«Ազատության ճանապարհ. մայրուղիներ եւ փակուղիներ»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «Category: Հրապարակախոսություն {{Վերնագիր |վերնագիր = Ազատության ճանապարհ. մայրուղիներ եւ փակուղինե...»:)
 
(One intermediate revision by the same user not shown)
Տող 8. Տող 8.
 
}}
 
}}
 
[[Կատեգորիա:Հրապարակախոսություն]]
 
[[Կատեգորիա:Հրապարակախոսություն]]
 
+
{{անավարտ}}
 
Քանի դեռ մենք հակված էինք ժողովրդավարության հաղթանակի եւ մեր ժողովրդի անկախության երազանքի շոշափելի դարձած հնարավորության գիտակցման երանկությամբ, թերեւս կարելի էր լռել եւ գլուխը կախ աշխատել։ Սակայն այժմ, երբ նշմարվում է այն հակամարդկային ուժերի (հուսով եմ՝ ժամանակավոր) վերահաստատման վտանգւ, որոնք աշխարհի մեկ վեցերորդը դարձրել էին մարդկային հոգիների վրա բռնանալու ասպարեզ, անհրաժեշտ եմ համարում ճշգրտել դիրքորոշումս ինչպես փաստացիորեն տեղի ունեցողի, այնպես էլ, մանավանդ, մի շարք ավելի ընդհանուր բնույթ ունեցող խնդիրների վերաբերյալ։  
 
Տող 15. Տող 15.
 
Ես, բնականաբար, կգերադասեի կործանվել նոր ղեկավարության հետ միասին, քան վերստին ստիպված լինել ապրել հնի ինչ-որ նմանակի օրոք, քանի որ ինձ համար, բոլոր հնարավոր վերապահումներով, ակնհայտ է նոր իշխանության ժողովրդավարական բնույթը։ Եւ քանի դեռ այն այդպիսին է, ես պատրաստ եմ օգնելու այդ ղեկավարությանը ուժերիս ներածին չափ՝ երախտապարտ լինելով նրան թեկուզ այն պատճառով, որ խորագույն ճգնաժամի պահին, ստանձնելով մարդկային ճակատագրերի պատասխանատվությունը, ժողովրդին փրկեց քաղաքացիական պատերազմի արհավիրքից, որն անխուսափելի կլիներ հին կարգերի պահպանման դեպքում։ Նաեւ այն պատճառով, որ լավագույններից լավագույնները, զոհաբերելով ըստ էության ամեն բան, երկրի սահմաններում ստեղծեցին մեր ազգային ինքնահաստատումն ու պարզապես ժողովրդի գոյությունն ապահովող պատնեշ, բայց հատկապես այն պատճառով (եւ հոգեբանորեն դա, ըստ իս, հիմնականն է), որ ինձ, այնուամենայնիվ, վիճակվեց վերապրել մի պահ, որի հնարավորությանը գրեթե ոչ ոք (այդ թվում՝ նաեւ ես) արդեն չէր հավատում՝ ունենալ այն զգացողությունը, որ այժմ արդեն ոչ ոք չի հավակնում մտածել կամ որոշումներ կայացնել քո փոխարեն (հիշո՞ւմ եք «Ստալինը մտածում է մեր մասին» պաշտամունքային դարձած բանաձեւը, որը, ըստ էության նշանակում էր. «Ստալինը մտածում է մեր փոխարեն»)։ Մնացած բոլոր նկատառումները չնչին են թվում ազատության այդ ցնծալի իրողության կողքին։  
 
Ես, անշուշտ, ի վիճակի չեմ (եւ ո՞վ է ի վիճակի) որեւէ պատնեշ առաջարկելու զինված ուժով «համեմված» արտաքին ճնշման դեմ, բայց կցանկանայի, որ մենք բոլորս զգոն գտնվենք սպառնացող ներքին վտանգի առջեւ։ Դա բոլոր հեղափոխություններին զուգորդող այն հայտնի իրողությունն է, երբ զոհաբերական-լուսավոր ուժերի հետ մեկտեղ գլուխ են բարձրացնում ժողովրդի հոգեբանորեն բացասական «կրկնորդը» հանդիսացող մռայլ երեսպաշտ ուժերը, որոնք իրենց համար նպաստավոր իրավիճակ ստեղծելու (մեզանում հատկապես «ի վերուստ»՝ ամենավերեւից, սատարվելու) դեպքում կարող են մագլցել ընդհուպ մինչեւ իշխանության գագաթնակետը այնպես, որ հետք անգամ չի պահպանվի այն մարդկանց սխրանքից, որոնք ժամանակին իրենց ձեռքն էին առել իշխանությունը ժողովրդի անունից եւ հանուն ժողովրդի։ Ես չեմ «կռավում», չեմ էլ կարծում, որ այդ անխուսափելի է, բայց ամեն դեպքում պետք է զգույշ լինել։ Այդ ուժերը, այդ մարդիկ երկու կարգի են՝ գիտակից (ու հիմարացնող) եւ անգիտակից (ու հիմարացվող)։ Երկրորդները սովորաբար դառնում են առաջինների զոհը, նրանց գլխավոր հարվածային ուժը« Առաջինները կարիերիստներն են, որոնք ըստ իրադրության պահանջի, կարող են ձեւանալ մե՜րթ կոմունիստներ, մե՜րթ ազգայնամոլներ, մե՜րթ որեւէ այլ բան։ Դրանք կարող են հատկապես վտանգավոր դառնալ ժողովրդավարության համար անբարենպաստ պատմական շրջադարձերին. առանձնապես մեծ խելքի տեր չլինելով (մեծ խելքը սկզբունքորեն անհամատեղելի է բարոյական թերարժեքության հետ)՝ նրանք բավականին ճկուն են եւ ճարպիկ։ Երկրորդները՝ մոլեռանդները (պապիս բնորոշմամբ «ազնիվ հիմարները»), ծայրաստիճան վտանգավոր են իբրեւ մարտնչող տգիտության դրոշակակիրներ, ինչը, թերեւս, ամենազարհուրելի բանն է աշխարհիս երեսին։ Այսպես, նրանք պահանջում են անկախություն, բայց ընդունակ չեն ազատության՝ ոպես այդպիսին ընկալելով ու պարտադրելով սեփական քմահաճությունը։ Սրանք կույրեր են, որ ոչ մի պարագայում չէին ցանկանա տեսունակ դառնալ։ Նման երեւույթ գոյություն ուներ նաեւ մեր անցյալում. խոսքս, այպես կոչված «հին բոլշեւիկների» մասին է (նկատի ունեմ ոչ թե տարիքը կամ անգամ կուսակցական պատկանելությունը, այլ որեւէ դավանանքի կուրորեն հակված լինելը)՞
+
Ես, անշուշտ, ի վիճակի չեմ (եւ ո՞վ է ի վիճակի) որեւէ պատնեշ առաջարկելու զինված ուժով «համեմված» արտաքին ճնշման դեմ, բայց կցանկանայի, որ մենք բոլորս զգոն գտնվենք սպառնացող ներքին վտանգի առջեւ։ Դա բոլոր հեղափոխություններին զուգորդող այն հայտնի իրողությունն է, երբ զոհաբերական-լուսավոր ուժերի հետ մեկտեղ գլուխ են բարձրացնում ժողովրդի հոգեբանորեն բացասական «կրկնորդը» հանդիսացող մռայլ երեսպաշտ ուժերը, որոնք իրենց համար նպաստավոր իրավիճակ ստեղծելու (մեզանում հատկապես «ի վերուստ»՝ ամենավերեւից, սատարվելու) դեպքում կարող են մագլցել ընդհուպ մինչեւ իշխանության գագաթնակետը այնպես, որ հետք անգամ չի պահպանվի այն մարդկանց սխրանքից, որոնք ժամանակին իրենց ձեռքն էին առել իշխանությունը ժողովրդի անունից եւ հանուն ժողովրդի։ Ես չեմ «կռավում», չեմ էլ կարծում, որ այդ անխուսափելի է, բայց ամեն դեպքում պետք է զգույշ լինել։ Այդ ուժերը, այդ մարդիկ երկու կարգի են՝ գիտակից (ու հիմարացնող) եւ անգիտակից (ու հիմարացվող)։ Երկրորդները սովորաբար դառնում են առաջինների զոհը, նրանց գլխավոր հարվածային ուժը« Առաջինները կարիերիստներն են, որոնք ըստ իրադրության պահանջի, կարող են ձեւանալ մե՜րթ կոմունիստներ, մե՜րթ ազգայնամոլներ, մե՜րթ որեւէ այլ բան։ Դրանք կարող են հատկապես վտանգավոր դառնալ ժողովրդավարության համար անբարենպաստ պատմական շրջադարձերին. առանձնապես մեծ խելքի տեր չլինելով (մեծ խելքը սկզբունքորեն անհամատեղելի է բարոյական թերարժեքության հետ)՝ նրանք բավականին ճկուն են եւ ճարպիկ։ Երկրորդները՝ մոլեռանդները (պապիս բնորոշմամբ «ազնիվ հիմարները»), ծայրաստիճան վտանգավոր են իբրեւ մարտնչող տգիտության դրոշակակիրներ, ինչը, թերեւս, ամենազարհուրելի բանն է աշխարհիս երեսին։ Այսպես, նրանք պահանջում են անկախություն, բայց ընդունակ չեն ազատության՝ ոպես այդպիսին ընկալելով ու պարտադրելով սեփական քմահաճությունը։ Սրանք կույրեր են, որ ոչ մի պարագայում չէին ցանկանա տեսունակ դառնալ։ Նման երեւույթ գոյություն ուներ նաեւ մեր անցյալում. խոսքս, այպես կոչված «հին բոլշեւիկների» մասին է (նկատի ունեմ ոչ թե տարիքը կամ անգամ կուսակցական պատկանելությունը, այլ որեւէ դավանանքի կուրորեն հակված լինելը)։ Այդ մարդկային տարատեսակի այժմյան ներկայացուցիչներից են, ասենք, նրանք, ովքեր լրջորեն հայտարարում են, թե մենք կարիք չունենք մաթեմատիկայի թարգմանական դասագրքերի, քանի որ կարող ենք բավարարվել... Շիրակացու գործերով (փոխանակ կազմելու այնպիսի դասագրքեր, որոնք վերացնեն թարգմանականների անհրաժեշտությունը, մի բան, որը թերեւս նրանց կարողություններից վեր է), ընդ որում, մի ակնթարթ անգամ մտքով էլ չեն անցկացնում, որ ինքը՝ Շիրակացին, նման «գաղափարը» պարզապես ցնդաբանություն կհամարեր։ Փառք Աստծո, մենք ինտերճակատ չունենք, այնինչ մոլեռանդը «ինտերճակատության» է մղում ռուսախոս փախստականներին, ընդ որում, բացառված չէ, որ նրան այդ գործում, հաճախ անգամ առանց իր գիտության, ճարպկորեն ղեկավարում են ինչ-որ տեղից՝ օգտագործելով մեր պայմաններում կործանարար ներազգային պառակտումը։ Փախստականների եւ այլ ռուսախոսների առջեւ հայոց լեզվի անզուգական գանձարանը՝ Քուչակի ու Թլկուրանցու լեզվական հրաշքը սփռելու, այդ լեզվի, այդ մշակույթի նկատմամբ նրանցում վեհ ակնածանքի զգացմունք սերմանելու փոխարեն, նա՝ նույն մոլեռանդը, այդ մարդկանց, ըստ էության, վանում է հայ մշակույթից եւ հասնում հետապնդածին հակառակ (ընդ որում, նաեւ պետականորեն անիմաստ, եթե չասենք՝ վնասակար) արդյունքի, երբ գերադասում է իր աղքատիկ բառապաշարով, իր ամենեւին էլ ոչ օրինակելի լեզվով հայհոյանքներ թափել նրանց գլխին եւ, Աստծո մենաշնորհն ստանձնելով, այդ բառապաշարի օգնությամբ վճիռ կայացնում սրա կամ նրա ազգային պատկանելությունը վավերացնելու վերաբերյալ (ընդ որում, «ոչ հայերի» շարքն այսպիսով կարող են դասվել ազգային-ազատագրական շարժման նշանավոր դեմքեր եւ կամ հենց հայ լինելու պատճառով հատկապես շատ հալածված ու աղետալիորեն տուժած քաղաքացիներ. «կենտրոնի» համար հույժ ձեռնտու վարվելակերպ, որը կասկած է առաջացնում, թե այս ինքնակոչ դատախազների գործունեության հիմքում արդյոք ընկած չէ՞ տարրական հերոստրատեսյան բարդույթը)։ Ես բնավ էլ բարձր կարծիք չունեմ այն հայերի մասին, ովքեր զանց են առնում իրենց հայ լինելը՝ չգիտակցելով, որ այդ կերպ նրանք ինչ-որ առումով դադարում են մարդկային արժեք ներկայացնելուց, քանի որ ամեն մարդ կարող է ունենալ բնածին, ազգային միայն մեկ ինքնություն, առանց որի զրկբում է մարդկայինի հետ իրեն կապող օղակից՝ ինքնաբերաբար դադարելով նաեւ անհատ (անհատականություն) լինելուց։ Իսկ այդ ինքնության ձեւավորման ու հաստատման գործում մեծ է լեզվի դերը, եթե միայն վերջինս դիտվում է որպես կենդանի միտք, գործողություն եւ գոյ, ոչ թե որպես անմիտ կանոնների ու ոստիկանական կարգադրագրերի հավաքածու։ Բայց ես ամենեւին էլ ավելի բարձր չեմ դասում այն հայերին,  ովքեր փակում են իրենց իսկ առջեւ եւ, ինչը վատթարագույնն է, կցանկանային փակել ժողովրդի առջեւ պատմական ու մշակութային, կրոնական ու անդրբնութենական (մետաֆիզիկական) համաշխարհային հարստությունների մուտքը, ըստ երեւույթին, վախենալով այդ հարստությունների օվկիանում սեփական ինքնությանը դավաճանելուց կամ այն իսպառ կորցնելուց. մի բան, որն օբյեկտիվորեն նշանակում է ժողովրդին պահել խավարի մեջ՝ նրան փորձելով հաղորդել, այսպես ասած, «քարանձավային» հոգեբանություն (ինչի անխուսափելի հետեւանքը սեփական թերարժեքության կամ, ավելի պարզ, խեղճության անհիմն ու խիստ անցանկալի, հաճախ ագրեսիվ պոռթկումներով դրսեւորվող զգացողությունն է)։
 +
 
 +
Մենք մեր խառնվածքով «ինքնադարձ» (ներամփոփ) ժողովուրդ ենք, մեզ միշտ սպառնում է ինքնապարփակման մեջ կարծրանալու վտանգը, ուստի մեզ անհրաժեշտ է մշտապես բացվել աշխարհին եւ աշխարհը բացել մեզ համար։ Տղամարդու արժանապատվությունը հաստատվում է ոչ թե ամուսնությունից խուսանավելու, այլ հենց ամուսնության իրողությամբ։ Վայ նրան, ով երկյուղ է տածում տիեզերքում հնարավոր որեւէ ազդեցության հանդեպ (դրանք «սեփական խելքից զուրկ» անհատներ կամ ազգեր են). չմոռանանք նաեւ, որ մենք, իբրեւ հենց մենք, կոփվել ու ճկունացել ենք ուրիշների հետ ունեցած անհամար շփումներում ու բախումներում։ Իսկ նա, ով կյանքում ամենից ավելի վախենում է իրեն կորցնելուց, առաջինը կդատապարտվի ինքն իրեն կորցնելուն։
 +
 
 +
Խոսքը բնավ էլ սեփական կամ այլազգի արժեքները լոկ «իմանալու» կամ «ուսումնասիրելու» մասին չէ։ Նման արտաքին-ճանաչողական դիրքորոշման դեպքում անգամ հայրենասիրությունը վերածվում է անկենդան վերացական ինքնաներշնչման։ Ազգի ներկայացուցիչ, ասենք՝ հայ, հենց հնարավոր է լինել՝ անդադրում վերածնվելով որպես այդպիսին եւ ինքն իրեն վերաստեղծելով դրա համար, ազգային ասպարեզում ամեն պահ վրա հասնող նորանոր փոխակերպումների մեջ ինքն իրեն վերահաստատելով ներսից, «կենտրոնայնորեն»։ Ի դեպ, միայն այդպես է բացահայտելի նաեւ մեր ինքնության առեղծվածը՝ մեր, իբրեւ ազգի, անհատական անկրկնելիությունը։ Անցյալը կվերակենդանանա միայն այն դեպքում, եթե մենք այն ոչ միայն վերհիշենք, այլեւ նորոգենք եւ ներկայի միջով ինքներս տանենք առաջ՝ դեպի ապագա. եւ միայն այդ դեպքում նա՝ այդ անցյալը, մեզ իրավունք կընձեռի հպարտանալու իրենով (եւ մեզնով, որպես նրա արժանավոր ժառանգորդ-զարգացնողներ)։ Ինչ վերաբերում է ուրիշներին՝ «այլազգայինին», ապա նմանօրինակ մոտեցմամբ այն եւս ոչ թե լոկ «կճանաչվի»՝ մեր իրազեկության շրջանակները քանակապես ընդլայնելու նպատակով, այլ ներքնորեն կվերապրի որպես մերթ հոգեհարազատ, մերթ հոգեօտար, բայց միշտ՝ սեփական եզրամաս։ Եւ Աստված գիտե, թե ինչքան կլինեն այլոց աշխարհներում թաքնված՝ մեզ համար հարազատ (ինչպես եւ մեր աշխարհում՝ մեզ համար անհարազատ) այն տարրերը, որ կհայտնաբերվեն ոգու ոլորտներում այդ կատարվելիք ճանապարհորդության ընթացքում։ Այնինչ նախկինում գերիշխած վերացական օտարամոլությունը (այդ թվում՝ նաեւ ռուսամոլությունը) նույնքան վերացական ինքնամոլությամբ անվերապահորեն փոխարինելու դեպքում սոսկ լրացուցիչ հիմք կստեղծվի ճոճանակի օրենքով դեպի հակառակ կողմն ուղղված մի նոր, «բարձրագույն» մակարդակով իրականացվող օտարամոլության համար, եւ տա Աստված, որ այս անգամ դա չլինի աշխարհի կեսից ավելին վարակած անգլո-(ամերիկա-)մոլությունը, մի աշխարհակալ նորաձեւություն, որի միտումը ոչ թե անգլոսաքսոնյան մշակույթի իրական արժեքների, այլ վերջինիս առավել մակերեսային ու գռեհիկ առտահայտությունների յուրացումն է եւ, մասնավորապես, առեւտրական-զբոսաշրջիկային «փիջին ինգլիշի» յուրացումը, որը վաղուց ի վեր դարձել է այն ծնողների մոլուցքը, ովքեր ասես մեկը մյուսի հետ մրցակցելով՝ բոլոր հնարավոր ու անհնար միջոցների օգնությամբ ձգտում են իրենց զավակների ուղեղները հեղեղել մտային պարզունակության եւ դիմազուրկ պրագմատիկայի այդ լեզվական սաղմերով։ Նման անգլերենի նման պաշտամունքը ոգեղեն այլասերման ու նախկինից ավելի ահավոր ազգային աղետի ակունք է։ Ուստի ես, ինձ պարտավոր եմ համարում ազդարարել այդ վտանգը եւ խնդրում եմ խորհել այստեղ ներառկա հետեւանքների մասին։ (Վերջ ի վերջո, գուցե ավելի լավ է լինել հերթերում մաշվող, ամեն ինչից դժգոհ, քան ծամոն ծամող՝ ինքն իրենից ավելի քան գոհ ժողովուրդ։)
 +
 
