{{Վերնագիր
|վերնագիր = ՍպասումԽնկի ծառեր
|հեղինակ = [[Լևոն Խեչոյան]]
|թարգմանիչ =
|աղբյուր = [[«Խնկի ծառեր»]], Յավրուհրատի [https:http։//siteshetq.google.comam/sitestatic/ysumodulescontent/yavruhratpdf/arm_Khechoyan_Trees_Yavruhratkhnki-carer_vipak.epub եփաբ] նիշքըpdf
}}
[[Category: Արձակ]]{{անավարտ}}{{Սրբագրել}}
Հակառակ բոլոր տոհմերի, մեր ազգությունն այս անգամ սկսվում է նախատատով։ Այդպես է սովորեցրել պապս։ Մեր նախատատ Շուշանը հրեղեն սպիտակ ձիով է մտել գյուղ։ Գլուխը տղամարդավարի փաթաթած է եղել չալմայով։ Մինչև ծնկները հասնող սապոգների մեջ նախշուն կոթերով զույգ փշտովներ են խրած եղել, կողքերից՝ զույգ դաշույններ։ Նա սև այծենակաճը ետ է տարել ու կրծքին երևացել է բարուրած Խեչոն։ Երբ նա գյուղ է մտել, այնտեղ եղել են մի քանի ցաքուցրիվ խրճիթներ։ Նախքան մյուս տոհմերի բնակություն հաստատելը, նա գյուղի ամենալավ հողատարածությունները վերցրել է իրեն։ Այնքան է վերցրել, որ Խեչոն տարիներ հետո ձմռան սկզբից յոթանասուն կովերի գոմաղբը, որպես պարարտանյութ քթոցով շալակել, հանդի մյուս ծայրից լցնելով եկել է մինչև գոմերը, ու գարունը նոր է բացվել։ Որքան որ Շուշան նախատատի հայտնվելն է եղել խորհրդավոր, այնքան էլ՝ հեռանալը։ Երբ Խեչոն աշխատող է դարձել, Շուշան նախատատը մի գիշեր նստել է իր սպիտակ ձին ու գնացել անվերադարձ։ Խեչոն՝ իր հողատարածությունների շատ հեռու հոսող գետից ժայռ ու դաշտեր փորելով, վտակ է բերել, անցկացրել իր հանդերի միջով, տների ներքև փորփրել, հետազոտումներ է կատարել, մինչև որ ջրաղացի համար ամուր, քարե սալիկներով ծածկված տեղ է ընտրել։ Հետո մի օր ուսանող Սերո հորեղբայրս ջրաղացի շուրջբոլորը ոսկու հանք է որոնած եղել, ու պապս քթի տակ խնդմնդացել է։ Խեչոն անտառից տասնհինգ ոտնաչափ երկարություն ունեցող հսկա կաղնի է կտրել, շալակն առած բերել, ջրաղացի համար «հոլուղ է ինել»։ Գետերի երկայնքով տներ է կառուցել՝ քարից ու կաղնուց, իրար կպած թևթևի։ ՈՒ պատերի մեջ քառակուսի, պատուհանների նման անցքեր է թողել, որ հարսներն իրար հետ խոսեն, եղբայրները՝ իրարու հասնեն։ Մեծ օդայի դռան դիմացի պատի ճակատին ձվի դեղնուցով շաղախված կրով գրել. ԱՅՆ, ՈՐ ՍՈՒՏ ԱՍԵ ԿԱՄ ՄԱՐԴՈՒ ԳԵՇ ԱՍԵ ԿԱՄ ՀՅՈՒՐԸ ԽԱՐԴԱԽԵ, ԱՅՆ ԻՄ ՈՐԴԻՆ ՉԼԻՆԻ։ Մի օր ծերացած Խեչոն տղաներին ու հարսներին հանդ է հանել, ու պարագլուխ անցնելով, քոչարի է պարել։ Պարելուց հետո գնացել է ջրաղաց, քնել է ու էլ չի արթնացել։ Հետո պապս քոչարիի մասին պատմելիս, Խեչոյի ասածին, թե. «Քոչարին ռազմական պար է»,― ավելացնելու է. «Քոչարին չմոռանաք, մերոնք այնտեղ այդ պարը որպես առյուծի կաթ էին ըմպում և հիշեք՝ Շուշան նախամոր գալստյան ժամանակ նրա սպիտակ ձիու պոչը արյունոտ էր, ու նա գնաց այդ արյունը մզկիթների պատերին մաքրելու»։ Մեր ջրաղացից գնացող ջուրը գյուղը բաժանում է երկու մասի։ Մի ափին սակավաբեր հողերում բնակություն են հաստատում Չարդախենք, մյուս ափին՝ վրացիք, Խուրջականենք։ Խեչոյենք ու Չարդախենք որոշում են եկեղեցի կառուցել, բայց վեճ է առաջանում. ոչ մեկը չի ցանկանում իր հողատարածություններից զիջել։ ՈՒ պապս որոշում է մեր ազգով իր բաժին հողամասում եկեղեցին կառուցել։ Երբ եկեղեցին պատրաստ է լինում, Չարդախենց Օնեսը, որպեսզի գյուղի առաջ ամոթով չմնա, իր տոհմով գետի վրա գեղեցիկ, զույգ կամարներով կամուրջ է գցում։ Գետի մյուս ափին եկեղեցի են կառուցում նաև Խուրջականենք։ Եվ գյուղն ունենում է երկու եկեղեցի։ Պապիս ու Չարդախենց Օնեսի վեճն էլի շարունակվում է՝ թե իրենցից ով է լինելու տանուտեր ու իրար հետ չեն խոսում։ Գյուղի տանուտեր է դառնում Խուրջականենց Օրեստին։ Պապս օրվա կեսին բարձրանում էր ջրաղացի կտուրը ու ձայն տալիս տան կողմը. ― Աղչի Հայկուշ, ի՞նչ ես եփել, գալիս եմ ճաշի։ ― Ձուգ, ձուգ, Գիգոլը մուրծա էր բերել։ Պապս տարուբերում էր գլուխն ու ասում. ― Էցքիրե է, ամ մամա ձաղլս։ Գյուղացիք լսել են, որ Օնանն այդ ժամին ճաշի է գնում, գնացել են ու փոցխ ու եղան են խնդրել, իսկ պապս նրանց ցորենի մաքուր օղի է հյուրասիրել թարմ մուրծայի հետ։ Պապս հավաքում է եղբայրներին ու շռշռանի ներքևի մասում մի տուն կառուցում իրենից փոքրի՝ Գիգոլի համար։ Երբ ջրաղացքարը մաշվում էր, կանգնեցնում էին մի տասն օրով, որպեսի զինգեն։ Հավաքվող ջուրը ջրաղացից մի քիչ վերև հատուկ տեղ ուներ, երբ թողնում էին, հսկայական քարերի միջով շռշռալով իջնում էր ցած, Գիգոլի նորաշեն տան առջևով։ Իսկ հետո, երբ քարը զինգվում էր, նորից շռշռանի ջուրը փակում էին, ու ցամաքած հունի քարերի մեջ շատ ձուկ էր լինում։ «Թող ձուգն էլ մերը լինի, անտեր չփչանա»,― ասել էր պապս։ Մարգարը՝ Գիգոլից փոքրը, ապրում էր մեզանից քիչ վերև, գետի մյուս ափին։ Երկուստեք խռովություն կար։ Մարգարի քիթը կախ էր, որ իրեն թեք դիրք ունեցող հողատարածություն էր բաժին ընկել։ Ջրելուց՝ ջուրը կլկլալեն վազում էր ու չէր ջրում ու ամեն տարի եղբայրներից քիչ բերք էր ստանում։ Մերոնց քիթն էլ կախ էր, որ Մարգարը վրացի կին էր առել, առանց պապիս հետ խորհրդակցելու։ Մենք էլ նրանց կողմերը չէինք գնում։ Մեզ պատմել էին, որ Մարգարենց ծառերի տակ մարդագել կա։ Մարդագելի գոյությունը մեր վտիտ մարմինները այնքան պահեց սարսափի մեջ, մինչև որ մի օր Տիրան հորեղբորս տղան՝ Սերոբը, Մարգարի խորթ աղջկա հետ կտուր բարձրացավ։ Մարգարը ոչ սատանային էր հավատում, ոչ էլ՝ Աստծուն։ Պապս երբ եկեղեցի է կառուցել, Մարգարն ասել է. «Իզուր գործ է, փողերը պահի, մեծ ընտանիք ենք, պետք կգա։ Աստվածս ո՞րն է»։ Դրանից հետո, որպեսզի սատանայի լինել-չլինելն էլ իմանա, ամբողջ մի տարի թափառում է գյուղի սար ու ձորում, այն հավանական տեղերում, որտեղ հնարավոր էր հանդիպել չար ոգուն։ Տեսնում է, որ սատանա էլ չկա, մի օր էլ...մարդ է սպանում։ Խաչը ջուրը գցելու օրերին վրացիներն ու մերոնք վիճում են, թե իրենցից ո՞ւմ խաչն է արժանի ավելի վերև ջուրն ընկնելու։ Մեր տեր-Հակոբը և ուփալո–Լոմոն իրար չեն զիջում, վեհափառներից մեկը խաչը ձեռքին բարձրանում է վերև, իսկ մյուսը՝ ավելի վերև։ Արարողության մասնակից երկազգի ամբոխի միջև ծեծկռտուք է սկսվում։ Հրացանով հայտնվում է Մարգարը, ու նրա արձակած գնդակը տապալում է ուփալո–Լոմոյին։ Մարգարն ասում է. «Տեր-Հակոբ, գետը քոնն է, խաչը որտեղ ուզումես, այնտեղ էլ գցիր, հիմա արդեն վերև-ներքև չկա»։ Տեր-Հակոբը խաչը ջուրը գցելու մեր արարողությունն է կատարում։ Եվ քանի որ վրացիները գյուղում օծված տերտեր չունեին, ուփալո–Լոմոյին փոխարինողն էլ մինչև կգար հեռուներից, ինքը ժամանակավոր նրանց ծիսակատարությունն էլ է անում և խաղաղություն սերմանելու ու իշխանություններին վստահելի նկատվելու համար, նրանց խաչը մերից՝ որ քիչ առաջ ինքն էր թաթախել, ավելի վերև է գցում։ Արարողության վերջում, Մարգարը հրապարակայնորեն ստանալով տեր-Հակոբի երբեք թողության չարժանանալու նզովքը, գարադավոյ պահակախմբի առաջն ընկած, շղթայակապ ու անիծված գնում է Ախալքալաք։ ...Եվ քսանհինգ տարի Մագադանում պատիժը կրելուց հետո, Թբլիսիով եկավ գյուղ, հետը բերելով թոփալ Զեքալին, նրա աղջկան և օժիտը՝ ամբողջ գյուղի համար հրաշք «Զինգեր» կարի մեքենան։ Երբ գյուղի կանայք հավաքվում են տեսնելու այդ կարող «երկաթե մարդուն», Զեքալը հայրենախառն վրացերենով բոլորին պատվիրում էր գլխաշորով բերանները փաթաթել, որպեսզի գոլորշի չիջնի մեքենայի վրա։ Մեր հարսները, ամբողջ մի ամիս, տատիս պատմում էին. ― Կտորը դնես բերանին, կարելով կերթա։ Երբ արդեն գյուղի ամենավերջին մանուկն էլ տեսավ նրանց կարի մեքենան, լռեցին, ջրհորների մոտ, կալերում էլ չխոսեցին, չզարմացան, մոռացան Մարգարին էլ, Զեքալին էլ, նրանց կարի մեքենան էլ։ Ապրեցին, ապրեցին, ու հանկարծ Մարգարը ձանձրացավ։ Նա մտածում էր նավաստի դառնալ ու աշխարհի բոլոր ծովերը ծայրից ծայր լողալ։ Մի չիրականացած, կիսատ նպատակ էլ ուներ՝ գրել «Դոն Կիխոտ»-ի շարունակությունը։ Վեպի շարունակության սյուժեն ու գաղափարը նա արդեն բանտարկության քսանհինգ տարիներին գիշեր ու ցերեկ մտքի մեջ խնամքով շարադրել ու գրել էր։ Միայն թե այս անհետաձգելի խնդիրը թողել էր հետագային՝ անքուն գիշերներին իր նավախցում գրելուն։ Երկար ժամանակ գլուխ էր ջարդում՝ նավին հասնելու, նպատակն իրականացնելու վրա։ ՈՒ վերջապես մի օր միջոցը գտավ։ Զեքալի «Զինգեր» կարի մեքենան ամբողջովին քարուքանդ արեց։ Եվ “Զինգերի« վրա աշխատելու պահին մեզ պատմում էր, թե ինչպես է բանտից փախել՝ ամբողջ Խաղաղ օվկիանոսը ծայրից ծայր լողալով։ Ասում էր. «Ամբողջ մի տարի գուլպաներս ոտքերիցս չհանեցի, քրտինքի ու բորբոսի գարշահոտը բերդը ծայրից ծայր բռնել էր։ Մի օր էլ, երբ պարեկ զինվորների հսկողությամբ տարան հերթական զբոսանքի, ի՞նչ անեմ, որ լավ լինի...»։ Մարգարը խուզարկու հայացքով նայում էր մեր աչքերի մեջ. «Գլխի չե՞ք ընկնում, դե ուրեմն լսեք՝ գուլպաներս հնեցի, ու ինչպես ռումբն են նետում, նետեցի պարեկների շարքերի մեջ, սրանք գարշահոտից գլորվեցին գետին, քթները բռնած թպրտում էին և մինչև իրենց դեղնակտուց կապիտանի հրամանով հակագազեր կբերեին, ես արդեն ծովում լող էի տալիս...Պատմածիցս գոնե մի բան հասկացա՞ք»։ Հիացմունքով գոռում էինք, որ հասկացել ենք, Մարգարն ընդհատում էր. «Բան էլ չեք հասկացել, կարևորը փախչելը չէ, կարևորը մտածելն է, գլխավորը փախչել կարողանալու հնարն է ևբանտարկության տարիներին հաղթելն է..հասկացա՞ք»։ Ոչինչ չհասկացած, վախեցած նրա ինքնամոռաց ելույթից, գլխով դրական շարժում էինք անում, որ հասկացել ենք։ Նա ձեռքը զայրացած թափ էր տալիս քթներիս առաջ. «Ոչինչ էլ չեք հասկացել...»։ ՈՒ գնում էր, մտածկոտ ետ գալիս. «Տո, շան լակոտներ, ի՞նչ է, ինձ համա՞ր եմ պատմում։ Ես արդեն փախել, պրծել եմ, ծո, մի հատ գլխներիդ զոռ տվեք, բա էդ ո՞նց է, որ ես էդ գուլպաներով ման էի գալիս ու ինքս չէի խեղդվում»։ Հիացած գոռում էինք՝ ճիշտ է։ «Ճիշտ է», միայն ով ինչ ասի՝ կհաստատեք։ Դե լսեք։ Որպեսզի դիմանայի գուլպաներիս հոտին, ինձ հարկավոր էր իմունիտետ ձեռք բերել, դրա համար էլ ամբողջ մի տարի ոտքերիցս չհանեցի... հասկացա՞ք»։ Ասացինք, որ հասկացել ենք, բայց մեր գյուղում իմունիտետ բառը նույնիսկ գրագետ ուսուցիչները չէին օգտագործում... Մենք չէինք հարցնում իր քսանհինգ տարվա պատիժը կրելու և հակասական փախուստի մասին, քանի որ նրա պատմած փախուստը մեր երևակայության նման գունավոր էր։ Երբ պատահաբար պապիս պատմեցինք, թե Մարգարն ասում է. «խաղաղ օվկիանոսով եմ փախել», պապս ասաց. «Ինչ մեծ բան է արել որ, երբ ջրերը խաղաղ լինեն, վեվ ըսես չի փախնի»։ Ասաց. «Էդ սարսաղին ըսեք որ օրական ութ ժամ էդ աէրոպլանի վրա կորցնելուն, թող հանդի էն բարձր տեղից օրական ութ խերձալ հող տանի ցածր տեղը. հանդն էլ կդզվի, իր քթի ջուրն էլ չենք քաշի»։ Մարգարը մի սովորություն էլ ուներ. գետի երկայնքով ման էր գալիս ու չեչաքարեր էր որոնում։ Ուրբաթ օրերին նա իր ձեռքերից տաք ու օտար արյան հոտ էր առնում։ Տխրում էր մահացած ուփալո-Լոմոյի համար և շաբաթվա այդ օրն անընդհատ լվացվում էր, ձեռքերն այնքան էր քսում չեչաքարերին, մինչև որ արյունոտվում էին, ազգայանում։ Ու դեպի մեր ջրաղացը հոսող գետն ուրբաթ օրերին կարմիր էր լինում։ Իսկ ջրածիծառները, սարսափած տաք գույնից, այդ օրերին չէին թռչում գետի վրայով, խցկվում էին պատի անցքերի մեջ ու լռում մինչև հաջորդ առավոտը։ Չնայած Խաղաղ օվկիանոսով նրա փախուստի պատմության նկատմամբ պապիս թերահավատությանը, Մարգարը մեզ համար մնաց որպես անծայրածիր ծովեր հաղթահարող Մարգար։ Հավաքվում էինք նրանց բակում։ ՈՒզում էր Զեքալի կարի մեքենայի մեխանիզմը ինքնաթիռի շարժիչի վերածել, որ ծովին հասնի։ Ասում էր. «Էնա, էն օրը տղերքից նամակ ստացա, կանչում են։ Երևի շութով նրանք ծով դուրս գան։ Չէ, անպայման պիտի գնամ»։ Զեքալը տնից ներս ու դուրս անելիս տեսնում էր շաղ եկած «Զինգեր»-ը, ու անընդհատ անեծքը բերանին էր։ Մարգարն այդ օրերին լրջորեն էր նրա հետ կռվել ու ետևից ասում էր. «Շենի թոփալի դեդա ավատիրե»։ Կարի մեքենան քանդելու համար նրանց միջև տուրուդմփոց էր եղել։ Փայտյա ինքնաթիռը պատրաստ էր, բայց ամիսներ էին անցնում՝ շարժիչը դեռ չկար։ Մարգարի ասելով, տղաները գրում էին, որ եթե նա էլի ուշանա, առանց իրեն ծով դուրս կգան։ ՈՒ Մարգարը շարժիչ ստեղծելու համար օրերով քաղցած էր մնում ու գլուխ էր ջարդում։ Մի օր կարծես ինքնաթիռը պատրաստ էր թռիչքի, ինչ-որ տեղից ձի ճարեց, լծեց ինքնաթիռին, Զեքալին ծեծելով ու լացացնելով նստեցրեց ձիուն, ինքն ինքնաթիռի ղեկին նստեց ու մեզ բոլորիս ձեռքի թափահարումով մնաք բարով արեց։ Զեքալին հրամայեց, որ ձին չափ գցի։ Մեզ նշան արեց՝ հանդից հեռանալ, ու բոլորս վախեցած բարձրացանք կտուր, քանի որ ասել էր. «ՈՒժեղ աղմուկ ու փոշի բարձրանալու, որ ձեր օրում տեսած չկաք»։ Նրանք այդպես երկու ժամ հանդում պտտվեցին, ինքնաթիռը փռշտում, հա փռշտում էր, բայց օդ չէր բարձրանում։ Նա ուժասպառ ու գունատ իջավ ղեկից ու վստահ հայտարարեց, որ իր հաշվարկներում սխալվել է շարժիչը պատրաստելիս, ինչ-որ մի փոքրիկ դետալ է հարկավոր ավելացնել, որ ընդամենը մի օրում կպատրաստի։ Հաջորդ առավոտյան եկանք նրանց բակը, տեսանք՝ ոչ Մարգարը կա, ոչ էլ՝ նրա փայտյա ինքնաթիռը, իսկ “Զինգեր«-ի մեխանիզմը շաղ էր եկած հանդով մեկ։ Եվ մենք Մարգարին այլևս չտեսանք։ Տարիներ հետո պապս նրա փայտյա ինքնաթիռի կմախքը պատահական գտել է մեր ցորենի հորերից մեկում ու քթի տակ «լակոտ» ասել։ «Լակոտ» է ասել տեսարաններ սիրող ծիծաղողների ներկայությամբ։ Բայց հակառակ բոլորին, հակառակ իր դժգոհությանը, միայն նա էր հավատում, որ Մարգարը «այրոպլաններից» գլուխ է հանում և այն գիտի, ինչպես իր հինգ մատները... Հավատացած էր, որ Մարգարն իր «այրոպլան»-ով աշխարհը չափչփելուց, նրանից հոգնելուց հետո կվերադառնա գյուղ։ ՈՒ ջրաղացի դռանը, քարին նստած, մեկ էլ հանկարծ ծխելն ընդհատում էր ու աչքերը հառում կապուտակ երկնքին, ականջը՝ ձայնի։ Նա Մարգարի գալստյանը սպասում էր երկնքից... Մարգարից փոքրը Արարատն էր։ Խեչոն մեր հանդերից մինչև ջրաղացը, գետի երկու ափերին խնկի ծառեր էր տնկել։ Ասել էր. «Հացն ու ջուրը կա, թող քոչարին էլ լինի, թող թև թևի լինեն ու հանդերն էլ ղռավից կպահեն»։ Գարնան սկզբին Արարատը բարձրացել է խնկի ծառը, որ կատարի չոր ճյուղերը կտրի, ընկել է, ու ձեռքի կացինը խրվել է կոկորդը։ Ինքն իր արյունը կուլ տալով խեղդվել է՝ ողբալի ցավի սահման գծելով իր ոգու և ապրողների միջև։ Պապս կտրել է ծառը ու բնի վրա կրակ է վառել, որ էլ չկանաչի։ ՈՒ ծառը չի հանգել, մինչև մեր տոհմի վերջին մարդը, ծխացել է։ Տարվա բոլոր եղանակներին ամբողջ գյուղում միայն մեր տների վրա է տարածված եղել խնկի բույրը՝ ամեն վայրկյան հիշեցնելով իր արյան մեջ խեղդված Արարատին։ ՈՒ հեռվից նայելիս խնկի ծառերի քոչարին մի տեղ կտրվում էր, կարծես պարողներից մեկը գայթել՝ ծկել էր։ Մենք կռիվ-կռիվ խաղալիս հաճախ էինք թաքնվում Արարատի գոյությունը հիշեցնող վառված բնի տակ։ Արարատի ողբալի դեպքի հաջորդ օրը պապս մի օրով կանգնեցրեց ջրաղացը, ևմենք այդ օրվանից նրա ժպիտը չտեսանք։ Մի օր Պետերբուրգից գալիս է Տարիելը՝ պապիս ամենափոքր բանաստեղծեղբայրը, մինչև կզակը հասնող բակենբարդներով ու սրածայր կոշիկներով։ Տարիելը երբ ջրաղաց է մտնում, պապս նրան խնդրում է, որ աղացի ամբարի վրա փորագրի իր ազգանունը։ Նա փորոգրում է. «Х. У.»։ Պապս երկար նայում է, զարմանում. «Այ տղա, մի՞թե պետերբուրգներում էդ ես սովորել, ախր տերտերի գրած տառերին հեյչ լման չէ»։ Տարիելը բացատրում է, որ դա ռուսերեն է, նա նորից է բերանը բաց զարմանում Տարիելի «բանիմացության» վրա, գլուխը քորում. «Այ տղա, ի՞նչ է, ռուսը իմ ջրաղացը ցորեն է բերելո՞ւ, որ կարդա, իմանա, թե ես վեվ եմ։ Չեղավ»։ Տարիելը այդ երկու փորագրությունների տակ նորից գրում է. «Խ.Հ.»։ Պապս նայում է, թե. «Տերտերի գրածին լման չէ, մի հատ կարդա լսեմ»։ ― Խեչոյան Հունան։ ― Բա Հունանը վե՞վ է։ Երբ Տարիելը բացատրում է, թե իր «գրական-կուլտուրական» անունը Հունան է,պապս ավելի շատ զարմանում է Տարիելի բառապաշարի՝ «գրական-կուլտուրական»բառի վրա, քան իր նոր անվան։ Եվ այդ զույգ բառից, հակառակ ամբողջ գյուղիհավատում է, որ Տարիելը բանաստեղծ է ու Պետերբուրգում զուր թրև չի գալիս։ Եվ նա խնդրում է, թե մի հատ էլ մեր գեղացոնց համար գրե՝ «Խեչոյան Օնան»։ Նա “Х. У.«-ի, «Խ.Հ.»