«Մասնակից:Գոհար»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «'''Չարլզ Բուկովսկի''' == Ամբոխի հանճարը == Մարդու մեջ կա այնպիսի քանակությամբ դավաճանություն, ատելու...»:) |
(Տարբերություն չկա)
|
16:08, 23 Ապրիլի 2016-ի տարբերակ
Չարլզ Բուկովսկի
Ամբոխի հանճարը
Մարդու մեջ կա այնպիսի քանակությամբ դավաճանություն, ատելություն, բռնություն, անհեթեթություն, որ կարող է մատակարարել ցանկացած բանակի` ցանկացած օր:
Լավագույն սպանողները նրանք են, ովքեր դրա դեմ են քարոզում,
Լավագույն ատողները` սեր քարոզողները,
Իսկ լավագույնները պատերազմում` խաղաղության քարոզիչները:
Ովքեր Աստծո մասին են քարոզում, Աստծո կարիքն ունեն:
Ովքեր խաղաղություն են քարոզում, զուրկ են դրանից:
Նրանք զուրկ են նաեւ սիրուց:
Զգուշացեք քարոզիչներից:
Զգուշացեք իմաստուններից:
Զգուշացեք մշտապես գրքեր կարդացողներից:
Զգուշացեք նրանցից, ովքեր կա'մ դատապարտում են աղքատությունը, կա'մ` հպարտանում դրանով:
Զգուշացեք արագ գովերգողներից, քանի որ նրանք պահանջելու են փոխադարձը:
Զգուշացեք գրաքննիչներից, նրանք վախենում են իրենց չիմացածից:
Զգուշացեք մշտապես ամբոխին ձգտողներից, քանի որ նրանք միայնակ ոչինչ են:
Զգուշացեք միջակ տղամարդուց եւ միջակ կնոջից:
Զգուշացեք նրանց սիրուց: Այն միջակություն է: Ձգտում է միջակության:
Հանճարն է թաքնված նրանց ատելության մեջ:
Այնպիսի մեծ հանճար, որ կսպանի Ձեզ:
Այն կսպանի յուրաքանչյուրին:
Նրանք մենակություն չեն ցանկանում:
Նրանք մենակություն չեն հասկանում:
Նրանք հակված են սպանել այն ամենը, ինչ տարբերվում է իրենցից:
Նրանք անկարող են արվեստ ստեղծել:
Նրանք արվեստ չեն հասկանում:
Իրենց ձախողումները որպես արարչություն են ընկալում,
Միայն որպես աշխարհի ձախողում:
Լիարժեք սիրելու անընդունակ`
Նրանք քո սերը թերի կհամարեն:
ԵՎ ՔԵԶ ԿԱՏԵՆ...
Եվ այդ ատելությունը կատարյալ կլինի,
Ինչպես շողշողացող ադամանդ,
Ինչպես դանակ,
Ինչպես սար,
Ինչպես վագր,
Ինչպես թմրախոտ:
Դա է նրանց կատարյալ արվեստը: