|աղբյուր = [[«Շուշի քաղաքը»]]

[[Կատեգորիա:Հայ գրականություն]][[Կատեգորիա:Պատմություն]][[Կատեգորիա:Ոչ գեղարվեստական]]
==Երկու խոսք==
Ես ինձ պարտավորված էի զգում որեւէ բանով արդարացնել իմ զգացմունքներն այդ քաղաքի հանդեպ, գրել նրա մասին եւ ասել իմ սրտի խոսքը։ Դեպի այդ միտքն են հղել նաեւ իմ ընկերներից շատերը, մանավանդ իմ սրտակից ընկեր Խորեն Սարգսյանը, որը շարունակ համոզում էր գրել Շուշու մասին, պատճառաբանելով, որ բոլոր այն սերնդի մարդիկ, որոնք գիտեն այդ քաղաքը, հետզհետե հրաժեշտ են տալիս այս աշխարհին, եւ քանի գնա՝ այնքան դժվար կլինի որեւէ արժեքավոր բան գրել այդ քաղաքի մասին, որն արժանի է, որ չմոռացվի ու մնա գալիք սերնդի հիշողության մեջ։
==Գլուխ 1 I — Շուշի քաղաքի բնաաշխարհագրական բնութագրությունը==
===Քաղաքի աշխարհագրական դիրքը===
Այն, որ մենք ասացինք Ղարաբաղի խանության ժամանակ Շուշում հաստատված առաջին հայ բնակչության մասին, նույնը մասամբ արդարացի է նաեւ Շուշու մահմեդական բնակչության նկատմամբ։ Անշուշտ, արհեստներն ու առեւտուրը XVIII դար երկրորդ կեսին պետք է սկսեին զարգանալ նաեւ քաղաքի մահմեդական բնակչության մեջ, թեեւ XVIII դարի վերջերին նրանք մահմեդականների մոտ չէին հասել այնպիսի չափերի, ինչպես հայերի։
Այսպես թե այնպես Շուշին խանության տիրապետության շրջանում ներկայացնում էր տիպիկ միջնադարյան քաղաք, որտեղ բնակչությունը բաժանվում էր համապատասխան դասերի, որտեղ իշխող էր խաների, բեկերի, աղալարների տիրապետող դասը, այնուհետեւ հետեւում էր հոգեւորականների դասը եւ վերջապես արհեստավորների եւ վաճառականների այսպես կոչված երրորդ դասը, որը աստիճանաբար կազմակերպվում էր եւ զորեղանում<ref>Այստեղ չենք խոսում գյուղացիական աշխատանքներով (հողագործությամբ, անասնապահությամբ եւ այլն) զբաղվողների սակավաթիվ բնակիչների մասին, որոնց հիշատակել ենք վերը եւ որոնք Շուշում քաղաքային պայմաններում բազմամարդ լինել չէին կարող։</ref>։
XIX դարի ընթացքում, արդեն ռուսական տիրապետության ներքո, առանձնապես ուժեղանում էին առեւտրականները, որոնք իրենց ձեռքն են հավաքում գերիշխանության սանձը, որքան դա հնարավոր էր ցարական ինքնակալության պայմաններում։
Այսպիսով, XIX դարի սկզբում Շուշին իրենից ներկայացնում էր միջնադարյան քաղաքի յուրահատուկ արեւելյան առանձնատեսակը, որտեղ պահպանվում էին հին դասերի իրավունքներն ու արտոնությունները, բայց միաժամանակ ծնվում եւ ուժեղանում էին նոր հասարակական խավեր, իսկ քաղաքն աստիճանաբար դառնում էր արհեստի եւ առեւտրի կենտրոն, որը սկսում էր կարեւոր դեր խաղալ նույնիսկ Ղարաբաղի խանության սահմաններից դուրս։
գ) Հասարակական կյանքը եւ տնտեսությունը XIX դարի առաջին կեսում
Երբ XIX դարի սկզբում Արեւելյան Անդրկովկասը եւ դրա հետ նաեւ Շուշի քաղաքը, անցան ռուսական կառավարության կազմի մեջ, այդ հանգամանքը նշանակալից եղավ այն տեսակետից, որ Անդրկովկասում շուտով դադարեցին անվերջ պատերազմական գործողությունները։ Ռուսական հզոր իշխանության ներքո Ղարաբաղում եւս հաստատվեց խաղաղ կյանք, որը բարենպաստ էր երկրի տնտեսական զարգացման համար<ref>Ճիշտ է, 1826—28 թվականներին նորից վերսկվեցին ռուս֊պարսկական եւ ռուս֊տաճկական պատերազմները, բայց նրանք ավելի ամրապնդեցին ռուսական զենքի հզորությունը։</ref>։
Շուշում ռուսական գերիշխանության հաստատումից հետո (1805 թ․) միայն մի քանի տարի էր անցել, եւ մենք տեսնում էինք, որ առեւտրական կապիտալը Շուշում այնպիսի խոշոր ուժ էր ներկայացնում, որ հայ հասարակական գործիչ եւ պատմագիր Մեսրովբ Թաղիդյանը նրա մասին հիացմունքով է խոսում։ Թաղիդյանը, 1821 թվականին Եփրեմ կաթողիկոսի հետ գտնվելով Շուշի քաղաքում, պատմում է, որ Շուշում այն ժամանակ բնակվում էին երկու վաճառաշահ տներ, որոնք խոշոր կապիտալների տեր էին եւ ահագին գործարքներ էին կատարում։ Այդ առեւտրական տներից մեկը Հախումյանների տունն էր, որը ռուսական կայսրության գանձարանում մոտ մեկ միլիոն ռուբլի փող ուներ եւ առեւտուր էր անում Իրանի, Սիբիրի եւ Եվրոպայի քաղաքների հետ, ուներ մեծ քանակությամբ գործակատարներ։ Երկրորդ վաճառաշահ տունը եղբայրք Զոհրապ եւ Մեսրովբ Թառումյանների տունն էր, որը արտոնություններ ուներ Կասպից ծովի ձկնորսության եւ նավագնացության մեջ եւ ոչ պակաս առեւտրական գործեր էր վարում, քան Հախումյանների տունը։ Եղբայրք Թառումյանները իրենց հաշվին Շուշում կառուցել են Ագուլյաց եկեղեցին, թեեւ իրենք Ղազանչեցվոց ծխին էին պատկանում<ref>Մ․ Թաղիդյան, Ճանապարհորդություն ի Հայս, Կալկաթա, 1847։ Մեսրովբ Թաղիդյանը նկարագրում է Մարկոս Թառումյանի մահը։ Սա մահվան մահճի վրա կարգադրում է բերել զանազան մարդկանց պարտամուրհակները, դրանց թվում նաեւ էջմիածնի պարտամուրհակը, որը 4000 ռուբլու մուրհակ էր ոսկով, բերել է տալիս նաեւ երկու քսակ ոսկի, դնում է այդ իր ուռած ոտի վրա եւ ասում․ «Ով դու մոլորության չաստված, եթե ույժ ունիս, բժշկիր», եւ այնուհետեւ պարտամուրհակները վերադարձնում է պարտապաններին, իսկ ոսկին հրամայում է բաժանել աղքատներին։</ref>։
Թառումյանի մահվանից հետո նրան թաղում են «մեծ պատվով, ինչպես Արտաշես Արշակունի թագավորին», գրում է Թաղիդյանը, «հայոց կաթողիկոսի, եպիսկոպոսների եւ ժողովրդի ահագին բազմության ներկայությամբ»։
Այս ամենը վկայում է, որ վաճառական խավը արդեն իսկ 1821 թվականին Շուշում այնքան էր ուժեղացել, որ միլիոնավոր կարողությունների տեր էր համարվում, վայելում մեծ պատիվ ու հարգանք եւ իր գաղափարախոսությունը պատվաստում բնակչության որոշ խավերին։ Բնակչության վաճառական խավը, գոնե հայերի մեջ, այնքան էր աճել, որ նրա համար արդեն նեղ են դարձել ոչ միայն սեփական քաղաքի, այլ նույնիսկ Անդրկովկասի սահմանները, եւ Շուշու դրամատերերը իրենց առեւտրական գործարքներով արդեն անցել են Սիբիրի, Իրանի եւ Եվրոպայի շուկաները<ref>Լեո, Պատմություն Ղարաբաղի հայոց հոգեւոր թեմական դպրոցի, էջ 66 եւ հետեւյալները։</ref>։ Շուշու վաճառականների առեւտրական կապիտալը ներդրումներ է կատարում նորանոր ձեռնարկությունների մեջ՝ ձկնորսական, նավագնացության գործում, եւ ալյն։
Հետագայում Շուշու ձեռներեց վաճառականության համար պահանջվում են գործունեության ավելի լայն ասպարեզներ, եւ նրանցից շատերը իրենց ձեռնարկները տեղափոխում են Անդրկովկասի, Ռուսաստանի եւ արտասահմանի նորանոր վայրեր, այդ նոր վայրերն են տեղափոխվում եւ իրենք ու միայն ժամանակ առ ժամանակ, մեծ մասամբ ծերության հասակում, վերադառնում են իրենց հայրենի քաղաքը «ապրելու իրենց վերջին օրերը որպես քաղաքի հայրեր ու իշխաններ»։
Ժամանակի ընթացքում խոշոր առեւտրականները իրենց ընտանիքներով վերջնականապես հեռանում են Շուշուց, բնակություն հաստատում այդ քաղաքից դուրս։ Նրանց տեղը բռնում են նոր եկվորները, որոնք գալիս են գյուղերից, արհեստներ սովորում ու գործ սկսում եւ գնում նույն ճանապարհով, ինչպես եւ առաջինները։ Շուշին յուրահատուկ իջեվան էր, որտեղ պատրաստվում էին այն տարրերը, որոնք այնուհետեւ ցրվում էին Ռուսաստանի եւ այլ երկրների տարբեր կողմերը։ «Առեւտրական դասակարգը Ղարաբաղի ազգաբնակչությանը հաղորդակից էր անում շահի եւ հարստանալու գաղափարին», իսկ առեւտրական եւ արդյունաբերական կենտրոնները դառնում էին հարստանալու ասպարեզ։ «Շարժումը տարերային դարձավ» եւ «միմյանց հետեւից սկսեցին գնալ եւ արհեստավորը, եւ երկրագործը, եւ մտավորականը»։ «Որտեղ հա», այնտեղ կա»», այս վաճառականական սկզբունքը ամենից մեծ չափով կատարվեց Ղարաբաղում»<ref>Նույն տեղում։</ref>։ Այս բառերով է նկարագրում պատմաբան Լեոն վաճառական դասակարգի զարգացման եւ տարաբաշխման պրոցեսը եւ դրա հետ միասին Շուշու բնակչության այլ հասարակական խմբերի նոր տեղաշարժերը<ref>Նույն տեղում։</ref>։
Չծանրանալով Ղարաբաղի հայ բնակչության զանազան երկրներում տարաբաշխման բարդ խնդիրների վրա, մատնանշենք, որ այստեղ միանգամայն ճիշտ է նկատվում առեւտրական դասակարգի արագ զարգացումը Շուշու հայ բնակչության մեջ եւ բուրժուական գաղափարախոսության ուժեղ ազդեցությունը բնակչության լայն խավերի վրա։
XIX դարում անշուշտ կատարվում է Շուշու բնակչության եւ նրա տնտեսության արագ աճը։ XIX դարի կեսերին Շուշին դառնում է Անդրկովկասի խոշոր քաղաքներից մեկը։
Շուշի քաղաքը, որը դեռեւս 1846 թվականին կոչվում էր Կասպիական մարզի Ղարաբաղի գավառի քաղաք («уездный город Карабахского уезда Каспийской области») արդեն 1852 թվականին Կովկասի օրացույցում<ref>Кавказский календарь на 1853 г. стр. 430—435․ (Կոնտորովիչի հոդվածը)։</ref> կոչվում էր Շամախի նահանգի գավառական քաղաք։ Իր բնակչության քանակով Շուշին 1852 թվականին Անդրկովկասի քաղաքների շարքում 4֊րդ տեղն էր գրավում, զիջելով միայն Թիֆլիսին, Շամախուն եւ Նուխուն։ Շուշին ուներ 12774 բնակիչ, որոնցից 6356 հոգին տղամարդ էին, իսկ 6418 հոգին կանայք։ Քաղաքում կային 1846 քարաշեն տներ, 576 խանութ, 11 սալուղիներով իրար հետ կապված փողոցներ, 6 հրապարակ, 4 քարե եւ 2 փայտե կամուրջներ։
Բնակիչներն իրենց կազմով ներկայացնում էին՝

Ուղղափառ կրոնի հոգեւորականներ

1 հոգի

Հայ֊լուսավորչական

37 հոգի, կին 38 հոգի

Եկեղեցական ծառայողներ

19 հոգի »» 33 հոգի

Մուսուլման հոգեւորականներ

26 հոգի »» 40 հոգի

Ազնվականներ խանական ընտանիքից

16 հոգի »» 22 հոգի

»» մելիքներ

10 հոգի »» 18 հոգի

Ազնվականներ, բեկեր եւ չինովնիկներ

10 հոգի »» 8 հոգի

քաղաքացիական չինովնիկներ

742 հոգի »» 780 հոգի

Արքունական գյուղացիներ

3076 հոգի »» 3035 հոգի

Կալվածատիրական գյուղացիներ

2381 հոգի »» 2452 հոգի<ref>Կոնտրովիչի Շուշու բնակչության քանակի մասին բերած թվերի հանրագումարը իր մանրամասնությունների մեջ չի համընկնում։ Ստացվում է մի քանի տասնյակ հոգու տարբերություն, որը չի կարող ազդել մեր եզրակացությունների վրա Շուշու էկոնոմիկայի բնույթի նկատմամբ եւ բացատրվում է նրանով, որ XIX դարի 50֊ական թվականների վիճակագրությունը ստույգ վիճակում չէ։ Այսպես, ըստ դասերի, Շուշու բնակիչների թիվը ստացվում է 6318 տղամարդ, 6426 կին, ընդամենը 12744 հոգի, ըստ կրոնի ստացւում է 6310 տղամարդ, 6421 կին, ընդամենը 12731 հոգի, բացի դրանից, մի այլ տեղ Շուշու բնակչության մշտական քանակը հաշշված է տղամարդիկ 6356 հոգի, կանայք 6418 հոգի, ընդամենը՝ 12774 շունչ։</ref>

Այսպիսով, Շուշու բնակչության հիմնական զանգվածը պատկանում էր գյուղացիական դասին, բայց այստեղ խոսքը ծագման մասին է։ Կոնտորովիչը Շուշու մասին գրած հոդվածում ուղղակի նշում է, որ «Շուշու բնակիչները, հնարավորություն չունենալով զբաղվելու ոչ վար ու ցանքով եւ ոչ էլ այգեգործությամբ, բացառապես նվիրված են արհեստներին ու առեւտրին» (էջ 434)։
Արհեստների տարածումը Շուշում 1852 թվականին հետեւյալ պատկերն էր ներկայացնում՝

Ատաղձագործներ

7 հոգի,

կաշեգործներ

27 հոգի

հյուսներ

42 »

դերձակներ

52 »

որմնադիրներ

38 »

գդակագործներ

28 »

դարբիններ

27 »

թամբատակ պատրաստ․

7 »

փականագործներ

20 »

թաղեգործներ

12 »

պայտառներ

19 »

սափրիչներ

25 »

պղնձագործներ եւ կլայեկներ

13 »

ներկարարներ

15 »

արծաթագործներ

24 »

հացթուխներ

21 »

ժամագործներ

2 »

շուկաների խոհ․

12 »

թամբագործներ

44 »

տեղ․ հրուշակ․

6 »

մաշկակարներ

40 »

Արհեստների եւ արհեստավորների ամփոփագրից պարզ երեւում է, որ արհեստները Շուշի քաղաքում 1852 թվականին շատ կարեւոր տեղ էին գրավում, իսկ արհեստավորների քանակը հասնում էր 481 հոգու։ Ահա, այստեղից է պարզվում միջնադարյան Շուշի քաղաքի տիպը։
Շուշում լայնորեն զարգացած էին արհեստները, մինչդեռ քաղաքը զուրկ էր խոշոր արդյունաբերական արտադրությունից։ «Շուշին չի կարող պարծենալ իր ֆաբրիկաներով։ Շուշու ֆաբրիկաները տարեկան արտադրում են հազար հատից ավելի մետաքսի եւ կիսամետաքսի կտորներ, որոնք կոչվում են «դարայի» եւ «կասաբի» եւ վաճառվում են տեղում»։ «Շուշում կա 4 հատ կաշվեգործական, դաբաղխանա, 2 աղյուսի գործարան, 3 հատ հատ ներկարաններ, ֆաբրիկաների եւ գործարանների համար նյութեր ձեռք են բերում գավառում, իսկ արտադրանքը վաճառում տեղական բնակիչներին»<ref>Տե՛ս Կոնտրովիչի նույն հոդվածը Շուշու մասին։</ref>։
Մինչդեռ արդյունաբերական արտադրանքը Շուշում աննշան չափեր է ունեցել։ Բնորոշ է, որ Ղարաբաղի ներսում հաղորդակցության ուղիների թույլ զարգացման պատճառով առեւտուրն ընթանում է արտաքին առեւտրի ուղիներով։ «Թավրիզից Շուշի են ներմուծվում բամբակամանվածքային հյուսվածքներ, մետաքսի կտորեղեն, մահուդ, թավշյա շալեր, դիպակ, (պարչա) Բաղդադից եւ Բուխարայից սմուշկաներ (նորածին գառան մորթի), ծխախոտ եւ այլն։ Նիժնի Նովգորոդից ներմուծում են մահուդներ, բամբակե եւ մետաքսե կտորեղեն, փոքր քանակությամբ ճենապակե եւ ապակե ամանեղեն, երկաթ, երկաթե եւ պղնձե շինվածքներ, սկյուռի մորթեղեն, ստեորինի մոմեր, թուղթ եւ այլն։ Թիֆլիսիսց ներմուծում են շաքար։ Իրան արտահանվում են հնչեղ դրամ, Ռուսաստան՝ քիչ քանակությմբ մետաքս, աղվեսի եւ կզաքիսի մորթեղեն։ Շուշու բնակիչները, բացառությամբ արհեստավորների եւ ազնվական բեկերի, զբաղվում են տարբեր տեսակի առեւտրով։ «Կան հարուստ վաճառականներ,— գրում է Կոնտորովիչը,— որոնք շրջանառության մեջ ունեն 100—200 հազար եւ ավելի ռուբլի արծաթե դրամ։ Նրանք տրանզիտային առեւտուր են վարում Լայպցիգի, Կոստանդնուպոլսի եւ Թավրիզի միջեւ, եւ շատերը մետաքսի առեւտուր են անում Մոսկվայի հետ»։
Շուշի քաղաքի բնակչության զբաղմունքների եւ նրա տնտեսության պատկերը 1852 թվականին, ինչպես տեսնում ենք, շատ ցայտուն է ստացվում։ Շուշին XIX դարի կեսերին ներծկայանում է մեզ որպես տիպիկ միջնադարյան քաղաք, որտեղ հին արտոնյալ դասակարգերի՝ խաների, բեկերի, ազնվականների ւե հոգեւորականների կողքին լայն զարգացում է ստացել արհեստավորական, տնայնագործական արտադրությունը՝ խոշոր արդյունաբերական ֆաբրիկա—գործարանային արտադրության համարյա լրիվ բացակայության պայմաններում, եւ առեւտուրը, որ ստեղծել է հարուստ վաճառականների ուժեղ խումբ եւ մեծ քանակությամբ մանր առեւտրականներ։ Խոշոր առեւտուրը ստացել է արտաքին առեւտրի բնույթ, Ռուսաստանի (Մոսկվայի, Նիժնի Նովգորոդի եւ այլ քաղաքների), Անդրկովկասի (Թիֆլիսի) եւ արտասահմանյան շուկաների (Թավրիզի, Պոլսի, Լայպցիգի) հետ։
Շուշու վաճառականները, որոնք լայն առեւտուր են անում արտաքին շուկաներում, ընդհանրապես շատ քիչ են արտահանում այն նյութերից, ինչ արտադրում էր Շուշի քաղաքը կամ Ղարաբաղը, այլ առեւտրի մեջ միջնորդի դեր են խաղում, կուտակելով ավելի եւ ավելի միջոցներ, որոնք շատ չնչին չափով են հատկացվում քաղաքի կամ գավառի արտադրության լայնացման գործին։
1852 թ․ վերաբերյալ տվյալները միանգամայն հաստատում են Մ․ Թաղիադյանի ասածները Շուշում առեւտրական կապիտալի զարգացման մասին, որ վերաբերում են XIX դարի 20֊ական թվականներին, թեեւ Թաղիադյանը գուցե եւ քիչ չափազանցնում է Շուշու խոշոր հայ վաճառականների կապիտալի գումարները, հաշվելով այն միլիոններով։ Շուշու վաճառականների կուտակած կապիտալը XIX դարի 20֊ական թվականներից մինչեւ նույն դարի հիսնական թվականները հազիվ պակասած լինի եւ միլիոններից հասած մի քանի հարյուր հազարների, այսինքն այն թվերի, որ բերում է Կոնտորովիչը, այլ ընդհակառակը, պետք է ավելացած լինի եւ, որ գլխավորն է, խոշոր առեւտրականների քանակը, անշուշտ, մինչեւ XIX դարի կեսերը պետք է ավելացած լինի շնորհիվ այն բարենպաստ պայմանների, որ ստեղծված էին չունեւոր բնակչության շահագործման համար ցարական ինքնակալության լծի տակ։ Ազգաբնակչության առեւտրական եւ արհեստավորական խավերի մեջ սոցիալական հակասությունները նույնպես աճել էին, մինչդեռ քաղաքի արհեստավորները, ինչպես եւ մանր վաճառականները, ավելի եւ ավելի քայքայվում էին, խոշոր առեւտրականները գնալով ավելի էին ուժեղանում, իրենց ձեռքը հավաքելով քաղաքը կառավարելու սանձերը եւ նրա կուլտուրական հիմնարկները։
Դ) Շուշու տնտեսությունը եւ հասարակական կյանքը XIX դարի երկրորդ կեսին
XIX դարի երկրորդ կեսին Շուշին շարունակում էր մնալ Անդրկովկասի ամենախոշոր քաղաքներից մեկը, 80֊ական թվականներին իր բնակչությամբ զիջելով միայն Թիֆլիսին եւ Բաքվին։ Շուշին նույնիսկ ավելի բնակիչներ ուներ, քան իր նահանգական կենտրոնը՝ Գանձակը (Ելիզավետպոլը)։
Շուշու բնակչության զգալի աճին զուգահեռ XIX դարի երկրորդ կեսին անկասկած տեղի է ունենում նաեւ նրա տնտեսության աճը։ Ծավալվում են շինարարական աշխատանքները, կառուցվում են նոր ու բարեկեցիկ բնակելի շենքեր, աճում է քաղաքային տնտեսությունը, անց է կացվում կոյուղի։ Գնալով ընդարձակվում են քաղաքի առեւտրական կապերը։ Շուշուց խճուղի է անցկացվում մինչեւ Եվլախ երկաթուղային կայարանը, հաղորդակցության նոր ճանապարհներով կապվում է Զանգեզուրի, Նախիջեւանի եւ Ղափանի հետ։ Շուշու վրայով քարավանային ճանապարհ է անցնում, որով քաղաք են տեղափոխվում Նախիջեւանի աղը եւ Ղափանի պղինձը, քաղաքում ստեղծվում են բազմաթիվ խանութներ եւ առեւտրական տներ։
Ինչպես երեւում է Բաքվի արքունական պալատի գործից, քաղաքի առեւտրի ընդհանուր ստուգման մատյանի համաձայն (սկսված է 1877 թվականի դեկտեմբերի 3֊ից եւ վերջացրած 1880 թ․ ապրիլի 12֊ին), Շուշի առաջին մասում (հայկական թաղամասում) կա 371 առեւտրական եւ արդյունաբերական ձեռնարկություն, իսկ երկրորդ մասում (մահմեդական) 581 ձեռնարկություն, միասին վերցրած 952 առեւտրական եւ արդյունաբերական ձեռնարկություններ<ref>Архив Министерства внутренних дел, отдел исторический, фонд 43, опись 43—1, единица хранения 309 մահմեդական (երկրորդ) թաղամասում ձեռնարկությունների թիվը ավելի է ստացվում, որովհետեւ հայկական թաղամասում մենք հանդիպում ենք միայն մի մահմեդական ազգանունի (№
336, բաղնիքի տեր), իսկ քաղաքի երկրորդ մասում ձեռնարկատերերի մեջ կան բազմաթիվ հայկական ազգանուններ (№№ 514, 520, 523, 524, 533, 576, 578, 579, 580 եւ ուրիշներ)։</ref>։
Բացի դրանից, Շուշի գավառի Ջրաբերդ (Челябюрт) տեղամասի համար (челябюртский участок Шушинского уезда) բերված են գործատերերի 28 անուն֊ազգանունը եւ նրանց ձեռնարկությունների բնույթը։
Այս գործը, ինչպես եւ Բաքվի արքունական պալատի մի այլ գործ, որ վերաբերվում է Շուշու գավառին եւ սկսված է 1876 թվականի դեկտեմբերի 15֊ին եւ վերջացված 1877 թ․ հունվարի 24֊ին՝ ուղղված Շուշու գավառապետի կողմից Բաքվի արքունական պալատը<ref>См. Архив Министерства внутр. дел Азерб. ССР, отдел исторический, фонд 43, отдел I, № 273․ Գործում Շուշում 970 ձեռնարկության անուն է բերված, տրված է ձեռնարկությունների տերերի անուն, ազգանունները, համարյա բոլոր անունների մոտ գրված է «շուշեցի» եւ «Շուշու բնակիչ»։ Բայց հարց է ծագում, թե արդյոք բոլոր ձեռնարկությունները գտնվում են քաղաքում, թե նաեւ Շուշու գավառում։</ref>, որոշ պատկերացում է տալիս այն մասին, թե Շուշի քաղաքում որքան առեւտրական եւ արդյունաբերական (ավելի շուտ արհեստավորական) ձեռնարկություններ կան, մատնանշելով նրանց տերերի անուն֊ազգանունները եւ ձեռնարկությունների բնույթը։ Քաղաքի ձեռնարկությունների ցուցակը քիչ թե շատ լրիվ է, ինչ վերաբերում է քաղաքից դուրս գտնվող ձեռնարկություններին, ապա նրանց ցուցակը թերի է։ 1877—80 թվականներին վերաբերվող ցուցակներում խոսվում է միայն Շուշի գավառի Ջրաբերդ տեղամասի վերաբերյալ, իսկ մյուս տեղամասի նկատմամբ ոչինչ չի ասվում։
Համենայն դեպս՝ մի բան պարզ է, որ 1880 թվականին Շուշի քաղաքում կան մոտ 950 առեւտրական եւ արդյունաբերական ձեռնարկություններ, իսկ 1876—77 թվականներին՝ դրանցից մի քիչ ավելի։ Ճիշտ է, այս ձեռնարկությունները արհեստավորական֊տնայնագործական են, իսկ առեւտրական ձեռնարկությունների մեջ շատերը՝ մանր խանութներ, բայց առեւտրական ձեռնարկությունների տերերի մեջ կային նաեւ խոշոր մանուֆակտուրիստներ, գալանտերիայի առեւտրականներ, այլեւս չեմ խոսում այն մասին, որ կային նաեւ գործարանատերեր եւ ֆաբրիկանտներ։
Շուշին XIX դարում առեւտրական բազմաթիվ կապերով կապված էր Ռուսաստանի եւ արտասահմանյան շուկաների հետ։ Առեւտրական եւ արհեստավորական ձեռնարկությունների շարքերը ձգված էին Շուշու հիմնական մագիստրալ գծով՝ Երեւանյան փողոցով դեպի ցած, սկսած Վերին դարբասից (զորանոցից) փոստի մոտով դեպի Չերքիզենց խանութները, Թոփխանան, Ղափանը, Ղազանչեցոց եւ Ագուլյաց եկեղեցիները, այնուհետ դեպի քաղաքի մահմեդական մասը՝ Շեյթանբազարը, իսկ այդ շարքերի առանձին ճյուղերը անցնում էին դեպի հայկական թեմական դպրոցը, գնում ցաթ, անցնում Շուշու քաղաքային դպրոցի մոտով եւ նորից մտնում մահմեդական թաղամասը։ Առեւտրական եւ արհեստավորական 952 ձեռնարկությունները Շուշի քաղաքի համար, անշուշտ, մեծ թիվ է նույնիսկ, եթե նրանց մեջ գերակշռում էին մանր ձեռնարկությունները։ Դրանք աշխատում էին ոչ միայն քաղաքի համար, ապրանքները եւ արհեստավորների արտադրանքը գնում էին Լեռնային եւ Դաշտային Ղարաբաղի գյուղացիները, ներառյալ եւ Ղարաբաղի քոչվոր անասնապահները, որովհետեւ ամբողջ Ղարաբաղում չկար մի այլ քաղաք, որը ավելի մեծ արտադրություն կամ վաճառելու ապրանքներ ունենար եւ կարողանար բավարարել Ղարաբաղի բնակչության սպառողական պահանջները, քան Շուշին։ Բացի դրանից, հաշվի առնենք եւ այն հանգամանքը, որ Շուշու ձեռնարկությունների ապրանքները վաճառվում էին նաեւ Ղարաբաղի սահմաններից դուրս (Զանգեզուրում, Ղափանում եւ այլուր) եւ նույնիսկ արտասահմանյան շուկաներում։ Ղարաբաղի գյուղերում նույնպես բացվում էին մանուֆակտուրա վաճառող խանութներ, մանավանդ կենտրոնական գյուղերում, որտեղով անցնում էին քոչի ճանապարհները (Աղդամում, Բարդայում, Խաչենում (Առաջաձորում), Աղջաբադիում եւ շատ այլ կետերում)։ Այդ վաճառական ձեռնարկությունները բացողը կամ նրանց ապրանքներ մատակարարողը հաճախ շուշեցի առեւտրականներ էին։
Միաժամանակ Շուշին դառնում է համեմատաբար խոշոր արդյունաբերական արտադրության, մանավանդ մետաքսագործության կենտրոն։ Ճիշտ է, մետաքսի թել քաշող եւ ոլորող գործարանները մեծ մասամբ տեղավորվում էին ոչ թե բուն Շուշի քաղաքում, այլ Լեռնային Ղարաբաղի հայկական գյուղերում (Խնձորեստանում, Կրկժանում, Քարին տակ գյուղում, Դաշբուլաղում, Սղնախում, Չանախչիում, Ղշլաղում եւ այլ գյուղերում)<ref>Հայ գյուղացիության թշվառ վիճակը, բանվորական ուժի էժան, համարյա ձրի օգտագործումը, բանվորական ուժի շահագործման նկատմամբ պետական վերահսկողության բացակայությունը, գյուղերում վառելափայտի ավելի էժան լինելը, քան թե Շուշի քաղաքում, եւ ջրի առատությունը գավառում, որ անհրաժեշտ էր մետաքսամանվածքային արդյունաբերության համար, այս բոլորը մետաքսի արդյունաբերությունը քաշում էր դեպի գյուէեր եւ ոչ թե Շուշի քաղաքը։</ref>։ Մետաքսագործական արդյունաբերական ձեռնարկությունների տերերը մեծ մասամբ շուշեցի կապիտալիստներն էին (Հարունովները, Ներսեսովները, Տեր֊Գրիգորյանները, Տեր֊Մկրտչյանները եւ այլն), ձեռնարկությունների վարչության կենտրոնները գտնվում էին Շուշում։ Մեզ հաջողվել է ձեռք բերել 1915 թ․ Շուշու գավառում եղած մետաքսի թել մանող եւ թել ոլորող գործարանների պաշտոնական ցուցակը, որ կազմված եւ ստորագրված է այդ գործարանների ավագ տեսուչների կողմից, որտեղ կան մանրամասն տեղեկություններ 22 այդպիսի գործարանների մասին, սկսած 1915 թւ հունվարի մեկից մինչեւ 1916թ․ հունվարի մեկը<ref>Архив министерства внутр. дел Азерб. ССР, отд. исторический, фонд 875, опись 1֊ая, един. хранение 1, сведение о шелко-материальных и шелкокрутильных заводах в Шушинском уезде в 1915 г. (с 1 янв. 1915 г. по 1 янв. 1916 г.) по данным старшего фабричного инспектора Елисаветпольской губернии.</ref>։ Նրանց արտադրանքն ուղարկվում էր Շուշի, Մոսկվա, Վարշավա, Մարսել։
Մեր հիշատակած փաստաթղթի տվյալները վերաբերում են 1915 թվականին Լեռնային Ղարաբաղի մետաքսամանվածքային եւ մետաքսակարժային գործարաններին, բայց երբ ի նկատի ենք առնում, թե երբ են հիմնվել այդ գործարանները, պարզվում է, որ նրանցից մոտավորապես կեսը հիմնադրված է XIX դարի 80֊ական թվականներին, հետեւապես այդ մասին տված տեղեկությունները իրավունք են տալիս դատելու, որ սխալ չի լինի այդ տվյալները վերագրել XIX դարի վերջին տարիներին, այսինքն մեզ հետաքրքրող ժամանակաշրջանին եւ համարել, որ մետաքսի գործարանները Լեռնային Ղարաբաղում արդեն ամուր հիմքերի վրա էին դրված։
Մեր ասածները հաստատվում են 1893 թ․ «Կովկասյան օրացույցում» տպագրված լրացուցիչ տվյալների շնորհիվ եւ անմիջապես վերաբերում են բնութագրվող ժամանակաշրջանին<ref>Кавказский календарь на 1883 г.</ref>։ Աղյուսակ №2 տեղեկություն է տալիս, թե որքան ֆաբրիկա եւ գործարան կա Գանձակում, Նուխում, Շուշում ու Շուշու գավառում, որքան բանվորներ են այնտեղ աշխատում եւ ինչ գումարի արտադրանք են տալիս։
Աղյուսակ №2

Քաղաքներ

Ֆաբրիկաների եւ գործարանների քանակը

Բանվորների քանակը

Արտադրանքի գումարը

Գանձակում

102

220

40960 ռ․

Նուխում

230

1839

526314 ռ․

Շուշում

11

32

10000 ռ․

Շուշի գավառում

74

862

330115 ռ․

Իհարկե, շատ դժվար է երաշխավորել այս թվերի ճիշտ լինելը։ Սակայն այստեղ հաստատվում է մի բան․ Շուշին XIX դարի վերջում հեռու էր ֆաբրիկա֊գործարանային կենտրոն լինելուց, փաստորեն նա առեւտրական եւ արհեստավորական արտադրության կենտրոն էր։ Բերված փաստերի հիման վրա դժվար է ասել, թե ինչպիսի ձեռնարկություններ են Շուշու գավառի 74 ֆաբրիկա֊գործարանները, բայց կասկածից դուրս է, որ նրանց զգալի քանակը մետաքս մանելու եւ ոլորելու գործարաններ են։ Այդ մասին վկայում է նաեւ Նուխու գերակշռող տեղը աղյուսակում ձեռնարկությունների, բանվորների քանակի եւ արտադրանքի գումարի նկատմամբ։ Չէ որ Անդրկովկասում XIX դարի երկրորդ կեսին մետաքսագործությունը նշանավոր տեղ էր գրավում, իսկ Նուխին այդ ժամանակ նրա արտադրության ամենանշանավոր կենտրոններից մեկն էր համարվում։
Շուշում նշանավոր էր նաեւ գորգերի արտադրությունը։ Բրոկհաուզ եւ Եֆրոնի հանրագիտական բառարանում Շուշու մասին մենք կարդում ենք․ «Շուշին Կովկասում գորգագործության ամենախոշոր կենտրոնն է, որի արտադրությունը սպառվում է նահանգի սահմաններից դուրս շատ հեռու եւ հասնում է Մոսկվա եւ Պետերբուրգ։ Գորգերի արտադրությունը տնայնագործական է։ Գորգագործությամբ զբաղվում են հայերը եւ մանավանդ թաթարները (կանայք)։ Կան մի քանի մետաքս մանող գործարաններ։ Մետաքսի եւ գորգերի աշխույժ առեւտուր է գնում, որը համարյա բացառապես գտնվում է տեղի հայերի ձեռքին»<ref>Энциклопедический словарь Брокгауза и Ефрона, 1904, книга 79, тем 40, стр. 25.</ref>։
Եթե Բրոկհաուզ եւ Եֆրոնի հանրագիտական բառարանի ասածները, որոշ վերապահությամբ, վերագրենք XIX դարի վերջին, մենք այն ժամանակվա Շուշին կարող ենք համարել Անդրկովկասի խոշոր առեւտրական կենտրոններից մեկը, որտեղ համեմատաբար թույլ էր զարգացած ֆաբրիկա֊գործարանային արտադրությունը։ Նույնիսկ գորգագործությունը, որով ըստ Բրոկհաուզի եւ Եֆրոնի բառարանի, Շուշին համարվում է Անդրկովկասի ամենախոշոր կենտրոնը, եւ նույնպես տնայնագործական բնույթ է կրում։
Առհասարակ XIX դարի վերջին Շուշին չի կորցրել միջնադարյան քաղաքի իր բնույթը։ Բնակչության արհեստավորական խավերը դեռեւս շարունակում են պահպանել համքարային կազմակերպության գծերը։ Քաղաքից դուրս կազմակերպվող համքարական տոներն ու զբոսանքները դեռեւս շարունակվում են, գոյատեւում է արհեստավորների բաժանումն ըստ համքարությունների, մնում են միսկյարների, ատաղձագործների, կոշկակարների եւ այլ համաքարությունները։ Համքարության ներսում մնում են վարպետները, ենթավարպետները եւ աշակերտները, բայց այս հին կազմակերպությունը աստիճանաբար գնում է դեպի անկում, եւ զարգացող կապիտալիզմը քաղաքի «հայրեր» է դարձրել առեւտրականներին, որոնք գերակշռություն են ստացել քաղաքային վարչության մեջ։ Արդեն կապիտալիստական մրցությունը հնձում է թուլազոր արհեստավորներին եւ մանր խանութպաններին եւ ուժեղացնում է խոշոր առեւտրականների զորությունը։ Խոշոր առեւտրականների համար քանի գնում այնքան ավելի նեղ են թվում հարազատ քաղաքի շրջանակները, եւ նրանք շարունակում են գործադրել իրենց ունակությունները եւ միջոցները նոր ավելի խոշոր ձեռնարկությունների մեջ։
XIX դարի վերջը Շուշի քաղաքի բնակչության եւ նրա տնտեսության ամենամեծ աճի ժամանակն է, բայց եւ միաժամանակ դառնում է նրա անկման շրջանի սկիզբը։ Քաղաքի բնակչության քանակը XIX դարի վերջից համարյա բոլորովին դադարում է աճել։ Չունենալով տնտեսական նախադրյալներ, քաղաքը չի դառնում արդյունաբերական կնետրոն։ Առեւտրական զարգացման ուղիները քաղաքի համար նեղանում են, առեւտրական կապերի նոր ուղիներ են հայտնվում, որոնք Շուշին թեքում են իր կենտրոնական դիրքերից, իսկ վրա հասնող ազգամիջյան ընդհարումները արագացնում են քաղաքի անկումը, հասցնելով նրան աննշան քաղաքի կացություն։
Ե) Շուշու տնտեսական կյանքը եւ հասարակական վիճակը XX դարի առաջին երկու տասնամյակում
XX դարի առաջին տասնամյակները Շուշի քաղաքի տնտեսության աստիճանական անկման պատկեր են ներկայացնում։ Եթե այդ տարիները Անդրկովկասի քաղաքների, մանավանդ Բաքվի եւ Թիֆլիսի արագ աճման տարիներ են, ապա Շուշին, ընդհակառակը աստիճանաբար կորցնում է իր բնակչությունը եւ Անդրկովկասի մի շարք փոքր քաղաքները՝ Երեւանը, Քութայիսը, Բաթումը եւ այլ քաղաքներ իրենց բնակչությամբ Շուշուց առաջ են անցնում։ Հայ֊ադրբեջանական արյունոտ ընդհարումները 1905 եւ 1906 թվականներին, իսկ ավելի ուշ 1914 թվականին սկսած առաջին համաշխարհային պատերազմը, այնուհետեւ քաղաքացիական պատերազմը, մուսավաթականների պրովոկացիոն քաղաքականությունը, տաճիկների եւ իմպերիալիստական պետությունների ինտերվենցիան Ղարաբաղ եւ հայ բնակչության արյունոտ կոտորածը Շուշի քաղաքում եւ նրա շրջակայքում չէին կարող քաղաքը չհասցնել լիակատար անկման։
Ակամայից հարց է ծագում, ո՞րն է այն հիմնական պատճառը, որ Շուշի քաղաքը հասցրեց անկում ապրող քաղաքների շարքը Լեռնային Ղարաբաղում խորհրդային իշխանության հաստատման նախօրյակին։ Արդյո՞ք դրա պատճառը քսաներորդ դարի միայն քաղաքական դեպքերն են եւ ազգամիջյան կոտորածները, որոնք ոչնչացրին քաղաքի բնակչության զգալի մասը։
Մեր կարծիքով, XX դարի սկզբի քաղաքական դեպքերը եւ ազգային կոտորածները, անշուշտ, խիստ արագացրին Շուշի քաղաքի անկման պրոցեսը, սակայն քաղաքի աստիճանական ու դանդաղ տնտեսական անկման պրոցեսը համեմատած Անդրկովկասի այլ քաղաքների հետ կախված էր նաեւ զուտ տնտեսական պատճառներից։
Իրոք, ի՞նչ ուղղությամբ պետք է ընթանար Շուշու տնտեսական զարգացումը XIX դարի վերջին եւ XX դարի սկզբին։ Կարո՞ղ էր արդյոք Շուշին ընթանալ խոշոր արդյունաբերության զարգացման ուղիով․ իհարկե ո՛չ։ Դրա համար նա չուներ համապատասխան նախադրյալներ։ Նրա աշխարհագրական դիրքը (տարածությամբ խիստ սահմանափակ լեռնային պլատոյի վրա), որտեղ տեղ չկար ընդարձակվելու ոչ միայն խոշոր արդյունաբերական արտադրության համար, այլ նույնիսկ սովորական բնակարանային շինարարության համար, նրա բարձրությունը ծովի մակերեսից, որտեղ դժվար է երկաթուղի անցկացնել, որտեղ ջրային ռեսուրսները խիստ սահմանափակ են, այսպիսի պայմաններում Շուշին հազիվ թե կարողանար արդյունաբերական քաղաք դառնալ։ Մինչդեռ Անդրկովկասի այլ քաղաքներում արդյունաբերությունը սկսել էր զարգանալ, իսկ նրանցից մի քանիսում (Բաքվում, Թիֆլիսում, Բաթումում) նույնիսկ շատ արագ։ Անդրկովկասի շատ քաղաքներին մոտենում էին երկաթուղիները, եւ նրանց համար ստեղծվում էին ինդուստրացման պայմաններ՝ XIX դարի 80֊ական թվականներին կառուցվում է Անդրկովկասի երկաթգիծը, որը միացնում է Բաքուն, Եվլախը, Գանձակը, Թիֆլիսը, Քութայիսը, Բաթումը, իսկ XX դարի սկզբներին երկաթուղին Թիֆլիսը միացնում է նաեւ Ալեքսանդրոպոլի, Երեւանի, Նախիջեւանի եւ Ջուլֆայի հետ։
Շուշին՝ մնում էր երկաթգծերից հեռու։ Ամենից մոտ տեղադրված երկաթուղային կայանը՝ Եվլախը գտնվում էր ավելի քան 100 կիլոմետր հեռավորության վրա, իսկ ապրանքները խճուղով Շուշի տեղափոխելը կարելի էր միայն ֆուրգոններով կամ գոմշի սայլերով։ Ճիշտ է, Եվլախ երկաթուղային կայանը Շուշու համար մեծ նշանակություն ուներ որպես փոխաբեռնման կետ, որի միջոցով քաղաքը կապվում էր Անդրկովկասի եւ Ռուսաստանի այլ երկաթուղային կայանների հետ, բայց եւ այնպես Շուշու տնտեսաաշխարհագրական դիրքը իր հարմարության տեսակետից չէր կարող համեմատվել Անդրկովկասի խոշոր քաղաքների հետ, որոնք անմիջապես գտնվում էին երկաթուղիների վրա։
Այսպիսով, Շուշին XIX դարի վերջին եւ XX դարի սկզբին չէր կարող դառնալ արդյունաբերական քաղաք։ Նրա տնտեսաաշխարհագրական դիրքի բոլոր պայմանները աննպաստ էին դրա համար, նույնիսկ արդյունաբերական ձեռնարկությունները, այսինքն՝ մետաքս մանող եւ մետաքսի թել ոլորող ֆաբրիկաները (ինչպես այն ժամանակ էին անվանում գործարանները), տեղադրված էին, ինչպես մենք տեսանք, ոչ թե Շուշի քաղաքում, այլ մեծ մասամբ քաղաքից դուրս, Լեռնային Ղարաբաղի գյուղերում։
XIX դարի վերջին եւ XX դարի սկզբին քաղաքի հետագա զարգացումը չէր կարող ընթանալ հին ճանապարհով, այսինքն առեւտրի եւ արհեստների զարգացման ուղղությամբ, որովհետեւ հնարավորությունը եւս Շուշի քաղաքի առաջ խիստ սահմանափակված էր։ Նախ արհեստավորական արտադրությունը ապրում էր իր անկման վիճակը, այն դեպքում, երբ Ռուսաստանում սկսել էր զարգանալ ֆաբրիկա֊գործարանային խոշոր արտադրությունը։ Մյուս կողմից Շուշու, որպես առեւտրական կենտրոնի նշանակությունը անշուշտ նույնպես պետք է թուլանար։ Չէ որ Շուշին, որը առաջ գտնվում էր հաղորդակցության եւ առեւտրական հիմնական ուղիների վրա, Ղարաբաղում, Զանգեզուրում, Ղափանում, Նախիջեւանում եւ նշված տարածքի սահմաններում միակ խոշոր առեւտրական կենտրոնն էր, այժմ նա աստիճանաբար կորցնում էր իր այդ նշանակությունը։ Սկսում էին զարգանալ Դաշտային Ղարաբաղի բնակավայրերը՝ Աղդամը, Բարդան, Կարյագինը, կառուցվեցին նոր խճուղիներ եւ սայլուղիներ, որոնք իրար հետ կապեցին Դաշտային Ղարաբաղի գյուղերն ու բնակավայրերը, իսկ այդ հանգամանքը չէր կարող բացասական ազդեցություն չունենալ Շուշու առեւտրի զարգացման վրա։ Մյուս կողմից, շնորհիվ XX դարի երկաթուղային նոր կառուցումների, Նախիջեւանը, Ջուլֆան եւ Արաքսի հովտի այլ կետերը նոր առեւտրական կապեր ստացան եւ ելք ստեղծեցին դեպի Անդրկովկասի կենտրոնները։
Պարզ է, որ քաղաքի հետագա զարգացման ու աճի հնարավորությունը, նրա կարեւոր տնտեսական նշանակության պահպանման ճանապարհը Անդրկովկասում XIX դարի վերջում արդեն զգալի չափով փակված էր։ Բայց, իհարկէ, Շուշի քաղաքի կատաստրոֆիկ անկումն, անշուշտ, կապված է այն քաղաքական դեպքերի եւ ազգային կոտորածների հետ, որոնք տեղի ունեցան 1905 եւ 1906 թվականների ամառը, իսկ հետո 1918—20 թվականներին։
Շուշի քաղաքն առաջին ուժեղ հարվածը ստացավ 1905 թվականի ամռանը (օգոստոսին) հայ֊ադրբեջանական ազգային կոտորածների հետեւանքով, երբ հրդեհի ենթարկվեց հայկական թաղամասի ստորին հատվածը, որը գտնվում էր Ղազանչեցոց եկեղեցուց եւ Թոփխանայից ցածր, այրվեցին նաեւ մի շարք տներ քաղաքի այլ մասերում։ Այս տեղամասում էին գտնվում ամենալավ տներն ու խանութները Թոփխանայից եւ քաղաքի Ղանթարից սկսած մինչեւ Ագուլյաց եկեղեցին եւ ավելի ցած հրդեհի էր մատնված նաեւ ադրբեջանական թաղի մի հատված քաղաքի ստորին մասում եւ մի փոքր ադրբեջանական թաղ֊քաղաքի վերին, ռուսական զորանոցի մոտ, որտեղ գտնվում էին կաթնավաճառ Նասիրի տունը եւ մի քանի այլ տներ։ Այրվել էր եւ Խանդամիրյանի թատերական դահլիճը։ Քաղաքի այրված մասը հետագայում չի վերակառուցվել, մինչեւ որ այդ ավերած ու այրված մասին 1920 թվականին միանում է համարյա ամբողջ ավերված հայկական քաղաքամասը։
1905 թվականի ազգամիջյան կոտորածներին, 1906 թվականի ամռանը հետեւում են նոր արյունահեղ դեպքեր։ Այս կոտորածների հետեւանքով Շուշու բնակչության քանակը զգալի չափով պակասում է։ Տեղական բուրժուազիան հեռանում է Շուշի քաղաքից եւ հաստատվում այլ վայրերում, հեռանում է նաեւ չքավոր բնակչության մի մասը՝ աշխատանք եւ ապրուստ փնտրելու։ Այնուամենայնիվ, Շուշին շարունակում էր մնալ արհեստավորների եւ վաճառականների քաղաք, բայց վաճառականները դարձել էին մանր վաճառականներ, արհեստավորները աղքատացել էին, մի խոսքով քաղաքը աղքատիկ էր դարձել, մինչեւ որ նա ստացավ իր վերջին հարվածը խորհրդային իշխանության հաստատման նախօրյակին՝ 1920 թ․ մարտի 22֊ին։
Շուշի քաղաքի եւ Լեռնային Ղարաբաղի տնտեսական կացության մասին որոշ պատկերացում են տալիս այն տվյալները, որ վերաբերում են մետաքսի թել մանող եւ ոլորող գործարաններին, որ 1915 թվականին գտնվում էին Լեռնային Ղարաբաղի գյուղերում։ Մետաքսի թել մանող եւ ոլորող ֆաբրիկաների («գործարանների») մասին Շուշու գավառում կազմել ենք հետեւյալ ընդհանրացրած եւ որոշ չափով կրճատած աղյուսակը, որի հիմքում գրել ենք Գանձակի նահանգի ավագ տեսչի զեկուցագիր այդ գործարանների մասին<ref>Архив Министерства Внутренних дел Аз. ССР, исторический отдел, фонд 975, опись 1, единица хранения 1, «сведения о шелкомотальных и шелкокрутильных заводах в Шушинсков уезде с 1-го января 1915 г. по 1 января 1916 г., составленные старшим фабричным инспектором Елисаветпольской губернии».</ref>։

