— Աւաղ, գրքերը ինձ խաբեցին, նոքա չեն հաղորդում բարոյագիտական դէպքերի մանրամասնութիւնները։ Զգուշացէ՛ք, բարեկամնե՛րս, նոր հեղինակներից։ Ով անյայտութիւնից չի կարողանում դուրս գալ, նորան օգնելով՝ դուք մի չարիք էք պատրաստում ձեզ համար։
===III — Շնորհակալ ամուսինը===
Մի անգամ տիկին Մակսպադէնը գնում էր կառքով իւր փոքրիկ որդու հետ միասին քաղաքի մեծ փողոցով։ Յանկարծ ձիերը խրտնեցին, կատաղի վազեցին եւ կառավարին վայր գցեցին։ Իսկ մայր ու որդին սարսափած մնացել էին կառքում։