«Գործարք Սատանայի հետ»–ի խմբագրումների տարբերություն
(→Սատանայի բարի խոսքը) |
|||
Տող 32. | Տող 32. | ||
:::::::::::::::::::::::::Սատանա»։ | :::::::::::::::::::::::::Սատանա»։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գործարք Սատանայի հետ== | ||
+ | |||
+ | |||
+ | Հենց այստեղ էլ իմ մեջ ծնվեց հոգիս սատանային ծախելու որոշումը։ Պողպատե արժեթղթերի գինն ընկավ, նույնը կատարվեց մյուս արժեթղթերի հետ, սնանկանում էին ամենահուսալի ձեռնարկությունները։ Իսկ քանի որ ես ինքս դեռ ինձանից որոշ արժեք էի ներկայացնում, պետք էր շտապ կարգով այն շրջանառության մեջ դնեի և կարողություն ձեռք բերեի։ Երկար֊բարակ չմտածելով, նամակ ուղարկեցի տեղի միջնորդ պարոն Ն․֊ին, հանգամանորեն նկարագրելով առաջարկվող ապրանքը և թե ինչ վիճակում է այն գտնվում։ Սատանայի հետ հանդիպումն անհապաղ կազմակերպվեց, պայմանով, որ միջնորդը 2,5% միջնորդավճար կստանա, բայց եթե միայն գործարքը կայանա։ | ||
+ | |||
+ | Մտքերի մեջ ընկած, նստել էի մթության մեջ ու սպասում էի Սատանայի հայտնվելուն։ Մեռյալ լռություն էր։ Բայց ահա հեռվից լսվեցին կեսգիշերն ազդարարող զանգի թույլ, խուլ հարվածները՝ բո՜մ, բո՜մ, և ես ոտքի ելա դիմավորելու հյուրերին, ներքուստ նախապատրաստվելով խլացուցիչ դղրդյունի և ծծմբի գարշահոտի, որոնք, ըստ իս, պետք է ուղեկցեին նրա գալուստը։ Բայց ո՛չ դղրդյուն եղավ, ո՛չ գարշահոտ։ Փակ դռան միջով անաղմուկ ներս մտավ մի ժամանակակից Սատանա, ճիշտ ու ճիշտ այնպիսին, ինչպիսին սովոր ենք նրան տեսնել բեմի վրա՝ բարձրահասակ, բարեկազմ, թեթևաշարժ, մարմինը կիպ գրկած հագուստով, սուսերը կողքից կախած, ուսերին լայն, կարճ թիկնոց գցած, կախ ընկած փետուրով լայնեզր գլխարկը կտրիճավարի թեք դրած, խելացի դեմքին՝ նուրբ մեֆիստոֆելյան քմծիծաղ։ | ||
+ | |||
+ | Բայց նա ալ կրակով չէր բոցավառվում, հրակարմիր չէր, ամնեևի՜ն։ Նա ասես լուսաշեկ ջահ էր, կամ սյուն, կամ թափանցիկ կանաչավուն նրբերանգով ճերմակավուն֊հրաշեկ հուշարձան, նա արծաթավուն փայլ էր ճառագում, ինչպես արևադարձային ծովի վետվետող ալիքները, երբ բարձրիկ լուսինը անամպ երկնքից իր լույսն է սփռում։ | ||
+ | |||
+ | Սատանան հարգալից ողջունեց ինձ իր սովորական, լավ հայտնի ձևով՝ գլուխը խոնարհելով․ ձախ ձեռքը դնելով սուսերի երախակալին, նա աջով հանեց գլխարկը և դրանով սահուն կիսաշրջան գծեց իր առջև։ Նստեցինք։ Ա՜խ, ինչքան գեղեցիկ էր նա իր այդ հրաշալի ճառագման մեջ, ինչքան էր նրան սազում այդ նոր նրբերանգը։ Նա, հավանաբար, հիացմունք կարդաց դեմքիս, որը պայծառացած էր իրենից բխող լույսից, բայց հոնքն իսկ չշարժեց, երևի վաղուց ընտելացել էր այն տպավորությանը, որ թողնում էր իր հետ նման գործարքների մեջ մտնող քրիստոնյաների վրա։ | ||
+ | |||
+ | ․․․ Մի գավաթ ջերմօղու շուրջն անցկացրած կես ժամը և եղանակի մասին խոսակցությունները, որոնք մեջընդմիջվում էին գնի շուրջը առաջարկներով և հյուրիս պատասխաններով, այն է՝ «ո՛չ, այդպիսի գին, թերևս, չեմ կարող տալ», նվազեցրին վեհերոտությունս, ես տիրապետեցի ինձ և նույնիսկ համարձակվեցի մի քիչ բավարարել ինձ տանջող հետաքրքրասիրությունը։ Իբր, ի միջի այլոց, զարմանք հայտնեցի, որ նա ամենևին չի համապատասխանում իր մասին մեր պատկերացմանը, և հարցրի, թե ինչից է պատրաստված, Սատանան չվիրավորվեց և պարզ ու անկեղծ պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Ռադիումից։ | ||
+ | |||
+ | ― Ահա՜ թե ինչ։ Հիմա հասկանալի է, ― բացականչեցի ես։ Իսկապես, աչքի համար ավելի հաճելի լույս դեռ չէի տեսել։ Ոչ մի համեմատություն մեռյալ, սառն էլեկտրականության հետ։ ― Բայց դա նշանակում է, որ դուք, ձերդ մեծություն, կշռում եք մոտավորապես․․․ մոտավորապես․․․ | ||
+ | |||
+ | ― Իմ հասակը վեց ոտնաչափ և մեկ մատնաչափ է, այնպես որ, եթե միս ու արյունից լինեի, կկշռեի երկու հարյուր տասնհինգ ֆունտ։ Բայց ռադիումը մյուս մետաղների նման ծանր է, հետևաբար քաշս ինը հարյուր ֆունտից քիչ ավելի է։ | ||
+ | |||
+ | Ես ընչաքաղց հայացքս սևեռեցի նրան՝ ինչպիսի՜ հարստություն։ Ռադիումի ինչպիսի՜ վիթխարի պաշարներ։ Ինը հարյուր ֆունտ, մեկ ֆունտը, ասենք, երեք միլիոն, դա կլինի․․․ կլինի․․․ Եվ այդ պահին իմ բորբոքված ուղեղում մի նենգ մտահղացում ծնվեց։ | ||
+ | |||
+ | Բայց Սատանան ուրած քրքջաց․ | ||
+ | |||
+ | ― Կարդացի ձեր միտքը։ Առևանգել Սատանային, բաժնետիրական ընկերություն ստեղծել, տասը միլիարդ դոլարի՝ հիմնական կապիտալի արժեքը երեք անգամ գերազանցող գումարի բաժնետոմսեր թողարկել, դրանցով ողողել բովանդակ աշխարհը։ Ինչքա՜ն նոր բան է։ Ինչքա՜ն ինքնատիպ է։ | ||
+ | |||
+ | Այտերս այնպես շառագունեցին, որ մեր շուրջը եղած արծաթավուն փայլը վերածվեց մորեգույն ամպիկի, որով մայրամուտի ժամանակ պարուրված են լինում Ֆլորենցիայի գմբեթներն ու աշտարակները և որին նայելը սիրտը լցնում է արբեցնող ուրախությամբ։ Սատանան խղճաց ինձ և սկսեց խոսել լուրջ ու սրտառուչ, բալասան դնելով հոգուս, այնպես որ քիչ֊քիչ հանգստացա և շնորհակալություն հայտնեցի ցուցաբերած մեծահոգության համար։ Ի պատասխան նա ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ձեր բարի խոսքերը զուր չանցան։ Ձեր սիրալիրությանը պատասխանում եմ սիրալիրությամբ։ Գիտե՞ք արդյոք, որ խեղճ, չարաբաստիկ մարդկային ցեղի հետ իմ բազմադարյան գործարար հարաբերությունների ընթացքում առաջին անգամ եմ հանդիպում մի մարդու, որի խելքը կտրեց հասկանալու, թե ինչ թանկագին նյութից եմ ես ստեղծված։ | ||
+ | |||
+ | Համեստորեն հայացքս իջեցրի, բայց ներքուստ անասելի գոհ էի։ | ||
+ | |||
+ | ― Այո՛, դուք առաջին մարդն եք, որ դա հասկացաք, ― շարունակեց Սատանան։ ― Ամբողջ միջին դարերի ընթացքում ես առասպելական գների է վճարում քրիստոնյա հոգիների համար․ մի գիշերվա ընթացքում կամուրջներ, տաճարներ էի կառուցում, և համարյա ամեն անգամ, երբ գործ էի ունենում հոգևոր անձի հետ, ձեռնունայն էի մնում․ դա ընդունում է պատմությունը։ Բայց ժամանակ առ ժամանակ կորցրածս ետ էի բերում ազնիվ աշխարհականներից․ դա ես ինքս եմ ընդունում։ Սակայն ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե ինչով կարելի է իսկապես հարստանալ։ Դուք առաջինն եք։ | ||
+ | |||
+ | Ես նորից լցրեցի նրա գավաթը ու ևս մի սիգար առաջարկեցի։ Այս անգամ Սատանան գիտեր, թե ինչի հետ գործ ունի։ Նա երկար զննում էր սիգարը, ապա հարցրեց․ | ||
