«Պատկեր:James Joyce.jpg»–ի խմբագրումների տարբերություն
Jump to navigation
Jump to search
Content deleted Content added
No edit summary |
Փոխվում է էջը ' ՋԵՅՄՍ ՋՈՅՍ (JAMES JOYCE)'-ով |
||
| Տող 1. | Տող 1. | ||
ՋԵՅՄՍ ՋՈՅՍ (JAMES JOYCE) |
ՋԵՅՄՍ ՋՈՅՍ (JAMES JOYCE) |
||
Կամերային Երաժշտություն (Chamber Music)գրքից (1907) |
|||
<poem> |
|||
Թարգմանությունը անգլերենից Մուշեղ Բադալյանի |
|||
I. |
|||
Հողում, օդում՝ լարեր անտես – |
|||
Հնչում են մեղմ, ներդաշնակ – |
|||
Լարեր՝ գետում, այնտեղ ուր հեզ |
|||
Ուռիներն են գլխահակ։ |
|||
Մեղեդի կա գետի ծոցին – |
|||
Սերն է այնտեղ մոլորվել, |
|||
Բաց ծաղիկներ իր թիկնոցին, |
|||
Մազերին մուգ տերևներ։ |
|||
Նվագում են՝ համահնչուն, |
|||
Տրված ելևէջներին, |
|||
Անտես մատները դիպչում են |
|||
Աներևույթ լարերին։ |
|||
II. |
|||
Վերջալույսը ամետիստից |
|||
Մուգ կապույտի է անցնում, |
|||
Լապտերը վառ մութ ծառուղին |
|||
Բաց կանաչով է լցնում։ |
|||
Նվագն ուրախ դաշնակի հին |
|||
Հնչում է մեղմ ու կամաց – |
|||
Նա հակվել է ստեղներին՝ |
|||
Գլուխը վար խոնարհած։ |
|||
Երկչոտ մտքեր, խոհուն աչքեր, |
|||
Ձեռք, որ էջերն է բացում․․․ |
|||
Վերջալուսը ամետիստից |
|||
Մուգ կապույտի է անցնում։ |
|||
III. |
|||
Այն ժամին, երբ ողջ աշխարհն է քնած, |
|||
Ո՛վ դու միայնակ դիտորդ երկնքի, |
|||
Ականջալու՞ր ես դու հառաչանքին |
|||
Տավղի ու քամու, զուգերգին նրանց, |
|||
Մինչև այգաբաց։ |
|||
Երբ ամենուրեք հանգչած են ու սուս, |
|||
Արդյո՞ք մեն-մենակ արթուն ես դու դեռ |
|||
Լսելու տավղի նվագը առ Սեր |
|||
Ու հետն էլ քամու երգը սիրահույզ |
|||
Ողջ գիշերն ի լույս։ |
|||
Այն ժամին, երբ մութ երկնքի ֆոնին |
|||
Վառվում է Սիրո ճամփան լուսագես, |
|||
Նրբին մեղեդին լարերի անտես |
|||
Լցնում է օդը հույզով երկնային |
|||
Ու իջնում երկրին։ |
|||
IV. |
|||
Երբ երկչոտ աստղն անցնի անդին – |
|||
Կուսավայել ու ամաչկոտ, |
|||
Լսի՛ր, այդ ուշ քնկոտ պահին |
|||
Մեկն երգում է դարպասիդ մոտ։ |
|||
Երգը նրա – նուրբ ցողի պես, |
|||
Նա եկել է տեսնելու քեզ։ |
|||
Մի ընկրկիր երկմտանքով |
|||
Երբ նա մթնից կանչում է հեզ, |
|||
Ո՛չ էլ խոկա, թե ու՞մ երգն է, |
|||
Որ դիպչում է սրտիդ այդպես։ |
|||
Այդ ի՛մ երգն է՝ իմ սիրուհուն, |
|||
Այդ ե՛ս եմ քո ուշ այցելուն։ |
|||
V. |
|||
Թեքվի՛ր դուրս նայիր, |
|||
Ա՛յ ոսկեմազիկ, |
|||
Լսեցի երգդ - |
|||
Զվարթ մի հովիկ։ |
|||
Գիրքս գոցել եմ․ |
|||
Ես էլ չեմ կարդում, |
|||
Կրակի պարն եմ |
|||
Հատակին դիտում։ |
|||
Թողել եմ գիրքս, |
|||
Դուրս եկել տանից՝ |
|||
Լսելով երգդ |
|||
Խավարի միջից։ |
|||
