«Պատահար թարգմանչի հետ»–ի խմբագրումների տարբերություն
(11 intermediate revisions by 3 users not shown) | |||
Տող 3. | Տող 3. | ||
|հեղինակ = [[Արթուր Կոնան Դոյլ]] | |հեղինակ = [[Արթուր Կոնան Դոյլ]] | ||
|թարգմանիչ = Հովհաննես Գեւորգի Ղուկասյան (ռուսերենից) | |թարգմանիչ = Հովհաննես Գեւորգի Ղուկասյան (ռուսերենից) | ||
− | |աղբյուր = [[«Նոթեր | + | |աղբյուր = [[«Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին»]] |
}} | }} | ||
− | : | + | [[Կատեգորիա:Արձակ]] |
− | : | + | [[Կատեգորիա:Դետեկտիվ]] |
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | ||
− | + | Շերլոկ Հոլմսի հետ մտերիմ, երկարատև ընկերության ընթացքում ես նրանից ոչ մի բառ չեմ լսել իր հարազատների, կամ գոնե մանկական ու պատանեկան տարիների մասին։ Այդպիսի լռությունից ավելի շատ էր ուժգնանում տարօրինակ տպավորությունը, որ նա թողնում էր ինձ վրա, և մերթ ընդ մերթ ինձ որսում էի այն բանում, որ նրա մեջ տեսնում էի անսովոր ինչ-որ երևույթ՝ միտք առանց սրտի, մի մարդու, որին այնքան է խորթ մարդկային զգացմունքը, որքան որ նա առանձնանում է ինտելեկտի ուժով։ Նոր բարեկամություն չստեղծելու հակումն ու կանանց հանդեպ ատելությունը բավականին բնորոշ էին զգացմունքից զերծ այդ բնավորությանը, բայց այնքան ուժեղ չէին արտահայտվում, որքան ազգակցական կապերի մոռացությունը։ Ես արդեն հակված էի այն մտքին, որ ընկերոջս հարազատներից ոչ մեկը ողջ չէ, երբ մի անգամ, ի զարմանս ինձ, նա ինձ հետ խոսեց իր եղբոր մասին։ | |
+ | |||
+ | Ամառային երեկո էր, մենք թեյ էինք խմում, և խոսակցությունը գոլֆից անկանոնորեն թռչում էր մեկ դեպի հասարակածը արեգակնածրի փոփոխության պատճառներին, մեկ պտտվում էր հետասերման և ժառանգականության շուրջը։ Մենք վիճում էինք, թե ինչ չափով է մարդն իր այս կամ այն անսովոր ձևերի համար պարտական իր նախնիներին, և ինչ չափով՝ պատանեկան տարիներից սկսած ինքնուրույն վարժանքին։ | ||
+ | |||
+ | — Ձեր դեպքում, — ասացի ես, — ըստ այն ամենի, ինչ լսել եմ ձեզնից, ակնհայտ է, որ դիտողականության ու եզրահանգելու ձեր արվեստի համար պարտական եք սիստեմատիկ վարժություններին։ | ||
+ | |||
+ | — Ինչ-որ չափով, — մտախոհ պատասխանեց նա։ — Իմ նախնիները գավառական կալվածատերեր էին և, հավանաբար ապրել են ճիշտ այն կյանքով, ինչը բնականաբար, հատուկ է իրենց դասին։ Այնուամենայնիվ, այս հակումն իմ արյան մեջ կա և դա պետք է որ եկած լինի տատիկիցս, որը ֆրանսիացի նկարիչ Վերնեի քույրն էր։ Գեղարվեստագիտությունը, եթե արյան մեջ կա, օրինաչափոերն ընդունում է ամենազարմանալի ձևեր։ | ||
+ | |||
+ | — Բայց ի՞նչու եք կարծում, որ այդ հատկությունը ձեզ մոտ ժառանգական է։ | ||
+ | |||
+ | ― Որովհետև եղբայրս՝ Մայքրոֆտը, ավելի շատ էր օժտված դրանով, քան ես։ | ||
+ | |||
+ | Նորությունն ինձ համար իրոք անսպասելի էր։ Եթե Անգլիայում ապրում է այդպիսի եզակի տաղանդով ևս մի մարդ, ինչպե՞ս էր, որ մինչև հիմա ոչ մեկը, ոչ հասարակությունը, ոչ ոստիկանությունը ոչինչ չեն լսել նրա մասին։ Հարցս տալով ես այն համոզվածությունն արտահայտեցի, թե ընկերս համեստությունից է եղբորն իրենից ավելի բարձր դասում։ | ||
+ | |||
+ | Հոլմսը քմծիծաղեց։ | ||
+ | |||
+ | — Իմ թանկագին Ուոտսոն, — ասաց նա, ես համաձայն չեմ այն մարդկանց հետ, ովքեր համեստությունը դասում են առաքինությունների շարքում։ Տրամաբանը պարտավոր է իրերը տեսնել ճիշտ այնպես, ինչպես կան, իսկ իրեն թերագնահատելը նույնպիսի շեղում է ճշմարտությունից, ինչպես իր ընդունակությունների չափազանցումը։ Հետևաբար, եթե ես ասում եմ, որ Մայքրոֆտը ավելի մեծ չափով է տիրապետում դիտողականությանը, քան ես, ապա այդպես էլ կա, և դուք իմ խոսքերը կարող եք հասկանալ ուղղակի և ճիշտ իմաստով։ | ||
+ | |||
+ | — Նա ձեզնից փո՞քր է։ | ||
+ | |||
+ | — Յոթ տարով մեծ է։ | ||
+ | |||
+ | — Ինչպե՞ս է եղել, որ ոչ մեկը նրան չի ճանաչում։ | ||
+ | |||
+ | — Օ՜, իր շրջապատում նա շատ հայտնի է։ | ||
+ | |||
+ | — Ո՞ր։ | ||
+ | |||
+ | — Դե, թեկուզ և «Դիոգենես» ակումբում։ | ||
+ | |||
+ | Ես երբեք չէի լսել, որ այդպիսի ակումբ կա, և իմ չիմացությունը պարզորոշ արտահայտվեց դեմքիս, քանի որ Շերլոկ Հոլմսը գրպանից հանելով ժամացույցն, ավելացրեց։ | ||
+ | |||
+ | — «Դիոգենեսը» Լոնդոնի ամենազարմանալի ակումբն է, իսկ Մայքրոֆթը՝ զարմանալիներից զարմանալին։ Նա ամեն օր հինգից քառորդ պակասից մինչև ութն անց քառասուն այնտեղ է։ Հիմա ուղիղ վեցն է, և հրաշալի երեկո է, այնպես որ եթե դեմ չեք քայլելուն, ես ուրախ կլինեմ ձեզ ծանոթացնելու միանգամից երկու զարմանահրաշ բաների հետ։ | ||
+ | |||
+ | Հինգ րոպե անց մենք արդեն փողոցում էինք և գնում էինք Ռիջենթ սերկես հրապարակը։ | ||
+ | |||
+ | — Ձեզ զարմացնում է, — նկատեց ուղեկիցս, — թե ինչու՞ Մայքրոֆտը չի օգտագործում իր տաղանդը հետախուզական աշխատանքներում։ Նա դրան ընդունակ չէ։ | ||
+ | |||
+ | — Բայց դուք, կարծեմ, ասացիք… | ||
+ | |||
+ | — Ես ասացի, որ նա ինձ գերազանցում է դիտողականությամբ և դեդուկտիվ մեթոդի ունակությամբ։ Եթե խուզարկուի արվեստը սկսվեր և վերջանար բազկաթոռի մեջ հանգիստ մտորումներով, իմ եղբայր Մայքրոֆտը կդառնար աշխարհի մեծագույն խուզարկուն՝ հանցագործությունները բացահայտելու գործում։ Բայց նա ոչ փառասիրություն ունի, ոչ եռանդ։ Նա ավելորդ քայլ չի անի՝ ստուգելու իր սեփական մտահանգումները, և փոխանակ չարչարվելու, ապացուցելու իր ճշմարտացիությունը, գերադասում է, որ իրեն սխալ համարեն։ Ես մեկ անգամ չէ, որ գնացել եմ նրա մոտ ինչ-որ խնդրով, և միշտ նրա լուծումը հետագայում ճիշտ է եղել։ Բայց երբ պահանջվում է ընդունել ինչ-որ կոնկրետ վճիռ, որպեսզի հնարավոր լինի գործը դատարան հանձնել, այստեղ նա դառնում է բոլորովին անօգնական։ | ||
+ | |||
+ | — Ուրեմն դա մասնագիտություն չի՞ դարձել։ | ||
+ | |||
+ | — Բոլորովին։ Այն․ ինչ ինձ համար ապրուստի միջոց է, նրա համար ավելին չէ, քան դիլետանտի սիրելի զբաղմունք։ Նա արտասովոր հաշվողական տաղանդ ունի և մի մինիստրությունում ստուգում է ֆինանսական հաշվետվությունները։ Մայքրոֆտը բնակարան է վարձել Փել-Մելում, այնպես որ, բավական է թեքվի անկյունը և Ուայտհոլլում է․ առավոտյան՝ այնտեղ, երեկոյան ետ, և այդպես օրեցօր, տարիներ շարունակ։ Այլևս ոչ մի տեղ չի գնում և նրան ոչ մի տեղ չես տեսնի, բացի ուղիղ իր տան դիմացի «Դիոգենես» ակումբից։ | ||
+ | |||
+ | — Ես նման անունով ակումբ չեմ հիշում։ | ||
+ | |||
+ | — Միանգամայն հասկանալի է։ Գիտեք, Լոնդոնում բավական շատ են այնպիսի մարդիկ, որոնք մեկը երկչոտությունից, մյուսը՝ մարդատյացությունից, փախչում են իրենց նմանների միջավայրից։Բայց, միաժամանակ, նրանք դեմ չեն հանգիստ նստել բազկաթոռին և թարմ թերթեր ու ամսագրեր թերթել։ Նրանց համար էլ ժամանակին ստեղծվել է «Դիոգենես» ակումբը և այժմ այն իր մեջ ընդգրկում է մեր քաղաքի ամենաանհաղորդ «հակաակումբային» մարդկանց։ Ակումբի անդամներին չի թույլատրվում ուշադրություն դարձնել միմյանց վրա։ Բացի կողմնակի այցելուի սենյակից ակումբում ոչ մի ձևով ոչ մի խոսակցություն չի թույլատրվում, և այդ կանոնը երեք անգամ խախտելուց հետո, եթե դրա մասին զեկուցվում է ակումբի կոմիտեին, շատախոսը ենթակա է հեռացման։ Եղբայրս հիմնադիր անդամներից մեկն է, և ես ամձամբ համոզվել եմ, որ այնտեղ մթնոլորտը չափազանց հանգստացնող է։ | ||
+ | |||
+ | Այսպես զրուցելով մենք հասանք Սենտ֊Ջեյմս և թեքվեցինք դեպի Փել-Մել փողոցը։ Կարլտոն չհասած Շերլոկ Հոլմսը կանգ առավ մուտքի մոտ, հիշեցրեց ինձ, որ խոսելն արգելվում է, և շքամուտքից ներս մտավ։ Ապակեպատ դռան միջով աչքներիս առջև բացվեց մեծ և շքեղ դահլիճը, ուր նստել էին ինչ-որ տղամարդիկ և ամեն մեկն իր առանձնացված անկյունում թերթ էր կարդում։ Հոլմսն ինձ տարավ մի փոքրիկ սենյակ, որի պատուհանները նայում էին դեպի Փել-Մել և, մեկ րոպե ինձ այնտեղ մենակ թողնելուց հետո, վերադարձավ ուղեկցի հետ, որն, ինչպես գիտեք, այլ ոք չէր կարող լինել, քան իր եղբայրը։ | ||
+ | |||
+ | Մայքրոֆտ Հոլմսը Շերլոկից բարձրահասակ էր և գեր, ինչպես ասում են, ծանրամարմին տղամարդ էր․ նրա դեմքին, թեկուզ և ծանր, պահպանվել էր այն սուր արտահայտչականությունից ինչ-որ բան, որը եղբոր դեմքին ապշեցուցիչ արտահայտությում էր տալիս։ Ջրալի-մոխրագույն և մինչև տարօրինակության հասնող նրա լուսավոր աչքերը կարծես միշտ ունեին այն նպատակասլաց և միաժամանակ ներկլանված արտահայտությունը, որն ինչպես նկատել էի, Շերլոկի մոտ միայն այն րոպեներին էր ի հայտ գալիս, երբ նա լարում էր միտքը։ | ||
+ | |||
+ | — Ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալու համար, սըր, — ասաց նա, մեկնելով երկար, թիակի նման լայն ձեռքը։ — Այն ժամանակից, երբ դուք դարձաք Շերլոկի կենսագիրը, ամենուրեք լսում եմ նրա մասին։ Ի դեպ, Շերլոկ, ես սպասում էի, որ դու դեռ անցյալ շաբաթ պիտի երևայիր, գայիր ինձ հետ քննարկելու Մենոր-Հաուսի դեպքը։ Ինձ թվում էր, թե այն պետք է քեզ փակուղու առաջ կանգնեցներ։ | ||
+ | |||
+ | — Ոչ, ես այն լուծեցի, — ժպտաց ընկերս։ | ||
+ | |||
+ | — Ադամսն էր, այնպես չէ՞։ | ||
+ | |||
+ | — Այո, Ադամսն էր։ | ||
+ | |||
+ | — Դրանում ես համոզված էի հենց ակզբից։ — Նրանք նստեցին պատուհանի մոտի լուսամփոփի կողքին։ — Ամենահարմար տեղը յուրաքանչյուրի համար, ով կցանկանա մարդկանց ուսումնասիրել, — ասաց Մայքրոֆտը։ — Նայեք, ինչ հրաշալի տիպեր են։ Ահա, օրինակ, այն երկուսը, որոնք մեր կողմն են գալիս։ | ||
+ | |||
+ | — Մարկերը և այն մյուսը։ Ի՞նչ է պատահել նրան։ | ||
+ | |||
+ | — Հենց նա է, որ կա։ Քո կարծիքով, ո՞ վ է երկրորդը։ | ||
+ | |||
+ | Երկու անցորդները կանգնեցին պատուհանի դիմաց։ Մեկի բաճկոնակի գրպանի վրայի կավճե հետքն, իմ կարծիքով, միակն էր, որ մտածել էր տալիս բիլիարդի մասին։ Երկրորդը ոչ բարձրահասակ, թուխ մարդ էր, ծոծրակին թեքած լայնեզր գլխարկով, թևատակին՝ ինչ֊որ փաթեթներ։ | ||
+ | |||
+ | — Ինչպես երևում է, նախկին զինվորական է, — ասաց Շերլոկը։ | ||
+ | |||
+ | — Եվ վերջերս պաշտոնաթող եղած, — նկատեց եղբայրը։ | ||
+ | |||
+ | — Տեսնում եմ, ծառայել է Հնդկաստանում։ | ||
+ | |||
+ | — Սպա է, լեյտենանտից ցածր։ | ||
+ | |||
+ | — Եվ ամուրի է։ | ||
+ | |||
+ | — Բայց երեխա ունի։ | ||
+ | |||
+ | — Երեխաներ, տղաս, երեխաներ։ | ||
+ | |||
+ | — Սպասեք, — ծիծաղեցի ես, — ինձ համար դա չափազանց շատ է։ | ||
+ | |||
+ | — Չէ որ դժվար չէ հասկանալ, — պատասխանեց Հոլմսը, — որ այսպիսի հայացքով, նման կեցվածքով և այդքան արևահար տղամարդը զինվորական է, որ նա շարքային չէ և վերջերս է Հնդկաստանից եկել։ | ||
+ | |||
+ | — Որ նա ծառայությունը վերջերս է թողել, ցույց են տալիս, ինչպես դրանց անվանում են, «ներվածի» կոշիկները, — նկատեց Մայքրոֆտը։ | ||
+ | |||
+ | — Քայլվածքը հեծելազորայինի չէ, իսկ սաղավարտը, այնուամենայնիվ, կրել է մինչև հոնքերը քաշած, որի մասին վկայում է ճակատի մի կողմի քիչ արևահարությունը։ Սակրավոր չէր կարող լինել, բավականին ծանր է։ Ուրեմն, հրետանավոր է։ | ||
