Changes
}}
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Ոչ գեղարվեստական]]
Մեկը քաշեց իմ թևից։ Ես ետ եմ նայում։
Իմ դեմ կանգնած է միջին տարիքի մի մարդ․ կոկիկ հագնված է նա, ժպտում է երեք ոսկե ատամներով, թուխ֊թխորակ, իսկ ճակատով մեկ սպիտակավուն սպին․․․ Սպսսի՛ր։Սպասի՛ր։
― Սանո՞․․․
― Ուրեմն քեզ էլ Սանո ասելն անհարմար է, ճի՞շտ է․․․
― Ցեխի վարիչ եմ, երեք անգամ պարգևատրված, ― կարճ կապեց նա, լրջացավ, նայեց իմ աչքերին, բայց չկարողացավ պահել լրջությունը և ժպտաց ինձ քաջ ծանոթ ժպիտով։ Ըստ երևույթին նա միանգամից շատ բան հիշեց այն օրերից և այնտեղից․․․
― Աշոտ դայի՞ն, ― հարցրեց նա։
― Բարձրացիր, ― ասում եմ ես, ― քնելու ժամանակն է։
Հիսունից անց է, Աշոտ դային, խիտ մազերն ալեխառն են, սև հոնքերի տակից նայում են մի քիչ թախծոտ, մի քիչ ժպտուն աչքերը․ նա բռնում է սյունը և թեթև բարձրանում ու նստում է իր անկողնու վրա, վալենկաներով պաշտպանված ոտքերը կախելով ներքև։
― Տո՛ւր մախորկադ։
Իսկ Աշոտ դանյին դային ծխում է տարվա ընթացքում միայն մի քանի անգամ, այն էլ, երբ մի արտակարգ դեպք է պատահում նրա հետ, կամ ընդհանրապես, կյանքում։ Ես հիշեցի, որ վերջին անգամ նա ծխեց երեք ամիս առաջ, երբ բացեց թրծարանը և տեսավ, որ կավե ամանների մեծ մասը ճաքճքել էր։
― Ուժեղ կրակից է․․․ Շատ եմ թեժացրել քուրան, ― ասաց նա և մի ծխախոտ ոլորեց։
Ու գնաց թեթև քայլերով։
Գնաց Աշոտ դային, իսկ իմ քունը փախավ։ Որպեսզի միտքս մի բանով զբաղեցնեմ, ես սկսեցի մտքումս զանազան բառեր արտասանել հակառակ կողմից․ ― կաչաղակ֊կաչաղակ, թութակ֊կաթութ, լուցկի֊իկցուլ, Արարատ֊տարարա, բայց շուտով ձանձրացա դրանից էլ և երևակայությամբ սկսեցի վար իջնել Երևանի Աբովյան փողոցով, բաց չթողնելով ոչ մի մանրամասնություն, ապա մտքով թռա Թիֆլիս քաղաք և Երևանյան հրապարակով սկսեցի բարձրանալ Ռուսթավելու պողոտան ի վեր։ Թիֆլիսի օպերային չհասած եկավ Աշոր Աշոտ դային։
― Ի՞նչ պտուղ էր, ― հարցնում եմ ես։
Ես զարթնում եմ և առաջին բանը, որ հիշում եմ, այն է, որ այսօր կիրակի է և այն, որ Աշոտ դային երեկոյան երկու ծխախոտ ծխեց։ Հիմա էլ նա չկա․ աստված գիտի, թե որ ժամին և ուր է գնացել այդ անհանգիստ հոգին․ երեկ երեկոյան նա ծխեց երկրորդ ծխախոտը, վերմակը քաշեց գլխին և քնեց առանց մի խոսք ասելու։ Ես էլ չփորձեցի նրան խոսեցնել։ Ես հոգնել էի՝ շրջելով Աբովյան փողոցով և Ռուսթավելի պողոտայով, ունեցել էի կարևոր հանդիպումներ․․․ ու քնեցի ես էլ։
Սկսեցի հագնվել․ համար յոթ բարաքում տեղավորված բրիգադները պատրաստվում են նախաճաշելու։ Մեր մատակարարը պարզում է իմ և Աշոտ դայու օրվա հացի երկու բաժինները։ ― Արարա՛տ֊տարարա՛, ― հիշում եմ յես ես և տրամադրությունս բարձրանում է։ Շուտով բերելու են նախաճաշը, ո՞ւր մնաց Աշոտ դային։
Ահա և նա, միշտ հանգիստ, միշտ անհանգիստ Աշոտ դային։ Մենք նախաճաշում ենք։ Նախաճաշի ընթացքում նա ինձ պատմում է, որ հիրավի Տայշետից եկած էտապում մի հայ կա։
― Ինչո՞ւ, ― հետապնդում եմ ես։
― Սև մարդ է, ― լինում է պատասխանը։
Նախաճաշից հետո մենք զբաղվում ենք կարգի բերելով մեր տնտեսությունը․ մի անգամ էլ վերանայում ենք ստացած նամակները․ Աշոտ դային կարկատում է իր աջ, իսկ իմ ձախ ձեռքի ձեռնոցները, հետո խոսում ենք մենք, ինչի՜ մասին ենք խոսում, ամե՛ն ինչի մասին, ― վիրավորված արդարության ապաքինման մասին, երեք օր առաջ մահացած հյուսն Ծուլուկիձեի մասին, հրեա ուսանող Էյդելմանի մասին, որն ազատվեց ու տուն գնաց, խոհանոցի առաջ փայտ ջարդող բժիշկ վիրաբույժ Լև Բորիսովիչ Ինժիրի մասին, որը ճամբարի պետի հրամանով նշանակվեց հիվանդանոցի գլխավոր բժիշկ։ Դեռ մի քանի օր առաջ նա թիթեղե ամանը ձեռքին կանգնում էր խոհանոցի փոքրիկ պատուհանի դեմ մի հավելյալ շերեփ կերակուր ստանալու համար, որպես խոհանոցի փայտահատ, իսկ այսօր նա իշխում է բոլոր խոհանոցների, բոլոր բարիքների վրա․․․
― Որ երբ գուլպաներս մաշվեն՝ նորոգենք։
― Էդ օրի՞ն եք, ― նա բարձրացավ ու նստեց՝ կռնակը սյունին։
― Տայշետում երեք կավերկոտե կոստյում ունեի, ― ասաց նա անփույթ։
― Հինգ տարի։ ― Ապա սկսեց երգել․
<poem>
Հինգ տարին բարի լույս է,
Տասը տարին աչքալույս է,
Տասնհինգ տարին էլի հույս է,
Քսան տարին, դատավոր ջան, ցավդ տանեմ,
Դու էլ լինես՝ չես դիմանա․․․
</poem>
Նա պատասխանելու փոխարեն երգում է․
<poem>
Ախ, քննիչ Տիգրանը մեծ գիրքը բացեց,
Օրենքի համեմատ ինձ հոդված տվեց,
Էդ ի՞նչ օրենք էր, որ օրս սև արեց,
Մնաս բարով, մայրիկ, չես տեսնի էլ ինձ․
</poem>
