«Խորհրդածություններ կրոնի մասին»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Խորհրդածություններ կրոնի մասին |հեղինակ = Մարկ Տվեն |թարգմանիչ = Կ․ Ս․ Վար...»:) |
|||
Տող 6. | Տող 6. | ||
}} | }} | ||
[[Category: Արձակ]] | [[Category: Արձակ]] | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ առաջին== | ||
+ | |||
+ | |||
+ | Մեր աստվածաշունչը աստծու բնավորությունը նկարագրում է սպառիչ և անողոք ճշգրտությամբ։ Դիմանկարը, որ այն մեզ առաջարկում է, հիմնականում մարդու դիմանկար է, եթե, իհարկե, կարելի է պատկերացնել այնպիսի չարությամբ լեցուն մի մարդու, որը դուրս է մարդկային բոլոր սահմաններից, դիմանկարը մի անձի, որի հետ այժմ, երբ արդեն վախճանվել են Ներոնն ու Կալիգուլան, ոչ ոք չէր ցանկանա ծանոթություն հաստատել։ Հին կտակարանում պատկերված աստծու բոլոր արարքները խոսում են նրա հիշաչարության, անարդարության, մանրախնդրության, անողոքության, ոխակալության մասին։ Նա զբաղված է միայն այն բանով, որ պատժում է, պատժում աննշան զանցանքների համար հազարապատիկ խստությամբ, պատժում է անմեղ մանուկներին՝ իրենց ծնողների զանցանքների համար․ պատժում է ոչ մի բանում չմեղանչած երկրի բնակիչներին՝ իրենց տիրակալների զանցանքների համար, և հասնում է այն աստիճանի, որ իր արյունահեղ վրեժի կրակը թափում է հլու հնազանդ հորթուկների, գառնուկների, ոչխարների ու եզների գլխին, որպեսզի նրանց տերերին պատժի չնչին մեղքերի համար։ Տպագիր վիճակում ավելի զազրելի ու մերկացուցիչ կենսագրություն գոյություն չունի։ Կարդալով այն, սկսում ես Ներոնին համարել լույսի ու կատարելության հրեշտակ։ | ||
+ | |||
+ | Այն սկսվում է հրեշավոր ուխտադրժության մասին պատմությամբ, ուխտադրժությունն ամբողջ գրքի գլխավոր թեման է։ Այդ սկիզբը հավանաբար հորինված է մանուկ ծովահենի սենյակում՝ այնքա՜ն նողկալի է այն և միաժամանակ այնքա՜ն մանկականորեն պարզունակ։ Ադամին արգելված է ճաշակել ինչ֊որ ծառի պտուղ, նաև միանգամայն լրջորեն տեղեկացվում է, որ չհնազանդելու դեպքում կմեռնի։ Ինչպե՞ս կարելի էր հուսալ, թե այդպիսի սպառնալիքը գեթ փոքր֊ինչ տպավորություն կգործի նրա վրա։ Չէ որ Ադամը լոկ արտաքնապես էր հասուն տղամարդ։ Իսկ գիտելիքներով ու փորձով չէր գերեզանցում երկու տարեկան երեխային։ Նա չէր կարող իմանալ, թե ինչ է նշանակում «մահ» բառը։ Նա կյանքում ոչ մի անգամ ոչ մի մեռած արարած չէր տեսել։ Նախկինում նա երբեք չէր լսել մահվան մասին։ Այդ բառը նրա համար ոչ մի իմաստ չուներ։ Նույն հաջողությամբ նրան կարող էին սպառնալ, որ եթե խնձորը ուտի, անմիջապես կվերածվի միջօրեականի։ Ադամը նույն ձևով չէր կարող հասկանալ ոչ մեկ, ոչ մյուս բառերը։ | ||
+ | |||
+ | Կարելի էր չկասկածել, որ այդ արժանահիշատակ սպառնալիքը հորինած ջրիկ միտքը դա կուղեկցի արդարության ու արդարադատության մասին բավականին ցածրորակ հասկացությունների վրա հիմնված ամեն տեսակ այլ գռհեկություններով․ այդպես էլ եղավ։ Հայտարարվեց, որ Ադամի բոլոր սերունդները մինչև արարման վերջին օրը պատիժ կկրեն, քանզի այդ մանչուկը խախտել էր իր մանկական սենյակի օրենքը, որ նրան պարտադրել էին նախքան բարուրից դուրս գալը։ Բազմաթիվ հազարամյակներ շարունակ նրանք բոլորը, մեկը մյուսի հետևից ենթարկվել են անդուլ հալածանքի և ամեն տեսակ դժբախտությունների՝ ի պատիժ մանկան սովորական չարաճճիության, որը փառահեղորեն կոչեցին «Ադամի մեղք»։ Եվ այդ անվերջանալի ժամանակի ընթացքում պակասություն չկար ռաբբիների, Հռոմի պապերի, եպիսկոպոսների, քահանաների, պաստորների և աշխարհական ստրկամիտ հոգիների, որոնք հանդիսավորությամբ փառաբանում էին այդ խայտառակ հանցագործությունը, այն հռչակում անճառելիորեն արդար և ճշմարտացի և այն ստեղծողին այնպիսի բռի ու անպատկառ շողոքորթությամբ օծում, որ աստծուց բացի, ով ուզում է լինի, լսելով նման որևէ բան, ամոթից ու գարշանքից երեսը կթեքեր։ Չնայած շողոքորթության հանդեպ երկարամյա սովորությունը կոփել է մեր արևելյան միապաետներին, այնուամենայնիվ, նույնիսկ նրանք ի վիճակի չէին լինի դիմանալու կիրակի օրերը եկեղեցիներում լսվող անամոթ ներբողներին, որոնք մեր աստվածը լսում է ինքնագոհությամբ ու բավարարվածությամբ։ | ||
+ | |||
+ | Առանց կարմրելու մենք մեր աստծուն կոչում ենք գթասրտության աղբյուր, թեպետ հիանալի գիտենք, որ նրա ամբողջ պատմության մեջ չկա գեթ մի դեպք, երբ նա իսկապես գթասրտություն ցուցաբերեր։ Մենք նրան կոչում ենք բարոյականության աղբյուր, թեպետ նրա պատմությունը և ամենօրյա վարքը, որի մասին վկայում են հենց մեր զգացմունքները, անժխտելի ապացուցում են, որ նա բացարձակապես զուրկ է չնչին իսկ բարոյականությունից։ Մենք նրան Հայր ենք կոչում, ընդ որում, ոչ քմծիծաղելով, թեպետ ատելությամբ ու զզվանքով կհամակվեինք ցանկացած հողեղեն հոր հանդեպ, եթե նա իր երեխային այն տառապանքների, դառնությունների ու դաժան աղետների հազարերորդական մասին ենթարկեր, որոնց մեր աստվածը դատապարտում է իր երեխաներին ամեն օր, որոնց դատապարտել է ամեն օր բոլոր հարյուրամյակների ընթացքում, որ անցել են այն պահից, երբ տեղի է ունեցել այդ մեծ հանցագործությունը՝ երբ արարվել է Ադամը։ | ||
