Changes
Նմանօրինակ մի բան պատահեց Ֆյոդոր Պավլովիչին, երբ եկավ Ալյոշան։ Ալյոշան «ծակեց նրա սիրտը», որովհետև հոր հետ «ապրեց, տեսավ ամեն ինչ և ոչինչ չդատապարտեց»։ Ավելին, աննախընթաց մի բան բերեց իր հետ, այսինքն արհամարհանքի կատարյալ բացակայություն և, ընդհակառակը, մշտական սիրալիրություն ու լիովին բնական ու անկեղծ նվիրվուծություն ծերունու նկատմամբ, որն այնքան քիչ էր արժանի դրան։ Իր ընտանեկան կապերը կտրած ծեր անառակի համար, որ միայն «գեշություն» էր սիրել մինչ այդ, կատարյալ անակնկալ էր այդ ամբողջը։ Ալյոշայի գնալուց հետո նա ինքն իրեն խսոտովանեց, թե հասկացել է մի բան, որ մինչ այդ չէր ուզում հասկանալ։
Ես արդեն հիշել եմ այս պատմության սկզբում, թե ինչպես էր Գրիգորին ատում Ադելաիդա Իվանովնային՝ Ֆյոդոր Պավլովիչի առաջին կնոջը և Դմիտրի Ֆյոդորովիչի մորը, և թե ինչպես, ընդհակառակը, պաշտպանում էր նրա երկրորդ կնոջը՝ դիվահարին՝ Սոֆյա Իվանովնային, ընդդիմանալով հենց իր տիրոջը և բոլոր նրանց, ում խելքին փչում էր մի վատ կամ թեթևսոլիկ խոսք ասել կնոջ հասցեին։ Այդ դժբախտ կնոջ նկատմամբ Գրիգորիի համակրանքը դարձել էր մի տեսակ սրբություն, այնպես որ քսան տարի հետո էլ ծերունին չէր կարող մինչև իսկ որևէ հոռի ակնարկ հանդուրժել նրա հասցեին և, ով էլ լիներ վիրավորողը, անմիջապես կընդդիմախոսեր։ Գրիգորին արտաքուստ սառն ու ծանրաբարո մարդ էր, չէր սիրում շատախոսել, կշռում էր իր բառերը, թեթևամիտ բաներ չէր ասում։ Ճիշտ այդպես էլ անհնար էր որոշել առաջին հայացքից՝ սիրո՞ւմ է նա իր սուսուփուս, խոնարհ կնոջը, թե ոչ, այնինչ իրոք սիրում էր, և կինն անշուշտ հասկանում էր այդ։ Մարֆա Իգնատևնան ոչ միայն հիմար կին չէր, այլև գուցե ավելի խելացի էր, քան ամուսինը, առնվազն նրանից ավելի խոհեմ էր կենցաղային հարցերում, և սակայն ամուսնության առաջին օրից ենթարկվում էր նրան անտրտունջ ու լռելյայն և հարգում էր անտարակույս՝ նրա հոգեկան գերազանցության համար։ Զարմանալի բան, երկուսն էլ իրենց ամբողջ կյանքի ընթացքում չափազանց քիչ էին խոսում իրար հետ՝ միայն ամենից ավելի անհրաժեշտ ու ընթացիկ բաների շուրջ։ Լրջախոհ ու վեհաշուք Գրիգորին միշտ առանձին էր մտորում իր բոլոր գործերի ու հոգսերի մասին, այնպես որ Մարֆա Իգնատևնան արդեն վաղուց հասկացել էր միանգամ ընդմիշտ, որ նա բնավ կարիք չունի իր խորհուրդներին։ Զգում էր, որ ամուսինը գնահատում է իր լռությունը և դա կնոջ խելոքության նշանն է համարում։ Գրիգորին բնավ չէր ծեծում իր կնոջը, միայն մեկ անգամ էր ձեռք բարձրացրել նրա վրա, այն էլ թեթևակի։ Մի անգամ, գյուղում, Ադելաիդա Իվանովնայի ու Ֆյոդոր Պավլովիչի ամուսնության առաջին տարին, այն ժամանակ դեռ ճորտ աղջիկներին ու կնիկներին հավաքել էին կալվածատիրոջ տան բակը, որ երգեն ու պարեն։ Սկսել էին «Մարգերում» երգը, և հանկարծ Մարֆա Իգնատևնան, որ այն ժամանակ երիտասարդ կին էր տակավին, խմբից դուրս թռավ ու հատուկ ձևով պարեց «ռուսականը», ոչ թե գյուղացի կնիկների նման, այլ այնպես, ինչպես նա պարել էր, երբ ծառայում էր հարուստ Միուսովների տանը, նրանց ընտանեկան թատրոնում, ուր դերասաններին պարել էր սովորեցնում Մոսկվայից հրավիրված պարուսույցը։ Գրիգորին տեսավ, թե ինչպես էր պարում իր կինը, և մի Ժամ ժամ հետո, տանը, իրենց խրճիթում, նրա դասը տվեց, մի փոքր քաշելով մազերից։ Բայց դրանով էլ ծեծը վերջացավ և այլևս ոչ մի անգամ չկրկնվեց ամբողջ նրանց կյանքում, Մարֆա Իգնատևնան էլ այդ օրվանից երդվեց բնավ չպարել։
Աստված զավակներ չպարգևեց նրանց։ Միայն մեկ երեխա ունեցան, բայց նա էլ շուտով մահացավ։ Իսկ Գրիգորին երեխա սիրում էր հայտնապես. նույնիսկ չէր թաքցնում այդ սերը, այսինքն չէր ամաչում արտահայտելուց։ Երբ Ադելաիդա Իվանովնան փախավ, Գրիգորին իր ձեռքերի վրա պահեց երեք տարեկան Դմիտրիին և համարյա մեկ տարի չարչարվեց նրա վրա. ինքն էր սանրում տղայի մազերը, ինքն էր նույնիսկ լողացնում նրան տաշտում։ Հետո նա և Իվանի և Ալյոշայի հոգսը քաշեց, և դրա համար էլ ապտակ կերավ։ Բայց այդ բոլորի մասին պատմել եմ արդեն։ Իր սեփական երեխան որպես հույս միայն ուրախացրեց նրան, երբ Մարֆա Իգնատևնան հղի էր տակավին։ Իսկ երբ մանկիկը ծնվեց, վիշտն ու սարսափը խոցեցին նրա սիրտը. նորածին տղան վեց մատ ուներ։ Տեսնելով այդ, Գրիգորին այնպես խորտակված զգաց իրեն, որ ոչ միայն լուռ մնաց մինչև մկրտության օրը, այլև դիտմամբ գնում էր այգի՝ առանձնանալու։ Գարուն էր, ամբողջ երեք օր նա ածու էր փորում այգու բանջարանոցում։ Երրորդ օրը հարկավոր էր մկրտել մանկիկին, մինչ այդ Գրիգորին արդեն համակերպվել էր ու որոշել իր անելիքը։ Մտնելով խրճիթ, ուր հավաքվել էր կղերը, եկել էին հյուրերը և անձամբ ներկայացել էր նաև Ֆյոդոր Պավլովիչը որպես կնքահայր, Գրիգորին հանկարծ հայտարարեց, թե երեխային «պետք չէ մկրտել ամենևին»,— հայտարարեց մեղմ ձայնով, առանց խոսքը երկարացնելու, այլ հազիվ արտասանելով բառերը հատիկ-հատիկ ու միաժամանակ բութ ու սևեռուն հայացքով նայելով քահանային։
=== II։ Լիզավետա Սմերդյաշչայա ===
Այստեղ կար մի հատուկ հանգամանք, որ խորապես ցնցեց Գրիգորիին, վերջնականապես հաստատելով նրա ունեցած մի տհաճ ու քստմնելի կասկածը։ Այս Լիզավետա Սմերդյաշչայան շատ կարճահասակ էր՝ «երկու կանգուն լիներ թե չլիներ», ինչպես նրա մահից հետո սրտառուչ կերպով հիշում էին մեր քաղաքի բարեպաշտ պառավներից շատերը։ Քսանամյա աղջկա առողջ, լայն ու վարդագույն դեմքը լիակատար ապուշի արտահայտություն ուներ, հայացքը թեև մեղմ էր, բայց անշարժ էր ու տհաճ։ Իր ամբողջ կյանքում, ամառ թե ձմեռ, բոբիկ էր ման գալիս և կանեփե շապիկ էր հագնում միայն։ Համարյա սև մազերը, որոնք չափազանց խիտ էին ու ոչխարի բրդի նման խճճված, հսկա մի գդակի ձև ունեին նրա գլխին։ Եվ միշտ էլ հողով ու ցեխով կեղտոտված էին լինում մազերը, փոքրիկ տերևներ, շյուղեր ու տաշեղներ էին կպչում գանգուրներին, որովհետև նա միշտ գետնին էր պառկում, կեղտի մեջ։ Հայրը՝ Իլյան, անտուն, սնանկացած ու հիվանդոտ մի քաղքենի, հարբեցողի մեկն էր և արդեն երկար տարիներ իբրև գործավոր ապրում էր մի հարուստ ընտանիքում, որ նույնպես մեր քաղքենիների դասին էր պատկանում։ Իսկ Լիզավեաայի Լիզավետայի մայրը վաղուց էր մահացել։ Մշտապես հիվանդկախ ու չարացած Իլյան անգթորեն ծեծում էր Լիզավետային, երբ աղջիկը տուն էր գալիս։ Բայց նա հազվադեպ էր գալիս հոր մոտ, որովհետև ամբողջ քաղաքն էր նրան պատսպարում որպես աստծո պակասամիտ արարածի։ Թե՛ Իլյայի գործատերերը, թե՛ Իլյան ինքը և նույնիսկ քաղաքի կարեկից մարդկանցից շատերը, առավելապես առևտրականներն ու նրանց կանայք, մի քանի անգամ փորձել էին ավելի վայելուչ զգեստավորել Լիզավետային, իսկ ձմեռը միշտ էլ ոչխարի մորթուց վերարկու և երկարաճիտ կոշիկներ էին հագցնում նրան։ Սակայն նա, առանց առարկության թույլ տալով, որ այդպես հագցնեն իրեն, սովորաբար գնում ու անպայման հանում էր այդ բոլորը որևէ մի տեղ, առավելապես եկեղեցու դռանը, այդտեղ էլ թողնում էր իրեն նվիրված ամբողջ հագուստ-կապուստը՝ գլխաշոր, շրջազգեստ, կոշիկ թե վերարկու, և հեռանում էր միայն շապիկով ու բոբիկ՝ առաջվա նման։ Մի անգամ պատահեց, որ մեր նոր նահանգապետը, վերատեսչական իր կարճ այցելության գալով մեր քաղաքը, իր նրբագույն զգացմունքները վիրավորված զգաց, երբ տեսավ Լիզավետային։ Ու թեև զեկուցեցին ու նա հասկացավ, որ աղջիկը «պակասամիտ» է, բայց այնուամենայնիվ նկատել տվեց, որ միայն շապիկով թափառող երիտասարդ աղջիկը խախտում է պատշաճության կանոնները, ուստի և սույն պարագան պետք չէ կրկնվի հետայսու։ Բայց նահանգապետը մեկնեց, իսկ Լիզավետային թողեցին եղածի նման։ Վերջապես նրա հայրը մահացավ, և որպես որբուհի նա ավելի սիրելի դարձավ քաղաքի բոլոր բարեպաշտ մարդկանց։ Եվ իրոք, կարծես թե բոլորն էլ սիրում էին Լիզավետային, նույնիսկ փոքր տղաները չէին ծաղրում ու չէին նեղացնում նրան, չնայած որ մեր քաղաքի տղաները, հատկապես դպրոցականները, կռվարար լաճեր են։ Նա անծանոթ տներ էր մտնում, և ոչ ոք չէր վռնդում նրան, ընդհակառակը՝ բոլորն էլ սիրալիր էին վերաբերվում ու մի փոքր ողորմություն տալիս։ Եթե մանր դրամ լիներ տրվածը, նա վերցնում ու անմիջապես տանում գցում էր եկեղեցու կամ բանտի դրամատուփը։ Իսկ եթե շուկայում օղաբլիթ կամ նկանակ տային, վերցնում էր և ինքն էլ անպայման տալիս էր առաջին պատահած երեխայի ձեռքը, երբեմն էլ ուղղակի կանգնեցնում էր մեր ամենահարուստ տիկիններից մեկն ու մեկին ու տալիս նրան, և տիկինները նույնիսկ ուրախությամբ էին ընդունում օղաբլիթը կամ նկանակը։ Իսկ ինքը սնվում էր միայն ու միայն սև հացով ու ջրով։ Երբեմն պատահում էր, որ մի հարուստ խանութ էր մտնում ու նստում էր. շուրջը թանկարժեք ապրանքներ էին լինում, նաև դրամ, բայց խանութի տերը երբեք չէր զգուշանում նրանից, որովհետև գիտեր, որ եթե հազարներ էլ հանես նրա աչքի առաջ ու մոռանաս, նա մի կոպեկ չի վերցնի։ Հազվադեպ էր եկեղեցի մտնում, իսկ քնում էր կա՛մ եկեղեցիների դռանը, կամ էլ որևէ մեկի բանջարանոցում՝ մագլցելով ճյուղորմի վրայից (մինչև այսօր էլ մեր քաղաքում շատ ճյուղորմեր կան ցանկապատերի փոխարեն)։ Մոտավորապես շաբաթը մեկ անգամ նա տուն էր գալիս, այսինքն այն գործատիրոջ տունը, ուր ժամանակին ապրում էր իր հանգուցյալ հայրը, իսկ ձմեռը գալիս էր ամեն օր, բայց միայն գիշերելու համար, և քնում էր կա՛մ միջանցքում, կամ էլ գոմում։ Զարմանում էին, որ Լիզավետան դիմանում է այդպիսի կյանքին, իսկ նա վարժվել էր արդեն, թեև կարճահասակ էր, բայց արտակարգորեն ամուր կազմվածք ուներ։ Մեր պարոններից ոմանք պնդում էին, որ նա պարզապես հպարտությունից է անում այդ բոլորը, բայց դա խելքի մոտ բան չէր. աղջիկը խոսել անգամ չգիտեր, միայն մեկ֊մեկ լեզուն էր շարժում բերանի մեջ ու բառաչում։ Էլ ի՞նչ հպարտություն։