Երգելով երգդ - |
|||
Զվարթ մի հովիկ- |
|||
Թեքվի՛ր դուրս նայիր |
|||
Ա՛յ ոսկեմազիկ։ |
|||
VI. |
|||
Լինեի այն ծոցում տաքուկ |
|||
(Օ շքեղ է այն ու անբիծ) |
|||
Ուր չէր գտնի ինձ ոչ մի բուք։ |
|||
Ասկետության թախծոտ ցրտից |
|||
Լինեի այն ծոցում տաքուկ։ |
|||
Լինեի այն սրտում մի օր |
|||
(Մեղմ թակեի, որ ներս առնի) |
|||
Ուր գտնեի միայն անդորր։ |
|||
Տրտմությունս էլ չի հառնի |
|||
Թե լինեմ այն սրտում մի օր։ |
|||
VII. |
|||
Սերս թեթև նախշուն շորով |
|||
Այգու մեջ է խնձորի, |
|||
Ուր հովերը զվարթ ու զով |
|||
Վազվզում են խմբովի։ |
|||
Որտեղ հովը սեր է մանում |
|||
Ջահել ու նուրբ թփերին, |
|||
Այնտեղ սերս ծանր է գնում |
|||
Խոնարհված իր ստվերին։ |
|||
Իսկ ուր հողը ծիծաղում է |
|||
Երկնի մովով հմայված, |
|||
Այնտեղ սերս կաքավում է |
|||
Փեշը ձեռքով վեր պահած։ |
|||
VIII. |
|||
Ո՞վ է կանաչ պուրակի մեջ՝ |
|||
Գարնան նման, հարդարուն։ |
|||
Ո՞վ է զվարթ պուրակի մեջ՝ |
|||
Այն իրենով զարդարում։ |
|||
Ո՞վ է քայլում շողերի մեջ |
|||
Այնպես թեթև, աղջկական։ |
|||
Ո՞վ է պայծառ շողերի մեջ |
|||
Քայլում դեմքով կուսական։ |
|||
Ծառուղիները պուրակի |
|||
Ոսկեփայլով են վառված – |
|||
Ու՞մ համար է այս պուրակը |
|||
Այսքան շքեղ զարդարված։ |
|||
Օ՜հ, իհարկե իմ սիրուհու |
|||
Համար է այն պճնվել, |
|||
Ա՜խ, անուշիկ իմ սիրուհու, |
|||
Որ սիրուն է ու ջահել ։ |
|||
IX. |
|||
Հե՛յ դուք, քամինե՛ր զվարթ մայիսի, |
|||
Որ պար եք բռնել ծովի երեսին, |
|||
Ալիքից ալիք կայթելով այդպես, |
|||
Ու վեր նետելով ճերմակ փրփրադեզ՝ |
|||
Գծելով օդում արծաթե պսակ, |
|||
Իմ սիրեցյալին արդյոք չտեսա՞ք։ |
|||
Ախ ցա՜վ էր, ցա՜վ էր, |
|||
Գարնան քամիներ, |
|||
Երբ Սերդ հեռու է, սիրտդ է ավեր։ |
|||
XI. |
|||
Ասա՝ բարո՜վ մնաք, բարո՜վ |
|||
Քո կուսական վեհ օրերին։ |
|||
Սերն է գալիս քեզ փնտրելով – |
|||
Վերջ աղջկական քո հովերին՝ |
|||
Համարումիդ անբիծ կույսի, |
|||
Ու ծամկապին քո շեկ հյուսի։ |
|||
Երբ քերովբեն շեփոր փչի |
|||
Եվ անունը լսես նրա |
|||
Մատաղ կուրծքդ, մի ամաչիր, |
|||
Նրա առաջ դու բաց արա |
|||
Եվ արձակիր ծամկապդ – այն |
|||
Նշանն էր քո անմեղության։ |
|||
XVII. |
|||
Որովհետև քո ձայնն ինձ էր տրված |
|||
Դառնացրի մեկին, |
|||
Որովհետև իմ ձեռքի մեջ պահված |
|||
Քո ձեռքն էր կրկին։ |
|||
Ոչ բառ կա ոչ էլ որևէ հնար |
|||
Ինչ որ բան ուղղել— |
|||
Օտար է հիմա ինձ համար նա ով |
|||
Ընկեր է եղել։ |
|||
XVIII. |
|||
Անսա՛, սիրելի՛ս, |
|||
Խոսքին քո յարի – |
|||
Տխուր է կորուստն |
|||
Հին ընկերների։ |
|||
Հասկացել է նա |
|||
Ընկերներին կեղծ |
|||
Ու հոգում հիմա |
