[[Կատեգորիա:Փիլիսոփայություն]]
[[Կատեգորիա:Ոչ գեղարվեստական]]
{{Վերնագիր
|վերնագիր = Ազատության փիլիսոփայություն
Այս աշխատության նախապատմությունն ու հետագա ճակատագիրը հասկանալու համար անհրաժեշտ է ոչ միայն հեղինակի կյանքի և ստեղծագործությսւն մանրակրկիտ ուսումնասիրություն, այլև արևմտաեվրոպական հոգևոր կյանքի առնվազն վերջին հարյուրամյակների խորը իմացություն, մասնավորապես գերմանական դասական փիլիսոփայության (Գյոթե-Հեգել-Շելլինգ-Ֆիխթե-Նիցշե-Է. Հարթման գծով) և հատկապես XX դարի առաջին քառորդի մշակութային ահռելի խմորումների ճանաչողություն, որոնց լեյտմոտիվն ի վերջո ազատության նոր իրագործման ձգտումն էր։ Թեմայի լրջությունն ու խորությունը դժվար է գերագնահատել։ Բնականաբար, խոսքը գնում է ազատության մասին։ Սակայն, ի տարբերություն տվյալ թեմայի շուրջ գրված բազմաթիվ այլ երկերի, այստեղ մենք գործ ունենք ոչ թե խոսքի և դատողությունների մակարդակով վերապրված ազատության, այլ տվյալ հեղինակի կյանքով և ստեղծագործությամբ ''ապացուցված'' և ''իրագործված'' ազատության, ազատության հենց ''մարմնավորման'' հետ։
1894-ին Գերմանիայում լույս տեսած այս գիրքը, դնելով ազատության իմացաբանական հիմքերը, հեղինակի հետագա գործունեության մեջ իրոք մարմնավորվում է որպես ազատության կենսագրություն՝ տալով մարդկության պատմության մեջ իմացաբանականսստեղծագործական իմացաբանական֊ստեղծագործական եզակի արդյունքներ։ Բերենք մի օրինակ. Ռուդոլֆ Շտայների երկերի (դեռ հրատարակվող) լիակատար ժողովածուն այսօր արդեն ընդգրկում է 352 հատոր։ Իմացաբանական շերտերն ընդգրկում են մարդկային գործունեության գրեթե բոլոր բնագավառները։ Այսօր այդ իմացությունները շարունակում են մարմնավորվել մարդկային կոնկրետ գործունեության մեջ։ Դրանք մի մարդու կողմից իրագործված ազատության պտուղներն են, որոնք անձնականի սահմաններից ելնելով՝ արդեն համամարդկային նշանակություն ունեն։
Արդյունքներն ''այսօր'' շոշափելի են, օրինակ, կրթության ասպարեզում (Վալդորֆյան մանկավարժության մեթոդներով առաջնորդվող մանկապարտեզներ և դպրոցներ, որոնց թիվն ''այսօր'' աշխարհում անցնում է 500-ից, նոր ազատ համալսարաններ, բարձրագույն դպրոցներ և այլն), բժշկության մեջ (նորաստեղծ հիվանդանոցներում հիվանդությունների բուժում նոր ըմբռնման հիման վրա, նոր դեղորայքների ոչ քիմիական արտադրություն, տարբեր արվեստների ներգրավում թերապևտիկ բուժման պրոցեսում և այլն), գյուղատնտեսության մեջ (բիոդինամիկական գյուղատնտեսություն, որը լուծում է թե՛ էկոլոգիական, թե առողջ, քիմիական պարարտանյութերից զերծ սննդամթերքի արտադրության խնդիրներ), ֆինանսա-վարչական համակարգում (նոր բանկեր, ինքնակառավարման հիմունքների վրա ստեղծված վարչական նոր կառույցներ), արվեստի և գիտության տարբեր ոլորտներում (նկարչություն, քանդակագործություն, ճարտարապետություն, երաժշտություն, թատրոն, էվրիթմիա, խոսքարվեստ, մաթեմատիկա, ֆիզիկա