«Կատակերգուն»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{Վերնագիր |վերնագիր = Կատակերգուն |հեղինակ = Հերբերթ Էռնեստ Բեյթս |թարգմանիչ = |աղբյուր = «XXրդ դա...»:)
 
(One intermediate revision by the same user not shown)
Տող 1. Տող 1.
{Վերնագիր
+
 
|վերնագիր = Կատակերգուն
+
{{Վերնագիր
|հեղինակ = [[Հերբերթ Էռնեստ Բեյթս]]
+
|վերնագիր = կատակերգուն
|թարգմանիչ =  
+
|հեղինակ = [[Հերբերտ Էռնեստ Բեյթս]]
 +
|թարգմանիչ = Ա․ Խաչատրյան
 
|աղբյուր = [[«XXրդ դարի արտասահմանյան արձակ» (1 հատոր)]]
 
}}
 
}}
 +
 +
[[Կատեգորիա:Արձակ]]
 +
 +
Վիլյամ Թվելվթրին մեր շրջանի ֆերմերներից ամենաաղքատն էր ու ամենաանհաջողակը։ Բարի էր, ջանասեր ու բարեխիղճ, սակայն աշխատում էր առանց որոշակի մեթոդի, ճարպկությամբ աչքի չէր ընկնում առևտրական գործերում և, որ ամենակարևորն է, ապրում էր պատրանքներով։
 +
 +
Նրա փոքրիկ ֆերման գտնվում էր մեկուսի մի վայրում, գյուղից երկու, քաղաքից՝ յոթ, իսկ շուկայից՝ տասնհինգ մղոն հեռու։ Նրա մարագում բուեր էին ապրում, իսկ անծեղների հանդուգն մի զույգ հաճախ էր բույն շինում նրա այգում։ Նախախնամությունը երբեք իրեն նեղություն չէր տալիս օգնելու նրա խոզերին գոճիներ ծնելու կամ՝ ծառերին՝ զերծ մնալու հիվանդություններից, կամ էլ՝ առատ բերք պարգևելու դաշտերին։ Նման իրավիճակում դժվար էր պահել կնոջն ու չորս երեխաներին։ Ավելին, երեխաները բոլորն էլ աղջիկ էին և, ծնողների ուշ ամուսնացած լինելու պատճառով, տակավին փոքր էին, այնպես որ մեծ հոգս էր նրանց հագցնելն ու կերակրելը։ Մայրը ձեռքից եկածն անում էր նրանց համար, սակայն հնամոդա կին էր և բավական պարզամիտ։ Լավագույն դեպքում փոթածալքերով տարօրինակ զգեստներ էր կարում աղջիկների համար, այնպես որ, իրենց մոր նման նրանք էլ մշտապես բավական անշուք տեսք ունեին։
 +
 +
Սակայն Վիլյամն ու իր ընտանիքը նվիրված էին իրար։ Դա միմյանց կապված, պարզամիտ, առաքինի ու անսովոր կերպով ազնիվ մարդկանց փոքրիկ մի հասարակություն էր հիշեցնում։ Սոսկ մի բան էր հուզում նրանց․ Վիլյամի փառասիրությունը, մի փառասիրություն, որը նախախնամությունը հաշվի չէր առել նույնպես։ Միայն երեխաներն ու կինը գիտեին այդ մասին։ Այդ բանը մոգական ու ապշեցուցիչ էր թվում աղջիկներին։ Կնոջ՝ Իզաբելի համար, դա ժամանակ առ ժամանակ զեղվող աղոթքի էր նման։ Իսկ կենսուրախ, կարճահասակ ու գիրուկ Վիլյամը դրան նայում էր որպես մի փառասիրություն, որին հագուրդ տալու համար պետք էր լինել համառ ու անխոնջ, ինչպես Սրբազան  Սկիհին հասնելու ձգտող ասպետը։
 +
 +
Վիլյամը երազում էր խաղալ պիեսում։
 +
 +
Ամեն ծննդյան տոներին, տարիներ շարունակ, ընդարձակ խոհանոցում ընտանիքով ներկայացնում էին «Ամառային գիշերվա երազը»․ փերիների դերը կատարում էին աղջիկները։ Նրանք խաղում էին հաջողությամբ ու բավական նրբությամբ։ Բարձրահասակ Իզաբելը հիանալի Տիտանիա էր ներկայացնում նույնիսկ այն դեպքում, երբ մազերը շղարշում էր մարլայատիպ գործվածքով։ Սակայն սոսկ Վիլյամն էր կարողանում հարկ եղածին պես խաղալ իր դերը․ անհրաժեշտության դեպքում չէր մոռանում շարժել ձեռքերը և այնպես ծածանել հնամաշ վերարկուն, ասես իսկական թիկնոց լիներ, իսկ ձայնը դարձնում էր բանասնտեղծական ու հուզիչ։ Եվ վերջում, երբ ծափահարում էին իրար, բոլորի ուշադրության կենտրոնում կրկին Վիլյամն էր, մայր ու աղջիկներ նրան էին խրախուսանքով ծափահարում․ նա էր, թեթևակի ժպտալով խոնջանքով գլուխ տալիս, ինչպես մեծ հաջողություններից ձանձրացած իսկական jeune premier.
 +
 +
Սակայն Վիլյամի փառասիրությունը դրանով էլ սահմանափակվեց։ Մի ժամանակ, երբ այդքան էլ գեր չէր, Համլետ կամ որևէ արքայազն էր երևակայում իրեն, բայց հիմա շատ ուրախ կլիներ երկրորդական դեր կատարելու, թեկուզև այնպիսի մի աննշան դեր, ինչպես սպասավորի դերը, «Մակբեթ»֊ում կամ Կլեոպատրային զամբյուղով թուզ տանող շինականի դերը։ Սակայն այդպիսի հնարավորություն էլ չստեղծվեց, և նա քառասունհինգ տարեկան դարձավ առանց բեմի երեսը տեսնելու։
 +
 +
Եվ ահա, տեղական լրագրում տպվեց մի հայտարարություն։ Նրանք, ովքեր հետաքրքրվում էին դրամատուրգիայով և ցանկություն ունեին թատերական ընկերություն ստեղծել Վոնդր քաղաքում, հրավիրվում էին ժողովի։
 +
 +
Անսովոր հուզմունքի օրեր սկսվեցին ֆերմայում, որից հետո կաթնավաճառի սայլակով Վիլյամը մեկնեց հավաքատեղի։ Անձրև էր գալիս, լճակներ գոյացնելով ճանապարհներին։ Վիլյամը դահլիճ մտավ թափառաշրջիկի պես թրջված ու ցեխոտված։ Բայց երբ հանեց վերարկուն, անասելի երջանիկ զգաց իրեն։ Նրա գրեթե մանկական հրճվանքը շարունակվեց նույնիսկ այն ժամանակ, երբ ընկերությունը միաձայն որոշեց ներկայացնել ոչ թե Գոլդսմիթի կամ Շեքսպիրի որևէ պիես, այլ «Սիրո գերին» խորագրով երաժշտական մի դրամա։ Եվ նա տենդագին լարվածությամբ իր թեկնածությունն առաջարկեց որևէ դեր ստանալու համար։
 +
 +
Նախապես զգուշացրեցին, որ, իհարկե, որոշակի դեր չունեն հատուկ նրան հանձնարարելու համար, բայց թող մի շաբաթ հետո անցնի որևէ դեր ստանալու։
 +
 +
