ Բարձրաստիճան այցելուի հանդեպ առանձնահատուկ հարգանքից առանց ակնոց էր։ Կանգնած էր հեռվում, լարի պես ձգված, և իր համակ էությամբ տենդագին սպասում էր ինչ֊որ բանով հարկավոր լինելու պահին, որ նետվի կատարելու նորին բարձր գերազանցության ցանկությունը։ Բայց ոչինչի պետք չեկավ։ Գեներալը լուռ շրջեց բանտասենյակներում, թեթևակի անցավ խոհանոցով, կարծեմ շչի փորձեց։ Նրան ցույց տվին ինձ. այսպես, ալսպես, ազնվականներից է։ | ||
+ | |||
+ | ― Աա՜,— պատասխանեց գեներալը։— Իսկ ինչպե՞ս է հիմա պահում իրեն։ | ||
+ | |||
+ | ― Առայժմ բավարար, ձերդ գերազանցություն,— պատասխանեցի նրան։ | ||
+ | |||
+ | Գեներալը թափ տվեց գլուխը և երկու րոպե անց ելավ բանտից։ Կալանավորներն, իհարկե, կուրացած էին և մտահոգված, այդուամենայնիվ, որոշ տարակուսանքի մեջ էին։ Մայորի հանդեպ ունեցած և ոչ մի հայց ու պահանջի մասին, հարկավ, խոսք անգամ չէր կարող լինել։ Ասենք, մայորն էլ դրանում կատարելապես համոզված էր դեռես ավելի շուտ։ | ||
+ | |||
=== VI։ Տաժանավայրի կենդանիները === | === VI։ Տաժանավայրի կենդանիները === | ||
+ | |||
+ | Աշխետ ձիու գնումը, որ շուտով կատարվեց բանտում, շատ ավելի հաճելիորեն գրավեց ու զբաղեզրեց կալանավորներին, քան մեծապաշտոնի այցը։ Մեզ մոտ, բանտում, նախատեսված էր ձի՝ ջուր բերելու, աղբը տանելու համար և այլն։ Խնամելու համար կալանավոր էր առանձնացված։ Նա էլ հենց քշում էր ձին, իհարկե, հսկողության տակ։ Մեր ձիու համար աշխատանք շատ ու շատ կար թե՛ առավոտյան, թե՛ երեկոյան։ Աշխատը մեզ մոտ շատ վաղուց արդեն ծառայում էր։ Բարի կենդանի էր, սակայն կարգին հյուծված։ Մի գեղեցիկ առավոտ, հենց Պետրով տոն օրից առաջ, երեկոյան ջրի տակառը բերելիս, Աշխատն ընկավ և մի քանի րոպեում շունչը փչեց։ Նրան խղճացին, բոլորը շրջապատել, խոսում էին, վիճում։ Մեզ մոտ գտնվող պաշտոնաթող հեծելազորայինները, գնչուները, անասնաբույժները և ուրիշներ դրսևորեցին նույնիսկ բազում հատուկ գիտելիքներ՝ ձիերի վերաբերյալ, անգամ կռվշտեցին, սակայն Աշխատը չկենդանացավ։ Փռված էր անշունչ, ուռած փորով, որը բոլորը պարտք էին համարում մատով հուպ տալ։ Մայորին զեկուցեցին Աստծո կամոք կատարվածի մասին, և նա վճռեց, որ անհապաղ նոր ձի գնվի։ Հնեց տոնի օրը, առավոտյան, ժամերգությունից հետո, երբ մեզ մոտ բոլորը ներկա էին, սկսեցին վաճառվող ձիեր բերել։ Ինքստինքյան հասկանալի է, որ ձիու գնումը հարկ էր հանձնարարել իրենց՝ կալանավորներին։ Իսկապես գիտակներ կային մեզ մոտ, և խաբել երկու հարյուր հիսուն հոգու, որոնք նախկինում հենց միայն դրանով էին զբաղվել, դժվար էր։ Եկան ղըրղըզներ, ձիավաճառներ, գնչուներ, քաղքենիներ։ Կալանավորներն անհամբեր սպասում էին ամեն նոր ձիու հայտնվելուն։ Ուրախացել էին երեխաների պես։ Ամենից շատ նրանց շոյում էր, որ իրենք ևս ահա, ճիշտ ասես ազատ մարդիկ, ասես իսկապես ''իրենց'' գրպանից ձի են դնում ''իրենց'' համար և կատարյալ իրավունքն ունեն գնելու։ Երեք ձի բերեցին ու տարան, մինչ գործը վերջացրին չորրորդի վրա։ Բանտ մտած ձիավաճառները որոշակի զարմանքով և կարծես երկյուղով էին զննում չորսդին և նույնիսկ մեկ֊մեկ ետ նայում իրենց ներս բերած զինվորներին։ Նման մարդկանց երկու հարյուրանոց ամբոխը, գլուխներն ածիլված, խարանակիր, շղթայակապ և իրենց իսկ տանը, իրենց տաժանակրային բնում, որի շեմը ոչ ոք չէր անցնում, յուրօրինակ հարգանք էր հարուցում։ Իսկ մերոնք զանազան հնարքներ էին շռայլում, ներս բերված ամեն մի ձին փորձելիս։ Ինչ֊ինչ տեղեր ասես չզննեցին, ինչ տեղեր ասես չշոշափեցին, գումարած նաև այնպիսի գործնական, այնքան լուրջ ու հոգսաշատ տեսքով, ասես դրանից էր կախված բանտի գլխավոր բարեկեցությունը։ Չերքեզները նույնիսկ ցատկով հեծնում էին ձին, նրանց աչքերը կրակվում էին և արագ֊արագ խոսում էին իրենց անհասկանալի խոսվածքով, շողացնելով իրենց ճերմակ ատամները, թափահարելով իրենց թուխ, արծվաքիթ դեմքերը։ Մեկնումեկը ռուսներից համակ ուշադրությամբ կգամվեր նրանց վեճին, ասես ուզելով քիթը մտնել։ Խոսքերը չէր հասկանում, ուստի կամենում էր աչքերի արտահայտությունից կռահել, թե ինչ որոշեցին, ձին լավն է, թե ոչ։ Կողմնակի որևէ դիտողի նույնիսկ տարօրինակ կթվար այդ տենդոտ ուշադրությունը։ Կթվար, թե որևիցե կալանավոր ի՜նչ ուներ առանձնապես հոգալու, և մեկ ուրիշը՝ ինքնամփոփ, սուսուփուս, խեղճացած, որն իր որոշ բախտակիցների առաջ ծպտալ իսկ չէր համարձակվի։ Ճիշտ կարծես իր համար էր ձի գնում, ճիշտ կարծես իրապես միևնույնը չէր, թե որ մեկը կգտնեն։ Չերքեզներից բացի, առավելապես աչքի ընկան նախկին գնչուներն ու ձիավաճառները. նրանց էին զիջել թե՛ առաջին տեղը, թե՛ առաջին խոսքը։ Այստեղ նույնիսկ որոշ առումով պատվական մի մենամարտ էլ եղավ երկու հոգու միջև. կալանավոր Կուլիկովի՝ նախկին գնչուի, ձիագողի, ձիավաճառի և ինքնուս անասնաբույժի միջև, որը սիբիրցի խորամանկ մուժիկ էր, վերջերս բանտ եկած և արդեն հասցրած Կուլիկովից խլել քաղաքի նրա բոլոր հաճախորդներին։ Բանն այն է, որ մեր բանտային ինքնուս-անասնաբույժներին ըստ ամենայնի գնահատում էին ամբողջ քաղաքում, և ոչ միայն քաղքենիները կամ վաճառականները, այլև ամենաբարձր աստիճանավորներն էին դիմում բանտ, երբ հիվանդանում էին նրանց ձիերը, թեև քաղաքում մի քանի իսկական անասնաբույժ կար։ Մինչ սիբիրցի մուժիկ Յոլկինի գալը, Կուլիկովն անմրցակից էր, մեծ պրակտիկա ուներ և, իհարկե, դրամական վարձատրություն էր ստանում։ Նա սաստիկ խաբեբայություն, շառլատանություն էր անում և շատ ավելի քիչ գիտեր, քան երևցնում էր։ Ըստ եկամուտների, նա արիստոկրատ էր մերոնց միջև։ Ընկած֊ելածությամբ, խելքով, համարձակությամբ և վճռականությամբ նա վաղուց ամբողջ բանտի կալանավորների ակամա հարգանքն էր հարուցել։ Մեզ մոտ նրան լսում էին, հպատակվում։ Սակայն քիչ էր խոսում, շնորհ անելու պես էր խոսում, այն էլ ամենակարևոր դեպքերում։ Կատարյալ ցուցամոլ էր, սակայն իրական, իսկական եռանդը շատ էր։ Արդեն տարիքով էր թեև, բայց շատ գեղեցկատես, շատ խելացի։ Մեզ՝ ազնվականներիս հետ վարվում էր մի տեսակ նրբին բարեկրթությամբ և միաժամանակ արտասովոր արժանապատվությամբ։ Ես կարծում եմ, որ եթե հագցնեիր նրան և որպես այսինչ֊այնինչ կոմս տանեիր որևիցե մայրաքաղաքային ակումբ, ապա այնտեղ էլ չէր կորցնի իրեն, վիստ կխաղար, գերազանց կխոսեր՝ քիչ, բայց ծանրակշիռ, և ամբողջ երեկո չէին հասկանա, որ կոմս չէ, այլ թափառաշրջիկ։ Լուրջ եմ ասում, այնքան խելացի էր, աչքաբաց և արագ հասկացող։ Բացի դրանից, շարժուձևն էլ էր հիանալի, պճնամոլական։ Պետք է որ կյանքում գլխովը շատ բան անցած լիներ։ Ի դեպ, նրա անցյալը քողարկված էր անհայտության խավարով։ Մեզ մոտ նա ապրում էր հատուկ բաժանմունքում։ Սակայն Յոլկինի՝ թեև մուժիկ, բայց խորամանկագույն մուժիկի, հիսնամյա հնածիսականի գալուց հետո, Կուլիկովի անասնաբուժական փառքը խամրեց։ Մեկ֊երկու ամսվա ընթացքում Յոլկինը նրանից խլեց համարյա ամբողջ քաղաքային պրակտիկան։ Նա բուժում էր և շատ հեշտ, այնպիսի ձիերի, որոնցից Կուլիկովը վաղուց մինչ այդ հրաժարվել էր։ Նա բուժում էր այնպիսի ձիերի նույնիսկ, որոնցից հրաժարվում էին քաղաքի անասնաբույժները։ Փոքրամարմին այդ մուժիկը, ի թիվս այլոց, եկել էր դրամանենգության մեղադրանքով։ Պե՞տք էր նրան այդ տարիքում մտնել գործի մեջ, որպես փայատեր։ Իսկ ինքը, ծիծաղելով իր վրա, պատմում էր, որ երեք իսկական ոսկեդրամներից միայն մեկ կեղծն էին ստացել։ Կուլիկովը փոքր֊ինչ վիրավորված էր նրա անասնաբուժական հաջողություններից, նույնիսկ համբավը կալանավորների մեջ սկսեց խամրել։ Նա սիրուհի էր պահում Ֆորշտադտում, շրջում պլիսե անթև բաճկոնով, արծաթե մատանի էր կրում, ականջօղ, ու սեփական, եզրակարերով սապոգ հագնում, և հանկարծ, եկամուտ չունենալով, հարկադրված էր օղեվաճառ դառնալ, ուստի և բոլորը սպասում էին, որ նոր Աշխատը գնելիս, ախոյանները, մեկ էլ տեսար, կկռվեն էլ։ Սպասում էին հետաքրքրված։ Երկուսն էլ իրենց համախոհներն ունեին։ Երկու խմբակցությունների առաջատարներն արդեն սկսել էին հուզվել և քիչումիչ հայհոյանք փոխանակել։ Յոլկինն այն է, պիտի սարկազմով լի ժպիտով կնճռոտեր խորամանկ դեմքր։ Բայց ուրիշ բան ստացվեց։ Կուլիկովի մտքով էլ չանցավ կռվշտել, բայց առանց հայհոյանքի էլ վարվեց վարպետորեն։ Սկսեց զիջողությամբ, անգամ հարգանքով ականջ դրեց իր ախոյանի քննադատական կարծիքներին, սակայն բռնացնելով մի խոսքի վրա, համեստաբար և համառորեն դիտել տվեց, որ դիմացինը սխալվում է, և մինչ Յոլկինը հասցրեց ուշքի գալ ու վերապահում անել, ապացուցեց, որ Յոլկինը սխալվում է այս-այս և այս-այս հարցերում։ Մի խոսքով, Յոլկինը չափազանց անսպասելի և վարպետորեն խոցվեց, ու թեև այդուհանդերձ, շահածն ինքն էր, կուլիկովյան խումբը գոհացավ։ | ||
+ | |||
+ | ― Չէ, ախպեր, երևում է նրան էդքան շուտ գցել չիլնի, ինքն իրեն պաշտպան կկանգնի, բա ո՜նց,— ասում էին ոմանք։ | ||
+ | |||
+ | ― Յոլկինն ավելի շատ բան գիտի,— ասում էին մյուսները, բայց մի տեսակ զիջողաբար էին նշում։ Համախոհների երկու խմբերը նույնպես սկսեցին իրար հետ խոսել արտակարգ զիջողությամբ։ | ||
+ | |||
+ | ― Ոչ թե գիտի, ձեռն է թեթե։ Բայց անասունի հարցում Կուլիկովը խեղճացող չի։ | ||
+ | |||
+ | ― Խեղճացող չի տղեն։ | ||
+ | |||
+ | ― Չի խեղճանա... | ||
+ | |||
+ | Նոր Աշխատին վերջապես ընտրեցին ու գնեցին։ Փառավոր ձիուկ էր, ջահել, սիրունիկ, պնդակազմ, չափազանց դուրեկան, զվարթ տեսքով։ Ինքնստինքյան, մյուս բոլոր հանգամանքներով անթերի ձի էր։ Սկսեցին առետուրը. երեսուն ռուբլի ուզեցին, մերոնք քսանհինգ էին տալիս։ Երկար ու տաք առևտուր էր գնում, իջեցնում էին, զիջում։ Ի վերջո, իրենց համար էլ ծիծաղելի դարձավ։ | ||
+ | |||
+ | ― Էդ ինչ է, փողը քսակի՞ցդ ես տալու,— ասում էին ոմանք։— Առուտուրի պետք կա՞։ | ||
+ | |||
+ | ― Գանձատո՞ւնն ես խնայում,— բղավում էին մյուսները։ | ||
+ | |||
+ | ― Ախր, տղերք, ախր, էդ փողն արտելական է, ընդհանուրինս... | ||
+ | |||
+ | ― Արտելակա՜ն։ Չէ, երևում է մեր պես ախմախներին չեն ցանում, ինքներս ենք բսնում... | ||
+ | |||
+ | Վերջապես, քսանութ ռուբլով վաճառքը կայացավ։ Զեկուցեցին մայորին և գնումը վճռվեց։ Հարկավ, տեղնուտեղը բերեցին աղ ու հացը, և նոր Աշխատին պատվով մտցրին բանտ։ Կարծում եմ, չեղավ մի կալանավոր, որն այդ դեպքում չթփթփացներ ձիու վիզը կամ չշոյեր մռութը։ Նույն օրը լծեցին Աշխատին ջուր կրելու, և բոլորը հետաքրքրությամբ հետևում էին, թե նոր Աշխատն ինչպես է քաշելու տակառը։ Մեր ջրկիր Ռոմանը նոր ձիու վրա անսովոր ինքնագոհ տեսք ուներ։ Հիսուն տարեկան, քչախոս և պատկառելի բնավորության տեր մուժիկ էր։ Ասենք, բոլոր ռուս կառապանները չափաղանց պատկառելի և նույնիսկ սակավախոս բնավորություն ունեն, կարծես իրոք ճշմարիտ է, որ ձիերի հետ մշտական հաղորդակցումը մարդուն մի տեսակ պատկառելիություն և անգամ ծանրումեծություն է հաղորդում։ Ռոմանը մեղմ, բոլորի հետ սիրալիր, խոսել չսիրող մարդ էր, քթախոտ էր լցնում քիթն իր եղջյուրիկից և մշտապես, անհիշելի ժամանակներից զբաղվում էր բանտային Աշխատներով։ Նոր գնվածն արդեն երրորդն էր։ Մեզ մոտ բոլորը վստահ էին, որ բանտին լավ է գալիս աշխետ տեսակը, որ կարծես դա բարիք է բերում ''տանը''։ Այդպես էր պնդում նաև Ռոմանը։ Օրինակ, խայտախարիվ տեսակի ձի երբեք չէին գնի։ Ջրկիրի տեղը մշտապես, ինչ֊ինչ իրավունքով, հավերժորեն Ռոմանինն էր, և մեզ մոտ ոչ ոք ու երբեք մտքով չէր անցկացրել վիճարկել նրա այդ իրավունքը։ Երբ չունչը փչեց նախկին Աշխատը, ոչ ոքի, նույնիսկ մայորի մտքով չանցավ ինչ֊որ բանում մեղադրել Ռոմանին, Աստծո կամքն էր, ուրիշ ոչինչ, իսկ Ռոմանը լավ կառապան է։ Աշխատը շուտով դարձավ բանտի սիրելին։ Կալանավորները թեև խստաբարո մարդիկ են, բայց հաճախ մոտենում էին ձիուն՝ շոյելու։ Մեկ֊մեկ Ռոմանը, գետից դառնալիս, կկողպեր ենթասպայի բացած դարպասը, իսկ Աշխատը՝ բանտ մտնելով իր տակառով, կսպասեր նրան, գլուխը ետ թեքած։ «Մենակ գնա»,— կբղավեր Ռոմանը, և Աշխատն իսկույն բեռը մենակ կտաներ, կհասցներ խոհանոց ու կկանգներ, սպասելով խոհարարներին և դույլերով պառաշա թափողներին, որ թուր վերցնեն։ «Խելոք ձի է,— կասեին,— մենակ է բերել... Լսող ձի է»։ | ||
+ | |||
+ | ― Տես է՜, իսկականից, անասուն է, բայց հասկանում է։ | ||
+ | |||
+ | ― Ապրես, Աշխատ։ | ||
+ | |||
+ | Ձին գլուխը թափ կտար ու կփռնչար, ճիշտ կարծես, իրոք հասկանում և գոհ է գովասանքից։ Որեէ մեկն անպայման իսկույն հաց ու աղ կբերեր։ Աշխատը կուտեր և նորից գլուխը թափ կտար, ճիշտ կարծես ասելով. «Ես քեզ ճանաչում եմ, գիտեմ։ Ես էլ եմ լավ ձի, դու էլ ես լավ մարդ»։ | ||
+ | |||
+ | Ես էլ էի սիրում Աշխատին հաց տալ։ Մի տեսակ հաճելի էր նայել նրա գեղեցիկ մռութին և ափի մեթ զգալ նրա փափլիկ, տաք, տվածը ճարպկորեն վերցնող շրթունքը։ | ||
+ | |||
+ | Ընդհանրապես, մեր կալանավորները կարող էին կենդանիներ սիրել, և եթե թույլ տային, նրանք հաճույքով բազմաթիվ տնական անասուն և հավուճիվ կպահեին բանտում։ Եվ թվում է, ավելի շատ ի՞նչը կարող էր մեղմել, ազնվացնել կալանավորների բիրտ և գազանային բնավորությունը, եթե ոչ օրինակ, այդպիսի զբաղմունքը։ Թե մեր կարգերը, թե մեր տեղը դա թույլ չէին տալիս։ | ||
+ | |||
+ | Բանտում գտնվելուս ամբողջ ընթացքում, այնուամենայնիվ, պատահաբար հայտնվեցին մի քանի կենդանիներ։ Աշխատից բացի մեզ մոտ կային շներ, սագեր, Վասկա այծը, որոշ ժամանակ նաև արծիվ էր ապրում։ | ||
+ | |||
+ | Որպես բանտային մշտական շուն, մեզ մոտ ապրում էր, ինչպես նախապես ասել եմ, Շարիկը՝ խելացի ու բարի մի շուն, ում հետ մշտական բարեկամություն ունեի։ Բայց քանի որ ընդհանրապես հասարակ ժողովրդի համար շունն անմաքուր կենդանի է համարվում, որի վրա ուշադրություն էլ պետք չէ դարձնել, մեզ մոտ Շարիկի վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում։ Իր համար ապրում էր շունը, քնում էր բակում, ուտում խոհանոցի թերմացքը և ոչ մեկի առանձնահատուկ ուշադրությունը չէր հարուցում, թեև ճանաչում էր բոլորին և բանտում բոլորին համարում իր տերը։ Երբ կալանավորները վերադառնում էին գործատեղից, Շարիկն արդեն իր հաչոցով կարդեգարդիայի մոտ էր։ «Եֆրեյտորի՛ն» կանչի հետ նետվում էր դարպասի մոտ, բարեկամաբար դիմավորում յուրաքանչյուր կալանախումբը, պոչը խաղացնում ու սիրալիր նայում ամեն մտնողի աչքերին, թեկուզ որևէ քնքշանք սպասելով։ Սակայն տարիներ ի վեր ոչ մի քնքշանք չէր տեսել ոչ մեկից, բացի թերևս ինձնից։ Դրա համար էլ ինձ էր սիրում բոլորից շատ։ Չեմ հիշում, թե հետագայում բանտում ինչպես հայտնվեց մեկ ուրիշ շուն՝ Բելկան։ Իսկ երրորդին՝ Կռնատիկին, ինքս բերեցի մի անգամ գործատեղից, դեռևս քոթոթ էր։ Բելկան տարօրինակ արարած էր։ Ինչ-որ տեղ սայլ էր անցել վրայով, և մեջքը ներս էր ծալված, այնպես որ, երբ վազում էր, հեռվից թվում էր, թե վազում են երկու ճերմակ կենդանի՝ իրար միացած։ Բացի դրանից, մի տեսակ ամբողջովին քոսոտած էր, թարախակալած աչքերով, պոչը՝ բրդաթափ, համարյա անբուրդ և մշտապես իրեն քաշած։ Ճակատագրից խոցված, ըստ երեույթին, որոշել էր համակերպվել։ Երբեք, ոչ ոքի վրա չէր հաչացել կամ գռմռացել, ասես չէր համարձակվել։ Ապրում էր բանտասենյակների ետևում, ավելի շատ՝ հացի պատճառով, իսկ եթե հանկարծ տեսներ մերոնցից մեկնումեկին, նախապես, մի քանի քայլ դեռ մնացած, ի նշան հնազանդության, կշրջվեր մեջքին. իբր «ինչ ուզում ես արա ինձ հետ, իսկ ես, տեսնում ես, չեմ էլ մտածում դիմադրել»։ Եվ ամեն կալանավոր, ում առաջ շունը գլխկոնծի կտար, մեկ-մեկ կբոթեր նրան սապոգով, ճիշտ ասես համարելով դա իր անկապտելի պարտականությունը։ «Մի տես է, սրիկային»,— կասեին կալանավորները։ Սակայն Բելկան կլանչել իսկ չէր համարձակվի, իսկ եթե չափից ավելի ցավեցնեին, մի տեսակ խուլ ու աղիողորմ կվնգստար։ Ճիշտ նույնպես նա գլխկոնծի էր տալիս Շարիկի կամ ամեն մի ուրիշ շան առաջ, եթե իր գործերով դուրս փախչեր բանտից։ Երբեմն գլխկոնծի կտար ու կպառկեր խոնարհ, երբ որևէ կախականջ շուն վրա պրծներ մռլտոց-հաչոցով։ Բայց շները սիրում են իրենց նմանների հնազանդումը և հպատակումը։ Կատաղած շունն անմիջապես հանգստանում, որոշ մտազբաղությամբ կանգնում ոտքերը վեր տնկած շան գլխավերևում և դանդաղ, մեծ հետաքրքրությամբ սկսում հոտոտել մարմնի բոլոր մասերը։ Որևէ բան կարո՞ղ էր այդ ժամանակ մտածել ամբողջ մարմնով դողդողացող Բելկան։ «Իսկ թե որ հանկարծ վրա տա՞ ավազակը»,― հավանաբար անցնում էր մտքով։ Սակայն ուշադրությամբ հոտվտելով, գամփռն ի վերջո թողնում էր նրան, առանձնապես հետաքրքրական ոչինչ չգտնելով նրա մեջ։ Բելկան իսկույն ևեթ վեր էր ցատկում ու նորից, կաղին տալով վազում էր որևէ Ժուչկայի ուղեկցող ինչ֊որ շների շարանի ետևից։ Ու թեև հաստատ գիտեր, որ այդ ժուչկայի հետ երբեք մոտիկից չի ծանոթանա, այդուհանդերձ, թեկուզ հեռվից կաղին տալը նրա համար սփոփանք էր իր տպավորությունների մեջ։ Պատվի մասին, ըստ երևույթին, արդեն դադարել էր մտածել։ Հետագայում և ոչ մի առաջխաղացում, ապրում էր սոսկ ուտելիքի համար և լիովին գիտակցում դա։ Մի անգամ փորձեցի շոյել նրան։ Դա այնքան էր նոր ու անսպասելի շան համար, որ հանկարծ ամբողջ մարմնով, չորս թաթերով փռվեց հողին, սրթսրթաց մարմնով մեկ և սկսեց բարձրաձայն վնգստալ խանդաղատանքից։ Խղճալուց հաճախ էի շոյում նրան։ Փոխարենը առանց վնգստոցի չէր կարող դիմավորել ինձ։ Կտեսներ հեռվից ու կվնգստար, կվնգստար հիվանդագին ու արցունքոտ։ Ավարտվեց նրանով, որ բանտից դուրս, հողապատնեշի վրա նրան գզգզեցին շները։ | ||
+ | |||
+ | Միանգամայն ուրիշ բնավորություն ուներ Կռնատիկը։ Թե ինչի համար նրան բանտ բերեցի արհեստանոցից, երբ դեռ կույր թուլա էր, չգիտեմ։ Ինձ համար հաճելի էր կերակրել և մեծացնել նրան։ Շարիկն անմիջապես ընդունեց Կռնատիկին իր խնամակալության տակ և նրա հետ մեկտեղ էր քնում։ Երբ Կռնատիկը սկսեց մեծանալ, թույլ էր տալիս կծոտել իր ականջները, քաշել բրդից և խաղալ հետը, ինչպես սովորաբար խաղում են հասուն շները քոթոթների հետ։ Տարօրինակ է, որ Կռնատիկը համարյա չէր աճում հասակով, այլ երկարությամբ և լայնությամբ։ Բուրդը մի տեսակ գզուզ էր, բայց մկնագույնի պես, մի ականջը կախվում էր ցած, մյուսը վեր տնկվում։ Բուռն ու ցնծագին բնավորություն ուներ, ինչպես ամեն մի քոթոթ, որն իր տիրոջը տեսնելու ուրախությունից սովորաբար կհաչա, կվնգստա, կթռչի լպստելու հենց դեմքը և պատրաստ է չզսպել իր բոլոր զգացմունքները. «Մենակ թե ցնծությունս երևա, իսկ բարեպաշտությունը ոչինչ չի նշանակում»։ Մեկ-մեկ, որտեղ էլ լինեի, հենց կանչեի «Կռնատիկ», հանկարծակի կհայտնվեր մի պուճախից, ասես գետնի տակից, և ծղրտան հրճվանքով կթռչեր մոտս, գնդիկի պես գլորվելով և ճանապարհին գլխկոնծի տալով։ Ես շատ֊շատ էի սիրում այդ պստիկ այլանդակին։ Թվում էր, թե բախտը միայն լիություն և միմիայն ուրախություններ էր կանխատեսել։ Բայց մի գեշ օր կալանավոր Նեուստրոևը, որը կանանց կոշիկ կարելով և կաշեգործությամբ էր զբաղվում, ուշադրություն էր դարձրել նրա վրա։ Կռնատիկին կանչել էր մոտը, տնտղել բուրդը և քնքշորեն գլորել գետնի վրա։ Կռնատիկը, ոչինչ չկասկածելով, վնգստացել էր հաճույքից։ Բայց հաջորդ առավոտյան նա անհետացավ։ Երկար փնտրում էի նրան, ասես գետնի տակ էր անցել, և միայն երկու շաբաթ անց ամեն ինչ պարզվեց. Կռնատիկի բուրդը շատ էր դուր եկել Նեուստրոևին։ Մաշկել էր շանը, կաշին մշակել և վրակար արել թավշյա ձմեռային կիսակոշիկներին, որ նրան էր պատվիրել քննիչ կինը։ Նեուստրոևն ինձ ցույց տվեց կիսակոշիկները, երբ կարել֊վերջացրել էր։ Բուրդը զարմանալի հարմար էր եկել։ Խե՜ղճ Կռնատիկ։ | ||
+ | |||
+ | Մեր բանտում շատերն էին զբաղվում կաշի մշակելով և հաճախ իրենց հետ շներ էին բերում լավ բրդով, որոնք իսկույն ևեթ անհետանում էին։ Որոշ շների գողանում էին, մնացածին նույնիսկ գնում։ Հիշում եմ, մի անգամ, խոհանոցներից այնկողմ երկու կալանավոր տեսա։ Ինչ֊որ բան էին քննում և առնում֊տալիս։ Նրանցից մեկը ձեռքի պարանով բռնել էր մի հոյակապ, խոշոր, երևում է՝ թանկարժեք ցեղական շուն։ Որևէ սրիկա ծառա փախցրել էր իր տիրոջից և վաճառել մեր կոշկակարներին երեսուն արծաթ կոպեկով։ Կալանավորները պատրաստվում էին կախել շանը։ Շատ հարմար էր դա արվում։ Մաշկում էին և լեշը շպրտում բանտի ամենաետևի անկյունում գտնվող մեծ ու խոր աղբահորը, որն ամռանը, շատ շոգ օրերին սարսափելի գարշահոտ էր սփռում։ Հազվադեպ էին մաքրում հորը։ Թվում էր, խեղճ շունը հասկանում էր իրեն վիճակվածը։ Նա քննող և անհանգիստ հայացքով զննում էր երեքիս հերթով և սոսկ մեկ֊մեկ համարձակվում շարժել իր թավ, մարմնին սեղմած պոչը, ճիշտ կարծես կամենալով մեղմել մեզ՝ մեր հանդեպ իր վսաահության այդ նշանով։ Ես շուտով հեռացա, իսկ նրանք, անշուշտ, իրենց գործն ավարտեցին հաջողությամբ։ | ||
+ | |||
+ | Սագերը մեզ մոտ հայտնվեցին նույնպես պատահաբար։ Ով էր պահում, հատկապես ում էին պատկանում, չգիտեմ, բայց մի որոշ ժամանակ սագերը շատ էին ուրախացնում կալանավորներին և նույնիսկ հայտնի դարձան քաղաքում։ Նրանք բազմացել էին բանտում և պահվում էին խոհանոցում։ Երբ ճտերը մեծացան, ապա բոլորը, լրիվ կազմով, սովորություն դարձրին կալանավորների հետ գնալ գործատեղ։ Հենց կտկտար թմբուկը և կալանավորները շարժվեին ելքի կողմը, մեր սագերը ճղճղոցով կվազեին նրանց ետևից, թեևրը բաց արած, մեկը մյուսի ետևից կցատկեին դռնակի բարձր շեմի վրայով և անպայման կշտապեին աջ թև, ուր և կշարվեին, սպասելով գործաբաժանի ավարտին։ Նրանք միշտ միանում էին ամենամեծաքանակ խմբին և գործատեղում, մոտերքում մի տեղ քջուջ անում։ Հենց խումբը շարժվեր ետ, դեպի բանտ, կշարժվեին նաև նրանք։ Ամրոցում լուրեր տարածվեցին, թե սագերը կալանավորների հետ գործի են գնում. «Տես է, կալանավորներն իրենց սագերով են գնում,— կասեին հանդիպողները։— Էդ ո՞նց եք դրանց սովորեցրել»։— «Էս էլ ձեզ սագերի համար»,— կավելացներ մեկ ուրիշն ու ողորմություն կտար։ Բայց չնայած նրանց համակ նվիրվածությանը, ինչ֊որ պաս բացելիս, բոլորին մորթեցին։ | ||
+ | |||
+ | Փոխարենը՝ մեր Վասկա այծին ոչ մի դեպքում չէին մորթի, եթե առանձնահատուկ հանգամանք չառաջանար։ Էլի չգիտեմ, որտեղից էր հայտնվել մեզ մոտ և ով էր բերել, բայց մեկ էլ բանտում հայտնվեց մի պստիկ, ճերմակ ու շատ սիրունիկ այծիկ։ Մի քանի օրում մեզ մոտ բոլորը սիրեցին նրան, ե այծիկը դարձավ ընդհանուրի զբաղմունքը, անգամ ուրախությունը։ Գտան նաև նրան պահելու պատճառը. պետք էր, չէ՞, բանտում, ախոռին կից այծ պահել։ Բայց և այնպես, նա ախոռում չէր ապրում, այլ սկզբում՝ խոհանոցում, ապա՝ ամբողջ բանտում։ Շատ վեհապանծ տեսքով և շատ չարաճճի մի արարած էր։ Վազում էր կանչին ընդառաջ, ցատկում նստարանների, սեղանների վրա, պոզահարվում կալանավորների հետ, միշտ ուրախ էր և զվարճաբեր։ Մի անգամ։ երբ արդեն կարգին պոզեր էին աճել, երեկոյան, լեզգին Բաբայը, մյուս կալանվորների հետ նստած բանտասենյակի առմուտքին, որոշեց գլուխ-գլխի տալ այծի հետ։ Արդեն երկար ժամանակ գլուխ-գլխի էին տալիս այծի հետ, դա կալանավորների սիրած զբաղմունքն էր, երբ հանկարծ Վասկան ցատկեց առմուտքի ամենավերին աստիճանին, և հենց Բաբայը մի կողմ շրջվեց, այծն ակնթարթորեն ծառս եղավ, առջևի կճղակները սեղմեց իրեն և ամբողջ թափով խփեց Բաբայի ծոծրակին, այնպես, որ լեզգինը թավագլոր ընկավ աստիճաններից, ի ցնծություն բոլոր ներկաների և առաջինը՝ Բաբայի։ Մի խոսքով, Վասկային բոլորն անչափ սիրում էին։ Երբ սկսեց մեծանալ, ընհանուր և լրջմիտ խորհրդակցությամբ հայտնի վիրահատությունը կատարվեց, որը մեր անասնաբույժները գերազանց էին կարողանում անել։ Դրանից հետո Վասկան սկսեց ահավոր ճարպակալել։ «Թե չէ, իծահոտ կգա»,— ասում էին կալանավորները։ Եվ կերակրում էին, ճիշտ ասես մորթելու համար։ Ի վերջո, մեծացավ-դարձավ սքանչելի, խոշոր, շատ երկար պոզերով և ահավոր գիրության մի այծ։ Մեկ-մեկ կքայլեր ճոճեճոճ։ Նա նույնպես սովորություն դարձրեց մեզ հետ գործատեղ գնալ, կալանավորներին և հանդիպող մարդկանց ի ուրախություն։ Բոլորը ճանաչում էին բանտային այծ Վասկային։ Երբեմն, օրինակ, երբ աշխատում էին գետափին, կալանավորները որձուռենու բարակ ճյուղեր, էլի ինչ-որ տերևներ ու թփեր, պատնեշաթմբից ծաղիկներ կքաղեին ու այդ ամենով կզարդարեին Վասկային՝ պոզերին ճյուղեր ու ծաղիկներ կհյուսեին, իրանով մեկ դրասանգներ կկախեին։ Մեկ֊մեկ Վասկան բանտ կվերադառնար կալանավորների առջևից, զարդարած ու պճնած, կալանավորներն էլ՝ ետևից, ասես հպարտանալով անցորդների առաջ։ Այծով հիանալն այնտեղ հասավ, որ ոմանց մտքով անցավ նույնիսկ, ասես երեխա լինեին, այսպիսի մի բան. «Վասկայի պոզերը չոսկեղօծե՞նք»։ Բայց միայն ասացին, չարեցին։ Հիշում եմ, հարցրի Ակիմ Ակիմիչին՝ Իսայ Ֆոմիչից հետո մեր լավագույն ոսկերիչին, թե կարելի՞ է, իրոք, ոսկեզօծել այծի պոզերը։ Նա սկզբում ուշադիր նայեց այծին, լրջորեն գցեց֊բռնեց և պատասխանեց, որ կարելի է թերևս, «բայց լավ չի բռնի և բացի դրանից, կատարելապես անօգուտ է»։ | ||
+ | |||
+ | Դրանով էլ վերջացավ։ Ու երկար կապրեր Վասկան բանտում և կմեռներ գուցե թե շնչահեղձումից, բայց մի անգամ, կալանավորների գլուխն անցած, պճնված ու զարդարված, գործատեղից գալիս, դեմ առավ կառքով անցնող մայորին։ «Կանգնիր,— թնդաց նա։— Ո՞ւմ այծն է»։ Նրան բացատրեցին։ «Ինչպե՞ս թե, բանտում այծ կա, առանց իմ թույլտվությա՞ն։ Ենթասպա»։ Հայտնվեց ենթասպան, և տեղնուտեղը հրամայվեց անհապաղ մորթել այծին։ Մաշկել, վաճառել շուկայում և փողը մուծել պետական կալանավորական գումարի հաշվին, իսկ միսը տալ կալանավորներին՝ շչիով։ Բանտում խոսեցին, ափսոսացին, բայց և այնպես, չհամարձակվեցին չենթարկվել։ Վասկային մորթեցին մեր կեղտահորի պռնկին։ Միսը լրիվ գնեց կալանավորներից մեկը, բանտ մուծելով մեկուկես տասնոց։ Դրանով կալաչներ գնեցին, իսկ Վասկային գնողը միսը վաճառեց մաս֊մաս, յուրայինների համար տապակելու։ Իրոք, արտակարգ համով միս էր։ | ||
+ | |||
+ | Մեզ մոտ, բանտում, որոշ ժամանակ նաև արծիվ (ղարաղուշ) էր ապրում, տափաստանային ոչ մեծ տեսակի արծիվներից։ Ինչ-որ մեկը նրան բանտ էր բերել վիրավորված և տանջահար։ Ամբողջ տաժանավայրը շրջապատեց թռչնին, թռչել չէր կարողանում, աջ թևը կախված քսվում էր հողին, մի ոտքը դուրս էր ընկել։ Հիշում եմ, թե ինչ կատաղությամբ էր շուրջը նայում, զննելով հետաքրքված ամբոխին, բացում իր կեռ կտուցը՝ պատրաստվելով թանկ վճարել իր կյանքի համար։ Երբ նայելուց կշտացան և սկսեցին ցրվել, նա կաղին տալով, ետ քաշվեց, ցատկոտելով մի ոտքի վրա և թափահարելով անվնաս թևը, գնաց բանտի ամենահեռավոր անկյունը, ուր մնաց անկյունում, ամուր սեղմված սյանը։ Այնտեղ նա ապրեց մի երեք ամիս և ամբողջ ժամանակ ոչ մի անգամ չելավ իր անկյունից։ Սկզբում հաճախ էին գալիս նրան նայելու, շուն էին քսի տալիս վրան։ Շարիկը կատաղությամբ նետվում էր թռչնի կողմը, բայց երևում է, վախենում էր ավելի մոտենալ, ինչ շատ էր զվարճացնում կալանավորներին։ «Գազան է, զազան,— ասում էին։— հանձնվողը չի»։ Հետագայում Շարիկը սկսեց ցավոտ նեղացնել թռչնին, վախը չքացել էր, և երբ քսի էին տալիս, ճարպկորեն բռնում էր արծվի վնասված թևը։ Արծիվը պաշտպանվում էր ամբողջ ուժով, ճանկերով և կտուցով, և հպարտ ու վայրի, ինչպես խոցված արքա, քաշված իր անկյունը, զննում էր իրեն տեսնելու եկած հետաքրքրասերներին։ Ի վերջո, բոլորին ձանձրացրեց, բոլորը լքեցին նրան ու մոռացան, այնուամենայնիվ, ամեն օր նրա առաջ կարելի էր տեսնել թարմ մսի կտորտանք և մի աման ջուր։ Մեկնումեկը խնամում էր նրան։ Սկզբում ուտել իսկ չէր ուզում, մի քանի օր չկերավ, վերջապես սկսեց ուտել, սակայն երբեք ձեռքից կամ մարդկանց ներկայությամբ։ Մի քանի անգամ ինձ վիճակվեց հեռվից հետևել նրան։ Ոչ ոքի չտեսնելով և մաածելով, թե մենակ է, արծիվը երբեմն սիրտ էր անում դուրս գալ իր անկյունից ու կաղին տալով սյուների մոտով, իր տեղից տասը-տասներկու քայլ հեռու գնալ, հետո ետ դառնալ, ապա նորից առաջանալ՝ ասես զբոսանքի ելած։ Սակայն ինձ տեսնելով, ամբողջ ուժով կաղին տալով ու ցատկոտելով, ետ դնաց իր տեղը և գլուխը ետ պարզած, կտուցը բաց ու փետուրները ցից֊ցից, անմիջապես պատրաստվեց կռվի։ Ոչ մի կերպ չկարողացա մեղմել նրան, կծոտում էր և խփվում, տավարի միսը ձեռքիցս չվերցրեց և ամբողջ ժամանակ, քանի դեռ կանգնած էի գլխավերևում, ակնապիշ-ակնապիշ աչքերիս էր նայում իր չարացած, ծակող հայացքով։ Մենավոր ու չարացած, իր մահվանն էր սպասում, ոչ մեկին չվստահելով և ոչ մեկի հետ չհաշտվելով։ Վերջապես, կալանավորները կարծես հիշեցին նրան, ու թեև ոչ ոք հոգ չէր տանում, ոչ ոք չէր մտածել նրա մասին երկու ամիս, բայց հանկարծ բոլորի մեջ կարեկցանք հայտնվեց։ Սկսեցին խոսել, որ արծվին դուրս տանել է պետք։ «Թող սատկի թեկուզ, բայց ոչ բանտում»,— ասում էին ոմանք։ | ||
+ | |||
+ | ― Հայտնի բան է, ազատ թռչուն է, խիստ, բանտի չես սովորեցնի,— հարում էին մյուսները։ | ||
+ | |||
+ | — Երևում է, մեզ պես չի,— ավելացրեց մեկ ուրիշը։ | ||
+ | |||
+ | ― Հո չասի՜ր, ախր էդ թռչուն է, մենք՝ մարդեր։ | ||
+ | |||
+ | ― Տղերք, արծիվն անտառների թագավորն է...— սկսեց Սկուրատովը, բայց այս անգամ նրան չլսեցին։ Մի անգամ ճաշից հետո, երբ զարկեց թմբուկը, գործատեղ տարան արծվին, ձեռքով սեղմած կտուցը, որովհետև սկսել էր կատաղաբար դիմադրել, ու դուրս տարան բանտից։ Հասան հողապատնեշին։ Այդ խմբում եղած տասներկու հոգին հետաքրքրասիրությամբ ուզում էին տեսնել, թե ուր կգնա արծիվը։ Տարօրինակ է՝ բոլորն ինչ֊որ բանից գոհ էին, ճիշտ կարծես իրենք էլ էին մասամբ ազատություն ստացել։ | ||
+ | |||
+ | ― Մի տես է օձի կծածին՝ իր համար բարի գործ ես անում, բայց դե, կծոտում է,— ասաց թռչնին բռնած կալանավորը համարյա սիրով նայելով չարացած արծվին։ | ||
+ | |||
+ | ― Բաց թող դրան, Միկիտկա։ | ||
+ | |||
+ | ― Երևում է, նրան ուրիշ բան պետք չի։ Ուզածն ազատություն է, իսկական, կարգին ազատ֊ազատություն։ | ||
+ | |||
+ | Արծվին թողեցին հողապատնեշից ցած, դեպի տափաստան։ Խոր աշուն էր, ցուրտ ու մռայլ օր։ Քամին սուլում էր լերկ տափաստանում և խշխշում դեղնած, թոշնած, գուղձապատ խոտերի մեջ։ Արծիվը թռավ ուղիղ, թափահարելով վնասված թևը, կարծես շտապելով հեռանալ մեզնից՝ ուր աչքը կկտրի։ Կալանավորները հետաքրքրությամբ հետևում էին, ինչպես է հայտնվում֊կորչում թռչնի գլուխը՝ խոտերի մեջ։ | ||
+ | |||
+ | ― Տեսար դրան,— մտազբաղ ասաց մեկը։ | ||
+ | |||
+ | ― Ետ էլ չնայեց,— ավելացրեց մյուսը։— Տղերք, ոչ մի անգամ ետ չնայեց, վազեց իր քեֆին։ | ||
+ | |||
+ | ― Բա կարծում էիր, ետ կգա, շնորհակալությո՞ւն ասի,— երրորդն էր։ | ||
+ | |||
+ | ― Հասկանալի է՝ ազատություն։ Հոտն առավ ազատության։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմըս, ազադություն... | ||
+ | |||
+ | ― Ու էլ չենք տեսնի, տղերք... | ||
+ | |||
+ | ― Էլ ի՞նչ կանգնեցիք, մարշ,— գոռացին պահնորդները, և բոլորը լուռ գնացին գործատեղ։ | ||
+ | |||
=== VII։ Հայցապահանջ === | === VII։ Հայցապահանջ === | ||
+ | |||
+ | Սկսելով այս գլուխը, հանգուցյալ Ալեքսանդր Պետրովիչ Գորյանչիկովի գրառումների հրատարակիչն իր պարտքն է համարում հետևյալը հայտնել ընթերցողներին։ | ||
+ | |||
+ | Սույն գործի առաջին գլխում մի քանի խոսք ասվել է հայրասպանի մասին՝ ազնվականներից։ Իմիջիայլոց, նա ներկայացված էր որպես օրինակ, թե ինչ անզգայնությամբ են կալանավորները երբեմն խոսում իրենց գործած հանցանքների մասին։ Ասվել է նաև, որ մարդասպանը չի խոստովանել դատարանի առաջ՝ իր հանցագործության մասին, բայցև որ, դատելով մարդկանց պատմածներից, ովքեր նրա պատմության բոլոր մանրամասները գիտեին, փաստերն այնքան հստակ են եղել, որ անհնար էր չհավատալ հանցանքի իսկությանը։ Այդ նույն մարդիկ պատմել են «Գրառումների» հեղինակին, որ հանցագործը եղել է միանգամայն անառակ վարքի տեր, պարտքերի տակ է մտել և սպանել հորը, դրանից հետո՝ ժառանգության ծարավի։ Ի դեպ, ամբողջ քաղաքը, ուր մինչ այդ ապրում էր հայրասպանը, այդ պատմությունն անում էր միատեսակ։ Վերջին այս փաստի մասին «Գրառումների» հրատարակիչն ունի բավականաչափ հավաստի տեղեկություններ։ Ի վերջո, «Գրառումներում» ասված է, որ բանտում մարդասպանը մշտապես հիանալի և զվարթագույն հոգեվիճակում էր, որ դա խելառ, թեթևամիտ, չափից դուրս անկշռադատ մեկն էր, թեև ամենևին ոչ հիմար, և որ «Գրառումների» հեղինակը նրա մեջ երբեք չի նկատել առանձնահատուկ որևէ դաժանություն։ Եվ հենց այդտեղ էլ բառեր են ավելացված. «Անշուշտ, ես չէի հավատում այդ հանցագործությանը»։ | ||
+ | |||
+ | «Գրառումների» հրատարակիչն օրերս ծանուցում ստացավ Սիբիրից, որ հանցագործն իսկապես իրավացի է և տասը տարի զուր տեղը տառապել է տաժանակրի աշխատանքներում, որ նրա անմեղությունը բացահայտվել է դատարանով, պաշտոնապես։ Որ իսկական հանցագործները գտնվել են, խոստովանել, և որ թշվառականն արդեն ազատված է բանտից։ Հրատարակիչը ոչ մի կերպ չի կարող չհավատալ այդ տեղեկության իսկությանը... | ||
+ | |||
+ | Ավելացնելու բան չկա այլես։ Չարժե խոսել ու ծավալվել այդ փաստի ողբերգականության համակ խորության շուրջ, երիտասարդ տարիքից կործանված կյանքի մասին՝ նման ահավոր մեղադրանքի ներքո։ Փաստը չափից ավելի է հասկանալի, չափազանց ապշեցուցիչ ինքնին։ | ||
+ | |||
+ | Մենք մտածում ենք նաև, որ եթե նման փաստը հնարավոր դարձավ, ապա հնարավորությունն ինքնըստինքյան մի նոր և չափից ավելի վառ գիծ է ավելացնում Մեռյալ տան բնութագրմանը և կատարյալ պատկերին։ | ||
+ | |||
+ | Իսկ հիմա շարունակենք։ | ||
+ | |||
+ | |||
+ | Վերն արդեն ասել եմ, որ ի վերջո, ընտելացա բանտում իմ վիճակին։ Սակայն այդ «ի վերջոն» եղավ խիստ ծանր ու տանջալի, չափից ավելի կամաց-կամաց։ Ըստ էության, ինձ պետք եղավ համարյա մեկ տարի ժամանակ դրա համար, և դա իմ կյանքի ամենադժվարին տարին էր։ Հենց այդ պատճառով էլ ամբողջությամբ դաջվեց հիշողությանս մեջ։ Ինձ թվում է, թե այդ տարվա ամեն ժամը հիշում եմ հաջորդաբար։ Ասել եմ նաև, որ այդ կյանքին ''ընտելանալ'' չէին կարողանում նաև մյուս կալանավորները։ Հիշում եմ, թե ինչպես այդ առաջին տարում հաճախ ինքս ինձ մտորում էի. «Ի՞նչ, ինչպե՞ս, մի՞թե կարողացել են ընտելանալ, մի՞թե հանգիստ են։ Եվ այդ հարցերն ինձ շատ էին զբաղեցնում։ Արդեն հիշատակել եմ, որ կալանավորները այստեղ ապրում էին կարծես ոչ իրենց տանը, այլ ասես մի իջևանատան, արշավի կամ որևէ կալաներթի մեջ։ Ցմահ աքսորվածներն անգամ իրարանցման մեջ էին կամ կարոտում էին, և անպայմանորեն ամեն մեկը երազում էր անհնարին ինչ-որ բան։ Այդ մշտական անհանգստությունը, որ արտահայտվում էր թեև լուռ, սակայն տեսանելի, երբեմն ակամա արտահայտած հույսերի այդ արտառոց տաքարյունությունը և անհամբերությունն այն աստիճանի անհիմն, որ զառանցանքի է նմանվում, և որ ամենից շատ էր ապշեցնում՝ տեղ գտած, ըստ երևույթին, ամենագործնական ուղեղներում, ահա այդ ամենն անսովոր տեսք ու բնույթք էր հաղորդում այդ վայրին, այն աստիճան, որ գուցեև հենց այդ գծերն էին կազմում դրա ամենաբնութագրական հատկանիշը։ Համարյա առաջին հայացքից մի տեսակ զգացվում էր, որ նման բան չկար բանտից դուրս։ Այստեղ բոլորը երազողներ էին, և դա աչքի էր զարնում։ Դա զգացվու մ էր հիվանդագին, հենց այն պատճառով, որ անրջականությունը բանտի մեծ մասին տալիս էր մռայլ ու դաժան տեսք, մի տեսակ անառողջ արտաքին։ Վիթխարի մեծամասնությունը ատելության աստիճան լռակյաց էր ու քինոտ, չէր սիրում հույսերն ի ցույց դնել։ Պարզամտությունը, անկեղծությունն արհամարհված էին։ Որքան ավելի անիրական էր դա զգում ինքը՝ երազողը, այնքան ավելի ողջամտորեն և համառությամբ էր թաքցնում իր մեջ, սակայն հրաժարվել դրանից չէր կարող։ Ով դիտե, գուցեև ոմանք ամաչում էին ներքուստ։ Ռուսական բնավորության մեջ այնքան շատ է դրականությունը և հայացքի սթափությունը, այնքան շատ է ներքին քմծիծաղը՝ առաջին հերթին իր իսկ վրա... Գուցեև մշտական թաքցված դժգոհությունն իրենցից, այդ մարդկանց այդչափ դժդոհությունն էր հարուցում միմյանց հետ ամենօրյա փոխհարաբերություններում, այդչափ անհաշտությունը և ծաղրը միմյանց հանդեպ։ Եվ եթե, ասենք, իրենց իսկ միջից հանկարծ դուրս պրծներ առավել միամիտ ու անհամբեր մեկր և մի անգամ բարձրաձայն ասեր այն, ինչ բոլորի մտքում էր, տրվեր անուրջների և հույսերի, ապա նրան տեղնուտեղը կոպտաբար կըմբերանեին, կընդհատեին, կծաղրեին, սակայն ինձ թվում է, որ հետապնդողներից ամենամոլիները հենց նրանք էին, ովքեր նրանից շատ ավելի էին առաջացել իրենց երազանքներով ու հույսերով։ Արդեն ասել եմ, որ միամիտներին և պարզամիտներին մեզ մոտ նայում էին որպես ամենահետնյալ տխմարների և վերաբերվում արհամարհաբար։ Յուրաքանչյուրն այնքան էր մռայլ և անձնասեր, որ սկսում էր քամահրել բարեսիրտ և անանձնական մարդուն։ Այդ միամիտներից ու պարզսիրտ շատախոսներից բացի, մյուս բոլորը, այսինքն՝ լռակյացները, կտրուկ բաժանվում էին բարեսիրտների և չարակամների, մռայլադեմների և լուսավոր հայացք ունեցողների։ Խոժոռադեմներն ու չարակամներն անհամեմատ շատ էին, իսկ եթե նրանցից ոմանք ի բնե շատախոս էին, ապա բոլորն անպայման անդադրում բամբասասեր էին և տագնապահարույց նախանձներ։ Ուրիշի ամեն ինչի հետ գործ ունեին, թեև իրենց հոգին, սեփական գաղտնի գործերը ոչ մեկին ի ցույց չէին դնի։ Դա հարգի չէր, ընդունված չէր։ Բարեսիրտները շատ փոքր խմբակ, սուսուփուս էին, լռելյայն ներսում էին թաքցնում իրենց հուսադրումները, անշուշտ, մռայլադեմներից ավելի էին հակված հույսի և հավատի։ Իմիջիայլոց, ինձ թվում է, որ բանտում էին նաև կատարելապես հուսաբեկ մարդկանց մի ամբողջ հատված։ Այդպիսին էր, օրինակ, ծերունին՝ Ստարոդուբովյան արվարձաններից, համենայն դեպս, այդպիսիք շատ քիչ էին։ Ծերունին արտաքուստ հանգիստ էր (արդեն ասել եմ այդ մասին), սակայն որոշ հատկանիշներից ելնելով, ենթադրում եմ, հոգեվիճակն ահավոր էր։ Իմիջիայլոց, նա իր փրկությունն ուներ՝ աղոթք և նահատակության գաղափարը։ Խելագարված, Աստվածաշնչի ընթերցմամբ կլանված կալանավորն, ում մասին արդեն հիշատակել եմ, որն աղյուսն առած հարձակվել էր մայորի վրա, հավանորեն, նույնպես հուսաբեկներից էր, նրանցից, ում լքել էր վերջին հույսը, իսկ քանի որ կատարելապես առանց հույսի ապրելն անհնարին է, ապա ինքն իր համար ելք էր հորինել՝ կամավոր, համարյա արհեստական նահատակություն։ Նա հայտնեց, որ մայորի վրա է նետվել առանց չարամտության, այլ սոսկ կամենալով չարչարանք ընդունել։ Եվ ով գիտե, թե հոգեբանական ինչ շրջադարձ էր կատարվել նրա հոգում այն ժամանակ։ Առանց որևէ նպատակի և դրան ձգտելուն չի ապրում և ոչ մի մարդ։ Կորցնելով նպատակը և հույսը, մարդը թախծից հաճախ վերածվում է հրեշի... Մերոնց բոլորի նպատակն ազատությունն էր և ելքը տաժանակրությունից։ | ||
+ | |||
+ | Ի դեպ, ահա հիմա ես եմ ջանում մեր ամբողջ բանտը տեսակավորել, սակայն հնարավո՞ր է դա։ Իրականությունն անսահման բազմիմաստ է, համեմատած մյուս բոլոր նույնիսկ և ամենախորամանկ, հետևություններով վերացարկված մտքի հետ և չի հանդուրժում կտրուկ և խոշոր տարբերակներ։ Իրականությունը ձգտում է կոտորակման։ Սեփական, առանձնահատուկ կյանք ունեինք նաև մենք, գոնե ինչ-որ մի, այդուհանդերձ ունեինք, այն էլ ոչ ուրիշ՝ պաշտոնական, այլ մեր ներքին, սեփական կյանքը։ | ||
+ | |||
+ | Սակայն, ինչպես հիշատակել եմ մասամբ, ես չէի կարող և չգիտեի ներթափանցել այդ կյանքի խորքերը՝ բանտային իմ կյանքի սկզբում, այդ պատճառով էլ արտաքին բոլոր դրսևորումներն այն ժամանակ ինձ տանջում էին անպատմելի թախծով։ Այն ժամանակ պարզապես սկսեցի ատել ինձ պես տառապյալներին։ Նույնիսկ նախանձում էի նրանց և մեղադրում ճակատագիրը։ Նախանձում էի նրանց, որ այնուամենայնիվ, յուրայինների, ընկերության մեջ են, հասկանում են իրար, թեև ըստ էության, նրանց բոլորին, ինչպեսև ինձ, ձանձրացրել, տաղտկալի էր դարձել այդ ընկերությունը՝ մտրակի և մահակի տակ, այդ բռնի արտելը, և յուրաքանչյուրն իր ներսում գլուխ էր թեքում մյուսներից մի կողմի վրա։ Կրկնեմ նորից, չարության պահերին ինձ պաշարած այդ նախանձն ուներ իր օրինական հիմքը։ Իրականում կտրականապես իրավացի չեն նրանք, ովքեր ասում են, թե ազնվականի, ուսյալ և այլն մարդու համար միանգամայն նույն ծանրությունն է մեր տաժանավայրերում ու բանտերում, ինչպեսև ամեն մի մուժիկի համար։ Ես գիտեմ, լսել եմ այդ ենթադրության մասին վերջին ժամանակներս, կարդացել եմ այդ մասին։ Այդ գաղափարի հիմքն արդարացի է, մարդասիրական։ Բոլորն էլ մարդ-արարածներ են։ Սակայն հենց գաղափարն է խիստ վերացարկված։ Աչքաթող են արված բազմաթիվ գործնական պայմաններ, որոնք այլ կերպ չեն ըմբռնվի, քան իրականության մեջ։ Ես սա ասում եմ ոչ որովհետև ազնվականը, ուսյալ մարդն ավելի նրբինացված, հիվանդագին է զգում, որ ավելի զարգացած են նրանք։ Հոգին և նրա զարգացումը դժվար է հարմարեցնել որևէ տվյալ մակարդակի։ Անգամ ուսյալությունն ինքնին այդ դեպքում չափանիշ չէ։ Պատրաստ եմ առաջինը վկայել, որ ամենևին ոչ ուսյալ, ամենաճնշված միջավայրում այդ տառապյալների մեջ հանդիպել եմ հոգեկան ամենանրբին զարգացման գծեր։ Բանտում երբեմն լինում էր այնպես, որ մի քանի տարի կճանաչեիր մարդուն և նրա մասին կմտածեիր, թե գազան է, ոչ մարդ, կարհամարհեիր։ Ու հանկարծ պատահմամբ կգար պահը, երբ նրա հոգին ակամա պոռթկումով երևան կգար, և կտեսնեիր այնպիսի զգացմունք, հարստություն, սիրտ, սեփական թե ուրիշի տառապանքի այնպիսի ըմբռնում, որ հանկարծ կբացվեին աչքերդ և առաջին պահին չէիր հավատա նույնիսկ, որ անձամբ ես տեսել ու լսել։ Լինում է նաև հակառակը. կրթությունը երբեմն հաշտվում է այնպիսի բարբարոսության, այնպիսի ցինիզմի հետ, որ նողկանք է հարուցում և, ինչքան էլ բարեսիրտ կամ կանխակալ լինես, սրտումդ ո՛չ թողություն կգտնես, ո՛չ արդարացում։ | ||
+ | |||
+ | Ոչինչ չեմ ասում նաև սովորությունների, կենսակերպի, ուտելիքի և այլնի փոփոխման մասին, ինչ հասարակության վերին խավի մարդու համար, հարկավ, ծանր է ավելի, քան մուժիկի, որը հաճախ քաղցել է ազատության մեջ, իսկ բանտում կուշտ փորով ուտում է համենայն դեպս։ Չեմ վիճի այդ մասին։ Ընդունենք, որ թեկուզ փոքր-ինչ կամքի ուժ ունեցող մարդու համար այդ ամենը փուչ բան է, համեմատած մյուս անհարմարությունների հետ, թեև ըստ էության, սովորությունների փոփոխումն ամենևին էլ անհեթեթ չէ, վերջին բանը չէ։ Սակայն կան անհարմարություններ, որոնց դիմաց այդ ամենը խամրում է, այն աստիճան, որ ուշադրություն չես դարձնում ո՛չ բանտային կեղտին, ո՛չ կալանդներին, ո՛չ անյուղ, անտեսք ուտելիքին։ Ամենանրբին փափկասունը, ամենաբծախնդիր նրբակյացը, մեկ օր աշխատելով՝ քրտինքի մեջ կորած, ինչպես երբեք չէր աշխատել ազատության մեջ, կուտի թե՛ սև հացը, թե՛ շչին՝ ուտիճներով։ Սրան դեռ կարելի է վարժվել, ինչպես ասված է կալանավորական երգիծական երգում՝ տաժանավայր եկած նախկին փափկասունի մասին. | ||
+ | |||
+ | Կաղամբ կտան ինձ, ջրի հետ խառը՝ | ||
+ | Ու կուտեմ այնպես, ականջներս կախ։ | ||
+ | |||
+ | Ոչ, այս ամենից ավելի կարևոր է այն, որ բանտ մտածներից յուրաքանչյուրը, գալուց երկու ժամ անց դառնում էր այնպիսին, ինչպիսին մյուս բոլորը, ''ինչպես իր տանը''․ նույնպիսի մի լիիրավ տեր բանտային արտելում, ինչպես մեկ ուրիշը։ Նա հասկանալի է բոլորին, ինքն էլ բոլորին է հասկանում, ծանոթ է բոլորին և րոլորը նրան համարում են ''յուրային''։ Նույնր չէ ''ազնվատոհմի'', ազնվականի համար։ Որքան էլ իրավացի եղավ, բարեսիրտ, խելացի, տարիներ շարունակ նրան կատեն, կարհամարհեն բոլորը՝ զանգվածով մեկ, նրան չեն հասկանա, գլխավորը՝ չեն հավատա։ Ոչ ընկեր, ոչ բարեկամ, ու թեև վերջիվերջո, տարիների հետ կհասնի նրան, որ չեն նեղացնի իրեն, այնուամենայնիվ, կմնա ոչ յուրային և հավերժորեն, տանջալիորեն կգիտակցի իր խորթացածությունը և մենությունը։ Այդ խորթացածությունն արվում է կալանավորների կողմից, երբեմն առանց նվազագույն չարության, այլ հենց այնպես, անգիտակցորեն։ Յուրային չէ, և ուրիշ ոչինչ։ Ավելի սարսափելի բան չկա, քան ապրելը ոչ իր միջավայրում։ Տագանռոգից Պետրոպավլովսկ տեղափոխված մուժիկը տեղնուտեղն այնտեղ կգտնի ճիշտ իր պես ռուս մուժիկի, իսկույն կհարմարվի և լեզու կգտնի նրա հետ, իսկ երկու ժամ անց, թերևս, կապրեն ամենահաշտ և խաղաղ եղանակով նույն խրճիթում, կամ նույն քողտիկում։ Նույնը չէ ազնվականի համար։ Հասարակ ժողովուրդը և նրանք բաժանված են խորունկ անդնդով, և դա լիովին ի հայտ է գալիս այն ժամանակ սոսկ, երբ ազնվատոհմն ինքը, արտաքին հանգամանքների բերումով, գործնականում իսկապես զրկվում է իր նախկին իրավունքներից և վերածվում հասարակ մեկի։ Թեև ամբողջ կյանքում ճանաչել եք ժողովրդին, թեկուզ քառասուն տարի անընդմեջ, ամեն օր շփվել եք հետները, ծառայության բերումով, ասենք, պայմանական-վարչական ձևերով, կամ նույնիսկ հենց այնպես, բարեկամաբար, որպես բարերար ու որոշ առումով հայր, երբեք բուն էությունը չեք իմանա։ Ամեն ինչ սոսկ տեսողական խաբկանք կլինի, ուրիշ ոչինչ։ Ես հո գիտեմ, որ բոլորը, բացարձակապես բոլորը, կարդալով իմ դիտողությունները, կասեն, թե չափազանցնում եմ։ Սակայն համոզված եմ, որ դրանք ճիշտ են։ Ես համոզվել եմ ոչ թե գրքերով, ոչ մտահայեցողաբար, այլ իրականում և բավական շատ ժամանակ եմ ունեցել համոզմունքներս ստուգելու համար։ Գուցեև հետագայում բոլորը կիմանան, թե ինչ աստիճանի իրավացի է դա... | ||
+ | |||
+ | Իրադարձությունները, ասես դիտավորյալ, առաջին քայլից հաստատեցին իր դիտարկումները, նյարդային եև հիվանդագին ազդեցություն թողնելով ինձ վրա։ Այն առաջին տարին ես թափառում էի բանտում համարյա մեն-մենակ։ Արդեն ասել եմ, որ այնպիսի հոդգեվիճակում էի, որ անգամ չէի լարող գնահատել և զատել այն տաժանապարտներին, ովքեր կարող էին ինձ սիրել, ովքեր սիրեցին հետագայում, թեև երբեք հավասարի պես չեղան։ Ընկերներ ունեի նաև ազնվականներից, սակայն հոգուս վրա ծանրացած բեռը չթեթևացրեց այդ ընկերությունը։ Թվում էր, թե չեմ նայի և ոչնչի, իսկ փախչելու տեղ չկար։ Եվ ահա, այն դեպքերից մեկը, օրինակ, որոնք առաջին իսկ անգամից առավելագույնս հասկացնել տվեցին ինձ իմ խորթացածությունը և բանտում իմ վիճակի առանձնահատկությունը։ Մի անգամ, այդ նույն ամռանը, արդեն օգոստոսին մոտ, արևոտ ու շոգ աշխատանքային մի օր, կեսօրվա ժամը, մեկին, երբ սովորականի պես բոլորը հանգստանում էին ետկեսօրյա աշխատանքից առաջ, հանկարծ ամբողջ տաժանավայրը մի մարդու պես ոտքի ելավ և սկսեցին շարվել բանտի բակում։ Ես ոչինչ չգիտեի մինչ այդ րոպեն։ Այն ժամանակ երբեմն այնքան էի խորասուզված լինում ինքս իմ մեջ, որ համարյա չէի նկատում, ինչ է կատարվում շուրջս։ Այնինչ, ամբողջ տաժանավայրն արդեն երեք օր խորունկ հուզմունքի մեջ էր։ Գուցեև շատ ավելի առաջ էր ծայր առել այդ հուզումը, ինչպես կռահեցի արդեն հետո, ակամա վերհիշելով ինչ֊ինչ բաներ կալանավորական խոսակցություններից, դրա հետ մեկտեղ նաեև կալանավորների սաստկացած կռվազանությունը, մռայլվածությունը և վերջերս հատկապես նկատվող չարացած վիճակը։ Ես դա վերագրում էի ծանր աշխատանքին, երկարուձիգ ամռան տրտում օրերին, անտառների և ազատարձակության շուրջ ակամա անուրջներին, կարճ գիշերներին, երբ դժվար էր կուշտ քուն առնելը։ Կարող է պատահել այդ ամենը հիմա մեկտեղվել էին մի պոռթկումի մեջ, սակայն այդ պոռթկումի առիթն ուտելիքն էր։ Վերջին ժամանակներս, արդեն քանի օր բարձրաձայն տրտնջում էին, զայրանում բանտասենյակներում և հատկապես խոհանոցում ճաշին և ընթրիքին, դժդոհ էին խոհարարներից, նույնիսկ փորձել էին փոխել նրանցից մեկին, սակայն տեղնուտեղը քշել էին նորին ու ետ բերել նախկինին։ Մի խոսքով, բոլորը մի տեսակ անհանգիստ վիճակում էին։ | ||
+ | |||
+ | ― Մեր գործը՝ ծանր, իսկ մեզ փորոտիքով են կերակրում,— կփնթփնթար մեկը խոհանոցում։ | ||
+ | |||
+ | ― Դուրըդ չի գալիս, բլամանժե պատվիրի,— կմիանար մյուսը։ | ||
+ | |||
+ | ― Տղերք, ես որ փորոտիքով շչի շատ եմ սիրում,— երրորդը մեջ կմտներ,— քանի որ համով է։ | ||
+ | |||
+ | ― Ամեն ժամանակ որ քեզ փորոտիք տան, համո՞վ կըլնի։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ որ հիմի մսի ժամանակ է,— կասեր չորրորդը,— գործատեղը տանջվում, չարչարվում ենք, գործից հետո հոուտել չե՜ս ուզում։ Փորոտիքն էլ ի՜նչ ուտելիք։ | ||
+ | |||
+ | ― Փորոտիքով էլ չեղավ, ուրեմըս քափ ու քրտինքով։ | ||
+ | |||
+ | ― Թեկուզ էդ քափ ու քրտինքը վերցնենք։ Փորոտիք ու քրտինք՝ քոքել են մի գլուխ։ Էդ ի՞նչ ուտելիք է։ Արդարության կա՞ էստեղ, թե՝ չկա։ | ||
+ | |||
+ | ― Հա, կերը վատ է։ | ||
+ | |||
+ | ― Բայց ծոց ու ջեբ լցնում է։ | ||
+ | |||
+ | ― Էդ քո խելքի բանը չի։ | ||
+ | |||
+ | ― Բա ո՞ւմն է։ Փորը հո իմս է։ Այ, լրիվով մի բողոք֊պահանջ անեինք, գործ կըլներ, հա։ | ||
+ | |||
+ | ― Բողոք֊պահա՞նջ։ | ||
+ | |||
+ | ― Հա։ | ||
+ | |||
+ | ― Երևում է, էդ հախ ու պահանջի համար քեզ քիչ են մաշկել։ Սրտոտիս տեսեք։ | ||
+ | |||
+ | ― Էգ մեկը ճիշտ էր,— ավելացրեց մեկ ուրիշը փնթփնթալով, որ մինչ այդ լուռ էր,— չնայած շուտ կըլնի, բայց լավ չիլնի։ Էդ ի՞նչ ես ասելու բողոքիդ հետ, իմացար, առաջուց ասա, գլխիդ վրա ծործորակ կա՞։ | ||
+ | |||
+ | ― Ու կասեմ։ Թե որ լրիվս գնայինք, էդ ժամանակ լրիվի հետ կասեմ։ Աղքատություն է, ուրեմըս։ Մեզ մոտ մարդ կա, իր բերածն է ուտում, մարդ էլ կա՝ մենակ պետականի վրա է։ | ||
+ | |||
+ | ― Տես է, աչքը սուր, նախանձածս տուր։ Աչք ես տնկել ուրիշի ունեցածի վրա։ | ||
+ | |||
+ | ― Ուրիշի պատառին բերան մի պատռի, առավոտը շուտ վեր կաց, քո գործին կաց։ | ||
+ | |||
+ | ― Քո գործին կաց... Քեզ հետ մինչև օր ծերություն էդ գործի վրա կտամ-կառնեմ։ Ուրեմըն, դու հարո՞ւստ ես, որ ձեռներդ ծալած նստել ես ուզում։ | ||
+ | |||
+ | ― Մեր Երոշկան՝ ունևոր, շուն ու կատու ունի որ։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ որ, տղերք, ինչ ենք նստել-մնացել։ Ուրեմըս, հերիք դրանց ախմախություններին դիմանանք։ Կաշի են մաշկում։ Ինչի՞ չգնանք։ | ||
+ | |||
+ | ― Ինչի՜։ Վայ թե ծամեն ու բերանդ դնեն, սովոր ես ծամածը կուլ տալ։ Ուրեմըս, աքսոր է, այ թե ինչի։ | ||
+ | |||
+ | ― Ինչ է դուրս գալիս Տեր Աստված, ժողովրդին կռվացրու, վոյեվոդներին կերցրու։ | ||
+ | |||
+ | ― Էդ է որ կա։ Լավ տռզել է ութաչքանին։ Մի ջուխտ մոխրի գույն ձի է առել։ | ||
+ | |||
+ | ― Խմել էլ չի՜ սիրում։ | ||
+ | |||
+ | ― Էրեկ չէ առաջին օրը իշի բժշկի հետ կռվեցին թուղթ խաղալու վրա։ Մինչև լուս շփշփացնում էին։ Մեր անտերը էրկու ժամ է դիմացել։ Ֆեդկան էր ասում։ | ||
+ | |||
+ | ― Դրանից էլ շչին քրտինքով են տալիս։ | ||
+ | |||
+ | ― էխ, անխելքներ։ Ախր, մեր եղածով դուրս գալ չիլնի։ | ||
+ | |||
+ | ― Էդ է, լրիվով դուրս գանք, տեսնենք, ինչ արդարացում կասի։ Ու պինդ էլ կանգնենք։ | ||
+ | |||
+ | ― Արդարացո՜ւմ։ Կբռնի ու կհասցնի ակռեքիդ, ու վերջ։ | ||
+ | |||
+ | ― Չասած, որ դատի էլ կտան... | ||
+ | |||
+ | Մի խոսքով, բոլորը խռովված էին։ Այն ժամանակ մեզ մոտ իսկապես վատն էր ուտելիքը։ Ու ամեն ինչ կուտակվել էր իրար վրա։ Իսկ գլխավորն ընդհանուր թախծաշատ տրամադրությունն էր, մշտական թաքուն տառապանքը։ Տաժանապարտը կռվազան է և բռնկուն արդեն իր բնույթով, սակայն բոլորը մեկտեղ կամ մեծ խմբով ընդվզում են սակավադեպ։ Դրա պատճառը մշտական տարաձայնությունն է։ Նրանցից ամեն մեկն ինքն էր զգում դա, ահա թե ինչու մեզ մոտ ավելի շատ կռվշտոց էր լինում, քան գործ։ Այդուհանդերձ, այդ անգամ հուզումը զուր չանցավ։ Սկսեցին հավաքվել խումբ֊խումբ, առնում֊տալիս էին բանտասենյակներում, լեզվակռիվ տալիս, չարացած վերհիշում մեր մայորի ամբողջ կառավարումը, ամեն ինչ ջրի երես էին հանում։ Հատկապես բորբոքվում էին մի քանիսը։ Նման ամեն գործում ի հայտ են գալիս պարագլուխներ, կառավարներ, և ոչ միայն բանտերում նման, այսինքն՝ պահանջի դեպքերում ընդհանրապես հիանալի մարդիկ են, և այլև բոլոր խմբերում, խմբակներում և այլն։ Առանձնահատուկ տիպ է դա, ամեն տեղ իրար նման։ Տաքարյուն, արդարության ծարավի, և ամենամիամիտ, ամենաազնիվ եղանակով հավատացած դրա անպայման, անխախտելի և գլխավորը՝ անհապաղ հնարավորությանը։ Այդ մարդիկ մյուսներից անխելք չեն, նրանց մեջ լինում են շատ խելացիներ, սակայն չափից ավելի հախուռն խորամանկ և հաշվենկատ լինելու համար։ Բոլոր դեպքերում, եթե լինում էլ են մարդիկ, ովքեր կարողանում են ճարպկորեն ուղղորդել զանգվածներին և շահել գործը, ապա նրանք ժողովրդական առաջնորդների և բնական պարագլուխների մի ուրիշ տեսակ են ներկայացնում, մեզանում չափազանց հազվադեպ տեսակ։ Բայց սրանք, ում մասին հիմա խոսում եմ, հայցապահանջների հրահրիչներն ու առաջատարները, համարյա միշտ տանուլ են տալիս գործը և դրա համար հետագայում բնակեցնում բանտերն ու տաժանավայրերը։ Հապշտապության պատճառով են նրանք տանուլ տալիս, բայց հենց դրանով էլ ազդեցություն ունեն զանգվածների վրա։ Նրանց ետևից, ի վերջո, հաճույքով են գնում։ Նրանց տաքարյունությունը և ազնիվ ընդվզումը ներազդում են բոլորի վրա, և վերջում նրանց են միանում ամենաանվճռականները։ Հաջողության հասնելու նրանց կույր վստահությունը գայթակղում է նույնիսկ ամենաարմատական հոռետեսներին, չնայած այդ վստահությունը երբեմն այնքան երերուն, այնքան մանկական հիմքեր է ունենում, որ մեկուսի ապշում ես, թե ինչպես գնացին նրանց ետևից։ Իսկ գլխավորն այն է, որ գնում են առաջինները, գնում են՝ ոչնչից չվախենալով։ Ցուլերի պես պոզերը տնկած, առաջ են նետվում հաճախ առանց գործի իմացության, առանց զգուշության, առանց այն գործնական ճիզվիտության, որով հաճախ նույնիսկ ամենաստոր և աղտոտված մարդը հաջողում է գործի մեջ, հասնում է նպատակին և չոր֊չոր ելնում ջրից։ Նրանք էլ անպայման կոտրում են կոտոշները։ Uովորական կյանքում այդ մարդիկ թունալի են, փնթփնթան, դյուրաբորբոք և անհանդուրժող։ Ամենից ավելի հաճախ՝ ահավոր սահմանափակ, ինչ, ի դեպ, մասամբ և գոյացնում է նրանց ուժը։ Նրանց մեջ ամենացավալին այն է, որ ուղղակի նպատակի փոխարեն նրանք հաճախ նետվում են խոտորնակի, գլխավոր գործի փոխարեն՝ մանրուքների ետևից։ Հենց դա էլ կործանում է նրանց։ Սակայն նրանք հասկանալի են զանգվածներին՝ դրա մեջ է նրանց ուժը... Իմիջիայլոց, հարկ է մի քանի խոսք էլ ասել այն մասին, թե այդ ի՞նչ է նշանակում ''հայցապահանջ''... | ||
+ | |||
+ | Մեր բանտում մի քանիսը կային, որոնք եկել էին հայցապահանջ ներկայացնելու համար։ Հենց նրանք էլ հուզվում էին բոլորից շատ։ Առանձնապես մեկը՝ Մարտինովը, որը նախկինում ծառայել էր որպես հուսար, տաքարյուն, անհանգիստ և կասկածամիտ մի մարդ, իմիջիայլոց, ազնիվ և արդարամիտ։ Մյուսը Վասիլիյ Անտոնովն էր, մի տեսակ պաղարյուն բորբոքվող, հանդուգն հայացքով, բարձրամիտ ծաղրական ժպիտով, արտակարգ զարգացած, ընդ որում՝ նույնպես ազնիվ ու արդարամիտ մեկը։ Սակայն բոլորին զատել չի լինի, շատ էին նրանք։ Ի դեպ, Պետրովն էր շարունակ ետուառաջ շարժվում, ականջ դնում բոլոր խմբակներին, քիչ էր խոսում, բայց ըստ երևույթին, խռովքի մեջ էր և առաջինը դուրս թռավ բանտասենյակից, երբ ելան՝ շարվելու։ | ||
+ | |||
+ | Մեր բանտային ենթասպան, որը ֆելդֆեբելի պաշտոնն էր վարում մեզ մոտ, անմիջապես դուրս եկավ վախեցած։ Շարվելուց հետո, մարդիկ քաղաքավարի խնդրեցին նրան՝ ասել մայորին, որ տաժանավայրն ուզում է խոսել նրա հետ և անձամբ խնդրել մի շարք կետերի վերաբերյալ։ Ենթասպայի ետևից դուրս եկան նաև վերակացուներն ու շարվեցին մյուս կողմում, կալանավորների դիմաց։ Ենթասպային տված հանձնարարությունն անսովոր էր և սարսափահար արեց նրան։ Բայց անհապաղ չզեկուցել մայորին չէր համարձակվի։ Նախ, եթե արդեն ոտքի էր ելել տաժանավայրը, ապա կարող էր ավելի վատ բան ստացվել։ Մեր ամբողջ ղեկավարությունը տաժանավայրի կապակցությամբ մի տեսակ սաստիկ վախվորած էր։ Երկրորդը, եթե եթե նույնիսկ ոչինչ էլ չլիներ, այնպես որ բոլորն անմիջապես խելքի գային և ցրվեին, այդ ժամանակ նույնիսկ ենթասպան պարտավոր էր ամբողջ կատարվածի մասին անմիջապես զեկուցել ղեկավարությանը։ Գունատված և վախից դողդողալով, նա շտապ գնաց մայորի մոտ, նույնիսկ չփորձելով անձամբ հարցուփորձ անել և հորդորել կալանավորներին։ Նա տեսավ, որ հիմա իր հետ չեն էլ խոսի։ | ||
+ | |||
+ | Կատարելապ ես չգիտենալով ոէինչ, ես նույնպես ելա շարվելու։ Գործի լրիվ մանրամասները իմացա արդեն հետո։ Իսկ հիմա մտածեցի, որ ինչ֊ինչ ստուգում է կատարվում, սակայն չտեսնելով պահախմբի զինվորներին, որոնք ստուգումն են անցկացնում, զարմացա և սկսեցի շուրջս նայել։ Դեմքերը հուզախռով էին և բորբոքված։ Ոմանք նույնիսկ գունատված էին։ Ընդհանրապես, բոլորը մտահոգ էին ե լուռ, սպասելով, որ հարկադրված են խոսել մայորի առաջ։ Նկատեցի, որ շատերն ինձ են նայում արտակարգ զարմանքով, սակայն լուռ շրջվում էին։ Ըստ երևույթին, տարօրինակ էր նրանց համար, որ շարք եմ կանգնել իրենց հետ։ Ակներև էր, որ չէին հավատում, թե ես նույնպես պահանջ ունեմ։ Եվ շուտով շուրջս կանգնած համարյա բոլորը նորից սկսեցին դիմել ինձ։ Բոլորը հարցական վրաս էին նայում։ | ||
+ | |||
+ | ― Դո՞ւ ինչ գործ ունես էստեղ,— կոպտորեն և բարձրաձայն հարցրեց Վասիլիյ Անտոնովը, որը մյուսներից հեռու էր կանգնած ինձնից և մինչ այս միշտ «դուք»-ով էր դիմում և ինձ հետ բարեկիրթ վարվում։ | ||
+ | |||
+ | Նրան նայեցի տարակուսած, ասես ջանալով հասկանալ, թե դա ինչ է նշանակում և կռահելով, որ մի արտակարգ բան է կատարվում։ | ||
+ | |||
+ | ― Իսկականից, ի՞նչ ունես էստեղ կանգնելու։ Գնա սենյակ,— ասաց մի երիտասարդ, զինվորականներից էր, ում հետ մինչ այդ ծանոթ չէի, բարեսիրտ ու կարգին մեկը։— Սա քո խելքի բանը չի։ | ||
+ | |||
+ | ― Բայց չէ որ շարվում են,— պատասխանեցի,— կարծեցի՝ ստուգում է։ | ||
+ | |||
+ | ― Տես է՜, ինքն է դուրս սողացել,— բղավեց մեկը։ | ||
+ | |||
+ | ― Երկաթի կտուց,— ասաց մյուսը։ | ||
+ | |||
+ | ― Ճանճ սատկացնողներ,— վրա բերեց մյուսը, անպատմելի արհամարհանքով։ Այդ նոր մականունը համընդհանուր քրքիջ հարուցեց։ | ||
+ | |||
+ | ― Խոզանոցում էլ լավ հաշվի մեջ է,— ավելացրեց էլի ինչ֊որ մեկը։ | ||
+ | |||
+ | ― Դրանց համար ամեն տեղ էլ դրախտ է։ Էս բանտ տեղը կալաչ են ուտում ու խոզի ճուտ առնում։ Ախր, դու քո առածն ես ուտում, ինչ ես խցկվում էստեղ։ | ||
+ | |||
+ | ― Էստեղ ձեր տեղը չի,— սանձարձակ քայլքով մոտենալով ինձ, ասաց Կուլիկովը, ձեռքիցս բռնեց ու դուրս բերեց շարքի միջից։ | ||
+ | |||
+ | Իսկ ինքը գունատված էր, սև աչքերը կայծկլտում էին և ներքևի շրթունքը խածած էր։ Նա սառնարյուն չէր սպասում մայորին։ Ի դեպ, ես շատ էի սիրում նայել Կուլիկովին նման դեպքերում, այսինքն, բոլոր այն դեպքերում, երբ նրանից պահանջվում էր ցույց տալ իրեն։ Ահավոր ձևեր էր թափում, բայց նաև գործն անում։ Ինձ թվում է, նա մահապատժի էլ կգնար որոշ շուքով, պճնամոլաբար։ Հիմա, երբ բոլորն ինձ ''դու'' էին ասում և հայհոյում, նա, ըստ երևույթին, դիտավորյալ կրկնապատկել էր բարեկրթությունն իմ նկատմամբ, իսկ դրա հետ մեկտեղ նրա խոսքերն էլ էին մի տեսակ առանձնապես, նույնիսկ բարձրամտորեն հետամուտ, ոչ մի առարկություն չընդունող։ | ||
+ | |||
+ | ― Ալեքսանդր Պետրովիչ, մենք էստեղ մեր գործին ենք, էստեղ անելու բան չունեք։ Գնացեք մի տեղ, սպասեք՝ վերջանա... Հրեն, ձերոնք լրիվ խոհանոցում են, գնացեք էնտեղ։ | ||
+ | |||
+ | ― Իններորդ սյան տակ, ուր անկրունկ Անտիպկան է ապրում,— մեջ ընկավ ինչ֊որ մեկը։ | ||
+ | |||
+ | Խոհանոցի բարձրացրած պատուհանից իսկապես զանազանեցի մեր լեհերին, իմիջիայլոց, ինձ թվաց, որ այնտեղ, լեհերից բացի, շատ մարդ կա։ Մտահոգված, քայլեցի դեպի խոհանոց։ Քրքիջ, հայհոյանք և դոփյուն հնչեց ետևիցս (դոփյունով կալանավորները փոխարինում են սուլոցը)։ | ||
+ | |||
+ | ― Դուրը չեկանք... պա֊պա֊պա֊պա՜, բռնի դրան... | ||
+ | |||
+ | Մինչ այդ երբեք այդպիսի վիրավորանք չէի կրել բանտում, և այդ անգամ շատ ծանր էր ինձ համար։ Բայց այնպիսի մի պահի էի ընկել նրանց լեզվի տակ։ Խոհանոցի հաշտում հանդիպեցի Տ.-վսկուն՝ ազնվականներից էր, հաստատակամ և մեծահոգի մի երիտասարդ, ոչ շատ կրթված և անասելի սիրող Բ.֊ին։ Տաժանապարտները մնացած բոլորից զանազանում էին նրան և նույնիսկ մասամբ սիրում։ Քաջասիրտ էր, առնական և ուժեղ, և դա ինչ-որ կերպ երեում էր նրա յուրաքանչյուր շարժուձևի մեջ։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ է եղել, Գորյանչիկով,― բղավեց նա ինձ,— այստեղ եկեք։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ի՞նչ է կատարվում այնտեղ։ | ||
+ | |||
+ | ― Նրանք հայցապահանջ են ներկայացնում, մի՞թե չգիտեք։ Հասկանալի է, չի հաջողվի նրանց՝ տաժանապարտներին հավատացո՞ղն ով է։ Կսկսեն փնտրել հրահրիչներին, և եթե մենք այնտեղ լինենք, հասկանալի է, առաջինը մեզ վրա կգցեն խռովության մեղքը։ Հիշեք, թե ինչի համար ենք եկել այնտեղ։ Նրանց պարզապես կճիպտեն, իսկ մեզ դատի կտան։ Մայորն ատում է բոլորիս և ուրախությամբ կկործանի։ Ինքն էլ մեզնով կարդարանա։ | ||
+ | |||
+ | ― Կալանավորներն էլ լրիվ կմատնեն մեզ,— ավելացրեց Մ.-ցկին, երբ մտանք խոհանոց։ | ||
+ | |||
+ | ― Մի անհանգստացեք, չեն խղճա,— հարեց Տ.֊վսկին։ | ||
+ | |||
+ | Խոհանոցում, ազնվականներից բացի, շատ ժողովուրդ կար, ընդհանուրը՝ մի երեսուն հոգի։ Նրանք մնացել էին, չցանկանալով հայցապահանջ ներկայացնել, ոմանք՝ վախկոտությունից, ոմանք էլ ամենայն պահանթի կատարյալ անօգտակարության վճռական համոզմունքից։ Այստեղ էր նաև Ակիմ Ակիմիչը, ծառայության և բարեպաշտության ճիշտ հոսանքին խանգարող նման բոլոր պահանջների երդվյալ և բնական թշնամի։ Նա լուռ և չափազանց հանգիստ սպասում էր գործի ավարտին, նվազագույնս չանհանգստանալով ելքի համար, ընդհակառակը, կատարելապես հավատացած կարգուկանոնի և ղեկավարության կամքի անշրջելի հաղթանակին։ Այստեղ էր նաև Իսայ Ֆոմիչը, կանգնած արտակարգ տարակուսանքի մեջ, քիթը կախած, ագահորեն ու վախվորած ականջ դրած մեր ասածներին։ Մեծ անհանգստության մեջ էր նա։ Այստեղ էին բանտի բոլոր լեհուկները, որոնք, չնայած հասարակ ծագումին, միացել էին ազնվականներին։ Մի քանի երկչոտ անձնավորություններ էլ կային՝ ռուսներից, մշտապես լռակյաց ու ճնշված մարդիկ։ Չէին համարձակվել ելնել մյուսների հետ և հիմա տրտմագին սպասում էին, թե ինչով է ավարտվելու գործը։ Ի վերջո, կային մի քանի մռայլադեմ ու մշտապես խստադեմ կալանավորներ, որոնք վախեցողներից չէին։ Նրանք մնացել էին համառ և խորշական համոզմունքից, որ այդ ամենը փուչ բան է և վատից բացի, այդ գործից ուրիշ բան չի լինի։ Սակայն ինձ թվում է, այդուհանդերձ, մի տեսակ անհարմար էին զգում, ոչ ամենևին ինքնավստահ տեսք ունեին։ Թեև հասկանում էին, որ ծայրեծայր իրավացի են՝ պահանջների առումով, ինչև հաստատվեց հետագայում, այդուհանդերձ, իրենց մի տեսակ ուրացող, արտելը լքողներ էին համարում, ճիշտ ասես ընկերներին մատնել էին պլաց-մայորին։ Այստեղ էր հայտնվել նաև Յոլկինը, նույն այն սիբիրցի մուժիկը, որը դրամանենգության համար էր բանտարկվել և խլել անասնաբուժական գործը Կուլիկովից։ Ստարոդուբովյան արվարձանի ծերուկն էլ էր այստեղ։ Խոհարարները լրիվ, մեկ մարդու պես, մնացել էին խոհանոցում, հավանորեն, համոզված, որ իրենք ևս կառավարչության մի մասն են, հետևաբար և անհարմար է ելնել ղեկավարության դեմ։ | ||
+ | |||
+ | ― Սակայն,— անվճռական սկսեցի ես, դիմելով Մ.֊մին,― սրանցից բացի, բոլորը ելել են։ | ||
+ | |||
+ | ― Իսկ մե՞զ ինչ,— փնթփնթաց Բ.֊ը։ | ||
+ | |||
+ | ― Նրանցից հարյուր անգամ ավելի ռիսկի կգնայինք, եթե ելնեինք, իսկ ինչի համար։ Je hais ces brigands ''{Ատում եմ այդ ավազակներին (ֆրանս․)։}''։ Եվ մի՞թե թեկուզ մի պահ մտածում եք, թե նրանց պահանջածը կտան։ Այդ ի՞նչ հաճույք է՝ քիթը խոթել անհեթեթության մեջ։ | ||
+ | |||
+ | ― Սրանից ոչ մի բան դուրս չի գա,— հարեց տաժանապարտներից մեկը՝ համառ, ու չարացած ծերուկ էր։ Ալմազովը, որ այդտեղ էր, շտապեց համաձայնել՝ ի պատասխան։ | ||
+ | |||
+ | ― Բացի որ մի հիսուն հոգու կճիպտեն, ոչ մի րան էլ դուրս չի գա։ | ||
+ | |||
+ | ― Մայորն եկավ,— բղավեց ինչ֊որ մեկն ու բոլորս անհամբեր նետվեցինք պատուհանների մոտ։ | ||
+ | |||
+ | Մայորը վրա պրծավ չարացած, կարմրատակած, կատաղած, ակնոցով էր։ Լուռ, բայց վճռական մոտեցավ շարքին։ Նման դեպքերում նա, իսկապես, համարձակ էր և չէր կորցնում հոգու արիությունը։ Իմիջիայլոց, միշտ խիստ հարբած էր։ Նույնիսկ նարնջագույն բոլորքով ճարպոտած գլխարկը և կեղտոտված արծաթագույն ուսապանակները չարագույժ ինչ֊որ բան ունեին իրենց մեջ։ Նրա ետևից գալիս էր գրագիր Դյատլովը, վերին աստիճանի կարևոր մի անձ մեր բանտում, որն ըստ էության, ամեն ինչ էր կառավարում բանտում և նույնիսկ ազդեցություն ուներ մայորի վրա, բավական խորամանկ մարդ էր, իր շահը շատ լավ գիտցող, բայց և ոչ վատ։ | ||
+ | |||
+ | Կալանավորները գոհ էին նրանից։ Ետևից գալիս էր մեր ենթասպան, ակներևաբար արդեն հասցրած ստանալ ահավոր և տասն անգամ ավելին սպասվող պարսավանքը, նրա ետևից՝ պահախմբի զինվորները, երեք֊չորս հոգի, ոչ ավելի։ Կալանավորները, որոնք կանգնած էին գլխաբաց, հենց ուղարկեցին՝ մայորին կանչելու, բոլորն ուղղվեցին, ձգվեցին, ամենքը ոտքից ոտք էին ճոճվում, հիմա արդեն քարացան տեղներում, սպասելով առաջին բառին, կամ ավելի լավ է ասել բարձրագույն ղեկավարության առաջին բղավոցին։ | ||
+ | |||
+ | Դա հետևեց անմիջապես, երկրորդ բառից մայորը բղավեց կոկորդով մեկ, այս անգամ նույնիսկ մի ուրիշ ծղրտոցով շատ-շատ էր փրփրած։ Պատուհաններից տեսնում էինք, թե ինչպես է վազում շարքի առջևով, վրա պրծնում, հարցաքննում։ Իմիջիայլոց, նրա հարցերը, նմանապես կալանավորական պատասխանները, հեռվության պատճառով, չէին լսվում։ Միայն լսում էինք, թե ինչպես է բղավում՝ ղժղժալով. | ||
+ | |||
+ | ― Խռովարարնե՜ր... Անցկացնել շարքի միջո՜վ... Հրահրողնե՜ր։ Դո՛ւ ես հրահրիչը։ Դո՛ւ ես հրահրիչը,— վրա պրծավ ինչ֊որ մեկին։ | ||
+ | |||
+ | Պատասխան չլսվեց։ Բայց մի րոպե անց տեսանք, ինչպես կալանավորը շարքից ելավ և շարժվեց դեպի կորդեգարդիա։ Մեկ րոպե էլ անց նրան հետեւեց հաջորդը, ապա՝ երրորդը։ | ||
+ | |||
+ | ― Բոլորին դատի տալ, ես ձեզ... Էն ովքե՞ր են խոհանոցում,— ղժղժաց նա, մեզ տեսնելով բաց պատուհանից։― Բոլորին՝ էստեղ, քշեք դրանց էստեղ, հենց հիմա։ | ||
+ | |||
+ | Գրագիր Դյատլովը շարժվեց մեր կողմը, խոհանոց։ Այստեղ նրան ասացին, որ պահանջներ չունեն։ Նա անմիջապես գնաց ու զեկուցեց մայորին։ | ||
+ | |||
+ | ― Ա՛, չունե՜ն,— խոսեց նա երկու տոն ցածր, ըստ երևույթին, ուրախացած։— Սեկ է, բոլորին քշեք էստեղ։ | ||
+ | |||
+ | Մենք դուրս եկանք։ Ես զգացի, որ մի տեսակ ամոթալի է մեզ համար դուրս գալը։ Եվ բոլորս էլ քայլում էինք գլխահակ։ | ||
+ | |||
+ | ― Ա՜, Պրոկոֆև։ Յոլկինն էլ է, էդ դու ես, Ալմազով։― Շարվեք, շարվեք էստեղ, խմբով,— ասաց մեզ մայորը մի տեսակ փութկոտ, սակայն փափուկ ձայնով, քնքշությամբ մեզ նայելով։— Մ․֊ցկի, դու էլ ես էստեղ... ըհը՛, ցուցակագրեք։ Դյատլով։ Հենց հիմա ցուցակագրեք, բոլոր գոհերին՝ առանձին, բոլոր դժգոհներին՝ առանձին, լրիվ բոլորին, ու ցուցակն ինձ բերեք։ Ես ձեզ բոլորիդ... դատի կտամ։ Ես ձեզ, խաբեբան եր։ | ||
+ | |||
+ | Թուղթն ազդեցություն գործեց։ | ||
+ | |||
+ | ― Մենք գոհ ենք,— հանկարծ մռայլաձայն ասաց մեկը դժդոհների ամբոխի միջից, բայց մի տեսակ ոչ այնքան վճռական։ | ||
+ | |||
+ | ― Ա՜, գոհ եք։ Ո՞վ է գոհ։ Ով գոհ է, թող դուրս գա։ | ||
+ | |||
+ | ― Գո՜հ ենք, գո՜հ ենք,— ավելացան մի քանի ձայն։ | ||
+ | |||
+ | ― Գոհ եք, ուրեմն ձեզ հրահրե՞լ են, ուրեմն, հրահրիչներ, խռովարարնե՞ր են եղել։ Ավելի վատ իրենց համար... | ||
+ | |||
+ | ― Տեր Աստված, սա ի՜նչ բան է,— հնչեց մի ձայն՝ ամբոխի միջից։ | ||
+ | |||
+ | ― Ո՞վ էր, ո՞վ բղավեց, ո՞վ,— թնդաց մայորը, նետվելով այն կողմ, որտեղից հնչեց ձայնը։— Դո՞ւ, Ռաստորգուև, դո՞ւ բղավեցիր։ Կորդեգարդիա՜։ | ||
+ | |||
+ | Ռաստորգույևը՝ թեթևակի լխկած, բարձրահասակ մի երիտասարդ, ելավ շարքից ու դանդաղ շարժվեց դեպի կորդեգարդիա։ Բղավողն ամենևին էլ ինքը չէր, բայց որ իր անունն էին տվել, չհակաճառեց։ | ||
+ | |||
+ | ― Կշտությունից եք կատղել,— ետևից ոռնաց մայորը։— Տես է, հաստաքամակը, երեք օր չի․․․ Հիմի բոլորիդ կգտնեմ։ Ով գոհ է, դուրս եկեք։ | ||
+ | |||
+ | ― Գոհ ենք, ձերդ բարձր բարեծնություն,— մռայլորեն հնչեցին մի քանի տասնյակ ձայներ։ Մյուսները համառորեն լուռ էին։ Սակայն մայորին հենց դա էր պետք։ Ակներևաբար, նրան ձեռնտու էր շուտափույթ ավարտել գործը և մի կերպ վերջացնել համաձայնությամբ։ | ||
+ | |||
+ | ― Ա՜, հիմա բոլորն են գոհ,— խոսեց նա փութով։— Ես դա էլ տեսա... գիտեի։ Սա հրահրիչներն են։ Նրանց մեջ հաստատ հրահրիչներ կան,— շարունակեց նա, դիմելով Դյատլովին։— Դա պետք է մանրակրկիտ քննել ու պարզել։ Իսկ հիմա... հիմա գործի գնալու ժամանակն է։ Թմբկազա՜րկ։ | ||
+ | |||
+ | Անձամբ ներկա եղավ գործաբաժանին։ Կալանավորները լուռ ու տրտում ցրվեցին ըստ գործատեղերի, ծայրահեղ դեպքում գոհ, որ շուտով աչքից հեռու գտնվեցին։ Բայց գործաբաժանից հետո մայորն անհապաղ գնաց կորդեգարդիա և պարզեց «հրահրիչների» հետ, ի դեպ, ոչ շատ դաժանաբար։ Նույնիսկ շտապում էր։ Հետո ասում էին, որ նրանցից մեկը ներողություն խնդրեց, և մայորը տեղնուտեղը ներեց նրան։ Երևում էր, որ մայորը մասամբ տեղը չէր գտնում և գուցե թե կարող է վախեցել էր նաև։ Հայզապահանջը, համենայն դեպս, նրբանկատ բան է, ու թեև կալանավորների գանգատը չէր կարոդ, ըստ էության, պահանջ կոչվել, քանի որ ներկայացրել էին ոչ բարձր ղեկավարությանը այլ իրեն՝ մայորին, բայց և այնպես մի տեսակ անհարմար էր, անդուր։ Հատկապես շփոթեցնում էր, որ ընդվզել էին բոլորը, միահամուռ։ Հարկ էր սքողել գործն ինչ գնով ուզում է լինի։ «Հրահրիչներին» շուտով ազատ արձակեցին։ Հաջորդ օրվանից սնունդը լավացավ, թեև, ի դեպ, ոչ երկար ժամանակ։ Առաջին օրերը մայորն ավելի հաճախ սկսեց բանտ մտնել և ավելի հաճախ գտնել կարգի խախտումներ։ Մեր ենթասպան շրջում էր մտահոգ և հունից ելած, կարծես չէր կարողանում ուշքի գալ զարմանքից։ Իսկ ինչ վերաբերում է կալանավորներին, ապա դրանից հետո դեռ երկար ժամանակ չէին կարողանում հանգստանալ, բայց արդեն չէին ընդվզում առաջվա պես, այլ տագնապալի լուռումունջ էին, մի տեսակ մտազբաղ։ Ոմանք նույնիսկ գլխահակ էին։ Մյուսները փնթփնթում, թեև դժկամությամբ էին արձագանքում եղած ամեն ինչին։ Շատերը մի տեսակ չարացած և բարձրաձայն ձեռ էին առնում իրենք իրենց, ճիշտ կարծես մեղադրելով իրենց այդ հայցապահանջի համար։ | ||
+ | |||
+ | ― Առ հա, քեզ, կերա՞ք,— կասեր մեկնումեկը։ | ||
+ | |||
+ | ― Ինչ փրթես, էն կխրթես,— կավելացներ մյուսը։ | ||
+ | |||
+ | ― Էն մուկն ո՞ւր է, որ կատվի վզից զանգ էր կախելու,— կհարեր երկրորդը։ | ||
+ | |||
+ | Մերպեսներն առանց կոպալի բան չեն հասկանա, ով չգիտի։ Լավ է դեռ, որ բոլորին չսխկեց։ | ||
+ | |||
+ | ― Դու էլ սրանից հետո շատ իմացար, քիչ դուրս տուր, ավելի լավ կըլնի,— չարացած կնշեր մեկ ուրիշը։ | ||
+ | |||
+ | ― Էդ ի՞նչ ես սովորացնում, դասատո՞ւ ես, տեսնեմ։ | ||
+ | |||
+ | ― Էդ է որ կա՝ սովորացնում եմ։ | ||
+ | |||
+ | ― Դո՞ւ որտեղից բսնեցիր։ | ||
+ | |||
+ | ― Ես որ հլա մարդ եմ, բա դո՞ւ ով ես։ | ||
+ | |||
+ | ― Շան ցկնած ես, այ թե ով ես։ | ||
+ | |||
+ | ― Ինքդ ես, որ կաս։ | ||
+ | |||
+ | ― Դե, դե, ի՞նչ եք ձեններդ գլուխներդ գցել, հերիք եղավ,— բոլոր կողմերից կբղավեին վիճողների վրա... | ||
+ | |||
+ | Այդ նույն երեկոյան, այսինքն պահանջ ներկայացնելու օրը, գործատեղից գալով, բանտասենյակների ետևում հանդիպեցի Պետրովին։ Նա ինձ էր փնտրում արդեն։ Մոտենալով, ինչ֊որ բաներ մրթմրթաց, երկու֊երեք անորոշ բացականչությունների նման, բայց շուտով մտացրիվ լռեց և մեքենայաբար քայլեց կողքիցս։ Այդ ամբողջ գործը դեռևս ցավագին ճնշում էր սիրտս և ինձ թվաց, թե Պետրովն ինչ֊որ բան կբացատրի։ | ||
+ | |||
+ | ― Ասացեք, Պետրով,— հարցրեցի նրան,— ձերոնք մեզ վրա չե՞ն բարկանում։ | ||
+ | |||
+ | ― Ո՞վ պիտի բարկանա,— հարցրեց ինքն իրեն, կարծես արթնանալով։ | ||
+ | |||
+ | ― Կալանավորները մեզ... ազնվականներիս վրա։ | ||
+ | |||
+ | ― Ինչի՞ համար բարկանան։ | ||
+ | |||
+ | ― Որ դուրս չեկանք պահանջի։ | ||
+ | |||
+ | ― Է, դո՞ւք ինչի պիտի պահանջ տայիք,— հարցրեց նա, կարծես կամենալով հասկանալ ինձ,— դուք ձեր առածն եք ուտում։ | ||
+ | |||
+ | ― Ահ, տեր Աստված, չէ որ ձերոնցից էլ կան, որ իրենցն են ուտում, բայց դուրս եկան։ Է՛, մենք էլ պիտի... ընկերությունից։ | ||
+ | |||
+ | ― Հա... բայց դուք մեզ ի՞նչ ընկեր,— հարցրեց նա տարակուսած։ | ||
+ | |||
+ | Ես արագ նայեցի նրան, վճռականապես չէր հասկանում ինձ, չէր հասկանում, թե ուզածս ի՞նչ է։ Փոխարենը ես հասկացա իրեն այդ վայրկյանին կատարելապես։ Հիմա առաջին մի միտք, որ վաղուց տարտամ խլրտում ու հետապնդում էր ինձ, վերջնականապես բացահայտվեց, և ես մեկեն հասկացա այն, ինչ մինչ այդ չէի կռահում։ Հասկացա, որ ինձ երբեք չեն ընդունի ընկերության մեջ, թեկուզ ամենակալանավորը լինեի, թեկուզ հուր հավիտենական, թեկուզ հատուկ բաժանմունքից։ Բայց առանձնապես հիշողությանս մեջ մնաց Պետրովի տեսքն այդ պահին։ Նրա «դուք մեզ ի՞նչ ընկեր» հարցում այնպիսի մի ոչ շինծու պարզունակություն կար, այնքան բարեհոգի տարակուսանք։ Մտածեցի, թե այդ բառերի մեջ որևիցե հեգնանք, չարամտություն, ծաղր չկա՞ր։ Ոչինչ չկար, պարզապես ընկեր չես, ուրիշ ոչինչ։ Դու գնա քո ճանապարհով, իսկ մենք՝ մեր, դու քո գործերն ունես, մենք էլ՝ մեր։ | ||
+ | |||
+ | Եվ իսկապես, պահանջից հետո ես մտածում էի, որ նրանք ուղղակի մեր կոկորդը կկրծեն և կյանք չի լինի մեզ համար։ Ամենևին, ոչ նվազագույն կշտամբանք, ոչ հանդիմանության ակնարկում չլսեցինք մենք, ոչ մի առանձին չարություն չավելացավ։ Պարզապես, հարմար առիթով քիչումիչ բզկտում էին, ինչպես նախկինում էին անում, ոչինչ ավելի։ Իմիջիայլոց, ամենևին չէին բարկանում նաև բոլոր նրանց վրա, ովքեր չէին կամեցել հայցապահանջ ներկայացնել և մնացել էին խոհանոցում, ճիշտ նույնպես էլ նրանց վրա, ովքեր առաջիններից էին բղավել, թե ամեն ինչից գոհ են։ Ոչ մեկն անգամ չհիշատակեց դա։ Հատկապես այդ վերջինը չէի կարողանում հասկանալ։ | ||
+ | |||
=== VIII։ Ընկերները === | === VIII։ Ընկերները === | ||
+ | |||
+ | Իհարկե, ավելի շատ ինձ ձգում էին մերոնք, այն է՝ «ազնվականները», հատկապես առաջին շրջանում։ Սակայն բանտում գտնվող ռուս նախկին երեք ազնվականներից (Ակիմ Ակիմիչ, լրտես Ա.֊վր և նա, ում հայրասպան էին համարում) ճանաչում և խոսում էի միայն Ակիմ Ակիմիչի հետ։ Խոստովանեմ, ես մոտեցա նրան, այսպես ասած, հուսալքությունից, ամենասաստիկ տրտմության պահին, երբ արդեն ոչ մեկին մոտենալ չէր նախատեսվում, նրանից բացի։ Նախորդ գլխում փորձել եմ մեր բոլոր մարդկանց տեսակավորել, կարգերի բաժանել, սակայն հիմա, վերհիշելով Ակիմ Ակիմիչին, կարծում եմ, մի կարգ էլ կարելի է ավելացնել։ Ճիշտ է, մենակ նա էր այդ կարգում։ Կատարելապես անտարբեր տաժանապարտների տեսակն է։ Կատարելապես անտարբեր, այսինքն այնպիսիք, ում համար միևնույնն էր ապրել ազատության մեջ, թե բանտում, հարկավ չկային մեզ մոտ և չէին կարող լինել, բայց կարծում եմ, Ակիմ Ակիմիչը բացառություն էր։ Նույնիսկ բանտում էլ տնավորվել էր այնպես, ասես ամբողջ կյանքը պատրաստվում էր ապրել այդտեղ. նրան շրջապատող ամեն ինչ, սկսած ներքնակից, բարձերից, ամանեղենից, տեղը տեղին էին այնպես խիտ, այնքան կայուն։ Բացօթևանայինի, ժամանակավորի հետք իսկ չէր նկատվում։ Դեռևս շատ տարիներ ուներ բանտում մնալու, բայց հազիվ թե երբևէ մտածեր դուրս գալու մասին։ Սակայն եթե նա հաշտվել էր իրականության հետ, ապա հարկավ, ոչ սրտով, այլ թերևս ենթակարգումից, ինչ նրա համար, ի դեպ, միևնույնն էր։ Բարի մարդ էր և նույնիսկ օգնում էր ինձ սկզբում խորհուրդներով և մանր֊մունր ծառայություններով, սակայն երբեմն, մեղանչում եմ, ակամա այնպիսի անօրինակ թախիծ էր իջնում վրաս նրանից, հաակապես առաջին շրջանում, ինչից առավելապես էր սաստկանում առանց այդ էլ տրտմալի իմ հոգեվիճակը։ Հենց տրտմությունից էլ խոսքի էի բռնվում նրա հետ։ Լինում էր մեկ֊մեկ, որևէ կենդանի խոսքի ծարավի՝ թեկուզ մաղձոտ, թեկուզ անհամբեր, թեկուզ որևէ չարությամբ լի, մենք գոնե մեր բախտի վրա դառնանում էինք միասին, իսկ նա լռում էր, սոսնձում էր լապտերիկները կամ պատմում, ինչպիսի ստուգատես էր իրենց մոտ այսինչ թվականին, ով էր դիվիզիայի պետը, ինչպես էին անուն֊հայրանուն ով կոչում նրան, գոհ էր մնացել ստուգատեսից, թե՝ ոչ, ինչպես փոխվեցին հրաձիգների ազդանշանները և այլն։ Եվ այդ ամենն այնպիսի մի համաչափ, բարեպատշաճ ձայնով, ճիշտ ասես ջուր էր ծորում կաթիլ֊կաթիլ։ Նա նույնիսկ համարյա երբեք չէր ոգևորվում, երբ ինձ պատմում էր, թե Կովկասում ինչ֊որ գործողության մասնակցելու համար արժանացել էր «նուրբ Աննա» տարբերանշանը թրի վրա կրելու։ Լոկ ձայնն էր այդ պահին դառնում մի տեսակ առանձնապես ծանրումեծ և կշռավոր։ Թեթևակի իջեցնում էր ձայնը, նույնիսկ ինչ֊որ խորհրդավորության երանգով, երբ արտասանում էր «Սուրբ Աննա», և դրանից հետո մի երեք րոպե առանձնապես լռակյաց ու վեհատեսք դառնում... Այդ առաջին տարում լինում էին հիմար պահեր, երբ ես (ու միշտ էլ՝ մի տեսակ հանկարծակի) սկսում էի համարյա թե ատել Ակիմ Ակիմիչին հայտնի չէ, թե ինչու և լուռ նզովում ճակատագիրս, որ թախտաշարի վրա մեզ տեղավորել է գլուխ֊գլխի։ Սովորաբար, մեկ ժամ անց արդեն կշտամբում էի ինքս ինձ դրա համար։ Սակայն դա միայն առաջին տարում էր, հետագայում հոգով կատարելապես հաշտվեցի Ակիմ Ակիմիչի հետ և ամաչում էի նախկին հիմարություններիցս։ Իսկ երես֊երեսի, հիշում եմ, երբեք չվիճեցինք իրար հետ։ | ||
+ | |||
+ | Այդ երեք ռուսներից բացի, բանտում լինելուս ընթացքում, ուրիշ ութը հոգի կային։ Ոմանց հետ շփվեցի բավականին մտերմավարի և անգամ հաճույքով, բայց ոչ բոլորի։ Նրանցից լավագույնները մի տեսակ ախտահարված էին, բացառիկներ ու ծայրաստիճան անհանդուրժող։ Երկուսի հետ հետագայում պարզապես դադարեցի խոսել։ Նրանց մեջ ուսյալները միայն երեքն էին՝ Բ.֊սկին, Մ.֊կին և ծերուկ Ժ.֊կին՝ նախկինում ինչ֊որ տեղ մաթեմատիկայի պրոֆեսոր էր եղել։ Բարի, լավ ծերուկ էր, մեծ խենթ, և չնայած լուրջ կրթվածությանը, կարծում եմ, ծայրաստիճան սահմանափակ մի մարդ։ Միանգամայն ուրիշ էին Մ.֊ը և Բ.֊ը։ Մ.֊ի հետ լավ մտերմացա միանգամից, երբեք չվիճեցի, հարգում էի, բայց սիրել, կապվել նրա հետ երբեք չէի կարող։ Խորապես չվստահող և չարացած մարդ էր, սակայն կարողանում էր զարմանալիորեն լավ տիրապետել իրեն։ Ահա և այդ չափից ավելի մեծ կարողությունն էլ դուր չէր գալիս, մի տեսակ զգացվում էր, որ երբեք և ոչ մեկի առաջ նա սիրտը չի բացի։ Իմիջիայլոց, գուցեև սխալվում եմ։ Ուժեղ և վերին աստիճանի ազնվաբարո բնավորություն ուներ։ Մարդկանց հետ նրա վարվեցողության արտակարգ, անգամ ճիզվիտական ճարպկությունն ու զգուշավորությունը երևցնում էին նրա քողարկված, խորունկ սկեպտիցիզմը։ Այնինչ, հենց այդ երկվությունից տառապող հոգի էր՝ սկեպտիցիզմը և խորքային անբեկանելի հավատն իր որոշ հատուկ համոզմունքների, հույսերի հանդեպ։ Սակայն և, չնայած իր կենցաղային համակ ճապկությանը, անհաշտ թշնամանք ուներ Բ.֊վի և նրա բաբեկամ Տ.֊սկիի հանդեպ։ Բ.֊ը հիվանդ, փոքր֊ինչ թոքախտի հակված մարդ էր, դյուրաբորբոք և նյարդային, բայց ըստ էության, անչափ բարի և անգամ մեծահոգի։ Նրա դյուրաբորբոքությունը երբեմն հասնում էր արտակարգ անհանդուրժողականության և քմահաճությունների։ Ես չդիմացա այդ բնավորությանը և հետագայում հեռացա Բ.֊ից, բայց չդադարեցի սիրել նրան, իսկ Մ.֊ի հետ թեև չվիճեցի, բայց երբեք չսիրեցի նրան։ Բ.֊ից բաժանվելով, այնպես եղավ, որ ես անմիջապես պիտի հեռանայի նաև Տ.֊սկիից, նույն այն երիտասարդից, ում մասին հիշատակել եմ նախորդ գլխում, մեր հայցապահանջի մասին պատմելիս։ Ինձ համար շատ ափսոս էր դա։ Տ.֊սկին թեև ուսյալ չէր, սակայն բարի, արիասիրտ, մի խոսքով փառավոր երիտասարդ էր։ Ամբողջ բանն այն էր, որ նա այնքան էր սիրում ու հարգում Բ.֊ին, այն աստիճան էր երկրպագում, որ բոլոր նրանց, ովքեր թեթևակի խզում էին կապերը Բ․֊ից, տեղնուտեղը գրեթե թշնամի էր համարում իրեն։ Նա Մ.֊ից էլ հետագայում կարծեմ հեռացավ Բ.֊ի պատճառով, թեև երկար ժամանակ քաջալերում էր իրեն։ Իմիջիայլոց, նրանք բոլորն էլ բարոյապես հիվանդ, քինոտ, դյուրաբորբոք, չվստահող մարդիկ էին։ Հասկանալի էր. նրանց համար շատ ծանր էր, շատ ավելի ծանր, քան մեզ համար։ Հեռու էին իրենց հայրենիքից։ Ոմանք աքսորված էին երկար ժամկետներով, տասը, տասներկու տարով, իսկ գլխավորը՝ խորապես կանխակալ հայացքով էին նայում շրջապատող բոլորին, տաժանապարտների մեջ տեսնելով սոսկ գազանություն ու չէին կարող, անգամ չէին կամենում նրանց մեջ զանազանել գեթ մի բարի գիծ, մարդկային և ոչ մի բան, ինչը նույնպես շատ էր հասկանալի. այդ տարաբախտ տեսակետին նրանց հանգեցրել էին հանգամանքների ուժը, ճակատագիրը։ Հստակ է, որ թախիծը նրանց խեղդում էր բանտում։ Չերքեզների, թաթարների, Իսայ Ֆոմիչի հետ սիրալիր էին և բարյացակամ, սակայն խորշանքով խուսափում էին մյուս բոլոր տաժանապարտներից։ Մեն միայն ստարոդուբցի հնածիսականն էր վայելում նրանց համակ հարգանքը։ Ի դեպ, հատկանշական է, որ տաժանապարտներից ոչ մեկը, ամբողջ այն ընթացքում քանի դեռ բանտում էի, չկշտամբեց նրանց ո՛չ ծագման, ո՛չ հավատքի, ո՛չ մտածելակերպի համար, ինչ դրսևորում է մեր հասարակ ժողովուրդն օտարերկրացիների, գերազանցապես գերմանացիների նկատմամբ, թեև ի դեպ, շատ հազվադեպ։ Իմիջիայլոց, գերմանացիների վրա թերևս ծիծաղեն սոսկ, գերմանացին իրենից ներկայացնում է խորապես կոմիկական ինչ֊որ բան ռուս հասարակ մարդու համար։ Իսկ մեր գերմանացիների հետ տաժանապարտները վարվում էին նույնիսկ հարգալիր, շատ ավելի, քան մեզ՝ ռուսներիս հետ, և բոլորովին ''ձեռ չէին տալիս''։ Սակայն սրանք, թվում է, երբեք չէին ուզում նկատել և գիտակցել դա։ Ես ասացի Տ.֊սկու մասին։ Դա նա էր, որ երբ առաջին աքսորավայրից նրանց տեղափոխում էին մեր բերդը, Բ.֊ին ձեռքերի վրա էր բերել համարյա ամբողջ ճանապարհը, երբ սա թուլակազմ և տկար, հոգնել էր կալաներթի կեսից։ Սկզբում նրանց ուղարկել էին Ու.-գորսկ նրանք պատմում էին, որ այնտեղ իրենց համար լավ էր, այսինքն՝ շատ ավելի լավ, քան մեր բերդում։ Սակայն նրանք սկսել էին ինչ֊որ, ի դեպ, միանգամայն անմեղ նամակագրություն ուրիշ աքսորյալների հետ, ուրիշ մի քաղաքից, այդ պատճառով էլ հարկ էին համարել նրանցից երեքին տեղափոխել մեր բերդը՝ ավելի մոտ բարձրագույն ղեկավարության աչքին։ Նրանց երրորդ ընկերը Ժ.-ն էր։ Մինչ նրանց գալը Մ.-ը միակն էր բանտում։ Եվ ինչպե՜ս պիտի թախծեր իր աքսորի առաջին տարում։ | ||
+ | |||
+ | Այդ Ժ.֊ն Աստծուն հավերժորեն աղոթող ծերուկն էր, ում մասին արդեն հիշատակել եմ։ Մեր բոլոր քաղաքական հանցագործները ջահելներ էին, ոմանք՝ նույնիսկ շատ ջահել։ Միայն Ժ.-ն էր արդեն հիսունն անց։ Հարկավ, ազնիվ մարդ էր, բայց փոքր֊ինչ տարօրինակ։ Նրա ընկերները՝ Բ.-ն և Տ.-ը չէին սիրում նրան շատ, նույնիսկ չէին խոսում հետը, նրա մասին ասելով, թե կամակոր է և կռվազան։ Չգիտեմ, որքան էին իրավացի տվյալ դեպքում։ Բանտում, ինչպեսև ամեն ուրիշ տեղ, ուր մարդիկ խմբվում են ոչ կամովին, այլ ստիպողաբար, ինձ թվում է, ավելի շուտ կարելի է կռվշտել և նույնիսկ ատել միմյանց, քան ազատության մեջ։ Շատ հանգամանքներ են նպաստում դրան։ Իմիջիայլոց, Ժ.-ը բավականին բթամիտ էր, գուցեև անդուր։ Մնացած բոլոր ընկերները նույնպես յոլա չէին գնում նրա հետ։ Թեև չկռվեցի նրա հետ, բայց առանձնապես էլ չմտերմացա։ Իր առարկան՝ մաթեմատիկան, կարծեմ թե գիտեր։ Հիշում եմ իր կիսառուսերենով շարունակ ջանում էր բացատրել ինչ-որ մի հատուկ, իր իսկ հորինած աստղագիտական համակարգ։ Ինձ ասել էին, որ մի Ժամանակ դա տպագրել է, բայց գիտական աշխարհում ընդամենը ծիծաղել էին։ Ինձ թվում է, խելքը թեթևակի թռցրել էր։ Օրեր ի վեր նա ծնկաչոք աղոթում էր Աստծուն, որով ձեռք էր բերել ամբողջ տաժանավայրի ընդհանուր հարգանքը, ինչը և վայելեց մինչև իր կյանքի վերջը։ Նա մահացավ մեր հոսպիտալում, ծանր հիվանդությունից հետո, իմ աչքի առաջ։ Իմիջիայլոց, տաժանապարտների հարգանքը նա վաստակել էր առաջին իսկ քայլից մեր բանտում, պլաց֊մայորի հետ իր պատմությունից հետո։ Ու.֊գորսկից մինչև մեր բանտն ընկած ճանապարհին նրանց չէին սափրել, մորուքներն աճել էին, այնպես որ, երբ նրանց բերել էին ուղիղ մեր մայորի մոտ, ապա վերջինս կատաղել֊մոլեգնել էր աստիճանակարգության նման խախտման վրա, ինչում նրանք ամենևին մեղավոր չէին։ | ||
+ | |||
+ | ― Այս ի՜նչ տեսք ունեն սրանք,— թնդացել էր մայորը։— Սրանք թափառաշրջիկներ են, ավազակներ։ | ||
+ | |||
+ | Ժ.֊ը, որ այն ժամանակ վատ էր հասկանում ռուսերեն ու կարծել էր, թե հարցնում են ովքե՞ր են իրենք, թափառաշրջիկներ, թե ավազակներ, պատասխանել էր. | ||
+ | |||
+ | ― Մենք թափառաշրջիկներ չենք, այլ քաղաքական հանցագործներ։ | ||
+ | |||
+ | ― Ի֊իիի՞նչ։ Դու կոպտո՞ւմ ես, կոպտո՞ւմ ես,— ոռնացել էր մայորը։ Կորդեգարդիա՜, հարյուր ճիպտազարկ, անմիջապես, հենց հիմա՛։ | ||
+ | |||
+ | Ծերունուն պատժել էին, անծպտուն պառկել էր ճիպոտների տակ, ձեռքն ատամներով կծել ու դիմացել էր ճիպտածեծին, առանց որևէ բղավոցի կամ տնքոցի, անշարժ։ Բ.֊ն և Տ.֊ն այդ ընթացքում արդեն մտել էին բանտ, ուր Մ.֊ն արդեն սպասել էր դարպասի մոտ և նետվել՝ նրանց վզից կախվելու, թեև մինչ այդ երբեք չէր տեսել նրանց։ Մայորի ընդունելությունից ցնցված, Ժ.֊ի մասին ամեն ինչ պատմել էին։ Հիշում եմ, ինչպես էր Մ.֊ը պատմում ինձ այդ մասին. «Ես կատաղած էի,― ասում էր նա,― չէի հասկանում, ինչ է կատարվում ինձ հետ, դողացնում էի, ինչպես տենդի մեջ։ Uպասում էի Ժ.֊ին դարպասի մոտ։ Նա պիտի գար կորդեգարդիայից, ուր պատժել էին իրեն։ Հանկարծ բացվեց դռնակը։ Ժ.֊ը, չնայելով ոչ ոքի, գունաթափ դեմքով և դողդոջուն, սպրդնած շրթունքներով, անցավ բակում հավաքված կալանավորների միջով, որոնք արդեն իմացել էին, որ ազնվական են պատժում, գնաց բանտասենյակ, ուղիղ իր տեղը և ոչ մի բառ չասելով, սկսեց ծնկաչոք աղոթել Աստծուն։ Տաժանապարտներն ապշած էին և նույնիսկ հուզված։ Հենց տեսա այդ ծերունուն,— ասաց Մ․֊ը,― ալեհեր, ծննդավայրում թողած կնոջը, զավակներին, հենց տեսա նրան ծնկաչոք, խայտառակ կերպով պատժված ու աղոթող, դուրս պրծա բանտասենյակների ետևը և ամբողջ երկու ժամ ասես ցնորված լինեի, ես փրփել էի»․․․ Տաժանապարտները սկսեցին շատ հարգել ժ.-ին այդ օրվանից և նրան միշտ հարգանքով էին վերաբերվում։ Նրանց հատկապես դուր էր եկել, որ պատժվողը չէր գոռացել ճիպոտների տակ։ | ||
+ | |||
+ | Սակայն հարկ է ասել ամբողջ ճշմարտությունը. սույն օրինակներով ամենևին չի կարելի դատել Սիրիր աքսորված ազնվականների հանդեպ ղեկավարության վերաբերմունքի մասին, ով էլ լինեին աքսորյալները՝ ռուս, թե լեհ։ Օրինակը սոսկ ցույց է տալիս, որ կարելի է դեմ առնել չարամիտ մարդու, և իհարկե, եթե նման մարդը որևէ տեղ առանձին կամ ավագ հրամանատար է, ապա աքսորյալի ճակատագիրն այն դեպքում, եթե աքսորյալին հատկապես չսիրեր այդ չարակամ հրամանատարը, շատ վատ ապահովված կլիներ նա։ Բայց չի լինի չխոստովանել, որ Սիբիրում ամենավերին ղեկավարությունը, ումից կախված էր մնացյալ բոլոր հրամանատարների տոնը և տրամադրվածությունը, աքսորյալ ազնվականների հանդեպ շատ է խտրական և առանձին դեպքերում նույնիսկ ջանում է զիջողություններ անել նրանց, մյուս տաժանապարտների՝ հասարակ ժողովրդի համեմատությամբ։ Պատճառները հստակ են. բարձրագույն պետերը, նախ և առաջ, իրենք էլ են ազնվականներ, երկրորդը, դեռևս նախկինում էր պատահել, որոշ ազնվականներ չէին պառկել ճիպոտների տակ և հարձակվել պատժողների վրա, ինչից սարսափելի բաներ էին եղել, իսկ երրորդը, ինձ թվում է, գլխավորն է դա՝ արդեն վաղուց, դեռևս երեսունհինգ տարի դրանից առաջ, հանկարծ միանգամից Սիբիրում էին հայտնվել աքսորյալ ազնվականների զանգվածներ, և հենց այդ աքսորյալները երեսուն տարվա ընթացքում կարողացել էին այնպես դրսևորել իրենց ամբողջ Սիբիրում, որ ղեկավարությունն արդեն հնուց եկած, ժառանգած սովորությամբ, իմ ժամանակ հայտնապես ուրիշ աչքերով էր նայում ազնվական հանցագործներին, քան մյուս բոլոր աքսորյալներին։ Բարձրագույն ղեկավարությանը հետևելով, վարժվել էին այդ նույն աչքերով նայել նաև ստորին հրամանատարները, հարկավ, փոխառնելով այդ հայացքը և տոնը վերևից, հպատակվելով, ենթարկվելով դրան։ Ի դեպ, ստորին հրամանատարներից շատերը բութ հայացքով նայում, քթի տակ քննադատում էին վերևից իջած կարգադրությունները և շատ, շատ ուրախ կլինեին, եթե միայն իրենց չխանգարեին տնօրինել յուրովի։ Բայց նրանց ամենևին թույլ չէին տալիս։ Ես հաստատ հիմքեր ունեմ այդպես կարծելու, և ահա, թե ինչու։ Տաժանակրության երկրորդ կարգը, որտեղ գտնվում էի ես և կազմված էր բերդի կալանավորներից՝ զինվորական ղեկավարության ներքո, անհամեմատելի ծանր էր մնացյալ երկու կարգերից, այն է՝ երրորդից (գործարանային) և առաջինից (հանքային)։ Ծանր էր ոչ միայն ազնվականների, այլև բոլոր կալանավորների համար հենց այն պատճառով, որ այդ կարգում ղեկավարությունը և կառուցվածքն ամբողջապես զինվորական էր, շատ նման Ռուսաստանի կալանավորական վաշտերին։ Զինվորական ղեկավարությունն ավելի խիստ էր, կարգերը՝ նեղող, միշտ շղթայված, միշտ պահախմբի հսկողության ներքո, միշտ փակի տակ։ Իսկ դա նման ուժով չկա մյուս երկու կարգերում։ Համենայն դեպս, այդպես էին ասում մեր բոլոր կալանավորները, իսկ նրանց մեջ կային գործի գիտակներ։ Նրանք բոլորը մեծ ուրախությամբ կգնային առաջին կարգաբաժին, որն օրենքներում համարվում էր ծանրագույն, և նույնիսկ բազմիցս երազում էին դա։ Ռուսաստանում կալանավորական վաշտերի մասին, բոլոր նրանք, ովքեր եղել էին այնտեղ, խոսում էին զարհուրանքով և հավատացնում, որ Ռուսաստանում ավելի ծանր տեղ չկա, քան կալանավորական վաշտերն են՝ բերդերում, և որ այնտեղի կյանքին համեմատած, Սիբիրում դրախտ է։ Հետևաբար, այնպիսի խիստ պայմաններում, ինչպես մեր բանտում, զինվորական ղեկավարության ներկայությամբ, անձամբ գեներալ-նահանգապետի աչքի առաջ և ի վերջո, այդպիսի դեպքերի պարագային (երբեմն պատահող), մի քանի կողմնակի, սակայն պաշտոնական անձինք, չարամտորեն կամ ծառայողական ջանադրությունից, պատրաստ էին գողունի հայտնել ուր հարկն է, որ իբր այս֊այս կարգի հանցագործներին այսինչ֊այնինչ անբարեմիտ հրամանատարները զիջողություններ են անում, եթե այդպիսի մի տեղում, ասում եմ, ազնվական֊հանցագործներին նայում էին փոքր֊ինչ ուրիշ աչքերով, քան մյուս տաժանապարտներին, առավել ևս՝ առավել արտոնյալ առաջին և երկրորդ կարգերում։ Հետևաբար, ըստ այն տեղի, ուր ես էի գտնվում, ինձ թվում է, կարող եմ այդ առումով դատել ամրողջ Սիբիրի մասին։ Դրա վերաբերյալ բոլոր լուրերն ու պատմությունները, որ հասնում էին ինձ առաջին և երկրորդ կարգի աքսորյալներից, հաստատում էին իմ եզրահանգումը։ Իսկապես էլ, բոլոր ազնվականներիս մեր բանտում ղեկավարությունը նայում էր առավել ուշադիր և զգուշավոր։ Գործի և ապրուստի խնդրում կտրականապես չկար որևէ զիջողություն. նույն աշխատանքները, նույն կալանդները, նույն կողպեքները, մի խոսքով, ամեն բան նույնը, ինչ բոլոր կալանավորներինը։ Թեթևացնել էլ չէր կարելի։ Ես գիտեմ, որ այդ քաղաքում, ''ոչ ուշ անցյայում'' այնքան մատնիչներ կային, այնքան խարդավանք, այնքան միմյանց տակ փոս փորողներ, որ ղեկավարությունը, բնականաբար, վախենում էր մատնությունից։ Իսկ այն ժամանակ ինչն ավելի սարսափելի կլիներ մատնությունից, թե հայտնի կարգի հանցագործներին զիջողություններ են անում։ Այդպիսով, ամեն ոք վախենում էր, և մենք ապրում էինք բոլոր տաժանապարտներին հավասար, սակայն մարմնական պատժի վերաբերյալ որոշ բացառություն կար։ Ճիշտ է, մեզ շատ կարգին էլ կճիպտեին, եթե արժանի լինեինք, այսինքն մեղավոր լինեինք որևիցե խնդրում։ Դա էր պահանջում ծառայության և հավասարության պարտքը՝ մարմնական պատիժների առումով։ Բայց հենց այնպես, զուր տեղը, թեթևամտորեն չէին ճիպտի, իսկ հասարակ կալանավորների նկատմամբ նմանօրինակ թեթևամիտ վերաբերմունք, հարկավ, պատահում էր, առանձնապես որոշ կրտսեր հրամանատարների և ամեն հարմար առիթով կարգադրելու և վախ ներշնչելու սիրահաների օրոք։ Մեզ հայտնի էր, որ պարետը, իմանալով ծերունի Ժ.֊ի պատմության մասին, շատ էր բարկացել մայորի վրա և հանդիմանել, որ բարի լինի հետագայում ձեռքերին ազատություն չտալ։ Ինձ այդպես պատմեցին բոլորը։ Մեզ մոտ գիտեին նաև, որ ինքը՝ գեներալ֊նահանգապետը, որ վստահում էր մեր մայորին ու մասամբ էլ սիրում, որպես որոշ ընդունակությունների տեր, ճշտակատար մարդու, իմանալով այդ պատմության մասին, նույնպես նկատողություն էր արել նրան։ Եվ մեր մայորն ընդունել էր դա ի գիտություն։ Օրինակ, ինչպես կուզեր ձեռքը գցել Մ.֊ին, ում ատում էր Ա.֊ի մատնությունների պատճառով, բայց ոչ մի կերպ չէր կարողանում նրան ճիպտել տալ, թեև առիթ էր որոնում, դեսուդեն քշում նրան և պատրվակ փնտրում։ Ժ.֊ի պատմության մասին իմացավ ամբողջ քաղաքը, և ընդհանուր կարծիքը մայորի դեմ էր։ Շատերն էին նրան կշտամբում, ոմանք նույնիսկ տհաճություններով։ Հիշում եմ հիմա նաև իմ առաջին հանդիպումը պլաց֊մայորի հետ։ Մեզ, այսինքն, ինձ և մեկ ուրիշ աքսորյալի, ում հետ միասին բանտ մտանք, դեռևս Տոբոլսկում վախեցրել էին այդ մարդու անդուր բնավորության մասին պատմություններով։ Այդ ժամանակ այնտեղ գտնվող շատ հին, քսանհինգամյա ժամկետով աքսորյալները ազնվականներից, որոնք մեզ ընդունել էին խոր համակրանքով և ամբողջ ժամանակ շփումներ ունեին մեզ հետ, քանի դեռ նստած էինք կալանառաք կետում, զգուշացնում էին մեր ապագա հրամանատարից և խոստանում անել ամեն բան, ինչ սոսկ կարող էին, ծանոթ մարդկանց միջոցով մեզ պաշտպանելու նրա հանդիպումներից։ Իսկապես էլ, գեներալ֊նահանգապետի երեք դուստրերը, որոնք այն ժամանակ հյուր էին եկել Ռուսաստանից իրենց հորը, նրանցից նամակներ էին ստացել և կարծեմ, թե խոսել էին հոր հետ մեր օգտին։ Սակայն ի՞նչ կարող էր անել նա։ Միայն ասել էր մայորին, որ մի քիչ բծախնդիր լինի։ Ցերեկվա ժամը երեքին մոտ մենք, այսինքն ես և ընկերս, հասանք այդ քաղաքը, և զինվորները մեզ տարան ուղիղ մեր տիրակալի մոտ։ Կանգնած էինք նախասենյակում, սպասելով նրան։ Այդ ընթացքում արդեն մարդ էին ուղարկել, բանտային ենթասպային կանչելու։ Հենց նա հայտնվեց, դուրս եկավ նաև պլաց֊մայորը։ Կաս֊կարմիր, բշտիկապատ և չար դեմքը մեզ վրա թողեց արտակարգ տրտմալի տպավորություն, ճիշտ կարծես մի չար սարդ վազեց ոստայնն ընկած խեղճ ճանճի վրա։ | ||
+ | |||
+ | ― Անունդ ի՞նչ է,— հարցրեց նա ընկերոջս։ Խոսում էր արագ֊արագ, չոր, կտրուկ, ակներև էր, որ ցանկանում է տպավորություն գործել մեզ վրա։ | ||
+ | |||
+ | ― Այսինչ֊այսինչ։ | ||
+ | |||
+ | ― Քո՞նը,— շարունակեց, դիմելով ինձ, վրաս հառած ակնոցը։ | ||
+ | |||
+ | ― Այսինչ-այսինչ։ | ||
+ | |||
+ | ― Ենթասպա, անմիջապես տարեք բանտ, կորդեգարդիայում ածիլեք քաղաքացիների պես, գլխի կեսը, կալանդները հագցրեք վաղն ևեթ։ Այդ ի՞նչ շինելներ են, որտեղի՞ց եք ստացել,— հարցրեց հանկարծ, ուշադրություն դարձնելով մեջքին դեղին շրջանակով մեր շինելներին, որ Տոբոլսկում էինք ստացել, դրանցով էլ ներկայացել նրա պայծառ տեսությանը,— նոր համազգեստ է։ Հավանաբար, մի նոր համազգեստ է... Դեռ նախատեսվում է... Պետերբուրգից...— խոսում է նա, հերթով դեսուդեն դարձնելով մեզ։— Հետները ոչինչ չունե՞ն,— մեկեն հարցրեց մեզ հսկող ժանդարմին։ | ||
+ | |||
+ | ― Սեփական հագուստ ունեն, ձերդ բարձր բարեծնություն,— պատասխանեց ժանդարմը, մի տեսակ ակնթարթորեն ձգվելով, նույնիսկ թեթևակի դողով։ Նրան բոլորը ճանաչում էին, բոլորը նրա մասին լսել էին, նա բոլորին վախեցնում էր։ | ||
+ | |||
+ | ― Ամեն ինչ վերցնել։ Նրանց տալ միայն սպիտակեղեն, այն էլ սպիտակ, գունավորը եթե կա, վերցնել։ Մնացած ամեն ինչ ծախել աճուրդով։ Փողը մուտքագրել։ Կալանավորը սեփականություն չունի,— շարունակեց նա, խստությամբ մեզ նայելով։— Տեսեք հա, ձեզ լավ կպահեք, որ ոչինչ չլսեմ։ Թե չէ․․․ մարմ-նա-կան պա-տիժ։ Ամենափոքր զանցանքի համար ճի՛պ֊պտա՛-հա՛֊րե՛լ․․․ | ||
+ | |||
+ | Այդ ամբողջ երեկո անսովորությունից համարյա հիվանդ էի, այդ ընդունելության պատճառով։ Ի դեպ, տպավորությունս սաստկացել էր նաև այն ամենից, ինչ տեսել էի բանտում, սակայն իմ բանտ մտնելու մասին արդեն պատմել եմ։ | ||
+ | |||
+ | Ես նոր հիշատակեցի, որ մեզ ոչ մի զիջողություն չէին անում և չէին համարձակվի անել, ոչ մի թեթեացում գործի մեջ՝ մնացյալ կալանավորների համեմատությամբ։ Բայց մեկ անգամ փորձեցին անել․ ես և Բ․-ն լրիվ երեք ամիս գնում էինք ինժեներական գրասենյակ, որպես գրագիրներ։ Սակայն դա արեցին ծածուկ-գողունի, ինժեներական ղեկավարությունն էր անում։ Այսինքն, մնացած բոլորը, թերևս ում հարկն էր, գիտեին, բայց ձևացնում էին, թե չգիտեն։ Դա եղավ դեռևս խմբի հրամանատար Գ.֊կովի օրոք։ Փոխգնդապետ Գ.֊ը մեզ մոտ էր ընկել ասես երկնքից, շատ քիչ մնաց մեզ մոտ, եթե չեմ սխալվում, կես տարուց ոչ ավելի, նույնիսկ ավելի քիչ, և մեկնեց Ռուսաստան, անսովոր տպավորություն գործելով բոլոր կալանավորների վրա։ Նրան ոչ թե սիրում էին կալանավորները, երկրպագում էին, եթե միայն այդ բառը կարելի է օգտագործել այստեղ։ Ինչպես էր դա արել, չգիտեմ, բայց գրավել էր նրանց առաջին անգամից։ «Հոր պես է, հոր պես, ուրիշ ծնող պետք չէ»,— րոպեն մեկ ասում էին կալանավորները, ինժեներական բաժնի նրա կառավարման ամբողջ ընթացքում։ Կարծեմ, թե ահավոր ուտող֊խմող էր։ Կարճահասակ, հանդուգն, ինքնավստահ հայացքով։ Բայց դրա հետ մեկտեղ, սիրալիր էր կալանավորների հետ, համարյա թե քնքշության աստիճան, և իրոք, հոր պես էր սիրում նրանց։ Թե ինչու էր այդչափ սիրում կալանավորներին, ասել չեմ կարող, սակայն նա չէր կարող տեսնել կալանավորին և մի սիրալիր, ուրախ բան չասել նրան, չծիծաղել նրա հետ, չկատակել, և գլխավորը՝ դրա մեջ ղեկավարման որևէ բանի կաթիլ անգամ չկար, անհավասար կամ զուտ ղեկավարական հոգածություն նշանակող թեկուզ որևէ մանրուք։ Յուրային ընկեր էր, յուրային մարդ՝ վերին աստիճանի։ Սակայն, չնայած նրա այդ ամբողջ բնազդական ազատականությանը, կալանավորները և ոչ մի անգամ չմեղանչեցին նրա դեմ որևիցե անհարգալիր, ընտանեվարի վարմունքով։ Ընդհակառակը։ Միայն կալանավորի ամբողջ դեմքը կշողար՝ հրամանատարին հանդիպելիս, և հանելով գլխարկը, ժպտադեմ կնայեր, երբ նա մոտենար իրեն։ Իսկ եթե խոսք բացեր, ասես նվեր կաներ։ Այդպիսի հանրահռչակ մարդիկ լինում են։ Տեսքը՝ կտրիճական, քայլում էր ուղիղ, անթեք։ «Արծի՛վ է, արծի՜վ»,— նրա մասին կասեին կալանավորները մեկ֊մեկ։ Բայց վիճակը թեթևացնել, հարկավ, ոչնչով չէր կարող, նա տնօրինում էր միայն ինժեներական աշխատանքները, որոնք բոլոր հրամանատարների օրոք ընթանում էին իրենց ամենօրյա, մեկընդմիշտ հաստատված կարգով։ Գուցե միայն, պատահմամբ հանդիպելով խմբին գործատեղում և տեսնելով, որ գործն ավարտված է, ավել ժամանակ չէր պահի և կարձակեր, նախքան թմբկազարկը։ Սակայն դուր էր գալիս նրա վստահությունը կալանավորի նկատմամբ, մանր-մունր բծախնդրության և բորբոքվածության բացակայությունը, իշխանավորի հարաբերություններում այլևայլ վիրավորական ձևերի կատարյալ բացակայությունը։ Եթե նա կորցներ հազար ռուբլի, ես կարծում եմ, մեր միջից առաջին գողը եթե գտներ, կտաներ ու կտար նրան։ Այո, համոզված եմ, այդպես էլ կլիներ։ Ինչպիսի խորունկ կարեկցանքով իմացան կալանավորները, որ իրենց արծիվ-հրամանատարը շատ թունդ վիճել է մեր ատելի մայորի հետ։ դա եղավ նրա գալու առաջին իսկ ամսում։ Մեր մայորն ինչ-որ ժամանակ ծառայել էր նրա հետ։ Նրանք հանդիպեցին երկար ընդմիջումից հետո որպես բարեկամներ և պիտի որ նշեին միասին։ Բայց հանկարծ խզում առաջացավ։ Նրանք կռվեցին, և Գ.-ը մահացու թշնամի դարձավ նրա համար։ Նույնիսկ լսեցինք՝ ինչպես կռվեցին մի դիպվածով, ինչ մեր մայորի հետ կարող էր պատահել՝ նա հաճախ էր կռվշտում։ Հենց դա լսեցին կալանավորները, նրանց ուրախությանը սահման չկար։ «Ութաչքանին ո՜նց պիտի յոլա գնար նրա հետ, նա՝ արծիվ, իսկ մերը...», և այստեղ սովորաբար ոչ տպագրելի մի բառ էին ավելացնում։ Մեզ մոտ անչափ հետաքրքրվում էին, թե ով է ում զխկել։ Եթե նրանց ծեծկռտուքի մասին լուրը ճիշտ չլիներ (ինչ գուցեև այդպես էր), ապա, կարծում եմ, մեր կալանավորների համար շատ վրդովեցուցիչ կլիներ։ «Չէ, հաստատ, որ հրամանատարը հախից եկել է,— խոսում էին նրանք,— նա փոքր-մոքր է, բայց ճարպիկ, իսկ մերը, լսեք՝ ասեմ, թախտի տակ է մտել»։ Բայց շուտով Գ.-ը մեկնեց, և կալանավորները վերստին վհատության մեջ ընկան։ Ինժեներական հրամանատարները, ճիշտ է, մեզանում բոլորն էլ լավն էին, իմ օրոք փոխվեցին երեքը, չորսը, «բայց էլ նրա նմանին չենք արժանանա,— ասում էին կալանավորները,— արծիվ էր, արծիվ ու պահապան»։ Ահա, հենց այդ Գ.֊ն էլ շատ էր սիրում մեզ՝ ազնվականներիս, և վերջում կարդագրեց ինձ և Բ.-ին երբեմն գրասենյակ գնալ։ Իսկ նրա մեկնելիս, դա տնօրինվեց ավելի ճիշտ ձևով։ Ինժեներների մեջ կային մարդիկ (հատկապես մեկը), որոնք շատ էին համակրում մեզ։ Գնում էինք, թղթեր արտագրում, մեր ձեռագրերը նույնիսկ սկսեցին կատարելագործվել, երբ հանկարծ բարձրագույն ղեկավարությունից հրաման եկավ՝ մեզ վերադարձնել մեր նախկին գործերին. ինչ-որ մեկը հասցրել էր մատնել։ Ի դեպ, լավ էլ եղավ, գրասենյակը սկսել էր երկուսիս էլ շատ ձանձրացնել։ Հետագայում, շուրջ եկու տարի, Բ.-ի հետ անբաժան գնում էինք նույն գործին, ավելի հաճախ՝ արհեստանոցում։ Ասում֊խոսում էինք իրար հետ մեր հույսերի, համոզմունքների մասին։ Փառավոր մարդ էր, բայց համոզմունքները հաճախ տարօրինակ էին, բացառիկ։ Մարդկանց որոշակի խմբի մեջ՝ շատ խելացի, հաճախ հաստատվում են միանգամայն տարիմաստ ըմբռնումներ։ Սակայն հանուն դրանց ինչ-քա՜ն էին տառապում, ինչքան թանկ էին վճարում դրա համար, որ կտրվելն անչափ ցավալի էր, համարյա անհնար։ Բ.-ը ցավագին էր ընդունում յուրաքանչյուր առարկություն և թունալի պատասխանում ինձ։ Ի դեպ, շատ հարցերում գուցեև ավելի իրավացի էր ինձնից, չգիտեմ, բայց ի վերջո մենք բաժանվեցինք, և դա շատ դառն էր ինձ համար՝ արդեն շատ բան էինք հայտնել միմյանց։ | ||
+ | |||
+ | Այդ ընթացքում Մ.-ը տարետ արի դառնում էր մի տեսակ ավելի տրտում ու մռայլ։ Թախիծն էր տիրել նրան։ Նախկինում, բանտում գտնվելուս առաջին շրջանում, նա ավելի դյուրահաղորդ էր, այնուամենայնիվ, հոգին ավելի հաճախ ու ավելի շատ էր բացում։ Արդեն երեք տարի տաժանավայրում էր այն ժամանակ, երբ բանտ մտա։ Սկզբում նա ավելի շատ բաներով էր հետաքրքվում, թե ինչ է կատարվել աշխարհում այդ երկու տարվա ընթացքում, ինչի մասին գաղափար անգամ չուներ բանտում նստած. հարցուփորձ էր անում ինձ, լսում, հուզվում։ Բայց վերջում, տարիների հետ, այդ ամենը մի տեսակ կենտրոնանալ սկսեց ներսում, սրտում։ Ածուխների վրա մոխիր էր նստում։ Չարացածությունն աճում էր ավելի ու ավելի։ «Je hais ces brigands»,— կրկնում էր հաճախակի, ատելությամբ նայելով տաժանապարտներին, որոնց հասցրել էի ավելի մոտիկից ճանաչել, և իմ ոչ մի փաստարկը նրանց օգտին, չէր ազդում վրան։ Չէր հասկանում, թե ինչ եմ ասում, երբեմն, ի դեպ, ցրված համաձայնում էր, բայց վաղն արդեն կրկնում էր. «Je hais ces brigands»։ Իմիջիայլոց, իրար հետ հաճախ էինք խոսում ֆրանսերեն, այդ պատճառով էլ աշխատանքները հսկող ժանդարմներից մեկը՝ Դրանիշնիկովը, հայտնի չէ ինչ նկատառումով, մեզ ֆերշել անունը տվեց։ Մ.-ն ոգևորվում էր, միայն մորը հիշելիս։ «Նա ծեր է, հիվանդ,— ասում էր ինձ,— աշխարհում ամենից շատ ինձ է սիրում, ես էլ էստեղ նստած, չեմ իմանում ո՞ղջ է, թե չէ։ Նրա համար հերիք է, որ իմանա ինձ ինչպես են քշել շարքերի միջով...»։ Մ.-ն ազնվական չէր, և աքսորից առաջ մարմնական պատիժ էր ստացել։ Դա հիշելիս, նա սեղմում էր ատամները և ջանում մի կողմ նայել։ Վերջին ժամանակներս սկսել էր ավելի ու ավելի հաճախ մենակ ման գալ։ Մի առավոտ, ժամը տասներկուսին մոտ նրան կանչեցին պարետի մոտ։ Վերջինս դուրս էր եկել ուրախ ժպտալով։ | ||
+ | |||
+ | ― Հը՞, Մ., էսօր ի՞նչ ես տեսել երազիդ,— հարցրել էր նա։ | ||
+ | |||
+ | «Ես ցնցվեցի, վերադառնալով, մեզ պատմեց Մ.-ը։— Ոնց որ սիրտս ծակեցին»։ | ||
+ | |||
+ | ― Տեսել եմ, որ մորիցս նամակ եմ ստացել,— պատասխանել էր նա։ | ||
+ | |||
+ | ― Ավելի լավ բան, ավելի լավ բան,— առարկել էր պարետը։— Դու ազատվել ես։ Մայրդ է խնդրել... Նրա խնդիրքը լսել են։ Էս նրա նամակը, էս էլ քո հրամանը։ Հենց հիմա դուրս կգաս բանտից։ | ||
+ | |||
+ | Նա մեզ մոտ վերադարձավ գունատված, դեռևս ուշքր տեղը չեկած լուրից։ Շնորհավորեցինք։ Մեր ձեռքերն էր սեղմում դողացող, սառած ափերով։ Շատ կալանավորներ նույնպես շնորհավորեցին նրան և ուրախ էին ընկերոջ երջանկությամբ։ | ||
+ | |||
+ | Նա գնաց վերաբնակության և մնաց մեր քաղաքում։ Շուտով տեղ էլ տվեցին նրան։ Սկզբում հաճախ էր գալիս բանտի մոտերքր և երբ կարողանում, զանազան նորրություններ էր հայտնում։ Առանձնապես քաղաքականներն էին շատ հետաքրքրում նրան։ | ||
+ | |||
+ | Մնացած չորսից, այն է՝ Մ.֊ից, Տ.֊ից, և Ժ․֊ից բացի, մյուսները դեռես շատ ջահել էին ուղարկված կարճ պատժաժամկետներով, սակավակիրթ, բայց ազնիվ, պարզ, ուղղամիտ մարդիկ։ Երրորդր Ա.֊չուկովսկին, չափից ավելի էր պարզամիտ և առանձնահատուկ որևէ բան չէր ներկայացնում, սակայն չորրորդը՝ Բ․֊մը, ադեն տարեց մեկը, բոլորիս վրա ամենագեշ տպավորությունը գործեց։ Չգիտեմ, ինչպես էր ընկել այդ կարգի հանցագործների մեջ, ասենք, ինքն էլ էր դա ժխտում։ Բիրտ, մանրքաղքենիական հոգի ուներ, խանութպանի սովորություններով ու կանոններով, հարստացած ավել հաշված կոպեկներով։ Ոչ մի կրթություն չէր ստացել և ոչնչով չէր հետաքրքրվում, բացի իր արհեստից։ Ներկարար էր, բայց չտեսնված, հոյակապ ներկարար։ Ղեկավարությունը շուտով իմացավ նրա ընդունակությունների մասին և ամբողջ քաղաքը սկսեց Բ.֊մին պահանջել իրենց պատերն ու առաստաղները ներկելու համար։ Երկու տարում նա նախշեց համարյա բոլոր պետական բնակարանները։ Տանտերերը վճարում էին իրենց կողմից, և նա վատ չէր ապրում։ Բայց ամենալավն այն էր, որ նրա մյուս ընկերներին էլ սկսեցին ուղարկել նրա հետ աշխատանքի։ Հետը մշտապես գնացող երեքից երկուսն արհեստը սովորեցին նրանից, մեկն էլ Տ.֊ժևսկին, սկսեց ներկել նրանից ոչ վատ։ Մեր պլաց֊մայորը, որը նույնպես պետական տան մեջ էր ապրում, իր հերթին պահանջեց Բ.֊մին և կարգադրեց նախշել իր պատերն ու առաստաղները։ Այստեղ արդեն Բ.֊մը շատ ջանաց՝ գեներալ֊նահանդապետի տունն էլ այդպես նախշազարդ չէր։ Տունր փայտաշեն էր, միհարկանի, բավականին հին ու դրսից քնձռոտած, իսկ ներսն այնպես էր նախշազարդ, ինչպես պալատում, և մայորը ցնծում էր... Շփում էր ձեռքերն ու կրկնում, որ հիմա անպայման կամուսնանա։ «Էս տեսակ տանը չպսակվել չիլնի»,— ավելացնում էր շատ լրջորեն։ Ավելի ու ավելի դոհ էր Բ․֊մից, նրա միջոցով նաև հետն աշխատողներից։ Մի լրիվ ամիս գործ էին անում։ Այդ ամսվա ընթացքում մայորը կտրականապես փոխեց իր կարծիքր բոլոր նրանց մասին և սկսեց հովանավորել։ Բանը հասավ նրան, որ մի անգամ հանկարծ մոտը կանչել տվեց ժ.֊ին։ | ||
+ | |||
+ | ― Ժ.,— ասաց նրան,— ես քեզ վիավորել եմ։ Ես քեզ իզուր տեղը ճիպտել տվեցի, գիտեմ։ Ափսոսում եմ։ Հասկանո՞ւմ ես դա։ ''Ես'', ''ես'', ''ես'' եմ զղջում։ | ||
+ | |||
+ | Ժ.֊ը պատասխանեց, որ հասկանում է։ | ||
+ | |||
+ | ― Հասկանո՞ւմ ես, որ ես, ''ես'', քո պետը, կանչել եմ քեզ՝ ներողություն խնդրելու։ Զգո՞ւմ ես դա։ Դու ո՞վ ես իմ առաջ ճիճու, ճիճվից էլ փոքր, դու՝ կալանավոր, իսկ ես, Աստծո ողորմածությամբ մայոր''{Տառացի մի արտահայտություն, որն, ի դեպ, իմ ժամանակ ոչ միայն մեր մայորն էր օգտագործում, այլև շատ֊շատ մանր-մունր հրամանատարներ, գերազանցապես ելած ստորին աստիճաններից (ծաոթ. հրատ.)։}''։ Հասկանո՞ւմ ես, մայոր։ | ||
+ | |||
+ | Ժ.֊ը պատասխանեց, որ հասկանում է դա էլ։ | ||
+ | |||