և այլն)։ Սա տքնաջան և դժվարին զարգացում է, ահռելի փորձություն, հատկապես արևմտյան քաղաքակրթության ներկայիս ընդերքում, ուր իրական ազատության փոխարեն աշխատանք-դրամ-հաճույք նշանաբանի ներքո ծաղկում է (մետաստազների հասնող ճոխությամբ) ազատության սոսկ արտաքին, նյութական կողմը սպառողական բնույթի հաճույքների անծայրածիր ջունգլիներում։ էգոիզմի զսպանակների վրա հիմնված այս մեխանիզմին ահռելի արագությամբ կուլ են գնում միլիոնավոր հոգիներ՝ չգիտակցելով անգամ արհավիրքի լրջությունը։ Մարդկությունը գտնվում է լուրջ փորձության մեջ։ Արևելքն ու Արևմուտքը, Հարավն ու Հյուսիսը յուրովի են վերապրում այդ փորձությունը՝ ստրկությամբ և ազատությամբ (կամայականությամբ). փորձություն, որի նշանաբանի տակ անցավ XX դարի պատմությունը և որի լուծումից է կախված XXI դարի ապագան։
''1918 թվականի նոր հրատարակության հավելում։ '' Վերոշարադրյալի մասին անկանխակալորեն խորհրդածելիս անհնար է հանգել այն տեսակետին, թե շարադրանքիս հեղինակը արտամարդկային փաստերի համար ժխտելով նպատակի հասկացությունը՝ կանգնած է եղել այն մտածողների հողի վրա, ովքեր չընդունելով այս հասկացությունը իրենց համար հնարավորություն են ստեղծում մարդու գործունեությունից դուրս եղած ամեն բան,- և ապա նաև այդ գործունեությունը,- ըմբռնելու որպես ''սոսկ '' բնութենական անցուդարձ։ Դրանից պիտի որ պաշտպանի արդեն իսկ այն հանգամանքը, որ մտածողական պրոցեսը այս գրքում ներկայացվում է որպես զուտ ''ոգեղեն '' պրոցես։ Եթե այստեղ նպատակի միտքը ժխտվում է նաև ոգեղեն, մարդու գործունեությունից դուրս գտնվող աշխարհի համար, ապա այն պատճառով, որ այդ աշխարհում հայտնակերպվում է առավել բարձր մի բան, քան մարդկության մեջ իրականացող նպատակը։ Իսկ եթե մոլոր միտք է համարվում մարդկային նպատակահարմարության օրինակով մտածված մարդկային ցեղի նպատակահարմար կոչումը, ապա այն իմաստով, որ առանձին մարդն է իր առջև նպատակներ դնում, իսկ դրանցից կազմվում է մարդկության համընդհանուր գործունեության արդյունքը։ Այդ արդյունքն ''առավել բարձր է '', քան դրա անդամները՝ մարդկանց նպատակները։
=== XII. Բարոյական երևակայություն (Դարվինիզմ և բարոյականություն) (132 ) ===
''Ազատ ոգին '' գործում է ելնելով իր մղումներից, այն է՝ ինտուիցիաներից, որ մտածողությամբ ընտրված են նրա գաղափարների աշխարհի ամբողջությունից։ ''Անազատ '' ոգու համար իր գաղափարների աշխարհից որոշակի ինտուիցիա որևէ գործողության հիմքում դնելու նպատակով առանձնացնելու պատճառը նրան տրված ընկալումային աշխարհն է, այսինքն նրա մինչ այդ ունեցած ապրումները։ Նախքան վճիռ կայացնելը նա հիշում է, թե համանման դեպքում ով ինչ է արել կամ անելու հավանություն տվել, կամ թե այս դեպքի համար Աստված ինչ է հրամայել և այլն, և գործում է ըստ այդմ։ Ազատ ոգու համար այս նախապայմանները գործելու միակ խթանները չեն։ Նա պարզապես կայացնում է ''առաջին '' վճիռը։ Ընդսմին, նրա համար միևնույն է, թե նման դեպքում ուրիշներն ինչ են արել կամ դրա համար ինչ են հրամայել։ Իր հասկացությունների հանրագումարից որոշակի հասկացություն առանձնացնելու և այն իրագործելու նրան մղող պատճառները զուտ գաղափարային են։ Բայց նրա գործողությունը կպատկանի ընկալելի իրականությանը։ Նրա կատարածն, ուրեմն, նույնական կլինի միանգամայն որոշակի ընկալումային բովանդակության հետ։ Հասկացությունը պիտի իրականանա մեկ առանձին, կոնկրետ իրադարձության մեջ։ Որպես հասկացություն այն չի կարողանա պարունակել այս առանձին դեպքը։ Վերջինիս նկատմամբ նրա հարաբերությունը կլինի այնպիսին, ինչպիսին է հասկացության հարաբերությունը ըն-կալման հանդեպ ընդհանրապես, օրինակ, ինչպես առյուծի գաղափարը՝ աոանձին առյուծին։ Հասկացության և ընկալման միջանկյալ օղակը պատկերացումն է (հմմտ. էջ 73 ե հաջորդը)։ Անազատ ոգու այս միջանկյալ օղակը տրված է ի սկզբանե։ Նրա գիտակցության մեջ մոտիվներն ի սկզբանե առկա են որպես պատկերացումներ։ Եթե նա կամենում է կատարել ինչ-որ բան, ապա վարվում է այնպես, ինչպես դա տեսել է մինչ այդ կամ ինչպես իրեն հրամայվում է այդ առանձին դեպքի համար։ Այդ պատճառով հեղինակության ազդեցությունը հատկապես մեծ է ''օրինակների շնորհիվ '', այն է՝ անազատ ոգու գիտակցությանը միանգամայն որոշակի առանձին գործողություններ ավանդելու շնորհիվ։ Քրիստոնյան գործում է ավելի շատ Փրկչի ''տիպարով '', քան ըստ ուսմունքների։ Կանոններն ավելի քիչ արժեք ունեն դրական գործունեության, քան որոշակի գործողություններից հրաժարվելու համար։ Օրենքները միայն այն դեպքում են մտնում ընդհանուր հասկացութային ձևի մեջ, երբ արգելում են գործողությունները և ոչ թե երբ դրանք կատարել են հրամայում։ Անազատ ոգուն որևէ բան անելու մասին օրենքները պետք է տրվեն միանգամայն կոնկրետ ձևով։ Մաքրի՛ր տանդ ւսռջևի փողոցը։ Վճարի՛ր այսինչ գումարի հարկերդ այսինչ հարկային ծառայությանը, և այլն։ Օրենքների հասկացութային ձևն ուղղված է գործողությունների կանխմանը՝ մի՛ գողանար։ Մի՛ շնանար։ Բայց այդ օրենքներն ազդում են անազատ ոգու վրա միայն որևէ կոնկրետ պատկերացում նշելու միջոցով, օրինակ, ժամանակին վրա հասնող հատուցում, կամ խղճի խայթ, կամ հավիտյան նզովք, և այլն։
Արտաքին ուժերը կարող են խոչընդոտել ինձ անելու իմ կամեցածը։ Այդ դեպքում դրանք ինձ պարզապես մատնում են անգործության կամ անազատության։ Եվ երբ դրանք կամենում են ստրկացնել իմ ոգին, գլխիցս հանել իմ դրդապատճառները ե դրանց տեղը դնել իրենցը, միայն այդ դեպքում են դրանք մտադիր զրկել ինձ ազատությունից։ Այդ պատճառով էլ եկեղեցին դեմ է ոչ թե պարզապես ''արարքին '', այլ հենց անմաքուր ''մտքերին '', այսինքն՝ իմ գործունեության դրդապատճառներին։ Եկեղեցին ինձ անազատ է դարձնում, երբ իրեն անմաքուր են թվում այն բոլոր դրդապատճառները, որ ինքը չի հաստատել։ Եկեղեցի լինի թե մեկ այլ հանրույթ՝ դրանք անազատություն են սերմանում, երբ դրանց քարոզիչները կամ ուսուցիչները իրենք իրենց համարում են խղճի տիրակալներ, այն է՝ երբ հավատացյալները ''ստիպված են '' իրենց գործողությունների դրդապատճառները ստանալ նրանցից (խոստովանարանից)։