Վիլյամը կարդաց պիեսը։ Յուրաքանչյուր գործողություն, յուրաքանչյուր տեսարան ու տող այնպիսի համոզվածություն ներշնչեց նրան, որ վճռեց․ անպայման պետք է խնդրի ոմն դուքսի դերը։ Նա զգում էր, որ այդ դերը ճակատագրի քմահաճույքով իր համար է ստեղծված։ Աստիճանաբար սերտեց այն, դաշտ էր տանում իր հետ, գիշերները երազում այդ մասին։
 +
 +
Սակայն առաջին իսկ փորձի ժամանակ պարզվեց, որ իրենից բացի յոթը հոգի էլ էին ստանձնել այդ դերը, մի բան, որ զվարճություն պատճառեց ընկերությանը։ Լիբրետոն հոգածությամբ պինդ բռնած, Վիլյամը ջանաց ինքն էլ ծիծաղել, սակայն շատ էր վշտացած՝ վերհիշելով գաղտնի կատարած լուրջ փորձերը։ Եվ վախենալով մտածել, թե ինչպես է որոշվելու իր ճակատագիրը, ակնդետ նայում էր ու սպասում։
 +
 +
Ի վերջո դերերը բաշխվեցին։ Այնուհետև հայտարարվեց․ քանի որ Վիլյամը ամենից շատ է աբեղայի հիշեցնում, վանականի դերը հանձնարարվում է նրան։
 +
 +
Վերադառնալով տուն, նա հոգատանջ ժպտաց, ուռեցրեց թշերը և այնպիսի թախիծով ու զավեշտականորեն նայեց աղջիկներին, որ մեծ հրճվանք պատճառեց նրանց։ Սակայն դառնություն զգացվեց նրա ձայնում, երբ ասաց․
 +
 +
― Վանականի դեր եմ խաղալու․ պետք է այցելեմ բանտ՝ մի աղջկա և կատակներ անեմ նրա հետ։ Դա է իմ դերը։
 +
 +
― Իմ կարծիքով լավ դեր է, ― ասաց Իզբելը։
 +
 +
― Օ, թերևս շատ զավեշտական։
 +
 +
― Դե լավ, Վիլյամ, գոհ եղիր։ Համոզված եմ, որ վանականի դերը նույնպես լավ կկատարես, որքան դուքսի դերը։
 +
 +
― Երևի, ― ասաց նա հեգնանքով։
 +
 +
Շաբաթներ անցան։ Բանտարկյալ կույսի դերում հանդես էր գալիս արտակարգ տաղանդի տեր մանկամարդ մի աղջիկ։
 +
 +
Աղջիկը նրբագեղ էր ու հմայիչ, վճիտ աչքերն արտահայտում էին երիտասարդական կենսունակության ողջ նրբերանգները՝ կախարդիչ մի դյութանքով։ Մեղմ ու քնքուշ ձայնը ստիպում էր մյուս դերասաններին վերջ տալ շշուկներին ու լսել։ Այն ամռանը լուսամուտի մոտ թռչող մեղվի մեղմիկ բզզոց էր հիշեցնում Վիլյամին։ Սակայն աղջկա ձայնը շատ ավելի լավն էր ու դյութիչ․ ասես ցիմբալի հնչյուններ հիշեցնող նուրբ սոպրանո լիներ կամ թե՝ զեփյուռից տատանվող ջահի ապակե ձողիկների մեղմ զնգոց։ Աղջկա խաղը զարմանք պատճառեց առաջին իսկ փորձի ժամանակ։ Ենթագիտակցաբար նա գիտեր ինչպես նայել, շարժվել, խոսել, ինչպես պահել իրեն։ Դերասաններից շատերն իսկույն սիրահարվեցին նրան։ Վիլյամն ինքն էլ էր զգում, որ, ներշնչվելով նրա արտակարգ խելքով ու գեղեցկությամբ, ավելի ինքնավստահ է խաղում։
 +
 +
Մի երեկո, երբ նրա կատարմամբ ունկնդրում էին «Այժմ սիրտս գերեվար ազատվում է իր կապանքներից հանուն քեզ» երգը, Վիլյամն ինչ֊որ մեղկություն զգաց։ Մի տեսակ ինքնամոռացությամբ նա հմայված նայում էր աղջկան։ Եվ հետո, երբ վերհիշեց այդ տևական հրաշքը, տարվեց նրա մասին խոհերով և զրկվեց քնից։
 +
 +
Երբ մոտեցավ առաջին ներկայացման ժամանակը, զգաց, որ արտասովոր, պաշտամունքի հասնող սեր է տածում աղջկա հանդեպ։ Լռում էր, գաղտնի պահում իր սերը, սպասելով դրա խոստովանության կամ հաստատման առաջին նշանին, առանց երբևէ այդ մասին որևէ ակնարկ անելու։
 +
 +
Վերջապես երևացին աֆիշները։ Ամենախոշոր տառերով գրված էր աղջկա անունը։ Շուկա գնալիս Վիլյամն ամենուր խանութների ցուցափեղկերին կարդում էր․ «Լյուսիա»։
 +
 +
Նա Իզաբելին խնդրեց չգալ առաջին ներկայացմանը։
 +
 +
― Խնդրում եմ, մի արի, փոխարենը կգաս matinee֊ին։ Սարսափելի կհուզվեմ, ― ասաց նա։
 +
 +
Եվ քանի որ հուզված էր երևում գլխավոր փորձի ժամանակ, Իզաբելը համաձայնվեց չգնալ։
 +
 +
Այդ օրը Վիլյամը շուտ եկավ թատրոն։ Ընտրելով վանականի հագուստը, նստեց դեկորացիաներից մեկի վրա և առաջին անգամ լրջորեն խորհեց աղջկա հետ խոսելու մասին։ Իսկ թե ինչ էր ուզում ասել նրան, այնքան էլ պարզ չէր։ Թերևս, մտորում էր նա, դրվատանքի խոսքեր ասի նրա հրաշալի տաղանդի մասին։ Եվ մասնակի ու լուրջ մի ճառ հորինեց աղջկան դիմելու համար։ Հուզմունքից դողում էր նույնիսկ այն ժամանակ, երբ կմկմալով բարձրաձայն արտասանում էր այդ անմտությունը։ Իրեն հիմար վիճակի մեջ էր դնում՝ նույնիսկ արդուզարդի սենյակում առանձնանալով։ Սակայն այդ հանգամանքը այնքան էլ չէր մտահոգում նրան։ Եթե պատրանքներ չունի աղջկա հմայքի ու տաղանդի հանդեպ, ապա խելացի խոսքերով նրան դիմելու մասին մտածելն էլ անիմաստ է, խորհում էր նա։
 +
 +
Շուտով եկան մյուս դերասաններն ու սկսեցին հագնվել։ Վիլյամը շարունակ մտածում էր աղջկա մասին։ Վերցրեց մի զույգ սև սեղմիրան, հագավ ու ամուր կապեց կլորիկ փորին։
 +
 +
Վերջապես, հագնված ու պատրաստ, նա դուրս եկավ սենյակից․ պետք է գրիմավորվեր, գտներ կեղծամը։ Հետո, երբ ոտքերը մի տեսակ քարշ տալով կուլիսներն էր անցնում, դեմ առ դեմ հանդիպեց ցածրաձայն զրուցող երկու անձնավորության։ Նրանցից մեկը կին էր․ Վիլյամը զգաց նրա օծանելիքի գլխապտույտ առաջացնող հոտը։ Աշխատելով կռահել, թե ովքեր են, գայթելով սահեց֊անցավ նրանց մոտով։ Երիտասարդ դերասանուհին մելանուշ ձայնով նրա ետևից կանչեց․
 +
 +
― Եղբայր Բոնո, ինչո՞ւ եք շտապում։ Թույլ տվեք նայել ձեզ վրա։
 +
 +
Վիլյամը շփոթմունքից հիմարացած ու նսեմացած զգաց իրեն, ասես բռնվել էր ամոթալի մի արարքի մեջ։ Եվ երբ աղջիկը ետ կանչեց, նա ցանկություն ունեցավ բողոքելու, սակայն սոսկ սևեռուն մի հայացք գցեց նրա՝ մինչև ծնկները հասնող, փայլփլող զարդերով ու արծաթավուն երիզներով կանաչ մետաքսե հոյակապ զգեստին և ձեռքին բռնած ձյունասպիտակ հովհարին։ Իսկ արդուզարդի սենյակում հորինած լուրջ ու շողոմ ճառից ոչ մի բառ չկարողացավ հիշել։ Ժպտաց ի պատասխան աղջկա խաղընկերոջ՝ դուքսի հաճոյախոսությանը, բայց թեթևություն զգաց միայն այն ժամանակ, երբ Լուսիան ասաց․
 +
 +
― Այո, դուք հրաշալի վանական կներկայացնեք։ Իսկ հիմա գնացեք, թող գրիմավորեն ձեզ։
 +
 +
Եվ Վիլյամը մի տեսակ ոտքերը քարշ տալով հեռացավ։ «Եթե դուքսի դերը ինձ տային․․․» ― մտորում էր նա։ Եվ մոլեգին ենթադրությունները խռովեցին հոգին։
 +
 +
Շպարված ու կեղծամով, որից նրա գլուխը նմանվել էր ձիու մազափնջով դեղնավուն պարկի, նա շատ ավելի էր վանականի նման, քան երբևէ երազել էր։ Եվ երբ ձեռքերը քաշեց թևքերի մեջ և դառնացած նայեց հայելուն, տեսավ գեր ու կլորիկ, կեղծ բարեպաշտ մի վանականի և խոցված զգաց իրեն։ Փակեց աչքերն ու աշխատեց մոռանալ ինքն իրեն և այն հիմար եղանակը, որով գողունի հետամուտ էր եղել մանկամարդ աղջկան։
 +
 +
Մինչև ներկայացման սկզիզբը մնաց այդ վիճակում։ Հետո նվագախմբի ու երգեցողության, միջանցքներում խոսող դերասանների ու դերասանուհիների հանած ընդհանուր ժխորի և նրանց արտասովոր հագուստների շրշյունի տակ, ոտքերը քարշ տալով գնաց կուլիսներ՝ ունկնդրելու աղջկա խաղը։ Վերջինս հրաշալի էր խաղում, երգում էր քաղցրահունչ, ինչպես կեռնեխը անձրևից հետո։ Դահլիճը փոթորկալից ծափահարում էր։ Գործողության վերջում, երբ աղջիկը ժպտալով գլուխ տվեց, Վիլյամը, համակված հիացմունքի խանդաղատանքով, մի տեսակ մեղկություն զգաց ողջ մարմնում։
 +
 +
Ընդմիջման ընթացքում, ոգևորվելով, որոշեց մի բաժակ սուրճ մատուցել աղջկան, և մինչ նա կխմեր, իր կարծիքը կհայտներ նրա խաղի ու երգարվեստի մասին։ Վերցրեց սուրճի գավաթը և սկսեց վազել այս ու այն կողմ՝ սուրճը թափելով հագուստներին ու բեմիրերին։ Սակայն աղջիկը չկար, անհետացել էր, և նա չհամարձակվեց հարցուփորձ անել այդ մասին։ Վերջիվերջո, երբ սուրճի մնացած մասն արդեն սառել էր, գավաթը դրեց մի նստարանի տակ ու գողունի հեռացավ։
 +
 +
Գնալով ավելի ու ավելի տանջալից էր դառնում վերջին գործողությանն սպասելը՝ այն տեսարանին, երբ ինքը այցելելու էր բանտ՝ աղջկան, և որի ժամանակ աղջիկը անզուգական ու ողբերգական ձայնով իր հուզիչ հուսահատությունն էր հաղորդելու «Այժմ սիրտս գերեվար ազատվում է իր կապանքներից հանուն քեզ» երգով։ Հետո թեքվելով պետք է սրբեր արտասուքը, զվարճալի կատակներ աներ աշխարհի վերաբերյալ ու բանալին տար աղջկան, որ փախչի։
 +
 +
Վիլյամը նստել էր մռայլ ու ինքնամփոփ։ Այլևս առանձնապես չէր էլ փափագում, որ ներկայացումը մոտենա ավարտին։
 +
 +
Վերջապես վրա հասավ բեմ դուրս գալու նրա հերթը։ Թեև արդեն կես ժամ պատրաստ սպասում էր, բայց և այնպես անակնկալի եկավ։ Բեմահարթակ ելավ գայթելով, ավելի շատ ծաղրածուի, քան վանականի պես, և դահլիճը բուռն քրքիջով դիմավորեց նրան։ Սակայն այն իսկույն մարեց, երբ աղջիկը ընկնելով ինքնամոռացության մեջ, երանությամբ համակված սկսեց երգել։ Վիլյամը բերանը բաց լսում էր։ Երգի քաղցր հնչյուններն այնպիսի անսպասելի ներգործություն ունեցան նրա վրա, որ, զրկվելով ինքնատիրապետումից, սկսեց արտասվել։ Հանդիսականները կապտավուն մշուշում էին երևում նրան արցունքների միջից։ Իսկ աղջիկը կողքով սահեց բաց կանաչավուն տեսիլի պես։
 +
 +
Սրբելով արցունքները, Վիլյամը առաջ եկավ, պատրաստ՝ աղջկան հանձնելու բանալիները։ Դահիլիճը ցնցված էր։
 +
 +
― Ո՞վ եք դուք, ― ճչաց աղջիկը սարսափ արտահայտող սքանչելի ձայներանգով։
 +
 +
Աղջիկը խույս տվեց նրանից։ Սակայն քիչ հետո այնքան մոտեցավ, որ Վիլյամը զգաց նրա օծանելիքի բույրը, տեսավ շպարված թուխ դեմքի փղոսկրյա փայլն ու կիսաբաց ստինքների միջակա ստերը։ Հանկարծ թվաց, թե այդ ամենը նրան նետեց անմիտ հուսալքութայն խորխորաթը։ Կոկորդը սեղմվեց, լեզուն ասես կարկամեց։ Իսկ ամենավատթարն այն էր, որ մոռացավ այնքան լավ սերտած տողերը։ Գլխում կատարյալ դատարկություն զգաց։ Թախծոտ աչքերը լայն բացած, սկսեց հայացքը հածել այս ու այն կողմ և անհանգիստ շարժումներով խաղալ հագուստի կապերի հետ։ Անպատեհ ծիծաղը, որով հանդիսականները դիմավորել էին նրան, կրկին տարածվեց դահլիճով մեկ։ Աղջիկն ինքն էլ վրդովված, ապշահար նայում էր նրան։ Հուշարարը ինչ֊որ բան շշնջաց։ Հետո, երբ ամեն ինչ միանգամայն կորած ու անհուսալի էր թվում, տարաբախտը մի քանի տող մրմնջաց։
 +
 +
Բայց դա այլևս չօգնեց
 +
 +
Մանկամարդ դերասանուհին խիստ զայրացել էր։ Աղջկա կրկնվող արհամարհական հայացքներից և բանալին վերցնելիս նրա ցուցաբերած խայթող տոնից զգաց, որ աննուղելի վիրավորանք է հասցրել դերասանուհուն։
 +
 +
Վիլյամը վազեց արդուզարդի սենյակ։ Թմփլիկ ձեռքերով ծածկելով չաղլիկ դեմքը, հիմար, անհուսալի ապուշ ու անհաջողակ անվանեց իրեն։ Նա բարձրացրեց դեմքը, մի տեսակ զզվանք զգալով կակաոյի յուղի բուրմունքից և վեր նայելով՝ տեսավ հայելու միջից կատարյալ ապուշի պես իրեն նայող վանականի անմիտ դեմքը։
 +
 +
Շուտով, բոլորովին ընկճված, սկսեց մտորել աղջկանից ներողություն խնդրելու մասին։ Եվ դուրս եկավ փնտրելու նրան։
 +
 +