Ըստ կարգի

Գործարանատերերի անուն, ազգանուններ

Որտեղ է գտնվում ձեռնարկը

Հիմնադրման տարեթիվը

Բանվորների քանակը

12—15 տարեկանից պակաս

Դեռահասներ 15—17 տ․

Չափահաս (ընդամենը)

աղջ

կին

աղջ

կին

տղա

կին

տղջ

կին

Վերածված աշխատավարձի 1/1—1915 1/1—16 թվակ․

Որտեղ է արտահանվում արտադրանքը

Ծանոթություն

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

1

Համբարձում Գաբրիելի Հարունյան ժառանգների հետ
(մետաքս մանելու գործ)

Քոլաթաղ

1907

2

26

9

62

11

88

7240 ռուբ․

Մոսկվա

Մարսել

(Եվլախով)

մեկ շոգեկաթսա

2

Գրիգոր Հովհաննեսի Ալավերդյան (մետաքս մանելու
գործ)

Խնձորեստան

1911

12

16

2

6

2

34

3000

Մոսկ․ Մար․

չի արտադր․

պատ․ պատճ․

3

Դանիել Գաբրիելի Հարունյան (մանելու եւ
ոլորելու գործ․)

Կրկժան

1873

31

45

31

45

5411

Մոսկվա

Մարսել

(Եվլախով)

4

Նույնը (մետաքս մանելու եւ ոլորելու գործարան)

Խանքենդ

1900

8

40

8

40

5097

26կ․

Մոսկ․ Մարսել Եվլախով

5

Նույնը (մետաքս մանելու եւ ոլոր․ գործարան)

Քարին տակ գ․

1880

17

60

17

60

2624

66կ․

Մոսկվա

Մարսել

(Եվլախով)

6

Նույնը (մետաքսի թել մանելու եւ ոլորելու
գործարան)

Ղարաբուլաղ

1880

6

20

6

20

1722

93կ․

Մոսկվա

Մարսել

(Եվլախով)

7

Նույնը (մետաքսաթել մանելու եւ ոլորելու գործ․)

Սղնախ

1882

6

15

6

15

399

02կ․

Մոսկ․ Մարսել Եվլախով

8

Նույնը (մետաքսաթել մանելու եւ ոլորելու գործ․)

Չանախչի

1882

8

60

8

60

3356 ռ․

95կ․

Մոսկ․ Մարսել Եվլախով

9

Բաբաջան Մկրտչի Ղազարյան

Դաղբուլաղ

1905

22

12

3

11

3

45

2620ռ․

Մոսկ․ արտասահ․ Շուշի

10

Դավիթ Սերգեյի Ներսեսով (մետաքս մանելու
գործարան)

Խնձորեստան

1900

12

12

2

24

2

48

3200 ռ․

Մոսկվա

Վարշավա

Շուշի

11

Նույնը (մետաքս մանելու գործարան)

Կիշլա

1890

12

20

2

24

2

56

3480 ռ․

Մոսկվա

Շուշի

12

Դանիել Սերգեյի Ներսեսով (Դավիթ Ներսեսովիչին
պատկանող մետաքս մանող գործ․ վարիչ)

Ղայրալիքենդ

1900 երկ․ անգ հրդ․ հ․ 1912

10

15

4

12

4

87

2700 ռ․

Մոսկվա

Վարշավա

13

Դանիել Սերգեյի Ներսեսով֊մետաքս մանող
գործարանի վարիչ

Շուշիքենդ

1885

5

12

2

22

2

39

3280 ռ․

Մոսկվա

Վարշավա

Շուշի

14

Տեր֊Կրիկորով Բեգլյար Հակոբի (մետաքս մանող
գործ)

Կայարալի

1901

15

15

4

10

4

40

1231 ռ․

Մոսկվա

15

Ն․ եո Ա․ Տեր֊Մկրտիչեւներ (մետաքս մանող
գործարան)

Զարգանաշեն

1905

7

30

7

30

1048 ռ․

23 կ․

Մոսկվա

Մարսել

16

Նույնը (մետաքսաթել մանելու գործարան)

Տող կապ․

Շուշու միջոցով

8

8

30

8

38

3479

Մոսկվա

Մարսել

17

Նույնը (մետաքսաթել մանելու գործարան)

Թաղլար

8

50

8

50

4341 ռ․

Մոսկվա

Մարսել

18

Համբարձում Գաբրիելի Հարունյան (մետաքսյա թել
մանող գործ․)

Խնածախ

1892

2

30

10

76

12

106

16840

Մոսկվա

Մարսել

երկ․ շոգ․ կաթսա

19

Համբարձում Գաբրիելի Հարունյանի ժառանգները

Բալլուջա

1888

3

48

17

91

20

139

21960

Մոսկվա

Մարսել

մեկ շոգեկաթսա

20

Բաբաջան Մկրտչի Ղազարյան (մետաքսաթել մանող
գործ․)

Կարաքեթուկ

Հայտնի չէ գն․ է

16

16

2

8

2

40

2500

Մոսկվա

արտասահ․

Շուշի

21

Կոնստանդին Ավետիսի Հովակիմյան (թել մանող
գործ․)

Սեյգիշեն

1899

15

1

22

2

15

3

52

3700

Մոսկվա եւ տեղում

22

Ալեքսանդր Շամիլի Տեր֊Իսրայելյան (վարձակալ․ Հ․
Հարունյանի ժառ․ կողմից (մանվածքային) գործարան)

Բաղարա

1901

2

25

8

70

10

95

15020

Մոսկվա

Մարսել

1915 թ․ մետաքսի արդյունաբերության նկատմամբ մեր ներկայացրած այս տվյալներից, որ տալիս է գործարանների տեսուչը Շուշու գավառի մասին, պարզ երեւում է, որ մետաքսի արդյունաբերությունը Լեռնային Ղարաբաղում դեռեւս խոշոր տեղ է գրավում։ Նա ներկայացնում է 22 մետաքսի թել մանող գործարան, որից 6֊ն ունեին նաեւ մետաքսի թել ոլորելու ձեռնարկություններ։
Գործարաններում աշխատող բոլոր բանվորների քանակը հասնում էր 1341 հոգու, որոնցից 1177 հոգի կանայք են, իսկ 164 հոգի՝ տղամարդ։ Կանանց աշխատանքը այս գործարաններում պարզապես գերակշռում է, որովհետեւ նրանց աշխատանքը գործարանատերերի կողմից անհամեմատ ավելի ցածր է գնահատվում։ Բոլորովին աննշան էր անչափահաս եւ դեռահաս կանանց աշխատանքի վարձատրությունը, ուրեմն եւ բանվորուհիների թիվը այդ հասակում բավական մեծ քանակ է կազմում։ Գործարաններում աշխատող անչափահաս (12֊ից մինչեւ 15 տարեկանից պակաս հասակ ունեցող) աղջիկների թիվը հավասար էր 119 հոգու, իսկ դեռահաս (15—17 տարեկան) բանվորուհիների թիվը՝ 295 հոգու։
Բոլոր գործարանները, բացառությամբ մեկի (ցուցակում 18) օգտվում են մեկական շոգեկաթսայով։
Լեռնային Ղարաբաղի 22 գործարաններում աշխատող բանվորների տարեկան աշխատավարձը հասնում էր 112, 268 ռուբլու (չհաշված կոպեկները)։ Շուշու գավառի գործարաններն իրենց արտադրանքը բացառապես արտահանում են Մոսկվա, Մարսել, Վարշավա կամ արտասահմանյան այլ քաղաքներ, սպառվում էր նաեւ Շուշիում։ Արտասահման ուղարկվող արտադրանքը մեծ մասամբ անցնում էր Եվլախով։
1915 թվականին վերաբերող մեջ բերած տվյալները մնացին Շուշու անցյալ փառքի եւ գալիքի անկման կենդանի վկայություններ։ Վրա էին հասնում Շուշու վերջնական անկման տարիները։
1918—20 թվականներին իմպերիալիստական պետությունների եւ Ադրբեջանի ազգայնական կուսակցությունների դրդումով ու անմիջական մասնակցությամբ արյունալի կոտորածներ են սկսվում Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններում, որոնք վերջանում են 1920 թ․ մարտի 22֊ին Շուշի քաղաքի հայկական մասի լիակատար ավերումով ու հրդեհումով։ Դրան հետեւում է այն, որ քաղաքը դատարկվում է իր բնակչությունից։ Նախ քաղաքից փախչում է հայ բնակչությունը, ապա սկսում են հեռանալ նաեւ ադրբեջանցիները։
Շուշին դադարում է լինել Ղարաբաղի խոշոր առեւտրական եւ արհեստավորական կենտրոնը, նա շուտով կորցնում է նաեւ Ղարաբաղի վարչական կենտրոն լինելու իր իրավունքը։ Նրա տեղը գրավում է Ստեփանակերտը, որը շնորհիվ իր մի շարք առավելությունների, 1923 թվականից դառնում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վարչական կենտրոնը։
==Գլուխ III — Շուշու բնակչությունը XVIII դարից մինչեւ մեր օրերը==
Յուրաքանչյուր քաղաքի տնտեսական, քաղաքական ու մշակութային աճի, մասնավորապես նրա զարգացման էտապներիեւ բեկումնային պահերի մասին հաճախ կարելի է դատել նրա բնակչության թվի փոփոխությամբ։ Բնակչության դինամիկան քաղաքի ծագման օրերից սկսած կարող է միաժամանակ նրա պատմական զարգացման ճիշտ պարբերացման չափանիշ հանդիսանալ։
Դառնալով Շուշի քաղաքին, նկատենք, որ միշտ չէ, որ մենք բավարար տվյալներ ունենք այդ քաղաքի բնակչության թվի ու կազմի մասին՝ նրա զարգացման բոլոր էտապներում։ Դա առավելապես վերաբերում է Շուշու զարգացման սկզբնական էտապներին, թեեւ հետագա շրջաններում էլ բնակչության թվին վերաբերող տվյալները հաճախ ստույգ չեն։
Շուշու բնակչության թիվը որոշելու հարցում մեզ համար աղբյուրներ են հանդիսացել․
1) Հին նշանավոր ճանապարհորդների ցուցումները․
2) Շուշում ըստ ընտանիքների կազմած կամերալ ցուցակները, որտեղ նշված են ընտանիքների բոլոր անդամները — (посемейные списки)․
3) 1897 թվականի համառուսական 1921, 1926 եւ 1959 թ․ համամիութենական մարդահամարների տվյալները։
4) «Кавказский календарь», պաշտոնական օրացույցի տվյալները<ref>Այդ օրացույցները հրատարակվել են Թիֆլիսում, սկսած XIX դարի քառասունական թվականներից մինչեւ 1916 թվականը եւ մեծ մասամբ տալիս են Շուշում կազմված ընտանեկան ցուցակների թվերը։</ref>։
5) Առանձին ուսումնասիրություններում հանդիպած թվերը։
Վերոհիշյալ աղբյուրները համարժեք չեն․ նրանցում բերվում են հակասական տվյալներ, որոնք ճշգրտման կարիք ունեն։ Համենայն դեպս, մեզ հայտնի աղբյուրներն որոշ քննադատական մոտեցումով հնարավորություն են տալիս պատկերացում կազմել Շուշու բնակչության թվի եւ ազգային կազմի մասին<ref>Այս տեսակետից բնորոշ է «Ազգագրական հանդեսի» առաջին համարում (Թիֆլիս, 1897 թ․) լույս տեսած Երվանդ Լալայանի «Վարանդա» աշխատության եւ Է․ Աթարբեկյանի «Վիճակագրական տեղեկություններ» վերնագիրը կրող հոդվածի այն ցուցումը, որտեղ հեղինակը, նշելով իր աղբյուրները, մասնավորապես 1886 թվականի ընտանեկան ցուցակների հիման վրա կազմած «Свод статистических данных о населении Закавказья» աղբյուրը գրում է․ «Այս հիմնարկությունների հավաքած նյութերի ձեռնահասությունը վիճակագրության գործում չափազանց կասկածելի է», «նրանց նյութերի վրա հիմնվող մեր տեղեկությունները բնականաբար միայն մոտավորապես ճիշտ են», բայց «այդ թվերը եւս ընդունակ են ընդհանուր գծերով ցույց տալ» վիճակագրական մի քանի երեւույթների զարգացումը Շուշու գավառում։ Նույն համարում Ղազար Տեր֊Ղազարյենը «Տնտեսական դրույթներ Վարանդայում» հոդվածում (էջ 77—100), խոսելով «Кавказский календарь»֊ի մասին (որի մի քանի համարների վրա նա հենվում է), ասում է․ «Անկարելի է այնտեղից արտագրել թվեր, անհոգ մնալով նրանց ճշտության նկատմամբ»։</ref>։
Թե որքան բնակչություն է ունեցել Շուշին մինչեւ Փանահ խանին ենթարկվելը եւ Ղարաբաղի խանության կենտրոն դառնալը, մեզ հայտնի չէ։ Միայն կարելի է ենթադրել, որ նա շատ բնակչություն ունենալ չէր կարող, այլապես այդ մասին այս կամ այն կերպ հայտնի կլիներ։
Փանահ խանի ժամանակ, XVIII դարի հիսնական թվականներին Շուշին դառնում է բերդաքաղաք եւ խանի բնակության վայրը։ Որպես Ղարաբաղի խանության կենտրոն, Շուշին արագորեն սկսում է աճել, գնալով ավելանում է նրա բնակչությունը։
Երբ բերդի կառուցումն ավարտվելուց մի տարի հետո Իրանի Մահմեդ Հասան խան Ղաջարը (Աղա Մահմեդ շահ Ղաջարի հայրը), հարձակվում է Շուշու վրա, նրա դեմ ընդհանուր ուժերով դուրս են գալիս մահմեդականներն ու հայերը եւ մեծ վնաս հասցնում նրա բանակին։ Մահմեդ Հասան խանը չի էլ կարողանում մոտենալ քաղաքի պարիսպներին եւ հետ է նահանջում։ Պարզ է, որ Շուշին իր կառուցման հենց առաջին օրերից դարձել էր հզոր բերդաքաղաք եւ չէր կարող առանց զգալի պաշտպանողական ուժերի լինել։ Այդ մասին Ջամալ Ջիվանշիրը գրում է, որ Փանահ խանը, հիմնելով Շուշի բերդը, «այնտեղ է տեղափոխել Շահբուլաղում բնակվող բոլոր ռայաթներին, նաեւ ազնվական մարդկանց ընտանիքներին, մելիքներին, ծառայողներին եւ քեդխոդաներին (գյուղական տանուտերերին) եւ նրանց տեղ է հատկացրել բերդի մեջ բնակվելու համար»<ref>Տե՛ս Mирза Джемал Дживаншир, «История Карабаха» изд. АН Азерб. ССР Баку, 1959, стр. 72 и след.</ref>։
Ղարաբաղի խաները քաղաքի պաշտպանության համար չէին կարող վստահել միայն բերդի անառիկությանը եւ նորակառույց ամուր պարիսպներին, ուստի ամեն կերպ աշխատում են ավելացնել քաղաքի բնակչությունը։ Ըստ երեվույթին, Շուշու հայ բնակչությունը սկզբում կազմում էր պարիսպներ ու շենքեր կառուցող բանվորների եւ արհեստավորների հիմնական մասը, որոնց շուտով միանում են նաեւ առեւտրով զբաղվողները<ref>Մահմեդական բնակչության մեջ գերակշռում էին ռայաթները, քոչվորությամբ զբաղվողները, նոքարները, բեկերը, զինվորական դասը։</ref>։
Մեզ հայտնի է, որ Շուշու նորակառույց բերդի առաջին բնակիչներից էին խանի բարեկամ եւ հավատարիմ դաշնակից Մելիք Շահնազարն եւ նրա մարդիկ։ Շուտով Շուշի են տեղափոխվում զգալի թվով հայեր նաեւ Արաքսի շրջանի գյուղերից՝ Նախիջեւանի խանության սահմաններից։ Դեռեւս մինչեւ Ղարաբաղը ռուսական տիրապետության տակ անցնելը, այսինք Ղարաբաղի խանության ժամանակաշրջանում, Շուշու հայերը բաժանվում էին ղազանչեցոց (Շահկերտից եկած), ագուլեաց (Ագուլիսից եկած) եւ ղարաբաղցոց (հետագայում Թազա ժամի) եկեղեցական ծխերի։ Ըստ Լեոյի, այս հայերը Շուշի էին տեղափոխվել բնակվելու բերդի հիմնադրման հենց առաջին տարիներից<ref>Լեո, Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի, Թիֆլիս 1914, էջ 61—63։</ref>։ Մի քանի տասնյակ տարի հետո Շուշում բնակություն են հաստատում նաեւ մեղրեցիները, կազմելով առանձին եկեղեցական համայնք<ref>Այս ծխերի մասին խոսում է XIX դարի քսանական թվականների նշանավոր պատմագիր Մ․ Թաղիադյանը իր «Ճանապարհորդություն ի Հայս» գրքի մեջ, չհիշատակելով մեղրեցոց եկեղեցին։ Ըստ երեւույթին մեղրեցիները Թաղիադյանի այցելությունից հետո են տեղափոխվել Շուշի։</ref>։
Բացի Շահկերտի, Ագուլիսի եւ Մեղրու Շուշի գաղթած հայերից, քաղաքի բնակչության մեջ հետզհետե աճում էր նաեւ Ղարաբաղի գյուղերից քաղաք տեղափոխված հայերի թիվը, մանավանդ XIX դարի ընթացքում, երբ Ղարաբաղում հաստատվում է Ռուսաստանի տիրապետությունը։ Սակայն որքա՞ն էր Շուշու բնակչությունը XVIII դարի վերջերին, երբ գոյություն ուներ Ղարաբաղի խանությունը, եւ այդ բնակչության քանի՞ տոկոսն էին կազմում հայերը։ Այդ հարցին ճիշտ պատասխանելու համար մենք թեեւ անմիջական սկզբնաղբյուրներ չունենք, բայց XIX դարի քսանական թվականներին Շուշում եղած ճանապարհորդների ցուցումները եւ մի շարք այլ տվյալները հիմք են տալիս պնդելու, որ Ղարաբաղի խաների տիրապետության օրերին, այսինքն XVIII դարի վերջին եւ XIX դարի սկզբին Շուշու մշտական բնակչությունը հասնում էր մի քանի հազարի։ Ադրբեջանում կան պատմաբաններ, որոնք հակված են չափազանցնելու Շուշու բնակչության թիվը, համարելով 10 հազարից շատ ավելի, համեմատելով այն XVI դարի Շամախի քաղաքի բնակչության հետ<ref>Տե՛ս Ф. Алиев, Города Северного Азербайджана во второй половине XVIII века (диссертацион. работа). Баку, 1957 г,, см. Архим института истории АН Азерб. ССР, инв. № 510.</ref>։ Սակայն այդ պնդումը մենք անհիմն ենք համարում։ Խանական տիրապետության տարիներին Շուշու մշտական բնակչության թիվը հազիվ թե հասներ 10 հազարի։ Ճիշտ է, պատերազմական իրադարձությունների ժամանակ քաղաքում կարող էր հավաքվել համեմատաբար մեծ բազմութիւն, պաշտպանություն փնտրելով բերդի ամուր պարիսպների մեջ, բայց մեզ հետաքրքրում է քաղաքի մշտական բնակչությունը։
Պրոֆեսոր Ի․ Պետրուշեւսկին իր «Ադրբեջանի խանությունները XVIII դարի երկրորդ կեսին» հոդվածում գրում է, որ միայն հինգ քաղաքներ՝ Դերբենդը, Ղուբան, Բաքուն, Գանձակը եւ Շուշին ունեին յուրաքանչյուրը 5 հազարից մի քիչ ավելի բնակիչ<ref>Տե՛ս Архив института истории Академии наук Азерб. ССР, Баку, 1958</ref>։ «Ադրբեջանի պատմության» մեջ<ref>Տե՛ս История Азербайджана, т. I, изд. Акад. наук Азерб. ССР, Баку, 1958.</ref> ասված է, թե Շուշին պաշտպանելու համար հավաքվել էր 15 հազար հոգի, սակայն այս թիվը եւս քաղաքի մշտական բնակչության վկայությունը չէ, մանավանդ, որ նույն գրքի 380 էջում պարզորոշ գրված է, որ «XVIII դարի վերջին Հյուսիսային Ադրբեջանի եւ ոչ մի քաղաք 6 հազարից ավելի բնակիչ չուներ»։
XIX դարի 20֊ական թվականներին Շուշու բնակչության մասին որոշ տեղեկություններ են տալիս հայտնի ճանապարհորդներ Մեսրովբ Թաղիադյանը եւ անգլիացի Գեւորգ Կեպպելը։ Առաջինը Շուշում եղել է 1821 թ․ Եփրեմ կաթողիկոսի հետ, այն ժամանակ, երբ Ղարաբաղը փաստորեն արդեն գտնվում էր ռուսական տիրապետության տակ, իսկ Մեհտի խանն էլ դեռ պահպանում էր խանության որոշ արտոնություններ։ Թաղիադյանը գրում է, որ Շուշում բնակվում են հայեր եւ թուրքեր։ Հայերը Շուշում ունեն երեք եկեղեցի՝ «Ագուլեցվոց, Ղարաբաղցվոց եւ Ղազանչվոց» եւ կազմում են 500 տուն (ծուխ)<ref>Տե՛ս Մեսրովբ Թաղիադյան, ճանապարհորդություն ի Հայս, Կալկաթա, 1847, էջ 286։</ref>։ Եթե ընդունենք, որ յուրաքանչյուր ծուխ բաղկացած էր մոտավորապես հինգ հոգուց, քաղաքի հայ բնակչության թիվը կկազմեր մոտ 2500 հոգի։
Երկրորդ նշանավոր ճանապարհորդը՝ անգլիացի Գեւորգ Կեպպելը իր գրքում<ref>Кеппель Г., Личный рассказ о поездке из Индии в Англию в 1824 г. Շուշի քաղաքինի վերաբերող հատվածի անգլիական բնագրից կատարած ռուսերեն թարգմանությոնը տես Ադրբեջանական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի արխիվում, № 878։</ref> պնդում է, որ 1824 թվականին, երբ նա եղել է Շուշում, այդ քաղաքում բնակվում էին 2 հազար տուն (այսինքն մոտավորապես 10 հազար հոգի), որոնց 3/4֊ը կազմում էին թաթարները։ Այսպիսով, Շուշու բնակչությունը XVIII դարի վերջի համեմատությամբ զգալի չափով աճել էր, որ միանգամայն հավանական է ռուսական տիրապետության օրերին, երբ երկրում խաղաղություն էր տիրում։
Մի այլ պատմական աղբյուրում<ref>«Обозрение Росийский владений Закавказом в статистическом, этнографическом, топографическом и финансовом отношениях», т. IV, Санкт-Петербург, 1836, стр. 361—370․</ref>, որ վերաբերում է XIX դարի 30֊ական թվականներին եւ պաշտոնական հրատարակություն է, մենք գտնում ենք Անդրկովկասի մի քանի քաղաքների բնակչությանը վերաբերող հետեւյան թվերը, որոնց համաձայն կարելի է որոշել Շուշու բնակչության թիվը եւ նրա տեղը Անդրկովկասի այլ խոշոր քաղաքների շարքում։
:::::Աղյուսակ № 4

Քաղաքներ

Տների (ծխերի) քանակը

Շնչերի քանակը

Հայեր

Վրացիներ

Թուրքեր

Այլ ազգ

Ընդամենը

1.