-ի տակ գրում է. «Խ. Օ.» ու պապս գոհ է մնում։ Տարիելը նրան պատմել էր, թե Պետերբուրգում տեսել է Նիկոլայ ցարին՝ տասներկու գարադավոյ պահակախմբով, կառքով Նևայի ափին զբոսնելիս։ Հետո տարիներ անց պապս մի օր Տաշքենդ՝ զինվորական ակադեմիա վերջացրած Գևորգ հորեղբորս, գնաց, տեսավ, եկավ, ասաց. «Գևորգը գործի էր գնում-գալիս պետական և սև մեքենայով և տասներկու միլիցիոներների պահակախմբով»։ Գյուղի կամրջի վրա նա հանդիպել էր Խուրջականենց Օրեստիին։ Նրա հարցին, թե՝ «Գևորգը ո՞նց էր»։ Առանց տատանվելու այդպես էլ պատասխանել էր, հատկապես շեշտելով «տասներկու միլիցիոներներին«։ ՈՒ իր ասածը գյուղի առաջ հաստատելու համար, ուսուցիչ հորեղբորս նստեցրեց սեղանի առջև, թե. «Գրե, Գևորգ, ամառը որ եկար, մեդալներդ դեշիդ զարգած արի»։ Ցեխի վարիչ հորեղբայրս Տաշքենդից եկած է եղել, զնգզնգացող շքանշանները կրծքին։ Գյուղի մեջ հանդիպել է Խուրջականենց Օրեստիին, որն ուրախությունից ու վախից քարացել է ու հորեղբայրս բարևը չի լսել։ Վազել է նավթի հերթ կանգնած գյուղացիների մոտ, ասել. ― Օնանի տաշքենդների տեր մինիստր տղան էկավ։ Մի անգամ գիշերը գյուղխորհրդի նախագահ Սանդրոն Թբլիսիից Ախալքալաք, այնտեղից էլ մեր գյուղ եկած երկու միլիցիոներների հետ մեր դուռն է թակել, թևատակի թղթապանակը ետևն է պահել, որ ոտքերից բռնած թիթեռի նման թրթռացել է ձեռքերի մեջ։ Ասել է. «Օնան, էն ձեր փոքր տղան ծուռ է»։ Պապս թե. «Չէ, Սանդրե, դու ծուռ ճամփով եկած կլինես»։ Նախագահ Սանդրոն ասել է. «Բա ինչո՞ւ է էս խառը ժամանակները ռուսաստաններից եկել»։ Պապս նրան երկիմաստ պատասխանել է, թե. «Էս ինչ ժամանակ ձեն տվիր, մի ամիս կլինի գիշեր-զօր կոլխոզի ցորենն եմ աղում, հազիվ էի աչք փակել, համ էլ ինչ է, մարդը տուն գալու իրավունք չունի՞»։ Սանդրոն մի ոտքից մյուսն է ձգվել, թե. «Ես ի՞նչ գիտեմ, Օնան, էնա մարդ են ուղարկել»։ ՀԵտո գլուխն է քորել, թե. «Կոլտնտեսության գրասենյակի պատերի թռուցիկները խոմ պատահական չէի՞ն կամ կաթի գործարանի հրդեհը։ Չգիտեմ, Օնան, ես գործ չունեմ, թող իրենք որոշեն»։ Առավոտյան գործի գնալիս Սանդրոն շրջանցել է մեր բակը։ Տատս գնացել է նրա գրասենյակը, ասել. «Սանդրե, կնիկ-երեխեքիդ մատաղ, ասում են տղային Սիբիր կտանեն, էդ որտե՞ղ է, հանկարծ փորձանք չպատահի»։ Սանդրոն փոքրացել է, կուչ եկել, քրտնել է, ակնոցների ապակին է մաքրել ու ասել․ «Այ, կնիկ ի՞նչ ես ողբդ գցել, էտա Սիբիրը ջրի բերանը, խաղաղ տեղ»։ Հետո տատս պապիս համոզում էր, որ շատ բդարդ չանի, Սիբիրը հեռու չէ, դաշտ-ծաղկի ու գետի ափին է։ Պապս լռեց, լռեց ու որոտաց․ «Տուտուցո գագի գարեթ, շենի...»։ Տատիս թևից բռնած դուրս գցեց ու երկար փակված մնաց ներսում։ Արդեն ուշ ժամի, երբ դեռ վառվում էր Սանդրոյի գրասենյակի լույսը, գնաց այնտեղ... Առավոտյան պապիս կզակի վրա վերք կար, Սանդրոյի քիթը վիրակապով փաթաթված էր։ Հինգ-վեց օր հետո նրա քթի յախուն հանեցին, բայց քիթը մնաց ծուռ։ Մենք՝ ես ու Սերոբը շատ էինք հպարտանում ու մեր հասակակիցներին պատմում, որ մեր աչքով ենք տեսել, թե ինչպես է պապս երկու մատով ձիու պայտը ծռում, ու նրանք հավատում էին մեզ։ Նրանք էլ պատմում էին մյուսներին, թե պապիս տեսել են գութանը ուսին դրած «դամրչանոցից» տուն բերելիս, և բոլորը հավատում էին, քանի որ Սանդրոն ծուռ քթով էր ման գալիս։ Սանդրոյի կին Շուշանը մի օր մեր դռնով անց կենալիս, տատիս մի գրություն֊հասցե է տվել, ասել է․ «Սանդրեն տվեց», ասել է․ «Սանդրեն խորհուրդ է տալիս՝ թող Օնանը գնա քաղաք», ասել է․ «Սանդրեն ասում է՝ թող քաղաքում էս հասցեով գտնի յուրիստին, Սանդրեն ասում է՝ թող գտնի մեր բարեկամ յուրիստին ու Տարիելի գործից խորհրդակցվի»։ Ասել է․ «Մեր բարեկամ աբլակատ-յուրիստը ամբողջ Ախալքալաքի պորտը տեղը դնողն է...»։ Վերջում Շուշանն իր կողմից ավելացրել էր. «Ի՞նչ կլինի, թող մի անգամ էլ մեր գործին նայի, խոմ մենք ուրիշ չե՞նք»։ Ախալքալաքում իրավախորհրդատուն ասել էր․«Տարիելի տուն վերադառնալուկամ լինել-չլինելու մասին կարելի է այսպես մտածել. կանելուց մի ամիս անց պիտիոր ուղարկեին չորս ռուբլի քսան կոպեկ, այսինքն պետության, այսինքն պետությանկողմից գնահատած մարդու արժեքը, եթե չեն ուղարկել, նշանակում է Տարիելը կա...«։Հետո վերջում ավելացրել էր․«Չնայած պրակտիկայում դեպքեր էլ կան, որ այդ փողը6չի հասնում, ճանապարհին կորչում է, այսինքն՝ փոստի աշխատողներն են ուտումկամ պատահում են դեպքեր էլ, որ ամսից ուշ է գալիս այդ թուղթը...«։ՈՒ չգիտես, պապիս վիշտը փարատելու համար, թե՞ նրա տված նվերներիցզգացված, պապիցս վերցրել է չորս կճուճ մեղրն ու ասել․«Չկա տարի է, չորս ռուբլիքսան կոպեկով հիմա քաղաքից կարելի է առնել չորս չարեք նավթ«։ Վերցրել է չորսկճուճ յուղն ու բարեկամաբար ասել է․«Հիմա քաղաքից չորս ռուբլուն կարելի է առնելչորս փութ սերմացու ցորեն«։ Բարեկամաբար ասել է․«Կյանքի օրենք է, ապրողներըպիտի ապրեն...«։ Պապս Ախալքալաքից վերադառնալուց մի ամիս հետո էլ փոստիցոչ մի լուր չկար, ու պապս շատ էր մտահոգ և շատ էր տառապում, որ բանաստեղծՏարիելի արժեքը չորս ռուբլի քսան կոպեկ է, որ այդ փողը կարող է փոստիաշխատողները կերած լինեն, որ այդ փողով կարելի էր քաղաքից չորս չարեք նավթկամ չորս փութ սերմացու ցորեն գնել։Երբ այն գիշեր Տարիելին տարան, նա այլևս ետ չվերադարձավ։ ՊապսԱխալքալաքի իրավախորհրդատուի մոտից վերադառնալուց հետո երկու ամիս էլսպասեց ու ջրաղացը մի օրով կանգնեցրեց, դռանը նստած ծխեց իր փաթաթածմախորկան։ Հաջորդ օրն աղացքարի չխկանի վրա ավելացրեց մեր Բախտիարինալիկներից մեկը, որ մյուս նալիկների հետ թռչկոտելով լծակի վրա աղա գյուղիցորենը և երգի Տարիելի կիսատ երգը։Իսկ ամբողջ գյուղով իրար էին անցել։ Մի մասը պնդում էր, թե Տարիելը մենշևիկ էր,իսկ մյուս մասը՝ տրոցկիստ։ Չէին կարողանում որոշել, թե այդ երկուսից ո՞րն է ավելիվտանգավորը։Պապս պարանով մեջքիցս կապած իջեցրեց հանդի ցորենի հորերից մեկը, ու եսայնտեղից Տարիելի բանաստեղծությունների տետրերի հետ հանեցի նաև Տրոցկու ուՊլեխանովի մի քանի գրքեր։ Մինչև պապս կայրեր տետրերը, ես հազիվ հասցրիայնտեղից գիրկապ կարդալ․«Գայլերի սիմֆոնիա«։ Այդ բառերն իրենց անհասկանալիիմաստով՝ խայծի նման կանգնեցին կոկորդիս։ Վախենում էի հարցնել գյուղիամենախիստ ուսուցիչ հորեղբորս, քանի որ չէր զլանում դիմել պատժի ամենացավոտմիջոցներին։Մի օր Չինարը՝ նրա կինը, հաց է թխել, ու թոնրատան մարդակների արանքիցշռռալով հող է թափվել խմորով տաշտի մեջ։-Տիրան, Տիրան, էդ անտեր կատուներին քշի,- կանչել է նա։Տիրանը բարձրացել է կտուր ու տեսել, ար աճած ավելների ու փշերի մեջ նրանքպառկած են, ու Սերոբը Մարգարի խորթ աղջկա ծծերն է բացել։ Հորեղբայրս Սերոբինբոլորի աչքի առաջ մտրակով այնքան է ծեծել, մինչև որ քթից տղամարդու սև արյուն էեկել։ Մեր հարսները իրար ականջի փսփսում էին, թե.«Սերոբը աղջիկ է համբուրել«։Սակայն հորեղբայր տղամարդ էր ու մռնչում էր.«Ծծերն է բացել«։ Ծեծից հետո, երբբոլորը հանդարտվել էին, Սերովբեն պառկում էր կտուրին աճած փշերի մեջ ուքամուց օրորվող ավելների արանքից նայում էր Մարգարենց տանն ու արևնամուտին։Նրա տղամարդ դառնալու մտրակով մկրտությունը սարսափեցրել էր ինձ ու իր հետտարել մերոնց հնարած Մարգարենց ծառերի տակ վխտացող մարդագելերին։ Այդդեպքից հետո անվախ գնացինք նրանց բակը՝ տեսնելու Մարգարի փայտյա“այրոպլանը« ու նրա սիրուն խորթ աղջկան։Գարնան սկզբներին պապս մեր Բախտիարի ճակատը զարդարել է ծաղիկներով ուգույնզգույն ծոպերով։ Փոքրիկ ղողանջող զանգակներ է կախել վզից ու դուրս թողել։Մեր չբեր հարսներից մեկը տերտերի օրհնած ցորենից վերցրել է մի բուռ ուզարդարված Բախտիարին տարել է մինչև գետը՝ գարնան առաջին ձնահլ ջրերով7ջրելու։ Գարնան հևքից քրտնաթոր, բռան միջի ցորենը լցրել է գետը, որ ուրախ, առատբերքի տարի լինի, կանանց ու անասունների բեղմնավորման տարի։Երեկոյան պապս ու Բախտիարը գնացել են կալերը՝ գարնան տոնին մասնակցելուև եզների մարտը շահելու։Չարդախենց Օնեսն ու Խուրջականենց Օրեստին կռվի են բերել իրենց ամենալավեզներին։ Գյուղի ահել ու ջահել, հարս ու աղջիկ այդ օրը տոնական հագնված, իրարգլխի են թափվել՝ դիտելու եզների մարտն ու առնական տղաներին։ Բախտիարն իրհակառակորդների վզներն այնպես է ոլորել, որ բոլորը փախել ենմրցահրապարակից։ Պապս ասել է.«Չարդախենք ո՞ր օրվա մալ պահող են եղել«։ Ասելէ․«Օնեսն ի՞նչ է, որ իրա պահած մալն ինչ էղնի...«։...ՈՒ մի օր էլ չի համբերել Օնեսը, կատաղած, փափախը խփել է գետնին ու անորոշհայհոյել.«Թյու, չենի դեդա ավատիրե “։ Ասել է․«Օնան, էդքան տիրություն անող էիր,էն ձեր կապվելիք խելառներին էնեիր, մագադաններն ու սիբիրները չընկնեին«։ Պապսու Բախտիարը հաղթանակով և խոսելով եկել են տուն։ Նա մաքուր զտված ցորեն էհանել ամբարից Բախտիարի համար և ամբողջ գիշեր ազատ արձակել։ Բախտիարնառավոտյան դաշտերից տուն է եկել ցեխոտ ու ճիմոտ կոտոշներով։ Իսկ կալերումմինչև լույս վառվել է եղանների վրա խրված նավթոտ աթարներ։ Լարախաղացըզուռնայի նվագի տակ հրաշքներ է գործել, ծաղրածուն տնազել է պապիս ՉարդախենցՕնեսի վեճը։ Նվագել են ու խելագար պարել գյուղի ջահելները.“Օդին դաշը կանաչ է,Սիրած յարս սևաչ է«։Իսկ հաջորդ օրը, լույսը դեռ չբացված, գյուղացիները հոծ խմբերով, տոնական օրերիհամար կարված գույնզգույն սատինե շապիկներով, դափ ու զուռնայի նվագով,սայլերի քարավաններով գնում էին Սիրգի ձորը։ Այնտեղ, մարգագետնի կենտրոնում,հաստ, քարե պարիսպով շրջափակված էր մի մեծ խաչքար՝ մեր գյուղի “ՍուրբՕվանեսը«։ Նրա շուրջը ամեն մի տոհմ իր մշտական նստելու տեղն ուներ։ Կանայքճոխ սեղան էին պատրաստում։ Տոհմերի ծերունիները շուրջ-բոլորակիարում էինփոխանակելու բերած ապրանքները՝ ջվալներով ալյուր, կարագ, նավթ, գորգեր,կարպետներ, ջեջիմներ, կտավ, կողպեքներ... Իսկ երաշտահավերը կանչում էինմոտերքում և նրանց ձայնի հանդիպումը, փարթամ՝ գարնան առաջին խոտի սլացքիհետ արևոտ օր էր գուշակում...Վերին գյուղերից մանր, կապտականաչավուն թևիկներով ճանճերի ու մժղուկներիպարսերը՝ կպած էշերի, ձիերի, եզների վզներին ու աչքերին, քարավաններով գալիսէին կռոները՝ ընտանիքներով, բազում սիրուն աղջիկներով, քարաքոսներից ումամուռից պատրաստած, վառ կարմիր գույնով ներկած այտերով ու եղունգներով,գալիս էին ու խելքահան անում մեր տղաներին։Փոխանակելու բերած խոնչաները, կաղնե լողանալու տաշտերը, գրտնակները,քթոցները, սալաները, ցախավելները, կճուճներով վայրի մեղրը թիկնակի շարում էինսայլի կողերին։ Մինչև կանայք սեղան կպատրաստեին, տղամարդիկ իրենց ամաչկոտաղջիկներին դափ ու զուռնայի նվագի տակ հանում էին պարի...Նրանք գայթակղիչօրորուն պարում էին, պարում...Ջրածիծառները ճռվողյունով նրանց գլխավերևում թրատում էին տաք ու արբեցնողօդը...8Հետո դաշտերի փոշոտ ճանապարհներով Ախալքալաքից բոշաների քարավանն էրգալիս՝ սև դեմքերով կանանց փեշերից ձեռք ձեռքի կապված անհաշիվ ու իրար նման,ամեն մի զրկանքի դիմացող երեխաներով։ Աչքների շուրջը, թևերին, բացօթևան,ցավոտ գիշերվա հետքերը՝ բոռերի կծոցներից այտուցված ու ջրակալած վերքերով։Նրանք դեռ այդ տարիքից գիտեին առևտուր անել և մոլորեցնել։ Նրանց բերածապրանքը գայթակղիչ էր ու գին բռնող։ Տարբեր կերպարներ հիշեցնողշաքարաքլորները, փայլփլուն թղթերով կոնֆետները, գույնզգույն քաղցրահամհեղուկները, կեչու բուրմունքը վրան ղայիմ ձյութը առինքնող էին ու հերթեր էինստեղծում՝ պատանիները հերթ էին կանգնում, որ իրենց սիրած աղջիկների համարփայլփլուն թղթերով կոնֆետ գնեն։ Պառավները հերթ էին կանգնում ու հարյուր տակհագած, վերջին շրջազգեստի գրպանից հանում էին պղնձադրամն ու շաքարաքլորգնում լացկան թոռների համար։ Իսկ բոշա տղամարդիկ ցորենի մաղերն ուալրամաղերը՝ օղաբլիթների նման թելերին շարած, անցնում էին տոհմերի բացածշուկայից շուկա՝ փոխանակելու մորթիներով ու ոչխարի պանրով։ Մերոնք բոշատղամարդկանց չէին սիրում։ Ձիավոր պատանիներն անցնում էին նրանց կողքով, ուիբրև ձին գավակով պատահական կպնում էր ու տապալում գետին։Տղամարդկանցից մի երկուսը, իբրև խմած են, գլուխները մշուշոտ են, ինչ լավ էհանկարծ հիշեցին, տիրումերը...այ սա, հենց անցյալ տարվա այն բոշան է, որ իրենցխաբել էր առևտրի մեջ, և սկսում էին ծեծել...ծեծում էին...ծեծելով հեռու էին քշում։Իսկ նա, հեռվում հողերի մեջ թավալգլոր կմնար մի կես ժամ, կհանգստանար,կմաքրեր շորերը, կդադարեցներ քթից հոսող արյունը և ժպտալով կմոտենար նույնտղամարդկանց, կասեր.«Ախպեր, ալրմաղ չե՞ք ուզե, էնքան էժան կուտամ...«։ Իսկ մերև շրջակա գյուղերում, բոլորն էլ գիտեին, որ բոշա տղամարդիկ անտեսանելի միհնարքի են տիրապետում, որի միջոցով կսմթում են կանանց հետույքները և աչալուրջլինելը ոչ մի նշանակություն չունի, ու մերոնք հազար ու մի պատճառ բռնած, ծեծումէին նրանց ու կանանցից հեռու քշում... Ձկնորսները գետի վտակներից մեկը փակումէին ու վերևից դիտող հանդիսականներին ցուցադրում իրենց վարպետությունը։Կիսացամաք գստում ձեռքով որսում էին ամենափոքր ձկնիկներին և փոխանակումամենամեծ ապրանքի հետ։ Այդպես էր ընդունված՝ եթե նրանք չէին զլացել իրենցարվեստը ցուցադրել հասարակությանը, նշանակում է ոչ ոք մերժելու իրավունքչուներ նրանց ցանկացած ապրանքը։ Նրանք փոքրիկ ձկնիկը դնում էին ոչխարիդիմաց ու ոչխարը վերցնում, դնում էին մի պարկ ալյուրի դիմաց ու մի պարկ ալյուրըվերցնում։Մրցասպարեզ էին նետվում օղիով արբեցրած, կատաղեցրած ձիերովերիտասարդները։ Նրանք մրցանակներ ու աղջիկների համակրանքն էին շահում։Օղուց արբած, ճանճի բզզոցից խրտնող, խելագարված ձիերը սայթաքում էին,թավալգլոր լինում և հեծյալներին տակովը տալիս Մեջքերը ջարդած ձիերին էժանգներով անմիջապես գնում էին բոշաները ու թանկ գներով հասցնում մթերմանկայաններին։ Իսկ անդամալույծ, անշարժ տղաները տեղաշորով պառկում էինթախտերին ու ամբողջ կյանքում նայում օդաների մարդակների արանքից՝ տրփագինկատուների ու քամիների շարժումից շռռալով վազող հողին...Մեկ այլ տեղ ազնվացեղ ձիերի գիտակները “յորղաների« առևտուրն էին առաջտանում։ Գնորդը օղիով լիքը բաժակը ձեռքին հեծնում էր ձին, մի քանի հարյուր մետրչափ էր գցում, եթե բաժակից չէր թափվում, իջնում էր ձիուց, բաժակի օղին խմում միշնչով, որը նշանակում էր, թե վաճառքն ավարտված էր, ձին համաչափ քայք ունի՝“յորղա« է։9Խաչքարի առաջ ճտճտալով վառվում էին մեղրամոմերը, և մեռնում մատաղացուաղավնիները, որոնց մարմինները նվիրում էին ամբողջ շրջակայքի միակ մուրացկանՀայկին։ Նա աղավնիների մարմինները լցնում էր կեզտոտ պարկը ու հանգավորհանպատրաստից երգ կապում նվիրողի վրա։ Պատի երկայնքով շարված էին բացաչքերով մեռած խոյերի գլուխները, նրանց արյունով խաչված ճակատներովմանչուկները ժայռերի ծերպերին տաքացող ծիածանի յոթ գույնի մողեսներ էինսպանում, հետո թաղում էին խոտերի մեջ ու նստած սպասում նրանց հարությանպահին...ու դա պիտի օգներ նրանց՝ կյանքի ընթացքում ոսկու գանձերի տեղնիմանալուն...Սա գարնան առաջին տոնն էր՝ Սուրբ Հովհաննեսի հովանավորությամբ...Ամեն գյուղ իր լարախաղացն ուներ։ Նրանք մրցման մեջ էին մտնում ու այնքան էինբորբոքվում մրցավեճից, որ լարերը ձգում էին Սիրգի ձորի վրայով, իսկհանդիսատեսները սկզբից շնչահեղձ էին լինում, հետո քրտնում էին ու քրտնում։Մասրենու թփերի ետևը՝ բարդիների տակ աղջիկներն իրենց առաջին տաքհամբույրն էին նվիրում պատանիներին, որոնք խանդից դանակներով իրար փոր էինկտրատում։ Օրվա վերջում սայլերի քարավանները երգերով դեպի գյուղերն էինձգվում։ Իսկ խաչքարի շուրջը փռված վրանների մեջ մնում էին հասակավոր կանայք՝իրենց ամոթխած չբեր հարսների հետ։ Սպասում էին գիշերվա այն պահին, երբ լուսնիկաթնագույն լույսը լցվում էր ափիբերան խոտերի բողբոջների մեջ, նորելուկ սնձիտերևների տակ, փոսերի խորության մեջ, քարերի ճեղքը։ Երբ ծաղիկները սկսում էինխոսել իրար հետ, նրանց մերկ հարսները դուրս էին գալիս վրաններից, քայլում էինձնծաղիկների վրայով, որպեսզի գարնան առաջին օրը հողին ու իրենց պտուղպարգևի։Իսկ մոլորյալ գիշերաբզեզները բոլոր կողմերից գալիս ու բախվում էին նրանց տաքմարմիններին... Առավոտյան երջանկություն ճառագող դեմքերով մեղրամոմեր էինվառում Սուրբ Հովհաննեսի առաջ, իսկ երկար, արձակ վարսերից դեռ ծորում էրլուսնի կաթնագույն լույսը, լցվում պատի երկայնքով շարված մեռած խոյերի բացաչքերի մեջ...