+ | |||
+ | Աստծո մասին մեր պատկերացումը գաղափարների անհեթեթ ու ծիծաղաշարժ խառնուրդ է։ Մենք աստծուն երկու կեսի ենք բաժանում, նրա մի կեսն իջեցնում ենք երկրի խուլ անկյուն, ուր նա պետք է փրկություն բերի հրեաների պստլիկ բնակավայրին, ընդ որում միայն հրեաներին և ուրիշ ոչ ոքի։ Իսկ նրա երկրորդ կեսը թողնում ենք երկնային գահին, որտեղից այն տագնապով ու հետաքրքրասիրությամբ ցած է նայում, արդյունքի սպասելով։ Մենք ակնածանքով ուսումնասիրում ենք երկրային կեսի պատմությունը և այդ պատմությունից եզրակացություն անում, որ երկրային կեսն ուղղվել, բարոյական բարձր հատկանիշներ ու ամեն տեսակ առաքինություններ է ձեռք բերել և կորցրել է ամեն մի ընդհանրություն երկնային գահին բազմած իր լքյալ չար կեսի հետ։ Մենք համարում ենք, որ երկրային կեսը արդարամիտ է, գթառատ, բարի, հեզ, մարդկության տառապանքների հանդեպ լի է ամենաներողությամբ ու կարեկցությամբ և ձգտում է մեղմել ու ոչնչացնել դրանք։ Միանգամայն ակնհայտ է, որ այդ բնավորության մասին պատկերացումն ստեղծել ենք ոչ թե փաստերն ուսումնասիրելով, այլ ջանադրաբար խույս տալով դրանց ուշադրությամբ ծանոթանալուց, դրանք գնահատելուց ու կշռադատելուց։ Երկրային կեսը բարեգթության կոչ է անում մեզ և հենց ինքը օրինակ է ծառայում՝ կրակից ու ծծմբից լիճ ստեղծելով, որի մեջ մեզանից նա, ով նրան աստված չի ընդունում և չի խոնարհվում նրա առջև որպես աստծու, դատապարտված է հուրհավիտյան այրման։ Եվ այրվելու ենք ոչ միայն մենք՝ այդ պայմաններին տեղյակներս․ բոլոր առաջին բյուրավոր մարդկային սերունդները դատապարտված են միևնույն սարսափելի ճակատագրին, թեև նրանք բոլորն ապրել ու մեռել են, երբևէ անգամ լսած չլինելով նրա կամ նրա առաջադրած պայմանների մասին։ Գթասրտության նման օրինակը կարելի է փայլուն անվանել։ Խե՜ղճ երկրային վայրենիներ և անտառի արյունարբու գիշատիչներ։ Մեզ հրամայված է ներել մեր մերձավորին յոթնապատիկ յոթանասուն անգամ և ուրախանալ ու շնորհապարտ լինել, եթե բարեպաշտ կյանքից հետո մեր հոգին մահվան մահճում դուրս չթռչի մեր մարմնից, նախքան քահանայի գալը, որպեսզի սա հապճեպորեն իր քրթմնջոցներով, մոմերով ու ժամերգություններով նրան անցաթուղթ տա։ Ներելու անսպառ պատրաստակամության այդ օրինակը նույնպես կարելի է փայլուն անվանել։ | ||
+ | |||
+ | Մեզ հավատացնում են, թե մեր աստծու երկու կեսերը լոկ արտաքնապես են բաժանված, իսկ իրականում ամբողջական են և հավասարապես զորեղ, չնայած դաժան լինելուն։ Եվ ահա երկրային կեսը, այն, որ ողբում է մարդկության տառապանքները ու կուզենար դրանք ոչնչացնել, եթե մտքով անցնի, բավարարվում է այն բանով, որ դեպքից դեպք մի կույրի տեսողություն է պարգևում, փոխանակ պարգևի բոլոր կույրերին, դեպքից դեպք ապաքինում է մի խեղանդամի, փոխանակ ապաքինի բոլոր խեղանդամներին, մի անգամ ընթրիք է տալիս հինգ հազար մարդու և մնացած միլիոնավոր սովյալներին առաջվա պես քաղցած է թողնում, և այդ ամբողջ ժամանակ նա անզոր մարդուն հորդորում է իր բոլոր մերձավորներին ազատել այն չարիքներից, որոնք աստված ինքն է նրանց գլխին բերել և որոնք նա, եթե ցանկանա, կարող է մի բառով ոչնչացնել, դրանով իսկ կատարելով իր ուղղակի պարտականությունը, որ զանց է առել ի սկզբանե և զանց կառնի մինչև աշխարհի վերջը։ Նա մի քանի մեռած մարդու հարություն է տվել։ Միանգամայն ակնհայտ է, որ նա դա շատ լավ արարք է համարել։ Բայց այդ դեպքում լավ բան չէր սահմանափակվել հինգ֊վեց մարդով, նա պետք է հարություն տար մնացած բոլոր մեռյալներին։ Ես ինքս այդ բանը չէի անի, որովհետև, ըստ իս, մեռածները միակ մարդիկ են, որոնց կարելի է նախանձել, իսկ այդ մասին հիշատակեցի լոկ հպանցիկ, որպես այն տարօրինակ հակասություններից մեկը, որոնցով լեփ֊լեցուն է մեր սուրբ գիրքը։ | ||
+ | |||
+ | Թեպետ Հին կտակարանի աստվածը սարսափելի ու զզվելի անձնավորություն է, բայց, համենայն դեպս, հետևողական է։ Նա անկեղծ է ու շիտակ։ Նա կեցվածք չի ընդունում, թե իբր ինչ֊որ բարոյականություն կամ ինչ֊որ առաքինություններ ունի․ թերևս միայն խոսքով։ Նրա վարքագծում անհնար է նման որևէ բանի հետք իսկ գտնել։ Իմ կարծիքով, նա անհամեմատ ավելի է արժանի հարգանքի, քան նրա ուղղված «եսը», որն այնքան պարզամտորեն մերկացված է Նոր կտակարանում։ Պատմության մեջ, նույնիսկ նրա ամբողջ պատմության մեջ՝ ամբողջությամբ վերցված, ոչ մի բան իր գազանային դաժանությամբ հեռավոր կերպով իսկ չի կարող համեմատվել դժոխքի ստեղծման հետ։ | ||
+ | |||