+ | |||
+ | ― Ինչքա՞ն եք սրանց համար վճարում։ | ||
+ | |||
+ | ― Մեկ հատին՝ երկու ցենտ։ Բայց եթե արկղով ես գնում, ավելի էժան է նստում։ | ||
+ | |||
+ | Նա շարունակում էր ուսումնասիրել սիգարը, շշուկով դիտողություններ անելով, հավանաբար ինչ֊որ բան մտածելով։ | ||
+ | |||
+ | ― Մուգ է, անհարթ, խշրտացող, անկանոն ձևի, ծառի կեղևի պես կնճիռներով ակոսված, տեղ֊տեղ չոր տերևը ոլորվում է, մի խոսքով, հիշեցնում է այն մաշիկների խանձված կաշին, որ կիրակի առավոտ դրված են լինում գեհենի ամեն մի համարի դռան առջև։ | ||
+ | |||
+ | Սատանան հոգոց հանեց, հիշելով հայրական տունը, մի պահ լռեց, ապա քաղաքավարի հարցրեց․ | ||
+ | |||
+ | ― Բարի եղեք, ավելի մանրամասն պատմեք այս հնարակերտ արկի մասին։ | ||
+ | |||
+ | ― Սա իտալացի մի նշանավոր պետական գործչի՝ Կամիլո Կավուրի գյուտն է։ Մի անգամ գործերի մեջ խրված, նա սիգար վառեց, ապա այն մի կողմ դրեց ու մոռացավ։ Սիգարն ընկավ թանաքի մեջ ու թրջվեց։ Նկատելով դա, Կավուրն այն տարավ վառարանի վրա չորացնելու։ Իսկ երբ նորից ծխեց, անմիջապես զգաց, որ սիգարը յուրահատուկ համ է ստացել։ Այնժամ նա․․․ | ||
+ | |||
+ | ― Իսկ նա ասե՞լ է, թե սիգարն ինչ համ ուներ դրանից առաջ։ | ||
+ | |||
+ | ― Կարծեմ ոչ։ Բայց միևնույնն է, նա կանչեց երկրի գլխավոր քիմիկոսին և կարգադրեց պարզել, թե որտեղից է ի հայտ եկել այդ նոր համը։ Քիմիկոսն անհրաժեշտ հետազոտումը կատարեց և հանգեց եզրակացության, որ սիգարին յուրահատուկ համ են հաղորդել երկաթարջասպն ու քացախը, իսկ դրանք, ինչպես հայտնի է, ցանկացած թանաքի բաղադրամասերն են։ Կավուրը, հոգալով երկրի ֆինանսների մասին, հրամայեց սիգարի նոր տեսակ ստեղծել։ Եվ այդ ժամանակից սկսած, նախքան վաճառքի հանվելը, այդ տեսակը վերամշակվում է թանաքի ֆաբրիկայում, ինչը զարմանալիորեն ազդում է թե՛ թանաքի, թե՛ սիգարի վրա։ Սա է «Կավուր» տեսակի ստեղծման պատմությունը, ձերդ մեծություն, և սա զուտ ճշմարտություն է, դույզն֊ինչ հորինվածք չկա։ | ||
+ | |||
+ | Սատանան ընդունեց նվերը, ցուցամատով դիպավ սիգարի ծայրին, որից այն մարմրեց ու ծուխ արձակեց։ Բայց նա չծխեց, հավանաբար միտքը փոխեց, և, արկը դնելով սեղանին, ընտիր հարգալիրությամբ դիմեց ինձ․ | ||
+ | |||
+ | ― Ձեր թույլտվությամբ ես սա կպահեմ Վոլտերի համար։ | ||
+ | |||
+ | Ես անասելի ուրախացա ու շոյվեցի․ թող գոնե այս պստլիկ բանը ինձ կապի մեծ մարդու հետ, թող իմ անունը լինի նրա ականջին թեկուզ այսպիսի չնչին առիթով (իսկ այն, որ իմ մասին կհիշատակվի, ամենևին չէի կասկածում)։ Ես շտապ ևս մի հիսուն այդպիսի սիգար հանեցի, որպեսզի Սատանան հյուրասիրեր մյուս մեռած մեծերին՝ Գյոթեին, Հոմերոսին, Սոկրատեսին, Կոնֆուցիոսին, բայց Սատանան մերժեց ընծաս, բացատրելով, որ այդ մարդկանց դեմ ոչինչ չունի։ Հետո նա նորից խորասուզվեց հեռավոր անցյալի հուշերի մեջ ու մի որոշ ժամանակ անց ասաց․ | ||
+ | |||
+ | ― Այն ժամանակ ոչ ոք չէր լսել ռադիումի մասին։ Ասենք, եթե լսած էլ լինեին, օգուտ չկար։ Մարդկությունը ռադիումի վերաբերյալ անգիտության մեջ էր քսան միլիոն տարի, մինչև որ ծնվեց նոր դարաշրջան ավետող տասնիններորդ դարը՝ շոգու ու մեքենայի դարը, իսկ այն ծնվեց ձեզանից ընդամենը մի քանի տարի առաջ։ Տասնիններորդ դարը հրաշալի դար էր, բայց նրա հրաշքները մանկան հորինվածք կթվան այն բանի համեմատությամբ, ինչ բերում է քսաներորդը։ | ||
+ | |||
+ | Ես հարցրի, թե ինչու է այդպես մտածում, և նա բացատրեց․ | ||
+ | |||
+ | ― Բանն այն է, որ էներգիան շատ թանկ է, իսկ ամեն ինչ՝ շոգենավերը, լոկոմոտիվները, բացարձակապես ամեն ինչ գործում է միայն էներգիայի օգնությամբ։ Քարածուխը՝ ահա որն է արգելքը։ Այն պետք է արդյունահանել, առանց դրա գոյություն չունի ո՛չ շոգի, ո՛չ էլ էլեկտրականություն, և, բացի այդ, վիթխարի են կորուստները․ քարածուխը վառում են, և այն անմնացորդ անհետանում է։ Այլ բան է ռադիումը։ Իմ ինը հարյուր ֆունտով կարելի է տաքացնել ամբողջ աշխարհը, այն լույսով ողողել, էներգիա տալ բոլոր նավերին, բոլոր հաստոցներին, բոլոր երկաթուղիներին, ընդ որում հազիվ հինգ ֆունտ ռադիում ծախսվի։ Եվ այնժամ․․․ | ||
+ | |||
+ | ― Թանկագին նախահայր, ահա ձեզ իմ հոգին։ Վերցրեք այն և ընկերություն հիմնենք։ | ||
+ | |||
+ | Բայց Սատանան հարցրեց, թե քանի տարեկան եմ և իմանալով, որ վաթսունութ եմ, քաղաքավարությամբ հրաժարվեց իմ առաջարկն ընդունելուց, հավանաբար, չցանկանալով օգտվել իմ ակնհայտ առավելությունից։ Հետո շարունակեց գովաբանել ռադիումը՝ դրա ջերմությունը կարող է հալեցնել իր քաշը քսանչորս անգամ գերազանցող սառցակտորը, ընդ որում, դրա քանակը դույզն֊ինչ չի պակասի։ Փորձեք գեթ մի վայրկյան այս սենյակում մի ֆունտ ռադիում տեղավորել, և ամեն ինչ կածխանա, դժոխային կրակի բաժին կդառնա, իսկ մարդուց լոկ մի բուռ մոխիր կմնա, և այլն, բայց ես ընդհատեցի նրան․ | ||
+ | |||
+ | ― Սակայն դուք, ձերդ մեծություն, այսինքն՝ ինը հարյուր ֆունտ ռադիումը, հիմա այստեղ եք, այս սենյակում, և ամենևին էլ շոգ չէ, ընդհակառակը, շատ հաճելի ջերմություն է։ Ես տարակուսանքի մեջ եմ։ | ||
+ | |||
+ | ― Ը՜․․․ գիտե՞ք, ― սկսեց նա անվստահ, ― դա գաղտնիք է, թեպետ կարող եմ այն բացել ձեզ, քանզի այդ քննախույզ, անտանելիության աստիճան լկտի քիմիկոսները, միևնույն է, վաղ թե ուշ կբացահայտեն դա։ Դուք, հավանաբար, գիտեք, թե ռադիումի մասին ինչ է գրել տիկին Կյուրրին․ գիտեք, թե նա ինչպիսի ջանասիրությամբ է աշխատում, որպեսզի բացահայտի ռադիումի հրաշագործ գաղտնիքները, մեկը մյուսի հետևից իմանա դրանք։ Նա ասում է․ «Այն նյութերը, որոնց բաղադրության մեջ ռադիում կա, ինքնաբերաբար լույս են արձակում», ― ուշադրություն դարձրեք, ոչ մի քարածուխ՝ լույս ստանալու համար։ Նա ասում է․ «Ռադիում պարունակող ապակե անոթը ինքն իրեն լիցքավորվում է էլեկտրականությամբ», ― ուշադրություն դարձրեք, ո՛չ քարածուխ, ո՛չ ջուր՝ էլեկտրականություն արտադրելու համար։ Նա ասում է․ «Ռադիումը ինքնաբերաբար և անսահմանափակ քանակությամբ ջերմություն անջատելու հրաշալի ընդունակություն ունի», ― ինչպես տեսնում եք, ոչ մի քարածուխ, որպեսզի շարժման մեջ դրվեն ամբողջ աշխարհի մեքենաները։ Կյուրին ուրանի հանքաքարի սարեր մաղեց, որ ռադիոակտիվ նյութեր գտներ, երեք հատ գտավ և անուններ դրեց։ Մեկը, որ խտացված էր վիսմուտի