Ժողովրդական այսպիսի տոների ժամանակ էր, որ ինչ-որ խմբի կողմից հրդեհվումէր կոլտնտեսության պահեստները, թռուցիկներ փակցվում գյուղխորհրդիգրասենյակի ու դպրոցի պատերին, մութ անկյուններից գնդակներ արձակվումղեկավար անձանց թիկունքներին։ Պատահում էր, որ Սանդրոյի կողմից վերևներիցհրավիրված մարդիկ արգելում էին մասսայական տոնախմբությունները, բայց նորովիհրավիրված հանձնաժողովը գտնում էր, որ արգելելը ճիշտ չէ, քանի որ շրջկոոպիպահեստները դատարկ էին, իսկ գյուղի խանութում միայն կծված, նամշահոտ ձեթնէր պճպճում ժանգոտ տակառների մեջ, իսկ գյուղացու համարապրանքափոխանակությունն անհրաժեշտ էր։ Վերջում Սանդրոյի ցուցմունքովձերբակալվում էին մի քանի մարդ ու հարազատների ողբ ու կոծի տակ աքսորվումՍիբիրի խորքերը։Սանդրոն Ախալքալաքի ղեկավարության առաջ հարց դրեց և նրա պահանջովգյուղին միլիցիոներ կարգեցին։ Միլիցիոները շաղգամի արտի պահակ Մանուկն էր։Նա Սանդրոյի հետ էր ման գալիս, նրա հետ նստու-վեր կենում։ Մի օր էլ, երբհաշիվները փակում էր կոլտնտեսության աշխօրերի մատյանում, որ անցնիծառայության, իր ստորագրության՝ խաչի փոխարեն մուրճ ու մանգաղ դրեց։ Այդպահից էլ գյկուղացիք նկատեցին, որ Մանուկը Սանդրոյի թիկանապահն է։ Նավերևների պահանջով մեր և հարևան գյուղերից “յորղա« ձիեր հավաքեց։ Քսան հատ10սպիտակ ձիեր առաջն արած անվտանգ հասցրեց Թբիլիսի՝ Բերիայի կնոջը։ Այդքնքուշ կինը շատ էր սիրում ձիով զբոսնել։ Որպես երախտագիտության նշան, նաՄանուկին իր ոսկեկար մաշիկն էր նվիրել։ Իսկ Մանուկը, ատրճանակի պատյանում,մաուզերի փոխարեն հաճախ ոսկեկար մաշիկն էր ման տալիս։ Սարսափահարգյուղացիք հավատացած էին, որ ոսկեկար մաշիկը կրակում է մաուզերի նման։Մի անգամ միլիցիոներ Մանուկը գյուղի շրջակայքում օտար հետքեր որոնելիս(գյուղում չկար այնպիսի ոտնաման, որ ներբանների պատճեն նրա տան արխիվումգրանցված չլիներ) թփերի տակ թաքցրած մաուզեր է հայտնաբերել։ Տասն օր ու գիշերթաքստոցում դարանել է տիրոջը։ Հետքը հասցրել է հարևան գյուղը, որտեղ“հակաների բջիջն է բույն դրած եղել«։ Մաուզերի պատյանից քաշել է ոսկեկարմաշիկը, ու շուրջկալի մեջ ընկած գյուղի կեսն ամայացել է։ Մյուս կեսին ոսկեկարմաշիկի համազարկը հասել է ձյունոտ դաշտում։ Ու այդ ձմեռ ամայի գյուղի փլատակ-լռությունից դուրս եկավ մարդագելը՝ սահմռկած գյուղացիների ձմռան երկարգիշերների հորինած պատմություններով։ Գյուղացիների վախեցածերևակայությունը նրան էր վերագրում աշխարհի բոլոր առեղծվածային չքացումները։Իբրև նա մարդուն մերկացնում է, հետո հոշոտում։ Իբրև մարդու չափ խորամանկ է,մարդու չափ խելացի։ Թաքնվում է ծխնելույզների տակ և սպասում ոտաց ճանապարհգնացողներին, թաքնվում է կտուրներին, խոտերի դեզերի տակ ու սպասումլուսումութին անասունների համար կեր իջեցողներին, թաքնվում է շվաքներում՝սպասում հարսներին։ Թաքնվում է գետի ափին՝ սառույցների տակ, սպասում կովերըջրի տանող անասնատիրոջը։Ոտաց ճանապարհ գնացողներն այդ գործողություններն սկսեցին տանն անել՝պուտուկների մեջ։ Կտուրներից խոտ իջեցողները սպասում էին լույսը բացվելուն,գոմերում սովահար անասունները մելամաղձոտ բառաչում էին, գյուղը գցելովտագնապի մեջ։ Օդաների անհարմարություններից նեղված հարս ու աղջիկներ, որշվաքներում համբուրվում էին փեսացուների հետ, էլ շվաքներ չէին մտնում։Չնայած այս միջոցներին, դարձյալ գյուղից գիշերով մարդիկ էին անհետանում, իսկմարդու չափ խելացի, մարդու չափ խորամանկ մարդագելը հզորանում էր։Առավոտյան դաշտերում հայտնաբերվում էին ծվեն-ծվեն շորերի լաթեր, ոսկորներ ևարյունոտ ու ծեծված ձյան մի կլոր կալատեղ։ Անհետացողների խմբի մեջ մանուկներ,պատանիներ էլ մտան։ Մարդագելի երախից պրծնողներ էլ եղան, որոնքհետագայում, իրենց ամբողջ կյանքի ընթացքում կրեցին գազանի ատամնաշարիհետքերը։ Պակասածների թիվը հարյուրի հասավ։Միլիցիոներ Մանուկը, չվախենալով մարդագելից, լուսումութին սահնակով Թբիլիսիմեկնեց։ Այն քնքուշ կնոջը, որ սիրում էր սպիտակ ձիեր հեծնել, շաղգամ, վայրիմաքուր մեղր տարավ։ Որովայնացավերի համար նրան բժիշկները խորհուրդ էինտվել մողրով ու սև շաղգամով սնվել։ Մանուկն այնտեղից վերադարձավ մյուս՝ կողքիպատյանում երկրորդ ոսկեկար մաշիկը կախ տված։ Իր հետ գյուղի փրկությանհրամանն էր բերել Ախալքալաքի զինկոմիսարիատին։ Զինվորական վաշտերըշրջափակեցին անտառները, ձորերն ու գյուղերը։ Տասն օր ու գիշեր թափառեցին,մինչև որ միակ մարդագելին գտան։ Գնդակներից խոցոտված զոլավոր մարմինըգցեցին գյուղի կենտրոնը, սարսափը ցրվեց։Տիրան հորեղբայրս փոքր ժամանակ եզներ է արածացրել։ Մի անգամ, երբ շատ էշոգել, հանել է բրդից գործած շալվարն ու մնացել տատիս կարմիր քիշմիրյագլխաշորից կարած թումբանով։ Հանգիստ արածող եզները դունչները նրան մեկնած՝հոտոտել են օդն ու կատաղի բառաչելով հարձակվել կարմիր թումբանի վրա։ Տիրանը11խուճապահար, լաց լինելով, եզների առաջն ընկած՝ վազել է դեպի գյուղ։ Բախտիարը(նրանցից առաջ է անցել) հասել է ու դնչով տապալել հորեղբորս, առել չորս ոտքերիարանքը և պոզահարել հարձակվողներին։ Փորի տակ առած հորեղբորս պատճառովչի կարողացել շրջվել՝ իրեն պաշտպանելու, թիկունքը մնացել է կատաղած եզներիցանպաշտպան։ Ու կյանքում առաջին անգամ, վախեցած այնպես է բառաչել, որամբողջ գյուղը սահմռկել է։ Տատս հունցը կիսատ է թողել, խմորոտ ձեռքերով ծնկներըծեծելով վազել է ջրաղաց, ասել է.«Օհան, հասի, Բախտիարի ձայնն է, ականջս ծակեց,էն տղուն հանդում բան պատահեց«։Տիրանին ազատել են։ Երբ նա տեսել է Բախտիարի պատառոտված կողերն ուազդրերը, լաց է եղել ու որոշել է անպայման բժիշկ դառնալ։ Հետո բժշկականինստիտուտի չորրորդ կուրսից պատերազմ է գնացել։ Վերադարձել է ու այլևս չիշարունակել։ Այդ կրթությամբ էլ գյուղի դպրոցում դաս էր տալիս ու ամենախիստուսուցիչն էր։Սերո հորեղբայրս, երբ փակել է երկրաբանական ֆակուլտետի առաջին կուրսը,արջակուրդներին գյուղ է եկել իր քաղաքացի ընկերոջ հետ։ Երկար թափառել ենջրաղացի շուրջբոլորը, մի տեղ էլ ոտքով թփթփացրել են.«Դատարկության ձայն էգալիս, ոսկու հանք կլինի«։ Երբ բահ ու քլունգ ուզեցել են փորել, պապս Արարատից,Մարգարից ու Տարիելից հետո առաջին անգամ քթի տակ թթու խնդմնդացել է, թե.«Էդերեխուն տուն կանչեք, գյուղի առաջ խայտառակ չանի«։ Ասել է.«Նախ, ոսկի գտնելուհամար հարկավոր է ինստիտուտը վերջացնել, ոչ թե առաջին կուրսը«։Ասել է.«Երկրորդ՝ Խեչոն էդքան հիմար չէր՝ ջրաղացը սարքեր ոսկու հանքի կողքին ուչիմանար«։ Ասել է.«Երրորդ, որ էդ դատարկությունը ջրաղացից է, ջրաղացի տակըդատարկ է ու արձագանքում է«։ Երեկոյան, երբ արևի մայր մտնելուց հետոաշխատանքից վերադարձել էին բոլոր տղամարդիկ, պապս բակ է դուրս բերել նրանց,մի հարմար տեղ ոտքով թփթփացրել է ու թե.«Էս գիշեր ջրհոր կփորեք, հերիք չէ՞, որձեր կնիկները Չարդախենց ջրհորից ջուր բերեն, ու նրանց ջահելները ժպտալովետևներից նայեն։ Թասիբ ունեցեք, ձեր հերն եմ անիծել։ Խեչոն ժայռեր է փորել, մինչևոր գետը հասցրել է ջրաղացին, թե չէ, բան չսովորած ուզում եք ոսկու հանք գտնել«։Առավոտյան գյուղով մեկ ճռճում էր ջրհորի ճախարակը, մեր հարսները ջուր էինհանում...Բայց Սերո հորեղբայրս այլևս ինստիտուտ չգնաց։ Ջրհորը փորելու ժամանակքարերը պայթեցնելու համար ինքնաշեն պայթուցիչ էր օգտագործել ու, չէր հասցրելտեղադրել, պայթել էր ձեռքերի մեջ։Երբ մերոնք նրա քաղաքացի ընկերոջը ճանապարհեցին, պապս աղացի չխկանի վրամեր Բախտիարի նալերից մի հատ էլ կախեց։ Հորեղբորս վերքերը լավացան, նանստում էր դռան մեծ քարին, մեզ չէր լսում՝ թմբկաթաղանթները պատռված էին։Օրերով ու ժամերով խոսում էր իր, իր կտրված աջ թևի ու ջրհորի հետ, երկար նայումէր անցուդարձ անող հարսների ետևից։ Ջրհորից ջուր տանելը պատճառ բռնած,օրական մի քանի անգամ նրա առջևով Խուրջականենց Օրեստիի աղջիկն էրանցուդարձ անում, իսկ նա անտարբեր էր։ Մի օր էլ նա առավոտ վաղ վեր կացավ ևոչխարները տարավ արածեցնելու, ուզում էր հովվություն անել։ Օրեստիի աղջիկըդաշտ էր գնացել նրա ետևից։ Երբ խոտի դեզի տակ մի ձեռքով շատ է տանջվել նրահետ, Օրեստիի աղջիկը հասկացել է, որ մի ձեռքով դժվար է նրա համար, խղճացել է,ուզեցել է օգնել ու ինքն է նրա շալվարի կոճակները արձակել, փաղաքշական խոսքերէ ասել նրա ականջին, բայց նա չի լսել։ Երեկոյան ոչխարը տուն բերեց, երկար նստեցդռան քարին։ Օրեստիի աղջիկը կրկին եկավ մեր ջրհորից ջուր տանելու։ Մազերին12կպած փոքրիկ աննկատելի փուշը մատնում էր նրանց գաղտնիքը։ Հորեղբայրսդարձյալ անտարբեր էր։Նա, մինչև տեղից վեր կենալն ու ջրհորում խեղդվելը, արդեն իր ներսում օրեր առաջիրեն խեղդել էր։ Առավոտյան նրա կապտած դին պապս հանել էր ջրհորից ու դրելքարե սալիկների վրա, թաց շորերից դեռ ջուր էր քամվում ու փոքրիկ առվակներովվազում սալիկների արանքով՝ ճեղքերից դուրս քշելով որդերին։ Ինքն իր դեմքըճանկռոտած Օրեստիի աղջիկը եկավ, նայեց, նայեց դիակին ու հավաքվածներիներկայությամբ ասաց.«Բա ասում էր Մելիք-Խեչոն էրգրում թերթի խմբագիր էր,փախեփախի ժամանակ քաղաքը չի լքել, փլատակների տակ մեռնողների համարթերթ է հրատարակել։ Տղայիդ կպահեմ, որ ծնվելուց հետո քո վախի հետ խաղալովապրի«։ Ու կոկորդում խեղդելով լացը հեռացավ։Թաղումից հետո պապս ջրաղացը մեկ օրով կանգնեցրեց։ Ջրհորը նորից փակեցհողով ու շուտով նրա վրա առատ խոտ աճեց։Տղաներին նորից հավաքեց, ասաց.«Ձեր հերն անիծած, եթե թասիբ ունեք, փորեք մինորը«։ Ու ջրհորն առավոտյան պատրաստ էր արդեն։Չարդախենց Հոռոմը ցորեն է հանել կտուրին, արևի տակ փռել։ Իլիկը լիքը ազդրին էխփել ու կծու մանվող թելի վրա մնացած բրդի կտորն է ատամներով պոկել ու սրա-նրա ականջին փսփսացել, թե. “Օրեստիի աղջիկը ղանջղ է«։ Օրեստու կին Փեփրոնըլսել է ու ամուսնուն ասել է. “Մեխի դեգեցա, մեխի․..Ի՞նչ մարդ ես որ, գնա, Օնանիտունը գլխին քանդի«։ “Սուս, այ կնիկ, ամոթ է«,-ձեռքը սեղանին է խփելՕրեստին.«Մարդիկ մեռելի տեր են«։ Ու տնից դուրս է եկել։ Կինը ետևից ասելէր.«Շավի միծա չագաղարե “։Երբ ամբողջ գյուղը տեսավ ու հավատաց, որ Օրեստիի աղջիկը հղի է, Օրեստին ինքնէլ հավատաց՝ պապիս հետ քիթը կախ խոսեց ու աղջկան տնից դուրս արեց։ Գյուղումմի ավեր տուն կար, նա էլ կարգի բերեց ուսկսեց ապրել, կարծես ոչինչ չէր եղել ուինքը մերժված չէր։Մի օր Հայկուշ տատս հաց էր թխել, վերջացնելուց հետո մի քանի թարմ լավաշ ուոչխարի պանիր փաթաթած, գոգնոցի տակ պահած, գնացել էր Օրեստիի աղջկատուն։Երեկոյան, մեր տան ճաշի սեղանի մոտ նստածները լուռ էին։ Տատիս ձախ աչքի տակկապտած էր, դեմքին եղունգների ճանկռվածքի տեղեր կային։ Օրեստիի աղջիկն իրտան շեմի վրա ծեծել էր նրան, լավաշները տվել էր թևի տակ ու ետևից ասել էր.«Պիտիբերեմ, որ տղայիդ ապրելու վախի հետ խաղալով՝ ապրի«։ Ու տատս ձևացրեց, թե իրհետ ոչինչ չէր եղել, բայց ներսում չսուզվող մորմոք կար։Մի օր տերտեր Հակոբի աղջիկը իրիցկնկա հետ մեր ջրաղացը կորկոտ է բերել՝ դինգիտակ ծեծելու։ Հորեղբայրներիցս ավագը՝ Տիրանը, տեսել է աղջկան ու հավանել։ Երբխոսել է տերտերի աղջկա հետ, աղջիկը ասել է.«Չէ«, դե նա էլ ուսուցիչ մարդ է եղել,հասկացել է, որ “Չէ«-ն չէ է։ Տուն է եկել։ Պապիս քիթը նրա վրա կախ է եղել ու ասելէ.«Գոնե հինգ փութ կորկոտը շալակիդ, իրիցկնկա ու աղջկա առաջն ընկած, չանցնեիրգյուղամիջով։ Ասելու են Օնանի վարժապետ տղին աղջիկ չտվին«։ Երբ հայրս լսել էՏիրան հորեղբորս հինգ փութ կորկոտը շալակին իրիցկնկան ու աղջկան ուղեկցել ևմերժելու պատմությունը, մյուս օրը գիշերով տերտերի աղջկան փախցրել է իրհամար։ Իսկ տերտեր Հակոբը հորս ետևից անիծել է.«Անիծյալ լինի ձեր ցեղը, որանիծյալ է, սրբազան Լոմոյի սպանության համար«։ Ասել է.«Էն խնկի ծառը, որտարիներով ծխում է, ձեր մեռելների խունկն է ծխում, չի հանգելու, մինչև ձեր ցեղըիսպառ վերանա«։ Հայրս տերտերի աղջկա հետ մի ամիս ապրել է ու թե.«Գնա, ես13սիրած ունեմ«։ Չխոսկան մայրս, որ պապիս հետ հարսնություն էր անում, մոտեցել էրնրան ու ասել, որ հայրս իրեն դուրս է անում։ Այդ օրը պապս տնեցիներին կարգադրելէ, որ շուտ քնեն ու դուռը ներսից փակեն։ Դրսում մնացած հայրս մի ամիս սրա-նրագոմում է քնել։ Չխոսկան մայրս մոտեցել է պապիս, թե.«Թող տուն գա«։ Նա էլ Նիզարի՝Գիգոլի կնոջ միջոցով Գիգոլին լուր է ուղարկել.«Թող գնա էն էրեխուն տուն բերի«։ ՈւԳիգոլը բերել է։Պապս Գիգոլի հետ չէր խոսում. “Որպեսզի իր մեծությունը երևա«,- մեկնաբանում էինմեր հարսները։Գևորգ հորեղբայրս Տաշքենդից պապիս փափախ է ուղարկած եղել։ Պապս փափախըծածկել է ու լուր է ուղարկել.«Գիգոլին կանչեք, գա նայի«։ Երբ նա ուշացումով է եկել,ասել է.«Ծանր տեղս իզուր թեթևացրի«։ Բայց պապս իր “մեծության« լեգենդը միայնմեր հարսների համար էր հնարել, որ Գիգոլը կանանց համար Գիգոլ մնա։Մի տարի երաշտ ու կարկուտ եղավ, ցորենի դաշտերը հավասարեցրեց գետնին, գզեցու գզգզեց։Վայրի թռչուններին սատկեցրեց, քշեց, գետը լցրեց։ Բաց դաշտում՝ գյուղիսագ ու բադերը ուղեղի ցնցում ստացան, տան ճանապարհը կորցրած, լցվեցինձորերը, վայրի կատուների բաժին դարձան...Պապս Գիգոլին ասել է․«Սով է լինելու, սայլերը լծի, գերանդիները առ, ընկնենքսարերը՝ խոտ քաղելու«։ Գիգոլը ոտքը կախ էգցել, չի համարձակվել հակառակվել,գնացել-եկել է, թե.«Սայլերը սարքին չեն, թե գերանդիները մաշված են, թե ջրի տիկերըծակ են, թե քեղակապերը հին են«։Պապս ասել է․«Լեզվիդ տակինն ասա, ի՞նչ ես մլուլ տալիս, օրը ճաշ դառավ “։ Գիգոլըգլուխն է քորել ու.«Եսիմ. ի՞նչ գիտեմ, սովի տարին խոտհարքի գնալը սխալ բան է,ավելի խելացի կլինի գնալ Վրաստանի խորքերը՝ չայ հավաքելու, մեծ ընտանիք ենք,կկոտորվենք«։ Պապս ասել է․«Դու սայլերը լծիր ու քո խելքը չհասնող գործերին միխառնվիր«։ Ասել են.«Խեչոն էդքան հիմար չէր , որ ցորենի հորերի ճակատին, կրով ուձվի դեղնուցով անիմաստ բաներ գրեր։ Նախ՝ իզուր տեղը մեծերի իմաստությունըանգիր չես արել ու երեխանցը չես սովորեցրել«։Ասել․«Երկրորդ՝ հենց հիմա գնա հորըմտիր ու մի հատ էլ կարդա«։ Գիգոլը երեխաներիս ծիծաղ-հռհռոցի տակ իջավ հորը։Պապս հարցրեց.«Կարդացի՞ր, մի հատ էլ բարձր կարդա, մենք լսենք«։ Նա մեզլռեցրեց, ու հազիվ լսում էինք Գիգոլի խեղդվող ձայնը.«Աստված օրհնյալ է։ Մենքլցրեցինք ցորենով, դուք լցրեք խոտով, էլի կապրեք«։ Երբ Գիգոլը դուրս եկավ, պապսասաց.«Էդ խոսքերի մեջ մեծ ճշմարտություն կա, բայց քիչ չէ նաև ծաղրը։ Եթե խոտունենանք, կունենանք նաև մթերք։ Դե, հիմա շուտ արա, չուշանանք, լծիր սայլերը,սովորել եք ուրիշի դռներին վիզ ծռել՝ բատոնո, եկել ենք չայ հավաքելու, մի փոր հացտվեք«։Այս խոսակցությանը ներկա եղած խելառ Օնանը, տարիներ հետո քաղաքումմահացող հորս մահճի կողքին մտաբերել է պապիս հրամանը.«Աստված օրհնյալ է։Մենք լցրեցինք ցորենով, դուք լցրեք խոտով, էլի կապրեք«։Տաշքենդում բնակվող հորեղբորս դեմ կատաղած, Օնանը ինքն իրեն խոսել է․«Հորերըդատարկ մնացին, գերանդի քաշող չկա, Աստված մոռացավ մեզ։ Մեծ ճշմարտությունէ հորերի գիրը, բայց նաև քիչ չէ ծաղրը«։Ամիսներ հետո, երբ պապս ու Գիգոլը խոտի տակ ճռճռացող սայլերով մոտեցել ենգյուղին, գյուղխորհրդի նախագահ Սանդրոն սայլերի առաջն է կանգնել, թե.«Էս դուքի՞նչ եք անում, կոլտնտեսության խոտը դեռ հանդերում է, ո՞վ է ձեզ իրավունք տվել,որ խոտ տանեք տուն«։ մեր քղը եղել է գյուղի սահմաններից դուրս, արի կլինի թող,14մենք էլ, դու էլ բարով տուն հասնենք։ Սանդրոն օրենքի անունից ոտքը փոշոտճանապարհին է խփել, թե.«Չէ, “։ Ոտքի հարվածից փոշին բարձրացել, երկինք-գետինէ պատել։ Պապս սպասել է մինչև փոշին նստի, հանել է բորբոսնած կիսամուշտակը,գցել Սանդրոյի ոտքերի տակ ու ցույց տվել լնդախտով հիվանդացած, ուռած ուճաքճքած լնդերը, ասել է․« հեռվից ենք գալիս, աղ չկար, անալի խոտ ուտելուցատամներս թափվում են ու մեր խոտը կոլտնտեսության խոտի հետ կապ չունի, թողբարով տուն հասնենք«(Երկու ամիս անընդհատ տատս հավի ծերտով ու ձվի կեղևով,հարսներից թաքուն բուժում էր պապիս լնդախտն ու կրկնում.«Այս դարմանը բարիյափրաղ է«։ Որ նրանց սկեսրայրը “ծիծաղելի« չերևա)։ Նախագահ Սանդրոն ոտքըգետին է խփել.«Չէ ու չէ, խոտը տարեք կոլտնտեսության խոտանոցը, թե չէԱխալքալաքից մարդ կանչել կտամ«։ Գիգոլը մոտեցել է պապիս ու ականջինփսփսացել.«Արունքտեր Սանդրոն է, գործ չունես, արի խոտը տանք, հասնենք տուն«։Պապս Գիգոլին չի պատասխանել, թռել է սայլի վրա, եղանն իջեցրել է, թե.«Սանդրե,ես տղամարդ էի, խոտը քաղել, բերել մինչև այստեղ հասցրել եմ ու տուն էլ կհասցնեմ,թե դու էլ տղամարդ ես, փորձիր սայլերին մոտեցիր, մի թողնի«։ Գիգոլին հրամայել է.«Քշիր, այ տղա«։ Ինքը եղանն ուսին սայլերի կողքով է գնացել։ Սանդրոն սայլերիշուրջբոլորն է վազել այնպիսի հեռավորությամբ, որ եղանը չհասնի ու պապիս օջախըքարուքանդ անելու սպառնալիքով հասել է Ախալքալաք, հետո էլ, որպեսզի իրպաշտոնի ուժը ցույց տա, սպառնալիքը հասցրել է Թբիլիսի։ Մոտակա գետակումլողացող տղեկները վազել, եկել են վեճը դիտելու։ Սանդրոն նրանցից մեկին է տվելսպիտակաբաշ ձին, ասել է․«Հասիր, հարայ տուր, Մանուկը թող գա«։ Մանուկըսայլերի դեմն է կանգնեցրել ղռղռացող փայծաղով քրտնաթոր ձին և աջ ու ձախպատյաններից քաշել է զույգ ոսկեկար մաշիկները։ Գիգոլը սարսափից կարկամել է,ասել է․«Սայլն էլ վերցրեք, խոտն էլ, թողեք մեր տուն հասնենք«։ Պապս ասել է.“Լացկան Լևոնի տղա Մանուկ, էդ ե՞րբ իշխանության տեր դարձաք։ Հայրդ էրգրումլացում էր, տանից դուրս չէր գալիս, թե՝ արևից վախենում եմ«։ Սանդրոն ասել է.