«Մեղադրող կողմի վկան»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Մեղադրող կողմի վկան |հեղինակ = Ագաթա Քրիստի |թարգմանիչ = Հակոբ Ծուլիկյան |ա...»:) |
|||
Տող 7. | Տող 7. | ||
[[Կատեգորիա:Արձակ]] | [[Կատեգորիա:Արձակ]] | ||
+ | |||
+ | Պարոն Մեյհեռնը ուղղեց պենսնեն և իրեն հատուկ չոր հազով մաքրեց կոկորդը։ Հետո նորից նայեց իր դիմաց նստած մարդուն, որն ամբաստանված էր կանխամտածված ոճրագործության մեջ։ | ||
+ | |||
+ | Պարոն Մեյհեռնը վարվելաձևերում բծախնդիր, մաքուր, նույնիսկ պճնանքով հագնված, սրամիտ, խորաթափանց ու մոխրագույն աչքերով, փոքրամարմին մի մարդ էր։ Նա ամենևին էլ հիմար չէր։ Իրականում, որպես դատապաշտպան, շատ մեծ համբավ էր վայելում։ Իր հաճախորդի հետ զրուցելիս նրա ձայնը չոր էր, բայց ոչ վանող։ | ||
+ | |||
+ | ― Հարկ եմ համարում հիշեցնել ձեզ, որ շատ լուրջ վտանգի առաջ եք կանգնած, և դրա համար էլ բացարձակ անկեղծություն է պետք։ | ||
+ | |||
+ | Լեոնարդ Վոուլը, որը մինչ այդ հայացքը սևեռել էր դիմացի մերկ պատին, դարձավ դեպի դատապաշտպանը։ | ||
+ | |||
+ | ― Գիտեմ, ― ասաց նա հուսահատ։ ― Դուք անդադար կրկնում եք այդ։ Բայց ես տակավին չեմ կարողանում պատկերացնել, որ ինձ մեղադրում են ոճրագործության մեջ։ Ոճրագործությո՜ւն։ Այն էլ այդպիսի՜ ոճրագործություն։ | ||
+ | |||
+ | Պարոն Մեյհեռնը գործնական մարդ էր, զգացմունքներին չհանձնվող։ Նա հազաց, հանեց պենսնեն, զգուշորեն սրբեց և նորից այն զետեղեց քթի վրա։ Հետո ասաց․ | ||
+ | |||
+ | ― Այո՛, այ՛, այո՛։ Իմ սիրելի պարոն Վոուլ, մենք վճռական ջանքեր կգործադրենք ձեզ ազատելու համար և հաջողության կհասնենք։ Անպայմա՛ն կհասնենք։ Բայց ես պետք է բոլոր փաստերն ունենամ։ Ես պետք է իմանամ, թե այս գործը ձեզ ինչքան վնաս կարող է հասցնել։ Հետո մենք կկարողանանք հաստատ որոշել պաշտպանության լավագույն ուղին։ | ||
+ | |||
+ | Երիտասարդը շարունակում էր նայել նրան հուսահատ ու սառած հայացքով։ Այդ գործը պարոն Մեյհեռնին սկզբից ևեթ բավական մութ էր թվացել, իսկ բանտարկյալի մեղավոր լինելը՝ անհերքելի։ Այժմ, սակայն, առաջին անգամ, նա սկսեց կասկածել։ | ||
+ | |||
+ | ― Դուք կարծում եք, որ ես մեղավոր եմ, ― ասաց Լեոնարդ Վոուլը ցածրաձայն։ ― Բայց աստծով եմ երդվում, որ մեղավոր չեմ։ Այո, գիտեմ, իմ դեմ եղած փաստարկները բավական ծանրակշիռ են։ Ես նման եմ ցանցի մեջ ընկած մի մարդու, ցանց, որն իմ շուրջն է, շրջապատել է ինձ՝ իմ դեմ փակելով բոլոր ճանապարհները։ Բայց ես չեմ սպանել, պարոն Մեյհեռն, ես չեմ սպանել նրան։ | ||
+ | |||
+ | Պարոն Մեյհեռնը գիտեր, որ նման դեպքերում մարդ միշտ էլ հակված է իրեն արդարացնելու։ Այնուամենայնիվ, իրենից անկախ, ազդվեց երիտասարդի խոսքերից։ Վերջիվերջո, Լեոնարդ Վոուլը կարող էր և անմեղ լինել։ | ||
+ | |||
+ | ― Դուք ճիշտ եք, պարոն Վոուլ, ― ասաց նա լուրջ տոնով, ― գործն իսկապես որ ամբողջովին ձեր դեմ է։ Այնուամենայնիվ, ես ընդունում եմ ձեր անմեղության հավաստիացումը։ Այժմ դիմենք փաստերին։ Ուզում եմ, որ դուք ձեր սեփական բառերով ինձ մանրամասն պատմեք, թե ինչպես ծանոթացաք միսս Էմիլի Ֆրենչի հետ։ | ||
+ | |||
+ | ― Դա տեղի ունեցավ Օքսվորդ փողոցում։ Ես տեսա տարեց մի լեդիի, որը կտրում֊անցնում էր փողոցը։ Նրա ձեռքերում շատ փաթեթներ կային։ Փողոցի մեջտեղում դրանցից մի քանիսը վայր ընկան։ Նա փորձեց վերցնել, սակայն տեսնելով, որ ավտոբուսը դեպի իրեն է գալիս, հազիվ կարողացավ ապահով հասնել դիմացի մայթը՝ ապշած ու շփոթված այն մարդկանց կանչերից, ովքեր զգուշացնում էին իրեն։ Ես վերցրեցի նրա փաթեթները, հնարավորին չափ մաքրեցի դրանց վրայի ցեխը, ամրացրեցի մեկի թելը և դրանք վերադարձրեցի նրան։ | ||
+ | |||
+ | ― Տարեց լեդիին փրկելու հարց չկա՞ր ուրեմն։ | ||
+ | |||
+ | ― Օհ, սիրելիս, ոչ։ Իմ կատարածը պարզապես սովորական քաղաքավարություն էր։ Նա չափազանց երախտապարտ զգաց իրեն, ջերմորեն շնորհակալություն հայտնեց ինձ և ինչ֊որ բան ասաց իմ եզակի վարքի և այն մասին, որ ես նման չեմ իմ սերնդի ներկայացուցիչների մեծամասնությանը։ Նրա ասած բառերը ճշգրիտ կերպով չեմ հիշում։ Հետո գլխարկս հանելով հրաժեշտ տվեցի և շարունակեցի ճանապարհս։ Բոլորովին էլ չէի սպասում, թե նրան նորից կհանդիպեմ։ Բայց կյանքը լի է զուգադիպություններով։ Նույն օրը՝ երեկոյան, իմ ընկերներից մեկի տանը կազմակերպված երեկույթի ընթացքում մենք կրկին հանդիպեցինք։ Լեդին անմիջապես ճանաչեց և խնդրեց, որ ինձ ներկայացնեն իրեն։ Այդ ժամանակ էլ իմացա, որ նրա անունը միսս Էմիլի Ֆրենչ է և ապրում է Քրիքլվուդում։ Մի քիչ զրուցեցի հետը։ Ենթադրում եմ, որ նա տարեց մի լեդի էր, որն անսպասելիորեն քմահաճ վերաբերմունք կարող էր ունենալ մարդկանց նկատմամբ։ Այդպիսի զգացում նա սկսեց տածել նաև իմ հանդեպ մի շատ հասարակ արարքի պատճառով, որը կարող էր կատարած լինել մեկ ուրիշը։ Մեկնելու ժամանակ նա ուժեղ սեղմեց ձեռքս և խնդրեց, որ այցելեմ իրեն։ Ես, իհարկե, պատասխանեցի, որ շատ ուրախ պիտի լինեի նրան այցելելու։ Հետո լեդին ստիպեց ինձ, որ այցելությանս համար որոշակի օր նշանակեմ։ Առանձնապես գնալու ցանկություն չունեի, բայց անհարմար կլիներ մերժել, ուստի որոշեցի այցելել հաջորդ շաբաթ օրը։ Միս Էմիլի Ֆրենչի մեկնելուց հետո, իմ ընկերներից որոշ բաներ իմացա նրա մասին։ Իմացա, որ նա հարուստ էր ու տարօրինակ, ապրում էր սպասուհու հետ և ուներ ոչ պակաս, քան ութ կատու։ | ||
+ | |||
+ | ― Հասկանալի է, ― ասաց պարոն Մեյհեռնը, ― ուրեմն նրա հարուստ լինելու պարագան այդքան շո՞ւտ հայտնի դարձավ ձեզ։ | ||
+ | |||
+ | ― Եթե ուզում եք ասել, որ ես հետաքրքրվեցի․․․, ― սկսեց Լեոնարդ Վոուլը տաքացած, բայց պարոն Մեյհեռնը ձեռքի շարժումով աշխատեց հանգստացնել։ | ||
+ | |||
+ | ― Ես պետք է այս գործին մոտենամ նաև մյուս տեսանկյունից։ Սովորական մի դիտող չէր կարող ենթադրել, թե միսս Ֆրենչը հարուստ կին է։ Նա համեստ, համարյա աղքատիկ էր ապրում։ Եթե ձեզ ոչինչ չհաղորդեին, բոլոր դեպքերում դուք, անկասկած, նրան խեղճ կհամարեիք։ Այնուամենայնիվ սկսենք։ Կոնկրետ, ո՞վ ձեզ ասաց, որ նա հարուստ է։ | ||
+ | |||
+ | ― Իմ ընկերը՝ Ջորջ Հարվին, որի տանը տեղի ունեցավ այդ երեկույթը։ | ||
+ | |||
+ | ― Նա կարո՞ղ է հիշել, որ այդպես է ասել։ | ||
+ | |||
+ | ― Չգիտեմ։ Այդ օրվանից արդեն շատ ժամանակ է անցել։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ է, պարոն Վոուլ։ Բայց հասկացեք ինձ, դատախազության առաջին նպատակը կլինի հաստատելու, որ դուք դրամական նեղ դրության մեջ եք եղել։ Այդպես է, չէ՞։ | ||
+ | |||
+ | Լեոնարդ Վոուլը կարմրեց․ | ||
+ | |||
+ | ― Այո, ― ասաց նա կամաց, ― այդ ժամանակ ես դժբախտ, ուղղակի դժոխային վիճակում էի։ | ||
+ | |||
+ | ― Այդպե՜ս, ― ասաց պարոն Մեյհեռնը։ ― Ուրեմն գտնվելով դրամական նեղ կացության մեջ, ինչպես ասացի, դուք հանդիպեցիք այս հարուստ, տարեց տիկնոջը և հետևողականորեն զարգացրիք ձեր հարաբերությունները նրա հետ։ Այժմ, եթե մենք կարողանանք հաստատել, որ դուք անտեղյակ էիք նրա հարստությանը և այցելում էիք նրան միայն ու միայն մարդասիրությունից դրդված․․․ | ||
+ | |||
+ | ― Ինչպես որ իրոք եղել է։ | ||
+ | |||
+ | ― Համոզված եմ և չեմ առարկում։ Ես այդ հարցին նայում եմ նաև ուրիշ տեսանկյունից։ Շատ բան կախված է պարոն Հարվիի հիշողությունից։ Կվերհիշի՞ նա արդյոք այդ խոսակցությունը։ Կարո՞ղ է նա շփոթել, թե այդ խոսակցությունն ավելի ուշ է տեղի ունեցել։ | ||
+ | |||
+ | Լեոնարդ Վոուլը մի քանի րոպե մտածեց։ Հետո ասաց բավական հաստատ տոնով, բայց՝ էլ ավելի գունատվելով։ | ||
+ | |||
+ | ― Չեմ կարծում, թե այդ տարբերակը հաջողվի, պարոն Մեյհեռն։ Այնտեղ ներկաներից շատերը լսեցին նրա այդ խոսքերը, և ոմանք նույնիսկ կատակեցին ինձ հետ՝ հարուստ, տարեց տիկնոջ ուշադրությանն արժանացած լինելու համար։ | ||
+ | |||
+ | Դատապաշտպանը ձեռքի շարժումով աշխատեց թաքցնել իր հուսախաբությունը։ | ||
+ | |||
+ | ― Ցավալի է, ― ասաց նա։ ― Բայց և այնպես, շնորհավորում եմ ձեզ, պարոն Վոուլ, բացահայտ ճշմարտության համար։ Դուք ճիշտ եք դատում։ Գործը տանել այն տարբերակով, որ ես եմ առաջարկում, աղետալի կլինի։ Մենք պետք է թողնենք այդ վարկածը։ Դուք ծանոթացաք միսս Ֆրենչի հետ, ացելեցիք նրան, հարաբերությունները զարգացան։ Մենք այս բոլորի համար հստակ պատճառ ենք ուզում։ Ինչո՞ւ դուք՝ երեսուներեքամյա, գեղեցիկ, մարզասեր, ընկերներից սիրված մի երիտասարդ, այդքան շատ ժամանակ էիք հատկացնում մի տարեց կնոջ, որի հետ դժվար թե ինչ֊որ ընդհանուր բան ունենայիք։ | ||
+ | |||
+ | Լեոնարդ Վոուլը ջղային շարժումով ձեռքերը թափահարեց | ||
+ | |||
+ | ― Չեմ կարող ասել, իրոք որ՝ չեմ կարող ասել։ Առաջին այցելությունից հետո ստիպեց, որ նորից գնամ, ասաց, թե ինքը մենակ է և դժբախտ։ Ինձ համար դժվար էր մերժել նրան։ Միսս Ֆրենչը այնքան բացահայտ կերպով ցույց տվեց իր գուրգուրանքն ու սերը իմ հանդեպ, որ ես անհարմար վիճակի մեջ ընկա։ Հասկանո՞ւմ եք, պարոն Մեյհեռն, ես թույլ բնավորություն ունեմ, շատ եմ տարվում։ Այն մարդկանցից եմ, որոնք «ոչ» ասել չեն կարողանում։ Եվ, ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, երրորդ թե չորրորդ այցելությունից հետո ես իսկապես սկսեցի սիրել այդ տարեց կնոջը։ Մայրս մահացավ, երբ փոքր էի, մորաքույրս ինձ մեծացրեց, բայց նա էլ մահացավ, երբ դեռ տասնհինգ տարեկան էլ չկայի։ Եթե ասեմ, որ իսկապես հաճույք էի զգում, որ նա ինձ մայրություն էր անում, կերակրում էր, անկասկած, դուք միայն կծիծաղեք ինձ վրա։ | ||
+ | |||
+ | Պարոն Մեյհեռնը չծիծաղեց։ Նա հանեց պենսնեն ու փայլեցրեց․ դա նշան էր այն բանի, որ տարված էր մտքերով։ | ||
+ | |||
+ | ― Ընդունում եմ ձեր բացատրությունը, պարոն Վոուլ, ― վերջապես ասաց նա։ ― Հավատում եմ, որ հոգեբանական տեսակետից այն հնարավոր է։ Բոլորովին այլ հարց է, սակայն, դատավորն այդ տեսակետը կընդունի՞, թե՝ ոչ։ Խնդրում եմ, շարունակեք ձեր պատմությունը։ Ե՞րբ էր, որ միսս Ֆրենչը խնդրեց ձեզ ստանձնել իր առևտրական գործունեությունը։ | ||
+ | |||
+ | ― Երրորդ, թե չորրորդ այցելությունից հետո։ Նա շատ քիչ բան էր հասկանում դրամական հարցերից և մտահոգված էր ինչ֊որ խնայողության խնդրով։ | ||
+ | |||
+ | Պարոն Մեյհեռնը կտրուկ վեր նայեց․ | ||
+ | |||
+ | ― Զգույշ, պարոն Վոուլ։ Սպասուհին՝ Ջանեթ Մաքենզին հայտարարում է, որ տիկինը գործին լավատեղյակ էր և իր բոլոր դրամական գործարքներն անձամբ էր տնօրինում։ Այս փաստը հաստատված է բանկիրների խոստովանությամբ։ | ||
+ | |||
+ | ― Ոչինչ չունեմ ասելու, ― պատասխանեց Վոուլը։ ― Նա ինքն էր այդպես ասել ինձ։ | ||
+ | |||
+ | Պարոն Մեյհեռնը մի քանի րոպե լուռ նայեց մեղադրյալին։ | ||
+ | |||
+ | Թեև իր մեջ մեծանում էր հավատը Լեոնարդ Վոուլի անմեղության նկատմամբ, բայց դեռ չէր ուզում ցույց տալ։ Նա որոշ բան գիտեր տարեց կանանց մտայնությունների մասին։ Իր առաջ տեսնում էր այժմ միսս Ֆրենչին՝ հափշտակված հաճելի երիտասարդով, նրան իր տունը հրավիրելու պատրվակներ փնտրելիս։ Ի՞նչն ավելի հավանական կթվար, քան այն, որ երիտասարդի մոտ անտեղյակ ձևանար և խնդրեր նրան, որ օգնի իրեն դրամական հարցերում։ Միսս Ֆրենչը բավականաչափ աշխարհիկ կին էր, իմանալու համար, որ տղամարդն առհասարակ շոյվում է, երբ նրան այդպիսի գերադասություն են տալիս։ Լեոնարդ Վոուլը շոյված էր։ Գուցե լեդին դեմ չէր եղել, որ այս երիտասարդը իմանա իր հարստության մասին։ Էմիլի Ֆրենչը ուժեղ կամքի տեր տարեց կին էր, միշտ հոժար՝ վճարելու այն բոլորի համար, ինչ ինքը ցանկանում էր։ Այս ամենը արագորեն անցավ պարոն Մեյհեռնի մտքով, բայց նա ոչինչ չասաց և փոխարենը մի ուրիշ հարց տվեց․ | ||
+ | |||
+ | ― Եվ դուք ընդունեցի՞ք գործերը ստանձնելու նրա առաջարկը։ | ||
+ | |||
+ | ― Այո։ | ||
+ | |||
+ | ― Պարո՛ն Վոուլ, ― ասաց դատապաշտպանը, ― այժմ ձեզ մի շատ լուրջ հարց եմ տալու և անհրաժեշտ է, որ ճշգրիտ պատասխան ստանամ։ Դուք դրամական նեղ կացության մեջ էիք և մի տարեց կնոջ գործերն էիք ստանձնել։ Մի կնոջ, որը, ըստ նրա սեփական հայտարարության, քիչ բան կամ համարյա ոչինչ չգիտեր առևտրի մասին։ Որևէ ժամանակ կամ որևէ ձևով ձեր ստանձնած գումարները ձեր սեփական կարիքների համար օգտագործե՞լ եք։ Գաղտնորեն ձեռնամուխ եղե՞լ եք արդյոք այնպիսի գործարքի, որը շահութաբեր լիներ ձեզ համար։ ― Նա չթողեց, որ մեղադրյալը պատասխանի։ ― Մտածեք նախքան պատասխանելը։ Մեր առաջ երկու բաց ճանապարհ կա։ Մի կողմից մենք կարող ենք նրա գործերը ղեկավարելիս ձեր անկեղծությունն ու պարկեշտությունը ցույց տալ, մատնանշելով, թե որքան անհավանական է ձեր կողմից սպանություն գործելը՝ նրա փողերին տիրանալու համար, քանի որ դուք այդ կարող էիք անել շատ ավելի հեշտ ձևով։ Եթե, մյուս կողմից, ձեր գործարքների մեջ ինչ֊որ բան կա, որից կարող է կառչել դատախազությունը․․․ եթե, բացահայտորեն ասած, ապացուցվի, որ դուք որևէ ձևով այդ տարեց կնոջը կողոպտել եք, այն ժամանակ մենք կհետևենք այն տարբերակին, որ դուք սպանելու ոչ մի պատրվակ չունեիք, քանի որ նա առանց այն էլ շահութաբեր աղբյուր էր ձեզ համար։ Դուք տեսնո՞ւմ եք տարբերությունը, այո՞։ Այժմ խնդրում եմ, լավ մտածեք, նախքան պատասխանելը։ | ||
