Changes
/* Տեսարան հինգերորդ։ */
Լարիսա։ Ես չեմ անհանգստանում։ Ես զայրացած եմ։ Ես ուղղակի դողում եմ զայրույթից։ Ինչո՞ւ բռնեցիք իմ ամուսնուն։ Դուք լավ գիտեք, որ նա անմեղ է։ Ինչո՞ւ բռնեցիք նրան։
Քարտուղար։ Անձամբ ես ոչ մեկին չեմ բռնել։ Ես գրասենյակային առնետ եմ։ Ես նստած գրում եմ արձանագրություններ։ Ինչ ասեն, դա այն էլ կգրեմ։ Ասեն «ազատ արձակել», ես կգրեմ «ազատել»։ Ասեն «գնդակահարել»՝ , կգրեմ «գնդակահարել»։ Բայց դա, ես ասում եմ ձևականորեն։ Մահապատիժը մեզ մոտ արգելված է, և ամենաշատը ինչն սպառնում է ձեր ամուսնուն, դա ցմահ ձերբակալությունն է։
Լարիսա։ Ցմա՞հ։ Ինչի՞ համար։
Քարտուղար։ Անմիտ հարց է։ Իմ հարևանը ամառանոցում հող էր փորում։ Քամի բարձրացավ, կոտրեց եղևնին, եղևնին ընկավ, սպանեց հարևանիս։ Ինչո՞ւ։ Ընկերս գնաց Տաիլանդ հանգստանալու, իսկ այնտեղ ցունամի եղավ և նա խեղդվեց։ Ինչի՞ համար։ Իսկ տատիկիս մորաքույրը չէր խմում, չէր ծխում, բայց քսանութ տարեկանում, պատկերացնո՞ւմ եք, թոքերի քաղցկեղով հիվանդացավ և մեռավ։ Ինչո՞ւ համար։Ինչո՞ւ։
Լարիսա։ Դուք էլ համեմատեցիք։ Դա Աստծո կամքն էր, իսկ այստեղ մարդիկ են որոշում։
Քարտուղար։ Հենց այդ է որ կաԱյո, մարդիկ են որոշում։ Բայց եթե նույնիսկ աստված է անարդարություն գործում, ապա մարդկանցից ի՞նչ եք սպասում։ Ուզում եք, որպեսզի նրանք աստծուց արդարացի լինե՞ն։
Լարիսա։ Դուք այդպես եք ասում, որպեսզի արդարացնեք ձեր մասնակցությունը այս ամոթալի գործում։
Լարիսա։ Ախր ինչո՞ւ է այդպես, որ եթե փոփոխությունների հույս ունես, պետք է ապրես մինչև որևիցե մեկը մեռնի։
Քարտուղար։ Այդպիսին է ավանդույթը։ Պետք է ձեզ ասեմ, որ երբ կմեռնի նախագահը, նրա մասին կգրեն, որ նա լավ ու բարի մարդ էր, սիրում էր մարդկանց, երեխաներին ու կենդանիներին, հոգում նա հումանիստ էր, միշտ ուզում էր միայն լավը, բայց չափազանց փափուկ բնավորություն ուներ։
Լարիսա։ Եվ մեղմ վճիռնե՞ր էր կայացնում։
Քարտուղար։ Օ, ոչ։ Նրա վճիռները մեղմ չեն։ Հասկանում եք, եթե նա մեղմ որոշումներ ընդունի, բոլորը կհասկանան, որ նրա բնավորությունը շատ փափուկ է։ Դա թաքցնելու համար էլ, նա խիստ որոշումներ է ընդունում։ (Նկատելով զուգարանից դուրս եկած Մեղադրողին, շշուկով։) Ի դեպ, ահա և մեղադրողը։ (Փոխում է թեման։ Բարձրաձայն։) Դուք իզուր եք փորձում այդպիսի միջոցներով ներողամտության հասնել ձեր ամուսնու հանդեպ ինչ որ ներողամտության։ հանդեպ։ Չի կարելի կենտրոնանալ ձեր մանր վիրավորանքների վրա։ Ձեր շուրջը նայեք և կտեսնեք, թե ինչքան լավ բան կա մեր կյանքում։ Նոր ճանապարհներ են կառուցվում և լայնացվում են հները։ Մետրոյի գծերի երկարությունը ավելացել է ութ տոկոսով։ Շարունակվում են նախապատրաստությունները Օլիմպիական խաղերին և ֆուտբոլի չեմպիոնատին։ Ուղղություն է վերցվել դեպի իննովացիաներն ու մոդերնիզացիան, շուտով կբարձրացնեն ուսուցիչների աշխատավարձը, Հայրենական Պատերազմի վետերանները կստանան առանձին բնակարաններ։
Լարիսա։ Ես չեմ Չեմ հասկանում ձեզ, ինչի՞ մասին եք խոսում։ Եթե յոթանասուն տարի առաջ ավարտված պատերազմից հետո, վետերենները մինչ այժմ չունեն բնակարաններ, ուրեմն քանի՞ տարի ես պետք է ճշմարտության համար պայքարեմ ամուսնուս համար։
Քարտուղար։ Ձեզ միայն ձեր ամուսինն է հետաքրքրում, մնացած բոլորի վրա դուք թքած ունեք։ Այն ժամանակ, երբ դեղատներում չեն հերիքում անհրաժեշտ դեղերը և բնակչության քառորդը մասը ապում է աղքատության շեմից էլ ցածր է պայմաններում։