«Օնան, սրտոտ լինելու համար մարդ ոտքի տակ իր սեփական հողը պիտի ունենա։Մեծ-մեծ խոսալուդ նայե՞նք, թե՞ չունեցածդ հողին։ Դու պետական համազգեստովմարդուն ես վիրավորում։ Զորօրինակ՝ պետությունը։ Գիտե՞ս, որ Մանուկը ուզենադրա համար ի՞նչ կանի«։ Պապս ձեռքն է թափ տվել ու ասել․«Արեք, Սանդրո, արեք,տեսնենք«։ Գիգոլը գույնը գցել․«Արի, դրանց հետ գլուխ չդնենք, տան, ընտանիքի տերենք«։ Պապս դարձյալ նմրան չի պատասխանել։ Երբ հասել են մեր կալերը, խոտըկիսել է, իր հասանելիքը լցրել է հորը, Գիգոլինը տվել է իրեն ու ասել․«Ոնց կուզես,այնպես էլ արա«։ Գիգոլն իր բաժին խոտը Սանդրոյի ու միլիցիոներ Մանուկի հետտարել է կոլտնտեսության խոտանոցը։ Պապիս ու Սանդրոյի վեճից հետո, նույն օրըերեկոյան, տատս կովերը կթել է ու պապիցս թաքուն մի դույլ կաթ տարել Սանդրոյենցտուն, թե. “Աղչի Շուշան, ձեր կովը ղսըր է, շուտվանից էրեխեքը մածուն կերած չենլինի. գիտե՞ս, շուտ էի որոշել, որ էսօրվա կաթը ձեզ բերեի«։ Պապս երբ լսեց, ասաց.«Տղամարդու փափախը վար բերողը կինն է«։ Ու ամիսներով տատիս հետ չէրխոսում։ Այդ դեպքից հետո հնարել է իր “մեծության լեգենդը« ու Գիգոլի հետ խոսացելէ Նիզարի միջոցով։Նիզարն աղջնակ ժամանակ եկեղեցու պատի տակ մատաղացու աղավնիներ էծախել, չարաճճի Գիգոլը ծեծել է նրան, որ փողերը ձեռքից վերցնի։ ՆԻզարըճանկռոտել է նրա կուրծքն ու դեմքը, հետո կտուրների վրայով իրեն հետապնդողԳիգոլից փախել է դեպի տուն։ Պատահականորեն, բաց մնացած մեկի երդիկից ընկելէ ներս ու ոտքը ջարդել մի քանի տեղից։ Գյուղական հեքիմների միջոցները նրան չեն15օգնել, և քաղաքում բնակվող նրանց բարեկամները տարել են իրենց մոտ։ Տարիներհետո Նիզարը գյուղ է վերադարձել գիմնազիան վերջացրած՝ ժանեկավոր օձիքով,աչքերի մեջ գիտության վեհությանը հասու մարդու խելոքությամբ և քաղաքիբժիշկների երկար չարչարանքից հետո դարձյալ կաղ մնացած։ Մեր և ամբողջ շրջակագյուղերի միակ ու իսկական կրթություն ստացած ուսուցիչը, որի առաջ գլխարկներնէին հանում և նույնիսկ տեր-Ներսոն խոնարհվում էր։ Իսկ նրան հասակակից գյուղիջահելները, նրա՝ քաղաքացու շարժուձևից ամաչելով, աչքները գետին էին հառում։Մի քանի մտղամարդիկ, որոնց կանայք մահացած էին, հերթով Նիզարի ձեռքըխնդրեցին ու մերժվեցին։ Նիզարը չափից ավելի հպարտ էր՝ պատահական մարդուկինը դառնալու համար։ Հետո մի օր, ամուսնանալու ժամանակ, Գիգոլը հիշել էՆիզարի աղջնակ ժամանակվա ճանկռտուքը։ Նրա դպրոցից վերադառնալուժամանակ, կտրել է ճանապարհն ու աչքերի մեջ նայելով, ասել․«Ես երազել եմայնպիսի մի կին ունենալ, որ անկողնում ինձ հետ չհաշտվի, ճանկռոտի կուրծքս ուդեմքս, չէի՞ր ուզի իմ կինը լինել«։ Գիգոլն առանց ամաչելու աչքերի մեջ է նայել ուայդպես էլ ասել, մեր և ամբողջ շրջակա գյուղերի միակ վարժապետին։ Նիզարը շատէր հպարտ, որ պատճառաբաներ իր կաղ ոտքը և դարձավ մեր Գիգոլի կինը։ Ունրանք շատ էին երջանիկ։ Գիգոլը Նիզարից ժառանգ չունեցավ, ամբողջ կյանքում ողջմարմնին կրեց նրա եղունգներից մնացած սպին ու անհուն սերը։Երբ Տիրանը տեսել է, որ պապիս քիթը կախ է իր վրա, իրիցկնկա ու նրա աղջկաառաջն ընկած տասներկու փութ կորկոտն էլ շալակին գյուղամիջով անցնելուպատճառով, նրան գոհունակություն տալու համար, մի գիշեր Չարդախենցաղջիկներից՝ Չինարին է փախցրել։ Երբ նրանց ջահելները մի շաբաթ սար ու ձորընկած՝ չեն գտել փախստականներին, պապս գոհ է մնացել։ Կամաց-կամացՉարդախենք ու մերոնք խնամիություն են արել՝ կամ ու եզ, սայլ են իրարից տարել,բերել։ Մի օր Չարդախենց հոտաղներից մեկը գյուղը հարայ է գցել. թե․«Օնեսի եզըՕնանի Բախտիարին հանդում լծի տակ խեղճացնում է«։ Պապս կյանքում առաջինանգամ մոռացել է փափախը ծածկել ու գլխաբաց, տրեխների թելերը չկապած՝շտապել է հանդ։ Բախտիարը հանդի մյուս ծայրից նկատել է պապիս ու մելամաղձոտբառաչել։ Պապս հոտաղին կողքի է հրել, մտել է ակոսների մեջ ու քայլելով մերԲախտիարի հետ, ասել է․«Գլուխս բաց եմ եկել, գենացվալե “։ Բախտիարի աչքերիցարտասուք է գլորվել ու աշխատել է պապիցս ետ չմնալ, կամաց-կամաց արագացրել էքայլերը և դեռ չհասած հանդի գլուխ՝ Օնեսի եզան մեջքը ծռվել է լծի տակ ուհևասպառ ընկել է։ Պապս Բախտիարին արձակել է արորից, ասել է․«Օնես, քոխնամիությունը հարամ է, մեր եզան կճղակներից երևում է, որ անընդհատ նրանվարած կողմն եք գցել, որ խեղճանա«։ Ասել է․«Մեջքին էլ ճիպոտի տեղեր շատ կան«։Բախտիարի աչքերից քշել է մժղուկների պարսն ու երկուսով տուն են եկել։ Օնեսըպապիս ետևից ձայն է տվել․«Օնան, ամեն մի խոսքդ մի փութ մեղրով չի ուտվի«։ Ասելէ․«Ի՞նչ եղավ, եզ էր, էլի...ընկնենք, մեռնե՞նք...Էդքան ցավող ես, էն ձեր գնացած-չեկածների համար ողբա«։Զաքարը՝ եղբայրներից ամենակրտսերը, պապիս՝ տանը մոռացած փափախն էնրանց ընդառաջ տարել։ Զաքարի ամուսնությունից հետո ոչինչ չկար։ Տանը բոլորըշշուկով էին իրար հետ խոսում։ Երրորդ օրվա երեկոյան, երբ ամբողջ ընտանիքովնստել էինք ճաշի, սեղանի շուրջը քար լռություն էր։ Հայկուշ տատս խաշիլիպուտուկը ձեռքին, դեռ չհասած սեղանին՝ մոլորվեց անսովոր տխուր լռության մեջ,գայթեց, ձեռքի պուտուկը խփեց գետնին, մի քիչ մոլոր՝ ասավ.«Չի կարող պատահի՝տղայիսը ճլորած լինի«։ Ասավ.«Ամոթը կոտրել է պետք«։ Պապս սեղանի ծայրից քթի16տակ ասավ.«Էս տուտուցի մամաձաղլի․..ձայնդ, ես քո...«։ Փափախն առավ ու դուրսեկավ, և այդ օրը ամեն մեկը մի պատճառ բռնելով՝ տանը չքնեց։ Տատս գոմի մեջտեղըմոխիր փռեց, թոնրի վրա եռացող պղնձից ջուր քաշեց դույլերի մեջ, մեծ փայտյատաշտը դրեց մոխիրի վրա։ Օհաննային ասավ.«Հանիր շորերդ, դոխս«։ Ինքը գնացԶաքարին բերելու։ Օհաննան կանգնել էր տաշտի մեջ ու շորերն էր հանում։ Սպիտակբատիստե նուրբ գիշերանոցի տակ խաղում էին նրա լիքը կրծքերը։ Հայացքը մշուշոտէր ու պտտվում էր իր աջ ու ձախ կողմերին կապված անասունների վրայով ու կանգառավ օճորքին՝ աղավնիների վրա։ Երբ նա գիշերանոցն էլ հանեց, իմ վրա հաճելի միսարսափ իջավ, մեջքս տաք քրտնել էր, ու ես դողում էի։ Ստինքները այնպես մեղմ էիներերում նրա շարժումներից ու այնպես նրբորեն էին ճապաղել իրենց ծանրությունից,կարծես իմ ու Զաքարի ողջ կյանքն էր խեղդվում նրանց մեջ։ Գոմի հեղձուկ հոտի մեջայնպես հաճելի էր բուրում նրա մարմինը։ Երբ նա նուրբ մատներով արձակեցբատիստե ներքնաշորի կոնքաթելերը, զգացի, որ ցրտից մրսում եմ ու դողացնում։Հիմա ծնկներս կծալվեն ու ճրագը կգցեմ ձեռքիցս։ Օհաննան գեղեցիկ էր։ ՏատսԶաքարին բերեց։ Նրանց մեջք մեջքի նստեցրեց տաշտի մեջ, ասավ.«Իսուս Քրիստոս«,-ու ջուրը լցրեց գլխներին։ Տատիս ու իմ ներկայությունը պիտի կոտրեր նրանց ամոթը։Օհաննայի աչքերից կարմիր արտասուքներ էին գլորվում, տատս նրա թաց գլուխըհամբուրեց, ասավ.«Տանջանքներդ անցավ, դոխս, էսօր կարձակես ղարիբությանգոտիդ«։ Զաքարն անօգնական կուչ էր եկել տաշտի մեջ ու երբեք չնայեց իմ աչքերին։Ամբողջ ընտանիքի և նույնիսկ տատիս հակառակ, միայն նա հավատաց, որ ես փոքրչեմ։Հետո մի օր, երբ նա պատերազմ էր մեկնում, խճճեց մազերս՝ աչքերիս չնայելով։ Եվամբողջ կյանքում իմ մեջ փակ աչքերով ապրում էր իմ ու Օհաննայի Զաքարը...Տատս ճրագը հազիվ պոկեց փայտացած մատներիս միջից ու ասավ.«Վույ,քոռանամ, այ տղա, էս ինչի՞ է արյունը աչքերդ լցվել«։ Շտապ տարավ քնելու։ Ամբողջգիշեր մղձավանջային երազներ էի տեսնում։Առավոտյան, երբ ինձ հետ կարմիր խնձոր ուղարկեցին Օհաննայենց տուն, ետտուն չեկա։ Ինձանից մեծ, հարևանի տղայի հետ մեր կտուրի խոտի դեզի տակպառկել էինք ու հայհոյանքներով խոսում էինք աղջիկների ու նրանց մերկությանմասին՝ իքսաձև գցած ազդրներիս արանքում սեղմած խլրտացող ամոթանքներս։Տիրան հորեղբայրս բարձրացել էր կտուր՝ անասունների համար խոտ իջեցնելու ումեզ լսել էր։ Այնպես ձգեց ականջներս, որ ամբողջ մի շաբաթ ինձ թվում էր, թեականջներիս տեղը կաղամբի թփեր են։Մաճկալ Զաքարն արդեն աքլորի կանչի հետ դժվար էր վեր կենում։ Դեռլուսաստղը չծագած, պապս, որ ոտքի վրա էր, ջղայնացած՝ երկրորդ, երրորդ անգամէր ներս ու դուրս անում, բարձր հազում էր, իբրև կոկորդն էր մաքրում։Որպեսզի Զաքարը անքուն չմնա, ուժը չհատի, ձեռքից մաճը չփախնի, ակոսը չծռվի,մի գիշեր տատս ասավ.«Զաքար ջան, գիշերը ցուրտ է, տղան մեղք է, թող Օհաննայիհետ քնի«։ Զաքարը կարմրեց, սեղանակիցների երեսներին չնայեց, փոխինձըխեղդվելով կերավ։...Ես անմիջապես շուռ էի գալիս դեպի պատը, որպեսզի Օհաննայի գայթակղիչ,տաք շունչը չկպնի դեմքիս։ Իսկ թիկունքիս՝ մեջքիս վրա թրթռում էին Օհաննայիարձակ ստինքները, ու ես ամբողջ գիշեր մատներով քանդում էի պատի ծեփերը։Օհաննան առավոտյան կիր ու ավազի հատիկներից մեր սավանն էր թափ տալիս՝կանացի խորհրդավոր ժպիտով ու քրոջ նման։ Տատս չհավատաց Օհաննայի չբերլինելուն։ Ասավ.«Մեշոք շալակող աղջիկ է«։ Չնայած Զաքարի պատերազմ գնալուն՝17բուժում էր նրան։ Թոնրի մեջ շիկացնում էր տաշտականման աղյուսը ու երբ բոցըանթեղանում էր, աղյուսի մեջ ցորենի սպիրտ ու չորացած գորտ էր գցում։ Օհաննայինօրական երկու անգամ նստեցնում էր գոլորշու վրա։Բայց Զաքարը չվերադարձավ պատերազմից։ Տատս, սև թուղթ չեկած, գուշակումէր, որ Զաքարի հետ մի վատ բան էր պատահել, քանի որ դեռ պատերազմիսկզբներին, սպիտակ կովը ծնել էր երկգլխանի մի սև հորթ։ Այդպիսի մի դեպք էլպատահել էր Տարիելին տանելու տարին։Մի օր Օհաննան պապիս հետ գնացել էր կալ՝ ցորեն կալսելու, երեկոյան ետ գալուցոտքը կախ է գցել, ուշ է տուն եկել։ Մի ուրիշ անգամ պապս գիշերը նկատել է, որանկողնում չէ։ Երբ տատիս հետ խորհրդակցել է, տատս ասել է․«Օնան, լեզուդ քեզքաշի, ահավոր մենակություն կա շալակին, մեղք է«։ Այդ գիշեր գյուղով մեկ լսվում էրբվի կանչը։Պապս ու նա միասին կալ են գնացել ու եկել, պապս նրա հետ չի խոսել։ Մի արևոտօր, Օհաննան բակում ծալապատիկ նստած, սանդերքի վրա բուրդ է գզել։ ՓոստատարԱբգարը թաքուն, ցանկապատի վրայով նայել-նայել է Օհաննայի կիսաբացստինքներին, լսել ավելուկի թփերի մեջ երգող երաշտահավին ու արբել է։ Այլևս ետ չիդարձել, որ սպասի մերոնց հանդից գալուն, օրորվելով մոտեցել է Օհաննային, միակաչքը՝ վերև փախած շրջազգեստի տակ՝ ազդրերին, կանգնել մնացել է, հետո հիշել էու նրան է մեկնել Զաքարի “սև թուղթը«։ Օհաննան չի լացել, մազերը չի պոկել, երեսըչի ճանկռոտել, “սև թուղթը« ձեռքին մտել է մարագ ու դուրս չի եկել։ Լռությունըերկարել է։ Աբգարը գնացել է մարագ։ Պարանից ճոճվող ուշակորույս Օհաննայինիջեցրել է ու խելագար համբուրել նրա ստինքները, գեղեցիկ դեմքը։Ու մի գիշեր Օհաննան գնաց քոռ Աբգարի տուն ու էլ ետ չեկավ։ Գեղեցիկ տղաունեցավ։ Չգիտես՝ ինչու, երբ տատս տեսնում էր տղային, ասում էր.«Զաքարին էնման«։ Չնայած, Զաքարին ոչ մի նմանություն չուներ։ Գյուղում Աբգարն էրազատված զինծառայությունից ու էլի մի քանի հարթաթաթեր։ Վերջիններս ծաղրումէին նրան։ Պատերազմից մի ձեռքով, մի ոտքով վերադարձած զինվորները ծիծաղելովհարցնում էին.«Տունն ես մնացել, էլի, գյուղում դու ես ու կանայք«։ Աբգարը “տունըմնալու« երկիմաստ հարցը կարծես չէր հասկանում, ժպտում էր բարեհամբույրժպիտով։ Նույնիսկ կանանցից համարձակները նրան հարցրել էին.«Խոմ կրտա՞ծ չես«։Աբգարը ժպտացել էր։ Հետո խոսող տղամարդիկ ընդհատում էին խոսքը ու հանկարծձեռքները տանում էին գլխներին՝ իբր պիտի քորեն։ Աբգարը ձեռքին ունեցածփոստատարի պայուսակը գցում էր գետին և զույգ ձեռքերով պահում գլուխը, հետոնրանց հռհռոցի տակ ժպտալով հեռանում էր։Ժպտում էր բարեհամբույր, ամբողջգյուղին՝ անցնող-դարձողին, մեծից-փոքրին։Երբ Օհաննան մեր տնից գնաց նրա մոտ, Աբգարը երրորդ օրը հրացանը գցեց ուսնու անհետացավ։ Ինչ-որ տեսնողներ էին եղել Սիրգի ձորում։ Նա վերադարձավ երեքշաբաթ անց՝ մի մեծ, վագրի չափ վայրի կատու շալակին։ Դարբին Օհանին երկար ուհաստ մեխեր կռել տվեց, կատվի առջևի թաթերից ու բերանից խաչեց իր տանճակատին՝ դռան վերևը։ Կատակասերները ասին.«Չէ, հա, կատուն հոտած կլինի,Աբգարը նրա լեշը երևի ձորում է գտել«։ Ասողները խոսքները բերաններին շշմեցին,մնացին։ Աբգարի դեմքից մի բան էր պակասում՝ քաջալերող, բարեհամբույր ժպիտը։Նրանք մի տեսակ իրար նայեցին ու, թե.«Տիրումերը...գյուլլեն ճակատին է առել«։Պատերազմից եկած խեղանդամներն ասին.«Այ քեզ տղամարդ, ֆրոնտում լիներ,սնայպեր կտային«։ Ու այդ օրվանից Աբգարի ժպիտն իսպառ ջնջվեց։18Չարդախենց Հոռոմը ջրի գնացած Օհաննային կանգնեցրել էր ու ասել.«Աղչի, ասումեն՝ մարդդ գել է խփել«։ Ու այսպես կանգնել-մնացել էր ջրհորի մոտ, գնացող-եկողիասել.«Գիտե՞ք՝ Օհաննայի մարդը վագր է խփել«։Ու գյուղխորհրդի նախագահ Սանդրոն, միլիցիոներ Մանուկը և գյուղի նախագահըմի շաբաթ անց պաշտոնապես ներկայացան Աբգարին ու խնդրելու նման ասին, որպատին մեխած կատուն իջեցնի, քանի որ նեխահոտն արդեն բռնել էր ամբողջ գյուղըև վարակի նշաններ կային։Այս այցելությունից հետո գյուղացիք սկսեցին իրենք բարևել Աբգարին ու քաղցրժպտալ։ Աբգարը հաջորդ օրը գնացել է նախագահ Սանդրոյի մոտ, նրանից մի նոր,պատվաբեր աշխատանք պահանջել։ Գյուղացիք նրան այլևս քոռ Աբգար չէին ասում,այլ՝ նոր պաշտոնի անունով, նալոկ Աբգար։ Ու նա հավաքվածների ներկայությամբասել է․«Աշխարհի տիրումերը...« ու շատ գոհ, ձեռքերը թիկունքին շարած, եկել էտուն։Մի տաք, արևոտ առավոտ մեր սպիտակ, վավաշոտ արու աղավնին թռավ մերկտուրից ու պտտվեց գյուղի վրա՝ արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ ևդարձադարձիկ իջավ։ Ես գնացի նրա հետևից՝ տուն բերելու։ Օհաննան կտուրինէրիշտայի բացերն էր չորացնում, աղավնին իջել էր նրա ուսին։ Չշփոթվեց, ասավ.«Էսինչքան ես մեծացել։ Պապը ո՞նց է, որ ծխում է, էլի վերին թախտի՞ն է բարձրանում,Սերգոյից առած կովը էլի կաթը վա՞ր է տալիս, թե՞ կեսուրիս աղոթքները օգնեցին«։Ասավ.«Հարյուր բաց էրիշտա ենք արել, Աբգարը մի քանի տղամարդ է կանչելու, որգիշերը կտրեն«։ Ասավ.«Դու էլ արի«։Ես, դեռ կես ժամ առաջ, երբ մեր սպիտակ աղավնին օդ բարձրացավ,ենթագիտակցորեն կանխազգում էի, որ իմ մեջ ինձանից մեծ մեկն էլ կա։ Ու հիմա,երբ Օհաննան հրավիրեց մյուս տղամարդկանց հետ էրիշտա կտրելու, հասկացա, որժամանակն է մանկությունս զիջելու՝ ինձանից ավելի ուժեղ ու առնական նմանակիս։Օհաննայի աչքերից կարմիր արտասուքներ էին գլորվում, ինչպես տարիներ առաջ,երբ իմ ու տատիս ներկայությունը գոմում՝ նրանց լողանալու պահով “պիտի կոտրերնրա ու Զաքարի ամոթը«։ Նրա այտերն ի վար գլորվող կարմիր արտասուքներըկտցում էր մեր սպիտակ աղավնին։ Փափուկ ու տաք ուսից վերցրի աղավնին, գցեցիվերնաշապիկիս տակ՝ ծոցս և թռա գյուղի արձակ դաշտերը։ Աղավնին կեռ ճանկերովթպրտում էր վերնաշապիկիս տակ ու ճանկռում փորս՝ հաճելի ցավ պատճառելովինձ։ Եվ ինչ-որ անհասկանալի ցավ ու երջանկություն մեղմելու ակնկալիքովաղավնին մինչև երեկո թպրտաց վերնաշապիկիս տակ՝ փորիս վրա։Ինչպես երազում է պատահում. ըւզում ես արթնանլ ու չի հաջողվում, խորըթմրության մեջ զգում էի, մի պաղ բան մրջյունի նման խուտուտ տալով վազում էփորիս վրայով, աճուկներիս, ազդրերիս։ Արթնացա։ Տատս օղու մեջ թաթախած բրդովփորիս վերքերն ու չորացած արյունն էր մաքրում։ Սարսափահար վեր թռա պառկածտեղիցս ու ձեռքերով ծածկեցի ամոթանքս։ Տատս ասաց.«Վույ, քոռանամ, էս մատմէրեխան մեղքի զգացում ունեցավ, էս գործին կին կա խառնված«։ Ինձ հանդերումհովիվներն էին գտել ուշագնաց վիճակում ու տուն բերել... Մինչև ճրագները վառելըանկողնում պառկած մնացի։Կորցրած արյունս վերականգնելու համար կերակրում էին դոշաբով ու շարբաթով։Երբ տատս սուրբ Արարատի առաջ մեղրամոմ էր վառում և աղոթք շշնջում, որ եսփրկվեմ “չար կնոջ« ճանկերից, թաքուն վեր կացա անկողնուց, հացի սնդուկից վերցրիէրիշտա կտրելու ամենասուր դանակն ու գնացի։ Նրանց տանը հավաքված մարդիկ19չզարմացան՝ ես արդեն մեծ էի։ Բոլորն ուրախ էին և անեկդոտներ էին պատմում, իսկգործից հետո կերուխում էր լինելու։Երկար ու պաղ շվաքներից մեկում տաք շնչառությունից հանգավ ինձ տունճանապարհող Օհաննայի ճրագը։ Հետո ամբողջ գիշեր անկողնուս մեջ թափառում էրՕհաննայի շշնջոցը.«Ինչ ծանոթ տղամարդու հոտ է գալիս վրայիցդ, դու իմ խելառ«։Տատս չար ոգիներից վախենալու հակում ուներ։ Դրա համար էլ ամեն ուրբաթ օրգլխի լաչակն ուղարկում էր տերտերի մոտ աղոթելու։ Նա մեր ու շրջակա գյուղերիհամար գորգեր, ջեջիմներ ու կարպետներ էր գործում, որոնց վրա խոցված վերքերովնռներ էր գործում կամ երազների դրախտային մի երկիր։ Հետո հայրս մի օր մեզպատմեց, թե այդ երկրիմ համար էր Շուշան նախատատի ձիու պոչն արյունոտ ու այդերկրի համար էլ նա գնաց ընդմիշտ։Տատս սատանա Վաղոյի աղջիկն էր։ Պապս նրան “ծախունենց աղջիկ« էր ասում,քանի որ նրանց ցեղը հոգին ծախել էր սատանային։ Մի անգամ Վաղոն գյուղինախիրն արածացնելիս, երեկոյան, “Քոռ կամուրջի« մոտ եղեգների մեջ մերկջրահարս է տեսել։ Ջրահարսը երգել է, հմայել նրան, կանչել է իր մոտ։ Նախիրը թողելէ ու մի շնչով հասել է գյուղ։ Երկրորդ դեպքը պատահել է Չարդախենց ջրաղացից քիչվերև՝ “Սիրգի ձորում«։ Անձրևոտ օր է եղել, կայծակը խփել է նախիրի կովերից մեկին։Գնացել է ջրաղաց, Օնեսին կանչելու, որպեսզի սատկած կովը գյուղ հասցնեն։ Եկելեն, տեսել կովը չկա, արյան հետքերով մտել են անձավ։ Օնեսը նավթոտ աթարըվառած մտել է ներս. անձավում գոռացել է և ուշակորույս ընկել։ Վաղոն մի շնչովգյուղ է հասել ու հարայ գցել.