միացություններում, անվանեց պոլոնիում, մյուսը, որ նման էր բարիումին, ռադիում անունն ստացավ, երրորդին կոչեցին ակտինիում։ Նա ասում է․ «Այժմ պետք է պոլոնիումն անջատել վիսմուտից, դա առավել դժվար խնդիր է, մենք դրանով արդեն շատ տարիներ ենք զբաղվում»։ Շա՜տ տարիներ, հապա մտածեք՝ շա՜տ տարիներ։ Այո, նրանք բոլորն են այդպես աշխատում, այդ խելագարները, այդ գիտության մարդիկ՝ փորփրում են, չարչարվում, կռիվ տալիս։ Այ թե իմ տնտեսության համար մի խումբ այդպիսի ջանադիրներ լինեին։ Ինչպիսի՜ խնայողություն կլիներ։ Հապա մտածեք՝ շա՜տ տարիներ։ Այդպիսիները չեն նահանջում։ Համբերատարություն, հույս, հավատ, համառություն՝ այդպիսիք են նրանք բոլորը, այդ գիտնական մարդիկ, Կոլումբոսը և այլք։ Ռադիում ստանալով, այդ կինը նոր դարաշրջան բացեց ձեր մոլորակի վրա, բազմապատկեց ձեր հարստությունը և այդպիսով Կոլումբոսի ու նրան հավասարների հետ նույն կարգը դասվեց։ Կյուրին նպատակ է հետապնդում պոլոնիումն անջատել վիսմուտից․ ի՞նչ եք կարծում, եթե այդ բանը գլուխ բերի, ինչի՞ կհասնի։ | ||
+ | |||
+ | ― Գաղափար իսկ չունեմ, ձերդ մեծություն։ | ||
+ | |||
+ | ― Կյուրին էլ ավելի կամրապնդի մարդու հզորությունը, նրա առջև մեծագույն հնարավորություններ կբացվեն։ Ես հիմա կպարզաբանեմ միտքս, քանզի ոչ դուք, ոչ նույնիսկ տիկին Կյուրին ինքը, ի վիճակի չեք պատկերացնելու նրա առաջիկա հայտնագործության ողջ վիթխարիությունը։ | ||
+ | |||
+ | ― Համակ ուշադրություն եմ, ձերդ մեծություն։ | ||
+ | |||
+ | ― Վիսմուտից զատված մաքուր պոլոնիումը միակ նյութն է, որն ընդունակ է ղեկավարելու ռադիումը, սանձահարելու նրա կործանարար ուժերը, հնազանդեցնելու դրանք, հպատակեցնելու, ստիպելու, որ դրանք ծառայեն մարդուն։ Շոշափեք մաշկս։ Դե, ի՞նչ կասեք։ | ||
+ | |||
+ | ― Քնքուշ է, մետաքսանման, թափանցիկ, նուրբ, ինչպես դոնդողաթաղանթը, շատ գեղեցիկ է, ձերդ մեծություն։ | ||
+ | |||
+ | ― Սա հենց պոլոնիումն է որ կա։ Իմ մեջ եղած մնացած բոլոր նյութը ռադիումից է։ Եթե վրայիցս նետեմ արտաքին ծածկույթս, ծխով ու հրով բռնկված երկիրը մոխրի կվերածվի, իսկ լուսնից լոկ բեկորներ կմնան, որոնք կցրվեն տիեզերքով մեկ։ | ||
+ | |||
+ | Սարսափից լեզուս կապ ընկավ, ես ամբողջ մարմնով դողում էի։ | ||
+ | |||
+ | ― Այժմ ձեզ համար ամեն ինչ պետք է հասկանալի լինի, ― շարունակեց նա։ Ընդերքս լափում է կրակը, ես անտանելիորեն տառապում եմ և դատապարտված եմ հավերժորեն տառապելու, բայց դուք ու ձեր երկիրը վախենալու բան չունեք, դուք հուսալիորեն պաշտպանված եք պոլոնիումով։ Ջերմությունը ուժ է, էներգիա, բայց նա օգուտ է բերում, երբ կարողանում ես ղեկավարել, կարգավորել այն։ Այժմ դուք դեռ իշխանություն չունեք ռադիումի վրա, բայց հենց որ պոլոնիումը ձեր ձեռքը տա հնազանդեցնողի մտրակը, ռադիումը կհապատկվի ձեզ։ Ես կարող եմ ներսումս ներփակված էներգիան անջատել և՛ փոքր, և՛ մեծ բաժիններով, ինչպես հարմար համարեմ։ Եթե ուզեմ, կարող եմ շարժման մեջ դնել կանացի ժամացույցի մեխանիզմը կամ մի ամբողջ աշխարհ ոչնչացնել։ Հիշո՞ւմ եք, թե մատի մի հպումով ինչպես վառեցի այդ պիղծ սիգարը։ | ||
+ | |||
+ | Այո, հիշում էի։ | ||
+ | |||
+ | ― Պատկերացրեք, թե այդ անգամ ինչքան փոքր էր անջատված էներգիան։ Անշուշտ, ձեզ հայտնի է, որ աշխարհում ամեն ինչ բաղկացած է խլրտուն, շարժուն մոլեկուլներից, բացարձակապես ամեն ինչ՝ կահույքը, քարերը, երկաթը, ձիերը, մարդիկ, մի խոսքով այն ամենը, ինչ գոյություն ունի։ | ||
+ | |||
+ | ― Այո, հայտնի է։ | ||
+ | |||
+ | ― Որ մոլեկուլները միմյանցից տարբերվում են քաշով ու չափերով, բայց չկա մեկը, որն այնքան մեծ լինի, որ երևա մանրադիտակով։ | ||
+ | |||
+ | ― Այո, հայտնի է։ | ||
+ | |||
+ | ― Իսկ գիտե՞ք, արդյոք, որ մոլեկուլները բաղկացած են ատոմներ կոչվող հազարավոր ազատ, հավերժորեն շարժվող մանրագույն մասնիկներից։ | ||
+ | |||
+ | ― Այո, գիտեմ։ | ||
+ | |||
+ | ― Որ մինչև վերջին ժամանակներս գիտությանը հայտնի ամենափոքր ատոմը համարվում էր ջրածնի ատոմը, որը հազար անգամ փոքր է մյուս նյութերի մոլեկուլների կազմությանը ծառայող ատոմներից։ | ||
+ | |||
+ | ― Գիտեմ։ | ||
+ | |||
+ | ― Ահա, ուրեմն, դրական լիցք ունեցող ռադիումի ատոմը հինգ հազար անգամ փոքր է ջրածնի ատոմից։ Այդ աննկարագրելիորեն փոքր ատոմը կոչվում է էլեկտրոն։ Իմ երկարամյա կապվածությունը ձեզ և ձեր հարգարժան նախնիներին այնքան մեծ է, որ ձեզ կհայտնեմ մինչև այժմ բոլոր գիտնականներին անհայտ մի գաղտնիք՝ լուսատտիկների գաղտնիքը։ Ուրեմն լսեք․ այդ բզեզների լուսարձակումը կատարվում է պոլոնիումի ատոմում եղած մեն֊միակ էլեկտրոնի միջոցով։ | ||
+ | |||
+ | ― Սըր, ես ցնցված եմ։ Ամբողջ աշխարհի գիտնականները չափազանց երախտապարտ կլինեն ձեզ նման արժեքավոր տեղեկության համար, չէ որ նրանք դրա հայտնագործման վրա գլուխ են կոտրում ավելի քան երկու հարյուրամյակ։ Ա՜յ քեզ բան։ Աչքի համար անտեսանելի ատոմից հինգ հազար անգամ փոքր էլեկտրոնն էլ հենց այն ուրախ կրակների աղբյուրն է, որոնք այնքա՜ն գեղեցկացնում են ամռան գիշերը։ | ||
+ | |||
+ | ― Եվ նկատի ունեցեք, ― շարունակեց Սատանան, ― դա միակ դեպքն է, երբ ռադիումը գոյություն ունի մաքուր վիճակում, առանց խառնուրդների, երբ պոլոնիումն էլ նույնպիսի ազատ վիճակում է, և նրանց հենց այդպիսի գոյությունն էլ այդքան զարմանալի ու հաճելի արդյունք է տալիս։ Պատկերացրեք, որ պոլոնիումի պաշտպանական թաղանթը պայթել է, այն ժամանակ ռադիումի կայծը կբռնկվի, ընդ որում միայն մեկ անգամ, և լուսատտիկը գոլորշու կվերածվի։ Դուք շա՞տ եք ափսոսում այս հին հեկտոգրաֆը։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ձերդ մեծություն, ոչ շատ, դա իմը չէ։ | ||
+ | |||
+ | ― Որ այդպես է, ձեր աչքի առջև կոչնչացնեմ այն։ Ես ձեր այդ, անունն ինչ էր․․․ Կավուրին վառեցի, ծախսելով ընդամենը մեկ էլեկտրոնի էներգիա, ճիշտ այնքան, ինչքան կա լուսատտիկի մեջ։ Հիմա կտամ քսան հազար էլեկտրոնի էներգիա։ | ||
+ | |||
+ | Հյուրս ձեռքով թեթևակի դիպավ ծանրումեծ հեկտոգրաֆին, և վերջինս թնդանոթի արկի պես պայթեց ու անհետացավ։ Սենյակում երեք րոպե կախվել էր կայծերի թանձր, վարդագույն մի մշուշ, որի միջով հազիվ երևում էր Սատանայի կերպարանքը, ապա մշուշը ցրվեց և նորից ծորաց լուսնի պայծառ ու նուրբ լույսը։ Սատանան ասաց․ | ||
+ | |||