+ | |||
+ | Բայց Լեոնարդ Վոուլը շտապեց․ | ||
+ | |||
+ | Միսս Ֆրենչի գործերի հանդեպ իմ վերաբերմունքը միանգամայն արդար է եղել և անշահախնդիր։ Ես գործել եմ նրա օգտին այնքանով, որքանով կարողացել եմ։ Իմ հարցով զբաղվող ամեն մեկն էլ կարող է հաստատել այդ փաստը։ | ||
+ | |||
+ | ― Շնորհակալություն, ― ասաց պարոն Մեյհեռնը, ― դուք իմ մտատանջությունները փարատում եք։ Այսպիսի կարևոր հարցի մասին ճշմարտությունն ասելով, համոզված եմ, որ դուք շատ ավելի խելոք եք վարվում և անկեղծության համար շնորհավորում եմ ձեզ։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե, ― ասաց Վոուլը եռանդով, ― իմ օգտին եղած ամենաուժեղ փաստը՝ շարժառիթի բացակայությունն է։ Ենթադրենք, թե ես զարգացրի տարեց կնոջ հետ իմ հարաբերությունները նրանից փող կորզելու հույսով, այդ է, իմ կարծիքով, ձեր ասածի էությունը, բայց չէ՞ որ նրա մահը խորտակում է իմ հույսերը։ | ||
+ | |||
+ | Դատապաշտպանը սևեռուն հայացք գցեց նրա վրա։ Հետո, մեքենաբար կրկնեց իր սովորական շարժումը․ հանելով պենսնեն, մաքրեց և չխոսեց այնքան ժամանակ, մինչև որ դրանք ամուր չտեղավորեց քթի վրա։ | ||
+ | |||
+ | ― Դուք տեղյակ չե՞ք ուրեմն, պարոն Վոուլ, որ միսս Ֆրենչը մի կտակ է թողել, որի գլխավոր ժառանգորդը դուք եք։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ։ Տեղից վեր թռավ բանտարկյալը։ Նրա երկյուղը ակներև էր և անբռնազբոսիկ։ ― Աստված իմ, ի՞նչ եք ասում։ Նա ի՞նձ է կտակել իր փողերը։ | ||
+ | |||
+ | Պարոն Մեյհեռնը գլխի դանդաղ շարժումով հաստատեց միտքը։ Վոուլը նորից նստեց տեղում՝ գլուխը ձեռքերի մեջ առնելով։ | ||
+ | |||
+ | ― Դուք այնպես եք ձևացնում, թե իբր ոչինչ չգիտեք այդ կտակի մասին։ | ||
+ | |||
+ | ― Ձևացնե՞լ։ Ես ոչինչ չգիտեի այդ մասին։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ի՞նչ կասեք, եթե ձեզ հայտնեմ, թե Ջանեթ Մաքենզին՝ տան սպասուհին, երդվում է, որ դուք գիտեք այդ մասին։ Տիկինը նրան հստակ կերպով ասել է, որ ինքը ձեզ հետ խորհրդակցել է այդ հարցերի շուրջ և հայտնել ձեզ իր մտադրությունը։ | ||
+ | |||
+ | ― Գրողը տանի, նա ստում է։ Ո՛չ, ես շատ առաջ գնացի։ Ջանեթը հասակով կին է։ Նա իր տիկնոջ հավատարիմ պահապանն էր և ինձ չէր սիրում։ Կասկածամիտ էր ու նախանձում էր ինձ։ Պետք է ասեմ նաև, որ միսս Ֆրենչը իր մտադրությունները վստահում էր Ջանեթին, իսկ վերջինս կամ սխալ էր հասկանում նրա ասածները, կամ էլ ինքն իրեն համոզում, թե ես դրդել եմ իր տիկնոջն այդ բանն անել։ Կարող եմ ավելացնել․ նա այժմ արդեն հաստատ համոզված կլինի, որ միսս Ֆրենչը իսկապես այդպիսի բան է ասել իրեն։ | ||
+ | |||
+ | ― Չե՞ք կարծում, որ նա այնքան է ատում ձեզ, որ դիտավորյալ ստում է այդ հարցում։ | ||
+ | |||
+ | Լեոնարդ Վոուլը ցնցվեց։ | ||
+ | |||
+ | ― Ո՛չ, իհարկե ո՛չ։ Ինչո՞ւ պետք է այդպիսի բան լինի։ | ||
+ | |||
+ | ― Չգիտեմ, ― ասաց պարոն Մեյհեռնը մտախոհ, ― բայց նա շատ դաժան է։ | ||
+ | |||
+ | Թշվառ երիտասարդը նորից հառաչեց։ | ||
+ | |||
+ | ― Սկսում եմ հասկանալ, ― քրթմնջաց նա։ ― Սարսափելի է։ Ե՛ս դրդեցի նրան, ահա թե ինչ են ասելու։ Ե՛ս մղեցի նրան այդպիսի կտակ գրելու, իր հարստությունն ինձ թողնելու, հետո էլ գնացի այդ գիշեր, երբ տանը մարդ չկար․․․։ Հաջորդ օրը նրան գտնում են․․․ օ՜հ, աստված իմ, սարսափելի է։ | ||
+ | |||
+ | ― Դուք սխալվում եք այն հարցում, որ տանը մարդ չկար, ― ասաց պարոն Մեյհեռնը։ ― Ջանեթը, ինչպես հիշում եք, երեկոյան պետք է դուրս գար։ Նա գնում է, բայց մոտավորապես ժամը ինն անց կեսին վերադառնում է վերցնելու բլուզի թևի ձևվածքը, որը խոստացել էր ընկերուհուն։ Նա ներս է մտնում ետևի դռնից, բարձրանում վերև, վերցնում է այն և նորից դուրս գալիս։ Հյուրասենյակի մոտով անցնելիս ձայներ է լսում։ Թեև չի կարողանում որոշել, թե ինչ էին խոսում այնտեղ, բայց երդվում է, որ խոսակիցներից մեկը միսս Ֆրենչն էր, իսկ մյուսը՝ մի տղամարդ։ | ||
+ | |||
+ | ― Ժամը ինն անց կեսի՞ն, ― կրկնեց Լեոնարդ Վոուլը, ― ժամը ինն անց կեսի՞ն։ Նա վեր թռավ տեղից։ ― Ուրեմն ես ազատվա՜ծ եմ։ Փրկվա՜ծ․․․ | ||
+ | |||
+ | ― Ազատվա՞ծ։ Ի՞նչ եք ուզում ասել, ― զարմանքով բացականչեց պարոն Մեյհեռնը։ | ||
+ | |||
+ | ― Ժամը ինն անց կեսին ես տանն էի արդեն։ Իմ կինը կարող է այդ հաստատել։ Ես միսս Ֆրենչի մոտից դուրս եկա մոտավորապես իննից հինգ պակաս։ Տուն հասա մոտավորապես ինն անց քսան րոպեին։ Կինս սպասում էր ինձ։ Օ՜հ, շնորհակալություն, աստված իմ, շնորհակալություն, և օրհնյալ լինի Ջանեթ Մաքենզիի բլուզի թևի ձևվածքը։ | ||
+ | |||
+ | Իր այս խանդավառ վիճակի մեջ նա չնկատեց, որ դատապաշտպանի դեմքի արտահայտությունը չէր փոխվել։ Վերջինիս խոսքերը ցնցեցին և ուշքի բերեցին նրան։ | ||
+ | |||
+ | ― Ո՞վ ուրեմն, ձեր կարծիքով սպանեց միսս Ֆրենչին։ | ||
+ | |||
+ | ― Ո՞վ պիտի լինի, իհարկե ինչ֊որ մի գող, ինչպես սկզբում ենթադրվում էր։ Դուք հիշում եք, չէ՞, որ լուսամուտը բացելու համար ուժ էր գործադրված։ Նրան սպանել էին լծակի ուժեղ հարվածով, իսկ լծակը գցած էր հատակին, դիակի մոտ։ Այնտեղ մի շարք առարկաներ պակասում էին։ Եթե չլինեին Ջանեթի անհեթեթ կասկածները և իմ նկատմամբ նրա անբարյացակամությունը, ոստիկանությունը երբեք էլ չէր շեղվի իր բռնած նախնական ուղուց։ | ||
+ | |||
+ | ― Այդ բոլորը հազիվ թե օգնեն գործին, պարոն Վոուլ, ― ասաց դատապաշտպանը։ ― Պակասող առարկաները անարժեք, փոքր բաներ են, իսկ լուսամուտի վրա եղած նշանները բոլորովին էլ վճռորոշ չեն։ Բացի այդ, ինքներդ մտածեք․․․ ասում եք, որ ժամը ինն անց կեսին դուք միսս Ֆրենչի տանը չէիք։ Ո՞վ էր, ուրեմն, այն մարդը, որի ձայնը Ջենեթը լսել է միսս Ֆրենչի հյուրասենյակից։ Հազիվ թե նա սիրալիր ու բարեկամական խոսակցություն ունենար մի գողի հետ․․․ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ― ասաց Վոուլը, ― ոչ․․․։ Նա շփոթված էր և հուսահատ։ ― Բայց, այնուամենայնիվ, ― ավելացրեց վերակենդանացած, ― ես դուրս եմ մնում այս խնդրից։ Ես ալիբի ունեմ։ Դուք պետք է անմիջապես տեսակցեք կնոջս՝ Ռոմենի հետ։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե, ― համաձայնեց դատապաշտպանը։ ― Ես նրան մինչև հիմա տեսած կլինեի, բայց ձեր ձերբակալության ժամանակ նա քաղաքում չէր։ Անմիջապես Շոտլանդիա հեռագրեցի, և պարզվում է, որ նա այս գիշեր վերադառնալու է։ Հենց որ այստեղից դուրս գամ, նրան կայցելեմ։ | ||
+ | |||
+ | Վուլը գլխով հավանություն տվեց։ Նրա դեմքին գոհունակության արտահայտություն երևաց։ | ||
+ | |||
+ | ― Այո՛, Ռոմենը ձեզ կասի։ Աստվա՜ծ իմ, դա բախտավոր պատահականություն է։ | ||
+ | |||
+ | ― Ներեցեք, պարոն Վոուլ, բայց դուք շա՞տ եք սիրում ձեր կնոջը։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե։ | ||
+ | |||
+ | ― Եվ նա էլ ձե՞զ։ | ||
+ | |||
+ | ― Ռոմենը նվիրված է ինձ։ Նա ինձ համար ամեն ինչ կանի։ | ||
+ | |||
+ | Վոուլը խոսում էր խանդավառությամբ, սակայն դատապաշտպանը ընկճվածություն զգաց։ Նվիրված մի կնոջ վկայությունը․․․ արդյո՞ք դա վստահություն կներշնչի։ | ||
+ | |||
+ | ― Ուրիշ որևէ մեկը տեսե՞լ է ձեզ ինն անց քսանին՝ տուն վերադառնալիս։ Գուցե սպասուհի՞ն։ | ||
+ | |||
+ | ― Մենք սպասուհի չունենք։ | ||
+ | |||
+ | ― Վերադարձի ճանապարհին որևէ մեկին չե՞ք հանդիպել փողոցում։ | ||
+ | |||
+ | ― Իմ ծանոթներից՝ ոչ մեկին։ Ճանապարհի մի մասը ավտոբուսով եմ գնացել, գուցե տոմսավաճա՞ռը հիշի։ | ||
+ | |||
+ | Պարոն Մեյհեռնը կասկածանքով տարուբերեց գլուխը։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն ոչ ոք չի՞ կարող ձեր կնոջ վկայությունը հաստատել։ | ||
+ | |||
+ | ― Ոչ։ Բայց դա, հավանաբար, այնքան էլ անհրաժեշտ չէ, այո՞։ | ||
+ | |||
+ | ― Այդպես է, այդպես է, ― ասաց պարոն Մեյհեռնը արագորեն։ ― Սակայն դեռ մի հարց էլ կա․ միսս Ֆրենչը գիտե՞ր, որ դուք ամուսնացած եք։ | ||
+ | |||
+ | ― Օ՜հ, այո։ | ||
+ | |||
+ | ― Բայց դուք երբեք ձեր կնոջը չեք տարել նրա մոտ։ Ինչո՞ւ։ | ||
+ | |||
+ | Առաջին անգամ Լեոնարդ Վոուլի պատասխանը անվստահ ու վարանոտ հնչեց․ | ||
+ | |||
+ | ― Դե՜․․․ չգիտեմ։ | ||
+ | |||
+ | ― Դուք տեղյա՞կ եք, որ Ջանեթ Մաքենզին ասում է, թե տիկինը հավատացած էր, որ դուք ամուրի եք և նույնիսկ մտածում էր ամուսնանալ ձեզ հետ ապագայում։ | ||
+ | |||
+ | Վոուլը ծիծաղեց․ | ||
+ | |||
+ | ― Անհեթեթությո՜ւն։ Քառասուն տարվա տարբերություն կար մեր միջև։ | ||
+ | |||
+ | ― Այդպիսի դեպքեր եղել են, ― ասաց դատապաշտպանը կտրուկ։ ― Փաստը մնում է փաստ։ Ձեր կինը երբեք չի հանդիպել միսս Ֆրենչին, այո՞։ | ||
+ | |||
+ | ― Այո․․․ | ||
+ | |||
+ | Նորից այդ կաշկանդվածությունը․․․ | ||
+ | |||
+ | ― Թույլ տվեք ասել, ― խոսեց դատապաշտպանը, ― որ այս հարցում ձեր վերաբերմունքը ես չեմ հասկանում։ | ||
+ | |||
+ | Վոուլը կարմրեց, վարանեց, հետո խոսեց․ | ||
+ | |||
+ | ― Ես ձեզ ամեն ինչ բացահայտ կերպով կասեմ։ Ես նեղ դրության մեջ էի, ինչպես գիտեք։ Հույս ունեի, որ միսս Ֆրենչը ինձ մի փոքր գումար պարտք կտա։ Նա համակրում էր ինձ, բայց երբեք էլ չէր հետաքրքրվում մեր՝ երիտասարդ զույգի ճակատագրով։ Շատ վաղուց նկատել էի, որ նա այն համոզմանն էր, թե իմ ու կնոջս հարաբերությունները լավ չեն։ Թե մենք իրարից անջատ ենք ապրում։ Պարոն Մեյհեռն, ես այդ փողի կարիքն ունեի․․․ Ռոմենի համար։ Ես նրան ոչինչ չասացի, թողեցի, որ տարեց կինը մտածի, ինչպես ուզում է։ Նա խոսում էր ինձ որդեգրելու մասին, բայց ամուսնության հարց երբեք չի եղել։ Դա միայն Ջանեթի երևակայության արդյունքն է։ | ||
+ | |||
+ | ― Եվ ա՞յդ է բոլորը։ | ||
+ | |||
+ | ― Այո՛, այս է բոլորը։ | ||
+ | |||
+ | Բառերի մեջ արդյոք նվազագույն չափով վարանում չկա՞ր, ― խորհրդածեց դատապաշտպանը։ Հետո վեր կացավ և ձեռքը մեկնեց․ | ||
+ | |||
+ | ― Ցտեսություն, պարոն Վոուլ։ ― Նա նայեց երիտասարդի հիվանդագին դեմքին և անսովոր մի շարժում անելով շարունակեց, ― հակառակ ձեր դեմ շարադրված այն բազմաթիվ փաստերին, ես հավատում եմ ձեր անմեղությանը։ Հույս ունեմ այն ապացուցել և ձեզ լիովին արդարացնել։ | ||
+ | |||
+ | Վոուլը ժպրաց։ | ||
+ | |||
+ | ― Դուք կտեսնեք, որ իմ ալիբին համոզիչ է, ― ասաց նա ուրախությամբ։ Եվ դարձյալ չնկատեց, որ խոսակիցը լուռ մնաց։ | ||
+ | |||
+ | ― Ամեն ինչ առավելապես կախված է Ջանեթ Մաքենզիի վկայությունից, ― ասաց պարոն Մեյհեռնը։ ― Նա ձեզ ատում է, այդքանը պարզ է։ | ||
+ | |||
+ | ― Նա հազիվ թե պատճառաբանի իր ատելությունը, ― բողոքեց երիտասարդը։ | ||
+ | |||
+ | Դատապաշտպանը գլուխը տարուբերեց ու դուրս եկավ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ հիմա՝ տիկին Վոուլի մոտ, ― ասաց նա ինքն իրեն։ | ||
+ | |||
+ | Գործի ընթացքը նրան լրջորեն մտահոգում էր։ | ||
+ | |||
+ | Վոուլներն ապրում էին փոքր, խղճուկ մի տնակում՝ Պատինգտոն Գրինի մոտ։ Ահա դեպի այս տնակն էլ պարոն Մեյհեռնը ուղղեց իր քայլերը։ | ||
+ | |||
+ | Ի պատասխան զանգին, թափթփված ու հսկա մի կին, ըստ երևույթին՝ հավաքարարուհի, բացեց դուռը։ | ||
+ | |||
+ | ― Տիկին Վոուլին կարելի՞ է։ Նա արդեն վերադարձե՞լ է։ | ||
+ | |||
+ | ― Մի ժամ առաջ վերադարձավ, բայց չգիտեմ կընդունի ձեզ հիմա, թե․․․ | ||
+ | |||
+ | ― Եթե իմ այցետոմսը նրան ցույց տաք, ― հանդարտ ասաց պարոն Մեյհեռնը, ― վստահ եմ, որ կընդունի։ | ||
+ | |||
+ | Կինը կասկածանքով նայեց նրան, ձեռքը մաքրեց գոգնոցով և վերցրեց քարտը։ Հետո դուռը երեսին փակելով՝ թողեց նրան դրսում, աստիճանների վրա։ Մի քանի րոպե անց, սակայն, վերադարձավ դեմքի փոխված արտահայտությամբ։ | ||
+ | |||
+ | ― Խնդրեմ, ներս համեցեք։ | ||
+ | |||
+ | Կինը նրան առաջնորդեց դեպի փոքրիկ հյուրասենյակը։ | ||
+ | |||
+ | Պարոն Մեյհեռնը, որն ինչ֊որ մի նկար էր դիտում պատի վրա, հանկարծ ցնցվեց՝ իր առջև տեսնելով բարձրահասակ, գունատ դեմքով տանտիրուհուն։ Վերջինս այնքան անաղմուկ էր սենյակ մտել, որ ինքը չէր նկատել նրան։ | ||
+ | |||
+ | ― Պարոն Մեյհե՞ռն։ Դուք իմ ամուսնու դատապաշտպանն եք, այնպես չէ՞։ Դուք նրա մոտի՞ց եք գալիս։ Խնդրեմ, նստեցեք։ | ||
