Կար ժամանակ, երբ հսկա Գրանգուզիեն<ref>Գրանգուզիե ֆրանսերեն նշանակում է «մեծ կոկորդ»։ Գրանգուզիեի կնոջ անունը՝ Գարգամել, նույնպես նշանակում է «կոկորդ»։ Այդ երկու անունները ցույց են տալիս, որ հսկան և նրա կինը հայտնի շատակեր են եղել։</ref> շատ ուրախ մարդ էր և լավ ուտող։ Նրա մառաններում միշտ անպակաս էին լինում խոզապուխտը, տեսակ֊տեսակ երշիկներ, աղը դրած և մանանեխով համեմված միսը, խավիարը և յուղալի նրբերշիկները։ Գրանգուզիեն հասակն առած էր, երբ պսակվեց Գարգամելի հետ, որ մի սիրուն ու առողջ աղջիկ էր, իսկ մի տարի հետո ծնվեց Գարգանտյուան, հենց այն Գարգանտյուան, որը հետագայում փախցրեց Փարիզի Աստվածամոր տաճարի զանգը և մի զարհուրելի կռվում հաղթեց Պիկրոշոլ թագավորին։
Արու զավակ ունենալու առթիվ Գրանգուզիեն մի այնպիսի խնջույք է սարքում, որի նմանը վաղուց չէին տեսել այդ կողմերում։ Հենց այդ ժամանակ մորթում են 367014 չաղ արջառ, որոնց միսը պետք է աղեին ու պահեին մինչև գարուն։ Հնարավոր չէ նկարագրել, ինչքան շատ փորոտիք, երիկամներ ու լյարդ էր ստացվել, այն էլ այնքան լավ ու յուղալի, որ մարդ մատները հետը կուտեր։ Բայց որտե՞ղ և ինչպես պահեին այդքան հարստությունը, որ չհոտեր։ Մի ճար կար միայն՝ բոլորը միանգամից խժռել վերջացնել։ Դրա համար հրավիրում են շրջակայքի կտիճներինկտրիճներին, որոնք բոլորն էլ ուտող֊խմող և աննման կեգլի խաղացողներ էին։
Խնջույքն իսկապես որ փառահեղ էր։ Շշերը ձեռքից ձեռք էին անցնում, խոզապուխտները խլխլում միմյանց ձեռքից, բաժակները տեղներում չէին մնում, և գավաթները զնգզնգում էին։ Ի՜նչ ասել կուզի, որքան երիկամ ու թոք կար, բոլորը փառավորապես մաքրազարդեցին֊պրծան։ Ինքը՝ Գրանգուզիեն, քեֆի ժամանակ կերավ տասնհինգ տակառ, երկու դույլ և վեց թաղար երիկամ ու թոք։ Փորն այնպես էր ուռել, որ քիչ էր մնում պայթի։
― Բայց այդ ձևերից ո՞րն է ամենահարմարը, ― հարցրեց Գրանգուզիեն։
― Հենց հիմա կասեմ, ― պատասխանեց Գարգանտյուան։ ― Ես սրբել եմ քիթս թասակով, բարձով, հողաթափով, զամբյուղով։ Հետո պատահել է, որ քիթս սրբել եմ հավով, աքլորով, հավի ճուտով,հորթի կաշվով, աղավնիով ու նապաստակով։ Բայց պետք է ձեզ ասեմ, որ քիթը սրբելու համար ամենալավ բանը աղվամազով ծածկված սագի ճուտն է։ Երբ նրան կպցնում ես քթիդ, ինչքան էլ քիթդ սառած լինի, իսկույն տաքանում է։
Երբ տղայի այս խոսքերը լսեց, բարի Գրանգուզիեն հիացավ ու ասաց Գարգանտյուայի դայակներին․
Այդ հանգամանքն ստիպեց նրան գանգատվելու իր բարեկամ դոն Ֆիլիպին։
― Դա ամենևին զարմանալի չէ, ― ասաց դոն Ֆիլիպը, ― նրա դաստիարակն ինքը հիմարների թագավորն է։ Նրա իմացած ամբողջ գիտությունը հիմարություն է, իսկ բոլոր գրքերը տխմար բաներ են։ Եթե ինձ չեք հավատում, կաչեցեք կանչեցեք այն երեխաներից մեկին, որոնք սովորում են մեր ուսուցիչ Պոնոկրատի՝<ref>Պոնկրատ Պոնոկրատ հուներեն նշանակում է «անխոնջ», «ուժեղ»։</ref> մոտ և համեմատեցեք նրան ձեր տղայի հետ, այն ժամանակ կտեսնեք, թե նրանցից որն է ավելի խելոք։
Գրանգուզիեին այդ խորհուրդը դուր եկավ, և նա հրամայեց, որ այդպես էլ անեն։
Այն մասին, թե ինչպես Գարգանտյուային ուղարկեցին Փարիզ։
Հենց այդ ժամանակ Գրանգուզիեն Աֆրիկայից նվեր է ստանում մի ահագին ձի։ Այդ ձիու նման մեծ ձի՝ աշխարհում ոչ ոք չէր տեսել։
Նա վեց փղի չափ կլիներ։ Նրա ոտքերը մատներ ունեին, ականջները Լանգեդոկի այծերի<ref>Լանգեդոկը Ֆրանսիայի հարավային նահանգներից մեկն է։ Լանգեդոկի այծերի ականջները կախ են ընկած, մինչդեռ սովորկան սովորական այծերի ականջները վեր են ցցված և սրածայր են։</ref> ականջների նման կախ էին ընկած, իսկ ետևից մի փոքրիկ եղջյուր ուներ։ Գույնը գորշակարմրավուն էր, տեղ֊տեղ մոխրագույն բծերով։ Բայց ամենից սարսափելին նրա պոչն էր, որը սյան պես հաստ էր և ամբողջովին ծածկված էր փշերով։
Ձին բերել էին ծովով՝ երեք լաստանավերով և մի նավով։ Ձիուն տեսնելիս Գրանգուզիեն բացականչել էր․
Այդպես էր անցնում նրա օրը մինչև երեկո։ Ընթրելիս էր Գարգանտյուան այնքան էր ուտում, որ քիչ էր մնում պայթի։ Հետո զառ էր խաղում և ապա պառկում քնում էր մինչև առավոտվա ժամը ութը։
Գարգանտյուայի կյանքը լավ ուսումնասիրելուց հետո Պոնոկրատը հասկցավհասկացավ, թե ինչու է նա այդպես հիմար ու անպետք մարդ դարձել, և վճռեց նոր սովորություններ մշակել։
Պոնոկրատը իր սանին արթնացնում էր առավոտյան ժամը չորսին և դեռ չնախաճաշած՝ նրա հետ գնում էր զբոսնելու։ Զբոսանքից հետո Գարգանտյուային հագցնում ու գլուխը սանրում էին, և այդ ժամանակ Պոնոկրատը կրկնում էր նրա հետ նախորդ օրվա դասերը։ Այդպես պարապում էին նրանք երկու֊երեք ժամ անընդհատ, որից հետո Պոնոկրատը նրան նոր դաս էր տալիս։ Այնուհետև նրանք դարձյալ գնում էին զբոսնելու։ Մտնում էին հրապարակը, այնտեղ գնդակ էին խաղում, գնդաթի և ուրիշ խաղեր, որպեսզի զարգացնեն իրենց մկանները։ Երբ վերադառնում էին տուն, շփում էին իրենց մարմինները, փոխում շապիկները և նստում ճաշելու։ Ճաշելիս բարձրաձայն մի քանի զվարճալի պատմություններ էին կարդում հին դյուցազունների սխրագործությունների մասին և ուրախ զրուցում միմյանց հետ։
Ժամանակ առ ժամանակ Պոնոկրատն իր աշակերտին տանում էր զբոսանքի։ Գարգանտյուան մտնում էր այն արհեստանոցները, որտեղ մետաղ էին հալում և թնդանոթներ ձուլում, ալքիմիկոսների աշխատանոցները, դրամահատարանը, մանածագործական գործարանները, որտեղ մետաքսե կտորներ ու թավիշ էին գործում, և ամեն տեղ դիտում, ուսումնասիրում էր աշխատանքները։ Գնում էր նաև նայելու լարախաղացներին և ձեռնածուներին, իսկ երբեմն պարզ և լավ եղանակին գնում էր քաղաքից դուրս և ամբողջ օրն անցկացնում այնտեղ՝ երգեր ասելով և խոտերի վրա թավալվելով։ Պանոկրատը հասկանում էր, որ երբ մարդ եռանդուն աշխատանքներ է կատարում, ժամանակ առ ժամանակ պետք է լավ հանգստանա, ուստի չէր խանգարում իր աշակերտին որոշ օրեր իր ուզածի պես զվարճանալ։
==Գլուխ VI==
Այն մասին, թե ինչպես Լերնե քաղաքի կարկանդակագործներն ընդհարվեցի ընդհարվեցին Գրանգուզիեի հովիվների հետ
Գարգանտյուայի հայրենիքում մոտենում էր խաղողաքաղի ժամանակը։ Գրանգուզիեի հովիվները պահպանում էին խաղողը, որ սարյակները չկտցահարեն։ Մի օր էլ, երբ հովիվները այգու մոտ նստած զրույց էին անում, մեկ էլ տեսնում են, սայլեր են անցնում ճանապարհով, իսկ սայլերի ետևից քայլում էին հարևան Լերնե քաղաքի կարկանդակագործները։ Պետք է ասել, առաջին անգամը չէր, որ կարկանդակագործներն անցնում էին այդ ճանապարհով, նրանք հաճախ ապրանք էին տանում քաղաք ` ծախելու։ Այս անգամ էլ տասներկու սայլ էր անցնում կարկանդակներով բեռնված, այն էլ ինչ կարկանդակ՝ թարմ, համեղ, փռից նոր հանած ու բոլորովին տաք։
― Մենք ումից ենք պակաս, ― ասացին հովիվները, ― որ այդ կարկանդակի համը չտեսնենք։ Է՜յ, կարկանդակագործներկարկանդակագործնե´ր, ձեր ապրանքից մի քիչ ծախեցեք մեզ։
― Ձե՞զ ծախենք։ Դուք ո՞վ եք, որ ձեզ ապրանք ծախենք։ Դուք ի՞նչ կարկանդակ ուտողներ եք, շատախոսներ, ծույլեր, տգետներ, մուրացկաններ։ Մի սրանց շնորհքին նայեք։ Ձերպեսների համար չեն մեր կարկանդակները։ Ավելի լավ է գնացեք ձեր գարու հացը կրծեցեք, այդ էլ ձեզ շատ է։
― Այ Ա´յ մարդիկ, այդ ինչ է պատահել ձեզ, որ մեզ այդպես կոպիտ խոսքեր եք ասում, ― զարմացած հարցրեց հովիվ Ֆորժյեն, որ մի բարեսիրտ ու շատ ազնիվ մարդ էր, ― առաջներում դուք ուրախությամբ մեզ կարկանդակ էիք ծախում, իսկ հիմա այդպես կոպիտ ձևով մերժում եք։ Չէ՞որ Չէ՞ որ դուք էլ մեզ մոտ ցորեն գնելու եք գալիս, պատահե՞լ է, որ մենք ձեզ մերժենք։ Իսկ եթե դուք վճռել եք, որ մենք թշնամիներ դառնանք, շատ լավ, ժամանակին մենք էլ ձեզ հետ այդպես կվարվենք։ Լավ հիշեցեք ասածներս։
― Դու ինչո՞ւ կռվարար աքլորի պես մեջտեղ ընկար, Ֆորժյե, ― ծիծաղելով ասաց Մարկեն, որ կարկանդակագործների գլխավորն էր, ― չլինի՞ կոնծել ես։ Դե լավ, մոտ արի, ես քեզ կարկանդակ կտամ։
― Օգնեցե՜ք, այստեղ մարդ են սպանո՜ւմ, ― աղաղակեց Ֆորժյեն և ձեռքի մահակով որքան ուժ ուներ հարվածեց Մարկեին։ Հարվածը կպավ Մարկեի գլխին, և տմարդի կարկանդակագործը տապալվեց գետնին։
Աղմուկի ձայնը լսելով, ` չորս կողմից վրա հասան ագարակատերերը, որոնք մոտերքում աշխատում էին․ նրանք երկար ձողերով ընկույզ էին թափ տալիս։ Ագարակատերերը մի կողմից սկսեցին ծեծել կարկանդակագործներին, հովիվները՝ մյուս կողմից։ Կարկանդակագործները տեսան, որ իրենց բանը բուրդ է։ Հովիվները նրանցից զոռով հինգ դյուժին կարկանդակ առան։ Բայց դա ամենևին կողոպուտ չէր, որովհետև տերերին վճարեցին վերցրած կարկանդակների գինը և որպես վերադիր տվեցին հարյուր հատ ընկույզ և երեք կողով սպիտակ խաղող։ Կարկանդակագործներն օգնեցին Մարկեին ձին հեծնելու և վերադարձան Լերնե։ Ամբողջ ճանապարհին ի՜նչ հայհոյանք ասես, որ չէին թափում հովիվների գլխին և սպառնում, որ շուտով նրանց հախիցը կգան։
Իսկ հովիվներն իրենց հերթին անուշ էին անում կարկանդակները, հետո ճաշակում հիանալի խաղողը և սրտանց ծիծաղում մեծախոս ու պարծենկոտ կարկանդակագործների վրա։ Ֆարժյեն ինքը խաղողի հյութով տրորեց մտրակի հարվածից կապտած տեղը, և շատ շուտով ցավը բոլորովին անցավ։
==Գլուխ VII==
Երբ կարկանդակագործները վերադարձան Լերնե, սոված֊ծարավ վազեցին դղյակը ` Պիկրոշոլ թագավորի մոտ։ Նրանք գանգատվում էին, լաց էին լինում, ցույց էին տալիս իրենց ջարդված զամբյուղները, պատառոտված շորերը, տրորված կարկանդակները, իսկ որ գլխավորն է, վիրավորված Մարկեին, և ասում էին, որ այդ բոլորը Գրանգուզիեի հովիվների ու ագարակատերերի գործն է։
Թագավորը կատաղությունից խելքը կորցրեց և առանց քննելու, թե ով է արդար և ով մեղավոր, հրաման տվեց հայտարարել ամբողջ երկրում, որ բոլոր տղամարդիկ պարտավոր են ուղիղ կեսօրին զինված գալ քաղաքի հրապարակը, չեկողները մահապատժի կենթարկվեն։
Թագավորի հրամանը դուրս գալուն պես ամբողջ քաղաքում տարածվեց թմբակահարության ձայնը։ Ինքը՝ արքա Պիկրոշոլը, մինչև ճաշի պատրաստ լինելը, գնաց կարգի բերելու իր հրետանին։ Անմիջապես թնդանոթները դրեցին սայլերի վրա, պաշար ու ռազմամթերք բարձեցին բազմաթիվ սայլերի վրա, փողոցներում սկսեցին ծածանվել դրոշակները։
Ճաշի ժամանակ թագավորը նշանակեց հրամանատարներ։ Առաջապահ զորագնդի հրամանատար նշանակվեց պարոն Տրեպելյուն։<ref>Տրեպելյու ֆրանսերեն նշանակում է «քրջոտ», «մուրացիկ»։</ref> Պարոն Տրեպելյուի զորագնդում հաշվվում էին մինչև 16014 հրացանակիրներ և 30011 վարձկան զինվորներ։ Հրետանու հրամանատար նշանակվեց պարոն Տուկդիլիոնը,<ref>Տուկդիլիոն ֆրանսերեն նշանակում է «պարծենկոտ», «սնապարծ»։</ref> և նրա հրամանատարության ներքո կար 914 թնդանոթ, բոմբարդ<ref>Բոմբարդ՝ հին թնդանոթ, որը լցնում էին քարե ռումբերով։</ref> մորտիր,<ref>Մորտիր՝ կարճ և մեծ տրամաչափի թնդանոթ, որի արձակած ռումբերը աղեղնաձև էին սլանում օդի մեջ, այդ պատճառով կարողնում կարողանում էին ամենաբարձր պարիսպների վրայից անցնել և հարվածել հակառակորդին։</ref> բազիլիկներ<ref>Բազիլիկ՝ XVI դարի թնդանոթ, որի արձակած ռումբերը երկաթից էին և 75 ֆունտ ծանրություն ունեին։ Այս թնդանոթը բազիլիկ անունն էր կրում, որովհետև նրա վրա կար առասպելական հրեշի՝ բազիլիկի նկարը։ Դա մի օձ էր, որի գլխի մաշկի ծալքերը թագի ձև ունեին։ Ըստ հին ավանդության, բազիլիկի միայն հայացքն սպանում էր մարդկանց ու կենդանիներին, իսկ նրա սուլոցը բոլորին փախուստի էր մատնում։</ref> և այլ ծանր թնդանոթներ։
Ինքը թագավորը և իշխանազունները նույնպես միացան զորքին։ Երբ ամբողջ զորքը հավաքվել և պատրաստ էր արշավելու, թեթև հեծելազորի մի ջոկատ ուղարկեցին հետախուզության, թե չկա՞ն արդյոք մոտերքում դարանակալ թշնամիներ։ Հետախույզները եկան հայտնեցին, որ ոչ մի տեղ դարանակալություն չկա և չորս կողմը կատարյալ հանգստություն է տիրում։
Այն ժամանակ Պիկրոշոլը հրամայեց զորքին շարժվել։ Եվ ահա այդ ամբողջ զորաբանակը առանց որևէ կարգ ու կանոնի, ցաք ու ցրիվ առաջ շարժվեց, ջարդելով ու փչացնելով այն ամենը, ինչ որ ճանապարհին պատահում էր։ Ոչ մի բան չէին խնայում զինվորները։ Կով էր պատահում նրանց, կովն էին մորթում, ոչխար էր պատահում՝ ոչխարն էին քաշ տալիս տանում։ Հավ, ճուտ, բացբադ, սագ, խոզ խոճկոր, խոճկոր. ինչ պատահում էր, բոլորը բռնում տանում էին։ Ամեն ծառապտուղ՝ ընկույզ, խաղող, տանձ, խնձոր, բոլորը պոկոտում, ուտում, փչացնում էին, իսկ ծառերը ջարդում։
Բնակիչները ոչինչ չէին կարողանում անել, թալանողների ու ավերողների դեմ։ Նրանք անձնատուր էին լինում առանց դիմադրության և միայն խնդրում, աղաչում էին այդքան ավազակություն չանել։
― Մենք ձեզ ոչ մի վատություն չենք արել, ― ասում էին նրանք զինվորներին, ― ինչո՞ւ եք այդքան վնասներ հասցնում։
Այդպիսի բարբարոսություններ կատարելով ` զորքը հասավ մինչև Սելիե քաղաքը։ Սեիլիե Սելիե քաղաքն էլ նրանք հիմնահատակ կործանեցին և առաջ գնացին ու հասան մի վանքի։ Բայց վանքի դռները փակ էին և պարիսպները լավ պահպանված։
Այն ժամանակ զորաբանակի գլխավոր մասը առաջ շարժվեց դեպի Վեդի հունը, իսկ վանքի մոտ թողեցին յոթ հետևակ ջոկատ և երկու հարյուր տեգավորներ։ Զինվորներն իսկույն սկսեցին քանդել այգին շրջապատող քարե պատերը։
Խեղճ վարդապետները չէին իմանում, սրբերից որին խնդրեն, որ ազատի իրենց այս փորձանքից և, համենայն դեպս, այնպիսի ուժով սկսեցին խփել վանքի զանգերը, որ բոլոր ագռավներին խրտնեցրին։ Դրանից հետո նրանք սաղմոս ու շարական երգելով հանդիսավոր թափոր կազմեցին։
Այդ ժամանակ վանքում ապրում էր մի վարդապետ, որի անունը Խորտակող Ժան էր։ Դա մի առողջ ու ամրակազմ մարդ էր, միշտ ուրախ, ժիր ու ճարպիկ և այնպիսի ուժեղ ձայն ուներ, որ մարդու ականջ էր խլացնում, իսկ որ գլխավորն է, ձեռքից ամեն սատանայություն գալիս էր։ Նա այնպիսի արագությամբ էր պատարագ մատուցում և երեկոյան հսկում կատարում, որ վարդապետները , մի անգամ երեսները չխաչակնքած՝ չխաչակնքած, ժամերգությունն արդեն վերջացած էր լինում։ Կարճ ասած՝ դրա նման վարդապետ աշխարհում չէր եղել։
Ահա հենց այդ վարդապետը, երբ լսում է խաղողի այգուց եկող աղմուկը, բակ է դուրս գալիս իմանալու, թե ինչ է կատարվում։ Իսկ զինվորներն այդ ժամանակ պատը քանդել և մտել էին այգին, ուր մեծ ավերածություններ էին կատարում և փչացնում այն խաղողը, որից վարդապետները իրենց համար գինի էին պատրաստում։ Միաբան Ժանը, տեսնելով, որ գործերը վատ են, իսկույն վազեց մտավ եկեղեցին, որտեղ վարդապետները աղոթում էին ու ծոր տալով երգում։
― Տո կորեք գնացեք կորե´ք, գնացե´ք դուք էլ, ձեր աղոթքներն էլ, ― գոչեց հայր Ժանը, ― ավելի լավ չէր լինի, որ երգեիք՝ «Մնաք բարով կողովներ, խաղողաքաղը վերջացավ»։ Ով գիտի թշնամին արդեն քարուքանդ է արել մեր այգին։ Մենք մե՞ղք չենք, հապա մենք ի՞նչ ենք խմելու։ Մնաս բարով հավիտյան, իմ բարի գինու գավաթ։
― Այդ ինչեր է գլխիցը դուրս տալիս այս գինեմոլը, ― ասաց վանահայրը, ― շտապ հեռացրեք դրան այստեղից և մութ սենյակում փակեցեք, որ չխանգարի ժամերգությանը։
― Իսկ որ գինի չլինի, ի՞նչ անենք, ― առարկեց հայր Ժանը, ― չէ՞ որ դուք էլ, պատվարժան վանահայր, ինձնից պակաս չեք խմում կուշտ ճաշելուց հետո։ Ոչ մի կարգին մարդ չպետք է հրաժարվի կոնծաբանելուց, երբ լավ գինի կա՝ այդպես է մեր վանքի կանոնը։ Թողեք ձեր աղոթքը և լսեցեք ` ինչ եմ ասում․ ով գինու սիրահար է, թող գա իմ ետևից։ Երդվում եմ սուրբ Անտոնիուսի անունով, մենք էլ գինու համ չենք տեսնի, եթե չփրկենք մեր այգին։
Այս ասելուց հետո հայր Ժանը մի կողմ շպրտեց իր վերարկուն, մի ահագին խաչափայտ առավ ձեռքը, որ մարդու բռունցքի հաստություն ուներ և նիզակի չափ երկար էր։ Այդ փայտը ձեռքին դուրս վազեց եկեղեցուց և այնպիսի հարվածներ սկսեց տեղալ զինվորների գլխին, որ նրանք գլուխները բոլորովին կորցրին։ Զարմանալու բան չկա այստեղ։ Զինվորները իրենց զենքերը վայր էին դրել, որ կարողանան որքան կարելի է շատ խաղող քաղել և ուտել։ Թմբկահարները ծակել էին իրենց թմբուկները և լիքը լցրել քաղցր խաղողով։ Նույն էին արել շեփորահարները, իրենց շեփորները լիքը լցնելով հասած ու համեղ խաղողով։
Այսպես ուրեմն, մեր հայր սուրբը , ըստ հին սովորության , աջ ու ձախ գանակոծելով ջարդում էր կողոպտիչների գլուխները և նրանց հարյուրներով գետին տապալում։
Խաղողի վազերի տակ թաքնվածները հարված էին ստանում վզակոթերին, փախչողներին հարված էր հասցնում մեջքներին, ծառերը բարձրացողներին հարվածում էր փայտի ծայրով, և ոչ մի մարդու չէր խնայում։ Իսկ եթե մեկը գոչում էր՝ «Հայր սուրբ, ես անձնատուր եմ լինում, խնայիր խնայի´ր ինձ», ― նա պատասխանում էր՝ «Անձնատուր եղիր, բայց էլի ես քո հոգին սատանի փայ կանեմ», և վերջացնում էր նրա հետ իր հաշիվները։
Դա իսկապես որ մի սարսափելի և նմանը չունեցող տեսարան էր։
Մեկը գոռում էր՝ «Սուրբ Վառվարե՜»Վառվառե՜», մյուսը՝ «Գևո՜րգ», երրորդը՝ «Աստվածամա՜յր, ազատիր ազատի´ր մեզ սրա ձեռքից։ Եվ այնպիսի մի աղաղակ էր բարձրացել չորս կողմը, որ վարդապետները վազեվազ դուրս եկան եկեղեցուց և սկսեցին խոստովանեցնել վիրավորներին։ Իսկ միաբանության ավելի ստորին անդամները և աբեղաները վերարկուները հանեցին, կախ արին ցանկապատից, մի֊մի մեծ դանակ առան ձեռքները և առանց երկար մտածելու Ժան վարդապետին օգնության հասան։ Դրանք էլ ետևից հարձակվեցին զինվորների վրա։ Շուտով թշնամի զորքերը ջախջախվեցին։ Այսպիսով ` շնորհիվ հայր սուրբ Ժանի զարմանալի քաջության, այդ օրը թշնամի զինվորներից կոտորվեցին13կոտորվեցին 13.622 հոգի, և վանքի այգին ազատվեց ավերումից։
Այդ նույն ժամանակ անեն բանից բոլորովին անտեղյակ բարեսիրտ Գրանգուզիեն , բուխարու մոտ նստած՝ նստած, խանձված փայտի ծայրով խզբզում էր հատակի վրա և, տասներորդ անգամ պատմելով իր կնոջն ու տնեցիներին անցած֊գնացած ժամանակի պատմություններ, ` սպասում էր, որ շագանակները բուխարիում խորովվեն։
Հանկարծ ներս է մտնում Պիլո անունով մի հովիվ և ամեն բան պատմում նրան։ Ասում է, թե Պիկրոշոլ թագավորը ավերել է ամբողջ երկիրը, անվնաս է մնացել միայն մի այգի, որ փրկել է հայր սուրբ Ժանը։ Այժմ Պիկրոշոլ թագավորը անցել է արդեն Վեդու հունը, գրոհ տալով վերցրել է Լայ֊Ռոշ֊Կլերմո քաղաքը, որտեղ և ամրացել է իր զորքով։
― Ա՜յ, ա՜յ, բարի մարդիկ, այդպես էլ բան կլինի, ― ասաց Գրանգուզիեն, ― Պիկրոշոլը ` իմ հին բարեկամն ու դաշնակիցը , հարձակվում է ինձ վրա, դա հնարավո՞ր բան է։ Ո՞ւմ խորհրդով է նա դա անում։ Ո՜հ, տեր իմ, օգնիր ինձ, մի ճանապարհ ցույց տուր, ի՞նչ անեմ։ Ախր Պիկրոշորլին Պիկրոշոլին ես ոչ մի վատ բան չեմ արել, ընդհակառակը, միշտ օգնել եմ նրան թե՛ փողով, թե՛ խորհրդով և թե զորքով։ Մի՞թե ես պետք է այժմ իմ ծերության օրոք պատերազմի դուրս գամ։ Մի՞թե ես պետք է այժմ իմ հոգնած մարմինը զրահով պատեմ և դողդոջուն ձեռքս նիզակ առնեմ իմ երկիրը պաշտպանելու համար։ Ո՛չ, ո՛չ, պետք է ամեն միջոց գործ դնել, որ այս գործը խաղաղությամբ վերջանա, այսպես է իմ հաստատուն վճիռը։
Այնուհետև Գրանգուզիեն խորհրդի նիստ հրավիրեց և հայտնեց վիճակը։ Վճռվեց մի բանիմաց և զգույշ մարդ ուղարկել Պիկոշորլի Պիկրոշոլի մոտ ` իմանալու, ` ինչու է նա այդպես անակնկալ խախտել խաղաղությունը և ներխուժել ուրիշի երկիրը։ Բացի այդ, որոշեցին Փարիզից ետ կանչել Գարգանտյուային, որ հարկ եղած դեպքում օգնի Պիկրոշոլի հախից գալու։
Գարգանտյուային մի երկար նամակ գրեցին, իսկ Պիկրոշոլի մոտ որպես դեսպան ուղարկեցին Ուլրիխ Գալլեին, որ մի իմաստուն ու համեստ մարդ էր և որին շատ անգամ էր ապավինել Գրանգուզիեն իր կյանքի ամենադժվար րոպեներին։ Այդ բարի մարդը անմիջապես ճանապարհ ընկավ, բարեհաջող անցավ գետն ու հարցուփորձ արավ այնտեղի ջրաղացպանին, թե ինչ է պատահել այդ կողմերում։
― Ինչ ասեմ, ― պատասխանեց ջրաղացպանը, ― վայն եկել է մեզ տարել, այդ անիծվածները ինձ մոտ ոչ աղ են թողել, ոչ մաղ, ինչ կար չկար, բոլորը տարել են։ Հիմա նրանք փակվել նստել են Լյա֊Ռոշ֊Կլերմո քաղաքում և ձեզ խորհուրդ չէի տա գիշերով գնալ այնտեղ։ Կարող եք պահակի հանդիպել և ձեր գլխին մեծ փորձանք բերել։
Գալլեն գիշերեց ջրաղացպանի մոտ և առավոտյան իր փոխհարի փողհարի հետ միասին մոտեցավ բերդի դարպասին։ Փողհարը փչեց փողը, և Գալլեն պահանջեց, որ իրեն թույլ տան գնա Պիկրոշոլի մոտ մի շատ կարևոր գործով։ Թագավորը, սակայն, թույլ չտվեց, որ բերդի դարպասը բանան, նա ինքը դուրս եկավ պարսպի վրա և հարցրեց դեսպանից։
― Ի՞նչ նոր բան կա, ի՞նչ եք ուզում ինձ ասել, ասացեք։
Երբ Ուլրիխ Գալլեն լռեց, նրա ամբողջ ճառին Պիկրոշոլը միայն մի պատասխան տվեց։
― Շատ լավ, եկեք ստացեք, եկեք ստացեք, ձեզ այնպես ստանալ ցույց կտանք, որ եկած ճամփաներդ մոռանաք , և այնպիսի կարկանդակ ուտեցնենք, որ կոկորդներումդ կմնա։
Գալլեն դատարկաձեռն վերադարձավ իր թագավորի մոտ։
Բայց այս անգամ Պիկրոշոլն ամենևին չցանկացավ խոսել Գալլեի հետ և հրամայեց ասել նրան, որ ինչ ասելիք ունի թող ասի կապիտան Տուկդիլիոնին, որն այդ ժամանակ պարսպի վրա թնդանոթներ էր լցնում։
― Պարոն, ― ասաց Գալլեն Տուկդիլիոնին, ― իմ տերը, Գրանգուզիեն, չի ցանկանում, որ կարկանդակների պատճառով մեր և ձեր մեջ թշնամություն լինի։ Այն հինգ դյուժին կարկանդակների փոխարեն, որ մեր հովիվները զոռով առել են ձեզանից, մենք վերադարձնում ենք ձեզ ամբողջ հինգ սայլ ամենալավ տեսակի կարկանդակներ։ Ահա այս կարկանդակները, բարեհաճեցեք ընդունել։ Բացի այդ, մենք առաջարկում ենք ձեզ 700.003 ոսկի, իսկ վիրավորված կարկանդակագործին պարգևում ենք Լյա֊Պոմարդիներ ավանը։ Եկեք հաշտվեք հաշտվենք ու խաղաղ ապրենք։ Թողեք մեր բերդը և գնացեք ձեր տները, մենք առաջվա պես լավ բարեկամներ կլինենք։
Տուկդիլիոնը զեկուցեց Պիկրոշոլ թագավորին Գալլեի ասածը։
Զեկուցելիս Տուկդիլիոնը բարձր ծիծաղելով ասում էր․
― Այդ ողորմելի ռամիկները, աստված վկա, վախից սրտաճաք են եղել, իսկ Գրանգուզիեն, ` այդ խղճուկ հարբեցողը, ահ ու սարսափից գլուխը բոլորովին կորցրել է։ Կոնծելում նա շատ քաջ է, բայց երբ բանը հասնում է կռվի, շատ է խեղճանում։ Չգիտեմ ` դուք ինչպես կհրամայեք, տեր տե´ր արքա, իսկ ես այն կարծիքին եմ, որ կարկանդակները պետք է վերցնենք, իսկ պատերազմը իր կարգով շարունակենք։ Մի՞թե նրանք իսկապես կարծում են, թե կարող են մեզ խաբել իրենց մի քանի կարկանդակներով։ Ինչպես երևում է, նրանք ոչ մի հարգանք չունեն ձեր նկատմամբ։
― Այդպես հա՞, ― պատասխանեց թագավորը, ― սուրբ Հակոբը գիտենա, ես նրանց փոշին քամուն կտամ։ Ինչպես ասացիք, այնպես էլ արեք։
― Բայց ես պետք է ձեզ նախազգուշացնեմ, տեր տե´ր արքա, ― ասաց Տուկդիլիոնը, ― որ պարեն քիչ ունենք, եթե Գրանգուզիեն բերդը պաշարի, գործներս շատ վատ կլինի։
― Եղած պարենը բավական է, ― պատասխանեց Պիկրոշոլը, ― մենք այստեղ պատերազմելո՞ւ ենք ելել, թե ուտելու։
― Իհարկե, պատերազմելու, ― ասաց Տուկդիլիոնը, ― բայց սոված փորով պատերազմել չի լինի։
― Վերջ տվեք ձեր շատախոսությանը, ― ասաց Պիկրոշոլը, ― գնացեք, ինչ բերել են , վերցրեք։
Եվ այսպես էլ արեցին։ Հինգ սայլի բեռները ամբողջապես վերցրին, վերցրին նաև ոսկին, իսկ մարդկանց ազատ արձակեցին, ` խստորեն պատվիրելով մյուս անգամ բերդին չմոտենալ։ Այսպես ուրեմն, Ուլրիխ Գալլեն երկրորդ անգամ լուր բերեց Գրանգուզիեին, թե ոչ մի հույս չկա խաղաղությունը վերականգնելու և թե անհրաժեշտ է Պիկրոշոլի դեմ կյանքի ու մահու պատերազմի դուրս գալ։
― Խնդրեմ, խնդրեմ, միայն գլուխներդ ծածկեցեք։<ref>Թագավորի ներկայությամբ գլխարկ կրելու իրավունք ունեին միայն ամենաբարձր անձինք։ Երբ Պիկրոշոլը թույլ էր տալիս իր մերձավորներին գլխարկները չհանել, դրանով ուզում էր ցույց տալ, որ գոհ է նրանցից։</ref>
― Մեծապես շնորհակալ ենք, ― պատասխանեցին նրանք։ ― Ահա թե ինչ ենք ուզում առաջարկել ձեզ։ Այս բերդը պահպանելու համար այստեղ մի փոքր զորամաս թողեք որևէ կապիտանի հրամանատարությամբ, իսկ մնացած բանակը բաժանեցեք երկու մասի։ Մի մասը կարշավի Գրանգուզիեի վրա և, իհարկե, առանց դժվարության նրա դատաստանը կտեսնի։ Մենք այդ ստոր արարածից շատ փող կառնենք։ (Մենք նրան «ստոր արարած» ենք անվանում, որովհետև միայն ստոր արարածներն են կարողանում փող դիզել, իսկ ազնվազարմ թագավորները սովորաբար ոչ մի կոպեկ չեն ունեումունենում)։ Զորաբանակի մյուս մասը կմոտենա ծովին և առանց մի որևէ դիմադրության հանդիպելու կվերցնի բոլոր քաղաքները, ամրոցներն ու բերդերը։ Հետո նավ կնստեն և, նավարկելով Պորտուգալիայի ափերի երկարությամբ, ` կկողոպտեն բոլոր ծովափնյա քաղաքները մինչև Լիսաբոն։ Ո՞վ սիրտ կանի մեր դեմ դուրս գալ։ Իսպանիան էլ մեզ պետք է հպատակվի, որովհետև նրա բնակիչները բոլորը ապուշներ են։ Հետո դուք կանցնեք Ջիբրալտարի նեղուցով, որն որը, ի հիշատակ ձեր քաջագործության , այնուհետև կկոչվի Պիկրոշոլի ծով։ Դրանից հետո Աֆրիկայի ավազակապետ Բարբարոսսան<ref>Բարբարոսսա (Կարմրամորուս)։ Ալժիրի տիրակալ Կայիր Էդգինի մականունն էր (1476―1546):</ref> ձեր գերին կդառնա։
― Ես նրան կներեմ, ― ասաց Պիկրոշոլը։
― Ազնիվ խոսք եմ ասում, ես նրա հողաթափերը<ref>Կաթոլիկական սովորության համաձայն պապին ներկայանալիս պետք է համբուրեին նրա հողաթափը։</ref> համբուրողը չեմ, ― ասաց Պիկրոշոլը։
― Երբ ամբողջ Իտալիան տիրած կլինեք, ― շարունակեցին նրանք, ― մենք մեր ձեռքը կգցենք Միջերկրական ծովի բոլոր կղզիները և հետո կանցնենք Ասիա։ Այն ժամանակ, տերտե´ր, դու պահպանես Երուսաղեմը, ― Սուլթանը ստիպված կլինի ընդմիշտ հրաժեշտ տալու Երուսաղեմին։
― Ես այնտեղ կկառուցեմ Սողոմոնի<ref>Երուսաղեմի տաճարն ըստ Աստվածաշնչի ավանդության կառուցել է եբրաեցիների թագավոր Սողոմոնը։</ref> տաճարը, ― ասաց Պիկրոշոլը։
― Չէ՞որ այնտեղ անապատից զատ ուրիշ բան չկա, և մենք բոլորս ծարավից կկոտորվենք։
― Մենք դրա մասին էլ ենք մտածել, ― ասացին նրանք։ ― 9014 մեծ֊մեծ նավեր, որոնք բարձված կլինեն ամենալավ և աշխարհումս նմանը չունեցող գինով, Միջերկրական ծովով կգան Յավա, որտեղ սպասելիս կլինեն 220.770 ուղտ և1600 և 1600 փիղ։ Փղերին կբռնենք որս անելիս։ Փղերը և ուղտերը գինին կբերեն մեր ետևից։ Մի՞թե այդքան գինին չի բավականացնի ձեզ։
― Իհարկե ոչ, ― պատասխանեց Պիկրոշոլը, ― չէ՞ որ այնտեղ սաստիկ շոգ է։
― Էհ, ինչ եք ասում, ― պատասխանեցին նրանք, ― այնպիսի մի աշխարհակալ, ինչպիսին դուք եք, մի՞թե չի կարող իր համար ամեն տեսակ հարմարություններ ստեղծել։
― Ասենք այդ էլ ճիշտ է, ― պատասխանեց Պիկրոշոլը։ ― Բայց ի՞նչ պիտի անի այդ ժամանակ մեր այն զորքը, որ արդեն հաղթած կլինի այդ գարշելի գինեմոլ Գրանգուղիեին։Գրանգուզիեին։
― Ինչ ասել կուզի, որ նրանք էլ ձեռները ծալած, պարապ չեն նստի։ Մենք շատ շուտով նրանց կհանդիպենք։ Նրանք այդ ժամանակ նվաճած կլինեն Ֆրանսիան, Հոլանդիան, անցած կլինեն Հռենոս գետը, և մենք այդտեղ կհանդիպենք իրար, որովհետև ծովային հաղթանակներից հետո արդեն վերադարձած կլինենք։ Այնուհետև միացյալ ուժերով հարձակում կգործենք Պրուսիայի, Լեհաստանի, Լիտվայի ու Ռուսաստանի վրա, ու այդ բոլոր երկրները մինչև Սառուցյալ օվկիանոսը մեր ձեռքում կլինեն։
― Պրուսիան, Լիտվան և Լեհաստանը ես ձեզ կտամ ձեր կատարած ծառայությունների համար, ― ասաց Պիկրոշոլը։
― Ախ, տեր տե´ր արքա, որքան վեհանձն եք։ Ընդունեցեք մեր անհուն երախտապարտությունը։ Աստված ձեզ երկար կյանք տա։
Այս խոսակցությանը ներկա էր մի հին ռազմիկ Եխեֆրոն<ref>Եխեֆրոն հունարեն նշանակում է «զգույշ», «խելամիտ»։</ref> անունով։
― Բավական է, ― ասաց Պիկրոշոլը, ― վերջ տվեք վեճերին։ Մի բան միայն ինձ մեծ երկյուղ է պատճառում՝ որ այդ անիծված Գրանգուզիեն մեզ թիկունքից չխփի, երբ մենք Ասիայում լինենք։
― Այդ ցավին հեշտ է դարման անել, ― ասաց կապիտան Մերդայլը։ ― Մենք խիստ հրաման կուղարկենք մոսկովցիներին,<ref>ամբողջ Ամբողջ արևմտյան Եվրոպայում մինչև XVIII դարը ռուսական պետությունը կոչվում էր Մոսկվա կամ Մոսկովիտիա, իսկ ռուսներին կոչում էին մոսկովցիներ»մոսկովցիներ։</ref> և նրանք մեզ օգնության կուղարկեն 450.000 ընտիր զորք։ Եթե միայն ինձ փոխարքա նշանակեք, այն ժամանակ ես ցույց կտամ, թե ով եմ։ Ես բոլոր թշնամիներին ատամներով կկրծոտեմ, ոտնատակ կտամ, կկոտորեմ, թոզը քամուն կտամ, բոլորին, բոլոր բոլորին ջարդուփշուր կանեմ։
― Լա՛վ, լա՛վ, բավական է, ― ասաց Պիկրոշոլը։ ― Այլևս չհետաձգենք գործը, ով սիրում է ինձ, թող գա իմ ետևից։<ref>Այն գլուխներում, որտեղ նկարագրված է Գրանգուզիեի մղած պատերազմը Պիկրոշոլի դեմ, Ռաբլեն ծաղրում է դատաստանական գործը, որը սկսել էր նրա հայր Անտուան Ռաբլեն իր հարևան կալվածատեր Սենտ֊Մարտի դեմ։</ref>
― Խմեցեք, պարոն կապիտան, ― ասաց Գիմնաստը, առաջարկելով նրան իր ուղեսրվակը, ― ես արդեն համը տեսա, հիանալի գինի է։
― Այս ի՞նչ բան է, ― գոչեց Տրիպեն, ― այս սրիկան մեզ վրա ծիծաղո՞ւմ է, ինչ է։ Ասա ի՞նչ մարդ ես։
― Ես մի խեղճ սատանա եմ, ― պատասխանեց Գիմնաստը։
Նրա ատամների արանքում մնացած ուխտավորները կարծում էին, որ մի գետնահոր են ընկել։ Երբ Գարգանտյուան գինի խմեց, քիչ էր մնում նրանք խեղդվեին։ Գինին նրանց քշեց տարավ ուղիղ դեպի կոկորդը, բայց նրանք ոստոստալով և գավազաններով միմյանց օգնելով, կարողացան մնալ բերանում և բարձրացան մինչև նրա ատամների եզրը։
Բայց, դժբախտաբար, ուխտավորներից մեկը իր գավազանով խփեց ցավող ատամին։ Ատամի սաստիկ ցավից Գարգանտյուան բարձրաձայն աղաղակեց։ Նրան ատամի փորիչ տվեցին, ու Գարգանտյուան պարտեզում զբոսնելիս ատամները քչփորում էր և ուխտավորներին մեկ֊մեկ հանում բերանից։ Մեկին նա բռնեց ոտքերից, մյուսին՝ պայուսակից, երրորդին՝ գրպանից, չրրորդին՝ չորրորդին՝ գավազանից, իսկ այն դժբախտին, որ խփել էր գավազանով, բռնեց օձիքից և մի լավ հասցրեց վզակոթին։ Ազատված ուխտավորներից ամեն մեկը մի կողմ փախավ, իսկ Գարգանտյուայի ատամի ցավը միանգամից կտրվեց։
Ուխտավորներն այնպես էին փախչում, որ ոչինչ չէին նկատում, մինչև ընկան գայլի համար պատրաստած մի թակարդի մեջ։ Թակարդը փակվեց և խեղճերը դարձյալ գերի ընկան։ Նրանց բախտից վեցերորդ ուխտավորը, որի անունը Ֆուրնիլիե էր, մի շատ ճարպիկ մարդ էր։ Նա կարողացավ բոլոր թոկերը կտրատել և ազատել իր ընկերներին։ Թակարդից ազատվելուց հետո ուխտավորները մի կերպ հասան մինչև Կուդրե և գիշերեցին մի լքված խրճիթում։
― Ես էլ եմ ուզում գրկել, ― գոչում էր Պոնոկրատը, ― և այնպես հուպ տամ, որ հոգին դուրս գա։
Իսկ հայր Ժանը բլբուլ էր դարձել, սումասում, խոսում էր անվերջ։ Շատ ճարպիկն էր անիծվածը։
― Դեհ լավ, լավ, ― ասաց վերջապես Գարգանտյուան, ― այժմ վերցրու աթոռդ և դիր իմ կողքին, նստենք մի բան ուտենք։
Զրուցելիս նրանք չէին մոռանում ուտելը։ Նրանց ծնոտները չդադարեցին աշխատելուց, քանի դեռ սեղանի վրա մի կերակուր կար դրված։ Առաջին օրինակը ինքը Գարգանտյուան էր տալիս։ Նա իր փորը այնքան էր լցրել, որ գիշերը իրեն վատ զգաց։
Անմիջապես մի քանի բժիշկ կանչեցին։ Բժիշկները քննեցին հիվանդին, խորիմաստ կերպով հոնքերը կիտեցին և պատվիրեցին, որ հիվանդն ընդունի 18 սայլ կասսիա<ref>Կասսիա՝ լոբազգիների մի տեսակ է՝ ալեքսանդրիական տերև անունով։</ref> և11900 և 11900 ֆունտ խավարծիլ։ Հարկավոր էր մաքրել հիվանդի ստամոքսը։ Դրա համար պատրաստեցին տասնյոթ պղնձե ահագին գնդեր։ Այդ գնդերից մեկի մեջ մտավ մի մարդ՝ հետը վերցրած լապտեր և վառված ջահ։ Գարգանտյուան գունդը դրեց բերանը և կուլ տվեց այնպես, ինչպես փոքրիկ մի դեղահաբ։
Հետևյալ հինգ գնդերի մեջ մտան հինգ հաղթանդամ տղաներ, որոնցից յուրաքանչյուրի ձեռքին կար մի֊մի երկաթե թի։ Երեք գնդերի մեջ մտան երեք գյուղացիներ՝ մի֊մի ջահ դրած ուսերին։ Վերջին ութ գնդերի մեջ մտան ութ արտաքնոց մաքրողներ՝ հետները վերցրած ահագին զամբյուղներ։ Եվ այդ բոլոր գնդերը Գարգանտյուան հեշտությամբ կուլ տվեց։
==Գլուխ XVII==
Այն մասին, թե ինչպես Գարգանտյուան ջարդում է Պիկրոշոլի առաջապահ գունդը
― Գրոհեցե՜ք, սատանաներ, գրոհեցե՜ք։
Երբ թշնամին լսեց, որ իրենց վրա հարձակվողները դարձայլ դարձյալ սատանաներ են, փախուստի դիմեց։ Միայն Տուկդիլիոնը իրեն չկորցրեց։ Նա ձեռքն առավ նիզակը և մեծ ուժով խփեց վարդապետին։ Բայց վարդապետը այնպիսի հաստ փարաջա էր հագել, որ նիզակը չծակեց և մեղրամոմի պես ծռվեց։ Այն ժամանակ վարդապետը իր մահակով Տուկդիլիոնին մահացու հարված հասցրեց, ու սա ձիու վրայից շնչասպառ գետին գլորվեց։
Տեսնելով Տուկդիլիոնի մեջքին կապած ուրարը, վարդապետն ասած Գարգանտյուային․
Այնուհետև ուխտավորներին կերակրեցին, ճանապարհի պաշար տվեցին և թողեցին, որ գնան իրենց երկիրը, իսկ Գրանգուզիեի մոտ բերեցին գերի Տուկդիլիոնին։
Գրագուզիեն սիրալիր ընդունեց իր գերուն և սկսեց հարցոըփորձ հարցուփորձ անել Պիկրոշոլ թագավորի մասին։
― Ի՞նչ նպատակով է սկսել նա այս պատերազմը, ― հարցնում էր Գրանգուզիեն, ― ինչո՞ւ է զուր տեղը թափում իր հպատակների արյունը։
Երբ Տուգդիլիոնը գնաց, վարդապետը դրամը վերադարձրեց Գրանգուզիեին և ասաց․
― Տեր արքա, պարգևներ տալու ժամաակը ժամանակը չի այժմ։ Սպասենք, մինչև պատերազմը վերջանա, այն ժամանակ կտեսնենք, թե ինչ ենք անելու։ Պատերազմի ժամանակ միշտ դրամի պետք կլինի։
― Շատ լավ, ― ասաց Գրանգուզիեն, ― երբ պատերազմը վերջանա, այն ժամանակ ձեզ ինչպես հարկն է կվարձատրեմ։
Պահապանները վեր բարձրացրին մուրաբան և տարան մատուցեցին Պիկրոշոլ թագավորին։ Բայց երբ Պիկրոշոլը այդ մուրաբայից մի գդալ կուլ տվեց, զգաց, որ կոկորդը սաստիկ այրվում է, քիմքի վրա ուռուցք է գոյացել, իսկ լեզվին պզուկներ են դուրս եկել։ Պիկրոշոլը վազեց գինու տակառի մոտ և սկսեց անընդհատ խմել։ Հենց որ գինու բաժակը շրթունքից հեռացնում էր, լեզուն սկսում էր անտանելի այրվել։ Այդ ժամանակ նրա բերանի մեջ ձագար դրեցին ու սկսեցին անընդհատ գինի լցնել։ Պիկրոշոլը բոլորովին հարբեց։ Նա դուրս վազեց փողոց և հրամայեց փչել փողերը։ Փողերը փչեցին, բերդի դարպասները բացվեցին, և Պիկրոշոկը զորքի գլուխն անցած հարձակվեց Գարգանտյուայի վրա։
Գարգանտյուան դիմավորեց նրան թնդանոթների կրակոցով։ Պիկրոշոլի զորքը սարսափահար կանգ առավ, հետո բոլորը նորից վազեցին դեպի բերդը, բայց վարդապետը մեծաքանակ զորքով դուրս եկավ նրանց առջև։ Զինվորները այս ու այն կողմ փախան։ Վարդապետը նրաց նրանց չէր հետապնդում։ Նա վախենում էր, որ քաղաքում մնացած զորքը կհարձակվի իրենց վրա թիկունքից։
Այն ժամանակ, երբ Պիկրոշոլը քաղաքից դուրս էր եկել թշնամու դեմ կռվելու, նրա կապիտանները և մյուս ռազմական պետերը ճանճերի պես վրա էին տվել իրենց թագավորին ուղարկած մուրաբայի վրա։ Դժվար է ասել, թե նրանք ինչ օրն ընկան։ Սաստիկ ծարավից ամեն բան մոռացած՝ նրանք լցվեցին թագավորի մառանը և այնքան գինի կոնծեցին, մինչև որ մեռածի պես ընկան գետին։
Այդ ժամանակ Գարգանտյուան հրամայեց, որ թնդանոթներով ռմբակոծեն բերդը։ Բերդի զորքերը, որոնք առանց հրամանատարի էին մնացել, պաշտպանվելով Գարգանտյուայի հարձակումից, կամաց֊կամաց հավաքվեցին բերդի մի կողմը։ Այդ բանից օգուտ քաղեց վարդապետը։ Թաքնվելով մացառուտի ետևում, աննկատելի կերպով անցավ բերդի մյուս կողմը և հարձակվեց բերդի չպաշտպանված մասի վրա։ Երբ բարձրացան պարիսպների վրա, նրանց առաջին գործը եղավ կոտորել պահակներին և բաց անել դարպասը, որով արյուձին այրուձին ներս խուժեց բերդը և սլացավ դեպի գլխավոր դարպասը, որտեղ ձեռնամարտը պաշտպանողների ու հարձակվողների միջև առաջացրել էր մի սարսափելի ժխոր, և հենց այդ ժամանակ ներս խուժած արյուձին այրուձին զարկեց թշնամու թիկունքին ու մեծ ջարդ տվեց նրան։
Երբ Պիկրոշոլը տեսավ, որ քաղաքը անձնատուր է եղել, ինքն էլ գլուխն առավ փախավ։ Դեպի գետը տանող ճանապարհին նրա ձին հանկած սայթաքեց։ Դա Պիկրոշոլին այնպիսի զայրույթ պատճառեց, որ թուրը քաշեց ու ձիուն տեղնուտեղը սպանեց։ Բայց այլևս ուրիշ ձի չէր կարող ճարել, այդ պատճառով էլ Պիկրոշոլը վճռեց մոտակա ջրաղացի էշը գողանալ և էշով շարունակել իր ճանապարհը։ Բայց ջրաղացպանները շատ շուտով իմացան, թե էշն ով է գողացել, բռնեցին խեղճ Պիկրոշոլին և մի լավ ծեծեցին։ Հետո խլեցին նրա թագավորական զգեստը և նրա առաջ ինչ֊որ ցնցոտիները շպրտեցին։
==ԳլուխXX==
Այն մասին, թե ինչպես են Գարգանտյուայի ընկերները կոտորում Անարխ թագվորի թագավորի 660 ասպետներին
― Կանգնեցեք այստեղ և այնպես ցույց տվեք, թե դուք անձնատուր եք լինում թշնամուն, միայն զգուշացեք, որ հանգույցի մեջ չընկնեք, թե չէ բաններդ վատ կլինի։
Ասպետները հողմի արագությամբ սլանում էին դեպի ափը։ Բայց ափի մոտ հողը ողորկ էր դարրձել դարձրել ծովի ջրից, այդ պատճառով առջևի շարքի ձիերը սյաթաքեցին սայթաքեցին ու վայր ընկան։
― Պարոններ, ― ասաց վարդապետը, ասպետներին, ― մենք մեղք չունենք, ափն է այդպես ողորկ։ Մենք հանձնվում ենք ձեր գթասրտությանը։
― Անձնատուր ենք լինում, անձնատուր ենք լինում, ― գոչեցին նույնպես Գիմնաստն ու Պոնոկրատը։
― Մի՞թե մենք որսի միս չպիտի ուտենք։ Հոգիներս դուրս եկավ մեր նավում աղ դրած միս ուտելով։ Մի գնամ տեսնեմ, չի՞ կարելի արդյոք մի բան որսալ։
Եվ նա հենց տեղից վեր կացավ թե չէ, տեսավ անտառի եզրին մի մեծ ու գեղեցիկ այծամ։ Պոնոկրատը նետի պես սլացավ նրա ետևից և իսկուն իսկույն բռնեց․ դրանից բացի նա օդի մեջ բռնեց 26 կաքավ, 9 կտցար և 32 վայրի աղավնի։ Վերադարձին ոտքերով սպանեց մի դյուժին նապաստակ, տասնհինգ վարազ և երեք մեծ աղվես։
Այդքան բազմատեսակ որսով ծանրաբեռնված վերադարձավ իր բարեկամների մոտ և ինչքան ուժ ուներ գոռաց․
― Դե տղերք, բավական է որքան զվարճացանք, ― ասաց Գարգանտյուան, երբ բոլորը սրտները ուզածին չափ ծիծաղեցին այս արձանագրությունը կարդալիս։ ― Այժմ պետք է մտածենք, թե ինչպես գանք Անարխ թագավորի հսկաների հախիցը։
― Այ ինչ եմ ասել խելոք խոսքին, ― պատասխանեց վարդապետը և հանկարծ տեղիցը վեր ցատկելով գոչեց․
― Հայտնում եմ ձեզ, բարեկամներ, որ մենք ձեզ հետ չենք կռվում։ Մեզ մի լավ հյուրասիրեք, քանի դեռ մեր տերերը կռվում են։
Հսկաբերը Հսկաները համաձայնեցին և նստեցրին նրանց իրենց կողքին, որ միասին քեֆ անեն։
Իսկ այդ ժամանակ Վուրդալակը կամաց֊կամաց մոտենում էր Գարգանտյուային, ճոճելով իր ահռելի գավազանը։
Այն մասին, թե ինչպես է վարդապետը Անարխ թագավորին դարձնում սոխաջուր ծախող
Այդ հրաշալի հաղթանակից հետո թշնամու ամբողջ զորքը կամովին անձնատուր եղավ Գարգանտյուային և իրենց թագավորին տվեց նրա ձեռքը։
Մի անգամ, երբ մեր բարեկամները խնջույք էին սարքել թշնամուց խլած ճամբարում, վարդապետը հարցրեց Գարգանտյուային․
― Իսկ թագավորին ի՞նչ անենք։ Նա այլևս իր պետութւունը պետությունը չի կառավարելու, ուրեմն նրան պետք է մի արհեստ սովորեցնենք, որ գլուխը պահի, թե չէ քաղցից կմեռնի։
― Ճիշտ ես ասում, ― ասաց Գարգանտյուան, ― հանձնում եմ նրան քեզ, արա, ինչ ուզում ես։
Երկու օր հետո վարդապետը թագավորին պսակեց լապտերներ վառող մի պառավ կնոջ հետ։ Հարսանիքին բոլորը լավ քեֆ արին։ Ճաշին մի լավ կերան ոչխարի գլուխ, երշիկ՝ մանանեխով և թոք՝ սխտորով։ Բացի այդ, վարձել էին մի կույր երաժիշտ, որը պարկապզուկ էր փչում, և հյուրերը մինչև կեսգիշեր պարեցին։
Մյուս օրը վարդապետը նորապսակներին տարավ պալատ և ներկայացրեց Գարգանտյուային։ Գարգանտյուան նրանց մի սանգ սանդ նվիրեց, որ մեջը սոխի գլուխ ծեծեն, իսկ բնակության համար քաղաքի ծայրում մի տնակ հատկացրեց։ Այդ օրվանից սկսած Անարխը<ref>Անարխ հունարեն նշանակում է «իշխանություն չունեցող», «իշխանությունից զուրկ»։</ref> դարձավ ամբողջ պետության մեջ ամենալավ սոխաջուր ծախողը։ Բայց ինձ ասել են, որ կինը նրան անխնա ծեծում է, իսկ այդ ավանակն այնքան հիմար է, որ ամեն տեսակ ծեծ ու անարգանք տանում է և ինքն իրեն պաշտպանել չի կարողանում։
― Կաղա՞մբ, ― զարմացա ես։ ― Կաղամբը ինչի՞ համար ես տնկում։
― Էհ, պարոն, ― պատասխանեց այդ մարդը, ― բոլոր մարդիկ էլ հո հարուստ չեն ծնվում։ Ես, ինչպես տեսնում եք, կաղամբ եմ տնկում, հետո ծախում եմ քաղաքում և դրանով իմ օրվա ապրուստը հոգում։
― Տեր աստված, ― բացականչեցի ես, ― այստեղ նոր աշխա՞րհ է, ինչ է։
― Ձեր կոկորդից, տեր իմ։
― Ինչա՞ն Ինչքա՞ն ժամանակ ես այնտեղ մնացել։
― Ամբողջ ժամանակ, երբ դուք հայրենիք էիք վերադառնում։
― Ամենալավ պատառները, որ դուք ձեր բերանն էիք դնում, ― պատասխանեցի ես։
― Հա՛, հա՛, հա՛, ― ծիծաղեց Գարգանտյուան, ― երևում է, դու շատ ճարպիկն ես , Ռաբլե։ Դրա համար նվիրում եմ քեզ Սալմիգոնդեն<ref>Սալմիգոնդեն է կոչվում զանազան տեսակի մսեղենից պատրաստված ռագուն։</ref> դղյակը։
― Մեծապես շնորհակալ եմ, տեր իմ, ― պատասխանեցի ես, դուք ինձ վարձատրում եք այնպես, ինչպես վայել է արքային։
Այնուհետև մենք բաժանվեցինք, միմյանցից շատ գոհ լինելով։
==Գլուխ XXV==
Երբ Գարգանտյուան տուն վերադարձավ, նա իր զորքի համար մի այնպիսի խրախճանք սարքեց, որի նմանը չէր եղել Նոյի տարվանից սկսած։ Հացկերույթը վերջանալուց հետո նա հրամայեց մասնակցողներից ամեն մեկին վճարել մեկ միլիոն երկու հարյուր հազար ոսկի։ Բացի դրանից, նա իր զինակիցներից յուրաքանչյուրին պարգևեց մի֊մի քաղաք։ Պոնոկրատը ստացավ Լյա֊Ռոշ֊Կլերմո քաղաքը, Գիմնաստը՝ Լյա֊Կուդրե, Եվդեմոնը Եվդեմոնը՝ Մոնպանսիե։ Միայն վարդապետը մնաց առանց քաղաքի։
Գարգանտյուան ոզւոմ ուզում էր Սելինում նրան վանահայր դարձնել, բայց վարդապետը հրաժարվեց։
― Եթե դուք ցանկանում եք ինձ մի պարգև տալ, ― ասաց նա Գարգանտյուային, ― այն ժամանակ թույլ տվեք ինձ իմ ճաշակով մի նոր վանք կառուցել։
Մեծ Պանտագրյուելի մանկությունը
Այժմ պատմեմ ձեզ սքանչելի Պանտագրյուելի մանկության մասին։ Պանտագրյուելի մայրը՝ հսկա Բադեբեկը մեռնում է, հենց որ որդուն լույս աշխարհ է բերում։ Խեղճ Գարգանտյուան չէր իմանում ինչ անի, լաց լինի՞, թե ուրախանա։
Եվ այդ ասելիս Գարգանտյուան բառաչում էր կովի պես։ Մեկ էլ հանկարծ սկսում էր ծիծաղել, հիշելով Պանտագրյուելին։
― Ախ, իմ որդի, ― ասում էր նա, ― իմ թռչնիկ, իմ փոքրիկ կատու։ Որքան շնորհակալ պիտի լինեմ ես բախտից, որ պարգևել է ինձ այդպիսի մի սիրունիկ, ուրախ ու սիրելի որդի։ Ա՜խ, ա՜խ, ա՜խ։ Բայց անձնատուր չլինենք վշտին, խմենք, որ վիշտը մոռանանք։ Բերեք շուտով ամենալավ գինին, մաքրեցեք բաժակները, սեղան պատրաստեցեք, շներին դուրս քշեցեք, բուխարին վառեք, դռները փակեցեք, կերակուրները լցրեք ամանների մեջ։ Մեկ էլ կանչեցեք աղքատներին և փող տվեք նրանց։ Իսկ ես վերարկուս կհանեմ և միայն բաճկոնով քեֆ կանեմ։ Դեհ, շուտ արեք, գինի հասցրեք։
Իսկ Պանտագրյուելն այդ ժամանակ օրորոցում պառկած սպասում էր, որ իրեն կաթ տան։ Ամեն առավոտ նա խմում էր 4600 կովերի կաթը։ Նա ծծմայր չուներ, իսկ կաթ հարկավոր էր անչափ, անսահման։ Մի անգամ աղախինները կաթն ուշացրին, և Պանտագրյուելը բարուրի շորերը դեն շպրտեց, մի կովի ոտքից բռնեց, քաշեց դեպի իրեն և այնպես կպավ նրա կրծքից, որ կովը սաստիկ բառաչեց, կարծեց թե գայլերն են իրեն հոշոտում։ Բառաչոցը լսելով վրա հասան մարդիկ և մի կերպ կովին ազատեցին Պանտագրյուելի ձեռքից։
Մոնպելիեում նա ուզեց մտնել բժշկական ֆակուլտետ, բայց տեսավ, որ բոլոր բժիշկներից դեղի հոտ է գալիս։ Այն ժամանակ նա որոշեց դատավոր դառնալ, իսկ դատավորներ այնտեղ միայն չորս հոգի կային, այն էլ նրանցից երեքը ոջլոտ էին, մեկը՝ ճաղատ։
Անժերեում էլ նրա գործը հաջող չգնաց։ Այնտեղ ժանտախտ էր սկսվել, և Պանտագրյուելը ստիպված էր իսկուն իսկույն մեկնել այդ քաղաքից։
Դրանից հետո Պանտագրյուելը երկար ժամանակ սովորում է Բուրժեում և այնուհետև գալիս է Փարիզ։ Փարիզում նա սովորում է մի քանի տարի և այնպիսի հաջողությամբ, որ նշանավոր գիտնականի անուն է հանում։
― Բարեկամ, խնդրում եմ կանգնեցեք, մի բան եմ ուզում ձեզ հարցնել։ Դուք չեք զղջա իմ հարցին պատասխանելու համար, որովհետև ես տեսնում եմ, որ դուք դժբախտ եք և ուզում եմ ձեզ օգնել։ Նախ և առաջ ասացեք ինձ, ո՞վ եք դուք, ո՞րտեղից եք, ո՞ւր եք գնում, ի՞նչ եք փնտրում և ինչպե՞ս է ձեր անունը։
― Յունկեր, գոթ հեր էյխ գլյուկ ունգ ունդ հելլ, ― պատասխանեց անծանոթը գերմաներեն։
― Բարեկամ, ― ասաց Պանտագրյուելը, ― ես այդ լեզուն չեմ հասկանում, խնդրում եմ, ուրիշ լեզվով խոսեցեք։
― Դուք բան հասկացա՞ք, ― հարցրեց Պանտագրյուելը իր ընկերներին։
― Երևի դա վայրերնիների վայրենիների լեզու է, ― ասաց Պանտագրյուելի դաստիարակ Էպիտեմոնը,<ref>Էպիտեմոն հունարեն նշանակում է «գիտակ», «իրազեկ»։</ref> սատանան էլ այդ լեզուն չի հասկանա։
― Քավոր ջան, ― ասաց Պանտագրյուելը անծանոթին, ― գուցե այս պատերը ձեզ հասկանան, բայց մենք ձեր ասածից ոչինչ չենք հասկանում։
― Պարոն այլակրոն, դուք միայն իզուր տեղը ժամանակ եք կորցնում։ Այդ շամփուրով ծակել չի կարելի։ Կուզեք ես ձեզ մի րոպեում սպանեմ, և այնպես, որ դուք նույնիսկ ոչ մի ցավ չզգաք։ Հավատացեք ինձ, որ ես շատերի կյանքին եմ այդպես վերջ տվել, և նրանք իրենց հիանալի են զգացել։
― Իմ բարեկամ, ― ասաց ինձ փաշան, ― խնդրում եմ, սպանեցեք ինձ, բայց որքան կարելի է շուտ։ Որպես պարգև դու կարող ես վերցնել իմ շքեղ վարտիքը։ Նրա մեջ հինգ հարյուր ոսկի կա կարած և մի քանի հրաշալի ադամադ։ադամանդ։
― Իսկ այժմ որտեղ են այդ ադամանդները, ― հարցրեց Էպիտեմոնը։
― Հավատացնում եմ ձեզ, ― ասաց Պանուրգը, ― ասածներիս մեջ մի ավելորդ կամ սուտ խոսք չկա։ Ես նրա ձեռքերը կապեցի, անցկացրի շամփուրի վրա և թողեցի, որ կրակի վրա խորովվի ապխտած ձկան պես։ Հետո վերցրի նրա քսակն ու պատից կախ արած փոքրիկ տեգը և սենյակից դուրս թռա։ Ա՜խ, եթե իմանայիք, ինչպես էր ցավում իմ խորոված ուսը։
Փողոցը լիքն էր մարկանցով։ մարդկանցով։ Բոլորը վազում էին դեպի հրդեհը՝ ձեռքներին բռնած ջրով լիքը տակառ, դույլ, կաթսա։ Երբ տեսան, որ ինձ կիսով չափ խորովել են, մեղքները եկա, և ամբողջ ջուրը թափեցին վրաս։ Այդ բանը շատ է ընդունված տաճիկների մեջ։ Ջուրն ինձ թարմացրեց։ Առհասարակ տաճիկ ժողովուրդը շատ լավ ժողովուրդ է։ Նրանք ինձ կերակրեցին և ոչ մի վատ բան չարեցին։ Միայն մի անպիտան տաճիկ իմ մարմնի միջից դուրս էր տալիս ճարպը, բայց ես այնպես խփեցի այդ սրիկայի ձեռքին, որ նա իսկույն չքացավ։
Մինչ տաճիկներն զբաղված էին ինձնով, հրդեհն անցավ հարևան տները։ Հրդեհը բռնել էր արդեն մի ամբողջ թաղ։ Երբ տաճիկները տեսան, որ բանը վատ է, յուրաքանչյուրը վազեց դեպի իր տունը, իսկ ես գնացի դեպի քաղաքի դարպասը։ Բայց հենց նոր էի դուրս եկել դաշտ, մեկ էլ տեսնեմ քաղաքից դուրս են թափվել հարյուր, ― բայց ոչ, ինչ եմ ասում, ― հազար երեք հարյուր տասնմեկ, եթե ոչ ավելի, մեծ թե փոքր շներ։ Երբ շներն իմ խորովված մարմնի հոտն առան, բոլորը միանգամից հարձակվեցին վրաս և, իհարկե, ինձ պատառ֊պատառ կանեին, եթե իմ ճարպկությունը չլիներ։ Այդ ժամանակ ես հիշեցի ճարպի մասին և սկսեցի ճարպը շպրտել շների ոհմակի ուղիղ մեջտեղը։ Շները հարձակվեցին ճարպի վրա և ինձ հանգիստ թողեցին, ես էլ, իհարկե, նրանց թողեցի։ Այդպես ահա ես ուրախ ու զվարթ ազատվեցի գերությունից։ Կեցցե՜ շամփուրով խորովածը։
― Պանուրգ, տեսնում եմ, որ դուք հիվանդ եք։ Գուցե գրպանի բարակացավո՞վ եք հիվանդ, այն ժամանակ ես կարող եմ առաջարկել ձեզ իմ ունեցած վեց և կես սուն, որոնք չեն իմանում որտեղ խցկվեն։
― Ի՜նչ բան է փողը, ― ասաց Պանուրգը, ― շուտով ինքան ինչքան ուզենամ, կունենամ։ Մի՞թե չգիտեք, որ ես կախարդական քար ունեմ, որ փողն այնպես է ձգում դեպի ինքը, ինչպես մագնիսը ձգում է երկաթը։ Դուք այն ասեք, չէ՞իք ցանկանա արդյոք ինդուլգենցիա գնել։
― Աստված վկա, ― պատասխանեցի ես, ― ամենևին միտք չունեմ մեղքերս քավելու։ Սակայն եթե ինդուլգենցիան մի դենիեից թանկ չէ, այն ժամանակ դեմ չեմ, գնանք։
Եվ ահա մի օր Պանտագրյուելը որոշեց ստուգել իր գիտելիքները։ Այդ նպատակով նա հրամայեց բոլոր փողոցների խաչմերուկներում կախել իր թեզերը գիտության ամենակնճռոտ հարցերի մասին։ Այդ եղանակով Պանտագրյուելը բանավեճի էր հրավիրում քաղաքի բոլոր գիտնականներին ու իմաստուններին։
Առաջին բանավեճը տեղի ունեցավ Դյու Ֆեր փողոցում։ Պանտագրյուելը դուրս եկավ բոլոր դեկանների,<ref>Դեկան կաթոլիկ եկեղեցում կոչվում էին այն անձինք, որոնք գլխավորում էին վանքի կամ մայր եկեղեցու վարչությունը։ Հետագայում դեկան անունը հատկացրին ֆակուլտետների ղեկավարին։</ref> մագիստրների<ref>Մագիստրոս լատիներեն նշանակում է «ուսուցիչ»։ Միջին դարերում հաստատված «մագիստրոսի» գիտկան գիտական աստիճանը պահպանվել է մինչև այսօր։</ref> ու ճարտասանների դեմ և բոլորին լեզվակոխ արեց։
Երկրորդ բանավեճը սարքեցին Սորբոնում աստվածաբանների դեմ։ Բանավեճը տևեց մի շաբաթ, և այդ բանավեճին ներկա էին լինում թագավորի պալատականները, բոլոր դիվանատների պետերը, խորհրդականները, քահանաները։ Եվ պետք է ասել, որ դրանց մեծամասնությունը վարպետ վիճաբանողներ և գրագետ մարդիկ էին։ Բայց, չնայած նրանց բծախնդրությանը, Պանտագրյուլը բոլորին լեզվակոխ արեց ու ապացուցեց, որ նրանք իր համեմատությամբ դմբոներ ու տխմար արարածներն են։
Դրան էլ Պանուրգը պատասխանեց նրանով, որ բերանը կիսաբաց արեց, ապա ձեռքով բերանին խփեց, որից առաջանում էր մի տեսակ խուլ ձայն։
― Հա, հասկանում եմ, իսկ սրան ինչ կասեք, ― ասաց Տոումաստը, և լեզուն կախ գցելով, սատկող այծի պես աչքերը պտտտեցրեց։պտատեցրեց։
Այն ժամանակ Պանուրգը երկու կողմից ցուցամատները բերանը կոխելով ձգեց մինչև ականջները։ Հետո բութ մատներով սեղմեց կոպերը և այլանդակորեն ծամածռված ռեխ ցույց տվեց Տոումաստին։
==ԳլուխVII==
Այն մասին, թե ինչպես Պանուրգը մտադրվում է ամուսնաալամուսնանալ
― Եթե այդպես է, այն ժամանակ, ի սեր աստծո, ամուսնացեք, ― պատասխանեց Պանտագրյուելը։
― Իսկ եթե իմ կինը անպիտան կին լինի՞։ Չէ՞որ Չէ՞ որ այն ժամանակ ամենադժբախտ մարդը կլինեմ աշխարում, ― ասաց Պանուրգը։
― Կնշանակի՝ չպետք է ամուսնանաք, ― ասաց Պանտագրյուելը։
― Որովհետև ձեր հարցերի մեջ այնքան «իսկ եթե և եթե որ» կա, որ ես անկարող եմ ձեզ որևէ դրական խորհուրդ տալ, ― ասաց Պանտագրյուելը։ ― Ամեն բան նրանից է կախված, թե ինչ տեսակ կին կլինի ձեր ընտրածը։ Եթե լավ կին լինի, ամուսնացեք, ամուսնությունը լավ բան է։
― Գուցե և այդպես է, ― ասաց Պանուրգը, ― սակայն պետք է խոստովանեմ, ես նույնիսկ չեմ լսում, ինչի՞ մասին եք խոսում։ Սոված փորը խուլ է լինում։ Կես ժամ հետո ճաշ կտրվի, քաղցից գլուխս շշմել է։ Գնանք ճաշելու, սուրբ հայր Ժան։ Առաջ բացի վարդապետներից ու կանոնիկոսներից շատ քիչ մարդ էր ճաշում։ Այն էլ պետք է ասենք, որ նրանք ուրիշ բան ու գործ չունեն, նրանց համար ամեն օր տոն էր։ Դա դու ինձնից լավ գիտես, սուրբ հայր Ժան։ Գնանք ուրեմն, սիրելի բարեկամ, ի սեր բոլոր սատանաների, գնանք։ Իմ ստամոքսը քաղցից շան պես հաչում է։ Նրա բերանը որևէ ապուր գցենք, որ հանգստանա։ Գիտեմ, դու ավլի ավելի սիրում ես թանձր, յուղալի ապուր մեջը «հողագործի» մի մեծ կտոր։
― Հասկանում եմ, ինչ ես ուզում ասել, ― պատասխանեց հայր սուրբ Ժանը, ― դու էլ ես սկսել վանքերում ընդունված լեզվով խոսել։ Վանքերում «հողագործ» են անվանում այն եզանը, որը մի ժամանակ վար է արել։ Այդպիսի մի «հողագործը» բավական է ամբողջ միաբանությանը հրաշալի շիլայով կերակրելու համար։ Պետք է ասեմ, որ մեր վանքերում բոլորս հետևում ենք հնուց մնացած մի սովորության՝ յուրաքանչյուր պատարագից առաջ մտնում ենք «մատուռը», այսինքն ավելի հասարակ լեզվով ասած՝ վանքի խոհանոցը։ Խոհանոցում խնդրում, աղաչում ենք խոհարարներին շտապ կրակ անել կաթսաների տակ և տավարի միսը եփել։ Դե գիտես էլի, որ յուրաքանչյուր վարդապետ գլխավորապես մի հոգս, մի ցանկություն ունի միայն՝ լավ ուտել։ Վարդապետը հենց դրա համար էլ ապրում է աշխարհում, որ ինչքան քեֆն ուզում է ուտի։ Դեհ, գնանք, Պանուրգ։
==ԳլուխVIII==
Այն մասին, թե ինչպես է Պանուրգը խորհրդակցում Պանզուի<ref>Պանզու՝գյուղ Պանզու՝ գյուղ Ֆրանսիայում Լաուրա գետի ափին։ Այդ գյուղի շրջակայքում կա մի քարանձավ՝ հինավուրց նկարներով։ Ժողովրդական ավանդության համաձայն, այստեղ է ապրելիս եղել Պանզուի գուշակուհին։</ref> գուշակուհու հետ
Պառավը որոշ ժամանակ լուռ մնաց։ Անատամ բերանով մի բան ծամելով, ընկավ մտածմունքի մեջ։ Հետո նստեց շուռ տված տաշտի վրա, ձեռքն առավ երեք հին իլիկ, պտտեցրեց, շոշափեց դրանց ծայրերը և ընտրեց ամենասուր ծայրը։ Այդ իլիկը նա սեղմեց ձեռքի մեջ, իսկ մյուս երկուսը գցեց հին սանդի մեջ։
Դրանից հետո նա առավ ճախարակը և ինն անգամ պտտեցրեց անիվը։ Հետո բաց թողեց ձեռքի անիվը և դիտեց, թե նա ինչպես է պտտվում։ Երբ անիվը կանգ առավ, կախարդուհին ոտից հանեց իր փայտե մաշիկը և քսակից երեք ոսկի։ Ոսկիները նա դրեց ընկույզի երեք կճեպի մեջ և այդ բոլորը գցեց մի կավե թաղարի մեջ։ Այդ բոլորը կատարելուց հետո շշից մի կում գինի խմեց, տեղից վեր թռավ, հեծավ ավելին ու երեք անագամ անգամ շրջան կատարեց օջախի շուրջը։ Այդ միջոցին նա օջախի մեջ գցեց դափնու մի փոքրիկ ճյուղ և շարունակ նայում էր, թե ինչպես է վառվում։
Վերջը կախարդուհին մի քանի անհասկանալի խոսքեր արտասանեց ու նայեց Պանուրգին։
Պանուրգը գնաց դեպի դուռը, բայց պառավը նրանից ավելի շուտ դուրս եկավ բակ՝ իլիկը ձեռքին։ Բակում մի հարյուրամյա թխկի կար։ Պառավը երեք անգամ թափահարեց ծառը, որից ութ տերև ընկավ գետին։ Տերևները հավաքեց, իլիկով մի քանի խոսքեր խզմզեց նրանց վրա և շպրտեց, որ քամին տանի։
― Փնտրեցեք, եթե կարող եք, ― ասաց պառավը, ― գտեք, եթե կարող եք, այդ տերևների վրա գրված է ձեր բախտը։
Այդ ասելուց հետո կախարդուհին արագությամբ վազեց դեպի հյուղակը, բայց երբ շեմին հասավ, ետ դարձավ և Պանուրգին լեզու ցույց տվեց։
Հետևյալ օրը մեր բարեկամները գնացին Հեր֊Տրիպպայի մոտ։ Պանուրգը նվիրեց նրան մի գայլի մուշտակ, ոսկեզօծ սուր՝ թավշե պատյանով և հիսուն ոսկեդրամ։ Այնուհետև Պանուրգն առանց այլևայլուցյան այլևայլության խոսեց նրա հետ իր գործի մասին։
Նախ և առաջ Հեր֊Տրիպպան նայեց ուղիղ Պանուրգի երեսին և ասաց․
Այն մասին, թե ինչպես Փարիզի նշանավոր ծաղրածու Ժոանը վճռում է երկու կռվողների դատը
Ամենքին հայտնի է, որ Փարիզում Փոքր Շատլեի մոտ կան մի քանի կրպակներ, որտեղ կարելի է կուշտ ուտել։ Յուրաքանչյուր կրպակում կա մի կրակարան, որի վրա խոհարարները միս են տապակում կամ խորովում։ Ես էլ առիթ եմ ունեցել այնտեղ տապակած մսի համը տեսնել, և հավատացնում եմ ձեզ, որ այդպես համեղ տապակած միս ոչ մի տեղ չեք գտնի։
Գարգանտյուան նստած էր արքունիքի մեծ դահլիճում՝ ձեռքին երկու հաստ ծրար բռնած։ Մի ծրարում զանազան խնդրագրեր, որոնց նա պատասխանել էր արդեն, մյուսում այն խնդրագրերն էին, որոնց նա դեռ չէր պատասխանել։
Հենց որ Պանտագրյուելը հայնտեց հայտնեց իր մտադրությունը, Գարգանտյուան անմիջապես ծրարները հանձնեց Ույլրիխ Գայլեին, իսկ ինքը Պանտագրյուելին մի կողմ տարավ ու ասաց․
― Ես շատ գոհ եմ, սիրելի որդի, որ դու մտադիր ես այդպիսի մի ճամփորդություն կատարելու։ Քո հասակում դա շատ օգտակար գործ է։ Վերցրու հետդ Պանուրգին, Էպիտեմոնին, հայր Ժանին և ուրիշ ում կուզես։ Իմ ծովային զինարանից վերցրու հետդ որքան ցանկանում ես ղեկապետներ, նավաստիներ և թարգմանիչներ։ Դրամ վերցրու իմ գանձարանից և հենց որ նպաստավոր քամի լինի, ճանապարհվիր։
Պանտագրյուելը հրաժեշտ տվեց հորը և իր բարեկամների հետ գնաց Տալասսա<ref>Տալասսա հունարեն նշանակում է «ծով»։</ref> նավահանգիստը։ Նրանց հետ միասին նավահանգիստ եկավ նաև Պանուրգի բարեկամ Քսենոմանը, որ նշանավոր ճանապարհորդ էր, վաղուց սովորած ծովային ճամփորդության վտանգներին։
Երբ Պանտագրյուելը եկավ Տալասսա նավահանգիստը, ճամփորդության համար պատրաստել տվեց տասներկու նավ։ Նավաստիները, ղեկապետները, թարգմանիչները, արհեստավորները և զինվորականները արդեն պատրաստ էին նավ նստելու։ Բարձեցին նավերի վրա ուտեստի պաշար, հրետանի, ռազմամթերք, հանդերանքհանդերձանք, դրամ, կարճ ասած՝ ամեն բան, ինչ անհրաժեշտ էր ճամփորդության համար։
Երբ ամեն ինչ պատրաստ էր, ճամփորդները հավաքվեցին «Տալամեգա» նավը։ Այսպես էր կոչվում Պանտագրյուելի գլխավոր նավը։ «Տալամեգայի» նավախելում աչքի էր ընկնում մի մեծ ու հաստափոր շիշ, որի կեսը շինված էր արծաթից, կեսը՝ ոսկուց և զարդարված էր կարմրագույն էմալով։ Այդ շիշը նշան էր, որ ճամփորդները գնում են Կախարդական Շշի պատգամախոսի մոտ։
Երկրորդ նավի ետնամասում աչքի էր զարնում մի հին լապտեր, որ վարպետորեն շինված էր փայլարից։ Լապտերը ցույց էր տալիս, որ ճամփորդները պիտի մտնեն նաև Լապտերների Երկիր։
Երրորդ նավի վրա դրված էր ճենապակե գավաթ։ Չորրորդ նավի վրա՝ երկկանթանի ոսկե սափոր։ Հինգերորդ նավի վրա՝ հրաշալի շինվված շինված փայտե աման՝ զմրուխտներով զարդարված։ Վեցերորդ նավի վրա՝ չորս տեսակ մետաղներից շինված վարդապետական մի տափաշիշ գինու համար։ Յոթերորդի վրա՝ սև փայտից շինված և ոսկով զարդարած մի ձագար։ Ութերորդի վրա՝ սևաթույր ոսկուց շինված բաժակ։ Իններորդի վրա՝ ոսկե սկուտեղ։ Տասներորդի վրա մի բաժակ՝ պարսկական ոճով։ Տասնմեկերորդի վրա՝ ոսկե զամբյուղ, որով խաղող են կրում։ Տաներկուերորդի վրա՝ ոսկե փոքրիկ տակառ՝ զարդարված հնդկական խոշոր մարգարիտներով։
Այս մեծաշուք նավատորմը տեսնողը կժպտար ու կհասկանար, որ այդ նավով ճամփորդողներն անշուշտ ուտելու և խմելու մեծ վարպետներ պիտի լինեն։
Եվ ահա բոլորը հավաքվեցին «Տալամեգա» նավի վրա։ Այնտեղ տախտակամածի երկարությամբ շարված էին սեղաններ, որոնց վրա դրված էին գինի և ուտելիքներ։ Պանտագրյուելը բարի երթի ճառ ասեց, ճանապարհորդները կուշտ կերան ու խմեցին։ Հետևայլ Հետևյալ օրը լուսաբացին ամբողջ նավատորմը խարիսխները բարձրացրեց ու բարենպաստ քամու օգնությամբ ճանապարհ ընկավ դեպի արձակ ծովը։
― Ինչ խոսք, որ դու լավ պատժեցիր վաճառականին, ― ասաց հայր սուրբ Ժանը, ― բայց իմ կարծիքով մի բան միայն վատ եղավ, մեր փողերը զուր տեղը կորան։
― Թքել եմ փողի վրա, փողն ի՞նչ բան է, բայց փոխարենը ես մի լավ զվաճացազվարճացա, ― ասաց Պանուրգը։ ― Պետք է իմանաս, եղբայր Ժան, որ երբեք անպատիժ չեմ թողնում ինձ վիրավորողին, ես այդ տեսակ բարեհոգիներից չեմ։
― Այն ժամանակ մի օր էլ դու ինքդ կրակի մեջ կընկնես, ― պատասխանեց Ժանը, ― սատանաները շատ են սիրում քեզպեսներին, լավ հիշիր ասածս, բարեկամ։
Այն մասին, թե ինչպես է Պանտագրյուելը գալիս Դատամոլների կղզին
Հետևյալ օրը մենք հասանք Դատամոլների կղզին։ Աներևակայելի կեղտոտ էր այդ կղզին։ Դատամոլները մեզ ուտելու և խմելու ոչ մի բան չտվին։ Գլուխները հազար անգամ խոնարհելով և անվերջանալի ծամածռություններով նրանք մեզ հայտնում էին, որ պատրաստ են դրամով մատուցել իրենց ծառայությունը։ Թարգմանիչներից մեկը Պանտագրյուելին ասաց, որ դատամոլները իրենց ծեծել տալով են հաց վաստակում։ Երբ երկար ժամանակ նրանցից մեկը ծեծ չի ուտում, քաղցից մեռնում է։
― Այ հիմա մենք դա փորձով կիմանանք, ― ասաց եղբայր Ժանը։
Այս խոսքերն ասելիս նա գրպանից հանեց ոսկիներով լի իր քսակը և ասաց բարձրարայն․բարձրաձայն․
― Է՜յ, ո՞վ է ցանկանում մի ոսկի դրամ աշխատել մի լավ քոթուկ ուտելու համար։
― Վա՜յ, վա՜յ, եղբայր Ժան, սիրելի բարեկամ, ես խեղդվում եմ, ջրի տակն եմ գնում, ― պատասխանում էր Պանուրգը։ ― Վայ ինձ, վերջս հասել է։ Սիրելի բարեկամներ, տեսեք, տեսեք կոշիկներիս մեջ արդեն ջուր է լցվել։ Ա՜խ, այս զարհումար ալիքը․․․ Ո՛չ, ո՛չ, ես ուզում էի ասել, այս աստծու պատիժ ալիքը մեր նավը ջրասույզ կանի։ Հայր սուրբ Ժան, հայր իմ, խոստովանեցրու ինձ։ Ահա ես ծունկ չոքած ասում եմ՝ հայր մեր, որ երկինս․․․
― Արի մեզ օգնի, շատ շան լակոտ, ― գոռաց Ժանը, ― քեզ եմ ասում, կգաս թե չէ, սատանի բաժին։
― Լավ է սատանայի անուն չտաք, ― լալագին ասում է Պանուրգը, առանց տեղից շարժվելու։ ― Վաղը որքան կուզես, բայց այսօր ոչ։ Վա՜յ, այս ի՞նչ է, նավի մեջ ջուր է լցվում։ Տեսեք, տեսեք, մենք ջրասույզ ենք լինում։ Խոստանում եմ ձեր վանքին մի զանգ նվիրել, թե ողջ֊առողջ ցամաք դուրս գամ։ Սիրելի բարեկամներ, ուզում եմ կտակս գրել։
― Տեր, դու փրկիր մեզ, մենք կործանվում ենք։
― Վա՜յ, վա՜յ, ― կրկնում էր շարունակ Պանուրգը։
― Եթե ես քեզ պես աշխատեի, ― ասաց եղբայր Ժանը, ― վանքի այգին ամենևին գոյություն չէր ունենա։
― Այս ինչ եմ տեսնում, ― շարունակում է Պանուրգը, ― եղբայր Ժանը բոլորովին անգործ նստած է։ Այ, թե ով է դատարկապորտը։ Մինչդեռ ես քրտնաթոր ախատում եմ և օգնում այդ հրաշալի նավաստուն։ Ասացեք բարեկամ, այս նավի տախտակների հաստությունը որքա՞ն կլինի։
― Տախտակամածի հաստությունը երկու մատ է, ― պատասխանեց նավաստին։
― Տեր, ողորմա մեզ, կնշանակի մենք երկու մատ ենք հեռու եղել մահից։ Հա՜, հա՜, հա՜, երևի ձեր սիրտը ճաքել է մահից, սիրելիս։ Իսկ ես ոչ մի բանից չեմ վախենում։ Հենց դրա համար էլ ինձ Պանուրգ Անվախ են անվանում։ Արիացեք, պարոններ, արիացեք։ Խնդրեմ իջեցրեք սանդուղքը, որ ես ափ դուրս գամ։ Էլ, մակույկը մոտ բերեք, դարձյալ իմ օգնության կարիքն ունեք։ Ես եզան պես եմ աշխատել, բայց խնդրում եմ, չխնայեք ինձ։ Մարդս հենց նրա համար է ստեղծված, որ աշխատի։ Բոլոր դատարկապորտները սրիկաներ են։ Ուշք մի դարձրեք Ժան վարդապետի վրա, նա վախից քիչ է մնում մեռնի։
― Չէ, բարեկամ, ― ասաց Ժանը, ― եթե կա մեկը, որ այսօր վախից քիչ էր մնում մեռնի, հենց դու ես, որ կաս։ Բայց պետք է ասեմ, որ բոլորովին զուր է քո վախը։ Քեզ վիճակված չի ջրում խեղդվել։ Քեզ անշուշտ կկախեն կամ կենդանի կայրեն։ Պարոններ, ձեզնից ով ուզում է անձրևի թիկնոց ունենալ, թող Պանուրգի կաշին մաշկի ու նրանով ծածկվի։ Երդվում եմ կարգովս, երբեք չեք թրջվի։ Բացի այդ, եթե ջուրն էլ ընկնեք, չեք խեղդվի։ Պանուգրի Պանուրգի կաշին ջրից չի վախենում։
― Լա՛վ, թողնենք այդ, ― ասաց Պանուրգը։ ― Այդպիսի փոթորկի ժամանակ մարդ ակամայից մի քիչ կշփոթվի, դա մեղք չի։ Մի ուրիշ բանի մասին եմ ուզում խոսել և ձեզ նախազգուշացնել։ Դուք երևի հիշում եք իմ խոստումը, որ եթե փոթորկից ողջ֊առողջ ազատվեմ, մի զանգ նվիրեմ ձեր վանքին։ Խնդրում եմ նկատի ունենալ, որ խոսքս ոչ թե մեծ զանգի մասին էր, որ կախում են զանգակատանը, այլ փոքրիկ զանգակի մասին, ավելի ճիշտ բոժոժի մասին՝ վանքի ձիու վզից կախելու համար։ Մի սիրուն ու փոքրիկ բոժոժ, որ կախված կլինի ձիու վզից և ման գալիս կզնզնգա։ Նախազգուշացնում եմ ձեզ, որ հետո ոչ մի թյուրիմացություն չպատահի։
Երբ Էպիտեմոնը արտագրում էր այդ արձանագրությունները որպես հիշատակ պահելու համար, ծերունի Մակրոբը հարցուփորձ էր անում Պանտագրյուելին, թե ինչպես է կարողացել նա այդպիսի փոթորկին իր նավերը բերել հասցնել նավահանգիստ։
― Ինքը բախտը մեզ օգնեց, ― ասաց Պանտրագրյուելը։ ― Մենք վաճառականներ չենք, որոնք շրջագայում են ծովերում փող վաստակելու համար։ Գո՞ւցե հենց դրա համար բախտը մեզ խնայեց։ Գուցե դուք ասեք մեզ, ― շարունակեց Պանտագրյուելը, ― այդ ի՞նչ էր պատահել ծովին, որտեղի՞ց են գալիս այդ փոթորիկները, հաճա՞խ են պատահում արդյոք այդպիսի փոթորիկներ այս կողմերում։
― Սիրելի բարեկամներ, ― պատասխանեց Մակրոբը, ― դուք գտնվում եք այժմ այն կղզիներից մեկում, որոնք հին ժամանակներում հայտնի էին իրենց հարստությամբ և հզորությամբ, իսկ այժմ, ինչպես տեսնում եք, աղքատացել են և անկման աստիճանի հասել։ Այդ մութ ու լայնատարած անտառում, որ դուք այստեղից տեսնում եք, ապրում են հին իմաստուններ և հերոսներ, որոնք այժմ կատարյալ զառամության են հասել։ Երբ նրանց մոտ ամեն ինչ կարգին է, ծովն էլ հանդարտ է լինում և ամենուրեք հրաշալի եղանակ է անում։ Բայց երբ նրանցից մեկը վախճանվում է, այն ժամանակ լսում ենք անտառից հուսակտուր աղաղակներ, լինում են երկրաշարժեր, հրդեհներ, հիվանդություններ, իսկ ծովում սկսվում է զարհուրելի փոթորիկ, որ դուք ձեր աչքով տեսաք։
Պանտագրյուելն առասպելը պատմելուց հետո լռեց, խոր մտածմունքի մեջ ընկավ և գլուխը կախեց։ Շուտով նկատեցինք, որ արցունքի կաթիլները ջայլամի ձվի մեծությամբ թափվում էին նրա աչքերից։ Թող աստված ինձ սպանի, եթե ասածներիս մեջ մի սուտ խոսք կա։
==Գլուխ XXI==
Այն մասին, թե ինչպես է Պանտագրյուելն անցնում Գաղտնածածուկ կղզու մոտով, որտեղ թագավորում էր մեծ Պասը
Երբ նավերը վերանորոգեցին և պարենի նոր պաշար վերցրին, մենք հրաժեշտ տվինք մակրեոններին և շարունակեցինք մեր ճանապարհը։ Երկինքը ջինջ էր և եղանակը հրաշալի։ Կեսօրին մոտ Քսենոմանը հորիզոնում մի մեծ կղզի նկատեց։
― Դա գաղտնածածուկ կղզին է, որտեղ թագավորում է Մեծ Պասը, ― ասաց Քսենոմանը։
― Ես կուզեի տեսնել այդ կղզին, ― ասաց Պանտագրյուելը, ― կարելի՞ է արդյոք այդ կողմում կանգ առնել։
― Տեր իմ, ― ասաց Քսենոմանը, ― խորհուրդ չեմ տա այդ կղզում կանգ առնել։ Նախ դրա համար մենք պետք է մեծ շրջան կատարենք, երկրորդը՝ այնտեղ ոչ մի հետաքրքիր բան չկա տեսնելու, իսկ Մեծ Պասը տաղտկալի ու տհաճ թագավոր է։
― Որ այդպես է, ― ասաց Պանտագրյուելը, ― պատմեցեք մեզ ձեր իմացածը նրա մասին։
― Ուրախությամբ, ― ասաց Քսենոմանը։ ― Պետք է ասեմ, որ այդ թագավորը չափազանց շատ է ուտում սիսեռ, տառեխ և մանանեխ։ Անխնա ծեծում է փոքր երեխաներին։ Մշտապես հետը ման է ածում մի ամբողջ բեռ ինդուլգենցիա։ Առավոտից մինչև երեկո երեխայի պես թնգթնգում է։ Երբեք չի գնում հարսանիք։ Ճաշին ուտում է միայն բակլա, խխունջ և կանաչ սալաթ։ Այդ է պատճառը, որ նա կմախքից էլ վատթար տեսք ունի։ Մենք նրա մասին դեռ ուրիշ բաներ էլ կիմանանք, երբ կանցնենք Մռայլ կղզու մոտով, որտեղ ապրում են Մսե Երշիկները։ Պետք է իմանաք, որ Մսե Երշիկները Մեծ Պասի ոխերիմ թշնամիներն են։ Նրանք մշտապես պատերազմում են Մեծ Պասի հետ։ Եվ եթե նրանց օգնելիս չլիներ Ուրախ Բարիկենդանը, որ նրանց հովանավորողն է ու հարևանը, այն ժամանակ այդ սրիկա Պասը բոլոր երշիկներին կկոտորեր և ոչ մեկին կենդանի չէր թողնի։
― Տես թե ինչ անզգամ է եղել այդ Մեծ Պասը, ― բացականչեց Ժան վարդապետը։ ― Այն էլ ո՞ւմ դեմ պատերազմել, հրաշալի Մսե Երշիկների դեմ։ Վերադառնանք, բարեկամներ, և այդ զզվելի արարածի բուրդը գզենք։
― Պատերազմ մղել Պասի դե՞մ, ― բացակնաչեց Պանուրգը, ― ոչ, բարեկամներ, ես այդքան էլ հիմար չեմ։ Եթե այդպիսի բան անենք, մենք կընկնենք Պասի ու Երշիկների արանքը ճիշտ այնպես, ինչպես մուրճի ու զնդանի արանքը։ Պետք չէ։ Գնանք մեր ճանապարհով։ Ընդունեցեք մեր հարգանքը, պարոն Մեծ Պաս։ Հեռանանք, հեռանանք այստեղից։
― Դուք շատ լավ նկարագրեցիք, թե ինչպես է Մեծ Պասն անցկացնում իր ժամանակը, ― ասաց Պանտագրյուելը Քսենոմանին, ― այժմ պատմեցեք, թե ինչպիսին է նրա արտաքին տեսքը։
― Դա դժվար գործ չէ, ― պատասխանեց Քսենոմանը։ ― Լսեցեք։
<poem>
Ծոծրակը ասես մի լապտեր,
Եղունգները՝ որպես խցանահան,
Ոտքերը՝ կիթառի նման,
Գարշապարները՝ ժայռի կտորներ,
Ծնկները՝ որպես նստարաններ։
Երբ թքում է՝ լիքը կողովներ են դուրս գալիս,
Երբ խնչում է՝ աղի օձաձկներ են դուրս գալիս,
Երբ լալիս է, ձեթով բրաձկներ են դուրս գալիս,
Երբ փռշտում է՝ մանանեխով լիքը բանկաներ,
Երբ հորանջում ՝ սիսեռապուրով լիքը կճուճներ,
Երբ խռռացնում է՝ չոր բակլայով արկղեր,
Երբ հառաչում է՝ ինդուլգենցիայի փաթեթներ,
Երբ հայհոյում է՝ մարտ ամսվա կատուներ։
</poem>
― Եվ ամենազարմանալին այն է, ― շարունակեց Քսենոմանը, ― որ այդ սրիկան իր կողմն է գրավել բոլոր հիմարներին, անխելքներին և բանականությունից զուրկ մարդկանց։ Բացի այդ, նրանց շնորհիվ, լույս աշխարհ են եկել անհամար տխմարներ, կեղծապաշտներ, սուտ ճգնավորներ, կեղծաբարոներ, երեսպաշտներ և ամեն տեսակի հրեշավոր և այլանդակ արարածներ։ Ո՛չ, մենք շատ լավ արինք, ― վերջացրեց իր խոսքը Քսենոմոնը, ― որ չգնացինք այդ կեղծ սրբի մոտ։ Զգուշացեք Մեծ Պասից, խեղճ մարդիկ։ Զգուշացեք, որ նրա ճանկը չընկնեք։
==Գլուխ XXII==
Այն մասին, թե ինչպես է Պանտագրյուելը սպանում ծովային Վիշապ Օձին
Ուղիղ կեսօրին հորիզոնում երևաց Մռայլ կղզին։ Կղզուց ոչ հեռու Պանտագրյուելը նկատեց մի վիթխարի ծովային Օձ, որ փնչացնելով լողում էր դեպի ճանապարհորդները։ Նրա երախից բարձրանում էր ջրի բարձր սյուն։ Կարծես դա մի ահագին ջրվեժ լիներ, որ թափվում էր ժայռի գագաթից և կարող էր տակովն անել նավերը, ինչպես ընկույզի կճեպներ։
«Տալամեգում» հենց այդ ժամանակ հնչեցին ազդարարող փողերը։ Ազդանշանը տալուն պես նավերը տաք երկրներ թռչող կռունկների պես եռանկյունի կազմեցին։ Եռանկյունու գագաթին կանգնեց «Տալամեգը»։ Նավակազմը պատրաստվում էր կռվի։
Ժան վարդապետը ռմբաձիգների հետ միասին նոր էր դիրք բռնել նավի աջ կողմում, երբ Պանուրգը առաջվանից ավելի բարձր սկսեց աղաղակել․
― Վա՜յ, այս ինչ նոր փորձանք եկավ մեր գլխին։ Այդ հրեշը մեր նավերը դեղահաբի պես կուլ կտա։ Տեսեք, թե ինչ զարհուրելի բան է, վա՜յ մեզ, կորած ենք։
― Մի վախենա, ― ասաց Պանտագրյուելը, ― ես նրան հավի ճտի պես կսպանեմ։
― Տեր, դու փրկիր մեզ, ― ասաց Պանուրգը, ― ինչպես չվախենամ, երբ այդ հրեշը մեզ այսքան մոտ է։
― Ի՞նչ անենք որ մոտ է, ― ասաց Պանտագրյուելը․ ― Ժան վարդապետը երեկ գուշակել է ձեր ապագա բախտը։ Ջուրը ձեզ չի կործանի, ընդհակառակը, նա ձեզ ամեն փորձանքից կփրկի։
― Էհ, ինչ եք ասում, ― պատասխանում է Պանուրգը, ― իսկ եթե Ժան վարդապետը հանկարծ սխալված լինի։ Վայ ինձ, Օձը բոլորովին մոտեցել է։ Տեսե՜ք, տեսեք, Օ՜ձը։ Օ՜հ, ինչ սարսափելի, ինչ զզվելի է։ Ինչքա՜ն մարդ խեղդած կլինես, զզվելի հրեշ։ Տեսնել չեմ ուզում քեզ, զզվելի արարած։ Գրողի ծոցը գնա, չքվիր։
Երբ օձը լողալով մոտեցավ նավերին, սկսեց տակառներով ջուր թափել նրանց վրա։ Նետեր, նիզակներ, սրեր, բրեր ամեն կողմից հարվածում էին Օձին։ Ժան վարդապետը ջանք չէր խնայում նրան հարվածելու։ Հրետանին անընդհատ դղրդալով կրակում էր Օձի վրա։ Բայց այդ բոլորը զուր էր անցնում։ Թնդանոթի ռումբերն անհետանում էին նրա կաշվի մեջ, առանց հրեշին որևէ վնաս հասցնելու։
Այն ժամանակ Պանտագրյուելը վճռեց, որ հասել է ժամը, երբ ինքը պետք է ասպարեզ դուրս գա։ Նա իր հասակով մեկ ուղղվեց, կանգնեց և ցույց տվեց իր շնորհքը։
Ասում են, որ շրջմոլիկ Կոմոդը, հռոմեացոց կայսրը, այնպես լավ նետ էր արձակում, որ նրա արձակած նետերը անցնում էին երեխաների մատների արանքով առանց նրանց վնասելու։ Պատմում են, նույնպես, որ հնում ֆրանսիացիք շատ լավ նետաձիգներ են եղել։ Որսի գնալուց առաջ նրանք նետերի ծայրին քսում էին մի տեսակ անուշահոտ նյութ, որից սպանված անասունի միսը ավելի համեղ էր դառնում։ Լավ նետաձիգների մեծ համբավ են ունեցել նաև հին սկյութացիներ։ Մի անգամ դեսպան են ուղարկում նրանք պարսից Դարեհ թագավորի մոտ։ Դեսպանը առանց մի խոսք ասելու դնում է թագավորի առաջ մի թռչուն, մի գորտ, մի մուկ և հինգ նետ։ «Ի՞նչ է նշանակում այդ», հարցնում է Դարեհը։ Դեսպանը պատասխանում է, թե իրեն արգելված է խոսել։ Դարելը զարմանքից շվարել է, չի իմացել ինչ ասի։ Այն ժամանակ նրա զորավարներից մեկը գտնում է այդ հանելուկի միտքը։ «Սկյութացիք, ― ասում է նա, ― իրենց բերած նվերով ուզում են ասել մեզ՝ «Եթե պարսիկները թռչունների պես օդում չեն թռչում, եթե մկների պես գետնի տակ չեն թաքնվում և գորտերի պես ջրի տակ չեն սուզվում, այն ժամանակ նրանք բոլորը կկոտորվեն սկյութացիների նետերից»։
Ոչ ոք չէր կարող հավասարվել Պանտագրյուելին նետ արձակելու և տեգ նետելու արվեստի մեջ։ Իր ահագին տեգերով հազար քայլ հեռավորությունից նա բաց էր անում ոստրեի խեցին։ Հեռվից արձակած նետով առանց ճրագը հանգցնելու կտրում էր պատրույգի այրուքը։ Հեռվից մեկը մյուսի ետևից արձակած նետերով շրջում էր Ժան վարդապետի աղոթագրքի էջերը, և այդ անում էր այնպիսի ճարպկությամբ, որ մի մազաչափ անգամ չէր փչացնում թուղթը։
Այժմ էլ Պանտագրյուելի շեշտակի նետած տեգը ծակեց Օձի երկու ծնոտն ու լեզուն։ Տեգը խրված մնաց ծնոտների մեջ, և Օձն այլևս անկարող եղավ բերանը բանալ, որպեսզի ջուր ցայտի։
Այնուհետև Պանտագրյուելը երկու տեգերի դիպուկ հարվածով հանեց հրեշի աչքերը։ Եվ բոլորը տեսան, թե ինչպես այդ երեք եղջյուրանի Օձը, կուրացած ու կիսակենդան, գալարվում էր ծովի մեջ։ Հրեշին վերջնականապես սպանելու համար Պանտագրյուելը դարձյալ հիսուն նետ արձակեց Օձի վրա, և բոլոր նետերը խրվեցին նրա մեջ։ Սատկող Օձը շուռ եկավ մեջքի վրա և, ինչպես մի հսկայական օձասար, լողաց հոսանքի ուղղությամբ։
==Գլուխ XXIII==
Այն մասին, թե ինչպես է Պանտագրյուելը իջնում Մռայլ կղզին՝ Մսե Երշիկների նախկին բնակատեղին
«Տալամեգի» թիավարները սպանված օձին ափ դուրս բերին։ Նրանք որոշել էին սպանված հրեշին մաս֊մաս կտրատել՝ երիկամունքի յուղը հանելու համար։ Ափ իջավ նաև Պանտագրյուելը։ Այստեղ մի մեծ ու գեղեցիկ անտառի եզրին, որտեղ հոսում էր մի վճիտ գետակ, մենք օջախներ վառեցինք, ճաշ պատրաստելու համար։ Երբ կերակուրը պատրաստ էր, Ժան վարդապետը զանգը խփեց։ Նավաստիներն իսկույն սեղանները շարեցին և ճաշասարքը շարեցին սեղանների վրա։ Ճաշին Պանտագրյուելը նկատեց, թե ինչպես մի քանի փոքրիկ կենդանիներ առանց ձայն հանելու վազեցին անտառի եզրով և բարձրացան ամենաբարձր ծառերը։
― Այդ ի՞նչ կենդանիներ են, ― հարցրեց նա Քսենոմանին։ ― Հեռվից նրանք կարծես կնգուղ կամ կղաքիս լինեն։
― Դրանք Մսե Երշիկներ են, ― պատասխանեց Քսենոմոնը։ ― Մենք Մռայլ կղզում ենք, որի մասին ես ձեզ ասել եմ։ Այստեղ են բնակվում Մսե Երշիկները, որոնք մահացու պատերազմ են մղում Մեծ Պասի դեմ։ Այժմ, հավանորեն, նրանք վախեցել են մեր թնդանոթաձգությունից և ծովափ են ուղարկել իրենց հետախույզներին։
― Բայց չի՞ կարելի արդյոք, նրանց հաշտեցնել, ― հարցրեց Պանտագրյուելը։ ― Ես ուրախությամբ կզբաղվեի այդ հարցով, որպեսզի վերջ տամ արյունահեղությանը։
― Այդ անկարելի բան է։ Չորս տարի սրանից առաջ ես այս կողմերում էի և փորձեցի նրանց հաշտեցնել։ Գործն սկզբում հաջող գնաց։ Կազմեցին խաղաղության դաշնագիրը։ Մնում էր միայն ստորագրել դաշնագիրը։ Բայց հենց այդ ժամանակ Մեծ Պասը համառեց։ Նա համաձայն էր հաշտվելու Մսե երշիկների հետ, բայց չէր ուզում ճանաչել Վայրի Երշիկներին և Լեռնային Նրբերշիկներին։ Իսկ պետք է ասել, որ Վայրի Երշիկները և Լեռնային Նրբերշիկները Մսե Երշիկների լավագույն դաշնակիցներն են։ Եվ այդպիսով ոչինչ դուրս չեկավ։ Ճիշտ է, թշնամիները կարծես մի քիչ մեղմացան, բայց երբ Երշիկներն իրենց ժողովում Պասը պիղծ հայտարարեցին և Պասի բոլոր դաշնակիցներին վճռեցին իրենց երկրից դուրս վռնդել, այն ժամանակ Մեծ Պասը սաստիկ կատաղեց, և թշնամությունը նրանց միջև ավելի բորբոքվեց։ Ոչ, այժմ ոչինչ չի կարելի անել։ Ավելի հեշտ է կատվին մկների հետ հաշտեցնել, քան Պասը Մսի երշիկների հետ։
Այդ ժամանակ Ժան վարդապետը նկատեց, որ քսանհինգ կամ երեսուն երիտասարդ ու բարեկազմ Երշիկներ նավահանգստի կողմից գնում են դեպի քաղաք։
― Հանկարծ որևէ թյուրիմացություն չծագի, ― ասաց Ժան վարդապետը Պանտագրյուելին։ ― Այդ պատվարժան Երշիկները, ով գիտի, կարող են ձեզ դնել Պասի տեղ, թեև դուք մի մազաչափ անգամ նման չեք նրան։ Բավական է, որքան քեֆ արինք, պատրաստվենք պաշտպանվելու։
― Այո, լավ կլինի պատրաստվենք, ― ասաց Քսենոմոնը։ ― Երշիկները շատ նենգամիտ մարդիկ են, և երբեք չի կարելի իմանալ, թե մտքներում ինչ կա։
Պանտագրյուելը վեր կացավ տեղից և գնաց տեսնելու, ինչ է կատարվում անտառում։ Շուտով նա վերադարձավ և մեզ ասաց, որ դարանի է հանդիպել։ Դարանակալները նստած էին եղել անտառում, մեր ճամբարից դեպի ձախ, և բոլորն էլ մեծ֊մեծ և յուղալի Երշիկներ են եղել։ Աջ կողմից, կես վերստ հեռու մեր ճամբարից, փողերի, պարկապզուկների ու թմբուկների նվագակցությամբ դեպի մեզ էր գալիս Երշիկների մի ամբողջ գումարտակ։ Պանտագրյուելը հաշվեց տեսավ, որ գումարտակում յոթանասունութ դրոշակ կար, և դրանից եզրակացրեց, որ քառասուն հազարից ոչ պակաս մարդիկ կան։ Նրանց հպարտ քայլվածքից ու առնական կերպարանքից երևում էր, որ եկողները փորձված ու կոփված ռազմիկներ են։ Առաջին շարքերը ոտքից մինչև գլուխ զինված էին և ձեռքներում բռնել էին երկար ու սրածայր տեգեր։ Զորքի երկու կողմից գնում էին Վայրի Երշիկների, հաստլիկ Պաշտետների և Լեռնային Նրբերշիկների ամբոխներ։ Դրանք բոլորը բարձրահասակ, ռազմասեր ու վայրագ կղզիաբնակներ էին։
Պանտագրյուելը սաստիկ անհանգստացավ և զինվորական խորհուրդ հրավիրեց։ Խորհուրդը որոշեց մարտի պատրաստ լինել։
Պանտագրյուելը հրամայեց «Գինու Թաս» և «Խաղողի Զամբյուղ» նավերից զորք դուրս բերել կղզի։ «Գինու թասի հրամանատարն էր այդ ժամանակ կապիտան Փոր Թափողը, իսկ «Խաղողի Զամբյուղի» հրամանատարն էր կապիտան Երշիկագործ կրտսերը։
― Թողեք ես գնամ զինվորներին կանչեմ, ― առաջարկեց Պանուրգը, ― Գիմնաստը ամեն րոպե կարող է ձեզ պետք գալ։
― Երդվում եմ իմ մահակով, ― ասաց Ժան վարդապետը, ― դու ուզում ես կռվից գլուխդ ազատել, խաբեբա։ Ասենք, շատ էլ մեծ բան չէինք կորցնի, պետք է միայն լաց լինես ու գլխիդ վայ տաս, մեր զահլեն տանես։
― Ոչ, ոչ, անպատճառ կվերադառնամ, ― պատասխանեց Պանուրգը, ― միայն հրամայեցեք, որ այդ զզվելի Երշիկները չմտնեն մեր նավերը։ Այն ժամանակ, երբ դուք պատերազմելիս լինեք, ես կաղաչեմ աստծուն, որ նա ձեզ հաղթություն տա։
― Գրողի ծոցը, կորիր, վախկոտ, ― ասաց Էպիտեմոնը։ ― Մենք, իհարկե, մեզ կպաշտպանենք, եթե Երշիկները հարձակվեն մեզ վրա։ Զուր չի, որ մեր քաջարի կապիտաններին կոչում են Փոր Թափող և Երշիկագործ։ Նրանք Երշիկների հախից կգան։
Շուտով եկան կապիտաններն իրենց ջոկատներով։ Պանտագրյուելը մի կարճ ճառ ասաց զորքին։ Նա կապիտաններին ասաց, որ իրենք առաջինը չհարձակվեն։ Զինվորները նույնպես այն ժամանակ պիտի կռվեն, եթե Երշիկները առաջինը հարձակվեն նրանց վրա։ Նշանաբանը պիտի լինի «Բարիկենդան»։
==Գլուխ XXIV==
Այն մասին, թե ինչպես էին Պանտագրյուելի խոհարարները կռվում Մսե Երշիկների հետ
Ինչո՞ւ եք ատամ կռճտացնում, դատարկապորտներ, երբ կարդում եք իմ այս ճշգրիտ պատմությունը։ Գուցե չե՞ք հավատում, որ ամեն ինչ պատահել է հենց այնպես, ինչպես ես պատմում եմ։ Այդ, իհարկե, ձեր գործն է։ Ուզում եք հավատացեք, չեք ուզում, գնացեք ինքներդ նայեցեք։ Այդ բոլորը կատարվել է Մռայլ կղզում։ Տեսնում եք, ես չեմ թաքցնում, թե որտեղ է կատարվել այդ բոլորը։ Իսկ որ Երշիկներն ապրում են այնտեղ, դրա մասին ոչ մի կասկած լինել չի կարող։
Լավ հիշեցեք, թե ինչ է ասված սուրբ գրքում։ Հիշո՞ւմ եք արդյոք, թե ինչպես է օձը գայթակղել Եվային, որ ուտի արգելված խնձորը։ Իսկ գիտե՞ք արդյոք, որ այդ օձը նման է եղել Երշիկի։ Դեռ դա բավական չի, մի քանի հոգևոր ճեմարաններում մինչև օրս էլ սովորեցնում են, որ այդ օձը իսկական երշիկ է եղել և նրան անվանել են Շտիֆալ։
Կամ օրինակի համար ասենք, զվիցերացիք։ Նրանք այժմ կռվող ու համարձակ ժողովուրդ են։<ref>XVI դարում զվիցերական (շվեյցարական) հետևակ զորքը համարվում էր լավագույնը Եվրոպայում և ծառայում էր եվրոպական բանակներում որպես վարձու զորք։ Զվիցերացիներին վարձում էին նաև որպես արքունիքի պահապաններ (Հռոմի պապի պալատի պահակախումբը մինչև այսօր էլ կազմված է զվիցերացիներից)։ Սրանից է առաջացել ռուսերեն «շվեյցար» բառը, որ նշանակում է տան պահապան։</ref> Բայց ո՞վ գիտի, գուցե նրանք էլ են մի ժամանակ Երշիկներ եղել։ Երաշխավորել չեմ կարող։
Եթե, հարգելի պարոններ, այս բոլոր ասածներս ձեզ չեն համոզում, չէ՞իք բարեհաճի արդյոք գնալ որևէ ծովափնյա գյուղ և տեղեկանալ այնտեղ, ինչպիսին են լինում հուշկապարիկները։ Ասում են, որ հին ժամանակներում, ձկնորսները հաճախ էին նրանց բռնում ուռկանով։ Եվ այդ հուշկապարիկները կիսով չափ կանայք էին, կիսով չափ՝ Երշիկ։ Այդ բոլորին հայտնի է։ Զուր տեղը ատամ մի կրճտացրեք և հավատացեք, որ այս գրքում հնարովի ոչ մի խոսք չկա։
Բայց շարունակենք մեր պատմությունը։
Երբ Ժան վարդապետը տեսավ Երշիկների հարձակումը, ասաց՝
― Օհո՜, տեսնում եմ, որ թունդ կռիվ է լինելու։ Ավելի լավ կլինի, բարեկամներ, որ դուք վերադառնաք նավերը։ Ես իմ մարդկանցով այդ զորքի հախիցը կգամ։
― Բայց դուք ի՞նչ մարդիկ ունեք, ― հարցրեց Պանտագրյուելը։
― Լավ հիշեցեք, ― ասաց Ժան վարդապետը։ ― Հիշո՞ւմ եք, երբ Նաբուգոդոնոսոր թագավորը պաշարել էր Երուսաղեմը, նա զորքին հրամանատար էր կարգել իր խոհարար Նաբուզարդանին։
― Լավ, հետո ի՞նչ, ― հարցրեց Պանտագրյուելը։
― Այն, որ ինձ էլ այնպես է թվում, ― ասաց Ժան վարդապետը, որ մեր խոհարարները մեզանից ավելի լավ կանեն այդ Երշիկների դատաստանը։ Չէ՞ որ նրանք առաջ էլ զբաղվելիս են եղել այդպիսի գործով։ Աստված վկա, ես իմ հրամանատարության տակ եմ առնում մեր բոլոր խոհարարներին։
― Վարվեցեք, ինչպես գիտեք, ― ասաց Պանտագրյուելը, ― ինձ դուր է գալիս ձեր միտքը։ Ես կմնամ այստեղ և կդիտեմ, թե ինչով կվերջանա ձեր խոհարարային ճակատամարտը։
Ժան վարդապետն անմիջապես գնաց դեպի շարժական խոհանոցները։
― Տղերք, ― ասաց նա խոհարարներին, ― ես ուզում եմ անջնջելի փառքով պսակել ձեր ճակատը։ Այսօր դուք չտեսնված սխրագործություններ պիտի կատարեք։ Կեցցեն խոհանոցային հերոսները։ Գնանք պատերազմելու։ Գնանք պատերազմելու այդ անիծված Երշիկների դեմ։ Ես կլինեմ ձեր կապիտանը։ Խմենք, բարեկամներ, աստված միշտ համարձակների հետ է լինում։
― Կապիտան, ― պատասխանեցին խոհարարները, ― մեզ հաճելի է լսել ձեր խոսքերը։ Պատրաստ ենք ծառայելու ձեզ։ Ձեր հրամանատարությամբ մեռնելն էլ սարսափելի չէ։
― Ինչո՞ւ մեռնել, ― ասաց Ժան վարդապետը, ― թող մեռնեն Երշիկները, և ոչ մենք։ Ուրեմն, ռազմաշարքեր կազմեցեք։ Մեր նշանաբանը կլինի՝ «Նաբուզարդան»։
Ժան վարդապետի կարգադրությամբ ինժեներները գերաններից մի ահագին խոզ շինեցին։ Դա մի զարմանալի ռազմական մեքենա էր, որը կարողանում էր ահագին քարեր և մեծ պողպատե նետեր արձակել թշնամիների վրա։ Խոզի ներսում հեշտությամբ տեղավորվում էին երկու հարյուր զինվոր։
Երբ խոզը պատրաստ էր, նրան դուրս բերեցին արձակ դաշտ։ Այնուհետև խոզի մեջ մտան բոլոր խոհարարները։ Ամենավերջինը մտավ ինքը Ժան վարդապետը և դուռը ներսից երկաթե փականով պինդ փակեց։
Իսկ Երշիկները հա մոտենում ու մոտենում էին։ Վերջապես նրանք այնքան մոտեցան, որ պարզ երևում էր, թե ինչպես են ճոճում իրենց նիզակները։
Նրանց դեմ գնաց Գիմնաստը։ Նա հեռվից գլուխ տվեց Երշիկներին և որքան ուժ ուներ գոռաց․
― Կանգնեցե՜ք։ Մենք բոլորս էլ ձեր լավ բարեկամներն ենք։ Մենք ձեր դաշնակից Բարիկենդանի հետ խոսքներս մեկ ենք արել։
Այդ խոսքերը լսելուն պես Գիմնաստի վրա հարձակվեց մի հաստ Լյարդերշիկ և կամեցավ բռնել նրա կոկորդից։
― Ախ, այդպես հա՞, ― ասաց Գիմնաստը, մերկացրեց իր սուրը և Երշիկին երկու կտոր արեց։ Պետք էր տեսնել, թե նա որքան էր յուղալի։ Կհավատաք եթե ասեմ, որ նրա փորի վրա չորս մատ հաստությամբ ճարպ կար։
Մսե Երշիկները հարձակվեցին Գիմնաստի վրա և գետին գլորեցին նրան։ Նրան օգնության հասավ Պանտագրյուելն իր իր զինվորներով։ Բոլորն իրար խառնվեցին։ Փոր Թափողը կոտորում էր Երշիկներին։ Կրտսեր Երշիկագործը կոտորում էր Նրբերշիկներին։ Պանտագրյուելը ներքևից կտրում էր նրանց ծնկները։ Իսկ Ժան վարդապեը խոզի ներսում թաքնված հանգիստ դիտում էր արյունահեղ կոտորածը։
Հանկարծ մի սարսափելի աղմուկ լսվեց։ Այդ դարան մտած Նրբերշիկների ջոկատն էր, որ անակնակալ հարձակում գործեց Պանտագրյուելի վրա։ Այդ ժամանակ Ժան վարդապետն էլ դուռը բաց արեց և խոզի մեջից դուրս եկավ իր խմբով։ Օդի մեջ երևացին տապակներ, թավաներ, շերեփներ, ունելիներ, կճուճներ, հավանգներ, կրակքաշներ ու կրակխառնիչներ։ Խոհարարները շարքեր կազմեցին և գրոհեցին Նրբերշիկների վրա, կոկորդներում որքան ուժ կար աղաղակելով․
― Նաբուզարդա՜ն, Նաբուզարդա՜ն։
Նրբերշիկների ջոկատում խուճապ առաջացավ։ Երբ Երշիկները նկատեցին, որ թշնամիներն օգնական ուժեր ստացան, այնպես փախուստի դիմեցին, կարծես նրանց ետևից սատանաներ էին վազում։ Ժան վարդապետը նրանց այնպես էր մորթոտում, ինչպես հավի ճուտերի։ Խոհարարները նույնպես նրանից ետ չէին մնում։ Մարդու մեղք էր գալիս, երբ տեսնում էր, որ ամբողջ դաշտը ծածկված է մեռած Երշիկներով։ Այդ օրն անշուշտ Երշիկների ամբողջ ցեղը կոչնչանար, եթե ինքը ճակատագիրը օգնության չհասներ ու չխնայեր նրանց։ Ուզում եք հավատացեք, չեք ուզում միք հավատա, բայց հենց այդ ժամանակ հյուսիսից թռավ եկավ մի ահագին թևավոր վարազ։ Նրա թևերը նման էին հողմաղացի թևերի, բուրդը վառ կարմիր էր, ինչպես կարմրաթևիկ թռչունի գույնը, ականջները՝ կանաչ, ինչպես զմրուխտ, ատամները դեղին, ինչպես տպազիոն, ոտքերը՝ թափանցիկ, ինչպես ադամանդ, և այնպես գեղեցիկ, ինչպես սագի թաթերը։
Եվ թեպետ բոլորովին պարզ եղանակ էր, բայց այդ ժամանակ այնպիսի մի որոտ սկսվեց, որ բոլոր զինվորները ահուդողի մեջ ընկան։ Ինչ վերաբերում է Երշիկներին, նրանք բոլորը զենքերը վայր դրին և հրեշի առաջ ծունկ չոքեցին։ Նրանք ոչ մի խոսք չէին արտասանում, այլ միայն ձեռքները մեկնում էին դեպի հրեշը, ինչպես անում են աղոթելիս։
Ժան վարժապետը շարունակում էր կոտորել Երշիկներին և շամփուրի վրա քաշել։ Այդ ժամանակ Պանտագրյուելը հրամայեց փողեր հնչեցնել և ավարտի նշան տալ։ Երբ փողերը հնչեցին, կռիվը վերջացավ։
Իսկ հրեշը մի քանի անգամ թռավ ռազմադաշտի վրայով և ցած նետեց քսանյոթ տակառ մանանեխ։ Դրանից հետո նա վեր բարձրացավ և անտեսանելի դարձավ անընդհատ գոչելով՝
― Բարիկենդա՜ն, բարիկենդա՜ն, բարիկենդա՜ն։
==Գլուխ XXV==
Այն մասին, թե ինչպես է Պանտագրյուելը բանակցություններ վարում Երշիկների թագուհու հետ
Հրեշը թռավ գնաց և այլևս չերևաց։ Երկու բանակները լուռ կանգնած էին դեմ առ դեմ և չգիտեին ինչ անեն։ Այն ժամանակ Պանտագրյուելը ցանկացավ բանակցություններ սկսել Երշիկների թագուհու հետ, որ դրոշակների մոտ նստած էր իր կառքում։
Թագուհին դուրս եկավ կառքից, սիրալիր բարևեց Պանտագրյուելին, ներողություն խնդրեց նրանից։ Պարզվում էր, որ հետախույզները նրան ասել էին, որպես թե Մսե Երշիկների դարավոր թշնամի Մեծ Պասը մտել է կղզին, և դա է եղել պատճառը, որ Երշիկները հարձակվել են Պանտագրյուելի վրա։ Թագուհին վերջացրեց իր խոսքը խնդրելով, որ Պանտագրյուելն իրենց ընդունի որպես հպատակ։ Ի նշան իր բարեկամության նա խոստացավ յուրաքանչյուր տարի Պանտագրյուելին ուղարկել յոթանասուն հազար արքայական Մեծ Երշիկ՝ ճաշից առաջ ուտելու համար։
Թագուհին կատարեց իր խոստումը և հենց հետևյալ օրը Գարգանտյուային վեց նավ արքայական Մսե Երշիկներ ուղարկեց։ Գարգանտյուան իր կողմից այդ նվերն ուղարկեց Փարիզի թագավորին։ Բայց հայտնի չէ, թե ինչու (գուցե կլիմայի փոփոխության, կամ մանանեխի պակասության պատճառով) համարյա բոլոր Երշիկները մեռան նախքան կարժանանային մատուցված լինելու թագավորական սեղանին։ Թագավորի հրամանի համաձայն նրանց բոլորին թաղեցին Փարիզի այն մասում, որ մինչև օրս էլ կոչվում է «Երշիկների պողոտա»։<ref>«Երշիկների պողոտա» անունով փողոց իսկապես եղել է Փարիզում մինչև 1676 թվականը։</ref>
Պանտագրյուելը քաղաքավարությամբ շնորհակալություն հայտնեց թագուհուն, ներեց իրեն հասցրած բոլոր վիրավորանքները և նրան մի փոքրիկ սադափե դանակ նվիրեց։ Հետո նա հարցուփորձ արեց թագուհուն հրեշի մասին, թե որտեղից նա հայտնվեց և ինչու ցած նետեց մանանեխով լիքը տակառները։ Թագուհին պատասխանեց, որ Երշիկների ամբողջ ցեղի հիմնադիրն ու նախահայրը Մեծ Վարազն է։ Ինչպես հայտնի է, Երշիկը շինում են խոզի մսից, այդ պատճառով էլ վարազը նրանց նախահայրն է համարվում։ Ինչ վերաբերում է մանանեխին, նա ամենալավ դեղն է վիրավոր Երշիկների համար։ Վիրավոր Երշիկները մանանեխից անմիջապես առողջանում են, իսկ մեռածները հարություն առնում։
Այնուհետև Պանտագրյուելը հրաժեշտ տվեց թագուհուն և վերադարձավ իր նավը։ Փայտե խոզը նույնպես դրին տախտակամածի վրա։ Եվ ահա ամբողջ նավատորմը դանդաղ հեռանում էր ափերից և գնում նորանոր արկածների հանդիպելու։
==Գլուխ XXVI==
Այն մասին, թե ինչպես է Պանտագրյուելը հասնում Քամոտ կղզին
Երկու օր Պանտագրյուելը չհանդիպեց ոչ մի արկածի։ Երրորդ օրը մենք ափ դուրս եկանք Քամոտ կղզին և այն, ինչ տեսանք անտեղ, մեզ չափազանց զարմացրեց։ Բանից պարզվեց, որ այդ կղզու բնակիչները կերակրվում են միայն քամի կուլ տալով։ Բացի քամուց նրանք ուրիշ բան ոչ ուտում են, ոչ խմում։ Տների փոխարեն շինում են մեծ֊մեծ հողմացույցներ։ Պարտեզներում մի տեսակ խոտ են ցանում, որ կոչվում է «Թեթևսոլիկ»։
Հասարակ ժողովուրդը սնվում է փուքսերով ու հովհարներով։ Հարուստներն ապրում են հողմաղացներով։ Երբ նրանք խրախճանք են սարքում, սեղաններն անմիջապես դնում են հողմաղացի թևերի տակ և հետո ինչքան քեֆներն ուզում է քամի են կուլ տալիս։ Ճաշին սովորաբար նրանց վեճը լինում է այն մասին, թե որ քամին է ավելի համեղ։ Մեկը գովում է հարավային քամին, մյուսը՝ հարավ֊արևմտյան քամին, երրորդը՝ հարավ֊արևելյանը և այլն։
Հիվանդներին այդ կղզում բուժում են միջանցիկ քամիով։
Կղզում շրջագայելիս տեսանք երեք ուռած մարդկանց, որոնք գնում էին ագռավների թռիչքը դիտելու։ Ասում են, որ այդ թռչուններն էլ միայն քամով են ապրում, այդ պատճառով անչափ շատ կան կղզում։
Ինչպես մենք զբոսնելու գնալիս հետներս նախաճաշիկ ենք վերցնում, այնպես էլ այստեղի բնակիչները կապում են իրենց գոտուց գեղեցիկ տկճորներ։ Հենց որ մեկը ուտելու պահանջ է զգում, օգտվում է տկճորից և ուզածին չափ համեղ օդ է ստանում։
Պանտագրյուելին դա շատ դուր եկավ։
― Որքան հեշտ է ձեզ համար այս կղզում ապրելը, ― ասաց նա կղզու պետին։ ― Քամու համար, իհարկե, վճարել հարկավոր չէ։ Բավական է, որ քամին փչի և ձեր ճաշը պատրաստ է։
― Ո՛չ, ― ասաց պետը, ― մենք էլ մեր ցավերն ունենք։ Պատահում է, որ ճաշի ժամանակ հանկարծ անձրև է գալիս, և քամին դադարում է։ Այն ժամանակ մենք չենք իմանում, ինչից պատրաստենք մեր կերակուրը։ Բայց այդ դեռ բոլորը չէ, ― շարունակեց պետը, ― լինում են և ավելի մեծ դժբախտություններ։ Պետք է իմանաք, որ մեզանից ոչ շատ հեռու Եռուզեռ կղզում ապրում է Բրենգնարիլ անունով մի հսկա։ Այդ հսկան ամեն տարի հիվանդանում է փորացավով և բժիշկների խորհրդով գալիս է մեր կղզին բժշկվելու։ Այստեղ նա դեղահատի փոխարեն կուլ է տալիս մեր հողմաղացները, որ նա շատ է սիրում։ Այդպիսով նա մեզ այնպիսի աղքատության մեջ է գցում, որ շատերը քաղցից մեռնում են։
― Բայց ինչպե՞ս եք դուք ձեզ պաշտպանում այդ հսկայից, ― հարցրեց Պանտագրյուելը։
― Մեկ անգամ, ― ասաց կղզու պետը, ― մեզ խորհուրդ տվին նրա գալուց առաջ մեծ քանակությամբ հավեր ու աքլորներ լցնել մեր հողմաղացների մեջ։ Մենք այդպես էլ արինք։ Հսկան եկավ և միանգամից բոլորին կուլ տվեց։ Եվ քիչ մնաց մեռնի։ Աքլորներն աղմուկ էին բարձրացրել նրա փորում, հավերը գժվածի նման դեսուդեն էին թռել։ Դրանից հսկան ուշագնաց եղավ և այնպիսի ջղաձգություններ սկսվեցին, կարծես նրա փորը օձ էր մտել։
― Իսկ ինչպե՞ս նա առողջացավ այդ հիվանդությունից, ― հարցրեց Պանտագրյուելը։
― Բժիշկը նրան խորհուրդ տվեց, ― ասաց պետը, ― որպես դեղահաբ աղվեսներ կուլ տալ։ Աղվեսները խեղդեցին բոլոր հավերին ու աքլորներին, բայց հետո ցանկություն չունեցան նրա փորից դուրս գալու։ Այն ժամանակ հսկան որպես դեղահաբ կուլ տվեց որսկան շներ։ Շները բռնեցին բոլոր աղվեսներին, և հսկան առողջացավ։ Ահա այս եղավ մեր դժբախտությունը։
― Է՜լ մի տխրեք, բարեկամներ, ― ասաց Քսենոմանը, ― հսկա Բրենգնաբիլը այլևս ձեզ չի անհանգստացնի։ Անցյալ տարի ես Եռուզեռ կղզում էի և իմացա, որ հողմաղացներ կուլ տվող հսկա Բրենգնաբիլը վախճանվել է։ Նա խեղդամահ է եղել մի կտոր թարմ յուղից, որ բժիշկների խորհրդով ցանկացել է կուլ տալ վառած վառարանի մոտ։
==Գլուխ XXVII==
Այն մասին, թե ինչպես է Պանտագրյուելը գալիս Պապեֆիգների կղզին
Հետևյալ առավոտ մենք ափ իջանք Պապեֆիգների կղզում, որի բնակիչները մի ժամանակ եղել են հարուստ, ազատ և կոչվել են Խնդակյացներ։ Այժմ այս ժողովուրդն աղքատ է, դժբախտ ու Պապիմաններից բոլորովին թալանված ու մերկացրած։ Այդ այսպես է պատահել։ Մի անգամ մի մեծ տոն օր Խնդակյացները գնում են հարևան Պապիմանիա կղզին, որտեղ մեծ հանդես կար։ Սովորություն է եղել այդ հանդեսում ցուցադրել Հռոմի պապի մեծադիր պատկերը։ Այդ պատկերը տեսնելիս Խնդակյացներից մեկը չի կարողանում իրեն զսպել և թզանշան է ցույց տալիս։ Դրա վրեժը լուծելու համար մի քանի օր հետո պապիմանները հարձակվում են Խնդակյացների կղզու վրա և կոտորում բոլոր տղամարդկանց։ Այդ ժամանակից սկսած կղզին բոլորովին ամայանում է։ Կենդանի մնացած փոքրաթիվ Խնդակյացները դառնում են Պապիմանների ստրուկը և կրում Պապեֆիգ անունը, այսինքն՝ պապին թզանշան ցույց տվող։ Ամեն տարի նրանց գլխից անպակաս են լինում կարկուտը, փոթորիկը, ժանտախտը և ամեն տեսակ այլ դժբախտություններ։<ref>Պապեֆիգներ բառացի նշանակում է «պապին ֆիգա (թզանշան) ցույց տվողներ»։ Ռաբլեն նկատի է ունեցել գժտություններն ու պատերազմները բողոքականների ու կաթոլիկների միջև։ Բողոքականությունը կամ ռեֆորմացիան իր զարգացման գագաթնակետին հասավ XVI դարում։ Դա մի շարժում էր, որ ուղղված էր կաթոլիկ եկեղեցու դեմ։ </ref>
Այդ աղքատությունը տեսնելուց հետո մենք վճռեցինք երկար չմնալ կղզում։ Հետաքրքրության համար մտանք միայն մի փոքրիկ կիսակործան մատուռ, որը շինված էր ծովափում՝ ծովին բոլորովին մոտ։ Մատուռում տեսանք ջրով լիքը մկրտության մի ահագին ավազան։ Ավազանում մի մարդ կար պառկած։ Նա ամբողջովին ծածկված էր ջրով, միայն քթի ծայրն էր ջրից դուրս ցցված՝ շունչ քաշելու համար։ Ավազանի շուրջը կանգնած էին երեք պատերներ, որոնք կարդում էին ձեռքներում բռնած աղոթագրքերը՝ ավազանում պառկած մարդուն չարքերից փրկելու համար։
― Աստված իմ, ― ասաց Պանտագրյուելը, ― այս ի՞նչ կատակերգություն է, ի՞նչ եք ուզում այս խեղճ մարդուց։
Որպես պատասխան Պանտագրյուելին պատմեցին հետևյալ զարմանալի պատմությունը։
==Գլուխ XXVIII==
Այն մասին, թե ինչպես մի Պապեֆիգ խաբում է սատանային
Մի անգամ մի Պապեֆիգ (հենց այն, որ այժմ պառկած էր կնունքի ավազանում) վարելիս է լինում իր արտը՝ հաճար ցանելու համար։ Այդ նույն ժամանակ մի ջահել սատանա թույլտվություն է խնդրում գլխավոր դևից երկիրն իջնելու և գնում է Պապեֆիգների կղզին ու այնտեղ զանազան գժություններ անում։ Այդ սատանան շատ անպետք է լինում։ Նա չի կարողանում ոչ ամպի պես որոտալ, ոչ կարկուտ բերել ու հացը փչացնել։ Նրա ձեռքից հազիվ էր գալիս երբեմն կաղամբ կամ մաղադանոս փչացնելը։ Այն էլ ասենք, որ նա անգրագետ էր և շատ քիչ բանի մասին հասկացողություն ուներ։
Սատանան վազում գալիս է կղզին, տեսնում գյուղացուն ու հարցնում․
― Այդ ի՞նչ ես անում, բարեկամ։
― Չե՞ս տեսնում, ― պատասխանում է գյուղացին, ― հաճար եմ ցանում։ Ուզում եմ եկող տարվա ապրուստի մի քիչ պաշար պատրաստել։
― Շատ լավ ես անում, ― ասում է սատանան, ― բայց չէ՞ որ դաշտը քոնը չէ։ Այն օրվանից սկսած, երբ դուք պապին թզանշան ցույց տվիք, ձեր հողը մեզ, սատանաներիս է պատկանում։ Բայց այդ մի կողմ թողնենք, ես ինքս վարուցանք անող չեմ, ուստի խնդրեմ շարունակես քո աշխատանքը։ Բայց երբ հնձի ժամանակը գա, մենք պետք է կես անենք։
― Ինչ արած, ― պատասխանեց գյուղացին, ― եթե պետք է կես անել, թող քո ասածը լինի։
― Ես այդպես եմ կարծում, ― ասում է սատանան, ― մեզնից մեկը կվերցնի այն, ինչ որ աճած կլինի հողի երեսին, իսկ մյուսն այն, ինչ որ կմնա հողի տակ։ Ընտրողը ես պիտի լինեմ, որովհետև հին ազնվատոհմ սատանա եմ, իսկ դու՝ մի հասարակ գյուղացի։ Ես ընտրում եմ այն, ինչ որ մնացած կլինի հողի տակ։ Ե՞րբ է լինելու հունձը։
― Հուլիս ամսին, ― պատասխանում է գյուղացին։
― Ուրեմն իմացիր, որ հուլիս ամսին կվերադառնամ, ― ասում է սատանան, ― իսկ հիմա կգնամ վարդապետների և ուրիշ զանազան սրիկաների գլխին խաղեր խաղալու։ Աշխատիր, գյուղացի, աշխատիր։ Ցտեսություն։
Հուլիսի կեսին սատանան նորից է գալիս, հետը բերելով փոքրիկ սատանաների ու չարքերի մի ամբողջ զորախումբ։
― Գյուղացի բարեկամ, ― ասում է նա, ― բարով, հազար բարի, ինչպե՞ս ես ապրում։ Դեհ, արի բերքը կիսենք։
― Լավ, կիսենք, ― պատասխանում է գյուղացին։
Գյուղացին հաճարը հնձում է, կալսում, քամում, լցնում պարկերի մեջ ու տանում շուկա ծախելու։ Իսկ սատանաները հողից հանում են բոլոր արմատները, խտիտ֊խտիտ կապում և նույնպես տանում են ծախելու։
Գյուղացին ծախում վերջացնում է իր հաճարը, դրամը լցնում է գոտուց կախված հին կոշիկի մեջ և ուրախ կանգնած նայում է։
Իսկ սատանաները ոչ միայն ոչինչ չկարողացան ծախել, այլև ծաղրի առարկա դարձան ամբողջ շուկայում։ Նրանք ամոթից ուզում էին գետինը մտնել։
Երբ շուկան փակվեց, սատանան ասաց գյուղացուն։
― Այս անգամ, գյուղացի բարեկամ, դու ինձ խաբեցիր, բայց իմացիր, որ մյուս անգամ դա քեզ չի հաջողվի։
― Պարոն սատանա, ― պատասխանում է գյուղացին, ― ինչպե՞ս կարող էի ես ձեզ խաբել։ Չէ՞ որ դուք եղաք ընտրողը։ Իհարկե, դուք դեռ ջահել եք ու անփորձ։ Դուք հույս ունեիք հողի միջից հանել իմ ցանած բոլոր սերմերը։ Բայց չգիտեիք, որ այս սերմերը կաճեն ու նոր հաճար կտան, որ ես արդեն ծախեցի։ Ինչպես տեսնում եք, ընտրությունը դուք եք արել և վատ ընտրություն եք կատարել։
― Լավ, բավական է դուրս տաս, ― ասաց սատանան։ ― Եկող տարի ի՞նչ պիտի ցանես։
― Ինչպես իսկական հողագործ, նույն արտում եկող տարի ես պետք է շաղգամ ցանեմ, ― պատասխանում է գյուղացին։
― Շատ լավ, ― ասաց սատանան։ ― Որքան կարող ես շատ ցանի շաղգամ։ Ես կպաշտպանեմ արտը կարկուտից ու փոթորկից։ Միայն իմացիր, այս անգամ ես կվերցնեմ այն, ինչ որ աճած կլինի գետնի երեսին, իսկ ինչ կմնա հողի մեջ, վերցրու քեզ։ Աշխատիր, գյուղացի, աշխատիր։ Իսկ այժմ ես կգնամ գայթակղելու հերետիկոսներին։ Ասում են, եթե նրանց լավ խորովեն, հիանալի խորոված կդառնան։ Հենց այսօր էլ պարոն դևը փորում ծակոցներ է զգում։ Այդ տեսակ համեղ կերակուրը նրա փորին շատ կօգնի։
Երբ հնձի ժամանակը եկավ, սատանան նորից երևաց՝ հետն առած պալատական սատանաների մի ամբողջ զորախումբ։ Բերքը դարձյալ կես արին։ Սատանաները կտրեցին շաղգամի փրերը, իսկ գյուղացին հողից հանեց խոշոր ու հրաշալի շաղգամները և լցրեց պարկերի մեջ։ Այնուհետև բոլորը միասին գնացին շուկա։
Շաղգամը գյուղացուց իսկույն գնեցին, իսկ սատանաների վրա ավելի թունդ ծիծաղեցին։
― Է՜յ, հողագործ, ― ասաց սատանան, ― տեսնում եմ, որ դու ինձ նորից խաբեցիր։ Ես ուզում եմ քեզ հետ էլ, քո արտի հետ էլ հաշիվներս մաքրել։ Քեզ մենամարտի եմ կանչում։ Մենք միմյանց կքորենք եղունգներով, ով ում շատ քորի, նա էլ թող հաղթող համարվի։ Հաղթողին պիտի պատկանի ամբողջ արտը։ Մի շաբաթ հետո կզբաղվենք դրանով, իսկ առայժմ ես կգնամ գայթակղելու դատամոլներին ու դատարանի աստիճանավորներին։ Ճիշտ է, նրանք արդեն մեզ հայտարարել են, որ իրենք բոլորը դևին են պատկանում, բայց դևը նրանց շատ էլ չի սիրում։ Սովորաբար դևը նրանց ուղարկում է սատանաներին, որոնք նրա խոհանոցում սևագործ աշխատանք են կատարում, իսկ իրեն համար պահում է միայն լավ աղ դրածներին։ Պետք է քեզ ասեմ, որ դևը շատ լավ է իմանում կերակուրների լավն ու վատը։ Նախաճաշ անելիս նա վարդապետներ է ուտում և ասում է, որ շատ համեղ են։ Առաջ նա սիրում էր նախաճաշելիս աշակերտներ ուտել, իսկ այժմ ուսումնարաններում աշակերտների գլուխն այնպես են խճողում կրոնով, որ նրանց մոտենալը շատ դժվար է։ Ճաշին դևին մատուցում են փաստաբաններ և այլ սրիկաներ, որոնք կողոպտում են աղքատ մարդկանց։ Ընթրիքի համար գործ են ածում վաճառականներին, վաշխառուներին և նման կողոպտիչներին։ Աշխատիր, հողագործ, աշխատիր։ Մի շաբաթ հետո մենք կտեսնվենք։
Գյուղացին տուն վերադարձավ մտախոհ և տրտում։ Կինը շատ անհանգստացավ։ Մտածեց՝ չլինի թե նրան կողոպտել են շուկայում։ Բայց ոչ, տեսավ, որ քսակը լիքն է դրամով։ Սակայն ինչո՞ւ է նա այդպես տխուր։
Գյուղացին նրան ամեն ինչ պատմեց։
― Ամենևին մի վախենա, ― ասաց կինը, ― ոչինչ էլ չի լինի։ Ես արդեն գիտեմ, թե ինչպես պետք է սատանայի հախիցը գամ։
― Իհարկե, ես կարող եմ զիջել նրան իմ արտը առանց մրցման, ― ասաց գյուղացին։
― Դատարկ բաներ մի խոսիր, ― պատասխանեց կինը, ― դու ամեն բան թող ինձ ու տեղդ հանգիստ նստի։ Դու ասում էիր, որ դա ջահել ու անփորձ սատանա է, այնպես չէ՞։ Ես կստիպեմ նրան, որ վերադարձնի մեզ մեր արտը և մեզ հանգիստ թողնի։ Եթե նա ծեր սատանա լիներ, մեր բանը ավելի դժվար կլիներ։
Հենց նույն օրը, երբ Պանտագրյուելը եկավ Պապեֆիգների կղզին, սատանան երրորդ անգամ պետք է գար գյուղացու մոտ։ Առավոտյան վաղ, դեռ լույսն ու մութը իրարից չբաժանված, գյուղացին խոստովանեց, հաղորդվեց և քահանայի խորհրդով թաքնվեց այն մկրտության ավազանի մեջ, որտեղ նրան տեսավ Պանտագրյուելը։
Այն միջոցին, երբ Պանտագրյուելին պատմում էին տարօրինակ պատմությունը, լուր բերին, որ կինը իրոք վարպետորեն խաբել է սատանային, և արտը մնացել է գյուղացուն։
Դա այսպես է պատահել։ Նախօրյակին կինը մի ոչխար է մորթել, հանել է փորոտիքն ու պահել։ Հետևյալ օրը եկել է սատանան։
― Էյ, հողագործ, ― գոչում է նա, ― դուրս արի փորձենք, տեսնենք ում եղունգներն են ավելի սուր։
Պատասխանող չի լինում։ Սատանան առանց քաշվելու ներս է մտնում սենյակ։ Տեսնում է հատակին պառկած է կինը և տնքում է։
― Ի՞նչ է պատահել, ― հարցնում է սատանան։ ― Իսկ որտե՞ղ է հողագործը։
― Ա՜խ, ― պատասխանում է կինը, ― այդ անիծվածն ինձ սպանեց։ Ախ, դու ստոր արարած, դահիճ, գազան, քո պատճառով է, որ ես մեռնում եմ։
― Բայց ի՞նչ է արել նա քեզ, ― հարցրեց սատանան, ― ասա ինձ առանց վախենալու, ես նրան ցույց կտամ։
― Այ, տես թե ինչ, ― ասում է կինը։ ― Դուք պայման եք դրել միմյանց քորելու, և նա այսօր փորձի համար իր ճկույթով ինձ մի փոքր չանգռեց և տես, թե ինձ ինչ օրը գցեց, ամբողջ փորոտիքս դուրս է թափվել։
Այս խոսքերի վրա կինը վերցնում է ոչխարի փորոտիքը և շպրտում է սատանայի առաջ։
― Իսկ հիմա, ― ավելացնում է նա, ― այդ անիծվածը գնացել է դարբնոց, որ եղունգներն ավելի սրի։ Ձեր բանը բուրդ է, պարոն սատանա։ Ազատեցեք ձեր գլուխը, քանի շուտ է։ Փախեք, ասում եմ ձեզ, նա որտեղ որ է կվերադառնա։
Երբ սատանան փորոտիքը տեսավ, սաստիկ վախեցավ ու անհետացավ։ Այդ օրվանից սկսած նա այլևս չերևաց, և գյուղացին հանգիստ սրտով աշխատում է իր արտում։
Երբ Պանտագրյուելը մինչև վերջ լսեց այդ պատմությունը, հրամայեց իր գանձարանից տասնութ հազար ոսկի նվիրել տնից֊տեղից զրկված Պապեֆիգներին։ Դրանից հետո մենք վերադարձանք մեր նավերը, խորհելով մարդկանց դժբախտության և մարդկային անիրավության մասին։
==Գլուխ XXIX==
Այն մասին, թե ինչպես է Պանտագրյուելը գալիս Պապիմանների կղզի
Պապեֆիգների ավերված կղզին թողնելուց հետո մենք շարունակեցինք մեր ճանապարհը։ Մի արևոտ ու պայծառ օր էր, երբ հանկարծ մեր աչքերի առաջ ներկայացավ Հռոմի պապի երկրպագուների՝ Պապիմանների երանելի կղզին։ Հենց որ մեր նավերը նավահանգիստ մտան, մի նավակ հեռացավ ափից և դեպի մեզ եկավ։ Նավակում չորս մարդ կար։ Նրանցից մեկը վերարկուով էր և կեղտոտ կոշիկներով, մյուսը բազեպանի հագուստով էր՝ մի թռչունի խրտվիլակ ձեռքին բռնած։ Երրորդը դատապաշտպան էր։ Նրա ուսից կախ էր արած դատական ծանուցագրերով լեփ֊լեցուն մի մեծ տոպրակ։ Չորրորդը կարծես այգեգործ լիներ Օռլեանի մոտերքից։ Նա հագել էր գեղեցիկ քաթանե կոշիկներ, ձեռքից կախած մի կողով, իսկ գոտու տակ խրել էր մի փայլուն մանգաղ։
Կղզիաբնակները մոտեցան մեր նավերին և որքան կարող էին բարձր գոռացին․
― Տեսե՞լ եք դուք նրան, օտարականներ, տեսե՞լ եք նրան, թե ոչ։
― Ո՞ւմ, ― հարցրեց Պանտագրյուելը։
― Նրան իրեն, ― եղավ պատասխանը։
― Բայց ո՞վ է այդ, ― հարցրեց Ժան վարդապետը։ ― Երդվում եմ ինչով կուզեք, նա շատ կփոշմաներ, եթե իմ ձեռքն ընկներ։
Ժան վարդապետը կարծում էր, թե կղզիաբնակները հարցնում են որևէ մի փախստական ավազակի մասին։
― Ինչպես թե ո՞վ, ― զարմացած ասացին կղզիաբնակները։ ― Դուք օտարականներդ մի՞թե չգիտեք ով է միակը։
― Բարեկամներ, ― ասաց Էպիտեմոնը, ― մենք միմյանց չենք հասկանում, պարզ ասացեք, խնդրեմ, ո՞ւմ մասին է ձեր խոսքը։
― Մենք խոսում ենք նրա մասին, ով կա, ― պատասխանեցին նրանք, ― տեսե՞լ եք դուք երբևիցե նրան։
― Եկեղեցին մեզ սովորեցնում է, ― ասաց Պանտագրյուելը, ― որ նա, ով կա, աստված է։ Մենք աստծուն, իհարկե, չենք տեսել։
― Մենք խոսում ենք ոչ թե երկնային աստծու մասին, ― պատասխանեցին կղզիաբնակները, ― մենք խոսում ենք երկրային աստծու մասին։ Տեսե՞լ եք նրան թե ոչ։
― Երդվում եմ պատվովս, ― ասաց Կապրալիմը, նրանք հռոմի պապի մասին են հարցնում։
― Այո, ճիշտ է, ― ասաց Պանուրգը, ― ես մեկի տեղը երեք պապ եմ տեսել, բայց ճիշտն ասած դրանից ոչ մի օգուտ չեմ տեսել։
― Ինչպես թե երեք պապ, ― զարմացած հարցրին կղզիաբնակները, ― մեր դեկրետալիաներում ասված է, որ միայն մի կենդանի պապ է լինում։
― Իհարկե, ― պատասխանեց Պանուրգը, ― ամեն անգամ ես միայն մի պապ եմ տեսել կենդանի, բայց ընդամենը տեսել եմ երեք պապ, որովհետև իմ օրոք երեք պապ են միմյանց հաջորդել։
― Ո՜վ երանելի մարդիկ, ― գոչեցին կղզիաբնակները։ ― Ո՜վ բաղձալի և ավելի քան փափագելի հյուրեր։ Բարով, հազար բարով եք եկել։
Այս ասելով կղզիաբնակները ծունկ չոքեցին մեր առաջ և համբուրում էին մեր ոտքերը։ Որքան աշխատում էինք թույլ չտալ նրանց մեզ այդպիսի հարգանք մատուցել, որքան ասում էինք, թե այդպիսի մեծարանքների գուցե արժանի է միայն պապը, սակայն իզուր։
― Ո՛չ, ո՛չ, ― ասում էին կղզիաբնակները։ ― Եթե շնորհ բերի մեզ մոտ ինքը սրբազնագույն հայրը, ― մենք նրա համար այնպիսի հանդիպում կսարքենք, որ ոչ ոք տեսած չլինի, ոչ էլ լսած։ Մենք այդ արդեն որոշել ենք։ Մենք կհամբուրենք պապի հետույքը, որովհետև պապն անշուշտ հետույք ունի։ Դրա մասին գրված է մեր դեկրետալիաների մեջ։ Մենք այդ շատ լավ գիտենք։ Որովհետև եթե կա պապ, կնշանակի նա ունի և հետույք։ Եթե աշխարհում գոյություն չունենային հետույքները, նշանակում է չէին լինի և պապերը։
Այդ միջոցին Պանտագրյուելը կամացուկ հարցրեց նավակավարին, թե ո՞վքեր են այդ պարոնները։ Նավակավարը պատասխանեց, թե դրանք կղզում ապրող չորս դասակարգերի ներկայացուցիչներ են։ Միաժամանակ նավակավարն ավելացրեց, որ նրանք մեզ լավ կընդունեն և կհյուրասիրեն, որովհետև մենք տեսել ենք իրեն՝ սրբազնագույն պապին։
― Հրաշք է սա, այսպիսի բան ես տեսած չկամ, ― ասաց Պանուրգը, ― մինչև այսօր պապին տեսնելս ինձ ոչ մի օգուտ չի տվել, իսկ այժմ բանից դուրս է գալիս, որ օգուտ կա, այն էլ մեծ օգուտ։
Հենց որ մենք ափ դուրս եկանք, դեպի մեզ շարժվեց կղզիաբնակների մի ահագին թափոր։
― Սրանք տեսել են նրան, սրանք տեսել են նրան, սրանք տեսել են նրան, ― բարձրաձայն հայտարարում էին չորս դասակարգերի ներկայացուցիչները։
― Ո՜վ երջանիկ մարդիկ, երանի ձեզ, ― աղաղակում էր ժողովուրդը, ձեռքերը վեր բարձրացնելով դեպի երկինք։
Այս աղաղակները շարունակվեցին քառորդ ժամի չափ։ Հետո շտապով եկավ տեղական ուսումնարանի մագիստրոսը իր մանկավարժներով, վերակացուներով ու ծեծել տվեց բոլոր աշակերտներին։ Այդպես էին անում մի ժամանակ Փարիզում՝ ավազակներին կախելու ժամանակ։ Կարծում էին, որ եթե հանցավորին կախելիս աշակերտներին կարգին ծեծեն, այդ նրանց համար լավ խրատ կլինի։
Պանտագրյուելը բարկացած ասաց․
― Է՜յ, պարոններ, եթե երեխաներին ծեծելը չդադարեցնեք, ես կհեռանամ այստեղից։
Պանտագրյուելի որոտաձայն արտասանած խոսքերը շշմեցնող տպավորություն թողեցին բոլորի վրա։
― Մի՞թե պապին տեսնողներն այդպիսի հսկաներ են դառնում, ― հարցրեց իր ուսուցչից մի փոքրիկ սապատավոր երեխա։
― Ախ, ափսոս, որ պապին մինչև այսօր չեմ տեսել։
Ամբոխի աղմուկի ու աղաղակների ձայնը վերջապես հասավ կղզու առաջնորդ եպիսկոպոս Հոմենացի ականջին, և նա էլ եկավ։ Հոմենացը նստած էր կանաչագույն տապճակով ծածկված ջորու վրա և նրա ետևից գնում էին նրան սպասավորող սարկավագները, որոնք ձեռքներին բռնած տանում էին խաչեր, խաչվառներ, ամպհովանիներ, ջահեր, ցողամաններ։
Երբ եպիսկոպոսը մոտեցավ մեզ, ասաց, որ Պապիմանների ամբողջ կղզին մեծ անհամբերությամբ սպասում է պապի գալուն։ Իսկ մինչև այդ բախտավոր օրը այն ճամփորդները, որոնք իրենց աչքով տեսել են պապին, մեծ պատիվներով կընդունվեն այստեղ։
Այսպես խոսելով, Հոմենացը նույնպես ուզեց համբուրել մեր ոտքերը, բայց այժմ մենք կտրականապես մերժեցինք և չցանկացանք այդ մեծարանքն ընդունել։
==Գլուխ XXX==
Այն մասին, թե ինչպես է Պապիմանների եպիսկոպոս Հոմենացը ցույց տալիս Պանտագրյուելին երկնքից վայր ընկած դեկրետալիաները<ref>Դեկրետալիաները պապի գրավոր պատասխաններն էին հավատացյալների հարցումներին։ Դրանք եկեղեցական ժողովների որոշումների ուժ ունեին։</ref>
― Մեր սրբազան դեկրետալիաները, ― ասաց Հոմենաց եպիսկոպոսը, ― պատվիրում են մեզ նախքան գինետուն գնալը՝ եկեղեցի գնալ։ Որպեսզի այդ գեղեցիկ որոշումից չշեղվենք, եկեք նախ գնանք եկեղեցի, հետո կգնանք խրախճանքի։
― Ի՜նչ եմ ասել լավ խոսքին, ― ասաց սուրբ հայր Ժանը, ― այն ժամանակ, սրբազան հայր, դուք գնացեք առջևից, իսկ մենք կհետևենք ձեզ։ Վաղուց է եկեղեցում չենք եղել։ Ուրախությամբ կգնամ եկեղեցի, դրանից իմ ախորժակը շատ լավ կբացվի։
Եկեղեցի մտնելիս նկատեցինք մի մեծ ոսկեզօծ գիրք, որ զարդարված էր հազվագյուտ ու թանկագին քարերով՝ սուտակներով, զմրուխտներով, ադամանդներով ու մարգարիտներով։ Գիրքը երկու հաստ ոսկե շղթաներով կախված էր եկեղեցու բարձր առաստաղից։
Մենք հիացած նայում էինք այդ զարմանալի գրքին։ Իսկ Պանտագրյուելը շնորհիվ իր բարձր հասակի կարողանում էր ձեռքով շոշափել և այս ու այն կողմ դարձնելով, լավ նայել։ Հետո Պանտագրյուելը մեզ հավատացնում էր, որ գիրքը շոշափելուց հետո ձեռքերում սաստիկ քոր է զգացել և մեծ ցանկություն է ունեցել սպասավորներից մեկին ծեծել, բայց, իհարկե, ոչ եկեղեցական կոչում ունեցող սպասավորի։
― Սուրբ գրքի մեջ ասված է, ― ասաց մեզ եպիսկոպոսը, ― որ աստված իր ձեռքով է գրել հրեաների համար տասը պատվիրանները և հանձնել Մովսեսին։ Նույնպես և այն դեկրետալիաները, որ դուք այստեղ տեսնում եք, գրված են Քերովբեի ձեռքով։ Բայց դուք օտարերկրացի մարդիկ եք, հավանորեն չեք հավատա ասածիս։
― Բայց դա չափազանցություն չէ՞, ― ասաց Պանուրգը։
― Եվ պետք է ձեզ ասեմ, ― շարունակեց եպիսկոպոսը, ― որ այդ դեկրետալիաները իսկապես որ երկնքից են իջել։ Դուք, որ ձեր աչքով տեսել եք պապին, կարող եք նայել նրանց վրա որքան կամենաք և նույնիսկ համբուրել, եթե ցանկանաք։ Բայց նախ պետք է երեք օր պաս պահեք և ձեր բոլոր մեղքերը քավեք։
― Լսեցեք ինչ եմ ասում, սրբազան հայր, ― ասաց Պանուրգը, ― մենք շատ դեկրետալիաներ ենք տեսել, և՛ թղթի վրա գրված, և՛ մագաղաթի վրա գրված, և՛ ձեռագիր, և՛ տպագիր, ուստի առանձին կարիք չկա մեզ մանրամասն ցույց տալ այդ դեկրետալիաները։ Մեզ համար բավական է և ձեր բարի ցանկությունը, մենք շատ շնորհակալ ենք դրա համար։
― Բայց այս դեկրետալիաները գրված են հրեշտակի ձեռքով, ― ասաց Հոմենացը, ― միայն այս դեկրետալիաներն են իսկական, մնացած բոլորը միայն պատճեններ են։ Խնդրում եմ, մի հոգացեք իմ մասին։ Ասացեք միայն, կցանկանայի՞ք արդյոք խոստովանել և պաս պահել միմիայն երեք գեղեցիկ, կարճ և աստվածային օր։
― Խոստովանելու դեմ ոչինչ չունենք, համաձայն ենք, ― ասաց Պանուրգը, ― բայց այժմ պասի հետ գլուխ չունենք։ Առանց այն էլ մենք ծովի վրա այնքան պաս ենք պահել, որ սարդերը մեր ատամները պատել են ոստայնով։ Լավ նայեք Ժան վարդապետին, տեսեք ինչ օրն է ընկել, ասես տասը օր ծոմ է պահել։
― Նա ճիշտ է ասում, ― ասաց Ժան վարդապետը, ― ես այնքան պաս եմ պահել, որ կուզս դուրս է եկել։
― Դեհ, մտնենք եկեղեցի, ― ասաց Հոմենացը, ― և ներողամիտ եղեք, որ ձեզ համար չենք երգելու պատարագի հրաշալի երգերը։ Կեսօրվա ժամն արդեն անցել է, իսկ սրբազան դեկրետալիաները թույլ չեն տալիս կեսօրից հետո պատարագ մատուցանել, ուզում եմ ասել լիակատար պատարագ՝ երգեցողությամբ, բայց կմատուցանեմ ձեզ համար կարճ, առանց երգեցողության պատարագ կամ այսպես կոչված չոր պատարագ։
― Ես կգերադասեի լավ գինով մի քիչ թացացրածը, ― ասաց Պանուրգը, ― դեհ, սկսեցեք, միայն կարճ կտրեք։
― Ինչ վատ բան է, երբ մարդու անիծված փորը դատարկ է լինում։ Եթե ես նախաճաշած լինեի, տանելի կլիներ, բայց դե ինչ արած, ― ասաց Ժան վարդապետը, ― պետք է քաղաքավարի լինենք և համբերությամբ լսենք այս պատարագը։
Պատարագը վերջացնելուց հետո Հոմենացը մոտեցավ գլխավոր սեղանին և արկղերից հանեց բանալիների մի մեծ կապոց։ Հետո մոտեցավ երկաթե հաստ վանդակով պինդ ծածկված պատուհանին և բաց արեց երեսուներկու կողպեք և տասնչորս սողնակ։ Այնուհետև նա խորհրդավոր կերպով ծածկվեց մի բաց տոպրակով և վանդակը բաց արեց։ Վանդակի ետևում կախված էր ալ գույնի մետաքսե վարագույր։ Հոմենացը մի կողմ քաշեց վարագույրը։ Պատուհանի փոխարեն վարագույրի ետևում կախված էր մի պատկեր՝ ըստ իս բավական վատ նկարված։ Հոմենացն իր գավազանի ծայրը դիպցրեց պատկերին, դրանով հասկացնելով մեզ, որ համբուրենք պատկերի ծայրը։
― Ի՞նչ եք կարծում, ― հարցրեց նա, ― այս ո՞ւմ պատկերն է։
― Ինձ թվում է, որ պապի պատկերն է, ― ասաց Պանտագրյուելը։ ― Այդ երևում է խույրից<ref>Խույր՝ Հռոմի պապի բարձր գլխարկը, որ թագի ձև ունի։</ref> և նրա զգեստից։
― Ճիշտ եք ասում, ― ասաց Հոմենացը, ― սա երկրային աստծու պատկերն է, որին հույս ունենք մի օր տեսնել մեր երկրում։ Ո՜վ երջանիկ և բաղձալի րոպե։ Եվ որքան բախտավոր եք դուք, որ արժանացել եք ձեր աչքերով տեսնել երկրային աստծուն։ Բավական է, մի անգամ նայել նրա պատկերին, որ կատարյալ թողություն ստանաս այն բոլոր մեղքերիդ համար, որ հիշում ես, իսկ որոնք չես հիշում, նրանց մի երրորդի համար։ Ահա թե ինչո՞ւ ենք մենք տեսնում այս պատկերը միայն մեծ տոներին։
Պանտագրյուելը զարմացավ, որ այդպիսի մի չնչին պատկերի մեջ այդքան մեծ աստվածային ուժ կա պարունակված։
― Այդ ինձ հիշեցնում է մի դեպք, որ պատահել է մեզ մոտ Սելիեում, ― ասաց Ժան վարդապետը։ ― Մի անգամ հիվանդանոցում մի մեծ տոն օր մուրացիկները մեկը մյուսի առաջ պարծենում էին, թե իրենցից ո՞վ է ավելի շատ փող հավաքել։ Մեկն ասում էր, որ ինքը ողորմություն է ստացել վեց արծաթ դրամ, երկրորդը՝ երկու սու, երրորդը՝ յոթը, վերջապես չորրորդը, որ մի աժդահա մարդ էր ժահրակալած և վերքերով ծածկված ոտքով, պարծենում էր, որ երեք ոսկի է աշխատել։ «Իհարկե կաշխատես, ― ասացին նրան ընկերները, ― դա քեզ համար դժվար բան չի, որովհետև քո ոտքը աստվածային ոտք է, նրա մեջ աստվածային զորություն կա, որը դեպի իրեն է ձգում դրամները»։
― Երբ դուք մտադիր եք լինում մեզ այդպիսի առակներ պատմելու, ― ասաց Պանտագրյուելը, ― այն ժամանակ նեղություն քաշեք ձեզ հետ մի լագան ման ածել։ Քիչ էր մնում սիրտ թափեի քո պատմությունը լսելիս։ Առհասարակ վարդապետները սիրում են կեղտոտ բաների մասին երկար պատմություններ անել։ Բայց շատ եմ խնդրում, այդ պատմությունները ձեզ համար պահեցեք և վանքի շրջապատից դուրս մի բերեք։
― Ինձ թվում է, ― ասաց Պանուրգը, ― որ սա հին պապերից մեկի պատկերն է։ Այժմյան պապերին ես տեսել եմ գլխներին սաղավարտ դրած։ Այն ժամանակ, երբ ողջ աշխարհում թագավորում էր կատարյալ հանգստություն ու խաղաղություն, միայն պապերն էին դաժան ու արյունահեղ պատերազմներ մղում։
― Բայց չէ՞ որ նրանք պատերազմում էին ապստամբների, հերետիկոսների և ամեն տեսակ բողոքականների հետ, որոնք չեն ուզում ճանաչել մեր բարի ու երկրային աստծուն, ― ասաց Հոմենացը։ ― Պապերին դա ոչ միայն չի արգելված, այլև հրաման է տրված դեկրետալիաներով։ Պապը պարտավոր է հրով ու սրով զսպելու կայսրերին, թագավորներին, դուքսերին և իշխաններին, եթե նրանք մի մազաչափ անգամ շեղվեն նրա հրամաններից։ Պապը պետք է նրանց անխնա ոչնչացնի։
― Բայց դուք, տեղացիներդ, հերետիկոսներ հո չե՞ք, ― ասաց Պանուրգը, ― դուք որ կաք, իհարկե, ընտրովի քրիստոնյաներ եք։
― Այո, ճիշտ է ձեր ասածը, ― ասաց Հոմենացը, ― այդ պատճառով էլ մենք փրկված կլինենք, իսկ այժմ օրհնած ջուր վերցնեմ և գնանք ճաշելու։
==Գլուխ XXXI==
Զրույց դեկրետալիաների գործած հրաշքների մասին
Այժմ ձեզ պետք է ասեմ, չարաճճիներ, որ այն ժամանակ, երբ Հոմենացը մեզ համար չոր պատարագ էր մատուցանում, երեք եկեղեցական սպասավորներ շրջում էին եկեղեցում մի֊մի ահագին կոնք ձեռքներին բռնած և բարձրաձայն կանչում էին․
― Չմոռանաք այն բախտավորներին, որոնք տեսել են նրան երես առ երես։
Եվ ծխականներից յուրաքանչյուրը գցում էր կոնքի մեջ պղնձե և արծաթե դրամներ։ Վերջ ի վերջո բոլոր կոնքերը լցվեցին դրամով։ Եկեղեցուց դուրս գալիս, Հոմենացն ասաց, որ այդ դրամով մեզ համար շքեղ խնջույք պիտի սարքեն։ Եվ իսկապես մեզ փառավոր ճաշ տվին։
Ճաշի ժամանակ իմ ուշադրությունը գրավեց երկու բան։ Առաջինն այն էր, որ մեզ համար պատրաստած բոլոր մսե կերակուրները՝ վայրի այծերը, խոճկորները, աղավնիները, ճագարները, հնդկահավերը լցված էին առանձին պապիմանական խճողակով։ Երկրորդը՝ կերակուրները մեզ մատուցում էին սպիտակ ու երկայն զգեստ հագած չքնաղ ու խարտյաշ աղջիկներ։ Դրանք այս երկրի հարսնացուներն էին։ Նրանց մազերը հյուսված էին կերպասե ժապավեններով և զարդարված վարդերով, մեխակով և ուրիշ ծաղիկներով։ Առաջին կերակուրը մատուցելուց հետո մեզ համար մի երգ երգեցին ի պատիվ սրբազան դեկրետալիաների և խոր ռեվերանս անելով, մեր առջև մի֊մի գավաթ գինի դրին։
― Մոնսինիոր, ― ասաց Հոմենացը Պանտագրյուելին, ― ամբողջ սրտով խմում եմ ձեր կենացը։
Եվ գավաթը դատարկելուց հետո ավելացրեց․
― Ո՜վ աստվածային դեկրետալիաներ, ձեր շնորհիվ է, որ մեր գինին այսքան համեղ է։
― Առանց դրան էլ գինին լավ կլիներ, ― ասաց Պանուրգը։
― Ո՜վ աստվածային դեկրետալիաներ, ― շարունակեց Հոմենացը, ― որքա՜ն դուք անհրաժեշտ եք մեզ՝ խեղճ մահկանացուներիս համար փշով ու տատասկով ծածկված այս աշխարհում։ Ե՞րբ, ե՞րբ վերջապես պիտի գան այն երջանիկ ժամանակները, երբ մարդիկ միայն ձեզ կարդան և մի կողմ շպրտեն ամեն տեսակ ուսում ու գիտություն։ Չէ՞ որ սրբազան դեկրետալիաները պետք է կարդալ օր ու գիշեր, պետք է ամենայն ջանասիրությամբ ուսումնասիրել դրանք, արյուն ու մարմին դարձնել և խորապես դրոշմել ուղեղի մեջ, մեր ամբողջ էության մեջ։ Եվ այն ժամանակ միայն երջանկությունը կթագավորի աշխարհում։
― Վահ, զահլա տարավ այս տխմար արարածը․․․ կներեք, ուզում էի ասել այդ անիծված խճողակը փորիս մեջ խանգարում առաջացրեց, ― ասաց Էպիտեմոնը։ ― Ստիպված եմ դուրս գալ, եթե ոչ բանս վատ կլինի։
― Այն ժամանակ ոչ կարկուտ կլինի, ոչ սառնամանիք և առհասարակ ոչ մի աղետ, ― շարունակեց Հոմենացը բոլորովին հանգիստ ու անվրդով։ ― Օ՜, որպիսի առատություն կլինի այն ժամանակ աշխարհում ամեն տեսակ բարիքների։ Օ՜, որպիսի անխախտ խաղաղություն կթագավորի տիեզերքում։ Կվերջանան բոլոր պատերազմները, սպանությունները, կողոպուտները, բացի, իհարկե, այն պատերազմներից, որոնք մղվում են հերետիկոսների և խռովարարների դեմ, որոնց անխնա պետք է կոտորել։ Մարդ պետք է դեկրետալիաներում միայն մի փոքրիկ հոդված կամ հենց կես հոդված կարդա, որ նրա հոգում բոցավառվի աստվածային սիրո զգացումը դեպի իր մերձավորը, եթե նա, իհարկե, հերետիկոս չի։
― Ոսկի խոսքեր են, ― ասաց Պանուրգը, ― բայց ինչ մեղքս թաքցնեմ, հավատալս չի գալիս։ Մի անգամ դեկրետալիաներից առիթ ունեցա կարդալու մի գլուխ։ Դրանից այնպիսի փորկապություն ստացա, որ չորս օր ստամոքսս չէր աշխատում։
― Գո՞ւցե դուք որևէ մեղք եք գործել, ― ասաց Հոմենացը։
― Դրա նման մի դեպք էլ Մանսում է եղել, ― ասաց Ժան վարդապետը։ ― Այնտեղի դեղավաճառ Ֆրանսուա Կորնյուն իր պատրաստած դեղերը փաթաթելիս է եղել հին դեկրետալիաների մեջ, և զարմանալի բան, բոլոր դեղերը մինչև մյուս օրը փչանում էին։
― Պատի՜ժ և պատուհաս աստվածային, ― ասաց Հոմենացը, ― ինչպես է համարձակվել նա այդպիսի սրբազան ձեռագրերը գործածել աշխարհիկ չնչին բաների համար։
― Փարիզում, ― ասաց Պոնոկրատը, ― դերձակ Գրոնիեն հին դեկրետալիաներից ձևակներ էր պատրաստում, և թող ես մարդու զավակ չլինեմ, եթե այդ ձևակներով ձևած զգեստները մի բանի պետք են եկել։ Երբ Գրոնիեն ցանկացել է այդ ձևակներով վեղար ձևել, կանացի շրջազգեստ է դուրս եկել։ Շապկի տեղ լայնեզր գլխարկ է ձևել։ Բաճկոնի փոխարեն ֆես է ստացվել։ Ցանկացել է բաճկոն ձևել, վառարանի պես մի բան է դուրս եկել։ Իսկ երբ դերձակի օգնականները քանդել են բաճկոնի աստառը, դուրս է եկել իսկ և իսկ շագանակ խորովելու մի տապակ։ Բանն այնտեղ է հասնում, որ դերձակին դատի են ենթարկում և պահանջում վճարել իր փչացրած կտորեղենի գինը։ Այժմ Գրոնիեն հացի կարոտ աղքատ է։
― Պատի՜ժ և պատուհաս աստվածային, ― ասաց Հոմենացը։
― Կայուզակում, ― ասաց Գիմնաստը, ― պարոն դ'Էտիսակը մի նշանաբան շինեց։ Նրա ծառան պատառոտում էր հին դեկրետալիաները և մաքուր եզրերը օգտագործում նշաններ պատրաստելու համար։ Եվ զարմանալի բան, ոչ մի նետաձիգ չի կարողանում խփել նշանին։ Բոլոր արձակված նետերն անցնում էին նշանի կողքից։ Սանսորնեն ավագը, որ հետևում էր արձակված նետերին պարզ տեսնում է, որ երբ նետերը պետք է խրվեին նշանի մեջ, մեկ սաժենի չափ ետ էին թռչում մի կողմ։
― Դա հրա՜շք է, ― բացականչեց Հոմենացը, ― իսկական հրաշք։ Հայր մատակարար, գինի տուր։ Խմում եմ բոլորիդ կենացը։ Տեսնում եմ բոլորդ էլ լավ քրիստոնյաներ եք։
Այս խոսքերը լսելիս աղջիկներն իրար երես էին նայում ու ծիծաղում, իսկ Ժան վարդապետն այնպես փռթկացրեց, կարծես ուզում էր ձիու պես խրխնջալ։
― Բայց ավելի զարմանալին այն է, ― ասաց Գիմնաստը, ― որ երբ նշանները փոխվեցին, բոլորն էլ շատ լավ նշան էին խփում և ոչ ոք չէր վրիպում։
― Բայց լսեցեք, թե ինչ եղավ Լանդերոսում, ― ասաց Եվդեմոնը։ ― Ժան Դելիֆի հարսանիքին մենք մի շատ զվարճալի դիմակահանդես սարքեցինք։ Իմ դպրոցական ընկերները ձեռք էին բերել բաց մանուշակագույն սպիտակ լիվրեներ և ծիծաղելի մորուքներ էին կպցրել երեսներին։ Բայց դիմակներ չունեինք։ Մենք էլ վերցրինք հին դեկրետալիաները և նրանցից դիմակներ շինեցինք մեզ համար, անցքեր բանալով երեք տեղից՝ մեկը քթի, երկուսը աչքերի համար։ Եվ զարմանալի բան, երբ դիմակահանդեսը վերջացավ և դիմակները հանեցինք, բոլորս սարսափած մնացինք։ Բոլորիս կերպարանքն այնքան այլանդակվել էր, որ սատանայի երես էր դարձել, և այդ բոլորի պատճառը ձեր դեկրետալիաներն էին։ Մեկի երեսը ծածկվել էր պզուկներով, մյուսինը քոսոտել էր, երրորդինը՝ բորոտել, չորրորդը ծաղիկ էր հանել։ Բանից դուրս եկավ, որ ամենից քիչ տուժել էր նա, որի բոլոր ատամները թափվել էին։
― Հրա՜շք է, հրա՜շք, ― բացականչեց Հոմենասը, ― կատարյալ հրաշք։
― Սպասեցեք, ― ասաց Եվդեմոնը, ― ամեն բանի վերջն է գովելի։ Իմ երկու քույրերը, Կատերինան և Ռենեն, մի անգամ ուզեցել են իրենց նոր լվացած ու օսլայած օձիքներն ու մանժետները արդուկել։ Այդ ժամանակ մեր տանը եղել է հաստ կազմով հին դեկրետալիաների մի ծանր գիրք։ Իմ քույրերը վերցրել են իրենց օձիքները դրել են այդ դեկրետալիաների մեջ։ Եվ երդվում եմ աստծով․․․
― Սպասեցեք, ― ասաց Հոմենացը, ― ո՞ր աստծով ես երդվում։
― Մեկ է աստված, ― ասաց Եվդեմոնը։
― Երկնքում մեկ է, իհարկե, ― ասաց Հոմենացը, ― իսկ երկրում մի՞թե չկա մի ուրիշը։
― Կներեք, ― ասաց Եվդեմոնը, ― հենց դրա՛ մասին է, որ ես մոռացել էի։ Ուրեմն երդվում եմ երկրային աստծով, այսինքն պապով, որ իմ քույրերի ամբողջ սպիտակեղենը՝ կրծքակալը, մանժետները, օձիքները՝ բոլորը սևացել, դարձել էին մուր։
― Հրա՜շք է, ― ասաց Հոմենացը։ ― Հայր մատակարար, գինի տուր մեզ և լավ հիշիր գեղեցիկ պատմությունները։
― Ինձ համար ամենից ուշագրավն այն է, ― ասաց Եվդեմոնը, ― թե ինչպես է պապը կարողանում իր դեկրետալիաների միջոցով յուրաքանչյուր տարի դուրս կորզել Ֆրանսիայից չորս հարյուր հազար ոսկե դուկատ։ Այ սա է իսկական հրաշքը։
― Դրանք դատարկ բաներ են, ― ասաց Հոմենացը, ― չպետք է մոռանալ, որ Ֆրանսիան միակ երկիրն է, որ կերակրում է պապին։ Բայց և այնպես, ցույց տվեք մի ուրիշ այսպիսի գիրք, որ կարողանար դեպի ինքը ձգել այդչափ ոսկի։ Չեք գտնի այդպիսի գիրք։ Չի եղել և չի կարող լինել աշխարհում մի ուրիշ այդպիսի գիրք։ Եվ տեսեք, որ այդ անիծված հերետիկոսները ոչ ճանաչում, ոչ էլ կարդում են այդ գիրքը։ Պետք է դրանց բոլորին այրել, հոշոտել, ջրախեղդ անել, կախել, ցցի վրա նստեցնել, քառատել, կտոր֊կտոր անել, խորովել, խաշել, եփել կաթսայի մեջ, ողջ֊ողջ մաշկել, հերետիկոսները հազար անգամ ավելի վատ են, քան մարդասպաններն ու ավազակները։ Աղաչում, պաղատում եմ ձեզ, սիրելի բարեկամներ, ― շարունակեց Հոմենացը, ― ուրիշ ոչ մի բանի մի հավատացեք, ոչ մի բան մի մտածեք, ոչինչ մի արեք, բացի նրանից, ինչ֊որ ասված է մեր մեր սրբազան դեկրետալիաների մեջ։ Այդպես վարվելով դուք կարժանանաք փառքի, պատվի, հարստության։ Ամենքը ձեզ կհարգեն և ձեզանից կվախենան։ Իմացեք, որ դեկրետալիաների բոլոր երկրպագուները՝ դեկրետալիստները, ամենալավ մարդիկ են աշխարհում։ Եթե ուզում եք լավ թագավոր կամ զորավար ունենալ, ընտրեցեք դեկրետալիստի։ Ուզում եք այնպիսի մի մարդ ունենալ, որ կարողանա ժողովրդին երկյուղի տակ պահել և հնազանդ պահել, դարձյալ ասում եմ, վերցրեք դեկրետալիստի։ Ի՞նչն է պատճառը, որ մի քանի երկրներում ժողովուրդը խռովություններ և ապստամբություններ է սարքում։ Այն, որ այդ երկրներում կառավարիչները դեկրետալիստներ չեն։ Իսկ որ իմանաք, որքան բարիքներ են խոստանում մեզ դեկրետալիստները։ Օրինակ՝ բոլոր համալսարաններն իրենց գերբի վրա ներկայացնում են մի մեծ գիրք։ Ի՞նչ եք կարծում, դա ինչ գիրք է։
― Չգիտեմ, ― ասաց Պանտագրյուելը, ― ես երբեք չեմ նայել այդ նշանակներին։
― Դրանք դեկրետալիաներ են, ― ասաց Հոմենացը։ ― Առանց այդ դեկրետալիաների աներևակայելի և անհասկանալի բան կլիներ ամեն մի գիտություն։ Ի՞նչ է, չէի՞ք սպասում։ Հա՜, հա՜, հա՜։
Այս խոսքերից հետո Հոմենացն սկսեց զկրտալ, բխկալ, հռհռալ և բերնից փսլինք թափել չորս կողմը։
― Կեցցե՜, ― բարձրաձայն աղաղակեց Էպիտեմոնը, ― ով հրաշալի, ով հրաշագործ, ով սքանչելի դեկրետալիաներ։
― Հայր մատակարար, գինի հասցրու, շուտ, ― ասաց Հոմենացը։ ― Աղջիկներ, միրգ մատուցեք։ Այդպես ուրեմն, ես ձեզ ասում եմ, որ եթե դուք հարգեք ու պատվեք միմյանց դեկրետալիաները, դուք հարուստ ու բախտավոր կլինեք։ Բացի այդ, իմացեք, որ դուք բախտավոր կլինեք մյուս աշխարհում, որի բանալիները մեր պարոն պապի ձեռքին են գտնվում։ Ո՜վ տեր, որին ես պաշտում եմ, բայց որին ես դեռ չեմ տեսել, ողորմած եղիր դեպի մեզ այժմ և հավիտյան։ Հրաման տուր, որ մենք ոչ մի պակասություն չքաշենք, և որ սատանան չտիրանա մեր հոգուն։ Քեզ է պատկանում իշխանությունը՝ ազատելու մեզ սատանայից, որովհետև ամեն ինչ կընթանա այնպես, ինչպես դու կցանկանաս։
Այս ասելիս Հոմենացը ջերմ արտասուքներ էր թափում, ծեծում էր կուրծքը և համբուրում խաչաձևած մատները։
― Մյաո՜ւ, մյաո՜ւ, մյաո՜ւ, ― աղաղակեցին Ժան վարդապետն ու Պանուրգը, անձեռոցիկով ծածկելով երեսները և այնպես ցույց տալով, իբր արտասուքներն են սրբում։
Այդ միջոցին աղջիկները դարձյալ գինի մատուցեցին և բերին մուրաբայով լիքը ամաններ։ Խնջույքը կամաց֊կամաց աշխուժացավ և միայն Հոմենացն էր շարունակում թաշկինակով սրբել գինուց պլշած իր աչքերը։
Ճաշից հետո մենք հրաժեշտ տվինք Հոմենացին և նրան խոստացանք գնալ Հռոմ՝ պապին խնդրելու, որ շուտով նա այցելության գա իր երկրպագուներին։ Այնուհետև Պանտագրյուելը լավ պարգևատրեց աղջիկներին և վերադարձավ իր նավը։
==Գլուխ XXXII==
Այն մասին, թե ինչպես Պանտագրյուելը բաց ծովում զանազան հալված խոսքեր է լսում
Մենք լողում էինք բաց ծովում և միմյանց հետ ուրախ զրուցում։ Հանկարծ Պանտագրյուելը ոտքի կանգնեց և նայեց չորս կողմը։
― Ընկերներ, դուք ոչինչ չե՞ք լսում, ― հարցրեց նա։ ― Ինձ այնպես է թվում, որ օդում մի քանի մարդ խոսում են միմյանց հետ։ Սակայն ես ոչ ոքի չեմ տեսնում։ Հապա մի ականջ դրեք։
Մենք ականջ դրինք։ Ավելի լավ լսելու համար ձեռքներս մոտեցրինք ականջներիս։ Բայց ոչ մի ձայն չլսեցինք։
Պանտագրյուելը, սակայն, պնդում էր, որ ինքը լսում է օդի մեջ տղամարդկանց ու կանանց ձայներ։ Վերջ ի վերջո մեզ էլ այնպես թվաց, որ մի ձայն ենք լսում։ Բայց գուցե մեր ականջնե՞րն են ձայն տալիս։
Բայց քանի շատ էինք ականջ դնում, այնքան ավելի պարզ էինք ինչ֊որ ձայներ լսում։ Վերջապես որոշակի խոսքեր լսեցինք ու ձիու խրխնջոց։
Հասկանալի է, որ վախեցանք։ Ոչ ոք չկար մեր չորս կողմը, միայն մենք էինք բաց ծովում, միևնույն ժամանակ մեր կողքին խոսում էին ինչ֊որ անհայտ մարդիկ․ ովքե՞ր էին, ի՞նչ մարդիկ էին, ոչինչ չէինք հասկանում։
― Սատանաների թակարդի մե՞ջ ենք ընկել, ինչ է, ― գոչեց Պանուրգը։ ― Չլինի՞ մեզ վրա ծիծաղում են, թե իսկապես դարանի մեջ ենք ընկել։ Ժան վարդապետ, որտե՞ղ ես, սիրելիս, կանգնիր կողքիս, շատ եմ խնդրում։ Որտե՞ղ է քո սուրը։ Փորձիր տես, հեշտությամբ դո՞ւրս է գալիս պատյանից, թե ոչ։ Սուրդ բոլորովին ժանգոտած է։ Մենք կորած ենք։ Լսո՞ւմ եք թնդանոթների ձայնը։ Փախչենք այստեղից։ Ես դա վախենալուց չեմ ասում։ Ես ոչ մի բանից չեմ վախենում, բացի վտանգից։ Փախչենք այստեղից, որքան կարելի է շուտ։ Ղեկապետ, ետ դարձրու նավը, փուչ կենդանի։ Միևնույն է, մենք նրանց դիմադրել չենք կարող։ Նրանք մեզանից տասն անգամ ավելի են։ Բացի այդ, նրանք այստեղ իրենց տանն են, իսկ մեզ այս վայրն անծանոթ է։ Նրանք մեզ կկոտորեն։ Փախչենք այստեղից։ Գոնե որքան կարելի է շուտ հեռանանք այստեղից։
― Ո՞վ է այստեղ փախուստի մասին խոսողը, ― ասաց Պանտագրյուելը։ ― Պետք է նախ իմանալ, թե սրանք ինչ մարդիկ են։ Կարող է հանկարծ պատահել, որ մեր մարդիկ լինեն։ Սակայն ես ոչինչ չեմ նկատում, թեպետ հարյուր մղոն հեռավորությամբ տեսնում եմ շուրջս։ Չլինի՞ դրանք սառած խոսքեր են։
― Ինչպե՞ս թե սառած խոսքեր, ― հարցրեց Էպիտեմոնը։
― Ասում են, որ սառը երկրներում խոսքերը սառչում են օդում, ― ասաց Պանտագրյուելը։ ― Դրա մասին ես կարդացել եմ մի հին իմաստուն գրքում։ Այստեղ գուցե հենց այն տեղն է, որտեղ խոսքերը հալչում են։
― Միք անհանգստանա, տեր իմ, ― ասաց Պանտագրյուելին նավապետը, ― հենց այստեղ է գտնվում Սառուցյալ օվկիանոսի սահմանը, որտեղ անցյալ ձմեռ կատաղի կռիվ է եղել արիմասպիցիների և նեֆլիդատների<ref>Արիմասպիցիները և նեֆլիդատները առասպելական ազգեր են։ Արիմասպիցիները միաչքանի մարդիկ էին, նեֆլիլդատները՝ «ամպերի վրա ման եկողներ»։</ref> միջև։ Կռվողների աղաղակներն ու հարվածները, զենքերի շառաչյունը, ձիերի խրխնջոցը, ճակատամարտի սարսափելի գոռում֊գոչումը, ― այդ բոլորը սառել մնացել է օդում, և միայն այժմ, երբ եկել է գարունը, այդ ձայները կամաց֊կամաց հալվում են ու լսելի դառնում։
― Դա կարող է ճիշտ լինել, ― ասաց Պանուրգը։ ― Եկեք որոնենք, տեսնենք, կարո՞ղ ենք այստեղ չհալված խոսքեր գտնել։
― Ահա և այդ խոսքերը, ― ասաց Պանտագրյուելը և տախտակամածի վրա մի բուռ չհալված խոսքեր գցեց, որոնք նման էին գույնզգույն սառը շաքարի։
Նրանց մեջ կային կարմիր, կապույտ, դեղին, կանաչ և ոսկեզօծ խոսքեր։ Մեր ձեռքի մեջ տաքանալուց, նրանք ձյան պես հալվում էին, և մենք լսում էինք նրանց, թեև իմաստը չէինք հասկանում։ Բավականին մեծ մի խոսք, երբ Ժան վարդապետը ձեռքերի մեջ տաքացրեց, ինչպես շագանակը, երբ նրան գցում են եռացրած ջրի մեջ։
― Իր ժամանակին դա ֆայլկոնետի<ref>Ֆայլկոնետ XVI-XVIII դարերի փոքրիկ թնդանոթներ, որոնցից արձակում էին կապարե ռումբեր։</ref> կրակոց է եղել, ― ասաց հայր սուրբ Ժանը։
Դրանից հետո Պանտագրյուելը դարձյալ բռնեց երկու֊երեք բուռ սառած խոսքեր։ Նրանց մեջ բավական շատ կային հայհոյանքներ և ծաղրական խոսքեր։ Նավապետն ասաց, որ դրանք երբեմն իրենք իրենց վերադառնում, մտնում են այն կոկորդները, որտեղից դուրս են եկել, և ծակում են այդ կոկորդները։ Խոսքերը հալչելիս մենք լսում էինք․
― Հիպ, հիպ, հիպ։ Խիս, տիխ տորոշ։ Բրեդեդեն, բրեդեդակ։ Ֆրը, ֆրը, ֆրը։ Բու, բու, բու։ Տրաք, տրաք։ Օն, օն, դուուն։ Գոգ, մագոգ։<ref>Գոգ և մագոգ առասպելական ազգեր էին, որոնք ըստ Աստվածաշնչի ապրում էին Կովկասյան լեռներից դեպի հյուսիս ընկած երկրներում։</ref>
Եվ շատ ուրիշ անհասկանալի խոսքեր։
Մենք հասկացանք, որ դրանք բոլորը ռազմի աղաղակներ են և ձիերի խրխնջոց։ Մյուս, ավելի մեծ խոսքերը հալչելիս այնպիսի ձայն էին հանում, ասես փող են փչում։ Չեք կարող երևակայել, թե ինչպես էր այդ բոլորը մեզ զվարճացնում։ Ես ուզեցի մի քանի հայհոյական խոսքեր պահել, որպես հիշատակ և դրեցի դրանք ձիթապտղի յուղի մեջ, որ չհալչեն։ Բայց Պանտագրյուելն ասաց, որ միտք չունի հայհոյանքները պահել, քանի որ նավում ինչքան ուզես հայհոյանք կլսես։ Ես համաձայնեցի Պանտագրյուելի հետ և իմ հավաքած հայհոյանքները ծովը գցեցի։
==Գլուխ XXXIII==
Այն մասին, թե ինչպես է Պանտագրյուելը ափ դուրս գալիս Գաստեր<ref>Գաստեր հունարեն նշանակում է «ստամոքս»։</ref> իշխանի կղզին
Հենց նույն օրը Պանտագրյուելը ափ դուրս եկավ Գաստեր իշխանի կղզին։ Այդ անբերրի ու քարքարոտ կղզին ծովից այնպես էր բարձրանում, ինչպես մի ահագին ժայռ։ Մենք բավական շատ քրտնեցինք, մինչև հասանք կղզու գագաթը։ Բայց գագաթը մի սքանչելի վայր էր։ Ամեն կողմ տեսնում էինք արգավանդ դաշտեր, կանաչագեղ պարտեզներ և այդ բոլորն այնքան գեղեցիկ էր, որ ինձ թվում էր, թե դա երկրային մի դրախտ է։
Իսկ այդ կղզու տնօրեն Գաստեր իշխանը խստաբարո և համառ մի տիրակալ էր։ Նրան չէր կարելի ոչ խաբել և ոչ էլ խոսքով համոզել։ Նա ոչ ոքի չէր լսում։ Նա ստիպում էր անմիջապես կատարել իր բոլոր կարգադրությունները և թույլ չէր տալիս մի րոպե անգամ հետաձգել։ Նավապետը մեզ պատմեց, որ մի անգամ Մարմնի Մասերի պետությունն ապստամբում է Գաստերի դեմ և չի ցանկանում նրան հնազադվել։ Բայց շուտով Մարմնի Մասերի խելքը գլուխն է գալիս, և նրանք ներկայանում են Գաստերին ու ներում խնդրում։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Այլապես նրանք բոլորը քաղցից կմեռնեին։
Որպես շնորհակալություն հնազանդության համար Գաստերն էլ իր կողմից աշխարհին ծառայություն է մատուցում։ Գեղարվեստ է հորինում, մեքենաներ է հնարում, արհեստներ և զանազան կատարելագործություններ է մտցնում կյանքի մեջ։ Նրա հետ միասին ապրում է բարեհոգի տիկին Պենիան, կամ այլ կերպ ասած՝ Կարիքը։ Որտեղ ոտք է դնում այդ բարեհոգի տիկինը, այնտեղ կատարյալ անկարգություն է տիրում՝ փակվում են պառլամենտները, ժողովուրդը չի հնազանդվում հրամաններին և բոլորը մի կողմ են փախչում, որ չընկնեն տիկին կարիքի ճանկը։
Գաստեր իշխանի ապարանքում մենք տեսանք շատ որովայնախոսներ ու որովայնամոլներ։ Որովայնախոսներն անդուրեկան և չարահոգի կախարդներ էին, որոնք շարունակ միմյանց նախանձում և միմյանց հետ կռվում էին։ Իսկ գալով որկրամոլներին, նրանք մշտապես ման էին գալիս մեծ֊մեծ խմբերով և ոչ մի ժամանակ ոչինչ չէին անում։ Նրանք բոլորը մի բանից էին վախենում՝ որ հանկարծ չնիհարեն։ Գաստեր իշխանին նրանք իրենց աստվածն էին համարում։ Ծառայում և պաշտում են նրան ու ամեն բանից ավելի՝ նրան են սիրում աշխարհում։
Մինչ մենք նայում էինք որովայնամոլներին, զանգը խփեցին, և ամբողջ ժողովուրդը կանգնեց շարքով ու մի ահագին շարք կազմեց։ Այդ շարքի մեջ յուրաքանչյուրը կանգնեց իր տեղում, համաձայն իր աստիճանի, կոչման և դիրքի։ Ամենից առաջ կանգնեցին անվանի մարդիկ, իսկ որոնք աստիճանով մի քիչ ցած էին, կանգնեցին նրանց ետևից։ Մարդկանց այդ շարքն անցավ Գաստեր իշխանի առջև, ինչպես զորահանդեսի ժամանակ։ Շարքի առջևից գնում էր մի գեր ու մեծափոր երիտասարդ և տանում էր փայտի վրա ամրացրած Մեծ շատակերի կիսարձանը։ Դա բանջարանոցի խրտվիլակի պես այլանդակ մի բան էր։ Նրա աչքերը փորից մեծ էին, գլուխն ամբողջ մարմնից ավելի հաստ էր, ծնոտները մեծ էին ու լայն, որոնց վրա երկու շարք պինդ ատամներ կային։ Այն փայտը, որի վրա տանում էին կիսարձանը, մեջտեղի մասում դատարկ էր և այդտեղ բարակ պարան կար։ Երբ մեծափոր երիտասարդը քաշում էր այդ պարանից, շատակերի ծնոտները միմյանց էին զարնվում և սաստիկ չխչխկում, ինչպես մի ահագին ընկույզջարդիչ։
Որովայնամոլների ետևից գնում էին մեծ թվով ծառաներ՝ ձեռքներին բռնած թաղարներ ու զամբյուղներ։ Անճոռնի օրհներգեր երգելով, նրանք Մեծ շատակերին կերակրում էին երշիկով, նրբերշիկով, ապուրով, ապխտած լեզվով, խոզապուխտով և աղ դրած մսով։ Այնուհետև նրա բերանն էին դնում պաշտետ, խոզի կոտլետներ, տապակած կաքավներ, նապաստակներ, լորեր և ամնե տեսակի այլ թռչուններ։ Իսկ դրանից հետո ամեն տեսակ բանջարեղեն, թխվածքներ, մուրաբաներ, տորթեր, կրեմներ։ Հետո դարձյալ գինի, որ կերակուրը կոկորդում չմնա։
Երբ Պանտագրյուելը տեսավ այդ զզվելի զոհաբերությունները, այնպես զայրացավ, որ որոշեց անմիջապես վերադառնալ նավ։ Էպիտեմոնը մեծ դժվարությամբ կարողացավ նրան համոզել, որ մնա և տեսնի, թե ինչով է վերջանում այս կատակերգությունը։
Բայց թափորն անցավ իր տիրակալի առջևից, և նա դարձավ անտեսանելի։ Այն ժամանակ Պանտագրյուելն սկսեց դիտել հենց իրեն՝ Գաստեր իշխանին։ Եվ ահա թե ինչ իմացավ Պանտագրյուելը նրա մասին։
Իրեն կերակրելու համար Գաստերը նախ և առաջ հնարել է երկրագործությունը, այսինքն հողը մշակելու արվեստը, որպեսզի հացահատիկ ստանան։ Դրանից հետո նա հնարել է ռազմական արվեստը, որպեսզի հացը պաշտպանի թշնամիներից։ Այնուհետև նա հորինել է ջրաղացներ, հողմաղացներ և հազար ու մի ուրիշ մեքենաներ, որպեսզի հացահատիկն աղա, որպեսզի հացը համեղ դարձնի, կրակը, որպեսզի հացը թխի, ժամացույցը, որպեսզի իմանա, որքան ժամանակ է հարկավոր, որ հացը թխվի։
Պատահել է, որ մի որևէ երկրում հացահատիկը բերք չի տվել։ Գաստերը միջոցներ է հնարել, հացահատիկը մի երկրից մյուս երկիրը փոխադրել։ Նա հնարել է սայլն ու բեռնասայլը։ Այնտեղ, որտեղ եղել են ծովեր ու գետեր, նա հնարել է զանազան տեսակի նավեր հացը ջրի վրայով տեղափոխելու համար։
Եղել են այնպիսի տարիներ, որ երաշտի պատճառով ցանած հացահատիկը չորացել է և չի ծլել։ Կամ ընդհակառակը, եղանակը չափազանց անձրևային է եղել և հացահատիկը փտել է հողի մեջ։ Պատահել է, որ կարկուտը փչացրել է ցանքը։ Հենց մեր գալուց առաջ Գաստերը միջոց էր գտել իր ցանկացած ժամանակ անձրև բերելու կամ անձրևը խափանելու, երբ պետք չի եղել անձրև։
Պատահում էր և մի ուրիշ դժբախտություն՝ թալանչիներն ու ավազակները գողանում էին դաշտերից հացահատիկները։ Դրա դեմ էլ Գաստերը գտել է քաղաքներ, ամրոցներ և դղյակներ կառուցելու արվեստը՝ հացը պահպանելու համար։ Թալանչիներին ջարդելու ու ոչնչացնելու համար նա գտել է օտարների բերդերը վերցնելու եղանակը՝ պարսպակործան մեքենաների ու բաբանների օգնությամբ։ Այնուհետև ժամանակ անցնելուց հետո նա հնարել է թնդանոթը, բոմբարդը և մորտիրը, որոնք արձակում են երկաթե, կապարե և պղնձե արկեր։ Այդ արկերից շատերն ավելի ծանր են լինում, քան ամենածանր զնդանը։ Արձակվում են դրանք վառոդի ուժով, որ ավելի սարսափելի բան է, քան որոտն ու կայծակը, որովհետև մեծ քանակությամբ մարդիկ է կոտորում։
Բայց այնպես էլ է պատահել, որ Գաստերն ինքն է պաշարված եղել թշնամիներով։ Այն ժամանակ նա միջոցներ է հնարել իր բերդերը ռմբակոծությունից պաշտպանելու և թշնամու արկերը օդի մեջ պահելու համար։ Օրինակ, նա այսպիսի մի փորձ է արել։ Բրոնզե մեծ թնդանոթի մեջ լցրել է ծծումբը հանած և մի փոքր քափուր խառնած վառոդ, երկաթի մի մեծ արկ և քսանմեկ հատ կոտորակ, որոնցից մի քանիսը կլոր են եղել, մյուսներն արտասվաձև։ Հետո թնդանոթից տասնվեց քայլ հեռու և ուղիղ նրա բերանի դիմաց Գաստերը կանգնեցրել է իր մանկլավիկներից մեկին, իսկ մանկլավիկի ու թնդանոթի մեջտեղում կախ է արել մի մեծ մագնիս։ Դրանից հետո նա թնդանոթն արձակել է։ Թնդանոթից արձակված արկն ու կոտորակները պետք է տեղնուտեղը սպանեին մանկլավիկին, բայց երբ նրանք մոտեցել են մագնիսին, իսկույն կորցրել են իրենց ուժը և սկսել են պտտվել մագնիսի շուրջը և դրանցից ոչ մեկը չի հասել մինչև մանկլավիկը։
Բացի այդ գյուտերից, Գաստեր իշխանն արել է նաև ուրիշ շատ գյուտեր, և այդ ժամանակվանից սկսած նրա հզորությունը դարձել է անսասան։
==Գլուխ XXXIV==
Այն մասին, թե ինչպես է Պանտագրյուելը քամի բարձրացնում Խանեֆ<ref>Խանեֆ հին եբրաերեն նշանակում է «երեսպաշտություն»։</ref> կղզու մոտերքում
Հետևյալ օրը մենք հասանք Խանեֆ կղզին։ Բայց մոտենալ կղզուն չկարողացանք, որովհետև ամենևին քամի չկար։ Օրորվելով մի կողմից դեպի մյուսը, մեր նավը հազիվհազ շարժվում էր տեղից, թեև բոլոր առագաստները պարզված էին։
Մենք բոլորս մռայլ ու զայրացած նստած էինք տախտակամածին և ամենևին իրար հետ չէինք խոսում։ Պանտագրյուելը ցանցաճոճի մեջ պառկած ննջում էր։ Էպիտեմոնն զբաղված էր աստրոլյաբիայով։<ref>Աստրոլյաբիան անկյունաչափ գործիք է, որով միջին դարերում որոշում էին երկնային լուսատուների դիրքը։ Այդ գործիքի օգնությամբ ծովագնացները աստղերով որոշում էին նավի տեղը ծովում։</ref> Ժան վարդապետը գնացել էր խոհանոց՝ տեսնելու, թե ինչպես են այնտեղ գնում գործերը։ Պանուրգը օճառի պղպջակներ էր թողնում։ Պոնոկրատը խուտուտ էր ածում իր կռնատակը, որպեսզի ծիծաղի։ Կարպալիմը ընկույզի կեղևից մի գեղեցիկ ու չորսթևանի հողմաղաց էր շինում։ Քսենոմանը նորոգում էր մի հին լապտեր։
Այդ ժամանակ Ժան վարդապետը խոհանոցից վերադարձավ ու տեսավ, որ Պանտագրյուելը արթնացել է։
― Այս ինչ պատիժ է, ― ասաց Ժանը, ― մի հնար չկա՞ քամի բարձրացնելու, որ տեղներիցս շարժվենք։
― Ոչ, դու այն ասա, ― ասաց Պանուրգը, ― ի՞նչ անեմ, որ այս անիծված տաղտկությունից ազատվեմ։
― Ինձ էլ մի միջոց ցույց տուր, ― ոտքի կանգնելով ասաց Գիմնաստը, ― որ աչքերս չսևանան։
― Իսկ ի՞նձ, ― իրեն քորելով ավելացրեց Պոնոկրատը, ― ինչպես ազատվեմ այս անիծված քնից։
― Սիրելի բարեկամներ, ― ասաց Պանտագրյուելը, ― ձեր բոլոր հարցերին միայն մի պատասխան կա։ Բայց քանի որ սոված փորով չի կարելի գիտություն սովորել, ուստի մենք չպետք է խոսենք, այլ գործենք։
Այս ասելիս Պանտագրյուելը ձգեց ճաշի զանգի պարանը, իսկ Ժան վարդապետը դարձյալ վազեց խոհանոց։
― Ի՞նչ մարդիկ են ապրում այս կղզում, ― հարցրեց Պանտագրյուելը փոքր֊ինչ լռելուց հետո։
― Այստեղ ապրում են ամեն տեսակի երեսպաշտներ, կեղծ բարեպաշտներ, կեղծ սրբեր և սուտ ճգնավորներ, ― պատասխանեց Քսենոմանը։ ― Նրանք ոչ մի աշխատանքով չեն զբաղվում և ապրում են միայն ճանապարհորդներից ստացած ողորմությամբ։
― Որ այդպես է, ես այնտեղ չեմ գնա, ― ասաց Պանուրգը, ― կեղծավորներ, կեղծ բարեպաշտներ ու սուտ ճգնավորներ, թող գրողը ձեզ բոլորիդ տանի և ջհանդամը չքվեք։
Այդ ժամանակ սպասավորները սեղանները շարժեցին, սփռոցներ փռեցին, բերին գավաթներ, սկավառակներ ու թասեր։ Ժան վարդապետը հացթուխների օգնությամբ սեղանների վրա դրեց խոզապուխտով լցրած չորս ահագին կարկանդակ, որոնք այնքան մեծ էին, կարծես չորս բուրգերով ամրոցներ լինեին։
Աստծուն է հայտնի, թե որքան կերանք ու խմեցինք։ Մենք դեռ միրգը չկերած՝ բարձրացավ հյուսիս֊արևելյան քամին, որից մեր առագաստները փքվեցին։ Մենք ուրախ աղաղակներ բարձրացրինք, երբ մեր նավը շարժվեց տեղից և առաջ լողաց, ակոսելով փրփրակալած ջուրը։
Երբ պտուղներ մատուցեցին, Պանտագրյուելը հարցրեց․
― Ի՞նչ եք կարծում, բարեկամներ, իմ տված պատասխանը ձեզ օգնեց թե ոչ։
― Այո, ― ասաց Պանուրգը, ― երդվում եմ, որ այլևս չեմ ձանձրանում։
― Իմ աչքերն էլ այլևս չեն սևանում, ― ասաց Գիմնաստը։
― Իմ քունն էլ բոլորովին փախավ, ― ավելացրեց Պոնոկրատը։
― Եվ այն էլ ի՜նչ քամի բարձրացրինք մենք, ― ասաց Պանտագրյուելը։ Մի տեսեք, ինչպես են ուռել առագաստները։ Քանի մենք ինքներս մռայլ ու տաղտկալի տրամադրության մեջ էինք, միաժամանակ տաղտկություն էր տիրում բնության մեջ։ Բայց հենց որ մեր տրամադրությունը լավացավ, բնությունն էլ մեզ հետ ուրախացավ։ Բարձրացնենք ուրեմն մեր գավաթները և թող հեռու կորչի մեզանից տաղտկությունը։
==Գլուխ XXXV==
Այն մասին, թե ինչպես Պանուրգը նավի կատու Ռոդիլհարդուսին սատանայի տեղ է ընդունում
Բարենպաստ քամին և ուրախ զրույցները շարունակվում էին, երբ Պանտագրյուելը նկատեց հեռվում մի լեռնոտ երկիր։
― Այդ ի՞նչ կղզի է, ― հարցրեց նա Քսենոմանին։
― Դա սրիկաների կղզին է, ― ասաց Քսենոմանը։ ― Այդտեղ ապրողները բոլորը գողեր ու ավազակներ են։ Չարժե այդ կղզին մտնել, բայց այդտեղ ափի մոտ մի հրաշալի աղբյուր կա, իսկ աղբյուրի շուրջը՝ մի մեծ անտառ։ Մեր նավակազմը կարող է ջրի ու վառելիքի պաշար վերցնել։
― Շատ եմ խնդրում, չմտնենք այդ կղզին, ― ասաց Պանուրգը, ― այդտեղ ապրողները մարդակերներից էլ վատ են, նրանք մեզ ողջ֊ողջ կուտեն։ Լսո՞ւմ եք, ինչպես են նրանք ահազանգում։ Բայց գուցե դա ինձ թվում է միայն։ Հեռանանք, հեռանանք այստեղից։
― Մենք պետք է անպատճառ ափ դուրս գանք, ― ասաց Ժան վարդապետը, ― հակառակ դեպքում երբեք չենք հանգստանա նավով ճանապարհորդելուց։ Ավազակներից չպետք է վախենալ, մենք նրանց բոլորին կկոտորենք։ Դեհ, շուտ արեք, մոտեցեք ափին։
― Այդ սատանա վարդապետը ոչ մի բանից չի վախենում, ― ասաց Պանուրգը։ ― Մի քիչ էլ պետք է ուրիշների մասին մտածել, մենք էլ քեզ պես մեր գլխիցը հո ձեռք չենք քաշել։ Այստեղ բոլորը հո քեզ պես գիժ չեն։ Շատ եմ խնդրում, պարոններ, այդ կղզում ափ մի իջեք։ Ականջ մի դրեք վարդապետին, նա ինքն էլ չի հասկանում, թե ինչ է խոսում։
― Գրողի ծոցը գնա, անպիտան վախկոտ, ― ասաց Ժանը, ― վախից քիչ է մնում լուծես։ Եթե այդքան սիրտդ դող է ընկել, ափ մի դուրս գա, մի ծակ գտիր, մեջը մտիր։
Այդ որ լսեց, Պանուրգն անմիջապես մտավ նկուղը և թաքնվեց պաքսիմատների պարկերի արանքում։
― Լսեցեք, ինչ եմ ասում, ― ասաց Ժան վարդապետը, ― այն ժամանակ, երբ մեր տղերքը զբաղված կլինեն նավի ջրի պաշար փոխադրելով, չէ՞իք ցանկանա արդյոք մի քիչ զվարճանալ։ Եկեք բոլոր թնդանոթները միանգամից կրակենք։ Ա՜յ թե զվարճալի բան կլինի։
― Համաձայն եմ, ― պատասխանեց Պանտագրյուելը, ― կանչեցեք այստեղ գլխավոր ռմբաձիգին։
Ռմբաձիգը եկավ, լցրեց թնդանոթը և կրակեց։ Կրակոցի ձայնը լսելուն պես մյուս նավերն էլ սկսեցին կրակել իրենց թնդանոթները։ Այնպիսի դղրդոց բարձրացավ, որ ապուշ կտրած Պանուրգը շապկանց դուրս վազեց նկուղից։ Աջ ձեռքով նա բռնել էր նավի կատվին՝ Ռոդիլյարդուսին, որը ճանկերով կախ էր ընկել նրա շապկից և կապիկի պես շարժում էր ծնոտները։
― Փրկեցեք ինձ, ― բղավում էր նա, ― հենց այս րոպեիս տեսա սատանաների մի ամբողջ ոհմակ։ Երևի այսօր սատանաները հարսանիք են սարքել։ Տեսեք ի՜նչ ծուխ է բարձրացել։
Այս ասելիս Պանուրգը ցույց տվեց թնդանոթներից առաջացած ծուխը, որ պատել էր բոլոր նավերը։
Բոլորը ծիծաղեցին, բայց Ժան վարդապետը քիթը բռնեց և ցույց տվեց Պանուրգի շապիկը։ Պանտագրյուելը նկատեց, որ Պանուրգի ամբողջ շապիկն ապականված է, իսկ մարմինը ճանկռոտված է և արյունոտ։
― Պանուրգ, սիրելիս, ― ասաց Պանտագրյուելը, հազիվ պահելով ծիծաղը, ― ինչո՞ւ ես այդ կատվին այդպես պինդ բռնել։
― Ինչպե՞ս թե կատվին, ― զարմացած հարցրեց Պանուրգը, ― գրողը սրան տանի, ես էլ կարծել եմ, թե սատանա է կախ ընկել շապկիցս։ Նա իմ ամբողջ մարմինը ճանկռոտել է։
Այս ասելով նա կատվին շպրտեց տախտակամածի վրա։
― Գնացեք շուտով այստեղից, ― ասաց Պանտագրյուելը, ― մաքրվեցեք և նոր շապիկ հագեք։
― Չլինի՞ դուք կարծում եք, որ վախեցել եմ, ― ասաց Պանուրգը, ― ամենևին ոչ։ Այս բոլորը ծիծաղելի է ինձ համար։ Ի՞նչ անենք, որ շապիկս կեղտոտված է, բայց ես ամենևին չեմ վախեցել։ Պանուրգը ոչ մի բանից չի վախենում, բացի վտանգից։ Այդպես եմ ես։ Հիմա խմենք։
==Գլուխ XXXVI==
Այն մասին, թե ինչպես է Պանտագրյուելը հասնում Հնչյուն կղզին
Երեք օր լողում էինք առանց արկածի։ Չորրորդ օրը հեռվում երևաց մի ցամաք։ Նավապետը մեզ ասաց, որ դա Հնչյուն կղզին է։ Կղզու կողմից շարունակ լսվում էր խառնաշփոթ մի աղմուկ։ Կարելի էր կարծել, որ այնտեղ միաժամանակ խփում են մեծ, միջակ ու փոքր զանգեր, ինչպես անում են Փարիզում, Նանտում և ուրիշ մեծ քաղաքներում մեծ տոներին։ Եվ քանի մոտենում էինք կղզուն, այնքան պարզ էինք լսում այդ զանգահարությունը։
― Կարծես այս կղզուց թռել հեռացել է մեղուների մի պարս, ― ասաց Պանտագրյուելը, ― ու նրանց ետ բերելու համար ծեծում են կաթսաներ և ուրիշ անոթներ։ Մի լավ ականջ դրեք։
Երբ մենք ավելի մոտեցանք կղզուն, զանգերի ձայնի հետ միաժամանակ լսեցինք և անընդմեջ երգեցողություն։ Ակներև էր, որ տեղացիներն էին երգում։ Կղզու մոտ Պանտագրյուելը նկատեց մի փոքրիկ ժայռ։ Ժայռի ստորոտում կար փոքրիկ պարտեզով շրջապատված մի խրճիթ։ Պանտագրյուելը որոշեց մտնել այդ խրճիթը։
Խրճիթում մենք տեսանք մի բարեհոգի ճգնավորի՝ Բրագիբյուս անունով, որը մեզ շատ տարօրինակ կերպով հյուրասիրեց․ նա մեզ ստիպեց ամբողջ չորս օր պաս պահել։ Ճգնավորը հայտնեց, որ այլ կերպ չեն թողնի մեզ կղզին մտնել, որովհետև այժմ այնտեղ տարվա չորս եղանակների պասն է։
― Չեմ հասկանում, դա ի՞նչ հանելուկ է, ― ասաց Պանուրգը։
― Հավանորեն դա չորս քամիների պասն է։ Չէ՞ որ պաս պահողները քամիով են կերակրվում։ Մի՞թե դուք ուրիշ բան ու գործ չունեք, բացի պաս պահելուց։ Ճիշտն ասած, դա շատ ձանձրալի գործ է։ Առանց պասի էլ մենք մեզ շատ լավ կզգայինք։
― Ո՛չ, ― ասաց ճգնավորը, ― այժմ անկարելի է պաս չպահել։ Այդպես է մեր կարգը։ Իսկ ով համաձայն չի մեր կարգին, նա հերետիկոս է, որին պետք է այրել խարույկի վրա։
― Է՜հ, հայրիկ, ― ասաց Պանուրգը, ― ծովի վրա ես ավելի շատ եմ վախենում ջրասույզ լինելուց, քան թե ցամաքում կրակի մեջ այրվելուց։ Ինչ արած պաս էլ կպահենք։ Պաս պահելն այնքան էլ դժվար բան չի։ Անհամեմատ ավելի դժվար է այնպես անել, որ մարդու փորը քաղցից չգալարվի։
Այդպես ուրեմն, սկսեցինք պաս պահել։ Ճիշտն ասած՝ պաս պահելն այնքան էլ հեշտ բան չէր։ Առաջին օրը մենք պաս պահեցինք առանց հանգստանալու և առանց ժամկետի, երկրորդ օրը՝ անիմաստ ու անմիտ կերպով, երրորդ օրը՝ լեզուներս քարշ գցած, չորրորդ օրը պասը մեզ համար ոչ թե կյանքի, այլ մահու խնդիր էր։ Այդպես էր այստեղի սովորությունը։
Երբ մեր պասը վերջացավ, ճգնավորը մեզ նամակ տվեց, ինչ֊որ մի Ալբիան Կամաշի անունով, որը Հնչյուն կղզու եկեղեցու պահապանն էր։ Դա մի շատ լավ ծերուկ էր, բոլորովին ճաղատ, մուգ կարմիր այտերով և մոխրագույն քթով։ Երբ նա կարդաց նամակում, որ մենք պաս ենք պահել այնքան, որքան պահանջվում է, մեզ շատ լավ ընդունեց, հիանալի հյուրասիրեց և ցույց տվեց մեզ կղզու տեսարժան վայրերը։
Բանից պարզվեց, որ Հնչյուն կղզում բացառապես թռչուններ էին ապրում։ Թռչունները մեծ էին, գեղեցիկ, չափազանց քաղաքավարի և շատ նման էին իմ հայրենակիցներին։ Նրանք ուտում, խմում և քնում էին ճիշտ այնպես, ինչպես մարդիկ։ Առաջին անգամ տեսնելիս կարելի էր կարծել, որ դրանք իսկապես մարդիկ են, բայց այդպես չէր։ Ծերունին մեզ ասաց, որ դրանք ոչ քահանա են, ոչ աշխարհական։ Նրանց փետուրները նույնպես տարօրինակ էին թվում մեզ՝ մի քանիսի փետուրներն սպիտակ էին, մյուսներինը՝ սև, ուրիշներինը՝ մոխրագույն կամ կարմիր։ Կային թռչուններ, որոնց կեսը սև էր, կեսը՝ սպիտակ, կամ կեսը՝ սպիտակ, կեսը՝ բաց կապույտ։ Նրանց արուներին անվանում էին կլերգ, մոնագ, պրետրագ, արբեգ, էվեգ, կարդենգ և վերջապես պապագ։ Էգերին անվանում էին կլերգես, մոնագես, պրետրագես, արբեգես, էվեգես, կարդենգես, պապագես։
Մեզ շատ էր զարմացնում այն, որ ամբողջ կղզում միայն մի պապագ էր ապրում։ Եկեղեցու պահապանն ասաց, որ այդպես է այստեղի սովորությունը։ Պարզվեց, որ այստեղի թռչունները կարող են փոխակերպվել մի տեսակից մի այլ տեսակի, օրինակ՝ կլերգները կարող են դառնալ պրետրագներ և մոնագներ։ Պրետրագները կարող են դառնալ էվեգներ՝ կարդենգներ։ Կարդենգներից ընտրում են պապագ։ Եվ ինչպես որ մեղուների փեթակում լինում է միայն մի մայր, իսկ աշխարհս լուսավորում է միայն մի արեգակ, այնպես էլ Հնչյուն կղզում կար միայն մի պապագ։<ref>Ռաբլեն խոսում է այն եկեղեցական պառակտման մասին, որ եղավ 1380 թվականին, երբ միմյանց դեմ պայքարող երկու եկեղեցական կուսակցությունները միաժամանակ երկու պապ ընտրեցին՝ Ուրբանոս IV, որը գտնվում էր Հռոմում, և Կլիմենտ VII, որն ապրում էր Ֆրանսիայում՝ Ավինյոնում։</ref>
Ճիշտ է, 2660 ամիս սրանից առաջ կղզում հանկարծ հայտնվել են երկու պապագ։ Բայց դա եղել է մի կատարյալ աղետ։ Թռչունների մի մասը հարել է մի պապագին, մյուս մասը՝ մյուս պապագին։ Թռչուններից մի քանիսը հանկարծ պապանձվում են և այլևս չեն երգում։ Մյուսները թույլ չեն տալիս զանգերը խփել։ Պապագների կողմնակիցները հարձակվում էին միմյանց վրա, կռվում էին իրար հետ և մշտապես գժտություն էր տիրում նրանց միջև։ Երկյուղ կար, որ կղզին կարող է մնալ առանց բնակիչների։ Այս խառնակ ժամանակ օգնության են կանչում օտարերկրյա կայսրների, թագավորների, դուքսերի, կոմսերի, բարոնների։ Խաղարարները եկան և կատարեցին իրենց գործը, բայց խառնակչությունը վերջացավ միայն այն ժամանակ, երբ պապագներից մեկը մեռավ, և ամբողջ կղզում մնաց մի պապագ։
Մենք հարցրինք պահապանին, թե ի՞նչն է պատճառը, որ այդ թռչունները ամբողջ ժամանակ երգում են։ Պահապանն ասաց, որ երգել նրանց հրամայում են զանգերը, որոնք կախված են նրանց վանդակների վերևում։
― Եթե ցանկանում եք, ― ասաց նա, ― ես կստիպեմ երգել այն մոնագներին, որոնց գլխներին վեղար կա։
― Շատ ցանկալի է, ― ասացինք մենք։
Պահապանը վեց անգամ զանգը խփեց։ Զանգի ձայնը որ լսեցին, վազելով եկան մոնագները և ձայները գլուխները գցեցին։
― Իսկ եթե ես զանգերը խփեմ, ― ասաց Պանուրգը, ― կերգե՞ն այ նրանք, որոնց փետուրները ապխտած ձկան գույն ունեն։
― Իհարկե, ― պատասխանեց պահապանը։
Պանուրգը զանգերը խփեց, և այդ սպիտակ թռչուններն իսկապես երգեցին, բայց նրանց ձայնը խռպոտ էր և անդուրեկան։ Պահապանը մեզ ասաց, որ այդ թռչունները կեղծ բարեպաշտներ են և բացի ձկներից ուրիշ բան չեն ուտում։
― Դուք մեզ բացատրեցիք, ― ասաց Պանտագրյուելը պահապանին, ― որ այդ թռչունները, կլերգներից սկսած, կարող են փոխակերպվել և մեկից մյուսը դառնալ։ Բայց կլերգները որտեղի՞ց են առաջ եկել։
― Դրանք թռչում գալիս են մեզ մոտ ծովի մյուս կողմից, ― ասաց պահապանը։ ― Նրանց մեծ մասը թռչում գալիս է մեզ մոտ մի մեծ ու զարմանալի երկրից, որը կոչվում է «Հաց չկա», մյուս մասը՝ ուրիշ երկրից, որ գտնվում է մեզնից դեպի հարավ և կոչվում է «Չափազանց շատ են նրանք»։ Կլերգները թողնում են այնտեղ իրենց հայրերին, մայրերին ու բարեկամներին և մեծ երամներով թռչում են մեզ մոտ։ Ասենք թե մի տան մեջ շատ երեխաներ կան։ Եթե նրանցից յուրաքանչյուրին ընտանիքի ունեցվածքից մաս հանեն, այն ժամանակ ամբողջ տունը կավերվի։ Այդ պատճառով ավելորդ երեխաներին ծնողներն ուղարկում են մեր կղզին։ Հենց դրանք են կլերգները։
― Ինքնըստինքյան հասկանալի է, ― շարունակեց պահապանը, ― որ այդ մարդկանց մեծ մասը կաղեր են, կույրեր, սապատավորներ, ընդհանրապես ողորմելի արարածներ, որոնք զուր տեղը ծանրաբեռնում են երկիրը։ Սովորաբար մայրերը սափրում են այդպիսի երեխաների գագաթի բոլոր մազերը և սափրելիս մրթմրթում ինչ֊որ անհասկանալի աղոթքներ։ Դրանից հետո երեխաները կլերգ են դառնում ու թռչում գալիս են մեզ մոտ։ Չգիտեմ ինչպես բացատրեմ այն, որ դրանից հետո կլերգները մոռանում են տանը երգած իրենց սիրուն երգերը և երգում են միայն տաղտկալի և տխուր աղոթքներ։ Եվ այնուհետև երիտասարդ թե ծեր՝ նրանք միշտ անիծում են իրենց ազգականներին նրա համար, որ իրենց թռչուն են դարձրել։
― Բայց ի՞նչն է խանգարում նրանց նորից թռչել և տուն վերադառնալ, ― հարցրի ես։
― Ոմանք այդպես էլ անում են, ― ասաց պահապանը, ― բայց դրանց թիվը շատ քիչ է։ Թռչելուց առաջ նրանք իրենց փետուրները հանում գցում են եղինջի մեջ։<ref>Ֆրանսերեն դարձվածքը՝ «ձգել վեղարը եղինջի մեջ», նշանակում է «վերարկուն հանել», կարգալույծ լինել, հրաժարվել հոգևոր կոչումից։</ref>
Եվ իրոք, եղինջների մեջ նկատեցինք փետուրների մի փոքրիկ կույտ։
Դրանից հետո պահապանը մեզ տարավ մի մեծ ու զով ճաշարան։
― Գիտեմ, ― ասաց նա, ― որ Բրագիբյուս ճգնավորը ձեզ չորս օր պաս է պահել տվել։ Այստեղ, ընդհակառակը, չորս օր դուք անընդհատ կուտեք, կխմեք որքան սիրտներդ ուզի։
Հնարավոր չէ ասել, թե որքան կերանք ու խմեցինք այդ չորս օրվա ընթացքում։
==Գլուխ XXXVII==
Այն մասին, թե ինչպես եկեղեցու պահապանը ցույց տվեց մեզ հռչակավոր պապագին
Երբ մի քիչ կերանք, խմեցինք, Ժան վարդապետը այսպիսի հարց տվեց պահապանին․
― Այս կղզում կան թռչուններ, որոնք ոչ վարում են, ոչ ցանում և նրանց ամբողջ բան ու գործն այն է միայն, որ տեղից տեղ թռչեն և կոկորդներում որքան ուժ կա երգե՞ն։ Ո՞րտեղից եք ստանում այդքան բարիքները այսքանին կերակրելու համար։
― Աշխարհիս բոլոր երկրներից, ― պատասխանեց պահապանը, ― միայն հյուսիսային մի քանի երկրներ խռովարարներ դուրս եկան, և նրանցից մենք այլևս ոչինչ չենք ստանում։<ref>Կաթոլիկ եկեղեցին տուրք էր գանձում կաթոլիկություն դավանող բոլոր երկրներում։ Այն հյուսիսային երկրները, որոնք հրաժարվում էին այդ տուրքը վճարել և ընդունել էին բողոքականություն, Սկանդինավիան, Գերմանիայի հյուսիսային մարզերը, Հոլանդիան և Անգլիան էին։</ref>
― Նրանք կզղջան, կտեսնեք, որ կզղջան, ― ասաց Ժան վարդապետը, ― լցրեք ձեր գավաթները, սիրելի բարեկամներ։
― Իսկ դուք ո՞րտեղացի եք, ― հարցրեց պահապանը։
― Ֆրանսիացի, ― ասաց Պանուրգը, ― Տուրենից։<ref>Ինքը Ռաբլեն Տուրեն քաղաքից էր և Տուրենի եկամուտների մասին ասածների մեջ շատ դառը ճշմարտություն կա։</ref>
― Տուրենից մենք շատ բարիքներ ենք ստանում, ― ասաց պահապանը։ Ասում են, որ շուտով Տուրենի դուքսը ոչինչ չի ունենա ուտելու, որովհետև նրա բոլոր փասիանները, կաքավները, հնդկահավերը և ուրիշ թռչուններ ծառայում են որպես կեր մեր սրբազան թռչունների համար։ Մի լավ նայեք այդ թառին, տեսեք, թե ինչ թռչուններ կան նստած։ Նրանք բոլորն ուտում են Տուրենից ստացված բարիքները։ Բայց և ինչպե՜ս են երգում, ոչ մի սոխակ նրանց չի հասնի։ Դեհ, լցրեք, խմենք։
― Գրողը տանի ձեզ, ― բացականչեց Պանուրգը, ― քեֆը ձերն է, այժմ աշխարհում ձեզ պես ապրող չկա։
― Մյուս աշխարհում ավելի լավ կապրենք, ― ասաց պահապանը, ― խմում եմ ձեր կենացը։
Խնջույքի երրորդ օրը Պանտագրյուելը հայտնեց, որ անպատճառ ուզում է տեսնել պապագին։
― Դա այնքան էլ հեշտ բան չէ, ― ասաց պահապանը, ― պապագը չի սիրում մարդկանց աչքին երևալ։ Սակայն ես մի կերպ այնպես կանեմ, որ դուք նրան տեսնեք։
Այս ասելուց հետո նա դուրս եկավ և թողեց մեզ, որ ճաշը վերջացնենք։
Քառորդ ժամ հետո պահապանը վերադարձավ և պատվիրեց մեզ, որ հետևենք իրեն։ Գաղտագողի, առանց ձայն ու ծպտուն հանելու, նա մեզ տարավ մի շքեղ վանդակի մոտ, որի մեջ նստած էր պապագը։ Նրա հետ միասին նստած էին վանդակում երկու փոքրիկ կարդենգ և վեց մեծ ու գեր էվեգ։
― Ինչ հիմար կենդանի է, ― ասաց Պանտագրյուելը պապագին նայելիս։ ― Իսկական ապուշ է։
― Ի սեր աստծո, կամաց խոսեցեք, ― ասաց պահապանը, ― պապագն ականջներ ունի։
― Բայց ճիշտ եմ ասում, իսկական ապուշի նման է։
― Իմացեք, վայն եկել է ձեզ տարել, եթե նա հանկարծ լսի ձեր պղծախոսությունը, ― ասաց պահապանը։ ― Տեսնո՞ւմ եք, ինչպիսի ահագին ջրամբար է շինված նրա վանդակում։ Այդ ջրամբարից դուրս կթռչեն որոտ ու կայծակ և ձեզ հարյուր կանգուն գետնի տակով կանեն։ Զգույշ եղեք։
― Եթե այդպես է, այն ժամանակ ավելի լավ է գնանք քեֆ անելու, ― ասաց Ժան վարդապետը։
Ճաշարան վերադառնալիս տեսանք կանաչ գլխով մի ծեր էվեգ։ Էվեգը ծառի ստվերում պառկած էր։ Նրա կողքին նստած էր մի ջահել արբեգես և անընդհատ երգում էր։
― Այ քեզ բա՜ն, ― ասաց Պանուրգը, ― արբեգեսի հոգին դուրս է գալիս երգելով, իսկ այս հիմար ծերունին խռմփացնելով քնած է և ամենևին հոգը չէ։ Սպասեցեք, ես նրան կստիպեմ, որ երգի։
Այդ ասելով Պանուրգը խփեց վանդակի վերևում կախված զանգին։ Էվեգը շարունակում էր խռմփացնել։
― Տեսնում ես այս քավթառին, տեղից էլ չի շարժվում, ― բարկացած ասաց Պանուրգը, ― ես քեզ կստիպեմ երգել։
Պանուրգը մի քար վերցրեց և գնաց դեպի վանդակը։
― Սպասիր, ― գոչեց պահապանը, ― կանգնիր քեզ ասում են։ Եթե ցանկություն ունես մեկին սպանելու, այն ժամանակ սպանիր ում կուզես՝ թագավորին, կայսրին, նույնիսկ երկնային հրեշտակին, պապագն այդ բոլորը քեզ կների։ Բայց վայ քեզ, եթե դու ձեռք տաս այս սրբազան թռչուններից մեկն ու մեկին։ Ոչ միայն դու կկորչես, այլև քո բոլոր ազգականները և ծանոթները կդժբախտանան։ Լավ նայիր այդ ջրամբարին։
― Այն ժամանակ մեզ մի բան է մնում անելու, քեֆ անել, ― ասաց Պանուրգը։
Երրորդ օրը ճաշից հետո պահապանը մեզ հրաժեշտ տվեց։ Մենք նրան որպես հիշատակ մի գեղեցիկ դանակ նվիրեցինք։ Ծերունին շատ զգացվեց և ինքն էլ իր կողմից մեծ քանակությամբ թարմ պաշարեղեն ուղարկեց մեր նավը։ Բացի այդ, նա մեզանից խոսք առավ, որ վերադարձին դարձյալ այցելենք իրեն։
==Գլուխ XXXVIII==
Այն մասին, թե ինչպես այցելեցինք Երկաթե գործիքների և Խարդավանքի կղզիները
Լավ կուշտ կերած, ուրախ և գոհ սրտով շարունակեցինք մեր ճանապարհը։ Երկու օր հետո մեր նավը կանգ առավ Երկաթե գործիքների կղզու մոտ։ Դա մի ամայի և անմարդաբնակ կղզի էր՝ ամբողջապես ծածկված մեծ֊մեծ ծառերով։ Ծառերի վրա աճում էին բահեր, թիեր, մանգաղներ, գերանդիներ, սղոցներ, կացիններ, մկրատներ, ունելիներ և աքցաններ։ Մի քանի ծառերի վրա էլ աճում էին սրեր, թրեր, դանակներ և սուսերներ։
Հենց որ մի փոքր շարժում էինք ծառերը, այդ բոլոր Երկաթե գործիքները թթի պես գետնին էին թափվում։ Բացի այդ, վայր ընկնելիս նրանք ընկնում էին այնպիսի խոտերի վրա, որոնք կոչվում են «պատյան», և մինչև կոթը մտնում էին նրանց մեջ։
Իհարկե, պետք էր զգուշությամբ թափահարել ծառերը, այլապես այդ գործիքները կարող էին ընկել մարդու գլխի կամ կրծքի վրա և ծանր վիրավորել։
Մի քանի ծառերի տակ ես տարօրինակ խոտեր տեսա, որոնք նման էին տեգի, նիզակի, նետի, գեղարդի։ Այդ խոտերը բարձրանում հասնում էին այն ծառերի բարձրությանը, որոնց վրա բուսնում էին երկաթե խայթերը։ Խայթերն անմիջապես կպչում էին խոտերին, և այդ եղանակով ստացվում էին իսկական տեգեր և գեղարդներ։
Պարզ է, որ լինում էին հաճախ և սխալներ։ Օրինակ՝ տեգը պատահում էր ոչ թե երկաթե խայթի վրա էր ընկնում, այլ սովորական ավելի, և պինդ կպչում էր նրան։ Ուզեին չուզեին, դրանով պետք է բակն ավլեին։ Մի նիզակ էլ հանդիպում էր պարտեզի մկրատի։ Այդ էլ զուր չէր անցնում։ Այդ նիզակով կտրում էին ծառերի ավելորդ ճյուղերը։ Գեղարդի կոթը պատահում էր երկաթե գերանդուն։ Դա էլ էր պետք գալիս՝ այդ գերանդով խոտ էին հնձում։
Այդ բոլոր հրաշքները մեզ շատ էին զարմացնում։ Բայց հետո երևաց, որ Խարդավանքի կղզին, որին մենք հասանք հետևյալ օրը, ավելի ևս հրաշալի էր։ Այնտեղ մենք տեսանք երկու քառանկյունի ժայռ, որոնք զարմանալի նման էին խաղոսկրերի։ Հեռվից նրանք այնպես էին փայլում, որ ես կարծում էի, թե դրանք սառցե ժայռեր են։ Բայց նավապետը մեզ ասաց, որ դրանք խաղոսկրներ են, և նրանց չորս կողմն ապրում են թղթախաղի սարսափելի սատանաներ։ Սատանաներից մեկին անվանում են Տուզ, մյուսին՝ Թագավոր, երրորդին՝ Վալետ, չորրորդին՝ Տասնոց, հինգերորդին՝ Իննանոց, և այլն։ Երբ թուղթ խաղացողները խաղի ժամանակ գոչում էին «Տուզ, Վալե՜տ, Ութանո՜ց» և շրխկացնում էին խաղաթղթերը, այն ժամանակ սատանաները գլխապատառ թռչում գալիս էին նրանց մոտ։ Իհարկե, սատանաները մշտապես թուղթ խաղացողների մոտ չէին գալիս։ Կարող էր այնպես պատահել, որ նրանց արդեն կանչած լինեին ուրիշ տեղ։
Խարդավանքի կղզու մոտ շատ շատերն են կորել ու անհետացել։ Այդ պատճառով մենք այդտեղ չմնացինք, և հենց որ համընթաց հողմն սկսեց, շարունակեցինք մեր ճանապարհը։
==Գլուխ XXXIX==
Այն մասին, թե ինչպես ընկանք Զնդան կղզին, որտեղ ապրում էր Մռռան Կատու՝ աղվամազով ծածկված կատուների մեծավորը<ref>39֊րդ գլուխը մի երգիծանք է ուղղված ֆրանսիական դատավարության դեմ։ «Աղվամազով ծածկված կատուներ է անվանում Ռաբլեն պառլամենտների անդամներին։ Պառլամենտներ էին կոչվում (մինչև 1789 թվի ֆրանսիական Մեծ հեղափոխությունը) այն գերագույն դատարանները, որոնց քննությանը ենթակա էին կրոնի և կառավարության դեմ գործած հանցանքները։</ref>
Շուտով մոտեցանք Զնդան կղզուն։ Պանտագրյուելը չէր ուզում մտնել այդ կղզին, և լավ կաներ, որ չմտներ։ Այդտեղ մենք շատ անախորժությունների հանդիպեցինք։
Բանն սկսվեց նրանից, որ մենք այնտեղ ծեծեցինք մի գարշելի բանսարկուի։ Աղվամազով ծածկված կատուները մեզ շրջապատեցին և առանց մի խոսք ասելու հետները տարան։
Աղվամազով ծածկված կատուներն անտանելի ու նողկալի կենդանիներ են։ Նրանց բուրդն աճում է ոչ թե դեպի դուրս, այլ դեպի ներս։ Նրանց ճանկերը երկար են ու սուր։ Հեշտ է նրանց ճանկն ընկնել, բայց ազատվելը շատ դժվար է։
Ճանապարհին հանդիպեցինք մի մուրացիկի, որին ողորմություն տվինք։
― Աստված տա, որ դուք այստեղից ողջ֊առողջ ազատվեք, իմ բարերարներ, ― կամացուկ ու ծածուկ ասաց մուրացիկը։ ― Այդ կատուները բռնում են ու լափում ամեն բան, ինչ որ ճանկներն է ընկնում։ Նրանք կախում են, այրում ու սպանում բոլորովին անմեղ մարդկանց, կողոպտում են նրանց ունեցած֊չունեցածը և քանդում, խորտակում են անխտիր ամեն բան՝ թե լավը, թե վատը։ Եվ այդ բոլորը նրանք անում են որպես թե մարդկային ցեղի բարօրության համար։ Ա՜խ, ինչ լավ կլիներ, գտնվեր մեկը, որ նրանց դիմակազերծ աներ։ Այն ժամանակ ոչ մի բան չէր կարող նրանց փրկել սարսափելի պատժից։ Իմ հանգուցյալ հայրը հրամայել է ինձ այնքան կանգնել այստեղ, մինչև որ կայծակն այրի, մոխիր դարձնի այդ սրբապիղծներին։ Պետք է իմանաք, որ մարդիկ այնքան են սովորել նրանց, որ չեն նկատում այլևս նրանց հանցագործությունները։ Իսկ եթե նկատողներ էլ կան, նրանք չեն համարձակվում ձայն֊ծպտուն հանել։
― Աստված վկա, դա ինձ ամենևին դուր չի գալիս, ― ասաց Պանուրգը, ― որքան կարելի է շուտ փախչենք այստեղից։
Բայց արդեն ուշ էր։ Մենք արդեն գտնվում էինք բանտում, և դռնակը փակվեց մեր ետևից։ Մեզ տարան մի այլանդակ հրեշի մոտ։ Նրա ձեռքերն արյունոտ էին, աչքերը չարագուշակ փայլ ունեին, բերանից դուրս էին ցցված վարազի ժանիքներ, բայց ամենից սարսափելին նրա ճանկերն էին՝ երկար, սուր և արյունոտ։
Դա նշանավոր Մռռան Կատուն էր, աղվամազով ծածկված կատուների գլխավորը, Զնդան կղզու տերն ու տնօրենը։
Ինչ֊որ մարդիկ, որոնց վրա կախված էին պարկեր ու պայուսակներ, հրամայեցին մեզ նստել մեղադրյալների նստարանին։
― Հարգելի բարեկամներ, ― ասաց Պանուրգը, ― ես կանգնած էլ լավ եմ զգում ինձ, այդ նստարանը շատ ցածր է ինձ համար։
― Նստիր և խելքիդ զոռ մի տուր, ― ասացին նրան։ ― Հիմա գետինը ձեր ոտքերի տակ կպատռվի և բոլորիդ ողջ֊ողջ կուլ կտա, եթե չպատասխանեք ինչպես հարկն է։
Նստեցինք։
― Այդպես, այդպես, այդպես, հենց այդպես, ― ասաց Մռռան Կատուն խռպոտ ձայնով։
― Եթե խմեինք, կոկորդներս մի քիչ թացացնեինք, այ դա կլիներ իսկապես այդպես, ― մրթմրթաց Պանուրգը ատամների արանքից։
― Լսեցեք, ― ասաց Մռռան Կատուն՝
<poem>
Սպիտակ տանը, ինչպես փայտոջիլ
Ծնվեց մի խափշիկ
Եվ տան պատը նա կերավ։
Սողաց, ցատկեց ու թռավ։
Նա թռավ դեպի երկինք,
Ու սողաց անտառներով։
Ողջ ժողովուրդն էր զարմացել,
Թե որքան արագաշարժ է հրեշը մեր։
</poem>
― Հենց այդպես, ― շարունակեց Մռռան Կատուն, ― լուծիր այս հանելուկը, ասա, թե ինչ է նշանակում, հենց այդպես։
― Ամենևին ոչ, ― պատասխանեցի ես, ― եթե ես որևէ մեղք ունենայի, այն ժամանակ կլուծեի ձեր հանելուկը, բայց ես ոչ մի մեղք չունեմ, ամենևին ոչ։
― Այդպես, այդպես, ― ասաց Մռռան Կատուն, ― կնշանակի դու ապուշ ես, կարծում ես, որ եթե մեղք չունես, մենք քեզ պետք է ազա՞տ արձակենք, հենց այդպե՞ս։ Սխալվում ես, սիրելիս, մեր օրենքները սարդի ոստայնի պես մի բան են, հենց այդպես։ Հասարակ ճանճերն ու փոքրիկ թիթեռնիկները հեշտությամբ են ընկնում այդ ոստայնի մեջ, հենց այդպես։ Մեծ, վնասակար բառերը պատռում են ոստայնը ու թռչում֊գնում են, հապա, այդպես։ Այդ պատճառով մենք խոշոր ավազակներ չենք որսում, իսկ ձեզպեսները մեր ձեռքից չեն պրծնի, հենց այդպես։
― Էյ, պարոն սատանա, ― ասաց Ժան վարդապետը, ― այս մարդը ոչինչ չգիտի, ինչպե՞ս կարող է քեզ պատասխանել։
― Ո՞վ է այս կատաղած խենթի շղթան բաց արել, ― գոչեց Մռռան Կատուն։ ― Այ քեզ չտեսնված բան, խոսում է, երբ նրան ոչինչ չեն հարցնում։
― Սուտ ես ասում, շան ձագ, ― ինքն իրեն մրթմրթաց Ժան վարդապետը։
― Հենց այդպես, ― ասաց Մռռան Կատուն, ― այստեղ մենք մեր օրենքն ունենք, հենց այդպես։ Այստեղ պատասխանում են այն, ինչ որ իրենք էլ չգիտեն, հենց այդպես։ Այստեղ խոստովանում են այն, ինչ որ երբեք չեն գործել, այդպես։ Այստեղ դատողություններ են անում բաների մասին, որ երբեք չեն սովորել, հենց այդպես։ Հենց այդպես, հենց այդպես, այստեղ սագին ողջ֊ողջ փետրահան են անում, իսկ սագը ծպտուն հանել չի համարձակվում, հենց այդպես։ Իսկ դու, սրիկա, եթե դողէրոցք ունես, կուզես թեկուզ պսակվիր դողիդ հետ, բայց լեզուդ քեզ քաշիր, հենց այդպես։
― Այ դու դև, դևապետ, դևերի իշխան, ― գոչեց Ժան վարդապետը, ― ուրեմն դու ուզում ես ամուսնացնել վարդապետի՞ն, ինչպես տեսնում եմ, դու հերետիկոս ես։
Մռռան Կատուն այնպես ձևացրեց, թե չի լսել այդ խոսքերը։
― Հենց այդպես, հենց այդպես, ― ասաց նա, դառնալով դեպի Պանուրգը, ― իսկ դու պիտի շարունակե՞ս համառել և ոչի՞նչ չես ասի մեզ դրա մասին։
― Բանն էլ հենց այն է, ― ասաց Պանուրգը, ― այստեղ կարծես բոլորս էլ բռնված ենք ժանտախտով։ Ես բոլորի փոխարեն կվճարեմ, միայն խնդրում եմ ազատ արձակեք մեզ այստեղից։ Ես այլևս համբերել չեմ կարողանում այս զահրումար տեղում։
― Արձակե՜լ, ― գոչեց Մռռան Կատուն, ― երեք հարյուր տարի է այդպիսի դեպք չի եղել, հենց այդպես, որ մեկն ու մեկն այստեղից դուրս պրծնի առանց իր բուրդն այստեղ թողնելու, հաճախ և իր ամբողջ կաշին այստեղ թողնելու, հենց այդպես։ Դու, դժբախտ արարած, հենց այդպես, և ավելի դժբախտ կլինես, եթե չլուծես իմ հանելուկը, հենց այդպես, հենց այդպես։
― Իսկ այս սև ճիճուն, գրողը նրան տանի, ― ասաց Պանուրգը, ― որ դուրս է եկել սպիտակ բակլայից, գրողի տարած թիթեռնիկ է դարձել և բոլոր մարդկանց զարմանք պատճառել, գրողը նրան տանի։
Այս խոսքերն ասելիս Պանուրգը սենյակի մեջտեղը մի կաշվե հաստ քսակ շպրտեց՝ մեջը լիքը ոսկե նոր դրամներ։ Փողի հոտը որ առան, աղվամազով ծածկված կատուներն իրենց սուր֊սուր ճանկերը կարծես մի֊մի ջութակ դարձրին ու սկսեցին նվագել։
― Այդ ի՜նչ հրաշալի կերակուր է, ― մլավեցին կատուները, ― ինչքա՜ն հրաշալի էր այսօրվա դատաստանը, ինչքան համեղ ու լավ համեմված։ Իսկույն երևում է, որ սրանք լավ տղերք են։
― Այդ փող է, ― ասաց Պանուրգը, ― այդ ոսկե դրամներ են, մի՞թե չեք տեսնում։
― Հենց այդպես, ― ասաց Մռռան Կատուն, ― դատաստանն այդ ընդունում է, հենց այդպես։ Դուք ազատ եք, տղերք, հենց այդպես։ Չէ՞ որ մենք էլ սևահոգի չենք, ինչպես թվում է ձեզ։ Հենց այդպես։
Մեզ դուրս բերին Զնդանից և ճանապարհ դրին մինչև նավահանգիստ։ Ճանապարհին մեզ զգուշացրին, որ մենք պետք է պարգև տանք նաև Մռռան Կատվի կնոջը և աղվամազով ծածկված մյուս կատուներին, հակառակ դեպքում մեզ նորից Զնդանը կտանեն։
― Լավ, ― ասաց Ժան վարդապետը, ― մենք մի կողմ կքաշվենք, որ մեր գանձը հաշվենք։
― Չմոռանաք և մեզ, մեղավորներիս, ― ասացին մեր ուղեկիցները։
― Միամիտ եղեք, ― ասաց Ժան վարդապետը, ― ձեր մասին էլ անպատճառ կհոգանք։
==Գլուխ XL==
Այն մասին, թե ինչպես Ժան վարդապետն ուզում էր կոտորել աղվամազով ծածկված կատուներին
Այն ժամանակ նավահանգստին մոտեցան վաթսունութ գալերներ ու ֆրեգատներ։ Նավերն ամբողջապես բեռնավորված էին ամեն տեսակ որսի կենդանիներով՝ նապաստակներով, աղավնիներով, վարազներով, այծյամներով, հորթերով, հավերով, բադերով, սագերով և ուրիշ կենդանիներով։ Նույն նավերում կային նաև թավշի և ատլասի ահագին կտորներ։
― Այդ ի՞նչ բան է, ― հարցրեց Ժան վարդապետը ճանապարհորդներին, ― ո՞ւմ համար եք բերել այդ հարստությունը։
― Կաշառք է, ― պատասխանեցին ճանապարհորդները։ ― Այդ բոլորը մենք բերել ենք Մռռան Կատվի, աղվամազով ծածկված էգ ու որձ կատուների համար։
― Դրանք ուրեմն կաշառքներո՞վ են ապրում, ― գոչեց Ժանը։ ― Ախ, սրիկաներ, որքա՞ն մարդկանց տուն են քանդել դրանք իրենց ապօրինի տուրքերով։
― Ես երկու առաջարկ ունեմ, ― ասաց Ժանը փոքր֊ինչ լռելուց հետո։ ― Առաջինը՝ խլենք այդ ամբողջ մսեղեն ապրանքը։ Պետք է խոստովանեմ, որ զզվել եմ աղ դրած մսից, որ ամեն օր ուտում ենք նավում, դրանից խանգարվում է իմ ստամոքսը։ Երկրորդը՝ վերադառնանք Զնդանը և մորթոտենք բոլոր այդ դժոխքի ծնունդներին՝ աղվամազով ծածկված կատուներին։
― Ես էլ երբեք այնտեղ ոտք չեմ դնի, ― ասաց Պանուրգը, ― ես առհասարակ մի քիչ զգույշ մարդ եմ։
― Իսկապես ասած, ― շարունակեց Ժան վարդապետը, ― ինչի՞ նման է այս ճանապարհորդությունը։ Մեր բան ու գործը միայն ուտելն ու խմելն է։ Պետք է ասեմ, որ դա ամենևին իմ սրտովը չէ։ Քունս չի տանում, եթե որևէ հերոսական գործ չեմ կատարում։ Դեհ, ի՞նչ եք ասում, գնո՞ւմ ենք, թե ոչ։ Հավատացնում եմ ձեզ, մենք հեշտությամբ նրանց հախից կգանք։ Գնանք։
― Ես ոչ մի դեպքում այնտեղ չեմ գնա, ― ասաց Պանուրգը։ ― Մինչև հիմա էլ չեմ հանգստացել մեր գլխին եկած այդ բոլոր արկածներից։ Լավ լսի, ինչ եմ ասում, սանահեր ջան։ Եթե դու ուզենաս ջհանդամի տակը գնալ, մի խոսք ասա ինձ միայն, և ես քեզ հետ կգնամ։ Իսկ այժմ, երբ դու ուզում ես վերադառնալ աղվամազով ծածկված կատուների մոտ, ներիր ինձ, քո ուղեկիցը չեմ լինի։ Իմ խոսքը հաստատ է, ինչպես ժայռե պատը։
― Այ դու ռազմիկ, ― ասաց Ժանը ծիծաղելով։ ― Ասա խնդրեմ, ինչո՞ւ գցեցիր նրանց առաջ ոսկիներով լիքը քսակդ։ Մի՞թե կարծում ես, ոսկիներ շատ ունենք։ Մի քանի դրամ գցեիր առաջները բավական կլիներ։
― Ոչ, սխալվում ես, ― ասաց Պանուրգը, ― մի՞թե չէիր նկատում, որ Մռռան Կատվի առաջ դրված էր թավշե մի մեծ քսակ։ Մռռանը շարունակ ձեռքում խաղացնում էր քսակն ու ասում՝ «Ոսկի, դեսն արի»։ Պարզ է, թե ինչ էր նրա ուզածը, սանահեր։ Եթե դու էլ իմ չափ ապրած լինեիր, այն ժամանակ ուրիշ կերպ կխոսեիր։
Իսկ մեզ ուղեկցող կատուներն սպասում էին պարգև ստանալու։ Տեսնելով, որ մենք գնում ենք դեպի նավերը, նրանք շրջապատեցին մեզ և չէին ուզում թողնել, որ շարունակենք մեր ճանապարհը։
― Սուրբ Կիրակոս, Պետրոս, Մարկոս, ― ասաց Ժանը։ ― Դուք դեռ այստե՞ղ եք, դիվանատան շներ։ Քի՞չ եք ինձ զայրացրել, հիմա էլ մեր օձիքիցն եք կպել և հիմար պահանջնե՞ր եք անում։ Կորեք, թե չէ, աստված վկա, այնպես քոթակ կտամ․․․
Եվ սուրը մերկացնելով հարձակվեց նրանց վրա։ Կատուները ցրիվ եկան ու փախան զանազան կողմեր և այլևս չերևացին։
Հենց որ մենք մտանք նավը, Պանտագրյուելը հրամայեց խարիսխները բարձրացնել։ Բայց այնպիսի սաստիկ քամի բարձրացավ, որ մենք շեղվեցինք ճանապարհից, և հոսանքը մեզ ետ տարավ։ Կայմի ծայրին նստած յունգան աղաղակեց, որ նորից տեսնում է Մռռան Կատվի բնակարանը։
― Նավապետ, սիրելի բարեկամ, ― խելքը կորցրածի պես աղաղակում էր Պանուրգը, ― սանձը դարձրու, սիրելիս, դարձրու սանձը, որ չվերադառնանք նորից այդ սարսափելի երկիրը։ Այ քարուքանդ լինի դա։
Բայց քամին նորից ետ տարավ մեզ դեպի կղզին։ Սակայն մենք այլևս կղզի չմտանք, այլ ապաստան գտանք բարձր ու մեծ ժայռերի վրա, կղզուց մի մղոն հեռու։
==Գլուխ XLI==
Այն մասին, թե ինչպես մեր նավը քիչ էր մնում խորտակվի
Հենց որ քամին մի փոքր հանդարտվեց, մենք նորից խարիսխները բարձրացրինք և ճանապարհ ընկանք։ Բայց մոտավորապես քսաներեք մղոն անցելուց հետո հանկարծ սկսվեց մի այնպիսի մոլեգին մրրիկ, որ մեր նավը, ինչպես մի տաշեղ, այս ու այն կողմ էր ընկնում։ Նավապետը հավատացնում էր, որ անհնար է այդ մրրիկի միջով անցնել, պետք է սպասենք, մինչև մրրիկն ինքն իրեն դադարի։
Սակայն մրրիկն այնքան երկար տևեց, որ մենք խնդրում էինք նավապետին մի կերպ անց կենա նրա միջով։ Վերջապես նավապետը համաձայնեց։ Պարզեցին բիզան֊առագաստը, իսկ ղեկն ուղղեցին համաձայն կողմնացույցի սլաքի։ Մեր նավը ցնցվեց ու առաջ սլացավ, և կարճ ժամանակից հետո մենք դուրս եկանք մրրիկի շերտից։
Բայց պարզվեց, որ մենք կրակից պրծանք, բոցի մեջ ընկանք։ Հազիվ երկու մղոն անցած լինեինք, երբ մեր նավերը հանկարծ իրենց առաջընթացի ամբողջ թափով խրվեցին ավազե ծանծաղուտների մեջ և կանգ առան։
Ամբողջ նավակազմի տրամադրությունը վատացավ։ Նավի մեջ լսվում էր հողմի սուլոցը։ Միայն Ժան վարդապետն էր, որ չէր վհատվում։ Նա աշխատում էր մեզ հանգստացնել և հավատացնում էր, որ շուտով մեզ օգնության կհասնեն։ Զուր չէ, որ նա մեր կայմի ծայրին նկատեց սուրբ Էլմի<ref>Սուրբ Էլմի կրակ։ Երբ ամպրոպային ամպերը շատ ցածր են լինում՝ կայմերի ծայրերին երբեմն լույս է երևում։ Դրանք էլեկտրական լույսեր են, որոնք առաջ են գալիս ամպրոպային ամպերից։ Այդ լույսը ֆրանսիացի ծովագնացներն անվանում էին սուրբ Էլմի կրակներ։</ref> կրակը։ Ժան վարդապետի կարծիքով, դա լավ նշան էր։
Սակայն Պանուրգը շատ էլ չէր հավատում նշաններին։
― Ես խոսք կտամ երբեք չպսակվել, ― ասում էր նա, ― միայն թե ինձ ափ դուրս բերեն։ Աստված վկա, ես չեմ ուզում ոչ սպասավորներ, ոչ ճանապարհողներ, բավական է մի հասարակ ձի։ Այդ ձիով ես տուն կհասնեմ և ձեր գալուստը շքեղ կդիմավորեմ։
Այդ րոպեին մեզ մի մեծ նավ մոտեցավ ծայրեծայր բեռնավորված թմբուկներով։ Այդ տարօրինակ նավի ուղևորների մեջ ես նկատեցի իմ վաղեմի բարեկամ Անրի Կոտիրալին։ Նրա գոտուց կախ էր ընկած էշի մի մեծ գլուխ, ձախ ձեռքում բռնած ուներ մի կեղտոտ ու ճարպոտ թասակ, իսկ աջ ձեռքում կաղամբի կոթ։
― Մի լավ նայիր այս կողմը, բարեկամ, ― ձայն տվեց նա, թափահարելով էշի գլուխը, երբ տեսավ ինձ, ― գիտե՞ս արդյոք, ինչ է սա։ Սակայն դու ինչպես կարող ես իմանալ։ Նկատի ունեցիր, որ սա բնության անզուգական ու սքանչելի ստեղծագործություն է։ Սրանից ես հրաշագործ դեղ պիտի պատրաստեմ, որը ամեն մի մետաղ ոսկի կդարձնի։<ref>Ռաբլեն ծաղրում է միջնադարյան ալքիմիա գիտությունը, որ փորձեր էր անում գտնելու «փիլիսոփայական քարը», այսինքն այն նյութը, որի հպումից ամեն մետաղ պետք է ոսկի դառնար։</ref> Այս, ― նա ցույց տվեց իր թասակը, ― իմ դոկտորական գլխարկն է,<ref>Դոկտորը գիտական աստիճան է։ Դոկտորները յուրատեսակ գլխարկներ էին դնում, որոնցով զանազանվում էին մյուսներից։</ref> իսկ այս, ― նա ցույց տվեց կաղամբի կոթը, ― նշանավոր լուսնի խոտն է։<ref>Լուսնի խոտը միջնադարյան ալքիմիկոսների կարծիքով անհրաժեշտ էր «փիլիսոփայական քար» պատրաստելու համար։</ref> Սա ինձ հարկավոր կլինի կախարդական մի դեղ պատրաստելու համար։
― Ո՞րտեղից եք գալիս և ո՞ւր եք գնում, ― հարցրի ես։
― Մենք Խելքի Տոպրակների կղզուց ենք գալիս, ― պատասխանեց Անրին, ― գնում ենք Ֆրանսիա, Տուրեն։ Մենք այժմ այնպես խելքի տոպրակներ ենք դարձել, որոնց նմանը աշխարհում ոչ ոք չի տեսել։
― Իսկ տախտակամածի վրա եղած մարդիկ ո՞վքեր են, ― հարցրի ես։
― Դրանք երգիչներ են, երաժիշտներ են, ոտանավոր թխողներ են, աստղագետներ են և ուրիշ գիտնական մարդիկ, ― պատասխանեց նա։ ― Դրանք բոլորը գալիս են Խելքի Տոպրակների կղզուց և ունեն լավ հանձնարարականներ։
― Քանի որ դուք բոլորդ էլ այդպիսի խելքի տոպրակներ եք, ― ասաց Պանուրգը, ― հապա ինչո՞ւ չեք մտածում մեր նավի մասին և դուրս չեք քաշում մեզ ծանծաղուտից։
― Մենք էլ հենց ուզում էինք այդ անել, ― ասաց Անրի Կոտիրալը, ― այս րոպեիս մենք ձեզ կօգնենք։
Եվ նա հրամայեց ծակել 7532810 մեծ թմբուկների տակը։ Դրանից հետո խելքի տոպրակները թմբուկները ծակված կողմով կապեցին մեր նավին ու մեզ բուքսիրի վերցրին։ Մի զորեղ հրումով մեզ ծանծաղուտից դուրս քաշեցին։ Թմբուկները խուլ որոտում էին, խիճը ճթճթում էր, նավաստիները ծղրտում էին այս ու այն կողմից, և այդ բոլորը մեզ թվում էր մի հրաշալի երաժշտություն։ Մեր նավն ազատված էր։
Որպես շնորհակալություն մեզ մատուցած ծառայության՝ նրանց թմբուկները լցրինք երշիկներով ու նրբերշիկներով և նրանց տախտակամածը փոխադրեցինք վաթսուներկու տակառ գինի։ Բայց այդ րոպեին ջրի մեջ երևաց մի մեծ կետ և ջրի մի ահագին սյունով հեղեղեց նրանց տախտակամածը։ Ջուրը լցվեց թմբուկների մեջ և ոտից մինչև գլուխ թրջեց խելքի տոպրակներին։
Նորից մրրիկ սկսվեց, և մեր նավերը ցրիվ եկան զանազան կողմեր։ Նավապետը վճռեց լողալ հոսանքի ուղղությամբ և այլևս ուշ չէր դարձնում մեր խորհուրդներին։ Նրա միտքն այն էր, որ որքան կարելի է շուտ հասնի Խելքի Տոպրակների կղզին։
==ԳլուխXLII==
Այն մասին, թե ինչպես ժամանեցինք Խելքի Տոպրակների երկիրը
Երրորդ օրը եղանակը պարզվեց, և մենք ողջ ու առողջ մտանք Դատարկ նավահանգիստը, որ մոտ էր Խելքի Տոպրակների թագուհու պալատին։ Ափին մեր դեմ դուրս եկավ զինվորների մի մեծ ջոկատ, որ պահպանում էր զինանոցը։ Սկզբում մենք նրանցից մի փոքր վախեցանք, որովհետև նրանք մեզ կանգնեցրին ու զինաթափ արին։
― Ի՞նչ մարդիկ եք և ո՞րտեղից եք, ― կոպտաբար ու բարձրաձայն հարցրին նրանք։
― Եղբայրներ, ― ասաց Պանուրգը, ― մենք տուրենցի ենք, եկել ենք Ֆրանսիայից և ուզում ենք մեր հարգանքը հայտնել ձեր թագուհուն։ Մենք հասարակ գյուղացի մարդիկ ենք և մեր սիրտը բաց է բոլորի առաջ։
― Դե, այդպես ասեք, որ իմանանք, ― ասացին զինվորները, ― Տուրենից շատերն են գալիս այստեղ, և ով ասես գալիս է։ Նրանք բոլորը սրտաբաց ապուշների նման էին երևում մեր աչքին։ Բայց ուրիշ տեղերից գալիս են մեզ մոտ այնպիսի սրիկաներ, որոնք մեզ տեսնելուն պես սկսում են հռհռալ։ Բայց ձեր բանն ուրիշ է։ Բարով եք եկել։
Այս խոսքերից հետո զինվորները գրկախառնեվեցին մեզ հետ և մեզ տարան պալատ՝ իրենց թագուհու մոտ։ Ճանապարհին պահակախմբի պետն ուզեց խոսել Պանտագրյուելի հետ, բայց նրա հասակը չէր հասնում մինչև Պանտագրյուելի ականջը, այդ պատճառով նա հրամայեց մեծ սանդուղք բերել, որի վրա բարձրանալով, ասաց Պանտագրյուելին․
― Եթե մեր թագուհին կամենար մեզ հսկաներ դարձնել, մենք էլ մեր հասակով ձեզանից պակաս չէինք լինի։ Շատ հավանական է, որ նա հենց այդպես էլ անի, երբ նրան այդ հաճելի կլինի։
Թագավորական պալատի առաջին սրահում մենք տեսանք մեծ թվով հիվանդներ։ Կային այդտեղ ժանտախտավորներ, բորոտներ, թունավորվածներ, խուլեր, կույրեր։ Եվ դրանք բոլորն առանձին խմբեր կազմած նստել էին, կարծես մի բանի էին սպասում։
Երկրորդ սրահում պահակախմբի պետը ցույց տվեց մեզ մի ջահել ու սիրունիկ տիկնոջ։ Ճիշտ է, նա առնվազը ութ հարյուր տարեկան կլիներ, բայց և այնպես նա այնքան գեղեցիկ էր, այնքան շքեղ հագնված, որ տեսնողը նրան շատ ջահել կին կհամարեր։
― Ահա մեր թագուհին, ― ասաց պետը։ ― Նա զբաղված է։ Ուշ դարձրեք, թե նա ինչ պիտի անի։ Ասում են, ձեր երկում կան այնպիսի թագավորներ, որոնք մի քանի հիվանդություններ բժշկում են միայն ձեռքի հպումով։<ref>Այն հավատը, թե հիվանդությունը կարելի է բուժել երաժշտությամբ, գոյություն է ունեցել հին ժամանակներից։ Օրինակ, ըստ Աստվածաշնչի, Դավիթը տավիղ նվագելով բուժել է Սավուղ թագավորին։</ref> Իսկ մեր թագուհին առանց բացառության բժշկում է բոլոր հիվանդությունները։ Թե ինչպես, այդ դուք իսկույն կտեսնեք։
Պետը դեռ իր խոսքը չվերջացրած՝ թագուհին նստեց բարձր ու գեղեցիկ երգեհոնի առաջ և նշան արեց պալատական իշխաններին։ Այդ նշանի համաձայն իշխանները դահլիճ բերին բորոտների խումբը։ Թագուհին նրանց համար ինչ֊որ մի երգ նվագեց, և բորոտները միանգամից բժշկվեցին իրենց հիվանդությունից։ Հետո ներս բերին թունավորվածներին։ Թագուհին նրանց համար ուրիշ եղանակ նվագեց։ Նրանք էլ բոլորը բուժվեցին։ Նույն եղանակով թագուհին բուժեց կույրերին, խուլերին, համրերին և նույնիսկ խելագարներին։ Այս բոլորը մեզ այնպիսի հիացմունք պատճառեց, որ ընկանք գետնի վրա և ոչ մի խոսք չկարողացանք արտասանել։
Թագուհին մոտեցավ Պանտագրյուելին և ձեռքին բռնած կարմիր վարդերի փնջով կամացուկ խփեց նրան։ Մենք սթափվեցինք ու ոտքի կանգնեցինք։ Դրանից հետո թագուհին մեզ հետ խոսեց մետաքսե խոսքերով, որովհետև նրա յուրաքանչյուր խոսքը կարծես հյուսված լիներ մետաքսե ամենանուրբ թելերից։
― Ազնվության այն շողշողումը, որ ամեն կողմից պատել է ձեզ, հարկադրում է ինձ կարծելու, որ դուք ազնիվ ու բարեմիտ մարդիկ եք։ Ուստի ես, այստեղ իշխողս, չեմ կարող ինձ զսպել, որ չասեմ ձեզ՝ «Բարով, բարով, հազար բարով եք եկել»։
― Ես գիտուն մարդ չեմ, ― ասաց ինձ Պանուրգը, ― եթե ցանկանում եք, դուք պատասխանեցեք։
Բայց ես չպատասխանեցի։ Չպատասխանեց և Պանտագրյուելը։ Մեր լեզուները կարծես կապ ընկան, երբ լսեցինք այդ սեթևեթ ճառը։
― Տեսնելով ձեր լռությունը, ― ասաց թագուհին, ― ես գալիս եմ այն եզրակացության, որ դուք հետևողներ եք լռակյաց իմաստունների ուսմունքին, որովհետև լռության մեջ դուք տեսնում եք մի ինչ֊որ աստվածային բան։<ref>«Լռության մեջ դուք տեսնում եք, մի ինչ֊որ աստվածային բան»։ Այս խոսքերն ասելիս Խելոքների թագուհին նկատի է ունեցել Պյութագորաս փիլիսոփայի հետևորդներին, որոնց կանոններից մեկը լռությունն էր։</ref> Համենայն դեպս, ես կամենում եմ հայտնել իմ շնորհակալությունը ձեզ՝ ձեր ցույց տված ուշադրության համար դեպի ինձ և իմ ժողովուրդը։
Ճառը վերջացնելուց հետո թագուհին ասաց իր պալատականներին․
― Խոհարարներ, տարեք Պանացեան։<ref>Պանացեա նշանակում է համադարման՝ բոլոր հիվանդությունները բուժող դեղ։</ref>
Խոհարարները մեզ ասացին, որ մենք պետք է ներողամիտ լինենք դեպի թագուհին, որ մեզ իր մոտ չի հրավիրում ճաշի։ Բանն այն է, որ թագուհին ոչինչ չի ուտում, բացի Մտացածին հնարանքներից, Խոհերից, Երազանքներից, Հանելուկներից, Առաջարկություններից և դրանց նման ուրիշ կերակուրներից։ Այդ բոլոր կերակուրները չեն կարող հագեցնել մեր ախորժակը, ուստի մեզ ուրիշ կերակուրներ կտան, այնպիսի կերակուրներ, որ ուտում են սովորական մարդիկ։
Եվ մեզ տարան սեղանատուն ու հրաշալի ճաշ տվին։ Ասում են, որ մեծ աստված Յուպիտերը մի այծի դաբաղած մորթու վրա գրել է այն ամենը, ինչ որ կատարվում է աշխարհում։ Երդվում եմ, սիրելի բարեկամներ, որ տասնութ մորթիների վրա անկարելի կլինի գրել այն հրաշալի կերակուրների անունները, որ մեզ մատուցեցին ճաշին, եթե գրելու լինեին անգամ չափազանց մանր տառերով։
Ճաշին Պանտագրյուելը միտք էր անում, թե ինչ բան է Պանացեան, թագուհին ինչու ասաց․ «Խոհարարներ, տարեք Պանացեան»։ Պանտագրյուելը որոշեց, որ դա պայմանական նշան էր խնջույքն սկսելու։ Այդ խոսքերով թագուհին պատվիրում էր մատուցել կերակուրները։
Գլուխ XLIII
Այն մասին, թե ինչպիսի հրաշալիքներ տեսանք մենք Խելքի Տոպրակի երկրում
Ճաշից հետո իշխանները տարան մեզ պալատը ցույց տալու։ Այդտեղ տեսանք բազմաթիվ թագավորական գիտնականների, որոնք զբաղված էին իրենց զարմանալի գիտություններով։ Այդ գիտնականների շնորհքն ինձ այնպես զարմացրեց, որ մինչև օրս էլ նրանց հիշելիս հիանում եմ։
Օրինակ՝ այնտեղ մի խելքի տոպրակ տեսա, որ բժշկում էր տենդով հիվանդների։ Նա հիվանդի գոտուց, ձախ կողմից, կապում էր աղվեսի պոչ, և տենդը բոլորովին անցնում էր։
Երկրորդ իմաստունը մի զարմանալի մեքենայի օգնությամբ տները լուսամուտներից դուրս էր նետում։ Ասում էին, որ դա շատ լավ գործ է, որովհետև դրանից հետո տների մեջ եղած վտանգը մաքրվում էր։
Այնուհետև տեսանք մի մարդու, որ ծերերին երիտասարդ էր դարձնում։ Նրա մոտ հավաքվել էին բազմաթիվ պառավ կանայք, անատամ, խորշոմած երեսով, մազերն սպիտակած, հիվանդոտ և ճպռոտ աչքերով։ Ասում էին, որ այդ իմաստունը դարձնում է նրանց տասնվեց տարեկան սիրունիկ աղջիկներ։ Պառավները նորից դառնում էին ջահել, կարմրաթշիկ և ուրախ աղջիկներ, միայն նրանց գարշապարներն ավելի կարճանում էին, քան եղել էին երիտասարդության ժամանակ։ Այդ պատճառով ասում են, ջահելացած պառավները չեն կարողանում երկար ժամանակ կանգնած մնալ։
Պալատի շուրջը նույնպես եռում էր աշխատանքը։
Ես տեսա, թե ինչպես մի քանի խելքի տոպրակներ հին զամբյուղի տակով տրորում էին մի նեգրի փորը։ Դրանից հետո նեգրը սպիտակ մարդ էր դառնում։
Մի քանիսն ուռկաններով քամի էին բռնում, հետո խեցգետին որսում։
Մյուսները թրիքի միջից միջատներ էին հավաքում ու դրանից հրաշալի կերակուր պատրաստում։
Ես տեսա մի խելքի տոպրակ, որը կրակը կտրում էր դանակով, միզափամփուշտից հրաշալի լապտերներ էր շինում, իսկ ամպերից՝ երկաթե վառարաններ։
Կային և այնպիսիները, որոնք ոչնչից մի մեծ բան էին շինում, հետո այդ մեծ բանը դարձյալ ոչինչ դարձնում։
Մի բարձր աշտարակի ծայրին տեսա երկու խելքի տոպրակներ՝ սպառազինված ասպետական բոլոր զենքերով։ Մեզ ասացին, որ նրանք պահպանում էին լուսինը գայլերի հարձակումից։
Այս զարմանահրաշ զբաղմունքները դիտելը տևեց մինչև երեկո, երբ երկնակամարի վրա երևաց երեկոյան պայծառ աստղը։ Նորից երևաց թագուհին իր փայլուն շքախմբով։
― Ինչպես տեսնում եմ, ― ասաց նա Պանտագրյուելին, ― ձեզ և ձեր ուղեկիցներին մեծ զարմանք ենք պատճառել այն փորձերը, որ կատարում են իմ հպատակները։ Սակայն մի վախեցեք և հանգիստ սրտով շարունակեցեք դիտել այն բոլորը, ինչ որ կատարվում է իմ տան մեջ։ Կամաց֊կամաց դուք կազատվեք ձեր տգիտությունից և այնպիսի բաներ կսովորեք, որ մինչև այսօր չեք իմացել։ Ի նշան ձեր նկատմամբ ունեցած իմ բարեհաճ վերաբերմունքի, ես տալիս եմ ձեզ պալատական խորհրդականների կոչում։ Ձեր անունները կնշանակվեն իմ պալատականների ցուցակում։
Մենք շնորհակալություն հայտնեցինք թագուհուն և ընդունեցինք այդ պատվավոր կոչումը։
Երեկոյան մեզ հրավիրեցին թագուհու մոտ ընթրելու։ Ընթրիքի ժամանակ թագուհին ոչինչ չէր ուտում, բացի աստվածային ամբրոզիայից, և ոչինչ չէր խմում, բացի աստվածային նեկտարից։<ref>Ամբրոզիա հունական դիցաբանության մեջ նշանակում է աստվածների կերակուր, որը տալիս էր նրանց մշտական երիտասարդություն և անմահություն։ Նեկտարը աստվածների խմիչքն էր։</ref> Բայց իշխաններին, պալատական տիկիններին և մեզ հյուրասիրեցին այնպիսի հազվագյուտ կերակուրներով, որ մենք երբեք չէինք կերել։
Ընթրիքի վերջում նրանց համար, ովքեր դեռ լավ չէին կշտացել, սեղանի վրա դրին ահագին կաթսայի չափ մի մեծ աման։ Այդ ամանի մեջ ինչ ասես կար՝ այծեմիկ, սիսեռից պատրաստված ռագու, տապակած միս, խոզապուխտ և մեծ քանակությամբ մրգեղեն։ Այդ բոլորը չափազանց համեղ բաներ էին, բայց ես ոչ մի բանի ձեռք չտվի, որովհետև այնքան կուշտ էի, որ փորս ճաքում էր։ Ամանի տակին՝ խաղաթղթեր, շախմատ, տամախաղի տուփ, զառեր ինչպես նաև ոսկե դրամներով լիքը թասեր։ Այդ դրամները խաղացողների համար էին։
Ամանի բոլորովին տակին կային թամբած և թավշե տապճակով ծածկված ջորիներ, ձիեր, որոնց վրա կային տղամարդկանց ու կանանց թամքեր և մի քանի շքեղաշուք կառքեր նրանց համար, ովքեր ցանկություն կունենան կառքով զբոսնելու թարմ օդում։
Բայց ամենից շատ ինձ զարմացնում էր ինքը թագուհին։ Ընթրիքի ժամանակ նա ոչինչ չէր ծամում։ Կերակուրները նրա համար ծամում էին նշանակված հատուկ պալատականները։ Նրանց բերանի խոռոչը պատած էր ոսկե թելիկներով, հրաշալի ատլասով, իսկ ատամները շինված էին փղոսկրից։ Ծամած կերակուրը լցնում էին թագուհու փորը ոսկե խողովակի միջով։ Այդպես էր այստեղի սովորությունը։
Ընթրիքից հետո շախմատախաղի շքեղ պարահանդես սարքեցին։
Դահլիճի հատակը ծածկեցին թավշե մեծ գորգով, որի վրա ասեղնագործված էին սպիտակ և դեղին գույնի քառակուսիներ։
Երբ գորգը փռեցին, դահլիճը դարձավ շախմատի մի ահագին տախտակ։
Լսվեց երաժշտություն, և դահլիճ մտան երեսուներկու երիտասարդներ, որոնք ներկայացնում էին շախմատի ֆիգուրներ։ Նրանցից տասնվեցը հագել էին ոսկե զգեստ, տասնվեցը՝ արծաթե զգեստ։ Ֆիգուրները կանգնեցին իրենց տեղերում և սկսվեց մի չտեսնված շախմատախաղի զինախաղ, որ միաժամանակ նման էր և պարի։ Երաժշտության նվագի համաձայն ֆիգուրներն անցնում էին մի քառակուսուց մյուսը, մեկ առաջ էին խաղում, մեկ ետ նահանջում, աշխատելով գերի վերցնել հակառակ կողմի թագավորին։ Երբ մեկը գերի էր վերցնում հակառակորդին, նախ և առաջ ողջունում էր նրան, ապա կամացուկ խփում էր նրա ձեռքին։ Հակառակորդը հեռանում էր ռազմադաշտից, իսկ հաղթողը բռնում էր նրա տեղը։
Մենք այնպես էին տարվել այդ կենդանի զինախաղով, որ չնկատեցինք թագուհու անհետանալը։ Պալատական իշխանների միջոցով հայտնելով նրան մեր ողջույնը, մենք վերադարձանք մեր նավերը, և հետևյալ օրը լուսաբացին շարունակեցինք ճանապարհը։
==Գլուխ XLIV==
Այն մասին, թե ինչպես է Պանուրգը զրուցում մի վարդապետի հետ Սանդալի կղզում
Երկու օր հետո մենք հասանք Սանդալի կղզին։ Այդ կղզու Բենիոս անունով թագավորը լավ կոնծաբանություն անելուց հետո մեզ տարավ ցույց տալու այն նոր վանքը, որ նա կառուցել էր վարդապետների համար։ Այստեղի վարդապետները կոչվում էին ֆրեդոններ, այսինքն՝ երգողներ, որովհետև շատ լավ էին երգում և միշտ գեղգեղելով։
Վանքում մենք երկար չմնացինք, բայց իմացանք, թե ինչով են զբաղվում վարդապետները ամբողջ շաբաթվա ընթացքում։ Նրանց զբաղմունքները շատ էլ դժվար չեն։ Կիրակի օրերը նրանք ծեծում են իրար, երկուշաբթի օրը թրխկացնելով խփում են իրար քթի, երեքշաբթի օրերը չանգռոտում են իրար, չորեքշաբթի օրերը իրար քիթ են սրբում, հինգշաբթի օրերը բլոճներ են հանում իրար քթից, ուրբաթ օրերը խուտուտ են ածում միմյանց թևատակերը, իսկ շաբաթ օրերը միմյանց ծեծում պարաններով։
Պանուրգն զբաղված էր միայն այդ արժանապատիվ ֆրեդոնների երեսները դիտելով։ Վերջ ի վերջո նա ընտրեց վարազի պես մի գեր ֆրեդոնի, քաշեց նրա թևից, մի կողմ տարավ և նրանց միջև հետևյալ հետաքրքրիր խոսակցությունը տեղի ունեցավ։
Պանուրգ։ Ֆրեդոն, հայր սուրբ, ֆրեդոնական, ֆրեդոնիկս, ի՞նչ կա ձեր խոհանոցում։
Ֆրեդոն։ Կրակ։
Պանուրգ։ Ի՞նչն է պահպանում կրակը։
Ֆրեդոն։ Փայտը։
Պանուրգ։ Ինչպիսի՞ փայտը։
Ֆրեդոն։ Չոր փայտը։
Պանուրգ։ Ինչի՞ փայտը։
Ֆրեդոն։ Կարմրածառի փայտը։
Պանուրգ։ Իսկ ինչպե՞ս են ձեզ կերակրում։
Ֆրեդոն։ Լավ։
Պանուրգ։ Ի՞նչ եք ուտում։
Ֆրեդոն։ Հաց։
Պանուրգ։ Ինչպիսի՞ հաց։
Ֆրեդոն։ Սև հաց։
Պանուրգ։ Է՞լ ինչ։
Ֆրեդոն։ Միս։
Պանուրգ։ Ինչպիսի՞ միս։
Ֆրեդոն։ Տապակած։
Պանուրգ։ Իսկ ջրալի կերակուր ուտո՞ւմ եք։
Ֆրեդոն։ Այն էլ ինչպես։
Պանուրգ։ Իսկ թխվածքնե՞ր։
Ֆրեդոն։ Իհարկե։
Պանուրգ։ Իսկ ձուկ ուտո՞ւմ եք։
Ֆրեդոն։ Ուտում ենք։
Պանուրգ։ Ինչպիսի՞ ձուկ։
Ֆրեդոն։ Սառը ձուկ։
Պանուրգ։ Է՞լ ինչ եք ուտում։
Ֆրեդոն։ Ձու։
Պանուրգ։ Իսկ ինչպիսի՞ ձու եք ուտում։
Ֆրեդոն։ Եփած։
Պանուրգ։ Ես հարցնում եմ, ինչպե՞ս եփած։
Ֆրեդոն։ Պինդ եփած։
Պանուրգ։ Եվ ա՞յդ է միայն ձեր կերածը։
Ֆրեդոն։ Ոչ։
Պանուրգ։ Ուրիշ էլ ի՞նչ են տալիս ձեզ։
Ֆրեդոն։ Խոզի միս։
Պանուրգ։ Էլ ի՞նչ։
Ֆրեդոն։ Էգ սագի միս։
Պանուրգ։ Դրանից բացի էլ ի՞նչ։
Ֆրեդոն։ Որձ սագի միս։
Պանուրգ։ Էլ ի՞նչ։
Ֆրեդոն։ Աքլորի միս։
Պանուրգ։ Ի՞նչ տեսակ սոուսով։
Ֆրեդոն։ Աղի սոուսով։
Պանուրգ։ Իսկ ճաշից հետո ի՞նչ են տալիս։
Ֆրեդոն։ Բրնձից պատրաստած որևէ բան։
Պանուրգ։ Էլ ի՞նչ։
Ֆրեդոն։ Մրգեղեն։
Պանուրգ։ Ի՞նչ տեսակ։
Ֆրեդոն։ Լավը։
Պանուրգ։ Իսկ ինչպե՞ս եք խմում։
Ֆրեդոն։ Հաճույքով։
Պանուրգ։ Ի՞նչ եք խմում։
Ֆրեդոն։ Գինի։
Պանուրգ։ Ի՞նչ տեսակ։
Ֆրեդոն։ Սպիտակ։
Պանուրգ։ Իսկ ձմե՞ռը։
Ֆրեդոն։ Թունդ։
Պանուրգ։ Իսկ գարնա՞նը։
Ֆրեդոն։ Առողջարար։
Պանուրգ։ Իսկ ամռա՞նը։
Ֆրեդոն։ Թարմ գինի։
― Տեսեք, ― ասաց Պանուրգը, ― այս ողորմելի ֆրեդոնիկն այնքան է հաստացել, որ կարողանում է արտասանել միայն կարճ ու միավանկ բառեր։
― Բայց այդ նույն ֆրեդոնիկը ոչխարի ամբողջ բուդը մի րոպեում կխպշտի, ― ասաց Ժան վարդապետը։
― Ինչպես վայել է վարդապետին, ― ավելացրեց Էպիտեմոնը։
― Իսկ ի՞նչ կասեիք դուք այս մարդու մասին, իմ սիրելի ֆրեդոն, ― հարցրեց Պանուրգը, ― ո՞վ է իմանում, հերետիկոս չի՞ արդյոք։
Ֆրեդոն։ Հերետիկոս է։
Պանուրգ։ Ուրեմն նրան պետք է այրել։
Ֆրեդոն։ Պետք է այրել։
Պանուրգ։ Եվ որքան կարելի է շո՞ւտ։
Ֆրեդոն։ Իհարկե։
Պանուրգ։ Առանց խորովելո՞ւ։
Ֆրեդոն։ Առանց խորովելու։
Պանուրգ։ Իսկ ինչպե՞ս։
Ֆրեդոն։ Ողջ֊ողջ։
Պանուրգ։ Նա ձեզ շա՞տ բարկացրեց։
Ֆրեդոն։ Այո, շա՜տ։
Պանուրգ։ Ո՞վ է նա ձեր կարծիքով։
Ֆրեդոն։ Խենթի մեկը։
Պանուրգ։ Իսկ ուրիշներին դուք այրե՞լ եք։
Ֆրեդոն։ Շատերին։
Պանուրգ։ Նրա՞նք էլ հերետիկոսներ էին։
Ֆրեդոն։ Ավելի պակաս, քան սա։
Պանուրգ։ Եվ դուք չե՞ք ներել նրանց։
Ֆրեդոն։ Ոչ։
Պանուրգ։ Դարձյա՞լ պետք է այրել։
Ֆրեդոն։ Այո։
― Չեմ հասկանում, ― ասաց Էպիտեմոնը, ― ի՞նչ բավականություն եք ստանում, որ երկար ու բարակ զրույց եք անում այդ կեղտոտ վարդապետի հետ։
― Աստված վկա, նա ինձ շատ է դուր գալիս, ― ասաց Պանուրգը։ ― Ես ուրախությամբ կտանեի նրան Գարգանտյուայի մոտ։ Երբ ես ամուսնանամ, նա իմ կնոջ մոտ ծաղրածու կլինի։
― Եվ կնոջդ կատարյալ հրեշ կդարձնի, ― ավելացրեց Էպիտեմոնը ծիծաղելով։ ― Խեղճ Պանուրգ, ուղտի պոչը ավելի շուտ գետնին կհասնի, քան թե դու լավ կնոջ կհանդիպես։
==Գլուխ XLV==
Այն մասին, թե ինչպես էինք լողում Լապտերների երկիրը և ինչ տեսանք այնտեղ
Սանդալի կղզուց հեռանալով՝ ճանապարհ ընկանք դեպի Լապտերների երկիրը։ Ճանապարհին մտանք Խողոս կղզին և եղանք «Ասում են» կղզում։ Խողոս կղզին նշանավոր է նրանով, որ այնտեղ բոլոր ճանապարհները շարժուն են։ Ճանապարհներն այնպես են շարժվում կղզու վրա, ինչպես ման են գալիս կենդանիները՝ լայնությամբ, երկարությամբ և ամեն ուղղությամբ։ Երբ ճանապարհորդները հարցնում են․
― Ո՞ւր է տանում այս ճանապարհը։
Պատասխանում են․
― Եկեղեցի, քաղաք, դեպի գետ։
Եվ ճանապարհորդները, առանց որևէ ջանք գործ դնելու, ընտրում են համապատասխան ճանապարհը, որը նրանց տանում է այնտեղ, որտեղ պետք է։
Այդ է պատճառը, որ կղզում բավականին շատացել են պարապ֊սարապ մարդիկ և թափառաշրջիկները։ Դրանց բան ու գործն այն է միայն, որ շարժվում են մի տեղից մյուսը։ Խեղճ ճանապարհները նրանցից շատ են վախենում, և ամեն կերպ աշխատում են մի կերպ խույս տալ նրանցից։
Այդ կղզում ես տեսա դեպի Բուրժ տանող ճանապարհը։ Ճանապարհը գնում էր համաչափ քայլերով։ Բայց հենց որ երևացին սայլապաններն իրենց ծանր սայլերով, ճանապարհը գլուխն առավ ու նրանցից փախավ առանց ետ նայելու։ Նա վախեցավ ձիերի սմբակներից։
Վերադառնալիս մենք տեսանք մի թափառաշրջիկի, որին տանում էին պահակները։ Բանից պարզվեց, որ այդ թափառաշրջիկն օր ու գիշեր թափառելիս է եղել մեծ ճանապարհին և կոտրել է նրա կողը։ Այժմ այդ թափառաշրջիկի բանը վատ կլինի։
«Ասում են» կղզում մենք լսում էինք մի տարօրինակ աղմուկ։ Թվում էր, թե մոտերքում աշխատում է մի ջրաղաց կամ հողմաղաց, որի անընդմեջ դղրդյունը լսվում էր չորս կողմը։ Երբ մի քիչ առաջ գնացինք, հանդիպեցինք մի կարճլիկ, կուզիկ և չափազանց այլանդակ ձիուկի։ Նրան կոչում էին «Ասում են»։ Նրա բերանը հասնում էր մինչև ականջները, իսկ բերանում յոթ լեզու կար։ Նրա յոթ լեզուները միաժամանակ անդադար շաղակրատում էին, և լեզուներից յուրաքանչյուրը շաղակրատում էր մի առանձին եղանակով, ոչ այնպես, ինչպես մյուսները։ Բացի այդ, «Ասում են»֊ը շատ ականջներ ուներ գլխին և ամբողջ մարմնի վրա։ Բայց աչքեր չուներ, և ոտքերն անշարժ էին։
«Ասում են»֊ի շուրջը մեծ բազմություն էր հավաքվել։ Բոլորն ականջ էին դնում, թե ինչ է ասում նա, և նրանից խելք ու գիտություն էին սովորում։ Մեկի ձեռքին տեսա տիեզերքի մի մեծ քարտեզ։ Նա բացատրում էր քարտեզը և այսպես, և այնպես, խոսում, դատողություններ էր անում ամենազարմանալի բաների մասին, հիմնվելով միայն «ասեկոսների» վրա։ Մյուսները բերանբաց լսում էին նրան և մի քանի ժամից հետո իրենք էլ դառնում էին մի֊մի գիտնական։ Որպեսզի մարդ իրոք իմանա թեկուզ մի հարյուրերորդը այն բանի, ինչ որ նրանք իմանում էին մի քանի ժամում, բավական չէր լինի մարդկային ամբողջ կյանքը։ Բայց նրանք այժմ ամեն բան գիտեին և «լսածով» դատողություն էին անում ամեն բանի մասին։
Ինձ թվում էր, որ մարդկանց մեջ ես տեսա հին գրողներից ու իմաստուններից շատերին։ Թաքնվելով գորգի ետևում, նրանք գրում էին գեղեցիկ գրքեր բուրգերի մասին, հսկաների մասին, գաճաճների մասին, մարդակերների մասին, և ուրիշ ինչի մասին ասես, և միշտ միայն «լսածով»։
Ճանապարհ ընկանք «Ասում են» կղզուց և չորս օր նավարկելուց հետո մոտեցանք Լապտերների կղզուն։<ref>Լապտերների կղզի ասելով Ռաբլեն այլաբանորեն ուզում է ասել իսկական գիտության, լուսավորության և արվեստների աշխարհ։</ref> Դեռ կղզուն չմոտեցած՝ տեսանք ծովում շատ շարժուն կրակներ։ Ես կարծում էի, թե դրանք լուսատու ձկներ են՝ նման իմ հայրենիքի լուսատտիկներին։ Բայց նավապետն ասաց, որ դրանք լապտերներն են գիշերապահ ոստիկանների, որոնք պահպանում են այս երկրի սահմանները։
Շատ չանցած մենք մտանք Լապտերների նավահանգիստը։ Ահագին Փարոսները պայծառ լույսով լուսավորում էին Լապտերների նավահանգիստը։ Մենք բացատրեցինք Փարոսներին, թե ինչ է մեր ճամբորդության նպատակը, և նրանք հանձն առան մեզ ներկայացնելու իրենց թագուհուն։
Անհնար է պատմել, թե որքան լավ ընդունեց մեզ թագուհին։ Պանուրգը ողջունեց թագուհուն Լապտերների լեզվով և խնդրեց մի լավ ուղեկցող տալ, որ մեզ առաջնորդի Շշի պատգամախոսի մոտ։ Թագուհին մեզ հրավիրեց ընթրիքի։ Այնտեղ մենք ինքներս պետք է ուղեկցող ընտրեինք պալատական լապտերների միջից։
Եկավ ընթրիքի ժամը։ Թագուհին առաջինը սեղան նստեց, իսկ նրանից հետո մնացած բոլոր Լապտերները՝ համաձայն իրենց աստիճանի ու դիրքի։ Թագուհու շորը լեռնային բյուրեղից էր՝ զարդարված խոշոր ադամանդներով։ Ականավոր Լապտերներից ոմանք ապակե հագուստ էին հագել, ոմանք՝ փայլարե հագուստ, մնացածները եղջյուրե, թղթե և մոմլաթե։
Ընթրիքին մատուցեցին վառված մեծ֊մեծ մոմեր։ Թագուհուն մատուցեցին ծայրը կարմիր մի մեծ սպիտակ մեղրամոմ։ Ականավոր լապտերներին մատուցեցին ճարպամոմեր, մնացածներին ընկույզից պատրաստած մոմեր։ Եվ որքա՜ն պայծառ էր Լապտերների լույսն ընթրիքից հետո։ Պարզ երևում էր, որ նրանք շատ կուշտ են։
Ընթրիքից հետո մենք որպես ուղեկցող ընտրեցինք մի հրաշալի և ամենաբարձր որակի Լապտեր, և, թագուհուն շնորհակալություն հայտնելով, շարունակեցինք մեր ճանապարհը։
==Գլուխ XLVI==
Այն մասին, թե ինչպես եկանք կախարդական Շշի պատգամախոսի մոտ
Մեր իմաստուն Լապտերի օգնությամբ վերջապես հասանք վաղուց ցանկացած կախարդական Շշի կղզին։ Երբ ափ դուրս եկանք, Պանուրգը, թռչկոտելով մի ոտքի վրա, Պանտագրյուելին ասաց․
― Վերջապես վերջացան մեր հոգսերը, այսօր մենք գտանք այն, ինչ որոնում էինք, ենթարկելով մեզ հազար ու մի վտանգի։
Այդ ժամանակ առաջ անցավ Լապտերը և մեզ տարավ մի հրաշալի այգու միջով։ Ավելի գեղեցիկ այգի կյանքումս չէի տեսել։ Այստեղ կային ամեն տեսակի խաղողի վազեր՝ Մուսկատի, Ֆալերնի, Անժուի, Կորսիկայի․․․ Լապտերը մեզ հրամայեց խաղողի երեքական հատիկ ուտել և մի֊մի կանաչ ոստ առնել ձեռքներս։
Այգին վերջանում էր մի բարձր ու գեղեցիկ կամարով։ Դրանից հետո ճանապարհը տանում էր դեպի ստորերկրյա տաճարը։ Տաճարի դռան մոտ մեզ հանդիպեց պարոն Թունդին, որ կախարդական Շշի նահանգապետն էր և շրջապատված էր մեծ պահակախմբով։ Պահակախումբը կազմված էր ֆրանսիական փոքրիկ շշերից։ Երբ նահանգապետը նկատեց, որ ձեռքներումս բռնած ունենք մի֊մի կանաչ ոստ, հրամայեց մեզ տանել իշխանուհի Բակբյուկի մոտ, որ այստեղի կառավարչուհին էր և կախարդական Շշի պալատական տիկինը։
Եվ ահա մենք մի շքեղ սանդուղքով իջանք գետնի տակ։ Եթե չլիներ մեր հրաշալի Լապտերը, մենք անշուշտ կկորցնեինք ճանապարհը։ Բայց Լապտերի պայծառ լույսը օգնում էր մեզ իջնել սանդուղքի աստիճաններով և անցնել սանդուղքի բազմաթիվ պտույտներով։
Երբ հասանք յոթանասուներորդ աստիճանին, Պանուրգը հանկարծ սաստիկ վախեցավ։
― Տիկին, ― ասաց նա դառնալով դեպի Լապտերը, ― ավելի լավ չէր լինի արդյոք, որ ետ գնայիք, աստված վկա, վախից քիչ է մնում սիրտս ճաքի։ Համաձայն եմ երբեք չամուսնանալ։ Դուք շատ չարչարանք կրեցիք իմ պատճառով, աստված ձեզ փոխարենը կհատուցի։ Ես էլ ապերախտ չեմ լինի, եթե միայն ողջ֊առողջ դուրս գամ այս անիծված քարանձավից։ Շատ եմ խնդրում, ետ գնանք։ Ինձ այնպես է թվում, որ դժոխքը երախը բաց է արել, ուզում է ինձ կուլ տալ։ Շուտով սատանաներն էլ կերևան։ Ժան վարդապետ, որտե՞ղ ես դու, սիրելիս։ Սիրելիս, հաստափորիկս, մի հեռացիր ինձնից։ Վերցրե՞լ ես սուրդ, թե ոչ։ Հակառակի պես հետս ոչ մի զենք չեմ վերցրել։ Ետ դառնանք։
― Մի վախեցիր, ես այստեղ եմ, ― ասաց Ժան վարդապետը։ ― Ես քո օձիքից այնպես պինդ եմ բռնել, որ քսան սատանա էլ գան, քեզ իմ ձեռքից խլել չեն կարող։ Ճիշտ է, զենք չեմ վերցրել հետս, բայց ի՞նչ կարիք կա զենքի։ Մենք հո դժոխք չենք իջնում։ Էշի գլուխ, մենք քեզ ամուսնացնել ենք ուզում։
― Դու ինքդ կարող ես ամուսնանալ դողէրոցքի հետ, ― պատասխանեց Պանուրգը։ ― Մռռան Կատուն վաղուց արդեն քեզ համար հարսնացու է գտել։
Բայց այդ միջոցին ուղեցույց Լապտերը հրամայեց մեզ լռել։
― Դուք այստեղ միանգամայն ապահով եք, ― ասաց նա, ― զուր չէ, որ ձեր ձեռքին մի֊մի կանաչ ոստ կա։<ref>Կանաչ ճյուղերը խաղաղ դիտավորությունների նշան էին, այդ պատճառով երկու պատերազմող կողմերի միջև խաղաղության բանակցություններ վարողները միշտ գնում էին թշնամու բանակը՝ ձեռքներին կանաչ ոստեր բռնած։</ref>
― Որ այդպես է, առաջ գնանք, ― ասաց Պանուրգը։ ― Առանց երկար ու բարակ մտածելու մտնենք այս դժոխքը։ Երկու մահ չկա, մեկից էլ փրկություն չկա։ Ճիշտն ասած, վաղուց է, ինչ երազում եմ կռվի մասին։ Խփիր, առաջ գնա, քաջությամբ ոչ ոքից պակաս չեմ։ Ճշմարիտ է, սիրտս մի քիչ թուլանում է, բայց դրա պատճառը երևի հեղձուկ օդն է, ոչ թե երկյուղը։ Խփիր, հարձակվիր, մի վախենա, ինձ Պանուրգ կասեն, քաջ Պանուրգ։
Պանուրգի վրա ծիծաղելով մենք ցած իջանք սանդուղքով և կանգ առանք մի փակ դռան առաջ։ Դռները շինված էին հաստ պղնձից և զարդարված էմալե փոքրիկ նկարներով։ Ոչ մի կողպեք ու փականք չկար, միայն մեջտեղում, որտեղ կպած էին դռան երկու փեղկերը, կախված էր մի գեղեցիկ, բակլայի մեծությամբ հնդկական ադամանդ, որ ամրացրած էր վեցանկյունանի ոսկե շրջանակի մեջ։
Այստեղ մեր գեղեցկուհի ուղեկցուհին մեզ ասաց, որ ինքն այլևս առաջ չի գնա, որովհետև մենք այժմ ոտք ենք դնում կախարդուհի Բակբյուկի թագավորությունը և պետք է հպատակվենք միայն նրան։ Դրանից հետո նա վերցրեց շղթային ամրացրած ադամանդը, դրեց արծաթե մի փոսորակի մեջ, որ շինված էր դռան աջ կողմում, և մի կողմ քաշվեց։
Դռան երկու փեղկերն իրենք իրենց բացվեցին, թեև նրանց ոչ ոք չէր դիպել։ Սովորաբար ծանր դռները բացվելիս ճռռում և անախորժ ձայն են հանում, իսկ այժմ նման բան չեղավ։ Դուռը բացվեց հեշտ ու հանգիստ և բացվելիս քնքուշ ձայն հանեց, որ տարածվեց ամբողջ տաճարում և բարձրանալով մինչև բարձր կամարները, կամաց֊կամաց նվազեց։ Պանտագրյուելն իսկույն հասկացավ, թե ինչու է այդպես լինում։ Դռան փեղկերը բացվելիս սահում էին փոքրիկ և լավ հղկած գլանակների վրայով, որոնք ամրացված էին փեղկերի ներքին մասում։ Այդ գլանակները հարթ ու հավասար մարմարե հատակի վրա գլորվելիս հանում էին այն մեղ ձայնը, որը և զարմացրեց մեզ։
Բայց ինձ ամենից շատ զարմացրեց այն, որ դռները բացվեցին իրենք իրենց, առանց որևէ հպման։ Իմանալու համար, թե ինչու է այդպես լինում, ես ուշադրությամբ տնտղեցի դռան երկու փեղկերը։ Փեղկերի այն մասում, որտեղ նրանք ծածկվելիս կպչում են իրար, ես նկատեցի պողպատե երկու բարակ թիթեղներ, որոնք պարփակված էին կորնթական բրոնզի մեջ։ Իսկ դռան դրանդիի վրա, այնտեղ, որտեղ դռան փեղկերը բացված ժամանակ հենվում են, կպցված էին երկու մեծ ու լավ հղկված հնդկական մագնիսի կտորներ՝ ձեռնափի հաստությամբ։ Հետևապես, երբ մեր գեղեցկուհի Լապտերը վերցրել է ադամանդը, որը փոխարինում է փականքին, մագնիսը ձգել է դեպի ինքը պողպատե թիթեղները, և դուռն ինքն իրեն բացվել է։
Թիթեղներից մեկի վրա հին լատինական տառերով փորագրված էր հետևայլ մակագրությունը՝
::::::::::Վախճանը պսակում է գործը։
==Գլուխ XLVII==
Այն մասին, թե ինչպես է կառուցվել ստորերկրյա տաճարը
Մեկ էլ տեսանք, որ մենք գտնվում ենք մի հոյակապ ստորերկրյա տաճարում։ Այդպիսի տաճար, ես ոչ մի տեղ չէի տեսել։ Ինձ առանձնապես զարմացրեց տաճարի հատակը։ Արվեստի և ոչ մի գործ չէր կարող հավասարվել այդ հատակին։ Ամբողջ հատակը խճանկար էր և կազմված էր փոքրիկ թանկագին քարերից, որոնք քառակուսու ձև ունեին։ Քարերը լավ հղկված էին, և նրանցից յուրաքանչյուրը փայլում էր իրեն հատուկ փայլով՝ մեկը կարմրագույն հասպիս էր, մյուսը երփներանգ մարմար, երրորդը՝ ծիրանաքար, չորրորդը՝ գայլի աչք՝ ոսկեփայլ կայծակներով կամ ագաթ կաթնագույն երանգով, հինգերորդը շատ փայլուն քաղկեդոնաքար էր, վեցերորդը՝ կանաչագույն հասպիս, կարմիր ու դեղին երակներով։
Եվ այնպես վարպետորեն էին զուգակցված իրար այդ քարերը, որ կարծես մի ահագին խտիտ կանաչ տերևներ էին թափվել հատակի վրա։ Այդ տերևների մեջ զանազան տեղերում երևում էին խխունջներ, մի ուրիշ տեղ աչքի էր ընկնում մի մողես, մի քանի տեղերում էլ կարծես կույտ֊կույտ պտուղներ ու հատապտուղներ են շաղ տվել։ Եվ այս բոլորը կատարված էր այնպիսի վարպետությամբ, որ մենք ակամա բարձրացնում էինք մեր ոտքերը, որպեսզի դեմ չառնեն ոստերի կույտերին, որոնք իրոք հարթ և հղկված նկարներ էին միայն։
Տաճարի պատերն ու կամարները ծածկված էին խճանկարներով։ Կային այդտեղ ուրախ պարերի, արյունահեղ կռիվների, հաղթական թափորների և շատ ուրիշ նկարներ։ Եվ չնայած նրան, որ տաճարը ստորերկրյա էր ու առանց պատուհանների, նկարները պայծառ լուսավորված էին։ Դահլիճը լուսավորողը մի հրաշալի ջահ էր, որ կախված էր նրա մեջտեղում և իր շոյող լույսը տարածում էր ամբողջ շենքով մեկ։
Այդ ջահի կառուցվածքն ինձ այնքան զարմացրեց, որ մանրամասնորեն պիտի պատմեմ նրա մասին։ Ինչպես ասված է, ջահը կախված էր տաճարի մեջտեղում։ Այնտեղ, բարձր կամարի մեջտեղում ամրացված էր գունդ ոսկուց շինված մի օղակ՝ բռունցքի հաստությամբ։ Այդ օղակից երեք ոսկե շղթաներով կախված էր մի կլոր ոսկե թիթեղ։ Այդ թիթեղի մեջ չորս անցք էր բացված և յուրաքանչյուր անցքի մեջ մտցված էր մի֊մի սնամեջ, բայց վերևի կողմից բաց գունդ՝ փոքրիկ լամպի պես մի բան։ Այդ լամպերը շինված էին թանկագին քարերից․ մեկը՝ մեղեսիկից, մյուսը՝ կարկեհանից, երրորդը՝ արևաքարից, չորրորդը՝ տպազիոնից։ Նրանք բոլորը լիքն էին մի տեսակ կախարդական ջրով և պայծառ լույս էին արձակում։
Ոսկե թիթեղից երեք ուրիշ շղթաներով կախված էր մի այլ ահագին լամպ, որ շինված էր ամենամաքուր բյուրեղից։ Նրա մեջ դրված էր մի բյուրեղյա սկուտեղ՝ մեջը լիքը նույն այրվող ջրով։ Լույսն անցնում էր բյուրեղի միջով, և այդ մեծ լամպն այնպես էր շողշողում, որ անհնար էր նրան նայել։
Դա մի զարմանալի գյուտ էր, բայց ավելի զարմանալին այն էր, որ բյուրեղյա լամպի վրա քանդակագործը քանդակել էր փայլուն ձիերի վրա նստած մերկ երեխաներ, որոնք կարծես կենդանի լինեին, որովհետև լույսն անցնում էր նրանց միջով ներսի կողմից և փայլփլում ու փողփողում էր բյուրեղյա նկարների մեջ։
==Գլուխ XLVIII==
Այն մասին, թե ինչպես էինք խմում կախարդական շատրվանի ջուրը
Այն ժամանակ, երբ մենք դիտում էինք այդ հրաշալի տաճարը, մեր առաջ դուրս եկավ կախարդուհի Բակբյուկն իր շքախմբով։ Սիրալիր ժպտալով՝ նա հրավիրեց մեզ տաճարի միջին մասը, որտեղ կար մի բարձր շատրվան, որ շինված էր թափանցիկ ալեբաստրից։ Շատրվանի շուրջը յոթ սյուն կար։ Առաջին սյունը շինված էր երկնագույն շափյուղից։ Սյան գագաթին դրված էր Սատուրն աստծու արձանը՝ ձեռքին բռնած մի գերանդի։<ref>Սատուրնը անտիկ դիցաբանության մեջ ցանքի և հնձի աստվածն է։ Նրան ներկայացնում էին գերանդին ձեռքին բռնած։</ref> Սատուրնի ոտքերի մոտ կանգնած էր ոսկե կռունկ՝ հիանալի էմալով զարդարված։ Երկրորդ սյունը շինված էր հակինթից և նրա վրա կանգնել էր Յուպիտերը՝ կրծքին մի ոսկե արծիվ,<ref>Լույսի, երկնքի և որոտի գերագույն աստված Յուպիտերի խորհրդանիշն արծիվն էր, որին սովորաբար ներկայացնում էին շանթը կտուցում բռնած։</ref> երրորդ սյունը շինված էր ադամանդից։ Նա այնպես էր շողշողում, որ դժվար էր նրան նայել։ Նրա վրա դրված էր Ֆեբ֊Ապոլոնը՝ ամբողջապես ոսկուց ձուլած։<ref>Ֆեբ֊Ապոլոնը արեգակի և արվեստների աստվածն էր։ Նրա խորհրդանիշն էր «արշալույսի երգիչ» աքաղաղը, որը երգով էր դիմավորում արեգակի ծագումը։</ref> Աջ ձեռքում Ֆեբը բռնած ուներ սպիտակ աքլոր։ Չորրորդ՝ վառ կարմիր սուտակե սյան վրա կանգնած էր Մարսը, պատերազմի աստվածը՝ ոտքերի մոտ մի առյուծ։ Հինգերորդ՝ զմրուխտե սյան վրա կանգնած էր Վեներան, և նրա ոտքերի մոտ նստել էր մի գեղեցիկ աղավնի։<ref>Վեներան սիրո և գեղեցկության աստվածուհին էր։ Նրա խորհրդանիշը սպիտակ աղավնին էր։</ref> Վեցերորդ ագաթե սյունը պսակում էր Մերկուրիոսը։<ref>Մերկուրիոսը անձրևի և առևտրի աստվածն էր, ինչպես և խաբեության ու գողության աստվածը, որը սուրհանդակի պաշտոն էր կատարում աստվածների մոտ։ Նրա խորհրդանիշն էր արագիլը։</ref> Նրա ոտքերի մոտ նստած էր մի արագիլ։ Յոթերորդ սյունը շինված էր թափանցիկ լուսնաքարից և նրա գագաթին դրված էր Լուսնի աստվածուհու արծաթե արձանը։
Այս յոթ սյուները, որոնք նվիրված էին յոթ երկնային մոլորակներին, միացած էին միմյանց հետ գեղեցիկ կամարներով։ Կամարների վրա էր հենվում հոյակապ բյուրեղյա գմբեթը, որ ծառայում էր որպես տանիք շատրվանի համար։ Գրեթե այնքան մաքուր և թափանցիկ էր, որ ես չնկատեցի նրա վրա ոչ մի խորդուբորդություն, ոչ մի միջներակ և ոչ մի բիծ։ Նրա գագաթին, ուղիղ այն ջահի տակ, որ ես նկարագրել եմ, ամրացված էին երեք տանձաձև մարգարիտներ՝ ձեռնափի մեծությամբ։ Մարգարիտները միացրած էին միմյանց շուշան ծաղկի նման։ Այդ շուշանաձև մարգարիտների միջից դուրս էր եկել ջայլամի ձվի չափ կարկեհան, այնքան հրաշալի և այնքան պայծառ, որ նայել չէր լինում։
Շատրվանից ջուրը խփում էր երեք շիթով։ Սադափե փողրակները, որոնց միջով հոսում էր ջուրը, պարուրաձև էին ու նման ահագին խխունջների և գտնվում էին ավազանի խորքում։ Լսվում էր նրանց միջից, որպես երկրի խորքերից եկող ջրի հրաշալի ու միաժամանակ խուլ և ընդհատուն խոխոջյունը։
Այդ միջոցին Բակբյուկը հրամայեց բերել սկահակներ, թասեր ու գավաթներ և առաջարկեց մեզ ճաշակել այդ հրաշալի շատրվանի ջուրը։ Պետք է ասել, որ մենք այնքան էլ տխմար չէինք, որ հրաժարվեինք սիրալիր առաջարկից։ Ուստի մենք չթողեցինք, որ մեզ երկար ու բարակ խնդրեն, ու իսկույնևեթ մի֊մի մեծ գավաթ խմեցինք այդ ջրից։ Եվ մի րոպե չանցած զգացինք, որ մի զարմանալի փոփոխություն է կատարվել մեր մեջ։ Մեր հոգնածությունն իսկույն անցավ, արագացավ մեր արյան շրջանառությունը, մեր այտերի վրա կարմրություն եկավ, մենք մեզ զգացինք առույգ, առողջ և առնվազն մի տասը տարով ջահելացած։
― Հավանո՞ւմ եք մեր կախարդական խմիչքը, ― հարցրեց Բակբյուկը։
― Սա հրաշալի աղբյուրի ջուր է, ― ասաց Պանտագրյուելը, ― կյանքումս սրա նման զարմանալի ջուր խմած չկամ։ Պետք է ասեմ, որ ոչ մի ջուր այնպես չի թարմացնում մարդուն, ինչպես այս ջուրը։
― Այժմ մի֊մի գավաթ էլ խմեցեք, ― ժպտալով ասաց Բակբյուկը, ― և երևակայեցեք, որ խմում եք այն գինին, որ ձեզ ամենից շատ է դուր գալիս։
Մենք դարձյալ խմեցինք։
― Աստված վկա, ― գոչեց Պանուրգը, ― սա կամ Բոննի աննման գինի է, կամ թե ես ոչինչ չեմ հասկանում։
― Ազնիվ խոսք, ― ասաց Ժան վարդապետը, ― սա Գրավ տեսակի գինի է, ուրախացնող և պճպճան։ Ի սեր աստծո, սովորեցրեք մեզ, ինչպես եք պատրաստում այս գինին։
― Ինձ թվում է, ― ասաց Պանտագրյուելը, ― սա Միրվոսի գինու տեսակիցն է։ Ես հենց այդ գինու մասին էի մտածում խմելուց առաջ։
==Գլուխ XLIX==
Այն մասին, թե ինչպես էր խոսում Պանուրգը կախարդական Շշի պատգամախոսի հետ
― Ուրեմն դուք տեսնում եք ինչպիսի հրաշալի հատկություններ ունի այս ջուրը, ― ասաց Բակբյուկը։ ― Ո՞վ է ձեզանից ուզում լսել կախարդական Շշի պատգամախոսին։
― Ես, ձեր խոնարհ սափորս, ― պատասխանեց Պանուրգը։
― Սիրելի բարեկամ, ― պատասխանեց կախարդուհին, ― ես միայն մի խրատ ունեմ ձեզ տալու՝ պատգամախոսին մոտենալիս մի ականջով միայն լսեք նրան։
Այնուհետև Բակբյուկը Պանուրգի վրա մի կանաչ գույնի վերարկու գցեց, գլխին գեղեցիկ սպիտակ գլխարկ դրեց, երեք անգամ նրա երեսը լվաց շատրվանի ջրով և ստիպեց երեք ոստյուն կատարել։ Հետո ոսկե դռների միջով տարավ նրան մի շրջանաձև մատուռ, որ շինված էր փայլարից և զանազան թափանցիկ քարերից։ Մատուռը պատուհաններ չուներ, բայց լուսավորված էր արևի պայծառ լույսով, որ թափանցում էր մատուռի կտուրի վերևում գտնվող ժայռի մեջ շինված բացվածքից։ Մատուռի մեջտեղում կար մի յոթկողանի ավազան՝ լիքը մաքուր ու վճիտ ջրով։ Ավազանի մեջտեղում կիսով չափ ջրի մեջ դրված էր մի ահագին Շիշ, որ ձվաձև էր և շինված գեղեցիկ ու մաքուր բյուրեղապակուց։
Բակբյուկն ստիպեց Պանուրգին համբուրել ավազանի եզրը և երեք սրբազան պար պարել։ Հետո Պանուրգին նստեցրեց հատակին, բաց արեց ու դրեց իր առաջ մի հաստ գիրք և ստիպեց երգել հետևյալ երգը՝
<poem>
Ով դու շիշ,
Որ ծայրեծայր
Լի՛քն ես գաղտնիքով,
Ունկնդրում եմ
Մի ականջով
Եվ լսում եմ քեզ։
Քո վճիտ ջրերի մեջ
Չկա ոչ մի ոխ և ոչ սուտ,
Քեզ եմ կանչում ես փորձանքի ժամին,
Ձայն տուր ինձ շատրվանից։
Ո՜վ դու շիշ,
Որ ծայրեծայր
Լի՜քն ես գաղտնիքով։
Զգայուն ականջով
Ունկնդրում եմ
Եվ լսում քեզ։
</poem>
Երբ երգը վերջացավ, Բակբյուկը չգիտեմ ինչ գցեց ավազանի մեջ, և հանկարծ ջուրը ծածկվեց պղպջակներով ու եռաց։ Պանուրգը լուռ լսում էր մի ականջով։ Բակբյուկը ծունկ էր չոքել նրա մոտ։ Հանկարծ Շշի միջից լսվեց մի աղմուկ, որ նման էր հորդ անձրևի ձայնին։ Աղմուկը գնալով սաստկանում էր։ Ահա աղմուկը բռնեց ամբողջ մատուռը, և Շշից դուրս թռավ «Տրինկ» խոսքը և միանգամից լռություն տիրեց։
― Շիշը ճաքել է, ― գոչեց Պանուրգը, ― աստվա՜ծ վկա՝ ճաքել է։ Այդպես ճաքում են բյուրեղյա շշերը, երբ դնում են կրակի վրա։
― Սիրելի բարեկամ, ― ասաց Բակբյուկը, ― շնորհակալ եղեք բախտից, դուք ստացել եք կախարդական Շշի խոսքը։ Դա ամենից ճիշտ խոսքն է, որ ես երբևիցե լսել եմ։ Վեր կացեք ուրեմն, գնանք տաճար, նայենք գրքերի մեջ, տեսնենք ինչ է նշանակում այդ խոսքը։
― Գնանք, ― ասաց Պանուրգը, ― շարժվեցեք։ Որտե՞ղ է դուռը։ Որտե՞ղ է գիրքը։ Տեսնենք, ինչպես են մեկնաբանում այդ կախարդական խոսքը։
==Գլուխ L==
Այն մասին, թե ինչպես է Բակբյուկը մեկնաբանում կախարդական Շշի պատասխանը
Բակբյուկը բերեց Պանուրգին գլխավոր տաճարը և պահարանից հանեց մի մեծ արծաթե գիրք։ Բաց արեց գիրքը, գտավ նրա մեջ իրեն հարկավոր գլուխը և ասաց․
― Լսեցեք ճանապարհորդներ, և լավ ուշք դարձրեք, թե ինչ եմ ասում։ «Տրինկ» խոսքը մեծ խոսք է։ Նա հայտնի է շատ ժողովուրդների և նշանակում է «Խմեցեք»։ Ես, իհարկե, չեմ խոսում ընդհանրապես խմելու մասին, որովհետև առանց խմելու չի կարող ապրել ոչ մարդ և ոչ անասուն։ Իմ խոսքը ուրիշ խմելու մասին է, այն խմիչքի մասին, որ մենք պետք է ներծծենք յուրաքանչյուր օր և յուրաքանչյուր ժամ, որին պետք է ձգտենք անդադար և որը պետք է աշխատենք ձեռք բերել, որպեսզի նրանով կարողանանք թարմացնել մեր սիրտն ու մեր ուղեղը, նրանով դառնանք ուժեղ, հզոր, արդար և գործունյա։ Դուք անշուշտ գուշակած կլինեք արդեն, թե ինչ խմիչքի մասին է իմ խոսքը։ Ես խոսում եմ աշխարհումս գոյություն ունեցող բոլոր իրերի ամենաստույգ գիտության մասին։ Միայն այդպիսի գիտությունը ձեզ լույս աշխարհ կհանի տգիտության անդունդից, կազատի ձեզ նախապաշարումներից ու սնապարծությունից, բաց կանի ձեր աչքերը, և դուք կվերածվեք մի նոր ու զարմանալի կյանք վարելու համար։ Ինչպես այն կախարդական ջուրը, որ դուք խմեցիք մեր շատրվանից, ճշմարիտ գիտությունը կդարձնի ձեզ առույգ և առողջ, դուրս կվանի ձեզանից հոգնածությունն ու տաղտկությունը, դուրս կքշի հիվանդությունները և կսովորեցնի ձեզ իշխել բնության խորհրդավոր և անըմբռնելի ուժերի վրա։
Բայց չկարծեք, դուք, օտարականներ, որ ճշմարիտ գիտության ուղին դյուրին է և անվտանգ։ Ինչպես նախքան կախարդական Շշին հասնելը դուք պետք է երկար թափառեիք անեզր ծովերում, այնպես էլ երկար ժամանակ ահագին աշխատանք պետք է թափեք, որպեսզի հասնեք ճշմարիտ գիտության ափերին։ Դուք դարձյալ պետք է ձեզ համար ուղեցույց ունենաք լուսատու լապտերը՝ սքանչելի ու բարի գիտությունը, որը կփարատի ձեզ շրջապատող խավարը և ցույց կտա ուղիղ ճանապարհը։ Ինչպես դուք այժմ իջել եք մեր ստորերկրյա խորհրդավոր աշխարհը, նույնպես և պետք է իջնեք դուք ձեզ համար անհասկանալի ու անհայտ իրերի աշխարհը, իրեր, որոնց իսկական իմաստը դեռ երկար ժամանակ հասկանալի չի լինի ձեզ։ Չափազանց սխալվում են ձեր փիլիսոփաները, երբ գանգատվում են, թե հին մարդիկ ամեն բանի մասին արդեն գրել վերջացրել են և իրենց համար ասելու այլևս ոչինչ չի մնացել։ Այն, ինչ որ երկրի ընդերքում է, այն, ինչ որ գոյություն ունի ծովերում ու գետերում, ինչ որ դուք տեսնում եք երկնքում, ― այդ բոլորի մասին դուք դեռ՝ շատ քիչ բան գիտեք, այդ բոլորը դեռ մշուշի մեջ է ձեզ համար, որովհետև ճշմարիտ գիտությունը դեռ շատ հեռու է ձեզնից։
― Իսկ ի՞նչ կասեք դուք իմ ամուսնության մասին, ― հարցրեց Պանուրգը, ― իմ կինը ինձ կծեծի՞ թե ոչ։
― Սիրելի բարեկամ, ― ասաց ժպտալով Բակբյուկը, ― երբ դուք կանգնած լինեք ճշմարիտ, այլ ոչ սուտ գիտության ճանապարհի վրա, այն ժամանակ դուք հեշտությամբ կկարողանաք տարբերել վատ մարդուն լավ մարդուց։ Հուսով եմ, որ այն ժամանակ էլ դուք կկարողանաք կին ընտրել ձեզ համար ձեր ճաշակի համաձայն։
― Դժվար թե կարելի լինի ավելին ասել, քան ասաց այս բարի կախարդուհին, ― ասաց Պանտագրյուելը, ― ես էլ ձեզ նույն էի ասում, երբ դուք առաջին անգամ խոսեցիք ինձ հետ այդ հարցի մասին։
― Տրինկ, ― ասաց Ժան վարդապետը, ― տրինկ։ Իսկ այժմ խոսենք այն բանի մասին, թե ինչպես շնորհակալ լինենք տանտերերին։
― Հանգիստ եղեք այդ մասին, ― ասաց Բակբյուկը, ― բավական է, որ դուք մեզանից գոհ եք։ Կխնդրեի միայն, որ ձեր անունները գրեք այս գրքում։
Այս խոսքերն ասելիս մի գեղեցիկ գիրք բաց արեց նա։ Մենք թելադրեցինք, և իմաստուններից մեկը ինչ֊որ բան գրեց ոսկե գրիչով։ Հենց այդ ժամանակ Բակբյուկը երեք մեծ տիկ լցրեց կախարդական ջրով և մեր ձեռքը տալով ասաց․
― Վերադարձեք ձեր երկիրը, բարեկամներ, և վկայեցեք, որ գետնի ընդերքում բավական հարստություններ և զարմանալի իրեր կան թաքնված։ Երբ նավ նստեք, այս տիկերից քիչ֊քիչ ջուր բաց թողեք։ Այդ ջուրը գոլորշիանալով, կդառնա թեթև համընթաց քամի, որի օգնությամբ դուք ուղիղ գծով կդառնաք մինչև Տալմոնդուայի Օլոն նավահանգիստը։ Չմոռանաք միայն այդ քամին ուղղել ձեր առագաստների վրա ոսկե փուքսի միջոցով, որը սրինգի ձև ունի և դրված է տիկերի հետ միասին։ Այն ժամանակ դուք միշտ ապահով կլինեք, և ոչ մի փոթորիկ ձեզ չի սպառնա։ Ձեր նավերը կգտնեք բոլորովին պատրաստ։ Նրանց վրա բեռնված է այն ամենը, ինչ որ ձեզ անհրաժեշտ է ձեր վերադարձի համար։ Ձեր այստեղ եղած ժամանակ ես այդ բոլորի մասին հոգացել եմ։ Գնացեք ուրեմն, բարեկամներ, ուրախ սրտով և տարեք այս նամակն ու հանձնեք ձեր տիրոջը՝ Գարգանտյուային, հայտնեք մեր ողջույնը նրան, նույնպես և նրա մերձավորներին ու հպատակներին։
Այս խոսքերն ասելիս Բակբյուկը հանձնեց մեզ կնքված նամակը և, մեր հավերժ երախտագիտության հավաստիացումները լսելուց հետո, մեզ առաջնորդեց դեպի վեր։ Անցնելով այդ ծաղկալից, պտղավետ ու սքանչելի կղզու միջով, ինչպիսին է և մեր հայրենի Տուրենը, մենք դուրս եկանք վերջապես ծովափ։ Արեգակն արդեն բարձրանում էր հորիզոնում և սփռում իր ոսկեշող լույսը մեր նավերի վրա։