+ | |||
+ | — Այնուհետև, խոր սուգը, իհարկե, ցույց է տալիս, որ նա վերջերս կորցրել է հարազատ մարդու։ Այն փաստը, որ ինքն անձամբ է գնումներ կատարում, թույլ է տալիս մտածելու, որ մահացել է կինը։ Եվ, ինչպես տեսնում եք, նա մեծ քանակությամբ մանկական իրեր է գնել։ Այդ թվում՝ զանգուլակ, որն ապացուցում է, որ երեխաներից մեկը ծծկեր է։ Հնարավոր է, մայրը մահացել է ծննդաբերությունից։ Թևատակի գրքից եզրակացնում ենք, որ կա և երկրորդ երեխան։ | ||
+ | |||
+ | Ինձ պարզ դարձավ, ինչու ընկերս ասաց, որ իր եղբայրն ավելի սուր դիտողականություն ունի, քան ինքը։ Շերլոկը ինձ էր նայում գաղտագողի ժպիտով։ Մայքրոֆտը վերցրեց քթախոտը կրիայի պատյանից պատրաստված ծխախոտատուփից և մեծ, կարմիր թաշկինակով թափ տվեց բաճկոնի վրայի ծխախոտի հատիկները։ | ||
+ | |||
+ | — Ի դեպ, Շերլոկ, — ասաց նա, — ինձ մոտ հենց քո ճաշակով ինչ-որ բան կա, բավականին անսովոր խնդիր, որը փորձեցի ինքս լուծել։ Ճիշտ է, եռանդս չբավարարեց մինչև վերջ հասցնել գործը, ես ձեռնարկեցի միայն ինչ-որ քայլեր, բայց այն ինձ ուղեղս շարժելու հաճելի հնարավորություն տվեց։ Եթե դու հակված ես լսելու տեղեկությունները… | ||
+ | |||
+ | — Թանկագին Մայքրոֆտ, ես շատ ուրախ կլինեմ։ | ||
+ | |||
+ | Եղբայրը նոթատետրի թղթի վրա արագ մի երկտող գրեց և, կանչելով սպասավորին, հանձնեց նրան։ | ||
+ | |||
+ | Ես այստեղ հրավիրեցի միստր Մելասին, — ասաց Մայքրոֆտը։ — Նա բնակվում է մի փողոց այն կողմ, ուղիղ իմ բնակարանի վերևում, և մենք իրար մի քիչ ծանոթ ենք, ուստի և նա որոշեց ինձ մոտ գալ իր հոգսերով։ Որքան հասկանում եմ, միստր Մելասը ծնունդով հույն է և հիանալի պոլիգլոտ։ Ապրուստի համար մասամբ նա վաստակում է դատարանում որպես թարգմանիչ աշխատելով, մասամբ ուղեկցող լինելով արևելքի տարբեր հարուստների համար, երբ նրանք իջևանում են Նորթամբերլենդ֊ավենյուի հյուրանոցներում։ Կարծում եմ, ավելի նպատակահարմար կլինի նրան հնարավորություն տանք, որ անձամբ պատմի իր արտասովոր արկածների մասին։ | ||
+ | |||
+ | Մի քանի րոպե անց սսենյակ մտավ ցածրահասակ, գեր մի մարդ, որի դեղնականաչավուն դեմքը և ածխի նմամ սև մազերը մատնում էին նրա հարավային ծագումը, թեև խոսում էր կիրթ անգլիացու պես։ Նա ամուր սեղմեց Շելոկ Հոլմսի ձեռքը, և նրա մուգ աչքերը ուրախությունից փայլեցին, երբ նա լսեց․ որ իր պատմությունը պատրստ է լսելու նման մի գիտակ։ | ||
+ | |||
+ | — Ես կարծում եմ, ոստիկանատանն ինձ չհավատացին, կարող եմ վստահ ասել, որ ոչ, — սկսեց նա վրդովված։ Քանի որ նրանք մինչև հիմա այդպիսի բան չէին լսել, ենթադրում են, որ դա անհնար է։ Ես չեմ հանգստանա, մինչև չիմանամ, թե դա ինչով ավարտվեց դեմքը սպեղանիով ծածկված այդ դժբախտ մարդու համար։ | ||
+ | |||
+ | — Ես համակ ուշադրություն եմ, — ասաց Շերլոկ Հոլմսը։ | ||
+ | |||
+ | — Այսօր չորեքշաբթի է, — շարունակեց միստր Մելասը։ — Ուրեմն, այսպես, այդ ամենը պատահեց երկուշաբթի ուշ գիշերը, ընդամենը երկու օր առաջ։ Ես թարգմանիչ եմ, ինչպես արդեն, հավանաբար, լսել եք իմ հարևանից։ Թարգմանում եմ ամեն ինչ և բոլոր լեզուներով կամ համարյա բոլոր, բայց քանի որ ծնունդով հույն եմ և հունական անուն ունեմ, ապա այդ լեզվով ինձ հարկ է լինում աշխատել բոլորից շատ։ Երկար տարիներ Լոնդոնում համարվում եմ հունարենի գլխավոր թարգմանիչը և իմ անունը լավ գիտեն հյուրանոցներում։ | ||
+ | |||
+ | Պատահում է, և հաճախ, որ ինձ ամենաանպատեհ ժամերի են կանչում դժբախտության մեջ ընկած ինչ֊որ օտարերկրացու, կամ ուշ գիշերին եկած և իմ ծառայության կարիքն ունեցող ճանապարհորդի մոտ։ Այնպես որ չզարմացա, երբ երկուշաբթի ուշ գիշերին իմ բնակարանում հայտնվեց պճնագեղ հագնված մի երիտասարդ, ոմն Լաթիմեր, և ինձ հրավիրեց մուտքի մոտ սպասող կառքը։ Իր մոտ, ասաց նա, գործով եկել է իր հույն բարեկամը, և քանի որ վերջինս խոսում է միայն իր մայրենի լեզվով, առանց թարգմանչի գործը գլուխ չի գալիս։ Միստր Լաթիմերն ինձ հասկացրեց, որ իր բնակարանը բավականին հեռու է՝ Քենսիգտոնում, և նա ակնհայտորեն շտապում էր․ հենց փողոց դուրս ելանք, ինձ արագ հրեց կառքի մեջ։ | ||
+ | |||
+ | Ես ասում եմ կառք, բայց տեղնուտեղը մեջս կասկած առաջացավ․ արդյո՞ք կառք եմ նստել։ Այն համենայն դեպս, ավելի ընդարձակ էր լոնդոնյան խայտառակությունից՝ քառանիվ կառքից, և պաստառապատված էր թանկագին կտորով, չնայած հնամաշ էր։ Միստր Լաթիմերը նստեց դիմացս, մենք սլացանք Չարինգ֊Կրոսով, հետո Շեֆստբերի֊ավենյուով դեպի վեր։ Մենք դուրս եկանք Օքսվորդ-սթրիթ․ ես արդեն ուզում էի ասել, թե կարծես Քենսինգտոն ենք գնում երկար ճանապարհով, երբ խոսքիս կեսին ինձ կանգնեցրեց ուղեկցիս չափազանց տարօրինակ վարքը… | ||
+ | |||
+ | Որպես նախաբան նա գրպանից հանեց կապարով լեցուն ամենասոսկալի տեսքի դագանակը և թափահարեց, կարծես ստուգում էր ծանրությունը։ Հետո, ոչ մի խոսք չասելով, դագանակը դրեց կողքը, նստոցին։ Դրանից հետո, նա երկու կողմից բարձրացրեց պատուհանի փակոցափեղկերը, և ես, ի զարմանս ինձ, տեսա, որ ապակիները պատված են թղթով, կարծես հենց այն բանի համար, որպեսզի դրանց միջով ոչինչ չտեսնեմ։ | ||
+ | |||
+ | — Ներեցեք, որ ձեզ զրկում եմ պատուհանից նայելու բավականությունից, միստր Մելաս, — ասաց նա։ Հասկանում եք, բանն այն է, որ իմ մտադրությունների մեջ չի մտնում, որպեսզի դուք տեսնեք, թե ուր ենք գնում։ Ինձ համար կարող է անհարմար լինել, եթե դուք հետո կարողանաք այս ճանապարհը գտնել։ | ||
+ | |||
+ | Ինչպես կարող եք հեշտությամբ գուշակել, ես կորցրի ինձ․ ուղեկիցս ամուր, լայնաթիկունք երիտասարդ էր, այնպես որ, եթե մոտը չլիներ անգամ դագանակը, ես, միևնույն է, նրան չէի կարող հաղթել։ | ||
+ | |||
+ | — Դուք շատ տարօրինակ եք ձեզ պահում, միստր Լաթիմեր, — ասացի ես կմկմալով։ Մի՞թե դուք չեք հասկանում, որ անօրինակություն եք անում։ | ||
+ | |||
+ | — Չեմ վիճում, որոշակի կամայականություն թույլ եմ տվել, — պատասխանեց նա, — երբ հաշիվներս փակելու լինեմ ձեզ հետ, ամեն ինչ հաշվի կառնվի։ Սակայն պետք է նախազգուշացնեմ, միստր Մելաս, որ եթե դուք այսօր մտածեք հակառակ իմ շահերի տագնապ բարձրացնել և ինչ-որ բան ձեռնարկել, ապա գործը ձեզ համար լուրջ ընթացք կստանա։ Խնդրում եմ ձեզ, մի մոռացեք․ որ ինչպես այստեղ, կառքում, այնպես էլ ինձ մոտ՝ տանը, հավասարապես իմ իշխանության տակ եք։ | ||
+ | |||
+ | Նա խոսում էր հանգիստ, բայց խռպոտ ձայնով, որից բառերն ավելի սպառնալից էին հնչում։ Ես նստել էի լուռ և շվարած, թե աշխարհում ինչ պատճառ կարող է լինել, որպեսզի ինձ հափշտակեն նման անսովոր ձևով։ Բայց պատճառը ինչ էլ լիներ, պարզ էր, որ պայքարն անօգուտ է, և ինձ մնում է միայն ու միայն սպասել, իսկ այնտեղ արդեն կերևա։ | ||
+ | |||
+ | Մոտավորապես երկու ժամ էր, որ մենք ճանապարհին էինք, բայց ես ամենևին չէի կարողանում պարզել, թե ուր ենք գնում։ | ||
+ | |||
+ | Մերթ ընդ մերթ անիվի աղմուկն ասում էր, որ մենք սլանում ենք գետաքարե սալահատակով, իսկ կանոնավոր, անաղմուկ ընթացքը մտածել էր տալիս ասֆալտի մասին։ Բացի այս ձայնի փոփոխությունից, ուրիշ ոչինչ չկար, որ թեկուզ մոտավորապես հուշեր ինձ, թե որտեղ ենք գտնվում։ Երկու պատուհանների թղթերը թույլ չէին տալիս, որ լույսը թափանցի, իսկ իմ դիմացի ապակիներին կապույտ վարագույր էր քաշած։ Փել-Մելից մեկնեցինք յոթն անց քառորդին ու իմ ժամացույցով արդեն իննից տաս էր պակաս, երբ վերջապես կանգ առանք։ Իմ ուղեկիցն իջեցրեց կառքի ապակին, և ես տեսա հասարակ կամարաձև մի շքամուտք, որի վերևում լամպ էր վառվում։ Ինձ շտապ կառքից իջեցրին․ շքամուտքում մի դուռ բացվեց, և ես հայտնվեցի մի բնակարանում։ Ի միջի այլոց, երբ ներս էի մտնում, աղոտ տպավորություն ունեի, որ իմ երկու կողմերում ծառեր կային։ Բայց դա քաղաքային առանձնատուն էր իր սեփական այգով, թե bona fide (իսկական) քաղաքամերձ տուն, չեմ կարող հաստատ ասել։ | ||
+ | |||
+ | Նախասրահում վառվում էր գունավոր գազալամպը, բայց կրակն այնքան էր իջեցված, որ ես կարողացա միայն նկատել, որ նախասրահը բավականին մեծ էր և պատերին նկարներ էին կախված։ Աղոտ լույսի տակ տարբերեցի, որ դուռը մեր առջև բացեց փոքրիկ, անբարետես, միջին տարիքի, կորացած ուսերով մի մարդ։ Երբ շրջվեց մեր կողմը, լույաի փայլից նկատեցի, որ նա ակնոցավոր է։ | ||
+ | |||
+ | — Սա միստր Մելա՞սն է, Հարոլդ, — հարցրեց նա։ | ||
+ | |||
+ | — Այո։ | ||
+ | |||
+ | — Լավ է։ Շատ լավ։ Հուսով եմ, մեր վրա զայրացած չեք, միստր Մելաս, մենք առանց ձեզ ոչ մի կերպ գլուխ չէինք հանի։ Եթե դուք մեզ հետ ազնվորեն աշխատեք, չեք ափսոսա, բայց եթե փորձեք ինչ-որ աճպարություն անել, այդ ժամանակ… թող աստված ձեզ պահի։ | ||
+ | |||
+ | Նա խոսում էր ընդհատ, նյարդային, մեկընդմեջ բառերը խառնելով, բայց, չգիտես ինչու, ինձ համար ավելի սարսափազդու էր, քան մյուսը՝ երիտասարդը։ | ||
+ | |||
+ | — Ի՞նչ եք ուզում ինձնից, — հարցրեցի ես։ | ||
+ | |||
+ | — Միայն մի բան, դուք մի քանի հարց պիտի տաք Հունաստանից եկած մի ջենտլմենի՝ մեր հյուրին, և մեզ համար թարգմանեք նրա պատասխանները։ Բայց մեր հրամայածից կես խոսք անգամ ավելի չպետք է ասեք, կամ… դարձյալ ջղային մանր ծիծաղ… ավելի լավ կլիներ ընդհանրապես ծնված չլինեիք։ | ||
+ | |||
+ | Այսքանն ասելուց հետո նա բացեց դուռը և մեզ տարավ դարձյալ միայն մեկ լամպով թույլ լուսավորված մի սենյակ։ Սենյակն, ինչ խոսք, շատ մեծ էր, և հենց որ ներս մտա, ոտքերս ընկղմվեցին գորգի մեջ, որը վկայում էր հարուստ կահավորանքի մասին։ Աչքի պոչով տեսա թավշով ծածկված բազկաթոռներ, բարձր, սպիտակ մարմարից սարքած բուխարի, և նրա մի կողմում մի բան, որն ինձ թվաց ճապոնական զենքուզրահի հավաքածու։ Բազկաթոռներից մեկը դրված էր ուղիղ լամպի տակ, և տարեց պարոնը լուռ մատնացույց արեց այն։ Երիտասարդը հեռացավ, բայց անմիջապես հայտնվեց մյուս դռնից՝ իր հետ բերելով լայն խալաթով մի ջենտլմենի։ Երբ վերջինս հայտնվեց աղոտ լույսի շրջանակի մեջ, կարողացա տեսնել նրան․ տեսքն այնքան ահավոր էր, որ ցնցվեցի։ Մահու չափ գունատ էր և սարսափելի հյուծված, դուրս ընկած աչքերը վառվում էին ինչպես այն մարդու մոտ, որի հոգին ավելի ուժեղ է, քան տկար մարմինը։ Բայց ֆիզիկական հյուծվածությունից առավել ինձ ցնցեց այն, որ դեմքի երկարությամբ և լայնությամբ այլանդակորեն ձգված էին սպեղանու շերտեր և բերանը փակված էր հենց այդ նույն սպեղանու լայն շերտով։ | ||
+ | |||
+ | — Դու գրելու տախտակ ունե՞ս, Հարոլդ, — բղավեց տարեցը, երբ այդ տարօրինակ էակը ոչ թե նստեց, այլ ավելի շուտ ընկավ բազկաթոռին։ — Նրա ձեռքերը արձակե՞լ եք։ Լավ, նրան մատիտ տվեք։ Միստր Մելաս, դուք նրան պետք է հարցեր տաք, իսկ նա պատասխանները գրի։ Նախ և առաջ հարցրեք, պատրա՞ստ է արդյոք թղթերը ստորագրելու։ | ||
+ | |||
+ | Մարդու աչքերը կրակ արձակեցին։ | ||
+ | |||
+ | «Երբեք», — հունարեն գրեց նա տախտակի վրա։ | ||
+ | |||
+ | — Ոչ մի պայմանո՞վ, — հարցրի ես մեր բռնակալի հրամանով։ | ||
+ | |||
+ | «Միայն, եթե աղջկան իմ ներկայությամբ պսակի ինձ ծանոթ հույն քահանան»։ | ||