Եվ ահա պատահեց, որ մի անգամ (շատ վաղուց) սեպտեմբերյան պայծառ ու տաք մի գիշեր, լիալուսնին, մեր հասկացողությամբ շատ ուշ ժամին, խնջույքում հարբած մի խումբ երիտասարդ պարոններ, հինգ կամ վեց հոգի, ակումբից վերադառնում էին տների «ետևով»։ Այդ կողմնակի փողոցը երկու կողմից եզերված էր ճյուղորմերով, որոնց ետին տարածվում էին մոտակա տների բանջարանոցները, իսկ փողոցը տանում էր դեպի մի փոքրիկ կամուրջ՝ գցված երկար ու գարշահոտ մի ջրափոսի վրա, որ մերոնք երբեմն գետակ էին կոչում ըստ սովորության։ Մեր այս հարբած պարոնները ճյուղորմի տակ տեսնում են Լիզավետային՝ եղինջի ու կռատուկի մեջ քնած։ Քահ-քահ ծիծաղելով կանգնում են նրա գլխխին գլխին և սկսում սրամտել կատարյալ սանձարձակությամբ։ Հանկարծ աղայիկներից մեկի խելքին փչում է մի շատ արտառոց, աներևակայելի հարց տալ. «Հնարավո՞ր է արդյոք, որ մեկն ու մեկը այսպիսի անասունին կին համարի, թեկուզ հիմա օրինակ... և այլն»։ Բոլորն էլ մեծամիտ նողկանքով վճռում են, թե հնարավոր չէ։ Բայց այդ խմբում է լինում նաև Ֆյոդոր Պավլովիչը, որ իսկույն առաջ է ընկնում ու հայտարարում է, թե հնարավոր է նրան կին համարել, նույնիսկ շատ է հնարավոր, և թե մինչև անգամ յուրովի գրգռիչ մի բան կա դրա մեջ և այլն, և այլն։ Ճիշտ է, այն ժամանակ նա խիստ ակնբախորեն ձգտում էր ամեն կերպ խեղկատակի իր դերը խաղալ, սիրում էր վեր-վեր թռնել ու զվարճացնել մեծամեծներին, անշուշտ առերևույթ նրանց հավասար պահելով իրեն, բայց իրականում կատարելապես գռեհկանալով նրանց առաջ։ Հենց այն օրերն էի, երբ նա ստացել էր իր առաջին կնոջ՝ Ագելաիդա Իվանովնայի մահվան լուրը Պետերբուրգից և, սգո ժապավենը գչխարկին կպցրած, այնպես էր խմում և անվայելուչ պահում իրեն, որ նույնիսկ քաղաքի ամենացոփ անառակները տհաճություն էին զգում նրան նայելով։ Հարբածների խումբն անշուշտ քրքիջով է պատասխանում նրա անսպասելի կարծիքին. նրանցից մեկը նույնիսկ սկսում է Ֆյոդոր Պավլովիչին դրդել, որ իրագործի իր ասած, բայց մյուսները թքում են ավելի սաստիկ նողկանքով, թեև շարունակելով չափից դուրս ուրախ լինել, և ի վերջո բոլորն էլ թողնում ու գնում են իրենց ճանապարհով։ Հետագայում Ֆյոդոր Պավլովիչը երդվում էր, որ ինքն էլ բոլորի հետ գնացել է այն ժամանակ. գուցե հենց այդպես էլ եղել է, ոչ ոք վստահորեն չգիտե այդ բանը և ոչ ոք չի իմացել երբեք, բայց հինգ կամ վեց ամիս հետո քաղաքում բոլորն սկսեցին անկեղծ ու սաստիկ վրդովմունքով խոսել այն մասին, թե Լիզավետան հղի է ման գալիս, և հարցնում էին ու աշխատում պարզել՝ ո՞ւմ մեղքն է դա, ո՞վ է չարագործը։ Եվ ահա այդ օրերին հանկարծ ամբողջ քաղաքում մի սարսափելի լուր տարածվեց, թե չարագործը հենց այդ Ֆյոդոր Պավլովիչն է։ Ո՞րտեղից էր ծայր առել այդ լուրը։ Հարբած պարոնների խմբից միայն մեկն էր մնացել քաղաքում այդ ժամանակ, նա էլ տարեց ու պատվարժան մի անձնավորություն էր՝ պետական խորհրդական, ընտանիքի ու հասուն աղջիկների տեր, որն անշուշտ ոչ մի լուր չէր տարածի երբեք, եթե նույնիսկ այդպիսի մի բան կատարված լիներ։ Իսկ խմբի մյուս մասնակիցները, հինգ հոգի, քաղաքից մեկնել էին արդեն։ Բայց լուրն ուղղակի մատնանշում էր Ֆյոդոր Պավլովիչին և շարունակում էր մատնանշել։ Նա, անշուշտ, շատ էլ կարևորություն չէր տալիս դրան. մանր-մունր առևտրականներին ու քաղքենիներին պատասխանելն անգամ ավելորդ էր համարում։ Այդ ժամանակ նա հպարտ էր և խոսում էր միայն իր շրջանակի մարդկանց՝ պետական պաշտոնյաների ու ազնվականների հետ, որոնց այնպես զվարճացնում էր։ Հենց այդ օրերին էլ ահա Գրիգորին իր տիրոջը պաշտպան կանգնեց ամբողջ եռանդով. ոչ միայն պաշտպանում էր նրան բոլոր այդ բամբասանքներից, այլև կռվում ու հակաճառում էր հօգուտ նրան ու տարհամոզում շատերին։ «Ստո՛ր աղջիկ, ինքն է մեղավորը»,— հաստատ ասում էր նա և պնդում, որ չարագործը «Պտուտակ Կարպն» է եղել, ուրիշ ոչ ոք (այդպես էին կոչում մի սարսափելի կալանավորի, որ այդ ժամանակ փախել էր նահանգային բանտից, թաքուն ապրում էր մեր քաղաքում և հայտնի էր բոլորին)։ Այդ ենթադրությունը ճշմարտանման թվաց, հիշեցին Կարպին, այսինքն հիշեցին, որ հենց աշնանամուտի այդ օրերին նա ամեն գիշեր թափառում էր քաղաքում ու երեք հոգու կողոպտել էր։ Բայց ամբողջ այդ պատմությունը և բոլոր այդ ասեկոսեները ոչ միայն խեղճ պակասամիտին չզրկեցին ընդհանուր համակրանքից, այլև պատճառ եղան, որ բոլորն էլ ավելի եռանդագին պաշտպանեն ու պահպանեն նրան։ Հարուստ առևտրականի այրի Կոնդրատևան նույնիսկ այնպես կարգադրեց, որ դեռ ապրիլի վերջին իր մոտ առավ Լիզավետային, մտադրելով բաց չթողնել նրան մինչև ծննդաբերությունը։ Անընդհատ աչք էին պահում վրան, բայց այնպես եղավ, որ հակառակ նրանց ամբողջ աչալրջության՝ հանկարծ ամենավերջին օրը, երեկոյան, Լիզավետան գաղտնորեն հեռացավ Կոնդրատևայի տնից և հայտնվեց Ֆյոդոր Պավլովիչի այգում։ Ինչպե՞ս նա այդ վիճակում կարողացել է մագլցելով անցնել բարձր ու ամուր ցանկապատի վրայից՝ այդ հարցը մի տեսակ հանելուկ մնաց։ Ոմանք պնդում էին, թե նրան «օգնել են», ոմանք էլ հավատացնում էին, թե «մի ուրիշ բան է նրան օգնական եղել»։ Ամենից հավանականն այն է, որ դա տեղի է ունեցել թեև շատ զարմանալի, բայց բնական կերպով. Լիզավետան սովոր էր անցնել ճյուղորմերի վրայով ու մտնել ուրիշների բանջարանոցը՝ գիշերելու համար, և մի կերպ մագլցել է նաև Ֆյոդոր Պավլովիչի ցանկապատի վրա, այդտեղից էլ, չնայած իր վիճակին, ցատկել է այգու մեջ, վնասելով ինքնիրեն։
Գրիգորին սլացավ դեպի խրճիթ ու կնոջն ուղարկեց օգնելու Լիզավետային, իսկ ինքը վազեց պառավ մանկաբարձուհու մոտ, որի տունը հեռու չէր։ Երեխային փրկեցին, բայց Լիզավետան առավոտյան դեմ մահացավ։ Գրիգորին վերցրեց երեխային, բերեց տուն։ Կնոջը նստեցրեց, մանկիկին տվեց նրա գիրկը. «Աստծո որբուկը բոլորի հարազատն է, իսկ ինձ ու քեզ՝ է՛լ ավելի։ Մեր ննջեցյալ մանչուկն ուղարկեց սրան, սատանի որդու և արդար կնոջ ծնունդ է սա։ Խնամի՛ր ու լաց մի՛ լինի այսուհետև»։ Եվ այդպիսով Մարֆա Իգնատևնան դաստիարակեց մանկիկին։ Մկրտեցին ու կոչեցին Պավել, իսկ մարդիկ ինքնաբերաբար, առանց որևէ պարտադրանքի, սկսեցին նաև Ֆյոդորովիչ հայրանունով կոչել նրան։ Ֆյոդոր Պավլովիչը ոչ մի բանի չընդդիմացավ և նույնիսկ զվարճալի համարեց այդ բոլորը, թեև եռանդագին շարունակում էր ուրանալ իրեն վերագրված հանցանքը։ Ամբողջ քաղաքին դուր եկավ, որ նա վերցրեց ընկեցիկ երեխային։ Հետագայում Ֆյոդոր Պավլովիչը ազգանուն էլ հնարեց ընկեցիկի համար, կոչեց Սմերդյակով՝ ըստ «Սմերդյաշչայա» մականվան, որ տալիս էին նրա մորը։ Ահա այս Սմերդյակովն էլ ուրեմն դարձավ Ֆյոդոր Պավլովիչի երկրորդ ծառան և մեր այս պատմության սկսելու պահին ապրում էր բակի շենքում՝ ծերունի Գրիգորիի ու պառավ Մարֆայի հետ։ Ծառայում էր որպես խոհարար։ Թեև շատ անհրաժեշտ է հատկապես նրա մասին էլ որոշ բաներ ասել, բայց արդեն ամաչում եմ, որ այսքան երկար ժամանակ շեղեցի իմ ընթերցողի ուշադրությունը, խոսելով այսքան հասարակ ծառաների մասին, ուստի և վե֊ադառնում վերադառնում եմ իմ սկսած պատմությանը, հույս ունենալով, որ վեպի հետագա ընթացքում մի որևէ հարմար առիթ կլինի Սմերդյակովին անդրադառնալու։
=== III։ Տենչահույզ սրտի խոստովանանք՝ ոտանավորներով ===
Ալյոշան, լսելով այն հրամանը, որ իր հայրը վանքից հեռանալու ժամանակ գոռաց կառքից, մի պահ կանգնած մնաց տեղում՝ մեծապես տարակուսելով։ Բայց ոչ թե ցնցվեց մնաց. այդպիսի մարդ չէր։ Ընդհակառակը, անհանգստացած լինեով լինելով հանդերձ, կարողացավ իսկույն գնալ վանահոր խոհանոցը և իմանալ, թե ինչ է արել իր հայրիկը վանքում։ Իսկ հետո ճամփա ընկավ այնուամենայնիվ, հուսալով, որ քաղաք գնալու ժամանակ մի կերպ կկարողանա լուծել իրեն տանջող խնդիրը։ Նախօրոք ասեմ, որ նա բնավ չվախեցավ հոր գոռգոռոցներից ու «բարձերն ու ներքնակը առած» տուն վերադառնալու հրամանից։ Շատ լավ հասկացավ, որ այդպիսի ցուցադրական աղմուկով տրված հրամանը «ոգևորության» հետևանք էր, մինչև անգամ տպավորություն գործելու համար ասված մի բան։ Դա նման էր այն դեպքին, որ վերջերս էր տեղի ունեցել հենց մեր քաղաքում. մի քաղքենի, իր անվանակոչության առթիվ սարքած խնջույքում հարբելով, բարկացել է, որ իրեն այլևս օղի չեն տալիս, և հյուրերի ներկայությամբ հանկարծ սկսել է կոտրել ու փշրել իր սեփական ամանեղենը, պատառոտել իր ու կնոջ հագուստները, ջարդել իր կահ-կարասին ու վերջապես նաև տան ապակիները, և այդ ամբողջն արել է նույնպես տպավորություն գործելու համար։ Հայրիկի այսօրվա արածն էլ, իհարկե, այդ տեսակ մի բան էր։ Հարբած քաղքենին, հաջորդ օրն սթափվելով, անշուշտ ցավ է զգացել փշրված բաժակների ու պնակների համար։ Ալյոշան գիտեր, որ իր ծերուկն էլ, անկասկած, հաջորդ օրը թույլ կտա նորից, որ ինքը վանք վերադառնա, գուցե այսօր իսկ թույլ տա։ Եվ կատարելապես վստահ էր արդեն, որ իր հայրը կարող է ո՛ւմ ասես վիրավորել, բայց իրեն՝ Ալյոշային, չի ուզենա վշտացնել երբեք։ Ալյոշան համոզված էր, որ ամբողջ աշխարհում էլ ոչ ոք չի ուզենա երբևիցե վիրավորել իրեն, և ոչ միայն չի ուզենա, այլև նույնիսկ չի կարող։ Դա աքսիոմ էր նրա համար՝ մի անգամ ընդմիշտ և առանց որևէ դատողության ընդունված, և այդ առումով նա վստահորեն շարունակում էր իր ճանապարհը, առանց դույզն տատանման։
Բայց այդ րոպեին բոլորովին ուրիշ տեսակի մի երկյուղ էր խլրտում նրա մեջ, և դա տանջալի էր մանավանդ այն պատճառով, որ ինքն էլ չէր կարող որոշել դրա բնույթը. դա երյուղ էր կնոջ նկատմամբ, հենց Կատերինա Իվանովնայի նկատմամբ, որ տիկին Խոխլակովայի միջոցով ուղարկած իր երկտողում այնպե՜ս թախանձագին աղերսում էր Ալյոշային՝ գալ ու տեսնել իրեն մի խնդրով։ Այդ թախանձանքը և անպատճառ գնալու անհրաժեշտությունը հենց իսկույն մի տանջալից զգացում էին առաջացրել նրա սրտում, և ամբողջ ցերեկը հետզհետե ավելի ու ավելի ցավագին էր դարձել այդ զգացումը, հակառակ բոլոր այն տեսարաններին ու դեպքերին, որոնք դրանից հետո տեղի էին ունեցել մենաստանում, հիմա էլ վանահոր մոտ և այլն, և այլն։ Վախենում էր ոչ այն պատճառով, որ չգիտեր, թե ինչի մասին է խոսելու Կատերինա Իվանովնան և ինչ է պատասխանելու ինքը։ Եվ առհասարակ նրա կին լինելը չէ, որ վախեցնում էր իրեն. կանանց քիչ էր ճանաչում անշուշտ, բայց այնուամենայնիվ իր ամբողջ կյանքն ապրել էր միայն նրանց միջավայրում՝ վաղ մանկությունից մինչև վանք մտնելը։ Վախենում էր ա՛յս մի կնոջից՝ հենց Կատերինա Իվանովնայից։ Սկսել էր վախենալ այն օրից, երբ առաջին անգամ տեսել էր նրան։ Իսկ նրան տեսել էր ընդամենը մեկ կամ երկու, գուցե նույնիսկ երեք անգամ, և մինչև իսկ պատահաբար մի քանի խոսք էր փոխանակել նրա հետ մի առիթով։ Իր հիշողության մեջ նա մնացել էր որպես գեղեցիկ, հպարտ ու տիրական աղջիկ։ Բայց ոչ թե նրա գեղեցկությունն էր անհանգստացնում Ալյոշային, այլ մի ուրիշ բան։ Եվ ահա իր զգացած վախի անբացատրելիությունն էր, որ հիմա ավելի էր ուժեղացնում այդ նույն վախը իր մեջ։ Աղջկա նպատակները չափազանց ազնիվ էին, ինքը գիտեր այդ. նա ձգտում էր փրկել իր եղբորը՝ Դմիտրիին, որն արդեն մեղավոր էր նրա առաջ, և ձգտում էր պարզապես վեհանձնությունից մղված։ Եվ սակայն, չնայած որ Ալյոշան հասկանում էր բոլոր այդ գեղցիկ գեղեցիկ ու վեհանձն զգացումները և չէր կարող արդար չլինել դրանց նկատմամբ, այնուամենայնիվ սարսուռ էր անցնում նրա մարմնով՝ որքան ավելի էր մոտենում աղջկա տանը։
Ալյոշան ենթադրեց, թե այնտեղ չի հանդիպի Իվանին, որն աղջկա այնքան մոտիկ բարեկամն էր. հիմա Իվանը հոր հետ է անկասկած։ Ավելի ևս վստահ էր, որ չի հանդիպի Դմիտրիին, և նախազգում էր, թե ինչու։ Հետևաբար իրենք առանձին կխոսեն։ Ալյոշան շատ էր ուզում այդ ճակատագրական խոսակցությունից առաջ փութալ Դմիտրիի մոտ ու տեսնել նրան։ Առանց նամակը ցույց տալու, կկարողանար նրա հետ մի քանի խոսք փոխանակել։ Բայց Դմիտրին հեռու էր ապրում և հավանաբար նույնպես տանը չէր հիմա։ Մի պահ կանգ առնելով, Ալյոշան վերջնականապես որոշեց անելիքը։ Վարժ ու շտապ շարժումով խաչակնքեց երեսը, իսկույն ժպտաց մի բան մտածելով և վճռականորեն քայլերն ռւղղեց դեպի իր սարսափելի օրիորդը ։օրիորդը։
Գիտեր նրա տունը։ Բայց եթե գնար մեծ փողոցով, հետո հրապարակով և այլն, ճանապարհը բավական երկար կլիներ։ Մեր փոքր քաղաքը չափազանց ցաքուցրիվ է, և զգալիորեն մեծ տարածություններ կան շենքերի միջև։ Բացի այդ, հայրն սպասում էր իրեն, գուցե դեռ չէր մոռացել տված հրամանը և կարող էր կամակորություն անել, ուստի պետք է շտապեր, որպեսզի ժամանակին հասներ նաև հոր մոտ։ Այս նկատառումներով նա որոշեց կարճել ճանապարհը, գնալ տների ետևով, մանավանդ որ հինգ մատների պես գիտեր քաղաքի բոլոր ծակածուկերը։ Տների ետևով՝ նշանակում էր ոչ թե որոշակի ճամփով գնալ, այլ ամայի ցանկապատերի երկայնքով, երբեմն նունիսկ անցնել ճյուղորմերի վրայից, անցնել ուրիշների բակով, ուր սակայն ամեն մարդ ճանաչում էր նրան և բոլորն էլ բարևում էին։ Այս ձևով կարող էր կիսովին կրճատել ճանապարհն ու ելնել մեծ փողոց։ Նույնիսկ հարկ եղավ անցնել հոր տան մոտից, այսինքն դրա հարևան այգու կողքով, ուր մի հին, ծռմռված ու չորս լուսամուտ ունեցող տնակ կար։ Ալյոշան գիտեր, որ տնակի տերը քաղքենիների դասին պատկանող մի պառավ, անդամալույծ կին է։ Այս պառավն ապրում էր իր աղջկա հետ, որը քաղաքակիրթ աղախին էր եղել մայրաքաղաքում, ապրել էր այս կամ այն գեներալի հարկի տակ, իսկ հիմա, արդեն մի տարի է, տուն էր եկել մոր հիվանդության պատճառով և միշտ պճնագեղ զգեստներ էր հագնում ցուցամոլաբար։ Սակայն պառավն ու աղջիկը սոսկալի աղքատության մեջ էին ընկել և նույնիսկ, որպես հարևաններ, ամեն օր գնում էին Ֆյոդոր Պավլովիչի խոհանոցը՝ մի պնակ ապուրի և հացի համար։ Մարֆա Իգնատևնան սիրով էր տալիս նրանց։ Բայց աղջիկը, ապուրի համար ուրիշի դուռն ընկնելով հանդերձ, ոչ մի կտոր հագուստ չծախեց իր հանդերձարանից, որի մեջ նույնիսկ շատ երկար պոչով մի զգեստ կար։ Այս պոչավոր զգեստի մասին Ալյոշան իմացել էր, անշուշտ շատ պատահաբար, իր բարեկամ Ռակիտինից, որ մանրամասնորեն գիտեր քաղաքի ամբողջ անցուդարձը։ Իմացել էր և իսկույն մոռացել իհարկե։ Բայց հիմա, հասնելով հարևանուհու այգուն, հենց այդ պոչավոր զգեստը հիշեց մեկեն, արագ բարձրացրեց մտածմունքի մեջ թաղված գլուխը և... հանկարծ չափազանց անակնկալ մի հանդիպում ստիպեց նրան կանգ առնել։
— Ո՞ւր,— փսփսաց նաև Ալյոշան, նայելով չորս կողմը և տեսնելով, որ գտնվում է կատարելապես ամայի այգում, ուր ոչ ոք չկար, բացի իրենցից։ Փոքր էր այգին, բայց տնակն առնվազն հիսուն քայլ հեռու էր։— Մարդ չկա այստեղ, ինչո՞ւ ես փսփսում։
— Ինչու եմ փսփսու՞մ։ Թո՛ւհ, գրողը տանի,— գոռաց հանկարծ Դմիտրի Ֆյոդորովիչն իր ամբողջ ձայնով,— իսկապես, ինչո՞ւ եմ փսփսում։ Ահա՛ խնդրեմ, ինքդ ես տեսնում, թե ինչպես հանկարծ բնությունն ամեն ինչ խառնում է իրար։ Ես այստեղ թաքուն եմ նստած և աչք եմ պահում մի գաղտնիքի վրա։ Հե՛տո Հետո՛ կբացատրեմ, բայց տե՛ս, իմանալով, որ դա գաղտնիք է, հանկարծ սկսեցի գաղտնի-գաղտնի էլ խոսել ու հիմարի նման փսփսալ, այնինչ կարիք չկա։ Գնանք։ Ահա այնտե՛ղ։ Մինչ այդ՝ լուռ մնա։ Համբուրե՜լ եմ ուզում քեզ։
Փա՜ռք բարձրյալին տիեզերաց,<br />
Փա՜ռք բարձրյալին իմ հոգու...
— Կոնյա՜կ է,— սկսեց ծիծաղել Միտյան։— Հիմա նայում ես ու մտածում. «Խմո՞ւմ է նորից»։ Մի՛ հավատա պատրանքին.
Մի՛ հավատար սին ու ստող ամբոխին,<br />
Կասկածներդ մոռացիր...
— Լյոշա,— ասաց Միտյան,— դո՛ւ միայն չես ծիծաղի։ Կուզենայի սկսել... իմ խոստովանանքը... Շիլլերի «Տաղ առ ցնծություն» օրհներգով։ An die Freude!<ref>Առ ցնծություն (գերմ.)</ref> օրհներգով։ Բայց ես գերմաներեն չգիտեմ, միայն գիտեմ, որ այդպես է կոչվում՝ An die Freude»։ Եվ մի՛ կարծիր, թե հարբած շաղակրատում եմ։ Բոլորովին հարբած չեմ։ Կոնյակը կոնյակ է, բայց ես երկու շիշ պետք է խմեմ, որ հարբեմ՝
Ու Սիլենը կարմրամռութ<br />
Իր սայթաքած իշու վրա,
բայց ես քառորդ շիշ էլ չեմ խմել և Սիլեն չեմ։ Սիլեն չեմ, բայց ուժեղ եմ, որովհետև վերջնական որոշում եմ ընդունել՝ առհավե՜տ։ Դու ներիր իմ բառախաղը։ Այսօր ոչ թե միայն բառախաղ, այլև շատ բան պետք է ներես ինձ։ Մի՛ անհանգստանա, ջուր չեմ ծեծում, այլ բան եմ ասում և ա՛յս րոպեիս բուն խնդրին կհասնեմ։ Հոգիդ չեմ հանի։ Սպասիր, ինչպե՞ս էր...
Թաքնվում էր ծերպերի մեջ<br />Նախամարդը դեռ երկչոտ,<br />Անապատ էր դարձնում անվերջ<br />Հովիվը դաշտ և արոտ,<br />Տեգ ու աղեղ որսորդն առած՝<br />Թափառում էր երկրով մեկ,<br />Վա՜յ պանդուխտին, թե հոսքն ալյաց<br />
Նետեր ցավի ծովեզերք։
Ողջունելով ափերը գոսն,<br />Չորացած դաշտ ու այգի,<br />Ցերերան էր շրջում անհույս<br />Հետքերով իր զավակի։<br />Նրան ոչ ոք չէր ընդունում<br />Վստահությամբ առլեցուն,<br />Հարգը աստծո չէր ցուցանում<br />
Ոչ մի տաճար, ոչ մի սյուն։
Չճաշակեց աստվածուհին<br />Ոչ մի պտուղ քաղցրացած,<br />Զոհարաններ սոսկ մարդկային<br />Ոսկորներով լեփլցված։<br />Նա իր ճամփին տեսնում էր լոկ<br />Թշվառություն ամենուր,<br />Եվ ողբում էր իր մեջ անօգ<br />
Մարդու անկումը տխուր։
Հանկարծ հեկեկանքը ժայթքեց Միտյայի կրծքից։ նա բռնեց Ալյոշայի ձեռքը։
— Սիրելիս, սիրելի՜ս, հիմա էլ նույն անկումն է, անկո՜ւմը։ Այո Այս երկրի վրա սոսկալի՜ շատ տանջանքներ են վիճակված մարդուն, սոսկալի շա՜տ են աղետները նրա գլխին։ Մի՛ կարծիր, թե ես սպայի կոչում ունեցող անտաշի մեկն եմ միայն, որ կոնյակ է խմում և անառակություններ է անում։ Ես, եղբայր իմ, գրեթե միայն դրա՛ մասին եմ մտածում, անկում ապրած այդ մարդու մասին, եթե անշուշտ չեմ ստում։ Տա աստված՝ չստեմ հիմա և ինքս ինձ չգովեմ։ Մտածում եմ այդ մարդու մասին, որովհետև ինքս եմ այդպիսի մարդ։
Որ մարդ դառնա մարդը անկամ՝<br />Հավետ դաշինք պիտ կնքի<br />Հեգ հողի հետ իր մայրական,<br />
Այս երկրի հետ հավատքի։
Սակայն խնդիրն այն է, թե ես ինչպե՞ս դաշինք կնքեմ հեգ հողի հետ իմ մայրական։ Ես չեմ համբուրում հողը, չեմ ճեղքում նրա կուրծքը։ Ինչ է, գյուղացի՞ դառնամ, և կամ թե հովի՞վ։ Ես գնում եմ իմ ճանապարհով ու չգիտեմ՝ կեղտի ու խայտառակության մե՞ջ եմ ընկել, թե լույսի և ուրախության։ Ա՛յս է ահա ցավը, որովհետև աշխարհում ամե՜ն ինչ առեղծված է։ Եվ երբ պատահում էր, որ ես սուզվում էի անառակության ամենախոր, ամենախոր անդունդը (և միայն այդ է պատահել իմ կյանքում), միշտ էլ այդ բանաստեղծությունն էի կարդում Ցերերայի ու մարդու մասին։ Ուղղո՞ւմ էր դա ինձ։ Երբե՛ք։ Որովհետև՝ ես Կարամազով եմ։ Որովհետև՝ եթե անդունդ եմ գլորվում արդեն, ապա հենց ուղղակի ընկնում եմ գլխիվայր ու կրունկներս վեր, և նույնիսկ գոհ եմ լինում, որ ընկնում եմ հենց այդ ստորացուցիչ դիրքով, և ինձ համար դա գեղեցիկ բան եմ համարում։ Եվ ահա, հենց այդ անդունդի խորքում հանկարծ սկսում եմ օրհներգությունը։ Թո՛ղ անիծյալ լինեմ, թո՛ղ ստոր լինեմ ու անարգ, բայց և համբուրե՜մ քղանցքն այն շուրջառի, որով իմ աստվածն է զգեստավորվում։ Թո՛ղ միաժամանակ հետևեմ սատանային, բայց և այնուամենայնիվ քո՛ զավակն եմ ես, ո՜վ տեր, ու սիրում եմ քեզ և զգում այն բերկրանքը, առանց որի աշխարհը չի կարող կանգուն մնալ ու տևել։
Զսպանակն է մայր բնության,<br />Բերկրանքն անվակն է հզոր,<br />Որ շարժում է հավերժության<br />Ժամացույցը ամեն օր։<br />Սաղմից հանում ծաղիկ ու ծիլ,<br />Ձգում աստղերը վերին,<br />Ոլորտներն է շարժում անծիր,<br />
Որ հասու չեն աչքերին։
Բերկրանք է լոկ ամեն էակ<br />Քամում կրծքից աշխարհի,<br />Եվ վարդեր են բուրում համակ<br />Ճամփին բարու և չարի։<br />Շնորհել է նա բարեկամ,<br />Համբույր, գինի կարմրագույն,<br />Հեշտանքի մեջ է ո՜րդն անգամ,<br />
Քերովբե՛ն է երկնքում։
Բայց էլ բավակա՛ն են ոտանավորները։ Աչքերս արցունքով են լցված, և թույլ տուր, որ արտասվեմ։ Թող դա լինի հիմարություն, որի վրա բոլորն էլ կծիծաղեն, բայց դու չես ծիծաղի։ Ահա քո աչուկներն էլ են վառվում։ Բավական են ոտանավորները։ Ես հիմա ուզում եմ «որդերի» մասին ասել քեզ, ա՛յ հենց այն որդերի, միջատների, որոնց աստված օժտել է հեշտասիրությամբ.
Ես, եղբայր իմ, հենց այդ միջատն եմ ահա, և դա հատկապես իմ մասին է ասված։ Մենք բոլորս էլ, Կարամազովներս, նույն բանն ենք, ու թեև դու հրեշտակ ես, բայց քո մեջ ևս ապրում է այդ միջատը և փոթորիկներ է հարուցում քո արյան մեջ։ Այո՛, փոթորիկներ են դրանք, որովհետև հեշտասիրությունը փոթորի՛կ է, ավելի՛ քան փոթորիկ։ Գեղեցկությունը սարսափելի և ահավոր մի բան է։ Սարսափելի է, որովհետև անվերծանելի է, և անհնար է վերծանել, որովհետև աստված միա՛յն առեղծվածներ է դրել մեր առաջ։ Այստեղ են եզրերը հանդիպում իրար, բոլոր հակասությունները միասին են այստեղ։ Ես չափազանց թերուս մի մարդ եմ, եղբայր իմ, բայց շատ եմ մտածել դրա մասին։ Սոսկալի՜ շատ են գաղտնիքները։ Այս եբկրի երկրի վրա խիստ բազմաթիվ առեղծվածներ են ճնշում մարդուն։ Լուծի՛ր ինչպես կարող ես և աշխատիր գլուխդ չկորցնել։ Գեղեցկությո՜ւն։ Այլև տանե՛լ չեմ կարող, երբ մեկն ու մեկը, նույնիսկ վեհ սրտի ու բարձր մտքի տեր մարդ լինելով, սկսում է սուրբ գեղեցկության իդեալից և հասնում սոդոմական իդեալին։ Ավելի ևս սարսափելի է, երբ մարդ սոդոմական իդեալն ունի իր հոգում և չի ժխտում նաև սուրբ գեղեցկության իդեալը, որով վառվում է նրա սիրտը և ճշմարտապես, ճշմարտապե՜ս է վառվում, ինչպես պատանեկության անարատ տարիներին։ Չէ՜, լայն է մարդը, նույնիսկ չափազանց լայն, ես ավելի նեղ կդարձնեի նրան։ է՜հ, սատանան միայն կարող է գլուխ հանել այս բոլորից։ Այն, ինչ ամոթալի է թվում խելքին, սրտի համար գեղեցկություն է ծայրեծայր։ Սոդոմակա՞նն է գեղեցիկը։ Հավատա, որ մարդկանց մեծագույն մասի համար՝ հենց այդ սոդոմականի մեջ է գեղեցկությունը։ Գիտեի՞ր այս գաղտնիքը, թե չէ։ Ահավոր է այն, որ գեղեցկությունը ոչ միայն սարսափելի, այլև խորհրդավոր բան է։ Այստեղ սատանան աստծո դեմ է պայքարում, և մարդու սիրտն է ռազմադաշտը։ Բայց է՜հ, ամեն մարդ իր ցավից է խոսում։ Լսի՛ր, հիմա գանք բուն խնդրին։
=== IV։ Տենչահույզ սրտի խոստովանանք՝ անեկդոտներով ===
Ալյոշան լսում էր չափազանց ուշադիր։
Հանկարծ նոր մայորը եկավ՝ գումարտակն ընդունելու։ Ընդունեց։ Ծեր փոխգնդապետը հիվանդացավ հանկարծ, չէր կարողանում տեղից շարժվել, երկու օր տանը նստեց, պետական գումարը չհանձնեց։ Մեր բժիշկ Կրավչենկոն հավատացնում էր, որ նա իրոք հիվանդ է։ Բայց մի գաղտնիք կար, որ ես գիտեի ստույգ աղբյուրից, նույնիսկ վաղուց գիտեի. ամեն անգամ հրամանատարության ստուգումից հետո, գումարն անհետանում էր որոշ ժամանակով, և այդպես՝ չորս տարի շարունակ։ Նա այդ գումարը փոխ էր տալիս մի շատ վստահելի մարդու՝ մեր քաղաքի առևտրական Տրիֆոնովին, որ այրի ծերունի էր, մեծ մորուքով ու ոսկեշրջանակ ակնոցով։ Սա գնում էր տոնավաճառ, անում էր իր շահաբեր գործարքը և անմիջապես փողը լրիվ վերադարձնում էր փոխգնդապետին, հետն էլ մի նվեր էր բերում տոնավաճառից, իսկ նվերի հետ նաև տոկոսները։ Բայց այս անգամ (ես այդ բոլորը շատ պատահաբար իմացա Տրիֆոնովի որդուց, որ նրա ժառանգն էր փսլնքոտ մի պատանի, աշխարհի ստեղծած ամենից ավելի անառակ տղաներից մեկը), այս անգամ, ասում եմ, Տրիֆոնովը տոնավաճառից գալիս է ու ոչինչ չի վերադարձնում։ Փոխգնդապետը վազում է նրա մոտ։ «Ես ոչինչ չեմ ստացել ձեզնի երբևիցե, չէի էլ կարող ստանալ»։ Ահա պատասխանը։ է՜հ, մեր փոխգնդապետն այնպես էլ մնում է իր տանը նստած, անձեռոց է փաթաթում գլխին և երեքն էլ նրա գագաթին սառույց են դնում։ Հանկարծ սուրհանդակ է գալիս՝ գրանցման գիրքն ու հրամանը ձեռքին. «Հանձնել պետական գումարն անմիջապես, անհապաղ, երկու ժամից»։ Ստորագրում է նա, այդ ստորագրությունը տեսա հետո գրքում,- — ստորագրում է, վեր է կենում, ասում է, թե գնում է իր համազգեստը հագնելու, վազում է իր ննջասենյակը, վերցնում իր երկփողանի որսորդական հրացանը, լցնում, զինվորական մի փամփուշտ է խցկում մեջը, կոշիկը հանում աջ ոտքից, կուրծքը դեմ է տալիս հրացանի փողին և սկսում բլթակը փնտրել ոտքով։ Իսկ Ագաֆյան կասկածում էր արդեն, հիշել էր իմ այն խոսքերը։ Թաքուն մոտենում է և ճիշտ ժամանակին նայում հոր ննջասենյակը. ներս է վազում, ետևից նետվում է նրա վրա, գրկում, և հանկարծ այդ վայրկյանին հրացանը պայթում է դեպի վեր, գնդակը կպչում է առաստաղին, ոչ ոքի չի վիրավորում։ Ներս են վազում մյուսները, բռնում են նրան, խլում հրացանը, կախվում թևերից... Հետագայում ես մանրամասնորեն իմացա այդ բոլորը։ Իսկ այդ ժամին տանն էի, մթնշաղն էր ընկել, և հենց ուզում էի դուրս գալ։ Հագնվել էի արդեն, սանրվել, օծանելիք էի ցանել թաշկինակիս և գլխարկս վերցրել էի, երբ հանկարծ դուռը բացվեց ու... իմ առաջ, իմ սենյակում կանգնեց Կատերինա Իվանովնան։
Ի՜նչ տարօրինակ բաներ են լինում երբեմն։ Փողոցում ոչ ոք չէր նկատել նրա գալը, և այդպես էլ աննկատելի մնաց այդ դեպքը քաղաքում։ Իսկ ես վարձով էի ապրում երկու խիստ զառամյալ պառավների տանը, և հենց նրանք էլ ինձ սպասարկում էին. հարգալից կանայք էին, ամեն հարցում, հնազանդվում էին ինձ, և հետագայում երկուսն էլ, իմ հրամանով, լուռ մնացին երկաթե պահարանների նման։ Ես իհարկե, անմիջապես հասկացա, թե ինչու էր նա եկել։ Մտավ ու շեշտակի նայեց ինձ, սև աչքերի վճռական ու նույնիսկ հադուգն հանդուգն հայացքով, բայց տեսա, որ շրթունքների վրա ու բերնի շուրջ անվճռականություն կար։
— Քույրս ասաց, որ դուք չորս հազար հինգ հարյուր ռուբլի կտաք, եթե... ինքս գամ ձեզ մոտ... փողն առնելու։ Եկա... տվե՛ք փղը...— չդիմացավ նա շնչասպառ եղավ, վախեցավ, ձայնը կտրվեց, իսկ շրթունքների ծայրերն ու բերանի շուրջ գծերն սկսեցին դողալ։— Ալյոշկա, լսո՞ւմ ես, թե քնում։
— Միտյա, գիտեմ, որ դու ամբողջ ճշմարտությունը կասես,- — պատասխանեց Ալյոշան հուզված։
— Այո, հենց ճշմարտությունը կասեմ։ Եթե ամբողջ ճշմարաությունն ճշմարտությունն ես ուզում, ուրեմն ահա թե ինչպես եղավ։ Չեմ խնայելու ինքս ինձ։ Իմ առաջին, անմիջական ցանկությունը... կարամազովյան էր։ Ժամանակին, սիրելիս, մի մորմ էր խայթել ինձ, երկու շաբաթ պառկել եմ ջերմությամբ։ Այդպես էլ ահա, այդ պահին հանկարծ զգացի, որ մի մորմ խայթեց իմ սիրտը՝ մի զազրելի միջատ, հասկանո՞ւմ ես։ Ոտից գլուխ չափեցի նրան հայացքով։ Տեսե՞լ ես նրան։ Գեղեցկուհի է, չէ՞։ Բայց այդ րոպեին մի ուրիշ գեղեցկություն ուներ նա։ Գեղեցիկ էր իր ազնվությամբ, այնինչ ես սրիկա էի, վսեմ էր իր վեհանձնությամբ ու հոր համար կատարած զոհաբերությամբ, իսկ ես փայտոջիլ էի։ Եվ ահա ուրեմն, նա իր ամբողջ, ամբո՜ղջ էությամբ, հոգով ու մարմնով, լիովին կախված էր ինձնից՝ մի փայտոջլից ու սրիկայից։ Օղակի մեջ էր ընկել։ Պարզ ասեմ քեզ՝ այդ ցանկությունը, մորմային այդ թունոտ ցանկությունն այնպես ճանկեց ինձ ներսից, որ քիչ մնաց սիրտս արյունաքամ լիներ տոչորվելուց։ Թվում էր, թե այլևս ոչ մի կերպ չէր կարելի պայքարել դրա դեմ. ասես հենց փայտոջլի նման պետք է վարվեի, չար ու թունոտ մորմի նման, անխղճորեն ուղղակի... Նույնիսկ շունչս կտրվեց։ Հասկանո՞ւմ ես, հաջորդ օրն իսկ, անշուշտ, պետք է գնայի ձեռքը խնդրելու, որպեսզի այսպես ասած ազնվագույն ձևով վերջանար այդ ամբողջը, և որպեսզի ոչ ոք չիմանար ու առիթ էլ չունենար իմանալու։ Որովհետև՝ ես ստոր ցանկություններով մարդ եմ թեև, բայց ազնիվ եմ։ Եվ ահա հանկարծ, նույն այդ վայրկյանին, կարծես մեկը փսփսաց ականջիս. «Բայց ախր վաղն ևեթ, երբ գնաս ձեռքը խնդրելու, այսպիսի աղջիկը չի էլ ուզենա տեսնել քո երեսը, կհրամայի կառապանին՝ բակից դուրս շպրտել քեզ։ Այսինքն թե՝ գնա՛, վարկաբեկի՛ր ամբողջ քաղաքով մեկ, չե՛մ վախենում քեզնից»։ Նայեցի օրիորգին՝ օրիորդին՝ ներքին ձայնս ինձ չէր խաբում. ճի՛շտ այդպես, ա՛յդպես էլ կլինի անշուշտ։ Արդեն այդ րոպեին կարելի էր դատել նրա դեմքից, որ վզակոթիս տալով կվռնդեն ինձ։ Զայրույթը բորբոքվեց իմ մեջ, ուզեցի ամենաստոր, խոզային, փերեզակային մի խաղ խաղալ գլխին. մի էսպես հեգնանքով նայել երեսին, և տեղն ու տեղը, քանի կանգնած է առաջս, շշպռել նրան այնպիսի մի շեշտով, որով փերեզակը միայն կարող է ասել.
— Ինչպե՞ս, չո՞րս հազա՜ր։ Բայց ես կատակ եմ արել, իսկ դուք՝ ի՞նչ է։ Շա՜տ֊շատ դյուրավահատ եք ձեր հաշիվների մեջ, օրիո՛րդ։ Մի երկու հարյուր՝ խնդրե՜մ, նույնիսկ հաճույքով ու սիրով, բայց չորս հազա՜ր։ Դա այն գումարը չէ, որ քամուն տաս այսպիսի մի թեթևամտության համար, օրիո՛րդ։ Իզուր եք բարեհաճել նեղություն քաշել։
Այսպիսով ամեն ինչ կկորցնեի անշուշտ, նա կփախչեր-կգնար, բայց, գիտե՞ս ինչ, դա կլիներ մի չտեսնված, դժոխային վրիժառություն, մնացյալ բոլոր բաների տեղը կբռներ։ Թեկուզ հետո իմ ամբողջ կյանքում ոռնայի զղջալուց, բայց այդ վայրկյանին ուզում էի այդ խաղը խաղալ նրա գլխին։ Հավատո՞ւմ ես, երբեք չի պատահել, որ այդպիսի րոպեին ես ատելությամբ նայեմ որևէ կնոջ, երբե՛ք չի պատահել, ո՛չ մի կնոջ նկատմամբ։ Եվ ահա, երդվում եմ խաչով, երեք կամ հինգ վայրկյան սոսկալի ատելությամբ նայեցի ա՛յս մեկին՝ հենց այն ատելությամբ, որից մազաչափ միայն հեռու է սերը, ամենախելագար սերը։ Մոտեցա լուսամուտին, ճակատս դրի սառած ապակուն, և հիշում եմ, որ սառույցը կրակի պես այրեց իմ ճակատը։ Երկար չպահեցի նրան, մի՛ անհանգստանա։ Շուռ եկա, մոտեցա սեղանին, բացեցի գզրոցը և վերցրի հինգհազարանոց ու հինգտոկոսանի անանուն մի բանկտոմս (ֆրանսերեն բառարանի մեջ էի դրել)։ Հետո լռելյայն ցույց տվեցի բանկտոմսը նրան, ծալեցի, հանձնեցի ձեռքը, ինքս բացեցի դուռը դեպի միջանցք և, մի քայլ ետ քաշվելով, խորունկ խոնարհություն արեցի, ամենահարգալից, ամենատպավորիչ խոնարհությունը, հավատա՛ ինձ։ Նա ամբողջ մարմնով ցնցվեց, հայացքը մի վայրկյան սևեռեց ինձ վրա, սարսափելի գունատվեց, ուղղակի պատի գույն ստացավ և հանկարծ, նույնպես առանց մի բառ ասելու, ոչ թե թափով, այլ այապես մեղմորեն, հանգիստ ու խորունկ խոնարհվեց ամբողջ մարմնով, ուղղակի ոտքերիս առաջ, ոչ թե ուսանողաուհու նման, այլ ռուսական ձևով՝ ճակատը գետնին։ Վեր թռավ ու փախավ։ Այդ րոպեին սուսերակալը մեջքիս էր։ երբ Երբ նա դուրս վազեց, ես քաշեցի սուսերը և ուզում էի տեղն ու տեղը խոցել ինքս ինձ, թե ինչո՞ւ, ինքս էլ չգիտեմ։ Սոսկալի հիմարություն էր անշուշտ, բայց երևի ցնծությունն էր պատճառը։ Հասկանո՞ւմ ես արդյոք, որ լինում են ցնծության պահեր, երբ մարդ կարող է սպանել ինքն իրեն։ Բայց ես չսպանեցի ինքս ինձ, այլ միայն համբուրեցի սուսերը և նորից դրեցի պատյանի մեջ,— թեև այս մի բանը կարող էի և չասել քեզ։ Եվ կարծեմ նույնիսկ, բոլոր այս մաքառումների մասին պատմելով հիմա, մի քիչ խտացրի գույները, որպեսզի գովեմ ինքս ինձ։ Բայց թո՛ղ այդպես լինի, այդպե՜ս, և գրո՛ղը տանի մարդկային սրտի բոլոր լրտեսներին։ Ա՛յս էր ահա ամբողջ այդ «դեպքը» իմ և Կատերինա Իվանովնայի միջև։ Հիմա ուրեմն Իվանը գիտե դրա մասին, մեկ էլ դու։ Ուրիշ ո՛չ ոք։