«Անձավում սպիտակ շորերով սատանան պղնձյաթավայով հարվածել է Օնեսի գլխին«։ Երբ գյուղացիք Օնեսին հանեցին անձավից, նաէլ հաստատեց Վաղոյի ասածը։ Իսկ երբ Վաղոյին հարցրին, թե սատանան ինչպիսինէր, պատասխանեց, թե.«Պոչավոր էր«։ Հավատացին, քանի որ գյուղի մեծերիցսատանա տեղնողներն էին այդ կարծիքին։ Տեր-Ներսոյին կանչեցին, նա յոթ անգամքարանձավի մուտքի վրա “չարաշխանքե հալածեն« արտասանեց։ Հետո գլուխըտարուբերեց, ասաց.«Գործն ավելի բարդ է, քան քթների տակ ծիծաղողները կարծումեն և իզուր են մտածում, որ Վաղոն կովը ծախած կլիներ«։ Ասաց.«Շղթա է պետք«։ Ովանտառից փայտ քաշելու շղթա ուներ, բերեց, ով քարհանքերից քար հանելու համարլինգեր ուներ, բերեց, չունեցողները՝ թաթագիշ, ժանգոտ ու անպետք եղաններբերեցին։ Բերեցին, լցրին քարանձավի մուտքը, որ չար ոգիները ներսումբանտարկվեն։ Տեր-Ներսոն “չարաշխանքե հալածեն« կրկնապատկեց,քառապատկեց, հասցրեց մինչև յոթ հարյուրի ու աղոթքը ձգվեց մինչև գիշերվա կեսը։Գյուղից մի քանի խիզախներ էլ մնացին ձորում նրա հետ, քանի որ Տեր-Ներսոնվախենում էր վայրի կատուներից։Այդ տարիներին էր, որ մեր Մարգարը մի տարի զուր թափառեց գյուղի շուրջը, չարոգուն հանդիպելու, նույնիսկ քարանձավ էր մտել։Սատանայի հետ հանդիպումը կրկնվեց Հաբելի՝ Վաղոյի կրտսեր տղայի հետ։Հաբելը գիշերը թաքուն մտել է եկեղեցի, որ զարդեր գողանա ոսկու իմաստով։ Մինչևտուն է հասել, տեսել է՝ մի ոտքը մյուսից մի թզաչափով կարճացել է։ ԱռավոտյանՏեր-Ներսոյի տունը հարայ են գցել. թե.«Սատանա Վաղոյի տղա Ափելը գիշերը հոգինծախել է սատանային«։ Տերտերը միտք է արել ու թե.«Գնացեք Սիրգի ձորը ու տեսեք՝քարանձավի մուտքը շղթաներից մաքրել են կամ էլ ինչ-որ իսան է անցել էրկաթեղենիվրայով ու աղոթքը զորությունը կորցրել է«։ Գնացող-եկողները հաստատել են Տեր-Ներսոյի ասածները։20Նա էլ գյուղացոնց զգուշություն է պատվիրել, ասել է․«Անօրենը ամենից առաջտղոցկան կնթոց կարող է դբնել«։ Ու գյուղում ինչքան հղի կանայք կային, դռան շեմիտակ, դռան շեմի տակ աղոթած մկրատ, դանակ, կացին թաղեցին, նույնիսկ ոչհղիները զգուշության համար այդ միջոցները ձեռնարկեցին։ Տներում այլևս կտրողգործիք չէր մնացել, տղամարդիկ տրտնջում էին, դարբին Օհանը չէր հասցնում նորմկրատ ու դանակներ կռել։ Տերտերը գյուղի մի քանի խիզախների հետ կրկինլուսացրեց քարանձավիմ մուտքի մոտ։ Դարբնի օր ու գիշեր կտրող գործիքներ կռելըվախեցրեց գյուղխորհրդի նախագահ Սանդրոյին։ Միլիցիոներ Մանուկը դարբնոցումսեղան էր դրել, նստած՝ գնացող-եկողների տրեխների չափերն էր վերցնում կավեսալիկների վրա ու չէր հասցնում գրանցումները վերջնական տեսքի բերել։Զայրանում էր, գոռում էր, կասկածում էր...Լուրը քաղաք հասավ։ Պետության կողմիցուղարկված մարդիկ եկան, դարբնին արգելեցին սառը զենք կռել. կերտեր Ներսոյին՝կրկնվելու դեպքում սպառնացին Սիբիրի անունով։Լիկկայան բացեցին. դասախոսություններ կարդացին, հեղինակավոր մարդկանցճառերը թե գրամաֆոնով հնչեցրին և թե արտասանեցին՝ գյուղըխաղաղվեց...Երեկոյան մեր տանը, ճաշի սեղանի շուրջ նստածներին, գիմնազիայիտված գիտելիքների ողջ իմաստնությունը աչքերի մեջ՝ Նիզարըհայտարարեց.«Վաղոյին հարկավոր է ասել, որ վերջ տախարդախություններին։Սատանա, սուրբ, ջրահարս, ոսկի՝ փչոցներ են։Նրանց տոհմիհետ այդ դեպքերը կատարվում են, երբ լուսինը մեկ օրական է դառնում, դա այնժամանակն է, երբ լուսինը ձևով յաթաղանի է նմանվում, մի լավ հիշեք, էն փոքրտղայի վիզը ծռվեց էլի լուսնի այդ օրերին, իսկ մեր խնամի Վաղոն հեքիաթներհնարեց, իբրև տղան սուրբ խաչի վրա միզել էր, դրանից էր։ Սուտ էր նաև միջնեկտղայի պատմությունը, հիշու՞մ եք, անցյալ տարի ամուսնացրեց։ Հարսանիքից հետոեկան Հայկուշ տատին տարան, թե տղայի ամոթը կոտրել է պետք։ Այդպես էլ ոչինչչստացվեց, հարսը թողեց, գնաց հերանց տուն։ Տղան զրկված է, այո, տղան դարից էվախեցել ու կորցրել է ընդունակությունը։ Նրանց տոհմի արյան ու սերմի մեջշրջապտույտ է տալիս լուսինը՝ յաթաղանի տեսքով։ Նրանց դեռ չծնված պտուղն իրմեջ ունի էրգրի պատմությունը և գիտե, որ երկնքում կա մեկ օրական լուսին ու նրափայլը շեղբի տեսք ունի։ Փրկությունը լուսինը ջարդելու մեջ է։ Վաղոն պետք է լուսիննիջեցնի ու փշրի։ Նրանցը լուսնային հիվանդություն է, որ ոչ մի ազգ նմանհիվանդությամբ չի վարակվում, բուժման համար դարեր են պետք։ Վաղոյին ասեք,վերջ տա մեզ հիմարի տեղ դնելուն, թե չէ իր սրբերով, սատանաներով ուջրահարսերով գյուղին մի նոր փորձանք կբերի«։Լսողները ասվածի ամբողջ իմաստը չհասկացան, բայց մի բան պարզ էր, որ կալուսնային հիվանդություն ու, որ երկրի դեպքերը չեն ավարտվել։ Պապս երկարլռությունից հետո ասաց.«Աֆֆարիմ, աղջիկ, այ քեզ խելք«։Այլևս ոչ մի բառչփոխանակեց ու դռան քարին նստած՝ ամբողջ գիշեր ծխում էր ու քթի տակ մի տխուրերգ էր մրմնջում, աղերսագին մի երգ՝ հրաշամանուկ լաոյին ձոնված։ Նիզարիգիտական մեկնաբանությունը հասավ գյուղացիներին։ Գյուղը շշմեց ու իսպառխաղաղվեց... Նրանք հասկացան, որ Վաղոն դեպի գյուղ էր փախչում՝ լուսնիցվախեցած... Օրեստիի աղջիկ Նազին նոր ծնված տղայի անունը Հունան էր դրել։ ԵրբՊապս լսեց, մի պահ շվարեց։ Դառը մախորկան մուշտուկին, մուշտուկը դեղնածմորուքի մեջ՝ մտածեց ու մտածեց։ Առավոտըան ասաց.«Էն աղջիկն ի՞նչ է ուզումմեզանից, մարդու հոգի է մղկտացնում, ախր ո՞նց չի հասկանում, որ Սերոն չէր կարողապրել աշխարհից կախում ունենալով«։ Տատս, թե.«Օնան, աղմուկ չշինես։ Նա չի21հաշտվում այդպիսի մահվան հետ, բողոքում է, էհ, Աստված, Աստված...«։ Գյուղացիքնրան էլ Օնան կանչեցին։ Իսկ մենք չէինք ընդունում, երբ մեր կողմերն էր գալիս, ես ուՍերոբը ծեծում էինք։ “Շուռ տված« էինք ասում։ Նա անզորությունը արցունքների մեջէր խեղդում.«Դուք էլ սապոժնիկ Պրաշայի թոռներն եք«։ Տուն էր գնում արյունոտ ուճանկռոտված։ Չուներ այնպիսի մեկը, որ եղանով ու մտրակով կամ բահով մեզվախեցներ, ետևներիցս ընկներ. բռներ ծեծեր, կամ Նազին բարձրանար կտուր,անիծեր, մեր տունը կռիվ գար։ Կարծես դիտավորյալ էր լռում։Մեր Գւգոլին, իրոք որ “սապոժնիկ Պռաշչա« էին ասում։ Նա բանակ էր գնացել, եկելու գյուղում կոշկակարություն էր անում՝ ձվով, աթարով, մի շալակ խոտով, մի չարեքնավթով. ըվ ինչ ուներ; Կանանց կրկնակոշիկներն էր սոսնձում, տրեխ կարում։Դեպքից դեպք Սանդրոյի և միլիցիոներ Մանուկի խրոմ սապոգներն էրվերանորոգում Ախալքալաք գնալուց առաջ ու վարձը չէր վերցնում։ Նա մի ուրիշարհեստ էլ ուներ՝ ցլիկներ ու խոզեր էր կռտում։ Դույլը տալիս էր ձեռքս, ասում.«Էսօրլավ պլոճիկ ես ուտելու, որ մեծանաս պլոճիկով մանչ դառնաս«։ Գիգոլը բանակումերկու ամիս անասնաբույժի մոտ, երկու ամիս բուժակություն էր արել, ձիեր էինկռտել, ապա անասնաբույժը նկատելով նրա անընդունակությունը, հեռացրել էրբուժմասից։ Նա էլ կոշկակարություն էր սովորել։ Սակայն գյուղում բուժակիարհեստը հաջող ու լավ էր բանեցնում։ Ճիշտ է, պատահում էր, որ նաասեր.«Բարդուղ, բեր էդ սևուկին պահիր, լավ եզ դուրս կգա«,- վատն էր դուրս գալիս,կամ կռտելուց հետո սատկում էր։ Բայց հաջողությունն ավելի շատ էր։ Երեկոյան, երբտուն էինք գալիս լիքը դույլերով, նա թեժ կրակի վրա պլոճիկներ էր տապակում։Մի անգամ նա Չարդախենց ցլիկներն էր կռտել ու երկուսն էլ սատկել էին։ Օնիկնասել էր.«Ոչինչ, Գիգոլ ջան, թող ջանդ սաղ էղնի, մենք էլ բոլ-բոլ միս կուտենք«։Սակայն Օնիկի կինը աղբյուրը ջրի գնացած կանանց ասել էր.«Օնանենց Գիգոլն ո՞վ է,որ ցլիկ կռտի, մի կռտած ցուլ էլ ինքն է, Նիզարի նման կնկան առել է ու երեխա էլչունի«։Հոտո մի օր այս խոսակցությունը, իբրև պատահական, իբրև բերանից դուրե թռածխոսք, հասցրել էին Գիգոլին, և նա անհետացել է գյուղից, հասել Նովոռոսիյսկ, մայորիաղջկա՝ իր ընկերուհու մոտ, որ գյուղացիներին ապացուցի, թե ինքը լիարժեքտղամարդ է, իսկ Նիզարը նրա և ռուս աղջկա երեխայի նկարն է փակցրել տանպատին, որ Գիգոլի մասին թերահավատ կարծիքը հերքի։Իսկ մայորի աղջկա հետ այսպես էր ծանոթացել։ Մի օր Գիգոլը գյուղացիների հետցորեն է տարել Նովոռոսիյսկ՝ ծախելու ու ծանոթացել է մի ռուս աղջկա հետ։ Գյուղվերադառնալու ժամանակ աղջիկը եկել է կայարան՝ ճանապարհելու։ Նա աղջկանհամբուրել է արմանք-զարմանք կտրած գյուղացիների աչռերի առջ ու քշգնացքիփակվող դռան արանքից գոռացել է.«Պրաշչա«, իսկ վագոնի ուղեկցորդուհի խարտյաշռուսն ուղղել է է.«Պրոշչայ«։ Գիգոլը նրան ասել է է.«Քեզ ինչ, ես ուրիշ բան էի ասում«։Ու ամբողջ մի տարի գյուղում խոսում էին նրա ու ռուս աղջկա մասին։Գյուղացիք չգիտեին, թե Հունանին ումոնցից կոչեն։ Մի մասը նրան “Օնանի թոռ« էրկոչում, մյուս մասն էլ՝ “Օրեստիի թոռ«։ Ու նա մոլորվել էր մեր երկուսի միջև՝ ոչնրանք էին վերջնական իրենցը հաշվում, ոչ՝ մենք։ Հունանը սկսեց խուսափելմարդկանցից ու մեզանից։ Ինձ ու Սերոբին տեսնելիս ճանապարհը փոխում էր,հոգնել էր անվերջանալի կռիվներից։ Շներ էր հավաքում։ Գյուղում ինչքան անտերշուն կար, ճանաչում էին նրան, անվախ մոտենում, թավալվում էին ոտքերի առաջ,ճապաղում, մի քանի կաթիլով տրջում գետինը՝ վախի ու հավատարմությանբնազդով։ Շների հետ մտերմանալու նրա ընդունակությունը զարմացնում էր22բոլորին։ Առաջին անգամ պատահած շանը շոյելուց հետո երկուստեք մտերմությունէր հաստատվում։ Գյուղի բոլոր շներին իրար դեմ կռվի էր հանում։։ Ով անպետք կամծերացած շուն ուներ, բերում էր նրա շների մոտ, որ խեղդել տան։ Կամ ով արդենհոգնել էր իրենց էգ շան ամոթալի տեսարաններին ականատես լինելուց դռանն ուկտուրին, բերում էին նրա մոտ, որ շների բերանը գցի։ Իսկ նա ոչ ոքի չէր մերժում։Գարնան սկզբներին, Վրաստանի խորքերից գալիս, մեր գյուղի միջով էին անցնումթուշերը, որ յայլաները բարձրանան։ Ոչխարի հոտերը առաջները, հոտի չորս կողմըերկաթե ատամնավոր “խշտերը« վզներին հսկա գամփռներով։ Հունանը կտրում էրնրանց ճանապարհը, պահանջում, որ իրենց ամենալավ շներին կռվի հանեն։ Շներիմի սարսափելի գզվռտոց էր սկսվում։ Հունանի անտեր շները միշտ էլ պարտվում էինհովիվների կերած-խմած գամփռներին։ Մի անգամ էր միայն հաղթանակ տարել նրաշներից մեկը, այն էլ տարիներ առաջ, ու ացագ հովիվը նրան մի ոչխար ու մի զույգխրոմ սապոգ էր նվիրել։ Գյուղացիները սկսեցին նրան “Խելառ Օնան« կոչել։ ԹեՆազին ոնց էր վերաբերվում իր տղայի տարօրիանկություններին, չգիտենք։Վրաստանի խորքերից, մի օր թուրքերն էշերի վրա քթոցներով բարձած թութ,կեռաս ու բալ են բերել մեր գյուղը՝ ծախելու ու ցորենի հետ փոխանակելու։ Երբառևտոուրը վերջացրել են, հավաքվել են գարեջրավաճառ Արսենի՝ գյուղի մեյդանումդրված տակառի շուրջը, կուշտ ու կուռ խմել են։ Հետո գարեջրով գավաթի մեջ կիսովչափ դրամ են լցրել, թե.է.«Ով որ գարեջուրը խմի ու գավաթը քթի վրա ջարդի, դրամընրանն է։ Ձեր մեջ թե ղոչաղ կա, թող դուրս գա«։ Գյուղացիք մտածել են, մտածել ու, թե“Խելառ Օնանին կանչեք«։ Հունանը գարեջուրը խմել է ու նույն ակնթարթին էլգավաթը քթի վրա երկու կես է արել։ Երբ տեսել են նրա տափակած քիթն ու ծոցըլցվող արյունը, սահմռկել են։ Դրանից հետո Օրեստիի աղջիկը՝ Նազին, մի ամբողջշաբաթ թթու դրած կաղամբի թփեր ու սառույց դնելով նրա ճակատին, հազիվդադարեցրեց չկտրվող արյունն ու աղեկտուր լացը։Նա էլի էր գավաթներ ջարդում քթի վրա թութ ծախողների և պարտվել չցանկացողգյուղացիների համար ու արցունքն աչքերին, ջարդված քթով գնում էր տուն։ Նման միդեպքից հետո Պրաշա Գիգոլը նրան մեր տուն բերեց, պապս նստեցրեց ծնկին ուխճճեց մազերը, իր կողքին մեզ հետ ճաշի նստեցրեց, հետո տուն ուղարկելիս տատիսասացէ.«Աղչի, մանչու հետ էն խաս ալյուրից դիր«։ Տատս ամբարից մի մեծ դույլ ալյուրլցրեց ու դույլը տվեց ինձ, որ մինչև նրանց բակը հասցնեմ։ Ճանապարհին երկուսս էլլուռ էինք, երբ դույլը տվեցի նրան, ասացի.« Առավոտյան արի մեր շռշռանը, Գիգոլըձուկ է բռնելու, կօգնենք«։Ասաց՝ հա։ Խելառ Օնանը մերն էր։Դրանից հետո նա հաճախ էր գնում պապիս մոտ ու գիշերը քնում ջրաղացում։Աշնան մի գիշեր պապս նրան ջրաղացից դուրս է բերել, լսել է տվել հեռու գորշսարերում ոռնացող գայլերին և ասել է.«Լսու՞մ ես, դա երգ է, հիմա դրան աջ կողմիսարից կարձագանքի մեկը, ձախից՝ երկրորդը,հետո՝ մյուսները։ Ուշադրություն դարձրու, ամբողջ բնության մեջ ոչ մի շշուկ չիլսվում։ Նույնիսկ ջրի մեջ գորտերը չեն կռկռում, բոլորը սպասում են... Հիմա, հիմագիշերվա մեջ կհնչի գայլերի սիմֆոնիան...«։Իսկ լուսինը աշնան այդ գիշերը մի օրական է եղել, կանգնել է գորշ սարերիգագաթին, որտեղ երգող գայլերն են բնակվել ու նայել են մեր գյուղին... Զրնգացողլռությանը խելառ Օնանն էլ չի դիմացել ու գոռացել է․«Լուսինն այրում էուղեղս...այրում է լուսինը...Վաղոն հիմա ամբողջ տոհմով կուչ է եկել, առավոտյաննրանցից մեկը էլի կխեղաթյուրվի, հարկավոր է լուսինն իջեցնել ու գցել գայլերիառաջ, թող ջարդեն, փշրեն, պատառ-պատառ անեն...«։23Պապս ասել.«Այսպիսի մի գիշեր էլ Տարիելին եմ սովորեցրել գայլերին ականջ դնելև դիմանալ լուսնի այրոցքին...Արիացիր, քեզ դեռ հարկավոր է խորաթափանցություն՝լեռների շարժումը տեսնելու համար։ Մեր լեռները քայլել գիտեն...«։Սատանա Վաղոյի աղջիկը՝ տատս, եկեղեցի չէր հաճախում, մենք տանը սուրբունեինք։ Նրա պաշտածն ուրիշ էր, միայն իրեն հասկանալի։Սրբի իմաստն ու տեսքն էլ ուրիշ էր, ավելի հողեղեն, ավելի առօրյա։ Պապս արկղէր շինել ու փակցրել օդայի ճակատին։ Տակը՝ տատիս դրածտային եռրկիրըպատկերող հյուսածո գորգն էր փակցված, վրան՝ Շուշան նախամոր ատլասյագլխաշորն էր գցված։ Մորիցս լսել էի, որ նրա տակ մեր Արարատի պատկերն է՝բարձր, արևոտ ու լուսեղեն։ Տատս ամեն շաբաթ նրա պատվանդանին զույգմեղրամոմ էր վառում մեր տոհմի անունից։ Մի շաբաթ օր Արարատի պատվանդանիառաջ մոմ է վառել ու մոռացել է հանգցնել, եկել, տեսել է՝ արկղը պատերի հետբռնկվել է, ու երկրորդ անգամ մոռացումի ծունկն է ծխացել մեր տան ու Արարատիվրա։ Տունը հազիվ են փրկել հրդեհից։ Եվ մտածել են, որ օրը շաբաթ էր, լուսինը մեկօրական։Պապիս ձախ ոտքից փտախտ էր սկսվել ու կամաց-կամաց բարձրանում էր վերևԳևորգ հորեղբորս Տաշքենդից ուղարկած օձի թույնը, որ քսում էինք ոտքին, էլ չէրօգնում։ Նա օրերով նստում էր դռան քարին, լուռ ծխում։ Նրան մնացել էին անցյալիհուշեր ու փտախտով բռնված ոտքի մղկտացնող ցավերը։Գիշերները մեր դռանը հավաքվում էին նրա տարեց ընկերները, ու Օրեստինսկսում էր հարյուրմեկերորդ անգամ պատմել, թե ինչպես են պապիս հետ սատանաբռնել։Ու սատանան խոսք է տվել, որ, եթե իրեն արձակեն, նրանց յոթը պորտին չիխանգարի խաղաղ ապրելուն ու յոթը պորտի անասուններն էլ բեղուն կլինեն, իսկպապիս ջրաղացը լիքը կլինի աղունով։Պապս ու Օրեստին աշնանը սայլերով ցորեն են տանում վերևի գյուղերը ծախելուՎերադարձին գիշեր է լինում։ Օրվա աձևտրից գոհ, նրանք սայլերի մեջ օրորվելովզրուցել են, ծխել ու ձենները գլուխները գցած երգել։ Անտառում լուսնյակի լույսնաղոտանում է, մեկ էլ Օրեստին տեսնում է, թե ինչպես սպիտսկ շորերով մի բանցատկեց Բախտիարի մեջքին։ Լեզուն կապ է ընկնում։ Պապիս մատով ցույց է տալիս,թե՝ նայիր։Քարանում են։ Հայ-հույ են անում, օգուտ չունի։ Սատանան Բախտիարիմեկ մի կողմից է թռնում, նստում մեջքին, մեկ՝ մյուս։ Պապս ճիպոտահարում էսատանային, օգուտ չունի, եզներն են վարգել։ Հասկացել էին, որ դավ է։Հուսահատված պապս որոշում է բռնել չար ոգուն, ու ցատկում է եզան մեջքին։ Այսանգամ էլ Օրեստին ուզում էր ասել.«Այդ դեպքից հետո էր, որ ինքը վախիցհիվանդացավ ու անկողնում երեք ամիս պառկեց, բայց սատանան խոսք էր տվել՝չկպնլ յոթը պորտին«։ Պապս ամեն անգամվա նման ծիծաղը քթի տակ՝ չասաց.«Հա,ճիշտ է, սատանան խոսք է տվել«։ Ասաց.«Որ թռա բռնեցի, տեսնեմ՝ եզան պոչն եմբռնել«։ Ասաց.«Անտառում մոծակ շատ կար, դե եզն էլ պոչով կողերին էր խփում«։ Քարլռություն տիրեց։ Նրանցից ամեն մեկը մի ամբողջ կյանք հավատացել էր այսպատմությանը ու բոլորը միանգամից հա, հա հռհռացին։Հիշեցին, թե ինչպես Օրեստիի երեքամսյա հիվանդության պահին նրա կինըստիպել է՝ ամեն օր միզել ու խմել, որ վախն անցնի, նորից հռհռացին, այս անգամՕրեստիի վրա։ Օրեստին էլ նրանց հետ հռհռաց, պապս էլ վերջին անգամ նրանց հետհռհռաց...