|||
Մոխիր է ու եղծ։ |
|||
Բայց դու գգվելով |
|||
Մոտեցիր նրան, |
|||
Սիրուդ թովչանքը |
|||
Թող իջնի վրան։ |
|||
Երբ ձեռքը լինի |
|||
Կլոր կրծքիդ տակ, |
|||
Ամեն տխրություն |
|||
Շուտ կիջնի հատակն։ |
|||
XXVIII. |
|||
Բարեկիրթ տիկի՛ն, մի՛ երգիր այդպես |
|||
Վաղանցիկ սիրո երգը թախծալի, |
|||
Թո՛ղ տխրությունդ, երգի՛ր, թե ինչպես |
|||
Անցնող սերը միշտ բավ է լիուլի։ |
|||
Երգի՛ր, թե մեռած սիրահարների |
|||
Քունը երկար ու խորունկ է որքան, |
|||
Որ գերեզմանում սերը պիտ քնի, |
|||
Զի սերը հիմա հոգնած է այնքան։ |
|||
XXXII. |
|||
Ամբողջ օրը անձրև տեղաց, |
|||
Արի՛ մեր թաց ծառուղին, |
|||
Մեր հուշերն են այնտեղ թաղված |
|||
Տերևների տակ դեղին։ |
|||
Անցնենք ճամփով մեր հուշերի |
|||
Մինչ բաժանվելն առհավետ։ |
|||
Արի՛, շանս տուր, իմ սիրելի, |
|||
Փորձեմ Խոսել սրտիդ հետ: |
|||
XXXIV. |
|||
Քնի՛ր, քնի՛ր, խոր քու՛ն մտիր, |
|||
Քնի՛ր, ո՜վ սիրտ անդադրում։ |
|||
Մի ձայն անվերջ “Դե, քու՛ն մտիր” |
|||
Աղերսում է իմ սրտում։ |
|||
Դռնից այն կողմ բուքն է ձմռան |
|||
“Էլ ո՛չ մի քու՜ն” աղմկում։ |
|||
Բայց դու քնի՛ր, բուքը ձմռան |
|||
Երբեք էլ աչք չի փակում։ |
|||
Համբույրս առ ու քու՛ն մտիր, |
|||
Անդորր լինի քո սրտում – |
|||
Դե, խաղաղվի՛ր ու քու՛ն մտիր, |
|||
Քնի՛ր, ո՜վ սիրտ անդադրում։ |
|||
XXXVI. |
|||
Արշավանքն եմ լսում ստվար մի բանակի, |
|||
Քրտնած նժույգների դոփյունը երկնահաս, |
|||
Ու սև զրահ հագած գոռոզ հեծելակի |
|||
Մտրակների շառաչն ու սուլոցն եմ լսում։ |
|||
Մարտակոչ են նետում նրանք գիշերին զով, |
|||
Քրքջում են անզուսպ խավարի մեջ, հեռվում, |
|||
Անուրջներս են կտրում կուրացուցիչ բոցով, |
|||
Որ զնդանի նման զնգում է իմ սրտում։ |
|||
Գալիս են՝ անհամար, գիսակներով կանաչ, |
|||
Ճիչ ու բղավոցով դուրս են վազում ծովից... |
|||
Խոհեմ եղիր, սիրտ իմ, խելագարվե՞ս պիտի... |
|||
Սեր իմ, սեր իմ, սեր իմ, ինչու՞ լքեցիր ինձ։ |
|||
</poem> |
|||
Ընթացիկ տարբերակը 06:22, 14 հունիսի 2016-ի դրությամբ
ՋԵՅՄՍ ՋՈՅՍ (JAMES JOYCE)
Նիշքի պատմություն
Մատնահարեք օրվան/ժամին՝ նիշքի այդ պահին տեսքը դիտելու համար։
| Օր/Ժամ | Մանրապատկեր | Օբյեկտի չափը | Մասնակից | Մեկնաբանություն | |
|---|---|---|---|---|---|
| ընթացիկ | 05:28, 14 հունիսի 2016 | 205 × 245 (7 ԿԲ) | Մսբադալյան (քննարկում | ներդրում) | ՋԵՅՄՍ ՋՈՅՍ (JAMES JOYCE) Կամերային Երաժշտություն (Chamber Music)գրքից (1907) Թարգմանությունը անգլերենից Մուշեղ Բադալյանի I Հողում, օդում՝ լարեր անտես –... |
Դուք չեք կարող վերագրել այս նիշքը։
Նիշքի օգտագործում
Հետևյալ էջը հղվում է այս նիշքին՝