Պարզ է, անհանգիստ է Աշոտ դային։
― Ուշադրությո՜ւն, ― լսվում է օրապահի ձայնը դռան մոտից։ Բարաքի ավագը, կարճահասակ, անարյուն և բուսականությունից զուրկ դեմքով, սառն, կապույտ աչքերով Կոլոկոլնիկովը առաջ է նետվում․ ներս են մտնում ճամբարի պետը, կոմենդանտը, վերակարգիչը և գլխավոր բժիշկ Լև Բորիսովիչ ՒնժիրըԻնժիրը, կամ, ինչպես Զամանովն է ասում՝ Ինջիրը։
Տիրում է լռություն։ Հիմա արդեն լսվում է վառվող վառարանի ճարճատյունը։ Պաշտոնական եռյակը շարժվում է առաջ․ կոմենդանտը, նույնպես կալանավոր, լեհ Ժիգիլյավսկին, ամբողջ ժամանակ նայում է պետին, իսկ գլխավոր բժիշկը մոտենում է տախտակամածներին և բարձրացնում է մի քանի ներքնակ, մատներով շոշափում նառերի տախտակները և նայում մատներին։
Պետը տխուր ժպտում է։ Կոլոկոլնիկովն ու Նուրանբայը կարծես թե փրկված են։ Վերակարգիչը ապակու կտորով գրածն արագ քերում է, այսինքն՝ ջնջում։
Նրանք դուրս են գալիս, և բարաքը նորից բզզում է փեթականոցի նման։ Խոսում են, ծիծաղում, դատում, հերքում, համաձայնում։ Ուզբեկ Նուրանբայը թաց շորով հարձակվում է նառերի վրա։
― Մալադե՛ց, Ինջի՜ր, ― ասում է Զամանովը, ձեռքը խոթում է բարձի տակ և վեր է թռչում, բարձը շուռ է տալիս ու գոռում․
― Թութո՜ւնս․․․ Գողացա՜ն թութունս, քյարհըբարի՜ պես թութունս․․․
==4==
― Տեսա, ― ասում եմ ես։
― Ես նրան կսպանեմ, ― ասաում ասում է նա և ինքն էլ չի հավատում իր ասածին։
Ես ասելիք չունեմ․ պարզ է, որ նա այդ նպատակով չի եկել։
― Էսպես, ― ասում է նա, հետո նայում է Սանասարի վրա։ ― Բարձրացի՛ր, նստի՛ր, հերո՛ս, ― ասում է նա։
Հերոսը բարձրանում է ու նստում։ Ինձ զարմանք է պատճառում այն հանգամանքը, որ Աշոտ դային ոչ մի խոսքով կամ ակնարկով չի անդրադառնում այն պատճառին, որի արդյունքը եղավ այն, որ նստած է մեր դեմ Տայշետից ժամանած ասպետը, վիրակապով փաթաթված դեմքով։ Խոսակցությունը գնում է, ավելի շուտ, Աշոտ դային տանում է կենցաղային մանրուքի, եղանակի, ծանրոցների, բրուտանոցի և հարակից խնդիրների մասին։ Իսկապես որ զարմանալի մարդ է այս Աշոտ դային, խփեց, արնաշաղախ արավ մարդուն․ վիրակապերի մեջ կորցրեց դեմքը, իսկ հիմա նստել փիլիսոփայում է․
― Բոլոր նշաններից երևում է, որ այս տարի գարունը շուտ է բացվելու։
Աշոտ դային ժպտում է․ ես գիտեմ, թե ինչ է նշանակում այդ ժպիտը, ― ես այդպես էլ գիտեի․․․
Բացվում են դարպասները․ դրսում կանգնած են ճամբարի պետը, կոմենդանտը, գլխավոր բժիշկը՝ սև ակնոցներով ու սպիտակ բժշկական համազգեստը ծածկած մուշտակով, նրանից քիչ հեռու պահակախումբն է․ նրանք ուղեկցում են աշխատանքային բրիգադներին։ Հինգ առ հինգ դուրս են գալիս բրիգադները և գնում զանազան ուղղութայբուղղությամբ, դեպի իրենց աշխատանքային կետերը։ Վերջում դուրս ենք գալիս մենք՝ «գործարար բակի» արհեստավորական՝ ատաղձագործների, կոշկակարների, աղյուսագործների, տակառագործների բրիգադները։ Դերձակներին միանում են մի քանի դերձակուհիներ, որոնց մեջ աչքի է ընկնում մոլդավուհի Սև Լյալայն, սև, վառվող աչքերով, սև, գռուզ մազերը տաք, ականջավոր գլխարկի մեջ սեղմած Սև ԼյալայնԼյալյան, ատամներն սպիտակ և միշտ ժպտուն Լյալյան, որի մասին ասում են, որ նա բացել է գողերի մի խմբակի չարագործությունները։ Նա դեռ կրում է իր տնային տաք վերարկուն, որը կարծես ծածկված է սև ձկնկիթի փայլուն շերտով։
Ւնչ վերաբերում է բրուտանոցին, ապա մենք երեք հոգի ենք՝ Աշոտ դային, վարպետը, աբասթումանցի կառապան Մամոն և ես։ Ես ցեխ եմ պատրաստում, վարպետը՝ ամաններ, իսկ Մամոն օգնում է և՛ վարպետին, և՛ ինձ։ Վաղուց Աշոտ դային մտածում է Մամոյին հիմնավորապես նստեցնել «անիվի» վրա, իսկ ինձ համար բերել մի օգնական։ Այդ մարդը Սանասարը պիտի լիներ, Տայշետից եկած «աշխատանքի հերոսը», Սանասարը, որի համար բրուտանոցն այն է, ինչ օդաչուի համար կառք քշելը երևի։
Ամբողջ պատմությունը։
Երբ ոսկե շրջանակներից դուրս ընկած և պսակազերծված հերոսը երկու պահակների ուղեկցությամբ որոշակի կերպով մոտեցավ, բարձրացավ մի ընդհանուր ծիծաղ։ Իր ծիծաղը չկարողացավ զսպել մինչև անգամ գերմանացի հյուսն Դոմինիկ Կարլովիչ Ֆեֆերը, որը բուն հեղինակն էր Զակինի նոր վերավորակավորման վերաորակավորման ու նենգափոխման․․․
Այդպես պատահեց։