+ | Նրա երկնային «եսը», Հին կտակարանի «եսը» երկրային ուղղված «եսի» համեմատությամբ թվում է համակ բարություն, հեզություն ու օրինավորություն։ Երկնքում նա ոչ մի արժանիքի չի հավակնում և իսկապես ոչ մի հատ չունի, եթե հաշվի չառնենք այն, որ խոսքով է վերագրում իրեն։ Իսկ երկրի վրա նա հավակնում է արժանիքների ցուցակում եղած յուրաքանչյուր արժանիքին, սակայն գործով նա դրանք հազվադեպ ապացուցեց, չափազանց ժլատորեն և վերջացրեց մեզ դժոխք պարգևելով, որը միանգամից ոչնչացրեց նրա բոլոր շինծու արարքները։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ երկրորդ== | ||
+ | |||
+ | :::::::::::::::Չորեքշաբթի, 20 հունիսի 1906 թվականի | ||
+ | |||
+ | |||
+ | Սուրբ գրքերը պարտադիր կերպով ունեն միևնույն բնորոշ թերությունները։ Դրանք բոլորն աչքի են ընկնում երևակայության պարզապես սրտառուչ աղքատությամբ։ Դա առաջին հերթին է աչքի զարնում։ Երկրորդ թերությունն այն է, որ դրանցից յուրաքանչյուրը, առանց դյուզն֊ինչ իրավունքի, ինքնատիպության է հավակնում։ Յուրաքանչյուրը նախորդներից առատորեն փոխառում է, առանց աղբյուրը վկայակոչելու, ինչն անշուշտ, անազնիվ արարք է։ Յուրաքանչյուրը հերթով յուրացնում է նախորդների հնամաշ հագուստ֊կապուստը և պարզամիտ ինքնավստահությամբ ջանում է այն ներկայացնել որպես երկնքից հենց նոր տեղ հասած ամենաթարմ ու վերջին հայտնություն։ Մենք Կոֆուցիոսից փոխառում ենք Ոսկե պատվիրանը,<ref>Ամերիկայում ընդունված պատվիրանի անվանումը․ «Այն ամենում, ինչպես դուք եք ուզում, որ մարդիկ ձեզ հետ վարվեն, այդպես էլ դուք վարվեք նրանց հետ»։ ― Ծան․ ռուս․ թարգ․։</ref> այն բանից հետո, երբ դա արդեն մի քանի դար օգտագործվել է, և առանց կարմրելու մեզ ենք վերագրում հեղինակ լինելը։ Երբ մեզ ջրհեղեղ է պետք լինում, դիմում ենք ճերմակահեր հնամենի Բաբելոնին, դա այնտեղից փոխառում ենք, իսկ հետո հպարտանում դրանով և այնպես ուրախանում, կարծես այն արժանի էր նման չարչարանքների։ Մեր օրերում էլ դեռևս պատկառանք ենք տածում դրա հանդեպ և հիանում դրանով, և պնդում, թե իբր դրա մասին մեզ անմիջականորեն աստված է հաղորդել, թեև հիանալի գիտենք, որ Նոյան ջրհեղեղ երբեք չի եղել և չէր էլ կարող լինել։ Առհասարակ ջրհեղեղները սուրբ գրքերի բոլոր ստեղծողների սիրելի թեման են։ Եթե մի սուրբ գիրք գտնվի կամ թեկուզ վայրենիների մի որևէ ցեղի ավանդություն, ուր չհիշատակվի համաշխարհային ջրհեղեղը, կնշանակի այդ կրոնը ձեռքի տակ հարմար աղբյուր չի ունեցել, որ այն փոխ առներ։ | ||
+ | |||
+ | Սուրբ գրականության հեղինակների ու կրոնի հիմնադիրների մեկ այլ նախասիրած թեման Անարատ հղիությունն է։ Այն արդեն մաշվել քրքրվել էր, երբ մենք հավատացինք դրան, որպես վերջին նորույթի։ Եվ այսօր էլ մեզ հիացմունք է պատճառում ոչ պակաս, քան հիացմունք էր պատճառում այն հորինողին, երբ միլիոն տարի առաջ նրա ուղեղը երկնեց այդ գաղափարը։ Հնդիկներն այն դրվատում էին դեռևս անհիշելի ժամանակներից, երբ Անարատ հղիությունից ծնվեց իրենց Կրիշնան։ Բուդդայականները չափազանց երջանիկ էին, երբ 2500 տարի առաջ նույն հղիության օգնությամբ ձեռք բերեցին Գաուտամային։ Հույները նույն ժամանակներում չափազանց բարձր էին այն գնահատում, որովհետև իրենց գերագույն աստվածն ու նրա մերձավորները սովորություն ունեն լեռնագագաթներից ցած իջնել և Հունաստանը բնակեցնել վիժվածքներով՝ կիսամարդ֊կիսաաստվածներով։ Հռոմեացիները Հունաստանից փոխ առան այդ գաղափարը, և պտուղները, որ Անարատ հղիությամբ նրանց տրամադրում էր Յուպիտերը, մեծագույն ուրախություն էին պատճառում իրենց։ Իսկ մենք այդ գաղափարն անմիջականորեն երկնքից ստացանք՝ Հռոմի միջոցով։ Եվ առաջվա պես կախարդված ենք դրանով։ Ընդամենը երկու շաբաթ առաջ, երբ Ռոչեստերում ոմն եպիսկոպոսական հոգևորական իր եկեղեցու իշխանությունների կողմից մեղադրվեց այն բանում, որ չի հավատում փրկչի հրաշագործ հղիությանը, հայր սուրբ դոկտոր Բրիգսը՝ ներկայիս ամերիկյան հոգևորականներից թերևս ամենահանդուգնը, մարտի նետվեց հանուն Անարատ հղիության, «Նորս ամերիկեն ռևյուում» դրան նվիրված հոդված հրապարակելով։ Դատելով այդ հոդվածից, նա համոզված է, որ իրեն հաջողվել է մեկընդմիշտ լուծել այդ ցավոտ հարցը։ Այդ հղիության անարատությունը չպետք է կասկածել, պնդում է նա, քանի որ կույս Մարիամը հաստատ գիտեր, որ դա այդպես է, քանզի իրեն այդպես էր ասել ավետաբեր հրեշտակը։ Բացի այդ, դրա մասին վկայում է հետևյալ լրացուցիչ փաստարկը․ այդ իրադարձությունից շատ տարիներ անց Հուդան (կույս Մարիամի ամուսնությունից ծնված կրտսեր որդին) դեռևս ողջ էր և զրուցել էր քրիստոնեական առաջին համայնքների անդամների հետ, և նա որոշակիորեն հաստատել էր, որ դա, անկասկած, Անարատ հղիություն է։ Հետևաբար, դա ճշմարտություն է, չէ որ Հուդան ընտանիքի անդամն էր, ուրեմն էլ ո՞վ է կարող էր դա իմանալ, եթե ոչ նա։ | ||
+ | |||
+ | Եթե անարատ հղիության մասին ուսմունքում որևիցե զվարճալի բան էլ կա, ապա դա այն շշմեցուցիչ տրամաբանական կառուցումներն են, որոնց օգնությամբ կարծես բավականին ոչ հիմար մարդիկ իրենց համոզում են, թե այդ անհավատալի իրադարձությունը ապացուցված փաստ է։ | ||
+ | |||