+ | ― Դե, ուրեմն հիմա հաշտվում եմ քեզ հետ։ Բայց զգո՞ւմ ես դա, զգո՞ւմ ես լիովին, կատարյալ չափով։ Ի վիճակի՞ ես դա հասկանալ և զգալ։ Միտք արա մենակ․ ես, ես՝ մայոր... և այլն։ | ||
+ | |||
+ | Ժ.֊ն ինքն ինձ պատմեց այդ ամբողջ տեսարանը։ Ուրեմն, այդ հարբած, խենթուխելառ և թափթփված մարդու մեջ մարդկային զգացմունք կար։ Նկատի առնելով նրա ընկալումներն ու զգացողությունը, նման արարքը համարյա կարելի էր մեծահոգություն համարել։ Ի դեպ, հարբած տեսքը թերևս շատ էր նպաստում դրան։ | ||
+ | |||
+ | Նրա երազանքը չկատարվեց․ չամուսնացավ, թեև արդեն լիովին վճռել էր, երբ ավարտեցին նրա բնակարանի հարդարանքը։ Ամուսնության փոխարեն դատի տակ ընկավ, և նրան կարգադրեցին պաշտոնաթող լինել։ Այստեղ արդեն նրա բոլոր հին մեղքերը գումարվեցին եղածին։ Այս քաղաքում, հիշում եմ, նախկինում եղել էր քաղաքապետ... Հարվածն իջել էր անսպասելիորեն։ Բանտում անչափ ուրախացան՝ լսելով լուրը։ Տոն էր, ցնծություն։ Ասում են, մայորը ոռնում էր պառավ կնկա պես, արցունքն աչքերից թափվում էր։ Բայց ոչինչ անել չէր լինի։ Նա պաշտոնաթող եղավ, մոխրագույն ձիերը ծախեց, հետո՝ կալվածքը և նույնիսկ աղքատության մեջ ընկավ։ Հետո մենք հանդիպում էինք նրան՝ քաղաքացիական հնամաշ սերթուկով, գդականիշով գլխարկը գլխին։ Նա չարությամբ էր նայում կալանավորներին։ Սակայն նրա ամբողջ հմայքը չքվել էր մունդիրը հանելուն պես։ Մունդիրով նա ամպրոպ էր, աստված։ Սերթուկով հանկարծ դարձել էր կատարելապես ոչինչ և նմանվել սպասավորի։ Զարմանալի է, ինչքան շատ բան է նշանակում մունդիրն այդ մարդկանց համար։ | ||
+ | |||
=== IX։ Փախուստ === | === IX։ Փախուստ === | ||
+ | |||
+ | Մեր պլաց-մայորին փոխելուց հետո, շուտով ծայր առան արմատական փոփոխություններ մեր բանտում։ Վերացրին տաժանակրությունը և դրա փոխարեն հիմնեցին ռազմական գերատեսչության կալանավորական վաշտեր՝ ռուսական կալանավորական վաշտերի հիմունքներով։ Դա նշանակում էր, որ երկրորդ կարդի աքսորյալ տաժանապարտներին այլևս չէին բերում մեր բանտ։ Այդ ժամանակից բանտը սկսեց լցվել սոսկ ռազմական գերատեսչության կալանավորներով, այսինքն՝ կացության իրավունքից չզրկված մարդկանցով, ինչպեսև զինվորներով, այն զինվորներով, որոնք նոր էին պատժվել, գալիս էին կարճ ժամկետներով (առավելագույնը՝ մինչև վեց տարի) և բանտից դուրս գալուն պես նորից ընդունվում իրենց գումարտակները որպես շարքային, որպիսին էին նաև նախկինում։ Իմիջիայլոց, կրկնահանցագործության համար բանտ վերադարձողները պատժվում էին, ինչպես նախկինում՝ քսան տարվա պատժաժամկետով։ Ի դեպ, մինչ այդ փոփոխությունը նույնպես կար զինվորական կարգի կալանավորների բաժանմունք, սակայն նրանք ապրում էին մեզ հետ, որովհետև ուրիշ տեղ չկար նրանց համար։ Իսկ հիմա ամբողջ բանտը դարձավ այդ զինվորական կարգի։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ նախկին տաժանապարտները, իսկական քաղաքացիական տաժանապարտները, զրկված իրենց բոլոր իրավունքներից, խարանված և գլխի երկարությամբ ածիլված, մնացին բանտում, մինչև իրենց ժամկետների ավարտը։ Նորերը չէին գալիս, իսկ մնացյալը կամաց֊կամաց կրելով պատժաժամկետները, հեռանում էին, այն պես որ տասը տարի անց մեր բանտում չէր մնա և ոչ մի տաժանապարտ։ Հատուկ բաժանմունքը նույն պես մնաց բանտին կից, և այստեղ դեռևս ժամանակ առ ժամանակ ուղարկում էին զինվորական գերատեսչության ծանրագույն հանցանք գործածներին, ընդհուպ մինչև Սիբիրում ամենածանր տաժանակիր աշխատանքները կսկսվեին։ Այդպիսով, մեզ համար կյանքը շարունակվեց ըստ էության նախկինի պես. նույն պայմանները, նույն աշխատանքր և համարյա թե նույն կարգերը, միայն ղեկավարությունն էր փոխվել ու բարդացվել։ Նշանակվեց շտաբ-սպա, վաշտի հրամանատար և դրան գումարած, չորս ավագ սպաներ, որոնք փոփոխվելով հերթապահում էին բանտում։ Վերացվեցին նաև վետերանները, նրանց փոխարեն կարգվեցին տասներկու ենթասպա և կապտենարմուս։ Ընդունվեց բաժանումը տասնյակների, կարգվեցին եֆրեյտորներ՝ հենց կալանավորներից, հարկավ, միայն անվանապես, և ինքնըստինքյան, Ակիմ Ակիմիչն անմիջապես դարձավ եֆրեյտոր։ Այդ բոլոր նորամուծությունները և ամբողջ բանտն՝ իր պաշտոնավորներով և բոլոր կալանավորներով առաջվա պես մնացին պարետի, որպես բարձրագույն պետի, տնօրինության տակ։ Ահա և այն ամենն, ինչ կատարվեց։ Հասկանալի է, սկզբում կալանավորները շատ էին հուզվում, վիճաբանում, ենթադրում և փորձում էին նոր պետերին, բայց երբ տեսան, որ դստ էության ամեն ինչ նախկինի պես է մնացել, տեղնուտեղը խաղաղվեցին, և մեր կյանքն ընթացավ հնի պես։ Բայց գլխավորն այն է, որ բոլորն ազատվեցին նախկին պլաց֊մայորից, բոլորը մի տեսակ հանգստացան և գոտեպնդվեցին։ Չքացավ վախվորածությունը, հիմա ամեն ոք գիտեր, որ կարիքի դեպքում կարող է բացատրվել պետի հետ, որ արդարին գուցե միայն սխալվելով կպատժեն՝ մեղավորի փոխարեն։ Նույնիսկ խմիչքն էր շարունակվում վաճառվել մեզ մոտ ճիշտ նույնպես ու նախկինի պես՝ նույն հիմունքներով, չնայած, որ նախկին վետերանների փոխարեն ենթասպաներն էին։ Այդ ենթասպաները մեծ մասամբ օրինավոր և ըմբռնող մարդիկ դուրս եկան, իրենց դիրքը հասկացողներ։ Նրանցից ոմանք, իմիջիայլոց, սկզբում դրսևորեցին ձևեր թափելու նկրտումներ, և իհարկե, անփորձությունից մտածեցին կալանավորների հետ վարվել, ինչպես զինվորների հետ։ Սակայն շուտով նրանք ևս հասկացան, թե բանն ինչ է։ Իսկ մյուսներին, ովքեր երկար ժամանակ չէին հասկանում, խնդրի բուն էությունն ապացուցեցին իրենք՝ կալանավորները։ Եղան բավական սուր բախումներ. օրինակ, կհրապուրեին, կխմացնեին ենթասպային, հետո էլ հենց նրան կզեկուցեին, անշուշտ, յուրովի, որ ինքր խմել է կալանավորների հետ, և հետևաբար... Ավարտվեց նրանով, որ ենթասպաներն անտարբերությամբ էին նայում, կամ ավելի լավ է ասել, ջանում էին չտեսնել, թե ինչպես են անցկացվում օղեպարկերը և վաճառվում օղին։ Դեռ քիչ է, ինչպես նախկին վետերանները, նրանք շուկա էին գնում և կալանավորների համար կալաչներ տավարի միս և ուրիշ բաներ բերում, այսինքն, այնպիսի բաներ, որոնց համար մեծ ռիսկ պետք չէր։ Թե ինչի համար փոփոխվեց այդ ամենը, ինչի համար կալանավորական վաշտ սարքեցին, այդ մեկը չգիտեմ։ Դա արդեն կատարվեց իմ տաժանակրության վերջին տարիներին։ Սակայն դեռ ևս երկու տարի ինձ վիճակված էր ապրել այդ նոր կարգերի օրոք... | ||
+ | |||
+ | Գրառե՞մ, արդյոք, ամբողջ կյանքս, իմ տարիները բանտում։ Չեմ կարծում։ Եթե գրեմ հերթականությամբ, իրար ետևից այն ամենն, ինչ կատարվեց և ինչ տեսա ու ապրեցի այն տարիներին, անշուշտ, կարելի է եռակի-քառակի ավելի գլուխներ գրել, քան մինչ այս գրվել է։ Սակայն նման նկարագրությունն ակամա կդառնա, ի վերջո, չափազանց միօրինակ։ Բոլոր պատահարները կդառնան չափից ավելի նույնաբնույթ, հատկապես եթե ընթերցողն արդեն հասցրել է, ըստ արդեն գրված գլուխների, իր համար փոքրիշատե բավարար իմացություն կազմել երկրորդ կարգի տաժանակրական կյանքի մասին։ Ես կամեցել եմ պատկերել մեր ամբողջ բանտը և այն ամենն, ինչ կրել եմ այդ տարիներին՝ մեկ ակնառու և վառ պատկերով։ Հասե՞լ եմ նպատակիս, չգիտեմ։ Բացի դրանից, ես չէ, որ պիտի դատեմ այդ մասին։ Սակայն համոզված եմ, որ սրանով կարելի է ավարտել։ Էլ չասած, որ ինձ նույնպես տրտմություն է պատում երբեմն՝ այս հիշողությունների հետ։ Եվ հազիվ թե կարողանամ ամեն բան հիշել։ Հետագա տարիները մի տեսակ խամրել են հիշողությանս մեջ։ Շատ հանգամանքներ, համոզված եմ, լիովին մոռացել եմ։ Օրինակ, հիշում եմ, որ բոլոր այդ տարիներն, ըստ էության, մեկը մյուսին այնքա՜ն նման, անցել են անաշխույժ, թախծալի։ Հիշում եմ, որ այդ երկարուձիգ, տրտում օրերն այնքան էին միապաղաղ, ճիշտ ինչպես անձրևից հետո ջուրն է կաթում տանիքից՝ կաթիլ֊կաթիլ։ Հիշում եմ, որ հառնումի, նորացման, նոր կյանքի մոլի ցանկությունը հաստատակամ էր դարձնում ինձ՝ սպասել և հուսալ։ Եվ, ի վերջո, ամրացա, ապրում էի, օր հաշվում, և չնայած մնացել էր հազար օր, ես վայելումով էի համրում օր առ օր, ճամփու էի դնում ու թաղում անցած օրը և նոր օրը բացվելիս ուրախանում, որ արդեն հազարր չի մնացել, այլ ինն հարյուր իննսունինը։ Հիշում եմ, որ ամբողջ այդ ժամանակ, չնայած հարյուրավոր ընկերների առկայությանը, ես զարհուրելի մենակության մեջ էի և, ի վերջո, սիրեցի այդ մեկուսացումը։ Հոգեպես մենավոր, ես վերանայում էի անցած կյանքս, քրքրում ամեն ինչ մինչև վերջին մանրուքը, խորանում անցյալի մեջ, մենակ դատում ինքս ինձ՝ անողոքաբար և խստորեն, և երբեմն նույնիսկ օրհնում ճակատագիրն այն բանի համար, որ ինձ շնորհեց այս մենությունը, առանց որի չէր լինի ո՛չ այդ դատն ինքս իմ վրա, ո՛չ անցած կյանքի խստագույն վերանայումը։ Եվ այդժամ ի՜նչ հույսերով էր տրոփում սիրտս։ Ես մտածում, ես վիճում, ես երդվում էի, որ գալիք իմ կյանքում չեն լինի ո՛չ այն սխալները, ո՛չ այն անկումները, որոնք եղել էին նախկինում։ Ինքս ինձ գծագրեցի համակ ապագայի ծրագիրը և վճռեցի հաստատապես հետևել դրան։ Իմ ներսում վերածնվեց կույր հավատը, որ այդ ամենը կկատարեմ ու կարող եմ կատարել... Ես սպասում էի ազատությանը, սպասում ու կանչում, որ շուտ գա, կամենում նորովի փորձել ինքս ինձ՝ նոր պայքարում։ Ժամանակ առ ժամանակ ինձ պարուրում էր ջղաձիգ անհամբերությունը... Բայց հիմա ցավագին է հիշելն այն ժամանակվա իմ հոգեվիճակը։ Հարկավ, այդ ամենը միայն ինձ է վերաբերում... Բայց սա գրառեցի հենց նրա համար, որ ինձ թվում է, յուրաքանչյուր ոք դա կհասկանա, քանզի ամենքի հետ էլ նույնը պիտի կատարվի, եթե բանտ ընկնի պատժաժամկետով, տարիքի և ուժերի ծաղկուն շրջանում։ | ||
+ | |||
+ | Բայց ինչ ասել այդ մասին... Ավելի լավ է, մի բան էլ պատմեմ, որպեսզի չափից դուրս կտրուկ չավարտեմ։ | ||
+ | |||
+ | Մտքովս անցավ, որ մեկնումեկը թերևս հարց տա. արդյո՞ք տաժանավայրից ոչ ոք չէր կարող փախչել և այդ ամբողջ տարիների ընթացքում մեզ մոտից ոչ ոք չփախավ։ Արդեն գրել եմ, որ երկու֊երեք տարի բանտում գտնվող կալանավորն արդեն սկսում է գնահատել այդ տարիները և ակամա հանգում մի հաշվարկի, որ ավելի լավ է մնացածը կրել առանց հոգսերի, առանց վտանգների և ի վերջո, օրինական կարգով դուրս գալ վերաբնակեցման։ Սակայն նման հաշվարկը տեղ է գտնում այն կալանավորի գլխում սոսկ, որն աքսորված է ոչ երկար պատժաժամկետով։ Երկարաժամկետը թերևս պատրաստ է փախուստի դիմել... Բայդ մեզ մոտ մի տեսակ չէր արվել դա։ Չգիտեմ, շա՞տ էին վախենում, հսկողությո՞ւնն էր առաձնապես խիստ, զինվորական, մեր քաղաքի տեղա՞նքն արդյոք (տափաստանային, արձակ) շատ բաներով բարենպաստ չէր։ Կարծում եմ, բոլոր այդ պատճառներն իրենց ազդեցությունը գործում էին։ Իսկապես, մեզ մոտից փախչելը դժվարին էր։ Այդուհանդերձ, իմ օրոք էլ կատարվեց նման մի բան. երկու հոգի ռիսկ արեցին, և նույնիսկ ամենակարևոր հանցագործներից... | ||
+ | |||
+ | Մայորին փոխելուց հետո, Ա.֊վը (նա, ով լրտեսում էր մայորին բանտում) մնաց կատարելապես մենակ, առանց հովանավորության։ Դեռևս շատ էր երիտասարդ, սակայն բնավորությունը կայունանում և հաստատվում էր տարիների հետ։ Ընդհանրապես, հանդուգն, վճռական և նույնիսկ շատ բանիմաց մեկն էր։ Թերևս շարունակեր լրտեսել ու զբաղվել զանազան տակնետակ եղանակներով, եթե նրան ազատություն տային, բայց հիմա չէր վրիպի այնքան հիմարավարի և չհաշվարկված, առաջվա պես, իր հիմարության պատճառով աքսորվելու ենթարկվելով։ Մեզ մոտ նա մասամբ զբաղվում էր նաև կեղծ անձնագրերով։ Ի դեպ, հաստատապես չեմ ասում։ Այդպես եմ լսել մեր կալանավորներից։ Ասում էին, որ նա աշխատել է այդ ուղղությամբ, երբ դեռ ես պլաց-մայորի մոտ էր գնում, խոհանոց և հասկանալի է, դրանից բավականաչափ եկամուտ էր կորզել։ Մի խոսքով, կարծես նա կարող էր ամեն ինչի գնալ՝ ճակատագիրը փոխելու համար։ Առիթ ունեցել եմ մասամբ ճանաչել նրա հոգին, ցինիզմը հասնում էր վրդովեցուցիչ լկտիության, մինչը որ ամենասաուր քմծիծաղ կհարուցեր և անհաղթահարելի խորշանք։ Ինձ թվում է, եթե շատ կամենար մի բաժակ օղի խմել և եթե այդ բաժակը կարելի էր ձեռք բերել ոչ այլ կերպ, քան մեկնումեկին մորթելով, անպայման կմորթեր նա, եթե միայն հնարավոր լիներ դա անել սուսուփուս, որ ոչ ոք չիմանար։ Բանտում նա հաշվարկել սովորեց։ Ահա այդ մարդու վրա էլ իր ուշադրությունը բևեռեց հատուկ բաժանմունքի կալանավոր Կուլիկովը։ | ||
+ | |||
+ | Արդեն ասել եմ Կուլիկովի մասին։ Ջահել չէր, սակայն կրքոտ, կենսալի, ուժեղ, արտակարգ և բազմակողմանի ընդունակությունների տեր։ Նրա մեջ ուժ կար, և դեռ ապրել էր ուզում։ Այդպիսի մարդիկ մինչև խոր ծերություն դեռ ուզում են ապրել։ Եվ եթե ես սկսեի զարմանալ, թե մեզ մոտից ինչու չեն փախչում, հարկավ, առաջինը Կուլիկովի վրա կզարմանայի։ Սակայն Կուլիկովը վճռեց։ Նրանցից ո՞րը մյուսի վրա ավելի շատ ազգեցություն ուներ. Ա.-վը Կուլիկովի՞, թե՞՝ հակառակը, չգիտեմ, բայց մեկը մյուսին արժեր և այդ գործի համար փոխադարձորեն հարմար էին։ Նրանք մտերմացան։ Ինձ թվում է, Կուլիկովը գտնում էր, որ Ա.-վը կպատրաստի անձնագրերր։ Ա․֊վը ազնվականներից էր, լավ հասարակության միջից՝ դա որոշ բազմազանություն էր խոստանում գալիք արկածներում, միայն թե հասնեին Ռուսաստան։ Ով գիտե, ինչպես էին պայմանավորվել և ինչ հույսեր ունեին, սակայն հաստատ է, որ հույսերը ելնում էին սիբիրյան թափառաշրջիկության ավանդական հնամոլությունից։ Կուլիկովն ի բնե դերասան էր, կյանքում կարող էր ընտրել բազում և զանազան դերեր։ Կարող էր շատ բանի հույս ունենալ, ծայրահեղ դեպքում՝ բազմազանության։ Նման մարդկանց պետք է, որ ճնշի բանտը։ Նրանք պայմանավորվեցին փախչել։ | ||
+ | |||
+ | Սակայն առանց պահախմբի զինվորի, փախչելն անհնար էր։ Պետք էր երկուսով սադրել պահախմբի որևէ զինվորի։ Բերդում տեղակայված գումարտակներից մեկում ծառայում էր մի լեհ, եռանդուն մարդ էր, գուցեև ավելի լավ ճակատագրի արժանի, արդեն տարեց էր, կորովի, լրջմիտ։ Ջահել ժամանակ, Սիբիր ծառայության գալուն պես, փախել էր հայրենիքի խորունկ կարոտից։ Բռնել էին, պատժել և երկու տարի պահել կալանավորական վաշտերում։ Երբ նրան նորից զինվորական ծառայության էին դարձրել, որ պես շարքային, խելքի էր եկել և սկսել ծառայել ջանադրությամբ, ամբողջ ուժով։ Աչքի ընկնելու համար նրան եֆրեյտոր էին դարձրել։ Պատվասեր, ինքնավստահ և իր գինն իմացող մարդ էր։ Այդպես էլ նայում էր, այդպես էլ խոսում, որպես իր գինն իմացող։ Այդ տարիներին մի քանի անգամ հանդիպել էի նրան մեր զինվորների մեջ։ Նրա մասին ինչ֊որ բաներ ասել էին նաև լեհերը։ Ինձ թվաց, որ նախկին թախիծը նրա մեջ վերափոխվել է ատելության՝ թաքուն, խուլ, մշտական։ Այդ մարդն ամեն ինչի կարող էր գնալ, և Կուլիկովը չէր սխալվել նրան ընկեր ընտրելով։ Ազգանունը Կոլլեր էր։ Նրանք պայմանավորվել և նշանակել էին օրը։ Հունիս ամիսն էր, տաք օրերին։ Այդ քաղաքում եղանակը բավականին համաչափ էր, ամռանը՝ կայուն, տաք, իսկ դա հարմար է թափառաշրջիկին։ Հարկավ, նրանք ոչ մի կերպ չէին կարող պոկվել ուղղակի տեղից, բերդից, քաղաքը ոտի տակ տեղ էր, բոլոր կողմերից բաց։ Չորսդին, բավական հեռու տարածության վրա անտառ չկար։ Հարկ էր զգեստափոխվել, քաղաքացիական հագուստ հագնել, իսկ դրա համար՝ նախ, հասնել Ֆորշտադտ, ուր Կուլիկովը վաղուց մի որջ ուներ։ Չգիտեմ, Ֆորշտադտի նրանց ընկերները գաղտնիքի մեջ էին բոլորով, թե՝ ոչ։ Հարկ է ենթադրել, որ էին, թեև հետագայում քննության ընթացքում, դա լրիվ չբացահայտվեց։ Այդ տարի, Ֆորշտադտի մի անկյունում իր ասպարեզն էր բացել մի ջահել ու սիրունիկ աղջիկ, Վանյկա֊Տանյկա մականվամբ, որը մեծ հույսեր էր ներշնչում և մասամբ իրականացրեց հետագայում։ Նա մի ուրիշ անուն էլ ուներ՝ կրակ։ Կարծես թե այստեղ նա որոշ մասնակցություն ունեցել էր։ Կուլիկովը նրա վրա փող էր ծախսում արդեն մի լրիվ տարի։ Մեր քաջերն առավոտյան ելել էին գործաբաժանի և ճարպկորեն դասավորել այնպես, որ իրենց ուղարկեն կալանավոր Շիլկինի հետ, սա վառարան սարքող էր և ծեփագործ, պիտի սվաղեին գումարտակի դատարկ զորանոցները, որոնցից զինվորները վաղուց գնացել էին ճամբարներ։ Ա․֊ը և Կուլիկովը գնացել էին նրա հետ, որ պես շաղախ կրողներ։ Կոլլերը հարմարացրել էր ուղեկցող զինվոր կարգվել, իսկ քանի որ երեք հոգուն երկու զինվոր էր պահանջվում, ապա Կոլլերին, որպես հին ծառայող ու եֆրեյտոր, հաճույքով կցեցին ջահել մի ռեկրուտի, որպեսզի սովորի և յուրացնի ուղեկցող զինվորի գործը։ Ուրեմն, մեր փախչողներն ուժեղագույն ազդեցություն ունեին Կոլլերի վրա, և հավատացել էր վերջինս նրանց, երբ երկարատև ու ծառայության վերջին տարիներին հաջողությունից հետո, նա՝ խելացի, պատկառելի, հաշվենկատ մարդը, վճռել էր հետևել նրանց։ | ||
+ | |||
+ | Հասել էին զորանոց։ Առավոտյան ժամը վեցն էր։ Նրանցից բացի ոչ ոք չկար։ Մի ժամի չափ աշխատելուց հետո, Կուլիկովը և Ա․֊վը Շիլկինին ասել էին, որ գնում են արհեստանոց, նախ, ինչ-որ մեկին տեսնելու, ապա նաև ինչ-որ գործիք վերցնելու, որը չկար գործատեղում։ Շիլկինի հետ խորամանկորեն էր պետք գործ բռնել, այն է՝ հնարավորինս ավելի բնական։ Նա մոսկվացի էր, արհեստը՝ վառարանագործ, մոսկվացի քաղքենիներից էր, խորամանկ, ծակամուտ, խելացի և քչախոս։ Արտաքնապես տխեղծ էր ու հյուծված։ Դեռ երկար պիտի գնար֊գար կարճ ժիլետով ու խալա թով, մոսկովյան կյանքով, սակայն ճակատագիրն այլ կերպ էր տնօրինել և երկար ճամփորդություններից հետո հայտնվել էր մեզ մոտ՝ ընդմիշտ հատուկ բաժանմունքում, այն է զինվորական ամենաահավոր հանցագործների կարգում։ Ինչով էր արժանացել նման առաջխաղացման, չգիտեմ, սակայն առանձին մի դժգոհություն նրա մեջ չէր նկատվել, իրեն հաշտ ու խաղաղ էր պահում, միայն երբեմն էր հարբում կոշկակարի նման, բայց այդ վիճակում էլ էր իրեն լավ պահում։ Անշուշտ, գաղտնիքի մեջ չէր նա, իսկ աչքերը սուր էին։ Ինքնըստինքյան, Կուլիկովն աչքով արեց, թե գնում են խմիչքի, որ թաքցրել էին արհեստանոցում, դեռ երեկվանից։ Դա հուզեց Շիլկինին, բաժանվեց նրանից, առանց որևէ կասկածի և մնաց այն փոքրամարմին ռեկրուտի հետ, իսկ Կուլիկովը, Ա.֊ը և Կոլլերը ճամփա ընկան Ֆորշտադտ։ | ||
+ | |||
+ | Անցավ կես ժամ, բացակայողները չէին վերադառնում և հանկարծ, ուշքի գալով, Շիլկինը մտքերի մեջ ընկավ։ Ընկած֊ելած մարդ էր։ Սկսեց վերհիշել։ Կուլիկովը մի առանձնահատռւկ տրամադրության մեջ էր, Ա.֊ը երկու անգամ կարծես փսփսաց նրա ականջին, համենայն դեպս, Կուլիկովը երկու անգամ աչքով արեց նրան, տեսավ դա, հիմա ամեն բան հիշում էր։ Կոլլերի մեջ էլ ինչ֊որ բան նկատվում էր, համենայն դեպս, նրանց հետ ճամփու ընկնելիս, սկսեց խրատներ կարդալ ռեկրուտին, թե ինչպես պահի իրեն՝ իր բացակայությամբ, իսկ դա մի տեսակ այնքան էլ բնական չէր, համենայն դեպս՝ Կոլլերի համար։ Մի խոսքով, ինչքան շատ էր հիշում Շիլկինը, այնքան ավելի կասկածելի էր դառնում։ Այնինչ, ժամանակը գնում, իսկ նրանք չէին վերադառնում, և անհանգստությունը հասավ ծայրակետին։ Նա հասկանում էր, թե ինչքան է վտանգվում այդ գործում՝ նրա վրա կարող էին ընկնել ղեկավարության կասկածները։ Կարող էին մտածել, որ նա բաց է թողել ընկերներին՝ գիտնալով, փոխադարձ համաձայնությամբ և, եթե հապաղեր հայտնել Կուլիկովի և Ա.֊ի անհետացման մասին, այդ կասկածներն ավելի հավանականություն կստանային։ Ժամանակ կորցնել պետք չէր։ Այստեղ նա հիշեց, որ վերջին ժամանակներս Կուլիկովը և Ա.֊ը մի տեսակ առանձնապես մտերիմ էին, հաճախ էին փսփսում, հաճախ գնում բանտասենյակների ետևը, բոլորի աչքից հեռու։ Հիշեց, որ դեռ այն ժամանակ ինչոր բան մտածեց նրանց մասին... Քննող հայացքով նայեց պահապանին, սա հորանջում էր, կռթնած հրացանին և անմեղագույն տեսքով քիթն էր մաքրում մատով, այնպես որ Շիլկինը չարժանացրեց էլ նրան՝ իր մտքերին, այլ ասաց, որ հետևի իրեն դեպի ինժեներական արհեստանոց։ Այնտեղ պետք էր հարցնել, թե Կուլիկովը և Ա.֊ը չե՞ն եկել արդյոք այնտեղ։ Բայց պարզվեց, որ այնտեղ նրանց ոչ ոք չի տեսել։ Շիլկինի բոլոր կասկածները փարատվեցին. «Եթե նրանք պարզապես գնացին Ֆորշտադտ՝ ուտել֊խմելու, ինչ երբեմն անում էր Կուլիկովը,— մտածեց Շիլկինը,— ապա դա նույնպես չէր կարող լինել։ Նրանք կասեին իրեն, քանի որ չարժեր թաքցնել իրենից։ Շիլկինը թողեց գործը և չմտնելով զորանոց, ճամփա ընկավ ուղիղ դեպի բանտ»։ | ||
+ | |||
+ | Ժամն արդեն համարյա իննը կլիներ, երբ նա ներկայացավ ֆելդֆեբելին և նրան հայտնեց, թե բանն ինչ է։ Ֆելդֆեբելը սկզբում վախեցավ և չէր ուզում հավատալ։ Իհարկե, Շիլկինն էլ նրան հայտնեց դա, որպես կռահում, կասկած։ Ֆելդֆեբելն ուղիղ մայորի մոտ շտապեց։ Մայորն՝ անհապաղ, պարետի մոտ։ Քառորդ ժամ անց ձեռնարկվեցին անհրաժեշտ բոլոր միջոցները։ Զեկուցեցին անձամբ գեներալ֊նահանգապետին։ Հանցագործները կարևորներից էին, և նրանց պատճառով սաստիկ շշպռոց կլիներ Պետերբուրգից։ Ճշմարիտ է, թե՝ ոչ, բայց Ա.֊ն քաղաքական հանցագործների թվում էր։ Կուլիկովը՝ հատուկ բաժանմունքից, այսինքն՝ գերհանցագործ, ավելացրած նաև զինվորական։ Մինչև հիմա դեռ օրինակ չէր եղել, որ մեկնումեկը փախչեր հատուկ բաժանմունքից։ Տեղին հիշեցին, որ ըստ կանոնների, հատուկ բաժանմունքի յուրաքանչյուր կալանավորի գործատեղում հասնում էր երկուական զինվոր, կամ ծայրահեղ դեպքում՝ մեկին մեկ։ Այդ կանոնը չէր պահպանվել։ Ուրեմն, տհաճ գործ էր բացվում։ Unւրհանդակներ ուղարկվեցին բոլոր վոլոստները, մերձակա բոլոր բնակավայրերը՝ հայտնելու համար փախածների մասին և ամենուրեք թողնելով նրանց նշանները։ Կազակներ ուղարկվեցին հետապնդման, բռնելու, գրեցին նաև հարևան ուեզդներ և նահանգներ... Մի խոսքով, շատ էին վախեցել։ | ||
+ | |||
+ | Այդ ընթացքում մեր բանտում ուրիշ բնույթի հուզում սկսվեց։ Կալանավորները, գործատեղից վերադառնալուն պես, տեղնուտեղն իմացան, թե բանն ինչ է։ Տեղեկությունը բոլորն ընդունում էին մի տեսակ արատասովոր, քողարկված բերկրանքով։ Բոլորի սիրտը թրթռաց յուրովի։ Բացի նրանից, որ դեպքը խախտել էր բանտի միապաղաղ կլանքը և փորփրել մրջնանոցը՝ փախուստ, ի՜նչ փախուստ, դա մի տեսակ հարազատավարի արձագանքվեց բոլորի հոգիներում և զնգացին վաղուց մոռացված լարեր։ Հուսո, ուրախության, ճակատագիրը փոխելու հնարավորության պես բաներ ալեկոծեցին բոլորի սրտերը։ «Փախան չէ՞, մարդիկ, ինչի՞ համար․․․»։ Եվ յուրաքանչյուրն այդ մտքի հետ գոտեպնդվեց և մարտահրավերի տեսքով նայեց մյուսներին։ Համենայն դեպս, բոլորը հանկարծ մի տեսակ հպարտ դարձան ու սկսեցին բարձրից նայել ենթասպաներին։ Հասկանալի է, տեղնուտեղը բանտ հասավ ղեկավարությունը։ Եվ ինքը՝ պարետը։ Մերոնք սրտապնդվեցին և նայում էին համարձակ, նույնիսկ թեթևակի արհամարհանքով և մի տեսակ լռելյայն, խստադեմ պատկառելիությամբ։ «Իբր, մենք էլ կարող ենք գործեր սարքել։ Ինքնըստինքյան, ղեկավարության համընդհանուր այցելությունների մասին մեզ մոտ անմիջապես կռահեցին։ Կռահեցին նաև, որ անպայման կլինեն խուզարկումներ և նախապես ամեն ինչ թաքցրին։ Գիտեին, որ ղեկավարությունը այդ դեպքում միշտ էլ հետին խելքով է ուժեղ։ Այդպես էլ եղավ, մեծ իրարանցում ծայր առավ։ Ամեն ինչ տակնուվրա արեցին, ամեն տեղ փնտրեցին և, իհարկե, ոչինչ չգտան։ Ետճաշյա աշխատանքի ուղարկեցին կալանավորներին՝ ուժեղացված պահակախմբերով։ Երեկոները պահախմբի զինվորներ էին մտնում բանտ՝ րոպեն մեկ, մարդկանց հաշվեցին սովորականից ավելի ևս մեկ անգամ, ըստ որում, հաշիվը խառնեցին երկու անգամ սովորականից ավելի։ Դրանից նույնպես իրարանցում առաջացավ, բոլորին քշեցին բակ և նորից հաշվեցին։ Հետո, մի անգամ էլ հաշվեցին, ըստ բանտասենյակների... Մի խոսքով, հոգսերը շատ էին... | ||
+ | |||
+ | Բայց կալանավորների հոգն էլ չէր։ Բոլորը չափից ավելի անկախ տեսք ունեին, ինչ միշտ լինում է նման դեպքերում, իրենց արտակարգ պատկառազդու էին պահում այդ ամբողջ երեկո. «Ուրեմն, ոչնչից կպչել չի լինի»։ Իր հերթին, ղեկավարությունը մտածում էր. «Արդյո՞ք, բանտում չեն մնացել փախածների համախոհներ» և հրամայեց հետևել կալանավորներին, ականջ դնել։ Բայց կալանավորները միայն ծիծաղում էին. «Էն գործն է, որ համախոհ թողնես»։ «Էդ գործն անձեն ոտնափոխով են անում, ուրիշ ձև չկա»։ «Կուլիկովն է՞ն մարդն է, կամ Ա.-ը, որ էդ տեսակ գործում հետքերը լրիվ չթաղեին։ Շատ վարպետ են արել, ծածկադմփոցով։ Ինչից ասես, դուրս են եկել մարդիկ, փակ դռնից էլ դուրս կգան»։ Մի խոսքով, Կուլիկովի և Ա.-ի փառքն աճեց, բոլորը հպարտանում էին նրանցով։ Զգում էին, որ նրանց սխրանքը կհասնի տաժանապարտների ամենահեռավոր սերունդներին, բանտից ավելի երկար կմնա։ | ||
+ | |||
+ | ― Վարպեա մարդիկ են,— ասում էին ոմանք։ | ||
+ | |||
+ | ― Հրես, կարծում էին, թե մեզ մոտից չեն փախչում։ Հո փախա՜ն...— ավելացնում էին մյուսները։ | ||
+ | |||
+ | ― Փախան,— մեջ ընկավ երրորդը, որոշ իշխանականությամբ չորսդին նայելով։— Բայց ո՞վ է փախել... Քեզ ընկե՞ր են, ինչ է։ | ||
+ | |||
+ | Ուրիշ ժամանակ կալանավորն, ում ուղղված էին այդ խոսքերը, անպայման կպատասխաներ ու պատիվը կպաշտպաներ։ Բայց հիմա համեստաբար լռեց. «Իսկականից որ, բոլորը հո Կուլիկով ու Ա. չեն, սկզբից քեզ ցույց տուր...»։ | ||
+ | |||
+ | ― Ախպերներ, իսկականից ախր, ինչի՞ ենք էստեզ ապրում,— լռությունն ընդհատեց չորրորդը, որ համեստաբար նստել էր խոհանոցի պատուհանի մոտ, խոսում էր թեթեակի երգեցիկ՝ փոքր֊ինչ հեղգացած, բայց գաղտնապես ինքնագոհ զգացումից, այտը հենած ձեռքի ափին։— Ի՞նչ ենք մենք էստեղ։ Ապրում ենք՝ մարդ չենք, մեռնում ենք՝ մեռել չենք։ Է՜֊է՛խ։ | ||
+ | |||
+ | ― Գործը ոտնաման չի։ Ոտիցդ չես հանի, շպրտի։ Էլ ի՞նչ է՜խ՛ի։ | ||
+ | |||
+ | ― Բայց արի ու տես, Կուլիկովը...— ուզեց միջամտել տաքարյուններից մեկը, ջահել ու դեղնակտուց ջահել։ | ||
+ | |||
+ | ― Կուլիկովը,— տեղնուտեղը միացավ մեկ ուրիշը, արհամարհանքով խեթելով դեղնակտուց ջահելին։— Կուլիկով է... | ||
+ | |||
+ | Այսինքն, նշանակում էր՝ շա՞տ կան Կուլիկովներ։ | ||
+ | |||
+ | ― Բա Ա.-ը, տղերք, ի՜նչ ճարտարն էր, ո՛ւխ, ի՜նչ ճարտարը։ | ||
+ | |||
+ | ― Էն էլ ի՜նչ։ Նա Կուլիկովին էլ մատների մեջ կխաղացնի։ Կտանի ծով, ծարավ ետ կբերի։ | ||
+ | |||
+ | ― Տեսնես, հեռո՞ւ են գնացել, ախպերներ, մարդ կուզեր իմանար... | ||
+ | |||
+ | Եվ տեղնուտեղը ծայր առան խոսակցություններ՝ հեռո՞ւ են գնացել, և ի՞նչ ուղղությամբ են գնացել, և որտեղի՞ց ավելի լավ կլիներ, գնային և ո՞ր վոլոստն է ավելի մոտ։ Գտնվեցին մարդիկ՝ շրջակայքը գիտցողներ։ Նրանց լսեցին հետարքրությամբ։ Խոսեցին հարևան գյուղերի բնակիչների մասին և վճռեցին, որ այդ ժողովուրդը հարմար չէ։ Քաղաքին մոտ ժողովուրդը քթածակով է լինում, կալանավորներին չես օգնի, կբռնեն ու կհանձնեն։ | ||
+ | |||
+ | ― Էստեղի մուժիկը, տղերք, ճարպիկ է լինում։ Ու֊ու֊ո՜ւ, մուժիկ ասողիդ... | ||
+ | |||
+ | ― Ծալը պակաս մուժիկ։ | ||
+ | |||
+ | ― Սիբիրցի, շնորհքը՝ աքացի։ Ջեռն ընկար, կսպանի։ | ||
+ | |||
+ | ― Է, ախր մերոնք էլ․․․ Էստեղ արդեն ով տակ, ով՝ գլուխ։ Մերոնք էլ հո էն ժողովուրդը չեն, որ... | ||
+ | |||
+ | ― Չմեռնեինք, լսեինք։ | ||
+ | |||
+ | ― Դու ի՞նչ ես կարծում, կբռնե՞ն։ | ||
+ | |||
+ | ― Իմ կարծան էն է, որ կյանքում չեն բռնի,— միացավ մյուս տաքարյունը, բռունցքը խփելով սեղանին։ | ||
+ | |||
+ | ― Հը՛մ, էստեղ արդեն ոնց ստացվեց։ | ||
+ | |||
+ | ― Տղերք, ասեմ ես ինչ եմ մտածում,— միջամտեց Սկուրատովը,— թե ես թափառաշրջիկ լինեի, կյանքում ինձ չէին բռնի։ | ||
+ | |||
+ | ― Էն էլ՝ քեզ։ | ||
+ | |||
+ | Ծիծաղ բարձրացավ, մյուսները ձևացրին, թե լսել անգամ չեն ուզում։ Բայց Սկուրատովն արդեն չափ էր ընկել։ | ||
+ | |||
+ | ― Կյանքում չեն բռնի,— ավելացրեց եռանդագին։— Տղերք, ես շատ եմ մտածում ու մեկ֊մեկ ինքս իմ վրա զարմանում. ոնց որ թե հրես, ասեղի ծակից կանցնեմ, ու չեն բռնի։ | ||
+ | |||
+ | ― Վայ թե սովածանաս, մուժիկից հաց ուզես։ | ||
+ | |||
+ | Ընդհանուր քրքիջ։ | ||
+ | |||
+ | ― Հա՞ց կուզեմ։ Սուտ ես ասում։ | ||
+ | |||
+ | ― Դո՞ւ ինչ սկսիր բլբլացնել։ Դու, մեկ էլ քեռի Վասյան կովեր սատկացնողին սպանեցիք''{Այսինքն, մուժիկին կամ կնկան են սպանել, որ նրանք քամու, թևով կախարդանք էին թողել, և դրանից անասունը սատկում էր։ Մեզ մոտ այդպիսի մի մարդասպան կար։ (ծան. հեղ.)։}'', դրա համար էլ էստեղ ընկաք։ | ||
+ | |||
+ | Քրքիջը սաստկացավ։ Լրջամիտներն ավելի մեծ զայրույթով նայեցին։ | ||
+ | |||
+ | ― Էդ էլ էր սուտ,— բղավեց Սկուրատովը,— էդ Միկիտկան է իմ մասին բստրել, ու ոչ թե իմ մասին, այլ Վասկայի, ձեռի հետ ինձ էլ են խառնել։ Ես մոսկվացի եմ ու փոքրուց թափառելու սովոր։ Տերտերը, որ գրել-կարդալ էր սովորեցնում ինձ, մեկ-մեկ ականջս կքաշեր․ անգիր արա՝ «Գթա ինձ, Տեր Աստված, շնորհյա զողորմություն քո և այլն...»։ Ես էլ նրա ետևից կրկնում էի. «Ինձ ոստիկանատուն տարան քո ողորմությամբ, և էդպես շարունակ...»։ Էդպես էլ, ամենափոքրուց սկսեցի։ | ||
+ | |||
+ | Բոլորը նորից քրքջացին։ Բայց Սկուրատովին հենց դա էր պետք։ Նա չէր կարող գժություն չանել։ Շուտով նրան թողեցին և անցան լուրջ խոսակցությունների։ Ավելի շատ դատողություններ էին անում ծերունիները և գործի գիտակները։ Ավելի ջահել ու խոնարհ մարդիկ սոսկ ուրախանում էին նրանց նայելով և գլուխներն էին խցկում՝ լսելու։ Խոհանոցում մեծ ամբոխ էր հավաքվել, անշուշտ, ենթասպաներ չկային։ Նրանց ներկայությամբ ամեն բան չէր ասվի։ Առանձնապես ուրախացողներից ես նկատեցի մի թաթարի՝ Մամետկային, կարճահասակ էր, այտոսկրերը ցից, չափազանց ցից, չափազանց կոմիկական անձնավորություն էր։ Նա համարյա ոչինչ չէր ասում ռուսերեն և համարյա ոչինչ չէր հասկանում, թե ինչ են ասում մյուսները, բայց նույնպես գլուխը խցկել էր մարդկանց արանքներով և լսում, վայելումով էր լսում։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ է, Մամետկա, յակշի՞,― անգործությունից նրան դիմեց բոլորից մերժված Սկուրատովը։ | ||
+ | |||
+ | ― Յակշի, ո՜ւխ, յակշի,— ամբողջովին աշխուժացած, մրթմրթաց Մամետկան, թափահարելով իր ծիծաղելի գլուխը,— յակշի։ | ||
+ | |||
+ | ― Նրանց չեն բռնի՞, յո՞կ։ | ||
+ | |||
+ | ― Յոկ, յոկ,— և Մամետկան կրկին բլբլացրեց, այս անգամ արդեն ձեռքերը թափահարելով։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, դու սուտ ասես, ես չհասկանամ, էդպե՞ս։ | ||
+ | |||
+ | ― Էդպես, էդպես, յակշի,― հարեց Մամետկան, գլուխը թափ տալով։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, յակշի։ | ||
+ | |||
+ | Եվ Սկուրատովը, կտտացնելով նրա գդակին ու աչքերին իջեցնելով, ելավ խոհանոցից ամենաուրախ տրամադրությամբ, որոշ զարմանքի մեջ թողնելով Մամետկային։ | ||
+ | |||
+ | Մի լրիվ շաբաթ տևեցին խստությունները բանտում և ուժեղացված հետապնդումները և որոնումները մերձակայքում։ Չգիտեմ, ինչ եղանակով, բայց կալանավորներն անմիջապես և ստուգապես ստանում էին լուրերը՝ բանտից դուրս ղեկավարության մանյովրների մասին։ Առաջին օրերը բոլոր լուրերը փախածների օգտին էին՝ ոչ ձայն, ոչ ծպտուն, կորել են ու վերջ։ Մերոնք միայն ծիածղում էին։ Ամեն այն անհանգստություն փախածների ճակատագրով չքացել էր։ «Ոչինչ էլ չեն գտնի, ոչ մեկին էլ չեն բռնի»,— խոսում էին մեզ մոտ ինքնագոհությամբ։ | ||
+ | |||
+ | ― Բան էլ չկա, փչոց է։ | ||
+ | |||
+ | ― Մնացեք բարով, հեչ չվախենաք, հրես կգանք։ | ||
+ | |||
+ | Մեզ մոտ գիտեին, որ մերձակայքի բոլոր գյուղացիներին ոտքի են հանել, որ հսկում են բոլոր կասկածելի տեղերը, բոլոր անտառները, բոլոր ձորերը։ | ||
+ | |||
+ | ― Դատարկ բան է,— ասում էին մերոնք, խնդմնդալով,— հաստատ մի հավատարիմ մարդ են ունեցել, ում մոտ էլ հիմա ապրում են։ | ||
+ | |||
+ | ― Անպատճառ կա,— ասում էին մյուսները,— խելքը գլխին մարդիկ են, ամեն բան սկզբից դասավորել են։ | ||
+ | |||
+ | Էլ ավելի խորացան ենթադրությունների մեջ. սկսեցին խոսել, որ փախածները մինչև հիմա կարող է, դեռ Ֆորշտադտում մի տեղ, նկուղում են ու սպասում են մինչև «տագնապը» անցնի ու մազերը բսնեն։ Կես տարի, մի տարի կնստեն, հետո էլ կգնան... | ||
+ | |||
+ | Մի խոսքով, բոլորը նույնիսկ մի տեսակ վիպական հոգեվիճակում էին, մինչև հանկարծ, փախուստից մի ութն օր անց լուր տարածվեց, թե հետքերը բռնել են։ Հասկանալի է, անհեթեթ լուրը տեղնուտեղը մերժվեց արհամարհանքով։ Սակայն նույն օրը երեկոյան լուրը հաստատվեց։ Կալանավորները սկսեցին անհանգստանալ։ Հաջորդ օրն առավոտյան, քաղաքում սկսեցին խոսել, որ արդեն բռնել են, բերում են։ Ճաշից հետո ավելի մանրամասներ իմացան. բռնել են յոթանասուն վերստ հեռու, ինչ-որ գյուղում։ Վերջապես ստացվեց ստույգ տեղեկություն։ Ֆելդֆեբելը, մայորի մոտից վերադառնալով, հայտարարեց հաստատապես, որ իրիկնադեմին կբերեն նրանց, ուղիղ կորդեգարդիա։ Կասկածելն այլևս անհնար էր։ Դժվար է նկարագրել կալանավորների վրա այդ լուրի թողած ազդեցությունը։ Սկզբում ճիշտ կարծես զայրացան, հետո՝ ընկճվեցին։ Հետո ծաղրի ինչ-որ նկրտում եղավ։ Սկսեցին ծիծաղել, բայց արդեն ոչ թե բռնողների, այլ բռնվածների վրա, սկզբում քչերը, հետո՝ համարյա բոլորը, բացառությամբ որոշ լրջմիտների և անհողդողդների, ովքեր մտածում էին ինքնուրույնաբար և ում հունից հանել չէին կարող ծաղրուծանակով։ Նրանք արհամարհանքով էին նայում զանգվածի թեթևամտությանը և լուռ էին։ | ||
+ | |||
+ | Մի խոսքով, նույն չափով, որով նախկինում փառաբանում էին Կուլիկովին և Ա.֊ին, հիմա նույնչափ նսեմացնում էին, նույնիսկ վայելումով նսեմացնում։ Ճիշտ ասես ինչ-որ բանով նրանք վիրավորել էին բոլորին։ Պատմում էին արհամարհական տեսքով, որ նրանք շատ են ուզել ուտել, որ չեն դիմացել քաղցին և դյուզ գնացել՝ մուժիկներից հաց խնդրելու։ Դա արդեն նսեմացման վերջին աստիճանն էր փախչողի համար։ Իմիջիայլոց, բոլոր այդ պատմությունները ճիշտ չէին։ Փախածների հետքը բռնել էին, նրանք թաքնվել էին անտառում, չորս կողմից շրջապատել էին անտառը, ժողովրդի օգնությամբ։ Մերոնք, տեսնելով, որ փրկվելու հնար չկա, հանձնվել էին կամովին։ Անելու այլ բան չունեին։ | ||
+ | |||
+ | Բայց երբ իրիկնադեմին իսկապես բերեցին նրանց, ձեռուոտ կապած, ժանդարմներով, ամբողջ տաժանավայրը դուրս թափվեց պարսպի մոտ՝ նայելու, թե ինչ են անելու նրանց հետ։ Ինչ խոսք, ոչինչ չտեսան, բացի մայորի և պարետի կառքերից՝ կորդեգարդիայի մոտ։ Փախածներին նստեցրին գաղտնի խցեր, շղթայեցին, վաղն ևեթ դատի տվեցին։ Կալանավորների ձեռառնոցին և արհամարհանքը չքացան շուտով, ինքնըստինքյան։ Իմացան գործը հանգամանորեն, իմացան, որ այլևս անելիք չկար, քան հանձնվելը, և սկսեցին սրտագին հետևել գործի ընթացքին դատարանում։ | ||
+ | |||
+ | ― Մի հազար հատ կշրխացնեն,— ասում էին ոմանք։ | ||
+ | |||
+ | ― Ի՜նչ հազար,— ասում էր մյուսր,— կսպան են։ Ա.֊ին վայ թե հազար տան, էն մեկին ծեծելով կսպան են, քանի որ, ախպերս, հատուկ բաժանմունքից է։ | ||
+ | |||
+ | Այնինչ, չկռահեցին։ Ա.֊վին հասավ ընդամենը հինգ հարյուր, հաշվի առան նրա նախկին գոհացուցիչ վարքը և որ առաջին զանցանքն էր։ Կուլիկովին տվեցին, կարծեմ, մեկուկես հազար։ Պատժում էին բավականաչափ գթասրտորեն։ Որպես բանիմաց մարդիկ, դատարանի առաջ ոչ մեկին չխառնեցին, խոսում էին հստակ, ստույգ, ասացին, որ ուղղակի բերդից են փախել, ոչ մի տեղ չմտնելով։ Ամենքից շատ խղճում էի Կոլլերին. նա ամեն ինչ կորցրեց, իր բոլոր հույսերը, բոլորից շատ ստացավ, կարծեմ երկու հազար հարված և ուղարկվեց ինչ֊որ տեղ, որպես կալանավոր, միայն ոչ մեր բանտը։ Ա.֊վին թեթև պատժեցին, խղճալով, դրանում օգնեցին բժիշկները։ Բայց նա հոխորտում էր ու բարձրաձայն ասում հոսպիտալում, որ հիմա ինքն ամեն ինչի պատրաստ է և դեռ ուրիշ բաներ ունի անելու։ Կուլիկովն իրեն պահում էր, ինչպես միշտ, այն է պատկառազդու, ձաղկումից հետո վերադառնալով բանտ, այնպես էր նայում, կարծես երբեք չէր բացակայել։ Բայց ուրիշ կերպ էին նայում նրան կալանավորները. չնայած, որ Կուլիկովն ամենուրեք և միշտ կարողանում էր իրեն պաշտպանել, կալանավորները հոգու խորքում մի տեսակ դադարեցին նրան հարգել, մի տեսակ տնավարի վարվել նրա հետ։ Մի խոսքով, այդ փախուստից հետո Կուլիկովի փառքը բավականաչափ խամրեց։ Հաջողությունն այնքա՜ն բան է նշանակում մարդկանց միջև... | ||
+ | |||
=== X։ Ելք տաժանակրությունից === | === X։ Ելք տաժանակրությունից === | ||
+ | |||
+ | Այդ ամենը կատարվեց իմ տաժանակրության արդեն վերջին տարում։ Վերջին այդ տարին համարյա թե նույնչափ արժանահիշատակ էր ինձ համար, ինչպես առաջինը, հատկապես վերջին օրերը բանտում։ Բայց ինչ խոսել մանրամասների մասին։ Հիշում եմ սոսկ, որ այդ տարին, չնայած պատժաժամկետն ավարտելու իմ համակ անհամբերությանը, ինձ համար ավելի դյուրին եղավ ապրելը, քան աքսորի նախորդ բոլոր տարիներին։ Նախ ե առաջ, կալանավորների մեջ արդեն շատ բարեկամներ ու մտերիմներ ունեի, որոնք վերջնականապես վճռել էին, որ լավ մարդ եմ։ Նրանցից շատերն ինձ նվիրված էին և անկեղծորեն սիրում էին։ Ինժեներական մասի զինվորը քիչ էր մնացել արտասվեր ինձ և ընկերոջս բանտից ուղեկցելիս, և երբ հետագայում, արդեն ազատված, մեկ լրիվ ամիս ապրում էինք այդ քաղաքում, պետական մի շենքում, համարյա ամեն օր գալիս էր մեզ մոտ, հենց այնպես, միայն մեզ տեսնելու։ Կային սակայն մինչև վերջ խստահայաց և անբարեհամբույր անձինք, ում համար կարծես գժվար էր բառ իսկ փոխանակել հետս՝ Աստված գիտե, թե ինչու։ Թվում էր մեր արանքում ինչ֊որ միջնորմ կա։ Վերջին շրջանում ես ընգհանրապես ավելի արտոնություններ ունեի, քան տաժանակրության ամբողջ ընթացքում։ Այդ քաղաքում զինվորական ծառայողների մեջ կային ինձ ծանոթներ և նույնիսկ դպրոցական վաղեմի ընկերներ։ Ես վերականգնել էի նրանց հետ իմ հարաբերությունները։ Նրանց միջոցով կարող էի ավելի շատ փող ունենալ, կարող էի նամակ գրել տուն և նույնիսկ գրքեր ունենալ։ Արդեն քանի տարի ես ոչ մի գիրք չէի կարդացել, և դժվար է նկարագրել այն տարօրինակ, միևնույն ժամանակ հուզառատ տպավորությունը, որ ինձ վրա թողեց բանտում կարդացած առաջին գիրքը։ Հիշում եմ, սկսեցի կարդալ երեկոյից, երբ կողպեցին բանտասենյակը, և կարդացի ամբողք գիշեր, մինչև այգաբաց։ Ամսագրի մի պրակ էր դա։ Ասես լուր հասավ ինձ այն աշխարհից, նախորդ կյանքս՝ ամբողջովին վառ ու լուսավոր, հառնեց իմ առաջև և ես ջանացի ընթերցածից կռահել. արդյո՞ք շատ եմ ետ մնացել այն կյանքից, շատ բա՞ն են ապրել նրանք այնտեղ, առանց ինձ, հիմա ի՞նչ է հուզում նրանց, ի՞նչ հարցեր են հիմա զբաղեցնում։ Ես կպչում էի բառերից, կարդում տողերի արանքը, ջանալով գտնել խորհրդավոր իմաստ, ակնարկումներ նախկինի վերաբերյալ, որոնում այն ամենի հետքերն, ինչ նախկինում, իմ ժամանակ, հուզում էր մարդկանց, և հիմա ինչքան տխրալի էր ինձ համար, գործնականորեն գիտենալ, ինչ աստիճանի խորթ եմ նոր կյանքի համար, դարձել եմ կտրված շերտիկ։ Հարկ էր ընտելանալ նորին, ծանոթանալ նոր սերնդին։ Հատկապես վրա պրծա մի հոդվածի, որի տակ գտա ծանոթ, նախկինում մոտ մարդու անունը... Բայց արդեն զրնգում էին նոր անուններ, ի հայտ էին եկել նոր գործիչներ, և ես անհագորեն շտապում էի նրանց հետ ծանոթանալ և բարկանում, որ այնքան քիչ գիրք ունեմ, և որ այնքան դժվար է լինելու հասնել նրանց։ Իսկ նախկինում, նախորդ պլաց-մայորի օրոք, նույնիսկ վտանգավոր էր գիրք մտցնել տաժանավայր։ Խուզարկության դեպքում անպայման հարցեր կլինեին. «Որտեղի՞ց են գրքերը, որտեղի՞ց ես վերցրել։ Նշանակում է, կապե՞ր ունես...»։ Իսկ ի՞նչ կարող էիր պատասխանել նման հարցերին։ Այդ պատճառով էլ, ապրելով առանց գրքի, ակամա խորանում էի ինքս իմ մեջ, ինքս ինձ հարցեր տալիս, երբեմն չարչարվում դրանց վրա... Սակայն այդ ամենը վերապատմել չի լինի... | ||
+ | |||
+ | Ես բանտ էի մտել ձմռանը, դրա համար էլ ձմռանը պիտի ազատվեի նույն ամսաթվին, որին եկել էի։ Ի՜նչ անհամբերությամբ էի սպասում ձմռանը, ի՜նչ հաճույքով էի նայում ամռան վերջին, թե ինչպես է թոշնում տերևը ծառի վրա և խունանում խոտը տափաստանում։ Բայց ահա, ամառն էլ անցավ արդեն, ոռնաց աշնան քամին, ահա արդեն օդում սկսեց ճախրել առաջին ձյունը... Վերջապես, հասավ այդ ձմեռը, վաղուց սպասված ձմեռը։ Սիրտս երբեմն սկսում էր խուլ և պինդ բաբախել ազատության վիթխարի կանխազգացումից։ Բայց տարօրինակ բան. ինչքան ավելի ժամանակ էր անցնում, ինչքան ավելի էր մոտենում ավարտը, այնքան ավելի ու ավելի համբերատար էի դառնում։ Ամենավերջին օրերին նույնիսկ զարմացա և կշտամբեցի ինքս ինձ. թվաց, թե դարձել եմ կատարելապես սառնարյուն և անտարբեր։ Ազատ ժամանակը բակում զբոսնող կալանավորները հանդիպելիս խոսքի էին բռնվում հետս, շնորհավորում։ | ||
+ | |||
+ | ― Ահա և կաղատվեք, պատվելի Ալեքսանդր Պետրովիչ, շուտով, շուտով կազատվենք։ Մեզ մենակ կթողնեք, անտեր։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ի՞նչ, Մարտինով, ձե՞զ ինչքան է մնացել,— կպատասխանեի։ | ||
+ | |||
+ | ― Էդ ի՜նձ, է ինչ ասեմ։ Մի յոթը տարի կա չարչարվելու... | ||
+ | |||
+ | Եվ հոգոց կհաներ, կանգ կառներ, նայելով ցրված, ճիշտ կարծես ապագայի խորքը նայելով... Այո, շատերն էին անկեղծաբար և ուրախությամբ շնորհավորում։ Ինձ թվաց, թե կարծես բոլորն էլ ավելի բարեհամբույր են սկսվել վարվել հետս։ Երևում էր, նրանց համար դառնում էի արդեն ոչ յուրային, նրանք արդեն հրաժեշտ էին տալիս ինձ։ Լեհ ազնվականներից Կ.֊չինսկին, հեզաբարո և մեղմ մի երիտասարդ, ինձ պես սիրում էր ազատ ժամանակ շատ քայլել բակում։ Մտածում էր, որ մաքուր օդով և զբոսանքով կպահպանի առողջությունը և բանտասենյակի գիշերների հեղձուկի ամբողջ վնասի տեղը կհանի։ «Ես անհամբեր սպասում եմ ձեր դուրս գալուն,— ասաց նա մի անգամ, հանդիպելով ինձ զբոսանքին,— դուք դուրս կգաք, ես էլ ''այդ ժամանակ կիմանամ'', որ ճիշտ մի տարի է մնացել ինձ՝ մինչև դուրս գալս»։ | ||
+ | |||
+ | Հպանցիկ նշեմ այստեղ, որ ըղձականությունից և տևական ետ վարժվելուց, ազատությունը մեր բանտում թվում էր մի տեսակ ավելին իսկական ազատությունից, այսինքն՝ նրանից, ինչ կա իսկապես, իրականության մեջ։ Բանտարկյալները չափազանցնում էին ըմբռնումն իսկական ազատության մասին, և դա այնքան էր բնական, այնպես էր բնորոշ ամեն կալանավորի։ Սպայական ամեն մի գջլոտ սպասյակ մեզ մոտ համարյա թագավոր էր համարվում, համարյա թե ազատ մարդու իդեալ՝ համեմատած կալանավորների հետ, այն պատճառով, որ նա ման էր գալիս չխուզված, առանց կալանդների և առանց պահախմբի զինվորի։ | ||
+ | |||
+ | Ամենավերջին օրվա նախօրեին, մթնշաղին, ես ''վերջին անգամ'' շրջեցի պարսպի բոլորքով մեր ամբողջ բանտը։ Քանի հազար անգամ էի շրջել պարիսպների մոտով այս ամբողջ տարիների ընթացքում։ Այստեղ, բանտասենյակների ետևում էի թափառում իմ տաժանակրության առաջին տարում որբացած, սպանված։ Հիշում եմ, ինչպես էի այն ժամանակ հաշվում, քանի հազար օր է մնացել։ Տեր Աստված, ինչքա՜ն վաղուց էր դա։ Ահա այստեղ, այս անկյունում էր ապրում մեր արծիվը՝ գերության մեջ, ահա այստեղ էր ինձ հաճախ հանդիպում Պետրովը։ Նա հիմա էլ ետ չէր մնա ինձանից։ Մոտ կվազեր և մի եղանակով կռահելով մտքերս, կքայլեր կողքիցս և ճիշտ կարծես ինքն իր ներսում կզարմանար։ Մտովի հրաժեշտ էի տալիս մեր բանտասենյակների այդ սևացած, գերանակապ խրճիթներին։ Ինչքա՜ն անբարեհամբույր՝ ապշեցրին ''այն ժամանակ'', առաջին շրջանում։ Պետք է որ դրանք հիմա հնացած լինեն, այն ժամանակվա համեմատությամբ, բայց ինձ դա նկատելի չէր։ Եվ այս պատերի մեջ ինչքա՜ն երիտասարդություն է թաղված զուր տեղր։ Չէ որ պետք է արդեն ամեն ինչ ասել, չէ որ այդ ժողովուրդն անսովոր ժողովուրդ է։ Զէ որ գուցեև մեր ժողովրդի ամենաշնորհալի, ամենաուժեղ հատվածը։ Բայց ապարդյուն զոհ գնացին հուժկու ուժեր, զոհվեցին անբնականորեն, ապօրինի, անդարձ։ Իսկ ո՞վ է մեղավոր։ | ||
+ | |||
+ | Հենց դա է որ կա՝ ո՞վ է մեղավոր։ | ||
+ | |||
+ | Հաջորդ օրը, վաղ առավոտյան, դեռ գործի գնալուց առաջ, հենց սկսեց լուսանալ, շրջեցի բոլոր բանտասենյակներում, բոլոր կալանավորներին հրաժեշտ տալու։ Բազում կոշտուկապատ, հուժկու ձեռքեր պարզվեցին ինձ՝ բարեկամաբար։ Ոմանք սեղմում էին լրիվ ընկերավարի, սակայն քիչ էին նրանք։ Մյուսները շատ լավ հասկանում էին արդեն, որ հիմա բոլորովին ուրիշ մարդ կդառնամ, քան իրենք են։ Գիտեին, որ քաղաքում ծանոթություններ ունեմ, որ այստեղից անմիջապես կգնամ ''պարոնների'' մոտ և կնստեմ նրանց կողքին՝ հավասարի պես։ Նրանք դա հասկանում էին և հրաժեշտ տալիս թեև հաճույքով, թեև սիրալիր, բայց ամենևին ոչ ընկերոջ պես, այլ ասես մի պարոնի։ Ոմանք էլ երես էին դարձնում ու խստահայաց չէին պատասխանում իմ հրաժեշտին։ Ոմանք էլ նայում էին նույնիսկ մե տեսակ ատելությամբ։ | ||
+ | |||
+ | Զարկեց թմբուկը և բոլորը գնացին գործատեղ, իսկ ես մնացի տանը։ Սուշիլովն այդ առավոտ արթնացել էր համարյա բոլորից շուտ և ամբողջ ուժով բնբնում էր, որ հասցնի թեյ պատրաստել ինձ համար։ Խե՜ղճ Սուշիլով, նա լաց եղավ, երբ իրեն իմ կալանավորական հնոտիքը, շապիկները, կալանդի տակդիրները և մի քիչ փող։ «Ինձ էդ չի, էդ չի պետք,― ասում էր, հազիվ զսպելով թրթռացող շրթունքը,— ձեզ ինչպես կորցնեմ, Ալեքսանդր Պետրովիչ, ում հույսին եմ մնալու էստեղ, առանց ձեզ»։ Վերջին անգամ հրաժեշտ տվեցի Ակիմ Ակիմիչին։ | ||
+ | |||
+ | ― Շուտով՝ դուք էլ,— ասացի նրան։ | ||
+ | |||
+ | ― Ինձ դեռ շ-շատ կա, դեռ շ-շատ երկար պիտի մնամ,— մրմնջում էր նա, ձեռքս սեղմելով։ Ես նետվեցի՝ նրա վիզը գրկելու, մենք համբուրվեցինք։ | ||
+ | |||
+ | Կալանավորների դուրս գալուց տասը րոպե անց մենք էլ ելանք բանտից, որ էլ երբեք չվերադառնանք ես և ընկերս, ում հետ եկել էինք։ Հարկ էր գնալ ուղիղ դարբնոց, որ կալանդները հանեին։ Բայց արդեն հրացանով զինվոր չէր ուղեկցում մեզ՝ գնացինք ենթասպայի հետ։ Մեզ շղթայազերծ արեցին հենց մեր կալանավորները, ինժեներական արհեստանոցում։ Ես սպասեցի, մինչև կշղթայազերծեին ընկերոջս, հետո ինքս էլ մոտեցա զնդանին։ Դարբիններն ինձ գլորեցին՝ մեջքով իրենց կողմը, ետևից բարձրացրին ոտքս, դրեցին զնդանին... Նրանք իրար էին անցել, ուզում էին ավելի հարմար ու լավ անել գործը։ | ||
+ | |||
+ | ― Դուրգամը, առաջուց դուրգամը թուլացրու աջուձախ պտտի,— հրամայեց ավագը,— էդպես դիր, այ էդպես, լավ է... Հիմա մուրճով խփի... | ||
+ | |||
+ | Կալանդներն ընկան։ Ես վերցրի... Ուզեցա ձեռքումս պահել, վերջին անգամ նայել դրանց։ Ճիշտ կարծես զարմացել էի, որ դրանք հենց նոր ոտքերիս վրա էին։ | ||
+ | |||
+ | ― Դե, Աստված քեզ հետ, Աստված քեզ հետ,— ասացին կալանավորներն ընդհատ, կոպիտ, բայց կարծես ինչ-որ բանից գոհ ձայներով։ | ||
+ | |||
+ | Այո, Աստված մեզ հետ։ Ազատություն, նոր կյանք, հարություն մեռելներից․․․ Ինչ փառավոր պահ էր։ | ||
+ | |||
+ | '''Վերջ երկրորդ մասի''' | ||
== Ծանոթագրություններ == | == Ծանոթագրություններ == | ||
<references/> | <references/> |
Ընթացիկ տարբերակը 23:18, 30 Մարտի 2016-ի դրությամբ
հեղինակ՝ Ֆյոդոր Դոստոևսկի |
Բովանդակություն
- 1 ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ
- 1.1 Ներածություն
- 1.2 I։ Մեռյալ տուն
- 1.3 II։ Առաջին տպավորություններ
- 1.4 III։ Առաջին տպավորություններ
- 1.5 IV։ Առաջին տպավորություններ
- 1.6 V։ Առաջին ամիսը
- 1.7 VI։ Առաջին ամիսը
- 1.8 VII։ Նոր ծանոթություններ։ Պետրովը
- 1.9 VIII։ Վճռական մարդիկ։ Լուչկան
- 1.10 IX։ Իսայ Ֆոմիչը։ Բաղնիք։ Բակլուշինի պատմածը
- 1.11 X։ Քրիստոսի ծննդյան տոնը
- 1.12 XI։ Ներկայացում
- 2 ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ
- 3 Ծանոթագրություններ
ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ
Ներածություն
Սիբիրի հեռաստաններում[1], տափաստանների, սարերի կամ անանցանելի անտառների մեջ մեկ֊մեկ հանդիպում են փոքր քաղաքներ, հազար, ամենաշատը՝ երկու հազար բնակիչներով, երկու եկեղեցիներով, մեկը՝ քաղաքում, մյուսը՝ գերեզմանոցում, փայտաշեն ու աննշան, ավելի շատ նման մերձմոսկովյան մի գյուղի, քան քաղաքի։ Սովորաբար, դրանք բավականաչափ շատ ունեն իսպրավնիկներ, ատենակալներ և մնացյալ սուբալտերն[2] աստիճանավորներ։ Ընդհանրապես, Սիբիրում, չնայած ցրտին, ծառայելը չափազանց ջերմ է։ Ապրում են հասարակ, ոչ֊ազատական մարդիկ, կարգերը հին են, ամուր, դարերով սրբագործված։ Աստիճանավորները, որոնք արդարացիորեն խաղում են սիբիրյան ազնվականության դերը, կամ բնիկներ են՝ արմատակալած սիբիրցիներ, կամ եկվորներ են Ռուսաստանից, մեծ մասամբ մայրաքաղաքներից, հրապուրված հաշվից դուրս վճարվող ռոճիկներով, կրկնակի ուղեծախսերով և ապագայի գայթակղիչ հույսերով։ Նրանցից կյանքի հանելուկը վճռել կարողացողները մշտապես մնում են Սիբիրում և հաճույքով արմատներ գցում։ Հետագայում դրանք բերում են առատ և քաղցր պտուղներ։ Սակայն մյուսները՝ թեթևամիտ և կյանքի հանելուկ վճռել չկարողացողները, շուտով ձանձրանում են Սիբիրից ու տրտմագին հարց տալիս իրենք իրենց. ինչի՞ համար են եկել֊հասել այստեղ։ Անհամբերությամբ օր են հաշվում ծառայության օրինական ժամկետից՝ երեք տարի, և լրանալուն պես մտահոգվում իրենց տեղափոխմամբ ու ետ գնում իրենց ճամփով, փնովելով Սիբիրը և ծաղրելով դա։ Անիրավացի են նրանք․ ոչ միայն ծառայողական, այլ նույնիսկ շատ տեսակետներից Սիբիրում կարելի է երանավետ ապրել։ Սքանչելի կլիմա ունի, շատ են նշանակալի հարուստ և աղուհացով վաճառականները, շատ կան արտակարգ ինքնաբավ այլազգիներ։ Օրիորդները փթթում են վարդի պես և բարոյական են վերին աստիճանի։ Որսի թռչունը լի է փողոցներում և ինքն է գալիս որսորդին ավար։ Շամպայն է խմվում անբնական շատ։ Խավիարն է զարմանալի։ Որոշ տեղերում բերքը լինում է մեկին տասնհինգ... Ընդհանրապես, օրհնյալ հող է։ Հարկ է միայն օգտագործել կարողանալ։ Սիբիրում կարողանում են։
Այդպիսի զվարթ և իրենից գոհ, ամենահամակրելի բնակչությամբ գյուղաքաղաքներից մեկում, որի մասին հիշողությունն անջնջելի կմնա իմ սրտում, հանդիպեցի Ալեքսանդր Պետրովիչ Գորյանչիկովին։ Աքսորաբնակ էր, Ռուսաստանում ծնված ազնվական և կալվածատեր, հետո դարձած երկրորդ կարգի աքսորյալ տաժանապարտ՝ իր կնոջը սպանելու համար, և օրենքով սահմանված տասնամյա տաժանակրությունն ավարտելուց հետո, խոնարհ ու անաղմուկ իր կյանքն էր ապրում Կ. գյուղաքաղաքում, որպես աքսորաբնակ։ Իրականում նա կցված էր ենթաքաղաքային մի վոլոստի, բայց ապրում էր քաղաքում, հնարավորություն ունենալով գոնե ինչ-որ բան վաստակել ուսուցչությամբ։ Սիբիրյան քաղաքներում հաճախ են հանդիպում աքսորաբնակներից ուսուցիչներ՝ նրանցից չեն խորշում։ Իսկ նրանք գերազանցապես ուսուցանում են ֆրանսերեն՝ այնքան անհրաժեշտ կյանքի ասպարեզներում, և որի մասին, առանց նրանց, Uիբիրի հեռավոր ծայրերում պատկերացում անգամ չէին ունենա։ Ալեքսանդր Պետրուվիչին առաջին անգամ հանդիպեցի մի հնամենի, վաստակաշատ, հյուրասեր աստիճանավոր Իվան Իվանիչ Գվոզդիկովի տանը, որն ուներ տարբեր տարիքի հինգ դուստր, հիանալի հույսեր ներշնչող։ Ալեքսանդր Պետրովիչը շաբաթը չորս անգամ դասավանդում էր նրանց, ամեն դասի համար երեսուն արծաթ կոպեկով։ Նրա արտաքինն ինձ հետաքրքրեց․ չափից ավելի գունատ և նիհար մարդ էր, դեռևս ոչ տարեց, երեսունհինգ տարեկան, փոքրամարմին և տխեղծ։ Հագնվում էր մշտապես շատ մաքուր, եվրոպական ոճով։ Եթե խոսքի բռնվեիք նրա հետ, ձեզ կնայեր չափազանց ակնդետ և ուշադիր, խստահայաց բարեկրթությամբ կլսեր ձեր յուրաքանչյուր բառը, կարծես մտորելով դրա շուրջ, կարծես ձեր հարցով խնդիր էիք առաջարկել իրեն կամ ուզել ինչ֊որ գաղտնիք կորզել, և ի վերջո, կպատասխաներ հստակ ու հակիրճ, սակայն այն աստիճան ծանրութեթև անելով իր պատասխանի ամեն բառը, որ չգիտես ինչու, անհարմար կզգայիք նաև դուք, վերջապես, ինքներդ ուրախանալով խոսակցության ավարտով։ Հենց այն ժամանակ էլ հարցուփորձ արեցի Իվան Իվանիչին և իմացա, որ Գորյանչիկովն ապրում է անթերի և բարոյական չափանիշներով և որ այլապես ինքը չէր հրավիրի նրան դուստրերին ուսուցանելու համար, և որ նա ահավոր մարդախույս է, թաքնվում է բոլորից, չափազանց է ուսյալ, շատ կարդում է, սակայն խոսում է շատ քիչ, և որ նրա հետ բավականին դժվար է խոսակցություն սկսել։ Ոմանք պնդում էին, որ նա իսկապես ցնորված է, թեև գտնում էին, որ ըստ էության, այնքան էլ մի կարևոր թերություն չէ, որ քաղաքի պատվավոր անդամներից շատերը պատրաստ են ըստ ամենայնի գոհացնել Ալեքսանդր Պետրովիչին, որ նա կարող է նույնիսկ օգտակար լինել խնդրագրեր և այլ թղթեր գրելով։ Ենթադրում էին, որ պիտի կարգին բարեկամություն ունենա Ռուսաստանում, գուցե և ոչ վերջին մարդիկ, սակայն գիտեին, որ աքսորման սկզբից ևեթ նա հաստատակամորեն խզել է բոլոր կապերը նրանց հետ, մի խոսքով, վնասում է ինքն իրեն։ Բացի դրանից, մեզ մոտ բոլորը գիտեին նրա պատմությունը, գիտեին, որ սպանել է կնոջը՝ ամուսնության առաջին տարում, սպանել է խանդից և ինքն է հայտնել արածի մասին (ինչը շատ է թեթևացրել նրա պատիԺը)։ Իսկ նման հանցագործություններին միշտ նայում են որպես դժբախտություն և ափսոսում դրա համար։ Սակայն չնայած այդ ամենին, այդ խենթը համառորեն խուսափում էր բոլորից և մարդամեջ հայտնվում միայն դասավանդելու։
Սկզբում ես առանձին ուշադրություն չէի դարձնում նրա վրա, սակայն ինքս էլ չգիտեմ ինչու, նա կամաց֊կամաց սկսեց հետաքրքրել ինձ։ Հանելուկային մի բան ուներ։ Հետը խոսքի բռնվելու նվազագույն իսկ հնարավորություն չկար։ Իհարկե, հարցերիս միշտ պատասխանում էր, նույնիսկ այնպիսի տեսքով, ասես համարում էր իր առաջնահերթ պարտականությունը, բայց նրա պատասխաններից հետո նեղվում էի շարունակել հարցուփորձս, ու նման խոսակցություններից հետո, նրա դեմքին միշտ երևում էր մի տեսակ տառապանք ու հոգնություն։ Հիշում եմ, մի անգամ, ամառային սքանչելի երեկո էր, գալիս էինք Իվան Իվանիչի մոտից։ Հանկարծ մտքովս անցավ տուն հրավիրել նրան մի րոպեով, միասին ծխելու։ Չեմ կարող նկարագրել, թե ի՜նչ սարսափ գծագրվեց նրա դեմքին, լիովին շփոթվեց, սկսեց ինչ֊որ անկապ բաներ մրմնջալ ու մեկեն, չարացած նայելով ինձ, նետվեց հակառակ ուղղությամբ։ Նույնիսկ զարմացա։ Այդ օրվանից, հանդիպելիս ինձ էր նայում կարծես մի տեսակ վախով։ Սակայն ես չհանգստացա, ինչ֊որ բան ինձ ձգում էր նրա կողմը, և մի ամիս անց, հենց այնպես անառիթ, մտա Գորյանչիկովի մոտ։ Հարկավ, հիմարություն և աննրբանկատություն էր արածս։ Նա բնակարան էր վաձում քաղաքի ամենածայրամասում, պառավ մի քաղքենուհու տանը, որը թոքախտավոր մի աղջիկ ուներ, սա էլ՝ ապօրինածին դստրիկ, տասնամյա սիրունիկ, ուրախ֊զվարթ աղջնակ էր։ Ալեքսանդր Պետրովիչը նստած էր նրա հետ և կարդալ էր սովորեցնում, երբ ներս մտա։ Ինձ տեսնելով, այնպես շշկլվեց, կարծես բռնել էի նրան ինչ֊որ հանցանքի վրա։ Կատարելապես շփոթվեց, վեր թռավ աթոռից ու ինձ էր նայում աչքերը չռած։ Վերջապես նստեցինք, նա ակնդետ հետևում էր իմ հայացքին, կարծես յուրաքանչյուր հայացքի մեջ որևիցե հատուկ խորհրդավոր իմաստ էր կասկածում։ Կռահեցի, որ կասկածամիտ է խելահեղության աստիճան։ Ատելությամբ ինձ էր նայում, համարյա թե հարց տալով. «Շո՞ւտ ես գնալու այստեղից»։ Խոսք բացեցի մեր գյուղաքաղաքից, ընթացիկ նորություններից։ Նա լսում էր ու չարախինդ ժպտում։ Պարզվեց, որ ոչ միայն չգիտե ամենասովորական, բոլորին հայտնի քաղաքային նորությունները, այլ նույնիսկ չի էլ հետաքրքրվում, որ իմանա։ Հետո սկսեցի խոսել մեր երկրամասի, նրա պահանջմունքների մասին։ Լսում էր լուռ, և այնքան տարօրինակ նայում աչքերիս, որ ի վերջո խիղճս տանջեց մեր խոսակցության համար։ Ի դեպ, քիչ էր մնացել, զայրացնեի նրան նոր գրքերով ու ամսագրերով, որոնք իմ ձեռքին էին՝ հենց նոր ստացված փոստից, առաջարկեցի նրան՝ դեռևս էջերը չկտրատած։ Մի ագահ հայացք նետեց դրանց վրա, բայց տեղնուտեղը փոխեց մտադրությունը և մերժեց առաջարկս, պատճառ բռնելով ազատ ժամանակ չունենալը։ Վերջապես հրաժեշտ տվեցի և դուրս գալով նրա մոտից, զգացի, որ անտանելի մի ծանրություն ընկավ սրտիցս։ Ամաչում էի, և չափազանց հիմար բան թվաց ձեռ չքաշելը մի մարդուց, որն իր գլխավորագույն խնդիրն է համարում հնարավորինս հեռու թաքնվել ամբողջ աշխարհից։ Բայց եղածը եղած էր։ Հիշում եմ, համարյա ոչ մի գիրք չնկատեցի նրա մոտ, ուստիև անարդարացի էին խոսում նրա մասին, թե շատ է կարդում։ Բայց և այնպես, մի երկու անգամ շատ ուշ գիշերով նրա պատուհանների մոտով անցնելիս, ներսում լույս տեսա։ Ի՞նչ էր անում նա, նստած մինչև լուսաբաց։ Չէ՞ր գրում, արդյոք։ Իսկ եթե այդպես է, ի՞նչ հատկապես։
Հանգամանքներն ինձ հեռացրին երեք ամսով մեր քաղաքից։ Տուն դառնալով արդեն ձմռանը, իմացա, որ Ալեքսանդր Պետրովիչը մահացել է աշնանը, մահացել է մենության մեջ և նույնիսկ ոչ մի անգամ բժիշկ չի կանչել։ Քաղաքում համարյա մոռացել էին նրա մասին։ Բնակարանը մնացել էր դատարկ։ Ես անմիջապես ծանոթացա հանգուցյալի տանտիրուհու հետ՝ մտադիր նրանից իմանալ. հատկապես ինչո՞վ էր զբաղվում նրա կենվորը և ինչ֊որ բան չէ՞ր գրում արդյոք։ Քսան կոպեկի դիմաց նա մի ամբողջ զամբյուղ թղթեր բերեց՝ մնացած հանգուցյալից հետո։ Պառավը խոստովանեց, որ երկու տետր արդեն բանեցրել է։ Խոժոռ ու քչախոս պառավ էր, խելքը գլխին որևէ բան դժվար էր նրանից կորզել։ Իր կենվորի մասին առանձնապես նոր ոչինչ չկարողացավ ասել ինձ։ Նրա ասածով, համարյա երբեք ոչինչ չէր անում կենվորը, ամիսներով գիրք չէր բացում ու գրիչ չէր առնում ձեռքը, փոխարենը գիշերներ շարունակ ետուառաջ էր քայլում սենյակում, ինչ֊որ բան մտածելով, երբեմն էլ խոսում ինքն իր հետ, որ շատ էր սիրել և շատ էր գուրգուրում իր թոռնուհուն՝ Կատյային, հատկապես այն օրից ի վեր, երբ իմացավ, որ Կատյա է անունը և որ Կատերինայի օրվան, ամեն անգամ գնում էր ինչ֊որ մեկի հոգեհանգիստը մատուցելու։ Հյուր տանել չէր կարողանում, տնից ելնում էր միայն դասեր տալու համար։ Խեթում էր նույնիսկ իրեն՝ պառավին, երբ նա շաբաթը մեկ անգամ, մտնում էր նրա սենյակը քիչումիչ հավաքելու, և երբեք մի խոսք անգամ չխոսեց իր հետ, երեք տարի շարունակ։ Ես հարցրի Կատյային, թե հիշո՞ւմ է իր ուսուցչին։ Աղջնակն ինձ նայեց լուռ, շրջվեց դեպի տատն ու լաց եղավ։ Ուրեմն, այդ մարդը կարող էր գեթ մեկին ստիպել՝ սիրել իրեն։
Ես վերցրի նրա թղթերն ու ամբողջ օրը ջոկջկում էի։ Թղթերի երեք քառորդը փուչ, աննշան պատառիկներ էին կամ աշակերտական վարժություններ՝ ուղղումներով։ Բայց կար նաև բավական ծավալուն մի տետր, գրված մանրատառ և անավարտ, գուցեև մի կողմ դրված ու մոռացված հեղինակի իսկ կողմից։ Ալեքսանդր Պետրովիչի կրած տասնամյա տաժանակրության նկարագրությունն էր, թեև անկապակցված։ Տեղ-տեղ այդ նկարագրությունն ընդմիջվում էր մեկ ուրիշ պատմությամբ, ինչ֊որ արտառոց, զարհուրելի հիշողություններով՝ գրված անհամաչափ, ջղաձիգ, ասես ինչ֊ինչ հարկադրանքով։ Մի քանի անգամ կարդացի այդ հատվածները և համարյա թե համոզվեցի, որ դրանք գրված են խելագարության մեջ։ Սակայն տաժանավայրի հիշողությունները՝ նոթերը «Տեսարաններ Մեռյալ տնից», ինչպես ինքն էր կոչել դրանք ձեռագրում, ինչ֊որ տեղ, ամենևին էլ անհետաքրքիր չթվացին ինձ։ Բացարձակապես նոր աշխարհ, մինչ այդ անծանոթ, առանձին փաստերի արտառոցություն, առանձնահատուկ նոթեր՝ կործանված մարդկանց մասին, հափշտակեցին ինձ և որոշ բաներ կարդացի հետաքրքրությամբ։ Հարկավ, կարող եմ նաև սխալվել։ Փորձելու համար սկզբից ընտրում եմ երկու֊երեք գլուխ՝ թող հասարակությունը դատի․․․
I։ Մեռյալ տուն
Մեր բանտը բերդի եզրին էր, հենց հողապատնեշի մոտ։ Պատահած կնայեիր ցանկապատի արանքներից լույս աշխարհին՝ որևէ բան կտեսնե՞ս, և կտեսնեիր միայն երկնքի մի պատառիկ և մոլախոտով պատած բարձր հողապատնեշը, իսկ դրա վրայով օրուգիշեր գնում֊գալիս են Ժամապահները, տեղնուտեղը մտածում ես, որ կանցնեն տարիներ ու տարիներ, իսկ դու ճիշտ նույնպես կգաս նայելու ցանկապատի արանքներից և երկնքի նույն պատառիկը, նույն հողապատնեշը, նույնպիսի Ժամապահները ոչ թե բանտից վեր երկնքի, այլ մեկ ուրիշ, հեռավոր, ազատ երկնքի։ Պատկերացրեք մի մեծ բակ, երկու հարյուր քայլ երկարությամբ և հարյուր հիսուն քայլ լայնքով, շուրջանակի եզերված անհավասարակող վեցանկյուն կազմող բարձր ցցապատով, այն է՝ գերանակապ (խանձացցերից), գետնի մեջ խոր խրված կողերով միմյանց կպած, խոտորնակի ամրացված շրիշակներով, ծայրերը սրած պարսպով՝ ահա և բանտի դրսի պարիսպը։ Մի կողմում ամրակուռ դարպասն է՝ մշտապես փակ, մշտապես օրուգիշեր հսկվող։ Դա բացում էին ըստ պահանջի, աշխատանքի դուրս թողնելիս։ Այդ պարսպսից այն կողմ լուսաշատ, ազատ աշխարհն էր, ապրում էին մարդիկ, ինչպես բոլորը։ Բայց դարպասից այս կողմ այն աշխարհը պատկերացնում էին որպես անիրականալի մի հեքիաթ։ Այստեղ իրենց առանձնահատուկ աշխարհն էր, որ նման չէր ուրիշ և ոչ մի աշխարհի, իրենց առանձնահատուկ օրենքները կային, իրենց հագուստները, իրենց բարքերն ու սովորույթները, և կենդանի-կենդանի Մեռյալ տուն էր, կյանքն՝ ինչպես ուրիշ և ոչ մի տեղ, մարդիկ էլ առանձնահատուկ։ Ահա, հենց այդ առանձնահատուկ անկյունն էլ ձեռնարկում եմ նկարագրել։
Ցցապարսպից ներս մտնելով, մի քանի շինվածք կտեսնեիք։ Ներքին ընդարձակ բակի երկու կողմով ձգվում էին միհարկանի երկարուկ փայտաշեն խրճիթներ։ Բանտասենյակներն էին։ Այստեղ են ապրում բանտարկյալները՝ տեղաբաշխված ըստ կարգերի։ Ապա, պարսպի ծայրին նույնպիսի խրճիթ էլ կար՝ խոհանոցը, բաժանված երկու արտելի։ Էլի կային շինվածքներ, ուր մի տանիքի տակ տեղավորված էին նկուղները, մարագները, պահեստները։ Բակի մեջտեղը բաց էր բավական ընդարձակ հրապարակ էր։ Այստեղ են շարվում բանտարկյալները, կատարվում է ստուգումն ու ներկա֊բացական՝ առավոտյան, կեսօրին և երեկոյան, երբեմն էլ օրական մի քանի անգամ, ըստ պահախմբի կասկածամտության և արագ հաշվելու նրանց կարողության։ Չորսբոլորը, շինվածքների և ցցապատի արանքում բավական տարածություն էր մնում։ Այստեղ, շինվածքների ետևում, բանտարկյալներից ոմանք՝ բնավորությամբ ավելի մարդախույս ու մռայլ, սիրում են քայլել գործից ազատ ժամանակ, բոլորի աչքից հեռու, իրենց միտքն անելու։ Այդ զբոսանքների ժամանակ, հանդիպելով նրանց, սիրում էի զննել այդ մռայլ ու խոժոռ, խարանված դեմքերը և կռահել, թե ինչ են մտածում։ Մի աքսորական կար, ում սիրած զբաղմունքր ցցերը հաշվելն էր ազատ ժամանակ։ Մեկուկես հազար էին, բոլորն էլ նրա հաշվի մեջ ու աչքի տակ։ Յուրաքանչյուր ցից օր էր նշանակում, ամեն օր մեկական գերան էր հաշվում֊հանում, և գերանների մնացած թվով կարող էր տեսնել, թե քանի օր է մնացել բանտում մնալու, մինչև աշխատելու ժամկետը։ Անկեղծորեն ուրախանում էր, երբ ավարտվում էր վեցանկյան որևէ կողմը։ Դեռ շատ տարիներ ուներ սպասելու, սակայն բանտում համբերությանն ընտելանալու ժամանակ կար։ Մի անգամ տեսա, թե ինչպես էր ընկերներին հրաժեշտ տալիս բանտարկյալը, որը տաժանակրության մեջ էր քսան տարի և վերջապես ազատ էր արձակվել։ Կային մարդիկ, ովքեր հիշում էին, ինչպես էր նա բանտ մտել առաջին անգամ՝ ջահել, անհոգ, ոչ իր հանցանքի, ոչ էլ պատժի մասին մտածող։ Նա գնում էր ալեհեր ծերունի դարձած, մռայլ ու թախծադեմ։ Լուռ շրջեց մեր բոլոր վեց բանտասենյակներում։ Ամեն մեկը մտնելիս, աղոթում էր սրբապատկերներին, հետո գոտկահաս խոնարհվում ընկերներին, խնդրելով վատը չհիշել։ Հիշում եմ նաև, ինչպես մի անգամ, կալանավորներից մեկին՝ նախկինում սիբիրցի ունևոր մուժիկ, իրիկնադեմին կանչեցին դարպասի մոտ։ Դրանից կես տարի առաջ նա լուր էր ստացել, որ նախկին կինն ամուսնացել է ու սաստիկ տխրել էր։ Հիմա կինն ինքն էր եկել բանտի դուռը, կանչել ու բան֊ման էր տվել։ Նրանք խոսեցին մի երկու րոպե, երկուսն էլ լաց եղան և հրաժեշտ տվին առհավետ։ Ես տեսա նրա դեմքը, երբ ետ եկավ բանտասենյակ... Այո, այս վայրում կարելի էր համբերության սովորել։
Երբ մթնում էր, բոլորիս քշում էին բանտասենյակները, ուր և փակում էին ամբողջ գիշեր։ Ինձ համար միշտ ծանր էր բակից մեր բանտասենյակը վերադառնալը։ Երկարուկ, ցածրառաստաղ ու հեղձուկ սենյակ էր՝ աղոտ լուսավորված ճարպամոմերով, ծանր, խեղդող օդով։ Հիմա չեմ հասկանում, թե ինչպես եմ այդտեղ ապրել տասը տարի։ Թախտաշարի վրա ես երեք տախտակ ունեի՝ իմ տեղն էր։ Այդ թախտաշարերին մենակ մեր սենյակում երեսուն հոգի մարդ էինք։ Ձմռանը վաղ էին փակում, մի չորս ժամ պետք էր սպասել, մինչև բոլորը կքնեին։ Իսկ մինչ այդ աղմուկ, աղաղակ, քրքջոց, հայհոյանք, շղթաների զնգոց, ծուխ ու մուր, խուզած գլուխներ, խարանված դեմքեր, պատառոտված շորեր, ամեն ինչ անարգված, խայտառակված... այո՛, տոկուն է մարդը։ Մարդս ամեն ինչի վարժվող արարած է, և կարծում եմ, սա նրա լավագույն բնորոշումն է։
Մեր բանտում կար ընդամենը երկու հարյուր հիսուն հոգի՝ համարյա մշտական մի թիվ։ Ոմանք գալիս էին, մյուսներն ավարտում պատժաժամկետն ու գնում, երրորդները մեռնում։ Եվ ով ասես, չկար։ Կարծում եմ, Ռուսաստանի ամեն նահանգ, ամեն շերտ իր ներկայացուցիչներն ուներ այնտեղ։ Այլազգիներ էլ կային, մի քանի աքսորական նույնիսկ կովկասյան լեռնցիներից։ Այդ ամենը ստորաբաժանված էր ըստ հանցանքի աստիճանի, հետևաբար, հանցանքի համար որոշված տարիների քանակով։ Հարկ է ենթադրել, որ չկար մի հանցանք, որն իր ներկայացուցիչը չունենար այստեղ։ Բանտային բնակչության գլխավոր հիմքը կազմում էին քաղաքացիական կարգի աքսորատաժանապարտները (թունդակիրները), ինչպես միամտորեն արտաբերում էին իրենք՝ կալանավորները։ Կացության ամենայն իրավունքից կատարելապես զրկված, հասարակությունից պոկված շերտեր, խարանված դեմքերով՝ հավերժական վկայությունն իրենց մերժվածության։ Նրանք ուղարկվում էին աշխատելու ութից տասներկու տարվա պատժաժամկետներով և հետո ուղարկվում սիբիրյան ինչ֊ինչ վոլոստներ՝ բնակեցման։ Կային նաև զինվորական կարգի հանցագործներ, կացության իրավունքներից չզրկված, ինչպես ռուսական կալանավորական վաշտերում էր ընդհանրապես։ Նրանք ուղարկվում էին կարճ ժամկետներով, իսկ ավարտելուց հետո ուղարկվում այնտեղ, որտեղից եկել էին, որպես զինվոր, սիբիրյան գծային գումարտակներ։ Նրանցից շատերը համարյա անմիջապես ետ էին գալիս բանտ՝ կրկնակի կարևոր հանցանքների համար, բայց արդեն ոչ կարճ պատժաժամկետներով, այլ քսան տարով։ Այդ կարգը կոչվում էր «մշտական»։ Սակայն «մշտականները» դեռևս ոչ կտրականապես էին զրկվում կացության բոլոր իրավունքներից։ Վերջապես, ամենասարսափելի հանցագործների մի հատուկ կարգ էլ կար, գերակշռորեն զինվորականներ, բավականին մեծաքանակ։ Դա կոչվում էր «հատուկ բաժանմունք»։ Ամբողջ Ռուսաստանից հանցագործներ էին ուղարկվում այստեղ։ Իրենք էին իրենց համարում հավերժական և իրենց պատժաժամկետները չգիտեին։ Ըստ օրենքի, նրանց աշխատանքային կետարքները պիտի կրկնապտակեին և եռապատկեին։ Նրանք պահվում էին բանտում, ընդհուպ մինչև ամենածանր տաժանակիր աշխատանքները կհիմնեին Սիբիրում։ «Ձերը՝ կետարքով, մերը՝ ծերից ծեր»,— ասում էին նրանք մյուս կալանավորներին։ Հետագայում լսեցի, որ այդ կարգը ոչնչացված է։ Դրանից բացի, մեր բերդում ոչնչացվեց քաղաքացիական կարգը ևս, իսկ ստեղծվեց մեկ ընդհանուր զինվորական-կալանավորական վաշտ։ Ուրեմն, ես նկարագրում եմ հինը, վաղուց անցած-գնացած օրերի գործեր...
Վաղուց էր դա, այդ ամենը հիմա երազիս է գալիս, երազի պես է։ Հիշում եմ, ինչպես մտա բանտ։ Երեկո էր, դեկտեմբեր ամսին։ Արդեն մթնում էր, մարդիկ վերադառնում էին աշխատանքից, պատրաստվում ստուգման։ Բեղավոր ենթասպան վերջապես բացեց այդ տարօրինակ տան դուռը, ուր պիտի մնայի այնքա՜ն տարի, կրեի բազում այնպիսի՜ զգացողություններ, որոնց մասին, իսկականից չապրելով դրանք, նույնիսկ մոտավոր ըմբռնում ունենալ չէի կարող։ Օրինակ, ոչ մի կերպ չէի կարող պատկերացնել, թե ինչ մի սարսափելի և տանջալի բան կա, որ իմ տաժանակրության բոլոր տասը տարիների ընթացքում ոչ մի անգամ, ոչ մի րոպե մենակ չեմ լինելու։ Գործատեղում միշտ հսկողության տակ, տանը՝ երկու հարյուր ընկերների հետ և ոչ մի անգամ, ոչ մի անգամ՝ մենակ։ Ասենք, մենակ դրա՞ն պիտի ընտելանայի։
Այստեղ կային մարդասպաններ՝ դիպվածով և մարդասպաններ՝ արհեստով, ավազակներ ու ավազակների պարագլուխներ։ Կային պարզապես խաբեբաներ և շրջմոլիկներ՝ հարամ փողերով ու վաշխառությամբ գործ անողներ։ Կային և այնպիսիք, ում մասին դժվար էր որոշել, թե տեսնես՝ ինչի՞ համար կարող էին ընկնել այստեղ։ Այնինչ, ամեն մեկն ուներ իր պատմությունը՝ խառնիխուռն և ծանր, ինչպես երեկվա հարբածության մրուրը։ Ընդհանրապես, իրենց անցյալի մասին նրանք քիչ էին խոսում, չէին սիրում պատմել և հավանորեն, ջանում էին չմտածել անցածի մասին։ Նրանց մեջ ես գիտեի նույնիսկ մարդասպանների՝ այնքան ուրախ, այնքան երբեք չմտորող, որ կարելի էր գրազ գալ, որ նրանց խիղճը երբեք և ոչ մի խայթ չի զգացել։ Սակայն կային նաև մռայլադեմներ, համարյա միշտ լուռումունջ։ Ընդհանրապես, իր կյանքը հազվադեպ որևէ մեկը պատմեր, և հետաքրքրասիրությունն ընդունված չէր, մի տեսակ սովորության մեջ չէր, հարգի չէր։ Թերես հազվադեպ, մեկնումեկը խոսք բացեր՝ անգործությունից, իսկ մյուսը սառնարյուն ու մռայլված լսեր։ Այստեղ ոչ ոք ոչ ոքի չէր կարող զարմացնել։ «Մենք գրագետ ժողովուրդ ենք»,— ասում էին նրանք հաճախ, մի տեսակ տարօրինակ ինքնագոհությամբ։ Հիշում եմ, ինչպես մի անգամ մի ավազակ, գինովցած (աքսորում երբեմն կարելի էր և հարբել), սկսեց պատմել, թե ինչպես է սպանել հնգամյա մի տղեկի, ինչպես է սկզբում խաբել խաղալիքով, ապա տարել մի դատարկ մարագ, այնտեղ էլ մորթել։ Ամբողջ բանտասենյակը, որ մինչ այդ խնդում էր նրա կատակների վրա, մի մարդու պես բղավեց, և ավազակը ստիպված էր լռել։ Զայրույթից չէ, որ գոռաց բանտասենյակը, այլ որովհետև պետք չէր խոսել դրա մասին, քանի որ դրա մասին խոսել ընդունված չէր։ Իմիջիայլոց, նշեմ, որ այդ ժողովուրդն իսկապես գրագետ էր և նույնիսկ ոչ փոխաբերական, այլ բառիս բուն իմաստով։ Հավանորեն, նրանց կեսից ավելին կարող էր կարդալ ու գրել։ Ուրիշ որտե՞ղ, ուր ռուս ժողովուրդր խմբվում է հոծ զանգվածներով, կառանձնացնեք երկու հարյուր հիսուն հոգանոց խումբ, որի կեսը գրագետ է։ Լսեցի հետագայում, թե ինչ-որ մեկն այդպիսի տվյալներից սկսել է հետևություններ անել, որ գրագիտությունը կործանում է ժողովրդին։ Սխալ է. միանգամայն ուրիշ են պատճառները, թեև չի կարելի չհամաձայնել, որ գրագիտությունը Ժողովրդի մեջ ինքնավստահություն է զարգացնում։ Սակայն չէ որ թերություն չէ դա ամենևին։ Բոլոր կարգերը զանազանվում էին հագուստով․ ոմանց բաճկոնների կեսը մուգ դարչնագույն էր, իսկ մյուս կեսը՝ մոխրագույն, նույնը՝ շալվարները. մի ոտքը մոխրագույն, մյուսը դարչնագույն։ Մի անգամ գործատեղում, կալանավորներին մոտեցած կալաչ ծախող աղջնակը երկար զննում էր ինձ, հետո հանկարծ քրքհաց. «Փո՛ւհ, ի՜նչ գեշ է,— ղժղժում էր նա,— ոչ մոխրագույն մահուդն է հերիքել, ոչ՝ սևը»։ Կային և այնպիսիք, ում բաճկոնն ամբողջ մոխրագույն մահուդից էր, միայն թևքերն էին մուգ դարչնագույն։ Գլուխն էլ էին խուզում տարբեր ձևերով. ոմանց գլխի կեսը խուզված էր գանգի առջևից ետ, մյուսներինը՝ կողքից կողք։
Առաջին հայացքից կարելի էր նկատել որոշ ցայտուն ընդհանրություն այդ համակ օտարոտի ընտանիքում։ Նույնիսկ ամենաթափով, ամենաինքնօրինակ անհատականությունները, որոնք ակամա իշխում էին ուրիշների վրա, նրանք էլ էին ջանում ընկնել ամբողջ բանտի ընդհանուր եղանակի մեջ։ Իսկ ընդհանրապես կասեմ, որ այդ ամբողջ ժողովուրդը, բացառությամբ սակավաթիվ որոշ անսպառ-զվարթաբարո մարդկանց, ինչի համար էլ համընդհանուր արհամարհանքի արժանացած, խոժոռադեմ էին, քինոտ, ահավոր սնափառ, պարծենկոտ, նեղացկոտ և ծայրաստիճան ձևապաշտ։ Ոչնչից չզարմանալու ընդունակությունը մեծագույն առաքինություն էր։ Բոլորը խելքները թռցրած էին արտաքնապես իրենց զսպելու վրա։ Սակայն հաճախ ամենագոռոզ տեսքը կայծակի արագությամբ փոխարինվում էր ամենափոքրոգիի։ Կային մի քանի իսկապես ուժեղ մարդիկ, որոնք պարզհոգի էին և ձևեր չէին թափում։ Բայց տարօրինակ մի բան. իսկապես ուժեղ այդ մարդկանցից մի քանիսը սնափառ էին՝ վերին աստիճանի, համարյա հիվանդության աստիճան։ Ընդհանրապես, սնափառությունը, արտաքինն առաջին պլանում էին։ Մեծամասնությունն այլասերված էր և ահավոր ապականված։ Բամբասանքն ու ասեկոսեներն անընդմեջ էին՝ դժոխք էր դա, անթափանց խավար։ Սակայն բանտի ներքին կանոնների և ընդունված սովորույթների դեմ ոչ ոք չէր համարձակվում ըրնդվզել, բոլորն էին ենթարկվում։ Խիստ արտահայտված բնավորություններ էին լինում, դժվարությամբ, ճիգով ենթարկվող, բայց և այնպես ենթարկվում էին։ Բանտ էին գալիս և այնպիսիք, որոնք այլևս լրիվ դուրս էին չափ ու սահմանից, դրսում անչափ շատ էին խախտած ամեն ինչ, այնպես որ կարծես ոչ ինքըստինքյան, կարծես չիմանալով ինչու, իրենց հանցանքներն էլ վերջում գործել էին կարծես զառանցանքի մեջ, մշուշված վիճակում՝ հաճախ ծայրաստիճան բորբոքված սնափառությունից։ Սակայն մեզ մոտ նրանց անմիջապես տեղն էին դնում, չնայած ոմանք, նախքան բանտ մտնելը, ամբողջ գյուղերի և քաղաքների սարսափն էին։ Չորսդին նայելով, նորեկը շուտով նկատում էր, որ իր իմացած տեղը չէ, որ այստեղ արդեն ոչ մեկին չես զարմացնի, և աննկատելիորեն զգաստանում էր ու ընդհանուր տոնը բռնում։ Այդ ընդհանուր տոնն արտաքնապես կազմվում էր ինչ֊որ առանձնահատուկ սեփական արժանապատվությունից, որով տոգորված էր բանտի համարյա յուրաքանչյուր բնակիչ։ Ճիշտ, կարծես իրականում, տաժանապարտի, դատապարտյալի կոչումը դառնում էր որևիցե մի աստիճան, այն էլ դեռ պատվավոր։ Ամոթի կամ զղջման և ոչ մի դրսևորում։ Իմիջիայլոց, ինչ֊որ մի արտաքին խոնարհություն էլ կար, այսպես ասած՝ պաշտոնական, մի տեսակ հանդարտ խրատաբանություն։ «Մենք կործանված մարդիկ ենք,— ասում էին նրանք,— չկարողացար ազատ ապրել, հիմա բեռդ քաշիր, օրերդ հաշվիր»։ «Չլսեցիր ծնող հորդ ու մորդ, հիմա թմբուկի ձայնը լսիր»։ «Չուզեցար հագնել ոսկեկար, հիմա մուրճդ առ, ջարդիր քար»։ Այս ամենն ասվում էր հաճախ, որպես խրատ և սովորական առակների և ասացվածքների ձևով, բայց երբեք լրջորեն։ Այդ ամենը սոսկ խոսք էր։ Հազիվ թե գոնե մեկնումեկը ներքուստ խոստովաներ իր անօրենությունը։ Ոչ տաժանապարտներից մեկնումեկը թող փորձեր կշտամբել կալանավորին՝ գործած հանցանքի համար, նախատել նրան (թեև, իմիջիայլոց, ռուսական ոգուն հարիր չէ նախատել հանցագործին), հայհոյանքներին վերջ չէր լինի։ Իսկ հայհոյանքի ի՜նչ վարպետներ էին բոլորն էլ։ Հայհոյում էին նրբավայել, գեղարվեստորեն։ Ուշունցը վերածել էին գիտության, ջանում էին խոցել ոչ այնքան վիրավորական բառով, այլ վիրավորական իմաստով, ոգով, գաղափարով՝ իսկ դա առավել նրբին է, թունալի։ Նրանց միջև անվերջանալի վեճերն էլ ավելի էին զարգացնում այդ գիտությունը։ Բոլոր այդ մարդիկ աշխատում էին մահակի տակ, ուստիև անբան էր ամեն մեկը, ուստիև այլասերվում էր. եթե նախկինում այլասերված էլ չէր, ապա աքսորում այլասերվում էր։ Բոլորն այստեղ էին հավաքվել ոչ իրենց կամքով, բոլորը խորթ էին միմյանց։
«Սատանան երեք ոտնաման է մաշել, մինչև մեզ խմբել է մի տեղ»,— ասում էին իրենք իրենց մասին, ուստիև բամբասանքները, խարդավանքները, կնիկական անեծքները, նախանձը, կռվշտոցը, չարությունը միշտ առաջին գծում էին այդ զարհուրելի աշխարհում։ Ոչ մի կնիկ ի վիճակի չէր լինել այնքան կնիկ, քան այդ մարդասպաններից ոմանք։ Կրկնում եմ, նրանց մեջ կային նաև ուժեղ մարդիկ, անհատականություններ, ընտելացած ամբողջ կյանքում հարգել ու հրամայել, կոփված, աներկյուղ։ Մի տեսակ ակամա հարգում էին նրանց, իսկ իրենց կողմից, թեև հաճախ ու շատ էին խանդոտ իրենց փառքի նկատմամբ, սակայն ընդհանրապես աշխատում էին ուրիշներին նեղություն չտալ, փուչ վեճուկռվի չէին բռնվում, իրենց պահում էին անսովոր արժանապատվությամբ, կշռադատ էին և համարյա մշտապես հնազանդ ղեկավարությանը՝ ոչ հնազանդության սկզբունքից, ոչ պարտականությունների գիտակցումից, այլ այնպես, կարծես ինչ֊որ պայմանագրով, փոխադարձ օգուտները գիտակցելով։ Իմիջիայլոց, նրանց հետ էլ զդուշորեն էին վարվում։ Հիշում եմ, ինչպես նման կալանավորներից մեկին՝ անվախ ու վճռական, իր գազանային հակումներով ղեկավարությանը հայտնի մի մարդու, մի անգամ կանչեցին պատիժը կրելու ինչ֊որ հանցանքի համար։ Ամառ օր էր, ոչ աշխատանքային։ Շտաբ-սպան, բանտի ամենամերձ և ամենաանմիջական պետը, ինքն էր եկել կորդեգարդիա, որն ուղիղ մեր դարպասի մոտ էր, ներկա գտնվելու պատժին։ Այդ մայորը մի տեսակ ճակատագրական էակ էր կալանավորների համար, նրանց հասցրել էր այն վիճակին, որ սարսռում էին իրենից։ Խելագարության աստիճան խիստ էր, «վրա էր պրծնում մարդկանց», ինչպես ասում էին տաժանապարտները։ Ամենից ավելի սարսափում էին նրա թափանցող, լուսանային հայացքից, որից ոչինչ չէր լինի թաքցնել։ Նա տեսնում էր մի տեսակ առանց նայելու։ Բանտ մտնելով, արդեն գիտեր, թե ինչ է կատարվում հակառակ ծայրին։ Կալանավորները նրան կոչում էին ութաչքանի։ Նրա որդեգրած կարգը խաբուսիկ էր։ Նա միայն չարացնում էր արդեն չարացած մարդկանց իր կատաղի, չարամիտ արարքներով, և եթե նրանից վեր չլիներ պարետը՝ վեհանձն ու կշռադատ, ենթակայի վայրի արարմունքները զսպող մեկը, ապա իր կառավարմամբ նա մեծ փորձանքների կհանգեցներ։ Չեմ հասկանում, ինչպես կարող էր նա բարեհաջող ավարտել․ պաշտոնաթող եղավ ողջ և առողջ, թեև, իմիջիայլոց, դատի տրվեց։
Կալանավորը գունատվեց, երբ նրան կանչեցին։ Սովորաբար, նա լուռ և վճռական պառկում էր ճիպոտահարվելու, լուռ դիմանում էր պատժին ու դրանից հետո ոտքի ելնում գզգզվածի պես, սառնարյուն և փիլիսոփայորեն նայելով կատարված փորձանքին։ Ի դեպ, նրա հետ միշտ զգուշորեն էին վարվում։ Բայց այս անգամ, չգիտես ինչու, իրեն արդար էր համարում։ Նա գունատվեց, և պահակներից ծածուկ, հասցրեց թևքի մեջ մտցնել կոշկակարի անգլիական սուր դանակը։ Դանակներ ու ամեն տեսակի սուր գործիքներ խստիվ արգելված էին բանտում։ Խուզարկությունները հաճախակի էին և բավականին լուրջ, պատիժները՝ դաժան։ Բայց քանի որ դժվար է գողի մոտ որևէ բան գտնել, երբ նա առանձնապես որոշել է ինչ֊որ բան թաքցնել, և քանի որ դանակներն ու գործիքները մշտապես անհրաժեշտ էին բանտում, ապա չնայած խուզարկություններին, դրանք չէին վերանում։ Իսկ եթե վերցնում էլ էին, ապա անմիջապես նորերն էին հայտնվում։ Ամբողջ կալանավայրը խռնվել էր ցանկապատի մոտ և խանձացցերի արանքներից նայում էր՝ շունչը պահած։ Բոլորը գիտեին, որ Պետրովն այս անգամ չի ուզենա պառկել ճիպոտների տակ, և որ մայորի վերջն եկել է։ Բայց ամենավճռական պահին մեր մայորը նստեց կառքն ու հեռացավ՝ պատժի ի կատար ածումը հանձնարարելով մեկ ուրիշ սպայի։ «Աստված փրկեց»,— հետո ասում էին կալանավորները։ Իսկ ինչ վերաբերում է Պետրովին, նա շատ հանգիստ դիմացավ պատժին։ Նրա զայրույթը չքացավ մայորի գնալուն պես։ Կալանավորը հլու և հնազանդ է մինչև որոշակի աստիճան, բայց կա մի սահման, որը պետք չէ անցնել։ Իմիջիայլոց, ավելի հետաքրքրական ոչինչ չի կարող լինել անհնազանդության և ընդվզման այդ արտառոց պոռթկումներից։ Հաճախ մարդը հանդուրժում է մի քանի տարի, հնազանդվում է, կրում դաժանագույն պատիժներ ու հանկարծակի պոռթկում մի փոքր, դատարկ բանի վրա, համարյա թե հենց այնպես։ Ուրիշ հայացքով, կարելի է դա նույնիսկ խելագարություն կոչել, այդպես էլ անում են։
Արդեն ասել եմ, որ տարիներ շարունակ այդ մարդկանց մեջ չեմ տեսել ոչ զղջման նվազագույն արտահայտություն, ոչ ծանր մտորումների հատիկ՝ իրենց գործած հանցանքի շուրջ և որ նրանց մեծ մասն իրեն ներքուստ միանգամայն արդար է համարում։ Դա փաստ է։ Հարկավ, սնափառությունը, վատ օրինակները, կտրիճությունը, կեղծ ամոթը մեծապես պատճառ են դրան։ Մյուս կողմից, ո՞վ կարող է ասել, թե պեղել է այդ տարաբախտ սրտերի խորքը և կարդացել այնտեղ մի խորհրդավոր բան համակ աշխարհից։ Սակայն չէ որ կարելի էր այդքան տարիների ընթացքում գեթ մի բան նկատել, բռնել, որսալ այդ սրտերում, գեթ որևէ մի գիծ, որ կվկայեր ներքին տրտմություն, տառապանք։ Բայց դա չկար, ամենևին չկար։ Այո, հանցագործությունը կարծեմ թե չի կարող իմաստավորվել տվյալ, պատրաստի տեսակետներից, և դրա փիլիսոփայությունը որոշակի չափով ավելի դժվարին է, քան ենթադրում են։ Անշուշտ, բանտերը և հարկադիր աշխատանքի համակարգը չեն ուղղում հանցագործին, դրանք սոսկ պատժում են և ապահովում հասարակության հանգստությունը՝ չարագործի հետագա ոտնձգություններից։ Իսկ հանցագործի մեջ բանտը և ամենախստացրած տաժանակիր աշխատանքը զարգացնում են սոսկ ատելություն, արգելված վայելքների ծարավ ու ահավոր թեթև ամտություն։ Սակայն ես հաստատ համոզված եմ, որ նշանավոր խցային համակարգը հետապնդում է լոկ շինծու, խաբուսիկ, արտաքին նպատակ։ Դա քամում է մարդու կենսական հյութը, բթացնում նրա հոգին, թուլացնում, վախեցնում է նրան, հետո էլ բարոյապես սմքած մումիային, կիսախելագարին ներկայացնում որպես ուղղման և զղջման նմուշ։ Իհարկե, հասարակության դեմ ելած հանցագործն ատում է նրան, միշտ իրեն է արդարացի համարում, իսկ հասարակությանը՝ մեղավոր։ Բացի դրանից, նա արդեն պատիժ կրել է հասարակության կողմից, իսկ համարում է իրեն դրանից մաքրված, հաշիվը փակած։ Վերջապես, նման տեսակետներով կարելի է դատել, թե համարյա ստիպված ես արդարացնել հանցագործին։ Սակայն, չնայած հնարավոր բոլոր տեսակետներին, յուրաքանչյուր ոք կհամաձայնի, որ կան հանցանքներ, որոնք միշտ և ամենուրեք, ամենատարբեր օրենքներով, աշխարհի սկզբից իսկ համարվում են աներկբա հանցանքներ և այդպիսին կհամարվեն այնքան ժամանակ, քանի դեռ մարդը մարդ է մնում։ Միայն բանտում ես լսեցի պատմություններ ամենազարհուրելի, ամենաանբնական արարքների մասին, ամենահրեշավոր սպանությունների մասին՝ պատմված ամենաանզուսպ, ամենամանկական զվարթ ծիծաղով։ Հիշողությանս մեջ հատկապես մնացել է մի հայրասպան։ Ազնվականներից էր, ծառայում էր և իր վաթսունամյա հոր մի տեսակ անառակ որդին էր։ Կատարյալ անբարո վարք ուներ, խրվել էր պարտքերի մեջ։ Հայրը սահմանափակում էր նրան, հորդորում, սակայն հայրը տուն ուներ, ագարակ, ենթադրվում էր՝ փող, և... որդին սպանել էր նրան, ժառանգության ծարավով։ Հանցանքը բացահայտվել էր միայն մեկ ամիս անց։ Մարդասպանն ինքն էր հայտնել ոստիկանությանը, որ հայրն անհետացել է՝ չգիտեն որտեղ։ Ամբողջ այդ ամիս իրեն պահել էր անչափ անառակավարի։ Վերջապես, նրա բացակայությամբ, ոստիկանությունը գտել էր դիակը։ Բակում, ամբողջ երկայնքով, աղտեղությունների հեռացման համար առու կար՝ տախտակներով ծածկված։ Մարմինն այդ առվի մեջ էր։ Հագցված, պատրաստված էր, ալեհեր գլուխը լրիվ կտրած ու դրված մարմնի վրա, իսկ գլխի տակ մարդասպանը բարձ էր դրել։ Նա չէր խոստովանել, զրկվել էր ազնվականությունից, աստիճանից և տաժանակրության ուղարկվել քսան տարով։ Ամբողջ Ժամանակ, ինչքան ապրեցի նրա հետ, շատ հիանալի և զվարթ հոգեվիճակի մեջ էր։ Երեսառած, թեթևամիտ, վերին աստիճանի անկշռադատ մարդ էր, թեև ամենևին ոչ անխելք։ Նրա մեջ երբեք չեմ նկատել առանձնահատուկ որևէ դաժանություն։ Կալանավորներն արհամարհում էին նրան ոչ թե հանցանքի պատճառով, որի մասին խոսք իսկ չկար, այլ որովհետև իրեն պահել չէր կարողանում։ Խոսքի մեջ հանկարծ կհիշեր հորը։ Մի անգամ, ինձ հետ խոսելով իրենց ընտանիքում ժառանգական առողջ կազմվածքի մասին, ավելացրեց. «Ահա, իմ ծնող հայրն, օրինակ, մինչև մեռնելը, չի բողոքել որևէ մի հիվանդությունից»։ Այդպիսի գազանային անզգայնություն, անշուշտ, հնարավոր չէ։ Ֆենոմեն է սա, կառուցվածքի որևիցե արատ, մարմնական և հոգեկան ինչ-որ այլանդակություն՝ դեռևս անհայտ գիտությանը, և ոչ թե սովորական հանցանք։ Իհարկե, ես չէի հավատում այդ հանցագործությանը։ Բայց նրա համաքաղաքացիները, ովքեր պիտի իմանային նրա պատմության բոլոր մանրուքները, ինձ պատմեցին ամբողջ գործը։ Փաստերն այնքան էին հստակ, որ անհնար էր չհավատալ։
Կալանավորները լսել էին, ինչպես էր նա բղավել երազում մի գիշեր. «Բռնի նրան, բռնի։ Գլուխը կտրի, գլուխը, գլուխը...»։
Համարյա բոլոր կալանավորները խոսում էին գիշերով ե զառանցում։ Հայհոյանք, գողական խոսքեր, դանակներ, կացիններ՝ ավելի հաճախ էին խոսք դառնում զառանցանքի մեջ։ «Ծեծված ժողովուրդ ենք մենք,— ասում էին նրանք,— մեր ներսն է ջնջխված, դրանից էլ գոռում ենք գիշերով»։
Պետական տաժանակիր ճորտական աշխատանքը զբաղմունք չէր, այլ պարտականություն. կալանավորն աշխատում-լրացնում էր իր կետարքը, կամ լրացնում աշխատանքի՝ օրենքով սահմանված ժամերը և ետ էր գալիս բանտ։ Աշխատանքին նայում էին ատելությամբ։ Առանց իր առանձնահատուկ, սեփական զբաղմունքի, որին կնվիրվեր ամբողջ մտքով, իր համակ հաշվարկով, մարդը բանտում ապրել չէր կարող։ Եվ էլ ի՞նչ եղանակով այդ ամբողջ բազմությունը՝ զարգացած, եռանդով ապրած և ապրել կամեցող, բռնությամբ կիտված այստեղ, բռնությամբ կտրված հասարակությունից և նորմալ կյանքից, կարող էր համակերպվել այստեղ կանոնավոր և նորմալ, իր կամքով և ցանկությամբ։
Միայն պարապությունից այստեղ նրա մեջ կզարգանային այնպիսի հանցավոր հատկություններ, որոնց մասին նախկինում պատկերացում իսկ չուներ։ Առանց աշխատանքի և առանց օրինական, նորմալ սեփականության, մարդը չի կարող ապրել, կայլասերվի, կվերածվի գազանի։ Դրա համար էլ բանտում ամեն ոք, ի հետևանք բնական պահանջմունքի և ինքնապահպանման ինչ-որ զգացմունքի, ուներ իր արհեստն ու զբաղմունքը։ Ամռան երկար օրը համարյա ծայրեծայր լցված էր պետական աշխատանքով, կարճ գիշերին հազիվ հասցնում էին քուններն առնել։ Բայց ձմռանն, ըստ կանոնագրքի, մթնշաղն ընկնելուն պես կալանավորը պիտի փակվեր բանտում։ Իսկ ի՞նչ անել ձմռան երեկոյի երկար ու ձիգ, տաղտուկ ժամերին։ Այդ պատճառով էլ համարյա յուրաքանչյուր բանտասենյակ, չնայած արգելքին, վերածվում էր հսկայական արհեստանոցի։ Որպես այդպիսին՝ աշխատանքը, զբաղմունքն արգելված չէին, սակայն խստիվ արգելված էր բանտում, իր մոտ գործիքներ ունենալ, իսկ առանց դրանց, գործ անել չէր լինի։ Սակայն սուսուփուս աշխատում էին, և թվում է, ղեկավարությունը որոշ դեպքերում շատ աչալուրջ չէր հետևում դրան։ Շատ կալանավորներ բանտ էին գալիս՝ ոչինչ չգիտենալով, բայց սովորում էին մյուսներից և հետո ազատվում որպես լավ արհեստավորներ։ Այստեղ կային թե սապոգ ու ոտնաման կտրուղներ, թե դերձակներ, թե ատաղձագործներ ու փականագործներ, դրվագողներ, ոսկերիչներ։ Մի հրեա կար՝ Իսայ Բումշտեյնը, ոսկերիչ էր, միաժամանակ և վաշխառու։ Բոլորն էլ աշխատում էին և քիչումիչ վաստակում։ Աշխատանքի պատվերներ ձեռք էին բերվում քաղաքից։ Փողը կոփածո ազատություն է, ուստի ազատությունից կատարելապես զրկված մարդու համար, դա տասնապատիկ թանկ էր։ Եթե միայն փող էր զնգզնգում գրպանում, կալանավորն արդեն կիսով չափ սփոփված էր, թեև չէր կարող ծախսել։ Սակայն փողը միշտ և ամենուրեք կարելի է ծախսել, առավել ևս, որ արգելված պտուղը կրկնակի քաղցր է։ Իսկ տաժանավայրում նույնիսկ խմիչք կարելի էր ունենալ։ Ծխամորճերը խստագույնս արգելված էին, բայց բոլորր ծխում էին։ Փողը եւ ծխախոտը փրկում էին լնդաախտից և ուրիշ հիվանդություններից։ Իսկ աշխատանքը փրկում էր հանցանքներից, առանց աշխատանքի կալանավորները կուտեին միմյանց, ինչպես սարդերն ապակյա ամանի մեջ։ Չնայած դրան՝ թե աշխատանքը, թե փողն արգելված էին։ Հաճախ հանկարծակի խուզարկություններ էին արվում գիշերով, արգելված ամեն ինչ խլում էին, ու ինչպես էլ թաքցված լիներ փողը, այնուամենայնիվ, երբեմն ընկնում էր խուզարկուների ձեռքը։ Մասամբ ահա թե ինչու փողը չէին հավաքում, այլ շուտափույթ խմելու տալիս, ահա թե ինչու բանտում խմիչք էլ կար։ Ամեն խուզարկությունից հետո, մեղավորը, բացի որ զրկվում էր ամբողջ ունեցվածքից, սովորաբար պատժվում էլ էր ցավաշատ։ Սակայն, ամեն խուզարկությունից հետո, տեղնուտեղը լրացվում էր պակասը, անհապաղ ձեռք էին բերվում նոր իրեր, և ամեն ինչ ընթանում էր հնի պես։ Թե՛ ղեկավարությունը դիտեր դա, թե՛ կալանավորները չէին տրտնջում պատիժներից, թեև այդպիսի կյանքը նման էր Վեզուվի վրա բնակություն հաստատածների կյանքին։
Ով արհեստ չուներ, գործում էր այլ կերպ։ Բավական ինքնօրինակ միջոցներ կային։ Օրինակ, ոմանք զբաղվում էին միայն վերավաճառքով, իսկ երբեմն վաճառվում էին այնպիսի իրեր, որոնք բանտի պատերից դուրս, մեկնումեկի մտքով իսկ չէր անցնի ոչ միայն գնել ու վաճառել դրանք, այլև իր համարել։ Սակայն տաժանավայրը շատ էր չքավոր և չափազանց արդյունաբերող։ Վերջին լաթը գին ուներ և մի տեղ բանեցվում էր։ Հենց չքավորության պատճառով էլ փողը բանտում միանգամայն ուրիշ արժեք ուներ, քան դրսում։ Մեծ ու բարդ աշխատանքի դիմաց գռոշներ էին վճարում։ Ոմանք հաջողությամբ վաշխառություն էին անում։ Ունեցածը վատնած կամ սնանկացած կալանավորն իր վերջին իրերը կտաներ վաշխառուի մոտ և մի քանի պղնձադրամ կստանար նրանից՝ սարսափելի տոկոսով։ Եթե ժամանակին ետ չգներ, այդ իրերն անհապաղ և անողոքաբար կծախվեին։ Վաշխառությունն այնպես էր ծաղկել, որ գրավ էին ընդունում նույնիսկ պետական, հսկվող բաները, այն է՝ բանտի սպիտակեղեն, կոշիկ կտրելու հումք և այլն, իրեր, որոնք կալանավորին պետք էին ամեն պահի։ Սակայն նման գրավների դեպքում պատահում էր նաև գործի մեկ ուրիշ շրջվածք, ի դեպ, ոչ լրիվ անսպասելի. գրավ դրած և փողն ստացածն իսկույն գնում էր ավագ ենթասպայի՝ բանտի ամենամերձ պետի մոտ, մատնում հսկվող իրերը գրավ վերցնելու մասին, և դրանք տեղնուտեղը վաշխառուից ետ էին խլվում, նույնիսկ առանց վերադաս ղեկավարությանը զեկուցելու։ Հետաքրքրական է, որ այդ դեպքում երբեմն նույնիսկ վեճ չէր լինում. վաշխառուն, լուռ, ու մռայլված, ետ էր տալիս ինչ հարկն էր և նույնիսկ կարծես ինքն էլ էր սպասում, որ այդպես է լինելու։ Գուցեև, չէր կարող ինքն էլ չգիտակցել, որ գրավատուի տեղն ինքն էլ այդպես կաներ։ Ուստի, եթե երբեմն նույնիսկ հետո հայհոյում էլ էր, ապա առանց որևէ չարացածության, այլ այնպես, հոգու հանգստության համար։
Ընդհանրապես, բոլորը գողանում էին իրարից ահավոր չափերով։ Համարյա յուրաքանչյուրն իր սնդուկն ուներ՝ կողպեքով, բանտի իրերը պահելու համար։ Դա թույլատրվում էր, բայց սնդուկները չէին փրկում։ Կարծում եմ, կարելի է պատկերացնել, թե ի՜նչ վարպետ գողեր կային այնտեղ։ Ինձ անկեղծորեն նվիրված մի կալանավոր (ասում եմ առանց որևէ ավելորդաբանության), ինձնից գողացավ Աստվածաշունչը, միակ գիրքը, որ թույլատրվում էր ունենալ տաժանավայրում։ Նույն օրն ինքն ինձ խոստովանեց ոչ թե զղջալով, այլ խղճալով ինձ, որովհետև երկար ժամանակ փնտրում էի։ Օղեվաճառներ կային, որոնք խմիչքի առևտուր էին անում և արագ հարստանում։ Այս վաճառքի մասին երբևէ կասեմ առանձնապես, բավականաչափ հետաքրքիր է։ Բանտում շատ կային մաքսանենգության համար նստածներ, ուստի զարմանալու հարկ չկա, թե նման զննումների և պահախմբերի առկայությամբ, ինչպես էր խմիչք բերվում բանտ։ Իմիջի այլոց, մաքսանենգությունն իր բնույթով, մի տեսակ առանձնահատուկ հանցանք է։ Օրինակ, կարելի՞ է, արդյոք, պատկերացնել, որ փողը, շահն այս կամ այն մաքսանենգի համար երկրորդական դեր են խաղում, երկրորդ տեղում են։ Այնինչ, հենց այդպես է լինում։ Մաքսանենգը գործում է կրքով, ըստ կոչման։ Մասամբ պոետ է նա։ Նա վտանգում է ամեն ինչ, գնում է ահավոր սպառնալիքի, խորամանկում է, հորինում, դուրս է պրծնում, երբեմն նույնիսկ գործում ինչ-որ ոգեշնչմամբ։ Այդ մոլուցքը նույնքան զորեղ է, ինչքան և թղթախաղը։ Բանտում մի կալանավոր գիտեի՝ վիթխարահասակ, սակայն այնքան հեզ, սուսուփուս, խոնարհ, որ պատկերացնել չէր լինի, թե ինչպես է հայտնվել բանտում։ Այն աստիճան անչար էր և հանդուրժող, որ բանտում եղած ամբողջ ժամանակ ոչ մեկի հետ վեճի մեջ չմտավ։ Բայց նա արևմտյան սահմանից էր, նստել էր մաքսանենգության համար և, իհարկե, չէր կարող դիմանալ ու սկսեց խմիչք անցկացնել։ Քանի անգամ պատժեցին նրան դրա համար, և ինչպես էր վախենում ճիպոտներից։ Եվ խմիչք ներս բերելն էլ ամենաողորմելի եկամուտ էր բերում։ Խմիչքից հարստանում էր միայն մի անտրեպրենյոր։ Խենթը սիրում էր արվեստն արվեստի համար։ Կնկա պես լալկան էր և քանի-քանի անգամ, պատժվելուց հետո, երդվում ու խոստանում էր մաքսանենգություն չանել։ Արիությամբ ինքն իրեն դիմադրում էր երբեմն ամբողջ մի ամիս, բայց և ի վերջո, չէր դիմանում այնուամենայնիվ... Հենց այդ անձանց շնորհիվ էլ խմիչքը չէր պակասում բանտում։
Վերջապես, մի եկամուտ էլ կար, որը թեև չէր հարստացնում կալանավորներին, սակայն մշտական էր և բարեշնորհ։ Ողորմությունն էր։ Մեր հասարակության բարձր դասը պատկերացում չունի, թե «թշվառականների» համար ինչպես են հոգում վաճառականները, քաղքենիները և համարյա ամբողջ ժողովուրդը։ Ողորմությունը լինում է համարյա անընդմեջ և համարյա միշտ՝ հացով, բլիթներով, կալաչներով, շատ ավելի սակավ՝ փողով։ Առանց այդ ողորմությունների, շատ տեղերում կալանավորների, հատկապես ենթադատների համար, ովքեր ավելի խիստ պայմաններում են, քան դատապարտվածները, չափից ավելի դժվար կլիներ։ Ողորմությունը կրոնավայել հավասար էր բաժանվում կալանավորների միջև։ Եթե չէր հերիքում բոլորին, կալաչները կտրատվում էին հավասար, երբեմն վեց մասի, և յուրաքանչյուրն անպայման ստանում էր իր բաԺինը։ Հիշում եմ, ինչպես առաջին անգամ դրամական ողորմություն ստացա։ Դա եղավ բանտ գալուց ոչ շատ ուշ։ Վերադառնում էի առավոտյան աշխատանքից մենակ, պահնորդի հետ։ Դիմացիցս անցան մայր ու աղջիկ, դստրիկը տասը տարեկան կլիներ, հրեշտակի պես սիրունիկ։ Մի անգամ արդեն տեսել էի նրանց։ Մայրը զինվորի այրի էր։ Ամուսինը՝ երիտասարդ զինվոր, դատի տակ էր եղել և վախճանվել հոսպիտալում, կալանավորական հիվանդասենյակում, այն ժամանակ երբ ես էլ էի հիվանդ պառկած այնտեղ։ Կինն ու դուստրը եկել էին հրաժեշտ տալու, երկուսն էլ ահավոր լալիս էին։ Ինձ տեսնելով, աղջնակը շառագունեց, ինչ֊որ բան շշնջաց մորը, որն իսկույն կանգ առավ, պայուսակի մեջ քառորդ կոպեկ գտավ ու տվեց դստերը։ Աղջնակը վազեց իմ ետևից. «Առ, թշվառական, վերցրու կոպեկը Քրիստոսի սիրուն»,— բղավում էր նա, առաջ վազելով ինձնից և կոպեկը ձեռքս խոթելով։ Ես վերցրի նրա կոպեկանոցը, և աղջնակը մոր մոտ գնաց միանգամայն գոհ։ Այդ քառորդ կոպեկանոցը երկար ժամանակ պահում էի մոտս։
II։ Առաջին տպավորություններ
Բանտային իմ կալանքի առաջին ամիսն ու սկիզբն՝ ընգհանրապես, հիմա պատկերվում են հիշողությանս մեջ։ Բանտային հետագա տարիներն իմ հիշողություններում շատ ավելի աղոտ են ցոլցլում։ Որոշ բաներ կարծես լրիվ խունացել են, թողնելով մեկ ընդհանուր տպավորություն՝ ծանր, միապաղաղ, հեղձուցիչ։
Բայց այն ամենն, ինչ ապրեցի իմ տաժանակրության առաջին օրերին, ինձ են պատկերվում ասես երեկ կատարված։ Այդպես էլ պիտի լինի։
Հստակ հիշում եմ, որ այդ կյանքում առաջին իսկ քայլից ինձ ապշեցրեց, որ կարծես թե դրա մեջ առանձնապես ոչ մի ապշեցնող, անսովոր, կամ ավելի լավ է ասել անսպասելի բան չգտա։ Այդ ամենը կարծես նախկինում էլ էր ցոլցլացել երևակայությանս մեջ, երբ Սիբիրի ճանապարհին ջանում էի կռահել առաջիկայում ինձ վիճակվածը։ Սակայն շուտով ամենաարտառոց անսպասելիությունների, ամենահրեշավոր փաստերի վիհն ինձ ստիպեց կանգ առնել համարյա ամեն քայլափոխի։ Եվ արդեն միայն հետագայում, արդեն բավական երկար ապրելով բանտում, լիովին իմաստավորեցի այդօրինակ գոյության համակ բացառիկությունը, համակ անսպասելիությունը և ավելի ու ավելի զարմանալ դրանից։ Խոստովանում եմ, որ այդ զարմանքն ուղեկցեց իմ տաժանակրության ամբողջ տևական պատժաժամկետի ընթացքում։ Երբեք չկարողացա հաշտվել դրա հետ։
Բանտ մտնելուն պես, առաջին իմ տպավորությունն ընդհանրապես ամենանողկալին էր, բայց և այնպես՝ տարօրինակ բան. ինձ թվաց, թե բանտում ապրելը շատ ավելի հեշտ է, քան երևակայում էի ճանապարհին։ Կալանավորները, թեև կալանդներով, ազատ շրջում էին ամբողջ բանտում, կռվշտում էին, երգեր երգում, իրենց համար գործ անում, ծխամորճեր ծխում, խմիչք օգտագործում (թեև շատ քչերը), իսկ գիշերը ոմանք թղթախաղն էին սկսում։ Բուն աշխատանքն, օրինակ, ինձ թվաց ամենևին ոչ ծանր տաժանակիր, և սոսկ շատ հետո կռահեցի, որ այդ աշխատանքի ծանրությունն ու տաժանակրությունը ոչ այնքան դժվարության և անդադարության մեջ են, որքան որ դա հարկադրական է, պարտադիր, մահակի տակ։ Դրսում մուժիկն աշխատում է թերևս անհամեմատ ավելի, երբեմն նույնիսկ գիշերները, հատկապես ամռանը, բայց նա աշխատում է իր համար, բանում է խելամիտ նպատակով, և նրա համար անհամեմատ դյուրին է, քան տաժանապարտին՝ հարկադիր և իր համար միանգամայն անօգուտ աշխատանքում։ Մի անգամ մտքովս անցավ, որ եթե կամենային լիովին ճզմել, ոչնչացնել մարդուն, ամենասարսափելի պատիժը տալ նրան այնպես, որ ա մենազարհուրելի մարդասպանը սարսռար նման պատժից և վախենար դրանից նախապես, ապա հարկ կլիներ միայն այդ աշխատանքին տալ կատարելապես, բացարձակապես անօգտակարության և անիմաստության բնույթ։ Եթե ներկայիս տաժանակիր աշխատանքը թե անհետաքրքիր, թե ձանձրալի է տաժանապարտի համար, ապա ինքնըստինքյան, որպես աշխատանք, խելամիտ է. կալանավորն աղյուս է կտրում, հող է փորում, սվաղ է անում, կառուցում։ Այդ աշխատանքի մեջ իմաստ և նպատակ կա։ Տաժանապարտ աշխատողը երբեմն նույնիսկ հափշատկվում է գործով, ուզում աշխատել ավելի հմտորեն, կարգին, ավելի լավ։ Բայց եթե ստիպես նրան, օրինակ, ջուրը մի տակառից լցնել մյուսը, մյուսից՝ առաջինը, ավազ ծեծել, մի տեղից հող կրել մյուսն ու ետ տանել, կարծում եմ, կալանավորը կկախվեր մի քանի օր անց կամ հազար ու մի հանցանք կգործեր, որ գոնե մեռնի, բայց պրծնի այդպիսի ստորասումից, ամոթից և տանջանքից։ Անշուշտ, այդպիսի տանջանքը կվերածվեր կտտանքի, վրեժխնդրության և կդառնար անիմաստ, քանի որ ոչ մի ողջամիտ նպատակ չէր ունենա։ Բայց քանի որ նման կտտանքի, անիմաստության, ստորացման և ամոթի մի մաս անպայման կա ամեն տեսակ հարկադրյալ աշխատանքի մեջ, ապա և տաժանակիր աշխատանքն անհամեմատ տանջալի է ամենայն ազատ գործից հենց նրանով, որ հարկադրյալ է։
Իմիջիայլոց, ես բանտ մտա ձմռանը, դեկտեմբեր ամսին ու դեռևս պատկերացում չունեի ամառային, հնգապատիկ ծանր աշխատանքի մասին։ Իսկ ձմռանը մեր բերդում բանտային աշխատանքներն ընդհանրապես քիչ էին։ Կալանավորները գնում էին Իրտըյչ՝ պետական հնացած նավակները կոտրատելու, աշխատում էին արհեստանոցներում, պետական շենքերի մոտ բքերից կիտված ձյունն էին մաքրում, ալաբաստր թրծում ու մանրում և այլն, և այլն։ Ձմռան օրը կարճ, գործը շուտ էր վերջանում, և մերոնք բանտ էին վերադառնում, ուր համարյա անելիք չկար, եթե որևիցե սեփական գործ չլիներ։ Բայց դրանով զբաղվում էր կալանավորների գուցեև մեկ երրորդը միայն, իսկ մյուսները ջուր էին ծեծում, անհարկի թափառում բանտի բոլոր սենյակներում, կռվշտում, միմյանց մեջ խարդավանքներ, պատմություններ սարքում, խմում, երբ քիչումիչ փող էր ընկնում ձեռքները։ Գիշերները թղթախաղով տարվում էին վերջին շապիկը, և այդ ամենն անձկությունից, պարապ֊սարապությունից, անգործությունից։ Հետագայում ես հասկացա, որ բացի ազատազրկումից, բացի հարկադիր աշխատանքից, տաժանապարտ կյանքում ևս մի տանջանք կա, մյուս բոլորից համարյա թե ուժեղագույնը։ Դա հարկադրված ընդհանուր համակեցությունն է։ Ընգհանուր համակեցություն, հարկավ, ուրիշ տեղերում էլ կա, բայց դե, բանտ են գալիս այնպիսի մարդիկ, որ ոչ ամեն մեկը կկամենա համատեղ ապրել նրանց հետ, և ես վստահ եմ, որ յուրաքանչյուր տաժանապարտ զգում էր այդ տանջանքը, թեև իհարկե, մեծ մասամբ անգիտակցաբար։
Ուտելիքը նույնպես ինձ բավականաչափ թվաց։ Կալանավորները հավատացնում էին, որ նման բան չկա եվրոպական Ռուսաստանի կալանավորական վաշտերում։ Այդ մասին դատել չեմ ուզում՝ այնտեղ չեմ եղել։ Բացի դրանից, շատերը հնարավորություն ունեին սեփական ուտելիքն ունենալ։ Տավարի միսը մեզ մոտ արժեր ֆունտը մի գռոշ, ամռանը երեք կոպեկ։ Բայց սեփական ուտելիք պահում էին միայն նրանք, ում մոտ մշտապես փող էր լինում, իսկ կալանատեղի մեծամասնությունը պետականն էր ուտում։ Իմիջիայլոց, պարծենալով իրենց ուտելիքով, կալանավորները խոսում էին միայն հացի մասին և օրհնում հենց այն, որ հացը մեզ մոտ ընդհանուր էր և ոչ թե քաշով էին տալիս։ Վերջինը նրանց սարսափեցնում էր․ քաշով բաժանելու դեպքում, մեկ երրորդը քաղցած կմնար, իսկ խմբական՝ բոլորին հերիքում էր։ Մեր հացը մի տեսակ հատկապես համեղ էր ու դրանով հռչակված էր քաղաքում։ Դա վերագրում էին բանտի փռերի հաջող շինվածքին։ Իսկ շչին շատ էր ջրիկ։ Եփվում էր ընդհանուր կաթսայում, մի քիչ ձավար էին լցնում, և սովորական օրերին ավելի ջրիկ էր, անյուղ։ Ինձ սարսափեցնում էր շչիի մեջ ուտիճների վիթխարի քանակությունը։ Իսկ կալանավորները ոչ մի ուշադրություն չէին դարձնում։
Առաջին երեք օրը աշխատանքի չգնացի, այդպես էր ամեն նոր տեղ հասածի՝ համար թողնում էին հանգստանալ ճանապարհից։ Բայց հենց հաջորդ օրը ստիպված էի դուրս գալ բանտից՝ կալանդները վերակոփելու համար։ Իմ կալանդները համազգեստային չէին, այլ՝ օղավոր, «զրնգապակաս»՝ ինչպես անվանում էին կալանավորները։ Դրանք դրսից էին հագցվում։ Իսկ բանտային, համազգեստային, աշխատելուն հարմարեցված կալանդները ոչ թե օղերից էին կազմված, այլ երկաթյա, համարյա մատի հաստության չորս ձողերից, իրար միացված երեք օղակներով։ Դա կարելի էր հագնել շալվարի տակից։ Մեջտեղի օղակին գոտի էր կապվում, որն իր հերթին ամրացվում էր ուղղակի շապկի վրայից կապվող մեջքագոտուն։
Հիշում եմ իմ առաջին առավոտը բանտասենյակում։ Կորդեգարդիայում, բանտի դարպասի մոտ, թմբուկը լուսաբաց զարկեց, և մի տասը րոպե անց պահախմբի ենթասպան սկսեց բացել բանտասենյակները։ Սկսեցին արթնանալ։ Վեցանոց ճարպամոմի աղոտ լույսի տակ ելնում էին կալանավորներն իրենց թախտաշարերից, ցրտից սրթսրթալով։ Մեծ մասը լուռ ու մռայլ էր՝ քնից հետո։ Հորանջում էին, ձգմգվում, կնճռոտում խարանված ճակատները։ Ոմանք խաչակնքվում էին, մյուսները արդեն սկսում կռվշտել։ Ահավոր հեղձուկ էր։ Ձմեռային թարմ օդը դռնից ներս խուժեց՝ հենց բացեցին, և գոլորշու գնդերով սփռվեց սենյակում։ Ջրի դույլերի մոտ խռնվեցին կալանավորները, հերթով վերցնում էին շերեփը, ջուր առնում բերանը և ձեռք ու երես լվանում բերանի ջրով։ Ջուրը երեկոլից հավաքում էր պառաշավորը։ Ամեն սենյակում, ըստ կանոնագրքի, արտելի ընտրած մի կալանավոր կար, սենյակում սպասավորություն անելու համար։ Նրան կոչում էին պառաշավոր, և նա աշխատանքի չէր գնում։ Նրա գործն էր հետևել բանտասենյակի մաքրությանը, թախտաշարերը և հատակը լվալ ու քերել, գիշերամանը տանել, դատարկել ու բերել, երկու դույլ թարմ ջուր կրել, առավոտյան լվացվելու, ցերեկը՝ խմելու համար։ Շերեփի պատճառով, որը մի հատ էր, անմիջապես վեճեր էին սկսվում։
― Ո՜ւր ես խցկվում, նախշած ճակատ,— փնթփնթում էր մռայլադեմ ու բարձրահասակ մի կալանավոր, չորչորուկ ու թխամաշկ, մի տեսակ տարօրինակ ուռուցքներով՝ ածիլած գանգին, հրմշտելով մյուսին հաստլիկ ու կարճլիկ, զվարթ ու կարմրերես կալանավորին,— համբերի։
― Ի՛նչ ես գոռում։ Համբերանքի համար մեզ մոտ փող են տալիս։ Ինքդ թոզ գնա։ Մոնումենտիս տեսեք։ Ասել կուզեմ, ախպերներ, որ նրա մեջ ոչ մի ֆարտիկուլտյապ էլ չկա։
«Ֆարտիկուլտյապը» որոշ տպավորություն գործեց, շատերր ծիծաղեցին։ Հենց դա էլ պետք էր զվարթ հաստլիկին, որն ակներևաբար, կամավոր ծաղրածուի պես մի բան էր բանտասենյակում։ Բարձրահասակ կալանավորը նրան նայեց խորագույն արհամարհանքով։
― Կոլոտ կովի մեկը,— մրթմրթաց նա, կարծես ինքն իրեն,— տես է, վիզն է հաստացրել բանտի մաքուր հացով։ Ուրախ է, որ թաթախմանը տասներկու խոճկոր են բերելու։
Հաստլիկը վերջապես բարկացավ։
― Ախր, տեսնեմ դու էդ ի՞նչ թռչուն ես,— բղավեց նա հանկարծ, կամրատակած։
― Ո՞նց թե ինչ թռչուն։
― Ի՞նչ տեսակ։
― Էդ տեսակ։
― Էդ ի՞նչ տեսակ։
― Էդպիսի մի խոսք կա։
― Ի՞նչ խոսք։
Երկուսն էլ աչքերը չռեցին իրար վրա։ Հաստլիկը պատասխանի էր սպասում և սեղմել էր բռունցքները, ասես ուզում էր տեղնուտեղը կռվի նետվել։ Ես իսկապես կարծում էի, թե կռիվ է լինելու։ Ինձ համար այդ ամենը նորություն էր և նայում էի հետաքրքությամբ։ Սակայն հետագայում իմացա, որ նման տեսարանները չափազանց անմեղ են և խաղարկվում են, ինչպես կատակերգության մեջ, ընդհանուր հաճույքի համար։ Իսկ բանը կռվի չէր հասնում համարյա երբեք։ Այդ ամենը խիստ բնորոշական էր և պատկերում էր բանտի բարքերր։
Բարձրահասակ կալանավորը կանգնած էր հանգիստ և ծանրումեծ։ Նա զգում էր, որ իրեն են նայում և սպասում՝ կխայտառակվի՞, արդյոք, իր պատասխանով, թե՝ ոչ, որ հարկ է պաշտպանել իրեն, ապացուցել, որ ինքն իսկապես թռչուն է և ցույց տալ, թե հատկապես ինչ թռչուն։ Անպատմելի արհամարհանքով նա խեթեց հակառակորդին, ջանալով առավել վիրավորելու համար նրան նայել մի տեսակ ուսի վրայով, վերից վար, ասես զննում է նրան, որպես մի մժեղի, և դանդաղ ու հստակ արտաբերեց.
― Կագան...
Այսինքն, թե ինքը, կագան թռչուն է։ Քրքիջի հուժկու թնդյուն ողջունեց կալանավորի հնարամտությունը։
― Սրիկա ես դու, ոչ թե կագան,— ոռնաց հաստլիկը՝ զգալով, որ շշպռվել է բոլոր առումներով, ծայրաստիճան կատաղած։
Բայց հենց վեճը լրջացավ, կռվազաններին անմիջապես զսպեցին։
― Ինչ ղժղժացիք,— նրանց վրա գոռաց ամբողջ բանտասենյակը։
― Ավելի լավ կանեք իրար տաք, քան կոկորդ պատռեք,— բղավեց մեկն անկյան ետևից։
― Չէ հա, իրար տան,— հնչեց ի պատասխան։— Մերոնք անվախ ու կռվարար ժողովուրդ են, յոթ հոգով մեկից չենք վախենում...
― Երկուսն էլ իրար արժեն։ Մեկը մի ֆունտ հացի համար է բանտ ընկել, էն մեկն էլ՝ կճուճի անառակ, մի կնկա մածունն է կերել, դրա համար էլ ճիպտածեծ եղել։
― Դե, դե, դե, վերջացրեք,— բղավեց վետերանը, որը կարգուկանոնի համար ապրում էր բանտասենյակում և քնում անկյունում հատուկ մահճակալի վրա։
― Պըրծ, տղերք։ Նեվալիդ Պետրովիչը զարթնեց։ Նեվալիդ Պետրովիչին, մեր հարազատ ախպորը՝ բարիլուս։
― Ախպե՜ր... Ես քեզ ի՞նչ ախպեր։ Իրար հետ մի ռուբլու բան չենք խմել, ու հանկարծ՝ ախպեր,— մրթմրթաց վետերանը, շինելը վրան քաշելով թեքերից...
Պատրաստվում էին ներկա֊բացակայի։ Սկսել էր լուսանալ։ Խոհանոցում հոծ բազմություն էր հավաքվել, անցնելու տեղ չկար։ Կալանավորներն, իրենց կիսամուշտակներով և երկկտոր գլխարկներով, խռնվել էին հացի մոտ, որը նրանց համար կտրատում էր խոհարարներից մեկը։ Խոհարարներն ընտրվում էին արտելի կողմից, ամեն խոհանոցում երկու հոգի։ Նրանց մոտ էր պահվում նաև խոհանոցի դանակը՝ հաց ու միս կտրատելու համար, ամբողջ խոհանոցում՝ մի հատ։
Բոլոր անկյուններում և սեղանների մոտ տեղավորվել էին կալանավորները՝ գլխարկներով, գոտկատեղերը կապած կիսամուշտակներով, պատրաստ հիմա աշխատանքի գնալու։ Մի քանիսի առաջ փայտյա ամաններ կային՝ կվասով։ Հացը մանրում էին կվասի մեջ ու խպշտում։ Աղմուկ-աղաղակն անտանելի էր, բայց մի քանիսը խելամտորեն ու անաղմուկ զրուցում էին անկյուններում։
― Հալիվոր Անտոնիչին աղուհացով բարաջողում,— ասաց ջահել մի կալանավոր, տեղ անելով ու նստելով խոժոռված ու անատամ կալանավորի կողքին։
― Է, բարաջողում, թե հանաքի չես տալի,— պատասխանեց մյուսը, աչքերը բարձրացնելով և ջանալով ծամծմել հացն ատամնազուրկ լնդերով։
― Անտոնիչ, բայց ախր ես կարծում էի, թե մեռել ես, ճիշտ որ։
― Ջէ, աջաջուց դու մեռի, հետո՝ ես...
Նստեցի նրանց մոտ։ Ինձնից աջ զրուցում էին երկու լրջադեմ կալանավոր, ջանալով մեկը մյուսի առաջ պահպանել իր կարևորությունը։
― Իմ մոտից չիլնի, որ գողանան,— ասում էր մեկը,— ախպերս, ինքս եմ վախում, որ հանկարծ մի բան չթռցնեմ։
― Հա, ինձնից էլ հեռու մնա, կդաղեմ։
― Ինչ դաղել, ինչ բան։ Մեզ պես բռնավոր ես, ուրիշ անուն չկա մեզ... Քեզ կկլպի, բարև էլ չի տա։ Էստեղ իմ կոպեկն էլ չքվեց, ախպերս։ Օր առաջ ինքն իր ոտով էր եկել։ Ի՞նչ անեի։ Դահիճ Ֆեդկայից սկսեցի խնդրել, նրա տունը ֆորշտադտում էր, քոսոտ Սոլոմոնից էր առել, ջհուդից, որ հետո խեղդվեց...
― Գիտեմ։ Մեզ մոտ երեք տարի օղի ծախող էր, մականունն էլ՝ Գրիշկա Մութ գինետուն։ Գիտեմ։
― Բան էլ չգիտես։ Մութ գինետունն ուրիշ էր։
― Ո՞նց թե ուրիշ։ Ուրեմն, լավ չգիտես։ Ես քեզ էնքան իմացող բերեմ որ...
― Կբերես։ Դո՞ւ ով, ես՝ ով։
― Ով։ Քեզ ծեծել էլ եմ, գլուխ չեմ գովում, թե չէ՝ դո՜ւ ով․․․
― Ծեծե՜լ ես։ Ինձ ծեծողը հլա չի ծնվել, ով էլ ձեռ է բարձրացրել, հողի տակ պառկած է։
― Բենդերի ժանտախտ։
― Սիբիրի ցավ գա վրեդ։
― Թուրքի թրի տակ ընկնես...
Ու ձգվեց֊գնաց կռվշտոցը։
― Դե՛֊դե՛֊դե՛։ Ձենները գլուխները գցին,— բղավեցին չորս կողմից։— Դրսում չեն կարացել ապրել, ուրախ են, որ էստեղ ցորենի մաքուր հաց է ընկել ձեռները...
Տեղնուտեղը կհանգստացնեն։ Կռվշտել, լեզվակռիվ տալ թույլ է տրվում։ Մասամբ դա զբաղմունք է բոլորի համար։ Բայց միշտ չեն թողնի, որ բանը ծեծուկռվի հասնի, միայն բացառիկ դեպքերում կծեծվեն ախոյանները։ Կռվի մասին կմատնեն մայորին, կսկսվեն փնտրտուքները, ինքը մայորը կգա, մի խոսքով, բոլորի համար էլ վատ կլինի։ Դրա համար էլ չեն թողնի ծեծվեն։ Ասենք, ախոյանների լեզվակռիվն էլ ավելի շատ զբաղմունքի համար էր, խոսքի վարժանք։ Հաճախ իրենք իրենց են խաբում, սկսում են ահավոր եռանդով, կատաղությամբ... կարծում ես, ուր որ է, կհարձակվեն իրար վրա, բայց ամենևի՛ն՝ կհասնեն մի հայտնի կետի և իսկույն կբաժանվեն։ Այդ ամենն ինձ չափազանց զարմացրել էր սկզբում։ Դիտավորյալ մեջբերեցի բանտային ամենասովորական խոսակցություններից մի օրինակ։ Սկզբում չէի կարողանում պատկերացնել, թե ինչպե՞ս կարելի է կռվշտել հաճույքից՝ դրա մեջ գտնելով զվարճանք, սրտամոտ վարժանք, դուրեկան բան։ Ի դեպ, պետք չէ մոռանալ նաև սնափառությունը։ Դիալեկտիկ֊կռվշտողը հարգանք էր վայելում։ Սոսկ չէին ծափահարում նրան, ինչպես դերասանին։
Դեռ երեկ երեկոյից նկատել էի, որ ինձ խեթ են նայում։
Արդեն բռնել էի մի քանի մռայլ հայացք։ Հակառակը, ուրիշ կալանավորներ շուրջս պտտվում էին, կասկածելով, թե հետս փող եմ բերել։ Անմիջապես սկսեցին ծառայություններ անել, սովորեցրին ինչպես կրեմ նոր կալանդները, ինձ համար, իհարկե փողով, մի փոքր սնդուկ գտան՝ փակով, որ դրա մեջ պահեմ արդեն ինձ տված բանտային իրերը և մի քանի ձեռք սպիտակեղենը, որ հետս էի բերել բանտ։ Հաջորդ իսկ օրը դրանք գողացան ինձնից ու խմելու տվին։ Նրանցից մեկը հետագայում դարձավ ինձ ամենանվիրված մարդը, թեև չէր դադարում գողանալ իրերս ամեն հարմար դեպքում։ Դա անում էր նվազագույնս չքաշվելով, համարյա անգիտակցաբար, կարծես պարտականությամբ, նրա վրա անհնար էր բարկանալ։
Իմիջիալյոց, նրանք սովորեցրին, որ պիտի իմ թեյն ունենամ, որ վատ չի լինի նաև թեյնիկ ձեռք բերել, իսկ առայժմ օգտագործելու բերեցին ուրիշինը և երաշխավորեցին մի խոհարարի, ասելով, որ ամիսը երեսուն կոպեկով ինձ համար կեփի ինչ ուզեմ, եթե կուզենամ հատուկ ուտել ու մթերք գնել ինձ համար... Անշուշտ, փող պարտք արեցին և յուրաքանչյուրն առաջին մեկ օրվա ընթացքում մի երեք անգամ եկավ՝ պարտք վերցնելու։
Նախկին ազնվականների վրա տաժանավայրում ընդհանրապես խոժոռ ու անբարյացակամ են նայում։
Չնայած, որ նրանք արդեն զրկված են իրենց կեցության իրավունքներից և լիովին հավասարեցված մնացած կալանավորներին, վերջիններս երբեք որպես ընկերներ չեն ընդունում նրանց։ Անկեղծորեն ընդունում էին մեզ որպես ազնվականներ, չնայած հենց իրենք էլ սիրում էին մեզ բարկացնել՝ մեր անկմամբ։
― Չէ, հերիք եղավ։ Առաջ էր, որ Պյոտրը Մոսկվան էր ոտատակ տալիս, հիմի էդ Պյոտրի ոտն իր հյուսած պարանին է փաթ գալիս,— և նման այլ սիրալիրություններ։
Նրանք սիրով էին հետևում մեր տառապանքներին, որոնք ջանում էինք ցույց չտալ նրանց։ Սկզբում առանձնապես տանջվում էինք գործատեղում, քանի որ նրանց ուժը չունեինք և չէինք կարողանում լիուլի օգնել նրանց։ Ավելի դժվար ոչինչ չկա, քան ժողովրդի վստահությունը շահելը (հատկապես այդպիսի ժողովրդի) և նրանց սերը վաստակելը։
Տաժանավայրում մի քանի հոգի կային ազնվականներից։ Նախ և առաջ, մի հինգ հոգի լեհ։ Նրանց մասին երբևէ կասեմ հատկապես։ Տաժանապարտներն անասելի չէին սիրում լեհերին, նույնիսկ ավելի, քան մյուս ազնվական աքսորյալներին։ Լեհերը (ես խոսում եմ քաղաքական հանցագործների մասին) իրենց պահում էին մի տեսակ նրբին, վիրավորական քաղաքավարությամբ, ծայրաստիճան անհաղորդակից էին և ոչ մի կերպ չէին կարողանում կալանավորներից թաքցնել իրենց նողկանքը նրանց հանդեպ, իսկ վերջիններս շատ լավ հասկանում էին դա և փոխադարձում համարժեք։
Ինձ պետք եկավ համարյա երկու տարի ապրել բանտում, որոշ տաժանապարտների բարեհաճությունը ձեռք բերելու համար։ Սակայն նրանց մեծ մասն ի վերջո սիրեց ինձ և ճանաչեց որպես «լավ» մարդ։
Ռուս ազնվականներից ևս չորս հոգի կային, ինձնից բացի։ Մեկը նսեմ ու ստոր արարած էր, ահավոր այլասերված, լրտես ու մատնիչ արհեստով։ Նրա մասին լսել էի դեռևս նախքան բանտ մտնելս և առաջին իսկ օրերից կտրեցի բոլոր տեսակի հարաբերությունները նրա հետ։ Մյուսը հենց այն հայրասպանն էր, ում մասին արդեն ասել եմ նոթերում։ Երրորդն Ակիմ Ակիմիչն էր, նրա նման խենթ հազվադեպ եմ տեսել։ Շատ հստակ է մնացել հիշողությանս մեջ։ Բարձրահասակ էր, լղարիկ, ցանցառամիտ, ահավոր անգրագետ, արտակարգ խրատամոլ և գերմանացու պես ճշտակատար։ Տաժանապարտները ծիծաղում էին նրա վրա, բայց մի քանիսը նույնիսկ վախենում էին գործ ունենալ նրա հետ՝ մանրախնդիր, պահանջկոտ ու կռվազան բնավորության համար։ Առաջին իսկ քայլից իրեն պահել էր մտերմավարի, կռվշտում էր նրանց հետ, նույնիսկ ծեծկռտվում։ Բացառիկ ազնիվ էր։ Անարդարություն նկատելուն պես իսկույն կխառնվեր, թեև իր գործը չլիներ։ Միամիտ էր ծայրաստիճան, օրինակ, կալանավորների հետ լեզվակռիվ տալիս, երբեմն կկշտամբեր դիմացիններին, որ գողեր են և լրջորեն կհամոզեր գողություն չանել։ Ծառայ ել էր Կովկասում, որպես պրապորշչիկ։ Մտերմացանք առաջին իսկ օրվանից, և նա տեղնուտեղը պատմեց իր գործը։ Սկսել էր հենց Կովկասում, նախ՝ որպես յունկեր, հետևակ գնդում, երկար ժամանակ լուծ քաշել, ի վերջո, սպա կարգվել, ուղարկվել ինչ֊որ ամրություն, որպես ավագ պետ։ Հարևան մի խաղաղ իշխանիկ հրդեհել էր նրա ամրոցը և գիշերային հարձակում գործել, որը չէր հաջողվել։ Ակիմիչը խորամանկել և ցույց չէր տվել անգամ, թե գիտե՝ ով է չարագործր։ Եղածը բարդեցին ոչ խաղաղների, իսկ մեկ ամիս անց Ակիմ Ակիմիչը բարեկամաբար հյուր կանչեց իշխանիկին։ Սա եկավ, ոչինչ չկասկածելով։ Ակիմ Ակիմիչը շարեց իր ջոկատը, բոլորին ի տես մերկացրեց և կշտամբեց իշխանիկին, ապացուցեց նրան, որ ամրոցներ կրակ տալն ամոթ է։ Հենց տեղում էլ շատ հանգամանալի խրատ կարդաց նրան, թե ինչպես պիտի իրեն պահի խաղաղ իշխանն առաջիկայում և ավարտին գնդակահարեց նրան, ինչի մասին հանգամանորեն զեկուցեց ղեկավարությանը՝ ամենայն մանրամասնությամբ։ Այդ ամենի համար նրան դատեցին, դատապարտեցին մահապատժի, սակայն մեղմեցին վճիռը և տասներկու տարով աքսորեցին Սիբիր, երկրորդ կարգի տաժանակրության, բերդերում։ Նա լիովին գիտակցում էր, որ սխալ է գործել, ասում էր ինձ, թե դա դիտեր և նախքան իշխանիկին գնդակահարելը գիտեր, որ խաղաղ մարդուն պետք էր դատել օրենքով, սակայն, չնայած գիտեր, կարծես ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ իր մեղքն իսկապես
― Բայց ողորմած եղեք։ Չէ որ նա հրդեհել էր իմ ամրոցը։ Ի՞նչ է դրա համար պիտի խոնարհվեի՞ նրա առաջ,— ասում էր ինձ, պատասխանելով առարկություններիս։
Բայց չնայած, որ կալանավորները խնդմնդում էին Ակիմ Ակիմիչի խենթությունների վրա, այնուամենայնիվ, հարգում էին նրան ճշտակատարության և հմտության համար։
Չկար մի արհեստ, որ չգիտենար Ակիմ Ակիմիչը։ Ատաղձագործ էր, կոշկակար, սոլկար, ներկարար, ոսկեջուր անող, փականագործ, և այդ ամենը սովորել էր արդեն տաժանավայրում։ Ամեն ինչ անում էր ինքնուս եղանակով, մի անգամ կնայեր ու կաներ։ Սարքում էր նաև զանազան արկղներ, զամբյուղներ, լապտերիկներ, մանկական խաղալիքներ ու վաճառում դրանք քաղաքում։ Այդպիսով, քիչումիչ փող ունենում էր և անմիջապես ծախսում ավելորդ ձեռք սպիտակեղենի, ավելի փափուկ բարձի վրա, ձեռք բերեց ծալովի ներքնակ։ Ինձ հետ նույն բանտասենյակում էր տեղավորվել, և տաժանակրության առաջին օրերին շատ ծառայություններ մատուցեց ինձ։
Բանտից գործի գնալիս, կալանավորները շարվում էին կորդեգարդիայի առաջ, երկու շարքով, կալանավորների առջևից և ետևից շարվում էին պահախմբի զինվորները՝ լցված զենքերով։ Հայտնվում էին՝ ինժեներական սպան, ավագ ենթասպան, ինժեներական մի քանի ստորին աստիճանավորներ, աշխատանքը հսկող պրիստավներ։ Ենթասպան հաշվում էր կալանավորներին և խումբ֊խումբ ուղարկում աշխատելու՝ ուր պետք էր։
Մյուսների հետ մեկտեղ գնացի ինժեներական արհեստանոց։ Քարաշեն ցածրիկ շինություն էր, զանազան նյութերով լցված աշխատաբակում։ Այստեղ էին դարբնոցը, փականադործական, ատաղձագործական, ներկարարական և ուրիշ արհեստանոցները։ Ակիմ Ակիմիչը գալիս էր այստեղ և աշխատում ներկարարանոցում, օլիֆ եփում, ներկերը խառնում և սեղաններին ու կահույքին տալիս ընկուզեփայտի տեսք։
Վերակոփմանը սպասելիս, խոսքի բռնվեցի Ակիմ Ակիմիչի հետ՝ բանտում իմ առաջին տպավորությունների մասին։
― Այ֊յո՛, ազնվականներին չեն սիրում,— նշեց նա,— հատկապես քաղաքականներին, ուրախությամբ կխժռեին, զարմանալի չէ։ Նախ և առաջ, դուք մի ուրիշ ժողովուրդ եք՝ իրենց ոչ նման, իսկ երկրորդը՝ նախկինում բոլորն էլ եղել են կամ կալվածատիրոջ ճորտեր, կամ զինվորական կոչումներովներինը։ Ինքներդ դատեք, կարո՞ղ են ձեզ սիրել։ Էստեղ, ձեզ ասեմ, ապրելը դժվար է։ Իսկ ռուսաստանյան կալանավորական վաշտերում ավելի է դժվար։ Մեզ մոտ կան էնտեղներից, մեր բանտով շատ են պարծենում, կարծես դժոխքից դրախտ են ընկել։ Ցավը գործը չէ։ Ասում են, էնտեղ, առաջին աստիճանի տակ, ղեկավարությունը լրիվ զինվորական է, համենայն դեպս֊ս, մեզ մոտից ուրիշ ձևով է վարվում֊մ։ Ասում են, էնտեղ աքսորվածը կարող է ապրել իր տնակում։ Ես չեմ եղել, էդպես ասում են։ Չեն թրաշում, մունդիրով չեն, որ ասենք, մեզ մոտ լավն էն֊ն է, որ մունդիրով են ու թրաշած։ Ինչ էլ ասես, կարգուկանոնը շատ է, աչ֊չքի համար էլ է դուրեկան։ Մենակ թե դա նրանց դուրը չի գալիս։ Տեսեք, թե ինչ թափ֊փթ֊թփուկներ են հավաքվել։ Մեկը կանտոնական է, մյուսը՝ չերքեզ, երրորդն՝ աղանդավոր, չորրորդն՝ ուղղափառ մուժիկ՝ ընտանիքը, սիրած երեխեքին տանը թողած, հինգերորդը՝ ջհուդ, վեցերորդը՝ գնչու, յոթերորդը՝ հայտնի չէ, թե ով, ու էդ բոլորը միասին պիտի յոլա գն֊նան՝ ինչ ուզում է լինի, իրար հետ հաշտ լինեն, մի ամանից ուտեն, մ֊մի թ֊թախտի վրա քնեն։ Ազատություն ասածդ էլ ինչ է՝ ավել պատառը կարող ես մենակ թաքուն ուտել, ամեն գռոշ սապոգիդ մեջ պահես, ու եղած֊չեղածն էն է, որ բանտ է ու բանտ... Ուզած֊չուզած, ախ֊խմախություն կլցվի գլուխդ։
Բայց դա արդեն գիտեի։ Հատկապես ուզում էի հարցուվարձ անել մեր մայորի մասին։ Ակիմ Ակիմիչը ծածկամտություն չէր անում, և հիշում եմ, տպավորությունս ամենևին դուրեկան չէր։
Սակայն դեռ երկու տարի ինձ վիճակված էր ապրել նրա ղեկավարության տակ։ Այն ամենն, ինչ նրա մասին պատմեց Ակիմ Ակիմիչը, միանգամայն իրավացի էր, այն տարբերությամբ սոսկ, որ իրականության տպավորությունը միշտ ավելի ուժեղ է, քան պարզ պատմության տպավորությունը։ Զարհուրելի էր այդ մարդը հենց այն պատճառով, որ նման մարդը պետ էր համարյա անսահմանափակ իշխանությամբ՝ երկու հարյուր հոգու վրա։ Ինքնըստինքյան, դա մի խառնիխուռն, չարահոգի մարդ էր, ուրիշ ոչինչ։ Կալանավորներին նայում էր որպես բնական թշնամիների, և դա նրա առաջին ու գլխավոր սխալն էր։ Իրապես, մի քանի ընդունակություն ուներ։ Սակայն ամեն բան, նույնիսկ լավը, նրա մեջ ներկայանում էր այդպիսի խեղաթյուրված տեսքով։ Անզուսպ, չարացած՝ նա բանտ էր խուժում երբեմն նույնիսկ գիշերով, իսկ եթե նկատեր, որ կալանավորը քնած է ձախ կողի վրա կամ բերանքսիվայր, ապա առավոտյան կպատժեր նրան. «Կքնես աջ կողիդ, ինչպես ես եմ հրամայել»։ Բանտում նրան ատում էին և վախենում, ինչպես ասես ժանտախտից։ Դեմքը կարմրատակած էր, չարացած։ Բոլորը գիտեին է որ նա իր սպասյակ Ֆեդկայի բռի մեջ է։ Իսկ ամենից շատ նա սիրում էր իր Տրեզորկա պուդել շանը և քիչ էր մնացել խելագարվեր, երբ շունը հիվանդացավ։ Ասում են, հեկեկում էր շան վրա, ինչպես հարազատ որդու։ Վռնդեց մի անասնաբույժի և, սովորության համաձայն, քիչ էր մնացել կռվեր հետը, և Ֆեդկայից լսելով, որ բանտում մի կալանավոր կա՝ ինքնուս անասնաբույժ, որը բուժում է արտակարգ հաջող, անմիջապես կանչել տվեց նրան.
― Փրկիր։ Քաշով մեկ ոսկի կտամ, բուժիր Տրեզորկային,— բղավեց նա կալանավորի վրա։
Սա մի սիբիրցի մուժիկ էր, խորամանկ, խելացի, իրոք, շատ հմուտ անասնաբույժ, բայց մուժիկ էր որ կար։
― Նայեցի էդ Տրեզոբկային,— հետագայում պատմում էր նա կալանավորներին, ի դեպ, մայորի մոտ գնալուց ահագին ժամանակ անց, երբ ամբողջ պատմությունը մոռացված էր արդեն,— տեսնեմ, պառկած է շունը բազմոցի վրա, սպիտակ բարձերին, ու տեսա, որ բորբոքում է, պետք էր արյուն քաշեի, ու կբուժվեր շունը, ճիշտ եմ ասում, բայց ինքս ինձ մտածեցի. «Իսկ ի՞նչ, որ չբուժ եմ, կսատկի, չէ՞»։ «Չէ, ասի, ձերդ բարձր բարեծնություն, ուշ եք կանչել, թե որ երեկ լիներ, կամ առաջին օրը, էս ժամին, կբուժեի, իսկ հիմա չեմ կարող, բուժել չի լինի...»։
Այդպես էլ սատկեց Տրեզորկան։
Ինձ մանրակրկիտ պատմեցին, ինչպես էին կամեցել սպանել մեր մայորին։ Բանտում մի կալանավոր կար։ Արդեն մի քանի տարի մեզ մոտ էր ապրում և աչքի էր ընկնում իր խոնարհ վարքով։ Նկատել էին նաև, որ երբեք չի խոսում ոչ մեկի հետ։ Այդպես էլ մի տեսակ կրոնախևի տեղ էին դրել նրան։ Գրագետ էր ու վերջին ամբողջ տարին Աստվածաշունչ էր կարդում մշտապես, գիշեր ու ցերեկ։ Երբ բոլորը քնում էին, կեսգիշերին վեր էր կենում, վառում եկեղեցական ճարպամոմը, բարձրանում վառարանի վրա, բացում գիրքն ու կարդում էր մինչև լույս։ Մի օր էլ գնաց ու հայտնեց ենթասպային, որ չի ուզում գործի գնալ։ Զեկուցեցին մայորին, սա փրփրեց և անմիջապես եկավ վազեվազ։ Կալանավորը նետվեց նրա վրա, նախապես մոտը պահած աղյուսով, սակայն վրիպեց։ Նրան բռնեցին, դատեցին և պատժեցին։ Ամեն ինչ կատարվեց շատ արագ։ Երեք օր անց նա մահացավ հիվանդանոցում։ Մեռնելիս ասել էր, որ ոչ մեկի դեմ ոխ չուներ, այլ ուզում էր սոսկ տառ պել։ Ի դեպ, ոչ մի հերձվածողական աղանդի չէր պատկանում։ Բանտում նրան հիշում էին հարգանքով։
Վերջապես ինձ վերակոփեցին։ Այդ ընթացքում արհեստանոցում, մեկը մյուսի ետևից, հայտնվեցին մի քանի կալաչ ծախող կանայք։ Նրանցից ոմանք լրիվ դեռատի աղջնակներ էին։ Մինչև հասուն տարիքը նրանք սովորաբար կալաչներով էին գալիս-գնում, մայրերը թխում էին, նրանք՝ վաճառում։ Հասունանալով, շարունակում էին գալ, բայց առանց կալաչի արդեն՝ միշտ այդպես էր լինում։ Կային և ոչ աղջնակներ։ Կալաչը մի գռոշ արժեր և համարյա բոլոր կալանավորները գնում էին։
Ես նկատեցի մի կալանավորի՝ ատաղձագործ էր, արդեն ալեխառն մազերով, սակայն կարմրաթուշ և սիլի-բիլի էր անում կալաչ ծախողների հետ։ Նրանց գալուց հենց առաջ նոր ալ-կարմիր թաշկինակ էր փաթաթել վզին։ Թխամաշկ և կատարելապես ծաղկատար դեմքով մի կնիկ նրա դազգահի վրա դրեց իր վաճառատուփը։ Նրանց միջև իսկույն խոսակցություն սկսվեց։
― Էդ ինչի՞ երեկ չեկաք էստեղ,— հարցրեց կալանավորն ինքնագոհ ժպիտով
― Ասեմ։ Ես եկել էի, բայց ձեր իզութոզը չկար,— պատասխանեց ժիր կնիկը։
― Մեզ կանչեցին, թե չէ անպատճառ տեղում կլինեինք... Բայց ինձ մոտ երեկ չէ մեկել օրը ձերոնք լրիվ եկան։
― Էդ ո՞վ ու ո՞վ։
― Մարյաշկան էր եկել, Խավրոշկան էր եկել, Չեկունդա՛ն էր եկել, Երկգռոշանոցն էր եկել...
― Սա ի՞նչ բան է,— հարցրի Ակիմ Ակիմիչին,— մի՞թե...
― Լինում է,— պատասխանեց նա, ամոթխած իջեցնելով աչքերը, քանի որ արտակարգ ողջախոհ մարդ էր։
Իհարկե, դա լինում էր, բայց շատ հազվադեպ և մեծագույն դժվարություններով։ Ընդհանրապես, ավելի շատ ցանկացողներ կային, օրինակ, փողը խմելու տալու, քան նման գործի համար, չնայած հարկադրյալ կյանքի համակ բնական ծանրությանը։ Կին ձեռ գցելը դժվար էր։ Պետք էր ժամանակն ընտրել, տեղ գտնել, պայմանավորվել, ժամադրություններ նշանակել, առանձնացած տեղ որոնել, ինչն հատկապես դժվար էր համաձայնեցնել պահապաններին, ինչն ավելի դժվար էր, և ընդհանրապես՝ ահագին փող ծախսել՝ եթե համեմատաբար դատենք։ Բայց և այնպես, ինձ հաջողվեց հետագայում, երբեմն վկա լինել նաև սիրային տեսարանների։ Հիշում եմ, մի անգամ ամռանը երեքով էինք ինչ֊որ մարագում, Իրտըյշի ափին, ինչ-որ թրծող վառարան էինք կարգի գցում։ Պահակները բարեսիրտ մարդիկ էին։ Վերջապես, հայտնվեցին երկու «սուֆլյոր», ինչպես անվանում են նրանց կալանավորները։
― Հը՞, էս ո՞ւր էիք մնացել։ Վայ թե Զվերկովների մո՞տ,— դիմավորեց վաղուց սպասող կալանավորը, ում մոտ եկել էին նրանք։
― Էդ ե՞ս էի նստել-մնացել։ Էդ երեկ էի ճյուղին թառած կաչաղակից շատ վեր ընկել էնտեղ,— զվարթ պատասխանեց աղջիկը։
Ամենաանմաքուր աղջիկն էր աշխարհում։ Հենց նա էր Չեկունդա՛ն։ Նրա հետ էր եկել նաև Երկգռոշանոցը։ Սա արդեն դուրս էր որեէ նկարագրությունից։
― Ձեզ էլ վաղուց չենք հանդիպել,— շարունակեց կնամոլը, դիմելով Երկգռոշանոցին,— ինչի՞ եք էդքան նիհարել։
― Կարող է պատահի։ Առաջներում կարգին չաղ էի, հիմի է՝ ոնց որ ասեղ կուլ տված։
― Էլի զինվոր տղերքի մո՞տ։
― Չէ հա, էդ մեկը ձեզ չարալեզու մարդիկ են բստրել, բայց որ ասենք՝ հետո՞ ինչ։ Կող ու փոր չունենաս, զինվոր տղին կսիրես։
― Բաց թողեք դրանց ու մեզ սիրեք, մենք փող ունենք...
Ի լրումն տեսարանի, պատկերացրեք այդ կնամոլին՝ գլուխը խուզած, կալանդները ոտքերին, շերտավոր և պահախմբի հսկողության տակ։
Հրաժեշտ տվեցի Ակիմ Ակիմիչին և իմանալով, որ ինձ կարելի է բանտ վերադառնալ, ուղեկցորդ վերցրի ու գնացի տուն։ Ժողովուրդն արդեն հավաքվում էր։ Բոլորից շուտ գործից գալիս են կետարքով աշխատողները։ Կալանավորին աշխատել ստիպելու միակ միջոցը նրան կետարքով գործ հանձնարարելն է։ Երբեմն հսկայական կետարքներ են հանձնարարվում, բայց և այնպես դրանք ավարտվում են երկու անգամ ավելի շուտ, քան եթե ստիպեին աշխատել ընդհուպ մինչև ճաշի թմբկազարկը։ Վերջացնելով կետարքը, կալանավորն անարգել գնում է տուն, և ոչ ոք արդեն նրան չի կանգնեցնում։
Ճաշում են ոչ միասին, այլ ինչպես պատահի, ով շուտ եկավ, խոհանոցն էլ տեղ չէր անի բոլորին մեկտեղ։ Ես շչի փորձեցի, բայց սովոր չէի և չկերա, ինձ համար թեյ եփեցի։ Տեղավորվեցինք սեղանի ծայրին։ Մի ընկեր էլ կար հետս, ինձ պես, ազնվականներից։
Կալանավորները մտնում էին, դուրս գալիս։ Ի դեպ, դեռևս շատ տեղ կար, բոլորը չէին հավաքվել։ Հինգ հոգիանոց մի խումբ նստեց առանձին, մեծ սեղանի մոտ։ Խոհարարը նրանց երկուական բաժին շչի լցրեց ու սեղանին դրեց մի ամբողջ մատուցարան՝ տապակած ձկով։ Ինչ֊որ բան էին տոնում նրանք և ուտում էին իրենցը։ Մեզ խեթ֊խեթ էին նայում։ Ներս եկավ մի լեհ ու նստեց մեր կողքին։
― Տանը չեմ եղել, բայց ամեն ինչ գիտեմ,— բարձրաձայն բղավեց երկարահասակ մի կալանավոր, մտնելով խոհանոց և հայացքը սահեցնելով բոլոր ներկաների վրա։
Հիսուն տարեկան կլիներ, մկանուտ և չորչորուկ։ Դեմքին մի տեսակ խորամանկ, միաժամանակ զվարթ բան կար։ Առանձնապես նկատելի էր ներքևի հաստ, կախ շրթունքը, որը նրա դեմքին ինչ-որ արտակարգ ծիծաղելի արտահայտություն էր տալիս։
― Հա, շատ զիլ քնեցինք։ Ինչի՞ չեք բարև տալիս։ Հարգանք֊պատիվ մեր կուրսկեցիներին,— ավելացրեց նա, նստելով իրենց ճաշն արդեն վերջացնողների մոտ,— աղուհացով մնաք։ Դիմավորեք հյուրին։
― Ախպեր, ախր մենք կուրսկեցի չենք։
― Թե՞՝ տամբովցիներին։
― Տամբովցի էլ չենք։ Մեզնից օգտվելու բան չունես, ախպեր։ Գնա մի հարուստ մուժիկի մոտ, նրանից խնդրի։
― Ախպեր տղերք, էսօր փորս վեց֊վեց էլ է անում, յոթ-յոթ էլ։ Ձեր ասած էդ հարուստ մուժիկը որտե՞ղ է ապրում։
― Հրեն, Գազինը հարուստ մուժիկ է, նրա մոտ էլ գնա։
― Գազինն էսօր քեֆի մեջ է։ ՈւնԵցած֊չունեցածը խմելու է տալու։
― Մի քսան հատ մանեթնոց կա,— նշեց մյուսը։— Ձեռնտու գործ է օղի ծախելը։
― Ուրեմն, ի՞նչ, հյուր չեք ընդունում։ Էհ, պետականն էլ հուպ կտանք։
― Դու լավ կանես, գնաս թեյ ուզես։ Հրեն, խմում են ունևորները։
― Ի՞նչ ունևոր, էստեղ ունևոր չկա, նույնն են, ինչ ամենքս,— մռայլ մրթմրթաց անկյունում նստած մի կալանավոր։ Մինչ այժմ ոչ մի բառ չէր արտասանել։
― Մի բոլ թեյ կխմեի, մենակ թե խնդրելն ամոթ է՝ գոռոզ մարդիկ ենք,— նշեց հաստաշուրթ կալանավորը, բարեհոգաբար մեզ նայելով։
― Եթե ուզում եք, ես կտամ,— ասացի, հրավիրելով կալանավորին,— կուզե՞ք։
― Կուզե՞մ։ Էն էլ ոնց կուզեմ։— Նա մոտեցավ սեղանին։
― Տես է, տանը շչին ձեռով էր խպշտում, էստեղ թեյի գինն էլ իմացավ, պարոնների խմելիքն է սրտովը,— բռբռաց մռայլ կալանավորը։
― Մի՞թե այստեղ ոչ ոք թեյ չի խմում,— հարցրեցի նրան, սակայն պատասխանի չարժանացրեց։
― Ըհը, կալաչներն էլ բերին։ Ուրեմն, կալաչիկի էլ արժանացրեք։
Ներս բերին կալաչները։ Երիտասարդ մի կալանավոր լրիվ կապուկ էր բերել ու վաճառում էր բանտի ներսում։ Կալաչ ծախող կինը նրան էր թողնում ամեն տասներորդ կալաչը, հենց դա էլ կալանավորի ուզածն էր։
― Կալա՜չ, կալա՜չ,— բղավեց նա, խոհանոց մտնելով,— մոսկվայական, տաք֊տաք։ Ինքս կուտեի, բայց փողով է։ Դե, տղերք, մնաց վերջինը, ո՞րդ է ծնողի զավակ։
Ծնողական սիրուն ուղղված այդ կոչը զվարճացրեց ամենքին, և մի քանի հատ վերցրին նրանից։
― Ի՞նչ անեմ, տղերք,— ասաց նա,— ախր, մեր Գազինն էսօր քեֆը փորձանք է սարքելու գլխին։ Աստված վկա։ Քեֆի ժամանակ է գտել։ Մեկ էլ տեսար, ութաչքանին եկավ։
― Կթաքցնեն։ Իսկ ինչ է, լավ հարբա՞ծ է։
― Էլ ո՜ւր։ Ջղայնացած, կպչում է սրան֊նրան։
― Ուրեմն, մինչև քոթակ ուտելը քեֆ կքաշի...
― Այդ ո՞ւմ մասին են խոսում,— հարցրի կողքս նստած լեհից։
― Գազինի, կալանավոր է։ Այստեղ օղի է վաճառում։ Հենց փող հավաքեց, տեղնուտեղը խմելու է տալիս։ Դաժան ու չար մարդ է, չնայած լուրջ ժամանակ հանգիստ է, բայց հենց հարբեց, ամեն ինչ երևան է գալիս, վրա է պրծնում մարդկանց դանակով։ Այստեղ արդեն նրան հանգստացնում են։
― Իսկ ինչպե՞ս են հանգստացնում։
― Վրա են հասնում մի տասը կալանավորով ու սկսում շատ վատ ծեծել, այնքան ժամանակ, մինչև, կորցնի բոլոր զգացողությունները, այսինքն՝ կիսամեռ են անում։ Այդ ժամանակ պառկեցնում են թախտաշարին ու ծածկում կիսամուշտակով։
― Բայց չէ որ կարող է սպանեն։
― Ուրիշը լիներ, կսպանեին, բայց նրան չէ։ Ահավոր ուժեղ է, նրանից ավելի ուժեղ բանտում չկա, ու պինդ կազմվածք ունի։ Հաջորդ առավոտ վեր է կենում լրիվ ողջ ու առողջ։
― Ասացեք, խնդրեմ,— շարունակեցի հարցուփորձ անել լեհին,— չէ որ նրանք էլ են իրենց ուտելիքն ուտում, իսկ ես թեյ եմ խմում։ Այնինչ, նրանք նայում են, կարծես նախանձում են այդ թեյին։ Սա ի՞նչ է նշանակում։
― Դա թեյի համար չէ,— պատասխանեց լեհը։— Նրանք չարանում են ձեզ վրա, որովհետև ազնվական եք և նման չեք իրենց։ Նրանցից շատերը կկամենային կպչել ձեզնից։ Շատ կուզեին ձեզ վիրավորել, նսեմացնել։ Դեռ շատ տհաճ բաներ կտեսնեք այստեղ։ Այստեղ ահավոր ծանր է բոլորիս համար։ Ամենքից ծանրը մեզ համար է բոլոր առումներով։ Բավական շատ անտարբերություն է պետք՝ դրան վարժվելու համար։ Դուք դեռ շատ տհաճությունների և կռվշտոցի կհանդիպեք թեյի և հատուկ սննդի համար, չնայած, որ այստեղ շատերը և շատ հաճախ իրենց պարենն են ուտում, ոմանք էլ մշտապես թեյ են խմում։ Նրանց կարելի է, մեզ՝ ոչ։
Ասելով սա, նա վեր ելավ ու հեռացավ սեղանից։ Մի քանի րոպե անց կատարվեցին նաև նրա խոսքերը։
III։ Առաջին տպավորություններ
Հենց նոր էր գնացել Մ.֊ցկին (այն լեհը, որը խոսում էր ինձ հետ), կատարելապես հարբած Գազինը ներս ընկավ խոհանոց։
Հարբած կալանավոր, օրը ցերեկով, օրն էլ՝ սովորական, երբ բոլորը պարտավոր էին գործի գնալ, խիստ պետի առկայությամբ, որն ամեն րոպե կարող էր բանտ մտնել, կալանավորներին կառավարող և մշտապես բանտում գտնվող ենթասպայի առկայությամբ, պահապանների և վետերանների առկայությամբ՝ մի խոսքով, բոլոր այդ խոսակցություններով հանդերձ, վերջնականապես խճողեցին իմ մեջ ծնունդ առնող բոլոր ըմբռնումները կալանավորական նիստուկացի մասին։ Եվ բավական երկար վիճակվեց ինձ ապրել բանտում, մինչև, ինքս ինձ կպարզեի նման բոլոր փաստերը, որ այնքան հանելուկային էին ինձ համար բանտային առաջին օրերին։
Արդեն ասել եմ, որ կալանավորները միշտ սեփական գործն ունեին և որ այդ աշխատանքը տաժանակրային կյանքի բնական պահանջմունքն էր, որ բացի այդ պահանջմունքից, կալանավորն անասելի սիրում է փողը և գնահատում ամեն ինչից վեր, համարյա թե ազատությանր համահավասար, և որ արդեն սփոփված է, եթե փողը զնգզնգում է գրպանում։ Ընդհակառակը, նա վհատված է, տրտմած, անհանգիստ և հոգեպես ընկճված, եթե փող չունի, ու պատրաստ է այդժամ թե՛ գողության, թե՛ ինչի ասես, միայն որ փող ունենա։ Սակայն, չնայած, որ բանտում փողն այդքան թանկ բան էր, երբեք չէր կուտակվում ունեցող բախտավորի մոտ։ Նախ, դժվար էր պահելը, որ չգողանան կամ չխլեն։ Եթե մայորը, հանկարձակի խուզարկումների ժամանակ գտներ, տեղնուտեղը կվերցներ։ Գուցեև նա օգտագործում էր փողը՝ կալանավորական սնունդը լավացնելու համար, համեն այն դեպս, փողը նրա գրպանն էր գնում։ Բայց ամենից հաճախ փողը գողանում էին՝ ոչ մեկի վրա հույս դնել չէր կարելի։ Հետագայում մեզ մոտ գտան փողերը կատարյալ անվտանգության մեջ պահելու ձևը։ Փողերը պահ էին տրվում հնածիսական մի ծերունու, որին մեզ մոտ էին բերել ստարոգուբյան մեծ գյուղերից՝ նախկինում Վետկովցև․․․ Բայց չեմ կարող մի քանի խոսք չասել նրա մասին, թեև շեղվում եմ նյութից։
Վաթսուն տարեկան ծերուկ էր, փոքր֊մոքր, ալեհեր։ Նա սաստիկ զարմացրեց ինձ՝ առաջին հայացքից։ Այնքան նման չէր մյուս կալանավորներին, այնքան հանգիստ ու մեղմ բան կար նրա հայացքում, որ հիշում եմ, առանձնահատուկ մի հաճույքով էի նայում նրա ջինջ, հստակ աչքերին՝ եզերված մանրիկ, տարածվող կնճիռներով։ Հաճախ էի խոսում նրա հետ և իմ կյանքում հազվադեպ էի հանդիպել այդչափ բարի, վեհանձն արարածի։ Նրան աքսորել էին չափազանց կարևոր հանցանքի համար։ Ստարոգուբյան հնածիսականների մեջ սկսել էին երևան գալ դարձվորիկներ։ Կառավարությունն անչափ խրախուսում էր նրանց և բոլոր ջանքերը գործադրում՝ մյուս անհամաձայնների հետագա դարձի համար։ Ծերունին, մյուս ֆանատիկոսների հետ, վճռել էր «դիմակայել վասն հավատի», ինչպես արտահայտվեց նա։ Սկսեցին կառուցել միադավան եկեղեցի, ու նրանք հրկիզեցին դա։ Որպես հրահրիչներից մեկի, ծերունուն աքսորեցին տաժանակրության։ Ունևոր, առևտուր անող քաղքենի էր, տանն էր թողել կնոջը, զավակներին, սակայն պատրաստակամությամբ գնաց աքսոր, քանզի իր կուրացման մեջ դիտում էր դա որպես «տառապանք հանուն հավատի»։ Որոշ ժամանակ նրա հետ մնալով, ակամա հարց կտայիք ձեզ. ինչպե՞ս կարող էր այդ խոնարհ, մանկան նման հեզ մարդը խռովարար լինել։ Սի քանի անգամ խոսք բացեցի «հավատի մասին»։ Ոչինչ չէր զիջում իր համոզմունքներից, սակայն երբեք ոչ մի չարացածություն, ոչ մի ատելություն չկար նրա առարկությունների մեջ։ Այնինչ, եկեղեցի էր ավերել ու չէր ժխտում դա։ Թվում էր, թե ըստ իր համոզմունքների, արարքը և դրա համար ընդունած «տառապանքը» նա պիտի համարեր փառավոր գործ։ Բայց ինչքան էլ զննեցի, ինչքան էլ ուսումնասիրեցի նրան, սնափառության կամ հպարտության որևէ դրսևորում չնկատեցի նրա մեջ։ Բանտում կային ուրիշ հնածիսականներ ևս, մեծ մասամբ սիբիրցիներ։ Շատ զարգացած ժողովուրդ էր, խորամանկ մուժիկներ, արտակարգ տիրացուներ և տառակերներ, ինքնօրինակ դիալեկտիկներ, գոռոզ, մեծամիտ, նենգ ու ծայրաստիճան անհանդուրժող մարդիկ էին։ Միանգամայն ուրիշ մարդ էր ծերուկը։ Գուցեև նրանցից ավելի շատ կարդացած տիրացու, նա խուսափում էր վեճերից։ Վերին աստիճանի մարդամոտ բնավորություն ուներ։ Զվարթաբարո՝ հաճախ էր ծիծաղում, ոչ այն կոպիտ, ցինիկ ծիծաղով, որ հատուկ էր աքսորականներին, այլ զուլալ, մեղմիկ ծիծաղով, որի մեջ շատ էր մանկական պարզամտությունը և առանձնապես էր սազում նրա ալեհեր արտաքինին։ Գուցե ես սխալվում եմ, բայց թվում է, թե ծիծաղով կարելի է ճանաչել մարդուն, և եթե առաջին իսկ հանդիպումից ձեզ դուր է գալիս միանգամայն անծանոթ մարդկանցից մեկի ծիծաղը, ապա համարձակ ասեք, որ նա լավ մարդ է։ Ամբողջ բանտում ծերուկը ձեռք էր բերել համընդհանուր հարգանք, որից սնափառություն չէր սարքում ամենևին։ Կալանավորները նրան կոչում էին պապիկ և երբեք չէին նեղացնում։ Մասամբ հասկացա, թե ինչ ազդեցություն կարող էր նա ունենալ իր դավանակիցների վրա։ Սակայն, չնայած երևութական հաստատակամությանը, որով կրում էր իր տաժանակրությունը, նրա մեջ խորունկ, անդարմանելի թախիծ էր ամբարված, որը նա ջանում էր թաքցնել բոլորից։ Նրա հետ նույն բանտասենյակում էինք ապրում։ Մի անգամ, գիշերվա ժամը երեքին մոտ արթնացա և լսեցի մեղմ ու զուսպ լացի ձայն։ Ծերունին նստած էր վառարանի վրա (հենց այն, որի վրա նախկինում գիշերներն աղոթում էր շատ կարդացող և մայորին սպանել ցանկացող կալանավորը) և աղոթում էր իր ձեռագիր ավետարանով։ Արտասվում էր, լսեցի ինչպես է ժամանակ առ ժամանակ ասում. «Տեր Աստված, մի թող ինձ։ Տեր Աստված, ամուր պահիր հոգիս։ Իմ փոքրիկ զավակներ, իմ սիրելի զավակներ, էլ երբեք չենք հանդիպի»։ Չեմ կարող պատմել, թե ինչպես տրտմեցի։ Ահա թե ինչու կամաց-կամաց համարյա բոլոր կալանավորները սկսեցին նրան պահ տալ իրենց փողը։ Կալանավայրում գրեթե բոլորը գող էին, սակայն բոլորն էլ հանկարծ հավատացին, որ ծերունին ոչ մի կերպ չի կարող գողանալ։ Գիտեին, որ ինչ-որ տեղ է թաքցրել իրենց հանձնած փողերը, բայց այնպիսի մի ծածուկ տեղ, որ ոչ ոք չէր կարող գտնել։ Հետագայում ինձ ու լեհերից մի քանիսին բացատրեց իր գաղտնիքը։ Այրուտներից մեկում մի ոստ կար, որն ըստ երևույթին, ներաճել էր ծառին։ Սակայն դա տեղաշարժվում էր և ծառի բնի վրա խոշոր փոս գոյացնում։ Հենց այդտեղ էլ պապիկը թաքցնում էր փողը, հետո նորից տեղը դնում ոստը, այնպես որ ոչ ոք երբեք չէր կարող ոչինչ գտնել։
Սակայն ես շեղվեցի պատմածից։ Կանգ առա այնտեղ, թե ինչու կալանավորի գրպանում փողը երկար չէր մնում։ Սակայն փողը պահելու դժվարությունից բացի, այնքան տրտմություն կար բանտում, իսկ կալանավորն իր բնույթով այն աստիճան է ծարավ ազատության և վերջապես, իր սոցիալական դրությամբ այն աստիճան է թեթևամիտ և խառնիխուռն, որ բնականաբար, հանկարծ նրան գերում է «ամեն ինչը քամուն տալը», ամբողջ ունեցածով, աղմուկ-աղաղակով, որ գեթ մի րոպեով մոռանա իր թախիծը։ Տարօրինակ էր նույնիսկ նայելը, թե ինչպես է մեկը նրանցից աշխատում՝ մեջքը չուղղելով, երբեմն մի քանի ամիս շարունակ, սոսկ որպեսզի մեկ օրում լրիվ ցրիվ տա վաստակածը, մինչև վերջին կոպեկը, իսկ հետո նորից, մինչև նոր կերուխում, մի քանի ամիս տքնի գործի վրա։ Շատերը նրանցից սիրում էին նոր հագուստ֊կապուստ ձեռք բերել իրենց համար և անպայման ոչ-պաշտոնական բնույթի, ինչ֊որ սև, համազգեստին չբռնող շալվարներ, անթև բաճկոններ, գոտկատեղին ծալքերով կաֆտաններ։ Շատ էին օգտագործվում նաև չթե շապիկներ և պղնձյա ճարմանդով գոտիներ։ Հագնում էին տոն օրերին, և հագնվածն անպայման կանցներ բոլոր բանտասենյակներով՝ իրեն ցույց տալու արար-աշխարհին։ Լավ հագնվածի գոհունակությունը հասնում էր երեխայության, ասենք, շատ հարցերում էին կալանավորները կատարյալ երեխաներ։ Ճիշտ է, բոլոր այդ լավ իրերը մի տեսակ հանկարծակի չքանում էին ջիրոջ մոտից, երբեմն հենց նույն երեկոյան գրավ էին դրվում ու ծախվում համարյա թե ձրի։ Իմիջիայլոց, կերուխումը ծավալվում էր աստիճանաբար։ Հարմարվում էր կամ տոն օրերին, կամ քեֆ անողի անվանակոչությանը։ Կալանավոր-անվանակոաչիկը, առավոտյան արթնանալով, մոմ էր վառում սրբապատկերի առջև և աղոթում, հետո հագուկապը շտկում և իր համար ճաշ պատվիրում։ Գնում էին տավարի միս, ձուկ, սիբիրյան պելմեններ էին պատրաստվում։ Նա ուտում էր եզան պես, համարյա միշտ մենակ, հազվադեպ հրավիրելով ընկերներին՝ հաց կիսելու իր հետ։ Ապա հայտնվում էր նաև խմիչք․ անվանակոչիկը հարբում, ցեխ էր դառնում և անպայման շրջում բանտասենյակներում, ճոճվելով ու գայթելով, ջանալով ցույց տալ բոլորին, որ ինքը հարբած է, որ «քեֆ է քաշում», դրանով իսկ շահելով համընդհանուր հարգանք։ Ռուս ժողովրդի մեջ ամենուր, որոշակի համակրանք է զգացվում հարբած մարդու նկատմամբ, իսկ բանտում քեֆչիները նույնիսկ հարգանքի էին արժանանում։ Բանտային գինարբուքի մեջ յուրօրինակ արիիստոկրատականություն կար։ Կատարը տաքացնելով, կալանավորն անպայման նվագ էր վարձում։ Բանտում մի տխեղծ լեհ կար՝ փախած զինվորներից, շատ գարշելի, բայց ջութակ նվագել գիտեր և սովորաբար հետն էր լինում նվագարանը՝ իր ունեցած-չունեցածը։ Որևէ արհեստ չուներ, մեն-միակ գործն էր վարձվել քեֆ անողներից՝ ուրախ պարեղանակներ նվագելու։ Գործի անունն այն էր, որ անբաժան հետևի իր հարբած տիրոջը, բանտասենյակից բանտասենյակ և ամբողջ ուժով ճզճզացնի ջութակը։ Հաճախ ձանձրույթ, տրտմություն էր հայտնվում նրա դեմքին։ Սակայն «նվագի, փող ես առել» բղավոցը նրան ստիպում էր ճզճզացնել ու ճզճզացնել։ Կալանավորը, սկսելով գինարբուքը, հաստատ համոզված կարող էր լինել, որ եթե արդեն շատ հարբի, ապա անպայման կխնամեն իրեն, ժամանակին կպառկեցնեն քնելու, և միշտ մի տեղ կթաքցնեն՝ ղեկավարության հայտնվելուն պես, և այդ ամենը միանգամայն անշահախնդիր։ Իրենց կողմից՝ ենթասպան և կարգուկանոնի համար բանտում ապրող վետերանները նույնպես կարող էին միանգամայն հանգիստ լինել՝ հարբածը չէր կարող որևէ անկարգություն անել։ Նրան հետևում էր ամբողջ բանտասենյակը, և եթե աղմուկ֊աղաղակ աներ, կռիվ գցեր, տեղնուտեղը նրան կզսպեին, նույնիսկ պարզապես կկապկպեին։ Դրա համար էլ բանտային ստորին ղեկավարությունը հարբեցողությանը նայում էր մատների արանքով, չէր էլ ուզում նկատել։ Շատ լավ գիտեին, որ եթե խմիչք թույլ չտան, շատ ավելի վատ կլինի։ Բայց որտեղի՞ց էին խմիչքը ձեռք բերում։
Խմիչքը գնվում էր հենց բանտում, այսպես կոչված «պաչատեղերից»։ Մի քանի հոգի էին օղեվաճառները, և իրենց առևտուրն անում էին անընդմեջ ու հաջողությամբ, չնայած որ խմողներն ու «քեֆչիներն» ընդհանրապես շատ չէին, քանի որ գինարբուքը փող էր պահանջում, իսկ կալանավորական փողը՝ դժվար ձեռք բերվում։ Առևտուրն սկսվում, ընթանում և թույլատրվում էր բավական ինքնատիպ եղանակով։ Ոմն կալանավոր, ասենք, արհեստ չուներ ու չէր ուզում աշխատել (այդպիսիք լինում էին), բայց ուզում էր փող ունենալ, ընդ որում անհամբեր մարդ էր, ուզում էր շուտ հարստանալ։ Սկզբի համար մի քիչ փող ունենում էր, և վճռում էր խմիչք վաճառել. համարձակ ձեռնարկում էր, մեծ ռիսկ պահանջող։ Դրա համար կարելի էր մեջքը ծեծի տակ դնել և միանգամից զրկվել ապրանքից ու դրամագլխից։ Սակայն օղեվաճառը գնում էր դրան։ Սկզբում փող քիչ էր ունենում, ուստիև առաջին անգամ ինքն էր խմիչքը բանտ բերում և, անշուշտ, իրացնում շահեկան եղանակով։ Փորձը կրկնում էր երկրորդ, երրորդ անգամ, և եթե ղեկավարության ձեռքը չէր ընկնում, արագորեն ծավալում էր առևտուրը և սոսկ այդ ժամանակ հիմնում իսկական առուծախ՝ լայն հիմունքներով, դառնում էր ձեռնարկու, կապիտալիստ, գործակալներ և օգնականներ էր պահում, վտանգվում ավելի քիչ, իսկ հարստանում ավելի ու ավելի շատ։ Նրա փոխարեն վտանգվում էին օգնականները։
Բանտում միշտ շատ են մինչև վերջին կոպեկը մսխած, տանուլ տված, գիարբուքի վրա ծախսած մարդիկ արհեստ չունեցող, խեղճ ու ցնցոտիապատ, սակայն օժտված որոշակի համարձակությամբ և վճռականությամբ։ Այդպիսի մարդկանց, որպես կապիտալ, ամբողջական֊անվնաս է մնում սոսկ մեջքը՝ դեռևս կարող է ինչ֊որ բանի ծառայել, և հենց այդ վերջին կապիտալն էլ մսխած՝ քեֆչին վճռում է դնել շրջանառության մեջ։ Նա գնում է ձեռնարկուի մոտ և վարձվում՝ խմիչքը բանտ բերելու։ Հարուստ օղեվաճառն այդպիսի աշխատողներ մի քանիսն ունի։ Ինչ֊որ տեղ, բանտից անդի, գոյություն ունի այդպիսի մեկը՝ զինվորներից, քաղքենիներից, երբեմն նույնիսկ կին, որը ձեռնարկուի փողով և որոշ պարգևավճարով՝ համեմատաբար ոչ քիչ խմիչք է գնում պանդոկից և թաքցնում մի գաղտնի տեղ, ուր կալանավորները գործի են գալիս։ Համարյա միշտ մատակարարը սկզբից փորձում է խմիչքի որակը և խմածի տեղ ջուր ավելացնում անմարդկայնորեն։ Ուզում ես վերցրու, ուզում ես՝ չէ, կալանավորներին էլ չի կարելի չափից ավելի պահանջկոտ լինել, լավ է դեռ, որ գոնե փողը չի կորել և խմիչքը բերված է, ինչպիսին էլ լինի, միևնույն է՝ օղի է։ Այդ մատակարարի մոտ էլ գալիս են բանտի օղեվաճառի կողմից նախապես մատնանշած անցկացնողները, եզան աղիքներով։ Այդ աղիքները սկզբում լվացվում են, հետո լցվում ջրով, դրանով պահպանելով սկզբնական խոնավությունը և առաձգականությունը, որպեսզի ժամանակի ընթացքում հարմար լինի օղի լցնելու։ Աղիների մեջ օղի լցնելով, կալանավորը դրանք փաթաթում է մարմնին, հնարավորինս ամենածածուկ տեղերում։ Անշուշտ, այստեղ դրսևորվում է մաքսանենգի համակ ճարպկությունը, գողական ամբողջ խորամանկությունը։ Նրա պատիվը մասամբ խոցված է, նա պիտի խաբի թե՛ ուղեկցող, թե՛ ընդունող զինվորներին։ Նա խաբում է զինվորներին․ լավ գողի համար ուղեկցողը, երբեմն ինչ֊որ նորակոչիկ, աչքաթող է անում միշտ։ Իհարկե, ուղեկցողն ուսումնասիրվում է նախապես, բացի դրանից, հաշվի է առնվում նաև գործատեղը, ժամանակը։
Ասենք, կալանավորը վառարան սարքող է, բարձրանում է վառարանի վրա, ո՞վ կտեսնի, թե ինչ է անում այնտեղ։ Ուղեկցողը հո չի՞ մագլցելու ետևից։ Մոտենալով բանտին, բռի մեջ մետաղադրամ է պահում՝ տասնհինգ կամ քսան արծաթ կոպեկանոց, համենայն դեպս, և դարպասի մոտ սպասում է եֆրեյտորին։ Գործից վերադարձող ամեն կալանավորի պահախմբի եֆրեյտորը զննում է չորս կողմից և շոշափում, հետո միայն բացում դուռը։ Խմիչք անցկացնողը սովորաբար հույս ունի, թե կամաչեն շատ մանրակրկիտ տնտղել իր որոշ տեղերը։ Բայց երբեմն ծակամուտ եֆրեյտորն այդ տեղերին էլ է հասնում և շոշափում խմիչքի աղիքը։ Այդժամ մնում է վերջին միջոցը․ մաքսանենգը լուռ և ուղեկցողից ծածուկ եֆրեյտորի բուռն է խցկում ափի մեջ սեղմած կոպեկանոցը։ Պատահում է, որ ի հետևանք նման մանյովրի, նա բարեհաջող մտնում է բանտ և անցկացնում է օղին։ Իսկ երբ մանյովրը չի հաջողվում, այդժամ ստիպված վճարում է իր վերջին կապիտալով, այն է՝ մեջքով։ Զեկուցում են մայորին, կապիտալը ճիպտահարում, և ճիպտահարում են ցավագին, խմիչքը բռնագրավում են, և մաքսանենգն ամեն ինչ վերցնում է իր վրա՝ չմտանելով ձեռնարկուին, սակայն նկատի առնենք, ոչ որովհետև խորշում է մատնությունից, այլ սոսկ այն պատճառով, որ մատնությունը ձեռնտու չէ իրեն՝ բոլոր դեպքերում իրեն կծեծեին, ամբողջ սփոփանքը կլիներ այն, որ կճիպտհարեին երկուսին էլ։ Բայց ձեռնարկուն դեռևս պետք է նրան, թեև ըստ սովորության և նախնական պայմանավորվածությամբ, ձաղկված մեջքի համար մաքսանենգը ոչ մի կոպեկ չի ստանում ձեռնարկուից։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես մատնություններին, դրանք արտակարգ տարածված են։ Բանտում մատնիչը չի ենթարկվում նվազագույն ստորացման, զայրույթը նրա հանդեպ նույնիսկ անիմաստություն է։ Նրանից չեն խորշում, նրա հետ մտերմություն են անում, այնպես որ եթե սկսեիք բանտում ապացուցել մատնության համակ գարշելիությունը, ապա ձեզ ամենևին չէին հասկանա։ Այն կալանավորն ազնվականներից՝ այլասերված ու ստոր, ում հետ խզեցի բոլոր հարաբերությունները, մտերիմ էր մայորի սպասյակ Ֆեդկայի հետ և լրտեսություն էր անում նրա համար, իսկ նա կալանավորների մասին լսածը լրիվ հայտնում էր մայորին։ Մեզանում բոլորը գիտեին դա, և ոչ մեկի մտքով երբեք չանցավ պատժել, կամ գոնե նախատել սրիկային։
Սակայն ես շեղվեցի։ Իհարկե, պատահում է, որ խմիչքն անց է կացվում բարեհաջող, այդ ժամանակ ձեռնարկուն ընդունում է բերած աղիքները, դրանց դիմաց վճարելով, և սկսում է հաշվարկել։ Ըստ հաշվարկի պարզվում է, որ ապրանքն իր վրա շատ թանկ է նստում, ուստի և խոշոր շահույթի համար, նա մի անգամ էլ է վերալցնում, մի անգամ էլ ջուր ավելացնելով՝ համարյա կիսով չափ, և այդպիսով կատարելապես նախ ապատրաստված, սպասում է գնորդին։ Առաջին իսկ տոն օրը, երբեմն էլ սովորական օր, գնորդը կհայտնվի. բանտարկյալ է, լծկան եզի պես մի քանի ամիս աշխատած, մի քիչ փող խնայած՝ բոլորը խմելուն տալու, դրա համար նախապես որոշված օրվա ընթացքում։ Այդ օրը գալուց դեռ շատ առաջ, երազել է խեղճ աշխատավորը, գործի արանքում երջանիկ անուրջներով ու հմայքով սատար եղել նրա ոգուն՝ բանտային կյանքի տրտում առօրյայում։ Ի վերջո, լուսավոր օրվա այգաբացը հայտնվում է արևելքում, փողը կուտակված է, չեն խլել, չեն գողացել, և նա այդ փողը տանում է օղեվաճառին։ Վերջինս սկզբում նրան է տալիս հնարավորինս անխառն խմիչք, այն է՝ ընդամենը երկու անգամ ջուր խառնած։ Սակայն շշից լցնելուն զուգահեռ, խմածի տեղ իսկույն ջուր է ավելացվում։ Մի գավաթ օղու դիմաց վճարվում է հինգ, վեց անգամ ավելի, քան պանդոկում։ Կարելի է պատկերացնել, թե քանի նման գավաթ պիտի խմել և ինչքան վճարել դրա դիմաց՝ հարբելու համար։ Սակայն խմիչքից ետ վարժված լինելու և նախնական ինքնազսպման պատճառով, կալանավորը գինովանում է բավականին արագ և սովորաբար շարունակում է խմել այնքան ժամանակ, քանի դեռ չի մսխել ամբողջ փողը։ Այդժամ մեջտեղ են հանվում բոլոր նոր գնած իրերը՝ օղեվաճառը միաժամանակ վաշխառու է նաև։ Սկզբից նրան են անցնում նոր ձեռք բերված սեփական իրերը, հետո հերթը հասնում է հնոտիքին և վերջում՝ պետական իրերին։ Ամեն ինչ, մինչև վերջին լաթը խմելուն տալով, հարբեցողը պառկում է քնելու և հաջորդ օրը, արթնանալով անխուսափելի գլխացավով, օղեվաճառից ապարդյուն խնդրում է թեկուզև մի կում՝ խումհարից դուրս գալու համար։ Նա տխրությամբ է տանում ձախորդությունը և նույն օրն էլ գործի անցնում և նորից աշխատում մի քանի ամիս՝ առանց մեջքն ուղղելու, երազելով կերուխումի երջանիկ, հավերժի գիրկն անցած անվերադարձ օրը և կամաց֊կամաց գոտեպնդվելով, սպասում հաջորդ այդպիսի օրվան, որ դեռևս հեռու է, սակայն ի վերջո, գալու է իր հերթին։
Ինչ վերաբերում է օղեվաճառին, ապա հսկայական գումար ձեռքր գցելով, մի քանի տասնյակ ռուբլի, վերջին անգամ խմիչք է բերել տալիս և արդեն ջուր չի խառնում, որովհետև իր համար է դա։ Բավական է առևտուր անել, ժամանակն է, ինքն էլ տոնի։ Սկսվում է գինարբուքը, կերուխում, նվագ։ Միջոցները շատ են, մասնակից է դարձվում նույնիսկ բանտային մերձավոր, ստորին ղեկավարությունը։ Երբեմն գինարբուքը շարունակվում է մի քանի օր։ Իհարկե, նախապատրաստված խմիչքը շուտով խմվում է, այդժամ քեֆչին գնում է մյուս օղեվաճառների մոտ, որոնք արդեն սպասում են նրան և խմում այնքան ժամանակ, մինչև որ վերջին կոպեկն է տալիս խմելուն։ Ինչպես էլ պահպանեն կալանավորները քեֆ անողին, երբեմն նա կընկնի բարձրագույն իշխանության, մայորի կամ պահախմբի սպայի աչքին։ Նրան կտանեն կորդեգարդիա, կխլեն ամբողջ ունեցածը, եթե գտնեն մոտը, վերջում էլ կճիպտահարեն։ Իրեն տեղը բերելով, ետ կգա բանտ և մի քանի օր հետո նորից կանցնի օղեվաճառի արհեստին։ Քեֆչիներից ոմանք, իհարկե, հարուստները, երագում են նաև գեղեցիկ սեռի մասին։ Շատ փող վճարելով, երբեմն նրանք գողունի, աշխատանքի փոխարեն, բերդից հասնում են արվարձան, կաշառված պահնորդի ուղեկցությամբ։ Այնտեղ, մի որևէ մեկուսի տնակում, քաղաքի ամենածայրին, մեծ խրախճանք է սարքվում և մսխվում են իսկապես խոշոր գումարներ։ Փողի համա չեն խորշում նաև կալանավորից, իսկ պահնորդն ընտրվում է նախապես, գործի իմացությամբ։ Սովորաբար, նման պահնորդները բանտի ապագա թեկնածուներ են։ Ասենք, փողով ամեն ինչ կարելի է անել, և նման ճամփորդությունները համարյա միշտ գաղտնի են մնում։ Հարկ է ավելացնել, որ դրանք շատ հազվադեպ են լինում, դրա համար շատ փող է հարկավոր, և գեղեցիկ սեռի սիրահարները ապավինում են ուրիշ միջոցների, որոնք կատարելապես անվտանգ են։
Բանտային իմ կյանքի առաջին օրերից, մի ջահել կալանավոր՝ չափազանց սիրունիկ տղա էր, առանձնահատուկ ուշադրությունս հարուցեց։ Սիրոտկին էր ազգանունը։ Բավականաչափ հանելուկային անձնավորություն էր՝ շատ առումներով։ Ամենից առաջ ինձ ապշեցրեց նրա գեղեցիկ դեմքը։ Քսաներեք տարեկանից ավելի չէր լինի։ Գտնվում էր հատուկ բաժանմունքում, այսինքն անժամկետ էր, հետևաբար համարվում էր զինվորական ամենակարևոր հանցագործներից մեկը։ Հեզ ու խոնարհ, խոսում էր քիչ, ծիծաղում հազվադեպ։ Աչքերը երկնագույն էին, դիմագծերը՝ կանոնավոր, դեմքը՝ մաքուր, նուրբ, մազերը բաց խարտյաշ։ Նույնիսկ կիսախուզված գլուխը քիչ էր այլանդակում նրան, այնքան որ գեղեցկատես էր։ Ոչ մի արհեստ չուներ, սակայն փող գտնում էր, թեև քիչ, բայց հաճախ։ Նկատելիորեն ծույլ էր, փնթի էր հագնվում։ Մեկ-մեկ ուրիշը լավ կհագցներ նրան, երբեմն անգամ՝ կարմիր վերնաշապիկ, և Սիրոտկինը, ըստ երևույթին, ուրախ նոր հագուստով, կշրջեր սենյակներում՝ իրեն ցույց տալու։ Չէր խմում, թուղթ չէր խաղում, համարյա ոչ մեկի հետ չէր գժտվում։ Մեկ-մեկ կզբոսներ բանտասենյակների ետևում՝ ձեռքեր գրպաններում, խոնարհ, մտազբաղ։ Ինչի մասին կարող էր մտածել, պատկերացնելն անգամ դժվար էր։ Երբեմն ձայն կտայիր, հետաքրքրությունից ինչ֊որ բան կհարցնեիր, անմիթապես կպատասխաներ, այն էլ՝ հարգալից, ոչ կալանավորավարի, սակայն միշտ կարճ, առանց խոսակցությունը շարունակելու, ձեզ կնայեր տասնամյա երեխայի պես։ Ձեռքը փող ընկներ, իրեն անհրաժեշտ որևէ բան չէր գնի, բաճկոնը չէր տա կարկատելու, նոր սապոգներ ձեռք չէր բերի, այլ թխվածք, բլիթ կառներ և կուտեր՝ ճիշտ կարծես յոթը նոր էր լրացել։ «Էխ, Սիրոտկին, Սիրոտկին,— մեկ-մեկ ասում էին կալանավորները,— Սիոնի որբ ես էլի»։ Ոչ աշխատանքային ժամերին սովորաբար կթափառեր ուրիշ բանտասենյակներում, ուր համարյա բոլորն իրենց գործերով էին զբաղված, միայն ինքն անելիք չուներ։ Ինչ֊որ բան կասեին նրան, գրեթե միշտ ծաղրանքով (նրա և ընկերների վրա, համենայն դեպս, հաճախ էին ծիծաղում), իսկ նա, առանց մի բառ ասելու, կշրջվեր ու կգնար ուրիշ բանտասենյակ, իսկ երբեմն էլ, եթե շատ ծաղրի տային, կկարմրեր։ Հաճախ էի մտածում, ինչի համար է այս խոնարհ, պարզհոգի արարածը հայտնվել բանտում։ Մի անգամ, պառկած էի հիվանդանոցում, կալանավորական սենյակում։ Սիրոտկինն էլ էր հիվանդ ու պառկած էր կողքս։ Մի իրիկնամուտի խոսքի բռնվեցինք, նա ակամա ոգևորվեց և խոսքի հետ պատմեց ինձ, թե ինչպես իրեն տարան զինվորության, հրաժեշտ տալիս ինչպես էր լալիս մայրը և ինչ ծանր էր իր համար ռեկրուտությունը։ Ավելացրեց, որ ամենևին չէր կարողանում դիմանալ այդ կյանքին, որովհետե այնտեղ բոլորն այնքան էին զայրացած, խիստ, իսկ հրամանատարները համարյա միշտ դժգոհ էին իրենից...
― Իսկ ինչպե՞ս վերջացավ,— հարցրի ես,— ինչպե՞ս ընկար այստեղ։ Այն էլ հատուկ բաժանմունք... Էխ, Սիրոտկին, Սիրոտկին։
― Ալեքսանդր Պետրովիչ, ախր ես ընդամենը մի տարի մնացի գումարտակում, իսկ այստեղ եկա այն պատճառով, որ Գրիգորի Պետրովիչին՝ իմ վաշտի հրամանատարին, սպանեցի։
― Սիրոտկին, լսել եմ դա, բայց չեմ հավատում։ Լավ, ո՞ւմ կարող էիր սպանել։
― Այդպես եղավ, Ալեքսանդր Պետրովիչ։ Ախր, շատ ծանր դարձավ ինձ համար։
― Իսկ ուրիշ ռեկրուտներն ինչպե՞ս են ապրում։ Անշուշտ, սկզբում դժվար է, իսկ հետո վարժվում են, և մեկ էլ տեսար, փառավոր զինվոր դուրս եկավ։ Պետք է մայրդ քեզ երես տված լինի, մինչև տասնյոթ տարեկանը կաթ ու բլիթով է կերակրել։
― Ճիշտ որ մայրս ինձ շատ էր սիրում։ Երբ ռեկրուտ գնացի, ինձնից հետո տեղաշոր ընկավ ու, լսել եմ, էլ վեր չկացավ... Ռեկրուտության վերջում շատ ծանր դարձավ ինձ։ Հրամանատարը չսիրեց, ամեն ինչի համար պատժում էր, բայց ախր, ինչի։ Բոլորին են թարկվում էի, ապրում կարգով, օղի֊մօղի չէի խմում, ոչ մեկից պարտք չէի անում, իսկ դա, Ալեքսանդր Պետրովիչ, վատ բան է, թե որ մարդս պարտք մնա մի բան։ Չորս կողմը բոլորն այնքան էին չարասիրտ, որ տեղ չկար լաց լինելու։ Մեկ-մեկ կմտնեի մի անկյուն ու լաց կլինեի այնտեղ։ Ահա և, մի անգամ ժամապահ էի կանգնած։ Արդեն գիշեր էր, ինձ Ժամապահ էին կարգել աբվախտի մոտ, զենքաշարի կողքին։ Աշուն էր, քամի և այնքան մութ, որ ոչինչ չէր երևում։ Ու այնքան զզվելի, զզվելի դարձավ ամեն բան։ Հրացանն իջեցրի, սվինը հանեցի, դրեցի կողքս, ձախ սապոգս հանեցի, փողը դեմ տվեցի կրծքիս, պառկեցի վրան ու ոտքիս բթամատով իջեցրի ձգանը։ Նայեցի փուստ էր տվել։ Զենքը զննեցի, կրականցքը մաքրեցի, նոր վառոդ լցրեցի, կայծքարը սրեցի ու նորից դեմ արեցի կրծքիս։ Եվ ի՞նչ, վառոդը բռնկվեց, իսկ կրակոց նորից չեղավ։ Այս ի՞նչ բան է մտածեցի։ Սապոգս հագա, սվինը տեղը դրեցի, լուռ գնում-գալիս էի։ Այստեղ էլ վճռեցի այդ գործն անել, ուր ուզում է լինի, մենակ թե ռեկրուտությունից դուրս։ Կես ժամ անց եկավ հրամանատարը, պահակակետերն էր ստուգում։ Ուղիղ վրա պրծավ. «Էդպես ժամապա՞հ կկանգնեն»։ Զենքն առա ձեռքս ու սվինը մինչև փողը խրեցի փորը։ Չորս հազարի տակով անցա, ու էստեղ, հատուկ բաժանմունք...
Նա չէր ստում։ Եվ էլ ինչի համար նրան պիտի ուղարկեին հատուկ բաժանմունք։ Սովորական հանցանքները պատժվում են շատ ավելի հեշտ։ Իմիջիայլոց, իր բոլոր ընկերներից միայն ինքն էր այդքան գեղեցկատես։ Ինչ վերաբերում է նրա նման մյուսներին, որոնք մեզ մոտ տասնհինգ հոգի էին, ապա տարօրինակ էր նրանց նայելն իսկ. միայն երկու-երեք դեմք կային դեռևս տանելի, իսկ մնացած բոլորը կախականջ, այլանդակ, փնթի, ոմանք նույնիսկ ալեհեր։ Եթե հանգամանքները թույլ տան, երբևէ, այդ խմբի մասին ավելի մանրամասն կասեմ։ Իսկ Սիրոտկինն ավելի հաճախ բարեկամություն էր անում Գազինի հետ, հենց նրա, ում առիթով էլ սկսեցի այս գլուխը, հիշեցնելով, որ նա հարբած ներս ընկավ խոհանոց, և որ դա խառնեց բանտային կյանքի իմ սկզբնական ըմբռնումները։
Զարհուրելի արարած էր այդ Գազինը։ Բոլորի վրա թողնում էր ահալի և տանջալի տպավորություն։ Ինձ միշտ թվում էր, որ նրանից կատաղած, հրեշավոր ոչ ոք չէր կարող լինել։ Տոբոլսկում ես տեսել էի իր ոճրագործություններով նշանավոր ավազակ Կամենևին, հետո տեսա մեղադրյալ կալանավոր Սոկոլովին՝ փախած զինվորներից էր, զարհուրելի մարդասպան։ Սակայն նրանցից ոչ մեկն ինձ վրա այդչափ նողկալի տպավորություն չէր թողել, որչափ Գազինը։ Երբեմն ինձ պատկերվում էր, թե իմ դիմաց տեսնում եմ վիթխարի, աժդահա մի սարգ, մարգու հասակի։ Թաթար էր, ահավոր ուժեղ, ամենքից ուժեղը բանտում, միջինից բարձրահասակ, հերկուլեսյան կազմվածքով, այլանդակ, անհամաչափ խոշոր գլխով։ Քայլում էր քիչ կորացած, նայում հոնքերի տակից։ Նրա մասին տարօրինակ լուրեր էին պտտվում բանտում. գիտեին, որ զինվորականներից է, բայց կալանավորներն իրար մեջ խոսում էին, չգիտեմ ճիշտ էր արդյոք, որ նա փախած է Ներչինսկից, Սիբիր է աքսորվել արդեն ոչ մեկ անգամ, փախել ոչ մեկ անգամ, փոխել է տնունը, վերջապես ընկել մեր բանտը, հատուկ բաժանմունք։ Նրա մասին պատմում էին նաև, որ նախկինում սիրում էր մորթել փոքր երեխաների, միայն և միայն հաճույքից․ երեխային կտաներ մի որևէ հարմար տեղ, սկզբից կվախեցներ, կչարչարեր, և արդեն վայելելով խեղճ փոքրիկ զոհի սարսափն ու սարսուռը, կմորթեր նրան սուսուփուս, դանդաղ, վայելումով։ Գուցեև դա հորինել էին, ի հետևանք ընդհանուր ծանր տպավորության, որ բոլորի վրա թողնում էր Գազինը, բայց այդ բոլոր հորինվածքները մի տեսակ բռնում էին նրան, համապատասխան էին դեմքին։ Այնինչ, չհարբած, սովորական ժամանակ բանտում նա իրեն պահում էր շատ ողջամիտ, երբեք չէր վիճում ոչ մեկի հետ և խուսափում վեճերից, բայց կարծես թե այլոց հանդեպ արհամարհանքից, կարծես ավելի վեր համարելով մյուսներից։ Շատ քիչ կխոսեր և մի տեսակ կարծես կանխավ անմարդամոտ էր։ Բոլոր շարժումները դանդաղ էին, հանգիստ, ինքնավստահ։ Աչքերից երևում էր, որ ամենևին անխելք չէ և չափազանց խորամանկ, սակայն ծաղրամիտ֊հեգնական ու դաժան մի բան կար դեմքին և ժպիտի մեջ։ Խմիչքի առևտուր էր անում և ամենաունևոր օղեվաճառներից մեկն էր բանտում։ Սակայն տարվա մեջ մի երկու անգամ նրան էլ էր վիճակվում խմել֊հարբել, և հենց այդտեղ դրսևորվում էր նրա խառնվածքի համակ գազանությունը։ Հարբելով աստիճանաբար, նախ սկսում էր կպչել մարդկանցից՝ ծաղրուծանակով, ամենաչարամիտ, հաշվարկված և կարծես վաղօրոք նախապատրաստած, ի վերջո, հիմնավորապես հարբելով, ահավոր կատաղության էր հասնում, ճանկում դանակը և վրա պրծնում մարդկանց։ Կալանավորները, գիտենալով նրա զարհուրելի ուժը, փախչում ու թաքնվում էին նրանից, իսկ նա հարձակվում էր դեմն ելած ամեն մեկի վրա։ Բայց շուտով գտան նրա հախից դալու ձևը։ Նրա բանտասենյակից մի տասը հոգի հանկարծակի հարձակվում էին նրա վրա բոլորով ու սկսում ծեծել։ Այդ ծեծից ավելի դաժան ոչինչ պատկերացնել չէր լինի. խփում էին կրծքին, սրտատակին, փորին, խփում էին երկար ու շատ, դադարեցնում այն ժամանակ սոսկ, երբ նա կորցնում էր բոլոր զգացողություններն ու դառնում մեռելի պես։ Սիրտ չէին անի մեկ ուրիշին այդպես ծեծել՝ այդպես կնշանակեր սպանել, բայց միայն ոչ Գազինին։ Ծեծից հետո նրան միանգամայն անզգայացած, փաթաթում էին կիսամուշտակով ու տանում թախտաշարի վրա։ «Թող պառկի, հանգստանա»։ Եվ իսկապես, առավոտյան նա արթնանում էր համարյա ողջ և առողջ, լուռ ու մռայլ գնում աշխատանքի։ Եվ ամեն անգամ, երբ Գազինը հարբում էր, բանտում արդեն բոլորը գիտեին, որ նրա օրն անպայման ավարտվելու է ծեծուջարդով։ Ասենք, ինքն էլ դա գիտեր, բայց և այնպես խմում֊հարբում էր։ Այդպես շարունակվեց մի քանի տարի։ Ի վերջո, նկատեցի, որ Գազինն սկսել է չդիմանալ։ Սկսել էր տրտնջալ զանազան ցավերից, նկատելիորեն տկարանալ, ավելի ու ավելի հաճախ գնալ հոսպիտալ... «Բայց դե, կոտրվեց»,— իրար մեջ ասում էին կալանավորները։
Նա մտավ խոհանոց, նողկալի ջութակ ածող այն լեհին առած հետը, ում սովորաբար վարձում էին քեֆչիներն իրենց ուրախության կատարյալության համար, և կանգնեց խոհանոցի մեջտեղում, լուռ և ուշադիր զննելով բոլոր ներկաներին։ Բոլորը լուռ էին։ Ի վերջո, տեսնելով ինձ և իմ ընկերոջը, չարամտորեն և ծաղրաբար նայեց մեզ, ինքնագոհ ժպտաց, կարծես ինքն իրեն ինչ֊որ բան մտածեց և սաստիկ ճոճվելով, մոտեցավ մեր սեղանին։
― Թույլ տվեք հարցնել,— սկսեց նա (ռուսերեն խոսում էր),— այդ ի՞նչ եկամուտներով եք բարեհաճում այստեղ թեյախմություններ անել։
Ընկերոջս հետ լուռ հայացքներ փոխանակեցինք, հասկանալով, որ ավելի լավ է լռել և չպատասխանել։ Առաջին իսկ հակաճառությունից նա կընկներ կատաղության մեջ։
― Ուրեմն, փո՞ղ ունեք,— շարունակեց հարցաքննել։— Ուրեմն, ձեր փողը շատացել է, հա՞։ Բայց չլինի՞ տաժանակրության եք եկել, որ թեյախմություններ անեք։ Թեյ խմելո՞ւ եք եկել։ Դե, խոսեք, ես ձեր...
Բայց տեսնելով, որ վճռել ենք լռել ու չնկատել իրեն, նա շառագունեց և կատաղությունից սրսփաց։ Նրա կողքին, անկյունում, մի մեծ մատուցարան էր գրված, որի մեջ դարսում Էին կտրատած ամբողջ հացը, կալանավորների ճաշի կամ ընթրիքի համար։ Այնքան մեծ էր, որ մեջը տեղավորվում էր բանտի կեսի համար նախատեսված հացը, իսկ հիմա դատարկ էր։ Երկու ձեռքով ճանկեց ու բարձրացրեց մեր վրա։ Մի քիչ էլ, ու նա կփշրեր մեր գլուխները։ Չնայած, որ սպանությունը կամ սպանելու մտադրությունն արտակարգ անախորժություններ էր սպառնում ամբողջ բանտին. կսկսվեին հետաքննություններ, խուզարկումներ, խստությունների սաստկացում, այդ պատճառով էլ կալանավորներն ամբողջ ուժով ջանում էին չհասցնել նման ընգհանուր ծայրահեղությունների, չնայած դրան, հիմա բոլորը սսկվել և սպասում էին։ Ոչ մի բառ՝ ի պաշտպանություն մեզ։ Ոչ մի բղավոց Գազինի վրա, այդ աստիճան ուժեղ էր նրանց ատելությունր մեր հանդեպ։ Ըստ երևույթին, նրանց հաճույք էր պատճառում մեր վտանգավոր վիճակը... Բայց բանն ավարտվեց բարեհաջող. հենց ուզեց իջեցնել մատուցարանը, ինչ֊որ մեկը բղավեց միջանցքից.
― Գազին։ Օղին գողացել են...
Նա հատակին շպրտեց մատուցարանը և խելագարի պես դուրս թռավ խոհանոցից։
— Էհ, Աստված ազատեց,— իրար մեջ խոսում էին կալանավորները։ Եվ հետո, երկար ժամանակ ասում էին դա։
Հետագայում չկարողացա իմանալ, օղին գողանալու այդ լուրն իրակա՞ն էր, թե տեղին հորինված՝ մեզ ի փրկություն։
Երեկոյան, արդեն մթնով, բանտասենյակները կողպվելուց առաջ, ես զբոսնում էի այրուտների մոտ, ծանր թախիծ էր պարուրել հոգիս, ու հետագայում երբեք նման թախիծ չապրեցի բանտային ամբողջ կյանքիս ընթացքում։ Դժվար է դիմանալ բանտարկության առաջին օրվան, որտեղ էլ լինի՝ բանտում, թե մենախցում, թե տաժանակրության մեջ... Բայց հիշում եմ, որ ամենից շատ ինձ զբաղեցնում էր մի միտք, որն անդադար հետապնդում էր ինձ բանտային կյանքի ամբողջ ընթացքում՝ մասամբ անլուծելի մի միտք, որ անլուծելի է նաև հիմա ինձ համար․ միևնույն հանցանքի դիմաց պատժի անհավասարության միտքը։ Ճիշտ է, հանցանքն էլ չի կարելի համեմատել մեկը մյուսի հետ, անգամ մոտավորապես։
Օրինակ, թե մեկը, թե մյուսը մարդ են սպանել։ Ծանրութեթև են արվել երկու գործերի հանգամանքները, և թե մեկ, թե մյուս գործի համար ստացվել է համարյա նույն պատիժը։ Ասենք, մեկը մարդ է սպանել հենց այնպես, մի գլուխ սոխի համար. կանգնել է ճամփին, մորթել անցորդ մուժիկին, նրա մոտ եղած֊չեղածն էլ՝ մի գլուխ սոխ։ «Ոնց կլինի, այ հեր, ինձ ուղարկեցիր որսի, ես էլ մի մուժիկ մորթեցի ու մի հատիկ սոխի գլուխ գտա»։— «Անխելք, մի գլուխ սոխը կլինի մի կոպեկ։ Հարյուր հոգին հարյուր գլուխ, էդ էլ քեզ՝ մի ռուբլի» (բանտային ասք)։ Իսկ մյուսը սպանել է, վավշոտ բռնակալից պաշտպանելով հարսնացուի, քրոջ, աղջկա պատիվը։ Մեկը սպանել է թափառաշրջիկության բերումով, պաշարված մի ամբողջ գունդ հետապնդողներով, պաշտպանելով իր ազատությունը, կյանքը, հաճախ էլ քաղցած մահով մեռնելով։ Իսկ մյուսը մորթել է փոքր երեխաների՝ հենց մորթելու հաճույքից, իր ձեռքերի վրա նրանց տաք արյան զգացողությունից, վայելելով նրանց սարսափը, հենց դանակի տակ նրանց վերջին, աղավնու սարսուռը։ Եվ ի՞նչ։ Թե մեկը, թե մյուսն ընկնում են նույն տաժանավայրը։ Ճիշտ է, տրված պատիժների ժամկետների միջև ելևէջում կա։ Սակայն դրանք համեմատաբար շատ չեն, իսկ հանցագործության նույն տեսակների մեջ ելևէջումներն անհամար են։ Որքան բնույթ, նույնքան ելևէջում։ Բայց ընդունենք, թե անհնար է հաշտեցնել, հարթել այդ տարբերությունը հնարավոր չէ, թե յուրատեսակ անլուծելի խնդիր է դա՝ շրջանի քառանկյունություն՝ այդպես ենթադրենք։ Սակայն եթե նույնիսկ գոյություն չունենար այդ անհավասարությունր, նայեք մեկ ուրիշ տարբերության՝ պատժի բուն հետևանքների տարբերությունը... Ահա մեկը, որը բանտում սմքում է, հալչում մոմի պես, և ահա մեկ ուրիշը, որը մինչև բանտ ընկնելը չգիտեր անգամ, որ աշխարհում այդպիսի ուրախ֊զվարթ կյանք կա, կապը կտրած ընկերների այդչափ հաճելի ակումբ։ Այո, բանտ են դալիս նաև այդպիսիք։ Ահա օրինակ, մարդն ուսյալ է, զարգացած խղճով, գիտակցությամբ, սրտալի։ Սեփական սրտի ցավը սոսկ, ամեն կարգի պատիժներից առաջ, կսպանի նրան իր տառապանքներով։ Ինքն իրեն կդատապարտի իր հանցանքի համար՝ ամենախիստ օրենքից ավելի անխնա, անխղճորեն։ Իսկ ահա, մեկ ուրիշը նրա կողքին, որը նույնիսկ չի էլ մտածի ոչ մի անգամ իր կատարած հանցանքի մասին, ամբողջ տաժանակրության ընթացքում։ Անգամ իրավացի կհամարի իրեն։ Լինում են և այնպիսիք, որոնք դիտավորյալ հանցանք են գործում, որպեսզի միայն ընկնեն տաժանակրության մեջ, դրանով իսկ պրծնելով ազատության մեջ անհամեմատ ավելի տաժանակիր կյանքից։ Այնտեղ նա նսեմացման վերջին աստիճանին էր, կուշտ փորով երբեք չէր ուտում և իր գործատիրոջ համար բանում առավոտից գիշեր։ Իսկ տաժանավայրում գործն ավելի քիչ է, քան տանը, հացը՝ լիուլի, և այնպիսի մի բան, որպիսին չէր էլ տեսել տոն օրերին՝ տավարի միս, ողորմություններ են լինում, փող վաստակելու հնարավորություններ կան։ Հապա շրջապատը։ Ընկած֊ելած մարդիկ, ճարպիկ, ամեն բան գիտցող, և ահա նայում է նա իր րնկերներին հարգալից զարմանքով, դեռևս երբեք չէր տեսել նման ժողովուրդ։ Նրանց համարում է ամենավերին հասարակություն, որպիսին կարող է լինել աշխարհում։ Մի՞թե այդ երկուսի համար պատիժը միանման զգալի է։ Բայց, իմիջիայլոց, ի՞նչ կարիք կա զբաղվել անլուծելի հարցերով։ Թմբկազարկը նշանակում է, որ ժամանակն է բանտասենյակները գնալ։
IV։ Առաջին տպավորություններ
Սկսվեց վերջին ստուգումը։ Դրանից հետո կողպվում էին բանտասենյակները, յուրաքանչյուրն առանձին կողպեքով, և կալանավորները փակված էին մնում, ընդհուպ մինչև, լուսաբաց։
Ստուգումն անցկացնում էր ենթասպան, զինվորների հետ։ Դրա համար կալանավորներին երբեմն շարում էին բակում, և գալիս էր պահակախմբի սպան։ Սակայն ավելի հաճախ այդ ամբողջ արարողությունը կատարվում էր տնական կարգով, ստուգում էին բանտասենյակ առ բանտասենյակ։ Ստուգողները հաճախակի սխալվում էին, պակաս հաշվում, գնում ու նորից ետ էին գալիս։ Վերջապես, խեղճ պահակները հաշվում էին ցանկալի թիվը և կողպում բանտասենյակը։ Դրանցում տեղավորվում էր երեսնական կալանավոր, բավականին խիտ խցկված թախտաշարերի վրա։ Դեռ շուտ էր քնելը։ Պարզ է, որ յուրաքանչյուրը պիտի մի բանով զբաղվեր։
Բանտասենյակում ղեկավարությունից մնում էր միայն մի վետերան, որոնց մասին վերը հիշատակել եմ արդեն։ Ամեն բանտասենյակում մի-մի ավագ կար՝ կալանավորներից, ում նշանակում էր պլացմայորն անձամբ, իհարկե, լավ վարքի համար։ Շատ հաճախ պատահում էր, որ ավագներն էլ, իրենց հերթին, բռնվում էին լուրջ զանցանքների վրա, այդժամ նրանց ճիպտահարում էին, տեղնուտեղը պաշտոնազրկվում և փոխարինվում մեկ ուրիշով։ Մեր բանտասենյակում ավագ դարձավ Ակիմ Սկիմիչը, որն ի զարմանս, հաճախ գոռգոռում էր կալանավորների վրա։ Կալանավորները պատասխանում էին սովորաբար ծաղրանքով։ Վետերանը նրանից խելացի էր և ոչնչի չէր խառնվում, իսկ եթե հարկ էր լինում բերանը բացել, ապա ավելի շատ ըստ կարգի էր անում, խիղճը թեթևացնելու համար։ Նա լուռ նստում էր իր մահճակին և սապոգ կարում։ Կալանավորները նրա վրա համարյա ոչ մի ուշադրություն չէին դարձնում։
Բանտային իմ կյանքի առաջին այդ օրը մի դիտարկում արեցի և հետագայում համոզվեցի, որ ճիշտ է։ Այն է, որ բոլոր nչ կալանավորները, ով էլ լիներ, սկսած կալանավորների հետ անմիջական կապ ունեցողներից՝ բանտապահներից, պահախմբի զինվորներից մինչև ընդհանրապես բոլորը, ովքեր նվազագույնս կապ ունեն բանտային կենցաղի հետ, մի տեսակ չափազանցված են նայում կալանավորներին։ Ճիշտ կարծես ամեն րոպե տագնապած սպասում են, որ կալանավորն ուր որ է, դանակն առած, հարձակվելու է իրենցից մեկնումեկի վրա։ Բայց որ ամենանշանակալին է, իրենք՝ կալանավորներն էին գիտակցում, որ իրենցից վախենում են, և դա, ըստ երևույթին, համարձակության պես մի բան էր հաղորդում նրանց։ Այնինչ, կալանավորների համար ամենալավ պետը նա էր հենց, որը չէր վախենում իրենցից։ Եվ ընդհանրապես, չնայած սրտոտության, ձևեր թափելուն, կալանավորների համար շատ ավելի հաճելի էր, երբ վստահություն կար իրենց նկատմամբ։ Դրանով կարելի էր նույնիսկ իր կողմը գրավել նրանց։ Իմ բանտային տարիներին, թեև խիստ հազվադեպ պատահել է, որ ղեկավարությունից որևէ մեկը բանտ է մտել, առանց պահախմբի։ Պետք էր տեսնել, թե ինչպես է դա զարմացնում կալանավորներին, զարմացնում է լավ կողմով։ Այդպիսի աներկյուղ այցելուն միշտ հարգանք էր հարուցում իր նկատմամբ, և եթե նույնիսկ իսկապես կարող էր կատարվել մի գեշ բան, ապա նրա ներկայությամբ չէր լինի։ Կալանավորի հարուցած երկյուղն ամենուրեք է, ուր միայն կան կալանավորներ, և ճիշտն ասած, չգիտեմ ինչից է այդպես լինում։ Իհարկե, որոշ հիմք կա, սկսած կալանավորի, ավազակ կոչվածի հենց արտաքին տեսքից, դրանից բացի, տաժանավայրին մոտեցող ամեն ոք զգում է, որ մարդկանց այդ հոծ խումբն այստեղ է հավաքվել ոչ սեփական կամքով, և որ ինչ մեթոդներ էլ կիրառվեն, չի կարելի կենդանի մարդուն դիակ դարձնել, նա կմնա իր զգացմունքների հետ, վրիժառության և կյանքի ծարավով, կրքերով և դրանց հագուրդ տալու պահանջներով։ Սակայն, չնայած այդ ամենին, հասաատապես համոզված եմ, որ կալանավորից վախենալու բան չկա։ Ոչ շատ հեշտ ու ոչ այնքան արագ է մարդը, դանակը ձեռքին, նետվում մեկ ուրիշ մարդու վրա։ Մի խոսքով, եթե վտանգը հնարավոր էլ է, եթե դա երբևիցե լինում էլ է, ապա նման դեպքերի հազվադեպությամբ կարելի է ուղղակի եզրակացնել, որ չնչին է դա։ Հարկավ, հիմա ես խոսում եմ միայն դատապարտված կալանավորների մասին, որոնցից շատերն ուրախ են նույնիսկ, որ վերջապես բանտ են հասել (այնքան որ լավ է լինում երբեմն նոր կյանքը), ուստիև հակված են հանգիստ ու խաղաղ ապրելուն և դրանից բացի, իսկապես էլ իրենց միջի անհանգիստներին հենց իրենք թույլ չեն տա շատ ձևեր թափել։ Ամեն տաժանապարտ, ինչքան էլ անվախ ու հանդուգն լինի, տաժանակրության մեջ վախենում է ամեն ինչից։ Իսկ ենթադատ բանտարկյալն ուրիշ մի բան է։ Սա, իրոք, պատրաստ է վրա պրծնել կողմնակի մարդուն հենց այնպես, ուղղակի, սոսկ մի պատճառով, օրինակ, որ վաղը պիտի կանգնի պատժվելու, իսկ եթե նոր գործ բացվի, ուրեմն կհետտձգվի նաև պատիժը։ Այստեղ առկա է հարձակման պատճառ, նպատակ «իրեն վիճակվածը փոխելն» է դա, ինչ գնով ուզում է լինի և հնարավորինս շուտ։ Ես նույնիսկ գիտեմ այդ կարգի հոգեբանական մի տարօրինակ դեպք։
Մեզ մոտ, բանտում, զինվորական հատվածում մի կալանավոր կար. զինվորականներից էր՝ղ զրկված կեցության իրանքներից, երկու տարվա դատավճռով ուղարկված մեզ մոտ, սհավոր պոռոտախոս էր և երևելի վախկոտ։ Ընդհանրապես, պոռոտախոսությունը և վախկոտությունը ռուս զինվորի մեջ խիստ հազվագեպ է լինում։ Մեր զինվորը մշտապես այնքան զբաղված տեսք ուներ, որ եթե ուզենար էլ, պոռոտախոսության ժամանակ չէր լինի։ Բայց եթե պոռոտախոս է մարդը, միշտ կլինի անբան ու վախկոտ։ Դուտովը (կալանավորի ազգանունը) վերջապես լրացրեց կարճ պատժաժամկետը և նորից մտավ գծային գումարտակ։ Բայց քանի որ իր նման բոլորը, ովքեր բանտ են նետվում ուղղվելու համար, այնտեղ վերջնականապես երես են առնում, ապա սովորաբար լինում է այնպես, որ ազատության մեջ մնալով երկու֊երեք շաբաթից ոչ ավելի, կրկին դատի են տրվում և ետ գալիս բանտ, միայն ոչ թե երկու կամ երեք տարով, այլ «մշտական» կարգ, տասնհինգ կամ քսան տարով։ Այդպես էլ եղավ։ Բանտից ելնելուց մի երեք շաբաթ անց, Դուտովն ինչ֊որ բան էր գողացել փակի տակից, ավելին՝ կոպտել ու կռիվ էր սարքել։ Դատի էր տրվել ու դատապարտվել խիստ պատժի։ Անասելի վախեցած առաջիկա պատժից, մինչև, վերջին աստիճան, ինչպես ամենաողորմելի վախկոտ, այն օրվա նախօրեին, երբ շարքերի միջով պիտի քշեին նրան, դանակը ձեռքին հարձակվել էր կալանավորական սենյակ մտած պահախմբի սպայի վրա։ Անշուշտ, շատ լավ հասկանում էր, որ նման արարքով չափազանց կսաստկացնի իր դատավճիռը և տաժանակրության ժամկետը։ Սակայն հաշվարկն այն էր հենց, որ գեթ մի քանի օրով, գեթ մի քանի ժամով հեռացնի պատժման սպասումի ահավոր պահը։ Այնքան էր վախկոտ, որ դանակը ձեռքին վրա պրծնելով, նույնիսկ չէր վիրավորել սպային, այլ ամեն ինչ արել էր ձևի համար, սոսկ որ նոր հանցանք առաջանա, որի համար նորից կդատեն իրեն։
Պատժին նախորդող պահն, անշուշտ, ահավոր է դատապարտվածի համար, և ինձ քանի տարի վիճակվել է բավականաչափ մեղադրյալներ տեսնել՝ իրենց համար ճակատագրական պահի նախօրեին։ Սովորաբար նրանց հանդիպել եմ հոսպիտալում, կալանավորական հիվանդասենյակներում, երբ պառկած եմ եղել հիվանդ, ինչ բավական հաճախ էր լինում։ Համայն Ռուսաստանում հայտնի է բոլոր կալանավորներին, որ իրեն համար ամենակարեկից մարդիկ բժիշկներն են։ Նրանք երբեք տարբերություն չեն դնում կալանավորների միջև, ինչպես ակամա անում են համարյա բոլոր կողմնակիները, բացառությամբ թերևս հասարակ ժողովրդի։ Բժիշկը երբեք չի կշտամբում կալանավորին նրա հանցանքի համար, ինչքան էլ դա սարսափելի լինի, և ներում է նրան իր կրած պատժի և ընդհանրապես դժբախտության համար։ Զուր չէ, որ համայն Ռուսաստանում ամբողջ ժողովուրդը հանցանքն անվանում է դժբախտություն, իսկ հանցագործներին՝ դժբախտներ։ Սա խորապես նշանակալի բնորոշում է։ Առավել քան կարևոր է, որովհետև արված է անգիտակցաբար, բնազդորեն։ Իսկ բժիշկները, հիրավի, կալանավորների ապավենն են շատ դեպքերում, հատկապես ենթադատների համար, որոնք պահվում են դատապարտվածներից ավելի ծանր պայմաններում... Եվ ահա, մեղադրյալը, հաշվարկելով իր համար սարսափելի օրվա հավանական ժամկետը, հաճախ գնում է հոսպիտալ, կամենալով թեկուզև փոքր-ինչ հեռացնել ծանր պահը։ Իսկ երբ դուրս է գրվում, համարյա հաստատ գիտնալով, որ ճակատագրական ժամը վաղն է, գրեթե միշտ սաստիկ հուզված է լինում։ Ոմանք ջանում են թաքցնել իրենց զգացմունքները՝ ինքնասիրությունից, սակայն անվարժ, շինծու հոխորտանքը չի խաբում նրանց ընկերներին։ Բոլորը հասկանում են, ինչն ինչոց է և լռության տալիս մարդասիրությունից։ Ես մի կալանավոր գիտեի՝ երիտասարդ զինվորներից էր, մարդ սպանած, և դատապարտվել էր լրիվ չափով մահակածեծի։ Այն աստիճան էր երկնչել, որ վճռել էր պատժման նախօրեին մի լրիվ աման օղի խմել, մեջը քթախոտ թրմած։ Իմիջիայլոց, պատժվելուց առաջ մեղադրյալ կալանավորի մոտ միշտ օղի լինում է։ Բերվում է ժամկետից շատ առաջ, գնվում է շատ թանկ, և մեղադրյալն ավելի շուտ իրեն կզրկի ամենաանհրաժեշտից՝ կես տարի, բայց քառորդ շտոֆ խմիչքի հարկավոր գինը կհավաքի, որ խմի պատժվելուց քառորդ ժամ առաջ։ Ընդհանրապես կալանավորների մեջ համոզում է առաջացած, որ գինովցածն այնքան էլ ցավ չի զգում մտրակից կամ մահակից։ Բայց ես շեղվեցի։ Այդ խեղճուկրակը, խմելով իր թուրմը, իրոք, անմիջապես դարձավ հիվանդ, արյունախառն փսխում սկսվեց, և նրան հոսպիտալ տարան համարյա անզգա վիճակում։ Փսխումն այն աստիճան քրքրեց նրա կուրծքը, որ մի քանի օր անց ի հայտ եկան իսկական թոքախտի կանխանշաններ, որից էլ նա մահացավ կես տարի անց։ Նրան թոքախտից բուժող բժիշկները չիմացան, թե ինչից է դա առաջացել։
Սակայն, պատժվելուց առաջ հանցագործների փոքրոգության մասին պատմելով, պիտի ավելացնեմ, որ հակառակը, նրանցից ոմանք դիտողին ապշեցնում են արտասովոր անվախությամբ։ Ես հիշում եմ քաջության մի քանի օրինակ, որոնք հասնում են մի տեսակ անզգայության, և այդ օրինակներն ամենևին հազվադեպ չէին։ Առանձնապես հիշում եմ իմ հանդիպումը մի ահարկու հանցագործի հետ։ Ամռան մի օր կալանավորական հիվանդասենյակներում լուր տարածվեց, թե երեկոյան պատժելու են նշանավոր ավազակ Օռլովին՝ փախած զինվորներից էր, և պատժելուց հետո բերելու են հիվանդասենյակ։ Բոլորը որոշակի չափով հուզված էին, և խոստովանեմ, ես նույնպես ծայր հետաքրքրությամբ էի սպասում հռչակավոր ավազակի հայտնվելուն։ Վաղուց արդեն նրա մասին հրաշապատումներ էի լսել։ Չարագործ էր, որպիսիք քիչ են, սառնարյուն մորթոտում են ծեր ու մանուկ, ահավոր կամքի ուժի տեր և իր ուժի հպարտ գիտակցությամբ մեկը։ Մեղադրվել էր շատ սպանությունների համար և դատապարտվել մահակածեծի, շարքերի միջով։ Նրան բերեցին իրիկնամուտին։ Հիվանդասենյակում մութ էր արդեն, և մոմերը վառեցին։ Օոլովը գրեթե անզգայացած էր, ահավոր գունատ, խիտ, գզուզ, կուպրի պես սև մազերով։ Մեջքն ուռած էր, արնակապույտ գույնի։ Գիշերը նրան խնամեցին կալանավորները, ջուրն էին փոխում, կողքից կողք պառկեցնում, դեղ տալիս, ճիշտ կարծես արյունակից հարազատի էին խնամում, իրենց բարեգործին։ Հաջորդ իսկ օրը նա լիովին ուշքի եկավ ու մի երկու անգամ դնաց֊եկավ հիվանդասենյակում։ Դա ինձ զարմացրեց, նա հոսպիտալ էր մտել չափազանց թույլ ու տանջահար։ Սեկ անգամից անցել էր իրեն նախատեսված մահակածեծի լրիվ կեսը։ Բժիշկը կանգնեցրել էր ձաղկումը սոսկ այն ժամանակ, երբ նկատել էր, որ պատժման հետագա շարունակումը սպառնում է հանցագործի անխուսափելի մահով։ Դրանից բացի, Օռլովը կարճահասակ էր և թուլակազմ, նաև հյուծվել էր երկար ժամանակ դատին սպասելով։ Ում վիճակվել է երբևէ տեսնել ենթադատ կալանավորների, հավանորեն երկար կհիշի նրանց նիհարած, տանջահար, գունատ դեմքերը, տենդոտ հայացքները։ Չնայած դրան, Օռլովն արագ էր ապաքինվում։ Ակներևաբար, նրա ներքին, հոգեկան ուժը շատ էր օգնում մարմնականին։ Հետաքրքրությունից ավելի մոտիկից ծանոթացա նրա հետ և ամբողջ շաբաթ ուսումնասիրում էի։ Հաստատապես կարող եմ ասել, որ կյանքումս երբեք չեմ հանդիպել ավելի ուժեղ, ավելի երկաթակամ մարդու, քան նա էր։ Մի անգամ, արդեն Տոբոլսկում տեսել էի այդ կարգի նշանավոր մեկի, ավազակների պարագլուխ էր։ Սա կատարյալ վայրի գազան էր, և դուք, կանգնած նրա կողքին ու դեռևս անունն էլ չիմանալով, բնազդաբար կզգայիք, որ ձեր կողքինը զարհուրելի արարած է։ Բայց նրա մեջ ինձ սարսափեցրել էր հոգեկան բթացումը։ Մարմնականն այն աստիճան էր գերակշռել հոգեկան բոլոր հատկանիշներին, որ դեմքին նետած առաջին հայացքից կտեսնեիք, որ մնացել է սոսկ մարմնական հաճույքների, հեշտասիրության, վավշոտության վայրի ծարավ։ Համոզված եմ, որ Կորենևը՝ այսպես էր ավազակի ազգանունը, կընկճվեր ու կսարսռար պատժի սարսափից, թեև ի վիճակի էր մարդ մորթել, առանց նույնիսկ դեմքը կնճռոտելու։ Օռլովը նրա կատարյալ հակադրությունն էր։ Հստակ էր վերջնական հաղթանակը մարմնականի նկատմամբ։ Ակներև էր, որ այդ մարդը կարող է անսահմանորեն տիրապետել իրեն, արհամարհում էր ամենայն տանջանք ու պատիժ և աշխարհում ոչնչից չէր վախենում։ Նրա մեջ դուք կտեսնեիք միայն անսպառ եռանդ, գործունեության ծարավ, վրիժառության ծարավ, առաջադրած նպատակին հասնելու ծարավ։ Իմիջիայլոց, ապշած էի նրա անսովոր բարձրամտությամբ։ Նա ամեն ինչի նայում էր ինչ-որ անհավանական վերևներից, բայց ամենևին չէր ջանում շինծուության դիմել, այլ մի տեսակ բնականորեն։ Կարծում եմ, աշխարհում չկար որևէ էակ, որր կարողանար ազդել նրա վրա սոսկ հեղինակությամբ։ Ամեն ինչի նայում էր մի տեսակ անսպասելիորեն հանգիստ, ասես աշխարհում չկար և ոչինչ, որ կարողանար զարմացնել իրեն։ Ու թեև լավ հասկանում էր, որ մյուս կալանավորներն իրեն են նայում հարգանքով, ամենևին ձևեր չէր թափում նրանց առաջ։ Այնինչ, սնափառությունը և գոռոզամտությունը հատուկ են համարյա բոլոր կալանավորներին՝ անխտիր։ Բավականաչափ խելացի էր ու մի տեսակ տարօրինակ անկեղծ, թեև ամենևին ոչ շատախոս։ Իմ հարցերին ուղղակի պատասխանեց, թե սպասում է ապաքինմանը, որպեսզի շուտափույթ լրացնի մնացած պատժաչափը և որ սկզբում, նախքան պատժումը, վախենում էր, թե չի դիմանա։ «Բայց հիմա,— ավելացրեց նա, աչքով անելով,— պրծած գործ է։ Մնացած մահակածեծը կուտեմ և տեղնուտեղը կալաներթով ինձ կուղարկեն Ներչինսկ, ես էլ ճամփին կփախչեմ։ Հաստատ կփախչեմ։ Մենակ թե մեջքս լավանար շուտ»։ Եվ ահա, այդ հինգ օրը լրիվ անհագորեն սպասում էր, թե երբ պիտի խնդրի, որ դուրս գրեն։ Սպասելու ընթացքում էլ երբեմն շատ ծաղրասեր ու զվարթ էր լինում։ Փորձեցի խոսք բացել իր արկածներից։ Նա թեթեակի խոժոռվում էր այդ հարցուփորձերի ընթացքում, բայց միշտ անկեղծորեն էր պատասխանում։ Իսկ երբ հասկացավ, որ ջանում եմ խղճին հանգել և ձգտում գեթ որեէ զղջման հանգեցնել, այնպես արհամարհական և գոռոզամտորեն նայեց ինձ, կարծես հանկարծ նրա աչքին դարձա մի փոքր, հիմարիկ տղեկ, ում հետ չի կարելի դատողություններ անել, ինչպես հասուն մարդու հետ։ Նույնիսկ խղճահարության պես մի բան գծագրվեց նրա դեմքին։ Մեկ րոպե անց քրքջում էր վրաս ամենապարզամիտ ծիծաղով, առանց որևիցե հեգնանքի, և վստահ եմ, մնալով մենակ ու հիշելով իմ խոսքերը, գուցեև քանիցս սկսել էր ինքն իրեն ծիծաղել։ Վերջապես, նա դուրս գրվեց՝ դեռևս ոչ լրիվ սպիացած մեջքով, ես նույնպես դուրս գրվեցի և եղավ այնպես, որ միասին վերադարձանք հոսպիտալից․ ես՝ բանտ, նա՝ կորդեգարդիա, ուր և մնում էր նախկինում։ Հրաժեշտին նա սեղմեց ձեռքս, և նրա կողմից դա բարձր վստահության նշան էր։ Կարծում եմ, դա արեց, քանզի շատ էր գոհ իրենից և առկա պահից։ Ըստ էության, նա չէր կարող չարհամարհել ինձ և հարկ է որ ինձ նայեր որպես հպատակվող, թույլ, խղճահարույց և բոլոր առումներով իրենից ցածր մի էակի։ Իսկ վաղն ևեթ նրան դուրս բերեցին երկրորդ պատժման...
Երբ կողպեցին մեր բանտասենյակը, հանկարծ մի առանձնահատուկ տեսք ձեռք բերեց, իսկական կացարանի, տնական օթախի տեսք։ Միայն հիմա կարողացա տեսնել կալանավորներին, իմ ընկերներին՝ ճիշտ ինչպես տանը։ Ենթասպաները, պահախմբի զինվորները և ընդհանրապես ղեկավարությունը ցերեկով ամեն րոպե կարող էին բանտ գալ, ուստիև բանտի բոլոր բնակիչները մի ուրիշ տեսակ էին պահում իրենց, կարծես ոչ լիովին հանգստացած, կարծես րոպե առ րոպե սպասելով ինչ֊որ բանի, ինչ֊որ բանից տագնապած։ Սակայն բանտասենյակը կողպելուն պես, բոլորն իսկույն նստոտեցին, ամենքն իրենց տեղերում, և համարյա յուրաքանչյուրը որեէ ձեռքի գործ սկսեց։ Բանտասենյակը մեկեն լուսավորվեց։ Ամեն մի կալանավոր իր մոմն ուներ և իր մոմակալը՝ մեծ մասամբ փայտաշեն։ Մեկը նստեց սապոգ կարելու, մյուսը որևիցե հագուստ մգդակելու։ Բանտասենյակի գարշահոտը սաստկանում էր ժամ առ ժամ։ Քեֆչիների մի խումբ նստոտեց անկյունում փռած փոքր գորգի առաջ՝ թուղթ խաղալու։ Համարյա յուրաքանչյուր բանտասենյակում կար մի կալանավոր, որն ուներ արշինանոց հնամաշ ու փոքր գորգ, մոմ և անպատմելի ճաբպոտած, կեղտոտ խաղաթղթեր։ Այդ ամենը մեկտեղ կոչվում էր մայդան։ Գորգատերը խաղացողներից վարձ էր վերցնում, տասնհինգ կոպեկ գիշերվա համար, դա էլ նրա արհեստն էր։ Խաղացողները սովորաբար երեք թուղթ էին խաղում, սարը-սարին և այլն։ Բոլորը մոլի խաղեր էին։ Ամեն խաղացող իր առջև լցնում էր մետաղադրամի մի կույտ, գրպանում եղած֊չեղածը, և պպզած տեղից ելնում էր՝ տարվելով մինչև վերջին թելը կամ էլ տանելով ընկերներից։ Խաղն ավարտվում էր ուշ գիշերով, երբեմն էլ տևում մինչև լուսաբաց, մինչև այն րոպեն, երբ բացվում է բանտասենյակը։ Մեր սենյակում, ինչպեսև ամենուրեք, միշտ կային աղքատներ, բայղուշներ, ամեն ինչ տարված կամ խմելու տված, կամ էլ հենց այնպես, բնականից աղքատներ։ Ես ասում եմ «բնականից» և հատկապես պնդում ասվածը։ Իսկապես, մեր ժողովրդի մեջ ամենուր, ինչ իրավիճակ էլ լինի, ինչ պայմաններ էլ լինեն, միշտ կան և կլինեն տարօրինակ, խոնարհ և հաճախ ոչ ամենևին ծույլ անձինք, ում սակայն ճակատագրով նախանշված է հուր հավիտենական չքավոր մնալ։ Նրանք միշտ անհող-անտուն գյուղացիներ են, նրանք մշտապես թափթփված են, միշտ մի տեսակ ծեծված, ինչ֊որ բանով մտատանջ տեսք ունեն և հավերժորեն մեկնումեկի ձեռքի տակ են, սովորաբար՝ քեֆչիների կամ մեկեն հարստացածների ու վերև թռածների հանձնակատարը։ Ամեն ձեռնարկում, ամեն նախաձեռնություն ցավ ու դարդ է նրանց համար։ Նրանք կարծես ծնվել են մի պայմանով, որ իրենք ոչինչ չսկսեն անել և սոսկ ծառայեն, ապրեն ոչ սեփական կամքով, պար գան ուրիշի նվագի տակ։ Նրանց կոչումն է կատարել սոսկ ուրիշինը։ Ի լրումն ամենի, ոչ մի շրջադաձ, ոչ մի հանգամանք չի կարող հարստացնել նրանց։ Նրանք մշտապես չքավոր են։ Ես նկատել եմ, որ նման անձինք լինում են ոչ միայն ժողովրդի մեջ, այլ բոլոր հասարակություններում, խավերում, կուսակցություններում, ամսագրերում և ընկերություններում։ Այդպես էր հենց ամեն բանտասենյակում, ամեն բանտում, և հենց հավաքվում էր մայդանն, մեկն այդպիսիներից իսկույն հայտնվում էր ծառայելու։ Եվ ընդհանրապես, ոչ մի մայդան չէր կարող յոլա գնալ առանց ծառայողի։ Սովորաբար, նրան վարձում էին խաղացողները բոլորով, ամբողջ գիշերվա համար, արծաթ հինգ կոպեկով, և նրա գլխավոր պարտականությունն էր ամբողջ գիշեր հսկող կանգնել։ Մեծ մասամբ նա մի վեց կամ յոթ ժամ սառչում էր մթան մեթ, հաշտում, երեսուն աստիճան սառնամանիքին, ականջ դրած բակից եկող ամեն թխկոցին, ամեն դնգոցին, ամեն ոտնաձայնին։ Պլաց֊մայորը կամ պահախմբի զինվորները հայտնվում էին բանտում ուշ գիշերով, մտնում էին կամացուկ և բռնացնում թե՛ խաղացողներին, թե՛ գործ անողներին, թե՛ ավելորդ մոմերը, որոնք կարելի էր տեսնել դեռևս բակից։ Համենայն դեպս, երբ հանկարծ շխկշխկալ էր սկսում հաշտից բակ տանող դռան փականը, արգեն ուշ էր լինում թաքնվել, մոմերը հանգցնել ու պառկել թախտաշարերին, բայց քանի որ ժամապահ կանգնած ծառայողին դրանից հետո ցավագին հատուցում էր լինում մայդանի կողմից, ապա նման վրիպումների դեպքերը չափազանց հազվադեպ էին։ Հինգ կապեկն, անշուշտ, ծիծաղելի աննշան վարձաարություն է, նույնիսկ բանտի համար, բայց ինձ միշտ զարմացնում էր բանտում վարձողների խստությունը թե՛ այդ, թե՛ մնացած ուրիշ դեպքերում։ «Փողը վերցրել ես, ուրեմն ծառայիր»։ Սա փաստարկ էր, ոչ մի առարկություն չընդունող։ Տված մի գռոշի դիմաց վարձողը վերցնում էր այն ամենն, ինչ կարող էր, հնարավորինս ավելին էր վերցնում ու դեռ հաշվում, որ լավություն է արել վարձվածին։ Հարբած քեֆչին աջուձախ քամուն տալով փողն անհաշիվ, անպայման կտրում էր իր վարձածից, և սա տեսել եմ ոչ մեկ բանտում, ոչ մեկ մայդանում։
Ասացի արդեն, որ բանտասենյակում համարյա բոլորը մի֊մի զբաղմունք ունեին, խաղացողներից բացի, ոչ ավելի, քան հինգ հոգի, լիովին պարապ էին և նրանք իսկույն պառկեցին քնելու։ Թախտաշարի վրա ինձ տեղ էր ընկել համարյա դռան մոտ։ Թախաաշտրի մյուս կողմից, ինձ հետ գլուխ֊գլխի, պառկած էր Ակիմ Ակիմիչը։ Մինչև ժամը տասը կամ տասնմեկը նա աշխատում էր, ինչ֊որ չինական գույնզգույն լապտերիկ էր սոսնձում, որ նրան պատվիրել էին քաղաքում, բավական լավ վճարով։ Նա լապտերիկներ էր պատրաստում վարպետորեն, աշխատում մեթոդաբար, չկտրվելով գործից։ Իսկ երբ ավարտում էր, խնամքով հավաքում էր թափածը, բացում իր փոքր փռոցը, աղոթում Աստծուն և բարեպաշտ՝ պառկում իր տեղում։ Բարեպաշտություն և կարգուկանոն նա սփռում էր, ըստ երևույթին, ամենամանրախնդիր ճշտակատարության աստիճան։ Ակներևաբար, նա իրեն պիտի համարեր արտակարգ խելացի մեկը, ինչպես բոլոր բթամիտ և սահմանափակ մարդիկ։ Նա ինձ դուր չեկավ առաջին իսկ օրից, թեև հիշում եմ, որ առաջին այդ օրը շատ էի մտածում նրա մասին և ավելի ու ավելի զարմանում, որ այդպիսի մեկը, փոխանակ կյանքում հաջողության հասնելու, հայտնվել է բանտում։ Հետագայում քանիցս հարկադրված կլինեմ խոսել Ակիմ Ակիմիչի մասին։
Բայց հակիրճ նկարագրեմ մեր բանտասենյակի ամբողջ կազմը։ Ինձ վիճակվել էր այստեղ ապրել երկար տարիներ, և բոլորն իմ ապագա համակյացներն էին և ընկերները։ Հասկանալի է, որ նրանց զննում էի անհագ հետաքրքրությամբ։ Իմ տեղից ձախ, տեղավորված էր կովկասյան լեռնցիների մի խումբ, այստեղ ուղարկված մեծ մասամբ կողոպուտների համար ու տարբեր պատժաժամկետներով։ Երկու լեզգի էին, մի չեչեն և դաղստանցի երեք թաթար։ Զեչենը մռայլ ու խոժոռ արարած էր, համարյա ոչ ոքի հետ չէր խոսում ու շուրջն էր նայում ատելությամբ, հոնքերի տակից, թունալի, չարամիտ-ծաղրական ժպիտով։ Լեզգիներից մեկն արդեն ծերունի է, երկար, նեղ ու կոր քթով, արտաքնապես անուղղելի ավազակ։ Փոխարենը, մյուսը՝ Նուռռան, առաջին իսկ օրից ինձ վրա թողեց ամենաբերկրալի, ամենահաճելի տպավորություն։ Դեռևս ոչ տարեց մարդ էր, բաձրահասակ, հերկուլեսյան կազմվածքով, կատարելապես շիկամազ, բաց երկնագույն աչքերով, կճատ, ֆիննուհու դեմքով և նախկինում մշտական հեծելավարումից ծուռտիկ ոտքերով։ Մարմինը թրատված էր, սվիններով ու գնդակներով խոցոտված։ Կովկասում նա խաղաղ լեռնցի էր, սակայն մշտապես ծածուկ գնում էր ոչ-խաղաղ լեռնցիների մոտ և այնտեղից նրանց հետ հարձակումներ գործում ռուսների վրա։ Նրան բոլորն էին սիրում տաժանավայրում։ Միշտ ուրախ էր, բոլորի հանդեպ սրտաբաց, աշխատում էր անտրտունջ, հանգիստ էր ու խաղաղ, թեև հաճախ զայրույթով էր նայում կալանավորական կյանքի աղբ ու գարշանքին, կատաղության աստիճան վրդովվում ամեն մի գողության, խարդախության, հարբեցողության և այն ամենի դեմ, ինչ անազնիվ էր։ Սակայն վեճերի չէր բռնվում և միայն թիկունքն էր դարձնում զայրագին։ Ինքն իր տաժանակրության ամբողջ ընթացքում չգողացավ և ոչինչ, չարեց և ոչ մի գեշ արարք։ Արտակարգ կրոնապաշտ էր։ Աղոթքներն անում էր սրբորեն, մահմեդական տոներից առաջ ծոմ էր պահում ֆանատիկոսի պես և կլոր գիշերներ աղոթքի արթնության մեջ էր։ Բոլորը սիրում էին նրան և հավատում ազնվությանը։ «Նուռռան առյուծ է»,— ասում էին կալանավորները, այդպես էլ կպավ նրան այդ անունը։ Կատարելապես վստահ էր, որ տաժանակրության որոշակի ժամկետից հետո իրեն կվերադարձնեն Կովկաս, ապրում էր միայն այդ հույսով։ Ինձ թվում է, նա կմեռներ, եթե զրկվեր դրանից։ Բանտում առաջին իսկ օրից ես շատ հստակ նկատեցի նրան։ Չէր լինի չնկատել նրա բարի, համակրող դեմքը մնացյալ բանտարկյալների չար, խոժոռ և ծաղրական դեմքերի մեջ։ Տաժանավայր մտնելուս առաջին կես ժամվա ընթացքում նա, կողքովս անցնելիս, թփթփացրեց ուսս, բարեհոգի ծիծաղելով, աչքերիս մեջ նայելով։ Սկզբում չհասկացա, թե դա ինչ էր նշանակում։ Իսկ ռուսերեն շատ վատ էր խոսում։ Շատ չանցած նա նորից մոտեցավ ինձ և ժպտալով նորից բարեկամաբար խփեց ուսիս։ Հետո նորից ու նորից, և այդպես շարունակվեց երեք օր։ Ինչպես հետագայում իմացա և կռահեցի, նրա կողմից դա նշանակում էր, որ ինքն ինձ խղճում է, որ զգում է, թե ինչ ծանր է ինձ համար ծանոթանալ բանտի հետ, ուզում է ինձ ցույց տալ իր բարեկամությունը, քաջալերել ինձ ու վստահեցնել, որ հովանավոր կլինի։ Բարի և միամիտ Նուռռա։
Դաղստանցի թաթարները երեքն էին, բոլորն էլ հարազատ եղբայրներ։ Երկուսն արդեն տարեց էին, իսկ երբորդը՝ Ալեյը, քսաներկու տարեկան էր, ոչ ավելի, իսկ արտաքնապես ավելի ջահել։ Թախտաշարի վրա նրա տեղն իմ կողքին էր։ Նրա գեղեցիկ, անկեղծ, խելամիտ և միաժամանակ բարեհոգի, պարզամիտ դեմքն առաջին իսկ հայացքից գրավեց իմ սիրտը և այնքան էի ուրախ, որ ճակատագիրը հենց նրան և ոչ մեկ ուրիշին ուղարկեց ինձ հարևան։ Համակ հոգին էր արտացոլված գեղեցիկ, կարելի է նույնիսկ ասել՝ սքանչելի դեմքին։ Ժպիտը վստահական էր, մանկավարի պարզամիտ, խոշոր, սև աչքերն այնքան էին մեղմ, այնքան փաղաքուշ, որ ամեն անգամ առանձնահատուկ բավարարություն, նույնիսկ թեթևացում էր զգում տրտմության և թախծի պահերին՝ նրան նայելով։ Ասում եմ առանց չափազանցության։ Հայրենիքում ավագ եղբայրը (նրա ավագ եղբայրները հինգն էին, մյուս երկուսն ինչ֊որ գործարան էին ընկել) մի անգամ հրամայել էին նրան թուր վերցնել և ձի հեծնել, ինչ-որ արշավի ելնել միասին։ Հարգանքն ավագների նկատմամբ լեռնցիների ընտանիքներում այնքան է մեծ, որ տղան ոչ միայն չէր համարձակվել, այլ մտքով էլ չէր անցել հարցնել, ո՞ւր են արշավում։ Իսկ ավագ եղբայրները հարկ անգամ չէին համարել հայտնել նրան։ Բոլորով գնում էին ավազակության, ճանապարհին դարանելու մի հարուստ հայ վաճառականի և կողոպտելու նրան։ Այդպես էլ եղել էր. նրանք կոտորել էին պահախումբը, մորթել հային և կողոպտել ապրանքրը Սակայն գործը բացահայտվեց. բոլոր վեցին էլ բռնեցին, դատեցին, մերկացրին, դատապարտեցին և աքսորեցին Սիբիր՝ տաժանակրության։ Ալեյի հանդեպ դատարանի ամբողջ ողորմածությունը կրճատած պատժաժամկետն էր. նա աքսորվել էր չորս տարով։ Եղբայրները շատ էին սիրում կրտսերին, ավելի շուտ հայրական, քան եղբայրական սիրով։ Ալեյը սփոփանք էր նրանց համար աքսորում, և եղբայրները սովորաբար մռայլ ու խոժոռ, միշտ ժպտում էին նրան նայելիս և երբ խոսում էին հետը (իսկ խոսում էին շատ քիչ, ասես համարելով դեռևս տղեկ, ում հետ լրջորեն խոսելու բան չկա), նրանց խստաշունչ դեմքերը հարթվում էին, և ես կռահում էի, որ խոսում են ինչ-որ կատակախառն, համարյա թե մանկական բաներից, համենայն դեպս միշտ իրար էին նայում և բարեհոգի ծիծաղում քթի տակ, երբ դեպքից դեպք լսում էին նրա պատասխանը։ Իսկ ինքը համարյա չէր համարձակվում խոսք բացել ավագների հետ՝ այն աստիճան էր տղայի հարգալիրությունը։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես այդ տղեկը տաժանակրության ամբողջ ընթացքում կարողացավ պահպանել նման փափկասրտություն, իր մեջ մշակել այդպիսի խիստ ազնվություն, հոգեկան այդպիսի մեղմություն, համակրելիություն, չկոպտանալ, չայլասերվել։ Ի դեպ, ուժեղ և կայուն խառնվածք ուներ, չնայած երևութական համակ մեղմությանը։ Հետագայում լավ ճանաչեցի նրան։ Ողջամիտ էր, ինչպես անարատ աղջնակ, և բանտում մեկնումեկի գեշ, ցինիկ, կեղտոտ կամ անիրավ, բռնի արարքը զայրույթի կրակ էր վառում նրա սքանչելի աչքերում, որոնք ավելի էին գեղեցկանում դրանից։ Բայց նա խուսափում էր վեճ ու կռվից, թեև ընգհանրապես նրանցից չէր, ովքեր թույլ կտային անպատիժ նեղացնել իրենց ու կարողանում էր ինքն իրեն պաշտպանել։ Սակայն չվիճելով ոչ մեկի հետ. բոլորը սիրում էին նրան, փայփայում։ Սկզբում ինձ հետ սոսկ բաբեկիրթ էր։ Կամաց֊կամաց սկսեցի խոսել նրա հետ, մի քանի ամսում սովորեց շատ լավ խոսել ռուսերեն, ինչ չկարողացան նրա եղբայրներն ամբողջ տաժանակրության ընթացքում։ Նա ինձ երևաց արտակարգ խելացի տղա, արտակարգ համեստ ու նրբանկատ և արդեն շատ դատողություններ անող։ Ընդհանրապես ասեմ կանխավ, ես Ալեյին համարում եմ ամենևին ոչ սովորական արարած և նրա հետ հանդիպման մասին մտածում եմ որպես կյանքում լավագույն հանդիպումներից մեկը։ Բնականից այնքան սքանչելի խառնվածքներ կան, աստվածատուր այնպիսի շնորհքով, որ ձեզ անհնար է թվում սոսկ միտքը, թե կարող են երբևիցե փոխվել ու հակվել վատին։ Նրանց համար միշտ հանգիստ եք։ Ես հիմա էլ հանգիստ եմ Ալեյի համար։ Եվ ո՞ւր է նա հիմա... Մի անգամ, բանտում գտնվելուցս արդեն շատ հետո, թախտաշարին պառկած, մի շատ ծանր բանի մասին էի մտածում։ Ալեյը միշտ աշխատող և ջանասեր, այս անգամ ոչնչով զբաղված չէր, թեև դեռ վաղ էր քնելու համար։ Բայց նրանք ինչ֊որ մահմեդական տոն ունեին ու չէին աշխատում։ Նա պառկած էր ձեռքերը գլխատակին և նույնպես ինչ֊որ բան էր մտածում։ Հանկարծ նա հարցրեց.
― Ի՞նչ, հիմա շա՞տ է ծանր քեզ համար։
Նրան նայեցի հետաքրքրությամբ, և ինձ տարօրինակ թվաց Ալեյի այդ փութկոտ և ուղղակի հարցը, նա միշտ նրբանկատ էր, միշտ քննախույզ, սիրտը՝ միշտ խելամիտ. սակայն ավելի ուշադիր նայելով, նրա դեմքին այնքան թախիծ տեսա, այնքան տառապանք՝ հուշերից, որ տեղնուտեղը հասկացա, որ հենց իր համար է շատ ծանր՝ հատկապես այդ րոպեին։ Հայտնեցի իմ կռահումը։ Նայեց ու տրտում ժպտաց։ Ես սիրում էի նրա ժպիտը, մշտապես փաղաքուշ և սրտագին։ Դրանից բացի, ժպտալիս նա մերկացնում էր մարգարտանման ատամների երկու շարքը, որոնց գեղեցկությանը կնախանձեր աշխարհի առաջին գեղեցկուհին։
― Ի՞նչ, Ալեյ, հիմա հաստատ մտածում էիր, թե ձեզ մոտ՝ Դաղստանում, ինչպես են նշում այս տոնը։ Լավ է, չէ՞, այնտեղ։
― Այո,— պատասխանեց նա զմայլանքով և աչքերը փայլեցին։— Իսկ ինչի՞ց իմացար, որ դա էի մտածում։
― Հապա՜ չիմանայի։ Այնտեղ ավելի լավ է, չէ՞, քան այստեղ։
― Օ՜, ինչի ես ասում...
― Պետք է որ հիմա ինչ ծաղիկներ ասես, լինեն, դրախտ երկիր է, չէ՞․․․
― Օօ-օ՜խ, ավելի լավ է, չասես։— Նա սաստիկ հուզված էր։
― Լսիր, Ալեյ, դու քույր ունեցե՞լ ես։
― Ունեցել եմ, բայց քե՞զ ինչ։
― Պետք է որ գեղեցկուհի լինի, եթե քեզ է նման։
― Ես՝ ի՜նչ։ Այնպիսի գեղեցկուհի, որ ամբողջ Դաղստանում ավելի լավը չկա։ Ա՜հ, ինչ գեղեցկուհի է քույրս։ Նրա նմանը տեսած չես լինի։ Մայրս էլ էր գեղեցկուհի։
― Իսկ մայրդ քեզ սիրո՞ւմ էր։
― Ա՜խ։ Ինչ ես ասում։ Հիմա հաստատ մեռած կլինի իմ դարդից։ Ես նրա սիրելի որդին էի։ Քրոջիցս ավելի, ամենքից ավելի ինձ էր սիրում... Էս գիշեր երազիս եկել էր ու լալիս էր ինձ համար։
Նա լռեց և այդ երեկո այլես ոչ մի բառ չասաց։ Բայց դրանից հետո ամեն անգամ ինձ հետ խոսելու առիթ էր փնտրում, թեև երբոք խոսք չէր բացում հարգանքից, որ հայտնի չէ ինչու տածում էր իմ նկատմամբ։ Փոխարենը՝ շատ էր ուրախանում, երբ ես էի դիմում իրեն։ Հարցուփորձ էի անում Կովկասի մասին, իր նախկին կյանքի մասին։ Եղբայրները չէին խանգարում խոսել ինձ հետ, և դա նույնիսկ հաճելի էր նրանց համար։ Նրանք նույնպես, տեսնելով, որ ավելի ու ավելի եմ սիրում Ալեյին, ավելի սիրալիր դարձան իմ նկատմամբ։
Ալեյն ինձ օգնում էր գործի մեջ, ինչով կարող էր, ծառայություններ մատուցում բանտասենյակում և երևում էր, որ իր համար շատ դուրեկան է թեկուզ փոքր-ինչ թեթևացնել իմ բեռն ու օգտակար լինել, և օգտակար լինելու այդ ջանադրության մեջ նվազագույն նսեմացում կամ որևէ շահ փնտրելու խնդիր չկար, այլ ջերմ, բարեկամական զգացում, ինչ արդեն չէր թաքցնում ինձնից։ Իմիջիայլոց, մեխանիկական բազում ընդունակություններ ուներ, սովորեց կարգին սպիտակեղեն կարել, սապոգ էլ էր կարում և հետագայում, ինչքան կարող էր՝ ատաղձագործություն սովորեց։ Եղբայրները գովում էին նրան ու հպարտանում։
― Լսիր, Ալեյ,— մի անգամ ասացի նրան,— ինչո՞ւ չես սովորում ռուսերեն գրել֊կարդալ։ Գիտե՞ս, ինչքան պետքական կարող է էինել քեզ այստեղ՝ Սիբիրում, հետագայում։
― Շատ եմ ուզում։ Բայց ումի՞ց սովորեմ։
― Քի՞չ գրագետ մարգ կա այստեղ։ Կուզե՞ս, ես կսովորեցնեմ։
― Ախ, սովորեցրու, խնդրում եմ,― և նա նույնիսկ կռթնեց թախտաշարին, աղոթելու պես միացրեց ձեռքերն ու ինձ նայեց։
Հաջորգ իսկ երեկոյից սկսեցինք։ Մոտս ունեի Նոր Կտակարանի ռուսերեն թարգմանությունը՝ գիրք, որն արգելված չէր բանտում։ Առանց այբուբենի, այդ մի հատիկ գրքով Ալեյը մի քանի շաբաթում սկսեց հիանալի կարդալ։ Երեք ամիս անց նա արդեն կատարելապես հասկանում էր գրքային լեզուն։ Նա սովորում էր կրակով, հափշտկությամբ։
Մի անգամ իրար հետ կարդացինք ամբողջ Լեռան քարոզը։ Նկատեցի, առանձին տեղեր նա արտասանում էր մի հատուկ զգացումով։
Հարցրեցի, թե դուր գալի՞ս է՝ ինչ կարդաց։
Նա կտրուկ նայեց, և գեմքին շառագույն իջավ։
― Ա՛խ, այո՜,— պատասխանեց նա,— այո, Իսան սուրբ մարգարե է, Իսան Աստծո խոսքերն է ասել։ Ի՜նչ լավ է։
― Ամենից շատ քեզ ի՞նչն է գուր գալիս։
― Այն տեղը, որ ասում է՝ ներիր, սիրիր, մի վշտացրու և թշնամուդ սիրիր։ Ախ, ինչ լավ է ասում։
Նա շրջվեց եղբայրների կողմը, որոնք լսում էին մեր խոսակցությունը, և տաքացած ինչ-որ բան ասաց նրանց։ Եղբայրները երկար ու լրջորեն խոսում էին իրար հետ և հաստատական թափահարում գլուխները։ Հետո ծանրումեծ-բարեխիղճ, այսինքն՝ զուտ մահմեդական ժպիտով (ինչ այնքան եմ սիրում և այդ ժպիտի հենց կարևորությունն եմ սիրում), դիմեցին ինձ ու հաստատեցին, որ Իսան Աստծո մարգարեն է և որ մեծ հրաշքներ է գործել, որ կավից թռչուն է սարքել փչել է նրա վրա և նա թռել-գնացել է... և որ դա իրենց գրքերում էլ է գրված։ Ասելով դա, նրանք լիովին վստահ էին, որ մեծ գոհություն են պատճառում ինձ, գովաբանելով Իսային, իսկ Ալեյը կատարելապես երջանիկ էր, որ եղբայրները վճռել ու կամեցել են այդ բավարարությունը պատճառել ինձ։
Գրելն արտակարգ հաջող եղավ։ Ալեյը թուղթ ձեռք բերեց (և թույլ չտվեց գնել իմ փողով), գրչածայրեր, թանաք, ու մի երկու ամսում սովորեց շատ լավ գրել։ Դա նույնիսկ ապշեցրեց նրա եղբայրներին։ Նրանց հպարտությանը և գոհունակությանը սահման չկար։ Չգիտեին, ինչով վարձահատույց լինեն ինձ։ Գործատեղում, եթե պատահում էր մեկտեղ գործ անել, հերթով օգնում էին ինձ և դա երջանկություն համարում իրենց համար։ Էլ չեմ ասում Ալեյի մասին։ Նա ինձ սիրում էր, գուցեև ինչպես եղբայրներին։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես նա դուրս եկավ բանտից։ Ինձ տարավ բանտասենյակի գրսի պատի ետևն ու այնտեզ փաթաթվեց վզիս և լաց եղավ։ Նախկինում երբեք չէր համբուրել ու լաց չէր եղել։ «Ինձ համար դու էնքան բան ես արել, էնքան բան,— ասում էր նա,— ինչքան հայրս ու մայրս չեն արել, դու ինձ մարդ դարձրիր, Աստված քեզ փոխարենը կտա, իսկ ես քեզ երբեք չեմ մոռանա...»։
Հիմա ո՞ւր է, որտե՞ղ է իմ բարի, սիրելի, սիրելի Ալեյը...
Չերքեզներից բացի, բանտասենյակներում նաև մի ամբողջ խումբ լեհեր կային, որոնք բոլորովին առանձին ընտանիք էին կազմում, համարյա երբեք չշփվելով մնացած կալանավորների հետ։ Արդեն ասել եմ, որ իրենց բացառիկության համար, տաժանապարտ ռուսների հանդեպ իրենց ատելության համար, իրենց հերթին, նրանք ատելի էին բոլորի կողմից։ Տանջահար, հիվանդ անձինք էին, վեց հոգի։ Մի քանիսն ուսյալ էին, նրանց մասին առանձին և մանրամասն կխոսեմ հետագայում։ Հենց նրանցից էլ, երբեմն, բանտում իմ կյանքի վերջին տարիներին, առանձին գրքեր էի ձեռք բերում։ Կարդացածս առաջին գիրքն ուժեղ, տարօրինակ, առանձնահատուկ տպավորություն գործեց։ Այդ տպավորությունների մասին երբևէ առանձին կխոսեմ։ Ինձ համար դրանք չափից ավելի հետաքրքրական են, և վստահ եմ, շատերին՝ կտրականապես անհասկանալի։ Առանց վերապրելու, չի կարելի դատել առանձին բաների մասին։ Մի բան կասեմ, բարոյական զրկանքներն ավելի ծանր են բոլոր ֆիզիկական տանջանքներից։ Տաժանակրության գնացող ռամիկը մտնում է իր հասարակության մեջ, նույնիսկ գուցեև ավելի զարգացած։ Հարկավ, շատ բան է նա կորցրել՝ ծննդավայր, ընտանիք, ամեն ինչ, բայց նրա միջավայրը մնում է նույնը։ Ուսյալ մարդն, ըստ օրենքի ենթարկվելով ռամիկի հետ նույնական պատժի, հաճախ կորցնում է նրանից անհամեմատ ավելին։ Իր մեջ նա պետք է խեղդի բոլոր պահանջմունքները, բոլոր սովորությունները, տեղափոխվի իր համար անբավարարելի միջավայր, պետք է սովորի շնչել ոչ այն օդը... Ջրից հանած, ավազին նետված ձուկ է նա... Եվ հաճախ, ըստ օրենքի բոլորի հետ նույնական պատիժը նրա համար դառնում է տասնապատիկ տանջալի։ Սա ճշմարտությունն է. եթե նույնիսկ բանը վերաբերեր սոսկ նյութական սովորություններին, որոնք հարկ էր զոհաբերել։
Սակայն լեհերը կազմում էին առանձին ամբողջական խմբակ։ Վեցն էին ու միասին էին։ Մեր բանտասենյակի բոլոր տաժանապարտներից նրանք սիրում էին միայն մի ջհուդի, գուցեև իրենց զվարճացնելու պատճառով։ Ի դեպ, մեր ջհուդիկին սիրում էին նույնիսկ մյուս կալանավորները, թեև բոլորն անխտիր ծիծաղում էին վրան։ Նա միակն էր մեր մեջ, և հիմա նույնիսկ չեմ կարողանում նրան հիշել՝ առանց ծիծաղի։ Ամեն անգամ նրան նայելիս, միտս էր գալիս Գոգոլի ջհուդիկ Յանկելը «Տարաս Բուլբայից», որը հանվելով, գիշերն իր ջհուդ կնոջ հետ որևիցե պահարանի մեջ քաշվելու համար, տեղնուտեղն անչափ նմանվում էր հավի ճտի։ Իսայ Ֆոմիչը՝ մեր ջհուդիկը, ջրի երկու կաթիլի պես նման էր փետրած ճտի։ Արդեն ոչ ջահել մարդ էր, հիսուն տարեկան, կարճլիկ և սակավուժ, խորամանկ և միաժամանակ կատարյալ հիմար։ Նա հանգուգն էր, ամբարտավան և միաժամանակ ահավոր վախկոտ։ Ամբողջովին ծածկված էր կնճիռներով, ճակատին և այտերին խարան կար, որ դրոշմել էին կառափնարանի վրա։ Ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե ինչպես է կարողացել դիմանալ մտրակների վաթսուն հարվածի։ Նա եկել էր սպանության մեղադրանքով։ Մոտը մի դեղատոմս էր պահում, որ բժիշկն էր տվել նրա ցեղակիցներին՝ գործածելու կառափնարանից անմիջապես հետո։ Այդ դեղատոմսով կարելի էր ստանալ այնպիսի քսուք, որից երկու շաբաթում կջնջվեին նրա խարանները։ Քսուքը բանտում օգտագործել չէր համարձակվում և սպասում էր տաժանակրության տասներկու տարվա ավարտին, որից հետո, վերաբնակեցման դուրս գալով, մտադիր է անպայման օգտվել դեղատոմսից։ «Թե չէ փշակվել չի լինի,— ինձ ասաց մի անգամ,— իշկ եշ անպայման ուժում եմ փշակվել»։ Ես ու նա լավ ընկերներ էինք։ Միշտ շատ հոյակապ տրամադրություն ուներ։ Տաժանակրության մեջ ապրելը հեշտ էր նրա համար, արհեստը ոսկերչությունն էր, քաղաքից եկած պատվերների մեջ թաղված։ Հարկավ, վաշխառու էր միաժամանակ, և տոկոսով ու գրավով ամբողջ տաժանավայրին փող էր տալիս։ Ինձնից ավելի շուտ էր եկել, լեհերից մեկը հանգամանորեն նկարագրեց ինձ նրա գալուստը։ Սա ծիծաղելի պատմություն է, որ հետո կանեմ, Իսայ Ֆոմիչի մասին դեռ քանիցս խոսելու եմ։
Մեր բանտասենյակի մնացած մասը կազմված էր չորս հնածիսականներից՝ ծերունիներ և տիրացուներ, որոնց մեջ էր նաև Ստարոդուբյան ավաններից մի ծերուկ, երկու-երեք մալոռուս, խոժոռ մարդիկ էին ու մի ջահել տաժանապարտ, նուրբ դեմքով և նուրբ քթով, քսաներեք տարեկան, որն արդեն ութը հոգի սպանել էր, դրամանենգների մի խմբակից, որոնցից մեկը մեր ամբողջ բանտասենյակի զվարճացնողն էր, և վերջապես, մի քանի մռայլադեմ, խոժոռ, գլուխները խուզված ու այլանդակված, լուռ ու քինոտ, ատելությամբ հոնքերի տակից չորսդին նայող անձնավորություններից, որոնք մտադիր էին այդպես նայել, խոժոռվել, լռել եւ ատելությանը տրվել երկար-երկար տարիներ՝ իրենց տաժանակրության ամբողջ պատժաժամկետների ընթացքում։ Այդ ամենը սոսկ ցոլաց-անցավ իմ առջևով, իմ նոր կյանքի այդ առաջին, տխրամած երեկոյան, ցոլաց ծուխ ու մրի արանքից, ուշունցի և անպատմելի ցինիզմի միջով, գարշահոտության մեջ, կալանդների զնգոցի նզովքների և անամոթ քրքիջի արանքներում։ Պառկեցի մերկ թախտաշարին, գլխիս տակ դնելով հագուստս (բարձ դեռևս չունեի), ծածկվեցի քուրքով, բայց երկար ժամանակ քնել չէի կարողանում, թեև ամբողջապես տանջահար էի և կոտրված այդ առաջին օրվա հրեշավոր ու անսպասելի բոլոր տպավորություններից։ Սակայն իմ նոր կյանքը սոսկ սկսվում էր։ Դեռես շատ բան էր սպասվում առջևում, ինչի մասին երբեք չէի մտածում, ինչ չէի էլ կանխագուշակում...
V։ Առաջին ամիսը
Բանտ գալուց երեք օր անց ինձ կարգադրվեց գնալ աշխատանքի։ Շատ է հիշարժան աշխատանքի այդ առաջին օրը, թեև շարունակությանն ինձ հետ ոչ մի գերանսովոր բան չկատարվեց, համենայն դեպս, նկատի առնելով իմ վիճակում ամենայն ինչ՝ առանց այդ էլ անսովոր։ Սակայն դա նույնպես առաջին տպավորություններից մեկն էր, իսկ ես դեռ շարունակում եմ անհագաբար զննել ամեն բան։ Այդ առաջին երեք օրերն անցկացրի ամենածանր զգացումների մեջ։ «Ահա և իմ ոգևորության վերջը՝ ես բանտում եմ,— ինքս ինձ կրկնում էի րոպեն մեկ,— ահա իմ հանգրվանը երկարուձիգ տարիներ, իմ անկյունը, ուր մտնում եմ այնքան չվստահող, այնպես հիվանդագին զգացողությամբ... Իսկ ո՞վ գիտե... Գուցեե շատ տարիներ անց, կվիճակվի թողնել բանտը՝ դեռ կափսոսամ...»,— ավելացնում էի, ոչ առանց չարախինդ զգացողության խառնուրդի, որ երբեմն հասնում է վերքը դիտավորյալ քչփորելու պահանջմունքի, ճիշտ կարծես կամենալով սքանչանալ սեփական ցավով, ճիշտ կարծես դժբախտության համակ մեծության գիտակցման մեջ վայելում կա իսկապես։ ժամանակի ընթացքում այդ անկյունն ափսոսելու միտքն ինձ ապշեցնում էր սարսափելիությամբ, այնժամ արդեն կանխազգում էի, թե ինչ հրեշավոր աստիճանի է ընտելունակ մարդը։ Սակայն սա դեռևս առջևում էր, իսկ առայժմ չորսբոլորն ամեն ինչ թշնամական էր և ահավոր... թեև ոչ ամեն ինչ, բայց անշուշտ, այդպես էր ինձ թվում։ Այդ վայրի հետաքրքրասիրությունը, որով ինձ էին զննում իմ նոր ընկեր֊տաժանակիրները, նրանց սաստկացրած խստությունը նորեկի հանդեպ, որն ազնվականներից էր, հանկարծակի հայտնված իրենց դասի մեջ, խստությունը, որ երբեմն հասնում էր համարյա ատելության՝ այդ ամենն այնպես էր տանջել ինձ, որ ինքս էի կամենում շուտափույթ աշխատել, միայն որ ավելի շուտ գիտենամ և ճաշակեմ իմ ամբողջ աղետը միանգամից, որ սկսեմ ապրել ինչպես բոլոր նրանք, որպեսզի բոլորի հետ ավելի շուտ նույն հունը մտնեմ։ Հարկավ, այն ժամանակ շատ բան չէի նկատում ու չէի կասկածում, ինչ անմիթապես քթիս տակ էր. թշնամականի արանքներում դեռես չէի կռահում ուրախալին։ Իմիջիայլոց, բարեհամբույր, սիրալիր մի քանի դեմքեր, որոնց հանդիպեցի նույնիսկ այդ երեք օրերին, առայժմ շատ քաջալերեցին ինձ։ Բոլորից սիրալիրը և բարեհամբույրը Ակիմ Ակիմիչն էր։ Մնացյալ տաժանապարտների մռայլ և ատող դեմքերի մեջ չէի կարող չնկատել մի քանի բարի և զվարթ դեմքեր։ «Ամենուրեք կան վատ մարդիկ, իսկ վատերի մեջ՝ նաև լավերը,— ի ամփոփումն շտապեցի ինքս ինձ մտածել,— ո՞վ գիտե։ Այս մարդիկ գուցեև ամենեին այն աստիճան ավելի վատը չեն նրանցից՝ մնացյալից, ովքեր մնացել են այնտեղ, բանտից դուրս»։ Մտածեցի և ինքս ինձ գլխով արեցի, այնինչ, Աստված իմ, եթե իմանայի սոսկ, թե ինչքան է ճիշտ այդ միտքը։
Ահա, օրինակ, կար մեկն, ում սոսկ շատ տարիներ անց լիովին ճանաչեցի, այնինչ, ինձ հետ էր և իմ կողքին տաժանակրության համարյա ամբողջ ընթացքում։ Կալանավոր Սուշիլովը։ Քիչ առաջ, հենց խոսք բացեցի տաժանապարտներից, որոնք ավելի վատ չէին մյուսներից, տեղնուտեղը ակամա հիշեցի նրան։ Նա ծառայություններ էր մատուցում ինձ։ Ակիմ Ակիմիչը դեռևս ամենասկզբից, առաջին օրերից, երաշխավորեց մի կալանավորի՝ Օսիպին, ասելով, որ ամիսը երեսուն կոպեկով ինձ համար եփութափ կանի ամեն օր, առանձին ուտելիք, եթե այդքան անախորժ է պետականը և եթե միջոցներ ունենամ իմը պատրաստել տալու։ Օսիպը մեկն էր չորս խոհարարներից, որոնց ընտրելով կալանավորներն էին նշմարել մեր երկու խոհանոցներում, թեև ի դեպ, լիովին նրանց կամքն էր ընգունել կամ չընդունել նման ընտրությունը, ընդունելուց հետո էլ, թեկուզ վաղը կարելի էր հրաժարվել նորից։ Խոհարարներն այդպես էլ չէին գնում աշխատանքի, նրանց ամբողջ գործր հաց թխելն էր ու շչի եփելը։ Մեզանում նրանց անվանում էին ոչ թե խոհարարներ, այլ եփութափ անողներ (իգական սեռով), ի դեպ, ոչ նրանց հանդեպ արհամարհանքից, առավել ևս որ խոհանոցում աշխատելու էին ընտրվում բանիմաց և հնարավորինս ազնիվ մարդիկ, այլ հենց այնպես, զվարթ կատակով, ինչից մեր խոհարարներն ամենևին չէին նեղանում։ Օսիպին համարյա միշտ ընտրում էին և համարյա մի քանի տարի անընդմեջ մշտապես եփութափ անող էր, և հրաժարվում էր երբեմն սոսկ ժամանակավորապես, երբ շատ էր թախծում, դրա հետ մեկտեղ խմիչք բերելու հավեսն էլ էր փախչում։ Հազվագյուտ ազնվության և հեզության տեր մարդ էր, թեև բանտ էր եկել մաքսանենգության համար։ Այն մաքսանենգն էր՝ բարձրահասակ և պնդակազմ, ում մասին հիշատակել եմ արդեն։ Վախենում էր ամեն ինչից, առանձնապես ճիպոտներից, սթափ, սուսուփուս, բոլորի հետ սիրալիր, ոչ մեկի հետ երբեք չկռված, որը չէր կարող խմիչք չբերել, չնայած իր համակ վախկոտությանը, մաքսանենգության հանդեպ ունեցած մոլությունից։ Մյուս խոհարարների հետ նույնպես խմիչքի առևտուր էր անում, թեև իհարկե, ոչ այն չափով, ինչ ասենք, Գազինը, որովհետև համարձակություն չուներ շատ բանի գնալ։ Այդ Օսիպի հետ միշտ ապրել եմ հաշտ ու խաղաղ։ Ինչ վերաբերում է սեփական ուտելիքն ունենալու ծախսերին, ապա դրանք այնքան էլ շատ չէին։ Զեմ սխալվի, եթե ասեմ, որ իմ կերածի համար ամսական ընդամենը մի արծաթ ռուբլի էր ծախսվում, իհարկե, առանց հացի, որը բանտայինն էր, երբեմն էլ շչիի, եթե շատ էի սոված լինում, չնայած դրա հանսեպ իմ նողկանքին, ինչ ի դեպ, համարյա լրիվ վերացավ հետագայում։ Սովորաբար ես առնում էի մի կտոր տավարի միս, օրվա համար մի ֆունտ։ Իսկ ձմռանը միսն արժեր մի գռոշ։ Տավարի մսի համար շուկա էր գնում վետերաններից մեկնումեկը, որոնցից մեկական կար ամեն բանտասենյակում, կարգուկանոնին հետևելու համար և որոնք հենց իրենք կամավորապես պարտականություն էին ստանձնել ամեն օր շուկա գնալ, կալանավորների համար գնումների և դրա համար գրեթե ոչ մի վարձ չէին վերցնում, չհաշված երբեմն մանր֊մունր բաներ։ Մնում էին սեփական հանգստության համար, այլապես անհնար կլիներ նրանց համար բանտում հարմարվելը։ Այդպիսով, նրանք բերում էին ծխախոտ, մանրաղյուս թեյ, տավարի միս, կալաչներ և այլն, բացի միայն խմիչքից։ Խմիչքի համար նրանց չէին էլ խնդրում, թեև երբեմն նաև պատվում էին։ Օսիպը մի քանի տարի շարունակ ինձ համար տավարի մսի նույն կտորն էր տապակում։ Թե ինչպես էր տապակում, ուրիշ հարց է, նաև բանն այդ չէ։ Նշելի է, որ մի քանի տարի ի վեր Օսիպի հետ երկու բառ համարյա թե չեմ փոխանակել։ Շատ եմ փորձել խոսք բացել, բայց նա մի տեսակ զրույց վարելու ընդունակ չէր, կժպտար մեկ֊մեկ, կամ կպատասխաներ այո կամ ոչ՝ այդքանը։ Նույնիսկ տարօրինակ էր նայելն այդ յոթնամյա Հերկուլեսին։
Սակայն Oսիպից բացի, ինձ օգնող մարդկանցից էր նաև Սուշիլովը։ Ես չէի կանչել նրան ու չէի փնտրել։ Ինքը մի եղանակով գտավ ինձ և տեղավորվեց ինձ մոտ, նույնիսկ չեմ հիշում, թե երբ և ինչպես դա եղավ։ Սկսեց իմ լվացքն անել։ Բանտասենյակների ետևում, հատկապես դրա համար մի մեծ լվացքահոր էր փորվել։ Այդտեղ էլ, բանտի տաշտակների մեջ լվացվում էր կալանավորական սպիտակեղենը։ Դրանից բացի, Սուշիլովն ինքն էր հորինում այլևայլ բազում պարտականություններ՝ ինձ գոհացնելու համար, ինքն էր թեյնիկս դնում կրակին, վազում զանազան հանձնարարություններով, ինչ֊որ բաներ գտնում ինձ համար, բաճկոնս տանում նորոգման, ամիսը չորս անգամ սապոգներս յուղում։ Այդ ամենն անում էր ջանադրաբար, իրար անցած, կարծես Աստված գիտե, ինչ պարտականություններ էին ընկած ուսերին, մի խոսքով, իր ճակատագիրն ամբողջապես կապել էր իմի հետ, բոլոր գործերն առել իր վրա։ Նա երբեք չէր ասում, օրինակ, «Այսքան շապիկ ունեք, ձեր բաճկոնը պատռվել է և այլն, այլ միշտ. «Հիմա մենք այսքան-այսքան շապիկ ունենք, մեր բաճկոնը պատռված է»։ Այդպես էլ նայում էր իմ աչքերին, և կարծես թե դա համարում է իր ամբողջ կյանքի գլխավոր կոչումը։ Արհեստ, կամ ինչպես կալանավորներն են ասում՝ ձեռի գործ չուներ և ոչ մի տեսակ, թվում է, լոկ ինձնից էր մի քանի կոպեկ վաստակում։ Նրան վճարում էի, ինչքան կարող էի, այսինքն՝ գռոշներ, և նա՝ միշտ լուռումունջ, գոհ էր մնում։ Նա չէր կարող չծառայել որևէ մեկին, և թվում է, ինձ էր ընտրել հատկապես այն պատճառով, որ մյուսներից ավելի լավ վարվեցողություն ունեի և ազնվորեն էի վճարում։ Նրանցից էր, ովքեր երբեք չեն կարող հարստանալ ու շտկվել և ովքեր մեզ մոտ հանձն էին առնում հսկել մայդանները, ամբողջ գիշեր սառնամանիքին կանգնելով նախասենյակում, ականջ դնել բակից եկող ամեն հնչյունի՝ պլացմայորի հայտնվելուն սպասելով, ու դրա համար հինգ արծաթ կոպեկ էին վերցնում համարյա ամբողջ գիշերվա դիմաց, անուշադրության դեպքում էլ կորցնում ամեն ինչ և պատասխան տալիս իրենց մեջքով։ Նրանց մասին արդեն ասել եմ։ Այդ մարգկանց բնութագիրն է՝ ի չիք դարձնել իրենց անձնավորությունը միշտ, ամենուրեք և համարյա բոլորի առաջ, իսկ ընգհանուր գործերում խաղալ ոչ թե երկրորդական, այլ երրորդական դեր։ Այդ ամենն այլևս բնածին է։ Սուշիլովը շատ էր խեղճուկրակ, մունջ և նսեմացած, նույնիսկ ծեծված, թեև ոչ ոք չէր ծեծում նրան մեզ մոտ, այլ այնպես, ի բնե ծեծված։ Չգիտեմ ինչու, միշտ մեղքս գալիս էր։ Նայել իսկ չէի կարողանում առանց այդ զգացումի, իսկ թե ինչու էր խղճալի, չէի կարող պատասխանել։ Նրա հետ զրուցել նույնպես չէի կարող, նա ևս զրուցել չգիտեր ու երևում էր, որ նրա համար դա մեծ դժվարություն է, և նա միշտ կենդանանում էր, երբ խոսակցությունն ավարտելու համար որեէ բան կասեիր, որ աներ, կխնդրեիր գնալ, շտապել ինչ-որ տեղ։ Ի վերջո, նույնիսկ համոզվեցի, որ գրանով հաճույք եմ պատճառում նրան։ Ոչ բարձրահասակ էր, ոչ ցածրահասակ, ոչ բարետես, ոչ էլ տգեղ, ոչ հիմար էր, ոչ խելացի, ոչ ահել, ոչ ջահել, թեթևակի չեչոտ էր, մասամբ շիկահեր։ Նրան կատարելապես բնութագրող ոչինչ ասել չէր լինի երբեք։ Սոսկ մի բան. ինչպես ինձ է թվում և որքան կարողացա կռահել, նա նույն տեսակից էր, ինչ և Սիրոտկինը, ու պատկանում էր տեսակին սոսկ իր ճնշվածությունից և լուռումունջությունից։ Նրա վրա երբեմն ծիծաղում էին կալանավորները, գլխավորապես, որ կալանախմբով Սիբիր գալիս, ճանապարհին փոխվել է և փոխվել է մի կարմիր շապկով ու մի արծաթ ռուբլով։ Ահա այդ չնչին գնի համար, որով իրեն ծախել է, նրա վրա ծիծաղում էին կալանավորները։ Փոխվել՝ նշանակում է ինչ-որ մեկի հետ անուն-ազգանուն հետևաբար նաև վիճակ փոխանակել, ինչքան էլ արտառոց թվա սույն փաստը, բայց իրական է, և իմ ժամանակ դեռևս լիուլի գոյություն ուներ Սիբիր ուղեկցվող կալանավորների միջև՝ եզերված առասպելներով և բնորոշված հայտնի ձևերով։ Սկզբում և ոչ մի կերպ չէի կարողանում հավատալ, թեև ի վերջո ստիպված էի հավատալ ակնհայտին։
Ահա, թե ինչպես է դա արվում։ Օրինակ, Սիբիր է փոխադրվում մի կալանախումբ։ Ամեն տեսակի կան՝ թե՛ տաժանակրության, թե՛ գործարան գնացողներ, թե՛ վերաբնակեցման տարվողներ՝ գնում են միասին։ Ճանապարհին, մի տեղ, թեկուզ ասենք, Պերմի նահանգում, աքսորվողներից մեկնումեկը կամենում է փոխվել մեկ ուրիշի հետ։ Օրինակ, ոմն Միխայլով՝ մարդասպան կամ ուրիշ հիմնավոր հանցանքի մեղադրանքով, երկար տարիներ տաժանակրության գնալն անշահավետ է համարում։ Ընդունենք, թե կարգին խորամանկ է, ընկած-ելած, գործը գիտե։ Ահա և նույն կալանախմբից առանձնացնում է մեկնումեկին՝ ավելի հասարակ, ճնշված, ավելի լուռումունջ և ում համեմատաբար ոչ մեծ պատժաչափ է սահմանված. կամ գործարան, ոչ շատ տարիներ, կամ վերաբնակեցման, կամ նույնիսկ տաժանակրության, միայն թե պատժաժամկետը կարճ։ Վերջապես գտնում է Սուշիլովին։ Սուշիլովը սպասավոր դասից է և պարզապես վերաբնակեցման աքսորված։ Արդեն մեկուկես հազար վերստ անցել է, իհարկե, առանց մի կոպեկի, որովհետև Սուշիլովը չի կարող ոչ մի կոպեկ ունենալ երբեք, գնում է հոգնատանջ, վհատ, պետական օրապահիկով, առանց գոնե պատահական մի համեղ պատառի, պետական մեկտակ հագուստով, բոլորին ծառայելով՝ խղճուկ պղնձադրամներով։ Նրա հետ Միխայլովը խոսք է բացում, լեզու գտնում, նույնիսկ մտերմանում և վերջապես, մի որևէ տեղ խմիչք հյուրասիրում։ Ի վերջո, առաջարկում է՝ չի՞ ուզենա փոխվել։ Ասենք, ես Միխայլովն եմ, էսպես-էսպես, գնալիք տեղս էլ տաժանավայր չէ, այլ ինչ-որ «հատուկ բաժանմունք»։ Թեև տաժանավայր է, բայց հատուկ, ուրեմն ավելի լավ տեղ է։ Հատուկ բաժանմունքի մասին, իր գոյության ընթացքում, ոչ բոլորը գիտեին, նույնիսկ ղեկավարության մեջ թեկուզ, ասենք, Պետերբուրգում։ Դա մի առանձին և հատուկ, փոքր անկյուն էր Սիբիրի խորքերում, և այնքան սակավամարդ (իմ ժամանակ այնտեղ յոթանասունի չափ մարդ կար), որ դժվար էր նույնիսկ հետքը գտնել։ Հետագայում հանդիպեցի Սիբիրի մասին գիտցող և այնտեղ ծառայած շատերի, ովքեր առաջին անգամ ինձնից միայն լսեցին ինչ-որ «հատուկ բաժանմունքի» գոյության մասին։ Օրենսգրքում դրա մասին ընդամենը վեց տող է ասված. «Այսինչ բանտին կից հիմնվում է հատուկ բաժանմունք՝ ամենակարևոր հանցագործների համար, ընդհուպ մինչև Սիբիրում ամենածանր տաժանակիր աշխատանքների բացումը»։ Անգամ կալանավորներն այդ «բաժանմունքը» չգիտեին, թե ինչ է դա՝ ընդմի՞շտ է, թե ժամկետով։ Ժամկետ սահմանված չէր, ասված էր մինչև ամենածանր աշխատանքների բացումր, և այդքանը, ասել է, թե «տաժանակրություն ծերից ծեր»։ Տարօրինակ չէ, որ ոչ Սուշիլովը, ոչ կալանախմբից ուրիշ մեկը դա չգիտեր, չբացառելով հենց իրեն՝ Միխայլովին, որը գուցեև պատկերացում ուներ հատուկ բաժանմունքի մասին, դատելով իր չափազանց ծանր հանցանքից, և որի համար քայլել էր երեք թե հորս հազար վերստ։ Հետևաբար, հո լավ տեղ չե՞ն ուղարկելու իրեն։ Իսկ Unւշիլովը գնում է վերաբնակեցման՝ ո՞րն է ավելի լավ։ «Չե՞ս ուզենա փոխվենք»։ Սուշիլովը գինովցած է, պարզ հոգու տեր, իրեն պատված Միխայլովի հանդեպ երախտագիտությամբ լի, ինչի համար էլ սիրտ չի անում մերժել։ Բացի դրանից, լսել է նաև կալանախմբերում, որ փոխվել կարելի է, ուրիշները փոխվում են, չէ՞, ասել է թե չտեսնված ու չլսված ոչինչ չկա։ Համաձայնում են։ Անխիղճ Միխայլովը, օգտվելով Unւշիլովի անսովոր պարզամտությունից, գնում է նրա անուն-ազգանունը մի կարմիր շապկով և արծաթ ռուբլիանոցով, որոնք տեղնուտեղը նրան է տալիս վկաների ներկայությամբ։ Հաջորդ օրն արդեն Սուշիլովը գինովցած չէ, բայց նրան նորից են խմեցնում, դե, հրաժարվելն էլ լավ չէ, ստացած արծաթ ռուբլիանոցն արդեն խմիչքի է տրված, կարմիր շապիկը քիչ անց՝ նույնպես։ Չես ուզում, ուրեմն փողը ետ տուր։ Իսկ Unւշիլովին մի լրիվ արծաթ ռուբլի որտեղի՜ց։ Իսկ եթե չտաս, արտելը կստիպի, դրան շատ խիստ են հետևում արտելում։ Բացի դրանից, եթե խոստում ես տվել, ապա կատարիր՝ արտելը դա էլ կստիպի։ Այլապես կպարտադրեն։ Ծեծուջարդ կտան թերևս, կամ կսպանեն պարզապես, կսարսափեցնեն համենայն դեպս։ Իսկապես, այդ գործում արտելը եթե մի անգամ ներող գտնվի, ապա անուն փոխելու սովորույթը կվերանա։ Թե որ հնարավոր լինի հրաժարվել խոստումից և խախտել կատարված առուծախը, փողն արդեն վերցրած՝ էլ ո՞վ դա կկատարի հետո։ Մի խոսքով, դա ընդհանուր, արտելային գործ է, դրա համար էլ՝ կալանախմբի վերաբերմունքը շատ խիստ։ Ի վերջո, Սուշիլովը տեսնում է, որ այլևս ետ կանգնել չի լինի և վճռում է լիովին համաձայնել։ Հայտարարվում է ամբողջ կալանախմբին, ում պետք է, նույնպես բան-ման են տալիս, խմեցնում, եթե հարկ կա։ Մյուսների համար, անշուշտ, մեկ է. Միխայլովը, թե Սուշիլովը կգնա գրողի մոր ծոցը, է՛, օղին էլ խմված է, հյուրասիրել են, հետևաբար բերանները փակ կպահեն իրենք։ Առաջին իսկ կալաներթին, օրինակ, ներկա-բացակա են անում։ Հերթը հասնում է Միխայլովին «Միխայլով»։ Սուշիլովը պատասխանում է՝ ես եմ։ «Սուշիլով»։ Միխայլովն է բղավում՝ ես եմ։ Եվ՝ շարունակում են։ Էլ ոչ ոք չի խոսում այդ մասին։ Տոբոլսկում աքսորյալներին տեսակավորում են։ «Միխայլովին»՝ վերաբնակեցման, իսկ «Unւշիլովին»՝ ուժեղացված պահախմբով ուղեկցում են հատուկ բաժանմունք։ Հետագայում արդեն ոչ մի բողոք հնարավոր չէ, և, իրոք, ինչո՞վ ես ապացուցելու։ Քանի՞ տարի կձգձգվի նման գործը։ Եվ դեռ ի՞նչ կլինի դրա համար։ Վերջապես, ո՞ւր են վկաները։ Եթե կան էլ, կհրաժարվեն։ Այդպես էլ կմնա ի արդյունք, որ մի արծաթյա ռուբլիանոցի, մեկ էլ կարմիր շապկի համար Սուշիլովր կգա «հատուկ բաժանմունք»։ Կալանավորները ծիծաղում էին Սուշիլովի վրա, ոչ որովհետև փոխվել էր (թեև հեշտ գործը ծանր աշխատանքով փոխարինածների նկատմամբ ընդհանրապես արհամարհանք են տածում, ինչպեսև նեղն ընկած բոլոր անխելքների), այլ որ վերցրել էր միայն մի կարմիր շապիկ ու մի արծաթ ռուբլիանոց չափից ավելի խղճուկ վճար։ Սովորաբար, փոխվում են մեծ գումարներով, վերստին հարաբերականորեն դատելով։ Վերցնում են նույնիսկ մի քանի տասնյակ ռուբլի։ Սակայն Սուշիլովն այնքան էր խեղճուկրակ, անդեմ և բոլորի համար ողորմելի, որ նրա վրա ծիծաղել էլ չէր լինում։
Երկար ապրեցինք Սուշիլովի հետ, արդեն մի քանի տարի։ Կամաց-կամաց նա արտակարգ կապվեց ինձ, չէի կարող դա չնկատել, այնպես որ ինքս էլ շատ վարժվեցի նրան։ Մի անգամ,— ինձ երբեք չեմ կարող ներել դա,— ինչ-որ բան իմ խնդրանքով չէր արել նա, իսկ, ի դեպ, հենց նոր էր փող վերցրել ինձնից, և ես դաժան գտնվեցի, ասելով. «Ահա, Սուշիլով, փող վերցնելիս, վերցնում եք, իսկ գործը չեք անում»։ Սուշիլովր լռեց, շտապեց անել իմ գործը, բայց մի տեսակ հանկարծակի տրտմեց։ Անցավ երկու օր։ Մտածեցի՝ չի կարող պատահել, որ իմ ասածից լինի։ Գիտեի, որ կալանավորներից մեկը՝ Անտոն Վասիլևը, նրանից համառորեն պահանջում է ինչ-որ կոպեկանոց պարտք։ Հաստատ, փող չուներ, իսկ ինձնից ուզել վախենում էր։ Երրորդ օրն ասացի. « Սուշիլով, կարծում եմ, ուզում եք ինձնից փո՞ղ վերցնել Անտոն Վասիլևի համար։ Վերցրեք»։ Այդ ժամանակ ես նստած էի թախտաշարին, Սուշէլովը կանգնած էր դիմացս։ Կարծում եմ, շատ զարմացավ, որ փող առաջարկեցի իրեն, ինքս հիշեցի իր նեղ դրությունը, առավել ևս, որ վերջին շրջանում, իր կարծիքով, չափից ավելի էր վերցրել ինձնից, այնպես որ հույս էլ չուներ, թե էլի կտամ։ Նայեց փողին, հետո ինձ, հանկարծակի շրջվեց ու դուրս եկավ։ Այդ ամենն ինձ շատ զարմացրեց։ Գնացի ետևից ու գտա նրան բանտասենյակների ետևում։ Կանգնել էր բանտի ցցապատի մոտ, դեմքն արած ցանկապատին, գլուխը հենել էր գերաններին ու ձեռքերով կռթնել։ «Ի՞նչ եղավ ձեզ, Սուշիլով»,— հարցրեցի։ Նա չնայեց ինձ և, ի վերին զարմանս, նկատեցի, որ պատրաստ է արտասվել։ «Ալեքսանդր Պետրովիչ... դուք կարծում եք,— սկսեց նա բեկվող ձայնով ու ջանալով կողք նայել,— որ ես... փողի համար ձեզ... իսկ ես... ես... էէխ»։ Այստեղ նա նորից շրջվեց ցցապատի կողմը, այնպես որ ճակատն անգամ զարկեց ու այնպե՜ս հեկեկաց... Առաջին անգամ տաժանավայրում տեսա լաց լինող մարդու։ Դժվարությամբ սփոփեցի նրան, ու թեև այդ օրից ի վեր, հնարավորին չափ ավելի ջանադիր սկսեց ծառայել էնձ և «աչքը վրաս պահել», սակայն որոշ, համարյա անորսալի նախանշաններով նկատեցի, որ սիրտը երբեք չկարողացավ ներել իմ կշտամբանքը։ Այնինչ, մյուսները ծիծաղում էին վրան, ամեն հարմար առիթով ձեռ առնում, հայհոյում էին երբեմն շատ թունդ, իսկ նա ապրում էր հետները խաղաղ, բարյացակամ և երբեք չէր նեղանում։ Այո, շատ դժվար է լինում ճանաչել մարդուն, նույնիսկ ծանոթության երկար տարիների ընթացքում։
Ահա թե ինչու, տաժանավայրն առաջին հայացքից չէր էլ կարող ինձ պատկերվել իրական այն տեսքով, ինչպես ներկայացավ հետագայում։ Ահա թե էնչու ասացի նաև, որ եթե ամեն ինչի նայում էի այդչափ անհագ, սրված ուշադրությամբ, այդուհանդերձ, չէի կարող տեսնել շատ ուրիշ բան, ինչ ուղղակի քթիս տակ էր։ Բնականաբար, սկզբում ինձ ապշեցնում էին խոշոր, հստակ գծագրվող երևույթներ, սակայն դրանք ես գուցե թե ընկալում էի ոչ ճիշտ, և իմ հոգում թողնում էին լոկ ծանր, անհուսալի տրտում տպավորություն։ Դրան շատ նպաստեց իմ հանդիպումը Ա.-վի հետ. նույնպիսի կալանավոր էր, ինձնից քիչ ավելի շուտ եկած բանտ, ինձ ապշեցրած հատկապես տանջալի տպավորությամբ՝ տաժանավայրում գտնվելուս առաջին օրերին։ Իմիջի այլոց, դեռևս նախքան բանտ հասնելս, գիտեի, որ այնտեղ հանդիպելու եմ Ա.-վին։ Նա թունավորեց իմ այդ նախնական ծանր շրջանը և սաստկացրեց հոգեկան տառապանքներս։ Ջեմ կարող չխոսել նրա մասին։
Ամենանողկալի օրինակն էր, թե ինչքան կարող է իջնել ու ստորանալ մարդը և ինչ աստիճանի մեռցնել իր մեջ բարոյական ամենայն զգացում, առանց դժվարության և առանց զղջման։ Ա.-վը երիտասարդ էր, ազնվականներից, ում մասին թռուցիկ հիշատակել եմ արդեն, ասելով, որ նա մեր պլաց-մայորին էր հայտնում այն ամենն, ինչ կատարվում էր բանտում և մտերիմ էր մայորի սպասյակ Ֆեդկայի հետ։ Ահա նրա հակիրճ պատմությունը. ոչ մի տեղ չավարտելով դասընթացները և Մոսկվայում գժտվելով իր անառակ վարքագծից վախեցած հարազատների հետ, հասել էր Պետերբուրգ և փող ձեռք բերելու համար դիմել էր մի անարգ մատնության, այն է՝ վճռել էր տասը հոգու արյունը ծախել, ագուրդ տալու ամենակոպիտ և անառակ վայելքների հանգեպ իր անհագ ծարավին, որոնց նկատմամբ, գայթակղված Պետերբուրգով, դրա անուշավաճառներով և երեք Մեշչանսկայաներով, անկում էր ապրել այն աստիճան, որ անխելք մարդ չլինելով հանդերձ, սիրտ էր առել խելահեղ ու անիմաստ գործ ձեռնարկել։ Շուտով մերկացրել էին նրան, իր մատնագրով նա անմեղ մարդկանց էր վնասել, մյուսներին խաբել, և դրա համար նրան տասը տարով աքսորել էին Սիբիր, մեր բանտը։ Նա դեռ շատ էր ջահել, կյանքը նրա համար նոր-նոր էր սկսվել։ Թվում էր, թե ճակատագրի այդպիսի զարհուրելի շրջադարձը պիտի ապշեցներ նրան, բնույթքը պիտի մղեր որևէ մի դիմադրության, որևիցե բեկման։ Սակայն նվազագույնս չշփոթվելով, նա ընդունել էր իր նոր ճակատագիրը, առանց նվազագույն իսկ խորշանքի, չէր ընդվզել դրա դեմ բարոյապես, չէր վախեցել ոչնչից, բացի լոկ աշխատելու և անուշավաճառներին և երեք Մեշչանսկայաներին հրաժեշտ տալու անհրաժեշտությունից։ Նրան թվացել էր նույնիսկ, որ տաժանապարտի կոչումը սոսկ ավելի արձակ է թողնում ձեռքերը ավելի մեծ ստորությունների և գարշելիությունների համար։ «Տաժանակիրը տաժանակիր է որ կա, թե որ տաժանակիր ես, ուրեմն, կարելի է ստորություններ անել, ու ամոթ չէ»։ Սա էր նրա կարծիքը բառացիորեն։ Ես հիշում եմ այդ նողկալի արարածի մասին, որպես մի ֆենոմենի։ Մի քանի տարի ապրել եմ մարդասպանների, այլասերվածների և անուղղելի ոճրագործների մեջ, բայց հաստատապես եմ ասում, կյանքում դեռ երբեք չէի հանդիպել բարոյական այդչափ կատարյալ անկման, այդպիսի վճռական այլասերության և լկտի ստորության, ինչպես Ա․-վի պարագային։ Մեզ մոտ մի հայրասպան կար, ազնվականներից էր սերում, արդեն հիշատակել եմ իր մասին, սակայն բազում գծերով ու փաստերով համոզվեցի, որ նույնիսկ նա ավելի էր ազնիվ և մարդկային, քան Ա.—վը։ Իմ աչքի առաջ, տաժանակրային ամբողջ կյանքիս ընթացքում Ա.-վը դարձավ ու մնաց մի տեսակ մսակտոր, ատամներով ու որովայնով, ամենակոպիտ, ամենագազանային մարմնական հաճույքների անհագ ծարավ ունեցող մեկը, իսկ այդ հաճույքներից նվազագույնին և քմահաճին հագուրդ տալու համար նա ընդունակ էր չափազանց սառնասրտությամբ սպանել, մորթել, մի խոսքով, գնալ ամեն ինչի, միայն թե բոլոր հետքերը ջնջվեին։ Ոչինչ չեմ չափազանցնում, ես լավ ճանաչեցի Ա.-վին։ Դա օրինակ էր, թե մարդուս ինչերի կարող է հասցնել սոսկ մարմնական կողմը՝ ներքուստ չզսպված և ոչ մի նորմով, ոչ մի օրինականությա մբ։ Եվ ինչքան նողկալի էր ինձ համար նայելը նրա հավերժորեն ծաղրական ժպիտին։ Դա մի հրեշ էր, բարոյական Քվազիմիդո։ Ավելացրեք դրան, որ խորամանկ էր ու խելացի, արտաքնապես գեղեցիկ, քիչումիչ կրթված, ընդունակությունների տեր։ Ո՛չ։ Ավելի լավ է հրդեհ լինի, ավելի լավ են համաճարակը և սովը, քան այդպիսի մարդը հասարակության մեջ։ Արդեն ասել եմ, որ բանտում ամեն բան այնպես ապականվեց, որ լրտեսությունն ու մատնագրերը փթթում էին, և կալանավորներն ամենևին չէին բարկանում դրա վրա։ Հակառակը, Ա.-վի հետ բոլոր նրանք շատ համերաշխ էին ու նրա հետ վարվում էին անհամեմատ ավելի բարյացակամ, քան մեզ հետ։ Իսկ նրա հանդեպ մեր հարբեցող մայորի ողորմածությունը նշանակալիություն և կշիռ էին հաղորդում կալանավորների աչքում։ Իմիջիայլոց, նա հավատացրել էր մայորին, որ կարող է դիմանկարներ անել (կալանավորներին էլ հավատացրել էր, թե գվարդիայի պորուչիկ է եղել), և մայորը պահանջել էր, որ Ա.-վին աշխատանքի ուղարկեն իր տուն, անշուշտ, մայորի դիմապատկերը նկարելու համար։ Այնտեղ էլ նա մտերմացել էր համհարզ Ֆեդկայի հետ, որն արտակարգ ազդեցություն ուներ իր պարոնի, հետևաբար և բանտում ամեն ինչի և ամենքի վրա։ Ա.-վը հենց մայորի պահանջով էր լրտեսում մեզ, իսկ մայորը հարբած վիճակում նրա այտերին խփելիս, հենց լրտես ու մատնիչ էր կոչում, անպատվելով։ Պատահում էր, այն էլ շտտ հաճախ, որ ծեծից հետո մայորը նստում էր աթոռին ու Ա.-վին հրամայում շարունակել դիմանկարը։ Կարծեմ թե մեր մայորն իսկապես հավատում էր, թե Ա.-վը հիանալի նկարիչ է, համարյա թե Բրյուլլով, ում մասին լսել էր, բայց և այնպես իրավունք էր վերապահում իրեն ապտակներ հասցնել նրան, քանի որ իբր թեկուզև այն նկարիչն ես, սակայն տաժանակիր, ու թեկուզ տասըբրյուլլով էլ լինես, այդուհանդերձ, ես եմ քո պետը, ուրեմն և ինչ ուզեմ, քեզ հետ կանեմ։ Իմիջիայլոց, նա ստիպում էր Ա․֊վին հանել իր սապոգները և ննջասենյակից դուրս տանել զանազան ամաններ, և այդուհանդերձ, երկար ժամանակ չէր կարողանում հրաժարվել այն մտքից, որ Ա․-վը մեծ նկարիչ է։ Դիմանկարը ձգվեց երկար-երկար, համարյա մի տարի։ Ի վերջո, մայորը գլխի ընկավ, որ իրեն խաբում են և կատարելապես համոզվելով, որ դիմանկարը չի ավարտվում և օրըստօրե ոչ֊նման է դառնում իրեն, զայրացավ, լավ ծեծ տվեց նկարչին և ի պատիժ, բանտ քշեց նրան սև աշխատանքի։ Ըստ երեույթին, Ա.-վն ափսոսում էր դա և նրա համար դժվար էր հրաժարվել անգործ օրերից, մայորի սեղանից հասած թերմացքներից, որ Ֆեդկա բարեկամից և բոլոր այն հաճույքներից, որոնք երկուսով հորինում էին մայորի խոհանոցում։ Համենայն գեպս, Ա.֊վին հեռացնելուց հետո, մայորը դադարեց հետապնդել Մ.֊ին, մի կալանավորի, ում անվերջ այպանում էր Ա.֊վը, ահա թե ինչու Ա․֊վի բանտ մտնելիս, Մ․-ը մենակ էր։ Նա շատ էր թախծում, ընդհանուր և ոչինչ չուներ մյուս կալանավորների հետ, նրանց էր նայում սարսափով և գարշանքով, չէր նկատում և աչքից փախցրեց այն ամենն, ինչ կարող է ներազդել իր վրա՝ հաշտվողականոր են, չմերվեց նրանց հետ։ Կալանավորները պատասխանեցին նույնպիսի ատելությամբ։ Ընդհանրապես, բանտում ահավոր է Մ.֊ի պես մարդկանց վիճակը։ Ա.֊վի բանտ ընկնելու պատճառը հայտնի չէր Մ․-ին։ Ընդհակառակը, Ա.֊վը, կռահելով, թե ում հետ գործ ունի, իսկույն հավատացրեց նրան, թե աքսորված է մատնագրին միանգամայն հակառակ պատճառով, համարյա նույն բանի համար, ինչ և Մ.֊ը։ Մ.-ն անչափ ուրախացավ ընկերոջ, բարեկամի համար։ Հետևում էր նրան, սփոփում տաժանակրության առաջին օրերին, ենթադրելով, թե շատ պիտի տառապի, նրան տվեց վերջին փողերը, կերակրում էր, անհրաժեշտ իրերր կիսում նրա հետ։ Սակայն Ա.֊վն անմիթապես ատեց նրան հենց այն պատճառով, որ Մ.֊ը վեհանձն էր, այն պատճառով, որ սարսափով էր նայում ամեն տեսակ ստորության, այն իսկ պատճառով, որ ամենևին նման չէր իրեն և այն ամենն, ինչ խոսակցությունների ընթացքում Մ.֊ը հայտնել էր իրեն բանտի, մայորի մասին, Ա.֊վը շտապեց առաջին իսկ առիթով մատնել մայորին։ Սա ահավոր ատեց ու ճնշում էր Մ.֊ին, և եթե պարետի ազդեցությունը չլիներ, փորձանքի էր հասցնելու նրան։ Իսկ Ա․-վը ոչ միայն չշփոթվեց, երբ հետագայում Մ.֊ն իմացավ նրա ստորության մասին, այլ նույնիսկ սիրում էր հանդիպել ու հեգնաբար նայել նրան։ Հավանորեն, դա հաճույք էր պատճառում Ա.֊վին։ Մի քանի անգամ Մ.֊ն ինձ մատնացույց արեց դա։ Հետագայում այդ ստոր արարածը փախավ մի կալանավորի և պահախմբի զինվորի հետ, բայց այդ փախուստի մասին հետո։ Սկզբում նա շատ էր քսմսվում ինձ, կարծելով թե չեմ լսել իր պատմությունը։ Կրկնեմ, իմ տաժանակրության առաջին օրերը նա թունավորեց էլ ավելի մեծ տրտմությամբ։ Ես սարսափած էի զարհուրելի այն ստորությամբ և փոքրոգությամբ, ուր նետել էին ինձ, որի մեջ հայտնվել էի։ Մտածեցի, որ այստեղ ոչ ամեն ինչ է նույնքան ստոր ու ցածր։ Սակայն սխալվեցի՝ բոլորի մասին դատում էի ըստ Ա-վի։
Այդ երեք օրը տրտմած թափառում էի բանտում, պառկում իմ տեղում, Ակիմ Ակիմիչի երաշխավորած հուսալի կալանավորին կարել տվեցի շապիկներ՝ պետական քաթանից, իհարկե, վճարով (մի քանի գռոշ մեկ շապկի համար), Ակիմ Ակիմիչի համառ խորհրդով ձեռք բերեցի ծալովի ներքնակ (կտավակար թաղիքից), չափազանց բարակ, բլիթի պես, նաև խոտով լցված բարձ, որն անասելի կոշտ էր անվարժությունից։ Ակիմ Ակիմիչը շատ էր հոգ տանում, որ այդ բոլոր իրերը ձեռք բերեմ, ինքն էլ էր մասնակցում, իր ձեռքով վերմակ կարեց ինձ համար՝ պետական հին մահուդի կտորներից, հավաքված մաշված շալվարների և բաճկոնների մնացորդներից՝ գնել էր կալանավորներից։ Պետական իրերը, որոնց ժամկետն անցնում էր, մնում էին որպես կալանավորի սեփականություն, դրանք տեղնուտեղը ծախվում էին հենց բանտում, և ինչքան էլ մաշված լիներ իրը, այդուհանդերձ հույս կար, որ կծախվի որևէ գնով։ Այդ ամենից շատ էի զարմանում սկզբում։ Ընդհանրապես, ժողովրդի հետ իմ առաջին շփման ժամանակն էր։ Ինքս էլ հանկարծ դարձզ նույնպիսի հասարակ ժողովուրդ, նույնպիսի տաժանապարտ, ինչպես և նրանք։ Նրանց սովորությունները, ըմբռնումները, կարծիքները, նիստուկացը կարծես դարձան համենայն դեպս, ըստ ձևի, ըստ օրենքի նաև իմը, թեև ըստ էության, համամիտ չէի։ Զարմացած էի, ապշած, ճիշտ կարծես նախկինում չէի էլ կասկածում դրանց գոյությունն ու չէի լսել ոչնչի մասին, թեև թե՛ գիտեի, թե՛ լսել էի։ Սակայն իրականությունը միանգամայն ուրիշ տպավորություն է գործում, քան գիտեցածն ու լսածը։ Օրինակ, նախկինում երբևէ կարո՞ղ էի ենթադրել, թե այդպիսի հնոտիք, այդպիսի իրեր կարող են նույնպես իր համարվել։ Իսկ ահա, այդ հնոտիքից ինձ համար վերմակ կտրեցի։ Դժվար էր պատկերացնելն իսկ, թե ինչ տեսակի մահուդ էր նախատեսված կալանավորական հագուստի համար։ Արտաքինից կարծես իսկապես նման էր մահուդի՝ հաստ, զինվորի, սակայն մի քիչ մաշվելուց հետո վերածվում էր ծակ-ծակ քրջի, պատառոտվում զարհուրելի։ Ի դեպ, մահուդե հագուստը տրվում էր մի տարով, բայց այդ ժամկետին էլ դժվար էր հարմարվել։ Կալանավորն աշխատում, բեռ էր շալակում, հագուստը մաշվում և պատառոտվում էր արագ։ Իսկ քուրքը տրվում էր երեք տարով և սովորաբար այդ ընթացքում ծառայում էր թե՛ որպես հագուստ, թե՛ վերմակ, թե՛ փռոց։ Բայց քուրքերը պնդակար էին, թեև երրորդ տարվա վերջին, այսինքն մաշվելու Ժամկետին, հաճախ կտեսնեիր հասարակ քաթանով կարկատված քուրք։ Չնայած դրան, անգամ շատ մաշվածները, նախատեսված ժամկետն ավարտելիս, ծախվում էին արծաթ քառասուն կոպեկով։ Իսկ որոշները՝ ավելի լավ պահպանված, ծախվում էին վեց կամ յոթ գրիվնա արծաթով, տաժանավայրում դա կարգին փող էր։
Իսկ փողը, արդեն ասել եմ, բանտում վիթխարի նշանակաթյուն, զորություն ունի։ Հաստատապես կարելի է ասել, որ տաժանավայրում թեկուզև որևէ քանակի փող ունեցող կալանավորը տասն անգամ քիչ է տառապում, քան ամենևին չունեցողը, թեև վերջինս նույնպես ապահովված էր նույն պետական ամեն ինչով ու իբր, նրա ինչի՞ն էր պետք փող՝ այսպես էր դատում մեր ղեկավարությունը։ Նորից կրկնեմ, որ եթե կալանավորները զրկված լինեին իրենց փողն ունենալու ամենայն հնարավորությունից, կա՛մ կխելագարվեին, կա՛մ կմեռնեին ճանճերի պես (թեև ապահովված էին ամեն ինչով), կա՛մ վերջապես, կանցնեին չլսված ոճրագործությունների, ոմանք թախծից, մյուսները, որպեսզի շուտափույթ մահապատժի ենթարկվեին և ոչնչացվեին որևէ կերպ, կա՛մ էլ նույնպես որևէ կերպ «փոփոխեին ճակատագիրր» (տեխնիկական արտահայտություն է)։ Իսկ եթե կալանավորը, համարյա թե արյուն֊քրտինքով ձեռք գցելով մի քանի կոպեկ, կամ ձեռք բերելու համար հաճախ գողությամբ կամ խարդախության ճանապարհով, դիմելով ամենաանսովոր խորամանկությունների, այդպիսի երեխայական անմտությամբ մսխում է դա, ապա ամենևին չի նշանակում, թե չի գնահատում փողը, թեև այդպես է թվում առաջին հայացքից։ Փողի նկատմամբ կալանավորն անհագ է՝ ջղաձգության աստիճան, մինչև իսկ գիտակցության մթագնման չափ, և եթե, իրոք, շաղ է տալիս տաշեղի պես, քեֆ անելիս, ապա ցրիվ է տալիս հանուն այն բանի, ինչ համարում է այդ փողից մի աստիճանով բարձր։ Կալանավորի համար ի՞նչն է ավելի բարձր փողից։ Ազատությունը կամ գեթ որևիցե երազանք ազատության վերաբերյալ։ Այս մասին որոշ բաներ կասեմ ստորև, բայց խոսքը տեղն է եկել, կհավատա՞ն, արդյոք, որ տեսել եմ քսանամյա պատժաժամկետով աքսորվածների, որոնք հենց ինձ են ասել ամենայն հանգստությամբ, օրինակ, այսպիսի բառեր. «Հլա սպասի, Աստված տա, պատիժս վերջացնեմ, էն ժամանակ...»։ «Կալանավոր» բառի համակ իմաստն է «անազատ մարդ», իսկ փողը ծախսելիս նա արդեն իր ազատությամբ է գործում։ Անտեսելով ամեն տեսակ խարան, կալանդ և բանտի ատելի պարիսպ, որոնք նրանից պատնեշում են Աստծո աշխարհը և արգելափակում ինչպես գաղտնին վանդակում, նա կարողանում է խմիչք ձեռք բերել, այն է՝ ահավոր արգելված մի հաճույք, օգտվել անառակ կանանցից, երբեմն նույնիսկ (թեև ոչ միշտ) կաշառել իրեն մերձակա պետերին, վետերաններին և անգամ ենթասպաներին, որոնք մատների արանքով կնայեն, որ խախտվում է օրենքն ու կարգը։ Նույնիսկ կարող է, պայմանից դուրս, նաև հոխորտալ նրանց գլխին, իսկ կալանավորն ահավոր սիրում է հոխորտալ, այսինքն՝ ընկերների առաջ ներկայանալ, նույնիսկ ինքն իրեն հավատացնել, թեկուզև կարճատև, թե ինքն անհամեմատ ավելի ազատություն և իշխանություն ունի, քան թվում է, մի խոսքով, կարող է քեֆեր անել, կռվշտել, մեկն ումեկին վիրավորել անասելի և ապացուցել նրան, թե ինքն այդ ամենը կարող է, թե այս ամենը «մեր ձեռքում է», մի խոսքով, ինքն իրեն հավատացնել մի բան, ինչ խեղճուկրակի մտքով չի անցնի։ Ի դեպ, ահա թե ինչու, կալանավորների մեջ, նույնիսկ սթափ վիճակում, նկատվում է համընդհանուր հակվածություն հոխորտանքին, պարծենկոտությանը, սեփական անձի կոմիկական և պարզունակ, թեկուզև ցնորական փառաբանմանը։ Ի վերջո, այդ ամբողջ քեֆ-ուրախությունն իր վտանգն ունի՝ նշանակում է, այդ ամենի մեջ կյանքի թեկուզև ինչ-որ տեսիլք, ազատության թեկուզև հեռու հեռավոր տեսիլք կա։ Իսկ ի՞նչ չես տա հանուն ազատության։ Այդ ո՞ր միլիոնատերը, եթե վզին օղ հագցնես ու սեղմես, ունեցած-չունեցածը չի տա մի ումպ օդի համար։
Երբեմն զարմանում են պետերը, որ ահա, այս կամ այն կալանավորը քանի տարի ապրում էր իր համար այնքան սթափ, օրինակելի, նույնիսկ տասնապետ դարձրին՝ գովական վարքի համար, և հանկարծ կտրուկ, ճիշտ կարծես դև էր մտել մեջը, մեկ էլ տեսար սկսեց անկարգություններ անել, քեֆեր ու կռվշտոց սարքել, երբեմն էլ, պարզապես քրեական հանցանքի գնաց կամ բարձր ղեկավարության նկատմամբ հստակ անհարգալիրության, կամ սպանության, կամ բռնաբարության և այլն։ Նայում են նրան ու զարմանում։ Այնինչ, գուցեև այդ հանկար ծակի բռնկման ամբողջ պատճառն այն մարդու մեջ, որից ամենաքիչը կարելի էր սպասել որևիցե բան, անձնավորության թախծալի, ջղաձիգ բացահայտումն է, բնազդական կարոտն իր իսկ հանդեպ, իր մասին, իր նսեմացված անհատականության, իրեն հայտարարելու ցանկությունը՝ հանկարծակի ի հայտ եկած ու հասած չարացածության, կատաղության, գիտակցության մթագնման, ընկնավորության, ջղաձգումների։ Այդպես կարող է կենդանի-կենդանի դագաղ դրված և արթնացածը խփել կափարիչին և ջանալ դեն շպրտել դա, թեև, անշուշտ, դատոզությունը կհամոզեր նրան, որ իր բոլոր ճիգերը զուր կանցնեն։ Բանն այն է հենց, որ այդ դատողությանը տեղ չկա՝ ջղաձգումն է մնացել սոսկ։ Նկատի առեք նաև, որ կալանավորի մեջ ինքնության ինքնակամ յուրաքանչյուր դրսևորում հանցանք է համարվում, իսկ այդ դեպքում նրա համար, բնականաբար, նույնն է, թե որն է մեծ, որը փոքր դրսևորում։ Քեֆ քաշել, ուրեմն քեֆ քաշել, սիրտ անել, ուրեմն գնալ նույնիսկ սպանության։ Ու չէ որ բավական է սոսկ սկսել, մարդն արբեցած է արդեն, նրան կանգնեցնել չի լինի։ Ուստիև, ամեն կերպ ավելի լավ է չհասցնել դրան։ Ավելի հանգիստ կլինի բոլորի համար։
Այո, բայց ինչպե՞ս անել դա։
VI։ Առաջին ամիսը
Բանտ մտնելիս, մի քիչ փող ունեի։ Ձեոքիս ունեցածը քիչ էր՝ վախից, որ կվերցնեն, բայց հարկավոր պահի համար թաքցրել էի, այսինքն սոսնձված էր Ավետարանի կազմի մեջ, որը կարելի էր բանտ մտցնել՝ մի քանի ռուբլի էր։ Այդ գիրքը՝ մեջը սոսնձած ռուբլիներով, ինձ էին նվիրել դեռևս Տոբոլսկում նրանք, ովքեր նույնպես տառապում էին աքսորում և ժամանակը հաշվում այլևս տասնամյակներով և ովքեր ամեն տառապյալի մեջ վաղուց վարժվել էին տեսնել եղբոր։ Սիբիրում կան ու համարյա երբեք չեն վերանա մի քանի անձինք, ովքեր իրենց կյանքի իմաստն են համարում կարծես եղբայրական հոգածությունը «տարաբախտների» հանդեպ, կարեկցանքն ու ցավակցումը, ճիշտ ինչպես հարազատ զավակներին, միանգամայն անշահախնդիր, սրբավարի։ Այստեղ չեմ կարող համառոտակի չհիշել մի հանդիպում։ Քաղաքում, ուր գտնվում էր մեր բանտը, մի տիկին էր ապրում Նաստասյա Իվանովնան, այրի էր։ Հարկավ, մեզնից ոչ ոք բանտում գտնվելով, չէր կարող անձամբ ծանոթանալ նրա հետ։ Կարծես իր կյանքի նշանակությունը նա ընտրել-դարձրել էր օգնությունն աքսորյալներին, բայց բոլորից ավելի հոգում էր մեր մասին։ Կա՞ր, արդյոք, նման որևիցե դժբախտություն կամ իր սրտին առանձնապես թանկ ու մոտիկ որևէ մեկը տուժե՞լ էր նմանօրինակ հանցանքի համար, միայն թե մի տեսակ հատուկ երջանկություն էր համարում մեզ համար անելն այն ամենն, ինչ կարող էր սոսկ։ Շատ բան, հարկավ, չէր կարող շատ էր չունևոր։ Սակայն մենք՝ բանտում նստածներս, զգում էինք, որ այնտեղ, բանտից անտի, հավատարմագույն բարեկամ ունենք։ Իմիջիայլոց, հաճախ նա մեզ լուրեր էր հայտնում, որոնց կարիքը շատ ունեինք։ Բանտից դուրս գալով և մի ուրիշ քաղաք ուղևորվելով, հասցրի լինել իր մոտ և անձամբ ծանոթանալ։ Ապրում էր ինչ-որ տեղ Ֆորշտադտում, իր մերձավոր ազգականներից մեկի տանը։ Ոչ տարիքն առած էր, ոչ ջահել, ոչ սիրունիկ և ոչ տգեղ, նույնիսկ չէր լինի իմանալ՝ խելացի՞ է, արդյոք, կրթվա՞ծ։ Միայն թե նրա մեջ ամեն քայլափոխին նկատվում էր անսահման բարություն, սիրաշահելու, թեթևացնելու, ձեզ համար անպայման մի հաճելի բան անելու անհաղթահարելի զգացում։ Այդ ամենն ուղղակի երևում էր նրա մեղմ, բարյացակամ հայացքում։ Բանտի իմ ընկերներից մեկի հետ ամբողջ մի երեկո անցկացրինք նրա տանը։ Նա աչքերը չէր կտրում մեր աչքերից, ծիծաղում էր, երբ մենք էինք ծիծաղում, շտապում համաձայնել ինչ էլ ասեինք, իրար էր անցել հյուրասիրելու մեզ ինչով միայն կարող էր։ Թեյ մատուցվեց, ակրատ, ինչ-որ քաղցրավենիք, և եթե հազարներ ունենար, կարծում եմ, միայն ուրախ կլիներ, որ կկարողանար ավելի սիրաշահել ու թեթևացնել բանտում մնացած մեր ընկերների վիճակը։ Հրաժեշտ տալիս, մեկական ծխատուփ նվիրեց, ի հիշատակ։ Ինքն էր սոսնձել դրանք մեզ համար ստվարաթղթից (Աստված գիտե, ինչպես էին սոսնձված), երեսպատել գունավոր թղթով, ճիշտ նույնպես, ինչպես կազմվում են թվաբանության համառոտ դասագրքերը մանկական դպրոցների համար (գուցեև, ծխատուփերի համար նույնպիսի գիրք էր օգտագործվել)։ Երկու տուփերն էլ, գեղեցկության համար, եզերված էին ոսկեթղթի բարակ շերտիկներով, ինչը գնելու համար նա հատկապես գնացել էր խանութ։ «Այ, գուք ծխում եք, գուցեև ձեզ պետք գա»,— ասաց նա, մի տեսակ կարծես ամաչելով իր նվերներից... Ասում են ոմանք (ես լսել ու կարդացել եմ), որ մերձավորի հանդեպ բարձրագույն սերը միաժամանակ նաև բարձրագույն եսապաշտություն է։ Թե ինչ կապ ունի այստեղ եսապաշտությունը, ոչ մի կերպ չեմ հասկանում։
Բանտ մտնելիս թեև այնքան էլ շատ փող չունեի, բայց մի տեսակ չկարողացա այն ժամանակ լրջորեն վրդովվել այն տաժանակիրների վրա, ովքեր բանտային իմ կյանքի գրեթե առաջին ժամերին, արդեն մեկ անգամ խաբելով ինձ, միամիտ-միամիտ գալիս էին երկրորդ, երրորդ, նույնիսկ հինգերորդ անգամ փող պարտք վերցնելու։ Բայց մի բան խոստովանեմ անկեղծորեն. ինձ շատ էր բարկացնում, որ այդ ամբողջ ամբոխը, իրենց պարզունակ խորամանկություններով, ինչպես թվում էր, անպայման պիտի համարեին ինձ ցանցառ, ու հիմարիկ, ծիծաղեին վրաս այն իսկ պատճառով, որ հինգերորդ անգամ փող էի տալիս իրենց։ Անպայման պիտի թվար, թե ես տրվում եմ իրենց խաբեություններին ու խորամանկություններին, և հակառակը, եթե մերժեի ու քշեի, հավատացած եմ, կսկսեին անհամեմատ ավելի հարգել ինձ։ Սակայն ինչքան էլ բարկանայի, այդուհանդերձ, մերժել չէի կարողանում։ Իսկ բարկանում էի, որ առաջին այդ օրերին լրջորեն ու մտահոգ մտածում էի, թե ինչպես և ինչ աստիճանի պիտի ինձ դնեմ բանտում, կամ ավելի լավ կլինի ասել, թե ինչ աստիճանի պիտի կանգնեմ նրանց հետ։ Զգում և հասկանում էի, որ այս ամբողջ շրջապատը բացարձակապես նոր է ինձ համար, որ ես կատարյալ խավարի մեջ եմ, իսկ խավարի մեջ չի կարելի ապրել այդքան տարի։ Հարկ էր նախապատրաստվել։ Անշուշտ, վճռեցի, որ ամենից առաջ պետք է գործել ուղղամիտ, ինչպես ներքին զգացողությունս և խիղճս են հրամայում։ Սակայն գիտեի նաև, որ դա սոսկ ասույթ է, իսկ իմ դեմ կանգնելու է ամենաանսպասելի իրողությունը։
Այդ իսկ պատճառով, չնայած բանտասենյակում հարմար տեղավորվելու իմ բոլոր մանրումեծ հոգսերին, որոնք հիշատակել եմ արդեն, և որոնց դրդում էր գերազանցապես Ակիմ Ակիմիչը, չնայած ինչ-որ առումով դրանք զբաղեցնում էին ինձ, թունալի տրտմությունն ավելի ու ավելի էր տանջում։ «Մեռյալ տուն» ասում էի ինքս ինձ, երբեմն մթնշաղին, մեր բանտասենյակի առմուտքից զննելով կալանավորներին, որոնք արդեն վերադարձել էին գործից և ծուլորեն գնում-գալիս էին բանտի բակում, բանտասենյակներից խոհանոց ու ետ։ Զննում էի և նրանց դեմքերից ու շարժմունքից ջանում իմանալ, թե ի՞նչ մարդիկ են, ի՞նչ բնավորության տեր։ Իսկ նրանք թափառում էին իմ առջևով՝ ճակատները կնճռոտած կամ արդեն չափից ավելի ուրախ (այս երկու տեսակներն ավելի շատ են հանդիպում և համարյա թե տաժանավայրի բնութագիրն է), կռվշտում էին կամ պարզապես զրուցում, կամ ի վերջո, շրջում էին մենակ, ասես մտքերի մեջ խորասուզված, լուռումունջ, սահուն, ոմանք հոգնած և հուսաբեկ տեսքով, մյուսները (անգամ այստեղ) գոռոզ գերազանցության տեսքով, գլխարկները թեք դրած, քուրքերն ուսերին գցած, հանդուգն, խորամանկ հայացքով ու լկտի քմծիծաղով։ «Այս ամենն իմ միջավայրն է, ներկայիս»։ Իմ կյանքը,— մտածում էի,— որոնց մեջ, ուզեմ թե չուզեմ, պիտի տպրեմ... Փորձեցի հարցուփորձ անել և նրանց մասին իմանալ Ակիմ Ակիմիչից, ում հետ շատ էի սիրում թեյ խմել, որ մենակ չմնամ։ Միջանկյալ ասեմ, որ թեյն այդ առաջին շրջանում, համարյա թե միակ սնունդս էր։ Ակիմ Ակիմիչը թեյից չէր հրաժարվում և ինքն էր դնում մեր ծիծաղելի, ինքնաշեն, թիթեղյա փոքր ինքնաեռը, որն ինձ էր պահ տվել Մ.֊ը։ Ակիմ Ակիմիչը սովորաբար մի բաժակ էր խմում (նա բաժակներ էլ ուներ), խմում էր լուռ ու ծանրումեծ, ինձ ևս մատուցելով, շնորհակալություն էր հայտնում և տեղնուտեղը սկսում կարել֊կարկատել իմ վերմակը։ Բայց այն, ինչ ինձ պետք էր իմանալ, հայտնել չէր կարող և չէր հասկանում նույնիսկ, թե իմ ինչին է պետք այդպես առանձնակի հետաքրքվել մեզ շրջապատող և մեզ ավելի մերձ տաժանապարտների բնավորություններով, և լսում էր մի տեսակ նույնիսկ խորամանկ ժպիտով, ինչ շատ եմ հիշում. «Չէ, երևում է, ինքս պիտի վերապրեմ և ոչ թե հարցուփորձ անեմ»,— մտածեցի ես։
Չորրորդ օրը, ինչպեսև այն անգամ, երբ գնացել էի կալանդները վերակոփելու, լուսումութին կալանավորները երկշար շարվեցին կորդեգարդիայի առաջ, դարպասի մոտ։ Առջևում, դեմքով դեպի կալանավորները և ետևում, լցված հրացաններով ու ծալած սվիններով, ձգվեցին զինվորները։ Զինվորն իրավունք ուներ կրակել կալանավորի վրա, եթե վերջինս մտադրվեր փախչել, սակայն միևնույն ժամանակ պատասխանատու էր իր կրակոցի համար, եթե դա արել էր ոչ ծայր անհրաժեշտության դեպքում, նույնը նաև՝ տաժանապարտների բացահայտ խռովության պարագային։ Բայց դե ո՞ւմ խելքին կփչեր փախչել բացեիբաց։ Հայտնվեց ինժեներ-սպան, կոնդուկտորը, ինչպես նաև ինժեներ ենթասպաները և զինվորները, կատարվող աշխատանքը հսկող պրիստավները։ Ներկա-բացակա արեցին։ Կարի արհեստանոցներ գնացող կալանավորների մի մասը ճանապարհ ընկավ բոլորից շուտ, ինժեներական ծառայությունը նրանց հետ գործ չուներ, նրանք աշխատում էին բանտի համար և կարում ամբողջ բանտի հագուստը։ Հետո ճամփա ընկան արհեստանոցներ գնացողները, հետո էլ սովորական սևագործները։ Քսան ուրիշ կալանավորների թվում ես էլ գնացի։ Պարսպից այն կողմ, սառած գետի վրա երկու պետական բեռնանավ կար, որոնք անպիտանիության համար պետք էր քանդել, որ ծայրահեղ դեպքում շինափայտը չկորչեր հենց այնպես։ Ի դեպ, այդ հին շինափայտը, կարծում եմ, շատ քիչ արժեր, համարյա ոչինչ։ Քաղաքում վառելափայտը վաճառվում էր չնչին գնով, չորսբոլորն անտառ էր՝ լիուլի։ Գործի էին ուղարկում համարյա թե մի պատճառով լոկ, որ կալանավորները ձեռքերր ծալած չնստեն, ինչը և շատ լավ հասկանում էին իրենք՝ կալանավորները։ Նման գործի նրանք գնում էին ծուլորեն և չուզենալով, և համարյա միանգամայն ուրիշ էր լինում, երբ գործն ինքնին իսկական էր, արժեքավոր և հատկապես, երբ հնարավոր էր գործաբաժին-կետարք խնդրել։ Այդ դեպքում նրանք հատկապես ոգևորվում ու թեև դրանից ամենևին օգուտ չէր լինում իրենց համար, սակայն ինքս եմ տեսել, ուժասպառ էին լինում՝ գործն ավելի շուտ և ավելի լավ ավարտելու համար, նույնիսկ մի տեսակ ինքնասիրություն էր ի հայտ գալիս։ Սակայն իսկական աշխատանքի մեջ, որ արվում էր ավելի շատ ձևի, քան հարկավորության համար, դժվար էր կետարք պոկել, այլ հարկ էր աշխատել մինչև թմբկազարկ, որը տուն էր կանչում առավոտյան ժամը տասնմեկին։ Տաք, մշուշապատ օր էր, ձյունը համարյա հալչել էր։ Մեր ամբողջ խումբը ճամփա ընկավ պարսպից դուրս, գետափ, թեթևակի զնգզնգացնելով շղթաները, որոնք թեև հագուստի տակից էին, այդուհանդերձ, սուր և կտրուկ զրնգոց էին արձակում ամեն քայլափոխին։ Երկու-երեք հոգի ջոկվեցին անհրաժեշտ գործիքները բերելու ցեյխհաուզից։ Քայլում էի բոլորի հետ միասին և կարծես նույնիսկ աշխուժացա. ուզում էի ավելի շուտ տեսնել և իմանալ, թե ի՞նչ դործ է դա։ Ի՞նչ տաժանակիր աշխատանք է։ Եվ ե՞ս ինչպես եմ կյանքում առաջին անգամ սևագործություն անելու։
Ամեն ինչ հիշում եմ նվազագույն մանրուքներով։ Ճանապարհին մի քաղքենի հանդիպեց մեզ՝ փոքր մորուքով, կանգնեց ու ձեռքը գրպանը տարավ։ Տեղնուտեղը մի կալանավոր պոկվեց մեր խմբից, գլխարկը հանեց և վերցրեց ողորմությունը՝ հինգ կոպեկ, և փութով միացավ յուրայիններին։ Քաղքենին խաչակնքեց ու գնաց իր ճանապարհով։ Այդ հինգ կոպեկը նույն առավոտյան տվեցինք կալաչի՝ մեր ամբողջ շարքին հասավ հավասարապես։
Կալանավորների այդ ամբողջ խմբից ոմանք, սովորականի պես, մռայլադեմ էին ու քչախոս, մյուսներն անտարբեր ու ալարկոտ, մնացածը ծուլորեն զրուցում էր իրար մեջ։ Մեկն անասելի ուրախ-զվարթ էր, չգիտես ինչու, երգում ու համարյա թե պար էր գալիս ճանապարհին, ամեն ցատկի հետ զնգզնգացնելով կալանդները։ Հենց այն կարճահասակ և պնգակազմ կալանավորն էր, որը բանտում գտնվելու առաջին առավոտյան վեճի բռնվեց մեկ ուրիշի հետ՝ ջրի մոտ լվացվելիս, քանի որ մյուսը համարձակվել էր պնդել իր մասին, թե ինքը կտցար թռչուն է։ Ուրախ-զվարթ այդ ջահելի ազգանունը Սկուրատով էր։ Ի վերջո, նա մի շրխկան երգ սկսեց, որի կրկներգն եմ հիշում.
Ես չկայի, ինձ պսակեցին,
Ինձ համար ջաղացում նստած էի։
Միայն բալալայկան էր պակասում։
Նրա անսովոր զվարթ տրամադրությունն, իհարկե, իսկույն բորբոքեց մեր շարասյունից մի քանիսին, նույնիսկ որպես վիրավորանք ընկալվեց։
― Ոռնոցը դրեց,— կշտամբանքով սկսեց մի կալանավոր, ում գործը չէր, ի դեպ, ամենևին։
― Գելը մի երգ ուներ, էն էլ ձեռից խլեց տուլացին,— ավելացրեց մյուսը՝ մռայլադեմներից էր, ուկրաինացու խոսվածքով։
― Ասենք թե՝ տուլացի եմ,— տեղնուտեղն առարկեց Սկուրատովը,— դուք էլ ձեր Պոլտավայում խմորագունդ ուտելով խեղդվեցիք։
― Փչո՜ց։ Քո կերա՞ծն ինչ է եղել։ Տրեխով շփոթ ես խպշտել։
― Հիմի էլ սատանեն է կորիզից-բանից տալիս,— ավելացրեց երրորդը։
― Ճիշտը որ ասեմ, ախպեր տղերք, լավ ապրած մարդ եմ,— թեթևակի հոգոցով պատասխանեց Սկուրատովը, ասես զղջալով իր լավ ապրած լինելու համար և դիմելով բոլորին՝ ընդհանրապես, ոչ մեկին՝ առանձին,— ամենափոքրուց սև սալորաչրով ու փումփուշ բլիթներով եմ դաստավորվել (այսինքն, դաստիարակվել՝ Սկուրատովը դիտավորյալ աղավաղում էր բառերը),— հարազատ ախպերներս հիմի էլ Մոսկվայում իրանց խանութն ունեն, մեջտեղի շարքերում քամի են ծախում, հարստացող վաճառականներ են։
― Բա դո՞ւ ինչ ես ծախել։
― Մեր գործերն ուրիշ են դասավորվել։ Հենց էն ժամանակ էլ, ախպեր տղերք, իմ առաջին երկու հարյուրը ստացա...
― Չլինի՞ թե ռուբլի,— հարցրեց հետաքրքրասեր մեկը, նույնիսկ ցնցվեց այդքան փողի անուն լսելով։
― Չէ, այ հոգի, ռուբլի չէ, մահակ։ Լուկա, այ Լուկա։
― Նայած ում համար՝ Լուկա, քեզ համար՝ Լուկա Կուզմիչ,— դժկամությամբ արձագանքեց փոքրամարմին ու նիհարիկ, քիթը սուր կալանավորը։
― Լավ, Լուկա Կուզմիչ, սատանեն քեզ հետ, թող էդպես լինի։
― Նայած ում համար՝ Լուկա Կուզմիչ, քեզ համար՝ Լուկա հոպար։
― Դե, գրողը քեզ էլ տանի, հոպարին էլ հետը։ Խոսել էլ չարժի։ Լավ բան էի ուղում ասել։ Ուրեմն, էնպես եղավ, ախպեր տղերք, որ կարճ մնացի Մոսկվայում. վերջում էլ տասնհինգ ճիպոտ տվին ու քշեցին։ Ես էլ...
― Բաա ինչի՞ համար քշեցին...— ընդհատեց մեկը, որն ուշադիր հետևում էր պատմածին։
― Ուրեմն, չմտնես կարանտին, չխմես բկից, դուրս չտաս դեսից-դենից։ Էնպես որ, ախպեր տղերք, չհասցրի Մոսկվայում ոնց որ պետքն է հարստանալ։ Բայց դե, շատ, շատ, շատուշատ էի ուզում հարստանա մ։ Ու էնքան էի ուզում, էնքան, որ չեմ իմանում, ինչ ասեմ։
Շատերը ծիծաղեցին։ Ակներև էր, որ Սկուրատովը կամավոր այն զվարճախոսներից, կամ ավելի լավ է ծաղրածուներից էր, ովքեր կարծես իրենց պարտքն էին համարում զվարճացնել մռայլադեմ ընկերներին և, իհարկե, ոչնչից ոչինչ չէին ստանում, հայհոյանքից բացի։ Նա պատկանում էր առանձնահատուկ և հոյակապ տեսակին, ինչի մասին գուցեև հարկ կլինի խոսել։
― Ասենք, քեզ հիմի էլ աքիսի տեղ կարելի է խփել,— նշեց Լուկա Կուզմիչը։— Տես է, մենակ հագուկապը մի հարյուր ռուբլու կլինի։
Սկուրատովի հագինն անչափ հին, շատ մաշված քուրք էր, բոլոր կողմերից կարկատած։ Բավականին անվրդով, սակայն ուշադիր զննեց դա վարից վեր։
― Դրա տեղակ գլուխս թանկ արժի, տղերք, գլուխս,— պատասխանեց նա,— էդպես էլ Մոսկվային մնաս բարով ասի, ինքս էլ գոհ, որ գլուխս հետս է մնալու։ Մնաս բարով, Մոսկվա, շնորհակալ եմ քեզ բաղնիքի համար, ազատ ոգու համար, փառավոր ծեծտվին։ Քուրքին էլ նայելու բան չունես, հոգիս...
― Չլինի՞, գլխիդ պտի նայեմ։
― Ախր էդ գլուխն էլ իրենը չի, ողորմություն են տվել,— նորից միջամտեց Լուկան։— Գլուխը նրան Տյումենում են տվել Քրիստոսի սիրուն, կալանախմբով անցնելիս։
― Ինչ կա, Սկուրատով, չլինի՞ արհեստի տեր ես եղել։
― Էդ ո՞ր արհեստը։ Ման ածող է եղել, սոլկարների է տարել֊բերել, նրանց ղալիբներն է քարշ տվել,— նշեց խոժոռադեմներից մեկը,— էդ էլ՝ նրա արհեստը։
― Իսկականից որ, փորձել եմ սապոգ կարել,— պատասխանեց Սկուրատովը, ամենևին չնկատելով կծու դիտողությունը։— Ընդամենը մի զույգ կարեցի։
— Է ինչ, առա՞ն։
― Հա։ Մեկը պատահեց, երևում է ոչ Աստծուց էր վախենում, ոչ հորն ու մորը հարգում։ Աստված նրան պատժեց՝ առավ։
Սկուրատովի չորսբոլորը ծիծաղից թուլացան։
― Հետո նորից աշխատեցի, արդեն էստեղ,— արտակարգ սառնասրտությամբ շարունակեց Սկուրատովը։— Պորուչիկ Ստեպան Ֆեոդորիչ Պոմորցևի թաթերեսները կպցրի։
― Իսկ ի՞նչ, գոհ մնա՞ց։
― Չէ, ախպրտիք, գժգոհ էր։ Հազար տեսակ ուշունց տվեց, հետո էլ ծնկով խփեց քամակիս։ Շատ էր ջղայնացել, շատ։ Էխ, կյանքս ծուռ գնաց, տաժանակիր մարդուս կյանքը...
Դրանից մի քիչ հետո
Ակ֊կուլինայի մարդը ելավ բակ...—
անսպասելի ձգեց նորից և ցատկոտելով դոփդոփեց։
― Ի՜նչ այլանդակ մարդ դուրս եկավ,— փնթփնթաց կողքովս քայլող ուկրաինացին, չարակամ արհամարհանքով աչքերը թեքեց նրա կողմը։
― Անպետքական մարդ է,— նշեց մեկ ուրիշը՝ վերջնական և լուրջ տոնով։
Ամենևին չէի հասկանում, թե ինչի համար են Սկուրատովի վրա բարկանում և ընդհանրապես, ինչի՞ համար բոլոր ուրախ մարդիկ, ինչպես հասցրի նկատել այդ առաջին օրերին, կարծես որոշ արհամարհանքի տակ էին։ Ուկրաինացու և մյուսների բարկությունը վերագրեցի անձնավորություններին։ Սակայն նրանք անձնավորությունները չէին, այլ այն, որ Սկուրատովը զսպություն չուներ, չուներ սեփական արժանապատվության այն խիստ շինծու տեսքը, որով վարակված էր ամբողջ տաժանավայրը՝ մանրախնդրության աստիճան, միով բանիվ, այն պատճառով, որ նա, կալանավորների իսկ արտահայտությամբ, «անպետքական» մարդ էր։ Այնինչ, ոչ բոլոր ուրախների վրա էին բարկանում և ոչ բոլորին էին քամահրում, ինչպես Սկուրատովին և նրա նման մյուսներին։ Ով ինչպես թույլ կտար իրեն վերաբերվել. բարեհոգի և անխարդախ մարդն անմիջապես ենթարկվում էր նսեմացման։ Դա ինձ ապշեցրեց նույնիսկ։ Բայց զվարթաբարո մարդկանց մեջ կային և այնպիսիք, ովքեր կարողանում և սիրում էին շշպռել և ոչ մեկին անպատասխան չէին թողնում։ Այդպիսիներին հարկադրված էին հարգել։ Այդտեղ, մարդկանց նույն խմբում լեզվանի-կծան մեկը կար, ըստ էության, զվարճասեր ու շատ համակրելի, ում այդ կողմից ճանաչեցի արդեն հետո, երևելի և բարձրահասակ ջահել էր, այտին մի խոշոր կոծիծ, գեմքին խիստ ծաղրական արտահայտություն, ի դեպ, բավականին գեղեցկատես ու ճարպիկ։ Նրան պիոներ էին կոչում, քանի որ ժամանակին ծառայել էր որպես այդպիսին, իսկ հիմա հատուկ բաժանմունքում էր։ Նրա մասին դեռևս հարկ կլինի խոսել։
Իմիջիայլոց, ոչ բոլոր «լրջատեսքներն» էին այնքան անզուսպ, որքան ուրախությունից զայրացող ուկրաինացին։ Տաժանավայրում մի քանիսը կային, որոնք հավակնում էին առաջնայնության՝ ամեն գործի իմացություն, հնարամտություն, բնավորություն, խելք։ Այդպիսիներից շատերն իսկապես խելացի էին, բնավորության տեր, և իրոք, հասնում էին իրենց հավակնածին, այն է՝ առաջնայնության և բարոյական որոշակի ազգեցության իրենց ընկերների վրա։ Իրար մեջ այդ գիտունիկները հաճախ մեծ թշնամիներ էին, և յուրաքանչյուրն ուներ բազմաթիվ ատողներ։ Մնացյալ կալանավորներին նրանք նայում էին արժանապատվությամբ, անգամ ներողամտությամբ, անհարկի վեճերի չէին բռնվում, ղեկավարության աչքին լավ համարում ունեին, գործատեղում հանդես էին գալիս իբրև թե կարգադրիչներ և նրանցից ոչ մեկը չէր խոսի, օրինակ, երգի համար, նման մանրուքների աստիճանին չէին իջնում։ Իմ հանդեպ այդպիսիք մշտապես շատ նրբանկատ էին ամբողջ տաժանակրության ընթացքում, բայց այնքան էլ զրուցասեր չէին, դարձյալ կարծես արժանապատվությունից։ Նրանց մասին նույնպես հարկ կլինի հանգամանորեն խոսել։
Հասանք գետափ։ Ներքևում, գետի վրա, ջրի մեջ սառած բեռնանավ կար, որը պետք էր ջարդջրդել։ Գետի մյուս ափին կապտին էր տալիս տափաստանը ամայի և մռայլ տեսարան։ Սպասում էի, որ բոլորը վրա կպրծնեն գործի, բայց այդ մասին չէին էլ մտածում։ Ոմանք նստոտեցին գետափին թափված գերանների վրա, համարյա բոլորը սապոգների միջից հանեցին քսակները՝ տեղական ծխախոտով, որ շուկայում ծախում էին տերևներով, ֆունտը երեք կոպեկ, որձուռենու փայտից սեփական ձեռքով պատրաստված պստիկ ու կարճլիկ ծխափողերը։ Ծխախոտը վառեցին, պահախմբի զինվորները շղթա կազմեցին ու շատ ձանձրացած տեսքով անցան մեզ հսկելու։
― Տեսնես, ո՞ւմ խելքին է փչել ջարդուփշուր անել էս նավը,— ինքն իրեն, ի դեպլ, ոչ ոքի չդիմելով, ասաց մեկը։— Վայ թե տաշեղի պետք են ունեցել։
― Ով որ մեզանից չի վախում, նրա խելքին էլ փչել է,— նշեց մյուսը։
― Տեսնես, ո՞ւր են քշում էն մուժիկները,— քիչ լռելով, հարցրեց առաջինը, նկատելու չտալով նախկին հարցի պատասխանը և ցույց տալով հեռվում մի խումբ մուժիկների, որոնք իծաշարուկ ինչ-որ տեղ էին գնում հարթ ձյան միջով։ Բոլորն ալարկոտ դարձան ցույց տված կողմն ու պարապությունից սկսեցին ձեռ առնել նրանց։ Մուժիկներից մեկը՝ վերջինը, մի տեսակ անսովոր ծիծաղելի էր քայլում՝ ձեռքերը չռած, գլուխը կողք կախած, գլխին երկարականջ, խրձաձև մուժիկական գդակ։ Ամբողջ մարմինը լրիվ և հստակ գծագրվում էր ձյան վրա։
― Մի տես է, ախպերացու Պետրովիչը ոնց է գլորվում,— նկատեց մեկը ծաղրելով մուժիկական խոսվածքը։ Հատկանշական է, որ կալանավորներն ընդհանրապես փոքր-ինչ վերևից էին նայում մուժիկներին, թեև կեսը հենց մուժիկներից էին։
― Տղերք, էն վերջինն էնպես է գնում, ոնց որ բողկ տնկի։
― Հաստագլուխ է, փող շատ ունի,— նշեց երրորդը։
Բոլորը ծիծաղեցին, բայց էլի մի տեսակ ծուլորեն, ասես չուզենալով։ Այդ ընթացքում մոտ եկավ կալաչ ծախողը՝ կռվազան, ժիր կնիկ էր։
Բանտում կալաչ ծախող ջահելը երկու տասնյակ վերցրեց ու սկսեց առևտուր անել երկու, թե երեք ավելի կալաչի վրա, ինչ ընդունված էր սովորական կարգով։ Բայց կալաչ ծախողը չէր համաձայնում։
― Լավ, բա էն բանից չե՞ս տա։
― Է՞լ ինչ կուզես։
― Էն էլի, որ մկներն էլ չեն ուտում։
― Ոչուփուչ ըլնես դու,— ճղճղաց կնիկն ու ծիծաղեց։
Վերջապես, երևաց նաև աշխատանքները հսկող պրիստավը՝ մի ենթասպա էր՝ բարակ փայտը ձեռքին։
― Էս ի՞նչ շնթռեցիք։ Գործի անցեք։
― Բայց դե, Իվան Մատվեյիչ, կետարք տվեք,— սկսեց «ղեկավարողներից» մեկը, դանդաղ ելնելով տեղից։
― Ինչի՞ երեկ չհարցրիք գործաբաժնին։ Նավը քանդեք-պրծեք, էդ էլ ձեզ կետարք։
Մի քանիսը վերջապես ոտքի ելան ու իջան գետափ, հազիվ քարշ տալով ոտքերը։ Ամբոխից անմիջապես հայտնվեցին նաև «կարգադրիչները», համենայն դեպս, միայն խոսքով։ Պարզվեց, որ հարկ չկար նավը ջարդջրդել զուր տեղը, այլ պետք էր հնարավորինս պահպանել գերանները, հատկապես խոտորնակի ապրանքարկղները, որոնք ամբողջ երկայնքով ագուցված էին նավի հատակին՝ փայտյա գամերով՝ տևական ու ձանձրալի մի գործ։
― Առաջուց պտի որ քաշվի֊հանվի էս գերանը։ Դե, կպեք, տեսնեմ, տղերք,— ասաց ամենևին ոչ կարգադրող ու ղեկավարող մեկը, այլ պարզապես սևագործ կալանավորը՝ սուսուփուս, քչախոս մարդ էր, որը լուռ էր մինչ այդ և կռանալով, գրկեց հաստ գերանը՝ օգնողների սպասելով։ Բայց ոչ ոք չօգնեց նրան։
― Չէ՜ մի, բարձրացրիր։ Ոչ դու կբարձրացնես, ոչ էլ արջ պապդ թե եկավ, ինքն էլ չի բարձրացնի,— փնթփնթաց մյուսն, ատամների արանքից։
― Բա ո՞նց անենք, տղերք, ո՞նց սկսենք։ Էլ չեմ իմանում...— ասաց մտահոգված ինքնակոչը, թողնելով գերանն ու շտկվելով։
― Գործից լրիվ գլուխ չես հանի... ի՞նչ մեջ ընկար։
― Երեք հավի կուտ տալ չի կարա, առաջ ընկավ... Հավի ճուտը։
― Ես բան չասի, տղերք,— ետ քաշվեց մտահոգը,— մենակ թե...
― Չլինի՞ վրաներդ չուլուփալաս եմ գցելու։ Թե ձմռան թթու դնելու,— նորից բղավեց պրիստավը, տարակուսանքով նայելով քսանագլուխ ամբոխին, որը չգիտեր ինչից սկսի գործը։— Սկսեք։ Շուտ, շուտ։
― Շուտ֊շուտից բան դուրս չի գա, Իվան Մատվեյիչ։
― Առանց էդ էլ գործ անողը չես։ Խոսելացավից բացի, էյ, Սավելև։ Քեզ եմ ասում, ի՞նչ ես կանգնել, աչքերդ չորս արել... Սկսեք։
― Ես մենակս ի՞նչ անեմ։
― Գոնե կետարք տվեք, Իվան Մատվեյիչ։
― Ասինք՝ կետարք չի լինի։ Նավը քանդեք ու գնացեք տուն։ Սկսեք։
Վերջապես, գործի անցան, բայց ալարկոտ, չուզելով, անհմուտ։ Ցավալի էր նայել ամրակազմ աշխատողների այդ հուժկու ամբոխին, որը կարծես հաստատապես տարակուսած էր, թե ինչպես անցնի գործի։ Նոր էին ձեռնարկել դուրս քաշել առաջին, ամենափոքր ապրանքարկղը, պարզվեց, որ դա կոտրատվում է, «ինքն իրեն ջարդջրդվում է» պրիստավի առաջ այդպես արդարացան, հետևաբար, աշխատել չի լինի, այլ պետք է սկսել մի ուրիշ կերպ։ Իրար մեջ երկար տվին֊առան, թե ինչպե՞ս սկսեն մի ուրիշ կերպ, ի՞նչ անեն։ Հարկավ, կամաց-կամաց հասան հայհոյանքի, ինչն սպառնում էր գնալով խորանալ։ Պրիստավը նորից բղավեց ու թափ տվեց փայտիկը, բայց ապրանքարկղը նորից ջարդվեց։ Ի վերջո, պարզվեց, որ կացինները քիչ են և որ պետք է էլի ինչ֊ինչ գործիքներ բերել։ Իսկույն երկու ջահել կարգեցին՝ հսկողության տակ, գործիքներ բերելու գնան բերդ, իսկ սպասելով նրանց, մնացած բոլորը հանգիստ նստոտեցին բեռնանավի վրա, հանեցին իրենց ծխափողերն ու նորից ծխեցին։
Ի վերջո, պրիստավը թքեց։
― Էհ, ձեզնից գործ անող գուրս չի գա։ Ինչ ժողովուրդ եք, է՜,— մրթմրթաց նա բարկացած, ձեռքր թափ տվեց ու գնաց բերդ, թափ տալով փայտիկը։
Մի ժամ անց եկավ կոնդուկտորը։ Հանգիստ լսելով կալանավորներին, նա հայտարարեց, որ կետարք է տալիս էլի չորս ապրանքարկղ հանելու համար, բայց այնպես, որ չջարդեն, բացի դրանից, հանձնարարեց մաս-մաս անել բեռնանավի նշանակալի մասը, այնպես, որ միայն դրանից հետո կարելի էր տուն գնալ։ Կետարքը մեծ էր, բայց Տեր իմ, ինչպես անցան գործի։ Ո՜ւր չքվեց ծուլությունը, ի՜նչ եղավ տարակուսանքը։ Թխկթխկացին կացինները, սկսեցին դուրս քաշել փայտյա գամերը։ Մյուսները հաստ ձողաններ էին դեմ տալիս և քսան ձեռքով սեղմելով դրանք, հմտորեն և վարպետորեն պոկում ապրանքարկղները, որոնք, ի զարմանս, պոկվում էին ամբողջապես, անվնաս և չփչացված։ Գործը եռում էր։ Բոլորը հանկարծակի մի տեսակ խելոքացան։ Ոչ մի ավելորդ խոսք, ոչ մի ուշունց, ամենքը գիտեին ինչ ասել, ինչ անել, ուր կանգնել, ինչ խորհուրդ տալ։ Թմբկազարկից ճիշտ կես ժամ առաջ հանձնարարված կետարքն ավարտված էր, և կալանավորները շարժվեցին տուն, հոգնած, բայց միանգամայն գոհ, թեև աննշան կես ժամ էին շահել նշված ժամից։ Բայց իմ վերաբերյալ մի առանձնահատկություն նկատեցի. գործի ընթացքում ուր էլ խցկվեցի օգնելու, ամենուրեք իմ տեղում չէի, ամեն տեղ խանգարում էի, ամեն տեղից համարյա թե հայհոյանքով ինձ հեռու էին քշում։
Ոմն հետնյալ գջլոտ, որ ամենավատ աշխատողն էր և չէր համարձակվի ծպտուն անգամ հանել մյուս, ավելի ճարպիկ ու աչքաբաց տաժանապարտների առաջ, նույնպես իրավունք համարեց այն պատրվակով, թե խանգարում եմ իրեն, գոռալ վրաս ու քշել, երբ կանգնեցի կողքին։ Ի վերջո, այդպիսի մեկն էլ ուղղակի և կոպտորեն ասաց. «Ո՞ւր եք խցկվում, հեռու քաշվեք։ Ինչ եք մտնում, ուր չեն կանչում»։
― Տոպրակն ընկել, դուրս չի գալիս,— տեղնուտեղը մեջ ընկավ մեկ ուրիշը։
― Լավ կանես, ամանն առնես,— ասաց երրորդը,— ու գնաս փող հավաքես խմելիք ու ծխելիքի համար, էստեղ անելիք չունես։
Ստիպված էի կանգնել մի կողմ, իսկ առանձին կանգնելը, երբ բոլորն աշխատում էին, մի տեսակ ամոթ էր։ Բայց երբ, իրոք, այնպես ստացվեց, որ հեռացա ու կանգնեցի բեռնանավի ծայրին, տեղնուտեղը գոռգոռացին.
― Համա թե աշխատողներ են տվել, է՜։ Ի՞նչ կարաս անես դրանց հետ։ Ոչինչ էլ չես անի։
Անշուշտ, այդ ամենը դիտավորյալ էր, որովհետև բոլորին բավականություն էր պատճառում։ Պետք էր ձևեր թափել նախկին ազնվականի գլխին և իհարկե, նրանք ուրախ էին այդ առիթից։
Ինչպես ասել եմ վերը, հիմա շաա հասկանալի էր, թե ինչու բանտ մտնելիս իմ առաջին հարցն էր, ինչպե՞ ս պահեմ ինձ, ինչպե՞ս ներկայանամ այդ մարդկանց։ Կանխազգում էի, որ հաճախ եմ բախումներ ունենալու նրանց հետ, ինչպես հիմա գործատեղում։ Սակայն, չնայած և ոչ մի բախման, վճռեցի չփոխել իմ գործողությունների ծրագիրը, որ մասամբ մտածել էի այդ ժամանակ։ Գիտեի, որ արդարացի է։ Այն է. վճռեցի, որ պետք է ինձ պահեմ հնարավորին չափ ավելի պարզ և անկախ, ամենևին չդրսևորեմ իրենց հետ մերձենալու առանձին ջանքեր, սակայն և չմերժել դրանք, եթե իրենք կկամենան մերձենալ։ Բոլորովին չվախենալ նրանց սպառնալիքներից և ատելությունից, և ըստ հնարավորին ձևացնել, թե չեմ նկատում։ Ամենևին չմերձենալ նրանց որոշ հայտնի կետերում և տուրք չտալ նրանց մի քանի սովորույթներին և բարքերին, մի խոսքով՝ ինքս լիակատար ընկերություն չառաջարկել նրանց։ Առաջին հայացքից կռահեցի, որ դրա համար առաջինը նրանք կարհամարհեն ինձ։ Այնինչ, նրանց ըմբռնմամբ (և սա հաստատապես իմացա հետագայում) նրանց առաջ պետք է որ ես պահպանեմ ու հարգեմ անգամ իմ ազնվական ծագումը, այսինքն՝ նազուտուզ անեմ, ձևեր թափեմ, խորշեմ իրենցից, փնչացնեմ ամեն քայլափոխին, փափկակյացություն դրսևորեմ։ Հենց այդպես էին նրանք հասկանում, թե ինչ ասել է ազնվական։ Ինչ խոսք, կկշտամբեին ինձ, այնուամենայնիվ, ներքուստ կհարգեին։ Նման դերն ինձ հարմար չէր․ ես երբեք ազնվական չեմ եղել՝ նրանց ընկալումներով, փոխարենն ինքս ինձ խոսք տվեցի, ոչ մի զիջումով նրանց առաջ չնսեմացնել ոչ իմ կրթվածությունը, ոչ մտածելակերպը։ Եթե սկսեի շողոքորթել նրանց, համաձայնել, ընտանեվարություն անել և իջնել նրանց այլևայլ «հատկությունների» աստիճանին՝ բարյացակամություն շահելու համար, նրանք տեղնուտեղը կենթադրեին, թե դա անում եմ երկյուղից և վախկոտությունից, և արհամարհանքով կվերաբերվեին ինձ։ Ա.֊վը օրինակ չէր․ նա գնում֊գալիս էր մայորի հետ, կալանավորներն իրենք էին վախենում նրանից։ Մյուս կողմից, չէի ուղում փակ լինել նրանց առաջ սառն ու անմատչելի բարեկրթությամբ, ինչպես լեհերն էին անում։ Հիմա շատ լավ տեսնում էի՝ նրանք ինձ արհամարհում էին, որ ցանկանում եմ աշխատել իրենց պես, նազուտուզ չէի անում իրենց առաջ։ Ու թեև հաստատապես գիտեի, որ հետո ստիպված են լինելու փոխել կարծիքներն իմ մասին, այդուհանդերձ, միտքը, որ հիմա կարծես թե իրավունք ունեն արհամարհել ինձ, որ աշխատանքի մեջ հաճոյանում եմ իրենց, այդ միտքն ահավոր դառնացնում էր ինձ։
Երեկոյան, երբ ետկեսօրյա գործից ետ եկա բանտ, հոգնած ու տանջահար, ահավոր կսկիծը վերստին պարուրեց ինձ։ «Դեռ քանի հազար այսպիսի օրեր կան առջևում,— մտածում էի,— բոլորն իրար նման, բոլորը նույնն ու նույնը»։ Արդեն մթնշաղին, լուռումունջ, մենակ թափառում էի բանտասենյակների ետևում, պարսպի երկայնքով, հանկարծ տեսա մեր Շարիկին, որն ուղիղ դեպի ինձ էր վազում։ Մեր բանտային շունն էր Շարիկը, ինչպես լինում են վաշտային, մարտկոցային, հեծելավաշտային շներ։ Անհիշելի ժամանակներից ապրում էր բանտում, ոչ մեկինը չէր, բոլորին տեր էր համարում և կերակրվում խոհանոցի թերմացքներով։ Բավական խոշոր, բակապահ շուն էր՝ սև ու սպիտակ պուտերով, ոչ շատ մեծ, խելացի աչքերով, բրդոտ պոչով։ Եվ երբեք ոչ ոք չէր շոյել նրան, ոչ ոք որևէ ուշադրություն չէր դարձրել։ Առաջին իսկ օրվանից ես շոյեցի նրան և հաց տվեցի ձեռքից։ Երբ շոյում էի, կանգնում էր ցից, քնքշությամբ նայում և ի նշան հաճույքի, դանդաղ շարժում էր պոչը։ Հիմա, երկար ժամանակ չտեսած ինձ՝ առաջին մարդուն, որը մտադիր էր տարիներ շարունակ փաղաքշել իրեն, դեսուդեն ընկած և բոլորի արանքներում փնտրելով ինձ, և գտնելով բանտասենյակների ետևում, վնգստալով պոկվեց ընդառաջ։ Այլևս չգիտեմ, ինչ կատարվեց ինձ հետ, ես ևս նետվեցի՝ նրան համբուրելու, գրկեցի գլուխը, առջևի թաթերը դրեց ուսերիս և սկսեց լպստել դեմքս։ «Ահա և ընկեր, ում ճակատագիրն է ուղարկել ինձ»,— մտածեցի, և ամեն անգամ հետագայում, առաջին ծանր ու դժնի այդ շրջանում, երբ ետ էի գալիս գործից, ամենից առաջ, ոչ մի տեղ չմտնելով, շտապում էի բանտասենյակների ետևը, առջևից վազող և բերկրանքից վնգստացող Շարիկի հետ, գրկում էի գլուխը և համբուրում, համբուրում էի շանը, ու դրա հետ մեկտեղ՝ տանջալի դառը զգացում մղկտացնում էր սիրտս։ Եվ հիշում եմ, նույնիսկ հաճելի է մտածել, ասես պարծենալով ինքս իմ առաջ իմ տանջանքով, որ ահա, ամբողջ աշխարհում մնացել է ինձ սիրող, ինձ կապված մեկ հատիկ արարած, իմ ընկերը, իմ միակ ընկերը՝ իմ հավատարիմ շուն Շարիկը։
VII։ Նոր ծանոթություններ։ Պետրովը
Սակայն ժամանակն անցնում էր, և ես քիչ-քիչ սկսեցի ընտելանալ տեղին։ Ամեն օրվա հետ ավելի ու ավելի քիչ էին նեղում ինձ նոր կյանքի առտնին երևույթները։ Դեպքեր, հանգամանքներ, մարդիկ՝ այս ամենն ասես հարմարվեց աչքերիս։ Այդ կյանքին հաշտվել֊համակերպվելն անհնար էր, սակայն ընդունել դա որպես կատարված փաստ, վաղուց էր պետք։ Բոլոր թյուրիմացությունները, որոնք դեռևս մնացել էին իմ մեջ, ես թաքցրի խորունկ տեղերում՝ որքան կարողացա։ Արդեն չէի թափառում բանտում՝ կորսվածի պես, չէի դրսևորում թախիծս։ Տաժանապարտների վայրի, հետաքրքրասեր հայացքներն արդեն այնքան հաճախ չէին գամվում վրաս, չէի հետևում այնպիսի ընդգծված լկտիությամբ։ Ըստ երևույթին, ես նույնպես ձանձրացրել էի նրանց, ինչի համար շատ ուրախ էի։ Արդեն շրջում էի բանտում սեփական տան պես, գիտեի իմ տեղը թախտաշարի վրա և, ըստ երևույթին, նույնիսկ ընտելացել էի այնպիսի բաների, որոնց մտածում էի չընտելանալ ամբողջ կյանքում։ Պարբերաբար, ամեն շաբաթ գնում էի ածիլելու գլխիս կեսը։ Ամեն շաբաթ օր, շաբաշի ժամերին, մեզ հերթով կանչում էին դրա համար՝ բանտից կորդեգարդիա (չածիլվածն ինքը պատասխան կտար իր համար), և այնտեղ գումարտակների սափրիչները սառը ջրով օճառում էին մեր գլուխները և անգթաբար քերթում շատ բութ ածելիներով այնպես, որ նույնիսկ հիմա սարսուռ է անցնում մարմնովս՝ այդ տանջանքը հիշելիս։ Ի դեպ, ճարը շուտով գտնվեց. Ակիմ Ակիմիչը մատնացույց արեց զինվորական կարգի մի կալանավորի, որը սեփական ածելիով, մի կոպեկով ածիլում էր ում ասես, դրանով էլ վաստակում։ Տաժանապարտներից շատերն էին գնում նրա մոտ, բանտի սափրիչներից խուսափելու համար, թեև փափկակյաց մարդիկ չէին։ Մեր կալանավոր-սափրիչին մայոր էին ասում, թե ինչու՝ չգիտեմ, և թե ինչով կարող էր հիշեցնել մայորի, էլի չեմ կարող ասել։ Հիմա, սա գրելիս, ինձ է պատկերվում այդ մայորը՝ բարձրահասակ, չորչորուկ և լռակյաց մարդ էր, բավականին հիմարավուն, մշտապես խորասուզված իր զբաղմունքի մեջ և գոտին անպայման ձեռքին, որի վրա գիշեր-ցերեկ սրում էր իր ծայրաստիճան սրած ածելին, և թվում էր, ամբողջովին կլանված է այդ զբաղմունքով, ակներևաբար ընդունելով դա որպես իր կյանքի կոչում։ Իսկապես էլ, անչափ գոհ էր լինում, երբ ածելին լավն էր և երբ մեկնումեկը գալիս էր ածիլվելու, նրա օճառափրփուրը տաք էր, ձեռքը թեթև, ածիլումը՝ թավշյա։ Նա ակնհայտ վայելում ու հպարտանում էր իր արվեստով և անփութոր են ընդունում իր վաստակած կոպեկանոցը, կարծես իսկապես էլ բանն արվեստն էր և ոչ կոպեկը։ Մեր պլաց-մայորը ահավոր շշպռել էր Ա.-վին, երբ սա, բանտի մասին մատնչություններ անելիս, մի անգամ, մեր բանտային սափրիչին հիշատակելիս, անզգուշաբար մայոր էր կոչել նրան։ «Ախր, գու գիտե՞ս, թե ի՞նչ ասել է մայոր, սրիկայի մեկը,— փրփուր ի բերան բղավել էր նա, ընտանեվարի հանդիմանելով Ա.-վին,— հասկանո՞ւմ ես, ի՞նչ բան է մայորը։ Ու հանկարծ մի սրիկա տաժանակիր համարձակվում է նրան մայոր ասել, ինձ նայելով, իմ ներկայությամբ...»։ Միայն Ա.-վը կարող էր համակերպվել նման մարդու հետ։
Բանտում իմ կյանքի ամենաառաջին օրից սկսեցի ազատություն երազել։ Հաշվարկը, թե երբ են ավարտվելու բանտային իմ տարիները հազարավոր ձևերով ու կիրառումներով, դարձավ սիրելի զբաղմունք։ Նույնիսկ մտածել անգամ չէի կարող այլ կերպ և վստահ եմ, այդպես է վարվում պատժաժամկետով ազատազրկված յուրաքանչյուր ոք։ Ճգիտեմ, մտածում, հաշվարկո՞ւմ էին, արդյոք, տաժանապարտները նույնպես, իմ նման, սակայն նրանց հույսերի զարմանալի թեթևամտությունն ապշեցրեց ինձ առաջին քայլից։ Ազատազրկվածի, բանտարկյալի հույսը միանգամայն այլ կարգի է, քան իսկական կյանքով ապրողինը։ Ազատ մարդն, իհարկե, հուսադրվում է (ասենք, ճակատագրի փոփոխության, այս կամ այն ձեռնարկման ի կատար ածման), սակայն նա ապրում է, գործում է, իսկական կյանքը լիովին առնում է նրան իր շրջապտույտի մեջ։ Նույնը չէ բանտարկյալի համար։ Ընդունենք, թե այստեղ էլ կյանք է բանտային, տաժանապարտ, սակայն ով էլ լինի կալանավորը և ինչ ժամկետով էլ պատժված լինի, վճռականորեն, բնազդորեն չի կարող ընկալել իր ճակատագիրը, որպես մի դրական վերջնական բան, որպես իրական կյանքի հատված։ Յուրաքանչյուր տաժանապարտ զգում է, որ ինքն իր տանը չէ, այլ հյուր է կարծես։ Քսան տարուն նայում է կարծես երկու տարու և կատարելապես վստահ է, որ հիսունհինգ տարեկան էլ բանտից ելնելիս, կլինի նույն ջահելը, ինչպես հիմա՝ երեսունհինգ տարեկան։ «Դեռ կապրենք»,— մտածում է նա և համառորեն վանում բոլոր երկմտանքներն ու ցավալի այլ մտքերը։ Նույնիսկ հատուկ բաժանմունքում անժամկետ աքսորվածները, երբեմն նրանք էլ են հաշվարկում, որ մեկ էլ տեսար, հանկարծ թույլտվություն եկավ Պիտերից. «Ուղարկել Ներչինսկ՝ հանքերը և պատժաժամկետ նշանակել»։ Այդ դեպքում փառավոր կլինի. նախ, մինչև Ներչինսկ կես տարվա քայլելու ճամփա է, իսկ կալանախմբով գնալը բանտի հետ համեմատել չի լինի։ Հետո էլ Ներչինսկում ավարտել պատժաժամկետը և այն ժամանակ... Ու չէ որ այդպես հաշվարկում է ալեհեր մեկը։
Տոբոլսկում տեսել եմ պատին գամվածների։ Նստած է՝ մի սաժեն երկարությամբ շղթայով պատին գամված, թախտ կա կողքին։ Նրան գամել էին չափից ավելի սարսափելի, արդեն Սիբիրում գործած ինչ֊որ բանի համար։ Նստում են հինգ տարով, նստում են և տասը տարով։ Մեծ մասամբ ավազակներից։ Նրանց մեջ միայն մեկին տեսա, կարծեմ պարոններից էր, ժամանակին ինչ֊որ տեղ ծառայել էր։ Խոսում էր խաղաղ-խաղաղ, սվսվացնելով, քաղցր-մեղցր ժպտում։ Նա ցույց տվեց իր շղթան, ցուցադրեց ինչպես է պետք ավելի հարմար պառկել թախտին։ Պիտի որ յուրօրինակ թռչուն լիներ։ Բոլոր նրանք հանգիստ են պահում իրենց և գոհ են թվում, այնինչ յուրաքանչյուրն ուզում է ավելի շուտ ավարտել իր ժամկետը։ Թե ինչի կարող է թվալ։ Ահա թե ինչի. կելնի նեխահոտ ու հեղձուկ, ցածրակամար սենյակից և կքայլի բանտի բակում և... և հենց դա։ Բանտից դուրս չեն թողնի նրան արդեն երբեք։ Ինքը գիտե, որ շղթայագամությունից ելածները այլևս պահվում են բանտում կալանդներով, մինչև մեռնելը։ Գիտե, բայց և այնպես ահավոր ցանկություն ունի ավարտել իր շղթայագամ ժամկետը։ Առանց այդ ցանկության, կարո՞ղ էր, արդյոք, հինգ կամ վեց տարի նստել շղթայված, չմեռնել կամ չցնորվել։ Ուրիշ մեկը կարո՞ղ էր նստել։
Ես զգում էի, որ աշխատանքը կարող է փրկել ինձ, պնդացնել մարմինս, առողջությունս։ Մշտական հոգեկան խռովքր, նյարդային բորբոքվածությունը, բանտասենյակի կծկված օդը կարող էին կատարելապես քայքայել ինձ։ «Պետք է հաճախակի լինել դրսում, ամեն օր հոգնել, վարժվել ծանրություն քարշ տալ, համենայն դեպս, կփրկեմ ինձ, դուրս կգամ առողջ, առույգ, ուժեղ, չծերացած»։ Չսխալվեցի, աշխատանքը և շարժումը շատ օգտակար եղան ինձ համար։ Սարսափով էի նայում ընկերներիցս մեկին (ազնվականներից էր), թե ինչպես է մոմի պես հալչում բանտում։ Բանտ էր մտել ինձ հետ միասին, դեռևս երիտասարդ, գեղեցկատես, առույգ, իսկ դուրս եկավ կիսաքայքայված, ալեհեր, ձեռուոտից ընկած, շնչարգելությամբ։ «Չէ,— մտածում էի՝ նրան նայելով,— ես ուզում եմ ապրել և կապրեմ»։ Փոխարենը, քթիցս հո չբերեցին տաժանապարտները՝ աշխատանքի հանդեպ սիրո պատճառով ու երկար ժամանակ հեգնում էին ինձ՝ արհամարհանքով և ծաղրով։ Բայց ես ոչ ոքի չէի նայում և առույգ֊առույգ գնում որևէ տեղ, օրինակ, թեկուզ ալաբաստր թրծելու և փշրելու՝ իմ արած առաջին գործերից էր։ Դյուրին աշխատանք էր։ Ինժեներական ղեկավարությունը, հնարավորին չափ, պատրաստ էր թեթևացնել ազնվականների աշխատանքը, ինչ, ի դեպ, զիջողություն չէր, այլ սոսկ արդարացիություն։ Տարօրինակ կլիներ կիսով չափ ուժազուրկ և երբեք չաշխատած մարդուց պահանջել նույն կետարքը, որն ըստ կարգի հանձնարարվում էր իսկական աշխատողին։ Բայց այդ «երես տալը» ոչ միշտ էր արվում, նույնիսկ արվում էր ասես գողունի, դրան խստորեն հետևում էին կողքից։ Բավական հաճախ էր պատահում ծանր գործ անել և այդ ժամանակ, անշուշտ, ազնվականները մյուս աշխատողներից կրկնակի անգամ ավելի էին տանջվում։ Ալաբաստրի էին նշանակում սովորաբար երեք֊չորս հոգու՝ ծերերի կամ սակավուժների՝ է՛, մեզ նույնպես այդ թվում, իհարկե, դրանից բացի, մի իսկական աշխատող էլ էին ուղարկում, որը գործը գիտեր։ Սովորաբար, գալիս էր միշտ նույն մարդը, մի քանի տարի շարունակ։ Ալմազովն էր, խստաբարո, թխամաշկ և նիհար-միհար, տարիքն արդեն առած, անմարդամոտ ու փնթփնթան։ Խորապես արհամարհում էր մեզ։ Ասենք, շատ էր քչախոս, այն աստիճան, որ անգամ ալարում էր փնթփնթալ մեզ վրա։ Մարագն, ուր թրծում և մանրում էինք ալաբաստրը, նույնպես գտնվում էր գետի ամայի, զառիթափ ափին։ Ձմռանը, հատկապես մռայլ օրերին, ձանձրալի էր նայելը գետին և հակադիր, հեռավոր ափին։ Թախծաբեր, սիրտ ալեկոծող մի բան կար այդ վայրի ու ամայի բնապատկերում։ Սակայն շատ ավելի ծանր էր լինում, երբ ձյան անվերջանալի, ճերմակ շղարշից վեր վառ շողում էր արեգակը։ Ինչպես կթռչեի այդ տափաստանի խորքը, որը ծայր էր առնում զառիթափից ու սփռվու մ դեպի հարավ, մեկ ամբողջական սփռոցի պես՝ մեկուկես հազար վերստ։ Ալմազովը սովորաբար լուռ ու խստադեմ, անցնում էր գործի, մենք կարծես ամաչում էինք, որ չենք կարող իսկականից օգնել նրան, իսկ նա դիտավորյալ մենակ էր անում, դիտավորյալ ոչ մի օգնություն չէր պահանջում մեզնից, որպեսզի կարծես զգանք մեր մեղքը նրա առաջ և զղջանք սեփական անօգտակարության համար։ Գործի եղած֊չեղածն էլ ի՜նչ էր՝ վառել վառարանը, թրծելու համար մեջը լցված ալաբաստրը, որը հենց մենք էինք կրում դրա համար։ Իսկ հաջորդ օրը, երբ ալաբաստրը լիովին թրծվում էր, սկսվում էր վառարանից հանելու գործը։ Մեզնից յուրաքանչյուրն առնում էր ծանր թակը, առանձին արկղի մեջ լցնում ալաբաստրը և սկսում փշրտել։ Շատ հեշտ ու լավ գործ էր։ Փխրուն ալաբաստրն արագ վերածվում էր ճերմակ, փայլփլուն փոշու՝ այնքան լավ ու հանգիստ էր փշրտվում։ Ծանր փայտամուրճերը ելնում֊իջնում էին, և ծայր էր առնում այնպիսի շխկոց֊թխկոց, որ մեզ էլ էր դուրեկան։ Վերջապես հոգնում էինք, միաժամանակ թեթևանում. դեմքներս կարմրում էր, արյունն ավելի արագ խաղում։ Այստեղ արդեն Ալմազովն էր մեզ նայում ներողամտաբար, ինչպես փոքր երեխաներին կնայեն, ներողամտաբար էլ ծխում իր ծխափողը, այդուհանդերձ, չէր կարող չփնթփնթալ, երբ հարկադրված էր լինում խոսել։ Իմիջիայլոց, նա բոլորի հետ էր նույնը, իսկ ըստ էության, կարծում եմ, բարի մարդ էր։
Մյուս գործը, որին ուղարկվում էի, արհեստանոցում սրաքարը պտտելն էր։ Անիվը մեծ էր ու ծանր։ Քիչ ջանք չէր պահանջվում դրա համար, հատկապես, երբ ճախարակագործ հյուսնը (ինժեներական արհեստավորներից), տաշում էր մի որևէ բան, ասենք, սանդուղքի զարդաճաղ կամ խոշոր սեղանի ոտքեր՝ այս կամ այն աստիճանավորի գրասենյակային կահույքի համար, ինչին համարյա թե գերան էր պետք լինում։ Նման դեպքում մեկի ուժը չէր պատում պտտելու, սովորաբար ուղարկում էին երկու հոգու՝ ինձ և ազնվականներից մեկ ուրիշի՝ Բ․-ին։ Այդպես, այդ գործը մի քանի տարի շարունակ մեզ էր մնում, եթե միայն հարկ էր տաշել ինչ֊որ բան։ Բ.֊ը սակավուժ, թուլակազմ մարդ էր, դեռևս երիտասարդ, կուրծքն էր հիվանդ։ Նա բանտ էր հասել ինձնից առաջ, իմ երկու ընկերների հետ՝ մեկը ծերունի էր, որը բանտային կյանքի ամբողջ ընթացքում, ցերեկ ու գիշեր աղոթում էր Աստծուն (դրա համար նրան շատ էին հարգում կալանավորները) և որը մահացավ իմ այնտեղ գտնվելիս, մյուսը դեռևս շատ ջահել էր, թարմ, կարմրայտ, ուժեղ և համարձակ, որը կալաներթի կես ճանապարհից շալակած բերել էր հոգնած Բ.֊ին, յոթը հարյուր վերստ շարունակ։ Հարկ էր տեսնել նրանց փոխադարձ մտերմություեր։ Բ.֊ը փայլուն կրթություն է ստացել, վեհանձն էր, մեծահոգի բնավորությամբ, որը խեղված ու բորբոքված էր հիվանդությունից։ Անիվը պտտում էինք միասին և դա նույնիսկ զբաղեցնում էր մեզ։ Այդ աշխատանքն ինձ սքանչելի օդափոխություն էր տալիս։
Նաև սիրում էի առանձնապես ձյուն մաքրել։ Սովորաբար դա լինում էր ձնաբքերից հետո, ձմռանը՝ հաճախակի ։ Մի օրուգիշերվա բքից հետո որոշ տներ ծածկվում էին մինչև պատուհանների կեսը, իսկ որոշ, տներ համարյա լրիվ ծածկվում էին։ Այդ ժամանակ, երբ արդեն դադարում էր բուքը և ելնում արևը, մեծ խմբերով, երբեմն էլ ամբողջ բանտը հանում էին՝ բանտային շենքերը մաքրելու ձնից։ Ամենքին թիեր էին տրվում, բոլորին մեկտեղ՝ կետարք, երբեմն այնպիսի, որ հարկ էր լինում զարմանալ, թե ինչպես կարելի է դա կատարել, և բոլորը միասին կպչում էին գործի։ Փուխր, հենց նոր տեղացած և երեսից թեթևակի սառած ձյունը շատ հեշտ էր վերցնում թին, խոշոր կտորներով ու ցրիվ տրվում չորս կողմ, դեռևս օդում վերածվելով պսպղուն փոշու։ Թիերը խրվում էին ճերմակ, արևից շողշողացող զանգվածի մեջ դյուրությամբ։ Կալանավորներն այդ գործը համարյա միշտ անում էին ուրախ֊զվարթ։ Ձմռան թարմ օդը, շարժումը տաքացնում֊բորբոքում էր։ Բոլորը դառնում էին ավելի ուրախ, քրքջոց էր հնչում, սրամտություններ, պատմություններ։ Սկսում էին ձնագնդի խաղալ, հարկավ, ոչ առանց այն բանի, որ մի րոպե անց չգոռգոռային ողջամիտները, ծիծաղ-ուրախության վրա բարկացողներր, և համընդհանուր զվարճությունը սովորաբար ավարտվում էր հայհոյանքով։
Կամաց֊կամաց սկսեցի ընդլայնել ծանոթություններիս շրջանակը։ Ի դեպ, ինքս չէի մտածում ծանոթությունների մասին. դեռևս անհանգիստ էի, մռայլ ու չվստահող։ Ծանոթություններս ծայր առան ինքնըստինքյան։ Առաջիններից այցելել սկսեց կալանավոր Պետրովը։ Ասում եմ այցելել և հատկապես շեշտում այդ բառը։ Պետրովն ապրում էր հատուկ բաժանմունքում, ինձնից ամենահեռու բանտասենյակում։ Մեր միջև կապ, ըստ երևույթին, չէր կարող լինել և ոչ մի կերպ։ Ընդհանուր ոչինչ հաստատ չկար և չէր կարող լինել։ Այնինչ, առաջին այդ շրջանում Պետրովն ասես իր պարտականությունն էր համարում գրեթե ամեն օր գալ մոտս, բանտասենյակ, կամ կանգնեցնել բանթողի ժամանակ, երբ մեկ֊մեկ գնում էի բանտասենյակների ետևը, հնարավորինս հեռու բոլորի աչքից։ Սկզբում դա տհաճ էր ինձ համար։ Սակայն նա կարողացավ մի տեսակ այնպես անել, որ այդ այցելությունները շուտով նույնիսկ զվարճացնել սկսեցին ինձ, թեև նա առանձնապես ամենևին էլ մարդամոտ ու զրուցասեր մարդ չէր։ Արտաքնապես բարձրահասակ չէր, ուժեղ մարմին ուներ, ճարպիկ էր, շարժուն, բավական դուրեկան դեմքով, գունատ, լայն այտոսկրերով, համարձակ հայացքով, ճերմակ, զատ-զատ և մանրիկ ատամներով, տրորած ծխախոտի մշտական պստիկ պտղունցը ներքևի շրթունքի տակ։ Շրթունքի տակ ծխախոտ դնելը սովորություն էր շատ կալանավորների համար։ Տարիքից ավելի երիտասարդ էր երևում։ Նա քառասուն տարեկան էր, արտաքնապես՝ միայն երեսուն։ Ինձ հետ խոսում էր միշտ չափազանց անբռնազբոսիկ, իրեն պահում ծայրաստիճան հավասարը հավասարի պես, այն է՝ արտակարգ օրինավոր և նրբակիրթ։ Օրինակ, եթե նկատում էր, որ միայնություն եմ փնտրում, ապա խոսելով մեկ-երկու րոպե, իսկույն թողնում էր ինձ, ամեն անգամ շնորհակալություն հայտնում ուշադրության համար, ինչ, անշուշտ, երբեք չէր անում և ոչ մեկի հետ ամբողջ տաժանավայրում։ Հետաքրքրական է, որ մեր միջև նույն հարաբերությունները շարունակվեցին ոչ միայն առաջին օրերին, այլև՝ տարիներ շարունակ և համարյա երբեք չդարձան ավելի մերձ, թեև իրոք, նա նվիրված էր ինձ։ Նույնիսկ հիմա չեմ կարող վճռել․ ի՞նչ էր ուզում նա ինձնից և ինչի՞ համար էր ամեն օր մոտս գալիս։ Թեև հետագայում պատահեց, որ գողություն էլ արեց ինձնից, բայց գողանում էր նա մի տեսակ անդիտումնավոր, իսկ փող համարյա երբեք չխնդրեց ինձնից, ուստի գալիս էր ոչ հանուն փողի կամ որևէ այլ շահագրգռության։
Նմանապես չգիտեմ ինչու, միայն թե ինձ միշտ թվում էր, թե նա կարծես ամենևին չէր ապրում ինձ հետ բանտում, այլ հեռու մի տանը, քաղաքում, և բանտ էր գալիս սոսկ հպանցիկ, նորություններ իմանալու, ինձ տեսակցելու, նայելու, թե ինչպես ենք ապրում բոլորս։ Նա միշտ ինչ-որ տեղ էր շտապում, ճիշտ կարծես ինչ-որ մեկին թողել է մի որևէ տեղ և իրեն սպասում են այնտեղ, ճիշտ կարծես մի բան կիսատ էր թողել այս ու այն տեղ։ Դրա հետ մեկտեղ շատ էլ իրար անցած չէր։ Հայացքը նույնպես մի տեսակ տարօրինակ էր ակնդետ, համարձակության և որոշ ծաղրականության երանգով, սակայն նայում էր կարծես հեռուները, իրերի միջով, կարծես քթի տակ եղած առարկայից դենը, ջանում էր զննել մեկ ուրիշը հեռուներում։ Սա ցրված տեսք էր տալիս նրան։ Երբեմն դիտավորյալ նայում էի․ ո՞ւր է գնալու Պետրովն իմ մոտից։ Որտե՞ղ են այդպես սպասում նրան։ Սակայն նա իմ մոտից գնում էր մեկ ուրիշ բանտասենյակ կամ խոհանոց, նստում խոսողների մոտ, ուշադիր լսում, երբեմն ինքն էր խոսքի մեջ մտնում նույնիսկ շատ տաքացած, հետո էլ մի տեսակ հանկարծակի ընդհատում ու լռում։ Սակայն կխոսեր նա, թե լուռ կնստեր, այնուամենայնիվ, երևում էր, որ հենց այնպես հպանցիկ է ներկա, որ ինչ-որ տեղ գործ ունի և իրեն սպասում են այնտեղ։ Ամենատարօրինակն այն էր, որ երբեք և ոչ մի գործ չուներ, ապրում էր կատարելապես պարապ-սարապ (իհարկե, բացի բանտային աշխատանքներից)։ Ոչ մի արհեստ չուներ, փող էլ համարյա երբեք չէր ունենում։ Սակայն փող չունենալուց շատ չէր դառնանում։ Եվ ինչի՞ մասին էր խոսում ինձ հետ։ Խոսակցությունը նույնքան տարօրինակ էր որքան և ինքը։ Օրինակ, կտեսներ, որ մենակ ման եմ գալիս բանտից այն կողմ, ու հանկարծ կտրուկ կդառնար իմ կողմը։ Քայլում էր միշտ արագ, շրջվում միշտ կտրուկ։ Կգար քայլելով, բայց կթվար, թե վազեվազ է եկել։
― Բարև ձեզ։
― Բարև ձեզ։
― Չխանգարեցի՞։
― Չէ։
― Ուզում էի Նապոլեոնի մասին հարցնել։ Չէ՞ որ ազգական է գալիս այն մեկին, որը տասներկու թվականին էր։ (Պետրովը, կանտոնական էր և գրագետ։)
― Ազգականն էր։
― Ասում են՝ ի՞նչ տեսակ պրեզիդենտ էր։
Նա միշտ հարց էր տալիս արագ, փութով, կարծես պետք էր հնարավորինս շուտ իմանալ այս կամ այն բանը։ Ճիշտ կարծես տեղեկանք էր կազմում մի որևէ շատ կարևոր գործի վերաբերյալ, որը նվազագույն հետաձգում չի ընդունում։
Բացատրեցի, թե ինչ տեսակ պրեզիդենտ է և ավելացրի, որ շուտով կարող է նաև կայսր դառնալ։
― Այդ ինչպե՞ս։
Հնարավորին չափ դա էլ բացատրեցի։ Պետրովը լսում էր ուշադիր, լիովին հասկանալով և շուտ կռահելով, անգամ ականջը թեքած իմ կողմը։
― Հըմ։ Ալեքսանդր Պետրովիչ, ուրիշ հարց էլ ունեմ, ճի՞շտ են ասում արդյոք, թե կապիկներ կան, որոնց թաթերը կրունկներին են հասնում և ամենաբարձրահասակ մարդու չափ են։
― Այո, կան այդպիսիք։
― Ինչպիսի՞ք։
Գիտցածիս չափ դա էլ բացատրեցի։
― Իսկ որտե՞ղ են ապրում։
― Շոգ երկրներում։ Սումատրա կղզու վրա կան։
― Ամերիկայում է, չէ՞։ Ինչպես ասում են, իբր թե այնտեղ մարդիկ գլխի վրա են քայլում։
― Ոչ թե գլխի վրա։ Դուք հակոտնյաների մասին եք հարցնում։
Բացատրեցի, թե ինչ ասել է Ամերիկա և, ըստ հնարավորին, ինչ ասել է հակոտնյա։ Նա լսում էր նույն ուշադրությամբ, կարծես թե վազեվազ եկել էր մենակ այդ հակոտնյաների համար։
― Ա֊ա՜, անցյալ տարի կարդացի կոմսուհի Լավալյաերի մասին, Արեֆևը համհարզի մոտից մի գիրք էր բերել։ Դա ճի՞շտ է, թե հենց այնպես հորինված։ Դյումայի ստեղծագործությունը։
― Իհարկե, հորինված է։
― Դե լավ, մնաք բարով։ Շնորհակալ եմ։
Եվ Պետրովն անհետացավ, և ըստ էության, մենք համարյա երբեք ուրիշ կերպ չէինք խոսում, քան այդպես։
Սկսեցի հարցուփորձ անել նրա մասին։ Մ.-ը, լսելով այդ ծանոթության մասին, նույնիսկ նախազգուշացրեց ինձ։ Ասաց, որ տաժանապարտներից շատերը, հատկապես սկզբում, բանտի առաջին օրերին, իր սարսափն էին հարուցում, բայց նրանցից և ոչ մեկը, ոչ նույնիսկ Գազինը, զարհուրելի այն տպավորությունը չի թողել իր վրա, ինչպես այդ Պետրովը։
― Տաժանապարտներից ամենաանվախն է, ամենահամարձակը,— ասաց Մ.֊ը։ Ի վիճակի է ամեն ինչի։ Եթե խելքին փչեց, ոչնչի առաջ կանգ չի առնի։ Մտքովն անցավ, ձեզ էլ կմորթի, հենց այնպես, հեշտ ու հանգիստ կմորթի, ոչ ճակատը կկնճռոտի, ոչ էլ կզղջա։ Նույնիսկ կարծում եմ, թե խելքը տեղը չէ։
Այդ կարծիքը անչափ հետաքրքրեց ինձ։ Սակայն Մ.֊ը չկարողացավ բացատրել, թե ինչու է այդպես թվում իրեն։ Եվ տարօրինակ մի բան. հետագայում քանի տարի ի վեր ճանաչում էր Պետրովին, համարյա ամեն օր խոսում հետը։ Այդ ամբողջ ընթացքում նա անկեղծորեն կապված էր ինձ (թեև բացարձակապես չգիտեմ՝ ինչու), և այդ մի քանի տարին, թեև ապրում էր բանտում ողջամտորեն ու զարհուրելի և ոչինչ չարեց, բայց ամեն անգամ, նայելով նրան ու խոսելով հետը, համոզվում էի, որ Մ.֊ն իրավացի է և որ Պետրովը գուցեև ամենավճռական, աներկյուղ և իր վրա որևէ հարկադրանք չընդունող մարդ է։ Թե ինչու այդպես թվաց, դարձյալ չեմ կարող բացատրել։
Ի դեպ, նշեմ, որ Պետրովը հենց նա էր, որն ուզում էր սպանել պլաց֊մայորին, երբ իրեն կանչեցին պատիժը կրելու, և երբ մայորը «հրաշքով պրծավ», ինչպես ասում էին կալանավորները՝ հեռանալով հենց գանահարման պահին։ Մեկ ուրիշ անգամ, դեռևս նախքան տաժանակրությունը, եղել էր այնպես, որ գնդապետը խփել էր նրան՝ վարժանքի վայրում։ Հավանորեն, դրանից առաջ քանիցս ծեծել էին նրան, բայց այդ անգամ չէր ուզել հանդուրժել և սվինահարել էր իր գնդապետին՝ բացեիբաց, օրը ցերեկով, բացված շարքի առաջ։ Ի դեպ, ես չգիտեմ այդ ամբողջ պատմությունը՝ մանրամասնորեն, երբեք չի պատմել։ Հարկավ, այդ ամենր պոռթկում էր ուղղակի, երբ խառնվածքը մեկեն բացահայավում է լրիվ, ամբողջությամբ։ Բայց և այնպես, դրանք շատ հազվադեպ էին։ Իրոք, նա ողջամիտ էր, անգամ հանդարտաբարո։ Նույնիսկ ուժեղ, այրող կրքերը նրա ներսում թաքնված էին, սակայն շիկացած ածուխները մշտապես ծածկված էին մոխրով և հանդարտ պլպլում էին։ Պոռոտախոսության կամ սնափառության նշույլ իսկ երբեք չեմ նկատել նրա, ինչպես ասենք, ուրիշների մեջ։ Վեճուկռվի էր բռնվում հազվադեպ, թեև առանձնապես մտերիմ չէր և ոչ մեկի հետ, բացառությամբ թերևս Սիրոտկինի, այն էլ, վերջինս պետք էր լինում իրեն ։ Ինչևէ, մի անգամ տեսա, ինչպես բարկացավ լրջորեն։ Ինչ-որ բան չէին տվել նրան, որևէ մի իր, ինչ-որ բանից զրկել էին։ Նրա հետ վիճողն աժդահա-կալանավոր էր, բաձրահասակ, չար, կռվարար, ծաղրասեր և ամենևին ոչ վախկոտ Վասիլի Անտոնովը, քաղաքացիական կարգից։ Երկար ժամանակ ադեն գոռգոռում էին, և ես մտածեցի, որ բանը կավարտվի բավականաչափ հարվածներով, որովհետև Պետրովը, թեև շատ հազվադեպ, բայց երբեմն նույնիսկ կռիվներ էր անում ու հայհոյում, ինչպես վերջին տաժանապարտը։ Բայց այս անգամ այդպես չեղավ։ Պետրովը գունատվեց, ռունգերը թրթռացին ու կապտեցին, սկսեց ծանր շնչել։ Տեղից ելավ ու դանդաղ, շատ դանդաղ, իր անլսելի, բոբիկ քայլերով (ամռանը շատ էր սիրում բոբիկ քայլել) մոտեցավ Անտոնովին։ Աղմկալի ու գոռգոռացող բանտասենյակում հանկարծ բոլորը սսկվեցին՝ ճանճի տզզոցը կլսվեր։ Բոլորը սպասում էին, թե ինչ է լինելու։ Անտոնովը վեր թռավ նրան ընդառաջ, դեմքին գույն չկար։ Ես չդիմացա և դուրս եկա բանտասենյակից։ Սպասում էի, որ դեռ չեմ հասցնի իջնել առմուտքից, կլսեմ մորթվող մարդու գոռոցը։ Սակայն բանն ավարտվեց ոչնչով նաև այս անգամ. Անտոնովը, դեռ Պետրովը չհասած իրեն, լուռ ու շտապ նրան շպրտեց վեճի առարկա իրը։ (Եղած-չեղածն ինչ-որ հնոտիք էր, ոտքի փաթաթաններ)։ Հարկավ, մի երկու րոպեից Անտոնովն, այնուամենայնիվ, թեթևակի հայհոյեց նրան՝ խիղճը հանգստացնելու և պատշաճության համար, ցույց տալու համար, որ այնքան էլ չի վախեցել։ Սակայն Պետրովը ոչ մի ուշադրություն չդարձրեց հայհոյանքին, անգամ չպատասխանեց. բանը հայհոյանքը չէր և իր օգտին էր, շատ գոհ էր մնացել ու առել հնոտիքը։ Քառորդ ժամ անց, նա արդեն սովորականի պես թա փառում էր բանտում, կատարելապես անգործ մարդու տեսքով և կարծես փնտրտում, թե մեկնումեկը որևէ հետաքրքիր բանից խոսք չի՞ բացի, որ քիթը խոթի և ականջ դնի։ Կարծես ամեն ինչ հետաքրքրում էր նրան, բայց մի տեսակ այնպես էր ստացվել, որ ամեն բանի հանդեպ մեծ մասամբ անտարբեր էր մնում և հենց այնպես էր շրջում բանտում՝ անգործ, մի տեղից մյուսը գցելով իրեն։ Նրան կարելի էր նույնպես համեմատել աշխատողի, ուժեղ աշխատողի հետ, ում ձեռքի տակ գործը կեռա, սակայն ում առայժմ գործ չեն տալիս և ահա, գործին սպասելով, նստած խաղ է անում փոքր երեխաների հետ։ Չէի հասկանում նաև, թե ինչի համար է ապրում բանտում, ինչո՞ւ չի փախչում։ Նրա մտքով չէր անցնի փախչել, եթե միայն շատ ու շատ չուզենար։ Պետրովի պես մարդկանց պարագային բանականությունն իշխում է սոսկ այնքան ժամանակ, քանի դեռ նրանք որևէ բան չեն կամեցել։ Այստեղ արդեն աշխարհիս երեսին պատնեշ չի կարող լինել նրանց ցանկությանը։ Իսկ ես համոզված եմ, որ նա փախչել կկարողանար ճարպկորեն, կխաբեր բոլորին, լրիվ շաբաթ կարող էր նստել մի տեղ, առանց հաց, անտառում կամ գետափի եղեգնուտում։ Բայց երևում էր, որ այդ մտքին չի հանգել և չի կամեցել լիուլի։ Մեծ դատողություն, առանձնահատուկ ողջամտություն երբեք չեմ նկատել նրա մեջ։ Այդ մարդիկ այդպես էլ ծնվում են մեկ հատիկ գաղափարով, որն ամբողջ կյանքում անգիտակցաբար մղում է նրանց այստեղ֊այնտեղ, այդպես էլ դեգերում են ամբողջ կյանքում, մինչև որ գործ են գտնում ըստ իրենց ցանկության։ Այստեղ արդեն գլուխ էլ պետք չէ նրանց։ Զարմանում էի երբեմն, թե ինչպես մի մարդ, որը սվինահարել էր իր պետին՝ ծեծի համար, մեզ մոտ այդպես լուռումունջ պառկում էր՝ ճիպոտահարվելու։ Նրան երբեմն ծեծում էին, երբ բռնվում էր խմիչքը ձեռքին։ Ինչպես արհեստ չունեցող բոլոր կալանավորները, նա երբեմն գնում էր խմիչք բերելու։ Սակայն նա ճիպոտի տակ էր պառկում կարծես սեփական համաձայնությամբ, այսինքն կարծես գիտակցում էր, որ տեղն է իրեն, հակառակ դեպքում հանուն և ոչնչի չէր պառկի, թեկուզ սպանեին։ Նույնիսկ զարմանում էի նրա վրա, երբ նա, չնայած ինձ հետ իր ակնհայտ կապվածության, գողանում էր ինձնից։ Նրա հետ այդպես լինում էր մի տեսակ շերտ առ շերտ։ Նա գողացավ իմ Աստվածաշունչը, որ տվել էի նրան՝ սոսկ մի տեղից մյուսը տանելու։ Եղածը մի քանի քայլ էր, բայց նա հասցրել էր ճանապարհին առնող գտնել, վաճառել ու տեղնուտեղը խմելու տալ փողը։ Ճիշտ է, ախր շատ էր ուզում խմել, իսկ որ շատ էր ուզում, ապա պիտի կատարվեր։ Ահա, այդպիսի մեկն էլ հենց մարդ կսպանի քառորդ ռուբլու համար, որ դրանով մի բաժակ բան խմի, թեև մեկ ուրիշ անգամ բաց կթողնի հարյուր հազար ունեցողին։ Երեկոյան, հենց ինքն էլ ինձ հայտնեց գողության մասին, միայն թե առանց որևիցե շփոթմունքի և զղջման, կատարելապես անտարբեր, որպես ամենասովորական դիպված։ Փորձեցի մի լավ կշտամբել նրան, նաև ափսոսում էի Աստվածաշունչը։ Նա լսում էր՝ չբորբոքվելով, նույնիսկ շատ խոնարհ, համաձայնում, որ Աստվածաշունչը շատ օգտակար գիրք է, անկեղծորեն ափսոսում, որ հիմա մոտս չէ, բայց ամենևին չէր զղջում, որ գողացել է, ինձ էր նայում այնքան ինքնավստահ, որ իսկույն դադարեցի հանդիմանել։ Իսկ իմ կշտամբանքին դիմացավ, հավանորեն դատելով, որ առանց դրա չի կարող լինել, որ չկշտամբեմ իրեն՝ նման արարքի համար, ուրեմն՝ թող, ասենք, հոգին թեթևացնի, ծաղրի, հայհոյի, բայցև որ ըստ էության, դա այնպիսի փուչ բան է, այնքան փուչ, որ մարդ կամաչեր էլ խոսել։ Թվում է, նա ընդհանրապես ինձ համարում էր երեխայի պես մի բան, համարյա թե մանկիկ, որը չի հասկանում պարզագույն բաներն աշխարհում։ Օրինակ, եթե ինքս էի որեէ խոսք բացում, բացառությամբ գրքերի և գիտության, ապա նա պատասխանում էր ինձ, ճիշտ է, բայց կարծես սոսկ քաղաքավարությունից, սահմանափակվելով ամենակարճ պատասխաններով։ Ինքս ինձ հաճախ էի հարց տալիս․ նրա ինչի՞ն են պետք այդ գրքային գիտելիքները, որոնց մասին սովորաբար հարցնում էր։ Մեկ֊մեկ, այդ խոսակցությունների ընթացքում, կողքանց նայում էի նրան՝ չի՞ ծիծաղում, արդյոք, վրաս։ Բայց ոչ, սովորաբար նա լսում էր լուրջ, ուշադիր, թեև ոչ այնքան, ի դեպ, այդ վերջին հանգամանքն էլ ինձ բարկացնում էր։ Հարցերը տալիս էր ստույգ, որոշակի, բայց մի տեսակ չէր զարմանում ինձնից ստացած տեղեկություններով, ընդունում դրանք նույնիսկ ցրված... Թվում էր նաև, որ իմ մասին, առանց երկար գլուխ ցավեցնելու, վճռել էր՝ ինձ հետ չի կարելի խոսել, ինչպես ուրիշ մարդկանց հետ, որ բացի գրքերի մասին խոսելուց, ոչինիչ չեմ հասկանա, նույնիսկ ի վիճակի չեմ հասկանալ, այնպես որ անհանգստացնել էլ պետք չէ։
Վստահ եմ, որ նույնիսկ սիրում էր ինձ, ու դա շատ էր ապշեցնում։ Տհա՞ս էր համարում, արդյոք ոչ կատարյալ մարդ, իմ հանդեպ առանձնահատուկ կարեկցանք էր տածում, ինչպես բնազդաբար զգում է ամեն ուժեղ արարած մյուս թույլի նկատմամբ, ինձ ընդունելով այդպիսին... չգիտեմ։ Ու թեև այդ ամենը չէր խանգարում նրան կողոպտել ինձ, սակայն համոզված եմ, որ գողանալիս խղճում էր ինձ։ «Էխ,— մտածում էր թերևս, ձեռքը խոթելով իմ ունեցվածքի մեջ,— ի՜նչ մարդ է սա, որն իր ունեցածին էլ չի կարող տեր կանգնել»։ Բայց ինչ֊որ բանի համար, կարծեմ, նաև սիրում էր։ Մի անգամ ինքն ինձ ասաց, մի տեսակ ակամա, որ ախր, շատ բարի հոգի ունեցող մարդ եմ և «ախր, էնքան եք պարզ, էնքան պարզ, որ մարդու մեղքը գալիս է»։ «Ալեքսանդր Պետրովիչ, մենակ թե վիրավորանք չկարծեք,— ավելացրեց մեկ րոպե անց,— ախր սրտանց ասի»։
Այդպիսի մարդկանց հետ պատահում է կյանքում, որ նրանք հանկարծակի հատու և մեծապես դրսևորվում և նշվում են մի որևէ կտրական, համընդհանուր գործողության կամ հեղաշրջման պահերին, այդպիսով միանգամից ընկնում իրենց լրիվ գործունեության մեջ։ Նրանք խոսքի մարդիկ չեն ու չեն կարող գործը ղեկավարողներ և գլխավոր ղեկավարներ լինել, սակայն գլխավոր կատարողներն են ու առաջինն են սկսում։ Սկսում են պարզապես, առանց առանձին կոչականների, բայց փոխարենն առաջինն են անցնում գլխավոր արգելքի վրայով, առանց մտածելու, առանց վախի, ուղղակի գնալով բոլոր սրերի վրա, և բոլորը նետվում են նրանց ետևից, գնում մինչև վերջին պատը, ուր սովորաբար էլ դնում են իրենց գլուխները։ Ես չեմ հավատում, թե Պետրովը լավ է վերջացրել, որևէ մի պահի նա միանգամից ամեն ինչ կվերջացնի, և եթե չի անհետացել մինչև հիմա, նշանակում է՝ նրա դեպքը դեռ վրա չի հասել։ Թեև ո՞վ գիտե։ Գուցեև ապրի, մինչև մազերը ճերմակեն և հանգիստ մեռնի ծերությունից, աննպատակ թափառելով դեսուդեն։ Բայց ինձ թվում է, իրավացի էր Մ.֊ը, ասելով, թե ամբողջ տաժանավայրի ամենավճռական մարդն է նա։
VIII։ Վճռական մարդիկ։ Լուչկան
Վճռականների մասին դժվար է խոսել, տաժանավայրում, ինչպեսև ամենուրեք, նրանք բավականին քիչ են։ Արտաքնապես թերևս սարսափելի մարդ է, մեկ֊մեկ պատկերացնես, թե ինչեր են պատմում մեկնումեկի մասին, նույնիսկ ճամփադ կթեքես։ Տարտամ մի զգացողություն ստիպում էր ինձ նույնիսկ շրջանցել նրանց սկզբում։ Հետագայում շատ բան փոխվեց իմ հայացքներում՝ անգամ ամենազարհուրելի մարդասպանների հանդեպ։ Մեկ ուրիշը չէր էլ սպանել, սակայն ավելի սարսափելի էր մյուսից, որը վեց սպանությամբ էր բանտ եկել։ Իսկ որոշ հանցագործությունների վերաբերյալ դժվար էր անգամ ամենասկզբնական պատկերացում կազմել, այնքան շատ տարօրինակ բան կար դրանց կատարման մեջ։ Հենց այն պատճառով եմ ասում, որ մեզանում, հասարակ ժողովրդի մեջ սպանություններ են կատարվում ամենազարմանալի պատճառներով։ Օրինակ, գոյություն ունի, և նույնիսկ շատ հաճախ, մարդասպանի այսպիսի տեսակ՝ այդ մարդն ապրում էր հանգիստ, խաղաղ։ Դառը վիճակ է՝ դիմանում էր։ Ասենք, մուժիկ է, ճորտ, քաղքենի, զինվոր։ Հանկարծակի ինչ֊որ պոռթկում է ներսում, չի դիմանում և դանակը խրում իր թշնամու, իրեն նեղացնողի փորը։ Այդտեղ էլ հենց ծայր է առնում տարօրինակությունը. մարդը հանկարծակի, ժամանակավորապես դուրս է պրծնում իր չափուձևից։ Առաջինը սպանել է իրեն նեղողին՝ թշնամուն, սա թեև հանցանք է, բայց հասկանալի դրդապատճառ, է եղել։ Սակայն հետագայում արդեն նա սպանում է նաև ոչ թշնամիներին, սպանում է առաջին հանդիպող֊անցնողին, սպանում է խնդալու համար, կոպիտ խոսքի համար, նայվածքի համար, տերողորմյայի համար, կամ պարզապես. «Հեռու ճամփիցս, ձեռքիս տակ չընկնես, ես եմ գալիս»։ Ճիշտ կարծես արբենում է մարդը, ճիշտ կարծես ջերմի զառանցանքի մեջ է։ Ճիշտ կարծես մի անգամ անցնելով իր համար երանելի գծի վրայով, արդեն սկսում է հիանալ, որ այլևս չկա իր համար սրբազան և ոչ մի բան, ճիշտ կարծես նրան մտրակում է՝ մեկեն խախտել ամենայն օրինականություն ու իշխանություն և ըմբոշխնել ամենասանձարձակ և անեզր ազատությունը՝ ըմբոշխնել սրտի այդ նվաղումը սարսափից, ինչ անհնար է, որ ինքն իր հանդեպ չզգա։ Բացի դրանից, գիտե նաև, որ իրեն զարհուրելի մահապատիժ է սպասվում։ Այդ ամենը կարող է նման լինել մի զգացողության, երբ մարդուն բարձր աշտարակից ձգում է վիհը, որ ոտքերի տակ է, այնպես որ ինքն էլ վերջապես ուրախ կլիներ նետվել գլխիվար ավելի ու ավելի շուտ և վերջ ամեն ինչին։ Ու պատահում է դա նույնիսկ ամենախաղաղ և մինչ այդ աննշմար մարդկանց հետ։ Նրանցից ոմանք այդ մշուշի մեջ անգամ ձևեր են թափում։ Որքան ավելի նվաստացած նախկինում, հիմա այնքան ավելի սաստիկ է մղում նրան լոպազանալ, վախեցնել։ Նա ըմբոշխնում է այդ վախը, սիրում է այն նողկանքը, որ ինքն է հարուցում ուրիշների մեջ։ Նա երեսանց ստանձնում է ինչ֊որ հանդգնություն, և այդօրինակ «հանդուգնը» երբեմն ինքն է շուտափույթ պատիժ սպասում, ուզում է, որ վերջացնեն իր գործը, քանզի ի վերջո իր համար է ծանր դառնում կրել այդ երեսանց հանդգնությունը։ Հետաքրքրական է, որ մեծ մասամբ այդ ամբողջ տրամադրվածությունը, ամբողջ շինծուությունը շարունակվում է ճիշտ մինչև կառափնարան, հետո միանգամից կտրվում. ճիշտ կածես իրականում այդ ժամկետը մի տեսակ ձևական է, ասես նախապես կանխորոշված՝ դրա համար հաստատված կանոններով։ Մարդն այստեղ մեկեն դառնում է խոնարհ, դժգունում, լաթի կտորի վերածվում։ Նվնվում է կառափնարանի վրա, թողություն խնդրում հավաքվածներից։ Գալիս է բանտ, ու տեսնում ես՝ ինչ փսլնքոտ, ինչ լալկան, նույնիսկ ծեծված մեկն է, այնպես որ զարմանում ես նույնիսկ. «Մի՞թե սա հենց նա է, որը հինգ֊վեց մարդ է սպանել»։
Հարկավ, ոմանք շուտ չեն հանդարտվում բանտում։ Դեռևս պահպանվում է ինչ֊ինչ ձևապաշտություն, պարծենկոտություն. իբր, ես այն չեմ, ինչ կարծում եք, ես «վեց հոգու համար» եմ այստեղ։ Սակայն վերջացնում է նրանով, որ այնուամենայնիվ, հանդարտվում է։ Երբեմն սոսկ մխիթարում է իրեն, վերհիշելով իր հանդուգն թափը, իր գինարբուքը, որ մի անգամ արել է կյանքում, երբ «հանդուգն» էր և շատ է սիրում, երբ միամիտ մեկին գտնելով, պատշաճ ծանրումեծությամբ ձևեր է թափում ու պարծենում նրա առաջ՝ պատմելով իր քաջագործությունները, ի դեպ, ցույց չտալով անգամ, որ հենց ինքն է ուզում պատմել։ Իբր, տեսք ես ի՜նչ մարդ եմ եղել։
Եվ ինչպիսի նրբավարություններ են նկատվում այդ ինքնասեր գորշության մեջ, ինչ ալարկոտ-անփույթ է լինում երբեմն նման պատմությունը։ Ինչպիսի ուսումնասիրված ձևապաշտություն է դրսևորվում պատմողի տոնի, ամեն բառի մեջ։ Ու որտեղ են այդ մարդիկ սովորել։
Մի անգամ, առաջին այդ օրերին, մի երկարուձիգ երեկո, պարապ ու տրտում պառկած թախտաշարին, լսեցի նման պատմություններից մեկը, և պատմողին անսովորությունից դրեցի ինչ-որ վիթխարահասակ, ահարկու ոճրագործի տեղ չլսված երկաթյա բնավորության համար, թեև այդ նույն ժամանակ համարյա թե ձեռ էի առնում Պետրովին։ Պատմության թեման էր, թե ինչպես ինքը՝ Լուկա Կուզմիչը, ոչ որևէ պատճառով, այլ սոսկ իր հաճույքի համար, պառկեցրել է մի մայորի։ Այդ Լուկա Կուզմիչը մեր բանտասենյակի այն փոքր-մոքր, նիհարիկ, սրաքիթ ու ջահել կալանավորն էր, ուկրաինացիներից, ում մասին արդեն հիշատակել եմ մի տեղ։ Ըստ էության, ռուս էր, միայն ծնվել էր հարավում, կարծեմ, կալվածատան ծառա էր եղել։ Նրա մեջ, իրոք, մի սուրուլիկ, լոպազական բան կար. «Ճստիկ է թռչնակը, բայց ճանկերը՝ սուր»։ Սակայն կալանավորները բնազդաբար են ճանաչում մարդուն։ Նրան շատ քիչ էին հարգում, կամ, ինչպես տաժանավայրում են ասում․ «Էնքան էլ շատ չէին հարգում»։ Ահավոր ինքնասեր էր։ Այն երեկո, թախտաշարին նստած, շապիկ էր կարում։ Սպիտակեղեն կարելը նրա արհեստն էր։ Կողքը նստած էր բութ ու սահմանափակ, բայց բարի և մեղմաբարո մի ջահել պնդակազմ և բարձրահասակ կալանավոր Կոբիլինը՝ Լուկայի հարևանը թախտաշարին։ Լուկան, հարևանը լինելով, հաճախ էր վիճում հետը և ընդհանրապես վերից նայում, ծաղրաբար ու բռնակալական վարվում, ինչ Կոբիլինը մասամբ չէր նկատում իր պարզահոգությամբ։ Նա բրդե գուլպա էր հյուսում և անտարբեր լսում Լուչկային։ Վերջինս պատմում էր բավականին բարձրաձայն ու լսելի։ Ուզում էր, որ բոլորը լսեն իրեն, թեև ընդհակառակը, ջանում էր ձևացնել, թե մենակ Կոբիլինին է պատմում։
― Ուրեմն, ախպորս ասեմ,— սկսեց նա ասեղը բանացնելով,― մեր տեղից ինձ ուղարկեցին Չ․֊վ, ուրեմն, թափառականության համար։
― Էդ ե՞րբ է եղել, վաղո՞ւց,— հարցրեց Կոբիլինը։
― Ասեմ՝ գարին հասավ, տարին կլրանա։ Է, հենց հասանք Կ.-վ, կարճ ժամանակով ինձ տարան բանտ։ Տեսնեմ, ինձ հետ նստած են տասներկու հոգի, լրիվն ուկրաինացի, բոյով, ջանով, ցլի պես ուժեղ։ Ու հո սուսուփուս չեն՝ կերը վատ, մայորն ինչ ուզում, անում է հետները, ոնձ գլխինը փջեց (Լուչկան դիտավորյալ խեղդում էր բառերը)։ Մի օր նայեցի, երկու օր նայեցի, տեսնեմ վախկոտ ժողովուրդ են։ «Էդ ի՞նչ եք,— ասի,— էդ ախմախին ականջ դնում»։— «Հլա գնա, դու խոսի հետը»,— որ ասեմ, քթների տակ էլ խնդում են վրաս։ Սուս մնացի։
― Տղերք, էնտեղ մեկը կար, ամենամազալուն էր,— ավելացրեց նա հանկարծ, թողնելով Կոբիլինին և դիմելով բոլորին՝ ընդհանրապես։— Պատմում էր, թե ոնց դատեցին իրեն դատարանում ու ոնց էր ինքը դատավորների հետ խոսում, պատմում ու հո լաց չէր լինում հոնգուր-հոնգուր, ասում երեխեքս մնացին, կնիկս։ Ընկած-ելած մարդ էր, մազերը սպիտակած, չաղ։ «Ես նրա հետ եմ խոսում ոչ մի բան։ Դատավորն էլ, շան որդին, մի գլուխ գրում է, մի գլուխ գրում։ Ինքս ինձ ասում եմ, այ, սատկես դու հա, ես էլ տեսնեմ՝ ուրախանամ։ Դա էլ գրում, գրում է մի գլուխ, ու հո չի՜ գրում։ ... Էստեղ էլ գլխիս փորձանք եկավ»։ Վասյա, մի քիչ թել տուր, բանտի տվածը փտած է։
― Բազարի թել է,— պատասխանեց Վասյան, թելը տալով։
― Մեր արհեստանոցինն ավելի լավ է, էս քանի օրս մի վետերան էինք ուղարկել, տեսնես, ինչ անիծած կնկանից էր առել,— շարունակեց Լուչկան լույսին բռնած թելելով ասեղը։
― Սանամերը կըլնի, ուրեմըս։
― Ուրեմըս, սանամերն է։
― Հետո՞ ինչ եղավ։ Մայորի գո՞րծը ոնց եղավ,— հարցրեց լիովին մոռացված Կոբիլինբ։
Հենց դա էլ պետք էր Լուչկային։ Բայց նա հիմա չշարունակեց պատմությունը, անգամ կարծես ուշադրություն էլ չդարձրեց Կոբիլինին։ Հանգիստ շտկելով թելերը, հանգիստ և ծուլորեն ոտքերն իրեն քաշեց ու վերջապես սկսեց.
― Վերջիվերջով, կատաղեցրի իմ ուկրաինացիներին, կանչել տվին մայորին։ Ես էլ առավոտից մի ժուլիկ ուզեցի հարևանից, առա ու պահեցի, ուրեմըս, որ բան եղավ։ Մայորս փրփրել էր։ Գալիս էր։ Դե, տղերք, ասի, չվախենաք, տղերք։ Դրանց սիրտն էլ փորներն է ընկել, հո չեն դողում։ Ներս եկավ մայորը, հարբած։ «Էս ո՞վ եք էստեղ, ո՞նց եք էստեղ։ Ես ձեր գլխին թագավոր էլ, աստված էլ»։
― Չէ, ասի, ձերդ պայծառափայլություն,— ինքս էլ կամաց֊կամաց մոտ եմ գնում,— չէ, ասի, չէ, էգ ո՞նց կըլնի, որ դուք, ձերդ պայծառափայլություն, որ մեր թագավորն էլ ես դու, մեր աստվածն էլ։
«Ա, ուրեմըս, էդ դո՞ւ ես, ուրեմըս, դո՞ւ ես,— ճղճղաց մայորը։— Խռովարար»։
― Չէ, ասի (ինքս էլ մոտ եմ գնում), չէ, ասի, ձերդ պայծառություն, ո՞նց կըլնի, լրիվս էլ գիտենք, որ մեր ամենափրկիչ ու ամենակարող Աստված մեկն է, ասի։ Մեր թագավորն էլ է մեկը, լրիվիս գլխին կարգված Աստծուց։ Նա, ասի, ձերդ ազնվականություն, միապետ է։ Իսկ դուք, ասի, ձերդ ազնվականություն, մենակ մայոր եք, մեր պետը, թագավորական ողորմածությամբ, ասի, ու ձեր վաստակներով։
«Էդպե՛ս֊էդպե՛ս֊էդպե՛ս֊էդպե՛ս»,— հավի պես կչկչացրեց, խոսել չէր կարենում, թուքը թռել էր բուկը։ Շատ էր զարմացել։
«Հենց էդպես»,— ասի, ու հանկարծ որ վրա չպրծա, ուղիղ փորը խրեցի դանակը մինչև կոթ։ Հաջող եղավ։ Ցած գլորվեց ու մենակ ոտներն էր թափ տալիս։ Ես դանակը շպրտեցի։
«Հիմի տեսեք, տղերք, բարձրացրեք դրան հիմի»։
Այստեղ ես պետք է շեղում անեմ։ Դժբախտաբար, «ես եմ թագավոր ու աստված» և նման արտահայտություններ շատ էին օգտագործում հնում բազմաթիվ հրամանատարներ։ Ի դեպ, հարկ է խոստովանել, որ այդպիսիք արդեն քիչ են մնացել, գուցեև լրիվ վերացել են։ Նշեմ նաև, որ առանձնապես հոխորտում և սիրում էին պարծենկոտություն անել մեծ մասամբ հենց ցածր կոչումներից բարձրացած հրամանատարները։ Սպայական կոչումը կարծես ամբողջովին տակնուվրա էր անում նրանց ներքինը, նաև՝ գլուխը։ Երկար ժամանակ տքնելով լծի տակ և անցնելով ենթարկվածության բոլոր աստիճանները, նրանք հանկարծ իրենց տեսնում էին սպաներ, հրամանատարներ, ազնվականացածներ և սնափառությունից ու առաջին արբեցումից չափազանցնում իրենց զորության և նշանակալիության մասին ըմբռնումը։ Հարկավ, միայն իրենց ենթակա ստորին աստիճանների նկատմամբ։ Իսկ ավելի բարձրների նկատմամբ նախկինի պես ստորաքարշություն անում, ինչ բացարձակապես պետք չէր և անգամ գարշելի՝ շատ պետերի համար։ Որոշ ստորաքարշներ նույնիսկ մի առանձին սրտաշարժությամբ իրենցից բարձր հրամանատարներին շտապում էին հայտարարել, որ իրենք էլ են ցածր աստիճաններից, թեև սպաներ են, «միշտ գիտեն իրենց տեղը»։ Սակայն ստորին աստիճանների նկատմամբ դառնում էին համարյա անսահմանափակ տիրակալներ։ Իհարկե, ներկայումս հազիվ թե կան նմաններ և հազիվ թե գտնվեր մեկը, որ բղավեր «Ես եմ թագավոր, ես եմ աստված»։ Սակայն, չնայած դրան, այնուամենայնիվ նշեմ, որ ոչինչ այնպես չի բորբոքում կալանավորներին, ընդհանրապես նաև բոլոր ցածր աստիճան ունեցողներին, ինչպես պետերի այդօրինակ արտահայտությունները։ Ինքնամեծարման այդ լկտիությունը, սեփական անպատժելիության այդ չափազանցված կարծիքը ատելություն է ծնում ամենախոնարհ մարդու մեջ և հանում նրան վերջին համբերությունից։ Բարեբախտաբար, այդ ամենը համարյա անցյալ է և նույնիսկ հնում խստորեն հետապնդվում էր ղեկավարության կողմից։ Մի քանի օրինակներ գիտեմ։
Եվ ընդհանրապես, ստորին աստիճաններին բարկացնում է ամեն կարգի բարձրամիտ քամահրանքը, ամենայն խորշանք իրենց հետ հաղորդակցվելիս։ Ոմանք կարծում են, ասենք, որ եթե լավ կերակրես, լավ պահես կալանավորին, ամեն ինչ օրենքով անես, գործտ դրանով էլ կվերջանա։ Սա նմանապես մոլորություն է։ Ամեն ոք, ով էլ լինի, որքան էլ նսեմացված լինի, թեկուզ բնազդաբար, թեկուզ անգիտակցաբար, այդուհանդերձ, հարգանք է պահանջում իր մարդկային արժանապատվության նկատմամբ։ Կալանավորն ինքը գիտի, որ կալանավոր է, թշվառական, և գիտե իր տեղը պետերի առաջ։ Սակայն ոչ մի խարանով, ոչ մի կալանդներով չես ստիպի նրան մոռանալ, որ ինքր մարդ է։ Իսկ քանի որ, իրոք, մարդ է, հետևաբար և նրա հետ պիտի վարվել մարդավայել։ Աստված իմ, չէ որ մարդկային վերաբերմունքը կարող է մարդ դարձնել այնպիսի մեկին, ում վրա վաղուց խամրել է Աստծո կերպարը։ Հենց այդ «թշվառականների» հետ է պետք վարվել առավելագույնս մարդավարի։ Դա նրանց փրկությունն է և բերկրանքը։ Ես հանդիպել եմ այդպիսի բարեսիրտ, վեհանձն հրամանատարների։ Տեսել եմ այդ թշվառականների վրա նման վարմունքի ներգործությունը։ Մի քանի սիրալիր խոսք, և կալանավորները համարյա թե բարոյապես հառնում էին։ Երեխաների պես հրճվում և երեխաների պես էլ սկսում էին սիրել։ Մի տարօրինակություն ևս. կալանավորներն իրենք չեն սիրում չափից ավելի ընտանեվարություն և իրենց հանդեպ պետերի չափազանց բարեհոգի վարմունքը։ Ինքն ուզում է հարգել պետերին, իսկ հենց այդ դեպքում դադարում է հարգել։ Կալանավորի դուրը գալիս է, օրինակ, որ իր պետը շքանշաններ ունենա, որ ներկայանալի լինի, որևիցե մեծամեծի հովանավորությունը վայելի, որ թե՛ խիստ լինի, թե՛ ծանրումեծ և իր արժանապատվությունը պահպանի։ Այդպիսիներին կալանավորներն ավելի են սիրում, նշանակում է, թե իր արժանապատվությունն է պահպանել, չի նեղացրել, ուրեմնև ամեն ինչ լավ է և գեղեցիկ։
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
― Դրա համար պետք է որ քեզ լավ դաղած լինեն,— հանգիստ նշեց Կոբիլինը։
― Հը՛մ։ Դաղել են, ախպերս, ճիշտ որ դաղել են։ Ալեյ, մկրատը տուր տեսնեմ։ Տղերք, էսօր ոնց որ մայդան չկա, հա՞։
― Էս երկու օրը խմելու տվին,― նշեց Վասյան։— Խմելու տված չլինեին, վայ թե մայդանը բացեին։
― Վայ թե։ Վայ թե-ի համար Մոսկվայում էլ հարյուր ռուբլի կտան,— միջամտեց Լուչկան։
― Լուչկա, բա քե՞զ ինչքան են տվել արած-չարածիդ համար,— նորից սկսեց Կոբիլինը։
― Տված կըլնեն, իմ լավ ախպեր, հարյուր ու հինգ։ Ու ինչ կասեմ, տղերք, քիչ էր մնացել սպանեին,― խոսքի տուտր բռնեց Լուչկան, նորից թողնելով Կոբիլինին։— Ու հենց էդ հարյուր ու հինգը վճիռ արեցին ինձ, տարան լրիվ սարք ու կարգով։ Մինչև էդ էլ հլա մտրակի համր չէի իմացել։ Ժողովուրդ էլ հո չէր հավաքվել՝ թիվ-համրանք չկար, լրիվ քաղաքն եկել էր՝ ավազակ են պատժելու, մարդասպան կըլնի, ուրեմըս։ Էնքան անխելք է էդ ժողովուրդը, որ չեմ իմանում ինչ ասեմ։ Տիմոչկան շորերս հանեց, պառկեցրեց, գոռաց. «Դիմացի, դաղելու եմ հա՜», ես էլ սպասում եմ ի՞նչ է լինելու։ Մի հատ որ հասցրեց, ուզեցա գոռալ, բերանս բացեցի, բայց գոռոց չեղավ, չկար։ Ձենս կտրվել էր, ուրեմըս։ Երկրորդը որ հասցրին, ինչ ասեմ, կհավատաս, թե՝ չէ, էլ չլսեցի ոնց հաշվեցին երկուսը։ Որ ուշքի եկա, լսեմ, հաշվում են տասնյոթը։ Ախպեր, ուրեմըս էդպես մի չորս անգամ ինձ թամքից իջեցրին, կես-կես ժամ հանգստանում էի ջուր էին լցնում վրաս։ Հավաքվածներին էի նայում աչքերս չռած ու մտածում. «Հենց էստեղ էլ կմեռնեմ...»։
― Ու չմեռա՞ր,— միամիտ հարցեց Կոբիլինը։
Լուչկան նրան չափեց ծայրաստիճան արհամարհական հայացքով։ Քրքիջ լսվեց։
― Չաչանակ ես, ինչ ասեմ,— նշեց Լուչկան, ճիշտ ասես զղջալով, որ խոսք է բացել նման մեկի հետ։
― Ասել է, թե խելքն է գցել,— ամրապնդեց Վասյան։
թեև վեց մարդ էր սպանել Լուչկան, բայց բանտում երբեք և ոչ ոք չէր վախենում նրանից, թեև անկեղծորեն ցանկանում էր սարսափելի մարդու համբավ ունենալ...