+ | |||
+ | Տարեցը ցածրաձայն հռհռաց իր թունավոր ծիծաղով։ | ||
+ | |||
+ | — Գիտե՞ք, թե այդ դեպքում ձեզ ինչ է սպառնում։ | ||
+ | |||
+ | « Իմ մասին ես չեմ մտածում»։ | ||
+ | |||
+ | — Ես ձեզ նմուշներ եմ բերում մեր կիսաբանավոր-կիսագրավոր խոսակցությունից։ Նորից ես պետք է հարցնեի՝ կհանձնվի՞ նա, արդյոք, և կստորագրի՞ փաստաթուղթը։ Նորից ու նորից ստանում էի նույն զայրալից պատասխանը։ Բայց շուտով գլխումս երջանիկ մի միտք ծագեց։ Սկսեցի յուրաքանչյուր հարցին ինքս ավելացնել նախադասությունները․ սկզբում միանգամայն անվտանգ, ստուգելու համար, թե մեր վկաները հասկանու՞մ են արդյոք թեկուզ մի բառ, իսկ հետո, համոզվելով, որ նրանց դեմքին ոչինչ չարտահայտվեց, ես ավելի վտանգավոր խաղ տարա։ Մեր խոսակցությունն անցավ մոտավորապես այսպես․ | ||
+ | |||
+ | — Այսպիսի համառությունը ձեզ համար լավ չի լինի։ Դուք ո՞վ եք։ | ||
+ | |||
+ | — Ինձ համար միևնույն է։ Լոնդոնում ես օտար եմ։ | ||
+ | |||
+ | — Ձեր ճակատագրի մեղքը ձեզ վրա է ընկնում։ Վաղու՞ց եք այստեղ։ | ||
+ | |||
+ | — Թող այդպես լինի։ երեք շաբաթ։ | ||
+ | |||
+ | — Դա արդեն երբեք ձեր սեփականությունը չի լինի։ Ձեզ ի՞նչ են անում։ | ||
+ | |||
+ | — Բայց սրիկաներին էլ չի հասնի։ Սովի են մատնում։ | ||
+ | |||
+ | — Ստորագրեք թղթերը և ձեզ ազատություն կտան։ ի՞նչ տուն է սա։ | ||
+ | |||
+ | — Երբեք չեմ ստորագրի։ Չգիտեմ։ | ||
+ | |||
+ | — Դրանով նրան լավություն չեք անի։ Ի՞նչ է ձեր անունը։ | ||
+ | |||
+ | — Թող աղջիկն ինձ անձամբ ասի։ Կրաթիդես։ | ||
+ | |||
+ | — Դուք կտեսնեք նրան, եթե ստորագրեք։ Դուք որտեղի՞ց եք։ | ||
+ | |||
+ | — Ուրեմն ես նրան երբեք չեմ տեսնի։ Աթենքից։ | ||
+ | |||
+ | Հինգ րոպե ևս, միստր Հոլմս, և ես նրանց քթի տակ կիմանայի ամբողջ պատմությունը։ | ||
+ | |||
+ | Արդեն իմ հետևյսլ հարցից, հնարավոր է, գործը կպարզվեր, բայց այդ ակնթարթին դուռը բացվեց, և սենյակ մտավ մի կին։ Ես չէի կարող նրան պարզ տեսնել և գիտեմ միայն, որ նա բարձրահասակ, նրբագեղ և սևահեր էր և հագին ճերմակ խալաթի նման լայն մի շոր կար։ | ||
+ | |||
+ | — Հարոլդ, — խոսեց նա անգլերեն, բայց նկատելի առոգանությամբ։ — Ես այստեղ այլևս չեմ դիմանա։ Այնքան ձանձրալի է, երբ կողքիդ ոչ մեկը չկա, բացի… Աստված իմ, սա Պաուլոսն է։ | ||
+ | |||
+ | Վերջին բառը նա հունարեն արտասանեց և այդ վարկյանին դժբախտ հույնը ջղաձիք ճիչով պոկեց սպեղանին շրթունքներից և «Սոֆյա, Սոֆյա» ճչալով նետվեց նրա կրծքին։ Բայց նրանց գրկախառնությունը մի ակնթարթ տևեց, որովհետև երիտասարդը հափշտակեց կնոջը և դուրս հրեց սենյակից, իսկ տարեցն, այդ նույն պահին, առանց դժվարության սովից հյուծված զոհին քարշ տվեց մյուս դռնով։ Մի պահ սենյակում մենակ մնացի։ Վեր թռա աղոտ հույսով, թե ինչ-որ կերպ որևէ նշանով հնարավոր կլինի գուշակել, ուր եմ ընկել։ Բայց, բարեբախտաբար, չկարողացա ոչինչ ձեռնարկել, որովհետև գլուխս բարձրացնելով տեսա, որ տարեցը կանգնած է դռան մոտ և աչքը ինձնից չի կտրում։ | ||
+ | |||
+ | — Ահա և վերջ, միստր Մելաս, — ասաց նա։ Տեսնում եք, մենք ձեզ վստահեցինք խիստ անձնական բնույթի մի գործ։ Մենք ձեզ չէինք անհանգստացնի, եթե հունարեն իմացող մեր ընկերը ստիպված չլիներ Արևելք վերադառնալ։ Մեզ անհրաժեշտ էր նրան փոխարինող մեկին գտնել և ուրախացանք ձեզ նման շնորհալի թարգմանիչ գտնելու համար։ | ||
+ | |||
+ | Ես գլուխ տվեցի։ | ||
+ | |||
+ | — Այստեղ հինգ սովորեն է, — ասաց նա, մոտենալով ինձ, — հուսով եմ, բավարար հոնորար է։ Բայց հիշեք, — ավելացրեց նա և ծիծաղելով հարվածեց կրցքիս, — եթե դուք թեկուզ մի հոգու պատմեք ձեր տեսածի մասին, թեկուզ մի խոսք ասեք, այդ ժամանակ թող աստված ձեր հոգին լուսավորի։ | ||
+ | |||
+ | Չեմ կարող ձեզ ասել, թե ինչպիսի զզվանք և սարսափ ներշնչեց ինձ այդ արտաքինից ողորմելի մարդը։ Լամպի լույսն ընկել էր նրա վրա, և ես կարող էի նրան ավելի լավ զննել։ Դեղնամոխրագույն սուր դեմք և նոսր, սեպաձև մորուք, իսկը ճիլոպից։ Երբ նա խոսում էր, վիզը միշտ առաջ էր ձգվում, և այդ պահին շրթունքներն ու թարթիչներն անընդհատ ձգվում էին, կարծես տառապում էր սուրբ Վիտոսի կայթով։ Անկախ ինձնից, մտածեցի, որ այդ տարօրինակ, ընդհատվող ծիծաղը ևս ինչ-որ նյարդային հիվանդություն է։ Եվ, այնուամենայնիվ, նրա դեմքը սարսափելի էր․ մոխրագույն, դաժան, սառը փայլով աչքերի պատճառով, որոնք իրենց խորքում թաքցնում էին չարագուշակ դաժանություն։ | ||
+ | |||
+ | — Եթե դուք բերանբացություն անեք, մեզ հայտնի կդառնա, — ասաց նա։ — Մենք մեր լրտեսն ունենք։ Իսկ այժմ ձեզ ներքևում սպասում է կառքը և ընկերս ձեզ հետ կտանի։ | ||
+ | |||
+ | Ինձ արագ տարան միջանցքով, խցկեցին կառքը և դարձյալ ես նշմարեցի ծառերն ու այգին։ Միստր Լաթիմերը կրնկակոխ գալիս էր ետևիցս և, ոչ մի խոսք չասելով, նստեց դիմացս։ Մենք դարձյալ գնացինք ինչ֊որ անվերջանալի հեռուն, լուռ, ծածկած պատուհանների ներսում, մինչև, վերջապես, արդեն գիշերվա ժամը մեկին կառքը կանգ առավ։ | ||
+ | |||
+ | — Դուք այստեղ կիջնեք, միստր Մելաս, — ասաց ուղեկիցս։ ― Ներեցեք, որ ձեզ լքում եմ ձեր տնից այսքան հեռու, բայց մենք ուրիշ ելք չունենք։ Ձեր կողմից կատարվող ամեն մի փորձ՝ որոշելու կառքի վերադարձի ճանապարհը, ձեզ վնաս կպատճառի։ | ||
+ | |||
+ | Այս ասելով նա բացեց դուռը, և ես չէի հասցրել դուրս թռչել, երբ կառապանը թափահարեց մտրակն, ու կառքը աղմուկով սլացավ։ Ես տարակուսանքով նայեցի շուրջս։ Կանգնած էի ինչ-որ արոտավայրում, այստեղ֊այնտեղ աճած հավամրգի և սևացած որոճի թփերի մեջտեղում։ Հեռվում ձգվում էր տների շարքը և այնտեղ՝ տանիքի տակ, ինչ-որ պատուհանից լույս էր երևում։ Հակառակ կողմում տեսա երկաթգծի կարմիր ազդանշանային լապտերը։ | ||
+ | |||
+ | Ինձ բերող կառքն արդեն ծածկվել էր տեսադաշտից։ Ես շուրջս էի նայում ու գուշակում, թե ուր են ինձ բերել, երբ հանկարծ տեսա, որ մթության մեջ ուղիղ դեպի ինձ է գալիս ինչ-որ մի մարդ։ Երբ նա հավասարվեց ինձ, ես կռահեցի, որ նա երկաթգծի բեռնակիր է։ | ||
+ | |||
+ | — Դուք ինձ չե՞ք ասի, սա ի՞նչ վայր է, — հարցրի ես։ | ||
+ | |||
+ | — Ուոնդսուերթ-Կոմոնը, — ասաց նա։ | ||
+ | |||
+ | — Կարո՞ղ եմ հասնել քաղաք մեկնող գնացքին։ | ||
+ | |||
+ | — Եթե ոտքով գնաք մինչև Կլեպեմյան կայարան, դա այստեղից մոտավորապես մեկ մղոն հեռավորության վրա է, կհասնեք Վիկտորիա մեկնող վերջին գնացքին։ | ||
+ | |||
+ | Դրանով էլ ավարտվեց իմ արկածը, միստր Հոլմս։ | ||
+ | |||
+ | Ես ոչ գիտեմ, թե որտեղ եմ եղել, ոչ էլ՝ ով է հետս խոսել, ոչինչ, միայն գիտեմ այն, ինչ ինձնից լսեցիք։ Բայց ես գիտեմ, որ ստոր խաղ է տարվում, և կցանկանայի օգնել այդ դժբախտին, եթե կարողանայի։ Առավոտյան այս ամենի մասին պատմեցի միստր Մայքրոֆտ Հոլմսին, իսկ հետո հայտնեցի ոստիկանությանը։ | ||
+ | |||
+ | Լսելով այս տարօրինակ պատմությունը մենք մի պահ լռեցինք։ Հետո Շերլոկ Հոլմսը նայեց եղբորը։ | ||
+ | |||
+ | — Միջոցներ ձեռք առնվե՞լ են, — հարցրեց նա։ | ||
+ | |||
+ | Մայքրոֆտը վերցրեց սեղանի ծայրին դրած «Դեյլի Նյուս»-ի համարը։ | ||
+ | |||
+ | «Յուրաքանչյուր ոք, ով ինչ-որ բան կհայտնի հույն, ոչ անգլիախոս, աթենքցի Պաուլոս Կրաթիդեսի մասին, վարձատրություն կստանա։ Նույնքան պարգև կվճարվի նաև յուրաքնչյուրին, ով լուրեր կհայտնի Սոֆյա անունով հելենուհու մասին։ x2473»: Հայտարարությունը տպագրվեց բոլոր թերթերում։ Առայժմ ոչ ոք չի արձագանքել։ | ||
+ | |||
+ | — Իսկ ի՞նչ կասեք հունական դեսպանատան մասին։ | ||
+ | |||
+ | — Ես տեղեկացա։ Այնտեղ ոչինչ չգիտեն։ | ||
+ | |||
+ | — Այդպես։ Հեռագիր տանք Աթենքի ոստիկանապետին։ | ||
+ | |||
+ | — Մեր ընտանիքի ողջ եռանդը բաժին է ընկել Շերլոկին, — ինձ դիմելով, ասաց Մայքրոֆտը։ — Դե ինչ, զբաղվիր այս գործով, գործադրիր քո ողջ կարողությունը և եթե արդյունքի հասնես, ինձ իմաց տուր։ | ||
+ | |||
+ | — Անպայման, — պատասխանեց ընկերս, բազկաթոռից վեր կենալով։ — Իմաց կտամ և՛ քեզ և՛ միստր Մելասին։ Իսկ մինչ այդ, միստր Մելաս, ես ձեր փոխարեն խիստ կզգուշանայի, որովհետև այս հայտարարությամբ նրանք, իհարկե, կիմանան, որ դուք իրենց մատնել եք։ | ||
+ | |||
+ | Մենք տուն ուղեևորվեցինք։ Ճանապարհին Հոլմսը հեռագրատուն մտավ և մի քանի շտապ հեռագրեր ուղարկեց։ | ||
+ | |||
+ | — Տեսնում եք, Ուոտսոն, — ասաց նա։ Երեկոն աննպատակ չանցկացրինք։ Իմ բազմաթիվ, ամենահետաքրքիր դեպքերը ինձ են հասել այսպիսի ճանապարհով՝ Մայքրոֆտի միջոցով։ Մեզ տրված խնդիրը, իհարկե, կարող է ունենալ միայն մեկ լուծում, բայց, այնուամենայնիվ, ունի իր առանձնահատկությունները։ | ||
+ | |||
+ | — Հույս ունեք լուծե՞լ այս խնդիրը։ | ||
+ | |||
+ | — Իմանալ այսքան բան, որքան մենք գիտենք, և չբացահայտել մնացածը, իսկապես տարօրինակ կլիներ։ Դուք ինքներդ էլ արդեն կռահել եք ձեր վարկածը, որը կարող է բացատրել մեզ հաղորդված փաստերը։ | ||
+ | |||
+ | — Այո, միայն ընդհանուր գծերով։ | ||
+ | |||
+ | — Ի՞նչ մտահղացում ունեք։ | ||
+ | |||
+ | — Ինձ հավանական է թվում, որ հելենուհուն առևանգել է երիտասարդ անգլիացին, որն իրեն Հարոլդ Լաթիմեր է կոչում։ | ||
+ | |||
+ | — Առևանգե՞լ, որտեղի՞ց։ | ||
+ | |||
+ | — Հավանաբար, Աթենքից։ | ||
+ | |||
+ | Շերլոկ Հոլմսը տարուբերեց գլուխը։ | ||
+ | |||
+ | — Երիտասարդը հունարեն ոչ մի բառ չգիտե։ Օրիորդը բավականին ազատ խոսում է անգլերեն։ Հետևություն՝ օրիորդը որոշ ժամանակ ապրել է Անգլիայում, իսկ երիտասարդը երբեք չի եղել Հունաստանում։ | ||
+ | |||
+ | — Լավ։ Այդ դեպքում մենք կարող ենք ենթադրել, որ օրիորդը Անգլիա է եկել հյուրընկալության, և Հարոլդը համոզել է նրան փախչել իր հետ։ | ||
+ | |||
+ | — Դա ավելի հավանական է։ | ||
+ | |||
+ | — Հետո նրա եղբայրը (կարծում եմ, նրանք հենց քույր ու եղբայր են) որոշել է միջամտել և եկել է Հունաստանից։ Անշրջահայացորեն նա ընկել է երիտասարդի և նրա տարեց մեղսակցի ձեռքը։ Այժմ չարագործները ուժով ստիպում են նրան ինչ-որ թուղթ ստորագրել և իրենց փոխանցել օրիորդի կարողությունը, որը գուցե գտնվում է եղբոր խնամակալության տակ։ Նա հրաժարվում է։ Նրա հետ բանակցությունների համար թարգմանիչ է անհրաժեշտ։ Նրանք գտնում են Մելասին, սկզբում օգտվել էին ուրիշի ծառայությունից։ Օրիորդին չեն հայտնում, որ եղբայրը եկել է, և նա դա բացահայտում է զուտ պատահականությամբ։ | ||
+ | |||
+ | — Հիանալի է, Ուոտսոն, — բացականչեց Հոլմսը, — ինձ թվում է, անկեղծորեն եմ ասում, որ դուք մոտ եք ճշմարտությանը։ Ինքներդ եք տեսնում, որ բոլոր խաղաթղթերը մեր ձեռքին են, և այժմ մեզ պետք է շտապել, քանի դեռ անուղղելին չի կատարվել։ Եթե ժամանակը ների, մենք նրանց անպայման կճանկենք։ | ||
+ | |||
+ | — Իսկ ինչպե՞ս կիմանանք, որտեղ է գտնվում այդ տունը։ | ||
+ | |||