Դմիտրի Ֆյոդորովիչը վերկացավ, մի քանի քայլ արեց խռովահույզ, թաշկինակը հանեց, սրբեց ճակատի քրտինքը, հետո նորից նստեց, բայց ոչ թե նախկին տեղը, այլ հանդիպակաց նստարանին՝ մյուս պատի տակ, ուստի Ալյոշան ստիպված եղավ կտրուկ դառնալ նրա կողմը։
— Սպասիր, Դմիտրի, այստեղ մի կարևոր բան կա։ Ասա ինձ՝ դու նշանված ես, չէ՞, և դեռ նշանվա՞ծ ես մնում։
— Անմիջապես չնշանվեցինք, այլ այդ դեպքից երեք ամիս հետո միայն։ Իսկ այդ ժամանակ, այսինքն դեպքի հաջորդ օրը, ես ինձ ասացի, թե միջադեպն սպառված է, վերջացած, շարունակություն չի լինելու։ Գնալ ու ձեռքը խնդրել ինձ ստորություն էր թվում։ Նա էլ ամբողջ վեց շաբաթ, երբ տակավին ապրում էր մեր քաղաքում, ոչ մի ծպտուն չհանեց իր կողմից։ Ճիշտ է, միայն մի առիթով զգացնել տվեց իր գոյությունը. իր այցելության հաջորդ օրը նրանց աղախինը եկավ ինձ մոտ և, բերանն անգամ չբացելով, շտապ մի ծրար հանձնեց ու գնաց։ Ծրարի վրա հասցե՝ այսինչին։ Բացում եմ՝ հինգհազարանոց բանկտոմսի մնացորդը։ Չորս հազար հինգ հարյուր ռուբլի էր հարկավոր միայն, բայց հինգհազարանոց բանկտոմսը վաճառելիս երկու հարյուր ռուբլու և մի քիչ ավելի կորուստ էր եղել։ Կարծեմ ինձ երկու հարյուր վաթսուն ռուբլի էր ուղարկել ընդամենը, լավ չեմ հիշում, և միայն փող էր՝ ո՛չ մի երկտող, ո՛չ մի խոսք, ո՛չ մի բացատրություն։ Մատիտով արած որևէ մի նշան փնտրեցի ծրարի մեջ՝ ոչ-չի՛նչ չկար։ Է՛հ, մնացած փողով դեռ այնպիսի կերուխումներ սարքեցի, որ վերջապես նոր մայորն էլ ստիպված եղավ ինձ նկատողություն անել։ Իսկ փոխգնդապետը, դե՜հ, հանձնեց պետակա պետական գումարը՝ բարեհաջող կերպով և ի զարմանս բոլորի, որովհետև արդեն ոչ ոք չէր ենթադրում, թե նա կարող է լրիվ գումար ունենալ։ Հանձնեց, բայց և շուտով հիվանդացավ, անկողին ընկավ, պառկեց երեք շաբաթ, հետո հանկարծ ուղեղի կակղում ունեցավ և հինգ օրից վախճանվեց։ Թաղեցին զինվորական շուքով, դեռ չէր հասցրել հրաժարականն ստանալ։ Կատերինա Իվանովնան, քույրն ու մորաքույրը հուղարկավորությունից տասը օր հետո գնացին Մոսկվա։ Եվ ահա, նրանց մեկնելուց առաջ միայն, հենց ճանապարհ ընկնելու օրը (ես նրանց չտեսա և ողջերթի չգնացի), մի մանրիկ, կապույտ ծրար եմ ստանում՝ ժանեկավոր մի թղթիկ, որի վրա մատիտով գրված մի տող կար, միայն մի տող. «Ես կգրեմ ձեզ, սպասեցեք։ Կ.»։ Այդ էր ամբողջը։
Հիմա երկու խոսքով բացատրեմ քեզ շարունակությունը։ Մոսկվայում նրանց բախտը շուռ եկավ կայծակի արագությամբ և անսպասելիորեն, ինչպես լինում է արաբական հեքիաթներում։ Այդ գեներալի այրին, այսինքն Կատյայի ամենակարևոր ազգականուհին, հանկարծ միանգամից կորցնում է իր երկու մերձավորագույն ժառանգներին՝ երկու մերձավորագույն զարմուհիներին. երկուսն էլ նույն շաբաթվա ընթացքում մահանում են ծաղկախտից։ Վշտահար պառավն ուրախությամբ է ընդունում Կատյային՝ որպես իր հարազատ աղջկան, որպես իր փրկության աստղը, կառչում է նրանից, անմիջապես փոխում է կտակը նրա օգտին։ Բայց կտակն ապագայի համար էր, իսկ առայժմ ութսուն հազար ռուբլի է տալիս ձեռքը, ահա՛ քեզ օժիտ, ասում է, սրտիդ ուզածն արա այդ փողով։ Հիստերիկ կին է, հետո ես առիթ ունեցա դիտելու նրան Մոսկվայում։ է՛հ Է՛հ ուրեմն, մի օր էլ հանկարծ չորս հազար հինգ հարյուր ռուբլի եմ ստանում փոստով. նախ տարակուսանքի մեջ ընկա իհարկե, լեզուս կապվեց զարմանքից։ Երեք օր հետո եկավ նաև խոստացված նամակը։ Հիմա էլ մոտս է այդ նամակը, միշտ մոտս եմ պահում, մեռնելուս վայրկյանին էլ մոտս կլինի. ուզո՞ւմ ես՝ ցույց տամ։ Անպայման կարդա. առաջարկում է իմ հարսնացուն դառնալ, ինքն է իր ձեռքը առաջարկում, «սիրում եմ, ասում է, խենթի պես սիրում, թեկուզ և դուք չսիրեք ինձ՝ հոգ չէ, միայն թե եղեք իմ ամուսինը։ Մի՛ վախենաք, ոչ մի կերպ չեմ կաշկանդի ձեզ, կլինեմ ձեր կահ-կարասին, կլինեմ այն գորգը, օրի վրա քայլում եք... Ուզում եմ հավերժորեն սիրել ձեզ, ուզում եմ փրկել ձեզ ձեր սեփական անձից...»։ Ալյոշա, ես նույնիսկ անարժան եմ պատմելու այդ տողերն իմ ստոր բառերով և իմ աոոր ստոր շեշտով, որից երբեք չեմ կարողացել ազատվել։ Խոցել է այդ նամակն ինձ՝ մինչև՜ այսօր իսկ, և մի՞թե հիմա թեթև է իմ սիրտը, միթե այսօ՛ր իսկ թեթև՞ եմ զգում։ Անմիջապես պատասխանեցի նրան այն ժամանակ (ինքս ոչ մի կերպ չէի կարող Մոսկվա գնալ)։ Արցունքներով գրեցի այդ նամակը, բայց միայն մի բանից եմ ամաչում շարունակ. ակնարկեցի, թե ինքը հիմա հարուստ է և օժիտ ունի, իսկ ես պարզապես անկուտի համբակի մեկն եմ, այսինքն փողի՜ մասին հիշեցրի։ Պետք է լռությամբ հանդուրժեի այդ բանը, սակայն գրչի ծայրից փախավ։ Հենց այդ ժամանակ էլ անմիջապես գրեցի Իվանին՝ Մոսկվա, ըստ հնարավորության բացատրեցի ամեն ինչ, վեց էջանոց մի նամակ եղավ։ Եվ Իվանին ուղարկեցի Կատյայի մոտ։ Ի՞նչ ես նայում ինձ, ինչո՞ւ ես աչքերդ տնկել այդպես։ Հա՛, այո՜, Իվանը սիրահարվեց նրան, հիմա էլ սիրահարված է, գիտեմ, և ես հիմարություն արեցի ըստ ձեզ՝ ըստ ընդունված տեսակետի, բայց գուցե հենց ա՛յդ մի հիմարությունն էլ այսօր կփրկի մեզ բոլորիս։ Օօ՜օ՜, չե՞ս տեսնում, Կատյան ինչպես է մեծարում նրան, ինչպե՜ս է հարգում։ Միթե կարո՞ղ է սիրել ինձ նման մեկին, երբ համեմատի մեզ երկուսիս, և մանավանդ այն բոլոր դեպքերից հետո, որ տեղի ունեցան այստեղ։
— Իսկ ես վստահ եմ, որ նա սիրում է քեզ նման մարդուն, ոչ թե նրա նմանին։
— Նա իր առաքինությունն է սիրում, ոչ թե ինձ,— ակամա պոռթկաց հանկարծ Դմիտրի Ֆյոդորովիչը՝ համարյա չարախնդությամբ։ Ծիծաղեց նա, բայց հաջորդ վայրկյանին աչքերը փայլեցին, ամբողջովին կարմրեց և բռունցքով ուժգին հարվածեց սեղանին։
— Երդվում եմ, Ալյոշա,— գոչեց նա՝ սաստիկ ու անկեղծորեն զայրանալով ինքն իր դեմ,— ուզես հավատաու՛հավատա՛, ուզես մի՛ հավատա, բայց ահա՛ սո՜ւրբ աստված և տերն մեր Հիսուս Քրիստոս, երդվում եմ, որ թեև ծիծաղեցի հիմա նրա բարձր զգացմունքների վրա, բայց գիտեմ՝ ես միլիոն անգամ ավելի չնչին եմ հոգով, քան նա, և նրա այդ լավագույն զգացմունքները նույնքան անկեղծ են, որքան երկնային հրեշտակինը։ Ողբերգությունն էլ հենց այն է, որ ես հաստատ գիտեմ այդ։ Ի՜նչ անենք, որ մարդ մի քիչ մեծ֊մեծ է խոսում։ Իսկ ես մեծ֊մեծ չե՞մ խոսում, ինչ է։ Բայց չէ՞ որ անկեղծ եմ ես, անկեղծ։ Գալով Իվանին, ես հասկանում եմ, թե ինչպես է անիծում նա հիմա բնությունը, երբ մանավանդ այդպիսի խե՜լք ունի։ Ո՞ւմ, ինչի՞ն է տրվում նախապատվությունը։ Մի ճիվաղի՜, որ նույնիսկ այստե՛ղ չկարողացավ զսպել իր ցոփությունները, երբ արդեն նշանված էր և բոլորը նրան էին նայում։ Այն էլ իր հարսնացուի, հարսնացուի՜ աչքի առաջ։ Եվ ահա ինձ նման մեկը գերադասվում է, իսկ նա՝ մերժվում։ Բայց ի՞նչ պատճառով։ Այն, պատճառով, որ օրիորդն ուզում է իր կյանքի ու ճակատագրի վրա բռնանալ՝ երախտապարտությունի՜ց մղված։ Անմտությո՜ւն։ Այս առնչությամբ ոչինչ չեմ ասել Իվանին երբևիցե, Իվանն էլ, երբեք ձայն չի հանել անշուշտ, մի թեթև ակնարկ անգամ չի արել։ Բայց ճակատագիրը կհաղթանակի, և արժանավորը կգրավի իր տեղը, իսկ անարժանն ընդմիշտ կչքվի իր գռիհի մեջ՝ իր կեղտոտ գռիհի մեջ, որն այնքան սիրելի ու յուրահատուկ է նրան, և այնտեղ, կեղտի ու գարշահոտության մեջ թաղված, կկորչի կամովին և հաճույքով։ է՜, բարբաջում եմ կարծես թե, բառերս կորցրել են իրենց իմաստը, բերնիս եկածը դուրս եմ տալիս։ Սակայն ինչպես որ ասացի, հենց այդպես էլ կլինի։ Ես կսուզվեմ գռիհի մեջ, իսկ նա կամուսնանա Իվանի հետ։
— Սպասի՛ր, Միտյա,— ընդհատեց նորից Ալյոշան չափազանց հուզված,— համենայն դեպս այստեղ մի հարց կա, որ դեռ մինչև հիմա էլ չպարզեցիր դու ինձ. նշանված ես, չէ՞, ինչ էլ լինի՝ նշանված ես, չէ՞։ Ինչպե՞ս ուրեմն խզել ես ուզում կապդ, եթե նա, քո հարսնացուն, չի ուզում։
— Նշանված եմ, այո, օրինական և օրհնված փեսացու։ Մոսկվայում եղավ այդ ամբողջը, երբ նոր էի հասել այնտեղ, կատարվեց մեծ շուքով, սրբապատկերներով։ Առաջնակարգ նշանդրեք էր։ Գեներալի այրին օրհնեց և, հավատո՞ւմ ես, նույնիսկ շնորհավորեց Կատյային, ասաց՝ «Լավ ես ընտրել, նրա հոգու խորքն եմ տեսնում»։ Եվ հավատո՞ւմ ես, Իվանին չսիրեց պառավը, չողջունեց նրան։ Հենց Մոսկվայում էլ երկար խոսակցություններ ունեցա Կատյայի հետ, մանրամասն նկարագրեցի ինքս ինձ՝ ճշմարտորեն, ազնվորեն, անկեղծորեն։ Ամեն ինչ լսեց.
Պատեց քաղցր շփոթություն,<br />
Ասվեցին քնքուշ խոսքեր...