Թիֆլիս

4936

9447

1947

187

11581

2.

Նուխի

2791

827

6558

7385

3.

Երեւան

2750

2148

3752

5900

4.

Շամախի

2233

566

5000

5566

5.

Շուշի

1698

2392

2667

5059

6.

Բաքու (ֆորշտատի հետ)

1358

184

3709

3893

7.

Նախիջեւան

1330

988

1882

2870

8.

Ղուբա

645

1984

1984

9.

Օրդուբադ

804

84

1684

1768

Մեր բերած աղյուսակի թվերը բացարձակ ճիշտ համարել չի կարելի, քանի որ կազմված են առանց ստույգ մարդահամարի, վերաբերում են միայն քաղաքաբնակ գլխավոր ազգություններին եւ այլն, սակայն այս մոտավոր թվերի հիման վրա կարելի է հանգել հետեւյալ եզրակացության․
1․ XIX դարի 30֊ական թվականներին Շուշին իր բնակչության թվով Անդրկովկասի խոշոր քաղաքներից մեկն էր, գրավում էր 5֊րդ տեղը Թիֆլիսից, Նուխուց, Երեւանից, Շամախուց եւ զգալի չափով գերազանցում էր Անդրկովկասի մյուս քաղաքներին։ Այդ բանը հաստատվում է նաեւ մյուս աղբյուրներով։
2․ Շուշու բնակիչների թիվը պետք է հաշվել ոչ թե 5059 շունչ, այլ դրա կրկնակին, այսինքն մոտավորապես 10 հազար շունչ, որովհետեւ աղյուսակում նշված են միայն արական սեռին պատկանողները, ինչպես այդ արվում էր այն ժամանակ։ Մեր բերած թիվը (10 հազար բնակիչ) համապատասխանում է Շուշու բնակչության մասին Կեպպելի վերոհիշյալ տեղեկանքին։
3․ Հայերն այդ շրջանում Շուշու բնակչության փոքրամասնությունն էին կազմում, սակայն մահմեդականների թիվը հայերից այնքան էլ մեծ չէր։
Շուշում բնակվող հայերի թվի մասին տվյալներ է բերում Լեոն իր «Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի պատմության» մեջ՝ Ղարաբաղի կոնսիստորիայի № 15 գործի հիման վրա։ Ըստ այդ փաստաթղթի Շուշու հայերը ըստ եկեղեցական ծխերի կազմում էին<ref>Տե՛ս Լեո, Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի, էջ 64։ Այս ցուցակի թվերի հանրագումարը մեր կազմածն է։</ref>։ (Աղ․ № 5)
:::::Աղյուսակ № 5

Եկեղեցական ծխեր

Ծխերի թիվը

Շունչ

Արական

Իգական

միասին

Ագուլյաց եկեղեցի

447

1304

1174

2478

Ղազանչեցոց »

367

1221

1014

2237

Մեղրեցոց »

102

241

217

458

Ընդամենը

916

2766

2405

5171

Աղյուսակից երեւում է, որ Շուշու հայերը 1840 թվականին կազմում էին 5171 շունչ։ Քաղաքաբնակ մահմեդականների հետ միասին 1840 ․ Շուշու բնակչության ընդհանուր թիվը 10 հազարից ավելի պետք է լիներ, որովհետեւ մահմեդականները դեռեւս մեծամասնություն էին կազմում։
1852 թվականին «Кавказский календарь»֊ում բերվում են Անդրկովկասի քաղաքների բնակչության թվին վերաբերող մի շարք տվյալներ, որոնք օգնում են որոշելու Շուշու բնակչության ազգային կազմը եւ նրա տեղը Անդրկովկասի քաղաքների շարքում<ref>Տե՛ս «Кавказский календарь» на 1852 г., статья Конторовича «Шуша», стр. 430—435․ Շուշու բնակչության թիվը "Кавказ. календарь"֊ի 1851 թվականի տված ցուցակում աննշան չափով տարբերվում է նույն թվականի համարում տպագրված Կոնտորովիչի բերած թվերից, որը չի խանգարում ընդհանուր առումով որոշելու Շուշու տեղը մնացած քաղաքների շարքում։</ref>։
:::::Աղյուսակ № 6

Եկեղեցական ծխեր

Ծխերի թիվը

Շունչ

Արական

Իգական

միասին

Ագուլյաց եկեղեցի

447

1304

1174

2478

Ղազանչեցոց »

367

1221

1014

2237

Մեղրեցոց »

102

241

217

458

Ընդամենը

916

2766

2405

5171

Այս թվերից պարզ երեւում է, որ Շուշու բնակչությունը 1840 թվականից հետո բավական աճել է, հասնելով 12731֊ի, իսկ քաղաքում բնակվող հայերի եւ մահմեդականների թիվը 1852 թ․ համարյա հավասարվել։
Հետաքրքիր է, իր բնակիչների թվով, Շուշու գրաված տեղն Անդրկովկասի այլ քաղաքների շարքում, որ երեւում է «Кавказский календарь»֊ի 1852 թ․ տվյալների հիման վրա մեր կազմած հետեւյալ աղյուսակից․
:::::Աղյուսակ № 7

Քաղաքներ

Բնակչության թիվը

Թիֆլիս

34,888

Շամախի

19,558

Նուխի (1854 թ․)

17,943

Շուշի

12,774

Երեւան

12,603

Ախալցխա

12,374

Դերբենդ

12,216

Ալեքսանդրոպոլ

11,280

Գանձակ (1854 թ․)

10,938

Ղուրա

9,143

Բաքու

7,431

Նախիջեւան

4,889

Քութայիս

2,723

Ինչպես երեւում է աղյուսակից, Շուշին 1852 թ․ եղել է Անդրկովկասի ամենամեծ քաղաքներից մեկը՝ իր բնակչությամբ գրավելով 4֊րդ տեղը։ Շուշուց ավելի բնակչություն ունեին միայն Թիֆլիսը՝ Անդրկովկասի ամենախոշոր քաղաքը, Շամախին եւ վերջապես Նուխին։ Շուշին երկու անգամ ավելի բնակիչ ուներ, քան Բաքուն, ավելի մեծ էր, քան Գանձակը, Երեւանը, Ախալցխան, Դերբենդը, Ալեքսանդրապոլը, երեք անգամ ավելի՝ քան Նախիջեւանը, իսկ Քութայիսը Շուշու համեմատությամբ աննշան բնակավայր էր։
Երկու տարի անց Շուշու բնակչության թիվը հասնում է արդեն 15194 հոգու<ref>Տե՛ս «Кавказский календарь» на 1854.</ref>, իսկ 1860 թվականին, համաձայն Շուշում կազմած ընտանեկան ցուցակների, քաղաքում բնակվում էր 17,484 մարդ, որ կազմում էին 2966 ընտանիք (ծուխ)։ Առաջին (հայկական) քաղաքամասում բնակվում էին 9533 շունչ, իսկ երկրորդում (մահմեդականների) — 7951 շունչ, այսինքն առաջինից 1582 հոգով պակաս։ Այսպիսով Շուշու բնակչությունը 6 տարվա ընթացքում ավելացել էր ավելի քան 2 հազար շնչով, իսկ հայերն արդեն կազմում էին քաղաքի բնակչության մեծամասնությունը<ref>Տե՛ս «Камеральное описание города Шуша за 1860 г.» Архив министерст. внут. дел. Азерб. ССР, фонд 10, ед. хран. 48, лист 1—1025 ուր տրված են առաջին եւ երկրորդ քաղաքամասերում բնակվող ընտանիքների անվանական ցուցակները, կազմված 1860 թ․ հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին։ Այս ցուցակները վավերացված են բազմաթիվ ստորագրություններով։ Գրքի մեջ կանանց անունները չեն բերված, ցույց է տրված միայն նրանց թիվը։</ref>։
1873 թ․ Շուշում կազմած ընտանեկան ցուցակների համաձայն<ref>Տե՛ս «Камеральное описание города Шуша за 1873 г.» Архив министер. внутр. дел Азерб. ССР, фонд 43, опись 1, 9, 13.» Այս ընտանեկան ցուցակները կազմված են Շուշում 1873 թվականին, սակայն գրքի մեջ 557 թերթից մինչեւ 565 թերթը եւ 939 թերթից մինչեւ 997 թերթը ավելացված են նոր ընտանիքներ, որոնք բնակութչուն են հաստատել քաղաքում 1837 թ․ ցուցակները կազմելուց հետո։ Հավելումն ի նկատի առնելով, քաղաքի բնակիչների թիվը՝ հասնում էր 24,014 հոգու։ Մեր կազմած աղյուսակում հաշվի են առնված միայն 1873 ․ հիմնական ցուցակները։</ref>, Շուշու բնակչության թիվը հասել էր 22,086֊ի, այսինքն 1860 թվականի համեմատությամբ աճել էր համարյա 5 հազարով։ Աննշան չափով տարբերվում է նույն թվականի համարում տպագրված Կոնտորովիչի բերած թվերից, որ չի խանգարում ընդհանուր առումով որոշելու Շուշու տեղը մնացած քաղաքների շարքում։
Այսպիսով, 70֊ական թվականներին եւս Շուշու բնակչությունը ուժեղ թափով շարունակում էր աճել, եւ Շուշին մնում էր Անդրկովկասի մեծ քաղաքների շարքում։ Բնակչության ազգային կազմի մեջ ավելի եւս հաստատվում է հայերի մեծամասնությունը։
XIX դարի վերջին տասնամյակներում Շուշում բնակվողների թվի մասին քիչ թե՝ շատ վստահելի տվյալներ մեզ տալիս են 1886 թվականի կազմած ընտանեկան ցուցակները, որոնց համաձայն քաղաքում բնակվում էր 26,806 հոգի (տղամարդ 15,768, կին՝ 11,020)։
:::::Աղյուսակ №8

Ըստ ազգությունների

Ծուխ

Տղամարդ

Կին

Ընդամենը

Հայեր

2,288

6,996

5,480

12,476

Մահմեդականներ

1,483

5,192

4,818

9,610

Ընդամենը

3,771

12,188

9,896

22,086

Այս թվերը հանդիպում են նաեւ «Кавказский календарь»֊ի 1893, 1897, 1896, 1900 թվականների համարներում, հետեւապես նաեւ 1897 թ․ համառուսական մարդահամարից հետո, ըստ որի Շուշու բնակիչների թիվը հասնում էր 25,656֊ի (13,282 տղամարդ, 12,374 կին)<ref>Նույն թվերն են բերվում «Брокгауз—Ефрон» հանրագիտարանի 9֊րդ գրքում։ Բնակչության 56,5 տոկոսը կազմում են հայերը, 43,2 տոկոսը՝ մահմեդականները։</ref>։ Այսպիսով, «Кавказский календарь»֊ը շատ հաճախ է անդրադառնում 1886 թվականի ընտանեկան ցուցակների թվերին, հաճախ նույն համարներում բերելով նաեւ 1897 թ․ համառուսական մարդահամարի թվերը։
Համեմատելով 1886 թ․ ընտանեկան ցուցակների թվերը Շուշու բնակիչների քանակի մասին 1873 թ․ ցուցակների հետ, նկատում ենք, որ քաղաքի բնակչության աճի տեմպերը զգալի չափով նվազել են․ բնակչությունը 13 տարում ավելացել է միայն 4,5 հազարով, իսկ 1897 թ․ մարդահամարի համեմատությամբ՝ 24 տարում միայն 3,5 հազարով։ Սակայն Շուշին XIX դարի վերջերին դեռեւս մնում է տարածաշրջանի ամենամեծ քաղաքների շարքում, գրավելով երրորդ տեղը՝ Բաքվից ու Գանձակից հետո։
1897 թ․ համառուսական մարդահամարի համաձայն, տարածաշրջանի քաղաքների բնակիչների թվի մասին հետեյալ տվյալներ ունենք։
:::::Աղյուսակ №9

Բաքուն

112,253 բնակիչ

Գանձակը

32,090 »

Շուշին

25,646 »

Նուխին

24,811 »

Շամախին

20,000 »

Այստեղ պարզ երեւում է, որ XIX դարի վերջին առանձնապես ուժեղ չափով աճել է Բաքուն որպես բուռն զարգացող արդյունաբերական կենտրոն։ Շուշուց առաջ է անցել Գանձակը, սակայն Շուշին մնացած քաղաքներից ավելի բնակչություն ունի։
1897 թվի համառուսական մարդահամարի տվյալներն ըստ երեւույթին, ավելի վստահելի են եւ եթե 1886 թվականին Շուշում կազմած ընտանեկան ցուցակները ստույգ են, ապա դուրս է գալիս, որ Շուշու բնակչությունը 1897 թ․ 1886 թվականի համեմատությամբ արդեն պակասել է։ Մենք կարծում ենք, որ XIX դարի 90֊ական թվականներին Շուշու բնակչությունը կամ պակասել է, կամ նրա աճը դանդաղել է։ Հավանական է, որ Շուշու բնակչության թիվը XIX դարի վերջին կամ XX դարի սկզբին 33 հազարից շատ չի ավելացել։ Հենվելով Շուշու գավառապետի հաշվետվության վրա, որ ներկայացված է եղել Գանձակի նահանգապետին 1895 թ․ Երվանդ Լալայանը եւ Լեւոն Աթարբեկյանը «Ազգագրական հանդեսի» Բ գրքում<ref>Տե՛ս «Ազգագրական հանդես», Թիֆլիս, 1897, էջ 31 եւ 56։</ref> Շուշու բնակիչների թիվը համարում են 33,252 հոգի<ref>Մոտավորապես նույն թիվն է տալիս նաեւ Ա․ Դոն իր «Հայ֊թուրքական ընդհարումները Կովկասում» գրքում (Երեւան, 1907), այն է, որ Շուշում բնակվում էր 33 հազար մարդ, որոնցից հայեր՝ 18 հազար, թուրքեր՝ 14 հազար, այլ ազգություններ՝ հազար։</ref>։ «Кавказский календарь»֊ի վերջին համարներում Շուշու բնակչության թվի մասին տվյալները մենք համարում ենք անհիմն ու անհավանական<ref>Այսպես, 1898 թվականի համարում Շուշու բնակիչների թիվը նշվում է 34,118 մարդ, 1915 թ․ համարում՝ 39,950, նույն եւ հաջորդ տարվա համարներում նույնիսկ 42,586։</ref>։ Թե ինչ տվյալների վրա են հիմնված այդ չափազանցված թվերը, մեզ հայտնի չէ, բայց ակնհայտ է, որ XIX դարի վերջերից եւ մանավանդ XX դարի սկզբից քաղաքի բնակչությունը պետք է հետզհետե պակասեր, որովհետեւ այդ շրջանում Անդրկովկասում արագորեն աճում են Բաքուն եւ Թիֆլիսը, որոնք դեպի իրենց են քաշում մասնավորապես Շուշու եւ Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության զգալի մասը։ Շուշին կորցնում է իր դիրքը Անդրկովկասի առեւտրական ուղիների կենտրոնում, թուլանում էր նրա կապը նաեւ արտասահմանյան շուկաների հետ։ Առաջ են գալիս նոր երկաթուղիներ, որոնք դեպի իրենց են ձգում Անդրկովկասի առեւտուրը եւ արդյունաբերական բեռները, սակայն չեն անցնում Շուշու տարածքով։ Ղարաբաղի ներսում Շուշի—Եվլախ խճուղային գծից բացի կառուցվում են նոր ճանապարհներ, որոնք անցնում են Ղարաբաղի դաշտային մասով։ Առաջ են գալիս տնտեսական եւ առեւտրական կենտրոններ (Աղդամը եւ ուրիշներ), գնալով Շուշին աստիճանաբար կորցնում է իր գերակշռով տնտեսա֊աշխարհագրական դիրքը։
Այս բոլորին 1905—1906 թվականներին ավելանում են հայ֊թուրքական արյունալի ընդհարումները, որոնց հետեվանքով Շուշում ոչնչացման ու կրակի է մատնվել հայկական ու թուրքական թաղամասերի զգալի մասը, ավերվել են հարյուրավոր տներ ու խանութներ, սպանվել հարյուրավոր մարդիկ<ref>Տե՛ս Ա․, Դո, Հայ֊թուրքական ընդհարումները Կովկասում, Երեւան, 1907</ref>։
Այսպիսով տնտեսական ու քաղաքական պայմաններում Շուշու բնակչությունը երբեք չէր կարող ավելանալ եւ հասնել 39—42 հազարին, ինչպես անհիմն կերպով վկայում են « Кавказский календарь»֊ի իվերը նշված համարներից մի քանիսը, այլ քաղաքը աստիճանաբար պետք է դատարկվեր։
Վերջին հարվածը քաղաքին հասցնում են 1918—1920 թվականի դեպքերը՝ թուրքերի մուտքը քաղաք (1918 թ․), մուսավաթականների կործանարար քաղաքականությունը, որի հետեւանքով երբեմնի ծաղկած եւ Անդրկովկասի նշանավոր քաղաքներից մեկը վերածվեց կիսաավերակ ու աննշան մի բնակավայրի։
1920 թ․ ավերումից հետո՝ 1921 թվականին, երբ Ղարաբաղում խորհրդային կարգեր էին հաստատվել, Շուշին ուներ միայն 9223 բնակիչ, իսկ այնուհետեւ ավելի նվազեց՝ 1923 թ․ 6965, 1926 թվականին՝ 5104, 1939 թ․ 5428, իսկ 1959 թ․ մարդահամարի համաձայն միայն 6,1 հազար բնակիչ<ref>Տե՛ս «Бакинский рабочий» օրաթերթի 1959 թ․ սեպտեմբերի 24֊ի համարը։</ref>։
Այսպիսով, Շուշու բնակիչների թիվն անընդհատ պակասում էր, նույնիսկ խորհրդային իշխանության առաջին տարիների ընթացքում՝ մինչեւ 1926 թ․, իսկ այնուհետեւ՝ մինչեւ 1959 թվականը ավելանում է ընդամենը մեկ հազարով։ Կոտորածների հետեւանքով փոխվում է նաեւ քաղաքի բնակչության ազգային կազմը՝ 1926 թ․ բնակիչների 96 տոկոսը կազմում էին ադրբեջանցիները (4999 հոգի), 1,8 տոկոսը՝ հայերը։
Շուշու բնակչության արագ վերականգնելուն խանգարում է մի հանգամանք եւս։ 1920 թվականի ավերումից հետո Շուշին դադարում է մնալ որպես գավառական կենտրոն։ Ադրբեջանում կազմակերպվում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, որի կենտրոնը 1923 թ․ հուլիսի 7֊ին հաստատվում է Խանքենդին, որը նույն թվի նոյեմբերի 23֊ին ստանում է Ստեփանակերտ անունը։
Ստեփանակերտը շատ առավելություններ ուներ նորակազմ ինքնավար մարզի կենտրոնը դառնալու, քան Շուշին։
Նա ծովի մակերեւույթի համեմատությամբ ավելի ցածր է տեղադրված (նրա միջին բարձրությունը հավասար էր 837 մերտի, իսկ Շուշու բարձրությունը հասնում էր 1300—1500 մետրի), Ստեփանակերտը ինքնավար մարզում ավելի կենտրոնական դիրք էր գրավում, նրա հաղորդակցության ուղիներն ավելի հարմար էին, քան բարձրավանդակի գագաթին ընկած Շուշին։ Ստեփանակերտը Եվլախ երկաթուղային կայարանին ավելի մոտ էր եւ հետագայում այդ քաղաքը երկաթուղի անցկացնելու համար ավելի նպատակահարմար։ Բացի այս բոլորից, Շուշին, որ մի ժամանակ գտնվում էր հաղորդակցության գլխավոր ուղիների կենտրոնում եւ կապում էր Ղարաբաղը Զանգեզուրի, Ղափանի, Նախիջեւանի եւ Իրանի հետ, ինչպես ասացինք, XIX դարի վերջերից կորցրել էր իր տնտեսաաշխարհագրական դիրքի այդ առավելությունները։ Այս բոլորին պետք է ավելացնել նաեւ այն, որ Ստեփանակերտը ընդարձակվելու ավելի հարմարություններ ուներ, քան Շուշին, որի տեղանքը անհարթ էր, իսկ տարածությունը՝ սահմանափակ։ Այս պատճառներով Ստեփանակերտը արդարացիորեն հաղթահարեց Շուշուն որպես Լեռնային Ղարաբաղի կենտրոն եւ իբրեւ բնակավայր արագորեն զարգացաւ, դառնալով Ղարաբաղի ամենամեծ քաղաքը, իսխտ ես տողնելով Շուշուն։
:::::Աղյուսակ №10

Այդ երեւում է
հետեւյալ թվերից<ref>Թվերը վերցջած են «Кавказский
календарь»֊ից, 1854 թ․ համառուսական մարդահամարի տյալներից
(1897 թ․), խորհրդային վիճակագրության աղյուսակներից եւ
այլն։</ref>։

1855 թ․

Խանքենդում բնակվում
էին

95 հոգի։

1897 թ․

1491 հոգի

1917 թ․

1324 հոգի

1923 թ․

2300 հոգի

1924 թ․

Ստեփանակերտում
բնակվում էին 2465 հոգի

1926 թ․

3189 հոգի (մարդահամար)

