«Դեղնած դեմքը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Դեղնած դեմքը |հեղինակ =Արթուր Կոնան Դոյլ |թարգմանիչ = Վ․ Տալյան |աղբյուր = ...»:)
(Տարբերություն չկա)

22:19, 24 Ապրիլի 2016-ի տարբերակ

Դեղնած դեմքը

հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ
թարգմանիչ՝ Վ․ Տալյան
աղբյուր՝ «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին»


Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Զիջելով իմ թախանձանքներին, մի վաղ գարնան օր Շերլոկ Հոլմսն ինձ հետ եկավ այգի զբօսանքի։ Ծփիների ճյուղերին դուրս էր գալիս առաջին, հազիվ նկատելի կանաչը, իսկ շագանակենիների կպչուն բողբոջները բացվում էին ու դառնում առաջին հնգածայր տերեւները։ Ամբողջ երկու ժամ մենք թափառում էինք այգում, առանց մի բառ անգամ արտասանելու, ինչպես եւ հատուկ է երկու մարդու, որոնք լավ գիտեն միմյանց։ Երբ վերադարձանք Բեյքըր֊ստրիտ, գրեթե ժամը հինգն էր։

— Ներեցեք, սը՛ր,— ասաց սպասավոր տղան, մեր առաջ բաց անելով դուռը։— Մի ջենտլմեն էր եկել… ձեզ էր ուզում, սը՛ր։

Հոլմսը կշտամբանքով նայեց ինձ։