''1918 թվականի նոր հրատարակության հավելում։ '' Մարդու կամեության վերաբերյալ այս դատողություններում ներկայացված է, թե մարդն ինչ ապրում կարող է ունենալ իր գործողություններից, որպեսզի այդ ապրումի շնորհիվ գա այն բանի գիտակցությանը, որ իր կամեությունն ազատ է։ Առանձնակի նշանակություն ունի այն հանգամանքը, որ կամեությունը որպես ազատ բնորոշելու իրավունք ձեռք է բերվում հետևալ ապրումի միջոցով. կամեության մեջ իրագործվում է գաղափարային ինտուիցիա։ Սա ''կարող է '' լինել միայն դիտարկման արդյունք, բայց այդպիսին է այն իմաստով, որ մարդու կամեությունը իրեն դիտարկում է մի զարգացման հոսքի մեջ, որի նպատակը կամեության՝ զուտ գաղափարային ինտուիցիայով պայմանավորված այդպիսի հնարավորությանը հասնելն է։ Դրան կարելի է հասնել, որովհետև գաղափարային ինտուիցիայում իր իսկ վրա հիմնված դրա սեփական էությունից զատ ուրիշ այլ բան չի գործում։ Եթե մարդու գիտակցության մեջ առկա է նման ինտուիցիա, ապա այն չի զարգացել օրգանիզմի պրոցեսներից (տե՛ս էջ 101 և հաջորդները), այլ օրգանական գործունեությունն է ետ քաշվել, որպեսզի տեղ բացի գաղափարայինի համար։ Եթե դիտարկում եմ ինտուիցիայի արտապատկեր հանդիսացող կամեություն, ապա այդ կամեությունից ետ է քաշված նաև օրգանապես անհրաժեշտ գործունեությունը։ Կամեությունն ազատ է։ Կամեության այս ազատությունը չի կարոդ դիտարկել նա, ով ի զորու չէ տեսնելու, որ ազատ կամեությունն այն է, երբ ''նախ '' ինտուիտիվ տարրի շնորհիվ թուլանում, ետ է մղվում մարդկային օրգանիզմի անհրաժեշտ գործունեությունը և դրա տեղը դրվում է գաղափարով ներթափանցված կամքի ոգեղեն գործունեությունը։ ''Յուրաքանչյուր '' կամեության անազատությանը հավատում է միայն նա, ով չի կարող իրականացնել ազատ կամեության երկանդամության այս դիտարկումը։ Ով կարող է դա անել, նա հասնում է այն բանի գիտակցմանը, որ մարդն անազատ է, եթե չի կարողանում ավարտին հասցնել օրգանական գործունեությունը ճնշելու պրոցեսը, որ այդ անազատությունը, սակայն, ձգտում է ազատության, և այդ ազատությունը ամենևին էլ վերացական իդեալ չէ, այլ մարդու էության մեջ առկա ուղղորդիչ ուժ։ Մարդն ազատ է այնչափ, որչափ կարող է իր կամեության մեջ իրագործել իրենում ապրող հոգեկան տրամադրությունը՝ զուտ գաղափարային (ոգեղեն) ինտուիցիաների ձևավորումը գիտակցելուն պես։
=== Ծանոթագրություններ (191)===
էջ
'''5''' ''«Փիլիսոփայության առեղծվածները»'', «Die Rätsel der Philosophie in ihrer Geschichte als Umriß dargcstellt», 2 Bde., (1914); 9. Auflage, Domach, 1985, GA Bibl.-Nr. 18:
'''9''' ''David Friedrich Strauß,'' «Der alte und der neue Glaube», Leipzig, 1872:
'''10''' ''Herbert Spenser,'' «The Principles of Psychology», 1872 (գերմ. թսւրգմ. «Die Prinzipien der Psychologie, Stuttgart, 1882): ''B.Spinoza,'' գերմ. թարգմ. «Die Briefe mehrerer Gelehrten an Be¬nedict von Spinoza und dessen Antworten soweit beide zum bes¬seren Vcrständniß seiner Schriften dienen», Heidelberg, 1882:
'''12''' ''Eduard von Hartmann,'' «Phänomenologie des sittlichen Bewußt¬seins, Prolegomena zu jeder künftigen Ethik», 2. Auflage, Berlin, 1879:
'''14''' ''Robert Hamerling,'' «Die Atomistik des Willens, Beiträge zur Kritik der modernen Erkcnntniß», 2 Bde., Hamburg, 1891, 2. Bd.:
'''15''' ''Paul Ree,'' «Die Mlusion der Willensfreiheit», Berlin, 1885:
'''16''' ''G.F.W.Hegel'', «Encyclopädic der philosophischen Wissenschaften im Grundrißc» (1817), Vorrede zur zweiten Ausgabe, Heidelberg,. 1827:
'''17''' ''«Ա՜խ, երկու հոգի՜ ունեմ կրծքիս տակ».'' Գյոթե, «Ֆաուստ», I մաս, Քաղաքադռան մոտ, գերմ. թարգմ. Պ.Միքայելյան, Երևան, 1963, էջ 61:
'''21''' ''Friedrich Albert Lange,'' «Geschichte des Materialismus und Kritik seiner Bedeutung in der Gegenwart», 2 Bde., Iserlolhn, 1886 und 1875, Bd. II: Կախման կետերով նշված բացթողումը՝ «ինչպես Հելմհոլցն է ասում»:
''J.fV.Coethe,'' «Naturwisscnschaflichc Schriften», hcrausgcgcben und kommentiert von Rudolf Steiner, 5 Bde., 1884-1897, Bd. 2 (1887), Nachdruck Dörnach, 1975, GA Bibl.-Nr. 1 a-c:
'''23''' ''Theodor Ziehen,'' «Leitfaden der physiologischen Psychologie, in 15 Vorlesungen», Jena, 1893:
'''28''' Գիրք Ծննդոց, 1, 31:
'''29''' ''Pierre Jean Georges Cabanis,'' «Rapports du physique ct du mo¬ral de l’hommc». 2 h., Paris, 1802, h. 1:
'''30''' ''«Ես մտածում եմ, հետևաբար կամ».'' Ռընե Դեկարտ, «Քննախոսություն մեթոդի մասին», ֆրանս. թարգմ. Վ.Տերոյան, Երևան. 1968, էջ 83 և 85:
'''31''' ''F. W.J.Schelting,'' «Erster Entwurf eines Systems der Naturphiloso¬phie», Jena und Leipzig, 1799:
'''36''' ''Գրքիս հեղինակի կողմից իբրև մտածող շատ գնահատված մի անձնավորություն, '' նկատի ունի փիլիսոփա Էդուարդ ֆոն Հարթմանին (1842—1906): Վերջինիս Շտայներն ընծայագրել է իր «ճշմարտություն և գիտություն, “Ազատության փիլիսոփայության” ներածություն» աշխատությունը: Իր «Ազատության փիլիսոփայությունը» ևս Ռուդոլֆ Շտայներն ուղարկել է Հարթմանին, որը հիմնովին այն ուսումնասիրել է, արել բազմաթիվ նշումներ, ընդգծումներ և մեկնություններ (տե՛ս «Beiträge zur Rudolf Steiner Gesamtausgabe», Nr. 85/86, Domach, Michaeli 1984):
'''39''' ''Herbert Spenser,'' «First Principles», in 6 parts, 1860-1862 (գերմ. թարգմ. «Grundlagen der Philosophie», Stuttgart, 1875):
