«Շերլոկ Հոլմսը մերձիմահ»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ. {{Վերնագիր |վերնագիր = Շերլոկ Հոլմսը մերձիմահ |հեղինակ = Արթուր Կոնան Դոյլ |թարգմանիչ = Հովհաննես Գե...) |
|||
(6 intermediate revisions by 3 users not shown) | |||
Տող 3. | Տող 3. | ||
|հեղինակ = [[Արթուր Կոնան Դոյլ]] | |հեղինակ = [[Արթուր Կոնան Դոյլ]] | ||
|թարգմանիչ = Հովհաննես Գեւորգի Ղուկասյան (ռուսերենից) | |թարգմանիչ = Հովհաննես Գեւորգի Ղուկասյան (ռուսերենից) | ||
− | |աղբյուր = [[«Նոթեր | + | |աղբյուր = [[«Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին»]] |
}} | }} | ||
+ | [[Կատեգորիա:Արձակ]] | ||
+ | [[Կատեգորիա:Դետեկտիվ]] | ||
− | + | Շերլոկ Հոլմսի տանտիրուհին՝ միսիս Հադսոնը, իսկական նահատակ էր։ Կարծես քիչ էր, որ իր տան երկրորդ հարկը հաճախ էր ենթարկվում օտար և անախորժ անձնավորությունների ներխուժմանը, նրա հռչակավոր կենվորն էլ իր տարօրինակությամբ էր անգթորեն փորձում տանտիրուհու համբերությունը։ | |
− | + | Հոլմսի արտակարգ անփութությունը, օրվա անպատեհ ժամերին նվագելու սովորությունը, սենյակում մերթ ընդ մերթ կրակելը, հաճախակի կատարվող առեղծվածային, գարշահոտ քիմիական փորձերը և նրան շրջապատող վտանգներով ու փորձություններով լի մթնոլորտը Հոլմսին դարձնում էին Լոնդոնի գրեթե ամենաանհարմար կենվորը։ Բայց մյուս կողմից, բնակարանավարձը նա վճարում էր արքայաբար։ Ես համոզված եմ, որ մեր բարեկամության տարիներին միսիս Հադսոնին վճարած այդ փողերը բավարար կլինեին ամբողջ շենքը գնելու համար։ | |
− | + | ||
− | + | Նա բարյացակամ էր Հոլմսի նկատմամբ և երբեք չէր համարձակվում հակաճառել, չնայած նրա կենցաղը միսիս Հադսոնին մեծ անհանգստություն էր պատճառում։ Նա համակրում էր Հոլմսին՝ կանանց հանդեպ ցուցաբերած մեղմ և քաղաքավարի վարվեցողությսն համար։ Հոլմսը չէր հավատում կանանց, բայց նրանց հետ իրեն պահում էր ասպետական բարեկրթությամբ։ Իմանալով միսիս Հադսոնի անկեղծ համակրանքը դեպի Հոլմսը, ես մեծ հուզմունքով լսեցի նրան, երբ իմ ամուսնության երկրորդ տարում, մի օր միսիս Հադսոնը վազեց ինձ մոտ՝ հաղորդելու իմ խեղճ ընկերոջ ծանր հիվանդության լուրը։ | |
− | + | ||
− | + | — Նա մեռնում է, դոկտոր Ուոտսոն, — հայտնեց նա։ Արդեն երրորդ օրն է, ինչ հիվանդ է և օր-օրի վատանում է։ Ես չգիտեմ, մինչև վաղը կապրի, թե ոչ։ Նա ինձ արգելեց բժիշկ կանչել։ Բայց այսօր առավոտյան, երբ տեսա, թե ինչպես են նրա այտոսկրերը ցցվել և ինչպես են փայլում աչքերը, ես այլևս չկարողացա ինձ զսպել։ «Միստր Հոլմս, ուզեք թե ոչ, ես անմիջապես գնում եմ բժշկի ետևից», — ասացի ես։ — «Այդ դեպքում կանչեք Ուոտսոնին», — համաձայնեց նա։ Ոչ մի րոպե մի կորցրեք, սըր, այլապես նրան ողջ չեք գտնի։ | |
− | + | ||
− | + | Ես ցնցված էի, առավել ևս, որ ոչինչ չէի լսել նրա հիվանդության մասին։ Ավելորդ է ասել, որ անմիջապես հափշտակեցի վերարկուս և գլխարկս։ Ճանապարհին սկսեցի հարցուփորձ անել միսիս Հադսոնին։ | |
− | + | ||
− | + | — Ես շատ քիչ բան կարող եմ պատմել, սըր, — պատասխանեց նա։ — Ռոզերհայթում, գետափի նրբանցքներում, նա ինչ-որ գործ էր հետաքննում և, հավանաբար, այնտեղ էլ վարակվել է։ Չորեքշաբթի կեսօրին պառկեց և մինչև այսօր վեր չի կացել։ Այս ամբողջ երեք օրը բերանը ոչինչ չի դրել։ | |
− | + | ||
− | + | — Աստված իմ, իսկ դուք ինչո՞ւ բժիշկ չհրավիրեցիք։ | |
− | + | ||
− | + | — Թույլ չտվեց, սըր։ Դուք գիտեք, թե նա ինչ իշխող բնավորություն ունի։ Ես չհանդգնեցի չլսել նրան։ Բայց դուք անմիջապես կտեսնեք՝ նրան շատ քիչ է մնացել ապրելու։ | |
− | + | ||
− | + | Իրոք, սարսափելի էր Հոլմսին նայելը։ Նոյեմբերյան մառախլապատ օրվա աղոտ լույսի տակ նրա ննջասենյակը բավականին մռայլ թվաց։ Բայց ինձ առանձնապես խոցեց նրա հյուծված, տանջահար դեմքը՝ բարձերի ֆոնի վրա։ Նրա աչքերը տենդագին փայլում էին, այտերը հիվանդագին կարմրություն ունեին, շրթունքները մգացել էին։ Նուրբ ձեռքերը ջղաձգորեն շարժվում էին վերմակի վրայով, ձայնը խռպոտ էր և բեկված։ Երբ ես սենյակ մտա, նա անշարժ պառկած էր, սակայն աչքերում ինչ֊որ բան առկայծեց․ անկասկած ճանաչեց ինձ։ | |
− | + | ||
− | + | — Դե, Ուոտսոն, ինչպես երևում է, վատ ժամանակներ են սկսվել,— ասաց նա թույլ ձայնով, սակայն իր նախկին կատակող տոնով։ | |
− | + | ||
− | + | — Թանկագին բարեկամ, — բացականչեցի ես, մոտենալով նրան։ | |
− | + | ||
− | + | — Կանգնեք։ Չմոտենաք, — գոչեց նա այն կտրուկ հրամայական շեշտով, որը նրա մոտ հայտնվում էր միայն ամենալարված պահերին։ — Եթե մոտենաք, կհրամայեմ ձեզ անմիջապես հեռանալ այստեղից։ | |
− | + | ||
− | + | — Բայց ինչու՞։ | |
− | + | ||
− | + | — Որովհետև ես այդպես եմ ցանկանում։ Մի՞թե դա քիչ է։ | |
− | + | ||
− | + | Այո, միսիս Հադսոնը իրավացի էր․ իշխելու սովորությունը նրա մոտ չէր թուլացել։ Բայց նրա տեսքն, իրոք, խղճալի էր։ | |
− | + | ||
− | + | — Չէ՞ որ ես միայն ցանկանում էի օգնել ձեզ։ | |
− | + | ||
− | + | — Ճիշտ է, ցանկանում եք օգնել։ Այդ դեպքում արեք, ինչ ասում եմ։ | |
− | + | ||
− | + | — Լավ։ Հոլմս։ | |
− | + | ||
− | + | Նա մի փոքր խաղաղվեց։ | |
− | + | ||
− | + | — Դուք չե՞ք բարկանում, — հարցրեց նա հևասպառ։ | |
− | + | ||
− | + | Խեղճ։ Ես ինչպես կարող էի բարկանալ, երբ նա այդ վիճակում էր։ | |
− | + | ||
− | + | — Ձեզ համար եմ ասում, — խռպոտ ասաց նա։ | |
− | + | ||
− | + | — Ինձ համա՞ր։ | |
− | + | ||
− | + | — Ես գիտեմ, թե ինչ է կատարվում ինձ հետ։ Այս հիվանդության հայրենիքը Սումատրան է։ Հոլանդացիները դրա մասին մեզնից շատ բան գիտեն։ Բայց նրանք էլ դեռ քիչ են ուսումնասիրել։ Միայն պարզ է, որ այս հիվանդությունը, անտարակույս, մահացու է և արտակարգ վարակիչ։ | |
− | + | ||
− | + | Խոսում էր տենդագին, երկար ձեռքերը անհանգիստ շարժելով, կարծես ցանկանում էր ինձ հեռացնել։ | |
− | + | ||
− | + | — Վարակիչ է հպումից, Ուոտսոն, միայն հպումից։ Ինձնից հեռու մնացեք և ամեն ինչ լավ կլինի։ | |
− | + | ||
− | + | — Աստված իմ, Հոլմս։ Ես դա հաշվի չէի առնի, եթե անգամ ձեր փոխարեն ինձ անծանոթ մարդ լիներ։ Մի՞թե դա կխանգարի ինձ կատարելու իմ պարտքը՝ իմ ընկերոջ հանդեպ։ | |
− | + | ||
− | + | Ես նորից քայլ կատարեցի նրա կողմը։ Բայց նա ընկրկեց, կատաղի զայրացավ։ | |
− | + | ||
− | + | — Ես կխոսեմ ձեզ հետ միայն այն դեպքում, եթե կանգնած մնաք ձեր տեղում։ | |
− | + | ||
− | + | Ես այնպես եմ հարգում իմ ընկերոջ անսովոր տաղանդը, որ միշտ ենթարկվում եմ նրա կարգադրություններին՝ երբեմն դրանք նույնիսկ չհասկանալով։ Բայց այս դեպքում իմ մեջ խոսեց մասնագիտական պարտքը։ Հոլմսը թող ինձ կարգադրի ցանկացած պարագայում, բայց հիմա ես բժիշկ եմ հիվանդի սնարի մոտ։ | |
− | + | ||
− | + | — Հոլմս, — ասացի ես, — ձեր արարքներին հաշիվ չեք տալիս։ Հիվանդը նման է երեխայի։ Դուք ցանկանում եք թե ոչ, բայց ես պետք է ձեզ քննեմ և զբաղվեմ ձեր բուժմամբ։ | |
− | + | ||
− | + | Նա չարությամբ նայեց ինձ։ | |
− | + | ||
− | + | — Եթե վզիս բժիշկ են փաթաթում հակառակ իմ կամքի, թող դա լինի այն մարդը, որին ես վստահում եմ։ | |
− | + | ||
− | + | — Ուրեմն դուք ինձ չե՞ք վստահում։ | |
− | + | ||
− | + | — Ձեր բարեկամությանն, անշուշտ հավատում եմ։ Բայց փաստը մնում է փաստ։ Դուք, Ուոտսոն, վերջ ի վերջո սովորական բժիշկ եք, շատ սահմանափակ փորձով և որակավորմամբ։ Ինձ համար ծանր է ձեզ նման բաներ ասելը, բայց ես ուրիշ ելք չունեմ։ | |
− | + | ||
− | + | Ես իսկապես վիրավորված էի։ | |
− | + | ||
− | + | — Ձեզ անվայել բաներ եք ասում, Հոլմս։ Դրանք վկայում են ձեր նյարդային համակարգի քայքայված լինելը։ Բայց եթե ինձ չեք վստահում, ես ձեր գլխին չեմ փաթաթի իմ ծառայությունը։ Թույլ տվեք ձեզ մոտ բերել սըր Ջասպեր Միքին կամ Պենրոզ Ֆիշերին, կամ էլ Լոնդոնի ցանկացած լավագույն բժշկին։ Այսպես թե այնպես, ինչ-որ մեկը պետք է ձեզ օգնություն ցույց տա։ Իսկ եթե կարծում եք, որ ես պետք է հանգիստ կանգնեմ ու նայեմ, թե դուք ինչպես եք մահանում, ապա չարաչար սխալվում եք։ | |
− | + | ||
− | + | — Դուք իմ բարին եք ցանկանում, Ուոտսոն, — ասաց Հոլմսը մեղմ հառաչանքով, — բայց եթե ցանկանում եք, ես կապացուցեմ ձեզ ձեր անգիտությունը։ Ասացեք խնդրեմ, դուք ի՞նչ գիտեք Տապանուլի գավառի տենդի կամ ֆորմոզյան սև խոցի մասին։ | |
− | + | ||
− | + | — Ես դրանց մասին երբեք չեմ լսել։ | |
− | + | ||
− | + | — Արևելքում, Ուոտսոն, գոյություն ունեն շատ տարօրինակ հիվանդություններ, որոնք բազում շեղումներ ունեն ընդհանուր կանոններից։ — Ամեն մի նախադասությունից հետո Հոլմսը կանգ էր առնում, ուժ հավաքելու համար։ — Ես դա հասկացա վերջերս՝ մի բժշկա֊քրեական բնույթի հետաքննության հետ։ Հավանաբար, հենց այդ քննության ընթացքում էլ վարակվեցի։ Ինձ օգնելը ձեր ուժերից վեր է։ | |
− | + | ||