+ | |||
+ | Կնոջ խոսելուց հետո միայն դատապաշտպանին պարզ դարձավ, որ նա անգլուհի չէ։ Եվ այժմ, ավելի մոտիկից նայելով, նկատեց նրա բարձր այտոսկրերը, մուգ կապույտ, սևախառն թանձր մազերը և ձեռքի՝ հաճախակի կրկնվող, տարօրինակ շարժումները։ Առհասարակ արտասովոր կին էր նա, շա՜տ հանդարտ։ Այնքան հանդարտ, որ խոսակիցը կարող էր իրեն լավ չզգալ նրա ներկայությամբ։ Հենց առաջին հայացքից պարոն Մեյհեռնը գիտակցեց, որ ինքը ինչ֊որ անհասկանալի բան է ձեռնարկել։ | ||
+ | |||
+ | ― Սիրելի տիկին Վոուլ, ― սկսեց նա, ― դուք չպետք է տեղի տաք․․․ | ||
+ | |||
+ | Նա կանգ առավ։ Բացահայտորեն նկատելի էր, որ Ռոմեն Վոուլը ամենաչնչին չափով իսկ նպատակ չուներ տեղի տալու։ Նա կատարելապես հանդարտ էր և անվրդով։ | ||
+ | |||
+ | ― Խնդրեմ, պատմեցեք ինձ ամեն ինչ, ― ասաց տիկին Վոուլը։ Ես պետք է ամեն ինչ իմանամ։ Մի մտահոգվեք ինձ խնայելու մասին։ Ես ցանկանում եմ լսել նույնիսկ ամենազարհուրելին։ ― Նա վարանեց, հետո կրկնեց ավելի ցածր ձայնով և տարօրինակ մի շեշտով, որը դատապաշտպանը չհասկացավ։ ― Ես պատրաստ եմ լսել նույնի՛սկ ամենազարհուրելին։ | ||
+ | |||
+ | Պարոն Մեյհեռնը Լեոնարդ Վոուլի հետ ունեցած իր հարցազրույցը պատմեց նրան։ Տիկինը ուշադիր լսում էր՝ մերթընդմերթ գլուխը շարժելով։ | ||
+ | |||
+ | ― Հասկանում եմ, ― ասաց նա, երբ դատապաշտպանը վերջացրեց իր խոսքը։ ― Վոուլն ուզում է, որ ես ասեմ, թե ինքն այդ գիշեր ժամը ինն անց քսանի՞ն տուն վերադարձավ։ | ||
+ | |||
+ | ― Նա ճիշտ այդ ժամին եկավ, չէ՞, ― հարցրեց պարոն Մեյհեռնը կտրուկ։ | ||
+ | |||
+ | ― Հարցն այդ չէ, ― ասաց կինը սառնորեն։ ― Իմ խոսքով կարո՞ղ են նրան ազատ արձակել։ Նրանք ինձ կհավատա՞ն։ | ||
+ | |||
+ | Պարոն Մեյհեռնը զարմացավ․ այդ կինը շատ շուտ էր հասկացել խնդրի էությունը։ | ||
+ | |||
+ | ― Ես հենց այդ եմ ուզում իմանալ, ― ասաց տիկինը, ― իմ ասածը բավակա՞ն է։ Ուրիշ որևէ մեկը չկա՞, արդյոք, որ կարողանա իմ վկայությունը պաշտպանել։ | ||
+ | |||
+ | Նրա շարժուձևերի մեջ ճնշված անհամբերություն կար, որը դատապաշտպանին մտահոգություն պատճառեց։ | ||
+ | |||
+ | ― Առայժմ ուրիշ ոչ ոք չկա, ― ասաց նա դժկամորեն։ | ||
+ | |||
+ | ― Հասկանալի է, ― պատասխանեց Ռոմեն Վոուլը։ | ||
+ | |||
+ | Մի քանի րոպե կատարելապես հանգիստ էր նա՝ մի փոքր ժպիտ շուրթերին։ Իսկ դատապաշտպանի զգոնությունը գնալով ավելի էր ուժեղանում։ | ||
+ | |||
+ | ― Տիկին Վոուլ․․․ սկսեց նա, ― ես հասկանում եմ, թե ինչ պետք է զգաք դուք․․․ | ||
+ | |||
+ | ― Իսկապե՞ս, ― հարցրեց տիկին Վոուլը, ― արդյո՞ք հասկանում եք։ | ||
+ | |||
+ | ― Այս հանգամանքներում․․․ | ||
+ | |||
+ | ― Այս հանգամանքներում․․․ ես մտադիր եմ առանձին գործել։ | ||
+ | |||
+ | Դատապաշտպանը ցնցվեց և զարմանքով նայեց նրան։ | ||
+ | |||
+ | ― Բայց, սիրելի տիկին Վոուլ, դուք անելիք չունեք։ Ձեր ամուսնուն այդքան նվիրված լինելով․․․ | ||
+ | |||
+ | ― Ներեցե՞ք։ | ||
+ | |||
+ | Նրա ձայնի սրությունը դատապաշտպանին սթափեցրեց։ Վերջինս կրկնեց իր խոսքերը տատանվելով․ | ||
+ | |||
+ | ― Ձեր ամուսնուն այդքան նվիրված լինելով․․․ | ||
+ | |||
+ | Ռոմեն Վոուլը գլխի թեթև շարժում արեց՝ միևնույն տարօրինակ ժպիտը շուրթերին։ | ||
+ | |||
+ | ― Նա՞ է ձեզ ասել, որ ես նվիրված եմ եղել իրեն, ― հարցրեց կինը քնքշությամբ։ ― Ա՜հ, այո՛, նա է ասել, ես գիտեմ։ Տղամարդիկ ինչքա՜ն հիմար են․․․ հիմա՛ր․․․ հիմա՛ր․․․ հիմա՛ր․․․ | ||
+ | |||
+ | Նա հանկարծ վեր թռավ տեղից։ Դատապաշտպանի նախապես նկատած զսպվածությունը այժմ խտացել էր նրա ձայնի մեջ։ | ||
+ | |||
+ | ― Ես ատում եմ նրան։ Ատո՛ւմ եմ։ Կրկնում եմ, ատո՛ւմ եմ, ատո՛ւմ։ Ես կուզենայի, որ նրան կախեին կոկորդից, մինչև որ մահանար։ | ||
+ | |||
+ | Դատապաշտպանը ընկրկեց Ռոմենի և նրա աչքերում այրվող կրքից։ Կինը մի քայլ մոտեցավ և կրքոտությամբ շարունակեց․ | ||
+ | |||
+ | ― Գուցե և տեսնե՛մ նրան այդ վիճակում։ Ենթադրենք ես ձեզ ասեմ, որ նա ոչ թե ինն անց քսան րոպեին տուն վերադարձավ, այլ տասն անց քսան րոպեին։ Ասում եք, որ նա ոչինչ չգիտեր իրեն հասանելիք գումարի մասին․ իսկ եթե ես ձեզ ասեմ, որ նա ամեն ինչ գիտեր այդ մասին, դրա վրա էր հույսը դրել և այդ գումարը ստանալու համար էլ գործեց սպանությունը։ Եթե ձեզ ասեմ նաև, որ այդ նույն գիշեր տուն վերադառնալով, նա ամեն ինչ խոստովանեց ինձ․․․ որ նրա վերարկուի վրա արյուն կար։ Հետո՞ ինչ։ Ենթադրենք՝ դատարանում վեր կենամ և ասեմ այս բոլորը։ | ||
+ | |||
+ | Նրա աչքերում կարծես դատապաշտպանին ուղղված մարտահրավեր կար։ Պարոն Մեյհեռնը մեծ ջանք գործադրելով՝ թաքցրեց իր աճող ահաբեկությունը և փորձեց խոսել պատշաճ տոնով։ | ||
+ | |||
+ | ― Ձեզ չեն կարող կանչել ձեր ամուսնու դեմ վկայություն տալու․․․ | ||
+ | |||
+ | ― Նա իմ ամուսի՛նը չէ։ | ||
+ | |||
+ | Բառերն այնքան արագ դուրս եկան նրա բերանից, որ դատապաշտպանը մտածեց․ մի գուցե ինքը սխա՞լ հասկացավ։ | ||
+ | |||
+ | ― Ներեցեք, ես․․․ | ||
+ | |||
+ | ― Նա իմ ամուսի՛նը չէ։ | ||
+ | |||
+ | Լռությունն այնքան խորն էր, որ գետնին ընկնող գնդասեղի ձայնն անգամ կարելի էր լսել։ | ||
+ | |||
+ | ― Ես Վիեննայում դերասանուհի էի։ Իմ ամուսինը ողջ է, բայց գտնվում է հոգեբուժարանում։ Դրա համար էլ մենք չէինք կարող ամուսնանալ։ Հիմա ես ուրախ եմ։ | ||
+ | |||
+ | Նա ըմբոստ կերպով շարժեց գլուխը։ | ||
+ | |||
+ | ― Կուզենայի, որ ինձ մի բան ասեիք, ― դիմեց նրան պարոն Մեյհեռնը։ Նա ձևացրեց իրեն չափազանց հանգիստ ու անվրդով։ ― Ինչո՞ւ եք դուք այդքան դաժան Լեոնարդ Վոուլի հանդեպ։ | ||
+ | |||
+ | Ռոմենը տարուբերեց գլուխը՝ մի փոքր ծիծաղելով․ | ||
+ | |||
+ | ― Այո, դուք կուզենայիք այդ իմանալ։ Բայց ես չեմ ասի։ Իմ գաղտնիքը ես ոչ մեկին չեմ ասի։ | ||
+ | |||
+ | Պարոն Մեյհեռնը չոր հազաց և բարձրացավ տեղից։ | ||
+ | |||
+ | ― Անիմաստ է հարցազրույցը շարունակել, ― ասաց նա։ ― Իմ հաճախորդի հետ տեսակցելուց հետո ես ձեզ նորից իմաց կտամ։ | ||
+ | |||
+ | Ռոմենը ավելի մոտեցավ նրան և իր սև, հիանալի աչքերը հառեց ուղիղ նրա աչքերի մեջ․ | ||
+ | |||
+ | ― Ասացեք ինձ, ― խնդրեց նա, ― երբ այստեղ եկաք, իսկապե՞ս հավատացած էիք, որ նա անմեղ է։ | ||
+ | |||
+ | ― Այո՛, ― ասաց պարոն Մեյհեռնը։ | ||
+ | |||
+ | ― Խե՜ղճ մարդուկ, ― ծիծաղեց Ռոմենը։ | ||
+ | |||
+ | ― Եվ ես դեռ հավատո՛ւմ եմ, ― վերջացրեց դատապաշտպանը։ ― Բարի գիշեր, տիկին։ | ||
+ | |||
+ | Նա դուրս եկավ սենյակից՝ իր հետ տանելով կնոջ դեմքի ցնցված արտահայտությունը։ «Սատանայական գործ է լինելու սա», ― փողոցում քայլելով՝ ինքն իրեն ասաց պարոն Մեյհեռնը։ | ||
+ | |||
+ | Ամբողջ գործն արտասովոր էր։ Արտասովոր էր նաև այս կինը։ Շա՜տ վտանգավոր։ Կանայք սատանա են դառնում, երբ իրենց դանակն ուղղում են քո դեմ։ | ||
+ | |||
+ | Ի՞նչ անել։ Խեղճ երիտասարդն այլևս ոչ մեկին չէր կարող ապավինել։ Իհարկե, գուցե նա իրո՛ք կատարել է այդ սպանությունը։ | ||
+ | |||
+ | «Ոչ, ― ասաց պարոն Մեյհեռնը ինքն իրեն, ― ո՛չ։ Միայն թե նրա դեմ շատ վկայություններ կան։ Ես այդ կնոջը չեմ հավատում։ Նա հորինում է այդ ամբողջ պատմությունը։ Բայց դատարանում այդպես չի խոսի»։ | ||
+ | |||
+ | Երանի թե կարողանար ավելի հավատ ընծայել իր այս վարկածին։ | ||
+ | |||
+ | Ոստիկանության մեղադրական եզրակացությունը կարճ էր և դրամատիկ։ Դատավարության գլխավոր վկաները երկուսն էին՝ Ջանեթ Մաքենզին՝ սպանվածի աղախինը և Ռոմեն Հայլգերը՝ բանտարկյալի ավստրիահպատակ սիրուհին։ | ||
+ | |||
+ | Դատարանում նստած՝ պարոն Մեյհեռնը լսում էր վերջինիս անիծյալ պատմությունը։ Այն հար և նման էր իրենց հարցազրույցի ժամանակ նրա պատմածին։ | ||
+ | |||
+ | Մեղադրյալը չփորձեց պաշտպանել իրեն և գործը հանձնվեց Գերագույն Ատյան։ | ||
+ | |||
+ | Պարոն Մեյհեռնը շփոթության էր մատնվել։ Լեոնարդ Վոուլի դեմ հարուցված գործն անառարկելիորեն մութ էր։ Նույնիսկ հռչակավոր Թագավորական Փաստաբանը քիչ հույս էր ներշնչում։ | ||
+ | |||
+ | ― Եթե հնարավոր լինի այս ավստրիացի կնոջ վկայությունը հիմնահատակ անել, ինչ֊որ բանի կարելի է հասնել, ― ասաց նա տարակուսանքով։ ― Բայց դա ահավորր գործ է։ | ||
+ | |||
+ | Պարոն Մեյհեռնը իր ամբողջ միտքն ու կորովը կենտրոնացրել էր մի հարցի վրա։ Եթե Լեոնարդ Վոուլը իրոք ճշմարտությունն էր ասում, և եթե նա սպանված կնոջ տնից ժամը իննին էր դուրս եկել, այդ դեպքում ո՞վ էր այն մարդը, որի ձայնը Ջանեթը լսել էր միսս Ֆրենչի հյուրասենյակում, ժամը ինն անց կեսին։ | ||
+ | |||
+ | Կար հույսի մի նշույլ։ Ծեր լեդիի քրոջ որդին մի որոշ գումար կորզելու նպատակով նախ փաղաքշել, իսկ հետո սպառնացել էր մորաքրոջը։ Դատապաշտպանը տեղեկացել էր, որ Ջանեթ Մաքենզին կապված է եղել այդ անշնորհք երիտասարդի հետ և միշտ ներկայացրել է նրա պահանջներն իր տիրուհուն։ Իհարկե, հնարավոր էր, որ Լեոնարդ Վոուլի մեկնելուց հետո, միսս Ֆրենչի խոսակիցը հենց այդ քրոջ որդին էր։ Մանավադ որ տղային չէր հաջողվել գտնել իր սովորական ժամադրավայրերից և ոչ մեկում։ | ||
+ | |||
+ | Մյուս բոլոր ուղղություններով դատապաշտպանի ջանքերը բացասական արդյունք տվեցին։ Ոչ ոք չէր տեսել Լեոնարդ Վոուլին իր սեփական տունը մտնելիս կամ էլ միսս Ֆրենչի տնից դուրս գալիս։ Ոչ ոք չէր տեսել, որ այդ ժամին որևէ մեկը մտներ Քրիքլվուդի բնակարանը կամ դուրս գար այնտեղից։ Բոլոր հարցաքննություններն ապարդյուն էին անցել։ | ||
+ | |||
+ | Դատավարության նախօրյակին պարոն Մեյհեռնը ստացավ մի նամակ, որը նրա մտքերին այլ ընթացք տվեց։ Այն եկավ ժամը վեցի փոստով։ Հասարակ թղթի վրա անգրագետ լեզվով գրված մի նամակ էր՝ դրված կեղտոտ ծրարի մեջ, որի նամականիշն էլ ծուռ էր կպցված։ | ||
+ | |||
+ | Գրվածի լրիվ իմաստը հասկանալու համար պարոն Մեյհեռնը մի քանի անգամ ծայրից ծայր կարդաց այն։ | ||
+ | |||
+ | «Սիրելի պարոն, | ||
+ | |||
+ | Դուք փաստաբան, որ այդ երիտասարդ պաշտպանել։ Եթե ցանկանալ ճշմարտությունը իմանալ այդ ներկված, օտար, անպատիվ կնոջ և նրա ստերի մասին, եկեք 16 Շոուի Ռենտս Սթեփնի այս գիշեր։ Ձեզ վրա 200 քվիթ կնստի։ Հարցնել միսս Մոգսոն»։ | ||
+ | |||
+ | Դատապաշտպանը նորից ու նորից կարդաց այս տարօրինակ նամակը։ Դա, իհարկե, կարող էր նաև խաղ լինել։ Բայց երբ մտածեց, էլ ավելի համոզվեց նամակի իսկության մեջ, մանավանդ, որ դա ամբաստանյալի միակ հույսն էր։ Ռոմեն Հայլգերի վկայությունը նրան ամբողջովին կործանել էր, և դատապաշտպանի ընտրած ուղին, թե անառարկելիորեն անբարոյական կյանք վարած մի կնոջ վկայությանը չպետք է հավատ ընծայել, լավագույն դեպքում թույլ էր։ | ||
+ | |||
+ | Պարոն Մեյհեռնը որոշեց․ դատապաշտպանի պարտականությունն էր՝ ամեն գնով փրկել իր հաճախորդին։ Պետք է գնար Շոուի Ռենտս։ | ||
+ | |||
+ | Նա դժվարությամբ գտավ նշված վայրը։ Այն մի խարխուլ շենք էր, որ գտնվում էր գարշահոտ, հետամնաց մի թաղամասում։ Երբ հարցրեց միսս Մոգսոնին, նրան ցույց տվեցին երրորդ հարկում գտնվող մի սենյակ։ Բարձրացավ, ծեծեց դուռը։ Պատասխան չստանալով՝ նա նորից ծեծեց։ | ||
+ | |||
+ | Դռան երկրորդ թակոցի հետո, ներսից մի կերկերուն ձայն։ Վերջապես դուռն զգուշությամբ մի փոքր բացվեց և մի կորացած էակ նայեց դուրս։ Հանկարծ կինը (քանի որ նա կին էր) քմծիծաղ տվեց և ավելի լայն բացեց դուռը։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն այդ դո՞ւ ես, սիրելիս, ― ասաց նա խզված ձայնով։ ― Քեզ հետ ոչ ոք չկա, չէ՞։ Չե՞ս խաբում։ Շատ լավ, կարող ես ներս մտնել։ Ներս արի։ | ||
+ | |||
+ | Մի փոքր դժկամությամբ դատապաշտպանը շեմից անցավ ներս՝ դեպի փոքր, կեղտոտ սենյակը, որտեղ աղոտ կերպով պլպլում էր մի լապտերիկ։ Բացի հասարակ սեղանից ու երկու ջարդված աթոռից սենյակի մի անկյունում տեղավորված էր նաև թափթփված ու չհավաքված մի մահճակալ։ Առաջին անգամ պարոն Մեյհեռնը մոտիկից տեսավ այս անախորժ բնակարանի վարձակալին։ Վերջինս միջին տարիքի կին էր, կորացած մեջքով և գզգզված, գորշավուն խիտ մազերով։ Դեմքը գլխաշորով փաթաթված էր։ Տեսնելով, որ դատապաշտպանը դրան է նայում, նա ծիծաղեց։ Նորից՝ այդ տարօրինակ, աններդաշնակ քմծիծաղը։ | ||
+ | |||
+ | ― Զարմանո՞ւմ եք, թե ինչո՞ւ եմ թաքցրել իմ գեղեցկությունը, սիրելիս։ Հա՜, հա՜, հա՜։ Վախենում եմ քեզ գայթակղի։ Բայց դու կտեսնես․․․ դու այն կտեսնե՜ս։ | ||
+ | |||
+ | Նա գլխաշորը քանդեց և դատապաշտպանը ակամա նահանջեց՝ համարյա անձև, կարմրավուն սպի տեսնելով այնտեղ։ | ||
+ | |||
