Changes

Մատանիների Տիրակալը

No change in size, 18:50, 4 Հուլիսի 2016
/* Գլուխ վեցերորդ. Լոթլորիեն */
[[Պատկեր:Caras Galadhon.jpg|300px|thumb|right]]
Մեր գնալու ժամանակն է,— ասաց Արագորնը: Հետ նայելով՝ նա բարձրացրեց Անդրիլը և բացականչեց.— Մնաս բարո՜վ, ԳանդալֆԳենդալֆ... Չէ՞ որ ես ասում էի. «Քեզ մահացու վտանգ է սպառնում»: Դժբախտաբար, ես ճիշտ դուրս եկա, և մեր ճանապարհորդությունն անհուսալի է թվում ինձ... — Դեպի ուղեկիցները շրջվելով, Արագորնն ավելացրեց.— Բայց մենք առանց հույսի էլ կգնանք Մորդոր: Գուցե մեզ հաջողվի վրեժ լուծել: Իսկ ողբալու ժամանակ չունենք, բարեկամներ: Մեզ դժվարագույն ճանապարհ է սպասում:
Ճամփորդները արցունքները սրբեցին և հետ նայեցին: Հյուսիսում, Մշուշապատի երկու ճյուղերի միջև, մութ նեղ կիրճով սանդղավանդից սանդղավանդ թռչելով գլորվում էր մոխրասպիտակ փրփրալի վտակը, իսկ քիչ այն կողմ, դեպի հյուսիս-արևելք վեր էին խոյանում երեք հսկա գագաթներ՝ Ֆանուիդոլը, Քարադհրասը և Քելեբդիլը:
— Գնանք, դու պետք է տեսնես Քելեդ-Զարամը,— կանչեց Ֆրոդոյին թզուկը և վազեց ներքև:
Ֆրոդոն, հոգնածությունն ու անտարբերությունը հաղթահարելով, ոտքերը քարշ տալով իջավ Հայելու լճի մուգ ափը. տիրոջ հետևից իջավ նաև ՍամըՍեմը:
Կոթողի մոտ Ջիմլին ոտքը կախ գցեց, և երբ հոբիթները մոտեցան, ասաց.
— Բարև և մնաս բարով, նվիրական լիճ,— խոր խոնարհվելով, բացականչեց Ջիմլին: Հետո շրջվեց դեպի հոբիթներն ու ավելացրեց.— Աստ հանգչի թագը Դուրինի: Այն սպասում է նրա զարթոնքին...
— Ի՞նչ տեսար այնտեղ,— Սամին Սեմին հարցրեց Փինը, երբ թզուկն ու հոբիթները հասան ջոկատին:
Բայց մտքերով տարված Սամը Սեմը ոչինչ չպատասխանեց:
Մեծ, բլրապատ, սև ժայռաքար հիմքով ու բերրի հողաշերտով հովիտը հյուսիսից եզերում էր Արծաթաջուրը, իսկ հարավից՝ Սպիտակբաշը, դրա համար էլ գետերի հունը սև էր և հովիտն էլ հնուց Սրագետք էին անվանում, չնայած արևի ճառագայթներով լուսավորված երկու գետն էլ ուրախ արծաթին էին տալիս, իսկ սևանում էին միայն երեկոները և վատ եղանակին: Հնարավոր է, հովտի առաջին բնակիչները ամպամած օր էին եկել այստեղ:
Ճամփորդները քայլում էին Արծաթաջրի ափով:
— Հայելու լճից մինչև Արծաթաջրի և Սպիտակբաշի միացման տեղը տասը լիգ կլինի,— պատմում էր Արագորնը,— և այնտեղ անտառում մենք կգիշերենք: Այս ուղին մեզ համար նշել է ԳանդալֆըԳենդալֆը, որ հետո դորս գանք դեպի Մեծ Գետը: Արծաթաջրի ու Սպիտակբաշի միացումից գոյանում է Ոսկե Կախարդուհի հորդառատ գետը, որը թափվում է Անդուին Մեծի մեջ:
— Դրանք միանում են Լոթլորիենի մոտ,— ուրախ հուզմունքով ընդմիջեց Լեգոլասը,— էլֆերի ամենասքանչելի բնակավայրի մոտ, որը գտնվում է Ոսկի Անտառում: Լոթլորիենի արծաթագույն ծառերը (որոնց կեղևը մոխրա-արծաթավուն է) ածնանը խիտ սաղարթից չեն զրկվում, այն դառնում է վառ ոսկեգույն և մնում է ճյուղերի վրա մինչև գարնան գալը: Գարնանը նախորդ տարվա տերևը թափվում է, անտառի բացատները ոսկով ծածկելով, իսկ ճյուղերին նոր տերևների հետ միասին բացվում են ոսկեդեղին ծաղիկներրը՝ օդը լցնելով մեղրի բուրավետությամբ: Այդպես են պատմում հինավուրց առասպելները՝ ինքս ոչ մի անգամ չեմ եղել Լորիենում:
— Այնտեղ ձմռանն էլ վատ չէ,— նկատեց Արագորնը: — Բայց Լորիենը հեռու է: Իսկ հիմա մենք պետք է հեռանանք Մորիայից, դրա համար էլ քայլերն արագացրեք, բարեկամներ:
Արագորնը մեծ-մեծ քայլերով առաջ գնաց, ր Սամն և Սեմն ու Ֆրոդոն սկսեցին հետ մնալ: Նրանք ամբողջ օրը ոչինչ չէին կերել: Յաթաղանի հարվածից Սամի Սեմի ջերմությունը բարձրացել էր ու գլուխը պտտվում էր, իսկ շոգ Մորիայից հետո նա քամուց դողացնում էր: Զուր էր երկնքում փայլում արևը: Ֆրոդոն հևոցով ու արագացած էր շնչում, ամեն մի քայլը դժվարությամբ էր գցում:
Կես ժամ հետո Լեգոլասը հետ նայեց ու տեսնելով, որ հոբիթները շատ են հետ մնացել, անհանգստացած ձայն տվեց Արագորնին: Նա ևս շրջվեց ու վազեց հետ մնացողների մոտ: Նրան հետևեց Բորոմիրը: Մնացած Պահապաններն իսկույն կանգ առան:
Շուտով ճամփորդները մի վտակ տեսան, որը մեղմ քչքչոցով թափվում էր Արծաթաջրի մեջ: Իսկ Արծաթաջուրը, վերջին սահանքն անցնելով, լցվում էր լայն գետախորշը, որը ծածկում էին բրգաձև ճյուղաշատ սոճիներն ու մոշի փշոտ, խիտ թփուտները:
Արագորնը ծակող թփուտներից դուրս եկավ մի փոքրիկ բացատ, որը պատված էր կապույտ հապալասով ու ստվերված բրգաձև սոճիներով: Այստեղ կարճատև հանգիստ առան: Արևն սկսում էր թեքվել դեպի արևմուտք, իսկ նրանք միայն մի քանի լիգ էին հեռացել, և օրքերը առանց դժվարության կարող էին հասնել նրանց: Մինչ Պահապանները ցախ էին հավաքում, խարույկ վառում ու ջուր եփում, Արագորնը զննեց հոբիթների վերքերը: Սամի Սեմի վերքը թեև խոր չէր, բայց, չգիտես ինչու, մինչև հիմա արյունահոսում էր, և Արագորնը անհանգստությամբ խոնարհվեց Սամի Սեմի վրա: Սակայն զննումն ակնհայտորեն ուրախացրեց նրան:
— Բախտդ բերել է, ասան նա ՍամինՍեմին: — Շատերն ավելի լուրջ են հատուցել իրենց սպանած առաջին օրքի համար: Դու մաքուր դաշույնով ես վիրավորվել: Իսկ օրքեր հաճախ յաթաղաններին ուժեղ թույներ են քսում: Այս վերքն արագ կբուժենք: — Արագորնը խառնշտեց ուսապարկը և մի բուռ չոր տերև հանեց: — Բալասանի տերևներ են,— բացատրեց նա,— ես դրանք քաղել եմ Զավերտ սարի մոտերքից: Չոր վիճակում դրանք ավելի թույլ են ներգործում, քան՝ թարմ, բայց քո վերքըւ, կարծում եմ, կբուժեն: Սրանք դիր եռացրած ջրի մեջ, իսկ երբ կսառչի՝ վերքը լվա և զգուշությամբ չորացրու: Դե, հիմա քո հերթն է, Ֆրոդո:
— Ես արդեն լավ եմ,— հայտարարեց հոբիթը, Արագորնին թույլ չտալով արձակել թիկնոցի կոճակները: — Ես ուղղակի հոգնել եմ և շատ սոված եմ՝ հանգիստն ու սնունդն ինձ լրիվ կբուժեն:
— Մուրճի ու զնդանի արանքում գտնվելը կատակ բան չէ,— ծիծաղեց Արագորնը և լրջանալով ավելացրեց. — Բա որ կողոսկրերդ կոտրված լինեն... Ոչ, խնդրեմ, մի դիմադրիր զննելուն... — Նա խնամքով Ֆրոդոյի վրայից հանեց թիկնոցը, վերնաշապիկը... ու տարակուսանքով մռայլվեց, իսկ հետո քրքջաց: Օղազրահն արծաթաջրի պես առկայծում էր արևի տակ: Արագորնը հանեց այն, թեթև թափ տվեց ու թանկագին քարերը ծիածանի գույներով շողշողացին, իսկ զրահի նուրբ օղերի խշխշոցն ամառվա անձրևի աղմուկ հիշեցրեց: — Մի նայե՛ք, բարեկամնե՜ր,— ասաց Արագորնը,— մեր Ֆրոդոյի թանկագին մորթուն: Եթե Միջերկրի որսորդներն իմանային, որ հոբիթներն այսպիսի թանկագին մորթիներ ունեն, նրանք խմբերով կհոսեին Հոբիթստան...
— Եվ Միջերկրի հմուտ որսորդների նետերը հոբիթներին բնավ վնաս չէին տա,— օղազրահը դիտելով, նկատեց Ջիմլին: — Ախր այս զրահաշապիկը միթրիլից է... Միթրիլից... Իսկ այսպիսի հոյակապ աշխատանք, խոստովանում եմ, երբեք չեմ տեսել ու նույնիսկ չեմ իմացել, որ այդպիսի բան հնարավոր է: Այս օղազրահի մասին չէ՞ր խոսում ԳանդալֆըԳենդալֆը: Այն ժամանակ նա, ըստ իս, թերագնահատեց սա:
— Հիմա եմ հասկանում,— միջամտեց Մերին,— թե ինչու էիր ամբողջ օրը նստում Բիլբոյի կողքը: Պարզվում է, որ նա քեզ զինում էր ճանապարհի համար: Ա՜յ թե հիանալի ծերուկ է... Հարմար առիթով պետք է նրան ասել, որ իր նվերը Ֆրոդոյին փրկեց մահից:
Այնտեղ, որտեղ նիզակը խփել էր օղազրահին, միթրիլի օղակը ճնշելով զրահի աստառը (նուրբ, ձգվող կաշվից շապիկ), կապտավուն դաջվել էր Ֆրոդոյի կրծքին: Բայց օղազրահը չէր պատռվել, և սահած նիզակը հոբիթին շպրտել էր մի կողմ ու թիթեռի պես, թիկնոցով մեխել պատին: Իսկ Ֆրոդոյի մեծ ու ուռած կապտուկ կար: Մինչ մյուսներն ուտելիք էին պատրաստում, Արագորնը բալասանից եփուկ պատրաստեց ու դրանով լվաց հոբիթի բոլոր կապտուկները: Բուժիչ սպեղանու սուր հոտը կախվեց քամիներից պաշտպանված բացատի վրա, և շուտով Պահապաններն ուրախությամբ զգացին, որ իրենց հոգնածությունն արագորեն անցնում է: Սամի Սեմի վերքը արյունահոսելուց դադարեց, իսկ Ֆրոդոն զգաց, որ կարող է շնչել, սակայն նիզակի հարվածի կապտուկը երկար ժամանակ չէր ներծծվում ու ցավում էր: Արագորնը դրա վրա փափուկ վիրակապ դրեց, որ Ֆրոդոն կարողանա օղազրահը հագնել:
— Երբ դու օղազրահը հագած ես,— ասաց նա հոբիթին,— ես ինձ ավելի հանգիստ եմ զգում: Հագի՛ր և մինչև արշավի վերջը չհանես, մանավանդ որ դա զարմանալի թեթև է: Օղազրահդ կարող ես հանել բարեկամներիդ մոտ, այնտեղ, որտեղ Թշնամին անզոր է... Բայց, ցավոք, այդպիսի վայրեր մեր ճանապարհին քիչ կհանդիպեն:
Կազդուրվելով, Պահապանները խարույկը հանգցրին, օջախը ծածկեցին սոճու ճյուղերով, որ իրեն դադարի տեղի հետքերը կորցնեն և Արագորնի հետևից դուրս եկան ճանապարհ: Մոտավորապես մեկ ժամ հետո Մշուշապատ լեռնաշղթան Ճամփորդներից ծածկեց մայր մտնող արևը, և սարերին մութ ստվերներ ընկան: Առափնյա հովիտներով գետից սողալով վեր ձգվեցին մշուշի սպիտակավուն ծվենները: Արևելքում իրիկնային մոխրագույն աղջամուղջն աստիճանաբար պարուրում էր լայնարձակ հարթավայրը՝ քայլող Պահապաններին խաբուսիկ կերպով մոտիկ ցույց տալով հեռավոր մթին, սև անտառը: Այժմ, երբ Սամն Սեմն ու Ֆրոդոն իրենց առույգ էին զգում, Ջոկատը կարող էր բավականին արագ շարժվել, և ճամփորդները քայլեցին ևս երեք ժամ՝ միայն մի կարճաաթև դադար տալով:
Դաշտավայրը պարուրել էր գիշերային մութը: Երկնքում փայլում էին աստղերը, սակայն լուսինը դեռ դուրս չէր եկել: Ֆրոդոն ու Ջիմլին գիշերվան ականջ դնելով, քայլում էին վերջից: Ամեն ինչ խաղաղ էր: Վերջապես Ջիմլին խզեց լռությունը:
Ճանապարհը սուզվեց կայշկլտուն խավարի մեջ՝ բարձր, արծաթավուն ծառերը խշշացող տերևների ոսկեգույն շղարշով ճամփորդներից ծածկում էին աստղալից երկինքը:
— Ճիշտ ես,— ուրախությամբ հաստատեց Արագորնը: — Սա իսկապես Ոսկի Անտառն է, որտեղ ըստ Գանդալֆի Գենդալֆի ծրագրի մենք կարող ենք գիշերել: Նա ենթադրում էր, որ էլֆերի տիրույթներում օրքերը չեն համարձակվի մեզ հետապնդել:
— Իսկ էլֆերին հաջողվե՞լ է արդյոք պաշպանել սեփական երկիրը Թշնամու ամպից,— տարակուսեց Ջիմլին:
— Ո՞վ է նա և ի՞նչ է ասում,— հարցրեց Փինը:
— Էլֆ է,— իսկույն կռահեց ՍամըՍեմը: — Ինչ է, չե՞ս լսում ինչ ձայն ունի:
— Այո, դա էլֆ է,— հաստատեց Լեգոլասը: — Նա լորիենյան բարբառով է խոսում: Նրա խոսքերով ասած, դու այնքան բարձր ես ֆսֆսացնում, որ աչքերը փակ էլ կարելի է քեզ վրա դիպուկ կրակել (Վախից Սամի Սեմի շունչը կտրվեց): — Այդ ընթացքում լորիենցին նորից խոսեց: — Նա ասաց,— սկսեց թարգմանել Լեգոլասը,— որ մենք բարեկամների մոտ ենք և վախենալու ոչինչ չունենք... Նա ճանաչել է, որ ես իրենց հյուսիսային ազգակիցներից եմ... Պարզվում է, որ նրան Ֆրոդոյի մասին էլ է հայտնի... Նա առաջարկում է ինձ ու Ֆրոդոյին բարձրանալ ծառը ծանոթանալու համար, իսկ մնացածներին խնդրում է սպասել ներքևում:
Ծառից պարանե սանդուղք իջեցրին: Շատ բարակ պարանից լինելով, այն, ինչպես շուտով համոզվեցին Պահապանները, միաժամանակ արտակարգ ամուր էր: Լեգոլասը ճարպկորեն վազեց սանդուղքով վեր: Ֆրոդոն բարձրանում էր զգույշ ու դանդաղ. տիրոջ հետևից բարձրանում էր հավատարիմ Սամը՝ Սեմը՝ աշխատելով շնչել հավասարաչափ ու անձայն:
Հսկայական հացենու ճյուղերը բնից բաժանվում էին տարբեր կողմեր ու վեր, իսկ հետո ինքը բունն էր վիթխարի ծաղկի նման շրջանաձև ճյուղավորվում, և ոսկետերև խոշոր բաժակի հատակում դրված էր արծաթագույն տախտակներից հարթակ կամ, ինչպես լորիենցիներն են ասում, դելոն, կենտրոնում անցք՝ պարանե սանդուղքի համար:
Հասնելով մինչև հարթակ, Ֆրոդոն ու Սամը Սեմը երեք լորիենցի էլֆ տեսան, որոնք անսպասելի դուրս լողացին կայծկլտուն մթության միջից: Քանի որ նրանք անշարժ նստած էին, քողարկիչ թիկնոցները նրանց անտեսանելի էին դարձնում: Էլֆերը մոտեցան շնչակտուր հոբիթներին, և նրանցից մեկն ասաց համընդհանուր լեզվով.