․․․ Բրուտանո՛ց, անմոռանալի բրուտանոց։ Ես վառում եմ վառարանը․ այս անհրաժեշտ է ոչ միայն տաքանալու, այլև ջուր տաքացնելու՝ ցեխ պատրաստելու համար։ Վառարանը զվարթ աղմկում է։ Մամոյի հետ բաց, տախտակե պատգարակով կրում ենք շագանակագույն հողը և լցնում տաշտակը։ Մամոյի տրամադրությունն այսօր բարձր է, նա չի հայհոյում ինձ ոչ միայն Աշոտ դայու ներկայուցյամբներկայությամբ, այլև բացակայությամբ։ Կարճահասակ է Մամոն, մոտ քառասունհինգ տարեկան, արագաշարժ և հնարագետ, երբ քաղցած է՝ անսահման չար, երբ կուշտ է՝ չափավոր բարի, գլուխը երկարավուն, քիթը կեռ, բարակ շրթունքները բեղերի փակագծերով ամփոփված, Մամոն, աբասթումանցի ազատ կառապան Մամոն, որն անգամ մի քիչ հայերեն գիտի և նույնքան ռուսերեն։
Ցեխը պատրաստ է։ Աշոտ դային և Մամոն նստում են իրենց չարխերի վրա։ Պտտվում է անիվը, Աշոտ դային վերցնում է մի կտոր ցեխ, դնում է չարխին, մատներով օգնում, ձև է տալիս անշունչ կավին և ահա հողե նույնքան անշունչ ամանը պատրաստ է։ Իզուր չէ, որ Աշոտ դային մեծ հեղինակություն ունի ճամբարում, մի ժամում մի քանի տասնյակ ամաններ կողք֊կողքի շարելը նրա համար խաղ ու պար է, պատվո տախտակից նրա անունը չի իջնում, և նա մրցակից չունի։ Նա պատրաստում է նաև սափոր, մոխրաման, ծաղկաման։ Պետերը, պահակները նրան «մաստեր» են անվանում, Մամոն՝ «ուստա»։
― Իսկ իմ գործերը վատ են, ― լրջացավ աղջիկը ― նախ՝ ասեղով մատս ծակեցի և ամենասարսափելին՝ ճաշի ամանս կոտրվեց․
<poem>
Ջարդվեց բաժակս, թափվեց գինին,
Իմ վերջը ի՞նչ պիտի լինի, ―
</poem>
Երգեց նա և շարունակեց․ ― Ես գիտեմ, պիտի ասես՝ պահեստ գնա, պատասխանում եմ, ― պահեստապետին չեմ սիրում, նախ՝ ֆսֆսում է, երկրորդ՝ նայում է ագռավի աչքերով այնպես, որ ինձ թվում է, թե ես մի կտոր պանիր եմ։ Իսկ ես պանիր չեմ, իսկ եթե պանիր եմ, նրա համար չեմ, թող իմանա․․․ Այն էլ ասեմ, որ ես դիտմամբ ջարդեցի ամանս, որ գամ ձեզ հետ ծանոթանամ։ Իսկ եթե ճիշտը կուզեք․․․ նա ժպտաց ու երգեց․
<poem>
Դու արևի երկիր, դու խաղողի երկիր,
Սիրուն Մոլդավիա․․․
</poem>
― Իսկ եթե ճիշտ կուզեք, ոչ մի աման էլ չի ջարդվել․ մի պատրվակ պե՞տք էր ճարել, թե ոչ։ Ես կարող էի գալ և ասել, ― քեռիներ, ո՞ւմ կոճակն է ընկել, տվեք կարեմ․ դուք գլխի կընկնեիք, որ հնարած գործ է, իսկ աման խնդրելը․․․ ո՞վ կարող է մտքով անցկացնել, որ ուրիշ մտքով եմ եկել, ոչ ոք։
Բոլորս ոտքի ենք կանգնում։ Աշոտ դային հագցնում է վերարկուն։ Նա նայում է բոլորիս և ժպտում է իր սպիտակ ատամներով և երգում․
<poem>
Կակաչների երկիր, վարդերի երկիր,
Սիրո՜ւն Մոլդավիա․․․
</poem>
― Գնացի, առանց ինձ չտխրեք։ Երեկոյան տանը կտեսնվենք։
Լռություն։
Ես նայեցի այն սյունին, որից քիչ առաջ կախված էր Լյալյաի Լյալյայի վերարկուն։ Սյունը մերկ էր ու գեղեցիկ, ինչպես գեղեցիկ է նշենին տերևաթափից հետո։ Ես նկատեցի և այն, որ Աշոտ դայու ու Մամոյի հայացքը նույնպես թափառում է նույն սյունի ուղղությամբ։<poem>
Կակաչների երկիր, վարդերի երկիր,
Սիրուն Մոլդավիա․․․
</poem>
Օրամուտի մանուշակագույն աղջամուղջում օրորվում է ուղղիչ֊աշխատանքային ճամբարն իր շրջակայքով։ Սառնամանիքը սեղմում է։ Աշխատավորական բրիգադները «տուն» են վերադառնում։ Ինչ լավ է, երբ ֆիզիկական աշխատանքից հոգնած, ցրտից այրվող դեմքով բարաք ես մտնում ու զգում ես վառվող վառարանի անճառելի ջերմությունը։ Երևի աշխարհում չկա այնպիսի մեծ հաճույք, քան ֆիզիկական աշխտանքից աշխատանքից հետո հանգստանալու հաճույքը։ Մենք ազատվում ենք ավելորդ շորերից, բարձրանում տախտակամածների վրա և անձնատուր ենք լինում այդ գերագույն հաճույքին։ Փառք կյանքին և ՆուրանբանինՆուրանբաևին, մանավանդ ՆուրանբանինՆուրանբաևին, որը վառ է պահում վառարանի կրակը և ջերմությունը։ Նուրանբաև, ես սիրում եմ քեզ։
Համար 7 բարաքի ավագ Կոլոկոլնիկովը մոտենում է բարաքի մեջտեղ դրված ընդհանուր սեղանին, մի ձեռքում իր վառվող ճրագը, մյուսում՝ նամակների մի փաթեթ։ Տիրում է լռություն։ Կոլոկոլնիկովը դնում է ակնոցը։
― Ես եմ Ֆրենկելը։
Առաջ է վազում գունդ ու կլոր, կլոր ակնոցներով և կարմիր թշերով «գործարար բակի» պահեստապետ Ֆրենկելը․ այս այն Ֆրենկելն է, որ Լյալյայի վկայությամբ նախ ֆսֆսում է և հետո, որ ավելի կարևոր է, նայում է Լյալայի Լյալյայի վրա, ինչպես ագռավը մի կտոր պանրի վրա, իսկ Լյալյան պանիր չէ, իսկ եթե պանիր է․․․
Նա վերցնում է եռանկյունի նամակը, հոտոտում է և ասում․
