Changes

Գուգարք

Ավելացվել է 5320 բայտ, 16:02, 3 Ապրիլի 2016
{{Վերնագիր
|վերնագիր = Գուգարք
|հեղինակ = [[Սեյմուր ԲեյջանԲայջան]]|աղբյուր = [[http://gugark.epress.am/]]
|թարգմանիչ =
}}
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Ոչ գեղարվեստական]]{{անավարտ}}
''«Ցանկանում եմ, որպեսզի «Գուգարքը» լույս տեսնի Հայաստանում, որտեղ բազմաթիվ մարդիկ կան, ովքեր տեսել են այն, ինչ տեսել եմ ես: Նրանք ինձ ավելի լավ կհասկանան, քան այլ երկրների քաղաքացիները, այլ մարդիկ: Եթե ես ընտրություն ունենայի հրատարակել «Գուգարքը» Գերմանիայում կամ Հայաստանում, ես հաճույքով կընտրեի Հայաստանը»: Գրող, հրապարակախոս Սեյմուր Բայջանը ծնվել է Ֆիզուլիում, որը ղարաբաղյան պատերազմի հետևանքով վերածվել է «անվտանգության գոտու» և «գրավյալ տարածքների»: Սեյմուրն այժմ բնակվում է Բաքվում:
''
''Նվիրվում է մեղուներին''
 
 
«Ցանկանում եմ, որպեսզի «Գուգարքը» լույս տեսնի Հայաստանում, որտեղ բազմաթիվ մարդիկ կան, ովքեր տեսել են այն, ինչ տեսել եմ ես: Նրանք ինձ ավելի լավ կհասկանան, քան այլ երկրների քաղաքացիները, այլ մարդիկ: Եթե ես ընտրություն ունենայի հրատարակել «Գուգարքը» Գերմանիայում կամ Հայաստանում, ես հաճույքով կընտրեի Հայաստանը»: Գրող, հրապարակախոս Սեյմուր Բայջանը ծնվել է Ֆիզուլիում, որը ղարաբաղյան պատերազմի հետևանքով վերածվել է «անվտանգության գոտու» և «գրավյալ տարածքների»: Սեյմուրն այժմ բնակվում է Բաքվում:
 
 
Նվիրվում է մեղուներին
 
Այժմ էլ հաճախ եմ հիշում «Գուգարք» ամառային ճամբարը։ Հատկապես, երբ ծառաշատ վայր, աղբյուր, ջրամբար, մաքրած ձու, քնած սպիտակ սագ, սարեր եմ տեսնում։ «Գուգարքում» անցկացրած օրերը կյանքիս ամենաերջանիկ օրերն էին։ Ես դա գիտակցում էի դեռ այնտեղ գտնվելու ընթացքում։ Գիտեի, որ շատ հաճախ եմ հիշելու այդ տեղերը։ Դրա համար փորձում էի հիշողությանս մեջ դրոշմել բոլոր զրույցները, այնտեղ տեսած բնապատկերները։ Ընդհանրապես, ողջ կյանքս կարելի է բաժանել երկու փուլի՝ Գուգարքից առաջ և հետո։
Աղմուկ-աղաղակը չէր դադարում մինչև ժամը 4-ը։ Իսկ իմ ուղեկիցը քնած էր։ Վերադարձա կուպե։ Մի շնչով կես լիտրանոց չգազավորված ջրի շիշը գլուխս քաշեցի։ Նորից պառկեցի։ Փորձում էի քնել, բայց դա այդքան էլ հեշտ չէր։
===***===---------
Մեքենայից վերցրեցի «կախարդական պայուսակս» ու ուղևորվեցի դեպի հանրակացարան։ Ճամբարի հրապարակում ոչ ոք չկար։ Երեխաները ցրվել էին։ Արթուրը ցույց տվեց սենյակս։ Թիկնապահներն էլ գնացին հանգստանալու։ Հանվեցի ու միանգամից լոգասենյակ մտա։ Ատամներս մաքրեցի։ Մի քանի անգամ սապոնվեցի: Ջրի ուժեղ շիթի տակ մարմնիս հոգնածությունը հանեցի։ Հագնելով կարմիր ներքնազգեստը՝ պառկեցի դիվանին։ Հիմա արդեն քնելու համար բոլոր պայմանները կային։ Ինչպես ասում էր Վոտրենը՝ քնիր, գառնուկս, երբեմն երջանկությունը մարդուն քնի մեջ է այցելում։
===***===---------