— Բարի գալուստ Լորիեն, բարեկամներ: Մենք հազվադեպ ենք հյուր ընդունում և համարյա մոռացել ենք համընդհանուր լեզուն: Այն հիշում են միայն մեր հետախույզները, որոն հաճախ հեռանում են Անտառից, որովհետև նրանց հարկավոր է հետևել թշնամիներին և իմանալ միջերկրյան վերջին նորությունները: Նույնիսկ մեր հյուսիսային ցեղակիցներն էլ վաղուց չեն եղել Լորիենում: Ես հետախույզ եմ: Իմ անունը Հալդիր է: Իսկ իմ եղբայրները՝ Օրոֆինն ու Ռամիլը, ընդհանուր լեզուն համարյա չգիտեն:
— Միայն թե գետնին չզարթնենք,— փնթփնթաց Փինը:
— Եթե ես քնեմ,— արձագանքեց ՍամըՍեմը,— գետնին էլ թրմփամ՝ չեմ զարթնի: Էս բարձրաբերձ տեղում հոբիթի քուն կտանի՞... քունը գլխին ավելացրեց նա և տեղնուտեղն սկսեց խռմփացնել:
Ֆրոդոն ցրված նայում էր մթության մեջ: Կողքին խաղաղ ֆսֆսացնում էր ՍամըՍեմը, երկնքում իրար աչքով էին անում աղոտ աստղերը, դելոնի եզրին մոտ նստել էին գիշերային խավարի մեջ հազիվ զանազանվող էլֆերը: Հոբիթը տեսնում էր միայն երկու ժամապահներին, երրորդը երևի իջել էր ներքև: Ֆրոդոն հոգնած փակեց աչքերը և տերևների շրշյունի օրորից քնեց: Նա արթնացավ լուսադեմին: Հոբիթները քնած էին: Դելոնի վրա ոչ մի էլֆ չկար: Թույլ լուսավորում էր լուսնի մահիկը: Հեռվում խռպոտ ձայներ էին լսվում, համաչափ ոտնաձայն ու մետաղի զնգոց: Աղմուկն աճում էր, որոշակի դառնում:
Հանկարծ դելոնի կենտրոնական անցքի մոտ երևաց ինչ-որ մեկի գլուխը՝ կնգուղով: Ֆրոդոն վեր թռավ: Էլֆ էր:
— Ինչու՞ լողալով,— պատասխանեց Հալդիրը: — Մենք այստեղ ևս երկու առասան ունենք: Մեկը կկապենք առաջինից քիչ վերև և, դրանից բռնելով, քո ընկերները կանցնեն:
Երբ այդ երերուն կամուրջը պատրաստ էր, Պահապաններն անցան հյուսիսային ափ՝ ոմանք դանդաղ, ոմանք մեծ դժվարությամբ, մյուսներն ավելի արագ ու անկաշկանդ: Հոբիթներից լավագույն լարագնացը Փինը դուրս եկավ. նա բռնել էր միայն մի ճոպանից և բավական վստահ էր առաջ գնում, սակայն աշխատում էր ներքև չնայել: Իսկ Սամը Սեմը քայլում էր դանդաղ, մանրիկ քայլերով, ձեռքերով ճոպաններից պինդ բռնած ու հայացքը ոսկեցոլք ջրից չկտրելով: Ափին նա թեթևացած շունչ քաշեց և բացականչեց.