— Ուրեմն Գրուշենկայի՜ մոտ,— վշտագին բացականչեց Ալյոշան, ձեռքերն իրար զարկելով։— Բայց միթե իրո՞ք Ռակիտինը ճշմարիտ ասաց։ Իսկ ես կարծում էի՝ հենց այնպես գնացիր մի անգամ մոտը, և վերջ։
— Փեսացու մարդը հենց այնպես գնա՞։ Չէէ՜, հնարավո՞ր բան է դա, այն էլ երբ այսպիսին է քո հարսնացուն, և դեռ բոլորի աչքի առա՜ջ։ Պատիվ ասված բանն ունե՞մ, թե չէ։ Հենց որ սկսեցի հաճախել Գրուշենկայի մոտ, իսկույն դադարեցի փեսացու և ազնիվ մարդ լինել։ Ես ախր հասկանում եմ այդ։ Ի՞նչ ես նայում երեսիս։ Գիտե՞ս ինչ, սկզբում գնացի պարզապես նրան ծեծելու։ Այն ժամանակ իմացա և հիմա էլ հաստատ գիտեմ, որ այդ փոխկապիտանը՝ հայրիկի վստահյալը, իմ մի պարտամուրհակն է փոխանցել Գրուշենկային, որպեսզի այս անզգամը բռնագանձման գործ հարուցի իմ դեմ և ես փափկեմ ու ձայնս կտրեմ։ Վախեցնել էին ուզում։ Ես էլ ահա վազեցի ծեծելու Գրուշենկային։ Մինչ այդ տեսել էի նրան՝ այնպես, հարևանցիորեն։ Միանգամից չի տպավորում։ Գիտեի նրա այդ ծեր վաճառականի մասին, որ հիվանդ էլ է հիմա, պառկել է անդամալույծ, բայց համենայն դեպս փառավոր մի բաժին կթողնի նրան։ Գիտեի նաև, որ Գրուշենկան սիրում է փող դիզել ու դիզում է, անխիղճ տոկոսներով պարտք է տալիս, խաբեբա է, առավ֊փախավի մեկը, կողոպտում է անգթորեն։ Գնացի մի ծեծ քաշելու, բայց արի տես, որ մնացի մոտը։ Ճայթեց հանկարծ փոթորիկը, ժանտախտը խփեց գլխիս, վարակվեցի ու վարակված էլ մնում եմ մինչև այսօր, և գիտեմ, որ արդեն ամեն ինչ վերջացած է ինձ համար, էլ ուրիշ ոչի՜նչ չի լինելու, երբե՞ք։ Ժամանակների շրջապտույտն ավարտված է։ Ահա՛ իմ բանը։ Այսպես ուրեմն, հանկարծ այդ օրը, ասես բախտի քմահաճույքով, երեք հազար ռուբլի էր մտել իմ գրպանը, չքավորի այս դատարկ գրպանը։ Գրուշենկայի հետ քշեցինք-գնացինք Մոկրոե՝ այստեղից քսանհինգ վերստ հեռու. գնչուներ, գնչուհիներ ճարեցի, շամպայն ճարեցի, առատ֊առատ խմեցրի շամպայնը բոլոր մուժիկներին, բոլոր գեղջուկ կնիկներին ու աղջիկներին, քամուն տվեցի հազարները։ Երեք օրից՝ տիպ տկլոր դուրս եկա, բայց հերոս էի։ Կարծեցիր մի բա՞ն ընկավ հերոսի ձեռքը։ Իր կանացի շնորհների ստվերն անգամ ցույց չտվեց։ Ասում եմ քեզ՝ այդ անզգամ Գրուշենկան մարմնի այնպիսի՜ զգլխիչ մի կորագիծ ունի, օ՜, նույնիսկ նրա փռքրիկ փոքրիկ ոտքերն ունեն այդ հմայքը, մինչև անգամ ձախ ոտքի ճկույթ մատիկը։ Տեսա և համբուրեցի այդ ճկույթը, բայց ա՛յդքանը միայն, երդվո՜ւմ եմ։ Ասում է. «Ուզում ես՝ կամուսնանամ հետդ, դու աղքատ ես ախր։ Ասա, որ չես ծեծելու և թույլ ես տալու, որ ուզածս անեմ, գուցե այդ դեպքում կամուսնանամ»։ Եվ ծիծաղում է։ Հիմա՜ էլ է ծիծաղում։
Դմիտրի Ֆյոդորովիչր մի տեսակ կատաղությամբ վերկացավ տեղից, մեկեն հարբածի նման դարձավ։ Աչքերն արյունով լցվեցին հանկարծ։
— Եվ դու իրո՞ք ուզում ես ամուսնանալ նրա հետ։
— Հենց անմիջապես, եթե ինքը ցանկանա։ Իսկ եթե չցանկանա՝ միևնույն է, կմնամ մոտը. դռնապան կլինեմ նրա տան բակում։ Դու... դու, Ալյոշա...- — կանգ առավ Դմիտրին եղբոր առաջ և, բռնելով ուսերից, սկսեց հանկարծ ուժգին ցնցել նրան,— բայց դու գիտե՞ս, անմեղ տղա, գիտե՞ս, որ զառանցա՛նք է այս ամբողջը, աներևակայելի՜ զառանցանք, որովհետև ողբերգություն կա այստեղ, ողբերգությո՜ւն։ Իմացի՛ր ուրեմն, Ալեքսե՛յ, ես կարող եմ լինել ստոր մարդ, ստոր ու կործանիչ կիրքերով, բայց Դմիտրի Կարամազովը գո՞ղ լինի, հասարակ մի գրպանահա՞տ, մանր֊մունր բաներ թռցնող ստահա՞կ՝ երբե՛ք։ Դե՜հ, իմացի՛ր հիմա, ես ողորմելի մի գող եմ, հասարակ գրպանահատ ու ստահակ։ Հենց այն օրը, երբ գնալու էի Գրուշենկային ծեծելու, նույն այդ առավոտ ինձ կանչեց Կատերինա Իվանովնան և խիստ գաղտնորեն, որպեսզի առժամանակ ոչ ոք չիմանա (թե ինչո՞ւ, չգիտեմ, երևի այդպես էր պետք նրան), խնդրեց, որ գնամ նահանգի կենտրոնական քաղաքը և փոստով երեք հազար ռուբլի ուղարկեմ Ագաֆյա Իվանովնային՝ Մոսկվա։ Կենտրոնից էի ուղարկելու հենց այն պատճառով, որ այստեղ չիմանան։ Ահա այդ երեք հազար ռուբլին կար իմ գրպանում, երբ Գրուշենկայի մոտ ընկա, և այդ փողով էլ Մոկրոե գնացինք։ Հետո այնպես ձևացրի, թե թռել֊գնացել էի կենտրոն, բայց փոստային ստացագիրը չներկայացրի, ասացի, թե ուղարկել եմ, ստացագիրը կբերեմ, և մինչև հիմա էլ չեմ տանում, մոռացե՜լ եմ իբր թե։ Հիմա ի՞նչ ես կարծում, այսօր ահա դու կգնաս ու կասես նրան՝ «Ողջույններ է հղում», իսկ նա կհարցնի. «Հապա փո՞ղը»։ Դու կարող էիր ասել նաև՝ «Ստոր մի հեշտասեր է նա, անարգ մի արարած՝ անզուսպ զգացումներով։ Նա այն ժամանակ չի ուղարկել ձեր փողը, այլ ծախսել է, որովհետև չի կարողացել իրեն զսպել, անասունի նման»։ Բայց համենայն դեպս կարող էիր ավելացնել «Նա գող չէ սակայն, ահա ձեր երեք հազարը, վերադարձնում է ձեզ. ինքներդ ուղարկեցեք Ագաֆյա Իվանովնային, իսկ ինքը ձեզ ողջույններ է հղում»։ Իսկ հիմա հանկարծ կհարցնի, «Ո՞ւր է փողը»։
— Միտյա, դժբախտ ես դու, այո՛։ Բայց համենայն դեպս ոչ այնքան, որքան կարծում ես։ Մի՛ խեղդիր քեզ հուսահատության մեջ, մի՛ խեղդիր։
— Ոչ, չբերեցի,— ժպտաց նաև Ալյոշան։
— Բայց վախեցա՜ր, վախեցար առավոտյան, չէ՞, վախեցա՜ր։ է՜, անուշիկս, մի՞թե ես կարող եմ քեղ քեզ վշտացնել։ Լսիր, Իվա՛ն, չեմ կարողանում դիմանալ, երբ նա այդպես նայում է աչքերիս մեջ ու ծիծաղում, անկարելի՜ է դիմանալ։ Իմ ամբողջ ընդերքն է սկսում ծիծաղել նրա հետ, սիրո՜ւմ եմ նրան։ Ալյոշկա, արի քեզ իմ ծնողական օրհնությունը տամ։
Ալյոշան ոտքի ելավ, բայց Ֆյոդոր Պավլովիչն արդեն փոխել էր իր միտքը։
=== VII։ Բանավեճ ===
Սակայն Բաղաամի էշը հանկարծ սկսել էր խոսել։ Առիթ ծառայող նյութը տարօրինակ մի դեպք էր. առավոտյան, վաճառական Լուկյանովյի խանութում գնումներ կատարելու ժամանակ, Գրիգորին նրանից լսել էր, թե մի ռուս զինվոր ասիական հեռավոր սահմանի վրա գերի է ընկել մահմեդականներին, և երբ նրանք, տանջալից ու անմիջական մահվամբ սպառնալով, ստիպել են հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել իսլամը, զինվորը մերժել է դավաճանել իր հավատքին և հանձն է առել տանջանքները, թողել է, որ իրեն մորթազերծ անեն, և մահացել է փառաբանելով ու գովեբգելով գովերգելով Քրիստոսին, այդ սխրագործության պատմությունն էլ հենց տպված է եղել նույն առավոտ ստացված թերթում։ Եվ ահա այդ դեպքն էր պատմել Գրիգորին ճաշի վրա։ Ֆյոդոր Պավլովիչը միշտ էլ սիրում էր ծիծաղել ու խոսել ճաշից հետո, աղանդերը ճաշակելու ժամանակ, թեկուզ և Գրիգորիի հետ։ Իսկ այս անգամ տրամադրությունը հատկապես թեթև էր, հաճելի զվարթությունը հորդում էր նրանից։ Կոնյակն ըմպելով ու լսելով այդ պատմությունը, նա ասաց, թե պետք է անմիջապես սրբերի կարգը դասել այդպիսի զինվորին և նրա քերթված մորթն ուղարկել մի որևէ վանք. «Ա՜յ թե ժողովուրդ կթափվի, փողն էլ հետը»։ Գրիգորին հոնքերը կիտեց, տեսնելով, որ Ֆյոդոր Պավլովիչը չի հուզվել բնավ, այլ, ըստ իր մշտական սովորության, սկսում է սրբապիղծ բաներ առել։ Եվ ճիշտ այդ վայրկյանին Սմերդյակովը, որ կանգնած էր դռան մոտ, հանկարծ ժպտաց։ Առաջ էլ Սմերդյակովին շատ հաճախ արտոնվում էր սպասարկել սեղանի վրա, այսինքն ճաշի ավարտին։ Իսկ այն օրից, երբ Իվան Ֆյոդորովիչը ժամանեց մեր քաղաքը, նա սկսեց գրեթե ամեն անգամ ներկայանալ ճաշին ու սպասարկել։
— Ի՞նչ ես ծիծաղում,— հարցրեց Ֆյոդոր Պավլովիչը, վայրկենապես նկատելով նրա ժպիտը և անշուշտ հասկանալավ, որ դա կապ ունի Գրիգորիի խոժոռվելու հետ։
— Ստո՛ւմ ես, ան-ն-նիծյալ արարած,— թշշաց Գրիգորին։
— Ինքներդ դատեցեք, Գրիգորի Վասիլևիչ,— շարունակեց Սմերդյակովը հանդարտ ու լրջմիտ, գիտակցելով իր հաղթանակը, բայց և կարծես մեծահոգություն անելով խորտակված հակառակորդի նկատմամբ,— ինքներդ դատեցեք, Գրիգորի Վասիլևիչ, չէ՞ որ ասված է սուրբ գրոց մեջ, որ եթե նույնիսկ մանանեխի ամենափոքր հատիկի չափ հավատք ունեք և ընդսմին եթե ասեք սույն լեռան, որ սահի֊ընկնի ծովի մեջ, ապա լեռը կսահի առանց դույզն հապաղման՝ ձեր առաջին իսկ հրամանով։ Էհ ուրեմն, Գրիգորի Վասիլևիչ, եթե ես անհավատ եմ, իսկ դուք՝ այնքան հավատացյալ, որ նույնիսկ անընդհատ նախատում եք ինձ, փորձեցեք ինքներդ ասել սույն լեռան, որ սահի-ընկնի ոչ թե ծովի մեջ (որովհետև այնտեղից հեռու է մինչև ծովը), այլ թեկուզ և մեր գարշահոտ գետակի մեջ, ա՜յ մեր այգու ետև հոսող գետակի, և ինքներդ կտեսնեք նույն վայրկյանին, թե ոչինչ չի շարժվի իր տեղից, այլ որքան էլ գոռաք՝ ամեն ինչ կմնա իր նախկին կարգ ու կանոնով։ Իսկ դա նշանակում է, որ դուք էլ չեք հավատում պատշաճ ձևով, Գրիգորի Վասիլևիչ, այլ լոկ ուրիշներին եք ամեն կերպ նախատում այդ կապակցությամբ։ Եվ դարձյալ՝ ի նկատի ունենալով, որ մեր օրերում ոչ ոք, ոչ միայն դուք, այլև բացարձակապես ոչ ոք, նույնիսկ ամենաբարձր դեմքերից սկսյալ մինչև ամենահետին գյուղացին, չի կարող լեռները շպրտել ծովի մեջ, բացի թերևս մի ոմն մարդուց ամբողջ երկրի երեսին, կամ առառավելն երկու մարդուց, և նրանք էլ գուցե եգիպտական անապատի մի որևէ անկյունում թաքնված ճգնում են, այնպես որ անկարելի է նույնիսկ գտնել նրանց,- — եթե այդպես է ուրեմն, եթե պարզվում է, որ բոլոր մնացյալներն անհավատ են, ապա միթե կանիծի՞ աստված բոլոր սույն մնացյալներին, այսինքն երկրի ամբողջ բնակչությունը, բացի այն ինչ֊որ երկու ճգնավորներից, և իր այնքան հայտնի ողորմածությամբ չի՞ ների որևէ մեկին։ Արդ ուրեմն ես էլ հույս եմ տածում, որ մի անգամ տարակուսելուց հետո ներումն կստանամ, երբ զղջման արտասուք թափեմ։
— Կա՛ց,— ճչաց Ֆյոդոր Պավլովիչը՝ հրճվանքի գագաթնակետին հասած,— ուրեմն դու համենայն դեպս ենթադրում ես, որ կա՞ գոնե այդպիսի երկու հոգի, որ կարող են լեռներ շարժել։ Իվան, հիշիր այս կետը, գրի առ մոտդ. ահա՛ քեզ ռուս մարդն իր ամբողջ էությամբ։
— Մի կլոր ոսկի արժե քո ասածը, Բաղաամի է՛շ, և այսօր իսկ կուղարկեմ քեզ այդ կլորիկ ոսկին, բայց գալով մյուս ասածներիդ՝ փչում ես համենայն դեպս, փչո՜ւմ ես ու փչում։ Գիտցի՛ր, հիմարի՛ գլուխ, պարզապես թեթևամտության երեսից է, որ այստեղ մենք չենք հավատում բոլորս էլ, որովհետև ժամանակ չունենք, նախ՝ գործերը թափվել են մեր գլխին, իսկ երկրորդ՝ աստված մեզ քիչ ժամանակ է տվել, միայն քսանչորս ժամ է սահմանել օրվա մեջ, այնպես որ մի կուշտ քնելու ժամանակ էլ չի մնում, էլ ո՜ւր մնաց թե ապաշխարելու։ Իսկ դու այդ տանջողների առաջ հավատքդ ես ուրանում, երբ էլ ոչ մի բանի մասին մտածելու կարիք չունես, բացի հավատքից, և երբ հենց պետք է քո հավա՛տքը ցույց տաս։ Իմ կարծիքով, ախպերս, այդպես է ստացվում, չէ՞։
— Ստացվելը՝ ստացվում է, բայց ինքներդ դատեցեք, Գրիգորի Վասիլևիչ, առավել ևս թեթևանում է իմ մեղքը, եթե այդպես է ստացվում։ Այո, եթե այդ պահին ես հավատայի բուն ճշմարտությանը, ինչպես որ պետք է հավատալ, ապա ուրեմն իսկույն մեղք գործած կլինեի, եթե իմ հավատքի համար չկրեի տանջանքները և ընդունեի մահմեդական պիղծ հավատքը։ Բայց չէ՞ որ այդ դեպքում գործը տանջանքներին չէր հասնի, որովհետև բավական կլիներ, որ այդ նույն վայրկյանին ասեի սույն լեռան՝ շարժվի՛ր ու ճզմի՛ր տանջողին, և լեռը կշարժվեր ու նույն վայրկյանին կճզմեր նրան ուտիճի պես, իսկ ես, իբրև թե ոչինչ չի պատահել, կթողնեի ու կգնայի, գովերգելով ու փառաբանելով աստծուն։ Իսկ եթե ես հենց նույն վայրկյանին փորձել եմ այդ բոլորը և նույնիսկ հատկապես գոռացել եմ սույն լեռան՝ ճզմի՛ր այս տանջողներին, բայց նա չի ճզմել, ապա ուրեմն, ասացեք խնդրեմ, ինչպե՞ս չտարակուսեի այդ ժամանակ, այն էլ մահվան մեծ երկյուղի այդպիսի սարսափելի պահին։ Առանց այդ էլ գիտեմ արդեն, որ լիովին չեմ արժանանալու երկնի արքայության (որովհետև չէ՞ որ լեռը չշարժվեց իմ խոսքով, նշանակում է՝ շատ էլ չեն վստահում այնտեղ իմ հավատքին, և շատ էլ մեծ մի վարձատրություն չի սպասում ինձ անդենական աշխարհում), ուրեմն ինչո՞ւ այլևս թողնեմ, որ մեկ էլ իմ կաշին քերթեն, երբ որևէ օգուտ չեմ ստանալու դրանից։ Որովհետև՝ եթե նույնիսկ մինչև կեսն էլ քերթեին իմ կռնակի կաշին, այդ դեպքում էլ սույն լեռը չէր շարժվի իմ խոսքով կամ իմ աղաղակով։ Եվ այդպիսի րոպեին ոչ թե միայն կասկած կարող է ընկնել մարդու սիրտը, այլև կարելի է նույնիսկ դատողությունը կորցնել վախից, այնպես որ մարդ մտածել անգամ չի կարողանա ամենևին։ Արդ ուրեմն ինչպե՞ս կարող եմ մի հատուկ մեղք գործած լինել, եթե, ոչ մի շահ կամ վարձատրություն չտեսնելով ո՛չ այս, ո՛չ էլ այն աշխարհում, գեթ իմ մորթը փրկեմ այդ պահին։ Ուստի, լիովին ապավինելով աստծո ողորմածթյանողորմածության, հույս եմ տածում, որ կատարյալ ներումն կստանսւմկստանամ...