− | + | — Գուցե և այդպես է։ Բայց ես պատահաբար իմացա, որ արևադարձային հիվանդությունների գծով աշխարհում ամենախոշոր գիտակ դոկտոր Էնսթրին հիմա գտնվում է Լոնդոնում։ Մի առարկեք, Հոլմս, ես անմիջապես կգնամ նրա ետևից։ | |
− | + | ||
− | + | Ես կտրուկ շրջվեցի դեպի դուռը։ | |
− | + | ||
− | + | Երբեք նման ցնցում չէի ապրել։ Մահամերձը վագրի ոստյունով ակնթարթորեն փակեց ճանապարհս։ | |
− | + | ||
− | + | Ես լսեցի պտտվող բանալու կտրուկ ձայնը։ Հաջորդ րոպեին Հոլմսը դարձյալ փլվեց մահճակալին՝ շնչահեղձ լինելով էներգիայի այդ անհավանական բռնկումից։ | |
− | + | ||
− | + | — Դուք ինձնից բանալին ուժով չեք խլի, Ուոտսոն, բռնվեցիք, իմ ընկեր։ Ստիպված այստեղ պիտի նստեք այնքան, մինչև ձեզ բաց թողնեմ։ Բայց դուք մի բռնկվեք։ — Նա խոսում էր կցկտուր, դժվարությամբ տեղը բերելով շնչառությունը։ — Դուք ցանկանում եք ինձ օգնել, դրանում չեմ կասկածում։ Թող ձեր ասածը լինի, միայն թե ժամանակ տվեք ուժերս հավաքեմ։ Մի քիչ համբերեք, Ուոտսոն։ Հիմա ժամը չորսն է։ Վեցին ձեզ բաց կթողնեմ։ | |
− | + | ||
− | + | — Բայց դա անմտություն է, Հոլմս։ | |
− | + | ||
− | + | — Ընդամենը երկու ժամ, Ուոտսոն։ Վեցին դուք կգնաք, հավատացնում եմ։ Կհամբերե՞ք։ | |
− | + | ||
− | + | — Դուք ինձ ընտրության հնարավորություն չեք տալիս։ | |
− | + | ||
− | + | — Իսկապես։ Շնորհակալ եմ, Ուոտսոն, ես ինքս կարող եմ ուղղել վերմակը։ Ինձնից հեռու մնացեք։ Մի պայման ևս, Ուոտսոն, դուք կբերեք ոչ թե բժիշկ Էնսթերին, այլ նրան, ում ինքս կցանկանամ։ | |
− | + | ||
− | + | — Համաձայն եմ։ | |
− | + | ||
− | + | — Սա առաջին խելոք խոսքն էր, որ դուք ասացիք ձեր այստեղ գտնվելուց ի վեր, Ուոտսոն։ Իսկ հիմա զբաղվեք, այ այնտեղ, գրադարակի վրա դրված գրքով։ Ես մի քիչ հոգնեցի… Հետաքրքիր է, ի՞նչ է զգում էլեկտրական մարտկոցը, երբ փորձում է հոսանք հաղորդել տախտակի միջով… Ժամը վեցին մենք կշարունակենք մեր խոսակցությունը, Ուոտսոն։ | |
− | + | ||
− | + | Բայց այդ խոսակցությունը շարունակելու բախտ վիճակվեց նշանակված ժամից շատ ավելի շուտ, այնպիսի պարագաներում, որոնք ինձ պակաս չցնցեցին, քան Հոլմսի թռիչքը դեպի դուռը։ Մի քանի րոպե ես կանգնեցի՝ նայելով անկողնում անխոս պառկած հիվանդին։ Հոլմսի դեմքը համարյա ծածկված էր վերմակով, թվում էր, քնած է։ | |
− | + | ||
− | + | Ես ի վիճակի չէի կարդալ և սկսեցի սենյակում քայլել՝ նայելով պատերին կախված հայտնի հանցագործների լուսանկարները։ Այդպես աննպատակ, մի տեղից մյուսը անցնելով, ես վերջապես հասա բուխարուն։ Բուխարու վրա անկանոն ընկած էին ծխամորճեր, բժշկական ասեղներ, դանակներ, ատրճանակի գնդակներ և այլն։ Իմ ուշադրությունը գրավեց սև ու սպիտակ նախշերով զարդարված փղոսկրյա, շարժական կափարիչով փոքրիկ տուփը։ Շատ գեղեցիկ իր էր, և ես արդեն երկարել էի ձեռքս, որ վերցնեի, ավելի լավ նայեի, բայց… | |
− | + | ||
− | + | Հոլմսը ճչաց այնպիսի սուր, ականջ ծակող ձայնով, որ նրան հավանորեն լսեցին փողոցի հեռավոր ծայրում։ Մարմինս փշաքաղվեց։ Մազերս ցցվեցին այդ սարսափելի ձայնից։ Շրջվելով, տեսա Հոլմսի աղավաղված դեմքը, նրա խելացնոր հայացքը։ Քարացա՝ ձեռքիս մեջ սեղմելով փոքրիկ տուփը։ | |
− | + | ||
− | + | — Դրեք տեղը, Ուոտսոն։ Անմիջապես տեղը դրեք։ | |
− | + | ||
− | + | Եվ երբ տուփը տեղը դրեցի, նա թեթևացած շունչ քաշեց ու ետ ընկավ բարձին։ | |
− | + | ||
− | + | — Տանել չեմ կարողանում, երբ ձեռք են տալիս իմ իրերին։ Չէ որ դուք գիտեք։ Եվ ինչ եք անընդհատ քայլում, անտանելի է։ Դուք ձեր հիվանդին խելագարության հասցնելու ընդունակ բժիշկ եք։ Նստեք և թողեք, որ հանգստանամ։ | |
− | + | ||
− | + | Այս ընդհանրացումը ինձ վրա թողեց ծանր տպավորություն։ Սովորաբար զուսպ Հոլմսին ոչ հատուկ վայրի, անառիթ բռնկումը, կոպտությունը ցույց տվեցին, թե ինչպես է խորացել նրա նյարդային համակարգի քայքայվածությունը։ | |
− | + | ||
− | + | Պայծառ ուղեղի մթագնում․ ի՞նչը կարող է ավելի ցավալի լինել։ | |
− | + | ||
− | + | Ընկճված տրամադրությամբ ես հանդարտ նստեցի աթոռին, մինչև հասավ նշված ժամը։ Հոլմսը, հավանորեն, նույնպես հետևում էր ժամացույցին։ Երբ սլաքները ցույց տվեցին վեցը, նա խոսեց նույն տենդագին գրգռվածությամբ։ | |
− | + | ||
− | + | — Ուոտսոն, — հարցրեց նա, — դուք մանր դրամ ունե՞ք։ | |
− | + | ||
− | + | — Այո։ | |
− | + | ||
− | + | — Արծա՞թ։ | |
− | + | ||
− | + | — Այո, զգալի քանակությամբ։ | |
− | + | ||
− | + | — Իսկ ինչքա՞ն կես կրոնանոց ունեք։ | |
− | + | ||
− | + | — Հինգ հատ։ | |
− | + | ||
− | + | — Քիչ է, շատ քիչ, — բացականչեց նա, — ինչպիսի անախորժություն։ Բայց դուք, այնուամենայնիվ, դրանք դրեք ձեր գրպանիկը, իսկ մնացած ամբողջ դրամը դրեք ձեր անդրավարտիքի ձախ գրպանը։ Շնորհակալ եմ։ Սա ինչ-որ չափով ձեզ կհավասարակշռի։ | |
− | + | ||
− | + | Դա արդեն բացարձակ խելացնորություն էր։ Նա ցնցվեց, ոչ այն է հազաց, ոչ այն է հեծկլտաց։ | |
− | + | ||
− | + | — Այժմ վառեք լուսամփոփը, Ուոտսոն։ Արտակարգ զգույշ եղեք։ Գազը հարկավոր է կիսով չափ բացել։ Խնդրում եմ զգույշ եղեք։ Լավ է, շնորհակալ եմ։ Ոչ, վարագույրները մի քաշեք։ Հիմա, Ուոտսոն, տեսնու՞մ եք շաքարի ունելին։ Խնդրեմ, դրանով վերցրեք բուխարու վրայի այդ սև տուփը։ Զգույշ դրեք այստեղ, սեղանի վրա, թղթերի մոտ։ Շատ լավ։ Դե, իսկ հիմա գնացեք և բերեք Քելվերթոն Սմիթին․ Լոուեր-Բերկ-սթրիթ, տուն տասներեք։ | |
− | + | ||
− | + | — Երբեք չեմ լսել այդպիսի անուն, — ասացի ես։ | |
− | + | ||
− | + | — Շատ հնարավոր է, թանկագին Ուոտսոն։ Եվ գուցե ձեզ զարմացնի, որ աշխարհում այս հիվանդության լավագույն գիտակը ոչ թե բժիշկ է, այլ պլանտատոր։ Քելվերթոն Սմիթը Սումատրայի մշտական բնակիչ է և այնտեղ մեծ համբավ ունի, իսկ Լոնդոն գործով է եկել։ Այս հիվանդուցյան բռնկումը իր պլանտացիաներում, որոնք գտնվում են բժշկական հիմնարկություններից հեռու , ստիպեցին նրան անձամբ զբաղվելու հիվանդության ուսումնասիրությամբ, և նա զգալի հաջողության հասավ։ Սմիթը շատ գործնական մարդ է։ Ես չէի ցանկանում ձեզ ժամը վեցից շուտ թողնել, իմանալով, որ նրան տանը չեք գտնի։ Եթե ձեզ հաջողվի համոզել նրան, որ գա ինձ մոտ և գործադրի իր բացառիկ գիտելիքները բժշկության այս ասպարեզում, ապա նա անտարակույս ինձ կօգնի։ | |
− | + | ||
− | + | Ես վերապատմում եմ Հոլմսի ասածները, որպես մի կապակցված ամբողջություն։ Իրականում դրանք ընդհատվում էին հևոցներով և ձեռքի ջղաձիգ շարժումներով, որոնք նրա տանջանքների վկայությունն էին։ Դեմքի տենդագին կարմրությունը ավելի վառ դարձավ։ Աչքերը ավելի ուժգին էին փայլում մուգ ակնախորշերում, ժամանակ առ ժամանակ սառը քրտինքը պատում էր ճակատը։ Այսուհանդերձ, նա պահում էր իր հանգիստ, հստակ խոսվածքը։ | |
− | + | ||
− | + | Վերջին րոպեներին անգամ նա հավատարիմ կմնա ինքն իրեն։ | |
− | + | ||
− | + | — Դուք նրան մանրամասն պատմեք իմ վիճակի մասին, — ասաց նա։ — Նկարագրեք ինչպիսի տպավորություն եմ թողել ձեզ վրա։ Ասացեք, որ ես զառանցում եմ, որ ես մահանում եմ… Պարզապես անհասկանալի է, թե ինչու օվկիանոսի ամբողջ հատակը իրենից չի ներկայացնում ոստրեների մի ընդհանուր զանգված։ Չէ՞ որ նրանք այնքան բեղուն են։ Օ՜հ, ես դարձյալ շաղակրատեցի։ Հետաքրքիր է, ինչպես է ուղեղն ինքն իրեն վերահսկում… Ես ի՞նչ էի ասում, Ուոտսոն։ | |
− | + | ||
− | + | — Դուք ինձ ցուցում տվիք Քելվերթոն Սմիթի մասին։ | |
− | + | ||
− | + | — Ախ, այո, հիշում եմ։ Իմ կյանքը նրանից է կախված, Ուոտսոն։ Աշխատեք նրան համոզել։ Իմ ու նրա հարաբերությունները վատ են։ Նրա քրոջ որդին մահացավ, Ուոտսոն… Ես վատ բան կասկածեցի, և նա դա զգաց։ Պատանին մահացավ սարսափելի տանջանքներով։ Սմիթը չարացած է ինձ վրա։ Ցանկացած ձևով մեղմեք նրան, Ուոտսոն։ Խնդրեք նրան, աղաչեք, ինչ գնով ուզում է լինի նրան այստեղ բերեք։ Միայն նա կարող է ինձ փրկել, միայն նա… | |
− | + | ||
− | + | — Խոստանում եմ նրան բերել ինձ հետ, եթե անգամ հարկադրված լինեմ գրկած կառք նստեցնել։ | |
− | + | ||
− | + | — Ոչ, դա պետք չէ։ Պետք է համոզեք նրան գալ։ Իսկ ինքներդ կվերադառնաք ավելի շուտ։ Մի ինչ-որ պատրվակ մտածեք, որպեսզի նրա հետ չգաք։ Չմոռանաք, Ուոտսոն, ինձ անհարմար վիճակի մեջ չդնեք։ Չէ որ դուք ինձ երբեք հուսախաբ չեք արել… Կարելի է չկասկածել, որ բնության ինչ-որ ուժեր արգելակում են դրանց բազմացմանը։ Ես և դուք, Ուոտսոն, միասին արեցինք այն ամենը, ինչ կարող էինք։ Մի՞թե ամբողջ աշխարհը պետք է լցվի ոստրեներով։ Ոչ, ոչ, դա շատ սարսափելի է։ Ինչքան կարող եք ստույգ պատմեք ձեր տպավորությունները։ | |
− | + | ||
− | + | Ես գնացի, ինձ հետ տանելով այդ խելացի մարդու կերպարը, որը թոթովում էր երեխայի պես։ Երբ նա ինձ տվեց բանալին, գլխումս մի պայծառ միտք հղացավ, բանալին վերցնել ինձ հետ, որպեսզի Հոլմսը չփորձի փակվել սենյակում։ Միսիս Հադսոնը արցունքոտ աչքերով ինձ սպասում էր միջանցքում։ Հեռանալով լսեցի, թե ինչպես Հոլմսը բարձր, բարակ ձայնով սկսեց երգել ինչ-որ անմիտ մի երգ։ Մինչ ես փողոցում կառք էի կանչում, մշուշի միջից ինձ մոտեցավ մի մթին կերպարանք։ | |
