«Ուոշ»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Ուոշ |հեղինակ = Ուիլյամ Ֆոլքներ |թարգմանիչ = Վ․ Ավետիսյան |աղբյուր = «XXրդ դ...»:) |
|||
Տող 7. | Տող 7. | ||
[[Կատեգորիա:արձակ]] | [[Կատեգորիա:արձակ]] | ||
+ | |||
+ | Սաթփընը կանգնեց թախտի մոտ, որի վրա՝ հարդե անկողնում պառկել էին մայրն ու նորածինը։ Փայտե շրիշակների արանքից վաղորդյան լույսի երկար գծերը, բեկվելով նրա լայն տարածած ոտքերին, մտրակի կոթին, սփռվել էին թախտին պառկած, լուռ ու ինքնամփոփ մոր վրա, որ Սաթփընին էր նայում վարից վեր՝ պլշած, պղտոր, խորհրդավոր աչքերով․ իսկ նորածինը կողքին էր՝ մաքուր խանձարուրով բարուրված։ Նրանց ետևում, ծխացող վառարանի մոտ, մի պառավ նեգրուհի էր պպզել։ | ||
+ | |||
+ | «Միլլի՛, ափսոս դու զամբիկ չես, թե չէ քեզ իմ ախոռի ամենալավ մսուրին կկապեի»։ | ||
+ | |||
+ | Թախտին պառկած մանկամարդ կինը ոչինչ չպատասխանեց։ Շարունակեց վեր նայել, իսկ նրա գրեթե աղջնակային դեմքը դեռ դեղնած էր քիչ առաջ կրած ծննդաբերության զարհուրելի զավերից։ Սաթփընը թեքվեց, և վաղորդյանի բեկված լույսի մեջ երևաց վաթսունամյա մարդու դեմքը։ Նա կամացուկ ասած պպզած նեգրուհուն․ | ||
+ | |||
+ | ― Գիտե՞ս․․․ էս առավոտ Գրիզելդան ծնեց։ | ||
+ | |||
+ | ― Զամբի՞կ է, թե հովատակ, ― հարցրեց նեգրուհին։ | ||
+ | |||
+ | ― Հովատակ․․․ հրաշալի քուռակ է։ Որ տեսնես․․․ Իսկ սա՞ ինչ է բերել։ | ||
+ | |||
+ | Նա մտրակն ուղղեց մանկամարդ կնոջ կողմը։ | ||
+ | |||
+ | ― Զամբիկ։ | ||
+ | |||
+ | ― Հա՜․․․ Հրաշալի մտրուկ է ծնել Գրիզելդան։ Ոնց որ Ռոբ֊Ռոյի քթից թռած լինի․․․ Չե՞ս հիշում Ռոբ֊Ռոյին։ Դե, որ նրանով 1861֊ին Հյուսիս գնացի, չէ՞․․․ | ||
+ | |||
+ | ― Հիշում եմ, տեր իմ։ | ||
+ | |||
+ | ― Այո․․․ Նա նորից նայեց թախտի կողմը։ Հայտնի չէր, արդյոք, թախտին պառկածը նայո՞ւմ էր նրան, թե՝ ոչ։ Սաթփընը մտրակը նորից ուղղեց մանկամարդ կնոջ կողմը։ ― Տե՛ս մեր տանը ինչ կարող ես գտնել․․․ ոնց որ պետքն է, հոգ տար նրան։ | ||
+ | |||
+ | Նա դուրս եկավ՝ իջնելով երերուն սանդղամուտքով, թաց սիզախոտերի միջով քայլեց (բակի անկյունում, պատին, դեռ այն ժանգոտած գերանդին էր հենած, որ Ուոշը փոխարինաբար վերցրել էր Սաթփընից երեք ամիս առաջ՝ սիզախոտերը հնձելու), հասավ այնտեղ, որտեղ նրա ձին էր սպասում, որտեղ Ուոշն էր կանգնել՝ սանձերը ձեռքին։ | ||
+ | |||
+ | Երբ գնդապետ Սաթփընը գնաց Հյուսիս՝ յանկիների դեմ կռվելու, Ուոշին չտարավ հետը․ նա մնաց տանը։ «Գնդապետի փոխարեն հիմա նրա տանուտեղին ու նեգրերին ես եմ նայում», ― ասում էր Ուոշը բոլորին, ովքեր հարցնում էին ու նույնիսկ նրանց, ովքեր չէին հարցնում․ բարձրահասակ, վտիտ, ջերմախտից հյուծված մարդ էր՝ փայլուն, հարցարկու աչքերով, արտաքուստ երեսունհինգին մոտ, թեև բոլորին էր հայտնի, որ Ուոշը ոչ միայն աղջիկ ուներ, այլև ութ տարեկան թոռնուհի։ Նրա ասածները փչոց էին, դրա համար էլ պատերազմ չգնացած տղամարդկանցից մի քանիսը, որոնց տարիքը տասնութի ու հիսունի արանքում էր, գիտեին, որ Ուոշը սուտ է ասում, իսկ նրանք, ովքեր հավատում էին, նույնիսկ նրանք այն կարծիքին էին, թե նա, այնուամենայնիվ, այնքան խելք կունենա, որ չի ստանձնի միսիս Սաթփընի կամ նրա ճորտերի «խնամակալությունը», քիթը չի խոթի նրանց գործերի մեջ։ Նրանք հավատացած էին, որ Ուոշը խելքի կգա կամ պարզապես ինքն էլ կձանձրանա սեփական փչոցներից․ դե, որովհետև նա ոչ մի առնչություն չուներ Սաթփընի պլանտացիաների հետ ― ախր Ուոշն ո՜ւր, Սաթփընն ո՜ւր ― պարզապես շատ վաղուց, գնդապետը թույլ էր տվել նրան ծվարել գետի դարատափի ձկնորսական փոքրիկ խրճիթում, որ Սաթփընը շինել էր դեռ ամուրի ժամանակ։ Հիմա խրճիթը անտերությունից բոլորովին խարխլվել էր․ այն պառավ վիրավոր գայլի նման, որ վերջին ճիգերը լարելով սողացել էր գետափ՝ սատկելու համար ջուր խմելու։ | ||
+ | |||
+ | Սաթփընի ճորտերը լսում էին նրա վկայակոչումները, լսում էին ու վրան ծիծաղում։ Հաճախ էին ծաղրում Ուոշին՝ սպիտակամորթ մուրացկան անվանելով նրան։ Այդ նեգրերը ձկնորսական խարխուլ հյուղակից ձգվող մեկուսի ճանապարհին հանդիպելով, հարցնում էին․ «Սպիտակ ախպեր, ինչի՞ կռիվ չես գնացել, հը՞»։ Ուոշը կանգնում էր, աչքերը դարձնելով սև դեմքերին, սպիտակ աչքերին ու ատամներին, որոնց ետևում ծաղր կար թաքնված։ «Բա ընտանիքս ո՞վ պահի, ― պատասխանում էր։ ― Կորե՛ք ճամփիցս, նեգրե՛ր»։ | ||
+ | |||
+ | «Նեգերե՞ր, ― կրկնում էին նրանք։ ― Նեգրե՞ր, ― ասում էին՝ արդեն բացեիբաց ծիծաղելով։ ― Ս է՞լ է մեզ նեգր անվանում»։ | ||
+ | |||
+ | «Հա՜․․․ Եթե ես էլ նեգր ճորտեր ունենայի, որ կռիվ գնալուցս հետո տանուտեղիս նայեր․․․»։ | ||
+ | |||
+ | «Տո, դու ոչինչ էլ չունես, բացի էդ գետափի քարուքանդ եղած քոլիկից, որտեղ գնդապետը նույնիսկ մե՛զ արժան չի համարում, որ ապրենք»։ | ||
+ | |||
+ | Ուոշը հայհոյում էր, երբեմն գետնից մի փայտ վերցնելով հարձակվում նրանց վրա, իսկ նեգրերը փախչում էին, և նա մնում էր մենակ, մեկուսի արահետում, ծանր շնչելով, անկարողությունից հուսահատ ու ցասումնալի, և այդ պահին նրան թվում էր, թե դեռ շրջապատված է սև ժպիտների, ծաղրանքի, խուսափանքի ու անողոքության օղակով։ Մի անգամ էլ նման դեպք կատարվեց հենց Սաթփընի տան ետևի բակում։ Թեննեսյան լեռներից և Ուիքսբերգի մոտերքից տխուր լուրեր ստանալու օրերին էր դա, երբ Շերմանն անցել էր պլանտացիաների միջով՝ նեգրերի մեծ մասը հետը տանելով։ Մնացածները հեռացան դաշնակից զորքերի հետ, և միսիս Սաթփընը լուր ուղարկեց Ուոշին, որ նա պետք է տան ետևի բակի խաղողը հավաքի։ Այն ժամանակ Սաթփընի աղախինը՝ պլանտացիաներում մնացած սակավաթիվ նեգրերից մեկը, կշտամբեց նրան․ այս անգամ նեգրուհին չփախավ, այլ բարձրանալով խոհանոցի աստիճաններով, շրջվեց ու ասաց․ «Կանգի՛ր սպիտակամորթ․․․ էլ առաջ չգաս։ Գնդապետի օրոք դու ոչ մի անգամ ոտքդ էս շեմից ներս չես դրել, հիմա էլ պետք է չդնես»։ | ||
+ | |||
+ | Դա ճիշտ էր։ Բայց Ուոշը մի տեսակ իրեն հպարտ էր զգում, որովհետև ոչ մի անգամ չէր փորձել այդ տունը մտնել․ թեև համոզված էր, եթե մտներ, Սաթփընը ներս կհրավիրեր, կյհուրասիրեր։ «Բայց չեմ թողնի, որ ինչ֊որ նեգր դուռը երեսիս շրխկացնի, ― ասաց մտքում։ ― Հետո առիթ չեմ տա, որ Սաթփընն իմ պատճառով որևէ մեկին ճիպոտահարի։ Այնուամենայնիվ, Ուոշն ու Սաթփընը մի երեկո չէր, որ միասին խմել էին, իսկ դա եղել էր այն հազվադեպ կիրակիներին, երբ գնդապետի ընկերներից ոչ մեկը հյուր չէր եկել։ Ուոշն, իհարկե, հասկանում էր, որ Սաթփընն այդ բանն անում էր պարապությունից դրդված․ հետո գնդապետն այն մարդկանցից չէր, որ կարողանար դիմանալ մենակությանը։ Ինչևէ, այն ժամանակ նրանք ամբողջ օրը միասին էին անցկացնում տան ետևի տաղավարում՝ Սաթփընը ճոճի մեջ, իսկ Ուոշը՝ պպզած ու սյանը թիկն տված։ Նրանց արանքում անձրևաջրով դույլն էր՝ վիսկու ծղոտահյուս կուլան մեջը դրած․ հերթով խմում էին նույն կուլայից։ Բացի այդ, աշխատանքային օրերին Ուոշը տեսնում էր գնդապետին (չնայած նրանք նույն տարիքին էին, բայց ոչ մեկը, ― հավանաբար այն պատճառով, որ Ուոշը թոռան տեր էր, իսկ Սաթփընի տղան դեռ սովորում էր դպրոցում, ― չէր զգում նրանց տարեկից լինելը) զտարյուն հովատակին հեծած՝ պլանտացիաներով քառասմբակ արշավելիս։ Այդ պահին նրա սիրտը թունդ էր լինում հպարտությունից։ Նրան թվում էր, այն աշխարհում, որտեղ նեգրերին Աստված դատապարտել էր, ― ինչպես Սուրբ Գրքում էր գրված, ― ծառայելու և հպատակվելու բոլոր սպիտակամորթներին, ավելի բարեկեցիկ էին ապրում, նույնիսկ ավելի լավ էին հագնվում, քան թե ինքն ու իր ընտանիքը․ այն աշխարհում, որտեղ շարունակ իր շուրջն զգում էր սև քրքջանքի արձագանքը, պարզապես երազ էր, ցնորք, իսկ իրական աշխարհն այս մեկն էր, որտեղով իր կուռքն էր սլանում՝ զտարյուն, սևաթույր նժույգով ու քանի որ «Գրքում» գրված էր նաև, որ բոլոր մարդիկ արարված են Աստծո պատկերով, ուրեմն, բոլորը նույն պատկերն ունեն՝ գոնե Աստծո աչքում։ Դրա համար ինքն իր հետ խոսելիս իրավունք ուներ ասելու․ «Հրաշալի, հպարտ մա՛րդ։ Եթե Աստված ինքն իջներ երկիր ու ձի հեծած արշավեր, ահա թե ում կուզեր նմանվել»։ | ||
