Changes

Պետեր Շլեմիլի զարմանալի պատմությունը

Ավելացվել է 145 063 բայտ, 18:57, 26 Հունիսի 2016
Թոբիաս տեղափոխեց էջը «[[Պետեր Շլեմանի զարմանալի պատմությունը]]»-ից «[[Պետեր Շլեմիլի զարմանալի պատմությունը]]»: սխալ
{{Վերնագիր
|վերնագիր = Պետեր Շլեմանի Շլեմիլի զարմանալի պատմությունը
|հեղինակ = [[Ալդելբերտ Շամիսո]]
|թարգմանիչ =
|աղբյուր =
}}
[[Կատեգորիա:Գերմանական գրականություն]]
Հին բարեկամիս՝ Պետեր Շլեմիլին
<poem>
Այդ պահից ինչ֊որ չափով փոխվեցին իմ բախտն ու ապրելաձևը։ Ուղղակի անհնար է նկարագրել, թե ինչ հմտությամբ էր Բենդելը թաքցնում իմ թերությունը։ Ամենուր նա ինձ հետ էր լինում՝ կամ իմ առջևից, կամ ինձ հետ, ամեն ինչ կանխատեսում էր, կանխամտածում և երբ որևէ վտանգ էր սպասվում՝ նա անմիջապես ինձ առնում էր իր ստվերի մեջ, չէ՞ որ նա ավելի հաղթանդամ էր և ուժեղ, քան ես։ Կրկին որոշեցի լինել մարդկանց մեջ և աշխարհում սկսել մի նոր դեր խաղալ։ Իհարկե, ստիպված էի ինձ թույլ տալ շատ տարօրինակություններ ու չարաճճիություններ։ Բայց հարուստներին դրանք ձանձրացրել էին, և այժմ, քանի որ ճշմարտությունը մնում էր թաքնված, ես կարող էի բերկրանք ապրել այն հարգանքից և ուշադրությունից, որ մատուցվում էին իմ հարստությանը։ Ես արդեն հանիգստ սպասում էի, որ մի տեղում չպետք է երկար մնամ, ուր արդեն նկատել են, որ ստվեր չունեմ, կարող եմ հեշտությամբ մատնվել։ Բացի այդ, մտաշում էի, թե ինչպես ընկա պարոն Ջոնի մոտ․ այդ հիշողությունը տանջում էր ինձ, և իմ այստեղ գնտվելը ես համարում էի փորձություն։ Ավելի հանգիստ ու վստահությամբ կարող էի հանդես գալ արդեն ուրիշ տեղերում։ Սակայն ինձ որոշ ժամանակ այնտեղ պահեց մի հանգամանք, որը վիրավորում էր իմ սնաձառությունը, մի զգացում, որը հատկապես ամուր խարիսխ ունի մարդու մեջ։
 
Գեղեցկուհի Ֆաննին, որին երրորդ անգամ էի հանդիպում, առանց ինձ հիշելու արժանացրեց իր ուշադրությանը՝ իմ սրամտությունների և կատակների համար։ Երբ ես խոսում էի, բոլորը լսում էին ինձ և ես ինքս էլ չգիտեի, թե որտեղից ինձ խոսակցությունն այդպես սահուն վարելու, մտքին տիրապետելու արվեստը։ Տպավորությունը, որ ես գործեցի գեղեցկուհու վրա, ինձ խելքից հանեց, մի բան, որին նա ձգտում էր՝ ու սկսեցի հետևել նրան, տանջանքով, որքան հնարավոր էր՝ ստվերում մնալով։ Ես հպարտ էի այն բանով, որ նա շոյվում էր իմ սիրահետումներից, ես սիրում էի լոկ բանականությամբ և որքան էլ ցանկանայի, չէի ակրող սիրել սրտով։
 
Բայց ինչի՞ համար եմ այսպես մանրամասնորեն պատմում քեզ այս անցած պատմությունը։ Դու ինքդ հաճախ ես ինձ պատմել այդ նույնը արժանավոր մարդկանց մասին։ Հին, ծեծված պիեսում, որի մեջ ես բարեհոգաբար խաղացի մի տափակ դեր, ինձ, Ֆաննիի և ուրիշների համար անսպասելիորեն տեղի ունեցավ անսովոր վախճան։
 
Մի սքանչելի երեկո, երբ այգում սովորականի պես հավաքված էր հասարակությունը, ես թափառում էի իմ գեղեցկուհու հետ՝ ձեռք֊ձեռքի, մյուս հյուրերից փոքր ինչ հեռու, և աշխատում էի հրապուրել նրան սիրալիրությամբ ու հաճոյախոսություններով։ Նա աչքերը խոնարհեց և կամացուկ պատասխանեց իմ ձեռքսեղմումին․ հանկարծ ամպերի ետևի աննկատելիորեն դուրս եկավ լուսինը, և Ֆաննին տեսավ միայն իր ստվերը՝ գետնի վրա փռված։ Նա ցնցվեց, նյաեց ինձ՝ ոչինչ չհասկանալով, հետո նորից նայեց գետնին, փնտրելով իր ստվերը։ Նրա տարակուսանքը այնպես էր դրոշմվել դեմքին, որ ես կքրքջայի, եթե մարմինս չսարսռար։ Ես ետ քաշեցի ձեռքս՝ Ֆաննիին թողնելով գրեթե անգիտակից վիճակում ու նետի պես սլացա, բախվելով հյուրերին։ Նետվեցի պատահած կառքը ու հասա քաղաք, որտեղ այս անգամ, ի դժբախտություն ինձ, թողել էի հեռատես Բենդելին։
 
Նա ինձ տեսնելով՝ վախեցավ, բայց առաջին իսկ բառից ամեն ինչ հասկացավ։ Արդեն սպասում էին պատվիրված փոստային ձիերը։ Ես հետս վերցրի իմ ծառաներից միայն մեկին, մի փորձված ճարպիկ մարդու՝ Ռասկալ անունով, որն իր խորամանկության շնորհիվ վստահություն էր ձեռք բերել և, իհարկե, ոչինչ չէր կասկածում այսօրվա պատահածի վերաբերյալ։ Հենց այդ գիշեր ես անցա երեսուն մղոն։ Բենդելը մնաց քաղաքում, բնակարանիս հաշիվները փակելու և ամենաանհրաժեշտ իրերը ինձ հասցնելու համար։ Երբ հաջորդ օրը ինձ գտավ, ես նետվեցի նրա գիրկն ու երդվեցի, իհարկե ոչ այն բանի համար, որ այլևս հիմարություններ չեմ թույլ տա, այլ՝ որ այսուհետև զգույշ կլինեմ։ Մենք առանց կանգառի շարունակեցինք մեր ճանապարհը սահմանների ու լեռների վրայով, և, միայն անցնելով լեռնաշղթայի մյուս կողմը, որը բարձր լանջերով անջատված էր այն չարաբաստիկ տեղերից, որոշեցինք մեր կրած երկար, տանջալից ուղևորությունից հետո հանգստանալ մոտակայքում գտնվող հանքային ջրերում, որ մի գողտրիկ վայր էր։
 
=***=
 
Ես միայն թեթևակի կանցնեմ իմ պատմության այն մասի վրայով, որից հաճելի կլիներ խոսել ավելի հանգամանորեն, եթե հիշողությանս մեջ կարողանայի հարություն տալ նրա կենդանի ոգուն։ Բայց այն գույները, որոնք կվերակերտեին նրան և կարող էին նորից կենդանանալ, իմ մեջ խամրել են արդեն։ Եվ երբ կրծքիս տակ կրկին փրոձում եմ գտնել այն, ինչը նրան ժամանակին այնպես ուժգնորեն վեր էր բարձրացնում՝ կրած տառապանքն ու երջանկությունը, ապրած քաղցր անուրջները, ես ապարդյուն բախվում են ժայռերին․ կենարար աղբյուրն արդեն ցամքել է, և աստած երես է թեքել ինձանից։ Հիմա այնպես ուրիշ է թվում այն անցած ժամանակը։
 
Ինձ համար մի ողբերգական դեր էր նախատեսված այնտեղ, ջրերում, իսկ ես տակավին սկսնակ էի, բեմի վրա՝ վատ սերտված դերով և մինչև ականջներս սիրահարվել էի մի զույգ կապույտ աչքերի։ Ծնողները, իմ վարպետ խաղով կաշառված, շտապեցին ավարտել գործը, և ստոր կեղծիքը վերջացավ խաղր ու ծանակով։ Սա է բոլորը։ Հիմա այն, ինչ եղել է, ինձ թվում է հիմար ու տգեղ մի բան և միաժամանակ սարսափելի է մտածել, որ կարող են այդպես թվալ նաև այն զգացմունքները, որոնք երբևէ, սիրտս լցնում էին մեծ երջանկությամբ։ Մինա, ինչպես այն ժամանակ լաց եղա քեզ կորցնելիս, այնպես էլ լալիս եմ հիմա՝ կորցնելով դեպի քեզ տածած իմ զգացմունքները։ Մի՞թե ես այդքան ծերացել եմ։ Օ՜, խղճուկ բանականություն։ Այն օրերին նման թեկուզ և սրտի մի տրոփյուն, ևս մի պահ այն անուրջների՝ բայց ո՛չ։ Ես միայնակ թափառում եմ դառը բանականության ամայի ծովում, և վաղուց արդեն իմ գավաթում դադարել է խաղալ կայծկլտացող շամպայնը։
 
Ես առաջ ուղարկեցի Բենդելին, տալով նրան ոսկով լեցուն մի քանի տոպրակ և պատվիրեցի քաղաքում մի հարմար տուն վարձել և կահավորել իմ ճաշակով։ Նա շատ փող մսխեց և նշանավոր օտարերկրացու մասին, որին ինքը ծառայում էր, տարածեց որոշ մշուշոտ լուրեր, քանի որ ես ցանկանում էի անհայտ մնալ։ Դա մարդկանց հանգեցրեց տարօրինակ մտքերի։ Երբ ամեն ինչ պատրաստ էր իմ գալստյան համար, Բենդելը վերադարձավ ինձ մոտ։ Մենք ուղևորվեցինք այնտեղ։
 
Նշանակված վայրը ետևում թողնելուց մոտավորապես մեկ ժամ անց, մենք դուրս եկանք մի արևոտ բացատ, որտեղ մեր ճանապարհը կտրեց տոնական հագնված մի ամբոխ։ Կառքը կանգնեց։ Երաժշտությունը, զանգակների զրնգոցը, թնդանոթների որոտը, բարձրաձայն «կեցցե՛» աղաղակները թնդացնում էին օդը։ Կառքի դռան առջև հայտնվեց ճերմակ հագած գեղատեսլի դեռատի աղջիկների մի երգչախումբ, բայց ինչպես արեգակից խամրում են գիշերվա աստղերը, այնպես էլ նրանցից մեկը խավարեցրել էր մնացածներին։ Նա դուրս եկավ ընկերուհիների միջից, սլացիկ ու նրբիրան, և իմ առջև հուզմունքից շառագունելով ծունր իջավ, թավշյա բարձի վրա մատուցեց ինձ դափնուց, ձիթենու ճյուղերից և վարդերից հյուսված մի պսակ՝ հետն էլ մի քանի խոսք, որից ես ոչինչ չհասկացա, միայն լսեցի․ «ձերդ գերազանցություն», «ակնածանք», «սեր» և նման բառեր։ Իմ լսելիքն ու իմ սիրտը զմայլված էին արծաթահնչուն ձայնով․ ինձ թվաց, թե այդ երկնային տեսլիքը մի անգամ էլ է երևացել աչքիս։ Երգչախումբը սկսեց երգել գովերգելով բարի արքային և երջանկությունը մաղթելով նրա ժողովրդին։
 
Եվ այդպիսի տեսարանը, սիրելի ընկեր, արևի պայծառ լույսի տակ։ Աղջիկը դեռ ծնրադիր սպասում էր ինձնից երկու քայլ այն կողմ, իսկ ես առանց ստվերի չէի կարող ցատկել անդունդն ու նետվել այդ հրեշտակի ոտքերի տակ։ Օ, ինչեր կտայի այդ պահին մի ստվերի համար։ Ես կուչ եկա կառքի մի անկյունում, թաքցնելու համար իմ շփոթությունը, իմ սարսափն ու հուսահատություն։ Բայց Բենդելը վերջապես հոգաց իմ մասին, նա ցատկեց կառքի մյուս կողմից, ես հասցրեցի ետ կանչել նրան և, այդ պահին ձեռքիս տակ գտնվող արկղիկից հանեցի ու տվեցի շքեզ ադամանդե թագը, որը նախատեսել էի գեղեցկուհի Ֆաննիի համար։ Բենդելը առաջացավ և հայտնվեց իր տիրոջ անունից, որ նա չի կարող և չի ցանկանում ընդունել այդպիսի մեծարանք։ Հավանաբար թյուրիմացություն է պատահել, բայց, այնուամենայնիվ, նա շնորհակալություն հայտնեց քաղաքի պատվարժան բնակիչներից բարի ընդունելության համար։ Բենդելը վերցրեց բարձի վրա մատուցած պսակը և նրա տեղը դրեց ադամանդե թագը։ Այնուհետև հարգանքով պարզեց ձեռքը գեղեցիկ օրիորդին, վեր բարձրացրեց և ձեռքի շարժումով նշան արեց հոգևորականությանը, տեղական ներկայացուցիչներին և բոլոր պատգամավորներին՝ հեռանալ։ Նա ոչ մեկին չթողեց ինձ մոտենալ։ Խմբվածներին հրամայեց ցրվել, ցատկեց կառք և մենք սլացանք կամարի տակով՝ պճնազարդված տերևների ու ծաղիկների դրասանգներով, քառատրոփ մտանք քաղաք։
 
Թնդանոթների որոտը չէր դադարում։ Կառքը կանգ առավ իմ տան առջև։ Ես փութով նետվեցի դեպի դուռը՝ ճեղքելով հոծ բազմությունը, որը հավաքվել էր ինձ տեսնելու ցանկությամբ։ Բազմությունը պատուհանիս տակ գոռում էր «կեցցե» և ես նրանց ոսկե դրամներ էի նետում։ Երեկոյան կազմակերպվեց հրավառություն։
 
Ես դեռ չգիտեի, թե դա ինչ էր նշանակում և ինձ ում տեղն էին ընդունում։ Ռասկալին ուղարկեցի հետախուզելու։ Նրան հաղորդել էին (իբր ամենահավաստի աղբյուրներից), որ պրուսացի բարի արքան ճանապարհորդում է այս կողմերով կոմսի անվան տակ․ պատմում էին նաև, թե ինչպես է ճանաչվել իմ թիկնապահը և ինչպես է իրեն ու ինձ դրանով մատնել։ Եվ վերջապես ինչ մեծ ուրախություն է եղել, երբ իմացվել է, որ ես մնալու եմ այստեղ։ Քաղաքի բնակիչները արդեն հավանաբար հասկացել էին, թե ինչ թեթևամտություն հանդես բերեցին՝ համառորեն ցանկանալով բացել վարագույրը, մինչ ես խստորեն ծպտվածություն էի պահպանում։ Բայց ես բարեհաճեցի զայրանալ այնքան սիրալիր ու ողորմածաբար, որ, իհարկե, նրանց չեմ մեղադրի այդպիսի սիրո համար։ Ինձ պատահած պատմությունը այնքան զվարճալի էր, որ Բենդելը անմիջապես ձեռնամուխ եղավ խիստ խոսքերով բարի բնակիչների մեջ ավելի ամրացնելու նրանց մոլորությունը։ Նա այդ բոլորը պատմեց ինձ չափազանց զավեշտալի ձևով։ Նրա հումորով խոսքը ինձ շատ ուրախացրեց և մենք երկուսով սրտանց ծիծաղեցինք այդ չար կատակի վրա։
 
Խոստովանե՞լ արդյոք։ Այնուամենայնիվ ես շատ շոյված էի, որ ինձ, թեկուզ և սխալմամբ, ընդունում էին որպես թագակրի։
 
Հրամայեցի վաղը երեկոյան իմ տան դիմացը գտնվող ծառերի ստվերում տոնահանդես սարքել և հրավիրել ամբողջ քաղաքը։
 
Իմ տոպրակի խորհրդավոր զորությունը, Բենդելի ջանքերը և Ռասկալի ճարպիկ հնարամտությունը հնարավորություն տվեցին հաղթել ժամանակին։
 
Իսկապես զարմանալի է, որ ընդամենը մի քանի ժամում ամենուր տիրում էր ճոխություն ու գեղեցկություն։
 
Ինչ շքեղություն և առատություն, լուսավորությունը այնքան խելացի էր բաշխված, որ ես ինձ միանգամայն ապահով էի զգում։ Ինձ ոչինչ չէր մտահոգում, մնում էր միայն գովեստի խոսքեր ասել ծառաներիս։
 
Իջավ երեկոն։ Հավաքվեցին հյուրերը և սկսեցին ներկայանալ ինձ։ Եվ ոչ մի խոսք «նորին գերազանցության» մասին, այլ խորին հարգանքով և հնազանդությամբ ինձ կոչում էին պարոն կոմս։ Ես ինչ պետք է անեի։ Թույլատրեցի ինձ այդպես կոչել և այդ պահին մնացի կոմս Պետեր։ Տոնական իրարանցման մեջ սակայն իմ հոգին ձգտում էր լոկ դեպի մեկը։ Բավական ուշ հայտնվեց նա՝ թագը գլխին։ Բարեկիրթ շարժումներով նա հետևում էր ծնողներին, կարծես չիմանալով, որ ոչ մեկը այդտեղ իր նման գեղեցիկ չէր։ Նրանք ներկայացան ինձ՝ գլխավոր անտառապետը, նրա կինը և դուստրը։ Ես կարողանում էի ծերերին շատ սիրալիր ու հաճելի խոսքեր ասել, իսկ օրիորդի առջև կանգնել էի ինչպես մեղավոր մի տղա և ի վիճակի չէի արտասանել ոչ մի բառ։ Վերջապես կակազելով խնդրեցի նրան երջանկացնել մեր տոնը և զբաղեցնել այն տեղը, որը վայել էր կրած նշանին։ Նա ամաչելով ինձ վրա նետեց մի սրտաշարժ հայացք՝ գթություն հայցելով։ Ես նրանից ավելի ամաչելով, խորին ակնածանքով համարեցի ինձ նրա հպատակը և առաջինը հավաստիացրի նրան իմ պատկառանքն ու խոր նվիրվածությունը․ կոմսի ցանկությունը բոլոր հյուրերի համար հրաման էր և նրանք շտապեցին կատարել։ Տոնահանդեսում իշխում էր վեհությունը, անմեղությունն ու նրբագեղությունը՝ դածնակցած գեղեցկության հետ։ Միայն երջանիկ ծնողները կարծում էին, թե իրենց դուստրը այդպես մեծարվում է իրենց նկատմամբ տածած հարգանքից։ Ինքս ամբողջ ժամանակ գտնվում էի աննկարագրելի արբունքի մեջ։
 
Հրամայեցի երկու ծածկած սկուտեղների վրա դնել ինձ մոտ մնացած թանկարժեք զարդերը՝ ադամանդներն ու անգին քարերը, որոնք գնել էի դեռևս այն ժամանակ, երբ չգիտեի, թե ինչպես ազատվեի ոսկիների բեռից, և ընթրիքի ժամանակ պարահանդեսի թագուհու անունից բաժանվել բոլոր նրա ընկերուհիներին և մյուս դամաներին։ Ցանկապատի ետևում խռնված ցնծալից ամբոխին նույնպես ոսկի էր նետվում։
 
Հաջորդ առավոտյան Բենդելը ծածուկ հայտնեց ինձ, որ Ռասկալի հանդեպ ունեցած իր վաղեմի կասկածը վերջապես հաստատվեց։ Երեկ նա մի քանի տոպրակ ոսկի է թաքցրել։
 
― Ոչինչ,― ասացի,― թող այդ թշվառականն էլ օգտվի, ես ոսկին շաղ եմ տալիս բոլորին, ինչու նրան էլ չտալ։ Եվ նա, և մնացած նորեկ խառաները, որոնց դու էիր բերել, իրենց պարտականությունները գերազանց կատարեցին, նրանք օգնեցին ինձ տոնահանդեսն ուրախ անցկացնել։
 
Այլևս այդ մասին խոս չեղավ։ Ռասկալը մնաց որպես իմ անձնական սպասավորը, իսկ Բենդելը՝ իմ ընկերն ու բարեկամը։ Նրա համար սովորական էր դարձել հարստությանս անսպառությունը և չէր հետաքրքրվում, թե ինչ աղբյուրներից էր գալիս այն։ Ընդհակառակը, նա շատ օգնում էր ինձ, համամիտ էր իմ խոհերին և ինձ հետ խորհրդակցում էր, թե որտեղ ծախսենք ոսկին։ Այն անծանոթ, գունատ, խորամանկ մարդու մասին գիտեր լոկ Բենդելը, ես միայն նրա շնորհիվ կարող էի իմ վրայի անեծքից ազատվել, և թեպետ Բենդելի հետ էին կապված իմ բոլոր հույսերը, այնուամենայնիվ, ես վախենում էի գալիք հանդիպումից։ Սակայն հավատացած էի, որ ամենուր նա կարող է ինձ փնտրել ու գտնել, դրա համար էլ նրան չէի մոռանում և սպասում էի խոստացած օրվան։
 
Սկբում իմ խրախճանքի առատությունը և իմ վարքագիծը միայն ամրացրին քաղաքի դյուրահավատ բնակչության կանխակալ կարծիքը։ Թեպետ շատ շուտով թերթերից պարզվեց, որ պրուսական արքայի հեքիաթնային ճանապարհորդությունը անհիմն լուր է։ Բայց և այնպես ես արդեն դարձել էի արքա և արքա էլ մնացի, ուրիշ էլ ով կարող էր լինել այդքան հարուստ ու այդքան շռայլ, եթե ոչ արքան։ Միայն թե ոչ ոք չգիտեր, թե որ երկրի թագավորն եմ։ Աշխարհը թե ոչ ոք չգիտեր, թե որ երկրի թագավորն եմ։ Աշխարհը երբեք հիմք չի ունեցել գանգատվելու միապետությունից, մանավանդ մեր օրերում։ Շատ բարի մարդիկ, որ իրենց աչքով չէին տեսել թագավորներ, հաստատապես ինձ էին վերագրում այս կամ այն թագավորությունը, իսկ Կոմս Պետերը մնում էր այն, ինչ եղել էր։
 
Մի արքայական շռայլությամբ ու շքեղությամբ ես ամեն ինչ ենթարկեցի ինձ, իսկ իմ տանը ապրում էի շատ համեստ, մեկուսացած։ Ինձ պահում էի մեծագույն զգուշությամբ․ ոչ մեկը, բացի Բենցելից, ոչ մի գործով իրավունք չուներ մտնելու իմ սենյակը։ Քանի դեռ փայլում էր արեգակը, Բենդելի հետ փակվում էի, և բոլորին հայտարարվում էր, որ իբր կոմսը աշխատում է իր առանձնասենյակում։ Աշխատանքով էր հենց բացատրվում սուրհանդակների այն մեծ բազմությունը, որոնց ամեն մի մանրուքի համար քշում էի աջ ու ձախ։ Միայն երեկոյան էի հյուրեր ընդունում, այն էլ՝ ծառերի ստվերում կամ Բենդելի ճաշակով լուսավորված դահլիճում։
 
Երբ դուրս էի գալիս, Բենդելը ինձանից չէր հեռացնում իր արթուն աչքը։ Ես գնում էի այգի՝ անտառապետի մոտ՝ միայն հանուն Մինայի, հանուն իմ միակի, որովհետև ամենանվիրականը կյանքում ինձ համար իմ սերն էր։
 
Օ սիրելիդ իմ Շամիսո, հուսով եմ դու դեռ չես մոռացել, թե ինչ բան է սերը։ Ես թողնում եմ, որ մնացյալն էլ դու լրացնես։ Մինան իսկապես սիրո արժանի, բարի, ազնվագույն աղջիկ էր։ Նրա ամբողջ երևակայությունը նվաճված էր իմ կողմից։ Իր համեստության պատճառով նա չէր հասկանում, թե ինքը ինչով է արժանացել իմ հատուկ ուշադրությանը և իր աղջկական անմեղ սրտի ողջ ուժով իմ սիրուն վարձահատույց էր լինում սիրով։ Նա սիրում էր այնպես, ինչպես սիրում է կինը՝ ինքնազոհ, ինքնամոռաց՝ ամբողջովին տրված իր զգացմունքներին, մտածելով միայն նրա մասին, ով դարձել էր իր կյանքը։
 
Իսկ ես․․․ Օ ինչ ահավոր պահեր ապրեցի, ահավոր, բայց այնպես կուզեի այդ պահերը վերադառնային։ Ես սթափվեցի առաջին արբունքից հետո և նայեցի ինձ կողքից՝ հեկեկացի Բենդելի կրծքին․ ինչպես կարող էի ես՝ ստվերը կորցրած մի մարդ, նենգ եսասիրությամբ կործանման մղել այդպիսի մի հրեշտակի, կողոպտելով ու հափշտակելով նրա մաքուր հոգին։ Որոշեցի Մինայի մոտ բացվել, երդվեցի նվիրական երդումներով հեռանալ նրանից, փախչել, բայց կրկին հոսում էին արցունքներս, և Բենդելի հետ խորհրդակցում էի ինչպես երեկոյան անտառապետի այգում տեսակցել նրա հետ։
 
Ինչ որ ժամանակ խաբում էի ինքս ինձ՝ հույսեր ունենալով, թե հանդիպելու եմ գորշ զգեստով անծանոթին, իսկ հետո կրկին արտասվում էի, զգալով, որ դա անհնարին է։ Ես հաշվում էի այդ սարսափելի հանդիպման օրերը, չէ որ նա ասաց մեկ տարի և մեկ օր անց, ու ես հավատացի նրա խոսքին։
 
Մինայի ծնողները ծեր էին, պատկառելի մարդիկ և չափազանց սիրում էին իրենց միակ դստերը։ Մեր մտերմության մասին իմանալով, նրանք անակնկալի եկան և չգիտեին ինչ անել։ Նրանք անգամ չէին կարող երազել, թե կոմս Պետերը գուցե մտածի իրենց աղջկա մասին։ Բայց ահա նա սիրում էր Մինային և Մինան էլ սիրում էր փոխադարձաբար։ Մայրը բավականաչափ փառամոլ կին էր․ անմիջապես մեր ամուսնությունը համարեց հնարավոր և աշխատեց օժանդակել դրան։ Իսկ խելամիտ, կյանքը ճանաչող ծերուկը անխոհեմություններ թույլ չտվեց այդ հարցում։ Երկուսն էլ հավատում էին իմ սիրո անկեղծությանը․ նրանց մնում էր աղոթել իրենց զավակի համար։
 
Իմ ձեռքի տակ է Մինայի նամակը, որը մնացել է դեռևս այն ժամանակվանից։ Այո, սա ձեռագիրն է։ Արտագրում եմ քեզ համար։ «Ես թույլ, հիմար աղջիկ եմ, ու չէի կարող պատկերացնել, որ սիրելի մարդը, որին ամբողջ սրտով, ամբողջ հոգով եմ սիրում, կարող է ինձ վիշտ պատճառել։ Ախ, դու այնքան լավն ես, անասելի լավը, բայց ինձ սխալ մի հասկացիր, դու ոչինչ ինձ համար չպետք է զոհաբերես․ աստված իմ, ես կատեմ ինձ, եթե այդ անես։ Ոչ։ Դու ինձ ընդմիշտ երջանկացրիր։ Դու ինձ սովորեցրիր սիրել քեզ։ Գնա։ Ես գիտեմ իմ ճակատագիրը․ կոմս Պետերը չի պատկանում ինձ, նա ողջ աշխարհինն է, ես ուզում եմ լսել, ես հպարտ կլինեմ, որ լսեմ․ «այդ նա էր», «այդ կրկին նա էր» և «այդ նա արեց» և «բոլորը ակնածում են նրանից», «բոլորը փառաբանում են նրան»։ Հասկանո՞ւմ ես, երբ մտածում եմ այս մասին, բարկանում եմ քեզ վրա, նրա համար, որ դու մի պատզամիտ աղջկա համար կարող ես մոռանալ քո մեծությունը։ Գնա, չէ որ այդ մտքից ես կարող եմ ինձ դժբախտ զգալ, իսկ քո շնորհիվ այնքան երջանիկ եմ, այնպես երանությամբ լցված։ Մի՞թե ես քո կյանքում չեմ ներհյուսել ձիթենու ճյուղ կամ կոկոն վարդեր, ինչպես այն պսակի մեջ, որը մատուցեցի քեզ։ Դու, սիրելիս, ապրում ես իմ կյանքում, մի վախեցիր բաժանվել ինձանից․ կմեռնեմ, բայց այնպես երջանիկ, այնպես անասելի բերկրացած քո շնորհիվ»։
 
Կարո՞ղ ես երևակայել, թե այս բառերը ինչ ցավով հնչեցին իմ սրտում։ Ես բացատրեցի նրան, որ այն մարդը չեմ, ինչ նա է կարծում․ ես մեծ հարստություն ունեմ, բայց միաժամանակ ընդմիշտ թշվառ մարդ եմ։ Ինձ վրա ծանրացել է մի անեծք, որը պետք է մեր մեջ մնա, որպես միակ գաղտնիք, քանի որ դեռ չեմ կորցրել հույսս, որ այդ անեծքը կվերցվի իմ վրայից։ Հենց դա է թունավորում իմ կյանքը․ ես վախենում եմ, որ իրեն՝ որ իմ միակ լույսն է, իմ կյանքի երջանկությունը, իմ սրտի միակ գաղտնիքը, իրեն էլ ինձ հետ անդունդ կքաշեմ։ Նա կրկին լաց եղավ, այս անգամ արդեն իմ դժբախտության համար։ Ախ, նա այնպես սիրալիր էր, այնպես բարի։ Նա պատրաստ էր զոհաբերել իրեն հանուն այն բանի, որ ես ավելորդ արցունք չթափեի։ Բայց նա հեռու էր իմ բառերը ճիշտ հասկանալուց, որ իբր ես մի ինքնակալ իշխան եմ՝ մատնված պանդխտության, մի երևելի բարձր անձնավորություն և նրա կենդանի երևակայությունը պատկերում էր սիրած տղամարդուն լուսավոր, հերոսական գծերով։ Մի անգամ ասացի նրան․
 
― Մինա, եկող ամսվա վերջին օրը փոխվելու և վճռվելու է իմ ճակատագիրը, եթե այդ չպատահի՝ ես կմեռնեմ, որովհետև չեմ ուզում քեզ դժբախտություն պատչառել։
 
Նա արտասվելով հակեց գլուխը կրծքիս։
 
― Եթե փոխվի քո ճակատագիրը, ինձ բավական է իմանալ, որ դու բախտավոր ես, ես ուրիշ ոչինչ չեմ ուզում։ Իսկ եթե դժբախտ լինես, կապիր ինձ քո դժբախտությանը, ես կօգնեմ քեզ այն կրելու։
 
― Սիրելիս, սիրելիս ետ վերցրու քո անմիտ խոսքերը։ Դու գիտե՞ս, թե ինչն է իմ վիշտը, թե ինչ անեծք եմ կրում ես։ Գիտե՞ս, թե ով է քո սիրած մարդը։ Տեսնո՞ւմ ես, ես դողում եմ և չեմ կարող քեզ բացել գաղտնիքս։
 
Նա հեկեկալով ընկավ ոտքերս և թախանձում էր լսել իր աղաչանքը։
 
Ես հայտնեցի անտառապետին իմ մտադրությունը, որ հաջորդ ամսվա մեկին խնդրելու եմ իր դստեր ձեռքը։ Ես այդպիսի ժամանակ սահմանեցի, որովհետև այդ ընթացքում շատ բան կարող էր փոխվել իմ կյանքում։ Անփոփոխ էր միայն իմ սերը նրա դստեր նկատմամբ։
 
Բարի ծերունին շատ վախեցավ՝ կոմս Պետերից լսելով այդպիսի խոսքեր։ Նա ընկավ վզովս, բայց անմիջապես շփոթվեց իրեն կորցնելու համար։ Այնուհետև սկսեց կասկածել, խորհրդածել, հարց ու փորձ անել, խոսեց օժիտի, ապահովության, իր սիրելի դստեր ապագայի մասին։
 
Ես շնորհակալություն հայտնեցի, որ նա հիշեցրեց ինձ այդ մասին։ Ասացի, որ ցանկանում եմ այստեղ, ուր, թվում է, սիրում են ինձ, հաստատվել և ապրել անհոգ կյանքում։ Միաժամանակ խնդրեցի նրան իր դստեր անունով գնել այդ կողմերում վաճառվող ամենաթանկարժեք կալվածքը, իսկ վճարումը թողնել ինձ։ Նման գործերում հայրը բոլորից լավ կօգնի փեսային։
 
Նա բավականին դես ու դեն ընկավ, ամենուր նրանից առաջ էր անցնում մի օտարերկրացի, և անտառապետին հաջողվեց գնել միայն մեկ միլիոնի կալվածք։
 
Հանձնարարելով նրան այդ գործերը, ես, ըստ էության, աշխատում էի մի քիչ հեռու պահել նրան ինձանից, և առաջին անգամը չէր, որ դիմում էի այդպիսի անմեղ խորամանկության, որովհետև խոստովանում եմ, նա ձանձրացնում էր ինձ։ Իսկ բարի մայրիկը մի փոքր ծանր էր լսում, և, ի պատիվ իրեն, ձգտում էր նորին մեծություն պարոն կոմսին չզբաղեցնել իր զրույցներով։
 
Այդ ժամանակ մայրիկն էլ եկավ։ Երջանկացած ծնողները համառորեն խնդրում էին, որպեսզի երեկոն անցկացնեի իրենց հետ։ Բայց ես ոչ մի րոպե չէի կարող սպանել։ Տեսա, որ հորիզոնի վրա լուսինը դուրս էր գալիս։ Իմ ժամանակը սպառված էր։
 
Հաջորդ երեկոյան կրկին գնացի անտառապետի այգին։ Վերարկուն ուսերիս գցած, գլխարկը քաշած աչքերիս, քայլեցի դեպի Մինան։ Նա բարձրացրեց գլուխը, նայեց ինձ և ակամա շարժում կատարեց։ Ու ես մտովի տեսա կրկին այն սարսափելի գիշերվա տեսիլքը, երբ առանց ստվերի որոշեցի դուրս գալ լուսնյակ գիշերին։ Այո այդ նա էր։ Արդյո՞ք ճանաչել էր ինձ։ Մինան լուռ էր ու մտածկոտ։ Նա անձայն հեկեկոցով նետվեց կրծքիս։ Ես հեռացա։ Մինային արդեն հաճախ էի գտնում արցունքների մեջ, սիրտս օրեցօր ավելի ու ավելի էր դառնում մթագնած, միայն ծնողներն էին լողում անսահման երանության մեջ։ Չարաբաստիկ օրը մոտնում էր զարհուրելի ու մռայլ, ինչպես ամպրոպը։ Վրա հասավ վերջին երեկոն, ես հազիվ էի շնչում։ Համենայնդեպս զգուշության համար մի քանի սնդուկ լցրեցի ոսկով, սկսեցի սպասել կեսգիշերվան։ Խփեց ժամը 12֊ին։
 
Ես նստել էի՝ աչքերս հառած ժամացույցի սլաքներին՝ հաշվում էի վայրկյանները, րոպերենը, զգալով դրանք ինչպես դաշույնի հարվածներ։ Ամեն մի ձայնի հետ վեր էի թռչում։ Օրը բացվեց, մեկը մյուսի ետևից անցնում էին ծանր ժամերը, դարձավ կեսօր, ապա՝ երեկո, գիշեր, շարժվեցին սլաքները, հույսը մարեց, խփեց տասնմեկը, ոչ ոք չհայտվեց, անցան վերջին ժամի վերջին րոպեները, ոչ ոք չերևաց, խփեց առաջին զարկը․ խփեց ժամը տասներկուսի վերջին զարկը, և ես, կորցնելով բոլոր հույսերս, արտասվելով փռվեցի իմ մահճին։ Առավոտյան, ընդմիշտ զրկված ստվերից, պետք է գնայի իմ սիրած էակի ձեռքը խնդրելու։ Լուսադեմին ծանր քուն մտա։
 
=***=
 
Դեռ վաղ առավոտ էր, երբ արթնացա նախասենյակում վիճողների բարձր ձայներից։ Ականջ դրեցի․ Բենդելը թույլ չէր տասլի, որ դռանս մոտնան։ Ռասկալը աշխարհի ամենաթունդ հայհոյանքները տեղալով գոռում էր, որ իրեն հավասար մարդկու կարգադրությունը իր համար հրաման չէ և ջարդելով դուռը, ցանկանում էր ներխուժել ննջարանս։ Բարի Բենդելը հորդորում էր նրան, ասելով, որ այդ վատ խոսքերը կարող են հասնել իմ ականջին և նա կզրկվի իր շահավետ աշխատանքից։ Բայց Ռասկալը սպառնաց ձեռքերին ազատություն տալ, եթե Բենդելը շարունակեր փակել իր ճանապարհը։
 
Ես հազիվ կիսով չափ հագնված բաց արեցի դուռը և մոտեցա Ռասկալին․
 
― Ի՞նչ ես ուզում, անբանի մեկը։
 
Նա երկու քայլ առաջ եկավ և սառնությամբ ասաց․
 
― Ուզում եմ խոնարհաբար խնդրել ձեզ, պարոն կոմս, որ թույլ տաք տեսնել ձեր ստվերը։ Դրսում այժմ պայծառ փայլում է արևը։
 
Ասես շանթահար եղա։ Երկար ժամանակ չէի կարողանում խոսել։
 
― Ինչպե՞ս կարող է սպասավորը այդպես իր տիրոջ դեմ․․․ Նա շատ հանգիստ կտրեց խոսքս․
 
― Սպասավորը նույնպես կարող է օրինավոր մարդ լինել և չցանկանալ ծառայել ստվեր չունեցող տիրոջ։ Ազատեք ինձ ձեզ ծառայելուց։
 
Ես փորձեցի կպչել նրա մյուս լարերին։
 
― Սիրել Ռասկալ, ո՞վ է գլուխդ մտցրել այդ հիմար միտքը, ինչպե՞ս դու կարող ես մտածել, որ․․․
 
Նա շարունակեց նույն տոնով։
 
― Մարդիկ խոսում են, թե դուք ստվեր չունեք։ Եվ հենց հիմա ցույց կտաք ինձ ձեր ստվերը, կամ կտաք իմ վերջնահաշիվը։
 
Գունատված և դողացող Բենդելը ավելի հնարամիտ գտնվեց, նա ինձ մի նշան արեց, ես դիմեցի ոսկիներիս օգնությանը։ Բայց դա նույնպես չօգնեց։ Ռասկալը ոսկիները նետեց ոտքերիս տակ։
 
― Անստվեր մարդուց ես ոչինչ չեմ վերցնի։
 
Ապա շրջվեց, առանց գլխարկը հանելու, մի երգ սուլելով, հանգիստ դուրս եկավ սենյակից։ Ես և Բենդելը նայում էինք նրա ետևից՝ շվարած ու անշարժ։
 
Ծանր հառաչելով՝ վիշտը սրտումս, վերջապես որոշեցի խոստումս ետ վերցնել և անտառապետի ընտանիքի առջև կանգնել ինչպես հանցագործը իր դատաորների դիամց։ Մտա իմ պատվին անունովս կոչվող մթին տաղավարը, ուր նրանք այս անգամ նույնպես պետք է սպասեին ինձ։ Մայրը առանց կասկածելու ուրախ ընդառաջ եկավ։ Մինան նստած էր այնտեղ գունատ ու գեղեցիկ, ինչպես առաջին ձյունը, որ համբուրում է աշնանային վերջին ծաղիկները, որպեսզի անմիջապես հալվի, դառնա ջուր։ Անտառապետը ձեռքին մի գրոտած թուղթ՝ քայլում էր ետ ու առաջ և թվում էր, ուզում էր իր մեջ ճնշել մի զգացում, որից նրա դեմքը մերթ կարմրում էր, մերթ գունատվում, բայց և մնալով զուսպ։ Նա անմիջապես մոտեցավ ինձ և շնչակտուր պահանջեց, որ ես նրա հետ խոսեի մենակ։
 
Ծառուղին, որով առաջարկեց հետևել իրեն, տանում էր դեպի այգու բաց, արևոտ մասը։ Ոչ մի խոսք չասելով, ես փլվեցի նստարանին, և ապա հետևեց երկար լռություն, որը նունիսկ բարի մայրիկը չէր համարձակվում ընդհատել։
 
Անտառապետը շարունակում էր արագ և ջղային քայլել տաղավարում ետ ու առաջ․ հանկարծ նա կանգեց իմ առջև լուռ, նայեց իր բռնած թղթին և հարցրեց ինձ զննող հայացքով․
 
― Ձեզ, պարոն կոմս, իսկապե՞ս ծանոթ է ոմն Պետեր Շլեմիլ։
 
Ես լռում էի։
 
― Հոյակապ բնավորության տեր, օժտված առանձնահատուկ շնորհներով։
 
Նա սպասում էր պատասխանի։
 
― Իսկ եթե ես եմ այդ մարդը՞։
 
― ․․․Որը,― ավելացրեց նա կտրուկ,― կորցրել է իր սեփական ստվերը։
 
― Օ, ես զգում էի,― ճչաց Մինան,― այո, ես վաղուց գիտեի, որ նա ստվեր չունի,― և նետվեց մոր գիրկը։
 
Մայրը սարսափահար աղջկան սեղմեց իր կրծքին՝ կշտամբանքներ տեղալով, որ նա ծնողներից թաքցրել է այդպիսի ահավոր գաղտնիքը։ Մինան Արեթուզայի նման դարձել էր արցունքների աղբյուր, իմ ձայնի վրա սկսեց ավելի ուժեղ արտասվել, իսկ երբ մոտեցա՝ արցունքներն ուղղակի գետի պես հոսեցին։
 
― Եվ դուք,― զայրույթով շարունակեց հայրը,― չլսված լկտիությամբ ուզում էին խաբել նրան և ինձ։ Դեռ հավատացնում եք, որ սիրում եք Մինային և խայտառակո՞ւմ եք այդպես։ Տեսնո՞ւմ եք, նա արտասվում է, ողբում է։ Օ, սարսափելի է, սարսափելի է։
 
Ես բոլորովին կորցրել էի ինձ և ինքս էլ չիմանալով ինչ եմ ասում, փորձում էի հավատացնել, թե եղած֊չեղածը վերջին հաշվով մի ստվեր է, ընդամենը ստվեր, առանց որի, շատ լավ էլ կարելի է ապրել և դրա համար չարժե այդքան աղմուկ հանել։ Բայց զգալով, որ ասածներս համոզիչ չեն, լռեցի։ Իսկ նա նույնիսկ ինձ պատասխանի չարժանացրեց։ Ես այնուհետև ավելացրի, որ այն, ինչ կարելի է մի անգամ կորցնել, հնարավոր է մեկ այլ անգամ գտնել։
 
Նա կատաղորեն հարձակվեց ինձ վրա․
 
― Խոստովանեցեք, պարոն, խոստովանեցեք, այդ ինչպե՞ս զրկվեցիք ձեր ստվերից։
 
Ստիպված էի նորից ստել․
 
― Մի անգամ մի անտաշի մեկը այնպես ընկավ ստվերիս վրա, որ այն պատռվեց։ Ես էլ կարծելով, որ ոսկով կարելի է ամեն ինչ անել, ստվերս հանձնեցի նորոգման։ Դեռ երեկ պետք է ետ ստանայի։
 
― Լավ, պարոն, շատ լավ,― ընդհատեց անտառապետը,― դուք խնդրում եք աղջկաս ձեռքը, ուրիշներն էլ են խնդրում։ Ես որպես հայր պետք է հոգամ նրա մասին․ ձեզ տալիս եմ երեք օր։ Աշխատեք այդ ընթացքում ձեռք բրել ստվեր։ Եթե դուք այդ երեք օրում հայտնվեք մի լավ, հարմար ստվերով, այն ժամանակ խնդրեմ, իսկ եթե գաք չորրորդ օրը՝ ձեզ կասեմ՝ որ իմ դուստրը ուրիշի կինն է։
 
Ես փորձեցի խոսել Մինայի հետ, բայց նա առաջվանից ավելի ուժգին արտասվելով սեղմվել էր մորը, իսկ վերջինս ինձ լռությամբ ձեռքով էր անում՝ հեռանալ։ Ես գնացի ու ինձ թվաց, թե աշխարհը թիկունքիս ետևում փակվեց։ Խուսափելով Բանդելի սիրալիր հսկողությունից, մոլոր թափառեցի անտառում ու դաշտում։ Սարսափից ճակատս պատվել էր սառը քրտինքով, իմ մեջ մոլեգնում էր խելագարությունը, կուրծքս ճնշվում էր խուլ հառաչանքներից։
 
Չգիտեմ, թե որքան ժամանակ էր անցել, երբ մի արևոտ բացատում մեկը բռնեց թևքիցս։ Ես անձայն կանգնեցի ու շրջվեցի․ դա գորշավուն բաճկոնով մարդն էր, որն ինձ հետապնդելուց շնչակտուր էր լինում։ Նա անմիջապես սկսեց խոսել․
 
― Ես խոստացել էի գալ այսօր, դուք չսպասեցիք պայմավորված ժամանակին։ Բայց ոչինչ, ընդունեցեք իմ բարի խորհուրդը․ ետ ստացեք ձեր ստվերը, որը ձեր տնօրինությանն եմ հանձնում և անմիջապես վերադարձեք։ Անտառապահի այգում ձեզ կընդունեն գրկաբաց և այս ամենը կթվա ուրախ կատակ։ Իսկ Ռասկալի հետ, որը մատնել է ձեզ և ձեր հարսնացուի ձեռքն է խնդրում, ինքս հաշիվները կմաքրեմ․ վաղուց ժամանակն է նրա վերջը տալու։
 
Ես ասես երազում լինեի։
 
― Դուք խոստացել էիք այսօր հայտնվել,― ես մտքումս մեկ անգամ էլ հաշվեցի ժամանակը։ Նա իրավացի էր, սկզբից մեկ օր ես սխալ էի հաշվել։ Ձախ ձեռքով շոշափեցի ծոցիս տոպրակը․ նա ճիշտ կռահեց իմ շարժման նպատակը և երկու քայլ ետ գնաց։
 
― Ոչ, պարոն կոմս, տոպրակը հուսալի ձեռքերում է։
 
Ես նայում էի նրան անշարժ, հարցական հայացքով։ Նա շարունակեց․
 
― Ես ստվերի դիմաց խնդրում եմ մի դատարկ բան, հենց էնպես, իբրև հիշատակ։ Բարի եղեք ստորագրել այս թղթի վրա։
 
Մագաղաթյա թղթին գրված էին հետևյալ խոսքերը․ «Իմ այս ստորագրությամբ ես այս թղթի տիրոջ տնօրինությանն եմ հանձնում իմ հոգին՝ մարմնիցս բնական անջատումից հետո»։
 
Քար զարմանքով նայում էի մերթ գրությանը, մերթ՝ գորշավուն զգեստով անծանոթին։ Նա անմիջապես սուր գրչածայրը քսեց ձեռքիս քերծվածքի արյանն ու մեկնեց ինձ։
 
― Բայց ո՞վ եք դուք,― հարցրեցի նրան վերջապես։
 
― Ինչ կարևոր է,― պատասխանեց ինձ,― մի՞թե չի երևում։ Մի խեղճ սատանա, գիտնականների և ֆիզիկոսների այն մի մասի նման, որոնք աշխարհում իրենց փորձարկումներից բացի ուրիշ հաճույք չունեն, թեպետև նրանք իրենց բարեկամներից շնորհակալություն չեն ստանում այդ արտառոց արարքների համար։ Դե, ստորագրեք, ահա այստեղ, ձախից ներքև՝ Պետեր Շլեմիլ։
 
Ես գլուխս օրորեցի և ասացի․
 
― Ներեցեք պարոն, բայց ես չեմ ստորագրի։
 
― Չե՞ք ստորագրում,― զարմացած կրկնեց նա,― ինչո՞ւ։
 
― Ինձ անմտություն է թվում իմ հոգին փոխանակել սեփական ստվերիս հետ։
 
― Այդպես, այդպես,― «անմտություն»,― և բարձրաձայն քրքջաց դեմքիս։― Իսկ եթե ես ձեզ հարցնեմ, թե ի՞նչ բան է ձեր հոգին։ Դուք տեսե՞լ եք այն, և ի՞նչ եք մտադիր անել այն ձեր մահից հետո։ Դուք դեռ գոհ եղեք, որ գտել եք մի սիրողի, որ ձեր կենդանության օրոք այս X֊ի, այս գալվանական ուժի կամ բևեռած գործողության դիմաց, ինչպես կուզեք անվանենք այդ հիմարությունը, համաձայնել է մեծ զեղչով վճարել իսկական մի բան, մանավանդ ձեր մարմնի ստվերի դիմաց, որի շնորհիվ դուք կարող եք վերցնել ձեր սիրած աղջկա ձեռքը և իրականացնել ձեր բոլոր իղձերը։ Մի՞թե ցանկանում եք չքնաղ Մինային հանձնել այդ ստոր սրիկա Ռասկալին։ Ոչ, դուք պետք է դա սեփական աչքերով տեսնեք։ Եկեք, ես ձեզ ժամանակավորապես կտամ անտեսանելի գլխարկ,― (նա գրպանից հանեց ինչ֊որ բան),― և աննկատ մենք մի այց կկատարենք անտառապետի այգին։
 
Պետք է խոստովանել՝ չափազանց ամաչում էի, որ այդ գորշավուն զգեստովմարդը ծաղրում էր ինձ։ Ես ատում էի նրան ամբողջ հոգով, և համոզված եմ, որ իմ անձնական խորշանքը բարոյական սկզբունքներից և նախապաշտարմունքներից ավելի ուժեղ էր, որը ետ պահեց պահանջված ստորագրությամբ ինձ այնքան հարկավոր ստվերի ետ գնումից։ Այնքան անտանելի էր ինձ համար այն, որ նա առաջարկեց մուտք գործել իր հասարակության մեջ։ Այդ զզվելի խարդախը, այդ սպանիչ քրքիջով դևն իմ սիրուհուս՝ երկու բզկտված արյունոտված սրտերի միջև սեպված՝ հեգնանքով պղտորում էր իմ անկեղծ զգացմունքները։ Ես ինձ հետ պատահած համարելով ճակատագրի կամք, իսկ դժբախտությունս՝ անխուսափելի մի բան, ասացի նրան․
 
― Պարոն, ես իմ ստվերը վաճառեցի ձեզ այս հոյակապ պարկի դիմաց, և դրա համար բավականին շատ եմ զղջացել։ Ի սեր աստծո, կարո՞ղ ենք մեր գործարքը քանդել։
 
Նա օրորեց գլուխը և մռայլվեց։ Ես շարունակեցի․
 
― Իմ ունեցածներից այլևս ոչինչ ձեզ չեմ վաճառի, նույնիսկ, եթե դուք որպես վճար առաջարկեք իմ ստվերը և ոչինչ էլ չեմ ստորագրի։ Այստեղից հետևում է, որ անտեսանելի գլխարկով ձեր առաջարկված զբոսանքը ձեզ համար և ինձ համար չի լինելու հավասարապես զվարճալի։ Խնդրում եմ ներեցեք ինձ, և քանի որ ոչինչ չի ստացվում՝ բաժանվենք։
 
― Ցավում եմ, մսյո Շլեմիլ, որ դուք համառորեն հրաժարվում եք իմ բարեկամաբար առաջարկված գործարքից։ Հնարավոր է, որ մի ուրիշ անգամ ես ավելի երջանիկ լինեմ։ Ց՝ նոր տեսություն։ Apropos<ref>Իմիջիայլոց (ֆրանս․)</ref>, խնդրում եմ հավաստիանաք, որ այն իրերը, որոնք ես գնում եմ, բնավ չեմ բորբոսնում, ընդհակառակը, ինձ մոտ պահվում են խնամքով և անվնաս։
 
Նա իսկույն գրպանից հանեց իմ ստվերը և վարժ շարժումով նետեց բացատ, փռեց, տարածեց արևի ուղղությամբ իր ոտքերի մոտ, այնպես, որ ունեցավ երկու ստվեր՝ իմը և իրենը, և քայլեց դրանք միջև․ իմ ստվերը նույնպես ենթարկվում էր նրան և հլու֊հնազանդ հարմարվում նրա բոլոր շարժումներին։ Երբ այդքան երկար դադարից հետո կրկին տեսա իմ խեղճ ստվերը, մանավանդ այդպիսի մի ստոր ծառայության մեջ, ինչ անասելի տանջանքներ կրեցի ես այդ պահին, սիրտս փուլ եկավ և դառնորեն լաց եղա։ Իսկ այդ անիշյալը հպարտանում էր ինձնից հափշտակածով և անամոթաբար կրկնեց իր առաջարկը․
 
― Ձեզ համար դեռ ուշ չէ, գրչի մի շարժում՝ դուք խեղճ դժբախտ Մինային կփրկեք և նա սրիկայի ճանկերից կընկնի ուղիղ հարգարժան պարոն կոմսի գիրկը։ Արդեն ասացի՝ ընդամենը գրչի մի շարժում։
 
Իմ արցունքները նոր ուժով սկսեցին հոսել, բայց ես ծրջվեցի, նշան անելով, որ նա հեռանա։
 
Հենց այդ պահին մոտեցավ Բենդելը, որը անհանգստանալով՝ հետևել էր ինձ։ Երբ իմ հավատարիմ, նվիրված ընկերը տեսավ ինձ արտասվելիս և տեսավ իմ ստվերը՝ որը նա չէր կարող չճանաչել, այդ տարօրինակ գորշազգեստ անծանոթի տրամադրության տակ, անմիջապես որոշեց բռնությամբ ես վերադարձնել իմ սեփականությունը։ Բայց նա չէր կարող նուրբ, քաղաքավարի ձևերով վարվել, դրա համար էլ անմիջապես հարձակվեց գորշազգեստ մարդու վրա և առանց երկար֊բարակ խոսելու, հրամայեց նրան անմիջապես վերադարձնել այն, ինչ պատկանում էր ինձ։ Բայց պատախանի փոխարեն նա մեջքը դարձրեց այդ բարի տղային ու հեռացավ։ Բենդելը բարձրացրեց ձեռքին պահած մահակը ու ու նրան կրնկակոխ հետևելով համառորեն պահանջում էր, որ ետ վերադարձնի ստվերը և իր ջլապինդ թևերի ամբողջ ուժով անխնա հարվածում էր նրան։ Անծանոթը, որն այդպիսի բաների սովոր էր երևում, գլուխն առավ ուսերի մեջ, առանց ձայն հանելու, հանգիստ քայլերով հեռացավ՝ իր հետ տանելով և՛ իմ ստվերը, և՛ իմ հավատարիմ ծառային։ Ու երկար ժամանակ դեռ լսում էի այդ ամայության մեջ խուլ հարվածների ձայնը, մինչև որ նրանք թաղվեցին հեռվում։ Ես կրկին մնացի իմ դժբախտության հետ միայնակ։
 
=***=
 
Մնալով ամայի դաշտում մենակ, ես ազատություն տվեցի իմ անվերջանալի արցունքներին՝ թշվառ սիրտս թեթևացնելու և ինձ կեղեքող վիշտը փարատելու համար։ Բայց իմ անսահման տանջանքներին վերջ չէի տեսնում, չէի տեսնում ելք, ու անզուսպ ծարավով խմեցի այն թույնը, որն անծանոթը լցրեց վերքերիս վրա։ Երբ իմ հոգում հառնեց Միայի քնքուշ պատկերը՝ գունատ և դառը արցունք թափելիս, ինչպես տեսա նրան վերջին անգամ՝ իմ անարգվելու պահին, իսկույն նրա և իմ միջև լպիրշորեն կանգնեց Ռասկալի ուրվականը։ Ես ծածկեցի դեմքս ու նետվեցի թավուտը, բայց նողկալի ուրվականն ինձնից չէր պոկվում, հետապնդում էր ինձ, մինչև որ ես շնչասպառ վայր ընկա՝ թրջելով գետինը արցունքի նոր հեղեղներով։
 
Եվ այդ ամենը մի ստվերի պատճառով։ Իսկ այդ ստվերը կրկին ետ ստանալու համար բավական էր գրչի մի շարժում։ Ես սկսեցի մտածել տարօրինակ առաջարկի և իմ հրաժարման մասին։ Ամեն ինչ խառնվեց գլխումս, չգիտեի ինչ անել, ինչ վճիռ կայացնել։
 
Օրն անց կացավ, քաղցս հագեցրի վայրի պտուղներով, ծարավս՝ լեռնային վտակների ջրերով։
 
Վրա հասավ գիշերը․ ապաստանեցի մի ծառի տակ։ Առավոտի տամկությունն ինձ արթնացրեց ծանր քնից, որի մեջ, ինպես մեռնողի խռխռոց, լսում էի շնչառությանս ձայնը։
 
Բենդելը, երևում է, կորցրել էր հետքերս, և դա ուրախացնում էր ինձ։ Ես չէի ուզում մարդկանց մոտ վերադառնալ, որոնցից սարսափահար փախել էի, ինչպես լեռների երկյուղած կենդանի։ Այդպես անցկացրի երեք ծանր օրեր։
 
Չորրորդ օրվա առավոտյան արթնացա արևով ողողված մի ավազոտ դաշտում, նստեցի ժայռակտորների վրա, արևի տակ։ Այժմ ես հրճվում էի արևով, որից այդքան երկար ժամանակ զուրկ էի։ Սիրտս մաքրվում էր հուսահատությունից։ Հանկարծ ինձ սթափեցրեց մի մեղմ շրշյուն։ Նայեցի շուրջս՝ պատրաստ փախչելու, ոչ ոքի չտեսա, բայց արևով ողողված ավազի վրայով դեպի ինձ էր սողում մարդկային մի ստվեր՝ նման մի ստվերին, որն ըստ երևույթին փախել էր իր տիրոջից և միայնակ թափառում էր այդտեղ։
 
Մեջս արթնացավ անհաղթահարելի մի ցանկություն։ «Ստվեր»― մտածեցի ես,― դու քո տիրո՞ջն ես փնտրում։ Ես կլինեմ տերդ»։ Ու նետվեցի նրան տիրելու։ Մտածեցի, որ եթե հաջողվի այնպես ընկնել հետքի վրա, որ ստվերը ոտքերիս մոտ լինի, հնարավոր է որ մնա կպած ոտքերիս և ժամանակի ընթացքում սովորի ինձ։ Ստվերն իմ շարժվելու հետ փախավ, և ես սկսեցի եռանդագին հետևել արագաշարժ փախստականին․ այն միտքը, որ այդպիսի դժվար դրությունից, որի մեջ ընկել եմ, կարող եմ փրկվել, ինձ անհրաժեշտ ուժ էր հաղորդում։ Ստվերը փախավ դեպի հեռավոր անտառը, որի ստվերների մեջ նրան կարող էի կորցնել։ Ես հասկացա դա, վախն ընկավ սիրտս, բորբոքվեց ցանկությունս, ոտքերս ուժ առա, ասես թռչում էի։ Ավելի ու ավելի մոտեցա ստվերին, համարյա հասել էի։ Հանկարծ նա կանգնեց և շրջվեց դեպի ինձ։ Ինչպես առյուծն իր զոհի վրա, հսկա ցատկով նետվեցի այն հափշտակելու, և անսպասելիորեն, դեմ առա ուժեղ ֆիզիկական դիմադրության։ Ինձ վրա տեղացին անտեսանելի բռունցնքերի ծանր հարվածներ։ Հազիվ թե որևէ մեկը տեսած լինի այդպիսի դաժան ծեծ։
 
Սարսափը պատել էր ինձ, ես ջղաձգորեն թևերիս մեջ առա դիմացս կանգնած անտեսանելիին ու պինդ սեղմեցի։ Շարժումներիս թափից վայր ընկա՝ մեջքի վրա փռված մի մարդու վրա, որը հենց նոր էր դարձել տեսանելի և բաց չէի թողնում նրան։
 
Հիմա արդեն ողջ պատահածը ինձ պարզ դարձավ։ Մարդը կրում էր անտեսանելի թռչնաբունը, որն անտեսանելի է դարձնում նրան, բայց ոչ նրա ստվերը, իսկ հիմա այն ձեռքից բաց էր թողել։ Նայեցի շուրջս, արագ գտա թռչնաբնի ստվերը, վեր ցատկեցի ու հափշտակեցի թանկարժեք ավարը։ Ես արդեն անտեսանելի ու անստվեր՝ ձեռքումս բռնել էի բույնը։
 
Արագ տեղից վեր կենալով, մարդը նայեց չորս կողմը, փնտրելով իր երջանիկ հաղթողին, բայց արձակ, արևազօծ հարթավայրում չտեսավ ոչ նրան, ոչ նրա ստվերը, որը նրան առանձնապես վախ պատճառեց։ Քանի որ ես անստվեր էի, նա չէր կարող նկատել և ոչ էլ կարող էր ենթարդել, թե ուր կարող եմ լինել։ Համոզվելով, որ անհետ կորել եմ, նա խոր հուսահատության մեջ սկսեց իր մազերը փետել։ Իմ ձեռքը բերած գանձը հնարավորություն, նաև ցանկություն տվեց ինձ՝ կրկին հայտնվելու մարդկանց շրջանում։ Ես բոլոր հիմքերն ունեի իմ մեջ արդարացնելու նենգ կողոպուտիս հանգամանքը, կամ, ավելի ճիշտ, դրա անհրաժեշտությունը չէի զգում և որպեսզի այդօրինակ մտքերից թեթևանայի, շտապեցի հեռանալ՝ թշվառականի վրա ուշադրություն չդարձնելով, որի սարսափահար ձայնը դեռ երկար ժամանակ հասնում էր ականջիս։ Այդպես գոնե ներկայացան ինձ այն ժամանակ այս դեպքի բոլոր պարագաները։
 
Ես այրվում էի անտառապետի այգին գնալու անհամբերությունից։ Ուզում էի սեփական աչքերով տեսնել ողջ իրողությունը, ինչ պատմել էր ինձ այն ատելի անձը։ Բայց ես չգիտեի, թե որտեղ եմ գտնվում ու բարձրացա մոտական բլուրը՝ շրջակայքը դիտելու․ բլրի գագաթից տեսա քաղաքը և անտառապետի այգին այնքան մոտիկ, ասես ոտքերիս տակ էին։ Սաստկորեն խփում էր սիրս, և նորից արցունքներ երևացին աչքերումս․ ես նորից կտեսնեմ Մինային։ Մերձակա արահետով անցնելիս սիրատենչ կարոտը ստիպեց արագացնել քայլերս։ Աննկատ անցա մի քանի գյուղացիների կողքով, որոնք վերադառնում էին քաղաքից։ Նրանք խոսում էին իմ, Ռասկալի և անտառապեի մասին։ Ես շտապում էի և չէի ուզում որևէ բան ասել։
 
Սպասումի դողը սրտիս մեջ, մտա այգի․ հենց դեմ֊դիմացս հնչեց մի քրքիջ։ Սառեցի տեղումս, նայեցի շուրջս՝ ոչ ոք չկար։ Առաջ անցա, ինձ թվաց լսեցի ինչ֊որ ձայն՝ նման մարդու ոտնաձայների, սակայն ոչինչ չէր երևում։ Մտածեցի, որ լսողությունս խաբում է։ Դեռևս վաղ ժամ էր և կոմս Պետերի տաղավարում ոչ ոք չկար, այգին դատարկ էր։ Ծանոթ ծառուղիով անցնելով հասա մինչև տուն։ Սաստկորեն խփում էր սիրտս, և նորից արցունքներ փրևացին աչքերումս․ ես նորից կտեսնեմ Մինային։ Մերձակա արահետով անցնելիս սիրատենչ կարոտը ստիպեց արագացնել քայլերս։ Աննկատ անցա մի քանի գյուղացիների կողքով, որոնք վերադառնում էին քաղաքից։ Նրանք խոսում էին իմ, Ռասկալի և անտառապետի մասին։ Ես շտապում էի և չէի ուզում որևէ բան լսել։
 
Սպասումի դողը սրտիս մեջ, մտա այգի․ հենց դեմ֊դիմացս հնչեց մի քրքիջ։ Սառեցի տեղումս, նայեցի շուրջս՝ ոչ ոք չկար։ Առաջ անցա, ինձ թվաց լսեցի ինչ֊որ ձայն՝ նման մարդու ոտնաձայների, սակայն չէր երևում։ Մտածեցի, որ լսողությունս խաբում է։ Դեռևս վաղ ժամ էր և կոմս Պետերի տաղավարում ոչ ոք չկար, այգին դատարկ էր։ Ծանոթ ծառուղիով անցնելով հասա մինչև տուն։ Նույն ձայնը հետևում էր ինձ։ Սարսափը սրտումս նստեցի մի նստարանի վրա, որը դրված էր արևազօծ օթյակի առմուտքի դիմաց։ Ինձ թվաց, որ անիծյալ անտեսանելին բարձր քրքիջով նստեց կողքիս։
 
Բանալին պտտվեց դռան մեջ, դուռը բացվեց, անտառապետը դուրս եկավ, ձեռքին՝ թղթեր։ Զգացի, որ գլուխս պարուրվեց մշուշով, նայեի շուրջս և, ո՛վ սարսափ, գորշ բաճկոնով մարդը նստած էր կողքիս ու սատանայական քմծիծաղով նայում էր ինձ։ Նա իմ գլուխը նույնպես ծածկեց անտեսանելի գլխարկով և նրա ոտքերի մոտ իրար կողքիհանգիստ ձգվեցին երկուսիս ստվերները։ Նա անփութորեն ձեռքում շուռումուռ էր տալիս ծանոթ մագաղաթի թուղթը, և անտառապետը, առայժմ զբաղված իր թղթերով, ետ ու առաջ էր անում տաղավարում, իսկ գորշ հագած մարդը գաղտնաբար շշնջում էր ականջիս․
 
― Եվ այսպես, դուք ընդունեցիք իմ հրավերը և այժմ մենք երկուսով նստած ենք մի գլխարկի տակ։ Դա արդեն լավ է․ այո՛, այո՛, շատ լավ է։ Իսկ հիմա վերադարձրեք թռչնաբույնը, այն ձեզ արդեն պետք չէ․ դուք ազնիվ մարդ եք և չեք հակաճառի։ Միայն թե պետք չէ դրա համար շնորհակալություն հայտնել, ես այն ձեզ սրտանց էի տրամադրել։
 
Նա անարգել կերպով վերցրեց թռչնաբույնը, տեղավորց իր պարկում և կրկին ծիծաղեց, բայց այնպես բարձր, որ ձայնի վրա անտառապետը շրջվեց։ Ես նստած տեղս քարացել էի։
 
― Դուք պետք է խոստովանեք,― շարունակեց նա,― որ այսպիսի գլխարկը շատ հարմարավետ է, այն ծածկում է ոչ միայն մարդուն, այլև նրա ստվերը և դրա հետ միասին այնքան ստվերներ, ինչքան որ ցանկանաս։ Տեսեք, այսօր ես զավթել եմ երկուսիդ։― Նա կրկին ծիծաղեց,― նկատի ունեցեք, Շլեմիլ, եթե մարդ սկզբից բարությամբ չի ցանկանում, վերջում, միևնույն է, ուզի֊չուզի, համաձայնելու է։ Կարծում եմ, որ դուք դեռ կգնեք ինձնից այս իրը և ետ կստանաք ձեր հարսնացուին, որովհետև դեռ ժամանակ կա, իսկ Եասկալին կախաղան կհանենք։ Դա մեզ համար հասարակ բան է, քանի դեռ պարանը ինքներդ ձեր վզին չեք փոխադրել։ Լսեցեք, ես ձեզ կտամ նաև իմ անտեսանելի գլխարկը։
 
Այդ պահին դուրս եկավ մայրը, և ծնողների միջև սկսվեց խոսակցություն։
 
― Ի՞նչ է ասում Մինան։
 
― Լալիս է։
 
― Հիմար երեխա։ Էլ ի՞նչ կփոխվի։
 
― Բայց այդքան շուտ տալ մեկ ուրիշին․․․ Օ՜, հայր, դու դաժան ես վարվում քո հարազատ երեխայի հետ։
 
― Ոչ, մայր, դու շատ սխալ ես, երբ նա դատարկի իր աղջկական արցունքները և տեսնի, որ ինքը մի շատ հարուստ ու հարգված մարդու կին է, կմխիթարվի, կմոռանա իր վիշտը, ինչպես ծանր մղձավանջ և այն ժամանակ շնորհակալ կլինի և՛ աստծուն, և՛ մեզ։ Դե կտեսնես։
 
― Աստված տա՛։
 
― Ճիշտ է, այժմ Մինային են պատկանում չափազանց լավ կալվածքներ, բայց այն աղմուկից հետո, որը բարձրացավ այդ արկածախնդրի հետ կապված պատմության պատճառով, հավատո՞ւմ ես, որ նա հետո մի ուրիշ, իր համար այդքան սազական ամուսին, ինչպես որ Ռասկալն է, կարողանա գտնել։ Գիտե՞ս, թե պարոն Ռասկալն ինչ ունեցվածքի տեր է։ Նա վեց միլիոնի կալվածքներ ունի այստեղ, այս կողմերում, և՝ ոչ մի պարտք, բոլորը կանխիկ վճարված։ Ես բոլոր փաստաթղթերը տեսել եմ։ Այդ նա էր, որ այստեղ գնեց ամենալավ հողերը, և բացի այդ, Թոմաս Ջոնը մոտ չորս ու կես միլիոն պարտ է նրան մուրհակներով։
 