+ | Եթե դոկտոր Բրիգսին խնդրեին հավատալ, ասենք Կրիշնայի, Օսիրիսի, Բուդդայի և այդ հասարակությունից որևէ մեկի Անարատ հղիությամբ ծնված լինելուն, նա անկասկած կաշխատեր շնորհակալություն հայտնելով խուսափել և, հավանաբար, կպատասխաներ, որ դրան միայն երեխան կարող է հավատալ, որովհետև այդ իրադարձության հավաստիությունը ամրապնդվում է լոկ մարդկանց վկայություններով, իսկ նման փաստը մարդկանց վկայություններով ապացուցել անհնար է, որովհետև եթե անգամ ամբողջ մարդկությունը ներկա լիներ մի որևէ Անարատ հղիության, միևնույն է, ոչ ոք չէր կարող ասել, թե երբ է դա տեղի ունեցել, և տեղի է ունեցել, արդյոք, առհասարակ։ Եվ այնուամենայնիվ, այդ խիստ խելոք մարդը, որ ժամանակավորապես խելքը թռցրել էր, հավատաց մի անհնարին իրադարձության, որի իսկությունը հաստատվում է մարդու շուրթերից ծնունդ առնող վկայությամբ, ընդ որում, լոկ մի մարդու՝ հենց կույսի շուրթերից և, հետևաբար, ամենևին ոչ անաչառ, այլ ծայրաստիճան շահագրգռված վկայի, մի վկայի, որն անկարող է դատել՝ իրո՞ք այդպիսի իրադարձություն տեղի է ունեցել, և իր բոլոր տեղեկությունները քաղել է երկրորդական սկզբնաղբյուրից՝ կոմնակի, ընդ որում, իրեն լիովին անծանոթ անձից, իբր հրեշտակից, որը, թերևս, կարող էր լինել հրեշտակ, բայց կարող էր լինել նաև հարկահավաք։ Քիչ հավանական է, որ կույսը դրանից առաջ տեսել էր գեթ մի հրեշտակի կամ գիտեր նրանց արտաքին նշանները։ Հրեշտակը նրան ամենևին ծանոթ չէր։ Նա ոչ մի անձնագիր չէր ներկայացրել։ Նրա վկայությունը ոչ մեկի համար մի քոռ կոպեկի արժեք էլ չէր ունենա։ Եվ հիմա էլ դա ոչ մեկի համար մի քոռ կոպեկի արժեք չունի, բացի միայն դոկտոր Բրիգսի նման մարդկանցից, որոնք կորցրել են մտքի պարզությունը, անվերջ անհեթեթություններ են ծամծմում, բարեպաշտորեն ցանկանալով դրանցից որևէ ողջամիտ ու բնական բան կորզել։ Անարատ հղիության մասին ուսմունքն ամբողջապես հիմնվում է մեն֊միակ վկայի ցուցմունքների վրա, ընդ որում այնպիսի վկայի, որի զգացմունքները ոչ մի արժեք չունեն, քանզի հենց այդ վկայի գոյության մասին մենք գիտենք մի ջահել գեղեցկուհու խոսքերից, որին պետք էր հանդարտեցնել իր ամուսնուն։ Մարիամի վկայությունը նրան բավարարեց, բայց միայն այն պատճառով, որ ապրում էր Նազարեթում, այլ ոչ թե Նյու Յորքում։ Նյու Յորքում մի հյուսն իսկ չես գտնի, որ հավատա նման վկայության։ Եթե Անարատ հղիությունը հնարավոր լիներ կրկնել այսօրվա Նյու Յորքում, ապա քաղաքի չորս միլիոն բնակիչներից ոչ մի տղամարդ, ոչ մի կին, ոչ մի երեխա չէր հավատա այդպիսի հրաշքի, բացառությամբ թերևս «քրիստոնեական գիտության» մի քանի կիսախելագար հետևորդների։ Էդիի մոր գոյությանը հավատացող մարդը չի խորշի նաև Անարատ հղիությունից, վեց անարատ հղիություն կուլ կտա։ Այո, անարատ հղիությունը նույնպիսի հաջողությամբ հնարավոր չէր լինի կրկնել ժամանակակից Նյու Յորքում։ Դա ծիծաղ կառաջացներ, այլ ոչ թե ակնածանք ու երկրպագություն։ | ||
+ | |||
+ | Նրան, ով չի հավատում Անարատ հղիությանը, դա պարզապես մանկական հեքիաթ է թվում։ Միայն աստված կարող է երևակայել, թե դա ինչ֊որ վիթխարի ու խորամանկ բան է և կարող է ակնածանք ներշնչել։ Միայն աստծու գլխում կարող էր ծագել այն միտքը, որ գեղջկական ընտանիքի հետ արտաամուսնական հարաբերություններից ստացված աստծու որդին կարող է տոհմն ազնվացնել, իսկ չէ որ ամբողջ գաղափարը հենց դա է։ Տոհմն ազնվանում է, բացարձակ, որևէ պակասությունից կամ արատից զերծ մաքրություն է ձեռք բերում սահմանադրությունում և աստվածաշնչյան պատվիրաններում շարադրված թե՛ մարդկային, թե՛ աստվածային օրենքների կոպիտ խախտումների միջոցով։ Այսպիսով, քրիստոնեական կրոնը, որը մարդուց բարոյականության և օրենքների պաշտպանում է պահանջում, ինքն է ծագել աղաղակող անբարոյականությունից և օրենքի ակնհայտ խախտումից։ Ախր, Անարատ հղիության օգնությամբ նույնիսկ կատվին չես ազնվացնի։ | ||
+ | |||
+ | Սակայն այդ սրբազան բեմիրերը, ըստ երևույթին, դեռևս օգուտ են բերում, ինչ֊որ բանի պետք են, չնայած չափից ավելի հաճախ օգտագործելուց հնացել ու խիստ մաշվել են։ Ճիշտ այնպես, ինչպես այդ տխրահռչակ ծնեցները։ Այսինչը․․․ անունն ի՞նչ էր․․․ ծնեց Կրիշնային, Կրիշնան ծնեց Բուդդային, Բուդդան ծնեց Օսիրիսին, Օսիրիսը ծնեց բաբելոնյան աստվածներին, նրանք ծնեցին աստծուն, աստված ծնեց Հիսուսին, Հիսուսը ծնեց տիկին Էգիին։ Եթե վերջինս պատրաստվում է շարունակել սերնդաբանությունը և կատարել իր բաժին «ծնեցը», ապա պետք է շտապի, որովհետև արդեն շատ է պառավել։ | ||
+ | |||
+ | Մեր քրիստոնեությունը մի ուշագրավ գիծ ունի․ ինչքան էլ այն զզվելի, արյունարբու, դաժան, ագահ ու գիշատիչ լինի հատկապես մեր երկրում, ինչպես նաև մյուս քրիստոնեական երկրներում, թեպետև ավելի մեղմ տեսքով, այնուամենայնիվ, հարյուրապատիկ լավն է սուրբ գրքի քրիստոնեությունից, վերջինիս չլսված հանցագործությամբ, դժոխքի գյուտով հանդերձ։ Մեր ներկայիս քրիստոնեության չափանիշներով, ինչքան էլ զազրելի, երեսպաշտական, մակերեսային ու սնամեջ այն լինի, ոչ աստված, ոչ նրա որդին քրիստոնյաներ չեն և չունեն նույնիսկ այդ բավականին համեստ կոչման իրավունքը տվող հատկություններ։ Մեր կրոնը սարսափելի կրոն է։ Նրա թափած անմեղ արյան ծովերում հեշտ ու հանգիստ կարող էին տեղավորվել աշխարհի բոլոր նավատորմները։ | ||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | <references> |
10:04, 1 Հուլիսի 2016-ի տարբերակ
հեղինակ՝ Մարկ Տվեն |
Գլուխ առաջին
Մեր աստվածաշունչը աստծու բնավորությունը նկարագրում է սպառիչ և անողոք ճշգրտությամբ։ Դիմանկարը, որ այն մեզ առաջարկում է, հիմնականում մարդու դիմանկար է, եթե, իհարկե, կարելի է պատկերացնել այնպիսի չարությամբ լեցուն մի մարդու, որը դուրս է մարդկային բոլոր սահմաններից, դիմանկարը մի անձի, որի հետ այժմ, երբ արդեն վախճանվել են Ներոնն ու Կալիգուլան, ոչ ոք չէր ցանկանա ծանոթություն հաստատել։ Հին կտակարանում պատկերված աստծու բոլոր արարքները խոսում են նրա հիշաչարության, անարդարության, մանրախնդրության, անողոքության, ոխակալության մասին։ Նա զբաղված է միայն այն բանով, որ պատժում է, պատժում աննշան զանցանքների համար հազարապատիկ խստությամբ, պատժում է անմեղ մանուկներին՝ իրենց ծնողների զանցանքների համար․ պատժում է ոչ մի բանում չմեղանչած երկրի բնակիչներին՝ իրենց տիրակալների զանցանքների համար, և հասնում է այն աստիճանի, որ իր արյունահեղ վրեժի կրակը թափում է հլու հնազանդ հորթուկների, գառնուկների, ոչխարների ու եզների գլխին, որպեսզի նրանց տերերին պատժի չնչին մեղքերի համար։ Տպագիր վիճակում ավելի զազրելի ու մերկացուցիչ կենսագրություն գոյություն չունի։ Կարդալով այն, սկսում ես Ներոնին համարել լույսի ու կատարելության հրեշտակ։
Այն սկսվում է հրեշավոր ուխտադրժության մասին պատմությամբ, ուխտադրժությունն ամբողջ գրքի գլխավոր թեման է։ Այդ սկիզբը հավանաբար հորինված է մանուկ ծովահենի սենյակում՝ այնքա՜ն նողկալի է այն և միաժամանակ այնքա՜ն մանկականորեն պարզունակ։ Ադամին արգելված է ճաշակել ինչ֊որ ծառի պտուղ, նաև միանգամայն լրջորեն տեղեկացվում է, որ չհնազանդելու դեպքում կմեռնի։ Ինչպե՞ս կարելի էր հուսալ, թե այդպիսի սպառնալիքը գեթ փոքր֊ինչ տպավորություն կգործի նրա վրա։ Չէ որ Ադամը լոկ արտաքնապես էր հասուն տղամարդ։ Իսկ գիտելիքներով ու փորձով չէր գերեզանցում երկու տարեկան երեխային։ Նա չէր կարող իմանալ, թե ինչ է նշանակում «մահ» բառը։ Նա կյանքում ոչ մի անգամ ոչ մի մեռած արարած չէր տեսել։ Նախկինում նա երբեք չէր լսել մահվան մասին։ Այդ բառը նրա համար ոչ մի իմաստ չուներ։ Նույն հաջողությամբ նրան կարող էին սպառնալ, որ եթե խնձորը ուտի, անմիջապես կվերածվի միջօրեականի։ Ադամը նույն ձևով չէր կարող հասկանալ ոչ մեկ, ոչ մյուս բառերը։
Կարելի էր չկասկածել, որ այդ արժանահիշատակ սպառնալիքը հորինած ջրիկ միտքը դա կուղեկցի արդարության ու արդարադատության մասին բավականին ցածրորակ հասկացությունների վրա հիմնված ամեն տեսակ այլ գռհեկություններով․ այդպես էլ եղավ։ Հայտարարվեց, որ Ադամի բոլոր սերունդները մինչև արարման վերջին օրը պատիժ կկրեն, քանզի այդ մանչուկը խախտել էր իր մանկական սենյակի օրենքը, որ նրան պարտադրել էին նախքան բարուրից դուրս գալը։ Բազմաթիվ հազարամյակներ շարունակ նրանք բոլորը, մեկը մյուսի հետևից ենթարկվել են անդուլ հալածանքի և ամեն տեսակ դժբախտությունների՝ ի պատիժ մանկան սովորական չարաճճիության, որը փառահեղորեն կոչեցին «Ադամի մեղք»։ Եվ այդ անվերջանալի ժամանակի ընթացքում պակասություն չկար ռաբբիների, Հռոմի պապերի, եպիսկոպոսների, քահանաների, պաստորների և աշխարհական ստրկամիտ հոգիների, որոնք հանդիսավորությամբ փառաբանում էին այդ խայտառակ հանցագործությունը, այն հռչակում անճառելիորեն արդար և ճշմարտացի և այն ստեղծողին այնպիսի բռի ու անպատկառ շողոքորթությամբ օծում, որ աստծուց բացի, ով ուզում է լինի, լսելով նման որևէ բան, ամոթից ու գարշանքից երեսը կթեքեր։ Չնայած շողոքորթության հանդեպ երկարամյա սովորությունը կոփել է մեր արևելյան միապաետներին, այնուամենայնիվ, նույնիսկ նրանք ի վիճակի չէին լինի դիմանալու կիրակի օրերը եկեղեցիներում լսվող անամոթ ներբողներին, որոնք մեր աստվածը լսում է ինքնագոհությամբ ու բավարարվածությամբ։
Առանց կարմրելու մենք մեր աստծուն կոչում ենք գթասրտության աղբյուր, թեպետ հիանալի գիտենք, որ նրա ամբողջ պատմության մեջ չկա գեթ մի դեպք, երբ նա իսկապես գթասրտություն ցուցաբերեր։ Մենք նրան կոչում ենք բարոյականության աղբյուր, թեպետ նրա պատմությունը և ամենօրյա վարքը, որի մասին վկայում են հենց մեր զգացմունքները, անժխտելի ապացուցում են, որ նա բացարձակապես զուրկ է չնչին իսկ բարոյականությունից։ Մենք նրան Հայր ենք կոչում, ընդ որում, ոչ քմծիծաղելով, թեպետ ատելությամբ ու զզվանքով կհամակվեինք ցանկացած հողեղեն հոր հանդեպ, եթե նա իր երեխային այն տառապանքների, դառնությունների ու դաժան աղետների հազարերորդական մասին ենթարկեր, որոնց մեր աստվածը դատապարտում է իր երեխաներին ամեն օր, որոնց դատապարտել է ամեն օր բոլոր հարյուրամյակների ընթացքում, որ անցել են այն պահից, երբ տեղի է ունեցել այդ մեծ հանցագործությունը՝ երբ արարվել է Ադամը։