IX։ Իսայ Ֆոմիչը։ Բաղնիք։ Բակլուշինի պատմածը
Մոտենում էր Քրիստոսի ծննդյան տոնը։ Բանտարկյալները դրան սպասում էին մի տեսակ հանդիսավորությամբ և, նրանց նայելով, ես նույնպես սկսեցի արտակարգ ինչ-որ բանի սպասել։ Տոնից չորս օր առաջ մեզ տարան բաղնիք։ Իմ ժամանակ, հատկապես առաջին տարիներին, կալանավորներին հազվադեպ էին տանում բաղնիք։ Բոլորն ուրախացան և սկսեցին պատրաստվել։ Կարգադրված էր գնալ ճաշից հետո, և ետճաշին արդեն աշխատանք չկար։ Մեր բանտասենյակում բոլորից ավելի ուրախացել ու իրար էր անցել Իսայ Ֆոմիչ Բումշտայնը՝ հրեա տաժանապարտներից, ում մասին արդեն հիշատակել եմ իմ պատմության չորրորդ գլխում։ Նա սիրում էր շոգեհարվել՝ բթացման աստիճան, մինչև անզդայանալը, և հիմա ամեն անգամ, երբ հին հիշողություններն եմ փորփրում, նաև մեր տաժանակրային բաղնիքը վերհիշում (արժե չմոռանալ), ապա պատկերի առաջամասում իսկույն վերականգնվում է անչափ երանավետ ու շատ անմոռաց Իսայ Ֆոմիչի՝ տաժանակրության իմ ընկերոջ և բանտասենյակի հարևանի դեմքը։ Աստված իմ, ի՜նչ ծիծաղելի և զվարճալի մարդ էր։ Մի քանի խոսք ասել եմ արդեն նրա կազմվածքի մասին. հիսուն տարեկան, տխեղծ, կնճռաշատ, այտերին և ճակատին ահավոր խարաններով, լղարիկ, սակավուժ, հավի ճտի ճերմակ մարմնով։ Դեմքի արտահայտությունն անվերջանալի, ոչնչով չսասանվող ինքնաբավություն էր բովանդակում, անգամ երանություն։ Թվում էր, թե ամենևին չի ափսոսում, որ տաժանավայր է ընկել։ Քանի որ ոսկերիչ էր, իսկ քաղաքում ոսկերիչ չկար, ապա նա քաղաքի պարոնների և ղեկավարության համար անընդմեջ միայն ոսկերչական գործ էր անում։ Այնուամենայնիվ, թեկուզև ինչ-որ բան նրան վճարում էին։ Կարիքի մեջ չէր, ապրում էր նույնիսկ հարուստ, բայց փող էր կուտակում և տոկոսով ու գրավով փող պարտք տալիս ամբողջ տաժանավայրին։ Իր ինքնաեռն ուներ, լավ ներքնակ, գավաթներ և ճաշի լրիվ պարագաներ։ Քաղաքի հրեաներն իրենց ծանոթությունը և հովանավորությունը չէին կտրում նրանից։ Շաբաթ օրերը, պահակի ուղեկցությամբ, գնում էր իր քաղաքային աղոթատունը (ինչ թույլատրվում է օրենքով) և ապրում կատարելապես լի ու առատ, իմիջիայլոց, անհամբերությամբ սպասելով իր տասներկու տարվա պատժաժամկետն ավարտվելուն, որպեսզի «փշակվի»։ Իր մեջ ներառել էր միամտություն, անխելքության, խորամանկության, հանդգնության, պարզահոգության, երկչոտության, պարծենկոտության և լկտիության ամենածիծաղելի խառնուրդը։ Ինձ համար շատ տարօրինակ էր, որ տաժանապարտներն ամենևին չէին ծիծաղում նրա վրա, մեկ-մեկ միայն կատակում էին զվարճության համար։ Ակներևաբար, Իսայ Ֆոմիչը բոլորի զվարճանքի և մշտական ուրախության առարկան էր։ «Մեզ մոտ մի հատիկ է, Իսայ Ֆոմիչին ձեռ չտաք»,— ասում էին կալանավորները, և Իսայ Ֆոմիչը, թեև հասկանում էր, բանն ինչումն է, բայց երեում է՝ հպարտանում էր իր նշանակալիությամբ, ինչը շատ էր զվարճացնում կալանավորներին։ Տաժանավայր էր հասել ամենազվարճալի եղանակով (դեռևս նախքան ես, սակայն պատմեցին)։ Մի անգամ, իրիկնամուտին, բանթողի ժամանակ, հանկարծակի լուր էր տարածվել, թե մի ջհուդիկ են բերել և ածիլում են կորդեգարդիայում և որ հիմա ներս կբերեն։ Տաժանավայրում դեռևս ոչ ոք չկար հրեաներից։ Կալանավորներն անհամբերությամբ էին սպասում և տեղնուտեղը շրջապատեցին նրան, երբ դարպասից ներս մտավ։ Բանտի ենթասպան նրան տարավ քաղաքացիական բանտասենյակ և ցույց տվեց թախտաշարի նրա տեղը։ Իսայ Ֆոմիչի ձեռքին տոպրակ կար՝ իրեն տված պետական և սեփական իրերով։ Նա ցած դրեց տոպրակը, ելավ թախտաշարին ու նստեց ծալապատիկ, չհամարձակվելով աչքերը բարձրացնել որևէ մեկի վրա։ Նրա չորսբոլորը ծիծաղ էր հնչում և բանտային կատակներ, որոնք նկատի ունեին նորեկի հրեական ծագումը։ Հանկարծ ամբոխի արանքներով խցկվեց ջահել մի կալանավոր, ձեռքում բռնած ամառային իր շատ հին, կեղտոտ ու պատառոտված շալվարը, ավելացրած բանտային փաթավաները։ Նստեց Իսայ Ֆոմիչի կողքն ու խփեց ուսին։
― Հը, սիրելի ընկեր, ես էստեղ քեզ վեց տարի սպասում եմ արդեն։ Հրես, նայի, ինչքա՞ն շատ կտաս։
Եվ նրա առաջ փռեց բերած լաթուլութը։
Իսայ Ֆոմիչը, որը բանտ մտնելիս վախեցել էր այն աստիճան, որ անգամ չհամարձակվեց աչքը բարձրացնել իրեն խիտ շրջանակով պաշարած ծաղրական, այլանդակված ու սարսափելի մարդկանց վրա, և երկչոտությունից բառ անգամ չէր համարձակվել ասել, տեսնելով գրավը, հանկարծ ցնցվեց ու սկսեց վարժ տնտղել հնոտիքը։ Նույնիսկ պահեց լույսին։ Բոլորը սպասում էին, թե ինչ է ասելու։
― Է, ինչ, մի արծաթ ռուբլի վայ թե չտա՞ս։ Բայց արժի,— շարունակեց գրավատուն, աչքով անելով Իսայ Ֆոմիչին։
― Արծաթ ռուբլի չի լինի, բայց յոթ կոպեկ կարելի է։
Եվ սրանք են Իսայ Ֆոմիչի բանտում ասած առաջին բառերը։ Բոլորը միասին թուլացան ծիծաղից։
― Յոթ։ Լավ գոնե յոթը տուր, բախտդ բերեց։ Տես հա, գրավը լավ պահի, գլխովդ ես պատասխան տալու։
― Տոկոսն երեք կոպեկ, կլինի տասը կոպեկ,— դողդոջ ու կերկեր ձայնով շարունակեց ջհուդիկը, ձեռքը մտցնելով գրպանը՝ փողը հանելու և երկչոտ նայելով կալանավորներին։ Նա թե՛ ահավոր վախենում էր, թե՛ ուզում գործն անել։
― Էդ ո՞նց, տարեկա՞ն երեք կոպեկ տոկոս։
― Չէ, տարեկան չէ, ամսական։
― Համա թե ժլատն ես, հուդիկ-ջհուդիկ։ Բա անո՞ւնդ ինչ է։
― Իսայ Ֆոմից։
― Է, Իսայ Ֆոմիչ, շատ առաջ կգնաս մեզ մոտ։ Մնաս բարով։
Իսայ Ֆոմիչը մի անգամ էլ զննեց գրավը, ծալեց ու խնամքով դրեց իր տոպրակը, կալանավորների շարունակվող քրքիջի ուղեկցությամբ։
Իսկապես էլ, բոլորը կարծես թե նույնիսկ սիրում էին նրան և ոչ ոք չէր նեղացնում, թեև համարյա բոլորը պարտք էին։ Իսկ ինքը հավի պես անչար էր, ու տեսնելով համընդհանուր համակրանք իր հանդեպ, նույնիսկ երևակայում էր, բայց այնպիսի պարզհոգի ծիծաղաշարժությամբ, որ տեղնուտեղը դա ներվում էր։ Կյանքում շատ ջհուդներ տեսած Լուչկան հաճախ էր ձեռ առնում նրան, և ոչ ամենևին չարությունից, այլ հենց այնպես, զբաղմունքի համար, ճիշտ այնպես, ինչպես զբաղվում են շնիկի, թութակի և ուրիշ վարժեցրած կենդանիների հետ։ Իսայ Ֆոմիչը շատ լավ գիտեր դա, ամենևին չէր նեղանում ու շատ ճարպկորեն պատասխաններ էր տալիս։
― Էյ, ջհուդ, ծեծդ կտամ։
― Դու ինձ մի հատ խփես, ես տասը կհասցնեմ,— կտրիճավարի պատասխանում էր Իսայ Ֆոմիչը։
― Անիծած քոսոտ։
― Թող քոս լինի։
― Քոսոտ ջհուդ
― Թող ասածովդ լինի։ Քոսոտը՝ քոսոտ, բայց հարուստ, փող-մող ունեմ։
― Քրիստոսին ծախել ես։
― Թող ասածովդ լինի։
― Շատ լավ էր, Իսայ Ֆոմիչ, ապրես։ Դրան ձեռ չտաք, մի հատիկ է մեզ մոտ,— քրքջալով բղավում էին կալանավորները։
― Էյ, ջհուդ, մտրակածեծդ տվին, Սիբիր են քշելու։
― Առանց էդ էլ Սիբիրում եմ։
― Ավելի հեռու կքշեն։
― Ի՞նչ անեմ, էնտեղ պան Աստված կա՞։
― Լինելը՝ կա։
― Ի՞նչ արած, մենակ պան Աստված լինի ու փողից-մողից, լավ կլինի ամեն տեղից։
― Ապրես, Իսայ Ֆոմիչ, շատ ապրես,— բղավում էին չորս կողմից, իսկ Իսայ Ֆոմիչը, թեև տեսնում էր, որ իր վրա ծիծաղում են, բայց սրտապնդվում էր։ Ընդհանրապես, գովասանքը տեսանելի հաճույք էր նրա համար, և բանտասենյակով մեկ նա սկսեց երգել իր բարակ ու նվազ ձայնով. «Լյա-լյա-լյա-լյա-լյա»,— անհեթեթ ու ծիծաղելի մի եղանակ, միակ երգը՝ առանց խոսքի, որը երգեց ամբողջ տաժանակրության ընթացքում։ Հետո, մոտիկից ծանոթանալով ինձ հետ, նա երդմամբ հավատացնում էր, որ դա հենց այն երգն է, այն եղանակը, որ երգում էին բոլոր վեց հարյուր՝ հազար հրեաները փոքրից մեծ, անցնելով ծիրանեգույն ծովը և որ յուրաքանչյուր հրեայի ավանդված է երգել այդ եղանակը՝ թշնամիների վրա ցնծության և հաղթանակի պահին։
Ամեն շաբաթ օրվա նախօրեին, ուրբաթ երեկոյան, մեզ մոտ էին գալիս ուրիշ բանտասենյակներից, հատկապես նայելու, թե Իսայ Ֆոմիչն ինչպես է նշելու իր բանթողը։ Իսայ Ֆոմիչն այն աստիճան անմեղ պարծենկոտ և սնափառ էր, որ համընդհանուր այդ հետաքրքրասիրությունը նույնպես հաճույք էր պատճառում նրան։ Բծախնդիր և ընդգծված հանդիսավորությամբ իր փոքրիկ սեղանիկին սփռոց էր փռում, բացում գիրքը, երկու մոմ էր վառում, և ինչ-որ նվիրական բառեր մրթմրթալով, սկսում էր հագնել իր պատմուճանը (նա պատմուջան էր ասում)։ Բրդյա կտորից գույնզգույն մի թիկնոց էր, որը խնամքով պահում էր իր սնդուկում։ Երկու ձեռքին թևակապեր էր փաթաթում, գլխին, ճիշտ ճակատի վրա կապում-ամրացնում էր փայտյա մի արկղիկ, այնպես՝ որ թվում էր, թե Իսայ Ֆոմիչի ճակատին մի ծիծաղելի կոտոշ է ցցվել։ Ապա ծայր էր առնում աղոթքը։ Կարդում էր երգեցիկ, բղավում, թքոտում, պտույտներ տալիս, վայրի ու ծիծաղելի շարժումներ անում։ Հարկավ, այդ ամենը սահմանված էր աղոթքի ծեսերով, և ոչ մի ծիծաղելի կամ տարօրինակ բան չկար, բայց այն էր ծիծաղելին, որ Իսայ Ֆոմիչը կարծես դիտավորյալ էր ձևեր թափում մեր առաջ և պարծենում իր ծեսերով։ Մեկ էլ հանկարծ գլուխն առնում էր ձեռքերի մեջ և սկսում կարդալ հեկեկոցով։ Հեծկլտոցները սաստկանում էին, և նա ուժասպառ ու համարյա թե ոռնաձայն, գրքի վրա էր խոնարհում տապանով պսակված գլուխը, սակայն հանկարծակի, ամենասաստիկ հեկեկոցի արանքներում, սկսում էր քրքջալ և մի տեսակ երանավետ ցնծագին, երջանկության հորձանքից նվաղած ձայնով երգեցիկ ողբալ։ «Տես է, ոնց բռնեց»,— մեկ-մեկ ասում էին կալանավորները։ Մի անգամ հարցրի Իսայ Ֆոմիչին՝ ի՞նչ են նշանակում այդ հեկեկոցները և ապա միանգամից այդ ցնծագին անցումները երջանկության ու երանության։ Իսայ Ֆոմիչն անչափ սիրում էր իմ այդ հարցերը։ Իսկույն բացատրեց, որ լացն ու հեկեկոցները Երուսաղեմի կորստյան միտքն են նշանակում և որ կանոնը նախատեսում է այդ մտքի հետ հնարավորինս ուժգին հեկեկալ ու խփել կրծքին։ Սակայն ամենասաստիկ հեկեկոցների պահին ինքը՝ Իսայ Ֆոմիչը, պարտավոր է հանկարծակի, ասես ակամա հիշել (այդ հանկարծակին նույնպես նախատեսված էր կանոնով), որ մարգարեություն կա հրեաների՝ Երուսաղեմ վերադառնալու մասին։ Այստեղ հարկ էր տեղնուտեղը հրճվանք ապրել, երգ ու ծիծաղով, աղոթքի խոսքերն ասել այնպես, որ ձայնով իսկ արտահայտի հնարավորինս ավելի երջանկություն, իսկ դեմքով՝ հնարավորինս ավելի հանդիսավորություն ու վեհություն։ Այդ անցումը հանկարծակիի և այդ անցման անխախտ պարտականությունն արտակարգ հավանում էր Իսայ Ֆոմիչը. դրա մեջ տեսնում էր ինչ-որ առանձնահատուկ, շատ խորամանկ հնարք և երջանիկ տեսքով ինձ հայտնեց օրենքի այդ փքուն կանոնը։ Մի անգամ, աղոթքի ամենաթունդ պահին սենյակ մտավ պլաց-մայորը, պահախմբի սպայի և զինվորների ուղեկցությամբ։ Բոլոր կալանավորները լարի պես ձգվեցին իրենց թախտաշարերի մոտ, մի հատիկ Իսայ Ֆոմիչը սկսեց էլ ավելի բարձր բղավել ու ձևեր թափել։ Գիտեր, որ աղոթքը թույլատրված է, ընդհատել չի կարելի, և մայորի դեմ գոռգոռալով, անշուշտ, ոչնչով չէր վտանգում իրեն։ Բայց նրան անասելի դուր էր գալիս մայորի առաջ կոտրատվելն ու ձևեր թափելը մեզ համար։ Մայորը մոտեցավ նրան մի քայլի վրա։ Իսայ Ֆոմիչը մեջքով շրջվեց դեպի իր սեղանիկը և ուղիղ մայորի երեսին սկսեց երգեցիկ կարդալ իր հանդիսավոր մարգարեությունը, ձեռքերը թափահարելով։ Քանի որ սահմանված էր այդ պահին դեմքին արտահայտել չափից ավելի երջանկություն ու վեհություն, ապա նա դա արեց անհապաղ, մի առանձնահատուկ տեսակ կկոցելով աչքերը, ծիծաղելով և գլխով անելով մայորին։ Վերջինս զարմացած էր, բայց ի վերջո փռթկացրեց, տեղնուտեղը երեսին ասաց, որ հիմար է ու հեռացավ, իսկ Իսայ Ֆոմիչն ավելի սաստկացրեց գոռոցները։ Մի ժամ անց, երբ արդեն ընթրում էր, հարցրի. իսկ ի՞նչ կլիներ, եթե պլաց-մայորը, իր հիմարությամբ, բարկանար ձեզ վրա։
― Ի՞նչ պլաց֊մայոր։
― Ինչպե՞ս թե՝ ինչ։ Չտեսա՞ք միթե։
― Չէ։
― Բայց չէ որ ձեզնից մի արշին էր հեռու, ուղիղ ձեր դեմքի առաջ։
Սակայն Իսայ Ֆոմիչն ամենալուրջ ձևով սկսեց հավատացնել ինձ, որ ամենևին ոչ մի մայոր էլ չի տեսել, որ աղոթելիս ընկնում է մի տեսակ էքստազի մեջ, որ այլևս ոչինչ չի տեսնում ու չի լսում շուրջը կատարվածից։
Ինչպես հիմա, տեսնում եմ Իսայ Ֆոմիչին, երբ շաբաթ օրերը մեկ֊մեկ թափառում էր բանտով մեկ, ամբողջ ուժով ջանալով ոչինչ չանել, ինչպես կանոնով նախատեսված է շաբաթ օրերին։ Ամենատարբեր ի՜նչ պատմություններ էր անում՝ աղոթատնից գալուց հետո, ոչնչի չնմանվող ի՜նչ լուրեր ու ասեկոսեներ էր բերում ինձ Պետերբուրգից, հավատացնելով, որ ստացել է իր ջհուդիկներից, սրանք էլ՝ առաջին բերանից։
Բայց արդեն շատ խոսեցի Իսայ Ֆոմիչի մասին։
Ամբողջ քաղաքում միայն երկու հանրային բաղնիք կար։ Առաջինը, որի տերը հրեա էր, համարներ ուներ, հիսուն կոպեկ վճարով և կահավորված էր բարձրադիրք անձանց համար։ Իսկ մյուսը գերազանցապես հասարակ ժողովրդի համար էր՝ խարխուլ, կեղտոտ, նեղվածք, և հենց այդ բաղնիքն էին տանում մեր բանտը։ Ցրտաշունչ և արևոտ օր, ու կալանավորներն ուրախ էին արդեն մի պատճառով, որ կելնեն բերդից և քաղաքը կտեսնեն։ Կատակները, ծիծաղը չէին դադարում ճանապարհին։ Զինվորների մի լրիվ ջոկ էր ուղեկցում մեզ, լցրած հրացաններով՝ ի զարմանս ամբողջ քաղաքի։ Բաղնիքում մեզ անմիջապես բաժանում էին երկու խմբի, երկրորդը սպասում էր ցուրտ նախաբաղնիքում, մինչ առաջին խումբը կլողանար, ինչ անհրաժեշտ էր բաղնիքի նեղվածքի պատճառով։ Սակայն չնայած դրան, այնքան նեղվածք էր բաղնիքում, որ դժվար էր պատկերացնել, թե մերոնց կեսն անգամ ինչպես կարող էր տեղավորվել այդտեղ։ Սակայն Պետրովը ետ չէր մնում ինձնից և առանց հրավերի, ինքը մոտ եկավ օգնելու, նույնիսկ առաջարկեց լողացնել ինձ։ Օգնելու նպատակով Պետրովին միացավ նաև Բակլուշինը՝ հատուկ բաժանմունքից այն կալանավորը, ում մեզ մոտ պիոներ էին կոչում և ում մասին հիշատակել եմ արդեն, որպես կալանավորների մեջ ամենաուրախ և ամենասիրալիր մեկի, որպիսին էր իսկապես։ Նրա հետ թեթևակի ծանոթացել էինք արդեն։ Պետրովն օգնեց ինձ հանվել, որովհետև անսովորությունից հանվում էի երկար, իսկ նախաբաղնիքում ցուրտ էր, համարյա դրսի պես։ Ի դեպ, կալանավորի համար շատ դժվար է հանվելը, եթե լրիվ չի սովորել։ Նախ, պետք է կարողանալ շուտափույթ արձակել կալանդատակի փաթթոցի քուղերը։ Դրանք պատրաստվում են կաշվից, չորս վերշոկ երկարությամբ, կապվում սպիտակեղենի վրա, ճիշտ երկաթյա օղի տակ, գրկելով ոտքը։ Զույգն արժե վեց արծաթ գրիվենից ոչ պակաս, այնինչ յուրաքանչյուր կալանավոր ձեռք է բերում դրանք, իհարկե, իր հաշվին, քանի որ առանց այդ փաթթոցի անհնար է քայլել։ Կալանդի օղը կիպ չի գրկում ոտքը, և օղի ու ոտքի արանքը մատ կարող է մտնել։ Այդպիսով, երկաթը հարում է ոտքը, և առանց դրանց կալանավորի ոտքերին մեկ օրում վերքեր են գոյանում։ Սակայն փաթթոցները հանելը դեռ դժվար չէ։ Առավել դժվար է կալանդների տակից սպիտակեղենը վարժ հանել սովորելը։ Կատարյալ աճպարարություն է։ Հանելով սպիտակեղենը, ասենք, թեկուզ ձախ ոտքից, պետք է նախ, անցկացնել դա ոտքի և կալանդի օղի արանքով, հետո, ոտքն ազատելով, հանածը ետ մտցնել նույն օղի միջով, հետո ձախ ոտքից արդեն հանածը խցկել աջ ոտքի օղի արանքով, վերջում էլ աջ օղի արանքով ամբողջ անցկացրածը ետ բերել դեպի քեզ։ Նույն պատմությունն է նաև նոր սպիտակեղեն հագնելը։ Անփորձը նույնիսկ դժվարությամբ է հասկանում, թե ինչպես է դա արվում։ Այդ ամենն առաջինը մեզ սովորեցրեց Կորենևը Տոբոլսկում՝ ավազակների նախկին պարագլուխ էր, հինգ տարի նստած շղթայակապ։ Բայց կալանավորները վարժվել էին և նվազագույն դժվարություն չէին ունենում։ Մի քանի կոպեկ տվել էի Պետրովին՝ օճառ ու ճիպոտ ձեռք բերելու համար։ Ճիշտ է, կալանավորներին բանտային օճառ տալիս էին, ամենքին մի֊մի կտոր, երկուկոպեկանոցի մեծությամբ, պանրի շերտիկի հաստությամբ, որ երեկոները տալիս էին «որպես աղանդեր» միջին դասի մարդկանց համար։ Օճառը ծախում էին հենց տեղում, նախաբաղնիքում՝ մեղրախմիչքի, կալաչների և տաք ջրի հետ։ Յուրաքանչյուր կալանավորի, բաղնիսպանի հետ պայմանավորված, միայն մի դույլիկ տաք ջուր էր հասնում, իսկ ով ուզում էր ավելի լավ ու մաքուր լողանալ, կարող էր մի գռոշով երկրորդ դույլիկն էլ ստանալ, նախաբաղնիքից դրա համար հատկապես բացված պատուհանիկի միջով։ Պետրովը հանեց շորերս, ինձ տարավ նույնիսկ թևանցուկ, նշելով, որ ինձ համար շատ դժվար է կալանդներով քայլելը։ «Դրանք վեր քաշեք, ձկնամկանների վրա,— ասում էր նա, ինձ բռնած ճիշտ հերացուի պես,― էստեղ էլ զգույշ, շեմն է»։ Նույնիսկ ամաչում էի մի քիչ, ուզում էի հավատացնել Պետրովին, որ մենակ էլ կկարողանամ անցնել, բայց նա չէր հավատա։ Ինձ հետ վարվում էր լրիվ ինչպես երեխայի, անչափահաս և անկարողի հետ, ում պարտավոր է օգնել ամեն ոք։ Պետրովն ամենևին էլ ծառա չէր, ամենից առաջ՝ ոչ ծառա, ու եթե դառնացնեի նրան, կիմանար ինչպես վարվել ինձ հետ։ Ծառայությունների դիմաց փող չէի խոստացել ամենևին, ինքն էլ չէր խնդրել։ Իսկ ի՞նչն էր դրդում նրան՝ այդպես հոգալ իմ պետքերը։
Երբ բացեցին բուն բաղնիք տանող դուռը, ինձ թվաց, թե դժոխք մտանք։ Պատկերացրեք տասներկու քայլ երկարությամբ, նույն չափ լայնությամբ մի սենյակ, ուր խռնվել էին շուրջ հարյուր հոգի միանգամից, ծայրահեղ դեպքում, հավանաբար, ութսուն մարդ, որովհետև կալանավորները բաժանված էին ընդամենը երկու հերթի, իսկ բաղնիք եկածներս կլինեինք շուրջ երկու հարյուր հոգի։ Աչք մշուշող գոլորշին, մուրը, կեղտը, նեղվածքն այն աստիճան էին, որ ոտք դնելու տեղ չկար։ Ես վախեցա, ուզում էի ետ դառնալ, բայց Պետրովն անմիջապես քաջալերեց ինձ։ Մի կերպ, մեծագույն դժվարություններով, հատակին նստոտած մարդկանց գլուխների վրայով, խնդրելով կռանալ, որ կարողանանք անցնել, խցկվեցինք թախտերի մոտ։ Սակայն բոլոր տեղերը զբաղված էին։ Պետրովն ինձ հայտնեց, որ հարկավոր է տեղ գտնել, և տեղնուտեղն առևտուր սկսեց պատուհանի մոտ տեղավորված կալանավորի հետ։ Մի կոպեկով նա զիջեց տեղը, Պետրովից անմիջապես ստացավ փողը, որ բռունցքի մեջ պահած ուներ նա՝ նախապես վերցրած բաղնիքի համար և իսկույն էլ պլստաց իմ տեղի տակ, ուր մութ էր, կեղտոտ և ուր կպչուն խոնավությունը համարյա կես մատ հաստությամբ տարածված էր ամենուրեք։ Սակայն թախտերի տակ տեղերն էլ էին լրիվ զբաղված, այնտեղ նմանապես խռնված էին մարդիկ։ Ամբողջ հատակին ափաչափ տեղ չկար, ուր նստոտած չլինեին կորամեջք կալանավորները, իրենց դույլիկներից ջուր լցնելով վրաները։ Մյուսները կանգնած էին նրանց արանքներում, բռնած իրենց դույլիկները և լողանում էին ոտքի վրա. կեղտոտ ջուրը լցվում էր նստածների ուղիղ խուզած գլուխներին։ Թախտերի և այնտեղ տանող բոլոր ելուստների վրա լողացողներ էին նստոտած՝ կծկված ու երկտակված։ Բայց քիչ էին լողանում։ Հասարակ մարդիկ քիչ էին լողանում օճառով ու տաք ջրով, նրանք սոսկ շոգեհարվում էին սաստիկ և հետո սառը ջուր լցնում վրաները՝ սա էր բաղնիքը։ Մի հիսուն ավել թախտի վրա բարձրանում֊իջնում էին միանգամից, բոլորն ավելածեծ էին անում իրենց մինչև ընդարմանալը։ Րոպեն մեկ գոլորշի էին սարքում։ Դա այլևս տաքություն չէր, այլ հնոց։ Բոլորը գոռգոռում էին և քրքջում էին, ուղեկցված հատակին քաշքշվող հարյուր շղթաների շխկշխկոցով... Ոմանք, ցանկանալով անցնել, խճճվում էին ուրիշի շղթաների մեջ և խփվում ներքևում նստածների գլուխներին, ընկնում, հայհոյում և իրենց ետևից քարշ էին տալիս մյուսներին։ Կեղտ էր հոսում բոլոր կողմերից։ Բոլորը մի տեսակ արբեցած, մի տեսակ բորբոքված վիճակում էին, գոռոց ու բղավոց էր հնչում։ Նախաբաղնիքի պատուհանիկի մոտ, որտեղից ջուր էին տալիս, հայհոյանք էր, հրմշտոց ու մարդակույտ։ Վերցրած տաք ջուրը ցփնվում էր հատակին նստածների գլուխներին, նախքան տեղ հասցնելը։ Մեկ֊մեկ էլ պատուհանիկից կամ կիսաբաց դռնից ներս էր նայում զինվորի բեղավոր մի գլուխ՝ տեսնելու, թե անկարգություններ չկա՞ն։ Կալանավորների խուզած գլուխները և շոգից կարմրատակած մարմիններն էլ ավելի այլանդակ էին թվում։ Կարմրատակած մեջքերի վրա սովորաբար ավելի ցայտուն են գծագրվում մտրակների կամ մահակների երբեմնի սպիները, այնպես որ բոլոր մեջքերը կրկին խոցոտված էին թվում։ Ահավոր սպիներ էին։ Մարմնովս սարսուռ անցավ՝ դրանք տեսնելով։ Մեկ էլ ջուր էին ցփնում շիկացած աղյուսների վրա, և խիտ, տաք, ամպի պես գոլորշին տարածվում էր բաղնիքով մեկ, բոլորը բղավում, գոռգոռում էին։ Գոլորշու ամպի միջից երևում-չքանում էին սպիապատ մեջքեր, խուզած գլուխներ, կեռված ձեռքեր, ոտքեր։ Այդ ամենին գումարած, Իսայ Ֆոմիչը կոկորդով մեկ քրքջում էր ամենաբարձր թախտի վրա։ Նա շոգեհարվում էր ընդարմացման աստիճան, սակայն թվում էր, որ ոչ մի գոլորշի չէր կարող կշտացնել նրան, մի կոպեկով շոգեհարող էր վարձում, որը սակայն մինչև վերջ չէր դիմանում, շպրտում էր ավելն ու վազում՝ սառը ջուր լցնելու վրան։ Իսայ Ֆոմիչը չէր վհատվում և վարձում էր երկրորդին, երրորդին, նման դեպքի համար չնայելով ծախսերին և մինչև հինգ շոգեհարող էր փոխում։ «Շատ կարգին շոգեհարվում է, ապրես, Իսայ Ֆոմիչ»,— ներքևից ձայն էին տալիս կալանավորները։ Իսայ Ֆոմիչն ինքն էր զգում, որ այդ պահին ավելի բարձր է բոլորից և տվել-անցել է բոլորին նա ցնծում էր և սուր, ցնորված ձայնով բղավում իր արիան՝ լյա-լյա-լյա, լյա-լյա, ծածկելով բոլոր ձայները։ Մտքովս անցավ, որ եթե երբևէ բոլորով լինենք դժոխքի կրակներում, ապա դա շատ նման կլինի այս տեղին։ Չդիմացա և այդ մտահանգումը հայտնեցի Պետրովին, նա լոկ նայեց չորսբոլորն ու լուռ մնաց։
Ուզեցա նրա համար էլ տեղ գնել՝ իմ կողքին, բայց նա նստեց ոտքերիս մոտ ու ասաց, որ շատ հարմար է։ Այդ ընթացքում Բակլուշինը ջուր էր գնում ինձ համար ու բերում ըստ կարիքի։ Պետրովը հայտնեց, որ կլողացնի ինձ ոտից գլուխ, այնպես որ «լրիվ մաս-մաքուր կլինեք» և փութով կանչում էր շոգեհարվելու։ Սիրտ չարեցի։ Պետրովն օճառեց ամբողջ մարմինս։ «Հիմի էլ ձեր ոտիկները կլվամ»,— ավելացրեց վերջում։ Ուզում էի պատասխանել, որ ինքս էլ կարող եմ լվալ, բայց արդեն չէի հակառակվում և ամբողջովին հանձնվել էի նրա կամքին։ Փոքրացուցիչ «ոտիկների» մեջ էլ ճորտական որևիցե երանգ չկար, ուղղակի և պարզապես Պետրովն իմ ոտքերին չէր կարող ոտք ասել, հավանորեն այն պատճառով, որ մյուս, իսկական մարդկանցը ոտքեր են, իսկ իմը դեռևս ոտիկներ։
Լողացնելով ինձ, նույնպիսի արարողությամբ, այն է՝ ձեռքիցս բռնած և ամեն քայլափոխին զգուշացնելով, ճիշտ ասես ճենապակուց լինեի, հասցրեց նախաբաղնիք և օգնեց հագնել սպիաակեղենս և ինձ հետ վերջացնելով արդեն կատարելապես, ետ վազեց բաղնիք՝ շոգեհարվելու։
Երբ ետ եկանք, մի բաժակ թեյ առաջարկեցի։ Թեյից նա չհրաժարվեց, խմեց ու շնորհակալություն հայտնեց։ Մտքովս անցավ ծախսի տակ մտնել ու կես շիշ օղի պատվել նրան։ Կես շիշը գտնվեց և մեր բանտասենյակում։ Պետրովը խորապես գոհ մնաց, խմեց, փնչացրեց և հայտնելով, որ լիովին կենդանացրի իրեն, փութաց խոհանոց, կարծես այնտեղ առանց իրեն ոչ մի կերպ գլուխ չեն հան։ Նրա փոխարեն մոտս եկավ մեկ ուրիշ զրուցակից՝ Բակլուշինը (պիոներ), ում դեռևս բաղնիքում էի հրավիրել թեյ խմելու։
Բակլուշինի բնավորությունից ավելի սիրալիրը չգիտեմ։ Ճիշտ է, ուրիշներին չէր թողնում մոտ֊մոտ անել, նույնիսկ հաճախ կռվշտում էր, չէր սիրում, որ միջամտեն իր գործերին, մի խոսքով, կարողանում էր ինքն իրեն պաշտպանել։ Բայց երկար ժամանակով կռված չէր մնում և, կածում եմ, նրան բոլորը սիրում էին մեզ մոտ։ Ուր էլ մտներ, հաճույքով կդիմավորեին։ Նույնիսկ քաղաքում գիտեին նրան, որպես աշխարհի ամենազվարճաբան և իր ուրախությունը երբեք չկորցնող մարդու։ Բարձրահասակ, երեսնամյա երիտասարդ էր, բավականին գեղեցկատես, այտին գորտնուկ կար։ Դեմքն այնքան ծիծաղելի էր ծամածռում՝ ներկայացնելով անցնող֊դարձողին, որ շրջապատողները չէին կարող չքրքջալ։ Նա նույնպես կատակաբաններից էր, սակայն ծիծաղը խորշաբար ատող մերոնց հանդեպ թողտվություններ չէր անում, այնպես որ նրան երբեք և ոչ ոք չէր կշտամբում, թե «փուչ ու անօգտակար» մարդ է։ Նա լի էր կրակով ու կյանքով։ Ինձ հետ ծանոթացավ առաջին իսկ օրերից և հայտնեց, որ ինքը կանտոնականներից է, հետո ծառայել է որպես պիոներ և նույնիսկ նկատվել ու սիրվել է բարձրաստիճան որոշ անձանց կողմից, ինչով շատ էր հպարտանում՝ հին հիշելիս։ Իսկույն եեթ սկսեց հարցուփորձ անել Պետերբուրգի մասին։ Նա գրքեր էր կարդում նույնիսկ։ Ինձ մոտ գալով՝ թեյ խմելու, սկզբում ծիծաղեցրեց ամբողջ բանտասենյակը, պատմելով, թե ինչպես է պորուչիկ Շ֊ն առավոտյան շշպռել պլաց֊մայորին և կողքս նստելով, գոհ տեսքով հայտնեց, որ թատրոնը կարծես թե ստացվում է։ Բանտում թատրոն էին կազմակերպում տոների առթիվ։ Ի հայտ էին գալիս դերասաններ, կամաց֊կամաց սարքվում էին դեկորները։ Քաղաքից ոմանք խոստացել էին իրենց զգեստները տալ դերերի համար, նույնիսկ՝ կանացի։ Մի հանձնակատարի միջոցով, հույս ունեին ձեռք բերել անգամ սպայական զգեստ՝ ուսակապերով։ Միայն թե պլաց-մայորի խելքին չփչեր արգելել անցյալ տարվա պես։ Բայց անցյալ ծննդյան տոներին մայորը տրամադրություն չուներ՝ ինչ֊որ տեղ տարվել էր, դրանից բացի, բանտում էլ էին անկարգություններ արել, ուրեմնև արգելել էր չարացածությունից, իսկ հիմա գուցեև չուզենար նեղացնել։ Մի խոսքով, Բակլուշինը բորբոքված վիճակում էր։ Ակնհայտ էր, որ թատրոնի գլխավոր նախաձեռնողներից մեկն է, և ինքս ինձ խոստացա անպայման լինել ներկայացմանը։ Բակլուշինի պարզհոգի բերկրանքը թատրոնի հաջողության վերաբերյալ իմ սրտով էր։ Խոսքը՝ խոսքին, ու մենք զրույցի բռնվեցինք։ Իմիջիայլոց, ասաց ինձ, որ ոչ լրիվ է ծառայել Պետերբուրգում, ինչ֊որ մեղք է գործել և իրեն ուղարկել են Ռ., ի դեպ, որպես ենթասպա կայազորային գումարտակում։
― Հենց այնտեղից էլ ինձ ուղարկեցին այստեղ,— նշեց Բակլուշինը։
― Իսկ ինչի՞ համար,— հարցրի։
― Ինչի՞։ Ի՞նչ եք կարծում, Ալեքսանդր Պետրովիչ, ինչի՞ համար։ Որովհետև, ախր, սիրահարվեցի։
― Է, դրա համար դեռ չեն ուղարկի այստեղ,— առարկեցի ես, ծիծաղելով։
― Ճիշտ է,— ավելացրեց Բակլուշինը,— ճիշտ է, որ դրա հետ մեկտեղ, այնտեղ մի գերմանացու սպանեցի։ Բայց արժե՞, որ գերմանացու համար աքսորեն՝ ինքներդ դատեք։
― Բայց և այնպես՝ ինչպե՞ս։ Պատմեք, հետաքրքիր է։
― Շատ ծիծաղելի պատմություն է, Ալեքսանդր Պետրովիչ։
― Ուրեմն, ավելի լավ։ Պատմեք։
― Գուցեև պատմեմ։ Դե, ուրեմն, լսեք...
Ես ունկնդրեցի մի սպանության թեև ոչ այնքան հետաքրքրական , բայցև բավական տարօրինակ պատմությունը...
― Բանն այսպես եղավ,— սկսեց Բակլուշինը։— Հենց ինձ ուղարկեցին Ռ., տեսնեմ՝ լավ քաղաք է, մեծ, մենակ թե գերմանացիներն են շատ։ Դե, իհարկե, ջահել էի, ղեկավարությունը գնահատում էր, ման էի գալիս գլխարկս թեք դրած, ժամանակ անցկացնում, ուրեմն։ Գերմանուհիներին եմ աչքով անում։ Ու ինձ մի գերմանուհի դուր եկավ, Լուիզա էր անունը։ Ինքն ու իր մորաքույրը լվացարարուհի էին, ամենա֊ամենա մաքուր սպիտակեղենի։ Մորաքույրը ծեր էր, չմահավան, լավ էլ ապրում էին։ Սկղբում հենց պատուհանների մոտից պոչս քաշում էի, իսկ հետո կարգին բարեկամություն սկսեցի։ Լուիզան ռուսերեն էլ էր լավ խոսում, միայն թե կարծես ղատասելով, շատ լավիկն էր, այդպիսի մեկին դեռ երբեք չէի հանդիպել։ Ուզեցի սկզբից դեսից-դենից խոսեցնել, նա էլ, թե՝ «Զէ, Սաշա, դրանից ձեռ քաշի, քանի որ ուզում եմ կուսությունս պահպանել, որ հենց քեզ համար արժանավոր կին լինեմ», ու մենակ փաղաքշում էր, ղրնգուն ծիծաղում... ու այնքան մաքուր էր, որ նրանից բացի ուրիշի չէի տեսել։ Հենց ինքն էլ ինձ առաջարկեց պսակվել։ Իսկ ո՞նց չպսակվեի, դուք մտածեք։ Պատրաստվում էի գնալ գնդապետի մոտ՝ խնդիրքով... Մեկ էլ տեսնեմ, Լուիզան մեկ չեկավ ժամադրության, երկու չեկավ, երեք չեկավ... նամակ ուղարկեցի, պատասխան չեղավ։ Էս ի՞նչ բան էր մտածում էի։ Այսինքն, թե որ խաբում էր, գոնե մտքովն անցներ նամակին էլ պատասխաներ, ժամադրության էլ գար։ Իսկ նա սուտ ասել չգիտեր, միանգամից էդպես կտրեց։ Մորաքույրն է՝ մտածեցի։ Չհամարձակվեցի մոտը գնալ։ Չնայած գիտեր, մենք էլ համեն այն դեպս ձև էինք անում, այսինքն՝ կամաց-կամաց, քայլ-քայլ։ Ցնորվածի պես էի, վերջին նամակը գրեցի ու ասացի. «Թե չեկար, ինքս եմ գալու մորաքրոջդ մոտ»։ Վախեցավ, եկավ։ Լալիս էր, որ մի գերմանացի կա, իրենց հեռավոր ազգականն է, ժամագործ, հարուստ ու տարիքն առած, անունը՝ Շուլց, ցանկություն է հայտնել ամուսնանալ իր հետ, որ «ասում է, ինձ էլ կերջանկացնի, ինքն էլ օր ծերության, առանց կին չի մնա, ասում է, որ սիրում է ինձ ու վաղուց էր մտքին դրել, մենակ թե պահում էր մեջը, լուռ մնում, պատրաստվում։ Ուրեմն, ահա, Սաշա, ասաց Լուիզան, նա հարուստ է, իսկ ինձ համար դա երջանկություն է, մի՞թե կուզենաս ինձ իմ բախտից զրկել»։ Տեսնեմ, լաց է լինում, ինձ գրկում... Էխ, մտածեցի, ախր, ճիշտ է ասում։ Լավ, ինչ միտք ունի զինվորի հետ պսակվել, չնայած ունտեր եմ։ Լավ, ասի, Լուիզա, մնաս բարով, Աստված քեզ հետ չեմ ուզում քեզ բախտիցդ զրկեմ։ Իսկ նա՞, գոնե լա՞վն է»։— «Չէ, ասաց, տարիքով մարդ է, երկար քթով...»։ Նույնիսկ ինքը ծիծաղեց։ Հեռացա նրանից, է՛ ինչ, մտածեցի, բախտս չբերեց։ Մյուս առավոտ գնացի դրա խանութի մոտ, հասցեն Լուիզան էր ասել։ Նայեցի ապակուց, տեսնեմ, նստած է մի գերմանացի, ժամացույց է սարքում, քառասունհինգ տարեկան կլիներ, քիթը կոր, աչքերը չռած, ֆրակով ու ու ցից-ցից երկար-երկար օձիքներով, կարևոր տեսքով։ Թքեցի, ու վերջ, ուզեցա տեղնուտեղը ապակին փշրել... բայց ինչ, մտածեցի, կարիք չկա ձեռք տալ, սելից ընկածը կորած է։ Իրիկնամուտին եկա զորանոց, պառկեցի, ու մեկ էլ, կհավատա՞ք, Ալեքսանդր Պետրովիչ, հո լաց չեղա...
Էհ, մի օր անցավ, երկու օր, երեք։ Լուիզայի հետ չէի տեսնվում։ Էդ ժամանակ լսեցի մի սանամորից (պառավ կին էր, ինքն էլ էր լվացք անող, Լուիզան մեկ-մեկ գնում էր մոտը), որ գերմանացին գիտե մեր սիրո մասին, դրա համար էլ որոշել է ավելի շուտ գնալ խնամախոս։ Թե չէ մի երկու տարի կսպասեր։ Իբր Լուիզայից երդումի պես բան է վերցրել, որ ինձ էլ չի ճանաչելու, և որ նրանց՝ մորաքրոջն ու Լուիզային շատ է նեղում, որ իբր կարող է միտքը փոխել, և որ հիմա մտածում է, որ հիմա ոչինչ էլ չի որոշել։ Ինձ նաև ասաց, որ վաղը չէ մյուս օրը, կիրակի, առավոտյան, երկուսին էլ սուրճի է կանչել, որ մի ազգական էլ կլինի, ծերունի, նախկինում վաճառական է եղել, իսկ հիմա չքավորից էլ չքավոր, ինչ-որ տեղ նկուղներում վերակացու է ծառայում։ Հենց իմացա, որ կիրակի օրը նրանք կարող է գործը վերջնական որոշեն, մի չարություն իջավ վրաս, որ տիրապետել չէր լինում։ Ու էդ օրը, մյուս օրն էլ՝ լրիվ, մենակ ու մենակ էդ գործի մասին էի մտածում։ Ձեռքս ընկներ, պատառ-պատառ կանեի էդ գերմանացուն՝ կարծում եմ։
Կիրակի առավոտյան, դեռ ոչինչ չգիտեի, և հենց ժամերգությունը վերջացավ, վեր թռա, շինելս հագա ու ճամփա ընկա գերմանացու մոտ։ Մտածում էի բոլորին մի տեղ բռնացնել։ Ու թե ինչի գնացի գերմանացու մոտ և ինչ էի ուզում անել՝ չգիտեմ։ Համենայն դեպս, ատրճանակը գրպանս դրեցի։ Մի փոքր ատրճանակ ունեի, էնպես սարքին էլ չէր, հին ձգանով, դեռ տղա ժամանակս էի դրանից կրակում։ Արդեն կրակել էլ չէր լինի, Բայց և այնպես, փամփուշտ դրեցի։ Մտածում էի՝ կսկսեն վռնդել, կոպտել, ատրճանակը կհանեմ ու բոլորին կվախեցնեմ։ Տեղ հասա։ Արհեստանոցում ոչ ոք չկար, բոլորը ետևի սենյակում էին նստած։ Նրանցից բացի էլ ոչ ոք, սպասավորներ էլ չկային։ Ժամագործը հենց մի սպասավոր ուներ, գերմանուհի էր, ինքն էլ՝ խոհարարը։ Մտա խանութ, տեսնեմ՝ դուռը փակ է, դուռն էլ հին էր, մի կեռի վրա։ Սիրտս խփում էր, կանգ առա, լսեցի գերմաներեն էին խոսում։ Ոտքով, ամբողջ ուժով խփեցի, դուռը տեղնուտեղը բացվեց։ Տեսնեմ սեղան է գցած։ Սեղանին մի մեծ սրճաման է, սուրճն էլ սպիրտայրոցի վրա եփվում է։ Չորահաց կար, մյուս մատուցարանի վրա օղու գրաֆին, տառեխ ու երշիկ, էլի մի շիշ խմիչք։ Լուիզան ու մորաքույրը, երկուսն էլ հագած֊կապած, նստած էին բազմոցին։ Նրանց դիմաց, աթոռին գերմանացին, փեսացուն սանրված, ֆրակով ու առաջ ցցված օձիքներով։ Կողքից, էլի աթոռին, մեկ ուրիշ գերմանացի էր նստած, ծեր էր արդեն, հաստլիկ, ճերմակած մազերով, ու լուռ էր։ Հենց մտա, Լուիզան գույնը գցեց։ Մորաքույրն ուզում էր վեր թռչել տեղից, բայց նստեց, իսկ գերմանացին խոժոռվեց։ Շատ ջղայնացած վեր կացավ ու առաջ եկավ.
― Ձեզ ի՞նչ է պետք՝ ասեց։
Այն է, պիտի շփոթվեի, բայց չարագործությունից տեղն եկա։
― Ի՞նչ է պետք որ։ Իսկ դու հյուր ընդունի, օղի պատվի։ Ես քեզ հյուր եմ եկել։
― Նզդեսեք֊ք։
Նստեցի։
― Դե, օղի լցրու՝ ասացի։
― Ահա օղին՝ ասեց, խմեսեք֊ք, խնդրեմ։
― Իսկ դու ինձ լավ օղուց տուր ասի։— Չարացածությունից լրիվ փրփրել էի։
― Սա լաֆ օղի է։
Վիրավորական էր, որ այդքան ցածր է դասում ինձ։ Ամենից վատն այն էր, որ Լուիզան էր նայում։ Խմեցի ու ասի.
― Էս ինչի՞ սկսեցիր կոպտել, գերմանացի։ Դու ինձ հետ բարեկամացիր։ Ես բարեկամավարի եմ եկել մոտդ։
― Ես չեմ կարող պարեկամ լինի, դուք հասարակ զինվոր։
Էստեղ ես փրփրեցի։
― Ես քո խրտվիլակ, ասի, երշիկ ուտողի մեկը։ Գիտե՞ս, ասի, որ էս րոպեիս ինչ ուզեմ, կանեմ գլխիդ։ Ըհը, կուզե՞ս ատրճանակով սպանեմ։
Ատրճանակր հանեցի, կանգնեցի դեմն ու փողը պինդ դեմ արեցի գլխին։ Մյուսները նստած էին կիսամեռ, վախենում էին ծպտուն հանել, ծերուկն էլ տերևի նման դողդողում էր, լուռ, գույնը լրիվ գցած։
Գերմանացին զարմացել էր, բայցև ուշքի եկավ։
― Ես ձեզնից չվախենամ, ասեց, ու խնդրում եմ, որպես ազնիվ մարդ, ձեր կատակները հիմա թողնեք, ես ձեզնից չվախենում։
― Օյ, ասի, սուտ ես ասում, լավ էլ վախենում ես։— Ու ինչ՝ գլուխն ատրճանակի տակ սիրտ չի անում շարժել, նստել-մնացել է։
― Չէ, ասեց, էդ մի բանը դուկ չհամարձակվի։
― Էդ ինչի՞ չհամարձակվի՝ ասի։
― Դրա համար, որ խստից արգիլված է և շատ ուժեղ կպատժեն ձեզ դրա համար։
Ասել կուզեմ, որ սատանան գիտի էդ տխմար գերմանացուն։ Թե ինքն ինձ չկատաղեցներ, մինչև հիմա ողջ կենդանի կմնար, գործը լեզվակռվով կպրծներ։
― Ուրեմս, քո ասելով, չե՞մ կարող։
― Չչէ։
― Չե՞մ կարող։
― Դուկ բոլորովին չկարող եք սպանեք ինձ։
― Ուրեմս, առ հա քեզ, երշիկ ծամող։— Ու հո չթրխկացրի դրան, աթոռի հետ գլորվեց։ Մյուսները ճչացին։
Ատրճանակը դրի գրպանս ու ծլկեցի, ամրոց էլ որ հասա, զենքը շպրտի առվի մեջ։
Հասա տուն, պառկեցի մահճակալին ու մտածում եմ։ Հենց հիմա կտանեն։ Մի ժամ անցավ, երկուսը՝ չեն տանում։ Ու մթնշաղից առաջ մի տխրություն հո չիջավ վրաս։ Դուրս եկա՝ անպայման տեսնել էի ուզում Լուիզային։ Անցա ժամագործի տան մոտով՝ ժողովուրդ էր հավաքված, ոստիկանություն։ Գնացի սանամոր մոտ՝ Լուիզային կանչի։ Մի քիչ սպասեցի, տեսնեմ՝ վազեվազ եկավ Լուիզան, ընկավ վզովս ու լաց է լինում. «Ամեն ինչի մեղավորը ես եմ, ասեց, որ լսեցի մորաքրոջս»։ Մեկ էլ ասեց, թե մորաքույրը եղածից հետո գնացել է տուն ու էնքան վախեցել, որ ոչ ձեն, ոչ ձուն։ Ինքն էլ ոչ մեկին չի հայտնել, ինձ էլ արգելեց։ Վախենում է ինչպես կուզեն, էդպես էլ թող անեն։ «Երեկ մեզ ոչ ոք չի տեսել, ասաց։ Նա իր աղախնին էլ էր բաց թողել, քանի որ վախենում էր։ Սա նրա աչքերը կհաներ, թե իմանար, որ պսակվել է ուզում»։ Արհեստավորներից էլ ոչ ոք չկար տանը, բոլորին բաց էր թողել։ Սուրճն էլ էր ինքր եփել, ուտելիք-բան էլ էր ինքը սարքել։ Իսկ ազգականն, ուրեմն ամբողկ կյանքում է լուռ մնացել, բան չի ասել, երեկվա եղածից հետո գլխարկն առավ ու առաջինը գնաց։ Ու հաստատ, էլի սուս կմնա»,— ասաց Լուիզան։ Էդպես էլ եղավ, երկու շաբաթ ինձ ոչ ոք ձեռ չտվեց ու ոչ մի կասկած չկար իմ վրա։ Ու էդ երկու շաբաթվա մեջ, կհավատա՞ք, Ալեքսանդր Պետրովիչ, իմ երջանկությունը լրիվ վայելեցի։ Ամեն օր տեսնվում էինք Լուիզայի հետ։ Ու էնպես, էնպես էր կապվել ինձ։ Լաց էր լինում. «Ես քո ետևից կգամ, ուր էլ քշեն, կգամ, քեզ համար ամեն ինչ կթողնեմ ու կգամ»։ Արդեն մտածում էի ամբողջ կյանքս կապել այդտեղի հետ, էնքան էր գութս շարժվել։ Էհ, երկու շաբաթ անց էլ ինձ բռնեցին։ Ծերուկն ու մորաքույրը համաձայնել էին ու ինձ վրա ապացուցել...
― Բայց սպասեք,― ընդհատեցի Բակլուշինին,― դրա համար ձեզ կարող էին ընդամենը տասը, լավ, տասներկու տարի տալ, լրիվ ժամկետով ու քաղաքացիական կարգով ուղարկել, իսկ դուք հատուկ բաժանմունքում եք։ Ինչպե՞ս կարելի է։
― Է, արդեն ուրիշ գործ բացվեց,— ասաց Բակլուշինը։— Հենց ինձ բերեցին դատական հանձնաժողով, դատից առաջ կապիտանը հայհոյեց վատ֊վատ խոսքերով։ Չդիմացա ու ասացի. «Էդ ի՞նչ սկսեցիր ուշունց տալը։ Կարո՞ղ է, չես տեսնում, սրիկա, որ նշանի առաջ ես նստած»։ Դե, էդտեղից էլ ծռեց ու գնաց, սկսեցին նոր ձևով դատել ու ամեն ինչի համար միանգամից ու վճռեցին. չորս հազար, ու էստեղ հատուկ բաժանմունք։ Իսկ ինձ որ հանեցին պատիժս տալու, կապիտանին էլ դուրս բերին, ինձ կանաչ փողոցով, իսկ նրան՝ զրկել կոչումներից ու Կովկաս՝ զինվորության։ Ցտեսություն, Ալեքսանդր Պետրովիչ՝ համեցեք մեզ մոտ, ներկայացմանը։
X։ Քրիստոսի ծննդյան տոնը
Վերջապես, եկան նաև տոները։ Դեռևս թաթախմանը կալանավորները համարյա չէին ելնում աշխատանքի։ Գնում էին կարի և մյուս արհեստանոցները, մնացածն ընդամենը կանգնում էին գործաբաժանին, ու թեև ինչ֊որ տեղեր նշանակվում էին, բայց համարյա բոլորը, մեկ-մեկ կամ խմբով ետ էին գալիս բանտ և ճաշից հետո արդեն ոչ ոք դուրս չէր գալիս։ Առավոտներն էլ մեծ մասը գնում էր միայն անձնական և ոչ բանտային գործերով, խմիչք անցկացնելու և նորն ապսպրելու հոգսերով, մյուսները՝ տեսնելու ծանոթ քավոր-սանամերներին կամ հավաքելու նախկինում արված գործերի դիմաց պարտքերը՝ տոնի համար։ Բակլուշինը և թատրոնի մասնակիցները՝ որոշ ծանոթների, գերազանցապես սպաների ծառաների տները շրջելու և անհրաժեշտ զգեստներ ձեռք բերելու։ Ոմանք գնում֊գալիս էին հոգսաշատ և իրարանցած տեսքով, մի պատճառով սոսկ, որ ուրիշներն էին իրարանցած և հոգսերի մեջ, թեև շատերն, ասենք, ոչ մի տեղից սպասելիք չունեին, սակայն երևցնում էին, որ իրենք էլ ինչ-որ մեկից փող պիտի վերցնեն, մի խոսքով, բոլորը կարձես սպասում էին վաղվա օրվան, ինչ-որ բանի, որևիցե փոփոխության, արտասովոր ինչ-որ բանի։ Իրիկնադեմին վետերանները, որոնք շուկա էին գնացել կալանավորական հանձնարարություններով, զանազան ուտեստեղեն էին բերում իրենց հետ. տավարի միս, խոճկորներ, անգամ բադեր։ Կալանավորներից շատերը, անգամ ամենահամեստներն ու խնայողները, կլոր տարին կուտակելով իրենց կոպեկները, պարտք էին համարում ծախսեր անել այդպիսի օրվա համար և արժանավայել տոնել թաթախումը։ Վաղվա օրը կալանավորի համար իսկական, անկապտելի տոն էր, որ նրան էր վերագրված օրենքով։ Այդ օրը կալանավորը չէր կարող ուղարկվել աշխատանքի, և այդպիսի օրեր տարվա մեջ երեքն էին։
Եվ իվերջո, ով գիտե, քանի-քանի հիշողություններ պիտի արթնանային այդ թշվառականների հոգիներում այդպիսի օրվան ընդառաջ։ Մեծ տոների օրերը շատ ամուր են դաջվում հասարակ մարդկանց հիշողության մեջ, սկսած վաղ մանկուց։ Ծանր գործերից դադար առնելու օրեր են դրանք, ընտանեկան հավաքների օրեր։ Իսկ բանտում դրանք պիաի հիշվեն տանջանքների և կարոտի հետ։ Հարգանքը հանդիսավոր օրվա հանդեպ կալանավորների համար նույնիսկ ինչ-որ ձևականության էր փոխակերպվում։ Քչերն էին քեֆ անում։ Բոլորը լուրջ էին և իբր զբաղված որևէ բանով, թեև շատերը ոչ մի գործ չունեին անելու։ Սակայն տոնը նշող և կերուխում անողներն էլ ջանում էին ինչ-ինչ կարևորություն հաղորդել իրենց... ծիծաղը կարծես թե արգելված էր։ Ընդհանրապես, տրամադրությունը հասնում էր մի տեսակ մանրախնդրության և բորբոքուն անհանդուրժողականության, և ով խախտում էր ընդհանուր երանգը, թե կուզև ոչ միտումնավոր, նրան տեղն էին դնում կշտամբանքով և բղավոցով, որպես պատասխան բուն տոնի հանդեպ անհարգալից վերաբերմունքի։ Կալանավորների այդ տրամադրությունը հիանալի էր, անգամ հուզիչ։ Բացի մեծ տոնի նկատմամբ բնածին երկյուղածության, կալանավորն անգիտակցաբար զգում էր, որ ինքն, այդ տոնը նշելով, կարծես հաղորդակցվում է ամբողջ աշխարհի հետ, որ, ուրեմն, վերջնական թշվառական չէ, կործանված մեկը, պոկված կտոր չէ, որ բանտում էլ նույնն է, ինչ մյուսները։ Նրանք դա զգում էին, ակնհայտ էր ու ըմբռնելի։
Ակիմ Ակիմիչն էլ շատ էր նախապատրաստվում տոնին։ Ընտանեկան հիշողություններ չուներ, որովհետև մեծացել էր որպես որբուկ՝ ուրիշի տանը և համարյա տասնհինգ տարեկանից գնացել ծանր աշխատանքի։ Նրա կյանքում չէին եղել նաև առանձին ուրախություններ, քանի որ ամբողջ կյանքն անց էր կացրել կանոնավոր, միապաղաղ, վախենալով մազաչափ իսկ ելնել իր համար նշված պարտականություններից։ Առանձնապես կրոնապաշտ էլ չէր, քանզի բարեմտությունը կարծես կլանել էր մարդկային բոլոր մնացյալ շնորհներն ու առանձնահատկությունները նրա մեջ, բոլոր կրքերն ու ցանկությունները՝ լավ, թե վատ։ Ի հետևանք այդ ամենի, նա պատրաստվում էր հանդիսավոր օրը դիմավորել առանց իրարանցման, առանց հուզմունքի, չնեղվելով տրտմալի և միանգամայն անօգուտ հուշերից, հանդարտ, կանոնավոր բարեմտությամբ, որ ճիշտ այնքան էր, ինչքան հարկավոր էր պարտականությունը և մեկընդմիշտ հաստատված ծեսը կատարելու համար։ Եվ ընդհանրապես, նա չէր սիրում շատ մտորել։ Փաստի նշանակությունը, թվում է, երբեք չէր մտնում գլուխը, սակայն մեկ անգամ նշված կանոնները կատարում էր սրբազան ճշտակատարությամբ։ Իսկ եթե վաղն իսկ հրամայեին անել միանգամայն հակառակը, կաներ միևնույն հնազանդությամբ և բծախնդրությամբ, ինչպես արել էր հակառակը՝ նախորդ օրը։ Կյանքում սոսկ մի անգամ նա փորձել էր ապրել սեփական խելքով և տաժանավայր էր ընկել։ Դասն իզուր չէր անցել։ Ու թեև նրան վիճակված չէր ճակատագրով հասկանալ, թեկուզ երբևիցե, թե որն էր իր մեղքը, փոխարենն իր արկածից փրկարար մի կանոնի էր հանգել՝ դատողություններ չանել երբեք և ոչ մի հանգամանքում, քանզի դատողություններ անելն «իր խելքի բանը չէ», ինչպես իրար մեջ ասում էին կալանավորները։ Կուրորեն նվիրված ծեսին, իր տոնական խոճկորի փորը լցոնել էր խաշիլով ու խորովել (իր ձեռքով, որովհետև դա էլ էր կարողանում) և դրան էր նայում մի տեսակ կանխակալ հարգանքով, ճիշտ կարծես սովորական խոճկորիկ չէր դա, որ միշտ կարելի էր գնել ու խորովել, այլ մի առանձնահատուկ, տոնական բան։ Գուցեև դեռ մանկուց սովոր էր այդ օրը սեղանին խոճկոր տեսնել ու հետևություն էր արել, որ խոճկորն անհրաժեշտ է այդ օրվա համար, և ես վստահ եմ, որ եթե գեթ մեկ անգամ այդ օրը խոճկոր չուտեր, ամբողջ կյանքում խղճի խայթ կզգար՝ չկատարած պարտքի համար։ Մինչև տոնը նա իր հին բաճկոնով էր ու հին, թեև կարգին-շնորհքին կարկատած շալվարով՝ բայց և այնպես լրիվ հնամաշ։ Պարզվեց հիմա, որ նոր հագուստը՝ տրված դեռևս չորս ամիս առաջ, խնամքով պահել էր սնդուկում և ձեռք չէր տվել, ժպտադեմ մտածելով, թե ինչպես է նոր շորերը հանդիսավորապես հագնելու տոնին։ Այդպես էլ արեց։ Դեռևս երեկոյան հանեց նոր հագուստը, փռեց, զննեց, մաքրեց, փոշին փչեց վրայից, և ամեն ինչ շտկելով, նախապես չափեց վրան։ Պարզվեց, որ ճիշտ ու ճիշտ վրայով է, ամեն ինչ կարգին էր, կիպ կոճկվում էր մինչև վերջ, օձիքը կարծես բերովի, հասնում էր ծնոտին, գոտկատեղին նույնիսկ մունդիրանման մի բան էր օղակվել, և Ակիմ Ակիմիչը նույնիսկ ատամները բացեց հաճույքից, և ոչ առանց կտրիճավայելության, շուռումուռ եկավ իր պստիկ հայելու առաջ, որին իր ձեռքով ու վաղուց, ազատ ժամերին ոսկեզօծ շրջանակ էր սոսնձել։ Միայն բաճկոնի օձիքին մի կեռիկ կարծես տեղում չէր։ Հասկանալով դա, Ակիմ Ակիմիչը վճռեց դրա տեղը փոխել, փոխեց, փորձեց և արդեն լրիվ լավ էր։ Այդժամ նա ծալծլեց ամեն ինչ նախկինի պես և հոգին հանդիստ դրեց արկղը, մինչև վաղը։ Գլուխն ածիլված էր բավարար, սակայն ուշադիր զննելով իրեն հայելու մեջ, նկատեց, որ կարծես այնքան էլ հարթ չէ՝ տեղ-տեղ երևում էին աճած մազեր, ու նա անհապաղ գնաց «մայորի» մոտ, որպեսզի ածիլվի մաքուր և պահանջված ձևով։ Ու թեև Ակիմ Ակիմիչին վաղը և ոչ ոք չէր զննելու, բայց նա ածիլվեց միայն ու միայն խղճի հանգստության համար, որ այդպես, այդպիսի օրվա համար կատարի իր բոլոր պարտականությունները։ Ակնածանքը կոճակի, բարակ ուսադիրի, մակակարի հանդեպ դեռևս մանկուց անջնջելի դաջվել էր նրա գլխում, որպես անվիճարկելի պարտականության, իսկ սրտում՝ վերին աստիճանի գեղեցկության նմուշ, ինչին կարող է հասնել օրինավոր մարդը։ Շտկելով ամեն ինչ, որպես բանտասենյակի ավագ կալանավոր, տնօրինեց հարդ բերել և բծախնդիր հետևում էր, ինչպես են դա փռում հատակին։ Նույնը կատարվում էր մյուս բանտասենյակներում։ Չգիտեմ ինչու, բայդ Ծննդյան տոներից առաջ միշտ հարդ էին փռում բանտասենյակում։ Հետո, ավարտելով իր բոլոր գործերը, Ակիմ Ակիմիչն աղոթեց Աստծուն, պառկեց իր մահճակալին և իսկույն քնեց մանկան անխռով քնով, որպեսզի հնարավորինս վաղ արթնանա առավոտյան։ Ի դեպ, ճիշտ այդպես էլ արեցին մյուս կալանավորները։ Բոլոր բանտասենյակներում սովորականից շատ ավելի վաղ պառկեցին քնելու։ Երեկոյան սովորական գործերը թողեցին։ Մայդանի մասին ակնարկ անգամ չէր կարող լինել։ Բոլորը սպասում էին վաղվա առավոտին։
Վերջապես, եկավ օրը։ Վաղ, լուսումութին, այգաբաց հնչեցնելուն պես, բացեցին բանտասենյակները, և կալանավորներին հաշվելու մտած պահախմբի ենթասպան բոլորին շնորհավորեց տոնի կապակցությամբ։ Նրան պատասխանեցին նույնպես, պատասխանեցին սրտաբաց և սիրալիր։ Փութով աղոթելով, Ակիմ Ակիմիչը և շատերը, որոնք իրենց բադերն ու խոճկորներն ունեին խոհանոցում, շտապեցին տեսնելու, թե ինչ են անում, ինչպես են խորովում-տապակում, ինչը որտեղ է և նման բաներ։ Մեր բանտասենյակի փոքր, ձյուն ու սառույցով պատված լուսամուտներից, մթան միջից երևում էր, որ երկու խոհանոցներում, բոլոր վեց վառարաններում վառ կրակ է բոցկլտում, որ վառել էին մինչև վաղորդայնը։ Բակով, ձյան միջով արդեն գնում֊գալիս էին կալանավորները՝ իրենց կիսամուշտակներով, թևքերով հագած կամ ուսերին գցած, բոլորն աճապարում էին խոհանոց։ Սակայն ոմանք, թեև շատ քչերը, հասցրել էին արդեն լինել օղեվաճառների մոտ։ Դրանք արդեն ամենաանհամբերներն էին։ Իսկ ընդհանրապես, բոլորն իրենց պահում էին բարեպաշտ, սթափ և մի տեսակ անսովոր ծանրումեծ։ Չէին լսվում ոչ սովորական հայհոյանքը, ոչ սովորական վեճերը։ Բոլորը հասկլանում էին, որ մեծ օր է և վիթխարի տոն։ Կային և այնպիսիք, որոնք ուրիշ բանտասենյակներ էին գնում շնորհավորելու ծանոթներին։ Բարեկամության պես ինչ֊որ բան էր դրսևորվում։ Հպանցիկ նշեմ․ կալանավորների միջև համարյա ամենևին չէր նկատվում բարեկամություն, չեմ ասում ընդհանուր, այդ մեկն իսպառ չկար, այլ այնպես, մասնավոր, որ կալանավորներից մեկնումեկը բարեկամանար մյուսի հետ։ Համարյա թե անենևին չկար դա մեզանում, և դա հիանալի գիծ է. այդպես չի լինում դրսում։ Մեզանում ընդհանրապես բոլորը միմյանց հաղորդակցվելիս, չոր էին, կոպիտ, հազվադեպ բացառություններով, և դա ինչ֊որ մի ձևական, մեկ անգամ ընդունված ու հաստատված երանգ էր։ Ես էլ դուրս եկա բանտասենյակից։ Քիչ-քիչ սկսել էր լուսանալ, աստղերը մարմրում էին, սառնամանիքի թեթև գոլորշին էր ելնում վեր։ Խոհանոցի վառարանային ծխնելույզներից սյուներով ծուխ էր գալարվում։ Դիմացից եկող կալանավորներից մի քանիսը հաճույքով և սիրալիր շնորհավորեցին ինձ տոնի առթիվ։ Շնորհակալություն հայտնեցի և պատասխանեցի նույնով։ Նրանց մեջ կային այնպիսիք նաև, որոնք մինչև հիմա ինձ ոչ մի բառ չէին ասել այդ ամբողջ ամիս։
Հենց խոհանոցի մոտ ինձ հասավ զինվորական բանտասենյակից մի կալանավոր՝ քուրքն ուսերին գցած։ Դեռ բակի մեջտեղից տեսել էր ինձ ու բղավում էր. «Ալեքսանդր Պետրովիչ։ Ալեքսանդր Պետրովիչ»։ Նա խոհանոց էր վազում, շատպում էր։ Կանգնեցի ու սպասեցի նրան։ Ջահել տղա էր, կլոր դեմքով, աչքերի մեղմ արտահայտությամբ, բոլորի հետ շատ չխոսկան, իսկ ինձ հետ բառ անգամ չփոխանակած և մինչև հիմա ոչ մի ուշադրություն չդարձրած բանտ մտնելու օրվանից ի վեր։ Անունն անգամ չգիտեի։ Հևիհև հասավ ինձ ու կանգնեց ճիշտ դիմացս, ինձ նայելով մի տեսակ բութ, սակայն երանելի ժպիտով։
― Ի՞նչ կա,— ոչ առանց զարմանքի, հարցրի նրան, տեսնելով, որ դեմս կանգնել, ժպտում է, աչքերը չռել վրաս, իսկ խոսակցություն չի սկսում։
― Ոնց թե, տոն է...— մրթմրթաց և կռահելով, որ խոսելու բան այլևս չկա, թողեց ինձ ու շտապեց խոհանոց։
Իմիջիայլոց, նշեմ, որ դրանից հետո էլ ամենևին չմտերմացանք և համարյա ոչ մի բառ չփոխանակեցինք, ընդհուպ մինչև, բանտից ելնելս։
Խոհանոցում, շիկացած վառարանների մոտ հրմշտոց էր, իրարանցում, իսկական խռնվածք։ Յուրաքանչյուրը հետևում էր իր բարիքին, խոհարարուհիներն անցել էին բանտային կերակուրը պատրաստելուն, քանզի այդ օրը ճաշն ավելի շուտ էր սկսվելու։ Ի դեպ, ոչ ոք դեռ չէր սկսել ուտել, թեև ոմանք կուզեին, սակայն մյուսների առաջ օրինավորություն էր պահպանվում։ Սպասում էին վանականին, և նրանից հետո միայն կարելի էր պասը բացել, թաթախվել։ Այդ ընթացքում, օրը ցերեկ չդարձած, բանտի դարպասից սկսեցին հնչել եֆրեյտորի բղավոցները. «Խոհարարները թող գան»։ Համարյա թե րոպեն մեկ հնչում էին այդ բղավոցները և տևեցին շուրջ երկու ժամ։ Խոհանոցից կանչում էին խոհարարներին, որ ընդունեն քաղաքի բոլոր ծայրերից բանտ եկած ողորմությունը։ Շատ մեծ քանակությամբ էր բերվում՝ կալաչներ, հացեր, կաթնաշոռով բլիթներ, յուղաբլիթներ, հումսերաբլիթներ և ուրիշ֊ուրիշ կաթնահունց թխվածքներ։ Կարծում եմ, ամբողջ քաղաքում վաճառականական և քաղքենիական և ոչ մի տանտիրուհի չկար, որ իր խմորեղենն ուղարկած չլիներ՝ մեծ տոնի առթիվ շնորհավորելու «թշվառականներին» և բանտարկյալներին։ Կային հարուստ ողորմություններ՝ մաքուր ալյուրից կաթնահունց հացեր՝ մեծ քանակությամբ։ Շատ չքավոր ողորմություններ էլ կային՝ ինչ֊որ գռոշանոց կալաչիկ և երկու֊երեք սև բլիթ, կաթնասերի թեթևակի շերտ քսած վրան։ Դա արդեն չունևորի նվերն էր չունևորին, վերջին ունեցածից։ Ամեն ինչ ընդունվում էր նույնանման երախտագիտությամբ, առանց տարբերելու ընծան և ընծայաբերը։ Ընդունող կալանավորները հանում էին գլխարկները, գլուխ խոնարհում, շնորհավարում տոնի կապակցությամբ և բերվածը տանում խոհանոց։ Երբ արդեն շնորհված թխվածքի ամբողջ կույտեր գոյացան, կանչեցին բոլոր բանտասենյակների ավագներին, և արդեն նրանք ամենը բաժանեցին հավասար, ըստ բանտասենյակների։ Ոչ վեճ եղավ, ոչ կռիվ գործն արեցին ազնվորեն, հավասար։ Ինչ հասավ մեր բանտասենյակ, արդեն մեզ մոտ բաժանեցին։ Բաժանողն Ակիմ Ակիմիչն էր ու մեկ ուրիշ կալանավոր՝ իրենց ձեռքով կիսեցին, իրենց ձեռքով էլ տվեցին յուրաքանչյուրին։ Չեղավ նվազագույն իսկ առարկություն, նվազագույն իսկ նախանձ որևէ մեկի հանդեպ։ Բոլորը գոհ մնացին, կասկած անգամ չէր կարող լինել, թե շնորհվածը կարող էին թաքցնել կամ անհավասար բաժանել։ Իր գործերը խոհանոցում կարգավորելով, Ակիմ Ակիմիչն անցավ իր զգեստավորմանը, հագնվեց ամենայն արժանապատվությամբ և հանդիսավորությամբ, և ոչ մի կեռիկ չթողնելով չագուցած, հագնվելուց հետո իսկույն անցավ իսկական աղոթքին։ Բավականին երկար աղոթեց։ Աղոթքի էին կանգնած արդեն շատ կալանավորներ, մեծ մասամբ տարեցներ։ Ջահելները երկար չէին աղոթում, թերևս մեկ֊մեկ կխաչակնքվեին, ոտքի ելնելով նույնիսկ տոն օրով։ Աղոթքից հետո Ակիմ Ակիմիչը մոտեցավ ինձ և որոշ հանդիսավորությամբ շնորհավորեց տոնի առթիվ։ Անմիջապես հրավիրեցի նրան թեյի, իսկ նա իր խոճկորին։ Քիչ անց մոտ վազեց նաև Պետրովը՝ շնորհավորելու։ Կարծում եմ, արդեն խմել էր ու թեև մոտ վազեց հևիհև, բայց շատ բան չասաց, այլ սոսկ կանգնեց դիմացս կարճատև, ինչ֊որ սպասումով, շուտով էլ գնաց խոհանոց։ Այդ ընթացքում զինվորական բանտասենյակում նախապատրաստվում էին վանականին ընդունելու։ Այդ բանտասենյակը մյուսների պես չէր, այստեղ թախտաշարերը ձգվում էին պատերի երկայնքով, և ոչ մեջտեղով, ինչպես մյուս բոլոր բանտասենյակներում, այնպես որ միակ սենյակն էր բանտում, մեջտեղը չխցանված։ Հավանորեն, այդպես էլ արվել էր, որպեսզի անհրաժեշտ դեպքերում կարելի լիներ խմբել կալանավորներին։ Սենյակի մեջտեղում սեղանիկ դրեցին, մաքուր ծածկոց գցեցին, սրբապատկեր դրեցին և վառեցին կանթեղը։ Վերջապես, եկավ վանականը՝ խաչով և օրհնված ջրով։ Աղոթելով ու երգելով սրբապատկերի առաջ, կանգնեց կալանավորների դիմաց, և իսկույն բոլորը երկյուղածությամբ մոտեցան խաչը համբուրելու։ Հետո վանականը շրջեց բոլոր բանտասենյակներում և օրհնված ջուր ցողեց։ Խոհանոցում նա գովեց մեր բանտային հացը, որը քաղաքում հռչակված էր իր համով, և կալանավորներն իսկույն ցանկացան նրան ուղարկել թարմ և հենց նոր թխված երկու հաց։ Դրանք ուղարկելու համար անհապաղ կանչեցին մի վետերանի։ Խաչն ուղեկցեցին նույն երկյուղածությամբ, ինչպես և դիմավորել էին, ապա համարյա նույն պահին եկան պլաց֊մայորը և պարետը։ Պարետին մեզ մոտ սիրում և անգամ հարգում էին։ Նա շրջեց բոլոր բանտասենյակներում պլաց֊մայորի ուղեկցությամբ, բոլորին շնորհավորեց տոնի առթիվ, մտավ խոհանոց և փորձեց բանտային շչին։ Փառավոր շչի էր ստացվել, այդպիսի օրվա համար մի ֆունտի չափ միս էին հատկացրել ամեն կալանավորին։ Դրանից բացի, կորեկաձավար էին խաշել, կարգին յուղ լցրած վրան։ Ճանապարհ դնելով պարետին, պլաց֊մայորը հրամայեց սկսել ճաշը։ Կալանավորները ջանում էին նրա աչքին չընկնել։ Չէին սիրում մայորին՝ ակնոցի տակից գցած հայացքի համար, որով հիմա էլ աջուձախ էր նայում, թե անկարգություն չի՞ գտնի, որևէ մեղավոր չի՞ ընկնի ձեռքի տակ։
Սկսեցինք ճաշել։ Ակիմ Ակիմիչի խոճկորը հրաշալի էր խորովված։ Եվ ահա, չեմ կարող բացատրել, թե ինչպես եղավ, որ պլաց-մայորի հեռանալուն պես, ընդամենը հինգ րոպե անց, անսովոր շատ հարբած մարդիկ հայտնվեցին, այնինչ հինգ րոպե առաջ բոլորը համարյա թե միանգամայն սթափ էին։ Ի հայտ եկան բազմաթիվ կարմրատակած, շողացող դեմքեր, մեկտեղ բերեցին բալալայկաները։ Տխեղծ լեհն իր ջութակով արդեն քայլում էր մի քեֆչու ետևից՝ վարձված ամբողջ օրով, և ուրախ պարեր էր ճզվզացնում նրա համար։ Խոսք ու զրույցը դառնում էր ավելի ու ավելի գինովցած և աղմկոտ։ Բայց ճաշեցին֊պրծան առանց մեծ անկարգությունների։ Բոլորը կուշտ էին։ Ծերուկներից և պատկառելիներից շատերը տեղնուտեղը գնացին քնելու, ինչ արեց նաև Ակիմ Ակիմիչը, կարծեմ համարելով, որ մեծ տոնին, ճաշից հետո անպայման հարկ է քնել։ Ստարոդուբովյան հնածիսականներից մի ծերուկ, քիչ ննջելուց հետո, ելավ վառարանին, բացեց իր գիրքը և աղոթում էր մինչև խոր գիշեր, համարյա չընդհատելով աղոթքը։ Նրա համար ծանր էր տեսնել այդ «խաղք ու խայտառակը», ինչպես ասում էր նա կալանավորների այդ համընդհանուր գինարբուքի մասին։ Բոլոր չերքեզները նստոտել էին առմուտքին և հետաքրքրասիրությամբ, դրա հետ մեկտեղ որոշ խորշանքով նայում էին հարբած մարդկանց։ Ինձ հանդիպեց Նուրրան. «Յաման է, յաման,— ասաց ինձ՝ գլուխն օրորելով, բարեպաշտ վրդովմունքով,— ո՜ւխ, յաման։ Ալլահ բարկանա»։ Իսայ Ֆոմիչը համառորեն և գոռոզամտությամբ մոմ վառեց իր անկյունում և սկսեց աշխատել, ըստ երևույթին, ցույց տալու, թե բանի տեղ չի դնում տոն օրը։ Այս ու այն անկյուններում ծայր առան մեյդանները։ Վետերաններից չէին վախենում, իսկ ենթասպայի հայտնվելու դեպքում, որն ինքն էր ջանում ոչինչ չնկատել, պահակներ դրեցին։ Պահախմբի սպան այդ օրը երեք անգամ երևաց բանտում։ Հարբածները թաքցվեցին, մայդանները վերացրին՝ նրա հայտնվելուն պես, իսկ սպան կարծես վճռել էր ուշադրություն չդարձնել մանր֊մունր անկարեգություններին։ Հարբած մարդն այդ օրը համարվում էր թեթև անկարգություն։ Կամաց֊կամաց մարդիկ տաքանում էին։ Ծայր առան վեճ ու կռիվներ։ Այնուամենայնիվ, սթափ մնացածները շատ ավելի մեծ թիվ էին կազմում, և հարբածներին հետևողներ կային։ Փոխարենը՝ քեֆչիները խմում էին այլևս անչափ։ Գազինը ցնծում էր։ Ինքնագոհ տեսքով նա շրջում էր թախտաշարի վրա իր տեղի չորսբոլորը, որի տակ անվախ տեղափոխել էր խմիչքը, որը մինչ այդ օրը թաքցվել էր բանտասենյակներից հեռու, ձների մեջ մի գաղտնի տեղ և խորամանկորեն խնդմնդում էր, նայելով իր մոտ եկած հաճախորդներին։ Ինքը միանգամայն սթափ էր և կաթիլ անգամ չէր խմել։ Մտադիր էր իր քեֆն անել տոնի ավարտին, նախապես գռփելով կալանավորական գրպանների բոլոր փողերը։ Բանտասենյակներում երգեր էին հնչում։ Բայց հարբածությունն արդեն անցնում էր մշուշոտ մլարի, և երգն անարտասուք չէր լինում։ Շատերն էին շրջում սեփական բալալայկաներով, քուրքերն ուսերին գցած, և կտրիճավարի խփում էին լարերին։ Հատուկ բաժանմունքում նույնիսկ երգչախումբ գոյացավ՝ մի ութը հոգի։ Նրանք փառավոր էին երգում՝ բալալայկաների և կիթառների նվագակցությամբ։ Զուտ ժողովրդական երգեր քիչ էին երգում։ Հիշում եմ միայն մեկը՝ շատ կրակոտ երգվածը.
Երեկվա ջահել֊ջիվան,
Քեֆի մեջ էի...
Այստեղ էլ լսեցի այդ երգի նոր տարբերակը, որ նախկինում էի լսել։ Վերջում ավելացել էին մի քանի տուներ.
Ինքս ջահել ու ջիվան,
Տունուտեղս հավաքած,
Աման֊չաման լվացած,
Ճաշ ու մաշերս եփած,
Տաշտերս քերքրեցի,
Քաղցր խմոր սարքեցի...
Մեծ մասամբ երգում էին մեզանում այդպես կոչված կալանավորական երգեր, իմիջիայլոց՝ բոլորը հայտնի։ Դրանցից մեկը կոչվում էր «Ժամանակին...», կատակերգ էր, ուր նկարագրվում էր, թե ինչպես նախկինում մարդն ուրախ֊զվարթ, աղայի պես ապրում էր ազատության մեջ, իսկ հիմա ընկել էր բանտ և երդվում էր, թե ինչպես առաջ «բլամանժեն» խառնում էր «շենպանսկուն», իսկ հիմա՝
Կաղամբը կտան՝ ջրի հետ խառնված,
Կուտեմ, կերածս քթովս կգա։
Տարածված էր նաև չափազանց հայտնի՝
Ինձ համար ապրում էի ուրախ֊զվարթ,
Տղա-երեխա, կոպիտալս կար,
Կոպիտալս ձեռքիցս թռավ-գնաց,
Ընկա բանտերը, կյանքս վերջացավ․․․
և այսպես շարունակ։ Միայն թե մեզ մոտ ասում էին «կոպիտալ», և ոչ «կապիտալ», բառը գոյացնելով «копить» ― «կուտակել» բայից։ Թախծալի երգեր էլ էին երգում։ Մեկը զուտ տաժանակրային էր, կարծեմ նույնչափ հայտնի.
Լույսը շողաց երկինքներից,
Թմբուկը զարկեց լուսաբաց,
Ավագը դռները բացեց,
Գրագիրը՝ իր ցուցակը։
Չենք երևում պարսպից ներս,
Ոնց ենք ապրում՝ չգիտենք։
Վերից Աստված մեզ է նայում,
Էստեղ էլ կանք, չենք կորչի,
և այլն։
Մյուս երգը, շատ ավելի թախծալի, ի դեպ, սքանչելի եղանակով, հավանորեն ինչ-որ աքսորյալի հորինած, ծեքծեքուն ու բավական անգրագետ խոսքերով։ Մի քանի տող եմ հիմա հիշում.
Աչքս էլ չի տեսնի երկիրը,
Որտեղ ծնվել եմ ես,
Անմեղ տեղս տանջանք տարել,
Մինչև մահս չարչարվել։
Կարին թառած բուն կկանչի,
Ցրիվ կտա անտառով,
Տխուր-տրտում սիրտս ցավի,
Էլ չեմ լինի երևի։
Այս երգը հաճախ էր երգվում մեզ մոտ, սակայն ոչ խմբով, այլ մենակ։ Քեֆի ժամին մեկնումեկը գուրս կգար բանտասենյակի առմուտք, կնստեր, մտքերի մեջ կընկներ, այտը կհեներ ձեռքի ափին ու կձգեր բարձր ֆալցետով։ Կլսեիր ու հոգիդ տակնուվրա կլիներ։ Մեզ մոտ կարգին ձայն ունեցողներ կային։
Մինչ այդ մթնշաղը վրա հասավ։ Տխրություն, թախիծ ու մրուր ի հայտ եկան գինարբուքի մեջ։ Դրանից մի ժամ առաջ քրքջացողը, չափից ավելի խմած, արդեն հեկեկում էր մի որևէ տեղ, մյուսներն արդեն հասցրել էին մի երկու անգամ կռվշտել։ Երրորդները՝ գունատ և ոտքերի վրա հազիվ կանգնելով, թափառում էին բանտասենյակներում, վեճուկռիվ սարքում։ Իսկ նրանք, ում հարբածությունը ոչ կռվազան հատկություն ուներ, ապարդյուն փնտրում էին ընկերների, նրանց առաջ հոգին դատարկելու և իրենց արբեցած վշտի արցունքները թափելու։ Այդ բովանդակ թշվառ ժողովուրդն ուզում էր զվարճանալ, ուրախ անցկացնել մեծ տոնը, և Տեր Աստվա՜ծ, ինչ ծանր ու տրտում է այդ օրը, համարյա յուրաքանչյուրի համար։ Ամեն մեկն անցկացնում էր օրը, կարծես ինչ֊որ բանից հուսախաբ։ Պետրովը մեկ֊երկու անգամ եկավ ինձ մոտ։ Նա շատ քիչ էր խմել ամբողջ օրվա ընթացքում և համարյա լրիվ սթափ էր։ Սակայն մինչև վերջին ժամը դեռևս ինչ֊որ բանի էր սպասում, ինչ անպայման պիտի կատարվեր, անսովոր, տոնական, շատ ուրախ մի բան։ Թեև չէր խոսում այդ մասին, բայց աչքերից էր երևում։ Սակայն առանձնահատուկ ոչինչ չէր կատարվում ու չէր հանդիպում, բացի գինարբուքից, հարբած ու անմիտ հայհոյանքից և հարբածությունից կրակվող գլուխներից։ Սիրոտկինն էլ էր շրջում բանտասենյակներում, նոր կարմիր շապիկը հագած, սիրունացած, լողացած և նույնպես մեղմ ու միամիտ, կարծես սպասում էր որևիցե մի բանի։ Բանտասենյակներում վիճակը կամաց֊կամաց դառնում էր անտանելի ու նողկալի։ Հարկավ, ծիծաղելի բան էլ շատ կար, բայց ես մի տեսակ տրտում էի ու խղճում էի բոլորին՝ ծանր էր ու հեղձուցիչ նրանց մեջ։ Ահա, երկու կալանավոր վիճում են, թե ով ում հյուրասիրի։ Երևում էր, որ արդեն վաղուց են վիճում և դրանից առաջ նույնիսկ գժտվել են։ Մեկը վաղուց, հատկապես, ատամ ուներ մյուսի հանդեպ։ Բողոքում և փաթ ընկնող լեզվով ճգնում էր ապացուցել, որ մյուսն անարդար է վարվել իր հետ. ծախվել էր ինչ֊որ կիսամուշտակ, ժամանակին ինչ֊որ փողեր էին թաքցվել՝ անցյալ տարի, բարեկենդանին։ Դրանից զատ էլի ինչ֊որ բան էր եղել... Մեղադրողը բարձրահասակ, մկանուտ երիտասարդ էր, ոչ անխելք, սթափ, սակայն խմած ժամանակ բարեկամանալու և դարդը մեկնումեկին պատմելու հակված։ Նա վիճում և պահանջներ էր ներկայացնում, կարծես դիմացինի հետ առաջիկայում ավելի հիմնավոր հաշտվելու ցանկությամբ։ Մյուսը պնդակազմ էր, գիրուկ, կարճահասակ, կլորերես խորամանկ և ծակամուտ։ Գուցեև ավելի շատ էր խմել ընկերոջից, բայց թեթևակի էր հարբած։ Հաստատակամ էր և ունևորի համբավ ուներ, բայց չգիտես ինչու, հիմա ձեռնտու չէր գտնում բորբոքել իր անզուսպ ընկերոջը և տանում էր նրան օղեվաճառի մոտ։ Ընկերը պնդում էր, թե ինքը պետք է և պարտավոր է պատվել, «թե որ դու ազնիվ մարդ ես որ կաս»։
Օղեվաճառը որոշ հարգանք դրսևորելով պահանջողի և արհամարհանք՝ անզուսպի հանդեպ, քանզի իր փողով չէր խմում, այլ պատիվ էին տալիս, մի գավաթ օղի լցրեց։
― Չէ, Ստյոպկա, էդ դու ես պարտք,— ասաց անզուսպ ընկերը, հանկարծ տեսնելով, որ դիմացինը հաղթեց,— քանի որ էդ քո պարտքն է։
― Ախր, ես քեզ հետ ձրի էլ լեզու չեմ թրջի,— պատասխանեց Ստյոպկան։
― Չէ, Ստյոպկա, էդ մեկը սուտ ասիր,— հաստատեց առաջինը, օղեվաճառից վերցնելով գավաթը,— քանի որ ինձ փող ես պարտք։ Խիղճ չունես ու աչքերդ էլ ոնց որ քոնր չլինեն, վերցնովի են։ Սրիկա ես դու, Ստյոպկա, քեզ ասեմ՝ իսկական սրիկա։
― Ինչ ես ճոճում, խմիչքը թափեցիր։ Պատիվ են տալի, ուրեմն՝ խմի,— գոռաց օեղավաճառն անզուսպի վրա,— մինչև էգուց հո չեմ կանգնելու գլխիդ։
― Կխմեմ, ինչ ես գոռում։ Տոնդ շնորհավոր, Ստեպան Դորոֆեյիչ,— քաղաքավարի և թեթևակի խոնարհումով, գավաթը ձեռքին, դիմեց նա Ստյոպկային, ում կես րոպե առաջ սրիկա էր անվանել։— Ողջ լինես հարյուր տարի, ապրածդ էլ հաշվի մեջ չի։— Խմեց, կռնչաց ու սրբեց բերանը։— Առածներում, տղերք, շատ էի կարենում խմել,— նշեց լուրջ կարևորությամբ, դիմելով ասես բոլորին և հատկապես ոչ մեկին,— բայց հիմա, երևում է, տարիքս առաջանում է։ Շնորհակալ եմ, Ստեպան Դորոֆեյիչ։
― Եղածը մի բան չէր։
― Ստյոպկա, ամեն ինչ քեզ ասելու եմ, ու բացի էն, որ դու մեծ սրիկա ես իմ առաջ, էլի կասեմ...
― Տես, ես քեզ ինչ եմ ասում, հարբած ռեխ,— ընդհատեց համբերությունը հատած Ստյոպկան։— Լսի, ու ամեն խոսքս հաշիվ արա. հրես, աշխարհը քեզ՝ կես արած, կեսը քեզ, կեսն՝ ինձ։ Գնա ու էլ դեմս չելնես։ Զզվացրիր։
― Ուրեմս, կտա՞ս փողս։
― Էլ ի՞նչ փող քեզ, այ հարբեցող։
― Էյ, էն աշխարհում կգաս՝ տալու, չեմ վերցնի։ Մեր եղած փողն աշխատավորական է, քրտինք ու կոշտուկախռը։ Իմ հնգանոցով տանջվելու ես էն աշխարհում
― Դե, գնա կորի գրողի ծոցը։
― Ինչ ես մի գլուխ քոքել։
― Գնա, գնա։
― Սրիկա։
― Փախստական։
Ու նորից ծայր առավ հայհոյանքը, ավելի շատ, քան մինչ պատվելը։
Ահա, թախտաշարին ջոկ-ջոկ նստած են երկուսը. մեկը բարձրահասակ է, ամրակազմ, մսեղ, իսկը մսագործ, դեմքը կարմրատակած։ Քիչ է մնում արտասվի, քանզի շատ է հուզված։ Մյուսը՝ տխեղծ, նիհարիկ, բարալիկ, քիթը երկար, որից ինչ-որ բան էր կաթում, ցած հառած մանրիկ, խոզի աչքերը։ Քաղաքական է, կրթված։ Ժամանակին գրագիր էր եղել և ընկերոջը բացատրում էր փոքր֊ինչ վերևից, ինչը դիմացինին շատ էր տհաճ՝ քողարկված։ Ամբողջ օրն իրար հետ խմել էին։
― Նա ինձ անպատվեց,— բղավեց մսեղ ընկերը, ձախ ձեռքով գրկելով ու թափահարելով գրագրի գլուխը։ «Անպատվեց»՝ ասել է թե խփեց։ Մսեղ ընկերը, որ ենթասպաներից էր, գողունի նախանձում էր իր տխեղծ ընկերոջը, այդ պատճառով երկուսն էլ միմյանց առաջ ձևեր էին թափում խոսքի բարեկրթությամբ։
― Իսկ ես քեզ ասում եմ, որ դու ևս իրավացի չես,— անառարկելի սկսեց դավանաբան գրագիրը, աչքերը համառորեն չբարձրացնելով դիմացինի վրա և ծանրակշիռ ցած նայելով։
― Նա ինձ անպատվեց,— ընդհատեց մյուսը, ավելի ու ավելի անհանգստացնելով իր սիրելի բարեկամին։— Հիմա մենակ դու ես մնացել ինձ համար ամբողջ աշխարհում, լսո՞ւմ ես։ Դրա համար եմ մենակ քեզ ասում. նա ինձ անպատվեց...
― Իսկ ես դարձյալ կասեմ, նման անդուր արդարացումը, սիրելի բարեկամս, սոսկ ամոթ է դառնում քո գլխին,— բարակ ու ծվծվան ձայնով առարկեց գրագիրը,— այնինչ, ավելի լավ կլինի համաձայնես, սիրելի բարեկամս, որ այդ համակ հարբածությունը քո սեփական անհետևողականությունից է գալիս...
Մսեղ բարեկամը քիչ ետ մղվեց, գինովցած աչքերով բութ֊բութ նայեց ինքնագոհ գրագրին ու հանկարծ, միանգամայն անսպասելի, խոշոր բռունցքի ուժով խփեց գրագրի փոքրիկ դեմքին։ Դրանով էլ վերջացավ բարեկամությունը մի ամբողջ օրով։ Սիրելի բարեկամը՝ ուշագնաց, թռավ թախտաշարի տակ...
Ահա, բանտասենյակ մտավ իմ ծանոթներից մեկը հատուկ բաժանմունքից, անսահման բարեհոգի և զվարթ մի ջահել, ոչ անխելք, չվիրավորող ծաղրասեր և արտաքնապես անսովոր հասարակադեմ։ Հենց նա, ով բանտում իմ առաջին օրը, խոհանոցում, ճաշի ժամին փնտրում էր, թե որտեղ է ապրում հարուստ մուժիկը, հավատացնում, թե ինքը «հավագնություններ ունի», և ինձ հետ թեյ խմեց։ Քառասուն տարեկան էր, անսովոր հաստ շրթունքով, անսովոր մսեղ, բշտիկապատ քթով։ Բալալայկա ուներ ձեռքին, անփութորեն հնչեցնում էր լարերը։ Ճիշտ պոչից կպածի պես, չափազանց փոքրամարմին, մեծագլուխ մի կալանավոր, ում շատ քիչ գիտեի մինչ այդ։ Իմիջիայլոց, նրա վրա և ոչ ոք ոչ մի ուշադրություն չէր դարձնում։ Մի տեսակ տարօրինակ, չվստահող, մշտապես լուռ ու լուրջ մեկն էր, աշխատելու էր գնում դերձականոց և, ըստ երևույթին, ջանում էր ապրել մեկուսի և ոչ մեկի հետ կապ չունենալ։ Իսկ հիմա, գինովցած, ստվերի պես կպել էր Վառլամովին հետևում էր նրան՝ ահավոր հուզված, ձեռքերն էր թափահարում, բռունցքով խփում պատերին, թախտաշարերին և նույնիսկ համարյա թե լալիս էր։ Վառլամովը կարծես ոչ մի ուշադրություն չէր դարձնում նրա վրա, ասես կողքին չէր։ Նշենք, որ նախկինում այդ երկուսը համարյա երբեք կողք֊կողքի չէին եղել, թե՛ զբաղմունքով, թե՛ բնավորությամբ նրանց միջև ընդհանուր ոչինչ չկար։ Տարբեր կարգեր ունեին և ապրում էին տարբեր բանտասենյակներում։ Փոքրամարմին կալանավորի ազգանունը Բուլկին էր։
Ինձ տեսնելով, Վառլամովը լայն բացեց բերանը։ Նստած էի իմ թախտաշարին, վառարանի մոտ։ Նա կանգնեց քիչ հեռու, դիմացս, ինչ֊որ բան մտմտալով, ճոճվեց և անհաստատ քայլերով մոտենալով, մի տեսակ կտրիճավարի, ամբողջ մարմնով կողքի թեքված, թեթևակի դիպավ լարերին, սկսեց ասերգել, կամացուկ կտկտացնելով սապոգով.
Կլորերես, ճերմակերես,
Երգում է նա արտույտի պես՝
Իմ սիրելին։
Ատլաս շորով է նա եկել,
Հագուկապը՝ փառավոր,
Սիրունիկ ու անուշիկ...
Երգը, թվում է, հավասարակշռությունից հանեց Բուլկինին։ Նա թափահարեց ձեռքերը և դիմելով բոլորին, բղավեց.
― Լրիվ ստեր է ասում, ախպեր տղերք, լրիվ ստեր։ Մի խոսք անգամ ճիշտ չի ասի, լրիվ սուտ է, լրիվ։
― Պատիվ, հարգանք ծերուկ Ալեքսանդր Պետրովիչին,— ասաց Վառլամովը, խորամանկ ծիծաղով նայելով աչքերիս ու համարյա թե ձգվեց՝ պաչվելու։ Լավ հարբած էր։ «Հարգանք, պատիվ այսինչին...», ասել է թե՝ վերաբերմունքս մեկին կամ մյուսին, օգտագործվում է հասարակ ժողովրդի մեջ ամբողջ Սիբիրում, թեկուզև վերաբերի քսանամյա ջահելի։ «Ծերուկ» բառը նշանակում է ինչ֊որ պատկառելի, հարգարժան, նույնիսկ շողոքորթ մի բան։
― Է, ի՞նչ կա, Վառլամով, ինչպե՞ս եք։
― Նայած օր։ Ով էլ ուրախ է տոնի համար, առավոտ ծեգից հարբած է, դուք ինձ կներեք,— Վառլամովը փոքր֊ինչ երգեցիկ էր խոսում։
― Լրիվ ստեր է ասում, նրրից լրիվ ստեր,— բղավեց Բnւլկինը, մի տեսակ բորբոքված, ձեռքով խփելով թախտաշարին։ Սակայն Վառլամովն ասես խոսք էր տվել նվազագույն իսկ ուշադրություն չդարձնել նրա վրա, և դրա մեկ չափազանց շատ էր կոմիզմը, որովհետև Բուլկինը կպել էր Վառլամովի պոչից միանգամայն անտեղի, դեռևս առավոտից, հենց մի պատճառով, որ Վառլամովը «լրիվ ստեր է փչում», ինչ թվացել էր նրան՝ չգիտես ինչու։ Ստվերի պես թափառում է նրա ետևից, կպչում ամեն խոսքից, վնասում ձեռքերը, արնոտելով խփում պատերին և թախտաշարերին և ըստ երևույթին, տառապում համոզումից, որ Վառլամովը «լրիվ ստեր է փչում»։ Եթե գլխին մազ ունենար, թվում է, մազերն էլ կպոկոտեր դառնացածությունից։ Ճիշտ կարծես պարտականություն էր ստանձնել պատասխան տալ Վառլամովի արարքների համար, ճիշտ կարծես իր խղճին էին ծանրացած Վառլամովի բոլոր թերությունները։ Սակայն բանն այն էր հենց, որ Վառլամովը նույնիսկ վրան էլ չէր նայում։
― Լրիվ սուտ, լրիվ սուտ, լրիվ սուտ։ Ոչ մի խոսքը ոչ մի բանի չի բռնում,— բղավում էր Բուլկինը։
― Է, քե՞զ ինչ,— ծիծաղելով պատասխանում էին կալանավորները։
― Ալեքսանդր Պետրովիչ, ձեզ պիտի հայտնեմ, որ շատ գեղեցիկ տղամարդ էի և ինձ շատ էին սիրում կնանիք...— հանկարծ, անտեղի֊անհարկի սկսեց Վառլամովը։
― Սուտ է ասում։ Էլի սուտ,— մի տեսակ ծղրտալով, ընդհատեց Բուլկինը։
Կալանավորները քրքջում էին։
― Ես էլ նրանց առաջ հո ձևեր չէի թափում. շապիկս՝ կարմիր, շալվարս՝ պլիսե, պառկած ինձ համար, ոնց որ ասենք, կոմս Բուտըյլկինի պես, այսինքս՝ շվեդի պես հարբած, մի խոսքով՝ ինչ կհրամայեք։
― Սո՜ւտ է,— առավել վճռական հաստատեց Բուլկինը։
― Էն ժամանակ էլ հորիցս մնացած երկու հարկանի տուն ունեի, քարից սարքած։ Է, մի երկու տարում երկու հարկն էլ մսխեցի, ինձ մնաց մենակ դարպասը՝ առանց սյուների։ Ինչ ասեմ, փողն աղունիկի պես բան է, թև առած գալիս է, թև առած գնում։
― Սուտ է ասում,— ավելի վճռական հաստատեց Բուլկինը։
― Ուրեմս, որ էստեղ խելքս գլուխս եկավ, ծնողներիս աղաչանք գրեցի, որ վայ թե փողից-բանից զրկեն։ Քանի որ, ասին, ծնողիս դեմ եմ գնացել, հարգանք չեմ ունեցել։ Հրես, յոթը տարի կլինի, ղրկել եմ։
― Ու պատասխան չկա՞,— ծիծաղելով հարցրի ես։
― Չէ ու չէ,— պատասխանեց նա, հանկարծ ինքն իրեն ծիծաղելով և կամաց-կամաց քիթն ավելի մոտեցնելով դեմքիս։— Ալեքսանդր Պետրովիչ, ախր էստեղ սիրած ունեմ։
― Դո՞ւք։ Սիրուհի՞։
― Օնուֆիրիևն երեկ ասաց. «Իմր չնայած չեչոտ է, գեշ, բայց էնքան շոր ունի որ, քոնն էլ սիրուն է, բայց աղքատ, տոպրակով է ման գալիս»։
― Մի՞թե ճիշտ է։
― Ճիշտը որ ասեմ՝ աղքատ է,— պատասխանեց նա և խեղդվեց անձայն ծիծաղից։ Բանտասենյակն էլ էր քրքջում։ Իսկապես, բոլորը գիտեին, որ նա կապվել է ինչ-որ աղքատ կնոջ հետ և կես տարվա ընթացքում ընդամենը տասը կոպեկ տվել նրան։
― Լավ, հետո՞,— հարցրի ես, կամենայով վերջապես գլուխս ազատել նրանից։
Նա լռեց, գորովանքով նայեց ինձ ու նրբաձայն ասաց.
― Էնպես որ, չե՞ք բարեհաճի էս պատճառով մի կես շշի փող տալ, Ալեքսանդր Պետրովիչ, էսօր վրա-վրա թեյ եմ խմել մենակ,— ավեյացրեց՝ վերցնելով փողը,— ու էնքան եմ խմել, որ շունչս կտրվում է, փորիս մեջ էլ լխկլխկում...
Այդ ընթացքում, մինչ նա կվերցներ փողը, Բուլկինի բարոյական բորբոքումը հասավ վերջին աստիճանին։ Նա մոլեգնած թափահարում էր ձեռքերն ու մարմինը՝ հուսալքության հասածի պես, համարյա թե լալիս էր։
― Աստված սիրեք,— բղավեց նա, կատաղած դիմելով ամբողջ բանտասենյակին,— դրան նայեք հապա։ Լրի՜վ սուտ է ասում։ Ինչ էլ ասի, մեկ է, մեկ՝ լրիվ ստեր է փչում։
― Բայց ախր քե՞զ ինչ,— գոռում էին կալանավորները զարմացած նրա կատաղությամբ,— անհասկացող մարդ ես։
― Չեմ թողնելու ստեր ասի,— գոռում էր Բուլկինը, աչքերը շողացնելով ու ամբողջ ուժով խփելով թախտաշարերին,― չեմ ուզում, որ սուտ ասի։
Բոլորը քրքջում էին։ Վառլամովը վերցրեց փողը, խոնարհվեց ինձ և ձևեր թափելով, շտապեց բանտասենյակից դուրս՝ անշուշտ, օղեվաճառի մոտ։
Եվ այդտեղ, կարծես առաջին անգամ նկատեց Բուլկինին։
― Դե, գնացինք,— ասաց նրան, կանգ առնելով կես ճամփին, ճիշտ կարծես ինչ֊որ բանի համար Բուլկինը պետք էր իրեն։― Դանդալոշ,— ավելացրեց արհամարհանքով, առաջ թողնելով դառնացած Բուլկինին և նորից սկսեց ծլնգացնել բալալայկան...
Բայց ինչ կա նկարագրելու այդ ժանտահոտը։ Վերջապես ավարտվեց այդ հեղձուկ օրը։ Կալանավորները քուն մտան թախտաշարերին։ Քնի մեջ նրանք խոսում ու զառանցում էին մյուս գիշերներից ավելի։ Տեղ֊տեղ դեռ նստած էին՝ մայդանների շուրջ։ Վաղուց սպասված տոնն անցավ։ Վաղը կրկին առօրյա, կրկին՝ աշխատանքի...
XI։ Ներկայացում
Տոնի երրորդ օրը, երեկոյան, տեղի ունեցավ առաջին ներկայացումը մեր թատրոնում։ Հավանորեն, կազմակերպման նախնական հոգսերը շատ էին, բայց դերասաններն ամեն ինչ վերցրին իրենց վրա, այնպես որ մենք մնացյալս, չգիտեինք էլ, ի՞նչ վիճակում է գործը, ի՞նչ է արվում հատկապես, նույնիսկ լավ չգիտեինք, ինչ է ներկայացվելու։ Այդ լրիվ երեք օրերի ընթացքում, ելնելով աշխատանքի, դերասանները ջանում էին շատ զգեստներ ձեռք բերել՝ ըստ հնարավորինս։ Ինձ հանդիպելիս, Բակլուշինը միայն մատներն էր չրթացնում բավարարությունից։ Թվում է, պլաց֊մայորն էլ էր կարգին ոգևորված։ Իմիջիայլոց, միանգամայն անհայտ էր մեզ, թե գիտե՞ արդյոք նա թատրոնի մասին։ Եթե գիտեր, ապա թույլատրե՞լ էր արդյոք, ձևականորեն, կամ սոսկ վճռել էր լռե՞լ, ձեռքը թափ տվել կալանավորական ձեռնարկի վրա և անշուշտ հաստատել, որ ամեն ինչ հնարավորինս կարգի՞ն լինի։ Կարծում եմ, նա գիտեր թատրոնի մասին ու չէր կարող չիմանալ, բայց չէր կամեցել միջամտել, հասկանալով, որ կարող է ավելի վատ լինել, եթե արգելի, կալանավորները կսկսեին անկարգություններ անել, հարբեցողության տրվել, այնպես որ շատ ավելի լավ էր, եթե որևէ մի բանով զբաղվեն։ Ի դեպ, պլաց֊մայորի պարագային նման եզրահանգում ենթադրում եմ սոսկ մի պատճառով, որ դա ամենաբնականն էր, ամենաճիշտը և ուղղամիտը։ Նույնիսկ կարելի է այսպես ասել. եթե կալանավորները տոնին չունենային թատրոն կամ մեկ այլ զբաղմունք, ղեկավարությունը պիտի հորիներ դա։ Բայց քանի որ մեր պլաց-մայորն աչքի էր ընկնում մտածողության միանգամայն հակառակ եղանակով, քան մարդկության մնացյալ մասը, ապա ամենևին բացառված չէ, որ մեղք եմ անում հոգուս, ենթադրելով, թե նա գիտեր թատրոնի մասին և թույլ էր տվել։ Պլաց-մայորի պես մարդուն պետք էր ամենուրեք ինչ-որ բան ճնշել, ինչ-որ բան խլել, որևէ մեկին զրկել իրավունքներից, մի խոսքով, որևէ տեղ կարգուկանոն հաստատել։ Այդ տեսակետից նա հայտնի էր ամբողջ քաղաքում։ Ո՞ւմ ինչ գործն է, թե հենց այդ ճնշումներից բանտում անկարգություններ կարող են ծագել։ Անկարգությունների համար կան պատիժներ (դատում են այնպիսիք, ինչպիսին մեր պլաց-մայորն էր), իսկ խարդախ կալանավորների համար խստություն և կանոնների անընդմեջ, տառացի կատարում՝ ահա այն ամենն, ինչ պահանջվում է։ Օրենքի այդ անշնորհք կատարողները կտրականապես չեն հասկանում, ի վիճակի էլ չեն հասկանալ, որ օրենքի սոսկ տառացի կատարումը՝ առանց իմաստի, առանց ոգին հասկանալու, ուղղակիորեն հանգեցնում է անկարգությունների, և երբեք էլ ուրիշ մի բանի չի հանգեցրել։ «Օրենքներում ասված է, ուրիշ էլ ի՞նչ»,— ասում են նրանք և անկեղծորեն զարմանում, թե է՞լ ինչ են իրենցից պահանջում, օրենքից զատ՝ առողջ տրամաբանություն և սթափ գլուխ։ Վերջինը հատկապես շատերին թվում է ավելորդ ու զայրացուցիչ շքեղություն, ճնշում և անհանդուրժողություն։
Բայց ինչ էլ լինի, ավագ ենթասպան չէր հակադրվում կալանավորներին, իսկ նրանց հենց դա էր պետք։ Հաստատապես կասեմ, որ թատրոնը և երախտագիտությունը, որ դա թույլ տվեցին, պատճառ հանդիսացան, որ տոներին ոչ մի լուրջ անկարգություն չեղավ բանտում. ոչ մի չարորակ վեճուկռիվ, ոչ մի գողություն։ Ինքս եմ վկա եղել, թե ինչպես հենց իրենք էին զսպում որոշ քեֆչիների և կռվշտողների, միայն մի պատճառով, որ թատրոնը կարգելեն։ Ենթասպան խոսք էր վերցրել կալանավորներից, որ ամեն ինչ խաղաղ կլինի և իրենց լավ կպահեն։ Համաձայնել էին ուրախությամբ և սրբոբեն կատարում էին խոստումը, շատ էր շոյում և այն, որ հավատում են իրենց խոսքին։ Ի դեպ, հարկ է ասել, որ թատրոն թույլատրելն առանձին մի բան չէր ղեկավարության համար, ոչ մի զոհողություն չկար։ Նախապես տեղեր չսահմանեցին. թատրոնը սարքվում և քանդվում էր շատ֊շատ քառորդ ժամում։ Տևում էր ժամուկես, և եթե հանկարծ վերևից հրաման հնչեր դադարեցնել ներկայացումը, դործը գլուխ կբերվեր վայրկենապես։ Զգեստները թաքցված էին կալանավորների սնդուկներում։ Բայց նախքան ասելս, թե ինչպես էր սարքված և ինչ զգեստներ էին օգտագործված, խոսեմ թատրոնի ազդագրի մասին, այսինքն հատկապես ինչ էր նախատեսված խաղալ։
Ասենք, գրված ազդագիր չկար էլ։ Երկրորդ, երրորդ ներկայացումներին, ի դեպ, հայտնվեց մի թերթիկ Բակլուշինն էր գրել պարոնայք սպաների և ընդհանրապես ազնվական այցելուների համար, ովքեր դեռևս առաջին ներկայացմանը իրենց այցելությանն էին արժանացրել մեր թատրոնը։ Այն է. պարոններից սովորաբար գալիս էր պահախմբի սպան, իսկ մի անգամ եկավ պահախմբերի հերթապահն անձամբ։ Մի անգամ էլ եկավ ինժեներականի սպան, ահա, այդ այցելուների համար էլ ստեղծվեց ազդադիրը։ Ենթադրվում էր, որ բանտային թատրոնի համբավը կթնդա հեռուներում, ամրոցում և նույնիսկ քաղաքում, առավել ևս, որ քաղաքում թատրոն չկար։ Տարածվել էր, որ մեկ ներկայացում է կազմակերպված՝ սիրողներից, ուրիշ ոչինչ։ Կալանավորները երեխայի պես ուրախանում էին նվազագույն հաջողությամբ, անգամ արվում սնափառության։ «Ով գիտե,— մտմտում ու խոսում էին մեզ մոտ իրենք իրենց և իրար մեջ,— մեկ էլ տեսար, ամենավերին ղեկավարությունն իմացավ։ Կգան, կնայեն, այն ժամանակ կտեսնեն, թե ինչ կալանավորներ կան։ Հասարակ զինվորական ներկայացում չէ, ինչ֊որ խրտվիլակներով, լողացող նավակներով, քայլող արջերով ու այծերով։ Դերասաններ են, իսկական դերասաններ, պարոնների կատակերգություններ են խաղում, նման թատրոն քաղաքում էլ չկա։ Ասում են, գեներալ Աբրոսիմովի մոտ է մի անգամ ներկայացում եղել, էլի է լինելու, է՛, կարող է միայն զգեստներով աչքի ընկնեն, իսկ ինչ վերաբերում է խոսք ու զրույցին, ապա ով գիտե մերոնց։ Լուրը կհասնի նահանգապետին, վայ թե ու սատանան գիտե, կարող է ինքն էլ ուզենա գա՝ նայելու։ Ախր, քաղաքում թատրոն չկա... Մի խոսքով, կալանավորների երևակայությունը, հատկապես անդրանիկ հաջողությունից հետո, տոներին հասավ վերիին աստիճանին, համարյա թե մինչև պարգևատրումների կամ պատժաժամկետների նվազեցման, թեև միևնույն ժամանակ հենց իրենք էին շատ բարեհոգի ծիծաղում իրենց վրա։ Միով բանիվ, երեխաներ էին, կատարյալ երեխաներ, չնայած այդ երեխաներից ոմանք քառասուն տարեկան էին։ Բայց թեև ազգագիր չկար, ես արդեն հիմնական գծերով գիտեի նախատեսված ներկայացման ցանկը։ Առաջին պիեսն էր «Ֆիլատկան և Միրոշկան ախոյաններ»։ Բակլուշինը, ներկայացումից դեռ մեկ շաբաթ առաջ, գլուխ էր գովում իմ առաջ, որ Ֆիլատկայի դերակատարումը ստանձնել է ինքը և այնպես կներկայացվի, որ սանկտ-պետերբուրգյան թատրոնում էլ չեն տեսել։ Նա շրջում էր բանտասենյակներում, պարծենում՝ առանց խղճի ու ամոթի, դրա հետ մեկտեղ նաև բարեհոգությամբ, մեկ-մեկ էլ հանկարծ մի որևէ «թաթրոնական» բան ասում իր դերից, և բոլորը քրքջում էին, ծիծաղելի լիներ, թե՝ ոչ նրա «օյինը»։ Ի դեպ, հարկ է խոստովանել, որ կալանավորներն այստեղ էլ էին կարողանում զսպել իրենց և արժանապատվություն պահպանել. հիանում էին Բակլուշինի արարքներով և թատրոնի ապագայի մասին պատմություններով, արտահայտվում էին կամ ամենաջահել դերակատարները՝ անզսպությամբ, կամ միայն կալանավորներից ամենաերևելիները, ում հեղինակությունն անվերապահ հաստատված էր, այնպես որ վախենալու ոչինչ չունեին արտահայտելու իրենց զգացողությունները, ինչ էլ լինեին դրանք, թեկուզև ամենասանձարձակ բնույթի (այսինքն՝ բանտային ըմբռնումներով՝ ամենաանվայել)։ Իսկ մնացածը լուռ լսում էին խոսք ու զրույցները, ճիշտ է, չէին դատապարտում կամ հակադրվում, սակայն ամբողջ ուժով ջանում թատրոնի վերաբերյալ լուրերին արձագանքել անտարբերությամբ, մասամբ էլ՝ նույնիսկ վերևից։ Միայն ամենավերջին շրջանում, համարյա ներկայացման օրն իսկ սկսեցին հետաքրքրվել, որևէ բան կլինի՞, ինչպե՞ս են մերոնք, պլաց֊մայո՞րն ինչ, կհաջողվի՞ այնպես, ինչպես նախանցյալ տարի և այլն։ Բակլուշինը հավատացնում էր ինձ, որ բոլոր դերասաններն ընտրված են հոյակապ, յուրաքանչյուրն «իր տեղում է»։ Որ նույնիսկ վարագույր է լինելու։ Որ Ֆիլատկայի հարսնացուի դերը խաղալու է Սիրոտկինը՝ ինքներդ կտեսնեք, թե ինչպիսին է նա՝ կնոջ զգեստով,— ասում էր նա, աչքերը կկոցելով ու լեզուն ճպպացնելով։ Բարեգործ կալվածատիրուհին կլինի ծալաբոլորք զգեստով, նաև՝ լայնօձիք թիկնոց, ձեռքին՝ հովանոց, իսկ բարերար կալվածատերը բեմ կմտնի սպայական ուսկապեր ունեցող սերթուկով, ձեռնափայտով։ Ապա հետևում էր երկրորդ պիեսը, դրամատիկ «Որկրամոլ Կեդրիլը»։ Անվանումն ինձ շատ հետաքրքրեց, սակայն ինչքան էլ հարցուփորձ արեցի դրա մասին, ոչինչ չկարողացա իմանալ նախապես։ Իմացա սոսկ, որ վերցված է ոչ գրքից, այլ «ձեռագրով», որ պիեսը ձեռք են բերել ինչ֊որ պաշտոնաթող ենթասպայից, արվարձանում, իսկ ենթասպան թերևս ինքն էլ ժամանակին մասնակցել է մի որևէ զինվորական թատրոնի բեմադրություններին։ Մեզանում, հեռավոր քաղաքներում ու նահանգներում իսկապես կան այնպիսի պիեսներ, որոնք, թվում է, հայտնի չեն ոչ ոքի, գուցեև ոչ մի տեղ երբեք չեն տպագրվել, սակայն որոնք ինքնըստինքյան հայտնվում էին որևէ մի տեղից և կազմում Ռուսաստանի հայտնի շերտի յուրաքանչյուր ժողովրդական թատրոնի անհրաժեշտ պատկանելիությունը։ Իմիջիայլոց. ես ասացի «ժողովրդական թատրոն»։ Շատ ու շատ լավ կլիներ, եթե մեր հետազոտողներից մեկնումեկը զբաղվեր նոր և ավելի հանգամանալի, քան մինչ այժմ, ուսումնասիրություններով՝ ժողովրդական թատրոնի մասին, որը կա, գոյություն ունի, գուցեև ոչ ամենևին աննշան։ Չեմ ուզում հավատալ, որ այն ամենը, ինչ հետո տեսա մեզ մոտ, մեր բանտային թատրոնում, հորինել էին մեր իսկ կալանավորները։ Այստեղ անհրաժեշտ է սովորույթների, ավանդույթների ժառանգականություն, մեկ անգամ հաստատված հնարներ և ըմբռնումներ, որոնք անցնում են տոհմից տոհմ և ապրում հին հիշողություններով։ Դրանք փնտրել է պետք զինվորների մոտ, ֆաբրիկաների բանվորների մոտ՝ ֆաբրիկա ունեցող քաղաքներում և նույնիսկ անծանոթ որոշ չքավոր գավառական գյուղաքաղաքներում՝ քաղքենիների մոտ։ Դրանք պահպանվել են նմանապես գյուղերում և գավառական քաղաքներում՝ կալվածատիրական խոշոր տների ծառաների մոտ։ Մտածում եմ նույնիսկ, որ հինավուրց շատ պիեսներ ձեռագիր տարածվել են Ռուսաստանով մեկ ոչ այլ կերպ, քան կալվածատիրական ծառայատների միջոցով։ Նախկին հնամենի կալվածատերեր և մոսկվացի հողատերեր ունեցել են սեփական թատրոններ՝ կազմված ճորտ դերասաններից։ Եվ ահա, այդ թատրոններում էլ սկիզբ է առել մեր ժողովրդական դրամատիկ արվեստը, որի հատկանիշներն աներկբա են։ Իսկ ինչ վերաբերում է «Որկրամոլ Կեդրիլին», ապա ինչքան էլ ջանացի, նախապես ոչինչ չկարողացա իմանալ դրա մասին, բացի որ բեմի վրա հայտնվում են չար ոգիներ և Կեդրիլին տանում դժոխք։ Սակայն ի՞նչ ասել է Կեդրիլ, վերջապես ինչո՞ւ Կեդրիլ և ոչ Կիրիլլ, ռուսակա՞ն դիպված է, թե օտարերկրյա՝ ոչ մի կերպ չիմացա։ Ավարտին հայտարարվում էր, թե ներկայացվելու է «պանտոմինա երաժշտությամբ»։ Հարկավ, այդ ամենը շատ էր հետաքրքրական։ Դերասանները տասնհինգ հոգի էին՝ բոլորն էլ ճարպիկ ու անվեհեր մարդիկ։ Նրանք լոպազանում էին միմյանց մասին, փորձեր էին անում, երբեմն՝ բանտասենյակների ետևում, գաղտնի պահում, թաքնվում։ Մի խոսքով, ուզում էին բոլորիս զարմացնել անսովոր և անսպասելի մի բանով։
Սովորական օրերին բանտը փակվում էր վաղ, մութն ընկնելուն պես։ Ծննդյան տոներին բացառություն էր արվում, չէին փակում մինչև իրիկնավարտ։ Այդ արտոնությունը տրվել էր՝ հատկապես թատրոնի համար։ Տոների ընթացքում ամեն օր, սովորաբար իրիկնամուտին, բանտից մարդ էին ուղարկում պահախմբի սպայի մոտ՝ խոնարհ խնդիրքով, «թույլատրել թատրոնը և ավելի ուշ փակել բանտը», ավելացնելով, որ երեկ էլ թատրոն կար ու երկար ժամանակ չփակվեց, իսկ ոչ մի անկարգություն չեղավ։ Պահախմբի սպան այսպես էր դատում. «Իրոք, երեկ անկարգություններ չեղան, իսկ որ իրենք են խոսք տալիս, որ այսօր էլ չի լինի, ուրեմն, իրենք էլ կհետևեն, իսկ դա ամենից հաստատն է։ Բացի դրանից, թատրոնը թույլ չտաս, մեկ էլ տեսար (ո՞վ գիտե դրանց, աքսորական ժողովուրդ են), դիտավորյալ որևէ բան կսարքեն չարությունից և պահախումբը մեղավոր կհանեն»։ Վերջապես և այն, որ պահակ կանգնելը ձանձրալի գործ է, իսկ դա թատրոն է, ոչ թե հասարակ զինվորական, այլ կալանավորական, կալանավորներն էլ հո հետաքրքիր մարդիկ են՝ ուրախալի կլինի նայել։ Իսկ պահախմբի սպան միշտ իրավունք ունի նայել։
Կգա հերթապահը։ «Որտե՞ղ է պահախմբի սպան»։— «Գնաց բանտ՝ կալանավորներին հաշվելու, բանտասենյակները կողպելու»,— ուղղակի պատասխան է, և արդարացումն է ուղղակի։ Այդպիսով, պահախմբի սպաներն ամեն երեկո, ամբողջ տոնի ընթացքում թույլատրում էին թատրոնը և չէին կողպում բանտասենյակներն՝ ընդհուպ մինչև իրիկնավարտ։ Կալանավորները նախապես էլ գիտեին, որ պահախմբից արգելքներ չեն լինի և հանգիստ էին։
Ժամը յոթին մոտ իմ ետևից եկավ Պետրովը և միասին գնացինք ներկայացման։ Մեր բանտասենյակից համարյա բոլորը եկան, չեռնիգովցի հնածիսականից և լեհերից բացի։ Միայն ամենավերջին ներկայացմանը, հունվարի չորսին, լեհերը վճռեցին լինել թատրոնում, այն էլ բազում հավաստիացումներից հետո, որ այնտեղ թե լավ է, թե ուրախ, թե անվտանգ։ Լեհերի խորշանքն ամենևին չէր բարկացնում տաժանապարտներին, և հունվարի չորսին նրանց ընդունեցին շատ քաղաքավարի։ Նույնիսկ թողեցին զբաղեցնել լավագույն տեղերը։ Իսկ ինչ վերաբերում է չերքեզներին, առանձնապես Իսայ Ֆոմիչին, ապա նրանց համար մեր թատրոնն իսկական վայելք էր։ Իսայ Ֆոմիչն ամեն անգամ երեքական կոպեկ էր տալիս, իսկ վերջին անգամ ափսեի մեջ դրեց տասը կոպեկ, և երանություն հյատնվեց նրա դեմքին։ Դերասանները սահմանել էին փող վերցնել ներկաներից՝ ով ինչքան կտար, թատրոնի ծախսերի և իրենց անձնական սատարման համար։ Պետրովը հավատացնում էր, որ ինչքան էլ լեփ֊լեցուն լինի թատրոնը, առաջին տեղերից մեկն ինձ կտան, այն առումով, որ մյուսներից ավելի ունեոր լինելով, հավանաբար, ավելի շատ կտամ, նաև որ իրենցից ավելի շատ բան եմ իմանում։ Այդպես էլ եղավ։ Բայց սկզբում նկարագրեմ սրահը և թատրոնի շինվածքը։
Մեր զինվորական բանտասենյակը, ուր թատրոնն էր տեղավորվել, տասնհինգ քայլաչափ երկարություն ուներ։ Բակից բարձրանում էին առմուտք, այստեղից՝ հաշտ, հաշտից էլ բանտասենյակ։ Այդ երկարուկ բանտասենյակը, ինչպես արդեն ասացի, առանձնահատուկ էր սարքված, թախտաշարը ձգվում էր պատի երկայնքով, այնպես որ սենյակի մեջտեղը մնում էր ազատ։ Սենյակի կեսը՝ ավելի մոտ առմուտքին, տրված էր հանդիսականներին։ Իսկ մյուս կեսը, որը կապված էր ուրիշ բանտասենյակի հետ, հատկացված էր բուն բեմին։ Ամենից առաջ ինձ ապշեցրեց վարագույրը։ Ձգվում էր տասը քայլաչափ՝ ամբողջ սենյակի լայնքով։ Վարագույրն այնպիսի ճոխություն էր, որ իսկապես զարմանալու բան կար։ Բացի ամեն ինչից, նկարված էր յուղաներկերով, պատկերված էին ծառեր, տաղավարներ, լճակներ և աստղեր։ Նկարված էր հին ու նոր կտավի վրա, ով ինչքան տվել ու նվիրել էր, նաև կալանավորական հին փաթավաներից և շապիկներից՝ մի կերպ կարկրված ու դարձած խոշոր պաստառ, ի վերջո, այն մասը, որին կտավ չէր հերիքել, պարզապես թղթից էր՝ նույնպես թերթ֊թերթ խնդրած տարբեր գրասենյակներից ու վարչատներից։ Իսկ մեր ներկարարները, որոնցից աչքի էր ընկել Ա.֊վ Բրյուլլովը, ստանձնել էին ներկել ու նկարել։ Էֆեկտը զարմանալի էր։ Նման ճոխությունն ուրախացնում էր ամենամռայլ և ամենաբծախնդիր կալանավորներին, որոնք, հենց բանը հասավ ներկայացմանը, առանց բացառության դարձան նույնպիսի մանուկներ, ինչպես ամենատաքարյունները և անհամբերները նրանցից։ Բոլորը շատ գոհ էին, նույնիսկ պարծենկոտ գոհ։ Լուսավորությունը մի քանի մաս-մաս արված ճարպամոմեր էին։ Վարագույրի առաջ երկու նստարան էր դրված՝ խոհանոցից, իսկ նստարաններից առաջ երեք-չորս աթոռ, բերված էին ենթասպաների սենյակից։ Աթոռները նախատեսված էին սպայական ամենաբարձր կոչման անձանց համար։ Իսկ նստարանները՝ ենթասպաների, ինժեներական գրագիրների, վերակացուների և այլոց համար, ովքեր թեև պետեր էին, բայց ոչ սպայական կոչումներով, եթե հանկարծ նրանք բանտ գային՝ թատրոն։ Այդպես էլ եղավ՝ կողմնակի այցելուների հոսքը չկտրվեց ամբողջ տոների ընթացքում։ Մի երեկո շատ էին լինում, մյուսին՝ ավելի քիչ, իսկ վերջին ներկայացմանը նստարաններին ոչ մի ազատ տեղ չկար։ Եվ վերջապես, արդեն նստարանների ետևում, տեղավորվում էին կալանավորները, կանգնած, այցելուների հանդեպ հարգանքից՝ գլխաբաց, բաճկոններով կամ կիսամուշտակներով, չնայած սենյակի շոգեխաշ հեղձուկին։ Իհարկե, կալանավորների համար տեղեր չափից ավելի քիչ էին հատկացված։ Սակայն բացի նրանից, որ հատկապես վերջին շարքերում մեկը մյուսի վրա էր նստում, զբաղված էին նաև թախտաշարերը, կուլիսները և ի վերջո, կային մշտապես թատրոն եկող սիրողներ և նրանք մտնում էին մյուս բանտասենյակ և այնտեղից, ետևի կուլիսներից դիտում էին ներկայացումը։ Նեղվածքը բանտասենյակի առջևում, անբնական էր ու թերևս հավասարվում էր խռնվածքին ու նեղվածքին, ինչ դեռ վերջերս էի տեսել բաղնիքում։ Դեպի հաշտ տանող դուռը բաց էր մնում, և այնտեղ, ուր քսան աստիճան սառնամանիք էր, նույնպես մարդիկ էին խռնված։ Մեզ՝ ինձ ու Պետրովին անմիջապես թողեցին առաջ, համարյա նստարանների մոտ, որտեղից ավելի լավ էր երեում, քան ետևի շարքերից։ Ի դեմս ինձ, մասամբ տեսնում էին գնահատողի, գիտակի, որը եղել է ոչ այսպիսի թատրոններում։ Տեսնում էին, թե Բակլուշինն ինչպես է ամբողջ ժամանակ խորհուրդներ հարցնում ինձնից և հարգանքով վերաբերվում։ Ուրեմնև, հիմա ինձ հարգանք և տեղ էր հասնում։ Ընդունենք, որ կալանավորները սնափառ, և վերին աստիճանի թեթևամիտ մարդիկ էին, բայց այդ ամենր շինծու էր։ Կալանավորները կարող էին խնդալ վրաս, տեսնելով, որ վատ օգնական եմ գործի մեջ։ Ալմազովը կարող էր արհամարհանքով նայել մեզ՝ ազնվականներիս, մեր առաջ պարծենալով ալաբաստր խարկելու իր ընդունակությամբ։ Սակայն մեր հանդեպ ճնշումներին և ծաղրանքին խառնվում էր մեկ ուրիշ բան. ինչ֊որ ժամանակ մենք ազնվական էինք եղել, պատկանում էինք նույն դասին, ինչև իրենց տերերը, ում մասին լավ հիշողություններ չէին կարող պահպանած լինել։ Բայց հիմա, թատրոնում, նրանք ետ էին քաշվում իմ առաջ։ Նրանք ընդունում էին, որ այս գործում կարող եմ իրենցից ավելի լավ դատել, որ տեսել ու գիտեմ իրենցից ավելի։ Իմ հանդեպ ամենավատ տրամադրվածները (գիտեմ դա) հիմա ցանկանում էին սաանալ իմ գովասանքն իրենց թատրոնի մասին, և առանց որևէ ինքնանվաստացման, թողեցին ինձ լավագույն տեղը։ Հիմա դատում եմ, վերհիշելով այն ժամանակվա իմ տպավորությունը։ Իսկ այն ժամանակ թվաց՝ հիշում եմ դա, որ իրենք իրենց նկատմամբ արդար դատն ամենևին նվաստացում չէր, այլ սեփական արժանապատվության զգացում։ Մեր ժողովրդի բարձրագույն և ամենակտրուկ բնութագրական գիծը արդարացիության զգացումն է ու դրա ծարավը։ Ամենուրեք և ինչ ուզում է լինի՝ առջևվում լինելու աքլորական հակումները՝ արժե, թե չարժե մարդը, ժողովրդի մեջ չկա։ Արժե սոսկ պոկել արտաքին, ոչ բնական կեղևը և բուն միջուկին նայել ավելի ուշադիր, մոտիկից, առանց նախապաշարումների, և ոմանք ժողովրդի մեջ կտեսնեն այնպիսի բաներ, ինչի մասին չէին էլ ենթադրում։ Քիչ բան կարող են ժողովրդին սովորեցնել մեր իմաստունները։ Հաստատապես կասեմ նույնիսկ հակառակը՝ դեռ իրենք պիտի սովորեն նրանից։
Պետրովը միամտաբար ասաց ինձ, երբ դեռ նոր էինք պատրաստվում թատրոն գնալ, որ ինձ առաջ կթողնեն նաև այն պատճառով, որ ավելի շատ փող կտամ։ Հաստատված գին չկար․ յուրաքանչյուրը տալիս էր, ինչ կարող էր կամ ինչ ուզում էր։ Համարյա բոլորն ինչ֊որ բան գնում էին, թեկուզ մեկական գռոշ, երբ սկսեցին շրջել ափսեով։ Բայց եթե ինձ առաջ թողեցին՝ մասամբ և փողի համար, ենթադրելով, թե կտամ բոլորից շատ, ապա, նորից և նորից ինչքան շատ էր սեփական արժանապատվության գիտակցումը։ «Դու ավելի ունեոր ես ինձնից, առաջ անցիր, թեև այստեղ բոլորը հավասար են, բայց դու ավելի շատ կդնես, հետևաբար, այնպիսի այցելու, ինչպիսին դու ես, ավելի դուրեկան է դերասաններին, ուրեմնև՝ քեզ առաջին տեղը, որովհետև բոլորս այստեղ ենք ոչ ի գին փողի, այև հարգանքից, հետևաբար ինքներս մեզ պիտի տեսակավորենք»։ Իսկական ազնվաբարո ինչքա՜ն հպարտություն կար դրա մեջ։ Հարգանք չէր փողի հանդեպ, այլ հարգանք իրենց իսկ նկատմամբ։ Իսկ ընդհանրապես, փողի, հարստության հանդեպ բանտում առանձնահատուկ հարգանք չկար հատկապես, եթե բոլոր կալանավորներին նայես անտարբեր, զանգվածաբար, խմբովի։ Ես չեմ հիշում նրանցից նույնիսկ մեկին, որը լրջորեն նսեմանար փողի պատճառով, եթե անգամ նրանց դիտելիս լինեիր առանձին֊առանձին։ Կային ուզվորներ, որոնք փող էին ուզում ինձնից։ Սակայն այդ մուրացկանության մեջ ավելի շատ էր չարաճճիությունը, խորամանկությունը, քան իրական գործը, ավելի շատ էր հումորը, միամտությունը։ Չգիտեմ, հասկանալի՞ եմ արտահայտվում արդյոք... Բայց մոռացա թատրոնը։ Անցնեմ գործի։
Մինչ վարագույրը կբարձրանար, ամբողջ սենյակն արաառոց և աշխույժ մի պատկեր էր ներկայացնում։ Նախ, հանդիսականների ամբոխը՝ սեղմված, ճապաղված, բոլոր կողմերից հրմշտված, համբերությամբ, երանությունը դեմքերին՝ ներկայացման սկզբին սպասող։ Վերջին շարքերում մեկը մյուսի շալակն ելած մարդիկ։ Շատերն իրենց հետ խոհանոցից ձողաններ էին բերել՝ հաստ ձողանը մի կերպ հարմարեցնելով պատի մոտ, ելնում էին դրանց վրա և երկու ձեռքով հենվում առջևի կանգնածի ուսերին և, դիրքը չփոխելով, այդպես կանգնում էին երկու ժամ, հատկապես գոհ իրենցից ու տեղերից։ Մյուսները, ոտատեղ հարմարեցրած ներքեի ոտնակին, ճիշտ նույնպես կանգնում էին ամբողջ ժամանակ, հենվելով առջևինների ուսերին։ Դա ամենավերջին շարքերում էր, պատի մոտ։ Կողքից, թախտաշարի վրա մագլցած, նույնչափ հոծ ամբոխ էր կանգնած երաժիշտների գլխավերևում։ Սրանք լավ տեղեր էին։ Մի հինգ հոգի ելել էին հենց վառարանի վրա և պառկած, նայում էին ցած։ Հո երանության մեջ չէ՜ին։ Դիմացի պատի լուսամուտագոգերին նույնպես խռնված էր ուշացած և լավ տեղ չգտածների բազմությունը։ Բոլորն իրենց պահում էին լուռ ու արժանապատիվ։ Բոլորը կամենում էին պարոնների և այցելուների առաջ իրենց ցույց տալ լավագույն կողմից։ Բոլոր դեմքերն արտահայտում էին ամենապարզունակ սպասում։ Բոլոր դեմքերը կարմրատակած էին, քրտնապատ՝ շոգից և հեղձուկից։ Մանկական բերկրանքի, դուրեկան, դուրեկան, անխառն վայելքի այդ ինչ արտացոլում կար կնճռապատ, խարանված ճակատներին ու այտերին, մինչ այդ մռայլ ու խոժոռ մարդկանց հայացքներում, երբեմն ահարկու կրակով շողացող աչքերում։ Բոլորը գլխաբաց էին, և աջ կողմից բոլոր գլուխներն ածիլված պատկերվեցին ինձ։ Բայց ահա, բեմի վրա իրարանցում, աճապարանք առաջացավ։ Հիմա կբարձրանա վարագույրը։ Ահա, նվագեց նվագախումբը... Արժանահիշատակ է այդ նվագախումբը։ Կողքից, թախտաշարերին տեղավորվել էին ութը երաժիշտ. երկու ջութակ (մեկը կար բանտում, մյուսն ինչ-որ մեկից էին վերցրել ամրոցում, իսկ նվագողը բանտում գտնվեց), երեք բալալայկա՝ բոլորն ինքնաշեն, երկու կիթառ և մի դափ՝ կոնտրաբասի փոխարեն։ Ջութակները միայն ճզճզացնում էին, կիթառները վատն էին, փոխարենը՝ բալալայկաներն էին չլսված։ Լարերի վրա մատների խաղը լրիվ նման էր ամենահմուտ աճպարարության։ Բոլոր եղանակները պարային էին։ Ամենառիթմիկ տեղերում նվագողները մատնոսկրերով խփում էին բալալայկաների հնչերեսներին։ Տոնը, ճաշակը, կատարումը, նվագարանների կիրառումը, եղանակի մատուցման բնույթը՝ այդ ամենն ինքնատիպ էր, կալանավորական։ Կիթառահարներից մեկն էլ հոյակապ գիտեր իր նվագարանը։ Հենց նա էր՝ ազնվականներից, որը սեփական հորն էր սպանել։ Ինչ վերաբերում է դափահարին, ապա նա հրաշքներ էր գործում. մեկ պտտում էր մատներով, մեկ բթամատն ընդհատ֊ընդհատ սահեցնում կաշվի վրա, մեկ հնչում էին մանրիկ, զնգուն և միօրինակ հարվածներ, մեկ հանկարծ այդ ուժգին, հատու հնչյունը սիսեռահատիկի պես ցրիվ էր գալիս՝ վերածվելով անհամար մանրիկ, դողդողացող, սրսփող հնչյունների։ Վերջապես, հայտնվեցին ես երկու հարմոնահար։ Ազնիվ խոսք, մինչ այդ պատկերացում իսկ չունեի, թե ինչ կարելի է անել հասարակ, ժողովրդական պարզ նվագարաններով. հնչյունների փոխհամաձայնեցումը, միասնականությունը, գլխավորը՝ ոգին, ընկալման բնույթը և եղանակի բուն էության ըմբռնման և փոխանցման կերպը պարզապես զարմանալի էին։ Առաջին անգամ ես լիովին հասկացա այնտեղ, թե հատկապես ինչ խրոխտ ու զվարթ բան կա ռուսական պարերգերի անսահման կենսուրախության և խրոխտության մեջ։ Վերջապես բարձրացավ վարագույրը։ Բոլորն իրար եկան, մի ոտքից մյուսին հենվեցին, ետևինները բարձրացան ոտնաթաթերի վրա։ Ինչ֊որ մեկն ընկավ ձողանի վրայից, բոլորն անխտիր բացեցին բերանները և չռեցին աչքերը, ու լիակատար լռություն տիրեց։ Ներկայացումը սկսվեց։
Կողքս կանգնած էր Ալեյը՝ իր եղբայրների և մյուս բոլոր չերքեզների խմբի հետ։ Նրանք բոլորը ջերմեռանդոր են կապվել էին թատրոնին և ամեն երեկո այստեղ էին։ Բոլոր մահմեդականները, թաթարները և այլոք, ինչպես նկատել եմ ոչ մեկ անգամ, միշտ էլ ամեն կարգի տեսարան֊ներկայացումների կրքոտ երկրպագուներ են։ Նրանց կողքին կուչուռվել էր նաև Իսայ Ֆոմիչը, որը վարագույրը բարձրանալուն պես, ասես ամբողջովին վերածվեց լսողության, տեսողության և ամենապարզունակ, հրաշքների և վայելու մի անհագ սպասումի։ Նույնիսկ ափսոս կլիներ, եթե հուսախաբվեր իր սպասումներից։ Ալեյի սիրուն դեմքը շողում էր այնպիսի մանկական, սքանչելի բերկրանքով, որ խոստովանում եմ, ինձ համար շատ դուրալի էր նրան նայելը և մի քանի անգամ, հիշում եմ, դերասանի մի որևէ ծիծաղելի կամ ճարպիկ վարմունքից հետո, երբ ընդհանուր քրքիջ էր հնչում, իսկույն շրջվում էի Ալեյի կողմն ու նայում նրա դեմքին։ Նա ինձ չէր տեսնում, ինչ կապ ուներ հիմա ինձ հետ։ Ինձնից ոչ շատ հեռու, ձախ կողմում կանգնած էր մի կալանավոր՝ տարեց, մշտապես խոժոռ, մշտապես դժգոհ ու փնթփնթան։ Նա նույնպես նկատել էր Ալեյին և տեսա, որ մի քանի անգամ կիսաժպիտով շրջվեց, նրան նայելու՝ այնքան էր դուրեկան։ «Ալեյ Սեմյոնիչ» էր ասում նրան՝ չգիտեմ ինչու։ Սկսեցին «Ֆիլատկա և Միրոշկայով»։ Ֆիլատկան (Բակլուշին) իսկապես հոյակապ էր։ Իր դերը խաղում էր զարմանալի հստակությամբ։ Երևում էր, որ նա խորամուխ է եղել իր յուրաքանչյուր դարձվածքի, ամեն մի շարժուձևի մեջ։ Ամեն մի դատարկ խոսքին, յուրաքանչյուր շարժմունքին կարողանում էր իմաստ և նշանակություն հաղորդել՝ լիուլի համապատասխան դերի բնույթին։ Այդ ջանադրությամբ, ուսումնասիրմանը գումարեք զարմանալի, բնական ուրախություն, պարզություն, անկեղծություն, և եթե տեսնեիք Բակլուշինին, անպայման կհամաձայնեիք, որ իսկական, բնածին դերասան է, մեծ տաղանդի տեր։ Քանիցս տեսել եմ Ֆիլատկայի դերակատարներ մոսկովյան և պետերբուրգյան թատրոններում և հաստատապես եմ ասում՝ Ֆիլատկայի մայրաքաղաքային երկու դերասաններն էլ Բակլուշինից վատ էին խաղում։ Նրա հետ համեմատած, երկուսն էլ գեղջուկներ էին և ոչ իսկական մուժիկներ։ Նրանք չափից ավելի էին կամենում ներկայացնել մուժիկների։ Դրանից բացի, Բակլուշինին բորբոքում էր մրցակցությունը։ Բոլորին հայտնի էր, որ երկրորդ ներկայացմանը Կեդրիլի դերը խաղալու է կալանավոր Պոցեյկինը, որը դերասան էր, ում, չգիտես ինչու, բոլորը համարում էին Բակլուշինից շնորհալի, ավելի լավ, և Բակլուշինը դրանից տառապում էր երեխայի պես։ Քանի անգամ նա մոտս եկավ վերջին օրերին ու սիրտր դատարկեց։ Ներկայացումից երկու ժամ առաթ դողէրոցքից ցնցվում էր։ Երբ ամբոխը քրքջում ու բղավում էր նրան. «Շատ լավ է, Բակլուշին։ Ապրես, Բակլուշին», դեմքը շողում էր երջանկությունից, իսկական ոգեշնչում էր փայլատակում աչքերում։ Միրոշկային համբուրելու տեսարանը, երբ Ֆիլատկան նախապես բղավում էր նրան, թե «Սրբվի՜ր», ինքն էլ էր բերանը սրբում, չափազանց ծիծաղելի էր ստացվել։ Բոլորը թուլացել էին ծիծաղից։ Բայց ամենից հետաքրքրականն ինձ համար հանդիսականներն էին՝ այստեղ արդեն ամեն ինչ բացեիբաց էր։ Իրենց հաճույքին էին տրվել ինքնամոռացությամբ։ Հավանության ճիչերը հնչում էին ավելի ու ավելի հաճախ։ Ահա, մեկը բոթեց ընկերոջը և շտապ-շտապ նրան հայտնեց տպավորությունները, նույնիսկ չմտահոգվելով ու չտեսնելով, որ կանգնած է նրա կողքին։ Մյուսը, որևէ զվարճալի տեսարանի ժամանակ, հանկարծակի, հիացմունքով ու փութով, շրջվում էր ամբոխի կողմը, արագ զննում բոլորին, կարծես կոչելով նրանց ևս ծիծաղել, ձեռքն էր թափահարում և անմիջապես, անհագաբար դառնում բեմի կողմը։ Երրորդը պարզապես լեզուն էր ճտտացնում, մատներով չրթացնում ու չէր կարողանում տեղում հանգիստ կանգնել, իսկ քանի որ շարժվելու տեղ չկար, ապա միայն ոտքից ոտքի էր հենվում։ Պիեսի ավարտին ընդհանուր զվարթ տրամադրությունը հասավ գագաթնակետին։ Ոչինչ չեմ չափազանցնում։ Պատկերացրեք, բանտ, կալանդներ, անազատություն, առջևում՝ երկարուձիգ տրտում տարիներ, ջրի կաթիլի պես միօրինակ կյանք՝ աշնան մթնգած օրվա մեջ, ու հանկարծ բոլոր այդ ճնշվածներին ու կալանվածներին թույլ էին տվել մի ժամով թոթափվել, զվարճանալ, մոռանալ ծանր երազը, մի ամբողջ թատրոն սարքել, այն էլ ինչպե՜ս. ի հպարտություն և ի զարմանս ամբողջ քաղաքի՝ իբր, տես ու ճանաչիր մերոնց, թե ինչ կալանավորներ են։ Հարկավ, ամեն ինչ գրավում էր նրանց, ասենք, զգեստները։ Անասելի հետաքրքրական էր նրանց՝ մի որևէ Անուղղելի Վանկայի, կամ Նեցվետաևի, կամ Բակլուշինի տեսնել բոլորովին ուրիշ զգեստով, քան տեսել էին արդեն քանի-քանի տարի, ամեն օր։ «Ախր, կալանավոր է, հենց նույն կալանավորը, ում ոտքերին կալանդներ են զնգզնգում, բայց ահա, բեմ է մտնում սերթուկով, կլոր շլյապայով, թիկնոցով՝ իսկական քաղքցի։ Բեղեր է կպցրել, մազեր։ Հրեն, գրպանից հանեց կարմիր թաշկինակը, թափ տվեց, ազնվական է ներկայացնում, ճիշտ կարծես ոչ ավել, ոչ պակաս, հենց հողատեր է որ կա»։ Եվ բոլորը զմայլված են։ Բարեգործ կալվածատերը բեմ էր մտնում համհարզի մունդիրով, ճիշտ է՝ շատ հնամաշ, ուսապանակներով, կոկարդակիր գլխարկով և ձեռնափայտով անսովոր տպավորություն գործում։ Այդ դերին երկու հավակնորդ կար, և ո՞վ կհավատա, ճիշտ փոքր երեխայի պես շատ գեշ կռվշտեցին, թե ով պիտի խաղա. երկուսն էլ ուզում էին երևալ սպայական մունդիրով, ուսակապերով։ Նրանց բաժանեցին մյուս դերասանները և ձայների մեծամասնությամբ որոշեցին դերը տալ Նեցվետաևին, ոչ այն պատճառով, որ ավելի վայելուչ ու գեղեցկատես էր մյուսից, այդպիսով ավելի նման պարոնի, այլ որովհետև Նեցվետաևը համոզեց բոլորին, որ բեմ կմտնի ձեռնափայտով ու այնպես կշարժի, կպտտի հատակի վրա, ինչպես իսկական պարոն և առաջնակարգ պճնամոլ, ինչ Անուղղելի Վանկայի մտքով անգամ չի անցնի, քանի որ իսկական ազնվականների երբեք չի տեսել։ Եվ իրոք, Նեցվետաևն այնպես հայտնվեց հանդիսականին՝ տիկնոջ հետ, հատակին այնպես արագ ու հմտորեն էր պտտում եղեգնե բարակ, ինչ֊որ տեղից ձեռք գցած ձեռնափայտը, հավանորեն համարելով, որ հենց դա է վերին տիրունականության, ծայրագույն պճնամոլության և ձևականության հատկանիշը։ Հավանաբար, ժամանակին, դեռևս երեխա, ճորտ ու ոտաբոբիկ, նրան վիճակվել էր տեսնել գեղեցիկ հագնված, ձեռնափայտով մի պարոնի, գերվել ձեռնափայտը խաղացնելու նրա հմտությամբ, և ահա, տպավորությունն ընդմիշտ և անջնթելի էր մնացել նրա հոգում, այնպես որ հիմա, երեսուն տարեկան հասակում, վերհիշվել էր՝ եղածի պես, ամբողջ բանտը գերելու և հմայելու համար։ Նեցվետաևն այն աստիճան էր խորացել իր զբաղմունքի մեջ, որ արդեն չէր նայում ոչ ոքի և ոչ մի ուղղությամբ, նույնիսկ խոսում էր՝ աչքերր չբարձրացնելով, և սոսկ մի բան էր անում՝ հետևում էր ձեռնափայտին ու դրա ծայրին։ Բարերար կալվածատիրուհին նույնպես չափազանց ակնառու էր յուրովի. նա հայտնվեց հնամաշ ու վաղեմի մարմաշե զգեստով, որն իսկական լաթի տեսք ուներ, թևերն ու վիզը բաց, ահավոր ճերմակաշպար և կարմրաշպար դեմքով, ծնոտի տակ կապ գցած մոմլաթե գիշերագլխարկով, հովանոցը մի ձեռքին, նկարած թղթե հովհարը մյուսին, որով անդադար հովհարում էր։ Քրքիջի թնդյունով դիմավորեցին կալվածատիրուհուն։ Եվ ինքն էլ չդիմացավ ու մի քանի անգամ կչկչաց։ Տիրուհի՝ խաղում էր կալանավոր Իվանովը։ Օրիորդի զգեստ հագած Սիրոտկինը շատ սիրունիկ էր։ Երգած քառյակները նույնպես լավ անցան։ Մի խոսքով, ներկայացումն ավարտվեց, հարուցելով կատարյալ և համրնդհանուր գոհացում։ Քննադատություն չեղավ և չէր էլ կարող լինել։
Մի անգամ էլ հնչեց նախանվագը և նորից բարձրացավ վարագույրտ։ Կեդրիլն էր, Դոն Ժուանի պես մի բան, համենայն դեպս, թե պարոնին, թե ծառային սատանաները վերջում տանում են դժոխք։ Ամբողջ գործողություն էր ներկայացվում, բայց երևում էր, որ հատված է՝ սկիզբն ու ավարտը կորսված էին։ Նվազագույն միտք ու իմաստ չկար։ Գործողությունը կատարվում էր Ռուսաստանում, ինչ֊որ իջևանատան մեջ։ Պանդոկապանը սենյակ էր առաջնորդում շինելով և ծռմռված կլոր շլյապայով պարոնին։ Ետեից գալիս էր ծառա Կեդրիլը՝ ճամպրուկով և կապույտ թղթով փաթաթված հավը մյուս ձեռքին։ Կեդրիլը կիսամուշտակով էր և ծառայական գդակով։ Որկրամոլը հենց նա էր որ կար։ Պարոնի դերակատարը նույն Իվանովն էր, որը նախորդ պիեսում բարերար կալվածատիրուհի էր խաղում։ Պանդոկապանը՝ Նեցվետաևը, նախապես տեղեկացրեց, որ սենյակում չարքեր կան ու հեռացավ։ Մռայլադեմ ու մտահոգ պարոնը մրթմրթաց քթի տակ, որ դա վաղուց գիտեր և կարգադրեց Կեդրիլին՝ իրերը դասավորել և ընթրիք պատրաստել։ Կեդրիլը վախկոտ է և որկրամոլ։ Լսելով սատանաների մասին, գունատվում է և դողում տերևի պես։ Նա կփախչեր, բայց վախենում էր պարոնից։ Եվ դրանից բացի, ուտել է ուզում նաև։ Նա հեշտասեր է, անխելք, յուրովի խորամանկ, վախկոտ, ամեն քայլափոխին խաբում է պարոնին, միաժամանակ վախենում նրանից։ Ծառայի հիանալի տիպ է, նրա կերպարում անհստակ և մոտավոր ի հայտ են գալիս Լեպորելլոյի գծերը իսկապես հիանալի մատուցված։ Պոցեյկինը հիմնավոր տաղանդ ունի և, իմ կարծիքով, Բակլուշինից ավելի լավ դերասան է։ Հասկանալի է, հաջորդ օրը հանդիպելով Բակլուշինին, կարծիքս լրիվ չհայտնեցի՝ չափից ավելի կդառնացնեի նրան։ Պարոնի դերակատար կալանավորը նույնպես վատ չխաղաց։ Անասելի ահավոր, ոչ մի բանի չնմանվող բաներ էր դուրս տալիս, սակայն առոգանությունն էր ճիշտ, ճարտար, շարժմունքը՝ համապատասխան։ Մինչ Կեդրիլը կտեղավորեր ճամպրուկները, պարոնր մտահոգ գնում֊գալիս էր բեմի վրա և ի լուր ամենեցուն հայտնում, որ այս երեկո՝ վերջ իր ճամփորդություններին։ Կեդրիլը հետաքրքրությամբ ականջ էր դնում, ծամածռություններ անում, խոսում a parte և ամեն խոսքով ծիծաղեցնում հանդիսականին։ Նա չի խղճում պարոնին, բայց լսել է սատանաների մասին։ Ուզում է իմանալ, թե դա ինչ բան է, և ահա, խոսք է բացում, հարցուփորձ անում։ Պարոնն ի վերջո հայտնում է նրան, որ ժամանակին, ինչ֊որ փորձանքի մեջ օգնություն է հայցել դժոխքից և սատանան օգնել է, փրկել իրեն, սակայն այսօր ժամկետն է և ըստ պայմանի, գուցե թե կգան՝ հոգին առնելու։ Կեդրիլը սաստիկ դողացնում է։ Սակայն պարոնը չի կորցնում ոգու արիությունը և կարգադրում ծառային՝ ընթրիք պատրաստել։ Ընթրիքի մասին լսելով, Կեդրիլն աշխուժանում է, հանում է հավը, գինին, մեկ֊մեկ էլ պռճոկում է հավից և համտեսում։ Սրահը քրքջում է։ Ահա, ճռռաց դուռը, փեղկերն իրար է զարկում քամին։ Կեդրիլը դողում է և փութով, համարյա անգիտակցաբար հավի մի մեծ կտոր է խցկում բերանը և չի կարողանում կուլ տալ։ Նորից՝ քրքիջ։ «Պատրա՞ստ է»,— բղավում է պարոնը՝ գնալ֊գալով սենյակում։ «Հիմա, պարոն... պատրաստում եմ»,— ասում է Կեդրիլը, ինքը նստում սեղանի մոտ և հանգիստ սկսում խժռել պարոնի ուտելիքր։ Ըստ երևույթին, հանդիսականին դուր է գալիս ծառայի ճարպկությունը, խորամանկությունը և այն, որ պարոնը հիմարի վիճակում է։ Հարկ է խոստովանել, որ Պոցեյկինը նույնպես, իրոք, արժանի էր գովասանքի։ «Հիմա, պարոն, պատրաստում եմ» բառերը նա հրաշալի էր ասում։ Նստելով սեղանի մոտ, սկսում է ագահաբար ուտել և ցնցվում տիրոջ ամեն մի քայլի վրա, որպեսզի վերիինս չնկատի իր արարմունքր։ Հենց պարոնը շրջվում է տեղում, Կեդրիլը թաքնվում է սեղանի տակ, իր հետ քաշել֊տանելով հավը։ Ի վերջո, հագեցնում է քաղցի առաջին պոռթկումը, ժամանակն է մտածել և տիրոջ մասին։ «Ի՞նչ եղավ ընթրիքը, Կեդրիլ»,― գոռում է պարոնը։ «Պատրա՜ստ-տ է»,— խրոխտ պատասխանում է Կեդրիլը, հանկարծ նկատելով, որ տիրոջն ուտելու բան համարյա չի մնացել։ Ափսեի մեջ, իսկապես, հավի մի տոտիկ էր դրված։ Պարոնը մռայլված և մտահոգ, ոչինչ չնկատելով սեղան է նստում, և Կեդրիլը՝ անձեռոցիկը թևքին, կանգնում է աթոռի ետևում։ Կեդրիլի ամեն բառը, ամեն շարժումը, դիմախաղը, երբ նա, դառնալով հասարակությանը, գլխով է անում անհասկացող պարոնի կողմը, հանդիսականների անզուսպ քրքիջն էր առաջ բերում։ Բայց ահա, պարոնը հենց սկսում է ուտել, հայտնվում են սատանաները։ Այստեղ արդեն ոչինչ հասկանալ չի լինի, սատանաներն էլ են հայտնվում մի տեսակ չափից ավելի անմարդավարի։ Կողքի կուլիսից բացվում է դուռը և հայտնվում ինչ-որ բան՝ ճերմակազգեստ, գլխի փոխարեն՝ լապտեր, մեկը՝ մոմ։ Մյուս տեսիլքը նույնպես լապտերով է, ձեռքին՝ գերանդի։ Ինչի՞ համար են լապտերները, ինչո՞ւ գերանդի, սատանաներն ինչո՞ւ են ճերմակազգեստ՝ ոչ ոք չի կարող բացատրել։ Իմիջիայլոց, ոչ ոք չի էլ մտածում այդ մասին։ Երևի այդպես էլ պիտի լինի։ Տերը բավականին քաջասիրտ, դառնում է չարքերին, որ ինքը պատրաստ է, թող տանեն։ Սակայն Կեդրիլը վախեցած է՝ նապաստակի պես։ Մտնում է սեղանի տակ, բայց չնայած իր համակ սարսափին, չի մոռանում սեղանի վրայից ճանկել շիշը։ Սատանաները մի պահ չքանում են, Կեդրիլը դուրս է թռչում սեղանի տակից, բայց հենց պարոնը նորից է անցնում հավ ուտելուն, երեք սատանա վերստին խուժում են սենյակ, ետևից բռնում պարոնին ու քարշ են տալիս դեպի գեհեն։ «Կեդրիլ, փրկիր ինձ»,— գոռում է պարոնը։ Բայց Կեդրիլն ուրիշ գործի է։ Այս անգամ թե շիշը, թե ափսեն, թե նույնիսկ հացն է քարշ տվել սեղանի տակ։ Եվ ահա, մենակ է հիմա, սատանաները չկան, պարոնը՝ նույնպես։ Կեդրիլը դուրս է սողում, շուրջը նայում, և ժպիտը լուսավորում է նրա դեմքը։ Խարդախավարի կկոցում է աչքերը, նստում տիրոջ տեղը և գլխով անելով հասարակությանը, ասում է կիսաշշունկով.
― Դե, հիմա մենակ եմ... առանց պարոնի...
Բոլորը քրքջում են, որովհետև առանց պարոնի է նա, բայց ահա, էլի ավելացնում է կիսաշշնջոցով, գողունի դիմելով հանդիսականին, կիսաշշնջոցով ասում.
― Ախր, մեր պարոնին սատանեքը տարան...
Հանդիսականների ցնծությունն անսահման է։ Բացի, որ պարոնին սատանեքը տարան, սա ասվել էր այնպիսի մի խորամանկությամբ, այնպիսի ծաղրական֊ցնծացող դիմախաղով, որ իսկապես անհնար էր չծափահարել։ Սակայն երկար չի տևում Կեդրիլի երջանկությունը։ Հենց նոր էր շիշն առել ձեռքը, բաժակը լցրել և ուզում էր խմել, հանկարծակի վերադառնում են չարքերը, գողեգող մոտենում ետևից և ըհ՛ը, բռնում են կողերից։ Կեդրիլը կոկորդ է պատռում, վախից չի համարձակվում շրջվել։ Պաշտպանվել նույն պես չի կարող, շիշն ու բաժակը ձեռքերում են, անուժ է թողնել դրանք։ Սարսափից բերանը բացած, կես րոպեի չափ նստած է, աչքերը չռած հասարակության վրա, վախվորած սարսափի այնպիսի ծիծաղելի արտահայտությամբ, որ կարելի է նկարել։ Վերջապես, նրան քաշքաշ անելով տանում են, շիշը հետն է, նա քացի֊քացի է անում ու բղավում, բղավում։ Բղավոցները դեռ լսվում են կուլիսներից։ Վարագույրն իջնում է, և բոլորը քրքջում են, հիացած են բոլորը․․․ Նվագախումբը սկսում է «կամարինսկայա» նվագել։
Սկսում են մեղմ, հազիվ լսելի, բայց եղանակն աճում ու աճում է, տեմպն արագանում, հնչում են խրոխտ թակոցներ բալալայկաների դեկաներին... Կամարինսկայան է, իր համակ թափով, հիրավի, լավ կլիներ, եթե Գլինկան թեկուզև պատահաբար լսեր դա մեր բանտում։ Սկսվում է պանտոմինան, երաժշտության ուղեկցությամբ։ Կամարինսկայան չի դադարում ամբողջ պանտոմինայի ընթացքում։ Ներկայացվում է խրճիթի ներսը։ Բեմի վրա են ջաղացպանն ու իր կինը. ջաղացպանը մի անկյունում լծասարքն է նորոգում, մյուս անկյունում կինը վուշ է մանում։ Կնոջ դերակատարը Սիրոտկինն է, ջաղացպանը՝ Նեցվետաևը։
Նշեմ, որ մեր դեկորացիաները շատ աղքատիկ էին։ Թե այս, թե նախորդ պիեսներում, իսկ մյուսները դուք լրացրեք սեփական երևակայությամբ, քան աչքով կտեսնեք։ Ետնապատի փոխարեն կախված էր մի որևէ գորգ կամ տապճակ, կողքից՝ ինչ֊որ հնամաշ, ծալովի վարագույրներ։ Իսկ ձախ կողմում ոչինչ չկա, այնպես որ երևում են թախտաշարերը։ Բայց հանդիսականները խստապահանջ չեն և համաձայն՝ երևակայությամբ լրացնել իրականը, առավել ես, որ կալանավորները շատ են ընդունակ դրան. «Թե որ ասում են այգի, ուրեմն դու էլ այգի համարիր, սենյակը սենյակի նման է, խրճիթն էլ խրճիթի, մեկ է, ու շատ ձևեր մի թափեք»։ Ջահել կնկա շորերով Սիրոտկինը շատ լավիկն է։ Հանդիսականների մեջ մի քանի կիսաձայն հաճոյախոսություններ են հնչում։ Ջաղացպանը գործը վերջացնում, վերցնում է գդակը, մտրակը, մոտենում է կնոջն ու նշաններով բացատրում, որ պիտի գնա, բայց եթե առանց իրեն կինն ընդունի մեկնումեկին, ապա... ցույց է տալիս մտրակը։ Կինը լսում է և գլխով անում։ Այդ մտրակը քաջ ծանոթ է իրեն, ըստ երևույթին՝ ամուսնու բացակայությամբ ման եկող է։ Ամուսինը հեռանում է։ Հենց ելնում է դռնից, կինը բռունցքն է թափ տալիս ետևից։ Բայց ահա, դուռը թակում են, բացվում է դուռը և նորից հայտնվում է հարևանը՝ նույնպես ջաղացպան է կաֆտայով ու մորուքով։ Ձեռքին նվեր ունի՝ կարմիր գլխաշոր։ Կինը ծիծաղում է, բայց հենց հարևանն ուզում է գրկել, դուռը նորից թակում են։ Որտե՞ղ թաքնվել։ Կինը փութով թաքցնում է հարևանին սեղանի տակ, իսկ ինքը նորից ձեռքն է առնում իլիկը։ Հայտնվում է մյուս երկրպագուն. սա գրագիր է, զինվորական համազգեստով։ Մինչ այժմ պանտոմինան ընթանում էր անթերի, շարժուձևն անսխալ էր, ճշգրիտ։ Կարելի էր անգամ զարմանալ՝ տեսնելով այդ հանպատրաստից դերակատարներին և ակամա մտածել, ինչքան ուժ և տաղանդ է կորչում մեզ մոտ՝ Ռուսաստանում, երբեմն համարյա անտեղի, անազատության և դժվարին վիճակի մեջ։ Բայց գրագիր խաղացող կալանավորն, ըստ երևույթին, երբևէ եղել էր գավառական կամ տնային թատրոնում, և նրան թվացել էր, թե մեր դերասանները՝ բոլորն անխտիր, գործը չեն հասկանում և այնպես չեն քայլում բեմում, ինչպես հարկ է քայլել։ Եվ ահա, նա հանդես էր գալիս այնպես, ինչպես, ասում են, հնում հանդես էին գալիս դասական հերոսները թատրոններում. երկար քայլ էին գցում և մյուս ոտքը դեռ չշարժած, կանգ առնում հանկարծ, ետ գցում ամբողջ իրանը, գլուխը, հպարտորեն շուրջը նայում և մյուս քայլը գցում։ Եթե նման քայլքը ծիծաղելի էր դասական հերոսների պարագային, ապա զինվորական գրագրի համար, այն էլ՝ կոմիկական տեսարանում, առավել ծիծաղելի։ Սակայն մեր հասարակությունը մտածել էր, որ այդպես էլ պետք է հավանորեն, լողլող գրագրի երկար քայլերն ընդունել որպես կատարված փաստ, առանց առանձին քննադատության։ Գրագիրը հազիվ էր հասցրել հայտնվել բեմի մեջտեղում, նոր թակոց է լսվում։ Տանտիրուհին կրկին իրար է անցնում։ Ո՞ւր խցկի գրագրին՝ սնդուկի մեջ, բարեբախտաբար, բաց է։ Գրագիրը խցկվում է սնդուկը, և կինը ծածկում է կափարիչը։ Այս անգամվա հյուրն առանձնահատուկ է, նույնպես սիրահար, բայց հատուկ տեսակի։ Բրահման է, նույնիսկ զգեստով։ Անզուսպ ծիծաղ է հնչում սրահում։ Բրահմանի դերը կալանավոր Կաշկինն էր խաղում և հիանալի էր խաղում։ Կազմվածքն էր բրահմանական։ Իր սիրո ամբողջ չափը նա բացատրում էր շարժուձևով։ Ձեռքերը պարզում էր երկինք, ապա ծալում կրծքին, հպում սրտին, բայց դեռ չհասցրած քնքշանալ, ուժեղ հարված է թնդում դռանը։ Հարվածից երևում է, որ սա տանտերն է։ Վախեցած կինն իրեն կորցրել է, բրահմանը դեսուդեն է նետվում և աղաչում թաքցնել իրեն։ Կինն արագ֊արագ նրան խցկում է պահարանի ետևը, իսկ ինքը, մոռանալով դուռը բացել, նետվում է իր մանվածքի կողմը և մանում, մանում է՝ չլսելով ամուսնու թակոցը, վախից կտրում է թելը և պտտում է իլիկը, մոռանալով բարձրացնել դա հատակից։ Սիրոտկինը շատ լավ ու հաջող ներկայացրեց կնոջ վախը։ Սակայն տանտերը ոտքով կոտրում է դուռը և մտրակը ձեռքին մոտենում կնոջը։ Նա ամեն ինչ նկատել է, հետևել և ուղղակի մատնացույց է անում, որ երեք հոգի թաքնված են տանը։ Հետո փնտրում է թաքնվածներին։ Առաջինը գտնում է հարևանին և դմբզելով հանում սենյակից։ Վախեցած գրագիրը ցանկանում է փախչել։ Գլխով բարձրացնում է սնդուկի կափարիչը և հենց դրանով էլ մատնում իրեն։ Տանտերը շրմփացնում է մտրակով, և այս անգամ սիրահար գրագիրը ցատկոտում է ամենևին ոչ դասական եղանակով։ Մնում է բրահմանը։ Տանտերը երկար է փնտրում, ի վերջո գտնում պահարանի ետևում, բարեկիրթ խոնարհվում է նրան և մորուքից բռնած, քաշեքաշ բերում բեմի կենտրոն։ Բրահմանը փորձում է պաշտպանվել, բղավում է «նզովյալ, նզովյալ» (մնջախաղի ընթացքում ասված միակ բառերը), բայց ամուսինը չի լսում և դատաստան տեսնում իր ձևով։ Կինը, տեսնելով, որ հերթն իրեն է հասնում, թողնում է մանվածքը, իլիկը և փախչում սենյակից, նստելու տախտակն ընկնում է հատակին, կալանավորները քրքջում են։ Ալեյը, չնայելով ինձ, քաշքշում էր ձեռքս և բղավում. «Նայի, բրահմանը, բրահմանը» և չէր կարողանում զսպել ծիծաղը։ Վարագույրն իջնում է։ Սկսվում է մյուս տեսարանը...
