Changes

Կլոր աշխարհ

Ավելացվել է 24 բայտ, 18:03, 31 Դեկտեմբերի 2016
== Պատմություն==--Արշօ 22:03, 31 Դեկտեմբերի 2016 (AMT)Կլոր Աշխարհ
--Արշօ 06:10, 31 Դեկտեմբերի 2016 (AMT)
Կլոր Աշխարհ --Արշօ 06:10, 31 Դեկտեմբերի 2016 (AMT)Գնում ես փողոց, թեքւում ես ձախ, իջնում հարիւր մետր, խաչմերուկին հասնելով թեքւում ես աջ, մէծ նպարատնի բակում ես․Մօտենում ես մուտքի դռան, աւտոմաթ դռները բացւում են, մտնում ես ներս: Մի տհաճ գարշահոտ հոսանք զարկւում է երեսիդ: Մի պահ զզւանքից աղիկներդ գալարւում են ու փսխելու աստիճանի քեզ վատ ես զգում: Մորթւած, քերթուած կենդանիների ժանտահոտը մսաբաժնից օդում տարածուած, հենց այդ մուտքի դռնից է դուրս փախչում: Իսկ դու գրքերի համաձայն, Աստծուն հաճոյ լինելու համար դարեր շարունակ ողջակիզում էիր այդ չորքոտիներին որպէսզ մեղքերի թողութեան զոհ ու դեռևս շարունակում ես: Իսկ մարգարեներից ոմանք էլ ասացին թէ, Աստուծոյ հաճելի զոհը ոչ թէ մսացու գառներն են, այլ կոտրուած, խոնարհ սրտերը:
Յիշում ես թէ ինքդ որ տեղից եկար: Այն տեղից որ սաստիկ թանձրացած ամենօրեայ գարշահոտը քողի պէս տարածուած է ամբողջ քաղաքի վրայ, ամեն տեղ, շուկայում,փողոցներում, շէնքերում, տներում և հենց քո սեփական ննջարանում։ Նաև յիշում ես որ ականատես եղար ոչ թէ միայն սովորական չորքոտիների մորթւել քերթւելուն, այլ մարդկային զանգուածների արիւնարբու հոշոտւելուն, հենց քո ննջարանի լուսամուտի ներքոյ: Մի պահ հեգնանքով նայում ես ինքդ քեզ, թէ ինչպէս հիմայ նրբացել ու փխրւել ես: Միևնոյնն է, ամենևին դու այդ մսի բաժնից բան չունես գնելու: Թեքւում ես ձախ:
Անցնում ես ծաղկափնջերի մօտով, այստեղ օդը աւելի թեթև է ու շնչալի․ Զգալի է օծալենիքների բուրմունքը։ Յետոյ զգում ես Հայի հոտը որը նման է հացի բուրմունքին։ Կարծես բոլոր անց ու դարձ անողները հաց լինեն։ Կան նաև Մեկսիկացի աշխատողներ, նրանք էլ են օժտուած հացի բուրմունքով։ Թեքւում ես աջ:
Մրգերի և բանջարեղենների բաժնում ես գտնւում: Այս տեղ շատ լաւ է: Հաճախորդները իրար մէջ խլրտւելով մրգերի ու բանջարեղենների արկղերից ընտրում են իրենց առօրեայ պիտոյքը: Հանկարծ մի նիհար կազմուածքով կին, մէջքը դէպի քեզ արած կռանում է որ իր կառքի մէջ տեղաւորի ջոկած մրգերը: Նրա հասարակ երաստանի կազմուածքը հանկարծ ստանում է մի գեղեցիկ կլորակ հրապուրիչ դեղձի երևոյթ: Մի պահ քարանում ես այդ հրաշալի փոփոխութիւնից: Զարմանում ես թէ ինչպէս կանացի յետոյքի երկու ոսկորների չնչին տարբերութիւնը տղամարդկանցից, կարող է այդքան հրապուրիչ տեսարան առաջացնել: Հենց այդ չնչին տարբերութիւնն է որ կանանց կարող է դարձնում ինը ամիսներ շարունակ արգանդում կրել երեխայի կշիռը և զաւակին երկար ժամեր խնամք տանեն գրկում. Իսկ դու քո ամբողջ վարժուած տղամարդկային մկաններով անկարող ես նոյնը անելու, սաստիկ հոգնելով:
Աչքերդ հառել ես այդ գեղեցիկ կլոր դեղձանման գլուխ գործոցին և նկատում ես թէ ինչպէս գլխի գագաթից մինչև ոտքերի թաթը, ամբողջ կազմուածքը բաղկացած է մի շարք կէսկլոր, մահիկաձև, մեծ ու փոքր, աղեղնային մկաների միութիւնից, որոնց էլիպսային շրջումները ամբողջովին համերաշխ կերպով միանում են միմիանց և ստեղծում են ընդհանուր կլորաձև մարմնի կերպարանքը:
Ապա քո նոր գիւտը մի քայլ առաջ է անցնում և այդ ընդհանուր ալեծուփ երկրաչափութեան համերաշխութեան կերպարը և արտաքին ձևն է բնորոշում, որը հիմնականում կլոր է: Ամբողջ բնական աշխարհի տարրերի ներքին և արտաքին ձևը, լինի հասարակ թէ բարդ մասնիկներով, ամենևին կլոր, կէսկլոր, աղղեղնաձև, կէսլուսին բաղադրիչ մասնիկների միացումից են կառուցւել:
Հաւատացած ես որ քո այս նոր գիւտը Նոբելի մրցանակը կը շահի: Իսկ երբ այդ փառաշքեղ ժողովում քեզ հարց տան թէ որտեղի՞ց ծագեց այդ մեծ գիւտի խորհուրդը․ Ինչպես կարող ես ասել թէ մի նիհար կնոջ կլորակ նստուկի դիտողութիւնից մտքումդ հղացաւ գիւտի գաղափարը: Երևի գիւտն էլ անւանակոչելու ես, Կլոր Երաստանի Ալեծուփ Երկրաչափութիւն․ Round Bottock Buttock Fractal Geometry:
Հրճւած քո այս մէծ գիւտից, նայում ես չորեշուրջդ և նորից ամբոխի մէջ գտնում ես նիհարիկ կնոջը: Այս անգամ նա ոտքերը իրարից բաց արած, պպզել է և ներքևի պահեստներից մանր կանֆեթներ է վերձնում: Դու նրա բաց ոտքերի ճեղքից տեսնում ես մինչև լոյսի թափանցած խորքերը և հիացած կարծես թէ առաջին անգամ նկատում ես թէ այդ տեղ էլ ամեն ինչ կլոր է: Իսկ թէ այդ մարմնի կառոյցի դիզայնի հարկը քեզ տրւած լիներ, դու նրան ո՞նց կստեղծէիր, հարցնում է Պապ Թագաւորը: նախ կը տնկէիր
9
edits