− | + | ||
− | + | — Ինչպե՞ս է Հոլմսի առողջությունը, — հարցրեց ձայնը։ | |
− | + | ||
− | + | Դա իմ վաղեմի ծանոթ տեսուչ Մորտոնն էր, Սկոտլանդ-Յարդից, քաղաքացիական հագուստով։ | |
− | + | ||
− | + | — Շատ վատ, — պատասխանեցի ես։ | |
− | + | ||
− | + | Նրա հայացքը ինձ շատ տարօրինակ թվաց։ Եթե դա շատ անհավատալի չլիներ, կմտածեի, որ պատուհանից ընկնող լույսի ներքո նրա դեմքին գոհունակություն հայտնվեց։ | |
− | + | ||
− | + | ― Այո, ես այդ մասին լսել եմ, ― ասաց նա։ | |
− | + | ||
− | + | Կառքը մոտեցավ, և մենք բաժանվեցինք։ | |
− | + | ||
− | + | Լոուեր-Բերկ-սթրիթը ներկայացնում էր գեղեցիկ շենքերի մի երկար շարք՝ Նոտինգ-հիլի և Քենսինգթոնի միջև։ Շենքը, որի առաջ կանգ առավ կառքը, խստաբարո էր և պատկառազդու․ հնաոճ երկաթյա ցանկապատ, երկփեղկանի ծանր դուռ՝ փայլուն պղնձե բռնակներով։ Ընդհանուր տպավորությանը համապատասխանում էր հսկա ծառայապետը, որը հայտնվեց շեմին՝ էլեկտրական ջահի վարդագույն փայլի ներքո։ | |
− | + | ||
− | + | — Այո, միստր Քելվերթոն Սմիթը տանն է, դոկտոր Ուոտսոն։ Լավ, սըր, եթե կարելի է, տվեք, խնդրեմ, ձեր այցեքարտը։ | |
− | + | ||
− | + | Հավանաբար, իմ անունն ու մասնագիտությունը արժանի տպավորություն չգործեցին միստր Քելվերթոն Սմիթի վրա։ Կիսաբաց դռան ճեղքից ջղային, սուր ձայն լսեցի։ | |
− | + | ||
− | + | — Ո՞վ է, նրան ի՞նչ է հարկավոր։ Սթեփլս, ձեզ քանի անգամ եմ ասել, որ երբ աշխատում եմ, ինձ խանգարել չի կարելի։ | |
− | + | ||
− | + | Լսվեցին ծառայապետի հանդարտ և հանգստացնող բացատրությունները։ | |
− | + | ||
− | + | — Ես նրան չեմ ընդունի, Սթեփլս։ Նման բաներ չեմ հանդուրժում։ Ես տանը չեմ, այդպես էլ ասացեք նրան։ Եթե նրան պետք եմ, թող վաղն առավոտյան գա կամ ընդհանրապես թող չգա։ | |
− | + | ||
− | + | Ես պատկերացրի, թե ինչպես է Հոլմսն անկողնում տանջվում և րոպեները հաշվում՝ սպասելով օգնության։ Փափկանկատության ժամանակ չկար։ Հոլմսի կյանքը կախված էր իմ եռանդից և հաստատակամությունից։ Նախքան ծառայապետը ինձ կհայտներ իր տիրոջ պատասխանը, մի կողմ հրեցի նրան և սենյակ մտա։ | |
− | + | ||
− | + | Բուխարու դիմացի բազկաթոռին նստած մարդը կատաղի, ականջ ծակող գոռոցով վեր թռավ տեղից։ Ես տեսա կոպիտ դիմագծերով, մսեղ կրկնակզակով մի խոշոր, դեղին դեմք, որն իր զայրացած մոխրագույն աչքերով ինձ էր նայում թավամազ, դեղին հոնքերի տակից։ Վարդագույն, ճաղատ գլուխը ծածկված էր թեք դրած թավշյա թասակով։ Տանտիրոջ գանգը մեծ էր։ Բայց հայացքս սահեցնելով, զարմանքով տեսա, որ նրա մարմինը փոքր է, հիվանդոտ, կորացած ուսերով ու մեջքով։ Հավանաբար, մանուկ հասակում ռախիտ էր անցկացրել։ | |
− | + | ||
− | + | — Սա ի՞նչ է նշանակում, — բղավեց նա բարձր, ճղճղան ձայնով։ — Ի՞նչ է նշանակում այս ներխուժումը։ Չէ՞ որ ես հրամայեցի ձեզ հայտնել, որ դուք վաղը առավոտյան գաք։ | |
− | + | ||
− | + | — Ներեցեք, — ասացի ես, — բայց այս գործն անհետաձգելի է։ Միստր Շերլոկ Հոլմսը… | |
− | + | ||
− | + | Իմ ընկերոջ անունը զարմանալի տպավորություն գործեց մարդուկի վրա։ Զայրույթն անմիջապես անցավ, դեմքը դարձավ լարված և ուշադիր։ | |
− | + | ||
− | + | — Դուք Հոլմսի կողմի՞ց եք, — հարցրեց նա։ | |
− | + | ||
− | + | — Հենց հիմա նրա մոտից եմ գալիս։ | |
− | + | ||
− | + | — Ի՞նչ է պատահել Հոլմսին։ | |
− | + | ||
− | + | — Նա շատ, շատ հիվանդ է։ Այդ պատճառով էլ եկել եմ ձեզ մոտ։ | |
+ | |||
+ | Տանտերն ինձ մատնացույց արեց աթոռը, իսկ ինքը շրջվեց դեպի իր բազկաթոռը։ Բուխարու վրայի հայելու մեջ մի պահ առկայծեց նրա դեմքը։ Ես կարող էի երդվել, որ նրա դեմքին հայտնվեց գարշելի, չար մի քմծիծաղ։ Բայց ես ինձ անմիջապես համոզեցի, որ դա նյարդային ջղաձգություն է։ Քիչ անց, երբ նորից շրջվեց իմ կողմը, նրա դեմքն անկեղծ ցավ էր արտահայտում։ | ||
+ | |||
+ | — Ցավալի է լսելը, — ասաց նա։ — Միստր Հոլմսին ես հանդիպել եմ միայն գործի բերումով, բայց նրան շատ եմ հարգում ինչպես տաղանդի, այնպես էլ մարդկային արժանիքների համար։ Նա հանցագործությունների գիտակ է, իսկ ես՝ հիվանդությունների։ Նա զբաղվում է ոճրագործություններով, իսկ ես՝ մանրեներով։ Ահա իմ կալանավորները, — շարունակեց նա, ցույց տալով շշերի և անոթների շարքը, որոնք շարված էին պատի մոտ դրված սեղանին։ — Այստեղ իրենց պատժաչափն են անցկացնում հույժ վտանգավոր հանցագործները։ | ||
+ | |||
+ | — Իմանալով ձեր բանիմացությունը, Հոլմսն ինձ ուղարկեց ձեզ մոտ։ Նա արտակարգ բարձր է գնահատում ձեզ և գտնում է, որ ողջ Լոնդոնում միայն դուք եք ի վիճակի օգնելու իրեն։ | ||
+ | |||
+ | Մարդուկը ցնցվեց, և նրա թասակն ընկավ հատակին։ | ||
+ | |||
+ | — Իսկ ինչու՞, — հարցրեց նա, — ինչու՞ է միստր Հոլմսը կարծում, որ ես կարող եմ օգնել իրեն։ | ||
+ | |||
+ | — Որովհետև դուք արևելյան հիվանդությունների գիտակ եք։ | ||
+ | |||
+ | — Իսկ ինչու՞ է ենթադրում, որ հենց արևելյան հիվանդությամբ է վարակված։ | ||
+ | |||
+ | — Որովհետև հարկ է եղել աշխատելու նավաշինարանում, չինացի նավաստիների միջավայրում։ | ||
+ | |||
+ | Միստր Քելվերթոն Սմիթը սիրալիր ժպտաց և բարձրացրեց իր թասակը։ | ||
+ | |||
+ | — Ահա թե ինչ… — ասաց նա, — հուսով եմ, բանն այնքան էլ վտանգավոր չէ, ինչպես դուք եք ենթադրում։ Որքա՞ն ժամանակ է, որ հիվանդ է։ | ||
+ | |||
+ | — Մոտ երեք օր։ | ||
+ | |||
+ | — Նա զառանցու՞մ է։ | ||
+ | |||
+ | — Ժամանակ առ ժամանակ։ | ||
+ | |||
+ | — Հըմ։ Դա վատ է։ Անմարդկային կլիներ չարձագանքել նրա խնդրանքին։ Բոլորովին չեմ սիրում, երբ ընդհատում են իմ աշխատանքը, դոկտոր Ուոտսոն։ Բայց սա բացառիկ դեպք է։ Ես հենց հիմա կգամ ձեզ հետ։ | ||
+ | |||
+ | Ես հիշեցի Հոլմսի կարգադրությունը։ | ||
+ | |||
+ | — Ինձ սպասում են ուրիշ տեղում, — ասացի ես։ | ||
+ | |||
+ | — Լավ, ես մենակ կգնամ։ Միստր Հոլմսի հասցեն ես ունեմ։ Կես ժամից այնտեղ կլինեմ։ | ||
+ | |||
+ | Նվաղած սրտով մտա Հոլմսի ննջարանը։ Այդ ընթացքում կարող էր կատարվել վատթարագույնը։ Սակայն ես մեծ ուրախությամբ տեսա, որ նրա վիճակը զգալիորեն բարելավվել է։ Ճիշտ է, դեմքը դեռ մեռելային դալկություն ուներ, բայց նրա զառանցանքից հետք անգամ չէր մնացել։ Չնայած խոսում էր տկար ձայնով, բայց սովորականից ավելի պարզ ու առույգ։ | ||
+ | |||
+ | — Դուք նրան տեսա՞ք, Ուոտսոն։ | ||
+ | |||
+ | — Այո, նա հիմա կգա։ | ||
+ | |||
+ | — Հիանալի է Ուոտսոն, հիանալի։ Դուք ամենալավագույն բանբերն եք։ | ||
+ | |||
+ | — Նա ցանկանում էր ինձ հետ գալ։ | ||
+ | |||
+ | — Դա չէր կարելի թույլ տալ, Ուոտսոն, դա պարզապես անհնարին էր։ Նա հարցրե՞ց հիվանդության պատճառների մասին։ | ||
+ | |||
+ | — Ես նրան ասացի Իստ-Էնդի նավաստիների մասին։ | ||
+ | |||
+ | — Ճիշտ է։ Դուք կատարել եք այն ամենը, ինչ կարող էր անել միայն իսկական ընկերը։ Այժմ, Ուոտսոն, դուք կարող եք չքվել բեմից։ | ||
+ | |||
+ | — Ես պետք է սպասեմ և լսեմ նրա կարծիքը, Հոլմս։ | ||
+ | |||
+ | — Իհարկե։ Բայց ես հիմք ունեմ ենթադրելու, որ նա իր կարծիքը ավելի անկեղծ կհայտնի, եթե կարծի, որ երկուսով ենք։ Իմ մահճակալի գլխամասի ետևում, Ուոտսոն, ձեզ համար բավականին տեղ կա։ | ||
+ | |||
+ | — Թանկագին Հոլմս։ | ||
+ | |||
+ | — Վախենում եմ, որ դուք ընտրություն կատարելու հնարավորություն չունեք, Ուոտսոն։ Սենյակում թաքնվելու ուրիշ տեղ չկա, դա լավ է, կասկածներ չի առաջացնի։ Բայց այստեղ, Ուոտսոն, այստեղ, կարծում եմ, ոչ մի բանով վտանգի չենք դիմում։ | ||
+ | |||
+ | Նա անսպասելիորեն նստեց անկողնում։ Նրա սմքած դեմքը լի էր վճռականությամբ։ | ||
+ | |||
+ | — Ես անիվների թխկթխկոց եմ լսում, Ուոտսոն։ Արագ, եթե միայն սիրում եք ինձ։ Եվ չշարժվեք, ինչ էլ որ պատահի, լսու՞մ եք։ Ինչ էլ որ պատահի, հասկանալի՞ է։ Չխոսեք, չշարժվեք։ Միայն, որքան կարելի է ուշադիր լսեք։ | ||
+ | |||
+ | Նույնքան անսպասելի էլ ուժերը լքեցին նրան, և նրա պարզ, հրամայական խոսվածքը փոխվեց զառանցող մարդու թույլ, անհասկանալի մտմտոցի։ | ||
+ | |||
+ | Իմ թաքստոցից, ուր այնպես անսպասելիորեն հայտնվեցի, լսեցի աստիճաններով բարձրացող ոտնաձայներ, հետո՝ ննջարանի դռան բացվել-փակվելու ձայնը։ Իսկ հետո, ի զարմանս ինձ, հետևեց երկար լռություն, որն ընդհատվում էր միայն հիվանդի խորը շնչառությամբ։ Պատկերացրի, թե ինչպես է մեր այցելուն կանգնել անկողնու մոտ և նայում մահամերձին։ Վերջապես այդ տարօրինակ լռությունը խախտվեց։ | ||
+ | |||
+ | — Հո՛լմս, — բացականչեց Սմիթը համառ տոնով, ինչպես արթնացնում են քնածին, — Հո՛լմս, դուք ինձ լսու՞մ եք։ | ||
+ | |||
+ | Ես խշխշոց լսեցի․ թվաց, թե նա կոպտորեն ցնցում է հիվանդի թիկունքը։ | ||
+ | |||
+ | — Այդ դու՞ք եք, միստր Սմիթ, — շշնջաց Հոլմսը։ — Ես հույս չունեի, թե կգաք։ | ||