1933 թ․

5463 հոգի

1939 թ․

10458

1956 թ․

17430

1959 թ․

19600

Այսպիսով, Ստեփանակերտը դառնում է Լեղնային Ղարաբաղի արդյունաբերության, առեւտրի, տրանսպորտի ու մշակույթի գիտավոր էնտրոնը։ Իսկ Շուշին, նախատեսվում է դարձնել առոջղանարային քաղաք։
==Գլուխ IV==
===Մշակույթը===
Եթե Շուշին անցյալում, մասնավորապես XVIII եւ XIX դարերի ընթացքում հանդիսացել է Անդրկովկասի խոշոր քաղաքներից մեկը նրա քաղաքական ու տնտեսական կյանքում, ապա փոքր չի եղել նրա խաղացած դերը XIX դարի հայկական մշակույթի զարգացման մեջ։ Դեռեւս XIX դարի 20,ական թվականներին Շուշում հիմք է դրվում հայկական տպագրության գործը, որը շարունակվում է մինչեւ քաղաքի հայկական մասի կործանումը։ Շուշում XIX դարում բացվում են մի շարք ուսումնարաններ՝ ռուսերեն, հայերեն եւ ադրբեջաներեն լեզուներով, որոնք վերածվում են խոշոր մշակութային կենտրոնների՝ անդրկովկասյան չափանիշով։
====Տպագրական գործը Շուշում====
Հայկական տպագրությունն սկիզբ է առել դեռեւս 1512 թվականին Վենետիկում, եւ առաջին մեկուկես տասնյակ տպարանները հիմնվում ու աշխատում էին արտասահմանում։
Անդրկովկասի առաջին հայկական տպարանը հիմնվում է Էջմիածնում 1771 թ․, այնուհետեւ հայկական տպարան հիմնում են Ռուսաստանում՝ Անդրկովկասից դուրս (Պետերբուրգում, Նոր Նախիջեւանում, Աստրախանում եւ Մոսկվայում), վերջապես 1823 թվականին հայկական տպարան հիմնվում է նաեւ Թիֆլիսում, որից հետո 1828 թվականին Շուշում։ Այսպիսով, Շուշում հիմնած տպարանը Անդրկովկասի հայկական տպարաններից երրորդն է՝ Էջմիածնի եւ Թիֆլիսի տպարաններից հետո։
1822 թվականին մի խումբ բողոքական միսիոներներ (այսպես կոչված «Բազելի քարոզչական ընկերությունը») Պետերբուրգում ռուսական կառավարությունից թույլատրություն են ստանում Շուշում տարածելու իրենց քարոզչական գործունեությունը։ Այս ընկերությունը Ավգուստ Դիտրիխտի եւ Ֆելիցիան Չամբեզայի ղեկավարությամբ ժամանում է Շուշի 1823 թ․ եւ այստեղ սկսում ոչ միայն իրենց կրթական֊դաստիարակչական, այլեւ դավանաբանական եռանդուն աշխատանքները։ 1825 թվականին միսիոներները հայ աշակերտների համար բացում են դպրոց, ապա, Մոսկվայից բերել տալով հայերեն նորաձեւ տառեր եւ տպագրիչ, հիմնում են տպարան, որը սկսում է աշխատել 1828 թ․, 7—8 տարվա ընթացքում հրատարակելով հայերեն լեզվով մի շարք գրքեր ու գրքույկներ։ Չբավականանալով Շուշում կատարած հրատարակություններով, Բազելի քարոզչական ընկերությունը գրքերի մի մասը տպագրել է տալիս Մոսկվայում Լազարյան ճեմարանի տպարանում<ref>Տե՛ս Լեո, «Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի», էջ 84 եւ հետ․, Թիֆլիս, 1914 թւ։ Գարեգին Լեոնյան, Հայ գիրքը եւ տպագրության արվեստը, Երեւան, 1946, էջ 231—233։</ref>։
Բազելի միսիոներական ընկերության գործունեությունը Շուշում սկզբում խանդավառությամբ եւ խրախուսանքով է ընդունվում Եփրեմ կաթողիկոսի կողմից, բայց Հովհաննես Կարբեցու ժամանակ այդ ընկերության գործունեության դեմ դիմադրություն է կազմակերպվում Էջմիածնում, որը տեղիք է տալիս խլրտումների եւ հարցը վերջանում է նրանով, որ Կովկասի գլխավոր կառավարիչ Ռոզենի դիմումով եւ Ռուսաստանի ներքին գործերի մինիստրի գրությամբ միսիոներների գործունեությանը Շուշում վերջ է տրվում։ Միսիոներները Շուշում (1836 թ․) վաճառում են իրենց ձեռնարկությունները, գույքերն ու հեռանում, տպարանն էլ անցնում է Ղարաբաղի թեմի վարչությանը։
Բազելի քարոզչական ընկերությունը իր ուշադրությունը կենտրոնացրել էր համարյա միայն հայերի վրա։ Այս ընկերությունը Շուշում եւ Մոսկվայում տպագրել է 11,679 օրինակ հայերեն, 728 օրինակ պարսկերեն, 147 օրինակ թուրքերեն եւ 100 օրինակ եբրայերեն գրքեր։
Ինչ վերաբերում է Շուշում հրատարակված հայերեն գրքերին, որոնց օրինակների հետ մենք ծանոթացել ենք Երեւանի հանրային եւ Մատենադարանի գրադարաններում, ստորեւ տալիս ենք այն համառոտ ցանկը։ Այս հրատարակությունները մեծ մասամբ կրոնական֊քարոզչական բնույթ են կրում, բայց կան նաեւ աշխարհիկ բովանդակությամբ գրքեր, բառարաններ, քերականական ձեռնարկներ։
1․ Պատմություն Սուրբ Գրոց (թարգմանություն ռուսերենից)․ 44 էջ, Շուշի, 1828 թ․։
2․ Ընթերցուածք ի Ս․ Գրոց հին կտակարանի (ի պիտոյ վարժարանաց)․ 28 էջ, Շուշի, 1829 թ․։
3․ Հավաքումն Աստուածային վկայութեանց․ 184 էջ, Շուշի, 1829 թ․։
4․ Պողոս Ներսիսեանց Ղարաբաղցի՝ Համառոտ հայկական քերականութիւն․ 30 էջ, Շուշի, 1829 թ․։
5․ Հովսեփ Արցախեցի՝ Համառոտ բառագիրք ի գրաբարէ յաշխարհաբարն (ի պիտոյ համբակաց)․ 398 էջ, Շուշի, 1830 թ․։
6․ Ժամանակի վերջն (թարգմանություն)․ 46էջ, Շուշի, 1832 թ․։
7․ Աւետարանի ճշմարտութեան եւ զորութեան համար (թարգմանություն), Շուշի, 1833 թ․։
8․․ Կիւրեղ Երուսաղեմցի՝ Ճառ վասն տասն հրամանաց հավատոց․ 46 էջ, Շուշի, 1833 թ․։
9․ Ճանապարհորդութիւն առ բարեպաշտ կեանս (թարգմանություն)․ 150 էջ, Շուշի, 1833 թ․։
10․ Քարոզ աւագ ուրբաթ օրին համար։ Շուշի, 1833 թ․։
11․ Մեղքը խաղ անելու բան չէ (թարգմանություն), 14 էջ, Շուշի, 1833 թ․։
12․ Չամչեան Միքայել՝ Քերականութիւն հայկազեան լեզուի, 328 էջ, Շուշի, 1833 թ․։
13․ Վարդապետութիւն Քրիստոսի խաչին համար, 77 էջ, Շուշի, 1833 թ․։
Ինչպես երեւում է մեր ներկայացրած ցուցակից, վերջիններիս մի մասը փոքրիկ գրքույկներ են, բայց նրանց մեջ կան եւ այնպիսիները, որոնք 150֊ից մինչեւ 400 էջը են հասնում։ Գրքերի մի մասը թարգմանություններ են, բայց կան եւ ինքնուրույն աշխատություններ։ Մի շարք հրատարակություններ կատարված են դասավանդմանը ծառայեցնելու նպատակով (ցուցակում՝ № 2, 4, 5, 12)։ Արժեքավոր աշխատություն է Հովսեփ Արցախեցու գրաբարից աշխարհաբար կազմած բառարանը։
Չափազանց բնորոշ է այն հանգամանքը, որ Բազելի քարոզչական ընկերությունն առաջին անգամ գործածության է հանում աշխարհաբար լեզուն․ 1834 թվականին այդ ընկերությունը Մոսկվայում լույս է ընծայում աշխարհաբար լեզվով իրենց թարգմանած ավետարանը։
Ինչպես ասացինք, Բազելի քարոզչական ընկերության գործունեությունը եւ հրատարակչական աշխատանքները Շուշում սկզբնական շրջանում ոչ միայն թույլատրվում են, այլ նույնիսկ խրախուսվում լուսավորչական եկեղեցու ներկայացուցիչների կողմից։ Այսպես, նրա հրատարակած 2֊րդ գրքի («Ընթերցուածք ի Ս․ Գրոց») առաջին էջում տպագրված է՝ «ՀՐատարակութիւն տեառն Եփրեմի կաթողիկոսի ամենայն հայոց», իսկ № 6 եւ № 12 գրքերի վերնագրերի տակ ասված է, որ այս գրքերը հրատարակված են «հրամանաւ տեառն Բաղդասարայ Իշխանի Ջալալեանց»։
Ինչպես վերը նշեցինք, 1837 թվականին Բազելի քարոզչական ընկերության գործունեությանը ռուսական կառավարության կարգադրությամբ վերջ է տրվում Շուշում, եւ նրանց գույքը վաճառքի հանվում։ Ընկերության Շուշու տպարանը գնում է Բաղդասար Միտրոպոլիտը, որը 1836 թ․ «Պոլոժենիայից» հետո, հետեւյալ տարին նշանակվել էր Ղարաբաղի առաջնորդ եւ կոնսիստորիայի նախագահ։ Ղարաբաղի այդ հոգեւոր վարչության տպարանում տպագրական գործը Շուշում շարունակվում է հետեւյալ տարիներին՝ որոշ ընդմիջումներով<ref>Տպարանը դադարելով, երբեմն վերանորոգվելով աշխատում է մինչեւ XX դ․ 10֊ական թթ․ (Լեո «Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական դպրոցի», Թիֆլիս, 1914 թ․, էջ 122)։</ref>։ Այս տպարանի առաջին գործն է Բայրոնի «Շիլիոնյան կալանավորի» տպագրությունը (Շուշի, 1837 թ․), Մովսես Զոհրապյանի թարգմանությամբ։ Այնուհետեւ այստեղ տպագրվում են Եսայի կաթողիկոս Հասան Ջալալյանի «Պատմություն կամ ինչ֊ինչ անցից դիպելոց յաշխարհն Աղվանից» (Շուշի, 1839 թ․), Դերժավինի «Աստվածը» (թարգմանություն), Սալլանթյանց Միքայել (ծայրագույն վարդապետ Կոստանդնուպոլսեցուոյ) «Համառոտութիւն փոքր քերականութեան գրաբար լեզուի հայոց» (առաջին մասն) 86 էջ, Շուշի, 1839 թ․, Հովսեփ Արցախեցի՝ Առաջին մաս փիլիսովայութեան, որ ասի տրամաբանութիւն, Համառոտեալ ի բուն տրամաբանութենէ վարդապետին Կորդնոյի», 246 էջ, Շուշի, 1840 թ․, «Մաշտոց», «Տետր այլբբենարան», «Կրոնագիտություն» եւ այլն։
Լեոն իր «Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի» գրքում նշում է, որ Բազելի քարոզչական ընկերությունից Ղարաբաղի թեմական առաջնորդի եւ կոնսիստորիայի իրավասությանն անցած տպարանում Շուշիում հայերեն լեզվով տպվել են հետեւյալ գրքերը․
1․ «Խորհրդատետր»։
2․ «Սաղմոս» (սինոգի հավանությամբ)։
3․ «Եփրեմ Խորին»։
4․ «Ժամագիրք» (սինոդի հավանությամբ), 1837 թ․։
5․ Բայրոն, «Շիլիոնյան կալանավորը», 1837 թ․ Շուշու այդ տպագրությունը չկա, բայց, անշուշտ դա այն է, որ տպագրվել է Զոհրաբյանի ոտանավորների մեջ, որ կոչվում է «Պարապոյ ժամք»։ Տպագրված է Շամախում, 1856 թ․։
6․ Վարդապետ Հովսեփ Տեր֊Ավագյան «Տրամաբանութիւն», 1840 թ․։
7․ Նույն հեղինակը, «Վահան ուղղափառաց»։
8․ Ավագ սարսավագ Գրիգոր Տեր֊Ավագյան, «Կրոնագիտություն կամ հոգեվարժություն քրիստոնեական», 1849 թ․։
9․ Գրիգոր Տեր֊Ավագյան, Դերժավին—«Աստված» (թարգմանված հրաշալի գրաբարով)։
10․ Եսայի կաթողիկոս Հասան Ջալալյան, «Պատմություն կամ հիշատակ ինչ֊ինչ անցից դիպելոց յաշխարհն Աղվանից», 1839 թ․։
11․ «Մաշտոց», 1840 թ․։
12․ Սալլանթյանց Միքայել (ծայրագույն վարդապետ Կոստանդնուպոլսեցի), «Համառուտութիւն փոքր քերականութեան գրաբար լեզուի հայոց» (առաջին մասն), 86 էջ, 1839—40 թթ․։
13․ Տետր այբբենական։
Բազելի քարոզչական ընկերությունից Ղարաբաղի թեմական առաջնորդի եւ կոնսիստորիայի իրավասնությանն անցած տպարանը Բաղդասար միտրոպոլիտի կյանքի վերջին տարիներին դադարեցրել էր իր աշխատանքը։ Բաղդասար միտրոպոլիտի մահվանից հետո (1854 թ․) Վեհապետյանը փորձում է միջոցներ ժողովել Շուշու ունեւորներից Մ․ Չամչյանի ընդարձակ քերականությունը տպագրել տալու համար, բայց դա նրան չի հաջողվում, եւ ինքը ստիպված է լինում այդ կատարել իր հաշվին (1859 թ․)։ Այնուհետեւ նա դիմում է Մոսկվայում բնակվող հարուստ Հովհաննես Հովնանյանին, խնդրելով նվիրել Շուշու տպարանին մի ձեռքի մամուլ եւ հայերեն տառեր, որ եւ ստանում է։ Տպարանը սկսվում է կոչվել «Տպարան Սրբոյ Էջմիածնի» եւ գտնվում է կոնսիստորիայի հսկողության տակ։ Այս տպարանում հրատարակվում է Մաթեւոս կաթողիկոսի «Ներածութիւն աստուածաբանական դիտելաց» գիրքը (200 էջ, Շուշի, 1863 թ․), բայց հետեւյալ տարին թեմական դպրոցի հոգեբարձության (հոգեբարձու Համբարձում֊բեկ Սարուխանյան) դիմումով Հովհ․ Հովնանյանը հաստատում է, որ տպարանը նվիրել է ոչ թէ Էջմիածնին, այլ Ղարաբաղի հոգեւոր թեմական դպրոցին եւ այնուհետեւ այստեղ 1864 թվականին հրատարակված գիրքը լույս է տեսնում թեմական դպրոցի տպարանում։ Այդ գիրքը գիտությանց մագիստրոս Կ․ Էզյանցի «Ներքինն կեանք հին Հայաստանի» նշանավոր աշխատությունն օ, որը լույս է տեսել Շուշում 1864 թ․։ Այն թարգմանված է ռուսերենից Պերճ Պռոշյանի ձեռքով (որն այն ժամանակ աշխատում էր Շուշու թեմական դպրոցում) եւ կազմում է 200 էջ։ Թարգմանական լեզուն աշխարհաբար է։
1864թվականից հետո Շուշում հոգեւոր թեմական դպրոցի տպարանը հետզհետե հասնում է քայքայման։ Այս տպարանում 1874 թ․ մեծ դժվարությամբ հաջողվում է տպագրել Խորեն Ստեփանի «Հայկական աշխարհ» ամսագրի մի քանի համարները եւ միայն 80֊ական թվականներին, երբ Շուշում նոր հիմնվում են բողոքական Միրզաջան Մահտեսի Յակոբյանցի եւ Բագրատ Տեր֊Սահակյանի տպարանները, նրանց դեմ մրցելու նպատակով թեմական դպրոցի հատկացրած միջոցներով եւ հանգանակած գումարներով 1885թվականին նորից բացվում է «Հոգեւոր տեսչություն» տպարանը, որը նշանավոր արտադրանք չի տալիս։ Այստեղ տպագրված քիչ թե շատ նշանավոր աշխատություններից մեզ հայտնի են Մանուկ Աբեղյանի «Նմուշները» (բանաստեղծությունների ժողովածու), որի առաջին էջում հանդիպում ենք․ «Տպարան հայոց հոգեւոր տեսչության», Շուշի, 1888 թ․, որը 108 էջ է կազմում։
1881 թվականից Շուշում սկսում է աշխատել Միրզաջան Մահտեսի Յակոբյանցի տպարանը, որը XIX դարի վերջում տալիս է բավականին եռանդուն տպագրական արտադրություն։ Այս տպարանում լույս է տեսնում Րաֆֆու «Խենթ»֊ի առաջին հրատարակությունը («Արկածներ վերջին ռուս֊թուրքական պատերազմից»), հրատարակիչ՝ Աբել Դավթյան Ապրեսյանց, տպարան Միրզաջան Մահտեսի Յակոբյանցի, առաջին հրատարակություն։ Շուշի, 1881 թ․, 400 մեծադիր էջ։
Այս տպարանում նույն թվականին տպագրվել են Նիկոլայոս Տեր֊Ավետիքյանի ոտանավորները «Քնար խոսնակ» վերնագրով (Շուշի, 1881 թ․, 36 մեծադիր էջ), որը մասամբ թարգմանություններ են Հայնեից, Պուշկինից, Լերմոնտովից, Գյոթեից, Շիլլերից, Դոբրոլյուբովից, իսկ մասամբ ինքնուրույն են (օրինակ, «Շուշեցու իդեալը» (խանութպան դառնալու մասին) եւ այլն։
1882 թվականի մայիս ամսին Շուշում լույս է տեսնում «Գործ» գրական, քաղաքական ու ազգային ամսագրի առաջին համարը, որի խմբագիր֊հրատարակիչը Սիմեոն Հախումյանն էր։ Այնուհետեւ «Գործի» մնացած համարների հրատարակությունը 1883 թվականից սկսած տեղափոխվում է Թիֆլիս<ref>«Գործ» ամսագրի 2֊րդ գիրքը, լույս է տեսել Թիֆլիսում, 1883 թ․ ապրիլ ամսին՝ 1 վերնագրի տակ եւ բաղկացած է ընդամենը 16 էջից։ Այդ համարի ծանոթության մեջ նշված է, որ «Գործի» գրաքննությունը կառավարության հրամանով տեղափոխված է Թիֆլիս, ուստի մենք ամսագիրը հրատարակում ենք Թիֆլիսում, բայց խմբագրությունը մնում էր Շուշում։
«Գործ»֊ի 3֊րդ գրքի (1886 թ․ № 1) խմբագրումն ու հրատարակությունը տեղի են ունենում Թիֆլիսում։ Սա «Գործի» երրորդ եւ վերջին համարն էր, որ բաղկացած էր 96 էջից։
«Գործի» 1884 թ․ № 1֊ը խմբագրականի մեջ կոչվում է «Գործի» երրորդ հատոր, նշանակում է, որ «Գործի» խմբագրությունը յուրաքանչյուր տարի լույս է ընծայել մեկական գիրք։ Պարզ է, որ «Գործը» առանձին հաջողություն չի ունեցել։ Վերջին գրքում խմբագիրը գանգատվում է, որ «բաժանորդների թիվը հասնում է 70֊ի, դրանցից մեծ մասը անվճար» խմբագրությունը միջոցներ չի ունեցել լրիվ չափով հրատարակել ամսագիրը, այլ բաց է թողել 1883 թվականին բարակ հատորներ «Գործի» շարունակության իրավունքը օրենքի առաջ պահպանելու համար։ Նույնն էլ արել է 1884թ․, հույս ունենալով հետագայում կանոնավոր ամսագրի հրատարակության գործը։</ref>, սակայն խմբագրությունը 1883 թվականին դեռեւս մնում է Շուշում, իսկ 1884 թվականին նա էլ է տեղափոխվում Թիֆլիս։
1886 թ․ Շուշում՝ Մ․ Մահտեսի Յակոբյանցի տպարանում լույս է տեսնոմւ Սկայորդու (Լեոյի) «Նոր ցավ» գրվածքը (202 էջ)։
1894 թ․ նույն տպարանը լույս է ընծայում Ֆիրդուսու չափածո գրվածքը, որը կոչվում էր «Ֆիրդուսի՝ Զոհակ֊Բյուրասպի Աժդահակ» (ամբողջ վեպը Շահնամեից) թարգմանեց բնագիր պարսկերենից Սամուել Գյուրզադեանց, (44—22 էջ եւ ցանկ)։
1896 թվականին Շուշու նույն տպարանում Երվանդ Լալայանի հրատարակությամբ լույս է տեսնում մեր նշանավոր «Ազգագրական հանդեսի» Ա գիրքը, որի ազգագրական բաժինը կազմում է 380 մեծադիր էջ եւ ուր տրված է Ե․ Լալայանի ընդարձակ հոդվածը, նվիրված հայ ազգագրության տեսությանը, Լ․ Բաբայանի հոդվածը Խոջալուի գերեզմանների մասին, Ռ․ Վիրխովի հոդվածը «Կովկասի տեղը քաղաքակրթության պատմության մեջ» (Լ․ Բաբայանի թարգմանությամբ), Ե․ Լալայանի ընդարձակ աշխատությունը Ջավախքի մասին (216֊ից մինչեւ 371 էջ) եւ մի շարք այլ հոդվածներ։ Որպես այդ համարի հավելված, գրքին կցված է մարդակազմությանը նվիրված եւս մեկ բաժին (130 էջ)։ «Հանդեսին» կցված են քարտեզներ, ժողովրդական եղանակների ձայնագրություն (Կարա֊Մուրզայի) եւ այլն։ «Ազգագրական հանդեսի» հաջորդ համարների հրատարակությունը Շուշուց տեղափոխվում է Թիֆլիս։ Հանդեսի երկրորդ (բ) գրքում (1879թ․) հրատարակվում է «Վարանդա» ընդարձակ աշխատությունը (խմբագրությամբ Ե․ Լալայանի եւ մասնակցությամբ Լ․ Աթարբեկյանի եւ Ղազար Տեր֊Ղազարյենի), որը հարուստ ազգագրական նյութ է տալիս Շուշու, նրա գավառի եւ մասնավորապես Վարանդայի մասին։ Այնուհետեւ «Ազգագրական հանդեսը» շարունակվում է տպագրվել Թիֆլիսում նույն ծավալով, մոտ մեկուկես տասնյակ տարի, որոնց ընթացքում հրատարակվում են 20֊ից ավելի համարներ<ref>Տե՛ս տետր 13, էջ 41 եւ տետր 14, էջ 8։</ref>։
Ինչպես երեւում է մեր բերած նյութերից, XIX դարի վերջին տասնամյակկներում տպագրական գործը Շուշում լայնորեն ծավալվում է։ Շուշում աշխատում էին երեք տպարան (հոգեւոր վարչության, Մ․ Հակոբյանի եւ Բ․ Սահակյանի), որոնք հնարավորություն ունեին տպագրելու բավականին խոշոր ու արժեքավոր գրքեր եւ ամսագրեր։ Այստեղ լույս էին տեսնում մեր նշանավոր գրողների եւ ամսագրերի անդրանիկ հրատարակությունները։
XIX դարի իննսունական թվականներից սկսած հոգեւոր վարչության տպարանը փաստորեն դադարեցնում է իր գոյությունը, բայց XX դարում հիմնում է մի նոր տպարան՝ Բաբաջանյանի տպարանը։ Հրատարակչության գործը Շուշում հայերեն լեզվով շարունակվում է մինչեւ 1920 թվականը։ Այդ մասին վկայում է ստորեւ բերած Շուշում հրատարակված թերթերի ցուցակը։
1. «Գործ»֊ամսագիր, խմբագիր֊հրատարակչի Սիմեոն Հախումյան, 1882 թ․ (I հատոր)։
2. «Ազգագրական հանդես»֊խմբագիր֊հրատարակիչ Ե․ Լալայան, 1896 թ․ (I հատոր)։
3. «Ղարաբաղ»֊եռօրյա գրական հասարակական թերթ, խմբագիր֊հրատարակիչ Ն․ Յարամշյան, 1911 թ․ (13 համար, 1912 թ․ 6 համար «Ղարաբաղի» խմբագիրը 1911—12 թթ․ եղել է Սիմ․ Տեր֊Մինասյանը, որի մահից հետո խմբագիր եղել է Ն․ Յարամիշյանը)։
4. «Պայքար»֊քաղաքական թերթ, 1912—1917 թթ․։
5. «Փայլակ»֊քաղաքական հասարակական սոցիալ֊դեմոկրատական շաբաթաթերթ, հրատարակիչ Լ․ Վարդապետյան, խմբագիր՝ Խաչիկ Սամվելյան, 1915 թ․։
6. «Ծիածան»֊գրական֊գեղարվեստական եւ քննադատական ամսագիր։ Խմբագիր֊հրատարակիչ Մ․ Պետրոսյան, — 1919 թ․, տպարան Բաբաջանյանի։
7. «Ապառաժ»֊քաղաքական֊հասարակական եւ գրական երկշաբաթաթերթ, օրգան հայ հեղափոխական դաշնակցության Շուշվա կոմիտեի, խմբագիր Հայր․ Մուսայելյան, 1917—1919 թթ․, տպարան Բաբաջանյանի։
8. «Աշխատանք»֊քաղաքական֊հասարակական, սոց֊հեղափոխական լրագիր, 1917 թ․։
9. «Ասպարեզ»֊օգրան հայ հեղափոխական դաշնակցության, խմբագիր Հ․ Մուսայելյան, 1917 թ․ (1—9 համար)։ տպարան Բաբաջանյանի։
10. «Նեցուկ»֊հասարակական֊քաղաքական լրագիր, հրատարակչություն ՌՍԴԲԿ Շուշվա կոմիտեի։ Խմբագիր Ա․ Հովհաննիսյան, 1917 թ․ (լույս է տեսել ընդամենը 8 համար)։
11. «Արցախ»֊քաղաքական֊հասարակական եւ գրական շաբաթաթերթ։ Ազգային խորհրդի օրգան։ Խմբագրական կոլեգիա, 1919 թ․։
12. «Ղարաբաղի սուրհանդակ»֊լրագիր, կոալիցիոն կառավարության պաշտոնական հրատարակչություն, միայն 1919 թ․։
13. «Նոր կյանք»֊հասարակական֊քաղաքական օրգան, հրատարակուկյուն սոց․֊դեմոկրատական խմբակի, միայն 1919 թ․։ Տպարան Բաբաջանյանի։
14. «Գյուղացիական կոմմունա»֊օրգան Ղարաբաղի եւ Զանգեզուրի գյուղացիական առաջին ինտերնացիոնալ համագումարի (հայերեն, ռուսերեն եւ թուրքերեն լեզուներով), 1921 թ․ (մեկ կամ երկու համար)։
15. «Եռանդ»֊հրատարակչության թվականն անհայտ է։ 1920 թ․ Շուշու հայկական մասի ավերումից եւ Ղարաբաղի ինքնավար մարզի վարչական կենտրոնի Ստեփանակերտ տեղափոխվելուց հետո, հայերեն հրատարակչության գործը Շուշում համարյա բոլորովին դադարում է։
====Լուսավորության գործը Շուշում (դպրոցներ)====
Շուշին XVIII դարից սկսած եղել է Անդրկովկասի խոշոր կրթական լուսավորչական կենտրոններից մեկը։ Նա ունեցել է բազմաթիվ դպրոցներ եւ այլ մշակութային հաստատություններ, որոնց կատարած դերն անժխտելի է։
Դեռեւս Ղարաբաղի խանության ժամանակաշրջանում Շուշում մեչիդներին կից գոյություն ունեին մահմեդական տարրական դպրոցներ։ Այդպիսի մի դպրոցում, օրինակ, 1795 թվականին սովորել է խանական Ղարաբաղի պատմության հեղինակ Միրզա Ադիգյոզալ բեկ Ղարաբաղցին<ref>Мирза Адигезал бдк Карабахский, Карабах наме. Баку, 1950</ref>։
Նման կրոնական ծխական դպրոցներ ունեին եւ հայերը։ Բայց սկզբում ոչ թե Շուշի քաղաքում, այլ Ղարաբաղի նշանավոր վանքերին կից։ Այսպիսի դպրոցներ կային Գանձասարի եւ Սուրբ Հակոբի, ինչպես նաեւ Ղարաբաղից դուրս գտնվող Տաթեւի եւ մի շարք այլ վանքերում<ref>Լեո, Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի, Թիֆլիս, 1914 թ․, էջ 84, եւ հետեւյալները։</ref>։
XIX դարի առաջին տասնամյակների ընթացքում Գանձասարի եւ Ս․ Հակոբի վանքերում որպես վանական ապրում էր Հովսեփ վարդապետ Տեր֊Ավագյանը (Արցախեցի մականունով), որը հմուտ էր աստվածաբանության, տրամաբանության, ճարտասանության, քերականության մեջ, թողել է մի շարք աշխատություններ, որոնց թվում գրաբարից֊աշխարհաբար հայերեն բառարանը։ Նրա աշակերտներից էր Տաթեւի միաբան Պողոս վարդապետ Ղարաբաղցին, որի մոտ Էջմիածնում սովորել է Մեսրովբ Թաղիադյանը, իսկ Թիֆլիսում նրան աշակերտել է Ստեփանոս Նազարյանը։
Մ․ Թաղիադյանը պատմում է, որ իր Շուշի եղած ժամանակ (1821—22թթ․) «իմաստասեր», «գիտնական», վարդապետ Հովսեփ վարդապետ Արցախեցուն եւ Պողոս վարդապետ Ղարաբաղցուն Շուշու հարուստները բերել էին տվել իրենց տղաներին եւ աղջիկներին ուսում տալու համար<ref>Մ․ Թաղիադյանց, ճանապարհորդութիւնի ի Հայս, Կալկաթա։ 1847 թ․ էջ 292։</ref>։
Բայց Շուշում ուսումնարանների բացման, ինչպես նաեւ կուլտուր֊լուսավորչական ու տպագրական գործը մասնավորապես մեծ թափ է ստանում, երբ Շուշի է գալիս Բազելի քարոզչական ընկերությունը (1823 թվականին)։ Պակաս եռանդուն չէր այս ընկերության գործունեությունն ուսումնական գործով։ 1827 թվականին հիմնում են ուսումնարան (հայկական մասում, մահմեդական թաղամասի սահմանի մոտ), որտեղ ընդունում են գլխավորապես ղարաբաղցի 10—18 տարեկան հայ պատանիներին զանազան դասակարգերից, աշխատելով, որ ընդունվողները չքավորներ լինեն։ Այս ուսումնարանը (Լեմսի շկոլը) սկզբում մեծ հաջողություն է ունենում, եւ նրա հիմնադրման երկրորդ տարում աշակերտների թիվը հասնում է 130 հոգու։ Դպրոցում սովորում էին հայերեն գրել ու կարդալ, ուսումնասիրում էին Հին եւ Նոր կտակարանը, թարգմանում գրաբարից աշխարհաբար եւ ընդհակառակը, սովորեցնում էին նաեւ թվաբանություն եւ աշխարհագրություն։ «Լեմսի շկոլում» դասավանդում էին նաեւ Հովսեփ վարդապետ Արցախեցին եւ Պողոս վարդապետ Ղարաբաղցին։ Դպրոցը ժողովրդական բնույթ է կրում։ Բացի կրոնական գրքերից միսիոներների հիմնած տպարանում հրատարակում են հայերեն դասագրքեր, այբբենարան, կազմում են աղյուսակներ, քերականական ձեռնարկներ։ Ուսումնարանի սաներից ոմանք սովորում էին նաեւ ռուսերեն, հունարեն, լատիներեն։ Առանձնապես կարեւոր է շեշտել, որ միսիոներների դպրոցում եւ նրանց տպագրած հրատարակություններում գործածության մեջ է մտնում աշխարհաբար ժողովրդական լեզուն, Մոսկվայի Լազարյան Ճեմարանի տպարանում հրատարակում են Ավետարանը աշխարհաբար լեզվով, իսկ Շուշում՝ Արցախեցու գրաբարից աշխարհաբար բառարանը։
Միսիոներների ուսումնարանում սովորածները, մասամբ միսիոներների օժանդակությամբ, իրենց հերթին Ղարաբաղում բացում էին փոքրիկ դպրոցներ, որտեղ շարունակում էին իրենց ուսուցիչների գործը։
Սակայն միսիոներների դպրոցական գործունեությունը Շուշում երկար չի շարունակվում<ref>Մասնավորապես նրանց արգելվում է հայ երիտասարդներին ընդունել իրենց դպրոցը (Լեո, Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի, Թիֆլիս, 1914, էջ 95)։</ref>։ Նրանք 1837 թ․ թողնում են Շուշին եւ հեռանում։ Սակայն Բազելի քարոզչական ընկերության դպրոցական ութ տարվա գորունեությունը Շուշում բավականին խոր արմատներ է թողնում եւ ուժեղ չափով նպաստում նրա կուլտուր֊կրթական առաջադիմությանը։ Միսիոներների սկսած դպրոցական գորունեությունը իր շարունակությունն է գտնում Շուշում գավառական ռուսական եւ Շուշու թեմական հայկական ուսումնարանների հիմնադրումով։
Ժամանակագրական կարգով այս երկու դպրոցներից նախ բացվում է Շուշու գավառական դպրոցը։ Այն բացվում է XIX դարի 30֊ական թվականների սկզբին, հավանականորեն 1830 կամ 1831 թվականներին<ref>Գավառական անվանյալ պետական դպրոցները 1831 թվականից սկսեցին բացվել Անդրկովկասի զանազան քաղաքներում, դպանց թվում եւ Շուշում 1․( Լեո, Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի, էջ 91—92), իսկ ըստ "История Азербайджана" Баку, 1960 թ․ հատ․ 2, էջ 99—100, 1830 թ․։</ref>։ Այս դպրոցը պետական էր, որտեղ Անդրկովկասի մնացած գավառական դպրոցների նման դասավանդումը հիմնականում տարվում էր ռուսերեն լեզվով։ Նրա նպատակն էր տարածել ռուսաց լեզուն տեղական բնակչության մեջ։ Մեր ձեռքի տակ է գտնվում 1850 թ․ Շուշու գավառական ուսումնարանի վարիչի (смотритель) հաշվետվությունն ըստ ամիսների (սկսած 1850 թ․ հունվարից), ուղղված Կովկասի ուսումնական շրջանի (округ) արքունական դպրոցների տեսուչին (Շամախի֊Դերրբենդյան դպրոցների կառավարչքին)<ref>Архив Министерства Внутренних дел Азерб. ССР, фонд 845, опись 1, дело 13: «Дело о ведомостях Шушинского уездного училища в успехах и поведении учеников за 1850».</ref>, որից հետեւում է, որ այդ ուսումնարանն իր հիմնադրումից մոտ 20 տարի հետո իրենից ներկայացնում էր ավելի շուտ տարրական կամ ոչ լրիվ միջնակարգ դպրոց՝ կազմված էր երեք դասարաններից, որոնցում 1850 թվականի հունվարին սովորում են առաջին դասարանում 71 հոգի, երկրորդ դասարանում՝ 33 հոգի, երրորդում՝ 10 հոգի։ Աշակերտների քանակն ամսեամիս 1850 թ․ մի քանի հոգով ավելանում կամ պակասում է դասարաններում, իսկ նրանց ընդհանուր թիվը հունվարին հավասար էր 114 հոգու, ապրիլին՝ 117 հոգու, սեպտեմբերին՝ 100, իսկ նոյեմբերին՝ 106 հոգու։ Ուսումնարանի մանկավարժական կազմը բաղկացած էր վարիչից, երկու ուսուցչից (Կուզանով եւ Բոյարդին) եւ երկու կրոնուսուցչից (Մելքոնյան Ար․ եւ Ալավերդի օղլի), որոնք միաժամանակ ավանդում էին հայերեն եւ թաթարերեն татарский լեզուները։
Աշակերտները ըստ ազգությունների կազմում են՝ հայեր 92—82 հոգի (ըստ ամիսների), մուսուլմաններ 17֊ից մինչեւ 20 հոգի։ Ըստ ծագման (դասերի)՝

