--Արշօ 22:03, 31 Դեկտեմբերի 2016 (AMT)
Կլոր Աշխարհ
--Արշօ 06:10, 31 Դեկտեմբերի 2016 (AMT) Գնում ես փողոց, թեքւում ես ձախ, իջնում հարիւր մետր, խաչմերուկին հասնելով թեքւում ես աջ, մէծ նպարատնի բակում ես․Մօտենում ես մուտքի դռան, աւտոմաթ դռները բացւում են, մտնում ես ներս: Մի տհաճ գարշահոտ հոսանք զարկւում է երեսիդ: Մի պահ զզւանքից աղիկներդ գալարւում են ու փսխելու աստիճանի քեզ վատ ես զգում: Մորթւած, քերթուած կենդանիների ժանտահոտը մսաբաժնից օդում տարածուած, հենց այդ մուտքի դռնից է դուրս փախչում: Իսկ դու գրքերի համաձայն, Աստծուն հաճոյ լինելու համար դարեր շարունակ ողջակիզում էիր այդ չորքոտիներին որպէսզ մեղքերի թողութեան զոհ ու դեռևս շարունակում ես: Իսկ մարգարեներից ոմանք էլ ասացին թէ, Աստուծոյ հաճելի զոհը ոչ թէ մսացու գառներն են, այլ կոտրուած, խոնարհ սրտերը:
Յիշում ես թէ ինքդ որ տեղից եկար: Այն տեղից որ սաստիկ թանձրացած ամենօրեայ գարշահոտը քողի պէս տարածուած է ամբողջ քաղաքի վրայ, ամեն տեղ, շուկայում,փողոցներում, շէնքերում, տներում և հենց քո սեփական ննջարանում։ Նաև յիշում ես որ ականատես եղար ոչ թէ միայն սովորական չորքոտիների մորթւել քերթւելուն, այլ մարդկային զանգուածների արիւնարբու հոշոտւելուն, հենց քո ննջարանի լուսամուտի ներքոյ: Մի պահ հեգնանքով նայում ես ինքդ քեզ, թէ ինչպէս հիմայ նրբացել ու փխրւել ես: Միևնոյնն է, ամենևին դու այդ մսի բաժնից բան չունես գնելու: Թեքւում ես ձախ:
Անցնում ես ծաղկափնջերի մօտով, այստեղ օդը աւելի թեթև է ու շնչալի․ Զգալի է օծալենիքների բուրմունքը։ Յետոյ զգում ես Հայի հոտը որը նման է հացի բուրմունքին։ Կարծես բոլոր անց ու դարձ անողները հաց լինեն։ Կան նաև Մեկսիկացի աշխատողներ, նրանք էլ են օժտուած հացի բուրմունքով։ Թեքւում ես աջ:
Մրգերի և բանջարեղենների բաժնում ես գտնւում: Այս տեղ շատ լաւ է: Հաճախորդները իրար մէջ խլրտւելով մրգերի ու բանջարեղենների արկղերից ընտրում են իրենց առօրեայ պիտոյքը: Հանկարծ մի նիհար կազմուածքով կին, մէջքը դէպի քեզ արած կռանում է որ իր կառքի մէջ տեղաւորի ջոկած մրգերը: Նրա հասարակ երաստանի կազմուածքը հանկարծ ստանում է մի գեղեցիկ կլորակ հրապուրիչ դեղձի երևոյթ: Մի պահ քարանում ես այդ հրաշալի փոփոխութիւնից: Զարմանում ես թէ ինչպէս կանացի յետոյքի երկու ոսկորների չնչին տարբերութիւնը տղամարդկանցից, կարող է այդքան հրապուրիչ տեսարան առաջացնել: Հենց այդ չնչին տարբերութիւնն է որ կանանց կարող է դարձնում ինը ամիսներ շարունակ արգանդում կրել երեխայի կշիռը և զաւակին երկար ժամեր խնամք տանեն գրկում. Իսկ դու քո ամբողջ վարժուած տղամարդկային մկաններով անկարող ես նոյնը անելու, սաստիկ հոգնելով:
Աչքերդ հառել ես այդ գեղեցիկ կլոր դեղձանման գլուխ գործոցին և նկատում ես թէ ինչպէս գլխի գագաթից մինչև ոտքերի թաթը, ամբողջ կազմուածքը բաղկացած է մի շարք կէսկլոր, մահիկաձև, մեծ ու փոքր, աղեղնային մկաների միութիւնից, որոնց էլիպսային շրջումները ամբողջովին համերաշխ կերպով միանում են միմիանց և ստեղծում են ընդհանուր կլորաձև մարմնի կերպարանքը:
Ապա քո նոր գիւտը մի քայլ առաջ է անցնում և այդ ընդհանուր ալեծուփ երկրաչափութեան համերաշխութեան կերպարը և արտաքին ձևն է բնորոշում, որը հիմնականում կլոր է: Ամբողջ բնական աշխարհի տարրերի ներքին և արտաքին ձևը, լինի հասարակ թէ բարդ մասնիկներով, ամենևին կլոր, կէսկլոր, աղղեղնաձև, կէսլուսին բաղադրիչ մասնիկների միացումից են կառուցւել:
Հաւատացած ես որ քո այս նոր գիւտը Նոբելի մրցանակը կը շահի: Իսկ երբ այդ փառաշքեղ ժողովում քեզ հարց տան թէ որտեղի՞ց ծագեց այդ մեծ գիւտի խորհուրդը․ Ինչպես կարող ես ասել թէ մի նիհար կնոջ կլորակ նստուկի դիտողութիւնից մտքումդ հղացաւ գիւտի գաղափարը: Երևի գիւտն էլ անւանակոչելու ես, Կլոր Երաստանի Ալեծուփ Երկրաչափութիւն․ Round Bottock Buttock Fractal Geometry:
Հրճւած քո այս մէծ գիւտից, նայում ես չորեշուրջդ և նորից ամբոխի մէջ գտնում ես նիհարիկ կնոջը: Այս անգամ նա ոտքերը իրարից բաց արած, պպզել է և ներքևի պահեստներից մանր կանֆեթներ է վերձնում: Դու նրա բաց ոտքերի ճեղքից տեսնում ես մինչև լոյսի թափանցած խորքերը և հիացած կարծես թէ առաջին անգամ նկատում ես թէ այդ տեղ էլ ամեն ինչ կլոր է: Իսկ թէ այդ մարմնի կառոյցի դիզայնի հարկը քեզ տրւած լիներ, դու նրան ո՞նց կստեղծէիր, հարցնում է Պապ Թագաւորը: նախ կը տնկէիր