+ | |||
+ | Սաթփընը տուն վերադարձավ 1865 թվականին, սևաթույր հովատակով։ Թվում էր, թե նա տասը տարով ծերացել էր։ Որդին սպանվել էր նույն ճակատամարտում ձմռանը, երբ կինն էր մահացել։ Գնդապետը գեներալ Լիի ստորագրությամբ պատվոգրով վերադարձավ իր ավերված ագարակը, որտեղ հազիվ իր գոյությունն էր պահպանում նրա դուստրը՝ այն մարդու աղքատիկ առատաձեռնության շնորհիվ, որին Սաթփընը տասնհինգ տարի առաջ ողորմաբար թույլ էր տվել ծվարելու գետափի ձկնորսական խարխուլ հյուղակում, որի գոյությունը գնդապետն ինքն էլ արդեն մոռացել էր։ Ուոշը դիմավորեց նրան։ Նա բոլորովին չէր փոխվել․ նույն բարձրահասակ, վտիտ, տարիքը կորցրած, անվստահ ու ծառայամիտ, հարցարկու հայացքով Ուոշն էր։ «Գնդապետ, նրանք մեզ կոտորեցին, բայց չհաղթեցին, չէ՞»։ | ||
+ | |||
+ | Հաջորդ հինգ տարիներին նրանց զրույցները հենց դրանով էլ վերջանում էին։ Այն վիսկին, որ հիմա խմում էին միասին, վատորակ էր, և բացի այդ առաջվա պես չէին նստում տան ետնաբակի խաղողի որթերով բաղեղված տաղավարում։ Հիմա խմում էին խանութում, որ Սաթփընը բացել էր ճանապարհի եզրին․ սա մի խարխուլ մարագ էր, որտեղ Ուոշի հետ, ― նա և՛ խանութի պահակն էր, և՛ գործակատարը, ― գնդապետը տեղավորել էր նավթ, ձիու կեր, էժանագին քաղցրավենիք, ժապավեններ և հուլունքներ՝ նեգրերի կամ Ուոշի պես աղքատ սպիտակամորթների համար, ովքեր խանութ էին գալիս ոտքով կամ հալիծ ընկած ջորիներով, տասը սենթի կամ քառորդ դոլարի համար ժամերով սակարկելու մի մարդու հետ, որ ժամանակին (սև հովատակը դեռ կար, իսկ նրա ախոռն ավելի բարվոք վիճակում էր, քան տիրոջ տունը) տասը մղոն քառասմբակ արշավում էր իր բարեբեր հողերի միջով։ Նրանք սակարկում էին այն մարդու հետ, որը զինվորներին քաջաբար մարտի էր տարել, իսկ այդ ամբողջ առևտուրը վերջանում էր նրանով, որ Սաթփընը կատաղորեն խանութից վռնդում էր բոլոր հաճախորդներին, ներսից կողպում էր դռները և Ուոշի հետ գնում խանութի խորքի սենյակը՝ ապավինելու վիսկու կուլային։ Բայց նրանց զրույցներն առաջվա նման խաղաղ չէին ընթանում, երբ Սաթփընը, ճոճերի մեջ պառկած, անձնատուր էր լինում ինքնահաճ մենախոսության, իսկ Ուոշը պպզած, սյանը թիկն տված՝ գլխով էր անում։ Թեև հիմա նրանք երկուսով էլ նստում էին․ Սաթփընը՝ խանությում եղած միակ աթոռին, իսկ Ուոշը պատահած արկղին, կամ տակառին, բայց նրանց զրույցը շատ կարճ էր տևում, որովհետև Սաթփընը բռնկվում էր անպարտելիության մոլուցքով՝ տեղից ելնում էր, օրորվելով և փլվելով սկսում էր հոխորտալ, թե կվերցնի ատրճանակն ու սև հովատակը հեծած մեն֊մենակ կսլանա Վաշինգտոն, կսպանի Լինքոլնին, որ արդեն մեռած էր, ու Շերմանին․ սա էլ սովորական քաղաքացի էր դարձել։ | ||
+ | |||
+ | «Խփի՛ր դրանց․․․ Շան պես սատկացրո՛ւ․․․»։ | ||
+ | |||
+ | «Բա ո՜նց, գնդապետ, բա ո՜նց» ― քաջալերում էր Ուոշը՝ ուսը նեցուկ տալով փլվող Աաթփընին։ Հետո առաջին իսկ պատահած ձեռնասայլակով, կամ՝ երբ այն չէր ճարվում, մոտ մեկ մղոն քայլում էր ոտքով ու մի ֆուրգոն փոխ առնում՝ գնդապետին տուն հասցնելու համար։ Հիմա նա Սաթփընենց տուն մտնում էր։ Վաղուց արդեն, ձեռնասայլակով կամ ֆուրգոնով գնդապետին տուն տանելիս, Ուոշը խոսում էր մի տեսակ վրնջալով՝ զտարյուն հովատակի պես։ Սաթփընի աղջիկը բացում էր դուռն ու լուռ դիմավորում նրանց։ Ուոշը իր բեռը տանում էր ժամանակին սպիտակ գույնով ներկված բարձր շքամուտքով, որի երկու փեղկերին Եվրոպայից խնամքով բերված գույնզգույն ապակիներից էին գցված, բայց հիմա ջարդված տեղերը տախտակներ էին մեխել, քայլում էր թավշյա, խավերը անցած կարպետի վրայով ու բարձրանալով մաշված, ներկի բծերը դեռ տեղ֊տեղ մնացած աստիճաններով, մտնում էր ննջասենյակ։ Աղջամուղջը աստիճանաբար թանձրանում էր, և Ուոշն իր բեռը բերանքսիվայր գցում էր մահճակալին, վրայից հանում էր շորերն ու լուռ նստում կողքի աթոռին։ Քիչ անց, գնդապետի աղջիկը մոտենում էր ննջասենյակի դռանը։ «Հիմա ամեն ինչ կարգին է։ Մի անհանգստացեք, միսս Ջուդիթ»։ | ||
+ | |||
+ | Հետո, երբ բոլորովին մթնում էր, Ուոշը պառկում էր մահճակալի մոտ՝ հատակին, բայց քնել չէր կարողանում, որովհետև որոշ ժամանակ անց, ― երբեմն մինչև կեսգիշեր, ― մահճակալին պառկած գնդապետը շուռումուռ էր գալիս, տնքում էր ու խռպոտ ձայնով ասում․ «Ուո՞շ»։ ― «Հա»։ Էստեղ եմ գնդապետ։ Դե քնիր, քնիր․․․ Չէ՞որ մեզ լրիվ չեն կոտրել, չէ՞։ Ես ու դու նրանց հախից ո՜նց ենք գալու, է՛»։ | ||
+ | |||
+ | Դեռ այն ժամանակ թոռնուհու մեջքին տեսել էր ժապավենը։ Չնայած աղջկա տասնհինգ տարին նոր էր լրացել, բայց արդեն մանկամարդ կնոջ կազմվածք ուներ։ Գիտե՜ր ժապավենն ով էր նվիրել։ Դրանցից արդեն երեք տարի ամեն օր տեսնում էր խանութում։ Թոռնուհին թեև հորինեց, բայց չկարողացավ խաբել։ Նա պապին նայում էր ամբարտավան, մի քիչ վախվորած ու մռայլ հայացքով։ «Ինչ կա որ, ― ասաց Ուոշը։ ― Եթե գնդապետի մտքով անցել է քեզ նվեր տալ, դրա համար գոնե շնորհակալություն հայտնել ես, չէ՞»։ | ||
+ | |||
+ | Նրա սիրտը հանգիստ էր նույնիսկ այն ժամանակ, երբ թոռնուհու հագին նոր զգեստ տեսավ, իսկ աղջիկը լկտի, բայց փոքր֊ինչ վախվորած հորինեց, թե գնդապետի աղջկա՝ միսս Ջուդիթի օգնությամբ էր կարել։ Բայց այդ երեկո, երբ խանութը փակելուց հետո Սաթփընի ետևից քայլեց խորքի սենյակի դռնով, նրա դեմքը մռայլվեց։ «Կուլան բեր» ― կարգադրեց Սաթփընը։ ― «Հիմա։ Մի րոպե սպասեք, գնդապետ»։ | ||
+ | |||
+ | Այն ժամանակ Սաթփընն էլ չժխտեց, որ զգեստն ինքն էր նվիրել։ «Դրա մեջ ի՜նչ կա որ․․․», ― ասաց նա։ | ||
+ | |||
+ | Բայց Ուոշն աչքերը չկտրեց նրա ամբարտավան դեմքից։ Հետո կամացուկ ասաց․ «Ես ձեզ արդեն քսան տարի կլինի ճանաչում եմ, գնդապետ։ Ոչ մի անգամ չի պատահել, որ մի բան հրամայեք, չկատարեմ։ Հետո ես վաթսունին մոտ մարդ եմ, իսկ նա․․․ ընդամենը տասնհինգ տարեկան աղջիկ»։ | ||
+ | |||
+ | «Ուզում ես ասել․․․ չլինի՞ հանկարծ թոռնուհուս․․․ նեղացրել ես։ Հա՞։ Ա՞յդ ես ուզում ասել․․․ Բայց չէ՞ որ ե՛ս էլ քո տարիքի մադ եմ»։ | ||
+ | |||
+ | «Ե թե դուք մեկ ուրիշը լինեիք, կասեի, որ նույն տարիքի ենք։ Հետո ուզում եք ծեր եղեք, կամ ջահել, չեմ թողնի, որ աղջիկը ոչ հագնելու շոր, ոչ էլ ուրիշ բան վերցնի ձեզանից։ Որովհետև դուք ուրիշ եք»։ | ||
+ | |||
+ | «Ինչպե՞ս թե ուրիշ․․․»։ Ուոշը նրան նայեց պղտոր, հարցարկու աչքերով։ ― «Հա՜, դրա համա՞ր ես ինձանից վախենում»։ | ||
+ | |||
+ | Ուոշի հայացքն արդեն հարցալի չէր։ Այն խաղաղ էր ու հանգիստ։ «Չեմ վախենում։ Դուք ուրիշ եք, որովհետև հերոս եք։ Ու, ոչ թե հերոս նրա համար, որ գեներալ Լիից քաջության պատվոգիր եք ստացել․․․ դուք մի օրով կամ մի րոպեով հերոս չեք եղել․․․ Ամեն օր, միշտ՝ ինչպես շնչում եք․․․ Դրա համար եմ ասում, որ ուրիշ եք։ Ես հաստատ գիտեմ․․․ առանց էդ պատվոգրի գիտեմ։ Էն էլ գիտեմ, որ ինչ էլ անելու լինեք, մի ամբողջ գունդ ջարդելիս լինեք կամ անմեղ մի աղջիկ, կամ էլ անտեր շուն, հաստատ համոզված եմ, որ էդ բանը կանեք ոնց որ պետք է»։ | ||
+ | |||
+ | Ու, երկու տարի անց, կիրակի այն առավոտ, երբ հանդիպեց գյուղից երեք մղոն ոտքով եկած նեգրուհի տատմորը և փակեց փայտե շրիշակներով դուռը, որի ետևում թոռնուհին էր հեծեծում, նրա հոգին թեև հանգիստ էր, բայց մտածումները շարունակվում էին։ Գիտե՜ր, ինչ էին բամբասում այդ նեգրերը՝ արտերի շուրջ ցիրուցան եղած իրենց խրճիթներում, սպիտակամորթները, որ ամբողջ օրը պարապ֊սարապ ժամավաճառ էին լինում խանութի առաջ՝ լուռ հետևելով նրանց երեքին՝ Սաթփընին, Ուոշին ու թոռնուհուն, որը գնալով ավելի ամբարտավան ու վեհերոտ էր դառնում, իսկ մարմինը օրավուր տձևանում էր։ Նրանք երեքով նման էին բեմի վրա անցուդարձ անող դերասաններին։ «Գիտեմ ինչ են բամբասում, մտածում էր նա։ Նույնիսկ լսում եմ նրանց ասածները։ Ինչ որ է, Ուոշ Ջոնսը վերջապես խնամիացավ Սաթփընի հետ։ Ճիշտ է, այդ նրանից քսան տարի խլեց, բայց խնամիացավ»։ | ||
