Changes

Զեկուցագիր երրորդ մոլորակի մասին

Ավելացվել է 14 բայտ, 09:27, 19 Ապրիլի 2016
:::<b>Ներքում բերվող հատվածը (որ նոր է վերծանվել Միջմոլորակային հնագիտական հանձնաժողովի հանձնարարությամբ) Մարսի վրա հայտնաբերված ամենանշանակալի վավերագրերից մեկն է։ Այն մեզ նոր հարուստ տեղեկություններ է տալիս մեր անհետացած հարևանների գիտական գիտելիքների և մտածումների մասին։ Վավերագիրը վերաբերվում է Մարսյան քաղաքակրթության վաղ ուրանի դարաշրջանին (այսիքն մարսեցիների պատմության վերջին շրջանին)․ դա նշանակում է, որ այն գրված է մեր թվականությունից ավելի քան հազար տարի առաջ։</b>
:::<b>Թարգմանությունը կարելի է միանգամայն ստույգ համարել, թեև որոշ տեղերում նկատվել են դժվար մեկնաբանելի դարձվածքներ։ Որտեղ անհրաժեշտ է նկատվել, ավելի պարզ լինելու համար, մարսյան տերմիններն ու չափի միավորները փոխարինված են երկրայինով։</b>
::::::::::::::::::::::<b>(Ծանոթ․ թարգմ․)</b>