Բեկական ծագումով —

34—43

հոգի

(ըստ ամիսների)

Հոգեւորական —

8—14

Օբեր֊օֆիցերական —

4—7

Ազատ (մսաֆ) մելիքական —

5—13

Քաղաքացիների դաս —

42—50

Չինովնիկ․ եւ անհատներ —

4

Դպրոցին անհայտ ծագ․ —

3—5

Հաշվետվության մեջ ասված է նաեւ, թե ինչ առարկաներ են անցնում Շուշու գավառական դպրոցում ըստ դասարանների։
:::::1֊ին դասարանում անցնում են՝
1․ Կրոն (աղոթքներ)։
2․ Ռուսաց լեզու (ընթերցանություն քրիստոմատիայից եւ Կռիլովի առակներից)։
3․ Թվաբանություն։
4․ Հայերեն եւ թաթարերեն լեզուներ (ընթերցանություն)։
5․ Գեղագրություն։
::::: 2֊րդ դասարանում անցնում են՝
1․ Կրոն (Հանգանակ Հավատը եւ մահմեդական կրոնի ներածություն (իմամաթի մասին),
2․ Ռուսաց լեզու (բացատրականում ընթերցանություն, պատմվածքներ եւ թարգմանություններ, գոյական անուններ),
3․ Թվաբանություն (ամենափոքրերը֊կրտսերները՝ անվան թվերի բաժանումը, մեծերը՝ կոտորակները),
4․ Աշխարհագրություն (փոքրահասակները՝ ներածություն, մեծերը՝ Ռուսաստանի քաղաքները, գետային գլխավոր սիստեմները,
5․ Հայոց լեզու (մինչեւ գոյական անունների հոլովումը)։
6․ Թաթարերեն (ընթերցանություն եւ բացատրական թելադրություն),
7․ Գեղագրություն (մաքրագրություն)։
::::: 3֊րդ դասարանում անցնում են՝
1․ Կրոն (հավատո հանգանակ), մահմեդականները֊նույնը, ինչ որ 2֊րդ դասարանում),
2․ Ռուսաց լեզու (քերականությունից֊տրական հոլով առանց նախդիրի), ընթերցանություն, օրինակներ ըստ կանոնների, պատմվածքներ, գրավոր աշխատանքներ),
3․ Թվաբանություն (до перемещения членов краткой пропорции и задачи тройного правила),
4․ Աշխարհագրություն (մաթեմատիկական֊մեծ շրջանների եւ երկրագնդի կառուցվածքի մասին),
5․ Ընդհանուր պատմություն (ներածություն, Եվրոպա, եգիտպացիներ եւ պարսիկներ),
6․ Ռուսաց պատմություն (առաջին շրջան),
7․ Երկրաչափություն (հունվարին չկա),
8․ Հայոց լեզու (մինչեւ գոյականների համաձայնությունը),
9․ Թաթարական լեզու (ընթերցանություն թարգմանությամբ, բացատրական թելադրություն),
10․ Գեղագրություն<ref>Այստեղ տալիս ենք հունվար ամսին առարկաների ծրագրերը։ Հետեւյան ամիսներին անցնում են նույն առարկաների ծրագրերի շարունակությունը։</ref>։
Դատելով ըստ ավանդվող առարկաների պետական գավառական դպրոցներն ունեն յուրահատուկ ծրագրեր, որտեղ հիմնականը լեզուն եւ թվաբանությունն է, բայց նշանակելի տեղ է բռնում նաեւ կրոնը։ Դպրոցում անցնում են նաեւ պատմություն եւ աշխարհագրություն։ Ավանդման հիմնական լեզուն ռուսերենն է, բայց այդ դպրոցներում ավանդվում են հայոց եւ թաթարերեն լեզուներ (հայ եւ մահմեդական երեխաների համար առանձին֊առանձին)։ Այս տեղական լեզուներով ավանդվում է եւ կրոնը (կրոնուսույցը միաժամանակ եւ լեզվի դասատու է)։
Շուշու մեր նշած գավառական դպրոցը գոյություն է ունեցել մի քանի տասնյակ տարի եւ զգալի դեր է խաղացել ռուսաց լեզվի տարածման մեջ։ Այդ դպրոցի ուսուցիչները թեմական դպրոցի բացման առաջին տարիներին մասամբ լրացրել են թեմական մանկավարժական կազմը։ Այսպես, օրինակ, գավառական ուսումնարանի վարիչ՝ հայազգի Մելքոն Խիտրովը XIX դարի 40֊ական թվականներին միաժամանակ նշանակվում է թեմականի տեսուչ եւ, ըստ Լեոյի, թեմականում նոր մանկավարժական կարգեր է մտցնում<ref>Տե՛ս «Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի», Թիֆլիս, 1914 թ․, էջ 189—203։</ref>։
Շուշու պետական գավառական դպրոցը 70֊ական թվականներից վերափոխվում է եւ դառնում Շուշու պետական քաղաքային դպրոց<ref>Քաղաքային դպրոցի հիմնադրման տարին համարվում է 1875 թ․ «Ազգագրական հանդես», 1879 թ․, էջ 106, տետր 14, էջ 19։</ref>, որը պահպանում է իր գոյությունը մինչեւ 1942 թվականը որպես ոչ լրիվ միջնակարգ դպրոց եւ բավականին մեծ դեր է խաղում Շուշում, տալով բավականին ստվար մտավորական կադրեր։ Այս դպրոցում սովորել են գլխավորապես հայեր, որոնք կազմել են աշակերտների մեծամասնությունը<ref>1897 թ․ հայ աշակերտների թիվը դպրոցում հավասար էր 131 հոգու, թաթարներինը՝ 36 հոգու, ռուսներինը՝ 4 հոգու։ Հայերը մնացած տարիներին նույնպես միշտ մեծամասնություն են կազմել։ Շուշու քաղաքային դպրոցը հանձինս իր ուսուցիչների (Յակով Զեդգենիձե, Սալահ բեկ Զահրաբբեկով եւ Համբարձում Տեր֊Եղիազարով) 1891 թվականին տպագրության է տվել մի շարք հետաքրքիր աշխատություն Շուշի քաղաքի եւ նրա տնայնագործության, նաեւ շերամապահության մասին)։ Տե՛ս Сборник материалов для описания местностей и племен Кавказа вып II, Тифлис, 1891, стр 1—79, гор. Шуша"" վերնագրի տակ։ Տես նաեւ նույն գրքի երկրորդ բաժնում, էջ 90—95 "Шелководство в Шушинском уезде".</ref>։
Հայկական կուլտուրայի զարգացման տեսակետից Շուշու գավառական (հետագայում քաղաքային) պետական ուսումնարանից անհամեմատ ավելի մեծ դեր է խաղացել Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցը, որը բացվել է Շուշում 1838 թ․ հունիսի 22֊ին եւ պահպանել է իր գոյությունը մինչեւ 1920 թվականը (մինչեւ Շուշու հայկական թաղամասի ավերումը)։ Այս դպրոցի գոյության 75֊ամյա հոբելյանին է նվիրված մեր նշանավոր պատմաբան Լեոյի 692 էջ կազմող խոշոր աշխատությունը, որը կոչվում է «Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի» (1883—1913 թթ․), հրատարակություն նույն դպրոցի հոգեբարձության (Թիֆլիս, 1914 թ․), որը բովանդակալից աշխատություն է, կազմված դպրոցի եւ Ղարաբաղի կոնսիստորիայի արխիվային նյութերի հիման վրա։
Ղարաբաղի թեմական դպրոցը XIX դարում եւ XX դարի առաջին երկու տասնամյակներում ռուսահայերի 4 հայկական թեմական միջնակարգ դպրոցներից մեկն է։ Այդ 4 հայկական թեմական միջնակարգ դպրոցներն էին՝ Ներսիսյան դպրոցը Թիֆլիսում, Երեւանի թեմական դպրոցը, Նոր Նախիջեւանի դպրոցը (Դոնի Ռոստովում) եւ Շուշու թեմականը<ref>Բացի այս թեմական դպրոցներից, ռուսահայերն ունեն նաեւ Էջմիածնի ճեմարանը, որ համարվում էր բարձրագույն կարգի դպրոց, Թիֆլիսի Հովնանյան եւ Գայանյան օրիորդաց միջնակարգ դպրոցները, Բաքվի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը, որոնց XX դարում միացել է Շուշու Ղուկասյան օրիորդաց միջնակարգ դպրոցը։</ref>։
Իր գոյության առաջին տարիներին Շուշու թեմական դպրոցը շատ խղճուկ պատկեր էր ներկայացնում։ Նա չուներ միջոցներ, մշտական բյուջե, ուսուցիչները մեծ մասամբ կրոնականներ էին, աշխատում էին առանց վարձատրության։ Սակավ էր աշակերտների քանակը, դասարանների թիվը, խղճուկ էր ուսման ծրագիրը։ Բացման առաջին տարին աշակերտների թիվը «քսանից ավելի էր», գոյություն ուներ միայն մի դասարան։ Ժամանակի ընթացքում աշակերտների եւ դասարանների թիվը աստիճանաբար ավելանում է։ Ուսուցիչների մի մասին սկսում են աշխատավարձ նշանակել, բայց դպրոցի բյուջեն երկար տարիներ դեռեւս անկանոն էր մնում։ Աստիճանաբար դպրոցի բյուջեն էլ ավելանում էր<ref>Թեմի հատկացրած առանձին եկամուտները, կալվածքներից ստացված տարբեր միջոցները դպրոցը չէին ապահովում։ Նույնիսկ հետագա տարիներին, երբ ուսուցիչները երբեք կանոնավոր եւ ժամանակին աշխատավարձ չէին ստանում, ինչպես որ գոյություն ուներ պետական դպրոցներում։</ref>։ 1832 թ․ դպրոցն արդեն ուներ 65 աշակերտ եւ 4 ուսուցիչ։ 1840 թվականին դպրոցում ավանդում էին հետեւյալ առարկաները՝ 1) աստվածային օրենք, 2) սրբազան պատմություն, 3) հայոց քերականություն, 4) ռուսաց լեզու (ընթերցանություն եւ քերականություն), 5) պարսկերեն լեզու, 6) թվաբանություն եւ 7) երգեցողություն։
Թեմական դպրոցը 1838 թ․ մինչեւ 1860 թ․ ենթարկվում էր կոնսիստորական կառավարությանը եւ ուներ երկդասարանյան կազմ, իսկ 1860 թվականից սկսած նա ստանում է ժողովրդական կառավարություն (կառավարվում է ժողովրդի ընտրած հոգաբարձուների կողմից) եւ ժողովրդական կառավարության առաջին շրջանում (1860—1889 թթ․) ուներ 3—4 դասարանյան կազմ, որը եւ պահպանում է մինչեւ նրա վերջնական փակումը 1920 ը․։ Ճիշտ է, «Ժողովրդական կառավարության օրոք էլ շատ հաճախ համառ պայքար է մղվում հոգեւորականների եւ աշխարհիկ հոգաբարձուների մեջ, հաճախ թեմականի տեսուչներ են նշանակվում հոգեւորական անձինք, թեմական դպրոցի կառավարման գործում հաճախ խառնվում էր Էջմիածինը, բայց ժողովրդական աշխարհիկ կառավարությունը ընտրած հոգաբարձուների միջոցով, որ հաստատվել էր Էջմիածնի կանոնադրությամբ, հիմնականում պահպանվում է սկսած 1860 թ․։
1860 թվականից սկսած թեմական դպրոցի բյուջեն աստիճանաբար կանոնավորվում է, դպրոցը դառնում է միջնակարգ, ավելանում է սովորողների եւ դասարանների թիվը, թեեւ ըստ տարիների տեղի են ունենում որոշ տատանումներ, ինչպես երեւում է Լեոյի աշխատության հիման վրա կազմած մեր աղյուսակից<ref>Տե՛ս Լեոյի հիշյալ աշխատությունը, էջ 181 եւ հետեւյալները։</ref>։
:::::Աղյուսակ №11