+ | |||
+ | Արշալույսը բացվում էր արդեն, բայց շրջակայքում ոչինչ չէր երևում։ Դռան արանքից լամպի պղտոր լույսն էր մարմրում, իսկ թոռնուհու հեծեծանքը շարունակվում էր հարատևորեն՝ ժամացույցի չըկչըկոցի պես։ Նրա մտածումները խարխափելով սահեցին այնքան, քանի դեռ խավարի մեջ հանկարծ չուրվագծվեց հպարտ մարդու կերպարանքը, զտարյուն հովատակով, քառասմբակ սուրալիս, և այդ պահին նրա՝ խարխափելով սահող միտքը նույնպես առաջ մղվեց լայնարձակ տարածության մեջ՝ բոլորովին պարզորոշ ու հստակ․ այդ մտքերը ոչ արդարացում, ոչ նույնիսկ բացատրություն էին, դրանք ազատ էին, մաքուր, խնկարկումի պես՝ մարդկային պիղծ շփումից հեռու։ «Նա բարձր է, բարձր բոլոր այն յանկիներից, ովքեր սպանեցին նրա որդուն, կնոջը, խլեցին նեգրերին, ավերեցին պլանտացիաները․ բարձր է նաև այս երկրից, հանուն որի արյուն թափեց և, ի հատուցումն, մի փոքրիկ խանութի արժանացավ․ բարձր է նաև այն անշնորհակալությունից, որ շրթներին է հպում «Սուրբ Գրքի» դառը գավաթի պես։ Բայց ինչպե՞ս եղավ, որ քսան տարի միասին ապրելով՝ ոչինչ չեմ զգացել, ոչնչով չեմ փոխվել։ Երևի նրա պես մեծ չեմ եղել, չեմ կարողացել ձիով քառասմբակ սրարշավել։ Պարզապես քարշ եմ եկել ետևից։ Բայց միասին ինչե՜ր ասես չենք անի․ միայն թե հրամայի»։ | ||
+ | |||
+ | Հետո արշալույսը բացվեց։ Հանկարծ նշմարվեց տունը, պառավ նեգրուհուն՝ դռան շեմին կանգնած․ իրեն էր նայում։ Ու ըմբռնեց, որ թոռնուհու հեծեծանքը կտրվել է։ «Աղջիկ է», ― հայտնեց նեգրուհի տատմերը։ «Կարող եք նրան ասել»։ | ||
+ | |||
+ | Նեգրուհին նորից ներս մտավ։ | ||
+ | |||
+ | ― «Աղջիկ», ― զարմացած մտածեց Ուոշը, աղջիկ է»։ Լսեց սմբակների դոփյունը, հետո տեսավ այն հպարտ կերպարանքը՝ զտարյուն հովատակին ձուլված։ Նրան թվաց, թե այդ կերպարանքը՝ մերկացրած սուրը գլխավերևում, ծվեն֊ծվեն եղած դրոշակի գորշ, թխպամած երկնքին պարզած աստվածացնում էր՝ տարիների միջով քառասմբակ սլանալով դեպի ժամանակի գագաթը։ Եվ կյանքում առաջին անգամ մտածեց․ գուցե Սաթփընն էլ իր նման ծեր մարդ է։ «Ուրեմն աղջիկ, հա՞»։ ― մտածեց զարմացած։ Հետո երեխայի հրճվանքով՝ «Տես, է, գրողը տանի, էնքան ապրեցի, ծոռի տեր դարձա»։ | ||
+ | |||
+ | Ուոշը մտավ տուն։ Քայլեց զգուշորեն՝ ոտնաթաթերին, կարծես իր տունը չլիներ, կարծես արշալույսի հետ առաջին ճիչն արձակած մանկիկը դուրս էր վռնդում նրան, թեև նույն միս ու արյունից էր։ Բայց հարդե անկողինով թախտին տեսավ միայն թոռնուհու սփրթնած ու հուզված դեմքը։ Հետո վառարանի մոտ պպզած նեգրուհի տատմերը խոսեց․ «Եթե գնալու ես, որ նրան ասես, գնա։ Ախր լույսը բացվեց»։ | ||
+ | |||
+ | Բայց լուրը հայտնելու հարկ չեղավ։ Դեռ բակի սանդղամուտքից չթեքված, ― որտեղ գերանդին էր հենած պատին, որ Սաթփընից փոխարինաբար վերցրել էր երեք ամիս առաջ՝ հնձելու այն սիզախոտերը, որոնց միջով հիմա քայլում էր, ― Ուոշը տեսավ Սաթփընին՝ պառաված հովատակին հեծած։ Չզարմացավ գնդապետի վրա․ ինչպե՞ս էր լուրն իմացել։ Ու ենթադրեց, որ նա հենց դրա ու ոչ թե ուրիշ բանի համար էր այդքան շուտ արթնացել՝ այն էլ կիրակի առավոտյան։ Հետևեց, թե ինչպես էր Սաթփընը ձիուց իջնում, հետո նրա ձեռքից վերցրեց սանձերը ու հոգնատանջ, վտիտ դեմքի հիմարավուն արտահայտությամբ հաղթականորեն ասաց․ «Աղջիկ է, գնդապետ։ Գրողը տանի, չէ՞ որ դուք էլ ինձ պես ծեր եք»։ Սաթփընը լուռ անցավ նրա կողքով ու տուն մտավ։ Ուոշը սանձերը ձեռքին կանգնեց, լսեց Սաթփընի ոտնաձայները, երբ նա մոտենում էր հարդե անկողնով թախտին։ Լսեց, թե ինչ ասաց գնդապետը ու թվաց՝ ինչ֊որ բան մեռավ նրա մեջ, հետո վերակենդանացավ։ | ||
+ | |||
+ | Արևն արդեն բարձրացել էր, Միսսիսիպիի հարավկողմի շուտ ծագող արևը, և նրան թվաց, թե կանգնել է անծանոթ երկնքի տակ, օտար հողի վրա, բայց չգիտես ինչու շուրջն ամեն ինչ ծանոթ էր այն երազի պես, երբ բարձրունքից ընկնում ես ու այդպես էլ գետին չես հասնում։ «Ես չեմ կարողանում նրա ասածները լսել», ― հանգիստ մտածեց։ ― «Հաստատ գիտեմ, որ չեմ դիմանում»։ Այդ ձայնը, ծանոթ ձայնը դեռ լսվում էր՝ նեգրուհի տատմորը պատմելով առվոտ վաղ ծնված մտրուկի մասին։ «Դրա համար է առավոտ շուտ, լույսը չբացված քնից արթանցել։ Նա մտրուկի համար է քնից արթնացել, ոչ թե․․․ իմ միս ու արյունից ծնվածի»։ | ||
+ | |||
+ | Սաթփընը դուրս եկավ։ Նա առաջացավ սիզախոտերի միջով՝ քայլելով ծանրախոհ ու սևեռուն, որ բնավ նման չէր երիտասարդ տարիների նրա աշխույժ քայլվածքին։ Գնդապետը դեռ չէր նայում Ուոշի աչքերին։ Նա ասաց․ «Դիզին կմնա աղջկա մոտ ու կհոգա նրան։ Իսկ դու լավ կանես․․․ Հետո հանկարծ տեսավ Ուոշին դեմառդեմ։ «Ի՞նչ», ― ասաց Սաթփընը։ | ||
+ | |||
+ | «Գնդապետ, դուք ասացիք․․․»։ Սեփական ձայնը նրան սագի ճղճղոց թվաց․ կարծես համր լիներ։ «Գնդապետ, դուք ասացիք, եթե աղջիկը զամբիկ լիներ ձեր, ախոռի ամենալավ մսուրում կպահեիք»։ | ||
+ | |||
+ | «Ի՞նչ կա որ», ― պատասխանեց Սաթփընը։ Նրա բիբերը պրկվեցին, հետո նեղացան՝ բացվոց ու սեղմվող բռունցքի պես, երբ Ուոշը փոքր֊ինչ կռացած սկսեց մոտենալ նրան։ Գնդապետը զարմանքից կարկամեց՝ տեսնելով այն մարդուն, որ քսան տարի շարունակ միայն իր հրամաններն էր կատարել, ինչպես տակի պառավ հովատակը։ Սաթփընի աչքերը նորից կկոցվեցին, հետո մնացին պլշած։ Տեղում քարանալով, խստորեն գոչեց․ «Ե՛տ գնա։ Չմոտենա՛ս»։ | ||
+ | |||
+ | «Չէ, պետք է մոտենամ, գնդապետ», ― ասաց Ուոշը նույն տափակ, հանդարտ ու համարյա փաղաքուշ ձայնով՝ ավելի մոտենալով։ | ||
+ | |||
+ | Սաթփընը բարձրացրեց մտրակը․ նեգրուհի տատմերը գետնաթզուկի պես սև դեմքը հանեց կիսաբաց դռնից։ ― «Ե՛տ գնա, Ուոշ», ― ասաց Սաթփընը։ Հետո մտրակը շառաչեց։ Նեգրուհի տատմերը, այծի պես ցատկելով սիզախոտի միջով, անհետացավ։ Գնդապետը նորից մտրակով շրմփացրեց Ուոշի դեմքին, հետո խփեց որդուն։ Երբ Ուոշը ոտքի կանգնեց ու նորից մոտեցավ, այս անգամ վերցրեց այն գերանդին, որ երեք ամիս առաջ փոխ էր առել Սաթփընից և որն այլևս պետք չէր գալու նրան։ | ||
+ | |||
+ | Երբ Ուոշը կրկին տուն մտավ, թոռնուհին սկսեց շուռումուռ գալ հարդե անկողնում ու խռպոտ ձայնով հարցրեց․ «Էդ ինչ եղավ»։ | ||
+ | |||
+ | «Ի՞նչը ինչ եղավ, քաղցրս»։ | ||
+ | |||
+ | «Բակում աղմուկ էր»։ | ||
+ | |||
+ | «Չէ, դատարկ բան էր», ― փաղաքշանքով պատասխանեց պապը։ Հետո ծունկ չոքեց ու ափով շոյեց թոռնուհու վառվող ճակատը։ «Որևէ բա՞ն է պետք»։ | ||
+ | |||
+ | «Դե, ինչքան ժամանակ է մի կում ջուր եմ խնդրում, բայց ոչ մեկի պետքն էլ չի», ― դժկամությամբ ասաց աղջիկը։ | ||
+ | |||
+ | «Հիմա բերեմ», ― ասաց պապը ներողամտորեն։ Նա կռացած վեր կացավ, կավե գավաթը լիքը ջուր լցրեց, տվեց թոռնուհուն, հետո գավաթը նորից տեղը դրեց ու քարացած դեմքով նայեց աղջկան, որը գլուխը դարձրեց նորածնի կողմը։ Պահ անց նկատեց, որ թոռնուհին լուռ հեկեկում էր։ «Դե, դե, ինչ ես անում, պետք չի․․․ Ի՞նչ կարիք կա․․․ Պառավ Դիզին ասաց, որ աղջիկն իրեն շատ լավ է զգում։ Ինչ որ եղել է, եղել է։ Լաց լինել պետք չի»։ | ||
+ | |||
+ | Բայց թոռնուհին շարունակեց լուռ, գրեթե վիրավորված հեկեկալ, և պապը նորից ոտքի կանգնեց՝ կաշկանդված ու գլխահակ, աղջկա գլխավերևում հուսահատված մտածելով, ինչպես ժամանակին մտածել էր կնոջ, հետո աղջկա մասին․ «Կանայք»։ Մարդ ոչ մի բան չի հասկանում դրանցից։ Թվում է, թե նրանք երեխա են ուզում ունենալ, իսկ երբ երեխան ծնվում է, սկսում են լաց լինել։ Գլուխ չես հանում։ Ոչ մի տղամարդ չի հասկանում նրանց»։ Հետո զգուշորեն հեռացավ հարդե անկողինով թախտից, աթոռը դրեց պատուհանի մոտ ու նստեց։ | ||