+ | |||
+ | Սմիթը ծիծաղեց․ | ||
+ | |||
+ | — Այլ կերպ հնարավոր չէր, — ասաց նա։ — Համենայն դեպս, ինչպես տեսնում եք, ես այստեղ եմ։ Չարը հատուցում եմ բարով, Հոլմս, չարը՝ բարով։ | ||
+ | |||
+ | — Հիանալի է, դա մեծ ազնվություն է ձեր կողմից։ Ես բարձր եմ գնահատում ձեր գիտելիքները։ | ||
+ | |||
+ | Մեր այցելուն քմծիծաղեց։ | ||
+ | |||
+ | — Բարեբախտություն է, որ ողջ Լոնդոնում միայն դուք եք ընդունակ դա գնահատելու։ Դուք գիտե՞ք ինչ է կատարվում ձեզ հետ։ | ||
+ | |||
+ | — Այն նույնը, — ասաց Հոլմսը։ | ||
+ | |||
+ | — Ահա թե ինչ։ Դուք ճանաչու՞մ եք ախտանիշները։ | ||
+ | |||
+ | — Այո, բավականին լավ։ | ||
+ | |||
+ | — Դե ինչ, շատ հնարավոր է, Հոլմս։ Շատ հնարավոր է, որ սա հենց նույն հիվանդությունն է, որ կա։ Եթե այդպես է, ապա ձեր գործերը վատ են։ Խեղճ Վիկտորը մահացավ չորրորդ օրը, բայց նա երիտասարդ էր, առողջ։ Ձեզ այն ժամանակ շատ տարօրինակ թվաց, որ նա Լոնդոնի կենտրոնում վարակվեց ասիական այդ հազվագյուտ հիվանդությամբ, որն էլ հենց ինքս հատուկ ուսումնասիրում եմ։ Զարմանալի զուգադիպություն։ Դուք դա ճարպկորեն նկատեցիք, բայց այնքան էլ մեծահոգություն չէր պնդել որ այդտեղ կարելի էր նկատել և՛ պատճառը, և՛ հետևանքը։ | ||
+ | |||
+ | — Ես գիտեի, որ դա ձեր ձեռքի գործն էր։ | ||
+ | |||
+ | — Ահա թե ինչ, դուք գիտեի՞ք։ Բայց ոչինչ չկարողացաք ապացուցել։ Իսկ լա՞վ էր, որ սկզբում իմ դեմ այդպիսի մեղադրանք առաջ քաշեցիք, բայց հենց հայտնվեցիք փորձանքի մեջ, սկսեցիք իմ առաջ սողալով օգնություն խնդրել։ Դա ինչպե՞ս անվանել, հը՞։ | ||
+ | |||
+ | Ես լսեցի հիվանդի խռպոտ, դժվարացող շնչառությունը։ | ||
+ | |||
+ | — Ջուր տվեք ինձ, — շնչահեղձ շշնջաց Հոլմսը։ | ||
+ | |||
+ | — Շուտով ձեր վերջը կգա, սիրելիս։ Բայց առանց ձեզ հետ խոսելու չեմ հեռանա։ Միայն այդ պատճառով է, որ ձեզ ջուր եմ մատուցում։ Վերցրեք։ Մի թափեք։ Դուք հասկանու՞մ եք, թե ինչ եմ ասում։ | ||
+ | |||
+ | Հոլմսը հառաչեց։ | ||
+ | |||
+ | ― Օգնեք ինձ ինչով կարելի է։ Մոռանանք անցյալը… ― շշնջաց նա։ ― Ես գլխիցս դեն կնետեմ այդ գործը։ Երդվում եմ։ Միայն բուժեք ինձ, ես ամեն ինչ կմոռանամ։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչը կմոռանաք։ | ||
+ | |||
+ | ― Վիկտոր Սևեջի մահը։ Դուք հիմա խոստովանեցիք ձեր հանցանքը։ Ես կմոռանամ դա։ | ||
+ | |||
+ | ― Կարող եք մոռանալ կամ հիշել, ինչպես ձեզ հարմար է։ Ես ձեզ չեմ տեսնի վկաների շարքում։ Դուք ուրիշ տեղ կլինեք, իմ թանկագին Հոլմս։ Դե լավ, դուք գիտեք, թե ինչից է մահացել իմ քրոջ որդին, բայց հիմա խոսքը նրա մասին չէ, այլ ձեր։ | ||
+ | |||
+ | ― Այո, այո։ | ||
+ | |||
+ | ― Ձեր բարեկամը, որին ուղարկել էիք իմ ետևից (նրա անունը չեմ հիշում) ասաց, որ այս հիվանդությամբ վարակվել եք Իստ֊Էնդում, նավաստիներից։ | ||
+ | |||
+ | ― Ես միայն այդպես կարող եմ դա բացատրել։ | ||
+ | |||
+ | ― Եվ դուք հպարտանում եք ձեր խելքով, Հոլմս։ Դուք ձեզ համարում եք մեծ կռահող, ճի՞շտ է։ Բայց ձեզնից խելոք ինչ֊որ մեկը գտնվեց։ Հապա մտածեք, Հոլմս, դուք չէի՞ք կարող այդ հիվանդությամբ վարակվել ուրիշ ճանապարհով։ | ||
+ | |||
+ | — Ես չեմ կարող մտածել։ Գլուխս չի աշխատում։ Հանուն բոլոր սրբերի, օգնեք… | ||
+ | |||
+ | — Այո, ես ձեզ կօգնեմ, կօգնեմ հասկանալու, թե ինչն ինչոց է։ Ես ցանկանում եմ, որ դուք իմանաք այդ մասին նախքան մեռնելը։ | ||
+ | |||
+ | — Ցավերս մեղմելու համար որևէ բան տվեք ինձ։ | ||
+ | |||
+ | — Հա՜, ձեզ մոտ ցավե՞ր սկսվեցին։ Այո, իմ բեռնակիրները ևս կաղկանձում էին մեռնելուց առաջ։ Այնպիսի զգացողությու՞ն ունեք, ինչպես ջղաձգության ժամանակ։ | ||
+ | |||
+ | — Այո, այո, սա ջղաձգություն է։ | ||
+ | |||
+ | — Ոչինչ, լսելուն դրանք չեն խանգարում։ Լսե՛ք։ Դուք չէի՞ք կարող հիշել մի ինչ-որ տարօրինակ իրադարձություն ձեր կյանքում, որ կատարված լիներ մինչև ձեր հիվադանալը։ | ||
+ | |||
+ | — Ոչ, ոչ, ոչինչ։ | ||
+ | |||
+ | — Լավ մտածեք։ | ||
+ | |||
+ | — Ես չափազանց թույլ եմ, որպեսզի մտածեմ։ | ||
+ | |||
+ | — Դե, այդ դեպքում ես ձեզ կօգնեմ։ Դուք փոստով ոչինչ չե՞ք ստացել։ | ||
+ | |||
+ | — Փոստո՞վ։ | ||
+ | |||
+ | — Օրինակ՝ տուփ։ | ||
+ | |||
+ | — Ես թուլանում եմ, ես մեռնում եմ… | ||
+ | |||
+ | — Լսեք, Հոլմս։ — Նա հավանաբար թափահարեց մահամերձի ուսը (ես հազիվ էի կարողանում տեղս նստած մնալ): — Դուք պետք է ինձ լսեք։ Հիշու՞մ եք փղոսկրյա տուփը։ Դուք այն ստացաք չորեքշաբթի օրը։ Դուք այն բացեցիք… Հիշու՞մ եք։ | ||
+ | |||
+ | — Այո, այո, ես այն բացեցի, այնտեղ սուր զսպանակ կար։ Ինչ-որ կատակ էր… | ||
+ | |||
+ | — Դա կատակ չէր։ Դրանում շուտով կհամոզվեք։ Ինքներդ ձեզ մեղադրեք, դուք հիմար մարդ եք։ Ձեզ ո՞վ խնդրեց կանգնել իմ ճանապարհին։ Եթե դուք ինձ չանհանգստացնեիք, ես ձեզ ոչ մի չարիք չէի պատճառի։ | ||
+ | |||
+ | — Հիշեցի։ — Հոլմսը շնչահեղձ էր լինում։ — Զսպանակը։ Ես արնոտվելու աստիճան քերծվեցի։ Ահա այդ տուփն այնտեղ է, սեղանի վրա։ | ||
+ | |||
+ | — Դա է, որ կա։ Եվ հիմա այն կանհետանա իմ գրպանում։ Այդպիսով, այստեղ ոչ մի հանցանշան չի մնա։ Դե, ահա, Հոլմս, դուք այժմ գիտեք ճշմարտությունը և կմահանաք այն գիտակցությամբ, որ ես ձեզ սպանեցի։ Դուք շատ բան գիտեք Վիկտոր Սևեջի մահվան մասին, այդ պատճառով էլ ես ստիպեցի ձեզ կիսել նրա ճակատագիրը։ Դուք շուտով կմահանաք, Հոլմս։ Ես կնստեմ այստեղ և կնայեմ, թե ինչպես եք մահանում։ | ||
+ | |||
+ | Հոլմսի ձայնը իջավ համարյա անորոշ շշնջոցի։ | ||
+ | |||
+ | — Ի՞նչ, — հարցրեց Սմիթը, — բարձրացնեմ լուսամփոփի գա՞զը։ Ձեր աչքերն արդեն մթնու՞մ են։ Հաճույքով։ Ես կբարձրացնեմ գազը, որպեսզի ձեզ լավ տեսնեմ։ — Նա մոտեցավ լուսամփոփին, և սենյակն ակնթարթորեն ողողվեց լույսով։ ― Ուրիշ ոչ մի ծառայություն պետք չէ՞ մատուցել ձեզ, իմ ընկեր։ | ||
+ | |||
+ | — Լուցկի և ծխախոտ։ | ||
+ | |||
+ | Ես ուրախությունից հազիվ չճչացի։ Հոլմսը խոսեց իր բնական ձայնով։ Ճիշտ է, մի փոքր թույլ, բայց հենց այնպիսի տոնով, որ ես շատ լավ գիտեի։ Հետևեց երկարատև մի դադար, և ես զգացի, որ Քելվերթոն Սմիթն անխոս զարմանքով նայում է Հոլմսին։ | ||
+ | |||
+ | — Սա ի՞նչ է նշանակում․ — վերջապես հարցրեց նա չոր, կտրուկ ձայնով։ | ||
+ | |||
+ | — Դերը խաղալու լավագույն միջոցը կերպարի մեջ մտնելն է, — ասաց Հոլմսը։ — Հավատացնում եմ ձեզ, որ երեք օր բերանս ոչինչ չեմ դրել, մինչև դուք սիրալիր կերպով մի բաժակ ջուր չտվեցիք։ Բայց բոլորից դժվարը չծխելն է։ Ահա և ծխախոտը (ես լսեցի լուցկու չրթոցը)։ Դե, ահա ես անմիջապես ինձ լավ զգացի։ Օհո՜, ինձ թվում է, լսում եմ ընկերոջս քայլերի ձայնը։ | ||
+ | |||
+ | Դրսից ոտնաձայներ լսվեցին։ Դուռը բացվեց, և հայտնվեց տեսուչ Մորտոնը։ | ||
+ | |||
+ | — Ամեն ինչ կարգին է, կարող եք տանել, — ասաց Հոլմսը։ | ||
+ | |||
+ | — Դուք ձերբակալված եք Վիկտոր Սևեջի սպանության մեջ մեղադրվելու համար, — ասաց տեսուչը։ | ||
+ | |||
+ | — Եվ կարող եք ավելացնել․ Շերլոկ Հոլմսի դեմ ուղղված մահափորձի համար, — ծիծաղելով նկատեց ընկերս։ — Միստր Քելվերթոն Սմիթը, որպեսզի զուր չանհանգստացնի հիվանդին, ինքը տվեց ազդանշանը՝ ուժեղացնելով գազի լույսը։ Ի միջի այլոց, ձերբակալվածի պիջակի աջ գրպանում մի փոքրիկ տուփ կա։ Այն պետք է վերցնել։ Շնորհակալ եմ։ Դրա հետ հարկավոր է զգույշ վարվել։ Դա դրեք այստեղ։ Այն պետք կգա դատարանում։ | ||
+ | |||
+ | Հանկարծակի թռիչքի ձայն լսվեց, պայքար, որն ուղեկցվեց երկաթների զընգոցով և ցավի ճչոցով։ | ||
+ | |||
+ | — Միայն ձեզ կխեղանդամեք, — ասաց տեսուչը։ — Հանգիստ կանգնեք։ | ||
+ | |||
+ | Եվ ես լսեցի, թե ինչպես շրխկացին ձեռնաշղթաները։ | ||
+ | |||
+ | — Ահա թե ինչ։ Թակարդ, — բղավեց ճղճղան ձայնը։ — Սա ոչ թե ինձ, այլ ձեզ կնստեցնի մեղադրյալի աթոռին, Հոլմս։ Նա ինձ խնդրեց, որ այստեղ գամ իրեն բուժելու համար։ Ես նրան խղճացի և եկա։ Իր անմիտ կասկածները հաստատելու համար հիմա նա, իհարկե, անհեթեթություններ պետք է բարդի ինձ վրա, իբր ես եմ ասել։ Կարող եք ստել ինչքան ուզում եք, Հոլմս։ Իմ խոսքերը պակաս արժեք չունեն, քան ձերը։ | ||
+ | |||
+ | — Աստված իմ, — բացականչեց Հոլմսը։ — Ես բոլորովին մոռացել էի այդ մասին։ Թանկագին Ուոտսոն, հազարապատիկ ներողություն եմ խնդրում։ Մտածել միայն, որ մոռացության եմ տվել ձեզ։ Հարկ չկա ձեզ ծանոթացնել միստր Քելվերթոն Սմիթի հետ։ Որքան հասկանում եմ, դուք այսօր արդեն տեսել եք իրար։ Կառք ունե՞ք, տեսուչ։ Հենց որ հագնվեմ, կգամ ձեր ետևից։ Իմ ներկայությունը կարող է պետք գալ ոստիկանատանը։ | ||
+ | |||
+ | Հագնվելով, Հոլմսը մի քանի կտոր թխվածք կերավ, և ծարավը հագեցրեց մի բաժակ հյութով։ | ||
+ | |||