+ | — Դե, եթե մեր դատողությունները ճիշտ են և օրիորդին իսկապես կոչում են Սոֆյա Կրաթիդես, ապա մենք առանց դժվարության կընկնենք հետքի վրա։ Ամբողջ հույսը նրա վրա է, քանի որ եղբորը ոչ ոք քաղաքում չգիտե։ Պարզ է, այն ժամանակվանից, ինչ Հարոլդի և օրիորդի միջև ինչ֊որ փոխհարաբերություն է սկսվել, պետք է, որ որոշ ժամանակ անցած լինի, ամենաքիչը մի քանի շաբաթ, մինչև լուրը հասել է Հունաստան, և եղբայրը ծովով եկել է այստեղ։ Եթե այս ընթացքում նրանք միասին ապրել են ինչ-որ տեղում, մենք, հավանաբար, Մայքրոֆտի տված հայտարարության հիման վրա ինչ-որ պատասխան կստանանք։ | ||
+ | |||
+ | Նման խոսակցություններով հասանք Բեյքր-սթրիթ։ Հոլմսն աստիճաններով առաջինը վեր բարձրացավ և բացելով մեր սենյակի դուռը, զարմանքից քար կտրեց։ Նրա ուսի վրայից նայելով պակաս չզարմացա նաև ես։ Նրա եղբայրը՝ Մայքրոֆտը, նստել էր բազկաթոռին և ծխում էր։ | ||
+ | |||
+ | — Մտիր, Շերլոկ։ Մտեք, սըր, — հրավիրեց նա քաղաքավարի, ժպտալով նայելով մեր զարմացած դեմքին։ Դու ինձնից արագություն չէիր սպասում, չէ՞, Շերլոկ։ Բայց այս դեպքը չգիտես ինչու գլխիցս դուրս չի գալիս։ | ||
+ | |||
+ | — Բայց դու ինչպե՞ս այստեղ հասար։ | ||
+ | |||
+ | — Կառքով ձեզնից առաջ ընկա։ | ||
+ | |||
+ | — Իրադարձությունները հետագա զարգացու՞մ են ստացել։ | ||
+ | |||
+ | — Ստացվել է իմ հայտարարության պատասխանը։ | ||
+ | |||
+ | — Ահա թե ինչ։ | ||
+ | |||
+ | — Այո, ձեր գնալուց հինգ րոպե անց։ | ||
+ | |||
+ | — Ի՞ նչ են հայտնում։ | ||
+ | |||
+ | Մայքրոֆտը բացեց թուղթը։ | ||
+ | |||
+ | — Ահա, — ասաց նա։ — Գրված է միջին տարիքի, թույլ կազմվածքով մարդու կողմից, բութ ծայրով, ստանդարտ չափսի թղթի վրա։ «Սըր, — գրում է նա, — ի պատասխան ձեր այսօրվա հայտարարության, թույլ տվեք հայտնել ձեզ, որ ես գերազանց գիտեմ հիշյալ երիտասարդ կնոջը։ Եթե թույլ տաք այցելել ձեզ, այդ ցավալի պատմության վերաբերյալ կարող եմ հայտնել մի քանի մանրամասներ։ Ներկայումս օրիորդը բնակվում է Բեկենհեմում՝ «Միրտի» ամառանոցում։ Պատրաստ եմ ծառայելու։ Ջ․ Դեվենպորտ»։ | ||
+ | |||
+ | — Գրում է Լոուեր-Բրիքստոնից, — ավելացրեց Մայքրոֆտ Հոլմսը։ — Դու ի՞նչ կարծիքի ես, Շերլոկ, արդյոք անհրաժեշտ չէ՞ հենց հիմա գնալ նրա մոտ և իմանալ, հիշյալ մանրամասները։ | ||
+ | |||
+ | — Իմ սիրելի Մայքրոֆտ, եղբորը փրկելն ավելի կարևոր է, քան քրոջ պատմությունն իմանալը։ Կարծում եմ, մենք պետք է գնանք Սկոտլանդ-Յարդ, տեսուչ Գրեգսոնի ետևից և շարժվենք ուղիղ Բեկենհեմ։ Մենք գիտենք, որ մարդը դատապարտված է, և ամեն մի ժամի հապաղումը կարող է թանկ նստել նրա վրա։ | ||
+ | |||
+ | — Լավ կլինի ճանապարհին հետներս վերցնենք նաև միստր Մելասին, — առաջարկեցի ես, — գուցե թարգմանչի կարիք զգացվի։ | ||
+ | |||
+ | — Հիանալի է, — ասաց Շերլոկ Հոլմսը։ — Սպասավորին ուղարկեք կառքի ետևից, և անմիջապես մեկնենք։ — Խոսելու ընթացքում նա բացեց սեղանի դարակը, և ես տեսա, ինչպես ատրճանակը գրպանը խցկեց։ | ||
+ | |||
+ | — Այո, — պատասխանեց նա իմ հարցական հայացքին։ — Մեր լսածից ես կռահեցի, որ մեզ հարկ կլինի գործ ունենալ ծայրահեղ վտանգավոր բանդայի հետ։ | ||
+ | |||
+ | Արդեն մթնում էր, երբ հասանք Փել-Մել և բարձրացանք Մելասի բնակարանը։ Մենք իմացանք, որ նրա ետևից եկել է մի ինչ-որ ջենտլմեն, և նա գնացել է։ | ||
+ | |||
+ | — Մեզ չէի՞ք ասի, թե ուր, — հարցրեց Մայքրոֆտ Հոլմսը։ | ||
+ | |||
+ | — Չգիտեմ, սըր, — պատասխանեց մեզ համար դուռը բացող կինը։ | ||
+ | |||
+ | — Նա ձեզ հայտնե՞ց իր անունը։ | ||
+ | |||
+ | — Ոչ, սըր։ | ||
+ | |||
+ | — Գեղեցիկ, մուգ գույնի մազերով մի երիտասարդ էր, չէ՞։ | ||
+ | |||
+ | — Ախ, ոչ, սըր, նա փոքրամարմին էր, ակնոցով, նիհար դեմքով, բայց հաճելի վարվելակերպով, խոսելու ընթացքում անընդհատ ժպտում էր։ | ||
+ | |||
+ | — Գնանք, — ընդհատեց Շերլոկ Հոլմսը։ — Գործը լուրջ ընթացք է ստանում, — նկատեց նա, երբ մենք մոտեցանք Սկոտկանդ-Յարդին։ — Այդ մարդիկ դարձյալ տիրել են Մելասին։ Նա քաջերից չէ, ինչպես նրանք համոզվել են այն գիշեր։ Սրիկան, հավանաբար, նրան արդեն սարսափեցրել է միայն իր հայտնվելով։ Նրան, անկասկած, դարձյալ հարկավոր է եղել թարգմանչի մասնագիտությունը, և հետո էլ ցանկանում են պատժել դավաճանության համար՝ որիշ ինչպես կարող են գնահատել նրա արարքը։ | ||
+ | |||
+ | Մենք հույս ունեինք գնացքով տեղ հասնել, եթե ոչ շուտ, ապա գոնե կառքի հետ միաժամանակ։ Բայց Սկոտլանդ-Յարդում սպասեցինք մեկ ժամից ավելի, մինչև մեզ ուղեկցեցին տեսուչ Գրեգսոնի մոտ, և այնտեղ կատարեցինք բոլոր ձևականությունները, որոնք թույլ էին տալիս մեզ հանուն օրենքի տուն թափանցել։ Տասից քառորդ էր պակաս, երբ մոտեցանք Լոնդոնյան կամրջին, և տասն անց կեսն անցել էր, երբ չորսով իջանք Բեկեմհեմյան կառամատույց։ Կայարանից մինչև «Միրտի» ամառանոցը կես մղոն էր․ դա մռայլ մի տուն էր, ճանապարհից ոչ շատ հեռու, հողամասի խորքում։ Այստեղ մենք բաց թողեցինք կառքը և գնացինք ծառուղիով։ | ||
+ | |||
+ | — Բոլոր պատուհանները մութ են, — նկատեց տեսուչը։ — Երևում է, տանը ոչ ոք չկա։ | ||
+ | |||
+ | — Բույնը դատարկ է, թռչնակերը թռել են, — ասաց Հոլմսը։ | ||
+ | |||
+ | — Ինչու՞ եք այդպես կարծում։ | ||
+ | |||
+ | — Ոչ ուշ, քան մեկ ժամ առաջ, այստեղից ծանր բեռով կառք է անցել։ | ||
+ | |||
+ | Տեսուչը ծիծաղեց։ | ||
+ | |||
+ | — Ես ինքս էլ դարպասի լապտերի լույսի տակ թարմ անվահետք տեսա, բայց բեռը որտեղի՞ց հորինեցիք։ | ||
+ | |||
+ | — Դուք կարող էիք նկատել նաև դեպի տուն գնացող երկրորդ անվահետքը։ Հակառակ ուղղությամբ գնացող անվահետքը խորն է, բավականին խորը։ Ահա թե ինչու մենք կարող ենք անվարան հաստատել, որ կառքը վերցրել է բավակամին ծանր բեռ։ | ||
+ | |||
+ | — Ոչինչ ասել չեմ կարող։ Մեկ միավոր՝ ձեր օգտին, — ասաց տեսուչը և թոթվեց ուսերը։ — Էհե՜, այս դուռը կոտրելն այնքան էլ հեշտ չէ։ Փորձենք թակել, գուցե ինչ որ մեկը լսի։ | ||
+ | |||
+ | Նա մուրճիկով ուժեղ հարվածեծ դռանը և տվեց զանգը, սակայն ապարդյուն։ Այդ ընթացքում Հոլմսը կամացուք անհետացավ, բայց երկու-երեք րոպեից վերադարձավ։ | ||
+ | |||
+ | — Պատուհանը բացեցի, — ասաց նա։ | ||
+ | |||
+ | — Փառք աստծո, որ դուք գործում եք ոստիկանության կողմից, ոչ թե նրա դեմ, միստր Հոլմս, — նկատեց տեսուչը, երբ տեսավ, թե ինչ սրամիտ ձևով էր ընկերս ետ քաշել սողնակը։ — Այսպես։ Կարծում եմ, ստեղծված իրավիճակում կարելի է ներս մտնել առանց հրավերի։ | ||
+ | |||
+ | Մենք միմյանց ետևից մտանք մեծ դահլիճը, ըստ երևույթին, հենց այնտեղ, ուր եղել էր միստր Մելասը։ Տեսուչը վառեց իր լապտերը, և մենք տեսանք երկու դուռ, դռան ծանր վարագույրներ, լամպ և ճապոնական ասպետական հավաքածու, ինչպես մեզ նկարագրել էին։ Սեղանին դրված էին երկու բաժակ, կոնյակի դատարկ շիշ և կերակրի մնացորդներ։ | ||
+ | |||
+ | — Այս ի՞նչ է, — հանկարծ հարցրեց Շերլոկ Հոլմսը։ | ||
+ | |||
+ | Բոլորս կանգ առանք, ականջ դրեցինք։ Մեր գլխավերևում, ինչ-որ տեղից, կարծես հառաչանքներ էին լսվում։ Հոլմսը նետվեց դեպի դուռը, այնտեղից՝ միջանցք։ Հանկարծ վերևից պարզորոշ ողբի ձայն լսվեց։ Հոլմսը սրընթաց վազեց աստիճաններով, ես և տեսուչը կրնկակոխ հետևեցինք նրան։ Նրա եղբայրը՝ Մայքրոֆտը, ևս շտապեց, որքան թույլ էր տալիս նրա ծանրացած մարմինը։ | ||
+ | |||
+ | Երկրորդ հարկի հարթակում տեսանք երեք դուռ․ այդ սարսափելի հառաչանքները լսվում էին մեջտեղի դռան ետևից․ դրանք մերթ մարում էին՝ վերածվելով խուլ մրթմրթոցի, մեկ դարձյալ դառնում ականջ ծակող ողբ։Դուռը փակ էր, բայց դրսի կողմից բանալի էր կախված։ Հոլմսը բացեց փեղկերը, ներս վազեց և ակնթարթորեն դուրս թռավ՝ ձեռքերով բռնելով կոկորդը։ | ||
+ | |||
+ | — Շմոլ գազ, — բղավեց նա։ — Մի քիչ սպասեք։ Հիմա կցնդի։ | ||
+ | |||
+ | Դռնից ներս նայելով տեսանք, որ սենյակը լուսավորում է միայն կրակի աղոտ կապույտ բոցը՝ առկայծելով փոքրիկ պղնձե կրակարանի մեջտեղում։ Այն հատակի վրա անբնական, մեռնող լույսի շրջանակներ էր առաջացնում, իսկ մթան խորքում, պատի մոտ, մենք տարբերեցինք երկու անորոշ, ծռմռված ստվերներ։ Բացված դռնից դուրս ձգվեց սարսափելի թունոտ ծուխը, որից մենք շնջահեղձ եղանք և հազացինք։ Հոլմսը աստիճաններով վազեց մինև վերջ, որպեսզի մաքուր օդ շնչի և հետո սենյակ նետվելով՝ թափով բացեց պատուհանը և դուրս նետեց վառվող կրակարանը։ | ||
+ | |||
+ | — Մեկ րոպեից կարող ենք ներս մտնել, — խռխռաց նա, դարձյալ հարթակ նետվելով։ — Որտե՞ղ է մոմը։ Դժվար թե մենք կարողանանք լուցքի վառել այսպիսի ածխահորում։ Դու, Մայքրոֆտ, կկանգնես դռան մոտ և կլուսավորես, իսկ մենք նրանց դուրս կբերենք։ Դե, մտնենք, հիմա կարելի է։ | ||
+ | |||
+ | Մենք նետվեցինք թունավորվածների մոտ և նրանց հարթակ քարշ տվեցինք։ Երկուսն էլ անգիտակից վիճակում էին, կապտած շրթունքներով, ուռած, արյուն լցվաց դեմքերով և դուրս պրծած աչքերով։ Նրանց դեմքերն այնքան էին այլանդակվել, որ միայն սև մորուքն ու ամրակազմ, կարճահասակ կերպարանքը հնարավորություն տվեցին ճանաչելու դրանցից մեկին՝ հույն թարգմանչին, որից մենք բաժանվել էինք ընդամենը մի քանի ժամ առաջ «Դիոգենեսում»։ Նրա ոտքերն ու ձեռքերը ամուր կապված էին, աչքին նկատելի էր ուժեղ հարվածի հետք։ Պարզվեց, որ երկրորդը բարձրահասակ էր, վերին աստիճանի հյուծված, նա ևս կապկպված էր, և սպեղանու մի քանի շերտեր պատել էին դեմքը արտասովոր նախշերով։ Երբ նրան դրեցինք հատակին, նա դադարեց տնքալուց, և մի հայացքից հասկացա, որ մեր օգնությունն այստեղ ուշացած է։ Բայց միտր Մելասը դեռ ողջ էր, և, դիմելով անուշադրի սպիրտի ու բրենդիի օգնությանը, ես, մեկ ժամ էլ չանցած, տեսնելով, թե ինչպես է նա աչքերը բացում, բավականությաբ համոզվեցի, որ իմ ձեռքը ետ բերեց նրան այն մթին հովտից, ուր տանում են բոլոր ճամփաները։ | ||
+ | |||
+ | Այն, ինչ նա մեզ պատմեց, շատ պարզ էր և հաստատում էր միայն մեր սեփական հետևությունները։ Այցելուն, հազիվ մտնելով Փել-Մել փողոցի վրայի նրա սենյակը, թեզանիքից դուրս է քաշել արճիճով լեցուն դագանակը և անմիջական ու անխուսափելի մահվան սպառնալիքի տակ երկրորդ անգամ էր կարողացել փախցնել նրան։ Այդ սրիկան իր քմծիծաղով դժբախտ պոլիգլոտի վրա համարյա հիպնոսող ինչ-որ ազդեցություն էր թողել՝ նույնիսկ հիմա էլ, հազիվ էր սկսել խոսել նրա մասին, ձեռքերը սկսեցին դողալ և դեմքը գունատվեց։ Նրան բերելով Բեկենհեմ երկրորդ հարցաքննության, որն ավելի դրամատիկական էր, քան առաջինը, անգլիացիները սպառնացին անմիջապես բանտարկյալի վերջը տալ, եթե նա չկատարի իրենց պահանջները։ Վերջ ի վերջո, համոզվելով, որ ոչ մի սպառնալիքով նրան չես ընկճի, ետ տարան իր բանտը, իսկ հետո հայհոյելով Մելասին իր դավաճանության՝ հայտարարության միջոցով գաղտնիքը բացելու համար, շշմեցրին նրան դագանակի հարվածով, և նա այլևս ոչինչ չէր հիշում, մինչև իր վրա խոնարհված մեր դեմքերը տեսնելը։ | ||
+ | |||