+ | |||
+ | Այդ ամբողջ պայծառ միջօրեին նստած մնաց պատուհանի մոտ՝ սպասելով։ Երբեմն տեղից ելնում էր ու ոտնաթաթերի վրա մոտենում թախտին։ Թոռնուհին քնել էր նույն մռայլ, հոգատանջ ու դժկամ դեմքի արտահայտությամբ, իսկ նորածինը հանգչել էր մոր ձեռքերում։ Նորից մոտեցավ աթոռին, նստեց, զարմացած սպասելով, ինչու են ուշանում, բայց հանկարծ հիշեց՝ կիրակի էր։ Ուոշը նստած սպասեց, մինչև աղջամուղջն իջավ։ Հետո սպիտակամորթ մի տղա ծիկրակեց տան անկյունից, վախեցած գոչեց, դյութվածի պես պահանցիկ նայեց Ուոշի պատուհանին ու ծլկեց։ Ուոշը տեղից ելավ, ոտնաթաթերի վրա նորից մոտեցավ թախտին։ | ||
+ | |||
+ | Թոռնուհին արթնացել էր, երևի քնի մեջ լսելով տղայի ձայնը։ «Միլլի», ― ասաց պապը, ― հո սոված չե՞ս»։ Աղջիկն առանց պատասխանելու դեմքը շրջեց։ Ուոշը վառարանում շիկացրեց կրակը, երեկվա բերած ճաշը եփեց․ ապխտած միս էր ու եգիպտացորենի սառը շիլա։ Պողպատե թասի մեջ ջուր լցրեց, տաքացրեց շիլան։ Երբ ափսեն մեկնեց նրան, թոռնուհին չկերավ, ինքը կերավ՝ լռությամբ, բոլորովին միայնակ ու ափսեները հենց այնպես թողնելով, նորից մոտեցավ պատուհանին։ | ||
+ | |||
+ | Հիմա արդեն նրան թվաց, որ զգում էր, տեսնում այն մարդկանց, ովքեր հավաքվում էին ձիերով, զենքերով ու շներով․ վրիժառու և հետաքրքրասեր մարդկանց, Սաթփընի պես, Սաթփընի հետ սեղան նստած նրա այն ընկերներին, ովքեր գնդապետին հյուր էին գալիս դեռ այն ժամանակ, երբ Ուոշը նոր֊նոր սկսել էր խախտել խաղողի որդերով բաղեղված տաղավարի ու տան միջև եղած սահմանը, ― նրանք էլ էին ճակատամարտում խիզախության օրինակներ ցույց տվել, նրանք էլ էին գեներալներից կնիքված պատվոգրեր ստացել, որոնց մեջ գրված էր, թե՛ քաջազուններից քաջազուններն են, այդ տղամարդիկ էլ էին ժամանակին հպարտ ու ամբարտավան, հրաշալի հովատակներին ձուլված սուրացել բարեբեր պլանտացիաների միջով՝ խորհրդանշելով հույսը, ակնածանքը, պատճառելով նաև հուսախաբություն ու դժբախտություն։ | ||
+ | |||
+ | Այդ մարդիկ կարծում էին, թե Ուոշն իրենցից էր ուզում փախչել։ Կարիք չկար ոչ մեկից փախչել ու որևէ մեկի մոտ գնալ։ Փախչել, կնշանակեր ազատվել պարծենկոտ ու չար ստվերներից՝ նույն ստվերների մրուրում արթնանալու համար, որովհետև ինչքան որ ճանաչում էր այս աշխարհը, բոլոր ստվերները միևնույն կապի մեջ էին, իսկ Ուոշն էլ շատ ծեր էր ու եթե փախչել էր ուզենար, շատ հեռուն չէր կարող վազել։ Դե անհնար էր ազատվել նրանցից, թեկուզ ինչքան էլ հեռու և արագ վազես, իսկ երբ մարդն հիսունն անց է՝ այդքան երկար ճանապարհ վազելով ինչպե՞ս գնաս։ Հետո արթնանաս այս աշխարհի սահմաններից դուրս ու տեսնես նույն՝ կարգուկանոն հաստատող, կյանքը օրինավորող մարդկանց։ Հիմա նոր, հինգ տարվա մեջ առաջին անգամ, կարծես հասկացավ, թե ինչպես պատահեց, որ յանկիները կամ ընդհանրապես, աշխարհում որևէ մեկը հաղթել կարողացավ այդ անվախ, հպարտ հերոսներին, քաջության, վսեմության, ազնվության ընտրյալներին։ Եթե ինքն էլ նրանց հետ պատերազմ գնացած լիներ, գուցե ավելի շուտ ճանաչեր այդ քաջազուններին։ Իսկ եթե ճանաչեր, ինչպե՞ս կապրեր իր տարիները։ Ինչպե՞ս կարող էր այդ հինգ տարիների ընթացքում հիշողությունը քրքրել՝ խորհելու համար, թե ինչպիսին էր եղել սեփական կյանքը նախկինում։ | ||
+ | |||
+ | Արևն արդեն մայր էր մտնում։ Նորածինը լաց էր լինում, գղգղալով, իսկ երբ Ուոշը մոտեցավ թախտին, մայրը ստինքը դրեց մանկան բերանը։ Աղջկա դեմքը մտախոհ էր, տխուր ու անիմանալի։ «Չսովածացա՞ր», ― հարցրեց պապը։ ― «Չէ՛։ Ինձ ոչինչ էլ պետք չի»։ | ||
+ | |||
+ | «Դու պետք է ուտես»։ | ||
+ | |||
+ | Այս անգամ աղջիկը ոչինչ չպատասխանեց, նայեց երեխային։ Ուոշը նորից մոտեցավ պատուհանին ու նկատեց, արևն արդեն մայր էր մտել։ «Հիմա կգան», ― մտածեց նա։ Մոտիկից էր զգում այդ մարդկանց արթնացած հետաքրքրությունն ու վրիժառության ծարավը։ Կարծես լսում էր նրան ոխակալ ու ծաղրանքով լեցուն խոսքերը։ «Ծերուկ Ուոշ Ջոնսն, այնուամենայնիվ, սխալվեց։ Կարծում էր խնամիացել է Սաթփընի հետ, բայց գնդապետը նրան քթից բռնած ման էր տալիս։ Մտածում էր, թե Սաթփընը կամ իսկույն կամուսնանա թոռնուհու հետ, կամ էլ առատաձեռնորեն քսակը կբացի։ Իսկ գնդապետը մերժեց»։ ― «Գնդապե՛տ, բայց ոչ մի անգամ մտքովս նման բան չի անցել», ― գոչեց Ուոշը՝ իրեն բռնելով սեփական ձայնով խոսելիս»։ Ետ նայեց՝ հանդիպելով թոռնուհու հարցալի դեմքին։ | ||
+ | |||
+ | «Ո՞ւմ հետ էիր խոսում», ― հարցրեց աղջիկը։ | ||
+ | |||
+ | «Չէ, բան չկար։ Մտքով էի ընկել, մեկ էլ տեսա խոսում եմ»։ Աղջկա դեմքը աղջամուղջի մեջ նորից դարձել էր անորոշ ու տրտում։ | ||
+ | |||
+ | «Իմ կարծիքով դու պետք է շատ բարձր գոռաս, որ նա իր տանը կարողանա քեզ լսել։ Հետո, երևի նա քո ձայնը չկարողանա լսել, ինչքան էլ բարձր գոռաս»։ | ||
+ | |||
+ | «Հա։ Մի վախեցիր», ― ասաց պապը։ Բայց նրա մտածումները շարունակվեցին․ «Ոչ մի անգամ։ Դուք գիտեք, որ ոչ մեկին չեմ հարցրել, որովհետև ձեզնից բացի ինձ մոտիկ մարդ չկար։ Հետո մտածում էի՝ կարիք չկա։ Դե ինչ կարիք կա, որ Ուոշ Ջոնսի պես մեկը հետաքրքրվի կամ կասկածի մի մարդու, որի մասին ինքը՝ գեներալ Լին, իր ձեռքով է գրել, որ հերոս է։ Հերոս», ― մտածեց, հետո՝ «Լավ կլիներ, որ այդ հերոսներից ոչ մեկը տուն չգար 1865 թվին։ Լավ կլիներ նրա կամ ինձ նման մեկը երբեք ծնված չլիներ այս աշխարհում։ Լավ կլիներ, որ մեզանից հետո բոլոր ծնվածները կորչեն երկրի երեսից, քան թե մի ուրիշ Ուոշ Ջոնս էլ տեսնի, թե ինչպես է իր ամբողջ կյանքը կուչուձիգ լինելով մոխրանում՝ կրակը նետած ընկույզի չոր կեղևի պես»։ | ||
+ | |||
+ | Հոգին խաղաղվեց։ Հանկարծ պարզորոշ լսեց ձիերի սմբակների դոփյունը, հետո՝ վառվող լապտեր, մարդկանց առաջացող ստվերներ։ Ապա նաև հրացանների փողերի փայլատանք տեսավ։ Բայց տեղից չշարժվեց։ Դրսում բոլորովին խավար էր, և նա մացառների խզզոց լսեց, հետո՝ տունը շրջապատողների ոտնաձայներ։ | ||
+ | |||
+ | Լապտերը նորից վառվեց։ Լույսի շողը սահեց֊հասավ սիզախոտերի մեջ պառկած դիակին, ու էլ չառաջացավ։ Դիակի շուրջ ձիերի երկարավուն ստվերներ էին ծռմռվում։ Ինչ֊որ մեկն իջավ ձիուց, լապտերի լույսի տակ կռացավ դիակի վրա։ Նրա ձեռքին ատրճանակ կար։ Մարդն ողղվեց ու դեմքը դարձրեց տան կողմը։ | ||
+ | |||
+ | «Ջո՛նս», ― գոռաց նա։ | ||
+ | |||
+ | «Էստեղ եմ», ― կամացուկ ասաց Ուոշը։ «Դո՞ւք եք, մայոր»։ | ||
+ | |||
+ | «Դուրս արի»։ | ||
+ | |||
+ | «Հիմա», ― հանգիստ ասաց նա։ «Մի քիչ թոռնուհուս համար եմ․․․»։ | ||
+ | |||
+ | «Մենք նրա մասին հոգ կտանենք․․․ Դուրս արի»։ | ||
+ | |||
+ | «Հիմա, մայոր։ Մի րոպե սպասեք, հիմա․․․»։ | ||
+ | |||
+ | Նրանք լսեցին Ուոշի ոտնաձայները, բայց չտեսան, թե նա ինչպես արագորեն գնաց սենյակի խորքը, վառարանի մոտ, որտեղ, աղյուսների արանքում պահել էր խոհանոցի մեծ, սուր դանակը․ նրա կորսված կյանքի ու տանուտեղի միակ գանձը, որ միշտ հեսանված էր ածելու պես։ Այն պահին, եր Ուոշը մոտեցավ հարդե անկողինով թախտին, թոռնուհին հարցրեց․ | ||
+ | |||
+ | «Ո՞վ է։ Լամպը վառիր, պապ»։ | ||
+ | |||
+ | «Դե չէ, լույս պետք չի, քաղցրս։ Էդ բանը մի րոպե էլ չի քաշի», ― ասաց ու ծունկ չոքած շարժվեց ձայնի ուղղությամբ և թոռնուհու դեմքը խավարի մեջ փնտրելով՝ շշնջաց․ | ||
+ | |||
+ | «Ուր ես․ է՛»։ | ||
+ | |||
+ | «Այստեղ եմ», ― վախվորած պատասխանեց աղջիկը։ ― «Էլ ո՞ւր պիտի լինեի․․․ Դու ինչ ես․․․» Ուոշի մատները քսվեցին թոռնուհու դեմքին։ «Ինչ ես անում։ Պապիկ․․․ պա՜․․․»։ | ||
+ | |||
+ | «Ջո՜նս», ― գոռաց շերիֆը։ ― «Ասացինք դուրս արի»։ | ||
+ | |||
+ | «Մի րոպե, մայոր»։ | ||
+ | |||