Սակայն կարիք չկա նկարագրել բոլոր տեսարանները։ Երկու, թե երեք տեսարաններ էին։ Բոլորն էլ ծիծաղելի և իսկապես զվարճալի։ Եթե հորինել էին ոչ իրենք՝ կալանավորները, ապա ծայրահեղ դեպքում յուրաքանչյուրի մեջ իրենցն էին ներդրել։ Համարյա յուրաքանչյուր դերակատար հանպատրաստից բաներ էր արել, այնպես որ հաջորդ երեկոյան միևնույն դերակատարը նույն դերը խաղում էր փոքր-ինչ այլ կերպ։ Վերջին պանտոմինան՝ ֆանտաստիկ բնույթի, ավարտվում էր բալետով։ Հանգուցյալ էին թաղում։ Բրահմանը՝ բազմաթիվ օգնականներով, դագաղի վրա զանազան կախարդումներ էր անում, բայց ոչինչ չէր օգնում։ Վերջապես հնչեց «Արևը մայր է մտնում», մեռյալը կենդանանում էր և բոլորն ուրախացած, սկսում են պարել։ Բրահմանը պարում էր մեռյալի հետ, պարում էր միանգամայն առանձնահատուկ ձևով, բրահմանավարի։ Դրանով էլ ավարտվում էր թատրոնը, մինչև հաջորդ երեկո։ Մերոնք ցրվում էին ուրախ, գոհացած, գովում դերակատարներին, շնորհակալություն հայտնում ենթասպային։ Վեճեր չէին լինում։ Բոլորն անսովոր գոհ էին, նույնիսկ կարծես երջանիկ, և քուն էին մտնում ոչ ամեն անգամվա պես, այլ հոգիները հանգիստ՝ և թվում է, ինչի՞ց։ Այնինչ, սա իմ երևակայության արդյունքը չէ, ճշմարի՛տ է, ճի՛շտ։ Այդ խեղճ մարդկանց թույլ էին տվել հենց ապրել յուրովի, զվարճանալ մարդավարի, թեկուզև մեկ ժամ ապրել ոչ բանտային կյանքով, և մարդը բարոյապես փոխվում էր, թեև ընդամենը մի քանի րոպե էր դա... Բայց ահա, խոր գիշեր է։ Ես ցնցվեցի ու արթնացա պատահաբար. ծերուկը շարունակում էր աղոթել վառարանի վրա և կաղոթի մինչև այգաբաց։ Ալեյը անձայն քնած է կողքս։ Հիշեցի, որ քնելուց առաջ էլ, դեռևս ծիծաղելով, եղբայրների հետ խոսում էր թատրոնի մասին և ես ակամա նայեցի Ալեյի մանկական հանգիստ դեմքին։ Կամաց֊կամաց վերհիշեցի ամեն, ամեն ինչ. վերջին օրը, տոները, այս ամբողջ ամիսը... Վախեցած բարձրացրի գլուխս և զննեցի իմ քնած ընկերներին, բանտային վեցնամոմի դողդոջ ու աղոտ լույսի տակ։ Նայեցի նրանց խղճահարույց դեմքերին, աղքատիկ անկողիններին, այդ համակ ու անհուսալի չքավորությանն ու աղքատությանը, և ճիշտ կարծես ուզեցի հավատալ, որ այդ ամենն այլանդակ երազի շարունակությունը չէ, այլ իրական ճշմարտություն։ Սակայն այդպես է որ կա. ահա, լսվում է ինչ֊որ մեկի տնքոցը, մյուսը ծանր֊ծանր բարձրացրեց ձեռքը և զրնգացին շղթաները։ երրորդը ցնցվեց քնի մեջ և սկսեց խոսել, իսկ վառարանի վրա ծերուկն աղոթում էր բոլոր «ուղղափառ քրիստոնեաների» համար, և լսվում էր նրա մեղմաձայն, երգեցիկ աղոթքը. «Տեր Հիսուս Քրիստոս, ողորմա մեզ...»։
«Ընդմիշտ հո այստեղ չեմ լինելու, այլ ընդամենը մի քանի տարի»,— մտածեցի և գլուխս իջեցրի բարձին։
Վերջ առաջին մասի
ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ
I։ Հոսպիտալ
Տոներից անմիջապես հետո, ես հիվանդացա և գնացի մեր զինվորական հոսպիտալը։ Կանգնած էր առանձնակի, բերդից կես վերստ հեռու։ Երկարուկ, միհարկանի չենք էր, դեղին ներկված։ Ամռանը, նորոգման աշխատանքների ժամանակ, չափից ավելի դեղին ներկ էր ծախսվել։ Հոսպիտալի հսկայական բակում տեղավորված էին ծառայությունները, բժշկական ղեկավարության տները և հարկավոր այլ շինություններ։ Իսկ գլխավոր մասնաշենքում միայն հիվանդասենյակներն էին, որոնք շատ էին, սակայն կալանավորականները՝ միայն երկուսը, մշտապես լեփ֊լեցուն, հատկապես ամռանը, այնպես որ հաճախ էին ստիպված լինում մոտեցնել մահճակալները։ Մեր հիվանդասենյակները լցվում էին ամեն կարգի «անբախտ ժողովրդով»։ Մերոնք էին լինում, զանազան զինվորական ամբաստանյալներ, որոնց պահում էին տարբեր աբվախտներում, դատապարտվածներ, չդատապարտվածներ, կալանառքման ենթականեր։ Լինում էին նաև ուդղիչ վաշտից՝ տարօրինակ հաստատություն էր, ուր քշվում էին մեղք գործած և սակավ հուսալի զինվորներ՝ իրենց վարքն ուղղելու համար նախատեսված գումարտակներից և որտեղից երկու և ավելի տարիներ անց ելնում էին այնպիսի սրիկաներ, որպիսիք հազվադեպ հանդիպեիք։ Վատառողջ կալանավորները մեզ մոտ սովորաբար առավոտյան ենթասպային էին հայտնում իրենց հիվանդության մասին։ Անմիջապես գրանցում էին մատյանի մեջ և դա, հիվանդի հետ, պահնորդի ուղեկցությամբ, ուղարկում գումարտակի լազարեթ։ Այդտեղ բժիշկը նախապես զննում էր բերդում տեղավորված բոլոր ստորաբաժանումներից եկած բոլոր հիվանդներին և ում իսկապես հիվանդ էր համարում, գրանց ում էր՝ հոսպիտալ տանելու։ Ինձ գրառեցին մատյանում և ժամը երկուսին մոտ, երբ արդեն մերոնք՝ բոլորը բանտից գնում էին ետճաշյա աշխատանքի, և ես գնացի հոսպիտալ։ Հիվանդ կալանավորը սովորաբար իր հետ վերցնում էր փող՝ ինչքան կարող էր, հաց, քանի որ այդ օրը հոսպիտալում չէր կարող ուտելիքի հույս ունենալ, փոքրիկ ծխափող և ծխախոտի քսակ, կայծքար և հրահան։ Այս վերջին իրերը խնամքով թաքցվում էին սապոգների մհջ։ Հոսպիտալի պարսպից ներս մտա ոչ առանց որոշ հետաքրքրության՝ այդ նոր, կալանավորական մեր նիստուկացի՝ դեռևս ինձ անծանոթ ելևէջումի հանդեպ։
Տաք, ամպամած և թախծալի օր էր, այն օրերից մեկը, երբ հոսպիտալի նման հաստատություններն ընդունում են հատկապես գործնական, տրտում ու թթված տեսք։ Զինվորի հետ մտանք ընդունարան, ուր պղնձյա երկու լոգարան կար և ուր արդեն սպասում էին երկու հիվանդ՝ ամբաստանյալներից, նույնպես զինվորի ուղեկցությամբ։ Ներս մտավ բուժակը, ծուլորեն և տիրաբար զննեց մեզ ու էլ ավելի ծուլորեն գնաց զեկուցելու բժշկին։ Վերջինս շուտով երևաց, զննեց, շատ սիրալիր վերաբերվեց և մեզ տվեց «վշտաթերթիկներ», որոնց վրա նշված էին մեր ազգանունները։ Իսկ դրան հաջորդող հիվանդության նկարագրությունը, դեղորայքի նշանակումները, չափերը և այլն, մնում էր արդեն օրդիատորներից նրան, որը կալանավորական հիվանդասենյակներն էր տնօրինում։ Նախկինում էլ էի լսել, որ կալանավորները շատ են գովում իրենց բուժակներին։ «Հոր տեղ են գալիս»,— պատասխանում էին իմ հարցերին, երբ հիվանդանոց պիտի գնայի։ Այդ ընթացքում շորներս փոխեցինք։ Մեր ունեցած արտահագուստը և սպիտակեղենը, որոնցով եկել էինք, մեզնից վերցրին և հիվանդանոցային սպիտակեղեն հագցրին, բացի դրանից, տվեցին երկար գուլպաներ, ոտնամաններ, գդակներ և գորշագույն մահուդե հաստ խալաթներ, ներսից վրակար կտավով կամ մեկ այլ կտորով։ Մի խոսքով, ամեն ինչ վերին աստիճանի կեղտոտ էր, բայց դա գնահատեցի արդեն տեղում։ Հետո մեզ տարան կալանավորական հիվանդասենյակներ, որոնք տեղավորված էին շատ երկար, բարձրառաստաղ և մաքուր միջանցքի ծայրին։ Արտաքին մաքրությունն ամենուր շատ բավարար էր։ Առաջին հայացքից աչքի ընկնող ամեն ինչ ուղղակի փայլում էր։ Ի դեպ, այդպես կարող էր ինձ թվալ՝ մեր բանտից հետո։ Երկու, ամբաստանյալը գնացին ձախ կողմի հիվանդասենյակը, իսկ ես՝ աջ։ Երկաթյա հեղույսով կողպած դռան մոտ ժամապահն էր, հրացանով, կողքին՝ օգնականը։ Կրտսեր ենթասպան (հոսպիտալի պահախմբից) կարգադրեց ներս թողնել ինձ, և ես հայտնվեցի երկար ու նեղ սենյակում, որի երկայնակի պատերի տակ մահճակալներն էին, շուրջ քսան հատ, որոնցից երեք-չորսը դեռևս զբաղված չէին։ Մահճակալները փայտյա էին, ներկված կանաչ՝ չափից ավելի ծանոթ բոլորին և յուրաքանչյուրին մեզ մոտ՝ Ռուսաստանում, հենց այն մահճակալները, որոնք ինչ-որ նախասահմանումով չեն կարող լինել առանց մլակների։ Տեղավորվեցի անկյունում, այն կողմում, ուր պատուհաններն էին։
Ինչպես արդեն ասացի, այստեղ էին նաև մեր կալանավորները, բանտից։ Մի քանիսն արդեն ճանաչում էին ինձ, համենայն դեպս, տեսել էին նախկինում։ Ավելի շատ էին ենթադատները և ուղղիչ վաշտից բերվածները։ Ծանր հիվանդներ, այսինքն՝ անկողնուց չելնողներ, այնքան էլ շատ չէին։ Մյուսները թեթև հիվանդներ կամ ապաքինվողներ, կամ նստած էին մահճակալների վրա, կամ ետուառաջ էին քայլում սենյակում, ուր մահճակալների երկու շարքերի միջև դեռևս տարածություն էր մնում՝ զբոսնելու համար բավարար։ Սենյակում չափազանց հեղձուցիչ, հիվանդանոցային հոտ կար։ Օդը վարակված էր զանազան անդուր գոլորշիներով և դեղորայքի հոտով, թեև համարյա ամբոդջ օրը անկյունում վառվում էր վառարանը։ Իմ մահճակալին շերտավոր ծածկոց էր գցած։ Բացեցի։ Ծածկոցի տակ մահուդե կտավով վրակար վերմակ կար և խիստ կասկածելի մաքրության հաստ սպիտակեղեն։ Մահճակալի կողքին՝ սեղանիկ, որի վրա բաժակ կար և անագե աման։ Պատշաճության համար այդ ամենը ծածկված էր ինձ արամագրված սրբիչով։ Սեղանիկի ներքևում մի դարակ էլ կար. այդտեղ դրվում էին թեյ խմողների թեյնիկները, փայտյա գավերը՝ կվասի համար և այլն։ Սակայն հիվանդների մեջ թեյ խմողներ չատ քիչ կային։ Իսկ ծխափողեր և քսակներ համարյա բոլորն ունեին, չբացառած անգամ թոքախտավորներին, դրանք պահվում էին մահճակալների տակ։ Բժիշկը և մյուս ղեկավարները համարյա երբեք չէին ստուգում, իսկ եթե մեկնումեկին էլ բռնացնում էին ծխափողով, ձևացնում էին, թե չեն նկատում։
Իմիջիայլոց, հիվանդներն էլ միշտ զգույշ էին և ծխելու էին գնում վառարանի մոտ։ Փոխարենը՝ գիշերով ծխում էին հենց մահճակալների վրա, այնինչ գիշերները ոչ ոք չէր շրջում հիվանդասենյակներում, բացի երբեմն պահախմբի սպայից՝ հոսպիտալի պահախմբի պետից։
Մինչ այդ ես չէի պառկել և ոչ մի հիվանդանոցում, ուստիև շրջապատող ամեն ինչ չափազանց նոր էր ինձ համար։ Նկատեցի, որ որոշ հետաքրքրություն եմ հարուցում։ Իմ մասին արդեն լսել էին և զննում էին խիստ անփափկանկատ, նույնիսկ որոշ գերազանցության երանգով, ինչպես դպրոցներում նորեկներին են զննում կամ պաշտոնական տեղերում՝ խնդրատուին։ Աջ կողմում պառկած էր ամբաստանյալ մի գրագիր, պաշտոնաթող կապիտանի ապօրինի որդի էր։ Նա դատվելու էր կեղծ թղթադրամների համար և մի տարվա չափ պառկած էր արդեն, կարծեմ ոչ մի հիվանդություն էլ չուներ, բայց հավատացրել էր բժիշկներին, թե արյունատար անոթների լայնացում ունի։ Հասել էր նպատակին, տաժանակրությունը և մարմնական պատիժները շրջանցել էին նրան, և մեկ տարի անց ուղարկեցին Տ.-սկ, ինչ֊որ տեղ պահելու համար՝ հիվանդանոցին կից։ Ամրակազմ, թիկնեղ, քսանութ տարեկան երիտասարդ էր, մեծ խարդախ և օրենք իմացող, ամենևին ոչ անխելք, չափազանց սանձարձակ և ինքնավստահ, հիվանդագին անձնասեր, լրբորեն հավատացրել էր ինքն իրեն, թե աշխարհիս ազնվագույն և ճշմարտագույն մարդն է և անգամ ոչ մի մեղք չունի, ընդմիշտ պահպանում էր այդ վստահությունը։ Առաջինն ինքը խոսք բացեց, հետաքրքրությամբ հարցուփորձ արեց և բավականին մանրամասն պատմեց հոսպիտալի արտաքին կանոնների մասին։ Հարկավ, ամենից առաջ հայտնեց, որ կապիտանի որդի է։ Չափից ավելի էր ուզում ազնվական կամ ծայրահեղ դեպքում «ազնվատոհմներից» երևցնել իրեն։ Նրանից հետո ինձ մոտեցավ ուղղիչ վաշտից մի հիվանդ ու սկսեց հավատացնել, թե ճանաչել է նախկինում աքսորված ազնվականներից շատերին, տալով նրանց անուն հայրանունները։ Արդեն ալեհեր զինվոր էր, դեմքին գրված, որ ծայրեծայր փչում է։ Չեկունով էր ազգանունը։ Ակնհայտ էր, որ քծնում է, կասկածելով, թե փող կունենամ։ Նկատելով թեյախոտի և շաքարի փաթեթը, իսկույն առաջարկեց ծառայությունները. թեյնիկ գտնել և թեյ թրմել ինձ համար։ Թեյնիկ ինձ խոստացել էր վաղն ուղարկել Մ․-ցկին բանտից, հոսպիտալ աշխատանքի եկող կալանավորներից մեկի հետ։ Բայց Չեկունովն ամբողջ գործն արեց։ Ինչ-որ չուգունե աման գտավ, նույնիսկ գավաթ, ջուր եռացրեց, թեյ թրմեց, մի խոսքով, ծառայում էր արտասովոր ջանադրությամբ, որով իսկույն հիվանդներից մեկի թունոտ ծաղրանքը հարուցեց՝ իր հանդեպ։ Այդ հիվանդը թոքախտավոր էր, պառկած իմ դիմաց, ազգանունը՝ Ուստյանցև, ենթադատ զինվորներից, հենց նա, որը պատժից վախենալով, թունդ թրմած ծխախոտով օղի էր խմել, ինչից էլ թոքախտ ստացել։ Նրա մասին արդեն հիշատակել եմ։ Մինչ այդ նա պառկած էր լուռ, ծանր շնչելով, ակնդետ և լրբությամբ ինձ էր զննում և զայրույթով հետևում Չեկունովին։ Արտակարգ, մաղձոտ լրբությունը մի տեսակ առանձնահատուկ ծաղրական երանգ էր հաղորդում նրա զայրույթին։ Ի վերջո, չդիմացավ.
― Ճորտիս տեսե՜ք։ Պարո՜ն է գտել,— խոսեց դադարներով և անուժությունից բեկվող ձայնով։ Կյանքի վերջին օրերն էր ապրում արդեն։
Չեկունովը զայրացած դարձավ նրան.
― Էդ ո՞վ է ճորտը,— արտաբերեց նա, արհամարհանքով նայելով Ուստյանցևին։
― Դու ես ճորտը,— պատասխանեց վերջինս այնպիսի ինքնավստահ տոնով, կարծես լիակատար իրավունք ուներ շշպռել Չեկունովին և նույնիսկ այդ նպատակով էր կցված նրան։
― Ե՞ս եմ ճորտը։
― Դու ես որ կաս։ Այ ժողովուրդ, լսեք, չի հավատում։ Զարմանում է։
― Է, քո՞ ինչ գործն է։ Հրեն, անձեռ-անոտ են։ Առանց ծառա սովոր չեն։ Հայտնի բան է։ Էլ ինչի՞ չծառայի, փրչոտ մռութ ծաղրածու։
― Էդ ո՞վ է փրչոտ մռութը։
― Դու ես փրչոտ մռութը։
― Ես եմ փրչոտ մռութը։
― Դու ես որ կաս։
― Իսկ դու պատկե՞րք։ Թե ես փրչոտ մռութ եմ, քո գլուխն էլ ոնց որ ագռավի ձու լինի։
― Հենց էդ ես որ կաս։ Ախր, Աստված հոգիդ առել է, քեզ համար պառկի ու մեռի էլի։ Չէ, ո՜ւր, շաղ է տալիս։ Է, ինչ ես շաղ տալիս։
― Ինչ։ Չէ, ավելի լավ է ես սապոգին գլուխ տամ, քանց թե տրեխին։ Հերըս չի տվել, ինձ էլ չի թողել։ Ես... Ես...
Ուզում էր շարունակել, բայց զարհուրելի հազաց մի քանի րոպե, արյուն թքելով։ Շուտով սառը, տանջող քրտինք երևաց նեղ ճակատին։ Հազը խանգարում էր, այլապես էլի կխոսեր։ Աչքերից երևում էր, թե ինչպես կուզեր դեռ կռվշտել, բայց անուժությունից միայն ձեռքը թափ տվեց... Չեկունովն էլ ի վերջո մոռացավ նրան։
Ես զգացի, որ թոքախտավորի չարությունն ուղղված էր ավելի շատ ինձ, քան Չեկունովին։ Ծառայելու և դրանով մի երկու կոպեկ ձեռք բերելու Չեկունովի ցանկության համար ոչ ոք չէր բարկանա կամ առանձին արհամարհանքով չէր նայի։ Ամենքն էլ հասկանում էին, որ նա անում է դա պարզապես փողի համար։ Այդ հարցում հասարակ մարդիկ ամենևին էլ բծախնդիր չեն ու կարողանում են հստակ զանազանել բանի էությունը։ Ուստյանցևին հատկապես դուր չէի եկել ինքս, դուր չէր եկել իմ թեյը և այն, որ կալանդների մեջ էլ պարոնի պես եմ, կարծես չեմ կարող յոլա գնալ առանց ծառայի, թեև ինքս չէի կանչել և ոչ մի ծառայություն չէի կամեցել։ Իրոք, միշտ ցանկանում էի ամեն ինչ ինքս անել, անգամ հատկապես ուզում էի չհիշեցնել անգամ իմ մասին, որ փափկասուն եմ, հարմարասեր, որ պարոնություն եմ անում։ Դրա մեջ կար նաև մասամբ իմ ինքնասիրությունը, եթե խոսքը տեղն է եղել։ Բայց ահա, ամենևին չեմ հասկանում, ինչպես էր միշտ ստացվում, որ երբեք սակայն չէի կարողանում հրաժարվել զանազան ծառայողներից և ծառաներից, որոնք իրենք էին կցվում ինձ և վերջում տիրում ինձ կատարելապես, այնպես որ նրանք էին տերերը, իսկ ես՝ նրանց ծառան։ Իսկ արտաքուստ ինքնըստինքյան էր ստացվում, որ իսկապես պարոն եմ, չեմ կարող յոլա գնալ առանց սպասավորի և պարոնություն եմ անում։ Հարկավ, շատ ցավալի էր ինձ համար։ Բայց Ուստյանցևը թոքախտավոր էր, դյուրաբորբոք։ Իսկ մյուս հիվանդները պահպանում էին անտարբերություն, անգամ բաձրամտության որոշ երանգով։ Հիշում եմ, բոլորը զբաղված էին առանձին մի հանգամանքով, կալանավորների խոսակցություններից իմացա, որ հենց այս երեկո մեզ մոտ են բերելու մի ենթադատի, ում այդ իսկ պահին պատժում էին ճիպտածեծով։ Կալանավորները նորեկին էին սպասում որոշ հետաքրքրասիրությամբ։ Ի դեպ, խոսում էին, որ պատիժը մեղմ է լինելու՝ ընդամենը հինգ հարյուր հարված։
Քիչ֊քիչ զննեցի շուրջս։ Որքան կարողացա նկատել, հիվանդներն այստեղ, իրոք, պառկած էին ավելի շատ լնդախտով և աչքի հիվանդություններով՝ այդ երկրամասի տեղական ախտերն էին։ Այդպիսիք մի քանիսն էին սենյակում։ Իրապես հիվանդ մյուսներից պառկած էին դողէրոցք, տարբեր թարախախոցեր, կրծքավանդակի ցավ ունեցողները։ Այստեղ այնպես չէր, ինչպես մյուս հիվանդասենյակներում, այստեղ խմբված էին բոլոր, անգամ վեներական հիվանդությունները։ Ես ասացի իրապես հիվանդ, որովհետե կային նաև մի քանիսը, որոնք եկել էին հենց այնպես, առանց որևէ հիվանդության՝ «հանգստանալու»։ Նմաններին բժիշկներն ընդունում էին հաճույքով, կարեկցանքից, հատկապես երբ շատ էին ազատ մահճակալները։ Աբվախտներում և մենախցերում պայմանները հոսպիտալայինի համեմատ այնքան վատ էին, որ շատ կալանավորներ հաճույքով էին գալիս՝ պառկելու, չնայած ծանր օդին և փակ հիվանդասենյակներին։ Կային անգամ պառկելու և հոսպիտալային ապրուստի առանձնահատուկ սիրահարներ, ի դեպ, բոլորից շատ ուղղիչ վաշտից։ Հետաքրքրությամբ էի զննում իմ նոր ընկերներին, բայց հիշում եմ, առանձնապես հետաքրքրություն հարուցեց այն ժամանակ մեր բանտից ևս մի թոքախտավոր, արդեն մաhացող, որը պառկած էր Ուստյանցևից մի մահճակալ այն կողմ, այդպիսով նույնպես իմ դիմաց։ Միխայլով էր ազգանունը, դեռևս երկու շաբաթ առաջ էի տեսել բանտում։ Վաղուց արդեն հիվանդ էր և վաղուց էր պետք բուժվելու գնալ, սակայն նա մի տեսակ համառ և բացարձակապես անհարկի համբերությամբ հաղթահարում էր ինքն իրեն, գոտեպնդվում և միայն տոներին գնաց հոսպիտալ, երեք շաբաթվա ընթացքում մեռնելու զարհուրելի թոքախտից՝ ճիշտ կարծես այրվեց մարդը։ Հիմա ինձ ապշեցնում էր նրա ահավոր փոխված դեմքը, այն դեմքը, որ առաջիններից մեկը նկատեցի բանտ մտնելուն պես. այն ժամանակ մի տեսակ աչքիս ընկավ։ Կողքը պառկած էր ուղղիչ վաշտից մի զինվոր, արդեն ծեր էր, զարհուրելի և նողկալի փնթի... Եվ ի դեպ, հո չե՞մ թվարկելու բոլոր հիվանդներին։ Հիմա այդ ծերուկի մասին հիշեցի սոսկ այն պատճառով, որ այն ժամանակ նույնպես որոշ տպավորություն գործեց ու հասցրեց մի րոպեում միանգամայն լրիվ պատկերացում տալ ինձ հոսպիտալային հիվանդասենյակի որոշ առանձնահատկությունների մասին։ Հիշում եմ, ծերուկն այն ժամանակ սաստիկ հարբուխ ուներ։ Փռշտում էր շարունակ, հետո մի ամբողջ շաբաթ փռշտաց, անգամ քնի մեջ, մի տեսակ համազարկերով, հնգական, վեցական փռշտոց ամեն անգամ և ամեն անգամ էլ բծախնդրությամբ կրկնում էր. «Տեր Աստված, էս ինչ պատիժ էր գլխիս»։ Այդ պահին նա նստած էր անկողնին և քաթանե փաթեթից ագահորեն քիթն էր խցկում քթախոտը, ավելի ուժեղ ու հավաք փռշտալու համար։ Փռշտում էր սեփական, վանդականախշ, հարյուր անգամ լվացած և ծայրաստիճան խունացած թաշկինակի մեջ, ընդ որում առանձնահատուկ կնճռոտվում էր պստլիկ քիթը՝ մանրիկ ու անհամար կնճիռներով և ի ցույց դրվում ատամների հին, սևացած բեկորները, կարմիր, թքախառը լնդերի հետ։ Փռշտալուց հետո իսկույն բացում էր թաշկինակը, ուշադրությամբ զննում կուտակված առատ խորխը և անմիջապես դա քսում բանտային գորշագույն խալաթին, այնպես որ ամբողջ խորխը մնում էր խալաթի վրա, իսկ թաշկինակը գոնե թաց մնում։ Այդպես էր անում ամբողջ շաբաթը։ Սեփական թաշկինակի՝ ժամանակ պահանջող և կծծի, ի վնաս բանտային խալաթի, հիվանդների որևիցե բողոքը չէր հարուցում, թեև մեկնումեկը նրանից հետո պիտի որ հագներ հենց այդ խալաթը։ Սակայն մեր հասարակ ժողովուրդը չզզվող և չխորշող է՝ տարօրինակության աստիճան։ Իսկ ինձ նույն պահին այնպես շփոթեցրեց, որ անմիջապես սկսեցի խորշանքով և հետաքրքրությամբ ակամա զննել հենց նոր հագած խալաթս։ Այստեղ նկատեցի, որ դա վաղուց արդեն հետաքրքրությունս է բորբոքում իր սաստիկ հոտով։ Արդեն տաքացել էր մարմնիս վրա և ավելի ու ավելի էր հոտեր արձակում՝ դեղորայքի, սպեղանիների, և ինչպես թվաց ինձ, մի տեսակ թարախահոտ, ինչ շատ պարզ էր, քանի որ անհիշելի ժամանակներից հիվանդների ուսերին էր։ Գուցեև մեջքի կտավե աստառը լվացել էին երբևիցե, բայց հաստատ չգիտեմ։ Այնինչ, ներկայումս այդ աստառը ներծծված էր հնարավոր բոլոր տհաճ հյութերով, թրջոցներով, պայթած բուշտերից արտահոսած ջրերով և այլն։ Բացի դրանից, կալանավորական հիվանդասենյակներում հաճախ էին հայտնվում հենց նոր ճիպտահարվածներ՝ խոցոտված մեջքերով, նրանց բուժում էին թրջոցներով, այդ պատճառով էլ հենց թաց շապկի վրա հագցված խալաթը ոչ մի կերպ չէր կարող չփչանալ՝ ամեն ինչ մնում էր վրան։ Եվ բանտում եղած ամբողջ ժամանակ, մի քանի տարիներ, հենց հարկ էր լինում պառկել հոսպիտալում (իսկ դա հաճախ էր լինում), ամեն անգամ վախով և անվստահությամբ էի խալաթ հագնում։ Հատկապես անդուր էին այդ խալաթների վրա երբեմն հայտնվող ոջիլները՝ խոշոր և կարգին տռզած։ Կալանավորները հաճույքով էին սատկացնում դրանց, այնպես որ երբ կալանավորական հաստ ու կոպիտ եղունգի տակ մեկ-մեկ ճտտում էր սատկացրած գազանը, ապա նույնիսկ որսկանի դեմքից կարելի էր դատել նրա ստացած գոհունակության մասին։ Մեզ մոտ շատ չէին սիրում նաև մլակներին և երբեմն նույնպես ելնում էին ամբողջ հիվանդասենյակով՝ ոչնչացնելու դրանց, ձմռան երկար, տրտում երեկոներին։ Ու թեև հիվանդասենյակներում ծանր հոտից բացի, արտաքուստ հնարավորին չափ մաքուր էր, ապա ներքին, այսպես ասած, աստառային մաքրությամբ մեզանում աչքի չէին ընկնում։ Հիվանդներն ընտելացած էին դրան և նույնիսկ գտնում էին, որ այդպես էլ պիտի լինի, նաև բուն կարգուկանոնն առանձին մաքրություն չէր ենթադրում։ Սակայն կարգուկանոնի մասին հետո կխոսեմ...
Չեկունովը նոր էր թեյը տվել (հպանցիկ ասեմ՝ հիվանդասենյակի ջրով, որը բերվում էր մեկ անգամ, ամբողջ օրուգիշերվա համար և մի տեսակ շուտ էր փչանում մեր օդում), որոշ աղմուկով բացվեց դուռը, և ուժեղացրած պահախմբով սենյակ մտցրին հենց նոր ճիպտածեծ արված մի զինվորիկի։ Առաջին անգամ էի պատժված տեսնում։ Հետագայում նրանց հաճախ էին բերում, ոմանց նույնիսկ տեղափոխում ձեռքերի վրա (չափից ավելի ծանր պատժվածների), և ամեն անգամ դա հիվանդների համար մեծ զբաղմունք էր դառնում։ Այդպիսներին մեզ մոտ ընդունում էին սովորաբար դեմքի խիստ արտահայտությամբ, անգամ որոշակի շինծու լրջությամբ։ Ի դեպ, ընդունումը կախված էր լինում մասամբ հանցանքի ծանրության աստիճանից, հետևաբար և պատժաչափից։ Շատ ցավագին ծեծված և ավելի համբավավոր հանցագործն օգտվում էր ավելի մեծ հարգանքից և շատ ուշադրությունից, քան որևէ մի փախած զորակոչիկ, ինչպիսին ահա, նոր բերվածն էր։ Սակայն թե մեկ, թե մյուս դեպքում ոչ առանձին կարեկցանք, ոչ որևէ հատկապես բորբոքված դիտողություններ չէին արվում։ Լուռ օգնում էին թշվառականին և խնամում, հատկապես, եթե չէր կարող յոլա գնալ առանց օգնության։ Բուժակներն արդեն գիտեին, որ ծեծվածին հանձնում են փորձառու և վարպետ ձեռքերի։ Օգնությունը սովորաբար սառը ջրի մեթ թրջած սավանի և շապկի հաճախակի և անհրաժեշտ փոխելն էր, որը հագցնում կամ փաթաթում էին հոշոտված մեջքին, հատկապես եթե երբ պատժվածն անուժ էր լինում հետևել ինքն իրեն, բացի դրանից, վերքերց ճարպկորեն հանում էին փշերը, որոնք հաճախ են մնում մեջքերին՝ վրան կոտրված փայտերից։ Վերջին գործողությունը սովորաբար շատ տհաճ էր լինում հիվանդին։ Սակայն ընդհանրապես ինձ միշտ զարմացրել է պատժվողների անսովոր դիմացկունությունը և ցավը կրելու ունակությունը։ Շաա-շատերին եմ տեսել, երբեմն չափից այլևս ավելի ծեծվածների, և համարյա ոչ մեկը չի տնքացել։ Միայն դեմքը մի տեսակ ամբողջովին կփոխվեր, կգունատվեր, աչքերը կկրակվեին, հայացքը թափառ ու անհանգիստ, շրթունքը կդողար, ասես խեղճը դիտավորյալ կծոտել է՝ հաճախ արնոտելով։ Ներս բերած զինվորը քսաներեք տարեկան կլիներ, ամրակազմ, ջղուտ, գեղեցկադեմ, բաձրահասակ, բարեկազմ, թխամաշկ։ Մինչև գոտկատեղ մերկ էր, ուսին թաց սավան էր գցած, որից նա սրսփում էր մարմնով մեկ, ինչպես դողէրոցքի ժամանակ, և մեկուկես ժամ ետուառաջ էր քայլում սենյակում։ Նայում էի դեմքին. թվում էր, ոչ մի բանի մասին չի մտածում այդ պահին, նայում էր տարօրինակ և շաղված հայացքով, ըստ երևույթին դժվարանալով ուշադրությունը սևեռել ինչ֊որ բանի վրա։ Ինձ թվաց, թե ակնապիշ նայում է իմ թեյին։ Թեյը տաք էր, գոլորշի էր բարձրանում, և թշվառականը սառել ու դողացնում էր՝ ատամ ատամի զարկելով։ Հրավիրեցի՝ խմելու։ Նա լուռ և կտրուկ դարձավ իմ կողմը, վերցրեց բաժակը, խմեց կանգնած և անշաքար, ըստ որում շատ էր շտապում և մի տեսակ ջանում չնայել ինձ։ Լրիվ խմեց, բաժակը տեղը դրեց և անգամ գլխով չանելով, գնաց նորից ետուառաջ անելու հիվանդասենյակում։ Բայց գլխով անելու և խոսք ասելու սիրտ չուներ։ Ինչ վերաբերում է կալանավորներին, բոլորը սկզբում, չգիտես ինչու, խուսափում էին զորակոչիկի հետ ամեն տեսակ խոսակցություններից, հակառակը՝ օգնելով նրան սկզբում, կարծես ջանում էին այլևս ոչ մի ուշադրություն չդարձնել նրա վրա, գուցեև կամենալով հնարավորինս հանգիստ թողնել նրան և չձանձրացնել հետագա բոլոր հարցուփորձերով ու «կարեկցանքով», ինչից կարծես միանգամայն գոհ էր նա։
Այդ ընթացքում մթնեց, գիշերաճրագը վառեցին։ Կալանավորներից ոմանք սեփական մոմակալներ ունեին, ի դեպ, շատ քչերը։ Ի վերջո, արդեն բժշկի երեկոյան այցից հետո, ներս մտավ պահախմբի ենթասպան, հաշվեց բոլոր հիվանդներին և հիվանդասենյակը կողպեցին, նախապես սենյակ բերելով գիշերատաշտակը... Ես զարմանքով էի իմացել, որ տաշտակն այստեղ է մնում ամբողջ գիշեր, թեև իսկական արտաքնոցը հենց այստեղ էր, միջանցքում, մի երկու քայլ այն կողմ։ Բայց դա էր ընդունված կարգը։ Ցերեկը կալանավորին դեռ բաց էին թողնում հիվանդասենյակից, ընդ որում, մեկ րոպեից ոչ ավելի, իսկ գիշերը՝ և ոչ մի կերպ։ Կալանավորական հիվանդասենյակները նման չէին սովորականներին, և հիվանդ կալանավորն այդ վիճակում էլ էր կրում իր պատիժը։ Թե ով էր սկզրնապես մտցրել այդ կարգը՝ չգիտեմ, գիտեմ սոսկ, որ իսկական կարգուկանոն դրա մեջ չկար ամենևին և որ ձևապաշտության համար անօգուտ չորությունը երրեք ավելի խոշոր չէր եղել, քան, օրինակ, տվյալ դեպքում։ Այդ կարգը գալիս էր, հարկավ, ոչ բժիշկներից։ Կրկնում եմ. կալանավորներն անձանձիր գովում էին իրենց բժիշկներին, հոր տեղ էին ընդունում նրանց, հարգում։ Յուրաքանչյուրն իր հանդեպ գորովանք էր տեսնում, մի բարի խոսք լսում, իսկ բոլորից մերժված կալանավորը գնահատում էր դա, որովհետև տեսնում էր այդ բարի խոսքի և գորովանքի ոչ սարքովիությունը և անկեղծությունը։ Դա կարող էր և չլինել․ ոչ ոք չէր պահանջի բժիշկներից, եթե նրանք վարվեին այլ կերպ, այսինքն, ավելի կոպիտ ու անմարդկային։ Հետևաբար, նրանք բարի էին իսկական մարդասիրությունից։ Եվ անշուշտ, նրանք հասկանում էին, որ հիվանդին՝ ով էլ եղավ, կալանավոր, թե ոչ, հարկավոր է նույնպիսի մաքուր օդ, ինչպես մյուս բոլոր հիվանդներին, նույնիսկ ամենաբարձր աստիճանի։ Մյուս հիվանդասենյակների հիվանդները, ապաքինվողներն, օրինակ, ազատ կարող էին քայլել միջանցքներում, ավելի շատ զբոսնել, օդ շնչել, որ այդչափ թունավորված չէր, ինչքան հիվանդասենյակներում՝ խեղդող և միշտ անհրաժեշտաբար հագեցած հեղձուցիչ գոլորշիներով։ Եվ ահավոր ու նողկալի է պատկերացնելը հիմա, թե ինչ աստիճանի թունալի պիտի լիներ առանց այդ էլ թունաշատ օդը մեզ մոտ գիշերները, երբ ներս էին բերում այդ տաշտակը, հիվանդասենյակի տաք ջերմաստիճանի և հայտնի հիվանդությունների պարագային, որոնց ժամանակ հնարավոր չէ չդատարկել ստամոքսը։ Եթե նոր ասացի, որ կալանավորը հիվանդ ժամանակ էլ է կրում իր պատիժը, ապա, անշուշտ, չէի ենթադրում ու չեմ ենթադրում, թե այդպիսի կարգը սահմանված էր հատկապես սոսկ պատժի համար։ Իհարկե, իմ կողմից դա կլիներ անմիտ զրպարտանք։ Հիվանդներին այլես պատժելու բան չկա։ Իսկ եթե այդպես է, ապա ինքնըստինքյան հասկանալի է, որ դաժան ու խիստ մի անհրաժեշտություն պարտադրել է ղեկավարությանը դիմել վնասաբեր նման միջոցի։ Իսկ ինչպիսի՞։ Սակայն ցավալին այն է հենց, որ ուրիշ ոչնչով չի կարելի թեկուզև, փոքր֊ինչ բացատրել այդ միջոցի անհրաժեշտությունը, ավելին՝ բազում այլ միջոցներինը՝ նույնպես այնքան անըմբռնելի, որ ոչ միայն բացատրել, այլ անգամ բացատրությունը կռահելն է անհնարին։ Ինչո՞վ բացատրել այդպիսի անհարկի դաժանությունը։ Նրանով, որ կալանավորը, դիտավորյալ հիվանդ ձևանալով, իբր թե կգա հիվանդանոց, կխաբի բժիշկներին, գիշերը կգնա արտաքնոց և, օգտվելով մթությունից, կփախչի՞։ Նման դատողության համակ անհեթեթությունը լրջորեն բացատրելը համարյա թե անհնար է։ Ո՞ւր է փախչելու։ Ինչպե՞ս է փախչելու։ Ի՞նչ հագուստով։ Ցերեկը դուրս են թողնում մեկական, գիշերով էլ կարող էր այդպես լինել։ Դռան մոտ կանգնած է ժամապահը՝ լցված հրացանով։ Պետքարանը տառացիորեն երկու քայլ է հեռու ժամապահից։ Սակայն, չնայած դրան, հիվանդին ուղեկցում է ժամապահի օգնականը և աչքը վրան պահում ամբողջ ժամանակ։ Այնտեղ միայն մի պատուհան կա, ձմեռվա համար երկփեղկ և երկաթյա ճաղապատ։ Իսկ բակում պատուհանի տակ, կալանավորական հիվանդասենյակների պատուհանների տակ նույնպես, գիշերը մինչև լույս գնում֊գալիս է ժամապահը։ Պատուհանից դուրս գալու համար պետք է ջարդել շրջանակը և ճաղաշարը։ Ո՞վ է թույլ տալու դա։ Բայց ենթադրենք, թե փախչողը նախապես կսպանի օգնականին, այնպես որ սա ծպտուն իսկ չի հանի և ոչ ոք ոչինչ չի լսի։ Սակայն ընդունելով նույնիսկ այդ անհեթեթությունը, չէ որ պիտի կոտրել պատուհանր և ճաղավանդակը։ Նկատի առնենք, որ հենց այդտեղ, ժամապահի մոտ, քնած են հիվանդասենյակային պահակները, իսկ տասը քայլ դենը, կալանավորական մյուս հիվանդասենյակի մոտ, մեկ ուրիշ ժամապահ է կանգնած՝ հրացանով, նրա կողքին են ուրիշ մի օգնական և ուրիշ պահակներ։ Եվ ո՞ւր փախչես ձմեռով՝ գուլպաներով, կոշիկներով, հիվանդանոցի խալաթով և գդակով։ Իսկ եթե այդպես է, եթե այդքան քիչ է վտանգը (այսինքն, իրականում բացարձակապես ոչ մի վտանգ չկա), ինչի՞ համար է հիվանդների դրության այդպիսի լուրջ ծանրացումը, նրանց կյանքի թերևս վերջին օրերին ու ժամերին, որոնց թարմ օդը շատ ավելի է պետք, քան առողջներին։ Ինչի՞ համար։ Երբեք չկարողացա հասկանալ դա...
Բայց եթե «ինչի՞ համար» հարցը տվել ենք և քանի որ խոսքը տեղն է եկել, հիմա չեմ կարող չմտաբերել ևս մի տարակուսանք, քանի֊քանի տարի ծառացած իմ առաջ՝ ամենահանելուկային փաստի տեսքով, որին նմանապես ոչ մի կերպ պատասխան չգտա։ Այդ մասին չեմ կարող թեկուզ մի քանի խոսք չասել, նախքան իմ նկարագրությունը շարունակելը։ Խոսքս կալանդների մասին է, որոնցից տաժանապարտին չի ազատում և ոչ մի հիվանդություն։ Նույնիսկ թոքախտավորներ են մեռել աչքիս առաջ՝ շղթայակապ։ Այնինչ, բոլորը վարժվել էին դրան, բոլորը համարում էին որպես կատարված, անկասելի մի բան։ Որևէ մեկը հազիվ թե մտածել էր նույնիսկ, երբ անգամ բժիշկներից ոչ մեկի մտքով չէր անցել այդ մի քանի տարվա ընթացքում միջնորդել ղեկավարության առաջ՝ ծանր հիվանդ որևէ կալանավորի, հատկապես թոքախտավորի շղթայազերծ անելու մասին։ Ընդունենք, թե կալանդներն ինքնին առանձնապես ծանրություն չունեն։ Ութից տասներկու ֆունտ քաշ են ունենում։ Տասը ֆունտ կրելն առողջ մարդու համար առանձին նեղություն չէ։ Ի դեպ, ինձ ասել են, որ կալանդներ կրելուց մի քանի տարի անց ոտքերն սկսում են չորանալ֊բարակել։ Չգիտեմ, ճիշտ է դա արդյոք, թեև, իմիջիայլոց, որոշ հավանականություն կա։ Ծանրությունը թեև փոքր, թեև տասը ֆունտ, ոտքին գամած ընդմիշտ, այդուհանդերձ, աննորմալ ձևով ավելացնում է անդամի քաշր և երկար ժամանակ անց կարող է թողնել որոշ վնասակար ազդեցություն... Բայց ենթադրենք, թե առողջ մարդու համար դա ոչինչ է։ Այդպե՞ս է, արդյոք, հիվանդի համար։ Ենթադրենք, թե սովորական հիվանդի համար էլ ոչինչ։ Բայց այդպե՞ս է, կրկնում եմ, ծանր հիվանդների համար, այդպե՞ս է, կրկնում եմ, թոքախտավորների համար, որոնց ձեռքերն ու ոտքերն առանց այդ էլ չորանում են, այնպես որ ամեն մի ծեղ էլ ծանր է դառնում։ Եվ հարկավ, բժշկական ղեկավարությունը եթե թեթևացում բերեր թեկուզև միայն թոքախտավորներին, ապա հենց դա կլիներ իսկական և մեծ բարեգործություն։ Ընդունենք, թե մեկնումեկը կասի՝ կալանավորը չարագործ է և արժանի չէ բարեգործության, սակայն մի՞թե պետք է բազմապատկել պատիժը նրա, ում առանց այդ էլ հպվել է Աստծո նախասահմանումը։ Եվ հավատալ էլ չի լինի, որ այդ ամենն արվել է սոսկ պատժի համար։ Թոքախտավորը դատարանով է ազատվում մարմնական պատժումներից։ Հետեաբար, այստեղ ես ինչ֊որ մի խորհրդավոր, կարևոր միջոց կա, որպես փրկարար նախազգուշականություն։ Բայց ինչպիսի՞՝ հասկանալ չի լինի։ Չէ որ չի կարելի իսկապես երկյուղել, որ թոքախտավորը կփախչի։ Ո՞ւմ մտքով դա կանցնի, հատկապես նկատի առնելով հիվանդության զարգացման հայտնի աստիճանը։ Իսկ ձևանալ թոքախտավոր, խաբել բժիշկներին փախչելու համար՝ անհնարին է։ Ուրիշ հիվանդություն է՝ առաջին հայացքից է երևում։ Եվ տեղին է ասել՝ մի՞թե մարդու ոտքերին շղթա են հագցնում, սոսկ միայն որ չփախչի և որ դա խանգարի նրան փախչել։ Ամենևին ոչ։ Կալանդները միայն խայտառակումն են, ամոթ բեռ են դառնում, մարմնական և բարոյական։ Համենայնդեպս, այդպես է ենթադրվում։ Իսկ փախչելուն դրանք երբեք չեն կարող խանգարել և ոչ մեկին։ Ամենահմուտ, ամենաճարպիկ կալանավորը կկարողանա շատ արագ սղոցել դրանք՝ առանց մեծ դժվարության, կամ էլ քարով կոտրել գամը։ Ոտքի կալանդներն ամենևին չեն պահպանում և ոչնչից։ Իսկ եթե այդպես է, եթե տաժանապարտի ոտքերին են հագցվել սոսկ պատժելու համար, նորից եմ հարցնում. մի՞թե այդպես պատժում են մեռնողին։
Եվ հիմա ահա, երբ գրում եմ, շատ վառ հիշեցի մերձիմահ մեկին, թոքախտավոր էր, հենց այն Միխայլովը, որը պառկած էր համարյա դիմացս, ոչ հեռու Ուստյանցևից և որը մահացավ, հիշում եմ, հիվանդանոցում գտնվելուս չորրորդ օրը։ Գուցեև հիմա խոսեցի թոքախտավորների մասին, ակամա կրկնելով այն տպավորությունները և այն մտքերը, որոնք գլուխս մտան այդ մահվան առթիով։ Ի դեպ, քիչ էի ճանաչում Միխայլովին։ Դեռևս շատ ջահել էր, քսանհինգ տարեկան, ոչ ավելի, բարձրահասակ, բարալիկ, արտակարգ բարետես արտաքինով։ Ապրում էր հատուկ բաժանմունքում և տարօրինակության աստիճան լռակյաց էր, մի տեսակ մշտապես մեղմ ու մի տեսակ հանգիստ տխրադեմ։ Ճիշտ կարծես «չորանում» էր բանտում։ Համենայն դեպս, նրա մասին այդպես էին արտահայտվում կալանավորները հետագայում, որոնց սրտերում նա բարի հիշատակ էր թողել։ Հիշում եմ միայն, որ սքանչելի աչքեր ուներ և ճիշտն ասած, չգիտեմ ինչու, այդպես հստակ տպավորվեց իմ մեջ։ Նա մահացավ ցերեկվա ժամը երեքին, սառնամանիք և պարզկա օր էր։ Հիշում եմ, արևն իր շեղ և հուժկու ճառագայթներով ասես թափանցում էր մեր հիվանդասենյակի կանաչ, թեթևակի սառած պատուհաններից։ Հեղեղի պես թափվել էին դրանք թշվառականի վրա։ Նա մահացավ ուշքը տեղը չեկած և ծանր ու երկար տևեց հոգեվարքը՝ մի քանի ժամ շարունակ։ Դեռ առավոտից աչքերը սկսել էին չզանազանել իրեն մոտեցողներին։ Կամենում էինք մի կերպ թեթևացնել վիճակը, տեսնելով, որ շատ ծանր է, շնչում էր դժվարությամբ, խորը, խռխռոցով, կուրծքը բաձրանում էր, ասես չէր բավականացնում օդը։ Նա վրայից գցեց վերմակը, ամբողջ հագուստը և վերջում սկսեց պատառոտել շապիկը՝ նույնիսկ դա էր ծանր թվում նրան։ Օգնեցինք և վրայից հանեցինք շապիկը։ Սարսափելի էր նայելն այդ երկարուկ-երկարուկ մարմնին, մինչև ոսկորը չորացած ոտքերով ու ձեռքերով, ներս ընկած փորով, փքված կրծքով, հստակ գծագրված կողոսկրերով՝ իսկը կմախքի պես։ Ամբողջ մարմնի վրա երևում էր միայն փայտյա խաչը խնկաքսակով և կալանդները, որոնց միջով, թվում է կանցկացներ իր չորացած ոտքերը։ Մահից կես ժամ առաջ մեզ մոտ բոլորը կարծես համրացան, սկսեցին խոսել համարյա շշուկով։ Ով էլ քայլում էր, մի տեսակ անձայն էր ոտքը գնում հատակին։ Իրար հետ քիչ էին խոսում կողմնակի բաներից, երբեմն միայն նայելով մեռնողին, որը խռխռացնում էր ավելի ու ավելի։ Վերջապես նա պրպտող ու անհաստատ ձեռքով կրծքի վրա շոշափեց-գտավ խնկաքսակը, սկսեց պոկել վրայից, ասես դա էլ էր նեղում նրան, անհանգստացնում և ճնշում։ Խնկաքսակն էլ հանեցին։ Մի տասը րոպե անց նա մահացավ։ Թակեցին բանտապահի դուռը, հայտնեցին։ Ներս մտավ պահակը, բութ հայացքով նայեց մեռյալին և գնաց բուժակի մոտ։ Բուժակը՝ ջահել և բարեսիրտ, փոքր-ինչ ավելի զբաղված իր, ի դեպ, երջանիկ արտաքինով, շուտով հայտնվեց։ Փութկոտ քայլերով, սսկված հիվանդասենյակում բարձր-բարձր դոփելով, մոտեցավ հանգուցյալին և մի տեսակ առանձնահատուկ սանձարձարկ, ասես հենց այդ դեպքի համար հորինված տեսքով, բռնեց զարկերակը շոշափեց, թափ տվեց ձեռքը և դուրս գնաց։ Տեղնուտեղը շտապեցին իմաց տալ պահախմբին. կարևոր հանցագործ էր, հատուկ բաժանմունքից, նրան մահացած համարելն էլ էր պետք հատուկ արարողություններով։ Պահախմբին սպասելիս, կալանավորներից մեկը միտք հայտնեց, որ վատ չի լինի փակել հանգուցյալի աչքերը։ Մյուսն ուշադիր լսեց նրան, մոտեցավ մահացածին և փակեց աչքերը։ Տեսնելով բարձին ընկած խաչը, վերցրեց, զննեց և լուռ հագցրեց Միխայլովի վզով, հագցրեց և խաչակնքվեց։ Այդ ընթացքում մեռյալի դեմքը քարացավ, լույսի շող էր թրթռում վրան, բերանը կիսաբաց էր, երկու շարք ճերմակ, ամուր ատամները փայլում էին բարակ լնդերին կպած շրթունքների տակից։ Վերջապես եկավ պահախմբի ենթասպան, կարճ թրով ու սաղավարտով, ետևից՝ երկու պահակ։ Ավելի ու ավելի դանդաղեցնելով քայլերը, նա մոտենում էր, տարակուսանքով նայելով սսկված և բոլոր կողմերից խստորեն նայող կալանավորներին։ Մի քայլի վրա մոտենալով մահացածին, կանգ առավ մեխվածի պես, ճիշտ կարծես երկնչեց։ Լիովին մերկացված, չորացած դիակը, միայն կալանդներով, ապշեցրեց նրան, և նա հանկարծ արձակեց թրակապը, հանեց սաղավարտը, ինչ ամենևին չէր պահանջվում և լայն շարժումով խաչակնքվեց։ Խստահայաց, ալեհեր, երկար ծառայած մարդու դեմք։ Հիշում եմ, որ այդ պահին այնտեղ կանգնած էր Չեկունովը, նույնպիսի ալեհեր մի ծերուկ։ Ամբողջ ժամանակ լուռ, ակնդետ նայում էր ենթասպայի դեմքին, անքթիթ, տարօրինակ մի ուշադրությամբ հետևելով նրա յուրաքանչյուր շարժումին։ Սակայն նրանց աչքերը հանդիպեցին, և հանկարծ Չեկունովի ներքևի շրթունքը ցնցվեց։ Մի տեսակ տարօրինակ ծռմռվեց դեմքը, ատամները մերկացան և արագ-արագ, ասես ոչ դիտավորյալ գլխով անելով ենթասպային՝ մեռյալի կողմը, մրմնջաց.
― Ախր, չէ որ նա էլ մայր ուներ,— ու հեռացավ։
Հիշում եմ, այդ բառերն ասես շամփրեցին ինձ... Եվ ինչի համար նա ասաց, ինչպես անցան նրա մտքով այդ բառերը։ Բայց ահա դիակը սկսեցին բարձրացնել, բարձրացրին մահճակալի հետ։ Ծղոտը խշրտաց, համընդհանուր լռության մեջ շղթաները զնգուն խփվեցին հատակին... Շղթաները վերցրին։ Մարմինը տարան։ Հանկարծ բոլորը բարձրաձայն խոսեցին։ Լսվեց, թե ինչպես ենթասպան՝ արդեն միջանցքում, ինչ֊որ մեկին ուղարկեց դարբնին կանչելու։ Պետք էր շղթայազերծել մահացածին...
Բայց ես շեղվեցի նյութից...
II։ Շարունակությունը
Բժիշկները հիվանդասենյակներում շրջում էին առավոտյան. ժամը տասնմեկին մոտ հայտնվում էին բոլորով, ուղեկցելով գլխավոր բժշկին, իսկ նրանցից մեկուկես ժամ առաջ, հիվանդասենյակ էր գալիս մեր օրդինատորը։ Այն ժամանակ մեր օրդինատորը երիտասարդ, բժիշկ էր, բանիմաց, սիրալիր, բարեհամբույր, ում շատ էին սիրում կալանավորները և նրա մեջ միայն մի թերություն գտնում՝ «չափից ավելի է խոնարհ»։ Իսկապես էլ, նա մի տեսակ սակավախոս էր, նույնիսկ կարծես քաշվում էր մեզնից, համարյա կարմրում էր, դեղաչափը փոխում հիվանդների առաջին իսկ խնդրանքով և թվում էր պատրաստ է դեղեր նշանակել հենց հիվանդների խնդրանքով։ Իմիջիայլոց, փառավոր երիտասարդ էր։ Հարկ է ընդունել, որ Ռուսիայում հասարակ ժողովրդի սերն ու հարգանքն են վայելում շատ բժիշկներ և դա, որքան նկատել եմ, կատարյալ ճշմարտություն է։ Գիտեմ, որ խոսքերս պարադոքս կթվան, հատկապես նկատի առնելով ռուս հասարակ ժողովրդի համընդհանուր անվստահությունը բժշկության և անդրծովյան դեղերի հանդեպ։ Իրականում, հասարակ մարդը տարիներ շարունակ տառապելով ամենածանր հիվանդությամբ, կբուժվի հեքիմ կնոջ մոտ կամ իր տնական, ժողովրդական դեղերով (դրանք երբեք չպետք է արհամարհել), քան կգնա բժշկի կամ հոսպիտալում կպառկի։ Սակայն դրանից բացի, այդտեղ մի կարևոր, արտակարգ հանգամանք կա, որ ամենևին կապ չունի բժշկության հետ, այն է՝ հասարակ մարդկանց համընդհանուր անվստահությունն ամենայն ինչի նկատմամբ, ինչ կրում է վարչականի, պաշտոնականի կնիքը։ Դրանից էլ բացի, ժողովուրդը վախեցած և կանխակալ է հոսպիտալների դեմ՝ զանազան վախեր ունի, ասեկոսեներ, հաճախ անհեթեթ, սակայն երբեմն էլ՝ հիմնավոր։ Իսկ գլխավորն այն է, որ նրան վախեցնում են հոսպիտալի գերմանական կարգերը, հիվանդության ամբողջ ընթացքում օտար մարդկանց ներկայությունը, խստություններն ուտելիքի խնդրում, պատմությունները բուժակների և բժիշկների հետևեողական խստության, դիակները կտրատելու և փորփրելու մասին և այլն։ Ինչպես դատում է ժողովուրդը, ընդսմին, պարոններն են բուժելու, քանզի ամեն դեպքում, պարոններ են բժիշկները։ Բայց բժիշկների հետ ավելի սերտ ծանոթանալուց հետո (թեև ոչ առանց բացառության, սակայն մեծ մասամբ) բոլոր այդ վախերը չքանում են շատ շուտով, ինչ, կարծում եմ, ուղղակիորեն պատիվ է բերում մեր բժիշկներին, գերազանցապես երիտասարդներին։ Մեծ մասը նրանցից կարողանում է վաստակել հասարակ մարդկանց հարգանքը և անգամ սերը։ Ծայրահեղ դեպքում, ես գրում եմ այն մասին, ինչ ինքս եմ տեսել ու կրել բազմիցս, շատ տեղերում, և հիմքեր չունեմ կարծելու, թե այլ վայրերում չափից ավելի շատ վարվում են ուրիշ կերպ։ Հարկավ, որոշ տեղերում բժիշկները կաշառք են վերցնում, մեծապես օգտվում իրենց հիվանդներից, համարյա քամահրում հիվանդներին, անգամ իսպառ մոռանում բժշկությունը։ Դեռևս դա կա, բայց ես խոսում եմ մեծամասնության մասին կամ ավելի լավ է ասել, այն ոգու, այն ուղղվածության մասին, որն իրականացվում է հիմա, մեր օրերում, բժշկության մեջ։ Իսկ նրանք՝ ուխտադրուժները, ոչխարի հոտին խառնված գայլերը, մինչ էլ ներկայացնեն ի արդարացումն իրենց, ինչպես էլ արդարանան, օրինակ ասենք, միջավայրով, որն իր հերթին կլլել է իրենց, մշտապես անիրավացի կլինեն, հատկապես եթե ընդսմին կորցրել են նաև մարդասիրությունը։ Իսկ մարդասիրությունը, գուրգուրանքը, եղբայրական կարեկցանքը հիվանդի հանդեպ, երբեմն ավելի են պետք բոլոր դեղամիջոցներից։ Ժամանակն է, որ դադարենք անտարբերությամբ տրտնջալ միջավայրից, իբր դա կլլել է մեզ։ Ընդունենք, թե ճշմարիտ է, շատ բան կլլում է մեզնից, և հաճախ ոմն խորամանկ և գործը հասկացող խարդախ, միջավայրի ներգործությամբ թաքցնում և արդարացնում է իր ոչ թե մեկ թուլությունը, հաճախ էլ պարզապես ստորությունը, հատկապես եթե կարողանում է սիրուն-սիրուն խոսել կամ գրել։ Ի դեպ, դարձյալ շեղվեցի նյութից, ուզում էի ասել սոսկ, որ հասարակ ժողովուրդն անվստահ և թշնամաբար է տրամադրված առավելապես բժշկական վարչակազմի և ոչ բժիշկների նկատմամբ։ Իմանալով, ինչպիսիք են նրանք իրականում, նա շուտով կորցնում է իր շատ նախապաշարմունքները։ Մեր բուժարանների մնացյալ իրավիճակը մինչև հիմա շատ հարցերում իր կանոններով չի համապատասխանում հասարակ ժողովրդի ոգուն, մինչև հիմա թշնամական է մեր հասարակ ժողովրդի սովորույթներին և ի վիճակի չէ ձեռք բերել ժողովրդյան լիակատար վստահությունը և հարգանքը։ Համենայն դեպս, ինձ այդպես է թվում՝ սեփական որոշ տպավորություններից։
Մեր օրդինատորը սովորաբար կանգ էր առնում յուրաքանչյուր հիվանդի մոտ, լրջորեն և արտակարգ ուշադրությամբ զննում և հարցուփորձ էր անում նրան, դեղեր և չափաբաժիններ նշանակում։ Երբեմն ինքն էլ էր նկատում, որ հիվանդը ոչ մի հիվանդություն էլ չունի, բայց քանի որ նա եկել էր աշխատանքից դադար առնելու կամ պառկելու ներքնակի վրա՝ չոր տախտակի փոխարեն, և վերջապես, այնուամենայնիվ, տաք սենյակում, այլ ոչ խոնավ կորդեգարդիայում, ուր նեղվածքի մեջ էին պահվում գունատ և հյուծված մեղադրյալների հոծ խմբեր (մեզ մոտ՝ Ռուսիայում, մեղադրյայները համարյա միշտ գունատ են ու հյուծված՝ հատկանիշ, որ նրանց պահում են և հոգեվիճակն էլ միշտ ավելի ծանր է, քան դատապարտվածներինը), ապա մեր օրդինատորը հանգիստ գրանցում էր մի որևէ febris catashalis և թողնում պառկելու երբեմն մի ամբողջ շաբաթ։ Այդ febris catashalis-ի վրա մեզ մոտ ծիծաղում էին։ Շատ լավ գիտեին, որ դա մեզանում ընդունված, բժշկի և հիվանդի փոխադարձ համաձայնությամբ, մի տեսակ բանաձևում է սարքովի հիվանդության նշման համար, «պահեստի աչքխոթողներ», ինչպես «թարգմանում» էին կալանավորներն այդ «febris catashalis»-ը։ Երբեմն հիվանդը չարաշահում էր բժշկի բարեսրտությունը և շարունակում պառկել այնքան ժամանակ, մինչև ուժով կվռնդեին նրան։ Այդ ժամանակ պետք էր տեսնել մեր օրդինատորին․ կարծես երկնչում էր, կարծես ամաչում էր ուղղակի ասել հիվանդին, որ առողջանա և շուտով խնդրի դուրս գրել իրեն, թեև կատարյալ իրավունք ուներ առանց դեսուդենի, առանց ամեն կարգի խոսակցությունների և համոզելու, նրա հիվանդաթերթիկի վրա գրելով sanatest։ Սկզբում նա ակնարկում էր հիվանդին, հետո յուրօրինակ հորդորում. «Ժամանակը չէ՞, արդյոք, չէ որ արդեն համարյա առողջ ես, հիվանդասենյակում էլ նեղվածք է» և այլն, և այլն, այնքան ժամանակ, մինչև հիվանդի խիղճը կտանջեր և վերջապես ինքը կխնդրեր դուրս գրվել։ Ավագ բժիշկը, չնայած թե մարդասեր էր, թե ազնիվ (նրան նույնպես շատ էին սիրում հիվանդները), սակայն անհամեմատ ավելի խիստ էր, օրդինատորից ավելի վճռական, առանձին դեպքերում նույնիսկ դաժան խստություն էր դրսևորում, և դրա համար նրան հատկապես էին հարգում։ Նա հայտնվում էր հոսպիտալի բոլոր բժիշկների ուղեկցությամբ, օրդինատորից հետո, նույնպես զննում յուրաքանչյուրին առանձին, հատկապես կանգ առնում ծանր հիվանդների մոտ, միշտ կարողանում էր ասել բարի, քաջալերիչ, հաճախ նույնիսկ սրտալի խոսք և ընգհանրապես լավ տպավորություն էր թողնում։ «Պահեստի աչքխոթոցներով» եկածներին երբեք չէր մերժում ու ետ չէր ուղարկում, բայց եթե հիվանդն ինքն էր համառում, ապա հեշտ ու հանգիստ դուրս էր գրում, «Է՛, ինչ, եղբայր, պառկեցիր բավական ժամանակ հանգստացար, գնա, նամուսն էլ է լավ բան»։ Սովորաբար համառում էին կամ աշխատանքից ծուլացողները հատկապես ամռան աշխատանքային ամիսներին, կամ էլ ամբաստանյալներից նրանք, ովքեր պատիժ էին սպասում։ Հիշում եմ, այդպիսի մեկի նկատմամբ գործադրեցին հատուկ խստություն, անգամ դաժանություն, որպեսզի հարկադրեն դուրս գրվել։ Եկել էր աչքի հիվանդությամբ, աչքերը կարմրել էին, բողոքում էր սաստիկ, ծակող ցավերից։ Նրան սկսեցին բուժել ճանճասպեղանիով, տզրուկներով, քայքայող ինչ֊որ հեղուկի ցայտքերով և այլն, սակայն հիվանդությունն, այդուհանդերձ, չէր անցնում, աչքերը չէին մաքրվում։ Կամաց-կամաց կռահեցին բժիշկները, որ հիվանդությունը սարքովի է. բորբոքումը մշտապես մեծ չէր, ոչ վատանում էր, ոչ էլ բուժվում, շարունակ նույն վիճակն էր՝ դեպքը կասկածելի էր։ Վաղուց արդեն բոլոր կալանավորները գիտեին, որ ձևացնում է, խաբում է մարդկանց, թեև ինքը չէր խոստովանում։ Երիտասարդ էր, նույնիսկ գեղեցկատես, բայց մի տեսակ անդուր տպավորություն էր թողնում բոլորիս վրա՝ գաղտնապահ, կասկածամիտ, խոժոռված, ոչ մեկի հետ չէր խոսում, նայում էր հոնքերի տակից, թաքնվում բոլորից, ասես կասկածելով բոլորին։ Հիշում եմ, ոմանց մտքով անցնում էր, թե մի փորձանք չբերի։ Զինվոր էր եղել, մեծ գողություններ արել, մերկացվել ու դատապարտվել հազար մահակածեծի և կալանավորական վաշտ ուղարկվելու։ Պատժի պահը հեռացնելու համար, ինչպես նշել եմ վերը, կալանավորները երբեմն դիմում են սարսափելի հնարների. պատժի նախօրեին դանակով կխփի ղեկավարությունից որևէ մեկին, կամ կալանավոր իր եղբորը, նրան նորովի կդատեն, և պատժումը կհետաձգվի ես երկու ամսով, ուստի նպատակին հասել է։ Հոգը չէ, որ երկու ամիս անց իրեն պատժելու են երկու, երեք անգամ ավելի խիստ, միայն թե հիմա հեռացնի այդ գաժան պահը թեկուզ մի քանի օրով, իսկ հետո ինչ ուզում է, թող լինի՝ երբեմն այնքան ուժեղ է լինում այդ թշվառականների հոգեկան ահավոր անկումը։ Մեզ մոտ արդեն փսփսում էին իրար մեջ, որ զգուշանան նրանից, գուցեև մեկնումեկին գիշերով կդանակահարի։ Իմիջիայլոց, այդպես խոսում էին միմիայն, իսկ նախազգուշական առանձին միջոցներ չէին ձեռնարկում անգամ նրանք, ում պառկելատեղը նրա կողքին էր։ Իմիջիայլոց, տեսնում էին, որ գիշերները նա տրորում է աչքերը պատի ծեփով, էլի ինչ-որ բանով, որպեսզի առավոտյան աչքերը կարմրած լինեն.։ Ի վերջո, գլխավոր բժիշկը սպառնաց նրան կտավաքողով։ Աչքի տևական հիվանդության ժամանակ, որը ձգվում է երկար և երբ բժշկական բոլոր միջոցները փորձված են տեսողությունը փրկելու համար, բժիշկները դիմում են ուժեղ և տանջալի միջոցի. հիվանդին կտավաքող են նշանակում, ճիշտ ինչպես ձիուն։ Բայց թշվառականն այդտեղ էլ չհամաձայնեց ապաքինվել։ Ի՜նչ համառ բնավորություն էր, կամ չափից ավելի վախկոտ, չէ որ ծակծկումը թեև մահակածեծ չէր, բայց էլի շատ էր տանջալի։ Հիվանդի վզի ետևում մաշկը ձգում են ձեռքով, ինչքան հնարավոր է, բռի մեջ հավաքված մաշկը ծակծկում են դանակով, որից լայն ու երկայնակի վերք է գոյանում ծոծրակով մեկ, և այդ վերքի մեջ մտցնում բավականաչափ լայն, համարյա մատնաչափ կտավի շերտ։ Հետո ամեն օր, որոշակի ժամի, այդ շերտը քաշքշում են վերքի մեջ, այնպես, որ կարծես նորից են կտրատում, որպեսզի վերքն ընդմիշտ թարախակալի և չսպիանա։ Խեղճն ահավոր այդ տանջանքին էլ դիմացավ համառորեն, մի քանի օր և վերջապես համաձայնեց գուրս գրվել։ Աչքերը մեկ օրում կատարելապես ապաքինվեցին, և հենց սպիացավ ծոծրակը, նրան ուղարկեցին աբվախտ, որպեսզի վաղն ևեթ ելնի հազար մահակածեծի։
Անշուշտ, դժվարին է պահը՝ պատժից առաջ, դժվարին այն աստիճան, որ գուցեև մեղք եմ անում հոգուս, այդ վախը կոչելով փոքրոգություն և վախկոտություն։ Ուրեմն, դժվար է, երբ ենթարկվում են կրկնակի, եռակի պատիժների, միայն թե հիմաի կատար չածվի։ Ի դեպ, հիշատակել եմ նաև նրանց մասին, ովքեր իրենք էին խնդրում շուտափույթ դուրսգրում, դեռևս առաջին հարվածներից չսպիացած մեջքով, որպեսզի մյուս հարվածներն էլ կրեն և վերջնականապես ելնեն դատի տակից, իսկ ենթադատ մնալն աբվախտում, հարկավ, բոլորի համար անհամեմատ ավելի վատ է տաժանակրությունից։ Սակայն խառնվածքների տարբերությունից զատ, ոմանց վճռականության և աներկյուղության մեջ մեծ դեր է խաղում ծեծի և պատժի հանդեպ արմատացած սովորույթը։ Բազմիցս գանահարվածը մի տեսակ ամրանում է հոգով և մեջքով և, ի վերջո, պատիժը դիտելով քմծիծաղով, համարյա ինչպես թեթևակի անհարմարություն, այլևս չի վախենում դրանից։ Ընդհանուր առմամբ ասած, ճշմարտացի է։ Մեր կալանավորներից մեկը՝ հատուկ բաժանմունքից, մկրտված կալմիկ Ալեքսանդրը կամ Ալեքսանդրան, ինչպես կոչում էին մեզ մոտ նրան, տարօրինակ մեկն էր, քիչումիչ խարդախ, աներկյուղ և միաժամանակ շատ բարեհոգի, պատմում էր ինձ, թե ինչպես է կրել և դիմադել իր չորս հազարին, պատմում էր ծիծաղելով ու կատակելով, բայց տեղնուտեղը երդվեց շատ լրջորեն, որ դեռևս վաղ, քնքշաբարո մանկուց եթե հասակ առած չլիներ մտրակի տակ, որից տառացիորեն ամբողջ կյանքում չչքացան մեջքի վրայի սպիներն իր հորդայում, ապա ոչ մի դեպքում չէր դիմանա այդ չորս հազարին։ Պատմելիս կարծես օրհնում էր այդ դաստիարակությունը մտրակի տակ։ «Ամեն բանի համար ինձ ծեծում էին, Ալեքսանդր Պետրովիչ,— մի անգամ ասաց նա, նստած իմ մահճակալին, իրիկնամուտին, լույսերը մարելուց առաջ,— եղած֊չեղածի, ինչի համար ասես, տասնհինգ տարի, վրա֊վրա, հենց այն օրից, ինչ ինձ հիշում եմ, օրական մի քանի անգամ, չէր խփում մենակ նա, ով չէր ուզում։ Այնպես որ վերջում արդեն լրիվ վարժվել էի»։ Ինչպես էր գնացել զինվորության, չեմ հիշում, չգիտեմ, ի դեպ գուցեև պատմել է՝ մշտապես փախչող էր ու թափառական։ Միայն հիշում եմ նրա պատմածը, թե ինչպես ահավոր վախեցավ, երբ դատապարտեցին չորս հազար մահակածեծի՝ պետին սպանելու համար։ «Գիտեի, որ ինձ դատելու են շատ խիստ և որ կարող է, մահակի տակից բաց չթողնեն, ու չնայած մտրակին վարժված էի, բայց ախր, չորս հազար մահակը կատակ բան չի, ավելացրած, որ ամբողջ ղեկավարությունը չարացած էր։ Գիտեի, հաստատ գիտեի, որ անպատիժ չի մնա, չդիմացա՝ կարող է մահակի տակից բաց չեն թողնի։ Սկզբում փորձ արեցի մկրտվել, մտածեցի՝ վայ թե ներեն, ու չնայած մերոնք էլ էին ասում, որ դրանից բան դուրս չի գա, չեն ներելու, բայց մտածեցի՝ ամեն դեպքում փորձեմ, ամեն դեպքում նրանք կխղճան ծեծել մկրտվածին։ Իսկականից էլ ինձ մկրտեցին և սուրբ մկրտությանը Ալեքսանդր անունը տվեցին, բայց դե, մահակները մնացին մահակ։ Գոնե մեկը ներեին, նույնիսկ վիրավորական էր։ Ինքս ինձ մտածեցի, դե լավ, սպասեք, բոլորիդ իսկականից եմ խաբելու։ Ու ինչ եք կարծում, Ալեքսանդր Պետրովիչ, խաբեցի։ Ես անասելի լավ կարենում էի մեռած ձևացնել, այսինքն, ոչ թե որ լրիվ մեռած, այլ որ հրես-հրես, շունչս կփչեմ։ Ինձ տարան, առաջին հազարին էին տանում՝ լավ դաղում էր, ես էլ՝ գոռում։ Տարան երկրորդին, ըհը՜, մտածեցի, վերջս գալիս է, խելքս լրիվ ցնդեցրել են, ոտքերս չեն պահում, ու շրը՜մփ՝ գետնին, աչքերս քարացան, երեսս կապույտ, շունչ չկա, բերանս փրփուր է կապել։ Մոտեցավ բուժակը, ասաց՝ հիմա կմեռնի։ Ինձ տարան հոսպիտալ, ու ես տեղնուտեղը կենդանացա։ Ուրեմն, հետո ինձ երկու անգամ էլ տարան, և արդեն չարացած էին վրաս, շատ էին չարացած, իսկ ես երկու անգամ էլ խաբեցի։ Երրորդ հազարից մենակ մեկը կերա, մեռած ձևացա, իսկ հենց եկավ չորրորդը, ամեն մահակը երեքի տեղ կլիներ՝ էնքան ցավոտ էին խփում։ Կատաղած էին վրաս։ Էդ վերջին ոչուփուչ հազարը (ես դրա...) լրիվ արժեր առաջին երեքին, ու որ չմեռա վերջից առաջ (մնացել էր ընդամենը երկու հարյուր մահակ), տեղնուտեղը կմեռցնեին ծեծելով, բայց ինձ չկորցրի. նորից խաբեցի ու նորից մեռած ձևացա, էլի հավատացին։ Ախր, ո՞նց չհավատային, բժիշկն էր հավատում, էնպես որ վերջին երկու հարյուրի վրա, ու չնայած հետո ամբողջ ուժով էին խփում, էնպես որ ուրիշ անգամ երկու հազարը հեշտ էր երևում, բայց չէ, քեզ ասեմ, չմեռցրին, բայց ինչի՞ չմեռցրին։ Էլի որ փոքրուց մտրակի տակ էի մեծացել։ Դրանից էլ էսօր ողջ ու առողջ եմ։ Օ՜հ, հո չեն ծեծել, հո ծեծ չեն տվել ինձ կյանքում»,— ավելացրեց նա պատմության վերջում, տրտում մտորումների մեջ կարծես ջանալով վերհիշել ու թվարկել, թե քանի անգամ են իրեն ծեծել։ «Չէ,― ավելացրեց նա, մի պահ լռելուց հետո,— հաշվել չի լինի, ինչքան են ծեծել, մեկ էլ՝ ի՜նչ հաշվես։ Հաշիվ֊համրանք չկա»։ Նայեց ինձ ու ծիծաղեց, այնքան բարեհոգի, որ չկարողացա չժպտալ նրան ի պատասխան։ «Գիտեք ինչ, Ալեքսանդր Պետրովիչ, ախր հիմա էլ, թե գիշերն երազ տեսա, անպայման ինձ ծեծելիս կլինեն, ուրիշ երազ չի գալիս»։ Իսկապես, գիշերները նա հաճախ էր գոռում և գոռում կոկորդով մեկ, այնպես որ կալանավորները հաճախ արթնացնում էին՝ բոթրթելով. «Ինչ ես գոռում, գրողի տարած»։ Պնդակազմ մեկն էր, ոչ բարձրահասակ, վտվտիկ ու զվարթ, քառասունհինգ տարեկան կլիներ, բոլորի հետ հաշտ ապրում էր, ու թեև շատ էր սիրում գողանալ և շատ հաճախ էլ ծեծվում դրա համար, բայց դե, մեզ մոտ ո՞վ չէր գողանում և ծեծ չէր ուտում դրա համար։
Մի բան էլ ավելացնեմ․ միշտ զարմանում էի անսովոր այն բարեհոգությամբ, որով պատմում էին բոլոր ծեծվածներն այն մասին, թե ինչպես են մահակածեծ արվել և նրանց մասին, ովքեր ծեծել են։ Հաճախ չարացածության կամ ատելության նշույլ իսկ չէր լինում այդպիսի պատմության մեջ, ինչից տակնուվրա էր լինում սիրտս և սկսում սաստիկ զարկել։ Իսկ նրանք պատմում էին ու ծիծաղում երեխաների պես։ Ահա, ասենք, Մ․֊ցկին, պատմում էր իր պատժի մասին, նա ազնվականներից չէր և հինգ հարյուրը ստացել էր։ Այդ մասին իմացել էի ուրիշներից և ինքս հարցրի․ ճի՞շտ է արդյոք դա և ինչպե՞ս է եղել։ Նա պատասխանեց մի տեսակ կարճ, ասես ներքին ցավով, ճիշտ կարծես ջանալով՝ չնայել ինձ, և դեմքը կարմրատակեց։ Քիչ անց նայեց, և աչքերի մեջ ցոլաց ատելության կրակը, իսկ շրթունքը դողաց զայրույթից։ Զգացի, որ նա երբեք չի կարող մոռանալ իր անցյալի այդ էջը։ Սակայն մերոնք, համարյա բոլորը (չեմ երաշխավորում, թե բացառություններ չլինեն) դրան նայում էին միանգամայն ուրիշ կերպ։ Երբեմն մտածում էի՝ չի կարող պաաահել, որ նրանք լիովին մեղավոր համարեն իրենց և պատժի արժանի, հատկապես եթե մեղք գործած լինեն ոչ յուրայինների, այլ ղեկավարության դեմ։ Մեծամասնությունն ամենևին չէր մեղադրում իրեն։ Ասել եմ արդեն, որ խղճի խայթ չեմ նկատել, անգամ այն դեպքերում, երբ հանցանքը գործվել էր իրենց իսկ շրջապատի դեմ։ Ղեկավարության դեմ հանցանքների մասին խոսել իսկ չարժե։ Երբեմն ինձ թվում էր, որ վերջին դեպքում առկա է յուրովի առանձնահատուկ, այսպես ասած, ինչ-որ գործնական, ավելի լավ է, փաստական հայացք խնդրո հանդեպ։ Հաշվի էր առնվում ճակատագիրը, փաստի անդիմագրավելիությունը և ոչ ինչ-ինչ կերպ մտածված, այլ հենց այնպես, չգիտակցված, ինչպես որևիցե հավատ։ Օրինակ, կալանավորը թեև մշտապես հակված է իրեն իրավացի զգալ՝ ղեկավարության դեմ գործած հանցանքներում, այնպես որ հարցն ինքնին նրա համար աներևակայելի էր, բայց և այնպես գործնականորեն գիտակցում էր, որ ղեկավարությունն իր հանցանքին միանգամայն ուրիշ հայացքով է նայում, ուրեմնև ինքը պիտի պատժվի, և դրանով քվիտ են։ Պայքարն այստեղ երկկողմանի է։ Ընդ որում, հանցագործը գիտե և չի կասկածում, որ ինքն արդարացված է իր հարազատ միջավայրի դատով, իր իսկ հասարակ ժողովրդի, ինչը հանցագործը դարձյալ գիտե, երբեք վերջնականապես չի դատապարտի իրեն, իսկ մեծ մասին լիովին կարդարացնի, միայն թե մեղքն ուղղված չլինի յուրայինների, եղբայրների, իր իսկ հասարակ ժողովրդի դեմ։ Խիղճը հանգիստ է, իսկ խղճով նա ամուր է և բարոյապես չի ճնշվում, իսկ դա գլխավորն է։ Նա կարծես զգում է, որ հենվելու տեղ ունի, ուստիև ոչ թե ատում է, այլ իր հետ կատարվածն ընդունում որպես անխուսափելի փաստ, որը ոչ իրենով է սկսվել, ոչ էլ իրենով է վերջանալու և դեռ երկար-երկար շարունակվելու է, մեկընդմիշտ հաստատված, կրավորական, սակայն համառ պայքարում։ Այդ ո՞ր զինվորն է անձամբ ատում թուրքին, երբ պատերազմում է նրա դեմ, իսկ չէ որ այդ թուրքը սպանում, խոցում, կրակում է իր վրա։ Իմիջիայլոց, ոչ բոլոր պատմություններն էին բացարձակորեն սառնասիրտ ու անտարբեր։ Օրինակ, պորուչիկ Ժերեբյատնիկովի մասին պատմում էին զայրույթի որոշ երանգով նույնիսկ, ընդ որում՝ ոչ շատ։ Այդ պորուչիկ Ժերեբյատնիկովի հետ ծանոթացել էի դեռևս առաջին անգամ հիվանդանոցում պառկելիս, հարկավ, կալանավորների պատմածներից։ Հետո մի անգամ տեսա անձամբ, երբ ժամապահ էր կանգնած։ Երեսունի մատույցներում, բարձրահասակ, գեր, ճարպոտ, վարդագույն, կախկխված այտերով, ճերմակ ատամներով և նոզդրևյան որոտնաձայն ծիծաղ ունեցող մեկն էր։ Դեմքից էր երևում, որ աշխարհիս ամենաչմտածող արարածն է։ Այնչափ շատ էր սիրում ծեծել և գանահարել, երբ մեկ-մեկ պատժող էին կարգում։ Շտապեմ ավելացնել, որ պորուչիկ Ժերեբյատնիկովին այն ժամանակ էլ էին նայում որպես մի այլանդակի՝ իր իսկ յուրայինների մեջ, այդպես էին նայում նաև կալանավորները։ Նրանից բացի, ուրիշ կատարածուներ էլ կային, անշուշտ հնում, այն ոչ ուշ անցյալում, որի մասին «թարմ է պատումը, բայց դժվար հավատալի», նրանց, ովքեր սիրում էին գործն անել եռանդագին ու ջանադիր։ Սակայն մեծ մասամբ դա արվում էր պարզունակ և առանց առանձին հափշտակության։ Իսկ պորուչիկր կատարողական գործում նման էր մի նրբաքիմք գաստրոնոմի։ Նա սիրում, կրքոտաբար էր սիրում կատարածուական արվեստը և սիրում էր լոկ հանուն արվեստի։ Նա վայելում էր դա, ըմբոշխնում, ինչպես հռոմեական կայսրության ժամանակների՝ վայելքներից հղփացած, խունացած պատրիկ, ինքն իր համար մոգոնում էր զանազան նրբաքիմք, հակաբնական բաներ, որպեսզի փոքր-ինչ գրգռի և խտուտ տա իր ճարպախեղդ հոգին։ Ահա, կալանավորին բերում են պատժելու, Ժերեբյատնիկովը կատարածուն է։ Հաստ մահակներով զինված մարդկանց երկարուկ շարքին նետած մի հայացք արդեն ոգեշնչում է նրան։ Ինքնաբավ անցնում է շարքի առջևով ու խստիվ հաստատում, որ յուրաքանչյուրն իր գործն անի ջանադրաբար, խղճմտանքով, թե չէ... Բայց ջահել զինվորներն էլ գիտեն, ինչ ասել է այդ թե չէ-ն։ Բայց ահա բերում են հենց իրեն՝ կալանավորին, և եթե նա դեռևս ծանոթ չէ Ժերեբյատնիկովին, եթե դեռևս չի լսել նրա մասին՝ գաղտնիքներով հանդերձ, ապա այսպիսի մի թատրոն է սարքում կատարածուն։ (Անշուշտ, նրա հարյուրավոր օյիններից մեկը, պորուչիկն անսպառ հորինող էր)։ Յուրաքանչյուր կալանավոր այն պահին, երբ մերկացնում են իրեն, իսկ ձեռքերր կապում հրացանների խզակոթերին, որոնցով ենթասպաներն արդեն քաշեքաշ տանում են ամբողջ կանաչ փողոցով, յուրաքանչյուր կալանավոր, հետևելով ընդհանուր սովորույթին, այդ պահին սկսում էր արտասվախառը, աղերսական ձայնով աղաչել կատարածուին, որ ավելի թեթև պատժի և պատիժը չսաստկացնի ավելորդ խստությամբ. «Ձերդ ազնվություն,— բղավում է թշվառականը,— ողորմացեք, հարազատ հոր պես, էնպես արեք, որ հազար տարի ձեզ համար աղոթք անեմ Աստծուն, մի սպանեք, ողորմած եղեք»։ Ժերեբյատնիկովն էլ հենց դրան է սպասում։ Անմիջապես դադարեցնում է ընթացքր և նույնպես սրտառուչ տեսքով խոսակցություն սկսում կալանավորի հետ.
― Բարեկամս,― ասում է նա,— ախր ես ի՞նչ անեմ քեզ հետ։ Ես չեմ պատժողը, այլ օրենքը։
― Ձերդ ազնվություն, ամեն բան ձեր ձեռին է, ողորմած եղեք։
― Իսկ դու կարծում ես, չե՞մ խղճում քեզ։ Կարծում ես, ինձ համար դուրեկա՞ն կլինի նայելը, թե ինչպես են ծեծում Ախր, ես էլ եմ մարդ։ Քո կարծիքով, մա՞րդ եմ, թե չէ։
― Բա ոնց, ձերդ ազնվություն, հայտնի բան է. դուք ծնող, մենք զավակ։ Հարազատ հոր տեղ եղեք,— բղավում է կալանավորը, սկսելով արդեն հուսալ։
― Հա, բարեկամս, ինքդ դատի, խելք հո ունես, որ դատես, ախր ինքս էլ գիտեմ, որ մարդու պես պիտի նայեմ քեզ մեղավորիդ, ներողամտությամբ և ողորմածությամբ։
― Լրիվ ճիշտ բան ասիք, ձերդ ազնվություն, լրիվ։
― Հա, ողորմածությամբ նայել, ինչքան էլ մեղավոր եղար։ Բայց ախր էստեղ ես չեմ, օրենքն է։ Ախր, ես Աստծուն եմ ծառայում ու հայրենիքին, ախր ես ծանր մեղք կգործեմ, եթե թուլացնեմ օրենքը, մտածիր էդ մասին։
― Ձերդ ազնվություն...
― Դե, էլ ի՛նչ։ Էդպես էլ թող լինի քեզ համար։ Գիտեմ, որ մեղք եմ գործում, բայց թող լինի․․․ Էս անգամ քեզ կներեմ, թեթև կպատժեմ։ Լավ, իսկ որ դրանով հենց քեզ վնաս տա՞մ։ Հրես, քեզ ներեմ, թեթև պատժեմ, դու էլ հուսով լինես, որ մյուս անգամ էլ էդպես կլինի, բռնես ու նոր հանցանք գործես, էն ժամանա՞կ ինչ։ Ախր, հոգուս մեղք արած կլինեմ...
― Ձերդ ազնվություն, բարեկամ-թշնամուս կարգելեմ։ Այ, ոնց որ երկնքի տիրակալի գահի առաջ...
― Էհ, դե լավ, լավ։ Բայց ինձ կերդվե՞ս, որ սրանից հետո քեզ լավ ես պահելու։
― Աստված ինձ քարացնի, որ էն աշխարհում էլ...
― Երդում մի կեր, մեղք է։ Ես քո խոսքին էլ կհավատամ, խոսք տալի՞ս ես։
― Ձերգ ազնվություն։
― Ուրեմն, լսիր, կներեմ քեզ՝ քո որբի արցունքների համար, ո՞րբ ես։
― Որբ եմ, ձերդ ազնվություն, մեն֊մենակ, ոչ հեր, ոչ մեր...
― Լավ, ուրեմն, քո որբի արցունքների համար, բայց տես հա, վերջին անգամ լինի... տարեք,— ավելացնում է այնպիսի մի գթասիրտ ձայնով, որ կալանավորն արդեն չգիտե, թե ինչ աղոթքներով դիմի Աստծուն՝ այդքան բարեգութ մարդու համար։ Բայց ահա, շարժվեց ահեղաշունչ թափորը, քաշեքաշ տարան, դղրդաց թմբուկը, առաջին մահակները թափ առան... «Քշի՜ դրան,— կոկորդով մեկ գոռում է Ժերեբյատնիկովը։— Դաղի՛ դրան։ Խփի՛, խփի,՛։ Վառի՛։ Էլի հասցրու, էլի։ Ավելի պինդ որբին։ Ավելի պինդ խարդախին։ Ճկռացրու դրան, ճկռացրու»։ Եվ զինվորները զարկում են ամբողջ թափով, պեծեր են թռչում խեղճի աչքերից, նա սկսում է բղավել, իսկ Ժերեբյատնիկովր վազում է ետևից, շարքի միջով ու քրքջում, քրքջում է, խեղդվում ծիծաղից, ձեռքերով սեղմում է կողերը ծիծաղից, չի կարողանում շտկվել, այնպես որ վերջում նույնիսկ խղճալ կարելի է նրան՝ բարեսիրտ մարդուն։ Եվ հո՜ ուրախ չէ, հո՜ չի ծիծաղում, միայն թե մեկ-մեկ կտրվում է նրա զրնգուն, առողջ, որոտնալից ծիծաղը, և նորից է լսվում. « Խփի, խփի դրան։ Դաղի խաբեբային, դաղի որբուկին...»։
Ահա, նաև ինչպիսի տարբերակներ էր մոգոնում. բերում են պատժելու, կալանավորը նորից սկսում է աղաչել։ Այս անգամ Ժերեբյատնիկովը չի կոտրատվում, ծաղրածուություն չի անում, այլ սկսում է անկեղծանալ.
― Գիտես ինչ կա, սիրելիս,— ասում է նա,— քեզ պատժելու եմ, ինչպես պետքն է, քանի որ դրան արժես։ Բայց գուցեև քեզ համար ահա թե ինչ կանեմ, չեմ կապի խզակոթերին։ Մենակդ կանցնես, բայց նոր ձևով. ինչքան ուժ ունես, կվազես լրիվ շարքի միջով։ Չնայած բոլոր մահակները կխփեն, բայց ախր կարճ կտևի, ի՞նչ ես կարծում։ Կուզե՞ս փորձել։
Կալանավորը լսում է տարակուսանքով, անվստահությամբ և միտք է անում. «Ինչ կա որ,— մտածում է ինքն իրեն,— վայ թե իսկականից էլ ավելի թեթև լինի, ամբողջ ուժով կվազեմ, էնպես որ չարչարանքն էլ հինգ անգամ կարճ կտևի, վայ թե մահակները լրիվ չկպչեն»։
― Լավ, ձերդ ազնվություն, համաձայն եմ։
― Է, ես էլ եմ համաձայն, դե հուպ տուր։ Տեսեք հա, փուստ չտաք,— բղավում է զինվորներին, ի դեպ, նախապես իմանալով, որ ոչ մի մահակ չի վրիպելու մեղավոր մեջքից, վրիպած զինվորն էլ է շատ լավ իմանում, թե ինչի կենթարկվի։ Կալանավորն ամբողջ ուժով սկսում է վազել «կանաչ փողոցով», բայց իհարկե, տասնհինգ շարք էլ չանցած, կայծակի պես, թմբկազարկի նման, միանգամից հանկարծակի իջնում են մահակները մեջքին, և խեղճը ճչալով ընկնում է, ինչպես գնդակից խոցված։ «Չէ, ձերդ ազնվություն, ավելի լավ է օրենքով»,— ասում է նա, դանդաղ ելնելով գետնից, գունատ ու վախեցած, իսկ Ժերեբյատնիկովը, որ նախապես գիտեր կատակը և թե ինչ կլինի հետո, քրքջում է, խեղդվում է ծիծաղից։ Սակայն ես չեմ նկարագրի նրա այդ բոլոր զվարճանքները և այն ամենն, ինչ պատմում էին նրա մասին։
Քիչ ուրիշ կերպ, մեկ ուրիշ երանգով ու ոգով, մեզ մոտ պատմում էին պորուչիկ Սմեկալովի՝ մեր բանտում պետի պաշտոնակատարի մասին, նախքան մեր պլաց֊մայորի նշանակումն այդ պաշտոնին։ Ժերեբյատնիկովի մասին թեև պատմում էին բավականին անտարբեր, առանց հատուկ չարության, բայց և այնպես չէին հիանում նրա քաջագործություններով, չէին գովում, այլ ըստ երևույթին խորշում։ Սակայն պորուչիկ Սմեկալովի մասին հիշում էին ուրախությամբ և հաճույքով։ Բանն այն է, որ նա ծեծելու ինչ-որ առանձնահատուկ սիրահար չէր, զուտ ժերեբյատնիկովյան տարրեր չուներ իր մեջ։ Բայց և այնպես ամենևին էլ դեմ չէր ձաղկելուն, իսկ բանն այն է հենց, որ նրա մտրակները մեզ մոտ հիշվում էին մի տեսակ քաղցր սիրով՝ այնքան էր կարողանում այդ մարդը հաճոյանալ կալանավորներին։ Իսկ ինչո՞վ։ Ինչպե՞ս էր վաստակել այդպիսի հռչակ։ Ճիչտ է, մեր ժողովուրդը, ինչպես գուցեև ամբողջ ռուս ժողովուրդը, պատրաստ է մոռանալ համակ տանջանքները մի հատիկ սիրալիր խոսքով։ Խոսում եմ այս մասին որպես փաստ, այս անգամ չքննելով դա ոչ մեկ, ոչ մյուս կողմից։ Դժվար չէր հաճոյանալ այդ ժողովրդին և հռչակ ձեռք բերել։ Սակայն պորուչիկ Սմեկալովը ձեռք էր բերել առանձնահատուկ համբավ, այնպես որ նույնիսկ այն մասին, թե ինչպես էր ձաղկում, հիշվում էր համարյա թե խանդաղատանքով։ «Հորից էլ լավ էր»,— մեկ-մեկ կասեին կալանավորները, անգամ հոգոց կհանեին, հուշերով համեմատելով իրենց նախկին ժամանակավոր պետ Սմեկալովին, ներկայիս պլաց-մայորի հետ։ «Հոդի մարդ էր»։ Հասարակ մարդ էր, գուցեև նույնիսկ յուրովի բարեսիրտ։ Սակայն պատահում է, որ պետը լինում է ոչ միայն բարեսիրտ, այլ նույնիսկ մեծահոգի մարդ, և ի՞նչ. բոլորը չեն սիրում նրան, մեկ էլ տեսար՝ պարզապես ծիծաղում են վրան։ Բանն այն է, որ Սմեկալովը կարողանում էր մի տեսակ այնպես անել, որ մեզ մոտ բոլորն ընդունում էին նրան որպես յուրայինի, իսկ դա մեծ հմտություն է, ավելի ճիշտ կլինի ասել՝ բնածին ընդունակություն, ինչը մտածելու տեղիք չի տալիս անգամ ունեցողներին։ Տարօրինակ բան, այդպիսի անձանցից լինում են նաև միանգամայն ոչ բարի մարդիկ, այնինչ երբեմն ձեռք են բերում մեծ համբավ։ Չեն զզվում, չեն խորշում ենթակա ժողովրդից՝ ահա թե ինչն է պատճառը, կարծում եմ։ Նրանց մեջ պարոնորդի-փափկասուններ չկան, նշույլն իսկ չկա, այլ կա մի տեսակ հստակ ռամկական բույր, ի բնե տրված նրանց, և Տեր իմ, ի՜նչ զգայուն է ժողովուրդն այդ բույրի հանդեպ։ Ինչե՜ր չի տա այդ բույրի սիրույն։ Ամենաբարեսիրտ մարդուն անգամ պատաստ է փոխարինել ամենախստաբարո մարդով, եթե վերջինս իրենց սեփական քաթանե շապկի հոտն ունի։ Էլ ի՞նչ, եթե այդ քաթանեհոտ մարդը, դրանից բացի, իսկապես բարեսիրտ է, թեկուզև յուրովի։ Այլևս անգին մարդ է։ Պորուչիկ Սմեկալովը, ինչպես արդեն ասել եմ, մեկ֊մեկ էլ ցավոտ էր պատժում, բայց կարողանում էր այնպես անել, որ նրա վրա ոչ միայն չէին չարանում, այլ նույնիսկ հակառակը, և հիմա, իմ ժամանակ, երբ արդեն վաղուց ամեն ինչ անցել էր, ծիծաղով ու հաճույքով էին հիշում նրա օյինների մասին՝ ձաղկելիս։ Իմիջիայլոց, շատ օյիններ չուներ՝ գեղարվեստական երևակայությունը չէր բավականացնում ճշմարիտն ասած, եղած֊չեղածը մի հատիկ էր, որով նա մի լրիվ տարի յոլա էր գնացել մեզ մոտ։ Բայց գուցեև սիրելի էր հենց նրանով, որ միակն էր։ Պարզունակություն շատ կար դրա մեջ։ Օրինակ, կբերեին մեղավոր կալանավորին, Սմեկալովն ինքը կներկայանար պատժավայր, կգար քմծիծաղելով, կատակով ինչ֊որ բանի մասին հենց տեղում հարցուփորձ կաներ մեղավորին՝ կողմնակի բաներից, նրա անձնական, տնային, կալանավորական գործերից, և ամենևին ոչ ինչ-ինչ նպատակով, ոչ որևէ խաղ խաղալու, այլ հենց այնպես՝ որովհետև ինքն իսկապես ուզում էր իմանալ այդ գործերի մասին։ Կբերեին ճիպոտները, Սմեկալովի համար աթոռ։ Կնստեր, անգամ ծխափողը կվառեր։ Երկարուկ մի ծխափող ուներ։ Կալանավորը կսկսեր աղաչել... «Դե չէ, եղբայր, պառկիր... ի՞նչ արած»... կասեր Սմեկալովը, կալանավորը կտնքար ու կպառկեր։ «Ասա տեսնեմ, սիրելիս, մի որևէ ոտանավոր գիտե՞ս անգիր»։— «Ոնց չէ, ձերդ ազնվություն, կնքված մարդիկ ենք, փոքրուց սովորել ենք»։— «Դե, ուրեմն ասա»։ Եվ կալանավորը գիտե, ինչ է ասելու, նախապես գիտե, ինչ է լինելու իր արտասանելիս, որովհետև մի երեսուն անգամ արդեն դա կրկնվել է ուրիշների հետ։ Սմեկալովն ինքն էլ գիտե, որ կալանավորն էլ գիտե դա, որ պառկած զոհի վրա ճիպոտները բարձրացրած զինվորներն անգամ այդ կատակի մասին նույնպես վաղուց արդեն լսած կան, այդուհանդերձ, կրկնում է նորից՝ այնքան է դուրն եկել մեկընդմիշտ, թերևս հենց այն պատճառով, որ ինքն էր հորինել, դրական ինքնասիրությունից։ Կալանավորը սկսում է, ճիպոտակիր զինվորները սպասում են, իսկ Սմեկալովը նույնիսկ կկռանար տեղում, ձեռքը կբարձրացներ, կդադարեր ծխել, կսպասեր հայտնի բառին։ Հանրահայտ աղոթքի առաջին տողից հետո, կալանավորը վերջապես կհասներ «յերկինս ես» բառերին։ Հենց դա էլ պետք էր։ «Սպասի,— կբղավեր բորբոքված պորուչիկը և վայրկենապես, ոգեշունչ շարժումով, դիմելով ճիպոտը բարձրացրած մարդուն, կգոռար։— Դու էլ նրան կշրմփացնես»։
Ու կխեղդվեր ծիծաղից։ Շուրջը կանգնած զինվորներն էլ քթի տակ կխնդային, կխնդմնդար խփողը, համարյա թե կժպտար նաև ծեծվողը, չնայած որ ճիպոտը «կշրմփացնես» բառի հետ արդեն կսուլեր օդում՝ վայրկյան անց ածելու պես ձաղկելու իր մեղավոր մարմինը։ Եվ կուրախանար Սմեկալովը, հենց այն պատճառով կուրախանար, որ ինչ լավ է հորինել ու ինքն է գրել՝ «յերկինս ես» և «կշրմփացնես», ի դեպ, հանգն էլ է բռնում։ Եվ Սմեկալովը կգնար պատժավայրից միանգամայն գոհ իրենից, ասենք, ճիպոտահարվածն էլ էր գնում համարյա թե գոհ իրենից ու Սմեկալովից, և մեկ էլ տեսար, կես ժամ անց արդեն կպատմեր բանտում, թե ինչպես նոր, երեսունմեկերորդ անգամ, կրկնվել էր նախկինում արդեն երեսուն անգամ կրկնված կատակը։ «Հոգի մարդ է, մի խոսքով, ուրախություն սիրող»։
Նույնիսկ երբեմն մի տեսակ մանիլովականությամբ էին հնչում հիշողությունները անչափ բարեսիրտ պորուչիկի մասին։
― Ուրեմս, տղերք, մեկ֊մեկ կպատահեր,— կպատմեր որևէ կալանավոր ու դեմքով մեկ կժպտար հիշողություններից,— դու գնում ես, իսկ նա արդեն նստած է իր պատուհանի տակ, խալաթով, թեյ է խմում, ծխում։ Գդակս կհանեի։— Էդ ո՞ւր ես գնում, Ակսյոնով։
― Գործի, Միխայիլ Վասիլյիչ, ամենից առաջ արհեստանոց է պետք,— քթի տակ կծիծաղեր... Այսինքս, հոգի մարդ էր։ Խոսք չկա՝ հոդի մարդ։
― Ու էլ չենք տեսնի էդպիսին,— կավելացներ լսողներից մեկը։
III։ Շարունակությունը
Ես հիմա խոսել սկսեցի պատիժների, հավասարապես նաև այդ հետաքրքիր պարտականությունների տարբեր կատարողների մասին, սոսկ այն պատճառով, որ տեղափոխվելով հոսպիտալ, այդ ժամանակ էլ հենց առաջին ակնառու ըմբռնումը ստացա բոլոր այդ գործերի մասին։ Մինչ այդ միայն լսելով գիտեի։ Մեր երկու հիվանդասենյակներում էին խմբված շպիցռուտեններով պատժված բոլորը՝ գումարտակներից, կալանավորական բաժանմունքներից և ուրիշ զորախմբերից՝ տեղավորված մեր քաղաքում և ամբողջ շրջակայքում։ Այդ առաջին շրջանում, երբ շուրջս կատարվող ամեն ինչին դեռես այնքան ագահորեն հետևում էի, ինձ համար բոլոր այդ տարօրինակ կարգերը, բոլոր այդ պատժվածները և պատժին նախապատրաստվողները, բնականաբար, շատ ուժեղ տպավորություն էին գործում։ Ես հուզված էի, շշկլված, վախեցած։ Հիշում եմ, որ այն ժամանակ էլ հանկարծակի և անհամբեր սկսեցի խորանալ այդ նոր երևույթների բոլոր մանրուքների մեջ, այդ թեմայով խոսակցություններ և պատմություններ լսել ուրիշ կալանավորներից, ինքս էի հարցեր տալիս, լուծումներ որոնում։ Իմիջիայլոց, ուզում էի գիտնալ վճիռների և ի կատար ածումների բոլոր աստիճաններն՝ անպայման, պատժումների բոլոր երանգները, իրենց՝ կալանավորների տեսակետներն այդ ամենի մասին։ Ջանում էի պատկերացնել պատժի գնացողների հոգեբանական վիճակը։ Արդեն ասել եմ, որ պատժից առաջ հազիվ թե մեկնումեկը սառնարյուն լիներ, չբացառելով անգամ նրանց, որոնք նախապես քանիցս ծեծվել էին։ Այստեղ ընդհանրապես դատապարտվածների վրա իջնում է մի տեսակ սուր, սակայն զուտ ֆիզիկական վախ, ակամա և անդիմադրելի, մարդու համակ հոգեկան էությունը ճնշող վախ։ Հետագայում էլ, մի քանի բանտային տարիների կյանքում, ակամա հետևում էի այն դատապարտվածներին, որոնք պատժի առաջին կեսից հետո հոսպիտալում պառկելուց և մեջքներն ապաքինելուց հետո, դուրս էին գրվում, վաղն ևեթ մահակների՝ հաստատված մնացած կեսը կրելու։ Պատիժը երկու կեսի բաժանելը միշտ կատարվում է պատժին ներկա բժշկի վճռով։ Եթե հանցանքի համար նշանակած հարվածների թիվը մեծ է, այնպես, որ կալանավորը միանգամից չի դիմանա դրան, ապա այդ թիվը բաժանում են երկու, անգամ երեք մասի, ելնելով այն բանից, թե ինչ կասի բժիշկն արդեն բուն պատժման ընթացքում, այսինքն՝ կարո՞ղ է, արդյոք, պատժվողը շարունակել շարքի միջով գնալ, թե կյանքի համար դա վտանգ կներկայացնի։ Unվորաբար, հինգ հարյուր, հազար, նույնիսկ մեկուկես հազար հարվածը միանվագ են հասցնում, բայց եթե վճիռը երկու, երեք հազար հարված է, ապա ի կատար ածելը երկու կեսի է բաժանվում, անգամ երեք մասի։ Նրանք, ովքեր աառաջին կեսից հետո բուժելով մեջքները, գնում էին հոսպիտալից՝ մյուս կեսի տակ մտնելու, դուրս գրման օրը և նախօրեին սովորաբար մռայլ էին լինում, խոժոռ, չխոսող։ Նրանց մեջ նկատվում էր մտքի որոշ բթացում, մի տեսակ անբնական ցրվածություն։ Այդպիսի մարդը խոսքի չէր բռնվում և ավելի շատ լռում էր, ամենահետաքրքրականն այն էր, որ կալանավորներն էլ երբեք չեն խոսում և աշխատում են խոսք չբացել, թե ինչ է սպասում իրեն։ Ոչ ավելորդ բառ, ոչ սփոփանք, նույնիսկ ջանում են ընդհանրապես քիչ ուշադրություն դարձնել նման մեկի վրա։ Անշուշտ, դա ավելի լավ է դատապարտվածի համար։ Լինում էին բացառություններ, ինչպես օրինակ, Օռլովը, ում մասին արդեն պատմել եմ։ Պատժի առաջին կեսից հետո, նա սրտնեղվում էր միայն, որ մեջքը երկար ժամանակ չի լավանում և որ իրեն չի կարելի շուտափույթ դուրս գրվել՝ մնացած հարվածները կրելու, կալաներթի հետ գնալու իրեն նշանակված աքսորավայրը և ճանապարհին փախչելու։ Բայց նրան գրավում էր նպատակը, և Աստված գիտե, թե ինչ էր մտքինը։ Մոլեգին և կենսունակ խառնվածքի տեր մեկն էր։ Նա շատ գոհ էր խիստ բորբոքված վիճակում, թեև կոծկում էր իր զգացումները։ Բանն այն է, որ դեռես նախքան պատժի առաջին կեսը մտածում էր, որ մահակների տակից դուրս չի գալու և պետք է որ մեռնի։ Նրան էին հասնում տարբեր լուրեր՝ ղեկավարության միջոցառումների մասին, նախքան դեռ դատի տակ էր։ Դեռևս այն ժամանակ նախապատրաստվում էր մահվան։ Սակայն անցնելով առաջին կեսը, քաջալերվեց։ Հայտնվեց հոսպիտալում՝ կիսամահ ծեծված, դեռ երբեք այդպիսի խոցեր չէի տեսել։ Սակայն նա եկել էր ուրախ սրտով, հուսով, որ կենդանի է մնալու, որ լուրերը սուտ էին, որ իրեն, ահա, բաց են թողել մահակների տակից, որ հիմա, երկար ժամանակ ենթադատ պահվելուց հետո, արդեն սկսել էր երազել ճանապարհ, փախուստ, ազատություն, դաշտեր ու անտառներ... Դուրս գրվելուց երկու օր անց նա մահացավ նույն հոսպիտալում, նախկին մահճի վրա, չդիմանալով երկրորդ կեսին։ Բայց արդեն հիշատակել եմ այդ մասին։
Եվ սակայն նույն կալանավորները, ովքեր այդքան ծանր օրեր ու գիշերներ էին անցկացնում բուն պատժից առաջ, պատիժը կրում էին արիաբար, չբացառած նաև ամենափոքրոգիներին։ Ես հազվադեպ եմ տնքոցներ լսել նույնիսկ հոսպիտալ մտնելու առաջին գիշերը, հաճախ նույնիսկ արտակարգ ծանր ծեծվածներից։ Ընդհանրապես, ժողովուրդը կարողանում է դիմանալ ցավին։ Ցավի վերաբերյալ շատ եմ հարցուփորձ արել։ Երբեմն կամենում էի որոշակիորեն գիտենալ, ինչքան է մեծ այդ ցավը և վերջապես ինչի հետ կարելի է համեմատել։ Ճշմարիտն ասած, չգիտեմ, ինչի համար էի հարցնում։ Մի բան եմ հիշում, որ ոչ պարապ հետաքրքրասիրությունից։ Կրկնում եմ, ես հուզված էի ու ցնցված։ Սակայն ում էլ հարցրեցի, չկարողացա ստանալ ինձ բավարարող պատասխանը։ Դաղում է, ոնց որ կրակով վառես՝ ահա այն ամենն, ինչ կարողացա իմանալ, և դա բոլորի միակ պատասխանն էր։ Դաղում է, ուրիշ ոչինչ։ Առաջին այդ ժամանակ, ավելի մոտիկից շփվելով Մ.-ի հետ, հարցուփորձ արեցի նաև նրան։ «Ցավոտ է,— պատասխանեց նա,— շատ, իսկ զգացողությունը՝ դաղում է ոնց որ կրակը, կարծես մեկքդ խորովվում է ուժեղ կրակի վրա»։ Մի խոսքով, բոլորը նույն բանն էին նշում։ Իմիջիայլոց, հիշում եմ, այն ժամանակ էլ մի տարօրինակ նկատառում ունեցա, որի ճշմարտացիությունն առանձնապես չեմ պնդում։ Սակայն հենց կալանավորների վճռի ընդհանրականությունը դա խստիվ պահպանում է. այն է, որ մտրակածեծը, եթե մեծ քանակությամբ է տրվում, մեզ մոտ կիրառվողներից ամենածանրն է։ Կարող է թվալ, թե առաջին հայացքից է դա անհեթեթ և անհնարին։ Բայց և այնպես, հինգ հարյուր, նույնիսկ չորս հարյուր հարվածով կարելի է մարդուն մահացու մտրակածեծ անել, իսկ հինգ հարյուրից ավելի համարյա հաստատապես։ Հազար մտրակին մեկ անգամից չի դիմանա նույնիսկ ամենաամուր կազմվածքի տեր մարդը։ Այնինչ, հինգ հարյուր մահակը կարելի է կրել, առանց կյանքի համար որևէ վտանգի։ Հազար մահակին կարող է դիմանալ, կյանքի համար չերկյուղելով, նույնիսկ ոչ ամուր կազմվածք ունեցող մարդը։ Նույնիսկ երկու հազար մահակածեծով չի լինի սպանել միջին ուժի և ամրության կազմվածք ունեցող մարդուն։ Բոլոր կալանավորներն ասում էին, որ մտրակածեծն ավելի վատ է մահակներից։ «Ճիպոտի մրմուռն ուժեղ է,— ասում էին նրանք,— տանջանքն ավելի շատ»։ Իհարկե, ճիպոտն ավելի տանջալի է մահակից։ Դրանք ավելի սաստիկ են ձաղկում, ավելի ուժեղ ազդում նյարդերի վրա, բորբոքում դրանք չափից ավելի, ցնցում հնարավորությունները։ Չգիտեմ, հիմա ինչպես, բայց ոչ ուշ անցյալում կային ջենտլմեններ, ում իրենց զոհին ձաղկելու հնարավորությունն ընձեռում էր մի բան, ինչ հիշեցնում է մարքիզ դը Սադին և Բրենվիլյեին։ Կարծում եմ, այդ զգացողության մեջ ինչ-որ բան կա, որից նվաղում է այդ ջենտլմենների սիրտը՝ քաղցր ու ցավագին միաժամանակ։ Կան մարդիկ, որոնք ծարավի են վագրի պես լիզել արյունը։ Ով մեկ անգամ զգացել է այդ իշխանությունը, այդ անսահման տերուտիրականությունը ճիշտ իր պես մարդու, իր իսկ պես ստեղծված, Քրիստոսի օրենքով իր եղբոր մարմնի, արյան և ոգու վրա, ով փորձել է իշխանությունը և իր վրա Աստծո պատկերը կրող մեկ այլ անձի ամենամեծ նսեմացման կատարյալ հնարավորությունը, նա արդեն ակամա դառնում է իր զգացումների մեջ անիշխան։ Բռնակալությունը սովորություն է որ կա, ունի զարգացման միտում, զարգանում է և ի վերջո դառնում հիվանդություն։ Ես պնդում եմ, որ ամենալավագույն մարդը կարող է կոպտանալ և սովորույթից բթանալ գազանի աստիճան։ Արյունը և իշխանությունը կարբեցնեն, կզարգանան կոպտացումը, այլասերումըր, մտքին ու սրտին մատչելի և վերջապես քաղցր կդառնան ամենաաննորմալ երևույթները։ Բռնակալի ներսում մարդը և քաղաքացին կկործանվեն ընդմիշտ, իսկ վերադարձը մարդկային արժանապատվության, զղջման, վերածնման՝ նրա համար կդառնան այլևս անհնարին։ Ընդսմին, նման ինքնակամության օրինակը, հնարավորությունն ամբողջ հասարակության վրա ներգործում են վարակիչ կերպով. նման իշխանությունը գայթակղիչ է։ Այդպիսի երևույթի անտարբեր հայեցող հասարակությունն արդեն իսկ վարակված է հիմնովին։ Մի խոսքով, մարմնական պատժի իրավունքը, տրված մեկին՝ մյուսի հանդեպ, հասարակության խոցերից մեկն է, նրա մեջ քաղաքացիականության ամեն մի սաղմի, ամեն քայլափոխի ոչնչացման ամենաուժեղ միջոցներից մեկը և աներկբա, անդիմադրելի քայքայման կատարյալ հիմքը։
Դահճից խորշում են հասարակության մեջ, սակայն դահիճ֊ջենթլմենից՝ ամենևին ոչ։ Միայն վերջերս հակառակ կարծիք հայտնվեց, սակայն հայտնվեց սոսկ գրքերում, վերացարկված։ Անգամ նրանք, ովքեր կարծիք են հայտնում, ոչ բոլորն են դեռևս խլացրել իրենց մեջ ինքնիշխանության պահանջը. նույնիսկ ամեն մի ֆաբրիկատեր, ամեն մի ձեռնարկատեր անպայման մի տեսակ բորբոքիչ հաճույք պիտի զգա, որ իր աշխատողը երբեմն ամբողջովին, ընտանյոք հանդերձ կախված է միայն և միայն իրենից։ Հավանորեն այդպես է, ոչ շուտով սերունդն իր մեջ ժառանգաբար անցած բաներից կկտրվի, մարդը ոչ այնքան շուտ կհրաժարվի այն ամենից, ինչ արյան մեջ է, նրան է տրվել, այսպես ասած, մորական կաթի հետ։ Այդպիսի վաղահաս հեղաշրջումներ չեն լինում։ Գիտակցել մեղքը և տոհմական մեղսագործությունը դեռևս քիչ է, շատ քիչ, հարկավոր է կատարելա պես ետ վարժվել։ Իսկ դա այնքան էլ շուտ չի կատարվում։
Ես խոսք բացեցի դահճի մասին։ Դահճի հատկություններ, սաղմնային վիճակում, կան ժամանակակից ամեն մարդու մեջ։ Սակայն մարդուս գազանային հատկությունները հավասարաչափ չեն զարգանում։ Եթե մեկնումեկի մեջ դրանց զարգացումը գերակշռում է մյուս բոլոր հատկությունները, ապա նման մարդը, հարկավ, դառնում է սարսափելի և այլանդակ։ Երկու կարգի են լինում դահիճները. ոմանք կամավոր, մյուսները՝ կախյալ, պարտադրված։ Կամավոր դահիճն, անշուշտ, բոլոր առումներով ցածր է կախյալից, որոնցից սակայն այնքան խորշում է ժողովուրդը, խորշում է սարսափի չափ, նողկանքի աստիճան, չգիտակցված, համարյա միստիկ երկյուղի աստիճան։ Իսկ որտեղի՞ց է այդ համարյա սնոտիապաշտ վախը մի դահճի և անտարբերությունը, համարյա թե հավանությունը մյուսի նկատմամբ։ Օրինակներ են լինում՝ ծայրաստիճան տարօրինակ․ ես ճանաչել եմ նույնիսկ բարի, ազնիվ, անգամ հասարակության մեջ հարգված մարդկանց, այնինչ նրանք, օրինակի համար, չեն կարողացել սառնասրտորեն տանել, եթե պատժվողը չի գոռացել ճիպոտների տակ, չի խնդրել ու աղերսել խնայել իրեն։ Պատժվողներն անպայման պիտի բղավեն և աղերսեն խնայել։ Այդպես է ընդունված։ Դա համարվում է պատշաճ և անհրաժեշտ, և երբ մի անգամ զոհը չի կամեցել բղավել, ապա պատժողը, ում ճանաչում էի և ուրիշ առումներով կարող էր համարվել թերևս բարեսիրտ, նույնիսկ անձամբ վիրավորվել է տվյալ դեպքում։ Սկզբում նա կամեցել էր թեթև պատժել, սակայն չլսելով սովորական «ձերդ ազնվություն, հարազատ հայր, ողորմացեք, ստիպեք ձեզ համար հավերժական աղոթք անել Աստծուն» և այլն, և այլն, կատաղել և հիսուն լրացուցիչ ճիպոտ է հասցրել, կամենալով կորզել թե՛ բղավոց, թե՛ աղաչանք, և կորզել է․ «Զի կ-կարելի, կոպտություն է դա»,— շատ լրջորեն պատասխանեց նա ինձ։ Իսկ ինչ վերաբերում է իսկական, ենթակա և պարտավոր դահճին, ապա հայտնի է, որ աքսորի դատապարտված կալանավոր է, սակայն չուղարկված, որ դահճի գործ անի։ Սկզբում նա սովորելու է կարգվում մեկ ուրիշ դահճի մոտ և նրանից սովորելով, հավերժորեն մնում է բանտում, ուր պահվում է առանձնահատուկ պայմաններում, հատուկ սենյակում, նույնիսկ ունենալով իր տնտեսությունը, սակայն միշտ մնալով պահակի հսկողության տակ։ Իհարկե, կենդանի մարդը մեքենա չէ, դահիճը թեև խփում է ըստ պարտականության, բայց երբեմն նույնպես տաքանում է, սակայն թեև խփում է ոչ առանց հաճույքի իր համար, փոխարենը՝ համարյա երբեք անձնական ատելություն չի ունենում իր զոհի հանդեպ։ Ճարպիկ հարվածը, գործի իմացությունը, ընկերների և հասարակության առաջ իրեն ցույց տալու ցանկությունը խթանում են նրա ինքնասիրությունը։ Նա ջանում է հանուն արվեստի։ Բացի դրանից, շատ լավ գիտե, որ մերժված է բոլորից, որ սնոտի վախն ամենուր դիմավորում է իրեն և ուղեկցում։ Չի կարելի երաշխավորել, թե դա ազդեցություն չունի նրա վրա, չի սաստկացնում նրա մեջ մոլեգնությունը, գազանային հակումները։ Անգամ երեխաները գիտեն, որ նա «հրաժարվում է հորից և մորից»։ Տարօրինակ բան. ինչքան վիճակվել է ինձ տեսնել դահիճների, բոլորն էլ եղել են բանիմաց, զարգացած մարդիկ, խելացի և անսովոր ինքնասիրության, անգամ հպարտության տեր։ Այդ հպարտությունը նրանց մեջ զարգացե՞լ էր, արդյոք, ի հակազդում իրենց հանդեպ ընդհանուր արհամարհանքի, սաստկացե՞լ էր, արդյոք, իրենց զոհին ներարկած վախի գիտակցումից, նրա վրա տերուտիրականության զգացումից՝ չգիտեմ։ Գուցե թե նույնիսկ հենց իրադրության այն հանդիսավորությունը և թատերականությունը, որով հայտնվում էին նրանք հասարակության առաջ՝ կառափնարանի վրա, որոշ չափով նպաստում էին բարձրամտության զարգացմանը։ Հիշում եմ, մի անգամ ինձ վիճակվեց որոշ ժամանակ հաճախակի հանդիպել և մոտիկից հետևել այդպիսի մի դահճի։ Միջահասակ մեկն էր, ջլուտ, չորչորուկ, քառասուն տարեկան կլիներ, բավական հաճելի և խելացի դեմքով, գանգուր մազերով։ Մշտապես արտակարգ ծանրումեծ էր, հանգիստ, արտաքուստ իրեն պահում էր ջենթլմենավարի, միշտ պատասխանում հանգիստ, կշռադատ և նույնիսկ սիրալիր, սակայն մի տեսակ բարձրամիտ սիրալիր, կարծես ինչ-որ բանով պարծենում էր իմ առաջ։ Պահախմբի սպաները հաճախ իմ ներկայությամբ խոսքի էին բռնվում նրա հետ և իրավ, նրա հանդեպ կարծես նույնիսկ որոշ հարգանքով։ Նա գիտակցում էր դա, և պետերի առաջ դիտավորյալ կրկնապատկում իր բարեկրթությունը, չորությունը և սեփական արժանապատվության զգացումը։ Ինչքան ավելի սիրալիր էր խոսում նրա հետ պետը, այնքան անզիջում էր թվում նա, թեև ամենևին չէր ելնում նրբագույն բարեկրթության սահմաններից, սակայն վստահ եմ, որ այդ պահին իրեն համարում էր անչափելի վեր իր հետ խոսող պետից։ Դեմքին էր գրված դա։ Պատահում էր, որ երբեմն ամռան շատ շոգ օրերին նրան ուղարկում էին, պահակի հսկողությամբ, երկար ու բարակ ձողով սատկացնելու քաղաքային շներին։ Այդ փոքր քաղաքում չափազանց շատ էին և ոչ մեկին չպատկանող և անսովոր արագությամբ բաղմացող շները։ Արձակուրդային ամիսներին դառնում էին վտանգավոր, և ղեկավարության կարգագրությամբ, շներին ոչնչացնելու համար դահիճ էր ուղարկվում։ Սակայն անգամ այդ նվաստացուցիչ պաշտոնն, ըստ երևույթին, բոլորովին չէր նսեմացնում նրան։ Հարկ էր տեսնել, թե ի՜նչ արժանապատվությամբ էր նա քայլում քաղաքի փողոցներով, հոգնած պահակի ուղեկցությամբ, սոսկ իր տեսքով վախեցնելով հանդիպած կանանց և երեխաներին, ի՜նչ հանգիստ, անգամ վերեից էր նայում հանդիպողներին։ Իմիջի այլոց, դահիճները լի ու առատ էին ապրում։ Փող ունենում էին, շատ լավ սնվում, խմիչքը կար։ Նրանց ձեռքը փող էր ընկնում կաշառքների միջոցով։ Քաղաքացիական դատապարտվածը, ում պատիժ էր սահմանվել դատարանով, նախօրոք, թեկուզև ինչ-որ բանով, թեկուզև վերջին ունեցածով վճարում էր դահճին։ Սակայն ոմանցից, ունևոր դատապարտվածներից, իրենք էին վերցնում, նշելով գումարի չափը՝ համապատասխան կալանավորի ենթադրյալ ունեցվածքի, վերցնում էին երեսուն ռուբլի, երբեմն էլ ավելի շատ։ Կարգին ունևորների հետ նույնիսկ լավ առևտուր էին անում։ Դահիճը, հարկավ, շատ թույլ պատժել չի կարող, պատասխան կտա սեփական մեջքով։ Բայց և այնպես, որոշակի կաշառքի դեպքում, կխոստանա զոհին, որ շատ ցավոտ չի ձաղկի։ Համարյա միշտ համաձայնում էին նրա առաջարկությանը, եթե՝ ոչ, իսկապես կպատժի բարբարոսաբար, ինչ լիովին նրա իրավունքն է։ Պատահում էր, որ նա նշանակալի գումար էր սահմանում նույնիսկ բավականին չունևոր մեղադրյալի համար, հարազատները գնում֊գալիս էին, առևտուր անում, աղաչանք֊պաղատանք, և մեծ փորձանք կլիներ, եթե չբավարարեին նրան։ Նման դեպքերում դահճին շատ է օգնում իր ներշնչած ահավոր սարսափը։ Ինչ արտառոց բաներ ասես, չեն պատմում դահիճների մասին։ Իմիջիայլոց, իրենք՝ կալանավորներն են ինձ հավատացրել, որ դահիճը կարող է սպանել մեկ հարվածով։ Սակայն, նախ և առաջ, ե՞րբ է դա փորձվել։ Այդուհանդերձ, կարող է պատահել։ Այդ մասին շատ հաստատական էին խոսում։ Իսկ դահիճն անձամբ ինձ երաշխավորում էր, թե կարող է դա անել։ Խոսում էին նաև, որ նա կարող է խփել ամբողջ թափով, ուղիղ հանցագործի մեջքին, սակայն այնպես, որ հարվածից հետո փոքրիկ սպի էլ չի գոյանա, իսկ հանցագործը նվազագույն ցավ իսկ չի զգա։ Իմիջիայլոց, բոլոր այդ ֆոկուսների և նրբությունների մասին արդեն շատ պատմություններ կան։ Բայց եթե դահիճը նույնիսկ կաշառք էլ վերցնի թեթև պատժելու համար, այդուհանդերձ, առաջին զարկը հասցնելու է ամբողջ ուժով և թափով։ Դա նույնիսկ սովորություն էր դարձել նրանց համար։ Հաջորդ հարվածները նա կմեղմի, հատկապես, եթե նախապես են վճարել։ Բայց առաջինը, վճարել են, թե՝ ոչ, իրենն է։ Ճիշտն ասած, չգիտեմ, ինչի համար է դա արվում։ Արդյո՞ք, որ միանգամից վարժեցնի զոհին հետագա հարվածներին, այն հաշվով, որ շատ դժվար հարվածից հետո արդեն այնքան տանջալի չեն թվա թեթևները, կամ էլ պարզապես փորձում է գոռոզանալ զոհի առաջ, սարսափ ներշնչել նրան, շշմեցնել առաջին հարվածից, որպեսզի հասկանա, թե ում հետ գործ ունի, մի խոսքով, ցույց տալ իրեն։ Համենայն դեպս, պատժումն սկսելուց առաջ իրեն բորբոքված վիճակում է զգում, հասկանում է իր ուժը, տերուտիրական է համարում իրեն։ Այդ պահին նա դերասան է, նրա վրա զարմանում և նրանից զարհուրում է հանդիսականը և հարկավ, ոչ առանց վայելումի է նա բղավում իր զոհի վրա, նախքան առաջին հարվածը. «Քեզ պինդ պահի, դաղելու եմ»՝ տվյալ դեպքում սովորական և ճակատագրական բառեր։ Դժվար է պատկերացնել, թե ինչքան կարելի է խեղել մարդու բնույթքը։
Հոսպիտալում առաջին այդ օրերին շարունակ լսում էի կալանավորական պատմությունները։ Բոլորիս համար ահավոր տաղտկալի էր պառկելը։ Ամեն օրն այնքան նման էր մյուսին։ Առավոտյան դեռ զբաղեցնում էր բժիշկների այցելությունը և դրանից քիչ հետո՝ ճաշը։ Ուտելիքն, անշուշտ, նման միօրինակության մեջ նշանակալի զբաղմունք էր։ Կերակուրները տարբեր էին, նշանակված ըստ պառկածների հիվանդության։ Ոմանք ուտում էին միայն սուպ, որևիցե ձավարով, մյուսները՝ միայն շիլա, երրորդները՝ միայն սպիտակաձավարի շփոթ, որի սիրահարները շատ շատ էին։
Երկար պառկելուց կալանավորները փափկակյաց էին դարձել ու սիրում էին համեղ ուտել։ Ապաքինվողներին և համարյա առողջներին մի կտոր տավարի խաշած միս էին տալիս, «եզան միս», ինչպես ասում էին մեզ մոտ։ Բոլորից լավ կերակուրը լնդախտային բաժնինն էր՝ տավարի միս, սոխով, ծովաբողկով և այլն, երբեմն էլ՝ թեյնիկի խուփով օղի։ Հացը նմանապես, ըստ հիվանդության սև էր լինում, կամ կիսասպիտակ, շատ լավ թխված։ Ճաշաբաժինների նշանակման այդ պաշտոնականությունը և նրբությունը սոսկ ծիծաղեցնում էր հիվանդներին։ Անշուշտ, որոշ հիվանդությունների դեպքում կալանավորն ինքը ոչինչ չէր ուտում։ Փոխարենն այն հիվանդները, որոնք ախորժակ ունեին, ուտում էին, ինչ ուզում էին։ Ոմանք փոխանակում էին կերակուրները, այնպես որ մի հիվանդությանը հարմար ուտելիքն անցնում էր միանգամայն ուրիշի։ Մյուսներն, ում թեթև կերակրաբաժիններ էին նշանակված, տավարի միս կամ լնդախտային բաժին էին գնում, կվաս խմում, հոսպիտալային գարեջուր, նույնպես գնելով նրանցից, ում դա նշանակված էր։ Ոմանք նույնիսկ երկուական բաժին էին ուտում։ Այդ բաժինները վաճառվում կամ վերավաճառվում էին փողով։ Տավարի մսով կերակուրը բավական բարձր գին ուներ, արժեր հինգ կոպեկ՝ թուղթ փողով։ Եթե մեր հիվանդասենյակում ոչ մեկից գնելու բան չէր լինում, պահակին ուղարկում էին կալանավորական մյուս հիվանդասենյակ, եթե ոչ՝ հենց զինվորների հիվանդասենյակները, «ազատները», ինչպես մեզ մոտ էին ասում։ Ծախել ուզողներ միշտ էլ գտնվում էին։ Նրանք մնում էին մի կտոր հացի հույսին, բայց փող էին կիտում։ Իհարկե, չքավորությունն համընդհանուր էր, սակայն նրանք, ովքեր փողից֊մողից ունեին, անգամ շուկա էին ուղարկում կալաչներ, նույնիսկ անուշեղեն և ուրիշ֊ուրիշ բաներ գնելու։ Մեր պահակները բոլոր այդ հանձնարարությունները կատարում էին միանգամայն անշահախնդիր։ Ճաշից հետո գալիս էր ամենատրտում ժամանակը։ Ոմանք քնում էին՝ անգործությունից, ոմանք շատախոսում, մյուսները կռվշտում, մեկն էլ ինչ֊որ բան պատմում բարձրաձայն։ Եթե նոր հիվանդներ չէին բերում, ավելի թախծալի էր լինում։ Նորեկի գալուստը համարյա միշտ որոշ տպավորություն գործում էր, հատկապես, եթե ծանոթ չէր լինում որևէ մեկին։ Նրան զննում էին, ջանում իմանալ, թե ով է, ինչ մարդ է, որտեղից ու ինչ գործով։ Նման դեպքերում առանձնապես հետաքրքրվում էին կալանառաքվածներով։ Նրանք միշտ ինչ֊որ բան պատմում էին, ի դեպ, ոչ իրենց մտերմիկ գործերից, այդ մասին, եթե մարդն ինքը չէր խոսում, երբեք հարցուփորձ չէին անում, այլ այնպես. որտեղի՞ց են գալիս, ո՞ւմ հետ, ճամփան ինչպե՞ս էր, ո՞ւր են գնալու և այլն։ Ոմանք, լսելով նոր մի պատմություն, տեղնուտեղն, ասես թռուցիկ, հիշում էին իրենց ապրածից մի որևէ բան, տարբեր կալանառաքների, կալաներթերի, կատարածուների, խմբերի պետերի մասին։ Շպիցռուտեններով պատժվածները նույնպես հայտնվում էին այդ ժամերին, իրիկնադեմին։ Նրանք միշտ թողնում էին բավականին ուժեղ տպավորություն, ինչպես, ի դեպ, արդեն հիշատակվել է։ Սակայն նրանց ամեն օր չէին բերում և այն օրը, երբ նորեր չկային, անցնում էր մի տեսակ ալարկոտ, կարծես եղած բոլոր դեմքերը միմյանց ահավոր ձանձրացրած լինեին, նույնիսկ վեճեր էին ծայր առնում։ Մեզ մոտ ուրախանում էին անգամ խելագարներով, որոնց բերում էին ստուգման։ Պատժից ազատվելու համար խելագար ձևացնելու խորամանկությունը երբեմն կիրառում էին դատապարտյալները։ Ոմանց շուտով մերկացնում էին կամ ավելի լավ է ասել, հենց իրենք էին վճռում փոխել գործողությունների քաղաքականությունը, և երկու֊երեք օր խենթուխելառություններ արած կալանավորը մեկ էլ հանկարծ դառնում է խելոք, սսկվում ու մռայլադեմ խնդրում դուրս գրվելու։ Ոչ կալանավորները, ոչ բժիշկները այդպիսի մեկին չէին կշտամբում, ամոթանք չէին տալիս, հիշեցնելով ոչ վաղուցվա օյինները, սուսուփուս դուրս էին գրում, լուռ ճանապարհում, և երկու֊երեք օր անց նա հայտնվում էր մեզ մոտ՝ պատիժն արդեն կրած։ Ասենք, նման դեպքերը հաճախակի էին ընդհանրապես։ Բայց իսկական խելագարները, որոնց բերում էին ստուգման, իսկական Աստծո պատիժ էին դառնում ամբողջ հիվանդասենյակի համար։ Որոշ խելագարների՝ ուրախ, ժիր, գոռացող, պարող ու երգողներին կալանավորները սկղբում դիմավորում էին համարյա թե ցնծությամբ։ «Այ քեզ ուրախություն»,— իրար մեջ ասում էին նրանք, նայելով որևէ նոր բերված ծամածռվողի։ Սակայն ինձ համար ահավոր դժվարին ու ծանր էր այդ թշվառականներին տեսնելը։ Ես երբեք չեմ կարողացել սառնարյուն նայել խելագարներին։
Իմիջիայլոց, նոր բերված և քրքիջով դիմավորված խելագարի անվերջանալի ծամածռությունները և անհանգիստ արարմունքները շուտով կատարելապես ձանձացնում էին բոլորին և երկու օրում վերջնականապես հանում համբերությունից։ Նրանցից մեկին մեզ մոտ պահեցին երեք շաբաթվա չափ և ստիպված էինք լինում ուղղակի փախչել հիվանդասենյակից։ Ասես դիտավորյալ, այդ ընթացքում մի խելագարի էլ բերեցին։ Այս մեկն ինձ վրա առանձնահատուկ տպավորություն գործեց։ Դա եղավ իմ տաժանակրության երրորդ տարում արդեն։ Առաջին տարին, կամ ավելի լավ է ասել, բանտային իմ կյանքի առաջին ամիսներին, գարնանը, մի խմբի հետ գործի էի գնում երկու վերստ հեռու, աղյուսի գործարան՝ վառարանագործների և մատակարարի հետ։ Պետք էր գալիք ամառային աղյուսագործության համար կարգի գցել վառարանները։ Այդ առավnտ գործարանում Մ.֊ցկին և Բ.֊ն ինձ ծանոթացրին այնտեղ որպես վերակացու ապրող ենթասպա Օստրոժսկու հետ։ Լեհ էր, բարձրահասակ, չորչորուկ, չափազանց վեհ և նույնիսկ վեհաշուք տեսք ունեցող վաթսունամյա ծերունի էր։ Սիբիրում էր վաղեմի ժամանակներից ծառայության մեջ ու թեև հասարակ ժոդովրդի ծոցից էր ելել, եկել էր որպես երեսնական թվականների զորքի զինվոր, բայց Մ.֊ցկին և Բ.֊ն նրան սիրում ու հարգում էին։ Նա մշտապես ընթերցում էր կաթոլիկ Աստվածաշունչը։ Խոսքի բռնվեցի նրա հետ, խոսում էր այնքան փաղաքուշ, այնքան խելամիտ, այնքան հետաքրքրաշարժ էր պատմում, այնպես բարեհոգի և ազնվաբար նայում։ Այդ ժամանակից ի վեր երկու տարի չտեսա նրան, լսեցի միայն, որ մի գործով հետաքննության տակ է, ու հանկարծ նրան մեր հիվանդասենյակ բերեցին, որպես խելագարի։ Նա ներս մտավ ճղճղոցներով, քրքիջով և ամենաանպարկեշտ, ամենակամարինյան շարժմունքով պար եկավ հիվանդասենյակում։ Կալանավորները ցնծում էին, բայց ես այնպե՜ս տխրեցի... Երեք օր անց բոլորս արդեն չգիտեինք ուր թաքնվել նրանից։ Նա վիճում էր, կռվշտում, ղժղժում, երգում, նույնիսկ գիշերը, րոպեն մեկ այնպիսի նողկալի արարմունքներ անում, որ շատերի սիրտը պարզապես խառնել սկսեց։ Ոչ մեկից չէր վախենում։ Նրան ջերմաշապիկ հագցրին, բայց դրանից մեր բանը վատացավ, թեև առանց շապկի վեճի էր բռնվում ու կռիվ սարքում համարյա բոլորի հետ։ Այդ երեք շաբաթվա մեջ ամբողջ հիվանդասենյակը ոտքի էր ելնում և միաձայն խնդրում գլխավոր բժշկին՝ մեր գանձը տեղափոխել ուրիշ կալանավորական հիվանդասենյակ։ Այնտեղ, իրենց հերթին, երկու օր անց խնդրում էին տեղափոխել մեզ մոտ։ Իսկ քանի որ միանգամից երկու խելագար էին հայտնվել մեզ մոտ, անհանգիստ ու կռվազան, ապա մի հիվանդասենյակը փոխարինվում էր մյուսով և խելագարներ փոխանակում։ Բայց երկուսն էլ ավելի վատացան։ Բոլորն ազատ շունչ քաշեցին, երբ վերջնականապես նրանց մեզ մոտից տարան ինչ֊որ տեղ...
Հիշում եմ ևս մի արտառոց խելագարի։ Մի անգամ, ամռանը բերեցին դատապարտյալի, հաղթանդամ և արտաքուստ անճոռնի մարդ էր, քառասունհինգ տարեկան, ծաղկատար դեմքով, արնակոխ մանրիկ աչքերով և չափազանց մռայլ և խոժոռ տեսքով։ Տեղավորվեց իմ կողքին։ Պարզվեց շատ խոնարհ մեկն է, ոչ ոքի հետ չէր խոսում և նստած էր, կարծես ինչ֊որ բան մտմտալով։ Սկսեց մթնել, և նա հանկարծ դիմեզ ինձ։ Ուղղակի, առանց երկար֊բարակ նախաբանի, սակայն այնպիսի տեսքով, կարծես արտակարգ գաղտնիք է հայտնում, սկսեց պատմել, որ օրերս իրեն կվճռեն երկու հազար հարված, բայց դա չի լինի, որովհետև գնդապետ Գ․֊ի դուստրն իր համար բարեխոսում է։ Տարակուսանքով նայում էի նրան և պատասխանեցի, որ տվյալ դեպքում, ինձ թվում է, գնդապետի դուստրն ի վիճակի չէ որևէ բան անել։ Դեռևս ոչինչ չէի կռահում, բերել էին ամենևին էլ ոչ որպես խելագարի, այլ սովորական հիվանդի։ Հարցրի, թե ի՞նչն է հիվանդ։ Պատասխանեց, որ չգիտե և որ իրեն ինչ-որ բանի համար են այստեղ ուղարկել , իսկ ինքն առողջ է կատարելապես, և գնդապետի դուստրը սիրահարված է իրեն, որ մի անգամ, երկու շաբաթ դրանից առաջ, աղջիկն անցել է աբվախտի մոտով, իսկ ինքն այդ պահին դուրս է նայել ճաղապատ պատուհանից։ Իրեն տեսնելուն պես, աղջիկը տեղնուտեղը սիրահարվել է։ Եվ այդ օրից, տարբեր ձևերով, արդեն երեք անգամ եղել է աբվախտում։ Առաջին անգամ եկել է հոր հետ, եղբոր մոտ, որը սպա էր և աբվախտում էր, մյուս անգամ մոր հետ էր եկել ողորմություն բաժանելու և, իր մոտով անցնելիս, շշնջացել էր, թե սիրում է նրան և կփրկի։ Տարօրինակ էր, թե ինչպիսի նուրբ մանրուքներով էր ինձ պատմում այդ ամբողջ անհեթեթությունը, որն, անշուշտ, ծայրեծայր ծնվել էր նրա խեղված, խեղճ գլխում։ Իր ազատմանը պատժից նա հավատում էր սրբությամբ։ Իր հանդեպ այդ օրիորդի կրքոտ սիրո մասին նա խոսում էր հանգիստ, հաստատական, և արդեն չնայած պատմության համակ անհեթեթությանը, խիստ արտառոց էր լսել սիրահարված օրիորդի նման ռոմանտիկ պատմությունը հիսունին մոտ, այդչափ վհատված վշտաբեկ և տգեղ արտաքինով մարդու։ Տարօրինակ էր, թե ինչ կարող է անել պատժման ահը վախվորած այդ հոգու հետ։ Գուցեև նա, իրոք, պատուհանից տեսել էր ինչ-որ մեկին, և սարսափից նրա մեջ սաղմնավորված խելագարությունը, ժամ առ ժամ աճելով, հանկարծ մեկեն իր ելքն էր գտել, իր ձևը։ Թշվառական այդ զինվորը, որն ամբողջ կյանքում գուցեև ոչ մի անգամ չէր մտածել օրիորդների մասին, հանկարծակի մի ամբողջ սիրավեպ էր հորինել, բնազդաբար կառչելով թեկուզև այդ ծղոտից։ Ես լուռ լսեցի և նրա մասին հայտնեցի մյուս կալանավորներին։ Սակայն երբ մյուսները սկսեցին հետաքրքրվել, նա ողջամտորեն լռեց։ Հաջորդ օրը բժիշկը երկար հարցուփորձ արեց նրան, և քանի որ նա ասաց, թե ոչնչով հիվանդ չէ, զննումից էլ դա իրոք այդպես էր, ապաև դուրս գրեցին նրան։ Բայց քանի որ նրա հիվանդաթերթիկում գրված էր sanat, իմացանք արդեն, երբ բժիշկներ ելան հիվանդասենյակից, այնպես որ ասել նրանց, թե բանն ինչ է, այլևս չէր լինի։ Այն Ժամանակ ինքներս էլ դեռևս լիովին չէինք կռահում, թե ինչն է գլխավորը։ Այնինչ, բանը նրան մեզ մոտ ուղարկած ղեկավարության սխալն էր, որը չէր բացատրել, թե ինչի համար են նրան ուղարկում հիվանդանոց։ Ինչ֊որ անփութություն էր թույլ տրվել։ Իսկ գուցեև նրան ուղարկողները նույնիսկ սոսկ կռահել և ամենևին վստահ չեն եղել նրա խելագարությանը, առաջնորդվել անհստակ լուրերով, ուղարկել մեզ մոտ՝ ստուգելու։ Ինչ ուզում է լինի, բայց թշվառականին երկու օր անց դուրս բերեցին պատժման։ Կարծես, դա շատ էր ազդել նրա վրա՝ անսպասելիությամբ, մինչև վերթին րոպեն չէր հավատացել, որ կպատժեն իրեն, և երբ սկսել էին տանել շարքերի միջով, սկսել էր «կարաուլ» բղավել։ Այս անգամ հոսպիտալում նրան պառկեցրին արդեն ոչ մեզ մոտ, այլ մահճակալների բացակայության պատճառով, ուրիշ հիվանդասենյակում։ Սակայն ես տեղեկացա և իմացա, որ ութն օր շարունակ, ոչ մի բառ չի փոխանակել, շփոթված է եղել ու սաստիկ տխուր... Հետո, երբ մեջքը սպիացավ, նրան ինչ-որ տեղ ուղարկեցին։ Համենայն դեպս, այլևս ոչինչ չլսեցի նրա մասին։
Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես բուժմանը և դեղերին, ապա ինչքան կարողացա նկատել, հիվանդները համարյա չէին կատարում բժշկի հանձնարարությունները և դեղորայք չէին ընդունում, բայց ծանր հիվանդները և ընդհանրապես իրոք հիվանդները շատ էին սիրում բուժվել, բծախնդրությամբ խմում էին իրենց փոշի և հեղուկ դեղերը, բայց ամենից շատ մեզանում սիրում էին արտաքին գործածության դեղերը։ Պուլիկներ, տզրուկներ, տաք թրջոցալաթեր, արյունառություն, որոնք այնքան էին սիրում և այնքան հավատում է դրանց հասարակ մարդը, մեզ մոտ ընդունում էին կամենալով և նույնիսկ հաճույքով։ Ինձ հետաքրքրեց մի տարօրինակ հանգամանք։ Նույն մարդիկ, որոնք այնքան համբերատար էին մահակների և ճիպոտների պատճառած տանջալի ցավերը կրելիս, հաճախ տրտնջում, ձևեր էին թափում, նույնիսկ տնքում էին ինչ֊որ պուլիկներից։ Արդյոք, շատ էին քնքշակյաց դարձել, թե ուղղակի ձևականություն էին անում՝ չգիտեմ ինչպես բացատրեմ։ Ճիշտ է, մեր պուլիկները հատուկ տեսակի էին։ Սարքը, որով ակնթարթորեն ճեղքվում է մաշկը, բուժակն անհիշելի ժամանակներում կորցրել կամ փչացրել էր, կամ գուցեև սարքն էր փչացել, այնպես որ ադեն բուժակն էր հարկադրված նշտարով անհրաժեշտ փոքր կտրվածքներն անել մարմնի վրա։ Ամեն պուլիկի համար տասներկու փոքր կտրվածքներ էին անում։ Սարքով ցավոտ չէր։ Տասներկու փոքր կտրվածքներ արվում էին մի անգամից, հանկարծակի, և ցավ չէր զգացվում։ Բայց նշտարով կտրվածքներն ուրիշ են։ Նշտարն անհամեմատ դանդաղ է կտրում, ցավը զգալի է, իսկ քանի որ ասենք, տասը պուլիկի դեպքում հարկ է հարյուր քսան այդպիսի կտրվածք անել, ապա բոլորը միասին, հարկավ, զգալի էր։ Ես փորձել եմ դա, բայց թեև ցավոտ էր և դառնացնող, այդուհանդերձ, ոչ այնպես, որ չդիմանաս ու տնքտնքաս։ Անգամ երբեմն ծիծաղելի էր նայելը մի որևէ աժդահայի կամ պնդակազմ մեկի, թե ինչպես է ջղաձգվում ու սկսում թնկթնկալ։ Ընդհանրապես, դա կարելի է համեմատել, թե ինչպես որևէ լուրջ գործում հաստատակամ և անգամ հանգիստ մեկը, մելամաղձություն և քմահաճություն է անում տանը, երբ անելիք չկա, չի ուտում, ինչ տալիս են, կռվշտում է ու նախատում, սրտովը չէ ամեն բան, բոլորն իրեն վրդովեցնում են, բոլորն իրեն կոպտում են, բոլորն իրեն տանջում են, մի խոքով, աչքն ունքից վեր է թռցնում՝ ինչպես երբեմն ասում են նման պարոնների մասին, որոնք հանդիպում են, ի դեպ, հասարակ ժողովրդի մեջ էլ, իսկ մեր բանտում, համատեղ ընդհանուր փոխշփումների պարտգային, նույնիսկ շատ հաճախ։ Մեկ֊մեկ հիվանդասենյակում հենց յուրայիններն էին սկսում ձեռ առնել նման փափկակյացի, մեկնումեկն էլ պարզապես հայհոյում էր, և սա իսկույն ձենը կկտրեր, ճիշտ կարծես սպասում էր հենց հայհոյեն իրեն, որ լռի։ Հատկապես դրանց չէր սիրում Ուստյանցևը և երբեք առիթը ձեռքից բաց չէր թողնում, որ կռվի փափկակյացի հետ։ Ընդհանրապես էլ առիթը չէր կորցնում, որ մեկնումեկի հետ կռիվ սարքի։ Դա նրա վայելումն էր, պահանջմունքը, անշուշտ, հիվանդությունից, մասամբ էլ՝ բթամտությունից։ Ուրեմն, սկզբից կնայեր լրջորեն ու անքթիթ, ապա մի հանգիստ, համոզկեր ձայնով կսկսեր խրատներ կարդալ։ Ամեն ինչ նրա գործն էր, ճիշտ ասես կարգված էր մեզ մոտ՝ կարգուկանոնին կամ ընդհանուր բարոյականությանը հետևելու։
― Քիթն ամեն տեղ կխոթի,— երբեմն ծիծաղելով կասեին կալանավորները։ Իմիջիայլոց, նրան խնայում և խուսափում էին հետը կռվի բռնվելուց, այլ այնպես, երբեմն կծիծաղեին։
― Հո չասա՜ց, հո չասա՜ց։ Երեք սել բեռ կըլնի։
― Էդ ինչ ասացի որ։ Հայտնի բան է՝ տխմար մարդու առաջ գլխարկ չեն հանի։ Ուրեմս, էլ ի՜նչ է գոռգոռում դանակի տակ։ Տաքը սիրում ես, սառն էլ սիրի, ասել է, թե դիմացի։
― Ախր քե՞զ ինչ։
― Չէ, ախպորս ասեմ,— ընդհատեց կալանավորներից մեկը,— ճիպոտը՝ ոչինչ, ես փորձել եմ, բայց ավելի գեշ ցավ չկա, քան որ ականջդ քաշում են երկար ժամանակ։
Բոլորը ծիծաղեցին։
― Չլինի՞ քոնը քաշել են։
― Կարա՞մ ասեմ չէ։ Շատ լավ էլ քաշել են։
― Ես եմ ասում, թե ինչի են էդպես լոշտակ։
Այդ կալանավորը՝ Շապկինն, իրոք, շատ երկարականջ էր, տնկված երկու կողմի վրա։ Թափառաշրջիկներից էր, դեռևս երիտասարդ, գործունյա և սուսուփուս մեկը, որը խոսում էր միշտ մի տեսակ լուրջ, թաքուն հումորով, ինչ նրա որոշ պատմություններին բավականաչափ ծաղրականություն էր հաղորդում։
― Ախր, ես ինչի՞ մտածեմ, որ ականջներդ քաշել են։ Ախր, որտեդի՞ց անցնի մտքովս, դդում գլուխ,— նորից մեջ ընկավ Ուստյանցևը, զայրացած դիմելով Շապկինին, թեև, ի դեպ, դա ամենեին էլ նրան չէր ուղղված, այլ բոլորին՝ ընդհանրապես, բայց Շապկինը նույնիսկ չնայեց նրան։
― Բա քո՞նն ով է քաշել,— հարցրեց մեկ ուրիշը։
― Ո՞վ։ Ոնց թե՝ ով, ոստիկանները։ Ախպեր տղերք, թափառական լինելու համար էր։ Էն օրերին հասանք Կ., երկու հոգով էինք, ես ու մեկն էլ կար, էլի թափառական, անունը՝ Եֆիմ, մականուն չուներ։ Ճամփին, Տոլմինա գյուղ կար, մի մուժիկից քիչումիչ թռցրինք։ Էդպիսի մի գյուղ կա, Տոլմինա։ Ուրեմս, գնում ու նայում ենք. մի բան էլ էդտեղ ձեռ գցենք, ու հայդա։ Հանդում ազատություն կա չորս կողմդ, քաղաքում է վախենալի՝ ով չգիտի։ Էհ, առաջին գործներս եղավ, որ մտանք գինետուն։ Նայեցինք դես, նայեցինք դեն։ Մեկը մոտ եկավ, խանձված֊սևացած, արմունկները ճղճղված, շորերն էլ գերմանական։ Խոսքի բռնվեցինք։
― Իսկ դուք ո՞նց, ասեց, թույլ տվեք հարցնել, թղթերի գծով։
― Չէ, ասինք, թուղթ չկա։
― Էդպես֊ս։ Մենք էլ֊ս։ Էստեղ, հետս երկու լավ ընկեր կան, էլի գեներալ Կուկուշկինի մոտ են ծառայում։ Ուրեմս, համարձակվում եմ հարցնել, մենք մի քիչ քեֆ արեցինք, փող էլ չի ընկել ձեռներս։ Մի կես շտոֆ պատվեք մեզ։
― Մեզ շատ հաճելի կըլնի, ասացինք։ Էհ, խմեցինք։ Ու էստեղ նրանք մեզ մի բան ցույց տվին սեղանական, ասել կուզի մերոնքական գործերից։ Տուն էր, քաղաքի ծերին, հարուստ քաղքենի էր ապրում, մեկջը լիքն ապրանք, ու որոշեցինք գիշերը մտնել։ Մենակ թե էդ հարուստի տանն էլ հինգ հոգով, հենց էդ գիշեր բռնվեցինք։ Մեզ տարան բաժանմունք, հետո էլ ուղիղ ոստիկանապետի մոտ։ Ասեց, ինքս եմ հարցաքննելու։ Եկավ ծխափողով, թեյի բաժակը ետևից բերեցին, բոյ բուսաթով էր, բակենբարդներով։ Նստեց։ Էդտեղ, մեզ չհաշված, երեք հոգու էլ բերին, էլի թափառականներից։ Ախպեր տղերքիս ասեմ, մազալու մարդիկ են էդ թափառականները։ Ոչ մի բան չեն հիշում, կուզես գլխներին պոպոք ջարդի, ամեն բան մոռացել են, ոչինչ չեն իմանում։ Ոստիկանապետն ուղիղ դարձավ ինձ. «Ո՞վ ես, ի՞նչ մարդ ես»։ Գոռաց, ոնց որ հորի միջից։ Ուրեմս, ինչ ասեմ, ոնց որ բոլորը ես էլ, թե՝ ոչ մի բան չեմ հիշում, ձերդ բարձր բարեծնություն, լրիվ մոռացել եմ։
― Համբերի, ասեց, հետդ խոսելիք ունեմ, ռեխդ ինձ ծանոթ է,— աչքերն էլ հո չի ոլորում վրաս։ Բայց ես դրան մինչև էդ տեսած էլ չկայի։ Դարձավ մի ուրիշի.— դո՞ւ ով ես։
― Թափ տու֊քշին եմ, ձերդ բարեծնություն։
― Քեզ էդպես էլ ասո՞ւմ են՝ Թափ տու֊քշի։
― Էդպես էլ ասում են, ձերդ բարեծնություն։
― Դե լավ, դու Թափ տու֊քշին ես, իսկ դո՞ւ,— ուրեմս՝ երրորդին։
― Նրա հետ ես էլ, ձերդ բարեծնություն։
― Բայց անո՞ւնդ ինչ է։
― Նրա հետ ես էլ, ձերդ բարձր բարեծնություն։
― Էդ ո՞վ է քեզ անուն դրել, սրիկայի մեկը։
― Բարի մարդիկ, ձերդ բարեծնություն։ Աշխարհն առանց բարի մարդկանց չի լնում, հայտնի բան է, ձերդ բարեծնություն։
― Իսկ ովքե՞ր են էդ բարի մարդիկ։
― Մտիցս մի քիչ թռել են, ձերդ բարեծնություն, ներող կլինեք, մեծ հոգու տեր մարդ եք։
― Բոլորի՞ն ես մոռացել։
― Լրիվին մոռացել եմ, ձերդ բարձր բարեծնություն։
― Բայց հեր ու մեր ունեցել ես, չէ՞... Գոնե նրանց հիշո՞ւմ ես։
― Պետք է որ եղած ըլնեն, ձերդ բարեծնություն, չնայած էլի մի քիչ մոռացել եմ, վայ թե եղել են, ձերդ բարեծնություն։
― Բայց որտե՞ղ ես ապրել մինչև հիմա։
― Անտառում, ձերդ բարձր բարեծնություն։
― Միշտ անտառո՞ւմ։
― Միշտ անտառում։
― Լավ, իսկ ձմռա՞նը։
― Ձմեռ, չեմ տեսել, ձերդ բաձր բարեծնություն։
― Լավ, հիմա դու։ Քո՞ անունն ինչ է։
― Կացին, ձերդ բարձր բարեծնություն։
― Քո՞նը։
― Չմոռանաս սրես, ձերդ բարձր բարեծնություն։
― Քո՞նը։
― Վայ թե սրես, ձերդ բարձր բարեծնություն։
― Բոորդ էլ ոչինչ չե՞ք հիշում։
― Ոչինչ չենք հիշում, ձերդ բարձր բարեծնություն։
Կանգնել, ծիծաղում էր, նրանք էլ ոստիկանապետին էին նայում, քթների տակ խնդմնդում։ Էհ, ուրիշ անգամ ատամներդ էլ կփշրի, թե ձեռն ընկար։ Աժդահա ժոդովուրդ են դրանք, կերած֊խմած։
― Սրանց տարեք բանտ, ասեց, ես սրանց հետ հետո։ Իսկ դու կմնաս,— ինձ ասեց։— Մոտ արի, նստի։— Տեսնեմ սեղանին թուղթ ու գրիչ է դրած։ Մտածեցի. «Էս ի՞նչ է անցել մտքով»։— Ասեց՝ նստի էս աթոռին, գրիչն առ ու գրի,— ինքն էլ բռնեց ականջս ու ոլորեց։ Նրան էի նայում, ոնց որ սատանեն տերտերին։ «Գրել չգիտեմ, ասի ձերդ բարեծնություն»։— Գրի՛։
― Խղճացեք, ձերդ բարեծնություն։ Գրի, ասեց, ինչքան կարաս, գրի,— ինքն էլ ականջս էր ձգում, ձգում, մեկ էլ՝ հո չոլորեց։ Ինչ ասեմ, տղերք, ավելի լավ էր երեք հարյուր ճիպոտ զարկեին։ Գրի ու վերջ։
― Հո չէ՞ր ցնդել։
― Չէ, չէր ցնդել։ Ուրեմն, Տ.֊ում գրագրի մեկը օյին էր խաղացել, պետական փողերն առել ու փախել էր, դրա ականջներն էլ էին լոշտակ եղել։ Է, իմաց էին տվել ամեն տեղ։ Ես էլ նշաններով որ բռնել էի ոնց որ, դրա համար էլ պրիստավն ինձ տանջում էր՝ գրել դիտե՞մ ու ոնց եմ գրում։
― Այ քեզ փորձանք, մեր տղա։ Ցավը շա՞տ էր։
― Ասի՝ ցավում էր։
Ընդհանուր ծիծաղ հնչեց։
― Լավ, բայց գրեցի՞ր։
― Ի՞նչ գրել։ Սկսեցի գրիչը տանել֊բերել, գծել֊գծմծել թղթի վրա, ձեռ քաշեց։ Էհ, մի տասը թաթալոշ էլ հասցրեց, նոր բաց թողեց, ուրեմն՝ էլի բանտ։
― Բայց դու գրել գիտե՞ս։
― Առաջ գիտեի, բայց հենց սկսին ծայրերով գրել, մտահան արեցի...