Ու հիմա ես թշնամի երկրում խմում եմ օղի, որը պատրաստվել է թթից, որն աճում է այնտեղ, որտեղ ես ծնվել ու մեծացել եմ։ Մարմինս տաքանում է։ Ճակատս քրտինքով է պատվում։ Հարբում եմ։ Արմենն օղին բաժակների մեջ լցրեց։ Օղին խմելուց հետո մի կտոր ձմերուկ կերա, որպեսզի ազատվեմ բերանիս դառը համից։ Սիգարետ կպցրեցի։ Ով գիտի, գուցե այդ օղին մեր բակում հավաքված թթի՞ց է պատրաստվել։ Բարձրացա։ Աղբյուրից լողավազանի մեջ հոսող սառույցի պես սառը ջրով լվացվեցի ու վերադարձա սեղանի մոտ՝ թթի օղի խմելու։
===***===---------
Աղբյուրի ջրով լվացվելով ու մարմինս թրջելով՝ թիկնապահներիս ուղեկցությամբ սենյակ բարձրացա։ Հանեցի շալվարս ու բացեցի պատուհանը։ Սենյակս լցվեց զով, մաքուր լեռնային օդով։ Նայելով մթության մեջ ճամբարին մոտեցող լեռներին՝ ծխեցի օրվա վերջին սիգարետը։ Ինչ-որ մեկը հեռվում լսում էր Մուրատ Նասիրովի «Ես դու եմ, դու ես ես» երգը։
===***===---------
===***===---------
- Կարդա՛, պետք է անպայման անընդհատ կարդալ։ Գիրքը միակ բանն է, որից ես հաճույք եմ ստանում, անգամ եթե այն ուրիշն է կարդում։ Գրողի կողմից երկար տարիների ընթացքում տեսածի ու լսածի արդյունքում տանջանքով գրվածը մի շաբաթում կարդալուց լավ բան կա՞։ Հարցիս չպատասխանեց։ Անուշն ավելի շատ ուզում էր, որ ես խոսեմ։ Հերթական անգամ կուրծքս առաջ գցելով, ձգվելով՝ նկատեցի տրիբունայի մոտ կանգնած թիկնապահին։ Մեզ էր նայում։
===***===---------
Այստեղ՝ ճամբարում, թիկնապահներն ինձ այդքան էլ չէին հոգնեցնում։ Ճամբարում, բացի աշխատողներից, դպրոցականներից ու մեր նախագծի մասնակիցներից, ոչ ոք չկար։ Բայց, չնայած դրան, ընդհանուր հսկողություն կար։ Ամենուրեք զգում էի թիկնապահներիս հայացքները։ Առանց նրանց թույլտվության չէի կարող ճամբարը լքել։
===***===---------
Ինձ թվում էր՝ անհարմար է մտածել՝ Խ․-ի նվիրած տուփի մեջ ինչ կարող էր լինել, սենյակ գնալ, դուռը կողպել ու տուփը բացել։ Մի պահ մտածեցի՝ հետաձգեմ ու տուփը ճաշից հետո բացեմ։ Բայց կասկածն ու հետաքրքրասիրությունն ինձ ստիպեցին բացել այն։ Ամեն դեպքում, թշնամական երկրում ստացած նվերը տարբերվում է այլ նվերներից։ Տուփի մեջ թղթով փաթաթված վեց հատ ափսե կար։ Ափսեների վրա պատկերված էր Իրանի շահ Բահրամի կողմից վիշապի սպանության տեսարանը։ Սկսեցի ծխել ու մտածել՝ խոհանոցում տեղի ունեցած զրույցի, ճամբարում անցկացված օրվա ու շահ Բահրամի կողմից վիշապի սպանության տեսարանի միջև ինչ իմաստային կապ կա։ Ոչ մի կապ չգտա։ Մի փոքր առաջ ընկնելով՝ ասեմ, որ Խ․-ի նվիրած ափսեները հետ գալուց, լավ հարբելով, մոռացել եմ Թիֆլիսի ռեստորանում։ Հաջորդ առավոտ ափսեների հետևից ռեստորան գնալու հավես չունեի։
===***===---------