+ | Նա ոտքի կանգնեց։ Արդեն սկսեց շտապել։ Խավարի մեջ էլ գիտեր նավթամանի տեղը, գիտեր նաև, որ այն լիքն էր։ Երկու օր չկար, լցրեց֊դրեց նավթի խանութում, հետո սպասեց մինչը մի սայլակ ճարեց․ հինգ գալոնը ձեռքով տանել չէր լինի։ Վառարանում դեռ ածուխ կար, հետո այդ խարխուլ շինությունն ինքնին աբեթ էր։ Ածուխը, վառարանը, պատերը, ճարակվում էին կապույտ բոցերի մեջ։ Դրսում սպասող մարդիկ հանկարծ տեսան Ուոշին՝ գերանդին ձեռքին, կրակների միջից իրենց վրա խոյանալիս, իսկ ձիերը ծառս եղան ու վրնջացին։ Նրանք սանձերը ձգեցին ու ձիերին նորից կրակի կողմը քշեցին, բայց նիհար, բարձրահասակ, մթոտ կերպարանքը գերանդին բարձր պահած խոյանում էր նրանց վրա։ | ||
+ | |||
+ | «Ջո՜նս», ― գոռաց Շերիֆը։ ― Կանգնի՛ր․․․ Կանգնի՛ր, թե չէ կկրակեմ։ Ջո՜նս, Ջո՜նս․․․»։ Բայց վտիտ, բարձրահասակ, կատաղած կերպարանքը կուրացուցիչ բոցերի միջից, գերանդին բարձր պահած խոյացավ մարդկանց, կատաղած ձիերի, կրակացայտերից փայլփլող հրացանների փողերի վրա՝ առանց ձայնի, աղաղակի։ |
Ընթացիկ տարբերակը 18:32, 24 Հունվարի 2017-ի դրությամբ
հեղինակ՝ Ուիլյամ Ֆոլքներ |
Սաթփընը կանգնեց թախտի մոտ, որի վրա՝ հարդե անկողնում պառկել էին մայրն ու նորածինը։ Փայտե շրիշակների արանքից վաղորդյան լույսի երկար գծերը, բեկվելով նրա լայն տարածած ոտքերին, մտրակի կոթին, սփռվել էին թախտին պառկած, լուռ ու ինքնամփոփ մոր վրա, որ Սաթփընին էր նայում վարից վեր՝ պլշած, պղտոր, խորհրդավոր աչքերով․ իսկ նորածինը կողքին էր՝ մաքուր խանձարուրով բարուրված։ Նրանց ետևում, ծխացող վառարանի մոտ, մի պառավ նեգրուհի էր պպզել։
«Միլլի՛, ափսոս դու զամբիկ չես, թե չէ քեզ իմ ախոռի ամենալավ մսուրին կկապեի»։
Թախտին պառկած մանկամարդ կինը ոչինչ չպատասխանեց։ Շարունակեց վեր նայել, իսկ նրա գրեթե աղջնակային դեմքը դեռ դեղնած էր քիչ առաջ կրած ծննդաբերության զարհուրելի զավերից։ Սաթփընը թեքվեց, և վաղորդյանի բեկված լույսի մեջ երևաց վաթսունամյա մարդու դեմքը։ Նա կամացուկ ասած պպզած նեգրուհուն․
― Գիտե՞ս․․․ էս առավոտ Գրիզելդան ծնեց։
― Զամբի՞կ է, թե հովատակ, ― հարցրեց նեգրուհին։
― Հովատակ․․․ հրաշալի քուռակ է։ Որ տեսնես․․․ Իսկ սա՞ ինչ է բերել։
Նա մտրակն ուղղեց մանկամարդ կնոջ կողմը։
― Զամբիկ։
― Հա՜․․․ Հրաշալի մտրուկ է ծնել Գրիզելդան։ Ոնց որ Ռոբ֊Ռոյի քթից թռած լինի․․․ Չե՞ս հիշում Ռոբ֊Ռոյին։ Դե, որ նրանով 1861֊ին Հյուսիս գնացի, չէ՞․․․
― Հիշում եմ, տեր իմ։
― Այո․․․ Նա նորից նայեց թախտի կողմը։ Հայտնի չէր, արդյոք, թախտին պառկածը նայո՞ւմ էր նրան, թե՝ ոչ։ Սաթփընը մտրակը նորից ուղղեց մանկամարդ կնոջ կողմը։ ― Տե՛ս մեր տանը ինչ կարող ես գտնել․․․ ոնց որ պետքն է, հոգ տար նրան։
Նա դուրս եկավ՝ իջնելով երերուն սանդղամուտքով, թաց սիզախոտերի միջով քայլեց (բակի անկյունում, պատին, դեռ այն ժանգոտած գերանդին էր հենած, որ Ուոշը փոխարինաբար վերցրել էր Սաթփընից երեք ամիս առաջ՝ սիզախոտերը հնձելու), հասավ այնտեղ, որտեղ նրա ձին էր սպասում, որտեղ Ուոշն էր կանգնել՝ սանձերը ձեռքին։
Երբ գնդապետ Սաթփընը գնաց Հյուսիս՝ յանկիների դեմ կռվելու, Ուոշին չտարավ հետը․ նա մնաց տանը։ «Գնդապետի փոխարեն հիմա նրա տանուտեղին ու նեգրերին ես եմ նայում», ― ասում էր Ուոշը բոլորին, ովքեր հարցնում էին ու նույնիսկ նրանց, ովքեր չէին հարցնում․ բարձրահասակ, վտիտ, ջերմախտից հյուծված մարդ էր՝ փայլուն, հարցարկու աչքերով, արտաքուստ երեսունհինգին մոտ, թեև բոլորին էր հայտնի, որ Ուոշը ոչ միայն աղջիկ ուներ, այլև ութ տարեկան թոռնուհի։ Նրա ասածները փչոց էին, դրա համար էլ պատերազմ չգնացած տղամարդկանցից մի քանիսը, որոնց տարիքը տասնութի ու հիսունի արանքում էր, գիտեին, որ Ուոշը սուտ է ասում, իսկ նրանք, ովքեր հավատում էին, նույնիսկ նրանք այն կարծիքին էին, թե նա, այնուամենայնիվ, այնքան խելք կունենա, որ չի ստանձնի միսիս Սաթփընի կամ նրա ճորտերի «խնամակալությունը», քիթը չի խոթի նրանց գործերի մեջ։ Նրանք հավատացած էին, որ Ուոշը խելքի կգա կամ պարզապես ինքն էլ կձանձրանա սեփական փչոցներից․ դե, որովհետև նա ոչ մի առնչություն չուներ Սաթփընի պլանտացիաների հետ ― ախր Ուոշն ո՜ւր, Սաթփընն ո՜ւր ― պարզապես շատ վաղուց, գնդապետը թույլ էր տվել նրան ծվարել գետի դարատափի ձկնորսական փոքրիկ խրճիթում, որ Սաթփընը շինել էր դեռ ամուրի ժամանակ։ Հիմա խրճիթը անտերությունից բոլորովին խարխլվել էր․ այն պառավ վիրավոր գայլի նման, որ վերջին ճիգերը լարելով սողացել էր գետափ՝ սատկելու համար ջուր խմելու։
Սաթփընի ճորտերը լսում էին նրա վկայակոչումները, լսում էին ու վրան ծիծաղում։ Հաճախ էին ծաղրում Ուոշին՝ սպիտակամորթ մուրացկան անվանելով նրան։ Այդ նեգրերը ձկնորսական խարխուլ հյուղակից ձգվող մեկուսի ճանապարհին հանդիպելով, հարցնում էին․ «Սպիտակ ախպեր, ինչի՞ կռիվ չես գնացել, հը՞»։ Ուոշը կանգնում էր, աչքերը դարձնելով սև դեմքերին, սպիտակ աչքերին ու ատամներին, որոնց ետևում ծաղր կար թաքնված։ «Բա ընտանիքս ո՞վ պահի, ― պատասխանում էր։ ― Կորե՛ք ճամփիցս, նեգրե՛ր»։
«Նեգերե՞ր, ― կրկնում էին նրանք։ ― Նեգրե՞ր, ― ասում էին՝ արդեն բացեիբաց ծիծաղելով։ ― Ս է՞լ է մեզ նեգր անվանում»։
«Հա՜․․․ Եթե ես էլ նեգր ճորտեր ունենայի, որ կռիվ գնալուցս հետո տանուտեղիս նայեր․․․»։
«Տո, դու ոչինչ էլ չունես, բացի էդ գետափի քարուքանդ եղած քոլիկից, որտեղ գնդապետը նույնիսկ մե՛զ արժան չի համարում, որ ապրենք»։
Ուոշը հայհոյում էր, երբեմն գետնից մի փայտ վերցնելով հարձակվում նրանց վրա, իսկ նեգրերը փախչում էին, և նա մնում էր մենակ, մեկուսի արահետում, ծանր շնչելով, անկարողությունից հուսահատ ու ցասումնալի, և այդ պահին նրան թվում էր, թե դեռ շրջապատված է սև ժպիտների, ծաղրանքի, խուսափանքի ու անողոքության օղակով։ Մի անգամ էլ նման դեպք կատարվեց հենց Սաթփընի տան ետևի բակում։ Թեննեսյան լեռներից և Ուիքսբերգի մոտերքից տխուր լուրեր ստանալու օրերին էր դա, երբ Շերմանն անցել էր պլանտացիաների միջով՝ նեգրերի մեծ մասը հետը տանելով։ Մնացածները հեռացան դաշնակից զորքերի հետ, և միսիս Սաթփընը լուր ուղարկեց Ուոշին, որ նա պետք է տան ետևի բակի խաղողը հավաքի։ Այն ժամանակ Սաթփընի աղախինը՝ պլանտացիաներում մնացած սակավաթիվ նեգրերից մեկը, կշտամբեց նրան․ այս անգամ նեգրուհին չփախավ, այլ բարձրանալով խոհանոցի աստիճաններով, շրջվեց ու ասաց․ «Կանգի՛ր սպիտակամորթ․․․ էլ առաջ չգաս։ Գնդապետի օրոք դու ոչ մի անգամ ոտքդ էս շեմից ներս չես դրել, հիմա էլ պետք է չդնես»։
Դա ճիշտ էր։ Բայց Ուոշը մի տեսակ իրեն հպարտ էր զգում, որովհետև ոչ մի անգամ չէր փորձել այդ տունը մտնել․ թեև համոզված էր, եթե մտներ, Սաթփընը ներս կհրավիրեր, կյհուրասիրեր։ «Բայց չեմ թողնի, որ ինչ֊որ նեգր դուռը երեսիս շրխկացնի, ― ասաց մտքում։ ― Հետո առիթ չեմ տա, որ Սաթփընն իմ պատճառով որևէ մեկին ճիպոտահարի։ Այնուամենայնիվ, Ուոշն ու Սաթփընը մի երեկո չէր, որ միասին խմել էին, իսկ դա եղել էր այն հազվադեպ կիրակիներին, երբ գնդապետի ընկերներից ոչ մեկը հյուր չէր եկել։ Ուոշն, իհարկե, հասկանում էր, որ Սաթփընն այդ բանն անում էր պարապությունից դրդված․ հետո գնդապետն այն մարդկանցից չէր, որ կարողանար դիմանալ մենակությանը։ Ինչևէ, այն ժամանակ նրանք ամբողջ օրը միասին էին անցկացնում տան ետևի տաղավարում՝ Սաթփընը ճոճի մեջ, իսկ Ուոշը՝ պպզած ու սյանը թիկն տված։ Նրանց արանքում անձրևաջրով դույլն էր՝ վիսկու ծղոտահյուս կուլան մեջը դրած․ հերթով խմում էին նույն կուլայից։ Բացի այդ, աշխատանքային օրերին Ուոշը տեսնում էր գնդապետին (չնայած նրանք նույն տարիքին էին, բայց ոչ մեկը, ― հավանաբար այն պատճառով, որ Ուոշը թոռան տեր էր, իսկ Սաթփընի տղան դեռ սովորում էր դպրոցում, ― չէր զգում նրանց տարեկից լինելը) զտարյուն հովատակին հեծած՝ պլանտացիաներով քառասմբակ արշավելիս։ Այդ պահին նրա սիրտը թունդ էր լինում հպարտությունից։ Նրան թվում էր, այն աշխարհում, որտեղ նեգրերին Աստված դատապարտել էր, ― ինչպես Սուրբ Գրքում էր գրված, ― ծառայելու և հպատակվելու բոլոր սպիտակամորթներին, ավելի բարեկեցիկ էին ապրում, նույնիսկ ավելի լավ էին հագնվում, քան թե ինքն ու իր ընտանիքը․ այն աշխարհում, որտեղ շարունակ իր շուրջն զգում էր սև քրքջանքի արձագանքը, պարզապես երազ էր, ցնորք, իսկ իրական աշխարհն այս մեկն էր, որտեղով իր կուռքն էր սլանում՝ զտարյուն, սևաթույր նժույգով ու քանի որ «Գրքում» գրված էր նաև, որ բոլոր մարդիկ արարված են Աստծո պատկերով, ուրեմն, բոլորը նույն պատկերն ունեն՝ գոնե Աստծո աչքում։ Դրա համար ինքն իր հետ խոսելիս իրավունք ուներ ասելու․ «Հրաշալի, հպարտ մա՛րդ։ Եթե Աստված ինքն իջներ երկիր ու ձի հեծած արշավեր, ահա թե ում կուզեր նմանվել»։