+ | Այսպիսին էր հույն թարգմանչի արտառոց պատմությունը, ուր մինչև հիմա էլ շատ թաքնված գաղտնիքներ կան։ Կապվելով հայտարարությանը արձագանքած ջենտլմենի հետ, մենք պարզեցինք, որ դժբախտ օրիորդը սերում է հարուստ հույն ընտանիքից և Անգլիա էր եկել՝ հյուրընկալվելու իր ծանոթների մոտ։ Նրանց տանը ծանոթացել է Հարոլդ Լաթիմեր անունով մի երիտասարդի հետ, որը նրա վրա իշխանություն է ձեռք բերում և, վերջ ի վերջո, նրան մղում է փախուստի։ Ընկերները զայրացած նրա վարքից, պատահածի մասին իմաց են տալիս Աթենք՝ նրա եղբորը, և դրանով էլ սահմանափակվում են։ Եղբայրը, ժամանելով Անգլիա, անզգուշաբար հայտնվում է Լաթիմերի և նրա մեղսակից Ուիլսոն Կեմպի՝ կեղտոտ անցյալ ունեցող մի մարդու ձեռքերում։ Այդ երկուսը տեսնելով, որ հույնը անգլերեն չգիտե և միանգամայն անօգնական է, փորձում են սովի և խոշտանգումների միջոցով նրա և քրոջ ամբողջ կարողությունը դարձցնել իրենց անունով։ նրան տանը պահել են քրոջից գաղտնի, իսկ դեմքի սպեղանիները նրա համար էին, որ օրիորդը, եթե պատահաբար տեսներ, չկարողանար ճանաչել եղբորը։ Բայց խորամանկությունը չօգնեց, օրիորդն, իր կանացի սուր հայացքով, անմիջապես ճանաչում է եղբորը, երբ նրան տեսնում է թարգմանչի առաջին այցի ժամանակ։ Սակայն դժբախտ աղջիկն ինքն էլ էր բանտարկյալ, քանի որ տանը ուրիշ սպասավորներ չկային բացի կառապանից և նրա կնոջից, որոնք չարամիտների ձեռքում հլու գործիք էին։ Համոզվելով, որ իրենց գաղտնիքը բացահայտված է և գերուց ոչինչ չեն կարող կորզել, սրիկաները փախել են աղջկա հետ, մեկնելուց երկու-երեք ժամ առաջ հրաժարվելով իրենց վարձած կահավորված տնից և հասցնելով, ինչպես իրենք էին ենթադրում, վրեժխնդիր լինել երկուսից էլ՝ այն մարդուց, որը չխոնարհվեց իրենց առաջ և նրանից, որը համարձակվեց մատնել իրենց։ | ||
+ | |||
+ | Մի քանի ամիս անց Բուդապեշտից ստացանք լրագրից կտրված մի հետաքրքիր տեղեկություն։ Գրված էր երկու անգլիացիների ողբերգական վախճանի մասին, որոնք ճանապարհորդում էին ինչ-որ կնոջ ընկերակցությամբ։ Երկուսն էլ գտնվել են խողխողված վիճակում, և հունգարական ոստիկանությունն այն կարծիքին էր, թե նրանք վիճելով, մահացու վիրավորել էին մեկը մյուսին։ Բայց Հոլմսն, ինչպես ինձ թվում է, այլ կերպ էր մտածում։ Նա մինչև օրս էլ գտնում է, որ եթե գտնեն այն հույն աղջկան, նրանից կարելի կլինի իմանալ, թե ինչպես է վրեժխնդիր եղել թե՛ իր, թե՛ եղբոր համար։ |
Ընթացիկ տարբերակը 23:06, 24 Ապրիլի 2016-ի դրությամբ
հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ |
Շերլոկ Հոլմսի հետ մտերիմ, երկարատև ընկերության ընթացքում ես նրանից ոչ մի բառ չեմ լսել իր հարազատների, կամ գոնե մանկական ու պատանեկան տարիների մասին։ Այդպիսի լռությունից ավելի շատ էր ուժգնանում տարօրինակ տպավորությունը, որ նա թողնում էր ինձ վրա, և մերթ ընդ մերթ ինձ որսում էի այն բանում, որ նրա մեջ տեսնում էի անսովոր ինչ-որ երևույթ՝ միտք առանց սրտի, մի մարդու, որին այնքան է խորթ մարդկային զգացմունքը, որքան որ նա առանձնանում է ինտելեկտի ուժով։ Նոր բարեկամություն չստեղծելու հակումն ու կանանց հանդեպ ատելությունը բավականին բնորոշ էին զգացմունքից զերծ այդ բնավորությանը, բայց այնքան ուժեղ չէին արտահայտվում, որքան ազգակցական կապերի մոռացությունը։ Ես արդեն հակված էի այն մտքին, որ ընկերոջս հարազատներից ոչ մեկը ողջ չէ, երբ մի անգամ, ի զարմանս ինձ, նա ինձ հետ խոսեց իր եղբոր մասին։
Ամառային երեկո էր, մենք թեյ էինք խմում, և խոսակցությունը գոլֆից անկանոնորեն թռչում էր մեկ դեպի հասարակածը արեգակնածրի փոփոխության պատճառներին, մեկ պտտվում էր հետասերման և ժառանգականության շուրջը։ Մենք վիճում էինք, թե ինչ չափով է մարդն իր այս կամ այն անսովոր ձևերի համար պարտական իր նախնիներին, և ինչ չափով՝ պատանեկան տարիներից սկսած ինքնուրույն վարժանքին։
— Ձեր դեպքում, — ասացի ես, — ըստ այն ամենի, ինչ լսել եմ ձեզնից, ակնհայտ է, որ դիտողականության ու եզրահանգելու ձեր արվեստի համար պարտական եք սիստեմատիկ վարժություններին։
— Ինչ-որ չափով, — մտախոհ պատասխանեց նա։ — Իմ նախնիները գավառական կալվածատերեր էին և, հավանաբար ապրել են ճիշտ այն կյանքով, ինչը բնականաբար, հատուկ է իրենց դասին։ Այնուամենայնիվ, այս հակումն իմ արյան մեջ կա և դա պետք է որ եկած լինի տատիկիցս, որը ֆրանսիացի նկարիչ Վերնեի քույրն էր։ Գեղարվեստագիտությունը, եթե արյան մեջ կա, օրինաչափոերն ընդունում է ամենազարմանալի ձևեր։
— Բայց ի՞նչու եք կարծում, որ այդ հատկությունը ձեզ մոտ ժառանգական է։
― Որովհետև եղբայրս՝ Մայքրոֆտը, ավելի շատ էր օժտված դրանով, քան ես։
Նորությունն ինձ համար իրոք անսպասելի էր։ Եթե Անգլիայում ապրում է այդպիսի եզակի տաղանդով ևս մի մարդ, ինչպե՞ս էր, որ մինչև հիմա ոչ մեկը, ոչ հասարակությունը, ոչ ոստիկանությունը ոչինչ չեն լսել նրա մասին։ Հարցս տալով ես այն համոզվածությունն արտահայտեցի, թե ընկերս համեստությունից է եղբորն իրենից ավելի բարձր դասում։
Հոլմսը քմծիծաղեց։
— Իմ թանկագին Ուոտսոն, — ասաց նա, ես համաձայն չեմ այն մարդկանց հետ, ովքեր համեստությունը դասում են առաքինությունների շարքում։ Տրամաբանը պարտավոր է իրերը տեսնել ճիշտ այնպես, ինչպես կան, իսկ իրեն թերագնահատելը նույնպիսի շեղում է ճշմարտությունից, ինչպես իր ընդունակությունների չափազանցումը։ Հետևաբար, եթե ես ասում եմ, որ Մայքրոֆտը ավելի մեծ չափով է տիրապետում դիտողականությանը, քան ես, ապա այդպես էլ կա, և դուք իմ խոսքերը կարող եք հասկանալ ուղղակի և ճիշտ իմաստով։
— Նա ձեզնից փո՞քր է։
— Յոթ տարով մեծ է։
— Ինչպե՞ս է եղել, որ ոչ մեկը նրան չի ճանաչում։
— Օ՜, իր շրջապատում նա շատ հայտնի է։
— Ո՞ր։
— Դե, թեկուզ և «Դիոգենես» ակումբում։
Ես երբեք չէի լսել, որ այդպիսի ակումբ կա, և իմ չիմացությունը պարզորոշ արտահայտվեց դեմքիս, քանի որ Շերլոկ Հոլմսը գրպանից հանելով ժամացույցն, ավելացրեց։
— «Դիոգենեսը» Լոնդոնի ամենազարմանալի ակումբն է, իսկ Մայքրոֆթը՝ զարմանալիներից զարմանալին։ Նա ամեն օր հինգից քառորդ պակասից մինչև ութն անց քառասուն այնտեղ է։ Հիմա ուղիղ վեցն է, և հրաշալի երեկո է, այնպես որ եթե դեմ չեք քայլելուն, ես ուրախ կլինեմ ձեզ ծանոթացնելու միանգամից երկու զարմանահրաշ բաների հետ։
Հինգ րոպե անց մենք արդեն փողոցում էինք և գնում էինք Ռիջենթ սերկես հրապարակը։
— Ձեզ զարմացնում է, — նկատեց ուղեկիցս, — թե ինչու՞ Մայքրոֆտը չի օգտագործում իր տաղանդը հետախուզական աշխատանքներում։ Նա դրան ընդունակ չէ։
— Բայց դուք, կարծեմ, ասացիք…
— Ես ասացի, որ նա ինձ գերազանցում է դիտողականությամբ և դեդուկտիվ մեթոդի ունակությամբ։ Եթե խուզարկուի արվեստը սկսվեր և վերջանար բազկաթոռի մեջ հանգիստ մտորումներով, իմ եղբայր Մայքրոֆտը կդառնար աշխարհի մեծագույն խուզարկուն՝ հանցագործությունները բացահայտելու գործում։ Բայց նա ոչ փառասիրություն ունի, ոչ եռանդ։ Նա ավելորդ քայլ չի անի՝ ստուգելու իր սեփական մտահանգումները, և փոխանակ չարչարվելու, ապացուցելու իր ճշմարտացիությունը, գերադասում է, որ իրեն սխալ համարեն։ Ես մեկ անգամ չէ, որ գնացել եմ նրա մոտ ինչ-որ խնդրով, և միշտ նրա լուծումը հետագայում ճիշտ է եղել։ Բայց երբ պահանջվում է ընդունել ինչ-որ կոնկրետ վճիռ, որպեսզի հնարավոր լինի գործը դատարան հանձնել, այստեղ նա դառնում է բոլորովին անօգնական։
— Ուրեմն դա մասնագիտություն չի՞ դարձել։
— Բոլորովին։ Այն․ ինչ ինձ համար ապրուստի միջոց է, նրա համար ավելին չէ, քան դիլետանտի սիրելի զբաղմունք։ Նա արտասովոր հաշվողական տաղանդ ունի և մի մինիստրությունում ստուգում է ֆինանսական հաշվետվությունները։ Մայքրոֆտը բնակարան է վարձել Փել-Մելում, այնպես որ, բավական է թեքվի անկյունը և Ուայտհոլլում է․ առավոտյան՝ այնտեղ, երեկոյան ետ, և այդպես օրեցօր, տարիներ շարունակ։ Այլևս ոչ մի տեղ չի գնում և նրան ոչ մի տեղ չես տեսնի, բացի ուղիղ իր տան դիմացի «Դիոգենես» ակումբից։
— Ես նման անունով ակումբ չեմ հիշում։
— Միանգամայն հասկանալի է։ Գիտեք, Լոնդոնում բավական շատ են այնպիսի մարդիկ, որոնք մեկը երկչոտությունից, մյուսը՝ մարդատյացությունից, փախչում են իրենց նմանների միջավայրից։Բայց, միաժամանակ, նրանք դեմ չեն հանգիստ նստել բազկաթոռին և թարմ թերթեր ու ամսագրեր թերթել։ Նրանց համար էլ ժամանակին ստեղծվել է «Դիոգենես» ակումբը և այժմ այն իր մեջ ընդգրկում է մեր քաղաքի ամենաանհաղորդ «հակաակումբային» մարդկանց։ Ակումբի անդամներին չի թույլատրվում ուշադրություն դարձնել միմյանց վրա։ Բացի կողմնակի այցելուի սենյակից ակումբում ոչ մի ձևով ոչ մի խոսակցություն չի թույլատրվում, և այդ կանոնը երեք անգամ խախտելուց հետո, եթե դրա մասին զեկուցվում է ակումբի կոմիտեին, շատախոսը ենթակա է հեռացման։ Եղբայրս հիմնադիր անդամներից մեկն է, և ես ամձամբ համոզվել եմ, որ այնտեղ մթնոլորտը չափազանց հանգստացնող է։
Այսպես զրուցելով մենք հասանք Սենտ֊Ջեյմս և թեքվեցինք դեպի Փել-Մել փողոցը։ Կարլտոն չհասած Շերլոկ Հոլմսը կանգ առավ մուտքի մոտ, հիշեցրեց ինձ, որ խոսելն արգելվում է, և շքամուտքից ներս մտավ։ Ապակեպատ դռան միջով աչքներիս առջև բացվեց մեծ և շքեղ դահլիճը, ուր նստել էին ինչ-որ տղամարդիկ և ամեն մեկն իր առանձնացված անկյունում թերթ էր կարդում։ Հոլմսն ինձ տարավ մի փոքրիկ սենյակ, որի պատուհանները նայում էին դեպի Փել-Մել և, մեկ րոպե ինձ այնտեղ մենակ թողնելուց հետո, վերադարձավ ուղեկցի հետ, որն, ինչպես գիտեք, այլ ոք չէր կարող լինել, քան իր եղբայրը։
Մայքրոֆտ Հոլմսը Շերլոկից բարձրահասակ էր և գեր, ինչպես ասում են, ծանրամարմին տղամարդ էր․ նրա դեմքին, թեկուզ և ծանր, պահպանվել էր այն սուր արտահայտչականությունից ինչ-որ բան, որը եղբոր դեմքին ապշեցուցիչ արտահայտությում էր տալիս։ Ջրալի-մոխրագույն և մինչև տարօրինակության հասնող նրա լուսավոր աչքերը կարծես միշտ ունեին այն նպատակասլաց և միաժամանակ ներկլանված արտահայտությունը, որն ինչպես նկատել էի, Շերլոկի մոտ միայն այն րոպեներին էր ի հայտ գալիս, երբ նա լարում էր միտքը։
— Ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալու համար, սըր, — ասաց նա, մեկնելով երկար, թիակի նման լայն ձեռքը։ — Այն ժամանակից, երբ դուք դարձաք Շերլոկի կենսագիրը, ամենուրեք լսում եմ նրա մասին։ Ի դեպ, Շերլոկ, ես սպասում էի, որ դու դեռ անցյալ շաբաթ պիտի երևայիր, գայիր ինձ հետ քննարկելու Մենոր-Հաուսի դեպքը։ Ինձ թվում էր, թե այն պետք է քեզ փակուղու առաջ կանգնեցներ։
— Ոչ, ես այն լուծեցի, — ժպտաց ընկերս։
— Ադամսն էր, այնպես չէ՞։
— Այո, Ադամսն էր։
— Դրանում ես համոզված էի հենց ակզբից։ — Նրանք նստեցին պատուհանի մոտի լուսամփոփի կողքին։ — Ամենահարմար տեղը յուրաքանչյուրի համար, ով կցանկանա մարդկանց ուսումնասիրել, — ասաց Մայքրոֆտը։ — Նայեք, ինչ հրաշալի տիպեր են։ Ահա, օրինակ, այն երկուսը, որոնք մեր կողմն են գալիս։
— Մարկերը և այն մյուսը։ Ի՞նչ է պատահել նրան։
— Հենց նա է, որ կա։ Քո կարծիքով, ո՞ վ է երկրորդը։
Երկու անցորդները կանգնեցին պատուհանի դիմաց։ Մեկի բաճկոնակի գրպանի վրայի կավճե հետքն, իմ կարծիքով, միակն էր, որ մտածել էր տալիս բիլիարդի մասին։ Երկրորդը ոչ բարձրահասակ, թուխ մարդ էր, ծոծրակին թեքած լայնեզր գլխարկով, թևատակին՝ ինչ֊որ փաթեթներ։
— Ինչպես երևում է, նախկին զինվորական է, — ասաց Շերլոկը։
— Եվ վերջերս պաշտոնաթող եղած, — նկատեց եղբայրը։
— Տեսնում եմ, ծառայել է Հնդկաստանում։
— Սպա է, լեյտենանտից ցածր։
— Եվ ամուրի է։