Սանասարի գալուց հետո կյանքը բրուտանոցում զգալիորեն աշխուժացավ։ Մենք երեքս իրար գիտեինք մեր հինգ մատների պես, մեր կյանքի նշանավոր և աննշան դեպքերը պատմել էինք մեկից ավելի անգամ տարբերակներով և կրկնատարբերակներով․ կրկնատարբերակներով։ Ժամերով աշխատում էինք առանց մի խոսք փոխանակելու, ամեն մեկը տարված իր մտքերով։ Խոսելու նյութ չէր մնացել։ Սանասարը բացվեց կամաց֊կամաց, միշտ վերապահ, միշտ կասկածանքով։ Մամոն ընդունեց նրան սվինների վրա, այդ բանը զգում էր նա և ավելի ազատ էր զգում իրեն, երբ Մամոն գնում էր ճաշ բերելու կամ երբ ընդհանրապես բացակայում էր բրուտանոցից։ Մամոն նրան չէր կանչում նրա անունով, «ադամ» էր կանչում նրան, որը նշանակում էր՝ մարդ։
― Ադա՛մ, ցեխ տուր․․․
― Ադա՛մ, տախտակը փոխիր․․․
Իմ «բեռը» թեթևացրեց «ադամը», նա ոչ միայն կիսեց իմ աշխատանքի ծանրությունը, այլև Մամոյի անուղղակի կերպով սահմանված «սվոլլիչ»֊ների «սվոլիչ»֊ների գրեթե հիսուն տոկոսը սկսեցին գնալ ընթացիկ հաշվին։ Սանասարը ցույց էր տալիս, որ չի նկատում իր բաժինը, սակայն չէր կարելի չնկատել, որ երբեմն նրա աչքերը վառվում են չարության կրակով, վառվում արագ և արագ հանգչում։ Մի անգամ նա չկարողացավ իրեն զսպել, երբ լսեց Մամոյի հերթական «սվոլիչը»։
― Ինչո՞ւ ես հայհոյում։
Նա վերցրեց իմ ձեռքը, շուռ տվեց ափն ի վեր, նայեց ուշադրությամբ և երկու ձեռքով խփեց իր երկու երեսներին։
― Եթե ես լինեի ճամբարի պետ, քեզ անմիջապես կազատեի ֆիզիկական աշխատանքից, օրական 800 գրամ սպիտակ հաց կտայի, 50 գրամ շաքար, կկերակրեի կոտլետով և մաքուր յուղով տապակած կարտոֆիլով, կիսելով, կոմպոտով, հետո քեզ կկախեի, կամ․․․ կհրամայեի, որ ամուսնանաս Լյալյաի Լյալյայի հետ․․․ իսկ հիմա անպետք ես և՛ կախվեկուկախվելու, և՛ ամուսնանալու համար մանավանդ․․․
Աշոտ դային ծիծաղեց հակառակ իր սովորության լսելի կերպով, մի տեսակ «խը՜֊խը՜֊խը՜․․․»։ Լյալյան ակնարկում էր իմ նիհարությունը։
Լյապինը կամ, ինչպես նրան անվանում էին, յոթերորդ բարաքի Շալյապինը, ձեռքը բարձրացրեց, իջեցրեց և ողջ բարաքը երգեց նրա հետ․
<poem>
Վայրի ստեպներով Բայկալի․․․
Ուր պեղում են հանքերում ոսկի․․․
</poem>
Երգում են ամբողջ ձայնով, զարմանալի ներդաշնակ․ այլազգիները, որոնք չգիտեն խոսքերը, երգում են առանց խոսքերի․
<poem>
Ու հո՜ւ, հո՛ւ֊ո՜ւ, հո՛ւ, հո՛ւ֊հո՛ւ, հո՜ւ․․․
Ու քայլեց պայուսակն ուսին․․․
</poem>
Թախիծ կա նրանց աչքերում, բայց դեմքերը ոգեշնչված են ու վառվում են ինչ֊որ ներքին կրակով։ Նրանք երգում են ու չեն լսում իրենց երգը, ուրիշ երգեր են լսում նրանք, երգեր նոր օրերի, ազատ կյանքի, մտքերի աչքերով տեսնում են նրանք իրենց տունը, հարազատներին, նրանցից շատերը մինչև անգամ ծիծաղելի մի դեպք են հիշում նոր տարվա հետ կապված, հիշում են ու ժպտում ու երգում։
<poem>
Իսկ եղբայրդ հեռու Սիբիում․․․Սիբիրում․․․
Նստած է ոտներին շղթա․․․
</poem>
երգում է ողջ բարաքը, որոտում է, տնքում ու երգում․
</poem>
Ա՜խ, հայրդ մահացել է վաղուց,
Ննջում է հողի տակ խոնավ․․․
</poem>
․․․ Հանգավ վերջին ճրագը, ու բարաքը հանգստացավ կարկուտից հետո ծեծված սրտի նման։ Քնել է Մամոն երանական ժպիտը դեմքին, երևի նա երազում տեսնում է Լյալյային, կապույտ թաշկինակով, աշխատանքից հետո նա սրբում է Մամոյի քրտինքը, նա՛, Լյալյան․․․
Ահա մետենում է Սերգեյն իր հորը, Վլադիմիր Մավրինին, գրկում է նրան ամուր և ուրախ֊ուրախ ասում է ականջին։
― Տեսնո՞ւմ ես, դու ինձնից բախտավոր ես, դու դեռ ապրում ես, իսկ ես չկամ․ ուզո՞ւմ ես փոխենք տեղներս։ ― Իսկ Իվան Սորոկինը քնած տեղը ծիծաղում է․ ինչպե՜ս չծիծաղես․ կոմունալ բաժնի վարիչ Բուրդենկոն, նա որն ամուսնացել է իր կնոջ հետ, նստած դիմում է գրում օրգաններին․ ― խնդրում եմ ինձ ուղարկեք այնտեղ, որտեղ գտնվում է իմ այժմյան կնոջ օրինկան օրինական ամուսինը, թող գա, տիրություն անի իր կնոջը, իսկ ես գնամ նրա տեղը մի քիչ հանգստանա՜մ․․․ Իմամ Ալի Բագիրբեկովը բարաքի ավագն է․ նա պետի հետ խոսում է, խոսում զարմանալի սահուն ռուսերենով։ ==8== ― ՃԸ՛ԼԹ, ճը՛լթ, ճը՛լթ․․․ Բրուտանոցի և բոլոր շինությունների տանիքների եզրերից կախված սառցե լուլաներն սկսեցին կաթել։ ― Ճը՛լթ, ճը՛լթ, ճը՛լթ․․․ Այս ապրիլն է։ Այս նշանակում է, որ գարունը չի մոլորել իր ճանապարհը, զգացվում է նրա հեռավոր շունչը։ Կգա մի օր նա։ Դրսում մի կաչաղակ կչկչաց։ Նամակ կստանամ, ― մտածեցի ես, ― նամակ կստանամ, ― մտածեց Մամոն, Աշոտ դային չի հավատում կաչաղակներին, իսկ Սանոն, ― այսպես ենք կոչում մենք բոլորս նրան, ― իսկ Սանոն կաչաղակի կչկչոցը չլսեց անգամ․ ի՜նչ կաչաղակի կչկչոց, նա ընդամենը երեք օր առաջ ստացավ Լյալյայից նրա լուսանկարը։ Լուսանկարվել է նա Սարանսկում, լուսանկարից նայում է կենդանի, վառ Լյալյան և որ կողմից նայես, Լյալյան նայում է քեզ․ ուղիղ քո աչքերին, շրթունքները