«Նավապետ Ստորմֆիլդի ճանապարհորդությունը դեպի երկինք»–ի խմբագրումների տարբերություն
(→1) |
|||
(One intermediate revision by the same user not shown) | |||
Տող 3. | Տող 3. | ||
|հեղինակ = [[Մարկ Տվեն]] | |հեղինակ = [[Մարկ Տվեն]] | ||
|թարգմանիչ = | |թարգմանիչ = | ||
− | |աղբյուր = | + | |աղբյուր = [[«Նավապետ Ստորմֆիլդի ճանապարհորդությունը դեպի երկինք»]] |
}} | }} | ||
[[Category: Արձակ]] | [[Category: Արձակ]] | ||
Տող 413. | Տող 413. | ||
― Չէ, նրանք կհանդիպեն իրար ու կամաց֊կամաց կմոտիկանան։ Ոչ այս տարի, ոչ էլ մյուս տարի։ Կամաց֊կամաց։ | ― Չէ, նրանք կհանդիպեն իրար ու կամաց֊կամաց կմոտիկանան։ Ոչ այս տարի, ոչ էլ մյուս տարի։ Կամաց֊կամաց։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==2== | ||
+ | |||
+ | Շատ հիմար բան պատահեց իմ թևերին։ Երգեցիկ խմբից ծլկվելուց հետո, մյուս օրը ես փորձեցի մեկ֊երկու անգամ թռչել, բայց ոչ առանձին հաջողությամբ։ Առաջին անգամ ես հազիվ երեսուն քայլ արի, դիպա մի իռլանդացու և վայր գցեցի նրան, ասենք՝ ավելի շուտ մենք միասին գլխկոնձի տվինք։ Հետո ես դիպա մի եպիսկոպոսի և իհարկե նույնպես վայր գցեցի նրան։ Մենք իրար մի քանի խիստ խոսք ասացինք, և ես հայտնեցի իմ ափսոսանքը, որ ես այնքան ամուր չխփեցի ծերուկին, որպեսզի նա մեռներ և նրա հետ՝ այն միլիոնավոր անծանոթները, որոնք նայում էին ինձ և ծաղրում։ | ||
+ | |||
+ | Ես տեսնում էի, որ չեմ կարողանում ղեկավարել թռիչքը և այդ պատճառով էլ ճիշտ չգիտեմ, թե թռչելիս որտեղ կընկնեմ։ Օրվա մնացած մասը ես ման էի գալիս ոտքով, թևերս կախ գցած։ | ||
+ | |||
+ | Մյուսն օրն առավոտը շուտ ես գնացի մի ամայի տեղ, որպեսզի մի քիչ մարզվեմ։ Ես բարձրացա մի բավական բարձր ժայռի վրա, հաջող կերպով վեր ցատկեցի և նետվեցի դեպի ներքև՝ նշան բռնելով մի թփի, որը գտնվում էր ժայռից մոտ երեք հարյուր քայլի վրա։ Բայց ես հաշվի չառա քամին։ Նա փչում էր մի կողքից, և ես բավական շեղվեցի թփի ուղղությունից։ Ես սկսեցի ավելի կամաց թափահարել աջ թևս և ուժեղացրի ձախը, բայց բան դուրս չեկավ։ Ես տեսնում էի, որ քիչ է մնում երկու թևս էլ կոտրեմ։ Այդ պատճառով կախ գցեցի թևերս և թրմփացի գետին։ Ես նորից բարձրացա ժայռը և նորից փորձեցի։ Ես ուղղությունը վերցրի թփից բավական աջ, որպեսզի գրեթե քամուն հակառակ թռչեմ։ Ես կանոնավոր էի աշխատում, բայց վատ էր դուրս գալիս։ Ինձ համար պարզվեց, որ հանդիպական քամու համար թևերը բոլորովին անպետք են։ Քամու ուղղությամբ մարմինը բավական հաջող է լողում, իսկ քամուն հակառակ բան դուրս չի գալիս։ Ես տեսնում էի, որ եթե ցանկանամ տանից բավական հեռու թռչել որևէ մեկին տեսնելու համար, և եթե քամին հանդիպական լինի, ապա ես գուցե երկար օրեր ստիպված լինեմ սպասել հաջող թռիչքի։ Եվ պարզ էր, որ այդ խաղերը բոլորովին անպետք են փոթորկի ժամանակ։ Եթե դուք փորձում եք թռչել քամուն հակառակ, ստացվում է ինչ֊որ խայտառակ բան, որովհետև դուք չեք կարող կրճատել առագաստները, ― հասկանո՞ւմ եք, առագաստները հավաքել, ― դուք պիտի ծալեք թևերն ամբողջովին, սեղմեք բոլոր փետուրները ձեր կողքերին։ Դե կթխվեք գետին, իհարկե։ Դուք այդտեղ կարող եք ամրացնել խարիսխը, գլուխներդ դեպի քամին ― այդ ամենից լավ է։ Եթե դուք ուզենաք նորից փորձել, դուք փորձանքի մեջ կընկնեք, հավանորեն։ | ||
+ | |||
+ | Մի երկու շաբաթից հետո, երեքշաբթի օրը, ես ծերունի Սենդի Մակ֊Ուիլյամսին մի գրություն ուղարկեցի, խնդրելով նրան գալ մյուս օրն ինձ մոտ մաննայով և լորերով նախաճաշելու։ Եվ ամենից առաջ, ներս մտնելով, նա կկոցեց աչքերը խորամանկորեն և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Հը՛, նավապե՛տ, ի՞նչ ք արել ձեր թևերը։ | ||
+ | |||
+ | Ես իսկույն հասկացա, որ այստեղ որոշ ծաղր էր թաքնված այդ լաթ֊լութի մասին, բայց ես ցույց չտվի, թե գլխի եմ ընկնում։ | ||
+ | |||
+ | Ես միայն պատասխանեցի․ | ||
+ | |||
+ | ― Տվել եմ, որ լվանան։ | ||
+ | |||
+ | ― Այո, ― ասաց նա բավական չոր, ― նրանք սովորաբար տրվում են լվանալու մոտավորապես հենց այդքան ժամանակամիջոցում, ― ես հաճախ նկատել եմ այդ։ Ջահել հրեշտակները բավական մաքրասեր են։ Ե՞րբ կվերադարձնեն ձեզ ձեր թևերը։ | ||
+ | |||
+ | ― Էգուց չե մյուս օրը։ | ||
+ | |||
+ | Նա ինձ աչքով արեց ու ծիծաղեց։ Ես ասացի․ | ||
+ | |||
+ | ― Սենդի, թողնենք այդ։ Բարեկամների մեջ գաղտնիք չպետք է լինի։ Ես նկատել եմ, որ դուք երբեք թևեր չեք կրում, և շատ ուրիշները՝ նույնպես։ Ես ինքս ինձ էշի տեղ եմ դնում, չէ՞։ | ||
+ | |||
+ | ― Այդպիսի մի բան։ Բայց այդ մի մեծ փորձանք չէ։ Մենք բոլորս էլ սկզբում նույնն ենք անում։ Այդ միանգամայն բնական է։ Երկրի վրա մենք, գիտե՞ք, շատ հիմար ձևով ենք պատկերացնում մեր երկինքը։ Հրեշտակները մեզ մոտ նկարներում անպայման թևեր ունեն։ Այդ, իհարկե, այդպես էլ պետք է լինի։ Բայց մենք կարծում ենք, որ նրանք հենց այդպես էլ թռչում են, ամեն տեղ իրենց թևերով, իսկ այդ դատարկ բան է։ Թևերը միայն ձևի համար են, պրծավ գնաց։ Երբ հրեշտակներն, այսպես ասած, երթի մեջ են, նրանք անպատճառ թևերով են։ Դուք երբեք չեք տեսնի մի հրեշտակ, որը որևէ հանձնարարությամբ տեղ գնա առանց թևերի, այնպես, ինչպես երբեք չեք տեսնի մի սպայի, որը զինվորական դատարանում դատի նստած լինի առանց համազգեստի, կամ նամակները ցրող նամակատարին, կամ վատիկանի դիտարկության ժամանակ անպայմանորեն իրենց լրիվ զգեստավորումով։ Բայց հրեշտակները չեն թռչում թևերով, ոչ։ Թևերը ցույցի համար են, ոչ թե գործածելու։ Հին, փորձված հրեշտակները, ինչպես մշտական բանակի սպաները ծառայությունից դուրս հասարակ հագուստով են ման գալիս։ Իսկ նոր հրեշտակները երկրապահների պես՝ երբեք համազգեստը չեն հանում, ցցում են թևերը՝ դիպչելով սրան նրան և նեղություն տալով անց ու դարձ անողներին, թափահարում են թևերն այստեղ, այնտեղ և ամեն տեղ, միշտ երևակայելով, որ իրենք գրավում են զմայլված հայացքներ։ Մի խոսքով, կարծես, ամենաաչքի ընկնող մարդիկ լինեն երկնքում։ Եվ երբ դրանցից մեկն ու մեկն ուզում է իրեն ցույց տա և պատիվ է տալիս, բարձրացելով թևերից մեկը և իջեցնելով մյուսը, դուք իսկույն գլխի եք ընկնում, թե ինչպես նա մտածում է ինքն իրեն․ «Ա՜յ, թե մի կտեսներ ինձ հիմա Արկանոուցի Մերի֊Աննան։ Նա կափսոսար, որ ինձ չուզեց առնել» Չէ, թևերը ցույցի համար են, միայն ցույցի համար՝ ուրիշ ոչինչ։ | ||
+ | |||
+ | ― Դուք գուցե և ճշմարիտ եք, Սենդի, ― վրա բերի ես։ | ||
+ | |||
+ | ― Դե նայեք դուք ձեզ վրա, ― ասում էր նա։ ― Դուք ստեղծված չեք թևերի համար, դուք այդպիսի մարդ չեք։ Դուք գիտեք, թե քանի տարի թռչում էիք երկրից այստեղ, իսկ դուք սլանում էիք ավելի արագ, քան թնդանոթի ռումբը։ Իսկ եթե դուք դրա համար ստիպված լինեիք թևերը թափ տալ, չէ՞ր անցնի արդյոք մի ամբողջ հավիտենականություն՝ մինչև այստեղ հասնելը։ Անպայման։ Դե հրեշտակները ստիպված են անցնել երկիրը։ Միլիոնավոր հրեշտակներ, ամեն օր, որ տեսիլքներում երևան մեռնող երեխաների և հասարակ մարդկանց աչքին, ինչպես դուք գիտեք, այդ բավական դժվար խնդիր է։ Նրանք երևում են թևերով, իհարկե, որովհետև այնտեղ նրանք իրենց պաշտոնական պարտականություններն են կատարում և, բացի այդ, մեռնող մարդիկ նրանց հրեշտակի տեղ չէին դնի, եթե նրանք առանց թևերի լինեին։ Բայց դուք կարծում եք, թե նրանք իրենց թևերով թռչո՞ւմ են։ Պարզ է, որ ոչ։ Թևերը կմաշվեին կես ճանապարհին։ Նույնիսկ փետուրները բոլորը կթափվեին, և թևերի կմախքը նույնքան կմերկանար, որքան մանկական ֆռռանի փայտիկները, որոնց վրա դեռ թուղթ չեն կպցրել։ Տարածությունները երկնքում բիլիոնավոր անգամ մեծ են։ Հրեշտակները սլանում են այս ու այն կողմ բոլոր երկինքներում ամեն օր։ Կարո՞ղ են, միթե, նրանք այդ անել միայն իրենց թևերով։ Չէ, իհարկե։ Նրանք թևերը կրում են ձևի համար, իսկ անցնում են ուզած տարածությունները մի ակնթարթում՝ իրենց ցանկության միջոցով։ Արաբական հեքիաթների միջի ցանկության գորգիկները՝ այ, երևելի միտք է այդ, իսկ մեր երկրային պատկերացումը հրեշտակների մասին, որոնք զարհուրելի տարածություններ անցնում են իրենց անշնորհք թևերով՝ հիմար միտք է։ Մեր երկու սեռի երիտասարդ սրբերը միշտ թևեր են կրում՝ փայլուն, կարմիր, երկնագույն, կանաչ, ոսկեգույն, խայտաբղետ, ծիածանագույն, օղակներով և զոլերով, և ոչ ոք նրանց չի մեղադրում։ Այդ միանգամայն հասկանալի է նրանց տարիքի համար։ Գեղեցիկ բաներն էլ սազում են երիտասարդ մարդկանց։ Թևերն ամենից ավելի աչքի ընկնող և սիրելի մասն են նրանց պճնազգեստի՝ փայլը՝ ընդունված չի։ | ||
+ | |||
+ | Է՛հ, ― ասացի ես, ― իմ հանդերձանքը ես կոխել եմ պահարանը, և թող այնտեղ պառկի, քանի կեղտոտ է։ | ||
+ | |||
+ | ― Այո, կամ մինչև հանդիումը։ | ||
+ | |||
+ | ― Իսկ այդ ի՞նչ բան է։ | ||
+ | |||
+ | ― Ա՛յ, եթե ցանկանաք, կտեսնեք այս գիշեր։ Այստեղ Ջերսի֊Սիտիեցի մի պանդոկատիրոջ պիտի դիմավորեն։ | ||
+ | |||
+ | ― Պատմեցեք։ | ||
+ | |||
+ | ― Այդ պանդոկատիրոջը ճշմարիտ հավատի են բերել Նյու֊Յորքում՝ ավետարականների ժողովում, և շոգենավով տուն էր վերադառնում։ Տեղի ունեցավ նավերի ընդհարում, և պանդոկատերը խեղդվեց։ Նա այն մարդկանցից է, որոնք կարծում են, որ երկնքում բոլորը կցնորվեն ուրախությունից, երբ իմանան, որ իր նման մի պնդաճակատ մեղավոր զղջացել է, որ ամբողջ երկնքով դուրս կթափվեն նրան դիմավորելու և կաղաղակեն՝ «Օվսաննա՛»։ Նա կարծում է, թե ամբողջ երանելի արքայության մեջ այդ օրը պիտի խոսեն միայն իր մասին։ Պանդոկատերը ենթադրում է, որ այստեղ վաղուց չէր եղել այնպիսի իրարանցում, ինչպես լինելու է իր ժամանման դեպքում։ Եվ ես միշտ նկատել եմ այդ տարօրինակությունը որևէ մեռած պանդոկատիրոջ կողմից ― նա ոչ միայն սպասում է, որ բոլոր ձեռքերը կծափահարեն իրեն, այլև հույս ունի, որ իրեն կհանդիպեն ջահաթափորով։ | ||
+ | |||
+ | ― Եվ ուրեմն հիասթափվո՞ւմ է։ | ||
+ | |||
+ | ― Չէ, չի հիասթափվում։ Այստեղ ոչ ոք չի հիասթափվում։ Ինչ որ մարդ ցանկանում է այստեղ գալուց հետո ― խելացի բան, իհարկե, և ոչ վնասակար, ― այդ նա ստանում է։ Այստեղ միշտ կգտնվեն մի քանի միլիոն կամ բիլիոն երիտասարդ մարդիկ, որոնց համար ամենաառաջին զվարճությունն այն է, որ մի լավ բղավեն իրենց թոքերով մեկ, թափահարեն ջահերն ու ժամանակ անցկացնեն պանդոկատիրոջ հաշվին։ Այդ շոյում է պանդոկատիրոջ ինքնասիրությունը, այդ սքանչելի զվարճություն է պատճառում երիտասարդներին, այդ ոչ ոքի վնաս չի տալիս, այդ ոչինչ չի նստում, և այդ պահպանում է երկնքի փառքը, որտեղ բոլոր եկվորները բախտավոր են և գոհ։ | ||
+ | |||
+ | ― Շատ գեղեցիկ։ Ես պատրաստ կլինեմ և կնայեմ, թե ինչպես են դիմավորում պանդոկատիրոջը։ | ||
+ | |||
+ | ― Այստեղ լրիվ կերպով պետք է զգեստավորվել։ Դուք, գիտե՞ք դրեք ձեր թևերը և մյուս բոլոր բաները։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ուրիշ ի՞նչ։ | ||
+ | |||
+ | ― Լուսապսակը, տավիղը, արմավենու ճյուղը և այլն։ | ||
+ | |||
+ | ― Է՛հ, ― ասացի ես, ― անհարմար է խոստովանել, բայց ես դեն եմ գցել դրանք հենց նույն այն օրը, երբ երգեցիկ խմբից փախա։ Ես ոչինչ չունեմ բացի այդ քղամիդը և թևերը։ | ||
+ | |||
+ | ― Ոչինչ։ Ձեր դեն գցած բաները հավաքել ու պահել են ձեզ համար։ Ուղարկեցե՛ք, թող բերեն։ | ||
+ | |||
+ | ― Կուղարկեմ, Սենդի։ Բայց կարծեմ, որ դուք ակնարկեցիք, որ մարդիկ երբեմն հույս ունեն այստեղ որևէ բան ստանալու և հիասթափվում են։ | ||
+ | |||
+ | ― Օ՜, այստեղ շատ բաներ կան, որոնց մարդիկ փափագում են և չեն ստանում։ Օրինակ՝ Բրուկլիում՝ մի քարոզիչ կա Թոլմեջ անունով, որը պատրաստում է իրեն համար մի բավական խոշոր հիասթափություն։ Նա իր քարոզներում միշտ ասում է, որ հենց որ ինքն ընկնի երկինք, ամենից առաջ նա իր գիրկը կառնի Աբրահամին, Իսահակին և Հակոբին, կհամբուրի նրանց ու արտասուքով կվողողի նրանց։ Միլիոնավոր մարդիկ երկրի վրա երազում են միևնույն բանն անել երկնքում։ Ամեն օր գալիս են այստեղ վաթսուն հազար մարդ, որոնք ցանկանում են իրենց ուղղակի գցել Աբրահամի, Իսահակի և Հակոբի վրա, կախ ընկնել նրանցից և ողողել նրանց արցունքներով։ Երևակայեցեք, վաթսուն հազար մարդ օրական ― բավական ծանր խնդիր է այդ ծերունիների համար։ Ուրեմն կանգնի՛ր սյունի պես տարիներ շարունակ ու թույլ տուր, որ կախ ընկնեն քեզանից և քեզ ողողեն արցունքներով՝ օրական երեսուներկու ժամ։ Նրանք ուժից կընկնեին և միշտ թաց կլինեին ջրի առնետների պես։ Ի՜նչ պիտի դառնար երկինքը նրանց համար։ Մի այնպիսի փառավոր վայր, որից կուզեիր փախչել՝ որքան ուժ կա ոտքերումդ ― դուք ինքներդ հասկանում եք։ Այդ ծերուկները բարի և համակրելի մարդիկ են, բայց նրանք ձեզանից ավելի շատ չեն սիրում Բրուկլինի հուզված սուտ ճգնավորների համբույրները։ Հիշեցե՛ք իմ խոսքը, միստր Թոլմեջի փորձերը շնորհակալությամբ կմերժվեն։ Ընտրյալներին արվող զիջողություններն իրենց սահմանն ունեն, նույնիսկ երկնքում։ Եթե Ադամը ներկայանա ամեն մի նորեկի, որը ցանկանում է նրան այցելել, նայել նրան և խնդրել նրա անձնական մակագրությունն իր քարտի վրա, նա այլևս մի ազատ րոպե չի ունենա իր գործն անելու համար։ Իսկ Թոլմեջը սպառնում է իր ուշադրությանն արժանացնել նաև Ադամին, ինչպես մյուս մարգարեներին և հին ծերունիներին։ Դե նա սխալվում է այդ խնդրի նկատմամբ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դուք կարծում եք՝ Թոլմեջն իսկապե՞ս կընկնի երկինք։ | ||
+ | |||
+ | ― Դե իհարկե կընկնի։ Բայց դուք մի անհանգստանաք։ Նա կընկնի իր հոտի մեջ, այստեղ շատերը կան այդպես։ Երկնքի գլխավոր հրապույրը հենց այն է, որ այստեղ ամեն տեսակի երկինք կա ― այդ բանը չէր կարող լինել, եթե տերտերներն ու քարոզիչները կարողանային սարքել երկինքն իրենց ուզածի պես։ Ամեն մեկն այստեղ գտնում է այն, ինչ իրեն դուր է գալիս, և եթե նա չի անհանգստացնում մյուսներին, ապա նրան թողնում են հանգիստ։ Երկինքը շինված է բավական լավ և առատաձեռն ծրագրով։ | ||
+ | |||
+ | Սենդին ուղարկեց, որ իր իրերը բերեն, ես էլ ուղարկեցի իմ իրերի հետևից, և երեկոյան ժամը իննին մենք սկսեցինք զգեստավորվել։ | ||
+ | |||
+ | Սենդին ասաց․ | ||
+ | |||
+ | ― Դուք, Ստորմի, կարծում եմ, մեծ բախտ կունենաք։ Կարող է պատահել, որ մի քանի պատրիարքներ երևան։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե կերևան։ | ||
+ | |||
+ | ― Գուցե։ Իհարկե իբրև բացառություն։ Նրանք գրեթե երբեք չեն երևում հասարակ մարդկանց, միայն երբեմն ― ճշմարիտ հավատն ընդունողներին հանդիպելիս։ Նրանք այդ բանն էլ չէին անի, եթե երկրի վրա հավատացած չլինեին, որ այդ դեպքերում երկնքում անպայման մեծ հանդես են սարքում։ | ||
+ | |||
+ | ― Նրանք բոլո՞րը կերևան, Սենդի։ | ||
+ | |||
+ | ― Ո՞վ, բոլոր պատրիարքնե՞րը։ Օ՛, ոչ։ Ամենաշատը՝ երկուսը։ Դուք պետք է ապրեք այստեղ հիսուն հազար տարի, ― գուցե և ավելի, ― որպեսզի հարևանցիորեն տեսնեք պատրիարքներին և մարգարեներին։ Այն օրվանից, որ ես այստեղ ապրում եմ, ես միայն մի անգամ եմ մոտիկից տեսել Հոբին և մի անգամ Քամին ու Յերեմիային ― երկուսին միասին։ Բայց մի երևելի դեպք պատահեց իմ ներկայությամբ՝ մոտ երկու տարի առաջ։ Հանդիպմանն արժանացավ մի անգլիացի ― Չարլզ Պիյսը ― մարդասպանը։ Չորս պատրիարք և երկու մարգարե նստած էին գլխավոր ամբիոնի վրա։ Այդպիսի հանդիպում չէր եղել նավապետ Կիգգի<ref>Նավապետ Ուլյամ Կիգգ (1650 ― 1701), հռչակավոր ծովային ավազակ, որին կախեցին Լոնդոնում</ref> ժամանակվանից։ Աբելը հազար երկու հարյուր տարվա ընթացքում առաջին անգամն էր լինում այստեղ։ Լուր տարածվեց, որ սպասում են Ադամին։ Դե իհարկե Աբելն էլ հերիք էր, որպեսզի գրավեր ամբոխին, բայց ոչ ոք այնքան հրապուրիչ չէր, ինչպես Ադամը։ Լուրը սուտ լուր էր, բայց, ասում եմ, տարածվեց ամեն տեղ, և երկար ժամանակ չեմ տեսնի ես նորից այդպիսի պատկեր։ Հանդիպումը կատարվեց, հասկանալի է, անգլիական շրջանում, ութ հարյուր տասնմեկ միլիոն մղոն այստեղից հեռու։ Ես ուղևորվեցի այնտեղ իմ հարևաններից շատերի հետ, և արժեր տեսնել այդ բոլորը, ես ձեզ ասեմ։ Այստեղ կային միլիոնավոր մարդիկ։ Երբ նրանք երգում էին, չտեսնված աղմուկ էր բարձրանում։ Իսկ երբ ձայները լռում էին, միայն հենց թևերը խփելու աղմուկից գլուխդ տրաքում էր, որովհետև ամբողջ երկնքից ձյունի պես խիտ թափվում էին հրեշտակները։ Չնայած Ադամը չերևաց, համենայն դեպս զարմանալի հետաքրքիր էր, որովհետև մենք ամբիոնի վրա երեք հրեշտակապետ տեսանք, իսկ այդ հազվագյուտ բան է, երբ մեկին նույնիսկ հաջողվում է տեսնել։ | ||
+ | |||
+ | ― Ո՞ւմ են նման նրանք, Սենդի։ | ||
+ | |||
+ | ― Դե նրանց երեսները փայլում են, քղամիդները փայլուն և թևերը զարմանալի բազմերանգ։ Նրանք հսկա հասակ ունեն, մոտ տասնութ ոտնաչափ, կողքից թուր ունեն կախած, և գլուխները հպարտորեն ցցված են վեր, նման են զինվորների։ | ||
+ | |||
+ | ― Իսկ լուսապսակ ունե՞ն նրանք։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ― համենայն դեպս օղակապի նման չի։ Հրեշտակապետներն ու պատրիարքներն իրենց գլխին մի քիչ ավելի լավ բաներ ունեն։ Այնպես մի կլոր, մեծադիր, շքեղ ոսկյա պսակ, որը շլացուցիչ փայլ ունի։ Երկրի վրա դուք հաճախ տեսել եք նկարի վրա պատրիարքներին մի ինչ֊որ այդպիսի բան գլխներին, ― հիշո՞ւմ եք, ― թվում էր, թե պղնձյա կոնք են դրել գլխներին։ Բայց այստեղ մի քիչ ուրիշ ձևի է ― այստեղ պսակն անհամեմատ ավելի փայլուն է և գեղեցիկ։ | ||
+ | |||
+ | ― Դուք խոսե՞լ եք այդ հրեշտակների և պատրիարքների հետ, Սենդի։ | ||
+ | |||