— Բայց երեխա ունի։
— Երեխաներ, տղաս, երեխաներ։
— Սպասեք, — ծիծաղեցի ես, — ինձ համար դա չափազանց շատ է։
— Չէ որ դժվար չէ հասկանալ, — պատասխանեց Հոլմսը, — որ այսպիսի հայացքով, նման կեցվածքով և այդքան արևահար տղամարդը զինվորական է, որ նա շարքային չէ և վերջերս է Հնդկաստանից եկել։
— Որ նա ծառայությունը վերջերս է թողել, ցույց են տալիս, ինչպես դրանց անվանում են, «ներվածի» կոշիկները, — նկատեց Մայքրոֆտը։
— Քայլվածքը հեծելազորայինի չէ, իսկ սաղավարտը, այնուամենայնիվ, կրել է մինչև հոնքերը քաշած, որի մասին վկայում է ճակատի մի կողմի քիչ արևահարությունը։ Սակրավոր չէր կարող լինել, բավականին ծանր է։ Ուրեմն, հրետանավոր է։
— Այնուհետև, խոր սուգը, իհարկե, ցույց է տալիս, որ նա վերջերս կորցրել է հարազատ մարդու։ Այն փաստը, որ ինքն անձամբ է գնումներ կատարում, թույլ է տալիս մտածելու, որ մահացել է կինը։ Եվ, ինչպես տեսնում եք, նա մեծ քանակությամբ մանկական իրեր է գնել։ Այդ թվում՝ զանգուլակ, որն ապացուցում է, որ երեխաներից մեկը ծծկեր է։ Հնարավոր է, մայրը մահացել է ծննդաբերությունից։ Թևատակի գրքից եզրակացնում ենք, որ կա և երկրորդ երեխան։
Ինձ պարզ դարձավ, ինչու ընկերս ասաց, որ իր եղբայրն ավելի սուր դիտողականություն ունի, քան ինքը։ Շերլոկը ինձ էր նայում գաղտագողի ժպիտով։ Մայքրոֆտը վերցրեց քթախոտը կրիայի պատյանից պատրաստված ծխախոտատուփից և մեծ, կարմիր թաշկինակով թափ տվեց բաճկոնի վրայի ծխախոտի հատիկները։
— Ի դեպ, Շերլոկ, — ասաց նա, — ինձ մոտ հենց քո ճաշակով ինչ-որ բան կա, բավականին անսովոր խնդիր, որը փորձեցի ինքս լուծել։ Ճիշտ է, եռանդս չբավարարեց մինչև վերջ հասցնել գործը, ես ձեռնարկեցի միայն ինչ-որ քայլեր, բայց այն ինձ ուղեղս շարժելու հաճելի հնարավորություն տվեց։ Եթե դու հակված ես լսելու տեղեկությունները…
— Թանկագին Մայքրոֆտ, ես շատ ուրախ կլինեմ։
Եղբայրը նոթատետրի թղթի վրա արագ մի երկտող գրեց և, կանչելով սպասավորին, հանձնեց նրան։
Ես այստեղ հրավիրեցի միստր Մելասին, — ասաց Մայքրոֆտը։ — Նա բնակվում է մի փողոց այն կողմ, ուղիղ իմ բնակարանի վերևում, և մենք իրար մի քիչ ծանոթ ենք, ուստի և նա որոշեց ինձ մոտ գալ իր հոգսերով։ Որքան հասկանում եմ, միստր Մելասը ծնունդով հույն է և հիանալի պոլիգլոտ։ Ապրուստի համար մասամբ նա վաստակում է դատարանում որպես թարգմանիչ աշխատելով, մասամբ ուղեկցող լինելով արևելքի տարբեր հարուստների համար, երբ նրանք իջևանում են Նորթամբերլենդ֊ավենյուի հյուրանոցներում։ Կարծում եմ, ավելի նպատակահարմար կլինի նրան հնարավորություն տանք, որ անձամբ պատմի իր արտասովոր արկածների մասին։
Մի քանի րոպե անց սսենյակ մտավ ցածրահասակ, գեր մի մարդ, որի դեղնականաչավուն դեմքը և ածխի նմամ սև մազերը մատնում էին նրա հարավային ծագումը, թեև խոսում էր կիրթ անգլիացու պես։ Նա ամուր սեղմեց Շելոկ Հոլմսի ձեռքը, և նրա մուգ աչքերը ուրախությունից փայլեցին, երբ նա լսեց․ որ իր պատմությունը պատրստ է լսելու նման մի գիտակ։
— Ես կարծում եմ, ոստիկանատանն ինձ չհավատացին, կարող եմ վստահ ասել, որ ոչ, — սկսեց նա վրդովված։ Քանի որ նրանք մինչև հիմա այդպիսի բան չէին լսել, ենթադրում են, որ դա անհնար է։ Ես չեմ հանգստանա, մինչև չիմանամ, թե դա ինչով ավարտվեց դեմքը սպեղանիով ծածկված այդ դժբախտ մարդու համար։
— Ես համակ ուշադրություն եմ, — ասաց Շերլոկ Հոլմսը։
— Այսօր չորեքշաբթի է, — շարունակեց միստր Մելասը։ — Ուրեմն, այսպես, այդ ամենը պատահեց երկուշաբթի ուշ գիշերը, ընդամենը երկու օր առաջ։ Ես թարգմանիչ եմ, ինչպես արդեն, հավանաբար, լսել եք իմ հարևանից։ Թարգմանում եմ ամեն ինչ և բոլոր լեզուներով կամ համարյա բոլոր, բայց քանի որ ծնունդով հույն եմ և հունական անուն ունեմ, ապա այդ լեզվով ինձ հարկ է լինում աշխատել բոլորից շատ։ Երկար տարիներ Լոնդոնում համարվում եմ հունարենի գլխավոր թարգմանիչը և իմ անունը լավ գիտեն հյուրանոցներում։
Պատահում է, և հաճախ, որ ինձ ամենաանպատեհ ժամերի են կանչում դժբախտության մեջ ընկած ինչ֊որ օտարերկրացու, կամ ուշ գիշերին եկած և իմ ծառայության կարիքն ունեցող ճանապարհորդի մոտ։ Այնպես որ չզարմացա, երբ երկուշաբթի ուշ գիշերին իմ բնակարանում հայտնվեց պճնագեղ հագնված մի երիտասարդ, ոմն Լաթիմեր, և ինձ հրավիրեց մուտքի մոտ սպասող կառքը։ Իր մոտ, ասաց նա, գործով եկել է իր հույն բարեկամը, և քանի որ վերջինս խոսում է միայն իր մայրենի լեզվով, առանց թարգմանչի գործը գլուխ չի գալիս։ Միստր Լաթիմերն ինձ հասկացրեց, որ իր բնակարանը բավականին հեռու է՝ Քենսիգտոնում, և նա ակնհայտորեն շտապում էր․ հենց փողոց դուրս ելանք, ինձ արագ հրեց կառքի մեջ։
Ես ասում եմ կառք, բայց տեղնուտեղը մեջս կասկած առաջացավ․ արդյո՞ք կառք եմ նստել։ Այն համենայն դեպս, ավելի ընդարձակ էր լոնդոնյան խայտառակությունից՝ քառանիվ կառքից, և պաստառապատված էր թանկագին կտորով, չնայած հնամաշ էր։ Միստր Լաթիմերը նստեց դիմացս, մենք սլացանք Չարինգ֊Կրոսով, հետո Շեֆստբերի֊ավենյուով դեպի վեր։ Մենք դուրս եկանք Օքսվորդ-սթրիթ․ ես արդեն ուզում էի ասել, թե կարծես Քենսինգտոն ենք գնում երկար ճանապարհով, երբ խոսքիս կեսին ինձ կանգնեցրեց ուղեկցիս չափազանց տարօրինակ վարքը…
Որպես նախաբան նա գրպանից հանեց կապարով լեցուն ամենասոսկալի տեսքի դագանակը և թափահարեց, կարծես ստուգում էր ծանրությունը։ Հետո, ոչ մի խոսք չասելով, դագանակը դրեց կողքը, նստոցին։ Դրանից հետո, նա երկու կողմից բարձրացրեց պատուհանի փակոցափեղկերը, և ես, ի զարմանս ինձ, տեսա, որ ապակիները պատված են թղթով, կարծես հենց այն բանի համար, որպեսզի դրանց միջով ոչինչ չտեսնեմ։
— Ներեցեք, որ ձեզ զրկում եմ պատուհանից նայելու բավականությունից, միստր Մելաս, — ասաց նա։ Հասկանում եք, բանն այն է, որ իմ մտադրությունների մեջ չի մտնում, որպեսզի դուք տեսնեք, թե ուր ենք գնում։ Ինձ համար կարող է անհարմար լինել, եթե դուք հետո կարողանաք այս ճանապարհը գտնել։
Ինչպես կարող եք հեշտությամբ գուշակել, ես կորցրի ինձ․ ուղեկիցս ամուր, լայնաթիկունք երիտասարդ էր, այնպես որ, եթե մոտը չլիներ անգամ դագանակը, ես, միևնույն է, նրան չէի կարող հաղթել։
— Դուք շատ տարօրինակ եք ձեզ պահում, միստր Լաթիմեր, — ասացի ես կմկմալով։ Մի՞թե դուք չեք հասկանում, որ անօրինակություն եք անում։
— Չեմ վիճում, որոշակի կամայականություն թույլ եմ տվել, — պատասխանեց նա, — երբ հաշիվներս փակելու լինեմ ձեզ հետ, ամեն ինչ հաշվի կառնվի։ Սակայն պետք է նախազգուշացնեմ, միստր Մելաս, որ եթե դուք այսօր մտածեք հակառակ իմ շահերի տագնապ բարձրացնել և ինչ-որ բան ձեռնարկել, ապա գործը ձեզ համար լուրջ ընթացք կստանա։ Խնդրում եմ ձեզ, մի մոռացեք․ որ ինչպես այստեղ, կառքում, այնպես էլ ինձ մոտ՝ տանը, հավասարապես իմ իշխանության տակ եք։
Նա խոսում էր հանգիստ, բայց խռպոտ ձայնով, որից բառերն ավելի սպառնալից էին հնչում։ Ես նստել էի լուռ և շվարած, թե աշխարհում ինչ պատճառ կարող է լինել, որպեսզի ինձ հափշտակեն նման անսովոր ձևով։ Բայց պատճառը ինչ էլ լիներ, պարզ էր, որ պայքարն անօգուտ է, և ինձ մնում է միայն ու միայն սպասել, իսկ այնտեղ արդեն կերևա։
Մոտավորապես երկու ժամ էր, որ մենք ճանապարհին էինք, բայց ես ամենևին չէի կարողանում պարզել, թե ուր ենք գնում։
Մերթ ընդ մերթ անիվի աղմուկն ասում էր, որ մենք սլանում ենք գետաքարե սալահատակով, իսկ կանոնավոր, անաղմուկ ընթացքը մտածել էր տալիս ասֆալտի մասին։ Բացի այս ձայնի փոփոխությունից, ուրիշ ոչինչ չկար, որ թեկուզ մոտավորապես հուշեր ինձ, թե որտեղ ենք գտնվում։ Երկու պատուհանների թղթերը թույլ չէին տալիս, որ լույսը թափանցի, իսկ իմ դիմացի ապակիներին կապույտ վարագույր էր քաշած։ Փել-Մելից մեկնեցինք յոթն անց քառորդին ու իմ ժամացույցով արդեն իննից տաս էր պակաս, երբ վերջապես կանգ առանք։ Իմ ուղեկիցն իջեցրեց կառքի ապակին, և ես տեսա հասարակ կամարաձև մի շքամուտք, որի վերևում լամպ էր վառվում։ Ինձ շտապ կառքից իջեցրին․ շքամուտքում մի դուռ բացվեց, և ես հայտնվեցի մի բնակարանում։ Ի միջի այլոց, երբ ներս էի մտնում, աղոտ տպավորություն ունեի, որ իմ երկու կողմերում ծառեր կային։ Բայց դա քաղաքային առանձնատուն էր իր սեփական այգով, թե bona fide (իսկական) քաղաքամերձ տուն, չեմ կարող հաստատ ասել։
Նախասրահում վառվում էր գունավոր գազալամպը, բայց կրակն այնքան էր իջեցված, որ ես կարողացա միայն նկատել, որ նախասրահը բավականին մեծ էր և պատերին նկարներ էին կախված։ Աղոտ լույսի տակ տարբերեցի, որ դուռը մեր առջև բացեց փոքրիկ, անբարետես, միջին տարիքի, կորացած ուսերով մի մարդ։ Երբ շրջվեց մեր կողմը, լույաի փայլից նկատեցի, որ նա ակնոցավոր է։
— Սա միստր Մելա՞սն է, Հարոլդ, — հարցրեց նա։
— Այո։
— Լավ է։ Շատ լավ։ Հուսով եմ, մեր վրա զայրացած չեք, միստր Մելաս, մենք առանց ձեզ ոչ մի կերպ գլուխ չէինք հանի։ Եթե դուք մեզ հետ ազնվորեն աշխատեք, չեք ափսոսա, բայց եթե փորձեք ինչ-որ աճպարություն անել, այդ ժամանակ… թող աստված ձեզ պահի։
Նա խոսում էր ընդհատ, նյարդային, մեկընդմեջ բառերը խառնելով, բայց, չգիտես ինչու, ինձ համար ավելի սարսափազդու էր, քան մյուսը՝ երիտասարդը։
— Ի՞նչ եք ուզում ինձնից, — հարցրեցի ես։
— Միայն մի բան, դուք մի քանի հարց պիտի տաք Հունաստանից եկած մի ջենտլմենի՝ մեր հյուրին, և մեզ համար թարգմանեք նրա պատասխանները։ Բայց մեր հրամայածից կես խոսք անգամ ավելի չպետք է ասեք, կամ… դարձյալ ջղային մանր ծիծաղ… ավելի լավ կլիներ ընդհանրապես ծնված չլինեիք։
Այսքանն ասելուց հետո նա բացեց դուռը և մեզ տարավ դարձյալ միայն մեկ լամպով թույլ լուսավորված մի սենյակ։ Սենյակն, ինչ խոսք, շատ մեծ էր, և հենց որ ներս մտա, ոտքերս ընկղմվեցին գորգի մեջ, որը վկայում էր հարուստ կահավորանքի մասին։ Աչքի պոչով տեսա թավշով ծածկված բազկաթոռներ, բարձր, սպիտակ մարմարից սարքած բուխարի, և նրա մի կողմում մի բան, որն ինձ թվաց ճապոնական զենքուզրահի հավաքածու։ Բազկաթոռներից մեկը դրված էր ուղիղ լամպի տակ, և տարեց պարոնը լուռ մատնացույց արեց այն։ Երիտասարդը հեռացավ, բայց անմիջապես հայտնվեց մյուս դռնից՝ իր հետ բերելով լայն խալաթով մի ջենտլմենի։ Երբ վերջինս հայտնվեց աղոտ լույսի շրջանակի մեջ, կարողացա տեսնել նրան․ տեսքն այնքան ահավոր էր, որ ցնցվեցի։ Մահու չափ գունատ էր և սարսափելի հյուծված, դուրս ընկած աչքերը վառվում էին ինչպես այն մարդու մոտ, որի հոգին ավելի ուժեղ է, քան տկար մարմինը։ Բայց ֆիզիկական հյուծվածությունից առավել ինձ ցնցեց այն, որ դեմքի երկարությամբ և լայնությամբ այլանդակորեն ձգված էին սպեղանու շերտեր և բերանը փակված էր հենց այդ նույն սպեղանու լայն շերտով։
— Դու գրելու տախտակ ունե՞ս, Հարոլդ, — բղավեց տարեցը, երբ այդ տարօրինակ էակը ոչ թե նստեց, այլ ավելի շուտ ընկավ բազկաթոռին։ — Նրա ձեռքերը արձակե՞լ եք։ Լավ, նրան մատիտ տվեք։ Միստր Մելաս, դուք նրան պետք է հարցեր տաք, իսկ նա պատասխանները գրի։ Նախ և առաջ հարցրեք, պատրա՞ստ է արդյոք թղթերը ստորագրելու։
Մարդու աչքերը կրակ արձակեցին։
«Երբեք», — հունարեն գրեց նա տախտակի վրա։
— Ոչ մի պայմանո՞վ, — հարցրի ես մեր բռնակալի հրամանով։