+ | ― Համոզվեցի՞ք։ Քսան հազար լուսատտիկի մեջ եղած ռադիումը, բավական է, որպեսզի հավերժորեն շարժման մեջ դրվի ավտոմոբիլի շարժիչը։ Ընդ որում՝ ոչ մի կորուստ, այդ վառելիքն անսպառ է։ ― Եվ, ի միջի այլոց, նշեց։ ― Տանը մենք միայն ռադիում ենք օգտագործում։ | ||
+ | |||
+ | Ես ապշած էի և, հասկանալի է, հետաքրքրասիրությունս բորբոքվել էր․ չէ որ այն կողմերում քիչ չէին իմ հարազատներն ու լավ ծանոթները։ Ես մինչև օրս կարծում էի (այդ էին ինձ ներշնչել մանուկ հասակում), որ որպես վառելիք այնտեղ գործածում են ածուխ ու ծծումբ։ Սատանան միտքս կարդաց ու ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ածուխ ու ծծումբ․ այդպիսին է ավանդույթը, ճիշտ է։ Բայց դա ընդհանուր մոլորություն է։ Ծայրահեղ դեպքում կարելի էր յոլա գնալ և ածխով ու ծծումբով, բայց այդ վառելիքը մի շարք էական թերություններ ունի՝ կեղտը շատ է, լավ էլ չի վառվում, իսկ կիրակի օրերը պարզապես անհնարին կլիներ պահպանել անհրաժեշտ ջերմաստիճան, և հետո, այդքան ածուխ ու ծծումբ որտեղի՞ց ճարենք, ամբողջ տիեզերքի պաշարները հավերժության կեսին էլ չեն հերիքի։ Եթե ռադիումը չլիներ, չէր լինի նաև դժոխքը այնպիսին, ինչպիսին հարկ է որ լիներ։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ։ | ||
+ | |||
+ | ― Հարկ կլիներ հոգիներին մի այլ նյութ հագցնել։ Եվ նրանք վայրկենապես կայրվեին, այդպիսով խույս տալով դժոխային տանջանքներից։ Մի ժամ էլ չէին դիմանա։ Ի՞նչ կա չհասկանալու։ | ||
+ | |||
+ | ― Հիմա, ձեր բացատրությունից հետո, հասկանում եմ։ Գիտեք, ես միշտ ենթադրում էի, թե մեղսագործներն իրենց իսկ մարմինն են դժոխքի կրակին տալիս, նրանք այդպես են պատկերված Սիքստինյան մատուռի որմնանկարներում, գրքերի նկարազարդումներում։ | ||
+ | |||
+ | ― Այո, մեր մեղսագործները ճիշտ այնպիսի տեսք ունեն, ինչպիսին եղել են կյանքում, բայց նրանց վրա միս ու արյուն չէ, մարմինը նույն բախտին կարժանանար, ինչ և ձեր հեկտոգրաֆը․ համազարկ, բռնկում, կայծերի խուրձ՝ և ոչինչ չէր մնա։ Այնպես որ իմաստ չէր ունենա նրանց հավերժական տառապանքի ուղարկել դժոխք։ Հավատացեք, ռադիումը իդեալական նյութ է։ | ||
+ | |||
+ | ― Այո, հիմա ամեն ինչ հասկանալի դարձավ, ― ասացի ես, փշաքաղվելով գալիք անհարմարությունների մտքից։ ― Դուք իրավացի եք, սըր։ | ||
+ | |||
+ | ― Դեռ իրավացի չլինեի՜։ Ես վիթխարի փորձ ունեմ։ Ինչ ասեմ, դուք ինքներդ էլ կհամոզվեք, երբ անտեղ հայտնվեք։ | ||
+ | |||
+ | Նա, հավանաբար, մտածում էր, թե ես այրվում եմ հետաքրքրությունից, բայց պարզապես վատ գիտեր ինձ։ Նա մի պահ նստած մնաց մտքերի մեջ խորասուզված, ապա ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ես որոշեցի օգնել ձեզ, որ հասկանաք։ | ||
+ | |||
+ | Այդ բառերից հոգիս թունդ ելավ։ Շնորհակալություն հայտնեցի և համակ ուշադրություն դարձա։ | ||
+ | |||
+ | ― Գուցե գիտե՞ք, թե Նոր Զելանդիայում որտեղ են գտնում իսպառ ոչնչացված մոա թռչնի ոսկորները։ Դրանք քսան ոտնաչափ բարձրությամբ մի սար են կազմում, հազարավոր կմախքներ կան։ Իսկ գիտե՞ք, թե որտեղ են գտնում սառցե ժամանակաշրջանում երկիրը բնակեցրած մամոնտների ժանիքները։ Լենայի գետաբերանի մոտ, մի քանի ակր տարածության վրա դրանք անթիվ֊անհամար քանակությամբ թափված են, այնտեղից արդեն հինգ դար շարունակ թանկարժեք բեռով բարձված չինական քարավաններ են գալիս։ Իսկ գիտե՞ք, արդյոք, ձեր երկրի հարավում գտնվող ֆոսֆորի հանքակուտակումների մասին։ Դրանք հարուստ շերտերով ձգվում են բազմաթիվ մղոններ և վիթխարի կենդանիների հսկայական գերեզմանոց են, կենդանիներ, որոնք այժմ ոչ մի տեղ գոյություն չունեն, և ամենուր ձեր մոլորակի վրա կան այդպիսի գերեզմանոցներ։ Որտեղի՞ց է այդ կենդանիների մեջ նման բնազդ առաջացել, որ մահվան մոտենալուն պես նրանց տանում է մի տեղում հոգին փչելու։ Դա բնության մեծ գաղտնիքն է, նույնիսկ գիտությունն անզոր է թափանցելու դրա մեջ։ Բայց դրանք փաստ են, այդ իսկ պատճառով լսեք շարունակությունը։ Ահա արդեն միլիոնավոր տարիներ գոյություն ունի լուսատտիկների գերեզմանոց։ | ||
+ | |||
+ | Վարդագույն հույսերով առ լեցուն, ես բերանս բաց լսում էի։ Սատանան նշան արեց փակել այն ու շարունակեց․ | ||
+ | |||
+ | ― Այդ գերեզմանոցը գտնվում է Կորդիլերների ձյունապատ լեռնաճյուղավորումներից մեկի վրա, մոտավորապես այս սենյակի կեսի չափ մի թասաձև խորուտում։ Եվ այդ թասը բերնեբերան լեցուն է, ի՞նչ եք կարծում, ինչո՞վ։ Լուսատտիկային մաքրագույն ռադիումով, դժոխքի հուր ու կրակով։ Ահա արդեն բազմաթիվ հազարամյակներ անթիվ֊անհամար լուսատտիկներ ամեն օր թռչում գալիս են այնտեղ, որպեսզի այդ թասում մահ գտնեն, և յուրաքանչյուր լուսատտիկ տուրք է բերում՝ իր միակ անմահ մասնիկը, մաքուր ռադիումի էլեկտրոնը։ Այնտեղ կուտակված էներգիան բավական է ողջ աշխարհը լույսով ողողելու, մինչև աշխարհի վերջը, աշխարհի բոլոր շարժիչները, ամբողջ տրանսպորտը վառելիքով ապահովելու համար։ Աշխարհի բոլոր փողերը չեն բավարարի այդ գանձերը գնելու համար։ Այսպիսով, դուք իմն եք, ռադիումը՝ ձերը։ Երբ տիկին Կյորին մաքուր պոլոնիում ստանա, դրանից հագուստ պատրաստեք և գնացեք ձեր գանձերի հետևից։ | ||
+ | |||
+ | Եվ նա անհետացավ, թողնելով ինձ մթության մեջ, ընդհատելով շնորհակալական խոսքս։ Ռադիումով լի թասը ես կգտնեմ երկնքում նրա ցոլքով։ Եվ շատ շուտով, երբ այդ հանճարեղ կինը Ֆրանսիայում պոլոնիումը անջատի վիսմուտից, ես իմ տրամադրության տակ կունենամ այդ անփոխարինելի նյութը։ Բաժնետոմսերը վաճառվում են։ Դիմել Մարկ Տվենին։ |
13:02, 29 Հունիսի 2016-ի տարբերակ
հեղինակ՝ Մարկ Տվեն |
Սատանայի բարի խոսքը
- «Հարպերս ուիքլի» ամսագրի խմբագրու֊
- թյան կողմից․ «Մենք հիմք ունենք ենթա֊
- դրելու, որ Սատանա ստորագրությամբ
- ստորև հրապարակվող նամակի հեղինակը
- իրականում Մարկ Տվենն է»։
«Հարպերս ուիքլի» ամսագրի խմբագրին։
Թանկագին սըր և ազգական։