+ | Կինը նորից գլուխը փաթաթեց։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն չե՞ս ուզում ինձ համբուրել, սիրելիս։ Հա՜, հա՜, հա՜։ Չեմ զարմանում։ Բայց և այնպես ես գեղեցիկ մի աղջիկ էի ժամանակին, ոչ շատ վաղուց, ինչպես ենթադրում ես։ Արջասպն է, սիրելիս, այսպես արել։ Ա՜հ, բայց ես իմ հաշիվը կմաքրեմ նրանց հետ․․․ | ||
+ | |||
+ | Նա սկսեց գաղտնի հայհոյել, իսկ պարոն Մեյհեռնը իզուր էր փորձում նրան հանդարտեցնել։ Վերջապես կինը լռեց։ Նրա ձեռքերը նյարդային շարժումով մեկ սեղմվում էին իրար, մեկ՝ անջատվում։ | ||
+ | |||
+ | ― Բավակա՛ն է, ― ասաց դատապաշտպանը խստությամբ։ ― Ես այստեղ եկել եմ, պատճառներ ունենալով հավատալու, որ դուք կարող եք ինձ որոշ տեղեկություններ տալ, որոնք ազատ կարձակեն իմ հաճախորդին՝ Լեոնարդ Վոուլին։ Այդպես է, չէ՞։ | ||
+ | |||
+ | Կինը աչքի ծայրով խորամանկ հայացք նետեց նրա վրա։ | ||
+ | |||
+ | ― Իսկ փո՞ղը, սիրելիս, ― շշնջաց նա, ― երկու հարյուր քվիտ, հիշո՞ւմ ես։ | ||
+ | |||
+ | ― Վկայություն տալը ձեր պարտականությունն է։ Ձեզ կարող են կանչել այդ բանն անելու համար։ | ||
+ | |||
+ | ― Դա չի օգնի, սիրելիս։ Ես պառավ կին եմ և ոչինչ չգիտեմ։ Բայց տուր ինձ երկու հարյուր քվիտ, և գուցե կարողանամ մի քանի բան հուշել քեզ, հասկանո՞ւմ ես։ | ||
+ | |||
+ | ― Ինչպիսի՞ բաներ։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ կասեիր, եթե մի նամակ ցույց տայի քեզ։ Նամակ նրանից՝ Վոուլի կնոջից։ Կարևոր չէ, թե այն ինչպես է իմ ձեռքն ընկել։ Դա իմ գործն է։ Այդ նամակը կբացահայտի նրա կազմակերպած խաղը։ Բայց ես իմ երկու հարյուր քվիտն եմ ուզում։ | ||
+ | |||
+ | Պարոն Մեյհեռնը սառը հայացք գցեց նրա վրա և որոշեց․ | ||
+ | |||
+ | ― Ես քեզ տասը ֆունտ կտամ։ Ոչ մի կոպեկ ավելի։ Եվ այդ էլ այն դեպքում, եթե նամակը լինի այն, ինչ ասում եք։ | ||
+ | |||
+ | ― Տասը ֆո՞ւնտ, ― կատաղած գոռաց պառավը։ | ||
+ | |||
+ | ― Քսա՛ն, ― ասաց պարոն Մեյհեռնը, ― և դա իմ վերջին խոսքն է։ | ||
+ | |||
+ | Նա վեր կացավ և այնպես ձևացրեց, թե գնում է։ Հետո նրան մոտիկից դիտելով՝ գրպանից դրամապանակը դուրս հանեց և հաշվեց քսանմեկ֊ֆունտ թղթադրամ։ | ||
+ | |||
+ | ― Տեսնո՞ւմ եք, ― ասաց նա, ― այսքանն ունեմ միայն, կարող եք ընդունել կամ մերժել։ | ||
+ | |||
+ | Բայց նա գիտեր, որ փողի տեսքը այդպիսի կանանց չի կարող անտարբեր թողնել ։ Կինը անիծեց ու թեթևակի զայրացավ, բայց վերջում տեղի տվեց։ Գնալով դեպի մահճակալը՝ ինչ֊որ բան դուրս քաշեց քրքրված ներքնակի տակից։ | ||
+ | |||
+ | ― Անիծյա՛լ լինես, ահա՛ դրանք, ― մռնչաց նա, ― քեզ պետքականը ամենավերևինն է։ | ||
+ | |||
+ | Նա շպրտեց նամակների մի կապոց։ Պարոն Մեյհեռնը քանդեց կապն ու զննեց դրանք իրեն հատուկ սառը թվացող լարվածությամբ։ Կինն անհամբեր նայում էր՝ ոչինչ չկարողանալով գուշակել նրա անարտահայտիչ դեմքից։ | ||
+ | |||
+ | Դատապաշտպանը յուրաքանչյուր նամակ կարդաց առանձին֊առանձին։ Հետո վերադարձավ առաջինին, մի անգամ ևս կարդաց այն։ Վերջապես փաթեթը զգուշությամբ նորից կապեց։ | ||
+ | |||
+ | Դրանք սիրային նամակներ էին՝ գրված Ռոմեն Հայլգերի կողմից և ուղղված էին ոչ Լեոնարդ Վոուլին։ Ամենավերևինը գրված էր Վոուլի ձերբակալման օրը։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ էի ասում, չէ՞, ― փնթփնթաց կինը։ ― Այդ նամակը նրան կմերկացնի։ | ||
+ | |||
+ | Պարոն Մեյհեռնը նամակները դրեց իր գրապնը, հետո հարցրեց․ | ||
+ | |||
+ | ― Սրանք ինչպե՞ս են ձեր ձեռքն ընկել։ | ||
+ | |||
+ | ― Գաղտնիք է, ― ասաց պառավը՝ աչքի պոչով նրան նայելով, ― բայց ես ավելի՛ն գիտեմ։ Լսեցի, թե այդ անամոթ կինը ինչ ասաց դատարանում։ Մի իմացե՛ք, տեսե՛ք, թե որտե՞ղ էր ժամը տասն անց քսան րոպեին, երբ իր ասելով իր տանն է եղել։ Հարցրեք Լայոն Ռոուդի վրա գտնվող կինոթատրոնում։ Նրանք կհիշեն․․․ այդպիսի ուղիղ կեցվածքով գեղեցիկ մի կնոջ․․․ անիծյա՛լ լինի։ | ||
+ | |||
+ | ― Իսկ երիտասարդն ո՞վ է, ― հարցրեց պարոն Մեյհեռնը։ ― Այստեղ միայն անունն է նշված։ | ||
+ | |||
+ | Խոսակցի ձայնը դարձավ թավ ու խռպոտ։ Նա ձեռքերը սեղմեց իրար, հետո նորից պոկեց։ Վերջապես մի ձեռքը տարավ դեմքին։ | ||
+ | |||
+ | ― Այդ նա՛ է, որ այսպես այլանդակել է ինձ, շատ տարիներ առաջ։ Այդ կինը խլեց նրան ինձնից։ Այն ժամանակ փոքր աղջիկ էր։ Եվ երբ ես գնացի երիտասարդի ետևից, նրա օգտի համար, նա այդ անիծյալ հեղուկը թափեց ինձ վրա։ Իսկ աղջիկը ծիծաղեց, անիծյա՛լ լինի։ Ես վաղուց էի ցանկանում վրեժ լուծել։ Հետևել եմ նրան, այո՛, նույնիսկ լրտեսե՛լ եմ։ Եվ հիմա այդ կինն իմ ձեռքերի մեջ է։ Նա կտառապի դրա համար, այնպես չէ՞, պարոն Մեյհեռն, կտառապի՜։ | ||
+ | |||
+ | ― Նրան ամենայն հավանականությամբ, կբանտարկեն երդմնազանցության համար, ― ասաց դատապաշտպանը հանդարտորեն։ | ||
+ | |||
+ | ― Կբանտարկվի՜․․․ այդ էլ հենց իմ ուզածն է։ Դու գնո՞ւմ ս։ Որտե՞ղ է փողը։ Որտե՞ղ է անուշիկ փողը․․․ | ||
+ | |||
+ | Առանց որևէ խոսքի պարոն Մեյհեռնը սեղանի վրա դրեց թղթադրամները։ Հետո հոգոց հանելով ետ դարձավ և դուրս եկավ այդ կեղտոտ սենյակից։ Նայելով ներս՝ նկատեց, թե ինչպես էր պառավը կռացած խոսում փողի հետ։ | ||
+ | |||
+ | Դատապաշտպանը ոչ մի րոպե չկորցրեց։ Նա բավական հեշտությամբ գտավ Լայոն Ռոուդի վրա գտնվող կինոթատրոնը։ Տեսնելով Ռոմեն Հայլգերի լուսանկարը՝ հսկիչն անմիջապես ճանաչեց նրան։ Սպանության օրը, երեկոյան ժամը տասից քիչ անց նա ինչ֊որ մի տղամարդու հետ եկել էր կինո։ Հսկիչն առանձնապես ուշադրություն չէր դարձրել ուղեկցորդի վրա, բայց շատ լավ հիշում էր տիկնոջը, որը հարցրել էր նրան ցուցադրվող ֆիլմի մասին։ Նրանք մինչև վերջ մնացել էին դահլիճում, այսինքն՝ մոտավորապես մեկ ժամ։ | ||
+ | |||
+ | Պարոն Մեյհեռնը բավարարված էր։ Ռոմեն Հայլգերի վկայությունն, ուրեմն, սկզբից մինչև վերջ ստերի շարան էր։ Նա այդ արել էր՝ ելնելով իր կրքոտ ատելությունից։ Երբևէ կիմանա՞ արդյոք, թե ինչ է թաքնված այդ ատելության ետևում, մտածում էր դատապաշտպանը։ Ի՞նչ էր արել Լեոնարդ Վոուլը նրան։ Լեոնարդը շփոթվել էր, երբ դատապաշտպանը պատմել էր իր կնոջ վերաբերմունքի մասին։ Նա լրջորեն ասել էր, որ դա անհավատալի է, չնայած պարոն Մեյհեռնին թվացել էր, թե առաջին զարմանքից հետո նրա բողոքները կորցրել էին իրենց անկեղծությունը։ | ||
+ | |||
+ | Ամուսինն ամեն ինչ գիտեր ուրեմն։ Պարոն Մեյհեռնը համոզված էր։ Վոուլը գիտեր, բայց մտադիր չէր այդ փաստը երևան հանել։ Մյուս երկուսի գաղտնիքը գաղտնիք էլ կմնար։ Պարոն Մեյհեռնը մտածեց․ կիմանա՞ արդյոք այդ գաղտնիքը մի օր։ | ||
+ | |||
+ | Դատապաշտպանը նայեց ժամացույցին։ Ուշ էր, բայց ժամանակն ամեն ինչ արժեր։ Մի տաքսի կանգնեցնելով՝ ինչ֊որ հասցե տվեց վարորդին։ «Սըր Չարլզը պետք է այս մասին անհապաղ իմանա», ― մրմնջաց նա՝ նստելով տաքսին։ | ||
+ | |||
+ | Էմիլի Ֆրենչի սպանության մեջ մեղադրվող Լեոնարդ Վոուլի դատավարությունը մեծ աղմուկ հանեց։ Նախ՝ բանտարկյալը երիտասարդ էր և գեղեցիկ, երկրորդ՝ ամբաստանված էր հատկապես չարամիտ սպանության մեջ և կար նաև այն հետաքրքրությունը, որ մարդիկ տածում էին Ռոմեն Հայլգերի՝ մեղադրող կողմի գլխավոր վկայի նկատմամբ։ Նրա նկարները, ինչպես և նրա անցյալի մասին պատմող երևակայական պատմությունները տպագրվում էին տարբեր թերթերում։ | ||
+ | |||
+ | Դատավարությունն ընթացավ բավականին հանդարտ։ Սկզբում քննության առնվեցին սպանության կատարման հետ կապված՝ տեխնիկական միջոցների գործադրման զանազան հարցեր։ Հետո ելույթ ունեցավ Ջանեթ Մաքենզին։ Նա հաստատապես կրկնեց այն, ինչ նախորդ անգամ ասել էր։ Հարցաքննության ժամանակ, այնուամենայնիվ, դատապաշտպանին հաջողվեց մի քանի անգամ շփոթեցնել սպասուհուն և վերջինս միսս Ֆրենչի հետ Վոուլի հարաբերությունների հարցում իրար հակասող որոշ բաներ ասաց։ Դատապաշտպանը շեշտեց այն փաստը, որ չնայած Ջանեթը այդ գիշեր հյուրասենյակում տղամարդու ձայն էր լսել, բայց ոչինչ չկար հաստատելու, թե հե՛նց Վոուլն էր եղել այդ տղամարդը։ Նրան հաջողվեց նաև ներկաների մեջ այն համոզմունքն ստեղծել, որ սպասուհու վկայության յուրաքանչյուր խոսքի մեջ մեղադրվողի հանդեպ ատելություն և անբարյացակամություն կար։ | ||
+ | |||
+ | Հետո կանչեցին հաջորդ վկային։ | ||
+ | |||
+ | ― Ձեր անունը Ռոմեն Հայլգե՞ր է։ | ||
+ | |||
+ | ― Այո։ | ||
+ | |||
+ | ― Դուք ավստրիահպատա՞կ եք։ | ||
+ | |||
+ | ― Այո։ | ||
+ | |||
+ | ― Վերջին երեք տարիների ընթացքում դուք ապրել եք մեղադրյալի հետ որպես նրա կինը, այո՞։ | ||
+ | |||
+ | Մի րոպե Ռոմեն Հայլգերի հայացքը հանդիպեց ամբաստանյալի աթոռին նստած մարդու հայացքին։ Նրա տեսքը տարօրինակ էր ու ասես ինչ֊որ բան էր թաքցնում իր մեջ։ | ||
+ | |||
+ | ― Այո, ― պատասխանեց նա։ | ||
+ | |||
+ | Հարցերը շարունակվեցին։ Բառ առ բառ անիծյալ փաստերը ջրի երես էին դուրս գալիս։ Դեպքի գիշերը բանտարկյալը իր հետ մի լծակ էր տարել։ Նա վերադարձել էր ժամը տասն անց քսան րոպեին և խոստովանել, որ ինքն է սպանել ծեր լեդիին։ Նրա թեզանիքներն արյունոտված էին, դրանք այրել էր խոհանոցի վառարանում, իսկ կնոջը սպառնալիքներ տալով ստիպել էր լուռ մնալ։ | ||
+ | |||
+ | Եվ որքան շարունակվում էր պատմությունը, ներկաների վերաբերմունքը, որ սկզբում քիչ թե շատ բանտարկյալի օգտին էր, ուղղվում էր նրա դեմ։ Ինքը՝ բանտարկյալը, նստել էր գլխահակ, կործանվողի տրամադրությամբ՝ ասես տեսնելով իր վերջը։ | ||
+ | |||
+ | Այնուամենայնիվ, կարելի էր նկատել, որ նույնիսկ դատախազը փորձում էր սանձել Ռոմենի չարակամությունը։ Գերադասելի էր, որ տիկին Հայլգերը ավելի անաչառ լիներ։ | ||
+ | |||
+ | Վերջապես դատապաշտպանը ծանրակշիռ ու հանդիսավոր կերպով բարձրացավ տեղից։ Ասաց, որ կնոջ պատմությունը սկզբից մինչև վերջ չարամտորեն հորինված է, որ նա նույնիսկ նշված ժամին տանը չի եղել, որ այդ կինը սիրում է մեկ ուրիշին և կանխամտածված ձևով ուղիներ է փնտրում Վոուլին մահվան դատապարտելու այնպիսի մի ոճիրի համար, որը նա չի գործել։ | ||
+ | |||
+ | Ռոմենը հերքեց այս վկայությունները աննախադեպ ամբարտավանությամբ։ | ||
+ | |||
+ | Այստեղ հետևեց անակնկալ մի փաստաթղթի՝ նամակի հայտնությունը։ Այն բարձրաձայն ընթերցվեց դատարանում, քար լռության մեջ։ | ||
+ | |||
+ | «Մաքս, սիրելիս։ Ճակատագիրը նրան մեր ձեռքն է ուղարկել։ Նրան ձերբակալել են սպանության մեղադրանքով։ Այո՛, այո՛, մի ծեր կնոջ սպանության մեղադրանքով։ Լեոնարդին՝ որ մի ճանճ անգամ չի կարող վնասել։ Վերջապես ես իմ վրեժը կլուծեմ։ Խե՜ղճ ճուտ։ Ես ասելու եմ, որ նա այդ գիշեր արյունլվա վերադարձավ տուն, որ նա ինձ ամեն ինչ խոստովանեց։ Նրան կախել կտամ ես, Մաքս, և միայն կախաղան բարձրանալիս կիմանա, որ Ռոմենն էր իրեն դեպի մահ առաջնորդողը։ Իսկ դրանից հետո․․․ երջանկությո՜ւն, սիրելիս։ Վերջապե՜ս երջանկություն»։ | ||
+ | |||
+ | Դատարանում կային նաև մասնագետներ, որոնք պատրաստ էին երդվելու, որ դա Ռոմեն Հայլգերի ձեռագիրն էր։ Բայց հարկ չեղավ այդ քայլին դիմելու։ Նամակի իրողության առաջ Ռոմենը բացարձակապես տեղի տվեց և խոստովանեց ամեն ինչ։ Լեոնարդ Վոուլը, իրոք, տուն էր վերադարձել ժամը ինն անց քսան րոպեին։ Այդ ամբողջ պատմությունն ինքը հորինել էր ամուսնուն կործանելու նպատակով։ | ||
+ | |||
+ | Ռոմեն Հայլգերի անկումով տապալվեց նաև դատավարությունը։ Սըր Չարլզը կանչեց մի քանի վկաների ևս, ինքը՝ բանտարկյալը, անցավ խցիկի ետևը և պատմեց իր պատմությունը տղամարդու պես, պարկեշտորեն, առանց շփոթվելու հարցաքննությունից։ | ||
+ | |||
+ | Մեղադրյալ կողմը փորձեց համալրվել նոր ուժերով, բայց որոշակի հաջողություն չունեցավ։ Չնայած դատավորի ամփոփումը այնքան էլ բանտարկյալի օգտին չէր, սակայն արդեն ռեակցիա էր առաջացել, և երդվյալ ատենակալներից շատ քիչ ժամանակ պահանջեց դատավճիռը որոշելու։ | ||
+ | |||
+ | ― Մենք գտնում ենք, որ ամբաստանյալն անմեղ է։ | ||
+ | |||
+ | Լեոնարդ Վոուլը արդարացված էր։ | ||
+ | |||
+ | Կարճահասակ պարոն Մեյհեռնը շտապեց։ Պետք է շնորհավորեր իր հաճախորդին։ | ||
+ | |||
+ | Հանկարծ նկատեց, որ մեքենաբար պենսնեն է մաքրում և ուշքի եկավ։ Դեռ նախորդ գիշեր կինն ասել էր, որ նա այդ բանը անելը սովորություն է դարձրել արդեն։ Ի՜նչ տարօրինակ են այդ սովորությունները։ Մարդիկ հաճախ չեն էլ իմանում, թե ինչ սովորություններ ունեն իրենք։ | ||
+ | |||
+ | Հետաքրքիր հանգամանք էր։ Շա՜տ հետաքրքիր։ Այդ կինը՝ Ռոմեն Հայլգերը․․․ | ||
+ | |||
+ | Դատապաշտպանին դեռևս զբաղեցնում էր Ռոմեն Հայլգերի անդրաշխարհիկ կերպարանքը։ Նա իր տանը՝ Պադինգտոնում, գունատ ու հանդարտ կնոջ տեսք ուներ։ Իսկ դատարանում, իր զգաստ ներաշխարհին հակառակ, կրակ էր կտրել՝ իրեն պահելով քամելեոնի պես։ | ||
+ | |||