Լուսիան, պատահաբար, հենց նոր էր վերադառնում բեմից։ Ներկայացումը վերջացել էր, և դերասանները թեթևացած ձայն էին տալիս իրար ու ծիծաղում։ Բոլորի ուշադրության կենտրոնում էր բաց վարդագույն, կարմիր ու ղեղնավուն ընտիր ծաղիկներով լի բազմաթիվ զամբյուղներով և ժապավենահյուս տուփերով շրջապատված երիտասարդ դերասանուհին։ Աղջիկը երջանկությունից փայլում էր։ Երբ Վիլյամը տեսավ նրան, սիրտը ճմլվեց ու նրա հետ խոսելու խելացնոր ցանկությունը մարեց։ Եվ աննկատելիորեն հեռացավ։
 +
 +
Հանելով վանականի զգեստը, որը հիմա տանել չէր կարողանում, հագնվեց և առանց աղջկան տեսնելու մեկնեց տուն։ Նա շարունակ անողոքաբար հանդիմանում ու նշավակում էր իրեն։ Մնացած երկու ներկայացումների մասին մտածելիս գարշանք էր զգում, և թվում էր, թե երբեք չի կարողանալու դիտել դրանք։ Անհաջողակ դերասան է ինքը, ընդհանրապես անհաջողակ է։
 +
 +
Ֆերմայում լույս էր վառվում։ Իզաբելը սպասում էր նրան։
 +
 +
― Վիլյա՛մ, ― գոչեց նա և փարվեց ամուսնուն։
 +
 +
Չորս աղջիկները, որոնք հուզմունքից չէին կարողացել քնել, սլացան ներքև․ նրանք ևս փարվեցին իրենց հորը։ Վիլյամը թախիծով նայեց աղջիկներին և ոչինչ չասաց։ Իսկ նրանք, ենթադրելով, որ հայրը շարունակելու է խաղալ, միաձայն գոչեցին։
 +
 +
― Օ՜, իսկական վանականի է նման, ճիշտ չէ՞։
 +
 +
Վիլյամը սոսկ շարունակեց նայել նրանց, չփոխելով դեմքի արտահայտությունը։
 +
 +
― Ինչպե՞ս անցավ ներկայացումը, ― հանկարծ նրանք ցանկություն ունեցան իմանալու, ― ծափահարեցի՞ն քեզ։ Լա՞վ էր։
 +
 +
― Շատ լավ։
 +
 +
― Իսկ դու հաջողություն ունեցա՞ր։
 +
 +
― Անշուշտ, ― մրմնջաց նա։
 +
 +
Միայն աստելով կարող էր պաշտպանել ու մխիթարել իրեն։
 +
 +
Անսպասելիորեն աղջիկներն ու կինը ձեռք֊ձեռքի տված սկսեցին պարել նրա շուրջը՝ կրինոլինե խունացած գիշերանոցները ծածանելով։
 +
 +
― Կեցցե՜ մեր սիրելի հայրիկը, ― գոչում էին նրանք։ ― Վերջապես հայրիկը խաղաց։ Գիտեի՜նք, որ կխաղաս․․․ Գիտեի՜նք։
 +
 +
Հանկարծ նրանք դադարեցին պարելուց և սկսեցին ծափահարել։ Վիլյամը չգիտեր ինչ աներ։ Զգաց, որ դառն արցունքները գլորվում են այտերի վրայով և դեմքը շրջեց, որպեսզի աղջիկները չտեսնեին։
 +
 +
Հետո, չիմանալով ինչպես թաքցնել շփոթմունքը, սկսեց ծանրաբարո ու մի տեսակ խոնջանքով գլուխ տալ, ինչպես հաճախ էր արել ծննդյան տոների ժամանակ, կեղծ ժպիտը դեմքին, ասես հիրավի jeune premier liner, որը, հասնելով փառքի գագաթնակետին, իսկապես ձանձրացել էր հաջողություններից։

Ընթացիկ տարբերակը 22:47, 22 Հունվարի 2017-ի դրությամբ

կատակերգուն

հեղինակ՝ Հերբերտ Էռնեստ Բեյթս
թարգմանիչ՝ Ա․ Խաչատրյան
աղբյուր՝ «XXրդ դարի արտասահմանյան արձակ» (1 հատոր)