«Միայն, եթե աղջկան իմ ներկայությամբ պսակի ինձ ծանոթ հույն քահանան»։
Տարեցը ցածրաձայն հռհռաց իր թունավոր ծիծաղով։
— Գիտե՞ք, թե այդ դեպքում ձեզ ինչ է սպառնում։
« Իմ մասին ես չեմ մտածում»։
— Ես ձեզ նմուշներ եմ բերում մեր կիսաբանավոր-կիսագրավոր խոսակցությունից։ Նորից ես պետք է հարցնեի՝ կհանձնվի՞ նա, արդյոք, և կստորագրի՞ փաստաթուղթը։ Նորից ու նորից ստանում էի նույն զայրալից պատասխանը։ Բայց շուտով գլխումս երջանիկ մի միտք ծագեց։ Սկսեցի յուրաքանչյուր հարցին ինքս ավելացնել նախադասությունները․ սկզբում միանգամայն անվտանգ, ստուգելու համար, թե մեր վկաները հասկանու՞մ են արդյոք թեկուզ մի բառ, իսկ հետո, համոզվելով, որ նրանց դեմքին ոչինչ չարտահայտվեց, ես ավելի վտանգավոր խաղ տարա։ Մեր խոսակցությունն անցավ մոտավորապես այսպես․
— Այսպիսի համառությունը ձեզ համար լավ չի լինի։ Դուք ո՞վ եք։
— Ինձ համար միևնույն է։ Լոնդոնում ես օտար եմ։
— Ձեր ճակատագրի մեղքը ձեզ վրա է ընկնում։ Վաղու՞ց եք այստեղ։
— Թող այդպես լինի։ երեք շաբաթ։
— Դա արդեն երբեք ձեր սեփականությունը չի լինի։ Ձեզ ի՞նչ են անում։
— Բայց սրիկաներին էլ չի հասնի։ Սովի են մատնում։
— Ստորագրեք թղթերը և ձեզ ազատություն կտան։ ի՞նչ տուն է սա։
— Երբեք չեմ ստորագրի։ Չգիտեմ։
— Դրանով նրան լավություն չեք անի։ Ի՞նչ է ձեր անունը։
— Թող աղջիկն ինձ անձամբ ասի։ Կրաթիդես։
— Դուք կտեսնեք նրան, եթե ստորագրեք։ Դուք որտեղի՞ց եք։
— Ուրեմն ես նրան երբեք չեմ տեսնի։ Աթենքից։
Հինգ րոպե ևս, միստր Հոլմս, և ես նրանց քթի տակ կիմանայի ամբողջ պատմությունը։
Արդեն իմ հետևյսլ հարցից, հնարավոր է, գործը կպարզվեր, բայց այդ ակնթարթին դուռը բացվեց, և սենյակ մտավ մի կին։ Ես չէի կարող նրան պարզ տեսնել և գիտեմ միայն, որ նա բարձրահասակ, նրբագեղ և սևահեր էր և հագին ճերմակ խալաթի նման լայն մի շոր կար։
— Հարոլդ, — խոսեց նա անգլերեն, բայց նկատելի առոգանությամբ։ — Ես այստեղ այլևս չեմ դիմանա։ Այնքան ձանձրալի է, երբ կողքիդ ոչ մեկը չկա, բացի… Աստված իմ, սա Պաուլոսն է։
Վերջին բառը նա հունարեն արտասանեց և այդ վարկյանին դժբախտ հույնը ջղաձիք ճիչով պոկեց սպեղանին շրթունքներից և «Սոֆյա, Սոֆյա» ճչալով նետվեց նրա կրծքին։ Բայց նրանց գրկախառնությունը մի ակնթարթ տևեց, որովհետև երիտասարդը հափշտակեց կնոջը և դուրս հրեց սենյակից, իսկ տարեցն, այդ նույն պահին, առանց դժվարության սովից հյուծված զոհին քարշ տվեց մյուս դռնով։ Մի պահ սենյակում մենակ մնացի։ Վեր թռա աղոտ հույսով, թե ինչ-որ կերպ որևէ նշանով հնարավոր կլինի գուշակել, ուր եմ ընկել։ Բայց, բարեբախտաբար, չկարողացա ոչինչ ձեռնարկել, որովհետև գլուխս բարձրացնելով տեսա, որ տարեցը կանգնած է դռան մոտ և աչքը ինձնից չի կտրում։
— Ահա և վերջ, միստր Մելաս, — ասաց նա։ Տեսնում եք, մենք ձեզ վստահեցինք խիստ անձնական բնույթի մի գործ։ Մենք ձեզ չէինք անհանգստացնի, եթե հունարեն իմացող մեր ընկերը ստիպված չլիներ Արևելք վերադառնալ։ Մեզ անհրաժեշտ էր նրան փոխարինող մեկին գտնել և ուրախացանք ձեզ նման շնորհալի թարգմանիչ գտնելու համար։
Ես գլուխ տվեցի։
— Այստեղ հինգ սովորեն է, — ասաց նա, մոտենալով ինձ, — հուսով եմ, բավարար հոնորար է։ Բայց հիշեք, — ավելացրեց նա և ծիծաղելով հարվածեց կրցքիս, — եթե դուք թեկուզ մի հոգու պատմեք ձեր տեսածի մասին, թեկուզ մի խոսք ասեք, այդ ժամանակ թող աստված ձեր հոգին լուսավորի։
Չեմ կարող ձեզ ասել, թե ինչպիսի զզվանք և սարսափ ներշնչեց ինձ այդ արտաքինից ողորմելի մարդը։ Լամպի լույսն ընկել էր նրա վրա, և ես կարող էի նրան ավելի լավ զննել։ Դեղնամոխրագույն սուր դեմք և նոսր, սեպաձև մորուք, իսկը ճիլոպից։ Երբ նա խոսում էր, վիզը միշտ առաջ էր ձգվում, և այդ պահին շրթունքներն ու թարթիչներն անընդհատ ձգվում էին, կարծես տառապում էր սուրբ Վիտոսի կայթով։ Անկախ ինձնից, մտածեցի, որ այդ տարօրինակ, ընդհատվող ծիծաղը ևս ինչ-որ նյարդային հիվանդություն է։ Եվ, այնուամենայնիվ, նրա դեմքը սարսափելի էր․ մոխրագույն, դաժան, սառը փայլով աչքերի պատճառով, որոնք իրենց խորքում թաքցնում էին չարագուշակ դաժանություն։
— Եթե դուք բերանբացություն անեք, մեզ հայտնի կդառնա, — ասաց նա։ — Մենք մեր լրտեսն ունենք։ Իսկ այժմ ձեզ ներքևում սպասում է կառքը և ընկերս ձեզ հետ կտանի։
Ինձ արագ տարան միջանցքով, խցկեցին կառքը և դարձյալ ես նշմարեցի ծառերն ու այգին։ Միստր Լաթիմերը կրնկակոխ գալիս էր ետևիցս և, ոչ մի խոսք չասելով, նստեց դիմացս։ Մենք դարձյալ գնացինք ինչ֊որ անվերջանալի հեռուն, լուռ, ծածկած պատուհանների ներսում, մինչև, վերջապես, արդեն գիշերվա ժամը մեկին կառքը կանգ առավ։
— Դուք այստեղ կիջնեք, միստր Մելաս, — ասաց ուղեկիցս։ ― Ներեցեք, որ ձեզ լքում եմ ձեր տնից այսքան հեռու, բայց մենք ուրիշ ելք չունենք։ Ձեր կողմից կատարվող ամեն մի փորձ՝ որոշելու կառքի վերադարձի ճանապարհը, ձեզ վնաս կպատճառի։
Այս ասելով նա բացեց դուռը, և ես չէի հասցրել դուրս թռչել, երբ կառապանը թափահարեց մտրակն, ու կառքը աղմուկով սլացավ։ Ես տարակուսանքով նայեցի շուրջս։ Կանգնած էի ինչ-որ արոտավայրում, այստեղ֊այնտեղ աճած հավամրգի և սևացած որոճի թփերի մեջտեղում։ Հեռվում ձգվում էր տների շարքը և այնտեղ՝ տանիքի տակ, ինչ-որ պատուհանից լույս էր երևում։ Հակառակ կողմում տեսա երկաթգծի կարմիր ազդանշանային լապտերը։
Ինձ բերող կառքն արդեն ծածկվել էր տեսադաշտից։ Ես շուրջս էի նայում ու գուշակում, թե ուր են ինձ բերել, երբ հանկարծ տեսա, որ մթության մեջ ուղիղ դեպի ինձ է գալիս ինչ-որ մի մարդ։ Երբ նա հավասարվեց ինձ, ես կռահեցի, որ նա երկաթգծի բեռնակիր է։
— Դուք ինձ չե՞ք ասի, սա ի՞նչ վայր է, — հարցրի ես։
— Ուոնդսուերթ-Կոմոնը, — ասաց նա։
— Կարո՞ղ եմ հասնել քաղաք մեկնող գնացքին։
— Եթե ոտքով գնաք մինչև Կլեպեմյան կայարան, դա այստեղից մոտավորապես մեկ մղոն հեռավորության վրա է, կհասնեք Վիկտորիա մեկնող վերջին գնացքին։
Դրանով էլ ավարտվեց իմ արկածը, միստր Հոլմս։
Ես ոչ գիտեմ, թե որտեղ եմ եղել, ոչ էլ՝ ով է հետս խոսել, ոչինչ, միայն գիտեմ այն, ինչ ինձնից լսեցիք։ Բայց ես գիտեմ, որ ստոր խաղ է տարվում, և կցանկանայի օգնել այդ դժբախտին, եթե կարողանայի։ Առավոտյան այս ամենի մասին պատմեցի միստր Մայքրոֆտ Հոլմսին, իսկ հետո հայտնեցի ոստիկանությանը։
Լսելով այս տարօրինակ պատմությունը մենք մի պահ լռեցինք։ Հետո Շերլոկ Հոլմսը նայեց եղբորը։
— Միջոցներ ձեռք առնվե՞լ են, — հարցրեց նա։
Մայքրոֆտը վերցրեց սեղանի ծայրին դրած «Դեյլի Նյուս»-ի համարը։
«Յուրաքանչյուր ոք, ով ինչ-որ բան կհայտնի հույն, ոչ անգլիախոս, աթենքցի Պաուլոս Կրաթիդեսի մասին, վարձատրություն կստանա։ Նույնքան պարգև կվճարվի նաև յուրաքնչյուրին, ով լուրեր կհայտնի Սոֆյա անունով հելենուհու մասին։ x2473»: Հայտարարությունը տպագրվեց բոլոր թերթերում։ Առայժմ ոչ ոք չի արձագանքել։
— Իսկ ի՞նչ կասեք հունական դեսպանատան մասին։
— Ես տեղեկացա։ Այնտեղ ոչինչ չգիտեն։
— Այդպես։ Հեռագիր տանք Աթենքի ոստիկանապետին։
— Մեր ընտանիքի ողջ եռանդը բաժին է ընկել Շերլոկին, — ինձ դիմելով, ասաց Մայքրոֆտը։ — Դե ինչ, զբաղվիր այս գործով, գործադրիր քո ողջ կարողությունը և եթե արդյունքի հասնես, ինձ իմաց տուր։
— Անպայման, — պատասխանեց ընկերս, բազկաթոռից վեր կենալով։ — Իմաց կտամ և՛ քեզ և՛ միստր Մելասին։ Իսկ մինչ այդ, միստր Մելաս, ես ձեր փոխարեն խիստ կզգուշանայի, որովհետև այս հայտարարությամբ նրանք, իհարկե, կիմանան, որ դուք իրենց մատնել եք։
Մենք տուն ուղեևորվեցինք։ Ճանապարհին Հոլմսը հեռագրատուն մտավ և մի քանի շտապ հեռագրեր ուղարկեց։
— Տեսնում եք, Ուոտսոն, — ասաց նա։ Երեկոն աննպատակ չանցկացրինք։ Իմ բազմաթիվ, ամենահետաքրքիր դեպքերը ինձ են հասել այսպիսի ճանապարհով՝ Մայքրոֆտի միջոցով։ Մեզ տրված խնդիրը, իհարկե, կարող է ունենալ միայն մեկ լուծում, բայց, այնուամենայնիվ, ունի իր առանձնահատկությունները։
— Հույս ունեք լուծե՞լ այս խնդիրը։
— Իմանալ այսքան բան, որքան մենք գիտենք, և չբացահայտել մնացածը, իսկապես տարօրինակ կլիներ։ Դուք ինքներդ էլ արդեն կռահել եք ձեր վարկածը, որը կարող է բացատրել մեզ հաղորդված փաստերը։
— Այո, միայն ընդհանուր գծերով։
— Ի՞նչ մտահղացում ունեք։
— Ինձ հավանական է թվում, որ հելենուհուն առևանգել է երիտասարդ անգլիացին, որն իրեն Հարոլդ Լաթիմեր է կոչում։
— Առևանգե՞լ, որտեղի՞ց։
— Հավանաբար, Աթենքից։
Շերլոկ Հոլմսը տարուբերեց գլուխը։
— Երիտասարդը հունարեն ոչ մի բառ չգիտե։ Օրիորդը բավականին ազատ խոսում է անգլերեն։ Հետևություն՝ օրիորդը որոշ ժամանակ ապրել է Անգլիայում, իսկ երիտասարդը երբեք չի եղել Հունաստանում։
— Լավ։ Այդ դեպքում մենք կարող ենք ենթադրել, որ օրիորդը Անգլիա է եկել հյուրընկալության, և Հարոլդը համոզել է նրան փախչել իր հետ։
— Դա ավելի հավանական է։
— Հետո նրա եղբայրը (կարծում եմ, նրանք հենց քույր ու եղբայր են) որոշել է միջամտել և եկել է Հունաստանից։ Անշրջահայացորեն նա ընկել է երիտասարդի և նրա տարեց մեղսակցի ձեռքը։ Այժմ չարագործները ուժով ստիպում են նրան ինչ-որ թուղթ ստորագրել և իրենց փոխանցել օրիորդի կարողությունը, որը գուցե գտնվում է եղբոր խնամակալության տակ։ Նա հրաժարվում է։ Նրա հետ բանակցությունների համար թարգմանիչ է անհրաժեշտ։ Նրանք գտնում են Մելասին, սկզբում օգտվել էին ուրիշի ծառայությունից։ Օրիորդին չեն հայտնում, որ եղբայրը եկել է, և նա դա բացահայտում է զուտ պատահականությամբ։
— Հիանալի է, Ուոտսոն, — բացականչեց Հոլմսը, — ինձ թվում է, անկեղծորեն եմ ասում, որ դուք մոտ եք ճշմարտությանը։ Ինքներդ եք տեսնում, որ բոլոր խաղաթղթերը մեր ձեռքին են, և այժմ մեզ պետք է շտապել, քանի դեռ անուղղելին չի կատարվել։ Եթե ժամանակը ների, մենք նրանց անպայման կճանկենք։
— Իսկ ինչպե՞ս կիմանանք, որտեղ է գտնվում այդ տունը։
— Դե, եթե մեր դատողությունները ճիշտ են և օրիորդին իսկապես կոչում են Սոֆյա Կրաթիդես, ապա մենք առանց դժվարության կընկնենք հետքի վրա։ Ամբողջ հույսը նրա վրա է, քանի որ եղբորը ոչ ոք քաղաքում չգիտե։ Պարզ է, այն ժամանակվանից, ինչ Հարոլդի և օրիորդի միջև ինչ֊որ փոխհարաբերություն է սկսվել, պետք է, որ որոշ ժամանակ անցած լինի, ամենաքիչը մի քանի շաբաթ, մինչև լուրը հասել է Հունաստան, և եղբայրը ծովով եկել է այստեղ։ Եթե այս ընթացքում նրանք միասին ապրել են ինչ-որ տեղում, մենք, հավանաբար, Մայքրոֆտի տված հայտարարության հիման վրա ինչ-որ պատասխան կստանանք։
Նման խոսակցություններով հասանք Բեյքր-սթրիթ։ Հոլմսն աստիճաններով առաջինը վեր բարձրացավ և բացելով մեր սենյակի դուռը, զարմանքից քար կտրեց։ Նրա ուսի վրայից նայելով պակաս չզարմացա նաև ես։ Նրա եղբայրը՝ Մայքրոֆտը, նստել էր բազկաթոռին և ծխում էր։
— Մտիր, Շերլոկ։ Մտեք, սըր, — հրավիրեց նա քաղաքավարի, ժպտալով նայելով մեր զարմացած դեմքին։ Դու ինձնից արագություն չէիր սպասում, չէ՞, Շերլոկ։ Բայց այս դեպքը չգիտես ինչու գլխիցս դուրս չի գալիս։
— Բայց դու ինչպե՞ս այստեղ հասար։
— Կառքով ձեզնից առաջ ընկա։
— Իրադարձությունները հետագա զարգացու՞մ են ստացել։
— Ստացվել է իմ հայտարարության պատասխանը։
— Ահա թե ինչ։
— Այո, ձեր գնալուց հինգ րոպե անց։
— Ի՞ նչ են հայտնում։
Մայքրոֆտը բացեց թուղթը։
