«Մասնակցի քննարկում:Արշօ»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ « Կլոր Աշխարհ Գնում ես փողոց, թեքւում ես ձախ, իջնում հարիւր մետր, խաչմերուկին հասնելով թեքւում ես...»:) |
(Տարբերություն չկա)
|
Ընթացիկ տարբերակը 03:06, 31 Դեկտեմբերի 2016-ի դրությամբ
Կլոր Աշխարհ
Գնում ես փողոց, թեքւում ես ձախ, իջնում հարիւր մետր, խաչմերուկին հասնելով թեքւում ես աջ, մէծ նպարատնի բակում ես․Մօտենում ես մուտքի դռան, աւտոմաթ դռները բացւում են, մտնում ես ներս: Մի տհաճ գարշահոտ հոսանք զարկւում է երեսիդ: Մի պահ զզւանքից աղիկներդ գալարւում են ու փսխելու աստիճանի քեզ վատ ես զգում: Մորթւած, քերթուած կենդանիների ժանտահոտը մսաբաժնից օդում տարածուած, հենց այդ մուտքի դռնից է դուրս փախչում:
Իսկ դու գրքերի համաձայն, Աստծուն հաճոյ լինելու համար դարեր շարունակ ողջակիզում էիր այդ չորքոտիներին որպէսզ մեղքերի թողութեան զոհ ու դեռևս շարունակում ես: Իսկ մարգարեներից ոմանք էլ ասացին թէ, Աստուծոյ հաճելի զոհը ոչ թէ մսացու գառներն են, այլ կոտրուած, խոնարհ սրտերը:
Յիշում ես թէ ինքդ որ տեղից եկար: Այն տեղից որ սաստիկ թանձրացած ամենօրեայ գարշահոտը քողի պէս տարածուած է ամբողջ քաղաքի վրայ, ամեն տեղ, շուկայում,փողոցներում, շէնքերում, տներում և հենց քո սեփական ննջարանում։ Նաև յիշում ես որ ականատես եղար ոչ թէ միայն սովորական չորքոտիների մորթւել քերթւելուն, այլ մարդկային զանգուածների արիւնարբու հոշոտւելուն, հենց քո ննջարանի լուսամուտի ներքոյ: Մի պահ հեգնանքով նայում ես ինքդ քեզ, թէ ինչպէս հիմայ նրբացել ու փխրւել ես: Միևնոյնն է, ամենևին դու այդ մսի բաժնից բան չունես գնելու: Թեքւում ես ձախ:
Անցնում ես ծաղկափնջերի մօտով, այստեղ օդը աւելի թեթև է ու շնչալի․ Զգալի է օծալենիքների բուրմունքը։ Յետոյ զգում ես Հայի հոտը որը նման է հացի բուրմունքին։ Կարծես բոլոր անց ու դարձ անողները հաց լինեն։ Կան նաև Մեկսիկացի աշխատողներ, նրանք էլ են օժտուած հացի բուրմունքով։ Թեքւում ես աջ:
Մրգերի և բանջարեղենների բաժնում ես գտնւում: Այս տեղ շատ լաւ է: Հաճախորդները իրար մէջ խլրտւելով մրգերի ու բանջարեղենների արկղերից ընտրում են իրենց առօրեայ պիտոյքը: Հանկարծ մի նիհար կազմուածքով կին, մէջքը դէպի քեզ արած կռանում է որ իր կառքի մէջ տեղաւորի ջոկած մրգերը: Նրա հասարակ երաստանի կազմուածքը հանկարծ ստանում է մի գեղեցիկ կլորակ հրապուրիչ դեղձի երևոյթ: Մի պահ քարանում ես այդ հրաշալի փոփոխութիւնից: Զարմանում ես թէ ինչպէս կանացի յետոյքի երկու ոսկորների չնչին տարբերութիւնը տղամարդկանցից, կարող է այդքան հրապուրիչ տեսարան առաջացնել: Հենց այդ չնչին տարբերութիւնն է որ կանանց կարող է դարձնում ինը ամիսներ շարունակ արգանդում կրել երեխայի կշիռը և զաւակին երկար ժամեր խնամք տանեն գրկում. Իսկ դու քո ամբողջ վարժուած տղամարդկային մկաններով անկարող ես նոյնը անելու, սաստիկ հոգնելով:
Աչքերդ հառել ես այդ գեղեցիկ կլոր դեղձանման գլուխ գործոցին և նկատում ես թէ ինչպէս գլխի գագաթից մինչև ոտքերի թաթը, ամբողջ կազմուածքը բաղկացած է մի շարք կէսկլոր, մահիկաձև, մեծ ու փոքր, աղեղնային մկաների միութիւնից, որոնց էլիպսային շրջումները ամբողջովին համերաշխ կերպով միանում են միմիանց և ստեղծում են ընդհանուր կլորաձև մարմնի կերպարանքը:
Ապա մի պահ զգում ես որ մի երկրորդ կին աչքի տակով քեզ նկատողութիւն է անում, թէ ինչու ես այդպէս քարացել նիհար կնոջ կազմուածքի վրայ: Նա մօտենում է նիհար կնոջ, թեթև հպում է նրա ուսը և ականջին մի բան շշնջում: Նիհար կինը իսկոյն շտկւում է ու հետ դառնալով ուղղիղ նայում է քո աչքերի մէջ: Սթափւում ես: Նրա կէսլուսին հոնքերը կիտւում են ու կլոր հայացքը ներշնչում է քեզ, լիրբ, անամօթ բառերը: Հիմա նրան ոնց բացատրես թէ քո նայուածքը ոչ մի չար ցանկութեան նպատակ չի ունեցել ու միայն հետաքրքրւած ես եղել մարդկային մարմնի հրաշալի ձևակերպին: Իսկ եթէ նա հարցնի քեզ «Այ դու խուժան, մի թէ՞ իմ հետևը անաթոմիայի լաբրատորիա է դարձել » ի՞նչ ես պատասխանելու: Անխօս, ամաչելով, կլոր գլուխդ կռելով, հեռանում ես ու թեքւում աջ:
Փորձանքը կլոր գլխիցդ անւտանք անցաւ: Հիմա կանգնած ես նարինջների արկղի մօտ։ Նարինջների հրաշալի բուրմունքը օծել է օդը։ Վերցնում ես դրանցից մէկը, շնչում ես հոտը և բռիդ մեջ շոշափում։ Ափիդ մէջ զգում ես նարինջի կլորակ կազմուածքը։ Կլոր են նաև միւս արկղերի միջի մրգերը: Խնձորը, սալորը, ձմերուկը, սեխը, դեղձը, իսկ այդ դեղձը իսկոյն յիշեցնում է նիհարիկ կնոջ. Նորից նայում ես նիհարիկ կնոջ: Հիմա նա դիմացից է կռացել մրգերի արկղերի վրայ ու նրա կիսաբաց շապքափողից երևում են նրա գեղեցիկ ճերմակ կրծքերը, դրանք էլ նարինջի նման կլոր են: Մի պահ նա նկատում է քեզ թէ ինչպէս նարինջը հոտհոտելով զննում ես նրա կլոր կուրծքերի մեջտեղի աղեղնագծին. Իսկ դու շփոթւելով իսկոյն հայացքդ ուրիշ կողմ ես դարձնում ու թեքւում ձախ:
Այդ տեղ նկատում ես համով բանջարեղեններին․ Վարունգը, շաղկամը, ճակնդեղը, դդումը, սոխը, լոլիկը, սմբուկը, կառտոֆիլը և բոլորը, ամենևին էլիպսաձև, աղեղնային, կլոր ձև ունեն: Այդ ամենը շատ հետաքրքիր է թւում քեզ: Աւելի խորն ես դիտում չորեշուրջդ: Թւում է թէ բոլոր այն մթերքները որոնք ուղղակի ստացւել են մայր բնութիւնից ամբողջովին կլորաձև են: Նորից տնտղում ես շուրջդ, ընկոյզը, պնդուկը, հացահատիկները, ցորենը, կորեկը և գարին, ոսպը, լոբին, սիսեռը և այլն, բոլորն էլ եղջուրակեռ ոլորներով կլոր ձև ունեն: Իսկ բոլոր այն իրերը որ կլորաձև չեն, դրանք ընդհանրապէս մարդկային կառոյց են և ոչ բնութեան։ Նայում ես հատակի ուղիղ շարուած աղիւսներին, շիտակ բարձրացած պատերին, սառնարանների քառակուսի կազմ ու ձևին, մրգերի արկղերը և ամբողջ առարկաները որոնք քո ձեռքի աշխատանքն են, ամենևին շիտակ, սուր, ինիսուն աստիճան անկոյններով են ու կլոր կերպար չունեն։ Կան սակաւաթիւ մի շարք առարկաններ որոնց դու մայր բնութիւնից օրինակելով սարքել ես կլորաձև, օրինակ, Գերմանական Ֆոլկս Վագոն աւթոն որ այնքան էլ վատ չի ստացւել։ Նաև ֆուտբոլի գնդակը շինեցիր կլոր, երևի այդ պատճառով որ քո կլոր գլխի միջի կլոր ուղեղի քառակուսի մտածելակերպը չկարողացաւ ենթարկել աշխարհի կլորաձև օրենքներին, կամ թէ լոկ պատահաբր այդպէս ստացւեց․ Թէ չէ գնդակին էլ քառակուսի ձև ու կերպ կտայիր և դրա հետևանքով էլ չէիր ունենալ Բրազիլիայի նման ֆուտբոլի խումբը կամ Մարադոնայի պէս ֆուտբոլիստներ։ Իսկ նման դէպքերում, դու երբէք չէիր վարանիլ և կստեղծէիր բազմաթիւ, միանման, քառակուսի ռոբոտներ որոնք կարող կդառնային ֆուտբոլ խաղալ քառակուսի գնդակներով տեղի չտալով ոչ Բրեզիլիային ոչ Մարադոնային քո տփաձև որոշումները խախտելու։ Բայց ինչու՞ քո կլոր ուղեղում տպաւորւեց թէ ամեն ինչը սկզբից հորինել ու սարքել սուր անկիւններով ու քառակողմանի տեսքով և ոչ թէ կլոր, այդ հարցի մասին կմտածես յետոյ։ Թեքւում ես աջ: Քո նոր հանճարեղ գիւտի ազդեցութիւնից սիրտդ լցուել է մի քաղցր հրճուանքով։ Նորից ես նայում չորեշուրջդ: կենդանիների մի ամբողջ զանգուած անց ու դարձի մէջ են: Վրնջիւնով գալիս են ձիերը, նրանց փայլուն, կլոր յետոյքը, նրբիկ եղջուրային շրջուններով միանում է միւս մկաներին և կազմում է այդ զորեղ ոտքերեը: Նոյնիսկ նկատելի են աղեղնաւոր, համերաշխ, ոլորաձև ելևէջները որոնցից կազմւում է միւս անդամների արտաքին տեսքը: Յետոյ անցնում են թմփլիկափոր կլոր փղերը իրենց շեփորաձև ոլորապտոյտ ռնգերով: Անցնում են առիւծներ, վագռեր, եղջերուներ և ամեն տեսակ կենդանիներ, բոլորն էլ կլորաձև մարմնամասնիկներ ունեն: Յետոյ լողալով անցնում են ծովային կենդանիները, ամբողջովին կեռ ծիածանի պէս արտաքին կլոր տեսքով։ Ահա անցնում են