+ | — Թվում է, ես երբեք այսպիսի հաճույքով չեմ կերել և խմել, — ասաց նա։ — Ասենք, իմ կյանքը, ինչպես ձեզ հայտնի է, աչքի չի ընկել կանոնավորությամբ, և այսպիսի սխրագործություններ ինձ ավելի հեշտ են հաջողվում, քան ուրիշներին։ Ինձ խիստ անհրաժեշտ էր, որ միսիս Հադսոնը հավատար իմ հիվանդությանը, քանի որ այդ նորությունը նա պետք է ձեզ հաղորդեր, իսկ դուք ձեր հերթին տեղեկացնեք Սմիթին։ Ուոտսոն, դուք չվիրավորվեցի՞ք։ Խոստովանեք, որ ձևացնելը չի պատկանում ձեր բազմաթիվ տաղանդների թվին։ Եթե դուք իմանայիք իմ գաղտնիքը, երբեք չէիք կարողանա համոզել Սմիթին, որ նրա գալը անհրաժեշտություն է, իսկ դա իմ ծրագրի գլխավոր խնդիրն էր։ Ծանոթ լինելով նրա վրեժխնդրությանը, ես հավատացած էի, որ նա կգա իր հանցագործության արդյունքները տեսնելու։ | ||
+ | |||
+ | — Բայց ձեր տե՞սքը, Հոլմս, ձեր դեմքի մեռելային գունատությունը… | ||
+ | |||
+ | — Երեք օրվա լրիվ պասը չի զարդարում մարդուն։ Իսկ մնացածը կարելի է վերացնել սպունգով։ Վազելինը՝ ճակատին, շնախաղողը՝ աչքերի մեջ, կարմրաներկը՝ այտերին և մեղրամոմի թաղանթը շուրթերին՝ այս բոլորը միանգամայն բավարար տպավորություն են թողնում։ Իմ մենագրություններից մեկի թեման մտածում եմ նվիրել հիվանդության ձևացմանը, իսկ գործին չվերաբերվող մանրադրամների, ոստրեների և այլնի մասին խոսակցությունը զառանցանքի վատ պատրանք չի թողնում։ | ||
+ | |||
+ | — Բայց ինչու՞ ինձ թույլ չտվեցիք մոտենալ ձեզ, քանի որ ոչ մի վարակ չկար։ | ||
+ | |||
+ | — Եվ դեռ հարցնու՞մ եք, իմ թանկագին Ուոտսոն։ Դուք կարծում եք, թե ես չե՞մ գնահատում ձեր բժշկական գիտելիքները։ Մի՞թե կարող էի հուսալ, որ ձեր փորձված աչքը չէր նկատի ջերմաստիճանի և զարկերակի փոփոխության բացակայությունը մահամերձի մոտ։ Չորս քայլի վրա ես դեռ կարող էի ձեզ խաբել։ Իսկ եթե դա ինձ չհաջողվեր, ինչպե՞ս այստեղ կբերեիք Սմիթին։ Ոչ, Ուոտսոն, ձեռք մի տվեք տուփին։ Եթե դրան նայեք կողքից, կարող եք տեսնել, թե հատկապես որտեղից է հայտնվում զսպանակը, երբ բացում եք տուփը։ Հավանորեն, մի ինչ-որ հարմարանքի օգնությամբ է սպանվել խեղճ Սևեջը, որը կանգնած էր այս ճիվաղի և ժառանգության միջև։ Ինչպես գիտեք, ես ստանում եմ փոստային ամենատարբեր առաքումներ և սովոր եմ իմ անունով ստացված բոլոր ծանրոցներին վերաբերվել կասկածանքով։ Ինձ համար պարզ էր, համոզելով Սմիթին, որ իր չարամիտ ծրագիրն իրագործված է, ես կարող էի նրանից խոստովանություն կորզել։ Իմ հիվանդությունը ես խաղացի իսկական դերասանին հատուկ եռանդով։ Շնորհակալ եմ ձեզնից, Ուոտսոն։ Իսկ այժմ օգնեք ինձ, խնդրեմ, հագնելու վերարկուս։ Երբ մենք մեր գործերը վերջացնենք ոստիկանատանը, հուսով եմ, ավելորդ չի լինի մտնել Սիմփսոնի մոտ ընթրելու։ |
Ընթացիկ տարբերակը 23:06, 24 Ապրիլի 2016-ի դրությամբ
հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ |
Շերլոկ Հոլմսի տանտիրուհին՝ միսիս Հադսոնը, իսկական նահատակ էր։ Կարծես քիչ էր, որ իր տան երկրորդ հարկը հաճախ էր ենթարկվում օտար և անախորժ անձնավորությունների ներխուժմանը, նրա հռչակավոր կենվորն էլ իր տարօրինակությամբ էր անգթորեն փորձում տանտիրուհու համբերությունը։
Հոլմսի արտակարգ անփութությունը, օրվա անպատեհ ժամերին նվագելու սովորությունը, սենյակում մերթ ընդ մերթ կրակելը, հաճախակի կատարվող առեղծվածային, գարշահոտ քիմիական փորձերը և նրան շրջապատող վտանգներով ու փորձություններով լի մթնոլորտը Հոլմսին դարձնում էին Լոնդոնի գրեթե ամենաանհարմար կենվորը։ Բայց մյուս կողմից, բնակարանավարձը նա վճարում էր արքայաբար։ Ես համոզված եմ, որ մեր բարեկամության տարիներին միսիս Հադսոնին վճարած այդ փողերը բավարար կլինեին ամբողջ շենքը գնելու համար։
Նա բարյացակամ էր Հոլմսի նկատմամբ և երբեք չէր համարձակվում հակաճառել, չնայած նրա կենցաղը միսիս Հադսոնին մեծ անհանգստություն էր պատճառում։ Նա համակրում էր Հոլմսին՝ կանանց հանդեպ ցուցաբերած մեղմ և քաղաքավարի վարվեցողությսն համար։ Հոլմսը չէր հավատում կանանց, բայց նրանց հետ իրեն պահում էր ասպետական բարեկրթությամբ։ Իմանալով միսիս Հադսոնի անկեղծ համակրանքը դեպի Հոլմսը, ես մեծ հուզմունքով լսեցի նրան, երբ իմ ամուսնության երկրորդ տարում, մի օր միսիս Հադսոնը վազեց ինձ մոտ՝ հաղորդելու իմ խեղճ ընկերոջ ծանր հիվանդության լուրը։
— Նա մեռնում է, դոկտոր Ուոտսոն, — հայտնեց նա։ Արդեն երրորդ օրն է, ինչ հիվանդ է և օր-օրի վատանում է։ Ես չգիտեմ, մինչև վաղը կապրի, թե ոչ։ Նա ինձ արգելեց բժիշկ կանչել։ Բայց այսօր առավոտյան, երբ տեսա, թե ինչպես են նրա այտոսկրերը ցցվել և ինչպես են փայլում աչքերը, ես այլևս չկարողացա ինձ զսպել։ «Միստր Հոլմս, ուզեք թե ոչ, ես անմիջապես գնում եմ բժշկի ետևից», — ասացի ես։ — «Այդ դեպքում կանչեք Ուոտսոնին», — համաձայնեց նա։ Ոչ մի րոպե մի կորցրեք, սըր, այլապես նրան ողջ չեք գտնի։
Ես ցնցված էի, առավել ևս, որ ոչինչ չէի լսել նրա հիվանդության մասին։ Ավելորդ է ասել, որ անմիջապես հափշտակեցի վերարկուս և գլխարկս։ Ճանապարհին սկսեցի հարցուփորձ անել միսիս Հադսոնին։
— Ես շատ քիչ բան կարող եմ պատմել, սըր, — պատասխանեց նա։ — Ռոզերհայթում, գետափի նրբանցքներում, նա ինչ-որ գործ էր հետաքննում և, հավանաբար, այնտեղ էլ վարակվել է։ Չորեքշաբթի կեսօրին պառկեց և մինչև այսօր վեր չի կացել։ Այս ամբողջ երեք օրը բերանը ոչինչ չի դրել։
— Աստված իմ, իսկ դուք ինչո՞ւ բժիշկ չհրավիրեցիք։
— Թույլ չտվեց, սըր։ Դուք գիտեք, թե նա ինչ իշխող բնավորություն ունի։ Ես չհանդգնեցի չլսել նրան։ Բայց դուք անմիջապես կտեսնեք՝ նրան շատ քիչ է մնացել ապրելու։
Իրոք, սարսափելի էր Հոլմսին նայելը։ Նոյեմբերյան մառախլապատ օրվա աղոտ լույսի տակ նրա ննջասենյակը բավականին մռայլ թվաց։ Բայց ինձ առանձնապես խոցեց նրա հյուծված, տանջահար դեմքը՝ բարձերի ֆոնի վրա։ Նրա աչքերը տենդագին փայլում էին, այտերը հիվանդագին կարմրություն ունեին, շրթունքները մգացել էին։ Նուրբ ձեռքերը ջղաձգորեն շարժվում էին վերմակի վրայով, ձայնը խռպոտ էր և բեկված։ Երբ ես սենյակ մտա, նա անշարժ պառկած էր, սակայն աչքերում ինչ֊որ բան առկայծեց․ անկասկած ճանաչեց ինձ։
— Դե, Ուոտսոն, ինչպես երևում է, վատ ժամանակներ են սկսվել,— ասաց նա թույլ ձայնով, սակայն իր նախկին կատակող տոնով։
— Թանկագին բարեկամ, — բացականչեցի ես, մոտենալով նրան։
— Կանգնեք։ Չմոտենաք, — գոչեց նա այն կտրուկ հրամայական շեշտով, որը նրա մոտ հայտնվում էր միայն ամենալարված պահերին։ — Եթե մոտենաք, կհրամայեմ ձեզ անմիջապես հեռանալ այստեղից։
— Բայց ինչու՞։
— Որովհետև ես այդպես եմ ցանկանում։ Մի՞թե դա քիչ է։
Այո, միսիս Հադսոնը իրավացի էր․ իշխելու սովորությունը նրա մոտ չէր թուլացել։ Բայց նրա տեսքն, իրոք, խղճալի էր։
— Չէ՞ որ ես միայն ցանկանում էի օգնել ձեզ։
— Ճիշտ է, ցանկանում եք օգնել։ Այդ դեպքում արեք, ինչ ասում եմ։
— Լավ։ Հոլմս։
Նա մի փոքր խաղաղվեց։
— Դուք չե՞ք բարկանում, — հարցրեց նա հևասպառ։
Խեղճ։ Ես ինչպես կարող էի բարկանալ, երբ նա այդ վիճակում էր։
— Ձեզ համար եմ ասում, — խռպոտ ասաց նա։
— Ինձ համա՞ր։
— Ես գիտեմ, թե ինչ է կատարվում ինձ հետ։ Այս հիվանդության հայրենիքը Սումատրան է։ Հոլանդացիները դրա մասին մեզնից շատ բան գիտեն։ Բայց նրանք էլ դեռ քիչ են ուսումնասիրել։ Միայն պարզ է, որ այս հիվանդությունը, անտարակույս, մահացու է և արտակարգ վարակիչ։
Խոսում էր տենդագին, երկար ձեռքերը անհանգիստ շարժելով, կարծես ցանկանում էր ինձ հեռացնել։
— Վարակիչ է հպումից, Ուոտսոն, միայն հպումից։ Ինձնից հեռու մնացեք և ամեն ինչ լավ կլինի։
— Աստված իմ, Հոլմս։ Ես դա հաշվի չէի առնի, եթե անգամ ձեր փոխարեն ինձ անծանոթ մարդ լիներ։ Մի՞թե դա կխանգարի ինձ կատարելու իմ պարտքը՝ իմ ընկերոջ հանդեպ։
Ես նորից քայլ կատարեցի նրա կողմը։ Բայց նա ընկրկեց, կատաղի զայրացավ։
— Ես կխոսեմ ձեզ հետ միայն այն դեպքում, եթե կանգնած մնաք ձեր տեղում։
Ես այնպես եմ հարգում իմ ընկերոջ անսովոր տաղանդը, որ միշտ ենթարկվում եմ նրա կարգադրություններին՝ երբեմն դրանք նույնիսկ չհասկանալով։ Բայց այս դեպքում իմ մեջ խոսեց մասնագիտական պարտքը։ Հոլմսը թող ինձ կարգադրի ցանկացած պարագայում, բայց հիմա ես բժիշկ եմ հիվանդի սնարի մոտ։
— Հոլմս, — ասացի ես, — ձեր արարքներին հաշիվ չեք տալիս։ Հիվանդը նման է երեխայի։ Դուք ցանկանում եք թե ոչ, բայց ես պետք է ձեզ քննեմ և զբաղվեմ ձեր բուժմամբ։
Նա չարությամբ նայեց ինձ։
— Եթե վզիս բժիշկ են փաթաթում հակառակ իմ կամքի, թող դա լինի այն մարդը, որին ես վստահում եմ։
— Ուրեմն դուք ինձ չե՞ք վստահում։
— Ձեր բարեկամությանն, անշուշտ հավատում եմ։ Բայց փաստը մնում է փաստ։ Դուք, Ուոտսոն, վերջ ի վերջո սովորական բժիշկ եք, շատ սահմանափակ փորձով և որակավորմամբ։ Ինձ համար ծանր է ձեզ նման բաներ ասելը, բայց ես ուրիշ ելք չունեմ։
Ես իսկապես վիրավորված էի։
— Ձեզ անվայել բաներ եք ասում, Հոլմս։ Դրանք վկայում են ձեր նյարդային համակարգի քայքայված լինելը։ Բայց եթե ինձ չեք վստահում, ես ձեր գլխին չեմ փաթաթի իմ ծառայությունը։ Թույլ տվեք ձեզ մոտ բերել սըր Ջասպեր Միքին կամ Պենրոզ Ֆիշերին, կամ էլ Լոնդոնի ցանկացած լավագույն բժշկին։ Այսպես թե այնպես, ինչ-որ մեկը պետք է ձեզ օգնություն ցույց տա։ Իսկ եթե կարծում եք, որ ես պետք է հանգիստ կանգնեմ ու նայեմ, թե դուք ինչպես եք մահանում, ապա չարաչար սխալվում եք։