Եկեք մեկընդմիշտ վերջ տանք այս դատարկ խոսակցությանը։ Արտասահմանյան քրիստոնեական առաքելությունների ամերիկյան բյուրոն ամեն տարի ինձանից նվիրատվություններ է ընդունում, ուրեմն, հանուն ինչի՞ հրաժարվի պարոն Ռոկֆելլերի նվիրատվություններից։ Միշտ, բոլոր դարերում բարեգործական նպատակներով արված նվիրատվությունների երեք քառորդը «հոգու պարտք փողեր» են եղել, ինչում կարելի է հեշտությամբ համոզվել, դիմելով իմ հաշվեմատյաններին։ Այս սահմանումը կարելի է հաջողությամբ կիրառել նաև պարոն Ռոկֆելլերի նվիրատվության նկատմամբ։ Ամբողջ ամերիկյան բյուրոն ֆինանսավորվում է գերեզմաններից։ Այսպես կոչված՝ հետմահու ընծաներ։ «Հոգու պարտք փողերը»[1] հին հանցագործությունների ընդունումն էր և նորերի գիտակցական կատարումը, քանզի երբ հանգուցյալն զբաղվում է բարեգործությամբ, նա դրանով իսկ թալանում է իր ժառանգորդներին։ Ուրեմն, մի՞թե քարոզիչներն ընծաները մերժում են լոկ այն պատճառով, որ զոհաբերողները մեղավոր են հին կամ նոր, իսկ ավելի հաճախ և՛ մեկ, և՛ մյուս հանցագործությունների մեջ։
Ձեր թույլտվությամբ, կշարունակեմ։ Մեղադրանքը, որ առավել համառությամբ, չարախնդորեն և անխճորեն առաջ են քաշում Ռոկֆելլերի դեմ, այն է, որ նրա նվիրատվությունները հավիտյանս, անջնջելիորեն արատավորված են դատական տարբեր ատյանների կողմից ապացուցված երդմնազանցությամբ։ Իմ տիրույթներում նման մեղադրանքը բոլորի ժպիտն է առաջացնում։ Չէ որ ձեր վիթխարի քաղաքում ոչ մի հարուստ մարդ չի գտնվի, որ երդմնազանցություն չկատարի ամեն տարի, երբ վրա է հասնում հարկ վճարելու ժամկետը։ Նրանք բոլորը ոտքից գլուխ պարուրված են տասը շերտ կեղծիքով, այսպես ասած, հագել են ստի ամրակուռ զրահ։ Եթե այդ բանում անմեղ գեթ մի հարուստ գտնվի, ես հաճույքով նրան կգնեմ հազվագյուտ իրերի իմ թանգարանի համար և դինոզավրի գին կվճարեմ։ Դուք կասեք, որ այս հարուստների գործողություններում տեսնում եք ոչ թե օրենքի խախտում, այլ լոկ օրենքը շրջանցելու ամենամյա փորձե՞ր։ Դե ինչ, եթե դա ձեզ հաճելի է, կարող եք մխիթարվել տերմինաբանական նրբություններով, բայց դա էլ իր սահմանն ունի։ Իսկ երբ կքոչեք իմ տիրույթները, ես ձեզ մի չափազանց հետաքրքիր բան ցույց կտամ․ ամբողջ դժոխքը լեփ֊լեցուն է այն ջենտլմեններով, ովքեր փորձել են շրջանցել օրենքը։ Մեկ էլ տեսար որևէ ակնհայտ իրավախախտողի երբեմն հաջողվում է դրախտ սողոսկել, բայց օրենքը շրջանցած բոլոր պարոններն ինձ են բաժին հասնում։
Սակայն դառնանք մեր ոչխարներին։[2] Ձեզ հիշեցնեմ, որ իմ միլիոնատեր խարդախները բավական հաճախ են փող նվիրաբերում արտասահմանյան քրիստոնեական առաքելությունների ամերիկյան բյուրոյին, բայց չէ որ դրանք պետությունից գողացված այն փողերն են, որ իբրև հարկ պետք է վճարեին նրան, այսինքն դրանք մեղսական, դիվային փողեր են, իմ փողերը։ Ուրեմն բանից դուրս է գալիս, որ դա իմ ընծան է․ այլ խոսքով ասած, իմ հայտարարությունը ճիշտ է՝ եթե արտասահմանյան քրիստոնեական առաքելությունների բյուրոն ամեն օր ընդունում է իմ նվիրատվությունները, հանուն ինչի՞ մերժի պարոն Ռոկֆելլերի նվիրատվությունները։ Չէ որ Ռոկֆելլերը, ինչ էլ որ ասելու լինեն զանազան դատարանները, ինձանից ոչ մի բանով վատը չէ։
- Սատանա»։
Գործարք Սատանայի հետ
Հենց այստեղ էլ իմ մեջ ծնվեց հոգիս սատանային ծախելու որոշումը։ Պողպատե արժեթղթերի գինն ընկավ, նույնը կատարվեց մյուս արժեթղթերի հետ, սնանկանում էին ամենահուսալի ձեռնարկությունները։ Իսկ քանի որ ես ինքս դեռ ինձանից որոշ արժեք էի ներկայացնում, պետք էր շտապ կարգով այն շրջանառության մեջ դնեի և կարողություն ձեռք բերեի։ Երկար֊բարակ չմտածելով, նամակ ուղարկեցի տեղի միջնորդ պարոն Ն․֊ին, հանգամանորեն նկարագրելով առաջարկվող ապրանքը և թե ինչ վիճակում է այն գտնվում։ Սատանայի հետ հանդիպումն անհապաղ կազմակերպվեց, պայմանով, որ միջնորդը 2,5% միջնորդավճար կստանա, բայց եթե միայն գործարքը կայանա։
Մտքերի մեջ ընկած, նստել էի մթության մեջ ու սպասում էի Սատանայի հայտնվելուն։ Մեռյալ լռություն էր։ Բայց ահա հեռվից լսվեցին կեսգիշերն ազդարարող զանգի թույլ, խուլ հարվածները՝ բո՜մ, բո՜մ, և ես ոտքի ելա դիմավորելու հյուրերին, ներքուստ նախապատրաստվելով խլացուցիչ դղրդյունի և ծծմբի գարշահոտի, որոնք, ըստ իս, պետք է ուղեկցեին նրա գալուստը։ Բայց ո՛չ դղրդյուն եղավ, ո՛չ գարշահոտ։ Փակ դռան միջով անաղմուկ ներս մտավ մի ժամանակակից Սատանա, ճիշտ ու ճիշտ այնպիսին, ինչպիսին սովոր ենք նրան տեսնել բեմի վրա՝ բարձրահասակ, բարեկազմ, թեթևաշարժ, մարմինը կիպ գրկած հագուստով, սուսերը կողքից կախած, ուսերին լայն, կարճ թիկնոց գցած, կախ ընկած փետուրով լայնեզր գլխարկը կտրիճավարի թեք դրած, խելացի դեմքին՝ նուրբ մեֆիստոֆելյան քմծիծաղ։
Բայց նա ալ կրակով չէր բոցավառվում, հրակարմիր չէր, ամնեևի՜ն։ Նա ասես լուսաշեկ ջահ էր, կամ սյուն, կամ թափանցիկ կանաչավուն նրբերանգով ճերմակավուն֊հրաշեկ հուշարձան, նա արծաթավուն փայլ էր ճառագում, ինչպես արևադարձային ծովի վետվետող ալիքները, երբ բարձրիկ լուսինը անամպ երկնքից իր լույսն է սփռում։
Սատանան հարգալից ողջունեց ինձ իր սովորական, լավ հայտնի ձևով՝ գլուխը խոնարհելով․ ձախ ձեռքը դնելով սուսերի երախակալին, նա աջով հանեց գլխարկը և դրանով սահուն կիսաշրջան գծեց իր առջև։ Նստեցինք։ Ա՜խ, ինչքան գեղեցիկ էր նա իր այդ հրաշալի ճառագման մեջ, ինչքան էր նրան սազում այդ նոր նրբերանգը։ Նա, հավանաբար, հիացմունք կարդաց դեմքիս, որը պայծառացած էր իրենից բխող լույսից, բայց հոնքն իսկ չշարժեց, երևի վաղուց ընտելացել էր այն տպավորությանը, որ թողնում էր իր հետ նման գործարքների մեջ մտնող քրիստոնյաների վրա։
․․․ Մի գավաթ ջերմօղու շուրջն անցկացրած կես ժամը և եղանակի մասին խոսակցությունները, որոնք մեջընդմիջվում էին գնի շուրջը առաջարկներով և հյուրիս պատասխաններով, այն է՝ «ո՛չ, այդպիսի գին, թերևս, չեմ կարող տալ», նվազեցրին վեհերոտությունս, ես տիրապետեցի ինձ և նույնիսկ համարձակվեցի մի քիչ բավարարել ինձ տանջող հետաքրքրասիրությունը։ Իբր, ի միջի այլոց, զարմանք հայտնեցի, որ նա ամենևին չի համապատասխանում իր մասին մեր պատկերացմանը, և հարցրի, թե ինչից է պատրաստված, Սատանան չվիրավորվեց և պարզ ու անկեղծ պատասխանեց․
― Ռադիումից։
― Ահա՜ թե ինչ։ Հիմա հասկանալի է, ― բացականչեցի ես։ Իսկապես, աչքի համար ավելի հաճելի լույս դեռ չէի տեսել։ Ոչ մի համեմատություն մեռյալ, սառն էլեկտրականության հետ։ ― Բայց դա նշանակում է, որ դուք, ձերդ մեծություն, կշռում եք մոտավորապես․․․ մոտավորապես․․․
― Իմ հասակը վեց ոտնաչափ և մեկ մատնաչափ է, այնպես որ, եթե միս ու արյունից լինեի, կկշռեի երկու հարյուր տասնհինգ ֆունտ։ Բայց ռադիումը մյուս մետաղների նման ծանր է, հետևաբար քաշս ինը հարյուր ֆունտից քիչ ավելի է։