— Ահա, — ասաց նա։ — Գրված է միջին տարիքի, թույլ կազմվածքով մարդու կողմից, բութ ծայրով, ստանդարտ չափսի թղթի վրա։ «Սըր, — գրում է նա, — ի պատասխան ձեր այսօրվա հայտարարության, թույլ տվեք հայտնել ձեզ, որ ես գերազանց գիտեմ հիշյալ երիտասարդ կնոջը։ Եթե թույլ տաք այցելել ձեզ, այդ ցավալի պատմության վերաբերյալ կարող եմ հայտնել մի քանի մանրամասներ։ Ներկայումս օրիորդը բնակվում է Բեկենհեմում՝ «Միրտի» ամառանոցում։ Պատրաստ եմ ծառայելու։ Ջ․ Դեվենպորտ»։
— Գրում է Լոուեր-Բրիքստոնից, — ավելացրեց Մայքրոֆտ Հոլմսը։ — Դու ի՞նչ կարծիքի ես, Շերլոկ, արդյոք անհրաժեշտ չէ՞ հենց հիմա գնալ նրա մոտ և իմանալ, հիշյալ մանրամասները։
— Իմ սիրելի Մայքրոֆտ, եղբորը փրկելն ավելի կարևոր է, քան քրոջ պատմությունն իմանալը։ Կարծում եմ, մենք պետք է գնանք Սկոտլանդ-Յարդ, տեսուչ Գրեգսոնի ետևից և շարժվենք ուղիղ Բեկենհեմ։ Մենք գիտենք, որ մարդը դատապարտված է, և ամեն մի ժամի հապաղումը կարող է թանկ նստել նրա վրա։
— Լավ կլինի ճանապարհին հետներս վերցնենք նաև միստր Մելասին, — առաջարկեցի ես, — գուցե թարգմանչի կարիք զգացվի։
— Հիանալի է, — ասաց Շերլոկ Հոլմսը։ — Սպասավորին ուղարկեք կառքի ետևից, և անմիջապես մեկնենք։ — Խոսելու ընթացքում նա բացեց սեղանի դարակը, և ես տեսա, ինչպես ատրճանակը գրպանը խցկեց։
— Այո, — պատասխանեց նա իմ հարցական հայացքին։ — Մեր լսածից ես կռահեցի, որ մեզ հարկ կլինի գործ ունենալ ծայրահեղ վտանգավոր բանդայի հետ։
Արդեն մթնում էր, երբ հասանք Փել-Մել և բարձրացանք Մելասի բնակարանը։ Մենք իմացանք, որ նրա ետևից եկել է մի ինչ-որ ջենտլմեն, և նա գնացել է։
— Մեզ չէի՞ք ասի, թե ուր, — հարցրեց Մայքրոֆտ Հոլմսը։
— Չգիտեմ, սըր, — պատասխանեց մեզ համար դուռը բացող կինը։
— Նա ձեզ հայտնե՞ց իր անունը։
— Ոչ, սըր։
— Գեղեցիկ, մուգ գույնի մազերով մի երիտասարդ էր, չէ՞։
— Ախ, ոչ, սըր, նա փոքրամարմին էր, ակնոցով, նիհար դեմքով, բայց հաճելի վարվելակերպով, խոսելու ընթացքում անընդհատ ժպտում էր։
— Գնանք, — ընդհատեց Շերլոկ Հոլմսը։ — Գործը լուրջ ընթացք է ստանում, — նկատեց նա, երբ մենք մոտեցանք Սկոտկանդ-Յարդին։ — Այդ մարդիկ դարձյալ տիրել են Մելասին։ Նա քաջերից չէ, ինչպես նրանք համոզվել են այն գիշեր։ Սրիկան, հավանաբար, նրան արդեն սարսափեցրել է միայն իր հայտնվելով։ Նրան, անկասկած, դարձյալ հարկավոր է եղել թարգմանչի մասնագիտությունը, և հետո էլ ցանկանում են պատժել դավաճանության համար՝ որիշ ինչպես կարող են գնահատել նրա արարքը։
Մենք հույս ունեինք գնացքով տեղ հասնել, եթե ոչ շուտ, ապա գոնե կառքի հետ միաժամանակ։ Բայց Սկոտլանդ-Յարդում սպասեցինք մեկ ժամից ավելի, մինչև մեզ ուղեկցեցին տեսուչ Գրեգսոնի մոտ, և այնտեղ կատարեցինք բոլոր ձևականությունները, որոնք թույլ էին տալիս մեզ հանուն օրենքի տուն թափանցել։ Տասից քառորդ էր պակաս, երբ մոտեցանք Լոնդոնյան կամրջին, և տասն անց կեսն անցել էր, երբ չորսով իջանք Բեկեմհեմյան կառամատույց։ Կայարանից մինչև «Միրտի» ամառանոցը կես մղոն էր․ դա մռայլ մի տուն էր, ճանապարհից ոչ շատ հեռու, հողամասի խորքում։ Այստեղ մենք բաց թողեցինք կառքը և գնացինք ծառուղիով։
— Բոլոր պատուհանները մութ են, — նկատեց տեսուչը։ — Երևում է, տանը ոչ ոք չկա։
— Բույնը դատարկ է, թռչնակերը թռել են, — ասաց Հոլմսը։
— Ինչու՞ եք այդպես կարծում։
— Ոչ ուշ, քան մեկ ժամ առաջ, այստեղից ծանր բեռով կառք է անցել։
Տեսուչը ծիծաղեց։
— Ես ինքս էլ դարպասի լապտերի լույսի տակ թարմ անվահետք տեսա, բայց բեռը որտեղի՞ց հորինեցիք։
— Դուք կարող էիք նկատել նաև դեպի տուն գնացող երկրորդ անվահետքը։ Հակառակ ուղղությամբ գնացող անվահետքը խորն է, բավականին խորը։ Ահա թե ինչու մենք կարող ենք անվարան հաստատել, որ կառքը վերցրել է բավակամին ծանր բեռ։
— Ոչինչ ասել չեմ կարող։ Մեկ միավոր՝ ձեր օգտին, — ասաց տեսուչը և թոթվեց ուսերը։ — Էհե՜, այս դուռը կոտրելն այնքան էլ հեշտ չէ։ Փորձենք թակել, գուցե ինչ որ մեկը լսի։
Նա մուրճիկով ուժեղ հարվածեծ դռանը և տվեց զանգը, սակայն ապարդյուն։ Այդ ընթացքում Հոլմսը կամացուք անհետացավ, բայց երկու-երեք րոպեից վերադարձավ։
— Պատուհանը բացեցի, — ասաց նա։
— Փառք աստծո, որ դուք գործում եք ոստիկանության կողմից, ոչ թե նրա դեմ, միստր Հոլմս, — նկատեց տեսուչը, երբ տեսավ, թե ինչ սրամիտ ձևով էր ընկերս ետ քաշել սողնակը։ — Այսպես։ Կարծում եմ, ստեղծված իրավիճակում կարելի է ներս մտնել առանց հրավերի։
Մենք միմյանց ետևից մտանք մեծ դահլիճը, ըստ երևույթին, հենց այնտեղ, ուր եղել էր միստր Մելասը։ Տեսուչը վառեց իր լապտերը, և մենք տեսանք երկու դուռ, դռան ծանր վարագույրներ, լամպ և ճապոնական ասպետական հավաքածու, ինչպես մեզ նկարագրել էին։ Սեղանին դրված էին երկու բաժակ, կոնյակի դատարկ շիշ և կերակրի մնացորդներ։
— Այս ի՞նչ է, — հանկարծ հարցրեց Շերլոկ Հոլմսը։
Բոլորս կանգ առանք, ականջ դրեցինք։ Մեր գլխավերևում, ինչ-որ տեղից, կարծես հառաչանքներ էին լսվում։ Հոլմսը նետվեց դեպի դուռը, այնտեղից՝ միջանցք։ Հանկարծ վերևից պարզորոշ ողբի ձայն լսվեց։ Հոլմսը սրընթաց վազեց աստիճաններով, ես և տեսուչը կրնկակոխ հետևեցինք նրան։ Նրա եղբայրը՝ Մայքրոֆտը, ևս շտապեց, որքան թույլ էր տալիս նրա ծանրացած մարմինը։
Երկրորդ հարկի հարթակում տեսանք երեք դուռ․ այդ սարսափելի հառաչանքները լսվում էին մեջտեղի դռան ետևից․ դրանք մերթ մարում էին՝ վերածվելով խուլ մրթմրթոցի, մեկ դարձյալ դառնում ականջ ծակող ողբ։Դուռը փակ էր, բայց դրսի կողմից բանալի էր կախված։ Հոլմսը բացեց փեղկերը, ներս վազեց և ակնթարթորեն դուրս թռավ՝ ձեռքերով բռնելով կոկորդը։
— Շմոլ գազ, — բղավեց նա։ — Մի քիչ սպասեք։ Հիմա կցնդի։
Դռնից ներս նայելով տեսանք, որ սենյակը լուսավորում է միայն կրակի աղոտ կապույտ բոցը՝ առկայծելով փոքրիկ պղնձե կրակարանի մեջտեղում։ Այն հատակի վրա անբնական, մեռնող լույսի շրջանակներ էր առաջացնում, իսկ մթան խորքում, պատի մոտ, մենք տարբերեցինք երկու անորոշ, ծռմռված ստվերներ։ Բացված դռնից դուրս ձգվեց սարսափելի թունոտ ծուխը, որից մենք շնջահեղձ եղանք և հազացինք։ Հոլմսը աստիճաններով վազեց մինև վերջ, որպեսզի մաքուր օդ շնչի և հետո սենյակ նետվելով՝ թափով բացեց պատուհանը և դուրս նետեց վառվող կրակարանը։
— Մեկ րոպեից կարող ենք ներս մտնել, — խռխռաց նա, դարձյալ հարթակ նետվելով։ — Որտե՞ղ է մոմը։ Դժվար թե մենք կարողանանք լուցքի վառել այսպիսի ածխահորում։ Դու, Մայքրոֆտ, կկանգնես դռան մոտ և կլուսավորես, իսկ մենք նրանց դուրս կբերենք։ Դե, մտնենք, հիմա կարելի է։
Մենք նետվեցինք թունավորվածների մոտ և նրանց հարթակ քարշ տվեցինք։ Երկուսն էլ անգիտակից վիճակում էին, կապտած շրթունքներով, ուռած, արյուն լցվաց դեմքերով և դուրս պրծած աչքերով։ Նրանց դեմքերն այնքան էին այլանդակվել, որ միայն սև մորուքն ու ամրակազմ, կարճահասակ կերպարանքը հնարավորություն տվեցին ճանաչելու դրանցից մեկին՝ հույն թարգմանչին, որից մենք բաժանվել էինք ընդամենը մի քանի ժամ առաջ «Դիոգենեսում»։ Նրա ոտքերն ու ձեռքերը ամուր կապված էին, աչքին նկատելի էր ուժեղ հարվածի հետք։ Պարզվեց, որ երկրորդը բարձրահասակ էր, վերին աստիճանի հյուծված, նա ևս կապկպված էր, և սպեղանու մի քանի շերտեր պատել էին դեմքը արտասովոր նախշերով։ Երբ նրան դրեցինք հատակին, նա դադարեց տնքալուց, և մի հայացքից հասկացա, որ մեր օգնությունն այստեղ ուշացած է։ Բայց միտր Մելասը դեռ ողջ էր, և, դիմելով անուշադրի սպիրտի ու բրենդիի օգնությանը, ես, մեկ ժամ էլ չանցած, տեսնելով, թե ինչպես է նա աչքերը բացում, բավականությաբ համոզվեցի, որ իմ ձեռքը ետ բերեց նրան այն մթին հովտից, ուր տանում են բոլոր ճամփաները։
Այն, ինչ նա մեզ պատմեց, շատ պարզ էր և հաստատում էր միայն մեր սեփական հետևությունները։ Այցելուն, հազիվ մտնելով Փել-Մել փողոցի վրայի նրա սենյակը, թեզանիքից դուրս է քաշել արճիճով լեցուն դագանակը և անմիջական ու անխուսափելի մահվան սպառնալիքի տակ երկրորդ անգամ էր կարողացել փախցնել նրան։ Այդ սրիկան իր քմծիծաղով դժբախտ պոլիգլոտի վրա համարյա հիպնոսող ինչ-որ ազդեցություն էր թողել՝ նույնիսկ հիմա էլ, հազիվ էր սկսել խոսել նրա մասին, ձեռքերը սկսեցին դողալ և դեմքը գունատվեց։ Նրան բերելով Բեկենհեմ երկրորդ հարցաքննության, որն ավելի դրամատիկական էր, քան առաջինը, անգլիացիները սպառնացին անմիջապես բանտարկյալի վերջը տալ, եթե նա չկատարի իրենց պահանջները։ Վերջ ի վերջո, համոզվելով, որ ոչ մի սպառնալիքով նրան չես ընկճի, ետ տարան իր բանտը, իսկ հետո հայհոյելով Մելասին իր դավաճանության՝ հայտարարության միջոցով գաղտնիքը բացելու համար, շշմեցրին նրան դագանակի հարվածով, և նա այլևս ոչինչ չէր հիշում, մինչև իր վրա խոնարհված մեր դեմքերը տեսնելը։
Այսպիսին էր հույն թարգմանչի արտառոց պատմությունը, ուր մինչև հիմա էլ շատ թաքնված գաղտնիքներ կան։ Կապվելով հայտարարությանը արձագանքած ջենտլմենի հետ, մենք պարզեցինք, որ դժբախտ օրիորդը սերում է հարուստ հույն ընտանիքից և Անգլիա էր եկել՝ հյուրընկալվելու իր ծանոթների մոտ։ Նրանց տանը ծանոթացել է Հարոլդ Լաթիմեր անունով մի երիտասարդի հետ, որը նրա վրա իշխանություն է ձեռք բերում և, վերջ ի վերջո, նրան մղում է փախուստի։ Ընկերները զայրացած նրա վարքից, պատահածի մասին իմաց են տալիս Աթենք՝ նրա եղբորը, և դրանով էլ սահմանափակվում են։ Եղբայրը, ժամանելով Անգլիա, անզգուշաբար հայտնվում է Լաթիմերի և նրա մեղսակից Ուիլսոն Կեմպի՝ կեղտոտ անցյալ ունեցող մի մարդու ձեռքերում։ Այդ երկուսը տեսնելով, որ հույնը անգլերեն չգիտե և միանգամայն անօգնական է, փորձում են սովի և խոշտանգումների միջոցով նրա և քրոջ ամբողջ կարողությունը դարձցնել իրենց անունով։ նրան տանը պահել են քրոջից գաղտնի, իսկ դեմքի սպեղանիները նրա համար էին, որ օրիորդը, եթե պատահաբար տեսներ, չկարողանար ճանաչել եղբորը։ Բայց խորամանկությունը չօգնեց, օրիորդն, իր կանացի սուր հայացքով, անմիջապես ճանաչում է եղբորը, երբ նրան տեսնում է թարգմանչի առաջին այցի ժամանակ։ Սակայն դժբախտ աղջիկն ինքն էլ էր բանտարկյալ, քանի որ տանը ուրիշ սպասավորներ չկային բացի կառապանից և նրա կնոջից, որոնք չարամիտների ձեռքում հլու գործիք էին։ Համոզվելով, որ իրենց գաղտնիքը բացահայտված է և գերուց ոչինչ չեն կարող կորզել, սրիկաները փախել են աղջկա հետ, մեկնելուց երկու-երեք ժամ առաջ հրաժարվելով իրենց վարձած կահավորված տնից և հասցնելով, ինչպես իրենք էին ենթադրում, վրեժխնդիր լինել երկուսից էլ՝ այն մարդուց, որը չխոնարհվեց իրենց առաջ և նրանից, որը համարձակվեց մատնել իրենց։
Մի քանի ամիս անց Բուդապեշտից ստացանք լրագրից կտրված մի հետաքրքիր տեղեկություն։ Գրված էր երկու անգլիացիների ողբերգական վախճանի մասին, որոնք ճանապարհորդում էին ինչ-որ կնոջ ընկերակցությամբ։ Երկուսն էլ գտնվել են խողխողված վիճակում, և հունգարական ոստիկանությունն այն կարծիքին էր, թե նրանք վիճելով, մահացու վիրավորել էին մեկը մյուսին։ Բայց Հոլմսն, ինչպես ինձ թվում է, այլ կերպ էր մտածում։ Նա մինչև օրս էլ գտնում է, որ եթե գտնեն այն հույն աղջկան, նրանից կարելի կլինի իմանալ, թե ինչպես է վրեժխնդիր եղել թե՛ իր, թե՛ եղբոր համար։