Այդ գիշեր մեր շունը մինչև լուսաբաց կտուրի փշերի մեջ աղիողորմ ոռնում էր, իսկհեռվում, քարավաններով եկած, գորշ սարերից լսվում էր գայլերի սիմֆոնիան։24Առավոտյան պապիս կապտած դին պառկած էր դագաղում։ Գիշերը հորս ասել էր,որ մի կողմս կթաղեք Հայկուշին, մյուս կողմս՝ Բախտիարին։Ասել էր.«Հոգուս վրամեղք կա, թող ձեր վրա չծանրանա։ Սանդրոյին հող եմ պարտք։ Գետի հունը փոխեք,թողեք մեր հանդի վերևի գլխով հոսի, մինչև լույս ավելին կկիսի, կտանի։ Հողը շատ էիսիրում, այն ժամանակ չկարողացա հրաժարվել։ Շատ էր ծանր, ծանր էր Տարիելիհոգին։ Թաղմանս Սանդրոյին էլ կկանչեք, թող մահն իր աչքով տեսնի ու ամաչի«։Տարիելին տանելուց հետո պապս ու Սանդրոն իրար հետ չէին խոսում, իրարհանդիպելիս ճանապարհնրեը փոխում էին։ Բայց մի օր գյուղխորհրդի նախագահՍանդրոն կոլտնտեսության անդամներին հող է բաժանել։Պապիս հողաբաժինըչափելիս, մեղավորի ու ամոթի քրտինքը ճակատին, իբրև սխալվել է, մտքում հաշիվըկորցրել, երկուսուկես մետրանոց շարժինըտասն անգամ պտտեցնելու փոխարեն,պտտեցրել է տասնհինգ անգամ։ Պապիս հասանելիք քսանհինգ հար հողը հասցրել էերեսունյոթի։ Պապս, իբրև չի նկատել Սանդրոյի սխալը, չի ուղղել։ Ու Տարիելի հոգինամբողջ ծանրությամբ նստել է նրա ուսերին։ Պապս վերջին գիշերը ասել էր.«Ախր այդավելի հողամասը, հակառակի նման շատ էր ուժեղ ու լավ բերք էր տալիս«։ Այդդեպքից երկու օր հետո Բախտիարը սատկեց, ու մերոնք չգիտեին՝ ինչ անեին։ Չնայածեկեղեցիները դարձրել էին կոլտնտեսության ցորենի ու գարու շտեմարաններ, բայցմորուքը սափրած Տեր-Ներսոն կար, աշխատում էր ներքին կարգով միջամտել իր“հոտի« անցուդարձին։ Նա ասում էր.«Քրիստոնյային վայել չէ եզը թաղելգերեզմանոցում«։Հայրս ու Տիրան հորեղբայրս Բախտիարին թաղեցին մեր հանդի մեջ։ Ցանքսիժամանակ այդքան տեղը չէին ցանում, և առաջացավ Բախտիարի թումբը։ Ցանքսի,բերքահավաքի ժամանակ ճաշի էին նստում Բախտիարի թմբի վրա։Ջրաղացը կանգնել էր ու աշխատեցնող չկար։ Չխկանի վրա կախված նալիկներըխեղդվում էին ժամանակի ժանգի տակ; Դռան վրա մի դեղնած կողպեք էր կախված,որ ներսում բանտարկել էր բոլշևիկ Տարիելի աղունի ամբարին գրած պապիս անվաներեք տարբերակները ու օճորքի ալրաթաթախ սպիտակ սարդոստայնները։Արդեն վաղուց էր պարզվել, որ Տարիելը բոլշևիկ էր։ Այդ հարցը հասկանալիդարձավ դեռ փոստով պապիս չորս ռուբլի քսան կոպեկ ստանալուց առաջ։Լենինգրադից գրություն էր եկել, որ Տարիելը նվիրված հեղափոխական էր, որընկերների դասակարգային սխալները անհանդուրժողներից մեկն էր, որ մերդասակարգային թշնամիներին՝ Տրոցկուն, Պլեխանովին լավ ուսումնասիրողներիցմեկն էր ու սթափություն սիրող, ծայրահեղություններից զերծ մնալ քարոզողներիցմեկն էր։ Նա մեր դրոշը և հեղափոխական խիղճը բարձր պահողներից մեկն էր...Ախալքալաքից լուսանկարիչներ էին եկել, հին լուսանկարներ էին մեծացնում ուվերատպում պլաստիկ ափսեների մեջ, որպես հավերժ հիշատակ։ Շրջկենտրոնիցհրաման կար, որպես շրջանի առաջին հեղափոխականների՝Տարիելի ու Սանդրոյիլուսանկարները մեծացնել ու փակցնել նորաշեն ակումբի պատին՝ գյուղացիներիքաղաքացիական ոգին բարձր պահելու համար։ Պապս ասել էր.«Կլուբը պաժառկտամ«։ Նոր առաջարկություն եղավ. դպրոցը կոչել Տարիելի անունով։ Պապս ասել է.«Պաժառ կտամ«։ Առաջարկություն եղավ. գյուղը կոչել առաջին հեղափոխականՏարիելի անունով։Պապս ասել էր.«Գյուղը պաժառ կտամ«։Եվ գյուղի արմանք-զարմանք կտրած հասարակության աչքի առաջ պատառոտել էր Տարիելի միակլուսանկարը։ Սանդրոն ասել էր.«Օնան, տեղով շուռ եք, ինքներդ ձեր հերոսներինհարգել չգիտեք։ Ես Տարիելի նման մարդ ունենայի, Թիլվիզ քաղաքը նրա անունովկոչել կուտայի«։25Ու տարիներով, գյուղի ակումբում, ժողովրդի քաղաքացիական ոգին, պատինփակցրած ափսեի միջից, բարձր էր պահում Սանդրոյի նվիրվածությունն ապացուցողլուսանկարը։...Գիգոլի անհետանալը բոլորին հանկարծակիի է բերել։ Պապս էլ չնայելով իր“մեծությանն ու ծանրությանը«, անձամբ գնացել է Գիգոլենց տուն, որ Նիզարինհարցաքննի։ Նիզարը ոչինչ չգիտեր։ Առավոտյան արթնացել է, տեսել է Գիգոլըկողքին չէ։ Պապս Տիրան հորեղբորս ու հորս ուղարկել է հարևան գյուղերը, բոլործանոթ-բարեկամների տները։ Գնացին, տեսան, եկան, ասին.«Ոչինչ էլ չկարողացանքպարզել«։Պապս մռայլվել է, նստել է ջրաղացի դռանը ու մախորկան մախորկայի ետևից էծխել և թոքերը կտրատող հազով երկար ու ձիգ հազացել։ Նրա մթագնած տեսքիցտանն իրար հետ շշուկով են խոսել, կարծես սուգ է հայտարարված եղել։ Հինգերորդօրը պապիս լուր են բերել, թե Գիգոլին Նովոռոսիյսկում Ծախունենց Շուրան ու Գրիշըտեսել են։ Երբ նրանք մեր տուն են եկել, Շուրան երեսին խաչ է հանել ու.«Օնան, էնխաչը վկա, տեսել ենք մե ռիժի աղջկամ թևն ընկած, երևի աղջկա հայրն էլ գեներալլիներ, կողքից վայեննի շորերով քայլում էր, պագոններին էլ՝ մի մեծ աստղ«։Ասացին.«Գիգոլն էլ մեզ տեսավ, չմոտեցավ, երևի որ ցորեն էինք ծախում, վախեցավգեներալի առաջ ամոթով մնար«։ Այդ լուրից հետո ամբողջ գյուղը խոսել է, թե.«ԳիգոլըՆովոռոսիյսկի պես քաղաքում գեներալի աղջիկ է առել«։Նիզարը գյուղի ասեկոսեները համբերությամբ լսել, լսել է, մի օր եկել է պապիսմոտ, թե.«Գնացեք, նրան բերեք, էս տարիքներիս դա էր պակաս«։ Պապս մոզին ու միերկու փութ ցորեն է ծախել, Տիրան հորեղբորս ու հորս ասել է․«Առավոտյանճանապարհ կընկնեք գեներալի չէ, Աստծո մոտ էլ լինի, կգտնեք, կբերեք«։Առավոտյան Գիգոլն ինքը հայտնվեց, փայտյա մի մեծ ճամպրուկ ձեռքին։Զարմացած երեխաներիս ու հարևանների աչքի առաջ ճամպրուկից փայտյա մի արկղհանեց, ասաց.«Ռադիո է, կխոսի, կերգի«։ Պապիս զայրույթը դեռ չէր անցել, ձեռքըթափ տվեց ու դուրս եկավ, ասաց.«Ափաշկարա մարդ է ուզում խաբել, վե՞վ է տեսել,որ յաշիկը խոսա«։ Գիգոլը ճամպրուկից մարտկոցները հանեց ու միացրեց։ Ռադիոնաղմկեց-աղմկեց ու ինչ լեզվով ասես, որ չխոսեց։ Հավաքվածները քարացել, իրար էինկպել, իսկ Գիգոլը քթի տակ ժպտում էր։ Պապս դրսից ներս եկավ, աչքերը չռած նայեց,թե.«Տերտերին կանչեք, սատանոց չլինենք«։ Մինչ այդ լուրն արդեն գյուղ էր հասել,թե.«Գիգոլը մե յաշիկմ լիլիպուտ է բերել ու նրանք խոսում են տարբեր լեզուներով«։Տանը ոտք շարժելու տեղ չկար։ Աղմուկ-աղաղակ, հարայ-հրոց էր։ Ուսուցիչ Տիրանհորեղբայրս հավաքված գյուղացիների ու պապիս առաջ ելույթ էր ունենում, որֆիզիկան հաստատում է ռադիոալիքների գոյությունը, որ խոսողը ալիք է, ոչ թեանմիջապես մարդն ինքը։ Պապս ասաց.«Քո էդ փիզիկան վո՞վ է, որ ասում է ու մենքիրան չենք տեսնում, թե իրոք ինսան է, թող առաջ գա, տեսնինք«։ Չհավատաց ոչ միբացատրության ու ֆիզիկայի. կերտերին կանչել տվեց։ Տեր-Ներսոն յոթ օր, յոթ գիշերփակվեց մի մութ սենյակում՝ “չարաշխանքե հալածեն« ասելու և աղոթելու, վերջումասաց.«Օնան, ես անզոր եմ։ Տանից հեռացրեք՝ մալ, ինսանի չդիպչի«։ Չնայած պապսկանանց հետ հաշվի չէր նստում, բայց վարժապետ Նիզարի լուսնի ու յաթաղանիբացատրությունն այնպես էր ցնցել նրան, որ նա համոզված էր, թե մեր վարժապետՆիզարը Աստծո հետ հաղորդակցման պահեր է ունենում և ֆիզիկայի ու ռադիոյիմասին հարցումով նրա մոտ մարդ ուղարկեց։ Լրատարը գնաց, տեսավ, եկավ,ասավ.«Վարժապետի կարծիքով ռադիոն դնելը առաջադիմություն է«։ Պապիս շատգայթակղեց գյուղի առաջադեմը լինելու, ասաց.«Դրեք«, ու ինքը դուրս եկավ։26Մի երեկո Տիրան հորեղբայրս ինչ-որ ներկայացում է լսելիս եղել ռադիոյով, մերոնքէլ են կամաց-կամաց մոտեցել։ Պապս ասել է․«Շատ հետաքրքիր պատմություն է«։Բայց երբ հերոսը հերոսուհուն “բոզ« է անվանել, ռադիոն պապիս բռունցքի միհարվածից շաղ է եկել։ Տիրան հորեղբորս ասել է․«Էդ էլ քո ու էն մազը երկարվարժապետի փիզիկան, բա դա չամչցա՞վ, էսքան հարսների մեջ էդպես խոսելուց։ Որասում էի տուն թողելու բան չէ՞«։Գիգոլի բերած ռադիոյից միայն մարտկոցներ էին մնացել։ Մեր հարսները դրանցիցսև կուպր էին պոկել ու մեր տղամարդկանցից թաքուն ծամում էին՝ օրհնելովԳիգոլին։Գիգոլի վերադարձի գիշերը մերոնք անհանգստացած սպասել են նրանց տանկողմից՝ ուր որ է պայթող աղմուկ-աղաղակ. Նիզարի գրագետ ու անժխտելիմեղադրանքին։ Սակայն սպասել-սպասել են ու անբացատրելի լռությունիցզարմացած՝ քնել են։Առավոտյան Նիզարը վառել է թոնիրը. արդար յուղով բաղարջ ու գաթա է թխել։Սագ ու բադ է մորթել։ Փոխինձն ու ձավարը խուրջինի մի կողմն է դրել, ոչխարիղավուրման ու ձուն՝ մյուս կողմը։ Մինչև գյուղից դուրս Գիգոլին ճանապարհել է ևբաժանման պահին ասել է․«Դեհ, գնաս բարով, խաբար կանես«։ Պապս նայել էտխրությունը թաքցնող նրա աչքերի մմեջ ու ասել է․«Այ քեզ խելքից պակաս կնիկ, էսէլ քո գիտությունը«։Մի քանի ամիս հետո, մեր գյուղացի ցորեն ծախողների հետ, Գիգոլը ՆիզարինՆովոռոսիյսկից նամակ է ուղարկել։ Նամակի մեջ՝ նոր ծնված, բարուրած երեխայիլուսանկարը։ Նկարի հակառակ կողմը գրել է․«“Մեր մանչու անունը Արարատ եմդրել։ Նիզարը, Գիգոլով ու նկարով հիացած, ասել է․«Մեր երեխայի անունը Արարատենք դրել«։Գիգոլը բաժանվել է երկու մասի՝ ձմռան և գարնան, Նովոռոսիյսկի ու գյուղի։Գարնան սկզբներին եկել է գյուղ ու մինչև խոր աշուն զբաղվել է տնտեսությամբ։ Երբնստել է առաջին ձյունը, Նիզարը ճանապարհել է մինչև գյուղից դուրս, նրա ուսածխուրջինն է դզմզել, ասել է․«Մեր տղային լավ կնայես«։Թբիլիսի գնացող փոստատարը ճանապարհը չի կորցրել, ճահճուտներում չիխեղդվել, պատահական իջևանատներում ավազակները չեն սպանել, անտառներումչի մոլորվել, սովամահ չի եղել։ Գնացել, հասել է մեծ քաղաքը ու հասցրել էգյուղխորհրդի նախագահ Սանդրոյի՝ կոլտնտեսության խոտը գողացող հականերինմատնանշող նամակը ուր որ է հարկն է։Այնտեղից ժամանած կաշվե խշխշան վերարկուներով երկու միլիցիոներներընստել են Սանդրոյի գրասենյակում, որ պարզեն պապիս ու Գիգոլիկոլտնտեսությունից գողացած խոտի պատմությունը։ Փոստից նրանց հղածհեռագիրը մինչև կհասներ Նովոռոսիյսկի միլիցիայի վարչություն, որ գյուղիցբացակա Գիգոլին կանչեն ու բերեն, Զեքալից՝ մեր Մարգարի կնոջից, ժամանակավորսենյակ են վարձել։ Քանի որ մեր կովը դարձյալ երկգլխանի հորթ էր ծնել, և այդ օրըլուսինը մեկ օրական է եղել, տատիս մեջ արթնացել է ժառանգական հիվանդությունը։Ծնկներին է խփել ու ասել.«Վույ, քոռանամ, Օնան, մեր տունը գլխներիս պիտիքանդվի«։ Ու պապիս հայհոյանքները հաշվի չառնելով, ամեն առավոտ Զեքալենցտուն՝ միլիցիոներներին թարմ կաթ ու կարագ է տարել։ Մեր վարժապետ Նիզարընրան ասել է, որ վերևից եկածների հետ հարկավոր է քաղաքավարի ու հոգնակիխոսել։27Կատս կարագն ու կաթը ձեռքին ներս է մտել ու․«Բարև ձեզ, բատոնեբո , մենքջաղչիբան Օնանի կնիկներն ենք«։ Միլիցիոներները նրա ետևից էլի կանանց ենսպասել, հետո գլխի են ընկել, որ տատս “քաղաքավարի« է խոսում, հռհռացել են։Տատս նրանց ծիծաղը հաշվի չի առել ու ասել է․«Ես մեր շրջանի միակ խաս ալյուրաղացող ջաղչիբան Օնանի կնիկն եմ, դուք էլ մեր ունեք, կարագ ու կաթ եմ բերել«։Նրանք տատիս “չեմո դեդա “ են ասել, և տատս գոհ է եղել ու առավել գոհ՝ իր“քաղաքավարի« խոսացածի ազդեցությունից...Միլիցիոներների հետ սեղան նստած Մանուկը նստած տեղից վեր է թռել՝ աչքերըչռած տատիս կրկնակոշիկներին.«Այ կնիկ, էս ի՞նչ բան է, ինչու/ Օնանը չիներկայացել՝ տեղեկություն տալու քո նոր ոտնամանների մասին, կարո՞ղ է մտքներդծուռ է«։ Տատս հայերենով ասել է․«Վույ, քոռանամ, Մանուկ ջան, սրանց մոտխայտառակ չենես։ Սրանք մեր Նիզարի կոշիկներն են, անցյալ տարի բերեցինքչափերը առար, քո մոտ կա, ապահով եղիր, սրանցից գյուղում միայն նա ունի...«։Միլիցիոներների միջամտությունը չի օգնել։ Մանուկը ասել է․«Ներեցեք, բատոնեբո,ես իմ պարտքն եմ կատարում«։ Ապահովության համար, ուսից կախ տվածդաշտային պայուսակից հանել է թաց լաթով փաթաթած կավե սալիկը ու կոշիկներիչափը մի անգամ էլ վերցրել, որ գյուղի շուրջ-բոլորը խուզարկելու ժամանակհամեմատեր օտար հետքերի հետ։ Նա տանը թաց սալիկների վրա գրանցած պահումէր ամբողջ գյուղի ոտնահետքերի նմուշ-պատճենները։ Այդ սալիկները Մանուկիմահից հետո Սանդրոյի համար հոգս էին դարձել։ Նա մի քանի անգամ գրել էշրջկենտրոն, որտեղ պետության շահերից դուրս գալով՝ շեշտում էր Մանուկիարխիվի եզակիության մասին։ Նորից ուղարկած երկրորդ, երրորդ նամակի մեջբացատրել էր արխիվի ռազմական նշանակությունը՝ պետական պաշտպանողականտակտիկայից դուրս գալով, և վերջապես վերջին կետով բացատրում էր թշնամուհավանական հետախուզության մասին, որը հետամուտ էր իր տեսակի մեջ եզակիարխիվին;Մի օր բեռնատարը կանգնեց Մանուկենց դռանը՝ մի քանի ակտիվիստկուսակցականներ սկսեցին բարձել անվերջանալի ու անհամար արխիվը։Ախալքալաքից բեռնատարի հետ եկած պաշտոնյան կանգնած ծխում էր։ Սալիկներիմիջից նա վերցրեց կովի ոտնահետք դրոշմած մի նմուշ, որի տակ Մանուկի մուրճ ումանգաղ պատկերող ստորագրությունն էր դրված։ Հակառակ երեսին երրորդդասարան վերջացրած նրա կինը մախաթով խզմզել էր։...Ամսիս վերջը վերին գեղից կռո, ցփռո Մկոն կովը բերել էր բուղի...բուղի դիմացԱշոյին աշնանը մի մեշոկ ցորեն պարտք մնաց կամ երեք ռուբլի՝ փողով... Մկոյի ևկովի ոտնահետքերը վերցված է... Մկոյի աջ տրեխը ծակ էր... Պաշտոյնանտհաճությամբ սալիկը նետեց մեքենայի վրա, հետո կաշվե երկար վերարկուի փեշերըհավաքեց կոնքերի վրա, կքակզած շարունակեց ծխել՝ ոչ մեկի դեմքին չնայելով։ Բայցերբ դուրս բերեցին գաղտնի ֆոնդի մեջ մտնող այնպիսի սալիկներ, որտեղ գրանցվածէին այս կամ այն ծխի շան, կատվի, հավերի, մկների ոտնահետքերը, պաշտոնյանպոռթկումով ծխախոտը դեն նետեց, թռավ մեքենայի վրա, սկսեց ոտներով ջարդոտելսալիկները ու ցած թափել։ Սանդրոյին գոռաց.«Գժվե՞լ եք, ինչ է...ձեր...Միայն հավերնու մկներն էին այնտեղ պակաս...։ Վարորդին գլխով արեց, թափով նստեցին մեքենայի խցիկը ու սլացան գյուղիցդուրս։ Նման վերաբերմունքից վիրավորված՝ Մանուկի կինը նայում էր գյուղիցհեռացող մեքենային ու լացում անզուսպ հեկեկոցով...28...Թբիլիսիից եկած քննիչներն ամեն առավոտ մինչև գոտկատեղերը մերկացել են ուդեպի մեր ջրաղացը հոսող գետում լվացվել՝ իրենց թիկնեղ ու մկանուտկառուցվածքով հիացնելով ու զարմացնելով գյուղի ամաչկոտ կանանց։ Նրանցիցմեկի կրծքին առյուծ էր դաջված՝ թռիչքի պահին, պտուկից պտուկ ձգված երախով ուպոչով։ Մարգարի խորթ աղջիկը սրբիչը բռնած կանգնել է նրանց դեմ ու նրանցթրթռացող մկաններից, կատակներից ու համբույրներից քրքջացել- քրքջացել է՝առաջին անգամ իսկական տղամարդ տեսնող վախեցած կնոջ քրքիջով։ Մեր տանըՍերոբը լսել է նրա ծիծաղը, լսել է նրա քրքիջն ու անել անորոշությունից պատեպատէ խփվել։ Գոմում, իմ ու իր շատ սիրած, աղավնիներին մորթոտել, թափել է գետին։Ինչ-որ մեկը գյուղը հարայ է գցել, թե․«Բերում են«։ Մեծ ու փոքր վազել են գյուղիծայրամասը՝ բերման ենթարկված բանտարկյալին տեսնելու և հիասթափվել են,քանի որ դա նույն, սովորական, ամեն տարի Նովոռոսիյսկից գյուղ եկող Գիգոլն էեղել, միայն թե այս անգամ առանց իր հրաշք, կախարդական խուրջինի, որով միշտզարմացնում էր գյուղացիներին իր նորություններով։ Գիգոլը քայլել է գյուղացիներիաղմուկ-աղաղակների, մեղադրող հայացքներից շփոթված, երեք հրացանավորզինվորների առջևից։Քննությունն այնքան էլ մեծ արդյունք չի տվել։ Քննիչները մտածել են, միմյանց հետտարակարծիք են եղել, վիճել են։ Հետո որոշել են, որ գյուղխորհրդի նախագահինամակը անհետևանք թողնելը ճիշտ չի լինի։ Պապիս պատկառելի տարի՞քն են հաշվիառել, թե՞տատիս հյուրասիրած կաթն ու կարագը, թե՞ կոլտնտեսության աղունինջրաղացպանի անհրաժեշտ լինելը, նրան խիստ զգուշացում են անում։Գիգոլինբանտարկել են Մարգարենց նկուղում. խոտից բացի մեղադրել են անօրինական երկուկին ունենալու համար։Նիզարը գիմնազիայի ժանեկազարդ սպիտակ օձիքով վերնաշապիկն է հագել ուտարբեր գիտություններից ստացած իմաստությունն աչքերի մեջ՝ ներկայացել էքննիչներին.«Բատոնեբո, խնդրում եմ բացատրեք, թե բանն ինչու՞մն է«։ Նրանք երկարբացատրել են, մեջ բերել փաստեր։ Նիզարը ասել է․«Ոչ, մեր երկրի օրենքներով այդփաստերի համար չեն դատում«։ Նրանք ասել են.«Լավ, բաց խոսենք, եթե նա չդատվի,ուրեմն ծերուկն է դատվելու, իսկ նա ջահել է, կդիմանա, մի երկու տարի կնստի ուկգա«։Հետո Նիզարը մտել է բանտարկյալ Գիգոլի մոտ, ասել է․«Պապի փրկության համարդու պիտի գնաս...արիացիր...«։ Գիգոլը գունատվել է, կմկմացել է․«Ախր, ինչու՞ ես...«։Նիզարը նրան չի թողել շարունակի, նայել է աչքերի խորքը, ասել է․«Ես գիտեմ, որ դուհոժարությամբ կանես և կդիմանաս փորձությանը, արիացիր...«։Գիշերվա կեսին գյուղում սահմռկեցուցիչ մի ճիչ է լսվել...