― Նա պետք է, որ շատ ու շատ գողացած լինի։
 
― Ի՛նչ ես դուրս տալիս։ Ռասկալը խելացի է վարվել՝ անտեղի մսխողներից հավաքել կուտակելով։
 
― Մի մարդ, որը լիվրե է հագել, սպասավոր է եղել։
 
― Դատարկ բան, բայց չէ՞ որ դրա փոխարեն նա ունի անթերի ստվեր։
 
― Դու ճիշտ ես, բայց․․․
 
Գործ հագուստով մարդը ծիծաղեց և նայեց իմ կողմը։ Դուռը բացվեց, Մինան դուրս եկավ։ Նա հենվել էր սպասավորուհու թևին, լուռ, արցունքները հոսում էին գեղեցիկ գունատ այտերի վրայով։ Մինան նստեց բազկաթոռին, որը լորենիների տակ պատրաստված էր նրա համար։ Հայրը նստեց կողքին, քնքշանքով վերցրեց Մինայի ձեռքը և սիրալիր սկսեց խոսել, իսկ Մինան շարունակեց դառնագին արտասվել։
 
― Իմ բարի, իմ լավ երեխա, պետք է դու խելացի լինես և չվշտացնես ծեր հորդ, չէ՞ որ ես միայն քո լավն եմ ցանկանում։ Հասկանում եմ, հոգյակս, որ շատ ես հուզվել, դու հրաշքով ես ետ կանգնել քո դժբախտությունից։ Քանի դեռ մենք չէինք բացել այդ նողկալի կեղծիքը, դու այդ անարժանին շատ էիր սիրում։ Տեսնում ես, Մինա, գիտեմ և դրա համար քեզ չեմ նախատում։ Ես նույնպես, սիրելի զավակս, սիրում էի նրան, քանի դեռ համարում էի իսկական մեծ մարդ։ Հիմա ինքդ էլ տեսնում ես, ինչպես ամեն ինչ այլ կերպ ստացվեց։ Ինչ է, ամեն շուն ունի իր ստվերը, իսկ իմ միակ սիրելի աղջիկը պետք է մի մարդու․․․ Ոչ, դու այլևս չպետք է մտածես նրա մասին։ Լսիր, Մինա, հիմա քո ձեռքը խնդրում է մի մարդ, որը արեգակից չի փախչում, միմ պատվարժան մարդ, որը ճիշտ է, իշխան չէ, բայց նրա ունեցվածքը տաս միլիոն է, տասն անգամ ավել, քան քոնը, մի մարդ, որն իմ սիրելի զավակին երջանիկ կդարձնի։ Մի առարկիր ինձ, մի հակառակվիր, իմ բարի, իմ հնազանդ դուստր, թող որ սիրող հայրդ քո մասին հոգա, արցունքներդ չորացնի։ Խոստացիր ինձ, որ քո ձեռքը կտաս պարոն Ռասկալին։ Ասա, դու խոստանո՞ւմ ես այդ։
 
Նա պատասխանեց նվաղած ձայնով․
 
― Ես այս աշխարհում սեփական կամք ու ցանկություն չունեմ։ Կանեմ այն, ինչ իմ հայրն է ցանկանում։
 
Հենց այդ ժամանակ հայտնեցին Ռասկալի գալու մասին, որը լպիրշորեն մոտեցավ նրան։ Մինան ուշաթափվեց։ Նողկալի ուղեկիցս չարախնդորեն նայեց իմ կողմը ու արագ շշնջաց․
 
― Եվ դուք համբերո՞ւմ եք։ Ի՞նչ է հոսում ձեր երակներում։
 
Նա արագ շարժումով մի փոքր քերեց ձեռքս, որից արյուն հոսեց և ասաց․
 
― Իսկապես որ կարմիր արյուն է։ Դե ստորագրեք։
 
Մագաղաթի կտորն ու գրիչը ձեռքումս էին։
 
=***=
 
Ես ենթարկվում եմ քո դատավճռին, սիրելի Շամիսսո և չեմ փորձի արդարանալ։ Ինքս ինձ արդեն վաղուց դատապատրել եմ խիստ պատժի, որովհետև սրտումս սնել եմ տանջանքիս որդը։ Մտքիցս չի հեռանում իմ կյանքի համար վճռական այն պահի պատկերը, և ես կարողացա նայել դրան լոկ տարակուսանքով, հլությամբ ու ափսոսանքով։ Սիրելի ընկեր, ով թեթևամտորեն շեղվում է ճանապարհից, նա աննկատ կերպով ոտքը կդնի ուրիշ ճանապարհների, որոնք նրան ավելի ու ավելի ներքև կտանեն։ Նա զուր կնայի երկնքում փայլող ուղեցույց աստղերին, նրա համար արդեն ընտրություն չկա․ սրընթաց կգլորվի ներքև՝ հանձնվելու Նեմեսիսին։ Չմտածված, անխոհեմ քայլից հետո, որը ինձ վրա անեծք բերեց, ես հանցանք կատարեցի՝ սիրելով և ներխուժելով ուրիշի ճակատագրի մեջ։ Ի՞նչ էր մնում ինձ անել, այնտեղ, ուր ես վիշտ էի սերմանել, ուր ինձնից շուտափույթ փրկություն էին սպասում, կուրորեն դիմել փրկությա՞ն, քանի որ հնչել էր վերջին ժամը։ Իմ մասին վատ մի մտածիր, Ադելբերտ, հավատա, որ յուրաքանչյուր պահանջված գին ինձ շատ բարձր չէր թվա, ես չէի ափսոսա ինձ պատկանող որևէ բան, ինչպես որ չէի ափսոսում ոսկին, ոչ, Ադելբերտ։ Բայց իմ հոգին լցված էր անհաղթահարելլի ատելությամբ այդ հանելուկային, սորամուտ մարդու հանդեպ, որ սողոսկում էր զարտուղի ճանապարհներով։ Հնարավոր է ես ճիշտ չէի, բայց յուրաքանչյուր շփում նրա հետ վրդովեցնում էր ինձ։ Եվ տվյալ դեպքում, ինչպես հաճախ իմ կյանքում, նմանապես համաշխարհային պատմության մեջ, նախատեսվածը զիջում էր իր տեղը պատահականությանը։ Հետագայում ինքս ինձ հետ հաշտվեցի։ Ես սովորեցի լրջորեն հարգել անխուսափելիությունը նույնպես՝ իբրև իմաստալից կանխատեսում, որը գործի է գցում այն հսկա մեխանիզմը, ուր մենք միայն գործող և ուղեկցող անվակներ ենք․ ինչ վիճակված է լինելու՝ պետք է լինի, ինչ վիճակված էր կատարել՝ կատարվեց և ոչ առանց նախախնամության, որը ես սկսեցի հարգել իմ սեփական ճակատագրում և նրանց ճակատագրում, ում որ կյանքը կապել է ինձ հետ։
 
Չգիտեմ ինչին վերագրել այն՝ ինչ կատարվեց․ ուժեղ ապրումների ազդեցության տակ հոգեկան լարվածությա՞նը, ֆիզիկական ուժերիս չափազանց հյուծմա՞նը, որոնք վերջին օրերին թուլացան անսովոր զրկանքներից, վերջապես գորշ հրեշի ներկայությա՞նը, որի մոտիկությունը վրդովում էր իմ ամբողջ էությունը՝ կարճ ասած՝ միինչև խոսքը հասավ ստորագրությանը՝ ինձ պատեց անասելի թուլություն, և ես երկար ժամանակ մնացի պառկած, ինչպես մահվան գրկում։
 
Երբ ուշքի եկա, ականջիս հասած առաջին ձայները լուտանքներ էին ու ոտքերի թփթփոց։ Բացեցի աչքերս, արդեն մթնել էր, իմ ատելի ուղեկիցը շուրջս իրար էր անցել ու հայհոյում էր․
 
― Ոնց որ պառավ կնիկ լինի։ Դե շուտ ոտքի կանգնեք և արեք այն ամենը, ինչ որ պայմանավորվել ենք։ Թե՞ փոշմանել ենք ու գերադասում ենք նվնվալ։
 
Ես դժվարությամբ բարձրացա գետնից, ուր կառկած էի ու լուռ նայեցի շուրջս։ Ուշ երեկո էր, անտառապետի պայծառ լուսավորված տնից լսվում էր տոնական երաժշտություն, այգու ծառուղիներով խմբերով զբոսնում էին հյուրերը։ Նրանցից երկուսը շարունակելով զրույցը, ավելի մոտեցան, նստեղին այն նստարանին, որտեղ մինչ այդ ես էի նստել։ Նրանք խոսում էին հարուստ Ռասկալի և անտառապետի դստեր այսօր առավոտ կատարված հարսանիքի մասին։ Ուրեմն եղել էր։ Ես գլխիցս պոկեցի անտեսանելի գլխարկը․ նրա հետ միասին չքացավ նաև անծանոթը։ Թաղվելով թփերի մթության մեջ, կոմս Պետերի տաղավարի կողքով անցնող շավղով լուռ շտապեցի դեպի այգու ելքը։ Բայց իմ անտեսանելի հոգեառը մի քայլ անգամ ետ չէր մնում, կծու ծաղրանքով շարունակում էր հետապնդել ինձ․
 
― Եվ սա է շնորհակալությունը այն տանջանքի դիմաց, որ ես կրեցի ամբողջ օրը, քարշ գալով այսպիսի թույլ նյարդեր ունեցող մեկի հետ։ Այսպիսի հիմար վիճակի մեջ թողնել ինձ։ Դե լավ, պարոն կամավոր, այժմ փրկեցեք ինքներդ ձեզ։ Մենք, միևնույն է, անբաժան ենք։ Ձեզ մոտ իմ ոսկին է, իսկ ինձ մոտ՝ ձեր ստվերը․ ահա մենք երկուսս էլ ոչ մի կերպ չենք կարող հանգստանալ։ Որտե՞ղ է լսված, որ ստվերը ետ մնա տիրոջից։ Ձեր ստվերը ամեն տեղ ինձ քարշ կտա ձեր ետևից, քանի դեռ դուք չեք բարեհաճի այն ետ վերցնել․ միայն այդ ժամանակ ես նրանից կբաժանվեմ։ Տեսեք, հետո խելքի կգաք, ուշ կլինի։ Եվ ձանձրույթից ու նեղկանքից կանեք այն, ինչը չուզեցիք անել բարի կամքով։ Ճակատագրից հնարավոր չէ փախչել։
 
Նա շարունակում էր նույն ոգով։ Իզուր էի մտածում փախուսով փրկվելու մասին։ Նա ետ չէր մնում ոչ մի րոպե ու ծաղրանքով խոսում էր ոսկու և ստվերի մասին։ Ես ասես խելքս կորցրած լինեի։ Գնում էի դեպի տուն՝ ընտրելով ամայի փողոցները։ Երբ արդեն հասել էի տանս մոտ, հազիվ ճանաչեցի այն։ Ջարդված լուսամուտներից լույս չէր երևում, դռները փակ էին, տանը չէին լսվում սպասավորների ձայները։
 
Նա բարձր քրքջաց ականջիս տակ․
 
― Այո, այո, ահա թե բանն ուր է հասել։ Բայց ձեր Բենդելը պետք է որ այստեղ լինի․ նրա մասին հոգացել են․ տուն ուղեկցեցին շատ խղճալի տեսքով․ երևի ոչ մի տեղ չի կարող գնալ։ ― Նորից ծիծաղեց։― Այո, նա պատմեու շատ բան ունի։ Դե այդպես էլ պետք է լիներ։ Այսօրվա համար բավական է։ Բարի գիշեր, մինչև նոր հանդիպում։
 
Ես մի քանի անգամ զանգը տվեցի, լույսը վառվեց։ Բենդելը ներսից հարցրեց՝ ով է։ Ձայնիցս ճանաչելով ինձ, բարի մարդը հազիվ կարողացավ պահել իր ուրախությունը։ Դուռը բացվեց, մենք հեկեկալով իրար գիրկ նետվեցինք։ Նա շատ էր փոխվել, թույլ էր ու հիվանդ։ Իսկ իմ մազերը ամբողջովին ճերմակել էին։ Բենդելը դատարկված սենյակներից միջով ինձ ուղեկցեց դեպի ներսի անվնաս մնացած բաժինը, ուտելիք և խմիչ բերեց։ Մենք սեղան նստեցինք և Բենդելը նորից սկսեց արտասվել։ Նա պատմեց, թե այնքան է հետապնդել այն գորշ հագած, ճորուկ մարդուն, որի մոտ գտնվում էր իմ ստվերը, մինչև որ կորցրել է հետքս և ուժասպառ վայր ընկել։ Այնուհետև ինձ չկարողանալով գտնել, վերադարձել է տուն, որտեղ արդեն Ռասկալի հրահրմամբ ներխուժել էր ամբոխը, ջարդել պատուհանները և հագուրդ տվել իր ավերելու ծարավին։ Այդպես էր նա վարձահայտույց եղել իր բարերարին։ Իմ բոլոր սպասավորները փախել էին։ Տեղական ոստիկանությունը ինձ, որպես մութ անձնավորության, արգելել է մնալ քաղաքում և հրամայել է քսանչորս ժամվա ընթացքում հեռանալ։ Բենդելը այնուհետև շատ բան ավելացրեց դրան, որ ես արդեն գիտեի՝ Ռասկալի հարստության ու նրա ամուսնության մասին։ Այդ չարագործը, որից ծագեց այդ ամենը իմ դեմ, հնարավոր է նախապես գիտեր գաղտնիքս, հավանաբար ոսկով հրապուրված, նա իմ կողմից վստահություն շահեց և հենց սկզբից ձեռք բերեց այն փողերի բանալին, որը և դրեց իր ունեցվածքի հիմքը․ իսկ այդ ունեցվածքի հետագա բազմացման կարիքը նա այլևս չուներ։ Այս բոլորը պատմեց Բենդելը՝ շարունակ արտասվելով, ապա լաց եղավ ուրախությունից, քանի որ երկար տարակուսանքներից հետո, թե ուր է նետել ինձ դժբախտությունը, կրկին գտել էր, կրկին միասին էինք և նա տեսնում էր, որ ես վիշտս տանում եմ զուսպ ու հանգիստ, այո, իմ մեջ հուսահատությունն այժմ այդպիսի տեսք էր ընդունել։ Թշվառությունս ինձ երևաց անասելի մեծ, հավիտյան անփոփոխելի։ Արտասվելով նրա համար, ես արդեն սպառել էի բոլոր արցունքներս և այլևս ոչ մի հառաչանք չէր կարող կորզել այն իմ կրծքից։ Ես սառն ու անտարբեր հանձնել էի նրան անպաշտպան գլուխս։
 
― Բենդել,― ասացի,― դու գիես իմ վիճակը։ Նախկին հանցանքիս համար ինձ ծանր պատիժ է բաժին ընկել։ Դու անմեղ ես, և պետք չէ, որ այսուհետև քո բախտը կապես իմի հետ, ես դա չեմ ուզում։ Այս գիշեր ես կգնամ, թամբիր մի ձի, գնալու եմ միայնակ։ Դու կմնաս այստեղ, այդպես եմ ուզում։ Այստեղ պետք է լինեն ևս մի քանի ոսկու արկղեր, վերցրու քեզ։ Ես մեն մենակ եմ թափառելու աշխարհում։ Բայց եթե ինձ համար կրկին սկսվի ուրախ պահ և երջանկությունը ժպտա ինձ, ես կհիշեմ քեզ, որովհետև արտասվել եմ քո հավատարիմ կրծքի վրա՝ իմ դժվար, տխուր պահերին։
 
Այդ ազնիվ մարդը կոտրված սրտով պետք է հնազանդվեր իր տիրոջ վերջին հրամանին։ Ես նրա խնդրանքների, առարկությունների հանդեպ մնացի խուլ, նրա արցունքների հանդեպ՝ կույր։ Նա բերեց ձին։ Ես մեկ անգամ էլ սեղմեցի կրծքիս արտասվող Բենդելին, ցատկեցի թամբին ու գիշերվա մթնով ծածկված, հեռացա կյանքիս գերեզմանափոսից անտարբեր՝ թե ձիս ինձ ուր էր տանում․ չէ՞ որ երկրի վրա չունեի այլևս ոչ նպատակ, ոչ իղձ, ոչ հույս։
 
=***=
 
Շուտով ինձ միացավ մի հետիոտն, որը մի առ ժամանակ ձիուս կողքից քայլելուց հետո (երևում է մեր ճանապարհը նույնն էր), թույլտվություն խներդց ձեռքի եղած իրերը դնել ձիուս վրա։ Ես լռությամբ համաձայնեցի։ Նա թեթև քաղաքավարությամբ շնորհակալություն հայնտեց իմ աննշան ծառայության համար, ձիուս գովեց, ապա անցավ հարուստների երջանոկթւոյւնն ու հզորությունը փառաբանելուն, իսկ հետո սկսեց խոսել ինքն իր համար, ես մնացի սոսկ իբրև ունկնդիր։
 
Նա ամբողջովին բացեց կյանքի ու աշխարհի մասին ունեցած իր պատկերացումները և արագորեն անցավ մետաֆիզիկային, որից, իբր, պահանջվում է գտնել բոլոր հանելուկները լուծող բառը։
 
Դու, ընկեր իմ, գիտես, փիլիսոփաների մոտ սովորելիս ես լիովին համոզվեցի, որ փիլիսոփայական մտահայեցողությունը ոչ մի դեպքում իմ բանը չէ և հրաժարվեցի այդ բնագավառից։
 