կիսաբաց են, մարգարտաշար ատամները ժպտում են, նա կարծես ուզում է քեզ մի կարևոր, շա՜տ կարևոր բան ասել, բայց դեռ մտածում է, ասել, թե՞ չասել․․․ Հեշտությամբ չտիրացավ Սանոն այդ գանձին։ Շատ բան անցավ֊դարձավ։ ― Ճը՛լթ, ճը՛լթ, ճը՛լթ․․․ ․․․ Մի անգամ Լյալյան, ըստ իր սովորության, ճաշի ընդմիջումին եկավ մեզ մոտ։ Նա բարևեց լուրջ ու մտախոհ, խոսեց ամենահասարակ բաների մասին, առանց նայելու Սանոյի կողմը։ Ես այդ համարեցի պարզապես պատահականություն։ Բայց ահա նա հառաչեց, ժպտաց և ասաց․ ― Սիրտս թեթևանում է, երբ խոսում եմ երեքիդ հետ․․․ ― Չորսիս հետ, ― ուղղում է Աշոտ դային։ ― Երեքի՛դ հետ, ― պնդում է Լյալյան և ոտքից գլուխ չափում է Սանոյին, կարծես առաջին անգամ է տեսնում նրան։ Հետո նա ընդհուպ մոտենում է նրան, բռնում նրա խուսափող հայացքը և ասում․ ― Չէ՞ որ դու խոստացել էիր ինձ։ Ա՛ռ քեզ․․․ Ապտակը ոչինչ, միջին թափի, վերջ ի վերջո կանացի ապտակ էր, բայց մի՞թե դրանով ապտակը դադարում է ապտակ լինելուց, իսկ մյուս կողմից․․․ Ես հիշեցի Աշոտ դայու հարվածը նույն թիրախին և ինձ թվաց, որ ես տեսա ամենածանր ապտակը կյանքում տեսած և անձամբ ճաշակած բոլոր ապտակներից։ Չէի սխալվել։ Սանոն փուլ եկավ նստարանի վրա, ասես երկաթե ձեռքի ծանր հարվածից, գլուխն առավ ձեռքերի մեջ և մատներով ծածկեց աչքերը։ Նա կռացավ, կծկվեց, փոքրացավ։ Հանկարծակիի եկած բրուտանոցը լռեց։ ― Ի՞նչ է պատահել, ― լսվեց Աշոտ դայու անվրդով ձայնը։ ― Խոստացել էր վերջ տալ թղթախաղին, իսկ ես հավատացի նրան, ― չկտրելով աչքը արագ֊արագ շնչող Սանոյից, մեղմացած գանգատվեց Լյալյան, ― պարզվում է, որ նրա ոչ մի խոսքին չի կարելի հավատալ։ Կոմենդանտը պատմեց․ ի՛նքն է թուղթ խաղացողների գլխավորը։ Կեսգիշերին ճամբարի պետը դուրս է գալիս և նկատում, որ սրանց բարաքում աղոտ լույս է վառվում։ Վերցնում է կոմենդանտին, հերթապահ ավագին և մտնում է բարաքը։ Տեսնում են նստել թուղթ են խաղում։ Մոտենում են աննկատելի կերպով խաղաթղթերը խլելու համար։ Կամպանիան իրար է անցնում։ Խուզարկում են բոլորին, ոչ մի խաղաթուղթ ոչ մեկի մոտ։ Մերկացնում են սրան, ոչ մի խաղաթուղթ։ Պետը ասում է՝ տղերք, ես տեսա, որ դուք թուղթ էիք խաղում, ես տեսա խաղաթղթերը, ցույց տվեք․ ո՞ւր կորցրիք, խոստանում եմ չվերցնել։ ― Եվ ի՞նչ եք կարծում, այս հերոսը խաղաթղերը հանում է հենց իրեն պետի գրպանից։ Ուրեմն ի՞նչ, ― հարցնում է պետը, ― խաղաթղթերը պետք է մնային իմ գրպանո՞ւմ․․․ ― իհարկե ո՛չ, ― պատասխանում է այս հերոսը, ― դուք դուրս կգայիք առանց դրանց։ Խաղաթղթերը կմնային ինձ մոտ։ Լավ, ― ասում է պետը, ― ես չեմ դրժում իմ խոսքը, բայց իմացիր, որ եթե մի անգամ էլ աչքովս ընկար, այնպիսի տեղ կուղարկեմ քեզ, որ այստեղը հիշես, ինչպես Ադամն է հիշում դրախտը․ ― Ճի՞շտ է, ասա, ճի՞շտ է․․․ Սանասարը լուռ էր։ ― Այսօր կգնաս պետի մոտ, կհանձնես խաղաթղթերը և կխնդրես, որ քեզ տեղափոխի յոթերորդ բարաք։ Ուրիշ ասելիք չունեմ։ Ու գնաց։ Բրուտանոցի և բոլոր շինությունների տանիքների եզրերից կախված սառցե լուլաները սկսեցին կաթել։ ― Ճը՛լթ, ճը՛լթ, ճը՛լթ․․․ ․․․ Սանոն փոխադրվեց համար 7 բարաքը, հատուկ կարգադրությամբ։ Ոչ միայն այդ։ Մի անգամ նա նստեց Աշոտ դայու տեղը, վերցրեց մի կտոր ցեխ և սկսեց պտտեցնել․ դուրս եկավ ինչ֊որ ծուռտիկ, հողե աման հիշեցնող բան։ Նա վերցրեց իր ստեղծագործությունը, ճխլեց, ձեռների մեջ հունցեց և նորից պտտեցրեց։ Մոտեցավ Աշոտ դային և սկսեց օգնել նրան․ ― Ցուցամատդ՝ այսպես, բթամատդ՝ այսպես․․․ Տղա՝, ― բացականչեց նա, ― հրաշալի մատներ ունես, ― իզուր չէ, որ․․․ ― Նա լռեց, իսկ ես հիշեցի խաղաթղթերը։ Երևի Աշոտ դային այդ և հարակից հանգամանքների մասին ուզեց ակնարկել։ Այդ օրը նա պատրաստեց երեք աման, որոնք ոչ մի բանով նման չէին Մամոյի և ոչ մի բանով չէին տարբերվում Աշոտ դայու ամաններից։ Մամոն պաշտոնանկ եղավ։ Նա ինքը համոզվեց, որ այդ անխուսափելի է։ Մի քանի օրվա ընթացքում Սանոն կարողացավ յուրացնել աշխատանքն առանց քրտինք թափելու և օրական պատրաստել քառասունից հիսուն աման։ ― Անպիտանի մատները կարծես ստեղծված են բրուտության համար, ― ասում էր Աշոտ դային։ Լյալյայի ուրախությանը չափ ու սահման չկար։ Չափ ու սահման չկար նաև Մամոյի ուրախությանը․ եթե Սանասարի մատներն ստեղծված էին բրուտության համար, ապա Մամոյի ոտներն ստեղծված էին ցեխ հունցելու համար։ Ամաններ պատրաստելը Մամոյի համար տաժանակիր աշխատանք էր․ նա տանջվում էր, ջանք թափում, թափում ազնիվ քրտինք, բայց նրա մատների տակից