Changes

Մատանիների Տիրակալը

1 byte removed, 13:11, 30 Ապրիլի 2016
/* Գլուխ երրորդ․ Երեք ճանապարհորդ */
― Լավ գիշեր է լինելու, ― բարձրաձայն ասաց Ֆրոդոն։ ― Հրաշալի է, քայլելը հաճելի կլինի։ Շատ նստեցինք, ազնիվ խոսք։ Կգնամ, իսկ Գենդալֆն արդեն թող ինքը հասնի իմ հետևից։
Նա շրջվեց տան կողմը և իսկույն քարացավ՝ ինչ-որ մոտիկ տեղից՝ երևի Զառիթափ-Նրբանցքից, ձայներ էին լսվում։ Խոսում էին ծեր Գեմջին ու էլի ինչ-որ մեկը․ ձայնն անծանոթ էր, բայց սրտխանության չափ զզվելի։ Օտարականն ինչ-որ բան էր հարցնում՝ լավ չէր լսվում, լսվում էր միայն ծեր Գեմջիի պատասխանը՝ զգուշավոր ու երկյուղած, համարյա թե վախեցած։
― Ոչ, պարոն Պարկինսը մեկնել է։ Այսօր առավոտյան, իմ Սեմն էլ է նրա հետ, ամեն ինչ արդեն տեղափոխել են։ Հենց այդպես էլ տեղափոխել են, ինչ որ չեն վաճառել՝ տեղափոխել են․․․ Իսկ թե ինչու ու ինչի համար՝ դա արդեն իմ գործը չէ․․․ դե և ոչ էլ ձերը։ Հայտնի է, թե ուր՝ Բաքմորի, Ճագարի Գերան է, ինչ է, դա բոլորը գիտեն։ Այ, հրեն՝ ուղիղ ճանապարհ է։ Չէ, ես ինքս չեմ եղել, իմ ինչին է պետք, էնտեղի ժողովուրդը տարած է։ Չէ, ինչ-որ բան հաղորդել հանձն չեմ առնի։ Բարի գիշեր։
Վստահելի
1342
edits