— Գիտե՞ս ինչ, ա՜յ ես վստահ եմ, որ նա ինձ էլ չի կարող հանդուրժել, ինչպես որ ոչ ոքի չի հանդուրժում, և քե՛զ էլ նմանապես, թեև դու կարծում ես, թե «խելքին փչել է հարգել» քեզ։ Իսկ Ալյոշկային՝ ավելի ևս, արհամարհում է Ալյոշկային։ Սակայն գողություն չի անի, ահա՛ խնդիրը. բամբասող չէ, լեզուն իրեն է պահում, տան գաղտնիքները դուրս չի տալիս, փառավոր է թխում ձկով կարկանդակը, բայց այդ բոլորով հանդերձ՝ գրո՜ղը տանի նրան, ճիշտն ասած, արժե՞ խոսել նրա մասին։
— Իհարկե չաբժե։չարժե։
— Իսկ գալով այն հարցին, թե ինչեր է մտմտում նա իր այդ խելապատիկում, պետք է ընդհանրապես դնգսել ռուս մուժիկին։ Ես միշտ էլ պնդել եմ այդ բանը։ Մեր մուժիկը խարդախ է, չարժե նրան խղճալ, և դեռ լավ է, որ հիմա էլ մեկ֊մեկ ճիպոտո՜վ ծեծում են նրան։ Ռուսաց երկրի ամրությունն են ցարասու անտառները։ Եթե անտառները ոչնչացնեն, կկործանվի ռուսաց երկիրը։ Ես խելացի մարդկանց կողմն եմ։ Դադարեցինք մուժիկներին ծեծելուց, որովհետև խելքներս շատացել էր, բայց նրանք շարունակում են՝ իրենք իրենց ծեծել։ Եվ լավ են անում։ «Որով չափով չափէք, չափեսցի ձեզ», կամ ինչպե՞ս է ասված... Մի խոսքով՝ չափեսցի։ Իսկ Ռուսաստանը խոզություն է։ Սիրելիս, եթե իմանայի՜ր, թե ինչպես եմ ատում Ռուսաստանը... այսինքն ոչ թե Ռուսաստանը, այլ բոլոր այս արատները... բայց գուցե և Ռուսաստանը։ Tollt Celfl Tout cela c’est de la cochonnerie{Այդ ամբողջը խոզություն է(ֆրանս.)}։ Գիտե՞ս ինչ եմ սիրում։ Սրամտություն եմ սիրում։
— Նորից մի բաժակ խմեցիք։ Բավական է արդեն։
— Կարծես թե ունի, այո։
— Ունի, ունի, il y a du Piron läla-dedans {Պիրոնի նման մի բան կա նրա մեջ(ֆրանս.)}։ Ճիզվիտ է, այսինքն ռուս ճիզվիտ։ Նրա մեջ, որպես ազնիվ արարածի, թաքուն զայրույթն է եռում, որովհետև ստիպված է ձևացնել... սրբության դիմակ հագնել։
— Բայց չէ՞ որ նա հավատո՛ւմ է աստծուն։
— Մազաչափ անգամ չի հավատում։ Ինչ է, չգիտեի՞ր։ Բայց նա ի՜նքն է ասում բոլորին, այսինքն ոչ թե ամեն մեկին, այլ իր մոտ եկող բոլոր մարդկանց։ Նահանգապետ Շուլցին ուղղակի ասել է՝ կարճ ու կտրուկ, «CredO«Credo {հավատում եմ(լատ.)}, բայց թե ինչ բանի՝ չգիտեմ»։
— Մի՞թե։
— Հենց այդպես։ Բայց հարգում եմ նրան։ Մեֆիստոֆելյան մի բան կա նրա մեջ կամ էլ, ավելի ճիշտ, «Մեր ժամանակի հերոսը» հիշեցնող մի բան... Արբե՞նին էր, թե ինչ էր անունը... այսինքն, գիտե՞ս ինչ, նա հեշտասեր է։ Այնքան հեշտասեր է, որ ես հիմա էլ կվախենայի, եթե իմ աղջիկը կամ կինը նրա մոտ խոստովանելու գնար։ Գիտե՞ս, հենց որ սկսում է անցած-դարձածից պատմե՜լ... Նախանցյալ տարի մեզ հրավիրեց թեյի՝ այն էլ լիկյորո՜վ (մեծ տիկինները նրան լիկյոր են ուղարկում), և մեկ էլ որ չսկսե՜ց հին օրերը ծաղկեցնել, վա՜յ, ուղղակի փորերս էինք բռնում... հատկապես՝ թե ինչպես է բուժել մի անդամալույծ կնոջ։ «Եթե ոտքերս չցավեին, ասել է, ես ձեզ համար մի հատուկ պար կպարեի»։ Հե-Հե՜, ո՞նց է, հը՞։ «Ես իմ օրում, ասում է, ինչե՜ր ասես չեմ արել»։ Վաթսուն հազար է թռցրել վաճառական Դեմիդովից:Դեմիդովից։
— Ինչպե՜ս թե, գողացե՞լ է։
Եվ նա չպպացնելով համբուրեց իր մատները։
— Ինձ համար,— աշխուժացավ նա հանկարծ, ասես վայրկենաբար սթափվելով, երբ խոսքը հասավ իր սիրած նյութին,— ինձ համար... է՜հ, ինչ ասեմ ձեզ, տղերք։ Երեխանե՜ր եք, պստլիկ խոճկորներ։ Ինձ համար... ոչ մի կին տգեղ չի եղել իմ ամբողջ կյանքում, ահա՛ իմ սկզբունքը։ Կարո՞ղ եք հասկանալ այս բանը։ Բայց որտեղի՜ց հասկանաք։ Ձեր երակներում դեռ կաթ է հոսում արյան տեղ, ձվից դուրս չե՜ք եկել։ Իմ սկզբունքով, ամեն մի կնոջ մեջ կարելի է չափազա՜նց, գրո՛ղը տանի, չափազանց հետաքրքրական բան գտնել, մի բան, որ ոչ մի ուրիշ կնոջ մեջ չես գտնի։ Միայն թե՝ պետք է կարողանաս գտնել, ա՜յ թե ինչն է խնդիրը։ Դա տաղանդ է։ Ինձ համար մովեզուհիներ{Մովեզուհի-— ֆրանս.mauvaise բառից, նշանակում է՝ գեշ, տգեղ} չկան. հենց միայն այն, որ կին է առաջդ, այդ մի փաստն արդեն գործի կեսն է... բայց դուք որտեղի՜ց կարող եք այդ հասկանալ։ Երբեմն նույնիսկ վիեյֆիյների{վիեյֆեյ-— ֆրանց.vieille fille-պառաված օրիորդ} մեջ այնպիսի մի բան ես գտնում, որ ուղղակի զարմանում ես՝ ինչպե՜ս այլևայլ հիմարներ թողել ենք որ աղջիկը պառավի, չեն նկատել նրան մինչև հիմա։ Բոբիկ աղջկանն ու մովեզուհուն պետք է նախ և առաջ զարմացնել. ահա՛ նրան ձեռք գցելու ձևը։ Ինչ է, չգիտեի՞ր։ Պետք է այնպես զարմացնել, որ նա սքանչանա, տակնուվրա լինի, ամաչի, որ այսպիսի տղան սիրահարվել է իր նման փնթի մի աղջկա։ Իսկապես հոյակապ բան է, որ աշխարհում միշտ էլ կան ու կլինեն ռամիկներ ու աղաներ, ուրեմն միշտ էլ կլինի հատակ սրբող մի աղախին ու կլինի նրա տերը, և ճիշտն ասած՝ հենց դա՛ է պետք կյանքի երջանկության համար։ Սպասիր մի րոպե... լսի՛ր, Ալյոշկա, ես միշտ զարմացնում էի քո հանգուցյալ մորը, միայն թե ուրիշ տեսակ։ Երբեք չէի փայփայում նրան, բայց մեկ էլ հանկարծ, երբ գալիս էր րոպեն, ուղղակի փուլ էի գալիս նրա աոաջ, սողում էի ծնկների վրա, ոտքերն էի համբուրում և միշտ էլ, միշտ էլ,— ա՛յ, այսօրվա նման հիշում եմ,— նրան հասցնում էի այն վիճակին, որ սկսում էր մանր֊մանր ծիծաղել այնպես, իր այն փշրվող, զնգուն, մեղմաձայն, ջղային, բացառիկ քրքիջով։ Միայն նրան էր հատուկ այդ ծիծաղը։ Գիտեի, որ նրա հիվանդության նոպան միշտ այդպես էր գալիս, գիտեի, որ վաղն ևեթ կսկսի դիվահարի նման ճչալ, և որ մանր֊մանր ծիծաղելը ոչ մի հրճվանքի նշան չէ այդ րոպեին, բայց դե խաբկանք էլ լինի թեկուզ՝ էլի՛ հրճվանք է։ Ա՜յ թե ինչ է նշանակում ամեն մեկի մեջ մի յուրահատուկ բան գտնել։ Մի անգամ Բելյավսկին,— այստեղ մի այդպիսի սիրունիկ ու հարուստ երիտասարդ կար, մորդ շուրջն էր պտտվում և շուտ-շուտ գալիս էր մեր տուն,— հանկարծ ուրեմն նա, իմ սեփական տանը, մի ապտա՜կ տվեց ինձ մորդ ներկայոլթյամբ։ ներկայությամբ։ Եվ մայրդ, այդպիսի հե՜զ ոչխարը... ի՜նչ ես ասում, կարծեցի, որ չարդուփշուր է անելու ինձ այդ ապտակի համար, այնպե՜ս հարձակվեց վրաս. «Հիմա դու ծեծ կերած մարդ ես, ծեծ կերած,— ասաց նա։— Ապտա՜կ կերար նրանից։ Դու,— ասաց,— ինձ ծախում էիր նրան... Ինչպե՞ս հանդգնեց խփել քեզ իմ աչքի առաջ։ Էլ չհամարձակվե՞ս մոտենալ ինձ։ երբե՜ք, երբե՛ք։ Վազի՛ր, իսկույնևեթ, մենամարտի կանչիր նրան...»։ Դե ես այն ժամանակ նրան վանք տարա հանգստացնելու համար, սուրբ հայրերը գլխին աղոթք կարդացին ու խելքի բերին։ Բայց ահա աստված վկա է, Ալյոշա, երբեք չեմ վիրավորել իմ խեղճ դիվահարին։ Գուցե միայն մեկ անգամ, այն էլ առաջին տարին. շա՜տ էր աղոթում այն ժամանակ, հատկապես ջերմեռանդորեն կատարում էր աստվածածնի տոնը և այդ օրերին ինձ դուրս էր անում իր սենյակից։ Մտքումս ասացի՝ արի՛ սրա գլխից դուրս քշեմ այդ միստիկան։ «Տեսնո՞ւմ ես,— ասացի,— տեսնո՞ւմ ես, ահա քո սրբապատկերը, ահա տե՛ս, հանում եմ տեղից։ Ա՜յ նայիր հիմա, դու հրաշագործ ես համարում սրան, իսկ ես այս րոպեիս կթքե՛մ սրա վրա, քո աչքի առաջ, և ինձ ոչի՛նչ չի լինի...»։ Երբ տեսավ իմ արածը, տե՛ր աստված, ինձ թվաց, թե հի՛մա կսպանի ինձ, բայց նա պարզապես տեղից վեր թռավ, ձեռքերն իրար զարկեց, հետո հանկարծ ձեռքերով ծածկեց դեմքը, ամբողջ մարմնով ցնցվեց և ընկավ հատակին... հենց ուղղակի փուլ եկավ... Ալյո՛շա, Ալյո՜շա։ Ի՞նչ պատահեց քեզ, ի՜նչ պատահեց։
Ծերունին վախեցած վեր ցատկեց։ Ալյոշան աստիճանաբար այլայլվում էր այն րոպեից, երբ ծերունին սկսեց խոսել նրա մոր մասին։ Կարմրեց նա, աչքերը փայլեցին, շրթունքները դողացին... հարբած ծերուկը լորձունքն էր շաղ տալիս և ոչինչ չէր նկատում մինչև այն վայրկյանը, երբ հանկարծ մի շատ տարօրինակ բան պատահեց Ալյոշային. նույնությամբ կրկնվեց այն, ինչ հենց նույն րոպեին հայրը պատմում էր «դիվահարի» մասին։ Ալյոշան ընդոստ վեր թռավ աթոռից, ճիշտ ու ճիշտ այնպես, ինչպես իր մայրն էր արել ըստ հոր պատմածի, ձեռքերը զարկեց իրար, հետո ծածկեց դեմքը, ուղղակի փուլ եկավ աթոռի վրա և ամբողջ մարմնով սկսեց ցնցվել՝ անակնկալ, մոլեգին և լուռ լացի հիստերիկ նոպայով բռնված։ Ծերունուն հատկապես ապշեցրեց այդ արտակարգ նմանությունը մոր և որդու միջև։
— Իվա՜ն, Իվա՜ն, ջուր բեր, շո՜ւտ։ Նրա նման եղավ, մոր նման, ճիշտ ու ճիշտ, ինչպես մայրը այն ժամանակ։ Բերնիցդ ջուր ցանիր վրան, ես այդպես էի անում մորը։ Իր մոր համար հուզվեց, իր մոր համար...— մրթմրթում էր նա Իվանին,Իվանին։
— Բայց ի՛մ մայրն էլ, կարծեմ, նրա մայրն է եղել, հը՞, ի՞նչ եք կարծում,— պոռթկաց հանկարծ Իվանն անդիմադրելիորեն զայրալից արհամարհանքով։ Ծերունին սարսռաց նրա փայլատակող հայացքից։ Բայց այդ պահին խիստ տարօրինակ մի բան էր պատահել, թեև, ճիշտ է, մի վայրկյան տեվեց տևեց այդ. կարծես թե իսկապես ծերունու մտքից թռել էր այն իրողությունը, թե Ալյոշայի մայրը նաև Իվանի մայրն էր...