Այդ ժամանակվանից շատ բաներ եմ դեն նետել, շատ բաներից հրաժարվել՝ իմանալ ու հասկանալ, և, ինչպես դու էիր խորհուրդ տալիս, վստահելով բանականությանս, ներքին ձայնիս, որքան ուժերս ներել են, գնացել եմ իմ ճանապարհով։ Ահա ուրեմն ինձ թվաց, թե այդ ճոռոմախոսը մեծ վարպետությամբ մի ամուր շինություն է կառուցում, որը հիմնադրված լինելով իր մեջ, բարձրանում է վեր ու կանգնում որպես ներքին անհրաժեշտությւոն։ Բայց ես չտեսա նրա մեջ այն, ինչ ուզում էի գտնել, և դրա համար էլ այդ շինությունը ինձ համար մնում էր սոսկ գեղարվեստական ստեղծագործություն, որի նրբին ներդաշնակությունն ու կատարելությունը կարող էր միայն աչք շոյել։ Այնուամենայնիվ ես հաճույքով ունկնդրում էի այդ պերճախոս մարդուն, որը գրավում էր ուշադրությունս՝ շեղելով ինձ իմ վշտերից, և նա դյուրությամբ ինձ կնվաճեր, եթե չկպչեր ոչ միայն բանականությանս, այլ նաև իմ հոգուն։
 
Մինչ այդ՝ ժամանակը անցնում էր, և աննկատելիորեն արշալույսը սկսել էր լուսավորել երկինքը․ ես սարսափից քարավա, երբ նայեցի վեր ու տեսա, որ արևելքը ներկվել է շքեղ ծիրանիով, որն ազդարարում էր մոտալուտ արևածագը։ Ես հասկացա, որ այն պահին, երբ ստվերները իրենց հասակով մեկ փռվեն այս բաց տարածքում, ինձ համար չկա ոչ մի պատվար կամ թաքստարան։ Իսկ ես մենակ չէի։ Մի հայացք ձգեցի իմ ուղեկցի վրա ու կրկին սարսափեցի։ Դա այն նույն գորշ բաճկոնով մարդն էր։
 
Նա ծիծաղեց շփոթվելուս վրա և շարունակեց՝ չթողնելով ինձ մի խոսք անգամ ասել․
 
― Թող մեր փոխադարձ շահը ժամանակավորապես մեզ կապի միմյանց, ինչպես դա լինում է աշխարհում։ Բաժանվելու համար մենք միշտ ժամանակ կունենանք։ Ահա այս ճանապարհը՝ լեռան երկայնքով ձգվող, որի մասին դուք թեպետև չեք էլ մտածել, միակն է, որով խելամտորեն դատելով կարող եք գնալ․ ներքև՝ դեպի հովիտը ձեզ չի կարելի, առավել ևս ետ, լեռան վրայով, որտեղից եկել եք․ դա նաև իմ ճանապարհն է։ Ես տեսնում եմ, որ դեռ արևը չծագած՝ դուք գունատվում եք։ Ուզում եմ ժամանակավորապես ձեզ տալ ձեր ստվերը, բայց միայն մեր ընկերակցության դեպքում։ Ստիպված եք հանդուրժել իմ ընկերակցությունը։ Բենդելը ձեզ հետ չէ, կարող եք օգտվել իմ բարի ծառայություններից։ Ափսոս, որ դուք ինձ չեք սիրում։ Բայց ոչինչ, այնուամենայնիվ, ես կարող եմ ձեզ պետք գալ։ Սատանան այնքան սարսափելի չէ, որքան նրան պատկերացնում են։ Ճիշտ է, երեկ դուք ինձ զայրացրիք, այսօր ես արդեն այդ մասին մոռացել եմ և պետք է խոստովանել, ձեր ճանապարհը մինչև այստեղ կարճացրել եմ։ Թեկուզ փորձի համար ետ ստացեք ձեր ստվերը։
 
Արևն արդեն դուրս եկավ, մարդիկ էին հանդիպում ճանապարհին։ Ես դժկամորեն ընդունեցի առաջարկը։ Ժպտալով, նա գետնին փռեց իմ ստվերը, որն անմիջապես բարձրացավ ձիուս ստվերի վրա ու աշխուժորեն սկսեց թռվռալ իմ ետևից։ Ես տագնապի մեջ էի։ Անցա մի խումբ գյուղացիների կողքով, նրանք հարգանքով հանեցին գլխարկները և ճանապարհ տվեցին մեծահարուստ մարդուն։ Շարունակեցի գնալ՝ ձոի վրայից անհագ աչքով ու տանգապալի սրտով նայելով ստվերիս, որն այժմ մի օտար մարդուց, ավելին՝ իմ թշնամուց, վերցրել էի ժամանակավորապես։
 
Իսկ թշնամիս անհոգ գնում էր կողքովս և սուլում մի երգ։ Ինքը ոտքով՝ ես ձիով։ Գլուխս պտտվում էր․ գայթակղությունը չափազանց մեծ էր, հանկարծ ձգեցի սանձը, ասպանդակեցի ձիուս ու ճանապարհը շեղելով՝ սլացա ամբողջ թափով։ Սակայն չտարա ինձ հետ ստվերը․ շրջադարձի ժամանակ այն սահեց ձիուց և ճանապարհի վրա ընկած սպասեց օրինական տիրոջը։ Ամոթահար ետ վերադարձա։ Գորշ բաճկոնով մարդը իր երգի սուլոցն ավարտելով, սկսեց ծիծաղել ինձ վրա։ Կրկին դրեց ստվերն իր տեղում ու խրատական տոնով ասաց, թե ստվերը միայն այն ժամանակ ամուր կկպչի ինձանից ու չի պոկվի, երբ ես կրկին դառնամ նրա օրինական տերը։
 
― Ես ձեզ պինդ եմ բռնել ձեր ստվերի պատճառով,― շարունակեց նա,― և դուք իմ ձեռքից չեք ազատվի։ Այնպիսի հարուստ մարդու, ինչպիսին դուք եք, ստվերն անհրաժեշտ է, ոչինչ չես կարող անել։ Միայն այն բանի համար կարելի է ձեզ կշտամբել, որ դուք այդ վաղուց չեք հասկացել։
 
Ես շարունակում էի գնալ մեծ ճանապարհով։ Կրկին կյանքը երևում էր ինձ իր բոլոր հմայքներով ու շքեղությամբ։ Ես կարող էի ազատ ու թեթև շարժվել,― չէ՞ որ ունեի արդեն ստվեր, թեպետ ժամանակավորապես վերցրած,― և ամենուր հանդիպում էի հարգանքի, որը հարստությունն էր ներշնչում, բայց իմ հոգում մահն էր նստած։ Իմ տարօրինակ ուղեկիցը, որ իրեն ներկայացնում էր իբրև աշխարհի ամենահարուստ մարդու համեստ ծառան, չափազանց պատրաստակամ էր, անսահման խելացի ու ճարպիկ, կարելի է ասել հարուստ մարդու սպասավորի մի իսկական տիպար, բայց նա երբեք չէր հեռանում իմ կողքից, շարունակ հավատացած լինելով, որ ես վերջապես կհամաձայնեմ գնել ստվերը, թեկուզ և հենց այն բանի համար, որ անջատվեմ իրենից։ Նա որքան ինձ համար ատելի էր, նույնքան էլ անտանելի էր։ Արդեն սարսափում էի նրանից․ այժմ վերադարձնելով ինձ կյանքի բերկրանքները, որոնցից ես խուսափում էի, նա ամուր կերպով ինձ առել էր իր ձեռքերի մեջ։ Ստիպված էի դիմանալ նրա շաղակրատանքին, նույնիսկ երբեմն զգում էի, որ նա է ճիշտը։
 
Հարուստ մարդը պետք է ունենա իր ստվերը, և երբ ես ուզում եմ պահպանել իմ դիրքը, որից սկսել եմ օգտվել նրա շնորհիվ, ինձ համար միակ ելքը դա է։ Մի բան էի հաստատապես վճռել․ այն բանից հետո, երբ զոհեցի իմ սերը, երբ ինձ լքեց կյանքը, թեկուզև աշխարհի բոլոր ստվերների դիմաց այլևս չէի ուզենա հոգիս հանձնել այդ կեղտոտ արարածներին։ Ես չգիտեի, թե այդ ամենն ինչով էր վերջանալու։
 
Մի անգամ մենք նստած էինք մի քարանձավի մուտքի մոտ, ուր միշտ այցելում են այս լեռներով ճանապարհորդող օտարականները։ Լսվում էր անհուն ընդերքից ստորերկրյա հոսանքների աղմուկը, ձեռքով նետած քարի ձայնը կորչում էր դեռ հատակին չհասած։ Ինչպես միշտ, նա մեծ երևակայությամբ հիասքանչ ու վառ գույներով սկսեց նարագրել հմայիչ, գայթակղիչ պատկերներն այն ամենի, ինչի ես կարող էի հասնել աշխարհում իմ պարկի ուժով, եթե իհարկե կրկին դառնայի ստվերիս տերը։ Կռթնած, դեմքս առած ափերիս մեջ, լսում էի այդ նենգ մարդուն, ու սիրտս պայթում էր՝ երկատված գայթակղության և ամուր կամքի միջև։ Ես չէի կարող այլևս դիմանալ այդպիսի երկվության ու որոշեցի վերջնական ճակատամարտը տալ։
 
― Դուք, պորան, երևում է մոռացել եք, որ ձեզ, ճիշտ է, թույլատրեցի որոշակի պայմաններում ուղեկցել ինձ, բայց ես ունեմ նաև իմ լիիրավ ազատությունը։
 
― Եթե կհրամայեք, ես իսկույն ետ կվերցնեմ իմ ունեցվածքը։
 
Նա հաճախ էր անցնում նման սպառնաիքների։ Ես լռեցի։ Նա անմիջապես սկսեց ծալել իմ ստվերը։
 
Ես գունատվեցի և համրացած սպասեցի, թե ինչ էր կատարվելու։ Տիրեց երկար լռություն։ Առաջինը խոսեց ինքը․
 
― Դուք ինձ տանել չեք կարող, պարոն, ինձ ատում եք, դա գիտեմ։ Բայց ինչի՞ համար է այդ ատելությունը։ Արդյո՞ք նրա համար, որ ուզեցիք գողությամբ տիրել իմ գույքին՝ ստվերին, որը ինձ եք վստահել ձեր ազնվությամբ։ Իմ կողմից ասեմ՝ ես դրա համար ձեզ չեմ ատում։ Կարծում եմ շատ բնական է, որ դուք օգտագործում եք ձեր բոլոր առավելությունները, հնարամտությունն ու ուժը․ ի դեպ, դուք ունեք ամենախիստ սկզբունքները և ազնվությունը ձեր պատկերացմամբ կիրք է՝ դրա դեմ դարձյալ ես ոչինչ չունեմ։ Ձեր արարքների նկատմամբ ես այնքան էլ խիստ չեմ, ուղղակի գործում եմ այնպես, ինչպես դուք մտածում եք։ Մի՞թե եղել է այնպիսի դեպք, որ ես սեղմեմ ձեր կոկորդը՝ ձեր թանկագին հոգին վերցնելու համար, որն այնքան էի ուզում ունենալ։ Կամ իմ փոխանակած տոպրակի համար երբևէ ձեր դեմ հանե՞լ եմ իմ ծառաներից որևէ մեկին։ Փորձե՞լ եմ այն ձեզանից առնել ու ծլկել։
 
Ես ոչինչ չունեի հակռակելու։ Նա շարունակեց․
 
― Դուք իրավացի՛ եք, պարոն, իրավացի եք։ Դուք ինձ չեք կարող հանդուրժել․ ես դա լավ եմ հասկանում և այլևս չեմ բարկանում։ Պարզ է, մենք բաժանվելու ենք, դուք էլ սկսում եք ինձ բավականին ձանձրացնել։ Եվ որպեսզի ազատվեք ձեզ համար ամոթալի իմ հետագա ներկայությունից, ես մեկ անգամ էլ խորհուրդ եմ տալիս՝ գնեցեք այս իրը։
 
Ես մեկնեցի նրան տոպրակը․
 
― Այս գնով։
 
― Ոչ։
 
Ես ծանր շունչ քաշեցի ու նորից խոսեցի․
 
― Դե ինչ արած։ Ես մնում եմ իմ խոսքին, պարոն, բաժանվենք, և մի կանգնեք իմ ճանապարհի վրա, հուսով եմ այս աշխարհը բավարար է երկուսիս համար։
 
Նա ծիծաղեց ու պատասխանեց․
 
― Ես գնում եմ, պարոն, բայց նախապես ուզում եմ ձեզ զգուշացնել, որ դուք կանչեք ինձ, երբ կարոտեք ձեր հնազանդ ծառային։ Թափ կտաք միայն ձեր տոպրակը, որպեսզի զրնգան միջի անսպառ ոսկիները և ձայնից ես կհայտնվեմ վայրկենաբար։ Այս աշխարհում ամեն ոք մտածում է իր շահի մասին, իսկ ես, տեսնո՞ւմ եք, միաժամանակ հոգ եմ տանում ձեր մասին․ չէ որ ձեզ, ըստ էություն, նոր ուժ եմ հաղորդում։ Օ՜, այս տոպրակը․․․ Եթե նույնիսկ ցեցերը ուտեն ձեր ստվերը, սրա միջոցով դարձյալ մեր միջև կլինի ամուր կապ։ Վերջապես դուք ինձ պահում եք իմ փողերի համար, նույնիսկ հեռվից դուք կարող եք կարգադրել ձեր ծառային։ Գիտեք որ ես իմ բերեկամներին կարող եմ պատրաստակամ խառայել, և որ հարուստներն ինձ հետ առանձնահատուկ լավ կապերի մեջ են, դուք այդ ինքներդ եսք տեսել, սակայն ձեր ստվերը, պարոն, սա մեկընդմիշջ հիշեցեք, կարող եք միայն մեկ պայմանով ետ ստանալ։
 
Իմ մտքում հառնեցին անցյալի պատկերները։ Արագ հարցրեցի նրան․
 
― Իսկ պարոն Ջոնից ունե՞ք ստորագրություն։
 
Նա ծիծաղեց․
 
― Այդպիսի լավ բերակամի հետ նման բանի հարկ չկա։
 
― Որտե՞ղ է նա, աստծու սիրուն, ես ուզում եմ իմանալ։
 
Նա վարանումով ձեռքը տարվա գրպանը և մազերից բռնած դուրս քաշեց Թոմաս Ջոնին՝ գունատված, այլանդակված կերպարանքով, մեռելի պես կապույտ շրթուքներով շշնջում էր այս խանր բառերը․
 
«Justo judicio dei judicatus sum; Justo judico dei condemnatus sum»<ref>Աստծո ճշմարիտ դատով ես դատվեցի, <br>Աստծո ճշմարիտ դատով ես դատապարտվեցի (լատ․)</ref>։
 
Ես սարսափեցի և զնգզնգուն տոպրակը արագ նետելով սնդունդը, դիմեցի նրան վերջին խոսքերով․
 
― Նզովում եմ քեզ աստծո անունով, ով զարհուրանք։ Չքվիր և այլևս չերևաս աչքիս։
 
Նա մռայլորեն բարձրացավ տեղից և անմիջապես անհետացավ ժայռերի ետևում, որոնցով եզերված էր վայրի բույսերով ծածկված տեղանքը։
 
=***=
 
Ես նստել էի այնտեղ առանց ստվերի, առանց փողի, բայց իմ կրծքից ընկել էր մի ծանր բեռ, և ուրախ էի։ Եթե կորցրած չլինեի իմ ստվերը, կամ եթե այդ կորուստը իմ մեղքով չլինի, հավատացած եմ, կարող էի նույնիսկ երջանիկ զգալ ինձ։ Բայց ես չգիտեի, ինչ անել։ Ստուգեցի գրապաններս, գտա ընդամենը մի քանի ոսկի, հաշվեցի ու ծիծաղեցի։ Ներքևում՝ հյուրանոցում, ձի ունեի, բայց ամաչում էի այնտեղ վերադառանալ, պետք է սպասեի մինչև արևը մայր մտներ, իսկ արևը կանգնած էր դեռ երկնքի կենտրոնում։ Ուստի, պառկեցի մոտակա ծառերի ստվերում ու հանգիստ քնեցի։
 
Հաճելի երազում ուրախ շուրջպարով միմյանց էին հյուսվել հմայիչ պատկերները։ Մինան, ծաղկեպսակը գլխին, ճախրում էր իմ կողքով ու ժպտում ինձ սիրալիր։ Ազնիվ Բենդելը, նույնպես ծաղիկներով զարդարված, սիրալիր ողջույնով անցավ իմ կողքով։ Եվ էլի շատերին տեսա, ու ինչպես ինձ թվաց, տեսա նաև քեզ, Շամիսո։ Հեռավոր խառնաշփոթի մեջ մի պայծառ լույս էր ճառագում, բայց ոչ ոք ստվեր չուներ, և, ամենատարօրինակն այն է, որ ամեն ինչ հրաշալի էր՝ ծաղիկներ ու երգեր, սեր և ուրախություն արմավենիների պուրակում։ Ես ոչ կարող էի այդ օրորվող, թեթևասահ սիրելի դեմքերը պահել ամուր, ոչ էլ կարող էի պարզորոշ տեսնել, թե ովքեր են դրանք, բայց գիտեի, որ այդ երազը տեսնում էի հաճույքով և վախենում էի արթնանալ։ Վերջապես արթնացա, բայց աչքերս փակ էի պահում, որպեսզի այդ փխրուն տեսլիքները երկար մնային իմ հոգում։
 