Ում ալրմաղը պատիցկախված է եղել, տարուբերվել, ընկել է ցած։ Ով գիշերը խմոր է հունցել, որառավոտյան հաց թխի, մարդակների արանքից հողը շռռալով լցվել է խմորի տաշտը։Ով կճուճների մեջ մածուն է մերել, որ առավոտյան գութանավորին ուղարկի, կտրվել,կարմիր ջուր է դարձել։ Ով եզ է ունեցել գոմերում կապած, արյան հոտիցխելագարված՝ շղթաները կտրել, փախել են դաշտերը, իրար պոզահարել։Մերջրաղացի գետը լցված արյունը հոլուղի մեջ մակարդվել է, ու ջրաղացը կանգնել է...Գիշերվա կեսին Սերոբը մտել է Մարգարենց տուն և ձեռքի գերանդին խրելՄարգարի խորթ աղջկա վրա պառկած միլիցիոների թիկունքը, ու նրա մարտերումկոփված, գեղեցիկ մարմնի կառուցվածքի տակ մորթվել է նաև Մարգարի խորթաղջկա տաք հևքը։ Ու մինչև արեգակի ծագելը մի արնաթաթխ ճիչ է թափառել գյուղի29նոր վարած ակոսների մեջ, սար ու ձորի վրա։ Առավոտյան, երբ Սերոբին ու Գիգոլինտարել են, Սերոբը ծոցն ու գրպանները սիսեռ է լցրել։ Իրենց տանող սայլի ճռճռացողանիվների երաժշտության տակ, սայլի տախտակների արանքից, թաքուն, որուղեկցող պարեկները չտեսնեն, մեկիկ-մեկիկ սիսեռ է գցել, որ ինքն ու Գիգոլըտունդարձի ժամանակ չմոլորվեն, այդ նշաններով գտնեն գյուղի ճանապարհը ու գանտուն հասնեն։ Նրանց տանելուց հետո պապս ջրաղացը կանգնեցրել է, իսկ չխկանինԲախտիարի նալիկներից էլի երեք հատ կախել է ու մինչև գիշերվա կեսը, ականջըգյուղից հեռացող սայլի ճռնչոցին, ծխել է ու ծխել։Առավոտյան լեյտենանտն ու մի քանի զինվորները, որ մնացել էին ալեկոծ գյուղըխաղաղեցնելու, պապիս կանգնեցրել են ջրաղացի պատի տակ գնդակահարելու՝Կարմիր բանակ ուղարկվող աղունն ու ալյուրը գիշերը գետը լցնելու համար։Խանդրոն պատի տակ կանգնած գնդակահարվող պապիս ասել է.«Տեսա՞ր, Օնան,միմ քիչ պոչդ սեղմեցին, Գիգոլին ու թոռիդ տարան , թե չէ, ոնց հակայությունդերևա՞ց...«։Այդ պահին տեր-Ներսեն շուրջառը հագին, թոնրի խաչերկաթը ձեռքին՝ ամբոխըճեղքելով մոտեցել է պապիս.«Օնան«,- ասել է,-Խոստովանիր, Աստված ողորմած է.համբուրիր խաչը։ Լեյտենանտը, առանց երկար-բարակ մտածելու, խաչերկաթը դեն էգցել ու նրան էլ է կանգնեցրել, գնդակահարելու պատի տակ՝ պապիս կողքին։ Նասկզբից չէր զգացել, որ մեռնելու է։ Այդ բանը հասկացել է, երբ հասարակությանըլռություն պատվիրելուց հետո միլիցիոներ Մանուկը հայտարարել էր, որգնդակահարությունն ի կատար ածելուց հետո հանգուցյալների ոտնամաններըբռնագրավելու է պետության անունից։ Ասել է․«Ի՞նչ է, ձեզ հավանական չի՞ թվում, որթշնամին կարող է գերեզմանից հանգուցյալների տրեխները հանի ու ինձ սխսլհետքերի վրա գցելու համար հագնի«։ Տեր-Ներսեն ցնցվել էր, հետո գոռացել, թեմեջքին մրջյուններ են ման գալիս ու ցնորվել։ “Երանելի մարտիրոսը« պիտի դասվերսրբերի դասին, եթե չպատահեր այն, ինչ պատահեց։Ջրի բարակ մի շիթ դուրս պրծավնրա անդրավարտիքի ձախ փողքից ու լճացավ ոտների տակ։ Հրացաններն ուսածզինվորները, որ “կրակ« հրամանին էին սպասում, վարանեցին, հրացանները իջեցրինու սապոգների քթերով գետինն էին փորփրում։ Լեյտենանտը հրամանը բերանին՝երկար մտածեց, գրպանից ձյունի պես սպիտակ թաշկինակը հանեց, տվեցզինվորներից մեկին, որ երանելու աչքերը կապի։ Մինչև այս մանր-մունրհրամանները կկատարվեին, վարժապետ Նիզարի հղած հեռագրի պատասխանը մերխելառ Օնանը հևասպառ, վազելով փոստից բերեց ու տվեց սպային։ Նա զինվորներին“թողնել« հրամայեց ու տերՆերսային ասաց.«Չլիներ Մոսկվայի այս դեպեշան,պոկազալ բը, թե ինչ բան է հասարակ, աշխատավոր մարդուն խաչերկաթով խաբելը«։Հավաքվածները զարմացած էին Մոսկվ աքաղաքի անունը լսելով, էլ ավելիզարմացան, որ նա միլիցիոներ Մանուկից հզոր է ու կարող է այդքան զորավորհեռագիր ուղարկել։ Մարտիրոսության շեմին կանգնած երանելին դեռ ուշքի չէր եկել,ասաց.«Աստծու անունով եմ խնդրում, լեյտենանտ կթողես ինձ ժամի բակում թաղեն։Իսկ իմ հոտը թող իմանա, եթե մանանեխի հատիկի չափ էլ հավատ ունենա, կհաղթիլուսնային հիվադությանը, որ մեր ազգի ժառանգական չարիքն է«։ Հավաքվածամբոխը քրքջաց, հռհռաց։ Մի քանիսը նույնիսկ ցուցամատները ատրճանակի նմանառաջ տնկած՝ բախ-բախ արին։Սպան պապիս ու Ներսեինբանտարկեց ջրաղացում, դռանը պահակ կարգեց,ժողովրդին հրամայեց.«Ցրվել տները«։ Երեկոյան քաղաքից եկած քննիչը չեղյալհամարեց գնդակահարության վերաբերյալ նրա ինքնագլուխ որոշումը։30Բռնագրավվեցին պապիս ամբարներում պահվող ցորենը, խոտը, ոչխարները, կովը ևխիստ նկատողություն արվեց։ Բռնագրավվեց նաև ունեցվածքը։ Հետագայում,ժամանակ առ ժամանակ պատահում էր, որ տեր-Ներսեն , նստած կամ քնքծ, տեղիցհանկարծ վեր էր թռչում, գոռում, որ մեջքին լուսնից ընկած մրջյուններ են ման գալիս։Հետո օդայի անկյուններից մեկում հայտնաբերում էր անորոշ մի կետ ու խոսում նրահետ.«Հեյ, լսում ե՞ք, տրեխներս չտանեք...լսում եք, հեյ, ես ձեզ խաչով եմ արգելում...«։Այսպիսի մենախոսությունից հետո կամաց-կամաց դարձյալ վերադառնում էր իրեն,զարմանում, երեսին խաչ հանում ու շշնջում.«Իսոս Քրիստոս«։Նազին՝ Խելառ Օնանի մայրը, որսորդական հրացանը ձեռքին ՝ գիշերը մտած է եղելՍանդրոյենց տուն, Սանդրոյի վրա արձակած երկու գնդակներն էլ վրիպել է։ Նազինէլի շատ անգամ, տարբեր զենքերով փորձեց Սանդրոյին սպանել։ Նրան այդպես էլչհաջողվեց, քանի որ Սանդրոն զգեստի տակից օղազրահ էր հագնում։ Երբ նրան՝իբրև խելագարի տարել են Սուրամ՝ հոգեբուժարան, գյուղացիք պապիս ու ԽելառՕնանին հույս են տվել, որ շատ “դարդ չանեն«. դա աշխարհի ամենալավ գժանոցն է,որ նույնիսկ ցարի ժամանակ Սուրամ են տարվել երկրի բոլոր խելռածթագաժառանգներն ու իշխանները։ Հետո Նազին հոգեբուժարանում վերջինմահափորձը կատարեց իր վրա. բացել էր կոկորդի քներակը և դրանով համարեց, որլուծել է Սանդրոյի դեմ ունեցած վրեժը։ Իսկ պապս, Տաշքենդ, Տիրան հորեղբորսնամակ նամակի ետևից գրել էր տալիս, որ Գևորգը գա՝ “Գործից կհասկանա ու միբան կպարզի«։ Ու Գևորգը նրա հարյուրներով գրած նամակներին միայն մեկպատասխան նամակ գրեց, որով խնդրում էր իրեն հանգիստ թողնել, քանի որ կարողէ “մերոնց բռնած այդ գործը« նաև իր կուսակցության, աշխատանքային դիրքի վրավատ անդրադառնա, եթե ինքը գյուղ գա։ Պապս լուռ, առանց խոսքի ու զայրույթի մինալիկ էլ ավելացրեց չխկանի վրա ու մախորկայի դառը ծխից թոքերը կտրատողհազով հազացել, հազացել է երկար, ձիգ ու արցունքոտ։ Հանկարծ զսպում էր հազը ումի պահ արցունքակալված աչքերով նայում երկինք՝ չի՞ երևում, արդյոք, մերայրոպլանը։ Նա գիտեր՝ Մարգարը միշտ այդպիսի անելանելի պահերին էրհայտնվում, ու առանց տատանվելու լուծում չլուծվող հարցերը։ Ու քիչ առաջվա կուլտված հազը դարձյալ դուրս էր թռչում թոքերից, ու նա հազում էր երկար, ձիգ ուարցունքոտ։Մի տարի հետո, հեռավոր օվկիանոսի ափերից, Սերոբից նամակ ստացանք։ Գրումէր, որ պատահում են օրեր, երբ ինքը շատ սուր առնում է Հայկուշ տատի գոգնոցիհոտը, որ ինքը հաստատ հիշում է, թե ինչպես են ծնվելուց իրեն փաթաթել Հայկուշտատի գոգնոցի մեջ։ Մերոնք մտածեցին, և ոչ մեկը կոնկրետ այդպիսի դեպք չէրհիշում նրա ծնունդի վերաբերյալ։ Հետո պարզաբանման համար տատմեր Նխշունինկանչեցին։ Նա հիշեց դեպքը, հաստատեց նամակի ճշմարտացիությունը, այո, դեպքըպատահել էր նույնությամբ՝ նամակի նկարագրածով։ Պապս մի օր Տիրանհորեղբորս ասաց.«Գնացեք տղայի մոտ, նրան գոգնոցի այդ հոտից փրկություն չկա,նա էլ չի կարող կռվել բանտարկության դեմ«։ Սակայն ես ու Խելառ Օնանը չէինքհավատում պապիս ասածին, թե Սերոբին փրկություն չկա։ Քանի որ Սերոբը, մեզհետ նույնպես լսել էր Մարգարին, գիտեր նրա բորբոսնած գուլպաներով բանտիցփախչելու մեթոդի փորձարկած հուսալիությունը։ Եվ մենք համոզված էինք, որ մի օրկվերադառնա Սերոբը... Մի նոր տարբերակով խաբած՝ բանտարկության իր տասըտարիներին...Տիրան հորեղբայրս կնոջ՝ Չինարի հետ մեկնել է Վլադիվոստոկ, իրենց հետտանելով տատիս գոգնոցը՝ տասը տարվա խիստ ռեժիմով դատապարտված Սերոբին31և այնտեղ էլ բնակություն հաստատել։ Երկու տարի էլ անցավ ու նրանցից նամակստացանք, որ Սերոբը բանտում մահացել է։ Ու մինչև խոր ծերություն նրանքհավատարիմ մնացին Սերոբի գերեզմանաթմբին։Մի օր միլիցիոներ Մանուկը գնացել էր անտառ՝ իր նորաշեն գոմի համար փայտբերելու։ Գնացել էր ու արդեն երկրորդ օրն էր, չկար։ Սանդրոյի տագնապը զգացվումէր կասկածոտ հայացքից։ Քանի որ նա գյուղացիներից ամեն մեկի մեջ Մանուկիհակառակորդներին էր տեսնում, գյուղն ընկավ խուճապի մեջ։ Սկսեցին իրարկասկածել. ամեն մեկին թվում էր, թե մյուսը զրպզրտագիր կգրի։ Սանդրոյիհրամանով մի քանի ակտիվիստ կուսակցականներ գնացին անտառ։ Տեսել էինգոմեշները՝ լուծը վզներին, լծից փայտքաշ շղթաները կախ, արածում են։ Իսկ ծառիտակ, փորից խոցված՝ ընկած է մանուկը։ Անտառի լռության մեջ մերթ ընդ մերթթափվում էին եղևնիների կոները։ Իր ամբողջ գեղեցկությամբ ծաղկել էրգետնամորին։Մանուկի վերքի վրա վայրի մեղուներն էին պարսերով իջնում ուբարձրանում։ Եթե չլիներ ամտառ գործուղված կուսակցականների միջամտությունը,մեղուների պարսերը կտանեին Մանուկին, կտարալուծեին բջիջ առ բջիջ՝ մի նոր գոյարարելու համար։ Նրա կես դին էր մնացել, բերեցին գյուղ։Ածալքալաքից եկած քննիչները շատերին կասկածեցին, շատերի հետ նաև մերԽելառ Օնանին։ Մանուկի փորի վերքը հուշում էր միայն ու միայն սուր գործիքիհարված։ ։ Կասկածը կար, բայց քննիչները չէին կարողանում հոտքի վրա ընկնել,շրջկենտրոնում հոտք վերցնող շուն չկար, իսկ Թբիլիսին իր ունեցած միակ շանը չէրուղարկում; Պնդում էր, որ գործը ավարտեն տեղի ուժերով։ Վարժապետ Նիզարըդողում էր մեր տոհմից մնացած միակ տղամարդ Խելառ Օնանի համար; Ժամերովնստեցնում էր իր դիմաց՝ սեղանի առաջ, ու խստագույնս սովորեցնում, թե որ հարցինինչպես պատասխանի՝ շաբաթներ ձգձգվող մղձավանջային քննություններիժամանակ։ Նա, որ ամեն հարցում հավատարիմ էր ճշմարտությանը, հիմա այլ բան էրմտածում.«Ինչ էլ լինի, դոըշւրս պրծացնել Խելառ Օնանին«։ Օրերն ու շաբաթներնանցնում էին, կասկածվողների քննությունն արդյունք չէր տալիս, ու գործը ձգձգվումէր։ Բոլորը բնազդով զգում էին, որ վտանգը թաքնված է ձգձգվելու մեջ։ Ձգվող գործըվտանգավոր էր նաև քննիչների համար, և գերեզմանից հանած Մանուկի դիակը մեկուրիշ ճշմարտության հանգեցրեց.«Ախր ոնց չեն նկատել, նրա փորի վերքից պարզերևում է շոգից խելագարված գոմեշների կոտոշների հարվածի տեղը։ Այստեղ երկուկարծիք լինել չէր կարող«։ Մանավանդ, վկաներն էլ չերկմտեցին ստորագրել ակտիտակ։ Մանուկին Ախալքալաքից ուղարկված պետական ոսկեփայլ դագաղովթաղեցին երկրորդ անգամ։ Քանի որ թաղմանը մարդ չկար, բացի Սանդրոյից ուգյուղի նախագահից, կոլտնտեսության եզներն ու սայլը բերեցին, ու դագաղը հասցրինգերեզմանոց։ Սանդրոյի պահանջով ակումբից բերեցին գյուղի միակ բարձրախոսը,որով դեպքից քեպք սարերում քաղվորների, յայլաներում հովիվների համար գյուղիինքնագործ խմբի համերգներն էին տալիս։ Ու նա գերեզմանոցից գյուղի համար ճառարտասանեց.«Այսօր մեզանից հեռանում է...Տո, ուտող ուրացողներ, մի լավ հիշեքմարդագելի տարիները...Այս մարդը ձմռան լուսումութին, արհամարհելով իր մահը,արհամարհելով մարդագելին, հասավ Թբիլիսի՝ բերելու ձեր փրկության հրամանը...«։Այնուհետև գյուղի պատուհաններն ու երդիկները փակվեցին։Մանուկին թաղեցին միլիցիոների հագուստով՝ կողքի մաուզերի զույգպատյաններում ոսկեկար մաշիկները դրված։ Իսկ Սանդրոյի կողքին հեծկլտում էրՄանուկի նիհար, հարբուխից երբեք չլավացող կինը։ Գյուղի վրա սառում էր երկարօրը, պիտի սկսվեր պաղ գիշերը։32Մի օր Խելառ Օնանը հասկացել է, որ ինքը տոհմի ամբողջ պատմության մեջմիայնակ է։ Խեչոյի կառուցած տների, մեկը մյուսի հետ կապված քառակուսիանցքերով պատուհաններից ձայն է տվել, հարայ է գցել.«Հասեք, հեյ... փրկեք, հեյ...«։Նրան ոչ ոք չի արձագանքել։ Նորից հարսներին է ձայն տվել, Բախտիարին կանչել ևհանկարծ հիշել, որ Տիրանն ու Չինարը կենդանի են։ Մեկնած է եղել Վլադիվոստոկ՝նրանց բերելու։ Երկուսին էլ գտած է եղել կուրացած՝ ծերանոցում։ Նրանք չենցանկացել առանց Սերոբի գյուղ գալ, գնացել են գերեզմանոց, և Օնանը հասկացել է,որ վաղուց Սերոբի գերեզմանաթումբը գետնին է հավասարվել, ու այն գտընելհնարավոր չէ։ Երկար տարիներ այս երկու կույր ծերունիները ձոռք ձեռքի տված,եկած են եղել գերեզմանոց, մոմեր են վառած եղել պատահական թմբերի ու քարերիվրա։ Իսկ բոլոր թմբերին վարդ ու ծաղիկներ են աճել։Օնանը խանութից մի ճամպրուկ օղաբլիթ է գնել՝ իբրև Սերոբի գերեզմանից հանածոսկորներն են և նրանց բերած, հասցրած է եղել գյուղ։ Մեծ հանդիսավորությամբճամպրուկը թաղել է գյուղի գերեզմանատանը։ Ու մեր տնից մինչև գերեզմանատունմի երկաև, շատ երկար պարան է կապել։ Իսկ կույրերը ձեռք ձեռքի և պարանը բռնած՝գնացել են գերեզմանոց՝ Սերոբի շիրիմին մոմեր վառելու Ու էլի շատ անգամսխալվել են, մոմեր են վառել պատահած քար ու թմբի վրա, և ամբողջգերեզմանատանը վարդ ու ծաղիկներ են աճել։Հաճախ գյուղի չարաճճի երեխաները պարանի գերեզմանոց տանող ծայրը կապելեն ջրափոսերում ննջացող գոմեշների պոչերից, ու նրանց հետույքներին խունկենծխացել ու մոմեր վառել։ Ու այդ տարի գյուղում ամուլ գոմեշ չի մնացել։ Ստերջըզույգ է ծնել, ծնողը՝ քառակի, իսկ կթվողի կաթը այնքան յուղոտ է եղել, որ հարկ էզգացվել սերը կտրել թաթագիշներով։Մի օր գործի պարզություն սիրողները պարանիծայրին քար են կապել ու նետել լճի խորքը։ Կույրերը պարանը բռնած եկել են ու ջրիվրա քայլելով գնացել ու գնացել են։ Ափին կանգնածները այնքան են նայել նրանցհետևից, մինչև որ հոգնել են, մի քանիսը նույնիսկ ձանձրացած թողել, տուն ենգնացել։ Տիրանն ու Չինարը այլևս չեն վերադարձել, իսկ այդ լիճը մի ափով միանումէր հորիզոնին, հետո ձուլվում երկնքին։Երեք տարվա բանտարկությունից հետո Գիգոլը վերադարձավ Սիբիրից։ Նիհարածէր ու աչքերի փայլը կորցրած։ Նա օրվա մեջ մի քանի ծխախոտ էր ծխում, որոնքյուրահատուկ, օտար բուրմունք ունեին։ Հենց գալու առաջին օրը մտել էր ջրաղաց՝պապիս հետ խոսելու։ Նրա ժպիտին, ձեռքսեղմումին չէր պատասխանել, ասելէր.«Այն ժամանակ, որ Սերոբին էլ բանտարկեցին, գիշերը մարագի պատուհանիցտեսա, թե դու ինչպես էիր ցորենն ու ալյուրը լցնում գետը։ Ես քեզ մատնեցի, սպայինես էի ասել, որ դա քո արած գորն է«։ Նրա դեմքին դատարկություն է եղել, ահավոր միայնակություն։ Պապս չի ծխել,չխկանին նալիկ չի ավելացրել, ասել Է.«Դրան դատարկ բաներ են, դրա մեջ ոչ միվատ բան էլ չկա։ Հասկանալի բան է՝ դու ջահել էիր ու ուզում էիր տանը մնալ։Այդպիսի բաներ պատահում են, արիացիր...«։Գիգոլն ասել է․«Գիտե՞ս՝ Սերոբն ինչի ետ չեկավ, չգիտես, դե ուրեմն իմացիր։Նադռան ետևից լսել էր, երբ ես մատնում էի...Դեռ այն ժամանակ, նրա աչքերից զգացի,որ էլ ետ չի գա, որովհետև նա այդ պահից էլ չէր հավատում, որ լուսնային այրոցքներիգիշերներին լեռները քայլում են...Դու գիտես, չէ՞, մեր արքայական հպարտությունըհա, հա, հա...արքայական խեղճությունը հա, հա, հա... Մարգարի արքայակն վախը,նա այնքան հպարտ էր, որ վախից սպանեց ուփալո-Լոմոյին...Իսկ դու քայլող լեռներիմասին հորինած հեքիաթներով իմ միջոցով ընդհատեցիր Սերոբի կյանքը...«։Հետո33ծունկ է իջել պապիս առաջ, նրա զույգ ձեռները սեղմել է դեմքին ու հարցրել.«Մի՞թեճիշտ է այդ մղձավանջային լուսնային հիվանդությունը, ու, որ այդ օրերին լեռներըքայլում են... Եթե նրանք քայլում են, ինձ չեն ների։ Դա ես զգում եմ լուսնյակգիշերներին...«։ Այդ գաղտնիքը պապս պահեց։ Տատս իր իմացած բոլոր միջոցներըկիրառեց։ Խոտերից պատրաստած հյութեր էէր խմեցնում Գիգոլին, որ մեղմեր նրացանկությունը օտար բուրմունք ունեցող ծխախոտի նկատմամբ։ Ու մի օր հուսահատլացեց, զարմացավ.«Այդ ինչ հիվանդություն է, որ ինքը՝ գյուղի ամենալվ հեքիմը, չիկարողանում գլուխ հանել«։ Եվ ավելի շատ զարմացավ, երբ լսեց Նիզարի գիտականբացատրությունը աշխարհում գոյություն ունեցող “ափիոնամոլություն«հիվանդության և նրա գաղտնիքների մասին և այն մասին, որ ոչ մի խոտաբույս այդհիվանդությանը չի օգնի։Գիգոլն իրենց դաշտում մի քիչ տեղ կանեփ ցանեց և նրա հուսահատությունն ավելիկրկնապատկվեց, երբ կանեփն աճեց և քամուց ալիք տվեց։ Ծխում էր ու օրերովընկնում անզգա վիճակի մեջ։ Նիզարի գիտական, հոգեբանականբացատրությունները չէին օգնում։Մի քանի անգամ պապս գնացել է նրանց բակը, նստել է կողքին, ասել է․«Այս տարիհրաշալի բերք կա, քանի տաք քամիները չեն փչել, հարկավոր է անկորուստհավաքել«։ Ասել է․«Մի բան եմ որոշել, չգիտեմ դու ի՞նչ կասես։ Բարդուղը, էն սև եզը՝Ոսկեպոչին, ծախում է, չառնե՞նք, աչքիս առաջ է մեծացել, լավ եզ է, դու կլծես«։Գիգոլը, դատարկությունն աչքերում ու ահավոր միայնակությունը դեմքին, ասելէ․«Եսմատնել եմ Քրիստոսին...իսկ փրկության ոչ մի աղոթք չգիտեմ...«։ Պապս մորմոքըսրտում վերադարձել է տուն։Մի օր լուր է տարածվել, թե սատանա Վաղոն՝ տատիս հայրը, գիշերը, շաղգամիարտը հնձելիս. իր աչքով է տեսել, թե ինչպես մի հրեղեն ձի իջել է երկնքից, որշաղգամի արտը տրորի։ Նա՝ պարանը ձեռքին, թաքուն մոտեցել է, որ բռնի, ձիննկատել է, պնչերից հրեղեն կրակ է թողել, կրակը կպել է Վաղոյի ձախ ձեռքին, ու միթևը մի թզաչափով կարճացել է, չորացել ու մտրակի նման կախ ընկել։ Վաղոյիխեղաթյուրվելու լուրը Գիգոլին ավելի հուսահատեցրեց։ Այդն օրը նա երակից ինքնիրեն սրսկել էր ու վերջում բուժասեղի անցքով արյան մեջ օդ է բաց թողել։ Օրըշաբաթ էր , լուսինը մեկ օրական։Նրա թաղմանը Նովոռոսիյսկից ռուս կինն ու նրա հայրն էին եկել, և գյուղիգիտուններից մեկը մեկնաբանել էր, որ Գիգոլի կնոջ հայրը ոչ թե գեներալ է, այլ՝մայոր։ Իսկ թաղման հջորդ գիշերը, չղջիկները, չգիտես ինչու՞, սկսեցին ելումուտ անելմեր ջրհորը։ Քամին մերթ ընդ մերթ ժանգոտ դույլն էր պատեպատ զարկում ու մեզթվում էր, թե այդ գիշեր մեկը, ջրհորում երեսը ճղված թմբուկ է խփում։Այդ դեպքից մի տարի անց հարևան գյուղերից մեկում տարրական դպրոց բացվեց։Նիզարին նշանակեցին այդ դպրոցի տնօրեն։ Ն աիր հետ վերցրեց մանուկ Արարատիև Գիգոլի լուսանկարները, ար այնտեղ՝ մենության գիշերներին նրանք իր հետ լինեն։Նրանց դատարկ տան շուրջը առատ եղինջ աճեց, իսկ պաղ գիշերներին բվի կանչըայդ կողմերից էր լսվում......Նալոգ Աբգարը հաճախ էր բացակայում տնից։ Նրա բացակայության օրերին շատէի գնացել ու եկել նրանց տուն։ Չարդախենց Հոռոմը իրենց կտուրից շատ անգամ էրնկատել, որ ես այնտեղից խոնջացած եմ դուրս գալիս, մի օր կտրել էր Աբգարիճանապարհն ու ասել.«Աչալուրջ եղիր«։Օհաննայի տունը տաք էր։ Օհաննայի մարմինն ու անկողինը տաք էին։ Ես պառկելէի նրա վրա։ Աբգարը հրացանի սառը փողը դրել էր մեջքիս ու սարսափահար գոռում34էր.«Չշարժվես, շան ծիծ կերած, բոզի տղա, մեջը արջի գնդակ է, երկուսիդ էլ ցրիվկտամ«։ Անկյունի փոքրիկ մահճակալին ճղճղում էր Աբգարի վախեցած, քնատ տղան։Աբգարի սարսափահար սուր ձայնը ուղեղս ու գիշերն էր ծակում.«Հասեք, հեեյ, օգնեք,հեեյ...«։ Բակում շղթաները կտրատող շները արձագանքում էին նրան, լսվում էրհարևանների հարայ-հրոցը, կատուն կտուրից աստիճաններով ցած էր իջնում։Օհաննայի քրտնաթոր փորը պաղ էր, ու այդ ամենը՝ իմ շուրջը գոյություն ունեցողկյանքը, սարսափելի ու զվարճալի էր։ Տեղից բարձրանալու մի շարժում և ամեն ինչկջնջվի. կատուն կմնա ընթացքի մեջ՝ աստիճանների կեսին, “օգնեցեքըկմնա Աբգարի շուրթերին, շների հաչոցը չի շարունակվի։ Ու չի շարունակվի մերանիծյալ տոհմի մեծ ճշմարտությունը, թեև քիչ չէր նաև ճակատագրի ծաղրը։Օհաննան երկու ձեռքով փաթաթվել էր մեջքիս, աչքերը թալկացած ու ցնորվածբոցկլտում էին.«Չբարձրանաս, չանես այդ բանը, ապրել եմ ուզում, չբարձրանաս,աղաչում եմ։ Հիշիր, թե ոնց էիր պատի ծեփերը եղունգներով քանդում«։ Ամեն ինչծիծաղելի էր. վախը, սարսափը, մեր տոհմը, հրացանի սառը փողը, ու այս ամենի մեջկար գայթակղիչ ու վիճելի մի ճշմարտություն։ Հայրս հարևանների ծիծաղ, աղմուկիտակ, քնքշանքով հանեց ինձ Օհաննայի վրայից, շորերս հագցրեց ու տարավ տուն։Տանը, ցուցամատն ու բութը իրար միացրած, տարավ, բերավ քթիս տակ.«Էհեյ, նորգարուն ելած մոզիների պես դեռ կրունկներիդ ես ցռում ու կարծում ես, թե ես թույլկտա՞մ, որ պառկես Զաքարի կնոջ վրա«։Աբգարը մերկ Օհաննային տնից դուրս էր քշել, հրացանը ճոճելով ետևից ընկել, ունա վախեցած, առանց հագուստի, գյուղի միջով վազել էր դեօի մեր տուն, ու դեռ մերկկին չտեսած գյուղի տղաները՝ ետևից։ Օհաննան ծնողներ չուներ, նա գալիս էրտատիս մոտ։Գյուղխորհրդի նախագահ Սանդրոն, փրփրակալած, սպիտակաբաշ ձիով, կտրելէր Աբգարի առաջն ու թե.«Դու էս ի՞նչ ես անում, կուլակության մնացուկներն եսշարունակում, հա՞, գիտե՞ս դրա համար ինչ է հասնում, խորհրդային կնոջը մերկտանից դուրս քշել ու էն էլ էս երեխեքի առաջ, որ պորտերի տեղն էլ չգիտեն։ Ամենինչի համար դատ ու դատաստան կա, հին ժամանակներն անցել են«։ Հետո նա,փրփրակալած, սպիտակաբաշ ձին կապել էր մեր դռանը ու խորհրդակցել հորս հետ,ասել էր.«Էս գործից վատ հոտ է գալիս...Աստված չանի՝ վերևներում իմանան«։Մի օր առավոտըան հայրս Ախալքալաքից մի փայլփլուն բեռնատար ավտոմեքենաբերեց, ու մեր ունեցած հնոտին բարձեցին օգնության եկած հարևանները։ Մենք լուռու անխոս գնում էինք մի հեռու-հեռու երկիր.ՀԱՅԱՍՏԱՆ։ Սանդրոն շարժվողմեքենայի ետևից ձին քշեց, գոռաց հորս.«Մի կարգին տեղ գնայիք, էդ ի՞նչ է, մի լավձիավորը մի օրում էդ երկրի շուրջբոլորը կֆռռա«։Մի անգամ, երբ շաբաթ էր ու լուսինը մեկ օրական, տատս վախեցավ ու կորցրեցհիշողությունը։ Վաղոն ասել էր.«Ինչ լուսին, ինչ բան, լուսինն ի՞նչ է, որ մարդ նրանիցվախենա՝ հիշողություն կորցնի։ Ահա, թե ինչ կասեմ. նրա խելքը գողացել են չարոգիները։ Այո, այո, նրանց թագավորի աղջիկը խելքից հիվանդ է։ Հայկուշինը գողացելեն, որ նրանի տեղը դնեն։ Ես իմ աչքով տեսա, նրանք բարձել էին հրեղեն սև ձիուն ուտանում էին«։Այդ օրերին ցնորամտությունից խաղաղության գիրկը վերադարձած տեր-Ներսեն՝ժառանգական լուսնային հիվանդությունից փրկվելու կոչ էր անում.«Մանանեխիհատիկի չափ հույս ունենալ։ Հավատալ, որ լեռները քայլում են, և մահացողներիոտքերից տրեխները չհանել...«։35...Պապիս թաղման օրը տատս հարցրել էր.«Էդ ո՞վ է մեռել«։ Ու թաղման թափորիհետ գերեզմանոց չի գնացել, գլխաշորը գցել է ուսերին ու գնացել է մեր հանդերը։Երկու օր հետո Բախտիարն է սատկել, ասել է․«Ույ, քոռանամ, Օնանը մեռավ«։ Նատարվա եղանակները շփոթել էր, ձմեռ լիներ, թե գարուն՝ գլխաշորով փաթաթվածգնում էր մեր հանդերը։ Ասում էր.«Ամբողջ գյուղի ղազ ու մալ մեր արտի մեջ են,ոտքատակ են տալիս, բերքը կփչացնեն«։ Կգնար, երկար կնստեր Բախտիարի թմբինու ցրտից դողալով տուն կգար։ Կբացատրեինք, որ ձմեռ է, հանդում բերք չկա,կհավատար, կասեր՝«հա ու նորից մի կես ժամ հետո, գլխաշորը ուսերին կգնար հանդ,կգար ջրաղացի բակը ու նորից՝ տուն։ Ասում էր.«Արտին նայեցի, Օնանին հաց տարա,ասի, որ երեկոյան անպայման տուն գա, Գիգոլի բերած մուրծան եմ եփելու«։Մի օր գողերը մտել են մեր մարագը՝ ալյուր գողանալու, տատս բռնացրել է նրանցհանցանքի վայրում։ Գողերը ասել են.«Հայկուշ մամա, հանկարծ մարդու բան-մանչասես«։ Տատս ասել է․«Չէ, ի՞նչ պիտի ասեմ, խոմ խելա՞ռ չեմ«։ Նրանք պարկերովալյուրը շալակներին գնացել են։ Մերոնց խնդրանքներին ականջալուր չեղավ,այդպես էլ գողերից ոչ մեկին չմատնեց։ Լսողները ասում էին.«Խեղճը խելքը իստակթռցրել է«։ Թաղի երեխաները նրա ետևից քար էին նետում, հանդից վերադառնալիս,կես ճանապարհից նորից ետ էին ուղարկում.«Չար ոգիների զորքը ձեր հանդն է լցվել«։Ասում էին.«Մի հատ երգի, լսենք«։ Տատս երգում էր՝ ինչ հիշեր.“Մեր դռներին բասմա է,Յարիս վզին սև թասմա էՄուխվա սարը փուլ գա,Բալքի յարս տուն գա«։Մի օր հայրս նրան փակեց մեր նորաշեն տան սենյակներից մեկում։ Ասաց.«Ամբողջգյուղի մեջ խայտառակ արեց«։ Երբ տատիս հանգստանալու կես ժամը լրացավ, դուռըքաշեց, տեսավ փակ է, ամբողջ օրը երեխայի նման աղիողորմ լացեց։ Այդ օրը հայրստխուր ասաց.«Օգուտ չունի տանը փակելը, նա հանդերի մեջ է փակված« ու փակդուռը բացեց։Մի անգամ նա երկար նայեց հորս դեմքին և հարցրեց.«Ու՞մ տղան ես, բալա ջան«։Այդ օրը մայրս մինչև լուսաբաց լաց եղավ հորս համար։...Մի օր տատս հանդ գնաց ու էլ չեկավ։ Նրան, պատառոտված, ձեռքերի վրա առածտուն բերեց Խուրջականենց Օրեստիի տղան։ Կոլտնտեսության շները կատաղածթափառում էին սար ու ձոր։ Շան ամիս էր։ Տատիս թվացել էր, թե թափառող, կրքերիցիրար հոշոտող ոհմակը զորք է։ Ոսկեծոպ մետաքսով զարդարված բերում են լուսնին,որ նա բռնաբարի կորեկի արտում հունձ անող մորը, խոտերի մեջ զատիկների հետխաղացող վեց տարեկան քրոջը...Քանի որ լուսինը կերպարանափոխվել՝ յաթաղանդառնալ գիտեր, քսել են տատիս ստինքներին ու կտրել պտուկները՝ տեր ողորմյասարքելու համար։Օհ, տեր ողորմյա...Ու տատս մերոնցից ոչ մեկին կրծքով չիկերակրել, գուցե պատճառը այդ էր, կորցրած կաթը, որ հորս հարցնում էր.«Ու՞մտղան ես...«։ Իսկ ես, ես որտեղի՞ց եկա, և ի՞նչ է նշանակում այս ամենը, յաթաղանովհատած տատիս կաթը, տված հարցը։ Նշանակում է տատիցս առաջ կար հայրս,հորիցս առաջ հայի ես, ուրեմն, որտե՞ղ է ակունքը։ Ո՞վ էր կրում իմ կյանքն այնժամանակ՝ լուսնային տարիներին։ Որտե՞ղ է իմ տոհմը, ինչպե՞ս թե չկա։ Չէ՞ որ եսնրանց կրում եմ, ինչպես նրանք՝ ինձ, այն ժամանակ՝ ամբարած իրենցողնաշարներում, որպես տաք լավա փոխանցում էին սերնդից սերունդ։ Փախցնում36էին յաթաղանից յաթաղան, ոճիրից ծնունդ։ Ու ես գոյատևում էի, որպես պատճառմեռելոց և հույսի։ Օհ, տեր ողորմյա և նրանց, ում չեմ ճանաչում, բայց կրել են ինձիրենց մեջ... Չէ՞ որ պապս ասում էր, որ մեր լեռները քայլել գիտեն...Գուցե իրենցուսերին առած լեռներն են ինձ բերել մինչև այստեղ...Այդպես էլ վառվեց դաշտըկորեկի, ու հանդի հետ միասին՝ մայրը, վեց տարեկան քույրը։ Գյուղը՝ պտուկներըկտրված կանանցով։ Հիմա առավոտ լուսո աքաղաղը այդ գյուղի համար ծուղրուղուչի կանչում... Շնամիս էր։ Տատս նետվել էր շների վրա, հարազատներին օգնելուհամար, ու նրան պատառոտել էին Բախտիարի թմբի վրա։ Նրա վերքերից արյուն չէրհոսում, արյուն չուներ, ի՞նչ հոսեր։ Օրը շաբաթ էր, լուսինը՝ մեկ օրական։Կատիս դագաղը երկու օր տանը պահելուց հետոՏիրան հորեղբայրս ու հայրս պինդմեխեցին՝ կատուներից ու մկներից պաշտպանելու համար, բարձրացրին կտուր, որմինչև Գևորգ հորեղբորս Տաշքենդից գալը չփչանա։Պապիս թաղման ժամանակ նրան հեռագիր չէին տվել. այդպես էր հանգուցյալըցանկացել։ Քանի որ պապիս կողմից՝ տատիս վերաբերյալ որևէ հրահանգ չկար,Տիրան հորեղբայրս ու հայրս երկար խորհրդակցելուց հետո որոշեցին նրանհեռագրել։ Մեղրամոմերը չթչթալով վառվում էին պինդ մեխված դագաղիգլխավերևում։ Տիրան հորեղբայրս ու հայրս իրար հերթափոխելով նստում էինտանիքում՝ տատիս դագաղի մոտ։ Մենք՝ Խելառ Օնանն ու ես, վեգ ու պահմտոցիէինք խաղում, և շատ հաճախ մեր վազվզոցից հանգում էին թույլ առկայծող մոմերը։Իր հերթապահության ժամանակ Տիրան հորեղբայրս սկզբումմ զայրանում էր, հետոձանձրույթից ինքն էլ սկսեց մեզ հետ վեգ խաղալ։Անցավ սպասման երկու շաբաթը, և վերարկուի վրայից ձյունը թափ տալով տունմտավ Գևորգ հորեղբայրս՝ իր խարտյաշ տղայի հոտ, որը հայերեն ոչ մի բառ չգիտեր։Նա նիհար էր ու հաճախ էր անկյուն կանգնում՝ վատ ախորժակի համար։ Երբ Գևորգհորեղբայրս վերարկուն հանեց, կրծքին սկսեցին զնգզնգալ գույնզգույն մեդալներն ուշքանշանները։ Մեր տանը՝ տատիս դագաղի շուրջը, ասեղ գցելու տեղ չկար։ Ամբողջգյուղը եկել էր մեդալներով զարդարված “տաշքենդների տեր, Օնանենց մինիստրտղային« տեսնելու։ Գյուղացիք պնդում էին, թե նրա ոսկեզօծ մեդալները “Հաստատոսկի են«։ Տիրան հորեղբայրս ու հայրս ծանր կացության մեջ էին. արդեն երկրորդ օրնէր նրանք մտմտում էին, բայց չէին կարողանում խոսելու մի ձև գտնել Գևորգհորեղբորս հետ, որ նա մեդալները հանի։ Որ տատիս թաղմանը նրա մեդալներովմասնակցությունը պատշաճ չէ։ Որ այդպիսի թաղումը, ինչ-որ տոնահանդեսի տեսքկունենա, որ սգո արարողության մասնակիցների ուշադրությունը կշեղի։ Ու նրանցհամարձակությունը քիչ էր՝ խոսքը թեքել այդ ուղղությամբ, մեկը մյուսին էրհանձնարարում՝ խոսք բացել այդ մասին։ Հետո, որպես ավագ, որպես “խոսքինրբություններին տիրապետող, ինտիլիգենտ մարդ« խոսակցությունն իր վրա վերցրեցՏիրան հորեղբայրս։ Եվ Հայկուշ տատիս թաղումը կայացավ առանց մեդալների։ Բայցթաղման հաջորդ օրը Գևորգ հորեղբայրս մեկնեց Տաշքենդ։ Նա նեղացած էրմեդալների համար արված դիտողությունից։ Ասել է․«Ձեզանից ով գիտե, թե ինչքրտինքով եմ սրանք վաստակել«։ Գնալուց առաջ իր խարտյաշ Սաշային ստիպեց՝մեր տված վեգերը վերադարձնել, և նրանք գնացին։Տարիներ անց, երբ ինֆարկտից ամբողջ մի շաբաթ մահանում էր հայրս ևինքնամոռաց Գևորգին էր կանչում՝ մեր Խելառ Օնանը հինգերորդ հեռագիրն էրուղարկել Տաշքենդ ու հուսահատ պատեպատ էր խփվում՝ կծկված հորս մահճի առաջմռնչում է․«Ի՞նչ անեմ«։ Ուշքի եկած հայրս ասում էր.«Ոչինչ, ոչինչ պետք չէ Գևորգըկգա«։ Խելառ Օնանին հույս տալու համար կատակում էր։ Մահվան օրը եկավ37պատասխան հեռագիրը.«Գևորգը Տաշքենդում չէ, գտնվում է գործուղման մեջ«։ Նագործուղման մեջ էր նաև հորս քառասունքի արարողության օրը, և մեր Խելառ Օնանըատեց Տաշքենդ քաղաքը, որտեղ խարտյաշ մազերով սաշաներ են ծնվում, որտեղարյան կանչը մեռնում է շեկ ավազների մեջ։Գարնան մի օր պաշտոնյա հայրս հայտարարեց, թե.«Հորս ջրաղացը պիտիաշխատեցնեմ«։ Մայրս նայեց նրա աչքերի մեջ.«Քեզ այդքան քամակ որտեղից«։ Հայրսլայնեզր գլխարկով ու փողկապով էր և ինձ իր հետ, արևոտ այդ առավոտ, տարավջրաղաց։ Ու տասն օր ու տասը գիշեր չխչխկացին նալիկները, տասն օր ու տասըգիշեր փակվեց շռշռանը, տասն օր ու տասը գիշեր սպիտակեցին սուրբ ոստայնները։Տասն օր ու տասը գիշերում նա աղաց ամբողջ գյուղի աղունը։ Իմ ճակատին, մազերինսպիտակ ալյուր էր նստել, և ես զգացել էի ալյուրի բուրմունքը...Տասնմեկերորդ օրը եկանք տուն.«Ես պրծա«։ Մայրս նրա աչքերի մեջ, ալյուրոտ իմճակատին նայեց, ու նրանք միմյանց հասկացան։Պապիս մահվանից հետո Հունանը լռակյաց դարձավ, նրան ընտելացած շներըսովից թափառական դարձան, կողերը իրար կպած, գիշերները ոռնոցով լացում էինկտուրներին, խոտի դեզերին, միալար կաղկանձում. Օնանը անտարբեր էր։ Մի օրխնկի ծառից հաստ ճյուղեր կտրեց ու մեր վարժապետ Նիզարի արվեստի վերաբերյալունեցած ճաշակից դասեր առած՝ սկսեց քանդակներ անել։ Մի շնչով Բախտիարինքանդակեց։ Պապիս քանդակեց։ Ջրաղացը, Պրաշա Գիգոլին, աէրոպլանի ղեկին՝Մարգարին, Արարատին քանդակեց՝ սբերին վայել ոսկեպսակը գագաթին, ջարդվածքթով, արցունքն աչքերին՝ իրեն քանդակեց, մեր գյուղի լուսնային հիվանդությունը ևքայլող լեռները քանդակեց։ Ու օրերով տնից դուրս չէր գալիս։Մի օր Հայաստանից մարդիկ եկան, նայեցին նրա քանդակները։ Ասացին.«Քաղաքբեր, ցուցահանդես բացենք«։Ձմեռ էր։ Մի օր Հունանն ու վարժապետ Նիզարը քանդակները խնամքովփաթաթեցին, դրեցին արկղերի ու պարկերի մեջ։ Նիզարը նրա ճակատը համբուրեց,ու նա ճանապարհ ընկավ դեպի քաղաք։ Ճանապարհի կեսին ավտոբուսի բենզինըվերջացել է, սպիտակ բուքը մահվան տեսքով թափառել է ավտոբուսիպատուհանների տակ։ Վարորդը մի քանի տղամարդկանց հետ գնացել է մոտակագյուղերից բենզին բերելու, գնացել են և ուշացել։Ավտոբուսում կանանց ծնկներիներեխաները լացել են։ Մայրերը իրենց վերարկուներով փաթաթել են ու խոստացել, որմեծ քաղաքից փուչիկներ կգնեն՝ կանաչ, կարմիր։ Երեխաները լացել ու չենհավատացել ձմռան ցրտի մեջ ոչ կանաչին, ոչ էլ կարմիրին։ ՉարդախենցՀովհաննեսն ասել է․«Դուրգար Օնան, մինչև նրանք գան, բեր փայտերդ վառենք։Երեխաները մեղք են«։ Հունանը ասել է.«Էլ ինչ կուզեիր, Օվանես, էս էլ խոմ գոմիցախավելնե՞ր չեն, վերցնես ու վառես։ Հեյչ խաբար ե՞ս, էն օրն եկան քաղաքից,նայեցին, ասին՝ աշխարհահռչակ գործեր են«։ Հովհաննեսը ձայնը կտրել է,չիմանալով, թե ինչ բան է աշխարհահռչակը, որ Խելառ Օնանին են ասել։ Մեղավորժպտացել է, ասել է․«Դու գիտես«։ Իսկ երեխաները լացել են՝ քթների ծայրերիցկախված փուչիկները ուռեցնելով։ Հովհաննեսի կինը գաթա է հանել ցանցապարկիփաթեթների միջից, տղան չի հավատացել կարմիր արևի նման գաթային, լացել է ուլացել։ Իսկ ավտոբուսի պատուհանից դուրս սպիտակ ձյունն էր՝ կարծես բուրդ էինձաղկել ու փռել քուլա-քուլա։Սատանա Վաղոյենց ցեղից ծախունենց Վարդուշի աղջիկը ստինքը չի վերցրելբերանը, ու նրա թևը մի թզաչափ կարճացել է։ Վարդուշը նրան ձեռքերի վրա է38վերցրել, օրորելով՝ գնացել-եկել է ավտոբուսի մեջ։ Հունանը կարկամած նայել էաղջնակի կարճացած թևին...Քնքուշի գրկում լացել է կապտած այտերով մանչուկը։ Չգիտես ինչու, Քնքուշիամուսինը՝ Զաքարը, սկսել է թունդ հայհոյել կնոջը։ Իսկ Հավհաննեսը գլուխն առել էափերի մեջ՝ աչքը աղջնակի կարճացած թևին...Հունանը պարկերը դուրս է տարել. պապիս, Արարատին, Բախտիարին, ջրաղացը,իր ջարդած քիթը, Պրաշա Գիգոլին, բոլոր քանդակներն իրար վրա է դարսել ձյան վրաու կրակ է վառել։ Խարույկի բոցը խոշոր է եղել՝ երկինք հասնող, իսկ նրա շուրջըտաքացող մարդիկ՝ մանր։ Երբ վարորդն ու նրա հետ գնացողները երեկոյան եկել են,ավտոբուսի շարժվելու ժամանակ, Չարդախենց Հովհաննեսը ձայն է տվել. “Օնան,նստի, արդեն գնում ենք«։ Հունանը զգացել է, որ ջարդված քթից նորից արյուն էհոսում։ Կոկորդում խեղդելով իր ասելիքը, ձեռքը վերից վար թափ է տվել. ― Էհ։ Անորոշ նայել է մլմլացող կրակին ու ետ է եկել գյուղ...Գյուղում թեթև քամի է եղել ու գետի երկու ափերի ծառերը հերթականությամբտապալվել են, նույնիսկ ճռինչ չի լսվել։Այդ պահից ծառը էլ չի ծխում, մեր տների վրա չկար խնկի բույրը։Օրը շաբաթ էր, լուսինը՝ մեկ օրական։ 1980 թ. Լենինական