Աշակերտների քանակը

Դասարանների քանակը

Ընդամենը

Նախապատրաստական

Հիմնական դասարան

Նախապատրաստական

Հիմնական

1863

245

131

114

3

2

1871

313

3

3

1879

334

1880 թ․ Մադինյանի
տեսուչ օրով բացջում է 5֊րդ մանկավարժ․ դասարան

1888

492

Բացվում է 6֊րդ
դասարան 1892 ը․ կային 3 նախապատ․, 6 հիմնական եւ 2 զուգահեռ

1898

492

1896

563

Դպրոցն ուներ ընդամենը
13 դաս․

1898, 99

506

Դպրոցն ուներ ընդամենը
13 դաս․

Աղյուսակից երեւում է, որ աշակերտների ընդհանուր քանակը զգալի չափով պակասում է եկեղեցական կալվածքների պետության կողմից խլված տարիներին, երբ թեմականը նույնիսկ ժամանակավորապես փակվում է։ Համեմատաբար քիչ էր աշակերտության քանակը եւ դպրոցի գոյության վերջին տարիներին։
Դպրոցի բյուջեն համեմատաբար ապահովվում է դպրոցի 75֊ամյա հոբելյանական տարիներին, երբ նա ստանում է խոշոր նվիրաբերումներ<ref>Տե՛ս Լեոյի հիշյալ աշխատությունը, էջ 629 եւ հետեւյալները։</ref>։
Ինչպես ասացինք, մեծ է եղել Ղարաբաղի հայոց թեմական դպրոցի<ref>Շուշու</> թեմականը կոչվում էր նաեւ «սեմինարիա», «ճեմարան», իսկ Շանշյանի ժամանակ «Եղիշյան ազգային հոգեւոր դպրոց», սակայն հիմնականում «Ղարաբաղի հայոց թեմական դպրոց»։ Ուշագրավ է նշել, որ Շուշու թեմականում սովորողների թվում հանդիպում ենք եւ Անդրկովկասի թաթարների 1868—1869 թթ․ ցուցակների մեջ։ Հաջին (արձանագրված է Հաջիյանց) եւ Կնյազ Ումցին (Շուշու խանի աղջկա որդին)։ Տե՛ս Լեո, վերը նշած աշխատությունը, էջ 354։</ref> կատարած դերը Անդրկովկասի եւ մանավանդ Շուշու հայկական մշակույթի զարգացման գործում։ Իր 82֊ամյա գործունեության ընթացքում նա տվել է հազարավոր շրջանավարտներ, որոնք չնչին բացառությամբ են միայն հոգեւորական պաշտոններ ստանձնել եւ կրոնավորներ դարձել, այլ իրենց ստվար մեծամասնությամբ դարձել են գավառական դպրոցների դասատուներ եւ լրացրել են հայ մտավորականության շարքերը։ Նրանցից շատերը շարունակել են իրենց կրթությունը արտասահմանյան բարձրագույն հաստատություններում<ref>Ուշագրավ է, որ XIX եւ XX դարերում թեմականցիներին Ռուսաստանի բարձրագույն հաստատություններում չէին ընդունում սովորելու (բացառությամբ պսիխոնեւրոլոգիական, գյուղատնտեսական եւ առեւտրական բուհերի, որտեղ թեմականցիներն ընդունվում էին) եւ այդ պատճառով թեմականցիները իրենց բարձրագույն կրթությունը ստանում էին արտասահմանում (մեծ մասամբ Գերմանիայում, Շվեյցարիայում)։</ref>, ինչպես նաեւ Ռուսաստանում, դարձել են նշանավոր բժիշկներ, լեզվաբաններ, հասարակագետներ, շատերը ավարտել են Էջմիածնի ճեմարանը եւ հետագայում նշանավոր դեր են խաղացել հայկական լեզվագիտության եւ գրականության մեջ, իսկ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո դարձել են Հայաստանի Հանրապետության ակադեմիկոսներ, պրոֆեսորներ եւ որակյալ մասնագետներ։ Հայագետ֊գրականագետ Մաղաքյա Պուլուզյանի վերատեսչության ժամանակ (1870—74 թթ․) նրա աշակերտներից հետագայում նշանավոր դարձան Լեոն, Սեմիոն Հախումյանը, Կոստ․ Մելիք֊Շահնազարյանը, Մուրացանը (Գրիգոր Տէր֊Հովհաննիսյանը), Արսեն Տերտերյանը, քիմիկոս Հակովբ Հովհաննիսյանը։
Առանձնապես նշանավոր մանկավարժական եւ ուսուցչական կադրեր է ունեցել Շուշու թեմական դպրոցը իր ավելի քան 80֊ամյա գոյության ընթացքում։ Բավական է նշել այնպիսի անուններ, ինչպիսիք են Պետրոս Շանշյանը, որը թեմական դպրոցի վերատեսուչ է եղել 1863—1864 թվականներին եւ եղել է Շուշում ժամանակի դեմոկրատական շարժման ներշնչողն ու գործիքը եւ 1864 թվականին կղերականության ջանքերով ամբողջ ամբողջ ուսուցչական կազմի հետ արձակվում է դպրոցից<ref>Պետրոս Շանշյանի վերատեսչության օրոք Ղարաբաղի հայոց հոգեւոր թեմական դպրոցը ստանում է «Եղիշյան հոգեւոր ազգային դպրոց» անունը, բայց նրան պաշտոնից ազատելուց հետո հին անունը նորից վերականգնվում է։ Ուշագրավ է նաեւ Շուշու արհեստավորության՝ ավելի ճիշտ «Հայազգի բնակչաց Շուշի քաղաքի» 47 ստորագրությամբ հոգաբարձությանն ուղղված բողոքը Շանշյանի եւ մանկավարժական կազմի դպրոցից ազատելու դեմ (Լեո, նշվ․ աշխատ․, էջ 340)։ Պետրոս Շանշյանի ժամանակ Շուշում բացվում է Մարիամյան օրիորդաց դպրոցը (1864 թ․)— Մարիամ Հախումյանի ջանքերով։ Այդ գործին մեծ չափով նպաստում է Պ․ Շանշյանը եւ նոր բացված Մարիամյան դպրոցը, որի ուսումնական մասը, ըստ կանոնադրության, գտնվում էր Եղիշյան ազգային դպրոցի տեսչի հսկողության տակ (Լեո, նշվ․ աշխատ․, էջ 293—295)։ Այս դեպքին է նվիրված Պ․ Պռոշյանի բրոշյուրը «Տիրամոր Ս․ Մարիամի օրիորդաց ուսումնարանի բացվելը» (Շուշի, 1864 թ․)։</ref>։
Շանշյանից եւ Պ․ Պռոշյանից հետո (70֊ական եւ 80֊ական թվականներին) մենք թեմականի ուսուցչական կազմի մեջ հանդիպում ենք Ղազարոս Աղայանին, Ս․ Մանդինյանին (տեսուչ, 1889), Լ․ Աթարբեկյանին, Մակար վարդ Բարխուտարյանին, Մանուկ Աբեղյանին (որի գրչին է պատկանում Շուշում հրատարակված «Նմուշներ» վերնագրով բանաստեղծությունների ժողովածուն, 1888 թ․)։ 90֊ական թվականներին այս դպրոցում տեսչություն էր անում Լեւոն Սարգսյանը (1892—94), երգեցողության նշանավոր ուսուցիչ Ստեփան Դեմուրյանը, որ երկար տարիներ մինչեւ XX դարի առաջին տեսնամյակները դասավանդել է Շուշու թեմականում, հայտնի ազգագրագետ Եր․ Լալայանը, գրաբարի դասատու Ասլան Շահնազարյանը, որը երկար տարիներ՝ սկսած 1897 թ․, դասավանդել է թեմականում, իսկ խորհրդային իշխանության, ժամանակ պրոֆեսորի կոչումով աշխատել Երեւանում, եւ ուրիշներ։
XX դարի սկզբներին թեմականն ունեցել է ոչ պակաս ականավոր դասատուներ, ինչպիսին է հայտնի հրապարակախոս, պատմության դասատու Գարեգին Խաժակյանը (ըսպանվել է տաճիկների ձեռքով Սիամանթոյի, Վարուժանի, Զարգարյանի եւ ուրիշների հետ 1915 թվականին), հայտնի լեզվաբան, հետագայում ՀԽՍՀ ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը, Արշակ Չիլինգարյանը, Ավետիք Տեր֊Պողոսյանը (տեսուչ 1908—10 թվականներին), Լեւոն Թախտաճյանը (բնագետ֊գյուղատնտես), Հայրապետ Մուսայելյանը, Անուշավան Տեր֊Միքայելյանը, Արշակ Տոնոյանը եւ ուրիշներ։ 1910—13 թվականներին տեսչության պաշտոն է վարում բժիշկ Յարամիշյանը, որի ժամանակ թեմականում մտցնում են գյուղատնտեսական գիտելիքների ավանդումը (այն հանձնվում է մասնագետ ուսուցիչ Լեւոն Թախտաճյանին)։
Խորհրդային իշխանության հաստատման նախօրյակին՝ թեմական դպրոցի գոյության վերջին տարիներին, ուսուցչական կազմի մեջ մենք հանդիպում ենք այնպիսի տեսուչների եւ ուսուցիչների, ինչպիսիք են Խաչիկ Սամվելյանը (1915—16 թթ․), Ալեքսանդր Ծատուրյանը (1916—20 թթ․)՝ հայտնի բոլշեւիկ, որը սպանվեց 1920 թվականի գարնանը մուսավաթականների ձեռքով, Արմենակ Ղարագյոզյանը (բոլշեւիկ, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի առաջին քարտուղար), Արշավիր Քամալյանը եւ տողերիս հեղինակը (ռուսաց լեզվի եւ պատմության դասատու թեմականում՝ 1915—1920 թթ․)։
Շուշու թեմական դպրոցն ունեցել է արխիվ, ունեցել է (որոշ տարիների ընթացքում) իր տպարանը, գրադարանը, որը կազմակերպել էր 1869 թ․։ Դպրոցական շենքը սկզբում վերցվում էր վարձով, 1871 թվականի սեպտեմբերի 17֊ին դպրոցը տեղափոխվեց Բաղդասար միտրոպոլիտի կառուցած շենքը (առաջնորդարանը), իսկ 1898 թվականին թեմականը տեղափոխվում է իր նոր շենքը<ref>Սկզբում 3 դասարան, հետո մնացածները։</ref>, ուր մնաց մինչեւ 1920 թ․ կառուցած Անդրեաս Խանդամիրյանի օրիորդաց դպրոցի օգտին կտակած փողերով, սակայն օրիորդաց (Մարիամյան) դպրոցը տեղափոխվում է առաջնորդարանի (այսինքն թեմականի) շենքը, իսկ թեմականը՝ նոր կառուցված շենքը (Լեո, նշվ․ աշխ․, 555)։ Թեմական դպրոցի նոր շենքն ուներ ընդարձակ դահլիճ, այն նույնքան մեծ էր, ինչպես եւ ռեալականի նոր շենքի (Առաֆելյանի միջոցներով կառուցված) դահլիճը (սրանք ամենամեծ դահլիճներն էին Շուշի քաղաքում, եթե չհաշվենք Խանդամիրյանի դահլիճը, որտեղ թատերական ներկայացումներ էին տրվում մինչեւ նրա այրվելը՝ 1905 թվականի հայ֊թուրքական կոտորածների ժամանակ)։ Թեմականի դահլիճում հաճախ տեղի էին ունենում դպրոցական հանդեսներ, ներկայացումներ։
Թեմական միջնակարգ դպրոցը, որ Շուշու բոլոր դպրոցների մեջ ամենից հինն էր (եթե չհաշվենք միսիոներների դպրոցը) եւ ամենից երկարակյացը, մի քանի տարով փակվում է իր գոյության առաջին տարիներին, եւ ապա 2 տարով եկեղեցական կալվածքների ցարական կառավարության կողմից բռնագրավման ենթարկված տարիներին (1903—1905 թթ․) եւ նորից վերաբացվում է 1905 թվականի հեղափոխության ժամանակ։ Այս դպրոցը ընդհանրապես ծառայել է քաղաքի դեմոկրատական խավերի կրթության գործին, որտեղ սովորողները մեծ մասամբ Շուշու արհեստավորական դասի զավակներն էին, քիչ թվով հոգեւորականների զավակները եւ աշակերտության կազմով նա խիստ տարբերվում էր Շուշու ռեալականից, որտեղ սովորողներն իրենց ստվար մեծամասնությամբ բեկերի, ազնվականների եւ վաճառականների զավակներ էին։
Թեմականի աշակերտությունը ակտիվ մասնակցություն է ցույց տվել Ռուսաստանի հեղափոխական շարժմանը, դպրոցական ցույցեր կազմակերպել եւ 1906 թվականին մի շարք պահանջներ ներկայացնել։
Շուշում աշխատող դպրոցների թվում տեղին է նշել ժամանակագրական կարգով Մարիամյան օրիորդաց դպրոցը, որը ըստ էության ծխական դպրոց էր եւ իր բազմամյա գոյության ընթացքում կրթել ու դաստիարակել է բազմաթիվ հայ աղջիկների։ Նա բացվում է Շուշում, ինչպես վերը նշեցինք, Մարիամ Հախումյանի (հոգաբարձու Համբարձում Հախումյանի կնոջ) նախաձեռնությամբ 1864 թվականի հուլիսի 7֊ին։ Այս դպրոցը պահպանվել է մինչեւ 1920թ․ եւ հայ օրիորդների կրթության գործում խաղացել է իր զգալի դերը։ Հայկական միջնակարգ օրիորդաց Ղուկասյան դպրոցը բացվում է Շուշում XX դարի 20֊ական թվականներին եւ հազիվ գոյություն է ունենում մի քանի տարի։
1881 թվականին Շուշում բացվում է մի նոր տիպի դպրոց եւս՝ Շուշու ռեալական դպրոցը, որը մոտ 40֊ամյա գոյության ընթացքում պակաս դեր չի խաղացել Շուշու մատաղ սերնդի կրթության գործում, քան Ղարաբաղի թեմականը, թեեւ թեմականի նման երկարամյա կյանք չի ունեցել։ Այս դպրոցը պետական դպրոց էր, որտեղ ուսումը տարվում էր ռուսերեն լեզվով եւ որտեղ սովորում էին հայեր, թաթարներ եւ ռուսներ, սակայն սովորողների ստվար մեծամասնությունը կազմում էին հայերը։ Ի տարբերություն ռուսական գիմնազիաների, որտեղ ուսման գործում գլխավոր դեր էին խաղում դասական եւ նոր լեզուները (լատիներեն, հունարեն, ֆրանսերեն, գերմաներեն), ռեալական դպրոցը գլխավորապես ուշադրություն էր դարձնում բնագիտական ու ֆիզիկամաթեմատիկական գիտությունների վրա։ Այս դպրոցն ավարտողները իրենց ուսումը մեծ մասամբ շարունակում էին Ռուսաստանի տեխնիկական բուհերում եւ դառնում ճարտարապետներ, հաղորդակցության ուղիների ինժեներներ եւ նման տեխնիկական գծով աշխատող մասնագետներ։ Ռեալական դպրոցի բացումը Շուշում որոշ վտանգ է սպառնում թեմական դպրոցին, քանի որ նա պետք է դեպի իրեն քաշեր քաղաքում սովորել ցանկացողներին, մանավանդ, որ նա միանգամայն ապահովված էր պետական միջոցներով (կայուն բյուջեով) եւ ավելի ապահով ու լայն ասպարեզ էր խոստանում այդ դպրոցն ավարտողներին հետագայում ուսումը շարունակելու եւ լավ պաշտոններ գրավելու համար (նա ապահովում էր ռուսերենին տիրապետելը)։ Եվ հիրավի, Շուշու այդ դպրոցում սովորելու ցանկությունը խիստ մեծ էր, մանավանդ ունեւոր դասակարգերի կողմից, որոնք ամեն կերպ աշխատում էին իրենց զավակներին մտցնել այդ դպրոցը։
Առհասարակ Կովկասում կային մի քանի պետական գիմնազիաներ ու ռեալական դպրոցներ։ Այսպես, 1893 թ․ Կովկասի ուսումնական օկրուգում կար 8 ռեալական դպրոց<ref>«Кавказский календарь» на 1893 год.</ref>, իսկ 1898 թ․ Կովկասի ուսումնական օկրուգի հոգաբարձության հաշվետվության համաձայն օկրուգում կար 9 ռեալական դպրոց 3494 աշակերտներով, որոնցից Թիֆլիսի ռեալականում՝ 632 աշակերտ, Բաքվի ռեալականում՝ 607 աշակերտ, Շուշու ռեալականում 334 աշակերտ, Քութայիսի՝ 241 աշակերտ եւ այլն<ref>«Кавказский календарь» на 1900 год.</ref>։ Շուշու ռեալականը իր աշակերտների թվով 3֊րդ տեղն էր գրավում Կովկասում։
Շուշու ռեալականը ուներ 2 նախապատրաստական եւ հիմնական դասարան։ Աշակերտները 6֊րդ դասարանն ավարտելուց հետո ստանում էին հասունության վկայական, իսկ 7֊րդ դասարանն ավարտելուց հետո՝ ավարտական վկայական։
Հետաքրքիր է Շուշու ռեալականի աշակերտության ազգային կազմը 1893 եւ 1898 թթ․<ref>«Кавказский календарь» на указанные годы.</ref>։
:::::Աղյուսակ №12

Հայեր

Անդրկովկ․ թաթարներ

Ռուս

Վրաց․

Այլք

Ընդամենը

1893

223

38

12

273

1898

262

50

13

3

6

334

Այսպիսով, հայերը ռեալականի աշակերտության թվում կազմում են 80 տոկոսից ավելին, թաթարները մոտ 15 տոկոս եւ ավելի չնչին է ռուս եւ վրացի աշակերտների քանակը<ref>Ռեալական դպրոցում սովորող աշակերտների սոցիալական ծագման եւ բյուջեի մասին տես աղյուսակ № 13֊ում բերված տվյալները, որը վերաբերում է 1896—97 թվականներին։</ref>։
Շուշու ռեալական դպրոցը ուներ վերատեսուչ (директор), տեսուչ (инспектор), կրոնուսույցներ (3 լեզվով) եւ ուսուցիչներ, որոնք ավանդում էին հետեւյալ առարկաները․ ռուսաց լեզու, մաթեմատիկա, պատմություն, բնագիտություն, աշխարհագրություն, ֆրանսերեն եւ գերմաներեն, գծագրություն եւ գեղագրություն, երաժշտություն, երգեցողություն, ադրբեջաներեն լեզու, ուներ իր դպրոցական բժիշկը եւ դաստիարակների օգնականը (помощник классных поставников)։
1905 թ․ հեղափոխությունից հետո հայերի (գուցե եւ թաթարների) համար մտցված էր մայրենի լեզվի դասավանդում, որը կատարում էր կրոնուսույցը (Եղ․ Թարխանյան հայոց պատմության հետ միասին (եկեղեցական պատմության անվան տակ)։
Ռեալական դպրոցն ունեցել է նշանավոր ուսուցիչներ (դիրեկտոր եւ մաթեմատիկոս Ա․ Ն․ Իվանով, հնագետ Գումմել<ref>«Известия Азерб, филиала Ак. Наук за 1938 г.» стр. 77. «Гумель»֊ի հոդվածը— Раскопки в НКАО в 1938 г. եւ «М. А. Казиев»֊ի գիրքը «Aзербайджан»․—«Исторические и достопримечательные места»․ Баку, 1960.</ref>, Միքայել Ղարաբեկյան՝ գերմաներեն, Հարութ Մելիքյան՝ ֆիզիկա, ֆրանսերեն եւ այլն), ոչ պակաս նշանավոր աշակերտներ, որոնք դպրոցն ավարտելուց հետո, հետագայում դարձել են ականավոր հասարակական գործիչներ (Բոգդան Միրզաջան Կնունյանց, Լեւոն Աթարբեկյան, Աշոտ Հովհաննիսյան, Հայկ Գյուլիքեւխյան, Սաքո Սահակյան, Սլավա Կասպարյան)։ 1905 թ․ հեղափոխության օրերին ռեալականի աշակերտությունը կազմակերպել է բուռն աշակերտական ցույցեր եւ այդ տեսակետից առաջատար դեր խաղացել Շուշու ամբողջ աշակերտության կյանքում, ունեցել է իր ընդհատակյա աշակերտական մամուլը։ Մեծ է եղել նաեւ նրա ակտիվ մասնակցությունը 1917 թ․ հեղափոխությանը։
Ռեալական դպրոցը ունեցել է համեմատաբար ավելի ընդարձակ բյուջե, համեմատաբար բարեկարգ ֆիզիկական ու քիմիական կաբինետներ, ընդարձակ ընդհանուր ու ֆունդամենտալ գրադարան (գլխավորապես ռուսերեն լեզվով), որտեղ ես՝ գրքի հեղինակս գրադարանապետի պաշտոն եմ վարել 1918—20 թվականներին։ Ընդարձակ դպրոցական դահլիճ էր նոր շենքում (Առաֆելյանի ծախսով կառուցված), ուր դպրոցը տեղափոխվել էր 1908 թվականին (Մովսես բեկի տնից)։
XIX դարի վերջերին Շուշում բացվում է եւս մի դպրոց, որը մեծ դեր է կատարում Շուշու աղջիկների կրթության գործում։ Դա ռուսական օրիորդաց Մարինսկու դպրոցն էր, որի բացումը հավանականորեն կատարվել է XIX դարի 90֊ական թվականներին։ Այս դպրոցը գտնվում էր «Նոր ժամի» («Կանաչ ժամի») թաղամասում, թեմական դպրոցի փողոցի վրա, թեմականից քիչ բարձր։ Իրենից ներկայացնում էր, իմ կարծիքով, прогимназие֊ի տիպի դպրոց եւ իր գոյությունը պահպանել է մինչեւ 1920 թվականը, ունենալով միջին հաշվով 200—300 աշակերտուհի, որոնց մեծ մասը հայուհիներ էին (1898 թվականին 257 աշակերտուհիներից՝ 240 հոգի) եւ չնչին էր թաթարների թիվը (257֊ից՝ 2 հոգի։ Կային նաեւ ռուս աղջիկներ (14 հոգի) եւ այլք (1 հոգի)<ref>«Кавказский календарь» на 1900 г.</ref>։
Մենք այստեղ չթվեցինք Շուշում մինչեւ 1917 թվականը եղած բոլոր դպրոցների անունները, այլ կանգ առանք միայն հայկական եւ ռուսական գլխավոր դպրոցների վրա։ Բացի դրանից, Շուշին ունեցել է նաեւ մի քանի ծխական (տարրական) հայկական դպրոցներ, XX դարի երկրորդ տասնամյակում ունեցել է հայկական միջնակարգ օրիորդաց դպրոցը (Մարիամ֊Ղուկասյան դպրոց), որի շենքը ռեալական դպրոցի փողոցի վրա էր գտնվում։ Դպրոցը հիմնվել է շուշեցի եղբայրք Ղուկասյանների խոշոր նվիրատվության գումարներով<ref>Տե՛ս Լեո «Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի», էջ 633, Թիֆլիս, 1914 թ․։</ref>, Շուշու հայկական մասի ավերումից մի քանի տարի առաջ եւ ընդամենը մի քանի տարվա կյանք է ունեցել։ Այս դպրոցի առաջին տեսուչը Հայրապետ Մուսայելյանն էր, իսկ 1916 թվականից հետո Ասլան Շահնազարյանը<ref>Տե՛ս Հովհաննես Պետրոսյան, «Հայ գիտնականներ, հրապարակախոսներ, ժուռնալիստներ» կենսամատենագիտական ծանոթագրություններով, Երեւան, 1960։</ref>։
Նախահեղափոխական Շուշին ունեցել է նաեւ մի շարք այլ դպրոցներ, որոնցից նշանավոր է ռուս֊թաթարական դպրոցը, XIX դարի սկզբին ունեցել է նաեւ երաժշտական դպրոց։
Մեր այստեղ տված տեղեկությունները XIX դարում եւ XX դարի սկզբին Շուշում գոյություն ունեցող դպրոցների մասին բավական են գալու այն եզրակացության, որ Շուշին այդ ժամանակաշրջանում եղել է հայկական խոշոր (նաեւ ռուսական) կրթական֊կուլտուրական կենտրոն։
Աղյուսակ №13, որը մենք վերցրել ենք Եր․ Լալայանի խմբագրած «Ազգագրական հանդեսի» 1897 թ․ էջ 102—113 «Վարանդա» վերնագիր կրող աշխատությունից, որոշ չափով ամփոփ հասկացողություն է տալիս Շուշում այդ թվականին գոյություն ունեցող դպրոցների, ուսուցիչների, աշակերտության սոցիալական ծագման եւ մի շարք այլ խնդիրների մասին (տալիս ենք աղյուսակը ամբողջովին, բայց առանց գյուղական դպրոցներին վերաբերող տվյալների)։ Աղյուսակի մեջ կան որոշ սխալներ, օրինակ թեմականի հիմնադրումը տված է 1843 թվականը, իսկ մենք աղյուսակը տալիս ենք առանց փոփոխելու։
:::::Աղյուսակ №13

Հիմնադրման տարին

Ուսուցիչ

Սովորողներ

Սովորողներ

Ընդամենը

մինչեւ այժմ ավարտված

Դպր․ բյուջեն

Դասատուներ

Համալսարան ավարտ

միջնակարգ կրթությամբ

Հայ

Ռուս

Վրացի

Թուրք

Ազնվական

Հոգեւորական

Քաղաքացի

Գյուղացի

Մուտք

Ելք

Հայոց թեմական

1843

6

4

12

550

39

45

322

183

550

547

14843

14843

Ռեալական

1881

7

7

16

252

12

5

47

121

8

136

51

316

161

35413

35413

Քաղաքային

1875

3

1

9

276

2

13

7

9

276

291

10000

10000

Թուրքերի

1896

1

4

209

53

6

246

4

309

2510

2510

Հինգ միդասյան տղայոց․ (մասնավոր)