— Ինչպե՞ս թե քո մայրը,— մրթմրթաց նա, չհասկանալով։— Ի՞նչ ես ուզում ասել։ Այդ ո՞ր մայրն է քո ասածը... Բայց մի՞թե նրա մայրը... Վա՜յ, գրո՛ղը տանի։ Քո՜ մայրն էլ է, այո, քո՜ մայրը։ Թյո՛ւ, գրողը տանի։ Է՜, այսպիսի ցնորում երբեք չէր եղել, սիրելիս, ներիր։ Իսկ ես կարծում էի, Իվան... Հե՛֊հե՛֊հե՜։— Նա կանգ առավ։ Դեմքը լայնացավ հարբածի դանդաղ, կիսովին անիմաստ քմծիծաղով։ Եվ ահա այդ նույն վայրկյանին հանկարծ սարսափելի աղմուկ ու դղրդյուն բարձրացավ նախասենյակում, կատաղի գոռգոռոցներ լսվեցին, դուռը շռնդյունով բացվեց, և ներս խուժեց Դմիտրի Ֆյոդորովիչը։ Ծերունին, սարսափած, վազեց Իվանի մոտ։
— Վաղը Խոխլակովաների մոտ եմ լինելու,— պատասխանեց Ալյոշան։— Գուցե Կատերինա Իվանովնային էլ գնամ վաղը, եթե հիմա չգտնեմ նրան...
— Իսկ հիմա այնուամենայնիվ գնում ես Կատերինա Իվանովնայի մոտ։ Այդ «ողջույննե՜ր, ողջույններ ու հրաժեշտն» ես տանո՞ւմ,— ժպտաց հանկարծ Իվանը։ Ալյոշան շփոթվեց։— Կարծեմ թե լրիվ հասկացա քիչ առաջվա բացականչությունները և մի քիչ էլ գլխի ընկա, թե ինչ է եղել դրանից առաջ։ Երևի Դմիտրին խնդրել է քեզ, որ գնաս իր հարսնացուի մոտ և հաղորդես, թե ինքը... ը՜... դե՛հ, մի խոսքով, «հրաժեշտ է տալի՞ս»տալի՞ս»։
— Եղբա՜յր։ Ինչո՞վ է վերջանալու այս ահավոր մղձավանջը հայրիկի ու Դմիտրիի միջև,— գոչեց Ալյոշան։
— Եղբայր, թույլ տուր մի բան էլ հարցնեմ. մի՞թե որևէ մեկը, մնացյալ մարդկանց նայելով, իրավունք ունի որոշելու, թե ո՛վ է արժանի ապրելու և ո՛վ նվազ արժանի է։
— Բայց ի՞նչ գործ ունի այստեղ ըստ արժանիքի որոշելը։ Այդ հարցն առհասարակ մարդկանց սրտում լուծվում է ոչ երբեք արժանիքների հիման վրա, այլ ուրիշ, շատ ավելի բնական շարժառիթների մղումով։ Իսկ եթե խոսենք իրավունքի մասինէ մասին, է՛հ, ո՞վ իրավունք չունի ցանկանալու։
— Ոչ թե սակայն ուրիշի մահը։
— Ես եկա...— մրմնջաց Ալյոշան շփոթվելով,— ես... ինձ նա ուղարկեց...
— Հա՜, նա՛ ուղարկեց ձեզ։ Դե՛հ, հենց այդպես էլ նախազգում էի։ Ամե՜ն ինչ գիտեմ հիմա, ամե՜ն ինչ,— բացականչեց Կատերինա Իվանովնան, և հանկարծ կայծկլտացին աչքերը։— Սպասեցեք մի վայրկյան, Ալեքսեյ Ֆյողորովիչ, նախօրոք ասեմ, թե ինչու էի այնքան սպասում ձեզ։ Հասկանո՞ւմ եք, ես գուցե շատ ավելին գիտեմ, քան նույնիսկ դուք. նորություններ չէ, որ ուզում եմ ձեզնից։ Ասեմ, թե ինչ եմ ուզում։ Ուզում եմ իմանալ ձեր սեփական, ձեր անձնական վերջին տպավորությունը նրա մասին, ուզում եմ, որ ինձ պատմեք ամենից ավելի ուղղակի, անպաճույճ, նույնիսկ կոպիտ (օ՜, ինչքա՜ն ուզեք կոպիտ) ձևով, թե դուք ինքներդ ինչ եք մտածում հիմա նրա մասին, նրա վիճակի մասին՝ այսօրվա ձեր հանդիպումից հետո։ Դա գուցե ավելի լավ կլինի, քան եթե ինքս անձնապես բացատրվեմ նրա հետ, երբ նա այլևս չի ուզում գալ ինձ մոտ։ Հասկացա՞ք, թե ինչ եմ ուզում ձեզնից։ Դե՛հ, ասացե՛ք հիմա, ի՞նչ լու ր լուր ուղարկեց նա ձեր միջոցով (ես այդպես էլ գիտեի, որ ձե՜զ կուղարկի ինձ մոտ), պարզ ասացեք, ամենահետին բառն անգամ մի՛ թաքցրեք...
— Պատվիրեց ասել, թե ձեզ... ողջույններն է հղում, և թե երբեք չի գա այլևս... բայց ձեզ ողջույններն է հղում։
— Ես էլ հենց սպասում էի վարագույրի ետև, որ կկանչեք ինձ,— ասաց մի քնքուշ կանացի ձայն, որ նույնիսկ քաղցրավուն էր մի քիչ։
Բարձրացավ դռան վարագույրը, և... նույն ինքն Գրուշենկան, խնդուն և ուրախ, մոտեցավ սեղանին։ Կարծես մի բան գալարվեց Ալյոշայի մեջ։ Հայացքը սևեռեց նրան ու չէր կարողանում աչքերը հեռացնել։ Ահա նա, ահա այն սարսափելի կինը՝ «գազանը», ինչպես հորջորջեց նրան Իվանը կես ժամ առաջ։ Եվ սակայն թվում էր, թե արտաքուստ ամենասովորական ու պարզ էակն էր կանգնած Ալյոշայի դիմաց՝ բարի, համակրելի մի կին, որն այո, գեղեցիկ էր, բայց այնքա՜ն նման էր բոլոր մյուս «սովորական» գեղեցիկ կանանց» կանանց, ճիշտ է, շատ լավիկն էր, շա՜տ, ուներ այն ռուսական գեղեցկությունը, որ շատերն են սիրում այնպիսի՜ հրայրքով։ Բավական բարձրահասակ կին էր, թեև մի քիչ կարճ էր Կատերինա Իվանովնայից, որի հասակն արդեն չափից ավելի էր բարձր։ Գիրուկ էր Գրուշենկան, մարմնի շարժումները փափուկ էին և կարծես նույնիսկ անլսելի, մի տեսակ յուրահատուկ քաղցրավունություն ստանալու չափ քնքշացած՝ իր ձայնի նման։ Մոտեցավ ոչ թե Կատերինա Իվանովնայի զորեղ, առույգ քայլվածքով, այլ, ընդհակառակը, անձայն։ Ոտքերն այնպես էր դնում հատակին, որ քայլերը բոլորովին չէին լսվում։ Մեղմորեն սուզվեց բազկաթոռի մեջ, սև մետաքսե շքեղ շրջազգեստի մեղմ շրշյունով, և կաթնափրփուրի պես սպիտակ ու գիրգ վիզն ու լայն ուսերը քնքշավայել պարուրեց բրդյա սև, թանկարժեք շալով։ Քսաներկու տարեկան էր նա, և դեմքը ճիշտ ու ճիշտ այդ տարիքն էր ցույց տալիս։ Շատ սպիտակ էր երեսը, իսկ այտերին բաց վարդագույնի թեթև մի երանգ կար։ Դիմագծերը կարծես թե չափազանց լայն էին, իսկ ստորին կզակը նույնիսկ փոքր֊ինչ առաջ էր ընկած։ Վերին շրթունքը բարակ էր, իսկ ներքևինը, որ մի քիչ դուրս էր ցցված, կրկնակի լիքն էր ու կարծես ուռել էր։ Սակայն հրաշալիորեն փարթամ, մուգ շագանակագույն մազերը, մուգ, թավշանման հոնքերը և երկար թարթիչներով, լուրթ֊մոխրագույն դյութական աչքերն անպայման կստիպեին կանգ առնել ամենից ավելի անտարբեր ու մտացիր մարդուն՝ նույնիսկ բազմության մեջ, զբոսավայրում կամ ժխորի մեջ, կստիպեին նայել նրա դեմքին ու հետո հիշել երկար տարիներ։ Ալյոշային ամենից ավելի զարմացրեց այդ դեմքի մանկական, պարզասիրտ արտահայտությունը։ Երեխայի նայվածք ուներ Գրուշենկան, երեխայի նման ուրախանում էր չգիտես ինչի համար։ Նա հենց «ուրախանալով» մոտեցավ սեղանին, ասես նույն րոպեին մի բան ակնկալելով՝ ուղղակի մանկական, անհամբեր ու դյուրահավատ հետաքրքրությամբ։ Նրա հայացքն ուրախացնում էր մարդու սիրտը,— Ալյոշան զգաց այդ։ Դեռ նրա մեջ մի բան էլ կար, որն Ալյոշան չէր կարողանում որոշել, բայց որ գուցե անգիտակցորեն ազդում էր նաև իր վրա, այսինքն այդ փափկությունը դարձյալ, մարմնական շարժումների հեշտալի քնքշությունը, կատվային անձայն այդ նազելիությունը։ Եվ սակայն դա զորեղ, փարթամ մարմին էր։ Շալի տակ զգացվում էին լայն ու լեցուն ուսերը, բարձր ու դեռ միանգամայն ազջկնային աղջկնային կուրծքը։ Այդ մարմինը գուցե Միլոսյան Վեներայի բարեձև գծերն ուներ, թեև հիմա էլ, անտարակույս, համաչափությունն սկսել էր կոպտանալ, և դա զգալի էր արդեն։ Ռուս կնոջ գեղեցկությանը գիտակ մարդիկ, նայելով Գրուշենկային, կկարողանային անսխալորեն գուշակել, որ այդ թարմ, դեռ պատանեկան գեղեցկությունը, հասնելով երեսուն տարեկանին, կկորցնի իր ներդաշնակությունը, կճապաղի. կթառամի դեմքը, շատ շուտով մանր կնճիռներ կերևան աչքերի շուրջ ու ճակատի վրա, երեսի գույնը կկոպտանա, կարմիր կդառնա գուցե, մի խոսքով ակնթարթային գեղեցկություն էր դա, վաղանցուկ գեղեցկություն, որն այնքան հաճախադեպ է հենց ռուս կնոջ մոտ։ Ալյոշան, իհարկե, չէր մտածում դրա մասին, բայց հմայված լինելով հանդերձ, մի տեսակ տհաճ զգացողությամբ ու կարծես ցավելով հարցնում էր ինքն իրեն, թե ինչո՞ւ Գրուշենկան այդպես ծոր է տալիս բառերը և չի կարող բնական խոսել։ Երևում էր, որ նա, այդպես անելով, մի առանձին գեղեցկություն է գտնում վանկերի և հնչյունների այդ երկարաձգման ու շեշտված կերպով քաղցրավուն երանգավորման մեջ։ Դա անշուշտ տգեղ, անբարեկիրթ մի սովորություն էր պարզապես, որ վկայում էր նրա ցածր դաստիարակությունն ու վայելուչ վարվելակերպի այն գռեհիկ հասկացողությունը, որ յուրացրել էր մանկությունից։ Բայց և այնպես, Ալյոշային թվում էր, թե խոսելու այդ եղանակն ու առոգանությունը գրեթե անկարելիորեն հակասում էին դեմքի այդ մանկորեն պարզամիտ և ուրախ արտահայտությանը, աչքերի այդ մեղմ, երջանիկ, մանկաժպիտ փայլին։ Կատերինա Իվանովնան իսկույն նստեցրեց նրան բաղկաթոռին, Ալյոշայի դիմաց, և հրճվանքով համբուրեց նրա ժպտուն շրթունքները մի քանի անգամ։ Կարծես սիրահարվել էր Գրուշենկային։
— Մենք առաջին անգամն ենք հանդիպում իրար, Ալեքսեյ Ֆյոդորովիչ,— ասաց Կատերինա Իվանովնան արբեցությամբ,— ուզեցի ճանաչել նրան, տեսնել նրան, ուզում էի գնալ մոտը, բայց հազիվ էի հայտնել իմ ցանկությունը, և ահա ինքը եկավ։ Այնպես էլ գիտեի, որ ամեն ինչ կլուծենք նրա հետ, ամե՜ն ինչ։ Հենց սիրտս էր վկայում... Խնդրեցին, թախանձեցին, որ չանեմ այս քայլը, բայց ես նախազգում էի արդյունքը և չսխալվեցի։ Գրուշենկան ամեն ինչ բացատրեց ինձ, բացատրեց իր բոլոր մտադրությունները։ Բարի հրեշտակի նման թռավ իջավ այստեղ, խաղաղություն և ուրախություն բերեց...
— Չխորշեցիք ինձնից, սիրելի, մեծարժան օրիորդ,— ծոր տալով ասաց Գրուշենկան նույն քաղցր, ուրախ ժպիտով։
— Չհամարձակվե՜ք այդպիսի խոսքեր ասել ինձ, հմայի՜չ էակ, կախարդուհի՜։ Ձեզանի՞ց խորշել։ Ահա մի անգամ էլ համրաբում համբուրում եմ ձեր ներքևի շրթունքը։ Ձեր այս շրթունքն ուռածի նման է, թող է՜լ ավելի ուռչի ուրեմն, ահա՛, է՛լ ավելի, է՛լ ավելի... Տեսեք, ինչպե՜ս է ծիծաղում, Ալեքսեյ Ֆյոդոբովիչ, մարդու սիրտն է ուրախանում, երբ նայում ես այս հրեշտակին...
Ալյոշան կարմրում էր ու դողում աննկատելի, թեթև սարսուռով։
P. Տ. Ալյոշա, միայն թե անպայման, անպայման, անպայմա՛ն եկեք։ Lise»։
Ալյոշան զարմանքով կարդաց, կարդաց երկու անգամ, մտածեց և հանկարծ մեղմ, քաղցր ծիծաղեց։ Ու ցնցվեց մեկեն, այդ ծիծաղը մեղսալի թվաց նրան։ Բայց հաջորդ վայրկյանին դարձյալ ծիծաղեց նույնքան մեղմ ու նույնքան երջանիկ։ Նամակը դանդաղորեն դրեց փոքրիկ ծրարի մեջ, խաչակնքեց երեսը և պառկեց։ Հոգու խռովքն անցավ հանկարծ։ «Տե՜ր, ողորմյա՛ բոլորին, որ տեսա այսօր, պահպանիր նրանց՝ դժբախտ ու փոթորկահույզ հոգիներին, և առաջնորդիր նրանց։ Քոնն են ուղիները բոլոր։ Եվ փրկիր նրանց քո ընտրած ուղիներով։ Դո՛ւ ես սերը, դու ուրախություն ևս կուղարկես բոլորին»,- — մրմնջում էր Ալյոշան խաչակնքելով ու սուզվում էր անվրդով քնի մեջ։
----
<references/>