թռչուններն ու միջատները. Սրանց արտաքին երեվոյթն էլ կլորաձև է: Ջայլամները և աղաւնիները իրենց կլոր գլուխներով ու կլոր կռծքերով, մրջունները երեք միացած գնդիկների մարմնակառոյցով, մեղուները իրենց կլոր յետոյքով որոնց վրայ գծուած են սև համերաշխ օղղակները դեղին շերտի վրայ, բոլորն էլ ամենևին կլոր են: Նոյն կլորաձև համերաշխութիւնը տեսնում ես նաև սողղուների մարմնամասնիկներում. Օձերը, կրիաները, խեցգետինները, կարիճները և այլն: Թեքւում ես ձախ:
Հանկարծ գետինը ճեղքւում է և ծլում ու ծաղկում են զանազան բուսեղեններ: Դրանց բազմատեսակցութեանը չափ ու սահման չկայ: Կան երկար ծառեր, կան կարճ թփեր, կան ծաղկունեայ բոյսեր և կան փշաւոր խոտեր, որոնց իւրաքանչիւրի կառոյց և կազմուածքը իր մէջ պարունակում է այդ հիմնական կլորաձև ֆիգիւրան։ Ծառերի հունը, ճիւղերը և տերևների աղեղնային կեռերը բոլորը կլորաձև են:
Զգում ես մի մեղմ զեփիւռ: Ոչ աջ ես թեքւում և ոչ ձախ այլ նայում ես վեր: Առաստաղը ճեղքւում է և ի յայտ են գալիս կլոր արևն ու լուսինը, մոլորակները, աստղերն ու ծիրկաթինը և բաղադրիչ կլորակ մասնիկները։ Բամբակեայ ձւաձև ամպերի թփերը կիտւում են կլորակ գլխիդ վրայ. Սկսւում է մի ուժեղ տեղատարափ: Անձրևի կաթիլները, ձիւնի փաթիլները, խոշոր կարկութի ջերմ գնդիկները, ամենևին կլորակ են: Կլոր մարմինդ, կլոր գլխիցդ մինչև կլոր ոկքերեիդ թաթերը, ամբողջովին թարջւել է:
Ամեն ինչ համապատասխան է այդ քո նոր գիւտին: Ըստ Բենիտօ Մանդէլբրոտի, ֆիզիկ-մաթեմաթիկային տեսութեան, ամբողջ տիեզերքում և ընդհանուր ստեղծագործութեան մէջ գոյութիւն ունի երկրաչափութեան համերաշխութիւն. Որին նա անւանել է Fractal Geometry (Ալեծուփ, դարձ-դարձիկ Երկրաչափութիւն) : Ըստ այդ տեսութեան, բոլոր բնութեան աշխարհի տարրերը իրաի նկատմամբ համերաշխա երկրաչափութեան դիրք ունեն։ Օրինակ, մի ծառի տերևի վրայ կարելի է նկատել եռակների անցքեր որոնք առաջին հայացքով մի խառը, անկանոն գծերի երեույթ են տպաւորում։ Իսկ աւելի խոռը դիտողութիւնով նկատելի է մի ընդհանուր համերաշխ երկրաչափութիւն: Այս տեսութիւնը ընդհանրանում է երբ ամբողջ մի անտառի նայենք նոյն դիտողութիւնով, որը ըստ երևոյթի մի խառ և բարդ վիճակ ունի, բայց միևնոյն պահին իր մէջ պարունակում է մի սքանչելի երկրաչափական դարձ-դարձիկ համերաշխութիւն, Fractal Geometry. Թեքւում ես աջ:
Ապա քո նոր գիւտը մի քայլ առաջ է անցնում և այդ ընդհանուր ալեծուփ երկրաչափութեան համերաշխութեան կերպարը և արտաքին ձևն է բնորոշում, որը հիմնականում կլոր է: Ամբողջ բնական աշխարհի տարրերի ներքին և արտաքին ձևը, լինի հասարակ թէ բարդ մասնիկներով, ամենևին կլոր, կէսկլոր, աղղեղնաձև, կէսլուսին բաղադրիչ մասնիկների միացումից են կառուցւել: Հաւատացած ես որ քո այս նոր գիւտը Նոբելի մրցանակը կը շահի: Իսկ երբ այդ փառաշքեղ ժողովում քեզ հարց տան թէ որտեղի՞ց ծագեց այդ մեծ գիւտի խորհուրդը․ Ինչպես կարող ես ասել թէ մի նիհար կնոջ կլորակ նստուկի դիտողութիւնից մտքումդ հղացաւ գիւտի գաղափարը: Երևի գիւտն էլ անւանակոչելու ես, Կլոր Երաստանի Ալեծուփ Երկրաչափութիւն․ Round Bottock Fractal Geometry:
Հրճւած քո այս մէծ գիւտից, նայում ես չորեշուրջդ և նորից ամբոխի մէջ գտնում ես նիհարիկ կնոջը: Այս անգամ նա ոտքերը իրարից բաց արած, պպզել է և ներքևի պահեստներից մանր կանֆեթներ է վերձնում: Դու նրա բաց ոտքերի ճեղքից տեսնում ես մինչև լոյսի թափանցած խորքերը և հիացած կարծես թէ առաջին անգամ նկատում ես թէ այդ տեղ էլ ամեն ինչ կլոր է: Իսկ թէ այդ մարմնի կառոյցի դիզայնի հարկը քեզ տրւած լիներ, դու նրան ո՞նց կստեղծէիր, հարցնում է Պապ Թագաւորը: նախ կը տնկէիր մի խոշոր աղիւս գլխի փոխարեն, մի զոյկ կողքերից կախուած շեղանկիւն սիւններ, իբր թէ ձեռքեր, մի զոյկ սուր բուրգեր կրծքերի համար, երկու քառակուսի տփեր յետոյքի համար, երկու անճոռնի շիտակ անկիւնով, զուգահեռ սիւններ ոտքերի համար և մի անտաշ ծակ կփորէիր դրանց արանքում ու վերջ, ահա ստացւեց մարդ արարածը:
Նիհարիկ կինը նորից նկատելով քո քարացած հայացքը, տեղում կանգնում է: Խառնւում, շփոթւում ես, բայց այս անգամ նրա դեմքը մելամաղձոտ չէ, այլ ընդհակառակ նա ժպտում է քեզ, և դու տեսնում էս նրա ոսկեայ ատամի փայլը ու զարմանքիդ չափ չկայ երբ նկատում ես որ այդ կլոր դեմքի, կէսլուսին հոնքերից ցած, կլոր բերանի միջի ատամների շարքը, ընդհանուր աղեղնային կլոր ձև ունեն: Ուզում ես խոյս տալ նրա նայուածքից, բայց նա ժպտալով մօտենում է քեզ և քնքշօրէն բարև տալիս ու հարցնում «Կարելի՞ է պատահի որ մենք իրար ճանաչում ենք»: Յետոյ գտնում ես քեզ և ինքդ քեզ հարցնում թէ ի՞նչ նպատակով տնից դուրս եկար: Քեզ պէտք էր մի զոյկ աւթոյի անիւներ գնէիր, իսկ նպարատնում վաճառւում է ամեն ինչ բացի աւթոյի անիւներ, և դու այդ բանը նախօրոք լաւ գիտէիր: Հիմա ի՞նչ պիտի անես. Մրգեր ու բանջարեղեններ գնես, թէ գնաս աւթօ մասնիկների շուկա անիւներ փնտրելու, կամ թէ գնաս այդ քո նոր գիւտը գրանցես և աշխարհում տարածես: Կամ թէ նիհարիկ կլոր կնոջ ծանոթութեան հարցը պարզես: Թեքւում ես ձախ և դառնում աներևոյթ:
Արշաւիր Նազարեան․ Գլենդել, Քալիֆորնիա