Աստծո մասին մեր պատկերացումը գաղափարների անհեթեթ ու ծիծաղաշարժ խառնուրդ է։ Մենք աստծուն երկու կեսի ենք բաժանում, նրա մի կեսն իջեցնում ենք երկրի խուլ անկյուն, ուր նա պետք է փրկություն բերի հրեաների պստլիկ բնակավայրին, ընդ որում միայն հրեաներին և ուրիշ ոչ ոքի։ Իսկ նրա երկրորդ կեսը թողնում ենք երկնային գահին, որտեղից այն տագնապով ու հետաքրքրասիրությամբ ցած է նայում, արդյունքի սպասելով։ Մենք ակնածանքով ուսումնասիրում ենք երկրային կեսի պատմությունը և այդ պատմությունից եզրակացություն անում, որ երկրային կեսն ուղղվել, բարոյական բարձր հատկանիշներ ու ամեն տեսակ առաքինություններ է ձեռք բերել և կորցրել է ամեն մի ընդհանրություն երկնային գահին բազմած իր լքյալ չար կեսի հետ։ Մենք համարում ենք, որ երկրային կեսը արդարամիտ է, գթառատ, բարի, հեզ, մարդկության տառապանքների հանդեպ լի է ամենաներողությամբ ու կարեկցությամբ և ձգտում է մեղմել ու ոչնչացնել դրանք։ Միանգամայն ակնհայտ է, որ այդ բնավորության մասին պատկերացումն ստեղծել ենք ոչ թե փաստերն ուսումնասիրելով, այլ ջանադրաբար խույս տալով դրանց ուշադրությամբ ծանոթանալուց, դրանք գնահատելուց ու կշռադատելուց։ Երկրային կեսը բարեգթության կոչ է անում մեզ և հենց ինքը օրինակ է ծառայում՝ կրակից ու ծծմբից լիճ ստեղծելով, որի մեջ մեզանից նա, ով նրան աստված չի ընդունում և չի խոնարհվում նրա առջև որպես աստծու, դատապարտված է հուրհավիտյան այրման։ Եվ այրվելու ենք ոչ միայն մենք՝ այդ պայմաններին տեղյակներս․ բոլոր առաջին բյուրավոր մարդկային սերունդները դատապարտված են միևնույն սարսափելի ճակատագրին, թեև նրանք բոլորն ապրել ու մեռել են, երբևէ անգամ լսած չլինելով նրա կամ նրա առաջադրած պայմանների մասին։ Գթասրտության նման օրինակը կարելի է փայլուն անվանել։ Խե՜ղճ երկրային վայրենիներ և անտառի արյունարբու գիշատիչներ։ Մեզ հրամայված է ներել մեր մերձավորին յոթնապատիկ յոթանասուն անգամ և ուրախանալ ու շնորհապարտ լինել, եթե բարեպաշտ կյանքից հետո մեր հոգին մահվան մահճում դուրս չթռչի մեր մարմնից, նախքան քահանայի գալը, որպեսզի սա հապճեպորեն իր քրթմնջոցներով, մոմերով ու ժամերգություններով նրան անցաթուղթ տա։ Ներելու անսպառ պատրաստակամության այդ օրինակը նույնպես կարելի է փայլուն անվանել։
Մեզ հավատացնում են, թե մեր աստծու երկու կեսերը լոկ արտաքնապես են բաժանված, իսկ իրականում ամբողջական են և հավասարապես զորեղ, չնայած դաժան լինելուն։ Եվ ահա երկրային կեսը, այն, որ ողբում է մարդկության տառապանքները ու կուզենար դրանք ոչնչացնել, եթե մտքով անցնի, բավարարվում է այն բանով, որ դեպքից դեպք մի կույրի տեսողություն է պարգևում, փոխանակ պարգևի բոլոր կույրերին, դեպքից դեպք ապաքինում է մի խեղանդամի, փոխանակ ապաքինի բոլոր խեղանդամներին, մի անգամ ընթրիք է տալիս հինգ հազար մարդու և մնացած միլիոնավոր սովյալներին առաջվա պես քաղցած է թողնում, և այդ ամբողջ ժամանակ նա անզոր մարդուն հորդորում է իր բոլոր մերձավորներին ազատել այն չարիքներից, որոնք աստված ինքն է նրանց գլխին բերել և որոնք նա, եթե ցանկանա, կարող է մի բառով ոչնչացնել, դրանով իսկ կատարելով իր ուղղակի պարտականությունը, որ զանց է առել ի սկզբանե և զանց կառնի մինչև աշխարհի վերջը։ Նա մի քանի մեռած մարդու հարություն է տվել։ Միանգամայն ակնհայտ է, որ նա դա շատ լավ արարք է համարել։ Բայց այդ դեպքում լավ բան չէր սահմանափակվել հինգ֊վեց մարդով, նա պետք է հարություն տար մնացած բոլոր մեռյալներին։ Ես ինքս այդ բանը չէի անի, որովհետև, ըստ իս, մեռածները միակ մարդիկ են, որոնց կարելի է նախանձել, իսկ այդ մասին հիշատակեցի լոկ հպանցիկ, որպես այն տարօրինակ հակասություններից մեկը, որոնցով լեփ֊լեցուն է մեր սուրբ գիրքը։
Թեպետ Հին կտակարանի աստվածը սարսափելի ու զզվելի անձնավորություն է, բայց, համենայն դեպս, հետևողական է։ Նա անկեղծ է ու շիտակ։ Նա կեցվածք չի ընդունում, թե իբր ինչ֊որ բարոյականություն կամ ինչ֊որ առաքինություններ ունի․ թերևս միայն խոսքով։ Նրա վարքագծում անհնար է նման որևէ բանի հետք իսկ գտնել։ Իմ կարծիքով, նա անհամեմատ ավելի է արժանի հարգանքի, քան նրա ուղղված «եսը», որն այնքան պարզամտորեն մերկացված է Նոր կտակարանում։ Պատմության մեջ, նույնիսկ նրա ամբողջ պատմության մեջ՝ ամբողջությամբ վերցված, ոչ մի բան իր գազանային դաժանությամբ հեռավոր կերպով իսկ չի կարող համեմատվել դժոխքի ստեղծման հետ։
Նրա երկնային «եսը», Հին կտակարանի «եսը» երկրային ուղղված «եսի» համեմատությամբ թվում է համակ բարություն, հեզություն ու օրինավորություն։ Երկնքում նա ոչ մի արժանիքի չի հավակնում և իսկապես ոչ մի հատ չունի, եթե հաշվի չառնենք այն, որ խոսքով է վերագրում իրեն։ Իսկ երկրի վրա նա հավակնում է արժանիքների ցուցակում եղած յուրաքանչյուր արժանիքին, սակայն գործով նա դրանք հազվադեպ ապացուցեց, չափազանց ժլատորեն և վերջացրեց մեզ դժոխք պարգևելով, որը միանգամից ոչնչացրեց նրա բոլոր շինծու արարքները։