 +
Ամեն տեսակի, այդ թվում նաեւ սեփական կամ այլ ազգերին ուղղված մերժողական վերաբերմունքով արտահայտվող մոլեռանդությանը ներդրված է ամբողջատիրության մի տարր, որը տվյալ դեպքում հանդես է գալիս մշակույթի ու ոգու ոլորտում՝ որպես վերջիններիս բացասում։ Բայց չէ՞ որ մենք ամենից քիչ կցանկանայինք, որ գալիս Հայաստանը վերածվեր Միության փոքրացրած կրկնապատկերի, այսինքն՝ մնար նույն բանտը, որն անկախություն ձեռք բերելով ամբողջատիրության արտաքին ոտնձգություններից, այնուհանդերձ, կախվածություն կպահպաներ այդ նույն բնույթն ունեցող ներքին ոտնձգությունների նկատմամբ (խոսքս անցման շրջանում ժողովրդավարության ստիպողական սահմանափակումների մասին չէ, որոնց նպատական է կանխել այդ պարագայում հնարավոր անիշխանությունը տնտեսական ու քաղաքական հարաբերությունների բնագավառում. խնդիրն այն է, որ նշված սահմանափակումները կատարվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ ոչ մի պահ չդադարեն ընկալվել որպես հարկադրյալ եւ ժամանակավոր միջոցառումներ)։

Ընթացիկ տարբերակը 19:51, 28 Սեպտեմբերի 2016-ի դրությամբ

Ազատության ճանապարհ. մայրուղիներ եւ փակուղիներ

հեղինակ՝ Էդվարդ Աթայան
աղբյուր՝ «Անկախության իմաստը»

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում

Քանի դեռ մենք հակված էինք ժողովրդավարության հաղթանակի եւ մեր ժողովրդի անկախության երազանքի շոշափելի դարձած հնարավորության գիտակցման երանկությամբ, թերեւս կարելի էր լռել եւ գլուխը կախ աշխատել։ Սակայն այժմ, երբ նշմարվում է այն հակամարդկային ուժերի (հուսով եմ՝ ժամանակավոր) վերահաստատման վտանգւ, որոնք աշխարհի մեկ վեցերորդը դարձրել էին մարդկային հոգիների վրա բռնանալու ասպարեզ, անհրաժեշտ եմ համարում ճշգրտել դիրքորոշումս ինչպես փաստացիորեն տեղի ունեցողի, այնպես էլ, մանավանդ, մի շարք ավելի ընդհանուր բնույթ ունեցող խնդիրների վերաբերյալ։

Անձամբ ես Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ընտրվելու պահը թե՜ քաղաքացիական, թե՜ մարդկային առումով ընկալեցի որպես բանտից ազատվելու պահ. բանտ, որում ես, շատերի նման, անց էի կարել ոչ ավել, ոչ պակաս, գրեթե ողջ գիտակցական կյանքս։