Սաթփընը տուն վերադարձավ 1865 թվականին, սևաթույր հովատակով։ Թվում էր, թե նա տասը տարով ծերացել էր։ Որդին սպանվել էր նույն ճակատամարտում ձմռանը, երբ կինն էր մահացել։ Գնդապետը գեներալ Լիի ստորագրությամբ պատվոգրով վերադարձավ իր ավերված ագարակը, որտեղ հազիվ իր գոյությունն էր պահպանում նրա դուստրը՝ այն մարդու աղքատիկ առատաձեռնության շնորհիվ, որին Սաթփընը տասնհինգ տարի առաջ ողորմաբար թույլ էր տվել ծվարելու գետափի ձկնորսական խարխուլ հյուղակում, որի գոյությունը գնդապետն ինքն էլ արդեն մոռացել էր։ Ուոշը դիմավորեց նրան։ Նա բոլորովին չէր փոխվել․ նույն բարձրահասակ, վտիտ, տարիքը կորցրած, անվստահ ու ծառայամիտ, հարցարկու հայացքով Ուոշն էր։ «Գնդապետ, նրանք մեզ կոտորեցին, բայց չհաղթեցին, չէ՞»։
Հաջորդ հինգ տարիներին նրանց զրույցները հենց դրանով էլ վերջանում էին։ Այն վիսկին, որ հիմա խմում էին միասին, վատորակ էր, և բացի այդ առաջվա պես չէին նստում տան ետնաբակի խաղողի որթերով բաղեղված տաղավարում։ Հիմա խմում էին խանութում, որ Սաթփընը բացել էր ճանապարհի եզրին․ սա մի խարխուլ մարագ էր, որտեղ Ուոշի հետ, ― նա և՛ խանութի պահակն էր, և՛ գործակատարը, ― գնդապետը տեղավորել էր նավթ, ձիու կեր, էժանագին քաղցրավենիք, ժապավեններ և հուլունքներ՝ նեգրերի կամ Ուոշի պես աղքատ սպիտակամորթների համար, ովքեր խանութ էին գալիս ոտքով կամ հալիծ ընկած ջորիներով, տասը սենթի կամ քառորդ դոլարի համար ժամերով սակարկելու մի մարդու հետ, որ ժամանակին (սև հովատակը դեռ կար, իսկ նրա ախոռն ավելի բարվոք վիճակում էր, քան տիրոջ տունը) տասը մղոն քառասմբակ արշավում էր իր բարեբեր հողերի միջով։ Նրանք սակարկում էին այն մարդու հետ, որը զինվորներին քաջաբար մարտի էր տարել, իսկ այդ ամբողջ առևտուրը վերջանում էր նրանով, որ Սաթփընը կատաղորեն խանութից վռնդում էր բոլոր հաճախորդներին, ներսից կողպում էր դռները և Ուոշի հետ գնում խանութի խորքի սենյակը՝ ապավինելու վիսկու կուլային։ Բայց նրանց զրույցներն առաջվա նման խաղաղ չէին ընթանում, երբ Սաթփընը, ճոճերի մեջ պառկած, անձնատուր էր լինում ինքնահաճ մենախոսության, իսկ Ուոշը պպզած, սյանը թիկն տված՝ գլխով էր անում։ Թեև հիմա նրանք երկուսով էլ նստում էին․ Սաթփընը՝ խանությում եղած միակ աթոռին, իսկ Ուոշը պատահած արկղին, կամ տակառին, բայց նրանց զրույցը շատ կարճ էր տևում, որովհետև Սաթփընը բռնկվում էր անպարտելիության մոլուցքով՝ տեղից ելնում էր, օրորվելով և փլվելով սկսում էր հոխորտալ, թե կվերցնի ատրճանակն ու սև հովատակը հեծած մեն֊մենակ կսլանա Վաշինգտոն, կսպանի Լինքոլնին, որ արդեն մեռած էր, ու Շերմանին․ սա էլ սովորական քաղաքացի էր դարձել։
«Խփի՛ր դրանց․․․ Շան պես սատկացրո՛ւ․․․»։
«Բա ո՜նց, գնդապետ, բա ո՜նց» ― քաջալերում էր Ուոշը՝ ուսը նեցուկ տալով փլվող Աաթփընին։ Հետո առաջին իսկ պատահած ձեռնասայլակով, կամ՝ երբ այն չէր ճարվում, մոտ մեկ մղոն քայլում էր ոտքով ու մի ֆուրգոն փոխ առնում՝ գնդապետին տուն հասցնելու համար։ Հիմա նա Սաթփընենց տուն մտնում էր։ Վաղուց արդեն, ձեռնասայլակով կամ ֆուրգոնով գնդապետին տուն տանելիս, Ուոշը խոսում էր մի տեսակ վրնջալով՝ զտարյուն հովատակի պես։ Սաթփընի աղջիկը բացում էր դուռն ու լուռ դիմավորում նրանց։ Ուոշը իր բեռը տանում էր ժամանակին սպիտակ գույնով ներկված բարձր շքամուտքով, որի երկու փեղկերին Եվրոպայից խնամքով բերված գույնզգույն ապակիներից էին գցված, բայց հիմա ջարդված տեղերը տախտակներ էին մեխել, քայլում էր թավշյա, խավերը անցած կարպետի վրայով ու բարձրանալով մաշված, ներկի բծերը դեռ տեղ֊տեղ մնացած աստիճաններով, մտնում էր ննջասենյակ։ Աղջամուղջը աստիճանաբար թանձրանում էր, և Ուոշն իր բեռը բերանքսիվայր գցում էր մահճակալին, վրայից հանում էր շորերն ու լուռ նստում կողքի աթոռին։ Քիչ անց, գնդապետի աղջիկը մոտենում էր ննջասենյակի դռանը։ «Հիմա ամեն ինչ կարգին է։ Մի անհանգստացեք, միսս Ջուդիթ»։
Հետո, երբ բոլորովին մթնում էր, Ուոշը պառկում էր մահճակալի մոտ՝ հատակին, բայց քնել չէր կարողանում, որովհետև որոշ ժամանակ անց, ― երբեմն մինչև կեսգիշեր, ― մահճակալին պառկած գնդապետը շուռումուռ էր գալիս, տնքում էր ու խռպոտ ձայնով ասում․ «Ուո՞շ»։ ― «Հա»։ Էստեղ եմ գնդապետ։ Դե քնիր, քնիր․․․ Չէ՞որ մեզ լրիվ չեն կոտրել, չէ՞։ Ես ու դու նրանց հախից ո՜նց ենք գալու, է՛»։
Դեռ այն ժամանակ թոռնուհու մեջքին տեսել էր ժապավենը։ Չնայած աղջկա տասնհինգ տարին նոր էր լրացել, բայց արդեն մանկամարդ կնոջ կազմվածք ուներ։ Գիտե՜ր ժապավենն ով էր նվիրել։ Դրանցից արդեն երեք տարի ամեն օր տեսնում էր խանութում։ Թոռնուհին թեև հորինեց, բայց չկարողացավ խաբել։ Նա պապին նայում էր ամբարտավան, մի քիչ վախվորած ու մռայլ հայացքով։ «Ինչ կա որ, ― ասաց Ուոշը։ ― Եթե գնդապետի մտքով անցել է քեզ նվեր տալ, դրա համար գոնե շնորհակալություն հայտնել ես, չէ՞»։
Նրա սիրտը հանգիստ էր նույնիսկ այն ժամանակ, երբ թոռնուհու հագին նոր զգեստ տեսավ, իսկ աղջիկը լկտի, բայց փոքր֊ինչ վախվորած հորինեց, թե գնդապետի աղջկա՝ միսս Ջուդիթի օգնությամբ էր կարել։ Բայց այդ երեկո, երբ խանութը փակելուց հետո Սաթփընի ետևից քայլեց խորքի սենյակի դռնով, նրա դեմքը մռայլվեց։ «Կուլան բեր» ― կարգադրեց Սաթփընը։ ― «Հիմա։ Մի րոպե սպասեք, գնդապետ»։
Այն ժամանակ Սաթփընն էլ չժխտեց, որ զգեստն ինքն էր նվիրել։ «Դրա մեջ ի՜նչ կա որ․․․», ― ասաց նա։
Բայց Ուոշն աչքերը չկտրեց նրա ամբարտավան դեմքից։ Հետո կամացուկ ասաց․ «Ես ձեզ արդեն քսան տարի կլինի ճանաչում եմ, գնդապետ։ Ոչ մի անգամ չի պատահել, որ մի բան հրամայեք, չկատարեմ։ Հետո ես վաթսունին մոտ մարդ եմ, իսկ նա․․․ ընդամենը տասնհինգ տարեկան աղջիկ»։
«Ուզում ես ասել․․․ չլինի՞ հանկարծ թոռնուհուս․․․ նեղացրել ես։ Հա՞։ Ա՞յդ ես ուզում ասել․․․ Բայց չէ՞ որ ե՛ս էլ քո տարիքի մադ եմ»։
«Ե թե դուք մեկ ուրիշը լինեիք, կասեի, որ նույն տարիքի ենք։ Հետո ուզում եք ծեր եղեք, կամ ջահել, չեմ թողնի, որ աղջիկը ոչ հագնելու շոր, ոչ էլ ուրիշ բան վերցնի ձեզանից։ Որովհետև դուք ուրիշ եք»։
«Ինչպե՞ս թե ուրիշ․․․»։ Ուոշը նրան նայեց պղտոր, հարցարկու աչքերով։ ― «Հա՜, դրա համա՞ր ես ինձանից վախենում»։
Ուոշի հայացքն արդեն հարցալի չէր։ Այն խաղաղ էր ու հանգիստ։ «Չեմ վախենում։ Դուք ուրիշ եք, որովհետև հերոս եք։ Ու, ոչ թե հերոս նրա համար, որ գեներալ Լիից քաջության պատվոգիր եք ստացել․․․ դուք մի օրով կամ մի րոպեով հերոս չեք եղել․․․ Ամեն օր, միշտ՝ ինչպես շնչում եք․․․ Դրա համար եմ ասում, որ ուրիշ եք։ Ես հաստատ գիտեմ․․․ առանց էդ պատվոգրի գիտեմ։ Էն էլ գիտեմ, որ ինչ էլ անելու լինեք, մի ամբողջ գունդ ջարդելիս լինեք կամ անմեղ մի աղջիկ, կամ էլ անտեր շուն, հաստատ համոզված եմ, որ էդ բանը կանեք ոնց որ պետք է»։
Ու, երկու տարի անց, կիրակի այն առավոտ, երբ հանդիպեց գյուղից երեք մղոն ոտքով եկած նեգրուհի տատմորը և փակեց փայտե շրիշակներով դուռը, որի ետևում թոռնուհին էր հեծեծում, նրա հոգին թեև հանգիստ էր, բայց մտածումները շարունակվում էին։ Գիտե՜ր, ինչ էին բամբասում այդ նեգրերը՝ արտերի շուրջ ցիրուցան եղած իրենց խրճիթներում, սպիտակամորթները, որ ամբողջ օրը պարապ֊սարապ ժամավաճառ էին լինում խանութի առաջ՝ լուռ հետևելով նրանց երեքին՝ Սաթփընին, Ուոշին ու թոռնուհուն, որը գնալով ավելի ամբարտավան ու վեհերոտ էր դառնում, իսկ մարմինը օրավուր տձևանում էր։ Նրանք երեքով նման էին բեմի վրա անցուդարձ անող դերասաններին։ «Գիտեմ ինչ են բամբասում, մտածում էր նա։ Նույնիսկ լսում եմ նրանց ասածները։ Ինչ որ է, Ուոշ Ջոնսը վերջապես խնամիացավ Սաթփընի հետ։ Ճիշտ է, այդ նրանից քսան տարի խլեց, բայց խնամիացավ»։