Գլուխ երկրորդ
- Չորեքշաբթի, 20 հունիսի 1906 թվականի
Սուրբ գրքերը պարտադիր կերպով ունեն միևնույն բնորոշ թերությունները։ Դրանք բոլորն աչքի են ընկնում երևակայության պարզապես սրտառուչ աղքատությամբ։ Դա առաջին հերթին է աչքի զարնում։ Երկրորդ թերությունն այն է, որ դրանցից յուրաքանչյուրը, առանց դյուզն֊ինչ իրավունքի, ինքնատիպության է հավակնում։ Յուրաքանչյուրը նախորդներից առատորեն փոխառում է, առանց աղբյուրը վկայակոչելու, ինչն անշուշտ, անազնիվ արարք է։ Յուրաքանչյուրը հերթով յուրացնում է նախորդների հնամաշ հագուստ֊կապուստը և պարզամիտ ինքնավստահությամբ ջանում է այն ներկայացնել որպես երկնքից հենց նոր տեղ հասած ամենաթարմ ու վերջին հայտնություն։ Մենք Կոֆուցիոսից փոխառում ենք Ոսկե պատվիրանը,[1] այն բանից հետո, երբ դա արդեն մի քանի դար օգտագործվել է, և առանց կարմրելու մեզ ենք վերագրում հեղինակ լինելը։ Երբ մեզ ջրհեղեղ է պետք լինում, դիմում ենք ճերմակահեր հնամենի Բաբելոնին, դա այնտեղից փոխառում ենք, իսկ հետո հպարտանում դրանով և այնպես ուրախանում, կարծես այն արժանի էր նման չարչարանքների։ Մեր օրերում էլ դեռևս պատկառանք ենք տածում դրա հանդեպ և հիանում դրանով, և պնդում, թե իբր դրա մասին մեզ անմիջականորեն աստված է հաղորդել, թեև հիանալի գիտենք, որ Նոյան ջրհեղեղ երբեք չի եղել և չէր էլ կարող լինել։ Առհասարակ ջրհեղեղները սուրբ գրքերի բոլոր ստեղծողների սիրելի թեման են։ Եթե մի սուրբ գիրք գտնվի կամ թեկուզ վայրենիների մի որևէ ցեղի ավանդություն, ուր չհիշատակվի համաշխարհային ջրհեղեղը, կնշանակի այդ կրոնը ձեռքի տակ հարմար աղբյուր չի ունեցել, որ այն փոխ առներ։
Սուրբ գրականության հեղինակների ու կրոնի հիմնադիրների մեկ այլ նախասիրած թեման Անարատ հղիությունն է։ Այն արդեն մաշվել քրքրվել էր, երբ մենք հավատացինք դրան, որպես վերջին նորույթի։ Եվ այսօր էլ մեզ հիացմունք է պատճառում ոչ պակաս, քան հիացմունք էր պատճառում այն հորինողին, երբ միլիոն տարի առաջ նրա ուղեղը երկնեց այդ գաղափարը։ Հնդիկներն այն դրվատում էին դեռևս անհիշելի ժամանակներից, երբ Անարատ հղիությունից ծնվեց իրենց Կրիշնան։ Բուդդայականները չափազանց երջանիկ էին, երբ 2500 տարի առաջ նույն հղիության օգնությամբ ձեռք բերեցին Գաուտամային։ Հույները նույն ժամանակներում չափազանց բարձր էին այն գնահատում, որովհետև իրենց գերագույն աստվածն ու նրա մերձավորները սովորություն ունեն լեռնագագաթներից ցած իջնել և Հունաստանը բնակեցնել վիժվածքներով՝ կիսամարդ֊կիսաաստվածներով։ Հռոմեացիները Հունաստանից փոխ առան այդ գաղափարը, և պտուղները, որ Անարատ հղիությամբ նրանց տրամադրում էր Յուպիտերը, մեծագույն ուրախություն էին պատճառում իրենց։ Իսկ մենք այդ գաղափարն անմիջականորեն երկնքից ստացանք՝ Հռոմի միջոցով։ Եվ առաջվա պես կախարդված ենք դրանով։ Ընդամենը երկու շաբաթ առաջ, երբ Ռոչեստերում ոմն եպիսկոպոսական հոգևորական իր եկեղեցու իշխանությունների կողմից մեղադրվեց այն բանում, որ չի հավատում փրկչի հրաշագործ հղիությանը, հայր սուրբ դոկտոր Բրիգսը՝ ներկայիս ամերիկյան հոգևորականներից թերևս ամենահանդուգնը, մարտի նետվեց հանուն Անարատ հղիության, «Նորս ամերիկեն ռևյուում» դրան նվիրված հոդված հրապարակելով։ Դատելով այդ հոդվածից, նա համոզված է, որ իրեն հաջողվել է մեկընդմիշտ լուծել այդ ցավոտ հարցը։ Այդ հղիության անարատությունը չպետք է կասկածել, պնդում է նա, քանի որ կույս Մարիամը հաստատ գիտեր, որ դա այդպես է, քանզի իրեն այդպես էր ասել ավետաբեր հրեշտակը։ Բացի այդ, դրա մասին վկայում է հետևյալ լրացուցիչ փաստարկը․ այդ իրադարձությունից շատ տարիներ անց Հուդան (կույս Մարիամի ամուսնությունից ծնված կրտսեր որդին) դեռևս ողջ էր և զրուցել էր քրիստոնեական առաջին համայնքների անդամների հետ, և նա որոշակիորեն հաստատել էր, որ դա, անկասկած, Անարատ հղիություն է։ Հետևաբար, դա ճշմարտություն է, չէ որ Հուդան ընտանիքի անդամն էր, ուրեմն էլ ո՞վ է կարող էր դա իմանալ, եթե ոչ նա։
Եթե անարատ հղիության մասին ուսմունքում որևիցե զվարճալի բան էլ կա, ապա դա այն շշմեցուցիչ տրամաբանական կառուցումներն են, որոնց օգնությամբ կարծես բավականին ոչ հիմար մարդիկ իրենց համոզում են, թե այդ անհավատալի իրադարձությունը ապացուցված փաստ է։