+ | Աչքերը փակելով պարոն Մեյհեռնը կարող էր հենց հիմա էլ տեսնել նրան․ բարձրահասակ և կրքոտ, հիանալի մարմինը մի քիչ առաջ թեքած, իսկ աջ ձեռքն անընդմեջ մեկ սեղմելիս, մեկ՝ բացվելիս։ | ||
+ | |||
+ | Տարօրինակ բաներ են սովորությունները։ Ձեռքի այդ շարժումն էլ հավանաբար նրա սովորություններից մեկն էր, ― ենթադրեց պարոն Մեյհեռնը։ Եվ սակայն, հենց վերջերս նա մի ուրիշի էլ էր տեսել այդ շարժումն անելիս։ Բայց ո՞վ էր այդ ուրիշը։ Հենց վերջերս․․․ | ||
+ | |||
+ | Խոր հառաչեց նա, երբ մտաբերեց Շոուի Ռենտսի պառավին։ Նա կանգ առավ։ Գլուխը պտտվում էր։ Դա անկարելի էր, անկարելի․․․ Բայց և այնպես Ռոմեն Հայլգերը դերասանուհի էր։ | ||
+ | |||
+ | Թագավորական փաստաբանը հասավ նրա ետևից և ուսին խփեց․ | ||
+ | |||
+ | ― Արդեն շնորհավորե՞լ եք մեր երիտասարդին։ Նա ազատվելու շատ քիչ հնարավորություններ ուներ, գիտե՞ք։ Գնանք նրան տեսնելու։ | ||
+ | |||
+ | Սակայն կարճահասակ դատապաշտպանը հեռացրեց նրա ձեռքը։ Նա միայն մի բան էր ուզում։ Տեսնել Ռոմեն Հայլգերին՝ դեմ առ դեմ։ | ||
+ | |||
+ | Որոշ ժամանակ անց, տեսավ նրան․ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն դու գուշակեցի՛ք, ― ասաց կինը, երբ դատապաշտպանն իր ենթադրություններն ամբողջությամբ պատմել էր նրան։ ― Դե՞մքը։ Օ՜հ, դա շատ հեշտ էր, իսկ գազալամպի լույսն այնքան թույլ էր, որ հազիվ թե նշմարեիք դեմքիս ներկված լինելը։ | ||
+ | |||
+ | ― Բայց ինչո՞ւ․․․ ինչո՞ւ․․․ | ||
+ | |||
+ | ― Ինչու ցանկացա առանձին գործե՞լ։ Նա ծիծաղեց մի փոքր, հիշելով նախորդ հանդիպումը, երբ ինքը նույն բառերը օգտագործել էր։ | ||
+ | |||
+ | ― Այդպիսի ճարտար մի կոմե՜դիա․․․ | ||
+ | |||
+ | ― Սիրելիս, ես պետք է ամուսնուս ազատեի։ Նրան նվիրված մի կնոջ վկայությունը բավական չէր լինի․․․ դուք ինքներդ հուշեցիք։ Բայց ես թերևս մի քիչ հասկանում եմ մարդկանց հոգեբանությունից։ Թող իմ վկայությունն ինձնից կորզեն որպես խոստովանություն, հանցանքի ընդունում, անիծելով ինձ օրենքի առաջ, բայց փոխարենը անմիջապես ամբաստանյալին ի նպաստ ռեակցիա էր առաջանալու։ | ||
+ | |||
+ | ― Իսկ նամակների կապո՞ցը։ | ||
+ | |||
+ | ― Մեկը միայն, ամենակարևորը, կարելի է համարել․․․ այսպես ասած՝ մտացածին։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն այդ երիտասարդը, որի անունը Մաքս է․․․ | ||
+ | |||
+ | ― Գոյություն չունի, սիրելիս։ | ||
+ | |||
+ | ― Ես դեռ այն մտքին եմ, ― շարունակեց կարճահասակ պարոն Մեյհեռնը վշտացած տոնով, ― որ կարելի էր նրան ազատել դատավարության նորմալ ընթացքով։ | ||
+ | |||
+ | ― Ես չէի կարող ռիսկի դիմել։ Հասկանո՞ւմ եք, դուք միայն ենթադրում էիք, որ նա անմեղ է։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դուք հաստատ համոզվա՜ծ էիք դրանում։ Հիմա հասկանում եմ, ― ասաց փոքրամարմին դատապաշտպանը։ | ||
+ | |||
+ | ― Իմ սիրելի՜ պարոն Մեյհեռն, ― ասաց Ռոմենը, ― դուք ոչինչ էլ չեք հասկանում։ Ես համոզված էի, որ նա․․․ մեղավո՛ր է։ |
Ընթացիկ տարբերակը 21:31, 21 Հունվարի 2017-ի դրությամբ
հեղինակ՝ Ագաթա Քրիստի |
Պարոն Մեյհեռնը ուղղեց պենսնեն և իրեն հատուկ չոր հազով մաքրեց կոկորդը։ Հետո նորից նայեց իր դիմաց նստած մարդուն, որն ամբաստանված էր կանխամտածված ոճրագործության մեջ։
Պարոն Մեյհեռնը վարվելաձևերում բծախնդիր, մաքուր, նույնիսկ պճնանքով հագնված, սրամիտ, խորաթափանց ու մոխրագույն աչքերով, փոքրամարմին մի մարդ էր։ Նա ամենևին էլ հիմար չէր։ Իրականում, որպես դատապաշտպան, շատ մեծ համբավ էր վայելում։ Իր հաճախորդի հետ զրուցելիս նրա ձայնը չոր էր, բայց ոչ վանող։
― Հարկ եմ համարում հիշեցնել ձեզ, որ շատ լուրջ վտանգի առաջ եք կանգնած, և դրա համար էլ բացարձակ անկեղծություն է պետք։
Լեոնարդ Վոուլը, որը մինչ այդ հայացքը սևեռել էր դիմացի մերկ պատին, դարձավ դեպի դատապաշտպանը։
― Գիտեմ, ― ասաց նա հուսահատ։ ― Դուք անդադար կրկնում եք այդ։ Բայց ես տակավին չեմ կարողանում պատկերացնել, որ ինձ մեղադրում են ոճրագործության մեջ։ Ոճրագործությո՜ւն։ Այն էլ այդպիսի՜ ոճրագործություն։
Պարոն Մեյհեռնը գործնական մարդ էր, զգացմունքներին չհանձնվող։ Նա հազաց, հանեց պենսնեն, զգուշորեն սրբեց և նորից այն զետեղեց քթի վրա։ Հետո ասաց․
― Այո՛, այ՛, այո՛։ Իմ սիրելի պարոն Վոուլ, մենք վճռական ջանքեր կգործադրենք ձեզ ազատելու համար և հաջողության կհասնենք։ Անպայմա՛ն կհասնենք։ Բայց ես պետք է բոլոր փաստերն ունենամ։ Ես պետք է իմանամ, թե այս գործը ձեզ ինչքան վնաս կարող է հասցնել։ Հետո մենք կկարողանանք հաստատ որոշել պաշտպանության լավագույն ուղին։
Երիտասարդը շարունակում էր նայել նրան հուսահատ ու սառած հայացքով։ Այդ գործը պարոն Մեյհեռնին սկզբից ևեթ բավական մութ էր թվացել, իսկ բանտարկյալի մեղավոր լինելը՝ անհերքելի։ Այժմ, սակայն, առաջին անգամ, նա սկսեց կասկածել։
― Դուք կարծում եք, որ ես մեղավոր եմ, ― ասաց Լեոնարդ Վոուլը ցածրաձայն։ ― Բայց աստծով եմ երդվում, որ մեղավոր չեմ։ Այո, գիտեմ, իմ դեմ եղած փաստարկները բավական ծանրակշիռ են։ Ես նման եմ ցանցի մեջ ընկած մի մարդու, ցանց, որն իմ շուրջն է, շրջապատել է ինձ՝ իմ դեմ փակելով բոլոր ճանապարհները։ Բայց ես չեմ սպանել, պարոն Մեյհեռն, ես չեմ սպանել նրան։
Պարոն Մեյհեռնը գիտեր, որ նման դեպքերում մարդ միշտ էլ հակված է իրեն արդարացնելու։ Այնուամենայնիվ, իրենից անկախ, ազդվեց երիտասարդի խոսքերից։ Վերջիվերջո, Լեոնարդ Վոուլը կարող էր և անմեղ լինել։
― Դուք ճիշտ եք, պարոն Վոուլ, ― ասաց նա լուրջ տոնով, ― գործն իսկապես որ ամբողջովին ձեր դեմ է։ Այնուամենայնիվ, ես ընդունում եմ ձեր անմեղության հավաստիացումը։ Այժմ դիմենք փաստերին։ Ուզում եմ, որ դուք ձեր սեփական բառերով ինձ մանրամասն պատմեք, թե ինչպես ծանոթացաք միսս Էմիլի Ֆրենչի հետ։
― Դա տեղի ունեցավ Օքսվորդ փողոցում։ Ես տեսա տարեց մի լեդիի, որը կտրում֊անցնում էր փողոցը։ Նրա ձեռքերում շատ փաթեթներ կային։ Փողոցի մեջտեղում դրանցից մի քանիսը վայր ընկան։ Նա փորձեց վերցնել, սակայն տեսնելով, որ ավտոբուսը դեպի իրեն է գալիս, հազիվ կարողացավ ապահով հասնել դիմացի մայթը՝ ապշած ու շփոթված այն մարդկանց կանչերից, ովքեր զգուշացնում էին իրեն։ Ես վերցրեցի նրա փաթեթները, հնարավորին չափ մաքրեցի դրանց վրայի ցեխը, ամրացրեցի մեկի թելը և դրանք վերադարձրեցի նրան։
― Տարեց լեդիին փրկելու հարց չկա՞ր ուրեմն։
― Օհ, սիրելիս, ոչ։ Իմ կատարածը պարզապես սովորական քաղաքավարություն էր։ Նա չափազանց երախտապարտ զգաց իրեն, ջերմորեն շնորհակալություն հայտնեց ինձ և ինչ֊որ բան ասաց իմ եզակի վարքի և այն մասին, որ ես նման չեմ իմ սերնդի ներկայացուցիչների մեծամասնությանը։ Նրա ասած բառերը ճշգրիտ կերպով չեմ հիշում։ Հետո գլխարկս հանելով հրաժեշտ տվեցի և շարունակեցի ճանապարհս։ Բոլորովին էլ չէի սպասում, թե նրան նորից կհանդիպեմ։ Բայց կյանքը լի է զուգադիպություններով։ Նույն օրը՝ երեկոյան, իմ ընկերներից մեկի տանը կազմակերպված երեկույթի ընթացքում մենք կրկին հանդիպեցինք։ Լեդին անմիջապես ճանաչեց և խնդրեց, որ ինձ ներկայացնեն իրեն։ Այդ ժամանակ էլ իմացա, որ նրա անունը միսս Էմիլի Ֆրենչ է և ապրում է Քրիքլվուդում։ Մի քիչ զրուցեցի հետը։ Ենթադրում եմ, որ նա տարեց մի լեդի էր, որն անսպասելիորեն քմահաճ վերաբերմունք կարող էր ունենալ մարդկանց նկատմամբ։ Այդպիսի զգացում նա սկսեց տածել նաև իմ հանդեպ մի շատ հասարակ արարքի պատճառով, որը կարող էր կատարած լինել մեկ ուրիշը։ Մեկնելու ժամանակ նա ուժեղ սեղմեց ձեռքս և խնդրեց, որ այցելեմ իրեն։ Ես, իհարկե, պատասխանեցի, որ շատ ուրախ պիտի լինեի նրան այցելելու։ Հետո լեդին ստիպեց ինձ, որ այցելությանս համար որոշակի օր նշանակեմ։ Առանձնապես գնալու ցանկություն չունեի, բայց անհարմար կլիներ մերժել, ուստի որոշեցի այցելել հաջորդ շաբաթ օրը։ Միս Էմիլի Ֆրենչի մեկնելուց հետո, իմ ընկերներից որոշ բաներ իմացա նրա մասին։ Իմացա, որ նա հարուստ էր ու տարօրինակ, ապրում էր սպասուհու հետ և ուներ ոչ պակաս, քան ութ կատու։
― Հասկանալի է, ― ասաց պարոն Մեյհեռնը, ― ուրեմն նրա հարուստ լինելու պարագան այդքան շո՞ւտ հայտնի դարձավ ձեզ։
― Եթե ուզում եք ասել, որ ես հետաքրքրվեցի․․․, ― սկսեց Լեոնարդ Վոուլը տաքացած, բայց պարոն Մեյհեռնը ձեռքի շարժումով աշխատեց հանգստացնել։
― Ես պետք է այս գործին մոտենամ նաև մյուս տեսանկյունից։ Սովորական մի դիտող չէր կարող ենթադրել, թե միսս Ֆրենչը հարուստ կին է։ Նա համեստ, համարյա աղքատիկ էր ապրում։ Եթե ձեզ ոչինչ չհաղորդեին, բոլոր դեպքերում դուք, անկասկած, նրան խեղճ կհամարեիք։ Այնուամենայնիվ սկսենք։ Կոնկրետ, ո՞վ ձեզ ասաց, որ նա հարուստ է։
― Իմ ընկերը՝ Ջորջ Հարվին, որի տանը տեղի ունեցավ այդ երեկույթը։
― Նա կարո՞ղ է հիշել, որ այդպես է ասել։
― Չգիտեմ։ Այդ օրվանից արդեն շատ ժամանակ է անցել։
― Ճիշտ է, պարոն Վոուլ։ Բայց հասկացեք ինձ, դատախազության առաջին նպատակը կլինի հաստատելու, որ դուք դրամական նեղ դրության մեջ եք եղել։ Այդպես է, չէ՞։
Լեոնարդ Վոուլը կարմրեց․
― Այո, ― ասաց նա կամաց, ― այդ ժամանակ ես դժբախտ, ուղղակի դժոխային վիճակում էի։
― Այդպե՜ս, ― ասաց պարոն Մեյհեռնը։ ― Ուրեմն գտնվելով դրամական նեղ կացության մեջ, ինչպես ասացի, դուք հանդիպեցիք այս հարուստ, տարեց տիկնոջը և հետևողականորեն զարգացրիք ձեր հարաբերությունները նրա հետ։ Այժմ, եթե մենք կարողանանք հաստատել, որ դուք անտեղյակ էիք նրա հարստությանը և այցելում էիք նրան միայն ու միայն մարդասիրությունից դրդված․․․
― Ինչպես որ իրոք եղել է։
― Համոզված եմ և չեմ առարկում։ Ես այդ հարցին նայում եմ նաև ուրիշ տեսանկյունից։ Շատ բան կախված է պարոն Հարվիի հիշողությունից։ Կվերհիշի՞ նա արդյոք այդ խոսակցությունը։ Կարո՞ղ է նա շփոթել, թե այդ խոսակցությունն ավելի ուշ է տեղի ունեցել։
Լեոնարդ Վոուլը մի քանի րոպե մտածեց։ Հետո ասաց բավական հաստատ տոնով, բայց՝ էլ ավելի գունատվելով։
― Չեմ կարծում, թե այդ տարբերակը հաջողվի, պարոն Մեյհեռն։ Այնտեղ ներկաներից շատերը լսեցին նրա այդ խոսքերը, և ոմանք նույնիսկ կատակեցին ինձ հետ՝ հարուստ, տարեց տիկնոջ ուշադրությանն արժանացած լինելու համար։
Դատապաշտպանը ձեռքի շարժումով աշխատեց թաքցնել իր հուսախաբությունը։
― Ցավալի է, ― ասաց նա։ ― Բայց և այնպես, շնորհավորում եմ ձեզ, պարոն Վոուլ, բացահայտ ճշմարտության համար։ Դուք ճիշտ եք դատում։ Գործը տանել այն տարբերակով, որ ես եմ առաջարկում, աղետալի կլինի։ Մենք պետք է թողնենք այդ վարկածը։ Դուք ծանոթացաք միսս Ֆրենչի հետ, ացելեցիք նրան, հարաբերությունները զարգացան։ Մենք այս բոլորի համար հստակ պատճառ ենք ուզում։ Ինչո՞ւ դուք՝ երեսուներեքամյա, գեղեցիկ, մարզասեր, ընկերներից սիրված մի երիտասարդ, այդքան շատ ժամանակ էիք հատկացնում մի տարեց կնոջ, որի հետ դժվար թե ինչ֊որ ընդհանուր բան ունենայիք։
Լեոնարդ Վոուլը ջղային շարժումով ձեռքերը թափահարեց
― Չեմ կարող ասել, իրոք որ՝ չեմ կարող ասել։ Առաջին այցելությունից հետո ստիպեց, որ նորից գնամ, ասաց, թե ինքը մենակ է և դժբախտ։ Ինձ համար դժվար էր մերժել նրան։ Միսս Ֆրենչը այնքան բացահայտ կերպով ցույց տվեց իր գուրգուրանքն ու սերը իմ հանդեպ, որ ես անհարմար վիճակի մեջ ընկա։ Հասկանո՞ւմ եք, պարոն Մեյհեռն, ես թույլ բնավորություն ունեմ, շատ եմ տարվում։ Այն մարդկանցից եմ, որոնք «ոչ» ասել չեն կարողանում։ Եվ, ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, երրորդ թե չորրորդ այցելությունից հետո ես իսկապես սկսեցի սիրել այդ տարեց կնոջը։ Մայրս մահացավ, երբ փոքր էի, մորաքույրս ինձ մեծացրեց, բայց նա էլ մահացավ, երբ դեռ տասնհինգ տարեկան էլ չկայի։ Եթե ասեմ, որ իսկապես հաճույք էի զգում, որ նա ինձ մայրություն էր անում, կերակրում էր, անկասկած, դուք միայն կծիծաղեք ինձ վրա։
Պարոն Մեյհեռնը չծիծաղեց։ Նա հանեց պենսնեն ու փայլեցրեց․ դա նշան էր այն բանի, որ տարված էր մտքերով։
― Ընդունում եմ ձեր բացատրությունը, պարոն Վոուլ, ― վերջապես ասաց նա։ ― Հավատում եմ, որ հոգեբանական տեսակետից այն հնարավոր է։ Բոլորովին այլ հարց է, սակայն, դատավորն այդ տեսակետը կընդունի՞, թե՝ ոչ։ Խնդրում եմ, շարունակեք ձեր պատմությունը։ Ե՞րբ էր, որ միսս Ֆրենչը խնդրեց ձեզ ստանձնել իր առևտրական գործունեությունը։
― Երրորդ, թե չորրորդ այցելությունից հետո։ Նա շատ քիչ բան էր հասկանում դրամական հարցերից և մտահոգված էր ինչ֊որ խնայողության խնդրով։
Պարոն Մեյհեռնը կտրուկ վեր նայեց․
― Զգույշ, պարոն Վոուլ։ Սպասուհին՝ Ջանեթ Մաքենզին հայտարարում է, որ տիկինը գործին լավատեղյակ էր և իր բոլոր դրամական գործարքներն անձամբ էր տնօրինում։ Այս փաստը հաստատված է բանկիրների խոստովանությամբ։
― Ոչինչ չունեմ ասելու, ― պատասխանեց Վոուլը։ ― Նա ինքն էր այդպես ասել ինձ։
Պարոն Մեյհեռնը մի քանի րոպե լուռ նայեց մեղադրյալին։
Թեև իր մեջ մեծանում էր հավատը Լեոնարդ Վոուլի անմեղության նկատմամբ, բայց դեռ չէր ուզում ցույց տալ։ Նա որոշ բան գիտեր տարեց կանանց մտայնությունների մասին։ Իր առաջ տեսնում էր այժմ միսս Ֆրենչին՝ հափշտակված հաճելի երիտասարդով, նրան իր տունը հրավիրելու պատրվակներ փնտրելիս։ Ի՞նչն ավելի հավանական կթվար, քան այն, որ երիտասարդի մոտ անտեղյակ ձևանար և խնդրեր նրան, որ օգնի իրեն դրամական հարցերում։ Միսս Ֆրենչը բավականաչափ աշխարհիկ կին էր, իմանալու համար, որ տղամարդն առհասարակ շոյվում է, երբ նրան այդպիսի գերադասություն են տալիս։ Լեոնարդ Վոուլը շոյված էր։ Գուցե լեդին դեմ չէր եղել, որ այս երիտասարդը իմանա իր հարստության մասին։ Էմիլի Ֆրենչը ուժեղ կամքի տեր տարեց կին էր, միշտ հոժար՝ վճարելու այն բոլորի համար, ինչ ինքը ցանկանում էր։ Այս ամենը արագորեն անցավ պարոն Մեյհեռնի մտքով, բայց նա ոչինչ չասաց և փոխարենը մի ուրիշ հարց տվեց․
― Եվ դուք ընդունեցի՞ք գործերը ստանձնելու նրա առաջարկը։
― Այո։
― Պարո՛ն Վոուլ, ― ասաց դատապաշտպանը, ― այժմ ձեզ մի շատ լուրջ հարց եմ տալու և անհրաժեշտ է, որ ճշգրիտ պատասխան ստանամ։ Դուք դրամական նեղ կացության մեջ էիք և մի տարեց կնոջ գործերն էիք ստանձնել։ Մի կնոջ, որը, ըստ նրա սեփական հայտարարության, քիչ բան կամ համարյա ոչինչ չգիտեր առևտրի մասին։ Որևէ ժամանակ կամ որևէ ձևով ձեր ստանձնած գումարները ձեր սեփական կարիքների համար օգտագործե՞լ եք։ Գաղտնորեն ձեռնամուխ եղե՞լ եք արդյոք այնպիսի գործարքի, որը շահութաբեր լիներ ձեզ համար։ ― Նա չթողեց, որ մեղադրյալը պատասխանի։ ― Մտածեք նախքան պատասխանելը։ Մեր առաջ երկու բաց ճանապարհ կա։ Մի կողմից մենք կարող ենք նրա գործերը ղեկավարելիս ձեր անկեղծությունն ու պարկեշտությունը ցույց տալ, մատնանշելով, թե որքան անհավանական է ձեր կողմից սպանություն գործելը՝ նրա փողերին տիրանալու համար, քանի որ դուք այդ կարող էիք անել շատ ավելի հեշտ ձևով։ Եթե, մյուս կողմից, ձեր գործարքների մեջ ինչ֊որ բան կա, որից կարող է կառչել դատախազությունը․․․ եթե, բացահայտորեն ասած, ապացուցվի, որ դուք որևէ ձևով այդ տարեց կնոջը կողոպտել եք, այն ժամանակ մենք կհետևենք այն տարբերակին, որ դուք սպանելու ոչ մի պատրվակ չունեիք, քանի որ նա առանց այն էլ շահութաբեր աղբյուր էր ձեզ համար։ Դուք տեսնո՞ւմ եք տարբերությունը, այո՞։ Այժմ խնդրում եմ, լավ մտածեք, նախքան պատասխանելը։
Բայց Լեոնարդ Վոուլը շտապեց․
Միսս Ֆրենչի գործերի հանդեպ իմ վերաբերմունքը միանգամայն արդար է եղել և անշահախնդիր։ Ես գործել եմ նրա օգտին այնքանով, որքանով կարողացել եմ։ Իմ հարցով զբաղվող ամեն մեկն էլ կարող է հաստատել այդ փաստը։
― Շնորհակալություն, ― ասաց պարոն Մեյհեռնը, ― դուք իմ մտատանջությունները փարատում եք։ Այսպիսի կարևոր հարցի մասին ճշմարտությունն ասելով, համոզված եմ, որ դուք շատ ավելի խելոք եք վարվում և անկեղծության համար շնորհավորում եմ ձեզ։
― Իհարկե, ― ասաց Վոուլը եռանդով, ― իմ օգտին եղած ամենաուժեղ փաստը՝ շարժառիթի բացակայությունն է։ Ենթադրենք, թե ես զարգացրի տարեց կնոջ հետ իմ հարաբերությունները նրանից փող կորզելու հույսով, այդ է, իմ կարծիքով, ձեր ասածի էությունը, բայց չէ՞ որ նրա մահը խորտակում է իմ հույսերը։
Դատապաշտպանը սևեռուն հայացք գցեց նրա վրա։ Հետո, մեքենաբար կրկնեց իր սովորական շարժումը․ հանելով պենսնեն, մաքրեց և չխոսեց այնքան ժամանակ, մինչև որ դրանք ամուր չտեղավորեց քթի վրա։
― Դուք տեղյակ չե՞ք ուրեմն, պարոն Վոուլ, որ միսս Ֆրենչը մի կտակ է թողել, որի գլխավոր ժառանգորդը դուք եք։
― Ի՞նչ։ Տեղից վեր թռավ բանտարկյալը։ Նրա երկյուղը ակներև էր և անբռնազբոսիկ։ ― Աստված իմ, ի՞նչ եք ասում։ Նա ի՞նձ է կտակել իր փողերը։
Պարոն Մեյհեռնը գլխի դանդաղ շարժումով հաստատեց միտքը։ Վոուլը նորից նստեց տեղում՝ գլուխը ձեռքերի մեջ առնելով։
― Դուք այնպես եք ձևացնում, թե իբր ոչինչ չգիտեք այդ կտակի մասին։
― Ձևացնե՞լ։ Ես ոչինչ չգիտեի այդ մասին։
― Իսկ ի՞նչ կասեք, եթե ձեզ հայտնեմ, թե Ջանեթ Մաքենզին՝ տան սպասուհին, երդվում է, որ դուք գիտեք այդ մասին։ Տիկինը նրան հստակ կերպով ասել է, որ ինքը ձեզ հետ խորհրդակցել է այդ հարցերի շուրջ և հայտնել ձեզ իր մտադրությունը։
― Գրողը տանի, նա ստում է։ Ո՛չ, ես շատ առաջ գնացի։ Ջանեթը հասակով կին է։ Նա իր տիկնոջ հավատարիմ պահապանն էր և ինձ չէր սիրում։ Կասկածամիտ էր ու նախանձում էր ինձ։ Պետք է ասեմ նաև, որ միսս Ֆրենչը իր մտադրությունները վստահում էր Ջանեթին, իսկ վերջինս կամ սխալ էր հասկանում նրա ասածները, կամ էլ ինքն իրեն համոզում, թե ես դրդել եմ իր տիկնոջն այդ բանն անել։ Կարող եմ ավելացնել․ նա այժմ արդեն հաստատ համոզված կլինի, որ միսս Ֆրենչը իսկապես այդպիսի բան է ասել իրեն։
― Չե՞ք կարծում, որ նա այնքան է ատում ձեզ, որ դիտավորյալ ստում է այդ հարցում։
Լեոնարդ Վոուլը ցնցվեց։
― Ո՛չ, իհարկե ո՛չ։ Ինչո՞ւ պետք է այդպիսի բան լինի։
― Չգիտեմ, ― ասաց պարոն Մեյհեռնը մտախոհ, ― բայց նա շատ դաժան է։
Թշվառ երիտասարդը նորից հառաչեց։
― Սկսում եմ հասկանալ, ― քրթմնջաց նա։ ― Սարսափելի է։ Ե՛ս դրդեցի նրան, ահա թե ինչ են ասելու։ Ե՛ս մղեցի նրան այդպիսի կտակ գրելու, իր հարստությունն ինձ թողնելու, հետո էլ գնացի այդ գիշեր, երբ տանը մարդ չկար․․․։ Հաջորդ օրը նրան գտնում են․․․ օ՜հ, աստված իմ, սարսափելի է։
― Դուք սխալվում եք այն հարցում, որ տանը մարդ չկար, ― ասաց պարոն Մեյհեռնը։ ― Ջանեթը, ինչպես հիշում եք, երեկոյան պետք է դուրս գար։ Նա գնում է, բայց մոտավորապես ժամը ինն անց կեսին վերադառնում է վերցնելու բլուզի թևի ձևվածքը, որը խոստացել էր ընկերուհուն։ Նա ներս է մտնում ետևի դռնից, բարձրանում վերև, վերցնում է այն և նորից դուրս գալիս։ Հյուրասենյակի մոտով անցնելիս ձայներ է լսում։ Թեև չի կարողանում որոշել, թե ինչ էին խոսում այնտեղ, բայց երդվում է, որ խոսակիցներից մեկը միսս Ֆրենչն էր, իսկ մյուսը՝ մի տղամարդ։
― Ժամը ինն անց կեսի՞ն, ― կրկնեց Լեոնարդ Վոուլը, ― ժամը ինն անց կեսի՞ն։ Նա վեր թռավ տեղից։ ― Ուրեմն ես ազատվա՜ծ եմ։ Փրկվա՜ծ․․․
― Ազատվա՞ծ։ Ի՞նչ եք ուզում ասել, ― զարմանքով բացականչեց պարոն Մեյհեռնը։
― Ժամը ինն անց կեսին ես տանն էի արդեն։ Իմ կինը կարող է այդ հաստատել։ Ես միսս Ֆրենչի մոտից դուրս եկա մոտավորապես իննից հինգ պակաս։ Տուն հասա մոտավորապես ինն անց քսան րոպեին։ Կինս սպասում էր ինձ։ Օ՜հ, շնորհակալություն, աստված իմ, շնորհակալություն, և օրհնյալ լինի Ջանեթ Մաքենզիի բլուզի թևի ձևվածքը։
Իր այս խանդավառ վիճակի մեջ նա չնկատեց, որ դատապաշտպանի դեմքի արտահայտությունը չէր փոխվել։ Վերջինիս խոսքերը ցնցեցին և ուշքի բերեցին նրան։
― Ո՞վ ուրեմն, ձեր կարծիքով սպանեց միսս Ֆրենչին։
― Ո՞վ պիտի լինի, իհարկե ինչ֊որ մի գող, ինչպես սկզբում ենթադրվում էր։ Դուք հիշում եք, չէ՞, որ լուսամուտը բացելու համար ուժ էր գործադրված։ Նրան սպանել էին լծակի ուժեղ հարվածով, իսկ լծակը գցած էր հատակին, դիակի մոտ։ Այնտեղ մի շարք առարկաներ պակասում էին։ Եթե չլինեին Ջանեթի անհեթեթ կասկածները և իմ նկատմամբ նրա անբարյացակամությունը, ոստիկանությունը երբեք էլ չէր շեղվի իր բռնած նախնական ուղուց։
― Այդ բոլորը հազիվ թե օգնեն գործին, պարոն Վոուլ, ― ասաց դատապաշտպանը։ ― Պակասող առարկաները անարժեք, փոքր բաներ են, իսկ լուսամուտի վրա եղած նշանները բոլորովին էլ վճռորոշ չեն։ Բացի այդ, ինքներդ մտածեք․․․ ասում եք, որ ժամը ինն անց կեսին դուք միսս Ֆրենչի տանը չէիք։ Ո՞վ էր, ուրեմն, այն մարդը, որի ձայնը Ջենեթը լսել է միսս Ֆրենչի հյուրասենյակից։ Հազիվ թե նա սիրալիր ու բարեկամական խոսակցություն ունենար մի գողի հետ․․․
― Ոչ, ― ասաց Վոուլը, ― ոչ․․․։ Նա շփոթված էր և հուսահատ։ ― Բայց, այնուամենայնիվ, ― ավելացրեց վերակենդանացած, ― ես դուրս եմ մնում այս խնդրից։ Ես ալիբի ունեմ։ Դուք պետք է անմիջապես տեսակցեք կնոջս՝ Ռոմենի հետ։
― Իհարկե, ― համաձայնեց դատապաշտպանը։ ― Ես նրան մինչև հիմա տեսած կլինեի, բայց ձեր ձերբակալության ժամանակ նա քաղաքում չէր։ Անմիջապես Շոտլանդիա հեռագրեցի, և պարզվում է, որ նա այս գիշեր վերադառնալու է։ Հենց որ այստեղից դուրս գամ, նրան կայցելեմ։
Վուլը գլխով հավանություն տվեց։ Նրա դեմքին գոհունակության արտահայտություն երևաց։
― Այո՛, Ռոմենը ձեզ կասի։ Աստվա՜ծ իմ, դա բախտավոր պատահականություն է։
― Ներեցեք, պարոն Վոուլ, բայց դուք շա՞տ եք սիրում ձեր կնոջը։
― Իհարկե։
― Եվ նա էլ ձե՞զ։
― Ռոմենը նվիրված է ինձ։ Նա ինձ համար ամեն ինչ կանի։
Վոուլը խոսում էր խանդավառությամբ, սակայն դատապաշտպանը ընկճվածություն զգաց։ Նվիրված մի կնոջ վկայությունը․․․ արդյո՞ք դա վստահություն կներշնչի։
― Ուրիշ որևէ մեկը տեսե՞լ է ձեզ ինն անց քսանին՝ տուն վերադառնալիս։ Գուցե սպասուհի՞ն։
― Մենք սպասուհի չունենք։
― Վերադարձի ճանապարհին որևէ մեկին չե՞ք հանդիպել փողոցում։
― Իմ ծանոթներից՝ ոչ մեկին։ Ճանապարհի մի մասը ավտոբուսով եմ գնացել, գուցե տոմսավաճա՞ռը հիշի։
Պարոն Մեյհեռնը կասկածանքով տարուբերեց գլուխը։
― Ուրեմն ոչ ոք չի՞ կարող ձեր կնոջ վկայությունը հաստատել։
― Ոչ։ Բայց դա, հավանաբար, այնքան էլ անհրաժեշտ չէ, այո՞։
― Այդպես է, այդպես է, ― ասաց պարոն Մեյհեռնը արագորեն։ ― Սակայն դեռ մի հարց էլ կա․ միսս Ֆրենչը գիտե՞ր, որ դուք ամուսնացած եք։
― Օ՜հ, այո։
― Բայց դուք երբեք ձեր կնոջը չեք տարել նրա մոտ։ Ինչո՞ւ։
Առաջին անգամ Լեոնարդ Վոուլի պատասխանը անվստահ ու վարանոտ հնչեց․
― Դե՜․․․ չգիտեմ։
― Դուք տեղյա՞կ եք, որ Ջանեթ Մաքենզին ասում է, թե տիկինը հավատացած էր, որ դուք ամուրի եք և նույնիսկ մտածում էր ամուսնանալ ձեզ հետ ապագայում։
Վոուլը ծիծաղեց․
― Անհեթեթությո՜ւն։ Քառասուն տարվա տարբերություն կար մեր միջև։
― Այդպիսի դեպքեր եղել են, ― ասաց դատապաշտպանը կտրուկ։ ― Փաստը մնում է փաստ։ Ձեր կինը երբեք չի հանդիպել միսս Ֆրենչին, այո՞։
― Այո․․․
Նորից այդ կաշկանդվածությունը․․․
― Թույլ տվեք ասել, ― խոսեց դատապաշտպանը, ― որ այս հարցում ձեր վերաբերմունքը ես չեմ հասկանում։
Վոուլը կարմրեց, վարանեց, հետո խոսեց․
― Ես ձեզ ամեն ինչ բացահայտ կերպով կասեմ։ Ես նեղ դրության մեջ էի, ինչպես գիտեք։ Հույս ունեի, որ միսս Ֆրենչը ինձ մի փոքր գումար պարտք կտա։ Նա համակրում էր ինձ, բայց երբեք էլ չէր հետաքրքրվում մեր՝ երիտասարդ զույգի ճակատագրով։ Շատ վաղուց նկատել էի, որ նա այն համոզմանն էր, թե իմ ու կնոջս հարաբերությունները լավ չեն։ Թե մենք իրարից անջատ ենք ապրում։ Պարոն Մեյհեռն, ես այդ փողի կարիքն ունեի․․․ Ռոմենի համար։ Ես նրան ոչինչ չասացի, թողեցի, որ տարեց կինը մտածի, ինչպես ուզում է։ Նա խոսում էր ինձ որդեգրելու մասին, բայց ամուսնության հարց երբեք չի եղել։ Դա միայն Ջանեթի երևակայության արդյունքն է։
― Եվ ա՞յդ է բոլորը։
― Այո՛, այս է բոլորը։
Բառերի մեջ արդյոք նվազագույն չափով վարանում չկա՞ր, ― խորհրդածեց դատապաշտպանը։ Հետո վեր կացավ և ձեռքը մեկնեց․
― Ցտեսություն, պարոն Վոուլ։ ― Նա նայեց երիտասարդի հիվանդագին դեմքին և անսովոր մի շարժում անելով շարունակեց, ― հակառակ ձեր դեմ շարադրված այն բազմաթիվ փաստերին, ես հավատում եմ ձեր անմեղությանը։ Հույս ունեմ այն ապացուցել և ձեզ լիովին արդարացնել։
Վոուլը ժպրաց։
― Դուք կտեսնեք, որ իմ ալիբին համոզիչ է, ― ասաց նա ուրախությամբ։ Եվ դարձյալ չնկատեց, որ խոսակիցը լուռ մնաց։
― Ամեն ինչ առավելապես կախված է Ջանեթ Մաքենզիի վկայությունից, ― ասաց պարոն Մեյհեռնը։ ― Նա ձեզ ատում է, այդքանը պարզ է։
― Նա հազիվ թե պատճառաբանի իր ատելությունը, ― բողոքեց երիտասարդը։
Դատապաշտպանը գլուխը տարուբերեց ու դուրս եկավ։
― Իսկ հիմա՝ տիկին Վոուլի մոտ, ― ասաց նա ինքն իրեն։
Գործի ընթացքը նրան լրջորեն մտահոգում էր։
Վոուլներն ապրում էին փոքր, խղճուկ մի տնակում՝ Պատինգտոն Գրինի մոտ։ Ահա դեպի այս տնակն էլ պարոն Մեյհեռնը ուղղեց իր քայլերը։
Ի պատասխան զանգին, թափթփված ու հսկա մի կին, ըստ երևույթին՝ հավաքարարուհի, բացեց դուռը։
― Տիկին Վոուլին կարելի՞ է։ Նա արդեն վերադարձե՞լ է։
― Մի ժամ առաջ վերադարձավ, բայց չգիտեմ կընդունի ձեզ հիմա, թե․․․
― Եթե իմ այցետոմսը նրան ցույց տաք, ― հանդարտ ասաց պարոն Մեյհեռնը, ― վստահ եմ, որ կընդունի։
Կինը կասկածանքով նայեց նրան, ձեռքը մաքրեց գոգնոցով և վերցրեց քարտը։ Հետո դուռը երեսին փակելով՝ թողեց նրան դրսում, աստիճանների վրա։ Մի քանի րոպե անց, սակայն, վերադարձավ դեմքի փոխված արտահայտությամբ։
― Խնդրեմ, ներս համեցեք։
Կինը նրան առաջնորդեց դեպի փոքրիկ հյուրասենյակը։
Պարոն Մեյհեռնը, որն ինչ֊որ մի նկար էր դիտում պատի վրա, հանկարծ ցնցվեց՝ իր առջև տեսնելով բարձրահասակ, գունատ դեմքով տանտիրուհուն։ Վերջինս այնքան անաղմուկ էր սենյակ մտել, որ ինքը չէր նկատել նրան։
― Պարոն Մեյհե՞ռն։ Դուք իմ ամուսնու դատապաշտպանն եք, այնպես չէ՞։ Դուք նրա մոտի՞ց եք գալիս։ Խնդրեմ, նստեցեք։
Կնոջ խոսելուց հետո միայն դատապաշտպանին պարզ դարձավ, որ նա անգլուհի չէ։ Եվ այժմ, ավելի մոտիկից նայելով, նկատեց նրա բարձր այտոսկրերը, մուգ կապույտ, սևախառն թանձր մազերը և ձեռքի՝ հաճախակի կրկնվող, տարօրինակ շարժումները։ Առհասարակ արտասովոր կին էր նա, շա՜տ հանդարտ։ Այնքան հանդարտ, որ խոսակիցը կարող էր իրեն լավ չզգալ նրա ներկայությամբ։ Հենց առաջին հայացքից պարոն Մեյհեռնը գիտակցեց, որ ինքը ինչ֊որ անհասկանալի բան է ձեռնարկել։
― Սիրելի տիկին Վոուլ, ― սկսեց նա, ― դուք չպետք է տեղի տաք․․․
Նա կանգ առավ։ Բացահայտորեն նկատելի էր, որ Ռոմեն Վոուլը ամենաչնչին չափով իսկ նպատակ չուներ տեղի տալու։ Նա կատարելապես հանդարտ էր և անվրդով։
― Խնդրեմ, պատմեցեք ինձ ամեն ինչ, ― ասաց տիկին Վոուլը։ Ես պետք է ամեն ինչ իմանամ։ Մի մտահոգվեք ինձ խնայելու մասին։ Ես ցանկանում եմ լսել նույնիսկ ամենազարհուրելին։ ― Նա վարանեց, հետո կրկնեց ավելի ցածր ձայնով և տարօրինակ մի շեշտով, որը դատապաշտպանը չհասկացավ։ ― Ես պատրաստ եմ լսել նույնի՛սկ ամենազարհուրելին։
Պարոն Մեյհեռնը Լեոնարդ Վոուլի հետ ունեցած իր հարցազրույցը պատմեց նրան։ Տիկինը ուշադիր լսում էր՝ մերթընդմերթ գլուխը շարժելով։
― Հասկանում եմ, ― ասաց նա, երբ դատապաշտպանը վերջացրեց իր խոսքը։ ― Վոուլն ուզում է, որ ես ասեմ, թե ինքն այդ գիշեր ժամը ինն անց քսանի՞ն տուն վերադարձավ։
― Նա ճիշտ այդ ժամին եկավ, չէ՞, ― հարցրեց պարոն Մեյհեռնը կտրուկ։
― Հարցն այդ չէ, ― ասաց կինը սառնորեն։ ― Իմ խոսքով կարո՞ղ են նրան ազատ արձակել։ Նրանք ինձ կհավատա՞ն։
Պարոն Մեյհեռնը զարմացավ․ այդ կինը շատ շուտ էր հասկացել խնդրի էությունը։
― Ես հենց այդ եմ ուզում իմանալ, ― ասաց տիկինը, ― իմ ասածը բավակա՞ն է։ Ուրիշ որևէ մեկը չկա՞, արդյոք, որ կարողանա իմ վկայությունը պաշտպանել։
Նրա շարժուձևերի մեջ ճնշված անհամբերություն կար, որը դատապաշտպանին մտահոգություն պատճառեց։
― Առայժմ ուրիշ ոչ ոք չկա, ― ասաց նա դժկամորեն։
― Հասկանալի է, ― պատասխանեց Ռոմեն Վոուլը։
Մի քանի րոպե կատարելապես հանգիստ էր նա՝ մի փոքր ժպիտ շուրթերին։ Իսկ դատապաշտպանի զգոնությունը գնալով ավելի էր ուժեղանում։
― Տիկին Վոուլ․․․ սկսեց նա, ― ես հասկանում եմ, թե ինչ պետք է զգաք դուք․․․
― Իսկապե՞ս, ― հարցրեց տիկին Վոուլը, ― արդյո՞ք հասկանում եք։
― Այս հանգամանքներում․․․
― Այս հանգամանքներում․․․ ես մտադիր եմ առանձին գործել։
Դատապաշտպանը ցնցվեց և զարմանքով նայեց նրան։
― Բայց, սիրելի տիկին Վոուլ, դուք անելիք չունեք։ Ձեր ամուսնուն այդքան նվիրված լինելով․․․
― Ներեցե՞ք։
Նրա ձայնի սրությունը դատապաշտպանին սթափեցրեց։ Վերջինս կրկնեց իր խոսքերը տատանվելով․
― Ձեր ամուսնուն այդքան նվիրված լինելով․․․
Ռոմեն Վոուլը գլխի թեթև շարժում արեց՝ միևնույն տարօրինակ ժպիտը շուրթերին։
― Նա՞ է ձեզ ասել, որ ես նվիրված եմ եղել իրեն, ― հարցրեց կինը քնքշությամբ։ ― Ա՜հ, այո՛, նա է ասել, ես գիտեմ։ Տղամարդիկ ինչքա՜ն հիմար են․․․ հիմա՛ր․․․ հիմա՛ր․․․ հիմա՛ր․․․
Նա հանկարծ վեր թռավ տեղից։ Դատապաշտպանի նախապես նկատած զսպվածությունը այժմ խտացել էր նրա ձայնի մեջ։
― Ես ատում եմ նրան։ Ատո՛ւմ եմ։ Կրկնում եմ, ատո՛ւմ եմ, ատո՛ւմ։ Ես կուզենայի, որ նրան կախեին կոկորդից, մինչև որ մահանար։
Դատապաշտպանը ընկրկեց Ռոմենի և նրա աչքերում այրվող կրքից։ Կինը մի քայլ մոտեցավ և կրքոտությամբ շարունակեց․
― Գուցե և տեսնե՛մ նրան այդ վիճակում։ Ենթադրենք ես ձեզ ասեմ, որ նա ոչ թե ինն անց քսան րոպեին տուն վերադարձավ, այլ տասն անց քսան րոպեին։ Ասում եք, որ նա ոչինչ չգիտեր իրեն հասանելիք գումարի մասին․ իսկ եթե ես ձեզ ասեմ, որ նա ամեն ինչ գիտեր այդ մասին, դրա վրա էր հույսը դրել և այդ գումարը ստանալու համար էլ գործեց սպանությունը։ Եթե ձեզ ասեմ նաև, որ այդ նույն գիշեր տուն վերադառնալով, նա ամեն ինչ խոստովանեց ինձ․․․ որ նրա վերարկուի վրա արյուն կար։ Հետո՞ ինչ։ Ենթադրենք՝ դատարանում վեր կենամ և ասեմ այս բոլորը։
Նրա աչքերում կարծես դատապաշտպանին ուղղված մարտահրավեր կար։ Պարոն Մեյհեռնը մեծ ջանք գործադրելով՝ թաքցրեց իր աճող ահաբեկությունը և փորձեց խոսել պատշաճ տոնով։
― Ձեզ չեն կարող կանչել ձեր ամուսնու դեմ վկայություն տալու․․․
― Նա իմ ամուսի՛նը չէ։
Բառերն այնքան արագ դուրս եկան նրա բերանից, որ դատապաշտպանը մտածեց․ մի գուցե ինքը սխա՞լ հասկացավ։
― Ներեցեք, ես․․․
― Նա իմ ամուսի՛նը չէ։
Լռությունն այնքան խորն էր, որ գետնին ընկնող գնդասեղի ձայնն անգամ կարելի էր լսել։
― Ես Վիեննայում դերասանուհի էի։ Իմ ամուսինը ողջ է, բայց գտնվում է հոգեբուժարանում։ Դրա համար էլ մենք չէինք կարող ամուսնանալ։ Հիմա ես ուրախ եմ։
Նա ըմբոստ կերպով շարժեց գլուխը։
― Կուզենայի, որ ինձ մի բան ասեիք, ― դիմեց նրան պարոն Մեյհեռնը։ Նա ձևացրեց իրեն չափազանց հանգիստ ու անվրդով։ ― Ինչո՞ւ եք դուք այդքան դաժան Լեոնարդ Վոուլի հանդեպ։
Ռոմենը տարուբերեց գլուխը՝ մի փոքր ծիծաղելով․
― Այո, դուք կուզենայիք այդ իմանալ։ Բայց ես չեմ ասի։ Իմ գաղտնիքը ես ոչ մեկին չեմ ասի։
Պարոն Մեյհեռնը չոր հազաց և բարձրացավ տեղից։
― Անիմաստ է հարցազրույցը շարունակել, ― ասաց նա։ ― Իմ հաճախորդի հետ տեսակցելուց հետո ես ձեզ նորից իմաց կտամ։
Ռոմենը ավելի մոտեցավ նրան և իր սև, հիանալի աչքերը հառեց ուղիղ նրա աչքերի մեջ․
― Ասացեք ինձ, ― խնդրեց նա, ― երբ այստեղ եկաք, իսկապե՞ս հավատացած էիք, որ նա անմեղ է։
― Այո՛, ― ասաց պարոն Մեյհեռնը։
― Խե՜ղճ մարդուկ, ― ծիծաղեց Ռոմենը։
― Եվ ես դեռ հավատո՛ւմ եմ, ― վերջացրեց դատապաշտպանը։ ― Բարի գիշեր, տիկին։
Նա դուրս եկավ սենյակից՝ իր հետ տանելով կնոջ դեմքի ցնցված արտահայտությունը։ «Սատանայական գործ է լինելու սա», ― փողոցում քայլելով՝ ինքն իրեն ասաց պարոն Մեյհեռնը։
Ամբողջ գործն արտասովոր էր։ Արտասովոր էր նաև այս կինը։ Շա՜տ վտանգավոր։ Կանայք սատանա են դառնում, երբ իրենց դանակն ուղղում են քո դեմ։
Ի՞նչ անել։ Խեղճ երիտասարդն այլևս ոչ մեկին չէր կարող ապավինել։ Իհարկե, գուցե նա իրո՛ք կատարել է այդ սպանությունը։
«Ոչ, ― ասաց պարոն Մեյհեռնը ինքն իրեն, ― ո՛չ։ Միայն թե նրա դեմ շատ վկայություններ կան։ Ես այդ կնոջը չեմ հավատում։ Նա հորինում է այդ ամբողջ պատմությունը։ Բայց դատարանում այդպես չի խոսի»։
Երանի թե կարողանար ավելի հավատ ընծայել իր այս վարկածին։
Ոստիկանության մեղադրական եզրակացությունը կարճ էր և դրամատիկ։ Դատավարության գլխավոր վկաները երկուսն էին՝ Ջանեթ Մաքենզին՝ սպանվածի աղախինը և Ռոմեն Հայլգերը՝ բանտարկյալի ավստրիահպատակ սիրուհին։
Դատարանում նստած՝ պարոն Մեյհեռնը լսում էր վերջինիս անիծյալ պատմությունը։ Այն հար և նման էր իրենց հարցազրույցի ժամանակ նրա պատմածին։
Մեղադրյալը չփորձեց պաշտպանել իրեն և գործը հանձնվեց Գերագույն Ատյան։
Պարոն Մեյհեռնը շփոթության էր մատնվել։ Լեոնարդ Վոուլի դեմ հարուցված գործն անառարկելիորեն մութ էր։ Նույնիսկ հռչակավոր Թագավորական Փաստաբանը քիչ հույս էր ներշնչում։
― Եթե հնարավոր լինի այս ավստրիացի կնոջ վկայությունը հիմնահատակ անել, ինչ֊որ բանի կարելի է հասնել, ― ասաց նա տարակուսանքով։ ― Բայց դա ահավորր գործ է։
Պարոն Մեյհեռնը իր ամբողջ միտքն ու կորովը կենտրոնացրել էր մի հարցի վրա։ Եթե Լեոնարդ Վոուլը իրոք ճշմարտությունն էր ասում, և եթե նա սպանված կնոջ տնից ժամը իննին էր դուրս եկել, այդ դեպքում ո՞վ էր այն մարդը, որի ձայնը Ջանեթը լսել էր միսս Ֆրենչի հյուրասենյակում, ժամը ինն անց կեսին։
Կար հույսի մի նշույլ։ Ծեր լեդիի քրոջ որդին մի որոշ գումար կորզելու նպատակով նախ փաղաքշել, իսկ հետո սպառնացել էր մորաքրոջը։ Դատապաշտպանը տեղեկացել էր, որ Ջանեթ Մաքենզին կապված է եղել այդ անշնորհք երիտասարդի հետ և միշտ ներկայացրել է նրա պահանջներն իր տիրուհուն։ Իհարկե, հնարավոր էր, որ Լեոնարդ Վոուլի մեկնելուց հետո, միսս Ֆրենչի խոսակիցը հենց այդ քրոջ որդին էր։ Մանավադ որ տղային չէր հաջողվել գտնել իր սովորական ժամադրավայրերից և ոչ մեկում։
Մյուս բոլոր ուղղություններով դատապաշտպանի ջանքերը բացասական արդյունք տվեցին։ Ոչ ոք չէր տեսել Լեոնարդ Վոուլին իր սեփական տունը մտնելիս կամ էլ միսս Ֆրենչի տնից դուրս գալիս։ Ոչ ոք չէր տեսել, որ այդ ժամին որևէ մեկը մտներ Քրիքլվուդի բնակարանը կամ դուրս գար այնտեղից։ Բոլոր հարցաքննություններն ապարդյուն էին անցել։
Դատավարության նախօրյակին պարոն Մեյհեռնը ստացավ մի նամակ, որը նրա մտքերին այլ ընթացք տվեց։ Այն եկավ ժամը վեցի փոստով։ Հասարակ թղթի վրա անգրագետ լեզվով գրված մի նամակ էր՝ դրված կեղտոտ ծրարի մեջ, որի նամականիշն էլ ծուռ էր կպցված։
Գրվածի լրիվ իմաստը հասկանալու համար պարոն Մեյհեռնը մի քանի անգամ ծայրից ծայր կարդաց այն։
«Սիրելի պարոն,
Դուք փաստաբան, որ այդ երիտասարդ պաշտպանել։ Եթե ցանկանալ ճշմարտությունը իմանալ այդ ներկված, օտար, անպատիվ կնոջ և նրա ստերի մասին, եկեք 16 Շոուի Ռենտս Սթեփնի այս գիշեր։ Ձեզ վրա 200 քվիթ կնստի։ Հարցնել միսս Մոգսոն»։
Դատապաշտպանը նորից ու նորից կարդաց այս տարօրինակ նամակը։ Դա, իհարկե, կարող էր նաև խաղ լինել։ Բայց երբ մտածեց, էլ ավելի համոզվեց նամակի իսկության մեջ, մանավանդ, որ դա ամբաստանյալի միակ հույսն էր։ Ռոմեն Հայլգերի վկայությունը նրան ամբողջովին կործանել էր, և դատապաշտպանի ընտրած ուղին, թե անառարկելիորեն անբարոյական կյանք վարած մի կնոջ վկայությանը չպետք է հավատ ընծայել, լավագույն դեպքում թույլ էր։
Պարոն Մեյհեռնը որոշեց․ դատապաշտպանի պարտականությունն էր՝ ամեն գնով փրկել իր հաճախորդին։ Պետք է գնար Շոուի Ռենտս։
Նա դժվարությամբ գտավ նշված վայրը։ Այն մի խարխուլ շենք էր, որ գտնվում էր գարշահոտ, հետամնաց մի թաղամասում։ Երբ հարցրեց միսս Մոգսոնին, նրան ցույց տվեցին երրորդ հարկում գտնվող մի սենյակ։ Բարձրացավ, ծեծեց դուռը։ Պատասխան չստանալով՝ նա նորից ծեծեց։
Դռան երկրորդ թակոցի հետո, ներսից մի կերկերուն ձայն։ Վերջապես դուռն զգուշությամբ մի փոքր բացվեց և մի կորացած էակ նայեց դուրս։ Հանկարծ կինը (քանի որ նա կին էր) քմծիծաղ տվեց և ավելի լայն բացեց դուռը։
― Ուրեմն այդ դո՞ւ ես, սիրելիս, ― ասաց նա խզված ձայնով։ ― Քեզ հետ ոչ ոք չկա, չէ՞։ Չե՞ս խաբում։ Շատ լավ, կարող ես ներս մտնել։ Ներս արի։
Մի փոքր դժկամությամբ դատապաշտպանը շեմից անցավ ներս՝ դեպի փոքր, կեղտոտ սենյակը, որտեղ աղոտ կերպով պլպլում էր մի լապտերիկ։ Բացի հասարակ սեղանից ու երկու ջարդված աթոռից սենյակի մի անկյունում տեղավորված էր նաև թափթփված ու չհավաքված մի մահճակալ։ Առաջին անգամ պարոն Մեյհեռնը մոտիկից տեսավ այս անախորժ բնակարանի վարձակալին։ Վերջինս միջին տարիքի կին էր, կորացած մեջքով և գզգզված, գորշավուն խիտ մազերով։ Դեմքը գլխաշորով փաթաթված էր։ Տեսնելով, որ դատապաշտպանը դրան է նայում, նա ծիծաղեց։ Նորից՝ այդ տարօրինակ, աններդաշնակ քմծիծաղը։
― Զարմանո՞ւմ եք, թե ինչո՞ւ եմ թաքցրել իմ գեղեցկությունը, սիրելիս։ Հա՜, հա՜, հա՜։ Վախենում եմ քեզ գայթակղի։ Բայց դու կտեսնես․․․ դու այն կտեսնե՜ս։
Նա գլխաշորը քանդեց և դատապաշտպանը ակամա նահանջեց՝ համարյա անձև, կարմրավուն սպի տեսնելով այնտեղ։
Կինը նորից գլուխը փաթաթեց։
― Ուրեմն չե՞ս ուզում ինձ համբուրել, սիրելիս։ Հա՜, հա՜, հա՜։ Չեմ զարմանում։ Բայց և այնպես ես գեղեցիկ մի աղջիկ էի ժամանակին, ոչ շատ վաղուց, ինչպես ենթադրում ես։ Արջասպն է, սիրելիս, այսպես արել։ Ա՜հ, բայց ես իմ հաշիվը կմաքրեմ նրանց հետ․․․
Նա սկսեց գաղտնի հայհոյել, իսկ պարոն Մեյհեռնը իզուր էր փորձում նրան հանդարտեցնել։ Վերջապես կինը լռեց։ Նրա ձեռքերը նյարդային շարժումով մեկ սեղմվում էին իրար, մեկ՝ անջատվում։
― Բավակա՛ն է, ― ասաց դատապաշտպանը խստությամբ։ ― Ես այստեղ եկել եմ, պատճառներ ունենալով հավատալու, որ դուք կարող եք ինձ որոշ տեղեկություններ տալ, որոնք ազատ կարձակեն իմ հաճախորդին՝ Լեոնարդ Վոուլին։ Այդպես է, չէ՞։
Կինը աչքի ծայրով խորամանկ հայացք նետեց նրա վրա։
― Իսկ փո՞ղը, սիրելիս, ― շշնջաց նա, ― երկու հարյուր քվիտ, հիշո՞ւմ ես։
― Վկայություն տալը ձեր պարտականությունն է։ Ձեզ կարող են կանչել այդ բանն անելու համար։
― Դա չի օգնի, սիրելիս։ Ես պառավ կին եմ և ոչինչ չգիտեմ։ Բայց տուր ինձ երկու հարյուր քվիտ, և գուցե կարողանամ մի քանի բան հուշել քեզ, հասկանո՞ւմ ես։
― Ինչպիսի՞ բաներ։
― Ի՞նչ կասեիր, եթե մի նամակ ցույց տայի քեզ։ Նամակ նրանից՝ Վոուլի կնոջից։ Կարևոր չէ, թե այն ինչպես է իմ ձեռքն ընկել։ Դա իմ գործն է։ Այդ նամակը կբացահայտի նրա կազմակերպած խաղը։ Բայց ես իմ երկու հարյուր քվիտն եմ ուզում։
