«Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը»–ի խմբագրումների տարբերություն
չ (→Գլուխ հինգերորդ․ Շեղաձիծ փողոց) |
|||
Տող 1326. | Տող 1326. | ||
:Գնացքը դուրս գլորվեց կայարանից։ Հարրին ուզում էր մինչև վերջին պահը դիտել Հագրիդին և նստած տեղից կանգնեց ու քիթը հպեց պատուհանի ապակուն, սակայն աչքը թարթելուն պես, Հագրիդը չքացավ։ | :Գնացքը դուրս գլորվեց կայարանից։ Հարրին ուզում էր մինչև վերջին պահը դիտել Հագրիդին և նստած տեղից կանգնեց ու քիթը հպեց պատուհանի ապակուն, սակայն աչքը թարթելուն պես, Հագրիդը չքացավ։ | ||
+ | |||
+ | ==Գլուխ վեցերորդ.Երկաթուղային կառամատույց թիվ ինը եւ երեք քառորդ == | ||
+ | |||
+ | :Դարզլիների հետ ապրած վերջին օգոստոսը Հարրիի համար բավականին տաղտկալի անցավ։ Ճիշտ է, Հագրիդի հետ ծանոթանալուց հետո Դադլին այնքան վախեցած էր, որ առանց ծնողների Հարրիի հետ նույն սենյակում մենակ չէր մնում, իսկ մորաքույր Պետունիան ու քեռի Վերնոնը Հարրիին ո՛չ խորդանոցի մեջ էին փակում, ո՛չ ստիպում էին որևէ գործ անել, ո՛չ էլ բղավում էին նրա վրա, ինչպես միշտ։ | ||
+ | |||
+ | :Իրականում, նրանք ընդհանրապես չէին էլ խոսում նրա հետ։ Միևնույն ժամանակ և՛ սարսափահար, և՛ կատաղած, նրանք իրենց այնպես էին պահում, ասես Հարրիի զբաղեցրած աթոռը պարզապես դատարկ էր։ Թեև առաջվա համեմատությամբ նման կարգավիճակը բազմաթիվ առումներով հաճելի բարեփոխում էր, սակայն շատ շուտով Հարրիի կյանքը բավականին տխուր ու ձանձրալի դարձավ։ | ||
+ | |||
+ | :Հարրին օրվա մեծ մասն անց էր կացնում իր ննջասենյակում։ Բարեբախտաբար, նա արդեն մենակ չէր և, թեև ոչ շատախոս, բայց գոնե իրեն լսող զրուցակից ընկեր ուներ, դա բևեռային ձյունաճերմակ բուն էր, որին Հագրիդն էր նրան նվիրել ծննդյան տասնմեկերորդ տարեդարձի առթիվ։ Նա իր բվի անունը դրեց Հեդվիգ։ Այդ անունը կարդացել էր «Հրաշագործության պատմությանը» դասագրքում։ | ||
+ | |||
+ | :Հարրիի դպրոցական դասագրքերը անչափ հետաքրքիր էին։ Նա մահճակալին պառկած կարդում էր մինչև ուշ գիշեր, մինչ Հեդվիգն ուզածի չափ ներս ու դուրս Էր թռչում բաց պատուհանից։ Բարեբախտաբար, մորաքուր Պետունիան նույնիսկ փոշեկուլով չէր մտնամ Հարրիի սենյակը, որովհետև Հեդվիգը գիշերային որսից շարունակ սատկած մկներ էր նվեր բերում իր տիրոջը։ Ամեն գիշեր քնելաց առաջ, Հարրին ևս մեկ խազ էր գծում պատին փակցված թղթի կտորի վրա՝ նշելով անցած օրերը և հաշվելով, թե քանի օր էր մնացել մինչև սեպտեմբերի 1֊ը։ | ||
+ | |||
+ | :Օգոստոսի վերջին օրը նա մտածեց, որ ճիշտ կանի, եթե մորաքրոջ ու մորաքրոջ ամուսնու հետ խոսի հաջորդ օրը Քինգզ Քրոս կայարան գնալու մասին, և իր ննջասենյակից իջավ հյուրասենյակ, որտեղ Դարզլիները հեռուստատեսային վիկտորինա էին դիտում։ Նա թեթև հազաց, որ իր ներկայության մասին հայտնի։ Դադլին ծղրտաց ու դուրս փախավ սենյակից։ | ||
+ | |||
+ | :— Ըհ-հը՜մ... Քեռի Վերնո՞ն... | ||
+ | :Քեռի Վերնոնը մռնչաց ի նշան, որ լսում է։ | ||
+ | :— Ը~ը... Ես պետք է վաղը ժամը տասն անց կեսին Քինգզ Քրոս կայարանում լինեմ Հոգվարթս գնալու համար։ | ||
+ | :Քեռի Վերնոնը կրկին մռնչաց։ | ||
+ | :— Կարո՞ղ եք ինձ մեքենայով այնտեղ հասցնել։ Կրկին մռնչոց, և Հարրին ենթադրեց, որ դա դրական պատասխան էր նշանակում։ | ||
+ | :— Շնորհակալություն։ | ||
+ | |||
+ | :Նա արդեն պատրաստվում էր վերադառնալ իր ննջասենյակը, երբ քեռի Վերնոնը վերջապես խոսեց։ | ||
+ | :— Տարօրինակ չէ՞, արդյոք, հրաշագործության դպրոց գնացքով գնալը։ Բոլոր թռչող խալիները ցեցը կերե՞լ է, ի՞նչ է... | ||
+ | :Հարրին ոչինչ չասաց։ | ||
+ | :— Ինչևէ, որտե՞ղ է գտնվում այդ դպրոցը... | ||
+ | :— Չգիտեմ, ―...... ասաց Հարրին՝ ինքն էլ առաջին անգամ այդ մասին մտածելով։ Նա գրպանից հանեց Հագրիդի տված տոմսը։ | ||
+ | |||
+ | :― Ես պետք է նստեմ ժամը տասնմեկին մեկնող գնացքը թիվ 9 և երեք քառորդ երկաթուղային կառամատույցից, — կարդաց նա։ | ||
+ | :Մորաքրոջ ու մորաքրոջ ամուսնու հայացքները սառեցին օդի մեջ։ | ||
+ | :― Ո՞ր կառամատույցից... | ||
+ | :― Ինը և երեք քառորդ։ | ||
+ | :― Հիմար բաներ ես ասում, ինը և երեք բառորդ կառամատույց չի լինում։ | ||
+ | :― Տոմսիս վրա այդպես է գրված։ | ||
+ | :― Ի՜նչ ապուշություն... Զուռնա֊զրնգի... Խելքները լրիվ են թռցրել... Դեհ, ի՞նչ ասեմ... Ինքդ կտեսնես... Շատ լավ, մենք քեզ կտանենք Քինգզ Քրոս կայարան։ Միևնույն Է, այսպես, թե այնպես վաղը Լոնդոն ենք գնալու, թե չէ շատ ինձ պետք էր... | ||
+ | :― Իսկ դու ինչո՞ւ եք Լոնդոն գնալու․․․ ― հարցրեց Հարրին, պարզապես քաղաքավարի լինելու համար։ | ||
+ | :― Դադլրին հիվանդանոց ենք տանում, ― մռայլ ասաց քեռի Վերնոնը, ― պետք է մինչև դպրոց գնալը հեռացնել այդ անիծյալ պոչը։ | ||
+ | |||
+ | :Հաջորդ առավոտյան Հարրին արթնացավ ուղիղ ժամը հինգին և, չաջազանց հուզված ու անհանգիստ լինելով, էլ չկարողացավ քնել։ Նա վեր կացավ, հագավ իր ջինսը, որովհետև չէր ուզում կայարան գնալ դյութական համազգեստով և որոշեց երկար սև պարեգոտը հագնել գնացքի մեջ։ Կրկին ստուգեց հոգվորթսյան պիտույքների իր ցանկը, արդյոք ոչինչ չի՞ մոռացել, արդյոք ամու՞ր է փակված Հեդվիգի վանդակը, իսկ հետո սենյակում երկու ժամ ետ ու առաջ քայլեց՝ սպասելով մինչև Դարզլիները կարթնանան։ | ||
+ | |||
+ | :Եվս երկու ժամ անց Հարրիի հսկայական ծանր ճամպրուկն արդեն բարձված էր Դարզլիների մեքենայի բեռնախցիկի մեջ, մորաքույր Պետունիան մի կերպ համոզել էր Դադլիին նստել Հարրիի կողքին՝ ետևի նստարանին, և նրանք արդեն սլանում էին խճուղով դեպի Լոնդոն։ | ||
+ | |||
+ | :Քինգզ Քրոս կայարան հասան տասն անց կեսին։ Քեռի Վերնոնը Հարրիի ճամպրուկը դրեց մի շարժասայլակի վրա և անձամբ քշեց երկաթուղային կառամատույցների ուղղությամբ։ Հարրին մի պահ մտածեց, որ քեռի Վերնոնը ինչ-որ անսովոր բարի է իր նկատմամբ, սակայն նրա սիրալիրության բուն պատճառը շատ շուտով պարզ դարձավ։ | ||
+ | |||
+ | :Երկաթուղային կառամատույցներին հասնելուն պես, քեռի Վերնոնը շեշտակի կանգ առավ թիվ 9 և 10 երկաթուղակայանների փոսերն անջատող երկկողմանի կառամատույցի մեջտեղում կանգնած աղյուսաշար հաստ սյան դիմաց և, չարախնդորեն քմծիծաղելով, ասաց. | ||
+ | |||
+ | :— Դե՛հ, տղա, հասանք... Խնդրեմ՝ կառամատույց թիվ 9 և կառամատույց թիվ 10... Քո կառամատայցը պետք է ինչ-որ տեղ սրանց արանքում լինի, սակայն, ինչպես տեսնում ես, երևի դեռ չեն հասցրել կառուցել։ | ||
+ | |||
+ | :Նա միանգամայն իրավացի էր, անշուշտ։ Հենց նրանց դիմաց սկսվող երկկողմանի կառամատույցի մի կողմից սկսվող երկաթուղակայանի փոսի վերևում կախված մեծ ցուցանակի վրա պարզ երևում էր թիվ 9֊ը, իսկ կառամատույցի մյուս կողմի երկաթուղակայանի փոսի վերևում, ճիշտ նույնպիսի ցուցանակի վրա երևում էր թիվ 10-ը։ Երկու ցուցանակների միջև կառամատույցի լայն հարթակից բացի ուրիշ ոչինչ չկար։ | ||
+ | |||
+ | :— Քեզ բարի կիսամյակ... — ասաց քեռի Վերնոնը հաղթական չարանենգ ժպիտով և հեռացավ՝ էլ ուրիշ ոչինչ չասելով։ | ||
+ | |||
+ | :Հարրին ետ շրջվեց ու տեսավ, թե ինչպես էր Դարզլիների մեքենան հեռանում կայարանից։ Բոլոր երեքն էլ մեքենայի մեջ նստած ծիծաղում էին։ Հարրիի լեզուն չորացավ։ Ի՞նչ է անելու այստեղ մեն֊մենակ։ Նրա վրա արդեն սկսել էին խեթ-խեթ նայել Հեդվիգի պատճառով։ Պետք էր մեկն ու մեկին հարցնել։ | ||
+ | |||
+ | :Նա կանգնեցրեց իր կողքով անցնող երկաթուղային հսկիչին, բայց չհամարձակվեց հարցնել թիվ 9 և երեք քառորդ երկաթուղային կառամատույցի մասին։ Հսկիչը երբեք չէր լսել Հոգվորթս տեղանունը և, երբ Հարրին չկարողացավ անգամ նկարագրել, թե երկրի ո՞ր աշխարհագրական մասում է գտնվում այդ վայրը, հսկիչը սկսեց նյարդայնանալ, ասես Հարրին դիտավորյալ ինքն իրեն ապուշի տեղ էր դրել։ Հետզհետե հուսահատվելով, Հարրին հարցրեց ժամը տասնմեկին մեկնող գնացքի մասին, սակայն հսկիչն ասաց, որ տասնմեկին մեկնող գնացք ընդհանրապես չկա։ | ||
+ | |||
+ | :Ի վերջո, հսկիչը պարզապես հեռացավ՝ քթի տակ մրթմրթալով բան ու գործ չունեցողների և ուրիշի ժամանակը վատնողների մասին։ Հարրին իր բոլոր ներքին ուժերը լարել էր խուճապի չմատնվելու համար։ Եթե հավատար ժամանումների ու մեկնումների չվատախտակի վերևում կախված մեծ ժամացույցին, նրան ընդամենը տաս րոպե էր մնացել Հոգվորթս մեկնող գնացքը նստելու համար, իսկ նա գաղափար անգամ չուներ, թե ինչպես է դա անելու, կանգնած էր կայարանի մեջտեղում ՝ մի հսկա ծանր ճամպրուկով, որն ինքը հազիվ էր կարողանում տեղից շարժել, գրպանը լեցուն դյութական աշխարհի մետաղադրամներով, ձեռքին մի մեծ թռչնավանդակ՝ մեջն էլ իսկական կենդանի բու։ | ||
+ | |||
+ | :Հագրիդը երևի մոռացել էր նրան ասել, թե ինքն ինչ պետք է անի կայարանում, օրինակ թխկթխկացնի սրահի մեջտեղում սալահատակի աստղաձև նախշի աջից երրորդ վանդակին, ինչպես Շեղաձիգ փողոց տանող աղյուսե պատի վրա։ Նա սկսեց մտածել, որ գուցե պետք է հանել կախարդական փայտիկը և հարվածել թիվ 9 և 10 երկաթուղային կառամատույցների արանքում կանգնած աղյուսաշար սյանը։ | ||
+ | |||
+ | :Այդ պահին մի խումբ մարդիկ անցան նրա կողքով, և նրա ականջին մի բանի բառեր հասան նրանց խոսակցությունից։ | ||
+ | :— ...Այդպես էլ գիտեի, որ կայարանը լեփ-լեցուն է լինելու մագլներով... | ||
+ | |||
+ | :Հարրին արագ ետ շրջվեց։ Մի թմբլիկ կին խոսում էր չորս կարմրահեր պատանիների հետ։ Նրանցից յուրաքանչյուրը՝ ճիշտ Հարրիի պես, շարժասայլակին դրված մի մեծ ճամպրուկ էր հրում, և նրանք էլ վանդակի մեջ մի բու ունեին։ | ||
+ | |||
+ | :Սեփական սրտխփոցից խլացած, Հարրին իր ճամպրուկն արագ քշեց նրանց ետևից։ Նրանք կանգ առան։ Հարրին նույնպես կանգնեց այնքան մոտ, որ լսի նրանց խոսակցությունը։ | ||
+ | |||
+ | :— Ո՞ր կառամատույցից եք գնալու, — հարցրեց տղաների մայրը։ | ||
+ | :— Ինը և երեք քառորդ, — անհամբեր ասաց մոր ձեռքը բռնած նույնպես կարմրահեր մի աղջնակ։ | ||
+ | :— Մա՜մ, ես էլ գնամ, ի՜նչ կլինի... | ||
+ | :— Դու դեռ փոքր ես, Ջիննի, իսկ հիմա քեզ պարկեշտ պահիր։ Փե՚րսի, դու առաջինը կգնաս։ | ||
+ | |||
+ | :Տղաներից տեսքով ավագը քայլեց թիվ 9 և 10 երկաթուղակայաններն անջատող երկկողմանի կառամատույցի ուղղությամբ։ Հարրին ուշի-ուշով, աչքերն առանց թարթելու նայում էր նրա ետևից, որ հանկարծ ոչինչ բաց չթողնի։ Սակայն հենց այն պահին, երբ տղան հասավ երկկողմանի կառամատույցի հարթակը մեջտեղից երկու մասի բաժանող մեծ աղյուսաշար սյանը, տուրիստների մի մեծ ամբոխ օտարալեզու ժխորով առաջ անցավ Հարրիից, և մինչև նրանց վերջին ուսապարկը դուրս կգար տեսադաշտից, ավագ կարմրահերն արդեն չքացել էր։ | ||
+ | |||
+ | :— Ֆրե՛դ, հաջորդը դու ես, — ասաց թմբլիկ կինը՝ դիմելով կարմրահեր երկվորյակներից մեկին։ | ||
+ | :— Ես Ֆրեդը չեմ, ես Ջորջն եմ... Ո՜վ դու, կին արարած, որ մայր ես մեզ անգին, պատասխանի՛ր որդուդ հարցին թախանձագին, միթե չե՞ս ճանաչում, թե արդեն մոռացա՞ր, քո խոհեմ ու պարկեշտ որդյակ՝ Ջորջին... — ակնհայտ դերասանական տաղանդ ցուցադրելով, մենախոսեց երկվորյակներից մեկը։ | ||
+ | :― Ա՛հ, Ջո՜րջ, սիրելիս, ներիր ինձ խնդրում եմ ― ասաց մայրը մեղավոր ձայնով։ | ||
+ | :― Դեհ, որ անկեղծ լինենք, ես իրականում բոլորովին էլ Ջորջը չեմ... Ֆրեդն եմ ես, թմբլիկս, ― ասաց տղան և առաջ շարժվեց։ | ||
+ | :― Ավազա՛կ... | ||
+ | :Նրա երկվորյակ եղբայրը ետևից բղավեց, որ շտապի, և երևի նա իսկապես շտապեց, որովհետեև մի վայրկյան անց այս մեկն էլ չքացավ, սակայն այդ ինչպե՞ս արեց։ | ||
+ | :Հետո երրորդ եղբայրը շարժվեց կառամատույցի հարթակը երկու մասի բաժանող սյան ուղղությամբ և հաջորդ ակնթարթին նույնպես անէացավ օդի մեջ։ Ուրիշ կերպ անհնար էր նկարագրել այդ երևույթը։ Հարրին խոր շունչ քաշեց և հավաքելով իր ամբողջ համարձակությունը մոտեցավ կառամատույցին դեռ կանգնած կարմրահերներին։ | ||
+ | |||
+ | :― Ներեցեք, ― ասաց Հարրին դիմելով թմբլիկ կնոջը։ | ||
+ | :― Ողջույն, սիրելիս, ― ժպտադեմ ասաց կինը, ― առաջի՞ն անգամ ես Հոգվորթս մեկնում։ Ռոնը նույնպես առաջին դասարան է գնում այս տարի։ | ||
+ | |||
+ | :Նա մատնացույց արեց իր որդիներից վերջինին և ամենակրտսերին։ Տղան բարձրահասակ էր, նիհար, լող-լող և պեպենոտ, մեծ ձեռքերով, մեծ ոտքերով ու երկարուկ սուր քթով։ | ||
+ | :― Այո, ― ասաց Հարրին, ― և ճիշտն ասած... ճիշտն ասած ես չգիտեմ, թե ինչպես... | ||
+ | :― Ինչպես մտնես 9 և երեք քառորդ կառամատու՞յց, ― գլուխը բաջալերիչ թափահարելով սիրալիր ասաց կինը, և Հարրին շնորհակալությամբ գլխով արեց։ | ||
+ | :― Անհանգստանալու կարիք չկա, ընդամենը պետք է քայլես թիվ 9 և 10 կառամատույցների արանքում գտնվող սյան միջով։ Կանգ չառնես և չվախենաս, որ կարող ես խփվել սյանը, դա շատ կարևոր է։ Եթե հուզված ես, լավ կլինի մի փոքր թափ վերցնես ու այստեդից արագ գնաս։ Դե՛հ, առաջ անցիր, նախ դու գնա, իսկ Ռոնը կգա քո ետևից։ | ||
+ | |||
+ | :— Ըը՜ը... լավ, — ասաց Հարրին, թեև ներսից նրա սիրտն ու ոգին տակնուվրա էին լինում, իսկ ականջները խշշում էին արյան ճնշումից։ | ||
+ | |||
+ | :Նա իր շարժասայլակը թեքեց և ուղիղ նայեց անթափանց սյանը։ Սյունը շատ ամուր ու անսասան տեսք ուներ։ Հարրին սկսեց քայլել սյան ուղղությամբ, ինչը սակայն այնքան էլ հեշտ չէր։ Նախ շարժասայլակը բավականին ծանր էր, կարծես դա քիչ էր, դեռ անցորդներն էլ աջ ու ձախ էին հրմշտումմ նրան՝ դեպի թիվ 9 կամ թիվ 10 երկաթուղային կառամատույցներ ուղղվելիս։ | ||
+ | |||
+ | :Հարրին արագացրեց քալլերը՝ մի քանի վայրկյանից նա կընդհարվի սյանը, և ահա թե երբ կսկսվեն նրա իսկական անհաջողությունները։ Սակայն Հոգվորթս չհասնելու վախն այնէան ուժեղ էր, որ գերազանցում էր նրա մյուս բոլոր երկյուղները։ Շարժասայլակն արդեն մեծ արագություն էր հավաէել։ Սյունը անողոքաբար մոտենում էր։ Նա արդեն չէր հասցնի և չէր էլ կարող կանգնեցնել ծանր շարժասայլակը։ Սայլակն ինքն էր նրան քաշում իր ետևից։ Մի ոտնաչափ էր մնացել... | ||
+ | |||
+ | :Հարրին աչքերը փակեց՝ պատրաստվելով հարվածին... | ||
+ | |||
+ | :Հարված չեղավ... Նա շարունակում էր վազել շարժասայլակի ետևից... Հարրին աչքերը բացեց... | ||
+ | :Մարդկանցով լեփ-լեցուն կառամատույցի մոտ կանգնած էր մի ալ կարմիր փայլփլուն շոգեքարշ։ Կառամատույցի բարձր ծածկի տակ կախված ցուցանակն ազդարարում էր. «Հոգվորթսի ճեպընթաց, ժամը 11:00»։ Հարրին ետ նայեց և սյան տեղում տեսավ մի մետաղակուռ կամարակապ անցում, որի կամարից կախված էր ՝ «երկթուղային կառամատույց թիվ 9 3/4» ցուցանակը։ | ||
+ | |||
+ | :Նա անցել էր։ | ||
+ | |||
+ | :Շոգեքարշի շարժիչներից դուրս եկող գոլորշին գալարվում էր կառամատույցի վրա կանգնած աշխույժ շատախոսող մարդկանց գլխավերևում, իսկ հնարավոր բոլոր գուներանգներով բազմաթիվ կատուներ խլրտում էին նրանց ոտքերի տակ։ Բվերը, կարծես բարկացած ու գռգռված, բղլտոցներ էին փոխանակում և մերթ ընդ մերթ անհանգիստ ուհու֊բուհում ժխորի և ծանր ճամպրուկների դղրդոցի մեջ։ | ||
+ | |||
+ | :Առաջին հինգ վագոններն արդեն լեփ-լեցուն էին ուսանողներով, որոնցից շատերը պատուհաններից կախված վերջին հրահանգներն ու ուղերձներն էին փոխանակում իրենց ընտանիքների հետ, շատերը դեռ հրմշտվում էին տեղավորվելու համար։ Հարրին իր շարժասայլակը կառամատույցով առաջ հրեց՝ վագոններից մեկում ազատ տեղ փնտրելով։ Նա անցավ մի կլորաթուշ տղայի կողքով, որն ասում էր. | ||
+ | :— Տա՜ատ, դոդոշս էլի կորել է։ | ||
+ | :— 0՜հ, Նեվիլ, — լսվեց մի տարեց կնոջ հոգոցը։ Մազերը բազմաթիվ մանր հյուսքեր արած, «դրեդ» սանրվածքով մի պատանի կանգնած էր՝ շրջապատված երիտասարդների մի փոքր խմբով։ | ||
+ | |||
+ | :— Դե՜հ, ցույց տուր, Լի։ Շուտ արա՛, ցույց տու՛ր.. | ||
+ | :Հյուսքերով տղան մի փոքր բացեց ձեռքերի մեջ պահած տուփի կափարիչը, և նրան շրջապատող մարդիկ ճվճվոցով ու գոռգոռոցով ետ ցատկեցին, երբ մի երկար փրչոտ թաթ դուրս ցցվեց տուփի միջից։ | ||
+ | |||
+ | :Հարրին առաջ էր շտապում ամբոխի միջով՝ ազատ տեղ փնտրելով վագոնների մեջ, մինչև, վերջապես, գնացքի վերջին վագոնում մի դատարկ բաժանմունք տեսավ։ Նա նախ Հեդվիգի վանդակը դրեց սրահակի մեջ ու հետո սկսեց աստիճաններով դեպի վեր հրել իր ճամպրուկը։ Նա փորձեց ծանր ճամպրուկը դնել առաջին աստիճանի վրա, բայց միայն ճամպրուկի մի կողմը կարողացավ հազիվ մի փոքր բարձրացնել և երկու անգամ վայր գցեց ոտքին ՝ անչափ ցավեցնելով։ | ||
+ | |||
+ | :— Օգնաթյո՞ւն է պետք, — կարմրահեր երկվորյակներից մեկն էր, որոնց ետևից նա մտել էր երկաթուղային կառամատույց։ | ||
+ | |||
+ | :— Օ՜հ, այո, խնդրում եմ, — ծանր հոգոցով ասաց Հարրին։ | ||
+ | :— Հո՜յ, Ֆրեդ, մի այստեղ արի՛... Գործ կա։ | ||
+ | :Հարրին ու երկվորյակները երեքով ճամպրուկը վերջապես բարձրացրին ու մտցրին գնացք և խցկեցին ազատ խցիկի նստարաններից մեկի տակ։ | ||
+ | |||
+ | :—Շնորհակալություն, ― ասաց Հարրին, մազերը քրտնած ճակատից մի կողմ տանելով։ | ||
+ | :— Դա ի՞նչ է, — ասաց տղաներից մեկը, մատով ցույց տալով Հարրիի կայծականման սպին։ | ||
+ | :— Հոպ-պա֊պա՜, — ասաց մյուս երկվորյակը, — ախր, դու... | ||
+ | :— Ինքն է, — ասաց առաջին երկվորյակը, — Դու չե՞ս... — շարունակեց նա դիմելով Հարրիին։ | ||
+ | :—Ի՞նչ, — ասաց Հարրին։ | ||
+ | :— Հա՛րրի Փոթթերը, — միաձայն ասացին երկվորյակները։ | ||
+ | :— Ա՛խ, նա՜... — ասաց Հարրին, անասելի շփոթվելով ու կարմրելով, ― օ՛հ, այո՜... Այսինքն, ուզում էի ասել, որ ես եմ։ | ||
+ | |||
+ | :Տղաները երկուսով աչքները չռեցին նրա վրա, և իրավիճակը գնալով ավելի անհարմար էր դառնում, երբ, վերջապես, ի մեծագույն հանգստություն Հարրիի, մի բարեհունչ ձայն լսվեց դրսից։ | ||
+ | :— Ֆրե՜դ... Ջո՜րջ... որտե՞ղ եք... | ||
+ | :— Գալիս ենք, մաա՜մ... | ||
+ | |||
+ | :Հայացքները մի կերպ Հարրիից կտրելով, երկվորյակները դուրս ցատկեցին վագոնից։ | ||
+ | :Հարրին նստեց խցիկի պատուհանի մոտ, որտեղ կիսով չափ թաքնված, կարող էր դիտել կառամատույցին կանգնած կարմրահեր ընտանիքին և լսել, թե նրանք ինչ են խոսում հրաժեշտի պահին։ Նրանց մայրիկը հենց նոր պայուսակից հանել էր իր թաշկինակը։ | ||
+ | |||
+ | :— Ռո՚ն, քթիդ վրա ինչ-որ բիծ կա... | ||
+ | |||
+ | :Ամենակրտսեր տղան փորձեց խույս տալ, սակայն մայրը նրան հմտորեն որսաց, պինդ բռնեց ու սկսեց քթի ծայրը թաշկինակով տրորել։ | ||
+ | :― Մաա՜մ, դե թո՜ղ... մի՛ արա՜... ― բողոքում էր տղան՝ ապարդյուն փորձելով ազատվել մոր ձեռքերից, և ազատվեց միայն, երբ մայրն ինքը բաց թողեց նրան։ | ||
+ | :― Ույ-ու՜յ, մամայի բալիկ Ռոնիկի քիթիկին բոբոյի՜կ կա, ― սվսվացրեց երկվորյակներից մեկը։ | ||
+ | :― Ձայնդ կտրի՛ր, — ասաց Ռոնը։ | ||
+ | :―Իսկ Փերսին ո՞ւր կորավ, ― ասաց մայրը։ | ||
+ | :― Հրե՛ն, գալիս է։ | ||
+ | |||
+ | :Տղաներից ավագը մտավ տեսադաշտի մեջ։ Նա արդեն հագել էր իր հոգվորթսյան երկար, սև, լայնափեշ պարեգոտը, որը ծածանվում էր քայլելիս։ Հարրին նրա կրծքին նկատեց «Ա» տառով արծաթափայլ մի կրծքանշան։ | ||
+ | :― Չեմ կարող ձեզ հետ երկար մնալ, մա՛մ։ Ավագները առաջին վագոնում են։ Մեզ համար այնտեղ երկու խցիկ են առանձնացրել։ | ||
+ | |||
+ | :― Օ՜յ, Փե՜րսի, դու ավա՞գ ես, — ասաց երկվորյակներից մեկը շինծու զարմանքով, ― իսկ մենք գաղափա՜ր անգամ չունենք, թե ու՜մ ազգականներն ենք։ Ինչպե՞ս կարելի է, Փե՛րսի, գոնե շուտ ասեիր, իմանայինք։ | ||
+ | |||
+ | :― Սպասի՛ր, սպասի՛ր, ինչ-որ բան մտաբերում եմ, կարծեմ նա մի անգամ արդեն ասել է մեզ այդ մասին, — ասաց մյուս երկվորյակը, — հա՛, մի անգամ։ | ||
+ | :― Թե՞, երկու անգամ... | ||
+ | :― Հաստատ՝ երկուսից ավելի կլիներ... | ||
+ | :― Ինքը չէ՞ր ամբողջ ամառ գլլախներս տանում... | ||
+ | :― Դե՜հ, վերջացրե՛ք, երկուսդ էլ, ― ասաց Փերսի Ավագը։ | ||
+ | :― Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ամեն տարի Փերսին նոր համազգեստ է ունենում, — հանկարծ ընդվզեց երկվորյակներից մեկը։ | ||
+ | :― Որովհետև նա Ավագ է, — սիրասուն ժպիտով ասաց մայրիկը, ակնհայտորեն հպարտանալով իր ավա՛գ որդով ― Դե՜հ, լավ, սիրելիս, գնա գործիդ, քեզ բարի կիսամյակ, տեղ հասնելուն պես մի բու կուղարկես ինձ։ | ||
+ | |||
+ | :Մայրիկը համբուրեց Փերսիի այտը, և նա հեռացավ։ Հետո մայրիկը շրջվեց երկվորյակների կողմը. | ||
+ | :—Հիմա դուք՝ երկուսդ. այս տարի ձեզ կարգին կպահեք։ Եթե անգամ մեկ բու ինձ լուր հասցնի, որ դուք... զուգարանում հրավառություն եք սարքել կամ դրա նման մի բան... | ||
+ | :— Ի՞նչ... հրավառությո՞ւն... զուգարանո՞ւմ... Մենք զուգարանում ԴԵՌ հրավառության չենք սարքել։ | ||
+ | :— Բայց հրաշալի գաղափար Է գիտե՞ս... Մամ, դու հանճար ես... Ա՛յ, շնորհակալության հիանալի մտահղացման համար։ | ||
+ | :— Ոչ մի ծիծաղելի բան չեմ տեսնում, և ես ձեզ հետ այստեղ կատակ չեմ անում։ Առավել ևս, որ այս տարի Ռոնը ձեր պատասխանատվության տակ է լինելու։ Հոգ կտանեք նրա մասին։ | ||
+ | :— Մի անհանգստացիր, սրտիդ պատառիկ Ռոնիկ բալիկը մեզ հետ ապահով կլինի։ | ||
+ | :— Ձայնդ կտրի՛ր, — ասաց Ռոնը կրկին։ Նա թեև տարիքով փոքր էր երկվորյակներից բայց գրեթե նույն հասակի էր, ինչ նրանք, և քթի ծայրը դեռ կարմրած էր մայրիկի շփած տեղում։ | ||
+ | |||
+ | :— Մա՛մ, ապա մի կռահիր, թե հենց նոր ում հանդիպեցինք գնացքի մեջ։ | ||
+ | |||
+ | :Հարրին անմիջապես ետ քաշվեց պատուհանից, որ ընտանիքը նրան հանկարծ չտեսնի իրենց հետևելիս։ | ||
+ | :— Գիտե՞ս թե ով էր այն սևահեր տղան, որ կայարանում մեր կողքին էր կանգնած։ | ||
+ | :— Ո՞վ։ | ||
+ | :— Հարրի Փո՛թթերը։ | ||
+ | :Հարրին լսեց փոքր աղջնակի ձայնը. | ||
+ | |||
+ | :— Օ՛յ, մա՜մ, կարելի՞ է մտնել գնացք ու տեսնել նրան, մա՜մ, խնդրո՜ւմ եմ... | ||
+ | :— Դու արդեն տեսել ես նրան, Ջիննի, և հետո դա ի՞նչ շնորհք է։ Քեզ համար այստեղ կենդանաբանական այգի՞ է, ինչ է, որ գնաս աչքերդ պլշես խեղճ տղայի վրա... Համոզվա՞ծ ես, որ նա էր, Ֆոեդ։ Ինչի՞ց իմացար։ | ||
+ | |||
+ | :— Հարցրի իրեն... Սպին տեսա, այստեղ՝ ճակատին... Իսկապես շատ նման է կայծակի... | ||
+ | :— Խե՜ղճ երեխա... Ահա թե ինչու էր մենակ եկել... Ես էլ մտածեցի, այս ի՜նչ հրաշալի դաստիարակված երեխա է, այնքան քաղաքավարի հարցրեց, թե ինչպես կառամատույց դուրս գալ։ | ||
+ | |||
+ | :― Լավ, էլ այդպես մի՛ հուզվիր։ Ի՞նչ ես կարծում նա կհիշի՞, թե Գիտես-թե֊ովը ի՞նչ տեսք ուներ։ Նրանց մայրը հանկարծ միանգամից խստացավ։ | ||
+ | :— Ֆրե՛դ, ես քեզ արգելո՛ւմ եմ նրան հարցնել այդ մասին։ Չհամարձակվե՛ս։ Կարծես խեղճ երեխան առաջին օրը դպրոց գնալիս էլ ուրիշ հոգս չունի, ու միայն դա էր մնում պակաս, որ հիշեցնեն։ | ||
+ | |||
+ | :— Լավ, լավ, անհոգ եղիր, չեմ հարցնի։ Լսվեց շոգեքարշի սուլոցը։ | ||
+ | :— Դե՛հ շտապեք ձեր տեղերը, ― ասաց մայրիկը, և երեք տղաները վեր մագլցեցին վագոնի աստիճաններով։ Նրանք հերթով կախվեցին վագոնի սրահակից, որ մայրիկը բոլորին հրաժեշտի համբույր տա, իսկ նրանց փոքր քույրն սկսեց լաց լինել։ | ||
+ | |||
+ | :— Լաց մի լինի, Ջիննի, մենք քեզ մի երամ բու կուղարկենք։ | ||
+ | :— Մի հատ Էլ Հոգվորթսի զուգարանի խուփ։ | ||
+ | :— Ջոո՜րջ... | ||
+ | :— Միայն կատակում եմ, մա՜մ։ | ||
+ | |||
+ | :Գնացքը տեղից շարժվեց։ Հարրին տեսավ, թե ինչպես էր տղաների մայրը ձեռքի թաշկինակը թափահարում, իսկ նրանց քույրը՝ արցունքոտ աչքերով ծիծաղելով, վազում էր գնացքի ետևից, մինշև գնացքն այնքան արագություն հավաքեց, որ փոքրիկը սկսեց ետ մնալ։ Հետո նա կանգնեց և ձեռքով արեց։ | ||
+ | |||
+ | :Հարրին նայում էր կնոջն ու աղջնակին այնքան ժամանակ, մինշև նրանք անհետացան տեսադաշտից, երբ գնացքը կայարանից դուրս եկավ։ Տները արագ դեպի ետ էին սլանամ պատուհանի կողքով։ Հուզմունքի մի մակընթաց ալիք բարձրացավ Հարրիր կոկորդով։ Նա չգիտեր, թե առջևում ինչ էր սպասում իրեն, սակայն ինչ էլ որ լիներ, միևնույն է, անցյալում թողածից ավելի լավ էր լինելու։ | ||
+ | |||
+ | :Խցիկի դուռը մի կողմ սահեց, և կարմրահերներից կրտսերը ներս մտավ Հարրիի մոտ։ | ||
+ | :— Այստեղ զբաղվա՞ծ է, — հարցրեց նա, մատնացույց անելով Հարրիր դիմացի նստարանը, — ուրիշ ոչ մի ազատ տեղ չկա գնացքում։ | ||
+ | |||
+ | :Հարրին գլուխը բացասաբար օրորեց, և տղան նստեց ազատ նստարանին։ | ||
+ | |||
+ | :Նա նայեց Հարրիին և հետո արագ հայացքը շրջեց պատահանից դուրս՝ ձևացնելով, որ բոլորովին էլ Հարրիի վրա չի ուզում նայել։ Հարրին տեսավ, որ սև կետը դեռ մնացել էր նրա քթի ծայրին։ | ||
+ | :— Հե՛յ, Ռոն... Երկվորյակները ներխուժեցին խցիկ։ | ||
+ | :— Լսի՛ր, մենք գնում ենք գնացքի մեջտեղի վագոնը։ Լի Ջորդանը հսկա տարանտուլ է հետը բերել։ | ||
+ | :— Լավ, ― քթի տակ ասաց Ռոնը։ | ||
+ | :— Հա՛րրի, ― ասաց մյուս երկվորյակը, — մենք դեռ չենք ներկայացել՝ Ֆրեդ և Ջորջ Ուիզլի, իսկ սա մեր եղբայր Ռոնն է։ Դեռ կտեսնվենք։ | ||
+ | :― Առայժմ, ― ասացին Ռոնն ու Հարրին, և երկվորյակներն իրենց ետևից փակեցին խցիկի դուռը։ | ||
+ | |||
+ | :— Ուրեմն, դա իսկապե՞ս Հարրի Փոթթերն ես, — վրա տվեց Ռոնը, ասես էլ ուժ չուներ իրեն զսպելու։ | ||
+ | :Հարրին գլխով արեց։ | ||
+ | :— Օ՛հ, ես էլ կարծեցի, թե Ջորջի ու Ֆրեդի հերթական կատակներից մեկն է, — ասաց Ռոնը, ― և դու իսկապես ունես այդ․․․ դեհ, գիտես... | ||
+ | |||
+ | :Նա մատնացույց արեց Հարրիի ճակատը։ Հարրին մի կողմ տարավ ճակատի մազափունջը, որ Ռոնը տեսնի իր կայծակնաձև սպին։ :Ռոնը հայացքը սևեռեց նրա ճակատին։ | ||
+ | |||
+ | :— Ուրեմն, այդտե՞ղ է Գիտես-թե-ովը... | ||
+ | :— Այո՛, — ասաց Հարրին, — բայց ես ոչինչ չեմ հիշում։ | ||
+ | :— Բոլորովին ոչի՞նչ, ― ասաց Ռոնը հիսաթափված։ | ||
+ | :— Դե՛հ, հիշում եմ ուժեղ կանաչ լույս ու էլ ուրիշ ոչ մի բան։ | ||
+ | :— Վաա՜ու, — ասաց Ռոնը, չռած աչքերով։ Մի քանի վայրկյան նա անթարթ նայում էր Հարրիին, հետո՝ կարծես, հանկարծ գլխի ընկնելով, որ իր արածն անշնորհքություն է, հայացքն անմիջապես պատուհանից դուրս ուղղեց։ | ||
+ | |||
+ | :— Ձեր ընտանիքում բոլո՞րն են հրաշագործ կախարդներ, — հարցրեց Հարրին, որի համար Ռոնը նույնքան հետաբրբիր էր, որքան ինքը՝ Ռոնի համար։ | ||
+ | :— Այո, — ասաց Ռոնը, — ընդհանուր առմամբ կարելի է այդպես ասել։ Մայրիկի մորաքրոջ տղաներից մեկը մագլներից է, հաշվապահ է աշխատում, բայց մենք նրա մասին գրեթե չենք խոսում։ | ||
+ | :— Ուրեմն դու պետք է արդեն շատ կախարդանքներ իմանաս։ | ||
+ | |||
+ | :Ակնհայտ էր, որ Ուիզլիներն այն հին, տոհմիկ հրաշագործ ընտանիքներից էին, որոնց մասին խոսում էր Շեղաձիգ փողոցի գունատ տղան։ | ||
+ | :— Ես քո մասին լսել եմ, որ մագլների մոտ ես ապրել, ինչպիսի՞ն են նրանք։ | ||
+ | :— Ահավոր... Իհարկե ոչ բոլորը, բայց իմ մորաքույրը, մորաքրոջ ամուսինը ու նրանց տղան ամենավատ տեսակիցն են։ Երնեկ ես էլ երեք կախարդ եղբայրներ ունենայի։ | ||
+ | |||
+ | :— Հինգ, ― ասաց Ոոնը մռայլ տեսքով։ Չգիտես ինչու այդ հարստությունը նրան այնքան էլ չէր ուրախացնում։ | ||
+ | :— Ես մեր ընտանիքից վեցերորդն եմ Հոգվորթս գնում։ Կարելի է ասել, որ մեծ ժառանգության եմ ստացել եղբայրներիցս և պիտի անցնեմ նրանց բացած ճանապարհով։ Բիլն ու Չարլին արդեն ավարտել են։ Բիլը դպրոցի առաջին աշակերտն էր, իսկ Չարլին իր միաբանության քվիդիչի թիմի կապիտանն էր։ Հիմա Փերսին ավագ է։ Ճիշտ է Ֆրեդն ու Ջորջը շատ են անկարգության անում, բայց նրանք բավականին լավ են սովորում և բոլորի կարծիքով, շատ ուրախ տդերք են։ Բոլորն ինձնից սպասում են, որ եթե մյուսներից լավը չլինեմ, ապա առնվազն նրանցից ետ չպիտի մնամ, բայց ինչ էլ որ անեմ, միևնույն է մեծ բան չի լինի, որովհետև բոլոր լավ բաները նրանք արդեն ինձնից առաջ արել են։ Եթե ինձ նման հինգ եղբայր ունենաս, քեզ երբեք ոչ մի նոր բան չի հասնի։ Ինձ միայն հասնում են Բիլի հագած համազգեստները, Չարլիի հին կախարդական փայտիկը և Փերսիի դպրոցական կենդանին՝ նրա զառամյալ մոխրագույն առնետը։ | ||
+ | |||
+ | :Ռոնը ձեռքը տարավ բաճկոնի ներսի գրպանը և պոչից բռնած դուրս հանեց տեսքից մեծ բոքոն հիշեցնող մի արտակարգ գեր մոխրագույն առնետ, որը խոր քնած էր։ | ||
+ | |||
+ | :― Սրա անունը Բոքոն Է։ Բացարձակապես անպետք արարած է, գրեթե երբեք չի արթնանում, անդադար քնած է։ Հայրիկը Փերսիին մի բա նվիրեց նրա ավագ ընտրվելու կապակցությամբ, բայց ինձ համար փողը չհերիք... մի խոսքով... ինձ էլ հասավ Բոքոնը։ | ||
+ | |||
+ | :Ռոնի ականջները կարմրեցին։ Կարծես նա ինքն իրենից դժգոհ էր չափազանց շատ խոսելու համար, որովհետև հայացքը կրկին պատուհանից դուրս ուղղեց։ | ||
+ | |||
+ | :Հարրին ասաց, որ ինքը չի կարծում, թե նոր բու գնելու հնարավորություն չունենալը ամոթալի բան է. բոլորովին էլ՝ ոչ։ Ի վերջո, մեկ ամիս առաջ ինքն էլ գրպանում ոչինչ չուներ և իր ամբողջ կյանքում ոչինչ չէր ունեցել։ Եվ նա պատմեց Ռոնին, թե ինչպես ծնված օրվանից միշտ հագել է իր մորաքրոջ որդի Դադլիի մաշեցրած կամ նրա համար արդեն փոքրացած հագուստները, որոնք, ամեն ինչից բացի, չորս անգամ ավելի մեծ էին իր չափերից։ | ||
+ | |||
+ | :Դեռ ավելին, մինչև իր տասնմեկերորդ տարեդարձը երբեք կյանքում նույնիսկ կարգին ծննդյան նվեր էլ չէր ստացել։ Այս պատմությունը կարծես փոքր-ինչ բարձրացրեց Ռոնի տրամադրությունը։ | ||
+ | |||
+ | :―...Եվ քանի դեռ Հագրիդն ինձ չէր պատմել, ես ընդհանրապես ոչինչ չգիտեի ծնողներիս, իմ կախարդ լինելու կամ Վալդեմորթի մասին։ | ||
+ | :Ռոնի շունչը կտրվեց։ | ||
+ | |||
+ | :― ի՞նչ եղավ, ― ասաց Հարրին։ | ||
+ | :― Դու ասացիր Գիտես֊թե-ում անունը, ― ասաց Ռոնը, միևնույն ժամանակ և՛ հիացած, և՛ ցնցված, ― ես կարծում էի, որ ով-ով բայց առնվազն դու պետք է բոլորից շատ... | ||
+ | :― Ես բոլորովին էլ չէի ուզում ցույց տալ, թե՝ տեսե՛ք֊տեսե՛ք, ի՜նչ խիզախն եմ ես, որ բարձրաձայն ասում եմ նրա անունը, ես պարզապես չգիտեի, որ պետք չէ այդ անունը բարձրաձայն ասել։ Տեսնում ես, թե ինչքա՜ն բան դեռ չգիտեմ... Գրազ կգամ, ― ասաց Հարրին առաջին անգամ բարձրաձայն արտահայտելով այն միտքը, որը վերջերս գրեթե երբեք չէր լքում իրեն և անդադար պահում էր մտատանջության մեջ, — գրազ կգամ, որ ես դասարանում ամենավատ աշակերտն եմ լինելու | ||
+ | :― Չես լինի, մի անհանգստացիր։ Բազմաթիվ աշակերտներ լրիվ մագլական ընտանիքներից են գալիս և ամեն ինչ բավականին արագ են սովորում։ | ||
+ | |||
+ | :Մինչ նրանք զրուցում էին, գնացքն արդեն դուրս էր եկել Լոնդոնից և սլանում էր դաշտերով, որտեղ կովեր ու ոչխարներ էին արածում։ | ||
+ | |||
+ | :Միառժամանակ, լուռ ու մունջ նստած, նրանք նայում էին պատուհանի մոտով սլացող արտերին ու մարգագետիններին։ | ||
+ | |||
+ | :Մոտավորապես տասներկուսն անց կեսին միջանցքում աղմուկ բարձրացավ, և փոսիկավոր այտերով, ժպտադեմ մի կին բացեց նրանց խցիկի դուռն ու ասաց. | ||
+ | :― Որևէ բան կցանկանա՞ք գնել շարժասայլակից, սիրելիներս։ | ||
+ | |||
+ | :Հարրին, որն առավոտվանից ընդհանրապես չէր նախաճաշել, անմիջապես ոտքի կանգնեց, բայց Ռոնի ականջները կրկին կարմրեցին, և նա կմկմաց, որ իր հետ սենդվիչներ է բերել։ Հարրին դուրս եկավ միջանցք։ | ||
+ | |||
+ | :Դարզլիները նրան երբեք փող չէին տալիս քաղցրավենիք գնելու համար, և այժմ, ոսկյա ու արծաթյա մետաղադրամներով լի գրպանով, նա պատրաստվում էր այնքան «Մարս» ու «Սնիքերս» գնել, ինչքան կկարողանար հետը ներս տանել։ Սակայն կնոջ մոտ «Մարս» ու «Սնիքերս» շոկոլադե սալիկներ չկային։ Շարժասայլակի վրա կային «Բերթի Բոթի աճեն-հաճի-սիսեռահատիկներով» տոպրակներ, «Դրուբլի սուպեր-պղպջող-փչովի-ծամոնի» տուփիկներ, շոկոլադե գորտեր, դդումով քաղցր կարկանդակներ, տարբեր մրգային խյուսերով կաթսայաձև կեքսեր, շաքարած հատապտուղներով ու թանձր օշարակներով լցված խրթխրթան գլանակներ և մի շարք այլ անծանոթ ու տարօրինակ քաղցրավենիքներ, որոնք Հարրին կյանքում ո՛չ տեսել էր, ո՛չ էլ համտես արել։ Որպեսզի ոչինչ բաց չթողնի նա ամեն ինչից քիչ֊քիչ վերցրեց և կնոջը վճարեց տասնմեկ արծաթյա սիբել և յոթ բրոնզե նաթ։ | ||
+ | |||
+ | :Ռոնը ապշադեմ նայում էր, թե ինչպես էր Հարրին այդ ամենը ներս բերում և լցնում ազատ նստարաններից մեկի վրա։ | ||
+ | |||
+ | :— Կա-չկա լավ քաղցած ես։ | ||
+ | :― Ուղղակի սովամահ եմ լինում, — ասաց Հարրին՝ մի մեծ կտոր կծելով դդումով քաղցր կարկանդակից։ | ||
+ | |||
+ | :Ռոնը, իր հերթին, ուսապարկից մի ուռած թղթե տոպրակ էր հանել ու բացել սեղանի վրա։ Մեջը չորս բրդուճ կար։ Նա դրանցից մեկը բացեց ու ասաց. | ||
+ | :— Մայրիկը միշտ մոռանում է, որ ես տավարի ապխտած միս չեմ սիրում։ | ||
+ | :— Արի փոխանակենք, ա՛յ սրանով — ասաց Հարրին, վերցնելով դդումով մի քաղցր կարկանդակ, —դե՛հ, վերցրու, համտես արա։ | ||
+ | |||
+ | :— Դժվար թե սա քեզ դուր գա, լրիվ չոր է, մայոնեզ էլ վրան չկա... — ասաց Ռոնը, հետո շփոթվելով, արագ ավելացրեց — խեղճը մոռացել է, գիտես, ուղղակի չի հասցնում, պատկերացնո՞ւմ ես թե ինչքա՜ն դժվար է հինգ երեխայի հետ։ | ||
+ | |||
+ | :— Դեհ, մի կարկանդակ վերցրու, էլ մի ստիպիր, որ խնդրեմ քեզ, — ասաց Հարրին, որը մինչ այդ կյանքում երբեք ոչինչ չէր ունեցել ուրիշի հետ կիսելու համար և, եթե անկեղծ լինենք, նույնիսկ չէր ունեցել այնպիսի մի ընկեր, ում հետ որևէ բան ուզենար կիսել։ Դա մի շատ հաճելի զգացում էր, այդպես նստել Ռոնի հետ և հերթով փորձել բոլոր կարկանդակներն ու կոնֆետները (բրդուճներն անմխիթար մոռացված մնացին սեղանին)։ | ||
+ | |||
+ | :— Իսկ սա ի՞նչ է, — հարցրեց Հարրին, բարձրացնելով շոկոլադե գորտերով տոպրակը, — սրանք, հուսով եմ, իսկական գորտեր չեն, չէ՞, — նա այնպիսի զգացում ուներ, ասես արդեն ոչինչ չէր կարող զարմացնել իրեն։ | ||
+ | |||
+ | :— Ոչ, — ժպտալով ասաց Ռոնը, — գորտերը շոկոլադից են, իսկ ա՛յ, քարտերը հանկարծ դեն չգցես, ուշադիր կլինես՝ ինձ պակասում է Ագրիպան։ | ||
+ | |||
+ | :— Ինչը՞, — ասաց Հարրին։ | ||
+ | :— Օ՛հ, իհարկե, դժվար թե դա իմանաս։ Շոկոլադե գորտերի մեջ քարտեր կան... դեհ, գիտես, հավաքածուի համար՝ բոլոր հանրահայտ դյութերի, դյութանույշների, կախարդների ա վհուկների նկարներով։ Ես արդեն մոտ հինգ հարյուր հատ ունեմ դրանցից, բայց դեռ ոչ մի անգամ ձեռքս չեն ընկել ո՛չ Ագրիպան, ո՛չ էլ Պտղոմեոսը։ | ||
+ | |||
+ | :Հարրին բացեց շոկոլադե գորտի մի փաթեթ և հանեց դրա մեջ դրված քարտը։ Այնտեղ մի տարեց մարդ էր պատկերված։ Մարդը կիսալուսնաձև ապակիներով ակնոց էր կրում, երկար ու կեռ քիթ ուներ, իսկ դեմքը. բոլորում էին ալիքաձև թափվող արծաթափայլ մազերը, մորուքն ու բեղերը։ Նկարի տակ գրված էր մարդու անունը՝ Ալբուս Դամբլդոր։ | ||
+ | :― Ուրեմն այս մա՞րդն է Դամբլդորը, ― ասաց Հարրին։ | ||
+ | :― Միայն չասես, թե երբեք ոչինչ չես լսել Դամբլդորի մասին, ― ասաց Ռոնը, ― կարելի՞ է մի գորտ վերցնել, գուցե բախտս բերի ու Ագրիպային հանեմ... | ||
+ | |||
+ | :Շնորհակալություն։ | ||
+ | :Հարրին շրջեց իր քարտը և կարդաց. | ||
+ | |||
+ | <center><em> | ||
+ | Ալբուս Դամբլդոր <br> | ||
+ | |||
+ | Ալբուս Դամբլդորը այժմ Հոգվորթսի տնօրենն է եւ շատերի կողմից համարվում է մեր ժամանակների մեծագույն գրաշագործներից ու տաղանդավոր դյութահմաներից մեկը: <br> | ||
+ | |||
+ | Պրոֆեսոր Դամբլդորը հատկապես հայտնի է սեւ մոգ Գրինդեվալդի հետ 1945թ․ մենամարտում տարած հաղթանակով, վիշապի արյան օգտագործման տասներկու եղանակների հայտնագործմամբ եւ ալքիմիայի բնագավառում իր հանրահայտ գործընկեր Նիքողայոս Ֆլամերի հետ ձեռք բերած մեծ նվաճումներով։ <br> | ||
+ | |||
+ | Պրոֆեսոր Դամբլդորը սիրում է դասական կամերային երաժշտություն։ Նրա նախընտրած մարզաձեւը ավտոմատ կեգելբանն է։ | ||
+ | </em></center> | ||
+ | |||
+ | :Հարրին ետ շրջեց նկարը և մեծագույն զարմանքով տեսավ, որ Դամբլդորի դեմքն անհետացել Է։ | ||
+ | :— Էս ու՞ր կորավ... — բացականչեց Հարրին։ | ||
+ | :— Դեհ, հո ամբողջ օրը չի լռվի մնա նկարի մեջ, — ասաց Ռոնը, ― ոչինչ, կվերադառնա։ Էէ՜հ... կրկին Մորգանան է։ Ես արդեն վեց հատ Մորգան ունեմ, ահա, վերցրո՛ւ, կարոդ ես ինքդ էլ սկսել հավաքել։ | ||
+ | |||
+ | :Ռոնի աչքերը կրկին կանգնեցին շոկոլադե գորտերի վրա, որոնք դեռ իրենց փաթեթների մեջ էին։ | ||
+ | :— Հյուրասիրվի՛ր, էլի վերցրու, — ասաց Հարրին, ― բայց գիտե՞ս, մագլների մոտ մարդիկ լուսանկարի միջից ոչ մի տեղ չեն հեռանում։ | ||
+ | :— Իսկապե՞ս։ Ի՞նչ է, բոլորովին նույնիսկ չեն էլ շարժվում, ― Ռոնը շատ զարմացած էր երևում, — ի՜նչ տարօրինակ է։ | ||
+ | |||