Ի վերջո բացեցի աչքերս, արևը դեռ կանգնած էր երկընքում, բայց արևելքի կողմում։ Ուրեմն, քնել էի ողջ գիշերը։ Նշանակում էր, չէի կարող վերադառնալ հյուրանոց։ Հանգիստ սրտով հրաժարվեցի այն ամենից, ինչ թողել էի այնտեղ և որոշեցի ոտքով գնալ անտառապատ լեռան ստորոտով անցնող նեղ ճանապարհով՝ հանձնված ճակատագրի կամքին։ Ետ չէի նայում և չէի մտածում դիմել Բենդելին, որը հարուստ էր այժմ, թեպետ կարող էի այդ անել։ Ես ինձ տեսա այլ նոր դերի մեջ, որը ինձ այսուհետև վիճակված էր խաղալ։ Հսգուստս չափազանց համեստ էր, ունեի մի հին սև բաճկոն, որը հագնում էի դեռևս Բեռլինում ու չիմացա, թե այս ճանապարհորդության ընթացքում ինչպես կրկին ձեռքս ընկավ։ Գլխիս ունեի ճամփորդական գլխարկ, ոտքերիս՝ մի զույգ հին կոշիկներ։ Ես վեր կացա տեղիցս, կտրեցի այդտեղից մի մահակ՝ իբրև հիշատակ, և անմիջապես ճամփա ընկա։
 
Անտառում հանդիպեցի մի ծեր գյուղացու։ Նա ինձ ողջունեց սիրալիր, և մենք սկսեցինք զրույց։ Իբրև հետաքրքրասեր ճանապարհորդ, ես տեղեկացա նախ ճանապարհի, ապա՝ այդ կողմերի և բնակիչների, լեռների հարստության և նման այլ բաների մասին։ Բայց նկատելով իմ պակասությունը, ընդհատեց իր խոսքը․
 
― Այդ ինչպե՞ս կարող է լինել, պարոնը ստվեր չունի։
 
― Դժբախտաբար, դժբախտաբար,― պատասխանեցի հառաչելով,― մի ծանր, երկար հիվանդության ժամանակ ես կորցրեցի մազերս, եղունգներս և ստվերս։ Տես, հայրիկ, իմ այս տարիքում նոր աճած մազերս բոլորովին սպիտակ են, եղունգներս՝ շատ կարճ, իսկ ստվերս դեռ չի աճել։
 
― Ա՛յ, ա՛յ,― գլուխը տարուբերեց ծերունին,― զզվելի բան է ստվեր չունենալը։ Հավանաբար որևէ նողկալի հիվանդություն է ունեցել պարոնը։
 
Բայց նա չշարունակեց իր պատմությունը և հենց հաջորդ հատվող ճանապարհով հեռացավ՝ առանց որևէ խոսք ասելու։ Դառն արցունքները կրկին գլորվեցին այտերովս, և ես կորցրեցի իմ առույգությունը։
 
Տխուր սրտով շարունակեցի ճանապարհս ու այլևս չէի ուզում հանդիպել մարդ արարածի։ Մտա անտառի խորքը և երբեմն մի փոքրիկ հատված անցնելու համար, ուր լուսավորում էր արևը, ժամերով սպասում էի, որ ոչ մի մարդկային աչք չնկատի ինձ։ Երեկոները օթևան էի փնտրում որևէ գյուղում։ Ճիշտն ասած, գնացի լեռնային մի հանքավայր, ուր մտածում էի գտնել որևէ ստորգետնյա աշխատանք, քանի որ իմ ներկա վիճակը պահանջում էր, որ ապրուստիս համար ինքս հոգ տանեի․ ես լավ գիտեի, որ միայն լարված աշխատանքով կարող էի փրկվել ճնշող մտքերից։
 
Մի քանի անձրևոտ օրեր նպաստեցին իմ ճանապարհին, բայց վնասվեցին կոշիկներիս ներբանները, որոնք նախատեսված էին կոմս Պետերի, և ոչ թե հետիոտն ծառայի համար։ Քայլում էի արդեն մերկ ոտքերով։ Պետք էր ճարել նոր կոշիկներ։ Հաջորդ օրը լրջորեն զբաղվեցի այդ գործով, եղա տոնավաճառում, կրպակներից մեկում ցուցադրված էին հին ու նոր կոշիկներ։ Ընտրեցի մի զույգ, և երկար սակարկեցի։ Բայց ստիպված էի հրաժարվել նոր կոշիկներ գնելու մտքից, որոնք կհանգեի մեծ սիրով․ ինձ սարսափեցրեց նրանց չափազանց թանկ գինը։ Պետք է բավարարվեի տակավին ամուր և լավ տեսք ունեցող հնամաշ կոշիկներով, որոնք կանխիկ վճարով ինձ հանձնեց կրպակի վաճառողը՝ գեղեցիկ, շիկագանգուր մի տղա՝ սիրալիր ժպտալով և բարի ճանապարհ մաղթելով։ Անմիջապես հագա կոշիկները և Հյուսիսային դարպասով հեռացա այդտեղից։
 
Ես խորասուզված էի մտքերիս մեջ ու չիմացա, թե ուր եմ քայլում, որովհետև մտածում էի հանքավայրի մասին, որտեղ հույս ունեի հասնել երեկոյան, բայց ճիշտը չգիտեի, թե ինչպես էի ներկայանալու։ Հազիվ երկու հարյուր քայլ էի անցել, երբ նկատեցի, որ ճանապարհից շեղվել եմ, նայեցի շուրջս, պարզվեց, որ մի հին, վայրի եղևնիների անտառում եմ, որին հավանաբար դեռ կացին չէր դիպել։ Գնացի ևս մի քանի քայլ՝ ընկա ամայի ժայռերի մեջ, որոնք ծածկված էին լոկ մամուռով ու քարկոտրուկներով, իսկ ժայռերի միջև ընկած էին ձյան ու սառցի դաշտեր։ Օդը շատ սառն էր, նայեցի շուրջս, անտառն անհետացել էր ետևում։ Եվս մի քանի քայլ կատարեցի, շուրջս տիրում էր մեռելային լռություն, ոտքերիս տակ սառույց էր․ ինչքան որ կտրում էր աչքս՝ տարածվել էր սառույցը, որի վրա ամենուրեք կախված էր ծանր մառախուղը։ Արնագույն արևը կանգնած էր հորիզոնի գծին։ Անտանելի ցուրտ էր։ Ես չէի հասկանում, ինչ է կատարվում ինձ հետ․ սոսկալի սառնամանիքը ստիպեց ինձ արագացնել քայլերս․ ես լսեցի միայն հեռավոր ջրերի աղմուկը․ ևս մեկ քայլ՝ և հայտնվեցի ինչ֊որ օվկիանոսի սառցակերտ ափին։ Փոկերի անհամար երամակները աղմուկով փախան ինձնից դեպի ջուրը։ Ափով անցնելիս նորից տեսա մերկ ժայռեր, դաշտեր, կեչու և եղևնու անտառներ, վազեցի ևս մի քանի րոպե։ Արդեն խեղդող շոգ էր, նայեցի շուրջս, կանգնել էի գեղեցիկ, մշակված բրնձի դաշտերի ու թթենիների միջև։ Նստեցի ծառերի ստվերում։Նայեցի ժամացույցիս, քառորդ ժամ էլ չկար, որ թողել էի այն տեղը, ուր տոնավաճառն էր, ինձ թվաց երազում եմ, կծեցի լեզուս, որ արթնանամ, բայց իսկապես արթուն էի։ Փակեցի աչքերս, որպեսզի ի մի բերեմ մտքերս։ Հանկարծ լսեցի, ինչ֊որ մեկը անհասկանալի ռնգային վանկեր է արտասանում։ Քչաերս բացեցի, երկու չինացի, որոնց ասիական դեմքերի կազմությունն անհնար էր չճանաչել, եթե նույնիսկ ես ուշադրություն էլ չդարձնեի նրանց հագուստներին, խոսում էին ինձ հետ իրենց լեզվով, ողջունելով իրենց տեղական սովորույթով։ Երկու քայլ ետ գնացի։ Տեսա, նրանք չկան այլևս, լանդշաֆտը ամբողջությամբ փոխվել էր, բրնձի դաշտերի տեղը ծառեր էին, անտառներ։ Նայեցի այդ ծառերին ու խոտերին, որ ծաղկել էին շուրջս․ նրանք ծանոթ էին ինձ, հարավ֊արևելյան Ասիայում աճող բույսեր էին։ Ցանկացա մոտենալ ծառերից մեկին․ մեկ քայլ՝ և դարձյալ ամեն ինչ փոխվեց։ Այժմ ես քայլում էի ինչպես մինորակոչիկ զինվոր, որը վարժանք է կատարում՝ դանդաղ, հավասար քայլերով։ Հրաշքի պես փոփոխվելով՝ դաշտերը, արտերը, հովիտները, լեռները, տափաստանները ավազոտ անապատները անցնում էին զարմացած հայացքիս առջևով։ Կասկած չկար, որ ոտքերիս յոթ մղոնանի կոշիկներ էին։
 
=***=
 
Ծնկի իջած, աղոթում էի անշշուկ, հոսում էին իմ գոհունակության արցունքները, քանի որ հանկարծակի աչքերիս առջև հստակորեն կանգնեց իմ ապագան։ Վաղեմի հանցանքիս համար հեռացել էի մարդկային հասարկությունից, բայց փոխարենը ես բնությանն էի, որը վաղուց պաշտում էի․ այսուհետ հողն ինձ համար շքեղ այգի էր, նրա ուսուցումը շտկելու և ուժ էր հաղորդելու կյանքիս, որի նպատակն է գիտությունը։
 
Դա ես չեմ ընդունել իբրև որոշում։ Պարզապես այդ պահից ես խոնարհաբար, համառորեն, անհատնելի եռանդով ջանում էի, ձգտում՝ հաղորդել ուրիշներին այն ամենը, ինչը տեսա իմ ներքին աչքերով՝ հստակ ու կատարյալ նախատիպի մեջ, և գոհ էի այն ժամանակ, երբ իմ հաղորդածը համընկնում էր նախատիպի հետ։
 
Ես վեր ցատկեցի տեղիցս և անվախ հայացքով չափեցի այն դաշտը, որի բարիքն այսուհետև ուզում էի հնձել։ Ես կանգնել էի Տիբեթի բարձունքների վրա, և արեգակը, որը մի քանի ժամ առաջ էր ծագել, այստեղ արդեն թեքվում էր դեպի մայրամուտ։ Ես անցա Ասիան՝ արևելքից արևմուտք, արևի վազքին համընթաց, և հասա Աֆրիկա։ Դիտեցի այդ երկիրը հետաքրքրությամբ, մի քանի անգամ չափելով այն բոլոր ուղղություններով։ Երբ եղա Եգիպտոսում, ապշած նայեցի հին բուրգերն ու տաճարները, տեսա անապատում հարյուր դարպասանի Թեբեից ոչ հեռու քարայրները, ուր ապրել են քրիստոնյա ճգնավորները։ Եվ հանկարծ պարզ ու հստակ հասկացա, որ դա է իմ տունը։ Ես ինձ բնակավայր ընտրեցի ամենածածուկ, միաժամանակ ընդարձակ, շնագայլերից ապահով մի քարանձավ ու շարունակեցի ճանապարհս։
 
Հերկուլեսյան սյուների մոտով անցա Եվրոպա, նրա հարավային ու հյուսիսային նահանգներն աչքի անցկացնելուց հետո, Հյուրսիսային բևեռային սառցադաշտերի վրայով հասա Գրենլանդիա և Ամերիկա, շրջագայեցի այս աշխարհամասի երկու մասերում, և ձմեռը, որ ադրեն իշխում էր հարավում, ստիպեց ինձ Հորն հրվանդանից վերադառնալ հյուսիս։
 
Սպասեցի, մինչև արևելյան Ասիայում օրը բացվի և քիչ հանգստանալուց հետո շարունակեցի շրջագայությունս։ Անցա երկու Ամերիկաները՝ լռենաշղթայով, որի վրա են գտնվում մեր մոլորակի ծանոթ ամենաբարձր կետերը։ Անցա դանդաղ և զգույշ՝ գագաթից֊գագաթ, բոցավառ հրաբխի, ձյունամած լեռնագագաթների վրայով, երբեմն շնչահեղձ լինելով, շուտով հասա սբ․ Եղիայի լեռները, այնտեղից Բերինգի նեղուցով ցատկեցի Ասիա։ Անցա Ասիայի անչափ կտրված արևելյան ծովեզրերով՝ առանձին ուշադրությամբ զննելով, թե այնտեղ ընկած կղզիներից որոնք կարող էին ինձ մատչելի լինել։
 
Մալակա թերակղզուց կոշիկներս ինձ տարան Սումատրա, Ճավա, Բալի և Լոմբոկ։ Ես, բազում անգամներ վտանգելով անձս, ջանում էի փոքրիկ կղզիների ու ժայռերի վրայով, որոնցով հարուստ էր ծովը, մի ճանապարհ հարթել ինձ համար դեպի հյուսիս արևմուտք, դեպի Բոնռեո և այդ Արշիպելգաի մյուս կղզիները։ Բայց՝ անօգուտ։ Պետք է հրաժարվեի այդ մտքից։ Վերջապես նստեցի Լոմբոկի անվերջեին ծայրամասի եզրին և դեմքս դարձնելով հարավ ու արևելք՝ սկսեցի արտասվել, քանզի ինձ զգում էի բանտում ամուր փկաված, որտեղ շուտով գտնելու էի իմ վերջը։ Հրաշալի նոր Հոլանդիան, որն անհրաժեշտ էր ճանաչելու համար հողը ու նրա արևահյուս ծածկույթը՝ բուսական ու կենդանական աշխարհը, և Հնդկական օվկիանոսը իր Կարելյան կղզիներով, ինձ համար անմատչելի էին, և նշանակում է ամենասկզբից դեռ այն բոլորն, ինչ ես հավաքում եմ ու ստեղծում, դատապարտված է մնալու որպես գիտության լոկ կցկտուր բեկորներ։
 
Օ, Ադելբերտ, ինչ ունայն են մարդու ճիգերը։
 
Հաճախ, հարավային կիսագնդում սկսված ձմռան դաժան օրերին ես փորձում էի Հորն հրվանդանից բևեռային սառույցյների միջով դեպի արևմուտք անցնել այն երկուհարյուր քայլը, որը բաժանել էր ինձ Վանդեմինի երկրից ու Նոր Հոլսանդիայից, և թեկուզ այդ դաժան երկրում կնքվեր իմ մահկանացուն, ես անմիտ համարձակությամբ հուսահատ քայլեր էի անում լողացող սառույցների վրա՝ չվախենալով սառնամանիքնից ու ծովից։ Ավաղ, ոչ մի կերպ չէի կարող ընկնել Նոր Հոլանդիա․ ամեն անգամ կրկին վերադառնում էի Լոմբոկ, նստում հրվանդանի ծայրի վերջին կետում ու արտասվում նորից՝ դեմքս դարձնելով հարավ ու արևելք, իբրև մեկընդմիշտ փակված բանտի մեջ։
 
Վերջապես թողեցի այդ վայրն ու տխուր սրտով կրկին դարձա դեպի Ասիա, շրջեցի այդ աշխարհամասով մեկ, արշալույսին հետևելով գնացի արևմուտք և գիշերը հասա Թեբե՝ իմ այն տունը, ուր երեկ կեսօրին հանգստացել էի։
 
Մի փոքր շունչ առա և հենց այն ժամանակ, երբ օրը նոր սկսվում էր բացվել Եվրոպայի վրա, իմ առաջին հոգսը եղավ ձեռք բերել այն ամենը, ինչ անհրաժեշտ էր ինձ։ Իմ փորձով գիտեի, թե որքան անհարմար է, երբ այսպիսի կոշիկներ ունես հագիդ, սեփական քայլերդ չես կարողանում դանդաղեցնել՝ մոտակա իրերը մանրամասնորեն դիտելու համար։
 
Մի զույգ մուճակ հագնելով կոշիկներիս վրայից, այդ հարցը կարգավորվեց։ Հետագայում, դրանցից միշտ երկու զույգ պահում էի մոտս, որովհետև հաճախ ոտքերիցս հանում էի գցում և ժամանակ չէի ունենում վերցնելու, երբ առյուծները, մարդիկ և բորենիները վախեցնում էին ինձ՝ բույսեր հավաքելիս։ Իմ հիանալի ժամացույցը ճամփորդությանս կարճ ընթացքում ծառայում էր ինձ որպես գերազանց ժամանակաչափ։ Դրանցից բացի, ինձ հարկավոր էին նաև մի անկյունաչափ գործիք, մի քանի ֆիզիկական սարքեր և գրքեր։
 
Այդ ամենը ձեռք բերելու համար սրտի ահով մի ուղևորություն կատարեցի դեպի Լոնդոն և Փարիզ։ Իմ բախտից ամպոտ եղանակ էր։ Երբ իմ կախարդական ոսկու մնացորդները սպառվեցին, սկսեցի վճարումներ կատարել Աֆրիկյան փղոսկրով, ընդ որում ընտրում էի ամենափոքր ժանիքները, ուժերիս ներածին չափով։ Շուտով ես ամեն ինչով զինված էի ու պատրաստված, և սկսեցի նոր կյանք՝ որպես ազատ, ուրիշ ոչ մեկի հետ կապ չունեցող գիտնական։
 