Այդպիսի պատմություններով, ավելի լավ է ասել՝ դատարկաբանություններով էլ երբեմն անցնում էր մեր տրտում ժամանակը։ Տեր Աստված, այդ ի՜նչ տրտմություն էր։ Երկարուձիգ օրեր, հեղձուկ, հար և նման մեկը մյուսին։ Գոնե մի որևէ գիրք լիներ։ Այդ ընթացքում, հատկապես սկզբում, հաճախ էի գնում հոսպիտալ, երբեմն հիվանդ, երբեմն՝ պարզապես պառկելու։ Բանտից դուրս։ Ծանր էր այնտեղ, ավելի ծանր, քան այստեղ, բարոյապես էլ ավելի ծանր։ Չարություն, թշնամանք, կռվշտոց, նախանձ, անվերջանալի պատրվակարարություն ազնվականներիս հանդեպ, չարամիտ, սպառնացող դեմքեր։ Իսկ այստեղ՝ հոսպիտալում, բոլորն ավելի հավասար էին, ավելի մտերմաբար էին ապրում։ Ամբողջ օրվա ընթացքում ամենատրտում ժամանակը երեկոն էր, մոմերի լույսի տակ և գիշերվա սկզբին։ Շուտ էին պառկում՝ քնելու։ Աղոտ գիշերաճրագը վառ լուսավորում էր հեռվից, դռան մոտից, իսկ մեր ծայրին կիսախավար էր։ Հեղձուկ էր, գարշահոտ։ Ինչ֊որ մեկը չէր կարողանում քնել, ելնում ու նստում էր մահճակալին, մեկ֊մեկուկես ժամ, գիշերագդակով գլուխը խոնարհած, կարծես ինչ֊որ բաներ էր մտածում։ Մի լրիվ ժամ կնայես նրան, ջանալով կռահել, թե ինչ է մտածում, նույնպես ժամանակը մի կերպ սպանելու համար։ Կամ կսկսես անրջել, հիշել անցյալը, վառ ու ծավալեղ պատկերներ կառաջանան երևակայությանդ մեջ։ Այնպիսի մանրուքներ կհիշվեն, որոնք ուրիշ ժամանակ չէիր հիշի ու չէիր զգա այնպես, ինչպես հիմա։ Մեկ֊մեկ էլ ապագան կգուշակես՝ ելնելու ես, չէ՞, բանտից։ Ո՞ւր։ Ե՞րբ է դա լինելու։ Կվերադառնա՞ս, արդյոք, երբևէ հարազատ եզերք։ Կմտածես, կմտածես, ու հույսը կխլրտա հոգուդ մեջ... Մեկ ուրիշ անգամ էլ կսկսես պարզապես հաշվել. մեկ, երկու, երեք և այլն, որպեսզի այդ հաշվի արանքում մի կերպ քնես։ Երբեմն հաշվել եմ մինչև երեք հազար ու չեմ քնել։ Ահա, մեկը շուռումուռ է գալիս։ Ուստյանցևն է հազում իր խորխառատ, թոքախտավոր հազով, հետո թույլ տնքում ու ամեն անգամ ավելացնում. «Տեր Աստված, մեղք եմ գործել»։ Եվ տարօրինակ էր լսել այդ հիվանդ, բեկված ու տնքացող ձայնը՝ համընգհանուր լռության մեջ։ Մի անկյունում նույնպես քնած չեն և խոսում են իրենց մահճակալներից։ Մեկը սկսում է ինչ-որ բան պատմել իր ցավի մասին, հեռավոր, անցած-գնացած բաներից, թափառաշրջիկության մասին, զավակների մասին, կնոջ մասին, նախկին կարգերի մասին։ Եվ շշնջոցից իսկ զգում ես, որ այն ամենն, ինչ պատմում է, արդեն երբեք ետ չի գալու նրա համար, և որ ինքը՝ պատմողը, պոկած մի կտոր է։ Մյուսը լսում է։ Մեղմ, համաչափ շշունջ է լսվում միայն, ճիշտ ասես մի հեռու տեղ ջուր է քչքչում... Հիշում եմ, ձմռան մի երկար գիշեր պատմություն լսեցի։ Առաջին պահին ինձ թվաց մի տեսակ ջերմախտի երազ, կարծես պառկած էի դողէրոցքով, և այդ ամենը տեսնում էի երազիս, զառանցելիս...
IV։ Ակուլկայի ամուսինը (պատմվածք)
Ուշ գիշեր էր արդեն, ժամը տասներկուսի մոտ։ Այն է, պիտի քնեի, բայց հանկարծ սթափվեցի։ Հեռվում, գիշերաճրագի աղոտ, փոքր լույսը հազիվ լուսավորում էր հիվանդասենյակը... Համարյա բոլորն արդեն քնած էին։ Նույնիսկ Ուստյանցևը, և լռության մեջ լսվում էր, թե ինչքան ծանր է շնչում և ինչպես է կոկորդում խռխռում խորխը օդի ամեն ումպի հետ։ Հեռվից, հաշտի կողմից հանկարծ հնչեց մոտեցող պահախմբի հերթափոխի ծանր ոտնաձայնը։ Հատակին դխկաց հրացանի խզակոթը։ Բացվեց հիվանդասենյակի դուռը, զգույշ ոտնափոխով եֆրեյտորը հաշվեց հիվանդներին։ Մեկ րոպե անց կողպեցին հիվանդասենյակը, նոր ժամապահ կանգնեցրին, պահախումբը հեռացավ ու նորից՝ նախկին լռությունը։ Այստեղ միայն նկատեցի, որ ինձնից ոչ հեռու, ձախ կողմում, երկու հոգի քնած չեն ու կարծես փսփսում են իրար հետ։ Հիվանդասենյակներում դա լինում էր. երբեմն օրեր ու ամիսներ պառկած կողք֊կողքի, բառ անգամ չէին ասում իրար, և հանկարծ, տեսար, խոսքի բռնվեցին գիշերվա մի գրգռիչ պահի, և մեկը մյուսի առաջ շարում էր իր ամբողջ անցյալը։
Ըստ երևույթին, վաղուց էին խոսում։ Սկզբին չէի հասել, հիմա էլ ոչ ամեն ինչ կարողացա լսել, սակայն կամաց-կամաց վարժվեցի և սկսեցի ամեն ինչ հասկանալ։ Քունս չէր տանում, իսկ ի՞նչ անեի, եթե չլսեի... Մեկը պատմում էր տաքացած, մահճակալին կիսապառկած, գլուխը բարձրացրած և ընկերոջ կողմը ձգած վիզը։ Ըստ երևույթին, բորբոքված էր, գրգռված, ուզում էր պատմել։ Ունկնդիրը՝ մռայլ ու բոլորովին անտարբեր, նստած էր իր մահճակալին, ոտքերը պարզած երկայնքով, երբեմն ինչ֊որ բան էր մնչում ի պատասխան, ի նշան մասնակցության, բայց կարծես ավելի շատ քաղաքավարության համար, այլ ոչ իսկականից, րոպեն մեկ իր պոզիկից քթախոտ լցնելով քիթը։ Զինվոր Չերյովինն էր՝ ուղղիչ բաժանմունքից, մռայլադեմ, ճշտակատար, հիսնամյա, սառնարյուն խրատաբան և ինքնասեր մի հիմար։ Պատմողը՝ Շիշկովը, դեռևս երիտասարդ էր, երեսունին մոտ, մեր քաղաքացիական կալանավորը, կարի արհեստանոցում էր աշխատում։ Մինչ այդ քիչ ուշադրություն էի դարձրել նրա վրա, հետագայում էլ, իմ բանտային կյանքի ամբողջ ընթացքում, մի տեսակ ձգտում չկար նրանով զբաղվել։ Փուչ, խելառ մարդ էր։ Մեկ-մեկ կլռեր, կապրեր մռայլված, իրեն կոպիտ կպահեր, շաբաթով չէր խոսի։ Մեկ էլ հանկարծ կխրվեր ինչ-որ պատմության մեջ, կսկսեր բամբասել, դատարկ բաներից փրփրել, բանտասենյակից բանտասենյակ թափառել, լուրեր տանել-բերել, չարախոսել, ափերից դուրս դալ։ Կծեծեին, նորից կլռեր։ Վախլուկ ու ծանծաղ մարդ էր։ Բոլորը մի տեսակ արհամարհանքով էին վերաբերվում նրան։ Բարձրահասակ չէր, նիհարիկ, աչքերն էլ մի տեսակ խլվլան, մեկ-մեկ էլ՝ բթամիտ խոհուն։ Առիթ լիներ մի բան պատմեր՝ կսկսեր կրակոտ, խանդավառ, նույնիսկ ձեռքերը թափահարելով, ու հանկարծ կընդհատեր, կամ կանցներ ուրիշ բանի, կհրապուրվեր նոր մանրամասներով և կմոռանար, ինչի մասին է սկսել խոսել։ Հաճախ կհայհոյեր, հայհոյելիս էլ անպայման էլ կկշտամբեր մեկնումեկին՝ իր հանդեպ ինչ֊որ մեղքի համար, և զգացմունքով կխոսեր, համարյա թե լաց լինելով... Բալալայկա վատ չէր նվագում ու սիրում էր նվագել, իսկ տոն օրերին նույնիսկ կպարեր և լավ կպարեր, երբ մեկ֊մեկ ստիպեին... Նրան շատ շուտ կարելի էր ստիպել ինչ֊որ բան անել... Ոչ թե այնքան լսող էր, այլ սիրում էր շրթապատի մեջ խցկվել ու հաճոյանալ ընկերականությունից։
Երկար ժամանակ չէի կարողանում ընկալել, թե ինչի մասին է նա պատմում։ Սկզբում ինձ էլի թվաց, թե շարունակ շեղվում է նյութից ու կողմնակի բաներով հրապուրվում։ Գուցեև նկատում էր, որ Չերյավինը համարյա չի հետաքրքրվում իր պատմությամբ, բայց կարծես ուզում էր դիտավորյալ համոզել ինքն իրեն, որ ունկնդիրը համակ ուշադրություն է, և գուցե թե շատ ցավալի կլիներ նրա համար, եթե հակառակը համոզվեր։
― ... Մեկ֊մեկ, ասենք, շուկա կմտներ,— շարունակում էր նա,— բոլորը գլուխ կտային, պատիվ կտային, մի խոսքով՝ հարուստ մարդ էր։
― Առուտո՞ւր ուներ, ասում ես։
― Հա՛, առուտուր։ Էդ մեր՝ քաղքենիության մեջ է չքավորություն։ Տիփ֊տկլոր։ Կնանիք ջուրը գետից է՜, ուր են հասցնում՝ հրեն դարատափը, բանջարանոցները ջրելու։ Տանջվում, չարչարվում են, աշնանն էլ շչի եփելու բան մնաց֊չմնաց։ Կարիքի մեջ։ Ուրեմն, մեծ հողեր ուներ, գործավորներն էին վարում֊ցանում, երեք հոգի մշտական մոտն էին, դրան գումարած՝ իր մեղուն ուներ, մեղր էր ծախում, անասուն էլ, մեր կողմերում, ուրեմս, մեծ հարգանք ուներ։ Շատ էր տարիքով, յոթանասուն, ոսկորը ծանրացել էր, մազերը սպիտակած, խոշոր մարդ էր։ Որ դուրս գար շուկա՝ աղվեսամորթու քուրքով, ամենքը գլուխ կտային։ Ուրեմս, կզգային։ «Բարև ձեզ, հայրիկ, Անկուդիմ Տրոֆիմիչ».... « Քեզ էլ բարև, կասեր»։ Ասել է թե ոչ ոքի չէր նեղացնի։ «Երկար կյանք ունենաք, Անկուդիմ Տրոֆիմիչ»։ — «Քո գործե՞րը ոնց են»,— կհարցներ։ «Էհ մեր գործերը, վատից էլ վատ։ Դո՞ւք ինչպես եք, պատվելիս»։ Կասեր՝ «Մենք էլ՝ ոչինչ, մեր մեղքերի չափով, ապրում ենք, օդը փչացնում»։ — «Երկար կյանք ունենաք, Անկուդիմ Տրոֆիմիչ»։ Էդպես, ոչ մեկին չէր արհամարհի, իսկ կխոսեր էնպես, ասես ամեն բառը մի-մի ռուբլի արժենային։ Աստվածագետ էր, կարդացած, անընդհատ սուրբ գրքեր կկարդար։ Պառավին կնստեցներ դիմացն, ու «Դե լսիր, այ կնիկ, հասկացիր»,― ու կսկսեր բացատրել։ Պառավն էլ տարիքով չէր, երկրորդ անգամ էր նրա հետ պսակվել, երեխեքի համար, ուրեմս, առաջինից չուներ։ Ուրեմս, երկրորդից, ուրեմս, Մարյա Ստեպանովնայից երկու տղա կար, արդեն մեծ, փոքրին Վասյային, վաթսուն տարեկան էր ունեցել, Ակուլկան էլ, ուրեմս, աղջիկը բոլորից մեծն էր, տասնութը տարեկան էր։
― Էդ ուրեմս, քո կի՞նն էր։
― Համբերի։ Առաջուց էլ Ֆիլկա Մորոզովը բստրեց։ Դու, ասեց, ուրեմս, Ֆիլկան, ուրեմս Անկուդինին բաժին հանի։ Լրիվ չորս հարյուր մանեթս տուր, հո աշխատողդ չե՞մ, չեմ ուզում քեզ հետ առուտուր անեմ, ու քո Ակուլկային էլ չեմ ուզում, ասեց։ Հիմա, ասեց, ես պրծա։ Հիմի ծնողներս մեռել են, ասեց, ուրեմս, էդ փողերը կտամ խմելու, հետո էլ, ուրեմս, վարձու գինվոր կգրվեմ, մի տասը տարի հետո կդառնամ ֆելդմարշալ ու կգամ էստեղ, ձեզ մոտ։ Անկուդիմն էլ փողը տվեց, լրիվ հաշիվները փակեց, որովհետև Ֆիլկայի հերը հալիվորի հետ նույն առուտուրի վրա էին։ «Կորած մարդ ես դու, ասաց»։ Սա էլ թե՝ «Էհ, կորած եմ, կորած չեմ, իսկ քեզ հետ, հալիվոր, մախաթով կաթ խմել կսովորես։ Ասեց, դու գործն երկու գռոշով ես ուզում սարքես, ինչ զիբիլ ասես կհավաքես՝ մի բանի պետք կգա։ Ուրեմս, թքած ունենամ էդ տեսակ գործի վրա։ Կդիզես, կդիզես ու սատանի իզը կբռնես։ Ես իմ բնավորությունն ունեմ, ասեց։ Քո Ակուլկային էլ չեմ առնի, առանց դրա էլ հետը պառկել եմ...»։
― Էդ ո՞նց ես համարձակվում, ասեց Անկուդիմը, խայտառակես ազնիվ հորը, ազնիվ աղջկան։ Էդ ե՞րբ ես նրա հետ պառկել, օձի կծած, իժի ծնունդ, ինքն էլ ամբողջ մարմնով դողացրեց։ Ինքը՝ Ֆիլկան էր պատմում։
― Ոչ թե մենակ ինձ հետ, ասեց, էնպես կանեմ, որ ձեր Ակուլկան ոչ մեկի հետ չպսակվի, ոչ ոք չի ուզի, Միկիտա Գրիգորյիչն էլ հիմի չի ուզի, քանի որ աղջիկն անպատված է հիմի։ Աշնանից սկսած, մի տեղ ապրուստի ենք անցել, ես էլ հիմի հարյուր կարմրով չեմ համաձայնվի։ Փորձի համար հմի հարյուր կարմիր տուր՝ չեմ համաձայնվի...
Ու հո իրեն քեֆի չտվեց ջահելը մեզ մոտ։ Էնպես, որ հողը տնքում էր, քաղաքով մեկ թնդում։ Ընկեր֊մընկեր գտավ, լիքը փող ուներ, մի երեք ամիս քեֆ քաշեց, եղածը լրիվ մսխեց։ «Փողս որ պրծավ, ասում էր, տունը կծախեմ, եղած֊չեղածը կծախեմ, հետո էլ կամ վարձու գործ, կամ էլ՝ թափառելու»։ Ու հո չէին սիրում նրան կնանիք, ասելու չի։ Լավ տորբա էր նվագում։
― Ուրեմս, Ակուլկայի հետ մինչև է՞դ էր գործ ունեցել։
― Սպասի, համբերի։ Էն ժամանակ ես էլ ծնող հորս թաղեցի, մերըս էլ պրյանիկ էր թխում, ուրեմս, Անկուդիմի մոտ էր գործ անում, դրանով էլ ապրում էինք։ Վատ էինք ապրում։ Է, մի փոքր հողամաս կար անտառի տակ, ցորեն էինք ցանում, բայց հորիցս հետո ամեն ինչ քամուն տվեցինք, քանի որ ես էլ ինձ խփեցի խմիչքի, ախպորս ասեմ։ Մորիցս փող էի պոկում ծեծուջարդով...
― Էդ լավ չի, որ ծեծուջարդով։ Մեծ մեղք է։
― Ախպորս ասեմ, մեկ֊մեկ առավոտից գիշեր հարբած էի լինում։ Մեր տունը՝ հլա ոչինչ, չնայած փտած էր, բայց մերն էր, մեջն էլ՝ լենուբոլ, նապաստակ բռնել կլիներ։ Լինում էր, սոված էինք մնում, շաբաթով ուտելու բան չէր լինում։ Մերս էլ սկսում էր ինձ փնովել, փնովել... Էն ժամանակ Ֆիլկա Մորոզովից ձեռ չէի քաշում։ Առավոտից իրիկուն նրա հետ։ «Ինձ համար կիթառ, նվագի ու պար արի, ասում էր, ես էլ պառկած տեղից քեզ փող կգցեմ, քանի որ ամենահարուստ մարդն եմ»։ Ու ինչեր ասես, չէր անում։ Մենակ գողացած ապրանք չէր վերցնում։ «Ես գող չեմ, կասեր, ես ազնիվ մարդ եմ»։ «Եկեք գնանք, կասեր, Ակուլկայենց դարպասին ձյութ քսենք, քանի որ չեմ ուզում, որ Ակուլկան Միկիտա Գրիգորյիչի հետ պսակվի։ Ինձ համար շատ թանկ էր, է՜, ասում էր»։ Իսկ Միկիտա Գրիգորյիչի հետ ծերուկը դրանից առաջ էր ուզում աղջկան պսակի։ Միկիտան էլ էր տարիքով, անկնիկ, ակնոց էր դնում, առուտուր անում։ Հենց լսեց, որ Ակուլկալի մասին լուրեր են պտտվում, ետ քաշվեց։ «Անկուդիմ Տրոֆիմիչ, ինձ համար դա մեծ անպատվություն կըլնի, քանի որ տարիքս առած մարդ էլ եմ, չեմ ուզում պսակվեմ»։ Էդտեղ էլ մենք Ակուլկայի դարպասը ձյութեցինք։ Հո չէին քերում, չէին քերում հետո... Մարյա Ստեպանովնան գոռում էր. «Աշխարհիս երեսից կջնջեմ»։ Հալիվորն էլ, թե՝ «Առաջներում, ազնիվ պատրիարքերի ժամանակ, ես դրան խարույկի վրա կտոր֊կտոր կանեի, բայց հիմա, ասեց, աշխարհս խավար է ու փուչ»։ Մեկ֊մեկ հարևանները փողոցով մեկ կլսեին, ինչպես է Ակուլկան գոռում֊բղավում։ Առավոտից իրիկուն կճիպտեին։ Իսկ Ֆիլկան շուկայով մեկ կգոռար. «Փառավոր աղջիկ է, կասեր, Ակուլկան, բաժակի ընկեր։ Վրա֊գլուխդ մաքուր, հագածդ սիպտակ, ում ես սիրում երկնքի տակ։ Ես դրանց քիթ ու մռութին հասցրի, կասեր, թող հիշեն»։ Էդ ժամանակ ես էլ մի անգամ տեսա Ակուլկային, դույլերով ջուր էր կրում, ու ձեն տվի. «Բարև ձեզ, Ակուլկա Անկուդիմովնա։ Ողջություն եմ ցանկանում, սիպտակ հագած ման ես գալիս, թուղթ գրի տեսնեմ՝ ո՞ւմ հետ կապրես»։ Ասածս էդ էր, ու հո չնայեց վրաս, աչքերը՝ խոշոր֊խոշոր, ինքն էլ նիհարած, տաշեղ դառած։ Էն ո՜նց նայեց վրաս, մերն էլ կարծեց թե աղջիկը ծիծաղում է ինձ հետ, գոռաց դարպասատակից․ «Էդ ի՞նչ ես սեպերդ բացել, անամոթի մեկը», և ուրեմս էդ օրն էլ ճիպտեցին։ Մեկ֊մեկ լրիվ ժամով կճիպտեին։ «Ճիպտելու եմ, կասեր, քանի որ հիմի էլ աղջիկ չէ ինձ»։
― Ասել է, թե անառակ էր։
― Դու լսի, լսի, հորոխպեր։ Ուրեմս, էդ ամբողջ ժամանակ ես ու Ֆիլկան կերուխումի մեջ էինք, մերըս կգար մոտս, ես էլ՝ պառկած։ «Սրիկայի մեկը, էդ ինչի՞ ես շնթռել։ Ավազակ ես դու, կասեր»։ Կփնովեր, ուրեմս։ «Պսակվի, կասեր, հրեն, Ակուլկայի հետ պսակվի։ Նրանք հիմի քեզ նմանին տալուն էլ ուրախ կըլնեն, երեք հարյուր ռուբլի հետը կտան»։ Ես էլ, թե՝ «Ախր, հիմի նա աշխարհքով մեկ խայտառակ է եղել, ասի»։— «Ախմախ ես, ասեց, պսակն ամեն բան ծածկում է, քեզ համար էլ ավելի լավ կըլնի, որ կյանքովը մեկ մեղավոր կըլնի քո առաջ։ Մենք էլ նրանց փողերով կդրստվենք։ Ասեց, ես արդեն Մարյա Ստեպանովնայի հետ խոսել եմ։ Շատ էլ լավ լսեց»։ Ես էլ՝ «Փողն, ասի, քսան հատ տասնոց՝ սեղանին, էդ ժամանակ կպսակվեմ»։ Ու կհավատաս, թե չէ, մինչև հարսանիքիս օրը գիշեր֊ցերեկ խմած էի։ Էդտեղ էլ, ուրեմս, Ֆիլկա Մորոզովը սկսեց հաթաթա տալ. «Ակուլկայի մարդն ես, ինչ ես, կողերդ լրիվ կհամրեմ, կնկանդ հետ էլ, ուզեցա, ամեն գիշեր կպառկեմ»։ Ես էլ՝ «սուտ ես ասում, շան ցկնած»։ Էստեղ դա փողոցով մեկ խայտառակ արեց ինձ։ Ետ գնացի տուն. «Չեմ ուզում պսակվեմ, ասի, թե որ հենց հիմի հիցուն հատ տասանոց չդնեք սեղանին»։
― Ախր, քհ՞զ ինչի էին տալիս։
― Էդ ի՞նձ։ Ինչի որ չէ։ Մենք հո անպատիվ չէինք։ Իմ ծնող հերը մենակ վերջում սնանկացավ հրդեհից, թե չէ իրենցից էլ հարուստ էինք ապրում։ Անկուդիմն էլ բռնեց ու ասաց. «Դուք տիփ-տկլոր եք, ասեց»։ Ես էլ պատասխան տվի. «Ձեր դռանն էլ քիչ ձյութ չեն քսել»։ Նա էլ, թե՝ «Ի՞նչ ես ձևեր թափում մեզ վրա։ Գնա, ապացուցի, որ անպատիվ է, թե չէ ամենքի բերանը խցկել չիլնի։ Էս դու, էս՝ դռան շեմը, մի պսակվի։ Մենակ թե առածդ փողը բեր, ետ տուր»։ Ես ու Ֆիլկան էլ որոշեցինք՝ Միտրիյ Բըյկովին ղրկեցինք նրան ասի, որ հիմի աշխարհքով մեկ խաղք ու խայտառակ եմ անելու, ու մինչև հարսանիքի օրը, ախպորս ասեմ, առանց դադար տալու, խմած էի։ Մենակ պսակին ուշքի եկա։ Ու հենց բերեցին մեզ պսակից, նստեցրին, Միտրոֆան Ստեպանիչը՝ քեռին, ուրեմս, ասեց. «Չնայած արդար չէր, բայց, ասեց, գործը պինդ բռնեցինք ու պրծանք»։ Հալիվորն էլ, Անկուդիմը, ուրեմս, նմանապես խմած էր ու լաց եղավ, նստել ու արցունքները մորուքի վրայով գլորգլոր թափվում էին։ Էդ ժամանակ էլ, ախպերս, ինչ անեմ, որ լավ ըլնի հետս մի լավ ճիպոտ էի վերցրել, մինչև պսակն էի պահել ու էդպես էլ որոշել, որ հիմի Ակուլկայից մուռս կհանեմ, որ իմանա, թե ինչ ասել է անազնիվ խաբելով մարդու գնալը, մեկ էլ՝ մարդիկ կիմանան, որ ախմախ֊ախմախ չեմ պսակվել...
― Էդ է որ կա։ Ուրեմս, որ հետո էլ զգա...
― Չէ, հորոխպեր, գու նստի ու լսի։ Մեր կողմերում հենց պսակից հետո տանում են մութ սենյակ, մնացած հարսանքավորն էդ ժամանակ խմում է։ Ուրեմս, ինձ ու Ակուլկային թողեցին էդ սենյակում։ Ակուլկան նստած էր էդպես սպիտակած, երեսին գույն չկար։ Վախեցել էր, ուրեմս։ Մազերն էլ էին լրիվ վուշի նման, սպիտակ-սպիտակ։ Աչքերը՝ մեծ-մեծ։ Ու միշտ սուս, ձենը չէր լսվում, կարծես տանն անլեզու մարդ էր ապրում։ Շատ էր մի տեսակ։ Ու ի՞նչ կարող ես մտածես, ախպերս, ախպերս ես որ ղամշիս պատրաստ դրել եմ տեղաշորի կողքը, բայց նա, ախպերս որ դու ես, ոչ մի բանով մեղավոր դուրս չեկավ իմ առաջ։
— Չէ՛ հա՜։
― Ոչ մի բանով։ Արդար էր ու ազնիվ, արդար տնից։ Ու թե ինչի էր էդ տեսակ չարչարանք տարել։ Ինչի՞ համար էր Ֆիլկա Մորոզովն աշխարհքով մեկ խայտառակ արել նրան։
― Հա՛։
― Էդտեդ ես հենց տեղաշորից ծնկի իջա նրա առաջ, ձեռներս ծալեցի. «Հոգիս, ասեցի, Ակուլինա Անկուդիմովնա, ներող եղի ինձ նման ախմախին, որ քեզ էդ տեսակ էի կարծել։ Ներող եղի, ասեցի, ինձ պես սրիկային»։ Ու նստել էր առաջս, տեղաշորին, նայում էր երեսիս, երկու ձեռքն ուսերիս դրած, ծիծաղում էր, բայց արցունքները թափվում էին, լաց էր լինում ու ծիծաղում... Էդտեղ դուրս եկա բոլորի առաջ. «Էհ, ասի, Ֆիլկա Մորոզովին թե հանդիպեցի, էլ կյանք չի ունենա աշխարհքիս երեսին»։ Հալիվորներն էլ չեն իմանում, ում աղոթք անեն, մերը համարյա թե ոտքերն ընկավ, վնգում էր։ Հալիվոր հերն էլ էդտեղ ասեց. «Թե իմանայինք ու հավատային, մեր քաղցր աղջիկ, էս տեսակ մարդ չէ, որ քեզ համար կճարեինք»։ Ու առաջին կիրակին երկուսով ոնց գնացինք եկեղեղի, ես՝ գառան մորթու գլխարկով, բարակ մահուդից կաֆատնով, շալվարս՝ պլիսե, Ակուլինան էլ նապաստակի նոր մուշտակով, մետաքսե գլխաշորով՝ ասել է թե ես իրեն վայել, ինքն էլ՝ ինձ, էդպես էլ գնացինք։ Մարդիկ մեզ էին նայում սիրով, ես որ ինձ գիտեմ, Ակուլկային էլ չնայած ուրիշների առաջ գովաբանել չիլնի, բայց փնովել էլ՝ չէ, էնպես որ տասից մեկն ինքն է որ կա։
― Ուրեմս, լավ է։
― Ուրեմս, լսի։ Հարսանիքի հենց մեկել օրը, չնայած խմած էի, հարսանքավորից փախա, վազում էի. «Էստեղ բերեք էդ անբանուդործ Ֆիլկա Մորոզովին, էստեղ բերեք սրիկային»։ Գոռում էի բազարով մեկ։ Ես էլ՝ խմած֊հարբած, Վլասովների խանութի մոտ ինձ բոնեցին ու երեք հոգով զոռով տուն բերին։ Քաղաքով մեկ խոսք ու զրույց էր գնում։ Կնանիք բազարում իրար մեջ խոսում էին. «Աղջկերք, խելոքներ, իմացա՞ք բանը։ Ախր, Ակուլկան պատվով֊նամուսով է եղել»։ Ֆիլկան էլ, մի քանի օր անց, մարդկանց մեջ ինձ ասեց. «Կնկանդ ծախի, խմելու կտաս։ Հրեն, մեր զինվոր Յաշկան դրա համար էլ պսակվեց. կնկա հետ չէր քնում, երեք կլոր տարի խմած ման եկավ»։ Նրան ասի, թե՝ «Սրիկա մարդ ես»։ Դա էլ՝ թե «Դու էլ ախմախ ես։ Ախր, ասեց, քեզ խմած֊խմած են պսակել, ասեց, ի՞նչ էիր հասկանալու էդ գործից»։ Տուն եկա ու գոռացի. «Դուք ինձ խմած֊խմած եք պսակել, ասի»։ Էստեղ մերը կպավ բկիցս։ «Մերիկ, ասի, ականջներդ ոսկուց ծանրացել են։ Էստեղ բերեք Ակուլկալին»։ Է, սկսեցի Ակուլկային գզել։ Գզեցի, գզեցի, ախպերս, երկու ժամի չափ գզում էի, մինչև, որ հազիվ ոտի վրա էի մնում։ Ինքն էլ երեք շաբաթ տեղաշորից չելավ։
― Էդպես է,— սառնարյուն նշեց Չերյավինը,— որ չծեծես, դրանց... բայց դու նրան սիրածի հետ բռնացրե՞լ ես։
— Չէ, բռնացնելը՝ չեմ բռնացրել,— լռելուց հետո և մի տեսակ ճիգով նշեց Շիշկովը։— Ու շատ ցավալի դառավ ինձ համար, մարդիկ լրիվ կատաղեցին, ու էդ ամենի սարքողը Ֆիլկան էր։ «Կնիկդ, ասեց, նմուշի համար է, որ մարդիկ նայեն»։ Տուն կանչեց մեզ, ու բերանը հո չբացեց. «Նրա կնիկն, ասեց, բարիբարի հոգի է, ազնիվ, խոնարհ, մարդամոտ, ամեն ինչով լավն է, ասեց, հիմի նրա համար։ Բայց տղեն մոռացե՞լ է, թե ինքը ո՞նց էր ձութ քսում նրա դարպասին»։ Ես էլ խմած֊հարբած նստած եմ, ու հո չբռնեց մազերիցս, էն ժամանակ ունեի, բռնեց ու կզացրեց։ «Պար արի, ասեց, Ակուլկայի մարդ, մազերիցդ բռնած պահելու եմ, դու էլ պար կգաս, ինձ կուրախացնես»։ «Սրիկայի մեկը»,— գոռացի։ Նա էլ, թե՝ «Խմբով գալու ենք, մոտդ, ու Ակուլկային կնկանդ, աչքիդ առաջ ճիպտելու եմ, ինչքան քեֆս տա»։ Ես էլ, կհավատաս, թե՝ ոչ, դրանից հետո մի լրիվ ամիս վախում էի տնից դուրս գալ, մտածում էի, կգա, անպատիվ կանի։ Հենց դրա համար էլ սկսի Ակուլկային ծեծել...
― Իսկ ինչի՞ ծեծել։ Ձեռները կապեցիր, լեզվին կապ չկա։ Շատ ծեծելն էլ մի բան չէ։ Պատժի, սովորացրու, սիրով եղի։ Դրա համար էլ կնիկ է։
Շիշկովը որոշ ժամանակ լուռ էր։
― Շատ էի նեղված,— շարունակեց նորից,— էլի անցա էդ սովորությանր, օր էր լինում, առավոտից իրիկուն ծեծում էի՝ լավ չվերկացավ, լավ չքայլեց։ Որ չէի ծեծում, տխրում էի։ Նստում էր մեկ-մեկ սուսուփուս, պատուհանից նայում դուրս, լաց լինում... Մեկ-մեկ էլ միշտ էր լացում, մեղքս գալիս էր, բայց ծեծում էի։ Մերըս դրա համար փնովում ու փնովում էր. «Սրիկայի մեկն ես, ասում էր, բռնավորի հոգի ունես»։ — «Կսպանեմ, գոռում էի, թող ոչ ոք սիրտ չանի ինձ բան ասի, ինձ խաբելով եք պսակել»։ Սկզբից հալիվոր Անկուդիմն էր պաշտպան կանգնում, ինքն էր գալիս. «Աստված գիտե, ասում էր, թե ինչ պտուղ ես դու, հախիցդ գալու ձևը կգտնեմ»։ Հետո ձեռ քաշեց։ Մարյա Ստեպանովնան էլ կարծես լրիվ հաշտվել էր։ Մի անգամ եկավ, լացախառն աղաչեց. «Մի խնդիրք-աղաչանքով եմ եկել, Իվան Սեմյոնիչ, եղածը մի բան չէ, խնդրանքս է մեծ։ Թող լույս աշխարք տեսնենք, պատվելիս,— գլուխ էր տալիս,— հաշտվի, ների ադջկաս։ Չար լեզուներն են բամբասել, ինքդ գիտես, կույս ես առել»։ Ոտերս ընկավ, լաց եղավ։ Ես էլ ձևեր եմ թափում. «Հիմի ձեզ լսել էլ չեմ ուզում։ Ինչ ուզենամ, անելու եմ լրիվիդ գլխին, քանի որ ինքս իմ տերը չեմ, Ֆիլկա Մորոզովն էլ, ասի, ինձ բարեկամ է ու առաջին ընկեր...»։
― Ուրեմս, նորի՞ց իրար ընկաք։
― Էն էլ ո՜նց։ Ու բռնելու տեղ էլ չկար։ Լրիվ իրեն տվել էր խմելու։ Ունեցած֊չունեցածը ծախսեց ու վարձվոր մտավ մի քաղքենու մոտ՝ մեծ տղի փոխարեն բանակ գնալու։ Մեր կողմերում էլ թե մեկը վարձվոր դառավ, մինչև տանելու օրը տան մեջ ամեն ինչ նրա առաջ փռած պիտի լինի, ամենքի գլխին տերուտիրական կդառնա։ Փողը լրիվ կստանա, մինչև գնալը նրանց տանը կապրի, կես տարով կապրի, ու ինչեր ասես չի սարքի տանտերերի գլխին, դիմանալու բան չէ։ Իբր, ես քո տղի փոխարեն զինվոր եմ գնում, ուրեմս ձեր բարեգործն եմ, էնպես որ լրիվդ ինձ պտի հարգեք, թե չէ ձեռ կքաշեմ։ Էդպես Ֆիլկան քաղքենու տունը տակնուվրա արեց, աղջկա հետ քնում էր, ամեն օր ճաշից հետո տանտիրոջ մորուքը քաշքաշում, քեֆն ինչ տար, անում էր։ Ամեն օր նրա համար բաղնիս պիտի վառեին, և որ գոլորշին արաղով լիներ, և որ կնանիք տանեին բաղնիս՝ ձեռների վրա։ Կերուխումից կգար, կկանգներ փողոցում. «Դարպասով չեմ ուզում, ցանկապատը քանդեք», էդպես էլ նրա համար դարպասի կողքի տախտակ կհանեին, որ մտներ։ Վերջը պրծավ, տարան զինվորության, ուշքի բերեցին։ Ժողովուրդ հո չէր թափվել փողոցը. Ֆիլկա Մորոզովին տանում են զինվոր տալու։ Գլուխ էր տալիս բոլոր կողմերի վրա։ Ակուլկան էլ էդ ժամանակ բանջարանոցից էր գալիս, Ֆիլկան նրան տեսավ թե չէ, հենց մեր դարպասի մոտ, գոռաց՝ «Կանգնի», դուրս թռավ սելից ու միանգամից գետնահաս գլուխ տվեց նրան. «Հոգիս, ասեց, քաղցրս, երկու տարի սիրել եմ քեզ, հիմի էլ նվագով֊բանով զինվոր են տանում։ Կներես ինձ, ասեց, ազնիվ հոր ազնիվ աղջիկ, քանի որ սրիկայություն եմ արել քո առաջ, լրիվ մեղավոր եմ»։ Ու մի անգամ էլ գլուխ տվեց։ Ակուլկան կանգնեց, սկզբից ոնց որ վախեցավ, հետո ինքն էլ գոտկահաս գլուխ տվեց ու ասեց. «Դու էլ ինձ ների քաջ տղա, քեզ վրա ոչ մի չարություն չունեմ»։ Ակուլկայի ետեից մտա խրճիթ. «Էդ ի՞նչ ասիր նրան, շան ցնկնած»։ Կհավատաս, թե չէ, նայեց վրաս ու. «Ախր ես նրան, ասեց, հիմի աշխարհքի չափ եմ սիրում»։
― Տես է՜...
― Էդ լրիվ օրը ոչ մի խոսք չասի նրան։ Մենակ իրիկնադեմին. «Ակուլկա, հիմի ես քեզ կսպանեմ, ասի»։ Գիշերը քուն չեկավ աչքիս, ելա հաշտը՝ կվաս խմելու, տեսնեմ՝ լուսը բացվում է։ Ներս գնացի. «Ակուլկա, ասի, հավաքվի, գնանք հողամաս»։ Ես դրանից առաջ էի պատրաստվել, մայրիկն էլ գիտեր, որ գնալու ենք։ «Լավ գործ եք բռնել, ասեց, բերքի ժամանակ է, աշխատողն էլ, լսել եմ, պառկած է փորին»։ Սելը լծեցի, սուս էի։ Մեր քաղաքից որ դուրս ես գալիս, միանգամից անտառն է բացվում տասնհինգ վերստի վրա, դրանից դեն էլ մեր հողամասն է։ Երեք վերստ անտառով գնացինք, ձիանիք կանգնացրիք։ «Վեր կաց, ասի, Ակուլկա, վերջդ եկավ»։ Ինձ նայեց, վախեցավ, կանգնեց դեմս՝ սուսուփուս։ «Զզվացրիր ինձ, ասեցի, աղոթքդ արա»։ Ու հո չբռնեցի մազերից, հյուսքերը՝ հաստ֊հաստ, փաթաթի ձեռքիս, ետևից երկու կողմից ծնկներով հուպ տվի, դանակս հանեցի, գլուխն, ուրեմս ետ տարա ու հո չքաշեցի բկի վրա... Ուժեղ գռռաց, արյունը չռռում էր, դանակը շպրտեցի, դեմից երկու ձեռքով բռնեցի, ընկա հողին, գրկեցի նրան ու գոռացի, հո չէի գոռում, ինքն էլ էր գոռում, պոկվում ձեռներիցս, արյունն էլ՝ լրիվ վրաս, արյունն, ուրեմս, ձեռներին ու երեսին չռռալով թափվում էր։ Թողեցի նրան, վախս ուժեղացավ, ձին էլ թողեցի ու փախա, հետևներով հասա մեր տուն ու մտա բաղնիս, բաղնիսն էլ հին, անգործածելի էր, ելա առաստաղի տակ ու նստեցի, մնացի։ Մինչև գիշեր նստած էի։
― Բա Ակուլկա՞ն։
― Նա էլ ոնց որ թե ինձնից հետո վեր էր կացել ու ճամփա ընկել տուն։ Էդպես, հետո նրան էնտեղից հարյուր քայլի վրա գտել էին։
― Ուրեմս, լավ չես կտրել։
― Հա...— Շիշկովը մի րոպեի չափ դադար տվեց։
― Մի երակ կա,— խոսեց Չերյավինը,— թե որ էդ երակն առաջին անգամից չկտրեցիր, ուրեմս, մարդս կթփրտա ու ինչքան էլ արյուն թափվեց, չի մեռնի։
― Ախր, մեռավ նա։ Իրիկնադեմին մեռած էին գտել։ Իմաց տվին, սկսին ինձ ման գալ ու գիշերվա դեմ գտան բաղնիսում... Էս է, չորրորդ տարին հաշվի, էստեղ եմ ապրում,— ավելացրեց նա, լռելուց հետո։
― Հըմ... Էդպես է, որ չծեծես, գործը գլուխ չի գա,— սառնարյուն, մեթոդաբար նշեց Չերյավինը, նորից հանելով իր կոտոշը։ Սկսեց քաշել քիթը՝ երկար ու դադարներով։— Բայց քեզ ասեմ, մեր տղա,― շարունակեց նա,― շատ ախմախ գործ ես բռնել։ Ես էլ մի անգամ կնկանս բռնացրի սիրեկանի հետ։ Ուրեմս, կանչեցի մարագ, սանձն երկու տակ արեցի. «Ո՞ւմ ես երդվում, ասի, ո՞ւմ ես երդում տալի»։ Ու հո չծեծեցի սանձով։ Խփեցի, խփեցի, ժամ ու կես խփում էի, ուրեմս, նա էլ թե՝ «Ոտներդ կլվամ, գոռում էր, ջուրը կխմեմ»։ Անունն Ավդոտյա էր։
V։ Ամռան օրեր
Բայց ահա և ապրիլի սկիզբը, ահա և մոտենում է սուրբ շաբաթը։ Կամաց-կամաց սկսվում են նաև ամառային աշխատանքները։ Օրըստօրե արևն ավելի է տաքացնում ու ավելի վառ է, օդը լի է գարնան բույրերով և բորբոքուն ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա։ Մոտալուտ տոնական օրերը հուզում են նաև շղթայագամ մարդուն, նրա մեջ ծնում ինչ֊ինչ ցանկություններ, ձգտումներ, տրտմություն։ Թվում է, էլ ավելի սաստիկ ես տխրում ազատության համար արևի վառ շողերի ներքո, քան ձմռան կամ աշնան մթնամած օրերին, և դա նկատելի է բոլոր կալանավորների վրա։ Նրանք կարծես թե ուրախ են պայծառ օրվանից, բայց դրա հետ մեկտեղ նրանց մեջ ահագնանում է մի անհամբերություն, պոռթկունություն։ Իրոք, ես նկատեցի, որ գարնանը մի տեսակ ավելանում էին մեզ մոտ բանտային վեճուկռիվները։ Ավելի հաճախ կլսեիր աղմուկ, աղաղակ, բղավոցներ, պատմություններ կառաջանային, դր հետ մեկտեղ, գործատեղում հանկարծ կնկատեիր մեկնումեկի մտախոհ ու գամված հայացքը՝ դեպի կապտին տվող հեռուները՝ ինչ֊որ տեղ։ Իրտըյշի մյուս ափը, ուր ծայր են առնում սփռոցի պես մեկուկես հազար վերստ փռված, ղըրղըզական արձակ տափաստանը, կլսեիր մեկնումեկի խորունկ հոգոցը՝ լիակուրծք, կարծես մարդը կուզենար սոսկ ներշնչել այդ հեռավոր, ազատ օդն ու թեթևացնել իր ճնշված, շղթայված հոգին։ «Է՜խ-մա՛» կասի կալանավորը վերջապես և հանկարծակի, ասես թոթափած անուրջ ու մտորում, անհամրելությամբ և մռայլված, ձեռքը կառնի բահը կամ աղյուսները, որոնք պիտի տանի մի տեղից մյուսը։ Մեկ րոպե անց արդեն կմոռանա իր հանկարծահաս զգացողությունը և կսկսի խնդալ կամ կռվշտել՝ ըստ բնավորության, մեկ էլ հանկարծ անսովոր, հարկը եղածից առավել եռանդով կանցնի աշխատանքային կետարքին, եթե տրված է այդպիսին ու կսկսի բանել, բանել ամբողջ ուժով, ճիշտ ասես կամենալով գործի ծանրությամբ խեղդել իր մեջ այնպիսի մի բան, ինչ ինքնին նեղում է նրան և ճնշում ներքուստ։ Մեծ մասամբ ուժեղ մարդիկ են, մեծ մասամբ տարիքի և ուժի ծաղկուն շրջանում... ծանր են կալանդներն այդ ժամանակ։ Այս պահին ես չեմ բանաստեղծականացնում և վստահ եմ գրածիս ճշմարտությանը։ Բացի դրանից, որ վառ արևի ջերմության ներքո, երբ ամբողջ հոգով, ամբողջ էությամբ զգում ու լսում ես չորսբոլորդ բազմապատիկ ուժով հառնող բնությունը, էլ ավելի ծանր է դառնում փակ բանտը, պահախումբը և ուրիշի կամքը, բացի որ այդ օրերին Սիբիրով և համայն Ռուսիայով մեկ, առաջին արտույտների հետ ծայր է առնում թափառաշրջիկությունը, Աստծո մարդիկ փախչում են բանտերից և պատսպարվում անտառներում։ Հեղձուկ փոսերից հետո, նավերից, կալանդներից ու մահակներից հետո նրանք թափառում են՝ ուր ուզենան, իրենց կամքով, ուր ավելի ձեռնտու է, ավելի ազատ, ուտում և խմում են՝ որտեղ ինչ հաջողվեց, Աստծո տվածով, իսկ գիշերները խաղաղ քնում անտառում կամ դաշտում որևէ մի տեղ, առանց մեծ հոգսի, առանց բանտային թախծի, հանց անտառի հավքեր, գիշերը հրաժեշտ տալով սոսկ երկնի աստղերին, Աստծո հայացքի ներքո։ Ո՜վ ինչ կասի։ Երբեմն թե ծանր է լինում, թե քաղցած, թե տանջալի «ծառայելը գեներալ Կուկուշկինի մոտ»։ Երբեմն օրերով հացի երես չեն տեսնում, բոլորից պիտի թաքնվեն, պահվեն։ Երբեմն ստիպված են լինում թե՛ գողանալ, թե՛ թալանել, մեկ-մեկ էլ՝ սպանել։ «Աքսորականը երեխի պես բան է, աչքն ինչի ընկավ, կտանի»՝ Սիբիրում ասում են աքսորաբնակների մասին։ Ասացվածքն ամբողջովին, նույնիսկ որոշ հավելումով կարող է վերաբերվել և թափառաշրջիկին։ Նա հազվադեպ ավազակ չէ և համարյա միշտ՝ գող, անշուշտ, ավելի շատ անհրաժեշտությունից, քան բնույթքով։ Կան անուղղելի թափառաշրջիկներ։ Փախչում են նրանք, նույնիսկ ավարտելով իրենց աքսորական ժամկետը, արդեն վերաբնակեցման վայրից։ Թվում է, թե գոհ է վերաբնակեցումից և ապահովված է, բայց չէ, կարծես ինչ֊որ տեղ ձգում է նրան, կանչում։ Կյանքն անտառներում աղքատիկ ու սարսափելի, սակայն ազատ և լի է արկածներով, կյանքն ինչ֊որ գայթակղիչ բան ունի, մի խորհրդավոր հմայք նրանց համար, ովքեր մեկ անգամ արդեն զգացել են դա, և մեկ էլ տեսար, փախավ մարդը՝ ոմանք նույնիսկ համեստ, չափած-ձևված, որն անգամ խոստանում էր դառնալ լավ, նստակյաց ու կարգին տնտեսվար։ Ոմանք անգամ ամուսնանում են, երեխաներ ունենում, հինգ տարի ապրում են մի տեղում ու հանկարծ մի գեղեցիկ առավոտ անհետ անում ինչ-որ ուղղությամբ, տարակուսանքի մեջ թողած կնոջը, երեխաներին և ամբողջ վոլոստը, որին կցված էր։ Մեր բանտում ինձ զույց տվեցին այդպիսի մի փախչողի։ Առանձնապես հանցանքներ չէր գործել, ծայրահեղ դեպքում՝ չէին լսել, որ խոսեն նա մասին այդ առումով, այնինչ շարունակ փախել էր, ամբողջ կյանքը փախուստի մեջ եղել։ Հասել էր թե ռուսական հարավային սահման՝ Դանուբից այն կողմ, թե ղըրղըզական տափաստաններ, թե Արևելյան Սիբիր, թե Կովկաս՝ ամեն տեղ եղել էր։ Ով գիտե, գուցեև ուրիշ հանգամանքներում նրանից մի որևէ Ռոբինզոն Կրուզո դուրս կգար ճանապարհորդելու իր մոլությամբ։ Իմիջիայլոց, այս ամենը նրա մասին պատմել են այլոք, իսկ ինքը քիչ էր խոսում բանտում, գուցեև ամենակարևորը մրմնջար երբևէ։ Շատ փոքրամարմին մուժիկ էր, արդեն հիսունին մոտ, չափազանց հանդարտ, չափազանց հանգիստ և նույնիսկ բութ դեմքով, ապուշության հասնող հանդարտ։ Ամռանը սիրում էր նստել արևի տակ և մեկ-մեկ անպայման ինչ-որ երգ կմրմնջար քթի տակ, բայց այնքան մեղմ, որ հինգ քայլի վրա արդեն չէր լսվի։ Դիմագծերը մի տեսակ փայտացած էին, ուտում էր քիչ, ավելի շատ՝ հաց, երբեք չգնեց ոչ մի կալաչ, ոչ մի շկալիկ օղի, ու հազիվ թե երբևէ փող լիներ ձեռքը, հազիվ էլ թե հաշվել կարողանար։ Ամեն ինչին կատարելապես հանգիստ էր վերաբերվում։ Երբեմն բանտի շներին էր կերակրում ձեռքից, իսկ մեզ մոտ բանտային շներին ոչ ոք չէր կերակրում։ Ասենք, ռուս մարդն ընդհանրապես չի սիրում շանը կերակրել։ Ասում էին, ամուսնացած է եղել, նույնիսկ երկու անգամ, ասում էին՝ ինչ-որ տեղ երեխաներ ունի... Թե ինչի համար էր բանտ ընկել, բացարձակա պես չգիտեմ։ Մերոնք բոլորը սպասում էին, որ մեզ մոտից էլ է ծլկելու, բայց կամ դրա ժամանակը չէր եկել, կամ տարիներն էին անցել, ինքն իր համար ապրում էր, հայեցողաբար վերաբերվելով իրեն շրջապատող այդ համակ արտառոց միջավայրին։ Իմիջիայլոց, վսաահել չէր լինի։ Թեև թվում է, թև ի՞նչ ուներ փախչելու, ի՞նչ էր շահելու։ Այնինչ և այդուհանդերձ, անտառի, թափառականի կյանքն ամբողջությամբ դրախտ է բանտային համեմատությամբ։ Այնքան է հասկանալի, և չի կարող որևէ համեմատություն լինել։ Թեև ծանր է վիճակդ, բայց ամեն ինչում ազատ վիճակ է։ Ահա թե ինչու, յուրաքանչյուր կալանավոր Ռուսիայում, որտեղ էլ նստած լինի, մի տեսակ անհանգիստ է դառնում գարնանը, գարնանային արևի առաջին բարեբեր շողերի հետ։ Թեև ամենևին ոչ բոլորն են մտադիր փախչել, վճռականորեն պիտի ասել, որ դժվարության և պատասխանատվության առումով հարյուրից մեկն է վճռում, սակայն և մնացած իննսունիննը գոնե անրջում են, թե ինչպես կարելի է փախչել և ուր փախչել, թեկուզև հոգիներն են թեթևացնում մեն-միակ ցանկությամբ, հնարավորության միայն պատկերացմամբ։ Մեկնումեկն էլ հիշում է գոնե, թե ինչպես է նախկինում, երբևէ փախել... Հիմա ես խոսում եմ դատապարտվածների մասին։ Բայց, անշուշտ, շատ ավելի հաճախ և բոլորից շատ ենթադատներից են վճռում փախուստի դիմել։ Պատժաժամկետ ստացածները գուցեև փախչեն սոսկ իրենց կալանավորության սկզբում։ Իսկ երկու-երեք տարի տաժանակրություն կրելով, կալանավորն արդեն սկսում է գնահատել այդ տարիները և կամաց-կամաց համաձայնում նեքուստ, որ ավելի լավ է օրինական կարգով ավարտեն իրենց աշխատանքային կետարքը և դուրս գան վերաբնակեցման, քան այդպիսի ռիսկի դիմեն ու անհաջողության դեպքում այդպիսի վախճան ունենան։ Իսկ ձախողումն այնքա՜ն է հնարավոր։ Թերևս միայն տասներորդին է հաջողվում փոփոխել իրավիճակը։ Դատապարտվածներից նույնպես, մյուսներից ավելի հաճախ սիրտ են անում փախչել չափազանց երկար ժամկետ ունեցողները։ Տասնհինգ-քսան տարին թվում է անսահմանություն, և նման ժամկետով դատապարտվածը մշտապես պատրաստ է երազել վիճակի փոփոխման մասին, թեև արդեն տասր տարի տաժանավայրում է։ Վերջապես, մասամբ խորաններն են քսանգարում սիրտ անել փախուստի։ Իսկ վիճակի փոփnխումը տեխնիկական տերմին է։ Այդպես էլ հարցաքննությունների ժամանակ, եթե բռնեն փախուստի մեջ, կալանավորը կպատասխանի, թե ուզում էր փոխել իր վիճակը։ Փոքր֊ինչ գրքային այս արտահայտությունը տառացիորեն կիրառելի է այդ գործում։ Յուրաքանչյուր փախչող նկատւ ունի, որ ոչ թե կազատվի ամբողջովին, նա գիտե, որ դա համարյա անհնարին է, բայց եթե ընկնի ուրիշ մի հաստատություն, կամ հաջողի վերաբնակեցման, կամ նորից դատվի նոր հանցանքով, կատարած արդեն թափառաշրջիկության ընթացքում, մի խոսքով, միայն ոչ հին, ձանձրացրած տեղը, ոչ նախկին բանտը։ Բոլոր այդ փախստականները, եթե ամռան ընթացքում իրենց համար չգտնեն որևիցե պատահական, արտակարգ տեղ, ուր կձմեռեն, եթե, օրինակ, դեմ չառնեն որևէ փախստական թաքցնողի, ում դա շահեկան է, եթե ի վերջո, երբեմն սպանությամբ ձեռք չգցեն իրենց համար որևիցե անձնագիր, որով կարելի է ապրել ամենուրեք, բոլոր նրանք աշնանամուտին, եթե մինչ այդ չբռնվեին, մեծ մասամբ իրենք էին հոծ խմբերով հայտնվում քաղաքներում ու բանտերում, որպես փախածներ և բանտ նստում ձմեռելու, ոչ առանց ամռանը նորից փախչելու հույսի։
Գարունը ներազդում էր վրաս։ Հիշում եմ, ինչպես էի երբեմն ագահորեն նայում ցանկապատի ճեղքից դուրս և կանգնում երկար-երկար, գլուխս հենած մեր ցանկապատին, համառությամբ և ագահորեն զննելով, ինչպես է կանաչում խոտը մեր պարսպաթմբին, ինչպես ավելի ու ավելի թանձր է կապտում հեռավոր երկինքը։ Անհանգստությունս և թախիծս աճում էին օրեօր, և բանտն ավելի ու ավելի էր ատելի դառնում։ Ատելությունը, որը որպես ազնվական, կալանավորների կողմից զգում էի մշտապես, առաջին տարիների ընթացքում, գնալով ավելի անդիմադրելի էր դառնում ինձ համար, թունավորում ամբողջ կյանքս։ Առաջին այդ տարիներին հաճախ էի գնում հոսպիտալ պառկելու, առանց որևէ հիվանդության, սոսկ որպեսզի բանտում չլինեմ, որ ազատվեմ լոկ այդ համառ, ոչնչով չզսպվող համընդհանուր ատելությունից։ «Դուք երկաթյա կտուցներ եք, դուք մեզ կտցել եք»,— մեզ ասում էին կալանավորները, և մեկ֊մեկ ինչպես էի նախանձում բանտ ընկած հասարակ մարդկանց։ Նրանք անմիջապես ընկերանում էին բոլորի հետ։ Այդ իսկ պատճառով գարունը, ազատության ուրվականը, բնության համընդհանուր խինդն ինձ վրա ներգործում էին տխրությամբ և բորբոքվածությամբ։ Պասի վերջում, կարծեմ վեցերորդ շաբաթին, ինձ վիճակվեց ծոմ պահել։ Ամբողջ բանտը, դեռևս առաջին շաբաթից ավագ ենթասպան բաժանել էր յոթ հերթափոխի՝ պասի շաբաթների համաձայն ծոմ պահելու։ Այդպիսով, ամեն հերթափոխ երեսուն հոգուց էր կազմված։ Ծոմի շաբաթն ինձ շատ դուր եկավ։ Ծոմապահներն ազատվում էին աշխատանքից։ Գնում էինք բանտից ոչ հեռու գտնվող եկեղեցին՝ օրական երկու֊երեք անգամ։ Վաղուց չէի եղել եկեղեցում։ Մեծ պասի արարողությունը, այնքան ծանոթ հեռավոր մանկությունից, հայրական տանը, հանդիսավոր աղոթքները, գետնահաս խոնարհումները՝ այդ ամենը տակնուվրա արեց իմ հոգում վաղուց անցած֊գնացածը, հիշեցրեց մանուկ հասակի տպավորությունները, և հիշում եմ, ինձ համար շատ հաճելի էր, երբ առավոտյան, գիշերվանից դեռ սառած հողի վրայով, լցված զենքերով պահախումբը մեզ տանում էր Աստծո տուն։ Պահախումբն, ի դեպ, եկեղեցի չէր մտնում։ Եկեղեցում խռնվում էինք հոծ խմբով հենց դռան մոտ, ամենավերջին տեղում, այնպես որ լսում էինք միայն ձայնեղ սարկավագին, հազվադեպ ամբոխի ետևից նկատում վանականի սև շուրջառը կամ ճաղատը։ Հիշում էի, թե ինչպես դեռևս մանուկ հասակում, եկեղեցում կանգնած, երբեմն նայում էի հասարակ ժողովրդին՝ խռնված մուտքի մոտ, որոնք հաճկատարությամբ ճամփա էին բացում փարթամ ուսապանակների, հաստափոր կալվածատիրոջ, կամ պճնված, սակայն չափից ավելի բարեպաշտ տիրուհու առաջ, ովքեր անպայման առաջին տեղերում էին լինում ու պատրաստ՝ րոպեն մեկ վեճի բռնվել առաջին տեղի համար։ Այն ժամանակ ինձ թվում էր, որ մուտքի մոտ աղոթում էին ոչ այնպես, ինչպես մեր շարքերում, աղոթում էին խոնարհաբար, մոլեռանդորեն, գետնահաս խոնարհումներով և մի տեսակ իրենց նսեմության կատարյալ գիտակցումով։
Հիմա ինձ էր վիճակվել կանգնել այդ նույն տեղերում, նույնիսկ ոչ նույն, մենք շղթայագամ էինք ու խայտառակված, բոլորը մեզնից հեռու էին մնում, բոլորը մեզնից նույնիսկ ասես վախենում էին, ամեն անգամ ողորմություն էին աալիս մեզ և, հիշում եմ, դա նույնիսկ հաճելի էր ինձ, մի նրբին, առանձնահատուկ վայելում էի զգում այդ տարօրինակ հաճույքից։ «Թող լինի, եթե այդպես է»,— մտածում էի։ Կալանավորներն աղոթում էին շատ ջերմեռանդորեն, յուրաքանչյուրն ամեն անգամ իր վերջին կոպեկներն էր բերում եկեղեցի՝ մոմ առնելու կամ գանձանակ գցելու համար։ «Ախր, ես էլ եմ մարդ»,— գուցեև մտմտում կամ զգում էր նա, մատուցելով,— Աստծո առաջ բոլորը հավասար են...»։ Հաղորդվում էինք վաղ առավոտյան։ Երբ վանականը, գավաթը ձեռքին, կարդում էր. «... բայց հանց ավազակ ընդունեսցե», համարյա բոլորն ընկնում էին ցած, զնգզնգացնելով կալանդները, կարծում եմ, այդ բառերը տառացիորեն ընդունելով իրենց հաշվին։
Ահա եկավ նաև զատկի շաբաթը։ Ղեկավարությունը մեզ բաժին հանեց մեկական հավկիթ և մի կտոր ցորենի կաթնահունց հաց։ Քաղաքից կրկին բանտը լցրին ողորմություններով։ Նորից մեզ մոտ եկավ խաչը ձեռքին վանականը, նորից՝ ղեկավարությունը, նորից՝ յուղալի շչի, նորից՝ հարբեցողություն և ճոճք, ամեն ինչ նույն նույնն, ինչ Ծննդյան տոներին, այն տարբերությամբ, որ հիմա կարելի էր ման գալ բանտի բակում և տաքանալ արևի տակ։ Մի տեսակ ավելի լուսավոր էր, ավելի արձակ, քան ձմռանը, սակայն ավելի տրտմալի։ Ամռան երկար, անվերջանալի օրը մի տեսակ հատկապես անտանելի էր դառնում տոներին։ Սովորական օրերին ծայրահեղ դեպքում կրճատվում էր աշխատանքով։
Ամառային աշխատանքներն, իրոք, շատ ավելի դժվարին էին ձմեռայինից։ Ավելի շատ գործ էր լինում ինժեներական կառույցների վրա։ Կալանավորները կառուցում էին, հող փորում, աղյուսի պատեր կանգնեցնում, մյուսները զբաղված էին փականագործական, ատաղձագործական կամ ներկարարական աշխատանքներով՝ պետական շենքերի նորոգման և հարդարման վրա։ Մյուսները գնում էին գործարան՝ աղյուս կտրելու։ Այդ հերթինն ամենածանր գործն էր համարվում մեզ մոտ։ Աղյուսի գործարանը գտնվում էր ամրոցից երեք կամ չորս վերստ հեռու։ Ամեն առավոտ, ամբողջ ամռան ընթացքում, կալանավորների մի ամբողջ խումբ՝ հիսուն հոգի, գնում էին աղյուս կտրելու։ Այդ աշխատանքի համար ընտրում էին սևագործների, այն է՝ ոչ արհեստավորների, ոչ որևիցե արհեստ ունեցողների։ Նրանք իրենց հետ հաց էին վերցնում, քանի որ տեղի հեռավորությունից շահեկան չէր տուն գալ՝ ճաշելու, այդպիսով, ավելի ութը վերստ քայլելու, և ճաշում էին արդեն երեկոյան՝ ետ գալով բանտ։ Կետարքը տրվում էր ամբողջ օրվա համար, և այնպիսի, որ աշխատանքային մի ամբողջ օր կալանվորը կարողանար կատարել։ Նախ, հարկ էր քանդել ու կրել կավը, ջուր բերել, կավափոսի մեջ ոտքերով տրորել կավը և վերջապես, դրանից ահագին աղյուս կտրել, կարծեմ երկու հարյուր, նաև համարյա երկու հարյուր հիսուն հատ։ Ես երկու անգամ միայն գնացի գործարան։ Այդտեղ գնացողները ետ էին գալիս արդեն երեկոյան՝ հոգնած, տանջված, և մշտապես ամբողջ ամառ կշտամբում մյուսներին, որ իրենք ամենածանր գործն են անում։ Կարծես, սփոփանք լիներ դա նրանց համար։ Չնայած դրան, ոմանք այնտեղ էին գնում նույնիսկ հաճույքով. նախ, գործը քաղաքից դուրս էր, տեղը՝ բաց, ազատ, Իրտիշի ափին։ Համենայն դեպս, չորս դին նայելն ավելի բերկրալի էր, բանտային անձուկը չէր։ Կարելի էր նաև ազատ ծխել և նույնիսկ մի կես ժամ պառկել մեծ հաճույքով։ Իսկ ես կամ արհեստանոց էի գնում՝ նախկինի պես, կամ՝ ալաբաստր մանրելու և ի վերջո, աղյուս կրող կարգվեցի շինարարություններում։ Վերջին դեպքում, մի անգամ եղավ այնպես, որ աղյուս կրեցի Իրտիշի ափից՝ կառուցվող բանտասենյակ, յոթանասունն սաժեն տարածությամբ, ամրոցի հողաթմբի վրայով, և այդ աշխատանքը տևեց լրիվ երկու ամիս։ Ինձ դա նույնիսկ գուր եկավ, թեև պարանը, որով աղյուսն էի շալակում, մշտապ ես հարում էր ուսերս։ Սակայն ինձ դուր էր գալիս, որ աշխատանքից նկատելի ուժ է ավելանում իմ մեջ։ Սկզբում կարող էի շալակել միայն ութական աղյուս, ամեն աղյուսը՝ տասներկու ֆունտ։ Բայց հետո հասա տասներկու և տասնհինգ աղյուսի, և դա ինձ շատ ուրախացրեց։ Տաժանավայրում ֆիզիկական ուժը պետք է ոչ պակաս բարոյականից՝ այդ նզովյալ կյանքի նյութական բոլոր զրկանքներին դիմանալու համար։
Իսկ ես ուզում էի ապրել, բանտից հետո էլ։
Իմիջիայլոց, ես սիրում էի աղյուս կրել ոչ միայն որ այդ աշխատանքից ամրանում էր մարմինս, այլև որ գործը կատարվում էր Իրտիշի ափին։ Այդքան հաճախ խոսում եմ այդ ափի մասին, որովհետև միայն այդտեղից էր երևում Աստծո աշխարհը, ջինջ ու հստակ հեռաստանը չբնակեցված, արձակ տափաստանները, որոնք տարօրինակ տպավորություն էին թողնում իրենց ամայությամբ։ Միայն ափին կարելի էր կանգնել՝ թիկունքն արած բերդին և չտեսնել բերդը։ Սեր աշխատանքի մյուս տեղերում, դրանք կամ ամրոցի մեջ էին, կամ մոտերքում։ Ամենաառաջին իսկ օրերից ես ատեցի այդ բերդը և հատկապես՝ որոշ շինություններ։ Մեր պլաց֊մայորի տունն ինձ թվում էր մի տեսակ նզովյալ, գարշելի տեղ, և ամեն անգամ ատելությամբ էի նայում մոտով անցնելիս։ Իսկ գետափին կարելի էր ցրվել, մեկ֊մեկ նայում էի այդ անծայրածիր, ամայի լայնարձակությանը, ճիշտ ինչպես բանաարկյալն իր բանտի լուսամուտիկից է նայում ազատությանը։ Ինձ համար այստեղ ամեն ինչ թանկ էր ու սիրելի. թե՛ վառ ու պայծառ արևը՝ երկնի անհուն կապույտում, թե ղըրղըզի հեռավոր երգը, որ գալիս էր ղըրղըզական ափից։ Երկար ժամանակ կնստեիր ու վերջապես կնշմարեիր մի որևէ բայղուշի խղճուկ, ծխահարված յուրտը, կզանազանեիր ծխի շիթը՝ յուրտի մոտ, ղըրղըզուհուն, որը կբնբնար իր երկու ոչխարի հետ։ Այդ ամենն աղքատիկ էր ու վայրի, սակայն աղատ։ Ինչ֊որ թռչուն կտեսնեիր կապույտ, թափանցիկ օդում ու երկար, համառորեն կհետևեիր թռիչքին. ահա թաթախվեց ջրով, ահա չքացավ կապույտի մեջ, ահա նորից հայտնվեց որպես հազիվ ցոլցլացող կետ... Անգամ աննշան, թոշնած ու պստիկ ծաղիկը, որ վաղ գարնանը գտա քարքարոտ ափի ծերպերում, դա էլ մի տեսակ հիվանդագին գամեց իմ ուշադրությունը։ Տաժանակրության առաջին այդ տարվա տրտմությունն անտանելի էր և բորբոքիչ, դառնագին էր ներգործում վրաս։ Առաջին տարին այդ իսկ տրտմությունից շատ բան չէի նկատում շուրջս։ Փակում էի աչքերս ու չէի կամենում զննել։ Իմ չարացած, ատելի տաժանապարտ֊ընկերների մեջ չէի նկատում լավ մարդկանց, մտածելու և զգալու ընդունակ մարդկանց, չնայած նողկալի ամբողջ կեղևին, որով արտաքուստ պարուրված էին նրանք։ Թունալի բառերի արանքում երբեք չէի նկատում բարեհամբույր, սիրալիր խոսքը, որն առավել թանկագին էր ինձ, քանի որ ասվում էր առանց որևէ ակնկալության, հաճախ էլ բխած ուղղակի հոգուց, որ թերևս առավել էր տառապած ու շատ բան կրած, քան իմը։ Սակայն ի՞նչ միտք ունի ծավալվել այդ մասին։ Չափազանց ուրախ էի լինում, երբ շատ հոգնած էի լինում, տուն դառնալիս գուցեև՝ քնեմ։ Քանի որ ամռանը մեզ մոտ քուն մտնելը տանջանք էր, համարյա շատ ավելի վատ, քան ձմռանը։ Ճիշտ է, մեկ֊մեկ շատ լավ երեկոներ էին լինում։ Ամբողջ օրը բանտի բակից չհեռացած արևը վերջապես մայր էր մտնում։ Զով էր իջնում, դրանից հետո՝ համարյա ցուրտ (համեմատաբար) տափաստանային գիշեր։ Կալանավորները, սպասելով մինչ կփակեն իրենց, խումբ֊խումբ զբոսնում էին բակում։ Ամենամեծ խումբն, ինչ խոսք, ավելի շատ խռնվում էր խոհանոցում։ Այնտեղ մշտապես մի որևէ բանտային կենսական հարց էր բարձրացվում, խոսում էին դեսից֊դենից, երբեմն որևիցե լուր քննարկում, հաճախ՝ անհեթեթ, սակայն մարդկանց աշխարհից մեկուսացվածների արտասովոր ուշադրությունը բորբոքող։ Ասենք, մեկ էլ լուր հասավ, թե մեր պլաց֊մայոր ին դուրս են վռնդում։ Կալանավորները դյուրահավատ են երեխաների պես, իրենք էլ գիտեին, որ լուրը փչոց է, որ դա բերել է հայտնի շաղակրատ ու «անճոռնի» մի մարդ՝ կալանավոր Կվասովը, ում արդեն վաղուց որոշել էին չհավատալ, և որն ամեն խոսքի հետ կստեր, այնինչ, բոլորը կկառչեին լուրից, կդատեին, ծանրութեթև կանեին, իրենք իրենց կվճռեին ու կավարտվեր նրանով, որ իրենք իրենց վրա կբարկանային, իրենք իրենցից կամաչեին, որ հավատացել են Կվասովին։
― Էդ ո՞վ կարա նրան հանի,— բղավեց մեկը,— վիզը հաստ, կպրծնի։
― Ախր, վայ թե նրա գլխին էլ մեծ կա,— առարկեց մյուսը, տաքարյուն ու անխելք մեկը, գլխովը շատ բան անցած, բայց վիճաբանող, որպիսին աշխարհը չէր տեսել։
― Շունը չան թաթ չի կծի,— խոժոռված, ասես ինքն իր համար, նշեց երրորդը՝ արդեն ալեհեր, անկյունում մենակ նստած, իր շչին խպշտելով։
― Էդ մեծերն էլ վայ թե գալու են, քեզնից հարցնեն՝ փոխեն, թե չփոխեն,— անտարբեր ավելացրեց չորրորդը, կամացուկ ծլնգացնելով բալալայկան։
― Էդ ինչի՞ չէ որ ինձնից,— կատաղած առարկեց երկրորդը։— Ուրեմս, լրիվ չքավորությունս խնդրում է, լրիվդ էլ կասեք, թե որ սկսեն հարցաքննել։ Թե չէ՝ մեզ մոտ կգոռան, կճվան, հենց բանը հասավ գործին, հետ կքաշվեն։
― Բա ի՞նչ կուզեիր,— ասաց բալալայկա ծլնգացնողը։— Դրա համար էլ բանտ կասեն։
― Էն մեկել օրը,— ասածը չլսելով, շարունակեց տաքացած վիճաբանողը,— մի քիչ ալուր էր մնացել։ Քերողներն էին հավաքել, իսկը արցունքի չափ, ուրեմըս, ուղարկին ծախելու։ Չէ, իմացավ, արտելականն էր մատնել, խլեցին, խնահողություն է, ուրեմըս։ Արդա՞ր է, թե չէ։
― Էդ դու ո՞ւմն ես ուզում բողոքես։
― Ում։ Հենց իրեն՝ տերահսկիչին, որ գալիս է։
― Էդ ի՞նչ տերահսկիչ է։
― Էդ մեկը դրուստ է, ախպրտիք, որ տերահսկիչ է գալիս,— ասաց մի ջահել, ճարպիկ տղա, գրագետ էր՝ գրագիրներից ու «Հերցոգուհի Լավալյեր» կամ դրա նման մի բան կարդացած։ Մշաապես ուրախ էր և զվարճասեր, սակայն գործերից որոշ բան գիտենալու և ընկած֊ելածության համար հարգում էին նրան։ Ուշադրություն չդարձնելով ապագա վերահսկիչի շուրջ համրնդհանուր բորբոքուն հետաքրքրասիրությանը, նա գնաց խոհարարի մոտ և հարցրեց՝ թոք ունի՞։ Մեր եփութափ անողները հաճախ էին նմանօրինակ բաներ ծախում։ Ասենք, իրենց փողով մի մեծ կտոր թոք կգնեին, կտապակեին և մանր կտորներով կծախեին կալանավորներին։
― Մի՞, թե երկու գռոշի,― հարցրեց խոհարարը։
― Երկուսի կտրի, թող մարդիկ նախանձեն։— Գեներալ, ախպերներ, մի էնպիսի գեներալ է գալիս Պետերբուրգից, լրիվ Սիբիրը նայելու է։ Հաստատ բան է։ Պարետատանն էին խոսում։
Լուրն արտակարգ հուզմունք հարուցեց։ Քառորդ ժամի չափ հարցուփորձ էր գնում. ո՞վ է հատկապես, ի՞նչ գեներալ է, ի՞նչ աստիճան ունի և ավա՞գ է, արդյոք, այստեղի գեներալներից։ Կալանավորներն անչափ սիրում էին զրուցել աստիճանների, պետերի մասին, թե ով է ավագ մյուսից, ով ում կարող է ծռել և ով ինքը կծռվի, նույնիսկ վիճում ու կռվշտում էին գեներալների համար և համարյա ծեծկռտուքի հասցրին։ Թվում է, թե ի՞նչ շահ ունեին։ Սակայն գեներալների և ընդհանրապես ղեկավարության հանգամանալի իմացությամբ էր չափվում նաև գիտելիքների, բանիմացության աստիճանը և մարդու նախկին, մինչբանտային նշանակությունը հասարակության մեջ։ Ընդհանրապես, բարձրագույն ղեկավարության մասին խոսակցությունն ամենանրբինն ու կարևորն էր համարվում բանտում։
― Տղերք, ուրեմըս ճշտից էլ ստացվում է, որ գալիս են մայորին փոխելու,— նշեց Կվասովը՝ փոքրամարմին, կարմրամաշկ մարդուկը, տաքարյուն և ծայրաստիճան անհասկացող։ Հենց նա էր առաջինը բերել մայորի մասին լուրը։
― Կաշառքով կպրծնի,― կտրուկ առարկեց մռայլադեմ, ալեհեր կալանավորը, արդեն իր շչին խպշտած֊վերջացրած։
― Առանց էդ էլ կտա,— ասաց մյուսը։— Քի՞չ է գռփել։ Մինչև մեզ մոտ գալը գումարաակի հրամանատար է եղել։ Վերջերս էլ ավագերեցի աղջկա հետ էր ուզում պսակվել։
― Ախր, չպսակվեց՝ դուռը փակեցին, ուրեմըս՝ չունևոր ես։ Նրանից ի՜նչ փեսացու։ Աթոռից վեր կացավ, ու վե՛րջ, պրծա՜վ։ Ունեցած֊չունեցածը զատկից առաջ տարվել է ղումարով։ Ֆեդկան էր ասում։
― Հա՛, մեր տղեն փող ցփնող չի, փող հավաքող էլ չի։
― Է, ախպեր, հրես ես էլ էի կարգված։ Չունևորի համար վատ գործ է կարգվելը, պսակվի, գիշերն էլ՝ կարճ,— նշեց Սկուրատովը, տեղնուտեղը մտնելով խոսակցության մեջ։
― Բա ոնց։ Հենց քո մասին էր խոսքը,— ասաց սանձարձակ ջահելը՝ գրագիրներից։— Դու էլ, Կվասով, ասեմ քեզ, շատ ես ախմախ։ Չլինի՞ կարծում ես, որ էդ տեսակ գեներալին մայորը կկաշառի ու որ էդ տեսակ գեներալը Պետերբուրգից հատուկ կգա, տեղ կհասնի, որ մայորի՞ն ստուգի։ Անխելք ես, տղա, այ թե ինչ կասեմ քեզ։
― Էդ ո՞նց։ Թե որ գեներալ է, ուրեմըս, չի՞ վերցնի,— հոռետեսորեն նշեց հավաքվածներից մեկը։
― Հայտնի բան է, չի վերցնի, թե վերցրեց էլ՝ շատ տռուզ կվերցնի։
― Գիտենք, որ տռուզ, իր աստիճանին բռնող։
― Գեներալը միշտ էլ կվերցնի,— վճռական ասաց Կվասովը։
― Չլինի՞ ինքդ տվել ես,— արհամարհանքով ասաց հանկարծակի ներս մտած Բակլուշինը։ — Ասենք, հազիվ թե գեներալ տեսած կաս։
― Շատ լավ էլ տեսել եմ։
― Սուտ ես ասում։
― Սուտասանն ինքդ ես։
― Տղերք, թե որ տեսել է, հիմի թող ամենքիս առաջ ասի, էդ ի՞նչ գեներալի է ճանաչում։ Հը, ասա, քանի որ ես լրիվ գեներալներին գիտեմ։
― Ես գեներալ Զիբերտին եմ տեսել,— մի տեսակ անվճռական պատասխանեց Կվասովը։
― Զիբե՞րտ։ Էդպիսի գեներալ չկա։ Երևում է, էդ Զիբերտը քեզ հետևից է նայել, կարող է փոխգնդապետ է եղել, դու էլ վախից կարծել ես, թե գեներալ է։
― Չէ, դուք ինձ լսեք,― բղավեց Սկուրատովը,— քանի որ պսակված մարդ եմ։ Էդպիսի գեներալ իսկականից կար Մոսկվայում, Զիլբերտ, գերմանացիներից էր, բայց ռուս։ Ռուս տերտերի մոտ տարին մեկ խոստովանում էր ռուս աղջիկ պարոններից, ու միշտ ջուր էր խմում, տղերք, ոնց որ բադը։ Օրական քսան բաժակ Մոսկվա գետի ջուր կխմեր։ Ասում էին թե էդ ջրով մի տեսակ հիվանդությունից է բուժվում, իրա կամարդինն է ինձ պատմել։
― Փորի մեջ էլ էդ ջրից ձկնե՞ր են լողացել,— ասաց բալալայկայով կալանավորը։
― Դե, հերիք եղավ, բոլ եղավ։ Էստեղ գործից ենք խոսում, դրանք էլ․․․ Էդ ի՞նչ տերահսկիչ է, տղերք,— ասաց ձեռուոտ ընկնող մի կալանավոր՝ Մարտըյնովն էր, ծերուկ, զինվորականներից, նախկին հուսար։
― Համա թե ստեր կասեն, է՜,— խոսեց հոռետեսներից մեկը։— Ու որտեղի՞ց են վերցնում, ինչ դարձնում։ Եղածն էլ՝ լրիվ փչոց։
― Չէ, փչոց չէ,— անառարկելի նշեց Կուլիկովը, որը մինչ այդ լռել էր ծանրումեծ։ Կշիռ ունեցող մեկն էր, հիսունին մոտ, արտակարգ բարետես ու մի տեսակ արհամարհական֊վսեմ շարժուձևով։ Նա գիտակցում էր դա ու հպարտանում դրանով։ Կիսով գնչու էր, անասնաբույժ, քաղաքում փող էր վաստակում ձիեր բուժելով, իսկ բանտում՝ խմիչք վաճառում։ Խելացի էր ու շատ բան տեսած։ Բառերը շաղ կտար, նվեր բաժանելու պես։
― Դա ճիշտուճիշտ է, եղբայրներ,— հանգիստ շարունակեց նա,— դեռ անցյալ շաբաթ եմ լսել, գեներալ է գալիս, շատ կարևորներից է, ամբողջ Սիբիրն է ստուգելու։ Հայտնի բան է, նրան էլ կկաշառեն, մենակ թե՝ ոչ մեր ութաչքանին։ Չի էլ համարձակվի մոտ֊մոտ անել։ Գեներալ էլ կա, գեներալ էլ, եղբայրներ։ Ամեն տեսակ լինում են։ Մենակ թե ասում եմ, որ մեր մայորը, ինչ էլ եղավ, իր տեղում կմնա։ Հաստա՜տ։ Մենք անլեզու ժողովուրդ ենք, իսկ ղեկավարությունից իրենց մարդուն չեն մատնի։ Ստուգողը կնայի բանտը, կթողնի, կգնա և կզեկուցի, որ ամեն բան լավ է գտել...
― Տղերք, ես եմ ասում, մեր մայորը վախեցել է՝ առավոտից խմած է։
― Իրիկունն էլ ուրիշ երգ կասի։ Ֆեդկան էր ասում։
― Կարմիր կովն իր կաշվից դուրս չի գա։ Հո առաջին անգա՞մ չի խմած։
― Չէ, ախր էդ ո՞նց, թե որ գեներալն էլ լավ բան չարեց։ Չէ, բոլ եղավ դրանց ախմախություններին ականջ դնենք,— հուզված, իրար մեջ խոսում էին կալանավորները։
Վերահսկիչի մասին լուրն ակնթարթորեն սփռվեց բանտում։ Բակում թափառում էին մարդիկ ու անհամբերությամբ միմյանց փոխանցում լուրը։ Ոմանք դիտավորյալ լռում էին, պահպանելով իրենց սառնարյունությունը, դրանով ջանալով առավել կարևորություն հաղորդել իրենց։ Մյուսներն անտարբեր էին։ Բանտասենյակների առմուտքերին նստոտել էին կալանավորներն՝ իրենց բալալայկաներով։ Ոմանք շարունակում էին շաղակրատել։ Մյուսները երգեր էին ձգում, բայց ընդհանրապես, այդ երեկո բոլորն արտակարգ բորբոքված վիճակում էին։
Ժամր տասին մոտ բոլորիս հաշվեցին, քշեցին բանտասենյակները և կողպեցին գիշերով։ Գիշերները կարճ էին, արթնացնում էին առավոտյան ժամը հինգին մոտ, իսկ բոլորը քնում էին տասնմեկից ոչ մի կերպ ավելի շուտ։ Մինչև այդ ժամը, դեռևս իրարանցում էր լինում, խոսակցություններ, երբեմն էլ, ձմռան նման, մեյդաններ էին բացվում։ Գիշերն՝ անտանելի տոթ ու հեղձուկ։ Թեև գիշերային զով էր թափանցում բարձրացրած շրջանակով պատուհանից, բայց կալանավորներն ամբողջ գիշեր շուռումուռ էին գալիս թախտաշարերի վրա՝ ասես զառանցանքի մեջ։ Անթիվ֊անհամար լվեր էին վխտում։ Դրանք ձմռանն էլ էին լինում մեզ մոտ, բայց գարնանից սկսած բազմանում էին այնպիսի չափերով, և այդ մասին լսել էի նախկինում, սակայն մաշկիս վրա չզգալով, չէի ուզել հավատալ։ Եվ որքան մոտենում էր ամառն, այնքան ավելի կատաղի էին դառնում։ Ճիշտ է, լվերին կարելի է վարժվել, ինքս եմ զգացել, բայց և այնպես դա շատ ծանր է ձեռք բերվում։ Մեկ֊մեկ այնքան էին տանջվում, որ իվերջո, պառկում ես ճիշտ ինչպես դողէրոցքի պես, և ինքդ ես զգում, որ քնած չես, այլ զառանցանքի մեջ։ Վերջապես, երբ լուսաբացից քիչ առաջ, ի վերջո, հանգստանում են նաև լվերը, ասես սատկում, և երբ վաղորդյան զովի տակ, քաղցր քուն ես մտնում, հանկարծ հնչում է թմբուկի անողորմ զարկը բանտի դարպասի մոտ, և սկսվում է առավոտյան տողանը։ Փաթաթվելով կիսամուշտակի մեջ, անեծքներ տեղալով լսում ես սրտիդ հստակ, բարձր զարկերը, կարծես հաշվում դրանք, այնինչ, քնաթաթախ ուղեղդ մի անտանելի միտք է շաղափում, որ այդպես է լինելու նաև վաղը, մյուս օրը, մի քանի տարի շարունակ, ընդհուպ մինչև ազատվելը։ Եվ մտածում ես, թե երբ է գալու այդ ազատությունը և ո՞ւր է։ Այնինչ, արթնանալ է պետք, սկսվում է առտնին ներսուդուրսը, հրմշտոցը... Մարդիկ հագնվում էին, շտապում աշխատանքի։ Ճիշտ է, մի ժամվա չափ կարելի է քնել և կեսօրին։
Վերահսկիչի մասին ճիշտ էին ասել։ Լուրերն օրըստօրե ավելի ու ավելի էին հաստատվում, և վերջապես բոլորն իմացան արդեն հաստատ, որ Պետերբուրդից գալիս է մի շատ կարևոր մի գեներալ՝ վերստուգելու ամբողջ Սիբիրը, որ արդեն եկել է, որ արդեն Տոբոլսկում է։ Ամեն օր նոր լուրեր էին հասնում բանտ։ Լուրեր էին գալիս նաև քաղաքից, ասում էին, որ բոլորը երկյուղում են, բոլորն իրար են անցել, կամենում են լավ կողմով երևալ։ Ասում էին, որ բարձրագույն ղեկավարությունը նախապատրաստում է ընդունելություններ, պարահանդեսներ, տոնախմբություններ։ Կալանավորներին խմբերով ուղարկում էին կարգի բերելու փողոցները և ամրոցները, հարթեցնելու դուղձերը, ներկելու դարպասներն ու սյուները, ծեփծփելու և մաքրելու, մի խոսքով, ուզում էին մի վայրկյանում շտկել ամեն ինչ, ցուցադրելիք ամեն ինչը։ Մերոնք շատ լավ հասկանում էին և ավելի տաք֊տաք ու եռանդագին քննարկում իրար մեջ։ Նրանց երևակայությունը հասնում էր վիթխարի չափերի։ Պատրաստվում էին նույնիսկ հայց ներկայացնել, երբ գերենալը հարցնի պարենային բավարարության մասին։ Այդ ընթացքում վիճում և կռվշտում էին իրար հետ։ Պլաց-մայորը խռովված էր։ Ավելի հաճախ էր գալիս բանտ, ավելի հաճախ գոռգոռում, ավելի հաճախ վրա պրծնում մարդկանց, ավելի հաճախ քշում բոլորին կորդեգարդիա և խստացված հետևում մաքրությանը և բարետեսությանը։ Այդ ժամանակ, ասես դիտավորյալ, բանտում մի փոքր պատմություն եղավ, որն, ի դեպ, ամենևին չհուզեց մայորին, ինչպես հարկ էր սպասել, այլ հակառակը, նույնիսկ հաճույք պատճառեց նրան։ Մի կալանավոր կռվելիս մյուսի կրծքի մեջ բիզ էր խրել, համարյա սրտի տակ։ Հանցանք գործած կալանավորի ազգանունը Լոմով էր, խոցվածին մեզ մոտ Գավրիլկա էին ասում՝ անուղղելի փախչողներից էր։ Չեմ հիշում, ուրիշ մականուն ուներ, թե՝ չէ, մեզ մոտ նրան միշտ Գավրիլկա էին ասում։ Լոմովն ունևոր գյուղացիներից էր, Կ. գավառից։ Բոլոր Լոմովներն ապրում էին ընտանիքով, ծերունի հայրը, երեք որդիները և նրանց հորեղբայրը՝ դարձյալ Լոմով։ Ունևոր մուժիկներ էին։ Նահանգով մեկ խոսում էին, որ մինչև երեք հարյուր հազար կանխիկ կապիտալ ուներ։ Վարուցանք էին անում, կաշի մշակում, առևտուր անում, բայց ավելի շատ զբաղվում վաշխառությամբ, փախստական և գողացված ապրանք թաքցնելով և ուրիշ-ուրիշ խարդախություններով։ Գավառի գյուղացիների մոտ կեսը նրանց պարտք էին, ճորտային վիճակում։ Խելացի ու խորամանկ մուժիկների համբավ ունեին, բայց վերջում շատ մեծամտացան, երբ այն կողմերի մի շատ կարևոր մարդ սկսեց նրանց տանն իջևանել ճանապարհին, ծանոթացավ ծերունու հետ և սիրեց նրան՝ աչքաբացության և ճարպկության համար։ Նրանք մեկեն կարծեցին, թե իրենց վրա այլևս դատ ու դատաստան չկա և սկսեցին ավելի ու ավելի ռիսկաշատ գործեր բռնել զանազան ապօրինի գործարքներում։ Բոլորը տրտնջում էին նրանցից, բոլորը ցանկանում էին, որ գետնի տակն անցնեն նրանք, սակայն Լոմովները շատ ավելի վեր էին տնկում քթները։ Ոստիկանապետերին և ատենակալներին այլևս բանի տեղ չէին դնում։ Ի վերջո, ցնդեցին և կործանվեցին, սակայն ոչ իրենց գեշ ու գաղտնի հանցանքների պատճառով, այլ մի փուչ բանից։ Գյուղից տասը վերստ հեռու մեծ ագարակ ունեին, սիբիրցիները հողակտոր են ասում։ Մի գիշերվա ընթացք այնտեղ վեց ղըրղըզ էր ապրում, վաղուց արդեն ճորտացված։ Մի գիշերվա մեջ այդ բոլորին մորթոտել էին։ Գործ էր բացվել, որը երկար տևեց։ Գործին կից բացահայտվեցին բազմաթիվ այլ գեշ֊գեշ բաներ։ Լոմովներին մեղադրեցին իրենց գործավորներին սպանելու մեջ։ Իրենք այդպես էին պատմում, և ամբողջ բանտը գիտեր դա։ Նրանց կասկածել էին այն բանում, որ չափից շատ պարտք են մնացել գործավորներին, իսկ քանի որ, չնայած մեծ ունեցվածքին, կծծի էին ու անկշտում, ուրեմնև մորթոտել էին դըրղըզներին, որ պարտքերը չտան։ Հետաքննության և դատի ընթացքում նրանց ամբողջ ունեցվածքը հօդս ցնդեց։ Ծերունին մահացավ։ Զավակները դեսուդ են աքսորվեցին։ Տղաներից մեկն ու իր հորեղբայրն ընկան մեր տաժանավայրը՝ տասներկու տարով։ Եվ ի՞նչ։ Նրանք բացարձակապես անմեղ էին ղըրղըզների սպանության մեջ։ Հետագայում հենց մեր բանտն եկավ Գավրիլկան՝ հայտնի մի խարդախ և թափառական, զվարթաբարո և ճարպիկ մեկը, որն այդ ամբողջ գործը վերցրեց իր վրա։ Ի դեպ, ես չեմ լսել, որ խոստովաներ ինքը, սակայն ամբողջ բանտը հաստատապես համոզված էր, որ ղըրղըզները նրա ձեռքի տակով են անցել։ Կարճ ժամկետով էր բանտ եկել, որպես փախած զինվոր ու թափառական։ Ղըրղըզներին նա սպանել էր երեք ուրիշ թափառականների հետ, մտադրվել էին կարգին թալանանել հողակտորում։
Լոմովներին մեզ մոտ չէին սիրում, չգիտեմ ինչ պատճառով։ Նրանցից մեկը խելացի տղա էր, ապրի՛, հաշտ բնավորություն ուներ, սակայն հորեղրայրը, որը Գավրիլկայի կուրծքը բիզ էր խրել, անխելք ու կռվազան մեկն էր։ Շատերի հետ դեռ մինչ այդ էր կռվշտել և կարգին ծեծ կերել։ Գավրիլկային բոլորն էին սիրում ուրախ և մեղմ բնավորության համար։ Լոմովները թեև գիտեին, որ հանցագործ է և որ նրա պատճառով են այստեղ, բայց նրա հետ չէին վիճում, ի դեպ, երբեք էլ մոտ֊մոտ չարեցին, ասենք, նա էլ Լոմովների վրա ոչ մի ուշադրություն չէր դարձնում։ Ու հանկարծ նրա և Լոմովների հորեղբոր միջև վեճ առաջացավ մի նողկալի կնկա համար։ Գավրիլկան սկսել էր պարծենալ կնկա բարեհաճությամբ, մուժիկն սկսեց խանդել ու մի գեղեցիկ օր խոցեց նրան բզով։
Լոմովներբ թեև սնանկացել էին դատի տակ, սակայն բանտում ապրում էին հարուստների պես։ Ըստ երեույթին, փող ունեին։ Իրենց ինքնաեռն ունեին, թեյ էին խմում։ Մեր մայորը գիտեր այդ մասին և չափից ավելի էր ատում զույգ Լոմովներին։ Բոլորի համար ակնհայտորեն կպչում էր նրանցից և ընդհանրապես նեղում։ Լոմովները դա բացատրում էին իրենցից կաշառք վերցնելու մայորի ցանկությամբ։ Սակայն կաշառք չէին տալիս։
Հարկավ, եթե Լոմովը քիչ ավելի խրեր բիզը, կսպաներ Գավրիլկային։ Սակայն բանն ավարտվեց սոսկ մի ճանկռվածքով։ Զեկուցեցին մայորին։ Հիշում եմ, թե ինչպես եկավ վազեվազ, հևասպառ և ըստ երևույթին՝ գոհ։ Զարմանալի հոգածությամբ, ճիշտ կարծես հարազատ որդուն, դիմեց Գավրիլկային.
― Ինչ է, հոգիս, կարո՞ղ ես հոսպիտալ հասնել, թե չէ։ Չէ, ավելի լավ է ձի լծենք քեզ համար։ Հենց հիմա ձին լծեք,― փութով բղավեց նա են թասպայի վրա։
― Ձերդ բարեծնություն, ախր ես ոչինչ չեմ զգում։ Մենակ մի թեթև ծակել է, ձերդ բարեծնություն։
― Դու չգիտես, սիրելիս, չգիտես։ Այ, կտեսնես... Տեղն է վտանգավոր, ամեն բան տեղից է կախված, ճիշտ սրտի տակ է խրել ավազակը։ Ես քեզ, ես քեզ,— թնդաց նա, դառնալով Լոմովին,— դե, հիմա ձեռս ընկար... Կորդեգարդիա՜։
Եվ իսկապես, ձեռքիդ բաց չթողեց։ Լոմովին դատեցին, ու թեև վերքը թեթև ծակոց էր, բայց դիտավորությունն ակնհայտ։ Հանցագործին ավելացրին աշխատանքային ժամկետը և անցկացրին հազար մահակածեծի միջով։ Մայորը կատարելապես գոհ էր...
Վերջապես, եկավ֊տեղ հասավ նաև վերահսկիչը։
Քաղաք հասնելու հաջորդ իսկ օրը նա եկավ մեր բանտ։ Տոն օրով էր։ Դեռևս մի քանի օր առաջ մեզ մոտ ամեն ինչ լվացված էր, հարթեցված, լպստած։ Կալանավորներին սափրել էին նորից։ Հագուստը սպիտակ էր, մաքուր։ Ամռանն, ըստ կարգի, բոլորը հագնում էին քաթանե սպիտակ բաճկոն ու շալվար։ Յուրաքանչյուրի մեջքին սև շրջանակ էր վրակարված, երկու վերշոկ տրամագծով։ Կալանավորներին մեկ լրիվ ժամ սովորեցնում էին ինչպես պատասխանել, եթե բաձրաստիճան անձը բարևեր։ Փորձեր էին արվում։ Մայորն իրարանցման մեջ էր՝ կրակվածի պես։ Գեներալի հայտնվելուց մեկ ժամ առաջ բոլորը կանգնած էին իրենց տեղերում, արձանների պես ձեռքերը կողքերին ձգած։ Վերջապես, ցերեկվա մեկին եկավ գեներալը։ Ծանրակշիռ գեներալ էր, այնքան ծանրումեծ, որ թվում էր, թե ղեկավարական բոլոր սրտերը պիտի ճաքեին համայն Արևմտյան Սիբիրում՝ նրա գալստյամբ։ Ներս մտավ խստադեմ ու վեհապանծ, նրա ետևից խռնվեցին տեղական ղեկավարության ուղեկցող մեծ շքախումբը, մի քանի գեներալ, գնդապետներ։ Քաղաքացիական հագուստով մեկն էլ կար՝ բարձրահասակ, գեղեցկադեմ պարոն էր, ֆրակով և փայլուն կոշիկներով, որ նույնպես Պետերբուրգից էր եկել և արտակարգ անմիջական ու անկեղծ էր պահում իրեն։ Գեներալը հաճախ էր դիմում նրան, այն էլ արտակարգ բարեկրթորեն։ Դա անչափ հետաքրքեց կալանավորներին, քաղաքացիական զգեստով է, բայց ի՜նչ հարգանք և ինչպիսի՜ գեներալի կողմից։ Հետագայում իմացանք նրա ազդանունը և թե ով է, բայց խոսք ու զրույցը շատ էր։ Մեր մայորը՝ ձգված, նարնջագույն օձիքով, աչքերն արնակոխ, բոսորագույն, բշտիկներով ծածկված դեմքով, կարծես թե առանձնապես հաճելի տպավորություն չգործեց գեներալի վրա։ Բարձրաստիճան այցելուի հանդեպ առանձնահատուկ հարգանքից առանց ակնոց էր։ Կանգնած էր հեռվում, լարի պես ձգված, և իր համակ էությամբ տենդագին սպասում էր ինչ֊որ բանով հարկավոր լինելու պահին, որ նետվի կատարելու նորին բարձր գերազանցության ցանկությունը։ Բայց ոչինչի պետք չեկավ։ Գեներալը լուռ շրջեց բանտասենյակներում, թեթևակի անցավ խոհանոցով, կարծեմ շչի փորձեց։ Նրան ցույց տվին ինձ. այսպես, ալսպես, ազնվականներից է։
― Աա՜,— պատասխանեց գեներալը։— Իսկ ինչպե՞ս է հիմա պահում իրեն։
― Առայժմ բավարար, ձերդ գերազանցություն,— պատասխանեցի նրան։
Գեներալը թափ տվեց գլուխը և երկու րոպե անց ելավ բանտից։ Կալանավորներն, իհարկե, կուրացած էին և մտահոգված, այդուամենայնիվ, որոշ տարակուսանքի մեջ էին։ Մայորի հանդեպ ունեցած և ոչ մի հայց ու պահանջի մասին, հարկավ, խոսք անգամ չէր կարող լինել։ Ասենք, մայորն էլ դրանում կատարելապես համոզված էր դեռես ավելի շուտ։
VI։ Տաժանավայրի կենդանիները
Աշխետ ձիու գնումը, որ շուտով կատարվեց բանտում, շատ ավելի հաճելիորեն գրավեց ու զբաղեզրեց կալանավորներին, քան մեծապաշտոնի այցը։ Մեզ մոտ, բանտում, նախատեսված էր ձի՝ ջուր բերելու, աղբը տանելու համար և այլն։ Խնամելու համար կալանավոր էր առանձնացված։ Նա էլ հենց քշում էր ձին, իհարկե, հսկողության տակ։ Մեր ձիու համար աշխատանք շատ ու շատ կար թե՛ առավոտյան, թե՛ երեկոյան։ Աշխատը մեզ մոտ շատ վաղուց արդեն ծառայում էր։ Բարի կենդանի էր, սակայն կարգին հյուծված։ Մի գեղեցիկ առավոտ, հենց Պետրով տոն օրից առաջ, երեկոյան ջրի տակառը բերելիս, Աշխատն ընկավ և մի քանի րոպեում շունչը փչեց։ Նրան խղճացին, բոլորը շրջապատել, խոսում էին, վիճում։ Մեզ մոտ գտնվող պաշտոնաթող հեծելազորայինները, գնչուները, անասնաբույժները և ուրիշներ դրսևորեցին նույնիսկ բազում հատուկ գիտելիքներ՝ ձիերի վերաբերյալ, անգամ կռվշտեցին, սակայն Աշխատը չկենդանացավ։ Փռված էր անշունչ, ուռած փորով, որը բոլորը պարտք էին համարում մատով հուպ տալ։ Մայորին զեկուցեցին Աստծո կամոք կատարվածի մասին, և նա վճռեց, որ անհապաղ նոր ձի գնվի։ Հնեց տոնի օրը, առավոտյան, ժամերգությունից հետո, երբ մեզ մոտ բոլորը ներկա էին, սկսեցին վաճառվող ձիեր բերել։ Ինքստինքյան հասկանալի է, որ ձիու գնումը հարկ էր հանձնարարել իրենց՝ կալանավորներին։ Իսկապես գիտակներ կային մեզ մոտ, և խաբել երկու հարյուր հիսուն հոգու, որոնք նախկինում հենց միայն դրանով էին զբաղվել, դժվար էր։ Եկան ղըրղըզներ, ձիավաճառներ, գնչուներ, քաղքենիներ։ Կալանավորներն անհամբեր սպասում էին ամեն նոր ձիու հայտնվելուն։ Ուրախացել էին երեխաների պես։ Ամենից շատ նրանց շոյում էր, որ իրենք ևս ահա, ճիշտ ասես ազատ մարդիկ, ասես իսկապես իրենց գրպանից ձի են դնում իրենց համար և կատարյալ իրավունքն ունեն գնելու։ Երեք ձի բերեցին ու տարան, մինչ գործը վերջացրին չորրորդի վրա։ Բանտ մտած ձիավաճառները որոշակի զարմանքով և կարծես երկյուղով էին զննում չորսդին և նույնիսկ մեկ֊մեկ ետ նայում իրենց ներս բերած զինվորներին։ Նման մարդկանց երկու հարյուրանոց ամբոխը, գլուխներն ածիլված, խարանակիր, շղթայակապ և իրենց իսկ տանը, իրենց տաժանակրային բնում, որի շեմը ոչ ոք չէր անցնում, յուրօրինակ հարգանք էր հարուցում։ Իսկ մերոնք զանազան հնարքներ էին շռայլում, ներս բերված ամեն մի ձին փորձելիս։ Ինչ֊ինչ տեղեր ասես չզննեցին, ինչ տեղեր ասես չշոշափեցին, գումարած նաև այնպիսի գործնական, այնքան լուրջ ու հոգսաշատ տեսքով, ասես դրանից էր կախված բանտի գլխավոր բարեկեցությունը։ Չերքեզները նույնիսկ ցատկով հեծնում էին ձին, նրանց աչքերը կրակվում էին և արագ֊արագ խոսում էին իրենց անհասկանալի խոսվածքով, շողացնելով իրենց ճերմակ ատամները, թափահարելով իրենց թուխ, արծվաքիթ դեմքերը։ Մեկնումեկը ռուսներից համակ ուշադրությամբ կգամվեր նրանց վեճին, ասես ուզելով քիթը մտնել։ Խոսքերը չէր հասկանում, ուստի կամենում էր աչքերի արտահայտությունից կռահել, թե ինչ որոշեցին, ձին լավն է, թե ոչ։ Կողմնակի որևէ դիտողի նույնիսկ տարօրինակ կթվար այդ տենդոտ ուշադրությունը։ Կթվար, թե որևիցե կալանավոր ի՜նչ ուներ առանձնապես հոգալու, և մեկ ուրիշը՝ ինքնամփոփ, սուսուփուս, խեղճացած, որն իր որոշ բախտակիցների առաջ ծպտալ իսկ չէր համարձակվի։ Ճիշտ կարծես իր համար էր ձի գնում, ճիշտ կարծես իրապես միևնույնը չէր, թե որ մեկը կգտնեն։ Չերքեզներից բացի, առավելապես աչքի ընկան նախկին գնչուներն ու ձիավաճառները. նրանց էին զիջել թե՛ առաջին տեղը, թե՛ առաջին խոսքը։ Այստեղ նույնիսկ որոշ առումով պատվական մի մենամարտ էլ եղավ երկու հոգու միջև. կալանավոր Կուլիկովի՝ նախկին գնչուի, ձիագողի, ձիավաճառի և ինքնուս անասնաբույժի միջև, որը սիբիրցի խորամանկ մուժիկ էր, վերջերս բանտ եկած և արդեն հասցրած Կուլիկովից խլել քաղաքի նրա բոլոր հաճախորդներին։ Բանն այն է, որ մեր բանտային ինքնուս-անասնաբույժներին ըստ ամենայնի գնահատում էին ամբողջ քաղաքում, և ոչ միայն քաղքենիները կամ վաճառականները, այլև ամենաբարձր աստիճանավորներն էին դիմում բանտ, երբ հիվանդանում էին նրանց ձիերը, թեև քաղաքում մի քանի իսկական անասնաբույժ կար։ Մինչ սիբիրցի մուժիկ Յոլկինի գալը, Կուլիկովն անմրցակից էր, մեծ պրակտիկա ուներ և, իհարկե, դրամական վարձատրություն էր ստանում։ Նա սաստիկ խաբեբայություն, շառլատանություն էր անում և շատ ավելի քիչ գիտեր, քան երևցնում էր։ Ըստ եկամուտների, նա արիստոկրատ էր մերոնց միջև։ Ընկած֊ելածությամբ, խելքով, համարձակությամբ և վճռականությամբ նա վաղուց ամբողջ բանտի կալանավորների ակամա հարգանքն էր հարուցել։ Մեզ մոտ նրան լսում էին, հպատակվում։ Սակայն քիչ էր խոսում, շնորհ անելու պես էր խոսում, այն էլ ամենակարևոր դեպքերում։ Կատարյալ ցուցամոլ էր, սակայն իրական, իսկական եռանդը շատ էր։ Արդեն տարիքով էր թեև, բայց շատ գեղեցկատես, շատ խելացի։ Մեզ՝ ազնվականներիս հետ վարվում էր մի տեսակ նրբին բարեկրթությամբ և միաժամանակ արտասովոր արժանապատվությամբ։ Ես կարծում եմ, որ եթե հագցնեիր նրան և որպես այսինչ֊այնինչ կոմս տանեիր որևիցե մայրաքաղաքային ակումբ, ապա այնտեղ էլ չէր կորցնի իրեն, վիստ կխաղար, գերազանց կխոսեր՝ քիչ, բայց ծանրակշիռ, և ամբողջ երեկո չէին հասկանա, որ կոմս չէ, այլ թափառաշրջիկ։ Լուրջ եմ ասում, այնքան խելացի էր, աչքաբաց և արագ հասկացող։ Բացի դրանից, շարժուձևն էլ էր հիանալի, պճնամոլական։ Պետք է որ կյանքում գլխովը շատ բան անցած լիներ։ Ի դեպ, նրա անցյալը քողարկված էր անհայտության խավարով։ Մեզ մոտ նա ապրում էր հատուկ բաժանմունքում։ Սակայն Յոլկինի՝ թեև մուժիկ, բայց խորամանկագույն մուժիկի, հիսնամյա հնածիսականի գալուց հետո, Կուլիկովի անասնաբուժական փառքը խամրեց։ Մեկ֊երկու ամսվա ընթացքում Յոլկինը նրանից խլեց համարյա ամբողջ քաղաքային պրակտիկան։ Նա բուժում էր և շատ հեշտ, այնպիսի ձիերի, որոնցից Կուլիկովը վաղուց մինչ այդ հրաժարվել էր։ Նա բուժում էր այնպիսի ձիերի նույնիսկ, որոնցից հրաժարվում էին քաղաքի անասնաբույժները։ Փոքրամարմին այդ մուժիկը, ի թիվս այլոց, եկել էր դրամանենգության մեղադրանքով։ Պե՞տք էր նրան այդ տարիքում մտնել գործի մեջ, որպես փայատեր։ Իսկ ինքը, ծիծաղելով իր վրա, պատմում էր, որ երեք իսկական ոսկեդրամներից միայն մեկ կեղծն էին ստացել։ Կուլիկովը փոքր֊ինչ վիրավորված էր նրա անասնաբուժական հաջողություններից, նույնիսկ համբավը կալանավորների մեջ սկսեց խամրել։ Նա սիրուհի էր պահում Ֆորշտադտում, շրջում պլիսե անթև բաճկոնով, արծաթե մատանի էր կրում, ականջօղ, ու սեփական, եզրակարերով սապոգ հագնում, և հանկարծ, եկամուտ չունենալով, հարկադրված էր օղեվաճառ դառնալ, ուստի և բոլորը սպասում էին, որ նոր Աշխատը գնելիս, ախոյանները, մեկ էլ տեսար, կկռվեն էլ։ Սպասում էին հետաքրքրված։ Երկուսն էլ իրենց համախոհներն ունեին։ Երկու խմբակցությունների առաջատարներն արդեն սկսել էին հուզվել և քիչումիչ հայհոյանք փոխանակել։ Յոլկինն այն է, պիտի սարկազմով լի ժպիտով կնճռոտեր խորամանկ դեմքր։ Բայց ուրիշ բան ստացվեց։ Կուլիկովի մտքով էլ չանցավ կռվշտել, բայց առանց հայհոյանքի էլ վարվեց վարպետորեն։ Սկսեց զիջողությամբ, անգամ հարգանքով ականջ դրեց իր ախոյանի քննադատական կարծիքներին, սակայն բռնացնելով մի խոսքի վրա, համեստաբար և համառորեն դիտել տվեց, որ դիմացինը սխալվում է, և մինչ Յոլկինը հասցրեց ուշքի գալ ու վերապահում անել, ապացուցեց, որ Յոլկինը սխալվում է այս-այս և այս-այս հարցերում։ Մի խոսքով, Յոլկինը չափազանց անսպասելի և վարպետորեն խոցվեց, ու թեև այդուհանդերձ, շահածն ինքն էր, կուլիկովյան խումբը գոհացավ։
― Չէ, ախպեր, երևում է նրան էդքան շուտ գցել չիլնի, ինքն իրեն պաշտպան կկանգնի, բա ո՜նց,— ասում էին ոմանք։
― Յոլկինն ավելի շատ բան գիտի,— ասում էին մյուսները, բայց մի տեսակ զիջողաբար էին նշում։ Համախոհների երկու խմբերը նույնպես սկսեցին իրար հետ խոսել արտակարգ զիջողությամբ։
― Ոչ թե գիտի, ձեռն է թեթե։ Բայց անասունի հարցում Կուլիկովը խեղճացող չի։
― Խեղճացող չի տղեն։
― Չի խեղճանա...
Նոր Աշխատին վերջապես ընտրեցին ու գնեցին։ Փառավոր ձիուկ էր, ջահել, սիրունիկ, պնդակազմ, չափազանց դուրեկան, զվարթ տեսքով։ Ինքնստինքյան, մյուս բոլոր հանգամանքներով անթերի ձի էր։ Սկսեցին առետուրը. երեսուն ռուբլի ուզեցին, մերոնք քսանհինգ էին տալիս։ Երկար ու տաք առևտուր էր գնում, իջեցնում էին, զիջում։ Ի վերջո, իրենց համար էլ ծիծաղելի դարձավ։
― Էդ ինչ է, փողը քսակի՞ցդ ես տալու,— ասում էին ոմանք։— Առուտուրի պետք կա՞։
― Գանձատո՞ւնն ես խնայում,— բղավում էին մյուսները։
― Ախր, տղերք, ախր, էդ փողն արտելական է, ընդհանուրինս...
― Արտելակա՜ն։ Չէ, երևում է մեր պես ախմախներին չեն ցանում, ինքներս ենք բսնում...
Վերջապես, քսանութ ռուբլով վաճառքը կայացավ։ Զեկուցեցին մայորին և գնումը վճռվեց։ Հարկավ, տեղնուտեղը բերեցին աղ ու հացը, և նոր Աշխատին պատվով մտցրին բանտ։ Կարծում եմ, չեղավ մի կալանավոր, որն այդ դեպքում չթփթփացներ ձիու վիզը կամ չշոյեր մռութը։ Նույն օրը լծեցին Աշխատին ջուր կրելու, և բոլորը հետաքրքրությամբ հետևում էին, թե նոր Աշխատն ինչպես է քաշելու տակառը։ Մեր ջրկիր Ռոմանը նոր ձիու վրա անսովոր ինքնագոհ տեսք ուներ։ Հիսուն տարեկան, քչախոս և պատկառելի բնավորության տեր մուժիկ էր։ Ասենք, բոլոր ռուս կառապանները չափաղանց պատկառելի և նույնիսկ սակավախոս բնավորություն ունեն, կարծես իրոք ճշմարիտ է, որ ձիերի հետ մշտական հաղորդակցումը մարդուն մի տեսակ պատկառելիություն և անգամ ծանրումեծություն է հաղորդում։ Ռոմանը մեղմ, բոլորի հետ սիրալիր, խոսել չսիրող մարդ էր, քթախոտ էր լցնում քիթն իր եղջյուրիկից և մշտապես, անհիշելի ժամանակներից զբաղվում էր բանտային Աշխատներով։ Նոր գնվածն արդեն երրորդն էր։ Մեզ մոտ բոլորը վստահ էին, որ բանտին լավ է գալիս աշխետ տեսակը, որ կարծես դա բարիք է բերում տանը։ Այդպես էր պնդում նաև Ռոմանը։ Օրինակ, խայտախարիվ տեսակի ձի երբեք չէին գնի։ Ջրկիրի տեղը մշտապես, ինչ֊ինչ իրավունքով, հավերժորեն Ռոմանինն էր, և մեզ մոտ ոչ ոք ու երբեք մտքով չէր անցկացրել վիճարկել նրա այդ իրավունքը։ Երբ չունչը փչեց նախկին Աշխատը, ոչ ոքի, նույնիսկ մայորի մտքով չանցավ ինչ֊որ բանում մեղադրել Ռոմանին, Աստծո կամքն էր, ուրիշ ոչինչ, իսկ Ռոմանը լավ կառապան է։ Աշխատը շուտով դարձավ բանտի սիրելին։ Կալանավորները թեև խստաբարո մարդիկ են, բայց հաճախ մոտենում էին ձիուն՝ շոյելու։ Մեկ֊մեկ Ռոմանը, գետից դառնալիս, կկողպեր ենթասպայի բացած դարպասը, իսկ Աշխատը՝ բանտ մտնելով իր տակառով, կսպասեր նրան, գլուխը ետ թեքած։ «Մենակ գնա»,— կբղավեր Ռոմանը, և Աշխատն իսկույն բեռը մենակ կտաներ, կհասցներ խոհանոց ու կկանգներ, սպասելով խոհարարներին և դույլերով պառաշա թափողներին, որ թուր վերցնեն։ «Խելոք ձի է,— կասեին,— մենակ է բերել... Լսող ձի է»։
― Տես է՜, իսկականից, անասուն է, բայց հասկանում է։
― Ապրես, Աշխատ։
Ձին գլուխը թափ կտար ու կփռնչար, ճիշտ կարծես, իրոք հասկանում և գոհ է գովասանքից։ Որեէ մեկն անպայման իսկույն հաց ու աղ կբերեր։ Աշխատը կուտեր և նորից գլուխը թափ կտար, ճիշտ կարծես ասելով. «Ես քեզ ճանաչում եմ, գիտեմ։ Ես էլ եմ լավ ձի, դու էլ ես լավ մարդ»։
Ես էլ էի սիրում Աշխատին հաց տալ։ Մի տեսակ հաճելի էր նայել նրա գեղեցիկ մռութին և ափի մեթ զգալ նրա փափլիկ, տաք, տվածը ճարպկորեն վերցնող շրթունքը։
Ընդհանրապես, մեր կալանավորները կարող էին կենդանիներ սիրել, և եթե թույլ տային, նրանք հաճույքով բազմաթիվ տնական անասուն և հավուճիվ կպահեին բանտում։ Եվ թվում է, ավելի շատ ի՞նչը կարող էր մեղմել, ազնվացնել կալանավորների բիրտ և գազանային բնավորությունը, եթե ոչ օրինակ, այդպիսի զբաղմունքը։ Թե մեր կարգերը, թե մեր տեղը դա թույլ չէին տալիս։
Բանտում գտնվելուս ամբողջ ընթացքում, այնուամենայնիվ, պատահաբար հայտնվեցին մի քանի կենդանիներ։ Աշխատից բացի մեզ մոտ կային շներ, սագեր, Վասկա այծը, որոշ ժամանակ նաև արծիվ էր ապրում։
Որպես բանտային մշտական շուն, մեզ մոտ ապրում էր, ինչպես նախապես ասել եմ, Շարիկը՝ խելացի ու բարի մի շուն, ում հետ մշտական բարեկամություն ունեի։ Բայց քանի որ ընդհանրապես հասարակ ժողովրդի համար շունն անմաքուր կենդանի է համարվում, որի վրա ուշադրություն էլ պետք չէ դարձնել, մեզ մոտ Շարիկի վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում։ Իր համար ապրում էր շունը, քնում էր բակում, ուտում խոհանոցի թերմացքը և ոչ մեկի առանձնահատուկ ուշադրությունը չէր հարուցում, թեև ճանաչում էր բոլորին և բանտում բոլորին համարում իր տերը։ Երբ կալանավորները վերադառնում էին գործատեղից, Շարիկն արդեն իր հաչոցով կարդեգարդիայի մոտ էր։ «Եֆրեյտորի՛ն» կանչի հետ նետվում էր դարպասի մոտ, բարեկամաբար դիմավորում յուրաքանչյուր կալանախումբը, պոչը խաղացնում ու սիրալիր նայում ամեն մտնողի աչքերին, թեկուզ որևէ քնքշանք սպասելով։ Սակայն տարիներ ի վեր ոչ մի քնքշանք չէր տեսել ոչ մեկից, բացի թերևս ինձնից։ Դրա համար էլ ինձ էր սիրում բոլորից շատ։ Չեմ հիշում, թե հետագայում բանտում ինչպես հայտնվեց մեկ ուրիշ շուն՝ Բելկան։ Իսկ երրորդին՝ Կռնատիկին, ինքս բերեցի մի անգամ գործատեղից, դեռևս քոթոթ էր։ Բելկան տարօրինակ արարած էր։ Ինչ-որ տեղ սայլ էր անցել վրայով, և մեջքը ներս էր ծալված, այնպես որ, երբ վազում էր, հեռվից թվում էր, թե վազում են երկու ճերմակ կենդանի՝ իրար միացած։ Բացի դրանից, մի տեսակ ամբողջովին քոսոտած էր, թարախակալած աչքերով, պոչը՝ բրդաթափ, համարյա անբուրդ և մշտապես իրեն քաշած։ Ճակատագրից խոցված, ըստ երեույթին, որոշել էր համակերպվել։ Երբեք, ոչ ոքի վրա չէր հաչացել կամ գռմռացել, ասես չէր համարձակվել։ Ապրում էր բանտասենյակների ետևում, ավելի շատ՝ հացի պատճառով, իսկ եթե հանկարծ տեսներ մերոնցից մեկնումեկին, նախապես, մի քանի քայլ դեռ մնացած, ի նշան հնազանդության, կշրջվեր մեջքին. իբր «ինչ ուզում ես արա ինձ հետ, իսկ ես, տեսնում ես, չեմ էլ մտածում դիմադրել»։ Եվ ամեն կալանավոր, ում առաջ շունը գլխկոնծի կտար, մեկ-մեկ կբոթեր նրան սապոգով, ճիշտ ասես համարելով դա իր անկապտելի պարտականությունը։ «Մի տես է, սրիկային»,— կասեին կալանավորները։ Սակայն Բելկան կլանչել իսկ չէր համարձակվի, իսկ եթե չափից ավելի ցավեցնեին, մի տեսակ խուլ ու աղիողորմ կվնգստար։ Ճիշտ նույնպես նա գլխկոնծի էր տալիս Շարիկի կամ ամեն մի ուրիշ շան առաջ, եթե իր գործերով դուրս փախչեր բանտից։ Երբեմն գլխկոնծի կտար ու կպառկեր խոնարհ, երբ որևէ կախականջ շուն վրա պրծներ մռլտոց-հաչոցով։ Բայց շները սիրում են իրենց նմանների հնազանդումը և հպատակումը։ Կատաղած շունն անմիջապես հանգստանում, որոշ մտազբաղությամբ կանգնում ոտքերը վեր տնկած շան գլխավերևում և դանդաղ, մեծ հետաքրքրությամբ սկսում հոտոտել մարմնի բոլոր մասերը։ Որևէ բան կարո՞ղ էր այդ ժամանակ մտածել ամբողջ մարմնով դողդողացող Բելկան։ «Իսկ թե որ հանկարծ վրա տա՞ ավազակը»,― հավանաբար անցնում էր մտքով։ Սակայն ուշադրությամբ հոտվտելով, գամփռն ի վերջո թողնում էր նրան, առանձնապես հետաքրքրական ոչինչ չգտնելով նրա մեջ։ Բելկան իսկույն ևեթ վեր էր ցատկում ու նորից, կաղին տալով վազում էր որևէ Ժուչկայի ուղեկցող ինչ֊որ շների շարանի ետևից։ Ու թեև հաստատ գիտեր, որ այդ ժուչկայի հետ երբեք մոտիկից չի ծանոթանա, այդուհանդերձ, թեկուզ հեռվից կաղին տալը նրա համար սփոփանք էր իր տպավորությունների մեջ։ Պատվի մասին, ըստ երևույթին, արդեն դադարել էր մտածել։ Հետագայում և ոչ մի առաջխաղացում, ապրում էր սոսկ ուտելիքի համար և լիովին գիտակցում դա։ Մի անգամ փորձեցի շոյել նրան։ Դա այնքան էր նոր ու անսպասելի շան համար, որ հանկարծ ամբողջ մարմնով, չորս թաթերով փռվեց հողին, սրթսրթաց մարմնով մեկ և սկսեց բարձրաձայն վնգստալ խանդաղատանքից։ Խղճալուց հաճախ էի շոյում նրան։ Փոխարենը առանց վնգստոցի չէր կարող դիմավորել ինձ։ Կտեսներ հեռվից ու կվնգստար, կվնգստար հիվանդագին ու արցունքոտ։ Ավարտվեց նրանով, որ բանտից դուրս, հողապատնեշի վրա նրան գզգզեցին շները։
Միանգամայն ուրիշ բնավորություն ուներ Կռնատիկը։ Թե ինչի համար նրան բանտ բերեցի արհեստանոցից, երբ դեռ կույր թուլա էր, չգիտեմ։ Ինձ համար հաճելի էր կերակրել և մեծացնել նրան։ Շարիկն անմիջապես ընդունեց Կռնատիկին իր խնամակալության տակ և նրա հետ մեկտեղ էր քնում։ Երբ Կռնատիկը սկսեց մեծանալ, թույլ էր տալիս կծոտել իր ականջները, քաշել բրդից և խաղալ հետը, ինչպես սովորաբար խաղում են հասուն շները քոթոթների հետ։ Տարօրինակ է, որ Կռնատիկը համարյա չէր աճում հասակով, այլ երկարությամբ և լայնությամբ։ Բուրդը մի տեսակ գզուզ էր, բայց մկնագույնի պես, մի ականջը կախվում էր ցած, մյուսը վեր տնկվում։ Բուռն ու ցնծագին բնավորություն ուներ, ինչպես ամեն մի քոթոթ, որն իր տիրոջը տեսնելու ուրախությունից սովորաբար կհաչա, կվնգստա, կթռչի լպստելու հենց դեմքը և պատրաստ է չզսպել իր բոլոր զգացմունքները. «Մենակ թե ցնծությունս երևա, իսկ բարեպաշտությունը ոչինչ չի նշանակում»։ Մեկ-մեկ, որտեղ էլ լինեի, հենց կանչեի «Կռնատիկ», հանկարծակի կհայտնվեր մի պուճախից, ասես գետնի տակից, և ծղրտան հրճվանքով կթռչեր մոտս, գնդիկի պես գլորվելով և ճանապարհին գլխկոնծի տալով։ Ես շատ֊շատ էի սիրում այդ պստիկ այլանդակին։ Թվում էր, թե բախտը միայն լիություն և միմիայն ուրախություններ էր կանխատեսել։ Բայց մի գեշ օր կալանավոր Նեուստրոևը, որը կանանց կոշիկ կարելով և կաշեգործությամբ էր զբաղվում, ուշադրություն էր դարձրել նրա վրա։ Կռնատիկին կանչել էր մոտը, տնտղել բուրդը և քնքշորեն գլորել գետնի վրա։ Կռնատիկը, ոչինչ չկասկածելով, վնգստացել էր հաճույքից։ Բայց հաջորդ առավոտյան նա անհետացավ։ Երկար փնտրում էի նրան, ասես գետնի տակ էր անցել, և միայն երկու շաբաթ անց ամեն ինչ պարզվեց. Կռնատիկի բուրդը շատ էր դուր եկել Նեուստրոևին։ Մաշկել էր շանը, կաշին մշակել և վրակար արել թավշյա ձմեռային կիսակոշիկներին, որ նրան էր պատվիրել քննիչ կինը։ Նեուստրոևն ինձ ցույց տվեց կիսակոշիկները, երբ կարել֊վերջացրել էր։ Բուրդը զարմանալի հարմար էր եկել։ Խե՜ղճ Կռնատիկ։
Մեր բանտում շատերն էին զբաղվում կաշի մշակելով և հաճախ իրենց հետ շներ էին բերում լավ բրդով, որոնք իսկույն ևեթ անհետանում էին։ Որոշ շների գողանում էին, մնացածին նույնիսկ գնում։ Հիշում եմ, մի անգամ, խոհանոցներից այնկողմ երկու կալանավոր տեսա։ Ինչ֊որ բան էին քննում և առնում֊տալիս։ Նրանցից մեկը ձեռքի պարանով բռնել էր մի հոյակապ, խոշոր, երևում է՝ թանկարժեք ցեղական շուն։ Որևէ սրիկա ծառա փախցրել էր իր տիրոջից և վաճառել մեր կոշկակարներին երեսուն արծաթ կոպեկով։ Կալանավորները պատրաստվում էին կախել շանը։ Շատ հարմար էր դա արվում։ Մաշկում էին և լեշը շպրտում բանտի ամենաետևի անկյունում գտնվող մեծ ու խոր աղբահորը, որն ամռանը, շատ շոգ օրերին սարսափելի գարշահոտ էր սփռում։ Հազվադեպ էին մաքրում հորը։ Թվում էր, խեղճ շունը հասկանում էր իրեն վիճակվածը։ Նա քննող և անհանգիստ հայացքով զննում էր երեքիս հերթով և սոսկ մեկ֊մեկ համարձակվում շարժել իր թավ, մարմնին սեղմած պոչը, ճիշտ կարծես կամենալով մեղմել մեզ՝ մեր հանդեպ իր վսաահության այդ նշանով։ Ես շուտով հեռացա, իսկ նրանք, անշուշտ, իրենց գործն ավարտեցին հաջողությամբ։
Սագերը մեզ մոտ հայտնվեցին նույնպես պատահաբար։ Ով էր պահում, հատկապես ում էին պատկանում, չգիտեմ, բայց մի որոշ ժամանակ սագերը շատ էին ուրախացնում կալանավորներին և նույնիսկ հայտնի դարձան քաղաքում։ Նրանք բազմացել էին բանտում և պահվում էին խոհանոցում։ Երբ ճտերը մեծացան, ապա բոլորը, լրիվ կազմով, սովորություն դարձրին կալանավորների հետ գնալ գործատեղ։ Հենց կտկտար թմբուկը և կալանավորները շարժվեին ելքի կողմը, մեր սագերը ճղճղոցով կվազեին նրանց ետևից, թեևրը բաց արած, մեկը մյուսի ետևից կցատկեին դռնակի բարձր շեմի վրայով և անպայման կշտապեին աջ թև, ուր և կշարվեին, սպասելով գործաբաժանի ավարտին։ Նրանք միշտ միանում էին ամենամեծաքանակ խմբին և գործատեղում, մոտերքում մի տեղ քջուջ անում։ Հենց խումբը շարժվեր ետ, դեպի բանտ, կշարժվեին նաև նրանք։ Ամրոցում լուրեր տարածվեցին, թե սագերը կալանավորների հետ գործի են գնում. «Տես է, կալանավորներն իրենց սագերով են գնում,— կասեին հանդիպողները։— Էդ ո՞նց եք դրանց սովորեցրել»։— «Էս էլ ձեզ սագերի համար»,— կավելացներ մեկ ուրիշն ու ողորմություն կտար։ Բայց չնայած նրանց համակ նվիրվածությանը, ինչ֊որ պաս բացելիս, բոլորին մորթեցին։
Փոխարենը՝ մեր Վասկա այծին ոչ մի դեպքում չէին մորթի, եթե առանձնահատուկ հանգամանք չառաջանար։ Էլի չգիտեմ, որտեղից էր հայտնվել մեզ մոտ և ով էր բերել, բայց մեկ էլ բանտում հայտնվեց մի պստիկ, ճերմակ ու շատ սիրունիկ այծիկ։ Մի քանի օրում մեզ մոտ բոլորը սիրեցին նրան, ե այծիկը դարձավ ընդհանուրի զբաղմունքը, անգամ ուրախությունը։ Գտան նաև նրան պահելու պատճառը. պետք էր, չէ՞, բանտում, ախոռին կից այծ պահել։ Բայց և այնպես, նա ախոռում չէր ապրում, այլ սկզբում՝ խոհանոցում, ապա՝ ամբողջ բանտում։ Շատ վեհապանծ տեսքով և շատ չարաճճի մի արարած էր։ Վազում էր կանչին ընդառաջ, ցատկում նստարանների, սեղանների վրա, պոզահարվում կալանավորների հետ, միշտ ուրախ էր և զվարճաբեր։ Մի անգամ։ երբ արդեն կարգին պոզեր էին աճել, երեկոյան, լեզգին Բաբայը, մյուս կալանվորների հետ նստած բանտասենյակի առմուտքին, որոշեց գլուխ-գլխի տալ այծի հետ։ Արդեն երկար ժամանակ գլուխ-գլխի էին տալիս այծի հետ, դա կալանավորների սիրած զբաղմունքն էր, երբ հանկարծ Վասկան ցատկեց առմուտքի ամենավերին աստիճանին, և հենց Բաբայը մի կողմ շրջվեց, այծն ակնթարթորեն ծառս եղավ, առջևի կճղակները սեղմեց իրեն և ամբողջ թափով խփեց Բաբայի ծոծրակին, այնպես, որ լեզգինը թավագլոր ընկավ աստիճաններից, ի ցնծություն բոլոր ներկաների և առաջինը՝ Բաբայի։ Մի խոսքով, Վասկային բոլորն անչափ սիրում էին։ Երբ սկսեց մեծանալ, ընհանուր և լրջմիտ խորհրդակցությամբ հայտնի վիրահատությունը կատարվեց, որը մեր անասնաբույժները գերազանց էին կարողանում անել։ Դրանից հետո Վասկան սկսեց ահավոր ճարպակալել։ «Թե չէ, իծահոտ կգա»,— ասում էին կալանավորները։ Եվ կերակրում էին, ճիշտ ասես մորթելու համար։ Ի վերջո, մեծացավ-դարձավ սքանչելի, խոշոր, շատ երկար պոզերով և ահավոր գիրության մի այծ։ Մեկ-մեկ կքայլեր ճոճեճոճ։ Նա նույնպես սովորություն դարձրեց մեզ հետ գործատեղ գնալ, կալանավորներին և հանդիպող մարդկանց ի ուրախություն։ Բոլորը ճանաչում էին բանտային այծ Վասկային։ Երբեմն, օրինակ, երբ աշխատում էին գետափին, կալանավորները որձուռենու բարակ ճյուղեր, էլի ինչ-որ տերևներ ու թփեր, պատնեշաթմբից ծաղիկներ կքաղեին ու այդ ամենով կզարդարեին Վասկային՝ պոզերին ճյուղեր ու ծաղիկներ կհյուսեին, իրանով մեկ դրասանգներ կկախեին։ Մեկ֊մեկ Վասկան բանտ կվերադառնար կալանավորների առջևից, զարդարած ու պճնած, կալանավորներն էլ՝ ետևից, ասես հպարտանալով անցորդների առաջ։ Այծով հիանալն այնտեղ հասավ, որ ոմանց մտքով անցավ նույնիսկ, ասես երեխա լինեին, այսպիսի մի բան. «Վասկայի պոզերը չոսկեղօծե՞նք»։ Բայց միայն ասացին, չարեցին։ Հիշում եմ, հարցրի Ակիմ Ակիմիչին՝ Իսայ Ֆոմիչից հետո մեր լավագույն ոսկերիչին, թե կարելի՞ է, իրոք, ոսկեզօծել այծի պոզերը։ Նա սկզբում ուշադիր նայեց այծին, լրջորեն գցեց֊բռնեց և պատասխանեց, որ կարելի է թերևս, «բայց լավ չի բռնի և բացի դրանից, կատարելապես անօգուտ է»։
Դրանով էլ վերջացավ։ Ու երկար կապրեր Վասկան բանտում և կմեռներ գուցե թե շնչահեղձումից, բայց մի անգամ, կալանավորների գլուխն անցած, պճնված ու զարդարված, գործատեղից գալիս, դեմ առավ կառքով անցնող մայորին։ «Կանգնիր,— թնդաց նա։— Ո՞ւմ այծն է»։ Նրան բացատրեցին։ «Ինչպե՞ս թե, բանտում այծ կա, առանց իմ թույլտվությա՞ն։ Ենթասպա»։ Հայտնվեց ենթասպան, և տեղնուտեղը հրամայվեց անհապաղ մորթել այծին։ Մաշկել, վաճառել շուկայում և փողը մուծել պետական կալանավորական գումարի հաշվին, իսկ միսը տալ կալանավորներին՝ շչիով։ Բանտում խոսեցին, ափսոսացին, բայց և այնպես, չհամարձակվեցին չենթարկվել։ Վասկային մորթեցին մեր կեղտահորի պռնկին։ Միսը լրիվ գնեց կալանավորներից մեկը, բանտ մուծելով մեկուկես տասնոց։ Դրանով կալաչներ գնեցին, իսկ Վասկային գնողը միսը վաճառեց մաս֊մաս, յուրայինների համար տապակելու։ Իրոք, արտակարգ համով միս էր։
Մեզ մոտ, բանտում, որոշ ժամանակ նաև արծիվ (ղարաղուշ) էր ապրում, տափաստանային ոչ մեծ տեսակի արծիվներից։ Ինչ-որ մեկը նրան բանտ էր բերել վիրավորված և տանջահար։ Ամբողջ տաժանավայրը շրջապատեց թռչնին, թռչել չէր կարողանում, աջ թևը կախված քսվում էր հողին, մի ոտքը դուրս էր ընկել։ Հիշում եմ, թե ինչ կատաղությամբ էր շուրջը նայում, զննելով հետաքրքված ամբոխին, բացում իր կեռ կտուցը՝ պատրաստվելով թանկ վճարել իր կյանքի համար։ Երբ նայելուց կշտացան և սկսեցին ցրվել, նա կաղին տալով, ետ քաշվեց, ցատկոտելով մի ոտքի վրա և թափահարելով անվնաս թևը, գնաց բանտի ամենահեռավոր անկյունը, ուր մնաց անկյունում, ամուր սեղմված սյանը։ Այնտեղ նա ապրեց մի երեք ամիս և ամբողջ ժամանակ ոչ մի անգամ չելավ իր անկյունից։ Սկզբում հաճախ էին գալիս նրան նայելու, շուն էին քսի տալիս վրան։ Շարիկը կատաղությամբ նետվում էր թռչնի կողմը, բայց երևում է, վախենում էր ավելի մոտենալ, ինչ շատ էր զվարճացնում կալանավորներին։ «Գազան է, զազան,— ասում էին։— հանձնվողը չի»։ Հետագայում Շարիկը սկսեց ցավոտ նեղացնել թռչնին, վախը չքացել էր, և երբ քսի էին տալիս, ճարպկորեն բռնում էր արծվի վնասված թևը։ Արծիվը պաշտպանվում էր ամբողջ ուժով, ճանկերով և կտուցով, և հպարտ ու վայրի, ինչպես խոցված արքա, քաշված իր անկյունը, զննում էր իրեն տեսնելու եկած հետաքրքրասերներին։ Ի վերջո, բոլորին ձանձրացրեց, բոլորը լքեցին նրան ու մոռացան, այնուամենայնիվ, ամեն օր նրա առաջ կարելի էր տեսնել թարմ մսի կտորտանք և մի աման ջուր։ Մեկնումեկը խնամում էր նրան։ Սկզբում ուտել իսկ չէր ուզում, մի քանի օր չկերավ, վերջապես սկսեց ուտել, սակայն երբեք ձեռքից կամ մարդկանց ներկայությամբ։ Մի քանի անգամ ինձ վիճակվեց հեռվից հետևել նրան։ Ոչ ոքի չտեսնելով և մաածելով, թե մենակ է, արծիվը երբեմն սիրտ էր անում դուրս գալ իր անկյունից ու կաղին տալով սյուների մոտով, իր տեղից տասը-տասներկու քայլ հեռու գնալ, հետո ետ դառնալ, ապա նորից առաջանալ՝ ասես զբոսանքի ելած։ Սակայն ինձ տեսնելով, ամբողջ ուժով կաղին տալով ու ցատկոտելով, ետ դնաց իր տեղը և գլուխը ետ պարզած, կտուցը բաց ու փետուրները ցից֊ցից, անմիջապես պատրաստվեց կռվի։ Ոչ մի կերպ չկարողացա մեղմել նրան, կծոտում էր և խփվում, տավարի միսը ձեռքիցս չվերցրեց և ամբողջ ժամանակ, քանի դեռ կանգնած էի գլխավերևում, ակնապիշ-ակնապիշ աչքերիս էր նայում իր չարացած, ծակող հայացքով։ Մենավոր ու չարացած, իր մահվանն էր սպասում, ոչ մեկին չվստահելով և ոչ մեկի հետ չհաշտվելով։ Վերջապես, կալանավորները կարծես հիշեցին նրան, ու թեև ոչ ոք հոգ չէր տանում, ոչ ոք չէր մտածել նրա մասին երկու ամիս, բայց հանկարծ բոլորի մեջ կարեկցանք հայտնվեց։ Սկսեցին խոսել, որ արծվին դուրս տանել է պետք։ «Թող սատկի թեկուզ, բայց ոչ բանտում»,— ասում էին ոմանք։
― Հայտնի բան է, ազատ թռչուն է, խիստ, բանտի չես սովորեցնի,— հարում էին մյուսները։
— Երևում է, մեզ պես չի,— ավելացրեց մեկ ուրիշը։
― Հո չասի՜ր, ախր էդ թռչուն է, մենք՝ մարդեր։
― Տղերք, արծիվն անտառների թագավորն է...— սկսեց Սկուրատովը, բայց այս անգամ նրան չլսեցին։ Մի անգամ ճաշից հետո, երբ զարկեց թմբուկը, գործատեղ տարան արծվին, ձեռքով սեղմած կտուցը, որովհետև սկսել էր կատաղաբար դիմադրել, ու դուրս տարան բանտից։ Հասան հողապատնեշին։ Այդ խմբում եղած տասներկու հոգին հետաքրքրասիրությամբ ուզում էին տեսնել, թե ուր կգնա արծիվը։ Տարօրինակ է՝ բոլորն ինչ֊որ բանից գոհ էին, ճիշտ կարծես իրենք էլ էին մասամբ ազատություն ստացել։
― Մի տես է օձի կծածին՝ իր համար բարի գործ ես անում, բայց դե, կծոտում է,— ասաց թռչնին բռնած կալանավորը համարյա սիրով նայելով չարացած արծվին։
― Բաց թող դրան, Միկիտկա։
― Երևում է, նրան ուրիշ բան պետք չի։ Ուզածն ազատություն է, իսկական, կարգին ազատ֊ազատություն։
Արծվին թողեցին հողապատնեշից ցած, դեպի տափաստան։ Խոր աշուն էր, ցուրտ ու մռայլ օր։ Քամին սուլում էր լերկ տափաստանում և խշխշում դեղնած, թոշնած, գուղձապատ խոտերի մեջ։ Արծիվը թռավ ուղիղ, թափահարելով վնասված թևը, կարծես շտապելով հեռանալ մեզնից՝ ուր աչքը կկտրի։ Կալանավորները հետաքրքրությամբ հետևում էին, ինչպես է հայտնվում֊կորչում թռչնի գլուխը՝ խոտերի մեջ։
― Տեսար դրան,— մտազբաղ ասաց մեկը։
― Ետ էլ չնայեց,— ավելացրեց մյուսը։— Տղերք, ոչ մի անգամ ետ չնայեց, վազեց իր քեֆին։
― Բա կարծում էիր, ետ կգա, շնորհակալությո՞ւն ասի,— երրորդն էր։
― Հասկանալի է՝ ազատություն։ Հոտն առավ ազատության։
― Ուրեմըս, ազադություն...
― Ու էլ չենք տեսնի, տղերք...
― Էլ ի՞նչ կանգնեցիք, մարշ,— գոռացին պահնորդները, և բոլորը լուռ գնացին գործատեղ։
VII։ Հայցապահանջ
Սկսելով այս գլուխը, հանգուցյալ Ալեքսանդր Պետրովիչ Գորյանչիկովի գրառումների հրատարակիչն իր պարտքն է համարում հետևյալը հայտնել ընթերցողներին։
Սույն գործի առաջին գլխում մի քանի խոսք ասվել է հայրասպանի մասին՝ ազնվականներից։ Իմիջիայլոց, նա ներկայացված էր որպես օրինակ, թե ինչ անզգայնությամբ են կալանավորները երբեմն խոսում իրենց գործած հանցանքների մասին։ Ասվել է նաև, որ մարդասպանը չի խոստովանել դատարանի առաջ՝ իր հանցագործության մասին, բայցև որ, դատելով մարդկանց պատմածներից, ովքեր նրա պատմության բոլոր մանրամասները գիտեին, փաստերն այնքան հստակ են եղել, որ անհնար էր չհավատալ հանցանքի իսկությանը։ Այդ նույն մարդիկ պատմել են «Գրառումների» հեղինակին, որ հանցագործը եղել է միանգամայն անառակ վարքի տեր, պարտքերի տակ է մտել և սպանել հորը, դրանից հետո՝ ժառանգության ծարավի։ Ի դեպ, ամբողջ քաղաքը, ուր մինչ այդ ապրում էր հայրասպանը, այդ պատմությունն անում էր միատեսակ։ Վերջին այս փաստի մասին «Գրառումների» հրատարակիչն ունի բավականաչափ հավաստի տեղեկություններ։ Ի վերջո, «Գրառումներում» ասված է, որ բանտում մարդասպանը մշտապես հիանալի և զվարթագույն հոգեվիճակում էր, որ դա խելառ, թեթևամիտ, չափից դուրս անկշռադատ մեկն էր, թեև ամենևին ոչ հիմար, և որ «Գրառումների» հեղինակը նրա մեջ երբեք չի նկատել առանձնահատուկ որևէ դաժանություն։ Եվ հենց այդտեղ էլ բառեր են ավելացված. «Անշուշտ, ես չէի հավատում այդ հանցագործությանը»։
«Գրառումների» հրատարակիչն օրերս ծանուցում ստացավ Սիբիրից, որ հանցագործն իսկապես իրավացի է և տասը տարի զուր տեղը տառապել է տաժանակրի աշխատանքներում, որ նրա անմեղությունը բացահայտվել է դատարանով, պաշտոնապես։ Որ իսկական հանցագործները գտնվել են, խոստովանել, և որ թշվառականն արդեն ազատված է բանտից։ Հրատարակիչը ոչ մի կերպ չի կարող չհավատալ այդ տեղեկության իսկությանը...
Ավելացնելու բան չկա այլես։ Չարժե խոսել ու ծավալվել այդ փաստի ողբերգականության համակ խորության շուրջ, երիտասարդ տարիքից կործանված կյանքի մասին՝ նման ահավոր մեղադրանքի ներքո։ Փաստը չափից ավելի է հասկանալի, չափազանց ապշեցուցիչ ինքնին։
Մենք մտածում ենք նաև, որ եթե նման փաստը հնարավոր դարձավ, ապա հնարավորությունն ինքնըստինքյան մի նոր և չափից ավելի վառ գիծ է ավելացնում Մեռյալ տան բնութագրմանը և կատարյալ պատկերին։
Իսկ հիմա շարունակենք։
Վերն արդեն ասել եմ, որ ի վերջո, ընտելացա բանտում իմ վիճակին։ Սակայն այդ «ի վերջոն» եղավ խիստ ծանր ու տանջալի, չափից ավելի կամաց-կամաց։ Ըստ էության, ինձ պետք եղավ համարյա մեկ տարի ժամանակ դրա համար, և դա իմ կյանքի ամենադժվարին տարին էր։ Հենց այդ պատճառով էլ ամբողջությամբ դաջվեց հիշողությանս մեջ։ Ինձ թվում է, թե այդ տարվա ամեն ժամը հիշում եմ հաջորդաբար։ Ասել եմ նաև, որ այդ կյանքին ընտելանալ չէին կարողանում նաև մյուս կալանավորները։ Հիշում եմ, թե ինչպես այդ առաջին տարում հաճախ ինքս ինձ մտորում էի. «Ի՞նչ, ինչպե՞ս, մի՞թե կարողացել են ընտելանալ, մի՞թե հանգիստ են։ Եվ այդ հարցերն ինձ շատ էին զբաղեցնում։ Արդեն հիշատակել եմ, որ կալանավորները այստեղ ապրում էին կարծես ոչ իրենց տանը, այլ ասես մի իջևանատան, արշավի կամ որևէ կալաներթի մեջ։ Ցմահ աքսորվածներն անգամ իրարանցման մեջ էին կամ կարոտում էին, և անպայմանորեն ամեն մեկը երազում էր անհնարին ինչ-որ բան։ Այդ մշտական անհանգստությունը, որ արտահայտվում էր թեև լուռ, սակայն տեսանելի, երբեմն ակամա արտահայտած հույսերի այդ արտառոց տաքարյունությունը և անհամբերությունն այն աստիճանի անհիմն, որ զառանցանքի է նմանվում, և որ ամենից շատ էր ապշեցնում՝ տեղ գտած, ըստ երևույթին, ամենագործնական ուղեղներում, ահա այդ ամենն անսովոր տեսք ու բնույթք էր հաղորդում այդ վայրին, այն աստիճան, որ գուցեև հենց այդ գծերն էին կազմում դրա ամենաբնութագրական հատկանիշը։ Համարյա առաջին հայացքից մի տեսակ զգացվում էր, որ նման բան չկար բանտից դուրս։ Այստեղ բոլորը երազողներ էին, և դա աչքի էր զարնում։ Դա զգացվու մ էր հիվանդագին, հենց այն պատճառով, որ անրջականությունը բանտի մեծ մասին տալիս էր մռայլ ու դաժան տեսք, մի տեսակ անառողջ արտաքին։ Վիթխարի մեծամասնությունը ատելության աստիճան լռակյաց էր ու քինոտ, չէր սիրում հույսերն ի ցույց դնել։ Պարզամտությունը, անկեղծությունն արհամարհված էին։ Որքան ավելի անիրական էր դա զգում ինքը՝ երազողը, այնքան ավելի ողջամտորեն և համառությամբ էր թաքցնում իր մեջ, սակայն հրաժարվել դրանից չէր կարող։ Ով դիտե, գուցեև ոմանք ամաչում էին ներքուստ։ Ռուսական բնավորության մեջ այնքան շատ է դրականությունը և հայացքի սթափությունը, այնքան շատ է ներքին քմծիծաղը՝ առաջին հերթին իր իսկ վրա... Գուցեև մշտական թաքցված դժգոհությունն իրենցից, այդ մարդկանց այդչափ դժդոհությունն էր հարուցում միմյանց հետ ամենօրյա փոխհարաբերություններում, այդչափ անհաշտությունը և ծաղրը միմյանց հանդեպ։ Եվ եթե, ասենք, իրենց իսկ միջից հանկարծ դուրս պրծներ առավել միամիտ ու անհամբեր մեկր և մի անգամ բարձրաձայն ասեր այն, ինչ բոլորի մտքում էր, տրվեր անուրջների և հույսերի, ապա նրան տեղնուտեղը կոպտաբար կըմբերանեին, կընդհատեին, կծաղրեին, սակայն ինձ թվում է, որ հետապնդողներից ամենամոլիները հենց նրանք էին, ովքեր նրանից շատ ավելի էին առաջացել իրենց երազանքներով ու հույսերով։ Արդեն ասել եմ, որ միամիտներին և պարզամիտներին մեզ մոտ նայում էին որպես ամենահետնյալ տխմարների և վերաբերվում արհամարհաբար։ Յուրաքանչյուրն այնքան էր մռայլ և անձնասեր, որ սկսում էր քամահրել բարեսիրտ և անանձնական մարդուն։ Այդ միամիտներից ու պարզսիրտ շատախոսներից բացի, մյուս բոլորը, այսինքն՝ լռակյացները, կտրուկ բաժանվում էին բարեսիրտների և չարակամների, մռայլադեմների և լուսավոր հայացք ունեցողների։ Խոժոռադեմներն ու չարակամներն անհամեմատ շատ էին, իսկ եթե նրանցից ոմանք ի բնե շատախոս էին, ապա բոլորն անպայման անդադրում բամբասասեր էին և տագնապահարույց նախանձներ։ Ուրիշի ամեն ինչի հետ գործ ունեին, թեև իրենց հոգին, սեփական գաղտնի գործերը ոչ մեկին ի ցույց չէին դնի։ Դա հարգի չէր, ընդունված չէր։ Բարեսիրտները շատ փոքր խմբակ, սուսուփուս էին, լռելյայն ներսում էին թաքցնում իրենց հուսադրումները, անշուշտ, մռայլադեմներից ավելի էին հակված հույսի և հավատի։ Իմիջիայլոց, ինձ թվում է, որ բանտում էին նաև կատարելապես հուսաբեկ մարդկանց մի ամբողջ հատված։ Այդպիսին էր, օրինակ, ծերունին՝ Ստարոդուբովյան արվարձաններից, համենայն դեպս, այդպիսիք շատ քիչ էին։ Ծերունին արտաքուստ հանգիստ էր (արդեն ասել եմ այդ մասին), սակայն որոշ հատկանիշներից ելնելով, ենթադրում եմ, հոգեվիճակն ահավոր էր։ Իմիջիայլոց, նա իր փրկությունն ուներ՝ աղոթք և նահատակության գաղափարը։ Խելագարված, Աստվածաշնչի ընթերցմամբ կլանված կալանավորն, ում մասին արդեն հիշատակել եմ, որն աղյուսն առած հարձակվել էր մայորի վրա, հավանորեն, նույնպես հուսաբեկներից էր, նրանցից, ում լքել էր վերջին հույսը, իսկ քանի որ կատարելապես առանց հույսի ապրելն անհնարին է, ապա ինքն իր համար ելք էր հորինել՝ կամավոր, համարյա արհեստական նահատակություն։ Նա հայտնեց, որ մայորի վրա է նետվել առանց չարամտության, այլ սոսկ կամենալով չարչարանք ընդունել։ Եվ ով գիտե, թե հոգեբանական ինչ շրջադարձ էր կատարվել նրա հոգում այն ժամանակ։ Առանց որևէ նպատակի և դրան ձգտելուն չի ապրում և ոչ մի մարդ։ Կորցնելով նպատակը և հույսը, մարդը թախծից հաճախ վերածվում է հրեշի... Մերոնց բոլորի նպատակն ազատությունն էր և ելքը տաժանակրությունից։
Ի դեպ, ահա հիմա ես եմ ջանում մեր ամբողջ բանտը տեսակավորել, սակայն հնարավո՞ր է դա։ Իրականությունն անսահման բազմիմաստ է, համեմատած մյուս բոլոր նույնիսկ և ամենախորամանկ, հետևություններով վերացարկված մտքի հետ և չի հանդուրժում կտրուկ և խոշոր տարբերակներ։ Իրականությունը ձգտում է կոտորակման։ Սեփական, առանձնահատուկ կյանք ունեինք նաև մենք, գոնե ինչ-որ մի, այդուհանդերձ ունեինք, այն էլ ոչ ուրիշ՝ պաշտոնական, այլ մեր ներքին, սեփական կյանքը։
Սակայն, ինչպես հիշատակել եմ մասամբ, ես չէի կարող և չգիտեի ներթափանցել այդ կյանքի խորքերը՝ բանտային իմ կյանքի սկզբում, այդ պատճառով էլ արտաքին բոլոր դրսևորումներն այն ժամանակ ինձ տանջում էին անպատմելի թախծով։ Այն ժամանակ պարզապես սկսեցի ատել ինձ պես տառապյալներին։ Նույնիսկ նախանձում էի նրանց և մեղադրում ճակատագիրը։ Նախանձում էի նրանց, որ այնուամենայնիվ, յուրայինների, ընկերության մեջ են, հասկանում են իրար, թեև ըստ էության, նրանց բոլորին, ինչպեսև ինձ, ձանձրացրել, տաղտկալի էր դարձել այդ ընկերությունը՝ մտրակի և մահակի տակ, այդ բռնի արտելը, և յուրաքանչյուրն իր ներսում գլուխ էր թեքում մյուսներից մի կողմի վրա։ Կրկնեմ նորից, չարության պահերին ինձ պաշարած այդ նախանձն ուներ իր օրինական հիմքը։ Իրականում կտրականապես իրավացի չեն նրանք, ովքեր ասում են, թե ազնվականի, ուսյալ և այլն մարդու համար միանգամայն նույն ծանրությունն է մեր տաժանավայրերում ու բանտերում, ինչպեսև ամեն մի մուժիկի համար։ Ես գիտեմ, լսել եմ այդ ենթադրության մասին վերջին ժամանակներս, կարդացել եմ այդ մասին։ Այդ գաղափարի հիմքն արդարացի է, մարդասիրական։ Բոլորն էլ մարդ-արարածներ են։ Սակայն հենց գաղափարն է խիստ վերացարկված։ Աչքաթող են արված բազմաթիվ գործնական պայմաններ, որոնք այլ կերպ չեն ըմբռնվի, քան իրականության մեջ։ Ես սա ասում եմ ոչ որովհետև ազնվականը, ուսյալ մարդն ավելի նրբինացված, հիվանդագին է զգում, որ ավելի զարգացած են նրանք։ Հոգին և նրա զարգացումը դժվար է հարմարեցնել որևէ տվյալ մակարդակի։ Անգամ ուսյալությունն ինքնին այդ դեպքում չափանիշ չէ։ Պատրաստ եմ առաջինը վկայել, որ ամենևին ոչ ուսյալ, ամենաճնշված միջավայրում այդ տառապյալների մեջ հանդիպել եմ հոգեկան ամենանրբին զարգացման գծեր։ Բանտում երբեմն լինում էր այնպես, որ մի քանի տարի կճանաչեիր մարդուն և նրա մասին կմտածեիր, թե գազան է, ոչ մարդ, կարհամարհեիր։ Ու հանկարծ պատահմամբ կգար պահը, երբ նրա հոգին ակամա պոռթկումով երևան կգար, և կտեսնեիր այնպիսի զգացմունք, հարստություն, սիրտ, սեփական թե ուրիշի տառապանքի այնպիսի ըմբռնում, որ հանկարծ կբացվեին աչքերդ և առաջին պահին չէիր հավատա նույնիսկ, որ անձամբ ես տեսել ու լսել։ Լինում է նաև հակառակը. կրթությունը երբեմն հաշտվում է այնպիսի բարբարոսության, այնպիսի ցինիզմի հետ, որ նողկանք է հարուցում և, ինչքան էլ բարեսիրտ կամ կանխակալ լինես, սրտումդ ո՛չ թողություն կգտնես, ո՛չ արդարացում։
Ոչինչ չեմ ասում նաև սովորությունների, կենսակերպի, ուտելիքի և այլնի փոփոխման մասին, ինչ հասարակության վերին խավի մարդու համար, հարկավ, ծանր է ավելի, քան մուժիկի, որը հաճախ քաղցել է ազատության մեջ, իսկ բանտում կուշտ փորով ուտում է համենայն դեպս։ Չեմ վիճի այդ մասին։ Ընդունենք, որ թեկուզ փոքր-ինչ կամքի ուժ ունեցող մարդու համար այդ ամենը փուչ բան է, համեմատած մյուս անհարմարությունների հետ, թեև ըստ էության, սովորությունների փոփոխումն ամենևին էլ անհեթեթ չէ, վերջին բանը չէ։ Սակայն կան անհարմարություններ, որոնց դիմաց այդ ամենը խամրում է, այն աստիճան, որ ուշադրություն չես դարձնում ո՛չ բանտային կեղտին, ո՛չ կալանդներին, ո՛չ անյուղ, անտեսք ուտելիքին։ Ամենանրբին փափկասունը, ամենաբծախնդիր նրբակյացը, մեկ օր աշխատելով՝ քրտինքի մեջ կորած, ինչպես երբեք չէր աշխատել ազատության մեջ, կուտի թե՛ սև հացը, թե՛ շչին՝ ուտիճներով։ Սրան դեռ կարելի է վարժվել, ինչպես ասված է կալանավորական երգիծական երգում՝ տաժանավայր եկած նախկին փափկասունի մասին.