'''42''' ''Երբ բժիշկ Ֆրանցը վիրահատեց ի ծնե մի կույրի,'' տե՛ս «Die Wahmchmungswclt eines Blindgcborercn vor und nach der Ope-ration, Bericht über den Fall eines blindgeborenen jungen Man-nes, wclchcr in seinem 18. Jahr erfolgreich operiert wurde, mit physiologischen Beobachtungen und Experimenten durch J.C.August Franz, Leipzig» (in: «Nachrichten der Rudolf Steiner- Nachlaßvcrwaltung», Nr. 19, Domach, Michaeli 1967):
'''44''' ''George Berkeley,'' «A Treatise Concerning the Principles of Human Khowledge» (17)0) (գերմ. թարգմ. «Abhandlung über die Principicn der menschlichen Erkcnntniß»):
'''47''' ''Otto Liebmann, '' «Zur Analysis der Wirklichkeit, Eine Erörterung der Grundproblcmc der Philosophie», Straßburg, 1880:
''Johannes Volkelt,'' «Immanuel Kant's Erkcnntnißthcoric nach ihren Grundprincipicn analysirt. Ein Beitrag zur Grundlegung der Erkcnntnißthcoric», Leipzig, 1879:
''Eduard von Hartmann,'' «Grundproblcmc der Erkcnntnißthcoric, Ei¬ne phänomenologische Durchwandcrung der möglichen erkenntnis-thcorctischcn Standpunkte», Leipzig, 1889:
'''48''' ''Johannes Müller,'' տե՛ս «Zur vergleichenden Physiologie des Ge¬sichtssinnes der Menschen und der Tiere», Leipzig, 1826; «Uber die phantastischen Gcsichtscrschcinungcn», Koblenz 1826; Hand¬buch der Physiologie des Menschen», 2 Bde., Koblenz, 1833-1840:
'''56''' '' «Ողջ իրականությունը փոխակերպվում է...»'' J.G.Fichtc, «Die Bestimmung des Menschen», Berlin, 1845:
''Էդուարդ ֆոն Հարթմանը անվանում է տրանսցենդենտալ ռեալիզմ'' տե՛ս նրա «Kritische Grundlegung des transzendentalen Realismus. Eine Sichtung und Fortbildung der crkcnntnisthcorctischcn Prinzipien Kant's», Berlin, 1875:
'''57''' ''Wilhelm Weygandt,'' «Entstehung der Träume, Eine psychologische Untersuchung», Leipzig, 1893:
'''62''' ''A.Schopenhauer,'' «Die Welt als Wille und Vorstellung, II §18; «Artur Schopenhauers sämtliche Werke in zwölf Bänden», mit Einleitung vor Dr. Rudolf Steiner, Stuttgart, (1894), 2 Bd.:
'''77''' ''Emil Du Bois-Reymond, '' « Über die Grenzen des Naturcrkcnnens, Vortrag in der 2. öffentlichen Sitzung der 45. Versammlung deutscher Naturforscher und Artzc zu Leipzig am 14. August 1872», Leipzig, 1872:
'''87''' ''Էդուարդ ֆոն Հարթմանի մետաֆիզիկան.'' «Die Philosophie des Unbewußten, Versuch einer Weltanschauung, Speculative Resultate nach inductiv-naturwissenschaftlicher Methode», Beriin, 1869:
'''105''' ''Johannes Kreyenbühl,'' «Die ethische Freiheit bei Kant, Eine kri- tisch-spcculativc Studie über den wahren Grund der Kant'schcn Philosophie», Philosophische Monatshefte, 18. Bd., 3. Heft, Heidelberg. 1882:
'''117''' ''I.Kant,'' «Kritik der praktischen Vernunft», 1788:
'''129''' ''«պատմությունը մարդկանց զարգացումն է դեպի ազատություն».'' տես Hegel, «Vorlesungen über die Philosophie der Geschichte», Georg Wilhelm Friedrich Hegel's Werke, vollständige Ausgabe, 9. Band, 3. Auflage. Berlin, 1848:
'''135''' ''Friedrich Pauken,'' «System der Ethik, mit einem Umriß des Sta¬ats֊ und Gcscllschaftslchrc», Erste Hälfte, Berlin, 1889:
'''139''' «Ազատ լինել նշանակում է կարողանալ անել, ինչ կամենում ես»'' դրույթը Համերլինգը ցիտում է ըստ Ջոն Լոկի,'' «ըստ հայեցողության կարողանալ ցանկալը և կարողանալ չցանկալը ազատ կամքի մասին դոգմայի բուն իմաստն է»՝'' մեջբերում ըստ Հերբերտ Սպենսերի:''
'''142''' ''...լավատեսության գլխավոր ներկայացուցիչներ պետք է համարել Շեֆթսբերիին և Լայբնիցին.'' տե՛ս A.A.C.Shaftcsbury, «Charakteristicks of Men, Manners, Opinions, Times», London. 1711; G.W.Lcibniz, «Essais de thcodiccc sur la bonte de dicu, de la liberte de l'hommc ct de l'originc du mal», Amsterdam 1710:
'''182''' ''Eduard von Hartmann.'' «Die letzten Fragen der Erkenntnistheorie und Metaphysik», Zeitschrift für Philosophie und philosophische Kritik». 108. Bd., Leipzig, 1896:
'''186''' ''...Յոհաննես Ռեմքեի «իմացաբանական մոնիզմին».'' տե՛ս J.Rehmke, «Die Welt als Wahrnehmung und Begriff», Berlin. 1880; «Unsere Gewißheit von der Außenwelt», 1894:
===Անվանացանկ (194) ===
Արքիմեդ (Archimedes) 33
Բերկլի (Berkeley) Ջ. 44, 46
Գյոթե (Goethe) Յ. Վ. 17, 21
Դարվին (Darwin) Չ. Ռ. 138
Դեկարտ (Descartes) Ռ. 30, 32
Դյու Բուա-Ռեյմոն (Du Bois-Reymond) Է. Հ. 77
Լայբնից (Leibniz) Գ. Վ. 142
Լանգե (Lange) Ֆ. Ա. 21
Լիբման (Liebmann) Օ. 47
Կաբանիս (Cabanis) Պ. Ժ. Ժ. 29
Կանտ (Kant) Է. 47, 76, 117
Կոպեռնիկոս (Kopemik, Copernicus) Ն. 42
Համերլինգ (Hameriing) Ռ. 14, 129, 139, 140
Հարթման (Hartmann) Է. ֆոն 12, 13, 47, 49, 54, 56, 87, 102,
104, 121, 142-144, 146. 147, 150, 191.
175, 182, 183, 185, 186
Հեգել (Hegel) Գ. Վ. Ֆ. 16, 38
Հեկկել (Haeckel) Է. 138
Հյում (Hume) Դ. 185
Մյուլլեր (Muller) Յ. 48
Շելլինգ (Schelling) Ֆ. Վ. Յ. 31
Շեֆթսբերի (Shaftesbury) Է. Է. Կ. 142
Շիլլեր (SchiHer) Ֆ. 187
Շոպենհաուեր (Schopenhauer) Ա. 52, 53, 62, 63. 142—145, 175
Շտրաուսս (Strauss) Դ. Ֆ. 9
Պասկալ (Pascal) Բ. 32
Պաուլսեն (Paulsen) Ֆ. 135
Ռե (Ree) Պ. 15
Ռեմքե (Rehmke) Յ. 186
Սպենսեր (Spencer) Հ. 10, 39
Սպինոզա (Spinoza) Բ. 10, 32
Վայգանդթ (Weygandt) Վ. 57
Ցիհեն (Ziehen) Թ. 23, 120, 125
Քրայենբյուլ (Kreyenbiihl) Յ. 105
Ֆիխթե (Fichte) Յ. Գ. 20, 56. 188
Ֆրանց (Franz) Յ. Կ. Ա. 42
Ֆոլքելտ (Volkelt) Յ. 47
== Ծանոթագրություններ ==
<references/>