— Դար ապրես՝ դար կսովորես, ինչպես ասում է իմ ծերուկը, դրա համար էլ ամբողջ կյանքում հողն է փորփրում և ոչ թե սարդի պես նստում է սարդոստայնում:
Հոգնած Պահապանները պառկեցին խոտին, իսկ Ֆրոդոն շփոթահար շուրջն էր նայում՝ ուժ չունենալով պառկել կամ նույնիսկ շարժվել: Նա նայում էր անցյալի գիրկն ընկղմված աշխարհին, որը լուսավորված էր հավիտյանս կորուսյալ լույսով, և այդ շշմեցուցիչ հին աշխարհը, նրա զարմացած աչքերի առջև բացվելով, կարծես թե հենց նրա աչքերի առջև էլ ծնվում էր: Իրերի ուրվագծերն այնքան հստակ էին ու պարզ, ասես դրանցից յուրաքանչյուրը մտածել և ստեղծել էին հենց նոր, աչքի առաջ, և միևնույն ժամանակ յուրաքանչյուր ցողուն թվում էր անչափ հինավուրց: Գույները ծանոթ էին՝ ոսկեգույն, սպիտակ, կապույտ, կանաչ, բայց դրանք այնքան թարմ ու վառ էին, որ Ֆրոդոյին թվում էր, թե ինքը առաջին անգամ է դրանք տեսնում և դրանց համար անուններ հնարում: Այստեղ չէր կարելի ամառը ափսոսալ գարնան համար կամ ձմռանը ամառվա մասին երազել՝ Օրհնյալ Երկրի անփոփոխ կյանքում անցյալն ու ներկան միաձուլվում էին:
Ֆրոդոն հանկարծ նկատեց Սամին՝ Սեմին՝ նա ապշահար աչքերն էր տրորում, ասես տեսածին չէր հավատում:
— Առաջ ես մտածում էի,— քրթմնջաց ՍամըՍեմը,— որ եթե էլֆեր են, ուրեմն գիշեր... ուրեմն մութ անտառ, և՛ լուսին, և՛ աստղեր... Իսկ այստեղ մի տես է՝ սպիտակ օր... Էն էլ պայծառից պայծա՜ռ, լուսավորից լուսավո՜ր... Եվ էդ նրանց շատ է սազ գալիս... Ոնց որ թե դու ոչ թե ինքդ ես, այլ երգի մեջ ես... Եթե հասկանում եք մտքինս:
Հալդիրը նայեց նրանց ու ժպտաց, ասես ոչ միայն նրա բառերն էր լսել, ոչ միայն հասկացել էր Սամի Սեմի մտքինը, այլև թափանցել էր նրա մտքերի նվիրական խորքերը:
— Դուք զգացիք Գալադրիմների տիրուհու զորությունը,— հոբիթների համար ոչ այնքան հասկանալի բացատրեց նա: — Ուզու՞մ եք բարձրանալ Քարին Ամրոթ:
Հալդիրը նայեց Անդուինին և ասաց.
— Քիչ այն կողմ, այդ բլուրներից հետո սկսվում է Չարքանտառի Հմայաթավուտքը, որտեղ եղևնիներն ու սոճիերը դեպի լույսը ձգվելով, անողոքաբար խեղդում են իրենց ազգակիցներին, իսկ ներքևում, հեղձուկ ու խոնավ կիսամութի մեջ, գետնին կպած, կանաչ-կանաչ փտում են դրանց ստորին ճյուղերը: Այնտեղ, բարձր բայց ճահճապատ բլրի վրա կանգնած է Դուլ Գուլդուրի անառիկ ամրոցը, որտեղ մի ժամանակ թաքնվում էր Թշնամին, իսկ այժմ ինչ-որ անհասկանալի բան է տեղի ունենում: Մենք վախենում ենք, որ ամրոցը նորից բնակելի է դարձել: Ամրոցի գլխին վերջերս հաճախ սև ամպեր են կուտակվում և կայծակներ են փայլատակում: Այստեղից՝ վերևից, լավ երևում է երկու ուժերի պայքարը: Բայց թե ինչ ուժեր են հակամարտում այնտեղ՝ առայժմ հայտնի չէ նույնիսկ մեր տիրուհուն: — Հալդիրը լռեց և ցած իջավ, Ֆրոդոն ու Սամը Սեմը հետևեցին էլֆին:
Դամբանաբլուրի ստորոտում նրանք տեսան Արագորնին. վերջինս կանգնած էր անշարժ ու լուռ, ասես ինքն էլ վերածված լիներ հացենու: Ձեռքին մի արծաթավուն էլանոր էր, իսկ աչքերում՝ երջանկության հուշերի ցոլքեր: Ֆրոդոն հասկացավ, որ իրենց ուղեկցորդը Լորիենի անփոփոխականությամբ հարատևող մի լուսավոր պահ է ապրում՝ վաղուց անցած և անվերադարձ մի պահ: Թվում էր, թե նա ինքն էլ հիմա այնտեղ է. Արագորնի խիստ դեմքն այժմ երիտասարդ էր ու գեղեցիկ, իսկ նրա ճամփորդական խունացած թիկնոցը արևի շողերից ոսկեգույն էր երևում: Ֆրոդոյի առջև նումենորցի դյուցազն էր կանգնած: «Արքայի որդի»,— ակամայից մտածեց հոբիթը: Եվ հանկարծ Արագորնի շուրթերը շարժվեցին:
Վստահելի
1342
edits