5

276

2

13

7

9

275

291

10000

10000

Բոլորը

11

46

1209

18

5

305

264

75

1070

267

1437

1062

73165

71092

Օրիորդաց Մարիամյան արքունական ուս․

1894

4

10

10

137

12

1

30

8

212

250

4610

4610

ընդամենը

11

56

1346

30

8

405

294

83

1282

267

1687

1062

77775

75602

====Թատերական գործը Շուշում====
Ըստ երեւույթին հայկական թատրոնը Շուշում սկիզբ է առնում XIX դարի վաթսունական թվականներին։ Այդ մասին վկայում է հայ նշանավոր ազգագրագետ Երվանդ Լալայանը, որը գրում է․ «Շուշում առաջին հայկական ներկայացումը տեղի է ունեցել դեռ վաթսունական թվականներին, երբ հայրենիք վերադարձած ուսանողները ոչ միայն տղամարդու, այլեւ կանանց դեր են կատարել։ Այնուհետեւ թեմական դպրոցի ուսուցչական խումբը եւ շրջիկ դերասանները ներկայացումներ են տվել թեմական դպրոցի դահլիճում»<ref>Տե՛ս նրա խմբագրությամբ «Ազգագրական հանդես», 1897 թ․, 11 տարի Բ․ գիրք), էջ 106, Թիֆլիս։</ref>։
Երվանդ Լալայանի վկայությունը հաստատում է հայ թատերական արվեստի ներկայացուցիչներից մեկը՝ Գեւորգ Չմշկյանը<ref>Գեւորգ Չմշկյան, «Իմ հիշատակարանը», Երեւան, 1953 թ․, էջ 47—57, որի տեքստը պատրաստել եւ ծանոթագրել է Ս․ Ա․ Մելիքսեթյանը։</ref>, որը 1865 թվականի հունիս ամսին Սեդրակ Մանդինյանի եւ Միհրդատ Ամերիկյանի հետ եղել են Շուշում ու տվել մի քանի ներկայացումներ։ Գ․ Չմշկյանն իր հիշողություններում բավականին մանրամասնորեն նկարագրում է այդ ճանապարհորդությունը Թիֆլիսից Գանձակի վրայով Շուշի։
Առանձնապես ուշագրավ է Գ․ Չմշկյանի մանրամասն նկարագրությունը Շուշու դիրքի, հաղորդակցության ուղիների (սայլերով, ձիերով, ջորիներով), ճանապարհների վտանգավորության, արտիստներին շուշեցիների կողմից քյանդրբազների կամ ջամբազների տեղ ընդունելը, հանդիպումը Շուշու հյուրանոցում (կլուբում, որտեղ սենյակներ էին վարձով տալիս թուղթ խաղալու կամ քեֆ անելու համար)։ Չմշկյանի նկարագրությամբ Շուշում տված ներկայացումների մեծ հաջողությանը խիստ նպաստում է Խանքենդից (այժմյան Ստեփանակերտ) ներկայացումների համար զինվորական երաժշտախումբ հրավիրելը, որն ժողովրդի մեջ առաջ է բերում մեծ խանդավառություն։ Նշանավոր է եւ այն հանգամանքը, որ այդ ներկայացումներին հաճախում էին նաեւ կանայք, որոնց համար հատկացված էին հատուկ նստարաններ։ Չմշկյանի երեք հոգուց բաղկացած թատերական խումբը տեղացի երիտասարդների եւ հանդիսականների եռանդուն մասնակցությամբ 1865 թ․ ներկայացնում են Սրապիոն Հեքիմյանի «Սամվելը», «Վարդան Մամիկոնյան» ողբերգությունը եւ տեսարաններ «Շկոլի վարժապետից»։ Չմշկյանի խմբի ներկայացումները ունենում են անսպասելի հաջողություն, շնորհիվ Շուշվա երիտասարդության արտահայտված մեծ համակրանքի<ref>Գ․ Չմշկյան, «Իմ հիշատակարանը», էջ 51—52։</ref>։
Չմշկյանի գրքում ուշադրության արժանի են այն տողերը, որտեղ նա գրում է․ «Մենք Ղարաբաղում գտանք համակրություն, միաբան համակրություն, որ այդ համակրության սկզբունքների մեջ կար երկպառակություն։ Կային երկու կուսակցություններ՝ շանշիական եւ սարգսական։ Մեկին պատկանում էր հայ պատանեկության ուժը, մյուսին՝ մարդկության հարուստ դասը, փառասեր եւ շահասիրական նպատակին հետեւող մարդիկ։ Մենք գտանք համակրություն պատանեկության կողմից։ Մեզ բավական էր այդ պատանիների համակրությունը, սկսեցինք գործը»։
Չմշկյանը ճիշտ գնահատական է տալիս այդ կուսակցություններին եւ ինքը համակրություն է փնտրում երիտասարդության մեջ։ «Շուշվա ներկայացումներով Գ․ Չմշկյանը, Ամերիկյանը եւ Սեդրակ Մանդինյանը սկիզբ դրին այնտեղի թատերական կյանքին եւ պատճառ դարձան, որ Շուշում 1868 թ․ հատուկ թատերական բեմ շինվի»։
Թատերական կյանքը Շուշում սկսվում է Գ․ Չմշկյանի ներկայացումներով։ Սակայն չի կարելի հաստատորեն պնդել, որ մինչեւ 1865 թ․ Գ․ Չմշկյանի Շուշում ներկայացումներ տալը, Շուշում ներկայացումներ չեն եղել։ Այդ մասին ենթադրության հիմք են տալիս ինչպես Երվանդ Լալայանի բերված նկատողությունը, այնպես եւ Գ․ Չմշկյանի «Հիշողություններ» այն մասին, որտեղ Ս․ Մանդինյանի երբեմնի ուսանող ընկեր շուշեցի Տեր֊Հակոբյանը Չմշկյանին եւ նրա ընկերներին տանում է հեռու, քաղաքից դուրս եւ կանգնեցնում մի ահագին քարաշեն շինության առաջ, ասելով․ «Ահա մեր թատրոնը»։ Այնուհետեւ Չմշկյանը նկարագրում է այդ շենքը․ «Մտանք եւ ինչ տեսանք՝ չորս պատ, մեջը փայտյա սյուներ, մի քանի տեղ բաժանված տախտակյա պատերով, առանց հատակի եւ առանց առաստաղի»։ Ահա այս շենքում էլ Չմշկյանը եւ իր ընկերները կազմակերպեցին եւ տվին իրենց առաջին ներկայացումները։ Իհարկե, դա կանոնավոր թատերական շենք չէր, բայց արդյո՞ք այստեղ տեղացիները մինչեւ Չմշկյանի ներկայացումներ տալը, չեն տվել ներկայացումներ, հաստատապես պնդել չենք կարող, սակայն հավանական ենք համարում, այլապես ինչո՞ւ Տեր֊Հակոբյանն այդ «թատրոն» է անվանում։
Այսպես թե այնպես, XIX դարի 60֊ական թվականներին Շուշում հայերի մեջ արդեն հիմք էր դրվել թատերական գործին եւ այնուհետեւ ներկայացումներ են բեմադրվում թե՛ մասնավոր տներում, թե՛ Ղարաբաղի հայոց թեմական դպրոցում եւ թե՛ Ն․ Խանդամիրյանի հատուկ թատերական շենքում։

1882 թվականին հուլիսի 23֊ին Շուշի է գալիս հայ բեմի հռչակավոր արտիստ Պետրոս Ադամյանը եւ մեծ հաջողությամբ բեմադրում իր ներկայացումները։ Նա Շուշի է գալիս Թիֆլիսից «Տարազի» ապագա խմբագիր Տիգրան Նազարյանի խորհրդով՝ Նոր նախիջեւան գնալուց առաջ անցնել Շուշի եւ այնտեղ հանդես գալ իր երեկույթներով<ref>Տե՛ս Ռուբեն Զարյանի Ադամյանին նվիրված մենագրությունը (Հայ֊պետհրատ, Երեւան, 1961 թ․, էջ 171—178)։</ref>։ Տիգրան Նազարյանը, որի հետ Ադամյանը Թիֆլիսում բարեկամական հարաբերության մեջ էր գտնվում, 1881 թվականին Շուշուց Թիֆլիսից «Տարազի» ապագա խմբագիր Տիգրան Նազար֊Ադամյանի ձեռքով հատուկ հանձնարարական նամակ է գրում իր ծնողներին եւ խնդրում նպաստել Ադամյանին։
Ադամյանը Շուշի գալուց առաջ կանգ է առնում Գանձակում եւ այնտեղ տալիս է երկու երեկույթ, որտեղ հատվածներ է արտասանել Շեքսպիրի «Համլետից, Շիլլերի «Ավազակներից» եւ մի քանի ոտանավոր Ռափայել Պատկանյանից, բայց Գանձակում նա հաջողություն չի ունենում։ «Այդ ներկայացուցիչներին տեղի հայությունը փայլել է իր բացակայությամբ»,— գրում է Ադամյանը։ Սակայն Շուշում Ադամյանի նույն երեկույթներն անցնում են մեծ հաջողությամբ։ Իմանալով հռչակավոր դերասանի գալուստը, Շուշուց 25 «գիմնազիստ»<ref>Շուշում այդ ժամանակ գիմնազիա չկար, այլ կար թեմական դպրոց, իսկ 1881 թ․ բացված էր ռեալական դպրոցը։</ref> ձի հեծած գնում են նրան դիմավորելու։ Երկյուղ կրելով, որ Շուշում էլ Գանձակի նման հասարակությունը չի հաճախի իր երեկույթները, Ադամյանը մի նամակում գրում է, որ «ավելի լավ է ավանակների վրա նստած թատրոն գան, միայն թե գան, քան թե իրեն ձիերով դիմավորեն»։ Բայց Ադամյանին Շուշում շատ լավ են ընդունում եւ ցույց են տալիս, որ շուշեցիները ոչ միայն հյուրասեր են, այլեւ թատերասեր, Ադամյյանի տված չորս ներկայացումները մեծ հաջողություն են ունենում։
Ադամյանն իր ներկայացումները բեմադրում է Տիգրան Նազարյանի մորեղբայր՝ Համբարձում աղա Հախումյանի տանը, որտեղ «հին մեծ տան վերին հարկում հարմարեցրած էր մի թատերական աղքատիկ բեմ, որը դեռ մնում էր եւ կառուցված էր Տիգրան Նազարյանի ձեռքով, ներկայացումները բեմադրում էր նաեւ կլուբի դահլիճում։ Ադամյանի Շուշում տված երեկույթների մասին (հատվածներ «Համլետից», «Ավազակներից» եւ ոտանավորներ Գամառ—Քաթիպայից) պարբերական մամուլում եւ առանձին հիշողություններում լույս են տեսնում մի շարք հոդվածներ։ Առանձին ոգեւորությամբ Ադամյանի ներկայացումների մասին խոսում է Լեոն, որն այդ ժամանակ պատանի էր եւ գտնվում էր հանդիսատեսների մեջ։ Նա իր հիշողությունների մեջ պատմում է այն մասին, թե Շուշում ինչպիսի մտավոր շարժում է կենդանացրել Ադամյանը, որը երկու դյութիչ ուժ ուներ՝ բեմական արվեստ եւ հայոց լեզու։ «Մինչեւ այժմ էլ թվում է,— գրում է Լեոն,— թե պահել եմ ականջներիս մեջ մեծ արվեստագետի շեշտերն ու հնչյունները»<ref>Լեո «Անցյալից», 1925, էջ 33։</ref>։
1916 թ․ «Հորիզոն»֊ի № 109֊ում Լեոն գրում է․ «Այսօր էլ դեռ հիշողությանս մեջ են այն գավառական դեմքերը, որոնց վրա շեքսպիրյան հանճարի հրճվանքն էր դրոշմվել։ Ի՜նչ սքանչելի օրեր էին»։
Ադամյանից հետո Շուշում հայկական ներկայացումներ հաճախակի էին տրվում թե՛ տեղական ուժերով, եւ թե՛ շրջիկ դերասանական խմբերի կողմից, որոնք հանդես էին գալիս իրենց ներկայացումներով գլխավորապես ամառային ամիսներին, երբ Շուշում հավաքվում էին բազմաթիվ «դաչնիկներ»։ Թատրոնն այստեղ (Շուշում) կանոնավորվել եւ իր կրթիչ ազդեցությունը օրավուր ավելացրել է, երբ 1891 թվականին շինվել է Պ․ Ն․ Խանդամիրյանի թատերական շենքը։ «Սա թեեւ արտաքուստ եւ կամ ներքուստ ճարտարապետական կամ գեղարվեստական մի առանձին նշանակություն չունի,— գրում է Երվանդ Լալայանը,— սակայն յուր ընդարձակ դահլիճով, բավական հարմարավոր բեմով եւ երկար ֆոյեներով միանգամայն բավականացուցիչ է Շուշվա պես մի գավառական քաղաքի համար։ Ունի նա բավական դեկորացիաներ, մի բավական ճաշակով նկարված վարագույր եւ այլն»<ref>«Ազգագրական հանդես» երկրորդ տարի, Բ գիրք, 1897 թ․, Թիֆլիս, էջ 106։</ref>։
Որքան մեզ հայտնի է, Խանդամիրյանի թատրոնը ունեցել է նաեւ էլեկտրական լուսավորություն, որ այն ժամանակ Շուշվա նման քաղաքի համար հազվագյուտ երեւույթ էր Անդրկովկասում։ Այս շենքը շարունակել է իր գոյությունը մինչեւ 1905 թ․ հայ֊թուրքական ընդհարումները, երբ այն հրի է մատնվում։
Այս թատերական շենքում տեղի են ունենում ժամանակի նշանավոր մի շարք դերասանական խմբերի ներկայացումներ։ 1891 թ․ մինչեւ 1896 թ․ այս թատերական շենքում տրվում է 119 ներկայացում, տարեկան միջին թվով 20 ներկայացում։ Թատրոնը այդ տարիներին ունենում է միջին հաշվով տարեկան 4 հազարից մինչեւ 7 հազար ռուբլի մուտք (ընդամենը 6 տարվա ընթացքում 33.362 ռուբլի)։ Անշլագի դեպքում թատրոնն ունենում է 325—350 ռուբլի մուտք<ref>Նույն տեղում։</ref>։
1896 թվականից հետո այս ներկայացումները շարունակվում էին Խանդամիրյանների դահլիճում, իսկ նրա այրվելուց հետո՝ Շուշու թեմական դպրոցի դահլիճում, Շուշվա կլուբի ձմեռային ապա նաեւ ամառային շենքում, երբեմն Շուշու ռեալական դպրոցի դահլիճում<ref>Ռեալական դպրոցի 1908 թ․ կառուցված շենքը (Առաֆելյանի նվիրաբերված միջոցներով), թեեւ ուներ շատ լավ ընդարձակ դահլիճ, բայց դպրոցը հազվագյուտ դեպքերում էր այն վարձով տալիս ներկայացումների համար, որովհետեւ նյութական կարիք չէր զգում, ինչպես թեմական դպրոցը։</ref>, մասնավոր տներում (օրինակ, Փիփերթանց տունը), որտեղ հաճախ լինում էին աշակերտական կամ ընդհատակյա երեկույթներ եւ այլն։
Շուշու հայկական մասի ավերումից մի երկու տարի առաջ դասախոսությունների, երեկույթների եւ ներկայացումների համար օգտագործվում էր Ղուկասյան օրիորդաց դպրոցի դահլիճը, մանավանդ, երբ 1917 թ․ փետրվարյան հեղափոխությունից առաջ այստեղ բացվում է ժողովրդական համալսարան։
1896 թվականից հետո Շուշում ներկայացումներ են տվել հայ բեմի հռչակավոր արտիստներ Սիրանույշը, Հովհաննես Աբելյանը, Պետրոսյանը, Հովհաննես Զարիֆյանը, Գրիգոր Ավետյանը, Արուս Ոսկանյանը, Օլգա Գուլազյանը եւ ուրիշներ, որոնք իրենց փայլուն խաղով հիացրել են Շուշվա հանդիսատեսներին եւ կրթել նրանց մտավոր, բարոյական եւ գեղարվեստական ճաշակը։ Շուշի քաղաքում է ծնվել կոմիկական դերերի աննման արտիստ Գրիգոր Ավետյանը, ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը։ Շուշին տվել է նաեւ Ադրբեջանի թատրոնի երաժշտության մի շարք նշանավոր ներկայացուցիչներ, որոնց մասին հարկ է առանձին խոսել։
====Գրադարաններ, ընթերցարաններ, պարբերական մամուլ====
XIX դարի ընթացքում Շուշին ունեցել է գրադարաններ, ընթերցարաններ, ակումբներ։ Դեռեւս 1859 թվականին Շուշում հիմնվում է այսպես կոչված հասարակ գրադարան, որը գոյություն է ունենում մինչեւ 1867 թվականը, երբ նա փակվում է, վարչությունը գրադարանի գույքը նվիրում է Շուշու թեմական դպրոցին։ Թեմական դպրոցը ստանում է բավականին մեծ թվով հայերեն, ռուսերեն եւ այլ լեզուներով գրքեր ու պարբերական հրատարակություններ։ 1869 թ․ նոյեմբերի 1֊ին Շուշու թեմականում գրադարանի հիմք է դրվում<ref>Լեո «Պատմություն Ղարաբաղի հայոց հոգեւոր դպրոցի», էջ 353, Թիֆլիս, 1914 թ․։</ref>։ Այս գրադարանը շարունակում է իր գոյությունը մինչեւ 1920 թ․ դպրոցական շենքի ավերումը, կատարելով իր որոշակի դերը Շուշու ընթերցող հասարակության (գլխավորապես թեմականի աշակերտության եւ ուսուցչական կազմի) համար։
1889 թվականի մարտի 10֊ին բարեգործական ընկերության Շուշու ճյուղը քաղաքում հիմնում է առանձին գրադարան, որն ուներ եւ ընթերցարան։ Այս գրադարան֊ընթերցարանը նույնպես աշխատում է տասնյակ տարիներ<ref>Տե՛ս «Ազգագրական հանդես», 1897, Բ․ գիրք, 2֊րդ տարի, էջ 103—104։ Այս գրադարան֊ընթերցարանում երկար տարիներ գրադարանապետի պաշտոն է վարել համեստ եւ անխոնջ աշխատող Պողոս Զաքարյանը, որի ավագ եղբայրը Շուշու մասին իր նվիրված հիշողություններն է թողել Աշոտ Հովհաննիսյանին։</ref>։
Բարեգործական ընկերության Շուշու մասնաճյուղի գրադարան֊ընթերցարանը ենթարկված էր հայ բարեգործական ընկերության Թիֆլիսի խորհրդին, ուներ 14 կետից բաղկացաթ կանոնադրություն եւ 1895 թ․ ուներ 4000 հայերեն եւ ռուսերեն գիրք (6000 ռուբլի արժողությամբ)։ 1889 թ․ մարտի 10֊ից մինչեւ 1896 թ․ հունվարի 1֊ը (7 տարվա ընթացքում) նրա տարեկան, ամսական եւ օրական անդամները օգտվել են 27,620 անգամ (4098 անդամ)։ Նույն տարվա ընթացքում օգտվողների 85 տոկոսը կազմում էին հայեր, 8 տոկոսը՝ ռուսներ, 4 տոկոսը՝ թուրքեր, 3 տոկոսը՝ այլ ազգություններ։ Սովորողները կազմում են հաճախորդների 55 տոկոսը, առեւտրականները՝ 25 տոկոսը, աստիճանավորները՝ 10 տոկոսը, ուսուցիչներն ու վարժապետները՝ 7 տոկոսը, արհեստավորները՝ 3 տոկոսը։ Ավելի շատ կարդացվել են հայերեն՝ Րաֆֆի, Պռոշյան, Աբովյան, Շիրվանզադե, Ծերենց, Աղայան, Շեքսպիր, Էոժեն Սյու, Դյումա, Ժյուլ Վեռն, Շիլլեր, Պարոնյան, Սունդուկյան, Խրիմյան, Մոլիեր, Շահազիզյան, Գամառ֊Քաթիպա եւ Լեո։
Ռուսերեն՝ Տուրգենեւ, Տոլստոյ, Ժյուլ Վեռն, Գոգոլ, Լերմոնտով, Պուշկին, Դիկկենս, Դոստոեւսկի, Շպիլգագեն, Գոնչարով, Հյուգո, Գարշին, Զոլա, Օստրովսկի, Դոդե, Բելինսկի, Բայրոն, Մոլիեր, Շեքսպիր, Շիլլեր, Գյոթե, Սենկեւիչ, Չեխով եւ այլն<ref>«Ազգագրական հանդես»֊1897 թ․, էջ 105, Թումյանի ստորագրությամբ գրված հոդվածը գրադարանների մասին։</ref>։
Պարբերական հրատարակություններից (ամսագրերից) առավելապես կարդացվել են՝
Հայերեն՝ «Մուրճ», «Փորձ», «Արաքս», «Տարազ», Հանդես գրական եւ պատմական»։
Ռուսերեն՝ "Вестник Европы", "Артист", "Северный Вестник", "Русская мысль", "Книжки недели", "Мир Божий", "Русское богатство".
1896—97 թվականներից հետո բարեգործական ընկերության Շուշու մասնաճյուղի գրադարան֊ընթերցարանը ավելի է ծավալում իր աշխատանքը, ավելացնելով իր գրքաքանակը, ստացվող հանդեսների եւ օրաթերթերի թիվը ու ընթերցանությունների քանակը, շարունակելով իր գոյությունը մինչեւ 1920 թվականը։
Բացի թեմականի եւ բարեգործական ընկերության գրադարան֊ընթերցարաններից, XIX դարի վերջերից Շուշում գոյություն ունեին եւս մի քանի այլ գրադարան֊ընթերցարաններ․
1. Կլուբի գրադարան֊ընթերցարանը Շուշու քաղաքային վարչության նախ ձմեռային, ապա ամառային (ծաղկանոցի) շենքում, որը բավականին հարուստ էր եւ որից օգտվում էին թե՛ հայերը, թե՛ ռուսներն ու ադրբեջանցիները։
2. Շուշու ռեալական դպրոցը, որը XX դարի սկզբներին ուներ բազմաթիվ գրքեր ռուսերեն լեզվով եւ մանավանդ շատ հարուստ ֆունդամենտալ գրադարան։
3. Շուշու աշակերտական միության գրադարանը, որ ընդհատակյա գրադարան էր եւ ստեղծվել էր 1905 թվականի հեղափոխությունից հետո<ref>Այս գրադարանում ես աշխատել եմ որպես գրադարանապետ 1907—08 թվականներին։ Աշխատանքն առանց վարձատրության էր, հասարակական հիմունքներով։ Ես այս գրադարանում (ռեալականի վերնահարկում՝ կտրի տակ) գտա շատ հարուստ գրականություն մասնավորապես պատմությունից Լավրիս եւ Ռամբոյի բազմահատոր գրքերը։ Պավլով֊Սիլվանսկու գիրքը՝ ֆեոդալական շրջանին վերաբերող եւ շատ ուրիշներ։</ref>։
Շուշում գրադարաններ ունեին նաեւ Շուշու քաղաքային դպրոցը, Մարինսկի դպրոցը, Մարիամյան օրիորդաց դպրոցը, Ղուկասյան օրիորդաց միջնակարգ դպրոցը եւ այլն։ Կային եւ մի շարք մասնավոր գրադարաններ, որոնք պատկանում էին առանձին անձանց, գլխավորապես՝ տեղական ուսուցիչներին։
Այստեղ տեղին է մի քանի խոսք ասել այն մասին, թե ո՞ր պարբերական հրատարակություններից էին օգտվում Շուշու բնակիչները մասնավոր կարգով, ո՞ր ամսաթերթերին եւ օրաթերթերին էին նրանք բաժանորդագրվում XIX դարում եւ ի՞նչ քանակությամբ։ Այս հարցին հաստատ պատասխան տալու համար մենք չունենք քիչ թե շատ ճշգրիտ տեղեկություններ, մանավանդ որ ընթերցասեր շուշեցիների համոզմունքները, տրամադրությունները եւ այս կամ այն թերթին առաջնություն տալու հակումները տարբեր են եղել եւ փոփոխական՝ տարբեր ժամանակների եւ հասարակական տարբեր շարժումների գերակշռության շրջաններում։
Ռուսահայերի առաջին պարբերական հայերեն հայերե հրատարակություններն էին՝ 1847—48 թվականներին «Кавказ» ռուսերեն պաշտոնական թերթի հայերեն թարգմանությունները, 1850 թվականին՝ «Արարատ» շաբաթաթերթը (աշխարհաբար եւ գրաբար), 1858 թ․՝ «Հյուսիսափայլը» Մոսկվայում, 1853 թ․՝ «Ճռաքաղը», 1858 թ․՝ «Մեղու Հայաստանին» Թիֆլիսում, 1860 թ․՝ «Կռունկ Հայաստանի» Թիֆլիսում, 1960 թ․՝ «Մասյաց Աղավնի» Թեոդոսիայում, 1860 թ․՝ «Ծիածան Հայաստանյաց», 1861—67 թթ․՝ «Վաճառական», «Գարուն», «Հայկական աշխարհ»։
«Հյուսիսափայլը» 1858 թ․ ուներ 262 բաժանորդ (Թիֆլիսում՝ 48, Շամախում՝ 12, Շուշում՝ 1)։ 1859 թ․ նա ուներ 350 բաժանորդ (Թիֆլիսում՝ 60, Շամախում՝ 30, Շուշում՝ 24, Երեւանում՝ 7 եւ այլն)։
«Ճռաքաղը» 1859 թ․ ուներ 372 բաժանորդ (Թիֆլիսում՝ 68, Էջմիածնում՝ 22, Շուշում՝ 19, Երեւանում՝ 18, Շամախում՝ 16)։
«Մեղու Հայաստանին» 1861 թ․ պտագրական 350 օրինակ, 1866 թ․՝ 450 օրինակ։
«Կռունկ Հայոց աշխարհի» 1862 թ․՝ 800 օրինակ, 1865 թ․՝ 400 օրինակ։
«Վաճառականը» 1866 թ․՝ 450 օրինակ։
Ովքե՞ր էին «Հյուսիսափայլի» բաժանորդները։ Մեծ մասամբ հայ վաճառականներ։ Նա հոգեւորական բաժանորդ համարյա չուներ, նկատելի չափով զուրկ էր նաեւ ազնվական եւ աստիճանավոր բաժանորդներից։ «Բայց հայ վաճառականությունը նույն եռանդով եւ նույնպես գերազանց ջերմությամբ նաեւ հակառակորդ բանակի սպառողն է»<ref>Դ․ Անանուն, «Ռուսահայերի հասարակական զարգացումը XIX դարում», հատոր առաջին, էջ 313 եւ հետեւյալները։</ref>։
«Ազգագրական հանդես»֊ը (1897 թ․փ Բ գիրք, էջ 106) XIX դարի իննսունական թվականների Շուշու բաժանորդների մասին տալիս է հետեւյալ թվերը։ Շուշում 1894, 1895 եւ 1896 թվականներին 3 տարվա ընթացքում միջին հաշվով բաժանորդագրված էին տարեկան «Նոր դարին»՝ 80 հոգի, «Մշակին»՝ 60 հոգի, «Արձագանքին»՝ 32 հոգի, «Տարազին»՝ 18 հոգի, «Մուրճին»՝ 6 հոգի, բոլոր հայերեն հանդեսներին եւ օրաթերթերին՝ 179 հոգի<ref>Տե՛ս «Ազգագրական հանդեսի», 1897 թ․ 106 էջում աղյուսակը։ Այստեղ հայերեն թերթերի հանրագումարը ճիշտ է բերված։</ref>, իսկ բոլոր ռուսերեն թերթերին ու հանդեսներին՝ 470 հոգի։
Այս թվերից հետեւում է, որ Շուշում ամենից շատ 1894—96 թթ․ բաժանորդագրված էին «Նոր դար» օրաթերծին, ապա «Մշակ»֊ին։
XX դարի սկզբներից, մանավանդ 1905 թվականի եւ 1907 թվականի հեղափոխությունից հետո, շուշեցիների բաժանորդագրման պատկերը, իհարկե, բոլորովին փոխվում է։ Առաջ են գալիս նոր առաջադիմական եւ հեղափոխական թերթեր եւ հանդեսներ, որոնց բաժանորդների թիվը խիստ ավելանում է։
<references />