Changes
/* Գլուխ տասը. Սեմուայս Գեմջիի ընտրությունը */
==== Գլուխ տասը. Սեմուայս Գեմջիի ընտրությունը ====
[[Պատկեր:Shelob.jpg|300px|thumb|right]]
Ֆրոդոն պառկած էր մեջքի վրա, իսկ պիղծ արարածը՝ կռացած նրա վրա, այնքան էր տարված իր զոհով, որ չէր նկատում Սեմին ու չէր լսում նրա բղավոցները, մինչև որ վերջինս բոլորովին չմոտեցավ: Սեմը նկատեց, որ տերը ոտքից գլուխ պարուրված է սարդոստայնով, իսկ հրեշն արդեն բարձրացնում է նրան առջևի հսկայական ոտքերով՝ պատրաստվելով քարշ տալ դեպի իր որջը: Ֆրոդոյի կողքին ընկած էր լուսարձակող էլֆական սուրը, որը նա այդպես էլ չէր կարողացել գործի դնել: Սեմը երկար-բարակ չմտածեց, թե ինչն է իրեն առաջ մղում՝ քաջությու՞նը, հավատարմությու՞նը, թե՞ պարզապես խելագար կատաղությունը. նա ձախ ձեռքով գետնից սրընթաց բարձրացրեց Ֆրոդոյի թուրրը և վայրի ճիչով նետվեց հարձակման: Արտասովոր տեսարան էր, աննախադեպ նույնիսկ գիշատիչ կենդանիների վայրի աշխարհում, որտեղ հաճախ է պատահում այնպես, որ հուսահատված կենդանին, զինված միայն փոքրիկ ատամներով, անձնուրաց պաշտպանում է իր վիրավոր ընկերուհուն՝ հարձակվելով նրա վրա կռացած մեծ ու հաստակաշի գազանի վրա: