Changes

Ուրիշի դեմքը

Ավելացվել է 145 բայտ, 18:59, 25 Հունիսի 2016
{{Վերնագիր
|վերնագիր = Ուրիշի դեմքը
|հեղինակ = [[Կոբո Աբե]]
|թարգմանիչ = Կարեն Սիմոնյան (ռուսերենից)
|աղբյուր =
}}
 
Հաղթահարելով զարտուղի լաբիրինթոսը, այնուհանդերձ, դու եկար։ ''Նրանից'' ստացած հատակագծին վստահելով, դու, վերջապես եկար հասար այս ապաստարանը։ Կանացի քո փոքրիկ, անհամարձակ քայլերով բարձրացար սանդուղքն ի վեր, որի աստիճանները ճռճռում են երգեհոնի ոտնակների պես։ Ահա և սենյակը։ Շունչդ պահած՝ բախեցիր դուռը, բայց, չգիտես ինչու պատասխան չեղավ։ Պատասխանի փոխարեն փիսիկի նման գլոր-մլոր մոտ վազեց մի աղջնակ ու բացեց դուռը։ Ուզեցիր իմանալ, թե ''նա'' չի՞ խնդրել արդյոք որևէ բան քեզ փոխանցել։ Բայց աղջնակը առանց պատասխանելու միայն ժպտաց ու հեռու փախավ։
<blockquote>''Նոթեր լուսանցքում։'' Սխալ բան կլիներ ամեն ինչի պատճառը բնօրինակ չունենալու մեջ տեսնելը։ Ավելի շուտ անհրաժեշտ էր հաշվի առնել ամենայն բնօրինակից ընդհանրապես հրաժարվելու իմ ներքին ձգտումը։ Բնօրինակ ընտրելը անխուսափելիորեն նշանակում է ինքդ քեզ հանձնել ուրիշի կամքին։ Բայց մարդը, միառժամանակ ունի նաև հակառակ մի ցանկություն՝ լինել ուրիշներից տարբեր։ Այս երկու խնդիրները պետք է հետևյալ հարաբերության մեջ լինեն իրար հետ.
</blockquote>
<precenter>A 1- <math>\frac{A}{B} = f\left(-\frac{1}{n}\right)B n</premath></center>
<blockquote>որտեղ A-ն ուրիշի կամքի ցուցանիշն է, B-ն ուրիշի կամքին դիմադրելու ցուցանիշը, n-ը՝ տարիքը, f-ը՝ հարմարվողականության աստիճանը։ (Այս վերջինի նվազումը նշանակում է, որ մարդը ինքնահաստատվում է և միաժամանակ աճում է պահպանողականության նկատմամբ նրա հակումը։ Այն, որպես կանոն, հակադարձ համեմատական է տարիքին, բայց նկատվում են անհատական նշանակալի շեղումներ, որոնց կորագիծը կառուցվում է կախում ունենալով սեռից, խառնվածքից, մասնագիտությունից և այլն)։
</blockquote>
Այլևս երբեք գրել չեմ կարողանա։ Ըստ երևույթին, պետք է գրել այն ժամանակ, երբ ոչինչ չի պատահում։
 
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Ճապոնական գրականություն]]