+ | ― Ո՞վ, ե՞ս։ Ի՜նչ տարօրինակ մարդ ես, Ստորմի։ Ես արժանի չեմ խոսելու այդպիսի անձնավորությունների հետ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ Թոլմե՞ջը։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե ոչ։ Դուք նույնպես սխալվում եք այդ բանում, ինչպես բոլորը երկրի վրա։ Ես էլ այդպես էի մտածում, բայց ես դրան վերջ տվի։ Այնտեղ՝ ներքևում խոսում են երկնային արքայի մասին, ― և այդ ճիշտ է, ― իսկ հետո դատում են երկնքի մասին, կարծես այդ մի հանրապետություն է, որտեղ բոլորը հավասար են, որտեղ ումն ուզես՝ կարող ես գրկել ու համբուրել, և որտեղ ամեն մեկը մտերիմ է և ընկերական բոլոր ընտրյալների հետ, սկսած ամենաբարձրներից մինչև ամենացածրերը։ Ինչպիսի՜ խառնաշփոթություն և անմտություն։ Ախր էլ ի՞նչ հանրապետություն, երբ այստեղ արքա կա։ Էլ ի՞նչ հանրապետություն է այդ, քանի որ պետության ղեկավարն ինքնակալ է, հավիտյան պահում է իր տեղը, և քանի որ ոչ պարլամենտ կա, ոչ էլ խորհուրդ, որ խառնվեն նրա գործերին, ոչ քվեարկություն կա, ոչ ընտրություն, ոչ ոքի ամբողջ տիեզերքում իրավունք չի արվում խառնվելու կառավարության գործերին, ոչ էլ մեկն ու մեկին ձայնի իրավունք են տալիս այդտեղ, ոչ ոքի չեն խնդրում պատմությանն օգնելու։ Հիանալի հանրապետություն է, այդպես չէ՞։ | ||
+ | |||
+ | ― Հա, ասենք այդ մի քիչ ուրիշ տեսակ է, քան ես կարծում էի։ Բայց ես կարծում էի, որ կարող եմ որոշ տեղերում լինել, մեծավորների հետ ծանոթանալ։ Ոչ թե իմ բարեկամությունը փաթաթեմ նրանց վզին, գիտեք, այլ միայն սեղմեմ նրանց ձեռքը և հետները մի քիչ խոսեմ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ կարո՞ղ եք, վերցնենք հենց, ռուս հասարակ տղաները մտնել Ռուսաստանի ցարական մինիստրների մոտ և այդ անել։ Ասենք, հենց, օրինակի համար, զրուցել իշխան Գարչակովի հետ։ | ||
+ | |||
+ | ― Չեմ կարծում, Սենդի։ | ||
+ | |||
+ | ― Բա՛ս, այստեղ ավելի խիստ է։ Այստեղ, այդ «ձերդ պայծառություն, ես մի ուրիշ անգամ կհանդիպեմ», ― և չէիք հանդիպի։ Երբևիցե խնդրե՞լ եք դուք ձեր հավաքարարին՝ շնորհ բերի ձեր նավասենյակը և ճաշի ձեզ հետ։ | ||
+ | |||
+ | ― Դե՛ հասկանում եմ, հասկանում եմ, Սենդի։ Ես սովոր չեմ այդպիսի բարձր անձնավորությունների, ինչպես պատրիարքներն ու մարգարեներն են, ես կընկճվեի և կհամբանայի նրանց ներկայությամբ և մի անասելի ցանկություն կզգայի՝ ինչքան կարելի է շուտ ծլկվել։ Սենդի, իսկ ո՞վ է բարձր իր պաշտոնով ― պատրիարքնե՞րը, թե մարգարեները։ | ||
+ | |||
+ | ― Օ՜, մարգարեները գերազանցում են պատրիարքներին։ Նույնիսկ բոլորովին նոր մարգարեն ավելի նշանավոր է համարվում, քան ամենահին պատրիարքը։ Այո՛, սը՛ր, ինքն Ադամը գնում է Շեքսպիրի ետևից։ | ||
+ | |||
+ | ― Իսկ մի՞թե Շեքսպիրը մարգարե է։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե։ Այդպես նաև Հոմերոսը և շատ ուրիշները։ Բայց Շեքսպիրն ու մյուս բանաստեղծներն ավելի ցածր են, քան տեննեսցի մի դերձակ՝ Բիլլինգո ազգանունով, և ետ են մնում Ավղանստանցի Սակկա անունով մի անասնաբույժից։ Երեմիան, Բիլլինգը և Բուդդան ընթանում են միասին, կողք֊կողքի, անմիջապես ոչ մեր սիստեմի մոլորակների մեջ մի խումբ մարգարեներից հետո։ Նրանցից հետո գալիս են մեկ֊երկու տասնյակ մարգարեներ ― Յուպիտերից և ուրիշ աշխարհներից։ Հետո գալիս են Դանիելը, Սակկան և Կոնֆուցիոսը։<ref>Կոնֆուցիոս ― հին չինական փիլիսոփա։</ref> Հետո մի մեծ խումբ մյուս սիստեմներից։ Հետո Մահմեդը,<ref>Մահմեդ (570 ― 632) ― մուսուլմանների (մահմեդականների) կողմից համարվում է և աստծու ― ալլահի մարգարեն։ </ref> Զրադաշտը<ref>Զրադաշտ ― հին պարսկական կրոնի հեքիաթային մարգարե։</ref> և մի սրող հին Եգիպտոսից։ Հետո գալիս է մարգարեների էլի մի երկար շարք և նրանցից հետո ― Շեքսպիրը, Հոմերոսը և կոշկակար Մարեն հեռավոր ֆրանսիական գաղութից։ | ||
+ | |||
+ | ― Իսկ այստեղ իսկապե՞ս հռչակվում են Մահմեդն ու մյուս հեթանոսները։ | ||
+ | |||
+ | ― Այո, նրանք բոլորն էլ ունեցել են իրենց անելիքը յերկրի վրա և նրանք ստացան իրենց վարձը։ Այն մարդը, որ հաջողություն չի ունեցել երկրի վրա, կարող է և չանհանգստանալ ― նա իր վարձատրությունը կստանա այստեղ, անպայման։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ինչո՞ւ Շեքսպիրը ետ է մղված և բավական ցածր է դրված կոշկակարից, անասնաբույժից և սրողից, որոնց մասին ոչ ոք չի լսել։ | ||
+ | |||
+ | ― Դե՛ արդարությունն է այդպես պահանջում․ նրանք չէին վարձատրված ըստ իրենց արժեքների՝ երկրի վրա, իսկ այստեղ իրենց արժանի տեղը բռնեցին։ Տեննեսցի դերձակ Բիլլինգսը ոտանավորներ էր գրում, որոնց չէին կարող հավասարվել Հոմերոսն ու Շեքսպիրը։ Բայց ոչ ոք չէր տպում այդ ոտանավորները և ոչ ոք չէր կարդում, բացի տգետ հարևաններից, որոնք ծիծաղում էին դրանց վրա։ Երբ գյուղում հարբած մարդիկ քեֆ էին անում ու պարում, նրան քաշ էին տալիս խնջույքի, գլխին կաղամբի տերևներից պսակ էին դնում և ծաղրելով ձևացնում էին, իբր թե ծունր են իջեցնում նրան։ Մի անգամ գիշերը, երբ նա հիվանդ էր և գրեթե մեռնում էր քաղցից, նրանք դուրս հանեցին, ծաղրական պսակը գլխին դրին և քաշ տվին գյուղի միջով, իսկ նրա ետևից անընդհատ դըմփդըմփացնում էին թիթեղե ամանները և վայրենի կերպով բղավում։ Դե՛ նա չապրեց մինչև առավոտ։ Եվ նա բոլորովին հույս չուներ երկինք ընկնելու, էլ ավելի քիչ հույս ուներ, որ նրա պատճառով այստեղ այսպիսի իրարանցում կբարձրանա։ Դրա համար էլ, կարծում եմ, նա սաստիկ զարմացած էր այն հանդիսավոր ընդունելությունից, որ նրան ցույց տվին երկնքում։ | ||
+ | |||
+ | ― Դուք այստե՞ղ էիք, Սենդի։ | ||
+ | |||
+ | ― Ի՜նչ եք ասում։ Ոչ։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ։ Միթե դուք չգիտեյի՞ք, թե հանդիպում է լինելու։ | ||
+ | |||
+ | ― Պարզ է, որ գիտեի։ Երկնքում այդ մասին խոսում էին ոչ թե մի օր, ինչպես այն պանդոկատիրոջ մասին, այլ դեռ քսան տարի դերձակի մահից առաջ։ | ||
+ | |||
+ | ― Դե, որ այդպես է ― էլ ինչո՞ւ դուք չգնացիք։ | ||
+ | |||
+ | ― Ինչի՞ մասին եք դուք խոսում։ Ինձ պես մի մարդ մասնակցի մարգարեի հանդիսավոր հանդիպմանը։ Ինձ նման մի չնչին անձնավորություն դուրս գար հանդիպելու այդպիսի մի բարձր անձնավորության, ինչպես Էդուարդ Բիլլինգսն է։ Բիլիոն մղոնի վրա ինձ ծաղրի կենթարկեին։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ովքե՞ր էին դիմավորում։ | ||
+ | |||
+ | ― Մի քանի մեծ մարդիկ, որոնց ինձ և քեզ երբեք չի հաջողվի տեսնել, նավապետ։ Ոչ մի սովորական քաղաքացի, ասեմ ձեզ, չի արժանացել երբևիցե որևէ մարգարեի դիմավորելու բախտին։ Այդտեղ էին բարձրագույն աստիճանավորները, բոլոր պատրիարքներն ու մարգարեները ― առաջինից մինչև վերջինը, և՛ բոլոր իշխանները, նահանգապետները, փոխնահանգապետները, իսկ մանր֊մունր մարդկանցից՝ ոչ մեկը, ասում եմ։ Եվ նկատի ունեցեք, ես խոսում եմ, ոչ միայն մեր աշխարհի մեծավորների մասին, ― այդտեղ կային իշխաններ, պատրիարքներ և ուրիշ մեծ մարդիկ բոլոր աշխարհներից, որոնք պատկանում են մեր արևից անսահման հեռու գտնվող սիստեմներին։ Այնտեղ կային այնպիսի մարգարեներ և պատրիարքներ, որոնց հետ մեր երկրայինները ոչ մի դեպքում չէին կարող համեմատվել իրենց դերով ու հռչակով։ Կային մարգարեներ Յուպիտերից և մեր արևի սիստեմի մյուս մոլորակներից, բայց ամենահռչակավոր բանաստեղծները, երեքը ― Ստոն, Բոն և Սուֆը ― այն հսկայական մոլորակներից էին, որոնք պատկանում են երեք տարբեր և չափազանց հեռավոր սիստեմների։ Այդ երեք անունները ծանոթ են հազարավոր երկնային տարածությունների ամեն մի անկյունում, փայլում են տիեզերքի մի ծայրից մինչև մյուսը և հռչակավոր են որպես ութսուն գերագույն հրեշտակապետները։ Իսկ մեր Մովսեսի, Ադամի և նրանց նմանների մասին գիտեն միայն երկնքի մի փոքրիկ անկյունում։ Դե՛ գիտեն նրանց նաև մի քանի գիտուն մարդիկ, որոնք ցրված են այս ու այն կողմ, բայց դե նրանք էլ միշտ սուտ ու սխալ անուններ են տալիս նրանց, շփոթում են մի մարգարեի աշխատությունները մյուս մարգարեի աշխատությունների հետ, նրանց ապրելու վայրը համարում են արեգակի սիստեմը և կարծում են որ, կարիք չկա փորփրելու, որ իմանան, թե որ մոլորակի վրա էին նրանք ապրում։ Դա, ոնց որ այն գիտուն հնդիկը, որը պարծենալով իր գիտությամբ, ասում է, որ, Լոնգֆելլոն<ref>Լոնգֆելլո Հենրի (1708 ― 1822) ― հայտնի ամերիկյան բանաստեղծ։</ref> ապրում է Միացյալ Նահանգներում, և կարծես այդ երկիրն այնքան փոքր է, որ անհնար է նետել աղյուսն այնպես, որ չդիպչի նրան։ Մեր մեջ ասած՝ ինձ վրդովեցնում է այդ հրեշավոր աշխարհների մարդկանց անտարբեր և ստորացուցիչ վերաբերմունքը դեպի մեր փոքրիկ աշխարհը և նույնիսկ մեր արեգակնային սիստեմը։ Իհարկե մենք լավ գիտենք Յուպիտերի մեծությունը, որի հետ համեմատած՝ մեր աշխարհը մի կարտոֆիլի չափ է։ Բայց դե՛ այնտեղ ― մյուս սիստեմներում ― կան այնպիսի աշխարհներ, որոնց հանդեպ Յուպիտերը մանանեխի հատիկից էլ փոքր է։ Հուբրի մոլորակն, օրինակ։ Հուբրից եկած տուրիստները (ես նկատի ունեմ նրանց, որոնք ապրել և մեռել են այնտեղ, տեղացիներին) գալիս են երբեմն այստեղ և հարց ու փորձ են անում մեզ մեր աշխարհի մասին, և երբ նրանք հայտնաբերում են, որ նրա փոքրության հետևանքով կայծակը պտտվում է նրա շուրջն ութ վայրկյանում, նրանք հենվում են որևէ բանի և ծիծաղում են։ Հետո նրանք գնում են ապակու կտորն աչքերին և սկսում են դիտել մեզ, կարծես թե մենք օտարերկրյա փայտոջիլի մի տեսակն ենք կամ դրա նման մի բան։ Նրանցից մեկը հարցրեց ինձ, թե որքան է մեր ցերեկվա տևողությունը։ Եվ երբ ես նրան ասացի, որ միջին հաշվով տասներկու ժամ է, նա հետաքրքրվեց իմանալու, թե արդյոք այդչափ օրը բավակա՞ն է համարում այդ ժողովուրդը, որին ես եմ պատկանում, վեր կենալու և լվացվելու համար։ Այդպիսի սովորություն ունեն Հուբրից եկած մարդիկ․ նրանք թվում է ոչ մի առիթ բաց չեն թողնի, որ ձեր երեսովը տան, թե իրենց մոտ ցերեկը մեր երեքհարյուր քսան երկու տարուն և հավասար։ Այդ երիտասարդ պճնամոլը, որը դեռ նոր էր մտնում իսկական տարիքի մեջ ― նա վեց թե յոթ հազար օրական էր՝ իրենց օրերով, այսինքն երկու միլիոն տարեկան, մեր տարիներով, և նրա տեսքը կատարյալ լակոտի տեսք էր, հենց իր տարիքին համապատասխան, այսինքն այն դարձակետի վրա էր, երբ մարդս դադարում է տղա լինելուց, բայց և դեռ չափահաս չի դարձել։ Եթե ես լինեի մի ուրիշ վայրում, և ոչ երկնքում, ես նրան մի անկեղծ խոսք կասեի։ Լավ, այդպես Բիլլինգսի համար մի շատ խոշոր հանդիպում սարքեցին, որ չէր տեսնված հազարավոր դարերի ընթացքում, և այդ հանդիպումը, կարծում եմ, շատ էֆեկտավոր եղավ։ Նրա անունը կտարածվի տիեզերքի հեռավոր վայրերում, և մեր արևի սիստեմի մասին կսկսեն խոսել, գուցե կխոսեն նաև մեր երկրի մասին, և մենք մի փոքր կբարձրանանք երկնային հասարակության աչքում։ Հապա մեկ մտածեցեք, Շեքսպիրը գնում էր Տեննեսցի դերձակի հետևից և նրա ոտքերի տակ ծաղիկներ էր գցում, իսկ Հոմերոսը կանգնել էր նրա բազկաթոռի ետևը և խնջույքի ժամանակ սպասարկում էր նրան։ Իհարկե այդ այնքան մեծ արժեք չունի այստեղ, ուրիշ սիստեմների այն հսկա օտարերկրացիների շրջանում, որովհետև նրանք ոչինչ չեն լսել ոչ Շեքսպիրի, ոչ Հոմերոսի մասին, բայց մի փոքրիկ երկրի համար շատ նշանակալի կլիներ, եթե այնտեղ իմանային այդ մասին։ Ափսո՜ս, որ ոչինչ դուրս չի գալիս այդ խղճուկ սպիրիտիզմից, թե չէ մենք այնտեղ մի տեղեկություն կուղարկեինք։ Այդ գյուղակը Տեննեսում արձան կկանգնեցներ Բիլլինգսին, և նրա ավտոգրաֆը սատանի ստորագրությունից թանկ կգնահատվեր։ Այսպես ուրեմն, նշանավոր րոպեներ են եղել այդ հանդիպմանը ― խոբոկենցի մի մանր ազնվական պատմեց ինձ այդ մասին ― սըր Ռիչարդ Դաֆերը ― բարոնետը։ | ||
+ | |||
+ | ― Ի՜նչ եք ասում, Սենդի, խոբոկենցի ազնվակա՞ն։ Ինչպե՞ս եղավ այդ։ | ||
+ | |||
+ | ― Շատ պարզ։ Դաֆերը երշիկի խանութ էր պահում և ոչ մի ցենտ ետ չգցեց իր ամբողջ կյանքի ընթացքում, որովհետև նա սովորություն ուներ ամբողջ ավելորդ միսն աղքատներին բաժանելու։ Ոչ թե թափառաշրջիկներին, ոչ ուրիշ տեսակի մարդկանց, նրանց՝ որոնք ավելի շուտ կմեռնեն սովածությունից, քան ողորմություն կխնդրեն ― ազնիվ գործազուրկներին։ Դիկ Դաֆերը հետապնդում էր այն տղամարդկանց, կանանց և երեխաներին, որոնց արտաքինից երևում էր, որ նրանք սոված են, գնում էր նրանց ետևից մինչև նրանց տուն, հարևաններից հարցնում էր նրանց մասին և հետո կերակրում էր նրանց ու նրանց համար աշխատանք էր գտնում։ Որովհետև ոչ մեկը երբեք չէր տեսել, որ նա որևէ մեկին մի բան տա, ուստի և բոլորը նրան համարում էին վատ մարդ։ Այդպես էլ նա մեռավ, և նրա մասին ասում էին, «Լավ եղավ, որ մաքրվեց»։ Բայց հենց այն րոպեին, երբ նա երևաց այստեղ, նրան բարոնետ դարձրին, և առաջին խոսքերը, որ լսեց խոբոկենցի երշիկագործ Դիկը, երբ նա ոտք դրեց երկնային ափը, դրանք էին․ «Բարով եկաք, սը՛ր Ռիչարդ Դաֆեր»։ Նա մի քիչ զարմացավ, որովհետև վախենում էր, որ իրեն կուղարկեն այստեղից ավելի տաք կլիմա ուեցող տեղ։ | ||
+ | |||
+ | Հանկարծ ամբողջ շրջանը դղրդաց հազար հարյուր մեկ որոտալից պայթյուննեերից, և Սենդին ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ըհը, պանդոկատիրոջ պատվին է այդ։ | ||
+ | |||
+ | Ես վեր թռա ու բացականչեցի․ | ||
+ | |||
+ | ― Դե շուտ գնանք, Սենդի։ Այդ հանդեսից, գիտե՞ք, որևէ բան չպետք է բաց թողնել։ | ||
+ | |||
+ | ― Նստեցեք, ― ասաց նա, ― պանդոկատիրոջ մասին դեռ հեռագրում են միայն։ | ||
+ | |||
+ | ― Ո՞նց թե։ | ||
+ | |||
+ | ― Այդ որոտալից համազարկը նշանակում է միայն, որ նրան նկատել են դիտակայանից։ Նա մեկնել է Սենդիուկ հրվանդանից։ Պատվիրակությունները կթռչեն նրա հանդեպ և կուղեկցեն նրան։ Կլինեն ամեն տեսակի արարողություններ և հապաղումներ։ Մինչև նրանք հասնեն այստեղ, բավական ժամանակ կանցնի։ Ինչքան չլինի՝ մի քանի բիլիոն մղոն է այնտեղից։ | ||
+ | |||
+ | ― Ես էլ կարող էի պանդոկապետ լինել, ― ասացի ես՝ հիշելով, թե ինչպես ես միայնակ էի այստեղ գալիս և ինչպես չկային ոչ պատվիրակություններ, ոչ էլ որևէ նման բան։ | ||
+ | |||
+ | ― Ձեր ձայնի մեջ մի փոքր ափսոսանք եմ նկատում, ― վրա բերեց Սենդին, ― և այդ բավական հասկանալի է։ Բայց թող հինը մոռացվի։ Դուք եկել եք այստեղ ձեր կյանքի համաձայն, և շատ ուշ է ուղղել այդ։ | ||
+ | |||
+ | Է՛հ, այդպես լինի, Սենդի, բան չեմ ասում։ Բայց ձեզ մոտ էլ այստեղ Սենդի Խուկ անունով հրվանդան կա, ճի՞շտ է։ | ||
+ | |||
+ | ― Մեզ մոտ կա այն ամենը, ինչ որ այնտեղ ներքևում կա։ Ամերիկայի բոլոր նահանգներն ու շրջանները և աշխարհի բոլոր երկրները, ծովերի բոլոր կղզիները դասավորված են այստեղ հենց այնպես, ինչպես երկրագնդի վրա։ Միայն ամեն մի նահանգ, ամեն մի երկիր և ամեն մի կղզի այստեղ բիլիոն անգամ մեծ է, քան երկրի վրա։ Ա՛յ, ահա մի նոր որոտընդոստ պայթյուն։ | ||
+ | |||
+ | ― Իսկ այդ ինչի՞ համար է։ | ||
+ | |||
+ | ― Այդ՝ մյուս ամրոցը պատասխանում է առաջինին։ Ամեն մեկը բաց է թողնում հազար հարյուր մեկ որոտալից հարված՝ մի անընդմեջ պայթյունով ― այդպես են սովորաբար ողջունում ճշմարիտ հավատացյալների՝ տասնմեկերորդ ժամվա աղանդից եկած հյուրին։ Ամեն մեկին հարյուր և հետո մեկ լրացուցիչ հարված՝ եկողի սեռը նշելու համար։ Կինը մենք նրանից ենք իմանում, երբ այդ լրացուցիչ հարվածը չկա։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ինչպե՞ս ենք իմանում, Սենդի, որ այդ ուղիղ հազար հարյուր մեկ հարված է, եթե բոլորն էլ մեկտեղ է լինում։ Եվ չնայած դրան՝ մենք համոզված կերպով իմանում ենք։ | ||
+ | |||
+ | ― Մեր ընդունակություններն այստեղ շատ են սրվել մի քանի տեսակետներից։ Եվ այդ ահա նոր ընդունակություններից մեկն է։ Թևերը, մեծություններն ու տարածություններն այնքան վիթխարի են, որ մենք ընդունակություն ենք ձեռք բերել դրանք զգալու․ ― հաշվելու, չափելու և թվանշաններով արտահայտելու մեր հին ձևը չէր կարող ընդգրկել այն, այլ կշփոթեցներ մեզ, կհոգնեցներ և գլխացավ կառաջացներ։ | ||
+ | |||
+ | Մենք մի քիչ էլ շաղակրատեցինք այդ մասին, հետո ես հարցրի․ | ||
+ | |||
+ | ― Սենդի, ես այստեղ գրեթե չեմ տեսնում սպիտակ հրեշտակներ։ Մի սպիտակին ընկնում է հարյուր միլիոն պղնձամորթ հրեշտակ, և ոչ մեկն անգլերեն չի խոսում։ Ինչպե՞ս եղավ այդ։ | ||
+ | |||
+ | Դե դուք կտեսնեք նույն բանը երկնային Ամերիկայի ամեն մի նահանգում, որտեղ որ դուք ցանկացաք ապրել։ Ես մի ամբողջ շաբաթ սլանում էի նրա միջով, անցա միլիոն միլիոն մղոններ և տեսա անթիվ անհամար հրեշտակների խմբեր, և չտեսա ոչ մի սպիտակ, և չլսեցի ոչ մի հասկանալի բառ։ Ամերիկան, հասկանո՞ւմ եք, բիլիոնավոր տարիներ և ավելի բնակված էր հնդիկներով, ացտեկներով և զանազան այդ տեսակի ժողովուրդներով, սպիտակ մարդիկ այնտեղ հայտնվելուց առաջ։ Կոլումբոսից հետո երեք դար շարունակ Ամերիկայում շատ քիչ սպիտակներ կային, բոլորին միասին կարելի էր տեղավորել ընթերցարանի մի լավ դահլիճի մեջ։ Տասնիննեորդ դարի սկզբին այնտեղ կար ընդամենը վեց թե յոթ միլիոն, լավ՝ ասենք հենց յոթ միլիոն հոգի։ 1825 թվին կար տասներկու կամ կամ տասնչորս միլիոն։ 1850 թվին, ասենք, քսաներեք միլիոն։ 1875 թվին ― քառասուն միլիոն։ Մեռնում էին մեզ մոտ տարեկան, միջին թվով, մոտ քսան մարդ ամեն մեկ հազարին։ Ուրեմն տասնիններորդ դարի առաջին կեսին մեռել է հարյուր քառասուն հազար մարդ։ 25 թվին ― երկու հարյուր ութսուն հազար։ Յոթանասունհինգ թվին ― մոտ մեկ միլիոն։ Լավ, ես ավելի առատաձեռն կլինեմ այդ խնդրի նկատմամբ և կընդունեմ, որ սկզբից մինչև այսօր Ամերիկայում մեռել է հիսուն միլիոն սպիտակ։ Ոզում եք՝ վաթսուն։ Թող նույն իսկ հարյուր միլիոն լինի ― մի քանի միլիոնը առանձին տարբերություն չի անում։ Դե հիմա դուք ինքներդ տեսնում եք, որ եթե շաղ տանք այդպիսի մի բուռ մարդկանց ամերիկական տարածությունների հարյուր բիլիոնավոր մղոնների վրա այստեղ երկնքում, ապա այդ միևնույն է, թե շաղ տաս մի տասցենտանոց տուփ հոմեոպաթիկ դեղհատ ամբողջ Մեծ Սահարայով մեկ և փորձես այն նորից հավաքել։ Չկարծեք, թե մենք երկնքում մի բան ենք ներկայացնում։ Մենք ոչինչ չենք ներկայացնում։ Այդ մի պարզ փաստ է, և ամենից լավն այն է, որ հաշտվենք դրա հետ։ Երբ ուրիշ մոլորակների և ուրիշ սիստեմների գիտնականները, ճանապարհորդելով երկնքում, կարճ ժամանակով մեզ մոտ են լինում, և հետո, վերադառնալով իրենց կողմերը, գիրք են գրում իրենց ճանապարհորդության մասին, նրանք Ամերիկային հինգ տողից ավելի չեն նվիրում։ Եվ ինչ են ասում նրանք մեր մասին։ Նրանք ասում են, որ մեր անապատը բնակված է այս ու այնտեղ ցիր ու ցան եկած մի քանի հարյուր հազար բիլիոն կարմիր հրեշտակներով, իսկ նրանց մեջ երբեմն պատահում են ինչ֊որ տարօրինակ հիվանդ հրեշտակներ։ Նրանք, հասկանո՞ւմ եք, հաշվում են, որ մենք՝ սպիտակներս, և պատահական խափշիկները ― նույնպես հնդիկներ ենք, որոնք սպիտակել կամ սևացել են որևէ կաշվի հիվանդությունից, ինչպես բորոտությունն է ― ի պատիժ, հասկանո՞ւմ եք, ինչ֊որ մի գարշելի մեղքի։ Այդ շատ դառն դեղահատ է մեզ բոլորիս համար, բարեկամս, նույնիսկ մեզնից ամենահամեստի համար, որոնք հույս ունեն, թե պիտի այստեղ ընդունվեն որպես մի մոլորյալ ոչխար, և, իբրև վրադիր, կարող են գրկել Աբրահամին։ Ես չեմ հարցրել ձեզ, նավապետ, մանրամասնությունների մասին, բայց ես կարծում եմ, այդ պարզ է առանց հարց ու փորձի (եթե իմ փորձը որևէ արժեք ունի), որ ոչ մի առանձին հանդես չեղավ, երբ դուք այստեղ եկաք, ― ի՞նչ կասեք դրան։ | ||
+ | |||
+ | ― Մի հիշեցնեք այդ մասին, Սենդի, ― ասացի ես՝ մի քիչ կարմրելով։ ― Չէի ուզի, որ իմ ընտանիքը տեսներ այդ բանը, թե չէ նա իմ մասին դուրեկան եզրակացություն չէր անի։ Փոխեցեք խոսակցության նյութը, Սենդի, փոխեցեք։ | ||
+ | |||
+ | ― Դե լավ։ Դուք միտք ունե՞ք բնակվելու երկնային Կալիֆոռնիայում։ | ||
+ | |||
+ | ― Չգիտեմ։ Ես ոչինչ չեմ ուզում որոշել մինչև այն ժամանակ, երբ իմ ընտանիքն այստեղ կգա։ Իսկ ես մինչ այդ կնայեմ իմ շուրջը, առանց շտապելու, և մի որոշում կանեմ։ Բացի այդ, ես ճանաչում էի շատ ուրիշ մեռած մարդկանց, և ես միտք ունեմ նրանց գտնելու, զրուցելու նրանց հետ բարեկամներիս մասին, և հարց ու փորձ անեմ, թե արդյոք նրանք հավանո՞ւմ են այստեղ։ Նրանք արդեն ընտելացել են։ Իմ կինն, ասենք, կուզենա հավանորեն ապրել Կալիֆոռնիայում, որովհետև նրա մեռելների մեծ մասն այստեղ կլինեն, իսկ նա սիրում է ապրել ծանոթների մեջ։ | ||
+ | |||
+ | ― Չթողնե՛ք։ Դուք տեսնում եք, թե ինչպես է Ջերսիի շրջանը երկնքում։ Իսկ դե Կալիֆոռնիան հազար անգամ վատ է։ Այնտեղ վխտում են կեղտոտ գույնի բութ հրեշտակներ, և ամենամոտիկ սպիտակ հարևանը ձեզանից միլիոնավոր մղոն հեռու կլինի։ Այն, որ առանձնապես պակասում է մարդուն երկնքում ― այդ հասարակությունն է, ― հասարակություն, որն ունի նրա տեսքը, գույնը և լեզուն։ Ես այդ պատճառով մեկ֊երկու անգամ փորձել եմ բնակվել երկնքի եվրոպական մասում։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ինչո՞ւ դուք չմնացիք այնտեղ։ | ||
+ | |||
+ | ― Օ՜, զանազան պատճառներով։ Առաջինը՝ որ չնայած դուք այստեղ շատ սպիտակամորթներ եք տեսնում, բայց դուք գրեթե նրանցից ոչ մեկին չեք հասկանում և այդ պատճառով այնպես եք կարոտում զրուցելու, ինչպես այստեղ։ Ես սիրում եմ նայել ռուսի, գերմանացու կամ իտալացու վրա։ Ես սիրում եմ նայել նույնիսկ ֆրանսիացու վրա, եթե միայն հաջողվի տեսնել նրան որևէ ոչ այնքան անհամեստ բանի վրա, բայց նայել ― այդ չի նշանակում, թե դրանով կարող է զրույցի քաղցը հագենալ, իսկ դուք ուզում եք զրույց անել։ | ||
+ | |||
+ | ― Իսկ այնտե՞ղ, որտեղ Անգլիան է, Սենդի, որտեղ անգլիական շրջանն է երկնքում։ | ||
+ | |||
+ | ― Այո, բայց այդ շրջանում էլ քիչ չափով է լավ մյուսից։ Քանի դեռ դուք հանդիպում եք այնպիսի անգլիացիների, որոնք ծնվել են ոչ շուտ քան երեք հարյուր տարի առաջ, այդ դեռ վնաս չունի։ Բայց Եղիսաբեթի ժամանակները լեզուն արդեն սկսում է խառնվել և քանի անցնում է դարերի խորքը, այնքան նա դառնում է անհասկանալի։ Ես մի փոքր խոսեցի մի ինչ֊որ Լեգլենդի<ref>Անգլիական ― պոետ, որ ապրում էր տասնչորսերորդ դարում։</ref> և Չոսեր<ref>Չոսեր Ջոֆրի ― անգլիական պոետ, որին անվանում են «անգլիական պոեզիայի հայրը»։ Նույնպես ապրում էր տասնչորսերորդ դարում։</ref> անունով մի ուրիշ մարդու հետ ― հին ժամանակների երկու բանաստեղծ ― և բան դուրս չեկավ դրանից։ Ես բոլորովին չէի հասկանում նրանց, իսկ նրանք չէին հասկանում ինձ։ Ես հետո նամակներ էի ստանում նրանցից, բայց նրանք գրում էին այնպիսի կոտրատված անգլերեն լեզվով, որ ես ոչինչ չկարողացա հասկանալ։ Իսկ դրանց համեմատությամբ ավելի հին ժամանակներում ապրող անգլիացիներն արդեն թվում են օտարազգիներ ― ոչ ավելի, ոչ պակաս։ Նրանք խոսում են դանիերեն, գերմաներեն, նորմալ ֆրանսերեն բարբառով, իսկ երբեմն էլ՝ այս երեք լեզուների ինչ֊որ խառնուրդով։ Ավելի հները խոսում են լատիներեն, հին բրիտանական լեզվով, իռլանդական և հելլական լեզուներով։ Իսկ ավելի հին ժամանակներում գալիս են բիլիոն և բիլիոն իսկական վայրենիներ, և նրանք խոսում են այնպիսի վայրիվերո լեզուներով, որ ինքը սատանան չի հասկանա։ Որպեսզի անգլիական երկնային շրջաններում պատահեք մի այնպիսի մարդու, որին դուք հասկանում եք, դուք պիտի անցնեք հսկա ամբոխների միջով, որտեղ խոսում են այնպես, որ դուք ոչինչ չեք ըմբռնի։ Ամեն մի երկիր աշխարհում բիլիոնավոր տարիների ընթացքում հաճախ ծածկվում էր տարբեր լեզուներ ունեցող տարբեր ժողովուրդներով, և այդ պատճառով երկնքում գոյացավ բարբառների մի անասելի խառնուրդ։ | ||
+ | |||
+ | ― Սենդի, ― ասացի ես, ― իսկ դուք շատերի՞ն եք տեսել այն մեծ մարդկանցից, որոնց մասին պատմության մեջ խոսվում է։ | ||
+ | |||
+ | ― Այո, շատերին։ Ես տեսել եմ թագավորներ և շատ տեսակ՝ աչքի ընկնող մարդկանց։ | ||
+ | |||
+ | ― Եվ թագավորներն այստեղ թագավորնե՞ր են մնում, ինչպես ներքևումն էր։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, մարմինն այստեղ չի բերում իր հետ իր երկրային աստիճանը։ Թագավորների աստվածային իրավունքը ― բավական լավ առասպել է երկրի համար, բայց այդ այստեղ չի անցնում։ Թագավորներն այստեղ դերասաններ են դառնում, կրոնական գրքերի առևտրով են զբաղվում և զանազան այդպիսի բաներով։ | ||
+ | |||
+ | ― Իսկ տեսե՞լ եք երբևիցե Նապոլեոնին, Սենդի։ | ||
+ | |||
+ | ― Հաճախ։ Երբեմն երկնային Կորսիկայում, երբեմն՝ Ֆրանսիայում։ Նա միշտ դուրս է գալիս մի աչքի ընկնող տեղ և ման է գալիս հոնքերը կիտած, ձեռքերը կրծքի վրա խաչած, դաշտային երկդիտակը թևի տակ, գոռոզ տեսքով, մռայլ և խորհրդավոր, ինչպես պահանջում է նրա փառքը, և սաստիկ տարակուսանքի մեջ, որովհետև ոչ ոք նրան այստեղ բարձր չի դասում որպես զինվորի։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ո՞վ է ավելի բարձր։ | ||
+ | |||
+ | ― Օ՜, շատ մարդիկ, որոնց մասին մենք ոչինչ չենք լսել առաջ, ինչպես այն մյուսները, որ դուք գիտեք ― կոշկակարը, անասնաբույժը և սրողը, ― ինչ֊որ անկյալներ, որոնք երբեք իրենց կյանքում ձեռքներին սուր չեն բռնել և ոչ մի անգամ հրացան չեն կրակել, բայց ռազմական արիություն էր թաքնված նրանց մեջ և միայն հարմար դեպք չէր եղել այն երևան բերելու համար։ Այստեղ նրանք բռնում են իրենց իսկական տեղը, և Կեսարը, Նապոլեոնը, Ալեքսանդրը նրանցից ցածր են կանգնած։ Ամենամեծ ռազմական հանճարը բոլոր ժամանակների համար Բոստոնի արվարձանում ապրող քարտաշն էր ― Աբսելոմ Ջոնս անունով։ Նա մեռավ հեղափոխության ժամանակ։ Երբ և որտեղով էլ նա անցնի ― մարդիկ խմբերով վազում են նրան տեսնելու։ | ||
+ | |||
+ | Ամեն մեկն այժմ, հասկանո՞ւմ եք, գիտե, որ եթե առիթ լինի, Ջոնսն աշխարհին ցույց կտա այնպիսի մի ռազմական արվեստ, որի հանդեպ առաջ կատարված բոլոր քաջերի գործերը մանկական խաղ և աշակերտական փորձ կլինեն։ Բայց այդպիսի առիթ չունեցավ նա։ Նա փորձում էր մի քանի անգամ կամավոր գրվել, բայց նրա ձեռքերը զուրկ էին երկու բութ մատից և պակասում էր նրա առջևի երկու ատամը, դրա համար էլ զինվորագրության սպան նրան բանակ չէր ընդունում։ Սակայն, ասում եմ ես, ամեն մեկը գիտե հիմա, թե ի՞նչ կարող էր նա լինել, և միլիոնավոր մարդիկ ձգտում են գոնե հարևանցի տեսնելով նրան, որտեղ էլ որ նա երևալու լինի։ Ե՛վ Կեսարը, և՛ Ալեքսանդրը, և՛ Նապոլեոնը ― նրանք բոլորը նրա շտաբումն են, այնտեղ են նաև դեռ շատ ուրիշ ավելի հռչակավոր զորավարներ։ Բայց հանդիսատեսները հազիվ նկատում են նրանց, երբ նա հայտնվում է։ Բո՛մ։ Լսո՞ւմ եք։ Էլի մի որոտալից ողջույն։ Պանդոկատերը կարանտինից դուրս է գալիս։ | ||
+ | |||
+ | Սենդին և ես կախ տվինք մեզ վրա մեր սարքը։ Հետո մենք ցանկություն հայտնեցինք, և մի քանի վայրկյան հետո հանդիպման տեղում էինք։ Մենք կանգնած էինք օվկիանոսի ափին՝ երկնային տարածության մեջ, և նայում էինք մշուշոտ հեռուն, բայց ոչինչ չէինք տեսնում։ Մեզնից ոչ հեռու գլխավոր ամբիոնն էր ― շարք֊շարքի ետևից բարձրանում էին աղոտ ջահերը՝ հասնելով անչափ բարձրության։ Այդ ամբիոնի երկու կողմից տեղավորված էին նստարանների շարքեր հասարակ ժողովրդի համար։ Նրանք ձգվում էին հեռուն բազմաթիվ մղոններ, այնպես որ նրանց վերջը չէր երևում։ Այդ տեղերը դատարկ էին, խաղաղ և մռայլ, ինչպես չլուսավորված թատրոնն առանց հանդիսատեսների։ Սենդին ասաց․ | ||
+ | |||
+ | ― Նստենք այստեղ և սպասենք։ Ա՛յ, այնտեղ՝ հեռվում մենք շուտով կտեսնենք շքերթի սկիզբը։ | ||
+ | |||
+ | Ես վրա բերի․ | ||
+ | |||
+ | ― Բավական ամայի է այստեղ, Սենդի։ Չի՞ խանգարել այստեղ որևէ բան։ Մեզնից բացի ոչ ոք չկա, այնքան էլ նախանձելի չէ պանդոկատիրոջ համար։ | ||
+ | |||
+ | ― Մի՛ անհանգստանաք, ամեն ինչ կանոնավոր է։ Մի համազարկ էլ կլինի, և այն ժամանակ կտեսնեք։ | ||
+ | |||
+ | Մի քիչ հետո մենք նկատեցինք ինչ֊որ փայլի նման մի բան՝ հեռվում, հորիզոնի վրա։ | ||
+ | |||
+ | ― Ջահավոր երթի սկիզբն է, ― ասաց Սենդին։ | ||
+ | |||
+ | Փայլն ընդարձակվեց, դարձավ ավելի լուսավոր ու պայծառ։ Շուտով նա փայլատակեց ինչպես շոգեկառքի ճրագները։ Եվ քանի գնաց ― ավելի բոցավառվեց, մինչև որ դարձավ մի արևի նման, որը նայում է հորիզոնի գծից վերև ծովի վրայով ― ճառագայթների մի վիթխարի խուրձ, որոնք ուղղված էին բարձր՝ դեպի երկինքը։ | ||
+ | |||
+ | ― Նայեցեք գլխավոր ամբիոնին և նստարաններին, դե շո՛ւտ, ― ասաց Սենդին, և լսեցեք համազարկը։ | ||
+ | |||
+ | ― Եվ այդտեղ միանգամից՝ «բո՛մ֊բո՛մ֊բո՛մ» ― որպես միլիոնավոր ամպրոպային հարվածներ մի համազարկով, և ամբողջ երկինքը ցնցվեց։ | ||
+ | |||
+ | Ապա հանկարծակի և շլացնող լույսը ողողեց ամեն ինչ մեր շուրջը, և նույն ակնթարթում միլիոնավոր նստարաններն՝ առաջինից մինչև վերջինն՝ արդեն բռնված էին, և որքան զորում էր մարդկային աչքը, երկու ուղղությամբ կուտակվում էին իրար վրա մարդկային զանգվածները, որոնք հիանալի կերպով ողողված էին լույսով։ Շունչդ կտրվում էր այդ տեսարանից։ | ||
+ | |||
+ | Սենդին ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ահա թե ինչ ձևով ենք մենք այստեղ տեղերը բռնում։ Ժամանակի ոչ մի կորուստ։ Ոչ մի ուշացող ― վարագույրը բարձրանալուց հետո։ Ցանկությունն ավելի արագընթաց է, քան հաղորդակցության որևէ միջոց։ Քառորդ վայրկյան դրանից առաջ այդ մարդիկ միլիոնավոր մղոն այստեղից հեռու էին։ Երբ նրանք լսեցին ազդանշանը, նրանց մնում էր միայն ցանկանալ, և ահա այստեղ են։ | ||
+ | |||
+ | Սքանչելի խումբը երգեց․ | ||
+ | |||
+ | <poem> | ||
+ | Փափագում ենք ձայնդ լսելու | ||
+ | Եվ քեզ մոտիկից տեսնելու։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | Այդ մի գեղեցիկ երաժշտություն էր, բայց անշնորհքներն սկսեցին ձայնակցել և փչացրին երգեցողությունը, ճիշտ այնպես, ինչպես այդ լինում է երկրի վրա։ | ||
+ | |||
+ | Երթը մոտենում էր։ Զարմանալի՜ տեսարան։ Խիտ շարքերով և պատկառելի, կողք֊կողքի, սլանում էին հինգ հարյուր հազար հրեշտակներ՝ ամեն մեկի ձեռքին մի ջահ, բարձր երգելով։ Թևերի որոտալից թնդյունը գլխացավ էր առաջացնում։ Հեռուներից թևավոր զանգվածները վրա էին տալիս ետևի կողմից ― սլանում էին առաջ, բարձրանալով դեպի երկինք, և առկայծում էին հեռվում օձանման ժապավենի պես, մինչև դառնում էին մի աղոտ շերտիկ բոլորովին հեռվում։ Եվ նոր թափով թռչում էին ու թռչում հրեշտակները և, վերջապես, հասկանալի է, երևաց պանդոկապետը։ Եվ բոլորը ոտքի կանգնեցին, և երկինքը, ասեմ ձեզ դղրդաց ողջույնների ձայնից։ Պանդոկատերն ամբողջովին ժպիտ դարձավ։ | ||
+ | |||
+ | Նրա լուսապսակը հպարտորեն թեքվել էր մի ականջի վրա, և երբեք ես չէի տեսել այդպիսի ինքնագոհ արդար մարդու։ Երբ նա բարձրանում էր աստիճաններով գլխավոր ամբիոնի վրա, խումբը երգում էր․ | ||
+ | |||
+ | <poem> | ||
+ | Ամբողջ երկինքը քեզ է սպասում | ||
+ | Եվ քաղցր ձայնդ լսել է ուզում։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | Գլխավոր ամբիոնի՝ ճաղերով շրջապատված լայն հարթակի վրա կանգնած էին իրար կողքի չորս հիասքանչ վրաններ, և փայլուն պատվո պահակները շրջապատում էին դրանց։ Վրանները միշտ փակ էին։ Երբ պանդոկատերը մագլցում էր աստիճաններով վերև, գլուխ տալով և ժպտալով բոլորին և ամեն մեկին, և երբ նա վերջապես հասավ հարթակին, այդ վրանները հանկարծակի թռան վերև, և մենք տեսանք ոսկուց շինած չորս գահ, որոնք ամբողջովին ծածկված էին թանկագին քարերով։ Եվ երկու միջին գահերի վրա նստել էին երկու ճերմակ միրուքավոր ծերունի, իսկ մյուս երկուսի վրա ― երկու շքեղ զարդարված հսկա ափսեանման լուսապսակը գլխներին և փայլուն զրահներով։ Բոլոր միլիոնավոր հանդիսատեսներն ընկան ծնկների վրա և ագահորեն նայում էին, և բոլորը թվում էին գոհ, և ցնծալից որոտն անցավ շարքերի միջով։ Ասում էին․ | ||
+ | |||
+ | ― Երկու հրեշտակնե՜րը։ Ի՜նչ սքանչելի է։ Իսկ ո՞վ են մյուսները։ | ||
+ | |||
+ | Հրեշտակները պանդոկապետին մի թեթև ու սառը ռազմական ողջույն տվին։ Երկու ալևորները վեր կացան։ Նրանցից մեկն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Մովսեսն ու Եսավը ողջունում են քեզ։ Եվ ապա չորսով էլ անհետացան, ու գահերը մնացին դատարկ։ | ||
+ | |||
+ | Պանդոկատերը մի փոքր հիասթափված էր երևում։ Նա, կարծում եմ, հույս ուներ գրկելու այդ ծերունիներին։ Բայց ամբողջ հավաքույթը լի էր գոհունակությամբ և հպարտությամբ։ Նրանք տեսան Մովսեսին և Եսավին։ Ամենուրեք լսվում էր․ | ||
+ | |||
+ | ― Դուք տեսա՞ք նրանց։ Ես տեսա։ Եսավի կողքը դեպի ինձ էր, բայց Մովսեսին ես տեսա ամբողջ դեմքով մեկ, և այնքան պարզ, ինչպես տեսնում եմ ձեզ հիմա։ | ||
+ | |||
+ | Շքերթը վերցրեց պանդոկատիրոջը և անցավ նրա հետ առաջ, իսկ ամբոխը բաժանվեց ու ցրիվ եկավ։ Երբ մենք վերադառնում էինք տուն, Սենդին ասաց, որ հանդիպումն անցավ խոշոր հաջողությամբ, և պանդոկատերը կարող է դրանով այսուհետև ընդմիշտ հպարտանալ։ Նա ավելացրեց, որ մենք էլ հաջողություն ունեցանք։ | ||
+ | |||
+ | ― Կարելի է, ― ասաց նա, ― այցելել հանդիպումները քառասուն հազար տարի շարունակ և չտեսնել երկու այնպիսի մեծավորների, ինչպես Մովսեսն ու Եսավն են։ Մենք իմացանք հետո, որ մենք քիչ էր մնացել տեսնեինք նաև մի ուրիշ պատրիարքի, և բացի այդ՝ մի հանճարեղ մարգարեի։ Բայց վերջին րոպեին նրանք ուղարկել էին իրենց ափսոսանքը, որ չեն կարող գալ։ Սենդին ասաց, որ այնտեղ, որտեղ Մովսեսն ու Եսավն էին կանգնած, արձան պիտի կանգնեցվի, որի վրա պիտի նշեն տարեթիվը և այդ անցքի բոլոր հանգամանքները, և ճանապարհորդները հազարավոր տարիներ կայցելեն այստեղ ― արձանը տեսնելու, բերանները բաց արած նրա վրա մագլցելու և իրենց անուններով կեղտոտելու։ |
Ընթացիկ տարբերակը 16:30, 10 Հոկտեմբերի 2016-ի դրությամբ
հեղինակ՝ Մարկ Տվեն |
1
Եվ ահա երեսուն տարի մեռած մնալուց հետո ես սկսեցի մի փոքր անհանգստանալ։
Երևակայիր, ես այդ ամբողջ ժամանակ սլանում էի տարածության մեջ ինչպես գիսավոր աստղը։ Որպես գիսավոր աստղ։ Չէ, չէ, Պիտերս, ես նրանցից շատերին իմ ետևը թողի։ Պարզ է, որ գիսավոր աստղերից ոչ մեկը չէր կարող լինել, հասկանո՞ւմ ես, իմ մշտական ուղեկիցը, որովհետև նրանք ճանապարհորդում են երկարավուն շրջագծով, որ նման է օղապարանի ուղին, իսկ ես բաց էի թողնված ինչպես նետելու մի տեգ ուղիղ դեպի ապագա կյանքը։ Բայց երբեմն պատահում էր, որ գիսավոր աստղերից որևէ մեկը մի ժամով, կամ մոտավորապես այդքան, ճանապարհին ինձ հետ էր լինում, և այդ ժամանակ մենք մի փոքր դիպչում էինք իրար։ Ասենք այդ բանը սովորաբար կատարվում էր բավական միակողմանի, որովհետև ես նրանց մոտով լողում էի այնպես, կարծես նրանք հանգիստ կանգնած էին իրենց տեղում։ Սովորական գիսաստղը թռչում է ոչ ավելի քան երկու հարյուր հազար մղոն[1] մի րոպեում։ Եվ, պարզ է իհարկե, երբ ես առաջ անցա մի ինչ֊որ գիսաստղից, որ նման էր օրինակ, Ենկեյի և Հալլեյի գիսաստղերին, այդ տևեց, հասկանո՞ւմ ես, հազիվ մի ակնթարթ՝ փայլեց ու անհետացավ։ Դու այդ բանը չէիր անվանի նույնիսկ արագության մրցություն։ Գիսաստղը նմանում էր ապրանքատար գնացքի, իսկ ես՝ հեռագրի դեպեշի։ Բայց երբ ես դուրս թռա մեր համակարգության սահմաններից, ես երբեմն հասնում էի որևէ գիսաստղի, որը մի քիչ նման էր ինձ իր արագությամբ։ Մեզ մոտ այդպիսի գիսաստղեր չկան ― մերոնք ետ են մնում։ Մի գիշեր ես լողում էի ազատ, շատ լավ կարգի գցած ու լրիվ սարքավորումով, և քամին համընթաց էր ինձ ― կարծում եմ, որ ես կտրում էի մոտ մեկ միլիոն մղոն մի րոպեում, գուցե և ավելի, բայց ոչ պակաս ― երբ նկատեցի իմ աջ կողմից մի հսկա գիսաստղ։ Նրա պոչում երևացող կրակներից ես գլխի ընկա, որ նա սլանում է մոտավոր ճշտությամբ դեպի հյուսիս֊արևելք։ Դե այդ այնքան մոտիկ էր իմ ուղղությանը, որ ես որոշեցի օգտվել հանգամանքից։ Ես թեքվեցի մի փոքր աջ, ուղղեցի ղեկը ու գնացի դեպի նա։ Եթե դու լսեիր, թե ինչպես էի ես շվշվացնում, և եթե տեսնեիր այդ էլեկտրական թռի՜չքը։
Մեկ և կես րոպե չանցած՝ ես հասա էլեկտրական փայլին, որը տարածվում էր անհամար մղոններ և լուսավորում էր ամբողջ տարածությունը՝ ինչպես օրը կեսօրին։ Գիսաստղը, երբ ես առաջին անգամ տեսա, հեռվից փայլփլում էր կապույտ առկայծումով, որպես հանգչող ջահ, բայց նա ավելի ու ավելի էր մեծանում, քանի ես մոտենում էի նրան։ Ես սլանում էի այնպիսի արագությամբ, որ երբ կտրեցի անցա մինչև հարյուր հիսուն միլիոն մղոն, քիչ մնաց կուլ գնայի նրա պոչի շլացուցիչ լույսի մեջ և ոչինչ չէի կարողանում նշմարել այդ փայլից։ Կա՛ց, մտածում եմ, չպետք է մտնել նրա ներսը։ Ես մանյովր արի դեպի կողք և նետվեցի առաջ։ Շուտով ես հավասարվեցի նրա պոչին։ Գիտե՞ս՝ այդ ինչի էր նման։ Այդ միևնույն էր, թե մլակը մոտեցավ ամերիկյան մայր֊ցամաքին։ Ամբողջ ուժով սլանում էի ես գիսաստղի մոտով։ Կամաց֊կամաց ես լողացի նրա կողքովը՝ մի փոքր ավելի քան հարյուր հիսուն միլիոն մղոն, և այդտեղ նրա ձևից իմացա, որ դեռ նույնիսկ նրա գոտուն չեմ հասել։ Բաս, Պիտե՛րս, այստեղ մենք ոչինչ չգիտենք գիսաստղի մասին։ Եթե դու ուզում ես տեսնել, թե ինչ ձևի են լինում իսկական գիսաստղերը, դու պիտի դուրս թռչես մեր արևի սիստեմից ― այնտեղ, որտեղ նրանց համար լայնարձակ է, հասկանո՞ւմ ես։ Ես տեսա այնտեղ, բարեկամս, գիսաստղեր, որոնք չէին կարող նույնիսկ տեղավորվել ամենանշանավոր գիսաստղերի ուղեծրի[2] մեջ՝ պոչը դուրս կմնար։
Ուրեմն այդպես, ես անցա էլի հարյուր հիսուն միլիոն մղոն և հավասարվեցի, կասեիր դու, գիսաստղի թևի հետ։ Խոստովանում եմ, ես ինձ զգում էի բավական լավ։ Բայց այդտեղ ես հանկարծ նկատեցի տախտակամածի վրա մի սպայի, որը մոտեցավ նավեզրին և ուղղեց ինձ վրա իր երկդիտակը։ Եվ անմիջապես, լսում եմ, նա բղավեց․
― Է՜յ, ներքևի մարդիկ։ Շարժվեցե՛ք, շարժվեցե՛ք։ Լցրե՛ք հնոցները հարյուր միլիոն բիլիոն[3] ծծումբ։
― Եղավ, եղավ, սըր։[4]
― Շվացրե՛ք վախտը։[5] Բոլորը տախտակամածի վրա։
― Եղավ, եղավ, սըր։
― Ուղարկեցե՛ք երկու հարյուր հազար միլիոն մարդ վերև բոմբրամսելներն ու տրյումսելները՝[6] բարձրացելու համար։
― Եղավ, յեղավ, սըր։
― Դի՛ր լիսելները։[7] Բարձրացրեք բոլոր առագաստները մինչև վերջին լաթի կտորը։ Սարքը լրացրե՛ք նավի ծայրից մինչև նավախելը։[8]
― Եղավ, սը՛ր։
Այստեղ ես հասկացա, Պիտերս, որ գործ ունեմ բավական լուրջ ախոյանի հետ։ Մի տաս վայրկյանից հետո գիսաստղի վրա ոլորապտույտ բարձրացավ շիկակարմիր առագաստների շողշողուն ամպը։ Նրանք ծառանում էին դեպի երկինք, տեսողության սահմաններից դուրս գալով ― թվում էր, թե ամբողջ տարածությունը լցվեց նրանցով։ Գորշ ծուխը դուրս էր նետվում հնոցներից ― օ՜, ոչ ոք չէր կարող նկարագրել, թե ինչպես էր նա քուլա֊քուլա կուտակվում դեպի երկինքը, և ոչ ոք չէր կարող նկարագրել այդ հոտը։ Եվ ոչ ոք ռիսկ չէր անի խոսքերով արտահայտելու, թե ինչպես դղրդաց այդ հրեշավոր նավը։ Եվ դրա հետ միասին հազարավոր սուլոցներ ծղրտացին միանգամից, և անձնակազմը, որ հավասար է հարյուր հազար աշխարհների բնակչությանը, սկսեց նզովքներ տեղալ։ Դե՛ ես երբեք չէի լսել այսպիսի մի բան։ Մենք երկուսով մռնչում էինք ու որոտում կողք֊կողքի, գործադրելով մեր ամբողջ ուժը, որովհետև ես դեռ չէի հանդիպել մի այնպիսի գիսաստղի, որը կարողանար ինձ ետ թողնել, և ինձ պարտավոր էի համարում դրան էլ հաղթելու։ Ես ենթադրում էի, որ արդեն բավականին հռչակ ունեի տիեզերական տարածության մեջ, և ես հույս ունեի որ իմ անունը չեմ կոտրի։ Ես նկատում էի, որ այժմ գիսաստղից այնքան էլ առաջ չէի ընկնում, բայց և այնպես նրանից առաջ ընկա։
Հսկայական հուզմունք բարձրացավ գիսաստղի տախտակամածների վրա։ Հարյուր բիլիոն ուղևորներ դուրս թափվեցին ներքևից վերև, հավաքվեցին նավեզրի մոտ և գրազ էին գալիս, թե ով ումից կանցնի։ Իհարկե նրանք թեքեցին գիսաստղը մի կողքի վրա և դանդաղեցրին նրա վազքը։ Բայց դե նավապետի օգնականը հիմար չէր։ Նա մոտ վազեց այդ ամբոխին՝ ռուպորը բռնած, և որոտաց․
― Դեպի կենտրո՛ն, դեպի կենտրոն, է՛յ, դուք․․․ ― Այդտեղ նավապետ Ստորմֆիլդը չէր կարողանում հիշել մի բառ․ ― կամ թե չէ՝ ձեր բոլորի ուղեղները ցրիվ կտամ մինչև վերջին ապուշինը։
Բայց դե, Պիտե՛րս, ես պարզապես անցնում էի արդեն, և վերջապես սողացի այդ հոյակապ բոցավառ գիսաստղի քթի մոտով։ Այդ միջոցին արթնացրին գիսաստղի նավապետին, և նա կանգնած էր՝ շրջապատված կարմիր փայլով, հագին շապիկ և հողաթափեր, մազերը ցրիվ եկած, վարտքակալի մի կողմն էլ կախ ընկած։ Նավապետն ու օգնականը կանգնած էին իրար մոտ, և ինչպիսի՜ փքված տեսք ունեին նրանք։ Ես ուղղակի չհամբերեցի, դրի մեծ մատս քթիս, երբ անցնում էի նրանցից, և բղավեցի․
― Պա՛֊պա՛֊պա՛, չե՞ք ուզի արդյոք ձեր հարազատներին մի լուր ուղարկել։
Պիտե՛րս, սխալ արի այդ։ Այո՛, ես հետո շատ ափսոսացի դրա համար, սխալ էր այդ։ Գիտե՞ս ինչ, նավապետն արդեն ուզում էր ձեռք քաշել այդ մրցակցությունից, բայց իմ նկատողությունը զայրացրեց նրան։ Նա դարձավ դեպի օգնականն ու ասաց․
― Մենք բավականաչափ սեփական ծծումբ ունե՞նք այդ նավորդության համար;
― Այո, սըր։
― Հաստա՞տ։
― Այո, սը՛ր, ավելի քան հերիք է։
― Ի՞նչ բեռ ունենք մենք սատանայի համար։
― Հազար ութ հարյուր հազար բիլիոն կվինտիլիոն կազարկ։
― Լա՛վ, թող այդ դեպքում նրա կենողները մի քիչ էլ ցուրտ քաշեն, մինչև մյուս գիսաստղի գալը։
Պիտե՛րս, նայի՛ր իմ աչքերին և մի՛ հուզվիր։ Ես հետո իմացա, որ կազարկը ճիշտ որ ճիշտ հարյուր վաթսունինն մեր երկրի նման աշխարհների ծանրություն ուներ։ Եվ նրանք շուռ տվին այդ ամբողջ բեռը նավեզրից դուրս։ Երբ նա վայր ընկավ, մաքուր ավլեց աստղերի մի ամբողջ համախումբ, կարծես մոմեր էին վառվում, և մեկը հանկարծ հանգցրեց բոլորը։ Իսկ մեր մրցավազքը հանկարծ վերջացավ հենց նույն րոպեին, երբ նա թեթևացավ, գիսաստղն այնպիսի արագությամբ նետվեց առաջ, կարծես ես խարսխվեցի մի տեղում։ Նավապետն անցավ դեպի նավախելը։ Նա դրեց մեծ մատը քթին ու գոռաց․
― Պա՛֊պա՛֊պա՛, չե՞ք ուզի արդյոք ձեր հարազատներին մի լուր ուղարկել։
Հետո նա ամրացրեց իր վարթքակալը և ուղևորվեց դեպի նավի առաջի մասը, իսկ երեք քառորդ ժամ հետո նրա նավը նորից առկայծում էր հանգչող ջահի նման հեռվում։ Այո, սխալ բան էր այդ, Պիտերս, ― ես չպետք է ծաղրեի նրան։ Միշտ էլ կափսոսամ այդ։ Ես այդ երկնային անբարիշտի հախից կգայի, եթե լեզուս կարճ պահեի։
Բայց ես մի փոքր շեղվեցի իմ պատմության գլխավոր ուղղությունից։ Վերադառնանք նորից այդ նյութին։ Դու հասկացա՞ր՝ ինչ արագությամբ էի սլանում։ Իսկ երբ, ինչպես ես ասացի, լրացավ այդ արտասովոր ճանապարհորդության մոտ երեսուն տարին, ես սկսեցի անհանգստանալ։ Օ՜, այդ բավական դուրեկան էր, և իհարկե հետաքրքիր, բայց մի տեսակ, գիտես, ամայություն էր, և ցանկություն ծագեց իմ մեջ հասնել մի որևէ տեղ։ Ես ճանապարհ ընկա ոչ այն մտադրությամբ, որ պիտի հավիտյան թռչեմ։ Ուզում էի կանգ առնել նաև այն պատճառով, որ սիրտս սկսել էր խառնել մի քանի տաք տեղերում, որտեղով ես թռչում էի, և վերջիվերջո ես զգում էի, որ ավելի լավ է մի տեղ, ուր ուզում է լինի, կանգ առնել, միայն թե վերջանար այդ անորոշ դրությունը։
Այդպես ուրեմն։ Մի անգամ գիշերը․․․ այնտեղ միշտ գիշեր է, միայն երբ ես սլանում էի մի որևէ աստղի մոտով, որը ողողում էր տիեզերքը կրակով և փայլով, դե այդ ժամանակ իհարկե բավական լույս է լինում, բայց ես մեկ կամ երկու րոպե հետո աստղը թողնում էի ետևս և նորից մի ամբողջ շաբաթ ընկղմվում էի խավարի մեջ։ Աստղերն այնքան էլ մոտիկ չէին իրար, ինչքան մեզ թվում է երկրի վրայից․․․ Հա՛, որտե՞ղ կանգ առա։ Այո՛, մի անգամ գիշերը հանկարծ ես նկատեցի հեռվում հորիզոնի վրա առկայծող կրակների մի հսկայական շարք։ Քանի ես մոտենում էի, նրանք մեծանում, ուռչում էին և սկսեցին նմանել զորեղ հնոցների։ Ես ասացի ինքս ինձ․
― Սատանան տանի, վերջապես տեղ հասա։ ― Եվ վատ տեղ հասա։ Ես հենց այդ բանից էի վախենում։
Այդտեղ ես ուշքս կորցրի։ Երկար մնացի ես այդպես, թե քիչ՝ չգիտեմ․ երևի բավական երկար մնացի, որովհետև, երբ ուշքս եկավ գլուխս, խավարն անհայտացել էր, մի շատ դուրեկան արևոտ օր էր և մեղմորեն շարժվում էր հրաշալի, բուրավետ օդը։ Եվ սքանչելի մի աշխարհ բացվեց իմ առջև ― պայծառ, չքնաղ, հմայիչ երկիր։ Այն բաները, որ ես հնոցների տեղ էի դրել, դարպասներ էին, որոնք բազմաթիվ մղոն բարձրություն ունեին և կառուցված էին ամբողջովին փայլուն թանկագին քարերից, իսկ պատերը, որոնց մեջ նրանք շինված էին, այնքան ամբողջական ոսկուց էին, որ դու ոչ նրանց կատարը կտեսնեիր, ոչ էլ ծայրերը երկու կողմի վրա։ Ես ուղղված էի ուղիղ դեպի այդ դարպասներից մեկը, որ նման էր վառվող տան մուտքի։ Այդտեղ ես նկատեցի, որ երկինքը սևացել էր մի միլիոն մարդկանցից, որոնք գնում էին դեպի նույն այդ դարպասը։ Ինչպիսի՜ թնդյուն էին բարձրացրել նրանք, սլանալով օդի միջով։ Գետնի վրա էլ մարդիկ էին վխտում, ինչպես մրջյուններ ― այսպես բիլիոններ կլիներ, կարծում եմ։
Ես իջա։ Լող տվի դեպի դարպասը՝ վխտացող ամբոխի հետ միասին, և երբ եկավ իմ հերթը, ավագ գրագիրն ասաց բանիմաց ձևով․
― Դե, Շո՛ւտ։ Դուք որտեղացի՞ եք։
― Սան֊Ֆրանցիսկոյից, ― ասացի ես։
― Սան֊Ֆրան․․․ ո՞նց։
― Սան֊Ֆրանցիսկոյից։
Նա գլուխը քորեց և կարծես ընկավ տարակուսանքի մեջ։
― Մոլորա՞կ է այդ։
Սատանան տանի, Պիտերս, երևակայիր մեկ։
― Մոլորա՜կ, ― բացականչեցի ես, ― քաղաք է, հսկա, գեղեցիկ և․․․
― Լա՛վ, լա՛վ, ― ընդհատեց նա։ Այստեղ մենք ժամանակ չունենք զրույցով զբաղվելու։ Մենք այստեղ քաղաքներով չենք զբաղվում։ Ընդհանուր առմամբ՝ դուք որտեղացի՞ եք։
― Ա՜, ― ասացի ես, ― ներեցեք։ Գրեցեք ինձ Կալիֆոռնիացի։
Նորից ես նրան տարակուսանքի մեջ գցեցի, Պիտերս․ նա շփոթվեց մի վայրկյան, հետո բղավեց կոպիտ ու չարացած․
― Այդպիսի մոլորակ ես չգիտեմ։ Կամ գուցե այդ համաստեղություն է։
― Ա՛յ քեզ հրաշք, վրա բերի ես, ― համաստեղությո՞ւն ասացիք։ Չէ՛, նահանգ է այդ։
― Ա՛յ մարդ, մենք այստեղ նահանգներով չենք զբաղվում։ Ցանկանո՞ւմ եք ինձ ասել՝ որտեղացի եք դուք ընդհանուր, լայն մտքով, հասկանո՞ւմ եք։
― Ա՜, այժմ հասկացա ձեր միտքը, ― ասացի ես։ ― Ես Ամերիկայից եմ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Պիտերս, գիտես, ես էլի նրան տարակուսանքի մեջ գցեցի։ Նրա դեմքը բութ էր ու սպիտակ, ինչպես նշանի տախտակը երկրապահ զինվորների հրաձգությունից հետո։ Նա դարձավ կրտսեր գրագրին ու ասաց․
― Որտե՞ղ է Ամերիկան, ի՞նչ Ամերիկա։
Կրտսեր գրագիրը վեր թռավ տեղից ու պատասխանեց․
― Այդպիսի գունդ չկա։
― Գո՛ւնդ, ― առարկեցի ես։ ― Ախր ի՞նչ եք ասում, երիտասարդ։ Ոչ թե գունդ, այլ երկիր, մայր ցամաք։ Կոլումբոսն է գտել։ Դե՛ Կոլումբոսի մասին հո անպատճառ լսած կլինեք, ինչպես էլ լինի։ Ամերիկան, սը՛ր, Ամերիկան է․․․
― Կամա՛ց, ― բղավեց ավագ գրագիրը, ― որտեղի՞ց եք դուք։
― Դե, ― ասացի ես, ― չգիտեմ՝ էլ ինչպես պատասխանեմ։ Արի հենց միանգամից ասեմ, որ ես եկել եմ աշխարհից։
― Ա՜յ, ― ուրախացավ նա, ― ի՜նչ եմ ասել, այդ մի բանի նման է։ Ո՞ր աշխարհից։
Պիտե՛րս, այժմ նա ինձ տարակուսանքի մեջ գցեց։ Ես նայում էի նրան խիստ շփոթված, նա նայում էր ինձ անհամբերությամբ։ Հետո պայթեց․
― Դե, դե՛, ո՞ր աշխարհից։
Ա՛յն աշխարհից, իհարկե, ― ասում եմ ես։
― Ա՜յն աշխարհից, ― բղավում է նա, ― Հը՜մ, բիլիոնավոր աշխարհներ կան․․․ Հետևյա՛լը։
Այդ նշանակում է՝ մի կողմ կանգնիր։ Ես քաշվեցի մի կողմ, իսկ իմ տեղը ցատկոտելով եկավ երկնագույն մի մարդ, յոթ գլխանի և մի ոտնանի։ Ես գնացի ման գալու։ Եվ ահա ես տեսնում եմ, որ այդ բոլոր անթիվ անհամար մարդիկ, որոնք վխտում էին այդ դարպասների մոտ, շատ ու շատ նման էին այն մի ոտնանի մարդուն։ Ես փորձեցի գտնել որևէ ծանոթ մարդու, բայց ծանոթ չկար։ Այդ ժամանակ ես երկար֊բարակ խորհեցի իմ դրության մասին և վերադարձա դարպասների մոտ, խեղճացած և շվարած։
― Հը՞, ― հանդիպեց ինձ ավագ գրագիրը։
― է՛հ, սը՛ր, ― ասացի ես բավական համեստությամբ, ― ինձ թվում է՝ ես չեմ կարողանա որոշել, թե ես որ աշխարհից եմ։ Բայց դուք երևի գլխի կընկնեք մի կերպ։
― Ո՞ր աստղագիտական սիստեմի մեջ է ձեր աշխարհը։ Գուցե այդ կօգնի։
― Նրա մեջ են արևը․․․ և լուսինը․․․ և Մարսը․․․
Նա թափահարում էր գլուխն ամեն մի անունը լսելիս։ Երբեք չէր լսել դրանց մասին հասկանո՞ւմ ես։
― Եվ Նեպտունը․․․ և Ուրանը․․․ և Յուպիտերը․․․
― Կացե՛ք, ― բացականչեց նա, ― սպասեցե՛ք մի րոպե։ Յուպիտեր․․․ Յուպիտեր․․․ կարծես մոտ 800 թե 900 տարի առաջ այնտեղացի մի մարդ կար․․․ բայց այդ սիստեմից շատ քիչ մարդիկ են պատահում մեզ մոտ։
Հանկարծ նրա հայացքը մեխվեց իմ վրա այնպես հաստատորեն, կարծես ուզում էր շաղափել ինձ։ Եվ հետո հարցրեց լրջորեն․
― Դուք ուղղակի ձեր սիստեմի՞ց եք եկել այստեղ։
― Այո՛, սը՛ր, ― պատասխանեցի ես, բայց մի փոքր կարմրեցի իմ խոսքից։
Նա նայեց ինձ շատ խստորեն և ասաց․
― Այդ ճիշտ չէ։ Եվ այստեղ կեղծելու տեղը չէ։ Դուք շեղվել եք ձեր ճանապարհից։ Ինչպե՞ս եղավ այդ։
Ես նորից կարմրեցի։
― Ներեցե՛ք։ Ես ետ եմ վերցնում իմ խոսքերը և խոստովանում եմ ձեզ։ Ես մի փոքր մրցության մտա այդտեղ մի գիսաստղի հետ․․․ և մի քիչ, բոլորովին քիչ շեղվեցի․․․
― Այդպես, այդպես, ― ասաց նա առանց որևէ փափկության իր ձայնի մեջ։
Ես շարունակեցի․
― Բայց ես շատ քիչ շեղվեցի իմ ուղղությունից և իսկույն ուղղեցի իմ ընթացքը մրցավազքից հետո։
― Միևնույն է։ Հենց այդ շեղվելուց էլ առաջացան այդ բոլոր անախորժությունները։ Դուք շեղվել եք ձեր նպատակներից դեպի դարպասները բիլիոնավոր մղոններով։ Եթե դուք գայիք ձեր դարպասի մոտ, այնտեղ իսկույն գլխի կընկնեին ձեր աշխարհի մասին և հապաղում չէր լինի։
Նա դարձավ կրտսեր գրագրին․
― Ո՞ր սիստեմում է Յուպիտերը։
― Չեմ հիշում, սը՛ր։ Բայց կարծես՝ կա մի այդպիսի մոլորակ նոր և մանր սիստեմներից մեկում, տիեզերքի հեռավոր և սակավաբնակ անկյունում։ Ես կնայեմ։
Նա վերցրեց մի օդապարիկ ու թռավ վեր, վեր ու վեր քարտեզի առջևով, որը ամերիկայի մի փոքրիկ նահանգի չափ էր։ Նա շուտով արդեն չէր երևում, հետո կամաց֊կամաց սկսեց իջնել, մի քիչ բան կերավ և նորից սողաց վերև։ Կարճ ասած՝ նա մի երկու օր փնտրում էր, վերջապես իջավ և ասաց, որ, կարծես՝ գտել է այդ արեգակի սիստեմը, եթե միայն ճանճերը չեն կեղտոտել քարտեզը։ Դրա համար էլ նա վերցրեց մանրադիտակն ու նորից ճամփա ընկավ։ Գործն ավելի հաջող դուրս եկավ, քան նա կարծում էր։ Նա գտավ մեր սիստեմը բավական ճշտորեն։ Նա հարկադրեց ինձ նկարագրել մեր մոլորակը, նրա հեռավորությունն արեգակից, և ասաց իր պետին․
Օ, ես գիտեմ հիմա, սը՛ր, ինչի մասին է նա ասում։ Քարտեզի վրա այդ կա։ Նրա անունն է Կոծիծ։[9]
Իսկ ես ասում եմ ինձ ու ինձ․ «Տղա, էժան չէր նստի քեզ, եթե դու իջնեիր մեզ մոտ ― Երկրի վրա, և նրան Կոծիծ անունը տայիր»։
Է՛հ, նրանք թույլ տվին ինձ ներս գնալ, և ասացին, որ այժմ ոչ մի վտանգ չկա, և այլևս ոչ ոք ինձ անհանգստություն չի պատճառի։
Ապա նրանք թողին ինձ ազատ և զբաղվեցին իրենց գործով։ Երևի նրանք իմ գործը համարեցին վերջացած և կարգի գցած։ Ես շատ զարմացա, բայց սիրտ չէի անում խոսելու և հիշեցնելու իմ մասին։ Դու գիտես, ես չեմ սիրում աներեսություն անել, և անհարմար էր ձանձրացնել նրանց, նրանք սաստիկ զբաղված էին։ Երկու անգամ ես վճռեցի և ուզում էի ավելի համարձակ լինել։ Եվ երկու անգամն էլ ետ քաշվեցի։ Բայց անմիջապես ես պատկերացնում էի ինձ, թե ինչպիսի տեսք պիտի ունենամ ես փրկվածների մեջ իմ այս լաթ֊լութի մեջ, և այդ ստիպում էր ինձ վերադառնալ և նորից խարիսխ գցել։
Բոլորը նայում էին ինձ, ― գրագիրները, հասկանո՞ւմ ես, զարմանում էին, թե ինչու ես չեմ գնում։ Ես չէի կարող անվերջ տանել այդ բանը ― շատ անհարմար էր։ Այդ պատճառով ես վերջապես հավաքեցի քաջությունս ու գլխով արի գրագրին։ Նա բացականչեց․
― Ի՞նչ, դուք դեռ այստե՞ղ եք։ Ինչի՞ եք սպասում։
Ես ձեռքերս խողովակաձև դրի բերանիս և գաղտնաբար շշնջացի նրա ականջին․
― Ներեցեք, ես հիշեցնում եմ ձեզ իմ մասին և ձանձրացնում եմ ձեզ։ Բայց չե՞ք մոռացել դուք մի բան։
Նա մտածեց մի վայրկյան և ասաց․
― Բան եմ մոռացե՞լ։ Չէ՛, կարծեմ ոչինչ։
― Լավ մտածեցե՛ք։
― Չէ՛, կարծես ոչինչ չեմ մոռացել։ Բանն ի՞նչ է։
― Նայեցեք ինձ, ― հրավիրեցի ես, ― զննեցեք ինձ ոտից գլուխ։
Նա այդպես էլ արեց։
― Հետո՞, ― ասաց նա։
― Հետո՞, ― կրկնեցի ես, ― դուք ոչինչ չնկատեցի՞ք։ Եթե ես իմ տեսքով տարբերվեմ ընտրյալներից, չե՞մ գրավի արդյոք ինձ վրա ավելորդ ուշադրություն։ Արդյոք մի փոքր աչքի չե՞մ ընկնի։
― Է՛հ, ― առարկեց նա, ― ես չեմ հասկանում բանն ի՞նչ է։ Ինչի՞ կարիք ունեք դուք։
― Ինչի՞ կարիք․․․ Ես տավիղ չունեմ, պսակ չունեմ, գլխիս շուրջը լուսապսակ չունեմ, աղոթագիրք չկա, արմավենու ճյուղ չկա, ― չկա այն ամենը, որ բնականորեն պահանջվում է այստեղ մարդու համար, բարեկամս։
Զարմացավ։ Պիտե՛րս, ավելի զարմացած մարդու ես երբեք չէի տեսել։ Վերջապես նա ասաց․
― Այս ի՞նչ զարմանալի բաների մասին եք խոսում։ Ես այդ բաների մասին ոչինչ չեմ լսել։
Մի րոպե ես նայում էի նրան նույնպես զարմացած․
― Հույս ունեմ, ― ասացի ես, ― դուք վիրավորանքի տեղ չեք ընդունի, ես չեմ ուզում ձեզ անպատվել, բայց ձեզ պես մի մարդ, որ, ինչպես երևում է, երկար ժամանակ ապրել է երկնային տիրապետության մեջ, պիտի որ, կարծում եմ, իմանա նրա սովորությունները։
― Սովորություննե՜րը, ― բացականչեց նա։ ― Երկինքը հսկայական վայր է, սիրելի՛ բարեկամ։ Ահագին կայսրությունների մեջ շատ տեսակ֊տեսակ սովորություններ են լինում։ Եվ նույնիսկ փոքրիկ գաղութներում այդ սովորությունները տարբեր են, ինչպես դուք, երևի, նկատել եք ― ձեր պստլիկ Կոծիկի վրա։ Էլ ինչպե՞ս եք դուք երևակայել, թե ես իբր թե կարող էի ուսումնասիրել անծայրածիր երկնային պետության ամեն տեսակի սովորությունները։ Գլուխս տրաքում է, երբ ես մտածում եմ այդ մասին։ Ես գիտեմ այն սովորությունները, որոնք գոյություն ունեն այս տեղերում, որտեղ ներս է լցվում նշանակված ժողովուրդը իմ դարպասներով, և լա՛վ լսեցեք, այդ միանգամայն հերիք է մի մարդու համար, որը դրանցով օր ու գիշեր լցրել է իր գլուխը երեսունյոթ միլիոն տարի շարունակ։ Բայց մտածել, որ իբր թե կարելի է ուսումնասիրել ամբողջ երկնքի ահռելի տարածությունների սովորությունները, օ՜, մարդ, ի՞նչ անխելք բաներ ես ասում։ Ես չեմ կասկածում հիմա, որ քո նկարագրած տարօրինակ պճնազգեստն ընդունված է երկնքի այն շրջանի համար, որտեղ դուք նշանակված էիք գնալու, բայց այստեղ առանց դրան էլ ոչ ոքի ուշադրությունը չեք գրավի։