Ես ընչաքաղց հայացքս սևեռեցի նրան՝ ինչպիսի՜ հարստություն։ Ռադիումի ինչպիսի՜ վիթխարի պաշարներ։ Ինը հարյուր ֆունտ, մեկ ֆունտը, ասենք, երեք միլիոն, դա կլինի․․․ կլինի․․․ Եվ այդ պահին իմ բորբոքված ուղեղում մի նենգ մտահղացում ծնվեց։
Բայց Սատանան ուրած քրքջաց․
― Կարդացի ձեր միտքը։ Առևանգել Սատանային, բաժնետիրական ընկերություն ստեղծել, տասը միլիարդ դոլարի՝ հիմնական կապիտալի արժեքը երեք անգամ գերազանցող գումարի բաժնետոմսեր թողարկել, դրանցով ողողել բովանդակ աշխարհը։ Ինչքա՜ն նոր բան է։ Ինչքա՜ն ինքնատիպ է։
Այտերս այնպես շառագունեցին, որ մեր շուրջը եղած արծաթավուն փայլը վերածվեց մորեգույն ամպիկի, որով մայրամուտի ժամանակ պարուրված են լինում Ֆլորենցիայի գմբեթներն ու աշտարակները և որին նայելը սիրտը լցնում է արբեցնող ուրախությամբ։ Սատանան խղճաց ինձ և սկսեց խոսել լուրջ ու սրտառուչ, բալասան դնելով հոգուս, այնպես որ քիչ֊քիչ հանգստացա և շնորհակալություն հայտնեցի ցուցաբերած մեծահոգության համար։ Ի պատասխան նա ասաց․
― Ձեր բարի խոսքերը զուր չանցան։ Ձեր սիրալիրությանը պատասխանում եմ սիրալիրությամբ։ Գիտե՞ք արդյոք, որ խեղճ, չարաբաստիկ մարդկային ցեղի հետ իմ բազմադարյան գործարար հարաբերությունների ընթացքում առաջին անգամ եմ հանդիպում մի մարդու, որի խելքը կտրեց հասկանալու, թե ինչ թանկագին նյութից եմ ես ստեղծված։
Համեստորեն հայացքս իջեցրի, բայց ներքուստ անասելի գոհ էի։
― Այո՛, դուք առաջին մարդն եք, որ դա հասկացաք, ― շարունակեց Սատանան։ ― Ամբողջ միջին դարերի ընթացքում ես առասպելական գների է վճարում քրիստոնյա հոգիների համար․ մի գիշերվա ընթացքում կամուրջներ, տաճարներ էի կառուցում, և համարյա ամեն անգամ, երբ գործ էի ունենում հոգևոր անձի հետ, ձեռնունայն էի մնում․ դա ընդունում է պատմությունը։ Բայց ժամանակ առ ժամանակ կորցրածս ետ էի բերում ազնիվ աշխարհականներից․ դա ես ինքս եմ ընդունում։ Սակայն ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե ինչով կարելի է իսկապես հարստանալ։ Դուք առաջինն եք։
Ես նորից լցրեցի նրա գավաթը ու ևս մի սիգար առաջարկեցի։ Այս անգամ Սատանան գիտեր, թե ինչի հետ գործ ունի։ Նա երկար զննում էր սիգարը, ապա հարցրեց․
― Ինչքա՞ն եք սրանց համար վճարում։
― Մեկ հատին՝ երկու ցենտ։ Բայց եթե արկղով ես գնում, ավելի էժան է նստում։
Նա շարունակում էր ուսումնասիրել սիգարը, շշուկով դիտողություններ անելով, հավանաբար ինչ֊որ բան մտածելով։
― Մուգ է, անհարթ, խշրտացող, անկանոն ձևի, ծառի կեղևի պես կնճիռներով ակոսված, տեղ֊տեղ չոր տերևը ոլորվում է, մի խոսքով, հիշեցնում է այն մաշիկների խանձված կաշին, որ կիրակի առավոտ դրված են լինում գեհենի ամեն մի համարի դռան առջև։
Սատանան հոգոց հանեց, հիշելով հայրական տունը, մի պահ լռեց, ապա քաղաքավարի հարցրեց․
― Բարի եղեք, ավելի մանրամասն պատմեք այս հնարակերտ արկի մասին։
― Սա իտալացի մի նշանավոր պետական գործչի՝ Կամիլո Կավուրի գյուտն է։ Մի անգամ գործերի մեջ խրված, նա սիգար վառեց, ապա այն մի կողմ դրեց ու մոռացավ։ Սիգարն ընկավ թանաքի մեջ ու թրջվեց։ Նկատելով դա, Կավուրն այն տարավ վառարանի վրա չորացնելու։ Իսկ երբ նորից ծխեց, անմիջապես զգաց, որ սիգարը յուրահատուկ համ է ստացել։ Այնժամ նա․․․
― Իսկ նա ասե՞լ է, թե սիգարն ինչ համ ուներ դրանից առաջ։
― Կարծեմ ոչ։ Բայց միևնույնն է, նա կանչեց երկրի գլխավոր քիմիկոսին և կարգադրեց պարզել, թե որտեղից է ի հայտ եկել այդ նոր համը։ Քիմիկոսն անհրաժեշտ հետազոտումը կատարեց և հանգեց եզրակացության, որ սիգարին յուրահատուկ համ են հաղորդել երկաթարջասպն ու քացախը, իսկ դրանք, ինչպես հայտնի է, ցանկացած թանաքի բաղադրամասերն են։ Կավուրը, հոգալով երկրի ֆինանսների մասին, հրամայեց սիգարի նոր տեսակ ստեղծել։ Եվ այդ ժամանակից սկսած, նախքան վաճառքի հանվելը, այդ տեսակը վերամշակվում է թանաքի ֆաբրիկայում, ինչը զարմանալիորեն ազդում է թե՛ թանաքի, թե՛ սիգարի վրա։ Սա է «Կավուր» տեսակի ստեղծման պատմությունը, ձերդ մեծություն, և սա զուտ ճշմարտություն է, դույզն֊ինչ հորինվածք չկա։
Սատանան ընդունեց նվերը, ցուցամատով դիպավ սիգարի ծայրին, որից այն մարմրեց ու ծուխ արձակեց։ Բայց նա չծխեց, հավանաբար միտքը փոխեց, և, արկը դնելով սեղանին, ընտիր հարգալիրությամբ դիմեց ինձ․
― Ձեր թույլտվությամբ ես սա կպահեմ Վոլտերի համար։
Ես անասելի ուրախացա ու շոյվեցի․ թող գոնե այս պստլիկ բանը ինձ կապի մեծ մարդու հետ, թող իմ անունը լինի նրա ականջին թեկուզ այսպիսի չնչին առիթով (իսկ այն, որ իմ մասին կհիշատակվի, ամենևին չէի կասկածում)։ Ես շտապ ևս մի հիսուն այդպիսի սիգար հանեցի, որպեսզի Սատանան հյուրասիրեր մյուս մեռած մեծերին՝ Գյոթեին, Հոմերոսին, Սոկրատեսին, Կոնֆուցիոսին, բայց Սատանան մերժեց ընծաս, բացատրելով, որ այդ մարդկանց դեմ ոչինչ չունի։ Հետո նա նորից խորասուզվեց հեռավոր անցյալի հուշերի մեջ ու մի որոշ ժամանակ անց ասաց․
― Այն ժամանակ ոչ ոք չէր լսել ռադիումի մասին։ Ասենք, եթե լսած էլ լինեին, օգուտ չկար։ Մարդկությունը ռադիումի վերաբերյալ անգիտության մեջ էր քսան միլիոն տարի, մինչև որ ծնվեց նոր դարաշրջան ավետող տասնիններորդ դարը՝ շոգու ու մեքենայի դարը, իսկ այն ծնվեց ձեզանից ընդամենը մի քանի տարի առաջ։ Տասնիններորդ դարը հրաշալի դար էր, բայց նրա հրաշքները մանկան հորինվածք կթվան այն բանի համեմատությամբ, ինչ բերում է քսաներորդը։
Ես հարցրի, թե ինչու է այդպես մտածում, և նա բացատրեց․
― Բանն այն է, որ էներգիան շատ թանկ է, իսկ ամեն ինչ՝ շոգենավերը, լոկոմոտիվները, բացարձակապես ամեն ինչ գործում է միայն էներգիայի օգնությամբ։ Քարածուխը՝ ահա որն է արգելքը։ Այն պետք է արդյունահանել, առանց դրա գոյություն չունի ո՛չ շոգի, ո՛չ էլ էլեկտրականություն, և, բացի այդ, վիթխարի են կորուստները․ քարածուխը վառում են, և այն անմնացորդ անհետանում է։ Այլ բան է ռադիումը։ Իմ ինը հարյուր ֆունտով կարելի է տաքացնել ամբողջ աշխարհը, այն լույսով ողողել, էներգիա տալ բոլոր նավերին, բոլոր հաստոցներին, բոլոր երկաթուղիներին, ընդ որում հազիվ հինգ ֆունտ ռադիում ծախսվի։ Եվ այնժամ․․․
― Թանկագին նախահայր, ահա ձեզ իմ հոգին։ Վերցրեք այն և ընկերություն հիմնենք։