+ | :Հարրին աչքերը լայն չռեց, երբ Դամբլդորը կրկին հայտնվեց նկարի մեջ և նույնիսկ մի թեթև ժպտաց իրեն։ Ռոնին իրականում ավելի շատ հետաքրքրում էր շոկոլադ ուտելը,քբան հանրահայտ դյութերի ու վհուկների նկարներին նայելը։ Իսկ Հարրին արդեն շատ շուտով նկարների մի ամբողջ հավաքածու ուներ, որտեղ կային ոչ միայն Դամբլդորի ու Մորգանայի քարտերը, այլ նաև Վուդքրոֆտցի Հենգիստի, Կիրկեի, Ալբերիկ Գրանիոնի, Պարացելսիասի և Մեռլինի նկարները։ Վերջապես նա աչքը կտրեց քիթը քորող դրուիդ քրմուհի Քլիոդնայի նկարից և ուշադրությունը կենտրոնացրեց «Բերթի Բոթի ամեն-համի-սիսեռահատիկների» տոպրակի վրա։ | ||
+ | |||
+ | :— Դրանց հետ պետք է շա՜տ զգույշ լինես, — ասաց Ռոնը Հարրիին, — երբ ասում են «ամեն համի», նկատի ունեն իսկապես ամեն համի, այսինքն ՝ կարող ես հանդիպել բոլոր սովորական կոնֆետային համերին՝ շոկոլադի, մանանեխի, դարչնի, մեղրով ընկույզի, նարնջի մարմելադի, բայց մեկ էլ հանկարծ, մի այնպիսի համ կպատահի, որ բոլորովին պատրաստ չես կամ ուղղակի այնքան զզվելի է, որ սիրտդ կխառնի, օրինակ՝ խաշած սպանախի, ձկան յուղի, դառը վարունգի, թթված կաթի, հավի փորոտիքի կամ հում թոքի։ Ջորջը հավատացնում է, որ մի անգամ իրեն... ուու՜ըհ... մեքենայի յուղի համ է պատահել, իսկ Ֆրեդն ասում, է, որ իրեն... վյա՜խք... խլինքի համ է պատահել։ | ||
+ | |||
+ | :Ռոնը վերցրեց մի կանաչ սիսեռահատիկ, բոլոր կողմերից ուշադիր զննեց և մի կողմից թեթևակի կծեց։ | ||
+ | :― Թու՛հ... Ասացի չէ՞... Այս մեկը խաշած կաղամբի համ ուներ։ | ||
+ | |||
+ | :Նրանք բավականին ուրախ ժամանակ անցկացրին ամեն-համի֊սիսեռահատիկներ համտես անելով։ Հարրին հերթով համտես արեց կարմրացրած հացի, կոկոսի, խաշած լոբու, ելակի, կծոխուրի, բարրիի, հնձած խոտի, սուրճի, ձկան պահածոյի համերով սիսեռահատիկներ և նույնիսկ այնքան խիզախ գտնվեց, որ ատամով մի փոքր կծեց տարօրինակ մոխրագույն սիսեռահատիկից, որին Ռոնը վախենում էր ձեռք տալ, և որը, պարզվեց, ընդամենը կծու պղպեղի համ ուներ։ | ||
+ | |||
+ | :Պատուհանի կողքով սլացող բնապատկերը գնալով ավելի վայրի էր դառնում։ Կոկիկ մշակված դաշտերն ու մարգագետիններն այլևս չէին երևում, հիմնականում խիտ անտառներ էին, ոլորապտույտ գետեր և մուգ կանաչ բլուրներ։ | ||
+ | |||
+ | :Խցիկի դուռը թակեցին և այն կլորաթուշ տղան, որին Հարրին հանդիպել էր երկաթուղային կառամատույցի վրա, արցունքոտ աչքերով մտավ ներս։ | ||
+ | :— Ներեցեք, դուք պատահաբար դոդոշ չե՞ք տեսել, — հարցրեց նա։ | ||
+ | :Երբ տղաները գլուխները բացասաբար օրորեցին, նա լացակումած բողոքեց. | ||
+ | :— Կրկին կորցրել եմ դոդոշիս։ Ախր անընդհատ փախչում է ինձնից։ | ||
+ | :— Ետ կգա, ոչինչ, — ասաց Հարրին։ | ||
+ | :— Հա՛, ― ասաց տղան թշվառ տեսքով, — եթե հանկարծ տեսնեք նրան... — ու հեռացավ։ | ||
+ | :— Չեմ հասկանում, թե ինչու է այդպես տառապում, ― ասաց Ռոնը, — եթե ինձ դոդոշ նվիրած լինեին, ես նրան հնարավորին չափ շուտ կկորցնեի։ Ի՞նչ ասեմ... ինձ իմ Բոքոնն էլ հերիք է, որ ձայնս կտրեմ։ | ||
+ | |||
+ | :Առնետը Ռոնի գոգին մուշ-մուշ քնած ֆսսացնում էր՝ բեղիկները շարժելով։ | ||
+ | :— Եթե անգամ սատկի էլ, միևնույն է տարբերությանը չես զգա, — ասաց Ռոնը զզվանքով, — Երեկ նույնիսկ փորձեցի նրան դեղին դարձնել, որ մի քիչ ավելի հետաքրքիր տեսք ունենա, բայց կախարդանքը չստացվեց... Տե՛ս... | ||
+ | |||
+ | :Նա ձեռքը կոխեց ճամպրուկի մեջ ու մի քիչ խառնշտելուց հետո դուրս քաշեց մի բավականին ծեծված ու մաշմշված տեսքով կախարդական փայտիկ, որի մի ծայրից էլ դուրս ընկած ինչ-որ սպիտակ բան էր պսպղում։ | ||
+ | |||
+ | :— Միեղջյուրի մազն էլ արդեն գրեթե դուրս է գալիս, — ասես ներողություն խնդրելով, ասաց Ռոնը, — ինչևէ... | ||
+ | |||
+ | :Նա արդեն բարձրացրել էր իր փայտիկը, երբ խցիկի դուռը, կողքի սահելով, նորից բացվեց։ Դարձյալ դոդոշը կորցրած տղան էր, սակայն այս անգամ մի աղջկա հետ։ Աղջկա հագին արդեն հոգվորթսյան սև պարեգոտն էր։ | ||
+ | :— Ոչ ոք դոդոշ չի՞ տեսել։ Նեվիլը կորցրել է իր դոդոշին, — ասաց աղջիկը։ | ||
+ | |||
+ | :Նա շատ ինքնավստահ ու կարգադրիչ ձայն ուներ, շագանակագույն խիտ մազերը սաղարթախիտ թփի պես պսակում էին գլուխը, իսկ վերին շրթունքի տակից մի փոքր դուրս ցցված երևում էին սպիտակ ատամները։ | ||
+ | :— Մենք արդեն ասել ենք նրան, որ ոչ մի դոդոշ էլ չենք տեսել, — ասաց Ռոնը, — բայց աղջիկը նրան չէր լսում, միայն անթարթ նայում էր նրա ձեռքի փայտիկին։ | ||
+ | :— Ա՜հ, դուք ուրեմն այստեղ կախարդանքո՞վ եք զբաղված, ապա մի տեսնե՜նք։ | ||
+ | :Աղջիկը նստեց։ Ռոնը անակնկալի եկավ։ | ||
+ | |||
+ | :— է՛հ, ինչ արած... | ||
+ | :Նա կոկորդը մաքրեց ու... | ||
+ | |||
+ | :Արև իջնի ջրաղացի քարին, | ||
+ | :Կարմիր կակաչ բուսնի սարին, | ||
+ | :Սարի գլխին կանաչ եղևնի, | ||
+ | :Թող էս հիմար առնետը դեղնի։ | ||
+ | |||
+ | :Ռոնը թափահարեց իր փայտիկը, բայց ոչինչ չփոխվեց։ Բոքոնը մնաց մոխրագույն և խոր քնած։ | ||
+ | :― Դու համոզվա՞ծ ես, որ ասածդ իսկական հմայախոսք էր, ― ասաց աղջիկը, ― Հը՛մ, եթե իսկական էր, ուրեմն այնքան էլ հաջողը չէր։ Ես ինքս վարժվելու համար արդեն փորձել եմ մի քանի պարզ հմայախոսքեր, և ինձ մոտ ամեն ինչ ստացվել է։ Իմ ընտանիքում ոչ ոք երբեք կախարդանքի հետ գործ չի ունեցել։ Ինձ համար այնպիսի անակնկալ էր, երբ նամակը ստացա, բայց ես, իհարկե, անչափ ուրախացա։ Ինչպես կարող էի չուրախանալ, չէ՞ որ Հոգվորթսը հրաշագործության ու դյաթագիտաթյան աշխարհում երբևէ եղած լավագույն դպրոցն է։ Ես արդեն հասցրել եմ ծայրից ծայր անգիր անել մեր ցուցակում գրված բոլոր դասագրքերը, հուսով եմ, որ առնվազն սկզբում այդքանը բավարար կլինի բարձր առաջադիմություն ապահովելու համար։ Հա, ի միջի այլոց, ես Հերմիոնա Գրեյնջերն եմ, իսկ դուք ովքե՞ր եք։ | ||
+ | :Այս ամենը նա շատ արագ ասաց։ | ||
+ | |||
+ | :Հարրին նայեց Ռոնի երեսին և նրա դեմքի ապշահար արտահայտությունից գոհունակությամբ կռահեց, որ նա էլ, իր պես, բոլոր գրքերն անգիր չէր արել։ | ||
+ | :― Ես Ռոն Ուիզլին եմ, ― ատամների արանքից կրճտացրեց Ռոնը։ | ||
+ | :― Հարրի Փոթթեր, ― ներկայացավ Հարրին։ | ||
+ | :― Իսկապե՞ս, այդ դո՞ւ ես, ― ասաց Հերմիոնան, ― կարող ես չկասկածել, որ ես քո մասին ամեն ինչ գիտեմ։ Ես մի քանի լրացուցիչ գրքեր եմ գնել ընդհանուր ընթերցանության համար, և քո մասին գրված է «Հրաշագործության ժամանակակից պատմությունը», ինչպես նաև «Սև մոգական արվեստների վերելքն ու անկումը» և «Քսաներորդ դարի մեծ կախարդական իրադարձությունները» գրքերամ: | ||
+ | :― Իսկապե՞ս, իմ մասի՞ն է գրված... ― ասաց Հարրին ապշահար։ | ||
+ | |||
+ | :―Տե՛ր աստված, մի՞թե դու ոչինչ չգիտես։ Ես քո տեղը լինեի, վաղո՜ւց արդեն ամեն ինչ տակնուվրա էի արել, ― ասաց Հերմիոնան, ― իսկ դուք գիտե՞ք արդեն, թե որ միաբանությունից եք լինելու։ Ես բոլորին հարցնում եմ և հույս ունեմ, որ ինքս Գրիֆինդոր կընտրվեմ։ Օհ, աստված իմ, ի՛նչքան եմ ուզում Գրիֆինդոր ընտրվել, բոլորն ասում են, որ դա լավագույն Տունն է։ | ||
+ | |||
+ | :Դամբլղորն ինքը, լսել եմ, Գրիֆինդորից է եղել, սակայն Ռեյվենքլոն նույնպես վատ չէր լինի... Ինչևէ, մենք գնանթ Նեվիլի դոդոշին փնտրելու։ Իսկ դուք երկուսդ լավ կանեք ձեր համազգեստները հագնեք, կարծում եմ, շատով տեղ կհասնենք։ | ||
+ | |||
+ | :Եվ նա դուրս եկավ, իր հետ տանելով դոդոշը կորցրած տղային։ | ||
+ | :― Ինչ Միաբանություն էլ, որ ընկնեմ, միայն թե սրա հետ նայն Տանը չլինեմ... — ասաց Ռոնը և իր փայտիկը ետ շպրտեց ճամպրուկի մեջ, — Ապուշ դյութասելուկ էր։ Ջորջն էր սովորեցրել, բայց համոզված եմ, որ նա շատ լավ էլ գիտեր, որ դա բանի պետք չէ և ուղղակի ուզում էր ծիծաղել ինձ վրա։ | ||
+ | |||
+ | :―Իսկ բո եղբայրները որ Տանից են, — հարցրեց Հարրին։ | ||
+ | :― Գրիֆինդոր, — ասաց Ռոնը, կրկին մռայլ տրամադրությամբ, ― մայրիկս ու հայրիկս էլ են Գրիֆինդորից եղել։ Չգիտեմ, թե ինչ կասեն բոլորը, եթե ես հանկարծ Գրիֆինդոր չընտրվեմ։ Չեմ կարծում, թե Ռեյվենքլոն շատ վատ կլիներ, բայց ուղղակի չեմ ուզում պատկերացնել, թե ինչ կլինի մերոնց հետ, եթե ինձ հանկարծ Սլիզերին ընտրեն։ | ||
+ | |||
+ | :― Դա այն միաբանաթյո՞ւնն է, որտեղ Վոլ... ուզում էի ասել Գիտես-թե-ովն է սովորել։ | ||
+ | :―Հա, — ասաց Ռոնը և ետ ընկավ իր նստարանի վրա բավականին մռայլ ու մտահոգ տեսքով։ | ||
+ | |||
+ | :― Տե՛ս, կարծես Բոքոնի բեղերի ծայրերը փոքր-ինչ Դեղնել են, ― ասաց Հարրին փորձելով Ռոնի մտքերը շեղել միաբանություններից։ | ||
+ | :― Իսկ ի՞նչ են անում քո մեծ եղբայրները դպրոցն ավարտելուց հետո։ | ||
+ | |||
+ | :Հարրիին անչափ հետաքրքրում էր, թե ինչով են զբաղված կախարդները հրաշագործական կրթություն ստանալուց հետո։ | ||
+ | |||
+ | :— Չարլին Ռումինիայում վիշապների կենսաձևն է ուսումնասիրում, իսկ Բիլը Գրինգոթսում է աշխատում և հիմա գործուղման Է գնացել Աֆրիկա. բանկի համար ինչ-որ գործ է անում այնտեղ, — ասաց Ռոնը, — Գրինգոթսի մասին լսել ես, չէ՞։ Մի քանի օր անդադար գրում էին «Մարգարե» օրաթերթում, բայց դժվար թե մագլների մոտ այդ թերթը կարդալու հնարավորություն լինի։ Ինչ-որ մեկը փորձել է կողոպտել Գրինգոթսի մեծ ապահովության պահոցներից մեկը։ | ||
+ | |||
+ | :Հարրին անթարթ նայեց Ռոնին։ | ||
+ | :— Իսկապե՞ս... և ի՞նչ է պատահել գողի հետ։ | ||
+ | :— Ոչ մի բան. գողերը չեն բռնվել, ահա թե ինչն է այդպիսի մեծ աղմուկ բարձրացել։ Պապան ասում է, որ գողը պետք է շատ հզոր սև ուժերի մոգ լինի, եթե համարձակվել է քիթը Գրինգոթս խոթել։ Սակայն ամենատարօրինակն այն է, որ գողերը ոչինչ չեն տարել, ա՛յ, թե ինչ։ Իհարկե բոլորն անչափ վախեցած են։ Երբ նման բան է կատարվում, մարդիկ սկսում են ամեն ինչից վախենալ։ Ո՞վ իմանա, գուցե դրա ետևում Գիտես֊թե-ովն է կանգնած։ | ||
+ | |||
+ | :Հարրին սկսեց մտքում ծանր ու թեթև անել այդ նորությունը։ Նա ինքը սկսել էր ինչ-որ անհանգստության զգալ ամեն անգամ, երբ նշվում էր Գիտես-թե-ում անունը։ Նա ենթադրեց, որ դա երևի հրաշագործական աշխարհ մտնելու նախապայմաններից մեկն էր, սակայն ինքը կնախընտրեր պարզապես Վոլդեմորթ ասել՝ առանց որևէ խորհրդավորության։ | ||
+ | |||
+ | :― Ո՞րն է քո սիրած քվիդիչի թիմը, — հարցրեց Ռոնը։ | ||
+ | :— Հը՞մ... ճիշտն ասած, ես ոչ մեկին չգիտեմ, — խոստովանեց Հարրին։ | ||
+ | :— Ինչպե՞ս թե, ― ապշահար բացականչեց Ոոնը, | ||
+ | |||
+ | :— Օ՜հ, դու դեռ կտեսնե՜ս, դա աշխարհում ամենալավ խաղն է, — և նա սկսեց ոգևորված պատմել Հարրիին խաղի կանոնների մասին, որը խաղում են չորս գնդակներով և ամեն կողմից յոթ խաղացողներով, և թե ով ինչ է անում խաղի ժամանակ։ | ||
+ | |||
+ | :Սկսեց նկարագրել այն առավել հանրահայտ խաղերը, որոնք ինքը տեսել էր իր եղբայրների հետ միասին, և թե ինչ սպորտային ցախավել կուզենար ունենալ, եթե հարուստ լիներ։ Նա արդեն նկարագրում էր խաղի ամենահետաքրքիր դրվագները, երբ խցիկի դուռը կրկին կողմ սահեց, և այս անգաճ ներս մտնողները դոդոշը կորցրած Նեվիլ անունով տղան ու Հերմիոնա Գրեյնջերը չէին։ | ||
+ | |||
+ | :Երեք տղաներ մտան ներս, որոնցից մեկին Հարրին անմիջապես ճանաչեց։ Դա այն գունատ տղան էր մադամ Մալբինի խանութից։ Այս անգամ նա Հարրիին շատ ավելի մեծ հետաքրքրությամբ էր նայում, քան Շեղաձիգ փողոցում հանդիպած ժամանակ։ | ||
+ | |||
+ | :— Ուրեմն դա ճի՞շտ է, — ասաց նա, — ամբողջ գնացքում խոսում են, որ Հարրի Փոթթերը գտնվում է այս խցիկում։ Ուրեմն այդ դո՞ւ ես Հարրի Փոթթերը։ | ||
+ | |||
+ | :— Այո, — ասաց Հարրին և նայեց մյուս երկուսին։ Նրանք բավականին ամրակազմ ու թիկնեղ տղաներ էին և անբարեհամբույր տեսք ունեին։ | ||
+ | |||
+ | :Գունատ տղայի երկու կողմերում կանգնելով, այնպիսի տպավորություն էին ստեղծում, ասես նրա թիկնապահները լինեին։ | ||
+ | :— Օ՛հ, սա Քրեբն է, իսկ սա՝ Գոյլը, — անտարբեր ասաց գունատ տղան՝ նկատելով, թե Հարրին ուր է նայում, ― իմ անունը Մալֆոյ է, Դրաքո Մալֆոյ։ | ||
+ | :Ռոնը թեթևակի հազաց, որը շատ նման էր քմծիծաղը ծածկելուն։ Դրաքո Մալֆոյը նայեց նրա վրա։ | ||
+ | |||
+ | :— Գուցե մտածեցիր, որ իմ անունը ծիծաղելի՞ է հնչում։ Կարիք չկա հարցնելու, թե դու ով ես։ Հայրս ինձ պատմել է, որ բոլոր Ուիզլիները կարմրահեր են, պեպենոտ և այնքան շատ են, որ հազիվ ծայրը ծայրին են հասցնում, որ սովից չմեռնեն։ | ||
+ | |||
+ | :Նա շրջվեց Հարրիի կողմը։ | ||
+ | |||
+ | :— Փոթթեր, դու շուտով կհասկանաս, որ որոշ մոգական ընտանիքներ շատ ավելի մեծ արժանիքներ ունեն, քան մյուսները։ :Անշուշտ, դա միայն արժանավոր մարդկանց հետ կընկերանաս։ Ես կօգնեմ քեզ, որ բոլորին ճանաչես։ | ||
+ | |||
+ | :Նա ձեռքը առաջ մեկնեց, որ Հարրիի ձեռքը սեղմի, սակայն Հարրին նրա ձեռքը չբռնեց։ | ||
+ | :— Շնորհակալություն, ես ինքս գլուխ կհանեմ, թե ով է արժանի կամ անարժան, — սառն ասաց Հարրին։ | ||
+ | :Դրաքո Մալֆոյը չկարմրեց, բայց մի վարդագույն շողք անցավ նրա այտերի վրայով։ | ||
+ | |||
+ | :— Ես քո փոխարեն զգույշ կլինեի, Փոթթեր, — ասաց նա շատ դանդաղ, — եթե, իհարկե, մի քիչ քաղաքավարություն չսովորես, վաղ թե ուշ կարժանանաս ծնողներիդ ճակատագրին։ Նրանք էլ չգիտեին, թե իրենց համար ինչն էր լավ։ Եթե շարունակես շփվել Ուիզլիների ու Հագրիդի նման թափթփուկների հետ, շատ շուտով կզգաս հետևանքները մաշկիդ վրա։ | ||
+ | |||
+ | :Հարրին ու Ռոնը երկուսով ոտքի կանգնեցին։ Ռոնի դեմքը մազերի գույնի պես կարմիր էր։ | ||
+ | :— Հապա, կրկնի՛ր ասածդ, — հրամայեց Ռոնը։ | ||
+ | :— 0՜յ, դուք պատրաստվում եք կռվե՞լ մեզ հետ, — արհամարհանքով ասաց Մալֆոյը։ | ||
+ | :— Եթե միայն անմիջապես չհեռանաք այստեղից, — ասաց Հարրին ավելի խիզախ ձայնով, քան կսպասեր ինքն իրենից, որովհետև :Քրեբն ու Գոյլը շատ ավելի ամրակազմ ու թիկնեղ էին, քան ինքն ու Ռոնը։ | ||
+ | |||
+ | :— Բայց մենք բոլորովին էլ հեռանալու ցանկության չունենք, չէ՞ տղաներ։ Մենք արդեն կերել վերջացրել ենք, ինչ ունեինք, իսկ դուք այստեղ դեռ խաղասիրության մեծ սեղան ունեք։ | ||
+ | |||
+ | :Գոյլը ձեռքը մեկնեց նստարանի վրա դրված շոկոլադե գորտերին։ Ռոնը առաջ նետվեց, բայց մինչև նա կհասցներ դիպչել անգամ Գոյլին, վերջինս մի սարսափելի աղաղակով ետ ցատկեց։ | ||
+ | |||
+ | :Բոքոն առնետը ատամներով կախվել էր նրա մատից։ Առնետի սուր ատամները մխրճվել էին Գոյլի միջնամատի հոդի մեջ։ Քրեբն ու Մալֆոյը ետ քաշվեցին, իսկ Գոյլը ոռնում էր՝ ձեռքը աջ ու ձախ թափահարելով և Բոքոնին օդի մեջ պտտեցնելով։ | ||
+ | |||
+ | :Վերջապես, Բոքոնը ծնոտները բացեց և Գոյլի մատից պոկվելով մի կողմ թռավ ու թրմփոցով խփվեց փակ պատուհանին, իսկ երեք տղաները խուճապահար դուրս փախան խցիկից։ Երևի նրանց թվաց, որ կոնֆետների մեջ ուրիշ առնետներ էլ կան թաքնված կամ երևի լսեցին միջանցքում խցիկի դռանը մոտեցող ոտնաձայները, որովհետեև նրանց փախուստից հետո մեկ վայրկյան անց ներս մտավ Հերմիոնա Գրեյնջերը։ | ||
+ | |||
+ | :— Այդ ի՞նչ էր կատարվում այստեղ, — ասաց նա ՝ նայելով հատակին թափթփված կոնֆետներին և Բոքոնին պոչից բռնած վեր բարձրացնող, Ռոնին։ | ||
+ | :— Կարծես թե ուշագնաց է եղել, — ասաց Ռոնը և մոտիկից ուշադիր զննեց Բոքոնին, — Օ՛հ, ո՜չ, աչքերիս չեմ հավատում, էս ապուշը նորից քնել է... | ||
+ | :Եվ, իսկապես, Բոքոնը կրկին խոր քնած էր։ | ||
+ | |||
+ | :— Դու Մալֆոյին ճանաչու՞մ էիր։ | ||
+ | :Հարրին նկարագրեց Մալֆոյի հետ իր ունեցած հանդիպումը Շեղաձիգ փողոցում։ | ||
+ | |||
+ | :— Ես լսել եմ նրա ընտանիքի մասին, — ասաց Ռոնը մռայլորեն, — նրանք առաջիններից էին, որ Գիտես-թե-ում անհետանալաց հետո վերադարձան մեր կողմը։ Ասացին, իբր թե իրենց դյութել էին, բայց հայրիկս բոլորովին չի հավատում։ Նա ասում է, որ Մալֆոյի հորը որևէ պատրվակ պետք էլ չէր մութ ուժերի կողմն անցնելու համար։ | ||
+ | |||
+ | :Ռոնը շրջվեց դեպի Հերմիոնան, որը դեռ կանգնած էր Խցիկի շեմին. | ||
+ | :— Ինչո՞վ կարող ենք օգտակար լինել ձեզ, օրիորդ։ | ||
+ | :— Դուք լավ կանեք շտապ հագնեք ձեր պարեգոտները։ Ես գալիս եմ շոգեքարշի մեքենավարի մոտից, և նա ինձ ասաց, որ շատ շուտով տեղ կհասնենք։ Հուսով եմ դուք այստեղ չէիք կռվում։ Մենք դեռ տեղ չենք հասել իսկ դուք արդեն գլխներիդ փորձանք եք բերում։ | ||
+ | |||
+ | :— Բոքոնն էր կռվում, ոչ թե մենք, — ասաց Ռոնը, դեմքը խոժոռելով Հերմիոնայի վրա, — Իսկ դուք միգուցե դո՞ւրս գաք այստեղից, որպեսզի մենք մեր համազգեստները հագնենք։ | ||
+ | :— Իհարկե, ինչ խոսք, ես ձեզ մոտ մտա միայն այն պատճառով, որ դրսում մարդիկ իրենց փոքր երեխաների պես էին պահում և խելագարի նման վազվզում էին միջանցքով, — ասաց Հերմիոնան նեղացած ձայնով, — իսկ քո քթին, ի միջի այլոց, ինչ-որ սև բիծ կա, եթե չգիտես։ | ||
+ | |||
+ | :Ռոնը Հերմիոնայի ետևից հայացքով կայծակներ արձակեց։ Հարրին դուրս նայեց պատուհանից։ Արդեն մթնում էր։ Հորիզոնին մոտ մուգ մորեգույն երկնքի վրա դեռ երևում էին սարերի ու անտառների կատարների ուրվագծերը։ Գնացքը կարծես դանդաղեցնում էր ընթացքը։ | ||
+ | |||
+ | :Հարրին ու Ռոնը հանեցին բաճկոնները և հագան երկար սև պարեգոտները։ Ռոնի պարեգոտը մի փոքր կարճ էր նրա հասակի համար, և լայնեզր փեշի տակից երևում էր նրա մեղ մարզական շալվարը։ | ||
+ | |||
+ | :Շոգեքարշի մեքենավարի ձայնը արձագանքի պես տարածվեց ամբողջ գնացքով. | ||
+ | :— Հոգվորթս կհասնենք հինգ րոպեից։ Բոլորին խնդրում ենք պայուսակներն ու իրերը թողնել գնացքի մեջ, դրանք ավելի ուշ կբերվեն դպրոց։ | ||
+ | |||
+ | :Հարրիի ստամոքսը կծկվեց հուզմունքից։ Նա տեսավ, որ Ռոնը նույնպես գունատվել էր պեպենների տակ։ Նրանք իրենց գրպանները լցրին մնացած կոնֆետներն ու քաղցրավենիքը և միացան միջանցքով դեպի առաջին վագոնը շարժվող ամբոխին։ | ||
+ | |||
+ | :Գնացքը դանդաղեցրեց ընթացքը և վերջապես կանգ առավ։ Բոլորը շարժվեցին դեպի դուռը և իրար ետևից դուրս եկան աղոտ լուսավորված մի փոքր կառամատույց։ Հարրին սկսեց դողալ գիշերային սառը օդից։ Հետո ուսանողների գլուխներից վեր մթության մեջ՝ օդում վեր ու վար ցատկոտելով, մի լապտեր մոտեցավ, և Հարրին լսեց մի ծանոթ ձայն. | ||
+ | |||
+ | :— Առաջին դասարանցինե՜ր... առաջին դասարանցինե՜ր, բոլորդ էս կո՜ղմը... Հա՛րրի, այստե՞ղ ես... Ամեն ինչ կարգի՞ն է։ | ||
+ | |||
+ | :Հագրիդի խոշոր մազմզոտ դեմքը փարոսի պես հայտնվեց աշակերտների գլուխներից վեր։ | ||
+ | |||
+ | :— Դե՛հ, բոլորդ իմ ետևից... Էլ չմնա՞ց առաջին դասարանցի... Էստեղ զգույշ քայլե՚ք... Ոտքերիդ տակ նայե՛ք... Առաջին դասարանցինե՜ր, իմ ետևից... | ||
+ | :Սայթաքելով ու սահելով, նրանք գնացին Հագրիդի ետևից մի բավականին նեղ ու զառիվայր արահետով։ Երկու կողմից այնքան մութ էր, որ Հարրին մտածեց, թե արահետը երևի անցնում է խիտ անտառի միջով։ Գրեթե ոչ ոք չէր խոսում։ Նեվիլը ՝ այն տղան, որը կորցրել էր իր դոդոշին, մեկ֊երկու անգամ ուժեղ փռշտաց։ | ||
+ | |||
+ | :— Մի վայրկյանից բոլորդ առաջին անգամ կտեսնեք Հոգվորթսը, — բղավեց Հագրիդը ՝ ուսի վրայով ետ նայելով, — ա՛յ, հիմա էստեղ կթեքվենք, ու... | ||
+ | :Ամբոխից լսվեց մի հիացական «Ուաա՜ու...» Նեղ արահետը հանկարծ դուրս եկավ մի մեծ սև լճի մոտ։ | ||
+ | |||
+ | :Լճի դիմացի ափին, բարձր ժայռի վրա բազմաթիվ աշտարակներով, կլոր ու բրգաձև գմբեթներով և կայծկլտող անթիվ պատուհաններով, աստղաշատ երկնքի մեջ հստակ ուրվագծված, կանգնած էր մի հսկայական անրոց։ | ||
+ | |||
+ | :— Ամեն նավակում չո՜րս հոգի... Չորս հոգուց ավելի մարդ չնստի՛ մի նավակի մեջ, — բղավեց Հագրիդը ձեռքով ցույց տալով ափին մոտ ջրի վրա հանդարտ կանգնած նավակների փոքրիկ նավատորմը։ Հարրիի ու Ռոնի ետևից նույն նավակը նստեցին Նեվիլն ու Հերմիոնան։ | ||
+ | |||
+ | :— Բոլորը տեղավորվեցի՞ն... ― բղավեց Հագրիդը, որն իր անձնական նավակն ուներ, ― Ուրեմն, ԱՌԱ՜Ջ։ | ||
+ | |||
+ | :Եվ փոքրիկ նավատորմը միանգամից առաջ շարժվեց, սահելով լճի ապակու պես հարթ մակերեսի վրայով։ Բոլորը լուռ դիտում էին երկնքի մեջ վեր խոյացող ամրոցը։ Հետզհետե ամրոցի ուրվագծերը ավելի ու ավելի էին բարձրանում նրանց գլխավերևում մինչ նավակները մոտենում էին ամրոցի տակ մթության մեջ նշմարվող լճափնյա ժայռին։ | ||
+ | |||
+ | :— Գլուխներդ իջեցրե՛ք, — բղավեց Հագրիդը, — երբ առաջին նավակները մոտեցան առափնյա ժայռին։ Բոլորը գլուխներն իջեցրին, ու նավակները նրանց առաջ տարան ուռենիների ճյուղերի վարագույրի միջով, որը ծածկում էր ժայռի մեջ թաքնված մի լայն բացվածք։ Նավակները շարունակեցին ընթանալ մի մութ թունելով և, խորանալով ամրոցի տակ, հասան յուրատեսակ ստորգետնյա նավամատույցի, որտեղ բոլորը դուրս եկան նավակներից ու կանգնեցին քարքարոտ ափին։ | ||
+ | |||
+ | :— Հո՜յ, տղա՛... Էս քո դոդոշը չի՞, — ասաց Հագրիդը, որը նավակներն էր ստուգում՝ մինչ բոլորը ափ էին դուրս գալիս։ | ||
+ | :— Թրեվո՜ր, — բղավեց Նեվիլը, երանության մեջ ձեռքերն առաջ պարզելով։ | ||
+ | |||
+ | :Հետո բոլորը արահետով մագլցեցին դեպի վեր՝ հետևելով Հագրիդի լապտերին և, վերջապես, դուրս եկան հավասար խուզված ու խոնավ խոտով ծածկված մի հարթակի վրա, ուղիղ ամրոցի ստվերի մեջ։ | ||
+ | |||
+ | :Առաջին դասարանցիների փոքրիկ ջոկատը Հագրիդի առաջնորդությամբ վեր բարձրացավ քարե աստիճաններով և խմբվեց կաղնու փայտից պատրաստված հսկայական դռան առջև։ | ||
+ | |||
+ | :— Բոլորդ էստե՞ղ եք։ Դու, տղա՛, հո դոդոշդ նորից չես կորցրել... | ||
+ | :Հագրիդը բարձրացրեց իր աժդահա բռունցքը և երեք անգամ թակեց ամրոցի դուռը։ |
11:25, 5 Ապրիլի 2013-ի տարբերակ
հեղինակ՝ Ջոան Ռոուլինգ |
Բովանդակություն
Գլուխ առաջին․ Ողջ մնացած տղան
- Բեկտենիների նրբանցբի թիվ 4 տանն ապրող տեր և տիկին Դարզլիները հպարտությամբ էին շեշտում, որ րրենք միանգամայն նորմալ մարդիկ են։ Այո՛, շատ շնորհակալ ենք արտասովոր մարդկանցից։ Ու՜մ ասես կարելի էր պատկերացնել տարօրինակ կամ առեղծվածային իրադարձությունների շրջապտույտում, միայն ո՛չ Դարզլիներին, որովհետև նրանք պարզապես խորշում էին այն ամենից, ինչն իրենց կարծիքով արտասովոր էր, հետևաբար՝ անհեթեթ և այդ իսկ պատճառով արժանի չէր ուշադրության։
- Պարոն Դարզլին շաղափներ արտադրող «Գրանինգզ» կոչվող գործարանի տնօրենն էր։ նա մի խոշոր, ցլամարմին մարդ էր, ում նկարագրելիս կարելի էր ասել, որ նա ընդհանրապես պարանոց չուներ, և դրանից նրա բեղերը ավելի երկար ու թավ տեսք էին ստանում։ Տիկին Դարզլին նիհար կին էր, հարդագույն մազերով և սովորականից գրեթե երկու անգամ ավելի երկար պարանոց ուներ, որը նրան շատ էր պետք գալիս ցանկապատերի վրայով օրն ի բուն հարևաններին լրտեսելու համար։ Դարզլիները մի փոքր տղա ունեին, անունը՝ Դադլի և, իրենց կարծիքով, Դադլիից ավելի շնորհալի ու սիրունատես երեխա աշխարհում չկար։
- Դարզլիներն ամեն ինչ ունեին, սակայն ունեին նաև մի գաղտնիք և ամենից շատ վախենում էին, որ վաղ թե ուշ որևէ մեկը կբացահայտի իրենց գաղտնիքը։ Նրանք համոզված էին, որ կխայտառակվեն, եթե մեկն ու մեկը հանգարծ իմանա իրենց ազգականներ Փոթթերների մասին։ Տիկին Փոթթերը տիկին Դարզլիի հարազատ քույրն էր, սակայն նրանք մի քանի տարի իրար չէին տեսել։ Ընդհանրապես, տիկին Դարզլին ձևացնում էր, որ ինքը ոչ մի քույր էլ չունի, որովհետև նրա քույրը և քրոջ ապաշնորհ ու ապիկար ամուսինը այնքա՜ն «ապադարզլիական» էին, որքան, թերևս, հնարավոր էր լինել։ Դարզլիները ցնցվում էին այն մտքից, թե ի՞նչ կասեն հարևանները, եթե հանկարծ Փոթթերները հայտնվեն իրենց փողոցում։ Դարզլիները գիտեին, որ Փոթթերները նույնպես մի փոքր տղա ունեն, սակայն երբեք չէին տեսել նրան։ Այս տղան, իր հերթին, ևս մեկ հիմնավոր պատճառ էր Փոթթերներից հեռու մնալու համար, որովհետև նրանք չէին ուզում, որ իրենց սիրասուն Դադլին մի այդպիսի երեխայի հետ շփվի։
- Մեր պատմությունը սկսվեց մի տաղտկալի, անձրևոտ և գորշ երեքշաբթի առավոտ, երբ տեր և տիկին Դարզլիներն արթնացան ու սկսեցին իրենց սովորական առօրյան։ Ամպամած երկինքը ոչինչ չէր նախազգուշացնում այն տարօրինակ և առեղծվածային իրադարձությունների մասին, որոնք շուտով կատարվելու էին ամբողջ երկրում։ Պարոն Դարզլին ինչ֊որ բան էր մռմռում քթի տակ՝ ընտրելով իր ամենաանդեմ ու անհետաքրքիր աշխատանքային փողկապը, իսկ տիկին Դարզլին, իր ասած յուրաքանչյար բառն ըմբոշխնելով, ինքնամոռաց պատմում էր հարևանների մասին վերջին բամբասանքները և միևնույն ժամանակ փորձում անհնարին ձայներանգներով ծղրտացող Դադլիին մի կերպ խցկել սեղանի մոտ դրված բարձր աթոռակի մեջ։ Նրանցից ոչ մեկը չնկատեց այն մեծ դարչնագույն անտառային բվին, որը թռավ անցավ պատուհանի մոտով։
- Ուղիղ ութն անց կեսին պարոն Դարզլին վերցրեց իր պայուսակը, մի համբույր ճպպացրեց տիկին Դարզլիի այտին, հրաժեշտի օդային համբույր ուղարկեց Դադլիին, որը, սակայն, տեղ չհասավ, որովհետև Դադլին կլանված էր հերթական բարձրաղաղակ բողոքի ցույցով և ճիվ֊ճղրտոցով իր բաղցր նախաճաշն էր շաղ տալիս պատերին։
- — Փոբրիկ ավազա՜կս... — ծնողական հրճվանքով քրթմնջաց պարոն Դարզլին և դուրս եկավ տանից։ Նա նստեց իր մեքենան և թիվ 4 տան ճամփուղով ետադարձով մտավ փողոց։
- Միայն փողոցի անկյունին հասնելով, նա առաջին անգամ նկատեց, որ ինչ-որ բան սովորականի պես չէր. մի կատու փողոցում նստած, քարտեզ էր ուսումնասիրում։ Մի վայրկյան պարոն Դարզլին նույնիսկ չհասկացավ էլ իր տեսածի իմաստը, հետո գլուխը արագ ետ շրջեց, որ կրկին տեսնի աչքերի առջևով անցած պատկերը։ Մի զոլավոր կատու էր կանգնած Բեկտենիների նրբանցքի անկյունում, սակայն, տեսադաշտում ոչ մի քարտեզ էլ չէր երևում։ Այդ ի՞նչ անցավ իր մտքով... Հավանաբար լույսային խաղ էր։ Պարոն Դարզլին աչքերը թարթեց և հայացքը սևեռեց կատվի վրա։ Կատուն էլ հայացքը սևեռեց պարոն Դարզլիի վրա։
- Անկյունից մինչև գլխավոր փողոց թեքվելու ամբողջ ճանապարհին պարոն Դարզլին մեքենայի ետադարձ հայելու մեջ դիտում էր կատվին։ Իսկ կատուն արդեն կարդում էր «Բեկտենիների նրբանցբ» ցուցանակը — ո՛չ, նայում էր ցուցանակին։ Կատուները չեն կարող քարտեզներ կամ ցուցանակներ կարդալ։ Բը՜ռռռ... Պարոն Դարզլին ինքն իրեն մի թեթև թափ տվեց և կատվին դուրս նետեց ուղեղից։ Քաղաք տանող ճանապարհին շաղափների մեծ պատվերից բացի նա ուրիշ ոչ մի բանի մասին այլևս չէր մտածում և հույս ուներ մի լավ գործարք կնքել այդ օրը։
- Սակայն, քաղաքի ծայրամաս մտնելիս, շաղափները միանգամից ցնդեցին նրա ուղեղից։ Քանի դեռ մեքենան սովորականի պես խրված էր ամենօրյա առավոտյան ճանապարհային խցանի մեջ, նա չէր կարող չնկատել, որ անսովոր լայնափեշ թիկնոցներ հագած, բավականին տարօրինակ տեսքով բազմաթիվ մարդիկ էին շրջում փողոցներում։ Պարոն Դարզլին տանել չէր կարող արտասովոր հագուստ կրող մարդկանց և հատկապես՝ ժամանակակից լեն-լմփոշ ոճի երիտասարդական հագուստները։ Գուցե սա էլ մի նոր հիմար մոդա Է, մտածեց նա, և մինչ մատներով թմբկահարում Էր մեքենայի ղեկը, աչքն ընկավ այդ խեղկատակներից մի քանիսի վրա, ովքեր իրեն բավականին մոտ էին կանգնած։ Նրանք կլանված ինչ-որ բան էին փսփսում։ Պարոն Դարզլին անչափ վրդովվեց այն հանգամանքից, որ նրանցից մի քանիսը բոլորովին էլ երիտասարդ չէին։ Մի տե՛ս է... Ա՛յ, այն մեկը նույնիսկ իրենից էլ տարիքով մեծ կլինի... Հապա տե՛ս, թե ի՜նչ վառ զմրուխտագույն թիկնոց է հագել... Չի՛ էլ ամաչում... Սակայն հետո պարոն Դարզլիի մտքով անցավ, որ դա երևի ինչ-որ հիմար ցույց է կամ բարեգործական միջոցառում, և որ այդ ապուշներն ակնհայտորեն հանգանակություն են հավաքում ինչ-որ բանի համար... Դեհ, իհարկե, այդպես էլ կա։ Մեքենաները շարժվեցին, և մի քանի րոպե անց պարոն Դարզլին ժամանեց «Գրանինգզ» գործարանի ավտոկայանը։ Նրա ուղեղը կրկին և վերջնականապես կենտրոնացած էր շաղափների վրա։
- Պարոն Դարզլին իններորդ հարկի իր աշխատասենյակում միշտ մեջքով դեպի պատուհանն էր նստում։ Եթե այդպես չնստեր, նրա համար, թերևս, բավականին դժվար կլիներ այդ առավոտ կենտրոնանալ շաղափների գործարքի վրա։ Այդպես նստած նա չէր տեսնում օրը ցերեկով երկնքում ետ ու առաջ սավառնող բվերին, թեև փողոցում հավաքված մարդկանց ուշադրությունն ամբողջությամբ ուղղված էր հենց այդ թռչունների վրա։ Նրանք, մատները դեպի երկինք ցցած, բերանները բաց, չէին կարողանամ աչքները կտրել մեկը մյուսի ետևից սլացող թռչուններից։ Նրանցից շատերը կյանքում երբեք, նույնիսկ գիշեր ժամանակ կենդանի բու չէին տեսել։ Ինչևէ, պարոն Դարզլին կատարելապես անխափան ու միանգամայն «անբու» առավոտ անցկացրեց։ Նա գոռգոռաց իր գործարանի հինգ աշխատողների վրա, մի քանի կարևոր հեռախոսազանգեր արեց և... կրկին գոռգոռաց։ Բավականին լավ տրամադրություն ուներ մինչև ճաշի ժամը, երբ մտքովն անցավ, որ վատ չէր լինի ոտքերը մի քիչ աշխատացնել ՝ փողոցն անցնել ու դիմացի հացաբուլկեղենի խանութից չամիչով մի բուլկի գնել։
- Նա գրեթե մոռացել էր թիկնոցավոր մարդկանց մասին, երբ հանկարծ քիթ-քթի ընդհարվեց մի խումբ թիկնոցավորների հետ հենց հացաբուլկեղենի խանութի մուտքի մոտ։ Պարոն Դարզլին դժգոհ և անբարյացակամ հայացքով ոտքից գլուխ չափեց նրանց։ Չգիտես ինչու, այդ թիկնոցավորները նրան կատաղության աստիճանի նյարդայնացնում էին։ Այս խումբը նույնպես կլանված ինչ-որ բան էր փսփսում։ Եվ, ի զարմանս իրեն, հանգանակության նույնիսկ մեկ գավաթ կամ տուփ էլ աչքովը չընկավ։ Թղթե տոպրակով մի խոշոր բուլկի ձեռքին բռնած վերադառնալիս, թիկնոցավորների կողքով անցնելու պահին, նրանց խոսակցությունից մի քանի բառեր հասան պարոն Դարզլիի ականջին.
- — Փոթթերնե՚րը... Հա՛, հենց այդպես էլ եղել է...
- — Ե՛ս էլ եմ լսել...
- — Ասում են, որ նրանց որդի Հարրին...
- Պարոն Դարզլին սառույց կտրեց։ Վախը կայծակի պես անսպասելի շանթահարեց նրան։ Նա շրջվեց շշնջացողների կողմը, կարծես ինչ-որ բան էր ուզում ասել, բայց ընկրկեց։
- Պարոն Դարզլին կտրեց անցավ ճանապարհը, շտապ բարձրացավ իր աշխատասենյակը, քարտուղարուհու վրա փնչացրեց, որ իրեն չանհանգստացնեն, ձեռքն առավ հեռախոսափողը և գրեթե հավաքել էր տան հեռախոսի համարը, երբ միտքը փոխեց։ Նա հեռախոսափողը դրեց տեղը և, բեղերը շոյելով, սկսեց մտածել... «Այս ի՞նչ եմ անում ես... Մի՞թե կարելի է այսքան հիմար լինել։ Փոթթեր անունը մի առանձնահատուկ կամ հազվագյուտ անուն չէ։ Ամենայն հավանականությամբ, Փոթթեր անունը կրող բազմաթիվ մարդիկ կան և, բնականաբար, Փոթթեր անունով շատերը կլինեն, որ Հարրի անունով էլ տղա կունենան։ Ապա մի լավ մտածիր, նույնիսկ համոզված էլ չես, որ զարմիկիդ անունը Հարրի է։ Նույնիսկ երբևէ չես էլ տեսել նրան։
- Իրականում նրա անունը կարող է Հարրի էլ չլինել, հնարավոր է, որ Հարվի է կամ Հարոլդ։ Ի՞նչ կարիք կա տիկին Դարզլիին անհանգստացնել... Խեղճը միշտ այնքա~ն է վրդովվում քրոջ մասին որևէ հիշատակումից։ Եվ բոլորովին էլ չի կարելի մեղադրել նրան... եթե ես նման քույր ունենայի... բայց ինչևէ, այդ թիկնոցավորները...»
- Պարոն Դարզլիի համար կեսօրից հետո չափազանց դժվար եղավ կենտրոնանալ շաղափների վրա, և երբ ժամը հինգին նա վերջապես դուրս էր գալիս շենքից, դեռևս այնքան անհանգիստ ու մտազբաղ էր, որ հենց շքամուտքի մոտ ճակատ առ ճակատ ընդհարվեց մի անծանոթի հետ։
- — Ներեցեք, — գռմռաց նա, մինչ նիհարիկ ծերուկը ՝ հարվածից հավասարակշռությունը կորցրած, փորձում էր ոտքի վրա կանգնած մնալ։ Միայն մի քանի վայրկյան անց պարոն Դարզլին վերջապես նկատեց, որ ծերուկի հագին վառ մանուշակագույն թիկնոց էր։ Ծերուկը բոլորովին էլ վրդովված չէր երևում այն հանգամանքից, որ ինքը քիչ էր մնում հասակով մեկ գետնին փռվեր ցլամարմին մի մարդու անուշադրության պատճառով։ Ընդհակառակը, ծերուկի դեմքը ծաղկեց շողշողուն ժպիտով և, անցորդներին ակամա շրջվել ստիպող, բարալիկ, սուր ձայնով նա ասաց.
- — Ոչինչ-ոչինչ, սիրելիս, այսօր ոչ մի բան չի կարող փչացնել տրամադրությունս։ Ուրախացի՛ր, բարեկամս, չէ՞ որ Գիտես-թե-ովը վերջապես հեռացել է մեր աշխարհից։ Նույնիսկ քեզ նման մագլները պետք է վայելեն այս երջանի՜կ, այս երջանկագա՜յն օրը...
- Եվ ծերուկը գրկեց պարոն Դարզլիին, ճակատը սրտանց խփեց նրա հաստափոր մարմնի ուղիղ մեջտեղին ու հեռացավ։
- Պարոն Դարզլին քար կտրած, կանգնած մնաց տեղում։ Լրիվ անծանոթ մի մարդ հենց նոր ամբողջ փողոցի առաջ գրկեց իրեն, կարծես դա քիչ էր, առանց որևէ հիմնավոր պատճառի իրեն «մագլ» անվանեց, ինչ էլ որ դա նշանակեր... Նա շլացած էր։ Պարոն Դարզլին շտապեց նստել իր մեքենան և շարժիչն աշխատացնելով, ուղղվեց դեպի տուն։
- Անբացատրելի տագնապի մեջ նա մի հեռավոր հույս էր փայփայում, որ ինքն ինչ-որ անիրական բաներ է երևակայում, և որ այդ ամենը ինքն է իրեն ներշնչում։ Նախկինում երբեք նման բան չէր անցել նրա մտքով, որովհետև նա, ընդհանրապես, ո՛չ երևակայություն ուներ, ո՛չ էլ հավանություն էր տալիս ուրիշների մոտ երևակայության դրսևորմանը։
- Մինչ նա իր մեքենայի քիթը մտցնում էր թիվ 4 տան ճամփուղին, առաջին հերթին աչքովն ընկավ, և դա բնավ չբարձրացրեց նրա տրամադրությունը, նույն զոլավոր կատուն, որին նկատել էր դեռևս առավոտյան։ Այժմ կատուն նստած էր նրանց պարտեզի ցածր պարսպի վրա։ Պարոն Դարզլին համոզված էր, որ դա առավոտյան իր տեսած կատուն էր։ Այս կատվի աչքերի շուրջը՝ շրջանակի պես հավասարաչափ տեղավորված, ճիշտ նույնպիսի մուգ բծեր կային, ինչ առավոտյան հանդիպած կատվի մոտ։
- — Փը՚շտ... — ասաց պարոն Դարզլին բարձրաձայն։
- Կատուն տեղից չշարժվեց։ Պարզապես կշտամբող հայացքով խիստ նայեց ուղիղ նրա վրա։ «Արդյոք սա նորմալ կատվային վարքագի՞ծ է». — մտածեց պարոն Դարզլին և, մեծ ջանքերով ինքն իրեն հավաքելով, ներս մտավ տուն։ Նա հաստատակամորեն մտադիր էր դեռևս ոչինչ չասել տիկին Դարզլիին։
- Տիկին Դարզլին մի գեղեցիկ, «նորմալ» օր էր անցկացրել։ Ճաշի ժամանակ նա պարոն Դարզլիին պատմեց տիկին Ձախ-կողմի֊հարևանահու կյանքի ու նրա դստեր հետ կապված բոլոր հոգսերի մասին և ուրախ֊ուրախ հայտարարեց, որ Դադլին նոր բառեր Է սովորել ՝ չի՛ կարելի։ Պարոն Դարզլին փորձում էր իրեն սովորականի պես պահել։ Վերջապես, Դադլիին համատեղ ջանքերով անկողին պառկեցրին, և նա հյուրասենյակ վերադարձավ ճիշտ այն պահին, երբ հեռուստացույցով հաղորդում էին երեկոյան վերջին լուրերը։
- — Բնագիտական առեղծված... թռչնագետներն այսօր ամբողջ երկրում տարօրինակ վարքագիծ են նկատել բուերի մոտ։ Թեև բուերը սովորաբար որսի են ելնում գիշերով և շատ հազվադեպ են հանդիպում ցերեկային ժամերին, այդուհանդերձ, այսօր արևածագից հետո ամբողջ երկրում նկատվել են տարբեր ուղղություններով սավառնող հարյուրավոր թռչուններ։ Փորձագետները դեռևս չեն կարող պատասխանել այս առեղծվածը բացատրող հարցին, թե ինչո՞ւ են երկրի բուերը հանկարծ փոխել իրենց կենսաբանական ժամացույցը, — այդ պահին լուրերի հաղորդավարը հեռուստադիտողներին մի ձյունափայլ ժպիտ նվիրեց։
- — Իսկապես, առեղծվածային է... Այժմ խոսքը տալիս եմ Ջիմ ՄըՔ Գաֆինին ՝ եղանակի տեսության համար։ Ի՞նչ կասես, Ջի՛մ, կշարունակվի՞ այս գիշեր բուերի տարածքային տեղաշարժը։
- — Բարի երեկո, Թեդ, — ասաց եղանակի տեսության հաղորդավարը, — ճիշտն ասած, դժվար թե կարողանամ այդ առեղծվածը բացատրող որևէ բան ասել, սակայն պետք է տեղեկացնեմ, որ այսօր ամբողջ երկրում միայն բվերը չէ որ տարօրինակ, առեղծվածային վարքագիծ են դրսևորել։ Մեր հեռուստադիտողները Քենտից, Յորբշիրից և Դանդիից ամբողջ օրը զանգահարել են խմբագրություն, որպեսզի հայտնեն, որ իմ երեկվա խոստացած անձրևի փոխարեն այսօր նկատվել է... ընկնող աստղերի տեղատարափ։ Ամենայն հավանականությամբ, այս երևույթը կարելի է բացատրել միայն այն ենթադրությամբ, որ որոշ բնակավայրերում մարդիկ ժամանակից շուտ են սկսել գիշերային հրավառությունների ամենամյա տոնակատարությունը։ Բարեկամնե՛ր, հիշեցնում եմ, որ այդ տոնը միայն եկող շաբաթ է լինելու։ Սակայն այս գիշեր, վերջապես, կարող եմ հորդառատ անձրև խոստանալ ձեզ։
- Պարոն Դարզլին բարկացած նստած մնաց իր բազկաթոռի մեջ։ Ընկնող աստղեր ամբողջ Բրիտանիայու՞մ... Ցերեկով թռչող բվե՞ր... Առեղծվածային թիկնոցավոր մարդիկ փողոցներու՞մ... Եվ շշուկնե՜ր, շշուկնե՜ր Փոթթերների մասին...
- Տիկին Դարզլին հյուրասենյակ մտավ՝ ձեռքին երկու գավաթ թեյ։
- Ո՜չ, սա լավ բան չէ։ Բնավ լավ չէ... Նա ինչ-որ բան պետք է ասի կնոջը։ Պարոն Դարզլին անհանգիստ մաքրեց կոկորդը։
- — Ըհ-հը՚մ... Պետունիա, հոգյակս, ինչքան գիտեմ դու վերջերս քրոջիցդ ոչ մի լուր չես ունեցել, չէ՞։
- Ինչպես և սպասում էր, տիկին Դարզլին վրդովված և անհանդուրժող տեսք ընդունեց։ Ի վերջո, նրանք սովորաբար ձևացնում էին, որ տիկին Դարզլին ոչ մի քույր էլ չունի։
- — Ո՛չ, — կտրուկ պատասխանեց նա, — ի՞նչու ես հարցնում...