դուրս էին գալիս անհաջող, ծուռտիկ, մեկը մեծ, մյուսը փոքր, անհամաչափ ամաններ։ Ամաններ շինելուն նա սիրով հրաժեշտ տվեց, սիրով իր տեղը զիջեց Սանոյին նաև այն պատճառով, որ նա զգում էր, այդ Լյալյայի ցանկությունն է։ Նա պատրաստ է կատարելու Լյալյայի բոլոր ցանկությունները, իսկ նա, Լյալյան, անչափ սիրալիր է։ Շատ բան հարկավոր չէ Մամոյին, նա քչով գոհանում է, մի ժպիտ, մի «Մումու, ո՞նց ես», իսկ երբ մի անգամ Լյալյան ամրացրեց նրա բաճկոնի թուլացած կոճակը, նա իրեն զգաց յոթերորդ երկնքում․․․ Այդ գիշեր նա երազում տեսավ, որ Աբասթումանումն է, նստել է կառքը, ձիերին չափ է տալիս, թռչում են ձիերը, իսկ կառքում նստած է նա, Լյալյան, ― Մումո՜ւ, կամաց քշիր, ― խնդրում է նա։ Մի անգամ, առավոտյան, երբ «գործարար բակ» հասան բրիգադները, Լյալյան հեռվից ինձ նշան արավ, որ հետևեմ իրեն։ Ես հետևեցի նրան մինչև դերձականոցի դուռը, Լյալյան կանգ առավ և համոզվելով, որ ոչ ոք չի լսում մեզ, հարցրեց․ ― Ձեզնից ո՞վ է ծանրոց ստացել վերջերս։ ― Վարպետը, ― պատասխանում եմ ես։ ― Քեզ հայտնի՞ է, թե ծանրոցում ինչ է եղել, ― հարցնում է նա։ ― Հայտնի է։ ― Օճառ կա՞ր։ ― Այո։ ― Քանի՞ կտոր։ ― Երկու։ ― Ի՞նչ գույնի։ ― Վարդագույն։ ― Հասկանալի է, ― ասում է նա, ― ցտեսությո՛ւն։ Ես դիմում եմ դեպի բրուտանոց, ուզում եմ բացատրել այս հարցաքննության իմաստը, բայց ոչ մի կերպ չեմ կարող։ Բրուտանոցում Աշոտ դային ոչինչ չհարցրեց։ Ես էլ նրան ոչինչ չպատմեցի։ Սովորաբար մենք երեկոյան տանն ենք խոսում օրվա կարևոր և անկարևոր հարցերի մասին։ Սկսվեց սովորական աշխատանքային օրը։ Ընդմիջումին ներս մտավ Լյալյան և առանց սովորական բարևի կամ մեկի վրա նայելու, արագ մոտեցավ Սանոյին, որն զբաղված էր ձեռքերը լվանալով։ ― Վերցրո՛ւ, գո՛ղ, և չհամարձակվես մյուս անգամ աչքիս երևալ։ Սանասարը նայեց Լյալյայի ձեռքի վարդագույն օճառներին և գունատվեց։ ― Գո՛ղ, գո՛գ, գո՛ղ, գո՛ղ, ո՞ր ձեռքով գողացար, ո՞ւր է կացինը․ այս րոպեիս ես․․․ ― նա վերցրեց վառարանի մոտից փոքրիկ կացինը։ Արագ մոտեցավ Աշոտ դային։ ― Լյալյա, կացինը տեղը դիր․․․ դու ինչո՞ւ ես լալկվել, չես բացատրում․․․ Թող քեզ հայտնի լինի, Լյալյա, որ Սանոն մեր գանձապահն է, մեր տնտեսվարը, մեր պահեստապետը և պահում է իրեն օրինակելի։ Ոչ մի գերածախս, ոչ մի յուրացում։ Ինչ վերաբերում է այդ․․․ օճառներին, ես նրան լիազորել էի, որ նվիրի քեզ․․․ Մեր կոլեկտիվի կողմից, ի՛ր կողմից։ Կացինն ընկավ Լյալյայի ձեռքից։ Նրա գնալուց հետո կատարվեց ևս մի զարմանալի բան։ Սանոն հարձակվեց Աշոտ դայու վրա։ ― Ճը՛լթ, ճը՛լթ, ճը՛լթ․․․ Բրուտանոցի և բոլոր շինությունների տանիքների եզերերից կախված սառցե լուլաներն սկսեցին կաթել։ ․․․ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ապակիների վրա անտառային, բուսաբանական պեյզաժներին փոխարինեցին կենցաղային սյուժեներ, երևացին մարդիկ, կենդանիներ։ Ցերեկները ապակիների սառույցները հալչում են, գիշերները սառչում և առավոտյան անհայտ, մեծ նկարիչը ապակիների վրա հանդես էր գալիս նորանոր, կախարդական ստեղծագործություններով․․․ Ահա ծառերի մեջ թաքնված մի խրճիթ, ծառերի խորքում երևում է մի մարդ որսորդական հրացանով, իսկ կողքին մի շուն ոչ թե չորքոտանի, այլ երկոտանի, բայց անկասկած շուն։ Ահա մի կին կանգնած օրորոցի մոտ․ երեխան չի երևում, օրորոցը դատարկ է, իսկ կինը ժպտում է անիմաստ ժպիտով։ Խաղողով լեցուն զամբյուղը ձեռքին մի աղջիկ է անցնում այգու ցանկապատի մոտով․ ցանկապատից այն կողմ երևում է մի տղա, կանացի գլխարկով, հովանոցը բռնած գլխին։ Հինգ րոպեից պատկերը փոխվում է, ― ճանապարհ է, մի կին, ձեռքը բռնած հոնքերի վրա, նայում է անհայտ ճանապարհին, հետո արջը կանգնած երկու ոտների վրա՝ մի թաթը վեր, մյուսը՝ վար, ասես պարելիս, Հիսուսը խաչի վրա ծիծաղելիս․․․ Մի քանի անգամ Լյալյան երևաց, մի անգամ, այնպես, ինչպես տեսա վերջին անգամ՝ գլուխը բարձին, աչքերը փակ, կիսաբաց շուրթերով, իսկ ինքը գունա՛տ, գունա՛տ․․․ Սանոն հարձակվեց Աշոտ դայու վրա, գրկեց նրան հուզմունքից խեղդվելով, հետո որսաց նրա ձեռքը։ Աշոտ դային ձեռքը խլեց։ ― Թո՛ղ, իմ ձեռքից ձեռք քաշիր։ Մտածիր քո՛ ձեռքի մասին, մաքրիր ձեռքդ ու համբուրիր քո՛ մաքրված ձեռքը։ Ձեռքը տրված է մարդուն աշխատելու համար և ոչ թե․․․ գողանալու կամ լիզելու։ Ինքն իրեն կորցրած Սանոն պոկվեց Աշոտ դայուց, նետվեց ետ, վերցրեց կացինը ձախ ձեռքով, աջ ձեռքի դաստակը դրեց դազգահին ու բարձրացրեց կացինը։ Աշոտ դային խլեց կացինը։ ― Այդ էլ ավելորդ է, դեռ պետք կգա քեզ․ չլիներ ձեռքը, ոչինչ չէր լինի աշխարհում, ո՛չ քաղաք, ո՛չ գյուղ, ոչինչ չէր լինի․․․ Ոչինչ բան է ուղեղը, մարդկային ուղեղը կարող է հղանալ հազար բարիք և հազար չարիք։ Ձեռքն է կառուցում բանտ ու պիոներական պալատ, ձե՛ռքը, ձե՛ռքը․․․ Մաքո՛ւր պահիր ձեռքը․․․ ==9== ԻՍԿ հիմա մայիս է ու ձնհալ։ Սևահողի շերտերն ավելի լայնանում են ու տարածվում, ձյունը, ձյան շերտերը բարակում են, փոքրանում, անհետանում։ Կեսօրին կարելի է զգալ արևի վերապահ, բարակ ջերմությունը, ջերմանում են մարդկանց սրտերը, գարնան բուրմունքով թրթռում է օդը, օրը։ Կիրակի է։ Մենք նստել ենք Աշոտ դայու հետ համար 7 բարաքի առաջ, հողի վրա հաստատված նստարանին և խոսում ենք ամենահնարավոր և անհնարին բաների մասին։ Ուղղիչ֊աշխատանքային ճամբարի բնակիչները դուրս են թափվել բարաքներից և վայելում են մայիսյան դեռ թույլ արևի ժլատ գուրգուրանքը։ Ոմանք երկու֊երեք հոգով, շատերն առանձին֊առանձին շրջում են ճամբարը կիսող մեծ ճանապարհի վրա ետ ու առաջ։ Լսվում է Գրիմբերգի բարձրաձայն ծիծաղը։ Աշոտ դային նայում է նրա կողմը և գլուխը տարուբերում․ չի սիրում նրան, այդ Գրիմբերգին Աշոտ դային։ Երիտասարդ է նա, միշտ մաքուր սափրված, բակենբարդներով, չապլինյան բեղերով, ծխամորճը ատամների արանքում, բոլորի հետ դու֊ով, բոլորի հետ սիրալիր, որը սակայն զբաղվում է սպեկուլյացիայով, խաբում է, առնում, խաբում է, ծախում, ժպտում է, խաբում, ցավակցում է, խաբում է, խաբում է, խաբում․․․ ― Նրան կարելի՞ է ուղղել, ― հարցնում եմ ես։ ― Ո՞ւմ, ― հարցնում է Աշոտ դային, իսկ ես գիտեմ, որ նա շատ լավ գիտե, թե ո՞ւմ մասին եմ հարցնում ես․ նա պարզապես ուզում է ժամանակ շահել մտածելու համար։ Ես լռում եմ։ Մի քանի րոպեից հետո Աշոտ դային պատասխանում է։ ― Կուզիկին գերեզմանն էլ չի ուղղի․․․ Մոտենում է Մամոն․ տխուր Մամոն։ ― Դայի, ― ասում է նա, ― Սանոն ձեռքից գնում է։ Աշոտ դային հառաչում է․ այդպես նա հառաչում է, երբ մի ծանր բան է հիշում։ ― Որտե՞ղ է նա։ ― Հիվանդանոցի ետևը։ ― Ի՞նչ է անում։ ― Հեչ, նստել, նայում է պատուհանին։ Պատուհանին․․․ Ես գիտեմ, թե ո՞ր պատուհանին, ի՞նչ պատուհանի մասին է խոսքը։ ․․․ ԱՅՈ, Սանոն դարձավ մեր գանձապահը, պահեստապետը, տնտեսվարը այն օրից, երբ այդ մասին խոսեց Աշոտ դային, մեղանչելով ճշմարտության դեմ։ Չէր, բայց դարձավ։ Եվ ճիշտ դուրս եկավ Աշոտ դային ― ոչ մի զեղծում, ոչ մի յուրացում։ Իսկ ամեն օր բրուտանոց էր մտնում նա՝, լավ տրամադրությամբ, բրուտանոցը լցնելով իր ջերմ, կանացի շնչով․ նա կատակում էր բոլորիս հետ և առանձին֊առանձին, հետո մի երկու րոպեով առանձին խոսում էր Սանոյի հետ․ ցուցամատով խփում էր նրա ծնոտին ու գնում երգելով․<poem> Խաղողի երկիր, մրգերի երկիր,Սիրուն Մոլդավիա․․․</poem> ― Ուզում եմ մի օր ընկնել ձեր բարաքը, ― ասաց նա մի օր ― ուզում եմ տեսնեմ ինչպես եք ապրում։ Շուտով նա իրագործեց իր սպառնալիքը։ Այդ այն օրերին, երբ «գործարար բակի» պատվո տախտակի վրա Աշոտ դայու անունից հետո երևաց Սանոյի անունը․ ― «Սանասար Մելքումյան»։ ․․․ ԵՐԲ նա ներս մտավ, թվաց, որ գարնանային շնչով լցվեց բարաքը։ Այդ օրն էլ կիրակի էր։ Բարաքի բնակիչներն զբաղված էին իրենց առօրյա մանր֊մունր գործերով։ Նրանք իրար անցան և ժպտացին ներողամիտ ժպիտով։ Կոլոկոլնիկովը կարող էր, իհարկե, նրան անմիջապես հեռացնել բարաքից, որովհետև այդ էր պահանջում ճամբարային կարգը․ ― կանայք իրավունք չունեն երևալու տղամարդկանց բարաքներում, տղամարդիկ իրավունք չունեն մտնել կանանց բարաքը, ― այսպես էր կարգը։ Կոլոկոլնիկովը փակել էր իր խուցը, Նուրանբաևը նայեց չսպասված հյուրին և շուռ եկավ, ― ես տեղեկություն չունեմ, ես զբաղված եմ իմ վառարանով։ «Գործարար բակի» պահեստապետ Ֆրենկելը ժպտաց ականջից ականջ, երբ տեսավ նրան, փորձեց անգամ մի բան ասել, բայց չհասցրեց։ ― Ահա, թե որտե՜ղ են թառել իմ բազեները, ― ասաց նա ուրախ ձայնով, մեզ տեսնելով։ ― Եկա ճաշ ստացողների հետ, որպես ճաշի մատակարար, ճաշ բաժանող․․․ Ես՝ ճաշ բաժանող ու ահա թռա ձեզ մոտ․<poem> Թռավ բազեն վեր, վեր,Իջավ բազեն վար, վար,Վիրավոր էր բազեն․․․ </poem>Ու ժպտաց իր ժպիտով։ Այդ միջոցին դրսից ներս ընկավ Մամոն ու շնչակտուր մոտեցավ․ ― Դայի, նաչալնիկը․․․ Սանոն վեր թռավ տախտակամածից, Աշոտ դային ուզեց մի բան ասել, բայց այդ րոպեին հնչեց դռան մոտ կանգնածներից մեկի ազդարարությունը․ ― Внимание! Ներս մտան ճամբարի պետը, գլխավոր բժիշկը, բուժակ Եոսիֆ Մերպերտը և կոմենդանտը։ ― Վառարանի ետև՛, վառարանի ետև՛, ― շշնջացին մի քանի հոգի։ Բայց նա տեղից չշարժվեց։ Մի քանի հոգի փորձեցին ծածկել նրան, բայց ուշ էր։ Իր խցից դուրս թռավ Կոլոկոլնիկովը, ընդառաջեց շքաղմբին և զեկուցեց քնից նոր զարթնած մարդու խռպոտ ձայնով․ ― Համար 7 բարաքի ավագ Միտրոֆան Միտրաֆոնովիչ Կոլոկոլնիկով․ բարաքում կարգի խախտման ոչ մի դեպք չի եղել։ Պետը առանց նայելու նրա վրա, անցնում է առաջ և մոտենում է Լյալյային։ ― Դու կարող էիր գոնե թաքնվել, ― ասում է հանդարտ ձայնով, խախտելով լարված լռությունը։ ― Հաշվեք, որ ինձ չեք տեսել, քաղաքացի պետ, ― պատասխանում է նա կես խնդրող, կես առաջարկող ձայնով։ ― Հիմք չկա։ Անպատիժ թողնել չեմ կարող։ ― Նա դառնում է կոմենդանտին․ ― մեկուսարա՛ն․․․ ավագին հանել։ ․․․ Իսկ մեկուսարանը ճամբարի բանտն է․ այնտեղ նստում են երեքից մինչև տասնհինգ օր՝ կարգապահության խախտողներն, ինչպես և նրանք, որոնց ջերմությունը 38֊ից վար է և հրաժարվում են աշխատանքից։ Այնտեղ նրանք ստանում են 300 գրամ հաց և եռացրած ջուր։ Նա դատապարտվեց երեք օրվա մեկուսացման, սակայն չկարողացավ լրիվ տանել պատիժը․ երրորդ օրը նա հիվանդացավ թոքերի ծանր բորբոքումով և տեղափոխվեց հիվանդանոց, կանանց բաժին։ Մենք, բրուտանոցի անձնուրաց ասպետներս, չլքեցինք նրան։ Կոմենդանտի օգնական Անջաբաձեն անձամբ հասցնում էր աղետյալին մեր օգնությունը․ օգնում էին նրան անգամ մարդիկ, որոնք անձամբ ծանոթ չէին նրա հետ․ այդ նա էր, միշտ առույգ, միշտ ժպտուն, բոլորին սիրելի էակ, որն ստեղծված էր սիրո, ազատ արևի համար, ծաղիկների ու երգի համար։ ․․․ Մռայլվեց բրուտանոցը, այլևս ներս չի մտնում նա, չի խոսում, չի կատակում, չի զնգում նրա արծաթ ծիծաղը բրուտանոցում։ Տխուր է և Աշոտ դային, Մամոն թաղծում է, իսկ Սանոն․․․ Ճիշտ է, նրա անունը չիջավ պատվո տախտակից, ճիշտ է, նա չդադարեց մեր անբասիր տնտեսվարը լինելուց, բայց դժվար չէր նկատել, որ նա իր ամբողջ էությամբ ցնցված էր իրադարձություններից։ Ամեն անգամ, երբ աշխատանքից ճամբար ենք վերադառնում, նա՛ է բարաք վերադառնալուց առաջ վազում հիվանդանոց, իմանալու հիվանդության ընթացքի մասին, պատուհանի մթագնած կրկնափեղկերից նա է աշխատում տեսնել գոնե նրա գլուխը բարձերի վրա, նա՛ է այնքուն գիշերներ անցկացնում, նա՛ է օր֊օրին փոքրանում, կծկվում, հալվում․․․ Մի անգամ նա հարցրեց․ ― Դժոխք, դրախտ կա՞։ ― Դժողքն էլ, դրախտն էլ երկրի վրա է, ― պատասխանեց Աշոտ դային։ Նա ավելի մռայլվեց։ Անիվն ավելի արագ պտտվեց։ ․․․ Չէ, չի հնչի այլևս նրա ձայնը, երբ անցնում են բրիգադները հրշեջ աշտարակի կողքով։ ― Քեռի, ա՛յ քեռի, մի նայի, ամնիստիան չի՞ երևում․․․ Աշտարակի վրա կանգնած հերթապահ պահակն էլ պետք է որ զարմացած լինի․ ― ո՞ւր կորավ այդ աղջիկը, ինչո՞ւ չի լսվում նրա ամենօրյա չարաճճի հարցը, չլինի՞, իսկապես, «ամնիստիան» եկել, տարել է նրան, իսկ ինքը, կանգնած բարձր աշտարակի գլխին, ոչինչ չի նկատել․․․ Լուսաբացին մահացավ նա։ Երեկոյան դեռ Սանոն մի կերպ օգտվելով հերթապահ սանիտարի բարեհոգությունից, ընկել է նրա մոտ։ Արտասվել է նա և խնդրել․ ― Հիշիր ինձ և մի՛ գնա վատ ճանապարհով։ Թե չէ ես այն աշխարհում շատ կբարկանամ ու լաց կլինեմ։ Ինձ չլացացնես, Սանյա, ի՛մ բազե․․․ Գործարանի բանվորական ակումբի նախաձեռնությամբ կազմակերպված գրական երեկոն վերջացավ։ Դահլիճը թնդում է ծափահարություններից։ Հանդիսականները դուրս են հորդում։ Դուրս ենք գալիս և մենք։ Դռների մոտ ինձ սպասում է գործարանի ցեխի վարիչ ընկեր Սանասար Մելքումյանը։ ― Գնանք։ Գարնանային խորունկ գիշեր։ Դիմացի բազմահարկ շենքի ծխնելույզներից մեկի վրա թառել է լուսինը։ Կարծես նա ծխնելույզից է դուրս եկել մի րոպեով օդ շնչելու և ուր որ է նորից պիտի մտնի ծխնելույզը։ ― Աշոտ դայի՞ն, ― նորից հարցնում է Սանասարը։ ― Թոշակի է անցել։ Դիլիջանումն է։ Մենք բարձրանում ենք նորակառույց շենքի երկրորդ հարկը։ Սանասարը սեղմում է զանգի կոճակը։ Ընդառաջ են վազում երկու թխորակ փոքրիկներ, տղա և աղջիկ։ ― Լյալյա, ― նա ցույց է տալիս աղջկան, ― Աշոտիկ, ― ցույց է տալիս տղային։ Թուխ֊թխամազ կինը ժպտում է։ Դիմացի պատից նայում է Լյալյայի մեծացրած յուղաներկ նկարը։ Լուսանկարվել էր Սարանսկում․ նայում էր ասես կենդանի, վառ Լյալյան և որ կողմից նայես, նայում է նա քեզ, ուղիղ քո աչքերին։ Շրթունքները կիսաբաց են, ժպտում են մարգարտաշար, ճերմակ ատամները․ նա կարծես ուզում է քեզ մի կարևոր, շա՛տ կարևոր բան ասել, բայց դեռ մտածում է՝ ասե՞լ, թե՞ չասել․․․