Պարոն Մեյհեռնը սառը հայացք գցեց նրա վրա և որոշեց․
― Ես քեզ տասը ֆունտ կտամ։ Ոչ մի կոպեկ ավելի։ Եվ այդ էլ այն դեպքում, եթե նամակը լինի այն, ինչ ասում եք։
― Տասը ֆո՞ւնտ, ― կատաղած գոռաց պառավը։
― Քսա՛ն, ― ասաց պարոն Մեյհեռնը, ― և դա իմ վերջին խոսքն է։
Նա վեր կացավ և այնպես ձևացրեց, թե գնում է։ Հետո նրան մոտիկից դիտելով՝ գրպանից դրամապանակը դուրս հանեց և հաշվեց քսանմեկ֊ֆունտ թղթադրամ։
― Տեսնո՞ւմ եք, ― ասաց նա, ― այսքանն ունեմ միայն, կարող եք ընդունել կամ մերժել։
Բայց նա գիտեր, որ փողի տեսքը այդպիսի կանանց չի կարող անտարբեր թողնել ։ Կինը անիծեց ու թեթևակի զայրացավ, բայց վերջում տեղի տվեց։ Գնալով դեպի մահճակալը՝ ինչ֊որ բան դուրս քաշեց քրքրված ներքնակի տակից։
― Անիծյա՛լ լինես, ահա՛ դրանք, ― մռնչաց նա, ― քեզ պետքականը ամենավերևինն է։
Նա շպրտեց նամակների մի կապոց։ Պարոն Մեյհեռնը քանդեց կապն ու զննեց դրանք իրեն հատուկ սառը թվացող լարվածությամբ։ Կինն անհամբեր նայում էր՝ ոչինչ չկարողանալով գուշակել նրա անարտահայտիչ դեմքից։
Դատապաշտպանը յուրաքանչյուր նամակ կարդաց առանձին֊առանձին։ Հետո վերադարձավ առաջինին, մի անգամ ևս կարդաց այն։ Վերջապես փաթեթը զգուշությամբ նորից կապեց։
Դրանք սիրային նամակներ էին՝ գրված Ռոմեն Հայլգերի կողմից և ուղղված էին ոչ Լեոնարդ Վոուլին։ Ամենավերևինը գրված էր Վոուլի ձերբակալման օրը։
― Ճիշտ էի ասում, չէ՞, ― փնթփնթաց կինը։ ― Այդ նամակը նրան կմերկացնի։
Պարոն Մեյհեռնը նամակները դրեց իր գրապնը, հետո հարցրեց․
― Սրանք ինչպե՞ս են ձեր ձեռքն ընկել։
― Գաղտնիք է, ― ասաց պառավը՝ աչքի պոչով նրան նայելով, ― բայց ես ավելի՛ն գիտեմ։ Լսեցի, թե այդ անամոթ կինը ինչ ասաց դատարանում։ Մի իմացե՛ք, տեսե՛ք, թե որտե՞ղ էր ժամը տասն անց քսան րոպեին, երբ իր ասելով իր տանն է եղել։ Հարցրեք Լայոն Ռոուդի վրա գտնվող կինոթատրոնում։ Նրանք կհիշեն․․․ այդպիսի ուղիղ կեցվածքով գեղեցիկ մի կնոջ․․․ անիծյա՛լ լինի։
― Իսկ երիտասարդն ո՞վ է, ― հարցրեց պարոն Մեյհեռնը։ ― Այստեղ միայն անունն է նշված։
Խոսակցի ձայնը դարձավ թավ ու խռպոտ։ Նա ձեռքերը սեղմեց իրար, հետո նորից պոկեց։ Վերջապես մի ձեռքը տարավ դեմքին։
― Այդ նա՛ է, որ այսպես այլանդակել է ինձ, շատ տարիներ առաջ։ Այդ կինը խլեց նրան ինձնից։ Այն ժամանակ փոքր աղջիկ էր։ Եվ երբ ես գնացի երիտասարդի ետևից, նրա օգտի համար, նա այդ անիծյալ հեղուկը թափեց ինձ վրա։ Իսկ աղջիկը ծիծաղեց, անիծյա՛լ լինի։ Ես վաղուց էի ցանկանում վրեժ լուծել։ Հետևել եմ նրան, այո՛, նույնիսկ լրտեսե՛լ եմ։ Եվ հիմա այդ կինն իմ ձեռքերի մեջ է։ Նա կտառապի դրա համար, այնպես չէ՞, պարոն Մեյհեռն, կտառապի՜։
― Նրան ամենայն հավանականությամբ, կբանտարկեն երդմնազանցության համար, ― ասաց դատապաշտպանը հանդարտորեն։
― Կբանտարկվի՜․․․ այդ էլ հենց իմ ուզածն է։ Դու գնո՞ւմ ս։ Որտե՞ղ է փողը։ Որտե՞ղ է անուշիկ փողը․․․
Առանց որևէ խոսքի պարոն Մեյհեռնը սեղանի վրա դրեց թղթադրամները։ Հետո հոգոց հանելով ետ դարձավ և դուրս եկավ այդ կեղտոտ սենյակից։ Նայելով ներս՝ նկատեց, թե ինչպես էր պառավը կռացած խոսում փողի հետ։
Դատապաշտպանը ոչ մի րոպե չկորցրեց։ Նա բավական հեշտությամբ գտավ Լայոն Ռոուդի վրա գտնվող կինոթատրոնը։ Տեսնելով Ռոմեն Հայլգերի լուսանկարը՝ հսկիչն անմիջապես ճանաչեց նրան։ Սպանության օրը, երեկոյան ժամը տասից քիչ անց նա ինչ֊որ մի տղամարդու հետ եկել էր կինո։ Հսկիչն առանձնապես ուշադրություն չէր դարձրել ուղեկցորդի վրա, բայց շատ լավ հիշում էր տիկնոջը, որը հարցրել էր նրան ցուցադրվող ֆիլմի մասին։ Նրանք մինչև վերջ մնացել էին դահլիճում, այսինքն՝ մոտավորապես մեկ ժամ։
Պարոն Մեյհեռնը բավարարված էր։ Ռոմեն Հայլգերի վկայությունն, ուրեմն, սկզբից մինչև վերջ ստերի շարան էր։ Նա այդ արել էր՝ ելնելով իր կրքոտ ատելությունից։ Երբևէ կիմանա՞ արդյոք, թե ինչ է թաքնված այդ ատելության ետևում, մտածում էր դատապաշտպանը։ Ի՞նչ էր արել Լեոնարդ Վոուլը նրան։ Լեոնարդը շփոթվել էր, երբ դատապաշտպանը պատմել էր իր կնոջ վերաբերմունքի մասին։ Նա լրջորեն ասել էր, որ դա անհավատալի է, չնայած պարոն Մեյհեռնին թվացել էր, թե առաջին զարմանքից հետո նրա բողոքները կորցրել էին իրենց անկեղծությունը։
Ամուսինն ամեն ինչ գիտեր ուրեմն։ Պարոն Մեյհեռնը համոզված էր։ Վոուլը գիտեր, բայց մտադիր չէր այդ փաստը երևան հանել։ Մյուս երկուսի գաղտնիքը գաղտնիք էլ կմնար։ Պարոն Մեյհեռնը մտածեց․ կիմանա՞ արդյոք այդ գաղտնիքը մի օր։
Դատապաշտպանը նայեց ժամացույցին։ Ուշ էր, բայց ժամանակն ամեն ինչ արժեր։ Մի տաքսի կանգնեցնելով՝ ինչ֊որ հասցե տվեց վարորդին։ «Սըր Չարլզը պետք է այս մասին անհապաղ իմանա», ― մրմնջաց նա՝ նստելով տաքսին։
Էմիլի Ֆրենչի սպանության մեջ մեղադրվող Լեոնարդ Վոուլի դատավարությունը մեծ աղմուկ հանեց։ Նախ՝ բանտարկյալը երիտասարդ էր և գեղեցիկ, երկրորդ՝ ամբաստանված էր հատկապես չարամիտ սպանության մեջ և կար նաև այն հետաքրքրությունը, որ մարդիկ տածում էին Ռոմեն Հայլգերի՝ մեղադրող կողմի գլխավոր վկայի նկատմամբ։ Նրա նկարները, ինչպես և նրա անցյալի մասին պատմող երևակայական պատմությունները տպագրվում էին տարբեր թերթերում։
Դատավարությունն ընթացավ բավականին հանդարտ։ Սկզբում քննության առնվեցին սպանության կատարման հետ կապված՝ տեխնիկական միջոցների գործադրման զանազան հարցեր։ Հետո ելույթ ունեցավ Ջանեթ Մաքենզին։ Նա հաստատապես կրկնեց այն, ինչ նախորդ անգամ ասել էր։ Հարցաքննության ժամանակ, այնուամենայնիվ, դատապաշտպանին հաջողվեց մի քանի անգամ շփոթեցնել սպասուհուն և վերջինս միսս Ֆրենչի հետ Վոուլի հարաբերությունների հարցում իրար հակասող որոշ բաներ ասաց։ Դատապաշտպանը շեշտեց այն փաստը, որ չնայած Ջանեթը այդ գիշեր հյուրասենյակում տղամարդու ձայն էր լսել, բայց ոչինչ չկար հաստատելու, թե հե՛նց Վոուլն էր եղել այդ տղամարդը։ Նրան հաջողվեց նաև ներկաների մեջ այն համոզմունքն ստեղծել, որ սպասուհու վկայության յուրաքանչյուր խոսքի մեջ մեղադրվողի հանդեպ ատելություն և անբարյացակամություն կար։
Հետո կանչեցին հաջորդ վկային։
― Ձեր անունը Ռոմեն Հայլգե՞ր է։
― Այո։
― Դուք ավստրիահպատա՞կ եք։
― Այո։
― Վերջին երեք տարիների ընթացքում դուք ապրել եք մեղադրյալի հետ որպես նրա կինը, այո՞։
Մի րոպե Ռոմեն Հայլգերի հայացքը հանդիպեց ամբաստանյալի աթոռին նստած մարդու հայացքին։ Նրա տեսքը տարօրինակ էր ու ասես ինչ֊որ բան էր թաքցնում իր մեջ։
― Այո, ― պատասխանեց նա։
Հարցերը շարունակվեցին։ Բառ առ բառ անիծյալ փաստերը ջրի երես էին դուրս գալիս։ Դեպքի գիշերը բանտարկյալը իր հետ մի լծակ էր տարել։ Նա վերադարձել էր ժամը տասն անց քսան րոպեին և խոստովանել, որ ինքն է սպանել ծեր լեդիին։ Նրա թեզանիքներն արյունոտված էին, դրանք այրել էր խոհանոցի վառարանում, իսկ կնոջը սպառնալիքներ տալով ստիպել էր լուռ մնալ։
Եվ որքան շարունակվում էր պատմությունը, ներկաների վերաբերմունքը, որ սկզբում քիչ թե շատ բանտարկյալի օգտին էր, ուղղվում էր նրա դեմ։ Ինքը՝ բանտարկյալը, նստել էր գլխահակ, կործանվողի տրամադրությամբ՝ ասես տեսնելով իր վերջը։
Այնուամենայնիվ, կարելի էր նկատել, որ նույնիսկ դատախազը փորձում էր սանձել Ռոմենի չարակամությունը։ Գերադասելի էր, որ տիկին Հայլգերը ավելի անաչառ լիներ։
Վերջապես դատապաշտպանը ծանրակշիռ ու հանդիսավոր կերպով բարձրացավ տեղից։ Ասաց, որ կնոջ պատմությունը սկզբից մինչև վերջ չարամտորեն հորինված է, որ նա նույնիսկ նշված ժամին տանը չի եղել, որ այդ կինը սիրում է մեկ ուրիշին և կանխամտածված ձևով ուղիներ է փնտրում Վոուլին մահվան դատապարտելու այնպիսի մի ոճիրի համար, որը նա չի գործել։
Ռոմենը հերքեց այս վկայությունները աննախադեպ ամբարտավանությամբ։
Այստեղ հետևեց անակնկալ մի փաստաթղթի՝ նամակի հայտնությունը։ Այն բարձրաձայն ընթերցվեց դատարանում, քար լռության մեջ։
«Մաքս, սիրելիս։ Ճակատագիրը նրան մեր ձեռքն է ուղարկել։ Նրան ձերբակալել են սպանության մեղադրանքով։ Այո՛, այո՛, մի ծեր կնոջ սպանության մեղադրանքով։ Լեոնարդին՝ որ մի ճանճ անգամ չի կարող վնասել։ Վերջապես ես իմ վրեժը կլուծեմ։ Խե՜ղճ ճուտ։ Ես ասելու եմ, որ նա այդ գիշեր արյունլվա վերադարձավ տուն, որ նա ինձ ամեն ինչ խոստովանեց։ Նրան կախել կտամ ես, Մաքս, և միայն կախաղան բարձրանալիս կիմանա, որ Ռոմենն էր իրեն դեպի մահ առաջնորդողը։ Իսկ դրանից հետո․․․ երջանկությո՜ւն, սիրելիս։ Վերջապե՜ս երջանկություն»։
Դատարանում կային նաև մասնագետներ, որոնք պատրաստ էին երդվելու, որ դա Ռոմեն Հայլգերի ձեռագիրն էր։ Բայց հարկ չեղավ այդ քայլին դիմելու։ Նամակի իրողության առաջ Ռոմենը բացարձակապես տեղի տվեց և խոստովանեց ամեն ինչ։ Լեոնարդ Վոուլը, իրոք, տուն էր վերադարձել ժամը ինն անց քսան րոպեին։ Այդ ամբողջ պատմությունն ինքը հորինել էր ամուսնուն կործանելու նպատակով։
Ռոմեն Հայլգերի անկումով տապալվեց նաև դատավարությունը։ Սըր Չարլզը կանչեց մի քանի վկաների ևս, ինքը՝ բանտարկյալը, անցավ խցիկի ետևը և պատմեց իր պատմությունը տղամարդու պես, պարկեշտորեն, առանց շփոթվելու հարցաքննությունից։
Մեղադրյալ կողմը փորձեց համալրվել նոր ուժերով, բայց որոշակի հաջողություն չունեցավ։ Չնայած դատավորի ամփոփումը այնքան էլ բանտարկյալի օգտին չէր, սակայն արդեն ռեակցիա էր առաջացել, և երդվյալ ատենակալներից շատ քիչ ժամանակ պահանջեց դատավճիռը որոշելու։
― Մենք գտնում ենք, որ ամբաստանյալն անմեղ է։
Լեոնարդ Վոուլը արդարացված էր։
Կարճահասակ պարոն Մեյհեռնը շտապեց։ Պետք է շնորհավորեր իր հաճախորդին։
Հանկարծ նկատեց, որ մեքենաբար պենսնեն է մաքրում և ուշքի եկավ։ Դեռ նախորդ գիշեր կինն ասել էր, որ նա այդ բանը անելը սովորություն է դարձրել արդեն։ Ի՜նչ տարօրինակ են այդ սովորությունները։ Մարդիկ հաճախ չեն էլ իմանում, թե ինչ սովորություններ ունեն իրենք։
Հետաքրքիր հանգամանք էր։ Շա՜տ հետաքրքիր։ Այդ կինը՝ Ռոմեն Հայլգերը․․․
Դատապաշտպանին դեռևս զբաղեցնում էր Ռոմեն Հայլգերի անդրաշխարհիկ կերպարանքը։ Նա իր տանը՝ Պադինգտոնում, գունատ ու հանդարտ կնոջ տեսք ուներ։ Իսկ դատարանում, իր զգաստ ներաշխարհին հակառակ, կրակ էր կտրել՝ իրեն պահելով քամելեոնի պես։
Աչքերը փակելով պարոն Մեյհեռնը կարող էր հենց հիմա էլ տեսնել նրան․ բարձրահասակ և կրքոտ, հիանալի մարմինը մի քիչ առաջ թեքած, իսկ աջ ձեռքն անընդմեջ մեկ սեղմելիս, մեկ՝ բացվելիս։
Տարօրինակ բաներ են սովորությունները։ Ձեռքի այդ շարժումն էլ հավանաբար նրա սովորություններից մեկն էր, ― ենթադրեց պարոն Մեյհեռնը։ Եվ սակայն, հենց վերջերս նա մի ուրիշի էլ էր տեսել այդ շարժումն անելիս։ Բայց ո՞վ էր այդ ուրիշը։ Հենց վերջերս․․․
Խոր հառաչեց նա, երբ մտաբերեց Շոուի Ռենտսի պառավին։ Նա կանգ առավ։ Գլուխը պտտվում էր։ Դա անկարելի էր, անկարելի․․․ Բայց և այնպես Ռոմեն Հայլգերը դերասանուհի էր։
Թագավորական փաստաբանը հասավ նրա ետևից և ուսին խփեց․
― Արդեն շնորհավորե՞լ եք մեր երիտասարդին։ Նա ազատվելու շատ քիչ հնարավորություններ ուներ, գիտե՞ք։ Գնանք նրան տեսնելու։
Սակայն կարճահասակ դատապաշտպանը հեռացրեց նրա ձեռքը։ Նա միայն մի բան էր ուզում։ Տեսնել Ռոմեն Հայլգերին՝ դեմ առ դեմ։
Որոշ ժամանակ անց, տեսավ նրան․
― Ուրեմն դու գուշակեցի՛ք, ― ասաց կինը, երբ դատապաշտպանն իր ենթադրություններն ամբողջությամբ պատմել էր նրան։ ― Դե՞մքը։ Օ՜հ, դա շատ հեշտ էր, իսկ գազալամպի լույսն այնքան թույլ էր, որ հազիվ թե նշմարեիք դեմքիս ներկված լինելը։
― Բայց ինչո՞ւ․․․ ինչո՞ւ․․․
― Ինչու ցանկացա առանձին գործե՞լ։ Նա ծիծաղեց մի փոքր, հիշելով նախորդ հանդիպումը, երբ ինքը նույն բառերը օգտագործել էր։
― Այդպիսի ճարտար մի կոմե՜դիա․․․
― Սիրելիս, ես պետք է ամուսնուս ազատեի։ Նրան նվիրված մի կնոջ վկայությունը բավական չէր լինի․․․ դուք ինքներդ հուշեցիք։ Բայց ես թերևս մի քիչ հասկանում եմ մարդկանց հոգեբանությունից։ Թող իմ վկայությունն ինձնից կորզեն որպես խոստովանություն, հանցանքի ընդունում, անիծելով ինձ օրենքի առաջ, բայց փոխարենը անմիջապես ամբաստանյալին ի նպաստ ռեակցիա էր առաջանալու։
― Իսկ նամակների կապո՞ցը։
― Մեկը միայն, ամենակարևորը, կարելի է համարել․․․ այսպես ասած՝ մտացածին։
― Ուրեմն այդ երիտասարդը, որի անունը Մաքս է․․․
― Գոյություն չունի, սիրելիս։
― Ես դեռ այն մտքին եմ, ― շարունակեց կարճահասակ պարոն Մեյհեռնը վշտացած տոնով, ― որ կարելի էր նրան ազատել դատավարության նորմալ ընթացքով։
― Ես չէի կարող ռիսկի դիմել։ Հասկանո՞ւմ եք, դուք միայն ենթադրում էիք, որ նա անմեղ է։
― Իսկ դուք հաստատ համոզվա՜ծ էիք դրանում։ Հիմա հասկանում եմ, ― ասաց փոքրամարմին դատապաշտպանը։
― Իմ սիրելի՜ պարոն Մեյհեռն, ― ասաց Ռոմենը, ― դուք ոչինչ էլ չեք հասկանում։ Ես համոզված էի, որ նա․․․ մեղավո՛ր է։