- — Ծիծաղելի բաներ են ասում լուրերում, — կմկմաց պարոն Դարզլին. — Դե՜հ... ինչ-որ բվե՜ր... ընկնող աստղե՜ր... իսկ քաղաքում այսօր բազմաթիվ տարօրինակ տեսքով մարդիկ էին շրջում։
- — Հետո ինչ, — կտրեց տիկին Դարզլին։
- — Ես էլ պարզապես մտածեցի, միգուցե... դա ինչ-որ կապ ունի... դե՜հ... գիտես... նրա շրջապատի հետ։
- Տիկին Դարզլին մի կում թեյ ֆռթացրեց քիպ կոճկված շրթունքներով։ Պարոն Դարզլիի մտքերը խառնակորույս վազվզում էին ՝ արդյոք համարձակությունը կբավարարր՞, որ կնոջը պատմի իր լսած Փոթթեր անվան մասին։ Վերջապես նա որոշեց, որ չի բավարարի և կարողացածին չափ անտարբեր ձայնով ասաց.
- ― Նրանց որդին երևի Դադլիի տարիբին կլինի, չէ՞, հոգյակս։
- ― Այո, թերևս... - ասաց տիկին Դարզլին սառցասղոց ձայնով։
- ― Ըը~հ... կարծեմ անունը Հովարդ Էր... եթե չեմ սխալվում։
- ― Հարրի... զզվելի, տարածված անուն, եթե շատ ես ուզում իմանալ։
- ― Աա՜հ... - ասաց պարոն Դարզլին՝ զգալով, որ սիրտը վաղուց կրունկներից ցած Է անցել և չգիտես թե ուր Է շարունակում ընկնել։ ― Ըը~մ... ես քեզ հետ միանգամայն համաձայն եմ։
- Նա այլևս ոչ մի բառ չասաց մինչև ննջասենյակ բարձրանալը։ Եվ մինչ տիկին Դարզլին լողասենյակում Էր, պարոն Դարզլին հենվեց իրենց ննջարանի պատուհանի գոգին և նայեց ներքև՝ տան առջև փռված սիզամարգին։ Կատուն դեռ նստած Էր ցածր պարսպի վրա։ Կենդանին կենտրոնացած հայացքը սևեռել Էր դեպի Բեկտենիների նրբանցքի սկիզբը, ասես ինչ որ բանի Էր սպասում։
- Այդ ինչե՞ր է ինքն իրեն երևակայում։ Ինչպե՞ս կարող Է այս ամենը ինչ֊որ առնչության ունենալ Փոթթերների հետ։ Իսկ եթե անի՞... Իսկ եթե բացահայտվի", որ իրենք ազգակցական կապ ունեն մի զույգ... Դեհ, հերի՛ք եղավ... Նրա ուղեղն այլևս չի կարող դիմանալ այդ ճնշմանը...
- Դարզլիներն անկողին մտան։ Տիկին Դարզլին անմիջապես քնեց, բայց պարոն Դարզլին անքուն պառկած՝ օրվա պատահածն Էր մտքում ծանր ու թեթև անում։ Քնելուց առաջ նրա վերջին սփոփիչ միտքն այն էր, որ, նույնիսկ եթե Փոթթերներն ինչ֊որ կապ ունեն այս բոլոր առեղծվածային երևույթների հետ, միևնույն Է, նրանք ոչ մի հիմք և իրավունք չունեն իրեն ու տիկին Դարզլիին այդ պատմությունների մեջ խառնելու համար։ Փոթթերները շատ լավ գիտեն, թե ինքն ու Պետունիան ինչ են մտածում նրանց ու նրանց նմանների մասին... Պարզապես անհնար Է պատկերացնել, որ ինքն ու Պետունիան կարող են որևէ առնչություն ունենալ կատարվող իրադարձությունների հետ։ Նա հորանջեց ու կողքի շուռ եկավ. «Աաաա՜֊ըը-ահ... Այդ ամենը ոչ մի կերպ չի կարող առնչվել մեզ հետ», ― մտածեց նա։
- Սակայն նա չարաչար սխալվում էր։
- Մինչ պարոն Դարզլին դանդաղ ընկղմվում էր անհանգիստ քնի մեջ, պարտեզի ցածր պարսպի վրա նստած կատուն քնկոտության ոչ մի նշան ցույց չէր տալիս։ Նա նստած էր անշարժ արձանի նման՝ աչքերն անթարթ սևեռած դեպի Բեկտենիների նրբանցքի հեռավոր անկյունը։ Կատուն նույնիսկ չցնցվեց էլ՝ ո՛չ այն ժամանակ, երբ մի մեքենայի դուռ շրխկոցով փակվեց հարևան փողոցում, ո՛չ էլ՝ երբ երկու բվեր թռան անցան փողոցի վրայով։
- Գրեթե կեսգիշեր էր, երբ կատուն վերջապես տեղից շարժվեց։
- Մի մարդ հայտնվեց փողոցի հեռավոր անկյունում, ուր սևեռուն նայում էր կատուն։ Մարդն այնքան հանկարծ ու անձայն հայտնվեց, որ կարելի էր կարծել պարզապես գետնի տակից բուսնեց։ Կատվի պոչը կլորվեց, իսկ աչքերը նեղացան։
- Այս մարդու նման մեկ ուրիշ արարած նախկինում երբեք չէր անցել Բեկտենիների նրբանցքով։ Նա բարձրահասակ էր, նիհար և շատ ծեր՝ դատելով արծաթափայլ մազերից ու մորուքից, որոնք այնքան երկար էին, որ հասնում էին մինչև գոտկատեղը և մտնում գոտու տակ։ Նրա հագին երկար, լայնափեշ ու լայնաթև պարեգոտ էր, ուսերին՝ մինչև կոճերը հասնող ու գետինն ավլող վառ մորեգույն թիկնոց, իսկ ոտքերին ՝ ճարմանդներով երկարաճիտ, բարձրակրունկ կոշիկներ։ Նրա կապույտ աչքերը պարզ էին ու վառվռուն և շողշողում էին կիսալուսնաձև ապակիներով ակնոցի տակից, իսկ քիթը երկար էր, արծվակտուց և ասես ժամանակին ամենաքիչը երկու տեղից ջարդված լիներ։ Այս մարդու անունը Ալբուս Դամբլդոր էր։
- Ալբուս Դամբլդորին բնավ չէր հուզում, ալն հանգամանքը, որ ինքը հենց նոր ժամանել էր մի փողոց, որտեղ իր հետ կապված ամեն ինչ՝ սկսած անունից մինչև երկարաճիտ կոշիկները, ողջունելի չէր։ Նա զբաղված էր իր բազմածալք թիկնոցի մեջ ինչ-որ բան փնտրելով։ Սակայն, կարծես միանգամայն իրազեկ էր, որ իրեն դիտում են, որովհետև հայացքը հանկարծ կտրուկ բարձրացրեց ուղիղ կատվի վրա, որը փողոցի մյուս ծայրից սևեռուն նայում էր իրեն։ Ինչ-որ պատճառով կատվի տեսքը նրան շատ զվարճացրեց։ Նա քմծիծաղ տվեց ու շշնջաց.
- — Կարելի էր կռահել։
- Վերջապես նա գտավ այն, ինչը փնտրում էր իր թիկնոցի գրպանում։ Դա մի արծաթյա վառիչ էր։ Նա չրխկոցով բացեց վառիչի կափարիչը, բարձր պահեց օդի մեջ և մեկ անգամ ճրթացրեց։ Փողոցի մոտակա լապտերը մեղմ ֆսսոցով մարեց։ Նա կրկին ճրթացրեց վառիչը, և հաջորդ լապտերն առկայծեց ու անհետացավ մթության մեջ։ Տասներկու անգամ նա ճրթացրեց իր անջատիչ֊վառիչը, և ամբողջ փողոցում միակ լույսերը մնացին հեռվում առկայծող երկու փոքրիկ կանաչ կետիկները, որոնք նրան դիտող կատվի աչքերն էին։ Եթե այդ պահին մեկն ա մեկը, նույնիսկ ամենատես տիկին Դարզլին, փողոցի տներից որևէ մեկի պատուհանից դուրս նայեր, ապա բացարձակապես ոչինչ չէր տեսնի, այն ամենից, ինչ կատարվում էր փողոցի սալապատ մայթի վրա։ Դամբլդորն իր անջատիչ֊վառիչը նորից գցեց թիկնոցի ծալքերի մեջ և քայլեց փողոցն ի վար դեպի թիվ 4 տունը։ Հասնելով տանը, նա տեղավորվեց պարտեզի ցածր պարսպի վրա՝ կատվի կողքին։ Մի պահ անց՝ առանց վերջինիս կողմը գեթ մեկ անգամ նայելու, նա բարձրաձայն ասաց.
- — Չէի սպասում, որ կհանդիպեմ ձեզ այստեղ, պրոֆեսոր Մըք Գոնագալ։
- Դամբլդորը ժպտալով շրջվեց դեպի զոլավոր փիսոն, սակայն կատուն անհետացել էր։ Կատվի փոխարեն նրա ժպիտին արժանացավ բավականին խստաշունչ տեսքով մի կին, որը քառակուսի մուգ շրջանակներով ակնոց էր կրում, ճիշտ նույն ուրվագծով, ինչ կատվի աչքերի շուրջը եղած մուգ բծերն էին։ Այդ կնոջ հագին նույնպես թիկնոց կար՝ վառ զմրուխտագույն։ Նրա սև մազերը ետ էին սանրված ու հավաքված ամուր կապի մեջ։ Ակնհայտորեն, կինը ինչ֊որ բանից դժգոհ էր։
- — Այդ ինչպե՞ս իմացաք, որ ես եմ, — հարցրեց նա։
- — Թանկագին պրոֆեսոր, կյանքումս դեռ չէի տեսել արձանի պես այդքան անշարժ նստած կատվի։
- — Իհարկե, արձան կդառնաս, եթե ամբողջ օրն աղյուսե պատի վրա նստած լինես, — նեղսրտած ձայնով ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը։
- — Ամբողջ օրը՞... Մինչդեռ կարող էիք միանալ տոնակատարություններին։ Ես երևի մի տասնյակ երեկույթ ու խնջույք տեսա այստեղ գալուս ճանապարհին։
- Պրոֆեսոր Մըք Գոնագալը բարկացած փնչացրեց.
- — Դեհ, իհարկե՜... Բա ո՜նց... Թող բոլո՛րն ուրախանա՜ն... — ասաց նա անհամբերությամբ և կշտամբանքով, — սակայն, անշուշտ, ոչ մեկի մտքով իսկ չի անցնում, որ կարելի է առնվազն փոքր-ինչ զգույշ լինել... Ի՞նչ կարիք կա... Նույնիսկ մագլներն են նկատել, որ ինչ-որ բան է կատարվում, նույնիսկ նրանց լուրերում էին այսօր դրա մասին խոսում։
- Նա գլուխը կտրուկ շրջեց Դարզլիների հյուրասենյակի մութ պատուհանի ուղղությամբ։
- — Ես այնտեղից լսեցի... Բվերի երամնե՜ր, ընկնող աստղերի տեղատարա՜փ... Դեհ, ի վերջո, հո ապուշ չե՞ն։ Նրանք ուղղակի չէին կարող ինչ֊որ բան չնկատել։ Ընկնող աստղեր ամբողջ Քենտում... Խնդրե՛մ... Գրազ կգամ, որ Դիդալուս Դիգլի գործն է։ :Նա միշտ էլ հայտն՛ի է եղել ուղեղի ծալքերի հարթությամբ։
- — Չի կարելի մեղադրել նրանց, - մեղմ ժպտալով ասաց Դամբլդորը, - կարելի Է ասել, որ վերջին տասնմեկ տարիների ընթացքում տոնելու շատ քիչ բան ենք ունեցել։
- — Գիտեմ, - ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը նյարդայնացած, - բայց դա չի նշանակում, որ բոլորը պետք Է գլուխները կորցնեն։ Մարդիկ իրենց թույլ են տալիս օրը ցերեկով փողոցներում անզգուշաբար ֆռֆռալ լ լուրեր տարածել առանց նույնիսկ հոգ տանելու մագլական հագուստ կրելու մասին։
- Այստեղ նա մի խեթ հայացք նետեց Դամբլդորի վրա, կարծես հույս ուներ, վերջապես, ինչ֊որ բան լսել նրանից, սակայն Դամբլդորը լուռ Էր, և պրոֆեսոր Մըք Գոնագալը շարունակեց.
- — Լավ կլինե՞ր, արդյոք, եթե հենց նույն օրը, երբ Գիտեք-թե-ովը վերջապես անհետացել է, մագլները կռահեին մեր գոյության մասին։ Հուսով եմ, որ նա իսկապես անհետացել Է... Դամբլդոր, այդպես է, չէ՞։
- — Այդպես է երևում, — ասաց Դամբլդորը. — անշուշտ, պետք է շնորհակալ լինենք նախախնամությանը։ Կիտրոնի մարմելադ կուզե՞ք։
- — Ի՞նչ։
- — «Լեմոն-շերբեթ» ՝ կիտրոնի շաքարած շերտիկ։ Դա իմ սիրած մագլական քաղցրավենիքն Է։
- — Ոչ, շնորհակալ եմ, — ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը այնպիսի չոր տոնով, ասես ձայնի ելևէջով իսկ ուզում էր ասել, որ :ժամը պատեհ չէ կիտրոնի շաքարած շերտիկով հյուրասիրվելու համար։
- — Ինչպես ասացի, նույնիսկ թեև Գիտեք-թե-ովն այլևս չկա...
- — Թանկագին պրոֆեսոր, առնվազն ձեզ նման սթափ ու ողջամիտ անձնավորությանը կարող է նրան իր անունով կոչել։ Այդ ամբողջ «Գիտեք–թե–ով»–ային դատարկաբանությունը վաղուց արդեն ձանձրացրել է ինձ։ Տասնմեկ տարի շարունակ փորձում եմ համոզել մարդկանց, որ նրան իր անունով կոչեն՝ Վոլդեմորթ։
- Պրոֆեսոր Մըք Գոնագալը ցնցվեց, սակայն Դամբլդորը, որը զբաղված էր կիտրոնի երկու շերտիկ իրարից անջատելով, կարծես, չնկատեց։
- — Ի՞նչ կարիք կա ամեն ինչ այդքան բարդացնել՝ շարունակելով նրան «Գիտեք-թե֊ով» անվանել։ Երբեք ոչ մի հիմնավոր պատճառ չեմ տեսել Վոլդեմորթի անունը բարձրաձայն ասելուց այդքան վախենալու համար։
- — Ես գիտեմ, որ դուք երբեք չեք վախեցել նրանից, ― ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը միաժամանակ և՛ հիացական, և՛ սրտնեղած տոնով, — բայց դուք ուրիշ եք։ Բոլորը գիտեն, որ դուք միակն եք, ումից Գիտեք-թե... թու՛հ... դե՛հ լավ, ուրեմն... Վոլդեմորթը վախենում էր։
- — Քծնում եք ինձ, թանկագին պրոֆեսոր, ― ասաց Դամբլդորը հանգիստ ձայնով. ― Վոլդեմորթն այնպիսի զորություն ուներ, որին ես երբեք չեմ հասնի։
- — Միայն այն պատճառով, որ դուք չափազանց... հը՛մ... ազնվաբարո եք այդ ուժերն օգտագործելու համար։
- — Բարեբախտաբար այստեղ մութ է։ Ես չէի կարմրել այն օրվանից ի վեր, ինչ մադամ Պոմֆրին ասաց, որ շատ է հավանում ճագարի մորթուց իմ նոր ձմեռային ականջակալները։
- Պրոֆեսոր Մըք Գոնագալը մի ծակող հայացք նետեց Դամբլդորի վրա և ասաց.
- — Բվերը ոչինչ են համեմատած այն լուրերի հետ, որ սավառնում են ամենուրեք։ Գիտե՞ք, թե բոլորն ինչ են ասում նրա անհետանալու մասին, գիտե՞ք, թե ինչն է, ասում են, ի վերջո կանգնեցրել նրան։
- Կարծես պրոֆեսոր Մըք Գոնագալը վերջապես հասել էր այն կարևոր նորությունը քննարկելու պահին, ինչի համար ամբողջ օրը անշարժ նստած էր եղել աղյուսե սառը և չոր պատի վրա։ Ո՛չ որպես կատու, ո՛չ էլ որպես կին, նա Դամբլդորին այդքան սևեռուն և շաղափող հայացքով դեռևս չէր նայել։ Ակնհայտ էր, որ նա չէր պատրաստվում հավատալ բոլորի ասածներին, մինչև Դամբլդորն անձամբ նրան չհայտներ, որ դա ճշմարիտ էր։ Իսկ Դամբլդորն այդ պահին կիտրոնի մի նոր շերտիկ էր հանում տոպրակից և չպատասխանեց նրան։
- ― Ասում են, ― շարունակեց նա, ― որ անցած գիշեր Վոլդեմորթը հայտնվել էր Գոթրիկի անտառուտում, ուր եկել էր :Փոթթերներին գտնելու համար։ Ասում են, որ Լիլի և Ջեյմս Փոթթերները... որ... որ... որ նրանք մեռած են։
- Դամբլդորը գլուխը կախեց։ Պրոֆեսոր Մըք Գոնագալի շունչը կտրվեց։
- ― Լիլին ու Ջեյմսը... Հավատս չի գալիս... Ուղղակի չեմ ուզում հավատալ... Ա~խ, Ա՚լբուս...
- Դամբլդորը ձեռբը մեկնեց ու մեղմ շոյեց նրա ուսը։
- ― Գիտեմ... գիտեմ... - ասաց նա ծանր շնչելով։ Պրոֆեսոր Մըք Գոնագալը շարունակեց բեկբեկուն,
դողդողացող ձայնով.
- ― Դա դեռ բոլորը չէ։ Ասում են, որ նա փորձել է սպանել նաև Փոթթերների փոքրիկին՝ Հարրիին, բայց... չի կարողացել։ Նա չի կարողացել սպանել մի փոքր երեխայի։ Ոչ ոք չգիտի, թե դա ինչպես է եղել, բայց ասում են, որ, երբ Վոլդեմորթը չի կարողացել սպանել Հարրի Փոթթերին, նրա հզորությունը ինչ֊որ ձևով կորել է, հօդս է ցնդել, և ահա թե ինչու է նա անհետացել։
- Դամբլդորը մռայլ գլխով արեց։
- ― Ու... ուրեմն դա ճի՞շտ է, — կակազեց պրոֆեսոր Մըք Գոնագալը, ― Այն ամենից հետո, ինչ արեց այդ ոճրագործը... այն բոլոր չարանենգ սպանություններից հետո... նա չի կարողացել հաղթել մի փոքր տղայի"... Դա պարզապես անհավատալի է... Ինչե՜ր են արվել նրան կանգնեցնելու համար... Սակայն ինչպե՞ս, ի սեր աստծո, ինչպե՞ս է Հարրին կարողացել ողջ մնալ։
- ― Մենք կարող ենք միայն կռահել, — ասաց Դամբլդորը, ― և գուցե երբեք էլ ճշմարտությունը չիմանանք։
- Պրոֆեսոր Մըք Գոնագալը մի ժանյակավոր թաշկինակ հանեց և ակնոցի տակ չորացրեց աչքերը։ Դամբլդորը ծանր շնչեց, թիկնոցի ծալքերից հանեց գրպանի մի հսկայական ոսկյա ժամացույց և զննեց այն։ Դա մի շատ հին ժամացույց էր։ Թվացույցի վրա տասներկու սլաքներ կային և ոչ մի թիվ։ Թվերի փոխարեն փոքրիկ մոլորակներ էին շարժվում թվացույցի շրջանագծով։ Թերևս, Դամբլդորի համար դա ինչ֊որ իմաստ ուներ, որովհետև նա ժամացույցը ետ դրեց գրպանը և ասաց.
- ― Հագրիդն ուշանում է։ Ի միջի այլոց, ենթադրում եմ, որ այդ նա է ձեզ ասել, թե ես որտեղ եմ լինելու։
- ― Այո, — ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը. — և ես հուսով եմ, որ հիմա դուք ինձ վերջապես կասեք, թե ինչու եք հենց այս տեղն ընտրել՝ այսօր այս ժամին լինելու համար։
- ― Ես այստեղ եկել եմ, որպեսզի Հարրիին իր մորաքրոջ տուն բերեմ։ Այժմ դա նրա ունեցած֊չունեցած միակ ընտանիքն է։
- ― Ուզում եք ասել... Ո՜չ, դուք չե՛ք կարող նկատի ունենալ այստեղ ապրող մարդկանց, ― ճչաց պրոֆեսոր Մըք Գոնագալը՝ վեր ցատկելով և մատնացույց անելով թիվ 4 տունը, ― Դա՛մբլդոր, դուք չե՛ք կարող այդպես անել։ Ես ամբողջ օրը հետևել եմ նրանց։ Աշխարհում թերևս չգտնվեն մեզնից այդբան տարբեր ևս երկու մարդ։ Եվ հետո, նրանք էլ տղա ունեն, ես տեսա, թե ինչպես էր այդ... այդ երեխան ամբողջ փողոցով մեկ ծղրտում և մորը քացիներ տալիս քաղցրավենիքի համար։ Եվ Հարրի Փոթթերը պետք է ապրի այստե ղ, սրանց հե՞տ։
- ― Սա նրա համար առայժմ լավագույն տեղն է, ― ասաց Դամբլդորը հաստատակամորեն, ― մորաքույրը և մորաքրոջ ամուսինը կկարողանան ամեն ինչ բացատրել նրան, երբ մեծանա։ Ես նրանց մի նամակ եմ գրել։
- ― Նամա՞կ, ― կրկնեց Պրոֆեսոր Մըք Գոնագալը թույլ ձայնով և, նորից նստելով պարսպին, ասաց, ― Ա՚լբուս, դուք իսկապե՞ս կարծում եք, որ կարելի է ամեն ինչ բացատրել մի նամակով։ Այս մարդիկ նրան երբեք չեն հասկանա։ Նա արդեն հանրահայտ է և շուտով առասպել է դառնալու։ Ես չեմ զարմանա, եթե այս օրը պատմության մեջ մնա որպես «Հարրի Փոթթերի օր»։ Հարրիի մասին գրքեր են գրվելու, մեր աշխարհում ամեն երեխա իմանալու Է նրա անունը։
- ― Ճշմարիտ եք ասում, ― ասաց Դամբլդորը, լրջորեն նայելով իր կիսալուսնաձև ապակիներով ակնոցի վրայով, ― և դա միանգամայն բավական է ցանկացած տղայի գլուխը պտտեցնելու համար, հանրահայտ՝ նույնիսկ քայլել և խոսել սովորելուց առաջ, հանրահայտ՝ մի բանի համար, որն ինքը նույնիսկ չի էլ հիշելու։ Մի՞թե չեք տեսնում, թե ինչքան ավելի լավ կլինի, եթե նա այդ ամենից հեռու մեծանա, բանի դեռ բավականաչափ չի հասունացել ամեն ինչ ճիշտ ընկալելու և ընդունելու համար։
- Պրոֆեսոր Մըք Գոնագալը բերանը բացեց, որպեսզի ինչ֊որ բան ասի, սակայն միայն օդ կուլ տվեց և, վերջապես, ցածր ձայնով ասաց.
- ― Դուք ճիշտ եք, իհարկե։ Բայց ինչպե՞ս է տղան այստեղ հասնելու, ― Պրոֆեսոր Մըք Գոնագալը մի բննախույզ հայացք նետեց Դամբլդորի թիկնոցին, ասես կասկածում Էր, որ նա Հարրիին թաքցրել էր ինչ֊որ տեղ իր թիկնոցի ծալքերում։
- ― Հագրիդն Է նրան բերելու։
- ― Կարծում եք Հագրիդին կարելի՞ է նման կարևոր գործ վստահել։
- ―.Ես Հագրիդին կյանքս էլ կվստահեմ։
- ― Ես չեմ ուզում ասել, որ նրա սիրտը ճիշտ տեղում չէ կամ որ նա նվիրված ու հավատարիմ չէ, ― ասաց պրոֆեսոր Մըք Գոնագալը դժկամությամբ, ― բայց չեք կարող չընդունել, որ նա անփույթ է։ Նա սովորություն ունի... Սա ի՞նչ ձայն է...
- Մի խուլ գվվոց խախտեց շրջակայքի լռությունը։ Գվվոցը հետզհետե աճեց ու, մինչ նրանք նայում էին փողոցն ի վար՝ լույսի որևէ շողք որոնելով, վերածվեց դղրդացող մռնչյունի ուղիղ նրանց գլխավերևում։ Եվ երբ նրանք վեր նայեցին, տեսան մի հսկայական մոտոցիկլ, որը հանկարծ հայտնվեց երկնքի մթից և իջավ ճանապարհի վրա՝ ուղիղ նրանց առջև։
- Եթե կարելի էր ասել, որ մոտոցիկլը հսկայական էր, ապա այն պարզապես փոբրիկ խաղալիք էր՝ մոտոցիկլ հեծած մարդու չափերի համեմատությամբ։ Այդ հսկան առնվազն երկու անգամ ավելի բարձրահասակ էր քան սովորական մարդը և ամենաքրչը ՝ հինգ անգամ ավելի թիկնեղ։ Նա պարզապես անթույլատրելի մեծ էր և, կարելի էր ասել, ուղղակի վայրի տեսք ուներ։ Ձյութի պես սև, կոշտ մազերի խիտ դեզը և գզգզված երկար մորուքը ծածկում էին դեմքի մեծ մասը, ձեռքերի ափերը աթոռի նստատեղի չափ էին, իսկ նրա փայլուն երկարաճիտ կոշիկները կարելի էր համեմատել գիշերային ծովի ջրերում լուսնի շողերի տակ փայլփլող փոքր դելֆինների հետ։ Հսկան վերմակի մեջ փաթաթված մի խուրձ սավաններ էր բռնել իր լայնածավալ, մկանուտ գրկում։
- — Հա՛գրիդ, — ասաց Դամբլդորը հանգստացած ձայնով, — Վերջապես... Իսկ այս մոտոցիկլը որտեղի՞ց ճարեցիր։
- — Մի օրով եմ վերցրել, պրոֆեսոր Դամբլդոր, սըր, ― ասաց հսկան, զգուշորեն իջնելով մոտոցիկլից։ ― Երիտասարդ Սիրիուս Բլեքը տվեց։ Ահա, բերել եմ, սըր։
- — Խնդիր չեղա՞վ ճանապարհին։
- — Ո՛չ, սըր։ Տունը գրեթե ամբողջությամբ քարուքանդ էր եղել, բայց ես նրան դուրս բերեցի, մինչև մագլները կսկսեին քթներն ամեն տեղ խոթել։ Նա քնեց, երբ Բրրստոլի վրայով էինք թռչում։
- Դամբլդորը և պրոֆեսոր Մըք Գոնագալը կռացան վերմակով փաթաթված սավանների վրա, որոնց ծալքերի մեջ հազիվ նշմարվում Էր խոր քնած մի փոքրիկ տղա։ Նրա ճակատին, ձյութի պես սև մազերի փնջի տակից, անսովոր ուրվագծով մի սպի էր երևում, որը կարծես կայծակի ճառագայթ լիներ։
- ― Երևի հենց սա է... ― շշնջաց պրոֆեսոր Մըք Գոնագալը։
- ― Այո, ― ասաց Դամբլդորը, — այդ սպին նա ընդմիշտ է կրելու։
- ― Մի՞թե ոչինչ չեք կարող անել դրա հետ, Դամբլդոր։
- ― Եթե անգամ կարողանայի էլ, ոչինչ չէի անի։ Սպիները երբեմն շատ օգտակար են լինում։ Ես ինքս մի սպի ունեմ ձախ ծնկիս տակ, որը Լոնդոնի ստորգետնյա երկաթուղու կատարյալ քարտեզն է։ Դե՛հ ինչ, Հագրիդ, այստեղ տուր նրան... Պետք է շտապել։
- Դամբլդորը Հարրիին ձեռքերի մեջ վերցրեց և շրջվեց դեպի Դարզլիների տունը։
- ― Կարելի՞ է... կարելի՞ է նրան ցտեսություն ասել, սըր, ― հարցրեց Հագրիղը։
- Նա իր հսկայական փռչոտ գլուխը թեքեց Հարրիի վրա և, ակներևաբար, մի շատ ծակծկող ու փշփշոտ համբույր նվիրեց փոքրիկին։ Հետո Հագրիդը հանկարծ գլուխը վեր բարձրացրեց ու վիրավոր շան պես ոռնաց։
- ― Շշշշը՜ըշ... - ֆշշացրեց պրոֆեսոր Մըք Գոնագալը, - դու կարթնացնե՜ս մագլներին։
- ― Նեհ-հը-նեհ-հը-ներեցեե՜ք, ֊ հեծկլտաց Հագրիդը և դուրս հանելով մի մեծ պտավոր թաշկինակ, դեմքը թաղեց դրա մեջ, ― ախր, չեմ կարող ղհ-հը-դի-հը– դիմանաա՜լ... հը-ը֊ը՜... Լիլին ու Ջեյմսը չկաա՜ն... մեռաա՜ծ են... հը–ը–ը~... իսկ խեղճ պստլիկ Հարրին պիտի ապրի մագլների հեե՜տ...
- ― Այո, այո... Այդ ամենը շատ տխուր է, բայց հավաքիր քե՛զ, Հա՛գրիդ, թե չէ մեզ կհայտնաբերեն, ― շշնջաց պրոֆեսոր Մըք Գոնագալը՝ թփթփացնելով Հագրիդի ուսին։ Իսկ մինչ այդ Դամբլդորն անցավ Դարզլիների պարտեզի ցածր պարսպի վրայով և գնաց դեպի շքամուտքի դուռը։ Նա Հարրիին զգուշորեն դրեց նախաշեմի աստիճանին, մի նամակ հանեց իր թիկնոցից ու խրեց Հարրիի սավանների մեջ և վերադարձավ մյուս երկուսի մոտ։ Մի րոպե երեքն էլ լուռ կանգնած նայում էին սավանների փոքրիկ կապոցին։ Հագրիդի ուսերը ցնցվում էին, պրոֆեսոր Մըք Գոնագալը ջերմեռանդորեն աչքերն էր թարթում, իսկ Դամբլդորի աչքերի պայծառ փայլը կարծես խամրել էր։
- — Դե՛հ, — վերջապես ասաց Դամբլդորը, — առայժմ այսքանը։ Մենք այստեղ այլևս անելիք չունենք։ Այժմ մենք էլ կարող ենբ գնալ ու մասնակցել խնջույքներին։
- — Հաա~... - ասաց Հագրիդը խուլ ձայնով, ֊– ես լավ կանեմ մոտոցիկլը վերադարձնեմ։ Բարի գիշեր, պրոֆեսոր Մըք Գոնագալ, պրոֆեսոր Դամբլդոր, սըր։
- Աչքերից շիթերով հոսող արցունքները բաճկոնի թևքով սրբելով, Հագրիդը հեծնեց մոտոցիկլը և ոտքի հարվածով գործի գցեց շարժիչը։ Մոտոցիկլը մռնչյունով օդ բարձրացավ և անհետացավ գիշերվա խավարի մեջ։
- — Կարծում եմ, շուտով կհանդիպենք, պրոֆեսոր Մըք Գոնագալ, ֊– ասաց Դամբլդորը գլխով անելով նրան։ Ի պատասխան պրոֆեսոր Մըք Գոնագալը աղմուկով սրբեց քիթը։
- Դամբլդորը շրջվեց և գնաց փողոցն ի վար։ Անկյունում նա կանգնեց և գրպանից հանեց իր արծաթյա անջատիչ֊վառիչը։ Մի անգամ ճրթացրեց, և լույսի տասներկու գնդեր շարքով վերադարձան փողոցային լապտերների մեջ։ Բեկտենիների նրբանցքը նորից ողողվեց նարնջագույն լույսով, և նա տեսավ, թե ինչպես մի զոլավոր կատու անհետացավ փողոցի շրջադարձի ետևում։ Նրա կանգնած տեղից հազիվ էին երևում թիվ 4 տան նախաշեմի աստիճանը և վերմակի մեջ փաթաթված սավանների կապոցը։
- ― Հաջողություն քեզ, Հա՛րրի, ― շշնջաց նա, հետո կրունկների վրա պտտվելով ետ շրջվեց և թիկնոցը խշշացնելով անհետացավ մթության մեջ։
- Գիշերային զով քամի անցավ Բեկտենիների նրբանցքի կոկիկ սիզամարգերի և հավասարաչափ խուզված թփապատնեշների վրայով։ Բեկտենիների նրբանցքը, որն ընդհանրապես ամենաանհավանական վայրն էր որևէ խորհրդավոր կամ առեղծվածային իրադարձության համար, մաքուր, կանոնավոր և հանդարտ փռված էր թանաքագույն երկնքի տակ։ Հարրի Փոթթերն առանց արթնանալու շուռ ու մուռ եկավ իր վերմակների մեջ։ Նա իր փոքրիկ ձեռքով անհանգիստ շարժումով ծածկեց կողքից ցցված նամակը և շարունակեց քնել՝ չիմանալով, որ ինքը յուրահատուկ և հանրահայտ տղա է, չիմանալով, որ մի քանի ժամ անց իրեն կարթնացնի տիկին Դարզլիի ճիչը, երբ նա կբացի նախաշեմի դուռը կաթի շշերը կաթնավաճառին տալու համար և չիմանալով, որ իր կյանքի հաջորդ մի քանի շաբաթների, նույնիսկ առաջիկա մի բանի տարիների ընթացքում իր անբաժան ուղեկիցներն են լինելու մորաքրոջ որդի Դադլիի անթիվ անհամար հրմշտոցներն ու կսմթոցները...
- Նա չէր կարող իմանալ, որ այդ պահին երկրի տարբեր վայրերում գաղտնի հավաքված բազմաթիվ մարդիկ՝ բաժակները բարձր պահած, զսպված ձայներով ասում էին.
- — Հարրի Փոթթերի՝ ողջ մնացած տղայի, կենա՛ցը։
Գլուխ երկրորդ․ Անհետացած ապակին
- Գրեթե տաս տարի էր անցել այն օրից, երբ Դարզլիները՝ մի առավոտ սովորականի պես արթնացան ու շքամուտքի նախաշեմին գտան իրենց զարմիկին։ Սակայն, կարելի էր ասել, որ Բեկտենիների նրբանցքում ոչինչ չէր փոխվել։ Արևը բացվում էր տնամերձ կոկիկ խուզված նույն սիզամարգերի վրա և լուսավորում Դարզլիների տան շքամուտքի «թիվ 4» բրոնզե նույն ցուցատախտակը, նույն պատուհանից սողոսկում էր նրանց հյուրասենյակը, որը գրեթե նույնն էր, ինչ այն երեկո, երբ պարոն Դարզլին դիտում էր երեկոյան ճակատագրական լուրերը բվերի մասին։ Միայն բուխարու վրա դրված լուսանկարներից կարելի էր կռահել, թե ինչքան ժամանակ էր անցել այն օրից։ Տաս տարի առաջ բուխարու վրա շարված բազմաթիվ լուսանկարներում պատկերված Դադլին առաջին հայացքից հիշեցնում էր տարբեր գույնի պոպոզավոր գլխարկներ դրած մի մեծ վարդագույն փչովի գնդակ։ Սակայն Դադլի Դարզլին արդեն մանուկ չէր, և այժմ լուսանկարներից նայում էր չաղ, հարդագույն մազերով մի տղա, որն իր առաջին հեծանիվն էր քշում, կարուսել էր նստել տոնավաճառում, համակարգչային խաղ էր խաղում հայրիկի հետ և մայրիկի գրկում նստած ՝ թուշը դեմ էր տվել նրա ջերմեռանդ պաչիկներին։ Մինչդեռ սենյակում ոչինչ չէր ակնարկում այն մասին, որ այդ տանը մեկ ուրիշ տղա էլ կար։
- Այնինչ Հարրի Փոթթերը նույնպես այդ տանն էր ապրում, և այդ պահին դեռևս քնած էր ու երազ էր տեսնում։ Սակայն դա երկար չտևեց։ Մորաքույր Պետունիան արդեն արթուն էր, և նրա պահանջկոտ, սառցասղոց ձայնը հանկարծ խանգարեց առավոտյան անդորրը։
- ― Արթնացի՛ր... վե՛ր կաց, ասում եմ... հենց հիմա՛։
- Հարրին ցնցումով արթնացավ քնից և նստեց անկողնու մեջ։ Մորաքույրը թմբկահարեց նրա դուռը։
- — Վե՛ր կաց, ― ծղրտաց նա։ Հարրին լսեց, թե ինչպես մորաքույր Պետունիան քայլեց դեպի խոհանոց, հետո լսեց գազօջախի վրա դրվող թավայի ձայնը։ Հարրին ետ ընկավ մահճակալի մեջ և փորձեց հիշել իր տեսած երազը։ Լավ երազ էր՝ թռչող մոտոցիկլ էր տեսել։ Շատ հետաքրքիր զգացում ուներ, ասես այդ նույն երազն առաջին անգամ չէր տեսնում։
- Մորաքույրը վերադարձել ու կանգնել էր դռան ետևում։
- — Դեռ չե՞ս արթնացել, — պահանջկոտ ձայնով հարցրեց նա։
- — Արդեն արթնացել եմ... — ասաց Հարրին։
- — Շարժվի՛ր տեղիցդ, ինձ պետք ես խոհանոցում։ Արագ այստեղ արի, որ ձվածեղին հետևես։ Եվ տե՛ս, վա՜յ քեզ, եթե հանկարծ թողնես, որ խոզապուխտն այրվի։ Այսօր, Դադլիիս ծննդյան օրն է, և ամեն ինչ պետք է կատարյալ լինի։
- Հարրին խոր հոգոց հանեց։
- — Ի՞նչ ասացիր... — ճչաց մորաքույրը դռան ետևից։
- ― Ոչինչ, ոչինչ...
- Դադլիի ծննդյան օրն էր։ Ինչպե՞ս կարող էր ինքը մոռանալ։ Հարրին դանդաղ նստեց անկողնու մեջ և սկսեց փնտրել կիսագուլպաները։ Մի զույգ կիսագուլպա գտավ մահճակալի տակից և մեկի վրայից մի մեծ սարդ թափ տալով, հագավ։ Հարրին սովոր էր սարդերին, որովհետև սարդերը պարզապես վխտում էին աստիճանների տակի խորդանոցում, իսկ նրա ննջարանը հենց այդտեղ էր։
- Երբ հագնվեց վերջացրեց, դարս եկավ խորդանոցից և հյուրասենյակով ուղղվեց դեպի խոհանոց։
- Խոհանոցի սեղանը գրեթե չէր երևում Դադլիի ծննդյան նվերների փաթեթների տակ։ Ամենայն հավանականությամբ, Դադլին այսօր կստանա իր ուզած նոր համակարգիչը էլ չխոսենք երկրորդ հեռուստացույցի և մարզական հեծանիվի մասին։ Թե Դադլիի ինչի՞ն էր պետք մարզական հեծանիվը, Հարրիի համար մեծ գաղտնիք էր, որովհետև Դադլին շատ չաղ էր և տանել չէր կարող որևէ մարմնամարզական գործողություն, եթե, իհարկե, դա չէր ենթադրում որևէ մեկին դնգստել ու բոթբթել։ Դադլիի սիրած թիրախը Հարրին էր, սակայն, բարեբախտաբար, Դադլին հաճախ չէր հասցնում բռնել նրան, որովհետև, թեև Հարրիի տեսքից չէիր ասի, բայց նա շատ ճարպիկ էր և արագաշարժ։
- Թերևս դա վաղ մանկությունից մութ խորդանոցում ապրելու հետևանքն էր։ Ինչևէ, Հարրին իր տարիքի համեմատ շատ փոքրամարմին ու թուլակազմ էր երևում։ Նա նույնիսկ ավելի մանր ու նիհարիկ էր թվում իր իրական չափերից, որովհետև նրա բոլոր հագուստները մորաքրոջ որդու հնամաշ կամ նրա համար արդեն փոքրացած շորերն էին, իսկ Դադլին մոտավորապես չորս անգամ ավելի խոշոր էր նրանից։ Հարրին նիհար դեմք ուներ, ոսկրոտ ծնկներ, սև մազեր և վառ կանաչ աչքեր։ Նա կլոր շրջանակներով ակնոց էր կրում, որը բազմաթիվ տեղերում ամրացված էր սոսնձապատ երիզով։ Ակնոցի ամեն մի կոտրվածք հիշատակ էր մնացել բթին Դադլիից ստացած հերթական բռնցբահարվածից։ Միակ բանը, որ Հարրիին դուր էր գալիս իր արտաքին տեսքի մեջ, դա՝ ճակատի մազափնջի տակ թաքնված, տարօրինակ ուրվագծով բարակ սպին էր, որը կայծակի ճառագայթ էր հիշեցնում։ Ինչքան Հարրին հիշում էր իրեն, այդ սպին ունեցել էր իր ճակատին, և առաջին հարցը, որ երբևէ տվել էր մորաքույր Պետունիային, հենց դրա մասին էր եղել, թե որտեղի՞ց իրեն այդ սպին։
- ― Ավտովթարի ժամանակ ես ստացել, երբ ծնողներդ – մահացան, ― ասել էր մորաքույրը, ― և այլևս հարցեր չտաս։
- «Հարցեր չտաս»֊ը Դարզլիների հետ խաղաղ ապրելու գլխավոր նախապայմանն էր։
- Մինչ Հարրին թավայի վրա ձվածեղ էր սարքում, քեռի Վերնոնը մտավ խոհանոց։
- — Մազերդ սանրի՛ր... — մռնչաց նա առավոտյան ողջույնի փոխարեն։
- Առնվազն շաբաթը մեկ անգամ, քեռի Վերնոնը՝ աչքերը լրագրից վեր բարձրացնելով, նայում Էր Հարրիին ու բղավում, որ նրա մազերը պետք Է կտրել։ Հարրին, թերևս, ավելի հաճախ Էր մազ կտրելու համար վարսավիրանոց գնում, քան իր դասարանի մյուս բոլոր տղաները միասին վերցրած, սակայն միևնույն է՝ տարբերություն չկար։ Նրա մազերը պարզապես շարունակում էին աճել իրենց ուզածի պես արագ և տարբեր ուղղություններով։
- Հարրին արդեն խոզապուխտն էր տապակում, երբ Դադլին մոր հետ միասին մտավ խոհանոց։ Դադլին շատ նման Էր քեռի Վերնոնին։ Նա լայն ու կլոր վարդագույն դեմք ուներ, պարանոցը գրեթե լրիվ բացակայում էր, աչքերը մանր էին ու բաց երկնագույն, իսկ ծանր, հարդագույն մազերը՝ հարթ պառկած էին նրա ճարպակալած գլխի վրա։ Մորաքույր Պետունիան հաճախ էր ասում, որ Դադլին փոքրիկ հրեշտակի է նման, իսկ Հարրին հաճախ մտածում Էր, որ Դադլին ոնց որ կեղծամ հագած խոզ լինի։
- Հարրին ձվածեղով և խոզապուխտով ափսեները դրեց սեղանի վրա, ինչը բավականին դժվար խնդիր էր, որովհետև սեղանը գրեթե լրիվ ծածկված էր նվերների փաթեթներով։ Մինչ այդ Դադլին սկսել էր հաշվել իր նվերները։ Նրա դեմքը մռայլվեց ու բողոքի հերթական ցույցը գուժող զավեշտական արտահայտություն ընդունեց։
- — Երեսունվեց, ― ասաց նա, մերթ ընդ մերթ նայելով հորն ու մորը, — անցած տարվանից երկու հատով պակաս է։
- ― Հոգի՛ս, դու դեռ մորաքույր Մարջի նվերը չես հաշվել։ Տե՛ս, ահա այստեղ է, այս մեծ փաթեթի տակ։
- ― Շատ լավ, ուրեմն եղավ երեսունյոթ, ― ասաց Դադլին կարմրատակելով։ Հարրին, որն արդեն բողոքի մի մեծ դադլիական ցույց Էր կանխատեսում, սկսեց արագ֊արագ կուլ տալ իր խոզապուխտով ձվածեղը՝ վախենալով, որ չի հասցնի նախաճաշը վերջացնել, եթե հանկարծ Դադլին սեղանը շուռ տա։
- Մորաքույր Պետունիան, որն ակնհայտորեն նույնպես կանխազգում Էր մոտալուտ արհավիրքը, արագ ավելացրեց.
- ― Եվ մենք քեզ համար ևս երկու նվեր կգնենք այսօր, երբ միասին գնանք քաղաք։ Ի՞նչ կասես, փուփուշիկս։ Եվս երկու նվեր։ Լավ կլինի չէ՞...
- Դադլին մի պահ մտածեց, կարծես դժվարին խնդիր էր լուծում և, վերջապես, դանդաղ ասաց.
- ― Ուրեմն, այդ դեպքում ես կունենա՜մ... երեսո՜ւն... երեսո՜ւն...
- ― Երեսանիննը, քաղցրիկս, ― արագ ասաց մորաքույր Պետունիան։
- ― Փո՛ւհ... ― Դադլին ծանր նստեց աթոռին և ձեռքը վերցրեց ամենամոտ դրված փաթեթը։
- ― Այդ դեպքում ՝ լա՛վ։
- Քեռի Վերնոնը հրճվանքով քրթմնջաց։
- ― Փոքրիկ ավազակս գիտի՜ իր ունեցածի հաշիվը պահել... ճիշտ հայրիկի պես է։ Ա՛յ, այդպե՜ս, Դադլի֊Մադլի, ա՛յ, տղա եմ ասել։
- Եվ նա խառնշտորեց Դադլիի մազերը։
- Այդ պահին հեռախոսը զրնգաց, և մորաքույր Պետունիան գնաց պատասխանելու։ Իսկ Հարրին ու քեռի Վերնոնը դիտում էին, թե ինչպես էր Դադլին տարբեր չափերի փաթեթների միջից իրար ետևից հանում մարզական հեծանիվը, կինոխցիկը, հեռաղեկով թռչող խաղալիք ինքնաթիռը, համակարգչային տասնվեց նոր խաղերը, տեսամագնիտոֆոնը։ Մորաքույր Պետունիան հյուրասենյակ վերադարձավ ճիշտ այն պահին, երբ Դադլին ձեռքի ոսկյա ժամացույցի տուփի փաթեթավորումն էր պլոկում։ Նա վրդովված և մտահոգ տեսք ուներ։
- — Վատ լուրեր, Վերնոն, — ասաց նա, — տիկին Ֆիգը ոտքը կոտրել է և չի կարող սրան վերցնել, — նա գլխով արեց Հարրիի ուղղությամբ։
- Դադլիի ծնոտն անակնկալից կախ ընկավ, իսկ Հարրիի սիրտն ուրախությունից սկսեց արագ բաբախել։ Ամեն տարի Դադլիի ծննդյան օրը ծնողները Դադլիին ու նրա ընկերներից մեկին ամբողջ օրով տանում էին զբոսանքի ՝ տարբեր զվարճայգիներ, համբուրգեր֊բարեր կամ կինո։ Ամեն տարի Հարրիին թողնում էին տիկին Ֆիգի՝ մի ծեր, ցնդած կնոջ մոտ, որը հարևան փողոցում էր ապրում։ Հարրիի համար անտանելի տանջանք էր տիկին Ֆիգի մոտ մնալը։ Նրա ամբողջ տանից թթու դրած կաղամբի հոտ էր գալիս, և տիկին Ֆիգն ամեն անգամ ստիպում էր Հարրիին կրկին և արդեն որերորդ անգամ, ծայրից ծայր դիտել իր երբևէ ունեցած բոլոր փիսոների լուսանկարներով ալբոմը։
- — Հիմա ի՞նչ ենք անելու, — ասաց մորաքույր Պետունիան կատաղած նայելով Հարրիին, կարծես Հարրին էր մեղավորը։ Հարրին գիտեր, որ պետք է կարեկցանք զգար խեղճ տիկին Ֆիգի նկատմամբ, որը դժբախտաբար ոտքը կոտրել էր։ Սակայն դա այնքան էլ հեշտ չէր, մանավանդ, երբ պատկերացնում էր, որ մինչև Մռռանի, Խունջիկի, Մրթոշի, Ձյունիկի, Չոմբոյի ու Թավիշի հետ իր հաջորդ հանդիպումը մի ամբողջ տարի ժամանակ է ունենալու։
- — Միգուցե Մարջի՞ն զանգահարենք, — առաջարկեց քեռի Վերնոնը։
- — Ի՜նչ ես ասում, Վերնոն, նա այս տղային տանել չի կարող։
- Դարզլիները հաճախ էին այդպես խոսում Հարրիի մասին, կարծես նա սենյակում չէր կամ էլ այնքան անուղեղի մեկն էր, ինչպես Ֆիկուսի տերևին կպած մի կակղամորթ կենդանի, որ չէր էլ կարող հասկանալ, թե իր մասին են խոսում։
- — Իսկ էն... անունը ի՞նչ էր... դեհ, քո ընկերուհի Իվոնը։
- — Արձակուրդների է գնացել Մայորկա, ― փնչացրեց մորաքույր Պետունիան։
- — Դուք ինձ կարող եք տանը մենակ թողնել, — մեջ ընկավ Հարրին ՝ հեռավոր հույս փայփայելով, որ տանը մենակ մնալով գոնե, ի փոփոխություն իր տաղտկալի առօրյայի, կկարողանա ուզածի չափ հեռուստացույց նայել և գուցե նույնիսկ, քանի դեռ տանը մարդ չի լինի, մի քիչ էլ կմիացնր Դադլիի համակարգիչը։
- Մորաքույր Պետունիան այնպիսի տեսք ընդունեց, ասես հենց նոր մի ամբողջ կիտրոն էր ծամել։
- — Հա՜, ճի՛շտ է... Հետո էլ գանք տեսնենք տունը փլատակների մեջ, — ծամածռված դեմքով ասաց նա։
- — Ես տունը չեմ պայթեցնի, — ասաց Հարրին, բայց նրան ոչ ոք չէր լսում։
- — Գուցե նրան մեզ հետ կենդանաբանական այգի՞ տանենք, ու... — դանդաղ ասաց մորաքույր Պետունիան, — թողնենք մեքենայի մեջ։
- — Մեքենան լրիվ նոր է, ինչպե՞ս կարելի է նրան մեքենայի մեջ մեն-մենակ թողնել։
- Դադլին սկսեց բարձրաձայն հեծկլտալ։ Իրականում նա բոլորովին էլ լաց չէր լինում։ Երևի վերջին յոթ տարիների ընթացքում ոչ մի անգամ էլ իսկապես լաց չէր եղել, բայց նա շատ լավ գիտեր, որ եթե դեմքը ծռմռի ու սկսի վնգվնգալ, մայրը նրա սրտի ուզածը կանի։
- — Դամփլի-Դադիդա՜մզ, լաց մի՜ լինիր, դուդուշի՜կս։ Մամին չի՜ թողնի, որ նա քո տոնը փչացնի, — սվսվացնելով բացականչեց մորաքույր Պետունիան՝ գրկելով իր թանկագին մսագնդին։
- — Չե-ե՜մ ուզու-ո՜ւմ... որ նա մեզ հետ գա–ա~... — վնգում էր Դադլին, կեղծ հեծկլտոցների արանքամ, — նա ամե-ե՜ն ինչ միշտ փչացնու-ու՜մ է...
- Դադլին մայրիկի թևերի տակից մի գեշ ծամածռություն,արեց Հարրիի երեսին, և հենց այդ պահին հնչեց դռան զանգը։
- — 0՜հ, տեր աստվա՛ծ, արդեն եկան... — ասաց մորաքույր Պետունիան կիսացնորված տեսքով, և հաջորդ վայրկյանին Դադլիի լավագույն ընկեր Փիրս Փոլբիսը ներս մտավ իր մայրիկի հետ միասին։ Փիրսը առնետանման դեմքով, ոսկրամարմին տղա էր։ Դադլիի ոհմակում Փիրսն էր սովորաբար բռնում ու ետևից պդինդ պահում այն զոհի ձեռքերը, ում Դադլին դնգստում ու բոթբթում էր։ Ընկերոջը տեսնելով, նա անմիջապես դադարեցրեց իր կեղծ լացը։
- Կես ժամ անց Հարրին ՝ չհավատալով իր բախտին, նստած Էր Դարզլիների նոր մեքենայի ետևի նստարանին, Փիրսի ու Դադլիի կողքին և նրանց հետ միասին, կյանքում առաջին անգամ, ուղևորվում էր դեպի կենդանաբանական այգի։
- Մորաքույրն ու քեռի Վերնոնը չէին կարողացել այդ օրը նրանից ազատվելու համար որևէ բան հորինել և որոշել էին վերցնել իրենց հետ։ Սակայն տանից դուրս գալուց առաջ քեռի Վերնոնը Հարրիին մի կողմ տարավ։
- — Զգուշացնում եմ քեզ, — ծանր շնչելով շշնջաց նա՝ իր խոշոր կարմրատակած դեմքը գրեթե կպցնելով Հարրիի քթին, — ես հիմա քեզ զգուշացնում եմ, տղա՛, եթե այսօր որևէ արտասովոր բան պատահի, եթե ընդհանրապես որևէ բան պատահի, ապա մինչև :Ծննդյան տոները խորդանոցիցդ դուրս չես գա։
- — Ես ոչինչ չեմ անի, — ասաց Հարրին, — ազնիվ խոսք։
- Ամբողջ խնդիրն այն էր, որ Հարրիի շուրջը հաճախ, իրոք, շատ տարօրինակ բաներ էին կատարվում, և իմաստ էլ չուներ Դարզլիներին ասել, որ ինքը դրանց հետ ոչ մի կապ չուներ կամ որ դրանք ինքը չէր արել։
- Մի անգամ մորաքույր Պետունիան՝ հոգնած ու բարկացած, որ Հարրին վարսավիրի մոտից միշտ վերադառնամ է այնպես, ասես կյանքում երբեք վարսավիրի մոտ չի էլ եղել, վերցրեց խոհանոցային մկրատը և այնքան կարճ կտրեց Հարրիի մազերը, որ ավելի լավ կլիներ, եթե նրա գլուխը պարզապես խուզեր։ Մանավանդ, որ նա դիտավորյալ երկար թողեց միայն Հարրիի ճակատի սպին ծածկող մազափունջը՝ իբր թե, որ այդ այլանդակ սպին չերևա։ Դադլին ծիծաղից փորը բռնել էր և մի կուշտ ձեռք առավ ու ջղայնացրեց Հարրիին, իսկ Հարրին անքուն գիշեր անցկացրեց՛ պատկերացնելով, թե հաջորդ օրն ինչ է կատարվելու դպրոցում, որտեղ նա առանց այն էլ բոլորի ծաղրուծանակի առարկան էր իր լեն-լմփոշ՝ Դադլիից ժառանգած, հնամաշ հագուստների և սոսնձապատ երիզով ամրացված ակնոցի պատճառով։
- Սակայն հաջորդ առավոտյան Հարրին արթնացավ մազերը ճիշտ նույն երկարության, ինչ մինչև մորաքույր Պետունիայի հաշվեհարդարը։ Դրա համար նրան մեկ շաբաթ խորդանոցից դուրս չթողեցին, թեև նա փորձում էր ապացուցել, որ ինքը չի կարող բացատրել, թե ինչպես են իր մազերն այդքան արագ երկարում։
- Մեկ ուրիշ անգամ մորաքույր Պետունիան փորձում էր նրան հագցնել Դադլիի հին, գարշելի ջեմպրներից մեկը (բավական չէ՝ զզվելի մանանեխագույն, հետն էլ՝ նարնջագույն ծոպիկներով)։ Որքան ավելի շատ էր նա ջանում Հարրիի գլուխը ջեմպրի վզանցքից ներս մտցնել, այնքան վզանցքն ավելի էր փոքրանամ։ Վերջապես այնքան փոքրացավ, որ նրա մեջ հազիվ թե կարելի լիներ կտորից կարված մի տիկնիկ խցկել, բայց ոչ՝ Հարրիի գլուխը։ Ի մեծագույն հանգստության Հարրիի, մորաքույր Պետունիան եզրակացրեց, որ չարաբաստիկ ջեմպրը, երևի, լվացքի մեքենայի մեջ լվանալուց է մտել, և այդ անգամ Հարրիին չպատժեցին։
- Մի օր, սակայն, Հարրին մեծ փորձանքի մեջ ընկավ՝ դպրոցի խոհանոցի տանիքին հայտնվելու պատճառով։ Դադլիի ոհմակը սովորականի պես հետապնդում էր նրան, երբ... և՛ ի զարմանս Հարրիի, և՛ ի զարմանս մյուսների, նա հանկարծ հայտնվեց խոհանոցի ծխնելույզին։ Դարզլիները մի շատ բարկացած նամակ ստացան դպրոցի ուսմասվարից, որտեղ ասվում էր, որ Հարրին բարձրացել էր դպրոցի շենքի տանիքը։
- Սակայն Հարրին ինչ էր արել որ՝ իր հետապնդողներից փախչելիս, ընդամենը ցատկել Էր խոհանոցի դռան ետևում շարված մեծ աղբադույլերի վրայով, ինչը և նա փորձում էր խորդանոցի փակ դռան ետևից բղավելով բացատրել քեռի Վերնոնին։ Հարրին ենթադրում էր, որ գուցե ցատկելու պահին քամին էր իրեն վերև քշել ու տանիք բարձրացրել։
- Սակայն այսօր ոչինչ չպետք է պատահեր։ Կարելի էր նույնիսկ համակերպվել Դադլիի և Փիրսի ընկերակցությանը, միայն թե հեռու լիներ դպրոցից, խորդանոցից ու տիկին Ֆիգի կաղամբահոտ հյուրասենյակից։
- Քեռի Վերնոնը մեքենա քշելիս սիրում Էր տարբեր բաներից բողոքել մորաքույր Պետունիային։ Նա, ընդհանրապես, անդադար ինչ-որ բանից բարձրաձայն բողոքելու սովորություն ուներ, օրինակ՝ գործարանի աշխատողներից, Հարրիից, քաղաքապետարանից, Հարրիից, բանկից, կրկին Հարրիրց։ Դրանք բողոքելու նրա սիրած թեմաներն էին, իսկ այդ առավոտվա բողոքի թեման մոտոցիկլավորներն էին։
- — ...Թոկից փախածների պես աջ ու ձախ են սլանում ու իրենց աղմուկով խլացնում մարդկանց... Վը՜գզ, հա՛ վը՜գզ... Խուլիգաննե՛ր... — ծայրահեղ սրտնեղած ասաց նա, երբ մի մոտոցիկլ սլացավ նրանց կոդքով։
- — Ես երազումս մոտոցիկլ եմ տեսել, — ասաց Հարրին հանկարծ հիշելով իր երազը, — ...թռչող մոտոցիկլ։
- Քեռի Վերնոնը քիչ մնաց մեքենան խփեր դիմացից գնացող բեռնատարին։ Նա տեղում լրիվ շրջվեց և կաս-կարմիր կտրած, հսկայական բեղավոր բազուկ հիշեցնող դեմքով, բղավեց Հարրիի վրա.
- ― ՍՈՏՈՑԻԿԼՆԵՐԸ ՉԵՆ ԹՌՉՈԻՄ։
- Դադլին ու Փիրսը քրքջացին։
- — Ես գիտեմ, որ չեն թռչում, — ասաց Հարրին, — դա ընդամենը երազ Էր։
- Սակայն հաջորդ վայրկյանին նա փոշմանեց, որ ընդհանրապես բերանը բաց էր արել։ Եթե Դարզլիները բարկանում էին Հարրիի հարցերից, ապա կարելի էր ասել, որ նրանք կատաղության գերագույն աստիճանի էին հասնում, երբ Հարրին պատմում էր ինչ-որ արտասովոր իրերի կամ իրադարձությունների մասին, անկախ այն բանից երազում էր տեսել դրանք, թե, անգամ, մուլտիպլիկացիոն կինոնկարում։ Կարծես, Դարզլիները վախենում էին, որ տղայի մոտ կարող են վտանգավոր գաղափարներ ծագել։
- Շատ արևոտ շաբաթ օր էր, և կենդանաբանական այգին լի էր զբոսանքի դուրս եկած ընտանիքներով։ Մուտքի մոտ Դարզլիները Դադլիի ու Փիրսի համար մեկական շոկոլադե մեծ պաղպաղակ գնեցին։ Եվ միայն այն պատճառով, որ մինչև նրանք կհասցնեին Հարրիին կրպակի մոտից առաջ շտապեցնել, կրպակում նստած ժպտացող կինը՝ Հարրիին ուղղելով խոսքը, հարցրեց նրան, թե նա ինչ պաղպաղակ է ուզում՝ ստիպված, Հարրիի համար էլ գնեցին կիտրոնի մի էժանագին սառցիկ։ Հարրին բոլորովին դժգոհ չէր։
- «Շատ էլ համեղ է», — մտածեց նա և սառցիկը լպստելով մոտեցավ գորիլայի վանդակին, որը գլուխը քորելիս անչափ նմանվեց Դադլիին, միայն մի տարբերությամբ, որ գորիլան սևահեր էր։
- Հարրին չէր կարող մտաբերել, թե իր կյանքում երբ էր մեկ ուրիշ նման հիանալի առավոտ անցկացրել։ Նա զգուշորեն Դարզլիներից քիչ հեռու էր քայլում, որպեսզի Դադլին ու Փիրսը, որոնք մինչև ճաշն արդեն սկսել էին ձանձրանալ կենդանիներից, հանկարծ չհիշեին իրենց սիրած սովորական զբաղմունքը՝ «հարրիաորսը»։ Նրանք ճաշեցին կենդանաբանական այգու ռեստորանում։ Եվ երբ Դադլին հերթական հիստերիկ բողոքի ցույցն արեց, որովհետև, իր կարծիքով, իր պաղպաղակը բավականաչափ մեծ չէր և երկու տեսակի գնդիկով պակաս էր աղանդերների ցանկում նշված տեսականուց, քեռի Վերնոնը նրան գոհացնելու համար մեկ ուրիշ պաղպաղակ էլ գնեց, և Հարրիին թույլ տվեցին, որ նա վերջացնի Դադլիի առաջին պաղպաղակը։
- Հետո միայն Հարրիի մտքով անցավ, որ ինքն արդեն այդ ժամանակ պետք է գլխի ընկներ, որ ամեն ինչ չափազանց լավ էր երկարատև լինելու համար։
- Ճաշից հետո նրանք գնացին սողունների սրահը։ Այնտեղ զով էր և մութ, իսկ պատերի երկայնքով ապակյա, լուսավորված վանդակներ էին տեղադրված։ Ապակիների ետևում ամեն տեսակի մողեսներ ու օձեր՝ գալարված, հանդարտ պառկած էին տարբեր չափերի փայտի կտորների ու բարերի վրա։ Դադլին և Փիրսը ուզում էին տեսնել թունավոր կոբրաներին և մարդ ճզմող հսկայական պիթոններին։ Դադլին անմիջապես գտավ ամենամեծ օձին։ Օձն այնքան մեծ էր, որ կարող էր երկու անգամ փաթաթվել քեռի Վերնոնի մեքենայի շուրջը և ճզմելով մեծ աղբարկղի վերածել այն։ Սակայն այդ պահին պիթոնը շատ խաղաղ տրամադրություն ուներ, իրականում օձը պարզապես խոր քնած էր։
- Դադլին մի պահ կանգնեց ու քիթն ապակուն սեղմած անթարթ նայեց պիթոնի դարչնագույն փայլփլող գալարներին։
- — Այնպես արա թող շարժվի–ի–ր–ի~... — վնգաց նա հոր վրա։ Քեռի Վերնոնը զգուշորեն կտկտացրեց ապակուն, սակայն օձը շարունակում էր հանգիստ ֆսսացնել։
- ― Ձանձ–րա–լի–ի֊ի~ Է... ― շարունակեց վնգալ Դադլին տեղում դոփելով։
- Հարրին մոտեցավ ցուցափեղկին և ուշադիր նայեց օձին։ Զարմանալի չի լինի, եթե օձն ինքը ձանձրույթից սատկած լինի՝ ո՛չ ընկեր կա, ո՛չ զրուցակից, բացի այս հիմար մարդկանցից, ովքեր մատներով օրնիբուն թմբկահարում են նրա վանդակաբաժնի ապակին և նույնիսկ չեն թողնում, որ ձանձրույթից գոնե հանգիստ քնի։ Դա նույնիսկ ավելի վատ Է, քան խորդանոցում ապրելը, որտեղ միակ այցելուն մորաքույր Պետունիան է, երբ դուռը թակում է իրեն քնից արթնացնելու համար։ Իրեն առնվազն թույլ են տալիս, որ խորդանոցից դուրս գա ու ազատ շարժվի ամբողջ տանը, մտածեց Հարրին։
- Օձը հանկարծ բացեց իր հուլունքաձև աչքերը։ Դանդաղ, շատ դանդաղ սկսեց գլուխը բարձրացնել, մինչև աչքերը հասան Հարրիի աչքերի մակարդակին։
- Օձն աչքով արեց։
- Հարրին աչքերն անթարթ պլշեց օձի վրա։ Հետո նա արագ շուրջը նայեց, որ ստուգի, թե արդյոք իրեն տեսնող կա՞։ Ոչ ոք իր կողմը չէր նայում։ Նա ետ նայեց օձին և պատասխան աչքով արեց։
- Օձը գլուխը թեթև թափ տվեց քեռի Վերնոնի ու Դադլիի կողմը, հետո աչքերը դեպի առաստաղը բարձրացրեց, ասես ուզում էր ասել Հարրիին. «է՜հ, բարեկամս, ի՜նչ արած, առավոտից երեկո սա է իմ կյանքը»։
- — Գիտեմ, — մրմնջաց Հարրին ապակու ետևից, թեև համոզված չէր, որ օձն իրեն կլսի, — իսկապես զզվելի Է։
- Օձն արագ-արագ գլուխը թափ տվեց։
- — Իսկ դու որտեղի՞ց ես, — հարցրեց Հարրին։ Օձը պոչի ծայրը ցցեց դեպի վանդակի ապակու կողքին պատի վրա փակցված փոքր ցուցանակը։ Հարրին նայեց ցուցանակին.
- «Բոա Կոստրիկտոր, Բրազիլիա»։
- — Իսկ այնտեղ լա՞վ էր։
- Բոա Կոնստրիկտորը կրկին պոչացույց արեց ցուցանակը, և Հարրին շարունակեց կարդալ. «Կենդանին բուծվել է կենդանաբանական այգում»։
- — Օ՛հ, հասկացա՜... Ուրեմն դու Բրազիլիայում երբեք չե՜ս եղել...
- Մինչ օձը գլուխը բացասաբար աջ ու ձախ էր շարժում, մի խլացուցիչ աղաղակ լսվեց Հարրիի ետևից, որից երկուսն էլ՝ օձն ու Հարրին ցնցվեցին։
- — ԴԱԴԼԻ՜։ ՊԱՐՈՆ ԴԱՐԶԼԻ՜։ ԱՅՍՏԵ՛Ղ ԵԿԵՔ՝. ՆԱՅԵ՛Ք ԱՅՍ ՕՁԻՆ։ ՏԵՍԵ՛Ք, ԹԵ ԻՆՉԵ՜Ր է ԱՆՈԻՄ։
- Դադլին ՝ սագի պես շորորալով, ինչքան կարող էր արագ, գլորվեց նրանց կողմը։
- ― Հե՜յ, դո՛ւ, մի կողմ քաշկի՛ր, ― գոռաց նա և բռունցքով հարվածեց Հարրիի կրծքին։ Անակնկալից Հարրին փռվեց սալահատակի վրա։ Դրանից հետո ամեն ինչ այնքան արագ կատարվեց, որ ոչ ոք նույնիսկ չհասկացավ էլ, թե ինչ տեղի ունեցավ։
- Մի վայրկյան առաջ Փիրսն ու Դադլին հենված էին օձին սրահից անջատող ապակուն, իսկ հաջորդ վայրկյանին նրանք սարսափահար աղաղակով ետ ցատկեցին։
- Հարրին նստեց հատակին ու խոր շունչ քաշեց։ Բոա Կոնստրիկտորին սրահից անջատող ապակին անհետացել էր։ Հսկա օձը արագ-արագ գալարվելով դուրս էր գալիս իր վանդակաբաժնից ՝ ցած սոդալով հատակի վրա։ Սողունների սրահում գտնվող բոլոր մարդիկ ճվճվոցով նետվեցին դեպի ելքը։
- Հարրին կարող էր երդվել, որ երբ օձն անցնում էր իր կոդքով մի խուլ ֆսսացող ձայն ասաց. «Բրազզի՜լիա... եսս տուն եմ գալիսս... Շշշնորհակալաթյո՜ւն, ամի՛գո...»
- Սողունների սրահի վարիչը ցնցված էր։
- — Բայց, ախր, ապակին... — անդադար կրկնում էր նա, — ...իսկ ո՞ւր կորավ ապակին։
- Կենդանաբանական այգու տնօրենն ինքն իր ձեռքով մորաքույր Պետունիայի համար մի բաժակ շաքարով մուգ թեյ պատրաստեց և անդադար կրկին ու կրկին ներողություն էր խնդրում պատճառած անհանգստության համար։ Փիրսն ու Դադլին միայն անիմաստ մկմկում էին։ Հարրին շատ լավ էր հիշում, որ օձը՝ սրահով անցնելիս, միայն թեթևակի քսվեց նրանց կրունկներին։ Սակայն, երբ նրանք բոլորը միասին վերադարձան քեռի Վերնոնի մեքենան, Դադլին արդեն պատմում էր, թե ինչպես օձը քիչ մնաց պոկեր իր ոտքը, իսկ Փիրսը երդվում էր, որ օձը քիչ էր մնում ՝ գալարների մեջ սեղմելով, խեղդեր իրեն։ Սակայն Հարրիի համար ամենասարսափելին եղավ այն ժամանակ, երբ Փիրսը վերջապես այնքան հանդարտվեց, որ հանկարծ հիշելով, ասաց.
- — Հարրին խոսում էր օձի հետ, խոսում էիր չէ՞, Հա՛րրի։
- Քեռի Վերնոնը համբերությամբ սպասեց մինչև Փիրսը, վերջապես, ապահով գնաց տուն և հետո միայն անդրադարձավ Հարրիին։ Նա այնքան կատաղած էր, որ հազիվ էր խոսքերն արտասանում։ Մի կերպ կարողացավ արտաբերել.
- — Գնա... խորդանոցդ... կմնաս... առանց ընթրիքի... — հետո, ծանր շնչելով, ուժասպառ փլվեց բազկաթոռի մեջ, իսկ մորաքույր Պետունիան վազեվազ մի մեծ ըմպանակ բրենդի բերեց նրա համար։
- Ավելի ուշ Հարրին պառկած էր իր մութ խորդանոցում, և նրա ամենամեծ ցանկությունը ժամացույց ունենալն էր։ Նա չգիտեր, թե ժամը քանիսն էր և չէր կարող կռահել, արդյոք Դարզլիներն արդեն բնել են, թե՝ ոչ։ Քանի դեռ նրանք քնած չէին, Հարրին չէր համարձակվի խոհանոց սողոսկել որևէ ուտելիք վերցնելու համար։
- Արդեն տաս տարի էր, ինչ նա ապրում էր Դարզլիների հետ. այն օրից, ինչ հիշում էր իրեն՝ տաս դժբախտ, ողորմելի տարիներ։ Եթե միայն իր ծնողները մահացած չլինեի՜ն ավտովթարից... Նա չէր հիշում ո՛չ այդ չարաբաստիկ ավտովթարը, որ խլել էր իր ծնողներին, ո՛չ ինքն իրեն՝ ավտոմեբենայի մեջ վթարի ժամանակ։ Երբեմն, երբ խորդանոցում անցկացրած երկար ու ձիգ ժամերին հիշողությունը շատ էր լարում, ինչ-որ տարօրինակ տեսիլք էր մտաբերում՝ կանաչ լույսի մի կուրացնող ճառագայթ և ճակատն այրող ցավի սուր զգացում։ Երևի հենց դա էր ավտովթարից մնացած իր հիշողությունը, մտածում էր նա, բայց չէր կարողանամ հասկանալ, թե այդ ի՛նչ կանաչ լույս էր և որտեղի՞ց էր այն գալիս։ Ծնողներին բոլորովին չէր հիշում։ Մորաքույրն ու նրա ամուսինը երբեք իր ծնողների մասին չէին խոսում, իսկ Դարզլիների տանը հարցեր տալը խստիվ արգելված էր։ Դժվար թե իր ծնողների լուսանկարները լինեին ինչ-որ տեղ այդ տանը։
- Հարրին, երբ ավելի փոքր էր, երազում էր ու երազում, որ օրերից մի օր իրեն անծանոթ մեկ ուրիշ ազգական կգա իր ետևից ու կտանի իրեն այդ տանից։ Սակայն նման բան չէր կատարվում, և Դարզլիները նրա միակ ընտանիքն էին։ Թեև երբեմն նրան թվում էր կամ գուցե նա գաղտնի հույս էր փայփայում, որ փողոցում պատահած ինչ-որ անծանոթ մարդիկ, կարծես, ճանաչում էին իրեն։ Բավականին տարօրինակ անծանոթներ էին դրանք։
- Մի անգամ, երբ մորաքույր Պետունիայի ու Դադլիի հետ խանութ էին գնացել գնումներ անելու, մանուշակագույն, բարձրագագաթ ցիլինդրով մի անծանոթ փոքրամարմին ծերուկ սիրալիր գլխով արեց նրան։ Տղային կատաղած հարցաքննելաց հետո, թե որտեղից գիտի այդ մարդուն, մորաքույր Պետունիան Հարրիին ու Դադլիին, ձեռքերից բռնած վազեվազ քարշ տվեց տուն՝ առանց խանութից որևէ բան գնելու։ Մի անգամ էլ շատ տարօրինակ տեսքով մի ծեր կին՝ լրիվ կանաչ հագնված, ուրախ-ուրախ ձեռքով արեց նրան ավտոբուսի պատուհանից։ Մեկ ուրիշ անգամ երկար մորեգույն վերարկու հագած մի ճաղատ մարդ երկու ձեռքով ամուր բռնեց նրա ձեռքը, սրտանց թափահարեց ու արագ հեռացավ՝ առանց մի բառ անգամ ասելու։ Այս բոլոր մարդկանց հետ կապված ամենատարօրինակն այն էր, որ նրանք անհետանում էին, մինչև Հարրին կհասցներ մի լավ նայել նրանց վրա։
- Դպրոցում Հարրին ոչ մի ընկեր չուներ։ Բոլորը գիտեին, որ այդ տարօրինակ Հարրի Փոթթերը՝ իր լեն֊լմփոշ, հնամաշ շորերով ա ջարդված ակնոցով, Դադլի Դարզլիի ոհմակի մշտական որսն է, և ոչ ոք չէր համարձակվում ընկերանալ կամ նույնիսկ զրուցել նրա հետ՝ վախենալով իր վրա հրավիրել Դադլիի ոհմակի ուշադրությանը։
Գլուխ երրորդ․ Նամակներ առանց ետադարձ հասցեի
- «Բրազիլական բոա կոնստրիկտոր» օձի փախուստի պատճառով Հարրին արժանացավ երբևէ իր կրած ամենաերկար պատիժ-կալանքին։ Մինչև նրան թույլ տվեցին դուրս գալ իր խորդանոցից, ամառային արձակուրդներն արդեն սկսվել էին, իսկ Դադլին արդեն հասցրել էր փչացնել իր նոր կինոխցիկը, ջարդուփշուր անել հեռաղեկով խաղալիք ինքնաթիռը և առաջին անգամ մարզական հեծանիվի վրա նստելով, վրաերթի ենթարկել ծեր տիկին Ֆիգին, երբ վերջինս իր հենակների օգնությամբ անցնում էր Բեկտենիների նրբանցքով։
- Հարրին ուրախ էր, որ դասերը վերջացել էին, սակայն, միևնույն է, Դադլիի ոհմակից պրծում չկար։ Ավազակախումբը գրեթե ամեն օր այցելում էր Դադլիին։ Բոլորն էլ՝ Փիրսը, Դենիսը, Մալբոլմը և Գորդոնը, խոշոր էին ու բթամիտ, բայց քանի որ Դադլին ամենախոշորն ա ամենաբթամիտն էր, հենց նա էլ ոհմակի առաջնորդն էր։ Մյուսները առիթը երբեք բաց չէին թողնում Դադլիի սիրած մարզաձևում ՝ այսինքն «հարրիաորսի» մեջ, իրենց դրսևորելու համար։
- Ահա թե ինչու Հարրին աշխատում էր հնարավորին չափ հեռու լինել տանից՝ անգործ թափառելով շրջակայքում և մտածելով արձակուրդների ավարտի մասին, ինչը նրան մի աննշան հայս էր ներշնչում։ Սեպտեմբերին Հարրին պետք է միջնակարգ դպրոց գնար և այդ ժամանակ կյանքում առաջին անգամ, վերջապես, հեռու կլիներ իր մորաքրոջ որդուց։
- Դադլին պետք է հաճախեր Սմելթինգզ՝ քեռի Վերնոնի ավարտած մասնավոր դպրոցը տղաների համար։ Փիրս Փոլբիսը նույնպես այնտեղ էր գնալու, իսկ Հարրին պետք Է գնար Սթոունվոլ, տեղական հանրակրթական դպրոցը, ինչը Դադլիի կարծիքով շատ ծիծաղելի Էր։
- — Գիտե՞ս, — մի անգամ ասաց նա Հարրիին, — Սթոունվոլամ այսպիսի սովորություն կա. առաջին օրը նոր եկածների գլուխները զուգարանի ծակն են կոխում։ Ի՞նչ ես ասում, չգնա՞նք վերև, մի քիչ փորձ ձեռք բերենք, հը՞...
- ― Ոչ, շնորհակալ եմ, — ասաց Հարրին, ― զուգարանակոնքը մեղք է, հազիվ թե երբևէ գլխիցդ ավելի զզվելի բան մտած լինի մեջը։ Խեղճի սիրտը կխառնի։
- Հետո նա հապշտապ ծլկեց, բանի դեռ Դադլին գլխի չէր ընկել, թե ինքն ինչ ասաց։
- Մի օր հուլիս ամսին մորաքույր Պետունիան Դադլիին տարավ Լոնդոն՝ նրա համար դպրոցական սմելթինգզյան համազգեստ գնելու։ Հարրին մնաց տիկին Ֆիգի մոտ, որն այս անգամ սովորականից ավելի տանելի էր։ Պարզվեց, որ նա ոտքը կոտրել էր իր բազմաթիվ կատուներից մեկի վրա սայթաքելու պատճառով, և նրա համակրանքը կատուների նկատմամբ կարծես բավականին սառել էր։ Տիկին Ֆիգը թույլ տվեց Հարրիին հեռուստացույց նայել և հյուրասիրեց մի կտոր շոկոլադե տորթով, որն այնպիսի համ ուներ, ասես մի քանի տարի մնացել էր թթու դրած կաղամբի պաշարների հետ նույն խորդանոցում։
- Այդ երեկո հյուրասենյակում Դադլին իր նոր համազգեստն էր ցուցադրում ընտանիքի առջև։ Սմելթինգզում տղաները կրում էին կարմրա-շագանակագույն պոչավոր բաճկոններ, ծնկների տակ կոճկվող նարնջագույն կիսաշալվարներ և տափակ գագաթով ու նեղ բոլորքով ծղոտե ցիլինդրներ։ Դրանից բացի յուրաքանչյուր աշակերտ պետք է ձեռքում ելունդածածկ ձեռնափայտ պահեր։ Ամենայն հավանականությամբ, ուսուցիչների աչք թեքելուն պես, աշակերտները պետք է այդ ձեռնափայտերով աջ ու ձախ դնգստեին իրար, սակայն, դա երևի դիտվում էր որպես կյանքի ապագա լուրջ դժվարությունները հաղթահարելու համար տղաներին նախապատրաստող առողջ արական վարժանք։
- Մինչ Դադլին իր կիսաշալվարն էր ցուցադրում, քեռի Վերնոնը խուլ ձայնով ասաց, որ կյանքում դեռ երբեք իրեն ավելի հպարտ չի զգացել։ Մորաքույր Պետունիան աչքերը թրջեց ու հեծկլտաց, որ հավատը չի գալիս, թե իր պստլիկ Դամփլի-Մամփլին ինչքա՜ն է մեծացել։ Ա՜խ, այս ինչպե՜ս է հասունացել... Ա՜խ, այս ի՜նչ գեղեցկատես պատանի է դարձել։ Հարրին ինքն իրեն թույլ չտվեց ծպտուն հանել։ Նրան թվում էր, որ իր կողերից երկուսն արդեն ճաքել են թոքերի ճնշումից, մինչ ինքը փորձում էր ամեն գնով քրքիջը զսպել։
- Հաջորդ առավոտյան, երբ Հարրին խոհանոց մտավ նախաճաշելու, այնտեղ մի ահավոր զզվելի թանձր հոտ էր կանգնած։ Գարշահոտը գալիս էր լվացարանի մեջ դրված մի մեծ մետաղյա թասից։ Նա մոտեցավ, որ տեսնի, թե ինչ կար այնտեղ։ Թասը լցված էր ինչ-որ կեղտոտ լաթերով, որոնք լողում էին մոխրագույն ջրի մեջ։
- — Սա ի՞նչ է, — հարցրեց նա մորաքույր Պետունիային։ Վերջինիս շրթունքները պինդ կոճկվեցին, ինչպես միշտ, երբ Հարրին համարձակվում էր որևէ հարց տալ։
- — Քո նոր դպրոցական համազգեստն է, — պատասխանեց նա։
- Հարրին կրկին նայեց թասի մեջ։
- — Օ՚հ, պարզապես գլխի չընկա, որ պետք է այսքան թաց լինի։
- — Էլ հիմար լեզվիդ զոռ մի՛ տուր, — շշպռեց մորաքույր Պետունիան, ― Դադլիի հին շորերից մի քանիսը մոխրագույն եմ ներկում քեզ համար, և երբ վերջացնեմ, սրանք ճիշտ այնպիսի տեսք կունենան, ինչպես ընդունված է հագնել Սթոունվոլում։
- Հարրին, թեև լրջորեն կասկածեց դրանում, սակայն նախընտրեց չհակաճառել։ Նա նստեց սեղանի մոտ և փորձեց չմտածել այն մասին, թե առաջին օրը Սթոունվոլում ինչպիսի տեսք է ունենալու իր նոր համազգեստով։ Ամենայն հավանականությամբ, բոլորը կսկսեն նրան մատով ցույց տալ ու ծիծաղել ՝ ասելով. «Ապա մի սրան նայեք, ոնց որ փղի հին կաշի հագած լինի», թեև փղերը կաշին չեն փոխում։
- Դադլին ու քեռի Վերնոնը ներս մտան քթները ծռմռելով Հարրիի նոր համազգեստից եկող հոտից։ Քեռի Վերնոնը նստեց սեղանի մոտ ու սովորականի պես բացեց իր լրագիրը, իսկ Դադլին սկսեց թրխկթրխկացնել սեղանին իր սմելթինգզյան գավազանով, որից արդեն երբեք չէր բաժանվում։
- Նրանք լսեցին, թե ինչպես չրխկաց փոստարկղի կափարիչը, և նամակները թրմփացին դռան տակի խսիրի վրա։
- — Գնա փոստը բեր, Դա՚դլի, — ասաց քեռի Վերնոնը իր լրագրի ետևից։
- — Թող Հարրին գնա։
- — Գնա փոստը բեր, Հա՛րրի։
- — Թող Դադլին գնա։
- — Ապա մի բզի՛ր դրան քո ձեռնափայտով, Դա՚դլի։
- Հարրին խույս տվեց ձեռնափայտից և գնաց փոստը բերելու։
- Երկու ծրար կար ընկած նախաշեմի խսիրին և մեկ բացիկ ՝ քեռի Վերնոնի քույր Մարջից, որն արձակուրդներն էր անցկացնում Ուայթ կղզում։ Դարչնագույն ծրարը ամենայն հավանականությամբ ինչ-որ հաշվի ծանուցագիր էր, իսկ մյուսը... մի նամակ էր՝ հասցեագրված Հարրիին։
- Հարրին նամակը վերցրեց և մի պահ անթարթ դիտեց այն, մինչ սիրտը սեղմվում էր, ասես փաթաթված լիներ ձգվող լայն ժապավենով։ Իր ամբողջ կյանքում դեռ ոչ ոք ոչ մի անգամ նամակ չէր գրել իրեն։ Ո՞վ կարող էր լինել։ Նա ո՛չ ընկեր ուներ, ո՛չ ուրիշ ազգական, ո՛չ էլ որևէ գրադարան էր հաճախում, որ, ասենք, խիստ կշտամբական գրավոր դիտողություն ստանար որևէ գիրք ուշացնելու համար։ Ինչևէ, ահա նամակը՝ այնպես պարզ գրված հասցեով, որ կասկած անգամ լինել չէր կարող.
- Պրն Հ․ Փոթթերին
- Բեկտենիների նրբանցք, թիվ 4,
- Աստիճանների տակի խորդանոց
- Ծրարը հաստ էր, ծանր, դեղնավուն մագաղաթանման թղթից, իսկ հասցեն գրված էր զմրուխտագույն թանաքով։ Փոստային դրոշմակնիշ չկար։
- Դողդողացող ձեռքի մեջ ծրարը շրջելով, Հարրին տեսավ հետաքրքիր զինանշանով վառ մորեգույն մոմե կնիքը։ Թինանշանը պատկերում էր անգլերեն մեծատառ «Հ», որի շուրջը նկարված էին առյուծ, արծիվ, փորսուղ և օձ։
- — Դե շտապի՛ր, տղա՛... — բղավեց քեռի Վերնոնը խոհանոցից։ — Ի՞նչ ես անում այդտեղ, նամակների մեջ ռումբ ե՞ս փնտրում, ինչ է, — և նա սեփական կատակից հիացած քրքջաց։
- Հարրին խոհանոց վերադարձավ, աչքը չկտրելով իր նամակից։ Նա քեռի Վերնոնին տվեց բացիկն ու հաշվի ծանուցագիրը, նստեց և սկսեց դանդաղ բացել դեղին ծրարը։
- Քեռի Վերնոնը պատռեց հաշվի ծանուցագրի ծրարը, զզվանքով մի կողմ նետեց և շուռ տվեց բացիկը։
- — Մարջը հիվանդ է, — տեղեկացրեց նա մորաքույր Պետունիային, - ինչ-որ հիմար ծովային ոստրե է կերել...
- — Պա՞պ, — հանկարծ ասաց Դադլին, — պա՛պ, Հարրիի փեռքին ինչ-որ բան կա։
- Հարրին այդ պահին բաց էր անում նամակը, որը գրված էր նույն ծանր, դեղնավուն, մագաղաթանման թղթի վրա։ Քեռի Վերնոնը վայրկենապես թռցրեց թուղթը նրա ձեռքից։
- — Դա ի՛մ նամակն Է, — ասաց Հարրին, փորձելով ետ վերցնել նամակը։
- — Այդ ո՞վ պիտի քեզ գրի, — Հարրիին ծաղրելով ասաց քեռի Վերնոնը՝ մի ձեռքով նամակը թափահարելով, որ ծալքերը բացվեն և սկսեց ընթերցել նամակի պարունակությանը։ Նրա դեմքը փողոցային երթևեկության լուսաֆորի գույներից ավելի արագ՝ կարմիրից փոխվեց կանաչ գույնի, բայց գունափոխությունը դրանով չավարտվեց։ Մի քանի վայրկյանից քեռի Վերնոնի դեմքը հնացած կաթնաշիլայի կեղտոտ կաթնագույն երանգն ընդունեց։
- — Պե–Պե–Պետունիա~... — վերջապես կարողացավ արտաբերել նա։
- Դադլին փորձեց նամակը թռցնել, որ տեսնի, թե մեջն ինչ էր գրված, բայց քեռի Վերնոնը նամակը ձեռքում բարձր էր պահել, որ նա չհասնի։ Մորաքույր Պետունիան, անչափ հետաքրքրված, նամակը ձեռքը վերցրեց և կարդաց առաջին տողը։ Մի պահ թվաց, թե նա ուր որ է կուշաթափվի։ Մորաքույր Պետունիան կոկորդը բռնեց և շնչահեղձ լինողի խուլ ձայնով ասաց.
- — Վերնո՛ն... օ՛հ, աստվա՜ծ իմ, Վերնո՛ն... Նրանք մի պահ պլշեցին իրար վրա, կարծես մոռացել էին, որ Հարրին ու Դադլին դեռևս սենյակում էին։ Դադլին սովոր չէր անուշադրության։ Նա իր գավազանով թրմփացրեց հոր վզակոթին։
- — Ես ուզում եմ կարդա՛լ այդ նամակը, — պահանջկոտ գոոաց նա։
- — Ինձ տվեք այդ նամակը, — բորբոքված ձայնով գոռաց Հարրին, — դա ի՛մ նամակն է։
- — Դո՛ւրս կորեք այստեղից, երկո՛ւսդ էլ, — ճռնչաց քեռի Վերնոնը նամակը ետ խցկելով ծրարի ճեջ։ Հարրին տեղից չշարժվեց։
- ― ՏՎԵՔ ԻՆՁ ԻՄ ՆԱՄԱԿԸ, - բղավեց նա։
- — Ես ուզում եմ հենց հիմա տեսնել այդ նամակը, — պահանջեց Դադլին։
- — ԴՈ՜ՒՐՍ, — ոռնաց քեռի Վերնոնը, և երկուսին էլ՝ Հարրիին ու Դադլիին, օձիքներից բռնելով, խոհանոցից դուրս հրեց դեպի հյուրասենյակ ու նրանց քթի տակ շրխկոցով փակեց խոհանոցի դուռը։ Հարրին ու Դադլին մի պահ կատաղի, բայց բացարձակապես լուռ հրմշտվեցին՝ դռան բանալու անցքից ականջ դնելու առաջնության հաճար։ Դադլին, անշուշտ, հաղթեց, և Հարրին, ակնոցը մի ականջից կախված, փորի վրա պառկեց հատակին, որ գոնե դռան տակի ճեղքից լսի, թե ինչ էր կատարվում խոհանոցում։
- — Վերնո՚ն, — ասում էր մորաքույր Պետունիան դողդոջուն ձայնով, — ապա մի հասցեին նայիր... Այդ ինչպե՞ս կարող էին իմանալ, թե նա որտեղ է քնում։ Ինչ ես կարծում, հնարավո՞ր է, որ մեզ հետևում են։
- — Հետևո՜ւմ են, լրտեսո՜ւմ են, հնարավոր է, որ ամեն տեղ են մեզ հետապնդում, — ասաց քեռի Վերնոնը կատաղած ձայնով։
- — Բայց ի՞նչ պիտի անենք, Վերնոն։ Պե՞տք է արդյոք պատասխան նամակ գրենք... Ասենք նրանց, որ չենք ուզում...
- Հարրին տեսնում էր, թե ինչպես են քեռի Վերնոնի փայլուն սև կոշիկներն աջ ու ձախ չափչփում խոհանոցի հատակը։
- — Ո՛չ, — վերջապես ասաց նա, — մենք նրանց կանտեսենք։ Եթե նրանք պատասխան չստանան, ապա... Այո՛, դա լավագույն լուծումը կլինի... Մենք ոչինչ էլ չենք անի...
- — Բայց...
- — Ես իմ տանը նման մեկի ներկայությունը չեմ հանդարժի, Պետո՛ւնիա... Մոռացե՞լ ես, ինչ է... Չէ՞ որ մենք երդվեցինք, որ կջնջենք նրա ուղեղից այդ վտանգավոր ցնդաբանությունը։
- Այդ երեկո գործից տուն վերադառնալուց հետո, քեռի Վերնոնը մի այնպիսի բան արեց, ինչը երբեք չէր արել. նա այցելեց Հարրիին ՝ սանդուղքի տակի խորդանոց։
- — Ու՞ր է իմ նամակը, — ասաց Հարրին այն պահին, երբ քեռի Վերնոնը գլուխը խորդանոցի դռնից ներս խցկեց։ — Ո՞վ էր ինձ գրում։
- — Ոչ ոք։ Քո անունը սխալմամբ էին գրել, — կարճ կտրեց քեռի Վերնոնը։ — Ես նամակն այրեցի։
- — Սխալ չէի՛ն գրել, — ասաց Հարրին վրդովված, — վրան գրված էր իմ խորդանոցի մասին։
- — ՁԱ՜ՅՆԴ, — ոռնաց քեռի Վերնոնը, և երկու֊երեք սարդ վայր ընկան առաստաղից։ Նա մի քանի անգամ խոր շունչ քաշեց և մեծագույն ջանքերով դեմքին մի ժպիտ ծամածռեց, որը բավականին ողորմելի տեսք ուներ։
- — Ըհ֊հը~մ... Հա՛րրի, ինչ վերաբերում է այս խորդանոցին, մորաքույրդ և ես կարծում ենք, որ դու արդեն մեծացել ես այստեղ մնալու համար... Լավ կլինի, եթե տեղափոխվես Դաղլիի երկրորդ ննջասենյակը։
- — Ինչու՞, — ասաց Հարրին։
- — Հարցեր չտա՛ս, — շշպռեց քեռի Վերնոնը։ — Հենց հիմա կհավաքե՚ս իրերդ ու վերև կբարձրանա՚ս։
- Դարզլիների տունը չորս ննջասենյակ ուներ, մեկը քեռի Վերնոնի և մորաքույր Պետունիայի համար, մեկը հյուրերի համար սովորաբար դա լինում էր քեռի Վերնոնի քույր Մարջը, մեկում Դադլին էր քնում, իսկ մյուսում նա պահում էր իր բոլոր այն խաղալիքներն ու իրերը, որոնք չէին տեղավորվում իր ննջասենյակում։ Հարրին միանգամից իր ունեցած-չունեցածը խորդանոցից բարձրացրեց վերևի հարկի ննջասենյակ։ Նա նստեց մահճակալին և շուրջը նայեց։ Այստեղ գտնվող գրեթե ամեն ինչ կամ ջարդված էր, կամ անհույս փչացրած։ Մեկ ամսական կինոխցիկն ընկած էր երբեմնի պարծանք ինքնագնաց խաղալիք տանկի վրա, որով Դադլին մի անգամ վրաերթի էր ենթարկել հարևանի շանը։
- Անկյունում ընկած էր Դադլիի ունեցածներից առաջին հեռուստացույցը, որի էկրանը նա բացով ծակել էր, երբ իր սիրած հեռուստատեսային ծրագիրը դադարել էին հաղորդել։ Պատի տակ դրված էր մի մեծ թռչնավանդակ, որտեղ ժամանակին մի թութակ էր բնակվում, որին Դադլին դպրոցում փոխել էր իսկական օդային հրացանի հետ, իսկ անբախտ հրացանի անմխիթար ծռված փողը ցցված էր վերևի դարակի եզրից։ Այդ դժբախտի վրա Դադլին պարզապես նստել էր իր մարմնի ամբողջ ծանրությամբ։ Մյուս դարակները լի էին գրքերով։ Կարելի էր ասել, որ գրքերի բախտը բերել էր, որովհետև դրանք այնպիսի տեսք ունեին, ասես դրանց երբեք ոչ ոք ձեռք չէր տվել։
- Ներքևից լսվում էր Դադլիի անտանելի վայնասունը։ Նա արդեն գրոհի էր անցել՝ մորը ձայնային հոգեբանական հարձակման ենթարկելու իր սովորական մարտավարությամբ։
- — Չեե՜մ ուզում, որ նա այնտեղ քնիի~... Ինձ այդ սենյակը պե՚տք է... Թող դու՜րս կորչի այնտեղիի՜ց...
- Հարրին խոր հոգոց հանեց ու մեկնվեց անկողնու վրա։ Երեկ նա ի՜նչ ասես չէր տա այստեղ լինելու համար։ Այսօր նա կնախընտրեր նամակը ձեռքին վերադառնալ իր խորդանոցը, դա ավելի լավ կլիներ, բան առանց նամակի ննջարանում գտնվելը։
- Հաջորդ առավոտյան նախաճաշի ժամանակ բոլորը բավականին լուռ էին։ Դադլին ցնցված էր։ Նա փորձել էր իր գրոհային զինանոցի բոլոր ձայնային երանգները, դնգստել էր հորը սմելթինգզյան ձեռնափայտով, ձևացրել էր, թե շնչահեղձ է լինում, բացահարել էր մորը, իր կրիայով խփել-ջարդել էր ծաղկաջերմոցի տանիքի ապակին ու խեղճ կենդանուն թողել տանիքի վրա, և այդ ամենը ապարդյուն, որովհետև իր երկրորդ սենյակը ետ չէր ստացել։
- Հարրին մտածում էր անցած օրվա նույն ժամի մասին և դառնացած խորհում, թե ինչ լավ կլիներ, եթե ինքը նամակը բացած լիներ նախասրահում։ Քեռի Վերնոնը և մորաքույր Պետունիան մռայլ հայացքներ էին փոխանակում։
- Երբ փոստը ժամանեց, քեռի Վերնոնը, որը կարծես փորձում էր Հարրիի հետ սիրալիր լինել, Դադլիին ուղարկեց փոստի ետևից։ Բոլորը լուռ լսում էին, թե ինչպես էր Դադլին ՝ սրահով անցնելիս, գավազանով թմբկահարում ճանապարհին պատահած բոլոր իրերը։ Հետո նա ճչաց.
- ― Մի հատ էլ է եկե՛լ. «Պրն Հ. Փոթթերին. Բեկտենիների նրբանցբ, թիվ 4, Ամենափոքր ննջասենյակ»։
- Քեռի Վերնոնը խեղդված ճիչով վեր ցատկեց տեղից և նետվեց դեպի նախասենյակ, Հարրին՝ կրնկակոխ նրա ետևից։
- Քեռի Վերնոնը ստիպված եղավ հմուտ ըմբշամարտիկի պես գետնով տալ դիմադրող Դադլիին, որ նրա ձեռքից խլի նամակը, ինչը նրա համար անսպասելիորեն ավելի էր բարդացել, որովհետև Հարրին մեջքից կախվել էր նրա վզից։ Մի պահ խառնաշփոթ պայքարից հետո, որի ընթացքում բոլոր երեքն էլ մի լավ համտես արին սմելթինգզյան գավազանի թակոցները, քեռի Վերնոնը՝ Հարրիի ճմրթած նամակը ձեռքի մեջ բռնած, մեջքն ուղղեց շունչը տեղը բերելու համար։
- — Գնա՛ քո խորդանոցը... այսինքն քո ննջասենյակը, — ատամների արանքից նետեց նա Հարրիին, — իսկ դու, Դադլի, ուղղակի գնա՛... գնա՛ այստեղից։
- Հարրին իրեն տեղ չէր գտնում իր նոր սենյակում։ Ինչ-որ մեկն իմացել էր, որ իրեն պահարանից ննջասենյակ են տեղափոխել, և կարծես, ուղարկողը գիտեր, որ նա չի ստացել առաջին նամակը։ Անշուշտ, դա նշանակում էր, որ ուղարկողը կրկին կփորձի նամակն իրեն հասցնել։ Եվ այս անգամ ինքը հոգ կտանի, որ նամակ ուղարկողները չձախողվեն։
- Հաջորդ առավոտյան բազմիցս վերանորոգված զարթուցիչը զրնգաց ուղիղ ժամը վեցին։ Հարրին զարթուցիչի ձայնն արագ անջատեց և լուռ ու մունջ հագնվեց։ Նա չպետք է արթնացներ Դարզլիներին։ Առանց լույսը վառելու, նա կամացուկ ներքև իջավ։
- Հարրին պատրաստվում էր փոստատարին սպասել Բեկտենիների նրբանցքի անկյունում, որպեսզի ինքն առաջինը ստանար թիվ 4֊ի նամակները։ Նրա սիրտը մուրճի պես բաբախում էր, մինչ նա մութ հյուրասենյակով գաղտագողի գնում էր դեպի շքամուտքը։
- ― ԱԱ~ՀԸ–ՂՂԸԸ–ՀԸԸ~ՄՄ։
- Հարրին անակընկալից օդ թռավ... Շքամուտքի խսիրի վրա նա ոտքը դրել էր ինչ-որ մեծ, փափուկ և, ամենակարևորը, կենդանի բանի վրա։
- Լույսերը չրխկոցով միացան վերևում, և, ի սարսափ իրեն, Հարրին կռահեց, որ այդ մեծ փափուկ բանը մորաքրոջ ամուսնու դեմքն էր։ Քեռի Վերնոնը պառկած էր շքամուտքի դռան տակ, ննջապարկի մեջ՝ միանգամայն պարզ նպատակով, որ թույլ չտա Հարրիին անել այն, ինչը նա պատրաստվում էր անել։ Քեռի Վերնոնը մոտ կես ժամ գոռգոռաց Հարրիի վրա, իսկ հետո կարգադրեց, որ նա գնա ու մի գավաթ թեյ պատրաստի։ Հարրին՝ դժբախտ ու ոչնչացած, ոտքերը քստքստացնելով հյուրասենյակով գնաց դեպի խոհանոց և մինչև նա կվերադառնար, փոստն արդեն ժամանել էր ուղիղ քեռի Վերնոնի գոգը։ Հարրին երեք նամակ տեսավ, որոնց հասցեները գրված էին զմրուխտագույն թանաքով։
- — Ես... — սկսեց նա, բայց քեռի Վերնոնը նամակները պատառ-պատառ արեց նրա աչքերի առաջ։
- Քեռի Վերնոնը այդ օրը գործի չգնաց։ Նա մնաց տանը և ներսից մեխեց փոստարկղի կափարիչը։
- ― Հասկանու՞մ ես, - բերանը լիքը մեխերով, բացատրում էր նա մորաքույր Պետունիային, — եթե նրան չկարողանան նամակները տեղ հասցնել, պար զապես կդադարեն ուղարկել։
- — Համոզված շեմ, որ ղա կարող է ազդեցություն ունենալ, Վերնոն։
- — 0՜հ, այդ մարդկանց ուղեղները տարօրինակ են կառուցված, Պետունիա, նրանք ինձ ու քեզ նման չեն մտածում, — ասաց քեռի Վերնոնը և մուրճի փոխարեն ափսեից մտացրիվ վերցրեց մորաքույր Պետունիայի հենց այդ պահին բերած մրգով կարկանդակն ու դրանով հարվածեց մեխին։
- Ուրբաթ օրը առնվազն տասներկու նամակ եկավ Հարրիի անունով։ Քանի որ նամակները փոստարկղով անցնել չէին կարող, որովհետև փոստարկղը մեխված Էր, դրանք ներս էին սողոսկել դռան տակից և դռան շրջանակի վրա եղած ճեղքերից, իսկ մի քանիսն Էլ, նույնիսկ, ներս էին ընկել առաջին հարկի զուգարանի փոքրիկ լուսամուտից։
- Քեռի Վերնոնը կրկին գործի չգնաց։ Բոլոր նամակները հատ-հատ այրելուց հետո նա նորից ձեռքն առավ մուրճն ու մեխերը և փայտյա շրիշակներով ու տախտակներով ներսից մեխեց շքամուտքի և բակից խոհանոց մտնող դռները։ Աշխատելու ընթացքում նա քթի տակ երգում Էր «Ծաղիկնե՜րի աշխարհո՜ւմ...» և ջղաձիգ ցնցվում յուրաքանչյուր փոքր ձայնից։
- Շաբաթ օրը իրավիճակն սկսեց դուրս գալ քեռի Վերնոնի հսկողության տակից։ Հարրիին հասցեագրված քսան նամակներ դեսանտ իջան Դարզլիների խոհանոց՝ ոլորված և թաքցված երկու տասնյակ ձվերի կեղևների մեջ, որոնք փոսիկավոր տուփերում շարված՝ հյուրասենյակի պատուհանից մորաքույր Պետունիային էր հանձնել անչափ շփոթված տեսքով նպարավաճառը։ Մինչ քեռի Վերնոնը կատաղած զանգահարում էր փոստ և պարենային խանութ՝ փորձելով գտնել մեկին, ում կարելի էր բողոքել, մորաքույր Պետունիան բոլոր ձվերը հերթով ջարդում էր և միջից դուրս եկած նամակները մանրացնում իր խոհանոցային աղաց-խառնիչի մեջ։
- — Ո՞վ կարող է լինել այս աշխարհում, որ այդքա՜ն ուզում է խոսել քեզ հետ, — Հարրիին հարցրեց ապշադեմ Դադլին։
- Կիրակի առավոտյան քեռի Վերնոնը նստեց նախաճաշի սեղանի մոտ՝ բավականին հոգնած և նույնիսկ հիվանդոտ, սակայն միանշանակ երջանիկ տեսքով։
- — Կիրակի օրերին փոստ չկա, — ուրախ֊ուրախ հիշեցրեց նա բոլորին, նարնջի ջեմ կաթացնելով իր լրագրի վրա, — ոչ մի գրողի տարած նամակ էլ այսօր չի լինի։
- Մինչ նա այդպես խոսում էր, ինչ-որ բան վզզոցով իջավ խոհանոցի ծխնելույզով և, դուրս թռնելով բուխարուց, թրմփաց ուղիղ նրա վզակոթին։ Հաջորդ պահին երեսուն թե քառասուն նամակներ գնդացրից բաց թողած գնդակների նման իրար ետևից դարս թռան բուխարուց և սլացան տարբեր ուղղություններով։ Դարզլիներն անակնկալից գլուխները մտցրին սեղանի տակ, սակայն Հարրին վեր ցատկեց տեղից ՝ փորձելով օդի մեջ բռնել նամակներից մեկն ու մեկը։
- — ԴՈՒՐՍ, ԴՈՒ՜ՐՍ...
- Քեռի Վերնոնը բռնեց Հարրիի մեջքից և խոհանոցից դեպի հյուրասենյակ հրեց նրան։ Երբ մորաքույր Պետունիան ու Դադլին գլուխներն արմունկներով ծածկած դուրս վազեցին խոհանոցից, քեռի Վերնոնը շրխկոցով փակեց խոհանոցի դուռը։ Դռան ետևից դեռ լսվում էր սենյակ լցվող նամակների խշշոցը և թիթեռների պես պատերին ու հատակին խփվող ծրարների թրթռոցը։
- — Սա վերջին կաթիլն էր, — ասաց քեռի Վերնոնը՝ փորձելով հանգիստ ձևանալ, բայց միևնույն ժամանակ խուրձ-խուրձ պոկռտելով իր բեղերից մեկի մազերը. — Բոլորդ հինգ րոպեից կազմ ու պատրաստ կանգնած լինե՛ք այստեղ։ Մենք մեկնում ենք։ Գնացե՚ք, շոր֊մոր հավաքեք և առանց հակաճառելու։
- Քեռի Վերնոնը այնքան սպառնալից տեսք ուներ կիսափետրած բեղով, որ ոչ ոք չհամարձակվեց հակաճառել։ Տաս րոպե անց նրանք մի կերպ դուրս էին պրծել տախտակներով մեխված դռների միջով և մեքենայով սլանում էին դեպի խճուղի։ Դադլին՝ մեքենայի ետևի նստարանին նստած, քիթը վեր քաշելով, մռայլ հնգմնգում էր, որովհետև հայրը մի լավ հասցրել էր նրա վզակոթին իրենց ուշացնելու համար, երբ Դադլին փորձել էր սպորտային պայուսակի մեջ խցկել հեռուստացույցը, տեսամագնիտոֆոնը և իր խաղային համակարգիչը։
- Նրանք սլանում ու սլանում էին խճուղով, և նույնիսկ մորաքույր Պետունիան չէր համարձակվում հարցնել, թե ուր են գնում։ Մերթ ընդ մերթ քեռի Վերնոնը շեշտակի շրջադարձ էր կատարում որևէ անսպասելի ուղղությամբ և մի որոշ ժամանակ էլ այդպես վարում մեքենան։
- — Ա՛յ, այսպես կկորցնեմ ձեզ... Ա՛յ, հիմա կտեսնենք, կգտնեք մեզ, թե՝ ոչ... — քթի տակ կատաղած մրթմրթում էր նա՝ ամեն անգամ շրջադարձ կատարելիս։
- Ամբողջ օրը ոչ մի անգամ կանգ չառան մի կտոր հաց ուտելու կամ մի բաժակ ջուր խմելու համար։ Մութն ընկնելուն պես Դադլին վայան-վայնասուն բարձրացրեց։ Կյանքում երբեք նման վատ օր չէր անցկացրել։ Նա քաղցած էր և բաց էր թողել առնվազն հինգ հեռուստատեսային հաղորդում, որոնք շատ կուզենար տեսնել և առանց իր համակարգչի վրա որևէ այլամոլորակայինի գլուխ ջարդելու, դեռ երբեք այդքան երկար ժամանակ չէր շնչել։
- Քեռի Վերնոնը վերջապես կանգ առավ ինչ-որ քաղաքի արվարձանում, բավականին մռայլ տեսքով մի հյուրանոցի առջև։ Դադլին ու Հարրին գիշերն անցկացրին մի սենյակում, որտեղ խոնավ ու բորբոսահոտ սավաններով երկու մահճակալ էր դրված։ Դադլին անմիջապես սկսեց խռմփացնել, բայց Հարրին արթուն էր։ Նա կամացուկ նստեց պատուհանի գոգին և, անցնող մեքենաների լույսերին նայելով, ընկավ մտորումների մեջ։
- Հաջորդ առավոտյան նախաճաշեցին ձավարի հնահամ փաթիլներով, կարմրացրած հացով ու լոլիկի սառը պահածոյով։ Նախաճաշը գրեթե վերջացրել էին, երբ հյուրանոցի տիրուհին մոտեցավ նրանց սեղանին։
- — Ներեցեք, ո՞վ է այստեղ պարոն Փոթթերը։ Ահա, խնդրեմ, սրանցից արդեն գրեթե հարյուր հատ ձեզ է սպասում ընդունարանի սեղանին։
- Նա բարձր պահեց մի նամակ, որ բոլորը տեսնեն զմրուխտագույն թանաքով գրված հասցեն.
- Պրն Հ․ Փոթթերին
- Քոուկվորթ, Երկաթուղային Հոթել,
- Սենյակ թիվ 17
- Հարրին ձեռքը մեկնեց, որ նամակը վերցնի, բայց քեռի Վերնոնը այնպես հարվածեց նրա դաստակին, որ ամբողջ ձեռքը մի կողմ թռավ։ Կնոջ ապշած հայացքը սառեց օղի մեջ։
- — Ես կվերցնեմ, — ասաց քեռի Վերնոնը տեղից արագ կանգնելով և հյուրանոցի տիրուհու ետևից դուրս գնաց ճաշասրահից։
- Մի բանի ժամ անց մորաքույր Պետունիան վախվորած առաջարկեց.
- — Լավ չէ՞ր լինի, արդյոք, եթե պարզապես տուն գնայինք, սիրելիս, — սակայն քեռի Վերնոնը, կարծես, նույնիսկ չլսեց էլ նրան։
- Ոչ ոք չգիտեր, թե նա ինչ էր փնտրում։ Նա քշեց մտավ մի անտառ, դուրս եկավ մեքենայից, շուրջը նայեց, գլուխը թափ տվեց ու կրկին նստեց ղեկին։ Սույն բանը կատարվեց նաև մի մեծ վարած արտի մեջ, մի մետաղյա կախովի կամրջի վրա և բազմահարկ ավտոկայանի վերևի հարկում։
- Այդ օրը կեսօրից հետո, արդեն երեկոյան մոտ, Դադլին ձանձրացած ձայնով հարցրեց մորաքույր Պետունիային.
- — Պապան խելքը թռցրե՞լ է, ինչ է։
- Քեռի Վերնոնը մեքենան կանգնեցրել էր ծովափին, նրանց բոլորին փակել էր մեքենայի մեջ և անհետացել անհայտ ուղղությամբ։
- Անձրև սկսվեց։ Անձրևի ծանր կաթիլները թմբկահարեցին մեքենայի տանիքը։ Դադլին սկսեց հնգմնգալ։
- — Այսօր երկուշաբթի է... — հայտնեց նա մորը։ — Այսօր պետք է ցույց տան Մեծ Համբերտոյին... Ես հեռուստացու՜յց եմ ուզում։
- Երկուշաբթի է։ Դա Հարրիին մի բան հիշեցրեց։ Եթե այսօր երկուշաբթի է, իսկ նման բաներում Դադլիին կարելի էր վստահել, որովհետև ինչ-ինչ, բայց շաբաթվա օրերը նա շատ լավ գիտեր հեռուստատեսային ծրագրերը բաց չթողնելու համար, ուրեմն վաղը երեքշաբթի է, և Հարրիի տասնմեկերորդ տարեդարձը։
- Նրա ծննդյան օրերը երբեք հետաքրքիր չէին անցնում։ Անցած տարի Դարզլիները նրան վերարկուի մի կախիչ էին նվիրել և մի զույգ էլ քեռի Վերնոնի հին գուլպաներից։ Ինչևէ, մարդ մեկ անգամ է կյանքում տասնմեկ տարեկան դառնում։
- Քեռի Վերնոնը վերադարձավ ձեռքին մի երկար ու բարակ փաթեթ, դեմքին՝ հաղթական ժպիտ և հարկ էլ չհամարեց պատասխանել մորաքույր Պետունիայի հարցին, թե այդ ի՞նչ է բերել իր հետ։
- ― Կատարյալ տեղ եմ գտել, դուրս եկեք բոլորդ։
- Դրսում շատ ցուրտ Էր։ Քեռի Վերնոնը մատով ցույց տվեց ափից ոչ հեռու մի ժայռապատ մռայլ կղզի։ Կղզու ժայռերից մեկի վրա ինչ-որ կերպ ծվարել էր մի խարխուլ փայտաշեն շինություն, որից ավելի ողորմելի բան դժվար էր պատկերացնել։ Պարզ էր, որ այնտեղ ոչ մի հեռուստացույց էլ չկար։
- ― Եղանակի տեսությունն ասում է, որ այս գիշեր փոթորիկ է լինելու, — զվարթ հայտարարեց քեռի Վերնոնը, ձեռքերն իրար շփելով, — իսկ այս պարոնը, սիրով համաձայնել է մեզ վարձով տալ իր նավակը։
- Մի անատամ ծերուկ կաղալով, առանց շտապելու մոտեցավ նրանց և իր զավեշտական ժպիտով մատնացույց արեց ներքևում՝ ափի մոտ, պողպատագույն ջրերի մեջ ճոճվող, մի հին թիանավակ։
- — Ես մեզ համար որոշ պաշար եմ վերցրել, — ասաց քեռի Վերնոնը։ -- Դեհ, բոլո՛րդ դեպի նավը, գնացի՛նք։
- Նավակի մեջ անտանելի ցուրտ էր։ Ծովի սառնաշունչ ալիքների ցայտերը և անձրևի կաթիլները ասեղների պես ծակծկում էին ձեռքերն ու սողոսկում օձիքների տակ։ Քամին անխնա մտրակում էր դեմքերը։ Թվաց, թե մի բանի ժամ տևեց, մինչև, վերջապես, հասան կղզու ժայռապատ ափը, որտեղ քեռի Վերնոնը, սայթաքելով ու վայր ընկնելով, առաջնորդեց նրանց դեպի խարխուլ խրճիթը։
- Ներսում ուղղակի սարսափելի էր։ Ծովախոտի անտանելի հոտ էր գալիս։ Քամին վնգալով փչում էր փայտաշեն պատերի բոլոր ճեղքերից։ Կրակարանը թաց էր ու դատարկ։ Խրճիթում միայն երկու սենյակ կար։
- Քեռի Վերնոնի պաշարները, եղած-չեղած, ընդամենը մեկական փաթեթ կարտոֆիլի շերտիկներ էին և մեկական բանան։ Նա փորձեց կրակ վառել բուխարու մեջ կարտոֆիլի շերտիկների տոպրակներով, սակայն փայլփլան փաթեթները միայն ծխացին ու կծկվեցին։
- — Ա՛յ, հիմա մեզ շատ պետք կգային այդ նամակներից մի քանիսը, — ուրախ-ուրախ ասաց նա։
- Քեռի Վերնոնը շատ լավ տրամադրություն ուներ։ Ակնհայտորեն, նա համոզված Էր, որ ոչ ոք գլուխ չէր դնի փոթորկալից գիշերով, այն էլ ծովում կորած ինչ-որ կղզում փոստը նրանց հասցնելու համար։ Հարրին ինքն էլ էր այդ կարծիքին, սակայն այդ մտքից նրա տրամադրությունը բնավ չբարձրացավ։
- Խոստացած փոթորիկը գիշերվա մութի հետ սաստկացավ։ Բարձր ալիքների ցայտերը խշշոցով խփվում էին խրճիթի պատերին, իսկ մոլեգին քամին կատաղի թմբկահարում էր կեղտոտ պատուհանները։ Մորաքույր Պետունիան մի քանի բորբոսնած վերմակ գտավ երկրորդ սենյակում և Դադլիի համար անկողին պատրաստեց ցեցը կերած բազմոցի վրա։ Նա ինբը և քեռի Վերնոնը գնացին զբաղեցնելու մյուս սենյակի խորդուբորդ մահճակալը, իսկ Հարրիին մնաց ընտրել չոր հատակի ամենափափուկ տախտակը և մի կերպ կուչ գալ ամենաբարակ ու ամենաքրքրված վերմակի տակ։
- Դրսում փոթորիկն ավելի էր մոլեգնում, կարծես գիշերվա մթից ուժ և զորության էր ստանում։ Հարրին չէր կարողանում քնել, միայն շուռ ու մուռ էր գալիս և փորէում ավելի հարմար տեղավորվել։ Ստամոքսը կծկվում էր բաղցից։
- Կեսգիշերին մոտ սկսված ամպրոպի դղրդյունը խլացնում էր Դադլիի խռմփոցները։ Բազմոցի կոդքից ցցված էր Դադլիի հաստ դաստակը, որին կապված ժամացույցը մթության մեջ լույս էր տալիս։ Իրենց գործն անխոնջ ու անտարբեր կատարող սլաքներից Հարրին իմացավ, որ ուղիղ տաս րոպեից ինքը տասնմեկ տարեկան կդառնա։ Նա պառկած դիտում էր, թե ինչպես են սլաքները թվացույցի վրա մոտենում ժամը տասներկուսին և մտածում էր, արդյոք Դարզլիները կհիշե՞ն, որ այսօր իր ծննդյան օրն է, և որտեղ կարող է լինել այդ պահին իրեն նամակներ ուղարկողը։
- Հինգ րոպե մնաց։ Հարրրն ինչ-որ ճրթոց լսեց դրսից։ Լա անհանգիստ մտածեց, որ տանիքը կարող է ներս փլվել կատաղած քամու հարձակումներից, թեև ներս փլված տանիքի տակ, շատ հնարավոր է, որ ավելի տաք լիներ։
- Չորս րոպե մնաց... Միգուցե, երբ իրենք վերադառնան Բեկտենիների նրբանցք, տանն այնքան լցված կլինի նամակներով, որ իրեն կհաջողվի թռցնել դրանցրց մեկն ու մեկը։
- Երեբ րոպե մնաց... Արդյո՞ք ծովն է այդպես ծանր հարվածում ժայռին։
- Երկու րոպե մնաց... Այդ ի՞նչ տարօրինակ ճրթճրթոց է գալիս դրսից։ ժա՞յռն է, ինչ է, փշրվում թափվում ծովի մեջ...
- Մեկ րոպեից նա տասնմեկ տարեկան կդառնա։
- Երեսուն վայրկյանից... քսան... տասը... ինը... Միգուցե արթնացնի՞ Դադլիին, հենց այնպես, ջղայնացնելու համար... երեք... երկու... մեկ...
- ԲՈԻ՜Մ։
- Ամբողջ խրճիթը դղրդաց։ Հարրին ձիգ նստեց տեղում և անթարթ նայեց դեպի դուրս տանող դռանը։ Ինչ-որ մեկը թակում էր խրճիթի դուռը։
Գլուխ չորրորդ․ Բանալիների պահապանը
- ԲՈ՜ՒՄ։ Կրկին թակեցին դառը։ Դադլին ցնցվելով արթնացավ։
- ― Որտեղի՞ց է թնդանոթի ձայն գալիս, ― ապշահար հարցրեց նա։
- Ուժեղ թրխկոց եկավ, և քեռի Վերնոնը մյուս դռնից կողքանց մտավ սենյակ։ Նա երկու ձեռքով մի հրացան էր բռնել։ Հիմա արդեն պարզ էր, թե ինչ կար այն երկար ու բարակ փաթեթի մեջ, որը վերադարձին նա բերել էր իր հետ։
- — Ո՞վ կա այդտեղ, — բղավեց նա, — զգուշացնում եմ, ես զինվա՛ծ եմ։
- Մի ակնթարթ դադար տիրեց։ Հետո...
- ԹՐԸ՜ՄՓ։
- Դուռը մի այնպիսի ուժգին հարված ստացավ, որ միանգամից դուրս թռավ ծխնիներից և խլացուցիչ դրմփոցով վայրէջք կատարեց հատակին։
- Մի հսկա մարդ հայտնվեց դռան բացվածքի մեջ։ Նրա դեմքը գրեթե ամբողջովին թաքնված էր սև մազերի խառնիխուռն բաշի և գզգզված վայրի մորուքի մեջ, բայց աչքերը շատ լավ էին երևում և մազերի դեզի տակից պսպղում էին սև բզեզների պես։
- Հսկան հաստատուն քալլերով ներս մտավ խրճիթ և այնպես շեշտակի կանգ առավ, որ նրա գլխի մազերը կարծես ավլեցին առաստաղը։ Նա կռացավ, թեթև շարժումով բարձրացրեց դուռը և աներևակայելի հեշտությամբ դրեց տեղը՝ ծխնիների վրա։ Որսում փոթորկի ձայնը փոքր-ինչ մեղմացավ։ Հսկան շրջվեց՝ հայացքն ուղղելով սենյակում գտնվողների վրա։
- ― Գուցե մի բաժակ թեյ սարքեք, հը՞... Մի բաժակ թեյը հիմա սկի վատ չէր լինի... ճանապարհը հեշտ չէր, կարելի է ասել...
- Նա լոք֊լոք քայլերով մոտեցավ բազմոցին, որի վրա սարսափից պապանձված նստած էր Դադլին։
- — Հո՜յ, դո՛ւ, հաստափո՛ր, չլսեցի՞ր... շարժվի՛ր տեղիցդ, — ասաց անծանոթը։
- Դադլին ծվծվաց ու փախավ թաքնվեց մոր ետևում, որն էլ իր հերթին սարսափահար կուչ էր եկել քեռի Վերնոնի ետևում։
- — Ա՛յ, թե որտեղ է Հարրին, ― ասաց հսկան։ Հարրին ՝ դեռ հատակին նստած, նայեց վեր, հսկայի վայրի, ստվերապատ դեմքին և տեսավ, որ մազերի տակից բզեզների պես փայլփլող աչքերը ժպիտ էին ճառագայթում։
- — Վերջին անգամ տեսել եմ քեզ երբ, ա՛յ, էսպես պստլիկ էիր, — ասաց հսկան։ — Ու՜հ, ինչ նման ես հորդ, հենց ինքն է իր տեղը դրած... Բայց, ա՛յ, աչքերդ, մայրիկի՜նն են...
- Քեռի Վերնոնը ատամներով ծիծաղելի կրճտարեց։
- — Ես պահանջում եմ, որ անմիջապես հեռանա՛ք այստեղից, սըր, ― հոխորտաց նա։ ― Սա կոտրանքով ներխուժում է կոչվում։
- — էէ՜ըըհ, սու՜ս մնա, Դա՚րզլի... ա՛յ, լխկած դամբուլ, — ասաց հսկան։ Նա բազմոցի գլխի վրայով ձեռքը առաջ մեկնեց և թեթև շարժումով դուրս քաշեց հրացանը քեռի Վերնոնի ձեռքից։ Հետո հրացանի փողը արագ ու հեշտությամբ ծալեց ու կապ գցեց, ասես ռետինից լիներ, և դեն նետեց դեպի սենյակի մութ անկյանը։
- Քեռի Վերնոնը այս անգամ տրորված մկնիկի պես ծիծաղելի ծվծվաց։
- ― Ինչևէ... Հա՛րրի, — ասաց Հսկան, մեջքով շրջվելով դեպի Դարզլիները, — ծնունդդ թող շա՜տ ու շա՜տ շնորհավո՜ր լինի... Ես քեզ համար էստեղ մի փոքր նվեր եմ բերել... Ըհ-հը՚մ, ինքս եմ թխել... Հըը~, հնարավոր է մի թեթև նստած լինեմ վրան, բայց դեհ... դրանից հո համը չի՞ փոխվի։
- Իր սև վերարկուի ներսի գրպանից նա հանեց փոքր-ինչ ծռմռված մի տուփ ու մեկնեց Հարրիին։ Վերցնելով հսկայի ընծան, Հարրին, դեռ հատակին նստած, դողդոջան մատներով բացեց տուփը։ Տուփի մեջ շոկոլադե պլպլացող գլազարով մի տորթ կար, որի վրա կանաչ քաղցրախյուսով մեծ տառերով գրված էր.
- Հարրին հայացքը բարձրացրեց հսկայի վրա։ Նա ուզում էր ասել շնորհակալություն, սակայն բառերը ուղեղից մինչև բերանը հասնելու ճանապարհին ինչ-որ տեղ մոլորվեցին, և փոխարենը նա ասաց.
- — Ո՞վ եք դուք։
- Հսկան ինքն իրենից գոհ քրթմնջաց.
- — Ճիշտ ես ասում, ես դեռ չեմ ներկայացել։ Ռուբե՚ուս Հա՚գրիդ, Հո՚գվարթսի հանդավարների և ամրոցի դարպասների բանալիների պահապա՛նը։
- Նա իր ահռելի ափը առաջ մեկնեց և թափ տվեց Հարրիի ամբողջ ձեռքն ու ուսը։
- — Ի՞նչ կասես մի բաժակ թեյի մասին, հը՞, — ասաց նա ձեռքերն իրար շփելով։ — Ես հիմա մի ավելի թունդ բանից էլ չէի հրաժարվի, թե առաջարկող լիներ։
- Նրա աչքերը կանգ առան բուխարու մութ կրակաճաղերի ու մոխրի մեջ կծկված փայլփլուն տոպրակների վրա, և նա արհամարհանքով փնչացրեց։ Հսկան կռացավ բուխարու առաջ։ Նրա աժդահա թիկունքի ետևից չէր երևում, թե նա ինչ էր անում, բայց երբ մի վայրկյան անց նա մեջքն ուղղեց ու ետ շրջվեց, կրակի վառվռուն լեզուները ճրթճրթոցով բոցկլտացին բուխարու մեջ։ Խոնավ ու ցուրտ խրճիթն անմիջապես լուսավորվեց թրթռացող նարնջագույն լույսով, և Հարրին զգաց, թե ինչպես բոցերի ջերմությունը մի ակնթարթում պարուրեց իրեն, և ինքը, ասես ընկղմվեց տաք ջրով լցված լոգարանի մեջ։
- Հսկան եկավ, նստեց բազմոցին, որը փոս ընկավ նրա ծանրությունից և սկսեց իրար ետևից զանազան անսպասելի իրեր հանել իր վերարկուի գրկաններից, մի հին պղնձյա թեյնիկ, մի մեծ կապոց պայտաձև ոլորված հաստլիկ երշիկներ, կրակխառնիչ, ճենապակյա թեյաման, մի քանի հատ պռունկը թռած թեյի գավաթներ և դեղին սաթի նման թափանցիկ հեղուկով լի մի շիշ, որից նա մի կում ըմպեց ՝ մինչև թեյի պատրաստությանն անցնելը։ Շուտով խրճիթը լցվեց՝ կրակխառնիչի վրա բուխարու մեջ կախված, խորովվող երշիկների ուրախ ճրթճրթոցով և ախորժաբեր հոտով։ Ոչ մեկը ոչ մի խոսք չասաց, քանի դեռ հսկան զբաղված էր ընթրիքի պատրաստությամբ։ Բայց երբ նա՝ սեղանի վրա հայտնված սկուտեղի մեջ կրակխառնիչի վրայից սահեցրեց առաջին վեց յուղալի, հյութեղ, թեթևակի այրված երշիկները, Դադլին տեղում անհանգիստ տրորվեց։ Քեռի Վերնոնը կտրուկ ասաց.
- — Ոչ մի բանի ձեռք չտա՛ս, Դադլի։ Հսկան չարախինդ քրթմնջաց։
- —էդ քո ճարպագնդին չէր խանգարի մի քիչ սոված մնալ, Դա՚րզլի։ Մի՛ անհանգստացիր, դա միայն օգտակար կլինի նրան։
- Նա երշիկները փոխանցեց Հարրիին, որին թվաց, թե այդ երշիկներից համեղ բան կյանքում դեռ չէր կերել, որովհետև անչափ քաղցած էր, բայց միևնույն է, չէր կարողանում աչքը կտրել հսկայից։ Վերջապես, երբ պարզ դարձավ, որ ոչ ոք չի պատրաստվում որևէ բացատրության տալ, Հարրին ասաց.
- — Ներեցեք, բայց ես այդպես էլ իրականամ չիմացա, թե դուք ով եք։
- Հսկան մի կում թեյ կուլ տվեց և բերանը սրբեց ափի հակառակ կողմով։
- — Կարող ես ինձ Հա՚գրիդ կոչել, — ասաց նա, — բոլորն էլ ինձ էդպես են անվանում։ Եվ, ոնց որ ասացի, ես Հոգվորթսում բանալիների պահապանն եմ... Դե՛հ, Հոգվորթսի մասին, հո՛, ամեն ինչ գիտես։
- — Աա~ըը... Հը՚-ըմ... Չգիտեմ, — ասաց Հարրին գլուխը բացասաբար թափահարելով։
- Հագրիդն անչափ զարմացավ։
- — Ներողություն, — արագ ավելացրեց Հարրին։
- — Ներողությո՞ւ՛ն, — մռնչաց Հագրիդը շեշտակի շրջվելով դեպի Դարզլիները, ովքեր ետ քաշվեցին ստվերի մեջ, — Ա՛յ, թե ո՛վ պետք է էստեղ ներողություն խնդրի։ Ես գիտեի, որ նամակները քեզ չեն հասնում, բայց ի՜նչ իմանայի, որ դու էդքա՜ն անտեղյակ ես Հոգվարթսից։ Բա մտքովդ հեչ չի՞ անցել, թե ծնողներդ որտեղ են սովորել, սկի չե՞ս էլ մտածել, թե նրանք որտեղից գիտեին էդ բոլոր բաները։
- — Բոլոր ինչե՞րը, — հարցրեց Հարրին։
- ― Ինչպե՞ս թե ԲՈԼՈՐ ԻՆՉԵՐԸ, ― դղրդաց Հագրիդը. — Մը-միի րոպ-պե... Մի րոպե... Թողեք տեսնեմ, էս ի՜նչ է կատարվում էստեղ... — Նա վեր էր ցատկեց նստած տեղից։ Բարկությունից ասես առել ու իրենով լցրել էր ամբողջ խրճիթը։ Դարզլիները ծեփվել էին պատին։
- — Պարզվում է, — մռնչաց նա Դարզլիների կողմը, — որ էս տղան... Է՛Ս ՏՂԱՆ ոչ մի բանի մասին ՈՉԻՆՉ ՉԳԻՏԻ՞։
- Հարրին մտածեց, որ դա արդեն չափազանց ուժեղ էր ասված։ Ի վերջո, նա հո լրիվ անգրագետ չէր, չէ՞ որ դպրոց էր գնում, և գնահատականներն էլ բոլորովին վատը չէին։
- — Ես որոշ բաներ գիտեմ, — շտապեց ասել նա, — դե՜հ, թվաբանություն, քերականաթյուն և ուրիշ... նման բաներ...
- Բայց Հագրիդը միայն ձեռքը թափ տվեց ու ասաց.
- — Ես նկատի ունեմ մեր աշխարհի մասին՝ քո աշխարհի, իմ աշխարհի, ծնողներիդ աշխարհի մասին։
- ― Ի՞նչ աշխարհ։
- Հագրիդն այնպիսի տեսք ընդունեց, ասես ուր որ է տեղում կագնած պտի պայթեր.
- — ԴԱ՚ՐԶԼԻ ― դղրդաց նա։ Քեռի Վերնոնը, որը լրիվ գունատվել էր, ինչ-որ բան մկմկաց, որը հնչեց ինչպես. «Նեբնյամ-մեբնյամ»։ Հագրիդը կատաղած շրջվեց Հարրիի կողմը։
- — Բայց ախր ո՞նց, ինչպե՞ս կարող ես չիմանալ հայրիկիդ ու մայրիկիդ մասին, — ասաց նա, — չէ՞ որ նրանք հանրահայտ մարդիկ են։ Ախր, դու՛ էլ ես հանրահայտ...
- — Ի՞նչ... Իմ հայրիկն ու մայրիկը հանրահա՞յտ են։ Այդ ինչպե՞ս:
- — Ա՜խ, դու չգիտե՜ս... դա չգիտե՜ս... քոռանա՜մ ես... — նա հայացքը բևեռեց Հարրիի վրա անօգնական ու շփոթված արտահայտությամբ։
- — Ուրեմն, դու չգիտես, թե դու ով ես, — վերջապես ասաց Հագրիդը։
- Քեռի Վերնոնի ձայնը հանկարծ տեղն ընկավ։
- — Վերջացրե՚ք, — հրամայեց նա։ — Անմիջապես վերջացրե՚ք, սըր։ Ես արգելում եմ ձեզ տղային որևէ բան պատմել։
- Մի ավելի խիզախ մարդ քան Վերնոն Դարզլին էր, երևի տեղում կմոխրանար այն կատաղի հայացքից, որով Հագրիդը ոտքից գլուխ չափեց նրան։ Եվ երբ Հագրիդը վերջապես խոսեց, նրա արտասանած յուրաքանչյուր հնչյունը դողդողում էր զայրույթից։
- — Ուրեմն դուք նրան ոչինչ չեք ասել։ Չեք ասել, թե ինչ էր գրված էն նամակում, որը Դամբլդորը թողեց նրա համար։ Ես էնտեղ էի, ես ինքս տեսա Դամբլդորի թողած նամակը։ Դա՚րզլի, ուրեմն դու էդ ամենը նրանից էսքան տարի գաղտնի՞ ես պահել։
- — Ի՞նչն է ինձնից գաղտնի պահել, ― անհանգիստ հարցրեց Հարրին։
- — ՎԵ՜ՐՋ։ ԵՍ ԱՐԳԵԼՈԻ՚Մ ԵՄ ՁԵ՜ց... ― տագնապահար աղաղակեց քեռի Վերնոնը։
- Մորաքույր Պետունիան սարսափի ճիչ արձակեց։
- — Հա՜, բա ո՜նց... Գլուխներդ էլ պատերին տաք, միևնույն է, — ասաց Հագրիդը՝ շրջվելով Հարրիի կողմը, ― Հա՛րրի, դու հրաշագործ կախարդ ես։
- Խրճիթում լռություն տիրեց։ Միայն ծովի խշշոցն ու քամու վնգոցն էին լսվում։
- — Ես ի՞նչ եմ, — հազիվ արտաբերեց Հարրին։
- — Հրաշագործ կախարդ, անշուշտ, — ասաց Հագրիդը, ետ նստելով բազմոցի վրա, որը տնքաց ու նույնիսկ ավելի կքվեց նրա ծանրությունից, — և ես կասեի լավագույններից մեկը, եթե միայն համապատասխան կրթություն ստանաս, իհարկե։ Քո մայրիկի ու հայրիկի նման ծնողներ ունենալով, ուրիշ էլ ի՞նչ պիտի լինեիր։ Եվ կարծում եմ, վաղուց արդեն ժամանակն Է, որ վերջապես նամակդ կարդաս։
- Հարրին ձեռքը մեկնեց և վերցրեց դեղնավուն մագաղաթանման ծրարը, որը զմրուխտագույն թանաքով հասցեագրված էր ՝
Ծով, Ժայռագլխի խրճիթ
- և նամակը ծրարից հանելով կարդաց.
Հրաշարգործության եւ դյութագիտության
մասնագիտական դպրոց
Տնօրեն՝ Ալբուս Դամբլդոր
Մեռլինի միաբանության շքանշանիակիր,
Առաջին կարգի հրաշագործ կախարդ,
Գերագույն մոգ,
Դյութագիտության դոկտոր, պրոֆեսոր,
միջազգային համադաշնության անդամ
Հարգելի պրն Փոթթեր,
Պատիվ ունենք Ձեզ հայտնելու, որ Դուք ընդունվել եք Հոգվարթսի Հրաշագործության եւ դյութագիտության մասնագիտական դպրոց։
Նամակին կցված հավելվածում կգտնեք Ձեզ անհրաժեշտ բոլոր գրքերի եւ պիտույքների ցանկը։
Դասերը կսկսվեն սեպտեմբերի 1-ին։
Ձեր բվին ուղարկեք մինչեւ հուլիսի 31-ը։
Հարքանքներիս հավաստիքը։
Փոխտնօրեն՝
- Հարցերը մեկը մյուսի ետևից հրավառության պես պայթում էին Հարրիի գլխում, իսկ նա չէր կարողանում որոշել, թե ո՞ր մեկը տար։ Մի բանի վայրկյանից նա վերջապես հարցրեց.
- — Հագրիդ, իսկ ի՞նչ է նշանակում՝ «Ձեր բվին ուղարկեք»։
- — Ա՜խ, գորգոնաներն ինձ տանեն, ո՜նց էի մոռացել, ― պատասխանեց Հագրիղը՝ ձեռքն այնպիսի ուժով ճակատին խփելով, որ կհերիքեր մի ձի կանգնեցնելու համար և իր վերարկուի անթիվ գրպաններից մեկից հանեց իսկական մի բու՝ ինքն իրենից բավականին գոհ տեսքով կենդանի մի թռչուն, որն անմիջապես նստեց նրա ուսին։ Հետո Հագրիդը մեկ ուրիշ գրպանից հանեց մի երկար սրածայր փետուր ու մագաղաթանման թղթի կտոր և լեզուն ատամների արանքից վեր ցցած, ջանասիրաբար մի երկտող գրեց մագաղաթի վրա, որը Հարրին կարողացավ ընթերցել թարս կողմից։
Սիրելի պրն Դամբլդոր
Նամակը հանձնեցի Հարրիին։
Վաղը կգանք Լոնդոն՝ ցուցակում եղած֊չեղածը առնելու։
Եղանակը զզվելի է։
Հուսով եմ, որ լավ եք։
Հագրիդից
- Հագրիդը երկտողը ոլորեց ու տվեց բվին, որն անմիջապես կտուցով բռնեց այն։ Հսկան մոտեցավ դռանը և բվին դուրս թռցրեց փոթորկի մեջ։ Հետո նա վերադարձավ ու նստեց իր տեղում, կարծես, մի այնպիսի սովորական բան էր արել, ինչպես, ասենք, հեռախոսով զանգահարելը։
- Հարրին գլխի ընկավ, որ այդ ամբողջ ժամանակ իր բերանը բաց էր եղել և արագ փակեց։
- — Ինչի" մասին էինք խոսում... Հա՛, ― սակայն այդ պահին քեռի Վերնոնը դեռևս հողագույն դեմքով, սակայն շատ զայրացած, դուրս եկավ բուխարուց ճառագայթող լույսի մեջ։
- — Նա ոչ մի տեղ էլ չի՛ գնա, — ասաց նա։
- — Շատ կուզենայի տեսնել, թե էդ ո՞նց պիտի քո նման անմխիթար մագլի մեկը խանգարի նրան — գռմռաց Հագրիդը։
- — Ո՞վ, ո՞վ... — անչափ հետաքրքրված հարցրեց Հարրին։
- — Մագլի մեկը, — ասաց Հագրիդը, — մենք մագլ ենք անվանում սրանց նման կախարդանքից հեռու մարդկանց։ Եվ ասեմ քեզ, բարեկամս, որ բախտդ հե՛չ չի բերել, որ սրանց պես բացարձակ մագլների ընտանիքում ես մեծացել։ Սրանցից ավելի մագլ կյանքումս դեռ չեմ հանդիպել։
- ― Երբ տուն վերցրինք նրան, երդվեցինք, որ վերջ կտանք այդ ապուշ բարբաջանքին, — ասաց քեռի Վերնոնը, — երդվեցինք, որ կվերացնենք նրա ուղեղից այդ զավեշտական ցնդաբանությունը։ Հրաշագործ կախարդ, բա չէ՜...
- ― Ուրեմն դուք գիտեի՞ք... Դուք գիտեի՜ք, որ ես... ես հրաշագործ կախարդ եմ...
- — Գիտեի՞նք․․․ — հանկարծ տեղից ծղրտաց մորաքույր Պետունիան։
- ― Այդ ինչպե՞ս կարող էինք չիմանալ։ Իհարկե, գիտեինք։ Այդ ինչպե՞ս կարող էիր նորմալ ծնվել՝ իմ անիծյալ քրոջ զավակը լինելով։ 0՜հ, նա նույնպես ճիշտ սրա նման մի նամակ ստացավ ու անհետացավ այդ... այդ դպրոց կոչեցյալում... և հետո ամեն արձակուրդների տուն էր գալիս գրպանները լիքը զանազան գարշելի բաներով, ու ամեն քայլափոխի... ա՜ա-ըխբ... գորտ-մորտ էր դուրս թռցնում թևքերից։ Արած-չարածն ի՞նչ էր, որ... Մեկ էլ տեսար թեյի գավաթից առնետ կսարքեր... Միայն ես էի տեսնում նրա այլանդակությունը, իսկ հայրիկն ու մայրիկը՝ ընդհակառակը. օ՜խ, Լիլին այսպե՜ս արեց, ա՜խ, Լիլին այնպե՜ս արեց... Նրանք պարզապես հպարտ էին, որ իրենց ընտանեկան վհուկ ունեն։
- Նա մի պահ դադար տվեց շունչը տեղը բերելու համար, իսկ հետո շարունակեց արագ-արագ ճարճատել։ Կարելի էր կարծել, որ նա տարիներ շարունակ կուտակել էր ասելիէը, որն արդեն անզուսպ դուրս էր ժայթքում նրա կոկորդից։
- — Հետո նա այդ Փոթթերին հանդիպեց դպրոցում, և նրանք թողին գնացին, ամուսնացան ու քեզ ունեցան... Իհարկե ես գիտեի, որ դու ճիշտ նրանց նման ես լինելու... ճիշտ ու ճիշտ նրանց պես տարօրինակ... նրանց... նրանց պես աննորմա՚լ, իսկ հետո... հետո ուրիշ բան չէր էլ կարող լինել, նա անշուշտ պետք է ինքն իր գլխին նման փորձանք բերեր ու քեզ կապեր մեր վզին։
- Հարրին ճեփ-ճերմակ էր կտրել։ Եվ երբ, վերջապես, ձայնը տեղն ընկավ, նա հազիվ շշնջաց.
- — Ի՞նչ փորձանք... Դուք ինձ ասել եք, որ նրանք ավտովթարից են մահացել։
- — ԱՎՏՈՎԹԱՐԻ՞Ց, ― որոտաց Հագրիդը, այնպես զայրագին տեղից վեր ցատկելով, որ Դարզլիները ետ գլորվեցին դեպի իրենց անկյունը։
- — Էդ ինչպե՞ս կարող էր ավտովթարը սպանել Լիլի ու Ջեյմս Փոթթերներին, հը՞... Չէ՛, սա խայտառակություն է։ Սա լինելու բան չէ։ Հարրի Փոթթերը չգիտի իր կյանքի պատմությանը, մինչդեռ յուրաքանչյուր երեխա մեր աշխարհում ճանաչում է նրան։
- — Բայց ինչու՞։ Բայց ի՞նչ է իրականում կատարվել, — հարցրեց Հարրին անհամբերությամբ։
- Զայրույթը միանգամից անհետացավ Հագրիդի դեմքից, որն արդեն շատ մտահոգ արտահայտություն էր ընդունել։
- — Ես, ճիշտն ասած, չէի սպասում, որ ամեն ինչ էսպես լուրջ կլինի, — ասաց նա ցածր ու անհանգիստ ձայնով, — երբ Դամբլդորն ինձ ասաց, որ հնարավոր է խնդիրներ ծագեն քեզ բերելու ժամանակ, ես գաղափար էլ չունեի, թե դու էդքան անտեղյակ ես։ Ա՛խ, Հա՚րրի, չգիտեմ, ճի՞շտ է արդյոք, որ էդ պատմությանը ինձնից իմանաս, սակայն, ի վերջո, մեկն ու մեկը պետք է քեզ ճշմարտությունը պատմի, թե՝ ոչ։ Սխալ կլինի, եթե դու Հոգվորթս մտնես ամեն ինչից էդպես անտեղյակ։
- Նա մի խեթ հայացք նետեց Դարզլիների վրա։
- — Դեհ, ի՞նչ․․․ ճիշտ կլինի, եթե իմանաս գոնե էնքանը, ինքբան ես գիտեմ։ Սակայն իմացած լինես, որ ես էլ շատ բան չգիտեմ։ Դա մի մե՜ծ առեղծված է, որը ոչ ոք մինչև վերջ չգիտի...
- Նա նստեց, հայացքը մի պահ սևեռեց կրակին ու ասաց.
- — Էս պատմությունը թերևս սկսվում է մի անձնավորությունից, որի անունը... Բայց դա ուղղակի անհավատալի է, որ դու չգիտես նրա անունը, մեր աշխարհում բոլորը գիտեն...
- — Ու՞մ անունը։
- — Հը՜ը... չէի ուզենա նրա անունը բարձրաձայն ասել։ Ոչ ոք նրա անունը բարձրաձայն չի ասում։
- — Ինչու՞։
- — Ա՜խ, գարգոյլների բաժին դառնա էդ սրիկան... Հա՛րրի, մարդիկ դեռ վախեցած են։ Հավատա, որ հեշտ չէ։ Ուրեմն էսպես... ժամանակին մի հրաշագործ կախարդ կար, որը... որը, կարելի է ասել, մի օր չարացավ... Մի անտանելի, մի սաստիկ չար կախարդ դարձավ, նույնիսկ դրանից էլ վատը, նույնիսկ վատից էլ վատը։ Նրա անունը... — Հագրիդը օդ կուլ տվեց, սակայն չկարողացավ անունը արտասանել։
- — Միգուցե գրե՞ք անունը, — առաջարկեց Հարրին։
- — Նե՜եյ... Ուղղագրությունը չգիտեմ։ Դեհ, լավ... հըըը~... Վոլդեմորթ, — Հագրիդն ամբողջ մարմնով դողդողաց։
- — Չստիպես ինձ նորից ասել էդ գրողի տարածի անունը։ Ինչևէ, էս... էս կախարդը մոտ քսան տարի առաջ սկսեց համախոհներ հավաքել։ Եվ գտնվեցին էնպիսիք, որ գնացին նրա ետևից։ Շատերը պարզապես վախեցած էին, շատերն ուզում էին նրա պես զորեղ լինել, որովհետև նա իսկապես շա՜տ հզոր էր...Կային նաև էնպիսիք, որ համախոհ էին նրա սև մագիային։ Ի՜նչ սև օրեր էին, Հա՛րրի... Մարդ չգիտեր, ում վստահեր, շատ վտանգավոր էր անծանոթ կախարդների ու վհուկների հետ ընկերանալը...
- Սարսափելի բաներ էին կատարվում... էս կախարդը օրեցօր զորություն էր հավաքում և իշխանություն ձեռք բերում։ Իհարկե, բոլորը չէին գնում նրա ետևից, բայց ով համարձակվում էր բացեիբաց ընդդիմանալ էդ չարքին, նա բոլորին սպանում էր։ Ահավոր էր։ Ապահով տեղ միայն Հոգվորթսն էր մնացել։ Պատկերացրու, որ Դամբլդորը միակ հրաշագործն էր, ումից Գիտես-թե– ովը վախենում էր։ Նա չէր համարձակվում նույնիսկ մոտիկ գալ դպրոցին։
- Քո ծնողների նման համակրելի հրաշագործ ընտանիք ես երբեք չեմ ճանաչել։ Դեռևս Հոգվորթսում սովորելու ժամանակ դպրոցի առաջին աշակերտներն էին ու երբևէ իմ իմացած լավագույն զյուգն ա դյութանույշը։ Գիտես-թե-ովը նույնիսկ չփորձեց էլ նրանց իր կողմը գրավել, որովհետև երևի գիտեր, որ նրանք անչափ նվիրված են Դամբլդորին ու երբեք չեն համաձայնի սև ուժերին ծառայել։ Գուցե նա պարզապես ուզում էր համոզել կամ գայթակղել նրանց, գուցե ուղղակի ուզում էր իր ճանապարհից հեռացնել... Հայտնի է միայն, որ էդ չարաբաստիկ օրը նա հայտնվել էր ձեր գյուղում, և դա բոլոր սրբերի օրն էր, սրանից ուղիղ տաս տարի առաջ։ Դու դեռ ընդամենը մեկ տարեկան էիր։ Նա եկել էր ձեր տուն և... և... — Հագրիդը հանկարծ մի մեծ ու աննկարագրելի կեղտոտ պտավոր թաշկինակ հանեց իր վերարկուի գրպանից ու քիթը սրբեց ՝ որսորդական եղջերափողի կանչ հիշեցնող ձայնային աղմուկով։
- — Ների՛ր, բայց էս ամենը էնքա՜ն տխուր է... Ախր, ես շատ լավ էի ճանաչում հայրիկիդ ու մայրիկիդ... Ի՜նչ լավ ու բարի մարդիկ էին... Նման լավ մարդկանց հաճախ չես հանդիպի։ է՜հ... Գիտես֊թե-ովը սպանեց նրանց ու հետո... իսկ դա ամենամեծ առեղծվածն է, էդ ոճրագործը փորձել էր քեզ էլ սպանել, բայց չէր կարողացել... Ո՜վ իմանա, գուցե նրան արդեն սկսել էր դուր գալ մարդ սպանելը... Գուցե ուզեցել էր գործը մինչև վերջ հասցնել...
- Երբևէ մտածե՞լ ես, արդյոք, թե որտեղից է ճակատիդ հայտնվել էդ սպին։ Դա սովորական սպի չէ։ Նման սպի մարդ ստանում է միայն, երբ շա՜տ զորեղ անեծքի տակ է ընկնում։ էդ անեծքը սպանեց ծնողներիդ և հիմնովին քարուքանդ արեց ձեր տունը, սակայն ոչինչ չկարողացավ անել քեզ հետ... Ահա թե ինչու էս դու էդքան հանրահայտ, Հա՛րրի... Դեռ ոչ ոքի չէր հաջողվել կենդանի մնալ Գիտես-թե-ում անեծքի տակ ընկնելով։ Ոչ ոքի, բացի քեզնից, իսկ նա կարողացել էր հաշվեհարդար տեսնել մեր ժամանակների էնպիսի հզոր հրաշագործ ընտանիքների հետ, ինչպիսիք էին Մըք Քինոնները, Բոունզները, Փրյաեթները, իսկ դու ընդամենը մի պստլիկ երեխա էիր... ու կենդանի մնացիր, — Հագրիդը տխուր ու մտախոհ գլուխը կախեց։ Իսկ Հարրիի ուղեղում ինչ-որ շատ ցավագին բան էր կատարվում։ Մինչ Հագրիդը պատմում էր, նա կրկին վերհիշեց իր մանկական մղձավանջները՝ կուրացնող կանաչ լույսի մի ուժեղ ճառագայթ, բայց այս անգամ նույնիսկ ավելի պարզ ու հստակ, քան երբևէ և կյանքում առաջին անգամ մի բան էլ մտաբերեց՝ մի բարձրաձայն, սառնաշունչ, դաժան քրքիջ։ Հագրիդը տխուր դիտում էր նրան։
- — Ես ինքս եմ Դամբլդորի հրամանով քեզ դուրս բերել ձեր քարուքանդ եղած տան ավերակներից։ Ե՛ս եմ քեզ բերել սրանց մոտ...
- — Հին ստերի երկար շարան, — մեջ ընկավ քեռի Վերնոնը։
- Հարրին ցնցվեց, նա գրեթե մոռացել էր Դարզլիների մասին։ Քեռի Վերնոնը այնպիսի տեսք ուներ, ասես լրիվ վերականգնել էր իր քաջությունը։ Նա սեղմած բռունցքներով, աչքերը չռած նայում էր Հարրիին։
- — Հիմա ինձ լսի՛ր, տղա՛, — հոխորտաց նա, — ես ընդունում եմ, որ ինչ-որ տարօրինակություն կա քո մեջ։ Ամենայն հավանականությամբ, մի լավ ծեծը բոլոր տարօրինակություններդ կվերացնի։ Իսկ ինչ վերաբերվում է ծնողներիդ, միանշանակ պարզ է, որ երկուսն էլ մերժված խեղկատակներ էին, ու ես չեմ առարկում, որ աշխարհը միայն շահել է առանց նրանց։ Իմ կարեիքով, նրանք ստացան արժանին՝ իրենց նման խեղկատակների հետ գործ ունենալու համար։ Ես միշտ էլ գիտեի, որ վաղ, թե ուշ նրանց վերջը վատ է լինելու։
- Սակայն այդ պահին Հագրիդը վեր թռավ բազմոցից և մի հնամաշ վարդագույն հովանոց հանեց իր վերարկուի տակից։ Հովանոցի սուր ծայրը թրի պես քեռի Վերնոնի կրծքին ուղղելով, նա բարկությունից խռպոտած ձայնով ասաց.
- — Զգուշացնում եմ քեզ, Դարզլի... Զգուշացնում եմ քեզ, ևս մեկ բառ և...
- Հովանոցի սար ծայրով մորուքավոր հսկայի կողմից սրախողխող լինելու ակնհայտ վտանգից քեռի Վերնոնի խիզախությանը կրկին լքեց նրան, և նա ծեփվեց պատին ու ձայնը կտրեց։
- — էդպես ավելի լավ է, — ծանր շնչելով ասաց Հագրիդը ու նստեց բազմոցին, որն այս անգամ կքվելով գրեթե հասավ հատակին։
- Մինչ այդ Հարրիի աղեղում հարյուրավոր հարցեր արդեն հերթի շարան էին կազմել։
- ― Իսկ ի՞նչ եղավ Վոլ... ներեցեք, Գիտեք-թե-ում հետ։
- — Լավ հարց է, Հարրի։ Նա անհետացավ։ Չքվեց, հենց նույն գիշեր, երբ փորձել Էր սպանել քեզ։ Դրանից դու նույնիսկ ավելի հանրահայտ դարձար։ Եվ դա ամենամեծ առեղծվածն էր, հասկանո՞ւմ ես... Նա գնալով ավելի ու ավելի էր ուժեղանում... էդ ինչու՞ պիտի հանկարծ վերցներ ու չքանար։ Շատերն ասում են, որ նա մեռել է։ Հա՜, բա չէ՞, զանգի-զրնգի՛... Սկի չեմ հավատում։ Չգիտեմ էլ, թե մեջը որևէ մարդկային բան մնացե՞լ էր, արդյոք, որ մեռնելու ընդունակ լիներ։ Ուրիշներն ասում են, որ մի տեղ իր ժամին է սպասում, բայց դա էլ դժվար է պատկերացնել։ Նրա կողմն անցածներն ապաշխարանքով ետ վերադարձան։ Նրանցից շատերն ինչ-որ անբացատրելի տրանսի մեջ էին ընկել, ասես հիպնոսվել կամ դիվահարվել էին։ Չեմ կարծում, որ նրանք կվերականգնվեին կամ կվերադառնային, եթե էդ չարքն ընդմիշտ չքացած չլիներ։ Շատերը մտածում են, որ նա դեռ ինչ-որ տեղ թաքնված է, բայց կորցրել է իր երբեմնի զորությանն ու կախարդական ուժերը, ու հիմա շատ թույլ է ինչ-որ մեկի հետ մրցելու համար, որովհետև քո մեջ եղած ինչ-որ բան չեզոքացրել ու ոչնչացրել է նրա զորությունը։ Պարզ է, որ այդ գիշեր մի բան է կատարվել, որին նա բնավ չէր սպասում։ Չգիտեմ, թե ինչ... Ոչ ոք չգիտի... բայց քո մեջ եղած կամ քեզ հետ կապված ինչ-որ բան կարողացել է նրա վերջը տալ։
- Հագրիդը ՝ աչքերից ջերմություն ու հարգանք ճառագելով, նայում էր Հարրիի վրա, բայց Հարրին ուրախ կամ հպարտ լինելու փոխարեն միանգամայն համոզված էր, որ ինչ-որ շատ մեծ թյուրիմացություն է կատարվում։ Հրաշագործ կախա՞րդ... այդ ի՞նքը... Ինչպես կարող է դա ճիշտ լինել։ Իր ամբողջ կյանքում նա միայն մի գլուխ դնգստոց է կերել Դադլիից և ենթարկվել մորաքույր Պետունիայի ա քեռի Վերնոնի հոգեբանական կտտանքներին։ Եթե նա իսկապես կախարդ է, ապա ինչո՞ւ Դարզլիներն ամեն անգամ իրեն խորդանոցի մեջ փակելիս զզվելի դոդոշ չէին դառնում։ Եթե նա երբևէ կարողացել է հաղթել աշխարհում ամենաուժեղ ու ամենաչար կախարդին, ապա ինչպե՞ս բացատրել, որ Դադլին միշտ անպատիժ դնգստում է իրեն և աջ ու ձախ տշմշում՝ ֆուտբոլի գնդակի պես։
- — Հագրիդ, — ասաց նա կամացուկ, — վախենամ եմ, որ դու սխալվում ես։ Դժվար թե ես կախարդ լինեմ։
- Ի զարմանս իրեն, Հագրիդը քրքջաց։
- — Կախարդ չես, հա՞... Երբեք ոչ մի բան չե՞ս արել, հա՞, երբ վախեցած կամ ջղայնացած ես եղել։
- Հարրին հայացքը սևեռեց կրակին։ Նա սկսեց ինչ-որ բան մտաբերել... Ամեն մի տարօրինակ պատահար, որ երբևէ կատաղության աստիճան բարկացրել էր մորաքրոջն ու մորաքրոջ ամուսնուն, իսկապես պատահել էր իր հետ, երբ ինքը վախեցած կամ բարկացած էր եղել։ Երբ փախչում էր Դադլիի ավազակախմբից, անհասկանալիորեն կարողացավ այնպիսի տեղ բարձրանալ, որ ոչ ոք իրեն չհասնի... Երբ սարսափած էր խուզած մազերով դպրոց մտնելու հեռանկարից, մի գիշերվա մեջ, հայտնի չէ թե ինչպես, կարողացավ մազերը երկարացնել... Եվ, վերջապես, այն վերջին դեպքը, երբ Դադլին նրան հարվածել ու գետնին էր գցել կենդանաբանական այգում... Մի՞թե դա վրեժ չէր, նույնիսկ առանց հասկանալու, թե ինքն ինչ էր անում։ Ինքը չէ՞ր, որ «բոա կոնստրիկտոր» հսկա օձին բաց թողեց Դադլիի վրա...
- Հարրին ժպտալով շրջվեց Հագրիդի կողմը և տեսավ, որ նա հավանությամբ գլխով է անում իրեն։
- — Տեսա՞ր, — ասաց Հագրիդը, — Հարրի Փոթթերը կախարդ չէ՛... Բա ի՞նչ է... Շա՜տ կուզենայիր, որ չլիներ,.. տե՛ս, թե հետո ինչե՜ր են լինելու... Դեռ կտեսնես՝ Հոգվորթսում առաջին աշակերտն ես լինելու։ Սակայն ակնհայտ Էր, որ քեռի Վերնոնը հակված չէր առանց պայքարի հանձնվելու։
- — Ես ձեզ չասացի՞, որ նա ոչ մի տեղ էլ չի գնա, — հոխորտաց նա կրկին, — Հարրին Սթոանվոլի միջնակարգ դպրոցն է գնալու, և մի օր շնորհակալ կլինի ինձ դրա համար։ Ես այդ բոլոր նամակները կարդացել եմ։ Ու՜ր էր թե մի ողջամիտ մարդ տեսներ, թե ինչե՜ր են այնտեղ պահանջվում... Ի՜նչ տեսակի ասես ցնդած, մոգական գրքեր ու զիբիլ-միբիլ բաներ...
- — Եթե նա ուզենա գնալ, նույնիսկ քո նման անուղղելի մագլը չի կարողանա խանգարել նրան, — գռմռաց Հագրիդը, — Խելքը թռցրել է, հը-հը... Լիլի ու Ջեյմս Փոթթերների տղային չի ուզում Հոգվորթս թողնել... Ախր, նրա անունը էնտեղ ծնված օրվանից է գրված։ Դա հրաշագործության և դյութագիտաթյան լավագույն դպրոցն է աշխարհում։ Յոթ տարի անց նա ինքն իրեն նույնիսկ չի ճանաչի։ Էնտեղ նա իր նման երեխաների հետ կլինի և Հոգվորթսի անզուգական տնօրեն, պրոֆեսոր Ալբուս Դամբլդորի հսկողության տակ։
- ― ԵՍ ՈՉ ՄԻ ԼՈԻՄԱ ԷԼ ՉԵՄ ՏԱ, ՈՐՊԵՍԶԻ ԻՆՉ-ՈՐ ԱՊՈԻՇ, ՑՆԴԱԾ ՊԱՌԱՎ ՍՐԱՆ ՖՈԿՈՒՍՆԵՐ ՍՈՎՈՐԵՑՆԻ, ― ոռնաց քեռի Վերնոնը։
Սակայն նա արդեն չափն անցել էր։ Հագրիդը ձեռքն առավ հովանոցը և ուժեղ թափով պտտեցրեց գլխավերևում։
- — ԵՐԲԵ՛Ք, ― որոտաց նա, ― ՉՀԱ - ՄԱՐ - ՁԱԿ - ՎԵ՚Ս ԻՄ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ ՎԻՐԱՎՈՐԵԼ Ա՚ԼԲՈԻԱ ԴԱ՚ՄԲԼԴՈՐԻՆ։
- Նա իր հովանոցը գլխից վեր թրի պես պտտեցնելով շեշտակի վայր իջեցրեց՝ սուր ծայրն ուղղելով Դադլիի վրա։ Հովանոցի ծայրից մանուշակագույն լույս ճառագեց, մի ճրթոց լսվեց, ինչպես հրավառության փամփուշտի պայթյունից, և մի սուր ծղրտոց ծակեց օդը։ Հաջորդ պահին Դադլին ՝ իր հաստ հետույքը ափերով բռնած, ցավից ոռնալով դոփում էր տեղում և, երբ Դադլին շրջվեց, Հարրին տեսավ նրա շալվարից դուրս ցցված խոզի փոքրիկ խուճուճիկ պոչիկ։
- Քեռի Վերնոնը անմարդկային աղաղակ արձակեց։ Նա՝ մորաքույր Պետունիային ու Դադլիին ճանկելով, հապշտապ հրեց մյուս սենյակ, մի վերջին սարսափահար հայացք նետեց Հագրիդի վրա և իր ետևից շրխկոցով փակեց սենյակի դուռը։
- Հագրիդը նայեց իր հովանոցին ու մորքուը քորեց։
- ― Է՜խ, չպետք է զայրույթիս հագուրդ տայի, ― ընկճված ասաց նա, ― բայց ինչևէ, միևնույն է ուզածս էլ չստացվեց։ Ճիշտն ասած, ուզում էի նրան գոճի դարձնել, բայց երևի նրա մեջ խոզայինն արդեն էնքան շատ էր, որ անելիք էլ չէր մնացել։
- Հագրիդն իր խիտ հոնքերի տակից կողքանց նայեց Հարրիին։
- ― Շատ շնորհակալ կլինեմ, եթե Հոգվորթսում սրա մասին ոչ մեկին ոչինչ չասես, ― կամացուկ ասաց նա, — ես, ըը~... մի խոսքով ինձ, հը՛մ... եթե ճիշտը խոսենք, ինձ թույլ էր տրված քիչ ու միչ կախարդանք անել քեզ հետևելու, նամակը հասցնելու և էլի դրա պես գործ-մործերի... բայց ոչ սրա նման... հը՛մ... լուրջ բանի համար։ Ճիշտն ասած, հենց դա էր պատճառը, որ ուզում էի ինձ վստահեն էս գործը։
- ― Իսկ այդ ինչո՞ւ ձեզ չի կարելի կախարդանք անել, — հարցրեց Հարրին։
- ― Դե՜հ... ի միջի այլոց, ես էլ եմ Հոգվորթսում սովորել, բայց... հըըը~... էնպես ստացվեց, որ երրորդ տարուց ինձ հեռացրի՜ն... Իմ կախարդական փայտիկը երկու կե՜ս արին... և նման, կարճ ասած, վատ բաներ... Բայց Դամբլդորն ինձ թույլ տվեց մնալ Հոգվարթսում որպես դարպասների պահապան։ Դամբլդորը մե՜ծ մարդ է։
- — Իսկ ձեզ ինչու՞ հեռացրին։
- — Արդեն ուշ է, իսկ մենք վաղը շատ անելիքներ ունենք, — ասաց Հագրիդը առարկության չհանդարժող տոնով։ ― Վաղը պիտի քաղաք գնանք ու բեք համար գնենք անհրաժեշտ բոլոր գրքերն ու պիտույքները։
- Նա հագից հանեց իր հաստ սև վերարկուն ու նետեց Հարրիին։
- ― Կարող ես սրա մեջ փաթաթվել ― ասաց նա, ― չվախենաս, եթե հանկարծ սկսի թպրտալ՝ գրպաններիցս մեկում դեռ մի զույգ կապիկ-լեմուրիկներ պիտի լինեն։
Գլուխ հինգերորդ․ Շեղաձիգ փողոց
- Հաջորդ առավոտյան Հարրին վաղ արթնացավ։ Թեև կոպերի տակից արդեն զգում էր, որ արևը ծագել էր, սակայն չէր համարձակվում աչքերը բացել։
- «Դա երազ էր», — մտքում համոզված պնդում էր նա ինքն իրեն։ «Ես երազում տեսա Հագրիդ անունով մի հսկայի։ Այդ հսկան եկել էր ինձ ասելու, որ ես հրաշագործների դպրոց եմ գնալու։ Հենց աչքերս բացեմ, դարձյալ կլինեմ տանը՝ խորդանոցիս մեջ»։
- Հանկարծ ուժեղ թխկթխկոց լսվեց։
- «Ահա, խնդրեմ, մորաքույր Պետունիան արդեն խորդանոցիս դուռն Է թակում», — մտածեց Հարրին՝ զգալով, թե սիրտն ինչպես է կծկվում, սակայն միևնույն է, չհամարձակվեց աչքերը բացել։ Այնքա՜ն լավ երազ էր։
Թըխկ֊թըխկ, թըխկ-թըխկ...
- — Լավ, լավ, — մի կերպ արտաբերեց Հարրին, — հիմա վեր եմ կենում։
- Նա նստեց տեղում, և Հագրիդի ծանր վերարկուն դանդաղ ցած սահեց նրա ուսերից։ Խրճիթը ողողված էր արևի լույսով։ :Փոթորիկը վերջացել էր։ Հագրիդը քնած էր փլված բազմոցի վրա։ Մի բու, կտուցի մեջ լրագիր բռնած, ճանկով թմբկահարում էր պատուհանը։
- Հարրին ոտքի ցատկեց ուրախության այնպիսի բուռն զգացումով, ասես մի մեծ փուչիկ օդով էր լցվում իր մեջ։ Նա վազեց պատուհանի մոտ և թափով բացեց մի փեղկը։ Բուն ներս սլացավ և լրագիրը գցեց Հագրիդի վրա, որը դեռ չէր արթնացել։ Հետո բուն վայրէջք կատարեց հատակին և, թփրտալով ու հատակը ճանկռտելով, սկսեց կատաղի հարձակումներ գործել Հագրիդի վերարկուի վրա։
- ― Մի՛ արա, ― Հարրին փորձեց բվին մի կողմ քշել, սակայն բուն կտուցով դժգոհ կտկտացրեց Հարրիի ուղղությամբ և շարունակեց անողոքաբար քրքրել Հագրիդի վերարկուն։
- — Հա՛գրիդ, ― բղավեց Հարրին, ― այստեղ մի բու կա։
- ― Փող տուր դրան... ― գռմռաց Հագրիդը բազմոցի միջից։
- ― Ի՞նչ։
- ― Ուզում Է, որ վճարես լրագիրը բերելու համար։ Գրպաններիս մեջ նայիր։
- Հագրիդի վերարկուն, կարծես, միայն գրպաններից էր կարված, որոնք լցված էին բանալիների կապոցներով, ինչ-որ ապակյա գնդիկներով, մետաղյա լարերի կծիկներով, ծամոնի տուփիկներով, ծծովի կոնֆետներով, թեյի տոպրակներով... Վերջապես, գրպաններից մեկից Հարրին իրեն անծանոթ մի բուռ մետաղադրամներ հանեց։
- ― Հինգ նաթ տուր դրան, ― ասաց Հագրիդը քնաթաթախ։
- — Նա՞թ։
- — Փոքր բրոնզե մետաղադրամներ են։
- Հարրին հաշվեց հինգ փոքր բրոնզե մետաղադրամ, իսկ բուն իր ոտիկը բարձրացրեց, որ Հարրին փողը լցնի նրա ոտիկին կապված կաշվե պստլիկ քսակի մեջ։ Հետո թռչունը բավարարված դուրս թռավ բաց պատուհանից։
- Հագրիդը բարձրաձայն հորանջեց, տեղում նստեց և քաղցր ճմլկոտեց։
- —Հարրի-աաա՜֊ըըհ... Լավ կանենք շտապենք, էնքա՜ն անելիք ունենք էսօ՜ր... Լոնդոն պետք է գնա՜լ, քո դպրոցական պիտույքները պետք է առնե՜լ...
- Հարրին ձեռքի մեջ շուռ ու մուռ էր տալիս մոգական աշխարհի մետաղադրամները, և հենց այդ պահին նրա ուղեղը մի միտք ծակեց, որից նրա ուրախության փուչիկի փուքն անմիջապես իջավ։
- ― Հագրի՞դ...
- ― Ըը՞մ... ― ասաց Հագրիդը՝ երկարաճիտ կոշիկները ոտքերին քաշելով։
- – Ես փող չունեմ։ Դու չլսեցի՞ր, թե երեկ գիշեր ինչ ասաց քեռի Վերնոնը, նա չի վճարի, որ ես հրաշագործության դպրոց գնամ։
- ― Դրա համար մի՛ անհանգստացիր, ― ասաց Հագրիդը՝ ոտՔի կանգնելով և գլուխը Քորելով։ ― Հո լուրջ չե՞ս կարծում, որ ծնողներդ քեզ ոչինչ չեն թողել։
- ― Բայց չէ՞ որ մեր տունը լրիվ քարուքանդ էր եղել։
- ― Ո՞վ է փողը տանը պահում, տղա՛... Նե՜եյ... Առաջին հերթին էսօր Գրինգոթս կգնանք՝ դյութերի բանկը։ Մի երշիկ կեր, դրանք սառն էլ վատը չեն, իսկ ես, օրինակ, չէի հրաժարվի մի կտոր քո ծննդյան տորթից։
- ― Դյութերը բանկեր անե՞ն։
- – Միայն մեկը՝ Գրինգոթսը։ Դյութերի բանկը գոբլիններն են կառավարում։
- Երշիկի կտորը Հարրիի ձեռքից վայր ընկավ։
- ― Գոբլիննե՞րը։
- ― Հա, ու ասեմ քեզ, Հարրի, որ մարդ առնվազն պիտի խելքը թռցրած լինի, որ մտքին դնի էդ բանկը թալանել կամ գոբլինների հետ խաղեր խաղալ։ Գրինգոթսը աշխարհում ամենաապահով տեղն է, եթե ուզենաս որևէ բան պահել, Հոգվարթսը չհաշված, իհարկե։ Ըսենց թե ընենց, մեկ է, էսօր Գրինգոթս ենք մտնելու։ Ես Դամբլդորից առաջադրանք ունեմ։ Դե՜հ... հասկանամ ես... :Հոգվարթսի տարքեր գործ֊մործերով, ― և Հագրիդը հպարտությունից կուրծքը ցցեց ու փքվեց։
- ― Նա սովորաբար միայն ինձ է վստահում ամենակարևոր գործերը, օրինակ քեզ բերելը, Գրինգոթսից տարբեր տեսակի բան-մաներ վերցնելը։ Գիտի, որ կարող է ինձ վստահել... Վերջացրի՞ր... Դե՛հ, գնացինք։
- Հարրին Հագրիդի ետևից դուրս եկավ ու կանգնեց ժայռի վրա։ Երկինքը ջինջ կապույտ էր, և ծովը փայլփլում էր արևի ճառագայթներից։ Քեռի Վերնոնի վարձած թիանավակը դեռ կապված էր գերանին, միայն փոթորկից հետո մի քիչ լցվել էր ջրով։
- — Իսկ դու ինչպե՞ս ես այստեղ հասել, ― հարցրեց Հարրին՝ հայացքով ուրիշ նավակ փնտրելով։
- — Օդով, — ասաց Հագրիդը։ ― Օդո՞վ։
- — Հա, բայց մենբ հիմա, ա՛յ, սրանով ենբ գնալու։ Քեզ հետ եղած ժամանակ ինՏ շի թույլատրվում կա– խարդանբ օգտագործել։ Մինչ նրանք տեղավորվում քին նավակի մեջ, Հարրին չէր կարողանում աչքը կտրել Հագրիդից՝ փորձելով պատկերացնել, թե այդ ինչպես է նա օդով թռչում։
- — է՜հ, ստիպված պիտի հինգ ժամ թիավարե՜նք... — ասաց Հագրիդը, իր խեթ հայացքներից մեկը հոնքի տակից սևեռելով Հարրիի վրա, — Եթե ես... ըը~մ... քիչ ու միչ մեր ընթացքն արագացնեմ, դու դրա մասին Հոգվարթսում ոչ մեկին ոչ մի բան չես ասի, չէ՞։
- — Իհարկե ո՛չ... Ոչ մեկին էլ ոչինչ չեմ ասի, — ասաց Հարրին անհամբերությամբ, որը միայն ուրախ էր նոր կախարդանք տեսնելու համար։ Հագրիդը կրկին դուրս հանեց իր վարդագույն հովանոցը, երկու անգամ թրխկացրեց նավակի կողին, և նրանք արագություն հավաքելով, սլացան դեպի ափը։
- — Իսկ այդ ինչո՞ւ մարդ պետք է խելքը թռցրած լինի, որ մտքովն անցնի Գրինգոթսը թալանել, — հարցրեց Հարրին։
- — Հմայախո՜սք կա, դյութաղո՜թք... և շատ ուրիշ նման բաներ... — ասաց Հագրիդը՝ խոսելիս բացելով իր լրագիրը, ֊– ասում են, որ մեծ ապահովության պահոցները պահպանող վիշապներ էլ կան։ Դրանից բացի պիտի ճանապարհն իմանաս։ Գրինգոթսի պահոցները Լոնդոնի տակ են գտնվում՝ հազար մղոն խորությամբ... մետրոյից շա՜տ ավելի խորը, բա՞... Եթե մեկն ու մեկին նույնիսկ հաջողվի էլ մի բան թռցնել պահոցներից, միևնույն է, քաղցից կմեռնի վերադարձի ճանապարհին։
- Մինչ Հագրիդն ընթերցում էր իր «Մարգարե» դյութական օրաթերթը, Հարրին մտածում էր նրա ասածների մասին։ Քեռի Վերնոնը նրան լավ էր սովորեցրել, որ լրագիր կարդալիս մարդիկ տանել չեն կարող, երբ իրենց անհանգստացնում են, սակայն դա անչափ դժվար էր, քանի որ Հարրիի ուղեղն ամբողջ կյանքում դեռ երբեք միանգամից այդքան շատ հարցերով պաշարված չէր եղել։
- — Հրաշագործության նախարարությունը էլի շիլաշփոթ է սարքել, — մրթմրթաց Հագրիդը, էջը շրջելով։
- — Իսկ ի՞նչ է, Հրաշագործության նախարարություն կա՞, — ժայթքեց Հարրիի բերանից, մինշև նա կհասցներ ինքն իրեն զսպել։
- — Իհարկե, — ասաց Հագրիդը, — շատ էին ուզում, որ Դամբլդորը նախարար լինի, սակայն նա երբեք չի լքի Հոզվարթսը։ Միայն դա էր պատճառը, որ էդ պաշտոնը զբաղեցրեց ավագ Կորնելիուս Ֆյուջը՝ անգրագետ, ապիկարի մեկը, ու հիմա, հը-հը... ամեն առավոտ մի երամ բու է ուղարկում Դամբլդորից խորհուրդներ հարցնելու համար։
- — Իսկ ինշո՞վ է զբաղվում Հրաշագործության նախարարությունը։
- — Դեհ, նրանց հիմնական գործը երկրում կախարդների ու վհուկների գոյությունը մագլներից գաղտնի պահելն է։
- — Բայց ինշու՞:
- — Ինչու... Միթե չես հասկանում, Հա՛րրի։ Էդ ժամանակ բոլոր մարդիկ կուզենային իրենց խնդիրները հրաշագործությամբ լուծել։ Բա դա մեզ պե՞տք է... Նե՜եյ... Մենք ճիշտ ենք անում, որ մագլներին մեզ մոտիկ չենք թողնում։
- Այդ պահին թիանավակը փափուկ հարվածեց նավամատույցի պատին։ Հագրիդն իր լրագիրը ծալեց, և նրանք միասին մագլցեցին քարե աստիճաններով ու մտան փողոց։
- Մինչ նրանք փոքր քաղաքով քայլում էին դեպի երկաթուղային կայարանը, նրանց կողքով անցնող մարդիկ պարտադիր շրջվում ու հայացքներով երկար ուղեկցում էին Հագրիդին։ Հարրին չէր կարող մեղադրել նրանց։
- Հագրիդը բավական չէ երկու գլուխ բարձր էր փողոցում քայլող բոլոր մարդկանցից, նաև ուշադրություն էր գրավում՝ անդադար մատը տնկելով տարբեր շատ առօրեական ու հասարակ բաների վրա։ Օրինակ՝ փողոցների մայթերի երկայնքով տեղադրված՝ մեքենաների կանգառի ժամանակը չափող ավտոմատ հաշվիչներն արժանացան նրա ամենաբուռն արձագանքին.
- — էս ի՞նչ է, Հա՛րրի... Հապա մի էս կողմը նայի՛ր... Տեսա՞ր... Ինչե՜ր ասես չեն բստրում էս մագլները...
- — Հագրիդ, — ասաց Հարրին շնչակտուր, փորձելով ետ չմնալ իր հսկա ուղեկցից, — ասացիր, Գրինգոթսում վիշապներ կա՞ն։
- — Մարդիկ ասում են, որ կան, — ցրված ասաց Հագրիդը, հետո երազկոտ ավելացրեց — է՜խ, Հարրի... Ա՛յ, թե մի վիշապ կպահե՜ի...
- — Դու վիշապ կպահեի՞ր։
- — Հա՜... Դեռ մանկուց երազել եմ վիշապ ունենալ... Ոնց որ հասանք։
- Նրանք հասել էին երկաթուղային կայարան։ Հինգ րոպեից Լոնդոն մեկնող գնացք կար։ Հագրիդը, որը «մագլական փողերից», ինչպես ինքն էր ասում, բան չէր հասկանում, թղթադրամները տվեց Հարրիին, որ վերջինս իրենց համար տոմսեր գնի։
- Գնացքի մեջ մարդիկ նույնիսկ ավելի շատ էին պլշում նրանց վրա։ Հագրիդը միանգամից երկու նստարան զբաղեցրեց և ձեռագործի երկու շյուղ հանելով, սկսեց ինչ-որ բան հյուսել, որն այնպիսի աժդահա չափեր ուներ, ասես դեղին գույնի օդապարիկ լիներ։
- — Նամակդ հո չե՞ս կորցրել, — հարցրեց նա՝ շյուղերից մեկի վրա հանգույցները հաշվելով։
- Հարրին գրպանից հանեց մագաղաթյա ծրարը։
- — Բարի, — ասաց Հագրիդը, ― մեջը պիտի քեզ անհրաժեշտ պիտույքների ցանկը լինի։
- Հարրին բացեց երկրորդ թղթի կտորը, որն անցած գիշեր նույնիսկ չէր էլ նկատել և կարդաց.
Հոգվարթսի
Հրաշագործության եւ
դյութագիտության
մասնագիտական դպրոց
Համազգեստ
Առաջին դասարանցիները պետք է ունենան․
1. հասարակ բրդյա գործվածքից կարված երեք երկար պարեգոտ (սեւ գույնի)
2. հասարակ բրդյա գործվածքից կարված մեկ սրագագաթ ցերեկային գլխարկ (սեւ գույնի)
3. մեկ զույգ պաշտպանական ձեռնոցներ (վիշապի կաշվից կամ նման որակի)
4. մեկ ձմեռային թիկնոց (սեւ գույնի, արծաթյա ճարմանդով)
Բոլոր հագուստների վրա պետք է ասեղնագործած լինեն աշակերտների անունները։
Գրքերը
Բոլոր աշակերտները պետք է ունենան հետեւյալ գրքերից մեկական օրինակ․
- Հմայախոսքերի եւ դյութաղոթքների ժողովածու (1-ին դասարան) հեղինակ՝ Միրանդա Գոշոք
- Հրաշագործության պատմություն, հեղինակ՝ Բաթիլդա Բեգշոթ
- Դյութագիտության տեսություն, հեղինակ՝ Ադալբերտ Վոլֆինգ
- Կերպարանափոխության (տրանսֆիգուրացիայի) ներածական դասընթաց սկսնակների համար, հեղինակ՝ Էմերիք Ավիչ
- Հազար կախարդական բույսեր, հմայախոտեր եւ սնկազգիներ, հեղինակ՝ Ֆիլիդա Սպոր
- Հրաշագործ դեղագրեր, հմայադեղեր եւ դեղաթույներ, հեղինակ՝ Արսենիուս Ջիգգեր
- Ֆանտաստիկ գազաններ եւ նրանք բնակավայրերը, հեղինակ՝ Նյութ Սկամանդեր
- Սեւ ուժերից ինքնապաշտպանության գործնական պարապմունքների ձեռնարկ, հեղինակ՝ Քվենտին Թրիմբլ
Պիտույքներ
― մեկ կախարդական փայտիկ
― մեկ թուջե կաթսա (ստանդարտ չափերի)
― մեկ լրակազմ հախճապակյա թասերի
― մեկ աստղադիտակ
― մեկ բրոնզե կշեռք՝ կշռաքարերի լրակազմով։
Ուսանողներին թույլատրվում է իրենց հետ բերել դպրոց մեկ բու, կամ մեկ մատու, կամ մեկ դոդոշ։
Հիշեցում ծնողներին
- ― Մի՞թե այս ամենը կարելի է գնել Լոնդոնում, ― բարձրաձայն մտորեց Հարրին։
- ― Իհարկե, եթե գիտես թե որտեղից։
- Հարրին երբեք Լոնդոնում չէր եղել։ Թեև Հագրիդը հավանաբար գիտեր, թե իրենք ուր էին գնում, սակայն միանգամայն ակնհայտ էր, որ նա սովոր չէր նորմալ մարդկային ճանապարհով Լոնդոն այցելելու։ Նախ նա հաջողացրեց լռվել մետրոյի հսկիչ արգելափակոցների արանքում և հետո սկսեց բարձրաձայն բողոքել, որ նստատեղերը չափազանց փոքր են, իսկ գնացքները կրիայի պես դանդաղ են շարժվում։
- — Ուղղակի չեմ պատկերացնում, թե մագլները ո՞նց են յոլա գնում առանց կախարդանքի, — ասաց նա, երբ իրենք երկուսով մագլցում էին փչացած շարժասանդուղքի աստիճաններով։ Վերջապես, նրանք լույս աշխարհ դուրս եկան մի մարդաշատ փողոցում, որի երկու կողմերում կողք-կողքի բազմաթիվ խանութներ էին շարված։
- Հագրիդն այնքան մեծ էր, որ նրան ընդառաջ քայլելիս մարդկանց ամբոխն անմիջապես վախվորած երկու կեսի էր բաժանվում։ Հարրիին ստիպված էր շնչակտուր վազել նրա ետևից, որ ետ չմնա։ Նրանք արագ անցնում էին գրենական պիտույքների, երաժշտական խանութների, համբուրգեր-բարերի և կինոթատրոնների մոտով, սակայն Հարրիի աչքով դեռ այնպիսի մի տեղ չէր ընկել, որտեղ կախարդական փայտիկ գնելու որևէ հավանականություն անգամ լիներ։ Ընդամենը սովորական մի փողոց էր ՝ ցերեկային եռուզեռով ու սովորական մարդկանց աշխույժ անցուդարձով։ Մի՞թե հնարավոր էր, որ հենց իրենց ոտքերի տակ՝ հարյուրավոր մղոններ խորությամբ գտնվող ստորգետնյա քարանձավների կախարդական պահոցներում հրաշագործների ու դյութերի գանձերն ու ոսկիներն են պահվում։ Միթե որևէ հավանականություն կար, որ աշխարհում ինչ-որ տեղ, ինչ-որ խանութներում դյութագործության դասագրքեր կամ կախարդական թռչող ցախավելներ են վաճառվում։ Գուցե սա մի մեծ զավեշտական կատակ է, որ Դարզլիներն են սարքել իր գլխին։ Եթե Հարրին համոզված չլիներ, որ Դարզլիները հումորի զգացումից ընդհանրապես զուրկ են, նա հաստատ նման մի բան կմտածեր։ Սակայն, թեև Հագրիդի բոլոր պատմածները բացարձակապես անհավանական էին հնչում, այնուամենայնիվ, Հարրին, չգիտես ինչու, անսահման վստահություն էր զգում Հագրիդի նկատմամբ։
- — Հուսանք, — ասաց Հագրիդը, կանգնելով, — ահա՝ սրճարան «Ծակ տաշտ», հանրահա՜յտ տեղ է։
- Հանրահայտ տեղ եղածը ընդամենը մի քնձռոտ, անշուք պանդոկ էր, որը Հարրին նույնիսկ չէր էլ նկատի, եթե Հագրիդն այդտեղ չկանգներ։ Կողքով անցնող մարդիկ ընդհանրապես չէին նայում «Ծակ տաշտի» դռան կողմը։ Նրանց աչքերը սահում էին «Ծակ տաշտի» դռան մի կողմում գտնվող մեծ գրախանութի շքամուտքից դեպի մյուս կողմի ձայներիզների խանութի շքամուտքը, կարծես «Ծակ տաշտը» ընդհանրապես չէր էլ մտնում նրանց տեսադաշտի մեջ։ Հարրին այնպիսի զգացում ուներ, ասես իրականում միայն ինքն ու Հագրիդն էին տեսնում այն։ Մինչև նա կհասցներ այդ մասին բարձրաձայն որևէ բան ասել, Հագրիդը նրան արդեն դռնից ներս էր հրել։
- Հանրահայտ տեղ լինելով, այն բավականին մութ էր և աղքատիկ։ Մի քանի տարեց կանայք՝ անկյունի սեղանի մոտ նստած, պստլիկ ըմպանակներով շերրի էին խմում։ Նրանցից մեկը երկար ծխամորճ էր ծխում։ Բարձրագագաթ ցիլինդրով մի փոքրամարմին մարդ զրուցում էր ծեր բարմենի հետ, որի գլուխը բացարձակ ճաղատ էր և ուռած ելուստավոր ընկույզ էր հիշեցնում։ Ընդհանուր զրույցի ցածր գվվոցն անմիջապես դադարեց, երբ նրանբ ներս մտան։ կարծես բոլորն էլ ճանաչում էին Հագրիդին, գրեթե բոլորը կամ ձեռբով հեռվից ողջանեցին, կամ ժպտացին նրան։ Իսկ բարմենը ձեռքը տարավ դեպի ըմպանակը և հարցրեց.
- — Ինչպես մի՞շտ, Հագրիդ։
- — Չէ, Թոմ, ո՛չ էս անգամ։ Հոգվարթսի գործերով եմ քաղաք եկել, ասաց Հագրիդը, իր մեծ ափով թեթևակի թփթփացնելով Հարրիի ուսին, թեև այդ թեթև թփթփոցն էլ բավական էր, որպեսզի Հարրիի ծնկները կքվեն աճեն հարվածից։
- ― Տեր, աստվա՜ծ, ― ասաց բարմենը աղքերը չռելով Հարրիի վրա, — ախր սա չէ՞ որ... Միթե" չեմ սխալվում... Ախր սա...
«Ծակ տաշտում» բացարձակ լռություն տիրեց։
- — Օրհնյալ լինե՛ս, — շշնջաց ծեր բարմենը, — Հա՛րրի Փո՚թթեր... Ինչպիսի՜ պատվի ենք արժանացել։
- Նա դուրս վազեց սեղանի ետևից, նետվեց դեպի Հարրին և, աչքերից արցունք կաթացնելով, ջերմեռանդորեն բռնեց Հարրիի ձեռքը։
- — Բարով եք եկել, պարոն Փոթթեր, բարով եք եկե՜լ...
- Հարրին չգիտեր, թե ինչ ասեր։ Բոլորը նրան էին նայում։ Ծխամորճով տարեց կինը ինքնամոռաց օդ էր ներս քաշում առանց գլխի ընկնելու, որ իր ծխամորճը վաղուց հանգել է։ Հագրիդը հպարտություն և գոհունակություն էր ճառագայթում։
- Հանկարծ սրճարանի բոլոր աթոռները միանգամից դղրդացին և հաջորդ վայրկյանին «Ծակ տաշտում» գտնվող բոլոր մարդիկ՝ շրջապատելով Հարրիին, հերթ կանգնեցին նրա ձեռքը սեղմելու համար։
- — Դորիս Քրոուքվորթ, պարոն Փոթթեր, հավատս չի գալիս, որ վերջապես պատիվ ունեմ ձեր ձեռքը սեղմելու։
- — Անչափ հպարտ եմ, պարոն Փոթթեր, հպարտ եմ, որ կարող եմ ներկայանալ ձեզ։
- — Միշտ երագել եմ ձեր ձեռքը սեղմել, օ՚հ, ամբողջ մարմնով փշաքաղվեցի...
- — Անչափ ուրախ եմ, պարոն Փոթթեր, ուղղակի անզոր եմ նկարագրել, թե ինչքան ուրախ եմ։ Դիգլ է անունս, Դիդալուս Դիգլ։
- — Ես ձեզ տեսել եմ, — ասաց Հարրին, և Դիդալուս Դիգլի գլխարկը հուզմանքից ցած ընկավ, — դուք ինձ մի անգամ բարևել եք խանութում։
- — Չի մոռացե՜լ... — աղաղակեց Դիդալուս Դիգլը, հայացքը դեմքից դեմք դարձնելով, — Լսեցի՞ք։ Նա ինձ հիշու՜մ է...
- Հարրին կրկին ու կրկին ձեռքեր էր սեղմում։ Դորիս Քրոուքվորթը շարունակ նորից հերթ էր կանգնում նրա ձեռքը սեղմելու համար։
- Մի գունատ, բարձրահասակ երիտասարդ, նյարդայնորեն ցնցվելով, առաջ անցավ մարդկանց շարքից։ Նրա աչքերից մեկը ջղաձիգ թարթում Էր։
- — Պրոֆեսոր Քուիրել, — ասաց Հագրիդը, — Հա՛րրի, պրոֆեսոր Քուիրելը քո ուսուցիչներից մեկն է լինելու Հոգվարթսում։
- — Փո֊փո-փո՚թ-թեր, — կակազեց Քուիրելը բռնելով Հարրիի ձեռքը, — չեմ կարող նկա-ա-ա՚ր-րագրել, թե հ-ի-ի՚նչ-քան ուրախ եմ։
- — Իսկ ի՞նչ առարկա եք դուք դասավանդում, պրոֆեսոր Քուիրել։
- — Պա-ա-ա՚շտ-պանություն մութ արվե-ե-ե՚ստ-նե֊ րից, — կակազեց պրոֆեսոր Քուիրելը, այնպիսի արտահայտությամբ, կարծես, դրա մասին Հարրիի հետ խոսելն իսկ ավելորդ էր, — դեհ, դա ձեզ ամենե-վե֊ վե՚վ-վին էլ պետք չէ, Փոթթեր, հա-հա-հա... — նյարդայնորեն ծիծաղեց պրոֆեսորը։ — Երևի եկել եք ձեր դպրոցական պիտույ-ույք-ները գնելու, եթե չեմ սխա-ա-ա՚լ-վում։ Ես ի-ի-ի՚նքս եկել եմ մի նոր գիրք գնելու վա-ա-ա՚մ֊պիրների մասին, — պրոֆեսորը մի պահ այնպիսի ահաբեկված տեսք ընդունեց, ասես դրանց անունն անգամ սարսափ էր ներշնչում իրեն։
- Սակայն մյուսները մտադիր չէին պրոֆեսոր Քուիրելին թույլ տալ, որ նա Հարրիի ուշադրությունը մեն֊մենակ վայելի։ Մոտ տաս րոպե անցավ, մինչև բոլորը հանդարտվեցին։ Վերջապես Հագրիդը ՝ բոլորին դիմելով, բարձրաձայն ասաց.
- — ժողովու՜րդ, մենք պետք է լքենք ձեզ, շատ անելիքներ ունենք։ Հա՛րրի, գնացինք էստեղից։
- Դորիս Քրոուքվորթը վերջին անգամ ջերմեռանդորեն սեղմեց Հարրիի ձեռքը, և Հագրիդը նրան իր ետևից քարշ տվեց դեպի սրճարանի ետնամուտքի դուռը, որտեղից դուրս գալով, նրանք հայտնվեցին պատերով շրջափակված փոքր ետնաբակում։ Այստեղ պատի տակ մի խուրձ մոլախոտ էր աճում, և աղբարկղից բացի ուրիշ ոչինչ չկար։
- Հագրիդը շողշողուն աչքերով ժպտաց Հարրիին.
- ― Ասում էի, չէ՞... Տեսա՞ր, որ ճիշտ էի ասում։ Հիմա հավատու՞մ ես, որ հանրահայտ ես։ Նույնիսկ պրոֆեսոր Քուիրելն էր դողդողում ձեռքդ սեղմելիս, թեև... հը-հը, նա ընդհանրապես միշտ է դողդողում...
- ― Իսկ նա մի՞շտ է այդպես... դեհ... նյարդային։
- ― Հա՜, խեղճ տղա... Պայծա՜ռ միտք ունի։ Քանի դեռ գրքերից տեսություն էր սովորում, ամեն ինչ լավ էր, բայց հետո մի տարով գնաց աշխատանքային փորձ ձեռք բերելու և... էս օրն ընկավ... Ասում են, որ վամպիրների է հանդիպել սև անտառում ու ինչ-որ փորձանքի մեջ է ընկել մի չար վհուկի հետ կապվելով... էդ օրվանից էսպես է... էլ չկարողացավ վերականգնվել։ Ամեն ինչից վախենում է՝ ուսանողներից վախենում է, իր դասավանդած առարկայից վախենում է... է՜հ, մի խոսքով, նման վատ բաներ... էս ու՞ր կորավ... հովանոցս ու՞ր կորավ։
- Վամպիրնե՞ր... Չար վհուկնե՞ր... Հարրիի գլուխը պտտվում էր, իսկ Հագրիդն իր հովանոցով հաշվում էր աղբարկղի ետևի պատի աղյուսները։
- ― Ուրեմն ճաքով աղյուսից երեք քար դեպի վեր... երկուսը դեպի աջ... ― մրթմրթում էր նա, հրե՛ս, ապա մի ե՛տ կանգնիր, Հա՛րրի։
- Նա հովանոցի ծայրով երեք անգամ թխկթխկացրեց պատին։ Աղյուսը, որին նա կպավ, թեթև դողդողաց ու ճաք տվեց։ Աղյուսի մեջ մի ճեղք բացվեց, որը մեծացավ, մեծացավ, ու մի վայրկյան անց նրանք արդեն կանգնած էին մի կամարակապ անցուղու առջև, որը բավականաչափ մեծ էր, որպեսզի Հագրիդն էլ հանգիստ անցներ։ Կամարակապ ելքը դուրս էր բերում դեպի մի սալապատ փողոց, որը մի քանի քայլից այնպես շեշտակի շրջադարձ էր կատարում, որ չէր երևում, թե ուր էր տանում։
- — Բարի գալուստ Շեղաձիգ փողոց, — հանդիսավոր տոնով ասաց Հագրիդը։
- Նա ուրախ-ուրախ ժպտաց Հարրիի զարմանքի վրա։ Նրանք մի քայլ արեցին կամարակապ անցուղով, և Հարրին արագ ետ նայեց ուսի վրայով ու հասցրեց տեսնել, թե ինչպես անցուղին վայրկենապես նեղացավ ու փակվելով, անթափանց աղյուսե պատ դարձավ։ Արևի ճառագայթները արտացոլվում էին մոտակա խանութի դռան առջև շարված տաշտերի ու կաթսաների կողերին։ Խանութի դռանը փակցված ցուցանակի վրա գրված էր.
Տաշտեր ու Կաթսաներ
բոլոր չափսերի, պղնձյա, արույրե, թուջե,
կապարե եւ արծաթյա․
ինքնություն խառնվող ու ծալովի
- — Հա, սրանցից էլ մի հատ պիտի առնենք, — ասաց Հագրիդը, — բայց նախ գնանք փող վերցնենք բանկից։
- Հարրին այդ պահին շատ կուզենար միանգամից տաս աչք ունենալ։ Մինչ նրանք գնում էին փողոցն ի վեր, նա գլուխն անդադար շուրջն էր պտտում՝ փորձելով ամեն ինչ միանգամից տեսնել, խանութները, դրսում շարված ապրանքները, գնումներով զբաղված մարդկանց։ Մի դեղատան դռան մոտով անցնելիս քիչ մնաց ընդհարվեին մի թմբլիկ կնոջ հետ, որը գլուխը տարուբերելով, մտահոգ ասում էր բարձրաձայն.
- — Վիշապի թոքի մեկ ունցիան տասնյոթ սիրե՞լ... Գժվե՜լ են, ինչ է...
- Խուլ, փափուկ գվմվոց ու բղլտոց Էր գալիս մի մութ խանութի մուտքից, որի վրա փակցված ցուցանակը ազդարարում էր.
Իյլոփի առեւտրային կենտրոն․
ԲՎԵՐ
անտառային՝ խարտյաշ եւ դարչնագույն,
տափաստանային՝ կարմրափետուր եւ
արծաթափայլ, բեւեռային՝ ձյունաճերմակ
- Հարրիի տարիքի մի քանի տղաներ կանգնած էին սպորտային ցախավելների խանութի ցուցափեղկի մոտ՝ քթները քիպ կպցրած ապակուն։
- — Նայեք, տղե՚րք, — լսեց Հարրին նրանցից մեկի հիացական բացականչությունը, — սա «Նիմբուս երկու հազարն» է։ Սրանից արագասլաց ցախավել չկա։
- Փողոցի երկայնքով բազմաթիվ խանութներ կային, մեկում հագուստ էին վաճառում, մյուսում աստղադիտակներ և տարօրինակ արծաթյա գործիքներ, որոնց նմանը Հարրին կյանքում երբեք դեռ չէր տեսել։ Ցուցափեղկեր կային, որ լեփ-լեցուն էին չղջիկի փայծախ և ծովաձկան աչք պարունակող ապակե անոթներով, կախարդական արվեստ ուսուցանող գրքերի, հմայախոսքերի և դյութաղոթքների ժողովածուների իրար վրա շարված հատորներով, մագաղաթի փաթեթներով, գրչափետուրներով, հմայադեղերի սրվակներով, լուսնային գլոբուսներով և Հարրիի աչքին անսովոր հազար ու մի տարբեր բաներով։
- — Գրինգոթս հասանք, — ասաց Հագրիդը։ Նրանք հասել էին մի կաթնաճերմակ բարձր շենքի, որն աշտարակի պես վեր էր խոյանում փողոցի անկյունում և, հստակ ուրվագծվելով կապույտ երկնքի մեջ, կարծես, իշխում էր մյուս բոլոր խանութների տանիքների վրա։ Մի լայն մարմարյա աստիճանաշար հանդիսավոր շուքով տանում էր դեպի փայլեցրած բրոնզյա հսկայական դռները։ Իսկ դռների կողքին ալ կարմիր ու ոսկեզօծ համազգեստով, կանգնած էր...
- — Հա, դու ճիշտ ես, գոբլին է, որ կա — ցածրաձայն ասաց Հագրիդը, մինչ նրանք սպիտակ քարե աստիճաններով բարձրանում էին դեպի դռնապահ գոբլինը։
- Գոբլինը Հարրիից մոտավորապես մի գլուխ կարճ էր։ Նա շատ մուգ մաշկ ուներ, խելացի շեղ աչքեր ու ցանցառ մորուքով սրակզակ դեմք։ Գլուխը գրեթե ճաղատ էր ու անսովոր ուռած դեպի ետ, իսկ ականջները սրածայր ցցված էին գանգի երկու կողմերում։ Հարրին նկատեց, որ գոբլինի մատներն ու ոտնաթաթերը ականջների պես մարմնի չափերի նկատմամբ անհամեմատ երկար էին։ Գոբլինը գլուխը խոնարհեց, երբ Հարրին ու Հագրիդը անցան նրա կողքով։ Բրոնզյա դռներով ներս մտնելով, նրանք կանգնեցին երկրորդ զույգ արծաթյա դռների առջև, որոնց փեղկերի վրա փորագրված Էր.
Մտի՛ր անծանոթ, գալդ բարի
Գործիդ գետը թող վարարի։
Դու մեր խոսքին մտիկ արա
Զույգ ականջիդ էլ օղ արա․
Անկուշտի վերջն է անփառունակ,
Ահագի պատիժը՝ դաժան ու անարգ։
Նա, ով վերցնի առանց վաստակի,
Մեղքի հատուցումը կհազարապատկի,
Ու եթե մեր նկուղներում
քեզ չպատկանող գանձ որոնես․․․
Տե՛ս, զգուշացրինք քեզ,
Շա՜տ կփոշմանես։
- — Ասում էի չէ՞, որ մարդ առնվազն խելքը թռցրած պիտի լինի, որ համարձակվի սրանց կողոպտել։
- Մի զույգ գոբլիններ նրանց առջև խոնարհվեցին և բացեցին շքամուտքի դռները դեպի մի հսկայական մարմարյա սրահ։ Սրահի կենտրոնում՝ ներս մտնողներին ուղղահայաց դրված երկար սեղանի երկու կողմերում, բարձր աթոռների վրա նստած էին մոտ հարյուր գոբլիններ և զբաղված էին բանկային տարբեր գործերով։ Շատերը հաշվապահական մատյաններ էին թերթում ու ինչ-որ թվեր հաշվում-գրում, մյուսները մետաղադրամ էին կշռում՝ բրոնզյա կշեռքների վրա, ուրիշները թանկարժեք քարեր էին զննում խոշորացույցներով։ Սրահից դուրս տանող այնբան շատ դռներ կային, որ իմաստ էլ չուներ դրանք հաշվելը։ Բազմաթիվ ուրիշ գոբլիններ այցելուներին ներս ու դուրս էին ուղեկցում այդ դռներով։ Հագրիդն ու Հարրին մոտեցան երկար սեղանին։
- — Բարի լույս, — ասաց Հագրիդը մի ազատ գոբլինի, — մենք եկել ենք պարոն Հարրի Փոթթերի պահոցից մի քիչ փող վերցնելու։
- — Բանալին ձեզ հե՞տ է։
- — էստեղ մի տեղ պիտի լինի, — ասաց Հագրիդը և սկսեց գրպանների պարունակությանը դատարկել սեղանին՝ գոբլինի հաշվեմատյանի վրա ցաք ու ցրիվ շաղ տալով մի բուռ չոր ու բորբոսնած շան կեր։ Գոբլինը քիթը ծռմռեց։
- Հարրին դիտում էր, թե ինչպես է աջ կողմում նստած գոբլինը կշռում մի կույտ հսկայական կարմիր սուտակներ, որոնցից ամեն մեկը հնդկահավի ձվի չափ կլիներ։
- — Հրե՛ս, գտա՛, — վերջապես ասաց Հագրիդը ձեռքին մի փոքր ոսկյա բանալի։
- Գոբլինը մոտիկից ուշադիր զննեց այն։
- — Կարծես բանալին իսկական է։
- — Ես մի նամակ էլ ունեմ պրոֆեսոր Դամբլդորից, — ասաց Հագրիդը և իր ասածի կարևորությունը շեշտելու համար ուսերն ուղղեց ու կուրծքը դուրս ցցեց, — դա վերաբերում է Գիտեք-թե-ինչին յոթ հարյուր տասներեք համարի պահոցից։
- Գոբլինը ուշադիր կարդաց նամակը։
- — Շատ բարի, — ասաց գոբլինը, նամակը վերադարձնելով Հագրիդին, ― Ես կկարգադրեմ, որ մեկն ու մեկը ձեզ ուղեկցի ներքև՝ երկու պահոցների մոտ։ Գրրփհուք։
- Գրիփհուքն էլ մեկ ուրիշ գոբլին էր։ Երբ Հագրիդը շան կերը լրիվ հավաքեց ու լցրեց իր գրպանը, նրանք Հարրիի հետ միասին գնացին Գրիփհուքի ետևից, որը նրանց ուղեկցեց դեպի սրահից դուրս տանող բազմաթիվ դռներից մեկը։
- — Իսկ ի՞նչ է այդ... Գիտես-թե-ինչը՝ յոթ հարյուր տասներեք համարի պահոցից, — հարցրեց Հարրին։
- — Չեմ կարող ասել, — ասաց Հագրիդը խորհրդավորությամբ, ― Հոգվորթսի շա՜տ գաղտնի գործերից է։ Դամբլդորն ինձ է վստահել։ Եթե անգամ միայն քեզ ասեմ, գործիցս կզրկվեմ, ու դեռ մի բան էլ ավելի։
- Գրիփհուքը նրանց առջև բացեց սրահից դուրս տանող բազմաթիվ դռներից մեկը, և Հարրին, որը սպասում էր կրկին ինչ-որ մարմարաշեն բան տեսնել, անակնկալի եկավ։ Նրանք մտան քարե պատերով մի նեղ միջանցք, որը լուսավորված էր բոցկլտող ջահերով։ Միջանցքը շեշտակի թեքությամբ ցած էր իջնում, իսկ հատակին բարալիկ երկաթուղային գծեր կային։ Գրիփհուքն ուժեղ սուլեց, ու մի նեղլիկ վագոնիկ բըրթ֊բըրթացնելով ու ճռճռալով երկաթուղային գծերով ներքևից դեպի վեր եկավ ու կանգնեց նրանց մոտ։ Նրանք մագլցեցին վագոնիկի մեջ, Հագրիդը, անշուշտ, ոչ առանց դժվարության և երկաթուղային գծերով շարժվեցին դեպի միջանցքի խորքը։
- Սկզբում նրանք պարզապես դղրդյունով առաջ էին սահում իրար մեջ բացվող ու դեպի տարբեր կողմեր ձգվող քարապատ գալարապտույտ միջանցքների մութ լաբիրինթոսով։ Հարրին փորձեց հիշել՝ ձախ, աջ, ձախ, եռաելք խաչմերուկի մեջտեղի միջանցքը, աջ, ձախ... սակայն շատ շուտով հասկացավ, որ դա անհնար էր։ Դղրդացող վագոնիկը կարծես շատ լավ գիտեր ճանապարհը, որովհետև Գրիփհուքը չէր ղեկավարում։
- Հարրիի աչքերը սկսեցին կսկծալ վագոնիկի կողքով վնգացող սառը քամուց, բայց նա աչքերը լայն չռած նայում էր շուրջը։ Մի անգամ նրան թվաց, թե միջանցքներից մեկի գալարապտույտ խորքում բոցի փայլատակում տեսավ և արագ գլուխը ետ շրջեց, որպեսզի տեսնի արդյոք վիշա՞պ էր այդ կրակն արձակում, բայց չհասցրեց։ Վագոնիկը սլացավ խոր գետնի տակ, նրանք շեշտակի անցան մի ստորգետնյա լճի կողքով, որի շուրջը ջահերի լույսի տակ բազմերանգ գույներով շողշողացող շթաքարերի մի հրաշագեղ անտառ էր աճել ՝ առաստաղից կախված ստալակտիտներով ու հատակից դեպի վեր բարձրացող ստալագմիտներով։
- Փորձելով վագոնիկի դղրդյունից ավելի բարձր գոռալ, Հարրին հարցրեց.
- — Հա՛գրիդ, իսկ ի՞նչ տարբերության կա ստալակտիտների ու ստալագմիտների միջև, ես դրանք միշտ խառնում եմ։
- — Ստալագմիտների մեջ «մ» տառը կա... Խնդրում եմ ինձ էլ հարց չտաս, որովհետև... իմ էլ սիրտն է խառնում։
- Նա իսկապես լրիվ կանաչել էր, և երբ վագոնիկը վերջապես կանգ առավ միջանցքի պատի մեջ գրեթե աննկատ, մի փոքր դռան առջև, Հագրիդն իջավ վագոնիկից և մի քանի րոպե պատին հենված, գլուխը կախ, անշարժ կանգնեց, մինչև ծնկների դողն անցնի։
- Գրիփհուքը ոսկյա փոքրիկ բանալիով բացեց դուռը։ Կանաչ ծխի մի ստվար ամպ ալիք-ալիք դուրս հոսեց բացվածքից, ու երբ ծուխը ցնդեց, Հարրիի շունչը կտրվեց աչքերի առջև բացված տեսարանից։ Պահոցի ներսում երևում էին ոսկյա մետաղադրամների բլրաչափ կույտեր, ավելի խոշոր արծաթյա մետաղադրամների սյուներ և փոքրիկ բրոնզյա նաթերի բլրակներ։
- — Էս բոլորը քոնն է, ― ասաց Հագրիդը գոհ ժպտալով։
- Այդ ամբողջը Հարրիինն էր, և դա պարզապես անհավատալի էր։ Դժվար թե Դարզլիները սրա մասին որևէ բան գիտեին, թե չէ աչքը չէր հասցնի թարթել՝ ամբողջ ոսկին իրենցով կանեին։ Ինչքա՜ն հաճախ էին նրանք բողոքում, թե Հարրիին պահելը շատ թանկ է նստում իրենց վրա։ Եվ այդ ամբողջ ժամանակ հենց Լոնդոնի տակ, խոր ստորգետնյա պահոցում մի ամբողջ կարողության էր սպասում նրան։
- Հագրիդը Հարրիին օգնեց որոշ քանակաթյան մետաղադրամներ լցնել մի կտորե տոպրակի մեջ։
- — Ոսկին կոչվում է գալեոն, — բացատրում էր նա, — տասնյոթ արծաթյա սիրելները մեկ գալեոնի են հավասար, իսկ քսանիննը բրոնզյա նաթերը՝ մեկ սիրելի։ Շատ հեշտ է, չես շփոթի։ Ահա, այսքանը քեզ հաստատ երկու կիսամյակ կհերիքի։ Մնացածը մենբ ագահով կթողնենք այստեղ՝ քեզ համար։
- Հագրիդը շրջվեց դեպի Գրիփհուքն ու ասաց.
- — Իսկ հիմա գնանք յոթ հարյուր տասներեք համարի պահոցը, միայն խնդրում եմ մի քիչ դանդաղ։
- — Ցավում եմ, բայց մեր վագոնիկները միայն մեկ արագություն անեն, — ասաց գոբլինը։
- Այո՜ նրանք նույնիսկ ավելի խորն էին իջնում, և վագոնիկը գնալով ավելի մեծ արագություն էր հավաքում։ Օդը հետզհետե ավելի ու ավելի սառնաշունչ էր դառնում, իսկ շրջադարձները՝ ավելի ու ավելի կտրուկ։ Նրանք դղրդյունով անցան մի ստորգետնյա կիրճի վրայով, և Հարրին թեքվեց, որպեսզի տեսնի, թե ինչ կար կիրճի անսահման մութ հատակում, բայց Հագրիդը սարսափահար աղաղակով բռնեց նրա ծոծրակի մազերից ու ետ քաշեց։
- Յոթ հարյուր տասներեք համարի պահոցի դուռը բանալու անցք չուներ։
- — Ե՛տ կանգնեք, — ասաց Գրիփհուքը շատ լուրջ արտահայտությամբ։ Նա իր երկար մատներից մեկով մեղմ շոյեց դուռը, և վերջինս պարզապես հալվեց ու անհետացավ։
- ― Եթե Գրինգոթսի գոբլիններից բացի ուրիշ որևէ մեկը մատով դիպչի այս դռանը, դուռը նրան պարզապես կուլ կտա և ցմահ կբանտարկի անելանելի թակարդի մեջ, — ասաց գոբլինը։
- — Ինչքա՞ն հաճախ եք ստուգում, արդյոք, որևէ մեկն ընկե՞լ է թակարդը, թե՝ ոչ։
- — Մոտավորապես տաս տարին մեկ անգամ, — ատամնաշարը ցուցադրելով չարանենգ քրթմնջաց Գրիփհուքը։
- Այդ գաղտնի պահոցում, անկասկած, պետք է որ շատ արտասովոր ու թանկարժեք բան պահված լիներ։ Հարրին հաճոզված էր դրանում և առաջ թեքվեց՝ ակնկալելով տեսնել առնվազն հրաշագեղ զարդեր կաճ թանկարժեք հնաոճ իրեր, սակայն առաջին հայացքից նրան թվաց, թե պահոցը դատարկ էր։ Հետո նա նկատեց դարչնագույն թղթով փաթաթված մի ճմրթված փոքր փաթեթ, որն ընկած էր պահոցի հատակին։ Հագրիդը վերցրեց փաթեթը և խոր թաքցրեց իր վերարկուի ներսի գրպաններից մեկում։ Հարրին ուղղակի պայթում էր հետաքրքրությունից, սակայն զգում էր, որ հարցեր չպիտի տար։
- ― Արի, նստիր էս դժոխային վագոնիկը ու ոչ մի բառ չասես, մինչև տեղ չհասնենք։ Վախենում եմ, որ եթե բերանս բացեմ, վերջս վատ կլինի, — ասաց Հագրիդը։
- Եվս մեկ կատաղի սլացք, և նրանք՝ աչքերն արևից կկոցելով, կանգնեցին փողոցում, Գրինգոթսի շենքի առջև։
- Հարրին՝ փողի հսկայական քսակը ձեռքին բռնած, շփոթվել Էր իր հարստությունից և չգիտեր, թե առաջին հերթին, ուր պիտի գնար։ Նրան պետք էլ չէր անգամ հաշվել, թե մի ֆունտ ստերլինգը քանի գալեոնի էր հավասար, որպեսզի համոզվեր, որ ինքն այդ պահին ավելի շատ փող ուներ, քան երբևէ ունեցել էր իր ամբողջ կյանքում։ Դա ի՜նչ էր որ, ավելի շատ փող ուներ, բան երբևէ նույնիսկ Դադլին էր ունեցել։
- ― Միգուցե սկսենք համազգեստի՞ց, — ասաց Հագրիդը մատնացույց անելով իրենց դիմացի խանութի դռան ցուցանակը.
ՄԱԴԱՄ ՄԱԼՔԻՆ
պարեգոտներ՝
բոլոր իրադարձությունների համար
- — Հա՛րրի, հո չե՞ս նեղանա, եթե ես մեկ-երկու րոպեով «Ծակ տաշտ» վազեմ ու սիրտս տեղը բերելու համար մի բաժակ կոնծեմ։ Ուղղակի տանել չեմ կարող Գրինգոթսի վագոնիկները։ Ոտքերս մինչև հիմա ղողղողում են էդ զզվելի տաշտակից։
- Նա իսկապես վատ տեսք ուներ և Հարրին, փոքր֊ինչ հուզված, ճարահատյալ մենակ մտավ մադամ Մալբինի խանութը։ Մի կարճահասակ ժպտացող դյութանույշ՝ ոտքից գլուխ վարդագույն և մանուշակագույն հագած, եկավ նրան ընդառաջ։
- — Հոգվա՞րթս ես գնում, սիրելիս, — ասաց նա, երբ Հարրին բերանը բացեց, որ խոսի, — ինձ մոտ ամեն ինչ կա քեզ համար։
- Հենց այս պահին մեկ ուրիշ երիտասարդ էլ իր համազգեստն է փորձում հանդերձասրահում։
- Խանութի խորքում աթոռակի վրա կանգնած էր սուր դիմագծերով, գունատ մի տղա, և մեկ այլ դյութանույշ քորոցներով կարճացնում էր նրա երկար սև պարեգոտը։ Մադամ Մալբինը Հարրիին կանգնեցրեց տղայի կողքին ՝ մեկ ուրիշ աթոռակի վրա, Հարրիի գլխով մի երկար սև պարեգոտ գցեց նրա ուսերին և սկսեց քորոցներով նշել ճիշտ երկարությունը։
- — Ողջույն, — ասաց տղան, — դա է՞լ ես Հոգվորթս գնում։
- — Այո, — ասաց Հարրին։
- — Հայրիկս կողքի խանութում իմ գրքերն է գնում, իսկ մայրիկս գնաց փողոցն ի վեր կախարդական փայտիկների խանութը փնտրելու, — ասաց տղան ձանձրացնող միալար ձայնով, — հետո ես նրանց քարշ կտամ սպորտային ցախավելների խանութը։ Չեմ հասկանում, թե ինչու առաջին դասարանցիներին չի թույլատրվում սեփական ցախավել ունենալ։ Ես երևի հորս վզից կախվեմ, որ ինձ սպորտային ցախավել գնի ու փորձեմ մի կերպ հետս դպրոց մտցնել։
- Հարրին, չգիտես ինչու, անմիջապես մտաբերեց իր մորաքրոջ որդուն։
- — Իսկ դու քո սեփական ցախավելն անե՞ս, — շարունակեց տղան։
- — Ոչ, — ասաց Հարրին։
- — Քվիդիչ խաղու՞մ ես։
- — Ոչ, — ասաց Հարրին մտածելով, թե քվիղիչն ինչ կարող է նշանակել։
- — Ես խաղում եմ։ Հայրիկս ասում է, որ ուղղակի հանցագործության կլինի, եթե ինձ չընտրեն իմ միաբանության մարզական թիմում և պետք է ասեմ, որ միանգամայն համաձայն եմ նրա հետ։ Արդեն գիտե՞ս, թե որ միաբանությունից ես լինելու։
- — Ոչ, — ասաց Հարրին րոպե առ րոպե ինքն իրեն ավելի ապուշ զգալով։
- — Դեհ, ըստ էության, ոչ ոք էլ նախապես չգիտի, մինչև տեղում չորոշվի, բայց ես գիտեմ, որ Սլիզերինից եմ լինելու։ Մեր ամբողջ ընտանիքն է Սլիզերինում սովորել։ Պատկերացնու՞մ ես, հանկարծ գնաս ու ընկնես Հաֆըլփաֆ։ Եթե այդպես լինի, ես անմիջապես կհեռանամ դպրոցից, իսկ դու չէի՞ր հեռանա։
- — Ըը՜՚մ, — ասաց Հարրին՝ մեծ ցանկություն ունենալով մի ավելի հետաքրքիր բան ասել։
- — Ապա մի այն մարդուն նայի՛ր, — հանկարծ ասաց տղան, գլխով խանութի ցուցափեղկից դուրս ցույց տալով։
- Հագրիդը փողոցում կանգնած, լայնաժպիտ նայում էր Հարրիին ու ցույց տալիս երկու հսկայական պաղպաղակներով զբաղված ձեռքերը՝ հասկացնելով, որ չի կարող ներս մտնել։
- — Դա Հագրիդն է, — ասաց Հարրին ուրախացած, որ վերջապես մի բան գիտի, որից տղան անտեղյակ է, — նա Հոգվորթսում է աշխատում։
- — Ա՜հ, ― ասաց տղան, — լսել եմ նրա մասին։ Ինչքան գիտեմ, նա ծառայի պես մի բան է։
- — Նա դպրոցի կալվածքների պահապանն է, — ասաց Հարրին, զգալով, որ այդ տղան վայրկյան առ վայրկյան իրեն ավելի տհաճ է դառնում։
- ― Հա, ճիշտ է... Լսել եմ, որ մի տեսակ վայրենի է, ապրում է դուրոցի հանդավարներում մի խղճուկ խրճիթի ճեջ և ժաճանակ առ ժամանակ այնքան է խմում-հարբում, որ փորձելով հրաշագործել, ի վերջո, իր մահմակալն է հրդեհում։
- ― Իմ կարծիքով նա հիանալի անձնավորություն է, ― ասաց Հարրրն առարկություն չհանդուրժող սառը տոնով։
- — Իսկապե՞ս, ― ասաց տղան արհամարհական կիսաժպիտով, ― Իսկ ինչո՞ւ ես դու նրա հետ եկել։ Որտե՞ղ են քո ծնողները։
- ― Մահացել են, ― ասաց Հարրին կարճ ու կտրուկ։ Նա բոլորովին ցանկություն չուներ տղայի հետ զրույցի մեջ խորանալու՝ հատկապես այդ թեմայով։
- — Ա՜հ, ցավում եմ, ― ասաց տղան, սակայն նրա ձայնը ամենևին էլ սրտացավ չհնչեց, ― բայց նրանք, հուսով եմ, գոնե մեր տեսակի մարդիկ էին, այնպես չէ՞։
- ― Նրանք հրաշագործ կախարդներ էին՝ դյութ ու դյութանույշ, եթե դա ես ուզում իմանալ։
- ― Ես կարծում եմ, որ այլ տեսակի մարդկանց չի կարելի Հոգվարթս ընդունել, համաձայն չե՞ս ինձ հետ։ Նրանք պարզապես ուրիշ են, նրանց ոչ ոք չի սովորեցրել մեր ապրելաձևն ու կարգեր-բարքերը։ Պատկերացնո՞ւմ ես, նրանց մեջ նույնիսկ այնպիսիք կան, որ Հոգվարթսի մասին կյանքում երբեք ոչինչ չեն էլ լսել՝ մինչև նամակը ստանալու պահը։ Կարծում եմ, որ Հոգվարթս մտնելու իրավունք պետք է ունենան միայն հին, տոհմիկ հրաշագործ ընտանիքների երեխաները։ Ինչևէ, իսկ քո ազգանունն ի՞նչ է։
- Սակայն, մինչև Հարրին կպատասխաներ, մադամ Մալբինն ասաց.
- ― Ա՛յ, այսպես, տղաս, դա արդեն պատրաստ ես, ― և Հարրին, որին միայն պատրվակ էր պետք անծանոթ տղայի հետ զրույցը դադարեցնելու համար, արագ ցած թռավ աթոռակից։
- ― Դե՛հ, ինչ... Կարծում եմ դեռ կհանդիպենք Հոգվարթսում, ― անտարբեր քայնով ասաց տղան։
- Հարրին լուռ ու մունջ կերավ Հագրիդի գնած պաղպաղակը կես շոկոլադե, կես մորա և ընկույզի շերտիկներով։
- ― Ի՞նչ է եղել, ― ասաց Հագրիդը։
- ― Ոչինչ, ― ստեց Հարրին։
- Նրանք մտան հաջորդ խանութը մագաղաթանման թուղթ և գրչափետուրներ գնելու հաճար։ Հարրիի տրամադրաթյունը փոքր-ինչ բարձրացավ, երբ նրանք գրելու ընթացքում գույնը փոխող թանաքի մի սրվակ գնեցին։ Եվ երբ արդեն դուրս էին եկել խանութից, Հարրին հարցրեց.
- ― Հագրիդ, իսկ ի՞նչ է քվիդիչը։
- ― Ա՜խ, Հարրի, միշտ մոռանում եմ, թե ինչքան քիչ բան գիտես մեր կյանքի քասին... Քոռանա՚մ ես, քվիդիչն էլ չգիտի, թե ինչ է։
- ― Այնպես մի արա, որ ինձ ավելի վատ զգամ, ― ասաց Հարրին և Հագրիդին պատմեց մադամ Մալբինի խանաթում իր հանդիպած գունատ տղայի մասին.
- ― ...Եվ նա ասաց, որ մագլների ընտանիքներից եկած երեխաներին չի կարելի նույնիսկ...
- ― Դու մագլների ընտանիքից չես, ― նրա խոսքը կտրեց Հագրիդը, ― եթե նա իմանար, թե դու ով ես... Ախր նա մեծացել է քո անունը լսելով, եթե նրա ծնողները հրաշագործ ժողովուրդ են, անշուշտ... Դու ինքդ բա չտեսա՞ր «Ծակ տաշտում»։ Ինչևէ, թող գլխից դուրս բաներ չասի, էդ քո տղան... Ի՞նչ կարող է նա ընդհանրապես իմանալ նման բաների մասին։ Իմ տեսած լավագույն հրաշագործներից շատերը զուտ մագլական ընտանիքներում են ծնվել։ Հենց վերցնենք մայրիկիդ։ Տե՛ս, թե նման քույրրկ ունենալով հանդերձ, ինչպիսի՜ հրաշալի կախարդուհի էր...
- ― Լավ, վերջապես, ի՞նչ է քվիդիչը։
- ― Դա դյութերի մարզական խաղն է։ Կախարդների սիրած մարզաձևը, ինչպես ֆուտբոլը՝ մագլների աշխարհում։ Էնտեղ բոլորը ֆուտբոլ են խաղում ու ֆուտբոլային մրցումների են գնում, իսկ էստեղ մենք քվիդիչի խաղերին ենք հետևում։ Քվիդիչն օդում են խաղում՝ ցախավելների վրա նստած ու չորս գնդակներով... Բառերով դժվար է բացատրել...
- ― Իսկ ի՜նչ են Սլիզերինն ու Հաֆըլփաֆը։
- — Դպրոցական միաբանություններ են, մենք դրանց նաև Տներ ենք ասում։ Հոգվորթսում չորս միաբանություն կա։ Դե՜հ, ասում են, որ Հաֆըլփաֆցիք մի քիչ դմբո են, բայց...
- — Գրազ կգամ, որ ինձ հենց Հաֆըլփաֆ կընդունեն, — խոժոռված ասաց Հարրին։
- — Ավելի լավ Է Հաֆըլփաֆ, քան Սլիզերին, — մռայլ ասաց Հագրիդը, — Չարացած դյութերի ու վհուկների մեջ նույնիսկ օրինակի համար չկար գեթ մեկը, որ սլիզերինցի չլիներ։ Գիտես-թե-ովն էլ էր Սլիզերինից։
- — Վոլ... կներես, Գիտես֊թե-ովը Հոգվորթսո՞ւմ է սովորել։
- — Շատ վաղուց, տարիներ առաջ, — ասաց Հագրիդը։
- Նրանք Հարրիի դասագրքերը գնեցին «Ֆլաուրիշ և Բլոթս» կոչվող մի գրախանութում, որտեղ հատակից մինչև առաստաղը հասնող դարակների վրա խիտ շարված էին տարբեր չափերի հաստափոր ու բարակ գրքեր, սկսած փողոցի մեծ սալեր հիշեցնող, կաշեկազմ հսկաներից, մինչև փոստային նամականիշի չափ պստլիկ, մետաքսակազմ գրքերը։ Այնպիսի գրքեր կային, որոնք լի էին հետաքրքիր հիերոգլիֆներով, խորհրդանշաններով, անծանոթ տարօրինակ գրերով ու նիշերով, և կային անգամ այնպիսիք, որոնց էջերը լրիվ դատարկ էրն։ Նույնիսկ Դադլին, որը երբեք ոչինչ չէր կարդում, կջղայնանար, եթե դրանց նման մի գիրք ընկներ ձեռքը։ Հագրիդը գրեթե ուժով Հարրիին հեռու քարշ տվեց մի գրքից, որը պրոֆեսոր Վինդիբտուս Վիրիդյանի «Անեծքների և հակաանեծքների ժողովածուն» էր (Դյութաղոթեք ձեր բարեկամներին և կախարդեք Ձեր թշնամիներին վրիժառության ամենամոդայիկ Ձևերով, մազաթափություն, ոտնաքրտնություն, լեզվակապություն և շատ ու շատ ուրիշ անեծքներ)։
- — Ես փորձում էի մի հարմար անեծք գտնել Դադլիի համար։
- — Հազիվ թե ասեմ, որ դա լավ գաղափար չէ, բայց մագլների աշխարհում չի թույլատրվում կախարդել բացի արտակարգ դեպքերից ու հանգամանքներից, — ասաց Հագրիդը։ — Համ էլ, միևնույն է, ո՛ր մի անեծքն էլ ընտրեիր, քո մոտ ոչինչ չէր ստացվի։ Դու դեռ շատ բան պիտի սովորես մինչև հասնես էդ մակարդակին։
- Հաջորդ խանութում Հագրիդը թույլ չտվեց, որ Հարրին զուտ ոսկուց ձուլված կաթսա գնի.
- — Քո ցուցակում ի՞՛նչ է գրված, թուջե, ուրեմն հենց թուջից էլ կառնենք։
- Հետո նրանք բոլոր չափերի կշռաքարերի լրակազմով մի հիանալի բրոնզե կշեռք գնեցին դեղաթուրմերի և հմայադեղերի բաղադրամասերը կշռելու համար և մի հրաշալի ծալովի աստղադիտակ։ Այնուհետև նրանք այցելեցին դեղագործական սրահ, որն արդեն իսկ արտակարգ տպավորության էր թողնում՝ ներսում թանձր ամպի պես կանգնած, գլխապտույտ ու սրտխառնոց առաջացնող հոտերով, որոնք հիշեցնում էին հոտած ձվի ու փտած կաղամբի խառը գարշահոտությունը։ Հատակին շարված էին ինչ-որ լպրծուն նյութով լի տակառներ, պատերի երկայնքով ձգվող դարակների վրա շարք֊շարք դրված էին զանազան խոտաբույսերով, չորացրած արմատներով, տարբեր գույնի փոշիներով լի անոթներ, առաստաղից կախված էին փետուրների կապոցներ, ժանիքների ու սարսափազդու ճիրանների շարաններ։ Հագրիդը վաճառասեղանի ետևում կանգնած մարդուն խնդրեց, որ նա Հարրիի համար հմայադեղերի տարրական բաղադրամասերի մի հավաքածու պատրաստի։ Մինչ այդ Հարրին մեծ հետաքրքրությամբ զննում էր միեղջյուրի արծաթագույն եղջյուրները (հատը՝ քսանմեկ գալեոն) և բզեզի մանրահատիկ փայլփլան աչքերը (գդալը՝ հինգ նաթ)։
- Դեղատնից դուրս գալուց հետո Հագրիդը կրկին ստուգեց Հարրիի պիտույքների ցանկը։
- ― Մնաց միայն կախարդական փայտիկը... Հա՛, ու ես քեզ համար դեռ ծննդյան նվեր չեմ առել։
- Հարրին զգաց, որ կարմրում է։
- — Ի՞նչ կարիք կա...
- ― Գիտեմ, գիտեմ... Գտա՛... Ես քեզ կնվիրեմ քո դպրոցական կենդանուն։ Բայց միայն ոչ դոդոշ։ Դոդոշները վաղուց արդեն մոդայից դուրս են եկել, քեզ վրա կծիծաղեն, եթե դոդոշ պահես, իսկ կատուներին ես չեմ սիրում։ Կատուներից ես փռշտում եմ։ Ես քեզ մի բու կնվիրեմ։ Բոլոր երեխաներն էլ բու են սիրում։ Համ էլ բվերը շատ օգտակար են, փոստն են տանում֊ բերում և ուրիշ լավ բաներ էլ են անում։
- Քսան րոպե անց նրանք դուրս եկան «Իյլոփի առևտրի կենտրոնից», որտեղ մթության մեջ հարյուրավոր ոսկեզօծ աչքեր էին պլպստում, և բոլոր կողմերից խլրտացող ա բղլտացող ձայներ էին գալիս։ Հարրիի ձեռքին այժմ մի մեծ վանդակ կար, մեջը մի գեղեցիկ ձյունաճերմակ բևեռային բա, որը գլուխը թևի տակ դրած խոր քնած Էր։ Հարրին չէր կարողանում զսպել շնորհակալությունների անվերջանւպի հոսքը և արդեն սկսել էր կակազել ճիշտ պրոֆեսոր Քուիրելի պես։
- — Չարժե, չարժե, ― խռպոտ ձայնով ասաց Հագրիդը. ― չեմ կարծում, որ շատ նվերներ կստանաս էդ Դարզլիներից։ է՜հ, մնաց միայն Օլիվանդերը՝ միակ տեղը կախարդական փայտիկների համար։
- Կախարդական փայտի՜կ... Ա՛յ, թե ինչին էր Հարրին անհամբերությամբ սպասում։
- Վերջին խանութը նեղլիկ էր ու աղքատիկ կահավորված։ Դռան վերևի ցուցափեղկի գունաթափված ոսկեգույն տառերը ազդարարում էին.
Օլիվանդեր
Կախարդական փայտիկների վարպետ՝
- Փոշոտ ցուցափեղկում գույնը գցած մորեգույն թավշյա բարձիկի վրա դրված էր մեն մի հատիկ կախարդական փայտիկ։
- Նրանց ներս մտնելուն պես, զանգակի ծլնգոց լսվեց խանութի հեռավոր խորքերից։ Նրանք հայտնվեցին մի փոքրիկ սրահում, որտեղ միակ կահավորանքը բարակ ձողերով, բարձրամեջք, միայնակ աթոռն էր, որի վրա Հագրիդը մի կերպ տեղավորվեց՝ սպասելու։ Հարրիին այնպիսի զգացում պատեց, ասես ինքը հենց նոր մտել էր մի խստաշունչ գրադարան։ Նա կուլ տվեց ուղեղի մեջ փոթորկվող հարցերը և փոխարենը սկսեց ուսումնասիրել հազարավոր նեղլիկ տուփերը, որոնք կոկիկ շարված էին ընդհուպ մինչև առաստաղը։ Չգիտես ինչու, նա ծոծրակին ինչ-որ անսովոր ծակծկոց զգաց։ Նույնիսկ լռությանն ու փոշին, ասես, ինչ-որ խորհրդավոր մագիա էին ճառագայթում։
- ― Բարի օր, ― լսվեց մի փափուկ ձայն։ Հարրին տեղից վեր ցատկեց, Հագրիդը երևի նույնպես՝ դատելով աթոռի աղիողորմ ճռճռոցից։ Մի ծեր մարդ էր կանգնած նրանց դիմաց։ Նրա լայն բացված, գրեթե անգույն աչքերը լուսինների պես փայլում էին խանութի խավարում։
- ― Բարև ձեզ, ― ամաչկոտ ասաց Հարրին։
- — Օ՚հ, այ՜ո... — ասաց ծերուկը, — Այո՛, այո՛, ես արդեն կանխազգում էի, որ շուտով պիտի տեսնեմ ձեզ, Հարրի Փոթթեր... ― և դա բնավ հարց չէր։ ― Դուք ձեր մոր աչքերն ունեք։ Կարծես երեկ էր, երբ նա եկել էր ինձ մոտ իր առաջին կախարդական փայտիկը գնելու։ Տասը և մեկ քառորդ մատնաչափ երկարությամբ, նրբահնչյուն շառաչիկով, ուռենու փայտից, իսկական արվեստի գործ՝ նրբագեղ հրաշագործության համար։
- Պարոն Օլիվանդերը մոտեցավ Հարրիին։ Հարրին անհամբեր սպասում էր, որ նա վերջապես գեթ մեկ անգամ աչքերը թարթեր։ Այդ մշուշապատ չթարթող աչքերը բավականին սարսափազդու էին։
- Հայրդ, սակայն, ընտրեց մահագոնից տաշված մի կախարդական փայտիկ։ Տասնմեկ մատնաչափ երկարությամբ, առաձգական, քիչ ավելի հզոր և... գերազանց գործիք կերպափոխության համար։ Դե՜հ, ճիշտ է, ասացի, որ հայրդ ընտրեց... սակայն, իրականում, փայտիկն է իր հրաշագործ տիրոջն ընտրում, անշուշտ։
- Պարոն Օլիվանդերն այնքան էր մոտեցել, որ գրեթե հպվում էր Հարրիին՝ քիթ֊քթի կանգնելով նրա դիմաց։ Հարրին նույնիսկ տեսնում էր իր արտացոլումը նրա մշուշապատ աչքերում։
- —Ահա՛ թե որտեղ է...
- Պարոն Օլիվանդերը իր երկար ճերմակ մատով թեթևակի շոյեց Հարրիի ճակատի սպին։
- — Շատ եմ ցավում, որ ես եմ վաճառել այն փայտիկը, որն այս զարհուրելի սպին պատճառեց Ձեզ, — հանդարտ ասաց նա, — տասներեք և կես մատնաչափ, կարմրածառ... Հզո՜ր փայտիկ Էր, շա՜տ հզոր, և, ցավոք՝ անարժան ձեռքերում... Է՜հ, եթե միայն իմանայի, թե այդ փայտիկն աշխարհ մտնելով ինչե՜ր է անելու...
- Նա գլուխը թափ տվեց և հետո, ի մեծագույն հանգստություն Հարրիի, նշանակետը փոխեց Հագրիդի վրա։
- — Ռուբե՜ուս, Ռուբեուս Հա՜գրիդ։ Ուրախ եմ կրկին տեսնել քեզ, տղաս... Կաղնի, տասնվեց մատնաչափ, բավականին հեշտ էր կքվում։ Տեսնու՞մ ես, որ չեմ մոռացել, այդպես չէ՞ր...
- ― Այո, սըր, այդպես էր, ― ասաց Հագրիդը։
- — Լավ փայտիկ էր... Բայց եթե չեմ սխալվում երկու կես արեցին, երբ հեռացվեցիր, — հանկարծ խստանալով ասաց պարոն Օլիվանդերը։
- — Հըմ, այո... այդպես արին... այո, սըր, — ասաց Հագրիդը տեղում դոփդոփելով, ― բայց ես մինչև հիմա պահել եմ երկու կեսերը, ― ուրախ-ուրախւ ասաց նա։
- — Բայց դու, անշուշտ, չե՞ս օգտագործում դրանք, — կտրուկ հարցրեց պարոն Օփվանդերը։
- — Օ՚հ, ո՜չ, սըր... Ի՞նչ եք ասում, իհարկե ոչ սըր, — արագ դուրս տվեց Հագրիրը, և Հարրին նկատեց, որ այդ ասելիս նա ամուր սեղմել էր իր վարդագույն հովանոցը։
- — Հը՜մ... — ասաց պարոն Օլիվանդերը, քննախույզ զննելով Հագրիդին։ ― Դե՛հ ինչ, պարոն Փոթթեր, եկեք տեսնենք, թե ինչ ենք անում ձեզ համար։
- Նա գրպանից հանեց արծաթյա գծիկներով մի բարակ մետրաչափ ժապավեն։
- — Ո՞ր ձեռքով եք փայտիկը բռնելու։
- — Օհ, ես ընդհանրապես աջլիկ եմ, — ասաց Հարրին։
- — Ձեռքը առաջ պարզեք, խնդրում եմ։ Այդպես, շատ լավ է։
- Նա Հարրիին չափեց ուսից մինչև միջնամատի ծայրը, հետո դաստակից մինչև արմունկը, ասից մինչև հատակը, ծնկից մինչև թևատակը և գլխի շրջանագծով։ Չափելիս նա ասում էր.
- — Օլիվանդերի յուրաքանչյուր փայտիկ հզոր հրաշագործ նյութ է պարունակում, պարոն Փոթթեր։ Մենք օգտագործում ենք միեղջյուրի մազեր, փյունիկի պոչափետուրներ և վիշապի սրտալարեր։ Չեք գտնի երկու իրար նման օլիվանդերյան փայտիկներ, այդպիսիք պարզապես չկան, ճիշտ այնպես, ինչպես չկան երկու միանման միեղջյուր, երկու միանման փյունիկ կամ երկու միանման վիշապ։ Եվ, անշուշտ, երբեք հաջողության չեք հասնի ուրիշ դյութի կամ վհուկի կախարդական փայտիկով։
- Հարրին հանկարծ կռահեց, որ մետրաչափ ժապավենը, որն այդ պահին նրա քթանցքների միջև ընկած տարածությունն էր չափում, բացարձակապես ինքնուրույն էր անում իր գործը, առանց տիրոջ միջամտության։ Պարոն Օլիվանդերը դարակից դարակ էր անցնում, տարբեր տուփեր հավաքելով։
- — Բավական Է, — ասաց նա, և մետրաչափ ժապավենը կծիկ դառավ ու մնաց հատակին։
- — Ահա՛, պարոն Փոթթեր, ապա փորձեք այս մեկը, խնդրեմ։ Հաճարենի և վիշապի սրտալար, իննը մատնաչափ։ Հաճելի է շոշափվում ձեռքի մեջ։ Պարզապես վերցրեք և օդի մեջ մի ալիք նկարեք։
- Հարրին փայտիկը ձեռքն առավ և, իրեն շատ ծիծաղելի վիճակում զգալով, ձեռքով մի ալիքաձև շարժում արեց օդի մեջ, սակայն պարոն Օլիվանդերը գրեթե նույն ակնթարթին դուրս թռցրեց փայտիկը նրա ձեռքից։
- ― Թխկի և փյունիկի փետուր, յոթ մատնաչափ, ճիպոտի պես սլացք ունի։ Փորձե՛ք...
- Հարրին փորձեց, բայց հազիվ էր փայտիկը վեր բարձրացրել, երբ պարոն Օլիվանդերը ետ թռցրեց այն նրա ձեռքից։
- ― Ո՚չ, ո՛չ... Այ՛, այս մեկը փորձեք, էքոնիտ և միեղջյարի մազ, ութ և կես մատնաչափ, զսպանակի պես առաձգական է։ :Փորձե՛ք, փորձե՛ք...
- Հարրին փորձեց։ Կրկին փորձեց, հետո կրկին ու կրկին։ Նա գաղափար անգամ չուներ, թե պարոն Օլիվանդերն ինչ էր փնտրում։
- Փորձված փայտիկիների տուփերի կույտն աճում էր ու աճում՝ շարվելով երկարամեջք աթոռի նստատեղի վրա, իսկ պարոն Օլիվանդերը որքան ավելի շատ փայտիկներ էր իջեցնում դարակներից, կարծես, այնքան ավելի մեծ հաճույք էր ստանում իր գործից։
- ― Ա՛յ, դժվար հաճախո՜րդ եմ ասել... Բայց մի՛ անհանգստացեք, սիրելիս, բոլորովին մի՛ անհանգստացեք։ Ես կգտնեմ ձեզ կատարելապես համապատասխանող փայտիկը։ Պետք է որ այստեղ մոտերքում լինի։ Այո՜... Իսկ ինչու ոչ... Արտասովոր համակցության է, անշուշտ, փշարմավ և փյունիկի փետուր, տասնմեկ մատնաչափ, ողորկ ու ճկուն։
- Հարրին փայտիկը ձեռքը վերցրեց։ Մատների մեջ հանկարծ ջերմություն զգաց։ Նա փայտիկը գլխից վեր բարձրացրեց ու սլացիկ ցած իջեցրեց փոշոտ օդի մեջ, և հանկարծ կարմիր ու դեղին կայծերի մի խուրձ հրավառության պես դուրս ժայթքեց փայտիկի ծայրից՝ կրկնելով նրա շարժման շառավիղը, և բազմաթիվ լույսային խոպոպներ սփռվեցին շուրջը՝ ողողելով սենյակի փոշոտ պատերը։
- ― Բրավո՛... Հենց դա է որ կա... Ա՜խ, ինչ հիասքանչ ստացվեց։ Շատ լավ, շատ լավ... Սակայն ի՜նչ զարմանալի է... :Իսկապես, զարմանալի է...
- Նա Հարրիի փայտիկը ետ դրեց տուփի մեջ և տուփը փաթաթեց դարչնագույն թղթով, շարունակ մրմնջալով. «զարմանալի է... զարմանալի է...»։
- ― Ներեցեք, ― ասաց Հարրին, ― իսկ ի՞չն է զարմանալի։
- Պարոն Օլիվանդերը իր գունատ հայացքը գամեց Հարրիի դեմքին։
- ― Ես հիշում եմ իմ երբևէ վաճառած յուրաքանչյուր փայտիկը, պարոն Փոթթեր, բացարձակապես ամեն մեկը։ Նախախնամություն է դա, թե պատահականություն, սակայն այն փյունիկը, որի փետուրը դրված է ձեր փայտիկի մեջ ընդամենը երկու փետուր էր տվել։ Զարմանալի է իսկապես, որ այս փայտիկը ձեզ վիճակվեց, մինչդեռ նրա երկվորյակը... հըմ, նրա երկվորյակ փայտիկն է այդ սպին թողել ձեր ճակատին։
- Հարրին թուքը կուլ տվեց։
- ― Այո, տասներեք և կես մատնաչափ, կարմիր կենի կա՛մ կարմրածառ... զարմանալի է, իսկապես, թե ինչպես են նման բաները պատահում։ Փայտիկն է ընտրում հրաշագործին, մի՚ մոռանա... Կարծում եմ, որ պետք է մեծ գործեր ակնկալենք ձեզնից, պարոն Փոթթեր... Ի վերջո, Նա-ում-անունը֊չպիտի-ասվի, իրականում, իսկապես մեծ գործեր կատարեց, թեև, անշուշտ, զարհուրելի... Օ՜օ, այո՜... Շա՜տ զարհուրելի, սակայն հիրավի մե՜ծ գործեր։
- Հարրիի մարմնով մի անսպասելի դող անցավ։ Նա բնավ համոզված չէր, որ պարոն Օլիվանդերն իրեն դուր եկավ։ Հարրին յոթ ոսկյա գալեոն վճարեց իր կախարդական փայտիկի համար, և պարոն Օլիվանդերը գլուխը խոնարհեց ու խանութից դուրս ուղեկցեց նրանց։
- Ետկեսօրյա արևն արդեն ցած էր իջնում դեպի հորիզոն, երբ Հարրին ու Հագրիդը սկսեցին վերադառնալ Շեղաձիգ փողոցով, անցան աղյուսե պատով ու ետնադռնից մտան «Ծակ տաշտ» սրճարանը, որտեղ արդեն գրեթե ոչ ոք չկար։ Հարրին բոլորովին չէր խոսում։ Նա նույնիսկ չէր էլ նկատում մետրոյում մարդկանց ապշահար հայացքները, որ ուղեկցում էին տարօրինակ զույգին՝ բեռնված բազմաթիվ տարօրինակ փաթեթներով ու վանդակի մեջ քնած բվով։ Եվս մեկ շարժասանդուղք դեպի վեր, և նրանք վերջապես հայտնվեցին Փեդինգթոն կայարանում։ Հարրին հասկացավ, թե իրենք ուր են հասել միայն այն ժամանակ, երբ Հագրիդը թեթևակի թփթփացրեց նրա ուսին։
- ― Մի բիչ ժամանակ ունենք մինչև գնացքիդ մեկնելը, կարող ենք մի կտոր հաց ատել, ― ասաց նա։
- Հագրիդը երկու համբուրգեր գնեց և նրանք բրդուջներն ուտելու համար նստեցին կայարանի բացօդյա սրճարանում։ Հարրին անընդհատ շուրջն էր նայում։ Ամեն ինչ նրա աչքին շատ անսովոր էր թվամ։
- ― Քեզ լավ չես զգա՞մ, Հարրի։ Աչքիս ինչ-որ շատ լուռ ու մունջ ես երևում, — ասաց Հագրիդը։
- Հարրին համոզված չէր, որ կկարողանա բացատրել իր վիճակը։ Նա իր կյանքում ամենալավ ծննդյան օրն էր անցկացրել, սակայն անախորժակ ծամում էր իր համբուրգերը՝ փորձելով հարմար բառեր գտնել իրեն պատկտող զգացմունքներն արտահայտելու համար։
- — Բոլորը կարծում են, որ ես առանձնահատուկ տղա եմ, — վերջապես ասաց նա, — բոլոր մարդիկ «Ծակ տաշտում», պրոֆեսոր Քուիրելը, պարոն Օլիվանդերը... բայց ես ընդհանրապես ոչինչ չգիտեմ հրաշագործության մասին։ Ինչպե՛՞ս կարող են նրանք ինձնից մեծ գործեր սպասել։ Ես հանրահայտ եմ, բայց նույնիսկ չեմ էլ հիշում, թե ինչի համար եմ հանրահայտ դարձել։ Ես չգիտեմ, թե ինչ է կատարվել, երբ Վոլ... կներես, ուզում էի ասել այն գիշեր, երբ ծնողներս մահացան։
- Հագրիդը՝ սեղանին հենվելով, նրա կողմը թեքվեց։ Վայրի մորուքի ու թավ հոնքերի տակից նրա դեմքը մի բարի ժպիտ էր ճառագում։
- — Անհոգ եղիր, Հա՛րրի։ Դու ամեն ինչ շատ արագ կսովորես։ Բոլորն էլ Հոգվարթսում քեզ պես են սկսում։ Դու ուղղակի եղիր էնպիսրն, ինչպիսին կաս, ու ամեն ինչ ինքն իրեն կստացվի։ Ես գիտեմ, թե ինչ֊ բան դժվար է քեզ համար։ Դու մեկուսացված ես եղել, իսկ մենակ լինելը բոլորովին էլ հեշտ չէ։ Ես հո լավ գիտեմ, թե ինչքան դժվար է։ Բայց դու Հոգվարթսում մենակ չես լինի ու հիանալի կզգաս քեզ։ Ես ինքս Հոգվարթսում շատ լավ կյանք եմ ունեցել, փաստորեն մինչև հիմա էլ էնտեղ եմ... ու ինձ շատ երջանիկ եմ զգում։
- Հագրիդը Հարրիին օգնեց գնացք նստել, որը նրան պետք է ետ տաներ Դարզլիների մոտ, հետո նրա ձեռքը մի ծրար տվեց։
- — Հոգվարթս գալու քո տոմսը, — ասաց նա, ― սեպտեմբերի մեկին՝ Քինգզ Քրոս կայարանից։ Ամեն ինչ գրված է տոմսիդ վրա։ Թե Դարզլիների հետ որևէ խնդիր ունենաս, ինձ անմիջապես իմաց կտաս։ Մի նամակ կուղարկես բվիդ հետ։ Նա գիտի, թե ինձ ինչպես գտնի... Շուտով կհանդիպենք։ Ցտեսություն, Հա՚րրի...
- Գնացքը դուրս գլորվեց կայարանից։ Հարրին ուզում էր մինչև վերջին պահը դիտել Հագրիդին և նստած տեղից կանգնեց ու քիթը հպեց պատուհանի ապակուն, սակայն աչքը թարթելուն պես, Հագրիդը չքացավ։
Գլուխ վեցերորդ.Երկաթուղային կառամատույց թիվ ինը եւ երեք քառորդ
- Դարզլիների հետ ապրած վերջին օգոստոսը Հարրիի համար բավականին տաղտկալի անցավ։ Ճիշտ է, Հագրիդի հետ ծանոթանալուց հետո Դադլին այնքան վախեցած էր, որ առանց ծնողների Հարրիի հետ նույն սենյակում մենակ չէր մնում, իսկ մորաքույր Պետունիան ու քեռի Վերնոնը Հարրիին ո՛չ խորդանոցի մեջ էին փակում, ո՛չ ստիպում էին որևէ գործ անել, ո՛չ էլ բղավում էին նրա վրա, ինչպես միշտ։
- Իրականում, նրանք ընդհանրապես չէին էլ խոսում նրա հետ։ Միևնույն ժամանակ և՛ սարսափահար, և՛ կատաղած, նրանք իրենց այնպես էին պահում, ասես Հարրիի զբաղեցրած աթոռը պարզապես դատարկ էր։ Թեև առաջվա համեմատությամբ նման կարգավիճակը բազմաթիվ առումներով հաճելի բարեփոխում էր, սակայն շատ շուտով Հարրիի կյանքը բավականին տխուր ու ձանձրալի դարձավ։
- Հարրին օրվա մեծ մասն անց էր կացնում իր ննջասենյակում։ Բարեբախտաբար, նա արդեն մենակ չէր և, թեև ոչ շատախոս, բայց գոնե իրեն լսող զրուցակից ընկեր ուներ, դա բևեռային ձյունաճերմակ բուն էր, որին Հագրիդն էր նրան նվիրել ծննդյան տասնմեկերորդ տարեդարձի առթիվ։ Նա իր բվի անունը դրեց Հեդվիգ։ Այդ անունը կարդացել էր «Հրաշագործության պատմությանը» դասագրքում։
- Հարրիի դպրոցական դասագրքերը անչափ հետաքրքիր էին։ Նա մահճակալին պառկած կարդում էր մինչև ուշ գիշեր, մինչ Հեդվիգն ուզածի չափ ներս ու դուրս Էր թռչում բաց պատուհանից։ Բարեբախտաբար, մորաքուր Պետունիան նույնիսկ փոշեկուլով չէր մտնամ Հարրիի սենյակը, որովհետև Հեդվիգը գիշերային որսից շարունակ սատկած մկներ էր նվեր բերում իր տիրոջը։ Ամեն գիշեր քնելաց առաջ, Հարրին ևս մեկ խազ էր գծում պատին փակցված թղթի կտորի վրա՝ նշելով անցած օրերը և հաշվելով, թե քանի օր էր մնացել մինչև սեպտեմբերի 1֊ը։
- Օգոստոսի վերջին օրը նա մտածեց, որ ճիշտ կանի, եթե մորաքրոջ ու մորաքրոջ ամուսնու հետ խոսի հաջորդ օրը Քինգզ Քրոս կայարան գնալու մասին, և իր ննջասենյակից իջավ հյուրասենյակ, որտեղ Դարզլիները հեռուստատեսային վիկտորինա էին դիտում։ Նա թեթև հազաց, որ իր ներկայության մասին հայտնի։ Դադլին ծղրտաց ու դուրս փախավ սենյակից։
- — Ըհ-հը՜մ... Քեռի Վերնո՞ն...
- Քեռի Վերնոնը մռնչաց ի նշան, որ լսում է։
- — Ը~ը... Ես պետք է վաղը ժամը տասն անց կեսին Քինգզ Քրոս կայարանում լինեմ Հոգվարթս գնալու համար։
- Քեռի Վերնոնը կրկին մռնչաց։
- — Կարո՞ղ եք ինձ մեքենայով այնտեղ հասցնել։ Կրկին մռնչոց, և Հարրին ենթադրեց, որ դա դրական պատասխան էր նշանակում։
- — Շնորհակալություն։
- Նա արդեն պատրաստվում էր վերադառնալ իր ննջասենյակը, երբ քեռի Վերնոնը վերջապես խոսեց։
- — Տարօրինակ չէ՞, արդյոք, հրաշագործության դպրոց գնացքով գնալը։ Բոլոր թռչող խալիները ցեցը կերե՞լ է, ի՞նչ է...
- Հարրին ոչինչ չասաց։
- — Ինչևէ, որտե՞ղ է գտնվում այդ դպրոցը...
- — Չգիտեմ, ―...... ասաց Հարրին՝ ինքն էլ առաջին անգամ այդ մասին մտածելով։ Նա գրպանից հանեց Հագրիդի տված տոմսը։
- ― Ես պետք է նստեմ ժամը տասնմեկին մեկնող գնացքը թիվ 9 և երեք քառորդ երկաթուղային կառամատույցից, — կարդաց նա։
- Մորաքրոջ ու մորաքրոջ ամուսնու հայացքները սառեցին օդի մեջ։
- ― Ո՞ր կառամատույցից...
- ― Ինը և երեք քառորդ։
- ― Հիմար բաներ ես ասում, ինը և երեք բառորդ կառամատույց չի լինում։
- ― Տոմսիս վրա այդպես է գրված։
- ― Ի՜նչ ապուշություն... Զուռնա֊զրնգի... Խելքները լրիվ են թռցրել... Դեհ, ի՞նչ ասեմ... Ինքդ կտեսնես... Շատ լավ, մենք քեզ կտանենք Քինգզ Քրոս կայարան։ Միևնույն Է, այսպես, թե այնպես վաղը Լոնդոն ենք գնալու, թե չէ շատ ինձ պետք էր...
- ― Իսկ դու ինչո՞ւ եք Լոնդոն գնալու․․․ ― հարցրեց Հարրին, պարզապես քաղաքավարի լինելու համար։
- ― Դադլրին հիվանդանոց ենք տանում, ― մռայլ ասաց քեռի Վերնոնը, ― պետք է մինչև դպրոց գնալը հեռացնել այդ անիծյալ պոչը։
- Հաջորդ առավոտյան Հարրին արթնացավ ուղիղ ժամը հինգին և, չաջազանց հուզված ու անհանգիստ լինելով, էլ չկարողացավ քնել։ Նա վեր կացավ, հագավ իր ջինսը, որովհետև չէր ուզում կայարան գնալ դյութական համազգեստով և որոշեց երկար սև պարեգոտը հագնել գնացքի մեջ։ Կրկին ստուգեց հոգվորթսյան պիտույքների իր ցանկը, արդյոք ոչինչ չի՞ մոռացել, արդյոք ամու՞ր է փակված Հեդվիգի վանդակը, իսկ հետո սենյակում երկու ժամ ետ ու առաջ քայլեց՝ սպասելով մինչև Դարզլիները կարթնանան։
- Եվս երկու ժամ անց Հարրիի հսկայական ծանր ճամպրուկն արդեն բարձված էր Դարզլիների մեքենայի բեռնախցիկի մեջ, մորաքույր Պետունիան մի կերպ համոզել էր Դադլիին նստել Հարրիի կողքին՝ ետևի նստարանին, և նրանք արդեն սլանում էին խճուղով դեպի Լոնդոն։
- Քինգզ Քրոս կայարան հասան տասն անց կեսին։ Քեռի Վերնոնը Հարրիի ճամպրուկը դրեց մի շարժասայլակի վրա և անձամբ քշեց երկաթուղային կառամատույցների ուղղությամբ։ Հարրին մի պահ մտածեց, որ քեռի Վերնոնը ինչ-որ անսովոր բարի է իր նկատմամբ, սակայն նրա սիրալիրության բուն պատճառը շատ շուտով պարզ դարձավ։
- Երկաթուղային կառամատույցներին հասնելուն պես, քեռի Վերնոնը շեշտակի կանգ առավ թիվ 9 և 10 երկաթուղակայանների փոսերն անջատող երկկողմանի կառամատույցի մեջտեղում կանգնած աղյուսաշար հաստ սյան դիմաց և, չարախնդորեն քմծիծաղելով, ասաց.
- — Դե՛հ, տղա, հասանք... Խնդրեմ՝ կառամատույց թիվ 9 և կառամատույց թիվ 10... Քո կառամատայցը պետք է ինչ-որ տեղ սրանց արանքում լինի, սակայն, ինչպես տեսնում ես, երևի դեռ չեն հասցրել կառուցել։
- Նա միանգամայն իրավացի էր, անշուշտ։ Հենց նրանց դիմաց սկսվող երկկողմանի կառամատույցի մի կողմից սկսվող երկաթուղակայանի փոսի վերևում կախված մեծ ցուցանակի վրա պարզ երևում էր թիվ 9֊ը, իսկ կառամատույցի մյուս կողմի երկաթուղակայանի փոսի վերևում, ճիշտ նույնպիսի ցուցանակի վրա երևում էր թիվ 10-ը։ Երկու ցուցանակների միջև կառամատույցի լայն հարթակից բացի ուրիշ ոչինչ չկար։
- — Քեզ բարի կիսամյակ... — ասաց քեռի Վերնոնը հաղթական չարանենգ ժպիտով և հեռացավ՝ էլ ուրիշ ոչինչ չասելով։
- Հարրին ետ շրջվեց ու տեսավ, թե ինչպես էր Դարզլիների մեքենան հեռանում կայարանից։ Բոլոր երեքն էլ մեքենայի մեջ նստած ծիծաղում էին։ Հարրիի լեզուն չորացավ։ Ի՞նչ է անելու այստեղ մեն֊մենակ։ Նրա վրա արդեն սկսել էին խեթ-խեթ նայել Հեդվիգի պատճառով։ Պետք էր մեկն ու մեկին հարցնել։
- Նա կանգնեցրեց իր կողքով անցնող երկաթուղային հսկիչին, բայց չհամարձակվեց հարցնել թիվ 9 և երեք քառորդ երկաթուղային կառամատույցի մասին։ Հսկիչը երբեք չէր լսել Հոգվորթս տեղանունը և, երբ Հարրին չկարողացավ անգամ նկարագրել, թե երկրի ո՞ր աշխարհագրական մասում է գտնվում այդ վայրը, հսկիչը սկսեց նյարդայնանալ, ասես Հարրին դիտավորյալ ինքն իրեն ապուշի տեղ էր դրել։ Հետզհետե հուսահատվելով, Հարրին հարցրեց ժամը տասնմեկին մեկնող գնացքի մասին, սակայն հսկիչն ասաց, որ տասնմեկին մեկնող գնացք ընդհանրապես չկա։
- Ի վերջո, հսկիչը պարզապես հեռացավ՝ քթի տակ մրթմրթալով բան ու գործ չունեցողների և ուրիշի ժամանակը վատնողների մասին։ Հարրին իր բոլոր ներքին ուժերը լարել էր խուճապի չմատնվելու համար։ Եթե հավատար ժամանումների ու մեկնումների չվատախտակի վերևում կախված մեծ ժամացույցին, նրան ընդամենը տաս րոպե էր մնացել Հոգվորթս մեկնող գնացքը նստելու համար, իսկ նա գաղափար անգամ չուներ, թե ինչպես է դա անելու, կանգնած էր կայարանի մեջտեղում ՝ մի հսկա ծանր ճամպրուկով, որն ինքը հազիվ էր կարողանում տեղից շարժել, գրպանը լեցուն դյութական աշխարհի մետաղադրամներով, ձեռքին մի մեծ թռչնավանդակ՝ մեջն էլ իսկական կենդանի բու։
- Հագրիդը երևի մոռացել էր նրան ասել, թե ինքն ինչ պետք է անի կայարանում, օրինակ թխկթխկացնի սրահի մեջտեղում սալահատակի աստղաձև նախշի աջից երրորդ վանդակին, ինչպես Շեղաձիգ փողոց տանող աղյուսե պատի վրա։ Նա սկսեց մտածել, որ գուցե պետք է հանել կախարդական փայտիկը և հարվածել թիվ 9 և 10 երկաթուղային կառամատույցների արանքում կանգնած աղյուսաշար սյանը։
- Այդ պահին մի խումբ մարդիկ անցան նրա կողքով, և նրա ականջին մի բանի բառեր հասան նրանց խոսակցությունից։
- — ...Այդպես էլ գիտեի, որ կայարանը լեփ-լեցուն է լինելու մագլներով...
- Հարրին արագ ետ շրջվեց։ Մի թմբլիկ կին խոսում էր չորս կարմրահեր պատանիների հետ։ Նրանցից յուրաքանչյուրը՝ ճիշտ Հարրիի պես, շարժասայլակին դրված մի մեծ ճամպրուկ էր հրում, և նրանք էլ վանդակի մեջ մի բու ունեին։
- Սեփական սրտխփոցից խլացած, Հարրին իր ճամպրուկն արագ քշեց նրանց ետևից։ Նրանք կանգ առան։ Հարրին նույնպես կանգնեց այնքան մոտ, որ լսի նրանց խոսակցությունը։
- — Ո՞ր կառամատույցից եք գնալու, — հարցրեց տղաների մայրը։
- — Ինը և երեք քառորդ, — անհամբեր ասաց մոր ձեռքը բռնած նույնպես կարմրահեր մի աղջնակ։
- — Մա՜մ, ես էլ գնամ, ի՜նչ կլինի...
- — Դու դեռ փոքր ես, Ջիննի, իսկ հիմա քեզ պարկեշտ պահիր։ Փե՚րսի, դու առաջինը կգնաս։
- Տղաներից տեսքով ավագը քայլեց թիվ 9 և 10 երկաթուղակայաններն անջատող երկկողմանի կառամատույցի ուղղությամբ։ Հարրին ուշի-ուշով, աչքերն առանց թարթելու նայում էր նրա ետևից, որ հանկարծ ոչինչ բաց չթողնի։ Սակայն հենց այն պահին, երբ տղան հասավ երկկողմանի կառամատույցի հարթակը մեջտեղից երկու մասի բաժանող մեծ աղյուսաշար սյանը, տուրիստների մի մեծ ամբոխ օտարալեզու ժխորով առաջ անցավ Հարրիից, և մինչև նրանց վերջին ուսապարկը դուրս կգար տեսադաշտից, ավագ կարմրահերն արդեն չքացել էր։
- — Ֆրե՛դ, հաջորդը դու ես, — ասաց թմբլիկ կինը՝ դիմելով կարմրահեր երկվորյակներից մեկին։
- — Ես Ֆրեդը չեմ, ես Ջորջն եմ... Ո՜վ դու, կին արարած, որ մայր ես մեզ անգին, պատասխանի՛ր որդուդ հարցին թախանձագին, միթե չե՞ս ճանաչում, թե արդեն մոռացա՞ր, քո խոհեմ ու պարկեշտ որդյակ՝ Ջորջին... — ակնհայտ դերասանական տաղանդ ցուցադրելով, մենախոսեց երկվորյակներից մեկը։
- ― Ա՛հ, Ջո՜րջ, սիրելիս, ներիր ինձ խնդրում եմ ― ասաց մայրը մեղավոր ձայնով։
- ― Դեհ, որ անկեղծ լինենք, ես իրականում բոլորովին էլ Ջորջը չեմ... Ֆրեդն եմ ես, թմբլիկս, ― ասաց տղան և առաջ շարժվեց։
- ― Ավազա՛կ...
- Նրա երկվորյակ եղբայրը ետևից բղավեց, որ շտապի, և երևի նա իսկապես շտապեց, որովհետեև մի վայրկյան անց այս մեկն էլ չքացավ, սակայն այդ ինչպե՞ս արեց։
- Հետո երրորդ եղբայրը շարժվեց կառամատույցի հարթակը երկու մասի բաժանող սյան ուղղությամբ և հաջորդ ակնթարթին նույնպես անէացավ օդի մեջ։ Ուրիշ կերպ անհնար էր նկարագրել այդ երևույթը։ Հարրին խոր շունչ քաշեց և հավաքելով իր ամբողջ համարձակությունը մոտեցավ կառամատույցին դեռ կանգնած կարմրահերներին։
- ― Ներեցեք, ― ասաց Հարրին դիմելով թմբլիկ կնոջը։
- ― Ողջույն, սիրելիս, ― ժպտադեմ ասաց կինը, ― առաջի՞ն անգամ ես Հոգվորթս մեկնում։ Ռոնը նույնպես առաջին դասարան է գնում այս տարի։
- Նա մատնացույց արեց իր որդիներից վերջինին և ամենակրտսերին։ Տղան բարձրահասակ էր, նիհար, լող-լող և պեպենոտ, մեծ ձեռքերով, մեծ ոտքերով ու երկարուկ սուր քթով։
- ― Այո, ― ասաց Հարրին, ― և ճիշտն ասած... ճիշտն ասած ես չգիտեմ, թե ինչպես...
- ― Ինչպես մտնես 9 և երեք քառորդ կառամատու՞յց, ― գլուխը բաջալերիչ թափահարելով սիրալիր ասաց կինը, և Հարրին շնորհակալությամբ գլխով արեց։
- ― Անհանգստանալու կարիք չկա, ընդամենը պետք է քայլես թիվ 9 և 10 կառամատույցների արանքում գտնվող սյան միջով։ Կանգ չառնես և չվախենաս, որ կարող ես խփվել սյանը, դա շատ կարևոր է։ Եթե հուզված ես, լավ կլինի մի փոքր թափ վերցնես ու այստեդից արագ գնաս։ Դե՛հ, առաջ անցիր, նախ դու գնա, իսկ Ռոնը կգա քո ետևից։
- — Ըը՜ը... լավ, — ասաց Հարրին, թեև ներսից նրա սիրտն ու ոգին տակնուվրա էին լինում, իսկ ականջները խշշում էին արյան ճնշումից։
- Նա իր շարժասայլակը թեքեց և ուղիղ նայեց անթափանց սյանը։ Սյունը շատ ամուր ու անսասան տեսք ուներ։ Հարրին սկսեց քայլել սյան ուղղությամբ, ինչը սակայն այնքան էլ հեշտ չէր։ Նախ շարժասայլակը բավականին ծանր էր, կարծես դա քիչ էր, դեռ անցորդներն էլ աջ ու ձախ էին հրմշտումմ նրան՝ դեպի թիվ 9 կամ թիվ 10 երկաթուղային կառամատույցներ ուղղվելիս։
- Հարրին արագացրեց քալլերը՝ մի քանի վայրկյանից նա կընդհարվի սյանը, և ահա թե երբ կսկսվեն նրա իսկական անհաջողությունները։ Սակայն Հոգվորթս չհասնելու վախն այնէան ուժեղ էր, որ գերազանցում էր նրա մյուս բոլոր երկյուղները։ Շարժասայլակն արդեն մեծ արագություն էր հավաէել։ Սյունը անողոքաբար մոտենում էր։ Նա արդեն չէր հասցնի և չէր էլ կարող կանգնեցնել ծանր շարժասայլակը։ Սայլակն ինքն էր նրան քաշում իր ետևից։ Մի ոտնաչափ էր մնացել...
- Հարրին աչքերը փակեց՝ պատրաստվելով հարվածին...
- Հարված չեղավ... Նա շարունակում էր վազել շարժասայլակի ետևից... Հարրին աչքերը բացեց...
- Մարդկանցով լեփ-լեցուն կառամատույցի մոտ կանգնած էր մի ալ կարմիր փայլփլուն շոգեքարշ։ Կառամատույցի բարձր ծածկի տակ կախված ցուցանակն ազդարարում էր. «Հոգվորթսի ճեպընթաց, ժամը 11:00»։ Հարրին ետ նայեց և սյան տեղում տեսավ մի մետաղակուռ կամարակապ անցում, որի կամարից կախված էր ՝ «երկթուղային կառամատույց թիվ 9 3/4» ցուցանակը։
- Նա անցել էր։
- Շոգեքարշի շարժիչներից դուրս եկող գոլորշին գալարվում էր կառամատույցի վրա կանգնած աշխույժ շատախոսող մարդկանց գլխավերևում, իսկ հնարավոր բոլոր գուներանգներով բազմաթիվ կատուներ խլրտում էին նրանց ոտքերի տակ։ Բվերը, կարծես բարկացած ու գռգռված, բղլտոցներ էին փոխանակում և մերթ ընդ մերթ անհանգիստ ուհու֊բուհում ժխորի և ծանր ճամպրուկների դղրդոցի մեջ։
- Առաջին հինգ վագոններն արդեն լեփ-լեցուն էին ուսանողներով, որոնցից շատերը պատուհաններից կախված վերջին հրահանգներն ու ուղերձներն էին փոխանակում իրենց ընտանիքների հետ, շատերը դեռ հրմշտվում էին տեղավորվելու համար։ Հարրին իր շարժասայլակը կառամատույցով առաջ հրեց՝ վագոններից մեկում ազատ տեղ փնտրելով։ Նա անցավ մի կլորաթուշ տղայի կողքով, որն ասում էր.
- — Տա՜ատ, դոդոշս էլի կորել է։
- — 0՜հ, Նեվիլ, — լսվեց մի տարեց կնոջ հոգոցը։ Մազերը բազմաթիվ մանր հյուսքեր արած, «դրեդ» սանրվածքով մի պատանի կանգնած էր՝ շրջապատված երիտասարդների մի փոքր խմբով։
- — Դե՜հ, ցույց տուր, Լի։ Շուտ արա՛, ցույց տու՛ր..
- Հյուսքերով տղան մի փոքր բացեց ձեռքերի մեջ պահած տուփի կափարիչը, և նրան շրջապատող մարդիկ ճվճվոցով ու գոռգոռոցով ետ ցատկեցին, երբ մի երկար փրչոտ թաթ դուրս ցցվեց տուփի միջից։
- Հարրին առաջ էր շտապում ամբոխի միջով՝ ազատ տեղ փնտրելով վագոնների մեջ, մինչև, վերջապես, գնացքի վերջին վագոնում մի դատարկ բաժանմունք տեսավ։ Նա նախ Հեդվիգի վանդակը դրեց սրահակի մեջ ու հետո սկսեց աստիճաններով դեպի վեր հրել իր ճամպրուկը։ Նա փորձեց ծանր ճամպրուկը դնել առաջին աստիճանի վրա, բայց միայն ճամպրուկի մի կողմը կարողացավ հազիվ մի փոքր բարձրացնել և երկու անգամ վայր գցեց ոտքին ՝ անչափ ցավեցնելով։
- — Օգնաթյո՞ւն է պետք, — կարմրահեր երկվորյակներից մեկն էր, որոնց ետևից նա մտել էր երկաթուղային կառամատույց։
- — Օ՜հ, այո, խնդրում եմ, — ծանր հոգոցով ասաց Հարրին։
- — Հո՜յ, Ֆրեդ, մի այստեղ արի՛... Գործ կա։
- Հարրին ու երկվորյակները երեքով ճամպրուկը վերջապես բարձրացրին ու մտցրին գնացք և խցկեցին ազատ խցիկի նստարաններից մեկի տակ։
- —Շնորհակալություն, ― ասաց Հարրին, մազերը քրտնած ճակատից մի կողմ տանելով։
- — Դա ի՞նչ է, — ասաց տղաներից մեկը, մատով ցույց տալով Հարրիի կայծականման սպին։
- — Հոպ-պա֊պա՜, — ասաց մյուս երկվորյակը, — ախր, դու...
- — Ինքն է, — ասաց առաջին երկվորյակը, — Դու չե՞ս... — շարունակեց նա դիմելով Հարրիին։
- —Ի՞նչ, — ասաց Հարրին։
- — Հա՛րրի Փոթթերը, — միաձայն ասացին երկվորյակները։
- — Ա՛խ, նա՜... — ասաց Հարրին, անասելի շփոթվելով ու կարմրելով, ― օ՛հ, այո՜... Այսինքն, ուզում էի ասել, որ ես եմ։
- Տղաները երկուսով աչքները չռեցին նրա վրա, և իրավիճակը գնալով ավելի անհարմար էր դառնում, երբ, վերջապես, ի մեծագույն հանգստություն Հարրիի, մի բարեհունչ ձայն լսվեց դրսից։
- — Ֆրե՜դ... Ջո՜րջ... որտե՞ղ եք...
- — Գալիս ենք, մաա՜մ...
- Հայացքները մի կերպ Հարրիից կտրելով, երկվորյակները դուրս ցատկեցին վագոնից։
- Հարրին նստեց խցիկի պատուհանի մոտ, որտեղ կիսով չափ թաքնված, կարող էր դիտել կառամատույցին կանգնած կարմրահեր ընտանիքին և լսել, թե նրանք ինչ են խոսում հրաժեշտի պահին։ Նրանց մայրիկը հենց նոր պայուսակից հանել էր իր թաշկինակը։
- — Ռո՚ն, քթիդ վրա ինչ-որ բիծ կա...
- Ամենակրտսեր տղան փորձեց խույս տալ, սակայն մայրը նրան հմտորեն որսաց, պինդ բռնեց ու սկսեց քթի ծայրը թաշկինակով տրորել։
- ― Մաա՜մ, դե թո՜ղ... մի՛ արա՜... ― բողոքում էր տղան՝ ապարդյուն փորձելով ազատվել մոր ձեռքերից, և ազատվեց միայն, երբ մայրն ինքը բաց թողեց նրան։
- ― Ույ-ու՜յ, մամայի բալիկ Ռոնիկի քիթիկին բոբոյի՜կ կա, ― սվսվացրեց երկվորյակներից մեկը։
- ― Ձայնդ կտրի՛ր, — ասաց Ռոնը։
- ―Իսկ Փերսին ո՞ւր կորավ, ― ասաց մայրը։
- ― Հրե՛ն, գալիս է։
- Տղաներից ավագը մտավ տեսադաշտի մեջ։ Նա արդեն հագել էր իր հոգվորթսյան երկար, սև, լայնափեշ պարեգոտը, որը ծածանվում էր քայլելիս։ Հարրին նրա կրծքին նկատեց «Ա» տառով արծաթափայլ մի կրծքանշան։
- ― Չեմ կարող ձեզ հետ երկար մնալ, մա՛մ։ Ավագները առաջին վագոնում են։ Մեզ համար այնտեղ երկու խցիկ են առանձնացրել։
- ― Օ՜յ, Փե՜րսի, դու ավա՞գ ես, — ասաց երկվորյակներից մեկը շինծու զարմանքով, ― իսկ մենք գաղափա՜ր անգամ չունենք, թե ու՜մ ազգականներն ենք։ Ինչպե՞ս կարելի է, Փե՛րսի, գոնե շուտ ասեիր, իմանայինք։
- ― Սպասի՛ր, սպասի՛ր, ինչ-որ բան մտաբերում եմ, կարծեմ նա մի անգամ արդեն ասել է մեզ այդ մասին, — ասաց մյուս երկվորյակը, — հա՛, մի անգամ։
- ― Թե՞, երկու անգամ...
- ― Հաստատ՝ երկուսից ավելի կլիներ...
- ― Ինքը չէ՞ր ամբողջ ամառ գլլախներս տանում...
- ― Դե՜հ, վերջացրե՛ք, երկուսդ էլ, ― ասաց Փերսի Ավագը։
- ― Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ամեն տարի Փերսին նոր համազգեստ է ունենում, — հանկարծ ընդվզեց երկվորյակներից մեկը։
- ― Որովհետև նա Ավագ է, — սիրասուն ժպիտով ասաց մայրիկը, ակնհայտորեն հպարտանալով իր ավա՛գ որդով ― Դե՜հ, լավ, սիրելիս, գնա գործիդ, քեզ բարի կիսամյակ, տեղ հասնելուն պես մի բու կուղարկես ինձ։
- Մայրիկը համբուրեց Փերսիի այտը, և նա հեռացավ։ Հետո մայրիկը շրջվեց երկվորյակների կողմը.
- —Հիմա դուք՝ երկուսդ. այս տարի ձեզ կարգին կպահեք։ Եթե անգամ մեկ բու ինձ լուր հասցնի, որ դուք... զուգարանում հրավառություն եք սարքել կամ դրա նման մի բան...
- — Ի՞նչ... հրավառությո՞ւն... զուգարանո՞ւմ... Մենք զուգարանում ԴԵՌ հրավառության չենք սարքել։
- — Բայց հրաշալի գաղափար Է գիտե՞ս... Մամ, դու հանճար ես... Ա՛յ, շնորհակալության հիանալի մտահղացման համար։
- — Ոչ մի ծիծաղելի բան չեմ տեսնում, և ես ձեզ հետ այստեղ կատակ չեմ անում։ Առավել ևս, որ այս տարի Ռոնը ձեր պատասխանատվության տակ է լինելու։ Հոգ կտանեք նրա մասին։
- — Մի անհանգստացիր, սրտիդ պատառիկ Ռոնիկ բալիկը մեզ հետ ապահով կլինի։
- — Ձայնդ կտրի՛ր, — ասաց Ռոնը կրկին։ Նա թեև տարիքով փոքր էր երկվորյակներից բայց գրեթե նույն հասակի էր, ինչ նրանք, և քթի ծայրը դեռ կարմրած էր մայրիկի շփած տեղում։
- — Մա՛մ, ապա մի կռահիր, թե հենց նոր ում հանդիպեցինք գնացքի մեջ։
- Հարրին անմիջապես ետ քաշվեց պատուհանից, որ ընտանիքը նրան հանկարծ չտեսնի իրենց հետևելիս։
- — Գիտե՞ս թե ով էր այն սևահեր տղան, որ կայարանում մեր կողքին էր կանգնած։
- — Ո՞վ։
- — Հարրի Փո՛թթերը։
- Հարրին լսեց փոքր աղջնակի ձայնը.
- — Օ՛յ, մա՜մ, կարելի՞ է մտնել գնացք ու տեսնել նրան, մա՜մ, խնդրո՜ւմ եմ...
- — Դու արդեն տեսել ես նրան, Ջիննի, և հետո դա ի՞նչ շնորհք է։ Քեզ համար այստեղ կենդանաբանական այգի՞ է, ինչ է, որ գնաս աչքերդ պլշես խեղճ տղայի վրա... Համոզվա՞ծ ես, որ նա էր, Ֆոեդ։ Ինչի՞ց իմացար։
- — Հարցրի իրեն... Սպին տեսա, այստեղ՝ ճակատին... Իսկապես շատ նման է կայծակի...
- — Խե՜ղճ երեխա... Ահա թե ինչու էր մենակ եկել... Ես էլ մտածեցի, այս ի՜նչ հրաշալի դաստիարակված երեխա է, այնքան քաղաքավարի հարցրեց, թե ինչպես կառամատույց դուրս գալ։
- ― Լավ, էլ այդպես մի՛ հուզվիր։ Ի՞նչ ես կարծում նա կհիշի՞, թե Գիտես-թե֊ովը ի՞նչ տեսք ուներ։ Նրանց մայրը հանկարծ միանգամից խստացավ։
- — Ֆրե՛դ, ես քեզ արգելո՛ւմ եմ նրան հարցնել այդ մասին։ Չհամարձակվե՛ս։ Կարծես խեղճ երեխան առաջին օրը դպրոց գնալիս էլ ուրիշ հոգս չունի, ու միայն դա էր մնում պակաս, որ հիշեցնեն։
- — Լավ, լավ, անհոգ եղիր, չեմ հարցնի։ Լսվեց շոգեքարշի սուլոցը։
- — Դե՛հ շտապեք ձեր տեղերը, ― ասաց մայրիկը, և երեք տղաները վեր մագլցեցին վագոնի աստիճաններով։ Նրանք հերթով կախվեցին վագոնի սրահակից, որ մայրիկը բոլորին հրաժեշտի համբույր տա, իսկ նրանց փոքր քույրն սկսեց լաց լինել։
- — Լաց մի լինի, Ջիննի, մենք քեզ մի երամ բու կուղարկենք։
- — Մի հատ Էլ Հոգվորթսի զուգարանի խուփ։
- — Ջոո՜րջ...
- — Միայն կատակում եմ, մա՜մ։
- Գնացքը տեղից շարժվեց։ Հարրին տեսավ, թե ինչպես էր տղաների մայրը ձեռքի թաշկինակը թափահարում, իսկ նրանց քույրը՝ արցունքոտ աչքերով ծիծաղելով, վազում էր գնացքի ետևից, մինշև գնացքն այնքան արագություն հավաքեց, որ փոքրիկը սկսեց ետ մնալ։ Հետո նա կանգնեց և ձեռքով արեց։
- Հարրին նայում էր կնոջն ու աղջնակին այնքան ժամանակ, մինշև նրանք անհետացան տեսադաշտից, երբ գնացքը կայարանից դուրս եկավ։ Տները արագ դեպի ետ էին սլանամ պատուհանի կողքով։ Հուզմունքի մի մակընթաց ալիք բարձրացավ Հարրիր կոկորդով։ Նա չգիտեր, թե առջևում ինչ էր սպասում իրեն, սակայն ինչ էլ որ լիներ, միևնույն է, անցյալում թողածից ավելի լավ էր լինելու։
- Խցիկի դուռը մի կողմ սահեց, և կարմրահերներից կրտսերը ներս մտավ Հարրիի մոտ։
- — Այստեղ զբաղվա՞ծ է, — հարցրեց նա, մատնացույց անելով Հարրիր դիմացի նստարանը, — ուրիշ ոչ մի ազատ տեղ չկա գնացքում։
- Հարրին գլուխը բացասաբար օրորեց, և տղան նստեց ազատ նստարանին։
- Նա նայեց Հարրիին և հետո արագ հայացքը շրջեց պատահանից դուրս՝ ձևացնելով, որ բոլորովին էլ Հարրիի վրա չի ուզում նայել։ Հարրին տեսավ, որ սև կետը դեռ մնացել էր նրա քթի ծայրին։
- — Հե՛յ, Ռոն... Երկվորյակները ներխուժեցին խցիկ։
- — Լսի՛ր, մենք գնում ենք գնացքի մեջտեղի վագոնը։ Լի Ջորդանը հսկա տարանտուլ է հետը բերել։
- — Լավ, ― քթի տակ ասաց Ռոնը։
- — Հա՛րրի, ― ասաց մյուս երկվորյակը, — մենք դեռ չենք ներկայացել՝ Ֆրեդ և Ջորջ Ուիզլի, իսկ սա մեր եղբայր Ռոնն է։ Դեռ կտեսնվենք։
- ― Առայժմ, ― ասացին Ռոնն ու Հարրին, և երկվորյակներն իրենց ետևից փակեցին խցիկի դուռը։
- — Ուրեմն, դա իսկապե՞ս Հարրի Փոթթերն ես, — վրա տվեց Ռոնը, ասես էլ ուժ չուներ իրեն զսպելու։
- Հարրին գլխով արեց։
- — Օ՛հ, ես էլ կարծեցի, թե Ջորջի ու Ֆրեդի հերթական կատակներից մեկն է, — ասաց Ռոնը, ― և դու իսկապես ունես այդ․․․ դեհ, գիտես...
- Նա մատնացույց արեց Հարրիի ճակատը։ Հարրին մի կողմ տարավ ճակատի մազափունջը, որ Ռոնը տեսնի իր կայծակնաձև սպին։ :Ռոնը հայացքը սևեռեց նրա ճակատին։
- — Ուրեմն, այդտե՞ղ է Գիտես-թե-ովը...
- — Այո՛, — ասաց Հարրին, — բայց ես ոչինչ չեմ հիշում։
- — Բոլորովին ոչի՞նչ, ― ասաց Ռոնը հիսաթափված։
- — Դե՛հ, հիշում եմ ուժեղ կանաչ լույս ու էլ ուրիշ ոչ մի բան։
- — Վաա՜ու, — ասաց Ռոնը, չռած աչքերով։ Մի քանի վայրկյան նա անթարթ նայում էր Հարրիին, հետո՝ կարծես, հանկարծ գլխի ընկնելով, որ իր արածն անշնորհքություն է, հայացքն անմիջապես պատուհանից դուրս ուղղեց։
- — Ձեր ընտանիքում բոլո՞րն են հրաշագործ կախարդներ, — հարցրեց Հարրին, որի համար Ռոնը նույնքան հետաբրբիր էր, որքան ինքը՝ Ռոնի համար։
- — Այո, — ասաց Ռոնը, — ընդհանուր առմամբ կարելի է այդպես ասել։ Մայրիկի մորաքրոջ տղաներից մեկը մագլներից է, հաշվապահ է աշխատում, բայց մենք նրա մասին գրեթե չենք խոսում։
- — Ուրեմն դու պետք է արդեն շատ կախարդանքներ իմանաս։
- Ակնհայտ էր, որ Ուիզլիներն այն հին, տոհմիկ հրաշագործ ընտանիքներից էին, որոնց մասին խոսում էր Շեղաձիգ փողոցի գունատ տղան։
- — Ես քո մասին լսել եմ, որ մագլների մոտ ես ապրել, ինչպիսի՞ն են նրանք։
- — Ահավոր... Իհարկե ոչ բոլորը, բայց իմ մորաքույրը, մորաքրոջ ամուսինը ու նրանց տղան ամենավատ տեսակիցն են։ Երնեկ ես էլ երեք կախարդ եղբայրներ ունենայի։
- — Հինգ, ― ասաց Ոոնը մռայլ տեսքով։ Չգիտես ինչու այդ հարստությունը նրան այնքան էլ չէր ուրախացնում։
- — Ես մեր ընտանիքից վեցերորդն եմ Հոգվորթս գնում։ Կարելի է ասել, որ մեծ ժառանգության եմ ստացել եղբայրներիցս և պիտի անցնեմ նրանց բացած ճանապարհով։ Բիլն ու Չարլին արդեն ավարտել են։ Բիլը դպրոցի առաջին աշակերտն էր, իսկ Չարլին իր միաբանության քվիդիչի թիմի կապիտանն էր։ Հիմա Փերսին ավագ է։ Ճիշտ է Ֆրեդն ու Ջորջը շատ են անկարգության անում, բայց նրանք բավականին լավ են սովորում և բոլորի կարծիքով, շատ ուրախ տդերք են։ Բոլորն ինձնից սպասում են, որ եթե մյուսներից լավը չլինեմ, ապա առնվազն նրանցից ետ չպիտի մնամ, բայց ինչ էլ որ անեմ, միևնույն է մեծ բան չի լինի, որովհետև բոլոր լավ բաները նրանք արդեն ինձնից առաջ արել են։ Եթե ինձ նման հինգ եղբայր ունենաս, քեզ երբեք ոչ մի նոր բան չի հասնի։ Ինձ միայն հասնում են Բիլի հագած համազգեստները, Չարլիի հին կախարդական փայտիկը և Փերսիի դպրոցական կենդանին՝ նրա զառամյալ մոխրագույն առնետը։
- Ռոնը ձեռքը տարավ բաճկոնի ներսի գրպանը և պոչից բռնած դուրս հանեց տեսքից մեծ բոքոն հիշեցնող մի արտակարգ գեր մոխրագույն առնետ, որը խոր քնած էր։
- ― Սրա անունը Բոքոն Է։ Բացարձակապես անպետք արարած է, գրեթե երբեք չի արթնանում, անդադար քնած է։ Հայրիկը Փերսիին մի բա նվիրեց նրա ավագ ընտրվելու կապակցությամբ, բայց ինձ համար փողը չհերիք... մի խոսքով... ինձ էլ հասավ Բոքոնը։
- Ռոնի ականջները կարմրեցին։ Կարծես նա ինքն իրենից դժգոհ էր չափազանց շատ խոսելու համար, որովհետև հայացքը կրկին պատուհանից դուրս ուղղեց։
- Հարրին ասաց, որ ինքը չի կարծում, թե նոր բու գնելու հնարավորություն չունենալը ամոթալի բան է. բոլորովին էլ՝ ոչ։ Ի վերջո, մեկ ամիս առաջ ինքն էլ գրպանում ոչինչ չուներ և իր ամբողջ կյանքում ոչինչ չէր ունեցել։ Եվ նա պատմեց Ռոնին, թե ինչպես ծնված օրվանից միշտ հագել է իր մորաքրոջ որդի Դադլիի մաշեցրած կամ նրա համար արդեն փոքրացած հագուստները, որոնք, ամեն ինչից բացի, չորս անգամ ավելի մեծ էին իր չափերից։
- Դեռ ավելին, մինչև իր տասնմեկերորդ տարեդարձը երբեք կյանքում նույնիսկ կարգին ծննդյան նվեր էլ չէր ստացել։ Այս պատմությունը կարծես փոքր-ինչ բարձրացրեց Ռոնի տրամադրությունը։
- ―...Եվ քանի դեռ Հագրիդն ինձ չէր պատմել, ես ընդհանրապես ոչինչ չգիտեի ծնողներիս, իմ կախարդ լինելու կամ Վալդեմորթի մասին։
- Ռոնի շունչը կտրվեց։
- ― ի՞նչ եղավ, ― ասաց Հարրին։
- ― Դու ասացիր Գիտես֊թե-ում անունը, ― ասաց Ռոնը, միևնույն ժամանակ և՛ հիացած, և՛ ցնցված, ― ես կարծում էի, որ ով-ով բայց առնվազն դու պետք է բոլորից շատ...
- ― Ես բոլորովին էլ չէի ուզում ցույց տալ, թե՝ տեսե՛ք֊տեսե՛ք, ի՜նչ խիզախն եմ ես, որ բարձրաձայն ասում եմ նրա անունը, ես պարզապես չգիտեի, որ պետք չէ այդ անունը բարձրաձայն ասել։ Տեսնում ես, թե ինչքա՜ն բան դեռ չգիտեմ... Գրազ կգամ, ― ասաց Հարրին առաջին անգամ բարձրաձայն արտահայտելով այն միտքը, որը վերջերս գրեթե երբեք չէր լքում իրեն և անդադար պահում էր մտատանջության մեջ, — գրազ կգամ, որ ես դասարանում ամենավատ աշակերտն եմ լինելու
- ― Չես լինի, մի անհանգստացիր։ Բազմաթիվ աշակերտներ լրիվ մագլական ընտանիքներից են գալիս և ամեն ինչ բավականին արագ են սովորում։
- Մինչ նրանք զրուցում էին, գնացքն արդեն դուրս էր եկել Լոնդոնից և սլանում էր դաշտերով, որտեղ կովեր ու ոչխարներ էին արածում։
- Միառժամանակ, լուռ ու մունջ նստած, նրանք նայում էին պատուհանի մոտով սլացող արտերին ու մարգագետիններին։
- Մոտավորապես տասներկուսն անց կեսին միջանցքում աղմուկ բարձրացավ, և փոսիկավոր այտերով, ժպտադեմ մի կին բացեց նրանց խցիկի դուռն ու ասաց.
- ― Որևէ բան կցանկանա՞ք գնել շարժասայլակից, սիրելիներս։
- Հարրին, որն առավոտվանից ընդհանրապես չէր նախաճաշել, անմիջապես ոտքի կանգնեց, բայց Ռոնի ականջները կրկին կարմրեցին, և նա կմկմաց, որ իր հետ սենդվիչներ է բերել։ Հարրին դուրս եկավ միջանցք։
- Դարզլիները նրան երբեք փող չէին տալիս քաղցրավենիք գնելու համար, և այժմ, ոսկյա ու արծաթյա մետաղադրամներով լի գրպանով, նա պատրաստվում էր այնքան «Մարս» ու «Սնիքերս» գնել, ինչքան կկարողանար հետը ներս տանել։ Սակայն կնոջ մոտ «Մարս» ու «Սնիքերս» շոկոլադե սալիկներ չկային։ Շարժասայլակի վրա կային «Բերթի Բոթի աճեն-հաճի-սիսեռահատիկներով» տոպրակներ, «Դրուբլի սուպեր-պղպջող-փչովի-ծամոնի» տուփիկներ, շոկոլադե գորտեր, դդումով քաղցր կարկանդակներ, տարբեր մրգային խյուսերով կաթսայաձև կեքսեր, շաքարած հատապտուղներով ու թանձր օշարակներով լցված խրթխրթան գլանակներ և մի շարք այլ անծանոթ ու տարօրինակ քաղցրավենիքներ, որոնք Հարրին կյանքում ո՛չ տեսել էր, ո՛չ էլ համտես արել։ Որպեսզի ոչինչ բաց չթողնի նա ամեն ինչից քիչ֊քիչ վերցրեց և կնոջը վճարեց տասնմեկ արծաթյա սիբել և յոթ բրոնզե նաթ։
- Ռոնը ապշադեմ նայում էր, թե ինչպես էր Հարրին այդ ամենը ներս բերում և լցնում ազատ նստարաններից մեկի վրա։
- — Կա-չկա լավ քաղցած ես։
- ― Ուղղակի սովամահ եմ լինում, — ասաց Հարրին՝ մի մեծ կտոր կծելով դդումով քաղցր կարկանդակից։
- Ռոնը, իր հերթին, ուսապարկից մի ուռած թղթե տոպրակ էր հանել ու բացել սեղանի վրա։ Մեջը չորս բրդուճ կար։ Նա դրանցից մեկը բացեց ու ասաց.
- — Մայրիկը միշտ մոռանում է, որ ես տավարի ապխտած միս չեմ սիրում։
- — Արի փոխանակենք, ա՛յ սրանով — ասաց Հարրին, վերցնելով դդումով մի քաղցր կարկանդակ, —դե՛հ, վերցրու, համտես արա։
- — Դժվար թե սա քեզ դուր գա, լրիվ չոր է, մայոնեզ էլ վրան չկա... — ասաց Ռոնը, հետո շփոթվելով, արագ ավելացրեց — խեղճը մոռացել է, գիտես, ուղղակի չի հասցնում, պատկերացնո՞ւմ ես թե ինչքա՜ն դժվար է հինգ երեխայի հետ։
- — Դեհ, մի կարկանդակ վերցրու, էլ մի ստիպիր, որ խնդրեմ քեզ, — ասաց Հարրին, որը մինչ այդ կյանքում երբեք ոչինչ չէր ունեցել ուրիշի հետ կիսելու համար և, եթե անկեղծ լինենք, նույնիսկ չէր ունեցել այնպիսի մի ընկեր, ում հետ որևէ բան ուզենար կիսել։ Դա մի շատ հաճելի զգացում էր, այդպես նստել Ռոնի հետ և հերթով փորձել բոլոր կարկանդակներն ու կոնֆետները (բրդուճներն անմխիթար մոռացված մնացին սեղանին)։
- — Իսկ սա ի՞նչ է, — հարցրեց Հարրին, բարձրացնելով շոկոլադե գորտերով տոպրակը, — սրանք, հուսով եմ, իսկական գորտեր չեն, չէ՞, — նա այնպիսի զգացում ուներ, ասես արդեն ոչինչ չէր կարող զարմացնել իրեն։
- — Ոչ, — ժպտալով ասաց Ռոնը, — գորտերը շոկոլադից են, իսկ ա՛յ, քարտերը հանկարծ դեն չգցես, ուշադիր կլինես՝ ինձ պակասում է Ագրիպան։
- — Ինչը՞, — ասաց Հարրին։
- — Օ՛հ, իհարկե, դժվար թե դա իմանաս։ Շոկոլադե գորտերի մեջ քարտեր կան... դեհ, գիտես, հավաքածուի համար՝ բոլոր հանրահայտ դյութերի, դյութանույշների, կախարդների ա վհուկների նկարներով։ Ես արդեն մոտ հինգ հարյուր հատ ունեմ դրանցից, բայց դեռ ոչ մի անգամ ձեռքս չեն ընկել ո՛չ Ագրիպան, ո՛չ էլ Պտղոմեոսը։
- Հարրին բացեց շոկոլադե գորտի մի փաթեթ և հանեց դրա մեջ դրված քարտը։ Այնտեղ մի տարեց մարդ էր պատկերված։ Մարդը կիսալուսնաձև ապակիներով ակնոց էր կրում, երկար ու կեռ քիթ ուներ, իսկ դեմքը. բոլորում էին ալիքաձև թափվող արծաթափայլ մազերը, մորուքն ու բեղերը։ Նկարի տակ գրված էր մարդու անունը՝ Ալբուս Դամբլդոր։
- ― Ուրեմն այս մա՞րդն է Դամբլդորը, ― ասաց Հարրին։
- ― Միայն չասես, թե երբեք ոչինչ չես լսել Դամբլդորի մասին, ― ասաց Ռոնը, ― կարելի՞ է մի գորտ վերցնել, գուցե բախտս բերի ու Ագրիպային հանեմ...
- Շնորհակալություն։
- Հարրին շրջեց իր քարտը և կարդաց.
Ալբուս Դամբլդոր
Ալբուս Դամբլդորը այժմ Հոգվորթսի տնօրենն է եւ շատերի կողմից համարվում է մեր ժամանակների մեծագույն գրաշագործներից ու տաղանդավոր դյութահմաներից մեկը:
Պրոֆեսոր Դամբլդորը հատկապես հայտնի է սեւ մոգ Գրինդեվալդի հետ 1945թ․ մենամարտում տարած հաղթանակով, վիշապի արյան օգտագործման տասներկու եղանակների հայտնագործմամբ եւ ալքիմիայի բնագավառում իր հանրահայտ գործընկեր Նիքողայոս Ֆլամերի հետ ձեռք բերած մեծ նվաճումներով։
Պրոֆեսոր Դամբլդորը սիրում է դասական կամերային երաժշտություն։ Նրա նախընտրած մարզաձեւը ավտոմատ կեգելբանն է։
- Հարրին ետ շրջեց նկարը և մեծագույն զարմանքով տեսավ, որ Դամբլդորի դեմքն անհետացել Է։
- — Էս ու՞ր կորավ... — բացականչեց Հարրին։
- — Դեհ, հո ամբողջ օրը չի լռվի մնա նկարի մեջ, — ասաց Ռոնը, ― ոչինչ, կվերադառնա։ Էէ՜հ... կրկին Մորգանան է։ Ես արդեն վեց հատ Մորգան ունեմ, ահա, վերցրո՛ւ, կարոդ ես ինքդ էլ սկսել հավաքել։
- Ռոնի աչքերը կրկին կանգնեցին շոկոլադե գորտերի վրա, որոնք դեռ իրենց փաթեթների մեջ էին։
- — Հյուրասիրվի՛ր, էլի վերցրու, — ասաց Հարրին, ― բայց գիտե՞ս, մագլների մոտ մարդիկ լուսանկարի միջից ոչ մի տեղ չեն հեռանում։
- — Իսկապե՞ս։ Ի՞նչ է, բոլորովին նույնիսկ չեն էլ շարժվում, ― Ռոնը շատ զարմացած էր երևում, — ի՜նչ տարօրինակ է։
- Հարրին աչքերը լայն չռեց, երբ Դամբլդորը կրկին հայտնվեց նկարի մեջ և նույնիսկ մի թեթև ժպտաց իրեն։ Ռոնին իրականում ավելի շատ հետաքրքրում էր շոկոլադ ուտելը,քբան հանրահայտ դյութերի ու վհուկների նկարներին նայելը։ Իսկ Հարրին արդեն շատ շուտով նկարների մի ամբողջ հավաքածու ուներ, որտեղ կային ոչ միայն Դամբլդորի ու Մորգանայի քարտերը, այլ նաև Վուդքրոֆտցի Հենգիստի, Կիրկեի, Ալբերիկ Գրանիոնի, Պարացելսիասի և Մեռլինի նկարները։ Վերջապես նա աչքը կտրեց քիթը քորող դրուիդ քրմուհի Քլիոդնայի նկարից և ուշադրությունը կենտրոնացրեց «Բերթի Բոթի ամեն-համի-սիսեռահատիկների» տոպրակի վրա։
- — Դրանց հետ պետք է շա՜տ զգույշ լինես, — ասաց Ռոնը Հարրիին, — երբ ասում են «ամեն համի», նկատի ունեն իսկապես ամեն համի, այսինքն ՝ կարող ես հանդիպել բոլոր սովորական կոնֆետային համերին՝ շոկոլադի, մանանեխի, դարչնի, մեղրով ընկույզի, նարնջի մարմելադի, բայց մեկ էլ հանկարծ, մի այնպիսի համ կպատահի, որ բոլորովին պատրաստ չես կամ ուղղակի այնքան զզվելի է, որ սիրտդ կխառնի, օրինակ՝ խաշած սպանախի, ձկան յուղի, դառը վարունգի, թթված կաթի, հավի փորոտիքի կամ հում թոքի։ Ջորջը հավատացնում է, որ մի անգամ իրեն... ուու՜ըհ... մեքենայի յուղի համ է պատահել, իսկ Ֆրեդն ասում, է, որ իրեն... վյա՜խք... խլինքի համ է պատահել։
- Ռոնը վերցրեց մի կանաչ սիսեռահատիկ, բոլոր կողմերից ուշադիր զննեց և մի կողմից թեթևակի կծեց։
- ― Թու՛հ... Ասացի չէ՞... Այս մեկը խաշած կաղամբի համ ուներ։
- Նրանք բավականին ուրախ ժամանակ անցկացրին ամեն-համի֊սիսեռահատիկներ համտես անելով։ Հարրին հերթով համտես արեց կարմրացրած հացի, կոկոսի, խաշած լոբու, ելակի, կծոխուրի, բարրիի, հնձած խոտի, սուրճի, ձկան պահածոյի համերով սիսեռահատիկներ և նույնիսկ այնքան խիզախ գտնվեց, որ ատամով մի փոքր կծեց տարօրինակ մոխրագույն սիսեռահատիկից, որին Ռոնը վախենում էր ձեռք տալ, և որը, պարզվեց, ընդամենը կծու պղպեղի համ ուներ։
- Պատուհանի կողքով սլացող բնապատկերը գնալով ավելի վայրի էր դառնում։ Կոկիկ մշակված դաշտերն ու մարգագետիններն այլևս չէին երևում, հիմնականում խիտ անտառներ էին, ոլորապտույտ գետեր և մուգ կանաչ բլուրներ։
- Խցիկի դուռը թակեցին և այն կլորաթուշ տղան, որին Հարրին հանդիպել էր երկաթուղային կառամատույցի վրա, արցունքոտ աչքերով մտավ ներս։
- — Ներեցեք, դուք պատահաբար դոդոշ չե՞ք տեսել, — հարցրեց նա։
- Երբ տղաները գլուխները բացասաբար օրորեցին, նա լացակումած բողոքեց.
- — Կրկին կորցրել եմ դոդոշիս։ Ախր անընդհատ փախչում է ինձնից։
- — Ետ կգա, ոչինչ, — ասաց Հարրին։
- — Հա՛, ― ասաց տղան թշվառ տեսքով, — եթե հանկարծ տեսնեք նրան... — ու հեռացավ։
- — Չեմ հասկանում, թե ինչու է այդպես տառապում, ― ասաց Ռոնը, — եթե ինձ դոդոշ նվիրած լինեին, ես նրան հնարավորին չափ շուտ կկորցնեի։ Ի՞նչ ասեմ... ինձ իմ Բոքոնն էլ հերիք է, որ ձայնս կտրեմ։
- Առնետը Ռոնի գոգին մուշ-մուշ քնած ֆսսացնում էր՝ բեղիկները շարժելով։
- — Եթե անգամ սատկի էլ, միևնույն է տարբերությանը չես զգա, — ասաց Ռոնը զզվանքով, — Երեկ նույնիսկ փորձեցի նրան դեղին դարձնել, որ մի քիչ ավելի հետաքրքիր տեսք ունենա, բայց կախարդանքը չստացվեց... Տե՛ս...
- Նա ձեռքը կոխեց ճամպրուկի մեջ ու մի քիչ խառնշտելուց հետո դուրս քաշեց մի բավականին ծեծված ու մաշմշված տեսքով կախարդական փայտիկ, որի մի ծայրից էլ դուրս ընկած ինչ-որ սպիտակ բան էր պսպղում։
- — Միեղջյուրի մազն էլ արդեն գրեթե դուրս է գալիս, — ասես ներողություն խնդրելով, ասաց Ռոնը, — ինչևէ...
- Նա արդեն բարձրացրել էր իր փայտիկը, երբ խցիկի դուռը, կողքի սահելով, նորից բացվեց։ Դարձյալ դոդոշը կորցրած տղան էր, սակայն այս անգամ մի աղջկա հետ։ Աղջկա հագին արդեն հոգվորթսյան սև պարեգոտն էր։
- — Ոչ ոք դոդոշ չի՞ տեսել։ Նեվիլը կորցրել է իր դոդոշին, — ասաց աղջիկը։
- Նա շատ ինքնավստահ ու կարգադրիչ ձայն ուներ, շագանակագույն խիտ մազերը սաղարթախիտ թփի պես պսակում էին գլուխը, իսկ վերին շրթունքի տակից մի փոքր դուրս ցցված երևում էին սպիտակ ատամները։
- — Մենք արդեն ասել ենք նրան, որ ոչ մի դոդոշ էլ չենք տեսել, — ասաց Ռոնը, — բայց աղջիկը նրան չէր լսում, միայն անթարթ նայում էր նրա ձեռքի փայտիկին։
- — Ա՜հ, դուք ուրեմն այստեղ կախարդանքո՞վ եք զբաղված, ապա մի տեսնե՜նք։
- Աղջիկը նստեց։ Ռոնը անակնկալի եկավ։
- — է՛հ, ինչ արած...
- Նա կոկորդը մաքրեց ու...
- Արև իջնի ջրաղացի քարին,
- Կարմիր կակաչ բուսնի սարին,
- Սարի գլխին կանաչ եղևնի,
- Թող էս հիմար առնետը դեղնի։
- Ռոնը թափահարեց իր փայտիկը, բայց ոչինչ չփոխվեց։ Բոքոնը մնաց մոխրագույն և խոր քնած։
- ― Դու համոզվա՞ծ ես, որ ասածդ իսկական հմայախոսք էր, ― ասաց աղջիկը, ― Հը՛մ, եթե իսկական էր, ուրեմն այնքան էլ հաջողը չէր։ Ես ինքս վարժվելու համար արդեն փորձել եմ մի քանի պարզ հմայախոսքեր, և ինձ մոտ ամեն ինչ ստացվել է։ Իմ ընտանիքում ոչ ոք երբեք կախարդանքի հետ գործ չի ունեցել։ Ինձ համար այնպիսի անակնկալ էր, երբ նամակը ստացա, բայց ես, իհարկե, անչափ ուրախացա։ Ինչպես կարող էի չուրախանալ, չէ՞ որ Հոգվորթսը հրաշագործության ու դյաթագիտաթյան աշխարհում երբևէ եղած լավագույն դպրոցն է։ Ես արդեն հասցրել եմ ծայրից ծայր անգիր անել մեր ցուցակում գրված բոլոր դասագրքերը, հուսով եմ, որ առնվազն սկզբում այդքանը բավարար կլինի բարձր առաջադիմություն ապահովելու համար։ Հա, ի միջի այլոց, ես Հերմիոնա Գրեյնջերն եմ, իսկ դուք ովքե՞ր եք։
- Այս ամենը նա շատ արագ ասաց։
- Հարրին նայեց Ռոնի երեսին և նրա դեմքի ապշահար արտահայտությունից գոհունակությամբ կռահեց, որ նա էլ, իր պես, բոլոր գրքերն անգիր չէր արել։
- ― Ես Ռոն Ուիզլին եմ, ― ատամների արանքից կրճտացրեց Ռոնը։
- ― Հարրի Փոթթեր, ― ներկայացավ Հարրին։
- ― Իսկապե՞ս, այդ դո՞ւ ես, ― ասաց Հերմիոնան, ― կարող ես չկասկածել, որ ես քո մասին ամեն ինչ գիտեմ։ Ես մի քանի լրացուցիչ գրքեր եմ գնել ընդհանուր ընթերցանության համար, և քո մասին գրված է «Հրաշագործության ժամանակակից պատմությունը», ինչպես նաև «Սև մոգական արվեստների վերելքն ու անկումը» և «Քսաներորդ դարի մեծ կախարդական իրադարձությունները» գրքերամ:
- ― Իսկապե՞ս, իմ մասի՞ն է գրված... ― ասաց Հարրին ապշահար։
- ―Տե՛ր աստված, մի՞թե դու ոչինչ չգիտես։ Ես քո տեղը լինեի, վաղո՜ւց արդեն ամեն ինչ տակնուվրա էի արել, ― ասաց Հերմիոնան, ― իսկ դուք գիտե՞ք արդեն, թե որ միաբանությունից եք լինելու։ Ես բոլորին հարցնում եմ և հույս ունեմ, որ ինքս Գրիֆինդոր կընտրվեմ։ Օհ, աստված իմ, ի՛նչքան եմ ուզում Գրիֆինդոր ընտրվել, բոլորն ասում են, որ դա լավագույն Տունն է։
- Դամբլղորն ինքը, լսել եմ, Գրիֆինդորից է եղել, սակայն Ռեյվենքլոն նույնպես վատ չէր լինի... Ինչևէ, մենք գնանթ Նեվիլի դոդոշին փնտրելու։ Իսկ դուք երկուսդ լավ կանեք ձեր համազգեստները հագնեք, կարծում եմ, շատով տեղ կհասնենք։
- Եվ նա դուրս եկավ, իր հետ տանելով դոդոշը կորցրած տղային։
- ― Ինչ Միաբանություն էլ, որ ընկնեմ, միայն թե սրա հետ նայն Տանը չլինեմ... — ասաց Ռոնը և իր փայտիկը ետ շպրտեց ճամպրուկի մեջ, — Ապուշ դյութասելուկ էր։ Ջորջն էր սովորեցրել, բայց համոզված եմ, որ նա շատ լավ էլ գիտեր, որ դա բանի պետք չէ և ուղղակի ուզում էր ծիծաղել ինձ վրա։
- ―Իսկ բո եղբայրները որ Տանից են, — հարցրեց Հարրին։
- ― Գրիֆինդոր, — ասաց Ռոնը, կրկին մռայլ տրամադրությամբ, ― մայրիկս ու հայրիկս էլ են Գրիֆինդորից եղել։ Չգիտեմ, թե ինչ կասեն բոլորը, եթե ես հանկարծ Գրիֆինդոր չընտրվեմ։ Չեմ կարծում, թե Ռեյվենքլոն շատ վատ կլիներ, բայց ուղղակի չեմ ուզում պատկերացնել, թե ինչ կլինի մերոնց հետ, եթե ինձ հանկարծ Սլիզերին ընտրեն։
- ― Դա այն միաբանաթյո՞ւնն է, որտեղ Վոլ... ուզում էի ասել Գիտես-թե-ովն է սովորել։
- ―Հա, — ասաց Ռոնը և ետ ընկավ իր նստարանի վրա բավականին մռայլ ու մտահոգ տեսքով։
- ― Տե՛ս, կարծես Բոքոնի բեղերի ծայրերը փոքր-ինչ Դեղնել են, ― ասաց Հարրին փորձելով Ռոնի մտքերը շեղել միաբանություններից։
- ― Իսկ ի՞նչ են անում քո մեծ եղբայրները դպրոցն ավարտելուց հետո։
- Հարրիին անչափ հետաքրքրում էր, թե ինչով են զբաղված կախարդները հրաշագործական կրթություն ստանալուց հետո։
- — Չարլին Ռումինիայում վիշապների կենսաձևն է ուսումնասիրում, իսկ Բիլը Գրինգոթսում է աշխատում և հիմա գործուղման Է գնացել Աֆրիկա. բանկի համար ինչ-որ գործ է անում այնտեղ, — ասաց Ռոնը, — Գրինգոթսի մասին լսել ես, չէ՞։ Մի քանի օր անդադար գրում էին «Մարգարե» օրաթերթում, բայց դժվար թե մագլների մոտ այդ թերթը կարդալու հնարավորություն լինի։ Ինչ-որ մեկը փորձել է կողոպտել Գրինգոթսի մեծ ապահովության պահոցներից մեկը։
- Հարրին անթարթ նայեց Ռոնին։
- — Իսկապե՞ս... և ի՞նչ է պատահել գողի հետ։
- — Ոչ մի բան. գողերը չեն բռնվել, ահա թե ինչն է այդպիսի մեծ աղմուկ բարձրացել։ Պապան ասում է, որ գողը պետք է շատ հզոր սև ուժերի մոգ լինի, եթե համարձակվել է քիթը Գրինգոթս խոթել։ Սակայն ամենատարօրինակն այն է, որ գողերը ոչինչ չեն տարել, ա՛յ, թե ինչ։ Իհարկե բոլորն անչափ վախեցած են։ Երբ նման բան է կատարվում, մարդիկ սկսում են ամեն ինչից վախենալ։ Ո՞վ իմանա, գուցե դրա ետևում Գիտես֊թե-ովն է կանգնած։
- Հարրին սկսեց մտքում ծանր ու թեթև անել այդ նորությունը։ Նա ինքը սկսել էր ինչ-որ անհանգստության զգալ ամեն անգամ, երբ նշվում էր Գիտես-թե-ում անունը։ Նա ենթադրեց, որ դա երևի հրաշագործական աշխարհ մտնելու նախապայմաններից մեկն էր, սակայն ինքը կնախընտրեր պարզապես Վոլդեմորթ ասել՝ առանց որևէ խորհրդավորության։
- ― Ո՞րն է քո սիրած քվիդիչի թիմը, — հարցրեց Ռոնը։
- — Հը՞մ... ճիշտն ասած, ես ոչ մեկին չգիտեմ, — խոստովանեց Հարրին։
- — Ինչպե՞ս թե, ― ապշահար բացականչեց Ոոնը,
- — Օ՜հ, դու դեռ կտեսնե՜ս, դա աշխարհում ամենալավ խաղն է, — և նա սկսեց ոգևորված պատմել Հարրիին խաղի կանոնների մասին, որը խաղում են չորս գնդակներով և ամեն կողմից յոթ խաղացողներով, և թե ով ինչ է անում խաղի ժամանակ։
- Սկսեց նկարագրել այն առավել հանրահայտ խաղերը, որոնք ինքը տեսել էր իր եղբայրների հետ միասին, և թե ինչ սպորտային ցախավել կուզենար ունենալ, եթե հարուստ լիներ։ Նա արդեն նկարագրում էր խաղի ամենահետաքրքիր դրվագները, երբ խցիկի դուռը կրկին կողմ սահեց, և այս անգաճ ներս մտնողները դոդոշը կորցրած Նեվիլ անունով տղան ու Հերմիոնա Գրեյնջերը չէին։
- Երեք տղաներ մտան ներս, որոնցից մեկին Հարրին անմիջապես ճանաչեց։ Դա այն գունատ տղան էր մադամ Մալբինի խանութից։ Այս անգամ նա Հարրիին շատ ավելի մեծ հետաքրքրությամբ էր նայում, քան Շեղաձիգ փողոցում հանդիպած ժամանակ։
- — Ուրեմն դա ճի՞շտ է, — ասաց նա, — ամբողջ գնացքում խոսում են, որ Հարրի Փոթթերը գտնվում է այս խցիկում։ Ուրեմն այդ դո՞ւ ես Հարրի Փոթթերը։
- — Այո, — ասաց Հարրին և նայեց մյուս երկուսին։ Նրանք բավականին ամրակազմ ու թիկնեղ տղաներ էին և անբարեհամբույր տեսք ունեին։
- Գունատ տղայի երկու կողմերում կանգնելով, այնպիսի տպավորություն էին ստեղծում, ասես նրա թիկնապահները լինեին։
- — Օ՛հ, սա Քրեբն է, իսկ սա՝ Գոյլը, — անտարբեր ասաց գունատ տղան՝ նկատելով, թե Հարրին ուր է նայում, ― իմ անունը Մալֆոյ է, Դրաքո Մալֆոյ։
- Ռոնը թեթևակի հազաց, որը շատ նման էր քմծիծաղը ծածկելուն։ Դրաքո Մալֆոյը նայեց նրա վրա։
- — Գուցե մտածեցիր, որ իմ անունը ծիծաղելի՞ է հնչում։ Կարիք չկա հարցնելու, թե դու ով ես։ Հայրս ինձ պատմել է, որ բոլոր Ուիզլիները կարմրահեր են, պեպենոտ և այնքան շատ են, որ հազիվ ծայրը ծայրին են հասցնում, որ սովից չմեռնեն։
- Նա շրջվեց Հարրիի կողմը։
- — Փոթթեր, դու շուտով կհասկանաս, որ որոշ մոգական ընտանիքներ շատ ավելի մեծ արժանիքներ ունեն, քան մյուսները։ :Անշուշտ, դա միայն արժանավոր մարդկանց հետ կընկերանաս։ Ես կօգնեմ քեզ, որ բոլորին ճանաչես։
- Նա ձեռքը առաջ մեկնեց, որ Հարրիի ձեռքը սեղմի, սակայն Հարրին նրա ձեռքը չբռնեց։
- — Շնորհակալություն, ես ինքս գլուխ կհանեմ, թե ով է արժանի կամ անարժան, — սառն ասաց Հարրին։
- Դրաքո Մալֆոյը չկարմրեց, բայց մի վարդագույն շողք անցավ նրա այտերի վրայով։
- — Ես քո փոխարեն զգույշ կլինեի, Փոթթեր, — ասաց նա շատ դանդաղ, — եթե, իհարկե, մի քիչ քաղաքավարություն չսովորես, վաղ թե ուշ կարժանանաս ծնողներիդ ճակատագրին։ Նրանք էլ չգիտեին, թե իրենց համար ինչն էր լավ։ Եթե շարունակես շփվել Ուիզլիների ու Հագրիդի նման թափթփուկների հետ, շատ շուտով կզգաս հետևանքները մաշկիդ վրա։
- Հարրին ու Ռոնը երկուսով ոտքի կանգնեցին։ Ռոնի դեմքը մազերի գույնի պես կարմիր էր։
- — Հապա, կրկնի՛ր ասածդ, — հրամայեց Ռոնը։
- — 0՜յ, դուք պատրաստվում եք կռվե՞լ մեզ հետ, — արհամարհանքով ասաց Մալֆոյը։
- — Եթե միայն անմիջապես չհեռանաք այստեղից, — ասաց Հարրին ավելի խիզախ ձայնով, քան կսպասեր ինքն իրենից, որովհետև :Քրեբն ու Գոյլը շատ ավելի ամրակազմ ու թիկնեղ էին, քան ինքն ու Ռոնը։
- — Բայց մենք բոլորովին էլ հեռանալու ցանկության չունենք, չէ՞ տղաներ։ Մենք արդեն կերել վերջացրել ենք, ինչ ունեինք, իսկ դուք այստեղ դեռ խաղասիրության մեծ սեղան ունեք։
- Գոյլը ձեռքը մեկնեց նստարանի վրա դրված շոկոլադե գորտերին։ Ռոնը առաջ նետվեց, բայց մինչև նա կհասցներ դիպչել անգամ Գոյլին, վերջինս մի սարսափելի աղաղակով ետ ցատկեց։
- Բոքոն առնետը ատամներով կախվել էր նրա մատից։ Առնետի սուր ատամները մխրճվել էին Գոյլի միջնամատի հոդի մեջ։ Քրեբն ու Մալֆոյը ետ քաշվեցին, իսկ Գոյլը ոռնում էր՝ ձեռքը աջ ու ձախ թափահարելով և Բոքոնին օդի մեջ պտտեցնելով։
- Վերջապես, Բոքոնը ծնոտները բացեց և Գոյլի մատից պոկվելով մի կողմ թռավ ու թրմփոցով խփվեց փակ պատուհանին, իսկ երեք տղաները խուճապահար դուրս փախան խցիկից։ Երևի նրանց թվաց, որ կոնֆետների մեջ ուրիշ առնետներ էլ կան թաքնված կամ երևի լսեցին միջանցքում խցիկի դռանը մոտեցող ոտնաձայները, որովհետեև նրանց փախուստից հետո մեկ վայրկյան անց ներս մտավ Հերմիոնա Գրեյնջերը։
- — Այդ ի՞նչ էր կատարվում այստեղ, — ասաց նա ՝ նայելով հատակին թափթփված կոնֆետներին և Բոքոնին պոչից բռնած վեր բարձրացնող, Ռոնին։
- — Կարծես թե ուշագնաց է եղել, — ասաց Ռոնը և մոտիկից ուշադիր զննեց Բոքոնին, — Օ՛հ, ո՜չ, աչքերիս չեմ հավատում, էս ապուշը նորից քնել է...
- Եվ, իսկապես, Բոքոնը կրկին խոր քնած էր։
- — Դու Մալֆոյին ճանաչու՞մ էիր։
- Հարրին նկարագրեց Մալֆոյի հետ իր ունեցած հանդիպումը Շեղաձիգ փողոցում։
- — Ես լսել եմ նրա ընտանիքի մասին, — ասաց Ռոնը մռայլորեն, — նրանք առաջիններից էին, որ Գիտես-թե-ում անհետանալաց հետո վերադարձան մեր կողմը։ Ասացին, իբր թե իրենց դյութել էին, բայց հայրիկս բոլորովին չի հավատում։ Նա ասում է, որ Մալֆոյի հորը որևէ պատրվակ պետք էլ չէր մութ ուժերի կողմն անցնելու համար։
- Ռոնը շրջվեց դեպի Հերմիոնան, որը դեռ կանգնած էր Խցիկի շեմին.
- — Ինչո՞վ կարող ենք օգտակար լինել ձեզ, օրիորդ։
- — Դուք լավ կանեք շտապ հագնեք ձեր պարեգոտները։ Ես գալիս եմ շոգեքարշի մեքենավարի մոտից, և նա ինձ ասաց, որ շատ շուտով տեղ կհասնենք։ Հուսով եմ դուք այստեղ չէիք կռվում։ Մենք դեռ տեղ չենք հասել իսկ դուք արդեն գլխներիդ փորձանք եք բերում։
- — Բոքոնն էր կռվում, ոչ թե մենք, — ասաց Ռոնը, դեմքը խոժոռելով Հերմիոնայի վրա, — Իսկ դուք միգուցե դո՞ւրս գաք այստեղից, որպեսզի մենք մեր համազգեստները հագնենք։
- — Իհարկե, ինչ խոսք, ես ձեզ մոտ մտա միայն այն պատճառով, որ դրսում մարդիկ իրենց փոքր երեխաների պես էին պահում և խելագարի նման վազվզում էին միջանցքով, — ասաց Հերմիոնան նեղացած ձայնով, — իսկ քո քթին, ի միջի այլոց, ինչ-որ սև բիծ կա, եթե չգիտես։
- Ռոնը Հերմիոնայի ետևից հայացքով կայծակներ արձակեց։ Հարրին դուրս նայեց պատուհանից։ Արդեն մթնում էր։ Հորիզոնին մոտ մուգ մորեգույն երկնքի վրա դեռ երևում էին սարերի ու անտառների կատարների ուրվագծերը։ Գնացքը կարծես դանդաղեցնում էր ընթացքը։
- Հարրին ու Ռոնը հանեցին բաճկոնները և հագան երկար սև պարեգոտները։ Ռոնի պարեգոտը մի փոքր կարճ էր նրա հասակի համար, և լայնեզր փեշի տակից երևում էր նրա մեղ մարզական շալվարը։
- Շոգեքարշի մեքենավարի ձայնը արձագանքի պես տարածվեց ամբողջ գնացքով.
- — Հոգվորթս կհասնենք հինգ րոպեից։ Բոլորին խնդրում ենք պայուսակներն ու իրերը թողնել գնացքի մեջ, դրանք ավելի ուշ կբերվեն դպրոց։
- Հարրիի ստամոքսը կծկվեց հուզմունքից։ Նա տեսավ, որ Ռոնը նույնպես գունատվել էր պեպենների տակ։ Նրանք իրենց գրպանները լցրին մնացած կոնֆետներն ու քաղցրավենիքը և միացան միջանցքով դեպի առաջին վագոնը շարժվող ամբոխին։
- Գնացքը դանդաղեցրեց ընթացքը և վերջապես կանգ առավ։ Բոլորը շարժվեցին դեպի դուռը և իրար ետևից դուրս եկան աղոտ լուսավորված մի փոքր կառամատույց։ Հարրին սկսեց դողալ գիշերային սառը օդից։ Հետո ուսանողների գլուխներից վեր մթության մեջ՝ օդում վեր ու վար ցատկոտելով, մի լապտեր մոտեցավ, և Հարրին լսեց մի ծանոթ ձայն.
- — Առաջին դասարանցինե՜ր... առաջին դասարանցինե՜ր, բոլորդ էս կո՜ղմը... Հա՛րրի, այստե՞ղ ես... Ամեն ինչ կարգի՞ն է։
- Հագրիդի խոշոր մազմզոտ դեմքը փարոսի պես հայտնվեց աշակերտների գլուխներից վեր։
- — Դե՛հ, բոլորդ իմ ետևից... Էլ չմնա՞ց առաջին դասարանցի... Էստեղ զգույշ քայլե՚ք... Ոտքերիդ տակ նայե՛ք... Առաջին դասարանցինե՜ր, իմ ետևից...
- Սայթաքելով ու սահելով, նրանք գնացին Հագրիդի ետևից մի բավականին նեղ ու զառիվայր արահետով։ Երկու կողմից այնքան մութ էր, որ Հարրին մտածեց, թե արահետը երևի անցնում է խիտ անտառի միջով։ Գրեթե ոչ ոք չէր խոսում։ Նեվիլը ՝ այն տղան, որը կորցրել էր իր դոդոշին, մեկ֊երկու անգամ ուժեղ փռշտաց։
- — Մի վայրկյանից բոլորդ առաջին անգամ կտեսնեք Հոգվորթսը, — բղավեց Հագրիդը ՝ ուսի վրայով ետ նայելով, — ա՛յ, հիմա էստեղ կթեքվենք, ու...
- Ամբոխից լսվեց մի հիացական «Ուաա՜ու...» Նեղ արահետը հանկարծ դուրս եկավ մի մեծ սև լճի մոտ։
- Լճի դիմացի ափին, բարձր ժայռի վրա բազմաթիվ աշտարակներով, կլոր ու բրգաձև գմբեթներով և կայծկլտող անթիվ պատուհաններով, աստղաշատ երկնքի մեջ հստակ ուրվագծված, կանգնած էր մի հսկայական անրոց։
- — Ամեն նավակում չո՜րս հոգի... Չորս հոգուց ավելի մարդ չնստի՛ մի նավակի մեջ, — բղավեց Հագրիդը ձեռքով ցույց տալով ափին մոտ ջրի վրա հանդարտ կանգնած նավակների փոքրիկ նավատորմը։ Հարրիի ու Ռոնի ետևից նույն նավակը նստեցին Նեվիլն ու Հերմիոնան։
- — Բոլորը տեղավորվեցի՞ն... ― բղավեց Հագրիդը, որն իր անձնական նավակն ուներ, ― Ուրեմն, ԱՌԱ՜Ջ։
- Եվ փոքրիկ նավատորմը միանգամից առաջ շարժվեց, սահելով լճի ապակու պես հարթ մակերեսի վրայով։ Բոլորը լուռ դիտում էին երկնքի մեջ վեր խոյացող ամրոցը։ Հետզհետե ամրոցի ուրվագծերը ավելի ու ավելի էին բարձրանում նրանց գլխավերևում մինչ նավակները մոտենում էին ամրոցի տակ մթության մեջ նշմարվող լճափնյա ժայռին։
- — Գլուխներդ իջեցրե՛ք, — բղավեց Հագրիդը, — երբ առաջին նավակները մոտեցան առափնյա ժայռին։ Բոլորը գլուխներն իջեցրին, ու նավակները նրանց առաջ տարան ուռենիների ճյուղերի վարագույրի միջով, որը ծածկում էր ժայռի մեջ թաքնված մի լայն բացվածք։ Նավակները շարունակեցին ընթանալ մի մութ թունելով և, խորանալով ամրոցի տակ, հասան յուրատեսակ ստորգետնյա նավամատույցի, որտեղ բոլորը դուրս եկան նավակներից ու կանգնեցին քարքարոտ ափին։
- — Հո՜յ, տղա՛... Էս քո դոդոշը չի՞, — ասաց Հագրիդը, որը նավակներն էր ստուգում՝ մինչ բոլորը ափ էին դուրս գալիս։
- — Թրեվո՜ր, — բղավեց Նեվիլը, երանության մեջ ձեռքերն առաջ պարզելով։
- Հետո բոլորը արահետով մագլցեցին դեպի վեր՝ հետևելով Հագրիդի լապտերին և, վերջապես, դուրս եկան հավասար խուզված ու խոնավ խոտով ծածկված մի հարթակի վրա, ուղիղ ամրոցի ստվերի մեջ։
- Առաջին դասարանցիների փոքրիկ ջոկատը Հագրիդի առաջնորդությամբ վեր բարձրացավ քարե աստիճաններով և խմբվեց կաղնու փայտից պատրաստված հսկայական դռան առջև։
- — Բոլորդ էստե՞ղ եք։ Դու, տղա՛, հո դոդոշդ նորից չես կորցրել...
- Հագրիդը բարձրացրեց իր աժդահա բռունցքը և երեք անգամ թակեց ամրոցի դուռը։