Լարիսա։ Ինչո՞ւ։
Քարտուղար։ Նրա համար, որպեսզի․․․ Որպեսզի․․․ (նկատելով անցնող Նախագահին, կտրուկ փոխում է թեման։) Կարծում եք, ձեզ համար այնտեղ ավելի լա՞վ կլինի։ Այնտեղ շատ ավելի վատ է։ Թողտվություն Գուանտանամոյում։ Կալանավորների խոշտանգումներ։ Միջին հեռահարության հրթիռներ։ Միջամտություն ներքին անձնական գործերին։ Մասնավոր խոսակցությունների գաղտնալսում։ Մագնիտցկու ակտ և ռուս երեխաների մասնատում՝ ահա թե ուր եք դուք մեզ կանչում։
Լարիսա (շշմած)։ Ե՞ս։ Ես ձեզ ոչ մի տեղ չեմ կանչում։ Ես միայն ուզում եմ, որ իմ ամուսնուն, իմ Լյոնյային, ազատ արձակեն և վերջ։ Նա ոչ մի բանում մեղավոր չէ։
Նախագահ (մոտենում է նրանց)։ Ինչի՞ մասին եք խոսում։
Քարտուղար։ Ահա, քաղաքացուհին պնդում է, որ իր ամուսինը ոչ մի բանում մեղավոր չէ։
Նախագահ։ Թողեք մեզ մենակ։
Նախագահ։ Ինչ է, շա՞տ եք անհանգստանում։
Լարիսա։ Ինչպե՞ս չանհանգստանամ։ Ինքերդ մտածեք։ Դեռ երեկ մենք ապրում էինք նորմալ սովորական մարդկանց նման։ Աշխատում էինք, դաստիարակում երեխաներին, պլաններ կազմում, ուզում էինք գնալ Թուրքիա հանգստանալու։ Եվ հանկարծ, չգիտես ինչու ես կորցնում եմ ամուսնուս, երեխաները՝ հորը, հայրը՝ ազատությունը։ Ինչո՞ւ։ Այն պատճառովՊատճառն այն է, որ եկավ թատրո՞ն։
Նախագահ։ Դուք կարծում եք, դա քի՞չ է։
Լարիսա։ Իսկ դուք կարծում եք՝ շա՞տ է։ Եթե դա բավարար է, ինչո՞ւ ձերբակալեցիք միայն իմ ամուսնուն։ Տեսեք քանիսն են թափանցել այստեղ կանխամտածված, ոմանք էլ նախնական պայմանավորվածությամբ, ինչո՞ւ դուք նրանց չեք բռնում։կալանավորում։
Նախագահ։ Ինչու, ինչու։ Որովհետև նրանք նստած են սուսուփուս, տեղից վեր չեն թռչում, ավելորդ հարցեր չեն տալիս և ընդհանրապես լռում են։ Չնայած, դեռ ամեն ինչ առջևում է։
Լարիսա։ Նրանք լռում են, որովհետև անձամբ նրանց առայժմ ձեռք չեն տալիս։ Եթե ձեր այդ կապից կտրված սերժանտը սկսի նրանցից ցանկած մեկի ձեռքերը ոլորել և խփել մահակով գլխինխփել, ապա նրանցից ամեն մեկի քաղաքացիական զգացումը միանգամից կարթնանա։
Նախագահ։ Իսկապես։ Որպեսզի բոլորի մեջ այդ զգացումը չարթնանա, պետք է նրանցից որևէ մեկին վերցնել առանձին և նախօրոք։ Այն ժամանակ բոլոր չվերցվածները կիմանան, որ արդարադատության պատժող սուրը կարող է իջնել յուրաքանչյուրի վրա։ Դրա համար էլ խոհեմ քաղաքացին իրեն պահում է զգույշ, և հարցեր չի տալիս։ Նա լուռ նայում է և ծափահարում, երբ պետք է։ Կամ չի ծափահարում։ Բայց չի տալիս անհարկի հարցեր։
Լարիսա։ Նա ինքն էլ կլինի տարեց։
Նախագահ։ Հույս չունենաք։ Ճամբարի կյանքը շատ մարդկանց օգտակար է։ Մաքուր օդ, ֆիզիկական աշխատանք և համեստ սնունդ։ Դա այն չի, որ մենք ամբողջ օրեր անշարժ նստած ծխում ենք, օգտագործում ալկոհոլ և յուղոտ կերակուր։ Իսկ այնտեղ մարդն ավելի լավ է պահպանվում։ Եվ ահա, նա կգա առողջ, ամուր, կնոջ մարմնին կարոտած, իսկ նրան կդիմավորի սպիտակ մազերով, անատամ, կախ ընկած կրծքերով մի պառավ։ Թե Թե՞ դուք հույս ունեք, որ նա ձեզ հետ կապրի շնորհակալության զգացմունքից։ Անվությունի՞ց։Ազնվությունի՞ց։
Լարիսա։ Կարծում եմ, որ նա ինձ կսիրի ինպիսին էլ որ լինեմ։
Լարիսա։ Ինչպե՞ս թե։
Նախագահ։ Հենց այդպես։ Պետք է պահպանել հավասարակշռությունը։ Այդպիսի երջանկությունը սիրո մեջ, պետք է հավասարակշռվի որևէ հակառակ բանով։ (Գնալիս ինքն իրեն մտմտում է։) Այ ասում են․ արդարություն, արդարություն։ Սատանան տանի, ի՛նչ ի՜նչ արդարություն։
==Տեսարան վեցերորդ==