Changes
/* Գլուխ ութ․ Մառախլապատ գերեզմանոցում */
====Գլուխ ութ․ Մառախլապատ գերեզմանոցում====
[[Պատկեր:Barrow.jpg|300px|thumb|right]]
Այդ գիշեր հոբիթները ոչինչ չլսեցին: Միայն առավոտյան կողմ Ֆրոդոյի ականջին հասավ (քնի մե՞ջ էր, թե՞ իրականում) մի քնքուշ մեղեդի և թափանցեց նրա սիրտը, ինչպես անձրևի մոխրագույն վարագույրից թափանցող դժգույն լույսը: Երգը հնչեց ավելի բարձր, վարագույրը կայծկլտաց արծաթով ու հուրհրատեց բյուրեղապակու պես, դանդաղ բացվեց՝ և հոբիթի առջև բացվեց այգաբացի շողերով լուսավորված կանաչ հեռուն։