Շունը, լսելով հորեղբորս որդու խոսքերը՝ «հերդ արդեն պառկել ա», իր թաքստոցից՝ լողավազանի հետևից, դուրս եկավ։ Մոտս վազեց ու սկսեց ձեռքերս լիզել։ Բակից դուրս եկանք ու հորեղբորս տուն ուղևորվեցինք։ Շունն էլ մեզ հետ էր։ Նա մեկ առաջ էր վազում, մեկ՝ հետ ընկնում։ Հենց որ հնարավորություն լինի, այդ շան մասին կգրեմ։ Հիմա հավես չկա։ Մենք լուռ քայլում էինք ամայի փողոցներով։ Երբ հորեղբորս տան մոտ հասանք, շունը դարպասի մոտ կանգ առավ։ Ես այդ հավատարիմ էակի գլուխը շոյեցի։ Մենք ներս մտանք, իսկ նա տուն վերադարձավ։
===***===---------
Վրաստանի քաղաքացի Իրաքլի Չիխլաձեն այսպես է հիշում այն ժամանակները․ «Մի տեսարան հստակ եմ հիշում։ Նրանից հետո, երբ մեծերը, հանրահավաք անցկացնելով, հրապարակից ցրվում էին, սկսվում էր երեխաների հանրահավաքը։ Նրանց առաջնորդները տրիբունաների վրա էին բարձրանում ու ելույթ ունենում։ Յուրաքանչյուր ելույթից հետո երեխաները ծափահարում էին ու գոռում։ Չեմ հիշում՝ ինչի մասին էին խոսում փոքրիկ առաջնորդները։ Այն ժամանակ լրագրողական գործունեությունս նոր էի սկսել։ Շատ եմ ափսոսում, որ փոքրիկ առաջնորդների ելույթները դիկտոֆոնի վրա չեմ ձայնագրել։ Դա իմ լրագրողական գործունեության մեջ թույլ տված ամենամեծ սխալն է»։
===***===---------
Դա ասելով՝ վարորդը կամաց ձեռքը բարձրացրեց ու, աջ թշին նստած ճանճին բռնելով, բռունցքի մեջ սպանեց։
===***===---------
Ես առանց ամաչելու պարում էի։ Նրա մարմինը, ձեռքերը դրական էներգիա, բարի զգացումներ էին արձակում։ Չէինք խոսում։ Միմյանց դեմքին էինք նայում։ Երաժշտությունը դադարեց։ Իրար շնորհակալություն հայտնեցինք։ Նա իր սեղանի մոտ գնաց, իսկ ես առաջին հարկ իջա։ Մաքուր օդին ծխեցի։ Մտա զուգարան ու սառը ջրով լվացվեցի։ Թշերս կարմրել էին։ Մաքուր օդին մի հատ էլ սիգարետ ծխեցի ու սրահ վերադարձա։ Կովկասով թափառող ամերիկացիները լրիվ հարբել էին։ Հրեական ծագումով ֆրանսուհին իր բարակ բլուզի օձիքն էր շոյում։ Շարֆը բացվել էր։ Մեծ կուրծքը կրկին կիսով չափ մերկացած էր։ Մի հարսանիքին նստած՝ մեկ այլ հարսանիքի մասին հիշեցի․․․  - Հա, մեր ցեղում բոլորինը մեծ է։ Բոլորի մոտ է էդպես։ Կոլեջում ես ամենամեծ կուրծքն ունեի։ Առաջ ամաչում էի։ Հետո ընտելացա։ Իսկ հիմա ինձ էլ դուր է գալիս։ - Լավ է։ Լավ է։ Էսպես ավելի լավ է։ Քեզ սազում է։ Պետք է։ Պետք է։ Այդ պահին Արթուրի գրասենյակի աշխատակցուհիներից մեկը հրեական ծագումով ֆրանսուհուն պարի հրավիրեց։ Աղջիկը հրավերն ընդունեց ու տեղից բարձրացավ, ու կրծքի մասին մեր հիանալի զրույցը կիսատ մնաց։ Ես խորովածի մի կտոր վերցրեցի ու ջղայնացած՝ ատամներս մեջը խրեցի։ Հարսանիքն ավելի մեծ թափ էր առնում։ Մենք կրկին Հոլանդիայի քաղաքացու անձնագրի մասին մեր կարծիքները հայտնեցինք ու գինի խմեցինք։ Հոլանդացին տեղը չէր մնում, անընդհատ հյուրերին, երաժիշտներին, հարսին էր լուսանկարում։ Թմբլիկ, սպիտակամաշկ, համեստ աղջիկը, որին քիչ առաջ եկեղեցում էի տեսել, մոտեցավ մեր սեղանին ու ինձ պարի հրավիրեց։ Այսքան անծանոթ մարդու մեջ պարելու համար պետք է չափից դուրս շատ խմած լինեի։ Էդ սահմանին դեռ չէի հասել։ Աղջկան բացատրեցի, որ դեռ էդքան խմած չեմ, որ ամաչում եմ և պարել չեմ կարողանում։ Բայց որ շուտով անպայման կպարենք։ Ընդ որում՝ երբ դանդաղ երաժշտություն հնչի։ Աղջիկը ուրիշ քաղաքից էր եկել։ Հարսի բարեկամներից էր։ Շատ պոզիտիվ դեմք ուներ։ Նրան ազատ աթոռներից մեկի վրա ցույց տվեցի։ Աղջիկը նստեց։ Արթուրը մաքուր բաժակի մեջ գինի լցրեց։ Աղջիկը ժողովուրդների բարեկամության մասին մի քանի բառ ասաց։ Ասաց, որ ժամանակին միմյանց դեմ արյունահեղ պատերազմներ մղած ժողովուրդներն այսօր Եվրամիության դրոշի ներքո հարմարավետ, հաշտ ու համերաշխ ապրում են։ Եվ կգա ժամանակը, երբ մենք էլ կմոռանանք բոլոր սարսափները, արյունահեղությունը և միասին համերաշխ կապրենք։ Ես արդեն հոգնել էի ժողովուրդների բարեկամության, խաղաղության մասին զրույցներից ու կենացներից։ Բայց թմբլիկ, սպիտակամաշկ աղջիկն այնքան վստահ ու այնպիսի բարությամբ էր խոսում, որ ես բաժակի միջի գինին մինչև վերջին կաթիլը խմեցի։ Նա ամենևին նման չէր արտասահմանյան կազմակերպությունների կողմից անցկացվող սեմինարների, կոնֆերանսների, միջոցառումների բանկետներին խաղաղության ու ժողովուրդների բարեկամության մասին ելույթներ ունեցող կեղծ խաղաղարարներին։ Նա ինձ շնորհակալություն հայտնեց հարսանիքին գալու համար: Իմ քաջությունը բարձր գնահատեց։ Գինին գլխիս էր խփել։ Նայում էի նրա դեմքին ու մտածում․ եթե պատերազմ սկսվի, ու ես զինվորական համազգեստ հագնեմ, ի՞նչ եմ անելու, եթե նրան հանդիպեմ, ինչպե՞ս եմ վարվելու։ Աղջիկը նախապատերազմյան շրջանի մասին էր խոսում։ Ասում էր, որ շուտով խաղաղություն կհաստատվի։ Ես չէի հակաճառում։ Փոխարենը՝ սիրտս թախիծով էր լցվում։ Գուցե՝ մի օր նորից միասին կապրենք, բայց նախկին հանգիստը, բարյացակամությունը վերականգնել այլևս հնարավոր չի լինի։ Արթուրը բաժակները լցրեց։ Նորից հոլանդական անձնագրի կենացը խմեցինք։ Աղջիկն անձնագրի մասին մեր զրույցից ոչինչ չհասկացավ։ Դանդաղ մեղեդի հնչեց։ Պարելու պահը հասունացել էր։ Տեղերիցս բարձրացանք ու պարահրապարակ դուրս եկանք։ Ես նրա թմբլիկ ձեռքը վերցրեցի ու գոտկատեղից գրկեցի։ Աղջկան գիրությունը սազում էր։ Նրան այլ կերպ պատկերացնելը մեղք կլիներ։ Ես առանց ամաչելու պարում էի։ Նրա մարմինը, ձեռքերը դրական էներգիա, բարի զգացումներ էին արձակում։ Չէինք խոսում։ Միմյանց դեմքին էինք նայում։ Երաժշտությունը դադարեց։ Իրար շնորհակալություն հայտնեցինք։ Նա իր սեղանի մոտ գնաց, իսկ ես առաջին հարկ իջա։ Մաքուր օդին ծխեցի։ Մտա զուգարան ու սառը ջրով լվացվեցի։ Թշերս կարմրել էին։ Մաքուր օդին մի հատ էլ սիգարետ ծխեցի ու սրահ վերադարձա։ Կովկասով թափառող ամերիկացիները լրիվ հարբել էին։ Հրեական ծագումով ֆրանսուհին իր բարակ բլուզի օձիքն էր շոյում։ Շարֆը բացվել էր։ Մեծ կուրծքը կրկին կիսով չափ մերկացած էր։ Մի հարսանիքին նստած՝ մեկ այլ հարսանիքի մասին հիշեցի․․․
Մինջև էջ 51ՄԻՆՉև ԷՋ 52