Բայց Սատանան հարցրեց, թե քանի տարեկան եմ և իմանալով, որ վաթսունութ եմ, քաղաքավարությամբ հրաժարվեց իմ առաջարկն ընդունելուց, հավանաբար, չցանկանալով օգտվել իմ ակնհայտ առավելությունից։ Հետո շարունակեց գովաբանել ռադիումը՝ դրա ջերմությունը կարող է հալեցնել իր քաշը քսանչորս անգամ գերազանցող սառցակտորը, ընդ որում, դրա քանակը դույզն֊ինչ չի պակասի։ Փորձեք գեթ մի վայրկյան այս սենյակում մի ֆունտ ռադիում տեղավորել, և ամեն ինչ կածխանա, դժոխային կրակի բաժին կդառնա, իսկ մարդուց լոկ մի բուռ մոխիր կմնա, և այլն, բայց ես ընդհատեցի նրան․
― Սակայն դուք, ձերդ մեծություն, այսինքն՝ ինը հարյուր ֆունտ ռադիումը, հիմա այստեղ եք, այս սենյակում, և ամենևին էլ շոգ չէ, ընդհակառակը, շատ հաճելի ջերմություն է։ Ես տարակուսանքի մեջ եմ։
― Ը՜․․․ գիտե՞ք, ― սկսեց նա անվստահ, ― դա գաղտնիք է, թեպետ կարող եմ այն բացել ձեզ, քանզի այդ քննախույզ, անտանելիության աստիճան լկտի քիմիկոսները, միևնույն է, վաղ թե ուշ կբացահայտեն դա։ Դուք, հավանաբար, գիտեք, թե ռադիումի մասին ինչ է գրել տիկին Կյուրրին․ գիտեք, թե նա ինչպիսի ջանասիրությամբ է աշխատում, որպեսզի բացահայտի ռադիումի հրաշագործ գաղտնիքները, մեկը մյուսի հետևից իմանա դրանք։ Նա ասում է․ «Այն նյութերը, որոնց բաղադրության մեջ ռադիում կա, ինքնաբերաբար լույս են արձակում», ― ուշադրություն դարձրեք, ոչ մի քարածուխ՝ լույս ստանալու համար։ Նա ասում է․ «Ռադիում պարունակող ապակե անոթը ինքն իրեն լիցքավորվում է էլեկտրականությամբ», ― ուշադրություն դարձրեք, ո՛չ քարածուխ, ո՛չ ջուր՝ էլեկտրականություն արտադրելու համար։ Նա ասում է․ «Ռադիումը ինքնաբերաբար և անսահմանափակ քանակությամբ ջերմություն անջատելու հրաշալի ընդունակություն ունի», ― ինչպես տեսնում եք, ոչ մի քարածուխ, որպեսզի շարժման մեջ դրվեն ամբողջ աշխարհի մեքենաները։ Կյուրին ուրանի հանքաքարի սարեր մաղեց, որ ռադիոակտիվ նյութեր գտներ, երեք հատ գտավ և անուններ դրեց։ Մեկը, որ խտացված էր վիսմուտի միացություններում, անվանեց պոլոնիում, մյուսը, որ նման էր բարիումին, ռադիում անունն ստացավ, երրորդին կոչեցին ակտինիում։ Նա ասում է․ «Այժմ պետք է պոլոնիումն անջատել վիսմուտից, դա առավել դժվար խնդիր է, մենք դրանով արդեն շատ տարիներ ենք զբաղվում»։ Շա՜տ տարիներ, հապա մտածեք՝ շա՜տ տարիներ։ Այո, նրանք բոլորն են այդպես աշխատում, այդ խելագարները, այդ գիտության մարդիկ՝ փորփրում են, չարչարվում, կռիվ տալիս։ Այ թե իմ տնտեսության համար մի խումբ այդպիսի ջանադիրներ լինեին։ Ինչպիսի՜ խնայողություն կլիներ։ Հապա մտածեք՝ շա՜տ տարիներ։ Այդպիսիները չեն նահանջում։ Համբերատարություն, հույս, հավատ, համառություն՝ այդպիսիք են նրանք բոլորը, այդ գիտնական մարդիկ, Կոլումբոսը և այլք։ Ռադիում ստանալով, այդ կինը նոր դարաշրջան բացեց ձեր մոլորակի վրա, բազմապատկեց ձեր հարստությունը և այդպիսով Կոլումբոսի ու նրան հավասարների հետ նույն կարգը դասվեց։ Կյուրին նպատակ է հետապնդում պոլոնիումն անջատել վիսմուտից․ ի՞նչ եք կարծում, եթե այդ բանը գլուխ բերի, ինչի՞ կհասնի։
― Գաղափար իսկ չունեմ, ձերդ մեծություն։
― Կյուրին էլ ավելի կամրապնդի մարդու հզորությունը, նրա առջև մեծագույն հնարավորություններ կբացվեն։ Ես հիմա կպարզաբանեմ միտքս, քանզի ոչ դուք, ոչ նույնիսկ տիկին Կյուրին ինքը, ի վիճակի չեք պատկերացնելու նրա առաջիկա հայտնագործության ողջ վիթխարիությունը։
― Համակ ուշադրություն եմ, ձերդ մեծություն։
― Վիսմուտից զատված մաքուր պոլոնիումը միակ նյութն է, որն ընդունակ է ղեկավարելու ռադիումը, սանձահարելու նրա կործանարար ուժերը, հնազանդեցնելու դրանք, հպատակեցնելու, ստիպելու, որ դրանք ծառայեն մարդուն։ Շոշափեք մաշկս։ Դե, ի՞նչ կասեք։
― Քնքուշ է, մետաքսանման, թափանցիկ, նուրբ, ինչպես դոնդողաթաղանթը, շատ գեղեցիկ է, ձերդ մեծություն։
― Սա հենց պոլոնիումն է որ կա։ Իմ մեջ եղած մնացած բոլոր նյութը ռադիումից է։ Եթե վրայիցս նետեմ արտաքին ծածկույթս, ծխով ու հրով բռնկված երկիրը մոխրի կվերածվի, իսկ լուսնից լոկ բեկորներ կմնան, որոնք կցրվեն տիեզերքով մեկ։
Սարսափից լեզուս կապ ընկավ, ես ամբողջ մարմնով դողում էի։
― Այժմ ձեզ համար ամեն ինչ պետք է հասկանալի լինի, ― շարունակեց նա։ Ընդերքս լափում է կրակը, ես անտանելիորեն տառապում եմ և դատապարտված եմ հավերժորեն տառապելու, բայց դուք ու ձեր երկիրը վախենալու բան չունեք, դուք հուսալիորեն պաշտպանված եք պոլոնիումով։ Ջերմությունը ուժ է, էներգիա, բայց նա օգուտ է բերում, երբ կարողանում ես ղեկավարել, կարգավորել այն։ Այժմ դուք դեռ իշխանություն չունեք ռադիումի վրա, բայց հենց որ պոլոնիումը ձեր ձեռքը տա հնազանդեցնողի մտրակը, ռադիումը կհապատկվի ձեզ։ Ես կարող եմ ներսումս ներփակված էներգիան անջատել և՛ փոքր, և՛ մեծ բաժիններով, ինչպես հարմար համարեմ։ Եթե ուզեմ, կարող եմ շարժման մեջ դնել կանացի ժամացույցի մեխանիզմը կամ մի ամբողջ աշխարհ ոչնչացնել։ Հիշո՞ւմ եք, թե մատի մի հպումով ինչպես վառեցի այդ պիղծ սիգարը։
Այո, հիշում էի։
― Պատկերացրեք, թե այդ անգամ ինչքան փոքր էր անջատված էներգիան։ Անշուշտ, ձեզ հայտնի է, որ աշխարհում ամեն ինչ բաղկացած է խլրտուն, շարժուն մոլեկուլներից, բացարձակապես ամեն ինչ՝ կահույքը, քարերը, երկաթը, ձիերը, մարդիկ, մի խոսքով այն ամենը, ինչ գոյություն ունի։
― Այո, հայտնի է։
― Որ մոլեկուլները միմյանցից տարբերվում են քաշով ու չափերով, բայց չկա մեկը, որն այնքան մեծ լինի, որ երևա մանրադիտակով։
― Այո, հայտնի է։
― Իսկ գիտե՞ք, արդյոք, որ մոլեկուլները բաղկացած են ատոմներ կոչվող հազարավոր ազատ, հավերժորեն շարժվող մանրագույն մասնիկներից։
― Այո, գիտեմ։
― Որ մինչև վերջին ժամանակներս գիտությանը հայտնի ամենափոքր ատոմը համարվում էր ջրածնի ատոմը, որը հազար անգամ փոքր է մյուս նյութերի մոլեկուլների կազմությանը ծառայող ատոմներից։
― Գիտեմ։
― Ահա, ուրեմն, դրական լիցք ունեցող ռադիումի ատոմը հինգ հազար անգամ փոքր է ջրածնի ատոմից։ Այդ աննկարագրելիորեն փոքր ատոմը կոչվում է էլեկտրոն։ Իմ երկարամյա կապվածությունը ձեզ և ձեր հարգարժան նախնիներին այնքան մեծ է, որ ձեզ կհայտնեմ մինչև այժմ բոլոր գիտնականներին անհայտ մի գաղտնիք՝ լուսատտիկների գաղտնիքը։ Ուրեմն լսեք․ այդ բզեզների լուսարձակումը կատարվում է պոլոնիումի ատոմում եղած մեն֊միակ էլեկտրոնի միջոցով։
― Սըր, ես ցնցված եմ։ Ամբողջ աշխարհի գիտնականները չափազանց երախտապարտ կլինեն ձեզ նման արժեքավոր տեղեկության համար, չէ որ նրանք դրա հայտնագործման վրա գլուխ են կոտրում ավելի քան երկու հարյուրամյակ։ Ա՜յ քեզ բան։ Աչքի համար անտեսանելի ատոմից հինգ հազար անգամ փոքր էլեկտրոնն էլ հենց այն ուրախ կրակների աղբյուրն է, որոնք այնքա՜ն գեղեցկացնում են ամռան գիշերը։
― Եվ նկատի ունեցեք, ― շարունակեց Սատանան, ― դա միակ դեպքն է, երբ ռադիումը գոյություն ունի մաքուր վիճակում, առանց խառնուրդների, երբ պոլոնիումն էլ նույնպիսի ազատ վիճակում է, և նրանց հենց այդպիսի գոյությունն էլ այդքան զարմանալի ու հաճելի արդյունք է տալիս։ Պատկերացրեք, որ պոլոնիումի պաշտպանական թաղանթը պայթել է, այն ժամանակ ռադիումի կայծը կբռնկվի, ընդ որում միայն մեկ անգամ, և լուսատտիկը գոլորշու կվերածվի։ Դուք շա՞տ եք ափսոսում այս հին հեկտոգրաֆը։
― Ոչ, ձերդ մեծություն, ոչ շատ, դա իմը չէ։
― Որ այդպես է, ձեր աչքի առջև կոչնչացնեմ այն։ Ես ձեր այդ, անունն ինչ էր․․․ Կավուրին վառեցի, ծախսելով ընդամենը մեկ էլեկտրոնի էներգիա, ճիշտ այնքան, ինչքան կա լուսատտիկի մեջ։ Հիմա կտամ քսան հազար էլեկտրոնի էներգիա։
Հյուրս ձեռքով թեթևակի դիպավ ծանրումեծ հեկտոգրաֆին, և վերջինս թնդանոթի արկի պես պայթեց ու անհետացավ։ Սենյակում երեք րոպե կախվել էր կայծերի թանձր, վարդագույն մի մշուշ, որի միջով հազիվ երևում էր Սատանայի կերպարանքը, ապա մշուշը ցրվեց և նորից ծորաց լուսնի պայծառ ու նուրբ լույսը։ Սատանան ասաց․
― Համոզվեցի՞ք։ Քսան հազար լուսատտիկի մեջ եղած ռադիումը, բավական է, որպեսզի հավերժորեն շարժման մեջ դրվի ավտոմոբիլի շարժիչը։ Ընդ որում՝ ոչ մի կորուստ, այդ վառելիքն անսպառ է։ ― Եվ, ի միջի այլոց, նշեց։ ― Տանը մենք միայն ռադիում ենք օգտագործում։
Ես ապշած էի և, հասկանալի է, հետաքրքրասիրությունս բորբոքվել էր․ չէ որ այն կողմերում քիչ չէին իմ հարազատներն ու լավ ծանոթները։ Ես մինչև օրս կարծում էի (այդ էին ինձ ներշնչել մանուկ հասակում), որ որպես վառելիք այնտեղ գործածում են ածուխ ու ծծումբ։ Սատանան միտքս կարդաց ու ասաց․
― Ածուխ ու ծծումբ․ այդպիսին է ավանդույթը, ճիշտ է։ Բայց դա ընդհանուր մոլորություն է։ Ծայրահեղ դեպքում կարելի էր յոլա գնալ և ածխով ու ծծումբով, բայց այդ վառելիքը մի շարք էական թերություններ ունի՝ կեղտը շատ է, լավ էլ չի վառվում, իսկ կիրակի օրերը պարզապես անհնարին կլիներ պահպանել անհրաժեշտ ջերմաստիճան, և հետո, այդքան ածուխ ու ծծումբ որտեղի՞ց ճարենք, ամբողջ տիեզերքի պաշարները հավերժության կեսին էլ չեն հերիքի։ Եթե ռադիումը չլիներ, չէր լինի նաև դժոխքը այնպիսին, ինչպիսին հարկ է որ լիներ։
― Ինչո՞ւ։
― Հարկ կլիներ հոգիներին մի այլ նյութ հագցնել։ Եվ նրանք վայրկենապես կայրվեին, այդպիսով խույս տալով դժոխային տանջանքներից։ Մի ժամ էլ չէին դիմանա։ Ի՞նչ կա չհասկանալու։
― Հիմա, ձեր բացատրությունից հետո, հասկանում եմ։ Գիտեք, ես միշտ ենթադրում էի, թե մեղսագործներն իրենց իսկ մարմինն են դժոխքի կրակին տալիս, նրանք այդպես են պատկերված Սիքստինյան մատուռի որմնանկարներում, գրքերի նկարազարդումներում։
― Այո, մեր մեղսագործները ճիշտ այնպիսի տեսք ունեն, ինչպիսին եղել են կյանքում, բայց նրանց վրա միս ու արյուն չէ, մարմինը նույն բախտին կարժանանար, ինչ և ձեր հեկտոգրաֆը․ համազարկ, բռնկում, կայծերի խուրձ՝ և ոչինչ չէր մնա։ Այնպես որ իմաստ չէր ունենա նրանց հավերժական տառապանքի ուղարկել դժոխք։ Հավատացեք, ռադիումը իդեալական նյութ է։
― Այո, հիմա ամեն ինչ հասկանալի դարձավ, ― ասացի ես, փշաքաղվելով գալիք անհարմարությունների մտքից։ ― Դուք իրավացի եք, սըր։
― Դեռ իրավացի չլինեի՜։ Ես վիթխարի փորձ ունեմ։ Ինչ ասեմ, դուք ինքներդ էլ կհամոզվեք, երբ անտեղ հայտնվեք։
Նա, հավանաբար, մտածում էր, թե ես այրվում եմ հետաքրքրությունից, բայց պարզապես վատ գիտեր ինձ։ Նա մի պահ նստած մնաց մտքերի մեջ խորասուզված, ապա ասաց․
― Ես որոշեցի օգնել ձեզ, որ հասկանաք։
Այդ բառերից հոգիս թունդ ելավ։ Շնորհակալություն հայտնեցի և համակ ուշադրություն դարձա։
― Գուցե գիտե՞ք, թե Նոր Զելանդիայում որտեղ են գտնում իսպառ ոչնչացված մոա թռչնի ոսկորները։ Դրանք քսան ոտնաչափ բարձրությամբ մի սար են կազմում, հազարավոր կմախքներ կան։ Իսկ գիտե՞ք, թե որտեղ են գտնում սառցե ժամանակաշրջանում երկիրը բնակեցրած մամոնտների ժանիքները։ Լենայի գետաբերանի մոտ, մի քանի ակր տարածության վրա դրանք անթիվ֊անհամար քանակությամբ թափված են, այնտեղից արդեն հինգ դար շարունակ թանկարժեք բեռով բարձված չինական քարավաններ են գալիս։ Իսկ գիտե՞ք, արդյոք, ձեր երկրի հարավում գտնվող ֆոսֆորի հանքակուտակումների մասին։ Դրանք հարուստ շերտերով ձգվում են բազմաթիվ մղոններ և վիթխարի կենդանիների հսկայական գերեզմանոց են, կենդանիներ, որոնք այժմ ոչ մի տեղ գոյություն չունեն, և ամենուր ձեր մոլորակի վրա կան այդպիսի գերեզմանոցներ։ Որտեղի՞ց է այդ կենդանիների մեջ նման բնազդ առաջացել, որ մահվան մոտենալուն պես նրանց տանում է մի տեղում հոգին փչելու։ Դա բնության մեծ գաղտնիքն է, նույնիսկ գիտությունն անզոր է թափանցելու դրա մեջ։ Բայց դրանք փաստ են, այդ իսկ պատճառով լսեք շարունակությունը։ Ահա արդեն միլիոնավոր տարիներ գոյություն ունի լուսատտիկների գերեզմանոց։
Վարդագույն հույսերով առ լեցուն, ես բերանս բաց լսում էի։ Սատանան նշան արեց փակել այն ու շարունակեց․
― Այդ գերեզմանոցը գտնվում է Կորդիլերների ձյունապատ լեռնաճյուղավորումներից մեկի վրա, մոտավորապես այս սենյակի կեսի չափ մի թասաձև խորուտում։ Եվ այդ թասը բերնեբերան լեցուն է, ի՞նչ եք կարծում, ինչո՞վ։ Լուսատտիկային մաքրագույն ռադիումով, դժոխքի հուր ու կրակով։ Ահա արդեն բազմաթիվ հազարամյակներ անթիվ֊անհամար լուսատտիկներ ամեն օր թռչում գալիս են այնտեղ, որպեսզի այդ թասում մահ գտնեն, և յուրաքանչյուր լուսատտիկ տուրք է բերում՝ իր միակ անմահ մասնիկը, մաքուր ռադիումի էլեկտրոնը։ Այնտեղ կուտակված էներգիան բավական է ողջ աշխարհը լույսով ողողելու, մինչև աշխարհի վերջը, աշխարհի բոլոր շարժիչները, ամբողջ տրանսպորտը վառելիքով ապահովելու համար։ Աշխարհի բոլոր փողերը չեն բավարարի այդ գանձերը գնելու համար։ Այսպիսով, դուք իմն եք, ռադիումը՝ ձերը։ Երբ տիկին Կյորին մաքուր պոլոնիում ստանա, դրանից հագուստ պատրաստեք և գնացեք ձեր գանձերի հետևից։
Եվ նա անհետացավ, թողնելով ինձ մթության մեջ, ընդհատելով շնորհակալական խոսքս։ Ռադիումով լի թասը ես կգտնեմ երկնքում նրա ցոլքով։ Եվ շատ շուտով, երբ այդ հանճարեղ կինը Ֆրանսիայում պոլոնիումը անջատի վիսմուտից, ես իմ տրամադրության տակ կունենամ այդ անփոխարինելի նյութը։ Բաժնետոմսերը վաճառվում են։ Դիմել Մարկ Տվենին։