— Դուք իմ բարին եք ցանկանում, Ուոտսոն, — ասաց Հոլմսը մեղմ հառաչանքով, — բայց եթե ցանկանում եք, ես կապացուցեմ ձեզ ձեր անգիտությունը։ Ասացեք խնդրեմ, դուք ի՞նչ գիտեք Տապանուլի գավառի տենդի կամ ֆորմոզյան սև խոցի մասին։
— Ես դրանց մասին երբեք չեմ լսել։
— Արևելքում, Ուոտսոն, գոյություն ունեն շատ տարօրինակ հիվանդություններ, որոնք բազում շեղումներ ունեն ընդհանուր կանոններից։ — Ամեն մի նախադասությունից հետո Հոլմսը կանգ էր առնում, ուժ հավաքելու համար։ — Ես դա հասկացա վերջերս՝ մի բժշկա֊քրեական բնույթի հետաքննության հետ։ Հավանաբար, հենց այդ քննության ընթացքում էլ վարակվեցի։ Ինձ օգնելը ձեր ուժերից վեր է։
— Գուցե և այդպես է։ Բայց ես պատահաբար իմացա, որ արևադարձային հիվանդությունների գծով աշխարհում ամենախոշոր գիտակ դոկտոր Էնսթրին հիմա գտնվում է Լոնդոնում։ Մի առարկեք, Հոլմս, ես անմիջապես կգնամ նրա ետևից։
Ես կտրուկ շրջվեցի դեպի դուռը։
Երբեք նման ցնցում չէի ապրել։ Մահամերձը վագրի ոստյունով ակնթարթորեն փակեց ճանապարհս։
Ես լսեցի պտտվող բանալու կտրուկ ձայնը։ Հաջորդ րոպեին Հոլմսը դարձյալ փլվեց մահճակալին՝ շնչահեղձ լինելով էներգիայի այդ անհավանական բռնկումից։
— Դուք ինձնից բանալին ուժով չեք խլի, Ուոտսոն, բռնվեցիք, իմ ընկեր։ Ստիպված այստեղ պիտի նստեք այնքան, մինչև ձեզ բաց թողնեմ։ Բայց դուք մի բռնկվեք։ — Նա խոսում էր կցկտուր, դժվարությամբ տեղը բերելով շնչառությունը։ — Դուք ցանկանում եք ինձ օգնել, դրանում չեմ կասկածում։ Թող ձեր ասածը լինի, միայն թե ժամանակ տվեք ուժերս հավաքեմ։ Մի քիչ համբերեք, Ուոտսոն։ Հիմա ժամը չորսն է։ Վեցին ձեզ բաց կթողնեմ։
— Բայց դա անմտություն է, Հոլմս։
— Ընդամենը երկու ժամ, Ուոտսոն։ Վեցին դուք կգնաք, հավատացնում եմ։ Կհամբերե՞ք։
— Դուք ինձ ընտրության հնարավորություն չեք տալիս։
— Իսկապես։ Շնորհակալ եմ, Ուոտսոն, ես ինքս կարող եմ ուղղել վերմակը։ Ինձնից հեռու մնացեք։ Մի պայման ևս, Ուոտսոն, դուք կբերեք ոչ թե բժիշկ Էնսթերին, այլ նրան, ում ինքս կցանկանամ։
— Համաձայն եմ։
— Սա առաջին խելոք խոսքն էր, որ դուք ասացիք ձեր այստեղ գտնվելուց ի վեր, Ուոտսոն։ Իսկ հիմա զբաղվեք, այ այնտեղ, գրադարակի վրա դրված գրքով։ Ես մի քիչ հոգնեցի… Հետաքրքիր է, ի՞նչ է զգում էլեկտրական մարտկոցը, երբ փորձում է հոսանք հաղորդել տախտակի միջով… Ժամը վեցին մենք կշարունակենք մեր խոսակցությունը, Ուոտսոն։
Բայց այդ խոսակցությունը շարունակելու բախտ վիճակվեց նշանակված ժամից շատ ավելի շուտ, այնպիսի պարագաներում, որոնք ինձ պակաս չցնցեցին, քան Հոլմսի թռիչքը դեպի դուռը։ Մի քանի րոպե ես կանգնեցի՝ նայելով անկողնում անխոս պառկած հիվանդին։ Հոլմսի դեմքը համարյա ծածկված էր վերմակով, թվում էր, քնած է։
Ես ի վիճակի չէի կարդալ և սկսեցի սենյակում քայլել՝ նայելով պատերին կախված հայտնի հանցագործների լուսանկարները։ Այդպես աննպատակ, մի տեղից մյուսը անցնելով, ես վերջապես հասա բուխարուն։ Բուխարու վրա անկանոն ընկած էին ծխամորճեր, բժշկական ասեղներ, դանակներ, ատրճանակի գնդակներ և այլն։ Իմ ուշադրությունը գրավեց սև ու սպիտակ նախշերով զարդարված փղոսկրյա, շարժական կափարիչով փոքրիկ տուփը։ Շատ գեղեցիկ իր էր, և ես արդեն երկարել էի ձեռքս, որ վերցնեի, ավելի լավ նայեի, բայց…
Հոլմսը ճչաց այնպիսի սուր, ականջ ծակող ձայնով, որ նրան հավանորեն լսեցին փողոցի հեռավոր ծայրում։ Մարմինս փշաքաղվեց։ Մազերս ցցվեցին այդ սարսափելի ձայնից։ Շրջվելով, տեսա Հոլմսի աղավաղված դեմքը, նրա խելացնոր հայացքը։ Քարացա՝ ձեռքիս մեջ սեղմելով փոքրիկ տուփը։
— Դրեք տեղը, Ուոտսոն։ Անմիջապես տեղը դրեք։
Եվ երբ տուփը տեղը դրեցի, նա թեթևացած շունչ քաշեց ու ետ ընկավ բարձին։
— Տանել չեմ կարողանում, երբ ձեռք են տալիս իմ իրերին։ Չէ որ դուք գիտեք։ Եվ ինչ եք անընդհատ քայլում, անտանելի է։ Դուք ձեր հիվանդին խելագարության հասցնելու ընդունակ բժիշկ եք։ Նստեք և թողեք, որ հանգստանամ։
Այս ընդհանրացումը ինձ վրա թողեց ծանր տպավորություն։ Սովորաբար զուսպ Հոլմսին ոչ հատուկ վայրի, անառիթ բռնկումը, կոպտությունը ցույց տվեցին, թե ինչպես է խորացել նրա նյարդային համակարգի քայքայվածությունը։
Պայծառ ուղեղի մթագնում․ ի՞նչը կարող է ավելի ցավալի լինել։
Ընկճված տրամադրությամբ ես հանդարտ նստեցի աթոռին, մինչև հասավ նշված ժամը։ Հոլմսը, հավանորեն, նույնպես հետևում էր ժամացույցին։ Երբ սլաքները ցույց տվեցին վեցը, նա խոսեց նույն տենդագին գրգռվածությամբ։
— Ուոտսոն, — հարցրեց նա, — դուք մանր դրամ ունե՞ք։
— Այո։
— Արծա՞թ։
— Այո, զգալի քանակությամբ։
— Իսկ ինչքա՞ն կես կրոնանոց ունեք։
— Հինգ հատ։
— Քիչ է, շատ քիչ, — բացականչեց նա, — ինչպիսի անախորժություն։ Բայց դուք, այնուամենայնիվ, դրանք դրեք ձեր գրպանիկը, իսկ մնացած ամբողջ դրամը դրեք ձեր անդրավարտիքի ձախ գրպանը։ Շնորհակալ եմ։ Սա ինչ-որ չափով ձեզ կհավասարակշռի։
Դա արդեն բացարձակ խելացնորություն էր։ Նա ցնցվեց, ոչ այն է հազաց, ոչ այն է հեծկլտաց։
— Այժմ վառեք լուսամփոփը, Ուոտսոն։ Արտակարգ զգույշ եղեք։ Գազը հարկավոր է կիսով չափ բացել։ Խնդրում եմ զգույշ եղեք։ Լավ է, շնորհակալ եմ։ Ոչ, վարագույրները մի քաշեք։ Հիմա, Ուոտսոն, տեսնու՞մ եք շաքարի ունելին։ Խնդրեմ, դրանով վերցրեք բուխարու վրայի այդ սև տուփը։ Զգույշ դրեք այստեղ, սեղանի վրա, թղթերի մոտ։ Շատ լավ։ Դե, իսկ հիմա գնացեք և բերեք Քելվերթոն Սմիթին․ Լոուեր-Բերկ-սթրիթ, տուն տասներեք։
— Երբեք չեմ լսել այդպիսի անուն, — ասացի ես։
— Շատ հնարավոր է, թանկագին Ուոտսոն։ Եվ գուցե ձեզ զարմացնի, որ աշխարհում այս հիվանդության լավագույն գիտակը ոչ թե բժիշկ է, այլ պլանտատոր։ Քելվերթոն Սմիթը Սումատրայի մշտական բնակիչ է և այնտեղ մեծ համբավ ունի, իսկ Լոնդոն գործով է եկել։ Այս հիվանդուցյան բռնկումը իր պլանտացիաներում, որոնք գտնվում են բժշկական հիմնարկություններից հեռու , ստիպեցին նրան անձամբ զբաղվելու հիվանդության ուսումնասիրությամբ, և նա զգալի հաջողության հասավ։ Սմիթը շատ գործնական մարդ է։ Ես չէի ցանկանում ձեզ ժամը վեցից շուտ թողնել, իմանալով, որ նրան տանը չեք գտնի։ Եթե ձեզ հաջողվի համոզել նրան, որ գա ինձ մոտ և գործադրի իր բացառիկ գիտելիքները բժշկության այս ասպարեզում, ապա նա անտարակույս ինձ կօգնի։
Ես վերապատմում եմ Հոլմսի ասածները, որպես մի կապակցված ամբողջություն։ Իրականում դրանք ընդհատվում էին հևոցներով և ձեռքի ջղաձիգ շարժումներով, որոնք նրա տանջանքների վկայությունն էին։ Դեմքի տենդագին կարմրությունը ավելի վառ դարձավ։ Աչքերը ավելի ուժգին էին փայլում մուգ ակնախորշերում, ժամանակ առ ժամանակ սառը քրտինքը պատում էր ճակատը։ Այսուհանդերձ, նա պահում էր իր հանգիստ, հստակ խոսվածքը։
Վերջին րոպեներին անգամ նա հավատարիմ կմնա ինքն իրեն։
— Դուք նրան մանրամասն պատմեք իմ վիճակի մասին, — ասաց նա։ — Նկարագրեք ինչպիսի տպավորություն եմ թողել ձեզ վրա։ Ասացեք, որ ես զառանցում եմ, որ ես մահանում եմ… Պարզապես անհասկանալի է, թե ինչու օվկիանոսի ամբողջ հատակը իրենից չի ներկայացնում ոստրեների մի ընդհանուր զանգված։ Չէ՞ որ նրանք այնքան բեղուն են։ Օ՜հ, ես դարձյալ շաղակրատեցի։ Հետաքրքիր է, ինչպես է ուղեղն ինքն իրեն վերահսկում… Ես ի՞նչ էի ասում, Ուոտսոն։
— Դուք ինձ ցուցում տվիք Քելվերթոն Սմիթի մասին։
— Ախ, այո, հիշում եմ։ Իմ կյանքը նրանից է կախված, Ուոտսոն։ Աշխատեք նրան համոզել։ Իմ ու նրա հարաբերությունները վատ են։ Նրա քրոջ որդին մահացավ, Ուոտսոն… Ես վատ բան կասկածեցի, և նա դա զգաց։ Պատանին մահացավ սարսափելի տանջանքներով։ Սմիթը չարացած է ինձ վրա։ Ցանկացած ձևով մեղմեք նրան, Ուոտսոն։ Խնդրեք նրան, աղաչեք, ինչ գնով ուզում է լինի նրան այստեղ բերեք։ Միայն նա կարող է ինձ փրկել, միայն նա…
— Խոստանում եմ նրան բերել ինձ հետ, եթե անգամ հարկադրված լինեմ գրկած կառք նստեցնել։
— Ոչ, դա պետք չէ։ Պետք է համոզեք նրան գալ։ Իսկ ինքներդ կվերադառնաք ավելի շուտ։ Մի ինչ-որ պատրվակ մտածեք, որպեսզի նրա հետ չգաք։ Չմոռանաք, Ուոտսոն, ինձ անհարմար վիճակի մեջ չդնեք։ Չէ որ դուք ինձ երբեք հուսախաբ չեք արել… Կարելի է չկասկածել, որ բնության ինչ-որ ուժեր արգելակում են դրանց բազմացմանը։ Ես և դուք, Ուոտսոն, միասին արեցինք այն ամենը, ինչ կարող էինք։ Մի՞թե ամբողջ աշխարհը պետք է լցվի ոստրեներով։ Ոչ, ոչ, դա շատ սարսափելի է։ Ինչքան կարող եք ստույգ պատմեք ձեր տպավորությունները։
Ես գնացի, ինձ հետ տանելով այդ խելացի մարդու կերպարը, որը թոթովում էր երեխայի պես։ Երբ նա ինձ տվեց բանալին, գլխումս մի պայծառ միտք հղացավ, բանալին վերցնել ինձ հետ, որպեսզի Հոլմսը չփորձի փակվել սենյակում։ Միսիս Հադսոնը արցունքոտ աչքերով ինձ սպասում էր միջանցքում։ Հեռանալով լսեցի, թե ինչպես Հոլմսը բարձր, բարակ ձայնով սկսեց երգել ինչ-որ անմիտ մի երգ։ Մինչ ես փողոցում կառք էի կանչում, մշուշի միջից ինձ մոտեցավ մի մթին կերպարանք։
— Ինչպե՞ս է Հոլմսի առողջությունը, — հարցրեց ձայնը։
Դա իմ վաղեմի ծանոթ տեսուչ Մորտոնն էր, Սկոտլանդ-Յարդից, քաղաքացիական հագուստով։
— Շատ վատ, — պատասխանեցի ես։
Նրա հայացքը ինձ շատ տարօրինակ թվաց։ Եթե դա շատ անհավատալի չլիներ, կմտածեի, որ պատուհանից ընկնող լույսի ներքո նրա դեմքին գոհունակություն հայտնվեց։
― Այո, ես այդ մասին լսել եմ, ― ասաց նա։
Կառքը մոտեցավ, և մենք բաժանվեցինք։
Լոուեր-Բերկ-սթրիթը ներկայացնում էր գեղեցիկ շենքերի մի երկար շարք՝ Նոտինգ-հիլի և Քենսինգթոնի միջև։ Շենքը, որի առաջ կանգ առավ կառքը, խստաբարո էր և պատկառազդու․ հնաոճ երկաթյա ցանկապատ, երկփեղկանի ծանր դուռ՝ փայլուն պղնձե բռնակներով։ Ընդհանուր տպավորությանը համապատասխանում էր հսկա ծառայապետը, որը հայտնվեց շեմին՝ էլեկտրական ջահի վարդագույն փայլի ներքո։
— Այո, միստր Քելվերթոն Սմիթը տանն է, դոկտոր Ուոտսոն։ Լավ, սըր, եթե կարելի է, տվեք, խնդրեմ, ձեր այցեքարտը։
Հավանաբար, իմ անունն ու մասնագիտությունը արժանի տպավորություն չգործեցին միստր Քելվերթոն Սմիթի վրա։ Կիսաբաց դռան ճեղքից ջղային, սուր ձայն լսեցի։
— Ո՞վ է, նրան ի՞նչ է հարկավոր։ Սթեփլս, ձեզ քանի անգամ եմ ասել, որ երբ աշխատում եմ, ինձ խանգարել չի կարելի։
Լսվեցին ծառայապետի հանդարտ և հանգստացնող բացատրությունները։
— Ես նրան չեմ ընդունի, Սթեփլս։ Նման բաներ չեմ հանդուրժում։ Ես տանը չեմ, այդպես էլ ասացեք նրան։ Եթե նրան պետք եմ, թող վաղն առավոտյան գա կամ ընդհանրապես թող չգա։
Ես պատկերացրի, թե ինչպես է Հոլմսն անկողնում տանջվում և րոպեները հաշվում՝ սպասելով օգնության։ Փափկանկատության ժամանակ չկար։ Հոլմսի կյանքը կախված էր իմ եռանդից և հաստատակամությունից։ Նախքան ծառայապետը ինձ կհայտներ իր տիրոջ պատասխանը, մի կողմ հրեցի նրան և սենյակ մտա։
Բուխարու դիմացի բազկաթոռին նստած մարդը կատաղի, ականջ ծակող գոռոցով վեր թռավ տեղից։ Ես տեսա կոպիտ դիմագծերով, մսեղ կրկնակզակով մի խոշոր, դեղին դեմք, որն իր զայրացած մոխրագույն աչքերով ինձ էր նայում թավամազ, դեղին հոնքերի տակից։ Վարդագույն, ճաղատ գլուխը ծածկված էր թեք դրած թավշյա թասակով։ Տանտիրոջ գանգը մեծ էր։ Բայց հայացքս սահեցնելով, զարմանքով տեսա, որ նրա մարմինը փոքր է, հիվանդոտ, կորացած ուսերով ու մեջքով։ Հավանաբար, մանուկ հասակում ռախիտ էր անցկացրել։
— Սա ի՞նչ է նշանակում, — բղավեց նա բարձր, ճղճղան ձայնով։ — Ի՞նչ է նշանակում այս ներխուժումը։ Չէ՞ որ ես հրամայեցի ձեզ հայտնել, որ դուք վաղը առավոտյան գաք։
— Ներեցեք, — ասացի ես, — բայց այս գործն անհետաձգելի է։ Միստր Շերլոկ Հոլմսը…
Իմ ընկերոջ անունը զարմանալի տպավորություն գործեց մարդուկի վրա։ Զայրույթն անմիջապես անցավ, դեմքը դարձավ լարված և ուշադիր։
— Դուք Հոլմսի կողմի՞ց եք, — հարցրեց նա։
— Հենց հիմա նրա մոտից եմ գալիս։
— Ի՞նչ է պատահել Հոլմսին։
— Նա շատ, շատ հիվանդ է։ Այդ պատճառով էլ եկել եմ ձեզ մոտ։
Տանտերն ինձ մատնացույց արեց աթոռը, իսկ ինքը շրջվեց դեպի իր բազկաթոռը։ Բուխարու վրայի հայելու մեջ մի պահ առկայծեց նրա դեմքը։ Ես կարող էի երդվել, որ նրա դեմքին հայտնվեց գարշելի, չար մի քմծիծաղ։ Բայց ես ինձ անմիջապես համոզեցի, որ դա նյարդային ջղաձգություն է։ Քիչ անց, երբ նորից շրջվեց իմ կողմը, նրա դեմքն անկեղծ ցավ էր արտահայտում։
— Ցավալի է լսելը, — ասաց նա։ — Միստր Հոլմսին ես հանդիպել եմ միայն գործի բերումով, բայց նրան շատ եմ հարգում ինչպես տաղանդի, այնպես էլ մարդկային արժանիքների համար։ Նա հանցագործությունների գիտակ է, իսկ ես՝ հիվանդությունների։ Նա զբաղվում է ոճրագործություններով, իսկ ես՝ մանրեներով։ Ահա իմ կալանավորները, — շարունակեց նա, ցույց տալով շշերի և անոթների շարքը, որոնք շարված էին պատի մոտ դրված սեղանին։ — Այստեղ իրենց պատժաչափն են անցկացնում հույժ վտանգավոր հանցագործները։
— Իմանալով ձեր բանիմացությունը, Հոլմսն ինձ ուղարկեց ձեզ մոտ։ Նա արտակարգ բարձր է գնահատում ձեզ և գտնում է, որ ողջ Լոնդոնում միայն դուք եք ի վիճակի օգնելու իրեն։
Մարդուկը ցնցվեց, և նրա թասակն ընկավ հատակին։
— Իսկ ինչու՞, — հարցրեց նա, — ինչու՞ է միստր Հոլմսը կարծում, որ ես կարող եմ օգնել իրեն։
— Որովհետև դուք արևելյան հիվանդությունների գիտակ եք։
— Իսկ ինչու՞ է ենթադրում, որ հենց արևելյան հիվանդությամբ է վարակված։
— Որովհետև հարկ է եղել աշխատելու նավաշինարանում, չինացի նավաստիների միջավայրում։
Միստր Քելվերթոն Սմիթը սիրալիր ժպտաց և բարձրացրեց իր թասակը։
— Ահա թե ինչ… — ասաց նա, — հուսով եմ, բանն այնքան էլ վտանգավոր չէ, ինչպես դուք եք ենթադրում։ Որքա՞ն ժամանակ է, որ հիվանդ է։
— Մոտ երեք օր։
— Նա զառանցու՞մ է։
— Ժամանակ առ ժամանակ։
— Հըմ։ Դա վատ է։ Անմարդկային կլիներ չարձագանքել նրա խնդրանքին։ Բոլորովին չեմ սիրում, երբ ընդհատում են իմ աշխատանքը, դոկտոր Ուոտսոն։ Բայց սա բացառիկ դեպք է։ Ես հենց հիմա կգամ ձեզ հետ։
Ես հիշեցի Հոլմսի կարգադրությունը։
— Ինձ սպասում են ուրիշ տեղում, — ասացի ես։
— Լավ, ես մենակ կգնամ։ Միստր Հոլմսի հասցեն ես ունեմ։ Կես ժամից այնտեղ կլինեմ։
Նվաղած սրտով մտա Հոլմսի ննջարանը։ Այդ ընթացքում կարող էր կատարվել վատթարագույնը։ Սակայն ես մեծ ուրախությամբ տեսա, որ նրա վիճակը զգալիորեն բարելավվել է։ Ճիշտ է, դեմքը դեռ մեռելային դալկություն ուներ, բայց նրա զառանցանքից հետք անգամ չէր մնացել։ Չնայած խոսում էր տկար ձայնով, բայց սովորականից ավելի պարզ ու առույգ։
— Դուք նրան տեսա՞ք, Ուոտսոն։
— Այո, նա հիմա կգա։
— Հիանալի է Ուոտսոն, հիանալի։ Դուք ամենալավագույն բանբերն եք։
— Նա ցանկանում էր ինձ հետ գալ։
— Դա չէր կարելի թույլ տալ, Ուոտսոն, դա պարզապես անհնարին էր։ Նա հարցրե՞ց հիվանդության պատճառների մասին։
— Ես նրան ասացի Իստ-Էնդի նավաստիների մասին։
— Ճիշտ է։ Դուք կատարել եք այն ամենը, ինչ կարող էր անել միայն իսկական ընկերը։ Այժմ, Ուոտսոն, դուք կարող եք չքվել բեմից։
— Ես պետք է սպասեմ և լսեմ նրա կարծիքը, Հոլմս։
— Իհարկե։ Բայց ես հիմք ունեմ ենթադրելու, որ նա իր կարծիքը ավելի անկեղծ կհայտնի, եթե կարծի, որ երկուսով ենք։ Իմ մահճակալի գլխամասի ետևում, Ուոտսոն, ձեզ համար բավականին տեղ կա։
— Թանկագին Հոլմս։
— Վախենում եմ, որ դուք ընտրություն կատարելու հնարավորություն չունեք, Ուոտսոն։ Սենյակում թաքնվելու ուրիշ տեղ չկա, դա լավ է, կասկածներ չի առաջացնի։ Բայց այստեղ, Ուոտսոն, այստեղ, կարծում եմ, ոչ մի բանով վտանգի չենք դիմում։
Նա անսպասելիորեն նստեց անկողնում։ Նրա սմքած դեմքը լի էր վճռականությամբ։
— Ես անիվների թխկթխկոց եմ լսում, Ուոտսոն։ Արագ, եթե միայն սիրում եք ինձ։ Եվ չշարժվեք, ինչ էլ որ պատահի, լսու՞մ եք։ Ինչ էլ որ պատահի, հասկանալի՞ է։ Չխոսեք, չշարժվեք։ Միայն, որքան կարելի է ուշադիր լսեք։
Նույնքան անսպասելի էլ ուժերը լքեցին նրան, և նրա պարզ, հրամայական խոսվածքը փոխվեց զառանցող մարդու թույլ, անհասկանալի մտմտոցի։
Իմ թաքստոցից, ուր այնպես անսպասելիորեն հայտնվեցի, լսեցի աստիճաններով բարձրացող ոտնաձայներ, հետո՝ ննջարանի դռան բացվել-փակվելու ձայնը։ Իսկ հետո, ի զարմանս ինձ, հետևեց երկար լռություն, որն ընդհատվում էր միայն հիվանդի խորը շնչառությամբ։ Պատկերացրի, թե ինչպես է մեր այցելուն կանգնել անկողնու մոտ և նայում մահամերձին։ Վերջապես այդ տարօրինակ լռությունը խախտվեց։
— Հո՛լմս, — բացականչեց Սմիթը համառ տոնով, ինչպես արթնացնում են քնածին, — Հո՛լմս, դուք ինձ լսու՞մ եք։
Ես խշխշոց լսեցի․ թվաց, թե նա կոպտորեն ցնցում է հիվանդի թիկունքը։
— Այդ դու՞ք եք, միստր Սմիթ, — շշնջաց Հոլմսը։ — Ես հույս չունեի, թե կգաք։
Սմիթը ծիծաղեց․
— Այլ կերպ հնարավոր չէր, — ասաց նա։ — Համենայն դեպս, ինչպես տեսնում եք, ես այստեղ եմ։ Չարը հատուցում եմ բարով, Հոլմս, չարը՝ բարով։
— Հիանալի է, դա մեծ ազնվություն է ձեր կողմից։ Ես բարձր եմ գնահատում ձեր գիտելիքները։
Մեր այցելուն քմծիծաղեց։
— Բարեբախտություն է, որ ողջ Լոնդոնում միայն դուք եք ընդունակ դա գնահատելու։ Դուք գիտե՞ք ինչ է կատարվում ձեզ հետ։
— Այն նույնը, — ասաց Հոլմսը։
— Ահա թե ինչ։ Դուք ճանաչու՞մ եք ախտանիշները։
— Այո, բավականին լավ։
— Դե ինչ, շատ հնարավոր է, Հոլմս։ Շատ հնարավոր է, որ սա հենց նույն հիվանդությունն է, որ կա։ Եթե այդպես է, ապա ձեր գործերը վատ են։ Խեղճ Վիկտորը մահացավ չորրորդ օրը, բայց նա երիտասարդ էր, առողջ։ Ձեզ այն ժամանակ շատ տարօրինակ թվաց, որ նա Լոնդոնի կենտրոնում վարակվեց ասիական այդ հազվագյուտ հիվանդությամբ, որն էլ հենց ինքս հատուկ ուսումնասիրում եմ։ Զարմանալի զուգադիպություն։ Դուք դա ճարպկորեն նկատեցիք, բայց այնքան էլ մեծահոգություն չէր պնդել որ այդտեղ կարելի էր նկատել և՛ պատճառը, և՛ հետևանքը։
— Ես գիտեի, որ դա ձեր ձեռքի գործն էր։
— Ահա թե ինչ, դուք գիտեի՞ք։ Բայց ոչինչ չկարողացաք ապացուցել։ Իսկ լա՞վ էր, որ սկզբում իմ դեմ այդպիսի մեղադրանք առաջ քաշեցիք, բայց հենց հայտնվեցիք փորձանքի մեջ, սկսեցիք իմ առաջ սողալով օգնություն խնդրել։ Դա ինչպե՞ս անվանել, հը՞։