Կաղամբ կտան ինձ, ջրի հետ խառը՝ Ու կուտեմ այնպես, ականջներս կախ։
Ոչ, այս ամենից ավելի կարևոր է այն, որ բանտ մտածներից յուրաքանչյուրը, գալուց երկու ժամ անց դառնում էր այնպիսին, ինչպիսին մյուս բոլորը, ինչպես իր տանը․ նույնպիսի մի լիիրավ տեր բանտային արտելում, ինչպես մեկ ուրիշը։ Նա հասկանալի է բոլորին, ինքն էլ բոլորին է հասկանում, ծանոթ է բոլորին և րոլորը նրան համարում են յուրային։ Նույնր չէ ազնվատոհմի, ազնվականի համար։ Որքան էլ իրավացի եղավ, բարեսիրտ, խելացի, տարիներ շարունակ նրան կատեն, կարհամարհեն բոլորը՝ զանգվածով մեկ, նրան չեն հասկանա, գլխավորը՝ չեն հավատա։ Ոչ ընկեր, ոչ բարեկամ, ու թեև վերջիվերջո, տարիների հետ կհասնի նրան, որ չեն նեղացնի իրեն, այնուամենայնիվ, կմնա ոչ յուրային և հավերժորեն, տանջալիորեն կգիտակցի իր խորթացածությունը և մենությունը։ Այդ խորթացածությունն արվում է կալանավորների կողմից, երբեմն առանց նվազագույն չարության, այլ հենց այնպես, անգիտակցորեն։ Յուրային չէ, և ուրիշ ոչինչ։ Ավելի սարսափելի բան չկա, քան ապրելը ոչ իր միջավայրում։ Տագանռոգից Պետրոպավլովսկ տեղափոխված մուժիկը տեղնուտեղն այնտեղ կգտնի ճիշտ իր պես ռուս մուժիկի, իսկույն կհարմարվի և լեզու կգտնի նրա հետ, իսկ երկու ժամ անց, թերևս, կապրեն ամենահաշտ և խաղաղ եղանակով նույն խրճիթում, կամ նույն քողտիկում։ Նույնը չէ ազնվականի համար։ Հասարակ ժողովուրդը և նրանք բաժանված են խորունկ անդնդով, և դա լիովին ի հայտ է գալիս այն ժամանակ սոսկ, երբ ազնվատոհմն ինքը, արտաքին հանգամանքների բերումով, գործնականում իսկապես զրկվում է իր նախկին իրավունքներից և վերածվում հասարակ մեկի։ Թեև ամբողջ կյանքում ճանաչել եք ժողովրդին, թեկուզ քառասուն տարի անընդմեջ, ամեն օր շփվել եք հետները, ծառայության բերումով, ասենք, պայմանական-վարչական ձևերով, կամ նույնիսկ հենց այնպես, բարեկամաբար, որպես բարերար ու որոշ առումով հայր, երբեք բուն էությունը չեք իմանա։ Ամեն ինչ սոսկ տեսողական խաբկանք կլինի, ուրիշ ոչինչ։ Ես հո գիտեմ, որ բոլորը, բացարձակապես բոլորը, կարդալով իմ դիտողությունները, կասեն, թե չափազանցնում եմ։ Սակայն համոզված եմ, որ դրանք ճիշտ են։ Ես համոզվել եմ ոչ թե գրքերով, ոչ մտահայեցողաբար, այլ իրականում և բավական շատ ժամանակ եմ ունեցել համոզմունքներս ստուգելու համար։ Գուցեև հետագայում բոլորը կիմանան, թե ինչ աստիճանի իրավացի է դա...
Իրադարձությունները, ասես դիտավորյալ, առաջին քայլից հաստատեցին իր դիտարկումները, նյարդային եև հիվանդագին ազդեցություն թողնելով ինձ վրա։ Այն առաջին տարին ես թափառում էի բանտում համարյա մեն-մենակ։ Արդեն ասել եմ, որ այնպիսի հոդգեվիճակում էի, որ անգամ չէի լարող գնահատել և զատել այն տաժանապարտներին, ովքեր կարող էին ինձ սիրել, ովքեր սիրեցին հետագայում, թեև երբեք հավասարի պես չեղան։ Ընկերներ ունեի նաև ազնվականներից, սակայն հոգուս վրա ծանրացած բեռը չթեթևացրեց այդ ընկերությունը։ Թվում էր, թե չեմ նայի և ոչնչի, իսկ փախչելու տեղ չկար։ Եվ ահա, այն դեպքերից մեկը, օրինակ, որոնք առաջին իսկ անգամից առավելագույնս հասկացնել տվեցին ինձ իմ խորթացածությունը և բանտում իմ վիճակի առանձնահատկությունը։ Մի անգամ, այդ նույն ամռանը, արդեն օգոստոսին մոտ, արևոտ ու շոգ աշխատանքային մի օր, կեսօրվա ժամը, մեկին, երբ սովորականի պես բոլորը հանգստանում էին ետկեսօրյա աշխատանքից առաջ, հանկարծ ամբողջ տաժանավայրը մի մարդու պես ոտքի ելավ և սկսեցին շարվել բանտի բակում։ Ես ոչինչ չգիտեի մինչ այդ րոպեն։ Այն ժամանակ երբեմն այնքան էի խորասուզված լինում ինքս իմ մեջ, որ համարյա չէի նկատում, ինչ է կատարվում շուրջս։ Այնինչ, ամբողջ տաժանավայրն արդեն երեք օր խորունկ հուզմունքի մեջ էր։ Գուցեև շատ ավելի առաջ էր ծայր առել այդ հուզումը, ինչպես կռահեցի արդեն հետո, ակամա վերհիշելով ինչ֊ինչ բաներ կալանավորական խոսակցություններից, դրա հետ մեկտեղ նաեև կալանավորների սաստկացած կռվազանությունը, մռայլվածությունը և վերջերս հատկապես նկատվող չարացած վիճակը։ Ես դա վերագրում էի ծանր աշխատանքին, երկարուձիգ ամռան տրտում օրերին, անտառների և ազատարձակության շուրջ ակամա անուրջներին, կարճ գիշերներին, երբ դժվար էր կուշտ քուն առնելը։ Կարող է պատահել այդ ամենը հիմա մեկտեղվել էին մի պոռթկումի մեջ, սակայն այդ պոռթկումի առիթն ուտելիքն էր։ Վերջին ժամանակներս, արդեն քանի օր բարձրաձայն տրտնջում էին, զայրանում բանտասենյակներում և հատկապես խոհանոցում ճաշին և ընթրիքին, դժդոհ էին խոհարարներից, նույնիսկ փորձել էին փոխել նրանցից մեկին, սակայն տեղնուտեղը քշել էին նորին ու ետ բերել նախկինին։ Մի խոսքով, բոլորը մի տեսակ անհանգիստ վիճակում էին։
― Մեր գործը՝ ծանր, իսկ մեզ փորոտիքով են կերակրում,— կփնթփնթար մեկը խոհանոցում։
― Դուրըդ չի գալիս, բլամանժե պատվիրի,— կմիանար մյուսը։
― Տղերք, ես որ փորոտիքով շչի շատ եմ սիրում,— երրորդը մեջ կմտներ,— քանի որ համով է։
― Ամեն ժամանակ որ քեզ փորոտիք տան, համո՞վ կըլնի։
― Ճիշտ որ հիմի մսի ժամանակ է,— կասեր չորրորդը,— գործատեղը տանջվում, չարչարվում ենք, գործից հետո հոուտել չե՜ս ուզում։ Փորոտիքն էլ ի՜նչ ուտելիք։
― Փորոտիքով էլ չեղավ, ուրեմըս քափ ու քրտինքով։
― Թեկուզ էդ քափ ու քրտինքը վերցնենք։ Փորոտիք ու քրտինք՝ քոքել են մի գլուխ։ Էդ ի՞նչ ուտելիք է։ Արդարության կա՞ էստեղ, թե՝ չկա։
― Հա, կերը վատ է։
― Բայց ծոց ու ջեբ լցնում է։
― Էդ քո խելքի բանը չի։
― Բա ո՞ւմն է։ Փորը հո իմս է։ Այ, լրիվով մի բողոք֊պահանջ անեինք, գործ կըլներ, հա։
― Բողոք֊պահա՞նջ։
― Հա։
― Երևում է, էդ հախ ու պահանջի համար քեզ քիչ են մաշկել։ Սրտոտիս տեսեք։
― Էգ մեկը ճիշտ էր,— ավելացրեց մեկ ուրիշը փնթփնթալով, որ մինչ այդ լուռ էր,— չնայած շուտ կըլնի, բայց լավ չիլնի։ Էդ ի՞նչ ես ասելու բողոքիդ հետ, իմացար, առաջուց ասա, գլխիդ վրա ծործորակ կա՞։
― Ու կասեմ։ Թե որ լրիվս գնայինք, էդ ժամանակ լրիվի հետ կասեմ։ Աղքատություն է, ուրեմըս։ Մեզ մոտ մարդ կա, իր բերածն է ուտում, մարդ էլ կա՝ մենակ պետականի վրա է։
― Տես է, աչքը սուր, նախանձածս տուր։ Աչք ես տնկել ուրիշի ունեցածի վրա։
― Ուրիշի պատառին բերան մի պատռի, առավոտը շուտ վեր կաց, քո գործին կաց։
― Քո գործին կաց... Քեզ հետ մինչև օր ծերություն էդ գործի վրա կտամ-կառնեմ։ Ուրեմըն, դու հարո՞ւստ ես, որ ձեռներդ ծալած նստել ես ուզում։
― Մեր Երոշկան՝ ունևոր, շուն ու կատու ունի որ։
― Ճիշտ որ, տղերք, ինչ ենք նստել-մնացել։ Ուրեմըս, հերիք դրանց ախմախություններին դիմանանք։ Կաշի են մաշկում։ Ինչի՞ չգնանք։
― Ինչի՜։ Վայ թե ծամեն ու բերանդ դնեն, սովոր ես ծամածը կուլ տալ։ Ուրեմըս, աքսոր է, այ թե ինչի։
― Ինչ է դուրս գալիս Տեր Աստված, ժողովրդին կռվացրու, վոյեվոդներին կերցրու։
― Էդ է որ կա։ Լավ տռզել է ութաչքանին։ Մի ջուխտ մոխրի գույն ձի է առել։
― Խմել էլ չի՜ սիրում։
― Էրեկ չէ առաջին օրը իշի բժշկի հետ կռվեցին թուղթ խաղալու վրա։ Մինչև լուս շփշփացնում էին։ Մեր անտերը էրկու ժամ է դիմացել։ Ֆեդկան էր ասում։
― Դրանից էլ շչին քրտինքով են տալիս։
― էխ, անխելքներ։ Ախր, մեր եղածով դուրս գալ չիլնի։
― Էդ է, լրիվով դուրս գանք, տեսնենք, ինչ արդարացում կասի։ Ու պինդ էլ կանգնենք։
― Արդարացո՜ւմ։ Կբռնի ու կհասցնի ակռեքիդ, ու վերջ։
― Չասած, որ դատի էլ կտան...
Մի խոսքով, բոլորը խռովված էին։ Այն ժամանակ մեզ մոտ իսկապես վատն էր ուտելիքը։ Ու ամեն ինչ կուտակվել էր իրար վրա։ Իսկ գլխավորն ընդհանուր թախծաշատ տրամադրությունն էր, մշտական թաքուն տառապանքը։ Տաժանապարտը կռվազան է և բռնկուն արդեն իր բնույթով, սակայն բոլորը մեկտեղ կամ մեծ խմբով ընդվզում են սակավադեպ։ Դրա պատճառը մշտական տարաձայնությունն է։ Նրանցից ամեն մեկն ինքն էր զգում դա, ահա թե ինչու մեզ մոտ ավելի շատ կռվշտոց էր լինում, քան գործ։ Այդուհանդերձ, այդ անգամ հուզումը զուր չանցավ։ Սկսեցին հավաքվել խումբ֊խումբ, առնում֊տալիս էին բանտասենյակներում, լեզվակռիվ տալիս, չարացած վերհիշում մեր մայորի ամբողջ կառավարումը, ամեն ինչ ջրի երես էին հանում։ Հատկապես բորբոքվում էին մի քանիսը։ Նման ամեն գործում ի հայտ են գալիս պարագլուխներ, կառավարներ, և ոչ միայն բանտերում նման, այսինքն՝ պահանջի դեպքերում ընդհանրապես հիանալի մարդիկ են, և այլև բոլոր խմբերում, խմբակներում և այլն։ Առանձնահատուկ տիպ է դա, ամեն տեղ իրար նման։ Տաքարյուն, արդարության ծարավի, և ամենամիամիտ, ամենաազնիվ եղանակով հավատացած դրա անպայման, անխախտելի և գլխավորը՝ անհապաղ հնարավորությանը։ Այդ մարդիկ մյուսներից անխելք չեն, նրանց մեջ լինում են շատ խելացիներ, սակայն չափից ավելի հախուռն խորամանկ և հաշվենկատ լինելու համար։ Բոլոր դեպքերում, եթե լինում էլ են մարդիկ, ովքեր կարողանում են ճարպկորեն ուղղորդել զանգվածներին և շահել գործը, ապա նրանք ժողովրդական առաջնորդների և բնական պարագլուխների մի ուրիշ տեսակ են ներկայացնում, մեզանում չափազանց հազվադեպ տեսակ։ Բայց սրանք, ում մասին հիմա խոսում եմ, հայցապահանջների հրահրիչներն ու առաջատարները, համարյա միշտ տանուլ են տալիս գործը և դրա համար հետագայում բնակեցնում բանտերն ու տաժանավայրերը։ Հապշտապության պատճառով են նրանք տանուլ տալիս, բայց հենց դրանով էլ ազդեցություն ունեն զանգվածների վրա։ Նրանց ետևից, ի վերջո, հաճույքով են գնում։ Նրանց տաքարյունությունը և ազնիվ ընդվզումը ներազդում են բոլորի վրա, և վերջում նրանց են միանում ամենաանվճռականները։ Հաջողության հասնելու նրանց կույր վստահությունը գայթակղում է նույնիսկ ամենաարմատական հոռետեսներին, չնայած այդ վստահությունը երբեմն այնքան երերուն, այնքան մանկական հիմքեր է ունենում, որ մեկուսի ապշում ես, թե ինչպես գնացին նրանց ետևից։ Իսկ գլխավորն այն է, որ գնում են առաջինները, գնում են՝ ոչնչից չվախենալով։ Ցուլերի պես պոզերը տնկած, առաջ են նետվում հաճախ առանց գործի իմացության, առանց զգուշության, առանց այն գործնական ճիզվիտության, որով հաճախ նույնիսկ ամենաստոր և աղտոտված մարդը հաջողում է գործի մեջ, հասնում է նպատակին և չոր֊չոր ելնում ջրից։ Նրանք էլ անպայման կոտրում են կոտոշները։ Uովորական կյանքում այդ մարդիկ թունալի են, փնթփնթան, դյուրաբորբոք և անհանդուրժող։ Ամենից ավելի հաճախ՝ ահավոր սահմանափակ, ինչ, ի դեպ, մասամբ և գոյացնում է նրանց ուժը։ Նրանց մեջ ամենացավալին այն է, որ ուղղակի նպատակի փոխարեն նրանք հաճախ նետվում են խոտորնակի, գլխավոր գործի փոխարեն՝ մանրուքների ետևից։ Հենց դա էլ կործանում է նրանց։ Սակայն նրանք հասկանալի են զանգվածներին՝ դրա մեջ է նրանց ուժը... Իմիջիայլոց, հարկ է մի քանի խոսք էլ ասել այն մասին, թե այդ ի՞նչ է նշանակում հայցապահանջ...
Մեր բանտում մի քանիսը կային, որոնք եկել էին հայցապահանջ ներկայացնելու համար։ Հենց նրանք էլ հուզվում էին բոլորից շատ։ Առանձնապես մեկը՝ Մարտինովը, որը նախկինում ծառայել էր որպես հուսար, տաքարյուն, անհանգիստ և կասկածամիտ մի մարդ, իմիջիայլոց, ազնիվ և արդարամիտ։ Մյուսը Վասիլիյ Անտոնովն էր, մի տեսակ պաղարյուն բորբոքվող, հանդուգն հայացքով, բարձրամիտ ծաղրական ժպիտով, արտակարգ զարգացած, ընդ որում՝ նույնպես ազնիվ ու արդարամիտ մեկը։ Սակայն բոլորին զատել չի լինի, շատ էին նրանք։ Ի դեպ, Պետրովն էր շարունակ ետուառաջ շարժվում, ականջ դնում բոլոր խմբակներին, քիչ էր խոսում, բայց ըստ երևույթին, խռովքի մեջ էր և առաջինը դուրս թռավ բանտասենյակից, երբ ելան՝ շարվելու։
Մեր բանտային ենթասպան, որը ֆելդֆեբելի պաշտոնն էր վարում մեզ մոտ, անմիջապես դուրս եկավ վախեցած։ Շարվելուց հետո, մարդիկ քաղաքավարի խնդրեցին նրան՝ ասել մայորին, որ տաժանավայրն ուզում է խոսել նրա հետ և անձամբ խնդրել մի շարք կետերի վերաբերյալ։ Ենթասպայի ետևից դուրս եկան նաև վերակացուներն ու շարվեցին մյուս կողմում, կալանավորների դիմաց։ Ենթասպային տված հանձնարարությունն անսովոր էր և սարսափահար արեց նրան։ Բայց անհապաղ չզեկուցել մայորին չէր համարձակվի։ Նախ, եթե արդեն ոտքի էր ելել տաժանավայրը, ապա կարող էր ավելի վատ բան ստացվել։ Մեր ամբողջ ղեկավարությունը տաժանավայրի կապակցությամբ մի տեսակ սաստիկ վախվորած էր։ Երկրորդը, եթե եթե նույնիսկ ոչինչ էլ չլիներ, այնպես որ բոլորն անմիջապես խելքի գային և ցրվեին, այդ ժամանակ նույնիսկ ենթասպան պարտավոր էր ամբողջ կատարվածի մասին անմիջապես զեկուցել ղեկավարությանը։ Գունատված և վախից դողդողալով, նա շտապ գնաց մայորի մոտ, նույնիսկ չփորձելով անձամբ հարցուփորձ անել և հորդորել կալանավորներին։ Նա տեսավ, որ հիմա իր հետ չեն էլ խոսի։
Կատարելապ ես չգիտենալով ոէինչ, ես նույնպես ելա շարվելու։ Գործի լրիվ մանրամասները իմացա արդեն հետո։ Իսկ հիմա մտածեցի, որ ինչ֊ինչ ստուգում է կատարվում, սակայն չտեսնելով պահախմբի զինվորներին, որոնք ստուգումն են անցկացնում, զարմացա և սկսեցի շուրջս նայել։ Դեմքերը հուզախռով էին և բորբոքված։ Ոմանք նույնիսկ գունատված էին։ Ընդհանրապես, բոլորը մտահոգ էին ե լուռ, սպասելով, որ հարկադրված են խոսել մայորի առաջ։ Նկատեցի, որ շատերն ինձ են նայում արտակարգ զարմանքով, սակայն լուռ շրջվում էին։ Ըստ երևույթին, տարօրինակ էր նրանց համար, որ շարք եմ կանգնել իրենց հետ։ Ակներև էր, որ չէին հավատում, թե ես նույնպես պահանջ ունեմ։ Եվ շուտով շուրջս կանգնած համարյա բոլորը նորից սկսեցին դիմել ինձ։ Բոլորը հարցական վրաս էին նայում։
― Դո՞ւ ինչ գործ ունես էստեղ,— կոպտորեն և բարձրաձայն հարցրեց Վասիլիյ Անտոնովը, որը մյուսներից հեռու էր կանգնած ինձնից և մինչ այս միշտ «դուք»-ով էր դիմում և ինձ հետ բարեկիրթ վարվում։
Նրան նայեցի տարակուսած, ասես ջանալով հասկանալ, թե դա ինչ է նշանակում և կռահելով, որ մի արտակարգ բան է կատարվում։
― Իսկականից, ի՞նչ ունես էստեղ կանգնելու։ Գնա սենյակ,— ասաց մի երիտասարդ, զինվորականներից էր, ում հետ մինչ այդ ծանոթ չէի, բարեսիրտ ու կարգին մեկը։— Սա քո խելքի բանը չի։
― Բայց չէ որ շարվում են,— պատասխանեցի,— կարծեցի՝ ստուգում է։
― Տես է՜, ինքն է դուրս սողացել,— բղավեց մեկը։
― Երկաթի կտուց,— ասաց մյուսը։
― Ճանճ սատկացնողներ,— վրա բերեց մյուսը, անպատմելի արհամարհանքով։ Այդ նոր մականունը համընդհանուր քրքիջ հարուցեց։
― Խոզանոցում էլ լավ հաշվի մեջ է,— ավելացրեց էլի ինչ֊որ մեկը։
― Դրանց համար ամեն տեղ էլ դրախտ է։ Էս բանտ տեղը կալաչ են ուտում ու խոզի ճուտ առնում։ Ախր, դու քո առածն ես ուտում, ինչ ես խցկվում էստեղ։
― Էստեղ ձեր տեղը չի,— սանձարձակ քայլքով մոտենալով ինձ, ասաց Կուլիկովը, ձեռքիցս բռնեց ու դուրս բերեց շարքի միջից։
Իսկ ինքը գունատված էր, սև աչքերը կայծկլտում էին և ներքևի շրթունքը խածած էր։ Նա սառնարյուն չէր սպասում մայորին։ Ի դեպ, ես շատ էի սիրում նայել Կուլիկովին նման դեպքերում, այսինքն, բոլոր այն դեպքերում, երբ նրանից պահանջվում էր ցույց տալ իրեն։ Ահավոր ձևեր էր թափում, բայց նաև գործն անում։ Ինձ թվում է, նա մահապատժի էլ կգնար որոշ շուքով, պճնամոլաբար։ Հիմա, երբ բոլորն ինձ դու էին ասում և հայհոյում, նա, ըստ երևույթին, դիտավորյալ կրկնապատկել էր բարեկրթությունն իմ նկատմամբ, իսկ դրա հետ մեկտեղ նրա խոսքերն էլ էին մի տեսակ առանձնապես, նույնիսկ բարձրամտորեն հետամուտ, ոչ մի առարկություն չընդունող։
― Ալեքսանդր Պետրովիչ, մենք էստեղ մեր գործին ենք, էստեղ անելու բան չունեք։ Գնացեք մի տեղ, սպասեք՝ վերջանա... Հրեն, ձերոնք լրիվ խոհանոցում են, գնացեք էնտեղ։
― Իններորդ սյան տակ, ուր անկրունկ Անտիպկան է ապրում,— մեջ ընկավ ինչ֊որ մեկը։
Խոհանոցի բարձրացրած պատուհանից իսկապես զանազանեցի մեր լեհերին, իմիջիայլոց, ինձ թվաց, որ այնտեղ, լեհերից բացի, շատ մարդ կա։ Մտահոգված, քայլեցի դեպի խոհանոց։ Քրքիջ, հայհոյանք և դոփյուն հնչեց ետևիցս (դոփյունով կալանավորները փոխարինում են սուլոցը)։
― Դուրը չեկանք... պա֊պա֊պա֊պա՜, բռնի դրան...
Մինչ այդ երբեք այդպիսի վիրավորանք չէի կրել բանտում, և այդ անգամ շատ ծանր էր ինձ համար։ Բայց այնպիսի մի պահի էի ընկել նրանց լեզվի տակ։ Խոհանոցի հաշտում հանդիպեցի Տ.-վսկուն՝ ազնվականներից էր, հաստատակամ և մեծահոգի մի երիտասարդ, ոչ շատ կրթված և անասելի սիրող Բ.֊ին։ Տաժանապարտները մնացած բոլորից զանազանում էին նրան և նույնիսկ մասամբ սիրում։ Քաջասիրտ էր, առնական և ուժեղ, և դա ինչ-որ կերպ երեում էր նրա յուրաքանչյուր շարժուձևի մեջ։
― Ի՞նչ է եղել, Գորյանչիկով,― բղավեց նա ինձ,— այստեղ եկեք։
― Իսկ ի՞նչ է կատարվում այնտեղ։
― Նրանք հայցապահանջ են ներկայացնում, մի՞թե չգիտեք։ Հասկանալի է, չի հաջողվի նրանց՝ տաժանապարտներին հավատացո՞ղն ով է։ Կսկսեն փնտրել հրահրիչներին, և եթե մենք այնտեղ լինենք, հասկանալի է, առաջինը մեզ վրա կգցեն խռովության մեղքը։ Հիշեք, թե ինչի համար ենք եկել այնտեղ։ Նրանց պարզապես կճիպտեն, իսկ մեզ դատի կտան։ Մայորն ատում է բոլորիս և ուրախությամբ կկործանի։ Ինքն էլ մեզնով կարդարանա։
― Կալանավորներն էլ լրիվ կմատնեն մեզ,— ավելացրեց Մ.-ցկին, երբ մտանք խոհանոց։
― Մի անհանգստացեք, չեն խղճա,— հարեց Տ.֊վսկին։
Խոհանոցում, ազնվականներից բացի, շատ ժողովուրդ կար, ընդհանուրը՝ մի երեսուն հոգի։ Նրանք մնացել էին, չցանկանալով հայցապահանջ ներկայացնել, ոմանք՝ վախկոտությունից, ոմանք էլ ամենայն պահանթի կատարյալ անօգտակարության վճռական համոզմունքից։ Այստեղ էր նաև Ակիմ Ակիմիչը, ծառայության և բարեպաշտության ճիշտ հոսանքին խանգարող նման բոլոր պահանջների երդվյալ և բնական թշնամի։ Նա լուռ և չափազանց հանգիստ սպասում էր գործի ավարտին, նվազագույնս չանհանգստանալով ելքի համար, ընդհակառակը, կատարելապես հավատացած կարգուկանոնի և ղեկավարության կամքի անշրջելի հաղթանակին։ Այստեղ էր նաև Իսայ Ֆոմիչը, կանգնած արտակարգ տարակուսանքի մեջ, քիթը կախած, ագահորեն ու վախվորած ականջ դրած մեր ասածներին։ Մեծ անհանգստության մեջ էր նա։ Այստեղ էին բանտի բոլոր լեհուկները, որոնք, չնայած հասարակ ծագումին, միացել էին ազնվականներին։ Մի քանի երկչոտ անձնավորություններ էլ կային՝ ռուսներից, մշտապես լռակյաց ու ճնշված մարդիկ։ Չէին համարձակվել ելնել մյուսների հետ և հիմա տրտմագին սպասում էին, թե ինչով է ավարտվելու գործը։ Ի վերջո, կային մի քանի մռայլադեմ ու մշտապես խստադեմ կալանավորներ, որոնք վախեցողներից չէին։ Նրանք մնացել էին համառ և խորշական համոզմունքից, որ այդ ամենը փուչ բան է և վատից բացի, այդ գործից ուրիշ բան չի լինի։ Սակայն ինձ թվում է, այդուհանդերձ, մի տեսակ անհարմար էին զգում, ոչ ամենևին ինքնավստահ տեսք ունեին։ Թեև հասկանում էին, որ ծայրեծայր իրավացի են՝ պահանջների առումով, ինչև հաստատվեց հետագայում, այդուհանդերձ, իրենց մի տեսակ ուրացող, արտելը լքողներ էին համարում, ճիշտ ասես ընկերներին մատնել էին պլաց-մայորին։ Այստեղ էր հայտնվել նաև Յոլկինը, նույն այն սիբիրցի մուժիկը, որը դրամանենգության համար էր բանտարկվել և խլել անասնաբուժական գործը Կուլիկովից։ Ստարոդուբովյան արվարձանի ծերուկն էլ էր այստեղ։ Խոհարարները լրիվ, մեկ մարդու պես, մնացել էին խոհանոցում, հավանորեն, համոզված, որ իրենք ևս կառավարչության մի մասն են, հետևաբար և անհարմար է ելնել ղեկավարության դեմ։
― Սակայն,— անվճռական սկսեցի ես, դիմելով Մ.֊մին,― սրանցից բացի, բոլորը ելել են։
― Իսկ մե՞զ ինչ,— փնթփնթաց Բ.֊ը։
― Նրանցից հարյուր անգամ ավելի ռիսկի կգնայինք, եթե ելնեինք, իսկ ինչի համար։ Je hais ces brigands {Ատում եմ այդ ավազակներին (ֆրանս․)։}։ Եվ մի՞թե թեկուզ մի պահ մտածում եք, թե նրանց պահանջածը կտան։ Այդ ի՞նչ հաճույք է՝ քիթը խոթել անհեթեթության մեջ։
― Սրանից ոչ մի բան դուրս չի գա,— հարեց տաժանապարտներից մեկը՝ համառ, ու չարացած ծերուկ էր։ Ալմազովը, որ այդտեղ էր, շտապեց համաձայնել՝ ի պատասխան։
― Բացի որ մի հիսուն հոգու կճիպտեն, ոչ մի րան էլ դուրս չի գա։
― Մայորն եկավ,— բղավեց ինչ֊որ մեկն ու բոլորս անհամբեր նետվեցինք պատուհանների մոտ։
Մայորը վրա պրծավ չարացած, կարմրատակած, կատաղած, ակնոցով էր։ Լուռ, բայց վճռական մոտեցավ շարքին։ Նման դեպքերում նա, իսկապես, համարձակ էր և չէր կորցնում հոգու արիությունը։ Իմիջիայլոց, միշտ խիստ հարբած էր։ Նույնիսկ նարնջագույն բոլորքով ճարպոտած գլխարկը և կեղտոտված արծաթագույն ուսապանակները չարագույժ ինչ֊որ բան ունեին իրենց մեջ։ Նրա ետևից գալիս էր գրագիր Դյատլովը, վերին աստիճանի կարևոր մի անձ մեր բանտում, որն ըստ էության, ամեն ինչ էր կառավարում բանտում և նույնիսկ ազդեցություն ուներ մայորի վրա, բավական խորամանկ մարդ էր, իր շահը շատ լավ գիտցող, բայց և ոչ վատ։
Կալանավորները գոհ էին նրանից։ Ետևից գալիս էր մեր ենթասպան, ակներևաբար արդեն հասցրած ստանալ ահավոր և տասն անգամ ավելին սպասվող պարսավանքը, նրա ետևից՝ պահախմբի զինվորները, երեք֊չորս հոգի, ոչ ավելի։ Կալանավորները, որոնք կանգնած էին գլխաբաց, հենց ուղարկեցին՝ մայորին կանչելու, բոլորն ուղղվեցին, ձգվեցին, ամենքը ոտքից ոտք էին ճոճվում, հիմա արդեն քարացան տեղներում, սպասելով առաջին բառին, կամ ավելի լավ է ասել բարձրագույն ղեկավարության առաջին բղավոցին։
Դա հետևեց անմիջապես, երկրորդ բառից մայորը բղավեց կոկորդով մեկ, այս անգամ նույնիսկ մի ուրիշ ծղրտոցով շատ-շատ էր փրփրած։ Պատուհաններից տեսնում էինք, թե ինչպես է վազում շարքի առջևով, վրա պրծնում, հարցաքննում։ Իմիջիայլոց, նրա հարցերը, նմանապես կալանավորական պատասխանները, հեռվության պատճառով, չէին լսվում։ Միայն լսում էինք, թե ինչպես է բղավում՝ ղժղժալով.
― Խռովարարնե՜ր... Անցկացնել շարքի միջո՜վ... Հրահրողնե՜ր։ Դո՛ւ ես հրահրիչը։ Դո՛ւ ես հրահրիչը,— վրա պրծավ ինչ֊որ մեկին։
Պատասխան չլսվեց։ Բայց մի րոպե անց տեսանք, ինչպես կալանավորը շարքից ելավ և շարժվեց դեպի կորդեգարդիա։ Մեկ րոպե էլ անց նրան հետեւեց հաջորդը, ապա՝ երրորդը։
― Բոլորին դատի տալ, ես ձեզ... Էն ովքե՞ր են խոհանոցում,— ղժղժաց նա, մեզ տեսնելով բաց պատուհանից։― Բոլորին՝ էստեղ, քշեք դրանց էստեղ, հենց հիմա։
Գրագիր Դյատլովը շարժվեց մեր կողմը, խոհանոց։ Այստեղ նրան ասացին, որ պահանջներ չունեն։ Նա անմիջապես գնաց ու զեկուցեց մայորին։
― Ա՛, չունե՜ն,— խոսեց նա երկու տոն ցածր, ըստ երևույթին, ուրախացած։— Սեկ է, բոլորին քշեք էստեղ։
Մենք դուրս եկանք։ Ես զգացի, որ մի տեսակ ամոթալի է մեզ համար դուրս գալը։ Եվ բոլորս էլ քայլում էինք գլխահակ։
― Ա՜, Պրոկոֆև։ Յոլկինն էլ է, էդ դու ես, Ալմազով։― Շարվեք, շարվեք էստեղ, խմբով,— ասաց մեզ մայորը մի տեսակ փութկոտ, սակայն փափուկ ձայնով, քնքշությամբ մեզ նայելով։— Մ․֊ցկի, դու էլ ես էստեղ... ըհը՛, ցուցակագրեք։ Դյատլով։ Հենց հիմա ցուցակագրեք, բոլոր գոհերին՝ առանձին, բոլոր դժգոհներին՝ առանձին, լրիվ բոլորին, ու ցուցակն ինձ բերեք։ Ես ձեզ բոլորիդ... դատի կտամ։ Ես ձեզ, խաբեբան եր։
Թուղթն ազդեցություն գործեց։
― Մենք գոհ ենք,— հանկարծ մռայլաձայն ասաց մեկը դժդոհների ամբոխի միջից, բայց մի տեսակ ոչ այնքան վճռական։
― Ա՜, գոհ եք։ Ո՞վ է գոհ։ Ով գոհ է, թող դուրս գա։
― Գո՜հ ենք, գո՜հ ենք,— ավելացան մի քանի ձայն։
― Գոհ եք, ուրեմն ձեզ հրահրե՞լ են, ուրեմն, հրահրիչներ, խռովարարնե՞ր են եղել։ Ավելի վատ իրենց համար...
― Տեր Աստված, սա ի՜նչ բան է,— հնչեց մի ձայն՝ ամբոխի միջից։
― Ո՞վ էր, ո՞վ բղավեց, ո՞վ,— թնդաց մայորը, նետվելով այն կողմ, որտեղից հնչեց ձայնը։— Դո՞ւ, Ռաստորգուև, դո՞ւ բղավեցիր։ Կորդեգարդիա՜։
Ռաստորգույևը՝ թեթևակի լխկած, բարձրահասակ մի երիտասարդ, ելավ շարքից ու դանդաղ շարժվեց դեպի կորդեգարդիա։ Բղավողն ամենևին էլ ինքը չէր, բայց որ իր անունն էին տվել, չհակաճառեց։
― Կշտությունից եք կատղել,— ետևից ոռնաց մայորը։— Տես է, հաստաքամակը, երեք օր չի․․․ Հիմի բոլորիդ կգտնեմ։ Ով գոհ է, դուրս եկեք։
― Գոհ ենք, ձերդ բարձր բարեծնություն,— մռայլորեն հնչեցին մի քանի տասնյակ ձայներ։ Մյուսները համառորեն լուռ էին։ Սակայն մայորին հենց դա էր պետք։ Ակներևաբար, նրան ձեռնտու էր շուտափույթ ավարտել գործը և մի կերպ վերջացնել համաձայնությամբ։
― Ա՜, հիմա բոլորն են գոհ,— խոսեց նա փութով։— Ես դա էլ տեսա... գիտեի։ Սա հրահրիչներն են։ Նրանց մեջ հաստատ հրահրիչներ կան,— շարունակեց նա, դիմելով Դյատլովին։— Դա պետք է մանրակրկիտ քննել ու պարզել։ Իսկ հիմա... հիմա գործի գնալու ժամանակն է։ Թմբկազա՜րկ։
Անձամբ ներկա եղավ գործաբաժանին։ Կալանավորները լուռ ու տրտում ցրվեցին ըստ գործատեղերի, ծայրահեղ դեպքում գոհ, որ շուտով աչքից հեռու գտնվեցին։ Բայց գործաբաժանից հետո մայորն անհապաղ գնաց կորդեգարդիա և պարզեց «հրահրիչների» հետ, ի դեպ, ոչ շատ դաժանաբար։ Նույնիսկ շտապում էր։ Հետո ասում էին, որ նրանցից մեկը ներողություն խնդրեց, և մայորը տեղնուտեղը ներեց նրան։ Երևում էր, որ մայորը մասամբ տեղը չէր գտնում և գուցե թե կարող է վախեցել էր նաև։ Հայզապահանջը, համենայն դեպս, նրբանկատ բան է, ու թեև կալանավորների գանգատը չէր կարոդ, ըստ էության, պահանջ կոչվել, քանի որ ներկայացրել էին ոչ բարձր ղեկավարությանը այլ իրեն՝ մայորին, բայց և այնպես մի տեսակ անհարմար էր, անդուր։ Հատկապես շփոթեցնում էր, որ ընդվզել էին բոլորը, միահամուռ։ Հարկ էր սքողել գործն ինչ գնով ուզում է լինի։ «Հրահրիչներին» շուտով ազատ արձակեցին։ Հաջորդ օրվանից սնունդը լավացավ, թեև, ի դեպ, ոչ երկար ժամանակ։ Առաջին օրերը մայորն ավելի հաճախ սկսեց բանտ մտնել և ավելի հաճախ գտնել կարգի խախտումներ։ Մեր ենթասպան շրջում էր մտահոգ և հունից ելած, կարծես չէր կարողանում ուշքի գալ զարմանքից։ Իսկ ինչ վերաբերում է կալանավորներին, ապա դրանից հետո դեռ երկար ժամանակ չէին կարողանում հանգստանալ, բայց արդեն չէին ընդվզում առաջվա պես, այլ տագնապալի լուռումունջ էին, մի տեսակ մտազբաղ։ Ոմանք նույնիսկ գլխահակ էին։ Մյուսները փնթփնթում, թեև դժկամությամբ էին արձագանքում եղած ամեն ինչին։ Շատերը մի տեսակ չարացած և բարձրաձայն ձեռ էին առնում իրենք իրենց, ճիշտ կարծես մեղադրելով իրենց այդ հայցապահանջի համար։
― Առ հա, քեզ, կերա՞ք,— կասեր մեկնումեկը։
― Ինչ փրթես, էն կխրթես,— կավելացներ մյուսը։
― Էն մուկն ո՞ւր է, որ կատվի վզից զանգ էր կախելու,— կհարեր երկրորդը։
Մերպեսներն առանց կոպալի բան չեն հասկանա, ով չգիտի։ Լավ է դեռ, որ բոլորին չսխկեց։
― Դու էլ սրանից հետո շատ իմացար, քիչ դուրս տուր, ավելի լավ կըլնի,— չարացած կնշեր մեկ ուրիշը։
― Էդ ի՞նչ ես սովորացնում, դասատո՞ւ ես, տեսնեմ։
― Էդ է որ կա՝ սովորացնում եմ։
― Դո՞ւ որտեղից բսնեցիր։
― Ես որ հլա մարդ եմ, բա դո՞ւ ով ես։
― Շան ցկնած ես, այ թե ով ես։
― Ինքդ ես, որ կաս։
― Դե, դե, ի՞նչ եք ձեններդ գլուխներդ գցել, հերիք եղավ,— բոլոր կողմերից կբղավեին վիճողների վրա...
Այդ նույն երեկոյան, այսինքն պահանջ ներկայացնելու օրը, գործատեղից գալով, բանտասենյակների ետևում հանդիպեցի Պետրովին։ Նա ինձ էր փնտրում արդեն։ Մոտենալով, ինչ֊որ բաներ մրթմրթաց, երկու֊երեք անորոշ բացականչությունների նման, բայց շուտով մտացրիվ լռեց և մեքենայաբար քայլեց կողքիցս։ Այդ ամբողջ գործը դեռևս ցավագին ճնշում էր սիրտս և ինձ թվաց, թե Պետրովն ինչ֊որ բան կբացատրի։
― Ասացեք, Պետրով,— հարցրեցի նրան,— ձերոնք մեզ վրա չե՞ն բարկանում։
― Ո՞վ պիտի բարկանա,— հարցրեց ինքն իրեն, կարծես արթնանալով։
― Կալանավորները մեզ... ազնվականներիս վրա։
― Ինչի՞ համար բարկանան։
― Որ դուրս չեկանք պահանջի։
― Է, դո՞ւք ինչի պիտի պահանջ տայիք,— հարցրեց նա, կարծես կամենալով հասկանալ ինձ,— դուք ձեր առածն եք ուտում։
― Ահ, տեր Աստված, չէ որ ձերոնցից էլ կան, որ իրենցն են ուտում, բայց դուրս եկան։ Է՛, մենք էլ պիտի... ընկերությունից։
― Հա... բայց դուք մեզ ի՞նչ ընկեր,— հարցրեց նա տարակուսած։
Ես արագ նայեցի նրան, վճռականապես չէր հասկանում ինձ, չէր հասկանում, թե ուզածս ի՞նչ է։ Փոխարենը ես հասկացա իրեն այդ վայրկյանին կատարելապես։ Հիմա առաջին մի միտք, որ վաղուց տարտամ խլրտում ու հետապնդում էր ինձ, վերջնականապես բացահայտվեց, և ես մեկեն հասկացա այն, ինչ մինչ այդ չէի կռահում։ Հասկացա, որ ինձ երբեք չեն ընդունի ընկերության մեջ, թեկուզ ամենակալանավորը լինեի, թեկուզ հուր հավիտենական, թեկուզ հատուկ բաժանմունքից։ Բայց առանձնապես հիշողությանս մեջ մնաց Պետրովի տեսքն այդ պահին։ Նրա «դուք մեզ ի՞նչ ընկեր» հարցում այնպիսի մի ոչ շինծու պարզունակություն կար, այնքան բարեհոգի տարակուսանք։ Մտածեցի, թե այդ բառերի մեջ որևիցե հեգնանք, չարամտություն, ծաղր չկա՞ր։ Ոչինչ չկար, պարզապես ընկեր չես, ուրիշ ոչինչ։ Դու գնա քո ճանապարհով, իսկ մենք՝ մեր, դու քո գործերն ունես, մենք էլ՝ մեր։
Եվ իսկապես, պահանջից հետո ես մտածում էի, որ նրանք ուղղակի մեր կոկորդը կկրծեն և կյանք չի լինի մեզ համար։ Ամենևին, ոչ նվազագույն կշտամբանք, ոչ հանդիմանության ակնարկում չլսեցինք մենք, ոչ մի առանձին չարություն չավելացավ։ Պարզապես, հարմար առիթով քիչումիչ բզկտում էին, ինչպես նախկինում էին անում, ոչինչ ավելի։ Իմիջիայլոց, ամենևին չէին բարկանում նաև բոլոր նրանց վրա, ովքեր չէին կամեցել հայցապահանջ ներկայացնել և մնացել էին խոհանոցում, ճիշտ նույնպես էլ նրանց վրա, ովքեր առաջիններից էին բղավել, թե ամեն ինչից գոհ են։ Ոչ մեկն անգամ չհիշատակեց դա։ Հատկապես այդ վերջինը չէի կարողանում հասկանալ։
VIII։ Ընկերները
Իհարկե, ավելի շատ ինձ ձգում էին մերոնք, այն է՝ «ազնվականները», հատկապես առաջին շրջանում։ Սակայն բանտում գտնվող ռուս նախկին երեք ազնվականներից (Ակիմ Ակիմիչ, լրտես Ա.֊վր և նա, ում հայրասպան էին համարում) ճանաչում և խոսում էի միայն Ակիմ Ակիմիչի հետ։ Խոստովանեմ, ես մոտեցա նրան, այսպես ասած, հուսալքությունից, ամենասաստիկ տրտմության պահին, երբ արդեն ոչ մեկին մոտենալ չէր նախատեսվում, նրանից բացի։ Նախորդ գլխում փորձել եմ մեր բոլոր մարդկանց տեսակավորել, կարգերի բաժանել, սակայն հիմա, վերհիշելով Ակիմ Ակիմիչին, կարծում եմ, մի կարգ էլ կարելի է ավելացնել։ Ճիշտ է, մենակ նա էր այդ կարգում։ Կատարելապես անտարբեր տաժանապարտների տեսակն է։ Կատարելապես անտարբեր, այսինքն այնպիսիք, ում համար միևնույնն էր ապրել ազատության մեջ, թե բանտում, հարկավ չկային մեզ մոտ և չէին կարող լինել, բայց կարծում եմ, Ակիմ Ակիմիչը բացառություն էր։ Նույնիսկ բանտում էլ տնավորվել էր այնպես, ասես ամբողջ կյանքը պատրաստվում էր ապրել այդտեղ. նրան շրջապատող ամեն ինչ, սկսած ներքնակից, բարձերից, ամանեղենից, տեղը տեղին էին այնպես խիտ, այնքան կայուն։ Բացօթևանայինի, ժամանակավորի հետք իսկ չէր նկատվում։ Դեռևս շատ տարիներ ուներ բանտում մնալու, բայց հազիվ թե երբևէ մտածեր դուրս գալու մասին։ Սակայն եթե նա հաշտվել էր իրականության հետ, ապա հարկավ, ոչ սրտով, այլ թերևս ենթակարգումից, ինչ նրա համար, ի դեպ, միևնույնն էր։ Բարի մարդ էր և նույնիսկ օգնում էր ինձ սկզբում խորհուրդներով և մանր֊մունր ծառայություններով, սակայն երբեմն, մեղանչում եմ, ակամա այնպիսի անօրինակ թախիծ էր իջնում վրաս նրանից, հաակապես առաջին շրջանում, ինչից առավելապես էր սաստկանում առանց այդ էլ տրտմալի իմ հոգեվիճակը։ Հենց տրտմությունից էլ խոսքի էի բռնվում նրա հետ։ Լինում էր մեկ֊մեկ, որևէ կենդանի խոսքի ծարավի՝ թեկուզ մաղձոտ, թեկուզ անհամբեր, թեկուզ որևէ չարությամբ լի, մենք գոնե մեր բախտի վրա դառնանում էինք միասին, իսկ նա լռում էր, սոսնձում էր լապտերիկները կամ պատմում, ինչպիսի ստուգատես էր իրենց մոտ այսինչ թվականին, ով էր դիվիզիայի պետը, ինչպես էին անուն֊հայրանուն ով կոչում նրան, գոհ էր մնացել ստուգատեսից, թե՝ ոչ, ինչպես փոխվեցին հրաձիգների ազդանշանները և այլն։ Եվ այդ ամենն այնպիսի մի համաչափ, բարեպատշաճ ձայնով, ճիշտ ասես ջուր էր ծորում կաթիլ֊կաթիլ։ Նա նույնիսկ համարյա երբեք չէր ոգևորվում, երբ ինձ պատմում էր, թե Կովկասում ինչ֊որ գործողության մասնակցելու համար արժանացել էր «նուրբ Աննա» տարբերանշանը թրի վրա կրելու։ Լոկ ձայնն էր այդ պահին դառնում մի տեսակ առանձնապես ծանրումեծ և կշռավոր։ Թեթևակի իջեցնում էր ձայնը, նույնիսկ ինչ֊որ խորհրդավորության երանգով, երբ արտասանում էր «Սուրբ Աննա», և դրանից հետո մի երեք րոպե առանձնապես լռակյաց ու վեհատեսք դառնում... Այդ առաջին տարում լինում էին հիմար պահեր, երբ ես (ու միշտ էլ՝ մի տեսակ հանկարծակի) սկսում էի համարյա թե ատել Ակիմ Ակիմիչին հայտնի չէ, թե ինչու և լուռ նզովում ճակատագիրս, որ թախտաշարի վրա մեզ տեղավորել է գլուխ֊գլխի։ Սովորաբար, մեկ ժամ անց արդեն կշտամբում էի ինքս ինձ դրա համար։ Սակայն դա միայն առաջին տարում էր, հետագայում հոգով կատարելապես հաշտվեցի Ակիմ Ակիմիչի հետ և ամաչում էի նախկին հիմարություններիցս։ Իսկ երես֊երեսի, հիշում եմ, երբեք չվիճեցինք իրար հետ։
Այդ երեք ռուսներից բացի, բանտում լինելուս ընթացքում, ուրիշ ութը հոգի կային։ Ոմանց հետ շփվեցի բավականին մտերմավարի և անգամ հաճույքով, բայց ոչ բոլորի։ Նրանցից լավագույնները մի տեսակ ախտահարված էին, բացառիկներ ու ծայրաստիճան անհանդուրժող։ Երկուսի հետ հետագայում պարզապես դադարեցի խոսել։ Նրանց մեջ ուսյալները միայն երեքն էին՝ Բ.֊սկին, Մ.֊կին և ծերուկ Ժ.֊կին՝ նախկինում ինչ֊որ տեղ մաթեմատիկայի պրոֆեսոր էր եղել։ Բարի, լավ ծերուկ էր, մեծ խենթ, և չնայած լուրջ կրթվածությանը, կարծում եմ, ծայրաստիճան սահմանափակ մի մարդ։ Միանգամայն ուրիշ էին Մ.֊ը և Բ.֊ը։ Մ.֊ի հետ լավ մտերմացա միանգամից, երբեք չվիճեցի, հարգում էի, բայց սիրել, կապվել նրա հետ երբեք չէի կարող։ Խորապես չվստահող և չարացած մարդ էր, սակայն կարողանում էր զարմանալիորեն լավ տիրապետել իրեն։ Ահա և այդ չափից ավելի մեծ կարողությունն էլ դուր չէր գալիս, մի տեսակ զգացվում էր, որ երբեք և ոչ մեկի առաջ նա սիրտը չի բացի։ Իմիջիայլոց, գուցեև սխալվում եմ։ Ուժեղ և վերին աստիճանի ազնվաբարո բնավորություն ուներ։ Մարդկանց հետ նրա վարվեցողության արտակարգ, անգամ ճիզվիտական ճարպկությունն ու զգուշավորությունը երևցնում էին նրա քողարկված, խորունկ սկեպտիցիզմը։ Այնինչ, հենց այդ երկվությունից տառապող հոգի էր՝ սկեպտիցիզմը և խորքային անբեկանելի հավատն իր որոշ հատուկ համոզմունքների, հույսերի հանդեպ։ Սակայն և, չնայած իր կենցաղային համակ ճապկությանը, անհաշտ թշնամանք ուներ Բ.֊վի և նրա բաբեկամ Տ.֊սկիի հանդեպ։ Բ.֊ը հիվանդ, փոքր֊ինչ թոքախտի հակված մարդ էր, դյուրաբորբոք և նյարդային, բայց ըստ էության, անչափ բարի և անգամ մեծահոգի։ Նրա դյուրաբորբոքությունը երբեմն հասնում էր արտակարգ անհանդուրժողականության և քմահաճությունների։ Ես չդիմացա այդ բնավորությանը և հետագայում հեռացա Բ.֊ից, բայց չդադարեցի սիրել նրան, իսկ Մ.֊ի հետ թեև չվիճեցի, բայց երբեք չսիրեցի նրան։ Բ.֊ից բաժանվելով, այնպես եղավ, որ ես անմիջապես պիտի հեռանայի նաև Տ.֊սկիից, նույն այն երիտասարդից, ում մասին հիշատակել եմ նախորդ գլխում, մեր հայցապահանջի մասին պատմելիս։ Ինձ համար շատ ափսոս էր դա։ Տ.֊սկին թեև ուսյալ չէր, սակայն բարի, արիասիրտ, մի խոսքով փառավոր երիտասարդ էր։ Ամբողջ բանն այն էր, որ նա այնքան էր սիրում ու հարգում Բ.֊ին, այն աստիճան էր երկրպագում, որ բոլոր նրանց, ովքեր թեթևակի խզում էին կապերը Բ․֊ից, տեղնուտեղը գրեթե թշնամի էր համարում իրեն։ Նա Մ.֊ից էլ հետագայում կարծեմ հեռացավ Բ.֊ի պատճառով, թեև երկար ժամանակ քաջալերում էր իրեն։ Իմիջիայլոց, նրանք բոլորն էլ բարոյապես հիվանդ, քինոտ, դյուրաբորբոք, չվստահող մարդիկ էին։ Հասկանալի էր. նրանց համար շատ ծանր էր, շատ ավելի ծանր, քան մեզ համար։ Հեռու էին իրենց հայրենիքից։ Ոմանք աքսորված էին երկար ժամկետներով, տասը, տասներկու տարով, իսկ գլխավորը՝ խորապես կանխակալ հայացքով էին նայում շրջապատող բոլորին, տաժանապարտների մեջ տեսնելով սոսկ գազանություն ու չէին կարող, անգամ չէին կամենում նրանց մեջ զանազանել գեթ մի բարի գիծ, մարդկային և ոչ մի բան, ինչը նույնպես շատ էր հասկանալի. այդ տարաբախտ տեսակետին նրանց հանգեցրել էին հանգամանքների ուժը, ճակատագիրը։ Հստակ է, որ թախիծը նրանց խեղդում էր բանտում։ Չերքեզների, թաթարների, Իսայ Ֆոմիչի հետ սիրալիր էին և բարյացակամ, սակայն խորշանքով խուսափում էին մյուս բոլոր տաժանապարտներից։ Մեն միայն ստարոդուբցի հնածիսականն էր վայելում նրանց համակ հարգանքը։ Ի դեպ, հատկանշական է, որ տաժանապարտներից ոչ մեկը, ամբողջ այն ընթացքում քանի դեռ բանտում էի, չկշտամբեց նրանց ո՛չ ծագման, ո՛չ հավատքի, ո՛չ մտածելակերպի համար, ինչ դրսևորում է մեր հասարակ ժողովուրդն օտարերկրացիների, գերազանցապես գերմանացիների նկատմամբ, թեև ի դեպ, շատ հազվադեպ։ Իմիջիայլոց, գերմանացիների վրա թերևս ծիծաղեն սոսկ, գերմանացին իրենից ներկայացնում է խորապես կոմիկական ինչ֊որ բան ռուս հասարակ մարդու համար։ Իսկ մեր գերմանացիների հետ տաժանապարտները վարվում էին նույնիսկ հարգալիր, շատ ավելի, քան մեզ՝ ռուսներիս հետ, և բոլորովին ձեռ չէին տալիս։ Սակայն սրանք, թվում է, երբեք չէին ուզում նկատել և գիտակցել դա։ Ես ասացի Տ.֊սկու մասին։ Դա նա էր, որ երբ առաջին աքսորավայրից նրանց տեղափոխում էին մեր բերդը, Բ.֊ին ձեռքերի վրա էր բերել համարյա ամբողջ ճանապարհը, երբ սա թուլակազմ և տկար, հոգնել էր կալաներթի կեսից։ Սկզբում նրանց ուղարկել էին Ու.-գորսկ նրանք պատմում էին, որ այնտեղ իրենց համար լավ էր, այսինքն՝ շատ ավելի լավ, քան մեր բերդում։ Սակայն նրանք սկսել էին ինչ֊որ, ի դեպ, միանգամայն անմեղ նամակագրություն ուրիշ աքսորյալների հետ, ուրիշ մի քաղաքից, այդ պատճառով էլ հարկ էին համարել նրանցից երեքին տեղափոխել մեր բերդը՝ ավելի մոտ բարձրագույն ղեկավարության աչքին։ Նրանց երրորդ ընկերը Ժ.-ն էր։ Մինչ նրանց գալը Մ.-ը միակն էր բանտում։ Եվ ինչպե՜ս պիտի թախծեր իր աքսորի առաջին տարում։
Այդ Ժ.֊ն Աստծուն հավերժորեն աղոթող ծերուկն էր, ում մասին արդեն հիշատակել եմ։ Մեր բոլոր քաղաքական հանցագործները ջահելներ էին, ոմանք՝ նույնիսկ շատ ջահել։ Միայն Ժ.-ն էր արդեն հիսունն անց։ Հարկավ, ազնիվ մարդ էր, բայց փոքր֊ինչ տարօրինակ։ Նրա ընկերները՝ Բ.-ն և Տ.-ը չէին սիրում նրան շատ, նույնիսկ չէին խոսում հետը, նրա մասին ասելով, թե կամակոր է և կռվազան։ Չգիտեմ, որքան էին իրավացի տվյալ դեպքում։ Բանտում, ինչպեսև ամեն ուրիշ տեղ, ուր մարդիկ խմբվում են ոչ կամովին, այլ ստիպողաբար, ինձ թվում է, ավելի շուտ կարելի է կռվշտել և նույնիսկ ատել միմյանց, քան ազատության մեջ։ Շատ հանգամանքներ են նպաստում դրան։ Իմիջիայլոց, Ժ.-ը բավականին բթամիտ էր, գուցեև անդուր։ Մնացած բոլոր ընկերները նույնպես յոլա չէին գնում նրա հետ։ Թեև չկռվեցի նրա հետ, բայց առանձնապես էլ չմտերմացա։ Իր առարկան՝ մաթեմատիկան, կարծեմ թե գիտեր։ Հիշում եմ իր կիսառուսերենով շարունակ ջանում էր բացատրել ինչ-որ մի հատուկ, իր իսկ հորինած աստղագիտական համակարգ։ Ինձ ասել էին, որ մի Ժամանակ դա տպագրել է, բայց գիտական աշխարհում ընդամենը ծիծաղել էին։ Ինձ թվում է, խելքը թեթևակի թռցրել էր։ Օրեր ի վեր նա ծնկաչոք աղոթում էր Աստծուն, որով ձեռք էր բերել ամբողջ տաժանավայրի ընդհանուր հարգանքը, ինչը և վայելեց մինչև իր կյանքի վերջը։ Նա մահացավ մեր հոսպիտալում, ծանր հիվանդությունից հետո, իմ աչքի առաջ։ Իմիջիայլոց, տաժանապարտների հարգանքը նա վաստակել էր առաջին իսկ քայլից մեր բանտում, պլաց֊մայորի հետ իր պատմությունից հետո։ Ու.֊գորսկից մինչև մեր բանտն ընկած ճանապարհին նրանց չէին սափրել, մորուքներն աճել էին, այնպես որ, երբ նրանց բերել էին ուղիղ մեր մայորի մոտ, ապա վերջինս կատաղել֊մոլեգնել էր աստիճանակարգության նման խախտման վրա, ինչում նրանք ամենևին մեղավոր չէին։
― Այս ի՜նչ տեսք ունեն սրանք,— թնդացել էր մայորը։— Սրանք թափառաշրջիկներ են, ավազակներ։
Ժ.֊ը, որ այն ժամանակ վատ էր հասկանում ռուսերեն ու կարծել էր, թե հարցնում են ովքե՞ր են իրենք, թափառաշրջիկներ, թե ավազակներ, պատասխանել էր.
― Մենք թափառաշրջիկներ չենք, այլ քաղաքական հանցագործներ։
― Ի֊իիի՞նչ։ Դու կոպտո՞ւմ ես, կոպտո՞ւմ ես,— ոռնացել էր մայորը։ Կորդեգարդիա՜, հարյուր ճիպտազարկ, անմիջապես, հենց հիմա՛։
Ծերունուն պատժել էին, անծպտուն պառկել էր ճիպոտների տակ, ձեռքն ատամներով կծել ու դիմացել էր ճիպտածեծին, առանց որևէ բղավոցի կամ տնքոցի, անշարժ։ Բ.֊ն և Տ.֊ն այդ ընթացքում արդեն մտել էին բանտ, ուր Մ.֊ն արդեն սպասել էր դարպասի մոտ և նետվել՝ նրանց վզից կախվելու, թեև մինչ այդ երբեք չէր տեսել նրանց։ Մայորի ընդունելությունից ցնցված, Ժ.֊ի մասին ամեն ինչ պատմել էին։ Հիշում եմ, ինչպես էր Մ.֊ը պատմում ինձ այդ մասին. «Ես կատաղած էի,― ասում էր նա,― չէի հասկանում, ինչ է կատարվում ինձ հետ, դողացնում էի, ինչպես տենդի մեջ։ Uպասում էի Ժ.֊ին դարպասի մոտ։ Նա պիտի գար կորդեգարդիայից, ուր պատժել էին իրեն։ Հանկարծ բացվեց դռնակը։ Ժ.֊ը, չնայելով ոչ ոքի, գունաթափ դեմքով և դողդոջուն, սպրդնած շրթունքներով, անցավ բակում հավաքված կալանավորների միջով, որոնք արդեն իմացել էին, որ ազնվական են պատժում, գնաց բանտասենյակ, ուղիղ իր տեղը և ոչ մի բառ չասելով, սկսեց ծնկաչոք աղոթել Աստծուն։ Տաժանապարտներն ապշած էին և նույնիսկ հուզված։ Հենց տեսա այդ ծերունուն,— ասաց Մ․֊ը,― ալեհեր, ծննդավայրում թողած կնոջը, զավակներին, հենց տեսա նրան ծնկաչոք, խայտառակ կերպով պատժված ու աղոթող, դուրս պրծա բանտասենյակների ետևը և ամբողջ երկու ժամ ասես ցնորված լինեի, ես փրփել էի»․․․ Տաժանապարտները սկսեցին շատ հարգել ժ.-ին այդ օրվանից և նրան միշտ հարգանքով էին վերաբերվում։ Նրանց հատկապես դուր էր եկել, որ պատժվողը չէր գոռացել ճիպոտների տակ։
Սակայն հարկ է ասել ամբողջ ճշմարտությունը. սույն օրինակներով ամենևին չի կարելի դատել Սիրիր աքսորված ազնվականների հանդեպ ղեկավարության վերաբերմունքի մասին, ով էլ լինեին աքսորյալները՝ ռուս, թե լեհ։ Օրինակը սոսկ ցույց է տալիս, որ կարելի է դեմ առնել չարամիտ մարդու, և իհարկե, եթե նման մարդը որևէ տեղ առանձին կամ ավագ հրամանատար է, ապա աքսորյալի ճակատագիրն այն դեպքում, եթե աքսորյալին հատկապես չսիրեր այդ չարակամ հրամանատարը, շատ վատ ապահովված կլիներ նա։ Բայց չի լինի չխոստովանել, որ Սիբիրում ամենավերին ղեկավարությունը, ումից կախված էր մնացյալ բոլոր հրամանատարների տոնը և տրամադրվածությունը, աքսորյալ ազնվականների հանդեպ շատ է խտրական և առանձին դեպքերում նույնիսկ ջանում է զիջողություններ անել նրանց, մյուս տաժանապարտների՝ հասարակ ժողովրդի համեմատությամբ։ Պատճառները հստակ են. բարձրագույն պետերը, նախ և առաջ, իրենք էլ են ազնվականներ, երկրորդը, դեռևս նախկինում էր պատահել, որոշ ազնվականներ չէին պառկել ճիպոտների տակ և հարձակվել պատժողների վրա, ինչից սարսափելի բաներ էին եղել, իսկ երրորդը, ինձ թվում է, գլխավորն է դա՝ արդեն վաղուց, դեռևս երեսունհինգ տարի դրանից առաջ, հանկարծ միանգամից Սիբիրում էին հայտնվել աքսորյալ ազնվականների զանգվածներ, և հենց այդ աքսորյալները երեսուն տարվա ընթացքում կարողացել էին այնպես դրսևորել իրենց ամբողջ Սիբիրում, որ ղեկավարությունն արդեն հնուց եկած, ժառանգած սովորությամբ, իմ ժամանակ հայտնապես ուրիշ աչքերով էր նայում ազնվական հանցագործներին, քան մյուս բոլոր աքսորյալներին։ Բարձրագույն ղեկավարությանը հետևելով, վարժվել էին այդ նույն աչքերով նայել նաև ստորին հրամանատարները, հարկավ, փոխառնելով այդ հայացքը և տոնը վերևից, հպատակվելով, ենթարկվելով դրան։ Ի դեպ, ստորին հրամանատարներից շատերը բութ հայացքով նայում, քթի տակ քննադատում էին վերևից իջած կարգադրությունները և շատ, շատ ուրախ կլինեին, եթե միայն իրենց չխանգարեին տնօրինել յուրովի։ Բայց նրանց ամենևին թույլ չէին տալիս։ Ես հաստատ հիմքեր ունեմ այդպես կարծելու, և ահա, թե ինչու։ Տաժանակրության երկրորդ կարգը, որտեղ գտնվում էի ես և կազմված էր բերդի կալանավորներից՝ զինվորական ղեկավարության ներքո, անհամեմատելի ծանր էր մնացյալ երկու կարգերից, այն է՝ երրորդից (գործարանային) և առաջինից (հանքային)։ Ծանր էր ոչ միայն ազնվականների, այլև բոլոր կալանավորների համար հենց այն պատճառով, որ այդ կարգում ղեկավարությունը և կառուցվածքն ամբողջապես զինվորական էր, շատ նման Ռուսաստանի կալանավորական վաշտերին։ Զինվորական ղեկավարությունն ավելի խիստ էր, կարգերը՝ նեղող, միշտ շղթայված, միշտ պահախմբի հսկողության ներքո, միշտ փակի տակ։ Իսկ դա նման ուժով չկա մյուս երկու կարգերում։ Համենայն դեպս, այդպես էին ասում մեր բոլոր կալանավորները, իսկ նրանց մեջ կային գործի գիտակներ։ Նրանք բոլորը մեծ ուրախությամբ կգնային առաջին կարգաբաժին, որն օրենքներում համարվում էր ծանրագույն, և նույնիսկ բազմիցս երազում էին դա։ Ռուսաստանում կալանավորական վաշտերի մասին, բոլոր նրանք, ովքեր եղել էին այնտեղ, խոսում էին զարհուրանքով և հավատացնում, որ Ռուսաստանում ավելի ծանր տեղ չկա, քան կալանավորական վաշտերն են՝ բերդերում, և որ այնտեղի կյանքին համեմատած, Սիբիրում դրախտ է։ Հետևաբար, այնպիսի խիստ պայմաններում, ինչպես մեր բանտում, զինվորական ղեկավարության ներկայությամբ, անձամբ գեներալ-նահանգապետի աչքի առաջ և ի վերջո, այդպիսի դեպքերի պարագային (երբեմն պատահող), մի քանի կողմնակի, սակայն պաշտոնական անձինք, չարամտորեն կամ ծառայողական ջանադրությունից, պատրաստ էին գողունի հայտնել ուր հարկն է, որ իբր այս֊այս կարգի հանցագործներին այսինչ֊այնինչ անբարեմիտ հրամանատարները զիջողություններ են անում, եթե այդպիսի մի տեղում, ասում եմ, ազնվական֊հանցագործներին նայում էին փոքր֊ինչ ուրիշ աչքերով, քան մյուս տաժանապարտներին, առավել ևս՝ առավել արտոնյալ առաջին և երկրորդ կարգերում։ Հետևաբար, ըստ այն տեղի, ուր ես էի գտնվում, ինձ թվում է, կարող եմ այդ առումով դատել ամրողջ Սիբիրի մասին։ Դրա վերաբերյալ բոլոր լուրերն ու պատմությունները, որ հասնում էին ինձ առաջին և երկրորդ կարգի աքսորյալներից, հաստատում էին իմ եզրահանգումը։ Իսկապես էլ, բոլոր ազնվականներիս մեր բանտում ղեկավարությունը նայում էր առավել ուշադիր և զգուշավոր։ Գործի և ապրուստի խնդրում կտրականապես չկար որևէ զիջողություն. նույն աշխատանքները, նույն կալանդները, նույն կողպեքները, մի խոսքով, ամեն բան նույնը, ինչ բոլոր կալանավորներինը։ Թեթևացնել էլ չէր կարելի։ Ես գիտեմ, որ այդ քաղաքում, ոչ ուշ անցյայում այնքան մատնիչներ կային, այնքան խարդավանք, այնքան միմյանց տակ փոս փորողներ, որ ղեկավարությունը, բնականաբար, վախենում էր մատնությունից։ Իսկ այն ժամանակ ինչն ավելի սարսափելի կլիներ մատնությունից, թե հայտնի կարգի հանցագործներին զիջողություններ են անում։ Այդպիսով, ամեն ոք վախենում էր, և մենք ապրում էինք բոլոր տաժանապարտներին հավասար, սակայն մարմնական պատժի վերաբերյալ որոշ բացառություն կար։ Ճիշտ է, մեզ շատ կարգին էլ կճիպտեին, եթե արժանի լինեինք, այսինքն մեղավոր լինեինք որևիցե խնդրում։ Դա էր պահանջում ծառայության և հավասարության պարտքը՝ մարմնական պատիժների առումով։ Բայց հենց այնպես, զուր տեղը, թեթևամտորեն չէին ճիպտի, իսկ հասարակ կալանավորների նկատմամբ նմանօրինակ թեթևամիտ վերաբերմունք, հարկավ, պատահում էր, առանձնապես որոշ կրտսեր հրամանատարների և ամեն հարմար առիթով կարգադրելու և վախ ներշնչելու սիրահաների օրոք։ Մեզ հայտնի էր, որ պարետը, իմանալով ծերունի Ժ.֊ի պատմության մասին, շատ էր բարկացել մայորի վրա և հանդիմանել, որ բարի լինի հետագայում ձեռքերին ազատություն չտալ։ Ինձ այդպես պատմեցին բոլորը։ Մեզ մոտ գիտեին նաև, որ ինքը՝ գեներալ֊նահանգապետը, որ վստահում էր մեր մայորին ու մասամբ էլ սիրում, որպես որոշ ընդունակությունների տեր, ճշտակատար մարդու, իմանալով այդ պատմության մասին, նույնպես նկատողություն էր արել նրան։ Եվ մեր մայորն ընդունել էր դա ի գիտություն։ Օրինակ, ինչպես կուզեր ձեռքը գցել Մ.֊ին, ում ատում էր Ա.֊ի մատնությունների պատճառով, բայց ոչ մի կերպ չէր կարողանում նրան ճիպտել տալ, թեև առիթ էր որոնում, դեսուդեն քշում նրան և պատրվակ փնտրում։ Ժ.֊ի պատմության մասին իմացավ ամբողջ քաղաքը, և ընդհանուր կարծիքը մայորի դեմ էր։ Շատերն էին նրան կշտամբում, ոմանք նույնիսկ տհաճություններով։ Հիշում եմ հիմա նաև իմ առաջին հանդիպումը պլաց֊մայորի հետ։ Մեզ, այսինքն, ինձ և մեկ ուրիշ աքսորյալի, ում հետ միասին բանտ մտանք, դեռևս Տոբոլսկում վախեցրել էին այդ մարդու անդուր բնավորության մասին պատմություններով։ Այդ ժամանակ այնտեղ գտնվող շատ հին, քսանհինգամյա ժամկետով աքսորյալները ազնվականներից, որոնք մեզ ընդունել էին խոր համակրանքով և ամբողջ ժամանակ շփումներ ունեին մեզ հետ, քանի դեռ նստած էինք կալանառաք կետում, զգուշացնում էին մեր ապագա հրամանատարից և խոստանում անել ամեն բան, ինչ սոսկ կարող էին, ծանոթ մարդկանց միջոցով մեզ պաշտպանելու նրա հանդիպումներից։ Իսկապես էլ, գեներալ֊նահանգապետի երեք դուստրերը, որոնք այն ժամանակ հյուր էին եկել Ռուսաստանից իրենց հորը, նրանցից նամակներ էին ստացել և կարծեմ, թե խոսել էին հոր հետ մեր օգտին։ Սակայն ի՞նչ կարող էր անել նա։ Միայն ասել էր մայորին, որ մի քիչ բծախնդիր լինի։ Ցերեկվա ժամը երեքին մոտ մենք, այսինքն ես և ընկերս, հասանք այդ քաղաքը, և զինվորները մեզ տարան ուղիղ մեր տիրակալի մոտ։ Կանգնած էինք նախասենյակում, սպասելով նրան։ Այդ ընթացքում արդեն մարդ էին ուղարկել, բանտային ենթասպային կանչելու։ Հենց նա հայտնվեց, դուրս եկավ նաև պլաց֊մայորը։ Կաս֊կարմիր, բշտիկապատ և չար դեմքը մեզ վրա թողեց արտակարգ տրտմալի տպավորություն, ճիշտ կարծես մի չար սարդ վազեց ոստայնն ընկած խեղճ ճանճի վրա։
― Անունդ ի՞նչ է,— հարցրեց նա ընկերոջս։ Խոսում էր արագ֊արագ, չոր, կտրուկ, ակներև էր, որ ցանկանում է տպավորություն գործել մեզ վրա։
― Այսինչ֊այսինչ։
― Քո՞նը,— շարունակեց, դիմելով ինձ, վրաս հառած ակնոցը։
― Այսինչ-այսինչ։
― Ենթասպա, անմիջապես տարեք բանտ, կորդեգարդիայում ածիլեք քաղաքացիների պես, գլխի կեսը, կալանդները հագցրեք վաղն ևեթ։ Այդ ի՞նչ շինելներ են, որտեղի՞ց եք ստացել,— հարցրեց հանկարծ, ուշադրություն դարձնելով մեջքին դեղին շրջանակով մեր շինելներին, որ Տոբոլսկում էինք ստացել, դրանցով էլ ներկայացել նրա պայծառ տեսությանը,— նոր համազգեստ է։ Հավանաբար, մի նոր համազգեստ է... Դեռ նախատեսվում է... Պետերբուրգից...— խոսում է նա, հերթով դեսուդեն դարձնելով մեզ։— Հետները ոչինչ չունե՞ն,— մեկեն հարցրեց մեզ հսկող ժանդարմին։
― Սեփական հագուստ ունեն, ձերդ բարձր բարեծնություն,— պատասխանեց ժանդարմը, մի տեսակ ակնթարթորեն ձգվելով, նույնիսկ թեթևակի դողով։ Նրան բոլորը ճանաչում էին, բոլորը նրա մասին լսել էին, նա բոլորին վախեցնում էր։
― Ամեն ինչ վերցնել։ Նրանց տալ միայն սպիտակեղեն, այն էլ սպիտակ, գունավորը եթե կա, վերցնել։ Մնացած ամեն ինչ ծախել աճուրդով։ Փողը մուտքագրել։ Կալանավորը սեփականություն չունի,— շարունակեց նա, խստությամբ մեզ նայելով։— Տեսեք հա, ձեզ լավ կպահեք, որ ոչինչ չլսեմ։ Թե չէ․․․ մարմ-նա-կան պա-տիժ։ Ամենափոքր զանցանքի համար ճի՛պ֊պտա՛-հա՛֊րե՛լ․․․
Այդ ամբողջ երեկո անսովորությունից համարյա հիվանդ էի, այդ ընդունելության պատճառով։ Ի դեպ, տպավորությունս սաստկացել էր նաև այն ամենից, ինչ տեսել էի բանտում, սակայն իմ բանտ մտնելու մասին արդեն պատմել եմ։
Ես նոր հիշատակեցի, որ մեզ ոչ մի զիջողություն չէին անում և չէին համարձակվի անել, ոչ մի թեթեացում գործի մեջ՝ մնացյալ կալանավորների համեմատությամբ։ Բայց մեկ անգամ փորձեցին անել․ ես և Բ․-ն լրիվ երեք ամիս գնում էինք ինժեներական գրասենյակ, որպես գրագիրներ։ Սակայն դա արեցին ծածուկ-գողունի, ինժեներական ղեկավարությունն էր անում։ Այսինքն, մնացած բոլորը, թերևս ում հարկն էր, գիտեին, բայց ձևացնում էին, թե չգիտեն։ Դա եղավ դեռևս խմբի հրամանատար Գ.֊կովի օրոք։ Փոխգնդապետ Գ.֊ը մեզ մոտ էր ընկել ասես երկնքից, շատ քիչ մնաց մեզ մոտ, եթե չեմ սխալվում, կես տարուց ոչ ավելի, նույնիսկ ավելի քիչ, և մեկնեց Ռուսաստան, անսովոր տպավորություն գործելով բոլոր կալանավորների վրա։ Նրան ոչ թե սիրում էին կալանավորները, երկրպագում էին, եթե միայն այդ բառը կարելի է օգտագործել այստեղ։ Ինչպես էր դա արել, չգիտեմ, բայց գրավել էր նրանց առաջին անգամից։ «Հոր պես է, հոր պես, ուրիշ ծնող պետք չէ»,— րոպեն մեկ ասում էին կալանավորները, ինժեներական բաժնի նրա կառավարման ամբողջ ընթացքում։ Կարծեմ, թե ահավոր ուտող֊խմող էր։ Կարճահասակ, հանդուգն, ինքնավստահ հայացքով։ Բայց դրա հետ մեկտեղ, սիրալիր էր կալանավորների հետ, համարյա թե քնքշության աստիճան, և իրոք, հոր պես էր սիրում նրանց։ Թե ինչու էր այդչափ սիրում կալանավորներին, ասել չեմ կարող, սակայն նա չէր կարող տեսնել կալանավորին և մի սիրալիր, ուրախ բան չասել նրան, չծիծաղել նրա հետ, չկատակել, և գլխավորը՝ դրա մեջ ղեկավարման որևէ բանի կաթիլ անգամ չկար, անհավասար կամ զուտ ղեկավարական հոգածություն նշանակող թեկուզ որևէ մանրուք։ Յուրային ընկեր էր, յուրային մարդ՝ վերին աստիճանի։ Սակայն, չնայած նրա այդ ամբողջ բնազդական ազատականությանը, կալանավորները և ոչ մի անգամ չմեղանչեցին նրա դեմ որևիցե անհարգալիր, ընտանեվարի վարմունքով։ Ընդհակառակը։ Միայն կալանավորի ամբողջ դեմքը կշողար՝ հրամանատարին հանդիպելիս, և հանելով գլխարկը, ժպտադեմ կնայեր, երբ նա մոտենար իրեն։ Իսկ եթե խոսք բացեր, ասես նվեր կաներ։ Այդպիսի հանրահռչակ մարդիկ լինում են։ Տեսքը՝ կտրիճական, քայլում էր ուղիղ, անթեք։ «Արծի՛վ է, արծի՜վ»,— նրա մասին կասեին կալանավորները մեկ֊մեկ։ Բայց վիճակը թեթևացնել, հարկավ, ոչնչով չէր կարող, նա տնօրինում էր միայն ինժեներական աշխատանքները, որոնք բոլոր հրամանատարների օրոք ընթանում էին իրենց ամենօրյա, մեկընդմիշտ հաստատված կարգով։ Գուցե միայն, պատահմամբ հանդիպելով խմբին գործատեղում և տեսնելով, որ գործն ավարտված է, ավել ժամանակ չէր պահի և կարձակեր, նախքան թմբկազարկը։ Սակայն դուր էր գալիս նրա վստահությունը կալանավորի նկատմամբ, մանր-մունր բծախնդրության և բորբոքվածության բացակայությունը, իշխանավորի հարաբերություններում այլևայլ վիրավորական ձևերի կատարյալ բացակայությունը։ Եթե նա կորցներ հազար ռուբլի, ես կարծում եմ, մեր միջից առաջին գողը եթե գտներ, կտաներ ու կտար նրան։ Այո, համոզված եմ, այդպես էլ կլիներ։ Ինչպիսի խորունկ կարեկցանքով իմացան կալանավորները, որ իրենց արծիվ-հրամանատարը շատ թունդ վիճել է մեր ատելի մայորի հետ։ դա եղավ նրա գալու առաջին իսկ ամսում։ Մեր մայորն ինչ-որ ժամանակ ծառայել էր նրա հետ։ Նրանք հանդիպեցին երկար ընդմիջումից հետո որպես բարեկամներ և պիտի որ նշեին միասին։ Բայց հանկարծ խզում առաջացավ։ Նրանք կռվեցին, և Գ.-ը մահացու թշնամի դարձավ նրա համար։ Նույնիսկ լսեցինք՝ ինչպես կռվեցին մի դիպվածով, ինչ մեր մայորի հետ կարող էր պատահել՝ նա հաճախ էր կռվշտում։ Հենց դա լսեցին կալանավորները, նրանց ուրախությանը սահման չկար։ «Ութաչքանին ո՜նց պիտի յոլա գնար նրա հետ, նա՝ արծիվ, իսկ մերը...», և այստեղ սովորաբար ոչ տպագրելի մի բառ էին ավելացնում։ Մեզ մոտ անչափ հետաքրքրվում էին, թե ով է ում զխկել։ Եթե նրանց ծեծկռտուքի մասին լուրը ճիշտ չլիներ (ինչ գուցեև այդպես էր), ապա, կարծում եմ, մեր կալանավորների համար շատ վրդովեցուցիչ կլիներ։ «Չէ, հաստատ, որ հրամանատարը հախից եկել է,— խոսում էին նրանք,— նա փոքր-մոքր է, բայց ճարպիկ, իսկ մերը, լսեք՝ ասեմ, թախտի տակ է մտել»։ Բայց շուտով Գ.-ը մեկնեց, և կալանավորները վերստին վհատության մեջ ընկան։ Ինժեներական հրամանատարները, ճիշտ է, մեզանում բոլորն էլ լավն էին, իմ օրոք փոխվեցին երեքը, չորսը, «բայց էլ նրա նմանին չենք արժանանա,— ասում էին կալանավորները,— արծիվ էր, արծիվ ու պահապան»։ Ահա, հենց այդ Գ.֊ն էլ շատ էր սիրում մեզ՝ ազնվականներիս, և վերջում կարդագրեց ինձ և Բ.-ին երբեմն գրասենյակ գնալ։ Իսկ նրա մեկնելիս, դա տնօրինվեց ավելի ճիշտ ձևով։ Ինժեներների մեջ կային մարդիկ (հատկապես մեկը), որոնք շատ էին համակրում մեզ։ Գնում էինք, թղթեր արտագրում, մեր ձեռագրերը նույնիսկ սկսեցին կատարելագործվել, երբ հանկարծ բարձրագույն ղեկավարությունից հրաման եկավ՝ մեզ վերադարձնել մեր նախկին գործերին. ինչ-որ մեկը հասցրել էր մատնել։ Ի դեպ, լավ էլ եղավ, գրասենյակը սկսել էր երկուսիս էլ շատ ձանձրացնել։ Հետագայում, շուրջ եկու տարի, Բ.-ի հետ անբաժան գնում էինք նույն գործին, ավելի հաճախ՝ արհեստանոցում։ Ասում֊խոսում էինք իրար հետ մեր հույսերի, համոզմունքների մասին։ Փառավոր մարդ էր, բայց համոզմունքները հաճախ տարօրինակ էին, բացառիկ։ Մարդկանց որոշակի խմբի մեջ՝ շատ խելացի, հաճախ հաստատվում են միանգամայն տարիմաստ ըմբռնումներ։ Սակայն հանուն դրանց ինչ-քա՜ն էին տառապում, ինչքան թանկ էին վճարում դրա համար, որ կտրվելն անչափ ցավալի էր, համարյա անհնար։ Բ.-ը ցավագին էր ընդունում յուրաքանչյուր առարկություն և թունալի պատասխանում ինձ։ Ի դեպ, շատ հարցերում գուցեև ավելի իրավացի էր ինձնից, չգիտեմ, բայց ի վերջո մենք բաժանվեցինք, և դա շատ դառն էր ինձ համար՝ արդեն շատ բան էինք հայտնել միմյանց։
Այդ ընթացքում Մ.-ը տարետ արի դառնում էր մի տեսակ ավելի տրտում ու մռայլ։ Թախիծն էր տիրել նրան։ Նախկինում, բանտում գտնվելուս առաջին շրջանում, նա ավելի դյուրահաղորդ էր, այնուամենայնիվ, հոգին ավելի հաճախ ու ավելի շատ էր բացում։ Արդեն երեք տարի տաժանավայրում էր այն ժամանակ, երբ բանտ մտա։ Սկզբում նա ավելի շատ բաներով էր հետաքրքվում, թե ինչ է կատարվել աշխարհում այդ երկու տարվա ընթացքում, ինչի մասին գաղափար անգամ չուներ բանտում նստած. հարցուփորձ էր անում ինձ, լսում, հուզվում։ Բայց վերջում, տարիների հետ, այդ ամենը մի տեսակ կենտրոնանալ սկսեց ներսում, սրտում։ Ածուխների վրա մոխիր էր նստում։ Չարացածությունն աճում էր ավելի ու ավելի։ «Je hais ces brigands»,— կրկնում էր հաճախակի, ատելությամբ նայելով տաժանապարտներին, որոնց հասցրել էի ավելի մոտիկից ճանաչել, և իմ ոչ մի փաստարկը նրանց օգտին, չէր ազդում վրան։ Չէր հասկանում, թե ինչ եմ ասում, երբեմն, ի դեպ, ցրված համաձայնում էր, բայց վաղն արդեն կրկնում էր. «Je hais ces brigands»։ Իմիջիայլոց, իրար հետ հաճախ էինք խոսում ֆրանսերեն, այդ պատճառով էլ աշխատանքները հսկող ժանդարմներից մեկը՝ Դրանիշնիկովը, հայտնի չէ ինչ նկատառումով, մեզ ֆերշել անունը տվեց։ Մ.-ն ոգևորվում էր, միայն մորը հիշելիս։ «Նա ծեր է, հիվանդ,— ասում էր ինձ,— աշխարհում ամենից շատ ինձ է սիրում, ես էլ էստեղ նստած, չեմ իմանում ո՞ղջ է, թե չէ։ Նրա համար հերիք է, որ իմանա ինձ ինչպես են քշել շարքերի միջով...»։ Մ.-ն ազնվական չէր, և աքսորից առաջ մարմնական պատիժ էր ստացել։ Դա հիշելիս, նա սեղմում էր ատամները և ջանում մի կողմ նայել։ Վերջին ժամանակներս սկսել էր ավելի ու ավելի հաճախ մենակ ման գալ։ Մի առավոտ, ժամը տասներկուսին մոտ նրան կանչեցին պարետի մոտ։ Վերջինս դուրս էր եկել ուրախ ժպտալով։
― Հը՞, Մ., էսօր ի՞նչ ես տեսել երազիդ,— հարցրել էր նա։
«Ես ցնցվեցի, վերադառնալով, մեզ պատմեց Մ.-ը։— Ոնց որ սիրտս ծակեցին»։
― Տեսել եմ, որ մորիցս նամակ եմ ստացել,— պատասխանել էր նա։
― Ավելի լավ բան, ավելի լավ բան,— առարկել էր պարետը։— Դու ազատվել ես։ Մայրդ է խնդրել... Նրա խնդիրքը լսել են։ Էս նրա նամակը, էս էլ քո հրամանը։ Հենց հիմա դուրս կգաս բանտից։
Նա մեզ մոտ վերադարձավ գունատված, դեռևս ուշքր տեղը չեկած լուրից։ Շնորհավորեցինք։ Մեր ձեռքերն էր սեղմում դողացող, սառած ափերով։ Շատ կալանավորներ նույնպես շնորհավորեցին նրան և ուրախ էին ընկերոջ երջանկությամբ։
Նա գնաց վերաբնակության և մնաց մեր քաղաքում։ Շուտով տեղ էլ տվեցին նրան։ Սկզբում հաճախ էր գալիս բանտի մոտերքր և երբ կարողանում, զանազան նորրություններ էր հայտնում։ Առանձնապես քաղաքականներն էին շատ հետաքրքրում նրան։
Մնացած չորսից, այն է՝ Մ.֊ից, Տ.֊ից, և Ժ․֊ից բացի, մյուսները դեռես շատ ջահել էին ուղարկված կարճ պատժաժամկետներով, սակավակիրթ, բայց ազնիվ, պարզ, ուղղամիտ մարդիկ։ Երրորդր Ա.֊չուկովսկին, չափից ավելի էր պարզամիտ և առանձնահատուկ որևէ բան չէր ներկայացնում, սակայն չորրորդը՝ Բ․֊մը, ադեն տարեց մեկը, բոլորիս վրա ամենագեշ տպավորությունը գործեց։ Չգիտեմ, ինչպես էր ընկել այդ կարգի հանցագործների մեջ, ասենք, ինքն էլ էր դա ժխտում։ Բիրտ, մանրքաղքենիական հոգի ուներ, խանութպանի սովորություններով ու կանոններով, հարստացած ավել հաշված կոպեկներով։ Ոչ մի կրթություն չէր ստացել և ոչնչով չէր հետաքրքրվում, բացի իր արհեստից։ Ներկարար էր, բայց չտեսնված, հոյակապ ներկարար։ Ղեկավարությունը շուտով իմացավ նրա ընդունակությունների մասին և ամբողջ քաղաքը սկսեց Բ.֊մին պահանջել իրենց պատերն ու առաստաղները ներկելու համար։ Երկու տարում նա նախշեց համարյա բոլոր պետական բնակարանները։ Տանտերերը վճարում էին իրենց կողմից, և նա վատ չէր ապրում։ Բայց ամենալավն այն էր, որ նրա մյուս ընկերներին էլ սկսեցին ուղարկել նրա հետ աշխատանքի։ Հետը մշտապես գնացող երեքից երկուսն արհեստը սովորեցին նրանից, մեկն էլ Տ.֊ժևսկին, սկսեց ներկել նրանից ոչ վատ։ Մեր պլաց֊մայորը, որը նույնպես պետական տան մեջ էր ապրում, իր հերթին պահանջեց Բ.֊մին և կարգադրեց նախշել իր պատերն ու առաստաղները։ Այստեղ արդեն Բ.֊մը շատ ջանաց՝ գեներալ֊նահանդապետի տունն էլ այդպես նախշազարդ չէր։ Տունր փայտաշեն էր, միհարկանի, բավականին հին ու դրսից քնձռոտած, իսկ ներսն այնպես էր նախշազարդ, ինչպես պալատում, և մայորը ցնծում էր... Շփում էր ձեռքերն ու կրկնում, որ հիմա անպայման կամուսնանա։ «Էս տեսակ տանը չպսակվել չիլնի»,— ավելացնում էր շատ լրջորեն։ Ավելի ու ավելի դոհ էր Բ․֊մից, նրա միջոցով նաև հետն աշխատողներից։ Մի լրիվ ամիս գործ էին անում։ Այդ ամսվա ընթացքում մայորը կտրականապես փոխեց իր կարծիքր բոլոր նրանց մասին և սկսեց հովանավորել։ Բանը հասավ նրան, որ մի անգամ հանկարծ մոտը կանչել տվեց ժ.֊ին։
― Ժ.,— ասաց նրան,— ես քեզ վիավորել եմ։ Ես քեզ իզուր տեղը ճիպտել տվեցի, գիտեմ։ Ափսոսում եմ։ Հասկանո՞ւմ ես դա։ Ես, ես, ես եմ զղջում։
Ժ.֊ը պատասխանեց, որ հասկանում է։
― Հասկանո՞ւմ ես, որ ես, ես, քո պետը, կանչել եմ քեզ՝ ներողություն խնդրելու։ Զգո՞ւմ ես դա։ Դու ո՞վ ես իմ առաջ ճիճու, ճիճվից էլ փոքր, դու՝ կալանավոր, իսկ ես, Աստծո ողորմածությամբ մայոր{Տառացի մի արտահայտություն, որն, ի դեպ, իմ ժամանակ ոչ միայն մեր մայորն էր օգտագործում, այլև շատ֊շատ մանր-մունր հրամանատարներ, գերազանցապես ելած ստորին աստիճաններից (ծաոթ. հրատ.)։}։ Հասկանո՞ւմ ես, մայոր։
Ժ.֊ը պատասխանեց, որ հասկանում է դա էլ։
― Դե, ուրեմն հիմա հաշտվում եմ քեզ հետ։ Բայց զգո՞ւմ ես դա, զգո՞ւմ ես լիովին, կատարյալ չափով։ Ի վիճակի՞ ես դա հասկանալ և զգալ։ Միտք արա մենակ․ ես, ես՝ մայոր... և այլն։
Ժ.֊ն ինքն ինձ պատմեց այդ ամբողջ տեսարանը։ Ուրեմն, այդ հարբած, խենթուխելառ և թափթփված մարդու մեջ մարդկային զգացմունք կար։ Նկատի առնելով նրա ընկալումներն ու զգացողությունը, նման արարքը համարյա կարելի էր մեծահոգություն համարել։ Ի դեպ, հարբած տեսքը թերևս շատ էր նպաստում դրան։
Նրա երազանքը չկատարվեց․ չամուսնացավ, թեև արդեն լիովին վճռել էր, երբ ավարտեցին նրա բնակարանի հարդարանքը։ Ամուսնության փոխարեն դատի տակ ընկավ, և նրան կարգադրեցին պաշտոնաթող լինել։ Այստեղ արդեն նրա բոլոր հին մեղքերը գումարվեցին եղածին։ Այս քաղաքում, հիշում եմ, նախկինում եղել էր քաղաքապետ... Հարվածն իջել էր անսպասելիորեն։ Բանտում անչափ ուրախացան՝ լսելով լուրը։ Տոն էր, ցնծություն։ Ասում են, մայորը ոռնում էր պառավ կնկա պես, արցունքն աչքերից թափվում էր։ Բայց ոչինչ անել չէր լինի։ Նա պաշտոնաթող եղավ, մոխրագույն ձիերը ծախեց, հետո՝ կալվածքը և նույնիսկ աղքատության մեջ ընկավ։ Հետո մենք հանդիպում էինք նրան՝ քաղաքացիական հնամաշ սերթուկով, գդականիշով գլխարկը գլխին։ Նա չարությամբ էր նայում կալանավորներին։ Սակայն նրա ամբողջ հմայքը չքվել էր մունդիրը հանելուն պես։ Մունդիրով նա ամպրոպ էր, աստված։ Սերթուկով հանկարծ դարձել էր կատարելապես ոչինչ և նմանվել սպասավորի։ Զարմանալի է, ինչքան շատ բան է նշանակում մունդիրն այդ մարդկանց համար։
IX։ Փախուստ
Մեր պլաց-մայորին փոխելուց հետո, շուտով ծայր առան արմատական փոփոխություններ մեր բանտում։ Վերացրին տաժանակրությունը և դրա փոխարեն հիմնեցին ռազմական գերատեսչության կալանավորական վաշտեր՝ ռուսական կալանավորական վաշտերի հիմունքներով։ Դա նշանակում էր, որ երկրորդ կարդի աքսորյալ տաժանապարտներին այլևս չէին բերում մեր բանտ։ Այդ ժամանակից բանտը սկսեց լցվել սոսկ ռազմական գերատեսչության կալանավորներով, այսինքն՝ կացության իրավունքից չզրկված մարդկանցով, ինչպեսև զինվորներով, այն զինվորներով, որոնք նոր էին պատժվել, գալիս էին կարճ ժամկետներով (առավելագույնը՝ մինչև վեց տարի) և բանտից դուրս գալուն պես նորից ընդունվում իրենց գումարտակները որպես շարքային, որպիսին էին նաև նախկինում։ Իմիջիայլոց, կրկնահանցագործության համար բանտ վերադարձողները պատժվում էին, ինչպես նախկինում՝ քսան տարվա պատժաժամկետով։ Ի դեպ, մինչ այդ փոփոխությունը նույնպես կար զինվորական կարգի կալանավորների բաժանմունք, սակայն նրանք ապրում էին մեզ հետ, որովհետև ուրիշ տեղ չկար նրանց համար։ Իսկ հիմա ամբողջ բանտը դարձավ այդ զինվորական կարգի։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ նախկին տաժանապարտները, իսկական քաղաքացիական տաժանապարտները, զրկված իրենց բոլոր իրավունքներից, խարանված և գլխի երկարությամբ ածիլված, մնացին բանտում, մինչև իրենց ժամկետների ավարտը։ Նորերը չէին գալիս, իսկ մնացյալը կամաց֊կամաց կրելով պատժաժամկետները, հեռանում էին, այն պես որ տասը տարի անց մեր բանտում չէր մնա և ոչ մի տաժանապարտ։ Հատուկ բաժանմունքը նույն պես մնաց բանտին կից, և այստեղ դեռևս ժամանակ առ ժամանակ ուղարկում էին զինվորական գերատեսչության ծանրագույն հանցանք գործածներին, ընդհուպ մինչև Սիբիրում ամենածանր տաժանակիր աշխատանքները կսկսվեին։ Այդպիսով, մեզ համար կյանքը շարունակվեց ըստ էության նախկինի պես. նույն պայմանները, նույն աշխատանքր և համարյա թե նույն կարգերը, միայն ղեկավարությունն էր փոխվել ու բարդացվել։ Նշանակվեց շտաբ-սպա, վաշտի հրամանատար և դրան գումարած, չորս ավագ սպաներ, որոնք փոփոխվելով հերթապահում էին բանտում։ Վերացվեցին նաև վետերանները, նրանց փոխարեն կարգվեցին տասներկու ենթասպա և կապտենարմուս։ Ընդունվեց բաժանումը տասնյակների, կարգվեցին եֆրեյտորներ՝ հենց կալանավորներից, հարկավ, միայն անվանապես, և ինքնըստինքյան, Ակիմ Ակիմիչն անմիջապես դարձավ եֆրեյտոր։ Այդ բոլոր նորամուծությունները և ամբողջ բանտն՝ իր պաշտոնավորներով և բոլոր կալանավորներով առաջվա պես մնացին պարետի, որպես բարձրագույն պետի, տնօրինության տակ։ Ահա և այն ամենն, ինչ կատարվեց։ Հասկանալի է, սկզբում կալանավորները շատ էին հուզվում, վիճաբանում, ենթադրում և փորձում էին նոր պետերին, բայց երբ տեսան, որ դստ էության ամեն ինչ նախկինի պես է մնացել, տեղնուտեղը խաղաղվեցին, և մեր կյանքն ընթացավ հնի պես։ Բայց գլխավորն այն է, որ բոլորն ազատվեցին նախկին պլաց֊մայորից, բոլորը մի տեսակ հանգստացան և գոտեպնդվեցին։ Չքացավ վախվորածությունը, հիմա ամեն ոք գիտեր, որ կարիքի դեպքում կարող է բացատրվել պետի հետ, որ արդարին գուցե միայն սխալվելով կպատժեն՝ մեղավորի փոխարեն։ Նույնիսկ խմիչքն էր շարունակվում վաճառվել մեզ մոտ ճիշտ նույնպես ու նախկինի պես՝ նույն հիմունքներով, չնայած, որ նախկին վետերանների փոխարեն ենթասպաներն էին։ Այդ ենթասպաները մեծ մասամբ օրինավոր և ըմբռնող մարդիկ դուրս եկան, իրենց դիրքը հասկացողներ։ Նրանցից ոմանք, իմիջիայլոց, սկզբում դրսևորեցին ձևեր թափելու նկրտումներ, և իհարկե, անփորձությունից մտածեցին կալանավորների հետ վարվել, ինչպես զինվորների հետ։ Սակայն շուտով նրանք ևս հասկացան, թե բանն ինչ է։ Իսկ մյուսներին, ովքեր երկար ժամանակ չէին հասկանում, խնդրի բուն էությունն ապացուցեցին իրենք՝ կալանավորները։ Եղան բավական սուր բախումներ. օրինակ, կհրապուրեին, կխմացնեին ենթասպային, հետո էլ հենց նրան կզեկուցեին, անշուշտ, յուրովի, որ ինքր խմել է կալանավորների հետ, և հետևաբար... Ավարտվեց նրանով, որ ենթասպաներն անտարբերությամբ էին նայում, կամ ավելի լավ է ասել, ջանում էին չտեսնել, թե ինչպես են անցկացվում օղեպարկերը և վաճառվում օղին։ Դեռ քիչ է, ինչպես նախկին վետերանները, նրանք շուկա էին գնում և կալանավորների համար կալաչներ տավարի միս և ուրիշ բաներ բերում, այսինքն, այնպիսի բաներ, որոնց համար մեծ ռիսկ պետք չէր։ Թե ինչի համար փոփոխվեց այդ ամենը, ինչի համար կալանավորական վաշտ սարքեցին, այդ մեկը չգիտեմ։ Դա արդեն կատարվեց իմ տաժանակրության վերջին տարիներին։ Սակայն դեռ ևս երկու տարի ինձ վիճակված էր ապրել այդ նոր կարգերի օրոք...
Գրառե՞մ, արդյոք, ամբողջ կյանքս, իմ տարիները բանտում։ Չեմ կարծում։ Եթե գրեմ հերթականությամբ, իրար ետևից այն ամենն, ինչ կատարվեց և ինչ տեսա ու ապրեցի այն տարիներին, անշուշտ, կարելի է եռակի-քառակի ավելի գլուխներ գրել, քան մինչ այս գրվել է։ Սակայն նման նկարագրությունն ակամա կդառնա, ի վերջո, չափազանց միօրինակ։ Բոլոր պատահարները կդառնան չափից ավելի նույնաբնույթ, հատկապես եթե ընթերցողն արդեն հասցրել է, ըստ արդեն գրված գլուխների, իր համար փոքրիշատե բավարար իմացություն կազմել երկրորդ կարգի տաժանակրական կյանքի մասին։ Ես կամեցել եմ պատկերել մեր ամբողջ բանտը և այն ամենն, ինչ կրել եմ այդ տարիներին՝ մեկ ակնառու և վառ պատկերով։ Հասե՞լ եմ նպատակիս, չգիտեմ։ Բացի դրանից, ես չէ, որ պիտի դատեմ այդ մասին։ Սակայն համոզված եմ, որ սրանով կարելի է ավարտել։ Էլ չասած, որ ինձ նույնպես տրտմություն է պատում երբեմն՝ այս հիշողությունների հետ։ Եվ հազիվ թե կարողանամ ամեն բան հիշել։ Հետագա տարիները մի տեսակ խամրել են հիշողությանս մեջ։ Շատ հանգամանքներ, համոզված եմ, լիովին մոռացել եմ։ Օրինակ, հիշում եմ, որ բոլոր այդ տարիներն, ըստ էության, մեկը մյուսին այնքա՜ն նման, անցել են անաշխույժ, թախծալի։ Հիշում եմ, որ այդ երկարուձիգ, տրտում օրերն այնքան էին միապաղաղ, ճիշտ ինչպես անձրևից հետո ջուրն է կաթում տանիքից՝ կաթիլ֊կաթիլ։ Հիշում եմ, որ հառնումի, նորացման, նոր կյանքի մոլի ցանկությունը հաստատակամ էր դարձնում ինձ՝ սպասել և հուսալ։ Եվ, ի վերջո, ամրացա, ապրում էի, օր հաշվում, և չնայած մնացել էր հազար օր, ես վայելումով էի համրում օր առ օր, ճամփու էի դնում ու թաղում անցած օրը և նոր օրը բացվելիս ուրախանում, որ արդեն հազարր չի մնացել, այլ ինն հարյուր իննսունինը։ Հիշում եմ, որ ամբողջ այդ ժամանակ, չնայած հարյուրավոր ընկերների առկայությանը, ես զարհուրելի մենակության մեջ էի և, ի վերջո, սիրեցի այդ մեկուսացումը։ Հոգեպես մենավոր, ես վերանայում էի անցած կյանքս, քրքրում ամեն ինչ մինչև վերջին մանրուքը, խորանում անցյալի մեջ, մենակ դատում ինքս ինձ՝ անողոքաբար և խստորեն, և երբեմն նույնիսկ օրհնում ճակատագիրն այն բանի համար, որ ինձ շնորհեց այս մենությունը, առանց որի չէր լինի ո՛չ այդ դատն ինքս իմ վրա, ո՛չ անցած կյանքի խստագույն վերանայումը։ Եվ այդժամ ի՜նչ հույսերով էր տրոփում սիրտս։ Ես մտածում, ես վիճում, ես երդվում էի, որ գալիք իմ կյանքում չեն լինի ո՛չ այն սխալները, ո՛չ այն անկումները, որոնք եղել էին նախկինում։ Ինքս ինձ գծագրեցի համակ ապագայի ծրագիրը և վճռեցի հաստատապես հետևել դրան։ Իմ ներսում վերածնվեց կույր հավատը, որ այդ ամենը կկատարեմ ու կարող եմ կատարել... Ես սպասում էի ազատությանը, սպասում ու կանչում, որ շուտ գա, կամենում նորովի փորձել ինքս ինձ՝ նոր պայքարում։ Ժամանակ առ ժամանակ ինձ պարուրում էր ջղաձիգ անհամբերությունը... Բայց հիմա ցավագին է հիշելն այն ժամանակվա իմ հոգեվիճակը։ Հարկավ, այդ ամենը միայն ինձ է վերաբերում... Բայց սա գրառեցի հենց նրա համար, որ ինձ թվում է, յուրաքանչյուր ոք դա կհասկանա, քանզի ամենքի հետ էլ նույնը պիտի կատարվի, եթե բանտ ընկնի պատժաժամկետով, տարիքի և ուժերի ծաղկուն շրջանում։
Բայց ինչ ասել այդ մասին... Ավելի լավ է, մի բան էլ պատմեմ, որպեսզի չափից դուրս կտրուկ չավարտեմ։
Մտքովս անցավ, որ մեկնումեկը թերևս հարց տա. արդյո՞ք տաժանավայրից ոչ ոք չէր կարող փախչել և այդ ամբողջ տարիների ընթացքում մեզ մոտից ոչ ոք չփախավ։ Արդեն գրել եմ, որ երկու֊երեք տարի բանտում գտնվող կալանավորն արդեն սկսում է գնահատել այդ տարիները և ակամա հանգում մի հաշվարկի, որ ավելի լավ է մնացածը կրել առանց հոգսերի, առանց վտանգների և ի վերջո, օրինական կարգով դուրս գալ վերաբնակեցման։ Սակայն նման հաշվարկը տեղ է գտնում այն կալանավորի գլխում սոսկ, որն աքսորված է ոչ երկար պատժաժամկետով։ Երկարաժամկետը թերևս պատրաստ է փախուստի դիմել... Բայդ մեզ մոտ մի տեսակ չէր արվել դա։ Չգիտեմ, շա՞տ էին վախենում, հսկողությո՞ւնն էր առաձնապես խիստ, զինվորական, մեր քաղաքի տեղա՞նքն արդյոք (տափաստանային, արձակ) շատ բաներով բարենպաստ չէր։ Կարծում եմ, բոլոր այդ պատճառներն իրենց ազդեցությունը գործում էին։ Իսկապես, մեզ մոտից փախչելը դժվարին էր։ Այդուհանդերձ, իմ օրոք էլ կատարվեց նման մի բան. երկու հոգի ռիսկ արեցին, և նույնիսկ ամենակարևոր հանցագործներից...
Մայորին փոխելուց հետո, Ա.֊վը (նա, ով լրտեսում էր մայորին բանտում) մնաց կատարելապես մենակ, առանց հովանավորության։ Դեռևս շատ էր երիտասարդ, սակայն բնավորությունը կայունանում և հաստատվում էր տարիների հետ։ Ընդհանրապես, հանդուգն, վճռական և նույնիսկ շատ բանիմաց մեկն էր։ Թերևս շարունակեր լրտեսել ու զբաղվել զանազան տակնետակ եղանակներով, եթե նրան ազատություն տային, բայց հիմա չէր վրիպի այնքան հիմարավարի և չհաշվարկված, առաջվա պես, իր հիմարության պատճառով աքսորվելու ենթարկվելով։ Մեզ մոտ նա մասամբ զբաղվում էր նաև կեղծ անձնագրերով։ Ի դեպ, հաստատապես չեմ ասում։ Այդպես եմ լսել մեր կալանավորներից։ Ասում էին, որ նա աշխատել է այդ ուղղությամբ, երբ դեռ ես պլաց-մայորի մոտ էր գնում, խոհանոց և հասկանալի է, դրանից բավականաչափ եկամուտ էր կորզել։ Մի խոսքով, կարծես նա կարող էր ամեն ինչի գնալ՝ ճակատագիրը փոխելու համար։ Առիթ ունեցել եմ մասամբ ճանաչել նրա հոգին, ցինիզմը հասնում էր վրդովեցուցիչ լկտիության, մինչը որ ամենասաուր քմծիծաղ կհարուցեր և անհաղթահարելի խորշանք։ Ինձ թվում է, եթե շատ կամենար մի բաժակ օղի խմել և եթե այդ բաժակը կարելի էր ձեռք բերել ոչ այլ կերպ, քան մեկնումեկին մորթելով, անպայման կմորթեր նա, եթե միայն հնարավոր լիներ դա անել սուսուփուս, որ ոչ ոք չիմանար։ Բանտում նա հաշվարկել սովորեց։ Ահա այդ մարդու վրա էլ իր ուշադրությունը բևեռեց հատուկ բաժանմունքի կալանավոր Կուլիկովը։
Արդեն ասել եմ Կուլիկովի մասին։ Ջահել չէր, սակայն կրքոտ, կենսալի, ուժեղ, արտակարգ և բազմակողմանի ընդունակությունների տեր։ Նրա մեջ ուժ կար, և դեռ ապրել էր ուզում։ Այդպիսի մարդիկ մինչև խոր ծերություն դեռ ուզում են ապրել։ Եվ եթե ես սկսեի զարմանալ, թե մեզ մոտից ինչու չեն փախչում, հարկավ, առաջինը Կուլիկովի վրա կզարմանայի։ Սակայն Կուլիկովը վճռեց։ Նրանցից ո՞րը մյուսի վրա ավելի շատ ազգեցություն ուներ. Ա.-վը Կուլիկովի՞, թե՞՝ հակառակը, չգիտեմ, բայց մեկը մյուսին արժեր և այդ գործի համար փոխադարձորեն հարմար էին։ Նրանք մտերմացան։ Ինձ թվում է, Կուլիկովը գտնում էր, որ Ա.-վը կպատրաստի անձնագրերր։ Ա․֊վը ազնվականներից էր, լավ հասարակության միջից՝ դա որոշ բազմազանություն էր խոստանում գալիք արկածներում, միայն թե հասնեին Ռուսաստան։ Ով գիտե, ինչպես էին պայմանավորվել և ինչ հույսեր ունեին, սակայն հաստատ է, որ հույսերը ելնում էին սիբիրյան թափառաշրջիկության ավանդական հնամոլությունից։ Կուլիկովն ի բնե դերասան էր, կյանքում կարող էր ընտրել բազում և զանազան դերեր։ Կարող էր շատ բանի հույս ունենալ, ծայրահեղ դեպքում՝ բազմազանության։ Նման մարդկանց պետք է, որ ճնշի բանտը։ Նրանք պայմանավորվեցին փախչել։
Սակայն առանց պահախմբի զինվորի, փախչելն անհնար էր։ Պետք էր երկուսով սադրել պահախմբի որևէ զինվորի։ Բերդում տեղակայված գումարտակներից մեկում ծառայում էր մի լեհ, եռանդուն մարդ էր, գուցեև ավելի լավ ճակատագրի արժանի, արդեն տարեց էր, կորովի, լրջմիտ։ Ջահել ժամանակ, Սիբիր ծառայության գալուն պես, փախել էր հայրենիքի խորունկ կարոտից։ Բռնել էին, պատժել և երկու տարի պահել կալանավորական վաշտերում։ Երբ նրան նորից զինվորական ծառայության էին դարձրել, որ պես շարքային, խելքի էր եկել և սկսել ծառայել ջանադրությամբ, ամբողջ ուժով։ Աչքի ընկնելու համար նրան եֆրեյտոր էին դարձրել։ Պատվասեր, ինքնավստահ և իր գինն իմացող մարդ էր։ Այդպես էլ նայում էր, այդպես էլ խոսում, որպես իր գինն իմացող։ Այդ տարիներին մի քանի անգամ հանդիպել էի նրան մեր զինվորների մեջ։ Նրա մասին ինչ֊որ բաներ ասել էին նաև լեհերը։ Ինձ թվաց, որ նախկին թախիծը նրա մեջ վերափոխվել է ատելության՝ թաքուն, խուլ, մշտական։ Այդ մարդն ամեն ինչի կարող էր գնալ, և Կուլիկովը չէր սխալվել նրան ընկեր ընտրելով։ Ազգանունը Կոլլեր էր։ Նրանք պայմանավորվել և նշանակել էին օրը։ Հունիս ամիսն էր, տաք օրերին։ Այդ քաղաքում եղանակը բավականին համաչափ էր, ամռանը՝ կայուն, տաք, իսկ դա հարմար է թափառաշրջիկին։ Հարկավ, նրանք ոչ մի կերպ չէին կարող պոկվել ուղղակի տեղից, բերդից, քաղաքը ոտի տակ տեղ էր, բոլոր կողմերից բաց։ Չորսդին, բավական հեռու տարածության վրա անտառ չկար։ Հարկ էր զգեստափոխվել, քաղաքացիական հագուստ հագնել, իսկ դրա համար՝ նախ, հասնել Ֆորշտադտ, ուր Կուլիկովը վաղուց մի որջ ուներ։ Չգիտեմ, Ֆորշտադտի նրանց ընկերները գաղտնիքի մեջ էին բոլորով, թե՝ ոչ։ Հարկ է ենթադրել, որ էին, թեև հետագայում քննության ընթացքում, դա լրիվ չբացահայտվեց։ Այդ տարի, Ֆորշտադտի մի անկյունում իր ասպարեզն էր բացել մի ջահել ու սիրունիկ աղջիկ, Վանյկա֊Տանյկա մականվամբ, որը մեծ հույսեր էր ներշնչում և մասամբ իրականացրեց հետագայում։ Նա մի ուրիշ անուն էլ ուներ՝ կրակ։ Կարծես թե այստեղ նա որոշ մասնակցություն ունեցել էր։ Կուլիկովը նրա վրա փող էր ծախսում արդեն մի լրիվ տարի։ Մեր քաջերն առավոտյան ելել էին գործաբաժանի և ճարպկորեն դասավորել այնպես, որ իրենց ուղարկեն կալանավոր Շիլկինի հետ, սա վառարան սարքող էր և ծեփագործ, պիտի սվաղեին գումարտակի դատարկ զորանոցները, որոնցից զինվորները վաղուց գնացել էին ճամբարներ։ Ա․֊ը և Կուլիկովը գնացել էին նրա հետ, որ պես շաղախ կրողներ։ Կոլլերը հարմարացրել էր ուղեկցող զինվոր կարգվել, իսկ քանի որ երեք հոգուն երկու զինվոր էր պահանջվում, ապա Կոլլերին, որպես հին ծառայող ու եֆրեյտոր, հաճույքով կցեցին ջահել մի ռեկրուտի, որպեսզի սովորի և յուրացնի ուղեկցող զինվորի գործը։ Ուրեմն, մեր փախչողներն ուժեղագույն ազդեցություն ունեին Կոլլերի վրա, և հավատացել էր վերջինս նրանց, երբ երկարատև ու ծառայության վերջին տարիներին հաջողությունից հետո, նա՝ խելացի, պատկառելի, հաշվենկատ մարդը, վճռել էր հետևել նրանց։
Հասել էին զորանոց։ Առավոտյան ժամը վեցն էր։ Նրանցից բացի ոչ ոք չկար։ Մի ժամի չափ աշխատելուց հետո, Կուլիկովը և Ա․֊վը Շիլկինին ասել էին, որ գնում են արհեստանոց, նախ, ինչ-որ մեկին տեսնելու, ապա նաև ինչ-որ գործիք վերցնելու, որը չկար գործատեղում։ Շիլկինի հետ խորամանկորեն էր պետք գործ բռնել, այն է՝ հնարավորինս ավելի բնական։ Նա մոսկվացի էր, արհեստը՝ վառարանագործ, մոսկվացի քաղքենիներից էր, խորամանկ, ծակամուտ, խելացի և քչախոս։ Արտաքնապես տխեղծ էր ու հյուծված։ Դեռ երկար պիտի գնար֊գար կարճ ժիլետով ու խալա թով, մոսկովյան կյանքով, սակայն ճակատագիրն այլ կերպ էր տնօրինել և երկար ճամփորդություններից հետո հայտնվել էր մեզ մոտ՝ ընդմիշտ հատուկ բաժանմունքում, այն է զինվորական ամենաահավոր հանցագործների կարգում։ Ինչով էր արժանացել նման առաջխաղացման, չգիտեմ, սակայն առանձին մի դժգոհություն նրա մեջ չէր նկատվել, իրեն հաշտ ու խաղաղ էր պահում, միայն երբեմն էր հարբում կոշկակարի նման, բայց այդ վիճակում էլ էր իրեն լավ պահում։ Անշուշտ, գաղտնիքի մեջ չէր նա, իսկ աչքերը սուր էին։ Ինքնըստինքյան, Կուլիկովն աչքով արեց, թե գնում են խմիչքի, որ թաքցրել էին արհեստանոցում, դեռ երեկվանից։ Դա հուզեց Շիլկինին, բաժանվեց նրանից, առանց որևէ կասկածի և մնաց այն փոքրամարմին ռեկրուտի հետ, իսկ Կուլիկովը, Ա.֊ը և Կոլլերը ճամփա ընկան Ֆորշտադտ։
Անցավ կես ժամ, բացակայողները չէին վերադառնում և հանկարծ, ուշքի գալով, Շիլկինը մտքերի մեջ ընկավ։ Ընկած֊ելած մարդ էր։ Սկսեց վերհիշել։ Կուլիկովը մի առանձնահատռւկ տրամադրության մեջ էր, Ա.֊ը երկու անգամ կարծես փսփսաց նրա ականջին, համենայն դեպս, Կուլիկովը երկու անգամ աչքով արեց նրան, տեսավ դա, հիմա ամեն բան հիշում էր։ Կոլլերի մեջ էլ ինչ֊որ բան նկատվում էր, համենայն դեպս, նրանց հետ ճամփու ընկնելիս, սկսեց խրատներ կարդալ ռեկրուտին, թե ինչպես պահի իրեն՝ իր բացակայությամբ, իսկ դա մի տեսակ այնքան էլ բնական չէր, համենայն դեպս՝ Կոլլերի համար։ Մի խոսքով, ինչքան շատ էր հիշում Շիլկինը, այնքան ավելի կասկածելի էր դառնում։ Այնինչ, ժամանակը գնում, իսկ նրանք չէին վերադառնում, և անհանգստությունը հասավ ծայրակետին։ Նա հասկանում էր, թե ինչքան է վտանգվում այդ գործում՝ նրա վրա կարող էին ընկնել ղեկավարության կասկածները։ Կարող էին մտածել, որ նա բաց է թողել ընկերներին՝ գիտնալով, փոխադարձ համաձայնությամբ և, եթե հապաղեր հայտնել Կուլիկովի և Ա.֊ի անհետացման մասին, այդ կասկածներն ավելի հավանականություն կստանային։ Ժամանակ կորցնել պետք չէր։ Այստեղ նա հիշեց, որ վերջին ժամանակներս Կուլիկովը և Ա.֊ը մի տեսակ առանձնապես մտերիմ էին, հաճախ էին փսփսում, հաճախ գնում բանտասենյակների ետևը, բոլորի աչքից հեռու։ Հիշեց, որ դեռ այն ժամանակ ինչոր բան մտածեց նրանց մասին... Քննող հայացքով նայեց պահապանին, սա հորանջում էր, կռթնած հրացանին և անմեղագույն տեսքով քիթն էր մաքրում մատով, այնպես որ Շիլկինը չարժանացրեց էլ նրան՝ իր մտքերին, այլ ասաց, որ հետևի իրեն դեպի ինժեներական արհեստանոց։ Այնտեղ պետք էր հարցնել, թե Կուլիկովը և Ա.֊ը չե՞ն եկել արդյոք այնտեղ։ Բայց պարզվեց, որ այնտեղ նրանց ոչ ոք չի տեսել։ Շիլկինի բոլոր կասկածները փարատվեցին. «Եթե նրանք պարզապես գնացին Ֆորշտադտ՝ ուտել֊խմելու, ինչ երբեմն անում էր Կուլիկովը,— մտածեց Շիլկինը,— ապա դա նույնպես չէր կարող լինել։ Նրանք կասեին իրեն, քանի որ չարժեր թաքցնել իրենից։ Շիլկինը թողեց գործը և չմտնելով զորանոց, ճամփա ընկավ ուղիղ դեպի բանտ»։
Ժամն արդեն համարյա իննը կլիներ, երբ նա ներկայացավ ֆելդֆեբելին և նրան հայտնեց, թե բանն ինչ է։ Ֆելդֆեբելը սկզբում վախեցավ և չէր ուզում հավատալ։ Իհարկե, Շիլկինն էլ նրան հայտնեց դա, որպես կռահում, կասկած։ Ֆելդֆեբելն ուղիղ մայորի մոտ շտապեց։ Մայորն՝ անհապաղ, պարետի մոտ։ Քառորդ ժամ անց ձեռնարկվեցին անհրաժեշտ բոլոր միջոցները։ Զեկուցեցին անձամբ գեներալ֊նահանգապետին։ Հանցագործները կարևորներից էին, և նրանց պատճառով սաստիկ շշպռոց կլիներ Պետերբուրգից։ Ճշմարիտ է, թե՝ ոչ, բայց Ա.֊ն քաղաքական հանցագործների թվում էր։ Կուլիկովը՝ հատուկ բաժանմունքից, այսինքն՝ գերհանցագործ, ավելացրած նաև զինվորական։ Մինչև հիմա դեռ օրինակ չէր եղել, որ մեկնումեկը փախչեր հատուկ բաժանմունքից։ Տեղին հիշեցին, որ ըստ կանոնների, հատուկ բաժանմունքի յուրաքանչյուր կալանավորի գործատեղում հասնում էր երկուական զինվոր, կամ ծայրահեղ դեպքում՝ մեկին մեկ։ Այդ կանոնը չէր պահպանվել։ Ուրեմն, տհաճ գործ էր բացվում։ Unւրհանդակներ ուղարկվեցին բոլոր վոլոստները, մերձակա բոլոր բնակավայրերը՝ հայտնելու համար փախածների մասին և ամենուրեք թողնելով նրանց նշանները։ Կազակներ ուղարկվեցին հետապնդման, բռնելու, գրեցին նաև հարևան ուեզդներ և նահանգներ... Մի խոսքով, շատ էին վախեցել։
Այդ ընթացքում մեր բանտում ուրիշ բնույթի հուզում սկսվեց։ Կալանավորները, գործատեղից վերադառնալուն պես, տեղնուտեղն իմացան, թե բանն ինչ է։ Տեղեկությունը բոլորն ընդունում էին մի տեսակ արատասովոր, քողարկված բերկրանքով։ Բոլորի սիրտը թրթռաց յուրովի։ Բացի նրանից, որ դեպքը խախտել էր բանտի միապաղաղ կլանքը և փորփրել մրջնանոցը՝ փախուստ, ի՜նչ փախուստ, դա մի տեսակ հարազատավարի արձագանքվեց բոլորի հոգիներում և զնգացին վաղուց մոռացված լարեր։ Հուսո, ուրախության, ճակատագիրը փոխելու հնարավորության պես բաներ ալեկոծեցին բոլորի սրտերը։ «Փախան չէ՞, մարդիկ, ինչի՞ համար․․․»։ Եվ յուրաքանչյուրն այդ մտքի հետ գոտեպնդվեց և մարտահրավերի տեսքով նայեց մյուսներին։ Համենայն դեպս, բոլորը հանկարծ մի տեսակ հպարտ դարձան ու սկսեցին բարձրից նայել ենթասպաներին։ Հասկանալի է, տեղնուտեղը բանտ հասավ ղեկավարությունը։ Եվ ինքը՝ պարետը։ Մերոնք սրտապնդվեցին և նայում էին համարձակ, նույնիսկ թեթևակի արհամարհանքով և մի տեսակ լռելյայն, խստադեմ պատկառելիությամբ։ «Իբր, մենք էլ կարող ենք գործեր սարքել։ Ինքնըստինքյան, ղեկավարության համընդհանուր այցելությունների մասին մեզ մոտ անմիջապես կռահեցին։ Կռահեցին նաև, որ անպայման կլինեն խուզարկումներ և նախապես ամեն ինչ թաքցրին։ Գիտեին, որ ղեկավարությունը այդ դեպքում միշտ էլ հետին խելքով է ուժեղ։ Այդպես էլ եղավ, մեծ իրարանցում ծայր առավ։ Ամեն ինչ տակնուվրա արեցին, ամեն տեղ փնտրեցին և, իհարկե, ոչինչ չգտան։ Ետճաշյա աշխատանքի ուղարկեցին կալանավորներին՝ ուժեղացված պահակախմբերով։ Երեկոները պահախմբի զինվորներ էին մտնում բանտ՝ րոպեն մեկ, մարդկանց հաշվեցին սովորականից ավելի ևս մեկ անգամ, ըստ որում, հաշիվը խառնեցին երկու անգամ սովորականից ավելի։ Դրանից նույնպես իրարանցում առաջացավ, բոլորին քշեցին բակ և նորից հաշվեցին։ Հետո, մի անգամ էլ հաշվեցին, ըստ բանտասենյակների... Մի խոսքով, հոգսերը շատ էին...
Բայց կալանավորների հոգն էլ չէր։ Բոլորը չափից ավելի անկախ տեսք ունեին, ինչ միշտ լինում է նման դեպքերում, իրենց արտակարգ պատկառազդու էին պահում այդ ամբողջ երեկո. «Ուրեմն, ոչնչից կպչել չի լինի»։ Իր հերթին, ղեկավարությունը մտածում էր. «Արդյո՞ք, բանտում չեն մնացել փախածների համախոհներ» և հրամայեց հետևել կալանավորներին, ականջ դնել։ Բայց կալանավորները միայն ծիծաղում էին. «Էն գործն է, որ համախոհ թողնես»։ «Էդ գործն անձեն ոտնափոխով են անում, ուրիշ ձև չկա»։ «Կուլիկովն է՞ն մարդն է, կամ Ա.-ը, որ էդ տեսակ գործում հետքերը լրիվ չթաղեին։ Շատ վարպետ են արել, ծածկադմփոցով։ Ինչից ասես, դուրս են եկել մարդիկ, փակ դռնից էլ դուրս կգան»։ Մի խոսքով, Կուլիկովի և Ա.-ի փառքն աճեց, բոլորը հպարտանում էին նրանցով։ Զգում էին, որ նրանց սխրանքը կհասնի տաժանապարտների ամենահեռավոր սերունդներին, բանտից ավելի երկար կմնա։
― Վարպեա մարդիկ են,— ասում էին ոմանք։
― Հրես, կարծում էին, թե մեզ մոտից չեն փախչում։ Հո փախա՜ն...— ավելացնում էին մյուսները։
― Փախան,— մեջ ընկավ երրորդը, որոշ իշխանականությամբ չորսդին նայելով։— Բայց ո՞վ է փախել... Քեզ ընկե՞ր են, ինչ է։
Ուրիշ ժամանակ կալանավորն, ում ուղղված էին այդ խոսքերը, անպայման կպատասխաներ ու պատիվը կպաշտպաներ։ Բայց հիմա համեստաբար լռեց. «Իսկականից որ, բոլորը հո Կուլիկով ու Ա. չեն, սկզբից քեզ ցույց տուր...»։
― Ախպերներ, իսկականից ախր, ինչի՞ ենք էստեզ ապրում,— լռությունն ընդհատեց չորրորդը, որ համեստաբար նստել էր խոհանոցի պատուհանի մոտ, խոսում էր թեթեակի երգեցիկ՝ փոքր֊ինչ հեղգացած, բայց գաղտնապես ինքնագոհ զգացումից, այտը հենած ձեռքի ափին։— Ի՞նչ ենք մենք էստեղ։ Ապրում ենք՝ մարդ չենք, մեռնում ենք՝ մեռել չենք։ Է՜֊է՛խ։
― Գործը ոտնաման չի։ Ոտիցդ չես հանի, շպրտի։ Էլ ի՞նչ է՜խ՛ի։
― Բայց արի ու տես, Կուլիկովը...— ուզեց միջամտել տաքարյուններից մեկը, ջահել ու դեղնակտուց ջահել։
― Կուլիկովը,— տեղնուտեղը միացավ մեկ ուրիշը, արհամարհանքով խեթելով դեղնակտուց ջահելին։— Կուլիկով է...
Այսինքն, նշանակում էր՝ շա՞տ կան Կուլիկովներ։
― Բա Ա.-ը, տղերք, ի՜նչ ճարտարն էր, ո՛ւխ, ի՜նչ ճարտարը։
― Էն էլ ի՜նչ։ Նա Կուլիկովին էլ մատների մեջ կխաղացնի։ Կտանի ծով, ծարավ ետ կբերի։
― Տեսնես, հեռո՞ւ են գնացել, ախպերներ, մարդ կուզեր իմանար...
Եվ տեղնուտեղը ծայր առան խոսակցություններ՝ հեռո՞ւ են գնացել, և ի՞նչ ուղղությամբ են գնացել, և որտեղի՞ց ավելի լավ կլիներ, գնային և ո՞ր վոլոստն է ավելի մոտ։ Գտնվեցին մարդիկ՝ շրջակայքը գիտցողներ։ Նրանց լսեցին հետարքրությամբ։ Խոսեցին հարևան գյուղերի բնակիչների մասին և վճռեցին, որ այդ ժողովուրդը հարմար չէ։ Քաղաքին մոտ ժողովուրդը քթածակով է լինում, կալանավորներին չես օգնի, կբռնեն ու կհանձնեն։
― Էստեղի մուժիկը, տղերք, ճարպիկ է լինում։ Ու֊ու֊ո՜ւ, մուժիկ ասողիդ...
― Ծալը պակաս մուժիկ։
― Սիբիրցի, շնորհքը՝ աքացի։ Ջեռն ընկար, կսպանի։
― Է, ախր մերոնք էլ․․․ Էստեղ արդեն ով տակ, ով՝ գլուխ։ Մերոնք էլ հո էն ժողովուրդը չեն, որ...
― Չմեռնեինք, լսեինք։
― Դու ի՞նչ ես կարծում, կբռնե՞ն։
― Իմ կարծան էն է, որ կյանքում չեն բռնի,— միացավ մյուս տաքարյունը, բռունցքը խփելով սեղանին։
― Հը՛մ, էստեղ արդեն ոնց ստացվեց։
― Տղերք, ասեմ ես ինչ եմ մտածում,— միջամտեց Սկուրատովը,— թե ես թափառաշրջիկ լինեի, կյանքում ինձ չէին բռնի։
― Էն էլ՝ քեզ։
Ծիծաղ բարձրացավ, մյուսները ձևացրին, թե լսել անգամ չեն ուզում։ Բայց Սկուրատովն արդեն չափ էր ընկել։
― Կյանքում չեն բռնի,— ավելացրեց եռանդագին։— Տղերք, ես շատ եմ մտածում ու մեկ֊մեկ ինքս իմ վրա զարմանում. ոնց որ թե հրես, ասեղի ծակից կանցնեմ, ու չեն բռնի։
― Վայ թե սովածանաս, մուժիկից հաց ուզես։
Ընդհանուր քրքիջ։
― Հա՞ց կուզեմ։ Սուտ ես ասում։
― Դո՞ւ ինչ սկսիր բլբլացնել։ Դու, մեկ էլ քեռի Վասյան կովեր սատկացնողին սպանեցիք{Այսինքն, մուժիկին կամ կնկան են սպանել, որ նրանք քամու, թևով կախարդանք էին թողել, և դրանից անասունը սատկում էր։ Մեզ մոտ այդպիսի մի մարդասպան կար։ (ծան. հեղ.)։}, դրա համար էլ էստեղ ընկաք։
Քրքիջը սաստկացավ։ Լրջամիտներն ավելի մեծ զայրույթով նայեցին։
― Էդ էլ էր սուտ,— բղավեց Սկուրատովը,— էդ Միկիտկան է իմ մասին բստրել, ու ոչ թե իմ մասին, այլ Վասկայի, ձեռի հետ ինձ էլ են խառնել։ Ես մոսկվացի եմ ու փոքրուց թափառելու սովոր։ Տերտերը, որ գրել-կարդալ էր սովորեցնում ինձ, մեկ-մեկ ականջս կքաշեր․ անգիր արա՝ «Գթա ինձ, Տեր Աստված, շնորհյա զողորմություն քո և այլն...»։ Ես էլ նրա ետևից կրկնում էի. «Ինձ ոստիկանատուն տարան քո ողորմությամբ, և էդպես շարունակ...»։ Էդպես էլ, ամենափոքրուց սկսեցի։
Բոլորը նորից քրքջացին։ Բայց Սկուրատովին հենց դա էր պետք։ Նա չէր կարող գժություն չանել։ Շուտով նրան թողեցին և անցան լուրջ խոսակցությունների։ Ավելի շատ դատողություններ էին անում ծերունիները և գործի գիտակները։ Ավելի ջահել ու խոնարհ մարդիկ սոսկ ուրախանում էին նրանց նայելով և գլուխներն էին խցկում՝ լսելու։ Խոհանոցում մեծ ամբոխ էր հավաքվել, անշուշտ, ենթասպաներ չկային։ Նրանց ներկայությամբ ամեն բան չէր ասվի։ Առանձնապես ուրախացողներից ես նկատեցի մի թաթարի՝ Մամետկային, կարճահասակ էր, այտոսկրերը ցից, չափազանց ցից, չափազանց կոմիկական անձնավորություն էր։ Նա համարյա ոչինչ չէր ասում ռուսերեն և համարյա ոչինչ չէր հասկանում, թե ինչ են ասում մյուսները, բայց նույնպես գլուխը խցկել էր մարդկանց արանքներով և լսում, վայելումով էր լսում։
― Ի՞նչ է, Մամետկա, յակշի՞,― անգործությունից նրան դիմեց բոլորից մերժված Սկուրատովը։
― Յակշի, ո՜ւխ, յակշի,— ամբողջովին աշխուժացած, մրթմրթաց Մամետկան, թափահարելով իր ծիծաղելի գլուխը,— յակշի։
― Նրանց չեն բռնի՞, յո՞կ։
― Յոկ, յոկ,— և Մամետկան կրկին բլբլացրեց, այս անգամ արդեն ձեռքերը թափահարելով։
― Ուրեմն, դու սուտ ասես, ես չհասկանամ, էդպե՞ս։
― Էդպես, էդպես, յակշի,― հարեց Մամետկան, գլուխը թափ տալով։
― Ուրեմն, յակշի։
Եվ Սկուրատովը, կտտացնելով նրա գդակին ու աչքերին իջեցնելով, ելավ խոհանոցից ամենաուրախ տրամադրությամբ, որոշ զարմանքի մեջ թողնելով Մամետկային։
Մի լրիվ շաբաթ տևեցին խստությունները բանտում և ուժեղացված հետապնդումները և որոնումները մերձակայքում։ Չգիտեմ, ինչ եղանակով, բայց կալանավորներն անմիջապես և ստուգապես ստանում էին լուրերը՝ բանտից դուրս ղեկավարության մանյովրների մասին։ Առաջին օրերը բոլոր լուրերը փախածների օգտին էին՝ ոչ ձայն, ոչ ծպտուն, կորել են ու վերջ։ Մերոնք միայն ծիածղում էին։ Ամեն այն անհանգստություն փախածների ճակատագրով չքացել էր։ «Ոչինչ էլ չեն գտնի, ոչ մեկին էլ չեն բռնի»,— խոսում էին մեզ մոտ ինքնագոհությամբ։
― Բան էլ չկա, փչոց է։
― Մնացեք բարով, հեչ չվախենաք, հրես կգանք։
Մեզ մոտ գիտեին, որ մերձակայքի բոլոր գյուղացիներին ոտքի են հանել, որ հսկում են բոլոր կասկածելի տեղերը, բոլոր անտառները, բոլոր ձորերը։
― Դատարկ բան է,— ասում էին մերոնք, խնդմնդալով,— հաստատ մի հավատարիմ մարդ են ունեցել, ում մոտ էլ հիմա ապրում են։
― Անպատճառ կա,— ասում էին մյուսները,— խելքը գլխին մարդիկ են, ամեն բան սկզբից դասավորել են։
Էլ ավելի խորացան ենթադրությունների մեջ. սկսեցին խոսել, որ փախածները մինչև հիմա կարող է, դեռ Ֆորշտադտում մի տեղ, նկուղում են ու սպասում են մինչև «տագնապը» անցնի ու մազերը բսնեն։ Կես տարի, մի տարի կնստեն, հետո էլ կգնան...
Մի խոսքով, բոլորը նույնիսկ մի տեսակ վիպական հոգեվիճակում էին, մինչև հանկարծ, փախուստից մի ութն օր անց լուր տարածվեց, թե հետքերը բռնել են։ Հասկանալի է, անհեթեթ լուրը տեղնուտեղը մերժվեց արհամարհանքով։ Սակայն նույն օրը երեկոյան լուրը հաստատվեց։ Կալանավորները սկսեցին անհանգստանալ։ Հաջորդ օրն առավոտյան, քաղաքում սկսեցին խոսել, որ արդեն բռնել են, բերում են։ Ճաշից հետո ավելի մանրամասներ իմացան. բռնել են յոթանասուն վերստ հեռու, ինչ-որ գյուղում։ Վերջապես ստացվեց ստույգ տեղեկություն։ Ֆելդֆեբելը, մայորի մոտից վերադառնալով, հայտարարեց հաստատապես, որ իրիկնադեմին կբերեն նրանց, ուղիղ կորդեգարդիա։ Կասկածելն այլևս անհնար էր։ Դժվար է նկարագրել կալանավորների վրա այդ լուրի թողած ազդեցությունը։ Սկզբում ճիշտ կարծես զայրացան, հետո՝ ընկճվեցին։ Հետո ծաղրի ինչ-որ նկրտում եղավ։ Սկսեցին ծիծաղել, բայց արդեն ոչ թե բռնողների, այլ բռնվածների վրա, սկզբում քչերը, հետո՝ համարյա բոլորը, բացառությամբ որոշ լրջմիտների և անհողդողդների, ովքեր մտածում էին ինքնուրույնաբար և ում հունից հանել չէին կարող ծաղրուծանակով։ Նրանք արհամարհանքով էին նայում զանգվածի թեթևամտությանը և լուռ էին։
Մի խոսքով, նույն չափով, որով նախկինում փառաբանում էին Կուլիկովին և Ա.֊ին, հիմա նույնչափ նսեմացնում էին, նույնիսկ վայելումով նսեմացնում։ Ճիշտ ասես ինչ-որ բանով նրանք վիրավորել էին բոլորին։ Պատմում էին արհամարհական տեսքով, որ նրանք շատ են ուզել ուտել, որ չեն դիմացել քաղցին և դյուզ գնացել՝ մուժիկներից հաց խնդրելու։ Դա արդեն նսեմացման վերջին աստիճանն էր փախչողի համար։ Իմիջիայլոց, բոլոր այդ պատմությունները ճիշտ չէին։ Փախածների հետքը բռնել էին, նրանք թաքնվել էին անտառում, չորս կողմից շրջապատել էին անտառը, ժողովրդի օգնությամբ։ Մերոնք, տեսնելով, որ փրկվելու հնար չկա, հանձնվել էին կամովին։ Անելու այլ բան չունեին։
Բայց երբ իրիկնադեմին իսկապես բերեցին նրանց, ձեռուոտ կապած, ժանդարմներով, ամբողջ տաժանավայրը դուրս թափվեց պարսպի մոտ՝ նայելու, թե ինչ են անելու նրանց հետ։ Ինչ խոսք, ոչինչ չտեսան, բացի մայորի և պարետի կառքերից՝ կորդեգարդիայի մոտ։ Փախածներին նստեցրին գաղտնի խցեր, շղթայեցին, վաղն ևեթ դատի տվեցին։ Կալանավորների ձեռառնոցին և արհամարհանքը չքացան շուտով, ինքնըստինքյան։ Իմացան գործը հանգամանորեն, իմացան, որ այլևս անելիք չկար, քան հանձնվելը, և սկսեցին սրտագին հետևել գործի ընթացքին դատարանում։
― Մի հազար հատ կշրխացնեն,— ասում էին ոմանք։
― Ի՜նչ հազար,— ասում էր մյուսր,— կսպան են։ Ա.֊ին վայ թե հազար տան, էն մեկին ծեծելով կսպան են, քանի որ, ախպերս, հատուկ բաժանմունքից է։
Այնինչ, չկռահեցին։ Ա.֊վին հասավ ընդամենը հինգ հարյուր, հաշվի առան նրա նախկին գոհացուցիչ վարքը և որ առաջին զանցանքն էր։ Կուլիկովին տվեցին, կարծեմ, մեկուկես հազար։ Պատժում էին բավականաչափ գթասրտորեն։ Որպես բանիմաց մարդիկ, դատարանի առաջ ոչ մեկին չխառնեցին, խոսում էին հստակ, ստույգ, ասացին, որ ուղղակի բերդից են փախել, ոչ մի տեղ չմտնելով։ Ամենքից շատ խղճում էի Կոլլերին. նա ամեն ինչ կորցրեց, իր բոլոր հույսերը, բոլորից շատ ստացավ, կարծեմ երկու հազար հարված և ուղարկվեց ինչ֊որ տեղ, որպես կալանավոր, միայն ոչ մեր բանտը։ Ա.֊վին թեթև պատժեցին, խղճալով, դրանում օգնեցին բժիշկները։ Բայց նա հոխորտում էր ու բարձրաձայն ասում հոսպիտալում, որ հիմա ինքն ամեն ինչի պատրաստ է և դեռ ուրիշ բաներ ունի անելու։ Կուլիկովն իրեն պահում էր, ինչպես միշտ, այն է պատկառազդու, ձաղկումից հետո վերադառնալով բանտ, այնպես էր նայում, կարծես երբեք չէր բացակայել։ Բայց ուրիշ կերպ էին նայում նրան կալանավորները. չնայած, որ Կուլիկովն ամենուրեք և միշտ կարողանում էր իրեն պաշտպանել, կալանավորները հոգու խորքում մի տեսակ դադարեցին նրան հարգել, մի տեսակ տնավարի վարվել նրա հետ։ Մի խոսքով, այդ փախուստից հետո Կուլիկովի փառքը բավականաչափ խամրեց։ Հաջողությունն այնքա՜ն բան է նշանակում մարդկանց միջև...
X։ Ելք տաժանակրությունից
Այդ ամենը կատարվեց իմ տաժանակրության արդեն վերջին տարում։ Վերջին այդ տարին համարյա թե նույնչափ արժանահիշատակ էր ինձ համար, ինչպես առաջինը, հատկապես վերջին օրերը բանտում։ Բայց ինչ խոսել մանրամասների մասին։ Հիշում եմ սոսկ, որ այդ տարին, չնայած պատժաժամկետն ավարտելու իմ համակ անհամբերությանը, ինձ համար ավելի դյուրին եղավ ապրելը, քան աքսորի նախորդ բոլոր տարիներին։ Նախ ե առաջ, կալանավորների մեջ արդեն շատ բարեկամներ ու մտերիմներ ունեի, որոնք վերջնականապես վճռել էին, որ լավ մարդ եմ։ Նրանցից շատերն ինձ նվիրված էին և անկեղծորեն սիրում էին։ Ինժեներական մասի զինվորը քիչ էր մնացել արտասվեր ինձ և ընկերոջս բանտից ուղեկցելիս, և երբ հետագայում, արդեն ազատված, մեկ լրիվ ամիս ապրում էինք այդ քաղաքում, պետական մի շենքում, համարյա ամեն օր գալիս էր մեզ մոտ, հենց այնպես, միայն մեզ տեսնելու։ Կային սակայն մինչև վերջ խստահայաց և անբարեհամբույր անձինք, ում համար կարծես գժվար էր բառ իսկ փոխանակել հետս՝ Աստված գիտե, թե ինչու։ Թվում էր մեր արանքում ինչ֊որ միջնորմ կա։ Վերջին շրջանում ես ընգհանրապես ավելի արտոնություններ ունեի, քան տաժանակրության ամբողջ ընթացքում։ Այդ քաղաքում զինվորական ծառայողների մեջ կային ինձ ծանոթներ և նույնիսկ դպրոցական վաղեմի ընկերներ։ Ես վերականգնել էի նրանց հետ իմ հարաբերությունները։ Նրանց միջոցով կարող էի ավելի շատ փող ունենալ, կարող էի նամակ գրել տուն և նույնիսկ գրքեր ունենալ։ Արդեն քանի տարի ես ոչ մի գիրք չէի կարդացել, և դժվար է նկարագրել այն տարօրինակ, միևնույն ժամանակ հուզառատ տպավորությունը, որ ինձ վրա թողեց բանտում կարդացած առաջին գիրքը։ Հիշում եմ, սկսեցի կարդալ երեկոյից, երբ կողպեցին բանտասենյակը, և կարդացի ամբողք գիշեր, մինչև այգաբաց։ Ամսագրի մի պրակ էր դա։ Ասես լուր հասավ ինձ այն աշխարհից, նախորդ կյանքս՝ ամբողջովին վառ ու լուսավոր, հառնեց իմ առաջև և ես ջանացի ընթերցածից կռահել. արդյո՞ք շատ եմ ետ մնացել այն կյանքից, շատ բա՞ն են ապրել նրանք այնտեղ, առանց ինձ, հիմա ի՞նչ է հուզում նրանց, ի՞նչ հարցեր են հիմա զբաղեցնում։ Ես կպչում էի բառերից, կարդում տողերի արանքը, ջանալով գտնել խորհրդավոր իմաստ, ակնարկումներ նախկինի վերաբերյալ, որոնում այն ամենի հետքերն, ինչ նախկինում, իմ ժամանակ, հուզում էր մարդկանց, և հիմա ինչքան տխրալի էր ինձ համար, գործնականորեն գիտենալ, ինչ աստիճանի խորթ եմ նոր կյանքի համար, դարձել եմ կտրված շերտիկ։ Հարկ էր ընտելանալ նորին, ծանոթանալ նոր սերնդին։ Հատկապես վրա պրծա մի հոդվածի, որի տակ գտա ծանոթ, նախկինում մոտ մարդու անունը... Բայց արդեն զրնգում էին նոր անուններ, ի հայտ էին եկել նոր գործիչներ, և ես անհագորեն շտապում էի նրանց հետ ծանոթանալ և բարկանում, որ այնքան քիչ գիրք ունեմ, և որ այնքան դժվար է լինելու հասնել նրանց։ Իսկ նախկինում, նախորդ պլաց-մայորի օրոք, նույնիսկ վտանգավոր էր գիրք մտցնել տաժանավայր։ Խուզարկության դեպքում անպայման հարցեր կլինեին. «Որտեղի՞ց են գրքերը, որտեղի՞ց ես վերցրել։ Նշանակում է, կապե՞ր ունես...»։ Իսկ ի՞նչ կարող էիր պատասխանել նման հարցերին։ Այդ պատճառով էլ, ապրելով առանց գրքի, ակամա խորանում էի ինքս իմ մեջ, ինքս ինձ հարցեր տալիս, երբեմն չարչարվում դրանց վրա... Սակայն այդ ամենը վերապատմել չի լինի...
Ես բանտ էի մտել ձմռանը, դրա համար էլ ձմռանը պիտի ազատվեի նույն ամսաթվին, որին եկել էի։ Ի՜նչ անհամբերությամբ էի սպասում ձմռանը, ի՜նչ հաճույքով էի նայում ամռան վերջին, թե ինչպես է թոշնում տերևը ծառի վրա և խունանում խոտը տափաստանում։ Բայց ահա, ամառն էլ անցավ արդեն, ոռնաց աշնան քամին, ահա արդեն օդում սկսեց ճախրել առաջին ձյունը... Վերջապես, հասավ այդ ձմեռը, վաղուց սպասված ձմեռը։ Սիրտս երբեմն սկսում էր խուլ և պինդ բաբախել ազատության վիթխարի կանխազգացումից։ Բայց տարօրինակ բան. ինչքան ավելի ժամանակ էր անցնում, ինչքան ավելի էր մոտենում ավարտը, այնքան ավելի ու ավելի համբերատար էի դառնում։ Ամենավերջին օրերին նույնիսկ զարմացա և կշտամբեցի ինքս ինձ. թվաց, թե դարձել եմ կատարելապես սառնարյուն և անտարբեր։ Ազատ ժամանակը բակում զբոսնող կալանավորները հանդիպելիս խոսքի էին բռնվում հետս, շնորհավորում։
― Ահա և կաղատվեք, պատվելի Ալեքսանդր Պետրովիչ, շուտով, շուտով կազատվենք։ Մեզ մենակ կթողնեք, անտեր։
― Իսկ ի՞նչ, Մարտինով, ձե՞զ ինչքան է մնացել,— կպատասխանեի։
― Էդ ի՜նձ, է ինչ ասեմ։ Մի յոթը տարի կա չարչարվելու...
Եվ հոգոց կհաներ, կանգ կառներ, նայելով ցրված, ճիշտ կարծես ապագայի խորքը նայելով... Այո, շատերն էին անկեղծաբար և ուրախությամբ շնորհավորում։ Ինձ թվաց, թե կարծես բոլորն էլ ավելի բարեհամբույր են սկսվել վարվել հետս։ Երևում էր, նրանց համար դառնում էի արդեն ոչ յուրային, նրանք արդեն հրաժեշտ էին տալիս ինձ։ Լեհ ազնվականներից Կ.֊չինսկին, հեզաբարո և մեղմ մի երիտասարդ, ինձ պես սիրում էր ազատ ժամանակ շատ քայլել բակում։ Մտածում էր, որ մաքուր օդով և զբոսանքով կպահպանի առողջությունը և բանտասենյակի գիշերների հեղձուկի ամբողջ վնասի տեղը կհանի։ «Ես անհամբեր սպասում եմ ձեր դուրս գալուն,— ասաց նա մի անգամ, հանդիպելով ինձ զբոսանքին,— դուք դուրս կգաք, ես էլ այդ ժամանակ կիմանամ, որ ճիշտ մի տարի է մնացել ինձ՝ մինչև դուրս գալս»։
Հպանցիկ նշեմ այստեղ, որ ըղձականությունից և տևական ետ վարժվելուց, ազատությունը մեր բանտում թվում էր մի տեսակ ավելին իսկական ազատությունից, այսինքն՝ նրանից, ինչ կա իսկապես, իրականության մեջ։ Բանտարկյալները չափազանցնում էին ըմբռնումն իսկական ազատության մասին, և դա այնքան էր բնական, այնպես էր բնորոշ ամեն կալանավորի։ Սպայական ամեն մի գջլոտ սպասյակ մեզ մոտ համարյա թագավոր էր համարվում, համարյա թե ազատ մարդու իդեալ՝ համեմատած կալանավորների հետ, այն պատճառով, որ նա ման էր գալիս չխուզված, առանց կալանդների և առանց պահախմբի զինվորի։
Ամենավերջին օրվա նախօրեին, մթնշաղին, ես վերջին անգամ շրջեցի պարսպի բոլորքով մեր ամբողջ բանտը։ Քանի հազար անգամ էի շրջել պարիսպների մոտով այս ամբողջ տարիների ընթացքում։ Այստեղ, բանտասենյակների ետևում էի թափառում իմ տաժանակրության առաջին տարում որբացած, սպանված։ Հիշում եմ, ինչպես էի այն ժամանակ հաշվում, քանի հազար օր է մնացել։ Տեր Աստված, ինչքա՜ն վաղուց էր դա։ Ահա այստեղ, այս անկյունում էր ապրում մեր արծիվը՝ գերության մեջ, ահա այստեղ էր ինձ հաճախ հանդիպում Պետրովը։ Նա հիմա էլ ետ չէր մնա ինձանից։ Մոտ կվազեր և մի եղանակով կռահելով մտքերս, կքայլեր կողքիցս և ճիշտ կարծես ինքն իր ներսում կզարմանար։ Մտովի հրաժեշտ էի տալիս մեր բանտասենյակների այդ սևացած, գերանակապ խրճիթներին։ Ինչքա՜ն անբարեհամբույր՝ ապշեցրին այն ժամանակ, առաջին շրջանում։ Պետք է որ դրանք հիմա հնացած լինեն, այն ժամանակվա համեմատությամբ, բայց ինձ դա նկատելի չէր։ Եվ այս պատերի մեջ ինչքա՜ն երիտասարդություն է թաղված զուր տեղր։ Չէ որ պետք է արդեն ամեն ինչ ասել, չէ որ այդ ժողովուրդն անսովոր ժողովուրդ է։ Զէ որ գուցեև մեր ժողովրդի ամենաշնորհալի, ամենաուժեղ հատվածը։ Բայց ապարդյուն զոհ գնացին հուժկու ուժեր, զոհվեցին անբնականորեն, ապօրինի, անդարձ։ Իսկ ո՞վ է մեղավոր։
Հենց դա է որ կա՝ ո՞վ է մեղավոր։
Հաջորդ օրը, վաղ առավոտյան, դեռ գործի գնալուց առաջ, հենց սկսեց լուսանալ, շրջեցի բոլոր բանտասենյակներում, բոլոր կալանավորներին հրաժեշտ տալու։ Բազում կոշտուկապատ, հուժկու ձեռքեր պարզվեցին ինձ՝ բարեկամաբար։ Ոմանք սեղմում էին լրիվ ընկերավարի, սակայն քիչ էին նրանք։ Մյուսները շատ լավ հասկանում էին արդեն, որ հիմա բոլորովին ուրիշ մարդ կդառնամ, քան իրենք են։ Գիտեին, որ քաղաքում ծանոթություններ ունեմ, որ այստեղից անմիջապես կգնամ պարոնների մոտ և կնստեմ նրանց կողքին՝ հավասարի պես։ Նրանք դա հասկանում էին և հրաժեշտ տալիս թեև հաճույքով, թեև սիրալիր, բայց ամենևին ոչ ընկերոջ պես, այլ ասես մի պարոնի։ Ոմանք էլ երես էին դարձնում ու խստահայաց չէին պատասխանում իմ հրաժեշտին։ Ոմանք էլ նայում էին նույնիսկ մե տեսակ ատելությամբ։
Զարկեց թմբուկը և բոլորը գնացին գործատեղ, իսկ ես մնացի տանը։ Սուշիլովն այդ առավոտ արթնացել էր համարյա բոլորից շուտ և ամբողջ ուժով բնբնում էր, որ հասցնի թեյ պատրաստել ինձ համար։ Խե՜ղճ Սուշիլով, նա լաց եղավ, երբ իրեն իմ կալանավորական հնոտիքը, շապիկները, կալանդի տակդիրները և մի քիչ փող։ «Ինձ էդ չի, էդ չի պետք,― ասում էր, հազիվ զսպելով թրթռացող շրթունքը,— ձեզ ինչպես կորցնեմ, Ալեքսանդր Պետրովիչ, ում հույսին եմ մնալու էստեղ, առանց ձեզ»։ Վերջին անգամ հրաժեշտ տվեցի Ակիմ Ակիմիչին։
― Շուտով՝ դուք էլ,— ասացի նրան։
― Ինձ դեռ շ-շատ կա, դեռ շ-շատ երկար պիտի մնամ,— մրմնջում էր նա, ձեռքս սեղմելով։ Ես նետվեցի՝ նրա վիզը գրկելու, մենք համբուրվեցինք։
Կալանավորների դուրս գալուց տասը րոպե անց մենք էլ ելանք բանտից, որ էլ երբեք չվերադառնանք ես և ընկերս, ում հետ եկել էինք։ Հարկ էր գնալ ուղիղ դարբնոց, որ կալանդները հանեին։ Բայց արդեն հրացանով զինվոր չէր ուղեկցում մեզ՝ գնացինք ենթասպայի հետ։ Մեզ շղթայազերծ արեցին հենց մեր կալանավորները, ինժեներական արհեստանոցում։ Ես սպասեցի, մինչև կշղթայազերծեին ընկերոջս, հետո ինքս էլ մոտեցա զնդանին։ Դարբիններն ինձ գլորեցին՝ մեջքով իրենց կողմը, ետևից բարձրացրին ոտքս, դրեցին զնդանին... Նրանք իրար էին անցել, ուզում էին ավելի հարմար ու լավ անել գործը։
― Դուրգամը, առաջուց դուրգամը թուլացրու աջուձախ պտտի,— հրամայեց ավագը,— էդպես դիր, այ էդպես, լավ է... Հիմա մուրճով խփի...
Կալանդներն ընկան։ Ես վերցրի... Ուզեցա ձեռքումս պահել, վերջին անգամ նայել դրանց։ Ճիշտ կարծես զարմացել էի, որ դրանք հենց նոր ոտքերիս վրա էին։
― Դե, Աստված քեզ հետ, Աստված քեզ հետ,— ասացին կալանավորներն ընդհատ, կոպիտ, բայց կարծես ինչ-որ բանից գոհ ձայներով։
Այո, Աստված մեզ հետ։ Ազատություն, նոր կյանք, հարություն մեռելներից․․․ Ինչ փառավոր պահ էր։
Վերջ երկրորդ մասի
Ծանոթագրություններ
- ↑ Սիբիրի հեռաստաններում․․․ ― Պատիժների մասին 1822 թ․ Օրենսգրքում, վերաբնակեցման աքսորը բաժանվում էր երկու կարգի՝ «հեռավորագույն վայրերում» (Արևելյան Սիբիր) և «ոչ այնքան հեռավոր վայրերում» (Արևմտյան Սիբիր և Անդրկովկաս)։
- ↑ ․․․ իսպրավնիկներ․․․ սուբալտերն աստիճանավորներ․․․ ― Իսպրավնիկը գավառական ոստիկանապետն է, ցարական բանակում սուբալտերն աստիճանավորներ էին կոչվում կրտսեր սպաները (գերմ․ Subaltern Offiziers), այստեղ՝ մասնր աստիճանավորներ։