Քանի որ բանն այդպես էր, ես հանգստացա, հրաժեշտ տվի նրան և հեռացա։ Ամբողջ օրը ես քաշ էի գալիս դեպի այդ գրասենյակի նախասենյակի ամենահեռավոր ծայրը, հույս ունենալով մտնել երկինք, բայց սխալվեցի։ Նախասենյակը սարքված էր սովորական երկնային հատակագծով և, հասկանալի է, փոքրիկ չէր։ Վերջիվերջո ես այնպես հոգնեցի, որ ուժ չունեի այլևս ճանապարհս շարունակելու։ Ես նստեցի հանգստանալու, սկսեցի դիտել տարօրինակ օտարերկրացիներին և փորձեցի մի բան հասկանալ նրանցից։ Եվ ոչինչ գլուխ չեկավ։ Նրանք չէին հասկանում իմ լեզուն, իսկ ես չէի հասկանում նրանցը։ Ես ինձ սաստիկ միայնակ զգացի։ Ես վհատվեցի, տան կարոտն զգացի և հարյուր անգամ ափսոսացի, թե ինչու ես մեռա։ Իհարկե ես ետ դարձա։ Մյուս օրը կեսօրվա դեմ ես նորից վերադարձա գրանցման տեղը։
― Ես սկսել եմ հասկանալ, ― ասացի ես ավագ գրագրին, ― որ մարդը բախտավոր է միայն իր երկնքում։
― Միանգամայն ճիշտ է, ― պատասխանեց նա։ ― Իսկ դուք կարծում էիք, որ միևնույն երկինքը կարող է հարմար լինել ամեն տեսակի մարդկա՞նց։
― Այո, կար իմ մեջ մի այդպիսի կարծիք, բայց այժմ ես տեսնում եմ, որ հիմարություն եմ արել։ Ի՞նչ ճանապարհով կարող եմ ես հասնել իմ մարզը։
Նա կանչեց կրտսեր գրագրին, որն ինձ համար առաջ քարտեզն էր նայում, և նա ցույց տվեց ինձ ուղղությունը։ Ես շնորհակալություն հայտնեցի և ճանապարհ ընկա, բայց գրագիրը ետևիցս կանչեց․
― Սպասեցե՛ք մի րոպե։ Մինչև այնտեղ միլիոն մղոններ են։ Դո՛ւրս եկեք և կանգնեցեք ցանկության այդ կարմիր գորգիկի վրա։ Խփե՛ք ձեր աչքերը, շունչներդ պահեցեք և ցանկացեք լինել ձեր շրջանում։
― Շատ շնորհակալ եմ, ― ասացի ես, ― ինչո՞ւ չուղարկեցիք դուք ինձ այն ժամանակ, երբ ես առաջին անգամ եկա ձեզ մոտ։
― Մենք չափազանց զբաղված ենք այստեղ։ Դուք ինքներդ պիտի այդ մասին մտածեիք ու խնդրեիք մեզ։ Գնա՛ք բարի։ Դժվար թե մենք ձեզ տեսնենք ավելի շուտ քան հազար դար կամ մոտավորապես այդքան հետո։
― Որ այդպես է՝ ցտեսությո՛ւն, ― պատասխանեցի ես։
Ես թռա գորգիկի վրա, և՛ շունչս պահեցի, և՛ աչքերս խփեցի, և՛ ցանկացա լինել իմ բաժնի ստուգման գրասենյակում։ Մի ակնթարթ հետո ինձ ծանոթ ձայնը կանչեց բանիմաց եղանակով․
― Տավիղ և աղոթագիրք, երկու թևեր և փայլ, չափսը N13, սանֆրանցիսկցի նավապետ Իլայ Ստորֆիլդի համար։ Տալ նրան մաքուր կարանտինային վկայական և ներս թողնել։
Ես բաց արի աչքերս։ Անկասկած դա Պայ֊Յուտ ցեղի հնդիկներից էր, որին ես ճանաչում էի Ամերիկայում։ Շատ երևելի մի տղա էր։ Ես նրա թաղմանը ներկա էի․ թաղումն էլ այն էր, որ նրան այրեցին, իսկ մյուս հնդիկները նրա մոխիրը քսում էին երեսներին և ճղճղում վայրի կատուների նման։ Նա չափազանց ուրախ էր ինձ տեսնելու համար, և դու ինքդ էլ պիտի իմանաս, որ ես էլ շատ ուրախ էի։ Վերջապես ես երկինք ընկա՝ իմ իսկական տեղը։ Շուրջս, ինչքան հնարավոր էր տեսնել, ամենուրեք գրագիրներ էին վխտում։ Նրանք վազվզում էին, դես ու դեն ընկնում, ― զարդարելով հազարավոր ամերիկացիների, մեքսիկացիների, անգլիացիների, արաբների և ամեն տեսակի մարդկանց իրենց նոր զգեստավորումով։ Եվ երբ նրանք ինձ տվին իմ նոր հանդերձանքը, իսկ ես գլխիս հագցրի լուսապսակը և նայեցի հայելու մեջ, ես պատրաստ էի ուրախությունից թռիչք գործել տան վրայով, այնքա՜ն ես բախտավոր էի։
― Ա՛յ, ի՜նչ եմ ասում, ― բացականչեցի ես։ ― Հիմա ես կարգի եկա։ Ցո՛ւյց տվեք ինձ ամպը։
Մի տասնհինգ րոպե հետո ես արդեն քայլում էի գրասենյակից մի մղոն հեռու, ուղևորվելով դեպի ամպերի պահեստը։ Մոտ մի միլիոն մարդ քայլում էր իմ ետևից։ Շատերը փորձում էին թռչել, բայց մի քանիսը ջարդվածքներ ստացան, և ոչ ոք հաջողության չունեցավ։ Այդ պատճառով էլ մենք վճռեցինք ոտքով գնալ, մինչև որ սովորենք թևեր գործածել։
Ժողովուրդը խմբերով գալիս էր մեր առաջ։ Մի քանիսը տավիղներ ունեին և ուրիշ ոչինչ։ Մյուսները՝ միայն աղոթագրքեր։ Շատերը գալիս էին առանց իրերի։ Եվ բոլորը ցրված ու մռայլ տեսք ունեին։ Մի երիտասարդ տղայի մոտ ոչինչ չէր մնացել՝ բացի լուսապսկաից, և նա այդ բռնել էր իր ձեռքը։ Հանկարծ նա պարզեց այն դեպի ինձ և ասաց․
― Չե՞ք կարող այս մի րոպե բռնել։
Եվ անհայտացավ ամբոխի մեջ։ Ես առաջ գնացի։ Ինչ֊որ կին խնդրեց վերցնել իր արմավենու ճյուղը և ապա անհայտացավ։ Մի աղջիկ ստիպեց ինձ վերցնել իր տավիղը և, գրողը տանի, ― նա էլ անհայտացավ։ Եվ էլի ու էլի, մինչև որ ես բռնվեցի ամբողջովին։ Հետո ժպտալով մոտեցավ մի ծերուկ և խնդրեց պահել իր իրերը։ Ես սրբեցի ճակատիս քրտինքն ու ասացի՝ բավական թթված․
― Ներեցեք, բարեկամս, ես կախարան չեմ։
Այդտեղ ես նկատեցի, որ ճանապարհի կողքին այդ կահ֊կարասիքից շատ կար կուտակված։ Հանգիստ խղճով ես էլ իջեցրի այդտեղ իմ բեռը։ Եվ նայեցի ես, Պիտե՛րս, ու տեսնում եմ՝ բոլոր խմբերն իմ ետև միևնույն ձևով բռնված են միևնույն իրերով։ Հանդիպող մարդիկ, հասկանո՞ւմ ես, խնդրում էին մի րոպե պահել այդ իրերը։ Նրանք բոլորը թափեցին իրենց բեռը ճանապարհի կողքին, և մենք շարունակեցինք մեր ճանապարհը։
Երբ ես բարձրացա ամպի վրա միլիոնավոր ուրիշ մարդկանց հետ միասին, ես բախտավոր էի, ինչպես երբեք չէի երազել իմ կյանքում։
― Ա՜յ, այսպես, ― ասացի ես, ― հիմա ամեն ինչ այնպես է, ինչպես խոստացել էին։ Ես մի փոքր կասկածում էի, բայց հիմա իսկապես ես երկնքումն եմ։
Ես թափահարեցի արմավենու ճյուղը մեկ֊երկու անգամ՝ ի նշան երջանկության։ Ապա ձգեցի տավղի լարերը և փորձեցի նվագել։ Է՛հ, Պիտե՛րս, դու չես կարող երևակայել, թե ի՜նչ աղմուկ բարձրացրինք մենք։ Սարսափ էր ազդում մարդու վրա, ամբողջ մարմինս ցնցվում էր։ Զանազան երգեր հնչում էին միանգամից, և բոլորը միասին, հասկանում ես, բավական վատ էր դուրս գալիս։ Եվ դեռ բավական շատ կային հնդիկ ցեղեր, որոնք արձակում էին իրենց պատերազմական հարայ֊հրոցը՝ խառնաշփոթություն առաջացնելով երաժշտության մեջ։ Կամաց֊կամաց ես դադարեցի նվագել։
Ինձ մոտ նստած էր բավական դուրեկան մի ծերուկ։ Ես նկատեցի, որ նա չէր դիպչում տավիղին։ Ես խրախուսեցի նրան, բայց նա ասաց, որ իր բնածին ամաչկոտության պատճառով վախենում է նվագել այդքան մեծ ամբոխի առաջ։ Կամաց֊կամաց ծերուկը խոստովանեց, որ նրան բոլորովին դուր չի գալիս երաժշտությունը։ Ճիշտն ասած՝ ես էլ սկսեցի զգալ նույն բանը։ Բայց ես ոչինչ չասացի։ Մենք երկուսով երկար ժամանակ լուռ էինք, որ իհարկե նկատելի չէր այդպիսի տեղում։ Տասնվեց կամ տասնյոթ ժամ հետո, երբ ես նվագում ու երգում էի քիչ֊միչ, ― և միշտ միևնույն երգը, որովհետև ուրիշ ոչ մի երգ չգիտեի, ― ես դեն դրի տավիղը և սկսեցի զբաղվել արմավենու ճյուղով։ Հետո մենք երկուսով էլ սկսեցինք ախ քաշել։ Վերջիվերջո նա հարցրեց ինձ․
― Բացի այդ երգը, որ դուք դռդռացնում էիք ամբողջ օրը, էլ ուրիշը չգիտե՞ք։
― Տանելի երգ՝ ոչ մեկը, ― խոստովանեցի ես։
― Իսկ դուք կարո՞ղ եք սովորել որևէ ուրիշ երգ։
― Ոչ մի դեպքում։ Ես փորձեցի, բան դուրս չի գալիս։
― Բավական երկար պիտի դուք կախ ընկնեք մի երգից ― մինչև հավիտյան, հասկանո՞ւմ եք։
― Սիրտս մի կտրատեք, ― խնդրեցի ես, ― ես առանց այդ էլ ճնշված դրության մեջ եմ։
Նորից մենք երկար ժամանակ լուռ էինք։ Եվ նա ասաց․
― Դուք ուրա՞խ եք, որ այստեղ եք։
― Բարի մարդ, ― պատասխանեցի ես, ― ճշմարիտը պիտի ասեմ։ Ես այդպես չէի պատկերացնում ինձ հավիտենական երանությունը, երբ եկեղեցի էի հաճախում։
― Մենք չփախչե՞նք և մի կես օր ման չգա՞նք մեզ համար, ― առաջարկեց նա։
― Լավ, ― ասացի ես, ― երբեք իմ կյանքում այդպիսի վատ դրության մեջ չէի եղել։
Եվ մենք ճամփա ընկանք։ Ամպի պահեստներին անընդհատ միլիոնավոր մարդիկ էին մոտենում, որոնք ցնծում էին ու աղաղակում՝ «Ովսաննա՜»։ Միլիոնավոր մարդիկ անընդհատ ետ էին դառնում, բավական ընկած տրամադրությամբ, քեզ ասեմ։
Մենք աշխատում էինք բռնել նորեկներին, և շուտով ես իմ իրերը պահելու գործը նրանց վզին դրի մի րոպեով։ Ես նորից ազատ մարդ դարձա և մոլեգնաբար ուրախացա։ Եվ հենց այդ րոպեին ես հանդիպեցի բարեհոգի Սեմ Բարտլետին, որը վաղուց էր մեռել, ու կանգ առա նրա հետ զրուցելու։
― Ասացեք խնդրեմ, ― հարցրի ես, ― մինչև վերջն էլ հենց այսպե՞ս պիտի լինի։ Այստեղ էլ ուրիշ բան չկա՞։
― Ես շատ շուտ կուղղեմ ձեր սխալ կարծիքն այդ խնդրի մասին, ― ասաց նա։ ― Այն բոլորը, որ գրված են աստվածաշնչում, մարդիկ երկրի վրա տառացիորեն են հասկանում․ երբ գալիս են երկինք, առաջին գործն այն է լինում, որ պահանջում են լուսապսակ, տավիղ և այլն։ Ոչ մի անվնաս բան չեն մերժում այստեղ մարդուն, եթե նա առողջ գիտակցության մեջ է խնդրում։ Ուստի առանց մի խոսք ասելու այդ իրերն էլ են մատակարարում։ Մարդիկ զբոսնում են, երգում են, խաղում ամբողջ օրը, դուք էլ լսել եք նրանց այդ համերգում։ Ոչ ոք չի բացատրում նրանց, որ բոլորովին այդ չէ երկնային կյանքի էությունը։ Այդպիսի կյանքի դժվար թե մարդ կարողանա դիմանալ մի շաբաթից ավելի՝ առանց իր առողջությունը կորցնելու։ Ամպերի պահեստները տեղավորված են այնպես, որ հին բնակիչներին աղմուկը չանհանգստացնի․ դրա համար էլ այնտեղ ամեն մեկին թույլատրված է անել այն ամենը, ինչ որ ցանկանում է, մինչև որ ինքը խելքի կգա։ Այժմ մի բան պահե՛ք մտներդ՝ երկինքն, իսկապես որ, ամենաերանելի և ամենադուրեկան տեղն է, որ կարող է լինել։ Եվ միևնույն ժամանակ ամենագործարար տեղն է այն բոլոր տեղերից, որոնց մասին դուք լսել եք։ Այստեղ բոլորովին չկան պարապ մարդիկ՝ առաջին օրից հետո։ Երգել և թափահարել արմավենու ճյուղերը մինչև հավիտյան՝ գրավիչ բան է թվում, երբ այդ մասին լսում ես քարոզիչի ամբիոնից, բայց թանկագին ժամանակն սպանելու համար մարդը դրանից ավելի վատ բան չի հնարել։ Այդ կլիներ ճռվողող հիմարների երկինք, այդպես չէ՞։ Հավիտենական հանգստությունը մխիթարական է հնչում եկեղեցու ամբիոնից, ճիշտ է։ Դե դուք մի անգամ փորձեցիք այդ բանը և տեսաք, որ այդ այնքան էլ հեշտ բան չի։ Այո՛, Ստորմֆիլդ, այդպիսի մի մարդ, որպիսին դուք եք, որն իր կյանքում միշտ աշխատել է ու հուզվել, կես տարի չքաշած՝ կխելագարվի երկնքում, եթե նա ոչինչ չունենա անելու։ Երկինքն ամենավերջին տեղն է հանգստի համար։ Կարող եք դրա համար գրազ գալ՝ ում հետ ուզում եք։
Ես ասացի․
― Սե՛մ, ես ուրախ եմ, որ լսում եմ այս բանը, և ուրախ եմ, որ ես սաստիկ սխալվում էի։ Հիմա ես գոհ եմ, որ ընկել եմ այստեղ։
Նա հարցեց․
― Նավապետ, դուք թերևս հոգնե՞լ եք։
Ես ասացի․
― Սեմ, խոսք չեմ գտնում այդ արտահայտելու։ Հոգնել եմ շան պես։
― Հը՜մ, այդպես։ Դուք մի լավ քուն վաստակեցիք և այդ քունը դուք պիտի ստանաք։ Դուք հիմա լավ ախորժակ եք պահել և ճաշը կվայելեք։ Այստեղ էլ, ինչպես և երկրի վրա, պետք է վաստակել բավականությունն ուղիղ և ազնիվ ճանապարհով, նախքան այն վայելելը։ Դուք չեք կարող առաջ վայելել և հետո վաստակել։ Բայց կա և մի տարբերություն ― այստեղ դուք ինքներդ եք ընտրում ձեզ համար մի զբաղմունք, և երկնքի բոլոր ուժերը ձեզ կօգնեն, եթե դուք ժրաջան աշխատեք։ Այդ մարդը, որը երկրի վրա կոշկակար էր, բայց բանաստեղծի հոգի ուներ, այստեղ կոշիկ կարելով չի զբաղվի։
― Խելացի բան է և ճիշտ, ― ասացի ես, ― աշխատանք՝ ինչքան ուզես, և այնպիսի աշխատանք, որի մասին դուք ջերմորեն երազում էիք։ Ոչ ցավ կա, ոչ տանջանք․․․
― Օ՜, կացեք։ Այստեղ հաճախ ցավեր լինում են, բայց նրանք չեն սպանում։ Այստեղ շատ տանջանքներ կան, բայց նրանք երկարատև չեն։ Դուք գիտեք՝ բախտն ինքնըստինքյան գոյություն չունի, նա լինում է միայն այն ժամանակ, երբ համեմատում ես այն որևէ անդուրեկան բանի հետ։ Ահա և ամենը։ Չկա մի այնպիսի բան, որի մասին դուք կարողանայիք ասել ― ահա բախտն ինքնըստինքյան․ այդ կարող է և բախտ համարվել՝ միայն հակադրվելով մի ուրիշ բանի, և հենց որ նորույթը ձանձրացնում է, բախտը պոչը քաշում է, և դուք փնտրում եք մի որևէ նոր բան։ Դե գիտես, երկնքում ցավեր ու տառապանքներ՝ ինչքան ուզես, ― հետևաբար, այստեղ շատ կան ամեն տեսակի հակադրություններ, և բախտն անվերջ է։
Ես ասացի․
― Ամենազգայունն ու խելացին երկինքն է, Սեմ, չնայած նա էլ նման չի իմ երևակայածին, ինչպես նման չի կենդանի աղջիկը մոմե տիկնիկին։
Առաջին ամսվա ընթացքում ես թափառում էի երկնային պետության մեջ, բարեկամներ էի ձեռք բերում, ուսումնասիրում էի երկիրը և վերջապես լավ տեղավորվեցի մի դուրեկան շրջանում, որպեսզի հանգստանամ՝ ճանապարհս նորից շարունակելուց առաջ։ Ես շարունակեցի ծանոթություններ ձեռք բերել և տեղեկություններ էի հավաքում։ Մենք երկար զրուցում էինք մի ծեր ճաղատ հրեշտակի հետ, որի անունն էր Սենդի֊Մակ֊Ուիլյամս։ Նա Նյու֊Ջերսիի ինչ֊որ տեղից էր։ Բավական երկար խոսեցինք մենք նրա հետ։ Սովորաբար մենք նրա հետ պառկում էինք տաք կեսօրներին ժայռի շվաքում՝ մարգագետնի վրա, որ բավական բարձր էր ընկած և հեռու էր նրա լոռամրգու ագարակի ճահճային ցեխից։ Այնտեղ մենք զրուցում էինք ամեն տեսակի բաների մասին՝ մեր չիբուխները քաշելով։
Մի անգամ ես հարցրի նրան․
― Քանի՞ տարեկան եք մոտավորապես, Սենդի։
― Յոթանասուներկու։
― Այդպես էլ կարծում էի։ Իսկ վաղո՞ւց է, որ դուք երկնքում եք։
― Քսանյոթ տարի։
― Իսկ քանի՞ տարեկան էիք, երբ համբարձաք այստեղ։
― Դե, յոթանասուներկու, իհարկե։
― Դուք այդ չէիք ուզում ասել։
― Ինչո՞ւ ոչ ոչ այդ։
― Որովհետև եթե դուք յոթանասուներկու տարեկան էիք այն ժամանակ, ապա հիմա, բնականաբար, իննսունինն տարեկան եք։
― Չէ, իննսունինն չեմ։ Ես մնում եմ այնպես, ինչպես եկել եմ։
― Լավ, ― ասացի ես։ ― Ես հենց ուզում էի, այդ մասին հարցնել։ Այնտեղ ներքևում ես միշտ մտածում էի, որ երկնքում մենք՝ բոլորս երիտասարդ, փայլուն և սրամիտ կլինենք։
― Դե, դուք կարող եք երիտասարդ դառնալ, եթե ուզում եք։ Պետք է միայն ցանկանալ։
― Իսկ ինչո՞ւ դուք չցանկացաք։
― Ես ցանկացա։ Բոլորն են այդպես անում։ Դուք էլ որևէ կերպ կփորձեք, երևի։ Բայց դուք շատ շուտ կձանձրանաք այդ փոփոխությունից։
― Ինչո՞ւ։
― Ես ձեզ կասեմ։ Գիտեմ, դուք միշտ ծովագնաց եք եղել։ Իսկ չե՞ք փորձել դուք մի ուրիշ գործով զբաղվել։
― Այո, ես փորձեցի մեկ անգամ հանքերի նպարեղենի խանութում աշխատանքի նստել։ Բայց չդիմացա։ Ձանձրալի է՝ ոչ շարժում կա, ոչ փոթորիկ, ոչ կյանք կա շրջապատում։ Ոչ մեռած ես, ոչ կենդանի։ Ճիշտն ասած՝ երկուսը մեկտեղ։ Իսկ ես ուզում էի կամ մեկը, կամ մյուսը։ Շատ շուտով ես փակեցի խանութը և ուղևորվեցի դեպի ծով։
― Ճիշտ է, խանութպանին դա սազում է, իսկ ձեզ՝ ոչ։ Գիտե՞ք ինչ, դուք սովոր չեք դրան։ Ես թողել եմ երիտասարդ լինելու սովորությունը և երիտասարդացման մեջ ոչ մի հետաքրքրություն չգտա։ Ես դարձա ուժեղ ու գեղեցիկ, և գանգուր մազեր բուսեցին, և թևեր նույնպես, աշխույժ թևեր, թիթեռնիկի թևերի պես։ Ես թրև էի գալիս երեկույթներին, զբոսնում էի ջահել տղերքի հետ, աշխատում էի զվարճանալ և զանազան անմտություններ դուրս տալ աղջիկների հետ, բայց բան դուրս չեկավ։ Չկարողացա հարմարվել և սաստիկ ձանձրացա։ Ես ուզում էի մի քիչ շուտ պառկել և շուտ վեր կենալ, ուզում էի որևէ բան անել։ Իսկ աշխատանքից հետո ուզում էի հանգիստ նստել, ծխել և մտածել, այս ու այն կողմ չվազվզել թեթևսոլիկ այծիկների հետ։ Դուք չեք կարող պատկերացնել, թե ինչե՜ր կրեցի ես երիտասարդ եղածս ժամանակ։
― Իսկ երկա՞ր մնացիք երիտասարդ։
― Միայն երկու շաբաթ։ Միանգամայն հերիք էր ինձ համար։ Ա՜խ, ինչպես մենակ էի։ Հասկանո՞ւմ եք, ես լի էի յոթանասուներկու տարեկանի գիտությամբ և փորձառությամբ, և ջահել֊ջուհուլի ամենախոր հուզմունքներն ինձ համար հասարակ այբուբեն էին։ Իսկ լսել նրանց վիճաբանությունները՝ անտանելի է։ Եվ ես այնպիսի մի ցանկություն զգացի՝ վերադառնալ իմ առաջվա սովորություններին և լուրջ խոսակցություններին, որ փորձում էի քսվել ծերունիներին, բայց դրանից էլ բան դուրս չեկավ։ Նրանք ինձ ընդունեցին իբրև մի ինքնապաստան պռտկերեսի և դեպի ինձ սառը վերաբերմունք էին ցույց տալիս։ Ինձ համար երկու շաբաթը բավական էր։ Ես ուրախ էի վերադարձնելու իմ ճաղատ գլուխը և իմ նախկին քնկոտ մտածմունքները ժայռի կամ ծառի ստվերում։
― Այդպես ուրեմն, ― հարցրի ես, ― դուք երևի ուզում եք ասել, որ ուզում եք մնալ ձեր յոթանասուներկու տարեկան հասակում։
― Չգիտեմ, և ես առանձնապես չեմ պնդում այդ։ Բայց ես միտք չունեմ այլևս վերադառնալու իմ քսանհինգ տարեկան հասակին։ Արդեն իմացա, հերիք է, լավ իմացա։ Իմ հայացքները լայնացել են այս վերջին քսանյոթ տարվա ընթացքում, ես հաճույքով սովորում եմ, միշտ սովորում եմ, բայց ես չեմ մեծանում։ Այսինքն մարմնապես, իսկ իմ բնավորությունը մեծանում է, ուժեղանում է, հասունանում և քանի գնում՝ բավարարված է զգում իրեն։
― Իսկ եթե մարդը գալիս է այստեղ իննսուն տարեկան հասակում, մի՞թե նա չի ուզում երիտասարդանալ։
― Իհարկե ուզում է։ Նա իրեն դարձնում է տասնչորս տարեկան, փորձում է մի քանի ժամ և զգում է, որ ինքը հիմար է։ Բարձրացնում է տարիքը մինչև քսանը։ Բայց դրանից էլ բան դուրս չի գալիս։ Փորձում է երեսունը, հիսունը, ութսունը և վերջապես՝ իննսունը, և այդտեղ է, որ իրեն ավելի լավ է զգում, այն նույն դրության մեջ, որը բոլորից ավելի սովորական է նրա համար։ Կամ, եթե նրա խելքն սկսել է պակասել երկրի վրա ութսուն տարեկան հասակից, ապա նա ընտրում է այդ տարիքը։ Նա կանգ է առնում այն դրության վրա, որտեղ նրա բանականությունը գտնվում էր իր ամենաբարձր կետի վրա, որովհետև այդտեղ նրա հաճույքն էլ ամենից շատ էր և նրա սովորություններն ամենից ավելի կայուն էին ու կարգավորված։
― Իսկ քսանհինգ տարեկան տղան հենց այդ տարիքում ել մնո՞ւմ է։
― Եթե նա հիմար է՝ այո։ Բայց եթե նա ճարպիկ է, փառասեր և ժրաջան, ապա գիտությունն ու փորձառությունը փոխում են նրա սովորությունները, փոխում են մտքերը և հակումները, և նա գտնում է ամենամեծ բավականությունն իրենից մեծ մարդկանց շրջանում։ Եվ նա ավելացնում է իր մարմնի վրա այնքան տարի, որքան պետք է, որպեսզի իրեն հարմար զգա ու չընկճվի ընտիր հասարակության մեջ։ Նրա մարմինն ընդունում է, նրա ցանկության համաձայն, այն տարիքի տեսքը, որը համապատասխանում է նրա զարգացողության, և կամաց֊կամաց մարդն արտաքուստ ճաղատ ու կնճռոտ է դառնում, իսկ ներքուստ՝ իմաստուն ու խորունկ։
― Մանուկնե՞րն էլ այդպես։
― Մանուկներն էլ։ Ա՛խ, ինչ էշեր էինք մենք երկրի վրա այդ տեսակետից։ Մենք կարծում էինք, որ երկնքում հավիտյան երիտասարդ կմնանք։ Իսկ թե ի՛նչ ձևի երիտասարդ, այդ մասին չէինք մտածում, կամ ասենք, բոլորս էլ միատեսակ էինք մտածում։ Երբ ես յոթ տարեկան տղա էի, երևի մտածում էի, որ երկնքում կդառնամ տասներկու տարեկան։ Տասներկու տարեկան եղածս ժամանակ երազում էի, որ երկնքում տասնութ կամ քսան տարեկան լինեմ։ Քառասուն տարեկան ժամանակս ես արդեն սկսեցի նահանջել։ Հիշում եմ, ես հույս ունեի, որ մենք բոլորս երկնքում երեսուն տարեկան կլինենք։ Ոչ չափահաս և ոչ էլ երեխա եղած ժամանակ մարդս երբեք չի գիտակցում, որ իր ունեցած տարիքը հենց ամենալավն է։ Չէ, նա կարծում է ավելի լավ կլինի, եթե մի քանի տարով մեծ կամ փոքր լինի։ Հետո նա ենթադրում է, որ այդ տարիքը երանելի կլինի անխտիր բոլորի համար՝ երկնքում։ Եվ նա պատրաստվում է տեսնել բոլորին այդ՝ ընդմիշտ նույն տարիքում, և կարծում է, որ բոլորը հաճույքով են ընդունում այդ դրությունը։ Երևակայեցեք՝ ի՞նչ պատկեր։ Երկինքն ամբողջովին լիքն է յոթ տարեկան պստիկ֊ճստիկ երեխաներով, որոնք օղակապեր են գլորում, ավազի մեջ խաղում են։ Կամ ամենուրեք ման են գալիս անշնորհք, կասկածամիտ, քաղցրավուն տասնինն տարեկան պատանիներ, կամ քաջառողջ երեսնամյա տղերք, ողջամիտ, լի փառասիրությամբ, բայց ձեռքն ու ոտքը շղթայած միայն այդ տարիքին իր շրջանակներով, ինչպես ստրուկները տաժանքի նավակի վրա։ Պատկերացրեք ձեզ տաղտկալի միապաղաղությունն այդ հասարակության, որը բաղկացած է նույն տարիքի մարդկանցից, միևնույն հայացքները, սովորությունները, ճաշակները և զգացմունքներն ունեցող մարդկանցից։ Երևակայեք, որքա՜ն լավ է այդ տեսակետից երկիրն իր բնավորությունների, դեմքերի և տարիքների բազմազանությամբ, իր անթիվ֊անհամար շահերի աշխույժ բախումներով, իր բազմազան հասարակության ամենահաճելի խառնաշփոթությամբ։
― Կացե՛ք, ― բացականչեցի ես։ ― Գիտե՞ք՝ ինչ է դուրս գալիս ձեր ասածից։
― Հը, ի՞նչ է դուրս գալիս։
― Ձեր ասածից դուրս է գալիս, որ երկինքը հարմար է մի տեսակետից, բայց և անպետք ու չար՝ մի ուրիշ բանի տեսակետից։
― Ի՞նչ եք ուզում ասել դուք։
― Դե, ― ասացի ես, ― վերցրեք օրինակի համար մի մայր, որը կորցրել է երկրի վրա իր երեխային և․․․
― Սը՛սս․․․ ― ընդհատեց նա։ ― Նայեցեք։
Մի կին էր այդ։ Միջակ տարիքի, բայց ճերմակած մազերով։ Նա գնում էր դանդաղ, գլուխը կախ գցած, և նրա թևերը կախ էին ընկել թարշամած ու խոնարհված։ Նա ծայր աստիճանի հոգնած տեսք ուներ, և նա լաց էր լինում, խեղճը։ Նա անցավ մեր մոտով՝ առանց գլուխը բարձրացնելու․ արցունքները գլորվում էին նրա երեսով, և նա չէր տեսնում մեզ։ Սենդին ասաց կամաց ու քնքշորեն՝ խղճահարությամբ լցված․
― Նա փնտրում է իր երեխային։ Չէ, ասենք գտավ նրան։ Օ՜, ինչպես է փոխվել նա։ Ասենք՝ ես անմիջապես ճանաչեցի նրան, չնայած քսանյոթ տարի չէի տեսել նրան։ Երկրի վրա նա մի ջահել մայր էր, մոտ քսաներկու֊քսանչորս տարեկան՝ ծաղկյալ, համակրելի ու գրավիչ։ Իսկական ծաղիկ։ Եվ ամբողջ սրտով, ամբողջ հոգով նա խորասուզված էր իր երեխայի մեջ, իր փոքրիկ երկամյա աղջկա մեջ։ Եվ երեխան մեռավ, իսկ նա ցնորվեց վշտից, միանգամայն ցնորվեց։ Եվ միայն մի մխիթարություն մնաց նրան, որ նորից կտեսնի իր աղջկան երկնքում։ «Եվ երբեք չենք բաժանվի իրարից», ― ասում էր նա, նորից կրկնելով․ «Երբեք չենք բաժանվի»։ Եվ այդ խոսքերը նրան բախտավոր էին դարձնում։ Այդ րոպեներին նա ուրախանում էր։ Եվ երբ ես մեռնում էի, քսանյոթ տարի առաջ, նա ինձ խնդրում էր՝ ամենից առաջ տեսնել իր աղջկան և ասել նրան, որ մայրը շտապում է գալ նրա մոտ ― «շուտո՜վ, շուտո՜վ, շատ շուտով, նա հույս ունի և հավատում է»։
― Ա՛խ, ի՜նչ խղճալի բան է, Սենդի։
Նա լռեց՝ նայելով ներքև և միտք անելով։ Հետո տխուր կերպով ասաց․
― Եվ ահա նա եկավ։
― Հետո՞, շարունակեցեք։
― Ստորմֆիլդ, գուցե նա չի գտել իր երեխային՝ բայց, կարծում եմ, որ գտած կլինի։ Ինձ այսպես է թվում։ Ես այդպիսի դեպքեր առաջ էլ գիտեի։ Նա, հասկանո՞ւմ եք, իր երեխային պահպանել է հիշողության մեջ այնպես, ինչպես եղել է այն ժամանակ, երբ նրան թռցնում էր իր ձեռքերի վրա ― այդ կլորիկ երեսով արարածին։ Բայց այստեղ աղջիկը չուզեց մնալ իր մանուկ հասակում։ Չէ, նա ցանկացավ մեծանալ և կատարեց այդ։ Եվ այս ամբողջ քսանյոթ տարվա ընթացքում աղջիկն ուսումնասիրում էր այն գիտությունները, որոնք տրված են այստեղ յուրացնելու համար։ Նա սովորում է և սովորում, ավելի ու ավելի շատ է յուրացնում, և ոչինչ չի ուզում իմանալ, բացի ուսումնասիրությունը և խորիմաստ հարցերի քննարկումն իրեն մարդկանց հետ։
― Հետո՞։
― Ստորմֆիլդ, դուք չե՞ք հասկանում։ Նրա մայրը լավ ծանոթ է լոռամրգուն, գիտե, թե ինչպես պետք է հավաքել այն, ինչպես պահել և ինչպես ծախել։ Ուրիշ ոչինչ։ Նա և իր աղջիկն այժմ այնպես կարող են ապրել իրար հետ, ինչպես ճահճային կրիան դրախտահավի հետ։ Խե՜ղճ կին, նա սպասում էր իր երեխային, որպեսզի ձեռքերի վրա խաղացնի։ Կարծում եմ՝ հիասթափությունն ուղղակի սպանել է նրան։
― Սենդի, ի՞նչ պիտի անեն նրանք։ Ընդմիշտ դժբա՞խտ պիտի մնան երկնքում։
― Չէ, նրանք կհանդիպեն իրար ու կամաց֊կամաց կմոտիկանան։ Ոչ այս տարի, ոչ էլ մյուս տարի։ Կամաց֊կամաց։
2
Շատ հիմար բան պատահեց իմ թևերին։ Երգեցիկ խմբից ծլկվելուց հետո, մյուս օրը ես փորձեցի մեկ֊երկու անգամ թռչել, բայց ոչ առանձին հաջողությամբ։ Առաջին անգամ ես հազիվ երեսուն քայլ արի, դիպա մի իռլանդացու և վայր գցեցի նրան, ասենք՝ ավելի շուտ մենք միասին գլխկոնձի տվինք։ Հետո ես դիպա մի եպիսկոպոսի և իհարկե նույնպես վայր գցեցի նրան։ Մենք իրար մի քանի խիստ խոսք ասացինք, և ես հայտնեցի իմ ափսոսանքը, որ ես այնքան ամուր չխփեցի ծերուկին, որպեսզի նա մեռներ և նրա հետ՝ այն միլիոնավոր անծանոթները, որոնք նայում էին ինձ և ծաղրում։
Ես տեսնում էի, որ չեմ կարողանում ղեկավարել թռիչքը և այդ պատճառով էլ ճիշտ չգիտեմ, թե թռչելիս որտեղ կընկնեմ։ Օրվա մնացած մասը ես ման էի գալիս ոտքով, թևերս կախ գցած։
Մյուսն օրն առավոտը շուտ ես գնացի մի ամայի տեղ, որպեսզի մի քիչ մարզվեմ։ Ես բարձրացա մի բավական բարձր ժայռի վրա, հաջող կերպով վեր ցատկեցի և նետվեցի դեպի ներքև՝ նշան բռնելով մի թփի, որը գտնվում էր ժայռից մոտ երեք հարյուր քայլի վրա։ Բայց ես հաշվի չառա քամին։ Նա փչում էր մի կողքից, և ես բավական շեղվեցի թփի ուղղությունից։ Ես սկսեցի ավելի կամաց թափահարել աջ թևս և ուժեղացրի ձախը, բայց բան դուրս չեկավ։ Ես տեսնում էի, որ քիչ է մնում երկու թևս էլ կոտրեմ։ Այդ պատճառով կախ գցեցի թևերս և թրմփացի գետին։ Ես նորից բարձրացա ժայռը և նորից փորձեցի։ Ես ուղղությունը վերցրի թփից բավական աջ, որպեսզի գրեթե քամուն հակառակ թռչեմ։ Ես կանոնավոր էի աշխատում, բայց վատ էր դուրս գալիս։ Ինձ համար պարզվեց, որ հանդիպական քամու համար թևերը բոլորովին անպետք են։ Քամու ուղղությամբ մարմինը բավական հաջող է լողում, իսկ քամուն հակառակ բան դուրս չի գալիս։ Ես տեսնում էի, որ եթե ցանկանամ տանից բավական հեռու թռչել որևէ մեկին տեսնելու համար, և եթե քամին հանդիպական լինի, ապա ես գուցե երկար օրեր ստիպված լինեմ սպասել հաջող թռիչքի։ Եվ պարզ էր, որ այդ խաղերը բոլորովին անպետք են փոթորկի ժամանակ։ Եթե դուք փորձում եք թռչել քամուն հակառակ, ստացվում է ինչ֊որ խայտառակ բան, որովհետև դուք չեք կարող կրճատել առագաստները, ― հասկանո՞ւմ եք, առագաստները հավաքել, ― դուք պիտի ծալեք թևերն ամբողջովին, սեղմեք բոլոր փետուրները ձեր կողքերին։ Դե կթխվեք գետին, իհարկե։ Դուք այդտեղ կարող եք ամրացնել խարիսխը, գլուխներդ դեպի քամին ― այդ ամենից լավ է։ Եթե դուք ուզենաք նորից փորձել, դուք փորձանքի մեջ կընկնեք, հավանորեն։
Մի երկու շաբաթից հետո, երեքշաբթի օրը, ես ծերունի Սենդի Մակ֊Ուիլյամսին մի գրություն ուղարկեցի, խնդրելով նրան գալ մյուս օրն ինձ մոտ մաննայով և լորերով նախաճաշելու։ Եվ ամենից առաջ, ներս մտնելով, նա կկոցեց աչքերը խորամանկորեն և ասաց․
― Հը՛, նավապե՛տ, ի՞նչ ք արել ձեր թևերը։
Ես իսկույն հասկացա, որ այստեղ որոշ ծաղր էր թաքնված այդ լաթ֊լութի մասին, բայց ես ցույց չտվի, թե գլխի եմ ընկնում։
Ես միայն պատասխանեցի․
― Տվել եմ, որ լվանան։
― Այո, ― ասաց նա բավական չոր, ― նրանք սովորաբար տրվում են լվանալու մոտավորապես հենց այդքան ժամանակամիջոցում, ― ես հաճախ նկատել եմ այդ։ Ջահել հրեշտակները բավական մաքրասեր են։ Ե՞րբ կվերադարձնեն ձեզ ձեր թևերը։
― Էգուց չե մյուս օրը։
Նա ինձ աչքով արեց ու ծիծաղեց։ Ես ասացի․
― Սենդի, թողնենք այդ։ Բարեկամների մեջ գաղտնիք չպետք է լինի։ Ես նկատել եմ, որ դուք երբեք թևեր չեք կրում, և շատ ուրիշները՝ նույնպես։ Ես ինքս ինձ էշի տեղ եմ դնում, չէ՞։
― Այդպիսի մի բան։ Բայց այդ մի մեծ փորձանք չէ։ Մենք բոլորս էլ սկզբում նույնն ենք անում։ Այդ միանգամայն բնական է։ Երկրի վրա մենք, գիտե՞ք, շատ հիմար ձևով ենք պատկերացնում մեր երկինքը։ Հրեշտակները մեզ մոտ նկարներում անպայման թևեր ունեն։ Այդ, իհարկե, այդպես էլ պետք է լինի։ Բայց մենք կարծում ենք, որ նրանք հենց այդպես էլ թռչում են, ամեն տեղ իրենց թևերով, իսկ այդ դատարկ բան է։ Թևերը միայն ձևի համար են, պրծավ գնաց։ Երբ հրեշտակներն, այսպես ասած, երթի մեջ են, նրանք անպատճառ թևերով են։ Դուք երբեք չեք տեսնի մի հրեշտակ, որը որևէ հանձնարարությամբ տեղ գնա առանց թևերի, այնպես, ինչպես երբեք չեք տեսնի մի սպայի, որը զինվորական դատարանում դատի նստած լինի առանց համազգեստի, կամ նամակները ցրող նամակատարին, կամ վատիկանի դիտարկության ժամանակ անպայմանորեն իրենց լրիվ զգեստավորումով։ Բայց հրեշտակները չեն թռչում թևերով, ոչ։ Թևերը ցույցի համար են, ոչ թե գործածելու։ Հին, փորձված հրեշտակները, ինչպես մշտական բանակի սպաները ծառայությունից դուրս հասարակ հագուստով են ման գալիս։ Իսկ նոր հրեշտակները երկրապահների պես՝ երբեք համազգեստը չեն հանում, ցցում են թևերը՝ դիպչելով սրան նրան և նեղություն տալով անց ու դարձ անողներին, թափահարում են թևերն այստեղ, այնտեղ և ամեն տեղ, միշտ երևակայելով, որ իրենք գրավում են զմայլված հայացքներ։ Մի խոսքով, կարծես, ամենաաչքի ընկնող մարդիկ լինեն երկնքում։ Եվ երբ դրանցից մեկն ու մեկն ուզում է իրեն ցույց տա և պատիվ է տալիս, բարձրացելով թևերից մեկը և իջեցնելով մյուսը, դուք իսկույն գլխի եք ընկնում, թե ինչպես նա մտածում է ինքն իրեն․ «Ա՜յ, թե մի կտեսներ ինձ հիմա Արկանոուցի Մերի֊Աննան։ Նա կափսոսար, որ ինձ չուզեց առնել» Չէ, թևերը ցույցի համար են, միայն ցույցի համար՝ ուրիշ ոչինչ։
― Դուք գուցե և ճշմարիտ եք, Սենդի, ― վրա բերի ես։
― Դե նայեք դուք ձեզ վրա, ― ասում էր նա։ ― Դուք ստեղծված չեք թևերի համար, դուք այդպիսի մարդ չեք։ Դուք գիտեք, թե քանի տարի թռչում էիք երկրից այստեղ, իսկ դուք սլանում էիք ավելի արագ, քան թնդանոթի ռումբը։ Իսկ եթե դուք դրա համար ստիպված լինեիք թևերը թափ տալ, չէ՞ր անցնի արդյոք մի ամբողջ հավիտենականություն՝ մինչև այստեղ հասնելը։ Անպայման։ Դե հրեշտակները ստիպված են անցնել երկիրը։ Միլիոնավոր հրեշտակներ, ամեն օր, որ տեսիլքներում երևան մեռնող երեխաների և հասարակ մարդկանց աչքին, ինչպես դուք գիտեք, այդ բավական դժվար խնդիր է։ Նրանք երևում են թևերով, իհարկե, որովհետև այնտեղ նրանք իրենց պաշտոնական պարտականություններն են կատարում և, բացի այդ, մեռնող մարդիկ նրանց հրեշտակի տեղ չէին դնի, եթե նրանք առանց թևերի լինեին։ Բայց դուք կարծում եք, թե նրանք իրենց թևերով թռչո՞ւմ են։ Պարզ է, որ ոչ։ Թևերը կմաշվեին կես ճանապարհին։ Նույնիսկ փետուրները բոլորը կթափվեին, և թևերի կմախքը նույնքան կմերկանար, որքան մանկական ֆռռանի փայտիկները, որոնց վրա դեռ թուղթ չեն կպցրել։ Տարածությունները երկնքում բիլիոնավոր անգամ մեծ են։ Հրեշտակները սլանում են այս ու այն կողմ բոլոր երկինքներում ամեն օր։ Կարո՞ղ են, միթե, նրանք այդ անել միայն իրենց թևերով։ Չէ, իհարկե։ Նրանք թևերը կրում են ձևի համար, իսկ անցնում են ուզած տարածությունները մի ակնթարթում՝ իրենց ցանկության միջոցով։ Արաբական հեքիաթների միջի ցանկության գորգիկները՝ այ, երևելի միտք է այդ, իսկ մեր երկրային պատկերացումը հրեշտակների մասին, որոնք զարհուրելի տարածություններ անցնում են իրենց անշնորհք թևերով՝ հիմար միտք է։ Մեր երկու սեռի երիտասարդ սրբերը միշտ թևեր են կրում՝ փայլուն, կարմիր, երկնագույն, կանաչ, ոսկեգույն, խայտաբղետ, ծիածանագույն, օղակներով և զոլերով, և ոչ ոք նրանց չի մեղադրում։ Այդ միանգամայն հասկանալի է նրանց տարիքի համար։ Գեղեցիկ բաներն էլ սազում են երիտասարդ մարդկանց։ Թևերն ամենից ավելի աչքի ընկնող և սիրելի մասն են նրանց պճնազգեստի՝ փայլը՝ ընդունված չի։
Է՛հ, ― ասացի ես, ― իմ հանդերձանքը ես կոխել եմ պահարանը, և թող այնտեղ պառկի, քանի կեղտոտ է։
― Այո, կամ մինչև հանդիումը։
― Իսկ այդ ի՞նչ բան է։
― Ա՛յ, եթե ցանկանաք, կտեսնեք այս գիշեր։ Այստեղ Ջերսի֊Սիտիեցի մի պանդոկատիրոջ պիտի դիմավորեն։
― Պատմեցեք։
― Այդ պանդոկատիրոջը ճշմարիտ հավատի են բերել Նյու֊Յորքում՝ ավետարականների ժողովում, և շոգենավով տուն էր վերադառնում։ Տեղի ունեցավ նավերի ընդհարում, և պանդոկատերը խեղդվեց։ Նա այն մարդկանցից է, որոնք կարծում են, որ երկնքում բոլորը կցնորվեն ուրախությունից, երբ իմանան, որ իր նման մի պնդաճակատ մեղավոր զղջացել է, որ ամբողջ երկնքով դուրս կթափվեն նրան դիմավորելու և կաղաղակեն՝ «Օվսաննա՛»։ Նա կարծում է, թե ամբողջ երանելի արքայության մեջ այդ օրը պիտի խոսեն միայն իր մասին։ Պանդոկատերը ենթադրում է, որ այստեղ վաղուց չէր եղել այնպիսի իրարանցում, ինչպես լինելու է իր ժամանման դեպքում։ Եվ ես միշտ նկատել եմ այդ տարօրինակությունը որևէ մեռած պանդոկատիրոջ կողմից ― նա ոչ միայն սպասում է, որ բոլոր ձեռքերը կծափահարեն իրեն, այլև հույս ունի, որ իրեն կհանդիպեն ջահաթափորով։
― Եվ ուրեմն հիասթափվո՞ւմ է։
― Չէ, չի հիասթափվում։ Այստեղ ոչ ոք չի հիասթափվում։ Ինչ որ մարդ ցանկանում է այստեղ գալուց հետո ― խելացի բան, իհարկե, և ոչ վնասակար, ― այդ նա ստանում է։ Այստեղ միշտ կգտնվեն մի քանի միլիոն կամ բիլիոն երիտասարդ մարդիկ, որոնց համար ամենաառաջին զվարճությունն այն է, որ մի լավ բղավեն իրենց թոքերով մեկ, թափահարեն ջահերն ու ժամանակ անցկացնեն պանդոկատիրոջ հաշվին։ Այդ շոյում է պանդոկատիրոջ ինքնասիրությունը, այդ սքանչելի զվարճություն է պատճառում երիտասարդներին, այդ ոչ ոքի վնաս չի տալիս, այդ ոչինչ չի նստում, և այդ պահպանում է երկնքի փառքը, որտեղ բոլոր եկվորները բախտավոր են և գոհ։
― Շատ գեղեցիկ։ Ես պատրաստ կլինեմ և կնայեմ, թե ինչպես են դիմավորում պանդոկատիրոջը։
― Այստեղ լրիվ կերպով պետք է զգեստավորվել։ Դուք, գիտե՞ք դրեք ձեր թևերը և մյուս բոլոր բաները։
― Իսկ ուրիշ ի՞նչ։
― Լուսապսակը, տավիղը, արմավենու ճյուղը և այլն։
― Է՛հ, ― ասացի ես, ― անհարմար է խոստովանել, բայց ես դեն եմ գցել դրանք հենց նույն այն օրը, երբ երգեցիկ խմբից փախա։ Ես ոչինչ չունեմ բացի այդ քղամիդը և թևերը։
― Ոչինչ։ Ձեր դեն գցած բաները հավաքել ու պահել են ձեզ համար։ Ուղարկեցե՛ք, թող բերեն։
― Կուղարկեմ, Սենդի։ Բայց կարծեմ, որ դուք ակնարկեցիք, որ մարդիկ երբեմն հույս ունեն այստեղ որևէ բան ստանալու և հիասթափվում են։
― Օ՜, այստեղ շատ բաներ կան, որոնց մարդիկ փափագում են և չեն ստանում։ Օրինակ՝ Բրուկլիում՝ մի քարոզիչ կա Թոլմեջ անունով, որը պատրաստում է իրեն համար մի բավական խոշոր հիասթափություն։ Նա իր քարոզներում միշտ ասում է, որ հենց որ ինքն ընկնի երկինք, ամենից առաջ նա իր գիրկը կառնի Աբրահամին, Իսահակին և Հակոբին, կհամբուրի նրանց ու արտասուքով կվողողի նրանց։ Միլիոնավոր մարդիկ երկրի վրա երազում են միևնույն բանն անել երկնքում։ Ամեն օր գալիս են այստեղ վաթսուն հազար մարդ, որոնք ցանկանում են իրենց ուղղակի գցել Աբրահամի, Իսահակի և Հակոբի վրա, կախ ընկնել նրանցից և ողողել նրանց արցունքներով։ Երևակայեցեք, վաթսուն հազար մարդ օրական ― բավական ծանր խնդիր է այդ ծերունիների համար։ Ուրեմն կանգնի՛ր սյունի պես տարիներ շարունակ ու թույլ տուր, որ կախ ընկնեն քեզանից և քեզ ողողեն արցունքներով՝ օրական երեսուներկու ժամ։ Նրանք ուժից կընկնեին և միշտ թաց կլինեին ջրի առնետների պես։ Ի՜նչ պիտի դառնար երկինքը նրանց համար։ Մի այնպիսի փառավոր վայր, որից կուզեիր փախչել՝ որքան ուժ կա ոտքերումդ ― դուք ինքներդ հասկանում եք։ Այդ ծերուկները բարի և համակրելի մարդիկ են, բայց նրանք ձեզանից ավելի շատ չեն սիրում Բրուկլինի հուզված սուտ ճգնավորների համբույրները։ Հիշեցե՛ք իմ խոսքը, միստր Թոլմեջի փորձերը շնորհակալությամբ կմերժվեն։ Ընտրյալներին արվող զիջողություններն իրենց սահմանն ունեն, նույնիսկ երկնքում։ Եթե Ադամը ներկայանա ամեն մի նորեկի, որը ցանկանում է նրան այցելել, նայել նրան և խնդրել նրա անձնական մակագրությունն իր քարտի վրա, նա այլևս մի ազատ րոպե չի ունենա իր գործն անելու համար։ Իսկ Թոլմեջը սպառնում է իր ուշադրությանն արժանացնել նաև Ադամին, ինչպես մյուս մարգարեներին և հին ծերունիներին։ Դե նա սխալվում է այդ խնդրի նկատմամբ։