Սկսեցի թափառել աշխարհով մեկ․ մերթ չափելով նրա բարձունքները, ջրերի ու օդի ջերմաստիճանը, մերթ զննելով կենդանիներին, մերթ հետազոտելով բուսականությունը․ հասարակածից սլանում էի դեպի Բևեռ, մի աշխարհից դեպի մյուսը՝ համեմատելով միմյանց հետ իմ փորձերի արդյունքները։ Իմ սովորական կերակրուրն էին աֆրիկյան ջայլամի կամ հյուսիսային ծովաթռչնի ձվերը և պտուղներից՝ հիմնականում արևադարձային արմավն ու բանանը։ Պակասող երջանկությանս փոխարինում էր նիկոտինը, իսկ մարդկային մասնակցությանն ու կապերին՝ հավատարիմ պուդել շան սերը, որը հսկում էր Թեբեի իմ քարանձավը՝ մինչև ես նոր գանձերով ծանրաբեռնված վերադառնում էի նրա մոտ, նա ուրախ ցատկոտում էր և մարդկայնորեն զգալ տալիս ինձ, որ ես աշխարհում միայնակ չեմ։ Սակայն ինձ վիճակված էր մարդկանց մեջ դեռ էլի արկած ունենալ։
 
***
 
Երբ մի անգամ Արկտիկայի ծովափում, կոշիկներս արգելակած՝ քարաքոսներ ու ջրիմուռներ էի հավաքում, հանկարծ դեմս ելավ մի սպիտակ արջ։ Մուճակներս նետելով մի կողմ, ցանկացա ալիքների միջից դուրս ցցված լերկ ժայռերով անցնել դիմացը գտնվող կղզիներից մեկը։ Հասցրեցի մի ոտքս ամուր դնել ժայռի վրա, իսկ մյուս ոտքով ընկա ծովի մեջ, չնկատելով, որ մուճակը դեն էի նետել միայն մեկ ոտքիցս։
 
Անասելի սառնություն համակեց ինձ․ մեծ տանջանքով փրկեցի կյանքս այդ վտանգից և հենց որ ցամաք դուրս եկա, սլացա դեպի Լիբիական անապատ, որպեսզի արևի տակ չորանամ։ Բայց այնտեղ հասնելուն պես, արեգակն սկսեց այնպես այրել, որ թուլացած, հիվանդ, կրկին շարժվեցի դեպի հյուսիս։ Աշխատում էի իմ մոլեգին ընթացքի մեջ թեթևություն գտնել, և այդպես անվստահ, անհույս բայց արագ այլերով վազում էի արևմուտքից արևելք և արևելքից՝ արևմուտք։
 
Մերթ շուրջս կեսօր էր, մերթ՝ գիշեր, մերթ՝ ամառ էր և մերթ՝ ձմռան սառնամանիք։
 
Չգիտեմ, թե որքան այդպես թափառեցի երկրագնդով։ Մարմինս վառվում էր այրող ջերմությունից․ մեծ սարսափով զգացի, որ կորցնում եմ գիտակցությունս։ Բայց ահա վրա հասավ մի նոր դժբախտություն։ Վազելիս անզգուշաբար տրորեցի ինչ֊որ մեկի ոտքը։ Հավանաբար ցավ էի պատճառել նրան, ուժեղ հարված ստանալով տապալվեցի գետնին։
 
Երբ ուշքի եկա, պառկած էի մի հիանալի մահճակալի վրա, որն ուրիշ այլ մահճակալների հետ դրված էր ընդարձակ ու գեղեցիկ սրահում։ մեկը նստած էր իմ գլխավերևում․ ինչ֊որ մարդիկ էին շրջում սրահում, անցնում մի մահճակալից մյուսը։ Այնուհետև մոտեցան ինձ՝ իմ մասին զրուցեցին։ Նրանք կոչեցին ինձ «համար տասներկու»։ Ոտքերիս մոտ, պատի վրա (դա պատրանք չէր) ես պարզորոշ կարդացի իմ անունը․ սև մարմարյա տախտակին խոշոր տառերով միանգամայն ճիշտ գրված իմ անունը՝ ՊԵՏԵՐ ՇԼԵՄԻԼ։ Տախտակի վրա, ազգանվան տակ գրված էր սև երկու նախադասություն, բայց այնքան թույլ էի, որ չէի կարող ընթերցել և աչքերս փակեցի։
 
Լսեցի, թե ինչպես մեկը կարդում է հստակ ու բարձրաձայն և խոսքը Պետեր Շլեմիլի մասին էր․ սակայն ի վիճակի չէի իմաստուն ըմբռնելու։ Տեսա մի սիրալիր տղամարդու և մի սևազգեստ գեղեցկուհի կնոջ՝ անկողնուս մոտ։ Նրանց դեմքն ինձ ծանոթ էր, բայց չէի կարող հիշել, թե ովքեր էին։
 
Որոշ ժամանակ անց կազդուրվեցի։ Ես կոչվում էի «համար տասներկու»։ Ավ «համար տասներկուսը» երկար մորուքի պատճառով ճանաչվել էր իբրև հերա և, ինչպես և ուրիշների, նրա խնամքի համար նույնպես քիչ հոգ չէր տարվել։ Թվում էր, ոչ մեկը չէր նկատել, որ նա ստվեր չունի։ Կոշիկներս, ինչպես ինձ հավատացրին, այն ամենի հետ, ինչ֊որ եղել է ինձ մոտ, երբ ես բերվել եմ այստեղ, գտնվում են հուսալի տեղ, և կվերադարձվեն ինձ իմ լրիվ կազդուրվելուց հետո։ Այն տեղը, ուր ես հիվանդ պառկած էի, կոչվում էր «Շլեմիլիում»․ այն, ինչ ամեն օր կարդացվում էր Պետեր Շլեմիլի մասին, հորդոր ու հիշեցում էր, աղոթելու նրա համար, իբրև այս հաստատության հիմնադրի բարեգործի։ Սիրալիր տղամարդը, որին տեսել էի մահճիս մոտ՝ Բենդելն էր, իսկ գեղեցիկ կինը՝ Մինան էր։
 
Ես միանգամայն կազդուրվեցի Շլեմիլիումում, ոչ ոքի կողմից չճանաչված և դեռ իամցա, որ գտնվում եմ Բենդելի հայրենի քաղաքում, իմ անվան հիվանդանոցում, որը նա ստեղծել է անիծյալ փողերիս մնացորդով։ Հիվանդներն օգնում էին ինձ։ Բենդելն ինքն էր հիվանդանոցի կառավարիչը։ Մինան այրիացել էր։ Մի անհաջող քրեական գործի պատճառով պարոն Ռասկալը հատուցել էր կյանքով, իսկ Մինան ծախսել էր գրեթե իր ողջ ունեցվածքը։ Ծնողներն արդեն մահացել էին։ Նա ապրում էր այստեղ, որպես մի աստվածավախ այրի և զբաղվում էր բարեխնամ գործերով։
 
Մի անգամ նա զրուցում էր պարոն Բենդելի հետ «համար տասներկուսի» մահճակալի մոտ․
 
― Հարգելի տիկին, ինչո՞ւ եք դուք այդքան երկար մնում այստեղի վատ օդում։ Մի՞թե ձեր ճակատագիրը այնքան դաժան է եղել, որ դուք ցանկանում եք մեռնել։
 
― Ոչ, պարոն Բենդել, այն պահից, երբ ես տեսա իմ երկար երազը, ու արթնացա, ինձ լավ եմ զգում, չեմ ցանկանում մեռնել և ոչ էլ վախենում եմ մահվանից։ Այդ պահից ես պայծառորեն եմ նայում անցյալին ու ապագային։ Չէ որ դուք հանգիստ ամբողջ հոգով ծառայում եք ձեր տիրոջն ու ընկերոջը։
 
― Այո, փառք աստծո, հարգելի տիկին։ Այս ամենը որքան զարմանալի ստացվեց․ մենք առանց մտորելու խմեցինք բերկրանքով ու դառը դավերով լի գավաթից։ Այժմ դատարկ է գավաթը։ Հիմա կարելի է մտածել, որ այդ ամենը սոսկ փորձ էր և զինված խելացի իմացությամբ՝ պետք է սպասել իսկական սկզբի։ Այժմ բոլորովին ուրիշ պետք է լինի այդ իսկական սկիզբը, և չպետք է կրկնվեն խեղկատակությունները, և ընդհանրապես պետք է գոհանալ այն ամենով, ինչ եղել է, ապրվել։ Ես նաև հավատացած եմ, որ մեր վաղեմի ընկերը հիմա ավելի լավ է ապրում, քան երբևէ։
 
― Ինձ նույնպես այդպես է թվում,― պատասխանեց գեղեցկուհի այրին և երկուսով հեռացան իմ մոտից։
 
Այս խոսակցությունը ինձ վրա թողեց խոր տպավորություն, բայց ես տատանվում էի հոգուս խորքում՝ ինձ ճանաչել տա՞մ նրանց, թե՞ այդպես անծանոթ թողնեմ֊հեռանամ։ Վերջապես որոշեցի ելքը։ Խնդրեցի, որ ինձ թուղթ ու մատիտ տան, ու գրեցի․
 
«Ձեր վաղեմի ընկերը նույնպես այժմ ավելի լավ է ապրում, քան երբևէ, նա քավում է իր մեղքերը և դա հոգին խաղաղելու քավություն է»։
 
Այնուհետև խնդրեցի թույլ տալ ինձ հագնվել, քանի որ բավականին կազդուրված էի զգում։ Անկողնուս մոտ գտնվող փոքրիկ պահարանում գտա ինձ պատկանող բոլոր իրերը։ Հագնվեցի, սև բաճկոնիս վրայից ուսով անցկացրի բույսերի զամբյուղը, որի մեջ ուրախությամբ կրկին գտա հյուսիսային քարաքոսները, հագա կոշիկներս, դրեցի գրությունը անկողնուս վրա, և դեռ դուռը չբացած՝ ես արդեն հեռու էի՝ Թեբեի ճանապարհին։
 
Երբ անցնում էի Սիրիական անապատի երկայնքով, այն ճանապարհով, որով վերջին անգամ հեռացել էի տնից, տեսա իմ խեղճ Ֆիգարոյին՝ ընդառաջ գալիս։ Այդ հավատարիմ պուդելը կարոտելով իր տիրոջը, որին երկար սպասել էր տանը, գուցե գնում էր նրան փնտրելու։ Ես կանգ առա, կանչեցի նրան ինձ մոտ։ Շունը հաչոցով ցատկեց դեպի ինձ՝ հազար սրտառուչ շարժումներով արտահայտելով իր անմեղ ուրախությունը։ Առա նրան թևիս տակ, որովհետև չէր կարող քայլել ինձ հավասար, տարա տուն։
 
Այնտեղ ամեն ինչ տեսա այնպես, ինչպես թողել էի և աստիճանաբար, հենց որ ուժերս տեղը եկան, կրկին անդրադարձա իմ նախկին զբաղմունքին, իմ նախկին ապրելակերպին։ Միայն ամբողջ տարին ինձ նեղում էր բևեռային անտանելի սառնամանիքը։
 
Եվ այսպես, սիրելի Շամիսո, ես ապրում եմ նաև այսօր։ Կոշիկներս չեն մաշվել, թեպետ սկզբում վախենում էի նրանց ամրության համար և սկսեցի ուսումնասիրել հռչակավոր Թիկիուսի «De nebus Pollicilli»<ref>Գերմանացի ռոմանտիկ Լյուդվիգ Թիկի «Ճիպոտիկ մականունով փոքրիկ Թոմասի կյանքը և գործունեությունը» վիպակը։</ref> չափազանց գիտական աշխատությունը։ Կոշիկներս չեն կորցնում իրենց ուժը, նվազում է իմ ուժը, բայց մխիթարվում եմ նրանով, որ ուժս ծախսել եմ որոշակի նպատակի համար, և ոչ թե իզուր։ Որքան կոշիկներս թափ ունեին, ես մարդկանց հիմնովին ուսուցանեցի երկիրը, նրա ձևը, բարձունքները, ջերմաստիճանը, մթնոլորտային փոփոխությունները, մագնիսական ուժերի երևույթը, երկրային կյանքը, հատկապես՝ բուսական աշխարհի կյանքը։ Ես փաստերը հնարավոր ճշգրտությամբ պարզ համակարգով շարադրեցի իմ շատ աշխատություններում, իսկ եզրակացություններն ու տեսակետները թռուցիկ կերպով արտահայտեցի իմ մի քանի հորդվածներում։ Հիմնովին ուսումնասիրեցի կենտրոնական Աֆրիկայի, Արկտիկայի, Միջին Ասիայի և արևելյան առափնյա երկրամասի աշխարհագրությունը։ Իմ «Nistoria stipium plantarium utriusgue orbis»<ref>Հին ու նոր աշխարհների բույսերի տեսակները (լատ․):</ref> ֊ը համարվում է որպես նշանակալի մասը «Flora universalis terrae»<ref>Ողջ երկրագնդի բուսականությունը (լատ․)։</ref> ֊ի և որպես իմ օղակը իմ «Sistema nature»<ref>Բնության համակարգը (լատ․) ― Լիննեի աշխատության վերանգիրը։</ref> ֊ի։
 
Ես կարծում եմ, որ ոչ միայն ավելացրեցի ճանաչելի տեսակների թիվը՝ ավելի քան մեկ երկրորդով, այլև, բացի այդ, ինչ որ բան արեցի բույսերի բնական սիստեմի ու աշխարհագրության համար։ Այժմ ջանասիրաբար աշխատում եմ կենդանական աշխարհի ուղղությամբ։ Ես կհոգամ, որ իմ մահից առաջ ձեռագրերս ուղարկվեն Բեռլինի համալսարան։
 
Իսկ քեզ, սիրելի Շամիսսո, թողնում եմ ի պահ իմ զարմանալի պատմությունը, որը հավանաբար, երբ ես չեմ լինի, մարդկանց համար կծառայի որպես դաս։
 
Դու, ընկեր իմ, եթե ուզում ես մարդկանց մեջ ապրել, ուրեմն իմացիր, ամենից առաջ հարգել ստվերը, ապա՝ փողը։ Իսկ եթե ցանկանում ես ապրել միմիայն քո և քո լավագույն ինքնության համար, ուրեմն քեզ պետք չէ ոչ մի խորհուրդ։
 
Explicit<ref>Explicit ― Այստեղ ավարտվում է գիրքը։</ref>
 
 
 
Ծանոթագրություններ
 
ՇԼԵՄԻԼ ― Հրեական անուն, որն իբրև անուն տրվում է անհաջողակ մարդկանց։
 
ՀԻՆ ԲԱՐԵԿԱՄԻՍ՝ ՊԵՏԵՐ ՇԼԵՄԻԼԻՆ ― Շամիսսոն բանաստեղծությունը գրել է 1834 թ․, որպես իր երկի երրորդ հրատարակության նախաբան (1835 թ․)։ Այս նամակագրությունը հնարովի է։ Նման ձևը սիրված միջոց է ռոմանտիկական ստեղծագործություններում։
 
«ԿԱՆԱՉ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ» ― Շամիսոն նկատի ունի 1803-1805 թթ․ իր և իր ընկերների ուժերով հրատարակված «Մուսաների ալմանախը», որը կանաչ է անվանվում կազմի գույնի պատճառով։
 
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԴԱՐՊԱՍ, ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՓՈՂՈՑ ― Գտնվում են Համբուրգում։
 
ԴՈԼԼՈՆԴ ― Հեռադիտակ (կոչվում է 18-րդ դարի անգլիացի գիտնական Ջոն Դոլլոնդի անունով)։
 
ՀՐԱՇՔ֊ԽՈՏ, ՄԱՐԴԱԽՈՏԻ ԱՐՄԱՏ ― Գերմանական հեքիաթներում տարածված միֆական բույսեր։
 
ՖՈՐՏՈՒՆԱՏԻ ― Գերմանական բանահյուսության հերոսներից։
 
ԼԱՅՆ ՓՈՂՈՑ ― Փողոց Համբուրգում։
 
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՖՈՆ ՀԱՄԲՈԼԴՏ ― (1769-1859) գերմանացի ճանապարհորդ և բնագետ։
 
ԿԱՐԼ ԼԻՆՆԵ (1707-1778) ― Շվեդացի բնագետ, բժիշկ։
 
«ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՄԱՏԱՆԻ» ― Դե Լա Մոտ Ֆուկեի հայտնի ասպետական վեպը։
 
ԲԵՆԴԵԼ ― Շամիսսոյի սպասավորի անունը, որը գրողին ծառայել է նրա զինվորական եղած ժամանակ։
 
ՖԱՖՆԵՐ ― վիշապ, որը Զիգֆրիդի մասին ասքում հսկում է նիբելունգների գանձը։
 
ԱՐԵԹՈՒԶԱ ― Հունական դիցաբանության մեջ հավերժահարս, որը լողանալիս անակնկալի է գալիս գետերի աստծո կողմից և որպեսզի փրկվի՝ Արտեմիս աստվածուհին բացում է գետինը ու դարձնում նրան աղբյուր։
 
ԹԵԲԵ ― Հին Եգիպտոսի նշանավոր քաղաքներից մեկը։
 
ՀԵՐԿՈՒԼԵՍՅԱՆ ՍՅՈՒՆԵՐ ― Ջիբրալթարի ափերի ժայռերը, որոնք ըստ ավանդության կապվում են Հերկուլսեի սխրանքների հետ։
 
ԵՂԻԱՅԻ ԼԵՌ ― Ալյասկայի ամենաբարձր լեռներից մեկը։
 
ԲԱԼԻ, ԼՈՄԲՈԿ ― Փոքր Զոնդի արշիպելագի կղզիներից։
 
ՆՈՐ ՀՈԼԱՆԴԻԱ ― Ավստրալիայի հին անվանումը։