Եթե դոկտոր Բրիգսին խնդրեին հավատալ, ասենք Կրիշնայի, Օսիրիսի, Բուդդայի և այդ հասարակությունից որևէ մեկի Անարատ հղիությամբ ծնված լինելուն, նա անկասկած կաշխատեր շնորհակալություն հայտնելով խուսափել և, հավանաբար, կպատասխաներ, որ դրան միայն երեխան կարող է հավատալ, որովհետև այդ իրադարձության հավաստիությունը ամրապնդվում է լոկ մարդկանց վկայություններով, իսկ նման փաստը մարդկանց վկայություններով ապացուցել անհնար է, որովհետև եթե անգամ ամբողջ մարդկությունը ներկա լիներ մի որևէ Անարատ հղիության, միևնույն է, ոչ ոք չէր կարող ասել, թե երբ է դա տեղի ունեցել, և տեղի է ունեցել, արդյոք, առհասարակ։ Եվ այնուամենայնիվ, այդ խիստ խելոք մարդը, որ ժամանակավորապես խելքը թռցրել էր, հավատաց մի անհնարին իրադարձության, որի իսկությունը հաստատվում է մարդու շուրթերից ծնունդ առնող վկայությամբ, ընդ որում, լոկ մի մարդու՝ հենց կույսի շուրթերից և, հետևաբար, ամենևին ոչ անաչառ, այլ ծայրաստիճան շահագրգռված վկայի, մի վկայի, որն անկարող է դատել՝ իրո՞ք այդպիսի իրադարձություն տեղի է ունեցել, և իր բոլոր տեղեկությունները քաղել է երկրորդական սկզբնաղբյուրից՝ կոմնակի, ընդ որում, իրեն լիովին անծանոթ անձից, իբր հրեշտակից, որը, թերևս, կարող էր լինել հրեշտակ, բայց կարող էր լինել նաև հարկահավաք։ Քիչ հավանական է, որ կույսը դրանից առաջ տեսել էր գեթ մի հրեշտակի կամ գիտեր նրանց արտաքին նշանները։ Հրեշտակը նրան ամենևին ծանոթ չէր։ Նա ոչ մի անձնագիր չէր ներկայացրել։ Նրա վկայությունը ոչ մեկի համար մի քոռ կոպեկի արժեք էլ չէր ունենա։ Եվ հիմա էլ դա ոչ մեկի համար մի քոռ կոպեկի արժեք չունի, բացի միայն դոկտոր Բրիգսի նման մարդկանցից, որոնք կորցրել են մտքի պարզությունը, անվերջ անհեթեթություններ են ծամծմում, բարեպաշտորեն ցանկանալով դրանցից որևէ ողջամիտ ու բնական բան կորզել։ Անարատ հղիության մասին ուսմունքն ամբողջապես հիմնվում է մեն֊միակ վկայի ցուցմունքների վրա, ընդ որում այնպիսի վկայի, որի զգացմունքները ոչ մի արժեք չունեն, քանզի հենց այդ վկայի գոյության մասին մենք գիտենք մի ջահել գեղեցկուհու խոսքերից, որին պետք էր հանդարտեցնել իր ամուսնուն։ Մարիամի վկայությունը նրան բավարարեց, բայց միայն այն պատճառով, որ ապրում էր Նազարեթում, այլ ոչ թե Նյու Յորքում։ Նյու Յորքում մի հյուսն իսկ չես գտնի, որ հավատա նման վկայության։ Եթե Անարատ հղիությունը հնարավոր լիներ կրկնել այսօրվա Նյու Յորքում, ապա քաղաքի չորս միլիոն բնակիչներից ոչ մի տղամարդ, ոչ մի կին, ոչ մի երեխա չէր հավատա այդպիսի հրաշքի, բացառությամբ թերևս «քրիստոնեական գիտության» մի քանի կիսախելագար հետևորդների։ Էդիի մոր գոյությանը հավատացող մարդը չի խորշի նաև Անարատ հղիությունից, վեց անարատ հղիություն կուլ կտա։ Այո, անարատ հղիությունը նույնպիսի հաջողությամբ հնարավոր չէր լինի կրկնել ժամանակակից Նյու Յորքում։ Դա ծիծաղ կառաջացներ, այլ ոչ թե ակնածանք ու երկրպագություն։
Նրան, ով չի հավատում Անարատ հղիությանը, դա պարզապես մանկական հեքիաթ է թվում։ Միայն աստված կարող է երևակայել, թե դա ինչ֊որ վիթխարի ու խորամանկ բան է և կարող է ակնածանք ներշնչել։ Միայն աստծու գլխում կարող էր ծագել այն միտքը, որ գեղջկական ընտանիքի հետ արտաամուսնական հարաբերություններից ստացված աստծու որդին կարող է տոհմն ազնվացնել, իսկ չէ որ ամբողջ գաղափարը հենց դա է։ Տոհմն ազնվանում է, բացարձակ, որևէ պակասությունից կամ արատից զերծ մաքրություն է ձեռք բերում սահմանադրությունում և աստվածաշնչյան պատվիրաններում շարադրված թե՛ մարդկային, թե՛ աստվածային օրենքների կոպիտ խախտումների միջոցով։ Այսպիսով, քրիստոնեական կրոնը, որը մարդուց բարոյականության և օրենքների պաշտպանում է պահանջում, ինքն է ծագել աղաղակող անբարոյականությունից և օրենքի ակնհայտ խախտումից։ Ախր, Անարատ հղիության օգնությամբ նույնիսկ կատվին չես ազնվացնի։
Սակայն այդ սրբազան բեմիրերը, ըստ երևույթին, դեռևս օգուտ են բերում, ինչ֊որ բանի պետք են, չնայած չափից ավելի հաճախ օգտագործելուց հնացել ու խիստ մաշվել են։ Ճիշտ այնպես, ինչպես այդ տխրահռչակ ծնեցները։ Այսինչը․․․ անունն ի՞նչ էր․․․ ծնեց Կրիշնային, Կրիշնան ծնեց Բուդդային, Բուդդան ծնեց Օսիրիսին, Օսիրիսը ծնեց բաբելոնյան աստվածներին, նրանք ծնեցին աստծուն, աստված ծնեց Հիսուսին, Հիսուսը ծնեց տիկին Էգիին։ Եթե վերջինս պատրաստվում է շարունակել սերնդաբանությունը և կատարել իր բաժին «ծնեցը», ապա պետք է շտապի, որովհետև արդեն շատ է պառավել։
Մեր քրիստոնեությունը մի ուշագրավ գիծ ունի․ ինչքան էլ այն զզվելի, արյունարբու, դաժան, ագահ ու գիշատիչ լինի հատկապես մեր երկրում, ինչպես նաև մյուս քրիստոնեական երկրներում, թեպետև ավելի մեղմ տեսքով, այնուամենայնիվ, հարյուրապատիկ լավն է սուրբ գրքի քրիստոնեությունից, վերջինիս չլսված հանցագործությամբ, դժոխքի գյուտով հանդերձ։ Մեր ներկայիս քրիստոնեության չափանիշներով, ինչքան էլ զազրելի, երեսպաշտական, մակերեսային ու սնամեջ այն լինի, ոչ աստված, ոչ նրա որդին քրիստոնյաներ չեն և չունեն նույնիսկ այդ բավականին համեստ կոչման իրավունքը տվող հատկություններ։ Մեր կրոնը սարսափելի կրոն է։ Նրա թափած անմեղ արյան ծովերում հեշտ ու հանգիստ կարող էին տեղավորվել աշխարհի բոլոր նավատորմները։
- ↑ Ամերիկայում ընդունված պատվիրանի անվանումը․ «Այն ամենում, ինչպես դուք եք ուզում, որ մարդիկ ձեզ հետ վարվեն, այդպես էլ դուք վարվեք նրանց հետ»։ ― Ծան․ ռուս․ թարգ․։