Ես լսեցի հիվանդի խռպոտ, դժվարացող շնչառությունը։
— Ջուր տվեք ինձ, — շնչահեղձ շշնջաց Հոլմսը։
— Շուտով ձեր վերջը կգա, սիրելիս։ Բայց առանց ձեզ հետ խոսելու չեմ հեռանա։ Միայն այդ պատճառով է, որ ձեզ ջուր եմ մատուցում։ Վերցրեք։ Մի թափեք։ Դուք հասկանու՞մ եք, թե ինչ եմ ասում։
Հոլմսը հառաչեց։
― Օգնեք ինձ ինչով կարելի է։ Մոռանանք անցյալը… ― շշնջաց նա։ ― Ես գլխիցս դեն կնետեմ այդ գործը։ Երդվում եմ։ Միայն բուժեք ինձ, ես ամեն ինչ կմոռանամ։
― Ի՞նչը կմոռանաք։
― Վիկտոր Սևեջի մահը։ Դուք հիմա խոստովանեցիք ձեր հանցանքը։ Ես կմոռանամ դա։
― Կարող եք մոռանալ կամ հիշել, ինչպես ձեզ հարմար է։ Ես ձեզ չեմ տեսնի վկաների շարքում։ Դուք ուրիշ տեղ կլինեք, իմ թանկագին Հոլմս։ Դե լավ, դուք գիտեք, թե ինչից է մահացել իմ քրոջ որդին, բայց հիմա խոսքը նրա մասին չէ, այլ ձեր։
― Այո, այո։
― Ձեր բարեկամը, որին ուղարկել էիք իմ ետևից (նրա անունը չեմ հիշում) ասաց, որ այս հիվանդությամբ վարակվել եք Իստ֊Էնդում, նավաստիներից։
― Ես միայն այդպես կարող եմ դա բացատրել։
― Եվ դուք հպարտանում եք ձեր խելքով, Հոլմս։ Դուք ձեզ համարում եք մեծ կռահող, ճի՞շտ է։ Բայց ձեզնից խելոք ինչ֊որ մեկը գտնվեց։ Հապա մտածեք, Հոլմս, դուք չէի՞ք կարող այդ հիվանդությամբ վարակվել ուրիշ ճանապարհով։
— Ես չեմ կարող մտածել։ Գլուխս չի աշխատում։ Հանուն բոլոր սրբերի, օգնեք…
— Այո, ես ձեզ կօգնեմ, կօգնեմ հասկանալու, թե ինչն ինչոց է։ Ես ցանկանում եմ, որ դուք իմանաք այդ մասին նախքան մեռնելը։
— Ցավերս մեղմելու համար որևէ բան տվեք ինձ։
— Հա՜, ձեզ մոտ ցավե՞ր սկսվեցին։ Այո, իմ բեռնակիրները ևս կաղկանձում էին մեռնելուց առաջ։ Այնպիսի զգացողությու՞ն ունեք, ինչպես ջղաձգության ժամանակ։
— Այո, այո, սա ջղաձգություն է։
— Ոչինչ, լսելուն դրանք չեն խանգարում։ Լսե՛ք։ Դուք չէի՞ք կարող հիշել մի ինչ-որ տարօրինակ իրադարձություն ձեր կյանքում, որ կատարված լիներ մինչև ձեր հիվադանալը։
— Ոչ, ոչ, ոչինչ։
— Լավ մտածեք։
— Ես չափազանց թույլ եմ, որպեսզի մտածեմ։
— Դե, այդ դեպքում ես ձեզ կօգնեմ։ Դուք փոստով ոչինչ չե՞ք ստացել։
— Փոստո՞վ։
— Օրինակ՝ տուփ։
— Ես թուլանում եմ, ես մեռնում եմ…
— Լսեք, Հոլմս։ — Նա հավանաբար թափահարեց մահամերձի ուսը (ես հազիվ էի կարողանում տեղս նստած մնալ): — Դուք պետք է ինձ լսեք։ Հիշու՞մ եք փղոսկրյա տուփը։ Դուք այն ստացաք չորեքշաբթի օրը։ Դուք այն բացեցիք… Հիշու՞մ եք։
— Այո, այո, ես այն բացեցի, այնտեղ սուր զսպանակ կար։ Ինչ-որ կատակ էր…
— Դա կատակ չէր։ Դրանում շուտով կհամոզվեք։ Ինքներդ ձեզ մեղադրեք, դուք հիմար մարդ եք։ Ձեզ ո՞վ խնդրեց կանգնել իմ ճանապարհին։ Եթե դուք ինձ չանհանգստացնեիք, ես ձեզ ոչ մի չարիք չէի պատճառի։
— Հիշեցի։ — Հոլմսը շնչահեղձ էր լինում։ — Զսպանակը։ Ես արնոտվելու աստիճան քերծվեցի։ Ահա այդ տուփն այնտեղ է, սեղանի վրա։
— Դա է, որ կա։ Եվ հիմա այն կանհետանա իմ գրպանում։ Այդպիսով, այստեղ ոչ մի հանցանշան չի մնա։ Դե, ահա, Հոլմս, դուք այժմ գիտեք ճշմարտությունը և կմահանաք այն գիտակցությամբ, որ ես ձեզ սպանեցի։ Դուք շատ բան գիտեք Վիկտոր Սևեջի մահվան մասին, այդ պատճառով էլ ես ստիպեցի ձեզ կիսել նրա ճակատագիրը։ Դուք շուտով կմահանաք, Հոլմս։ Ես կնստեմ այստեղ և կնայեմ, թե ինչպես եք մահանում։
Հոլմսի ձայնը իջավ համարյա անորոշ շշնջոցի։
— Ի՞նչ, — հարցրեց Սմիթը, — բարձրացնեմ լուսամփոփի գա՞զը։ Ձեր աչքերն արդեն մթնու՞մ են։ Հաճույքով։ Ես կբարձրացնեմ գազը, որպեսզի ձեզ լավ տեսնեմ։ — Նա մոտեցավ լուսամփոփին, և սենյակն ակնթարթորեն ողողվեց լույսով։ ― Ուրիշ ոչ մի ծառայություն պետք չէ՞ մատուցել ձեզ, իմ ընկեր։
— Լուցկի և ծխախոտ։
Ես ուրախությունից հազիվ չճչացի։ Հոլմսը խոսեց իր բնական ձայնով։ Ճիշտ է, մի փոքր թույլ, բայց հենց այնպիսի տոնով, որ ես շատ լավ գիտեի։ Հետևեց երկարատև մի դադար, և ես զգացի, որ Քելվերթոն Սմիթն անխոս զարմանքով նայում է Հոլմսին։
— Սա ի՞նչ է նշանակում․ — վերջապես հարցրեց նա չոր, կտրուկ ձայնով։
— Դերը խաղալու լավագույն միջոցը կերպարի մեջ մտնելն է, — ասաց Հոլմսը։ — Հավատացնում եմ ձեզ, որ երեք օր բերանս ոչինչ չեմ դրել, մինչև դուք սիրալիր կերպով մի բաժակ ջուր չտվեցիք։ Բայց բոլորից դժվարը չծխելն է։ Ահա և ծխախոտը (ես լսեցի լուցկու չրթոցը)։ Դե, ահա ես անմիջապես ինձ լավ զգացի։ Օհո՜, ինձ թվում է, լսում եմ ընկերոջս քայլերի ձայնը։
Դրսից ոտնաձայներ լսվեցին։ Դուռը բացվեց, և հայտնվեց տեսուչ Մորտոնը։
— Ամեն ինչ կարգին է, կարող եք տանել, — ասաց Հոլմսը։
— Դուք ձերբակալված եք Վիկտոր Սևեջի սպանության մեջ մեղադրվելու համար, — ասաց տեսուչը։
— Եվ կարող եք ավելացնել․ Շերլոկ Հոլմսի դեմ ուղղված մահափորձի համար, — ծիծաղելով նկատեց ընկերս։ — Միստր Քելվերթոն Սմիթը, որպեսզի զուր չանհանգստացնի հիվանդին, ինքը տվեց ազդանշանը՝ ուժեղացնելով գազի լույսը։ Ի միջի այլոց, ձերբակալվածի պիջակի աջ գրպանում մի փոքրիկ տուփ կա։ Այն պետք է վերցնել։ Շնորհակալ եմ։ Դրա հետ հարկավոր է զգույշ վարվել։ Դա դրեք այստեղ։ Այն պետք կգա դատարանում։
Հանկարծակի թռիչքի ձայն լսվեց, պայքար, որն ուղեկցվեց երկաթների զընգոցով և ցավի ճչոցով։
— Միայն ձեզ կխեղանդամեք, — ասաց տեսուչը։ — Հանգիստ կանգնեք։
Եվ ես լսեցի, թե ինչպես շրխկացին ձեռնաշղթաները։
— Ահա թե ինչ։ Թակարդ, — բղավեց ճղճղան ձայնը։ — Սա ոչ թե ինձ, այլ ձեզ կնստեցնի մեղադրյալի աթոռին, Հոլմս։ Նա ինձ խնդրեց, որ այստեղ գամ իրեն բուժելու համար։ Ես նրան խղճացի և եկա։ Իր անմիտ կասկածները հաստատելու համար հիմա նա, իհարկե, անհեթեթություններ պետք է բարդի ինձ վրա, իբր ես եմ ասել։ Կարող եք ստել ինչքան ուզում եք, Հոլմս։ Իմ խոսքերը պակաս արժեք չունեն, քան ձերը։
— Աստված իմ, — բացականչեց Հոլմսը։ — Ես բոլորովին մոռացել էի այդ մասին։ Թանկագին Ուոտսոն, հազարապատիկ ներողություն եմ խնդրում։ Մտածել միայն, որ մոռացության եմ տվել ձեզ։ Հարկ չկա ձեզ ծանոթացնել միստր Քելվերթոն Սմիթի հետ։ Որքան հասկանում եմ, դուք այսօր արդեն տեսել եք իրար։ Կառք ունե՞ք, տեսուչ։ Հենց որ հագնվեմ, կգամ ձեր ետևից։ Իմ ներկայությունը կարող է պետք գալ ոստիկանատանը։
Հագնվելով, Հոլմսը մի քանի կտոր թխվածք կերավ, և ծարավը հագեցրեց մի բաժակ հյութով։
— Թվում է, ես երբեք այսպիսի հաճույքով չեմ կերել և խմել, — ասաց նա։ — Ասենք, իմ կյանքը, ինչպես ձեզ հայտնի է, աչքի չի ընկել կանոնավորությամբ, և այսպիսի սխրագործություններ ինձ ավելի հեշտ են հաջողվում, քան ուրիշներին։ Ինձ խիստ անհրաժեշտ էր, որ միսիս Հադսոնը հավատար իմ հիվանդությանը, քանի որ այդ նորությունը նա պետք է ձեզ հաղորդեր, իսկ դուք ձեր հերթին տեղեկացնեք Սմիթին։ Ուոտսոն, դուք չվիրավորվեցի՞ք։ Խոստովանեք, որ ձևացնելը չի պատկանում ձեր բազմաթիվ տաղանդների թվին։ Եթե դուք իմանայիք իմ գաղտնիքը, երբեք չէիք կարողանա համոզել Սմիթին, որ նրա գալը անհրաժեշտություն է, իսկ դա իմ ծրագրի գլխավոր խնդիրն էր։ Ծանոթ լինելով նրա վրեժխնդրությանը, ես հավատացած էի, որ նա կգա իր հանցագործության արդյունքները տեսնելու։
— Բայց ձեր տե՞սքը, Հոլմս, ձեր դեմքի մեռելային գունատությունը…
— Երեք օրվա լրիվ պասը չի զարդարում մարդուն։ Իսկ մնացածը կարելի է վերացնել սպունգով։ Վազելինը՝ ճակատին, շնախաղողը՝ աչքերի մեջ, կարմրաներկը՝ այտերին և մեղրամոմի թաղանթը շուրթերին՝ այս բոլորը միանգամայն բավարար տպավորություն են թողնում։ Իմ մենագրություններից մեկի թեման մտածում եմ նվիրել հիվանդության ձևացմանը, իսկ գործին չվերաբերվող մանրադրամների, ոստրեների և այլնի մասին խոսակցությունը զառանցանքի վատ պատրանք չի թողնում։
— Բայց ինչու՞ ինձ թույլ չտվեցիք մոտենալ ձեզ, քանի որ ոչ մի վարակ չկար։
— Եվ դեռ հարցնու՞մ եք, իմ թանկագին Ուոտսոն։ Դուք կարծում եք, թե ես չե՞մ գնահատում ձեր բժշկական գիտելիքները։ Մի՞թե կարող էի հուսալ, որ ձեր փորձված աչքը չէր նկատի ջերմաստիճանի և զարկերակի փոփոխության բացակայությունը մահամերձի մոտ։ Չորս քայլի վրա ես դեռ կարող էի ձեզ խաբել։ Իսկ եթե դա ինձ չհաջողվեր, ինչպե՞ս այստեղ կբերեիք Սմիթին։ Ոչ, Ուոտսոն, ձեռք մի տվեք տուփին։ Եթե դրան նայեք կողքից, կարող եք տեսնել, թե հատկապես որտեղից է հայտնվում զսպանակը, երբ բացում եք տուփը։ Հավանորեն, մի ինչ-որ հարմարանքի օգնությամբ է սպանվել խեղճ Սևեջը, որը կանգնած էր այս ճիվաղի և ժառանգության միջև։ Ինչպես գիտեք, ես ստանում եմ փոստային ամենատարբեր առաքումներ և սովոր եմ իմ անունով ստացված բոլոր ծանրոցներին վերաբերվել կասկածանքով։ Ինձ համար պարզ էր, համոզելով Սմիթին, որ իր չարամիտ ծրագիրն իրագործված է, ես կարող էի նրանից խոստովանություն կորզել։ Իմ հիվանդությունը ես խաղացի իսկական դերասանին հատուկ եռանդով։ Շնորհակալ եմ ձեզնից, Ուոտսոն։ Իսկ այժմ օգնեք ինձ, խնդրեմ, հագնելու վերարկուս։ Երբ մենք մեր գործերը վերջացնենք ոստիկանատանը, հուսով եմ, ավելորդ չի լինի մտնել Սիմփսոնի մոտ ընթրելու։