Արշալույսը բացվում էր արդեն, բայց շրջակայքում ոչինչ չէր երևում։ Դռան արանքից լամպի պղտոր լույսն էր մարմրում, իսկ թոռնուհու հեծեծանքը շարունակվում էր հարատևորեն՝ ժամացույցի չըկչըկոցի պես։ Նրա մտածումները խարխափելով սահեցին այնքան, քանի դեռ խավարի մեջ հանկարծ չուրվագծվեց հպարտ մարդու կերպարանքը, զտարյուն հովատակով, քառասմբակ սուրալիս, և այդ պահին նրա՝ խարխափելով սահող միտքը նույնպես առաջ մղվեց լայնարձակ տարածության մեջ՝ բոլորովին պարզորոշ ու հստակ․ այդ մտքերը ոչ արդարացում, ոչ նույնիսկ բացատրություն էին, դրանք ազատ էին, մաքուր, խնկարկումի պես՝ մարդկային պիղծ շփումից հեռու։ «Նա բարձր է, բարձր բոլոր այն յանկիներից, ովքեր սպանեցին նրա որդուն, կնոջը, խլեցին նեգրերին, ավերեցին պլանտացիաները․ բարձր է նաև այս երկրից, հանուն որի արյուն թափեց և, ի հատուցումն, մի փոքրիկ խանութի արժանացավ․ բարձր է նաև այն անշնորհակալությունից, որ շրթներին է հպում «Սուրբ Գրքի» դառը գավաթի պես։ Բայց ինչպե՞ս եղավ, որ քսան տարի միասին ապրելով՝ ոչինչ չեմ զգացել, ոչնչով չեմ փոխվել։ Երևի նրա պես մեծ չեմ եղել, չեմ կարողացել ձիով քառասմբակ սրարշավել։ Պարզապես քարշ եմ եկել ետևից։ Բայց միասին ինչե՜ր ասես չենք անի․ միայն թե հրամայի»։
Հետո արշալույսը բացվեց։ Հանկարծ նշմարվեց տունը, պառավ նեգրուհուն՝ դռան շեմին կանգնած․ իրեն էր նայում։ Ու ըմբռնեց, որ թոռնուհու հեծեծանքը կտրվել է։ «Աղջիկ է», ― հայտնեց նեգրուհի տատմերը։ «Կարող եք նրան ասել»։
Նեգրուհին նորից ներս մտավ։
― «Աղջիկ», ― զարմացած մտածեց Ուոշը, աղջիկ է»։ Լսեց սմբակների դոփյունը, հետո տեսավ այն հպարտ կերպարանքը՝ զտարյուն հովատակին ձուլված։ Նրան թվաց, թե այդ կերպարանքը՝ մերկացրած սուրը գլխավերևում, ծվեն֊ծվեն եղած դրոշակի գորշ, թխպամած երկնքին պարզած աստվածացնում էր՝ տարիների միջով քառասմբակ սլանալով դեպի ժամանակի գագաթը։ Եվ կյանքում առաջին անգամ մտածեց․ գուցե Սաթփընն էլ իր նման ծեր մարդ է։ «Ուրեմն աղջիկ, հա՞»։ ― մտածեց զարմացած։ Հետո երեխայի հրճվանքով՝ «Տես, է, գրողը տանի, էնքան ապրեցի, ծոռի տեր դարձա»։
Ուոշը մտավ տուն։ Քայլեց զգուշորեն՝ ոտնաթաթերին, կարծես իր տունը չլիներ, կարծես արշալույսի հետ առաջին ճիչն արձակած մանկիկը դուրս էր վռնդում նրան, թեև նույն միս ու արյունից էր։ Բայց հարդե անկողինով թախտին տեսավ միայն թոռնուհու սփրթնած ու հուզված դեմքը։ Հետո վառարանի մոտ պպզած նեգրուհի տատմերը խոսեց․ «Եթե գնալու ես, որ նրան ասես, գնա։ Ախր լույսը բացվեց»։
Բայց լուրը հայտնելու հարկ չեղավ։ Դեռ բակի սանդղամուտքից չթեքված, ― որտեղ գերանդին էր հենած պատին, որ Սաթփընից փոխարինաբար վերցրել էր երեք ամիս առաջ՝ հնձելու այն սիզախոտերը, որոնց միջով հիմա քայլում էր, ― Ուոշը տեսավ Սաթփընին՝ պառաված հովատակին հեծած։ Չզարմացավ գնդապետի վրա․ ինչպե՞ս էր լուրն իմացել։ Ու ենթադրեց, որ նա հենց դրա ու ոչ թե ուրիշ բանի համար էր այդքան շուտ արթնացել՝ այն էլ կիրակի առավոտյան։ Հետևեց, թե ինչպես էր Սաթփընը ձիուց իջնում, հետո նրա ձեռքից վերցրեց սանձերը ու հոգնատանջ, վտիտ դեմքի հիմարավուն արտահայտությամբ հաղթականորեն ասաց․ «Աղջիկ է, գնդապետ։ Գրողը տանի, չէ՞ որ դուք էլ ինձ պես ծեր եք»։ Սաթփընը լուռ անցավ նրա կողքով ու տուն մտավ։ Ուոշը սանձերը ձեռքին կանգնեց, լսեց Սաթփընի ոտնաձայները, երբ նա մոտենում էր հարդե անկողնով թախտին։ Լսեց, թե ինչ ասաց գնդապետը ու թվաց՝ ինչ֊որ բան մեռավ նրա մեջ, հետո վերակենդանացավ։
Արևն արդեն բարձրացել էր, Միսսիսիպիի հարավկողմի շուտ ծագող արևը, և նրան թվաց, թե կանգնել է անծանոթ երկնքի տակ, օտար հողի վրա, բայց չգիտես ինչու շուրջն ամեն ինչ ծանոթ էր այն երազի պես, երբ բարձրունքից ընկնում ես ու այդպես էլ գետին չես հասնում։ «Ես չեմ կարողանում նրա ասածները լսել», ― հանգիստ մտածեց։ ― «Հաստատ գիտեմ, որ չեմ դիմանում»։ Այդ ձայնը, ծանոթ ձայնը դեռ լսվում էր՝ նեգրուհի տատմորը պատմելով առվոտ վաղ ծնված մտրուկի մասին։ «Դրա համար է առավոտ շուտ, լույսը չբացված քնից արթանցել։ Նա մտրուկի համար է քնից արթնացել, ոչ թե․․․ իմ միս ու արյունից ծնվածի»։
Սաթփընը դուրս եկավ։ Նա առաջացավ սիզախոտերի միջով՝ քայլելով ծանրախոհ ու սևեռուն, որ բնավ նման չէր երիտասարդ տարիների նրա աշխույժ քայլվածքին։ Գնդապետը դեռ չէր նայում Ուոշի աչքերին։ Նա ասաց․ «Դիզին կմնա աղջկա մոտ ու կհոգա նրան։ Իսկ դու լավ կանես․․․ Հետո հանկարծ տեսավ Ուոշին դեմառդեմ։ «Ի՞նչ», ― ասաց Սաթփընը։
«Գնդապետ, դուք ասացիք․․․»։ Սեփական ձայնը նրան սագի ճղճղոց թվաց․ կարծես համր լիներ։ «Գնդապետ, դուք ասացիք, եթե աղջիկը զամբիկ լիներ ձեր, ախոռի ամենալավ մսուրում կպահեիք»։
«Ի՞նչ կա որ», ― պատասխանեց Սաթփընը։ Նրա բիբերը պրկվեցին, հետո նեղացան՝ բացվոց ու սեղմվող բռունցքի պես, երբ Ուոշը փոքր֊ինչ կռացած սկսեց մոտենալ նրան։ Գնդապետը զարմանքից կարկամեց՝ տեսնելով այն մարդուն, որ քսան տարի շարունակ միայն իր հրամաններն էր կատարել, ինչպես տակի պառավ հովատակը։ Սաթփընի աչքերը նորից կկոցվեցին, հետո մնացին պլշած։ Տեղում քարանալով, խստորեն գոչեց․ «Ե՛տ գնա։ Չմոտենա՛ս»։
«Չէ, պետք է մոտենամ, գնդապետ», ― ասաց Ուոշը նույն տափակ, հանդարտ ու համարյա փաղաքուշ ձայնով՝ ավելի մոտենալով։
Սաթփընը բարձրացրեց մտրակը․ նեգրուհի տատմերը գետնաթզուկի պես սև դեմքը հանեց կիսաբաց դռնից։ ― «Ե՛տ գնա, Ուոշ», ― ասաց Սաթփընը։ Հետո մտրակը շառաչեց։ Նեգրուհի տատմերը, այծի պես ցատկելով սիզախոտի միջով, անհետացավ։ Գնդապետը նորից մտրակով շրմփացրեց Ուոշի դեմքին, հետո խփեց որդուն։ Երբ Ուոշը ոտքի կանգնեց ու նորից մոտեցավ, այս անգամ վերցրեց այն գերանդին, որ երեք ամիս առաջ փոխ էր առել Սաթփընից և որն այլևս պետք չէր գալու նրան։
Երբ Ուոշը կրկին տուն մտավ, թոռնուհին սկսեց շուռումուռ գալ հարդե անկողնում ու խռպոտ ձայնով հարցրեց․ «Էդ ինչ եղավ»։
«Ի՞նչը ինչ եղավ, քաղցրս»։
«Բակում աղմուկ էր»։
«Չէ, դատարկ բան էր», ― փաղաքշանքով պատասխանեց պապը։ Հետո ծունկ չոքեց ու ափով շոյեց թոռնուհու վառվող ճակատը։ «Որևէ բա՞ն է պետք»։
«Դե, ինչքան ժամանակ է մի կում ջուր եմ խնդրում, բայց ոչ մեկի պետքն էլ չի», ― դժկամությամբ ասաց աղջիկը։
«Հիմա բերեմ», ― ասաց պապը ներողամտորեն։ Նա կռացած վեր կացավ, կավե գավաթը լիքը ջուր լցրեց, տվեց թոռնուհուն, հետո գավաթը նորից տեղը դրեց ու քարացած դեմքով նայեց աղջկան, որը գլուխը դարձրեց նորածնի կողմը։ Պահ անց նկատեց, որ թոռնուհին լուռ հեկեկում էր։ «Դե, դե, ինչ ես անում, պետք չի․․․ Ի՞նչ կարիք կա․․․ Պառավ Դիզին ասաց, որ աղջիկն իրեն շատ լավ է զգում։ Ինչ որ եղել է, եղել է։ Լաց լինել պետք չի»։
Բայց թոռնուհին շարունակեց լուռ, գրեթե վիրավորված հեկեկալ, և պապը նորից ոտքի կանգնեց՝ կաշկանդված ու գլխահակ, աղջկա գլխավերևում հուսահատված մտածելով, ինչպես ժամանակին մտածել էր կնոջ, հետո աղջկա մասին․ «Կանայք»։ Մարդ ոչ մի բան չի հասկանում դրանցից։ Թվում է, թե նրանք երեխա են ուզում ունենալ, իսկ երբ երեխան ծնվում է, սկսում են լաց լինել։ Գլուխ չես հանում։ Ոչ մի տղամարդ չի հասկանում նրանց»։ Հետո զգուշորեն հեռացավ հարդե անկողինով թախտից, աթոռը դրեց պատուհանի մոտ ու նստեց։