― Իսկ դուք կարծում եք՝ Թոլմեջն իսկապե՞ս կընկնի երկինք։
― Դե իհարկե կընկնի։ Բայց դուք մի անհանգստանաք։ Նա կընկնի իր հոտի մեջ, այստեղ շատերը կան այդպես։ Երկնքի գլխավոր հրապույրը հենց այն է, որ այստեղ ամեն տեսակի երկինք կա ― այդ բանը չէր կարող լինել, եթե տերտերներն ու քարոզիչները կարողանային սարքել երկինքն իրենց ուզածի պես։ Ամեն մեկն այստեղ գտնում է այն, ինչ իրեն դուր է գալիս, և եթե նա չի անհանգստացնում մյուսներին, ապա նրան թողնում են հանգիստ։ Երկինքը շինված է բավական լավ և առատաձեռն ծրագրով։
Սենդին ուղարկեց, որ իր իրերը բերեն, ես էլ ուղարկեցի իմ իրերի հետևից, և երեկոյան ժամը իննին մենք սկսեցինք զգեստավորվել։
Սենդին ասաց․
― Դուք, Ստորմի, կարծում եմ, մեծ բախտ կունենաք։ Կարող է պատահել, որ մի քանի պատրիարքներ երևան։
― Մի՞թե կերևան։
― Գուցե։ Իհարկե իբրև բացառություն։ Նրանք գրեթե երբեք չեն երևում հասարակ մարդկանց, միայն երբեմն ― ճշմարիտ հավատն ընդունողներին հանդիպելիս։ Նրանք այդ բանն էլ չէին անի, եթե երկրի վրա հավատացած չլինեին, որ այդ դեպքերում երկնքում անպայման մեծ հանդես են սարքում։
― Նրանք բոլո՞րը կերևան, Սենդի։
― Ո՞վ, բոլոր պատրիարքնե՞րը։ Օ՛, ոչ։ Ամենաշատը՝ երկուսը։ Դուք պետք է ապրեք այստեղ հիսուն հազար տարի, ― գուցե և ավելի, ― որպեսզի հարևանցիորեն տեսնեք պատրիարքներին և մարգարեներին։ Այն օրվանից, որ ես այստեղ ապրում եմ, ես միայն մի անգամ եմ մոտիկից տեսել Հոբին և մի անգամ Քամին ու Յերեմիային ― երկուսին միասին։ Բայց մի երևելի դեպք պատահեց իմ ներկայությամբ՝ մոտ երկու տարի առաջ։ Հանդիպմանն արժանացավ մի անգլիացի ― Չարլզ Պիյսը ― մարդասպանը։ Չորս պատրիարք և երկու մարգարե նստած էին գլխավոր ամբիոնի վրա։ Այդպիսի հանդիպում չէր եղել նավապետ Կիգգի[10] ժամանակվանից։ Աբելը հազար երկու հարյուր տարվա ընթացքում առաջին անգամն էր լինում այստեղ։ Լուր տարածվեց, որ սպասում են Ադամին։ Դե իհարկե Աբելն էլ հերիք էր, որպեսզի գրավեր ամբոխին, բայց ոչ ոք այնքան հրապուրիչ չէր, ինչպես Ադամը։ Լուրը սուտ լուր էր, բայց, ասում եմ, տարածվեց ամեն տեղ, և երկար ժամանակ չեմ տեսնի ես նորից այդպիսի պատկեր։ Հանդիպումը կատարվեց, հասկանալի է, անգլիական շրջանում, ութ հարյուր տասնմեկ միլիոն մղոն այստեղից հեռու։ Ես ուղևորվեցի այնտեղ իմ հարևաններից շատերի հետ, և արժեր տեսնել այդ բոլորը, ես ձեզ ասեմ։ Այստեղ կային միլիոնավոր մարդիկ։ Երբ նրանք երգում էին, չտեսնված աղմուկ էր բարձրանում։ Իսկ երբ ձայները լռում էին, միայն հենց թևերը խփելու աղմուկից գլուխդ տրաքում էր, որովհետև ամբողջ երկնքից ձյունի պես խիտ թափվում էին հրեշտակները։ Չնայած Ադամը չերևաց, համենայն դեպս զարմանալի հետաքրքիր էր, որովհետև մենք ամբիոնի վրա երեք հրեշտակապետ տեսանք, իսկ այդ հազվագյուտ բան է, երբ մեկին նույնիսկ հաջողվում է տեսնել։
― Ո՞ւմ են նման նրանք, Սենդի։
― Դե նրանց երեսները փայլում են, քղամիդները փայլուն և թևերը զարմանալի բազմերանգ։ Նրանք հսկա հասակ ունեն, մոտ տասնութ ոտնաչափ, կողքից թուր ունեն կախած, և գլուխները հպարտորեն ցցված են վեր, նման են զինվորների։
― Իսկ լուսապսակ ունե՞ն նրանք։
― Ոչ, ― համենայն դեպս օղակապի նման չի։ Հրեշտակապետներն ու պատրիարքներն իրենց գլխին մի քիչ ավելի լավ բաներ ունեն։ Այնպես մի կլոր, մեծադիր, շքեղ ոսկյա պսակ, որը շլացուցիչ փայլ ունի։ Երկրի վրա դուք հաճախ տեսել եք նկարի վրա պատրիարքներին մի ինչ֊որ այդպիսի բան գլխներին, ― հիշո՞ւմ եք, ― թվում էր, թե պղնձյա կոնք են դրել գլխներին։ Բայց այստեղ մի քիչ ուրիշ ձևի է ― այստեղ պսակն անհամեմատ ավելի փայլուն է և գեղեցիկ։
― Դուք խոսե՞լ եք այդ հրեշտակների և պատրիարքների հետ, Սենդի։
― Ո՞վ, ե՞ս։ Ի՜նչ տարօրինակ մարդ ես, Ստորմի։ Ես արժանի չեմ խոսելու այդպիսի անձնավորությունների հետ։
― Իսկ Թոլմե՞ջը։
― Իհարկե ոչ։ Դուք նույնպես սխալվում եք այդ բանում, ինչպես բոլորը երկրի վրա։ Ես էլ այդպես էի մտածում, բայց ես դրան վերջ տվի։ Այնտեղ՝ ներքևում խոսում են երկնային արքայի մասին, ― և այդ ճիշտ է, ― իսկ հետո դատում են երկնքի մասին, կարծես այդ մի հանրապետություն է, որտեղ բոլորը հավասար են, որտեղ ումն ուզես՝ կարող ես գրկել ու համբուրել, և որտեղ ամեն մեկը մտերիմ է և ընկերական բոլոր ընտրյալների հետ, սկսած ամենաբարձրներից մինչև ամենացածրերը։ Ինչպիսի՜ խառնաշփոթություն և անմտություն։ Ախր էլ ի՞նչ հանրապետություն, երբ այստեղ արքա կա։ Էլ ի՞նչ հանրապետություն է այդ, քանի որ պետության ղեկավարն ինքնակալ է, հավիտյան պահում է իր տեղը, և քանի որ ոչ պարլամենտ կա, ոչ էլ խորհուրդ, որ խառնվեն նրա գործերին, ոչ քվեարկություն կա, ոչ ընտրություն, ոչ ոքի ամբողջ տիեզերքում իրավունք չի արվում խառնվելու կառավարության գործերին, ոչ էլ մեկն ու մեկին ձայնի իրավունք են տալիս այդտեղ, ոչ ոքի չեն խնդրում պատմությանն օգնելու։ Հիանալի հանրապետություն է, այդպես չէ՞։
― Հա, ասենք այդ մի քիչ ուրիշ տեսակ է, քան ես կարծում էի։ Բայց ես կարծում էի, որ կարող եմ որոշ տեղերում լինել, մեծավորների հետ ծանոթանալ։ Ոչ թե իմ բարեկամությունը փաթաթեմ նրանց վզին, գիտեք, այլ միայն սեղմեմ նրանց ձեռքը և հետները մի քիչ խոսեմ։
― Իսկ կարո՞ղ եք, վերցնենք հենց, ռուս հասարակ տղաները մտնել Ռուսաստանի ցարական մինիստրների մոտ և այդ անել։ Ասենք, հենց, օրինակի համար, զրուցել իշխան Գարչակովի հետ։
― Չեմ կարծում, Սենդի։
― Բա՛ս, այստեղ ավելի խիստ է։ Այստեղ, այդ «ձերդ պայծառություն, ես մի ուրիշ անգամ կհանդիպեմ», ― և չէիք հանդիպի։ Երբևիցե խնդրե՞լ եք դուք ձեր հավաքարարին՝ շնորհ բերի ձեր նավասենյակը և ճաշի ձեզ հետ։
― Դե՛ հասկանում եմ, հասկանում եմ, Սենդի։ Ես սովոր չեմ այդպիսի բարձր անձնավորությունների, ինչպես պատրիարքներն ու մարգարեներն են, ես կընկճվեի և կհամբանայի նրանց ներկայությամբ և մի անասելի ցանկություն կզգայի՝ ինչքան կարելի է շուտ ծլկվել։ Սենդի, իսկ ո՞վ է բարձր իր պաշտոնով ― պատրիարքնե՞րը, թե մարգարեները։
― Օ՜, մարգարեները գերազանցում են պատրիարքներին։ Նույնիսկ բոլորովին նոր մարգարեն ավելի նշանավոր է համարվում, քան ամենահին պատրիարքը։ Այո՛, սը՛ր, ինքն Ադամը գնում է Շեքսպիրի ետևից։
― Իսկ մի՞թե Շեքսպիրը մարգարե է։
― Իհարկե։ Այդպես նաև Հոմերոսը և շատ ուրիշները։ Բայց Շեքսպիրն ու մյուս բանաստեղծներն ավելի ցածր են, քան տեննեսցի մի դերձակ՝ Բիլլինգո ազգանունով, և ետ են մնում Ավղանստանցի Սակկա անունով մի անասնաբույժից։ Երեմիան, Բիլլինգը և Բուդդան ընթանում են միասին, կողք֊կողքի, անմիջապես ոչ մեր սիստեմի մոլորակների մեջ մի խումբ մարգարեներից հետո։ Նրանցից հետո գալիս են մեկ֊երկու տասնյակ մարգարեներ ― Յուպիտերից և ուրիշ աշխարհներից։ Հետո գալիս են Դանիելը, Սակկան և Կոնֆուցիոսը։[11] Հետո մի մեծ խումբ մյուս սիստեմներից։ Հետո Մահմեդը,[12] Զրադաշտը[13] և մի սրող հին Եգիպտոսից։ Հետո գալիս է մարգարեների էլի մի երկար շարք և նրանցից հետո ― Շեքսպիրը, Հոմերոսը և կոշկակար Մարեն հեռավոր ֆրանսիական գաղութից։
― Իսկ այստեղ իսկապե՞ս հռչակվում են Մահմեդն ու մյուս հեթանոսները։
― Այո, նրանք բոլորն էլ ունեցել են իրենց անելիքը յերկրի վրա և նրանք ստացան իրենց վարձը։ Այն մարդը, որ հաջողություն չի ունեցել երկրի վրա, կարող է և չանհանգստանալ ― նա իր վարձատրությունը կստանա այստեղ, անպայման։
― Իսկ ինչո՞ւ Շեքսպիրը ետ է մղված և բավական ցածր է դրված կոշկակարից, անասնաբույժից և սրողից, որոնց մասին ոչ ոք չի լսել։
― Դե՛ արդարությունն է այդպես պահանջում․ նրանք չէին վարձատրված ըստ իրենց արժեքների՝ երկրի վրա, իսկ այստեղ իրենց արժանի տեղը բռնեցին։ Տեննեսցի դերձակ Բիլլինգսը ոտանավորներ էր գրում, որոնց չէին կարող հավասարվել Հոմերոսն ու Շեքսպիրը։ Բայց ոչ ոք չէր տպում այդ ոտանավորները և ոչ ոք չէր կարդում, բացի տգետ հարևաններից, որոնք ծիծաղում էին դրանց վրա։ Երբ գյուղում հարբած մարդիկ քեֆ էին անում ու պարում, նրան քաշ էին տալիս խնջույքի, գլխին կաղամբի տերևներից պսակ էին դնում և ծաղրելով ձևացնում էին, իբր թե ծունր են իջեցնում նրան։ Մի անգամ գիշերը, երբ նա հիվանդ էր և գրեթե մեռնում էր քաղցից, նրանք դուրս հանեցին, ծաղրական պսակը գլխին դրին և քաշ տվին գյուղի միջով, իսկ նրա ետևից անընդհատ դըմփդըմփացնում էին թիթեղե ամանները և վայրենի կերպով բղավում։ Դե՛ նա չապրեց մինչև առավոտ։ Եվ նա բոլորովին հույս չուներ երկինք ընկնելու, էլ ավելի քիչ հույս ուներ, որ նրա պատճառով այստեղ այսպիսի իրարանցում կբարձրանա։ Դրա համար էլ, կարծում եմ, նա սաստիկ զարմացած էր այն հանդիսավոր ընդունելությունից, որ նրան ցույց տվին երկնքում։
― Դուք այստե՞ղ էիք, Սենդի։
― Ի՜նչ եք ասում։ Ոչ։
― Ինչո՞ւ։ Միթե դուք չգիտեյի՞ք, թե հանդիպում է լինելու։
― Պարզ է, որ գիտեի։ Երկնքում այդ մասին խոսում էին ոչ թե մի օր, ինչպես այն պանդոկատիրոջ մասին, այլ դեռ քսան տարի դերձակի մահից առաջ։
― Դե, որ այդպես է ― էլ ինչո՞ւ դուք չգնացիք։
― Ինչի՞ մասին եք դուք խոսում։ Ինձ պես մի մարդ մասնակցի մարգարեի հանդիսավոր հանդիպմանը։ Ինձ նման մի չնչին անձնավորություն դուրս գար հանդիպելու այդպիսի մի բարձր անձնավորության, ինչպես Էդուարդ Բիլլինգսն է։ Բիլիոն մղոնի վրա ինձ ծաղրի կենթարկեին։
― Իսկ ովքե՞ր էին դիմավորում։
― Մի քանի մեծ մարդիկ, որոնց ինձ և քեզ երբեք չի հաջողվի տեսնել, նավապետ։ Ոչ մի սովորական քաղաքացի, ասեմ ձեզ, չի արժանացել երբևիցե որևէ մարգարեի դիմավորելու բախտին։ Այդտեղ էին բարձրագույն աստիճանավորները, բոլոր պատրիարքներն ու մարգարեները ― առաջինից մինչև վերջինը, և՛ բոլոր իշխանները, նահանգապետները, փոխնահանգապետները, իսկ մանր֊մունր մարդկանցից՝ ոչ մեկը, ասում եմ։ Եվ նկատի ունեցեք, ես խոսում եմ, ոչ միայն մեր աշխարհի մեծավորների մասին, ― այդտեղ կային իշխաններ, պատրիարքներ և ուրիշ մեծ մարդիկ բոլոր աշխարհներից, որոնք պատկանում են մեր արևից անսահման հեռու գտնվող սիստեմներին։ Այնտեղ կային այնպիսի մարգարեներ և պատրիարքներ, որոնց հետ մեր երկրայինները ոչ մի դեպքում չէին կարող համեմատվել իրենց դերով ու հռչակով։ Կային մարգարեներ Յուպիտերից և մեր արևի սիստեմի մյուս մոլորակներից, բայց ամենահռչակավոր բանաստեղծները, երեքը ― Ստոն, Բոն և Սուֆը ― այն հսկայական մոլորակներից էին, որոնք պատկանում են երեք տարբեր և չափազանց հեռավոր սիստեմների։ Այդ երեք անունները ծանոթ են հազարավոր երկնային տարածությունների ամեն մի անկյունում, փայլում են տիեզերքի մի ծայրից մինչև մյուսը և հռչակավոր են որպես ութսուն գերագույն հրեշտակապետները։ Իսկ մեր Մովսեսի, Ադամի և նրանց նմանների մասին գիտեն միայն երկնքի մի փոքրիկ անկյունում։ Դե՛ գիտեն նրանց նաև մի քանի գիտուն մարդիկ, որոնք ցրված են այս ու այն կողմ, բայց դե նրանք էլ միշտ սուտ ու սխալ անուններ են տալիս նրանց, շփոթում են մի մարգարեի աշխատությունները մյուս մարգարեի աշխատությունների հետ, նրանց ապրելու վայրը համարում են արեգակի սիստեմը և կարծում են որ, կարիք չկա փորփրելու, որ իմանան, թե որ մոլորակի վրա էին նրանք ապրում։ Դա, ոնց որ այն գիտուն հնդիկը, որը պարծենալով իր գիտությամբ, ասում է, որ, Լոնգֆելլոն[14] ապրում է Միացյալ Նահանգներում, և կարծես այդ երկիրն այնքան փոքր է, որ անհնար է նետել աղյուսն այնպես, որ չդիպչի նրան։ Մեր մեջ ասած՝ ինձ վրդովեցնում է այդ հրեշավոր աշխարհների մարդկանց անտարբեր և ստորացուցիչ վերաբերմունքը դեպի մեր փոքրիկ աշխարհը և նույնիսկ մեր արեգակնային սիստեմը։ Իհարկե մենք լավ գիտենք Յուպիտերի մեծությունը, որի հետ համեմատած՝ մեր աշխարհը մի կարտոֆիլի չափ է։ Բայց դե՛ այնտեղ ― մյուս սիստեմներում ― կան այնպիսի աշխարհներ, որոնց հանդեպ Յուպիտերը մանանեխի հատիկից էլ փոքր է։ Հուբրի մոլորակն, օրինակ։ Հուբրից եկած տուրիստները (ես նկատի ունեմ նրանց, որոնք ապրել և մեռել են այնտեղ, տեղացիներին) գալիս են երբեմն այստեղ և հարց ու փորձ են անում մեզ մեր աշխարհի մասին, և երբ նրանք հայտնաբերում են, որ նրա փոքրության հետևանքով կայծակը պտտվում է նրա շուրջն ութ վայրկյանում, նրանք հենվում են որևէ բանի և ծիծաղում են։ Հետո նրանք գնում են ապակու կտորն աչքերին և սկսում են դիտել մեզ, կարծես թե մենք օտարերկրյա փայտոջիլի մի տեսակն ենք կամ դրա նման մի բան։ Նրանցից մեկը հարցրեց ինձ, թե որքան է մեր ցերեկվա տևողությունը։ Եվ երբ ես նրան ասացի, որ միջին հաշվով տասներկու ժամ է, նա հետաքրքրվեց իմանալու, թե արդյոք այդչափ օրը բավակա՞ն է համարում այդ ժողովուրդը, որին ես եմ պատկանում, վեր կենալու և լվացվելու համար։ Այդպիսի սովորություն ունեն Հուբրից եկած մարդիկ․ նրանք թվում է ոչ մի առիթ բաց չեն թողնի, որ ձեր երեսովը տան, թե իրենց մոտ ցերեկը մեր երեքհարյուր քսան երկու տարուն և հավասար։ Այդ երիտասարդ պճնամոլը, որը դեռ նոր էր մտնում իսկական տարիքի մեջ ― նա վեց թե յոթ հազար օրական էր՝ իրենց օրերով, այսինքն երկու միլիոն տարեկան, մեր տարիներով, և նրա տեսքը կատարյալ լակոտի տեսք էր, հենց իր տարիքին համապատասխան, այսինքն այն դարձակետի վրա էր, երբ մարդս դադարում է տղա լինելուց, բայց և դեռ չափահաս չի դարձել։ Եթե ես լինեի մի ուրիշ վայրում, և ոչ երկնքում, ես նրան մի անկեղծ խոսք կասեի։ Լավ, այդպես Բիլլինգսի համար մի շատ խոշոր հանդիպում սարքեցին, որ չէր տեսնված հազարավոր դարերի ընթացքում, և այդ հանդիպումը, կարծում եմ, շատ էֆեկտավոր եղավ։ Նրա անունը կտարածվի տիեզերքի հեռավոր վայրերում, և մեր արևի սիստեմի մասին կսկսեն խոսել, գուցե կխոսեն նաև մեր երկրի մասին, և մենք մի փոքր կբարձրանանք երկնային հասարակության աչքում։ Հապա մեկ մտածեցեք, Շեքսպիրը գնում էր Տեննեսցի դերձակի հետևից և նրա ոտքերի տակ ծաղիկներ էր գցում, իսկ Հոմերոսը կանգնել էր նրա բազկաթոռի ետևը և խնջույքի ժամանակ սպասարկում էր նրան։ Իհարկե այդ այնքան մեծ արժեք չունի այստեղ, ուրիշ սիստեմների այն հսկա օտարերկրացիների շրջանում, որովհետև նրանք ոչինչ չեն լսել ոչ Շեքսպիրի, ոչ Հոմերոսի մասին, բայց մի փոքրիկ երկրի համար շատ նշանակալի կլիներ, եթե այնտեղ իմանային այդ մասին։ Ափսո՜ս, որ ոչինչ դուրս չի գալիս այդ խղճուկ սպիրիտիզմից, թե չէ մենք այնտեղ մի տեղեկություն կուղարկեինք։ Այդ գյուղակը Տեննեսում արձան կկանգնեցներ Բիլլինգսին, և նրա ավտոգրաֆը սատանի ստորագրությունից թանկ կգնահատվեր։ Այսպես ուրեմն, նշանավոր րոպեներ են եղել այդ հանդիպմանը ― խոբոկենցի մի մանր ազնվական պատմեց ինձ այդ մասին ― սըր Ռիչարդ Դաֆերը ― բարոնետը։
― Ի՜նչ եք ասում, Սենդի, խոբոկենցի ազնվակա՞ն։ Ինչպե՞ս եղավ այդ։
― Շատ պարզ։ Դաֆերը երշիկի խանութ էր պահում և ոչ մի ցենտ ետ չգցեց իր ամբողջ կյանքի ընթացքում, որովհետև նա սովորություն ուներ ամբողջ ավելորդ միսն աղքատներին բաժանելու։ Ոչ թե թափառաշրջիկներին, ոչ ուրիշ տեսակի մարդկանց, նրանց՝ որոնք ավելի շուտ կմեռնեն սովածությունից, քան ողորմություն կխնդրեն ― ազնիվ գործազուրկներին։ Դիկ Դաֆերը հետապնդում էր այն տղամարդկանց, կանանց և երեխաներին, որոնց արտաքինից երևում էր, որ նրանք սոված են, գնում էր նրանց ետևից մինչև նրանց տուն, հարևաններից հարցնում էր նրանց մասին և հետո կերակրում էր նրանց ու նրանց համար աշխատանք էր գտնում։ Որովհետև ոչ մեկը երբեք չէր տեսել, որ նա որևէ մեկին մի բան տա, ուստի և բոլորը նրան համարում էին վատ մարդ։ Այդպես էլ նա մեռավ, և նրա մասին ասում էին, «Լավ եղավ, որ մաքրվեց»։ Բայց հենց այն րոպեին, երբ նա երևաց այստեղ, նրան բարոնետ դարձրին, և առաջին խոսքերը, որ լսեց խոբոկենցի երշիկագործ Դիկը, երբ նա ոտք դրեց երկնային ափը, դրանք էին․ «Բարով եկաք, սը՛ր Ռիչարդ Դաֆեր»։ Նա մի քիչ զարմացավ, որովհետև վախենում էր, որ իրեն կուղարկեն այստեղից ավելի տաք կլիմա ուեցող տեղ։
Հանկարծ ամբողջ շրջանը դղրդաց հազար հարյուր մեկ որոտալից պայթյուննեերից, և Սենդին ասաց․
― Ըհը, պանդոկատիրոջ պատվին է այդ։
Ես վեր թռա ու բացականչեցի․
― Դե շուտ գնանք, Սենդի։ Այդ հանդեսից, գիտե՞ք, որևէ բան չպետք է բաց թողնել։
― Նստեցեք, ― ասաց նա, ― պանդոկատիրոջ մասին դեռ հեռագրում են միայն։
― Ո՞նց թե։
― Այդ որոտալից համազարկը նշանակում է միայն, որ նրան նկատել են դիտակայանից։ Նա մեկնել է Սենդիուկ հրվանդանից։ Պատվիրակությունները կթռչեն նրա հանդեպ և կուղեկցեն նրան։ Կլինեն ամեն տեսակի արարողություններ և հապաղումներ։ Մինչև նրանք հասնեն այստեղ, բավական ժամանակ կանցնի։ Ինչքան չլինի՝ մի քանի բիլիոն մղոն է այնտեղից։
― Ես էլ կարող էի պանդոկապետ լինել, ― ասացի ես՝ հիշելով, թե ինչպես ես միայնակ էի այստեղ գալիս և ինչպես չկային ոչ պատվիրակություններ, ոչ էլ որևէ նման բան։
― Ձեր ձայնի մեջ մի փոքր ափսոսանք եմ նկատում, ― վրա բերեց Սենդին, ― և այդ բավական հասկանալի է։ Բայց թող հինը մոռացվի։ Դուք եկել եք այստեղ ձեր կյանքի համաձայն, և շատ ուշ է ուղղել այդ։
Է՛հ, այդպես լինի, Սենդի, բան չեմ ասում։ Բայց ձեզ մոտ էլ այստեղ Սենդի Խուկ անունով հրվանդան կա, ճի՞շտ է։
― Մեզ մոտ կա այն ամենը, ինչ որ այնտեղ ներքևում կա։ Ամերիկայի բոլոր նահանգներն ու շրջանները և աշխարհի բոլոր երկրները, ծովերի բոլոր կղզիները դասավորված են այստեղ հենց այնպես, ինչպես երկրագնդի վրա։ Միայն ամեն մի նահանգ, ամեն մի երկիր և ամեն մի կղզի այստեղ բիլիոն անգամ մեծ է, քան երկրի վրա։ Ա՛յ, ահա մի նոր որոտընդոստ պայթյուն։
― Իսկ այդ ինչի՞ համար է։
― Այդ՝ մյուս ամրոցը պատասխանում է առաջինին։ Ամեն մեկը բաց է թողնում հազար հարյուր մեկ որոտալից հարված՝ մի անընդմեջ պայթյունով ― այդպես են սովորաբար ողջունում ճշմարիտ հավատացյալների՝ տասնմեկերորդ ժամվա աղանդից եկած հյուրին։ Ամեն մեկին հարյուր և հետո մեկ լրացուցիչ հարված՝ եկողի սեռը նշելու համար։ Կինը մենք նրանից ենք իմանում, երբ այդ լրացուցիչ հարվածը չկա։
