== Պատմություն==--Արշօ 22:03, 31 Դեկտեմբերի 2016 (AMT)Կլոր Աշխարհ
--Արշօ 06:10, 31 Դեկտեմբերի 2016 (AMT)
Կլոր Աշխարհ --Արշօ 06:10, 31 Դեկտեմբերի 2016 (AMT)Գնում ես փողոց, թեքւում ես ձախ, իջնում հարիւր մետր, խաչմերուկին հասնելով թեքւում ես աջ, մէծ նպարատնի բակում ես․Մօտենում ես մուտքի դռան, աւտոմաթ դռները բացւում են, մտնում ես ներս: Մի տհաճ գարշահոտ հոսանք զարկւում է երեսիդ: Մի պահ զզւանքից աղիկներդ գալարւում են ու փսխելու աստիճանի քեզ վատ ես զգում: Մորթւած, քերթուած կենդանիների ժանտահոտը մսաբաժնից օդում տարածուած, հենց այդ մուտքի դռնից է դուրս փախչում: Իսկ դու գրքերի համաձայն, Աստծուն հաճոյ լինելու համար դարեր շարունակ ողջակիզում էիր այդ չորքոտիներին որպէսզ մեղքերի թողութեան զոհ ու դեռևս շարունակում ես: Իսկ մարգարեներից ոմանք էլ ասացին թէ, Աստուծոյ հաճելի զոհը ոչ թէ մսացու գառներն են, այլ կոտրուած, խոնարհ սրտերը:
Յիշում ես թէ ինքդ որ տեղից եկար: Այն տեղից որ սաստիկ թանձրացած ամենօրեայ գարշահոտը քողի պէս տարածուած է ամբողջ քաղաքի վրայ, ամեն տեղ, շուկայում,փողոցներում, շէնքերում, տներում և հենց քո սեփական ննջարանում։ Նաև յիշում ես որ ականատես եղար ոչ թէ միայն սովորական չորքոտիների մորթւել քերթւելուն, այլ մարդկային զանգուածների արիւնարբու հոշոտւելուն, հենց քո ննջարանի լուսամուտի ներքոյ: Մի պահ հեգնանքով նայում ես ինքդ քեզ, թէ ինչպէս հիմայ նրբացել ու փխրւել ես: Միևնոյնն է, ամենևին դու այդ մսի բաժնից բան չունես գնելու: Թեքւում ես ձախ:
Ապա քո նոր գիւտը մի քայլ առաջ է անցնում և այդ ընդհանուր ալեծուփ երկրաչափութեան համերաշխութեան կերպարը և արտաքին ձևն է բնորոշում, որը հիմնականում կլոր է: Ամբողջ բնական աշխարհի տարրերի ներքին և արտաքին ձևը, լինի հասարակ թէ բարդ մասնիկներով, ամենևին կլոր, կէսկլոր, աղղեղնաձև, կէսլուսին բաղադրիչ մասնիկների միացումից են կառուցւել:
Հաւատացած ես որ քո այս նոր գիւտը Նոբելի մրցանակը կը շահի: Իսկ երբ այդ փառաշքեղ ժողովում քեզ հարց տան թէ որտեղի՞ց ծագեց այդ մեծ գիւտի խորհուրդը․ Ինչպես կարող ես ասել թէ մի նիհար կնոջ կլորակ նստուկի դիտողութիւնից մտքումդ հղացաւ գիւտի գաղափարը: Երևի գիւտն էլ անւանակոչելու ես, Կլոր Երաստանի Ալեծուփ Երկրաչափութիւն․ Round Bottock Buttock Fractal Geometry:
Հրճւած քո այս մէծ գիւտից, նայում ես չորեշուրջդ և նորից ամբոխի մէջ գտնում ես նիհարիկ կնոջը: Այս անգամ նա ոտքերը իրարից բաց արած, պպզել է և ներքևի պահեստներից մանր կանֆեթներ է վերձնում: Դու նրա բաց ոտքերի ճեղքից տեսնում ես մինչև լոյսի թափանցած խորքերը և հիացած կարծես թէ առաջին անգամ նկատում ես թէ այդ տեղ էլ ամեն ինչ կլոր է: Իսկ թէ այդ մարմնի կառոյցի դիզայնի հարկը քեզ տրւած լիներ, դու նրան ո՞նց կստեղծէիր, հարցնում է Պապ Թագաւորը: նախ կը տնկէիր