Այդ ամբողջ պայծառ միջօրեին նստած մնաց պատուհանի մոտ՝ սպասելով։ Երբեմն տեղից ելնում էր ու ոտնաթաթերի վրա մոտենում թախտին։ Թոռնուհին քնել էր նույն մռայլ, հոգատանջ ու դժկամ դեմքի արտահայտությամբ, իսկ նորածինը հանգչել էր մոր ձեռքերում։ Նորից մոտեցավ աթոռին, նստեց, զարմացած սպասելով, ինչու են ուշանում, բայց հանկարծ հիշեց՝ կիրակի էր։ Ուոշը նստած սպասեց, մինչև աղջամուղջն իջավ։ Հետո սպիտակամորթ մի տղա ծիկրակեց տան անկյունից, վախեցած գոչեց, դյութվածի պես պահանցիկ նայեց Ուոշի պատուհանին ու ծլկեց։ Ուոշը տեղից ելավ, ոտնաթաթերի վրա նորից մոտեցավ թախտին։
Թոռնուհին արթնացել էր, երևի քնի մեջ լսելով տղայի ձայնը։ «Միլլի», ― ասաց պապը, ― հո սոված չե՞ս»։ Աղջիկն առանց պատասխանելու դեմքը շրջեց։ Ուոշը վառարանում շիկացրեց կրակը, երեկվա բերած ճաշը եփեց․ ապխտած միս էր ու եգիպտացորենի սառը շիլա։ Պողպատե թասի մեջ ջուր լցրեց, տաքացրեց շիլան։ Երբ ափսեն մեկնեց նրան, թոռնուհին չկերավ, ինքը կերավ՝ լռությամբ, բոլորովին միայնակ ու ափսեները հենց այնպես թողնելով, նորից մոտեցավ պատուհանին։
Հիմա արդեն նրան թվաց, որ զգում էր, տեսնում այն մարդկանց, ովքեր հավաքվում էին ձիերով, զենքերով ու շներով․ վրիժառու և հետաքրքրասեր մարդկանց, Սաթփընի պես, Սաթփընի հետ սեղան նստած նրա այն ընկերներին, ովքեր գնդապետին հյուր էին գալիս դեռ այն ժամանակ, երբ Ուոշը նոր֊նոր սկսել էր խախտել խաղողի որդերով բաղեղված տաղավարի ու տան միջև եղած սահմանը, ― նրանք էլ էին ճակատամարտում խիզախության օրինակներ ցույց տվել, նրանք էլ էին գեներալներից կնիքված պատվոգրեր ստացել, որոնց մեջ գրված էր, թե՛ քաջազուններից քաջազուններն են, այդ տղամարդիկ էլ էին ժամանակին հպարտ ու ամբարտավան, հրաշալի հովատակներին ձուլված սուրացել բարեբեր պլանտացիաների միջով՝ խորհրդանշելով հույսը, ակնածանքը, պատճառելով նաև հուսախաբություն ու դժբախտություն։
Այդ մարդիկ կարծում էին, թե Ուոշն իրենցից էր ուզում փախչել։ Կարիք չկար ոչ մեկից փախչել ու որևէ մեկի մոտ գնալ։ Փախչել, կնշանակեր ազատվել պարծենկոտ ու չար ստվերներից՝ նույն ստվերների մրուրում արթնանալու համար, որովհետև ինչքան որ ճանաչում էր այս աշխարհը, բոլոր ստվերները միևնույն կապի մեջ էին, իսկ Ուոշն էլ շատ ծեր էր ու եթե փախչել էր ուզենար, շատ հեռուն չէր կարող վազել։ Դե անհնար էր ազատվել նրանցից, թեկուզ ինչքան էլ հեռու և արագ վազես, իսկ երբ մարդն հիսունն անց է՝ այդքան երկար ճանապարհ վազելով ինչպե՞ս գնաս։ Հետո արթնանաս այս աշխարհի սահմաններից դուրս ու տեսնես նույն՝ կարգուկանոն հաստատող, կյանքը օրինավորող մարդկանց։ Հիմա նոր, հինգ տարվա մեջ առաջին անգամ, կարծես հասկացավ, թե ինչպես պատահեց, որ յանկիները կամ ընդհանրապես, աշխարհում որևէ մեկը հաղթել կարողացավ այդ անվախ, հպարտ հերոսներին, քաջության, վսեմության, ազնվության ընտրյալներին։ Եթե ինքն էլ նրանց հետ պատերազմ գնացած լիներ, գուցե ավելի շուտ ճանաչեր այդ քաջազուններին։ Իսկ եթե ճանաչեր, ինչպե՞ս կապրեր իր տարիները։ Ինչպե՞ս կարող էր այդ հինգ տարիների ընթացքում հիշողությունը քրքրել՝ խորհելու համար, թե ինչպիսին էր եղել սեփական կյանքը նախկինում։
Արևն արդեն մայր էր մտնում։ Նորածինը լաց էր լինում, գղգղալով, իսկ երբ Ուոշը մոտեցավ թախտին, մայրը ստինքը դրեց մանկան բերանը։ Աղջկա դեմքը մտախոհ էր, տխուր ու անիմանալի։ «Չսովածացա՞ր», ― հարցրեց պապը։ ― «Չէ՛։ Ինձ ոչինչ էլ պետք չի»։
«Դու պետք է ուտես»։
Այս անգամ աղջիկը ոչինչ չպատասխանեց, նայեց երեխային։ Ուոշը նորից մոտեցավ պատուհանին ու նկատեց, արևն արդեն մայր էր մտել։ «Հիմա կգան», ― մտածեց նա։ Մոտիկից էր զգում այդ մարդկանց արթնացած հետաքրքրությունն ու վրիժառության ծարավը։ Կարծես լսում էր նրան ոխակալ ու ծաղրանքով լեցուն խոսքերը։ «Ծերուկ Ուոշ Ջոնսն, այնուամենայնիվ, սխալվեց։ Կարծում էր խնամիացել է Սաթփընի հետ, բայց գնդապետը նրան քթից բռնած ման էր տալիս։ Մտածում էր, թե Սաթփընը կամ իսկույն կամուսնանա թոռնուհու հետ, կամ էլ առատաձեռնորեն քսակը կբացի։ Իսկ գնդապետը մերժեց»։ ― «Գնդապե՛տ, բայց ոչ մի անգամ մտքովս նման բան չի անցել», ― գոչեց Ուոշը՝ իրեն բռնելով սեփական ձայնով խոսելիս»։ Ետ նայեց՝ հանդիպելով թոռնուհու հարցալի դեմքին։
«Ո՞ւմ հետ էիր խոսում», ― հարցրեց աղջիկը։
«Չէ, բան չկար։ Մտքով էի ընկել, մեկ էլ տեսա խոսում եմ»։ Աղջկա դեմքը աղջամուղջի մեջ նորից դարձել էր անորոշ ու տրտում։
«Իմ կարծիքով դու պետք է շատ բարձր գոռաս, որ նա իր տանը կարողանա քեզ լսել։ Հետո, երևի նա քո ձայնը չկարողանա լսել, ինչքան էլ բարձր գոռաս»։
«Հա։ Մի վախեցիր», ― ասաց պապը։ Բայց նրա մտածումները շարունակվեցին․ «Ոչ մի անգամ։ Դուք գիտեք, որ ոչ մեկին չեմ հարցրել, որովհետև ձեզնից բացի ինձ մոտիկ մարդ չկար։ Հետո մտածում էի՝ կարիք չկա։ Դե ինչ կարիք կա, որ Ուոշ Ջոնսի պես մեկը հետաքրքրվի կամ կասկածի մի մարդու, որի մասին ինքը՝ գեներալ Լին, իր ձեռքով է գրել, որ հերոս է։ Հերոս», ― մտածեց, հետո՝ «Լավ կլիներ, որ այդ հերոսներից ոչ մեկը տուն չգար 1865 թվին։ Լավ կլիներ նրա կամ ինձ նման մեկը երբեք ծնված չլիներ այս աշխարհում։ Լավ կլիներ, որ մեզանից հետո բոլոր ծնվածները կորչեն երկրի երեսից, քան թե մի ուրիշ Ուոշ Ջոնս էլ տեսնի, թե ինչպես է իր ամբողջ կյանքը կուչուձիգ լինելով մոխրանում՝ կրակը նետած ընկույզի չոր կեղևի պես»։
Հոգին խաղաղվեց։ Հանկարծ պարզորոշ լսեց ձիերի սմբակների դոփյունը, հետո՝ վառվող լապտեր, մարդկանց առաջացող ստվերներ։ Ապա նաև հրացանների փողերի փայլատանք տեսավ։ Բայց տեղից չշարժվեց։ Դրսում բոլորովին խավար էր, և նա մացառների խզզոց լսեց, հետո՝ տունը շրջապատողների ոտնաձայներ։
Լապտերը նորից վառվեց։ Լույսի շողը սահեց֊հասավ սիզախոտերի մեջ պառկած դիակին, ու էլ չառաջացավ։ Դիակի շուրջ ձիերի երկարավուն ստվերներ էին ծռմռվում։ Ինչ֊որ մեկն իջավ ձիուց, լապտերի լույսի տակ կռացավ դիակի վրա։ Նրա ձեռքին ատրճանակ կար։ Մարդն ողղվեց ու դեմքը դարձրեց տան կողմը։
«Ջո՛նս», ― գոռաց նա։
«Էստեղ եմ», ― կամացուկ ասաց Ուոշը։ «Դո՞ւք եք, մայոր»։
«Դուրս արի»։
«Հիմա», ― հանգիստ ասաց նա։ «Մի քիչ թոռնուհուս համար եմ․․․»։
«Մենք նրա մասին հոգ կտանենք․․․ Դուրս արի»։
«Հիմա, մայոր։ Մի րոպե սպասեք, հիմա․․․»։
Նրանք լսեցին Ուոշի ոտնաձայները, բայց չտեսան, թե նա ինչպես արագորեն գնաց սենյակի խորքը, վառարանի մոտ, որտեղ, աղյուսների արանքում պահել էր խոհանոցի մեծ, սուր դանակը․ նրա կորսված կյանքի ու տանուտեղի միակ գանձը, որ միշտ հեսանված էր ածելու պես։ Այն պահին, եր Ուոշը մոտեցավ հարդե անկողինով թախտին, թոռնուհին հարցրեց․
«Ո՞վ է։ Լամպը վառիր, պապ»։
«Դե չէ, լույս պետք չի, քաղցրս։ Էդ բանը մի րոպե էլ չի քաշի», ― ասաց ու ծունկ չոքած շարժվեց ձայնի ուղղությամբ և թոռնուհու դեմքը խավարի մեջ փնտրելով՝ շշնջաց․
«Ուր ես․ է՛»։
«Այստեղ եմ», ― վախվորած պատասխանեց աղջիկը։ ― «Էլ ո՞ւր պիտի լինեի․․․ Դու ինչ ես․․․» Ուոշի մատները քսվեցին թոռնուհու դեմքին։ «Ինչ ես անում։ Պապիկ․․․ պա՜․․․»։
«Ջո՜նս», ― գոռաց շերիֆը։ ― «Ասացինք դուրս արի»։
«Մի րոպե, մայոր»։
Նա ոտքի կանգնեց։ Արդեն սկսեց շտապել։ Խավարի մեջ էլ գիտեր նավթամանի տեղը, գիտեր նաև, որ այն լիքն էր։ Երկու օր չկար, լցրեց֊դրեց նավթի խանութում, հետո սպասեց մինչը մի սայլակ ճարեց․ հինգ գալոնը ձեռքով տանել չէր լինի։ Վառարանում դեռ ածուխ կար, հետո այդ խարխուլ շինությունն ինքնին աբեթ էր։ Ածուխը, վառարանը, պատերը, ճարակվում էին կապույտ բոցերի մեջ։ Դրսում սպասող մարդիկ հանկարծ տեսան Ուոշին՝ գերանդին ձեռքին, կրակների միջից իրենց վրա խոյանալիս, իսկ ձիերը ծառս եղան ու վրնջացին։ Նրանք սանձերը ձգեցին ու ձիերին նորից կրակի կողմը քշեցին, բայց նիհար, բարձրահասակ, մթոտ կերպարանքը գերանդին բարձր պահած խոյանում էր նրանց վրա։
«Ջո՜նս», ― գոռաց Շերիֆը։ ― Կանգնի՛ր․․․ Կանգնի՛ր, թե չէ կկրակեմ։ Ջո՜նս, Ջո՜նս․․․»։ Բայց վտիտ, բարձրահասակ, կատաղած կերպարանքը կուրացուցիչ բոցերի միջից, գերանդին բարձր պահած խոյացավ մարդկանց, կատաղած ձիերի, կրակացայտերից փայլփլող հրացանների փողերի վրա՝ առանց ձայնի, աղաղակի։