― Իսկ ինչպե՞ս ենք իմանում, Սենդի, որ այդ ուղիղ հազար հարյուր մեկ հարված է, եթե բոլորն էլ մեկտեղ է լինում։ Եվ չնայած դրան՝ մենք համոզված կերպով իմանում ենք։
― Մեր ընդունակություններն այստեղ շատ են սրվել մի քանի տեսակետներից։ Եվ այդ ահա նոր ընդունակություններից մեկն է։ Թևերը, մեծություններն ու տարածություններն այնքան վիթխարի են, որ մենք ընդունակություն ենք ձեռք բերել դրանք զգալու․ ― հաշվելու, չափելու և թվանշաններով արտահայտելու մեր հին ձևը չէր կարող ընդգրկել այն, այլ կշփոթեցներ մեզ, կհոգնեցներ և գլխացավ կառաջացներ։
Մենք մի քիչ էլ շաղակրատեցինք այդ մասին, հետո ես հարցրի․
― Սենդի, ես այստեղ գրեթե չեմ տեսնում սպիտակ հրեշտակներ։ Մի սպիտակին ընկնում է հարյուր միլիոն պղնձամորթ հրեշտակ, և ոչ մեկն անգլերեն չի խոսում։ Ինչպե՞ս եղավ այդ։
Դե դուք կտեսնեք նույն բանը երկնային Ամերիկայի ամեն մի նահանգում, որտեղ որ դուք ցանկացաք ապրել։ Ես մի ամբողջ շաբաթ սլանում էի նրա միջով, անցա միլիոն միլիոն մղոններ և տեսա անթիվ անհամար հրեշտակների խմբեր, և չտեսա ոչ մի սպիտակ, և չլսեցի ոչ մի հասկանալի բառ։ Ամերիկան, հասկանո՞ւմ եք, բիլիոնավոր տարիներ և ավելի բնակված էր հնդիկներով, ացտեկներով և զանազան այդ տեսակի ժողովուրդներով, սպիտակ մարդիկ այնտեղ հայտնվելուց առաջ։ Կոլումբոսից հետո երեք դար շարունակ Ամերիկայում շատ քիչ սպիտակներ կային, բոլորին միասին կարելի էր տեղավորել ընթերցարանի մի լավ դահլիճի մեջ։ Տասնիննեորդ դարի սկզբին այնտեղ կար ընդամենը վեց թե յոթ միլիոն, լավ՝ ասենք հենց յոթ միլիոն հոգի։ 1825 թվին կար տասներկու կամ կամ տասնչորս միլիոն։ 1850 թվին, ասենք, քսաներեք միլիոն։ 1875 թվին ― քառասուն միլիոն։ Մեռնում էին մեզ մոտ տարեկան, միջին թվով, մոտ քսան մարդ ամեն մեկ հազարին։ Ուրեմն տասնիններորդ դարի առաջին կեսին մեռել է հարյուր քառասուն հազար մարդ։ 25 թվին ― երկու հարյուր ութսուն հազար։ Յոթանասունհինգ թվին ― մոտ մեկ միլիոն։ Լավ, ես ավելի առատաձեռն կլինեմ այդ խնդրի նկատմամբ և կընդունեմ, որ սկզբից մինչև այսօր Ամերիկայում մեռել է հիսուն միլիոն սպիտակ։ Ոզում եք՝ վաթսուն։ Թող նույն իսկ հարյուր միլիոն լինի ― մի քանի միլիոնը առանձին տարբերություն չի անում։ Դե հիմա դուք ինքներդ տեսնում եք, որ եթե շաղ տանք այդպիսի մի բուռ մարդկանց ամերիկական տարածությունների հարյուր բիլիոնավոր մղոնների վրա այստեղ երկնքում, ապա այդ միևնույն է, թե շաղ տաս մի տասցենտանոց տուփ հոմեոպաթիկ դեղհատ ամբողջ Մեծ Սահարայով մեկ և փորձես այն նորից հավաքել։ Չկարծեք, թե մենք երկնքում մի բան ենք ներկայացնում։ Մենք ոչինչ չենք ներկայացնում։ Այդ մի պարզ փաստ է, և ամենից լավն այն է, որ հաշտվենք դրա հետ։ Երբ ուրիշ մոլորակների և ուրիշ սիստեմների գիտնականները, ճանապարհորդելով երկնքում, կարճ ժամանակով մեզ մոտ են լինում, և հետո, վերադառնալով իրենց կողմերը, գիրք են գրում իրենց ճանապարհորդության մասին, նրանք Ամերիկային հինգ տողից ավելի չեն նվիրում։ Եվ ինչ են ասում նրանք մեր մասին։ Նրանք ասում են, որ մեր անապատը բնակված է այս ու այնտեղ ցիր ու ցան եկած մի քանի հարյուր հազար բիլիոն կարմիր հրեշտակներով, իսկ նրանց մեջ երբեմն պատահում են ինչ֊որ տարօրինակ հիվանդ հրեշտակներ։ Նրանք, հասկանո՞ւմ եք, հաշվում են, որ մենք՝ սպիտակներս, և պատահական խափշիկները ― նույնպես հնդիկներ ենք, որոնք սպիտակել կամ սևացել են որևէ կաշվի հիվանդությունից, ինչպես բորոտությունն է ― ի պատիժ, հասկանո՞ւմ եք, ինչ֊որ մի գարշելի մեղքի։ Այդ շատ դառն դեղահատ է մեզ բոլորիս համար, բարեկամս, նույնիսկ մեզնից ամենահամեստի համար, որոնք հույս ունեն, թե պիտի այստեղ ընդունվեն որպես մի մոլորյալ ոչխար, և, իբրև վրադիր, կարող են գրկել Աբրահամին։ Ես չեմ հարցրել ձեզ, նավապետ, մանրամասնությունների մասին, բայց ես կարծում եմ, այդ պարզ է առանց հարց ու փորձի (եթե իմ փորձը որևէ արժեք ունի), որ ոչ մի առանձին հանդես չեղավ, երբ դուք այստեղ եկաք, ― ի՞նչ կասեք դրան։
― Մի հիշեցնեք այդ մասին, Սենդի, ― ասացի ես՝ մի քիչ կարմրելով։ ― Չէի ուզի, որ իմ ընտանիքը տեսներ այդ բանը, թե չէ նա իմ մասին դուրեկան եզրակացություն չէր անի։ Փոխեցեք խոսակցության նյութը, Սենդի, փոխեցեք։
― Դե լավ։ Դուք միտք ունե՞ք բնակվելու երկնային Կալիֆոռնիայում։
― Չգիտեմ։ Ես ոչինչ չեմ ուզում որոշել մինչև այն ժամանակ, երբ իմ ընտանիքն այստեղ կգա։ Իսկ ես մինչ այդ կնայեմ իմ շուրջը, առանց շտապելու, և մի որոշում կանեմ։ Բացի այդ, ես ճանաչում էի շատ ուրիշ մեռած մարդկանց, և ես միտք ունեմ նրանց գտնելու, զրուցելու նրանց հետ բարեկամներիս մասին, և հարց ու փորձ անեմ, թե արդյոք նրանք հավանո՞ւմ են այստեղ։ Նրանք արդեն ընտելացել են։ Իմ կինն, ասենք, կուզենա հավանորեն ապրել Կալիֆոռնիայում, որովհետև նրա մեռելների մեծ մասն այստեղ կլինեն, իսկ նա սիրում է ապրել ծանոթների մեջ։
― Չթողնե՛ք։ Դուք տեսնում եք, թե ինչպես է Ջերսիի շրջանը երկնքում։ Իսկ դե Կալիֆոռնիան հազար անգամ վատ է։ Այնտեղ վխտում են կեղտոտ գույնի բութ հրեշտակներ, և ամենամոտիկ սպիտակ հարևանը ձեզանից միլիոնավոր մղոն հեռու կլինի։ Այն, որ առանձնապես պակասում է մարդուն երկնքում ― այդ հասարակությունն է, ― հասարակություն, որն ունի նրա տեսքը, գույնը և լեզուն։ Ես այդ պատճառով մեկ֊երկու անգամ փորձել եմ բնակվել երկնքի եվրոպական մասում։
― Իսկ ինչո՞ւ դուք չմնացիք այնտեղ։
― Օ՜, զանազան պատճառներով։ Առաջինը՝ որ չնայած դուք այստեղ շատ սպիտակամորթներ եք տեսնում, բայց դուք գրեթե նրանցից ոչ մեկին չեք հասկանում և այդ պատճառով այնպես եք կարոտում զրուցելու, ինչպես այստեղ։ Ես սիրում եմ նայել ռուսի, գերմանացու կամ իտալացու վրա։ Ես սիրում եմ նայել նույնիսկ ֆրանսիացու վրա, եթե միայն հաջողվի տեսնել նրան որևէ ոչ այնքան անհամեստ բանի վրա, բայց նայել ― այդ չի նշանակում, թե դրանով կարող է զրույցի քաղցը հագենալ, իսկ դուք ուզում եք զրույց անել։
― Իսկ այնտե՞ղ, որտեղ Անգլիան է, Սենդի, որտեղ անգլիական շրջանն է երկնքում։
― Այո, բայց այդ շրջանում էլ քիչ չափով է լավ մյուսից։ Քանի դեռ դուք հանդիպում եք այնպիսի անգլիացիների, որոնք ծնվել են ոչ շուտ քան երեք հարյուր տարի առաջ, այդ դեռ վնաս չունի։ Բայց Եղիսաբեթի ժամանակները լեզուն արդեն սկսում է խառնվել և քանի անցնում է դարերի խորքը, այնքան նա դառնում է անհասկանալի։ Ես մի փոքր խոսեցի մի ինչ֊որ Լեգլենդի[15] և Չոսեր[16] անունով մի ուրիշ մարդու հետ ― հին ժամանակների երկու բանաստեղծ ― և բան դուրս չեկավ դրանից։ Ես բոլորովին չէի հասկանում նրանց, իսկ նրանք չէին հասկանում ինձ։ Ես հետո նամակներ էի ստանում նրանցից, բայց նրանք գրում էին այնպիսի կոտրատված անգլերեն լեզվով, որ ես ոչինչ չկարողացա հասկանալ։ Իսկ դրանց համեմատությամբ ավելի հին ժամանակներում ապրող անգլիացիներն արդեն թվում են օտարազգիներ ― ոչ ավելի, ոչ պակաս։ Նրանք խոսում են դանիերեն, գերմաներեն, նորմալ ֆրանսերեն բարբառով, իսկ երբեմն էլ՝ այս երեք լեզուների ինչ֊որ խառնուրդով։ Ավելի հները խոսում են լատիներեն, հին բրիտանական լեզվով, իռլանդական և հելլական լեզուներով։ Իսկ ավելի հին ժամանակներում գալիս են բիլիոն և բիլիոն իսկական վայրենիներ, և նրանք խոսում են այնպիսի վայրիվերո լեզուներով, որ ինքը սատանան չի հասկանա։ Որպեսզի անգլիական երկնային շրջաններում պատահեք մի այնպիսի մարդու, որին դուք հասկանում եք, դուք պիտի անցնեք հսկա ամբոխների միջով, որտեղ խոսում են այնպես, որ դուք ոչինչ չեք ըմբռնի։ Ամեն մի երկիր աշխարհում բիլիոնավոր տարիների ընթացքում հաճախ ծածկվում էր տարբեր լեզուներ ունեցող տարբեր ժողովուրդներով, և այդ պատճառով երկնքում գոյացավ բարբառների մի անասելի խառնուրդ։
― Սենդի, ― ասացի ես, ― իսկ դուք շատերի՞ն եք տեսել այն մեծ մարդկանցից, որոնց մասին պատմության մեջ խոսվում է։
― Այո, շատերին։ Ես տեսել եմ թագավորներ և շատ տեսակ՝ աչքի ընկնող մարդկանց։
― Եվ թագավորներն այստեղ թագավորնե՞ր են մնում, ինչպես ներքևումն էր։
― Ոչ, մարմինն այստեղ չի բերում իր հետ իր երկրային աստիճանը։ Թագավորների աստվածային իրավունքը ― բավական լավ առասպել է երկրի համար, բայց այդ այստեղ չի անցնում։ Թագավորներն այստեղ դերասաններ են դառնում, կրոնական գրքերի առևտրով են զբաղվում և զանազան այդպիսի բաներով։
― Իսկ տեսե՞լ եք երբևիցե Նապոլեոնին, Սենդի։
― Հաճախ։ Երբեմն երկնային Կորսիկայում, երբեմն՝ Ֆրանսիայում։ Նա միշտ դուրս է գալիս մի աչքի ընկնող տեղ և ման է գալիս հոնքերը կիտած, ձեռքերը կրծքի վրա խաչած, դաշտային երկդիտակը թևի տակ, գոռոզ տեսքով, մռայլ և խորհրդավոր, ինչպես պահանջում է նրա փառքը, և սաստիկ տարակուսանքի մեջ, որովհետև ոչ ոք նրան այստեղ բարձր չի դասում որպես զինվորի։
― Իսկ ո՞վ է ավելի բարձր։
― Օ՜, շատ մարդիկ, որոնց մասին մենք ոչինչ չենք լսել առաջ, ինչպես այն մյուսները, որ դուք գիտեք ― կոշկակարը, անասնաբույժը և սրողը, ― ինչ֊որ անկյալներ, որոնք երբեք իրենց կյանքում ձեռքներին սուր չեն բռնել և ոչ մի անգամ հրացան չեն կրակել, բայց ռազմական արիություն էր թաքնված նրանց մեջ և միայն հարմար դեպք չէր եղել այն երևան բերելու համար։ Այստեղ նրանք բռնում են իրենց իսկական տեղը, և Կեսարը, Նապոլեոնը, Ալեքսանդրը նրանցից ցածր են կանգնած։ Ամենամեծ ռազմական հանճարը բոլոր ժամանակների համար Բոստոնի արվարձանում ապրող քարտաշն էր ― Աբսելոմ Ջոնս անունով։ Նա մեռավ հեղափոխության ժամանակ։ Երբ և որտեղով էլ նա անցնի ― մարդիկ խմբերով վազում են նրան տեսնելու։
Ամեն մեկն այժմ, հասկանո՞ւմ եք, գիտե, որ եթե առիթ լինի, Ջոնսն աշխարհին ցույց կտա այնպիսի մի ռազմական արվեստ, որի հանդեպ առաջ կատարված բոլոր քաջերի գործերը մանկական խաղ և աշակերտական փորձ կլինեն։ Բայց այդպիսի առիթ չունեցավ նա։ Նա փորձում էր մի քանի անգամ կամավոր գրվել, բայց նրա ձեռքերը զուրկ էին երկու բութ մատից և պակասում էր նրա առջևի երկու ատամը, դրա համար էլ զինվորագրության սպան նրան բանակ չէր ընդունում։ Սակայն, ասում եմ ես, ամեն մեկը գիտե հիմա, թե ի՞նչ կարող էր նա լինել, և միլիոնավոր մարդիկ ձգտում են գոնե հարևանցի տեսնելով նրան, որտեղ էլ որ նա երևալու լինի։ Ե՛վ Կեսարը, և՛ Ալեքսանդրը, և՛ Նապոլեոնը ― նրանք բոլորը նրա շտաբումն են, այնտեղ են նաև դեռ շատ ուրիշ ավելի հռչակավոր զորավարներ։ Բայց հանդիսատեսները հազիվ նկատում են նրանց, երբ նա հայտնվում է։ Բո՛մ։ Լսո՞ւմ եք։ Էլի մի որոտալից ողջույն։ Պանդոկատերը կարանտինից դուրս է գալիս։
Սենդին և ես կախ տվինք մեզ վրա մեր սարքը։ Հետո մենք ցանկություն հայտնեցինք, և մի քանի վայրկյան հետո հանդիպման տեղում էինք։ Մենք կանգնած էինք օվկիանոսի ափին՝ երկնային տարածության մեջ, և նայում էինք մշուշոտ հեռուն, բայց ոչինչ չէինք տեսնում։ Մեզնից ոչ հեռու գլխավոր ամբիոնն էր ― շարք֊շարքի ետևից բարձրանում էին աղոտ ջահերը՝ հասնելով անչափ բարձրության։ Այդ ամբիոնի երկու կողմից տեղավորված էին նստարանների շարքեր հասարակ ժողովրդի համար։ Նրանք ձգվում էին հեռուն բազմաթիվ մղոններ, այնպես որ նրանց վերջը չէր երևում։ Այդ տեղերը դատարկ էին, խաղաղ և մռայլ, ինչպես չլուսավորված թատրոնն առանց հանդիսատեսների։ Սենդին ասաց․
― Նստենք այստեղ և սպասենք։ Ա՛յ, այնտեղ՝ հեռվում մենք շուտով կտեսնենք շքերթի սկիզբը։
Ես վրա բերի․
― Բավական ամայի է այստեղ, Սենդի։ Չի՞ խանգարել այստեղ որևէ բան։ Մեզնից բացի ոչ ոք չկա, այնքան էլ նախանձելի չէ պանդոկատիրոջ համար։
― Մի՛ անհանգստանաք, ամեն ինչ կանոնավոր է։ Մի համազարկ էլ կլինի, և այն ժամանակ կտեսնեք։
Մի քիչ հետո մենք նկատեցինք ինչ֊որ փայլի նման մի բան՝ հեռվում, հորիզոնի վրա։
― Ջահավոր երթի սկիզբն է, ― ասաց Սենդին։
Փայլն ընդարձակվեց, դարձավ ավելի լուսավոր ու պայծառ։ Շուտով նա փայլատակեց ինչպես շոգեկառքի ճրագները։ Եվ քանի գնաց ― ավելի բոցավառվեց, մինչև որ դարձավ մի արևի նման, որը նայում է հորիզոնի գծից վերև ծովի վրայով ― ճառագայթների մի վիթխարի խուրձ, որոնք ուղղված էին բարձր՝ դեպի երկինքը։
― Նայեցեք գլխավոր ամբիոնին և նստարաններին, դե շո՛ւտ, ― ասաց Սենդին, և լսեցեք համազարկը։
― Եվ այդտեղ միանգամից՝ «բո՛մ֊բո՛մ֊բո՛մ» ― որպես միլիոնավոր ամպրոպային հարվածներ մի համազարկով, և ամբողջ երկինքը ցնցվեց։
Ապա հանկարծակի և շլացնող լույսը ողողեց ամեն ինչ մեր շուրջը, և նույն ակնթարթում միլիոնավոր նստարաններն՝ առաջինից մինչև վերջինն՝ արդեն բռնված էին, և որքան զորում էր մարդկային աչքը, երկու ուղղությամբ կուտակվում էին իրար վրա մարդկային զանգվածները, որոնք հիանալի կերպով ողողված էին լույսով։ Շունչդ կտրվում էր այդ տեսարանից։
Սենդին ասաց․
― Ահա թե ինչ ձևով ենք մենք այստեղ տեղերը բռնում։ Ժամանակի ոչ մի կորուստ։ Ոչ մի ուշացող ― վարագույրը բարձրանալուց հետո։ Ցանկությունն ավելի արագընթաց է, քան հաղորդակցության որևէ միջոց։ Քառորդ վայրկյան դրանից առաջ այդ մարդիկ միլիոնավոր մղոն այստեղից հեռու էին։ Երբ նրանք լսեցին ազդանշանը, նրանց մնում էր միայն ցանկանալ, և ահա այստեղ են։
Սքանչելի խումբը երգեց․
Փափագում ենք ձայնդ լսելու
Եվ քեզ մոտիկից տեսնելու։
Այդ մի գեղեցիկ երաժշտություն էր, բայց անշնորհքներն սկսեցին ձայնակցել և փչացրին երգեցողությունը, ճիշտ այնպես, ինչպես այդ լինում է երկրի վրա։
Երթը մոտենում էր։ Զարմանալի՜ տեսարան։ Խիտ շարքերով և պատկառելի, կողք֊կողքի, սլանում էին հինգ հարյուր հազար հրեշտակներ՝ ամեն մեկի ձեռքին մի ջահ, բարձր երգելով։ Թևերի որոտալից թնդյունը գլխացավ էր առաջացնում։ Հեռուներից թևավոր զանգվածները վրա էին տալիս ետևի կողմից ― սլանում էին առաջ, բարձրանալով դեպի երկինք, և առկայծում էին հեռվում օձանման ժապավենի պես, մինչև դառնում էին մի աղոտ շերտիկ բոլորովին հեռվում։ Եվ նոր թափով թռչում էին ու թռչում հրեշտակները և, վերջապես, հասկանալի է, երևաց պանդոկապետը։ Եվ բոլորը ոտքի կանգնեցին, և երկինքը, ասեմ ձեզ դղրդաց ողջույնների ձայնից։ Պանդոկատերն ամբողջովին ժպիտ դարձավ։
Նրա լուսապսակը հպարտորեն թեքվել էր մի ականջի վրա, և երբեք ես չէի տեսել այդպիսի ինքնագոհ արդար մարդու։ Երբ նա բարձրանում էր աստիճաններով գլխավոր ամբիոնի վրա, խումբը երգում էր․
Ամբողջ երկինքը քեզ է սպասում
Եվ քաղցր ձայնդ լսել է ուզում։
Գլխավոր ամբիոնի՝ ճաղերով շրջապատված լայն հարթակի վրա կանգնած էին իրար կողքի չորս հիասքանչ վրաններ, և փայլուն պատվո պահակները շրջապատում էին դրանց։ Վրանները միշտ փակ էին։ Երբ պանդոկատերը մագլցում էր աստիճաններով վերև, գլուխ տալով և ժպտալով բոլորին և ամեն մեկին, և երբ նա վերջապես հասավ հարթակին, այդ վրանները հանկարծակի թռան վերև, և մենք տեսանք ոսկուց շինած չորս գահ, որոնք ամբողջովին ծածկված էին թանկագին քարերով։ Եվ երկու միջին գահերի վրա նստել էին երկու ճերմակ միրուքավոր ծերունի, իսկ մյուս երկուսի վրա ― երկու շքեղ զարդարված հսկա ափսեանման լուսապսակը գլխներին և փայլուն զրահներով։ Բոլոր միլիոնավոր հանդիսատեսներն ընկան ծնկների վրա և ագահորեն նայում էին, և բոլորը թվում էին գոհ, և ցնծալից որոտն անցավ շարքերի միջով։ Ասում էին․
― Երկու հրեշտակնե՜րը։ Ի՜նչ սքանչելի է։ Իսկ ո՞վ են մյուսները։
Հրեշտակները պանդոկապետին մի թեթև ու սառը ռազմական ողջույն տվին։ Երկու ալևորները վեր կացան։ Նրանցից մեկն ասաց․
― Մովսեսն ու Եսավը ողջունում են քեզ։ Եվ ապա չորսով էլ անհետացան, ու գահերը մնացին դատարկ։
Պանդոկատերը մի փոքր հիասթափված էր երևում։ Նա, կարծում եմ, հույս ուներ գրկելու այդ ծերունիներին։ Բայց ամբողջ հավաքույթը լի էր գոհունակությամբ և հպարտությամբ։ Նրանք տեսան Մովսեսին և Եսավին։ Ամենուրեք լսվում էր․
― Դուք տեսա՞ք նրանց։ Ես տեսա։ Եսավի կողքը դեպի ինձ էր, բայց Մովսեսին ես տեսա ամբողջ դեմքով մեկ, և այնքան պարզ, ինչպես տեսնում եմ ձեզ հիմա։
Շքերթը վերցրեց պանդոկատիրոջը և անցավ նրա հետ առաջ, իսկ ամբոխը բաժանվեց ու ցրիվ եկավ։ Երբ մենք վերադառնում էինք տուն, Սենդին ասաց, որ հանդիպումն անցավ խոշոր հաջողությամբ, և պանդոկատերը կարող է դրանով այսուհետև ընդմիշտ հպարտանալ։ Նա ավելացրեց, որ մենք էլ հաջողություն ունեցանք։
― Կարելի է, ― ասաց նա, ― այցելել հանդիպումները քառասուն հազար տարի շարունակ և չտեսնել երկու այնպիսի մեծավորների, ինչպես Մովսեսն ու Եսավն են։ Մենք իմացանք հետո, որ մենք քիչ էր մնացել տեսնեինք նաև մի ուրիշ պատրիարքի, և բացի այդ՝ մի հանճարեղ մարգարեի։ Բայց վերջին րոպեին նրանք ուղարկել էին իրենց ափսոսանքը, որ չեն կարող գալ։ Սենդին ասաց, որ այնտեղ, որտեղ Մովսեսն ու Եսավն էին կանգնած, արձան պիտի կանգնեցվի, որի վրա պիտի նշեն տարեթիվը և այդ անցքի բոլոր հանգամանքները, և ճանապարհորդները հազարավոր տարիներ կայցելեն այստեղ ― արձանը տեսնելու, բերանները բաց արած նրա վրա մագլցելու և իրենց անուններով կեղտոտելու։- ↑ Ծովային մղոնը հավասար է մոտավորապես երկու կիլոմետրի։
- ↑ Ուղեծիր ― երկնային մարմնի շրջանաձև ուղին տարածության մեջ։
- ↑ Բիլիոն ― հազար միլիոն, միլիարդ։
- ↑ Սըր ― անգլերեն պարոն։
- ↑ Վախտ ― նավի անձնակազմի հերթափոխությունը։
- ↑ Բոմբրամսելներ, տրյումսելներ ― տարբեր ձևի առագաստներ։
- ↑ Լիսելներ ― նույնպես առագաստներ։
- ↑ Նավախել ― նավի ետևի մասը։
- ↑ Կոծիծ ― մազոտ խալ մարդու երեսին, ելունդ։
- ↑ Նավապետ Ուլյամ Կիգգ (1650 ― 1701), հռչակավոր ծովային ավազակ, որին կախեցին Լոնդոնում
- ↑ Կոնֆուցիոս ― հին չինական փիլիսոփա։
- ↑ Մահմեդ (570 ― 632) ― մուսուլմանների (մահմեդականների) կողմից համարվում է և աստծու ― ալլահի մարգարեն։
- ↑ Զրադաշտ ― հին պարսկական կրոնի հեքիաթային մարգարե։
- ↑ Լոնգֆելլո Հենրի (1708 ― 1822) ― հայտնի ամերիկյան բանաստեղծ։
- ↑ Անգլիական ― պոետ, որ ապրում էր տասնչորսերորդ դարում։
- ↑ Չոսեր Ջոֆրի ― անգլիական պոետ, որին անվանում են «անգլիական պոեզիայի հայրը»։ Նույնպես ապրում էր տասնչորսերորդ դարում։